PDA

Դիտել ողջ տարբերակը : Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել



VisTolog
19.10.2007, 11:51
Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել
Ատամը հանելու համար 6 անգամ տարել-բերել են
84-ամյա Կալիպսե Մաթեւոսյանի շարժվող ատամը հանելիս նրան արնաքամ են արել, ինչ է թե նա միամտաբար բժշկին զգուշացրել է, որ ինքը թոշակառու է եւ իրեն պետք է կարգի համաձայն անվճար սպասարկեն:
Տեղեկանալով, որ իր բնակավայրին մոտ գտնվող «Դենտա-Էլիտա» ատամնաբուժարանում կարող է պետպատվերով բուժում ստանալ, Կ. Մաթեւոսյանը հաճախել է այդ բուժհիմնարկ: Նշենք, որ ատամնաբուժարանի պատին փակցված հիշեցման համաձայն՝ թոշակառուների բուժսպասարկումն անվճար է:
«8 հազար դրամ թոշակ եմ ստանում ու հազիվ յոլա եմ գնում: Հնարավոր է, որ ամիսը մի քանի անգամ ատամնաբույժի մոտ գնամ, եթե ինձ անվճար սպասարկում է հասնում, ինչո՞ւ պետք է ես գումար վճարեմ»,- ներկայացրեց օրերես «Առավոտի» խմբագրություն եկած Կ. Մաթեւոսյանը: Երբ կինը փորձել է անվճար բուժսպասարկման իր իրավունքից օգտվել, բժիշկ Մելս Հարությունյանը վրդովված պատասխանել է. «Վերեւից ներքեւ նալոգ եմ տալիս, դրա համար էլ ինձ գումար է պետք»: Նկատենք, որ թոշակառու Կ. Մաթեւոսյանի համար պետությունը «Դենտա-Էլիտա» ատամնաբուժարանի հաշվին 23 հազար դրամ փոխանցել է:
Մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Կ. Մաթեւոսյանը, բժիշկը չհամակերպվելով, որ գումարն առձեռն չի ստացել, իր ողջ զայրույթը կնոջ վրա է թափել. «Ծնոտս քերեց, լինդս փոս գցեց: Ատամս հանելուց հետո երբ բժիշկը ինձանից հեռացավ՝ ամբողջ հագուստը, ձեռքերն արյուն էին, իմ 2 թաշկինակները, որոնցով մաքրում էին բերանս, որ քամեիր՝ արյուն կթափվեր»: Նա ասաց նաեւ, որ այդ ցավից պրծնելու համար ի վերջո 4000 դրամ վճարել է. «Իմ այսքան բողոքներից ու լացից հետո վերադարձրեց միայն 3000-ը»: Տիկին Կալիպսեն մի քանի անգամ փորձել է ուրիշ բժշկի մոտ գնալ, սակայն նրան մերժել են՝ ասելով, թե որ բժիշկը գործը սկսել է՝ նա էլ պիտի ավարտի: Քանի որ տիկին Կալիպսեի «գործն» արդեն հասել էր կենտրոնի տնօրենին՝ Զոհրապ Հարությունյանին, վերջինս խոստացել էր մնացած ատամնաբուժական աշխատանքները պահել իր հսկողության տակ եւ պրոթեզավորումն իրականացնել անվճար, սակայն տիկին Կալիպսեն նախընտրել է գնալ ուրիշ բժշկի մոտ:
Երեկ «Առավոտը» պարզաբանման համար դիմեց «Դենտա-Էլիտա» ատամնաբուժական կենտրոնի տնօրենին: Նրա աշխատասենյակում էր նաեւ Կալիպսե Մաթեւոսյանը: Մեր ներկայությամբ Մ. Հարությունյանը տիկին Կալիպսեին հորդորում էր հետ վերցնել «Առավոտին» տված բողոքը, քանի որ, ըստ նրա՝ «Թոշակառու տատիկ ես, մի բան պատահի՝ կրկին մեր կենտրոն ես դիմելու»: Մ. Հարությունյանը տեսնելով, որ չի կարողանում կնոջը համոզել եւ ստիպված է իր արարքի վերաբերյալ պարզաբանումներ տալ, ասաց. «Ամեն մարդու օրգանիզմ յուրովի է եւ տարբեր պատճառներով կարող էր տիկին Կալիպսեի ատամի հեռացումն այդքան դժվար ստացվել: Հնարավոր է նա ցավի ազդեցությամբ է այդքան զայրացել եւ դիմել ձեզ»: Կ. Մաթեւոսյանն էլ ավելացրեց. «Այդքան ցավ քաշելուց հետո ես ո՞նց գայի, վախեցա: Դրա համար էլ գնացի ուրիշ տեղ»:
«Նալոգների» առնչությամբ էլ «Դենտա-էլիտայի» տնօրենն ասաց. «Եթե ես այս կենտրոնի 100 տոկոսանոց սեփականատերն եմ եւ դրամարկղ մտնող բոլոր գումարներն իմն են, ինչպե՞ս կարող եմ իմ գումարից աշխատողներիցս նորից նալոգ պահանջել»:
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
Տեղեկությունները վերձված են այստեղից (http://new.aravot.am/am/articles/education/30153/view)

Արսեն
20.10.2007, 01:17
Ատամնաբույժ չի եղել, այլ մսագործ!!!
ես անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես են վարվում անվճար/պետության կողմից վճարվող/ հաճախորդների հետ: իմ կարծիքով պետության թույլ վերահսկողությունից է դա գալիս:

Freeman
28.07.2010, 10:09
Դրա համար էլ Բաբայանն ասում ա բժիշկը պիտի մաթ. անալիզ սովորի (բժշկականի ուսանողները կհասկանան)

Սամսար
28.07.2010, 11:27
Ամեն մեկն իր իրավունքին պետք ա տեր կանգնի, մեկ-մեկ էլ՝ միավորվելով, որ մեկ-մեկ էլ ատամնաբույժի ու մյուս «իրավունք բանացնողների» քթից արյուն գա։