PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ուշ գիշեր». Armenia TV

Artgeo
25.10.2007, 11:07
Ընդհանրապես մառազմատիկ ծրագրերը այսպես կոչված հայկական ու այսպես կոչված հեռուստատեսությունների եթերում շատ են։ Նախ ասեմ, որ «այսպես կոչված հայկական» հատուկ եմ գրել, քանի որ մերը՝ «հայկականը» քարոզել է միշտ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել այլ, մերինից տարբերվող կարծիքի հանդեպ, իսկ այս ծրագրերը բացահայտ ագրեսիա են ցուցաբերում այլախոհների հանդեպ։ Ագրեսիան լրիվ նորմալ, բայց ոչ ողջունելի, երևույթ է, եթե նա ունի լուրջ հիմքեր։ Սակայն տվյալ դեպքում գործ ունենք բացարձակ բթության ու տգիտության հիմքի վրա դրված ագրեսիվություն։ Շատերը կարող են մեղադրել այդ ծրագրի հաղորդավարներին վիրավորանք հասցնելու մեջ, սակայն կներեք, բուդիզմ հավատքին աղանդ կոչելու և պնդելու, որ այդպիսի հավատք գոյություն չունի, այլ բնութագրում ստանալ չի կարող։ Եվ նույնը կատարվում է, ոչ միայն Բուդդիզմին նվիրված հաղորդման ժամանակ, այլ բազմաթիվ այլ թեմաներին վերաբերող քննարկումներում, չնայած որպես այդպիսին քննարկում այս ծրագրում չկա, ինչպես և ընդհանրապես այսօրվա այսպես կոչված «հայկական» հեռուստատեսության եթերում։

Վերևում գրվածը իմ սուբյեկտիվ, սակայն բավականին տարածված կարծիքն է։ Ծրագրի վերաբերյալ կարող եք կարդալ
http://www.zhamanak.com/article/7117/
http://www.armtown.com/news/am/zam/20070912/7031/
http://www.armenianow.com/?action=viewArticle&CID=2481&AID=2497&lng=arm&PHPSESSID=0f2c6b8e1
http://www.zhamanak.com/article/7372/

Բուդդիզմին վերաբերող ծրագրի տեքստային տարբերակը http://buddhism.am/e107/e107_plugins/content/content.php?content.17

Ծրագիրը եթեր է հեռարձակվում ամեն օր՝ ժամը 1.00-ին Առմենիա այսպես կոչված հեռուստատեսության եթերում։

Արշակ
25.10.2007, 12:11
Բա չգիտեի՞ք, Հայաստանում քրիստոնեությունից այն կողմ ցանկացած կրոն աղանդ է։ :D
Սիրտս խառնեց։ :[

Ուլուանա
25.10.2007, 19:32
Խայտառակություն... :[ Միշտ էլ զզվել եմ էդ հեռուստաընկերությունից, բայց հիմա զզվանքս գագաթնակետին հասավ... Ուղղակի ահավոր է, խոսքեր չկան...:think

«Կան իրավունքներ, որոնք իրացնելուց առաջ արժե մի քիչ մտածել (Նելլի), «ինչպես կուսակցական բազմազանությունը, այնպես էլ կրոնների բազմազանությունը բերում է պետության քայքայմանը, որը կոչվում է պետական դավաճանություն» (Ռոբերտ):
Անգամ չգիտես՝ ծիծաղես, թե լաց լինես նման «հանճարեղ» դատողություն անողների ապշեցուցիչ տգիտության ու սահմանափակության վրա: :o Ինչպիսի՜ սահուն անցում կրոնների բազմազանությունից դեպի պետական դավաճանություն: :o

moj
25.10.2007, 21:34
Խայտառակություն... :[ Միշտ էլ զզվել եմ էդ հեռուստաընկերությունից, բայց հիմա զզվանքս գագաթնակետին հասավ... Ուղղակի ահավոր է, խոսքեր չկան...:think

Անգամ չգիտես՝ ծիծաղես, թե լաց լինես նման «հանճարեղ» դատողություն անողների ապշեցուցիչ տգիտության ու սահմանափակության վրա: :o Ինչպիսի՜ սահուն անցում կրոնների բազմազանությունից դեպի պետական դավաճանություն: :o

:D միտքն իսկապես հիմարություն է...
Անկեխծ ասած չէի սպասում Ռոբերտից...

dvgray
25.10.2007, 21:37
Խայտառակություն... :[ Միշտ էլ զզվել եմ էդ հեռուստաընկերությունից, բայց հիմա զզվանքս գագաթնակետին հասավ... Ուղղակի ահավոր է, խոսքեր չկան...:think

Անգամ չգիտես՝ ծիծաղես, թե լաց լինես նման «հանճարեղ» դատողություն անողների ապշեցուցիչ տգիտության ու սահմանափակության վրա: :o Ինչպիսի՜ սահուն անցում կրոնների բազմազանությունից դեպի պետական դավաճանություն: :o

Բռնության, բռնաբարության գագաթնակետ է էն, որ տգիտությունը պրոպագանդվում է: Չես հասկանում, դրանք իրենց շրջապատում, ազգ ու տակում, գոնե մի հատ ազդեցիկ խելոք մարդ չունե՞ն, որ ասի իրենց.
- :angry Այ տղա ջան, այ աղջիկ ջան: Տեղտ վեր ընգի: Դու ո՞վ ես, որ հասարակության մեջ ծպտուն հանես, կամ ավելի վատ - կարծիք ասես: Դու հլա դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտես: Ու եթե էտ հացն ու պանիրը քո էության հետ ինչ որ մի ռեակցի տա, ապա թոռներտ կամ ծոռներտ կարող են քիչ քիչ բերան բացել ու կարծիք ասել :

moj
25.10.2007, 21:49

Կարիք չկա այդքան ծայրահեղական լինել, խոսքի ազատությունը պարբերաբար շեշտում ես... իրենց կողմից արտահայտածը նույնպես դիտարկիր խոսքի ազատություն ;)

Ուլուանա
25.10.2007, 21:55
Կարիք չկա այդքան ծայրահեղական լինել, խոսքի ազատությունը պարբերաբար շեշտում ես... իրենց կողմից արտահայտածը նույնպես դիտարկիր խոսքի ազատություն ;)
Ուրիշին սեփական տգիտությամբ գրոհելու միջոցով իրականցվող խոսքի նմանօրինակ «ազատությունը» ավելի շուտ կարելի է որակել որպես խոսքի սանձարձակություն, քան ազատություն... :bad Տվյալ դեպքում, փաստորեն, մտքի սահմանափակությունը ուղիղ համեմատական է խոսքի սանձարձակությանը...

dvgray
25.10.2007, 22:00

Հմ…:)
Եթե ես գտնվեմ Հենրիկ Հովանիսյանի, Գրիգոր Գուրզադյանի, Օհան Դուրյանի … և նման մարդկանց շրջապատում, ապա ամենաշատը բերանս կբացեր օդ շնչելու համար… էտ էլ միայն առանց շշուկ անգամ հանելու:
Երևի հասկացար ինչ ասել կուզեմ ;):
Խոսքի ազատությունը ՝ ենթադրում է խոսքի, մտքի ազատություն…
Խոսքի ազատությունը չի ենթադրում որ ես մի մեծ հոդված գրեմ ճապոնական քերականության մասին /:D/, ու հեռուստացույցով դրա մասին 2 ժամանոց ելույթ ունենամ: Այ սա է անխելամիտ ծայրահեղություն:

Իմ ասածն էլ հենց դա էր, երբ այսեղ շատերը բողոքում էին թե ՀՀ-ում չկա խոսքի ազատություն, պարզապես այդ բողոքողները այդ պարագայում գտնվում էին «Արմենիա» հեռուստաընկերության վարողների կարգավիճակում...

Կարդացեք «Ազատության» կոչերի մասին գրառումները ;)

Ավելացվել է 5 րոպե անց

Հմ…:)
Եթե ես գտնվեմ Հենրիկ Հովանիսյանի, Գրիգոր Գուրզադյանի, Օհան Դուրյանի … և նման մարդկանց շրջապատում, ապա ամենաշատը բերանս կբացեր օդ շնչելու համար… էտ էլ միայն առանց շշուկ անգամ հանելու:
Երևի հասկացար ինչ ասել կուզեմ ;):
Խոսքի ազատությունը ՝ ենթադրում է խոսքի, մտքի ազատություն…
Խոսքի ազատությունը չի ենթադրում որ ես մի մեծ հոդված գրեմ ճապոնական քերականության մասին /:D/, ու հեռուստացույցով դրա մասին 2 ժամանոց ելույթ ունենամ: Այ սա է անխելամիտ ծայրահեղություն:

Իրենք այդ պահին հավանաբար գտնվել են ավելի տգետ օպերատորների առջև :)

Քո տրամաբանությամբ նշանակում է իրավունք ունեին այդպիսի կարծիք հայտնել...

dvgray
25.10.2007, 22:09
Իմ ասածն էլ հենց դա էր, երբ այսեղ շատերը բողոքում էին թե ՀՀ-ում չկա խոսքի ազատություն, պարզապես այդ բողոքողները այդ պարագայում գտնվում էին «Արմենիա» հեռուստաընկերության վարողների կարգավիճակում...

Ի՞նչ իմաստով

Ավելացվել է 2 րոպե անց

Քո տրամաբանությամբ նշանակում է իրավունք ունեին այդպիսի կարծիք հայտնել...
Ոչ: Իմ տրամաբանությամբ դուրս է գալիս, որ իրենց պապան ու մաման պետք է ժամանակին սովորացրած լինեին, որ մեծերի ներկայությամբ ոտքի կանգնեն :):

moj
25.10.2007, 22:12
Ի՞նչ իմաստով

Անուղակի իմաստով ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Ի՞նչ իմաստով

Ավելացվել է 2 րոպե անց

Ոչ: Իմ տրամաբանությամբ դուրս է գալիս, որ իրենց պապան ու մաման պետք է ժամանակին սովորացրած լինեին, որ մեծերի ներկայությամբ ոտքի կանգնեն :):

Կարծում եմ, քեզ նույնպես պետք է սովորեցնեին, որ մեծերի նկատմամաբ հարգալից լինեիր... ;)

Artgeo
25.10.2007, 22:25
Իմ ասածն էլ հենց դա էր, երբ այսեղ շատերը բողոքում էին թե ՀՀ-ում չկա խոսքի ազատություն

Խոսքի ազատությունը ենթադրում է նաև հավասար ազատություն բոլորի համար: Երբ սանձարցակ ազատություն է տրվում իշխանական վեցերին, իսկ ժողովրդի դեպքում չի գործում, դա արդեն ոչ թե ժողովրդավարություն է, այլ անարխիա, դիկտատուրա:

moj
25.10.2007, 22:29

Քո նմաններին միշտ տրված է հնարավորություն, վաղը ձեր միտինգում ասեք այն ինչ կարող եք, բայց ինքներդ հավատացեք ձեզ...

Artgeo
25.10.2007, 22:35
Քո նմաններին միշտ տրված է հնարավորություն, վաղը ձեր միտինգում ասեք այն ինչ կարող եք, բայց ինքներդ հավատացեք ձեզ...
Մեր՝ հայ ժողովրդի միտինգում կասվի ու վստահ եմ հետագայում կարվի ամեն ինչ, սակայն ցավալին ու նողկալին այն է, որ ձեր կողմից սեփականաշնորհված հեռուստատեսությունը, որի գլխավոր պարտականությունն է ծառայել հանրությանը վախեցած մի խոսք անգամ չասեց դրա մասին: Չնայած դրան, ժողովուրդը ոտքի է կանգնել: Ու անկախ ձեր նմանների գործողություններից չի վախենում :

moj
25.10.2007, 22:41

Իսկ Սահակաշվիլու մասին քո կարծիքը ո՟ր ֆորումում կարելի է կարդալ ;)

Գնա քո ժողովրդի շահերը պաշտպանիր, կարծում եմ վրացիներն ունեն քո կարիքը :)

Artgeo
25.10.2007, 23:14
Իսկ Սահակաշվիլու մասին քո կարծիքը ո՟ր ֆորումում կարելի է կարդալ ;)

Գնա քո ժողովրդի շահերը պաշտպանիր, կարծում եմ վրացիներն ունեն քո կարիքը :)

Սահակաշվիլու մասին ի՞մ կարծիքը։ Բազմիցս փորձարկված մեթոդն ես նորից փորձում գործարկել։ ;) Հայաստանում ասում ենք վիճակը վատ ա, ասում են «Բա Վրաստանո՞ւմ լավ ա» :D : Սահակաշվիլու մասին իմ կարծիքը։ Լավ, որ շատ ես ուզում ասեմ, չնայած, որ թեմայից շեղվում եմ։ Սահակաշվիլու մասին ես կարծիք ձևավորված չունեմ, քանի որ նրան չեմ ճանաչում անձնապես։ Ունեմ կարծիք նրա գործողությունների վերաբերյալ։ Դրանց մեջ կան թե՛ դրական, թե՛ բացասական։ Ավելի մանրամասն իմանալու համար կարող ես սովորել վրացերեն և կարդալ իմ գրառումները http://forum.ge ում:

Ինչ վերաբերում է «ժողովրդին պաշտպանելուն», ապա Վրաստանում նման խնդիր չի եղել ո՛չ Շեվարդնաձեի, ո՛չ Սահակաշվիլու ժամանակ: Երկուսի ժամանակ էլ խոսքի ազատություն եղել է ու կա: Վրաստանում միշտ եղել են ազատ հեռուստաալիքներ: Այսինքն հիմա էլ կան այդպիսի ալիքներ ի տարբերություն Հայաստանի: Խոսքի ազատությունը Վրաստանում երբեք չի եղել խնդիր:

Վերադառնանք Առմենիայի ծրագրին: Վրացական ոչ մի ալիքով երբևէ չի քարոզվել նացիստություն ու անհանդուրժողականություն: Ի տարբերություն Առմենիայի և Հ1-ի, Վրաստանի ալիքներում աշխատում են բարձր մակարդակի մասնագետներ, քանի որ Վրաստանում կա մրցակցություն ալիքների միջև և բացակայում է հովանավորչությունը իշխանության կողմից:

moj
25.10.2007, 23:21

Ափսոս որ վրացերեն չգիտեմ, բայց համոզված եմ, որ նույն այս հարցը վրացին տար նույն կերպ Հայաստանի մասին կասերի, լավ է, գոնե իրենց մոտ մեզ պաշտպանիր