PDA

Դիտել ողջ տարբերակը : Այդպես չի լինում



Ուլուանա
16.04.2006, 17:38
Որոշեցի ձեր ուշադրությանը ներկայացնել ավելի քան մեկ տարի առաջ գրածս բանաստեղծություններից մեկը։ :oy

ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Քեզ թվում է, թե լույսը մարել է,
Ճնշող խավար է ամենուր տիրում,
Հույսիդ պաշարն էլ ասես սպառվել է,
Սակայն հավատա, այդպես չի՛ լինում։

Գուցե լույսն այսօր մի քիչ աղոտ է,
Պայքարելու ուժ այլևս չկա,
Սիրտդ քնքշանքի, սիրո կարոտ է,
Բայց մի վհատվիր. այսպես չի մնա։

Հիմա կարծում ես՝ այլևս երբեք
Եվ ոչ մի բանից չես ուրախանա,
Կյանքն անիմաստ է, հոգիդ՝ վշտաբեկ,
Բայց մի օր դա էլ կանցնի-կգնա։

Շուրջդ կեղծիք է, անարդարություն,
Ողջ աշխարհն ասես քո դեմ է գործում,
Տիրող խավարից փրկություն չկա,
Հավերժ մթությու՞ն։ Այդպես չի լինում.
Ամենախավար գիշերվան անգամ
Լույս-առավոտն է միշտ էլ հաջորդում։

Ոմանք կասեն, որ այս կյանքում դաժան
Չարը հաճախ է կերածը մարսում։
Այդպես երբեմն թվում է միայն,
Իսկ իրականում այդպես չի լինում։ ;)
21.02.2005

StrangeLittleGirl
16.04.2006, 19:53
Ի՜նչ լավատեսական էր: :love
Հիշեցի Քարին Փոլւուարթի երգերից մեկը:
ooh, the nights are long
but life is longer still
ooh, the nights are long
but the sun's coming over the hill

Chuk
17.04.2006, 00:35
Սա կարդալուց խավարս մի քիչ էլ լուսավորվեց :)

Narinfinity
17.04.2006, 02:24
Գուցե լույսն այսօր մի քիչ աղոտ է,
Պայքարելու ուժ այլևս չկա,
Սիրտդ քնքշանքի սիրո կարոտ է,
Բայց մի վհատվիր. այսպես չի մնա։

Շնորհակալություն , դա շատ մաքուր է , արդար է ու նուրբ ,
բայց այս մտքերը թող հիշվեն հավետ , սիրվեն շատ մոտիկ և էլի գրվեն քնքուշ , գեղեցիկ ...
Այս դեպքում հիշենք , թող այդպես լինի , հոգիս ջերմացնի , որ ապրենք ազատ ... :)

Ստեղծագործությունը մեծ , աշխարհն է , որ կա , իսկ դու ստեղծողը ...

StrangeLittleGirl
17.04.2006, 20:50
Քանի որ նախորդ գրառումս երկիմաստ էր ստացվել, հիմա կփորձեմ ավելի պարզ արտահայտվել: Ան ջան, ես քո ոճը շատ եմ սիրում: Գիտե՞ս ինչու: Որովհետև դու ավելորդ բառեր չես օգտագործում, ավելորդ ճոխություններ չես մտցնում ընթերցողին դուր գալու համար: Դու պարզ ես գրում ու գեղեցիկ: Էս բանաստեղծությունը շատ հավեսն էր, համով, լուսավոր: Վոր կարդում ես, ակամայից սկսում ես ժպտալ: Մի խոսքով, լավն էր: ;)
:love

Narinfinity
08.05.2006, 03:18
Որոշեցի ձեր ուշադրությանը ներկայացնել ավելի քան մեկ տարի առաջ գրածս բանաստեղծություններից մեկը։ :oy

ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Քեզ թվում է, թե լույսը մարել է,
Ճնշող խավար է ամենուր տիրում,
Հույսիդ պաշարն էլ ասես սպառվել է,
Սակայն հավատա, այդպես չի՛ լինում։

Գուցե լույսն այսօր մի քիչ աղոտ է,
Պայքարելու ուժ այլևս չկա,
Սիրտդ քնքշանքի սիրո կարոտ է,
Բայց մի վհատվիր. այսպես չի մնա։

Հիմա կարծում ես՝ այլևս երբեք
Եվ ոչ մի բանից չես ուրախանա,
Կյանքն անիմաստ է, հոգիդ՝ վշտաբեկ
Բայց մի օր դա էլ կանցնի-կգնա։

Շուրջդ կեղծիք է, անարդարություն,
Ողջ աշխարհն ասես քո դեմ է գործում,
Տիրող խավարից փրկություն չկա,
Հավերժ մթությու՞ն։ Այդպես չի լինում.
Ամենախավար գիշերվան անգամ
Պայծառ առավոտն է միշտ հաջորդում։

Ոմանք կասեն, որ այս կյանքում դաժան
Չարը հաճախ է կերածը մարսում։
Այդպես երբեմն թվում է միայն,
Իսկ իրականում այդպես չի լինում։
21.02.2005

Սիրված մի քանի բառեր ,
Հավաքվել ,շարվել ,
Ու միտք և մտքեր ,
Հուշեր են դարձել,
Ցանկությունը , որ այդպես չլինի , ես էլ կասեի ,
Բայց քո աշխարհում այդպես չի լինում ,
Լավ է ամեն բան , ու ամեն մեկն էլ ուրախ կլինի ...
Կարդալ ու լռել , իհարկե բարի մտքեր ես գրել ... :)

Artgeo
18.05.2006, 00:55
Շատ լավն էր :love Մինչև հիմա չէի կարդացել :o

Տրամս բարձրացավ :hands

Firegirl777
18.05.2006, 08:34
Շատ հիանալի և լավատեսական էր, գոնե ստիպում է լավը մտածել մեր օրերի մասին
և ամենակարևորը հույս է տալիս, որ ամեն ինչ լավ կլինի

Ծով
12.05.2007, 20:16
Հրաշք էր…
Ի՜նչ հարազատ…:kiss

Ձայնալար
12.05.2007, 21:02
Ամենախավար գիշերվան անգամ
Պայծառ առավոտն է միշտ հաջորդում։

21.02.2005
Իսկապես հավատացի:
Այսօրվա ողջ լարվածությունս դուրս եկավ:
Շնորհակալ եմ:
Բրավո :hands

ihusik
13.05.2007, 20:34
Որոշեցի ձեր ուշադրությանը ներկայացնել ավելի քան մեկ տարի առաջ գրածս բանաստեղծություններից մեկը։ :oy

ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Քեզ թվում է, թե լույսը մարել է,
Ճնշող խավար է ամենուր տիրում,
Հույսիդ պաշարն էլ ասես սպառվել է,
Սակայն հավատա, այդպես չի՛ լինում։

Գուցե լույսն այսօր մի քիչ աղոտ է,
Պայքարելու ուժ այլևս չկա,
Սիրտդ քնքշանքի սիրո կարոտ է,
Բայց մի վհատվիր. այսպես չի մնա։

Հիմա կարծում ես՝ այլևս երբեք
Եվ ոչ մի բանից չես ուրախանա,
Կյանքն անիմաստ է, հոգիդ՝ վշտաբեկ
Բայց մի օր դա էլ կանցնի-կգնա։

Շուրջդ կեղծիք է, անարդարություն,
Ողջ աշխարհն ասես քո դեմ է գործում,
Տիրող խավարից փրկություն չկա,
Հավերժ մթությու՞ն։ Այդպես չի լինում.
Ամենախավար գիշերվան անգամ
Պայծառ առավոտն է միշտ հաջորդում։

Ոմանք կասեն, որ այս կյանքում դաժան
Չարը հաճախ է կերածը մարսում։
Այդպես երբեմն թվում է միայն,
Իսկ իրականում այդպես չի լինում։
21.02.2005
Ի՜նչ լավն էր:) ;)
Շնորհակալ եմ Անահիտ ջան:)
Չգիտեմ ինչպե՞ս արտահայտեմ գրածդ տողերից եկող այն լավատեսությունն, որի կարիքը երբեմն մարդ այնքան է ունենում... գուցե այսպե՞ս:P - :D
Մոտ երկու տարի առաջ գրել ես ու մոտ մեկ տարի առաջ տեղադրել "Դար" Ակումբում ու այսօր գրածդ տողերը կարդալով ինձ լավ զգացի:) - մի՞թե սա հենց "Դար" Ակումբին շատ սիրելու պատճառներից մեկը չէ...

Ակամայից հիշեցի մեր մեծերից մեկի այս տողերը.

Ձախորդ օրերը՝ ձմռան նման՝ կուգան ու կերթան,
Վհատվելու չէ՝ վերջ կունենան՝ կուգան ու կերթան...

Մանոն
17.05.2007, 21:14
Հիմա կարծում ես՝ այլևս երբեք
Եվ ոչ մի բանից չես ուրախանա,
Կյանքն անիմաստ է, հոգիդ՝ վշտաբեկ
Բայց մի օր դա էլ կանցնի-կգնա։

Շուրջդ կեղծիք է, անարդարություն,
Ողջ աշխարհն ասես քո դեմ է գործում,
Տիրող խավարից փրկություն չկա,
Հավերժ մթությու՞ն։ Այդպես չի լինում.
Ամենախավար գիշերվան անգամ
Պայծառ առավոտն է միշտ հաջորդում։
Ուլուանա ջան…Այսօր ինձ օդ ու ջրի պես պետք էին այս խոսքերը: Ինչ լավ է, որ գրել ես դրանք: :oy

Hayk Avetisyan
27.07.2008, 11:26
Շուրջդ կեղծիք է, անարդարություն,
Ողջ աշխարհն ասես քո դեմ է գործում,
Տիրող խավարից փրկություն չկա,
Հավերժ մթությու՞ն։ Այդպես չի լինում.
Ամենախավար գիշերվան անգամ
Լույս-առավոտն է միշտ էլ հաջորդում։

Ապրես, բոլոր բանաստեղծություններդ շատ լավն էին էս մեկի հենց այս տողերը առավել ևս:

Morpheus_NS
01.08.2008, 00:48
Որոշեցի ձեր ուշադրությանը ներկայացնել ավելի քան մեկ տարի առաջ գրածս բանաստեղծություններից մեկը։ :oy

ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Քեզ թվում է, թե լույսը մարել է,
Ճնշող խավար է ամենուր տիրում,
Հույսիդ պաշարն էլ ասես սպառվել է,
Սակայն հավատա, այդպես չի՛ լինում։

Գուցե լույսն այսօր մի քիչ աղոտ է,
Պայքարելու ուժ այլևս չկա,
Սիրտդ քնքշանքի սիրո կարոտ է,
Բայց մի վհատվիր. այսպես չի մնա։

Հիմա կարծում ես՝ այլևս երբեք
Եվ ոչ մի բանից չես ուրախանա,
Կյանքն անիմաստ է, հոգիդ՝ վշտաբեկ
Բայց մի օր դա էլ կանցնի-կգնա։

Շուրջդ կեղծիք է, անարդարություն,
Ողջ աշխարհն ասես քո դեմ է գործում,
Տիրող խավարից փրկություն չկա,
Հավերժ մթությու՞ն։ Այդպես չի լինում.
Ամենախավար գիշերվան անգամ
Լույս-առավոտն է միշտ էլ հաջորդում։

Ոմանք կասեն, որ այս կյանքում դաժան
Չարը հաճախ է կերածը մարսում։
Այդպես երբեմն թվում է միայն,
Իսկ իրականում այդպես չի լինում։ ;)
21.02.2005

Լավն էր բանաստեղծությունդ: Ամենակարևորը սյուժե կար, պարզ էր և իմաստ ուներ:
Իմ ոճով էր…..

Ֆոտոն
09.11.2009, 23:43
ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Քեզ թվում է, թե լույսը մարել է,
Ճնշող խավար է ամենուր տիրում,
Հույսիդ պաշարն էլ ասես սպառվել է,
Սակայն հավատա, այդպես չի՛ լինում։
...

Ոմանք կասեն, որ այս կյանքում դաժան
Չարը հաճախ է կերածը մարսում։
Այդպես երբեմն թվում է միայն,
Իսկ իրականում այդպես չի լինում։ ;)
21.02.2005

Էս ի՜նչ լավ թեմա եմ պեղել: Ապրես, լուսավոր եղիր էսպես: :love