PDA

Դիտել ողջ տարբերակը : Փախուստ բանտի՞ց (Prison Break), թե՞ Կորուսյալները (Lost)

BOBO
15.10.2007, 23:00
Ճիշտն ասած իմ մտքով էլ էր անցնում սենց թեմա բացել , բայց Wista-ն ինձանից առաջ անցավ և թեման փակվեց:
Հիմա թե ինչու հենց այս երկու սերիալները?
Շատ պարզ պատասխան քանի որ ակումբում միայն այս երկու սերիալներն են արժանացել թեժ քննարկման:
Հիմա հարց հարգելի ակումբցիներ այս երկու սերիալներից որն եք ամենաշատը նախընտրում և ինչու:

Մենակ չասեք Փոխուստ բանտիցը:D

Ambrosine
15.10.2007, 23:25
Մենակ չասեք Փոխուստ բանտիցը:D

Բա էլ ինչ?:love:D Այս սերիալը տարբերվում է մնացած բոլոր սերիալներից /Դե չեն սիրահարվում մեկին, հետո իմանում իրանց եղբայրը կամ քույրն ա, կամ էլ ինչ-որ մոգական բաներ չեն լինում շրջապատում.../: Որ դիսկերը տեսա, իմացա սերիաների թիվը, մտածեցի մի 2 տարում կնայեմ էլի:o, բայց արի ու տես, որ մի 2 օրում` գիշեր ու ցերեկ, նայեցի. այնքան հետաքրքիր էր...:P Կարելի է ասել, որ այդ սերիալը կախվածություն է: Լոսթն էլ վատը չի, բայց նմանատիպ ֆիլմեր եղել են, դրա համար էլ օրիգինալ չի /Լոսթի երկրպագուներ` խփել չկա:D/

Աթեիստ
16.10.2007, 09:00
Ոչ մեկը:

Չեմ պատրաստվում դիտել մի ֆիլմ, որը դեռ նկարահանման փուլում է, որովհետև սկիզբը կարող է շատ հետաքրքիր լինել, իսկ վերջում մի ԱՊՈՒՇ բան անեն:

Նախընտրում եմ սպասել նկարահանումների ավարտին, և դիտողների կարծիքներին:

VisTolog
18.10.2007, 16:49

Եթե պատրաստվում ես խախուստը նայես և այն էլ այն ժամանակ երբ կավարտվեն նկարահանումները, ուրեմն մի 5 տարի պիտի սպասես;Խորհուրդ կտամ նայես.

VisTolog
18.10.2007, 20:58
Փախուստը իմ տեսած ամենահետաքրքիր ֆիլմն է: 10 սերիա նայել եմ ու ամեն օր, ամեն ժամ մտածում եմ թե երբ է դուրս գալու մնացածը:Շատ հետաքրքիր ֆիլմա:Ճիշտա Կորուսյալներն էլ վատը չի, բայց փախուստը ավելի լավնա:hands:Եթե ընկերս ճիշտ ա ասում, ապա ես շուտով 3-րդ ու 4-րդ սեզոններն էլ կունենամ:Չեմ ուզում ասեմ թե ոնց, թե չէ չի ստացվի:Որ ունենամ, ձեզ նվեր կտամ:)

Աբելյան
10.12.2007, 21:43
ոչ մեկը, ոչ էլ մյուսը
բայց ընտրեցի "կորուսյալները", որովհետև մեկ մեկ նայում եմ, նոր էլ Մայքլ Էմերսոնին տեսա

Belle
10.12.2007, 21:58
Կորուսյալներն եմ նայում: :hands

Sosoyan
10.12.2007, 22:00
Բա ուրա են տարբերակը, եթե ես երկուսն էլ շատ սիրում եմ նայել ?

BOBO
10.12.2007, 22:24
Բա ուրա են տարբերակը, եթե ես երկուսն էլ շատ սիրում եմ նայել ?
Կորել ա:D

Համ էլ ես չեմ քվեարկել պասեք Փախուստին քվեարկեմ որ մոտենանք Լոստի երկրպագուներին:)), չնայած ես էլ երկուսի մեջ էլ խորացել եմ:))

P.S.
11.12.2007, 01:07
Ժող, լսել եք Heroes սերիալի մասին...Իմ կարծիքով դա է լավագույնը...prison break—ի այս նոր սեզոնը դոփում է տեղում, Lost–ն էլ իսկականից կորել է իր իսկ սցենարի մեջ...բոլոր հերոսների անցյալը մի երեք անգամ փոխեցին ու ավելացրին...Հունվարին նոր սեզոնն է լինելու...Ի դեպ, ակումբում մի տեղ կարդացի, որ Լոստ–ը իբր թե վեց սեզոն է լինելու։ Այդպիսի բան չկա։ ABC հայտարարել է, որ կախված այս սեզոնի հաջողությունից, կորոշի շարունակել Լոստի արտադրությունը թե ոչ։ Անցած սեզոն ահավոր վատ էր...ռեյտինգը մի քսան տոկոսով նվազել էր...

Իսկ Heroes–ը իսկականից շատ լավն է։ Առաջին սեզոնի ԴՎԴ–ն կա, վերցրեք նայեք չեք փոշմանի։ Էլ չեմ խոսում իմ ԱՄԵՆԱՍԻՐԱԾ սերիալի մասին՝ Grey's Anatomy-ն է...Առաջին երկու սեզոնները բոմբ էին...Որևէ մեկը լսել է նրանց մասին, թե մենակ–մենակ խոսում եմ:)

VisTolog
11.12.2007, 02:12
Traveler-ն էլ վատը չի:
Հետաքրքիրա, նայեք:

Adam
11.12.2007, 14:14
Փախուստ-ից ընդհանրապես զզվում էի: Բայց երբ մի քանի սերիա նայեցի, կպա ու հիմա չեմ կարողանում պոկվել :D
Էն ժամանակ երևի անհետաքրքիր սերիաներ էի տեսել, որ չէի հավանել: :)

VisTolog
14.03.2008, 23:14
Գրում եմ, որ թեման կանգնած չմնա:
Միանգամից նայեք էս հղումը (http://www.youtube.com/results?search_query=prison+break%2C+season+3%2C+episode+13&search_type=)

BOBO
14.03.2008, 23:29
Թեման վաղուց կանգնելա:))
Բայց Լոստը հավեսով տուֆտում են:angry

VisTolog
15.03.2008, 00:01
Grey's Anatomy-ն է...Առաջին երկու սեզոնները բոմբ էին...Որևէ մեկը լսել է նրանց մասին, թե մենակ–մենակ խոսում եմ:)Մենակ-մենակ խոսում ես:D: Ռուսերեն ոնցա Grey's Anatomy-ը?

I love love
18.08.2008, 19:12
Ես մի անգամ նշել եմ, որ LOST-ի սիրահար եմ: Այն չի կարելի համեմատել ;;Փախուստ Բանտից;;-ի հետ, դրանք լրիվ տարբեր ժանրերի են, տարբեր մոտեցումներով ու լուծումներով:Դիտել եմ LOST-ի 4 սեզոնները շատ մեծ հաճույքով: Ամեն պահի սպասում ես նորության: Հենց հետաքրքրությունն էլ անցյալի ու ներկայի խառնուրդն է: Շատերը չեն սիրում, որովհետև չեն հասկանում, մի 2-ին անձամբ գիտեմ: Անհամբեր սպասում եմ նոր սերիաներին ու չեմ ձանձրանում սպասելուց:
LOST :hands

Yellow Raven
18.08.2008, 20:28
Փախուստ Բանտից ֆոռեվեռ http://www.akumb.am/images/smilies/sty101.gif

Moon
18.08.2008, 21:15
Ես Լոսթ եմ քվեարկել։ Չնայած շատ եմ սիրում նաև Փախուստը։ Լոսթի արկածայնությունն ինձ ավելի ա դուր գալիս։

Armen.181
18.08.2008, 21:19
Փախուստ Բանտից եմ քվյարկել բայց կորուսյալներն ել ա դուրս գալի

VisTolog
18.08.2008, 23:43
Lost-ի ամեն երկու սերիան, փախուստի մի սերիա արժի.

masivec
26.04.2009, 11:46
Բայց Լոստը հավեսով տուֆտում են:angry
Հիմա էլ լավ իմաստավորել են:D
Ես Փաղուստն եմ սիրում, չնայաց նայում եմ Լոստը:ok:B

Adriano
30.12.2009, 11:21
Ժող ես իսկական կորուսյալներ ֆիլմի ֆանատ եմ, շատ եմ սիրում այդ կինոն: Միայն էն դուր չի գալիս, որ ամեն անգամ երկար ժամանակ պիտի սպասես, որ նոր սեզոնը կամ սերիան նայես, իսկ ինչպես եք կարծում փետրվարին վերջին սեզոննա դուրս գալու թե դեռ շուտա վերջին համարելու համար?;)

Pagan_Angel
30.12.2009, 11:36
Փետրվարին դուրս է գալու վերջին սեզոնը, ինչից հետո շատ հավանական է, որ գեղարվեստական ֆիլմով էպոպեան «կավարտվի», իր հետեվից թողելով ավելի ԾԻՏ հարցեր :think

VisTolog
30.12.2009, 12:24
Փետրվարին դուրս է գալու վերջին սեզոնը, ինչից հետո շատ հավանական է, որ գեղարվեստական ֆիլմով էպոպեան «կավարտվի», իր հետեվից թողելով ավելի ԾԻՏ հարցեր :think
իմանամ հետևից Ծտերա թողնելու, չեմ էլ շարունակի նայել :)

Adriano
30.12.2009, 13:16
ԾԻՏ հարցեր
Բայց ինչու հենց ծիտ հարցեր?:Santatip:

*e}|{uka*
30.12.2009, 14:01
Lost-ի ամեն երկու սերիան, փախուստի մի սերիա արժի.

Խափըմ ա ժող, չհավատաք: :noti

VisTolog
30.12.2009, 14:26
Խափըմ ա ժող, չհավատաք: :noti
Գիտեմ, որ ճշմարտությունը միշտ ցավ է պատճառում, բայց դա այդպես է: :P

ՈՒ ինչքան էլ որ Լոսթը նոր սեզոնում հետաքրքիր սերիաներ «մատուցի», մեկա իմ համար առաջին տեղում Փախուստնա լինելու:B

*e}|{uka*
30.12.2009, 14:28
Գիտեմ, որ ճշմարտությունը միշտ ցավ է պատճառում, բայց դա այդպես է: :P

ՈՒ ինչքան էլ որ Լոսթը նոր սեզոնում հետաքրքիր սերիաներ «մատուցի», մեկա իմ համար առաջին տեղում Փախուստնա լինելու:B

Քո համար կարող ա Եվ, բայց իրականությունը այլ է: :P

Norton
30.12.2009, 14:30
Ես փախուստ եմ քվերակել, բայց շատ անկապացրին: Լոսթը հիմա ամենալավնա, նոր սեզոնին եմ սպասում:)

Life
30.12.2009, 15:03
Եթե ընտրելու լինեմ,ապա միանշանակ`Փախուստ Բանտից:P

Pagan_Angel
30.12.2009, 22:08
Ժողովուրդ ջան, փախուստի առաջին, մի քիչ էլ 2-րդ սեզոնները լավ էին նկարված, մեծ հաճույքով էի նայում, բայց 3-րդ սեզոնի առաջին սերիան արդեն լրիվ ալերգիայի բուն էր: 3-րդից հետո էտ կինոյում ոչ-մի ռեալ բան չկար, գործողություններն ու դիալոգները չմտածված, սինոփսիսը ք*ք, մի խոսքով հասկացաք ինձ (հուսով եմ ուրիշի դավանանքը վիրավորելու համար նկատողություն չեմ ստանա :hands ): էսպես բան ասեմ: էտ կոմպանիան խի՞ էր սցիլայի փնտրելը հանձնարարել Մայքլին ու մնացածին, եթե իսկի չէր էլ հավատում իրանց, ավելին՝ գիտեր որ խափվելու է, ու դա այն դեպքում, որ առաջին սեզոնում ցույց է տրվում, որ նրա հնարավորություններն «անսահմանափակ» են, ու հաստատ կարող էր իրեն միւ քանի լավ գործակալ սարքեր:

իսկ ԼՕՍԹի մասին ուղղակի խոսք չունեմ, հլա որ ոչ մի ляп չի եղել, ու համոզված եմ չի էլ լինի

Tyler
30.12.2009, 22:14
իսկ ԼՕՍԹի մասին ուղղակի խոսք չունեմ, հլա որ ոչ մի ляп չի եղել, ու համոզված եմ չի էլ լինի
Լօսթի մեջ կարող ա ляп չկա, բայց փոխարենը бред-ը մի քիչ շատ ա :)
Ես 4-րդ սեզոնի կեսից էլ չդիմացա ու չնայեցի, չնայած առաջին 3 սեզոնները հաճույքով նայում էի:

Մանուլ
03.01.2010, 00:48
Լօսթի մեջ կարող ա ляп չկա, բայց փոխարենը бред-ը մի քիչ շատ ա :)
Ես 4-րդ սեզոնի կեսից էլ չդիմացա ու չնայեցի, չնայած առաջին 3 սեզոնները հաճույքով նայում էի:

Ճիշտ ա, 4-րդ սեզոնը շատ էին ձգձգել, բայց նայել եմ :): Հետաքրքիր ա: Իսկ Prison Break-ը 3-րդ սեզոնի կեսից չեմ նայել:

Ռեդ
03.01.2010, 01:05
Prison Breakը նայել եմ: Ավելի ճիշտ` մենակ առաջին սեզոնն եմ նայել: Դուրս չեկավ` էմոցիաները քիչ են, սցենարն էլ շաբլոն սցենարների շարքին եմ դասում:

Միքո
03.01.2010, 01:31
Փախուստի մենակ առաջին սերիան եմ նայել, դրանից հետո մոտս ցանկություն առաջացավ Վերվարածները նայել :D

իսկ լոսթը նայել եմ փուլերով, առաջին ու երկրորդ սեզոնները միասին, հետո սկսեցի սպասել երրորդին, լավնա, հետաքրքիր, պետքա մի քիչ գլուխդ աշխատացնես, որ հասկանաս ինչա կատարվում, ու մեկ էլ մի քիչ հիշողություն ունենաս, որ հիշես ինչա եղել

Pagan_Angel
03.01.2010, 02:00
Լօսթի մեջ կարող ա ляп չկա, բայց փոխարենը бред-ը մի քիչ շատ ա :)
Ես 4-րդ սեզոնի կեսից էլ չդիմացա ու չնայեցի, չնայած առաջին 3 սեզոնները հաճույքով նայում էի:

դե քո ասածը երեվի նա է, որ ամեն ինչ «ծամած-ծամծմած», ինչպես փախուստի դեպքում էր՝ մարսած ու մնացած գործողություններն էլ հետն արած չէր մատուցվում: հասկանում եմ քեզ, բայց դե դա ինձ դուր է գալիս, թե չէ չեմ սիրում, երբ փող աշխատելն ու որակը չեն համատեղում

gags4oco
30.01.2010, 19:42
ճիշտն ասած, ոչ մեկն եմ սիրում, ոչ էլ մյուսը:

helium
31.01.2010, 01:38
Փախուստ-ը երկու սեզոն նայեցի ու վերջ, չգիտեմ, մի տեսակ էլ չձգեց, իսկ կորուսյալների ճակատագիրը մինչեւ օրս ինձ հետաքրքրում է, այնպես որ սպասում եմ վերջին սեզոնին :) (հուսանք վերջին սեզոնին...)

Jarre
31.01.2010, 01:44
Փախուստ-ը երկու սեզոն նայեցի ու վերջ, չգիտեմ, մի տեսակ էլ չձգեց, իսկ կորուսյալների ճակատագիրը մինչեւ օրս ինձ հետաքրքրում է, այնպես որ սպասում եմ վերջին սեզոնին :) (հուսանք վերջին սեզոնին...)
Ես էլ եմ կարծում, որ փախուստի առաջին երկու սեզոններն էին ընտիր ու շատ լավը, հետո արդեն....
Բայց մեր մեջ ասած կորուսյալների վերջին սեզոնն էլ արդեն արհեստական ձգում եմ համարում....

VisTolog
31.01.2010, 02:24
Ես էլ եմ կարծում, որ փախուստի առաջին երկու սեզոններն էին ընտիր ու շատ լավը, հետո արդեն....
Բայց մեր մեջ ասած կորուսյալների վերջին սեզոնն էլ արդեն արհեստական ձգում եմ համարում....

Փախուստի նկարահանման համար փողերը խնայողաբար են ծախսել,:)) իսկ լոսթինը ոնց նայում եմ էնքան շատա փողը, որ ուզում են մինչև վերջ մի բան "բստրեն" նկարեն:
Փախուստը հետաքրքիրա` նայող չկա, լոսթը անկապ շարունակում են` լիքը նայող կա: ՈՒղղակի լոսթի ամեն "տուֆտա" սերիաներից կամ սեզոնից հետո հետաքրքրացնում են, բայց հետո լի նույնը..

romanista
16.05.2010, 23:10
Դե իհարկե Prison Break: Lost-ի պես տափակ ֆանտաստիկան հայի, այսպես ասած, հագով չի:
Ափսոս, որ Սկոֆիլդը մահացավ վերջում, բայց դա թերևս այդ սերիալի միակ ու անբեկանելի տրամաբանական ավարտն էր:

Կարապետ
26.05.2010, 14:40
Կորուսյալները:hands
Արտակարգ ֆիլմա:love

VisTolog
27.05.2010, 02:28
Փախուստը, որովհետև գոնե իրական կյանք ես տեսնում, ոչ թե կղզու սիրտ, ողջ բայց մեռած մարդիկ, ժամանակի մեջ տեղափոխություններ, սև «փոշի»..

Փախուստը, որովհետև ամեն սերիան «հանճարեղ» էր գրված::love

Փախուստը, որովհետև ամեն սերիայի առաջացրած պատասխանը ոչ թե 6 տարի հետո էինք իմանում, այլ հաջորդ 1-2 սերիաներում::aha

Փախոուստը, որովհետև դա մի հանճարի մասին էր, ով թողնելով ամեն ինչ, թողնելով այն բոլոր հաջողությունները, որոնց կարող էր հասնել` փրկեց եղբորը... հասավ նպատակին::cry2

Փասխուստը, որովհետև դեպքերը շատ արագ էին զարգանում: Եթե Լոսթի նման նկարվեր, ուրեմն մի 10 սեզոն կձգեր::yea

Փախուստը, որովհետև եթե ամեն սերիայում մեկ դերասան էլ պակասում էր, մեկա` հետաքրքրությունը, նայելու ցանկությունը չէր կորում: Չէիր էլ զգում, որ արդեն 4 հոգի են մնացել որպես գլխավոր դեր::roll

Փախուստը, որովհետև վերջը անիմաստ չէր, այդպես էր ճիշտը ու արդարը: Թողեց ընդամենը մեկ հարց` արդյո՞ք կշարունակվեն նկարահանումները, թե՞ ոչ: Չշարունակվեցին, բայց դա դեռ վերջը չի կարող համարվել::))

Իսկ ի՞նչ էր Լոսթը: Ֆանտաստիկ, արագ դիտման արժանի, որոշ սերիաներ ձանձրույթ առաջացնող, դեպքերի դանդաղ զարգացում ունեցող սերիալ:

Իսկ քանի՞ հարց անպատասխան թողեց Լոսթը. թերևս (ինչ էլ բառ եկավ մտքիս:D) շատ հարցեր, որոնց մեծ մասի մասին երևի նախորդ սեզոններում ենք մտածել ու արդեն մոռացել:

Adriano
29.05.2010, 12:21

Վիստ էս Լոստին խի ես դավաճանում;), Լոստը շատ հետաքրքիր կինո էր, իհարկե ավարտը շատ հարցեր թողեց, բայց այդ ֆիլմի յուրօրինակությունն էլ հենց դա էր: Այսիքն այն ունի իր իմաստը յուրաքանչյուրի համար: Իսկ այս մյուս կինոն ստանդարտ կինոյա երևր թե վերջն էլ մի իմաստով կվերջանա: Այսիքն էն էմոցիան էն էքսպրեսիան, էն լոստի հարուստ հետաքրքրությունը չկա:

VisTolog
29.05.2010, 12:30

Եթե պետքա ընտրություն կատարեմ «Դավաճանել» Լոսթին, թե Փախուստին, միանշանակ կընտրեմ «Դավաճանել» Լոսթին տարբերակը: Դավաճանության ոչ մի բան չտեսա, ես ասեցի էն, ինչ կա::unsure

Freeman
29.05.2010, 13:09
կորուսյալները ինձ ավելի շատ են դուր գալիս, որովհետև վերջը տխուր չի

Մուր_Համլետ
20.06.2010, 19:54
Խոսքս ուղղում եմ VisTolog-ին:
Ես նայել եմ լոսթի բոլոր 6 սեզոնները, և խորհուդ չէի տա դավաճանել լոսթին: Վերջը շատ հետաքրքիր է, պարզվում է թե ով է 2-րդ Ջոն Լոքը, Ռիչարդը, Սև փոշին, ինչու են բոլորը այդտեղ, պայթե՞ց արդյոք բունկերը 1973 թ.: Դու նայե՞լ ես 5-րդ և 6-րդ սեզոնները:

---------- Ավելացվել է՝ 20:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:46 ----------

Rubinstein, ես քո հետ համարյա համաձայն եմ, վերջը գրեթե տխուր չի, որովհետև սև փոշին թեկնածուներից ոչ մեկին սպանելու իրավունք չունի, այլապես չի կարողանա կղզուց դուրս գա: Եվ նա որոշում է այնպես անել, որ թեկնածուները իրենք իրենց սպանեն: Այդպես զոհվում են 2 Քնոուն ամուսինները` Չինը և իր կինը: Մահանում է Ջուլիետը, մաանում են բոլոր ուրիշները տաճարից: ;)

VisTolog
20.06.2010, 21:55
Խոսքս ուղղում եմ VisTolog-ին:
Ես նայել եմ լոսթի բոլոր 6 սեզոնները, և խորհուդ չէի տա դավաճանել լոսթին: Վերջը շատ հետաքրքիր է, պարզվում է թե ով է 2-րդ Ջոն Լոքը, Ռիչարդը, Սև փոշին, ինչու են բոլորը այդտեղ, պայթե՞ց արդյոք բունկերը 1973 թ.: Դու նայե՞լ ես 5-րդ և 6-րդ սեզոնները:

Եթե դու փախուստը չես նայել, ուրեմն քեզ ասելու բան չունեմ::)

Freeman
26.06.2010, 09:02
Rubinstein, ես քո հետ համարյա համաձայն եմ, վերջը գրեթե տխուր չի, որովհետև սև փոշին թեկնածուներից ոչ մեկին սպանելու իրավունք չունի, այլապես չի կարողանա կղզուց դուրս գա: Եվ նա որոշում է այնպես անել, որ թեկնածուները իրենք իրենց սպանեն: Այդպես զոհվում են 2 Քնոուն ամուսինները` Չինը և իր կինը: Մահանում է Ջուլիետը, մաանում են բոլոր ուրիշները տաճարից: ;)
Ես վերջին սերիան նայել էի,դրա համար էի ասում

Անահիտ
09.07.2010, 09:05
ինչ-որ մեկը հավանում է՞ Բենին

շատ է գրավում :love ․․ չեմ հասկանում՝ ինչում է գաղտնիքը
ախր գիտակցում եմ, որ արտաքինը անհրապույր է

http://larryfire.files.wordpress.com/2008/04/michaelemerson1.jpg

մոդերատորին խնդրում եմ գրառումը տեղափոխել Lost սերիալը թեմա

Մուր_Համլետ
14.07.2010, 22:15
Ով ա նայել կորուսյալների բոլոր 6 սեզոնները:

Adriano
14.07.2010, 22:56
Ով ա նայել կորուսյալների բոլոր 6 սեզոնները:

Ես եմ դիտել?