PDA

Դիտել ողջ տարբերակը : Մհեր Մկրտչյանի, Ազատ Շերենցի հետաքրքիր արձանները օպերայի հարևանությամբ



Adam
17.10.2007, 15:04
Ժողովուրդ էսօր անցնում էի օպերայի հարևանությամբ գտնվող «Կազիրյոկ» սրճարանի մոտով և տեսա, որ մի 10 մետր այն կողմ լիքը մարդ է հավաքված: Մոտեցա և տեսա, որ պատրաստված էին հետաքրքիր արձաններ, Մհեր Մկրտչյան, Ազատ Շերենց և մեկել էտ դերասանի անունը չեմ հիշում (հիմիկվա երգիչ Արամոյի հայրը): Երեքով կանգնած են ու աշխատանքը շատ գեղեցիկա կատարված: Խորհուրդ կտամ գնաք նայեք: Էնքան լավ էին արել, որ մոտ 20 րոպե շշմած կանգնած նայում էի: Ապրի սարքողը: Գնացեք նայեք... շատ լավնա:
Մեր քաղաքում ինչքան շատ տենց հետաքրքիր բաներ անեն, էնքան ավելի կսիրունանա քաղաքը ու տուրիստները գոնե նայելու բան կունենան, ոչթե ինչ-որ Giani ակումբներ և դրա նման զիբիլություններ:

Ներսես_AM
17.10.2007, 16:08
Դա ինչքան գիտեմ «Տղամարդիկ» ֆիլմի դերասաններին է նվիրված: Շատ շատ եմ սիրում այդ ֆիլմը: Իսկական ընկերության ..... :love

Ուրվական
20.10.2007, 16:04
Մենք էլ 4 ընկեր ենք, ու նման էդ պատմությանը: Շատ գեղեցիկ արձաններ են, շատ եմ սիրում: Էն մի ընկերս էլ գա, գնանք իրար հետ նկարվենք էդ արձանների հետ:

Մանոն
02.11.2009, 21:43
Քանի որ խոսք գնաց իմ սիրելի դերասանի՝ Մհեր Մկրտչյանի արձանի մասին, ես էլ տեղադրեմ իմ պատրաստած ռեպորտաժը:
Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Արցախ պուրակը մարդաշատ էր. կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Մհեր Մկրտչյանի հուշատախտակի տեղադրմանը և փողոցի անվանակոչմանը:
Պուրակում տեղադրված էին դերասանի հայտնի և անհայտ նկարները`վերցված տարբեր դերակատարումներից: Հնչում էր մանսուրյանական հոգեպարար երաժշտությունը: Հայ բեմի նվիրյալի շունչը թևածում էր աշնանային պուրակում:
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնց շարքում էր Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայր Ալբերտ Մկրտչյանը: Ինչպես նշեց Ալբերտ Մկրտչյանը, Մհերը շատ էր սիրում Կիրովականի թատրոնը և դերասանների հետ շատ էր գնում հյուրախաղերի: «Նա մի անգամ ասել է, որ վերցնում է ժողովրդից, իր մեջ խառնում, հետո նորից վերադարձնում է ժողովրդին» շարունակեց դերասանի եղբայրը։
Անվանի դերասանի արձանը կտեղադրվի մյուս տարի` հուլիսի 4-ին` Մհեր Մկրտչյանի 80-ամյակի առթիվ:
Հուսամ, որ մյուս տարի այս օրերին Վանաձորում նույնպես կհիանանք Մկրտչյանի նոր արձանով: