PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամսագրեր...

Ծով
19.10.2007, 22:58
Ո՞ր ամսագրերն եք նախընտրում կարդալ...
Ինչի՞ մասին հոդվածներ կուզենայիք կարդալ...

Adam
20.10.2007, 14:40
Մեկ-մեկ գնում եմ ԴԵ ՖԱԿՏՈ ամսագիրը, որտեղ հետաքրքիր հոդվածներ լինում են մեկ-մեկ: Իսկ ժամանցայիններից մի անգամ «Ես»-ն եմ առել, էնել փոշմանեցի, որ առա: Ինչքան կարելիա նույն երգչի մասին տարբեր ձևերով գրել լօլ:

Լէգնա
20.10.2007, 14:46
Ամեն ամիս ստանում եմ Էլ Life ամսագիրը,իսկ մնացած ամեն ինչը,նետում կա :)

Grieg
20.10.2007, 14:52
Ամեն ամիս ստանում եմ Էլ Life
:[ :[
սիրում եմ կարդալ շպիգել,չիպ և բորսայի մասին ամսագրեր

Ծով
20.10.2007, 23:25
«Մենք » եմ կարդում, էլ-ը մեկ-մեկ /բայց պարապ ժամանակ/, «Դե ֆակտո» միշտ ուզում էի, բայց թե ինչի չեմ գնել:think...
«Ես»-ը բանբասանքի բուն ա...:[
Բայց ամենակարևորը հոդվածներ-հոդվածներ...ինչի՞ մասին կուզենայիք կարդալ...

dvgray
20.10.2007, 23:42
Բայց ամենակարևորը հոդվածներ-հոդվածներ...ինչի՞ մասին կուզենայիք կարդալ...

Տրեզերքի, սև խոռոչների, սև նյութի, ընդհանուր ֆիզիկայի… բայց բավականին լուրջ, խորը, գիտական հոդվածներ: :)
Նաև կուզենաի կարդալ Գրիգոր Գուրզադյանի տիպի գիտնական-արվեստագետի մտորումները ու վերլուծությունները ամեն ինչի մասին:

ivy
20.10.2007, 23:46
«Մենք » եմ կարդում, էլ-ը մեկ-մեկ /բայց պարապ ժամանակ/, «Դե ֆակտո» միշտ ուզում էի, բայց թե ինչի չեմ գնել:think...
«Ես»-ը բանբասանքի բուն ա...:[
Բայց ամենակարևորը հոդվածներ-հոդվածներ...ինչի՞ մասին կուզենայիք կարդալ...

Ես շատ կուզենայի կարդալ մեր տատիկների ու պապիկների հիշողությունները հին Երևանի մասին: Ու ոչ թե նրանց պատմությունները, ովքեր կյանքի ինչ-որ հատվածում են եկել Երևան, այլ հենց նրանց, ովքեր ծնվել ու իրենց երիտասարդությունն են անցկացրել մեր մայրաքաղաքում:
Կուզենայի նրանց խոսքերից իմանալ, թե ինչպիսին էր Երևանյան կյանքն այն ժամանակ, ինչով էր տարված երիտասարդությունը, ինչ տարեքներով էր ապրում, ինչ խելառություններ էր անում Երևանում... :)
Հետաքրքիր կլիներ ամսագրերում կարդալ նման պատմություններ` «աստղային» բամբասանքների փոխարեն:

Grieg
20.10.2007, 23:52
«Մենք » եմ կարդում, էլ-ը մեկ-մեկ /բայց պարապ ժամանակ/, «Դե ֆակտո» միշտ ուզում էի, բայց թե ինչի չեմ գնել:think...
«Ես»-ը բանբասանքի բուն ա...:[
Բայց ամենակարևորը հոդվածներ-հոդվածներ...ինչի՞ մասին կուզենայիք կարդալ...
բնապահպանական`օր. ինչ լուծումներ են կիրառվում տարբեր վայրերում մաքրությունը ապահովելու համար , գիտական բոլոր բնագավեռներներից հետաքրքիր է կարևորը որ հոդվածը գործիծ հասկացող մարդ պատրաստի , արվեստի /ոչ մոդեռն/ մասին, արվեստագետների մասին, սոցիալական խնդիրների լուծման հնարավոր տարբերակների վերլուծում, ֆինանսական շուկաների մասին տեղեկություն, տարբեր երկների մշակույթի մասին..
ընդհանրապես կարևոր է որ հոդվածներ լինեն տարբեր կողմերից վերլուծված

Ծով
20.10.2007, 23:52
Ես շատ կուզենայի կարդալ մեր տատիկների ու պապիկների հիշողությունները հին Երևանի մասին: Ու ոչ թե նրանց պատմությունները, ովքեր կյանքի ինչ-որ հատվածում են եկել Երևան, այլ հենց հրանց, ովքեր ծնվել ու իրենց երիտասարդությունն են անցկացրել մեր մայրաքաղաքում:
Կուզենայի նրանց խոսքերից իմանալ, թե ինչպիսին էր Երևանյան կյանքն այն ժամանակ, ինչով էր տարված երիտասարդությունը, ինչ տարեքներով էր ապրում, ինչ խելառություններ էր անում Երևանում... :)
Հետաքրքիր կլիներ ամսագրերում կարդալ նման պատմություններ` «աստղային» բամբասանքների փոխարեն:
:)
Լավ միտք տվեցիր…մերսիներ..մեկ էլ տեսար՝ ստացվի էդպիսի մի հրաշալի հոդված;)
Համաձայն եմ՝ հետաքրքիր կլինի ու իսկապես հույս կա, որ շատերը հաճույքով կկարդան...

ivy
20.10.2007, 23:57
:)
Լավ միտք տվեցիր…մերսիներ..մեկ էլ տեսար՝ ստացվի էդպիսի մի հրաշալի հոդված;)
Համաձայն եմ՝ հետաքրքիր կլինի ու իսկապես հույս կա, որ շատերը հաճույքով կկարդան...

Ես էդպես էլ գիտեի, որ դու ինչ-որ բան ես նախաձեռնում, դրա համար ես կարծիքներ հավաքում: ;)
Ողջունում եմ ամսագրային ոլորտում նորամուծություններ անելու նախաձեռնությունը ու հաջողություն մաղթում: :)

P.S.
19.11.2007, 09:21
Նոր հանդես ամսագիրը ընթերցել ե՞ք, ինչպե՞ս է

StrangeLittleGirl
19.11.2007, 11:42
Նոր հանդես ամսագիրը ընթերցել ե՞ք, ինչպե՞ս է
Ես ընթերցել եմ :D

Արշակ
19.11.2007, 15:35
Ես ընթերցել եմ :D
Իսկ ի՞նչ կար ծիծաղելու։
Ի դեպ, տվյալ թեմայում միայն «ընթերցել եմ» տիպի գրառումը այնքան էլ իմաստալից չի։ Լավ կլիներ կարծիք հայտնվեր ընթերցածի մասին։

StrangeLittleGirl
19.11.2007, 17:45
Իսկ ի՞նչ կար ծիծաղելու։
Իմացողները գիտեն, թե ինչն էր ծիծաղելի, ինչու եմ ընթերցել:

Սերխիո
19.11.2007, 17:49
<<միրավոյ ֆուտբոլ>>:ok

StrangeLittleGirl
19.11.2007, 17:53
Ի դեպ, տվյալ թեմայում միայն «ընթերցել եմ» տիպի գրառումը այնքան էլ իմաստալից չի։ Լավ կլիներ կարծիք հայտնվեր ընթերցածի մասին։
Լավ, եթե էդքան հետաքրքրում է կարծիքս, ասեմ:
Այն ահագին տարբերվում է այսօրվա բազմաթիվ այլ ամսագրերից: Էական տարբերություններից մեկն էլ այն է, որ ողողված չէ շոու-բիզնեսի աստղերով:
Մի երկու հոդված էլ նույնիսկ դուրս եկան:

Ծով
19.11.2007, 18:19

Ինչի՞ մասին:P

StrangeLittleGirl
19.11.2007, 18:26
Ինչի՞ մասին
Ի՞նչ եք զույգ-զույգ ներվերս ուտում:
Չեմ ասելու :P
Հարցը P.S.-ն էր տվել, թե նրան ավելին հետաքրքրի, կասեմ:

P.S.
19.11.2007, 22:16
Ի՞նչ եք զույգ-զույգ ներվերս ուտում:
Չեմ ասելու :P
Հարցը P.S.-ն էր տվել, թե նրան ավելին հետաքրքրի, կասեմ:

Հետաքրքրում է, ասա:)

StrangeLittleGirl
19.11.2007, 22:55
Երկու հոդված կուզենայի առանձնացնել. մեկը՝ պլաստիկ վիրահատությունների (մանավանդ վերջը սպանիչ էր, ծիծաղից թուլացել էի), մյուսն էլ ստրիպ-պարուհու մասին: Մյուսներն առանձնապես չեն տպավորվել:

Angelochek Pushisti
16.12.2007, 03:46
եՍ «եՍ» ամսագրի մշտական բաժանորդն եմ և ասեմ որ այն ինձ իրոք դուր է գալիս :hands ճիշտ է շատ սկանդալային ամսագիր է բայց հետաքրքիր է:yahoo