PDA

Դիտել ողջ տարբերակը : Սոցիոլոոգիական հարցումներ «նա զակազ»



Artgeo
17.10.2007, 00:51
Ընդհանրապես «Հայլուր» հազվադեպ եմ նայում, բայց դե... նայելուց միանգամից նենց բաներ եմ տեսնում, որ... :D Կամ իմ բախտն է բերում, կամ «Հայլուրը» իր տարերքում միշտ է;

Այսօր առաջին լուրը Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումն էր: Այստեղ պետք է կանգ առնել մի պահ և խոսել հարցումն անցակցրած կազմկերպության մասին: Կազմակերպությունը պետական ֆինանսավորում ունի, այսինքն դժվար չէ կռահել, որ այն աշխատում է նույն Հ1-ի պրինցիպներով: Ասոցիացիայի վեբ կայքի հասցեն շատ բան է ասում (www.asa.am), ինչը չեմ կարող ասել բովանդակության վերաբերյալ, քանի որ կայքը չի աշխատում: Սփյուռ (http://www.spyur.am/arm/3327.htm)

Ինչևիցե :) Խնդիրը նրանում է, որ բուն հարցումը որևէ ձևով չէր տարբերվում անցյալ հարցումներից և նամանավանդ մատուցման ձևից: Նույն Տաթևիկ Բաղդասարյանը, նույն Հ1-ի եթերում, նույն զարմացած ու հիացած դեմքով հպարտանում էր, որ «Սերժ Սարգսյանը մոտ 3 անգամ ( :o WoW ու նման դեմք) գերազանցել է մերձակա հավակնորդին»: Դե, հարցը կռահել դժվար չէ: «Ո՞ւմ կընտրեիք, եթե նախագահական ընտրությունները լինեին այս կիրակի»:

Մի հարց է, թե հարցում ընդհանրապես անց է կացվել թե չէ: Քանի որ կարելի է հեշտ ու հանգիստ ՀՀԿ-ականների համարներով զանգել ու մի 1000 հոգի հավաքել: Ի դեպ հենց 1000 հոգի էլ հարցվել է, Հ1-ի փոխանցմամբ, սակայն լրիվ այլ հարց է, թե որքանո՞վ է այս հարցումը արտացոլում իրականությունը:

Ընդհանրապես, ինչի՞ն են ծառայում նման հարցումները: Սա հոգեբանորեն ինքնահաստատման խնդի՞ր է, թե՞ զուտ քաղաքական քարոզչական մեթոդ: Սա շատ կարևոր ու տարօրինակ երևույթ է, այլապես օրվա գլխավոր թողարկումը չէր սկսվի «ինչ որ» սոցհարցումով, ամենակարևոր լուր դարձնելով այն:

Աթեիստ
17.10.2007, 09:13
Սենց "հարցումները" ժողովրդի մի մասին համոզում են, որ "մեկ ա ինքն ա անցնելու, էլ ի՞նչ իմաստ ունի գնալ-ընտրելը":

Արշակ
17.10.2007, 09:40
Ես էլ եմ նկատել, որ էդ կազմակերպությունը քարոզչական պատվերներ է կատարում։
Մի մարդ կա, անունը չեմ հիշում, բայց կարծեմ հենց էս կազմակերպության գլխավոր սոցիոլոգն էր։ Հաճախ է ելույթ ունենում տաբեր ալիքներով։ Մի քանի օր առաջ Շանթով համոզում էր, թե վերջերս եղած թանկացումները լրիվ բնական, նորմալ երևույթ են ու շատ օգտակար են։ :8:o
Ընտրություններից հետո էլ «հստակ հաշվարկներով» «ապացուցում» էր, որ ընտրություներում ոչ մի լուրջ խախտում չկար, արդյունքները լրիվ բնական էին՝ մեկը մեկին բռնում էին իր նախնական սոցիոլոգիական վերլուծություններին :ok :))
Ու պատկերացրեք, որ նման քարոզչությունը լավ էլ իրեն արդարացնում է։ Նման «հստակ մասնագիտական հաշվարկները» միջին քաղաքացուն շատ համոզիչ են թվում։ Նույնիսկ ընդիմադիր քաղաքական գործիչները, որ բողոքում էին կեղծված ընտրություներից, նրա ելույթից հետո (որը մի քանի օր ցույց էին տալիս բոլոր ալիքներով) արդեն մի տեսակ ընկճված ու անվստահ էին խոսում կեղծված ընտրությունների մասին։

Աթեիստ
17.10.2007, 09:55
Ժամանակին շատ լավ անեկդոտ կար:

- Откуда мы узнаем о новостях в мире?
- Из опровержений ТАСС.

Հիմա Հ1-ն ա նույն բանն անում:

Հետաքրքիր ա, բացի տատիկիցս դրանց հավատացող շատ կա՞:
(Տատիկիս դեպքը ներելի ա, ինքը ԱԼՄ էլ ա սիրում):

Grieg
17.10.2007, 10:43
Մի քանի հարցումների արդյունքներ...

aravot.am

Ինչպես միշտ, բոլոր ոգեւորվածներին կամ դժգոհներին խնդրում ենք դիմել APR group՝ 091-300-748 հեռախոսահամարով:

Եվ այսպես, եթե նախագահական ընտրություններ անցկացվեին «այս կիրակի օրը» (հոկտեմբերի 7-ին), քաղաքական գործիչներից ո՞ւմ օգտին կքվեարկեին Երեւանի ընտրողները: Արդյունքները հետեւյալն են. Սերժ Սարգսյան՝ 16,6%, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 9,8%, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 5,9%, Վազգեն Մանուկյան՝ 2,3%, Արթուր Բաղդասարյան՝ 2%, Վահան Հովհաննիսյան՝ 1,5%, Արտաշես Գեղամյան՝ 1,2%, Վարդան Օսկանյան եւ Տիգրան Կարապետյան՝ 1,1%: Մնացած գործիչները հավաքել են 1%-ից պակաս: Բոլորին դեմ է (չնայած նման վանդակ քվեաթերթիկում չի լինի) 16%-ը, չի պատրաստվում մասնակցել 5,3%-ը, իրենց ընտրությունը գաղտնի է պահում 3,6%-ը, չի կողմնորոշվել 31,4%-ը:


Տարեգիր
http://taregir.am/2007/hoktember/13/sms1.jpg

Ա1+

http://www.168.am/ru/articles/4078-pr

persons.am

Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 541 50.0%
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ 206 19.0%
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ 135 12.5%
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 106 9.8%
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 95 8.8%

Ֆուտբոլասեր
17.10.2007, 10:59
Դե հիմարությաունա թեկուզ էնքանով, որ Ծառուկյանի անունն էլ կա ցուցակում:
Նույն հաջողությամբ կարելի էր Քրքորյանի անունն էլ մտցնել իրան էլ մի 15տոկոս նկարել, իհարկե ընդիմադիրների հաշվին:
Հետաքրքիրա նաև, որ ընդդիմադիրներից ամենաշատ ձայն "ստացելա" Գեղամյանը:
Երևի էլի լեզույա գտել իշխանության հետ ու ևս մի քանի տարի ընդդիմություն կաշխատի:

Արշակ
17.10.2007, 11:08
Մի քանի հարցումների արդյունքներ...
aravot.am
Տարեգիր
Ա1+
persons.am
Փաստորեն նույն հարցի վերաբերյալ 4 տարբեր լրատվամիջոցների հարցումներում ոչ մի ընդհանուր արդյունք չկար։ Ամեն մեկն իր քարոզն է անում։ Կայֆա :hands

Smergh
17.10.2007, 11:47
Ես էլ եմ նկատել, որ էդ կազմակերպությունը քարոզչական պատվերներ է կատարում։
Մի մարդ կա, անունը չեմ հիշում, բայց կարծեմ հենց էս կազմակերպության գլխավոր սոցիոլոգն էր։ Հաճախ է ելույթ ունենում տաբեր ալիքներով։ Մի քանի օր առաջ Շանթով համոզում էր, թե վերջերս եղած թանկացումները լրիվ բնական, նորմալ երևույթ են ու շատ օգտակար են։ :8:o

Ըստ ինձ խոսքը գնում է Ահարոն Ադիբեկյանի/ դժվարությամբ, ինձ զսպելով` ազգանվանը չավելացրի "Չ" և "դ"-ն չփոխարինեցի "թ"-ով/ մասին: Եթե ես սխալվում եմ ինձ կարող եք ուղղել: Իմ կարծիքով ընտրակեղծիքների ամենակարևոր բաղադրամասը հենց այդ անձնավորության տափակաբանություններն են, որոնք շռայլորեն եթեր են սփռվում պատվիրատուի/իշխանությունների/ հովանավորությամբ:
Իսկ գիտե՞ք, թե ինչու են նրա "կանխատեսումները" միշտ մեկը մեկին համընկնում, որովհետև նրան տրամադրվում են այն տոկոսներն ու տոկոսային հարաբերությունները, որոնցով պիտի առաջնորդվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու "ընտրությունների" մյուս կազմակերպիչները, հենց այդ թվերն ու տոկոսներն էլ աննշան փոփոխություններով նա հրապարակում է` որպես սոցիալական հարցման արդյունքներ:
Այսինքն եթե առաջին"սոցիալական հարցումների" արդյունքում Սարգսյանը երեք անգամ "գերազանցում է" մոտակա հակառակորդին, ապա պետք է եզրակացնել, որ իշխանությունները նախատեսել են նախագահական ընտրություններն ավարտել առաջին փուլում:

քաղաքացի
17.10.2007, 11:55
Իսկ ինձ թվում է, որ այդ Հ1-ի կամ «ՀՍԱ»-ի կողմից անցկացրած հարցումը արել պոտենցյալ միջազգային դիտորդների համար, այսինքն կեղծիք չի համարվի կեղծիքը, որովհետև հանրային հեռուստատեսությունը հեռարձակել է ՀՍԱ-ի հարցումը, որտեղ կեղծիքով ընտրված նոր նախագահը ուներ առավել ձայների քանակ:
Մի խոսքով տխուր է: Հետաքրքիր է, բացի հայերից ուրիշ ազգեր կա՞ն որ գլխի են ընկնում անեզր կեղծիքների հնարավորությունները: Թե՞ մի կտոր խորովածով և քոչարիով մոռանում են օրինականությունը, կամ էլ եթե դա էլ չի օգնում, ապա կեղծողները օգտագործում են ռուսական մեթոդները՝ օղի:

Sergey
17.10.2007, 12:09
Մի մարդ կա, անունը չեմ հիշում, բայց կարծեմ հենց էս կազմակերպության գլխավոր սոցիոլոգն էր։ Հաճախ է ելույթ ունենում տաբեր ալիքներով։ Մի քանի օր առաջ Շանթով համոզում էր, թե վերջերս եղած թանկացումները լրիվ բնական, նորմալ երևույթ են ու շատ օգտակար են։

«Սոցիոմետրի» Ահարոն Ադիբեկյանին ի նկատի ունես, հա, իրոք ինքն աշխարհի ամենալղոզված սոցիոլոգն է :[

dvgray
17.10.2007, 12:54
Սոցիալական հարցումներ…
Իսկ ի՞նչ է, Հայաստանում կան սոցիալական խմբե՞ր :D: Միթե՞ ճորտերի որոշակի խմբաքանակը /գլխաքանակը/ կարելի է համարել սոցիալական խումբ: Իմիջիայլոց, այդ ճորտերի խմբին են պատկանում ինչպես ոչ իշխանավոր "ռամիկները", այնպես էլ աթոռավոր քյոխվեքը:

Հետո: Էտ սոցիալական հարցում-ը, դատարան-ը, թերթեր-ը, ժուռնալիստիկան… Սրանք ստեղծվել են նրա համար, որ գործեն ըստ նպատակի, այլ ոչ թե սովետա-բրեժնևյան իմիտացիաի համար: Աբսուրդ է: Աբսուրդ է այնքանով, որ մարդ ինքն իրեն ամեն օր խաբում է: Է եթե ուզում ես, խաբի քեզ ինչքան սիրտտ ուզում է :P:
Խաբում է, որ դատում է, խաբում է, որ լուրեր է մատուցում, խաբում է, որ մարդկանց հարցում է կազմակերպում ու գիտության վերջին ճիչով դրանք վերամշակում ու արդյունքները ներկայացնում է: :D Կարևոր է հասկանալ, որ նա խաբում է ինքն իրեն: Ինչպես Քաջ Նազարը: Էսօրվա մեր աթոռավորները / հա, հա ՝ նրանք իշխանավոր չեն: Նրանք ԱԹՈՌԱՎՈՐ են /:

Սա հլա դեռ ոչինչ: Ինչ ռանգի մարդ էլ ասես կպատահի:
Ամենաաբսուրդը էն է, որ բավականին խելոք մարդիկ հավաքվում, ու սկսում են քննարկել էդպեսի "դատ"-ը, "լուր"-ը, "սոցիալական հարցում"-ը…

Ժողովուրդը ճիշտ է ասել, որ մի "հիմար քարը գլորեց փոսը, տասը խելոք հավաքվեցին ու չկարողացան դա հանել": Հարց է ծագում, եթե էտ 10 խելոքը իրականում խելոք էին, ի՞նչ գործ ունեին էտ հիմարի, ու իրա գլդորած քարի հետ :think:
Այստեղից հետևություն, որ ՝ իրանք էլ, իրանց լուրն էլ, դատն էլ, հարցումն էլ ;):

Մի խոսքով, դիալեկտիկական ճանապարհով հասած, 21 դարի պետություններին հատուկ շատ գործիքներ Հայաստանի դեպքում նույնն են, ինչ ասենք Ռոբիզոն Կրուզոյի համար, կղզում եղած ժամանակ, իր սնդուկի մեջի սպիտակ վերնաշապիկը ու սև կոստյումը: Նա միայն Ժամանակ առ ժամանակ դրանք հագնում էր , ու հիշում, որ ինքն էլ մարդ է :D: Էսքանը, ու ոչինչ ավել :):

Ինչ վերաբերվում է բուն հարցին

Սա հոգեբանորեն ինքնահաստատման խնդի՞ր է, թե՞ զուտ քաղաքական քարոզչական մեթոդ:
Սա շատ նման է նրան, որ մի հաստափոր, տխմար, տգետ, բայց իրենց ազգ ու տակի մեջի ամենահարուստ մարդուն էտ ազգի անդամները ոնց են ամեն քայլափոխի ապացուցում, որ ինքը անեալավն է, ամենախելոքն է, ամեն ամենա-ն է:

Ում վրա է ազդու՞մ: Իհարկե, տհաս, անգրագետ, հիմար մարդկանց վրա շատ լավ էլ ազդում է: Նրանք սկսում են էդպես էլ մտածել: Որ "ՆԱ"-ն անենա-անենա-ն է: Սակայն սրա վրա ժամանակ ծախսել անիմաստ է: Նայիր ամբողջ ռուս կլաասիկ գրականությունը և նրանց վերաբերմունքը "Ճորտին", որը անգամ բերեց նրան, որ ռուս մեծագույն մտածողները ու հումանիստները ԶԶՎՈՒՄ էին իրենց ռամիկից / ՝ ազգից/:
Կյանքը ցույց տվեց, որ նրանց վրա չարժե ժամանակ ծախսել: Մեկ է, նրանք շարժվում են անասնական ինստինկտներով /դա ժամանակակից գիտությունը անվանում է ենթագիտակցություն ու ռեֆլեկսներ :8/: Իսկ էտ ինստինկտը ու ռեֆլեկսը շատ լավ է զարգացած /որի հաշվին մեր ազգը "գոյատևել է":)/ ու շատ լավ է զգում որ կողմն է ուժը: Խնդիրը ուժ ցույց տալն է, ու եթե պետք է, նաև գործնականում ցուցադրելը:
Մնացածը /հարցում-մարցում:D, դատ-դատաստան, լուրեր-մուրեր/ Հայաստանի դեպքում թուղթ մրոտել է, ու ուրիշ ոչինչ :
:)

Հ.Գ. Միջազգային "հանրության" կարծիքին էլ էտքան տեղ տալ պետք չի: Էտ միջազգային հանրության կարծիքը արժեվորվում է միայն էն դեպքում, եթե առաջին հերթին մենք արժեվորենք ՄԵՐ կարծիքը: Ու էտ դեպքում էտ միջազգային հանրության կարծիքը կլինի իսկապես օգտակար: Բայց միայն՝ որպես կարծիք ԿՈՂՔԻՑ, այլ ոչ թե որպես հիմնական կարծիք: Եթե մենք մեզ չհարգենք, մնացածների հարգանքը, ինչ տեսքով էլ դա արտահայտեն, իրականում գրոշի արժեք չունի:

Philosopher
17.10.2007, 17:12
Սոցիոլոգիական հարցումները մի քանի նպատակ ունեն. խաբել իրեն` անհատ պատվիրատուին, խաբել միջազգային պատվիրատուին (որը հենց պատվիրատուի վերածվեց 2007թ. ընտրությունների նկատմամբ գերհորդային մեգագնահատականներով), և խաբել մասսայական պատվիրատուին, որը ոչ պակաս մեգագնահատական կարող է տալ իրեն խաբողին` ակնածանքով նայելով նրան ու նրա ձեռքից վերցնելով իր գինը` մի քանի հազար դրամը: Բոլորը գոհ են, իսկ մնացածը` լռություն է` մեռնողի գոհությամբ:

Artgeo
18.10.2007, 09:07
ՀԱՅՑ ՀՌԱՀ-Ի ԵՎ Հ1-Ի ԴԵՄ

[22:06] 17 Հոկտեմբերի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=53411 ]

՚Գերագույն խորհուրդՙ պատգամավորական ակումբը դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` վիճարկելով ՀՌԱՀ եւ Հանրային հեռուստառադիոընկերության օրենքին հակասող գործողությունը:

Ըստ հայցի` երեկ, մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում, նաեւ ՚Հ1ՙ-ը, եթեր հեռարձակեցին գալիք ընտրությունների վերաբերյալ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի սոցիոլոգիական հարցման արդյունքներ, չնշելով, մասնավորապես` պատվիրատուին եւ հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը:

ՀՀ օրենսդրությունում, ԶԼՄ-ներով սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակումը կարգավորվում է միայն Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, այն են`

՚ Թեկնածուների /կուսակցությունների/ վարկանիշների վերաբերյալ սոցհարցման արդյունքների հրապարակումն իրականացնող ԶԼՄ-ները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցման ժամկետները, հարցվողների թիվը եւ ընտրանքի ձեւը, հավաքման ձեւը եւ վայրը, հարցի ճշգրիտ ձեւակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, ինչպես նաեւ պատվիրատուին եւ այդ հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրըՙ,-ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

Հայցվորի գնահատմամբ` նախորդ ընտրություններում այս նորմը, խախտել եւ չեն կիրառել բոլոր հեռուստաընկերությունները եւ, առաջին հերթին` ՚Հ1ՙ-ը, էական ազդեցություն թողնելով քվեարկության արդյունքների վրա` առ այսօր չկրելով որեւէ պատասխանատվություն եւ, հավանաբար, այդ կապակցությամբ շարունակում են ոտնահարել ՀՀ քաղաքացիներիս տեղեկատվության ստանալու ազատությունը:

Che_Guevara
18.10.2007, 10:02
Սենց "հարցումները" ժողովրդի մի մասին համոզում են, որ "մեկ ա ինքն ա անցնելու, էլ ի՞նչ իմաստ ունի գնալ-ընտրելը":

Միանշանակ կողմ եմ: Սա Սերժի թիմի կողմից կազմակերպված պրյոմներից մեկն ա, որը հասարակության վրա ենթագիտակցական ազդեցություն ա ունենում ու հենց մարդիկ սկսում են մտածել, որ քանի որ Սերժն ա անցնելու, ապա իմաստ չունի պայքարել:

Իսկ կոնկրետ Ադիբեկյանի անցկացրած հարցումներին ես շատ լավ ծանոթ եմ: 2 ամսով իր մոտ եմ աշխատել, ու խորհրդարանական ընտրություններից առաջ անցկացված հարցման անցկացնողներից մեկն էլ ես եի: Նախ ասեմ, որ մեզ արդեն նախօրոք ցուցումնր էին տրված թե վոր խմբի մարդկանց պետք է հարցնենք, ու ինչպես պետք է հարցերըը ձևակերպեինք:

Ավելացնեմ նաև, որ այդ հարցումը կազմակերպելու համար պատվիրատուն (արդեն կարելի է գուշակել թե ով) ահռելի գումարներ եր տվել: Այդ հարցմանը մասնակցում էին 18 աշխատող, որոնց ամեն հարցաթերթիկի համար վճարում էին 650 դրամ: Հուսով եմ պատկերացնում եք թե ինչ գումարների մասին է խոսքը:

Marduk
18.10.2007, 16:19
Հա էլի Սուդիբեկյանի հերթական թվանկարչությունը