PDA

Դիտել ողջ տարբերակը : Լավատեսի անկյուն



ivy
20.10.2007, 13:27
Այստեղ եկեք գրենք բոլոր այն լավ բաների մասին, որոնք կատարվում են մեր կյանքում, որոնք նկատում ենք կամ հույս ունենք տեսնել շուտով: Պատմենք լավ նորությունները՝ անձնական կամ հանրային:
Մի խոսքով՝ ամեն ինչ միայն լավի մասին: :)



Մոդերատորական. Նորաբաց «Լավատեսի անկյուն» թեման միացվել է 2007 թ.-ից գոյություն ունեցող «Լավատեսի անկյուն» թեմային՝ այդ թեմայի հեղինակի առաջարկով: Թեև հին թեմայի գրառումները մնացել են այն տեսքով, ինչ տեսքով որ կային, սակայն «Օրագրեր բաժնի կանոնների (http://www.akumb.am/showthread.php/53734-%C2%AB%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%C2%BB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)» համաձայն այս միավորված թեմայում արգելվում են մեկնաբանություններն ու մյուս գրառումներին արձագանքները, գրառումները պետք է կրեն օրագրային բնույթ:

Լէգնա
20.10.2007, 13:51
...
Երազումս օրորոց էի տեսել,մեջը համով բալիկներ,իսկ արթնացա տղայիս կանչից.
-ա~...ա~:
Որդուս գրկած մտա հյուրասենյակ,սեղանին ամուսնուս կողմից թողնված հերթական նամակն էր սպասում,բացեցի ու կրկին երգեցի.
-Ես էլ քեզ եմ սիրում:
Այսպես օրս մեղրով լի անցավ աննկատելի,երբ երեկոյան նկարում էինք ամուսնուս հետ միասին ու հանկարծ մեր պստլոն.
-Մա~մա:
Ես այնքան երկար էի սպասում այդ եթերային բառին:
...

Philosopher
20.10.2007, 14:20
Այս պահին ակտիվ են: 52 (19 անդամ և 33 հյուր)

Ու էդ անդամներից մի քանիսը էսօր հերթական անգամ ուղղակի հավաքվելու են;)

CactuSoul
20.10.2007, 15:49
Լավ է, որ մեկ-մեկ քեզ լավ ես զգում:
Լավ է, որ այսօր էլի արև է ու շա՜տ հաճելի (ես նույնիսկ կասեի՝ երջանկաբեր) եղանակ:
Լավ է, երբ լավատես ես ու հավատում ես, որ ամեն ինչ լավ է… կամ գոնե շուտով կլավանա:
Ու ոչի՜նչ, որ վարդս արդեն կամաց-կամաց կախում է իր հրաշք գլխիկը… Լավ է, որ հուսով եմ նրա փոխարեն նորը նվեր ստանալ:
Լավ է, որ անկախ ամեն ինչից չեմ ընկճվում… կամ գոնե ինձ է այդպես թվում:
Լավ է…

Հ.Գ.
Լավ է, որ ակումբում դրական լիցքեր հաղորդող ևս մի թեմա ավելացավ:):
:love

Grieg
20.10.2007, 15:53
լսումեմ երաժշտություն և լավ է :)

ivy
20.10.2007, 16:06
Մեզ մոտ հիմա առաջին ձյունն է գալիս. էնքան սիրուն է, էնքան տաք... :)

Ուրվական
20.10.2007, 16:08
Հարազատներս ողջ-առողջ են, դրանից այն կողմ էլ ինչ կա: Լավն ա կյանքը:

Universe
20.10.2007, 16:29
Չե՛մ խմում... :russian
Չե՛մ ծխում... ;)
Սիրում եմ... :love
Ապրում եմ... :yahoo

Դրանից էլ լավ բա՞ն... :love :hands

Apsara
22.10.2007, 10:57
Հերթական երկուշաբթին է ու կարծես մնացած երկուշաբթիների նման պիտի աննկատ անցներ դառնար երեքշաբթի, բայց մուտքի մոտ ինձ անակնկալի բերեց նա մի գեղեցիկ վարդ ձեռքին, ու այս երկուշաբթին դարձավ տոն:):love

ivy
26.10.2007, 01:31
Մի փոքրիկ աստղիկ, անունը՝ Մարիել, հայտնվեց լույս աշխարհ: :)
Այսօր գնացել էի իրեն տեսակցության: Մինչ այդ երբեք չէի տեսել մի օրականից էլ փոքր բալիկ... Ամբողջ օրս լուսավորվել է իրենով: Էդ ոնց էր իր փոքրիկ թաթիկներով բռնում մամայի մատիկը, կիսաբաց աչուկներով նայում նոր աշխարհին, հորանջում ու անուշիկ քուն մտնում...
Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում: Ո՞նց չեն լինում, լինում են. այսօր սեփական աչքերով եմ տեսել: :)

Լէգնա
31.01.2008, 10:16
Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...
Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ
Ես Սիրում եմ Քեզ:

Հ.Գ. Համբուրում եմ քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:

Դեկադա
31.01.2008, 10:36
3 ցանկություններից մեկը իրականացավ` մանկությունիցս մեկ օր «վերադարձավ»:Ամբողջ օրը ձյուն եկավ: Ընտանիքով որոշեցինք դուրս գալ և քայլել մի քիչ:Քայլելը փոխարինվեց ձնագնդի խաղալու:Էնպես էինք գոռգոռում, :P, բայց արի ու տես մեր վրա ուշադրություն դարձնող չկար:(, քանի-որ բոլորն էլ խաղում էին և հասկանում` յուրաքանչյուրս հիշել ենք մեր մանկությունը, յուրովի, շնորհիվ ձյան և մեր երեխաների փայլփլացող աչքերի: Լավ չէր` հիասքանչ էր..:hands

Undina
31.01.2008, 11:03
Նստել էի կողքին, ուղղակի գրկել էր ինձ ու բաց չէր թողնում: Խոսում էինք, թե ինչքան դժվարա սկզբում լինելու, հետո, թե ինչպիսին է լինելու մեր տունը: :loveԲարձերն էինք նկարագրում, այն, որ ամեն երեկո նստելու ենք բազմոցին ու ժամերով խաղանք, խոսենք, հեռուստացույց նայենք…:love
Լավը ոչ թե այն է, որ մենք դրա մասին խոսում էինք… լավը այն է, որ այդ ամենն ի սրտե էր ու մի օր դա իրոք կլինի.: :oy
Լավը այն է, որ նրա մի հայացքը կարող է ինձ մոտ ժպիտ արթնացնել…:love

Belle
31.01.2008, 12:24
Լավ է, որ կա ակումբը :love
Լավ է, որ կա այս թեման
Լավ է, որ ես երջանիկ եմ ու կարողոմ երջանկացնել
Լավ է, շատ լավ է :love
լավ է, որ կան լավատես մարդիկ

Chilly
31.01.2008, 17:38
Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...
Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ
Ես Սիրում եմ Քեզ:

Հ.Գ. Համբուրում եմ քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:

ուզեցի սիրել... Հեղ, դու լավ ես գրում: Ապրես: Շատ լավն ես...

Ուլուանա
31.01.2008, 21:53
Լավ է, որ թեև կարծես ոչ մի լավ դեռ բան չի եղել այսօր, բայց մտքովս անցավ այս թեմայում գրել... Առաջադիմում եմ... :) :think

Սելավի
06.03.2008, 11:01
Ապրիր հենց էս վարկիանտ էս ակնթարթդ ու սիրիր դրանց, հետո զղջալու էս որ չես ապրել քո կյանքը այլ տառապել էս մտածմունքներով ու հիշողություններով, չէ որ անցիալի ու ապագայի արանքում ընդհամենը ակնթարթ կա ու սիրիր կյանքը... եթե սիրես՝ ինքն էլ քեզ կսիրի, հիշի որ սերը փոխադարձ սերա ծնում, տիեզերքի օրենքնա դա: Էս կյանքում սխալ բան չկա, միայն գոյություն ունի համապատասխան հետադարձ կապ քո արարքներին, էս կեանքը Նյուտոնի 3-րդ օրենքնա... :

Որպեսզի կյանքտ երջանիկ դարձնես, պետքա սիրես ամենօրյա մանրուքները, ղամիշների սվսվոցը, ամպերի ընթացքը, գորտերի կռկռոցը, անցորդների դեմքերը, ամենօրյա այդ մանրուքների մեջից պետքա բարձրագույն հաճույք ստանալ սովորես, անգամ պետքա սիրես գիշերվա ինքնաթիռի ուժեղ հռնդոցը՝ գոնե մենակ հենց նրա համար, որ էդ ինքնաթիռով քո հայրենակիցնա տուն վերադառնում ու մի քանի րոպեից գրկախառնվելույա իր սիրելիներին իր բալիկներին: Փորձեք ու կտեսնեք որ ամեն բանից էլ կարելիյա հաճույք ստանալ, իսկ 1000 հաճույքի գումարելին հավասարա ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ:
Կյանքը այդպես չի ինչպես կա, նա այնպեսա ինչպէս մենք ենք այն կառուցում: Շատ մարդիք վախենում են որ սխալ որոշում կայացնեն, բայց սխալ որոշում չի լինում, հենց այն պարզ պատճառով՝ որ դուք որոշում եք հնարավորներից մեկ տարբերակը, դրա համար էլ դուք չեք կարող իմանալ ինչպես կգնար ձեր կյանքը եթե ուրիշ ձև որոշեիք, ճիշտը մենակ նայա որ մենք երբեք չենք իմանա, սա էր արդյո՞ք լավ ճանապարհը, թե նա որը մենք չնտրեցինք: Մի վախեցեք որոշում կայացնելուց: Քո դիմաց կարևոր հարցա դրաված՝ պիտի ընտրես, կամ դու կորոշես նվագել քո հաջողության սիմֆոնիան, որտեղ դու կլինես դիրիժորը, կամ էլ դու կգերադասես քո հետ գերեզման տանել քո գրած երաժշտությունը, որը հստակ գոյություն ունի քո հոգու մեջ, բայց այդպես էլ կմնա չնվագված ու ոչ մեկի կողմից չլսված:

Դու կհաղթահարես ամեն դժվարություն եթե ոչ մի բանից չվախենաս, դու պիտի երջանիկ ու լավ ապրես խոստացիր ինձ: ԵՎ նա խոստացավ: Այս խոսքերով դիմեցի այն ժամանակ դեռ՝ ընկըրուհուս ու հեռացա Հայաստանից, տարիներ հետո խոստովանեց որ մինչև այսօր այդ նախադասությունը զնգումա ականջներին ու դարձելա իր փարոսը:
Միտքը դա շոշափելի առարկայա, մենք պետքա մեր մտքերին էմոցիաներին գիտակցաբար կուլտուրա տանք, սա բոլորիս ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱ: Հաջողության մտքերը հաջողություն են բերելու: էս կյանքում ինչ տեղիյա ունենում քո հետ, թե լավ, թե վատ դա ուղիղ համեմատականա քո արարքներին քո մտքերին:
Կյանքը դա նայա որ ինչ ուզել էս ստացել էս, կյանքը դա ուրախությունա երջանկությունա, կյանքը դա (դրախտա) եթե այս ամենը չկա, ուրեմ դա կյանք չի դա (դժոխքա) ձեր սեփական, ձեր անձնական (դժոխքը) որը դուք ինքներտ էք կառուցել:
Մի խորհուրդ եմ ուզում տալ բոլորին ով չի ուզում թող չընդունի:
Հավատա որ դու պարզապես քարկապված էս հաջողության հետ, դու չես կարող փախչել հաջողություններից , ամեն տեղ նրանք կրնկակոխ հետևելու են քեզ:

Ես հիվանդագին լավատես եմ:

Lethal Sweetness
08.03.2008, 12:43
Ապրիր հենց էս վարկիանտ էս ակնթարթդ ու սիրիր դրանց, հետո զղջալու էս որ չես ապրել քո կյանքը այլ տառապել էս մտածմունքներով ու հիշողություններով, չէ որ անցիալի ու ապագայի արանքում ընդհամենը ակնթարթ կա ու սիրիր կյանքը... եթե սիրես՝ ինքն էլ քեզ կսիրի, հիշի որ սերը փոխադարձ սերա ծնում, տիեզերքի օրենքնա դա: Էս կյանքում սխալ բան չկա, միայն գոյություն ունի համապատասխան հետադարձ կապ քո արարքներին, էս կեանքը Նյուտոնի 3-րդ օրենքնա... ::

Հարգեցի:hands

ivy
27.08.2008, 15:59
Ինչ լավն էր այս օգոստոսը: Ինչ լավն էին բոլոր այն մարդիկ, ովքեր իմ օգսոտոսում էին: Բոլորին պահել եմ սրտիս մեջ ու տանելու եմ հետս: Գիտեմ, որ նոր օգոստոսներ են լինելու, գուցե ավելի լավը: Բայց այս մեկը միշտ իր հատուկ անկյունը կունենա հոգուս խորքում: Պաչիկներ բոլոր նրանց, ովքեր իմ օգոստոսն այսպիսին դարձրեցին: Սիրում եմ ձեզ: :)

Dayana
27.08.2008, 16:01
:love երանի բոլոր հաջորդ օգոստոսներն էսպիսին լինեն :oy

CactuSoul
22.10.2009, 00:50
Լավ է, որ ուզում եմ էս թեման թարմացնել:):
Հետո՞ ինչ, որ ուրիշ բան էս պահին չունեմ գրելու:P:

snow
22.10.2009, 14:58
Մի՞թե հրաշալի չէ, որ մենք կանք, գոյություն ունենք, ապրում ենք, սիրում ու երազում ենք:

Ariadna
22.10.2009, 15:26
Հրաշալին էն ա, որ Էլմոն ու Անուշը էսօր մամա պապա են դառել :yahoo

CactuSoul
11.02.2010, 14:57
Էս էլ որերորդ անգամ վերջին ամիսներին մտնում եմ էս թեման ու ուզում եմ մի բան գտնեմ-գրեմ… Ախր միշտ էլ մի լավ բան կա… Բայց ոնց մտածում եմ, չեմ գտնում գրելու բան ու էլի դուրս եմ գալիս նույն հաջողությամբ, ինչպես մտել էի:cry2:

Բայց մի լավ բան կա. հիմա թեման կթարմանա, մարդիկ գրառումներ կանեն, իսկ ես կկարդամ ու կհասկանամ, թե ինչի մասին էի մոռանում գրել այդ բոլոր անգամները:):

Katka
11.02.2010, 20:30
Էս էլ որերորդ անգամ վերջին ամիսներին մտնում եմ էս թեման ու ուզում եմ մի բան գտնեմ-գրեմ… Ախր միշտ էլ մի լավ բան կա… Բայց ոնց մտածում եմ, չեմ գտնում գրելու բան ու էլի դուրս եմ գալիս նույն հաջողությամբ, ինչպես մտել էի:cry2:

Բայց մի լավ բան կա. հիմա թեման կթարմանա, մարդիկ գրառումներ կանեն, իսկ ես կկարդամ ու կհասկանամ, թե ինչի մասին էի մոռանում գրել այդ բոլոր անգամները:):

Ապրես դու: Չգիտեի, որ սենց թեմա կա:love

Մաման ու պապան ինձ նոութբուք են նվեր արել: Կես տարի է փող էի փորձում կուտակել:D, որ առնեմ, էն էլ էսօր իմացա տան շպիոներից/ տատիկս ա:D/ , որ հեսա նվեր եմ ստանալու: Լավաաա: Էս մատերիալիստական կողմից:
Հարազատ մարդկանցիցս մեկը բուժվում էր ու հաղթահարեց դեպրեսիան ու լավ ա
Էսօր մի հատ փոքրիկ բալիկ մառշռուտկայում մատս նենց պինդ բռնեց ու նենց ժպտաց, ու ես լավատեսությունս բազմապատկեցի 2-ով:

Հ.Գ. Նենց հանգիստ վիճակ է մոտս, սենց հոգեկան հավասարկշռվածություն վաղուց չէր եղել, լավ է ու ավելի լավ կլինի;)

CactuSoul
01.03.2010, 00:14
Եկել եմ՝ ասեմ… Գարուն ա, ժողովո՜ւրդ:love:love:love…

Ու «Սուպերսթարի» համերգն էլ, չնայած՝ կեսից եմ նայել, բայց… :yahoo:clap:yahoo Էնքան դրական լիցքեր եմ ստացել:roll:love…

Ու համ էլ… 3 տարի առաջ էս օրը էնքա՜ն ուրախ էի… Շա՜տ:love… Երևի առաջին անգամ կյանքում իսկապես զգացի ու գնահատեցի ԳԱՐՈՒՆը:love…

Է՜խ:)

:love…

murmushka
01.03.2010, 00:29
լավ է, երբ լավ ընկերներ ունես, որոնց հետ միշտ ուրախ է ու հիշելու շատ բան կա: ու ամենալավն են է, որ հեչ կարևոր չի վերջին անգամ իրար տեսել եք երեկ, մի տարի առաջ, թե ավելւի շուտ, նույն անկեղծ աչքերն են, նույն անկեղծ ժպիտները ու նույն անկաշկանդ մթնոլորտը
սիրում եմ իմ ընկերներին

Farfalla
01.03.2010, 20:01
Էսօր քրոջս աղջիկը առաջին անգամ "Մամա" ասեց: Էնքան հուզիչ էր: Հիմա էլ, որ հիշում եմ մարմինս փշաքաղվումա:
Գարուն, շնորհակալ եմ նվերի համար :)

Chuk
21.05.2010, 11:20
Եվ եթե կա Դժգոհի անկյուն (http://www.akumb.am/showthread.php/54305-Դժգոհի-անկյուն), ապա պետք է լինի լավատեսի անկյունը, որ իր դրական ու բարի օրագրային գրառումներով կլցնի այս թեման :)


Հ.Գ. Հիշեցնում եմ, որ համաձայն «Օրագրեր» բաժնի կանոնների (http://www.akumb.am/showthread.php/53734-«Օրագրեր»-բաժնի-կանոնները) մեկնաբանություններն ու քննարկումներն արգելվում են:

SSS
21.05.2010, 16:35
Մրջյունը շնչասպառ բրինձի կտոր էր հետևից քարշ տալիս դեպի իր բույնը…վերցրեցի բրինձը և մի անգամից դրեցի բնի մոտ…նրան մնաց միայն ներս մտցնելը…կարծում եմ,եթե մի փոքր մեծ լիներ,ապա կտեսնեի ինչպես էր ինձ ժպտում…Հետո գլխավերևումս ծլվլոց լսվեց, մեղմ քամին սկսեց խաղալ մազերիս հետ ու համբուրել այտերս,գլխավերևիս ծլվլոցը քիչ քիչ վերածվեց ծլվլոցների…Խոտերը հանդարտ տարուբերվում էին…հետո այրող արևից թեթևակի գլխապտույտ առաջացավ և ես հենվեցի ծառին ,նայեցի վերև. երկինքը ժպտում էր, ես էլ ժպտացի…թևերս պարզեցի և աներևույթ ինչ որ տարածք գրկեցի…Ես այդ պահին անմահ էի…ես գեղեցկությունը գրկեցի…
Դրախտը մեզ մոտ է' ներքևում…

Ժունդիայի
21.05.2010, 17:32
Թարգել ծխելը, զբաղվել մարմնամարզությամբ, նիհարել:
Հնարավորինս քիչ աշխատել, չաշխատել, գտնել աշխատանք:
Սովորել անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ճապոներեն:
Լավ ուտել:
Սովորել ասել այո, սովորել ասել ՈՉ:
Գումար տնտեսել, գնալ ատամանաբույժի մոտ, վերջացնել ատամների խնամքը:
Ոտել քաղցրավենիք, մակարոնեղեն, տապակած ուտեստներ:
Ճանապարհորդել ավելի շատ:
Սիրել, սիրահարվել, հիասթափվել:
Ապրել միայնակ, ապրել մեկի հետ, ապրել առանձին:
Փոխել ավտոմեքենան, գնել բնակարան, հեծանիվ:
Քայլել ավելի շատ:
Դուրս գալ պարելու, ման գալ ընկերների հետ, մնալ ավելի շատ տանը:
Մաքրել սենյակը, դասավորել պահարանները, գնալ կինո դիտելու:
Ամուսնանալ, բաժանվել, ու էլի ամուսնանալ::D
Ունենալ երեխա:
Փոխել աշխատանքը, փոխել դպրոցը, փոխել կյանքը:

Էական չէ՝ ինչ ես ուզում փոխել քո կյանքում, բայց փոխիր, փոփոխությունները լավ բան են, դրանք մեր կյանքի մի մասն են կազմում....:)

A.r.p.i.
22.05.2010, 12:43
Չէ, չեմ եկել դժգոհելու , ոնց որ կթվա առաջին հայացքից, եկել եմ ուղղակի կիսվելու ու հուսալու:
Տո ասա այ տարօրինակ մարդ, դու չէիր, որ էդքան սպասում էիր այդ ավարտին, դու չէիր, որ ասում էիր , երբ ա գալու էդ օրը, իսկ հիմա, հիմա ինչի ես էդքան տխուր : Քիչ առաջ դարակս էի դասավորում, հավաքեցի 4 տարվա տետրերս, անկեղծ եմ ասում քիչ էր մնում լացեի:(, ախր մի ձևի էնքան անսովոր ա, էնքան տխուր, արդեն կարոտում եմ... Իսկ միգուցե նոր սկզբից եմ վախենում, մի սկիզբ , որի ելակետն այս վերջն է: Ինչպիսին կլինի այդ սկիզբը, կկարողանամ ադապտացվել ինձ սպասվող նոր միջավայրերին: Հարցեր, որոնց պատասխանները միայն ժամանակը ցույց կտա: Բայց փառք աստծո, որ ամեն ինչին կարողանում եմ լավատեսորեն մոտենալ: Լավա լինելու, գիտեմ:)

murmushka
24.05.2010, 19:05
երկար ժամանակ է մտածում էի թե իմ այս մի քանի օրվա տառապանքները կոնկրետ որ օրագրի կանոններին է համապատասխանում դժգոհողի, թե լավատեսի, որոշեցի վերջում այստեղ գրել, միգուցե սա էլ հենց լավատեսւոյթա ն դրսևորում է... վայ ոնց եմ սիրում ես վերանորոգում, փոշի ու այդ ամենը շարունակվում է արդեն ուղիղ 15 օր ու..... ասում են վերջում լավ է լինելու, հուսանք

Kita
24.05.2010, 23:27
Ուրեմն նոր վատացա, հետո սաղացա, հետո նորից վատանում էի պատկերացումից:D

Ուրեմն տուն մտա, թե չէ, քուրս գժված պատմեց, որ Լոկիիս սպանելու էր` ձև լիներ, տունը սպանել-թողել էր 5 ժամում:D Սաղ ինադու պոկում, ճղում ու տենց էլի:))
Մեկ էլ ինչ տեսնեմ, ուրեմն էս Deep Purple-իս տոմսերը երեկ պատահմամբ թողել էի պատշգամբիս փոքր նվերի թղթի տուփով:)) ոմն մեկին ցույց տալուց:angry:))Մի խոսքով դրան էլ էր հասել, տեսա, վատացա:D Բայց ի երջանկություն ինձ մի քիչ ծամծմած դառան տոմսերս, բայց չճղված:D
Ըտեղ խորը շունչ քաշեցի:D
Մեկ էլ մի 30 րոպեից քրոջս ասում եմ սպանելու էի հա, որ ճղված լիներ, ասում է ի՞նչը ,ասում եմ Deep-ի տոմսերն էին, ասում է վայ, ես էլ բերանից իրան ինադու հանի, հետո էլ մտածում էի, տամ փրթի, գուցե կհանգստանա, էն էլ վրեն կատղած էի, էտ էլ հանի բերանից, որ իմանա ոչինչ չի կարա գզզի:D
Ու այդտեղ ես պատկերացումից մի ռեյս ուշաթափվա մեջս:D:noti
Այ սենց ես լավատես դառնում էլի:lol

Հայկօ
25.05.2010, 00:16
Նենց գոհ եմ էս թեմայից (http://www.akumb.am/showthread.php/54305-%D4%B4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2012890&viewfull=1#post2012890), ո՜նց եմ սիրում էս թեման (http://www.akumb.am/showthread.php/54305-%D4%B4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2012890&viewfull=1#post2012890)... :love

SSS
26.05.2010, 09:39
Ախխխ, որքան եմ սիրում երթուղայիններում Արմանի հագած, լիֆչիկի կեղտոտ պլեչիկներով և քրտնքահոտ աղջիկներին...:love

Minerva
26.05.2010, 09:41
Էրեկ գնացել եմ Deep Purple-ի համերգին։ :yahoo Վախ, նենց լավ էր։ Պոզիտիվով լիցքավորվեցի, եկա։

Շինարար
27.05.2010, 22:21
Չգիտեմ, որքանով է գրառումս թեմային համապատասխանում, թող բաժնի մոդերատորը որոշի:P, որովհետև ոչ այնքան լավատեսական է, որքան իրական:
Զանգ հեռախոսիս վրա, «Դոն ***», իրար հետ ծառայել ենք, մոտիկ չէինք, բայց հեռվից հեռու իրար հատկապես էինք հարգում և ընդունում, իսկ մոտիկից մոտիկ իրար ամբողջ օրը ծեծում էինք ու մեծ դաժանությամբ, չնայած կատակով:)) «Ասացի՝ զանգեմ, տեսնեմ «*****»-ը ոնց ա» (չակերտների մեջ իմ բանակային մականունն է:oy): Ահագին զրուցեցինք, իր մոտ էլ է ամեն ինչ լավ :) Հաճելի է, երբ քեզ հիշում են: Ինչքան քիչ բան է պետք, որ օրդ լավ տրամադրությամբ ավարտես:))

Chuk
28.05.2010, 19:13
Մոդերատորական. Նորաբաց «Լավատեսի անկյուն» թեման միացվել է 2007 թ.-ից գոյություն ունեցող «Լավատեսի անկյուն» թեմային՝ այդ թեմայի հեղինակի առաջարկով: Թեև հին թեմայի գրառումները մնացել են այն տեսքով, ինչ տեսքով որ կային, սակայն «Օրագրեր բաժնի կանոնների (http://www.akumb.am/showthread.php/53734-%C2%AB%D5%95%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%C2%BB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)» համաձայն այս միավորված թեմայում արգելվում են մեկնաբանություններն ու մյուս գրառումներին արձագանքները, գրառումները պետք է կրեն օրագրային բնույթ:

Դատարկություն
31.05.2010, 22:10
Նոր մտա ակումբ, առաջինը, ինչ նկատեցի, ակումբի` Երեխաների պաշտպանության օրվան նվիրված լոգոն էր:))
Շատ լավատեսական ու ջերմությամբ լցնող է:love
Շնորհակալ եմ Chuk:):oy

Բարեկամ
04.06.2010, 04:31
Երեկ մեկն ասում էր` մարդկանց 90 տոկոսը սրիկա են` ոմանք մոլի, ոմանք իրենց ազնիվների շարքը դասող, քանի որ թույլ են տալիս իրենց բացահայտվել, ու էլի ինչ-որ դասակարգումներ…
Դրանից հետո մնաց տհաճ, ավելի շուտ` սխալի զգացողություն, որը կուլ ես տվել, բայց միջիցդ պայթում ա, որ այդպես չի’:
Այդպես չի: Մարդկանց 90 տոկոսը սրիկա չի: Չէ, հաստատ ավելին, քան 90-ը: Մնացածը քիչ տոկոսը ընդունենք, թե հիվանդ են կամ խելագար: Դե, ճիշտն ասած բոլորն են խելագար, բայց էն քիչ տոկոսն ընդունենք, որ անդառնալի խաթարված համակարգ ունեն:

Մարդկանց 90 տոկոսից ավելին ընդունակ ա բարության, ստեղծագործության, լույսի ու հանճարի: Մարդկանց 90 տոկոսից ավելին ընդունակ ա հասկանալու և ընդունակ ա գնահատելու, երբ հասկանում են: Մարդկանց 90 տոկոսից ավելին տարվա մեջ մի քանի անգամ ուզում ա գրկի բոլորին ու սրտից ուրախություն ժայթքելով փարատի բոլորի անհատական մենակությունը` հատ-հատ: Մարդկանց 90 տոկոսից ավելին ընդունակ ա անելու մի փոքր, փոքրիկ մի բան` բացառապես ուրիշի համար: Մարդկանց 90 տոկոսից ավելին տարվա մեջ բազում անգամներ հուսահատվում ու քաշվում ա իր մեջ, ոմանք չարանում են դրանից, ոմանք` ընկճվում, ոմանց այլ բնազդներ են ուղղորդում, բայց նրանք բոլորը` էդ 90 տոկոսից զգալի’ ավելին քեզ չեն վնասի, եթե դու ուժեղ ես:

Katka
04.06.2010, 12:17
Նոր եկող սերունդը՝4-5 տարեկանները սիրուն են:

Tig
04.06.2010, 15:03
Նոր եկող սերունդը` 0-ից 12 տարեկանները շատ խելացի են, մանավանդ տղաները: Սենց որ գնա մի 10 տարուց, կարգին երկիր կունենանք: ;)

հ.գ. երդվում եմ բոլոր գոյություն ունեցող և մտածածին աստվածներով, որ այս գրառումս նախորդի հետ ոչ մի կապ չունի, ուղակի իմ լավատեսությունն եմ արտահայտում...

Ծով
04.06.2010, 15:48
վաղը ակումբի մեեեեեեեեեեեեեեծ հանդիպում ա, քաղաքապետարանից ոչ հեռու :D չարտոնված միտինգ․․․ կանաչ խոտ,վառ գույներ, լիքը ժպիտ ու մի խոսքով․․․լավ տեսնում եմ ես վաղվա օրը․․․:):hands

SSS
11.06.2010, 12:18
Մոծակների հետ ողջ գիշեր սեթևեթելուց հետո մոտավորապես ժամը 5-ին քնեցի...Ժամը 6-ին շունս որոշեց , որ պետք է ինձ արթնացնի(ոչ մի կերպ չեմ կարողանում հասկացնել,որ ես ժամը 8-ին ուզում արթնանալ)...Չգիտեմ ինչպես և չգիտեմ ինչ հագա ու տարա դուրս...բախտս բերեց փողոցում ոչ ոք չկար, այլապես ինձ հոգեբուժարան էին տանելու, քանի որ համ տաբատը, համ բլուզը թարս էի հագել:)...Եկանք տուն, պառկեցի, որ նորից քնեմ ,արթնացա 9.45, իսկ աշխատանքս սկսվումա ժամը 10-ին...Պահարանը բացեցի ,որ սուրճի բաժակ հանեմ ու չգիտես ինչպես մուրաբան թափվեց գլխիս...Մինչև գլուխս լվացի եղավ 10.10...արագ արագ հագնվեցի ու... ու կանգառ չհասած կրունգս կոտրվեց:)Հետ եկա տուն,հայտնաբերեցի,որ տան դուռը հետևիցս չէի փակել,կոշիկս փոխեցի ու հասա կանգառ...ճանապարհին երթուղայինը փչացավ:)երկրորդը նստեցի, 11.15 հասա աշխատանքի:)

Ասում եմ լավա էսօր չմեռա:)

Jarre
01.07.2010, 09:55
Ինչքան շատ բան է ինձ ու քեզ տվել բնությունը հենց այսօր՝ 2010 թվականի հուլիսի 1-ին։ Այսօր, ինչպես և մեր կյանքի բոլոր անցած օրերում մենք ստացել ենք լիիիիքը պարգևներ, նվերներ։ Պարզապես պետք է նկատել այդ պարգևները։ Դրանք թվում են շատ հասարակ բաներ, այնքան հասարակ, որ շատ հաճախ չենք էլ նկատում։ Բայց իրականում դրանք հենց այն են, առանց ինչի գոյություն չէր ունենա աշխարհի ամենաթանկ արժեքներից մեկը՝ կյանքը։

Օրինակ այսօր նայում եմ կապույտ ու պարզ երկնքին, որտեղ շողում է արևը ու հասկանում եմ, որ եթե չլիներ արևի ջերմությունը ես գոյություն չէի ունենա։ Ճիշտ ա, արևը երեկ կար, ինձ ինչ հիշում եմ, արևին էլ եմ հիշում :D բայց կարար չէ՞ էսօր չլիներ։ Օրինակ կարար պայթեր, կարար թուլանար ջերմությունը։ Բայց, չէ կա՝ այսօր էլ կա։ Ու դրա շնորհիվ ես էլ կամ, դու էլ կաս :) Ու նայում եմ արևին ու ուրախանում որ այն կա։ Եթե չմտածեի, հաստատ չէի ուրախանա։ Ի՞նչ կա ուրախանալու, ամեն օր տեսնում ենք էլի....

Հետո խորը շունչ եմ քաշում ու առավոտվա դեռ չախտոտված մաքուր օդը լցվում են թոքերս։ Ի՜նչ թարմություն եմ զգում։ Նույնիսկ ուրախություն։ Չգիտեմ ինչու, չեմ կարա բացատրեմ։ Բայց տրամադրությունս բարձրանում է «հասարակ» մաքուր օդից։ Ու մտածում եմ, որ էտ օդն էլ կարար չլիներ, բայց կա։ Չէ՞ որ կան միլիարդավոր մոլորակներ, որոնց վրա չկա թթվածին։ Բայց մեր Երկրի վրա կա։ Ես շնչում եմ։ Առանց հաշվի, առանց հարկի (համենայն դեպս առայժմ այդպես է :P )։ Շնչում եմ այնքան ինչքան ուզում եմ։ Ու ես ու դու էսօր կանք հենց էն բանի շնոհիվ, որ կա թթվածին :)

Հետո առավոտյան մեղմ քամին է փչում։ Իմ համար դա գերագույն հաճույքներից մեկն է։ Երբ զգում ես, թե ինչպես է քամին խառնում մազերդ, երբ մաշկդ զգում է քամու հպումը :love Գիտես, շատերը քամին ասոցացնում են աղետների և դժբախտությունների հետ, նույնիսկ անուններ են տալիս այդ քամիներին։ Այո՛, ցավոք այդպես էլ է պատահում :( Բայց միևնույնն է քամին շատ խորը ու վեհ երևույթ ու հասկացություն է։ Քամին ստեղծում է էկոլոգիապես մաքուր էներգիա։ Քամին մի բան է՝ մի «միջավայր», որը ստեղծում և տարածում է ձայներ, պատկերներ, երազներ.... Քամին թռցնում է :) թռչուններին, ցրում է ծուխը, մաքրում է աղտոտված օդը, քամին մեր կյանքի բոլոր լավ ու վատ բաների կապն է։ Քամին մեր կյանքն է։ Գիտեմ, որ գրածներս ռոմանտիկա են ու մանկական մտորումներ, բայց ես այդպես եմ զգում այս օրը։

Ու հիմա իրոք անչափ երջանիկ եմ այսօրվա գեղեցիկ օրվա համար :) Իսկ երեկոյան էլ պատրաստվում եմ դուրս գալ ու զգալ ուժեղ Երևանյան քամին :love

Արևածագ
01.07.2010, 13:52
Երբ նոր էի գրանցվել ակումբում, սկզբում հիմնական վախվորած ելումուտս միայն «Ստեղծագործողի անկյուն» ու «Գրականություն» բաժիններում էր: Մի կերպ գլխի ընկա (էստեղ են ասել՝ «սարից իջա ես քաղաք...»):)), որ «մոդերատոր» ասածը բաժնի խմբագիրներն են: Իմ գրանցման ժամանակ «մոդերատորներ» բառի կողքին գրված էր՝Վարպետ, Չուկ, Դայանա: Չուկի ու Դայանայի ներկայությունն անմիջապես զգացի՝ նաև իմ գրածները խմբագրելիս: Ու այդ ժամանակ, իմ կարճ խելքով որոշել էի, որ նրանք այնքան են այդ գործով զբաղվել, որ վարպետացել են, մանավանդ Չուկը: Դրա համար էլ իր անունից առաջ գրել է Վարպետ:
Երեք ամիս էլ չքաշեց, մինչև գլխի ընկա:8, որ Վարպետ անունով մոդեր կա, նրա կազմակերպած գրական մրցույթներն ու համով գրառումներն աչքովս ընկան:
Քանի անգամ մտքովս անցել է, որ գնամ «Բողոքի անկյուն» ու պահանջեմ ղեկավար կազմի լրիվ ներկայացչությունը ֆորումում::goblin
Համբերում էի:
Նոր մի թեմայում տեսա՝ Վարպետը գրառում է արել: Դիմում եմ ՝«պահանջելու նման»: Ասեք, թող էլ չգնա:
Ստորագրությանս ծաղիկներից մեկն իրենն է...:oy

E-la Via
08.07.2010, 01:06
Երբ նորը թակում է դուռդ, բացիր այն:

Այսօր վերջապես սրտովս հարմար ստորագրություն գտա: Մտա ակումբ, որ խմբագրեմ ստորագրությունս, նկատեցի, որ այսօր լրանում է իմ Ակումբում գտնվելու մի ամյակը:

Ուղիղ մեկ տարի առաջ` մի այսպիսի օր, երբ ես համացանցում որոնումներ էի կատարում, պատահաբար հանդիպեցի այս ֆորումին: Չգիտեմ` Ակումբը թակեց իմ դուռը, թե ես ակումբինը, բայց որ նորը բացվեց իմ առջև` դա փաստ է:

Մեկ տարում կատարել եմ ընդամենը 160 գրառում, կարելի է ասել շատ պասիվ մասնակից եմ, ավելի շատ դիտորդի դերում եմ հանդես գալիս: Բայց գրել եմ, երբ ասելու բան եմ ունեցել, աշխատել եմ չկրկնվել:

Իսկ , թե ինչի եմ ասյ գրառումն անում “Լավատեսի անկյունում”, հիմա կբացատրեմ:

Նախ ասեմ, որ այս մեկ տարին ինձ համար եղել է ձեռքբերումների և կորուստների տարի, կյանքիս սև ու սպիտակ շերտերը մեծ արագությամբ են միմյանց հաջորդել: Ամենակարևոր ձեռքբերումներիցս մեկը հենց Ակումբի հետ է կապված:

Կյանքիս մի նոր փուլի սկիզբ հանդիսացավ այս Ակումբում գրանցվելը: Այստեղ հայտնվելու առաջին իսկ օրվանից մի յուրահատուկ ջերմություն զգացի: Այստեղ ես հանդիպել եմ միմյանցից այդքան տարբեր, բայց ուրույն գույներով, համով ու հոտով ուժեղ անհատականությունների, որոնց մեջ հատուկ ուզում եմ առանձնացնել իմ վիրտուալ ընկերներին / դեռ վիրուալ ;)/` Լիքը Դատարկությանը. որն, այդքան երիտասարդ լինելով հանդերձ, միևնույն ժամանակ այդքան հասուն անձնավորություն է, որին ես դեռ որպես մարդ շարունակում եմ բացահայտել: Յոգիին, որն այդքան մեծ համբերությամբ երկար նամանկներով մանրամասն պատասխանում էր իմ հարցերին: Սաֆարյանին/ ի դեպ նա այս վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել, ևս մեկ անգամ աչքդ լույս Տաթևիկ ջան:)/, որի հետ շփվելիս, ներսումս, անկախ ինձանից, քնքշանք է առաջաում: Բա Tig-ը ? Հարազատ մարդկանց միանգամից ես ճանաչում չէ? Հենց այդպես էլ եղավ, երբ սկսեցի կարդալ նրա գրառումները: Նա իր մտածելակերպով, աշխարահայացքով շատ հարազատ մարդ է , այսպես ասած` իմոնքական է:

Այստեղ կարող եմ մի շարք անուններ նշել, որնց գրառումները, ստեղծագործությունները կարդալիս, միշտ ինչ-որ բան ես ունենում քաղելու, սովորելու, բայց կարծում եմ դրա կարիքը չկա:

Բայց որ ամենակարևորն է, այս Ակումբը ինձ տվեց մի յուրահատուկ մարդու ընկերությունը: Մի մարդու,որը մեր ծանոթությունից ի վեր, եղել է կողքիս թե դժվարոթյուններիս ժամանակ, թե լավ պահերիս, որի իմաստուն խոսքերը ինձ միշտ ճշմարիտ ուղին են մատնանշել, որից հսկայական ուժ եմ ստացել: Միայն մտածելով, որ աշխարհում կան նման մարդիկ, սիրտդ ուրախությամբ է լցվում, ու ցանկանում ես ապրել, պայքարել հանուն այդպիսի մարդկանց: Mark Pauler գիտեմ, երբ կարդաս այս տողերը կբարկանաս ու կսկսես կռիվ անել հետս, բայց մեկա պետք ա ասեմ :D, շնորհակալ եմ այս ամիսներին քո աջակցության ու իմ կողքին լինելու համար:

Այս տողերը գրելիս` սիրտս շնորհակալանքի զգացողությամբ է լցվում նաև Ակումբը ստեղծողների հանդեպ:

Եվ ահա ձեզ հարցնում եմ. "մի՞թե հիանալի չէ, որ այս վիրտուալ փոքրիկ, բայց մեծ սրտերով աշխարհում հավաքվել ենք մենք, գտել միմյանց,ընկերացել, ոմանք նույնիսկ սիրահարվել են ու ընտանիքներ կազմել: Մի՞թե այս ամենը մեզ չի ստիպում, որ ավելի լավատես լինենք, ավելի բարուն ձգտենք ու ավելի ստեղծագուրծ ու գեղեցիկ կյանքի համար պայքարենք:"

Այժմ, այս գրառումս ընթեցող, փորձիր զգալ սրտիս ջերմությունը և ուրախությունը, որ այս տողերով ցանկանում եմ կիսել քեզ հետ և իսկապես գնահատել այն, ինչ ունես ու ձեռք ես բերել` Կյանքը, Սերը և Ընկերությունը: Ի վերջո մենք միայն դա ունենք :):

Մանուլ
11.07.2010, 15:34
Դեռ մի քանի օր առաջ որոշել էի, որ այսօր տնից դուրս չեմ գալու: Դե, ոչ մեկին շենքում չեմ ճանաչում: Պիտի խանութ գնայի, բայց որոշել էի երեկոյան 11-ի կողմերը գնալ, որ հանկարծ չջրվեմ :)):
Այսօր ցերեկը քնել էի, երբ արթնացա, ահավոր վատ էի զգում շոգից: Որոշեցի ցերեկով խանութ գնալ, որ ջրեն, հովանամ :P:
Մեր շենքի դիմաց այգի կա, էդ այգու միջով պիտի անցնեի ու հասնեի խանութ: Դուրս գալուց առաջ նայեցի դուրս, դրսում դեռ խաղում էին երեխեքը ու աղմուկ էր ահագին: Դուրս եկա, տեսա` մի քանի խումբ երեխեք կային: Այգու միջով գնում եմ, ոչ ոք մոտիկ չի գալիս, որ ջրի :(: Արդեն խանութ պիտի մտնեի, էդ կողմերը դույլերով երեխեք կային, էլի չջրեցին: Էդ խանութում ինձ պետք էկող բանը չկար, պիտի գնայի ուրիշ խանութ: Ուրախացա. միգուցե էստե՞ղ բախտս բերի :)): Գնացի դեպի մյուս խանութը, մի քիչ հեռու էլի դույլերով երեխեք կային, բայց մոտիկ չեկան :(: Մտա խանութ, նախանձով նայեցի վաճառողուհիներից մեկի թրջված բլուզին, գնեցի ինչ որ պետք էր, դուրս եկա: Խանութի դիմաց էլի երեխեք կային, բայց դույլեր չէին երևում: Մեկ էլ երեխեքից մեկը, խորամանկ ժպտալով, տեղից շարժվեց: Հույս արթնացավ մեջս :)): Դույլը թաքցրել էր, վերցրեց, շփեց վրաս :)): Հետո չգիտեմ` որտեղից էլի 2-3 հոգի եկան ու ոտքից գլուխ ջուր արեցին :yahoo: Ես էլ ուրախ-ուրախ եկա տուն :P :D:

Փոքր ժամանակվանից սիրել եմ Վարդավառը :): Ափսոս, որ էս շենքում ոչ մի ծանոթ չունեմ:


Հույսներդ մի´ կորցրեք, մարդիկ :)):

einnA
14.07.2010, 14:58
Էսօր իսկապես նոր չէ ոչ թե հասկացա, այլ ուղղակի ... լավ վերջը երևի հասկացա, որ ուրախանալու, նոր լավ հույզերով լցվելու համար մի փոքր բան էլ հերիք է: Չեմ կարող ասել ինչքան ժամանակ է (երևի 1 տարի արդեն, գուցե ավել :think) նույն ճանապարհով առավոտյան անցնում եմ մի շարք խանութներով լի մայթով մինչև կանգառ ու այդ խանութներից մեկի մոտ ամեն առավոտ սպասում եմ, սպասում եմ, որ կանգնած է լինելու ու գնում եմ, հասնում եմ, չի երևում, անհանգստանում եմ, բայց հետո ներքուստ հանգստացած, անտարբերության քողով քողարկված անցնում եմ նրա կողքով ու հետո միայն ժպտում ;): Ամեն առավոտ ինքն ինձ սպասում է, ես էլ իրեն, ու մենք այդպես առավոտախառը լուռ բարևում ենք միմյանց, ու սկսում է մեր օրը...
Ուրախ եմ, որ ինչ-որ մեկն ինձ ամեն օր սպասում է, լուռ ճանապարհում մինչև կանգառ ու նորից անհետանում` մինչև մյուս առավոտ:

SSS
16.07.2010, 09:20
Այսօր իմ երթուղայինում հնչում էր Ռախմանինով :love մինչև հիմա ուշքի չեմ գալիս,երթուղայինում Ռախմանինով...իսկ դուք ասում եք...
Էսպես ,որ գնա երևի թե ընտրությունս կայացնեմ երթուղայինի վարորդի վրա :roll

ars83
26.11.2010, 00:35
Այս գրառումը «Անկապ օրագրում» տեղադրելը մի-տեսակ անհարգալից թվաց ինձ: Այստեղ էլ այնքան տեղին չէ, քանի որ լավատեսության հետ կապ չունի, բայց ուրիշ հարմար տեղ չգտա:

Այսպիսով, եկել եմ ահռելի չափերի շնորհակալություն հայտնելու չորս հոգու: :) Իհարկե, շատերին արժե շնորհակալություն հայտնել, բայց այս երկուսին հայտնում եմ երաժշտական ճաշակիս զարգացման համար: :hi Այս երկու հոգու շնորհիվ բացահայտեցի դասական երաժշտության տիեզերքի մի հիանալի գեղեցիկ գալակտիկա:

Ֆոտոնի շնորհիվ սկսեցի լսել Վ. Մոցարտի դաշնամուրային կոնցերտները (ամեն ինչ սկսվեց 23-րդ կոնցերտի ադաջիոն լսելու առաջարկից)՝ շատ գեղեցիկ և... չսիրված: :)) Մոցարտն իմ սիրած (կամ հոգեհարազատ) կոմպոզիտորներից չէ, բայց, անխոս, հանճարեղ է: Բացի դրանից, Ջուլիայի հետ երբ խոսես վոկալ ստեղծագործություններից, քեզ Պուլենկի ստեղծագործությունները կառաջարկի: Այդպես սկսեցի լսել Պուլենկի «Ստաբատ Մատերը», որը հիանալի գեղեցիկ ստեղծագործություն է: Ջո՛ւլյա ջան, grand merci! :ok

Rhayader-ի շնորհիվ բացահայտեցի Գուստավ Լեոնարդ կատարողին, Քեյթ Ջարեթին՝ որպես Բախի Լավ տեմպերացված կլավիրի արտակարգ կատարողի: Բայանդուրը ծանոթացրեց ինձ նաև Առվո Պյարտի Բեռլինյան մեսսային, որը շատ հետաքրքիր ստեղծագործություն էր, Շնիտկեի հետ (որին դեռ պետք է ավելի մանրազնին ուսումնասիրեմ): Ներկայացրեց Դեբյուսիին, որին ես չսիրեցի :)) (Նույն չսիրված Մացարտ, Շոպենների շարքից): Իսկ ամենա-ամենաարտակարգ բացահայտումը Ջ.Պ. Պալեստրինան էր: Նրա Missa brevis-ը ժամերով լսում եմ ու հիացմունքից հալվում: Բայանդո՛ւր ջան, grazie mille! :ok

Կյանքումս մի քանի անգամ եմ տորենտներից օգտվել (բոլոր աշխատավայրերումս արգելված է), դրանցից մեկը՝ Չուկի խորհրդով Չիկ Կորեայի համերգի տեսագրությունն եմ քաշել ու լսել: Հիանալի բան էր: (Բայց հետո ջնջվել է համակարգչիցս :cry) Դրանով, փաստորեն Արտակն ինձ սովորացրեց Չիկ Կորեա լսել (մինչև դա շատ քիչ էի լսել): Շատ շնորհակա՛լ եմ, Ա՛րտ ջան: :ok

Way to blue, Cello song, Time of No reply, Hazey Jane, Fruit tree... Այս բոլոր հարստությունից անհաս էի մնալու, եթե չլիներ Velvet Bride-ը: Անիի անվստահ առաջարկած Նիք Դրեյքի ստեղծագործությունները հիմա իմ փլեյերում իրենց տեղն են գրավել Մոցարտի սիմֆոնիաների և Պալեստրինայի մեսսաների արանքում: :) Անի՛ ջան, Thanks a lot! :ok

Խնդրում եմ շարունակել լուսավորչական աշխատանքն իմ նկատմամբ. ինձ համար անչափ հետաքրքիր ու հաճելի է:

:love

Chuk
27.11.2010, 00:20
Իսկ դու գիտե՞ս, որ երբ մենք ամուսնանանք, մեր գումարային տարիքը 50 է լինելու... իսկ երբ նշենք մեր ամուսնության 25 տարին, երկուսիս ապրած տարիներն իրար հետ 1 դար է լինելու... ու մեկ է՝ երիտասարդ ենք լինելու :love

Հըբը գիտեիր, թե ես չե՞մ կարող ռոմանտիկ լինել :oy

Ungrateful
30.11.2010, 10:12
Էս թեմայում գրելը, կարծես թե այդքան էլ մոդայիկ չի: Չնայած, ես էլ եմ նոր հասկանում, որ էս թեման կայֆն ա: Միգուցե ամբողջ գիշերը չքնելու արդյունք ա դա, սակայն տենց ստացվեց ու էդ էլ ա կայֆ, որտև էսօր էս թեմայի շնորհիվ որոշ ժամանակ էլ «սպանեցի»:
Կայֆը ոչ հայկական բայց հայկական կենցաղում մեծ տարածում ունեցող բառը, հաճախ օգտագործվում է լտկի, ցենզուրայից դուրս և նմանատիպ մտքեր արտահայտելուց, սակայն էդ կայֆ կոչվածը կարելի է ստանալ չնչին առօրյա մանրուքներից… Ու էդ կայֆ ա: Կայֆ ա, որ տանը 2 օր լույս չունեի… Գիշերը 12-ին քնելու հնարավորություն, առավոտյան դպրոց գնացող երեխաներին տեսնելու հնարավորություն, որն վերջին անգամ ունեցել եմ դեռ այն ժամանակ, երբ ինքս էի դպրոցական: Կայֆ բան ա առավոտը, մի տեսակ օտար ա դարձել արդեն: Կայֆ ա, որ էլեկտրիկի դեմքին «ճպցնելու» կայուն ու հստակ նյութ ունես: Համակարգչին կարոտելն ու հետո էդ կարոտն առնելն էլ ա կայֆ:
Կայֆ ա, որ էսօր հավես չունեմ՝ վաղը կանեմ ու էդ «հավես չունեմի» արդյունքում ես ոչինչ չեմ կորցնում: Ես ինքս ինձ լավատես համարել չեմ կարող, բայց կայֆ ա էս թեմայում սեփական մականունը տեսնելը ու կայֆ ա, որ հիմա ես հաճույքով անում եմ էդ թեմայի առաջին /ու մի փոքրիկ հույս ունեմ, որ ոչ վերջին/ գրառումս: Կայֆ ա, որ էսօր ամսի 29-նն ա… Վաղը ընկերս ա գալիս մոսկվայից, որին 1 տարուց ավել է չեմ տեսել ու կայֆ ա, որ էդ ընկերս ինձ ռուսական ծխախոտ ա բերում՝ 1 շաբաթ կայֆ կստանամ նորմալ սիգարետ ծխելով: Կայֆ ա, որ վաղը ամբողջ գիշեր չեմ քնելու՝ օդանավակայան եմ գնալու… Ես մի տիպի սիրում եմ էդ վայրը: Կայֆ ա, որ էսօր լավ առիթ կար հավաքվելու, խմելու իմ տանը՝ Էլ Կլասսիկոն ու ջանդամ, թե չկրվեցին, զատո ընտիր ժամանակ անցավ… Էդ դեպքում կայֆ չէր հարևաններիս... Ոչինչ, ներելի ա: Կայֆ ա, որ էն անտաղանդ գյադեն ներկայացավ հանրությանը՝ ֆեյսբուքամոլները, բլոգերները նոր տեղադրելու ու լայքեր հավաքելու նյութ ունեցան: Կայֆ ա, որ կան ինչ որ սփյուրքահայեր, որոնք չեն ալարում ձայնագրում ու տեղադրում են իրենց կայքերում հայկական բոլոր հեռուստաալիքների եթերը՝ էսօր մի քանի միշտ դիտվող հաղորդում նայեցի, որոնք չէի տեսել լույս չունենալու պատճառով; Կայֆ ա, որ ակտիվներից կան որոշ /մի քանի/ ակումբցիներ, որոնց գրառումների կողքով չեմ կարողանում անտարբեր, առանց կարդալու անցնել, չէ, էն կծողական պահով չէ… Այն մարդկանց, որոնց մտքերի հոսքը, արտահայտվելու ոճն ու օրիգինալ բառապաշարը ինձ դուր են գալի: Կայֆ ա, որ սուրճի բաժակս մեծ ա՝ երբ նայում եմ, մեջը 1 սիգարետի սուրջ դեռ մնացած ա լինում: Տուփիս մեջ 4 սիգարետ ա մնում՝ «լավ, էս էլ ծխեմ ու քնեմ, էն 3-ն էլ առավոտը կծխեմ, մինչև ուշքի գամ ու գնամ խանութ», 15 րոպեից՝ «լավ դե, էս էլ ծխեմ ու վերջ, 2 հատն էլ ա առավոտը հերիք» ևս 20 րոպեից՝ «կարևորը 1 հատ ծխեմ, հետը կոֆե խմեմ, դզվեմ ու իջնեմ խանութ», հետո՝ «ա, ջանդամ, չեմ մեռնի, չայ կխմեմ ու կպոկվեմ».. Ու էդ էլ ա կայֆ՝ առավոտ, բարլուսով ստիպում ա իմի գալ, հագնվել, ավելին՝ տնից դուրս գալ: Կարևորն էն ա, որ համոզվաց եմ՝ առավոտը առաջի սրտիս ուզածը մի լավ թոքերս սևացնելն ա լինելու, սակայն փորձում եմ ինքս ինձ համոզել… Ու ստացվում ա: Կայֆ բան ա ինքնախաբեությունը… Ու վօօբշե, կայֆոտ բաներ շատ կան՝ դրանք բռնացնելը, ֆիքսելը ու հիշելն ա դժվար /էլ ով խոսար…:think/:
Հա, մի կայֆ բան էլ հիշեցի: Կայֆոտ ա, որ ԿԴվին-ով հայերեն գրել չի ստացվում ու վաղը, վերջապես շնչակտուր լինող հարիֆիս ֆորմատ կանեմ:love:
Գնամ քնեմ, 3 օր ա առավոտս երեկոյան 6-ին չեմ սկսել՝ էդ էլ ա կայֆ:

Jarre
30.11.2010, 10:52
Ես էլ եկա էս անկյունը։

Մեկ-մեկ, որ ստաբիլ աշխատանք ու եկամուտ ես ունենում մի տեսակ ռոբոտանում ես, զգացմունքներդ մեռնում են, դեպրեսված ես ապրում..... Ոնց որ Սուրոյի օրը լինի, դե "День Суркан", էլի։ Կյանքդ ոնց որ մի օրից բաղկացած լինի, որը անընդհատ կրկնվում է.....

Իսկ երբ կորցնում ես նման աշխատանքը կյանքի հանդեպ ազարտը վերականգնվում է. ո՞նց եմ մինչև ամսի 10-ը տան վարձը ճարելու, բա մինչև ամսի 20-ը ո՞նց եմ տալու կոմունալ վարձերը.....

Ու կյանքը ընենց մի տեսակ հավես ու հետաքրքիր ա դառնում, որովհետև գիտես, որ ուզես չուզես մեկա պիտի ճարես ու վստահ ես, որ ճարելու ես կամ աշխատելու ես։ Բայց վստահ լինելու հետ մեկտեղ նաև ծիծաղդ ա ահավոր գալիս, որովհետև ջոգում ես, որ ընենց անկապ երկրում ես ապրում, որ կարող ա էտ ամեն ինչը ստանալու համար, վաղը Մարիոտում կոշիկ փայլացնող աշխատես։ Ու գիտես, որ կանես, որովհետև քո համար գործը գործ է ու ամոթ աշխատանք չկա, ամոթ ա չաշխատելը.... Ու խնդրտոցդ գցում ես գլուխդ ու համ մանթո, համ ուրախ, համ գիժ սկսում ես ծիծաղալ կյանքիդ վրա։

Ու սենց կյանքը մի տեասկ սուր զգացողություններով լիքն ա լինում ու չի թողնում, որ ռոբոտանաս ու մեռնի կյանքի հանդեպ ազարտը ու սերը։

ՀԳ՝ կյանքի դժվարություններից մուռ հանելու լավագույն միջոցը իրանց վրա ծիծաղալն ա :oy

Agni
22.12.2010, 22:15
Ինձ ստիպելով բերել եմ այս թեմա:) հա ի՞նչ... Յուրաքանչյուր ավարտ, նորի սկիզբն է... ահագին բան եմ ավարտում էս տարի, ուրեմն ինչի չասեմ, որ շաաատ սկիզբներ կան…կարծում եմ հաստատ առիթա այս թեմայում գրառում անելու… Չհաշված որոշ անհասկանալի իրադարձությունների, որոնք ևս փորձ էին ու գնահատվում են ի նպաստ, տարին համարում եմ հաջողակ ու լիքը, պարտադիր չի լիքը դրական էմոցիաներ լինեին, բայց դե դրականը ոնց նայում եմ գերակշռելա:
Չէէէ, առիթը բաց չեմ թողնի ասել, որ սիրում եմ կյանքը:love

Rammstein
08.03.2011, 20:11
Գաղտնիք չի, որ մայրենի լեզվի անգրագիտությունը մեր մոտ բավական տարածված է: Բայց գոյություն ունի ավելի ցավալի երեւույթ` մեծամտություն, ինչը թույլ չի տալիս շատ-շատերին ընդունել իրենց սխալները:

Հիմա ում մոտ որ աշխատում եմ (պայմանականորեն անվանենք շեֆ :))) մեղմ ասած չի փայլում հայոց լեզվի իմացությամբ: Էն կարգի, որ էսօր հարցնում էր, թե «նախօրոք» բառը կլոր «օ»-ով ա գրվո՞ւմ, թե՞` չէ:
Առաջին օրերին, որ սկսել էի աշխատել, բոլոր նախագծերում մի սխալ նկատեցի. «հովար» բառը (շենքերի մուտքերի վերեւում դրվող, արեւից ու տեղումներից պաշտպանող ծածկը) գրված էր երկու «հ»-ով` «հովհար»: Շեֆիս ասեցի, որ սխալ է, զանգեց իր «վստահելի» աղբյուրներից ճշտեց, որ իբր 2 հ-ով ա գրվում: Եկա տուն, ֆոտոապարատով նկարեցի ռուս-հայերեն բառարանի козырёк բառի թարգմանության հատվածը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված էր «հովար» ու հաջորդ օրը տարա ցուց տվեցի: Սկսեց չգիտեմինչեր խոսել, թե իբր ընդունված ձեւը իրա ձեւն ա ու որ իբր կարող ա պատահի մեկ այլ բառարանում էլ 2 հ-ով լինի: :blin

Օֆիսի հարեւան սենյակներում էլի տարբեր ընկերություններ են աշխատում, որոնցից մեկի աշխատողը վերջին անգամ մեր հետ եկել էլ Վայոց Ձոր ու էն տանիքները ես ու ինքն էինք չափագրում (էն տանքիների վրայի նկարներիս նկարողն էլ ինքն ա :))): Էս մարդը նույնպես չի փայլում հայերենի իմացությամբ, սակայն ի տարբերություն շեֆիս` բավական հաճելի անձնավորություն է: Երեկ մի քանի նախագծերի մասնագրերն էր բերել, որ նախահաշիվները ճշտվեն: Մի երկու սխալ նկատեցի, մասնավորապես «տապաստ» բառը գրված էր «փ»-ով` «տափաստ», մյուսն էլ, որ ավելի կոպիտ էր, քիվը գրված էր ռուսերեն` «կառնիզ»: Մի պահ առանձին բռնացրեցի (շեֆիս հավեսրը չունեմ, քիթը ամեն տեղ պարտադիր խոթում ա ու իրա ասելիքն ա ասում) ու հարցրի, թե կառնիզը ինչու հայերեն չի գրում` քիվ:
– Ո՞նց, քի՞վ… է՛ղավ, օկեյ…
– Տապաստն էլ պ-ով ա գրվում:
– Հա՞, չգիտեի… դե լավ, ապրես…

Էսօր ֆլեշով նախագծերը բերեց: Բացեցի, քեֆս եկավ: Գրե թե բոլոր տեղերում ուղղել էր ինչպես տապաստը, այնպես էլ քիվը: :good Նենց եմ ուրախացել::ok

Tig
06.04.2011, 13:08
Որ ասում եմ լավատես լինելը լավա:)

Հենց նոր նորից համոզվեցի, որ լավ մարդիկ ավելի շատ են, քան թե վատերը:
Ուրեմն գնում եմ HSBC բանկ: Ասեմ որ շատ էի շտապում: Դռան կողքի բանկոմատից 30000 հազար եմ հանում ու քարտս վերցնելով արագ մտնում եմ բանկ: Մեկ էլ մեկը հետևիցս ուսիս ձեռք ա տալիս: Շրջվում եմ, տեսնում եմ 30000 մեկնում ինձ ու ժպտալով ասում ա՝ «Դու նոր բանկոմատից փող հանեցի՞ր»...
Խառնվում եմ իրար... վերցնում եմ փողը ու ասում՝ «... կներեք»… Մինչև ուշքի եմ գալիս ու հասկանում, որ պիտի ասեի «շնորհակալություն»՝ էդ լավ մարդը դուրս ա գալիս...
Այ հիմա ամբողջ ինետով հայտատարում եմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ :)

Chuk
26.04.2011, 22:31
Միշտ էդպես ա, չես անում՝ թռնում են դեմքիդ: Անում ես՝ քար լռություն :))
Բայց դա էական չի, որտև հազվադեպ ա լինում, որ ակումբի շապիկին նայելուց տրամադրությունս բարձրանա, իսկ էս մեկից բարձրանում ա, չգիտեմ թե ինչի :oy

http://www.akumb.am/images/misc/new_st_spring1.png

Dayana
26.04.2011, 23:22
Ես գիտեմ ինչի ա Չուկը սիրում վերջին լոգոն:aha
Չուկ, հիշու՞մ ես, մի անգամ ասեցիր, որ փոքր հասակաից միշտ վախեցել ես զատիկներից, բայց միշտ ուզել ես զատիկ բռնել, կամ գոնե մատով կպնել: Էս նկարում զատիկից չես վախենում, դրա համար էլ դուրդ գալիս ա: :aha :խելոք: :))

Tig
27.04.2011, 13:37
Տենաս էս սոցքարտը ինչի՞ համար է...
Հա, ինչ էի ուզում ասեի: Կամաց կամաց նորմալ երկիր ենք դառնում:

Ընդմիջման ժամին գնացի սոցքարտս փոխելու: Մտնում եմ ներս՝ լիքը ժողովուրդ::o Մտածում եմ. "է հէէէ...էսքան հերթա՞...": Մեկ էլ երկրորդ միտքը. "Բա էս խի՞ իրար չենք բրբրդում ու դրան մոտ կուտակված չեն..."::think Էդ պահին մեկը զարմացած դեմքիս վրայի հարցերը կարդալով ասումա. "Արի տղա ջան, համար վերցրու, կանգնի": Ու իրա ձեռքով պոկում տալիսա: Մեկ էլ հայացքով ցույց ա տալիս տաբլոյին: Նայում եմ գրվածա 125: Նայում եմ ձեռքիս թվին՝ 160: "Պահոոո..." մտածում եմ::8 Մեկ էլ՝ տզ - 126, տզ - 127: "Ավելի լավա գնամ, կուշանամ գործից": Մեկ էլ նորից՝ տզ - 128, տզ - ...: "Չէ, ոնցոր թե արագ ա, առաջ գնում հերթը, հլը սպասեմ":
20 րոպե չէր անցել ես սոցքարտս ձեռքիս արդեն երթուղայինի մեջ էի...:roll

Agni
29.06.2011, 17:53
Մեջս լուսավորվածա էսօր... հետո էլ կասեն... կողքինիս ուրախությունը կիսելով մենակ նենցա իմաստավորվել կյանքը... ուրախ եմ:love

ivy
12.08.2011, 19:31
Վերջերս հաղորդում էի նայում մի երիտասարդ աղջկա մասին, որի թոքերն անբուժելի հիվանդ էին: Միակ փրկությունը թոքի անհապաղ տրանսպլանտացիան էր: Սակայն դոնոր գտնելը ժամանակ պահանջող և դժվար խնդիր է, իսկ անցնող ժամերը կարող էին վերջինը դառնալ:

Աղջկա մորն էին ցույց տալիս: Առաջին հայացքից բնավ չէիր ասի, որ այդ կինը կարող է մահամերձ աղջիկ ունենալ: Ձիգ, առույգ. հավասարակշռված: Խոսում էր հանգիստ, անկաշկանդ: Ասում էր, որ իր նպատակն է այնպես անել, որ իր աղջկա ամեն մի օրն իմաստալից ու լի անցնի, քանի որ հաջորդ օրը կարող է և չլինել: Ու որ ինքը մեծ հույս ունի, որ դոնորը կգտնվի, բայց նաև ռեալիստորեն է նայում իրավիճակին: Եվ ուզում է, որ աղջիկը վայելի էն կյանքը, որն ապրում է էդ պահին:

Էնպիսի հարգանք եմ զգում նման մարդկանց հանդեպ: Որոնք չեն խղճում իրենք իրենց, չեն փորձում ուրիշների մոտ խղճահարություն առաջացնել, ովքեր իրենց խնդիրները չեն վերածում վշտի, ովքեր ամուր են և սթափ ու գիտեն ներկայի արժեքը:

Tig
17.08.2011, 21:11
Անհավատալի է, բայց էսօր ևս մի առիթ ունեցա կյանքի հրաշալիության մեջ համոզվելու:love
Երեկ Սևանում լողալուց հետո հայտնաբերեցի, որ ամուսնական մատանիս կորցրել եմ... Դե մի ահագին ման եկանք ափին ու այն տեղերում որտեղ լողացել էինք: Քամի բարձրացավ, լիճը սկսեց ուճեղ ալեկոծվել: Դադարեցրինք փնտրելը: Դե եղածը եղած էր: Փնտրելը անիմաստ: Բայց երկուսս էլ տրամադրություններս չգցեցինք :)
Առավոտյան արդնանում ենք գնում լողալու: Ինչոր բան խոսալով և ջրի սառնությունից ծիծաղալով մի 3մ առաջանալուց հետո աչքս լճի հատակին եմ գցում ու ոտքիս առաջ տեսնում եմ մատանիս... :) Մեկ գիշեր Սևանում լողալուց հետո հիմա այն նորից մատիս է :)

Չէ, ինչ ուզում եք ասեք` կյանքը հիասքանչ է:love

Tig
19.08.2011, 14:35
Շարունակեմ լավատեսության քարոզը :))
Սևանի շարքից: Որ ասում եմ լավ մարդիկ ավելի շատ են, քան թե ... ուղակի մարդիկ... :)

Նախ Քարվաճառ գնալուց Մարտունու Արծվանիստ գյուղի մոտակայքում կանգնեցինք մի քիչ հանգստանալու ու մի կտոր հաց ուտելու: Մոտակայքում ձկնորսներ կաին: Մի 2 բառ զրուցելուց հետո, երբ իմացան, թե ուր ենք գնում ու որ հետ դառնալուց ուզում ենք մի 2 օր Սևանի ափին մնանք` արդեն իրենց տուն էին հրավիրում... Նույնիսկ հեռախոսի համարը տվեց, որ զանգեմ: Հետ դառձանք էլի Արծվանիսը գյուղի մոտակայքի ափին մի հարմար տեղ վրան խփեցինք, բայց չզանգեցի: Ափին եղևնուտ էր: Ու մոտակայքում մի մարդ ու կին իրենց թոռների հետ վառելիք էին հավաքում: Մոտեցան մեզ, խոսեցինք, ծանոթացանք ու... ու էլի իրենց տուն էին տանում... մի կերպ մերժեցինք :)))
Բայց սա դեռ վերջը չի :) Հետ գալուց իմ ահագին իրերով կանգնած էինք մայրուղուն: Մեկ էլ մեկը կանգնեց: Մոտեցա, երիտասարդ ընտանիք էին: Ասեցի` Երևան ենք գնում: Ասեց` չէ, մենք Եղեգբաձոր...: Շնարհակալություն հայտնեցի ու գնացին: Մեկ էլ մի 50մ գնալուց հետո կանգնում և գոռում է եկեք մինչև Մարտունի տանենք: Մոտեցանք, ինչ բացահայտենք... 2 երեխա էլ հետները, մեկը 3 տարեկան մյուսն էլ 40 օրեկան :) ու մի ահագին էլ բեռ մեքենայի մեջ: Իրենք էլ էին ճանապարհորդում: Ես չէի հավատում, որ մեր իրերով մենք կարող էինք տեղավորվել: Բայց էդ տղեն մի քանի րոպեում նենց տեղավորեց բոլորիս, որ... մի խոսքով հաճելի զրուցի բռնվեցինք ու մինչև Մարտունի հասանք: Մի ահագին էլ ավել քշեց մինչև մեզ հասցրեց այնտեղ, որտեղից երթուղայիններն են գնում ու նորց հետ դառավ...

Մի խոսքով կյանքը հիասքանչ է...:love

Arpine
21.09.2011, 15:42
էս բարձր տրամադրությունս սկսվեց երեկվանից, ո՜նց էր ժողովուրդս ակտիվ թեմաներ բացում, շնորհավորում ու մինչև այսօր::love Հետո էլ բողոքում են, ո՞վ ունի մեր սերունդը:aggressive
Իսկ էսօրվա զորահանդեսը:love, նայում ես ու հոգիդ փառավորվումա, ուխ:yahoo:yahoo ապրեն տղերքը, ո՜նց էին քայլում: Սկզբից մինչև վերջ տեսա, ճիշտա իմ ուզած մարդուն չտեսա, բայց մեկա չէր էլ երևալու:)):
Չէ Հայաստանս առաջա գնում:love

erexa
22.11.2011, 18:47
Մի կողմից շատ ուրախ եմ, որ օդնոկլասսնիկի սայտը ստեղծվեց: Մեր շենքի երեխեքից 3 հոգի ինձ գտան, որոնց հետ ժամանակին բակում շատ, շատ, շատ խաղացել ենք ու շատ ջերմ էինք: Երկուսին արդեն 13 տարի ա չեմ տեսել, որոնք հիմա բնակվում են Ռուսաստանում: Այս վերջերս մեկն ամուսնացել է և իր հարսանեկան նկարները դրել է սայտում: Նկարները նայելուց հետո ,շնորհավորեցի և ինքն էլ որպես պատասխան գրեց «սպասիբո մոյա խոռոշայա» :) ու մի պահ էնպես հուզվեցի, կարծես այն ժամանակվա ջերմությունը ետ եկավ հոգուս մեջ: Ուրյախ եմ: :)

Աբելյան
22.11.2011, 22:05
Լավ էլի::cry

Tig
25.11.2011, 14:21
:))

Վթարը անդամալույծ կնոջը վերադարձրել է քայլելու ունակությունը (http://tert.am/am/news/2011/11/25/leg/)
13:28 • 25.11.11

Պարալիմպիկ խաղերի մասնակից, 27-ամյա հեծանվորդուհի Մոնիք վա դեր Վորստը ոտքի է կանգնել այն բանից հետո, երբ մեկ այլ հեծանվորդի մասնակցությամբ վթարի է ենթարկել: Ընդ որում, մինչ այդ, 13 տարի շարունակ նա գամված է եղել հաշմանդամի անվասայլակին: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:

13 տարեկանում կոճի անհաջող վիրահատության պատճառով Մոնիքի մի ոտքը անշարժանում է: 2008 թ. նա վրաերթի է ենթարկվում, ինչի հետևանքով կորցնում է քայլելու ունակությունը: Սակայն նա շատ էր ցանականում սպորտով զբաղվել:

Ներկայացնելով Հոլանդիան`մարզական մրցումների ժամանակ նրան հաջողվում է արժանանալ 2 արծաթե մեդալի:
Անցյալ տարի նա ընկնում է իր ձևափոխված հեծանիվից, որից հետո սկսում է ոտքերի հատվածում որոշակի ծակոցներ զգալ: Երկու ամիս անց նա սկսում է ինքնուրույն քայլել:

Գիտնականներն այս դեպքը իսկական հրաշք են համարում: Այժմ նա մարզվում է սովորական հեծանիվով: Կինը ցանկանում է մասնակցել 2016 թ. Օլիմպիական խաղերին:

Tert.am

Գեա
06.12.2011, 13:39
վերջերս հետս միայն պոզիտիվ բաներ են տեղի ունենում: Մի քանի օր առաջ ես ու Մարկը մեր ընդհանուր ու շատ մտերիմ ընկերուհու ֆեյսբուքյան ընկերների մեջ Մարիո Ստեֆանո Պիետրոդարչիին հայտնաբերեցինք:Պարզելուց հետո, որ գործ ունենենք այսպես ասած բրենդի հետ, հետաքրքրության համար երկուսս էլ ընկերության հայտ տվեցինք:Երեկ ֆեյսբուքիս էջը բացեցի ու ինչ տեսնեմ...հայտս ընդունված է:Մարկին աչքալուսանք արեցի, ինքն էլ իր էջը բացեց, ու ինչ...Մարիոից մի մեծ, սիրուն, յուղոտ իգնոր էր ստացել:Երանի Մարկի դեմքը տեսնեիք...լրիվ այս վիճակն էր:o:Պարզ էր , որ սեռային դիսկրիմինացիան կաշվի վրա զգաց իր ամբողջ "հերշավոր մերկությամբ"(ինչ էլ բառեր են գալիս լեզվիս:P):
Մարիո ջան ուզում եմ ի լուր աշխարհի հայտարարել , որ դու ոչ միայն լավ երաժիշտ ես , այլ նաև ջենտլմեն:love, թե չէ մի հարցնող լինի ընկերներիդ ցուցակում իմ ներկայությունը քո ինչին է պետք:esim
ՀԳ հա ասածս ինչ էր... հո զոռավ չի, սիրում եմ էլի կնամեծար տղամարդկանց...:oy;)
ՀՀԳ Երևի Մարկը էս գրառումը վատատեսի անկյունում կդնի..:lol

Smokie
07.12.2011, 23:01
Մարդ ինչքան էլ կորուստներ ունենա իր կյանքում, երբե'ք... կրկնում եմ, երբե'ք չպետք է կորցնի ամենակարեւորը՝ հույսն ու լավատեսությունը:)

Tig
12.12.2011, 10:33
Երբեք չէի պատկերացնի, որ էս տարիքիս, 20 հատ գազով փչած գույնզգուն փուչիկներ ձեռքիս, կքայլեմ փողոցներով ու մարդիկ զարմացած ինձ կնայեն ու կժպտան, ու ես դրանից երեխու պես ինձ լավ կզգամ ու կուրախանամ :)) Հա ինչ էի ասում: Նենց լավատեսությամբ ես լցվում, երբ երեխաների հետ ես գործ ունենում: Մանավանդ, երբ երգում ես նրանց հետ միասին... :love
Բա, բա ինչ լավ ես քեզ զգում, երբ անծանոթ մարդիկ առանց քո իսկ խնդրելու պատրաստակամություն են հայտնում օգնել քեզ: Երբ չգիտեն ով ես, ինչ ես ուզում անել և նույնիսկ անունդ չեն հարցնում...:love Բակում երեխաների երգելու համար հոսանք էր պետք, որ երաժշտություն միացնեինք: Ընկած մոտակա առաջին հարկերում մարդ եմ ման գալիս, մեկ էլ մեկը հետևիցս ձայն է տալիս՝ "Ի՞նչ ա պետք...": Ասում եմ՝ "հոսանք": Ասում ա՝ "հարևանը դրսում ունի: Զանգը տուր ասա": Դռան զանգը տալիս եմ, բացող չկա: Էդ մարդը մոտենում ա ինձ, ասում ա՝ "հա վայթե իրանք տանը չեն, երկարացման լար ունե՞ս, բեր իմ պատուհանից տամ...": Մեկ էլ կինն ա դուրս գալիս ու՝ "Մենակ մի քիչ կամաց՝ երեխեն չզարթնի": Ինչ կամաց: :)) 5 րոպեից, երեխեն փուչիկը ձեռքին կողքներովս վազվզում էր ու հլը հետներս էլ երգեց...:love

հ.գ. ...էս հեռուստաեթերի աղբն էլ չլիներ, ինչո՞վ էինք զբաղվելու: :)) Շուտով հոլովակը կլինի, կտեսնեք;)

Նաիրուհի
13.12.2011, 01:05
Ա դե ոնց եմ սիրում, որ Տիգը :love կա։ Ինչքան ուզում ես դեպրեսված ու հոգնած եղիր, հերիք է էս թեմայում Տիգի ցանկացած գրառում կարդաս՝ աշխարհը նորից պայծառանում է։ :love
Քանի Տիգի պես թեկուզ մի-երկու հոգի կա Հայաստանում, ես հայրենիքիցս հիասթափվողը չեմ։ Դե ջիջիլ բոլոր չուզողներին :beee

Smokie
16.12.2011, 11:26
Երեկ երեկոյան պառկած եմ սենյակումս, իսկ կոմպով անընդհատ էս երգն ա հնչում: Սրանից է՞լ հաճելի զգացում՝ քո համար հանգիստ պառկած ես, ուրիշ ոչ մեկ չկա, մենակ դու, քո մտքերը ու ուզածդ երգը, որի երաժշտությունը էդ պահին շատ հոգեհարազատ ա::sulel


http://youtu.be/9EHAo6rEuas

erexa
26.12.2011, 02:12
Երեկ Իսպանիայի նկարներս էի նայում, մի նկարի մեջ հեռվում երևում էր Ատլանտյան օվկիանոսը, գեղեցիկ արմավենիները, կապույտ երկինքը, լավ հուշեր, նոստալգիա :love ու մտածում էի,որ ես էլ չեմ ուզում դրախտում լինել, ես արդեն եղել եմ դրախտում: :)

Jarre
26.12.2011, 04:34
Իսկ ես ապրում եմ դրախտում՝ Ատլանտյան օվկիանոս, գեղեցիկ արմավենիներ, կապույտ երկինք.... :D

Tig
27.12.2011, 15:57
Տարեվերջ է: Ու երբ հետ հայացք եմ գցում 2011-ին, սիրտս ավելի է լցվում լավատեսությամբ: :) Քանի որ այս տարի ահագին շատ ու մեծ նպատակների ծննդի տարի էր և այդ նպատակների իրականացման տարի: Չնայած դժվարություններին, իմ համար իրականացվեց նախատեսվածից մի բան էլ ավելին: Խոսքս անձնական նպատակների մասին չի, այլ "Պարենք Հայերենի" ձևավորման ու կայացման մասին է: Այս տարվա ընթացքում մենք ինքներս մեզ ապացուցեցինք, որ նույնիսկ սկզբում անհնարին թվացող նպատակները հնարավոր է իրականացնել, երբ միասնական ենք: Կարևորը դուխով սկսելն է::ok ;) Երբ հետ եմ նայում ու ուզում եմ հասկանալ, թե ինչեր ենք արել...:o ընդհամերը 7 ամսվա ընթացում այնքան բան ենք արել, որ շատ բաների մանրամասներ արդեն դժվարանում էլ եմ հիշեմ...:think:love "Պարենք Հայերենում" կարևոր է ցանկացածի փոքրիկ, թե մեծ արածը: Սա մի ընդհանրացված գործունեություն է, որը էլ չի դադարեցնի իր ընթացքը, քանի որ դրված է անկեղծության ու սիրո հիմքերի վրա::love Բոլորիս ամեն մի գործողության մեջ սեր է դրված: Դրա համար էլ "Պարենք Հայերենը" կարողացավ դիմագրավել բոլոր դժվարություններին:

Բայց այս տարվա ամենակարևոր ձեռբերում եմ համարում մեր ընկերներին, որոնց հետ հենց "Պարենք Հայերենի" գործունեության ընթացքում մտերմացանք ու ընկերացանք: Դա ամենաթանկ բանն է մեզ համար: Ու դա նոր ոգևորությունների աղբյուր է, երբ հասկանում ես, որ քո պես մտածող մարդիկ շատ են, որ նրանց ուղղակի համախմբվել է պետք, որ միասին կարող ենք սարեր շուռ տալ: Ոնց եմ ես ձեզ սիրում:love

հ.գ. այս տարի այնքնան նոր ու լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, որ լավատեսությամբ չլցվելը ուղակի հանցագործություն կլիներ :)

erexa
16.01.2013, 03:43
Անցյալ շաբաթ սենց էի, :( :cry իսկ այսօր սենց: :) :)) Այսօր հավես օր էր ինձ համար: Որ շաբաթվա վերջ սենց շարունակվի շատ գոհ և ուրախ կլինեմ: Այսօր մի քանի լավ բան եմ արել: Մայրիկիս համար նվերներ եմ գնել: Արագ ընտրություն կատարեցի, որից հետո տրամադրությունս բարձրացավ: :) Ինձ համար կիտրոնի հյութ ու էլի մի քանի բան եմ գնել: :erexa Սրճարանում բանանի և խնձորի հյութ եմ խմել: Սրճարանից դուրս գալուց հետո, դեմքս սենց էր :)) Էսօր մի տեսակ ոնց որ ես չլինեի, կերպարանափոխված լինեի, անսովոր էր ինձ համար, երկար, ուրախ պահեր ապրելը: Դրսում գրեթե ամեն ինչ դուրս գալիս էր: Փողոցները, գույները, նույնիսկ մարդիկ: Ինչին նայում էի դրական էներգիա էի ստանում: Հետո ձյուն եկավ, այդտեղից սկսած իմ տրամադրությունը դարձավ ավելի ռոմանտիկ: :love Նենց հավես էր, քաղաքում քիչ մարդ կար, լռություն էր, դրական լռություն: Մարդիկ կարծես թե շտապում էին, իսկ ես ներքուստ այնքան հանգիստ էի, որ նույնիսկ տուն չէի ուզում գնալ: Փողոցները արդեն սպիտակ էին,եկեղեցին ու տները նույնպես: Երբ արդեն կամրջի վրա էի, ուղիղ նայում էի գեղեցիկ տեսարան, աջ նայում էի, ներքևում գետն էր, վերևում՝ նորից գեղեցիկ տեսարան: Ձախ կողմում նույնը: Եվ այդ պահին ինձ թվում էր, որ ես ինչ-որ մի հեքիաթի մեջ եմ: Մի քիչ քայլելուց հետո մտածում էի. ի՞նչ հրաշալի է կյանքը: Հետո մտքիս մեջ օրհնում էի Է...ին և Ա...ին: Եվ հիշում Բ...ի խոսքերը. երջանիկ կյանք չկա, կան երջանիկ պահեր: Եվ Բ...ի խորհուրդներին հետևելով, ես այսօր ապրեցի այդ երջաանիկ պահերը: :rose

Էս ի՞նչ ռոմանտիկ գրառում ստացվեց: :)

Ruby Rue
13.05.2013, 20:50
Հերթական դեպրեսսիաս էր սկսվել, իսկ նա չկար, որ հանգստացներ ու օգներ ինձ:
Սառնարանները, պահարանները հիմնահատակ քանդեցի, որ գտնեմ իմ սիրելիներից գոնե մեկին, բայց ո՛չ ջեմ կար, ո՛չ էլ մուրաբա:
Տխուր-տրտում հաշտվեցի forever alone-ի իմ դաժան կարգավիճակի հետ ու վերջին գրամ մեղրն ուտելուց հետո գնացի քնելու: Ի՞նչ արած, որ իմ սիրելիները միշտ լքում են ինձ, ու ես նորից մենակ եմ մնում՝ գրկիս դատարկ տարան:

Բայց ֆեյսբուքում էնքան էի ողբացել իմ կորուսյալ սերը, որ էսօր մի բանկա սալորի ջեմ եմ նվեր ստացել: էնքան համով է, որ քիչ է մնում մատներս էլ հետն ուտեմ::nyam
Ի՜նչ լավ է՝ էս գիշեր էլ հավատարիմ զինակիրս հետս կլինի, ու միասին կհաղթենք մուրաբարբու մաթեմին: :roll

Ruby Rue
14.05.2013, 18:09
Ես էնքան լավատես եմ, որ էս թեմայում անընդհատ գրում եմ ու գրում::roll

Չնայած կուրսում միակն էի, ում տեղյակ չէին պահել, որ երկու օրից գծային հանրահաշվի միջանկյալ քննության ենք, բայց համոզված եմ՝ լավ եմ գրելու:
Սկզբում առարկան չէի հասկանում ու ոչ էլ դասախոսին էի համակրում, բայց ամեն ինչ փոխվեց, երբ դասախոսս ինձ դասի ժամանակ «բռնացրեց» գեղարվեստական գիրք կարդալիս: Հակառակ իմ սպասումների, դասախոսիս վերաբերմունքը լավացավ իմ նկատմամբ, որովհետև ասում է, թե կարդացող ուսանողները հազվադեպ երևույթ են դարձել: Բայց խնդրեց, որ էլ դասին չկարդամ, ու ես էլ ամոթից սկսեց ուշադիր լսել դասը, և աստվածները վկա, սկսեցի կես խոսքից հասկանալ ու շատ սիրել առարկան:
Հետո երեկոյան դասախոսիս ֆեյսբուքով ընկերության առաջարկ ուղարկեցի: Նույն օրը էս մասին (http://www.akumb.am/showthread.php/54305-%D4%B4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2411251#post2411251) էի գրել ու նաև բլոգումս տեղադրել: Ի զարմանս ինձ, դասախոսս «լայք» արեց բլոգիս գրառմանը, հետո սկսեց կարդալ բլոգներս ու պատմվածքներս:
Իսկ էսօր դասի վերջում ինձ ասեց, որ շատ լավ ու սիրուն եմ գրում, ավելորդ բառերով չեմ ծանրաբեռնում ընթերցողին, բայց նաև մաթեմատիկական տրամաբանությունն է առկա: Հետո ավելացրեց, որ լավ մաթեմատիկոսները լավ լրագրողներ են լինում ու խորհուրդ տվեց, որ գրելը չթողեմ, բայց ավելի շատ սկսեմ մաթեմատիկա պարապել:
Ինչ խոսք, շատ եմ ուրախացել, որ դասախոսը բացի ուսանողի ակադեմիական գնահատականներից, նրա գրածներով էլ կարող է հետաքրքրվել: Ու էդպես լավատեսորեն դուրս եկա մատրիցային համակարգերի դեմ պայքարի ու արդեն հաղթել եմ բոլոր ճակատամարտերը: :P

Հ.Գ. Շատ մնացի, գնամ պարապեմ, որ հետո լավատեսի անկյունից էստեղ (http://www.akumb.am/showthread.php/54305-%D4%B4%D5%AA%D5%A3%D5%B8%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) չգլորվեմ:

CactuSoul
20.10.2013, 23:08
Գրողը տանի, աչքիս՝ ես սիրահարվում եմ… :blin

CactuSoul
18.11.2013, 14:49
Էն որ շատերը, մեղմ ասած, բացասաբար են վերաբերվում նրան, որ գիշերվա կեսին կարող է զանգ գալ ու քեզ քնից հանել, ես երևի էդպես էլ չհասկանամ: Ես երկու էդպիսի դեպք եմ հիշում իմ կյանքում (մեկը ծնունդիս օրվա գիշերը, մեկն էլ էսօր), երկուսի դեպքում էլ զգացածս խիստ դրական բաներ էին, եթե ոչ երջանկություն:
Մտածում եմ՝ երևի ուղղակի ուրիշներին սխալ մարդիկ են զանգում, թե չէ ինչո՞ւ պիտի բողոքեին: :8

John
14.12.2013, 15:46
Չնայած նրան, որ «Դժգոհի անկյունում» «Լավատեսի անկյունից» կրկնակի ավել գրառում կա, կարևորը՝ «Լավատեսի անկյունը» 3 տարի ավելի շուտ է բացվել )))

Ruby Rue
20.05.2014, 23:12
Անտանելի դեպրեսված, գետնին ընկած ծխախոտի մնացորդները հաշվելով գալիս էի տուն, երբ նկատեցի գետնին պառկած շունոյին։ Երբ ամբողջ օրը նախանձով նայում ես իրենց շան հետ զբոսնող մարդկանց, օրվա վերջում փողոցային շունոյի մի սիրուն հայացքից հալվում ես։
Էդպես խոսեցինք, ծանոթացանք, հետո ի նշան ընկերության շունոս սկսեց պոչիկը թափ տալ, քսմսվել ոտքերիս։

Դե ես պոչ չունեի, որ ուրախությունից թափ տայի, ուստի որոշեցի ընկերոջս ընթրիք «պատիվ տալ»։ Միասին խանութ գնացինք, խնդրեցի, որ սպասի, իսկ ես գնացի մի բան գնելու։ Երբ փոքրիկ նրբերշիկը ձեռքիս դուրս եկա, շունոն գնացել էր արդեն։ Ահավոր տխրեցի. ախր խոստացել էի, չէ՞, որ կգամ։ Եթե առանց իրեն տեսնելու գնայի, ավելի էի դեպրեսվելու, դրա համար մի քանի րոպե շարունակ իրեն էի փնտրում խանութի շրջակայքում։ Հետո ինքն ինձ տեսավ ու մի մութ անկյունից մոտս վազեց։ Նրբերշիկը կերավ, հետո գլուխը շոյեցի, մազերը խառնեցի ու ուզում էի գնալ, երբ.
-Փաստորեն էսքան ժամանակ շանն էիր ման գալիս, հա՞, - ծիծաղելով հարցրեց մի տղա։
-Հա բա, հո քեզ չէ՞, -ասացի մտքումս։

Ինչպես սպասում էի, հետևիցս եկավ։ Հա կանգնում, տխուր աչուկներով նայում էր, ես էլ հետ գնում, խաղում էի հետ։ Ճանապարհին մի կնոջ հետ էլ ուզեց ընկերանալ, բայց էս կինը գոռաց, թե՝ փշտ ստեղից, այ տուզիկ։

Շունոն մի քիչ տխրեց, հետո մոտս վազեց, միասին տուն եկանք։ Ուզում էի կանչել մեր բակում ապրելու, էն էլ տիրանոզավր փիսոներ ունենք, խանդի տեսարաններ են սարքում։ Պուճուրս էլ մի քանի վայրկյան մնաց, հետո գնաց...

Իրականում ոչ մի արտասովոր բան չկար, որ լացելու աստիճան ուրախացել էի. ուղղակի որոշ մարդկանց վատ ու կոպիտ վերաբերմունքից հետո նե՜նց հավես էր զգալը, որ մի փողոցային շունո կարող է սենց ջերմ լինել հետդ, որ ինքնագնահատականդ մինուս անվերջի ա ձգտում, բայց զգում ես, որ մի քիչ ուրախացրիր պստոյին։
Հուսամ՝ էլի կհանդիպեմ ընկերոջս։ :love

Հ.Գ. Շատ ղզիկական ստացվեց, բայց դե՝ թաքնված ղզիկն ավելի ղզիկ է։ :)

erexa
03.12.2014, 18:52
Արդեն դեկտեմբերն ա և մեր բակի վարդերը դեռ ծաղկում են:


http://m.imgur.com/O8XcXDS

Նիկեա
04.12.2014, 21:33
Հավես ա, երբ ձնագնդի ես խաղում հետո էլ դողալով դասի նստում։ Ի՜նչ հավես ա լավ ընկերներ ունենալը, էնպիսի ընկերներ որոնք միշտ կողքիդ են եթե անգամ ամբողջ աշխարհն է քեզ հակառակ։
Հավես ա երբ տուն ես գալիս ու մամայի սարքած համով ճաշերի հոտը քեզ քթիցդ բռնած տանում է խոհանոց։:)) Բա ինչքա՜ն հավես ա, երբ մաման վրադ բարկանում ա, ուղարկում փոխվելու ու լվացվելու հետո նոր ճաշ ա տալիս։:)) Հավես ա երբ գրիպ ես ու տատին չի թողնում որ տեղիցդ վեր կենաս, չնայած որ ընդամենը սովորական գրիպ ա ու դու էլ նյարդայնանում ես էդ հոգատարությունից։:)) Ամեն ինչ շատ լավ ա ու սրանից ավելի լավ էլ ա լինելու։ :))

Arpine
06.11.2016, 16:49
Հմմմ օրագրիտո:love, լավ է չէ՝ քեզ եմ հիշել։ Ուրեմն ինչ հրաշալի է, երբ ամեն ինչ գնում է նախատեսվածի պես:love։ Դե ի նկատի ունեմ, երբ տանում ենք, կամ ամեն ինչ անում դրան ուղղված։ Հակառակ դեպքում հիմնականում իրեն իրեն ոչ էլ գնում է;)։ Ճիշտն ասած կնախընտրեի որոշ բաներ էլ նենց կողքից պատահեին:D, բայց թող լինի էսպես, կարևորը ամեն ինչ վերաահսկողության տակ է ու ավելի քան կարգին։ Գրաֆիկս լիքն է, շատ եմ վազվզում, ու հոգնում, բայց հակառակ դեպքում էներգիաս համապատասխան չի սպառվում:D։

Չմոռանամ ասել որ, ինձ ասում են, իբր անընդհատ ժպտում եմ :))։ Մի՞թե, լավ! Ախր լրիվ ակամա է, լրիվ լուրջ:)), փորձել եմ միմիկաներս զսպել չի լինում, ես մարդկանց շա՜տ եմ սիրում։Ճ։ Համ էլ երբ մենակ եմ լրիվ մելանխոլիա է մոտս, կամ գիտական ժամ։ Էնպես որ բացի էներգիայից էմոցիաներս էլ պիտի սպառեմ թե ոչ:oy։
Իսկ դրսում:love սիրո՜ւն աշուն, տերևագունախառը հրաշք, մարդիկ ժպտում են :love/դե հիմնականում, մնացածներին էլ ես եմ հատուկ ժպտում:D/, ինձ բոլորը օգնում են բոլորը լավն են, զարմանում եմ, որ բողոքում են Էս ժողովրդից:))։

Մի խոքով չհաշված մի քանի փաստ ամեն ինչ ուղղակի կատարյալ է:love։

CactuSoul
23.09.2017, 00:27
Մարդ բան ու գործ չունենար, փոխարենը 38.5 տաքություն ունենար ու անընդմեջ երաժշտություն լսեր :love
Երևի երջանկությունը հենց էս ա: Կամ սա դրա տեսակներից մեկն է ))

Հ.Գ.
Ինչ ինձ հիշում եմ՝ 37.5-ից ջերմությունս չի բարձրացել: Պարզվում ա՝ իրականում դա հրաշալի մի բան ա :Դ

Sambitbaba
23.09.2017, 03:57
38.5-ի տակ ես երաժշտության կարիք էլ չունեմ. արդեն ինքս եմ երգում...:hands