PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական ձերբակալություններ

Artgeo
23.10.2007, 20:14
ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

http://www.imageshare.am/image/46767730/1/1/4941.jpg (http://www.imageshare.am/view/46767730/4941.jpg)http://www.imageshare.am/image/92633162/1/1/251.jpg (http://www.imageshare.am/view/92633162/251.jpg)

Այս պահին ոստիկանությունում են գտնվում Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մաքեյանը, Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Միքայել Հայրապետյանը: ՚Սա հոգեվարք է, նյարդային ջղաձգումներ են, բայց մենք չենք կանգնելու սրա առջեւ,- իր վրդովմունքը հայտնեց ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը,-Իրենք հասկացել են, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է: Բայց միեւնույնն է, չեն կարող բիրտ ուժով մեր դեմ պայքարելՙ: Բաբկեն Արարքցյանը ոչ մի օրինական հիմք չի տեսնում երթի նախաձեռնողներին ոստիկանություն տանելու համար. ՚Մենք հանել ենք ՚Հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասինՙ օրենքը, որով արտոնված է բոլոր տեսակի օրենքով չարգելված իրազեկման ձեւերը, այսինքն, աբսուրդի են հասել, վախեցած են, ուղղակի շատ են վախեցածՙ:

Մեր հարցին, թե ոստիկանները կարո՞ղ են խուլիգանության երանգ տալ կատարվածին, Բաբկեն Արարքցյանը պատասխանեց. ՚Նրանց մտածելակերպը պատրաստ է դրան, բայց մենք չենք ընկրկի:

՚Աննախադեպ բիրտ արարք է, մենք կգնանք ամեն ինչի, որպեսզի թույլ չտանք այդպիսի բռնություններ մեր գործողությունների նկատմամբՙ,- ասաց Բաբկեն Արարքցյանը:

Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի են ունեցել,երբ ավտոարշավի դուրս եկածները իրազեկում էին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=53651

Հ.Գ. Հայլուրի առաջին լուրը - Տիգրան Թորոսյանը ինչ-որ մեկի հետ նախաճաշել է։ :[

moj
23.10.2007, 20:21
Հ.Գ. Հայլուրի առաջին լուրը - Տիգրան Թորոսյանը ինչ-որ մեկի հետ նախաճաշել է։ :[

Իսկ ի՟նչ էիր ուզում, որ հայլուրը սկզբից անդրադառնար մանր մունր խուլիգանությունների՟ն:

Եթե իսկապես այս միջոցառման նպատակը իսկապես հետապնդում են քաղաքական աստառ, ապա ես միանում եմ այդ արարքի դատապարտողներին...

Artgeo
23.10.2007, 20:28
Ոչ մի խոսք, պատկերացնո՞ւմ եք: Հայլուրով մի ծպտնուն անգամ չհանեցին Երևանի կենտրոնում իրականացված ձերբակալությունների մասին: Գոնե նախորդ անգամվա պես (http://www.akumb.am/showthread.php?t=9025)ասեին, որ Նիկոլ Փաշինյանը և ասենք Շողեր Մաթեւոսյանը ծեծի են ենթարկել ոստիկանությանը ու դրա համար են ձերբակալել: Չէ, ոչ մի բառ անգամ: Այսինքն այդքա՞ն վախենում են Լևոն Տեր-Պետրոսյանից ու հոկտեմբերի 26-ից, որ նույնիսկ չեն խոսում: :o

moj
23.10.2007, 20:41

Հավանաբար հայլուրը նշանակություն չի տվել այդ միջադեպին, քանի որ ոստիկանությունը դեռ պաշտոնապես որևէ տեղեկատվություն չի տարածել, իսկ հայլուրը պետական է և արտահայտում է պաշտոնական հաղորդագրություններ:

Պանդուխտ
23.10.2007, 21:01
Հ.Գ. Հայլուրի առաջին լուրը - Տիգրան Թորոսյանը ինչ-որ մեկի հետ նախաճաշել է։ :

Այդ ինչ որ մէկը սա է.-
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ
Հոկտեմբերի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Այցի առաջին օրը տեղի կունենա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը կստորագրեն երկկողմ համագործակցության փաստաթղթեր:

Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած պատվիրակությունը Երեւանից կմեկնի հոկտեմբերի 23-ին:

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
http://www.armtown.com/news/am/has/20071020/197765245/
:)

Երվանդ
23.10.2007, 21:03
Հավանաբար հայլուրը նշանակություն չի տվել այդ միջադեպին, քանի որ ոստիկանությունը դեռ պաշտոնապես որևէ տեղեկատվություն չի տարածել, իսկ հայլուրը պետական է և արտահայտում է պաշտոնական հաղորդագրություններ:

Պետական չի նշանակում որ պիտի արտահայտի պետության ղեկավարների անձնական տեսակետը, Հ1-ը ֆինանսավորում ենք ՄԵՆՔ, մեր մուծած հարկերից են իրենք աշխատավարձ ստանում` հետևաբար իրենք ուղղակի պարտավոր են անդրադառնալ բոլոր այն խնդիրներին որոնք հուզում են հասարակությանը, իսկ ընդիմադիր գործիչների ձերբակալությունները(անկախ ձերբակալման պատճառներից) չի կարող չհուզել հասարակությանը:

Marduk
23.10.2007, 22:05
Եվս մի ապացույց որ քաղաքական դիակների վերակենդացման վուդուական ծիսակարգի հետևում կանգնած է իշխող ապազգային վարչախումբը:

Artgeo
23.10.2007, 22:33
Ոչ մի խոսք, պատկերացնո՞ւմ եք: Հայլուրով մի ծպտնուն անգամ չհանեցին Երևանի կենտրոնում իրականացված ձերբակալությունների մասին: Գոնե նախորդ անգամվա պես (http://www.akumb.am/showthread.php?t=9025)ասեին, որ Նիկոլ Փաշինյանը և ասենք Շողեր Մաթեւոսյանը ծեծի են ենթարկել ոստիկանությանը ու դրա համար են ձերբակալել: Չէ, ոչ մի բառ անգամ: Այսինքն այդքա՞ն վախենում են Լևոն Տեր-Պետրոսյանից ու հոկտեմբերի 26-ից, որ նույնիսկ չեն խոսում: :o
Ոստիականության շենքից դուրս եկան Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Սուքիասյանը: Նրանք հայտնել են, որ բերման ենթարկվածներն այս պահին բացատրություն են գրում:Ի դեպ, մի քանի ոստիկաններ ցուցմունք են տվել իբրեւ տուժյալներ, որ պիկետի մասնակիցներն իրենց վնասել են:

Հենց նոր եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
http://a1plus.am

փաստորեն սխալվել եմ :D Դիտե՛ք վաղը Հ1-ի եթերում զարմացած ու վրդովված Տաթևիկ Բաղդասարյանի դեմքը, որը կպատմի, թե ինչ դաժանությամբ են ծեծել լրագրողները ոստիկաններին, գլխով բազմաթիվ անգամ հարվածելով նրանց ձեռքերին ու ոտքերին։ :[

dvgray
23.10.2007, 22:45
Ես համաձայն եմ Ազգային Ժողովի Նախագահի հետ:
Սա իսկապես կլանի հոգեվարքի սկիզբն է:
Համոզված եմ, որ կլանը էնքան թույլիկ է ու հիվանդ, որ կարճ ժամանակ անց հոգին կավանդի :[:

moj
23.10.2007, 22:58
ՇՈՒՏՈՎ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ[23:42] 23 Հոկտեմբերի, 2007

՚Ժողովուրդ հանգիստ մնացեք, շուտով ամեն ինչ պարզ կլինիՙ,-ասաց Լեւոն Տեր Պետրոսյանը` դուրս գալով Կենտրոնի ոստիկանության շենքից եւ նորից ներս մտնելով:

Այստեղ է եկել նաեւ ՚Նոր Ժամանակներՙ կուսակցության նախոգահ Արամ Կարապետյանը:

Ի դեպ, բերման ենթարկված պահպանողական Միքայել Հայրապետյանի փաստաբան Արտեմ Ալեքսանյանին թույլ չեն տալիս մտնել իր պաշտպանյալի մոտ:

Աղբյուրը a1plus.am

Սկսում եմ ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկանությունում փոստատար է աշխատում :D

քաղաքացի
23.10.2007, 23:46
Ուրբաթ է գալու, թեժ է լինելու:

Հուսով եմ այս ասածիս համար չեն ձեռփակալի :lol

Մելիք
24.10.2007, 00:41
Եվս մի ապացույց որ քաղաքական դիակների վերակենդացման վուդուական ծիսակարգի հետևում կանգնած է իշխող ապազգային վարչախումբը:

Ապացույցը ապացույց, բայց ակնհայտը տեսնողներ են պետք:
Սկսում եմ հարգել Սերժ Սարգսյանին, Լևոնի PR կոմպանիաին աջակցելը իդեալակն ծրագիր ա իրավիճակի զարգացման սցենարները իր համար ցանկալի հունով տանելու համար:

Հ.Գ. ափսոս էն տղերքին, որ էդ pr-ին կուլ գնացին: Մենակ ափսոսում եմ, էլ քննարկումներին չեմ ուզում մասնակցել, որովհետեվ Լևոնականները հիմա աղանդավորների նման են, նրանց անհնար ա բան համոզել, թեկուզ ամենածանրակշիռ փաստարկները բերելով: Նրանք Երկրպագում են Լեվոնին, ոնց որ գառները գայլի կուռքին: Փաշինյանն ու նրա նմանները բավական երկար ու հետևողականորեն են լվացել նրանց ուղեղը: բուժելն անհնար է: Մի բան ա մխիթարում մենակ, նրանք երբեք չեն դառնա մեծամասնություն:

Հ.Հ.Գ. Թող ինձ ներեն, բոլորը, որ էդ հոսանքի մեջ են: Ձեր մեջ քիչ չեն և իմ ընկերները, էնպես որ ես ձեզ չեմ ուզում վիրավորել, ուղակի ցավով ու երեվի վերջին անգամ ասում եմ իմ կարծիքը:

Լէգնա
24.10.2007, 08:52
ՙՊայքար, պայքար մինչեւ վերջ՚,- այսօր ժամը 3:20-ին այսպիսի վանկարկումներով ոստիկանության կենտրոնական բաժանմունքից դուրս եկան առավոտյան բերման ենթարկված Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, նրա որդին, Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Միքայելյան Հայրապետյանը, Տիգրան Տեր-Մարգարյանը եւ եւս երեք ՙԱյլընտրանքի՚ համախոհներ:

Ավելի քան 8 ժամ ոստիկանական բաժանմունքի առջեւ կանգնած մարդիկ նրանց դիմավորեցին բացականչություններով ու ծափողջույններով: ՙԼեւոն-Լեւոն՚, ՙՀաղ-թա-նակ՚,- վանկարկում էին նրանք: Մարդիկ գրկում, համբուրում էին ազատ արձակվածներին եւ շնորհավորում միմյանց հաղթանակի կապակցությամբ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ մարդկանց ծափահարությունների ուղեկցությամբ:

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց անմիջապես հետո արեց հետեւյալ հայտարաւրությունը. ՙՄենք ասում էինք, որ նախագահական ընտրություններին մենք պաշտպանելու ենք Լեւոն-Տեր Պետրսյանի թեկնածությունը, նա մեզ համար ոչ միայն նախագահի թեկնածու է, այլեւ մարտական պայքարի ընկեր, ով մեզ հետ ոստիկանությունում անցկացրեց մի քանի ժամ: Մեզ ազատ արձակեցին բացառապես նրա շնորհիվ, եթե նա չգար մեզ ձերբակալելու էին՚: Ն. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հավաքված մարդկանց աջակցության եւ համառ պայքարի համար: ՙԴուք չեք կարող պատկերացնել, թե մեզ համար որքան կարեւոր էր ներսից լսել ձեր վանկարկումները: Մենք հասկանում էինք, որ մենք իզուր չենք այնտեղ նստած: Եթե մեզնից որեւէ մեկը հայտնվի ոստիկանության կալանքի տակ, դրսում մնացածները պետք է շարունակեն պայքարը բոլոր պարագաներում: Պետք չէ հանձնվել, միայն`պայքար, պայքար մինչեւ վերջ՚: Այս հայտարարությանը հետեւեց մարդկանց վանկարկումներն ու ծափահարությունը:

Վերջում Ն. Փաշինյանը կոչ արեց լույսը բացվելուն պես շարունակել թռուցիկների տարածումը:

հ.գ. վիդեոն նայեցի,լացս եկավ:Լավ այսքան էլ ախմախ ազգ,այս գոռացողներից 99% նույնիսկ գաղափար չունի Լ.Տ.Պետրոսյանը ինչպես է մտածում:

http://a1plus.am/file/vid/4952.wmv

Grieg
24.10.2007, 09:43
Սերժը և Լևոնը Մաֆիա են խաղում քաղաքական կյանքում՜, ով խաղացել է նկատած կլինի մեկ մեկ ինչքան էֆեկտիվ է երբ մաֆիա լինելով մաֆիա–ի ես "սպանում" հաստատվելով որպես "ոստիկանություն"։

Marduk
24.10.2007, 13:47
Հ.Գ. ափսոս էն տղերքին, որ էդ pr-ին կուլ գնացին: Մենակ ափսոսում եմ, էլ քննարկումներին չեմ ուզում մասնակցել, որովհետեվ Լևոնականները հիմա աղանդավորների նման են, նրանց անհնար ա բան համոզել, թեկուզ ամենածանրակշիռ փաստարկները բերելով: Նրանք Երկրպագում են Լեվոնին, ոնց որ գառները գայլի կուռքին: Փաշինյանն ու նրա նմանները բավական երկար ու հետևողականորեն են լվացել նրանց ուղեղը: բուժելն անհնար է: Մի բան ա մխիթարում մենակ, նրանք երբեք չեն դառնա մեծամասնություն:

Մելիք ջան լիովին համաձայն եմ, Լևոնականները հիմա գտնվում են մի տեսակ էյֆորիկ տրանսային վիճակի մեջ, որի հիմքերը բացարձակապես չկան: Ժողովուրդը երբեք չի ընդունի հհշիզմը այնպես որ ռեալ շանս չկա որ նրանք ինչ որ կոնստռուկտիֆ բանի հասնեն: Նույնիսկ եթե մի ինչ որ հրաշքով հասնեն իշխանության ապա այդ իշխանությունը այնքան հեղհեղուկ ու թույլ կլինի որ մի քանի ամիս հետո կընկնի:

Այստեղ մի լուրջ պռոբլեմ կա: Փաստորեն Հայաստանի հետագա զարգացումը շատ մեծ կասկածի տակ է հայտնվում: Որովհետև իշխող վարչախմբին «ընդդիմություն» է դարձել ամեն տեսակ չարիքների խորհրդանիշ ՀՀՇ-ն: Իսկ այն ոչ մի կոնստռուկտիվ բան չունի իր մեջ: Այսինքն վերընթաց զարգացում չի լինելու: Լինելու է Դեստռւկտիֆ տռանսային վիճակում գտնվող ուժի դիմադրություն իշխանություններին: ԼՏՊ ինքը խոստովանեց, ինքը եկել է ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ համակարգը այսինքն պետությունը, ուրիշ բան չկա մեջը:

Ի դեպ հայկական պետությունների մեծ մասի անկումը տեղի է ունեցել հենց ներքին դեստռուկտիվ պռոցեսնների արդյունքում: Այնպես որ պատմությունը սկսում է կրկնվել: Որպեսսզի չկրկնվի, ազգի առողջ մնացած մասը ու բանականությամբ շարժվող մասը պետք է սթափվի ու ավելի ակտիվ դառնա:

moj
24.10.2007, 14:29
ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասել է, որ թեեւ հարուցված են քեական գործեր, բայց ձերբակալություններ չեն լինի. ՚Այս փուլում կալանքի անհրաժեշտություն չի առաջանա, բայց որ երեւույթը` հասարակական կարգի խախտումն ակնհայտ է, փաստ է. միգուցե նրանք հին ձեւերով են ուզում գործել, մարդկանց հունից հանել, այդ ձեւերը իրենք լավ գիտենՙ:

Ըստ Արարատ Մահտեսյանի` բախումը եղել է այսպես. ՚Հավաքվել են ու գոռգոռալով, փողոցները փակելով, ժողովրդի ուշադրությունը շեղելով, հանրահավաքի օրը հայտարարելով, թռուցիկները անթույլատրելի վայրերում փակցնելով` հասել են մինչեւ Շրջանայինՙ

Փոխոստիկանապետը վստահեցնում է,ո ր ոստիկանները զգուշացրել են, ՚բայց իսկապես որեւէ միջոց չեն ձեռնարկել` հասկանալով, որ պրովակացիայի են գնում, ասել են վերջացրեք նման գործողություններըՙ:

Իսկ ի պատասխան, Մահտեսյանի վարկածով. ՚Նրանք սկսել են ոստիկաններին խփել, վիրավորել, հայհոյել: 4 ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել, սալջարդեր, անգամ ոստիկաններից մեկը ընկել է: Եվ ամենացավալին, Շողեր Մաթեւոսյանը հարբած է եղել, դուք պատկերացնում եք կինը հարբած: Շատ լկտի էր պահում իրեն եւ տղամարդու հայհոյանքներ էր տալիս: Ինչ է, եթե քաղաքական գործիչ են` նրանց թո՞ւյլ է տրվում խուլիգանություն անելՙ:

Բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարցուցված` խուլիգանության եւ ոստիկանության աշխատողներին դիմադրություն ցույց տալու համար: Ընթանում է նախաքննություն: Պատժամիջոցը կորոշի դատարանը, ուր նախաքննության ավարտից հետո կուղարկվի գործը:

Իսկ այն հարցին, թե ինչու պատգամավորներին թույլ չէին տալիս մտնել ոստիկանության շենք, Արարատ Մահտեսյանն ասաց. ՚Ներս մտնել ցանկացողներ շատ կային, ուրեմն պետք է քաղաքական բանավեճ բացվեր, ոչ թե ոստիկանական գործառույթներ իրականացվեինՙ:

Այնուհետեւ, այս թեմայով պատգամավոր Լարիսա Ալավերդյանի պահանջով ԱԺ ամբիոնից մեկնաբանելով տեղի ունեցածը, ՚Ա1+ՙ-ի լրագրողին իր ասածին` Արարատ Մահտեսյանը ավելացրեց, որ ՚համանման երեւույթների դեմ իրենք միշտ պայքարելու են, եւ որեւէ մեկը թուլ չի տա քաղաքական գործիչներին եւ լրագրողներին խուլիիգանության դիմելՙ:

՚Եթե այլ քաղաքացիներ նման արարքներ թույլ տային, կպահանջեիք,որ պատասխանատվության ենթարկվեին, չէ՞ՙ,- հարց տվող պատգամավորին դիմեց նա:

Աղբյուրը ` կարծում եմ արդեն պարզ է...

Սա է մեր իրականությունը, սրանք են մեր քաղաքական պայքարողները, պայքարում են հարբաց... ամոթ:[

քաղաքացի
24.10.2007, 14:44
Իսկ ի պատասխան, Մահտեսյանի վարկածով. ՚Նրանք սկսել են ոստիկաններին խփել, վիրավորել, հայհոյել: 4 ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել, սալջարդեր, անգամ ոստիկաններից մեկը ընկել է: Եվ ամենացավալին, Շողեր Մաթեւոսյանը հարբած է եղել, դուք պատկերացնում եք կինը հարբած: Շատ լկտի էր պահում իրեն եւ տղամարդու հայհոյանքներ էր տալիս: Ինչ է, եթե քաղաքական գործիչ են` նրանց թո՞ւյլ է տրվում խուլիգանություն անելՙ:

Սա է մեր իրականությունը, սրանք են մեր քաղաքական պայքարողները, պայքարում են հարբաց... ամոթ :[

moj, նախ ուշադիր կարդա թե ու՞մ վարկածն է և հետո մտածիր թե ինչպես են պայքարում:
Մահտեսյանի ասած խոսքերի ոչմի բառին չեմ հավատում: Փորձեք ինքներդ մտածել և պատկերացրեք այդ միջադեպը: Անհնար է պատկերացնելը:

Մականուն
24.10.2007, 15:23
Ոչ մի կողմին էլ ցանկություն չունեմ պաշտպանելու… երկուսն էլ նույն աղբն են: Միայն մի բան եմ ցանկանում ասել. մի փոքր ճանաչում եմ Փաշինյանին ու երբեք չեմ համակրել նրան, ավելին ծանոթ լինելով նրա բնավորությանը, որի դիպուկ բնորոշումն է ցինիկ ու ինտրիգան որկավորումը, չեմ զարմանա, որ այս ամենը նրա հերթական պրովոկացիան լինի: Լրիվ նրա ձեռագիրն է:

Հ.Գ. Դեմ եմ իշխանությանն էլ, ՀՀՇ-ին էլ…

moj
24.10.2007, 15:29
moj, նախ ուշադիր կարդա թե ու՞մ վարկածն է և հետո մտածիր թե ինչպես են պայքարում:
Մահտեսյանի ասած խոսքերի ոչմի բառին չեմ հավատում: Փորձեք ինքներդ մտածել և պատկերացրեք այդ միջադեպը: Անհնար է պատկերացնելը:

Գիտես, եթե չճանաչեի Շողերին (հարբել շատ է սիրում) մի գուցե և չհավատաի, բայց այլ պատճառ չունեմ ոստիկանությանը չհավատալու

dvgray
24.10.2007, 15:30
Ոչ մի կողմին էլ ցանկություն չունեմ պաշտպանելու… երկուսն էլ նույն աղբն են: Միայն մի բան եմ ցանկանում ասել. մի փոքր ճանաչում եմ Փաշինյանին ու երբեք չեմ համակրել նրան, ավելին ծանոթ լինելով նրա բնավորությանը, որի դիպուկ բնորոշումն է ցինիկ ու ինտրիգան որկավորումը, չեմ զարմանա, որ այս ամենը նրա հերթական պրովոկացիան լինի: Լրիվ նրա ձեռագիրն է:

Հ.Գ. Դեմ եմ իշխանությանն էլ, ՀՀՇ-ին էլ…
Հասկանու՞մ ես, հարգելիս: Ծանոթ լինելը, չհամակրելը, դա դեռ առիթ չի դիմացինիտ "աղբ" անվանելու համար:
Հասկանու՞մ ես, հարգելիս: Դա փողոցային "կնիգների" մակարդակ է հիշեցնում:

moj
24.10.2007, 15:33
Ինձ համար այս միջադեպի սցենարն ու ձեռագիրը ավելի քան պարզ էր, այն շատ նման էր 32 ակումբի միջադեպին:

Վստահ եմ, որ Փաշինյանն ու իր հետ եղածները նախապես էին ծրագրել այս քայլը, դիտավորյալ են կատարել խուլիգանություն, որ իրենց բռնեն, և իրենց դա հաջողվեց:
Այս դեպքը ՊՐ-ի ձև էր, բավականին կարճ ժամանակում, մեկ օրում իրենց մասին խոսեցին շատերը... այս ձևով ուշադրություն գրավելը արդեն վաղուց հնացած միջոց է, որից ցավոք դեռ օգտվում են այդ մարդիկ...

Ֆուտբոլասեր
24.10.2007, 17:03
moj
Իսկ ինչումնա կայանում խուլիգանությունը?
Գոնե համաձայն ես, որ մեր մենթերի խուլիգանության դեմ, զազրախոսության դեմ պայքարելը չգիտես ինչի շատ լավ ստացվումա հենց հենց ընդդիմադիրների դեմ:

Երբ որ որոշ հաստավիզներ(պրեզիդենտի որդին, ՍՍ-ի եղբայրը, ...........) խուլիգանություն են անում, Մահտեսյանականները քութիկի պես փախնում են, որ իրանց էլ հանկարծ չանեն:

moj
24.10.2007, 17:08

Խնդրում եմ սուտ տեղեկատվություն չտարածել, քանի որ հարկավոր է տեր կանգնել հայտարարությանը: Ձեզանից ոչ մեկը չի կարող Սեդրակ Քոչարյանի մասին որևէ խուլիգանական արարք մատնանշել...

Իսկ թե ինչու ընդիմադիրներին... ասեմ, պարզապես ինչպես դու այնպես էլ ես չենք կարող իմանալ ոստիկանությունում օրական քանի անձ է ձեռբակալվում խուլիգանության համար, իսկ այդ ըդիմադիրները ձգտում են ձեռբակալվել և դրա մասին անդադար խոսել...

Իսկ ինչումնա կայանում խուլիգանությունը?
Այ սրանով

՚Հավաքվել են ու գոռգոռալով, փողոցները փակելով, ժողովրդի ուշադրությունը շեղելով, հանրահավաքի օրը հայտարարելով, թռուցիկները անթույլատրելի վայրերում փակցնելով` հասել են մինչեւ Շրջանայինՙ

Ֆուտբոլասեր
24.10.2007, 17:56
Խնդրում եմ սուտ տեղեկատվություն չտարածել, քանի որ հարկավոր է տեր կանգնել հայտարարությանը: Ձեզանից ոչ մեկը չի կարող Սեդրակ Քոչարյանի մասին որևէ խուլիգանական արարք մատնանշել...
Ի դժբախտություն քեզ Քոչարյանը, բացի Սեդրակից մի խուլիգան որդի էլ ունի Լևոն անունով:
Ես տեղեկատվություն չեմ տարածում կարծիք եմ հայտնում:
Եթե ուզում ես ճիշտ տեղեկատվություն ստանաս հայլուր նայիր:

Հավաքվել են ու գոռգոռալով, փողոցները փակելով, ժողովրդի ուշադրությունը շեղելով, հանրահավաքի օրը հայտարարելով, թռուցիկները անթույլատրելի վայրերում փակցնելով` հասել են մինչեւ Շրջանայինՙ
Ես ստեղ խուլիգանություն չեմ տեսնում: Ընդամենը մանկլավիկ-մենթի խղճուկ փորձ արդարացնելու իր արածը:

Իսկ սա
160000մարդ փակելով միջպետական նշանակության ճանապարհներ, պարալիզացնելով մայրքաղաքի տրանսպորտի աշխատանքը, տրորելով գյուղացիների արտերը:
Ուր էր նայում Մահտեսյանը հըն?

moj
24.10.2007, 19:42
Լևոնին մոռացել էի, քանի որ այդ տղան երբևէ որևէ այնպիսի արարք չի կատարել, որի համար որևէ խոսակցություն լինի, իսկ ասենք Սեդրակի անունը վերջերս շոշափվում էր ;)

Իսկ այն, որ Դուք չեք տեսնում հանցագործություն, դա արդեն տեսել է ՀՀ քրեական օրենսգիրքը, Ձեր անձնկան կարծիքը ներկայացնելուց ներկայացրեք այնպես, որ դա հասկացվի որպես կարծիք, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ երբ Ձեր ասածի համար խնդրում ենք պարզաբանում, անմիջապես փոխում և այն ընդամենը կարծիք եք դարձնում, ծիծաղելի է և ամոթ ;)

Artgeo
24.10.2007, 20:05
Բոլորին խնդրում եմ ու կոչ անում նայել Հ1-ը: Երեկվա ասածս բառերի ճշմարտության մեջ համոզվելու համար :)
Հենց հիմա եթերում Հայլուրն է Տաթևիկ Բաղդասարյանի հետ։ Խնդրում եմ նաև ուշադրություն դարձնել դեմքի արտահայտությանը այդ միջադեպի մասին խոսելիս։ ;)

Դիտե՛ք վաղը Հ1-ի եթերում զարմացած ու վրդովված Տաթևիկ Բաղդասարյանի դեմքը, որը կպատմի, թե ինչ դաժանությամբ են ծեծել լրագրողները ոստիկաններին, գլխով բազմաթիվ անգամ հարվածելով նրանց ձեռքերին ու ոտքերին։

Che_Guevara
24.10.2007, 22:50
Բոլորին խնդրում եմ ու կոչ անում նայել Հ1-ը: Երեկվա ասածս բառերի ճշմարտության մեջ համոզվելու համար :)
Հենց հիմա եթերում Հայլուրն է Տաթևիկ Բաղդասարյանի հետ։ Խնդրում եմ նաև ուշադրություն դարձնել դեմքի արտահայտությանը այդ միջադեպի մասին խոսելիս։ ;)

Նայեցի Հ1 ը : Ճիշտ էիր: Կարելի էր գուշակել որ Հ1-ով հենց դա ցույց կտաին: Դրանով ուզում են ժողովրդին վախացնեն, ասելով "խոլոք մնացեք, թե չե ամսի 26-ին էլ ենք բռնելու": Իրոք Սերժենք ահավոր վախեցած են 26-ի ցույցից:
Այսօր էլ Գեղամյանին էին հրավիրել Հ1 ում հարցազրույցի, որ Լեվոն Տեր-Պետրոսյանի մասին վատ բաներ խոսի, Էն էլ Քոչարյանի մասին ավելի շատ վատ բաներ խոսեվ, իսկ են "սկսնակ" հաղորդավարը չեր կարողանում ոչ մի բան անել:

Ֆուտբոլասեր
25.10.2007, 09:05
Լևոնին մոռացել էի, քանի որ այդ տղան երբևէ որևէ այնպիսի արարք չի կատարել, որի համար որևէ խոսակցություն լինի, իսկ ասենք Սեդրակի անունը վերջերս շոշափվում էր

Իսկ այն, որ Դուք չեք տեսնում հանցագործություն, դա արդեն տեսել է ՀՀ քրեական օրենսգիրքը, Ձեր անձնկան կարծիքը ներկայացնելուց ներկայացրեք այնպես, որ դա հասկացվի որպես կարծիք, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ երբ Ձեր ասածի համար խնդրում ենք պարզաբանում, անմիջապես փոխում և այն ընդամենը կարծիք եք դարձնում, ծիծաղելի է և ամոթ
Հատուկ Ձեր համար պարզաբանեմ, որ ցանկացած պօստ, որ գրվումա ցանկացած ֆորումում ընդամենը գրողի անձնական կարծիքնա:
Եթե Դուք էդ մասին չգիտեիք, դա Ձեր պրոբլեմնա:

Իսկ օրենսգրքին պետք չի շառ անել: Հանցագործություն տեսել են ընդամենը մի քանի բթամիտ մենթեր:
Ու ի դեպ միլիցեն հայտարեց, որ ծառայողական քննությունա անցկացվում:
Այսինքն իրանք էլ կասկածներ ունեն իրենց գործողությունների օրինականության առումով:

Նույն բթամիտիտները մի ընդդիմադիրի էլ փող լվալուց էին բռնել, ու էլի հեռուստատեսությամբ մեծ-մեծ փրթում էին կարողա իմանաք էդ գործը ոնց վերջացավ?