PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայակովսկուն սպանեց Եսենինը

Մելիք
17.10.2007, 23:14
Խնդրում եմ, մի շտապեք քրֆել ոչ ինձ էս թեմայի համար, ոչ էլ առավել ևս Եսենինին՝ սպանության: Էս պնդումը հենված ա զուտ ինտուիտիվ եզրակացությունների վրա, իսկ վերլուծական, հոգեվերլուծական, ու ուղղակի տրամաբանական հիմնավորում, եթե թեման հետաքրքրի, գրականագետներն ու փիլիսոփաները կտան:

Ավելացվել է 8 րոպե անց
Ես չեմ խոսելու Մայակովսկու մահվան հանգամանքների ու դրա անմիջական պատճառների մասին, դա այլ թեմա է: Սա ուղղակի մի լրացուցիչ կամ գուցե որոշիչ շարժառիթի մասին է, որ, ըստ իս, երկար ժամանակ թաքնված էր Մայակովսկու ենթագիտակցության մեջ ու սպասում էր իր ժամին:

Ավելացվել է 15 րոպե անց
Անցնեմ բուն նյութին.

-Ես հաճույքով էի հետևում Եսենինի վերափոխմանը իմաժինիզմից մերոնքականի: Եսենինը հետաքրքրվածությամբ խոսում էր ուրիշների բանաստեղծությունների մասին: Մի նոր գիծ էր հայտնվել ինքնասիրահարված Եսենինի մոտ. նա մի տեսակ նախանձով էր վերաբերվում հեղափոխությանն ու դասակարգին օրգանապես ձուլված ու իրենց առջև օպտիմիստական ուղի տեսնող բոլոր պոետներին: Սա է, ըստ իս, Եսենինի պոետական նյարդայնության արմատը...ասում էր Մայակովսկին:
Ու, հնարավոր ա` չեր սխալվում: Բայց նույն մի տեսակ նախանձով ինքը Եսենինին էր վերաբերվում: Երկու տարբեր բացարձակ հանճարներ հայտնվել էին միևնույն ժամանակ միևնույն տեղում, ու երկուսի համար աշխարհը նեղ էր:
Ինչպես Եսենիննն իրեն, ինքն էլ Եսենինին էր խանդում: Ինքը՝ ինքնահավան ու
եսակենտրոն, որ միշտ վստահ էր, որ գրականության իրական արժեքակիրն ինքն ու մյուս ЛЕФ-ականներն են, որ "հին" հենքի վրա ստեղծված գրականությունը համարում էր հնացած, որ գրականության գլխավոր արժեքը համարում էր ճիշտ սոցիալական շեշտադրությունը, մեկ ա, չէր կարողանում չնդունել ապասոցիալական ու բոհեմական (Էս երևույթը Մայակովսկու մոտ ծայրահեղ բացասական երանգ ունի) Եսենինի հանճարեղությունը:

-...եսենինյան տողերն ու բանաստեղծությունները որոնք չէին կարող դուր չգալ... ,- էսպես էր արտահայտվում Մայակովսկին եսենինյան պոեզիաի մասին:

Եսենինի ինքնքսպանությունից հետո իսկական եսենինյան "բում" սկսվեց: Ամենուր բոլորը նրա մասին էին խոսում, բոլոր թերթերում ու ամսագրերում նրա անունն էր, շատերը կուռքացնում էին նրան, մյուսները, հարմար պահն օգտագործելով, հետմահու ցեխ էին շպրտում նրա վրա խորհրդային մարդուն անվաել արարքի համար.

-Но такого злого хулиганства
Мы не ждали даже от тебя...
(Кажется, Жаров)
Իսկ Եսենինի հրաժեշտի տողերը,

В этой жизни умирать не ново,
Но и жить, конечно, не новей.
էսօրվա խոսքով ասած, իսկական սուպերհիթ էին դարձել:
Ինքնասպանության շեմին կանգնած շատ մարդկանց համար ես տողերը որոշիչ դարձան...
Իր մահվամբ Եսենինը մի պահ ստվերել էր Մայակովսկուն: Ու հենց էստեղ էր, որ նրա ենթագիտակցության մեջ նստեց ինքնասպանության էֆեկտի ծրագիրը ու թաքուն սկսեց հասունանալ:
Մայակովսկին իհարկե տվեց իր հակահարվածը. Շուտով նա գրեց իր լավագույն բանաստեղծություններից մեկը (սա իր իսկ բնութագրումն է), որը կոչվում էր "Սերգեյ Եսենինին": Սա պատասխան էր եսենինյան հրաժեշտի խոսքերին ու կոչված էր չեզոքացնելու էս տողերի առաջացրած ինքնասպանության համաճարակի վտանգը:

-В этой жизни помирать не трудно,
Сделать жизнь значительно трудней,-

այպես էր վերջանում Մայակովսկու բանաստեղծությունը, այսպես էր նա հիմնավորում Եսենինի սխալը ու ինքն էլ չգիտեր, որ իր մեջ էլ արդեն մեխանիզմը գործի էր գցված:

Մելիք
18.10.2007, 00:28
Մի բան էլ.

Մայակովսկու "Սերգեյ Եսենինին" բանաստեղծությունը սկսվում է հետևյալ տողով.

Вы ушли, как говорится, в мир иной,,
որտեղ իր իսկ բացատրությամբ "как говорится"-ն առանցքային նշանակություն ունի:
Նույն արտահայտությունը հայտնվում է նաև Մայակովսկու հրաժեշտի տողերում՝ գրված իր ինքնասպանությունից առաջ.

Как говорится -
"инцидент исперчен",
любовная лодка
разбилась в быт.
Я с жизнью в расчете
и не к чему перечень
взаимных болей,
бед
и обид.

StrangeLittleGirl
13.03.2014, 14:48
Ափսո՜ս Դավիթն էլ ակումբ չի մտնում: Էս թեման նոր հայտնաբերեցի: Ուզում էի ասել՝ Դավ, էս վերլուծությունը դու՞ ես արել:

Մի խոսքով, թեման ակտիվացնում եմ, էկեք քննարկենք: Ի՞նչ եք կարծում՝ իրո՞ք մրցակցությունը Մայակովսկուն մղեց ինքնասպանության, թե՞ ամեն դեպքում մի դեպրեսիա ունեցող էլ ինքն էր:

Sambitbaba
21.03.2014, 07:44
Ի՞նչ եք կարծում՝ իրո՞ք մրցակցությունը Մայակովսկուն մղեց ինքնասպանության, թե՞ ամեն դեպքում մի դեպրեսիա ունեցող էլ ինքն էր:
Ոչ:
Նախ, մեծ կասկածներ կան Եսենինի ինքնասպանության վերաբերյալ:
Իսկ Մայակովսկու ինքնասպանության պատճառն ինձ թվում է հուսախաբությունը, հիասթափությունը:

StrangeLittleGirl
21.03.2014, 13:34
Ոչ:
Նախ, մեծ կասկածներ կան Եսենինի ինքնասպանության վերաբերյալ:
Իսկ Մայակովսկու ինքնասպանության պատճառն ինձ թվում է հուսախաբությունը, հիասթափությունը:

Սամ, ի՞նչ կասկածներ: Կարծում ես՝ Եսենինն ինքնասպան չի՞ էղել: Ես էլ գուցե կասկածեի, բայց ինքը դրանից կարճ ժամանակ առաջ իրա մտադրությունն արտահայտող բանաստեղծություն ա գրել:

Sambitbaba
21.03.2014, 15:05
Սամ, ի՞նչ կասկածներ: Կարծում ես՝ Եսենինն ինքնասպան չի՞ էղել: Ես էլ գուցե կասկածեի, բայց ինքը դրանից կարճ ժամանակ առաջ իրա մտադրությունն արտահայտող բանաստեղծություն ա գրել:

Բյուր ջան, ես հիմա լավ չեմ հիշում, բայց 1980-ականների վերջերին - 90-ականների սկզբներին Լենինգրադում շատ էր շոշափվում Եսենինի հանելուկային մահվան թեման: Ահագին հոդվածներ էին հրատարակվում: Նրա լիքը մոտիկ ընկերներ (հիմա միտքս եկավ Անատոլի Մարիենգոֆը միայն) չէին հավատում, որ դա ինքնասպանություն է եղել, տարբեր բաների հետ հիշատակելով նաև այն հանգամանքը, որ նա կատաստրոֆիկ վախենում էր մահից: Հետո "Անգլետեր" հյուրանոցի մասին, այն համարի մասին, որտեղ նա իբր ինքնասպան է եղել, լիքը հակասական բաներ էին ասում, ոնց որ թե այդ սենյակը նույնիսկ չէին էլ գտել... Բայց չեմ պնդում, չեմ հիշում:

Իհարկե, դժվար է քաղաքական տեսակետից նայել հայրենի տափաստաններն ու սեր գովերգող ջահել տրուբադուրի վրա, բայց ես չեմ հիշում նաև, որ նա Մայակովսկու պես բոլշևիզմի հռետոր էլ լիներ: Եվ, հաշվի առնելով ռուս ազգի համաժողովրդական սերը Եսենինի հանդեպ, կարելի՞ է խելքին մոտ համարել, որ բոլշևիզմն իրոք կարող էր առանձնահատուկ դժգոհ լինել նրա ստեղծագործությունների մեջ իրենց ռեկլամի պակասից...

Իսկ քչերի՞ գլուխն են կերել նրանք ավելի պակաս մեղքերի համար:

StrangeLittleGirl
22.03.2014, 01:40
Սամ, ինքնասպանությունը նենց բան ա, որ գրեթե միշտ չեն հավատում, որ ինքնասպանություն ա եղել: Բավական հաճախ ինքնասպան լինում են բիպոլյար-2 ունեցողները, իսկ էդ տիպի մարդկանց մյուսները միշտ հիշում են որպես կենսուրախ, ասող-խոսող, շփվող, հետաքրքիր մարդկանց, ասում են՝ դժվար էս մարդն ինքնասպան լիներ, մինչդեռ դա հիվանդության դրսևորումներից ա՝ հիպոմանիակալ փուլն ա, որին կարա հաջորդի շատ խորը դեպրեսիա, ինչն էլ ինքնասպանության պատճառ կարա դառնա:

Ես իհարկե չեմ պնդում, որ Եսենինը բիպոլյար-2 ա ունեցել, առավելևս որ խորությամբ նրա կենսագրությունը չեմ ուսումնասիրել: Բայց մի բան ինձ համար շատ հստակ ա: Այ էս տողերը գրողն ուղղակի հնարավոր չի, որ ինքնասպանության մտադրություն ունեցած չլինի.

До свиданья, друг мой, до свиданья.
Милый мой, ты у меня в груди.
Предназначенное расставанье
Обещает встречу впереди.

До свиданья, друг мой, без руки, без слова,
Не грусти и не печаль бровей, —
В этой жизни умирать не ново,
Но и жить, конечно, не новей.

Ու ասենք Եսենինը էս երեք տարեկանում չի գրել էլի, գրել ա ինքնասպանությունից շատ կարճ ժամանակ առաջ:

Իհարկե, մարդիկ սիրում են ավելորդ խորհրդավորություն հաղորդել մահվանը: Մեկը պնդում ա՝ Քոբեյնը դեռ սաղ ա, մյուսն ասում ա՝ Եսենինն ինքնասպան չի էղել: Բայց դա դառը իրականություն ա: Ընդամենը:

Sambitbaba
22.03.2014, 05:21
До свиданья, друг мой, до свиданья.
Милый мой, ты у меня в груди.
Предназначенное расставанье
Обещает встречу впереди.

До свиданья, друг мой, без руки, без слова,
Не грусти и не печаль бровей, —
В этой жизни умирать не ново,
Но и жить, конечно, не новей.

Ու ասենք Եսենինը էս երեք տարեկանում չի գրել էլի, գրել ա ինքնասպանությունից շատ կարճ ժամանակ առաջ:

Բյուր ջան, գոյություն ունի մի հասկացություն ևս, որը ձեր` գիտության մարդկանց մոտ այնքան էլ հարգված չէ: Խոսքս նախազգացման մասին է: Եվ հաճախ մարդիկ նախազգում են իրենց հետ կատարվելիքը, առավել ևս` դժբախտությունները: Իսկ նրանք, ովքեր զգալու հետ մեկտեղ կարողանում են լսել իրենց նախազգացումներին, հաճախ նույնիսկ կանխում են դժբախտ պատահարները:
Եսենինի նման զգայուն անձնավորությունը մեծ հավանականություն ուներ զգալու, ու իր գլուխն ուտելու են (ես էլ չեմ պնդում, որ պարտադիր կերել են) և ուրեմն այս սքանչելի տողերը կարող էին այդ նախազգացման արդյունքն էլ լինել:

Հավաստի աղբյուրից գիտեմ, որ իր կյանքի վերջին առավոտյան Պարույր Սևակը հերթով հրաժեշտ է տվել նույն շենքում ապրող ընկերներին ու մոտիկ հարևաններին: Ելնելով այս հանգամանքից, պետք է, ըստ քո ասածի, եզրակացնել, որ ավտովթարը նա ի՞նքն էր իր գլխին սարքել...

StrangeLittleGirl
22.03.2014, 12:33

Սամ, երբ փաստերն ավելի շատ խոսում են ինքնասպանության օգտին, չեմ կարծում՝ արժե հորինել նոր բաներ (նախազգացում, Եսենինը երբեք մահվան մասին չի խոսել և այլն), որոնք կտանեն դեպի «գլուխն ուտել»: Ի վերջո, անգամ ինքնասպանությունը հեչ բոլշևիկների ձեռագիր չի: Իրանք հանգիստ մարդկանց տանում, գնդակահարում էին, ոչ թե ինքնասպանության սցենաներ սարքում:

Sambitbaba
22.03.2014, 17:26

Օքեյ, Բյուր ջան: Ինչպես կուզես, թող հենց էդպես էլ լինի: