PDA

Դիտել ողջ տարբերակը : John. Ակումբի հավատարիմ հնաբնակը



Ուլուանա
16.10.2007, 00:26
John. Ակումբի հավատարիմ հնաբնակը




«Ակումբն իմ կյանքի անբաժանելի մասն է... »



Ուլուանա
Ակումբում դու քեզ լիարժեք կերպով բացահայտու՞մ ես։

John
Ավելի շատ, քան իրական կյանքում, բայց ոչ լիովին։ Այսինքն՝ ինքնաբացահայտումն իրական կյանքում ու Ակումբում (վիրտուալ) լրացնում են իրար, բայց էլի ամբողջական չեն. Մի տեսակ երրորդ ձևի պակասություն եմ զգում, դա էլ երևի սերն է։

Ուլուանա
Եթե համեմատես նախաակումբային Հովսեփին ու հետակումբային Հովսեփին, ի՞նչ տարբերություններ կգտնես։

John
Նախաակումբային Հովսեփը ահավոր կոմպլեքսավորված էր... Դա ամենամեծ տարբերությունն է։ Նա վախենում էր շփվել մարդկանց, հատկապես աղջիկների հետ, ամաչկոտ էր... Հաճախ էր կարմրում... Էդ Հովսեփից հիմա միայն հիշողությունն է մնացել։ Ահավոր շատ եմ փոխվել վերջին 15 ամիսների ընթացքում։

Ուլուանա
Ի՞նչ է տվել և/կամ տալիս քեզ Ակումբը։

John
Ակումբը... ինձ փրկել է լոքշից։ Ակումբում եթե նույնիսկ լոքշ է լինում, էդ ուրիշ կարգի լոքշ է, որ հաստատ ավելի գերադասելի է, քան հայ տղեքին բնորոշ լոքշը։ Ակումբն ինձ տվել է իմ լավագույն ընկերների 90%-ին... Ակումբն ինձ տվել ու տալիս է լիքը դրական ու բացասական լիցքեր։ Ակումբն իմ կյանքի անբաժանելի մասն է... Ակումբի շնորհիվ ես կենսուրախ մի պատանի եմ, ոչ թե թթված մի ծերուկ։

Ուլուանա
Իսկ ինչպիսի՞ն է Հովսեփը ընտանիքում և Ակումբում։ Տարբերություն կա՞։

John
Հա, ցավոք, կա տարբերություն։ Ակումբում ես ավելի անմիջական եմ, իսկ ընտանիքում ավելի փակ եմ։ Երևի այն պատճառով, որ ես ավելի շատ Ակումբում եմ, քան ընտանիքում՝ ավելի շատ ակումբցիներին եմ տեսնում, քան ծնողներիս... Դա նաև գալիս է նրանից, որ Ակումբում պարտավորություններ չունեմ (մոդերատորությունը չհաշված), ու ինձ ոչ ոք Ակումբում չի ասում՝ դաս արա, քիչ մտի Ակումբ (դե, էլի ասում են, բայց էդ էն չի, ինչ որ մամայիս ասածը)։

Ուլուանա
Փաստորեն, դու Ակումբի ամենակրտսեր հնաբնակն ես։ Հիշում եմ, երբ նոր էիր Ակումբ մտել, դեռ 15–դ էլ չէր լրացել, իսկ Ակումբի՝ այն ժամանակ դեռևս փոքրաթիվ անդամների շարքում քո տարիքի մարդիկ դեռ չկային, դու միակն էիր։ Ինչպե՞ս էիր քեզ զգում քեզանից տարիքով մեծերի միջավայրում։ Մի քիչ պատմիր առաջին տպավորություններիդ ու զգացողություններիդ մասին։

John
Սկզբում հետաքրքրեց «Սպորտ» բաժինը, որտեղ, ի տարբերություն ուրիշ ֆորումների, ակտիվ թեմաներ կային։ :) Հետո հետաքրքրեց «Ինչպե՞ս հրապուրել կանանց» թեման։ Զգացի, որ ակումբցիներից շատ բան կարող եմ սովորել։ :) Հատկապես էն պատճառով, որ ակումբցիները չէին վախենում օգտագործել «արգելված» բառեր... Քիչ–քիչ կապվածություն առաջացավ։ Սկսեցի իմ կարծիքը հայտնել տարբեր հարցերի շուրջ։ :) Զգացի, որ որոշ մարդիկ հավանում են ինձ :D Հետո որոշեցի հանդիպման գալ։ Ամաչում էի... Մի օր վերջապես եկա։ Ու տենց, էլի։ Իսկ էն փաստը, որ տարիքով փոքր էի մյուսներից, ինձ ավելի շատ օգնել է, քան խանգարել, որովհետև իմ փոքր լինելը ոչ մի անգամ որպես թերություն չի ընդունվել ակումբցիների կողմից։

Ուլուանա
Երբևէ լրջորեն մտածե՞լ ես Ակումբից հեռանալու մասին:

John
Ոչ, իհարկե: Մի երկու անգամ պահի ազդեցությամբ որոշել եմ հեռանալ, բայց հետո զգացել եմ, որ դա հիմարություն է: Եթե նույնիսկ լիքը պատճառներ ունենայի հեռանալու, միայն այն, որ դրանից Չուկը թեկուզ մի քիչ վատ կզգա, ինձ հետ կպահեր հեռանալու մտքից:

Ուլուանա
Այսինքն՝ նույնիսկ եթե քեզ համար Ակումբում տհաճ լիներ, միևնույն է, հանուն Չուկի կշարունակեիր մնա՞լ:

John
Հա, կմնայի ու կաշխատեի այնպես անել, որ ինձ տհաճություն պատճառող հանգամանքները վերանային: Բայց որ չէի հեռանա, հաստատ է:

Ուլուանա
Իսկ ի՞նչն է պատճառ հանդիսացել այդպիսի մտքերի, թեկուզև անցողիկ:

John
Որոշակի ակումբցիների վատ վերաբերմունքն ուրիշների նկատմամբ: Բայց հասկացա, որ ոչ թե հեռանալ է պետք, այլ մնալ ու հնարավորությունների մաքսիմալ չափով պայքարել նման դեպքերի պատճառով Ակումբի մասին սխալ կարծիք կազմվելու դեմ:

Ուլուանա
Իսկ դու ինչպե՞ս ես պայքարում դրա դեմ:

John
Առայժմ համարյա չեմ պայքարում ժամանակի սղության պատճառով: Բոլորն էլ գիտեն, որ նույնիսկ Ակումբ մտնելու ժամանակ չունեմ հիմա... Բայց կա մեկը, ում անունը ես չեմ տա, ով հիասթափվել էր ակումբից՝ մոդերներից մեկի վատ վերաբերմունքի պատճառով, ու ես կարծում եմ, որ կարողացա նրան համոզել, որ Ակումբում ոչ բոլորն են իր նման մտածում, այսինքն՝ որ էդ մոդերի վերաբերմունքը չի արտահայտում Ակումբի տեսակետը: Չեմ ուզում ծավալվել այս հարցի շուրջ...

Ուլուանա
Կուզենայի՞ր, որ բոլոր ինքնակամ հեռացածները վերադառնային:

John
Հա, դա իմ երազանքներից մեկն է: Համարյա ամեն հեռացողի տեղը բաց է մնում, ու միայն նրանց վերադառնալով էդ բացը կլրացվի:


Ուլուանա
Ո՞րն ես համարում կյանքումդ կատարած ամենահամարձակ քայլը։

John
Դասղեկիս համար հրաժարականի դիմում գրելը՝ ուղղված տնօրենին։ :D Դա, իհարկե, ահագին թանկ նստեց վրաս, բայց չեմ զղջում։ :) Արժանի էր։ :) Համ էլ էդ դեպքից հետո դասղեկիս վերաբերմունքն իմ նկատմամբ թեկուզ արտաքուստ, բայց փոխվեց։ :)

Ուլուանա
Դպրոցում քեզ ավելի շուտ կարելի է բնութագրել որպես օրինակելի ու կարգապա՞հ, թե՞ անհնազանդ ու դասեր խանգարող աշակերտ։ :P

John
Անհնազանդ ու դասեր խանգարող։ :) Հաճախ եմ ուսուցիչների հետ վիճում։ Իսկ որոշ դասերի ժամանակ վերջում եմ նստում ու խղճում եմ դասատուներին... որովհետև ես ամենաանկարգապահը չեմ։ Երբ վերջում նստում ենք «մերոնցով», դասատուն արդեն դիտորդի կարգավիճակն է ստանում... ի՞նչ կարող է անել։

Ուլուանա
Վերջին անգամ ե՞րբ ես ինքդ քեզնից հիասթափվել։

John
Երբ հերթական անգամ քաջությունս չներեց սկսածս գործն ավարտին հասցնել (խնդրում եմ չհարցնել, թե ինչ գործ էր)։ Մեկ էլ ինձնից հիասթափվում եմ էն ժամանակ, երբ խոստումս չեմ պահում... Վերջին անգամ խոստումս չեմ պահել, երբ Վերային խոստացել էի Ակումբ չմտնել մինչև քննությունների վերջը։

Ուլուանա
Բնութագրիր քեզ երեք բառով։

John
Գյումրեցի, ֆիզմաթցի, Ակումբցի։ :)

Ուլուանա
Երբևէ լրջորեն սիրահարվե՞լ ես։

John
Եսիմ, չեմ կարող դասակարգել... Ես արդեն սկսել եմ կասկածել՝ արդյոք երբևէ սիրահարվե՞լ եմ, թե՞ իմ զգացմունքների մաքսիմում սահմանը առայժմ հրապուրանքն է։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ դեռ լրջորեն չեմ սիրահարվել, բայց զգում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ կհամալրեմ սիրահարված (խելագարված) ամբոխների շարքերը։

Ուլուանա
Քեզ ի՞նչ է պետք կյանքից քիչ թե շատ գոհ լինելու համար։

John
Ինձ պետք է ընդամենը մի բան. որքան հնարավոր է շուտ ծանոթանալ ՆՐԱ հետ, ում հետ ապագայում ամուսնանալու եմ։ :) Մեքենա չեմ ուզում, ոչ էլ վերջին մոդելի հեռախոս, ոչ էլ շատ փող... ու ոչ էլ կայֆավատի համար նախատեսված լիքը ընկերուհիներ...


Ուլուանա
Քեզ ո՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսին ես նմանեցնում։

John
Ոչ մեկին։ :) Ինձ համապատասխան հերոս չկա։ Փոքր ժամանակ ինձ արքայազնի տեղն էի միշտ դնում, բայց հիմա... չեմ կողմնորոշվում... Երևի չկա ինձ համապատասխան հերոս։

Ուլուանա
Պատմվածք գրելը քեզ համար պարզապես ներքին պահա՞նջ է, թե՞ ինքնահաստատվելու եղանակ։

John
Ներքին պահանջ։ :) Եվ ոչ միան պատմվածքը, այլև գրելն ընդհանրապես։ Գրում եմ միայն այդ պատճառով։ Գուցե միաժամանակ նաև ինքնահաստատվում եմ գրելու միջոցով, բայց նպատակս դա չէ։

Ուլուանա
Ի՞նչ ես կարծում, ի՞նչն է քեզ ամենալավը հաջողվում անել։

John
Խորհուրդներ տալը։ :D Զգում եմ, որ կարող եմ լավ հոգեբան դառնալ, բայց, չգիտեմ ինչու, չեմ դառնա... Նաև լավ է ստացվում ժամանակ սպանելը։ Էլի բաներ կան... Աղջիկ կպցնելն է լավ ստացվում՝ մե՜ծ պոտենցիալ ունեմ էդ ասպարեզում, չնայած 1%–ն էլ չեմ օգտագործում... Լավ դարպասապահ եմ, լավ դաս եմ խանգարում, լավ պաշտպանվում եմ բանավիճելիս։

Ուլուանա
Կյանքում ամենաշատն ու՞մ կարծիքի հետ ես հաշվի նստում։

John
Ավագ ընկերներիս. ավելի կոնկրետ՝ ակումբցիների ու ծնողներիս։ Իսկ ամենա–ամենաշատը... ինձ համար շատ կարևոր են Սասունի կարծիքը և նրա խորհուրդները որոշ հարցերի վերաբերյալ։ :)

Ուլուանա
Եթե քեզ բացառիկ հնարավորություն ընձեռվեր undo անել կատարածդ արարքներից որևէ մեկը, ո՞ր արածդ undo կանեիր։

John
Հետաքրքիր հարց էր։ :) Ծնողներիս ցավ պատճառելու պահերից գոնե մեկը։

Ուլուանա
Ի՞նչ ես մտածում այս պահին։

John
Մտածում եմ՝ տեսնես ե՞րբ հարցազրույցը կտեղադրվի։ Շատ եմ ուզում կարդալ, կողմնակի աչքով գնահատել պատասխաններս...

Vishapakah
16.10.2007, 00:58
Իհարկե հարցազրույցը հետաքրքիր էր, բայց միայն այն պատճառով, որ John-ն էր հարցազրույց տալիս. Ելնելով հարցերի որակից, ավելի զատ հիշեցնում էր երկու ծանոթների զրույց, քան հարցազրույց, իսկ հարցազրույցը ամեն ինչից շատ պետք է հետաքրքրի լինի իր յուրորինակ հարցերով, ոչ թե իրար լավ ճանաչող ծանոթների հարց ու պատասխանով. Նման հարցերի պատասխաններ կարդացողը, դժվար նոր բան իմանա John-ի մասին, նամանավանդ ակումբականների մեծամասնությունը կարծում եմ նրան շատ քաջ ծանոթ է.

Դե հասկանալի է, ակումբում պրոֆեսիոնալ լրագրողներ չկան և հարցազրույցներն էլ սիրողական մակարդակի է ստացվում.:P

Ամենաանհետաքրքիր պահը հեռացող անդամներին և հեռանալուն վերաբերվող հարցաշարն էր, որ ակումբում այնքան հաճախ է սկսել հնչել, որ նման հարցի շրջանցումը կարող է դիտվել տրադիցիայի խաղտում. Իմ ոչ պրոֆեսիոնալ կարծիքով, այդ հարցը մահկանացուներին տալու փոխարեն, իրենց մեջ ավելի ճիշտ կանեն քննարկեն նույն այդ հարցեր տվող ադմինիստրատորամոդերատորները, որոնք ավելի ճիշտ հետևություններ անելու համար հարցերով են ակումբային հետազոտություն կատարում, բայց սովարական ակումբցու համար արդեն վաղուց սպառված թեմա, որը մտնում է ակումբ լավ ժամանակ անցկացնելու, այլ ոչ թե անորակ մոդերներից բողոքելու կամ ադմինների ստանդարտներին համապատասխանելու համար.

Artgeo
16.10.2007, 01:22
John, Ուլուանա ջերմ փաթաթվում ու համբուրում եմ երկուսիդ :kiss Ես ձեզ շատ եմ սիրում :love

Universe
16.10.2007, 01:58
Հիանալի հարցազրույց էր, պատասխաններն էլ էին լավը, հարցերն էլ::)
Հարցերը՝ հակիրճ, իմաստալից...
Իսկ պատասխանները՝ Հետաքրքիր եւ բովանդակալից...
( Մի խոսքով. լիցառատ հարցազրույց էր:)) )

John
16.10.2007, 07:39
Շա՜տ շնորհակալ եմ Անահիտից, հարցազրույցը վարելու համար :) Շնորհակալ եմ նաև կարծիքների համար ու սպասում եմ մյուսների կարծիքներին :)

Մանոն
16.10.2007, 09:38
Լավ հարցազրույց էր, չնայած այն բանին, որ Հովսեփին հասցրել եմ բավականին ճանաչել ակումբային գռառումներից, բայց մի քանի նոր բան իմացա, այնուամենայնիվ: Բոլոր հարցերի պատասխաններդ, Հովսեփ ջան, որոշ չափով կանխատեսելի էին, դրանք դու որոշակիորեն արտահայտել ես քո մյուս գրառումներում, տարբեր թեմաներում: Երևի միակ նոր ու մի քիչ անընդունելի բանը, որ բացահայտեցի քո մեջ՝ ուսուցչի նկատմամբ քո վերաբերմունքն էր: Ինչ խոսք, որ հիմա դպրոցները հագեցած են տգետ ու անզոր դասատուներով, բայց մի քանի նմաններին իմանալով՝ մի շտապիր կարծիք մի կազմել ընդհանրապես Ուսուցչի մասին. «Երբ վերջում նստում ենք «մերոնցով», դասատուն արդեն դիտորդի կարգավիճակն է ստանում... ի՞նչ կարող է անել։», որովհետև դասատուն և ուսուցիչը իրարից տարբեր բաներ են: :)

Աբելյան
16.10.2007, 13:46
երևի Ակումբցիների մեջ ինձ ամենանմանը հենց Հովսեփն ա

քաղաքացի
16.10.2007, 14:37
Ավագ ընկերներիս. ավելի կոնկրետ՝ ակումբցիների ու ծնողներիս։ Իսկ ամենա–ամենաշատը... ինձ համար շատ կարևոր են Սասունի կարծիքը և նրա խորհուրդները որոշ հարցերի վերաբերյալ։
Խայտառակ եղա, էս ի՞նչ ես ասում այ տղա :D

Համենայնդեպս հիանալի հարցազրույց էր: Ապրի Ուլուանան: :love

Apsara
16.10.2007, 18:00
Հաաա շատ լավ հարցազրույց էր, հարցերն էլ հետաքրքիր էին
Իսկ Հովսեփին այսպես թե այնպես շաաաաատ եմ սիրում…:love

linus
16.10.2007, 19:22
հետաքրքիր բան է ստացվում

Ծնողներիս ցավ պատճառելու պահերից գոնե մեկը։
undo կանեիր?

Դա նաև գալիս է նրանից, որ Ակումբում պարտավորություններ չունեմ (մոդերատորությունը չհաշված), ու ինձ ոչ ոք Ակումբում չի ասում՝ դաս արա, քիչ մտի Ակումբ (դե, էլի ասում են, բայց էդ էն չի, ինչ որ մամայիս ասածը)։
ըստ քեզ, որ քեզ ասում են քիչ մտի ակումբ, դաս սովորի. ու դու դա չես անում ցավ չես պատճառում "ասողին"?
քո խոսքերից ես կարող եմ ասել, որ դու Ակումբում Բարեկամ(Բարի կամեցող) մարդ չունես այլապես նա ել կասեր "քիչ մտի ակումբ, դաս սովորի...": Եթե քո ընկերները քեզ ասում են "ինչ ուզում ես արա" ապա նրանք քո մասին չեն մտածում, նրանց համար "ՄԵԿ" է, թե քո հետ ինչ կլինի:
դու հնարավորություն ունես ամեն ինչ փոխելու, դու կարող ես undo - ի փոխարեն այնպես անել, որ նույն սխալները չկրկնես: Լրջորեն մտածիր: Ասեմ որ, ակումբում չկա մեկը, որի մասին ես ավելի շատ մտահոգված լինեմ, որը հաստատում է նաև այս գրառումը, ես ոչ մեկի համար եսքան չեի գրի:

Ambrosine
16.10.2007, 19:35
Անձամբ չեմ ճանաչում քեզ, John, բայց հեռակա կարգով, քո գրառումներից ելնելով` քեզ շատ հարգում եմ;)


Դասղեկիս համար հրաժարականի դիմում գրելը՝ ուղղված տնօրենին։ :D Դա, իհարկե, ահագին թանկ նստեց վրաս, բայց չեմ զղջում։ :) Արժանի էր։ :) Համ էլ էդ դեպքից հետո դասղեկիս վերաբերմունքն իմ նկատմամբ թեկուզ արտաքուստ, բայց փոխվեց։ :)

Միշտ տենց համարձակ...Ապրես, որ պաշտպանում ես քո և քո ընկերների իրավունքները, դու կարող ես լավ լիդեր լինել:)


Անհնազանդ ու դասեր խանգարող։ :) Հաճախ եմ ուսուցիչների հետ վիճում։ Իսկ որոշ դասերի ժամանակ վերջում եմ նստում ու խղճում եմ դասատուներին... որովհետև ես ամենաանկարգապահը չեմ։ Երբ վերջում նստում ենք «մերոնցով», դասատուն արդեն դիտորդի կարգավիճակն է ստանում... ի՞նչ կարող է անել։

Դե մեկ-մեկ կարելի է լիցքաթափվել, չէ?:D


Ինձ պետք է ընդամենը մի բան. որքան հնարավոր է շուտ ծանոթանալ ՆՐԱ հետ, ում հետ ապագայում ամուսնանալու եմ։ :) Մեքենա չեմ ուզում, ոչ էլ վերջին մոդելի հեռախոս, ոչ էլ շատ փող... ու ոչ էլ կայֆավատի համար նախատեսված լիքը ընկերուհիներ...

Վաաաայ:o Էս հայ տղա է գրողը:think Աչքերիս չեմ հավատում:o
Իսկ եթե իրոք այդպես է, շնորհավորում եմ, ուրեմն դու արդեն հասուն մարդ ես ու ամուր կանգնած հողին:)

Ուլուանա
16.10.2007, 21:41
Երևի միակ նոր ու մի քիչ անընդունելի բանը, որ բացահայտեցի քո մեջ՝ ուսուցչի նկատմամբ քո վերաբերմունքն էր: Ինչ խոսք, որ հիմա դպրոցները հագեցած են տգետ ու անզոր դասատուներով, բայց մի քանի նմաններին իմանալով՝ մի շտապիր կարծիք մի կազմել ընդհանրապես Ուսուցչի մասին. «Երբ վերջում նստում ենք «մերոնցով», դասատուն արդեն դիտորդի կարգավիճակն է ստանում... ի՞նչ կարող է անել։», որովհետև դասատուն և ուսուցիչը իրարից տարբեր բաներ են: :)
Manon ջան, քանի որ այսպիսի հարց առաջացավ, ապա պարզաբանում մտցնելու համար ստիպված եմ այստեղ տեղադրել նաև հարցազրույցի սկզբնական տարբերակից մի հատված, որը ես ոչ այնքան հետաքրքիր համարելով՝ հանել էի (փաստորեն, սխալմամբ) :oy. այն երևի որոշ չափով կպատասխանի քո հարցին: Եվ այսպես, քո մեջբերած հարցի պատասխանին իրականում հետևել է ևս մի հարց, որը նախորդի տրամաբանական շարունակությունն էր, և որին Հովսեփը բավական ծավալուն ու, կարծում եմ, սպառիչ պատասխան է տվել: Ահա այն. :)


Ուլուանա
Փաստորեն, ոչ բոլոր դասերն ես խանգարում։ Այդ դեպքում ի՞նչն է նման պահվածքի պատճառ հանդիսանում։

John
Եթե դասը հետաքրքիր է անցնում, այսինքն՝ դասատուն իսկական՝ մեծատառով մանկավարժ է (օրինակ՝ պատմության դասատուն), ես դասերին ամենակարգապահն եմ ու ամենաակտիվը սովորելու առումով։ :) Իսկ որոշ դասատուներ, եթե նույնիսկ լավ մասնագետ են, առարկային տիրապետում են, ամեն դեպքում էդ գիտելիքները չեն կարողանում ինձ փոխանցել, որովհետ լավ մանկավարժ չեն, ու էդ ժամանակ արդեն անհետաքրքիր է անցնում դասը, ու լոքշից խուսափելու համար սկսում ենք կայֆավատ լինել (օրինակ՝ իրավունքի դասերին)։ Լավն է այն ուսուցիչը, ով այնպես է սովորեցնում, որ չես զգում, որ սովորում ես։ :) Հենց այդպիսի ուսուցիչների դասերին եմ ես օրինակելի աշակերտ, ու էդ ուսուցիչներն ահավոր զարմանում են ուսուցչանոցում լսած որոշ արտահայտություններից, օրինակ. «9ա-ի Հովսեփը լկտի է... Ամբողջ դասս խանգարում է...»։ Նման արտահայտություններ անող ուսուցիչներն էլ զարմանում են, երբ ուսուցչանոցում լսում են հետևյալը. «...-ին, ...-ին, Հովսեփին վերցնես, մնացածը թափելու ապրանք են...»։

Vive L'Armenie
16.10.2007, 22:35
Շատ հետաքրքիր հարցազրույց էր, ինչ-որ չափով պատկերացում կազմեցինք John-ի մասին: ԿԵՑՑԵՍ ;)

John
17.10.2007, 11:05
հետաքրքիր բան է ստացվում

undo կանեիր?

ըստ քեզ, որ քեզ ասում են քիչ մտի ակումբ, դաս սովորի. ու դու դա չես անում ցավ չես պատճառում "ասողին"?
քո խոսքերից ես կարող եմ ասել, որ դու Ակումբում Բարեկամ(Բարի կամեցող) մարդ չունես այլապես նա ել կասեր "քիչ մտի ակումբ, դաս սովորի...": Եթե քո ընկերները քեզ ասում են "ինչ ուզում ես արա" ապա նրանք քո մասին չեն մտածում, նրանց համար "ՄԵԿ" է, թե քո հետ ինչ կլինի:
դու հնարավորություն ունես ամեն ինչ փոխելու, դու կարող ես undo - ի փոխարեն այնպես անել, որ նույն սխալները չկրկնես: Լրջորեն մտածիր: Ասեմ որ, ակումբում չկա մեկը, որի մասին ես ավելի շատ մտահոգված լինեմ, որը հաստատում է նաև այս գրառումը, ես ոչ մեկի համար եսքան չեի գրի:

Սերգեյ ջան, 1.Ակումբ արդեն չեմ մտնում համարյա, մենակ դպրոցից, էն էլ շաբաթը 2-3 անգամ 20-30 րոպեով: 2. դասերս նորմալ սովորում եմ: 3. Իմ ակումբցի ընկերներից շատերը նույնիսկ երբեմն ինձ հանդիպումների մասի նտեղյակ չեն պահում, որ դաս անեմ: Շնորհակալ եմ, որ մտահոգվում ես, բայց մտահոգությունդ անտեղի է ;)

Ավելացվել է 2 րոպե անց
Manon ջան, հույս ունեմ Անահիտի մեջբերածը հերիք էր ու կարիք չկա, որ ես էլի խոսամ էդ թեմայով:

linus
17.10.2007, 13:27
Սերգեյ ջան, 1.Ակումբ արդեն չեմ մտնում համարյա, մենակ դպրոցից, էն էլ շաբաթը 2-3 անգամ 20-30 րոպեով: 2. դասերս նորմալ սովորում եմ: 3. Իմ ակումբցի ընկերներից շատերը նույնիսկ երբեմն ինձ հանդիպումների մասի նտեղյակ չեն պահում, որ դաս անեմ: Շնորհակալ եմ, որ մտահոգվում ես, բայց մտահոգությունդ անտեղի է ;)

ր1. ես գիտեմ որ քիչ ես մտնում, դա լավ է, որովհետև ամեն ինչի շատը և լավ չե և շուտ է հիասթափեցնում:
ր2. դասերիտ մասին ել եմ տեղյակ. չգիտեմ, գիտես թե ոչ, բայց ես շաբաթը առնվազն երկու անգամ քո մասին եմ խոսում:
ր3. ես ավելի եմ ուրախ, որ նման ընկերներ ունես, կստատի ինձ ել կծանոթացնես նրանց հետ:)
իսկ մտահոգությունը երբեք անտեղի չի լինում :ok

Goga
17.10.2007, 15:40
Շատ լավ հարցազրույց էր, հեշտ կարդացվող և ոչ ձանձրալի, չգիտեմ, միգուցե նրանից է, որ երկուսիդ էլ շատ եմ սիրում;)


Ուլուանա
Քեզ ի՞նչ է պետք կյանքից քիչ թե շատ գոհ լինելու համար։

John
Ինձ պետք է ընդամենը մի բան. որքան հնարավոր է շուտ ծանոթանալ ՆՐԱ հետ, ում հետ ապագայում ամուսնանալու եմ։ :) Մեքենա չեմ ուզում, ոչ էլ վերջին մոդելի հեռախոս, ոչ էլ շատ փող... ու ոչ էլ կայֆավատի համար նախատեսված լիքը ընկերուհիներ...

Ապրես Հովսեփ ջան, սրանք իրոք քեզ բնորոշ խոսքեր են:ok:)

Ծով
17.10.2007, 16:52
Լավն էր, թեթև էր...բայց առօրեական էր...Երկուսդ էլ մի լավ կփիլիսոփայեիք:D, եթե մի քիչ էս կյանքի խորքերը քրքրեիք...
Ի՞նչ կա որ...մի ուրիշ վերսիայով էլ հետաքրքիր կկարդացվի. համոզված եմ;)

John
13.11.2007, 08:40
Ուլուանա
Քեզ ի՞նչ է պետք կյանքից քիչ թե շատ գոհ լինելու համար։

John
Ինձ պետք է ընդամենը մի բան. որքան հնարավոր է շուտ ծանոթանալ ՆՐԱ հետ, ում հետ ապագայում ամուսնանալու եմ։ Մեքենա չեմ ուզում, ոչ էլ վերջին մոդելի հեռախոս, ոչ էլ շատ փող... ու ոչ էլ կայֆավատի համար նախատեսված լիքը ընկերուհիներ...
Երազանքս իրականացավ :oy

P.S.
15.11.2007, 12:44
Անգամ John անունին էի անծանոթ, երբեք չեմ հանդիպել, երևի նրանից է, որ քաղաքականություն բաժնում չի գրում։

Ակումբի փոխադարձ հարցազրույցները սովորաբար և մեծամասամբ կամ շատ զաումնի են լինում կամ ձանձրալի։ Այս մեկը իսկապես լավն էր՝ արագ ու հետաքրքիր ընթեցվող։ Բայց ամենազարմանալին այն է, որ փաստորեն էդ տղեն ընդամենը 16 տարեկան է՞...հալալ է, լուրջ եմ ասում։ Էդ տարիում էդքան իրատես ու էդքան առողջ արժեքային համակարգով։ Ապրես։

John
24.03.2009, 23:00
Երազանքս իրականացավ :oյ
էս ի՞նչ կարգի փոփոխական ե~մ: Նույնիսկ դ ժվարությամբ հիշեցի, թե ու՞մ եմ ի նկատի ունեցել գրելուց . . . Իսկ հարցազրույցը 1.5 տարի հետո վերընթերցելուց հետո ահագին հիասթափվեցի' էնպիսի զգացողություն ա մոտ.ս, ոնց որ որոշ հարցերի պատասխանել եմ այնպես, ինչպես պատասխանել եմ, միայն տպավորություն գործելու համար, իսկ էն արքայազնի պահը, կներեք արտահայտությանս համար ' ԿԱՆԿՌԵՏՆԻ ՏՈւՖՏԵԼ ԵՄ! Համ էլ փոխվել եմ էս ընթացքում ահավոր, երևի դրանից էլ ա, որ մի տեսակ խորթ էին մտքերս . . .

Լուսաբեր
24.03.2009, 23:02
Մի հատ էլ հարցազրույց անցկացնե՞նք, կերեվա ինչքան ես փոխվել :think

Moon
25.03.2009, 00:41
Անկեղծ ասած ակումբի առաջին հարցազրույցն էր, որ կարդում եմ։ Ես ընդհանրապես հարցազրույցի տեսքով նյութեր չեմ սիրում, երևի դրանից է, որ չէի կարդում։ Կարդացի, որովհետև Ջոնն էր զրուցակիցը, որովհետև Հոսին շատ սիրում եմ։ Հարցազրույցը շատ անկեղծ է ստացվել, ապրես Հոսա, շատ եմ գնահատում անկեղծությունը քո մեջ։ Կարծում եմ ակումբի որոշ մանրամասների մեջ խորանալը ավելորդ էր (էն հեռանալու հարցերը), քանի որ ինձ ավելի շատ Ջոն մարդն է հետաքրքիր։
Ես ինքս շատ ուրիշ հարցեր ունեմ Հոսին։ Ստանդարտներից դուրս հարցեր։
Լիլ մերսի հարցազրույցի համար, փոխկապակցված էին հարցերը, դուրս եկավ։:)
Հոս մերսի անկեղծության համար:love, մի 2 հարց կար, որ ես անձամբ չէի պատասխանի։

Ուլուանա
25.03.2009, 02:42
Կարծում եմ ակումբի որոշ մանրամասների մեջ խորանալը ավելորդ էր (էն հեռանալու հարցերը), քանի որ ինձ ավելի շատ Ջոն մարդն է հետաքրքիր։
Էդ պահին հաստատ ավելորդ չէր։ Բացի դրանից, չարժե մոռանալ, որ հարցազրույցը նախատեսված էր բազմաթիվ ընթերցողների համար, ընդ որում՝ ակումբցի, հետևաբար որոշ հարցերի՝ Ակումբին վերաբերելը, կարծում եմ, տեղին էր ու շատերի համար հետաքրքիր։ ;)

Լիլ մերսի հարցազրույցի համար, փոխկապակցված էին հարցերը, դուրս եկավ։:)
Ի՞նչ Լիլ։ :unsure

laro
08.11.2011, 22:47
Դու նույնն ես մնացել կամ էլ շատ քիչ ես փոխվել John ջան:)

armen9494
08.11.2011, 23:47
Նոր կարդում էի Լուսինի վերցրած հարցազրույցը Ջոնից ու իմացա, որ ստեղ էլի հարցազրույց կա Ջոնի մասնակցությամբ: Նոր կարդացի էս հարցազրույցը, իրոք՝ շատ դուրս եկավ. ասեմ, որ իրոք զգացվում ա, թե ակումբն ի՜նչ ա մեր համար: Չգիտեմ՝ մյուսների մոտ ո՞նց, բայց իմ մոտ էլ շատ բաներ համընկնում են: Սկզբում ուզում էի դրանք ստեղ գրել, բայց տեքստը հավաքելուց հետո զգացի, որ մի տեսակ ոնց որ իմ հարցազրույցը դառնա :think:D
Հեսա օրագրումս կգրեմ, չեմ ուզում ստեղ գրել դրանց մասին, որովհետև դժվար թե բոլորին դա հետաքրքիր լինի:oy
http://www.akumb.am/showthread.php/61889-%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC-%D6%87-%D5%B0%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AC...?p=2303200#post2303200