PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեպքեր Երևանում



քաղաքացի
11.09.2006, 22:26
Այստեղ գրենք այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունենում Երևանում:
Օրինակ՝
Այսօր օպերայի շրջակայքում տեղի ունեցավ մի կռիվ (չհասկացա, ո՞վ, ու՞մ, ինչի՞ համար…)
Այդ նույն պահին Հյուսիսային պողոտայի նոր կառուցվող շենքերից մեկը հրդեհվել էր: Հրշեջների ջանքերը չափից դուրս ապարդյուն էին: Նրանց օգնության հասավ բնությունը՝ անձրևը, որի օգնությամբ մեր հրշեջները կարողացան բարձր պահեն իրենց «պատիվը»: Ի վերջո կրակը մարվեց:
Հետաքրքիրն այն է, որ մեր ժողովուրդը կանգնած հիանում էր այդ հրդեհով՝ հնչում էին բարձր ծափահարություններ, սուլոցներ… շատ հումորով ազգ ենք: Տխրության ժամանակ միակ ելքը ուրախանալն է:

StrangeLittleGirl
11.09.2006, 22:28
Է՜հ, ես էի ուզում հրդեհի մասին գրել, բայց դու առաջ ընկար:
Բայց ի՞նչն է այստեղ տխուր: Շատ ուրախ բան է կատարվել, բայց ափսոս, որ մյուս շենքերն էլ չեն վառվել:

Cassiopeia
12.09.2006, 09:56
Այսօր օպերայի շատ հումորով ազգ ենք: Տխրության ժամանակ միակ ելքը ուրախանալն է:

Ամերիացիներից ենք վարակվել, նրանք էլ դժբախտության պահին, տարերային աղետների կամ դժբախտ դեպքերի ժամանակ փորձեն դրա դեմն առնել, սկսում են այն նկարահանել …

Fobus
12.09.2006, 21:47
Այստեղ գրենք այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունենում Երևանում:
Այսօր օպերայի շրջակայքում տեղի ունեցավ մի կռիվ (չհասկացա, ո՞վ, ու՞մ, ինչի՞ համար…)

Դե կռիվներից անպակաս է Երևանը : Երևի թե չկա օր , որ կռիվ չլինի : Կռիվները արդեն շատերին չեն զարմացնում : Իսկ նման հրդեհներ ....
Ասում են , որ շենքի սեփականատերն է Յուրի Լուժկովի կինը ...

Աբելյան
14.04.2008, 15:14
երեկ էլ մեր փողոցի հետևում "Գազել" ա գմփացել :)

Երկնային
14.04.2008, 17:36
Մեր տան դիմացի խաչմերուկում օրը մեջ ավտովթար ա լինում… արդեն սովորական բան ա :D:D

Artgeo
25.04.2008, 20:58
Այսօր թվում էր, թե առտարոց օր է լինելու… Էն էլ… Չէ, ամեն ինչ սովորականի պես ավարտվեց։ Հենց նոր մեր տան մոտ ավտովթար տեղի ունեցավ։ Լավ ա էլի ստաբիլությունը…

Artgeo
08.04.2009, 10:24
Երեկ Ազատության պողոտայում Մոնումենտից հետո առաջին խաչմերուկում մի բեռնատար էր շուռ եկել: Մինչև հիմա մտածում եմ, թե ոնց էր հաջողացրել այդպես շուռ գալ :think

Ներսես_AM
05.07.2009, 23:05
Դե բոլորդ էլ տեսաք ինչ էր կատարվում: Մի պահ արդեն թվում էր անձրևը գետնից դեպի երկինքա բարձրանում :Դ Հաղթանակի զբոսայգու մոտ տապալված բարդին որ փակել էր ամբողջ փողոցը, ինչպես նաև Աբովյանի վրա թափրտված կտուրի կտորները չկարողացա նկարել քանի որ ղեկին էի անձրևն էլ անաստածի պես գալիս էր, Բայց այ այս մի կադրը հաջողացրի, Լենինգրադյան փողոցի վրա; Վերջերս բացված նոր «Լենինգրադյան» կոչվող գետից մի քիչ վերև:

http://pic.ipicture.ru/uploads/090705/thumbs/R344yWr6TY.jpg (http://ipicture.ru/Gallery/Viewfull/20633183.html)

Jarre
09.01.2010, 09:36
Էքսքլյուզիվ հատուկ «Դար» ակումբի համար :):P;) (սենց սմայլիկներ եմ դնում, որովհետև զոհեր չեն եղել)

Հունվարի 7-ին, առավոտ շուտ Հրազդան կիրճում, Հրազդան գետի մեջ հայտնաբերվել է մի ավտոմեքենա։ Որքան հասկացա մեջը մարդ չկար, բայց այդպես էլ չիմացա վթար էր եղել, թե՞ գողացել էին, թալանել ու գցել գետը։

Բայց հետաքրքիր էր, որ ժամերով այդ մեքենան գետի մեջ էր, ու ոչ մի փրկարար չէր գալիս։ Մեքենան հայտնաբերվել է առավոտյան ժամը 6:00-ին, բայց մի 6-7 ժամ հետո նոր հայտնվեցին «փրկարարները»։

Ես նկատեցի, որ մի քանի մեքենաներ, կանգ առան, վարորդները իջան տեսան, բայց ոչ մեկը այդպես էլ չզանգեց ոստիկանություն։ Անկեղծ ասած չեմ մեղադրում :(

Մի անգամ ձմռանը, երբ նոր էի ամուսնացել, կնոջս հետ քայլում էինք փողոցով և մեր աչքի առաջ մի տարեց կին ընկավ և ձեռքը ջարդեց։ Կանգառի մոտ էինք և բոլորը շուտ եկան, այդ կնոջը բարձրացրեցին, շտապ օգնություն զանգեցին, բայց դե գիտեք.... Մոտ մեկ ժամ շտապ օգնություն չկար, իսկ կինն էլ գնալով վատանում էր։ Մենք կնոջս հետ տաքսի բռնեցինք ու շուտ տարանք հանրապետական հիվանդանոց, պայմանավորվեցին բժիշկների հետ, նույնիսկ վճարեցինք բուժօգնության համար, քանի որ պարզվեց, որ խեղճ կինը ոչ մի հարազատ չունի։ Ու սենց ուրախ, որ մի բարի գործ արեցինք, հիվանդանոցից ուզում ենք դուրս գալ, մեկ էլ հայտնվեցին կոպերը, է՜ կոպերը ամերիկայում են՝ միլիցեքը։ Այդ օրը անցկացրեցինք քաղմասում, քանի որ մեր վրա ուզում էին հարուցել քրեական գործ կնոջը միտումնավոր վնաս հասցնելու համար :angry

Դե հիմա, էսքանից հետո ձեր կարծիքով, ես զանգեցի՞ միլիցիա կամ շտապօգնություն....

Իսկ այս մեքենայի պատմության միակ նկարահանողները ես ու ընկերս էինք իր ֆոտոխցիկով։ Այնպես որ այս կադրերը տեսնում եք միայն դուք։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/P1050944.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/P1050939.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/P1050961.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/P1050965.jpg
c բոլոր իրավունքները պաշտպանված են։ Լուսանկարների հեղինակային իրավունքները պատկանում են «Դար» ակումբին։

Kuk
12.01.2010, 22:01
Կրակոցներ «Ջիանիում»

http://a1plus.am/content/301x168/cb731fdadb39e4da6b8474f095de68af.jpg

Հունվարի 11-ին, ժամը 05.30-ին, ՙպոլիտրավմա՚ ախտորոշմամբ ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Գրիգոր Ս.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող ՙՋիանի՚ ռեստորանային համալիրում մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել Գրիգոր Ս.-ի հետ, ծեծի ենթարկել նրան և անկանոն կրակ արձակել հաստատության ներսում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և 1 գնդակ:

Նույն օրը, ժամը 06.00-ին, բաժին են ներկայացել 1982 թ. ծնված Հայկ Մ.-ն, 1982 թ. ծնված Ռոման Մ.-ն և 1984 թ. ծնված Սարո Թ.-ն` հայտնելով, որ ՙՋիանի՚-ում իրենք են ծեծի ենթարկել Գրիգոր Ս.-ին:

Հայկ Մ.-ն բաժնում ներկայացրել է ՙATMACA 2008 LIGHT 57383՚ տիպի գազային ատրճանակ, 9 մմ տ/չ 3 փամփուշտ և 1 պահունակ ու հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է գործածել ատրճանակը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
...
http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/social/2010/01/12/shots)

Kuk
21.01.2010, 04:08
Ուսանողը ցած է նետվել 5-րդ հարկից

http://a1plus.am/content/301x168/13a90c375e08d966266607d59382b291.jpg

Հունվարի 19-ին, ժամը 10.20-ին, ՙպոլիտրավմա՚ ախտորոշմամբ ՀՀ ոստիկանության Ակադեմիայից ՙԱրմենիա՚ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ին կուրսի ուսանող, 1993 թ. ծնված Վիլիկ Գրիգորյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.35-ին, նա ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել ՀՀ ոստիկանության Ակադեմիայի ուսումնական մասնաշենքի 5-րդ հարկի լսարանից:

Վիլիկ Գրիգորյանն ընթացիկ ստուգարքները բարեհաջող էր հանձնել, առաջին քննությունից ստացել էր լավ գնահատական, և ըստ Ակադեմիայի ղեկավարության և դասախոսների` որևէ հոգեկան շեղում չի նկատվել նրա վարքագծում:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վիլիկ Գրիգորյանն ի վիճակի չէ հաղորդում տալու:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
...
http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/social/2010/01/20/student)

yerevanci
05.06.2011, 23:07
http://www.youtube.com/watch?v=iktS21w5KXM&feature=player_embedded

1in.am (http://1in.am/arm/index_.html)