PDA

Դիտել ողջ տարբերակը : Միսս Հայաստան 2007

Մականուն
17.10.2007, 10:33
Երեկ հայտնի դարձավ "Միսս Հայաստան 2007"-ի անունը: 18 տարեկան Մարգարիտա Սարուխանյանը Երեւանից, արժանացավ "Միսս Հայաստան-2007" կոչմանը:
Ձեր կարծիքը…

PoeT
17.10.2007, 14:55
Սովորաբար, ինձ ոչ Միսս Հայաստաններն են դուր գալիս, ոչ էլ միսս աշխարհները։

Թեմայի վերաբերյալ, նկարները փոքր են, բան չի երևում

Արշակ
17.10.2007, 15:18
Ընդհանրապես տհաճ են նմանատիպ մրցույթները։

Philosopher
17.10.2007, 17:15
Հուսանք, որ "Միսս Հայաստան" կոչումը գոնե 18-ամյա Մարգարիտա Սարուխանյանի համար դեռևս կոմլիմենտ է:

Ծով
17.10.2007, 18:31
Սիրուն չէր:(

Lapterik
17.10.2007, 19:28
Ես իրանից սիրուն եմ :P, բայց քանի որ էտքան բոյ չունեմ ու չեմ մասնակցել, Միսս Հայաստան դառելա ինքը:

Taurus
17.10.2007, 19:55
Շնորհավորում եմ Մարգարիտային, հավատացեք , որ դա այդքան քլ հեշտ բան չի:
Ես չգիտեմ, թե նա հաղթանակին ինչ ձրևով է հասել, բայց հաստատ գիտեմ, որ դա շատ բարդ ու տանջալից ուղի է եղել:
Շատ էլ սիրուն ա, որ բան չեք ջոկում, անկապ խոսացեք, զզվում եք մի նայեք!

Ծով
17.10.2007, 21:07

Էդ ջան, դե որ դու ասում ես, ուրեմն մի սիրուն բան կա էլի էդ աղջկա մեջ:D
Բայց ասեմ քեզ աղջիկները գեղեցկությունը գնահատելիս ավելի խիստ են լինում:
Եթե գեղեցկության մրցույթ ու բեմի վրա փայլող տիկնիկներ, ուրեմն մենք գծած, ոսկեջրած գեղեցկությանը միայն կարող ենք տալ բարձր գնահատական...:)
Բայց դե համեմատության սկզբունք էլ գոյություն ունի, իսկ քանի որ միայն էդ աղջկան եմ տեսել, մեկ էլ էն երկրորդ տեղը գրավածին, չգիտեմ ինքն իրոք ամենասիրունն էր մեջներից, թե չէ...:D

ivy
17.10.2007, 21:19
Ինձ կողքի աղջիկն ավելի է դուր գալիս, ինչ-որ արիստոկրատ բան կա մեջը ու ավելի մոտ է դասական գեղեցկությանը: Իսկ միսս Հայաստանն ուղղակի համով չամիչիկ է: :)

Ֆելո
17.10.2007, 21:27
http://www.a1plus.am/file/vid/4873.wmv

վիդեոն նայեք բան հասկանաք. նկարները շատ փոքր են

Vive L'Armenie
17.10.2007, 21:27
Ոչինչ, լավիկնա :), բայց կարծում եմ ավելի լավերը կլինեին այդտեղ ...

Արսեն
18.10.2007, 00:45
Ոչինչ, լավիկնա :), բայց կարծում եմ ավելի լավերը կլինեին այդտեղ ...

Հաստատ ավելի լավիկներն էլ կային/իմ ճաշակով, իհարկե/, ես նրանց բոլորին տեսել եմ իրական կյանքում, առանց թիթիզ բաների... Նույն պանսիոնատում էի գտնվում նրանց հետ, երբ ճաշարանում նստած էինք, իսկ նրանք դիմացի սեղանին, եկան ասեցին՝ « Պետք է տեղափոխվեք ուրիշ սեղանի մոտ, քանի որ "միսս հայաստաններին չի կարելի մոտենալ, /երևի չհիասթափվելու պատճառով:D:D:D"»: Բասեին չթողեցին մտնեմ, էլի նույն պատճառով:(, ես էլ վեշերս հավաքեցի ու գնացի կողի պանսիոնատ...:P

Ուլուանա
18.10.2007, 07:24
Վիդեոն էլ նայեցի (չնայած վիդեոյի որակն էլ էն չէր): Իմ կարծիքով, միսս Հայաստանն այնքան էլ սիրուն չի: Ըստ իս, բավական անշուք ու անհրապույր աղջիկ է... Համաձայն եմ, որ երկրորդ տեղը գրաված աղջիկն ավելի լավն է: ;)

Իսկ ընդհանրապես համաձայն եմ Արշակի հետ. ես էլ չեմ սիրում նմանատիպ միջոցառումներ, այսինքն՝ մրցույթներ, որտեղ գնահատվում ու փառաբանվում են մարդու վաստակը չհանդիսացող առավելություններ: :think

Sergey
18.10.2007, 08:20
Կարծում եմ կհետաքրքրի:)
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53410

Մականուն
18.10.2007, 08:44
Սա էլ գրվել է ավելի քան մեկ ամիս առաջ ու կարծում եմ օգտակար կլինի ամբողջական պատկեր կազմելու համար
http://www.zhamanak.com/article/7018/

Հ.Գ. Թեման բացելիս աշխատեցի նեյտրալ մնալ ու սեփական կարծիքս առայժմ չարտահայտել, բայց հիմա կարող եմ ասել, որ հենց նման արձագանք էլ ակնկալում էի…
Բնորոշող շատ արտահայտություններ կան, օրինակ՝ խայտառակություն…

Artgeo
18.10.2007, 09:04
http://www.zhamanak.com/article/7018/

- Դու Հ1-ի կողմից սեփականացված Լուսինե Թովմասյանին գեղեցկուհի համարու՞մ ես, կամ ինտելեկտուալ:
:D

Էս էլ http://a1plus.blogsome.com/2007/10/17/85/ ;)

Taurus
18.10.2007, 12:08
... մրցույթներ, որտեղ գնահատվում ու փառաբանվում են մարդու վաստակը չհանդիսացող առավելություններ...

Մարդիք տարիներով աշխատում են իրենց կազմվածքի վրա, եթե ոչ իրենց, ապա ում վաստակն ա ?

Արշակ
18.10.2007, 12:59
Ժող, թեմայի հետ կապված մի հարց։
Էդ տիպի մրցույթները ովքե՞ր են կազմակերպում ու ինչու՞ հենց իրենք։
Օրինակ, ես կարո՞ղ եմ վաղը մի ուրիշ «Միսս Հայաստան» կամ «Միս Տիեզերք» մրցույթ կազմակերպել ու նման տիտղոսներ բաժանել։:) Ու ինչքանո՞վ դա «պաշտոնական» կլինի։

Ուլուանա
18.10.2007, 19:53
Մարդիք տարիներով աշխատում են իրենց կազմվածքի վրա, եթե ոչ իրենց, ապա ում վաստակն ա ?
Այսի՞նքն: Էդ ի՞նչի վրա են էդքան տարիներով աշխատում: :o:D Էդո, նմանատիպ մրցույթների համար պահանջվող հատկանիշները հիմնականում այնպիսին են, որ բնածին են կամ, եթե բնածին էլ չեն, համենայնդեպս, կախված չեն մարդուց: Օրինակ, չեմ կարծում, թե նրանք տարիներով աշխատել են բարձրահասակ լինելու, ուղիղ ու երկար ոտքերի, համապատասխան չափսի կուրծք ձեռք բերելու և, ի վերջո, գեղեցիկ աչքեր, շուրթեր, քիթ ու ընդհանրապես համաչափ ու ներդաշնակ դիմագծեր ունենալու վրա... Տարիներով նրանք կարող էին աշխատել միայն իրենց մտավոր զարգացման ու շարժուձևի վրա, այն էլ, ինչպես հիմնականում տեսնում ենք, նման բաների վրա այդպիսի գեղեցկուհիները կամ «գեղեցուհիները» սովորաբար չեն աշխատում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես մտավոր զարգացածության աստիճանը, խոսելաձևը և այլն նմանատիպ մրցույթներում բոլորովին էլ կարևոր չեն, որքան էլ որ հակառակը պնդողներ լինեն:

Արսեն
18.10.2007, 19:59

Համաձայն եմ, բնածին հատկանիշներն են օգտագործում, միայն թե Taurus - ի խոսքերում մի ճշմարտություն կար, որ իրենց կազմվածքին են հետևում:ok

Grieg
18.10.2007, 20:02
..հերթական մսերի ցուցահանդեսը :)

Taurus
18.10.2007, 20:02
Լավ, որ այդպես եք մտածում, ինչ ասեմ, բայց միայն պրոֆեսիոնալ քայլվածք ունենալու համար պարապում են 2 տարի, բայց դա դեռ 12-13 տարեկանում

Ուլուանա
18.10.2007, 20:43
Սա էլ գրվել է ավելի քան մեկ ամիս առաջ ու կարծում եմ օգտակար կլինի ամբողջական պատկեր կազմելու համար
http://www.zhamanak.com/article/7018/

Հ.Գ. Թեման բացելիս աշխատեցի նեյտրալ մնալ ու սեփական կարծիքս առայժմ չարտահայտել, բայց հիմա կարող եմ ասել, որ հենց նման արձագանք էլ ակնկալում էի…
Բնորոշող շատ արտահայտություններ կան, օրինակ՝ խայտառակություն…
Իսկապես որ` խայտարակություն: :bad Ինչպիսի՜ անհիմն ինքնավստահություն, ինչպիսի՜ անկիրթ խոսելաձև ու արտահայտչաձև: Դե, արտաքինի մասին էլ չասեմ: Նկարն ինքնին ամեն ինչ ասում էր... Ու հետաքրքիրն այն է, որ այդ աղջկա դեմքին, հայացքին նայելով՝ կարելի էր մոտավորապես պատկերացնել, թե ինչպես կխոսի այդ աղջիկը: Համենայնդեպս, ես սկզբում նկարը նայեցի ու ինչ-որ պատկերացում կազմեցի, իսկ այնուհետև կարդացածս հարցազրույցը միայն հաստատեց ենթադրությունս... Ի՞նչ ասեմ, իրոք տխուր է... :(:think

Apsara
22.10.2007, 13:28
Երեկ դիտեցի մրցույթը հեռուստացույցով, գուցե լավ էին մոնտաժ արել, կամ օպերատորն էր լավը, չգիտեմ, բայց մրցույթը Հայաստանի մակարդակով նորմալ էր, աղջիկներն էլ բարետես էին թե տարազներով թե երեկոյան զգեստերով, այ միայն լողազգեստերի ժամանակ զգացվում էր, որ ոչ բոլորն են սպորտով զբաղվում, հերիք չի ցելյուլիտ էլ ունեն:D, շատ աղջիկներ էլ "պառավ" էին, ահավոր զգացվում էր… Մարգարիտան վատիկը չի, մինչ միջազգային մրցույթը որ սպորտզալ տանեն ավելի կձգվի ու խնամված կդառնա մարմինը:

Կաթիլ
22.10.2007, 16:21
Ես մրցույթը չէի նայել, անկեղծ ասած փոշմանեցի, որ նայեցի "Միսս Հայաստան"-ի նկարը ու ավելի շատ փոշմանեցի, երբ հարցազրույցը կարդացի :8 :} :fool Է բա հետո՞...