PDA

Դիտել ողջ տարբերակը : Լիլիթ Տեր-Վարդանյան



Artgeo
23.10.2007, 14:00
Լիլիթ Տեր-Վարդանյանը առաջին Հայ Սուպերսթարի մասնակիցներից է։ Մի քանի ամիս առաջ Շանթը թողարկերց ձայնասկավառակ առաջին սուպերսթարցիների հեղինակային երգերով։ Այս երգն ինձ դուր եկավ և ուզում եմ դուք էլ լսեք։ ;) Լիլիթ Տեր-Վարդանյանը 21 (կամ 22) տարեկան է:

Երգը կարող եք քաշել այս կայքերից որևէ մեկից

http://rapidshare.com/files/64554566/Lilit_Ter_Vardanyan.mp3.html
http://ifolder.ru/3845617
http://www.megaupload.com/?d=O3CR170E

Հ.Գ. եթե մեկնումեկը չի կարող վերևում նշված հղումներից քաշել, սակայն ուզում է լսել այս երգը, ասեք ուրիշ տեղ ափլոադ անեմ։ Երեկոյան հավանաբար հայկական սերվերներից մեկի վրա էլ լինի։

Երաժշտության և խոսքերի հեղինակ Լիլիթ Տեր-Վարդանյան

Ինձ ասում են, որ քեզ դավաճանեմ
Քեզ ատեմ, իմ սրտից հապշտապ վտարեմ
Քեզանով չապրեմ հոգուս նորից տիրանամ
Քեզ համար աղոթք չշշնջամ
Բավական է ես կույր մնամ
Արշալույս է պետք է արթնանամ
Ու տեսիլքը քո ինձնից վանեմ
Գահընկեց անեմ

Հանցանքը սպանության հերոսություն հռչակել
Փաստը գոյության ավազին արձանագրել

Բայց ես, սիրում եմ քեզ
Հառաչող, քեզ կանչող աչքերս տես
Քեզ հանդիպելիս հողմ է բարձրանում
Հոգում իմ անտես, անտես, անտես
Անտես, անտես

Երբ գուժող շշուկներն են իմ շուրջ պար բռնում
Ու կյանքիս մենություն միայն խոստանում
Երբ այլոք այնքան դյուրին են դատում
Իրենց մեղավոր անձն են լոկ պաշտում
Եվ երբեք-երբեքը ահն է սրտիս
Երբեք չհպվել քեզ հոգիս
Բայց ողջ էությամբ գոչում եմ ես
Հույս, հավատ և սեր

Եվ կյանքը այս ունայն ինձ տապալել չի կարող
Վախերն են իմ պատված ես եմ իմ ուղղին ընտրող

Եվ ես, սիրում եմ քեզ
Հառաչող, քեզ կանչող աչքերս տես
Քեզ հանդիպելիս, հողմ է բարձրանում
Հողում իմ անտես, անտես, անտես
Անտես, անտես...

Artgeo
23.10.2007, 15:41
Հայկական սերվերից կարող եք քաշել այստեղից Լիլիթ Տեր-Վարդանյան (http://www.softportal.am/srch/21/name/%D4%BC%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A9+%D5%8F%D5%A5%D6%80-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/)
Շնորհակալություն softportal.am-ի ադմինի :)

Dayana
23.10.2007, 16:20
Ապրես հիմա լսում եմ էդ երգը :)
Չեմ կարող ասել գերազանց երգ ա , բայց բավականին լավնա :)

Նոր Հայաստան
18.11.2007, 13:40
Artego ջան, ապեր կարողա էդ Լիլիտի սաղ ձայնասկավառակը ունանաս??? Եթե այո, խնդրում եմ մի բան արա էլի... շատ շատ եմ ուզում նրա ձայնասկավառակը :D

Artgeo
18.11.2007, 14:33
Artego ջան, ապեր կարողա էդ Լիլիտի սաղ ձայնասկավառակը ունանաս??? Եթե այո, խնդրում եմ մի բան արա էլի... շատ շատ եմ ուզում նրա ձայնասկավառակը :D

Լիլիթը դեռ ձայնասկավառակ չունի: Ավելին, «Շանթ» հեռուստաընկերության հետ պայմանագիր կնքելու պատճառով, ուրիշ ոչ մեկի հետ ոչինչ չի կարող անել: ;)

Claudia Mori
07.03.2011, 21:37
Շատ հին գրառում է, բայց քանի որ իմ Լիլուշին է վերաբերում, ուզում եմ նոր բաներ գրել, նախ Լիլիթը ունի եւս մեկ ձայնագրություն, դա Երեւանի պետական համալսարանին նվիրված երգն է, բացի այդ այս երգից հետո եւս 5 հրաշք երգ է գրել, որոնք իրոք, որ լսել է պետք, մի քանի լավ լուր կա, որ ինքը գաղտնիք կուզենա մնա, բայց եթե Աստված տա, Լիլիթի անունը դեռ կլսենք:)

Claudia Mori
17.06.2011, 08:46
Վերջապես Լուլուիս տասնյակ չձայնագրված երգերից մեկն էլ հայտնվեց ինտերնետում...լսեք ու վայելեք այս անուշ կերպարի անուշ գործը...

«Խոստովանություն»


http://www.youtube.com/watch?v=I8YiSLaf7dc&feature=share

Claudia Mori
17.06.2011, 22:49
Մի հատ էլ, սա էլ շատ հզոր գործ է!!!!!
Չպարտվել սատանային...

http://www.youtube.com/watch?v=LoqdneB79HI&feature=share

Claudia Mori
17.06.2011, 22:51
Մի հատ էլ, սա էլ ցնցող բան է, ռուսերեն գործերից է:)
Человек хамелеон...

http://www.youtube.com/watch?v=_0qlCyLWrYo&feature=related

Ռուֆուս
18.06.2011, 01:22
Ճիշտն ասած Լիլիթը Հայ Սուպերստար 1-ում ամենաքիչը ինձ դուր եկած մասնակիցն էր, ոչ մի բանով աչքի չընկավ, նույնիսկ երաժշտական ճաշակի առումով մոտս բացասական տպավորություն թողեց ու զարմանալի չէր, որ առաջինը հենց ինքը լքեց նախագիծը: Իսկ էս երգերը լավն էին, չնայած իմ սիրած ոճում չեն: Շատ տաղանդավոր ու յուրօրինակ աղջիկ ա, եթե իրեն մի փոքր աջակցեն, բավականին առաջ կգնա: Իր նման երգչուհիները պակասը մենք հաստատ ունենք:

Claudia Mori
18.06.2011, 09:22
Ի դեպ նա միայն դաշնամուրի կրթություն է ստացել Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, ձայնային տվյալները սեփական ուժերով է մշակել, ինչպես նաեւ այս երգերի երաժշտությունն ու բառերը գրելու ձեռագիրը...

Claudia Mori
04.03.2013, 12:29
Լիլիթին վերջապես համոզել եմ համերգներ ունենալ: Առաջին համերգի տոմսերը սպառված են, բայց երկրորդի համար դեռ տեղեր կան, եթե կուզեք;) Ընդհանուր 25-28 տեղ է, որից 14-ը հաստատ զբաղված է, իսկ 4 տեղ դեռ հարցականի տակ է:

Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, ովքեր չեն կարողացել գրանցվել մարտի 7-ի համերգի համար: Այդ իսկ պատճառով մարտի 10-ին` ժամը 19:00-ին, նույն Պատեֆոն սրճարանում (Խանջյան 49) նախատեսում եմ ևս մեկ համերգ նույն ծրագրով և նույնքան անհամբեր :)
Մուտքի արժեքն է 1000 դրամ:
Սեղաններ պատվիրելու համար նախօրոք զանգահարել (010) 54-55-96 հեռախոսահամարով:
Սիրով՝ Ձեր Լիլիթ Տեր-Վարդանյան

http://www.facebook.com/events/270331056434178/270513736415910/?comment_id=270514469749170&notif_t=event_mall_comment

Claudia Mori
04.03.2013, 12:32
Քանի որ Լիլիթը ջնջել է իր կատարումները Յութուբից ու ավելի լավ որակովներն է տեղադրել, դրանք նորից տեղադրեմ ակումբում:

https://soundcloud.com/lilit-ter-vardanyan/lilit-ter-vardanyan-confession

Claudia Mori
04.03.2013, 12:48
Անցյալում ոչինչ չես փոխի...

http://sphotos-e.ak.fbcdn.net/hphotos-ak-ash3/559259_375116985908254_100264706_n.jpg

Մինչ հայկական հեռուստաեթերը լցվում է կանխատեսելի բառերով անճաշակ երաժշտությամբ, Նրանք, ովքեր իրապես արժանի են եթերով երեւալուն շարունակում են ստեղծագործել իրենց տան 4 պատերի ներսում՝ հույս ունենալով, որ մի օր իրենց կատարած աշխատանքը կգնահատվի:28-ամյա Լիլիթ Տեր-Վարդանյանը մեկն է այն ստեղծագործողներից, որոնց երգերը հայտնի են դառնում քիչ քանակությամբ մարդկանց համար, քանի որ հեռուստաեթեր տանող ճանապարհները փակ են նրանց համար, ովքեր չեն արտադրում միատեսակ երաժշտություն եւ չունեն համապատասխան գումար եթերաժամ ունենալու համար:

Լիլիթը գրում է երգեր 12 տարեկանից, երբ հաճախել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի խմբակը: Առաջին անգամ երգերից մեկը համարձակություն է ունեցել ցույց տալ ընկերուհուն, երբ սովորում էր Երեւանի պետական համալասարանի քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսում:

«12 տարեկանում ոչ մեկին ցույց չէի տալիս երգերս, քանի որ սիրո մասին էին, մտածում էի, որ այդ տարիքում սիրահարվելը շատ ամոթ է: Երբ արդեն համարձակություն ձեռք բերեցի հերթական երգը ցույց տալ ընկերուհուս, լսեց, հուզվեց, ու այդ ժամանակ առաջին անգամ մտածեցի, որ իմ երգերը, բացի ինձնից, եւս ինչ-որ մեկին ինչ-որ մի բան են ասում: Այդ երգը ծխախոտի ծուխի մասին էր, որ երկու մարդու միջեւ կարող է սարդոստայն հյուսել, եւ լռության մեջ թեպետ շատ ասելիք կա, բայց ոչ ոք ոչինչ չի խոսում»,- հիշում է Լիլիթը:

Դրանից հետո Լիլիթը սկսեց ստեղծագործել ավելի մեծ ոգեւորությամբ, եւ այսօր նա իր երգացանկում ունի արդեն 23 ավարտված եւ 7 անավարտ երգեր:

«Վերջին երգերիցս մեկը «Ժամանակ»-ն է, որն այն մասին է, որ ժամանակի ընթացքում մարդիկ դերեր են փոխում: Երբ զգացմունքների բույլ ես զգում՝ անհանգստություններ, հույսեր, երազանքներ ու հիասթափություններ, որոնք դիմացի մարդու համար խորթ են, բայց գալիս է ժամանակ, որ դիմացի մարդն է հայտնվում նույն իրավիճակում»,- Լիլիթը մեկնաբանում է իր երգերից մեկը:

Լիլիթը մասնակցել է տարբեր մրցույթների, անցել է եզրափակիչ փուլեր, ստացել է մրցանակներ ու այդ ընթացքում հասկացել է, որ չի ուզում շոու բիզնեսի մասնիկ դառնալ: Երազում է պարբերաբար փոքրիկ համերգներ ունենալ այն մարդկանց համար, ովքեր իրոք իր երաժշտության կարիքն ունեն:«Ես ուզում եմ երգել ու զգալ, որ ինչ որ մի ջերմություն տվեցի մարդուն, ընկերակցեցի ու ասացի՝ մի մտածիր, ես էլ եմ նման դժվարությունների միջով անցել, ինձ էլ խորթ չի սուտը եւ մարդկային բացասական այլ գծերը: Բայց գիտես՝ միշտ պետք է հավատալ, որ ամեն նոր օր քեզ հնարավորություն է տալու, որ դու նորից ոտքի կանգնես ու առաջ գնաս, որովհետեւ անցյալում ոչինչ չես փոխի, ու պետք չի ծանրաբեռնել մտքերը ապագայով»,- ասում է Լիլիթը:

Լիլիթը երբեմն մասնակցում է համերգների Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում, առաջին «Հայսուպերսթար» հեռուստատեսային նախագծի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից է, երգել է «Երգ եգոց» երաժշտական նախագծի ժամանակ, ինչպես նաեւ Ռուբեն Հախվերդյանի հետ զուգերգ է կատարել վերջինիս 50-ամյակին նվիրված համերգին:Լիլիթին առաջարկել են ստեղծել մասսայականություն վայելող երաժշտություն, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ դրանից հետո չի կարող նայել հայելու մեջ ու շփվել ընկերների հետ:

«Իհարկե, մարդիկ դրանով գումար են վաստակում, բայց ես շատ լուրջ երաժշտական դպրոց եմ անցել, որ նման երաժշտություն գրեմ: Արտադրել երգ հնարավոր է, ես էլ կարող եմ, բայց չեմ ուզում, ֆինանսաբեր է, բայց չեմ ուզում, եթե ստեղծել՝ ապա ինչ որ արժեք, լավ բան: Դրանով է արվեստը տարբերվում մեր կենցաղից, իսկ ես ուզում եմ արվեստով զբաղվել: Ես չէի ուզենա դավաճանել ինքս ինձ ու չձգտել ավելիին ու տալ այն, ինչ պահանջված է: Հեռուստատեսությունը թելադրում է ճաշակ, ու ինչ ցուցադրում են, դառնում է սովորական: Ու անհրաժեշտ է, որ ինչ որ մեկն անընդհատ բարձրացնի ճաշակի չափանիշը, ու այդ դեպքում միայն մենք ավելի լավ հասարակություն կունենանք»,- համոզված է Լիլիթը:

Չնայած ինքն էլ կարողանում է կատարել սեփական երգերը, բայց փորձել է դրանք ներկայացնել տարբեր երգիչների, ովքեր ընդունել են երգերի արժանիքները, բայց հրաժարվել են կատարել դրանք՝ տարբեր պատճառաբանություններով:

«Մի անգամ ասացին, որ բառերը հավանեցին, բայց հարմոնիան արհեստականորեն բարդացված է, ենթադրում են, որ այս ակորդին կհաջորդի մյուսը, բայց դա չի հաջորդում: Ես փորձեցի ինքնաքննադատաբար մոտենալ այդ մոտեցմանը ու հասկացա, որ ինձ համար շատ կարեւոր է, որ իմ հարմոնիան չգուշակեն. եթե երգիչն ուզում է իմանալ, թե հաջորդ իմ ակորդից հետո որն է գալիս, ուրեմն դա հաստատ հնչել է ինչ-որ տեղ: Իսկ եթե չի գուշակում, ուրեմն դա նոր է, ու ես ուրախ եմ այդ կապակցությամբ»,- ասում է Լիլիթը:

Նա ամեն երգ գրելիս պատասխանատու է զգում իրեն ունկնդրի առջեւ, որի համար էլ երգերը գրվում են ամիսների, երբեմն նաեւ տարիների ընթացքում:«Երբեմն դու կարող ես մղել դեպի սխալ քայլերի քո ունկնդրին, դրա համար չեմ սկսում երգ գրել, որը չունի խնդիր ու խնդրի լուծում, եթե նույնիսկ ես դա զգում եմ ու ուզում եմ մի կերպ ազատվել այդ զգացումից»,- ասում է Լիլիթը:

Լիլիթը մարտ ամսին նախատեսում է ունենալ իր առաջին մենահամերգը Երեւանի պետական համալասարանում, որտեղ աշխատում է որպես ԵՊՀ մշակույթի կենտրոնի ծրագրերի համակարգող:

http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/77847 (http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/77847)

Claudia Mori
09.03.2013, 17:26
Առաջին համերգին ասեղ գցելու տեղ չկար, երկրորդի տոմսերն էլ են սպառված, տեսնես երրորդի ժամանակ ինչ կլինի :))


http://www.youtube.com/watch?v=0292lkXVar4

http://www.eritasard.am/index.php?id=14351&lang=1

Claudia Mori
11.03.2013, 21:54
«Դաշնամուրի կափարիչի տակ տարիներ պահված երգեր»

Հիմնականում տան պատերի մեջ եւ ընկերների շրջապատում իր հեղինակային երգերով հայտնի Լիլիթ Տեր-Վարդանյանը արդեն հնարավորություն ունի ճանաչված լինել մի քիչ ավելի լայն շրջանակներում: Ինչպես ինքն է ասում՝ հրավիրում եմ «դաշնամուրի կափարիչի տակ տարիներ պահված» զգացմունքով գրված երգեր լսելու և անկեղծ զրույցի:

http://sphotos-g.ak.fbcdn.net/hphotos-ak-ash3/578417_498169136908617_44194781_n.jpg

Արդեն երկրորդ անշլագային մենահամերգն է ունենում «Պատեֆոն» սրճարանում, որն ապացուցում է, որ Հայաստանում ապրում են ոչ միայն հեռուստաեթերով մատուցվող անճաշակ երաժշտության սիրահարներ, այլ նաեւ մարդիկ, ովքեր գնահատել գիտեն պրոֆեսիոնալը, յուրահատուկը եւ բովանդակայինը:23 ավարտված եւ 7 անավարտ երգերի 28-ամյա հեղինակն ամեն համերգի ժամանակ նշում է, որ հենց հանդիսատեսի շնորհիվ է, որ ստեղծագործում է, քանի որ հասկանում է, որ իր երգով մեկին օգտակար եղավ, մեկին ուրախացրեց, մյուսին ընկերակցեց:

http://sphotos-h.ak.fbcdn.net/hphotos-ak-prn1/537553_498169216908609_602626179_n.jpg

http://sphotos-d.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/484722_498169196908611_1204001748_n.jpg


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=9P36F-ixY84

Artgeo
11.03.2013, 23:31
1:32 պսի՞խն ա

Claudia Mori
08.04.2013, 22:29
http://sphotos-h.ak.fbcdn.net/hphotos-ak-prn1/48140_557299650967940_729089807_n.jpg

Հեղինակ-կատարող Լիլիթ Տեր-Վարդանյանը հրավիրում է հեղինակային և սիրված երգեր ունկընդրելով`միաժամանակ մասնակցել նաև բարեգործության:

Համերգի նպատակն է տոմսերից ստացված հասույթի 50 տոկոսով ձեռք բերել Թեղուտի շրջանի բնակիչների ջանքերով պատրաստված բնամթերքը և բաժանել սոցիալապես անապահով ընտանիքների:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև «After Party» պարային միջավայրում շարունակելու երեկոն:

Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին, CLUB 12-ում: Հասցե՝ Աբովյան փող., 4:

Տոմսի արժեքն է 2000 դրամ: Տոմսերի վերաբերյալ հարցերով դիմել հետևյալ հեռախոսահամարներով` 094 468075 կամ 096081647:

Claudia Mori
27.04.2013, 19:31
Լիլիթի հերթական անշլագային համերգը

Բարեգործական համերգ` ի աջակցություն Թեղուտի բնակիչների եւ անապահով ընտանիքների

ԷկոԼուր


Ապրիլի 22-ին «Ակումբ 12ե-ում երգիչ, երգահան Լիլիթ Տեր Վարդանյանը եւ նրա ընկերները` Կարինե Իոնեսյանը, Անահիտ Էվոյանը, կազմակերպել էին բարեգործական համերգ, որի հասույթի մի մասով Լոռու մարզի Թեղուտ գյուղից գնելու են գյուղացիների պատրաստած մուրաբները եւ բաժանելու անապահով ընտանիքներին: «Ես փորձում եմ իմ աշխատանքով, գործնական օգնել գյուղացուն:


Սա առաջին բարեգործական համերգն է, բայց ոչ վերջինը: Հայաստանի այլ մարզերի համար եւս նախատեսվում է կազմակերպել այլ համերգներ: Ես կոչ եմ անում մարդկանց, որ գործով փորձենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում: Արդեն իսկ գործենք եւ հետո ներկայացնենք, եւ դա վերաբերում է բոլոր բնագավառներինե- ԷկոԼուրին ասաց Լիլիթը:


Նրան մուրաբաների ձեռքբերման հարցում օգնում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, որն էլ գյուղից բերելու է մուրաբաները:


Ի դեպ, ակումբում եւս վաճառվում էին մուրաբաները` ընկույզի, դդումի, սերկեւիլի:


«Թեղուտից մուրաբաներն ուղարկել են գյուղացիները, այնտեղ 5 կանայք իրենց համատեղ ուժերով հիմնել են այս արտադրությունը: Նպատակն է, որ տվյալ համայնքում զարգանա կանաչ տնտեսությունը եւ, ի վերջո, կարողանանք կանգնեցնել այդ հանքարդյունաբերության չարիքըե,- ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Կաղինյան: Ըստ նրա` պետք է աշխատանք տարվի մարդկանց հետ, որպեսզի նրանք հասկանան, որ հանքը կարճատեւ է, իսկ կանաչ տնտեսությունը` հավիտյան:


Հիշեցնենք, որ Թեղուտում «Վալլեքսե ընկերությունը շահագործում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, ինչի բացասական հետեւանքների մասին անընդմեջ ահազանգում են բնապահպանները:

http://www.ecolur.org/hy/news/teghout/charity-concert-in-support-of-teghout-residents-and-needy-families/4809/

Claudia Mori
27.04.2013, 19:32
Blues with a feeling (live)

http://www.youtube.com/watch?v=v7tnpZeH4Og&feature=share

Claudia Mori
14.05.2013, 22:25
http://sphotos-f.ak.fbcdn.net/hphotos-ak-ash3/943788_464549350285862_2061872232_n.jpg

Claudia Mori
13.10.2014, 19:51
Ափսոս ես Հայաստանում չեմ ու չեմ կարող Լիլիթի կողքին լինել, բայց Դուք հաստատ կարող եք: Լիլիթն անցել է Հայաստանի ձայնը մրցույթի առաջին փուլը: Ես էս մրցույթը չեմ սիրում առաջին հերթին ժյուրիի պատճառով, բայց դե Լիլիթին լսել արժե ;)


http://www.youtube.com/watch?v=foOn1b2pnpM&feature=youtu.be

Աթեիստ
13.10.2014, 20:41
Չգիտեմ ոնց էի էս թեման աչքաթող արել, որտև առաջին սուպերսթարում դուրըս շատ էր եկել։

Երեկ յութուբում իրա վիդեոներն էի նայում, ԵՊՀ-ի 94 ամյակը դուրս չեկավ, համ ԵՊՀ-ին նվրիված երգը լավը չէր, համ էլ հենց սկզբից շատ վատ ներկայացրեցին համերգը։

Իմ բառերով որ փոխանցեմ. «քանի որ մյուս տարի 95 տարին ա լրանում ու նախատեսում ենք ճոխ միջոցառում, էս տարի յոլա գնացեք Լիլիթի մենահամերգով»։ Շատ տգեղ էր։

Իսկ Լիլիթը Սուպերսթարից հետո շատ ա աճել։