Մելիք
17.10.2007, 23:14
Խնդրում եմ, մի շտապեք քրֆել ոչ ինձ էս թեմայի համար, ոչ էլ առավել ևս Եսենինին՝ սպանության: Էս պնդումը հենված ա զուտ ինտուիտիվ եզրակացությունների վրա, իսկ վերլուծական, հոգեվերլուծական, ու ուղղակի տրամաբանական հիմնավորում, եթե թեման հետաքրքրի, գրականագետներն ու փիլիսոփաները կտան:
Ավելացվել է 8 րոպե անց
Ես չեմ խոսելու Մայակովսկու մահվան հանգամանքների ու դրա անմիջական պատճառների մասին, դա այլ թեմա է: Սա ուղղակի մի լրացուցիչ կամ գուցե որոշիչ շարժառիթի մասին է, որ, ըստ իս, երկար ժամանակ թաքնված էր Մայակովսկու ենթագիտակցության մեջ ու սպասում էր իր ժամին:
Ավելացվել է 15 րոպե անց
Անցնեմ բուն նյութին.
-Ես հաճույքով էի հետևում Եսենինի վերափոխմանը իմաժինիզմից մերոնքականի: Եսենինը հետաքրքրվածությամբ խոսում էր ուրիշների բանաստեղծությունների մասին: Մի նոր գիծ էր հայտնվել ինքնասիրահարված Եսենինի մոտ. նա մի տեսակ նախանձով էր վերաբերվում հեղափոխությանն ու դասակարգին օրգանապես ձուլված ու իրենց առջև օպտիմիստական ուղի տեսնող բոլոր պոետներին: Սա է, ըստ իս, Եսենինի պոետական նյարդայնության արմատը...ասում էր Մայակովսկին:
Ու, հնարավոր ա` չեր սխալվում: Բայց նույն մի տեսակ նախանձով ինքը Եսենինին էր վերաբերվում: Երկու տարբեր բացարձակ հանճարներ հայտնվել էին միևնույն ժամանակ միևնույն տեղում, ու երկուսի համար աշխարհը նեղ էր:
Ինչպես Եսենիննն իրեն, ինքն էլ Եսենինին էր խանդում: Ինքը՝ ինքնահավան ու
եսակենտրոն, որ միշտ վստահ էր, որ գրականության իրական արժեքակիրն ինքն ու մյուս ЛЕФ-ականներն են, որ "հին" հենքի վրա ստեղծված գրականությունը համարում էր հնացած, որ գրականության գլխավոր արժեքը համարում էր ճիշտ սոցիալական շեշտադրությունը, մեկ ա, չէր կարողանում չնդունել ապասոցիալական ու բոհեմական (Էս երևույթը Մայակովսկու մոտ ծայրահեղ բացասական երանգ ունի) Եսենինի հանճարեղությունը:
-...եսենինյան տողերն ու բանաստեղծությունները որոնք չէին կարող դուր չգալ... ,- էսպես էր արտահայտվում Մայակովսկին եսենինյան պոեզիաի մասին:
Եսենինի ինքնքսպանությունից հետո իսկական եսենինյան "բում" սկսվեց: Ամենուր բոլորը նրա մասին էին խոսում, բոլոր թերթերում ու ամսագրերում նրա անունն էր, շատերը կուռքացնում էին նրան, մյուսները, հարմար պահն օգտագործելով, հետմահու ցեխ էին շպրտում նրա վրա խորհրդային մարդուն անվաել արարքի համար.
-Но такого злого хулиганства
Мы не ждали даже от тебя...
(Кажется, Жаров)
Իսկ Եսենինի հրաժեշտի տողերը,
В этой жизни умирать не ново,
Но и жить, конечно, не новей.
էսօրվա խոսքով ասած, իսկական սուպերհիթ էին դարձել:
Ինքնասպանության շեմին կանգնած շատ մարդկանց համար ես տողերը որոշիչ դարձան...
Իր մահվամբ Եսենինը մի պահ ստվերել էր Մայակովսկուն: Ու հենց էստեղ էր, որ նրա ենթագիտակցության մեջ նստեց ինքնասպանության էֆեկտի ծրագիրը ու թաքուն սկսեց հասունանալ:
Մայակովսկին իհարկե տվեց իր հակահարվածը. Շուտով նա գրեց իր լավագույն բանաստեղծություններից մեկը (սա իր իսկ բնութագրումն է), որը կոչվում էր "Սերգեյ Եսենինին": Սա պատասխան էր եսենինյան հրաժեշտի խոսքերին ու կոչված էր չեզոքացնելու էս տողերի առաջացրած ինքնասպանության համաճարակի վտանգը:
-В этой жизни помирать не трудно,
Сделать жизнь значительно трудней,-
այպես էր վերջանում Մայակովսկու բանաստեղծությունը, այսպես էր նա հիմնավորում Եսենինի սխալը ու ինքն էլ չգիտեր, որ իր մեջ էլ արդեն մեխանիզմը գործի էր գցված: