PDA

Դիտել ողջ տարբերակը : Սրտիցս մի էջ...

Esmeralda
12.09.2006, 12:50
Սիրտս և ուղեղս

«Քնա՞ծ ես...»:
«Հա...»:
«Ես էլ...»:

Կեսգիշերը կաթեց ժամացույցից, եւ ժամացույցը հորանջեց անսովոր հոգնությամբ... Մթությունը լռությամբ թագադրեց փողոցին... Իսկ փողոցը անասելի գորովանքով հպվեց մայթերին... Մայթերի ծառերն էլ ձգվեցին, բայց չկարողացան սեղմվել իրար, որ գոնե չզգան քամու հարվածի սառնությունը... Քամին էլ երկար փնտրեց ինչ-որ մեկին... Չգիտեմ՝ գտավ, թե գնաց՝ ուրիշ տեղ փնտրելու... Բայց այլեւս չերևաց...

«Մրսո՞ւմ ես...»:
«Հա...»:
«Ես էլ...»:

Մի ժպիտ ծնվեց... Իսկ ինչ-որ հեռվում մի լաց-հեկեկանք մահացավ մի կոշտ (կամ գուցե փափուկ) բարձի խորքերում... Սեղանի վրա շարված նկարները փորձեցին ներդաշնակել միմյանց, բայց ամեն տեղ դու էիր... Իսկ դու տարբեր ես... Հիմա գիշերվա սևով զարդարված քո նկարները ներդաշնակորեն նույն երգն են մզզում... Կատարյալ կուրություն է ծնել այս խավարը փակ աչքերիս առջև... Եվ այն, ինչ տեսնում եմ, ես եմ նկարել...

«Տեսնո՞ւմ ես...»:
«Հա...»:
«Ես էլ...»:

Ինչ-որ արձագանք պատեպատ զարկվեց... Հետո լրջացավ, թեթև հառաչեց, ընկավ հատակին... Հատակը դողաց... Հատակին քնած փոշու մի հաստ շերտ փախուստի դիմեց՝ լուռ փնթփնթոցով տեղը զիջելով մտքիս քայլերին... Անսայթաք, փոքրիկ, անգույն զբոսանք... ու ոտնաձայներ... բայց անլսելի փակ ականջներով...

«Լսո՞ւմ ես...»:
«Հա...»:
«Ես էլ...»:

Սարսուռը վազեց ու ինձ փաթաթվեց... Գլուխը դրեց իմ բարձի վրա... Թևս բարձրացրեց և զգուշորեն այնտեղ պահ տվեց վախաջերմաչափ... Կորստի հաբը ինձ խմել տվեց իմ արցունքներով, որ հեշտ կուլ գնա... Ու էլ չեմ հիշում՝ ինչպես փոխվեցի... Հիշում եմ միայն մի տարօրինակ մթնոլորտ իմ մեջ... Հիշում եմ քամի... Հիշում եմ ծառեր... ու մի զգացում, որը զգում է նոր ծնված մարդը...

«Զգո՞ւմ ես...՞:
«Հա...»:
«Ես էլ...»:

Սև շղարշի հետևում պահվեց ամեն ինչ... ու սկսեցի սիրել այն ամենը, ինչ այժմ սև էր դարձել... Ու հարգեցի այն ամենը, ինչ դեռ սպիտակ էր երևում... Հետո դրանք էլ սևացան... Բոլոր արժեքները խեղդվեցին... Բայց աչքերիս բիբն էր սպիտակել. կուրացա... Բայց էլի սիրում էի այդ սև բոլորը... Ու հարգում այն չմնացած սպիտակը...

«Սիրո՞ւմ ես...»:
«Չէ»:
...................................................................
Հ.Գ. Բոլորի կարծիքը հետաքրքրում է...

Սյունիք
12.09.2006, 14:03
:clap Խոսքեր չեմ գտնում, ուղղակի ցնցող էր...ԲՌԱՎՈ…:hands

Firegirl777
12.09.2006, 14:28
Իրոք հիասքանչ է, ապրես, իրոք ապրես շաաաաաաատ դուր եկավ

Cassiopeia
12.09.2006, 15:08
Շնորհավորում եմ և գլուխ խոնարհում… Հիասքանչ էր…

Ուլուանա
12.09.2006, 18:48
Գեղեցիկ է գրված, մտքերի ձևակերպումները շատ հետաքրքիր ու ինքնատիպ են։ :love
Բայց ստեղծագործությունը պարունակում է նաև այնպիսի բան, որը, կարծում եմ, միայն հեղինակի համար կարող է մինչև վերջ հասկանալի լինել...:think

Ամեն դեպքում շատ գեղեցիկ ես գրում։ Չնայած ես միշտ էլ պատկերացնում էի, որ դու գեղեցիկ կգրես... :oy

Hambik
12.09.2006, 18:53
Բավական ազդեցուցիչ էր…

այդ ամենը ուղղակի ստեղծագործել ե՞ս , թե՞ իրոք սրտիցդ մի էջ է;) ?

քաղաքացի
12.09.2006, 19:02
Վերջին տողը կարդալուց ինձ հազիվ զսպեցի:
Դու էլ…
:cry

Riddle
12.09.2006, 22:35
Գեղեցիկ էր գրված, սակայն չեմ կարող ստել, թե այն ինձ հուզեց: Ինձ մի քիչ ավելի հողեղեն, կյանքամոտ գործերն են դուր գալիս:

kiki
13.09.2006, 00:32
շարադրանքի մասին խոսք անգամ ասել չեմ կարող...հիանալի էր, պարես ... :clap

բայց իմաստային կողմը այնքան էլ հասկանալի չի, հնարավոր է մի քանի անգամ կարդալուց հետո ամեն մեկը կարող է գտնել "իրենը" ...չգիտեմ, բայց գեղեցիկ էր շարադրված շատ ...

Լէգնա
13.09.2006, 09:24
Ան դե ասել եմ ,որ հեքիաթային մտքեր ունես :)
իսկ ինչու միշտ հարցազրույց :8

Esmeralda
13.09.2006, 10:48
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հայտնել են իրենց կարծիքները....
Իմաստային առումով անհասկանալի լինելու մասին էր հիմնականում ասվում.....
վերնագրին ուշադրություն դարձրեք....
Ստեղծագործության իմաստը, եթե կոպիտ ասեմ, այն է, որ սիրում են սրտով, ոչ թե ուղեղով.... ու անհամաձայնություն սրտի և ուղեղի միջև կա միայն սիրելու հարցում....
Եթե կոնկրետ ինչ-որ միտք պարզ չէ, հարցրեք, մեծ սիրով կփորձեմ պարզաբանել....

Այս ստեղծագործությունը, ինչպես և մնացածները, իմ սրտի էջերից են... այն, ինչ ես զգացել եմ...

Լէգնա
13.09.2006, 10:57
Եթե կոնկրետ ինչ-որ միտք պարզ չէ, հարցրեք, մեծ սիրով կփորձեմ պարզաբանել....

Ես վաղը դա կպարզաբանեմ :P

Լիաննա
14.09.2006, 00:37
Esmeralda խոսք չունեմ ասելու,հոյակապ էր...

Esmeralda
15.09.2006, 16:52
...Հովտաշուշան...

«Ո՞ր ծաղիկն ես սիրում բոլորից շատ»:
«Հովտաշուշան...»:
«Ես քեզ կնվիրեմ աշխարհի ամենասքանչելի հովտաշուշանը»:

Այդպես էլ չնվիրեցիր...

Թերթում եմ հիշողություններիս հաստ գիրքը և ահա մի էջում տեսնում եմ չորացած հովտաշուշան... Այն հովտաշուշանն է՝ քո չնվիրածը: Կարդում եմ նրա մաշված թերթիկները, շնչում եմ նրա մտքերը բոլոր ու հասկանում եմ նրա հմայքը, մեղմիկ շոյում եմ ես բույրը նրա... Ու նորից թերթում գիրքն այն հաստափոր... Փնտրում եմ էլի հովտաշուշաններ, որ չես նվիրել...
Մեղմ ձյուն է գալիս իմ մտքերի մեջ: Մաքրում եմ օդը ես իմ ուղեղի, որ լի է աղտով, լի է մտքերով այն մասին, որ ես հավերժ լքված եմ, անգութ խաբված եմ...
Ու ես թերթում եմ էջը աչքերիս, որ չտեսնեմ քեզ...
«Տո՛ւր ձեռքդ, միասին անցնենք փողոցն այս»:
«Ո՛չ, ես չեմ կարող... Ձեռքերս լի են հովտաշուշաններով, որ չես նվիրել...»:
Մենք անցանք փողոցը՝ ձեռք ձեռքի տված: Ու հենց այդ ժամանակ թաղեցի աչքերս հոգուդ օվկիանում ու... Ես կուրացա... Իմ կուրությունը քեզնով է լեցուն...
Իմ սառույց-սիրտը հալվել է քո սեր-հովտաշուշանի ծաղկմամբ: Բայց հեղուկները միշտ պնդանալու, բյուրեղանալու հատկություն ունեն... Ուղեղս ցնդել, գոլորշացել է, էլ չի աշխատում... Բայց դու լա՛վ հիշիր՝ բոլոր գազերն էլ, թեկուզև ոչ շուտ, բայց խտանալու հատկություն ունեն:
Հովտաշուշաններով լեցուն այս բուրաստանը՝ իմ մենաստանը, հին մեղեդի է հյուսում զեփյուռի ջութակի վրա:
«Սիրո՞ւմ ես լսել ջութակի նվագ»:
«Ես քեզ եմ սիրում...»:
«Ամեն ինչ կյանքում անցողիկ է, ջա՜ն...»:
Այս օրն էլ անցավ: Նրան չեն կարող պահել իր տեղում ամենազորեղ բազուկներն անգամ:
Լուսնի վրա նստել եմ ես ու դիտում եմ անկումը այն չքնաղ աստղի... Ու երազանք պիտի պահեմ, որ նվիրես հովտաշուշան հենց այս ժամին... Այն կգտնեմ հիշողության այս հաստ գրքում տարիներ անց...
Սիրում եմ քնել ես անուշ քնով, տեսնել երազներ... Երազներ գունեղ, որ լիացած են հովտաշուշանով ու մի ջերմ օդով, որ կոչվում է սեր... Միայնությունս վերագրում եմ ես ռոմանտիզմին... Արցունքներս վերագրում եմ հուզվող լինելուս... Իսկ տխրությունս համարում եմ մի սովորություն... Միայնակ, տխուր մարդ եմ ես հիմա... Ու համարում եմ դա սովորական, քանզի արդարացում եմ դրան հորինել ...
Սիրում եմ քայլել այս փոքրիկ այգում, փնտրել ծաղիկներ, հատկապես հիասքանչ հովտաշուշաններ... Սիրում եմ կարդալ նրանց թերթերում ճակատագիրս... Սիրում եմ նրանց անվերջ հավատալ, քանզի ասում են նրանք միայն լավը... Պոկում եմ միայն նրա ցողունից, ասում՝ սիրում է... Սիրո ծաղիկ ես... քեզ շատ եմ սիրում...
«Ինչո՞ւ ես անընդհատ դու թախծում... սերս... Խավար է իջել քո լուռ աչքերին...»:
«Իսկ դու փորձե՞լ ես ցրել խավարն այդ...»:
«Բայց ես չգիտեմ՝ ի՞նչ զենք է ինձ պետք»:
Միայն ժպտացի... Ինչո՞ւ չասացի, որ լոկ մի ծաղկի բույրի վեհությունից այս մթությունը լուռ կնահանջի, ու իմ հոգում կիշխի լույս-խնդությունը... Եվ սպասումի ուղեկիցը այն հանգիստ կթողնի տառապող սիրտս...Արբած է կարծես, այդ չքնաղ ծաղկի անչափ հմայքից իրեն կորցրած...
Դիտում եմ վախճանն այրվող երկնքի ու արտասվում եմ... Կարծես չգիտեմ, որ սոսկ կրկնությունն է այն հավերժության, որ մենք ապրել ենք... Ու զրուցում եմ այն ամենի հետ, ինչ դեռ արթուն է... Աղոտ տեսնում եմ կերպարանքը քո՝ ձերքիդ բազմաթիվ...
«Արթնացի՛ր, այսօր կարևոր օր է...»:
«Ինչո՞ւ արթնացրիք... Նա ուզում էր նվիրել ինձ... հովտաշուշան…»:

Ուլուանա
15.09.2006, 17:10
Շատ գեղեցիկ ես գրում։:love

Սյունիք
15.09.2006, 19:42
Չքնաղ է, ուղղակի խոսքեր չեմ գտնում... Ցնցող է:hands

Esmeralda
21.09.2006, 15:49
Մի էջ էլ առանց քեզ...

Եվ դեռ պիտի շնորհակալ լինեմ, որ չխեղդվեցինք այդ ժպիտների արցունքներում... Անմտության անձրև էր տեղում մեր միջև... Եվ ինչ-որ վախեցած հայացքներ հենակետ էին փնտում, բայց միևնույն ժամանակ վախենում միմյանց հպվելուց... Մենք այնքա՜ն հեռու էինք... Բայց քո ստվերը համարյա դիպչում էր ինձ... Եվ այդ շոյանքից խելագարված՝ սիրտս իրեն մոլորակ էր զգում... Հայացքս ուզում էր ձեռքերով ամուր բռնել քեզ ու գոնե մի քանի վայրկյան ապրել այն զգացումի գրկում, որ կոչվում է հանգստություն... Բայց ես խեղդեցի իմ մեջի բոլոր այն վայրկյանները, որոնք պտտում էին քո մասին հիշողության անիվը... Ամուր փակեցի ափս... Որ չմատնեմ ինձ... Ու նայեցի քո ափին. բոլոր հույզերս սկսեցին հույսոտ լռությամբ թափառել փակված ափիդ ելքերի շուրջը... Բայց դու խեղդեցիր ամեն ինչ... Անվերջ ժպիտներ տեղացին... Պատերը դանդաղ էին շարժվում... Ես հայացքով ներքև էի ձգում նրանց... Իսկ դու կոխկռտում էիր իմ հայացքը փակ ափիդ խավարով... Սակայն հայացքս կամաց-կամաց ըմբռնեց, որ չպիտի փնտրի այն, ինչ կարևոր չէ... Եվ սկսեց խոսել այն մասին, ինչ կարելի էր... Բոլոր հայացքներիս կազատեի իրենց պարտականություններից, եթե միայն կարողանայի որսալ այն, ինչ քո հայացքն էր անհանգիստ արտաբերում... Բայց թոթովախոս անցյալը մի քանի շշունջ տեղաց ականջներիս լռությանը, ու ես ներկեցի պատերն իմ մտքերով... Անասելի մութ էր տարածվել մեր հայացքերի միջեւ, որոնք այդպես էլ թողեցին այն բացը, ուր նետվել էր անցյալի մի ողջ գարուն... Եվ վաղաժամ թոշնած գարնան բույրը վերածվեց գարշահոտի, որ լի էր կեղծավորության միամտությամբ... Ու քո դավաճանությունը, մեղքի զգացումից խեղդված, մի չխոստացված բարև նետեց իմ շփոթված աչքերի խոնավությանը, որը գոլորշանալով ամպերի ստվար շերտով կիտվեց աչքերիս գլխավերևում՝ մռայլելով կեղծավոր ժպիտիս ցոլքը...
Քայլերիս քամուց ցրվեցին ամպերը... Իսկ դու ուղեկցեցիր ինձ քո կեղծ անտարբերությամբ... Ես էլ իմ հերթին անտարբերություն հագա ու ջանալով ետ չնայել՝ շտապեցի այնտեղ, ուր պիտի լինեիր դու... Իսկ փակված դռները կողպեցին կեղծավորության բոլոր լուսամուտները... Եվ հայացքս գետնին՝ մինչև հիմա լալիս եմ...

Հ.Գ. Այս ստեղծագործությունն իր մեջ պարունակում է մի սովորական երևույթ, որին հավանաբար մեծ մասդ ականատես եք լինում, մասնակցում...
Հետաքրքիր է... որևէ մեկը կկարողանա հասկանալ, թե որ երևույթի մասին է խոսքը....

Սյունիք
21.09.2006, 16:33
Ընդամենը 10%ով համոզված եմ, որ խոսքը երազի մասին է....

Եթե մի փոքր հուշեիր.... Խոսքը մարդկանց մասին է, չէ???

Esmeralda
21.09.2006, 19:53
Ընդամենը 10%ով համոզված եմ, որ խոսքը երազի մասին է....

Եթե մի փոքր հուշեիր.... Խոսքը մարդկանց մասին է, չէ???

Չէ.... երազ չկա... իրականություն է... այդ դեպքն ինձ հետ պատահել է.... ես պարզապես "ճոխացրած" ներկայացրել եմ այդ միջադեպը.... որ տևել է ընդամենը երկու րոպե... կամ ավելի քիչ....
Հուշեմ.... ինչպես հուշեմ....
լավ մի թեթև ներկայացնեմ....
դա կապված է մի տղայի հետ... և առօրյայի պատահականության շնորհիվ մենք հայտնվեցինք այդ տեղում... մենք այնքա՜ն հեռու էինք (40սմ), բայց նրա ստվերը համարյա դիպչում էր ինձ... մենք երկու րոպե պարզապես ստիպված էինք կանգնել այդպես... կանգնել... իրար չնայելով, "չնկատելով"... ժպիտները թաքցնելով.... կեղծելով....
Գոնե լռությունը չճնշեր այդպես...

շարունակելի...

Սյունիք
22.09.2006, 14:45
Գուցե երկար բաժանումից հետո տեսնվել եք, կամ արդեն լքել եիք միմյանց ու կրկին հանդիպել եք, և ձեր մեջ նորից արթնացել է սերը... Սակայն չեմ կարծում, որ կռահել եմ...

Esmeralda
22.09.2006, 14:55
Գուցե երկար բաժանումից հետո տեսնվել եք, կամ արդեն լքել եիք միմյանց ու կրկին հանդիպել եք, և ձեր մեջ նորից արթնացել է սերը... Սակայն չեմ կարծում, որ կռահել եմ...
չէ... սեր չի եղել... մենք պարզապես լավ ընկերներն ենք եղել, բայց շատ կարճ ժամանակ...
Հետո նույնիսկ չէինք բարևում.... համարյա ամեն օր տեսնում ու չէինք բարևում... Այդ օրն էլ այդպես եղավ... մենք տեսանք իրար.... ....վերելակի մեջ...
Վերելակով բարձրանում էինք... ահա թե որն էր այդ երևույթը....

Սյունիք
22.09.2006, 15:59

Վաաայ, ես էլ արդեն եսիմ ինչեր եի մտածում................

Esmeralda
22.09.2006, 19:46
Վաաայ, ես էլ արդեն եսիմ ինչեր եի մտածում................
:o Ի՞նչ...

Սյունիք
23.09.2006, 13:03
:o Ի՞նչ...
Դե, տարբեր ծիծաղելի բաներ....

Esmeralda
23.09.2006, 21:02
Ն . . . . Ի . . Ի . Ս . .

Դու մահացել ես….
Ես էլ…
Ես եմ քեզ սպանել… Իսկ դու ինձ սիրում ես…
Իսկ ինձ ո՞վ է սպանել…
Տրամաբանական է, որ դու…
Բայց տրամաբանություն էլ է մահացել…
Չէ… մի՛ նայիր այդպես… ես չեմ սպանել նրան…

Ուզո՞ւմ ես` նկարեմ քեզ համար…
Կնկարեմ մի սեղան` երկոտանի` վրան էլ սիրտս…
Ու կգրեմ. «Բարի ախորժակ»…

Չեմ ծաղրում քեզ… Մի՛ կախիր գլուխդ…
Ես ինձ եմ խարազանում…
Այս թղթի կտորը սիրտս է ծակում…
Իսկ հեղինակը դու ես…
Ես քննադատ չեմ… Ես հերոսուհին եմ…
Դու ինձ հերոս ես կարգել…
Իսկ իմ արածն ամենևին էլ հերոսություն չէ…

Ու դու պատաստ ես ինձ թագադրել…
Եվ ինչի՞ համար…
Որ ոչ թե խնդրեմ, այլ հրամայե՞մ` թույլ տաս` քեզ լքեմ…

Ես աստղերն եմ հաշվում, իսկ դու օրերը…
Ների՛ր ինձ, որ աստղերն այսքա՜ն լուսավոր են ու տաք…
Ն . . . . Ի . . Ի . Ս . .

23.09.2006
20:20

Սյունիք
25.09.2006, 20:02
Ինչպես միշտ՝ շատ գեղեցիկ է...

Լէգնա
25.09.2006, 20:06
Ան ,էսքան ախորժալի մի գրի էլի :P

Esmeralda
25.09.2006, 21:03
:) Շնորհակալ եմ կարծիքների համար...

Հ.Գ. Լեգնա՞, էլի սովա՞ծ ես :o :P

Մասսագետ
25.09.2006, 23:26
Չեմ հասցրել բոլորը կարդամ, բայց առաջինը կարդացել եմ: Դրա մասին հայտնեմ կարծիքս:
Կարծում եմ ոճը հետաքրքիր ես ընտրել, հետքրքիրացնում ա գրածդ: Բայց էդ ոճի մեջ կարող ես ավելի հետաքրքիր պատմություն գրել: Կոնկրետ ինչն ա անհետաքրքրություն ստեղծում ինձ համար, կրկնվող սիրային պատմությունը, նման պատմություններ կարդալով՝ ինձ թվում ա նորից նույն բաներն եմ կարդում, ինչն էր առանձնացնում քոնը մյուսներից ասում եմ, ոճն ա: Իսկ գեղեցիկ նախադասությունները ուղղակի ինձ համար ստեղծված չեն, անիրական են թվում… :)

Viki
26.09.2006, 10:47
Մի կարծիք էլ ես ավելացնեմ, եթե կարելի է

Քո ստեղծագործությունները իմ դուրը շա~~~տ եկան և այս խոսքերը զուտ քաղաքավարության կանոններից ելնելով չեմ ասում: Նրանք ինձ հարազատ են ավելի շատ, քան կպատկերացնես:
Բացատրեմ, թե ինչու. ես ինքս շատ եմ սիրում ստեղծագործել, և քո նկարագրած տեսարաններից շատերը ուղղակի ապրում էի պատկերացնելով: Ես նման տեսարանների միջով անցել եմ, ապրել իրական կյանքում և գրել եմ, միայն մի տարբերությամբ` հովտաշուշանի փոխարեն կարմիր վարդ է եղել:
Գիտես, եթե նույնիսկ նոր սեր ես ունենում, եթե երջանիկ ես, միևնույն է նման հիշողությունները միշտ էլ ապրում են քո մեջ, նրանք չեն մոռացվում. հիշվում են`
պարուրելով թախիծ, բայց նաև քաղցրություն:

Esmeralda
26.09.2006, 10:59

Շնորհակալություն կարծիքի համար...
Իսկ ի՞նչ թեմայով հետաքրքիր պատմություն կարող ես առաջարկել այդ ոճով....

Esmeralda
26.09.2006, 11:00
Մի կարծիք էլ ես ավելացնեմ, եթե կարելի է

Քո ստեղծագործությունները իմ դուրը շա~~~տ եկան և այս խոսքերը զուտ քաղաքավարության կանոններից ելնելով չեմ ասում: Նրանք ինձ հարազատ են ավելի շատ, քան կպատկերացնես:
Բացատրեմ, թե ինչու. ես ինքս շատ եմ սիրում ստեղծագործել, և քո նկարագրած տեսարաններից շատերը ուղղակի ապրում էի պատկերացնելով: Ես նման տեսարանների միջով անցել եմ, ապրել իրական կյանքում և գրել եմ, միայն մի տարբերությամբ` հովտաշուշանի փոխարեն կարմիր վարդ է եղել:
Գիտես, եթե նույնիսկ նոր սեր ես ունենում, եթե երջանիկ ես, միևնույն է նման հիշողությունները միշտ էլ ապրում են քո մեջ, նրանք չեն մոռացվում. հիշվում են`
պարուրելով թախիծ, բայց նաև քաղցրություն:

Ուրեմն... կարող եմ ասել, որ իզուր չեմ գրել... Եթե գտնվեցիր, դու, ու դա վերաբերեց նաև քեզ...

Viki
26.09.2006, 11:30
Ուրեմն... կարող եմ ասել, որ իզուր չեմ գրել... Եթե գտնվեցիր, դու, ու դա վերաբերեց նաև քեզ...

:angel ... Չեմ վիճում, համամիտ եմ:ok

Բարեկամ
27.09.2006, 05:30
«Ծանր» ռոմանտիկա շարքից էր: :mda
իսկ եթե լուրջ՝ թունդ շպարված է, դեմքը չի երևում…

Esmeralda
27.09.2006, 16:28
«Ծանր» ռոմանտիկա շարքից էր: :mda
իսկ եթե լուրջ՝ թունդ շպարված է, դեմքը չի երևում…
Հաճախ եմ լսել նմանատիպ արտահայտություն, այիսնքն իմաստ նույնը... բայց քո շարադրանքը լավն էր:hands
Ինչևէ...
Իսկ դեմքին չե՞ս կարողացել հասնել...

Esmeralda
27.09.2006, 22:42
Հատուցել սիրո համար...

Իմ ընկերները հեռանում են... և այս էլ որերորդ անգամ...
Ռուբեն Հախվերդյան
ՆՐԱՆՔ մեկ-մեկ ընկնում են արցունքներիս հետ, ու ես ամեն անգամ թաց մայրամուտ եմ դիտում... Ես այրում եմ ամեն ինչ՝ կրակը վառելով մատներիս վրա... Հետո արտասվելով փորձում եմ հանգցնել... Թվում է, թե ստացվում է, բայց միայն հիշողություններն են մնում մոխրի խավարում... Մոխիրն էլ արդեն հոգնել է իմ հպումներից... Չեմ ուզում մաշել այն. բավարարվում եմ նայելով... Մի օր էլ կկուրանամ... Ու չեմ գտնի ոչինչ... ՆՐԱՆՔ ասում են, թե ես հարուստ եմ... Բայց մի՞թե անհրաժեշտ է հատուցել այդ հարստության համար... Եթե մի օր աղքատանամ, ես էլ մոխիր կդառնամ... Եվ ինձ կթաղեմ մոխիրներիս մեջ... ՆՐԱՆՑԻՑ ամեն մեկը գուցե մի պատառ վերցնի իմ մոխրաստանից... Հետո հանկարծ երբ նկատի իր ափերում դաջված սևը, ինձ կնետի հենց առաջին աղբարկղի մեջ կամ դրան էլ չի սպասի... Իսկ ես վաղն էլ դեռ կսպասեմ հատուցմանը հատուցումիս...

Esmeralda
02.10.2006, 21:28
Ցնորալից կյանք

Հոգիս երգում էր ներկայությունդ-
հիմա լռում է հանդիմանորեն...
Աչքերս տեսնում էին բացակայությունդ-
իսկ հիմա նրանք սուր են առավել,
Ականջներս լոկ մեղմ ձայնդ էին լսում-
հիմա թվում է, թե խլացել եմ...
Թախծոտ աչքերս երազի գրկում
շոյում են մեղմիվ մազերիդ տաղը...
Հոգուս զեփյուռից տատանվում է քո
թարթիչների լուռ հայացքը խորին,
Եվ իմ շուրթերը սպասում են, թե
երբ պիտի հանկարծ գա անցած վաղը,
Որ կրկնվի մեր այն հավերժության
Տեր ճակատագրի չարախինդ խաղը...
Ձեռքերս փնտրում են ճերմակ աղավնուն
քո ներկայության,
Ոտքերս անվերջ խփվում են գետնին,
Ցանկանում են, որ իրենց հարվածի տակ
նվաստացնեն մենակությանը...
Կույրի պես եմ ես, կամ էլ այն մարդու,
որ կույրի պես է...
Մթության մեջ եմ, անծիր խավարի...
շուրջս ամեն մարդ մի չար աղվես է,
Բոլորն են աղվես դարձել այս կյանքում,
Հատուկ ինձ համար բեմ են բարձրացել...
Եվ համարում են, թե կարողանում են
նայել ինձ վերից...
Բայց չեն հասկանում,որ այս մեծ կյանքում
Այնպես չէ, ինչպես
սովորական ու փոքրիկ թատրոնում,
Որ բեմն այս կյանքում ներքև է իջել
փոսում է լողում...

Jirayr24
03.10.2006, 13:38
Ցնորալից կյանք
Փշաքաղվեցի

Esmeralda
04.10.2006, 22:57
Ուշացումդ հոգուս դռներն է թակում...
Սրտիս ձայնից ծնվում է մի խենթ երազ...
Թարթիչներիդ դողն է սիրտս ծակծկում....
Դրսում լույս է... Օրս մթնեց... Դու չկաս....

Հ,Գ. Իսկ մի հիմար աղջիկ դեռ նայում է հեռախոսին... ու սպասում...
Գուցե...

Lionne_en_Chasse
05.10.2006, 00:13
Շատ գեղեցիկ ես շարադրում մտքերդ: Ասեմ որ բոլոր գրածներդ կարդացի, կարծիքները ՝ նույնպես: Համաձայն եմ Մասսագետի հետ ՝ նորից նույն սրտաճմլիկ սիրային պատմությունները ... քոնը կարդացվում է, քանի որ ոճդ է հետաքրքիր: Անձամբ ես սիրային թեմատիկան համարյա թե չեմ սիրում: Կարող ես ընդլայնել պատմությունդ, ինձ թվում է քեզ մոտ կստացվի : Թեկուզ և սիրո մասին ես գրում, բայց մի պահ հեռանաս սիրուց, գրես ինչ-որ փիլիսոփայական կամ շատ պարզ մտքեր ... հետո նորից վերադառնաս բուն թեմային: Դե իհարկե դու ավելի լավ կիմանաս, ինչն է քեզ հոգեհարազատ ... սա պարզապես իմ կարծիքն էր :)

Esmeralda
05.10.2006, 12:22

Անչափ շնորհակալ եմ արտահայտած կարծիքիդ համար...
Սիրո թեման, համամիտ եմ, իշխում է իմ յուրաքանչյուր ստեղծագործության մեջ...
Պարզապես այլ թեմայով, ինձ թվում է, չի ստացվում ինձ մոտ գրել.... մի անգամ գրեցի հայրենասիրական թեմայով... մրցույթ էր.. թեման իրենք տվեցին... վատ չէր ստացել, անգամ պատվոգիր տվեցին...
Մի թեմա հուշեք.... փորձեմ գրել...

Ուլուանա
05.10.2006, 14:11
Ուշացումդ հոգուս դռներն է թակում...
Սրտիս ձայնից ծնվում է մի խենթ երազ...
Թարթիչներիդ դողն է սիրտս ծակծկում....
Դրսում լույս է... Օրս մթնեց... Դու չկաս....

Հ,Գ. Իսկ մի հիմար աղջիկ դեռ նայում է հեռախոսին... ու սպասում...
Գուցե...
Լավն էր։:love

Esmeralda
05.10.2006, 15:19
Լավն էր։:love
Ուրախ եմ, որ հավանեցիր, Անահիտ ջան:)

Guest
05.10.2006, 17:50
Վերջապես ամենայն լրջությամբ կարդացի առաջին գրածդ, մտա այն հոգեվիճակի մեջ, որը որ դու կցանկանայր, որ մտներ կարդացողը: Անչապ հավանեցի, անչապ հուզիչ էր և հիասքանչ, ամեն տողում անսպասելի իմ մտելակերպին, բայց նույն ժամանակ ճիշտ, տեղին խոսքեր, ապրես, ես քեզանից դեռ շատ բան կարամ սովորեմ, ապրես:

Esmeralda
05.10.2006, 17:56

Շնորհակալ եմ, որ ուշադրության ես արժանացրել ստեղծագործություններս... և ուրախ եմ, որ նրանք քեզ դուր են եկել....

Esmeralda
05.10.2006, 21:31
Խոսի՛ր ինձ հետ...

Խոսի՛ր ինձ հետ: Համոզված եմ՝ կչորանաս արցունքներից: Խոսի՛ր ինձ հետ՝ թեկուզ իմ մեջ ներարկելով տամկությունդ:
Ես քեզ հետ կխոսեմ մեր լեզվով, որ միայն մենք հասկանանք ու միայն մենք անձրևենք այս արևի գրկում... Ես ամեն ինչ կանեմ, որ դու չլռես իմ պատճառով... Որ ավազիս վրա չիջեցնես լռության ալիք, ինչպես այն օրը, երբ ասացի քեզ, որ ինձ ոչ թե գտել, այլ կորցրել ես...
Ի՞նչ իմանայի, որ վերջիվերջո փոքրիկ երեխայի պես, որ սահնակով բարձրանում է բլրի բարձունքը, պիտի հոգնած նստեմ այն բեռան վրա, որ ամբողջ ճանապարհին ճակատիս քրտինքի կաթիլներ է առաջացրել, ու իջնեմ ցած... Եվ ի՞նչ իմանայի, որ իջնելու եմ ոչ թե անհոգ ուրախությամբ լի երեխայի պես, այլ հոգնած սահնակի: Չեմ տրտնջում... Կյանքի սևուսպիտակն անխուսափելի են որևէ մեկի համար: Մնում է միայն՝ ինքդ մի գույն ստեղծես ու փորձես եզրագծել սևուսպիտակը... Կամ էլ գունատուփդ հաձնես երազագրին ու երկարատև քուն մտնես՝ փորձելով ապրել մի երազակյանք...
«Իրականության գիրկը չնետվե՛ս դու քո գույներով», - ինչո՞ւ ասացիր... Մի՞թե գիտեիր, որ դեռ գալու է այդ ժամանակը... հաճախ կարծում եմ, թե կենսագիրս դու ես ի ծնե... Հիմա ափսոսում եմ, որ չհանձնեցի քեզ գունատուփս: Գիտեմ՝ վշտացար, տրտում հեռացար ու ինձ դատեցիր քո սև մատիտով, որ հետո ջնջես, եթե կամենաս... Բայց երկար ապրող մատիտագիրը ջնջելուց հետո հետքեր է թողնում... Իսկ հիմա արդեն գարունն է խեղդվում... Մի ամառ մնաց, որ եզրագծենք ու զգույշ կցենք անցյալի գրքին, ինչպես մոռացած էջերն են կցում տպարաններում...
Ես իմ էջալից անցյալն եմ թերթում՝ մատներիս ծայրը արյամբ թրջելով... Կողքից նայելիս թվում է՝ ձեռքով տաղեր եմ հյուսում, արյունոտ տաղեր, այնինչ փորձում եմ արյան կարմիրով ծածկել ամպամած տաղերիս սևը... Գրկի՛ր անցյալս ու ուսումնատենչ ուսանողի պես սրտիդ մոտ պահած՝ քայլի՛ր միջանցքում... Քայլերիդ հոգուն մի՛ սաստիր անվերջ՝ դեպի ինձ բերող ուղի փնտրելու ցանկության համար... Ավելի լավ է, քո քայլաստանում օրենք չստեղծես... Պարզապես գտի՛ր ինձ քո մտքերում, պատմի՛ր երազդ իմ աչքերի մեջ, խորհի՛ր քո սերը իմ պաղ շուրթերին ու երազագույն նիզակով խոցի՛ր իմ հապաղումը... Հետո չլսված երգեր շպրտի՛ր այն անդնդի մեջ, որ լոկ հուսահատ մարմիններով է իր խորքը լցրել... Ու հետո մենք էլ ե՛կ լուռ տապալվենք՝ ելևէջազօծ օդում թողնելով մի նոր մեղեդի, որը մեզ վրա կիջնի, կնստի փոշոտ լռությամբ՝ երբեմն թեթև դող հառաչելով ելևէջումից մի նոր մարմնի...
Իմ լեռնաշխարհն էլ այդպես է կերտվել՝ ամեն հառաչքից անդնդախորքում փոշու շերտերից...

Ծով
08.10.2006, 15:16
ՀՐԱՇԱԼԻ Է…

Guest
08.10.2006, 19:15
Աննկարագրելի լավն էր… շատ գրի, ես քեզ շատ եմ սիրում:love

Esmeralda
08.10.2006, 21:22
Ուրախ եմ, որ հավանել եք գրվածքս :)
հիմա տեսնեմ ինչ ունեմ.... էլի տեղադրեմ....

Esmeralda
08.10.2006, 21:36
Օրինաչափ պատահականություն
...
Ի՜նչ մութ է այսօր այստեղ առանց քեզ... Լուսամուտները սառել են վշտից... Վարագույրները, կոկորդը սեղմած, կախվել են վերից... Ժամացույցն էլ է վերևում կախվել ու պտտվել է ստիպում ալարկոտ իր սլաքներին... Իսկ վերջիններս իմ սրտի կամքով մեխվել են տեղում... Ես օրինաչափ հեքիաթ եմ այրում պատահականության խարույկի վրա... Հակադրությունների մի ամբողջ շարան փոշու հաստ շերտով շոյում են գիրքս ու գրիչներս, դարձնում մոխիր այդ գունաստանը... Ու մատիտ-գրիչ, ձեռք ձեռքի տված, մի աղմկալից զրույցով լցված, ընկնում են ներքև ացող սեղանի արցունքների հետ... Փայտացած նստած աթոռներն անթիվ դողում են դռան ամեն շարժումից և միանալով իմ հայացքների հույսոտ երամին՝ փորձում են շոյել արցունքաժպիտ քայլիդ մեղեդին...
...Հոգնած աչքերս կորեր են գծում՝ փորձելով հասնել սև սլաքներին գորշ ժամացույցի... Չկաս... գնացի... Այսօր լուսամուտները, ցրտից խենթացած, խոր քուն կմտնեն, որպեսզի չզգան քո ներկայության ընդհատված կորը...

Հ.Գ. Եթե որևէ մեկը եղել է ԵՊՀ-ի ընթերցասրահում(4-րդ հարկի), ավելի լավ կհասկանա...

Guest
09.10.2006, 13:51
Լուրջ եմ ասում, թե ինչ-որ բան զգացի քո այս գրածից… կամ երեվի բան չհասկացա, լավ, ոչինչ, իմ հետ այսպես էլ ա պատահում, բայց ոնց որ դու գրած չլինեիր;) երեվի մի քանի ժամ հետո մի հատ էլ կարդամ՝ կարողա մի բան զգամ:

Esmeralda
09.10.2006, 14:08

Որ էլի չհասկանաս, կտեղեկացնես;)

Ուլուանա
09.10.2006, 14:25
Լավ ես նկարագրել սպասման ծանր հոգեվիճակը։ ;)
Բայց կուզենայի քեզ մի փոքրիկ դիտողություն անել, կամ գուցե խորհուրդ տալ, ինչպես ուզում ես անվանիր։ Խոսքս հենց այս վերջին ստեղծագործությանդ մասին չէ, այլ ընդհանրապես քո գրելաոճի։ Հուսով եմ՝ չես նեղանա։ Դա իմ կարծիքն է, որի հետ կարող ես համաձայնել կամ չհամաձայնել։ Ընդհանրապես շատ գեղեցիկ ու պատկերավոր ես գրում, հաճախ նույնիսկ ինքդ ես բառեր ստեղծում՝ հետաքրքիր ու ինքնատիպ պատկերներ ստանալով, բայց, ինձ թվում է, քո գրածներում չափազանց շատ են «թունդ», «ուժեղ» բառերի կուտակումները... ո՞նց ասեմ, որ ճիշտ պատկերացնես ասածս... :think Մտքերդ կարծես մի տեսակ գերհագեցած լինեն այդպիսի բառերով ու արտահայտություններով... Այսինքն՝ պաճուճանքը, իմ կարծիքով, շատ է, մի քիչ պարզություն երևի չէր խանգարի... :oy

Հ.Գ. Հետաքրքիր կլիներ իմանալ քո կարծիքը իմ կարծիքի մասին։;)

Guest
09.10.2006, 14:48
Հետաքրքիր կլիներ իմանալ քո կարծիքը իմ կարծիքի մասին։;)

Իսկ կարելի է ես ասեմ:)

Ինչ ինձ դուր է գալի Esmeralda-ի գրաքի մեջ դա հենց նրա մտքերի խտությունն է, որը ես կուզեի վոր զարգանար և քիչ-քիչ դարնար չաձազանց խիտ: Ես հաջույք եմ ստանում երբ մեկ մեկ գրածի մեք նկատում եմ միանգամից մի քանի իմաստ… աբստառտ բաներ շատ եմ սիրում

Riddle
09.10.2006, 15:18

Հասկանում ես, հարցը մտքերի խտությունը չէ, ոչ էլ իմաստալիության աստիճանը, հարցը բառերով ծանրաբեռնված միտքն է. գեղեցիկ բառերի չափազանց մեծ կուտակումները թույլ չեն տալիս զգալ նրանցից ամեն մեկի առանձին գեղեցկությունը, որից տուժում է գրվածքի իմաստը: Ամենախոր մտքերն էլ կարելի է արտահայտել պարզությամբ, առանց պաճուճանքի… Չնայած դա բավականին դժվար է իրականում::)

Esmeralda
09.10.2006, 15:41
Լավ ես նկարագրել սպասման ծանր հոգեվիճակը։ ;)
Բայց կուզենայի քեզ մի փոքրիկ դիտողություն անել, կամ գուցե խորհուրդ տալ, ինչպես ուզում ես անվանիր։ Խոսքս հենց այս վերջին ստեղծագործությանդ մասին չէ, այլ ընդհանրապես քո գրելաոճի։ Հուսով եմ՝ չես նեղանա։ Դա իմ կարծիքն է, որի հետ կարող ես համաձայնել կամ չհամաձայնել։ Ընդհանրապես շատ գեղեցիկ ու պատկերավոր ես գրում, հաճախ նույնիսկ ինքդ ես բառեր ստեղծում՝ հետաքրքիր ու ինքնատիպ պատկերներ ստանալով, բայց, ինձ թվում է, քո գրածներում չափազանց շատ են «թունդ», «ուժեղ» բառերի կուտակումները... ո՞նց ասեմ, որ ճիշտ պատկերացնես ասածս... :think Մտքերդ կարծես մի տեսակ գերհագեցած լինեն այդպիսի բառերով ու արտահայտություններով... Այսինքն՝ պաճուճանքը, իմ կարծիքով, շատ է, մի քիչ պարզություն երևի չէր խանգարի... :oy

Հ.Գ. Հետաքրքիր կլիներ իմանալ քո կարծիքը իմ կարծիքի մասին։;)

Անահիտ ջան, կարծիքդ կարդացի և հասկացա, թե ինչը նկատի ունես.... Անահիտ ջան...այդ բառերը, որ ասում ես, այդքան շատ են....խիտ է... դրանցից յուրաքանչյուրը չեմ գրել նրա համար, որ բառեր լցնեմ.. իրականում դրանցից յուրաքանչյուրն զգում եմ... ու ինքս բառեր ստեղծելուց առաջ փնտրում եմ համապատասխան բառ... չգտնելով միավորում եմ մի քանի բառեր և ստանում իմ ուզածը... իրականում ստեղծագործելիս ես չեմ մտածում, որ սա հետո պիտի կարդան ուրիշնեըը...
Ուղղակի սովորության հարց է... ինչպես բացատրեմ.... այդ վերջին ստեղծագործությունն, օրինակ, գրել եմ հենց ընթերցասրահում... նայում էի շուրջս... ինչ տեսել եմ, գրել եմ... գրել եմ սրտիս տեսածը...
մի բառ գրի, որը, իրոք, չափն անցնում է պաճուճանքի իմաստով, ու ես կբացատրեմ այդ բառի օգտագործման լրիվ իմաստը...
Ախր... ես կարդում եմ... կարդում եմ... բոլոր բառերն ինձ համար իրենց տեղում են... գուցե արդեն սովորել եմ դրան... դու կողքի աչքով նայի ու ասա... ես կամ կարդարացնեմ իմ գրածը կամ կընդունեմ քո դիտողությունը....
շնորհակալություն կարծիքիդ համար...

Esmeralda
09.10.2006, 15:44
Իսկ կարելի է ես ասեմ:)

Ինչ ինձ դուր է գալի Esmeralda-ի գրաքի մեջ դա հենց նրա մտքերի խտությունն է, որը ես կուզեի վոր զարգանար և քիչ-քիչ դարնար չաձազանց խիտ: Ես հաջույք եմ ստանում երբ մեկ մեկ գրածի մեք նկատում եմ միանգամից մի քանի իմաստ… աբստառտ բաներ շատ եմ սիրում

Եթե այդ խտությունն, իրոք, քեզ դուր է գալիս... ուրեմն մեր ճաշակներն այդ առումով համընկնում են.. եթե ուզում ես, ես քեզ կուղարկեմ իմ լավ ընկերներից մեկի ստեղծագործությունը, որը շատ եմ հավանում... ինձ թվում է, քեզ էլ դուր կգա... անպայման դուր կգա...

Esmeralda
09.10.2006, 15:50
Հասկանում ես, հարցը մտքերի խտությունը չէ, ոչ էլ իմաստալիության աստիճանը, հարցը բառերով ծանրաբեռնված միտքն է. գեղեցիկ բառերի չափազանց մեծ կուտակումները թույլ չեն տալիս զգալ նրանցից ամեն մեկի առանձին գեղեցկությունը, որից տուժում է գրվածքի իմաստը: Ամենախոր մտքերն էլ կարելի է արտահայտել պարզությամբ, առանց պաճուճանքի… Չնայած դա բավականին դժվար է իրականում::)
Riddle ջան :) դե հասկանում եմ, որ իմ "ստեղծագործություններն" այնքան էլ քո սրտով չեն.... մոտավորապես հասկանում եմ, թե կոնկրետ ինչն է քեզ վանում... դա սյուժեի խիստ թաքնված լինելն է, առաջին մի քանի հայացքից՝ նույնիսկ բացակայելը... ճի՞շտ եմ....
Իմ կարծիքով քեզ դուր է գալիս, երբ ստեղծագործության մեջ լինում է սյուժե.... բայց դրա տակ թաքնված է ինչ-որ խոհափիլիսոփայական միտք... այսինքն, եթե մեկն ի վիճակի չէ ըմբռնել խոհափիլիսոփայականը, ապա ըմբռնում է սովորական սյուժեն և ստեղծագործությունն այդ մարդու համար չի կորչում...

Riddle
09.10.2006, 16:24

Անի ջան, նախ սյուժեի վերաբերյալ. ոչ միայն քո, այլ ընդհանրապես, ուրիշի սիրային տվայտանքների մասին կարդալն ինձ համար երբեք հետաքրքիր չի եղել: Այո, ես սիրում եմ, երբ իմաստ է լինում ստեղծագործության մեջ, իսկ երբ ստեղծագործությունը կազմված է լինում միայն նշածս տվայտանքներից, իմաստ ու հետաքրքրություն չեմ գտնում… Ներիր::) Ես հասկանում եմ, որ դու կամ մեկ ուրիշը, երբ նման գործ եք գրում, այդ պահին անհավատալի ապրումներ եք ունենում, և դա բնական է, որ ամեն մեկն իր ապրումներն ամենահուզիչն ու ամենաանկրկնելին է համարում, բայց ախր կողքից (համենայն դեպս իմ կողմից) երբեմն պարզապես նույն, ծեծված պատմությունն է թվում: Գիտեմ, որ շատերին դուր է գալիս կարդալ հենց այդ սիրային տվայտանքների մասին, առանց սկզբի ու վերջի, բայց անձամբ ես չեմ կարող ինքնամոռաց կարդալ միայն ասենք սպասման մասին, կամ վերելակի մեջ ապրած զգացմունքների մասին, ինձ ավելի «նյութեղեն» ասելիք է պետք, միայն զգացմունքներից կազմված և միայն զգացմունքների մասին ստեղծագործություններն ինձ չեն ձգում:
Իսկ գրվածքի ոճի մասին արդեն ասել եմ: Բառերի խտությունը այլ բան է, մտքերի խտությունը՝ մեկ այլ բան: Բառերը շատ են, խանգարում են: Ինձ պարզապես դուր չեն գալիս, ինչպես Բարեկամ-ն ասաց, թունդ շպարված գործերը:
Այս ամենը ես ասում եմ միայն իմ գրական նախասիրության մասին, ոչ թե քո ստեղծագործություններն եմ վատ համարում, այնպես որ մտքովդ չանցնի նեղանալ ինձնից::)

Guest
09.10.2006, 16:33
Եթե այդ խտությունն, իրոք, քեզ դուր է գալիս... ուրեմն մեր ճաշակներն այդ առումով համընկնում են.. եթե ուզում ես, ես քեզ կուղարկեմ իմ լավ ընկերներից մեկի ստեղծագործությունը, որը շատ եմ հավանում... ինձ թվում է, քեզ էլ դուր կգա... անպայման դուր կգա...

Հա անպայման, մեծ հաջույքով:

Եվ մի լսի ոչ ոքի, աշխատի հակառակ, ավելի խտացնելու ողղությամբ՝ իմ նմանները քեզ կսիրեն:

Guest
09.10.2006, 16:37
Անի ջան, նախ սյուժեի վերաբերյալ. ոչ միայն քո, այլ ընդհանրապես, ուրիշի սիրային տվայտանքների մասին կարդալն ինձ համար երբեք հետաքրքիր չի եղել: Այո, ես սիրում եմ, երբ իմաստ է լինում ստեղծագործության մեջ, իսկ երբ ստեղծագործությունը կազմված է լինում միայն նշածս տվայտանքներից, իմաստ ու հետաքրքրություն չեմ գտնում…

Մի հատ կկարդաս իմ վերջին թողած ստեղծագործությունը, ինձ թվում է, որ այս մեկը քեզ դուր կգա՛:

Esmeralda
10.10.2006, 13:00
...Մոմեղեն հրաշք...

Այդ երեկը կապրի ինձ հետ ամեն այսօր,
Չեմ մոռանա ես այդ երեկը անսովոր,
Չեմ մոռանա աչքերիդ լուռ խինդը չքնաղ,
Չեմ մոռանա «Երեկ» անվամբ երազը այդ...

Մոմե երազ մոմի լույսի նուրբ շողի տակ...
Մոմե կերպար... Մոմե վարդեր... Մոմե հատակ...
Եվ մենք մոմված տատանվում էինք մեղմ ու լռին...
Ուղեկցում էր մեզ լուռ մոմե այն մեղեդին...

Բայց չքացավ, շուտ ավարտվեց երազը վառ,
Փշրվեցին, ընկան գետնին մոմերը այդ...
Ու այրվեցին, մնաց միայն հիշողություն...
Մոմե երազ... Մոմե վարդեր... Եվ ես ու դու...

Guest
10.10.2006, 13:19
Մոմե երազ... Մոմե վարդեր... Եվ ես ու դու...

Ես կրկին հիացած եմ, շատ զգացնունքային է:love

Esmeralda
12.10.2006, 12:48
Երազափշուր հավերժություն

Խավար է... սպիտակ փոշով լցված խավար... Եվ միայն մի փոքրիկ լույս է տրոփում իմ ականջներում... Բայց այդ լույսն էլ մարեց... Ու էլ չեմ կարող կառչել ոչնչից...
Հիմա խարխափում եմ այս խցում, ու ոտքերս արնաքամ են լինում... Հատակին փշրված երազները իրենց սուր ծայրերով հասնում են սրտիս... Բայց ես դա համարում եմ հերթական ձյուն ու պատրաստում թին, որ բացեմ սրտիս հատակը... Այնինչ թին հուսահատված գետնին է դեմ առնում, ու ես հասկանում եմ, որ երազախոց սրտիցս այն կողմ էլ ոչինչ չկա... Երազափշուր հատակի գիրկն եմ ես անցել ու պիտի սովորեմ լողալ... Լողալ ձյան մեջ... Ու դա կանեմ ո՛չ նրա համար, որ չխեղդվեմ... Այլ միայն նրա համար, որ կարողանամ բացել ականջներս ու մեկ անգամ էլ լուսավորեմ այն խավարը, որ, սպիտակ փոշով լցված, խարխափում է ինքն իր մեջ... Ես այդ փոշուց թվեր եմ կերտում... Հետո փորձում համախմբել այդ քաոսից պոկված լույսոտ պատառները... Դա է միակ ճանապարհը դեպի լույսը, որն այնքան հեռու է, որքան հազիվ նշմարվող այն աստղի մյուս կողմը... Այդտեղ են թաքնված երազներիս ողջ լույսն ու ջերմությունը... Բայց ժամանակն այնքան դանդաղ է ծորում այս թանձր խավարի մեջ, որ դեռ մի հավերժություն էլ պիտի լուսավորեմ, որպեսզի երազիս փշուրները հանգիստ թողնեն արնաքամ հոգիս ու գեթ մի վայրկյան, իրականության թևեր հագած, ճախրեն գլխավերևումս... Այդ ժամանակ աստղեր կտեղան... Ու ոտքերիս տակ կփլվի աստղաշատ ճանապարհ, որն ինձ կկլանի իր մեջ, ու էլ երբեք չեմ սխալվի... Հալված ուղեղս էլ երբեք չի գիտակցի՝ որն է ճիշտը... որը՝ սխալ... Ու այդպես անգիտակից գուցե կլինեմ ավելի երջանիկ, քան հիմա, երբ վանում եմ բոլոր արհեստական լույսերը ու ձգտում դեպի աստղիս հակառակ կողմը...
Իսկ աստղից ինձ մոտ է վազում մի շող... Հավերժությունը պարտված է...

Guest
12.10.2006, 14:21
Հավերժությունը պարտված է...
Տեղին խոսքեր վերջաբանի համար:)

Ապրես` ես էլի գոհ մնացի:B

Esmeralda
12.10.2006, 14:30
Տեղին խոսքեր վերջաբանի համար:)

Ապրես` ես էլի գոհ մնացի:B

:) Ճիշտն ասած սկզբում վերջաբանն ուրիշ էր... մայրիկս կարդաց, ասաց, որ վերջը շատ պրիմիտիվ է... այդ վերջին մասը մի քանի տող էր...
Ես էլ մտածեցի, թե դա ինչպես կարելի է ասել ավելի հակիրճ ու խորը... համենային դեպս, նոր տարբերակը երկու կարդացողներին էլ ՝ մայրիկիս և քեզ, դուր եկավ...
Շնորհակալություն...

Guest
13.10.2006, 17:39
... ինչպես կարելի է ասել ավելի հակիրճ ու խորը...

Ասեմ, որ շաատ լավ ստացվել ա: Եվ հիմա ամենա հաջողվածը հենց վերջին խոսքերն են՝ հակիրճ և խորը:

Esmeralda
14.10.2006, 13:32
Ամառային թախիծ

Ես քո ջերմ շունչը զգում եմ, Սե՛ր իմ…
Զգում եմ այնժամ,
Երբ մատներիցս կարոտ է կաթում…
Երբ մենակության գարշելի հոտն է քիթս ծակծկում…
Ու այդժամ, Սե՛ր իմ,
Ուզում եմ պոկել հատակը հոգուս,
Այն թախծոտ հոգուս,
Որ չունի պատեր, նույնիսկ առաստաղ,
Միայն մի հատակ, այն էլ մոգական,
Հատակ՝ հորինված միմիայն որպես թախծիս ապաստան…
Իմ արցունքներից մանում եմ կարոտ,
Սրտիս է հասնում արցունքներիցս պոկված մի որոտ,
Որից տեղի է տալիս իմ հոգուց վախը վեհերոտ…
Արիանում եմ ու կրկին վառվում,
Ինչպես մոմերը դատարկ սենյակում,
Ուր չկա մի շունչ՝ նրանց հանգցնի…
Իսկ քո ջերմ շունչը
Խթանում է իմ այրումն ամեն օր…
Հոգուդ ամառվա տոթից խեղդվում է իմ աշուն-սիրտը…
Քո արևներից գոլորշանում է աշնան անձրևը…
Եվ գուցե մի օր ամառ հաստատվի հոգուս եզերքում.
Եզերքում, քանզի խորությանս մեջ
Այն կկործանվի իմ սառնությունից,
Որը ծնվել է ստից, կեղծիքից…
Ինձ դավաճանող վառ ԱՄԱՌՆԵՐԻՑ…

Guest
14.10.2006, 13:52
Ինչու եմ միայն ես այսքան ուշադիր քո ստեղծագործողություններին, ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿԱՉԴԱՑԵՔ՝ ԳՆԱՀԱՏԵՔ:

ապրես:hands

Esmeralda
17.10.2006, 17:13
Ինչու եմ միայն ես այսքան ուշադիր քո ստեղծագործողություններին, ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿԱՉԴԱՑԵՔ՝ ԳՆԱՀԱՏԵՔ:

ապրես:hands
Շնորհակալ եմ, որ ամեն անգամ կարդում ու կարծիք ես հայտնում գրածներիս մասին...

Guest
17.10.2006, 17:30
Շնորհակալ եմ, որ ամեն անգամ կարդում ու կարծիք ես հայտնում գրածներիս մասին...

Միշտ էլ ուրախ եմ տեսնել քո նոր ստեղծագործողությունը, մեծ հաջույքով կարդում եմ և պատասխանում;)

Ես քեզ շա՜տ եմ սիրում:love

Esmeralda
19.10.2006, 20:56
Ալիքված մենակություն

Ես սիրում եմ թաղվել գրկում իմ հուշերի…
Հուշեր, որոնք լուռ ծամում են անունը քո:
Ես ուզում եմ անվերջ նայել այն նկարին,
Որի խորքում սիրո բույրն է դեռ սավառնում…

Ես ատում եմ հենց այսօրվա լուսաբացը,
Որովհետև իմ արևը մայր է մտել…
Ես զղջում եմ, որ արև եմ քեզ համարել,
Քանզի հիմա խարխափում եմ խավարի մեջ…

Իմ աստղային մենաշխարհում ոչ ոք չկա,
Միայն վերջին ոտնահետքդ՝ գամված սրտիս,
Ես շոյում եմ, գուրգուրում եմ այն ակամա,
Բայց խամրում է ոտնահետքդ իմ շոյանքից…

Քո լուսնաձև լռությունն է մեղմ ալիքվում,
Այն զարկում է իմ ավազոտ հոգուն, սրտին…
Եվ ճայ դարձած աչքերս թաց ցած են իջնում,
Փորձում դիպչել ալիքներիդ քնքուշ սահքին…

Սյունիք
19.10.2006, 21:10
Esmeralda ջան, երևի թե գիտես, որ քո ստեղծագործությունների մեծ երկրպագուն եմ... Վերջերս չեմ գրել, բայց միշտ կարդացել եմ, ու ինձ շատ դուր են եկել բոլոր ստեղծագործություններդ...Խոսքեր չկան... Իսկ ե՞րբ ես գիրք հրատարակելու... Խոստանում եմ առաջին ընթերցողը լինել...

Ուլուանա
19.10.2006, 21:53
Շատ գեղեցիկ ես գրել։ :) Ինձ շատ դուր եկավ, բայց վերջին տունը մի քիչ էն չէր, էնքան էլ դուր չեկավ... :oy

Esmeralda
20.10.2006, 15:43
Շատ գեղեցիկ ես գրել։ :) Ինձ շատ դուր եկավ, բայց վերջին տունը մի քիչ էն չէր, էնքան էլ դուր չեկավ... :oy
Շնորհակալ եմ, Անահիտ ջան.... բայց տարօրինակ է.... ինձ այս գրածիս մեջ վերջին տունն էր հենց դուր գալիս... ավելի շատ, քան մնացածները....

Riddle
20.10.2006, 15:56
Ինձ ամենաշատն այս տունը դուր եկավ.

Ես ատում եմ հենց այսօրվա լուսաբացը,
Որովհետև իմ արևը մայր է մտել…
Ես զղջում եմ, որ արև եմ քեզ համարել,
Քանզի հիմա խարխափում եմ խավարի մեջ…
Մի տեսակ… Մի տեսակ շատ լավն էր՝ կյանքամոտ ու հուզիչ::(

Esmeralda
20.10.2006, 16:06

Ուրախ եմ, որ քեզ համար էլ գտնվեց մի քառատող...

Սյունիք
20.10.2006, 16:49
Esmeralda ջան, իսկ երբ ես գիրք հրատարակելու... Մեծ հաճույքով կկարդամ...Թեկուզ ինտերնետային տարբերակով...

Esmeralda
20.10.2006, 16:57
Esmeralda ջան, իսկ երբ ես գիրք հրատարակելու... Մեծ հաճույքով կկարդամ...Թեկուզ ինտերնետային տարբերակով...
:) Syune ջան...Շնորհակալություն...
գրքի մասին դեռ չեմ մտածում...
սայտ ունեմ, որտեղ կան գրվածքներս...

Սյունիք
20.10.2006, 17:27
:) Syune ջան...Շնորհակալություն...
գրքի մասին դեռ չեմ մտածում...
սայտ ունեմ, որտեղ կան գրվածքներս...
Իսկ հասցեն չե՞ս ասի

Lionne_en_Chasse
20.10.2006, 17:46
Ինձ էլ դուր եկավ :) : Այս բանաստեղծությանդ մեջ մի տեսակ Տերյանական ոճ կա

Esmeralda
20.10.2006, 18:17
Ինձ էլ դուր եկավ :) : Այս բանաստեղծությանդ մեջ մի տեսակ Տերյանական ոճ կա
Ուրախ եմ, որ քեզ էլ դուր եկավ...
Տերյանական ոճ... Հաճելի է նման համեմատություն լսել..

Guest
20.10.2006, 18:33
Գուցե ավելի լավ ա այսպե՞ս`

Ես սիրում եմ պարել գրկում իմ մտքերի…
Ապագա, որը գոռում է: Զրնգում է անունը քո:
Ես ուզում եմ անվերջ նայել այն պատկերին,
Որի խորքում սիրո բույրն է բուռն, հարգանքով…

Ես արդեն իսկ սիրում եմ վաղվա լուսաբացը,
Որովհետև Ի՛մ արևն է դուրս գալու …
Ես ուրախ եմ, որ դու ես իմ ապագան, ընտրածըս,
Քանզի լողալու եմ քո սիրո շողերում…

Իմ աստղային մենաշխարհում դու ես միայն,
Բոլոր քո քայլերը կուտակվում եմ իմ սրտում,
Ես շոյվում եմ, գուրգուրվում եմ անձայն,
Եվ պայծառ է հոգիս քո շոյքից, ախ ո՛նց եմ քեզ սիրում…

Վերձինը իրոք անհաջող էր, կներես:(

Esmeralda
20.10.2006, 18:42

:) Հետաքրքիր իմպրովիզացիա...

Միթե... վերջինն, իրոք, այդքան անհաջող է....

Guest
20.10.2006, 18:52
:) Հետաքրքիր իմպրովիզացիա...

Միթե... վերջինն, իրոք, այդքան անհաջող է....

Եթե քեզ դուր է գալիս, ուրեմն լավն ա, և դա ամենակարևորն է, քանի որ դու գրում ես ոչ թե մարդկանց, այլ քո համար:

Esmeralda
20.10.2006, 23:31
Եթե քեզ դուր է գալիս, ուրեմն լավն ա, և դա ամենակարևորն է, քանի որ դու գրում ես ոչ թե մարդկանց, այլ քո համար:
Ախր այնքա՜ն իմաստ եմ դրել այդ վերջին տան մեջ.....

Սյունիք
21.10.2006, 16:44
Esmeralda ջան, բոլորն էլ կարդացի, անչափ դուր եկան, բայց ամենաշատը դուր եկավ «Անձրևի մեղեդին», շատ լավն էր...

Esmeralda
21.10.2006, 22:26
Esmeralda ջան, բոլորն էլ կարդացի, անչափ դուր եկան, բայց ամենաշատը դուր եկավ «Անձրևի մեղեդին», շատ լավն էր...
Ուրախ եմ, որ լրիվ կարդացել ես....
Դե որ «Անձրևի մեղեդին» ես հավանել... հիմա դա էլ կտեղադրեմ այստեղ..:)

Esmeralda
21.10.2006, 22:59
ԱՆՁՐԵՎԻ ՄԵՂԵԴԻՆ

Անձրևի կաթիլ, էլի մի կաթիլ,
Նույն տեղում ահա մի երրորդ կաթիլ,
Խելագարվում եմ անձրևի նման ,
Անձրևի նման կաթիլ առ կաթիլ...
Հ. Սարուխան

Անձրևը կարծես մի հրաշալի մեղեդի է հյուսում քամու ջութակի վրա: Այդ մեղեդու ելևէջները հասնում են իմ ականջին, և ես ակամա նույն երգն եմ հյուսում իմ աչքերով այտերիս վրա:
Աչքերս` ծրարված հիացում,
Եվ դու ես հասցեատերը...
Պ. Սևակ
Ես նստած եմ ծովափին, նամակ եմ գրում քեզ ավազի վրա: Գալիս է ծովի հերթական ալիքը: Գուցե նա՞ կարողանա իր հետ տանել ու քեզ հասցնել իմ այս նամակը: Իսկ անձրևը չի դադարում: Գիտե՞ք՝ անձրևը միայն մեղեդի չի հյուսում առանց բառերի: Եթե կարողանաս «կարդալ» անձրևը, կգտնես բոլոր հարցերիդ պատասխանները: Դու ես իմ բոլոր հարցերի պատասխանը, քանզի անձրևի ամեն կաթիլում ես հեշտությամբ կարդում եմ անունդ ու միաժամանակ փնտրում քո հասցեն,որ նամակ գրեմ: Իսկ հասցեդ չկա... Իսկ դու կարդո՞ւմ ես անունս՝ նայելով անձրևի կաթիլներին: Անձրևի կաթի՛լ, իջի՛ր ու «խմի՛ր» թախիծն աչքերիս, որ ձեռքն է դրել իմ բախտի վրա, իջի՛ր, վերցրո՛ւ կարոտն աչքերիս, որ կարողանամ առաջս տեսնել, քանզի կարոտը ստիպում է, որ ես անվերջ, անընդհատ շրջվեմ ու նայեմ հեռու անցյալիս, որ վերհիշեմ քեզ ու հիշողությամբ հագեցնեմ կարոտս... Բայց անհնար է...
Ես ավազի վրա գրում եմ անունդ և փարվում կրծքով նրան, որ ալեկոծ ծովի դաժան ալիքը չտանի հեռու հրաշք անունդ, որին փարվել եմ կրծքով, որպեսզի այն հավետ դաջվի իմ փխրուն սրտում, երբեք չջնջվի, որ նայեմ սրտիս ու վերհիշեմ քեզ, որ իմ ուղեղում անվերջ չբոցկլտա տանջող կարոտը:
Անձրև՛, դիմում եմ քեզ(այլ հնար չունեմ), ուզո՞ւմ ես՝ քեզ տամ նրան ուղղված նամակն այս փոքրիկ, որ գրի առնես քո կաթիլներում ու հնչեցնես այն քո մեղեդու հետ, որի ամեն մի հրաշք ելևէջ ինձ հիշեցնում է հեռավոր սիրո մոռացված հեքիաթ, որ հյուսել էինք մենք՝ հենց այդ մեղեդու դյութանքով արբած: Ա՜խ, այդ մեղեդին հավերժ կհնչի իմ ականջներում: Եվ գուցե մինչ մահ այդպես էլ հնչի մեղեդին սիրո...
Մեր սիրուց ծնված ամեն ինչ թաց է, զի ողողված է իմ արցունքներով (գուցե նաև քո...): Մեղեդին սիրո ևս շատ թաց է, քանզի լվանում եմ իմ արցունքներով ու զերծ եմ պահում ես աղարտներից, որ այս աշխարհում ամենամաքուր սիրո մեղեդին չաղտոտվի հանկարծ, ինչպես բոլոր մնացածները... Դե վերցրո՛ւ նամակս, անձրև թախծալի...

Ումից: Մի խենթ աղջկանից
Ում: Մի խենթ տղայի
Հասցե: Սիրո խաչմերուկ...

Հնչում է անվերջ անձրևի քնքուշ ու ջերմ մեղեդին,
Այն արթնացնում է իմ մեջ բազմաթիվ հուշեր վերստին,
Տարիներ առաջ աչքերիդ մեջ ես կարդացի մեղմ սեր,
Բայց դաժան կոպերդ իջան, ջնջեցին պատրանքն այդ անհետ:
Շուրթերիդ վրա կարդում էի անվերջ սիրո վեհ խոսքեր,
Բայց այն անձրևի դաժան կաթիլը ջնջում, տանում էր,
Եվ նույնիսկ սրտիդ սիրո պատառներն անհետ ջնջվեցին,
Այն ջնջեց մահը՝ չնայելով իմ աղերսին, լացին:
Եթե հասնի քեզ նամակս այս խենթ, դու չզարմանաս,
Չմնաս ապշած, որ քեզ հիշում եմ այսքան ժամանակ,
Հանձնում եմ նամակս անձրևի հանդարտ, բայց խենթ մեղեդուն,
Ու սպասում եմ, որ կյանքում մեկ օր կտեսնեմ հեռուն,
Ուր արտացոլված է ինձ համար շատ թանկ քո կերպարանքը,
Որ հիմա դարձել է իմ կյանքի միակ իմաստն ու կամքը...

Հ.Գ. Սա գրել եմ օլիմպիադայի ժամանակ...

Esmeralda
25.10.2006, 15:54
:8 ...

Esmeralda
25.10.2006, 15:59
Թախծախոսություն

Սրտիս ձյան փայլը կուրացնում է ինձ
Ու ստիպում կրկին աղերսել կյանքից
Փրկության հյուլե, որ արևանամ…

Բայց կաթիլացած թախծալուր հոգիս
Թախծոտ խաշամն է տրորում սրտիս,
Եվ ես ուզում եմ դառնալ թախծասպան…

Սառցկերտ աչքեր հեռու անցյալում
Եվ սոսկալի վախ հենց այդ աչքերում…
Սիրտս քամում է այդ հեռուներից մի բուռ ողբ, կական…

Տրորում են իմ ավազը ծովում,
Ավազ՝ լոկ կյանքիս խոր փոշիացում…
Խեղդվի՛ր ավազում, սուզվի՛ր ընդհատակ:

Մեղմիկ քամին է մտքերս ճոճում,
Ու անձրևներ են ուղեղիս տիրում…
Փրկի°ր ինձ կյանքից, թող կյանքից գնամ…

Աբելյան
19.02.2007, 16:44
Ն . . . . Ի . . Ի . Ս . .

Դու մահացել ես….
Ես էլ…
Ես եմ քեզ սպանել… Իսկ դու ինձ սիրում ես…
Իսկ ինձ ո՞վ է սպանել…
Տրամաբանական է, որ դու…
Բայց տրամաբանություն էլ է մահացել…
Չէ… մի՛ նայիր այդպես… ես չեմ սպանել նրան…

Ուզո՞ւմ ես` նկարեմ քեզ համար…
Կնկարեմ մի սեղան` երկոտանի` վրան էլ սիրտս…
Ու կգրեմ. «Բարի ախորժակ»…

Չեմ ծաղրում քեզ… Մի՛ կախիր գլուխդ…
Ես ինձ եմ խարազանում…
Այս թղթի կտորը սիրտս է ծակում…
Իսկ հեղինակը դու ես…
Ես քննադատ չեմ… Ես հերոսուհին եմ…
Դու ինձ հերոս ես կարգել…
Իսկ իմ արածն ամենևին էլ հերոսություն չէ…

Ու դու պատաստ ես ինձ թագադրել…
Եվ ինչի՞ համար…
Որ ոչ թե խնդրեմ, այլ հրամայե՞մ` թույլ տաս` քեզ լքեմ…

Ես աստղերն եմ հաշվում, իսկ դու օրերը…
Ների՛ր ինձ, որ աստղերն այսքա՜ն լուսավոր են ու տաք…
Ն . . . . Ի . . Ի . Ս . .

23.09.2006
20:20

էսի ես մի տեղ տեսել եմ :think

Esmeralda
19.02.2007, 21:11
Երջանկության լուսաբաց

Թե ուզեմ տեսնել աչքերիդ փայլը,
Թող որ չտեսնեմ լոկ այն պատճառով,
Որ կուրացել եմ կամ դու ես քնած...

Թե ուզեմ զգալ քո ջերմությունը,
Թող որ ես չզգամ մի պարզ պատճառով.
Ջերմ եմ ավելի կամ դու ես սառած...

Ու թե ցանկանամ շոյել գլուխդ,
Ինձ դա թույլ չտամ լոկ այն պատճառով,
Որ իմ ձեռքերի գորշ սառնությունից հանկարծ չմրսես...

Ու թե երազում տեսնեմ քեզ մի պահ անչափ կարոտած,
Աչքերս բացեմ ու անմիջապես
Զգամ քո ձեռքի հպումն ափիս մեջ:

Ժպտաս ջերմ, տաքուկ և ակնթարթ անց
Ինձ կրծքիդ սեղմես,
Ու այդպես մնանք թեկուզ մինչև լույս....

Եվ թող որ ուզեմ գրկել քեզ ամուր,
Բայց սերս զսպեմ
Լոկ նրա համար,
Որ չխաթարեմ քո քունը անուշ...

Հ.Գ. ստեղծագործություններիցս հնարավոր է հանդիպած լինեք ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքում՝ ստեղծագործական անկյունում…

rainbow
21.02.2007, 14:23
Քո յուրաքանչյուր ստեղծագործություն նոր տոն է, շնորհակալ եմ պարգեված յուրաքանչյուր երկի համար

Vive L'Armenie
16.04.2007, 20:57
ԱՆՁՐԵՎԻ ՄԵՂԵԴԻՆ

Անձրևի կաթիլ, էլի մի կաթիլ,
Նույն տեղում ահա մի երրորդ կաթիլ,
Խելագարվում եմ անձրևի նման ,
Անձրևի նման կաթիլ առ կաթիլ...
Հ. Սարուխան

Անձրևը կարծես մի հրաշալի մեղեդի է հյուսում քամու ջութակի վրա: Այդ մեղեդու ելևէջները հասնում են իմ ականջին, և ես ակամա նույն երգն եմ հյուսում իմ աչքերով այտերիս վրա:
Աչքերս` ծրարված հիացում,
Եվ դու ես հասցեատերը...
Պ. Սևակ
Ես նստած եմ ծովափին, նամակ եմ գրում քեզ ավազի վրա: Գալիս է ծովի հերթական ալիքը: Գուցե նա՞ կարողանա իր հետ տանել ու քեզ հասցնել իմ այս նամակը: Իսկ անձրևը չի դադարում: Գիտե՞ք՝ անձրևը միայն մեղեդի չի հյուսում առանց բառերի: Եթե կարողանաս «կարդալ» անձրևը, կգտնես բոլոր հարցերիդ պատասխանները: Դու ես իմ բոլոր հարցերի պատասխանը, քանզի անձրևի ամեն կաթիլում ես հեշտությամբ կարդում եմ անունդ ու միաժամանակ փնտրում քո հասցեն,որ նամակ գրեմ: Իսկ հասցեդ չկա... Իսկ դու կարդո՞ւմ ես անունս՝ նայելով անձրևի կաթիլներին: Անձրևի կաթի՛լ, իջի՛ր ու «խմի՛ր» թախիծն աչքերիս, որ ձեռքն է դրել իմ բախտի վրա, իջի՛ր, վերցրո՛ւ կարոտն աչքերիս, որ կարողանամ առաջս տեսնել, քանզի կարոտը ստիպում է, որ ես անվերջ, անընդհատ շրջվեմ ու նայեմ հեռու անցյալիս, որ վերհիշեմ քեզ ու հիշողությամբ հագեցնեմ կարոտս... Բայց անհնար է...
Ես ավազի վրա գրում եմ անունդ և փարվում կրծքով նրան, որ ալեկոծ ծովի դաժան ալիքը չտանի հեռու հրաշք անունդ, որին փարվել եմ կրծքով, որպեսզի այն հավետ դաջվի իմ փխրուն սրտում, երբեք չջնջվի, որ նայեմ սրտիս ու վերհիշեմ քեզ, որ իմ ուղեղում անվերջ չբոցկլտա տանջող կարոտը:
Անձրև՛, դիմում եմ քեզ(այլ հնար չունեմ), ուզո՞ւմ ես՝ քեզ տամ նրան ուղղված նամակն այս փոքրիկ, որ գրի առնես քո կաթիլներում ու հնչեցնես այն քո մեղեդու հետ, որի ամեն մի հրաշք ելևէջ ինձ հիշեցնում է հեռավոր սիրո մոռացված հեքիաթ, որ հյուսել էինք մենք՝ հենց այդ մեղեդու դյութանքով արբած: Ա՜խ, այդ մեղեդին հավերժ կհնչի իմ ականջներում: Եվ գուցե մինչ մահ այդպես էլ հնչի մեղեդին սիրո...
Մեր սիրուց ծնված ամեն ինչ թաց է, զի ողողված է իմ արցունքներով (գուցե նաև քո...): Մեղեդին սիրո ևս շատ թաց է, քանզի լվանում եմ իմ արցունքներով ու զերծ եմ պահում ես աղարտներից, որ այս աշխարհում ամենամաքուր սիրո մեղեդին չաղտոտվի հանկարծ, ինչպես բոլոր մնացածները... Դե վերցրո՛ւ նամակս, անձրև թախծալի...

Ումից: Մի խենթ աղջկանից
Ում: Մի խենթ տղայի
Հասցե: Սիրո խաչմերուկ...

Հնչում է անվերջ անձրևի քնքուշ ու ջերմ մեղեդին,
Այն արթնացնում է իմ մեջ բազմաթիվ հուշեր վերստին,
Տարիներ առաջ աչքերիդ մեջ ես կարդացի մեղմ սեր,
Բայց դաժան կոպերդ իջան, ջնջեցին պատրանքն այդ անհետ:
Շուրթերիդ վրա կարդում էի անվերջ սիրո վեհ խոսքեր,
Բայց այն անձրևի դաժան կաթիլը ջնջում, տանում էր,
Եվ նույնիսկ սրտիդ սիրո պատառներն անհետ ջնջվեցին,
Այն ջնջեց մահը՝ չնայելով իմ աղերսին, լացին:
Եթե հասնի քեզ նամակս այս խենթ, դու չզարմանաս,
Չմնաս ապշած, որ քեզ հիշում եմ այսքան ժամանակ,
Հանձնում եմ նամակս անձրևի հանդարտ, բայց խենթ մեղեդուն,
Ու սպասում եմ, որ կյանքում մեկ օր կտեսնեմ հեռուն,
Ուր արտացոլված է ինձ համար շատ թանկ քո կերպարանքը,
Որ հիմա դարձել է իմ կյանքի միակ իմաստն ու կամքը...

Բառեր չեմ գտնում, որ ներկայացնեմ սրտիս .....հուզմունքը........:oy

Esmeralda
20.07.2016, 15:17
***
Այսօր դու սառն ես,
Իսկ ես ուշացա.
Արևը կրկին
Խաղաց մայրամուտ,
Ու ես ձեռնունայն
Տուն վերադաձա…
Ես գրպանիցս
Զգույշ հանեցի
Հորինված արև:
Դու չտաքացար:
Ջրին խնդրեցի,
Որ քեզ ջերմացնի,
Չկարողացավ:
Կրակը այրեց,
Բայց չտաքացրեց,
Օդը համբուրեց,
Ու ինքն էլ պաղեց:
Ես արտասվեցի…

Նրանք ծածկեցին
Քեզ հողի շերտով
Ու ինձ ասացին,
Որ տաք ես հիմա:
Ես ուրախացա…
Տխուր քայլերով
Նրանք գնացին,
Իսկ ես մնացի…
Մթի մեջ կամաց
Արևը ժպտաց.
Առաջին անգամ
Ինձ առավոտյան
Չբարևեցիր…

StrangeLittleGirl
20.07.2016, 15:34
Յա, լույս քեզ տեսնողին :))

Esmeralda
20.07.2016, 22:42
Յա, լույս քեզ տեսնողին :))

Լավ է 9 տարի անց, քան երբեք ))))))

Esmeralda
21.07.2016, 12:21
Արևը մայր էր մտել

Երբ երազը տրորելով վազում էի խավարի մեջ...
Որ թանձր էր սաստիկ...
Ու հույս էր տալիս, որ
խենթությունս այսօր էլ երազ է կրկին...
Ոչ ոք չհարվածեց դեմքիս,
որպեսզի հասկանամ,
որ սրանից ավելի արթուն չեն լինում...
Քո քնաթաթախ բարևի ջերմությունից
խանձվեցին թարթիչներիս ծայրերը...
Ու ես գողացա սենյակի անկյուններից
ուղիները խեղդող կարոտիս...
Արևը թույլ չէր տալիս, որ խենթություն անեմ:
...Արևը մայր էր մտել: