PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկնիշ թանկացումներ



Artgeo
23.10.2007, 18:11
Վերջին մի քանի շաբաթում շատ արագ տեմպերով բարձրացել են շաքարի, ալյուրի, հացի, կարագի, ձեթի և շատ ու շատ այլ ապրանքների գները։ Իշխանությունները այս սոցիալական աղետի բերող թանկացումները բացատրում են համաշխարհային շուկայում այդ ապրանքների թանկացմամբ և ստվերի դեմ պայքարով։ Ինչը ինքնին ծիծաղելի է։ Նախ համաշխարհային շուկայում այդչափ չեն թանկացումները (շաքարավազը իրինակ թանկացել է 2-3 անգամ, իսկ դոլարի կուրսի նվազումն էլ եթե հաշվենք, ապա 4-5 անգամ), իսկ «Ս. Սարգսյանը պայքարում է ստվերի դեմ» արտահայտությունը արդեն ծիծաղելի է հնչում:

Ի՞նչ եք կարծում, որո՞նք են իրական պատճառներն ու նպատակները:

Ես օրինակ մտածում եմ՝
1. Հոկտեմբերի 26-ի համար ուզում են ժողովրդին սովամահ անեն կամ առնվազն առանց սնունդ մնալուց այնքան տկարանան, որ չկարողանան մասնակցել հանրահավաքին:
2. Ընտրությունների համար փող ա պետք:
3. Գերշահույթ են ուզում ստանալ մարդիկ, խանգարող չկա, ստանում են:

Ուրիշ հիմնավորումներ կարծես չեմ գտնում: Իսկ դո՞ւք:

StrangeLittleGirl
23.10.2007, 19:53
Զոռով ուզում են էնպես անել, որ ժողովուրդն ընտրություններին ոտքի կանգնի և մինչև վերջ պայքարի: Հակառակ դեպքում բոլորի մոտ նույն «թքած ունենալու» վիճակը կլիներ, և Սերժիկին հաջողությամբ նախագահ կդարձնեին:

Արսեն
23.10.2007, 20:25
Թանկացումներն իրոք չափազանց են, Ս.Ս-ի արտահայտությանը հաստատ չեն բռնում:
Բայց այս երևույթը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ ՌԴ-ում ևս, բնականաբար ոչ նաման տեմպերով:
Վերջերս լսեցի լուրերով, որ նավթի 1բարելը 90$ է դարձել, բայց դրանից կարծես թե շաքար, ալյուր, հաց, կարագ, ձեթ չեն ստանում/դեռ/:

Լէգնա
24.10.2007, 08:56
Երեկ հեռուստադուելը տեսա՞ք, ծիծաղելի էր,բայց ընդիմությունն հաղթեց շոուն կամ չգրված դերակատարումը: Թանկացումների մասին էլ ահագին անեկտոդներ պատմեցին:

Vive L'Armenie
24.10.2007, 09:24
Հուսով ենք, որ այդ թանկացունմները դրական ազդեցություն կունենան, որ Սերժը նախագահ չնստի...

Ավելացվել է 5 րոպե անց

Զոռով ուզում են էնպես անել, որ ժողովուրդն ընտրություններին ոտքի կանգնի և մինչև վերջ պայքարի: Հակառակ դեպքում բոլորի մոտ նույն «թքած ունենալու» վիճակը կլիներ, և Սերժիկին հաջողությամբ նախագահ կդարձնեին:

Բյուր ասում ես կդարձնեի՞ն:', իսկ հիմա ինչո՞վ ես համոզված, որ չեն շարունակի իրանց կեղտոտ գործերը Սերժն ու մեր "հարգարժան" նախագահը:
Հուսով ենք, որ այս անգամ վերջն է լինելու, չնայած մի քիչ դժվարանում եմ
պատկերացնել..., բայց դե փորձում ենք լավատեսորեն մոտենալ այս հարցին:)

Vive L'Armenie
18.12.2007, 17:19
Մի ժամանակ ասում էին թե Ամանորյա թանկացումներ չեն լինելու, բայց հիմա էլ ասում են, որ պիտի լինեն, որովհետև բյուջեն ճեղքվածք ունի, էլ պատճառ չունեն թանկացումներ անելու համար :angry