PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

impression
15.10.2007, 09:44
Առաջարկում եմ այստեղ տեղադրել այն, ինչն օրվա ընթացքում անցնում է մեր մտքով, ու ափսոսում ենք մոռանալ կամ ուղղակի ալարում ենք օրագիր պահել, ու հենց հավես ունենանք, էստեղ կգրենք:) Թեկուզ մի նախադասություն, կամ ավելի երկար: Մի խոսքով՝ ով ոնց կուզի: Սկսե՞մ :)

Ամեն օր առավոտյան քայլում եմ: Կոմիտասի պողոտայի անմխիթար վիճակն է ստիպում իջնել մինչև Բարեկամություն, այնտեղից նոր մի կերպ խցկվել երթուղային կամ տաքսի բռնել: Ու առավոտվա էդ խաժամուժից նյարդայնացած՝ հասնում եմ գրասենյակ, միացնում համակարգիչը, մտնում ICQ, ու մեկ էլ ընկերներիցս մեկը մի անկապ հումոր է անում.... կախվելս գալիս է:( Չգիտեմ՝ էլ ICQ չմտնե՞մ, թե՞ գործից դուրս գամ....

impression
15.10.2007, 09:44
Առաջարկում եմ այստեղ տեղադրել այն, ինչն օրվա ընթացքում անցնում է մեր մտքով, ու ափսոսում ենք մոռանալ կամ ուղղակի ալարում ենք օրագիր պահել, ու հենց հավես ունենանք, էստեղ կգրենք:) Թեկուզ մի նախադասություն, կամ ավելի երկար: Մի խոսքով՝ ով ոնց կուզի: Սկսե՞մ :)

Ամեն օր առավոտյան քայլում եմ: Կոմիտասի պողոտայի անմխիթար վիճակն է ստիպում իջնել մինչև Բարեկամություն, այնտեղից նոր մի կերպ խցկվել երթուղային կամ տաքսի բռնել: Ու առավոտվա էդ խաժամուժից նյարդայնացած՝ հասնում եմ գրասենյակ, միացնում համակարգիչը, մտնում ICQ, ու մեկ էլ ընկերներիցս մեկը մի անկապ հումոր է անում.... կախվելս գալիս է:( Չգիտեմ՝ էլ ICQ չմտնե՞մ, թե՞ գործից դուրս գամ....

impression
15.10.2007, 09:44
Առաջարկում եմ այստեղ տեղադրել այն, ինչն օրվա ընթացքում անցնում է մեր մտքով, ու ափսոսում ենք մոռանալ կամ ուղղակի ալարում ենք օրագիր պահել, ու հենց հավես ունենանք, էստեղ կգրենք:) Թեկուզ մի նախադասություն, կամ ավելի երկար: Մի խոսքով՝ ով ոնց կուզի: Սկսե՞մ :)

Ամեն օր առավոտյան քայլում եմ: Կոմիտասի պողոտայի անմխիթար վիճակն է ստիպում իջնել մինչև Բարեկամություն, այնտեղից նոր մի կերպ խցկվել երթուղային կամ տաքսի բռնել: Ու առավոտվա էդ խաժամուժից նյարդայնացած՝ հասնում եմ գրասենյակ, միացնում համակարգիչը, մտնում ICQ, ու մեկ էլ ընկերներիցս մեկը մի անկապ հումոր է անում.... կախվելս գալիս է:( Չգիտեմ՝ էլ ICQ չմտնե՞մ, թե՞ գործից դուրս գամ....

impression
15.10.2007, 09:44
Առաջարկում եմ այստեղ տեղադրել այն, ինչն օրվա ընթացքում անցնում է մեր մտքով, ու ափսոսում ենք մոռանալ կամ ուղղակի ալարում ենք օրագիր պահել, ու հենց հավես ունենանք, էստեղ կգրենք:) Թեկուզ մի նախադասություն, կամ ավելի երկար: Մի խոսքով՝ ով ոնց կուզի: Սկսե՞մ :)

Ամեն օր առավոտյան քայլում եմ: Կոմիտասի պողոտայի անմխիթար վիճակն է ստիպում իջնել մինչև Բարեկամություն, այնտեղից նոր մի կերպ խցկվել երթուղային կամ տաքսի բռնել: Ու առավոտվա էդ խաժամուժից նյարդայնացած՝ հասնում եմ գրասենյակ, միացնում համակարգիչը, մտնում ICQ, ու մեկ էլ ընկերներիցս մեկը մի անկապ հումոր է անում.... կախվելս գալիս է:( Չգիտեմ՝ էլ ICQ չմտնե՞մ, թե՞ գործից դուրս գամ....

impression
15.10.2007, 09:44
Առաջարկում եմ այստեղ տեղադրել այն, ինչն օրվա ընթացքում անցնում է մեր մտքով, ու ափսոսում ենք մոռանալ կամ ուղղակի ալարում ենք օրագիր պահել, ու հենց հավես ունենանք, էստեղ կգրենք:) Թեկուզ մի նախադասություն, կամ ավելի երկար: Մի խոսքով՝ ով ոնց կուզի: Սկսե՞մ :)


Մոդերատորական. Խնդրում ենք, եթե «Օրագրեր (http://www.akumb.am/forumdisplay.php/176-Օրագրեր)» բաժնում կան ձեր գրառմանը համապատասխան այլ թեմատիկ օրագրեր, ապա գրառում արեք դրանում, ինչպես նաև աշխատեք այս թեմայում գրել առավել գեղարվեստական ու բովանդակային, այլ ոչ կենցաղային ու միայն այս պահի համար արդիական գրառումները: Փորձենք այնպես անել, որ թեման 5 տարի հետո էլ անծանոթ մարդը կարդալուց հետաքրքրություն զգա ու հաճույք ստանա:

Philosopher
15.10.2007, 11:00
Ինչ հարբելու օր ա, ինչ ֆիեստայի օր ա...
Ֆիեստայի փիլիսոփայություն է մեզ բոլորիս պետք, տոնի փիլիսոփայություն, ինքդ քեզնից, քո մարդկային ու ազգային կենդանական ծանրությունից ազատվելու, հանուն սեփական եսի ու ժողովրդի մարդկայնության ազատ լինելու, հանուն ապագայի ազատ լինելու վճռականություն ու կամք:
Ազատ եղիր: Կյանքը հրաշք է, ու դու էլ հրաշք ես: Ազատ եղիր ու կհամոզվես, որ զանգերը հնչում էին հենց քեզ համար...

StrangeLittleGirl
15.10.2007, 14:11
- …Դիակը մեռավ… Դիակը հանդիպեց ծանոթներին
Մենք սարսափել էինք. նրա համար կենդանի մարդն էլ էր դիակ:
Հետո նկարներ տվեց: Գլուխ, ոտք, հետույք… այս բոլորն առանձին-առանձին էին: Մի երկար պատմություն պատմեց: Որտեղի՞ց գիտեր: Չէ՞ որ այդ կնոջը սպանել էին: Ավելին՝ մասնատել էին նրան, մարմնի մասերը Վլադիվոստոկ ուղարկել: «Գլուխն է պատմել»,- մտածեցինք:

Աբելյան
15.10.2007, 14:44
արա դե լավ էլի...
սենց չի լինի...
էս ինչ ա տեղի ունենում...
արա դե հերիք ա...
օօօօօօօֆֆֆֆֆ...
վախ քու արա...
վայ իմ արև արա...
արաաաաա...

համարյա ամեն օր էլ էս մտքերը ծագում են իմ գլխում

Herates
15.10.2007, 15:01
Տարօրինակ է: Այնպիսի տրամադրություն ունեմ, կարծես գնացքով երկաար ճանապարհ եմ գնում... Հեռախոսս գողացել են, ու ոչ ոք այսօր ինձ չի զանգահարել... Աշխարհից կտրվաց եմ, բայց բոլորովին անհանգստություն չեմ զգում... մեկ մեկ մտածում եմ, որ լավ ել արել եմ որ կորցրել եմ: Տարօրինակ է:

Ուլուանա
15.10.2007, 22:53
Ժող, էս ոչ մեկիդ մտքով լավ բաներ չեն անցնու՞մ (բացի Փիլոյից): :o:D

Լավ, մի քիչ էլ ես իմ կարոտախառն-ինքնաքրքրիչ մտքերից խառնեմ էս թեմային... :oy

Երբեք չէի մտածի, որ երբևէ կարող եմ կարոտել հայերին... :( Այսինքն՝ ոչ թե ուղղակի կոնկրետ հայերի, այլ հենց հայ տեսակը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, որոնցից ես ամբողջ կյանքում խորշել եմ ու ամեն հարմար առիթով խստորեն քննադատել... :think «Վերջը դու էլ դարձար սփյուռք :))»,- լսում եմ տարբեր ընկերներից ու ներքուստ մի տեսակ մռայլվում՝ սարսռալով այն անախորժ մտքից, որ կարող եմ իրոք այդպես էլ մնալ ԱՄՆ-ում ու ձուլվել սփյուռք կոչվող մարդկային ահռելի զանգվածին...

Տեսնես ինչու՞ պիտի հայտնվեի ԱՄՆ-ի հենց այն անկյուններից մեկում, որտեղ հայեր գրեթե չկան, և որտեղ ամուսնուցս բացի, ուրիշ ոչ մի հարազատ մարդ չունեմ: Ո՞վ իմանա, գուցե հենց նրա համար, որ հասկանայի, թե ինչքան եմ սիրում իմ ազգը՝ չնայած իր բոլոր թերություններին: :8 Չէ՞ որ եթե չգայի, այդպես էլ երբեք չէի իմանա, որ այդպես է: Թեև նախկինում երբեք չեմ երազել արտասահմանում բնակություն հաստատելու մասին, բայց միշտ համարել եմ, որ Հայաստանի պես երկիրն ինձ նմանների տեղը չէ: Թե ինչ եմ հասկանում՝ «ինձ նմաններ» ասելով, թող միայն ես իմանամ, մեկ էլ ինձ լավ ճանաչողները: Համենայնդեպս, նկատի չունեմ բարեկեցիկ կյանք փնտրող: ;)

Ակումբցիներին էլ եմ շատ կարոտում, բոլորին, նույնիսկ նրանց, ում այնքան էլ չէի սիրում կամ, համենայնդեպս, ինձ այդպես էր թվում... :( Հավատացեք, որ ձեզնից ցանկացածը եթե մեզ հիմա այստեղ այցելեր, ուրախությանս չափ չէր լինի: :)
Էհ, ի՞նչ էի անելու առանց ինտերնետի, հատկապես՝ առանց Ակումբի... :unsure :think Երանի ձեզ, որ ամեն օր հանդիպում ու շփվում եք ձեր լեզվով խոսող, արտաքինով ձեզ քիչ թե շատ նման, դեմքի արտահայտությամբ որքան էլ տարբեր, բայց էլի ձեզ անչափ նման (դուք դա ուղղակի կարող եք չգիտակցել, բայց, հավատացեք, այդպես է ;)) ու այդպիսով հարազատ մարդկանց:

Հ. Գ. Ո՜նց եմ զզվում էստեղի հացից... :[

Herates
16.10.2007, 00:05
Ժող, էս ոչ մեկիդ մտքով լավ բաներ չեն անցնու՞մ (բացի Փիլոյից): :o:D

Լավ, մի քիչ էլ ես իմ կարոտախառն-ինքնաքրքրիչ մտքերից խառնեմ էս թեմային... :oy

Երբեք չէի մտածի, որ երբևէ կարող եմ կարոտել հայերին... :( Այսինքն՝ ոչ թե ուղղակի կոնկրետ հայերի, այլ հենց հայ տեսակը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, որոնցից ես ամբողջ կյանքում խորշել եմ ու ամեն հարմար առիթով խստորեն քննադատել... :think «Վերջը դու էլ դարձար սփյուռք :))»,- լսում եմ տարբեր ընկերներից ու ներքուստ մի տեսակ մռայլվում՝ սարսռալով այն անախորժ տտքից, որ կարող եմ իրոք այդպես էլ մնալ ԱՄՆ-ում ու ձուլվել սփյուռք կոչվող մարդկային ահռելի զանգվածին...

Տեսնես ինչու՞ պիտի հայտնվեի ԱՄՆ-ի հենց այն անկյուններից մեկում, որտեղ հայեր գրեթե չկան և որտեղ ամուսնուցս բացի, ուրիշ ոչ մի հարազատ մարդ չունեմ: Ո՞վ իմանա, գուցե հենց նրա համար, որ հասկանայի, թե ինչքան եմ սիրում իմ ազգը՝ չնայած իր բոլոր թերություններին: :8 Չէ՞ որ եթե չգայի, այդպես էլ երբեք չէի իմանա, որ այդպես է: Թեև նախկինում երբեք չեմ երազել արտասահմանում բնակություն հաստատելու մասին, բայց միշտ համարել եմ, որ Հայաստանի պես երկիրն ինձ նմանների տեղը չէ: Թե ինչ եմ հասկանում՝ «ինձ նմաններ» ասելով, թող միայն ես իմանամ, մեկ էլ ինձ լավ ճանաչողները: Համենայնդեպս, նկատի չունեմ բարեկեցիկ կյանք փնտրող: ;)

Ակումբցիներին էլ եմ շատ կարոտում, բոլորին, նույնիսկ նրանց, ում այնքան էլ չէի սիրում կամ, համենայնդեպս, ինձ այդպես էր թվում... :( Հավատացեք, որ ձեզնից ցանկացածը եթե մեզ հիմա այստեղ այցելեր, ուրախությանս չափ չէր լինի: :)
Էհ, ի՞նչ էի անելու առանց ինտերնետի, հատկապես՝ առանց Ակումբի... :unsure :think Երանի ձեզ, որ ամեն օր հանդիպում ու շփվում եք ձեր լեզվով խոսող, արտաքինով ձեզ քիչ թե շատ նման, դեմքի արտահայտությամբ որքան էլ տարբեր, բայց էլի ձեզ անչափ նման (դուք դա ուղղակի կարող եք չգիտակցել, բայց, հավատացեք, այդպես է ;)) ու այդպիսով հարազատ մարդկանց:

Հ. Գ. Ո՜նց եմ զզվում էստեղի հացից... :[
Ես երջանիկ եմ: Կյանքը բումերանգ է, և այն, ինչ տալիս ես աշխարհին, ավելի շատ բան ես ունենում վերցնելու: Սակայն երբեմն ժամանակին բումերանգը չբռնելու պատճառով կարող ես մի շատ քնքուշ հարված ստանալ գլխիդ, որից ահագին ժամանակ չես կարողանա ուշքի գալ: Դեե քանի որ ես նոր անդամ եմ այս Ֆորումում, ու ցանկանում եմ միմիայն դրականն ու հետաքրքիրը ձեզ մատուցել /հենց դա էլ իմ նետած բումերանգներից մեկն է/, հուսով եմ, որ ամեն ինչ կընթանա առանց պարանոցիս վրա տեղադրված գնդին ավելորդ հարվածներ ստանալու:
Իսկ այս ամենը մեկ նախադասությամբ` ես շատ երջանիկ եմ ձեր իմաստալից զրույցներին մասնակից դառնալու համար:

Երվանդ
16.10.2007, 00:25
Լիլ ապրես մահ թեմայա, մեկ-մեկ քայլում ես փողոցով կամ չես քայլում՝ կանգնած ես, ու հանկարծ տեսնում ես շունա նստած՝ ահավոր խելոք աչքերով, մոտենում ես՝ շոյում ես գլուխը ու զգում որ լավա զգում իրան, ու էտ պահին հանկարծ հիշում ես որ կան մարդիկ որ նույն ձևի ու դաժէ ավելի լավ են զգում երբ իրենց ես շոյում, ու իրականում չէնել գիտակցում որ իրենք քո համար ավելին են քան շունը, իրանք դաժե իրենց շուն էլ չէն զգում, իսկ դու գիտակցելով որ էտ շնից էլ ցածր են իրենց ամեն ինչով, շարունակում ես կարոտել:

Herates
16.10.2007, 00:51
Լիլ ապրես մահ թեմայա, մեկ-մեկ քայլում ես փողոցով կամ չես քայլում՝ կանգնած ես, ու հանկարծ տեսնում ես շունա նստած՝ ահավոր խելոք աչքերով, մոտենում ես՝ շոյում ես գլուխը ու զգում որ լավա զգում իրան, ու էտ պահին հանկարծ հիշում ես որ կան մարդիկ որ նույն ձևի ու դաժէ ավելի լավ են զգում երբ իրենց ես շոյում, ու իրականում չէնել գիտակցում որ իրենք քո համար ավելին են քան շունը, իրանք դաժե իրենց շուն էլ չէն զգում, իսկ դու գիտակցելով որ էտ շնից էլ ցածր են իրենց ամեն ինչով, շարունակում ես կարոտել:
Կարոտն ինձ ստիպում է բղավել... Բարձր, շաաատ բարձր: Թերևս հանգստանում եմ, բայց նորից ու նորից զգում եմ, որ կարոտել եմ... Ոչ, չեմ պատրաստվում ձայնազուրկ դառնալ բառիս բուն իմաստով... ուղղակի կհամարեմ, որ կարոտը մարդու բամար է, ու դրանով կարելի ե նաև ապրել ժպիտը դեմքին...

impression
16.10.2007, 16:13
Ու մեկ էլ հանկարծ՝ լռություն....
Գլխացավս, որն այսօր վերածվել էր ջրվեժի ու ոռնալով դղրդում էր ականջներումս, հանկարծ լռեց.... Անհանգստացա՝ տեսնես գլուխս տեղո՞ւմ է....

Apsara
16.10.2007, 17:00
Մինչև վերջ լցված երթուղային տաքսու ամենահեռավոր անկյունում նստած թարմ օդի մերթ ընդ մերթ ինձ հասնող հոսքն էի կուլ տալիս ու մտածում… հիանալի է որ տաքություն ունեմ, որ շուրջս կատարվող ամեն ինչ երազ է թվում… հիանալի է չունենալ ոչ մի զգացում, ոչ ճիշտի ոչ սխալի, ոչ լավի ոչ վատի… իսկ մարդիք…ինչ տարօրինակ բաներ են մարդիք…

Modigliani
16.10.2007, 20:18
աչքիս քիչ մնաց որ լավ ըլնի...

Մանոն
16.10.2007, 21:14
Ինչ հավեսով են խշխշում աշնանային չորացած տերևները…:oyԳոնե մարդ չտեսնի, թե ոնց եմ փոքր երեխայի նման մաքուր ասֆալտը թողած՝ քայլում մայթատակերին հավաքված խաշամի վրայով: Դեռ մեկ-մեկ էլ տեսնելով դեռ չտրորված մի մեծ տերև՝ քայլերս ծռում եմ դեպի այդ տերևը:) Ճըրթ…Իրոք հավես է… Ժպտում եմ թաքուն ու մտածում. ինչ չնչին բան է երբեմն պետք երջանիկ լինելու համար, աշնանային մի դատարկ այգի, կրակագույն ծառեր…ու լռության մեջ հավեսով ճրթացող տերևներ…

StrangeLittleGirl
16.10.2007, 22:39
Ներս մտա:
- Մի՞թե սա դիակ է,- բացականչեցի:
Լավ խնամված տատիկ էր պառկած: Սովոր չէի նորմալ հագուստով հիվանդներ տեսնելուն: Նրանք միշտ իրենց ամենահին ու անշուք շորերն են հագնում, իսկ այս տատիկն ասես ինչ-որ մեկի տուն հյուր էր գնում: Բայց ես մոռացել էի, որ դա հիվանդանոց չէր… Իսկ տատիկն անշարժ պառկած էր՝ սպասելով իր հերթին… հերձվելու հերթին:
Հոտը սարսափելի էր: Դիմակ չէի վերցրել, որովհետև դասախոսս հավատացնում էր, որ դա ավելի է վատացնում վիճակը: Ձեռքերով մի կերպ բռնել էի քիթս, բայց երբ զգացի, որ շուտով փսխելու եմ, անմիջապես դուրս եկա: Դռան մոտ հավաքվել էին մյուս վախկոտ-զզվողները: Ոմանք սիրտ չէի անում մտնել, իսկ մյուսներն արդեն դիակային օդը շնչելու բախտ են ունեցել ու զգացել, որ դա իրենց տեղը չէ…
Քիչ անց հայտնվեց Անուշը. պարզ էր, հղի է, չի դիմացել:
- Դասախոսն ասաց, որ դա իմ տեղը չէ,- հանգիստ ասաց՝ ասես ոչ թե նա, այլ մենք էինք հղի:
Դռան մոտ հավաքված էին հիվանդի… չէ՛, դիակի… է՜հ, ի՞նչ եմ ասում: Մի խոսքով այն մեկի հարազատները, որը մի ժամանակ մարդ է եղել: Իսկ հիմա չկա: Այն անկենդան մարմինն այլևս մարդ չէ, չի շնչում, չի շարժվում, չի խոսում ու չի հիշում: Ընդամենը օրգանների ու հյուսվածքների ամբողջություն է…
Մի՞թե մի օր էլ մենք… չէ՛, մեր մարմիններն են հայտնվելու այդ սենյակում ու կտրտվեն: Մի՞թե այլ ուսանողներ են մեզ նայելու ու մտածեն այս ամենը, որ մեր մտքով էր անցնում այդ պահին…

impression
17.10.2007, 08:09
Երևանի հանդեպ սերս պարբերաբար մնում է խցանումներում…. Բացե’ք փողոցները…. :(

Simon
17.10.2007, 10:05
Մի օր էլ անցավ ...

ivy
17.10.2007, 12:25
Սևակի տողերը հա պտտվում են մտքումս...

...Քունս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր,
Թե ի՞նչ եմ անում
Ես ի՞նչ եմ անում
Ո՛չ Հայաստանում...

Լէգնա
17.10.2007, 13:03
Փախչեմ,որ չսպանեմ իրեն,չձանձրացնեմ ու վերջապես, չհիասթափեցնեմ...

gayane70
17.10.2007, 13:38
....Առավոտվա ձյունն ասեմ , թե հիմիկվա արևը՞... Ափսոս տերևները թրջվել են , չեն խշխշում: Բայց արժե քայլել փողոցով ու վայելել .... Երանի օրը շուտ չանցնի

Herates
17.10.2007, 15:46
Կարելի է նաև համարել, որ հենց երեկ վերջացավ աշունը...

Ծով
17.10.2007, 16:38
Եթե մե-նա-մար-տը չիմանայի ինչ է, կմտածեի, որ կռվում եմ մենության դեմ...
Ուրեմն հենց այդպես էլ կմտածեմ:D...մինչ քեզ հետ հաշտվելը...

Ուրվական
17.10.2007, 16:52
Հոգնել եմ... Գլուխս ցավում է: Բայց ուզում ու շարունակում եմ ապրել... Էհհհհհ...

Philosopher
17.10.2007, 17:02
"Քո ծնված օրվանից քեզ խաբել են ցլիկ": Նիցշեի "Աստված մեռավ"-ի սոցիոլոգիան:

impression
17.10.2007, 23:16
Գիշեր է, ասում են՝ շատ ցուրտ է լինելու, անգամ զրոյից կիջնի.... Գուցե ձյուն գա, ամպամած է ինչ-որ.... Ու նորից կփափկեն տանիքները, ու կծերանան.... Կարթնանան իմ մանկական երազանքները, ես մանուկ եմ դառնում ձմռանը.... Ու նորից ճնճղուկները իրենց ոտիկներով կկետադրեն ձյունը....

Ձյուն, սպիտակ ձյուն,
Մեղքերիս բեր թողություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտակ ձյուն,
Իմ ճերմակ մանկություն....

Ինչ լավ արեց Հախվերդյանը, որ ծնվեց ու այնպիսի երգեր գրեց, որ ձյան նման հարազատ են....

Ինչ ափսոս, որ մարդիկ քիչ են երազում....

Ինչքա՜ն եմ սիրում կյանքը.... Իր բոլոր թերություններով հանդերձ, ախր էնքան բան կա, որոնց համար արժի կյանքը սիրել.... Հենց թեկուզ՝ ձյունը, ոչ Հայաստանում ապրող ու Հայաստան վերադարձած հարազատս, քո շրթունքների անկյունի գծիկը, երբ ժպտում ես, քրոջս որդու անմեղ գղգղոցը, ԽԱՇԱՄԸ, ո՜նց եմ սիրում խաշամը....
Ու անգամ գլխացավս է դիրքերը զիջում՝ իմ անվերջանալի ու հզորազոր գլխացավը....

Հ.Գ. Խայտառակ եղա. ես՝ համբավ վայելող հոռետեսս, էս ի՜նչ.... :);)

Ուլուանա
18.10.2007, 06:14
Տաղտկապատում

Կարդում ես «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնի թեմաների վերնագրերը, և դրանցից որոշներից այնպիսի զգացողություն ես ունենում, կարծես ինչ-որ մեկը տաղտուկով բամփում է գլխիդ... :blin :{:| Այնուամենայնիվ, ստացածդ հարվածից ուշքի գալով և ինչ-որ մազոխիստական հակումների մղումով՝ կարդում ես նաև վերոնշյալ թեմաների բովանդակությունը և այս անգամ արդեն տաղտուկը «վայելում ես» մեղմիկ կտտոցների տեսքով... :8 որից հետո տաղտկալլուկ գլխումդ ակամա հարց է առաջանում. «Մի՞թե սիրել նշանակում է այսպիսի թեմաներ երկնել...»: :( Սակայն այս հարցի պատասխանը ստանալու համար ստիպված կլինես ինքդ էլ ևս մի տաղտկաբեր թեմայի արարիչ դառնալ, այնպես որ, խնայելով քեզ նմանների`քոնից ոչ պակաս տաղտկահարված գլուխները՝ մեծահոգաբար վճռում ես. «Թող այս հարցն էլ անհայտ մնա մարդկությանը...»: :think

ivy
18.10.2007, 10:23
Նոր օր սկսվեց՝ ցուրտ ու մոխրագույն: Հիմա կժպտամ տաք ու վարդագույն ժպիտով և կասեմ. «Բարև, նոր օր...»:

Մականուն
18.10.2007, 11:12
Բնություն… անձրև… լռություն… Ուզածս պիտի որ շատ չլինի…:(

Philosopher
18.10.2007, 11:38
Հախվեդրյանա-կյերկեգորախառը առավոտ, Stryfeի համերգը պիտի լինի, գնալու ենք: Մեկ-մեկ վաղը արդեն էսօր պիտի սկսել:

Apsara
18.10.2007, 13:42
…ՄԵՌԱՎ…

StrangeLittleGirl
18.10.2007, 14:09
Աչքերս փակելուց առաջ ես ժպտացի: Թեև սենյակում մութ էր, բայց ինչ-որ լույս, ինչ-որ ջերմություն էի զգում դեմքիս վրա: Պետք է որ ցուրտ լիներ, բայց ես տաքանում էի ինչ-որ մեկի գրկում: «Աստվա՛ծ, Դու իմ հայրն ես…»:
Էս վազվզոցների մեջ մոռանում ես ամեն բան. քո մտերիմներին, ընկերներին, ազգականներին: Ինձ իմանալով՝ պետք է որ ինչ-որ մեկի հետ մտերմիկ շփման, կիսվելու կարիք ունենայի: Ու կարծեմ այդպես է, բայց ես չեմ զգում: Չնայած այս աստիճանի զբաղվածությանը, զգում եմ Աստծո ներկայությունը: Իսկ Բոբը շարունակում էր պատմել, բացատրել, թարմացնել իմ իմացածը… Դրանից ոգևորվում էի, բայց միևնույն ժամանակ՝ ցավ զգում. ախր շատերն են լսել Հիսուսի մասին, բայց ինչու՞ չեն հասկանում, ինչու՞ չեն զգում այդ ամենի հրաշալի լինելը…

Մարիաննա
19.10.2007, 00:31
Չգիտեմ մարդիկ ինչպես են հավատում, որ իրենց ճակատագիրը ծննդյան օրից մինչև վախճան ամպայման ինչ-որ տեղ գրված է: Ոչ ոք չի գրել և ոչ մի տեղ չի գրվել մարդու ճակատագիրը, իր ճակաագիրը ստեղծում միայն մարդն ինքը: Արևը բոլորի համար մեկ է, իսկ արևի տակ արդեն՝ ով ինչպես կարող է: Բայց ճակատագիրը պայծառ է լինում միայն այն դեպքում, եթե մարդն այն տեսնում է մարդկային այլ ճակատագրերի շարքում, որոնք ինքը կարող է, հետևապես և պարտավոր է թեթևանցել: Եվ էլի. եթե աշխարհում իր ինչի համար կոչվածը լինելը լիներ որոշելով, մարդը ընդունակ կլիներ որսալու սեփական խղճի ամենացածր ձայնն անգամ, նրան ունկնդրելով որպես հեռավոր ու ջինջ աստղերի ձայնի, իսկ աստղը ինքնին ճակատագիր չէ, այլ սոսկ հոմանիշն է չարատավորված մարդկային հոգու…

CactuSoul
19.10.2007, 00:59
Էլի մի օր անցավ ու էլի ոչ մի բան չհասկացա, բացի նրանից, որ կյանքը, թեկուզ դժվար հասանելի, բայց հրաշք է, ու որ… արժե ապրել:;)
:love

Մարիաննա
19.10.2007, 01:07
կյանքը, թեկուզ դժվար հասանելի, բայց հրաշք է, ու որ… արժե ապրել:;)

Գրածդ կարդացի եղբորս հիշեցի: Իր մշտական մտքերից է. «Կյանքը լա՜վ է»: :) Ես համաձայն եմ: :)

Երվանդ
19.10.2007, 09:42
Էսօր կայֆֆֆֆֆֆ օրա:)

Լէգնա
19.10.2007, 10:38
Աչքերս արյան տոպրակներ են,3-րդ գիշերն է չեմ քնում,մնաց ևս 4 գիշեր ու հոգիս կմկրտվի Շելարդեի արյունով,նա սպասում է դրան շատ վաղուց:

Լէգնա
19.10.2007, 11:16
Я запомню это навсегда, что мы видели на грани,
Взрывы в беззащитных городах, и они за нас сгорали.
***
Голоса на разных языках, за моей спиной сливались,
В ненависти ненавистный страх, где с обрыва мы срывались.
***
Это наши крики в пустоту, как пружина боль тугая,
Я запомню это и уйду, я одна, я другая
***
Мир против нас !
Я одна против мира !
Мир против нас !
Я одна, выстрел мимо !
***

p.s. Linda

Ծով
19.10.2007, 17:45
«Գիշերը»...նոր օր էր արդեն, երբ քնեցի...նոր օրվա լուսաբացը դասի գնալու պարտականությունն էր...:Dորոշեցի դասի չգնալ ու քնել /ջարդված էի մի տեսակ/: Արթնացա նոր օրվա արդեն երեկոյան ժամը հինգին ու լացս եկավ, երբ հասկացա, որ այդքան շատ եմ քնել:lazy...
Մի տեսակ զարմացած եմ, որ քունս սովորություն դարձած չորս կամ երեք ժամից անցել է:D
«Էս քնելը էս ի՜նչ լավ բան ա...»:D,–մտածեցի երազիս մեջ:
«Բայց մեկ է..քնել չեմ սիրում:cry...»,–հասկացա, երբ արթնացա:
Հիմա ի՞նչ անեմ, որ հա՛մ չքնեմ, հա՛մ չսպառվեմ...:cry

StrangeLittleGirl
19.10.2007, 17:57
Դիակը հագել էր… Դիակի հագուստը… Դիակի ազգանունը… Ցնդել կարելի է:
- Եթե Աստված տա մեզ համար դիակ չլինի… ըըըըըը… եթե Աստված չտա… ըըըըը… կլինի՞ մենք էլ մյուսի մասին արձանագրություն կազմենք…
Իսկ դասախոսը թելադրում էր.
- …Երևանում փորձաքննության տակ դատաբժշկական փորձագետի ուսանող տակ դիահերձարանի… անուն ազգանուն հայրանունի… խմբի ուսանող հինգ աշխատանքային ստաժի կատեգորիան ուսանողի կոչման տակ…
- Էրեխե՛ք, աչքիս էդ «տակը» նշանակում է նոր տողից,- նկատեց Նազելին, որը դասախոսին ավելի մոտ էր նստել, հետևաբար թերթիկի վրա հայացք գցելը դժվար չէր:
- Դատաբժշկական փորձաքննության ենթարկեցին… Այստեղ գրում եք դիակի ծննդյան թիվը:
- Դիակն անհայտ է:
- Գրում եք տարիքը:
- Դիակն անհայտ է:
- Բնակության վայրը:
- Դիակն անհայտ է:
Դուռը ծեծեցին:
- Ո՞վ է,- հարցրեց դասախոսը:
- Կենդանի էակ:

impression
19.10.2007, 23:38
Հա, ճիշտ ես, դու էլ ես ճիշտ, դու էլ, իսկ դու՝ մանավանդ…
Էսօր էլ էս պատահեց, ի՜նչ անեմ… :)

Արսեն
20.10.2007, 02:24
Այսօր տնօրենս պետք է գար իբրև տեսնելու, թե ոնց ենք աշխատում, հատուկ զգուշացրել էին, բայց մինրև հիմա «սպասում եմ»: Ահավոր չեմ սիրում անպարտաճանաչ մարդկանց, գոնե հատուկ չասէին... Դրա փոխարեն ինձ է կանչել, բայց չեմ ուզում որ նույնն իմ մասին ինքը մտածի:
Արդեն տանից չեմ ուզում դուրս գալ խցանումների պատճառով, տենաս ե՞րբ կվերջացնեն:

StrangeLittleGirl
20.10.2007, 11:29
Իմ երազը՝ անցյալի խառը կանաչի,
Հերոսները՝ մոռացված ընկերներ:
Ծաղրու՞մ են, դավաճանու՞մ, լքու՞մ: Ու հանկարծ հայտնաբերում եմ, որ մենակ եմ մնացել տատիկիս տանը: Ինչու՞ ինձ չսպասեցին: Բանալին վերցնում եմ, որ դուռը փակեմ, բայց նորանոր մարդիկ են հայտնվում, իսկ ես ուշանում եմ: Ուզում եմ տեսնել անցյալիս ռեհանը, որին քեռիս ապտակ էր ասում:

Ծով
20.10.2007, 12:05
Էսօր ուրախ օր ա...
1. Պիռոգ եմ ուտելու:)
2. տեսնելու եմ որոշ ակումբցիների;)
3. Զանգելու եմ ընկերուհուս, որ ներողություն խնդրեմ:D
...
...տխրելու պատճառ չունեմ:love
Կյանքը լավ նկար ա, եթե շրջանակի մեջ չդնես…

Philosopher
20.10.2007, 12:59
Երջանիկ գլխացավ...

CactuSoul
20.10.2007, 13:23
Գրեթե չեղած ինտերնետային կապ, արդեն սովորական դարձած՝ ննջելու տրամադրություն ու մի հրաշալի, անիմանալի ու ոչ մի հատուկ բանով չպայմանավորված՝ երջանկության զգացողություն… Կյանքը հրաշք է… Կյանքը մենք ենք… Կյանքն այն է, ինչ հիմա հոսում է իմ երակներով:


***
Angels - wait for tomorrow
Before you smile you gotta cry sometimes
Angels - a new day will follow
Even angels need to learn how to fly
...
Crimson Glory
"Song for Angels"

ivy
20.10.2007, 15:33
Հեքիաթն իմ մոտենում է վերջաբանին...
Որոնե՞մ նոր թանաք ու մաքուր թուղթ:
Գուցե արժի՞ մի էջ էլ ավելացնել, հը՞ն:
Նորի՞ց տարվել կախարդանքի գույներով... Չէ´:
Ես արդեն ուժ չունեմ քայլելու անիրական ու երկնային ուղիներով:
Լավ է ապրեմ հեքիաթից դուրս՝ իրականության փողոցներում:

Երեկ դեռ այլ կերպ էիր մտածում...
Մոտեցիր օրացույցին. երեկն ավարտվել է:

StrangeLittleGirl
20.10.2007, 15:36
Տան գործերն ինձ են սպասում, բայց ես զբոսնում եմ Facebook-ում: Անսովոր ուրախությամբ եմ լցվում, երբ գտնում եմ տասը տարի առաջվա դասընկերներիս: Դա մի կորած աշխարհ է: Էկրանիս տեսնելով բոլոր այդ անունները՝ համոզվում եմ, որ նրանք երբևէ գոյություն են ունեցել: Զարմանում եմ, թե ինչպես եմ բոլորին հիշում: Նամակներ եմ գրում՝ վախենալով, որ ինձ մոռացել են: Բայց Թոմը չկա. ոչ մի կերպ չեմ գտնում:

impression
20.10.2007, 16:52
Լուռ պայքար եմ ծավալել ալարկոտության դեմ, որն ինձ արդեն ոչնչացնում է…
Բայց չէ, անիմաստ բաներ չանենք: Ես.... եսչեմ գալիս ֆորումի հանդիպման... ես... ես ալարում եմ՝ շատ անկեղծորեն ու ինքնամոռաց՝ Ա-ԼԱ-ՈւՄ ԵՄ....

StrangeLittleGirl
21.10.2007, 09:16
Տարօրինակ ու անսովոր է… Առաջներում երբ որևէ մեկի 1-2, թեկուզ 4-5 տարի տեսած չէի լինում, այսպիսի զգացողություն չէր լինում, որովհետև նախկինում դու կյանքի մի փուլում էիր, իսկ հիմա՝ ուրիշ: Բայց երբ արանքում տարբեր փուլեր են եղել, երբ այն ժամանակ երեխա էիր, իսկ հիմա՝ երիտասարդ, չես հասկանում, թե ինչպես խոսես: Դիմացինդ ինչ-որ տեղ անծանոթ է, որովհետև չգիտես, թե ով է դարձել, ինչպիսին է հիմա: Անգամ նրա նկարին նայելով չես կարողանում հաստատ ասել. դա նա՞ է, թե՞ ոչ: Վախենում ես, որ քեզ չհիշեն: Հիմար միտք. եթե դու այդքան լավ բոլորին պահպանել ես ուղեղիդ անկյուններում, ինչու՞ պետք է նրանք մոռանային:
Իսկապես, Էվան ուրախացավ ու անգամ մտաբերեց, որ վերջին անգամ 10 տարի առաջ ենք հանդիպել:
Դիանան կարծում էր, որ էլ երբևէ չենք շփվի:
Անդրեյը զարմացել էր, թե ինչպես գտա նրան:

Լէգնա
21.10.2007, 09:23
Ճակատագրի հեգնանքը ... բախտի քմահաճույքը ինձ զրկել են նրանից, ուղղակի արդեն տարիների անսանձ շարանից բռնված,առանց իրեն քայլում եմ:Նրա մահվան տարելիցն է ու պետք է խաղալ կյանքի հետ,այս օրը հենց պետք է զվարճանալ,ծիծաղել, խմել, անտուն գիշերել ու ասել.
-Այս օրը տես,Ես ապրում եմ, չնայած այս օրը հենց,տարիներ առաջ դու խաղացիր ինձ հետ:
Պետք է փոխել թվերի տեղը,պետք է շրջել ճակատագրի գիրը:
...
Կոկորդս սեղմում է ցավոտ մի բան.
-Գո՞ւցե գերեզմանին այցի գնայիր...

Modigliani
21.10.2007, 10:00
կիրակին ամենավատ օրն ա, որովհետև մյուս օրն արդեն երկուաբթի ա

impression
21.10.2007, 13:20
-Ողջույն,-ասաց նա:
-Ողջույն,-պատասխանեցի ես:
-Քեզանից նեղացել եմ,-շարունակեց նա:
-Ինչու՞:
-Դու ինձ էլ չես սիրում:
-Ինչի՞ց ենթադրեցիր:
-Դե~, հարյուր տարի է` Կասկադում չես եղել: Ես նայում, նայում եմ, դու չկաս: Տխուր-տրտում հեռանում եմ` հուսով, որ գուցե վաղը կերևաս, բայց միևնույն է, չկաս: Դու ինձ էլ չես սիրում:
-Ես քեզ շատ եմ սիրում:
-Ուրեմն` արի Կասկադ, գիտես չէ՞, էնտեղ իրար շատ մոտ ենք լինում: Արի, քանի ձմեռը չի եկել, ձմռանը այնտեղ ցուրտ է, ու հաճախ ես ինքս չեմ երևում: Արի...
-Կգամ, անպայման կգամ, հենց այսօր, ու մինչև մթնելը կզրուցենք:
-Խոստանու՞մ ես....
-Անպայման:
-Ես կսպասեմ,-ժպտաց նա....

Երեկոյան գնալու եմ Կասկադ` մայրամուտը դիտելու.... :)

ivy
21.10.2007, 16:05
Երեկ դեռ շուտ էր, այսօր երևի չեմ հասցնի, վաղն ադեն ուշ կլինի...

Մոլորվել եմ ժամացույցի սլաքներում:

Chuk
21.10.2007, 18:58
Առաջին անգամ նրան տեսա երեք շաբաթ առաջ: Հոգնած ու անտարբեր գնում էի փողոցով՝ ձեռքերս ջինսե շալվարիս գրպանը, գլուխս կախ, մտածկոտ: Ուշադրությունս շեղեցին նրա ոտքերը: Սլացիկ ու գեղեցիկ ոտքերը, որոնք նկատեցի անգամ գլուխս կախ: Հայացքս աստիճանաբար բարձրացնելուն զուգահեռ տեսա նրա շքեղ, կարմիր կիսաշրջազգեստն ու եվրոպական շքեղ, սպիտակ շապիկը: Հետո տեսա նրա դեմքն ու հոգիս անմիջապես խռովվեց, երեսս արյուն լցվեց, ականջներումս սկսեց ինչ-որ ձայն դժժալ, սրտիս աշխատանքն արագացավ: Աստվա՜ծ, միթե՞ հնարավոր է այսպիսի գեղեցկություն: Նրա ոչ հաստ ու ոչ բարակ շրթունքները փորձում էր ծածկել շատ մեղմ քսված շրթներկը, քիթը, ասես աշխարհի ամենատաղանդավոր նկարիչ-ճարտարապետի կողմից գծված, կապույտ, հեռուն նայող նշաձև աչքերը, կամարակապ, հատիկ-հատիկ հոնքերը, փարթամ սև մազերը... Ես անցա առաջ՝ հառաչելով ու ինքս ինձ մեղադրելով վախկոտության ու անհամարձակության մեջ: Ախր ինչու՞ չմոտեցա նրան: Ինչու՞ չհարցրի անունը, չներկայացա...

Մեկ շաբաթ ամեն գիշեր երազիս այցելուն էր: Մեկ շաբաթ նույնիսկ չքնած ժամանակ երազ էի տեսնում ու նա երազումս էր: Մեկ շաբաթ հետո նորից անցնում էի նույն փողոցով, նույն ջինսե շալվարով, ձեռքերս նույն շալվարի գրպաններում, նույնքան անտարբեր և էլի երազ էի տեսնում և երազումս էլի նա էր: Ինձ երազից արթնացրին նրա ոտքերը: Այդ սլացիկ ոտքերը կճանաչեի որտեղ ասես: Դրանք նրանն էին, այն չքնաղ էակինը, ով տեղ էր գտել իմ սրտում ու մտքում: Բարձրացրի հայացքս: Իրոք նա էր: Նույնքան գեղեցիկ, նույնքան վեհ, նույնքան հպարտ, գեղեցիկ հայացքը գցած հեռուները: Փոխվել էր միայն հագուստը: Հիմա սև, ակնհայտ թանկարժեք կիսաշրջազգեստով ու էլի սպիտակ, բայց այլ շապիկով էր: Նայեցի մեկ րոպե: Ուզեցի մոտենալ, չհամարձակվեցի: «Աստված երրորդություն է սիրում», - հիշեցի ծեծված խոսքերը, - «Եթե ինձ վիճակված է նրան ճանաչել, մի անգամ էլ կտեսնեմ»:

Անցավ էլի մեկ շաբաթ: Այդ մեկ շաբաթը անցկացրի նրա ընկերակցությամբ՝ երազներիս մեջ, ու նրա կարոտով՝ իրական կյանքում: Մեկ շաբաթ հետո էլի նույն փողոցում էի: Այստեղ ոչինչ չէր փոխվել այդ մեկ շաբաթվա ընթացքում: Նույն խանութներն ու քանդրտված մայթերը: Նույն շենքերն ու նույն ծառերը: Նույն մարդիկ ու նույն ես՝ ջինսե շալվարով, մտածկոտ, անտարբեր, գլուխս կախ, նրա մասին հիշողություններով տարված: Ինձ այդ հուշերից արթնացնողն էլի նրա ոտքերն էին: Նույնիսկ տաբատով անմիջապես ճանաչեցի նրան: Կանգնած էր նույն տեղում, նույն դիրքով, նույն խորն ու գեղեցիկ հայացքով: Էլի միայն հագուստն էր փոխվել՝ եվրոպական ընտիր, մոխրագույն կոստյում:

«Սա երրորդ հանդիպումն է», - մտածեցի, - «հարկավոր է մոտենալ ու բարևել»: Մոտեցա:
- Բարև, - ասացի կամաց:
Չպատասխանեց: «Երևի շատ կամաց ասացի, չլսեց», - մտածեցի:
- Բարև, - ասացի փոքր ինչ ավելի բարձր:
Նա էլի լուռ էր: Ես էլի մի փորձ արեցի.
- Ես... ես գիտեմ դու ինչ ես մտածում: Ուղղակի ես այսօր երրորդ անգամ քեզ տեսա ու մտածեցի, որ գուցե... Գիտես, ես չեմ փորձի քեզ հետ անպայման ծանոթանալ, եթե չուզես ինձ պատասխանել, ես ուղղակի կհեռանամ...
Նա ձայն չէր հանում: Ետևից լսեցի մի տղայի ձայն.
- Տեսնում ես, մանեկենին է ուզում խոսեցնել, - ծիծաղելով ասում էր ընկերոջը:
«Ուրեմն այս աղջկա անունը Մանեկեն է և նա ոչ մեկի հետ չի խոսում, նրա հետ ծանոթանալը երազ է: Ավելի լավ է, հեռանամ», - մտածեցի ես:
- Ցտեսություն, Մանեկեն, - ասացի աղջկան, - ես միշտ կհիշեմ քեզ:
Ու հեռացա, որոշելով այլևս երբեք նրան չտեսնել, երբեք չանցնել այդ փողոցով:

MariKa
21.10.2007, 22:00
Այսօր քայլում էի փողոցով, և զգացի, որ հետևիցս մի տղայա գալիս, թեքվեցի նայեցի աչքերի մեջ, հայացքը փոխեց, ուրիշ կողմ: Չգիտեմ նա դա ինչ ընդունեց, բայց եկավ նստեց հենց այն երթուղայինը, որը ես նստեցի, ու իջավ իմ հետ միասին, պատրաստվում էր խոսել, բայց ...
...բայց ինձ փրկեց ընկերս, որը հասցրեց ինձ դիմավորել, քանի որ փողոցները փակ են, երթուղայինը ավելի դանդաղ է գնում քան նրա միջից ուղարկված SMS-ը, այ այսպես անկապ:
ընդհանրապես շփփոթվում եմ երբ փողոցում մոտենում են ինձ, չգիտեմ ոնց ասեմ, որ չվիրավորեմ, բայց և պրծնեմ...

impression
22.10.2007, 12:01
Է՜, դե հերիք է ICQ-ում անընդհատ երևաս, անհետանաս… Օնլայն, օֆլայն... Օնլայն, օֆլայն... Սպանեցիր, տո՜... Թող կենտրոնանամ էս անկապ էքսել ֆայլի վրա, թող գործ անեմ… Կամ գնա, կամ մնա…

Էս ամենը նշանակում էր՝ կարոտել եմ, կյանք :)

Apsara
22.10.2007, 12:39
Աաաաաաաաաա, զզվել եմ, հոգնել եմ ամեն օր սիգարետի ծուխ շնչել ու ապուշ խոսակցություններ լսեմ, էս ուր եմ ընկել ու ոնց դուրս պրծնեմ:(, թոռոմեի սեղանի մոտ նստած, գործ անելս էլ չի գալիս, կորավ ցանկությունը օգոտակար բան անելու, ուզում եմ վնաս տամ իրենց, ոնց իրենք իմ առողջությանն են վնասում, հա ու տալիս եմ, չեմ թարգմանում այն ինչ իրենց շաաատ է պետք, չեմ անելու:beee

ivy
22.10.2007, 13:35
Դե հերիք է դժգգոհես:
Ախր էլ չեմ ուզում էս ամենը:
Ի՞նչը:
Մի քիչ երազելը,
Մի քիչ ապրելը,
Մի քիչ կարոտելը ու շատ քիչ սիրելը,
Մի քիչ վախենալը, մի քիչ աղոթելը...
Դե լավ մի տխրի, դիմացի... մի քիչ էլ:

StrangeLittleGirl
22.10.2007, 19:27
Ես սովորել եմ չվախենալ մարդկանցից ու նրանց՝ ինձ վիրավորելու ճղճիմ փորձերը կատակի վերածել: Ես սովորել եմ կյանքում մաֆիա խաղացողներին ու հեշտ բռնվողներին հայտնաբերել, բայց ցույց չտալ, թե նկատել եմ, այլ ձևացնելով, թե կատաղած եմ՝ մտքիս մեջ ծիծաղել, զվարճանալ: Գիտեմ, որ իմ դերասանությունից այնտեղ ինչ-որ մեկն ուրախանում է, կարծում, թե հասել է նպատակին, և դա ավելի է մեծացնում խաղից ստացած հաճույքս:
Ու ցավով նկատում եմ, որ ինչքան էլ փորձում ես մեդալի ստոր կողմը շրջել, որ ինչ-որ լուսավոր բան նկատես, չես կարողանում, որովհետև խանգարում է հակառակ կողմից եկող նեխահոտը:
Ծիծաղելի է, երբ մարդը մեկին վարկաբեկում է այնպես, որ կարողանա ծածկի իրեն, որպեսզի չվարկաբեկվի:
Ծիծաղելի է, երբ մարդիկ քեզ մեղադրում են, թե մի ախտով ես տառապում, մինչդեռ նրանք արդեն հոգեվարքի մեջ են հենց նույնի պատճառով:
Ծիծաղելի է, երբ «բոլոր մարդիկ այդպիսին են» արտահայտությունը լսելով՝ քիչ առաջ քեզ մեղադրած մարդը սկսում է ինքնապաշտպանվել:

Ծով
22.10.2007, 19:54
Նստած էինք ես ու ՈւՐԻՇ ՄԵԾ ախպերս իրար դիմաց ու խոսում էինք...
Ես վախենում էի, որ չի հասկանա, բայց տարօրինակ փաստ՝ հենց ինքը հասկացավ::love
Ես վախենում էի, որ չեմ վստահի, բայց տարօրինակ փաստ՝ իրան վստահեցի::)
Սրտիցս մի հատ մեծ քար ընկավ, երբ զգացի, որ իրականում հաղթել եմ...
Հետո ընկածը վերցրի..քար չէր:Dզարկերիցս մեկն էր..իմը չէր:)
Երկու տարբերակ կար, ոչ մեկը չէի ընտրել...անտարբեր թողել ու հեռացել էի...ու չէի սխալվել...
Կյանքը գիտի, թե ես ինչ կանեմ, իսկ ես գիտեմ, որ չեմ ափսոսա...
Երկու տարբերակ կա...:o
:D

Belka
23.10.2007, 09:44
... Ես քարոզելու տաղանդ չունեմ …
Միայն ուզում եմ ասել, որ այդ մարդիկ չար գտնվեցին նաև Իմ նկատմամբ
Ինչ-որ նողկալիություն և անհեթեթություն կար նրանց ափսոսանքի մեջ, որովհետև այդ ափսոսանքը խիստ բռնություն էր իրենց անձի նկատմամբ: Նրանք դեմ էին գնում ոչ միայն իրենց խղճին, այլև իրենց իսկ խառնվածքին:Նրանց երգերը ընդմիջվում են հառաչանքներով, նրանք գունատվում էին, տառապանքը նստում էր նրանց հոնքերին, բայց միաժամանակ բռանդատում էին իրենք իրենց ԺՊՏԱԼՈՒ…
Այս խոսքերի հեղինակը` Ժորժ Սանդն է, Նրա վեպերից մեկում Ես կարդացի այս հատվածը, մի քանի տարի առաջ, ու կյանքիս որոշակի փուլերում այն դարձավ նաև ԻՄԸ:

dvgray
23.10.2007, 11:53
"Այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի և վերջ": :)

Ինչու՞ մարդիկ սա չեն հասկանում: :(

Ինչու՞ փչացնել վերջը:
:(

impression
23.10.2007, 11:55
Գտնվում եմ Հայաստանի շրջաններից մեկում: Մի ժամվա գործս վաղուց ավարտել եմ ու հիմա ամբողջ ուժով պայքարում եմ ձանձրույթի դեմ: Պետք է սպասեմ, որ գործն ավարտի նաև նա, ում հետ եկել եմ: Հետո էլի մի քառասուն րոպե ռաբիս երաժշտություն, ու կհասնենք Երևան: Ես կգնամ սրճարան՝ տաք սուրճ կուլ տալու, կզանգեմ մի քանի հոգու, կծխեմ, մատուցողին կասեմ, որ կարիք չկա վայրկյանը մեկ իմ մոխրամանը փոխելու, մեկ է` ավելի շատ թեյավճար չեմ թողնելու: Ու գուցե այդ ժամանակ ուղեղիցս դուրս գա այն անկապ արտահայտությունը, որ երեկ ինչ-որ մեկից լսեցի ու անընդհատ այն կրկնվում է գլխիս մեջ, ասես փչացած պատեֆոն միացրած լինեմ՝ մանր ձկնիկները շնաձկների վրա կայֆավատ չեն լինում: Վերի՜ն գաղափար...

ivy
23.10.2007, 12:28
իմ մասին մի մոռացիր, խնդրում եմ, ես դեռ քո ընկերն եմ՝ ամենահարազատ ու հավատարիմ...

Մարիաննա
23.10.2007, 17:10
Առվակը և՛ այստեղ, և՛ այդտեղ բարակ է հոսում
… Ախր օտար հողի վրա հրաշքներ չկա,
Հայերեն ուրախանալ չկա,
Հոգու հանգստություն չկա,
Ամռան տաքություն չկա:
Բարձր երկնքում եղած ժամանակ
Գետինը տեսնելու հնարավորություն չկա:
Աչքերիդ նայող՝ սրտիդ կայծակ խփող հայացք չկա,
Ախր օտար հողի վրա հարազատ ա՜չք չկա:
Մարդկանց հետ շփվելուց
Մինչև ոսկորներդ հասնող
Առանձնահատուկ սառնամանիք կա…
Եվ այս ամենը զգալուց հետո
Սեփական հողին վերադառնալու ցանկությունը
Ի կատար ածող չկա …
Որովհետև այստեղ օրե՜նք կա,
Օրենքը չանտեսող բազմաթիվ մարդիկ կան:
Սեփական օրդ ապահով անցկացնելու զգացում կա
Եվ այդ զգացումից չհրաժարվերլու
Անհագ ցանկություն կա…

Հենց այս մտորումների մեջ դուռը ծածկեցի կամաց, մեղմաբար, մնացի մենակ առանց հյուրերի, փորձեցի կարդալ գրառումները ակումբի: Եվ հաճելի ջերմությունը անմիջապես տարածվեց երակներումս և դանդաղորեն սկսեց թուլանալ այն երկաթօղակը, որը մինչ այդ ճզմել էր սիրտս: Եվ այդ պահին ես հասկացա, որ սահմանից այս կողմ և սահմանից այն կողմ, կա կապող օղակ, և այդ օղակում՝ թեկուզ երկու ժամ, հայերեն ապրելու երջանկություն կա… Իսկ մարդը միշտ երջանկություն է ուզում… Լավ կացեք. :)

Mari
23.10.2007, 19:32
Ի՛նչ լավ է, որ արևելյան մարզաձևերի չեմ հաճախել: Չգիտեմ, ինձ համար ինչքանով է լավ, բայց հաստատ մի 5 հոգի կգտնվեն, որոնք շնորհակալություն կհայտնեն ծնողներիս իմ այդ կրթական բացի համար: Հա, ի դեպ, 5-րդը այսօր լրացրեց այն մնացյալ 4-ի շարքը: Ու գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր. այս 5-ից 3-ը հետաքրքրվում են աղջիկների պայուսակների պարունակությամբ: Չէ, չէ, ես դեմ չեմ փոքրամասնություններին:Եթե խնդրեին, ես մեծ հաճույքով ցույց կտայի նրանց, թե ինչ կա իմ փոքրիկ պայուսակում: Բայց առանց իմ թույլտվության բացե՞լ այն: 5-րդին /եկեք պայմանականորեն այդպես անվանենք նրան/ հանդիպեցի այսօր Շրջանայինում: Արդեն պատրաստվում էի նստել երթուղային, երբ զգացի, որ իմ փոքրիկ պայուսակը հրաժարվում է ինձ հետ երթևեկելուց: Նայեցի ետ. ու... աչքերս հանդիպեցին 5-րդի աչքերին. իմ աչքերում՝ կրակ, նրա աչքերում՝ վախ: Խեղճ պայուսակիս «բերանը» զարմանքից բացվել էր: 5-րդը զգում էր իմ փոքրիկ պայուսակի ծանրությունը, ու դեպի իրեն էր քաշում: Խեղճը երևի ուզում էր օգնել ինձ, այդ ծանրությունից ազատել: Իսկ ես նրան չհասկացա: Հա, պայուսակիս բերանը բաց էր մնացել, ու երևում էր, թե 5-րդը ինչպես է փորձել հանել ակնոցներիս տուփը/մտածել էր՝ դրամապանակս է/: Միայն ոչ ակնոցներս,:8 հիմա՛ր::angry Փոքրիկ պայուսակս ինձնից շատ էր ջղայնացել. այնպես հարվածվեց 5-րդի գլխին, որ քիչ էր մնում 5-րդը տեղում մնար: Չէ, այս փոքրիկ պայուսակս սրանց «գլխին գալովի է»: 5-րդը փախել էր, իսկ խեղճ մի կին միայն նոր էր նկատում անհայտացած դրամապանակը...

Հ. Գ. Զգուշացե՛ք Շրջանայինի գրպանահատներից. նրանք հագնվում են շատ լավ, ձեռքներին ունեն տետրեր:

StrangeLittleGirl
23.10.2007, 19:49
Մի կողմից լարված նյարդերս… Տոննաներով աշխատանք, որը չգիտեմ ինչպես եմ հասցնելու կատարել մեկ օրում, հատկապես երբ շատ բան ուրիշներից է կախված… իսկ մյուսներն ասես չեն էլ շտապում, չեն էլ պատկերացնում, որ ես չգիտեի՝ այսօր տուն կհասնե՞մ, թե՞ ոչ:
Մյուս կողմից էլ երկրում տիրող քաղաքական իրավիճակը… Ահավոր է…

Արշակ
24.10.2007, 02:14
Արդեն զզվել եմ էս քաղաքական վեճերից ու լարված մթնոլորտից։ Չափից դուր շատ ենք կարևորում քաղաքականություն կոչվածի դերը։ էս քաղաքական խրտվիլակները չեն, որ մեր կյանքը պիտի փոխեն։ Մեզնից ամեն մեկի մեջ իրական բարոյական արժեքների վերականգնմումն է միայն, որ ինչ–որ բան կփոխի։ Իսկ քաղաքական էս կեղտոտ իրավիճակը միայն հետևանք է հասարակության բարոյական արժեքների կորստի։ Ստեղից է պետք սկսել։ Տարվել ենք փուչ իլուզիաներով։

gayane70
24.10.2007, 12:14
Ես կամ քո <սրտում>? Իսկ ինձ թվում էր ,որ քո գրկի մեջ քոնը չեմ էլի?:(

dvgray
24.10.2007, 13:30
Էսօր անցնում էր կոմայգի կոչվող այգու մոտով:
Այնտեղ մի մեծ փոս է փորված:
Փոս փորողները ինչքա՜՜ն են շատացել: :D

Այստեղ առաջ մի քաղաքային հավաքատեղի է եղել: Հավաքվել են "զտարյուն հայերը :D" ու իրար ապացուցել, թե Սիմոնյանն է ավելի շուռ տված հայ, թե Արկադի Անդրեսյանը:

Տեսնես հիմա էս "զտարյուն հայերը" հավաքատեղի ունեն թե չէ :D:

Apsara
24.10.2007, 13:34
Այսօր առաջին անգամ հանդիպեցի երթուղայինի վարորդի, որը ռաբիզ երաժշտության փոխարեն ստերյո ստուդիայով ասումնք էր լսում, "Լոռեցի Սաքոյի" հետ եկա հասա աշխատանքի: Այնքան անսովոր էր, որ ամեն վայրկյան սպասում էի ալիքի փոխվելուն …:think

Philosopher
24.10.2007, 14:08
Երիտասարդ հասարակությունները ունենում են հիվանդություններ, ավանդական հասարակությունները` քրոնիկական հիվանդություններ: Հիմա որն է լավ: Խոսքը տրվում է քեզ: Պնդումներ չանես. զգա:

dvgray
24.10.2007, 14:28
Նոպան սկսվում է: … Գիտեմ, ցավը շուտով դառնալու է անտանելի … Որտե՞ղ է ներարկիչը: Շուտ արեք, բերեք, թե չէ այս անգամ կարող է չդիմանամ::(

Ինչու՞ բանտարկեցին բժիշկ Գրիգորյանին:
Դա անարդար է: Հակամարկային:

Philosopher
24.10.2007, 15:31
Մի օր հանգստանալ է պետք: Այլապես 2070 թվականի սեպտեմբերի մեկին 7-ի Գ դասարանի աշակերտները իրենց դասը կսկսեն Philosopher-ի մասին տխուր դասով, ու իր չեղած գիտելիքների կուսական մաքրությամբ հպարտ ուսուցչուհին կպատմի մի տխուր պատմություն, թե ինչպես հայ ժողովրդի վսեմաշուք զավակը, թողնելով բազմաթիվ բաց word ֆայլեր և browserներ... Ու աղջիկը կմտածի. "Իսկ ինչ գիտեք` հենց էդպես է եղել" ու իրեն էլ տափակ թեմաներով չզբաղեցնելու համար կշրջվի ետևում նստած տղայի կողմը ու կփորձի ցույց տալ, որ չի նկատում նրան...
Ու նրանք դուրս կվազեն դասից հետո` առանց փակելու տարիներ առաջ բաց թողած word ֆայլերն ու browserները...
Նույն օրը թեկնածուական ատենախոսություն կպաշտպանի մայրությունը երեք ամիս ուշացած ու էդ առիթով մտահոգ ապագա ուսուցչուհին` "Հայաստանի և Օլիմպոսի մետաֆիզիկական կապերը Philosopher-ի վաղ շրջանի գրառումներում" թեմայում, որին կհաջորդի բանկետը, ու ծեր ակադեմիկոսը կմոռանա, որ ինքն արդեն վաղուց Օլիմպոսի հետ կապերը կտրել է, նույնանուն ռեստորանի, կհարկե...
Ու կլինի լռություն, եթե ես հիմա վեր չկենամ ու սուրճ չդնեմ` սեփական գոյաբանական խնդիրների հաղթահարման վճռական տրամադրվածությամբ: Ու մի օր չհանգստանամ...

Janita Hero
24.10.2007, 16:23
2 պաշտոն ունեի՝ քենի և տալ, 3 օր առաջ էլ մեկն ավելացավ՝ մորաքու՜յր: Ինչ լավ ա չէ , Երանի բոլոր պաշտոնները տենց հեշտ տրվեին;):think:king

ivy
24.10.2007, 18:16
Մեր ուղիները նորից հատվեցին վիրտուալ խաչմերուկներում...
Մտածում , թե ինչքան ուրիշ կլիներ իմ կյանքը, եթե չլիներ էս ինտերնետ կոչվածը: Առաջներում մարդիկ հանդիպում ու բաժանվում էին, մի քիչ լաց լինում ու մոռանում... Իսկ հիմա... դե արի ու մոռացի, երբ ամեն վիտուալ քայլափոխին «հին ու բարի ծանոթների» ես հանդիպում:
Վիրտուալ դար է, վիրտուալ բարքեր... թո´ւ, մարդ չի էլ կարող մի կարգին տառապել կարոտից...

Մանոն
25.10.2007, 09:17
Նորից երթուղայինի մեջ եմ…Նայում եմ ուղիղ դիմացս նստած կնոջը, որի գրկում անու՜շ քնած երեխայի կարմրած թուշիկները մերթընդմերդ ցնցվում են մեքենայի անհանգիստ ընթացքից: Ակամա հիշում եմ «Փքաբլիթ-բալիկը», ժպտում եմ ու մտածում…երանի կարողանայի պահպանել այդ հանդարտ քունդ, անհոգ մանկությունդ, դեռ կյանքի անարդարություններից չաղտոտված անաղարտ հոգիդ…մանկի՜կ… Երանի քեզ, որ դեռ ոչինչ չես հասկանում կյանքից…ՈՒ մտքիս ետևից ընկած՝ նկատում եմ որ անցել եմ իմ կանգառը: Այ քեզ բան…Դե ոչինչ…Քայլելով ետ կգամ՝ իմ սիրած տերևները խշխշացնելով…Մնաս բարո՜վ, մանկիկ…

Լէգնա
25.10.2007, 09:39
դե...էլի կերպար...էլի չեղած կարոտ...էլի ֆորումում թաքնված անմեղ մի զոհ:
Հիմա էլ կախվածությունս նրանից կսկսի խշշալ աշնան տերևներիս փոխարեն,հիմա էլ ամեն պահ լոգին կլինեմ նրա գրառումները կարդալու համար,հիմա էլ ամենքը հասկացան`խոսքը ո՞ւմ մասին է:
Իսկ Ես...Ես չեմ հասկանում,թե ո՞ւմ մասին է խոսքս,չեմ ճանաչում իրեն,գո՞ւցե չեմ էլ ուզում ճանաչել,չէ ո՞ր կերպարները միայն վիրտում են կերպար:
Երանի իրականության մի փոքր դող լինեի ու տեսնեի գոնե`ինչպես ես սրճում:
Բարև:

Goga
25.10.2007, 12:23
Ինչու՞ ամեն ինչ այսպես եղավ.......նորից ես դարձա անմեղ մի զոհ.....:think

StrangeLittleGirl
25.10.2007, 12:36
Ասում են՝ մարդիկ չեն հիշում վաղ մանկական հասակում կատարվածները կամ էլ ինչ-որ մշուշոտ պատկերներ են պահպանվում, և եթե լուսանկարներ չլինեն, նրանք գաղափար չեն ունենա, թե ինչպիսին են եղել այն ժամանակ:
Ես մի առավելություն ունեմ, մի հնարավորություն, որ երևի շատ քչերին է տրվում. շատ հանգիստ հանդիպում եմ իմ մանկությանը, ավելին՝ նրա հետ խոսում, խաղում, ծիծաղում:
Սաթենիկն ասես ժամանակի հայելի լիներ. նայում էի նրան, ինձ էի տեսնում: Իզուր չէր, որ բոլորը նկատել էին, թե Սաթենիկը որքա՜ն նման է մեկ-երկու տարեկան Բյուրակնին: Գիտե՞ք, թե ինչ է նշանակում հանդիպել հենց քեզ՝ քսան տարի առաջ: Եզակի իրադարձություն է, գերբնական ինչ-որ բան: Մենք երկուսով վազվզում էինք տան մեջ: Ո՞վ էր ասում, թե Սաթենիկը դեռ միայն առանձին բառեր է ասում: Ես շատ լավ հասկանում էի նրա բոլոր նախադասությունները: Անգամ նրա քմահաճույքների մեջ ինձ էի տեսնում:
Ասում են՝ սիրո տարբեր տեսակներ կան (մայրական, որդիական, եղբայրականան, ֆլան-ֆստան): Գիտե՞ք, թե ինչպես էի սիրում Սաթենիկին: Նույնպես անսովոր բան է: Դա իսկական եսասիրություն է: Չզարմանա՛ք, այս բառի մեջ բացասական իմաստ չեմ դնում: Պարզապես նրան սիրում ճիշտ անքան ու ճիշտ այնպես, ինչպես ինքս ինձ…
Եթե իմ երեխան ինձ այդքան նման չլինի, ես կկախվեմ:

gayane70
25.10.2007, 13:10
Այսօր իմ միակ այցելուն թախիծն է՝ որը երբեք ինձ չի դավաճանում....
Ես կարծես մրցման մեջ եմ մտել աշնան հետ- մեկ նա է փոփոխվում , մեկ՝ ես, չարաճճի երեխայի պես;): Երան՜ի արևը մի քիչ էլ ջերմացնի իր տաք շողերով...:love

impression
25.10.2007, 13:26
Անիմաստ ու հոգնեցնող գործ եմ անում: Մինչ այս՝ հասցրեցի զրուցել ընկերներիցս մեկի հետ ու ևս մի անգամ զարմանալ կյանքի բարդությունների ու խճճված իրադարձությունների վրա: Իսկ հիմա խիստ զբաղված եմ՝ իրագործելով երկու ամենամեծ երազանքներս: Մի քանի օր է՝ պատմվածք եմ գրում, ու չեմ կարողանում ավարտին հասցնել: Մի քանի օր է՝ ընդհանրապես ոչինչ չեմ հասցնում.... Զեմֆիրայի երգերից մեկում էսպիսի տողեր կան՝ այնպես եմ վախենում, որ ոչինչ չեմ հասցնի, գոնե մի որևէ բան հասցնել չեմ հասցնի.....

dvgray
25.10.2007, 16:53
Գիշատիչները տեսնելով խոտակերների հլու հնազանդ պահվածքը գնալով ավելի էին գազազում: Էս անգամ հոտի հաշվառման ու ամեն մի բառաչյունի ճշգրիտ իդենտիֆիկացիայի համար բոլորին իրենց բառաչունով հաշվառում են: Իսկ խոտակերները իրար ճզմելով հաշվառվում են, հլա մի բան էլ որպես ապացույց ներկայացնում իրենց 5 մոտիկներին:

Հ.Գ. Սյուռեալիստական մտքեր, ծնված Շահումյան հրապարակի մոտերքում::(

Լէգնա
27.10.2007, 14:37
թքող,ծխող,չրթող մուտանտներ,քաոս, ամբոխ ու այս ամենի մեջ`մարդ , լույսի մոմով ,իրեն կորցնելու մեծ վտանգը արհամարող...

Grieg
27.10.2007, 16:45
պայամանորված էի վերնիսաժում այն մասում որտեղ գրքեր է վաճառվում, քանի որ ժամանակից մի քիչ շուտ եկա սկսեցի ուսումնասիրել գրքերը~ աչքովս ընկավ մի գիրք որը տարբեր ազգերի մշակույթի մասին էր, բացեցի գիրքը թերթեցի` արձանիկներ, նկարներ, քարտեզներ և բառեր բառեր.. սակայն տպավորությունը այն էր որ ընդհանուր է գրած և միքիչ հանրագիտարանի ոճով, տպագրության թիվը 81..ուստի մտածեցի որ ավելի լավ տարբերակ կլինի գտնել հատկապես որ գինը 17 հազար էր:Հաջորդ գիրքը Կոմիտաս վարդապետի մասին էր, գինը հարցրեցի 500 դրամ ~ մի պահ ուրախացա որ այդպես մատչելի է և ժողովրդը կկարողանա թույլ տալ իրեն այդ ծախսը..հետո պարզվեց 5000 է :( կազմվի վրա նկարած էր նա, նոտաներ, երգերի բառեր մի խոսքով գրավիչ էր, ես գիտեի որ գիրքը իմ համար հետաքրքիր կլինի..ուզում էի վերցնել ~հետո ներսումս լսեցի նրա աստվածային երաժշտությունը~ .. երաժշտությունը աստվածային, մարդը իրական, գրվածը պատմություն,իսկ գիրքը նյութական..
խառնվել էր ամեն ինչ հոգևորը արվեստը մշակույթը պատմությունը գիրը գիտելիքը գիրքը և փողը..մտածեցի` չեմ ուզում տեսնել նյութական մեկնաբանությունը այն նուրբ ալիքների որը բխում էր նրա տիեզերքից.. ճիշտ է ձայնը դա նյութական աշխարհից է. .բայց մեղեդին..գուցե երաժշտությունն է սահմանը հոգևորի և նյութական աշխարհներ միջև ~ մտորումներից դուրս եկա երբ լսեցի ինչպես են իմ անուն բարձր գոչում..չեի նկատել որ ում սպասում էի եկել է.. չգնեցի

StrangeLittleGirl
29.10.2007, 21:12
Վիրաբուժության հիվանդությունների ցիկլ… Դասախոսը դուրս էր եկել ու չէր վերադառնում: Դա հատուկ է մեր բուհում դասավանդվող կլինիկական առարկաներին: Մենք էլ, լինելով հինգերորդ կուրսեցիներ, այսինքն՝ հիվանդանոցում պարապ նստելու մեծ փորձ ունենալով, մեզ հետ բերել էինք կողմնակի բաներ, որ չձանձրանանք: «Մաֆիա» խաղալու առաջարկ կար, բայց կարծես ոչ ոք հավես չուներ:
Սենյակում ահավոր աղմուկ էր: Մի քանիսն անկյունում հավաքված լուսանկարվում էին, մեկ ուրիշը հեռախոսով երաժշտություն էր միացրել, մյուսն անգլերեն էր պարապում, ես էլ ֆրանսերենս էի հանել, բարձրաձայն կարդում էի: Քիչ անց Վարդանը սկսեց ֆրանսերեն հանրահայտ երգերից նախադասություններ ասել, և ես փորձում էի թարգմանել: Չգիտեմ, թե ինչպես եղավ, որ խոսակցությունը բոլորովին այլ ուղղություն ստացավ:
- Հեմինգուեյն է իր գործերում շատ ֆրանսերեն արտահայտություններ օգտագործում,- ասաց Վարդանը:
- Հա՛, հատկապես «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպում:
- Ես հիմա հենց այդ գիրքն եմ կարդում:
- Ես էլ,- ասացի ու պայուսակիցս հանեցի նշված գիրքը:
Երևի նրանք, ովքեր փորձել են իմանալ, թե ինչու է պայուսակս միշտ այդքան ծանր, ստացան իրենց հարցի պատասխանը. հետս զանազան գրքեր-տետրեր եմ տանում, որ անվերջանալի դասամիջոցին չձանձրանամ:
Հետո մենք խորացանք գրքի բովանդակության մեջ: Հետաքրքիր ու գեղեցիկ տողերն էինք հիշում և պատմում միմյանք:
Անկեղծ ասած, ես զարմացել էի, որ իմ խմբեցու հետ կարող եմ նման թեմաների շուրջ զրուցել:
- Դու՞ էլ «Հրեշտակների քաղաքում» տեսար այդ գիրքը, դրա համար կարդացիր:
Ես նորից զարմացա. իմ սիրած ֆիլմերից էր, որտեղ հնչում են իմ սիրած երգերը, դեռ մի բան էլ ավելանում է մի գիրք, որն իմ սիրելիների ցանկում գրանցվելու բոլոր հնարավորություններն ունի… Ու չնայած այդքան շատ դիտել էի ֆիլմը, չէի նկատել, որ այդ գրքի մասին խոսվում է:
- Չէ՛, պարզապես այստեղ իմ սիրած գրողներից մեկի՝ Սքոթ Ֆիցջերալդի մասին է գրված, դրա համար էլ կարդում եմ… Ամբողջ Ամստերդամը ոտքի տակ եմ տվել, որ գտնեմ:

Մենք ապրում ենք շրջապատված բազմաթիվ մարդկանցով, որոնց չենք ճանաչում, չնայած գրեթե ամեն օր տեսնում ենք: Ուշադի՛ր եղիր, շփվի՛ր նրանց հետ, և դու հաստատ ինչ-որ փոքրիկ ընդհանրություն կգտնես… Գուցե պարզվի, որ երկուսդ էլ նույն գիրքն եք կարդում կամ նույն երաժշտությունն եք սիրում… Գուցե պարզվի, որ կարող եք շատ լավ ընկերներ լինել:

impression
30.10.2007, 09:14
Քայլում եմ փողոցով, չեմ հասցնում, ուշանում եմ: Թվում է, թե կյանքն անցնում է կողքով, իսկ ես միայն հասցնում եմ նրան հետևել որպես մի պատահական անցորդ: Օրվա 24 ժամն ասես 24 րոպե լինի, արթնանում եմ, գնում աշխատանքի, պարտքեր կուտակում, մի քանի բաժակ սուրճ խմում, կարդում նամակներս, նստում երթուղային, մարդկային քաոսից ազատվում, հասնում տուն, ու սարսափով հասկանում, որ ևս մի օր կորավ…
Բայց մեկ-մեկ կարողանում եմ խորամանկել, թաքուն ծիծաղել կյանքի գլխապտույտ ընթացքի վրա… Երբեմն հասցնում եմ ապրել շատ ավելի, քան կարելի է պատկերացնել: Աննշան մի բույր` ինչ-որ հեռու, անիրական երազից վեր հառնող հուշ, ու այդ բույրը դառնում է կոնկրետ մարդ, իրավիճակ, զրույց, տրամադրություն, պահեր, ժամեր, մոռացված ժպիտ, որ մի ժամանակ գուցե շատ կարևոր էր… Ու այդ մի վայրկյանի ընթացքում, որ աննշան բույրը հասնում է քթիս, ես կրկին ապրում եմ կյանքիս լավագույն պահերը, մի քանի ամսվա կյանքս տեղավորվում է մի վայրկյանում, ինչ-որ հանճարեղ Zip ծրագրով, կամ էլ վայրկյանն է ձգվում, ու այդ օրը ունենում է ոչ թե 24 ժամ, այլ ասենք 15 ամիս, 3 ժամ, 46 րոպե, 8 վայրկյան....

Taurus
30.10.2007, 09:56
Քայլում եմ փողոցով,...

հա ճիշտ ա, ուրեմն Քայլում եմ փողոցով, տրամադրությունս բարձր, թոշակս վերջապես տվեցին, գործերս լավացել են, ուրախ նայում եմ մադկանց դեմքերին, ինձ էլ գժի տեղ են դնում, ու մտածում եմ "ինչ լավ կլիներ որ բոլորն էլ ուրախ լինեին, ժպտայինինձ հետ միասին", ու......
.....այդ պահին ընկա, թարմ անձրեվից գոյացած կեղտաջրի մեջ, բոլորը ուրախացան ու ժպտացին, "ու ինչ են էտ ապուշները ժպտում", ջղայնացա շորորս թափ տվեցի ու արագ-արագ հեռացա:
Ասածս ինչ ա, "ամեն ինչ հարաբերական է"

Լէգնա
30.10.2007, 11:07
Հարմարվել, տանել,համակերպվել,հանդուրժել...
Ինչո՞ւ ՍՍՐ -ից եկած խխունջային բառերը պետք է հունից հանեն ինձ,ինչո՞ւ մարդիկ պետք է հոսանքին տրվեն ու քշվեն ,ինչպես տարվա եղանակը ոչ իր ցանկությամբ է առաջ քշվում:
Ես կյանքի հորձանուտում ճահճային ծաղիկ մը, որ չի ընդունում ոչ մի զուլալ ջուր ու բարելահող, վարդի վերածվելու համար:
Ինձ դուր է գալիս իմ ճահճի հոտը , քան ` փթթած վարդ, խամաճիկների հրամանով:

dvgray
30.10.2007, 14:16
Կարիքավոր մարդը փաթաթվեց ծառին ու ջրեց իր ոտքերը: Աննորմակությու՜ն…

Չկա չարիք առանց բարիք: Չկա բարիք առանց չարիք:
Չկա չարիք առանց բարիք: Չկա բարիք առանց չարիք:

ո՞նց անեմ որ չմոռանամ…:think
:(

Լէգնա
30.10.2007, 15:12
դե...էլի կերպար...էլի չեղած կարոտ...էլի ֆորումում թաքնված անմեղ մի զոհ:
Հիմա էլ կախվածությունս նրանից կսկսի խշշալ աշնան տերևներիս փոխարեն,հիմա էլ ամեն պահ լոգին կլինեմ նրա գրառումները կարդալու համար,հիմա էլ ամենքը հասկացան`խոսքը ո՞ւմ մասին է:
Իսկ Ես...Ես չեմ հասկանում,թե ո՞ւմ մասին է խոսքս,չեմ ճանաչում իրեն,գո՞ւցե չեմ էլ ուզում ճանաչել,չէ ո՞ր կերպարները միայն վիրտում են կերպար:
Երանի իրականության մի փոքր դող լինեի ու տեսնեի գոնե`ինչպես ես սրճում:
Բարև:

ոչ-ոք իրավունք չունի մտնել իմ ներսը,քանդել,ջնջել կամ վերակառուցել նրանից մի բույլ անգամ ,այսինքն այն վայրը ,որը Ես կնքել եմ "Ակումբի օրագիր" անվամբ:
Նա էլ իրավունք չունի պահանջելու ինչ-որ չեղած բան,ինքս էլ այս վերևի տողերից ոչ մի ակնկալիք չունեմ,ոչ էլ ուզում եմ ունենալ,պարզապես երբ ուղեղս ցավից տնքում է,բառերս չեն կարող մատներիցս չժայթքել:
Խնդրում եմ թողեք լույս արձակեմ, թեկուզ այն ինչ-որ մեկին խավար է թվում:
ոչ-ոք չի կարող բանտարկել իմ մեջ ծփացող ազատությունը` իմ բառերը:

հ.գ. չի կարելի ջնջել օրագրից ինչ-որ տառ անգամ,չի կարելի :
վերադարձրեք նաև այդ գրառմանս վարկանիշ տված ,Մելիքի վերջին միավորներս, Խնդրում եմ :):

Ծով
31.10.2007, 21:44
Կանգնեցի երկուսի միջև. մեկը մեկից բարձր էր գոռում...զվարճալի տեսարան էր...լռեցին, հայացքով միմյանց թունավորեցին, ու գնաց ամեն մեկն իր ճամփով:
«Ի՞նչ եղավ»,–մտածեցի ու քայլեցի մտքերիս հետ: Պարապմունքին էլ ողջ ժամանակ մտքերով ուրիշ մի տեղ էի..Դասը սերտած էր փաստորեն, մեխանիկորեն պատասխանեցի, իսկ խոսելուց հետո իմացածս անտարբեր ջուրը գցեցի:
Նորից մտքերիս ուսերին թիկնած՝ որպես հսկա մի բեռ, քայլում էի մարդկանց միջով:
«Ես այս մոլորակից չեմ»,–մտածեցի:
Կարծում եմ՝ պարզապես կորցրել եմ հիշողությունս...
Այն ամենը ինչ կա...մի տեսակ շոշափել չի լինում...իսկ ես օդը շոյել եմ, երբ դեռ շնչում էի...
...
:scleros
...
:o...<---:)

dvgray
31.10.2007, 22:34
Էլի պտտվում էչն կողքերս: նայում հոգնած հայացքով… սպասում ինչ որ բան…

Առանձնանալ եմ ուզում…
Դուրս եկա փողոց:
:oԻնչ լավ անձրև է :): Բարակ, հանդարտ, հանգստացնող:
Ի՜նչ հավես է :hands: Փողոցները համարյա դատարկ: Հատուկենտ անցորդներ շտապում են, արագ անցնում:

Հաջողվեց առանձնանալ: Առանձնանալ մեծ քաղաքում:

Իսկ Երևանը գեղեցիկ է,.. նամանավանդ գիշերով :) :Սիրում եմ մեր անձրևոտ աշունը :oy:

Selene
02.11.2007, 00:58
Տեսնես ով ինձ կարող է բացատրել, թե ինչու եմ ամեն գնացող ակումբցու հրաժեշտից տխրում:8 …ու անկախ այն բանից, թե այդ ակումբցին որքանով է ինձ մտերիմ իր գրառումներով, իր մտքերով, անկախ նրա՝ կյանքի նկատմամբ ունեցած պատկերացումներից:oy
Գուցե պատճառը նրանում է, որ իմ համար ակումբը աշխարհից ու նրա բացասականությունից ոչ լրիվ, բայց կտրված մի անկյուն է, իմ գողտրիկ անկյունը, ուր այնքան լույս ու ջերմություն եմ զգում, այնքան հարազատություն, ու…այս հեռանալու պահը ամեն անդամի կողմից նմանվում է անկյունից մի կտոր թանկի կորստի…Այ նման դեպքերում երկու բան կարող եմ ուզել՝ կամ լինել անտարբեր, ու հեչ էլ չհուզի, թե ով կգնա, կմնա, կամ կգա, կամ էլ ունենալ անսահամաnափակ հնարավորություն՝ ամեն ինչ պահել այնպես, ինչպես կար, ու ես հաստատ կընտրեմ երկրորդը, միայն թե ցանկությունները միշտ չեն իրականանում, սա արդեն երկու տասնամյակ է, ինչ գիտեմ…

Հ.Գ. Կյանքում օրագիր չեմ պահել, պատճառն ինձ հայտնի չէ, բայց արի ու տես, որ ակումբում ոչ միայն ուշադիր հետևում օրագրի գրառումներին, այլ նաև՝ գրում:)Գոնե մի լուսավոր բան եղավ գրառմանս մեջ:):)

ivy
05.11.2007, 20:28
Նորից գնել եմ Bio մթերք... Առողջ սնունդ, ոչ մի վնասակար նյութեր... Ի՞նչ շոկոլադ, ի՞նչ պիցա: Ծխելն էլ թողեցի, բավարական գարեջրի համն էլ չեմ հիշում: Շաբաթական 3 անգամ էլ՝ մարզադահլիճ՝ պարտադիր կարգով:
Ասել է թե՝ առողջ ապրելակերպ:

Ցնդե՞լ եմ, թե՞ սկսել եմ հավերժ կյանքի մասին երազել: :think

Թու... թե ոնց էսպես փչացա...

Cassiopeia
06.11.2007, 11:39
Երեկվա գինարբուկից հետո անձրևի տակ բավական ուշ հասա տուն: Իսկ ինձ սպասում էր գործերի մի մեծ կույտ, որը առավոտ շուտ պիտի հանձնեի: Տան համակարգչի վիճակից անտեղյակ (մոտ 3 ամիս այդ համակարգչին չեմ մոտեցել) որոշել էի տանը գործս անել: Մոտեցա համակարգչին ու մեծ հիաստափություն: Աշխատելն անհնար էր: Գիշերը բացարձակապես չքնեցի ու առավոտ շուտ՝ դեռ 8.00-ը չխփած, արդեն օֆիսում էի: Եղանակը հիասքանչ էր: Գարուն զգացի աշնան թախծի մեջ: Գործս հնարավորինս արագ վերջացրեցի ու դուրս եկա այն հանձնելու: Ու զգացի, որ գարնան թախիծը աշնան թևեր է նորից առել ու անձևում է: Ու ականատես եղա մեր ճանապարհաշինարարների հանճարեղ մտահաղացումներից մեկին, որը ստորև ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Շատերի համար այն միգուցե զվարճալի նկարների շարքում լինի, բայց այն ինձ տխրեցրեց:

Chilly
06.11.2007, 13:43
չես հասկանւմ էս ինչ ա կատարվւմ էս քաղաքում... որ կողմը նայում ես` սև մարդիկ են...
առա դե հերիք ա էլի սև շորեր հագնեք, սև են հագնում, տրամադրություններն էլ հետն են սևացնում ու արի ու մի ջղայնացի ու մի <պահի տակ> շշկռված - ջղայնացած քաղաքացու մի <խախանդ> անկյունում ցույց տուր իր տեղը լուսնի տակ :angry :angry :angry :angry :angry :oy

Philosopher
06.11.2007, 14:20
Նորից գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա,
Կփոխվի հագուստը, կփոխվի դարդը,
Հայը էլի իր հին նառին կմնա:

StrangeLittleGirl
07.11.2007, 19:46
Աչքի հիվանդությունների ձանձրալի (որովհետև սև տետրն այլևս ինձ հետ չեմ վերցնելու) դասախոսության ժամանակ ծնված մի միտք. նեկրոֆիլի կարգախոսը. «Գնա՛, մեռի՛, արի՛, սիրեմ»:

Ծով
07.11.2007, 20:09
Էսօր ահագին զվարճացանք միջանկյալ քննության ժամանակ:D
Սովորել էինք է, բայց դասախոսի բարի, կարեկցող աչքերը անդադար կրկնում էին. «Արտագրե՛ք, խնդրում եմ...»
Եվ մեզանից ոչ ոք, լսու՞մ եք, ոչ ոք չուզեց արհամարհել նրա խնդրանքը»:D
Ու դեռ մի հատ էլ դասերից ազատված էինք...
Սա եզակի միջանկյալ էր, ես էսպիսի բան դեռ չեմ հիշում...
Հետո...
դրսում տաք աշուն...զով քամի...խճանկարային խցանումներ, բայց քնած մթնոլորտ...
Ինչու՞ են աշնանը մռայլ դեմքերը շատանում, մինչդեռ ես տարերքի մեջ եմ...
Հեգնում եմ սարքովի տխրությունները, եղանակից կառչած տրամադրությունները...
Ինչու՞...
Բա ձմռանն ի՞նչ եք անելու:D:P

impression
07.11.2007, 20:36
Մեռնեմ մեր տեղական ամեն ինչի գներին: Զանգում եմ ընկերուհուս՝ արտասահման, սա տեսնում է, որ բջջայինով եմ զանգել, վերցնում ու գոռում է ականջիս տակ՝ աննորմա՜լ, քո կարոտը շա՜տ թանկ ա նստում քո վրա, ես էլ եմ կարոտել, հաջող.... տո՜ւ, տո՜ւ, տո՜ւ....
Զարմանում եմ, հետո՝ տխրում, հետո՝ ջղայնանում.... ախր մինչև էսօր գոնե կարոտը չէր թանկացել, գոնե ինձ տենց էր թվում....

egoist
07.11.2007, 21:05
Ես անձրևն ինչի չի դադարում, չնայած լավ , Երևանի փոշոտ փողոցները լվացվեցին....
Միայն նոր նկատեցի , որ ադեն խոր աշուն ա.....

Goga
08.11.2007, 00:37
Ախ երանի ջնջել կարողանայի.... կամ ժամանակը մի փոքր ետ պտտեի, բայց ավաղ, իզուր են բոլոր ջանքերս:cry2:(

impression
08.11.2007, 10:53
Դեպրեսիվ

Սա էլ մեկն է այն օրերից,
Երբ ամեն ինչ սուտ է ու հին
Ոչ մի նոր շունչ, ոչ մի նոր ճիչ
Կամ անվերջ նինջ, կամ էլ` ոչինչ:
Ու ամեն ինչ կտրում է ինձ
Թղթի կտրածի պես ցավոտ`
Երկար, դանդաղ սահում անցնում
Մաշկիցս ներս
Ու թողնում է մանր մի հետք…
Չորանում եմ այս օրերում և սուտ, և հին
Մեղր եմ քսում կյանքիս դրսից,
Սակայն ներսը դառն է մնում,
Ու ես ներսում, միայն ես եմ դառը տեսնում,
Ու համտեսում:

ivy
09.11.2007, 15:47
Գնում էի տրամվայով, դիմացս մի բալիկ էր նստած, իր հոր կամ հավանաբար հոր գոգին: Մոտ երկու տարեկան էր ճուտիկը, ավել չէր լինի:
Ուշադիր վրաս էր նայում՝ մանկան հատուկ անթաքույց հայացքով: Ես էլ նույն կերպ իրեն էի նայում, ի՞նչ պակաս բալա եմ:
Մեկ էլ էս ճստիկ–պստիկը թե.
–Դու մուկ ես:
Հա, էտպես էլ ասեց, ոչ ավել, ոչ պակաս:
Հայրն էլ ծիծաղեց թե.
– Ինքը մուկ չի, այլ կատու:
Ես էլ հաստատելու համար կատու լինելս... թե ես ո՜ր օրվա կատուն եմ, մլավեցի.
–Մյա՜ու...
Էս ճուտիկն էլ մի քանի վայրկյան լուռ նայեց, նայեց, մեկ էլ ձեռքը բռունցք արած խբեց ոտքին ու գոռաց.
–Մուկ, մուկ, մուկ:
Էստեղ մեր թվացյալ կատուն շփոթվեց, կուչ էկավ... ու բացահայտվեց իր ով լինելը...
Դու մուկ ես: :)

ivy
10.11.2007, 13:32
Թվում է ՝ ոչինչ չի փոխվում է. լավ է, որ ընդամենը թվում է...

Մանե
11.11.2007, 22:33
տենաս նենց լոմբարդ կա,որ օրգաններ ա ընդունում,եթե կա,իմ սիրտը թողեմ,մեկա չեմ օգտագործում...

copyright (c)Misho

Մանե
11.11.2007, 23:13
Արդեն հոգնել եմ փակ ճանապարհներից,անվերջ խցանումներից:angry
Էդ ճամփին 1 ժամում ավելի եմ հոգնում,քան դպրոցում 6 ժամվա ընթացքում:( Էս մարդիկ հեչ չեն մտածում քաղաքացիների մասին,սպանին թողին էլի,ինչքան կարելի ա էդ շինարարություն ԿՈՉՎԱԾԸ շարունակել,մանավանդ որ վերջը չի երևում:angry

Էսօր վերջապես մի քիչ ազատ էի ու ինձ հանգիստ տվի:)
Վաղը նոր օր ու նոր շաբաթ կսկսվի,հերթական միապաղաղ գործողություններով:

Սիրում եմ մենակությունը,երեկոյան Երևանը,իսկ հատկապես այս երկուսի համադրությունը:love Վաղը կրկին հնարավորություն կունենամ այս համադրության ներքո մտածելու,հասկանալու ու ամեն ինչ մի անգամ ևս լավ կշռադատելու համար::8

impression
12.11.2007, 11:57
Կարդացի ivy-ի գրածը տրամվայի դեպքի մասին ու հիշողությանս մեջ արթնացավ այս դրվագը՝
Ընկերներիցս մեկի հետ նստած էի Մոնումենտի նստարաններից մեկի վրա, ու արդեն մի քանի ժամ էր՝խոսում էինք գրականությունից, արվեստից, այս կամ այն ծանոթից, մի խոսքով, էն որ անկապ ժամերով խոսում են ոչնչից ու դրական լիցքերով լցվում: :):)

Մի զույգ անցավ մեր մոտով, ջահել զույգ էր, երեխան էլ` հետևներից հեծանիվ քշելով գնում էր, կլիներ մոտ 3 տարեկան: Անընդհատ հետ էր ընկնում, մայրն անընդհատ կանչում էր, իսկ երեխան հեծանվով շրջաններ էր գծում ու հետաքրքրությամբ զննում մեզ: Մեկ էլ` մոտեցավ մեզ, հեծանվից առանց իջնելու կռացա~վ, ձգվե~ց, մի ծաղիկ քաղեց, տվեց ինձ, ժպտաց, գանգուր մազերին` մայրամուտի վերջին շողերը կայծկլտացին, ու հեծանիվը քշելով` հեռացավ, բայց ժամանակ առ ժամանակ հետ էր նայում, ժպտում, ձեռքով անում....

"Մենք բոլորս մանկության մոլորակից ենք."... Անտուան դե Սենտ Էքզյուպերի

Second Chance
12.11.2007, 16:41
Պետք է փրկել ... լողում է օվկիանոսի մեջ ձեռքիցս պոկված … դու էիր տվել ,չէ միասին էինք կառուցել...միասին փայփայել էինք, որ մի օր ծով դուրս գար մի օր կարձակեինք բաց ջրերի վրա ու նա կլողար, կսահեր ջրերի վրայով… բայց դեռ այն կիսատ է ,դեռ չէինք կառուցել մինչև վերջ: Արդյոք կլողա՞ ....
Պետք է փրկել հետզհետե հեռացող նավակին , պետք է փրկել...պետք է նորից թրջվել դրա համար...
Ես էլ գիտեմ պետք է փրկել ...դրա համար եմ հիմա սպասում...
Պետք է դու փրկես ես լողալ չգիտեմ...

EgoSumLex
12.11.2007, 17:32
50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Մի պահ քեզ թվում է, թե էլ չես հիշում... Չես հիշում այն ամենն, ինչ քեզ ցավ է պատճառում, թվում է, որ համակերպվել ես այս կյանքին, և որ դա էլ կանցնի ինչպես մյուս բոլոր անհաջողությունները։ Դու նույնիսկ չես էլ պատկերացնում, որ սա անհաջողություն չէ, այլ կյանք ու էություն, որ կայանում է հենց ցավդ գիտակցելու ու դրա դեմ պայքարելու մեջ։ Բայց դու դա չես տեսնում։ Սկսում ես ապրել, նորից փնտրել, բայց այս անգամ ներքուստ վախ ունենալով, որ գտածիդ նորից չես կարողանա տիրանալ։ Եվ հենց դրանով իսկ խառնվում ես ամբոխին, դառնում դրանցից մեկը...Մի պահ։ Ուզում ես դառնալ դրանցից մեկը, ու արդեն վաղուց։ Եվ ահա արդեն սահմանափակված ցանկություններով ձևակերպում ես քո կիրքը, ձգտում դրան, և դժբախտաբար հասնում։ Երկար կտևի հանգստությունդ։ Համեմատաբար երկար։ Դիակը նույնպես փտում է։ Սահմանափակել ես ինքդ քեզ, էլ ի՞նչ ես ուզում։ Իրականում մնացած բոլորի ցանկություններից չեն տարբերվում քո սահմանափակվածները։ Բայց չէ որ սահման ունեն, ու դու գիտես դրա մասին, ու ավելին, չես ուզում տեսնել դրանք։ Նրանք չեն փակել, և հենց դա է պատճառը, որ ամեն անգամ նոր դուռ բացելուց չեն զղջա... Իսկ դու... Ցավալի է լինելու, երբ առդեն չկարողանաս պահել օրեցօր ակամա բացվող դռները։ Միակ ուրախությունն ու մխիթարանքը որը մեղմորեն կփափագես քո մեջ, կլինի կրկին ապրելու, «վերածնվելու» պատրանքը։ Երկար չի տևի։ Ցավն ավելի մեծ է քան մխիթարանքիդ տված հույսը, կոռնաս ցավից, և հենց նույն պատճառով, որով հրաժարվեցիր երիտասարդ տարիների երազանքիցդ, կհրաժարվես և այս անգամ։ Դու չես փոխվել, դու նույննես։ Ապա չլինի՞ մեռած ես։ Մեռա՞ծ էիր նաև այն ժամանակ՝ հենց ամենասկզբում։ Երեվի թե չէ։ Իսկ եթե այո, ուրեմն կա մի նոր աշխարհ։ Մեռելների բազմություն, որ դրախտ է կոչվում...

Լէգնա
12.11.2007, 18:14
50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏՃԱՌՆԵՐ

....

ծանոթ, ծանոթ ձեռագիր...
շունչը , հոտը, չտեսած աչքերը,չէ հնարավոր չէ:
Ո՞վ է:
Ո՞վ ես ...
մի փոքր փոխված ,բայց շատ ծանոթ տողեր:

Ուլուանա
13.11.2007, 01:53
Ինչու՞ եմ ես մխիթարելու ձիրքից այսքան զուրկ... :cry Ինչու՞ չեմ կարողանում ճշմարտախոսությունն ու մխիթարությունը համատեղել, ինչպես եղբայրս է կարողանում անել։ Իսկ միայն ճշմարտախոսությունը, փաստորեն, ոչ մեկին պետք չի, դեռ մի բան էլ վնաս է տալիս... Մարդիկ ոչ միայն շնորհակալ չեն լինում ճշմարտությունն ասելու համար, այլև մեղադրում են, եթե այն իրենց դուր չի գալիս, իրենց սպասածը չի լինում, նույնիսկ եթե հենց իրենք են հարցրել... :(

Հ. Գ. Ինչու՞ ոչ ոք օնլայն չի, որ հետը խոսեմ... :cry

impression
13.11.2007, 10:13
Կիմ Կի-Դուկ... դաժանություն.... քնքշություն.... լքված մարդիկ.... մենություն.... Կիմ Կի-Դուկ... գիշեր.... խորտակված կյանք.... կինոխցիկ.... գլխարկ.... անձրև... Կիմ Կի-Դուկ.... Կորեա.... ցեխ... բանտ.... ուրվական.... համբույր.... թռիչք... ակնոց... դիակ.... գոլֆ.... Կիմ Կի-Դուկ.... Ես գիտեմ.... Ես չգիտեմ... Մեծագույն կինոռեժիսոր՝ Կիմ Կի-Դուկ....

Philosopher
13.11.2007, 10:41
Մարդ...

Դեկադա
13.11.2007, 10:51
Ա~խ այս տարիները....Կար ժամանակ,որ օրերն էի հաշվում, թե երբ են մածանալու երեխաներս. իսկ հիմա ինչեր ասես ,որ չեմ տա այդ օրերը ետ բերելու համար:think

EgoSumLex
13.11.2007, 12:54
Կասեմ ավելին, հպարտությունը սպանում է մեզ, մենք ինքներս, մեղքը մեր մեջ է, մենք հպարտ ենք...
Սպասում ենք, որ մի օր նա կազատվի մեղքերից, բայց մենք էլ անմեղ չենք...չենք մտնում ջուրը լողալու, վախենում ենք, կամ չենք ուզում կորցնել հպարտությունը, թե չէ չէինք սպասի, կպայքարեինք, կանեինք ամեն ինչ, իսկ ամեն ինչը ավելին է քան ԳՈՅԸ..

schuschanik
13.11.2007, 14:13
կոլեկտիվ մշակույթ...կոլեկտիվ հիշողություն.....իսկ ու՞ր մնաց Անհատը...

ivy
13.11.2007, 15:07
Առավոտյան էնքան խելոք աղջիկ եմ. ոնց–որ ես չլինեմ: Իսկ երեկոյան իսկական ես եմ՝ ցնդած ու անուղղելի:
Եվ ամեն օրս սկսում եմ նախորդ երեկոյի սխալները ուղղելով և վերջացնում եմ հաջորդ առավոտվա համար մտահոգություններ ստեղծելով: Մարդ էլ իր ձեռքն էսպես կրակն ընկնի, ոնց որ ես եմ ընկել...

Վա՜յ... առավոտս վերջանում է...

Մանե
13.11.2007, 21:51
Ինչքան կարելի ա մարդու համբերությունը ու նյարդերի ամրությունը փորձել...
հոգնել եմ...:(

Դեկադա
14.11.2007, 11:47
Իմ երազանքնե~րը, քո իրականությունը....
Ուր ենք գնում? Դու գրտես ? Իսկ ես չեմ էլ պատկերացնում թե ուր...
Դու ասում ես <մի մտածի, ամեն ինչ լավ կլինի>:Իսկ ես հավատում եմ քեզ, ավելի շատ քեզ քան ինձ:love

Լէգնա
14.11.2007, 11:57
Ցավից դողում էր երկնակամարը,ջղաձգվում էին երկնքի արյան կաթիլները,ամպերը թմբուկ էին զարկում,Լույսը երկնում էր...
Լույսը ծնեց վառ,գիշեր աչքերով...Խավարին:

EV...
14.11.2007, 19:42
Արդեն 1 օր ու մի քանի ժամ է ինչ ես քո ձայնը չեմ լսել: Իհարկե մեղավորը ես եմ, կամ գուցե և ճիշտ եմ, բայց դե իրականում արել եմ մի բան ինչ բանականությունս է ինձ թելադրել, ոչ թե սիրտս: Ես իրականում շատ -շատ կուզենայ, որ հիմա զանգեիր...
Գիտեմ, որ դեռ երեկ ես ինքս ասացի վերջ, գիտեմ, որ քեզ շատ կարոտել եմ, գիտեմ, որ երբեք չես կարդա այս տողերը...
Ինչու է միշտ այսպես լինում, ուզում եմ մի բան իսկ իրականում անում մեկ այլ բան...:(
Հիշում ես երեկ ասացի, որ ինչ որ բան ես փշրել ներսումս, իսկ հիմա, իսկ հիմա մի մեծ դատարկություն է ներսումս, մի տեսակ տանջող մենակություն կամ տխրություն...
Այսօր իմ կյանքում տեղի է ունեցել այն ինչի մասին ես վաղուց երազում էի, իսկ այդ պահին ես մտածում էի քո մասին:think
Ու հիմա էլ մի տեսակ ծանր ու խեղդող կարոքեղում է կոկորդս, գիտես դժվար է առանց քեզ, շատ դժվար...

Dina
15.11.2007, 11:16
Տարօրինակ է ինչքան ժամանակ է դադարել եմ մտածել... Դրանով հանդերձ դադարել եմ ինձ մարդ զգալ։
Ուզում եմ գրել, մտքերս հանձնել թղթին, բայց թվում է դա էլ եմ մոռացել.
Իսկ ժամանակ կար շատ էի գրում. Չնայած հաշվի առնելով որ գրում էի տխուր ժամանակ միայն, կարող եմ ենթադրել որ հիմա ուրախ եմ…
Սակայն ոչ, ուրախ էլ չեմ, երևի թե երջանիկ եմ, քանի որ երկար ժամանակ է չեմ գրում , իսկ ուրախությունը այսքան երկար չի տևում։
Կարդում եմ գրածներս. ինչքան հակասական մտքեր կան գրված, փաստորեն երջանիկ մարդիկ իրենց մարդ չեն զգում՞. ծիծաղս եկավ իմ իսկ արած հետևութան վրա.
Ինչքան լավ կլիներ որ մարդ աներ այն ինչ ինքն է ուզում, այլ ոչ թե այն ինչ ինքն իրեն պարտադրել է. Հոգնել եմ իմ արջև դրած խնդիրներս լուծելուց, ինչի՞ համար եմ ես մի բան պարտադրում ինձ ու … դժգոհելով որ ստիպված եմ անել դա, անում եմ. Չէ որ կամ մարդիկ որ անում են այն ինչ իրենք են ուզում.

Ուֆ, երևի թե գրածներս կարդացողը ինձնից գլուխ չի հանի, չնայած բնական է, չէ որ ես ել ինձանից գլուխ չեմ հանում...
Սկսել եմ ատել ցուրտը, ինձ ջերմություն է պետք…

Tig
15.11.2007, 11:42
Տարօրինակ է ինչքան ժամանակ է դադարել եմ մտածել... Դրանով հանդերձ դադարել եմ ինձ մարդ զգալ։
Ուզում եմ գրել, մտքերս հանձնել թղթին, բայց թվում է դա էլ եմ մոռացել.
Իսկ ժամանակ կար շատ էի գրում. Չնայած հաշվի առնելով որ գրում էի տխուր ժամանակ միայն, կարող եմ ենթադրել որ հիմա ուրախ եմ…
Սակայն ոչ, ուրախ էլ չեմ, երևի թե երջանիկ եմ, քանի որ երկար ժամանակ է չեմ գրում , իսկ ուրախությունը այսքան երկար չի տևում։
Կարդում եմ գրածներս. ինչքան հակասական մտքեր կան գրված, փաստորեն երջանիկ մարդիկ իրենց մարդ չեն զգում՞. ծիծաղս եկավ իմ իսկ արած հետևութան վրա.
Ինչքան լավ կլիներ որ մարդ աներ այն ինչ ինքն է ուզում, այլ ոչ թե այն ինչ ինքն իրեն պարտադրել է. Հոգնել եմ իմ արջև դրած խնդիրներս լուծելուց, ինչի՞ համար եմ ես մի բան պարտադրում ինձ ու … դժգոհելով որ ստիպված եմ անել դա, անում եմ. Չէ որ կամ մարդիկ որ անում են այն ինչ իրենք են ուզում.

Ուֆ, երևի թե գրածներս կարդացողը ինձնից գլուխ չի հանի, չնայած բնական է, չէ որ ես ել ինձանից գլուխ չեմ հանում...
Սկսել եմ ատել ցուրտը, ինձ ջերմություն է պետք…


Dina ջան նախ պիտի սովորես կառավարել քո ցանկությունները, որ հետո անես այն ինչ ուզում ես: Ճիշտ է դժվար բան է, բայց անհնար չէ: Եվ հետո քեզանից գլուխ հանելը իմ կարծիքով այնքան էլ դժվար չի:

EV...
15.11.2007, 14:38
Մի տեսակ սառել եմ...
Կամ կարծես թե քարացել, ինչ է ուզածս:think
ինչ եմ փնտրում
Թող ամպրոպ լինի, թող կայծակ լինի, եթե դրանից հետո շնչելն ավելի հեշտ կլինի

StrangeLittleGirl
15.11.2007, 22:16
Բոլոր գրողները շիզոֆրենիկ են :D
Մեջբերում եմ հոգեբուժության դասագրքից (շիզոֆրենիայի ախտանիշներն են). «Ասոցիացիաների խանգարումը կարող է դրսևորվել մտքերի ակամա հորդահոսքի ձևով կամ խորհրդանշական մտածողությամբ, երբ առարկաներն ու երևույթները ստանում են առանձնահատուկ, միայն հիվանդին հասկանալի իմաստ. օրինակ, «անձրևը երկնքի քրտինքն է» կամ «երկնքից եկող քիմիական բանաձևը. ապուրի մեջ աղ են լցնում, որ օրգանիզմում ապուրը չփչանա»: :D

Fansheta
16.11.2007, 11:04
Ամայի աշխարհ ու էլ ոչինչ: Կարոտել եմ նրան, ով դեռ չի եկել: Ամայի աշխարհ ու էլ ոչինչ,,,

Cassiopeia
16.11.2007, 22:28
Բավական երկար ժամանակ այս ցավը հեռու էր վանվել ինձանից: Այսօր կրկին ապրեցի հոգուս ցավը: Կարծում էի, թե մեր սիրո գիծը անընդհատ ուղիղ է: Մեկընդմեջ հայտնվող ընդհատումները աչքաթող անելով մի ոստյունով փորձում էի հաղթահարել սիրո քնքշությամբ, բայց այսօր մի հսկա բեկյալի առաջ կանգնեցի: Ուժերս լքեցին ինձ այն շրջանցել փորձելու պահին: Ուր եմ գնում, չգիտեմ: Կարծում էի աչքերս փակ քայլելը լոկ հաճույքիս պիտի ծառայի, բայց այսօր հասկացա, որ կյանքը այդպիսի կատակ կարող է խաղալ հետս` ստիպել քայլել փակ աչքերով` անհայտ ուղիներով առաջ ընթանալ: Ուր եմ հասնելու, ուր եմ գնում, հիմա որ բեկյալն է ճանապարհս խոչընդոտելու... :(

Cassiopeia
16.11.2007, 22:51
Ինչպես կուզենայի քեզ վերադարձնել այն խոսքերդ, որ մի պայծառ ու անմեղ առավոտ ներխուժեցին իմ մեղավոր հոգին ու էլ հանգիստ չտվեցին: Կարծում էի լոկ խոսքեր են, բայց իրականում իրենց մեջ թաքցնում էին ճշմարտության խայթող թույնը: Իսկ այսօր ես այդ թույնի համը զգացի հոգումս: Ինչ-որ տհաճ քաղցրություն ուներ այն` ցավեցնող ու միաժամանակ թմրեցնող: Ու հիմա... Չեմ ուզում այդ թույնը ևս քեզ վերադարձնել, չեմ ուզում, որ դու զգաս, որ քաղցրությունը կարող է սրտխառնոցի չափ տհաճ լինել:
Կներես:(

ivy
17.11.2007, 04:09
Տխուր եմ, տառապել եմ ուզում...
Հետո ինչ, որ կյանքն ուրախ է, ապրուստն էլ ձրի:
Տեղս տաք է, փորս էլ կուշտ:
Յարս յոթ սարի հետևում չի, հարևանի հարսն էլ ինձնից սիրուն չի:
Ինտերնետիս քոքը չի կտրվում, կտուրիցս ջուր չի կաթում:
Ոչ դարդ ունեմ, ոչ ցավ, ոչ էլ թե մի բան ու գործ...

Հա, ինչ անենք...
Ես տխուր եմ, տառապել եմ ուզում...

Արշակ
17.11.2007, 11:38
Գործիս տեղի բակում երկու կատու կա։ Սիրահարներ են։ :) Ես տենց ռոմանտիկ կատվային սեր չէի տեսել։:love Միշտ միասին են։ Ամբողջ օրն իրար գուրգուրում են, իրար սիրելով ման են գալիս:D։ Մեկ էլ կտեսնես ծառի տակ ռոմանտիկ գրկախառնված, անուշ քնած են։:love Նե՜նց էլ սիրուն կատուներ են։

Վերջերս էլ մի հատ սիրուն ձագուկ են ունեցել։ Նե՜նց անմեղ մռութ ունի։ Ու շատ հետաքրքրասեր է։ Հիմա ծնողները իրան էլ են հետները զբոսանքների տանում։

Մանե
17.11.2007, 13:48
Գործիս տեղի բակում երկու կատու կա։ Սիրահարներ են։ :) Ես տենց ռոմանտիկ կատվային սեր չէի տեսել։:love
Ես էլ երեկ պարապմունքի գնալուց 2 կատու տեսա.Իրար փաթաթված կնստած էին պատուհանի մոտ ու երևի հայելու մեջ էին միմյանց նայում. ժամ նայում էի:love

Էդուարդ_man
17.11.2007, 14:07
Նենց մի բան եմ ուզում...
Ուզում եմ մի բան լսեմ ուրախանամ, կամ...
նենց ուրախանալ եմ ուզում, ուզում եմ սիրել կամ նենց....:love

Շատ բան եմ բաց թողել բայց դեռ հասցնել է պետք դեռ շատ բան պետք է հասցնեմ...
նենց ուրախանալ եմ ուզում , սիրել...

ivy
17.11.2007, 18:03
Էսօր մտքիս հա մի բան է գալիս. «Շուտ եմ ասել, պիտուշը ես եմ»: Թե որ խաղի ժամանակ էիք ասում, ու ինչ էր նշանակում, չեմ կարողանում տեղը բերել:
Գոնե հասկանամ, թե ինչի է գլխումս դա պտտվում... չլինի՞ էսօր պիտուշը ես եմ: :think

Tig
18.11.2007, 11:57
Ուրբաթ օրվանից ուզում էի մտնեի քաղաքանություն բաժինը…
Հիմա ահավոր փոշմանել եմ, նույնիսկ խոսալս չի գալիս…
Ինչ վատա, որ ես ճիշտ դուրս եկա…

Ծով
18.11.2007, 22:17
Է, հեսա մի տարի կլինի Նոր տարվան եմ սպասում..հույսս քիչ-քիչ մեռնում ա...
ու..տեսա՞ք, որ հույսը մեկ-մեկ մեռնում ա, երբ հասնում ա իր նպատակին...
մեռնում ա..չի մեռել..Նոր տարվան կհասնեմ...:D:love
Փաստորեն նոր տարի չէր լինի, եթե նպատակս չլիներ:D
Իսկ մյուս Հույսը կապված է Ձմեռ պապիկիս հետ:)
Ու խնդրում եմ իմ պապիկին հանգիստ թողեք:(

impression
19.11.2007, 09:55
Մրսում եմ... չգիտեմ՝ անիմաստ ու սպառնալի փաստաթղթերի կույտն է դրա պատճառը, իմ մի քիչ գրիպային վիճակը, մենակությունս, բարակ հագուստս, ոչ գրասենյակային տրամադրությունս, սառը ստեղնաշարը, թե պարզապես այն, որ ինչ-որ մի անա... ապ.... ավա... ներողություն, ինչ-որ մեկն անջատել էր գեռուցիչը... Մրսում եմ:

EV...
19.11.2007, 10:42
Այսօր հաճույքով արթնացա, չնայած չկար քո քաղցր բառերով համեմված բարեմաղթանքներով հաղորդագրություն...
Արթնաց:) ու ժպտացի, հետո սովորականի պես շտապեցի աշխատանքի այսօր մի քիչ ավել քայլեցի, քան ընդհանրապես ու ինքս ինձ զարմանում է, ինչու շատ տխուր չեմ, ինչու?
Մի թե ցավն արթեն բթացել է?
Կամ հնարավոր է, որ հոգնել եմ հավերժ թաղումային տրամադրությունից, հիշում ես մի անգամ ասացիր, որ դեռ չես մեռել...
Բայց ցավոք այդ մի տեսակ հանգիստ պահը շատ կարճ տևեց, ու նորից հարցեր, հարցեր, հարցեր...անպատասխան ու շատ...
դեպի ուր ենք գնում...:think
ուր է տանում այս ուղին...
մի թե ճիշտ է նորից շարունակել այս ամենը :(
ես քեզ կարոտում եմ, շատ-շատ

Selene
19.11.2007, 15:04
Նայում եմ դրսում կանգնած մարդկանց, ովքեր աշնանային արևից ջերմության վերջին փշուրներն են ուզում պոկել ու հանուն դրա դեռ երկար կկանգնեն այդպես դրսում…Ոնց որ թե ժպտում եմ. չէ, էտ ժպիտ չի, մեջը տխրության համեմունք կա:( Ինչո՞ւ է մարդը ավելի շատ ուզում ստանալ… մինչ դու կանգնած «գողություն» ես անում արևից, քիչ հեռու մեկը գուցե հենց քո ջերմության կարիքն ունի…գուցե շտապես, ախր հետո-ն կուշանա ու նրան հասնել չես կարողանա…

Աբելյան
19.11.2007, 16:23
է՜ աշխարհ, աշխարհ...
ռեֆերատի համար սկի մի քանի տող ինքնուրույն գրել էլ չեմ ուզում, copy-paste եմ անում
ոչ մի բանի հավես չունեմ ու ինչ-որ բանի հավես ունենալու հավես էլ չունեմ
Իմ հետ մի բան էն չի: Մի տեսակ դատարկություն եմ զգում իմ ներսում: Կարող ա՞ սոված եմ: Կարող ա: Բայց թե ուտելու հավես էլ չունեմ: Կարող ա՞ լավ չեմ քնել, հոգնած եմ մնացել: Բայց թե քնելու հավես էլ չունեմ: Քնեմ էլ՝ բա միջանկյալներ-զաչոտները... Մի ամիս էլ չի մնացել: Պարապել ա պետք: Օրը 4-5 ժամ... Արա դե լավ էլի...

Taurus
20.11.2007, 00:41
Չգիտեմ ինչ անեմ:(, էտ աղջիմը մտքիցս դուրս չի գալիս, բոլորին համեմատում եմ նրա հետ, կարող ա սիրահարվել եմ?:think, չէէէէ, դժվար, չնայած կարող ա, չէ է , հաստատ չէ, ես կիմանայի որ սիրահարվել եմ, աչքիս էս ուրիշ բան ա, պետք ա շտապ իրան գտնել, կարող ա ինքը իմանա?, կարող ա: Բայց որտեղից գտնեմ, կցկտուր տեղեկություններ ունեմ, բայց դե ես էլ հո կգտնեմ!!!
Մի տեսակ չեմ ուզում պարզել, էս վիճակը դզում ա, այ հիմա հասկանում եմ նարկոմաններին:oy
ինչ անեմ, գնամ քնեմ կարող ա օգնի մոռանամ, բա որ երազում էլ տեեսնեմ, առավոտյան համալսարան, գործ, սաղ վարի կտամ:
Ժոոոոողովուուոուրդ, ձեր իմացած Taurus-ը կրած մարդ ա, էն կայուն, ուժեղ հաստատուն մարդուց մնացել ա մի հատ T, էն էլ փոքրաtառ, լացս գալիս ա, ուզում եմ լացել, բայց չեմ կարում, ուզում եմ քնել, բայց վախենում եմ:
ՕՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ Օֆ

Ավելացվել է 1 րոպե անց
Այ ըտենց էլ գիտեի, գրեցի՝ թողեց, հանգիստ գնամ քնեմ:

EgoSumLex
20.11.2007, 12:47
Առնետն ու «ես»
Ինձ հետ վերելակ մտավ նույնիսկ մի առնետ՝ այլևվս մտնելու տեղ չգտնելու պատճառով, կամ սեփական կամքով, ո՞վ գիտե, առնետին մինչև հիմա ո՞վ է հասկացել։ Ես էլ չեմ փորձի։ Հետո մինչև վերելակի դռների փակվելը, վազեվազ դուրս պրծավ։ Ես փորձեցի չթողնել նրան՝ երևի թե սեփական կյանքս ճակատագրին բարդելու նպատակով, բայց չկարողացա։ Դա էլ դժվար էր։ Գուցե և ավելի քան կլիներ անկարողությանս գիտակցումը։

impression
20.11.2007, 16:00
Էսօր իմ մոտ լավ օր է: Իսկ քո մո՞տ: Հիվանդացե՞լ ես.... է՜հհհ, վերջ տուր, ինչ հիվանդանալ, ինչ բան: Ես Երևանից զգում եմ, որ դու հիվանդ ես: Դա կոչվում է.... ի՞նչ է կոչվում: Ինտուիցիա՞: Չգիտեմ: Դա ոչ մի խելացի IQ տեստով չես պարզի.... Ես քեզ դրսում տեսնեմ՝ չեմ ճանաչի, բայց զգում եմ, որ հիվանդ ես.... Դա ի՞նչ է կոչվում: Չգիտե՜մ...

Լէգնա
20.11.2007, 16:06
Զզվել եմ նման հողաթափային հարաբերությունից,կարծես դու մի անշնորք աղջկա տիկնիկ ես,ինչ ուզում,երբ ուզում, հագցնում և տկլորացնում է,սառում ես ջերմությունից անգամ,դողում ես մատների հպումից անգամ:Ապրում ես նողկանքի չգրված ցուցանիշներից ամենավերջին թվի քառապատիկը ու նորից սկսում խաղդ.
-Ասում ես`ի՞նչ նկատի ունես, ստի դրական ասելո՞վ ...

շատ եմ զզվել :[

ivy
20.11.2007, 16:24
Էսօր իմ մոտ լավ օր է: Իսկ քո մո՞տ: Հիվանդացե՞լ ես.... է՜հհհ, վերջ տուր, ինչ հիվանդանալ, ինչ բան: Ես Երևանից զգում եմ, որ դու հիվանդ ես: Դա կոչվում է.... ի՞նչ է կոչվում: Ինտուիցիա՞: Չգիտեմ: Դա ոչ մի խելացի IQ տեստով չես պարզի.... Ես քեզ դրսում տեսնեմ՝ չեմ ճանաչի, բայց զգում եմ, որ հիվանդ ես.... Դա ի՞նչ է կոչվում: Չգիտե՜մ...

Ինձ զգալը դժվար չի. ես բոլորինն եմ, նաև քոնը: Չմոռանաս զգալ ինձ, երբ առողջ եմ... ;)

Mari
20.11.2007, 16:25
Լուսացավ, մթնեց, խավարեց կրկին,
Ու ամեն բան, ոչինչ, չունի արդեն գին,
Սառեց, ջերմացավ, ու փոխվեց նորից
Նույնն էր մնացել գրեթե ոչինչ:
Ժպտաց, խոժոռվեց, ծիծաղեց անգույն,
Մանուկ էր, ծեր էր, մեղմ էր, խստագույն...
Ծնվեց, մահացավ, ոչինչ չիմացավ
Ամեն բան նորովի ամեն օր տեսավ:
Տեսա՞վ... Չէր տեսնում ու պետք էլ չէր՝ տեսներ,
Կյանք էր, տրվել էր, ու պիտի ապրեր,
Դառնացած հոգու անփայլ մի մասնիկ
Հեռվից ժպտում էր մարդկանց երեսին...


Ասում են՝ այն թույնը, որի բաղադրությունը հայտնի է, ունի հակաթույն: Ինչու՞ չեն ուսումնասիրում արցունքի բաղադրությունը...

Cassiopeia
20.11.2007, 16:26
Տեսնես կգտնվի արդյոք մեկը, ով իր համակարգչի դիմաց իմ նման ծունր է դնում ու խնդրում աշխատել: Թարսի պես, էսօր ծրագրային դիսկերս էլ տանն եմ մոռացել: Համակարգչիս ապաքինումը մնաց վաղվան…
Իսկ մինչ այդ - գարունը միանգամից փոխվեց ձմռան: Ինձ համար այս տարի ոչ ամառ եղավ, ոչ էլ աշուն… Բայց ձմեռը չի վախեցնում: Սպասում եմ, թե երբ եմ պարելու փաթիլների բյուրեղային գեղեցկության տակ, երբ գիշերային լույսերի ներքո նրանք անվերջ դյութում են անհոգ մարդկանց աչքերը…
Առաջվա նման ձմեռը էլ չի վախեցնում: Հիմա գիտեմ, որ ի վիճակի եմ սիրել ու հիանալ ձմեռով, քանի որ հոգումս այնքան ջերմություն կա, որը թույլ չի տա ձմեռային սառնությանը ներթափանցել այնտեղ ու ստիպել դողալ՝ անհայտությունից: Հիմա վստահ եմ, որ հայտնությունն իմ ձեռքերում է: Սակայն երբեմն դառնում եմ անձեռ ու անօգ: Դեռ անցյալի տխուր սովորույթները համառորեն չեն ուզում լքել ինձ: Բայց ոչինչ, հուսով եմ, որ այս ձմեռը կստիպի նրանց ևս հեռանալ: Կստիպի հասկանալ, որ չքնաղ է այն ամենը ինչ տեսողության սահմաններում է, սակայն ավելի խորը տեղ ունի՝ հոգում…
Էլ չեմ ուզում թույլ տալ տեսողական պատրանքներին տիրել ինձ: Արդեն բավ է: Կապրե՛մ ու կապրեմ հոգով: Դեն կշպրտեմ նյութը ու միայն հոգին կպահեմ ինձ:

Կարծես թե նորից ընկա երազների գիրկը… Արթնացի՛ր վերջապես: Բավ է խաբես ինքդ քեզ: Ժամն է հասկանալու, որ այս կյանքում նյութն ավելի է հարգվում քան հոգևորը…
Արթնացի՛ր…:(

impression
21.11.2007, 10:30
Հիմարագույն թարգմանություն եմ անում: Հիմարագու՜յն....
Համ էլ՝ համոզում են, որ Կոելիո կարդամ: Իսկ ես Սելինջեր եմ փնտրում, շատ-շատ եմ ուզում կարդալ The Catcher in the Rye-ը: Կրկին: Մեկ էլ՝ առաջին կուրսում եմ կարդացել:
Համ էլ՝ անիմաստ օրեր են անցնում՝ ձմռան ակնկալիքով:
Համ էլ՝ ձմեռը չեմ սիրում:
Ջազ կլսեի հավեսո՜վ....

Guest
21.11.2007, 12:30
Մարդկանց միամտությանը չափ ու սահման չկա… Ու մարդկաց թվում ա, թե ինչ-որ գերծողություններ կատարվում են առանց պատճառ…
Հոգնել եմ զարմանալուց:(

Էդուարդ_man
21.11.2007, 15:16
Շատ բան կա անելու, հասցնելու այսօր արդեն 21ն է ձմռանը մնաց 9 թե 10 օր
Կուզեի ձմեռը մի քիչ ուշանար , գոնե մի քիչ մի քանի բան ավարտին հասցնեի:(

Cassiopeia
21.11.2007, 21:34
Այսօր զգացի որ ահավոր վախկոտ եմ: Վախենում եմ կորցնել ՆՐԱՆ, սակայն պիտի կարողանամ դիմակայել ճակատագրի հերթական դաժան խաղին: Մինչև երբ, չգիտեմ... տեսնես երբևէ կդադարի մարդ արարածը բողոքել ճակատագրի վայրիվերումներից ու իրեն ճակատագրի համար քավության նոխազ չհամարել:
Ապրել եմ ուզում, երջանիկ լինել, բայց թախիծն է իմ հոգում ու հերթական անգամ պիտի բավարարվեմ իմ թախծի երջանկությամբ... :(

EV...
22.11.2007, 13:15
Ասում են, բոլորիս լարվածությունն անցել է…
Ուր էր ? թե…
Ես նորից ամբողջ գիշեր չեմ քնել…
Կարծես գուշակում էիր, երբ հրաժեշտ էիր տալիս, ասացիր միայն կքնես…
Ինչ անեմ, ինչ անեմ, որ հանգիստ լինեմ, որ չնյարդայնանամ, որ ցանկացած մարուք ինձ հունից չհանի:(
Ինձ շտապ օգնություն է պետք:cry
Ես գիտեմ այս ամենի պատճառն իմ ապրումներն են, ինչ անել? Ինչ եմ ես ուզում?
Հեռանալ, մոռանալ, չխորհել, չափսոսալ…:think

Taurus
22.11.2007, 15:36
Այսօր հայտնի պատճառներով վատ տրամադրված արթնացա (բայց ըտենց լինում ա, որ վատ տրամադրված արթնանում են?, երևի չէ:think), արդեն ուշ էր ու պիտի գնաի համալսարան, արագ-արագ հաքնվեցի ուտել, խմել, լվացվել սաղ խառը արեցի ու դուրս թռա տնից, ճիշտ ա մի-քիչ հիվանդ եմ, բայց ֆիզիկականս թույլ տվեց հասնել արդեն շարժվող գնացքին:P, դուրս եկա մետրո "երիտասարդամանում" իհարկե բոլորին հրելով (ուրիշ ձև չկա, հենց դռները բացվում են, 15 հոգի միաժամանակ ուզում ա ներս մտնի):
Հասա ԵՊՀ, տեսա լաբորատորիայի տղեքը քայլում են, իմ հարցին թե "էս ուր?", նրանք պատասխանեցին. "Գնում ենք ռոմանո ծտերին նայենք", դե ես էլ քանի որ շատ եմ սիորւմ թռչուններով հիանալ, ու մենակ գործ անելու հավես չկար, միացա նրանց, հասանք մասնաշենքի բակ, ու իրոք:o, ինչ թռչուն ասես որ չկար՝ սիրամարգ, կարապ, կաքավ, երկու հատ ջայլամ, ճնճղուկներ մի քանի տասնյակ, ...., կային նաև հավեր ու էրկու իրեք հատ աքլոր, տարբեր գույներով ու ավելի տարբեր հոտերով անցնում դառնում էին: Մի քանիը ինձ նկատելով բարևեցին, տղեքը հարցրին."Էս ով է, Էդ ծանոթ ա?", ասեցի "չէ", հետագա հարց ու փորցից խուսափլու համար: Զաքնգը տվեց և թռչնակները չվեցին տաք լսարանները, մենք էլ գնացինք լաբորատորիա "գործ" անելու:ok
Մի էրկու պարտիա շախմատ ու բլոտ համակարգչի հետ, ու էս անհավես օրվա կեսը անցավ:
Մի քանի հատ փաստաթուղթ ստե ընդե տարա, պրծա, եկա տուն, միացրեցի համակարգիչս կարդացի իմ բաժինների թեմաները, ընդհամենը մի գրառում ջնջեցի:(, ու որոշեցի ձեզ պատմել, այսօրվա դեռ չավարտված օրվա մասին::B

Goga
22.11.2007, 15:43
Երբեմն թվում է, որ իմ փոխարեն մեկ ուրիշն է ապրում:think
Դե բավական է, թողե՛ք ապրեմ....

Արշակ
22.11.2007, 15:46

Մի քանի հատ փաստաթուղթ ստե ընդե տարա, պրծա, եկա տուն, միացրեցի համակարգիչս կարդացի իմ բաժինների թեմաները, ընդհամենը մի գրառում ջնջեցի:(, ու որոշեցի ձեզ պատմել, այսօրվա դեռ չավարտված օրվա մասին::B
Մի ժամանակ «Օրվա կատարվածը» անունով թեմա կար տենց բաների համար։ Տեսնես դեռ կա՞ էդ թեման։:8

Ծով
22.11.2007, 16:10
Դրսում ցուրտ ա, ներսում՝ տաք...
Դրսում չեն հասկանում, ներսում շատ խորն են հասկանում...
Դրսում լավ չեմ զգում, ներսում ձանձրանում եմ...
Դրսում մարդ չկա, ներսում մենակ եմ:D...
Ա..դե ի՞նչ ես է դուրս ու ներս անում...
Ու ես դուրս եկա իմ ներաշխարհից...
բա ասում էիր մարդ չկա:o:D
...
Գրակը չարեցինք / չեկավ/
Հունարենը չգնացի / քաղաքականությունից բան չի հասկանում:D/
Քիլիմը չեկավ / երևի քնած էր մնացել/
Կասկադում ցուրտ էր / մաֆիա խաղալ էլ չուզեցին/
Գնում էինք հաց ուտելու / Մաման շտապ տուն կանչեց/
Նստած եմ կոմպի դեմը / կարևոր բան կա գրելու/
..թափառում եմ ակումբում...զգա՛ քեզ օրվա ամենալուսավոր կետն ես...էսօր տենց ստացվեց:D:P

Taurus
22.11.2007, 16:12
Դրսում ցուրտ ա, ներսում՝ տաք...
Դրսում չեն հասկանում, ներսում շատ խորն են հասկանում...
Դրսում լավ չեմ զգում, ներսում ձանձրանում եմ...
Դրսում մարդ չկա, ներսում մենակ եմ:D...
Կամ ներս արի դուրս, դուռն էլ փակի, դրսում ցուրտ ա:)

Լէգնա
23.11.2007, 13:58
Ձյուն է գալիս:
Ատում եմ այն ամենը ու ամենքին, որ ձևում ,կտրում ու անհավասար չափում են ազատությունս:
Ուրեմն ատում եմ քեզ ձյո'ւն:
Քո անբասիր գույնն եմ ատում ,որի կողքին դողում է մեղքիս մաշկը:
Կա'նգ առ, դեռ թռիչքս չեմ ավարտել:

Selene
23.11.2007, 14:46
Ձյուն է գալիս:

Սիրում եմ ձյունը, ճիշտ այն փոքրիկի պես, ում աչքերը ուրախությունից բոցկլտում են առաջին իսկ փաթիլը տեսնելիս:love
Սիրում եմ ձյունը կամ էլ , գուցե հուշերս, որ իրենց հետ փաթիլները դանադաղորեն մատուցում են ինձ՝ փափուկ, անցավ, միայն ժպիտ, մի քիչ թախիծ...Չէ է, ձյունն ավելի եմ սիրում, մի տեսակ հանգստություն կա, երբ նայում ես փաթիլներին, այդ հանգստությունը մեկ էլ բնության գրկում եմ զգում՝ կանաչի մեջ:love
Երբ փոքր էի, նայում էի վերև՝ թափվող ձյանը ու փորձում հասկանալ, թե էս հրաշքը որտեղից է իջնում, կամ ով է ուղարկում, ու այդպես երկար կարող էի նայել, ոչինչ, որ աչքերիս թափված ձյունը երբեմն արտասվել էր ստիպում, միևնույնն է, ես փորձում էի ձյան առեղծվածը բացահայտել...Ու, չնայած այժմ ձյան առեղծված չկա, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ ձյունն ինձ համար մաքրություն է խորհրդանշում՝ սպիտակ, անաղարտ...

Ուրվական
23.11.2007, 14:59
Սիրում եմ ձյունը, ճիշտ այն փոքրիկի պես, ում աչքերը ուրախությունից բոցկլտում են առաջին իսկ փաթիլը տեսնելիս:love
Սիրում եմ ձյունը կամ էլ , գուցե հուշերս, որ իրենց հետ փաթիլները դանադաղորեն մատուցում են ինձ՝ փափուկ, անցավ, միայն ժպիտ, մի քիչ թախիծ...Չէ է, ձյունն ավելի եմ սիրում, մի տեսակ հանգստություն կա, երբ նայում ես փաթիլներին, այդ հանգստությունը մեկ էլ բնության գրկում եմ զգում՝ կանաչի մեջ:love
Երբ փոքր էի, նայում էի վերև՝ թափվող ձյանը ու փորձում հասկանալ, թե էս հրաշքը որտեղից է իջնում, կամ ով է ուղարկում, ու այդպես երկար կարող էի նայել, ոչինչ, որ աչքերիս թափված ձյունը երբեմն արտասվել էր ստիպում, միևնույնն է, ես փորձում էի ձյան առեղծվածը բացահայտել...Ու, չնայած այժմ ձյան առեղծված չկա, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ ձյունն ինձ համար մաքրություն է խորհրդանշում՝ սպիտակ, անաղարտ...

Մերի:love
Գլուխս ցավում էր, հոգնած էի... էս գրառումիցդ հետո նենց հանգիստ եմ զգում ինձ: Շնորհակալ եմ:

Մարիաննա
23.11.2007, 21:35
Արդեն մի քանի օր է ինչ մեկուսացվածության անթափանց բոժոժը պարուրել է ինձ: Նայում եմ շուրջս, ճերմակ պատի ֆոնի վրա ինչ ասես, որ չեմ ուրվագծում: Կարծես կինոֆիլմի դատարկ դեկորներ եմ չափում, գծում: Կինոֆիլմում մի ամբողջ կյանք եմ տեսնում՝ անվերջանալի բարդություններով և խճճված խարդավանքներով լի ճակատագրեր: Ֆիլմում անցյալ գոյություն չունի, փոխարենը կա ապագա՝ ձուլված ներկայի հետ: Ժամանակը տարածվում է ուղեգորգի պես, ու գնում է այդ ուղեգորգի վրայով տեսնելով մի քանի քայլ տարածություն: Անծանոթ տեսարանները արդեն սկսում են դադարել ինձ անծանոթ թվալուց: Սկսվում է ուրավագծվել նաև գործողությունների պլանը, թեև դրանց հերթականությունը աստիճանաբար է որոշակի դառնում… Չէ՜, քանի դեռ խելքս տեղն է, հարկավոր է ամեն ինչ սուզել խավարի մեջ…
Ամբողջ ֆիլմը պատկերացրեցի, եկավ պահը, որ պետք է նկարեի հետ կանգնեցի: :( Է՜հ, կարևոր որոշում կայացնելու պահերին, միշտ էլ թույլ վճռականություն է եղել իմ աչքերում:
Ես, - այդ ես եմ: :bye Իմ մտքերը,- այդ իմ մտքերն են ձեր առջև բացվել: :angel

EV...
24.11.2007, 19:17
:thinkԱնընդհատ որոշում եմ, որ քեզ ասեմ, որ վերջ, դե գուցե իրականում դրանում հարկ չկա, միևնույնն է , ամեն բան տանում է դրան, կամ գոնե ինձ այդպես է թվում:(
Չգիտեմ էլ իրականում ինչ անել, բայց անդադար քօ մասին եմ մտածում, մեր չկայացած հարաբերությունների մասին ու այն մասին, որ այս ամենը նաման է ինքնախաբեության, կամ էլ պարզապես :( դե չգիտեմ...
Այսօր մեր ծանոթության օրն է, արդեն 2 ամիս է ինչ մենք ծանոթացել ենք:):(
Դու այսօր արդեն 2 անգամ զանգել ես, բայց ոչ մի խոսք այդ մասին:(
Հետաքրքիր է հիշում ես:think

Guest
26.11.2007, 15:00
Сегодня меня разбудила нежная капель осеннего дождя..
Милый утренний сон переливался в черную явь.
Переливался как бы на самом деле, как вода из под крана верхнего соседа.

После была драка.

StrangeLittleGirl
27.11.2007, 22:50
Աղջիկներով դուրս էինք եկել միջանցք, իսկ սենյակում տղաները փոխվում էին, որ գնանք վիրահատարան:
Հանկարծ աչքովս ընկավ առաջին հայացքից ծննդաբերության պատմության մի թերթիկ. «Այսինչյան Այսինչ, 1987թ.»:
- Էրեխեք, պատկերացնու՞մ եք, հիմա 87 թվին ծնվածներն են երեխա ունենում:
- Իմ հասակակիցները,- զարմացավ Լիլիթը,- իսկ ես դեռ երեխա ունենալու մտադրություն չունեմ:
- Ինձնից մի տարով փոքրերը,- ավելացրի:
- «5-6» շաբաթական հղիություն,- կարդաց ինչ-որ մեկը,- ուրեմն ոչ թե ծննդաբերության, այլ հղիության պատմություն է:
- Ամուսնացած չէ,- լսվեց:
- Որտեղի՞ց գիտես,- հարձակվեցինք բոլորս, որովհետև նման արտահայտություն չէինք տեսել թերթիկի վրա:
- Նայե՛ք՝ «արհեստական ընդհատում»…

Դեկադա
28.11.2007, 10:52
Ա՜խ այս ձմեռը....
Ամեն անգամ ցրտերն ընկնելու հետ ես որոշում եմ . հենց օրերը տաքանան պետք է ամբողջ օրս անցկացնեմ դրսում՝ թեկուզ հենց այնպես բակում նստելով ու արևի տաք ճառագայթների տակ ջերմանալով...
Հիմա ցուրտ է և իմ աչքերի առջև պտտվում է իմ խոստումը՝դեռ անցած տարի տված, և ոչ թե հուշերը...:think

dvgray
29.11.2007, 11:56
Ասա ով է "տեստիրովչիկտ", ասեմ ինչ բեռնվածությամբ ես աշխատում դու,
...և ընդհանրապես, աշխատու՞մ ես արդյոք դու ի բարօրություն "ֆիրմայի":
:D

ivy
29.11.2007, 13:32
Բյուրակն ասում է, թե ցրտի ժամանակ խրոնիկ հիվանդությունները սրվում են: Փաստորեն ծուլությունն ինձ մոտ խրոնիկ էր. սրվել է...
:)

Enipra
29.11.2007, 21:20
Արև՜... ա–ա՜–ր–ե–ե՜–և...
Դե դուրս արի, չե՞ս լսում։
Ջերմություն եմ ուզում, ախր ո՞ւր ես։
Արև՞...
Հա՛, գիշեր է, գիտեմ, հետո՞ ինչ,
Չէ՞ որ ինձ քո անունն են տվել,
Ուրեմն ուրիշ եմ, չէ՞, նման չեմ մյուսներին։
Դե մեկ անգամ, միայն մեկ անգամ
Ինձ մնացածից ավել ջերմացրո՜ւ...
Արև՛...
Ինչո՞ւ չես լսում։ Ձևե՞ր ես թափում։
Գիտեմ, քնած չես։
Քո ականջները պետք է, որ մեծ լինեն այնքան,
Որ ամեն ծածուկ շշուկի համար,
Սառած ուղեղի աղերսի համար,
Կեսցրտահարված հոգու շշունջի
Ու կեսքարացած սրտի տրոփի համար
Տեղ լինի այնտեղ,
Եվ էլի մի քիչ, որ չխենթանաս։
Պատկերացրի...
Համա թե լոշտակը կլինես բայց դու...
Վա՜յ, բարձր ստացվե՞ց... չլինի՞ նեղացար...
Ների՛ր, կատակ էր, շատ հիմար կատակ։
Ո՜ւֆ, ամեն ինչ փչացրի նորից։
Ցուրտ է, մրսում եմ...
Սառնությունն արդեն ոսկորներս է սկսում թափանցել։
Ուրիշ ելք չունեմ...

Մա՜րդ... մա–ա–ա՜րդ...
Մա՞րդ...

impression
30.11.2007, 11:35
Ինձ մոտ գնալով խորանում է այն համոզմունքը, որ մենք/ես ապրում ենք/եմ ինչ-որ պարանորմալ/սիմետրիկ կյանքով/երազում/իրականության մեջ: Ու այն ամենն, ինչ կատարվում է/կատարվել է/ կատարվելու է/չի եղել/չի էլ լինի, իրականում արդեն եղել է, քանի որ այն կա մեր գիտակցության մեջ կամ էլ անպայման կկատարվի: Ամեն տեղ թաքնված են հնարավորություններ ու նորություններ, նախապատմություններ ու հետևանքներ, ու ամեն ինչ կախված է մեր/իմ ընտրությունից՝ թեքվել ա՞ջ, թե՞ ձախ, գնա՞լ, թե՞ ոչ, ասե՞լ, թե՞ չասել.... Աստված տվեց մարդուն ընտրության հնարավորություն, ու ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր որևէ խելացի ու երկար մտածված ընտրություն իրականում կանխապես ընտրված չէր նախախնամության կողմից.... Ես հավատում եմ, ես չեմ հավատում.... ...../..... …

Guest
30.11.2007, 11:40
Ոչխարների գլխաքանակը գնալով ավելանում ա: Ոչխարացում: Հիամ ամենամոդաիկ բանն ա դարցել մեր հասարակության մեջ: Ոչխարները բառաչում են, իսկ մենք՝ մարդիկ լսում: Խի՞ ենք լսում: Եթե ամեն ոչխար իր բառաչանքի հետ ստանար մեկ չափալախ գուցե ամոթից լեզուն կուլ տար:
Վատն էլ էն ա, որ որոշ մարդիկ ոչխարներին առիթ են տալիս առիթավորվելու :(
__________________
http://www.ProfessionalAnimations.com/GAImage/Animations/Love/love_007.gif

Selene
30.11.2007, 12:58
«Կյանքիցս ահագին մաս անցնում է կարմիր լույսի տակ կանգնած, անիմաստ սպասելով...»

Հիշել եմ այսօր մի ամիս կամ գուցե ավելի շատ առաջ մի երթուղայինի վարորդի խոսքերը:
Իսկ մենք տեսնես ինչ հաճախությամբ ենք կանգնում կարմիր լույսի տակ ու այդպես էլ մոռանում ենք առաջ գնալ, եթե անգամ լույսը փոխվում է:think
Երբեմն էլ աննպատակ խցանումների մեջ ենք, թվում է, իսկ իրականում ամեն ինչ էնքան հանգիստ է:( Երևի ուղղակի ուշադիր լինեմ…

Cassiopeia
30.11.2007, 13:18
Ինչքան դաժան բան է կյանքը… Քանի՞ անգամ էր նա եկել ինձ մոտ՝ գրասենյակ հյուր, ու նրան հարկում ճանաչում էին… Իսկ այսօր, այսօր նա հենց նույն գրասենյակների կույտով լի շենքում հավաքարարություն է անում: Խուսափում եմ տեսնել նրան… Ո՛չ, չեմ հրաժարվում նրանից, նա շարունակում է մնալ իմ սիրելի .... սակայն, ամաչում եմ նայել նրա աչքերի մեջ, քանզի նա ինքն է ամաչում ինձանից: Ամաչում է, որ կյանքը նրան ստիպել է դրանով զբաղվել, ամաչում է, որ ես այդտեղ եմ աշխատում, ամաչում է, որ կյանքն այդպես դաժան է վարվել իր անձի հետ… Իսկ մինչ այդ նրա զավակը, փոխանակ ընտանիքի հոգսն իր ձեռքն առնի, "սովորում է" ինչ-որ կոոպերատիվ համալսարանում, իհարկե վճարովի… Կարծում էի, բանակը նրան փոքրիշատե կհասունացնի, սակայն…
Իսկ մայրը… իրեն պատեպատ է տալիս, հոգալու նրա բարեկեցիկ ապագան… Այդպիսին են մայրերը…
Իսկ ես դեռ պիտի ամաչեմ ու խուսափեմ գրասենյակից դուրս գալ…
Ի՜նչ լավ է, որ ձմեռ է ու ցուրտ :(

Ծով
30.11.2007, 20:25
Իրերը ու մարդիկ կրկնում են իրար..իսկ ես կրկնություն չեմ սիրում...:(

Ուրվական
01.12.2007, 17:29
Միանմանություն... իրար ամեն ինչ նման է ջրի երկու կաթիլի նման. առավոտյան երթուղայինի վերջին կանգառում հավաքված նույն մարդիկ, հետո աշխատանք, հետո ընդմիջում, հետո աշխատանքի ավարտ, հետո մի քիչ քայլ փողոցով, մինչև կանգառ, ճանապարհին նույն մարմնավաճառները, նույն հայացքները... Լավ չի, ախպերս, պտի մի քանի փոխես...

Script
01.12.2007, 17:58
Շփոթված եմ,շատ շփթված եմ ահավոր անկառավարելի դարձած իմ կյանքից:Կարծես իմ իսկ կյանքում ինձանից ոչ մի բան կախված չի ..... Խախտել եմ իմ իսկ հորինած բոլոր հնարավոր օրենքները, զզվում եմ ինձանից..... ինչ թույլ եմ ես , թույլերը չպիտի ապրեն, իրավունք չունեն, իրենց խղճուկ գոյությամբ անարգում են կյանքը, ինչ ահավորա ես էլ եմ թույլ... Ատում եմ ինձ ,ատում եմ իմ թուլությունը,կորցնում եմ ինձ::cry2

Սամվել
01.12.2007, 19:44
Օրերը Գալիս են ու գնում...:(

Զզվում եմ կյանքի միապաղաղությունից:
Սաղ շաբաթ նույն բանը: գնում եմ դասի: դասից հետո լաբերս եմ անում գալիս եմ տուն: ու տենց շարունակ :(
Բայց դե էսօր առաջընթաց կար :)
Գոնե դասի գնալու տեղը ֆուտբալ խաղացի :hands Չնայած հաղթեցինք բայց դե ես իմ խաղից ետքան էլ գոհ չեմ:(
Չնայած երեկոն չի փոխվել ու չի էլ կարող :think:(
Օֆֆ
Թո՛ղ ինձ Միապաղաղություն: Ուզում եմ ապրել:
Արթնացի՛ր Սիրտ իմ: Ուզում եմ Սիրել:
Չե՛մ հավատում: Չե՛մ հավատում որ էս կյանքը կարեցելա իմ սիրտն էլ սառացնել: Չե՛մ ուզում հավատալ :(
Ցուրտն էլ իր կողմից: զզվում եմ ցրտից: Գնա՛ ձմեռ: Մենք քեզ չենք սիրում: Համենայն դեպս ես որ հաստատ: Ուզում եմ Գարունը գա: Կյանքի նոր սկիզբը: Սիրո նոր սկիզբը: Ապրել եմ ուզում: :love

Լէգնա
02.12.2007, 11:07
Գեղեցիկ ձյուն է իջնում , գեղեցիկ թարթիչներիս՝ փշրելով վերջիններիս կարծր գեղեցկությունը …
Գեղեցիկ ձյուն,նույնիսկ ինձնից գեղեցիկ …
Արի՛ հաշտվենք ձյուն …

Mari
04.12.2007, 16:15
Ատում եմ ցեխոտ կոշիկներով մարդկանց, բայց ավելի շատ նրանց, ովքեր ձևացնում են, թե իբր դրանք մաքուր են, բայց մտնում են տունդ ու ցեխոտում...
Տունս, որ ստացել եմ հեռավոր 1986 թ-ին /տը, ԽՍՀՄ-ը այստեղ ընդհանրապես կապ չունի/, եռահարկ է: Առաջին հարկում, որն ամենաընդարձակն ու լուսավորն է, ապրում են ընտանիքս ու մի քանի ազգականներ: Այստեղ միշտ մաքուր է, որովհետև նրանցից ոչ ոք ցեխոտ կոշիկներով չի քայլում: Երկրորդ հարկը նախատեսված է ընկերների համար: Նրանք քիչ են, բայց լավն են: Լինում է անձրև, գիտես, որ ընկերներիդ ուսը քեզ անձրևանոց կլինի, լինում է արև, գիտես, որ երկրորդ հարկը ցնծում է քեզ հետ:Բայց այս հարկը մի թերություն ունի. մեկ-մեկ ցեխոտվում է: Հետաքրքիր է, մարդկանց բերում ես քո տուն, մի տաքուկ անկյուն տալիս, իսկ նա մի ժեստով ցեխոտում է տունդ ու մնաս բարով... Քանի-քանիսն են վռնդվել... Մեկն էլ դեփորթի ճանապարհին է/չեք պատկերացնի՝ ինչ ծախսատար է այդ պրոցեսը՝ մինիմում մի քանի կգ ներվ/: Ոչինչ, կմնան 16 հոգի, դա էլ բավական է: Ու մարդ ստիպված հասկանում է, որ Մարի ջան, եթե քո տունը քեզնով հանդերձ լինի այդ մարդու տան մեջ, հաստատ ինքը ցեխոտ կոշիկներով իր ետևից ցեխ չի թողնի քո տան մեջ: Այնպես որ, մինչև տանդ մեջ անկյուն տրամադրելը ճանաչի՛ր մարդուն ու նայիր կոշիկներին՝ մաքու՞ր են արդյոք...

Dayana
04.12.2007, 18:31
Չեմ սիրում երբ ... Ինչ վատ հարց էր , երեկվանից զնգում է ականջներումս :(
Հիմա մտածում եմ ես չեմ սիրում ՝
Երբ ատամի խոզանակը ճիշտ չեն օգտագործում
երբ տղաբերը մազերը շատ կարճ են կտրում
երբ քամին փչում է ետևից ու խառնում մարդկանց /մասնավորապես աղջիկների/ մազերը
երբ թարս են չափում անծանոթին
երբ Մարի տուն են մտնում ցեխոտ ոտքերով
երբ գիշերվա կեսին ՍՄՍ են գրում իբր շատ են սիրում
երբ տրանսպորտում իմ փոխարեն վճարում են
երբ սիրում են ու "բացահայտաբար" թաքցնում
երբ մեղադրում են անմեղին
երբ քավության նոխազ են դարձնում ամենաթույլին
երբ շնորհակալություն հայտնել չեն կարողանում
երբ խնդրեմի փոխարեն ասում են չարժի ....
անվերջանալի շարք գումարած ստորագրությունս .
բայց մի բան կասեմ

Ես Քեզ Սիրում եմ Կյանք /жизнь/ և հուսով եմ որ դա փոխադարձ է :)

Script
04.12.2007, 18:58
Ինչքան ապրում եմ, էտքան հասկանում եմ ,որ դեռ շատ եմ զարմանալու մարդկանց դաստիրակության, ավելի ճիշտ դրա բացակայության վրա:o: Զարմանում եմ, ինչքան հաճախ են տղամարդիք մոռանում իրենց տղամարդ լինելու փաստը, ինչքան զզվելիա տղամարդկությունը կորցրած տղամարդու հետ շփվելը:[: Զարմանում եմ ինչպես չէի նկատել դա առաջ.........................................................................

Ծով
04.12.2007, 19:00
Զարմանում եմ, որ այդքան շատ են զարմանում:o:D

impression
04.12.2007, 19:24
Կաֆեում նստած
Սուրճ եմ ըմպում
Տաք,
Քաղցր
Ու թանկ սուրճ…
Մատուցողուհին այսօր չի ատում
Ինձ՝
Նրան ահագին փող թողեցի:
Տաքուկ մի անկյուն, խաղաղ,
Գրեթե
Խանգարող չկա;
Ես գնեցի սուրճ, ու ստացա նվեր
Կամ ավելի ճիշտ` նվեր չէ, բոնուս,
Հիմա բոլորս բոնուս ենք ասում
Անակնկալին.
Եվ այսպես, բո~նուս`
Մի քանի կաթիլ նրբահյուս հուշեր,
Որոնք ինձ վաղուց չէին այցելել,
Ու նաև այնքան, ինձ այնքա'ն ծանոթ
Մենության տխուր, անտանելի հոտ....

Script
06.12.2007, 17:53
Դեմքիդ մկանները յուրահատուկ տխրություն են արտահայտում......սիրտս ցավումա դենքիդ նայելիս, չեմ հասկանում ինչա կատարվում, սկսել եմ ապրել քո կյանքով ու հոգսերով? Սիրում եմ քեզ? Չգիտեմ ով ես իմ կյանքում, չգիտեմ ես ով եմ քո համար... բայց միևնույննա, լացել եմ ուզում քո տխրությունից..... ուզում եմ գրկեմ քեզ ու օգնեմ, որ մոռանաս բոլոր ցավերդ, ինձ նվիրես բոլոր ցավերդ, ես ուժեղ եմ երևի կդիմանամ::(

Լէգնա
06.12.2007, 19:27
Հա', Ես այսպիսինն եմ, դուր չեմ գալիս, փախիր գրողի ծոցը, քեզ չեն խնդրել կառչել ինձնից :


հ.գ. P.S -ի ականջը կանչի, ասեմ,որ մտադիր էլ չեմ փոխվել ;)

Ծով
06.12.2007, 19:37
ժամանակ չունեմ հիշելու կամ մոռանալու...
ու չհամոզեք թե անտարբեր լինելը վատ է...
ՄԻայն այդպես ես հիշողությունը մոռացության մատնում ժամանակդ խնայելու համար...
Իսկ ես ի՞նչ ունեմ հիշելու...
ՀԻմա ոչինչ...:hands
Տիկնիկս նվիրում եմ քեզ;)

Mari
07.12.2007, 01:09
Ու գիտեմ, որ վաղը գալու է, մտնելու լսարան, աչքերով փնտրելու է ինձ, թե չգտավ՝ հաստատ մատյանը կա ու կա: Աչքերը կխոնարհի ու գլխահակ եղած Մատյան ողբերգությանս վրա, իր հին, բայց դեռ խոսուն շուրթերով կարտասանի՝ 37 համար՝ Մարի .......յան: Այդ պահին կհիշեմ 37թիվը, ու ամբիոնը ինձ համար կդառնա Սիբիր... Իսկ ռեֆերատս դեռ կիսատ է, ինչպես բաժակի մեջի թեյը, որը կում առ կում ապահովում ու վկայում է իմ անքնության առհավատչյան:
Այս ամբողջը վաղը, որ արդեն այսօր է դարձել: Իսկ այսօր դեռ անելիք կա: 2 տարի ու մի օր առաջ եղբայրս տեղ էր գնացել ու հիմա գալիս է: Դե մարդը հեռվից է գալիս, մի քիչ երկար ճանապարհ է: Ախր երկու տարին արագ անցավ, այս անտեր մի քանի ժամը ոնց որ դարեր լինեն/ա տի տենց ա լի, տանելուց արագ են քշանում, պիրելուց վռազում չին/: Էհ, մյուս կողմից էլ, մնաց 7 ամիս էլ դիմանամ:( /սրանք էլ տհե են/
Դե արի էս սրտով ռեֆերատ գրի, յախք:[ :oy

ivy
07.12.2007, 19:38
Ինձ բաց մի թող...
Չե՞ս տեսնում՝ գնում եմ, տեսնո՞ւմ ես՝ չեմ ուզում գնալ:
Ես կդառնամ ավելի լավը, ավելի խելոք, ավելի սիրուն:
Միայն թե ինձ բաց մի թող:
Ոչինչ չեմ պահանջի, երբեք չեմ տրտնջա, կգնամ հետևիցդ թեկուզ աշխարհի ծայրը...
Ասա, որ ուզում ես մնամ, ուզում ես լինեմ:
Տխուր է, որ բաց չթողնողը ես եմ...

Թու... էս ինչ ծեծված թեմաներից եմ գրում. ինչ պրիմիտիվ եմ: :)

Ծով
09.12.2007, 19:05
Կուզենայի ետ բերել շատերին ու հենց ակումբից։ Կուզենայի հիմա կարդալ նրանց գրառումները։ Կուզենայի, որ իմ ցանկությունը ինձանից կախված լիներ։ Կուզենայի հնի ու նորի հանդիպումը հրաժեշտի բիծ անգամ չթողներ։
Կուզենայի մեկին մի բուռ ժամանակ տալ, մյուսին՝ ցանկություն, մյուսին՝ կամքի ուժ , մյուսին՝ սկզբունքներից չկառչելու որոշում, մյուսին ուղղակի կգրկեի ու կասեի, որ նաշատ է պետք մեզ, կխնդրեի ներել կարողանալ, անտեղի չվիրավորվել։ Մեկն ու Մյուսը կհամարեի Ձեզանից յուրաքանչյուրին։
Կուզենայի՝ շատանայինք, բայց ոչ «մեկի» հաշվին...
Կարոտել եմ ուղղակի շաաաաաատ...ամենառաջին օրերիցս սկսած կարոտել եմ նույնիսկ նրան, ում չհասցրի ճանաչել:(

Vive L'Armenie
12.12.2007, 03:09
Ուշ գիշեր է... ու ես անքուն,
Ու ես նորից Քեզնից բաժան...
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ...

Թվում է թե անտես մի ձեռք՝
Ծանր, ինչպես ձուլված կապար
Սրտիս, սրտիս, սրտիս իջել
Ու ճմլում է անգթաբար,
Ու ցավում է...

Բայց սպասիր, Քեզնից՝ անգին, չեմ գանգատվում,
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում...

Չեմ գանգատվում, քաղցր է այնպես՝
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ քայլով հարբել,
Հարբել, և էլ խելքի չգալ...

Զգալ, որ Դու իմնս ես հեռվում՝
Ցավով, սիրով, կարոտներով...
Որ նույն հրով Դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով,

Զգաս, որ ես տրվել եմ Քեզ՝
Քո ցանկությանն իսկ հակառակ...
Զգալ այնպես, որ Սեր չերգես,
Եվ կենդանի սիրտը երբեք չդառնա լավ կամ վատ քառյակ...

(...)

ivy
12.12.2007, 06:36
Սևակն իր տողերով նորից չի թողնում քնեմ...
...Քունս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր,
Թե ի՞նչ եմ անում
Ես ի՞նչ եմ անում
Ո՛չ Հայաստանում...

Goga
12.12.2007, 13:15
Որքան եմ սիրում այս խոսքերը, ինչ որ մի բան կարծես հուշում են կամ հիշեցնում... :think

Ես քեզ սպասում եմ... գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ. ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:
Ես քեզ սպասում եմ........:love

Guest
12.12.2007, 18:59
Ձմեռ.. սկսվավ ու կատարվեց.. արդեն գրեթե փոխված՝ հետ եկա.. կրկին կոպիտ սխալից, ախր ինչու՞: Կարապ.. չե լավ շեղվանք: Ժպիտներ.. ոչ հա, ոչ չե.. կենաց, ախմախ, եռանդ.... Պարապ մնացած մարդ, հեչ լավ բան չի է: Տխուր ուրախություն: Բա չիմանայիք թե ինչեր կան աշխարհում, կարողա ահագին զարմանայիք: Եվ կրկնվող.. նույն պատմություն..
Կարծես երբեք չեն հասկանա,
Ես էլ երբեք էլ չեմ բացվի...
Նստած իմ մեջ մեծ սատանան,
Իր ուժն կարծես էլ չի կորցնի:
Անտռակտ վերցնեմ ես այս պահից,
Ու ուժ ծծեմ, փոքրիկ պարոն:
Որ խուսափեմ տգետ մահից..
Տուֆտող, հղի ու… կլոն:

Աբելյան
12.12.2007, 23:29
Ինչ լավ օր էր... :(
Էսօր ես մի քանի ժամով երջանիկ եմ եղել :love Բայց ընդամենը մի քանի ժամով:
Կյանքումս էսքան չէի պարել: Կյանքումս էսքան չէի երգել: Կյանքումս էսքան չէի ուրախացել երևի: Կյանքումս էսքան չէի զգացել կուրսեցիների հետ լինելու կայֆը: Էհ, ափսոս... Էս օրն էլ անցավ, գնաց: Էլի տխուր եմ: Մնաց 1.5 տարի, դրանից հետո` հայդե բանակ, դրանից հետո կյանքն ա սկսելու: Էլ չեմ զվարճանալու կուրսեցիներիս հետ, էլ չեմ պարելու, էլ չեմ զգալու էտ կայֆը: Նայելու եմ ֆոտոները ու ասեմ. "ինչ լավ օր էր... :("
Տխուր եմ: Մեխանիկայի հաստաքամակ խնդրագիրքը սեղանի վրա կազմ ու պատրաստ ինձ ա սպասում, որ էս կեսգիշերին զբաղվեմ (վատ բան չմտածեք) մեջի խնդիրներով ու շեղվեմ ֆուտբոլից: Գտնել էս կետի հավասարումը, էն կետի արագությունը, էս զիբիլը, էն զահրմարը... :angry Տո իմ ինչին ա պետք էտ անտեր կետի հավասարումը: Կետ, որ ով գիտի իրականում գոյություն էլ չունի :angry Բայց քննություն կա դեմը: Վաղը անալիզը սեմինարի եմ, 5 օրից էլ միջանկյալն ա: Ու էտ ամեն ինչը իմ կայֆը հարամ ա անում:
Ինչ լավ օր էր... :(

Սերխիո
12.12.2007, 23:51
շատ վատ օր էր:(
երեկ այնքան հոգնած էի,որ առավոտը քնած մնացի ու վերջի 40 րոպեին հասա դասի, հետո իմ գլխավորած թիմը պարտվեց Ինչ , որտեղ , խաղում ...Հետո էլի նույն պատմությունը, էլի վեճ, էլի միմյանց չհասկալնալ ,էլի նույն կոտրած տաշտակը...
զզվել եմ:[

Script
13.12.2007, 15:07
Հանդիպում,բառ,սուրճ,երկուսով,
ձեռքերդ,ես,համբույր,դու,կրքոտ,
ցանկություն անզուսպ,միտքիս խավարում,
ափսոսանք,հայացք զղջացող,
հաշիվ,մատուցող,փողոց ու տաքսի,
տուն,մենություն,թարմ հիշողություններ,
սպասում,մի մեծ գավաթ սուրճ,
մի զույգ լուռ աչքեր ու խոր քուն մտած փոքրիկ հեռախոս,
բազմաթիվ հարցեր,կոտրված հույսեր.....ես սիրում եմ իմ դահիճին.....:cry2

dvgray
13.12.2007, 15:43
Հանգստություն :): Անհանգստություն՝ հանգստությունից:[: Փախուստ:P: Ազատ թռիչք :hands: Վայր...էջ...ք :angry:

Լէգնա
13.12.2007, 17:18
Մեկը հիմա թաքնվել է սեղանի տակ,
Մյուսը լուսադեմին աղոթք է մանում,
Մեկը գլուխը պատերով տալիս,
Մյուսը պորտալարերի հետ խաղ է տալիս...

էլի գժանոցի պահակ դարձա :8

Goga
14.12.2007, 16:45
Պատահականությունների մի ամբողջ շղթա փաթաթվել է ինձ…խճճվել եմ ես:(
Որքան կարելի է ապրել կարոտով…կարոտում եմ դեռ…ու կկարոտեմ...շա~տ:love

Mari
14.12.2007, 19:56
Հեռավոր 2007թ.-ի դեկտ. 13-ին Ս. իզոլացված պետությունը հանկարծակի հարձակում գործեց Մարի անկախ պետության վրա: Վերջինս պատրաստ չէր իրադարձությունների այդպիսի զարգացմանը, և փաստորեն, հայտնվելու էր փակուղում: Չէ, Մարի պետությունը խեղճ ու անօգնական չի, սակայն իր ներքին ուժն ու պաշտպանվելու ունակությունը սպառում է միայն ըստ արժանվույն/կուրսային, դիպլոմային և այլն/: Սակայն Ս. պետությունը, որը երևի նախկինում տեղակայված է եղել Սովետաշենի կամ Սևանի շրջակայքում, տեսնելով Մարի պետության քամահրական վերաբերմունքը իր հիստերիկ շարժումների ու բարձրագոչ հայտարարությունների հանդեպ, անցավ վճռական գործողություններւ, այն է, թե դիմելու էր բռունցքների օգնությանը: Այստեղ օգնության հասան ՏԱԹՕ-ի ուժերը, ու թշնամին ընկրկեց: Մարի անկախ պետության վերլուծական բաժնի մասնագետները մտածմունքի մեջ էին ընկել. ի՞նչը դրդեց Ս. պետությանը հանկարծակի հարձակվել: Պատասխանը եկավ միջնորդ պետության Թագուհու միջոցով. Ս. պետությունը ցանկանում է դուրս բերել Մարի անկախ պետությանը Է. պետության մայրաքաղաքից՝ չգիտակցելով, որ Մարի պետությունը անկախ է ու գտնվում է միայն ՀՀ մայրաքաղաք Երևանում:

Selene
15.12.2007, 00:40
Երբեմն մտածում եմ, որ իրոք, փոքրիկ-փոքրիկ երեխա լինեմ ոնց որ, համ միամիտ եմ, ինձ ցավ պատճառելու չափ, համ էլ երեխաների պես մտածում եմ, թե այս աշխարհում բոլոր մարդիկ էլ լավն են ու բարի...Բազմիցս են զգուշացրել, որ հիմա էն դարը չի, հիմա մարդիկ փոխել են, բայց դե ես չեմ կարողանում փոխվել, ու վատն այն էլ այն է` չգիտեմ նաև` ուրախանամ դրանից թե տխրեմ:8 Մեկ-մեկ էլ թվում է, որ իրականում ես ուղղակի այդպես ուզում եմ տեսնել, ոչ թե այդպես տեսնում եմ:think Բայց այն, ինչ տեսնում եմ՝ լավն է:love

Լէգնա
15.12.2007, 19:30
-Չ~~~լփ
-Չ~լչ~լփ
-Հաջող ախպերս:
-Հաջող ազիզ:
Երկու կողմից պլյուս ևս մի երորրդություն (երորրդություն սիրող ազգ ենք չէ՞ որ :[ )
Չլփչլփ թուքածխածամոնախառը մուտանտային հպում`համբույր կոչվող երևույթ, որը եսիմ որերրոդ անգամ ինձ փշաքաղեցնում են, զզվացնում և ուղարկում դեպի լոգարան կոչվող բարի ունիտազ... :[

եթե,սա կարդալով, դուք էլ վազեցիք այնտեղ, խնդրում եմ փողոցում իրար փաթաթվող լպստած տղա կոչվող առարկաներին ցուցադրեք, որ իրար լպստելը այնքան էլ ախպերության նշան չէ:

հոգնել եմ կեղտ հանդուրժելուց:

Chuk
16.12.2007, 17:36
Սովորաբար օրագրում գրում են այդ օրվա կատարվածը: Բայց այսօր ուզում եմ գրել մի հրաշքի մասին, որը տեսել եմ տարիներ առաջ: Նմանատիպ հրաշքներ հետո էլի եմ տեսել... շատ եմ տեսել: Բայց այն առաջին անգամը շատ ուժեղ է տպավորվել:

Ընդհանրապես անձրև շատ եմ սիրում: Սիրել եմ միշտ: Հաճելի է, երբ անձրևի կաթիլները գալիս ու զարնվում են գլխիդ, թեթև սարսռացնում ու հետո ջուրը հոսում է երեսիդ վրայով, հասնում վզիդ, կաթում աչքերիդ: Շատ եմ սիրում անձրև: Բայց երբեմն դժգոհում եմ նրա սառնությունից: Այդպիսի պահերին մտածում եմ. «Ի՜նչ լավ կլիներ, որ այս անձրևը տաք լիներ»: Բայց այդպիսի բան, թվում է, աշխարհում չկա:

Մի օր մի հետաքրքիր անձրև տեսա: Այդպիսի բան իմ կյանքում չէի տեսել: Ակամա հիշեցի մեկ այլ անձրև, որը տեսել էի Սևանից վերադառնալու ճանապարհին: Անձրևի սահման: Կարծես դիմացը պատ լիներ: Արևոտ ու անամպ միջավայրից հանկարծ մտնում ես մութ ու ցուրտ, անձրևոտ տեղ: Շատ սիրուն էր: Սահմանը հրաշք էր: Եվ ի՛նչ ուղիղ պատ էր սարքել այդ անձրևը՝ երկու աշխարհների ճամփաբաժան:

Այս նոր անձրևը նման էր դրան, բայց ավելի անսովոր, ավելի տարօրինակ էր: Այնքան փոքր տեղում էր գալիս, որ կարծես ծաղր լիներ: Ողջ աշխարհը լուսավոր և մի փոքրիկ մաս այդ ամբողջ աշխարհում, որտեղ ուժեղ անձրև էր գալիս: Երևի բոլոր մարդիկ էլ զարմացած կնայեին ու կշրջանցեին այդ փոքրիկ անձրևին, որովհետև ո՞վ է գժվել, անձրևի տակ մտնի, թրջվի: Բայց դե ես շատ-շատ էի անձրև սիրում ու միանգամից մտա նրա տակ: Ի՜նչ հաճելի էր: Ջրի շիթերը սահում էին դեմքիս ու մարմնիս վրայով դեպի ցած, ջուրն ինձ ամբողջովին պարուրել էր իր սահուն ու քնքուշ մաշկով ու որ ամենակարևորն է, չէր սառեցնում: Անձրևիկի կաթիլները տաք
էին, այնքան հաճելի տաք, որ ես երանության մեջ էի: Նրանք կարծես եկել էին ինձ միայն ջերմացնելու ու մեղմ շոյելու համար:

Լավն էր անձրևը: «Երնեկ ուշ պրծնի», - մտածում էի ես: Ու վախեցած, որ հանկարծ անձրևը կկտրվի, վայելում էի նրա հաճելի շոյանքը, մեղմ սահքը: Արդեն մեկ ժամ էր, ինչ անձրևը չէր կտրվում ու ես երանության մեջ էի: «Սա իմ ամենաերջանիկ օրն է», - մտածում էի ես ու իմ խոհերից ինձ կտրեց մորս ձայնը.

- Արտա՛կ, հերի՛ք է լողանաս, դուրս արի ցնցուղի տակից:

«Փաստորեն այս անձրևի անունը ցնցուղ է», - հասկացա ես: - «Ի՛նչ ուզում եք ասել, այսպես լողանալն ավելի լավ է, քան դույլից գավաթ առ գավաթ վրադ ջուր լցնելով»:

impression
17.12.2007, 08:53
ՁՄԵՌԱՅԻՆ ՔԱՂԱՔ

Անգույն քառակուսիներով լի ձմեռը,
Մառախուղն ու ձնոտ ամպերը,
Ձյան պատճառով` ցեխը,
Փողոցների անօգնական, թշվառ
Երկարությունը,
Տանիքներին ծանրացած լռությունը,
Անկանոն երազների
Չարագուշակ տրոփյունը,
Ականջներս ծածկող գլխարկը,
Ականջներումս` Բոն Ջովին,
Շալվարիս` հարուստի ակերի
Ցեխաջուրը,
Ձյունը` թարթիչներիս,
Նրա` ցրտից սառած ու կարմրած քիթը,
Օձիքը` մինչև ուղեղը բարձրացրած
Ու հարբած ժպիտը….
Անցորդների բացակայությունը,
Ինչ-որ հրաշքով դեռ աշունը
Պահպանած ձյունը…
Կյանքն անվերջ է, վերջանում է լոկ
Ապրելու ցանկությունը…
Ուրիշ ոչ մի տեղ ես չկամ
Այնքան լիարժեք, ինչքան քեզ մոտ,
Դու ինձանից չես բողոքում,
Ես չեմ նկատում քո թերությունը:
Իմ անգույն քառակուսիների
Ձմեռային հեքիաթ,
Ես սիրում եմ քո լռությունը…

Goga
18.12.2007, 22:38
Դեռ ոչ մի անգամ չէի զգացել պարզության ու մաքրության խորհուրդդ ձյու՛ն, բայց այսօր...:love Չէի վախենում անգամ, որ կկորցնեմ սանրվածքս քեզանից հետո ու քայլում էի ինքնամոռաց: Երբեմն, համբուրելով ինձ, անհետանում էիր, երբեմն աչքերս կարոտից լցվում էր...:( Որքա՜ն լավն ես դու ձյու՛ն:love

Guest
20.12.2007, 16:48
Նորից օրագրում մենակ եմ ու ուզում եմ ինձ ազատ զգալ, բայց արդեն վախենում եմ։ Բոլորը կարծում են թե ես ինչ-որ մռայլ, դժբախտ, մի խոսքով ինձ զանուդայի տեղ են դրել։ :( բայց ես տենց չեմ, ուղղակի ազատությունս էնքան թանկ եմ գնահատում, որ ոչնչի հետ չեմ կարում փոխարինեմ։ Ուզում եմ աշխատանքի վայրում ինձ "ազատ" զգամ, երգեմ :oy բայց դե ամոթա, այ էդ մի բանը ինձ սահմանների մեջա դնում։ Դե հասկանում եմ որ աշխատավայրը դա Կարաոկե կլուբ չի, բայց ինչ անեմ "ԽՕՉՈՒ " :oy
"Я свабоден, словно птица в небесах ..."

Իսկ ես անամոթ եմ, ինչ ուզում եմ ու որտեղ ուզում եմ անում եմ: Ու պատկերացրեք իմ ուզախները գրեթե միշտ համնկնում են հասարակական կանոնների հետ: Ետ ինձ ա թվում, որ համնկնում են, իսկ քեզ Դայանա, չե… :)Ես երգում եմ…

Dayana
20.12.2007, 16:56
Իսկ ես անամոթ եմ, ինչ ուզում եմ ու որտեղ ուզում եմ անում եմ: Ու պատկերացրեք իմ ուզախները գրեթե միշտ համնկնում են հասարակական կանոնների հետ: Ետ ինձ ա թվում, որ համնկնում են, իսկ քեզ Դայանա, չե… :)Ես երգում եմ…

Դե գիտես, դւ դեռ շատ պիտի ինձ օրինակ ծառայես ու օգնես, որ քո նման քաջ դառնամ, որ էս հազարավոր կոմպլեքսներս վերանան ու ես էլ երգեմ :oy

Դեկադա
20.12.2007, 17:17
Իսկ ես մենակ եմ՝ իմ մտքերի հետ:Ամբողջ տարվա մեջ դեկտեմբերն է, երբ մի ամբողջ ամիս ինձ հյուր է գալիս անցյալս, իսկ ներկաս ոչ մի անգամ չի խանգարում ապագայի մասին կասկածանքով մտածելուն...
Եվ այսպես մինչև Ամանոր...:(

Script
20.12.2007, 17:22
Մի պահ թվաց հաստատ որոշել եմ ինչ եմ անելու,հետո շեղվեցի ու մոռացա? Չէ չեմ մոռանա,ինչպես մոռանամ էն ինչից ցավումա ուղեղս, մտածում էի մի քիչ էլ ձգձգեի էս պահը....շատ տհաճա...մոռանում եմ խոսքերը,բայց այլ ելք չեմ տեսնում: Մեկը խորհուրդ տվեց, որ լացեմ ու թեթևանամ, բայց չի ստացվում լացել, մենակ հիմարի պես ինչ-որ անտեղի,անիմաստ ծիծաղում եմ,ինչի վրա? ում վրա? իհարկե իմ վրա, իմ այժմյան վիճակի ու էն բաների վրա, որ լուրջ եմ ընդունել միայն ես:

Ծով
21.12.2007, 00:07
Զբաղված..մտազբաղ...հոգնած...բայց ոչ անհանգիստ...
գողություն:D «թղթե» շենքից...
Փոքրիկի ծնունդ:love...շուտով։
Հրաշք...:oy
Հ.Գ. Եվ հանկարծ նորից նույն «.........» քննարկումները, ու ես իմ երկրին չեմ ճանաչում:o:(

Selene
25.12.2007, 01:22
Ուզում եմ գտնել մի տարօրինակ շուկա, որտեղից հնարավոր լինի գնել սրտիդ ամեն ուզածը:oy Ոչինչ, որ դրամս ամեն ինչին չէր հերիքի, բայց գոնե այն ամենաանհրաժեշտը կգնեի: 1կգ վստահություն, 5 կգ համարձակություն, 300 գրամ էլ անտարբերություն, այ սա հաստատ վերջում կգնեմ, որովհետև արդեն տոպրակը ծնր կլինի, իսկ ավել քաշը գուցե վնասի առողջությանս…
Եթե մեկնումեկն իմանա, նման շուկայի տեղ, ինձ տեղյակ պահեք էլի կամ էլ հետներդ տարեք, չէ, չեմ ձանձարցնի, ոչ սակարկել եմ սիրում, ոչ էլ երկար եմ պտտվում շարքերով…;)

Ծով
25.12.2007, 01:32
Երջանկությունից շունչս կտրվում ա...:)
ծայրահեղություն ա:D
Հավատում եմ;)....
Ավելի ճիշտ...գիտեմ;)
Իսկ եթե հանկարծ սխալվեմ, մի քիչ էլ ու ինձ չեք տեսնի...համենայնդեպս ո՛չ այստեղ /but not here/ և ո՛չ շուտ.../but soon:D/
ՄԻակ հույսս, որ հավատում եմ...
code.winՀ.Ն.Ե.Ր.:D
Տե՛ր, Աստված, շնորհակալ եմ:)

Եվ ինչ էլ լինի, քո ճանապարհը ես եմ կերտելու,
Չեմ հանդուրժելու ձեռքերդ կապած այս ձեռքերը ստոր,
Դու չես խլանա հոգուս անարատ հույսի երթերում,
Եվ բուժելու եմ վերքերդ դեռ բաց, իմ սի՛րտ, իմ կտո՛ր։
...
2007

Cassiopeia
26.12.2007, 12:22
Մի ծեր ամուսնական զույգ էր, որ չուներ ոչինչ, բացի Սումգայիթի կոտորածների, գաղթի ճանապարհի դաժան հիշողություններից, որ նրանց ուղեկցում էր տարիներ շարունակ: Չունեին ոչ ոք, բացի մի թոռնուհուց, որ արդեն մոռացել էր իր եսը, որն ապրում էր լոկ տատի ու պապի համար ու չուներ իր անձնական կյանքը: Ծեր էին նրանք, տատը, որ նման էր եթերային մի կծկված անձնավորության, ամեն աստծո օր գնում էր շուկա, կանգնում էր շուկայի մուտքի մոտ մի կույտ տոպրակ դողացող ձեռքերին ու փորձում դրանք վաճառելով ապրուստի գումար վսատակել: Ու ամեն տոպրակ առնողին օրհնում. "Աստված քո հետ, քե մատաղ…": Պապը, չգիտեմ ինչով էր զբաղվում, բայց հազիվ էր քայլում, փայտի օգնությամբ: Սիրված էին նրանք հարևանների կողմից… Բայց նաև հպարտ էին ու իրենց ցավն ու խնդիրները միշտ իրենց ներսում էին պահում… Այսօր, նրանց տան դիմացով անցնելիս, տեսա այն սև ու մռայլ արկղի մի հատվածը… Ո՞վ է լքել այս աշխարհը, չիմացա, բայց ցավը սեղմեց հոգիս, ցավը, որ նրանցից մեկը մնաց մենակ ու հիմա ոչ միայն 90-ականների հայրենիքի ու հարազատների կորուստը պիտի լացի, այլև իր կյանքի ուղեկցի… Ու դեռ ինչքա՞ն նա կկարողանա ապրել առանց իրեն լքած սիրասուն ամուսնու…:(

Tig
26.12.2007, 12:45
Մի ծեր ամուսնական զույգ էր, որ չուներ ոչինչ, բացի Սումգայիթի կոտորածների, գաղթի ճանապարհի դաժան հիշողություններից, որ նրանց ուղեկցում էր տարիներ շարունակ: Չունեին ոչ ոք, բացի մի թոռնուհուց, որ արդեն մոռացել էր իր եսը, որն ապրում էր լոկ տատի ու պապի համար ու չուներ իր անձնական կյանքը: Ծեր էին նրանք, տատը, որ նման էր եթերային մի կծկված անձնավորության, ամեն աստծո օր գնում էր շուկա, կանգնում էր շուկայի մուտքի մոտ մի կույտ տոպրակ դողացող ձեռքերին ու փորձում դրանք վաճառելով ապրուստի գումար վսատակել: Ու ամեն տոպրակ առնողին օրհնում. "Աստված քո հետ, քե մատաղ…": Պապը, չգիտեմ ինչով էր զբաղվում, բայց հազիվ էր քայլում, փայտի օգնությամբ: Սիրված էին նրանք հարևանների կողմից… Բայց նաև հպարտ էին ու իրենց ցավն ու խնդիրները միշտ իրենց ներսում էին պահում… Այսօր, նրանց տան դիմացով անցնելիս, տեսա այն սև ու մռայլ արկղի մի հատվածը… Ո՞վ է լքել այս աշխարհը, չիմացա, բայց ցավը սեղմեց հոգիս, ցավը, որ նրանցից մեկը մնաց մենակ ու հիմա ոչ միայն 90-ականների հայրենիքի ու հարազատների կորուստը պիտի լացի, այլև իր կյանքի ուղեկցի… Ու դեռ ինչքա՞ն նա կկարողանա ապրել առանց իրեն լքած սիրասուն ամուսնու…:(

Ափսոս 5 հատս դեռ չի լրացել:(

Դեկադա
26.12.2007, 15:51
Ես այնքան եմ ուզում իմ հոգու հետ խաղաղ ապրել.....երբ նա մի բան չի ուզում, իսկ բանականությունս մի այլ բան է ասում......:think:Հրաշք.......որտեղ ես....արի ու ինձ հանիր այս վիճակից:oy

Second Chance
27.12.2007, 15:58
Չգիտեմ չգիտեմ ...էլ ինչ անեմ չեմ հասկանում, որ տրամադրությունս տոնական դառնա:think
ստորագրությունս էլ զարդարեցի նույնիսկ ...բա :Pտոնածառ էլ դրեցի...
էլի մի բան էն չի չեմ հասկանում:think...
նոր տարի ,նոր տարի...:love ձմեռ պապիկ...:love նվերներ...:roll..

:D...........

Ներսես_AM
27.12.2007, 17:06
տենց ես արել կսպանեմ: :P
Իյաաաաա 1000 անգամ ասեցի որ չեմ նեղանում էլի քոնն ես պնդում: Ըհ Էսքան մարդու մոտ ասում եմ որ չեմ նեղանում :) ՉԵԵԵԵՄ ՆԵԵԵՂԱԱԱԱՑԵԵԵԵԼ վա՜յ։ :)

Լէգնա
27.12.2007, 17:56
Չեմ սիրել ու չէի սիրում Ամանորը,
Չէի սիրում,չեմ սիրել Ձմեռ Պապիին.
-Բա՞ ինչու ես լիքը նկարվել Ձմեռ պապիի դերի մեջ, ավատար դրել, ստորագրություն փոխել,ինչո՞ւ ես խառնված սպասում 12-ի ծնգոցին...
-Լավ եմ արել :P, բնության մեջ էլի բան է փոխվել, տե'ս վերևում արև չկա, բայց քո աչքերի արտացոլանքում շողեր են փայլատակում :)

Ներսես_AM
27.12.2007, 23:10
Վայ ես էս Internet Explorer-ի ինչն եմ ասել: Ո՞նց են մարդիկ էս անասունության տակ աշխատող բան գրում ես զարմանում եմ: Հերթական անգամ 2 օր ծախսեցի եզությունը բացահայտելու վրա, ու ևս մեկ անգամ համոզվեցի որ դա զիբիլա:

ընդմիշտ Ֆայրֆոքսի յուզեռ Ներսես_AM

Tig
28.12.2007, 18:45
Ես էլ ասւմ եմ ես ձմռան մեջ ի՞նչնա պակասում…
Իհարկե Սևակը…
Շատ լավ էր;)

Ծով
28.12.2007, 21:38
Մոդերատորական-տոնական։ Կխնդրեի գոնե այստեղ խուսափել քննարկումերից, մեկնաբանություններից և շնորհակալություններից։ Ձեր օրագրերում ձեզանից բացի դժվար թե էլի նշումներ անողներ լինեն:D։ Օգտվե՛ք վարկանիշ տալու պայծառ հնարավորությունից, թե չէ օֆֆտոպի բույր եմ զգում...
/Ինձ հետ էլ ա պատահել. փորձենք...:oy/

Սերխիո
28.12.2007, 21:49
11 օրից բաղկացած երաշտը արդեն չորացրել է կոկորդս ,էլ ուժ չունեմ դիմադրելու ,ծարավե~լ եմ ,սպառվել է համբերությունս...
համբերելն էլ մի բան չի ...:angry
զարյադկես նստում ա :(

Ուրվական
28.12.2007, 22:11
Էս օրն էլ անցավ... մյուսն էլ կանցնի, էն մյուսն էլ: Ի՞նչ կմնա մեզ, չեմ հասկանում: Ընդհանրապես, մեկ-մեկ թվում է, որ բան չեմ հասկանում այս կյանքից: Պատկերացնում եմ, որ չլինեիր... չէ, չեմ պատկերացնում, այպես լավ է: Որքան արագ է պտտվում այս անիծյալ, խենք մոլորակը… Տեսնես կհասցնենք կյանքից, մենք մեզնից մի բան հասկանանք: Չգիտեմ, գնում եմ... Շուտով Նոր Տարի է, ինչ լավ է: Էհ...:think

StrangeLittleGirl
28.12.2007, 23:22
Իսկ ես երջանիկ եմ: Վեջին հինգ օրը պարզապես հրաշք էր… Ամեն ինչ փոթորկի նման էր:
Հիմա աչքերս լցված են: Չէ՛, տխուր չեմ, վիրավորված չեմ, զայրացած չեմ: Պարզապես երջանիկ եմ:
Ես սովորեցի տեսնել, որ կան ինձ սիրող մարդիկ ու որ նրանք շա՜տ ավելին են, քան ինձ չսիրողները, ու որ նրանք շա՜տ ավելի կարևոր են, և ես պետք է պարզապես զգամ այն ջերմությունը, որով շրջապատված եմ, որն ուղղակի չէի տեսնում ծայրահեղ հուսահատության պահերին:
Հրաշք է, երբ մարդկանց դեմքերին կարդում ես, որ անկեղծ են… Ու այդ անկեղծությունը լավն է, դրական:
Այս տարվա շնորհավորանքները պարզապես անգիր արված խոսքեր չեն, այլ մարդկանց ամենաիսկական ցանկություններ:
Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իմ կողքին էին ամենածանր պահերին, որոնք ինձ օգնեցին հաղթահարել ամենատարբեր դժվարություններ: Ու նաև իմ այն մտերիմներին, որոնք ինձ մոտ էին օգնություն որոնում, ինձ վստահում: Ուզում եմ երբեք չմոռանալ այս ամենը… Ուզում եմ, որ երբ տեսնեմ, թե ինչպես է մեկն ինձ ատում, թերագնահատում, «կծում», նախանձում, ստորացնում, չկուրանամ, չմոռանամ, որ ավելի շատ են այն մարդիկ, որոնց համար ինչ-որ արժեք ունեմ:

Goga
29.12.2007, 00:40
Իսկ ինձ թվում էր, թե հեքիաթները միշտ երջանիկ ավարտ են ունենում…բայց:cry
բայց դեռ հեքիաթս չի ավարտվել:)

Լէգնա
29.12.2007, 13:58
Ահավոր երջանիկ եմ, վերջ, արդեն գժվել եմ :D
ցնդել, անհետացել, անէացել , փաթիլացել :oy
Տե'ս, հենց քեզ մոտ եմ, քո կողքին, դե փարվիր ինձ :love

հ.գ. ամենքիդ :)

Լէգնա
29.12.2007, 14:35
Ո՞նց եմ Էս ձմռան ցրտում ամռան արևի շող ուզում

Չեմ ուզում, տալիս եմ :)
Սե'ր, Լո'ւյս, Ջերմությո'ւն եմ բաժանում, ուզո՞ւմ ես :love

Լէգնա
29.12.2007, 14:55
Մեկ է, մարդ կարդում է այն` ինչ ուզում է կարդալ:
բաժանում չեմ տալիս,,,,այլ Բաժանում եմ , տալիս եմ , նվիրում եմ, մատուցում եմ..էլ ինչ ասեմ, որ էլի թարս չկարդաս Արմինե ջան :)

StrangeLittleGirl
30.12.2007, 02:04
Իմ հորինած կերպարներն այն մարդիկ են, որոնց գոյության մասին ես երազում եմ: Եվ շատ լավ գիտեմ, որ ցանկությունս երբևէ չի իրականանալու:
Չէ՛, սխալվում էի: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս՝ իրական կյանքում տեսնելով իմ հորինած մարդուն:

Լէգնա
30.12.2007, 09:49
Լա'վ, հանձնվում եմ, բայց ախր լսի', ոնց կարող է պատահել այսպես պաշտեմ մարդուն, էգոիստ Եսը ո՞ւր կորավ, ինչպե՞ս հօդս ցնդեց :8
Ուզում եմ գրկել ամենքին, տաքացնել այ այն պապիկի ձեռքերը, այն տղային մեկ պաչիկ անել :oy, վայ, բա էն պստլիկը,,գզզզզզզ :
Հումանիզմս ելել ինձ ուտում է, էս ինչ կրակի մեջ ընկա:
Փաստորեն հուլիս ամիսն է, Ես տաք-տաք հագնված ելել եմ փողոց, խայտառակություն:
Ինչքա~ն եմ սիրում ամեն-ամեն բան, Քեզ էլ, կողքինիդ էլ, ականջիդ փսփսացող աղջկան էլ.... :love
Ես Սիրում եմմմմմ:
ի! :acute


Իմ հորինած կերպարներն այն մարդիկ են, որոնց գոյության մասին ես երազում եմ: Եվ շատ լավ գիտեմ, որ ցանկությունս երբևէ չի իրականանալու:
Չէ՛, սխալվում էի: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս՝ իրական կյանքում տեսնելով իմ հորինած մարդուն:

Ախր լրիվ մանկությունս է, որ ասում եմ, չի հավատում :)

Cassiopeia
01.01.2008, 04:00
2008-ի անակնկալները…
Հուսով եմ ես միակն եմ, ով էսքան վատ սկսեց նոր տարին... ընդամենը ժամ ու կես ու ամեն ինչ իրար խառնվեց: կորցրեցի պայուսակս իր ողջ պարունակությամբ… բավականին մեծ գումար, անձնագիր, սոց քարտ, ինետերնետի քարտեր ավելի քան երկու հարյուր հազար արժողությամբ, բանալի… էհ… Իսկ բանկային քարտս արդեն փորձել են օգտագործել ու ամենայն հավանականությամբ սխալ հավաքելով փինը, այն արգելափակվել է…:(

Մանե
02.01.2008, 17:16
Ես խենթ եմ, խենթ :tease
Ախր ընդամենը մի քանի րոպե առաջ ամեն ինչ այնքան լավ էր... Իսկ հիմա նստած եմ մոնիտորի առաջ ու չեմ կարողանում կառավարել արցունքներս:(:this
Ուզում եմ ձյուն գա :love Ախր այն մաքրում է տխրությունը ու տանում արցունքները...
Իսկ դրսում միայն սառույց է, ու ոնց որ հոգում էլ նույն եղանմակը տիրի :cry2
Հոգնել եմ... ուզում եմ դուրս գամ,քայլեմ, մտածեմ... իսկ ստիպված եմ մնալ տանը:sorry

Ծանր եմ տանում, երբ տեսնում եմ, որ ընկերներս տխուր են, ու ոչնչով չեմ կարող օգնել, երբ ինչ-որ բանի եմ սպասում, բայց ինքս էլ չգիտեմ,թե ինչի ... հոգնել եմ սպասելուց :sorry:noti

:oy:oy:oy
Ընդամենը մի կապրիզնի երեխա եմ, որը չգիտի, թե ընդհանրեպես ինչ ա ուզում էս կյանքից, ե~րե~խա :oy:cry:this

Mari
05.01.2008, 15:16
Ձյունը իր հաստ շերտով դանդաղ, բայց հաստատուն կերպով ծածկում է Ամանորյա եռուզեռի հետքերը: Ես էլ անբախտ, սակայն դեռևս մի գանձ գտնելու հույսը չկորցրած հնագետի նման, հիշողությունների բահը ձեռքիս, ձյունը մի կողմ եմ տանում, ու էլի վայելում մի քանի օր տևած ուրախությունն ու բերկրանքը: Ու նույն պահին էլ հիշում պարտավորությունների մասին, որը անգամ հնագետն ունի: Այս անգամ արդեն վերցնում եմ գիրքը, որը հալումաշ է եղել մի քանի սերունդ ձեռքից ձեռք անցնելուց, բացում ծալած էջը ու պատրաստվում.... ամսի 8-ի քննությանը կամ գիտելիքների պատերազմին /կան չէ դասախոսներ, որ տեսնում են ուսանողը գիտի, բայց հատուկ տրամադրված ցուցակի մեջ չի մտնում, մի հարցերի տարափ, մի առարկային չվերաբերվող հարցեր, վայ, վայ, վայ/: Չնայած, թու, թու, թու, այս տարվա դասախոսների 99,9%-ը այդպիսինների թվին չի դասվում: :)

Goga
05.01.2008, 20:51
Նորից ձյուն…
Հիշում եմ, երբ մենք բաժանվեցինք ոչ մեր կամքով, սկսեց առատ ձյուն տեղալ, ու դու ասացիր, որ դա երկինքն է մեզ հետ տխրում, ու չմտածեցի, որ այդ դեպքում անձրև պետք է թափվեր, որ համաչափ լիներ մեր արցունքների հետ, իսկ ձյունն ուրիշ խորհուրդ ունի…ձյուն, ցուրտ, սառույց…
Ուզում եմ հիմա լինի գոնե մեկը, ով սրտիս վրա մի քիչ ավազ լցնի, որպեսզի սերս երբեք չսառչի:(

Աբելյան
06.01.2008, 12:36
Վաղը վերահանձնումի եմ, ու երեկ ընդամենը 2 ժամ եմ պարապել: Ֆիֆա 07-ով էլ թմովս կարիերայի 7-րդ տարին ավարտեցի լավ արդյունքներով (Անգլիայի փոխչեմպիոն (Չելսիից ընդամենը 2 միավոր հետ մնացի), Անգլիայի գավաթակիր, լավագույն ռմբարկուն իմ թմի 10 համարն էր՝ 30 գոլով), բայց... էտ անտեր Պաոլո Մալդինիի պատճառով պարտքերի մեջ խրվեցի: Ամեն խաղի դիմաց էտ 40-ն անց բիձեն 50000 ֆունտ ստեռլինգ փող էր ստանում, այսինքն՝ ավելի շատ, քան թե մնացած 19 խաղացողները միասին վերցրած: Բյուջեն դառավ -300,000 ֆունտ ստեռլինգի կարգի, 7 ֆուտբոլիստ, որոնց պայմանագրերի ժամկետները ավարտվում էին, չկարեցան պայմանագրերը երկարաձգեն ու գնացին թմից, Մալդինին էլ հետները: Մնացին 13 ֆուտբոլիստ: Մեկը վնասվածք ստացավ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում, դրանց մեջներից ամենաթանկին էլ ծախեցի, որ պարտքը իջնի: Բայց բյուջեն բացասական մնաց, իսկ իմ թիմը խաղում ա, ու հլա երկար ժամանակ պետք ա խաղա 11 հոգով: Մինչև 12-րդ ֆուտբոլիստը վնասվածքից չապաքինվի, կամ էլ մինչև հունվար ամսվա տրանսֆերները չգան: Բա որ 7-ի տեղը 8-ը գնային թմից: Բա որ ասենք էտ 11 ֆուտբոլիստներից մեկը կարմիր ստանա... Լավ չի: Վաղն էլ վերահանձնումի եմ...

Լէգնա
07.01.2008, 11:49
Կարոտել եմ, շատ :( չգիտեմ ում ու չգիտեմ ինչու, բայց կարոտել եմ :( Ախր գոնե ինձ էլ կարոտեին կամ կարոտեր :love չէ է, թող չկարոտեն ու չկարոտի, էս դեպքում միայն ես կտխրեմ :oy

ինձձձ :oy
Ես էլ քեզ :love

Selene
07.01.2008, 12:29
...Շտապի՛ր, վազի՛ր, հասի՛ր, տես չուշանա՛ս...
Արդեն երկրորդ օրն է՝ ներքին ձայնս հանգիստ չի տալիս:think գոնե ասա՝ ինչից եմ ուշանում ախր:(, թե չէ միտս է գալիս մի շատ տխուր ավարտով ռոմանտիկ ֆիլմ ու ...

Թըփ-թըփ-թըփ... դե լավ, հերիք է, առանց քո հիշեցման էլ շատ լավ եմ զգում ներկայությունդ, չնայած երբեմն կես բռունցքից էլ փոքր ես թվում, երբեմն էլ շատ մեծ՝ սահմանափակության մեծ հանգիստ տեղավորվելու համար…
չգիտեմ ոնց հասկանամ ինձ, բայց մի գաղտնիք բացեմ՝ գեղեցիկ տխրություն էլ կա, հավատա՛...:)

Grieg
07.01.2008, 13:04
էհ երկրոդ անգամ եմ ակնոցս կորցնում , պարզվում է որ արանձ ակնոցի շատ դժվար է գտնել կորած ակնոցը , չգիտեմ գնամ երկու հատ հանեմ ես անգամ :think

Apsara
07.01.2008, 21:31
Չէէէ լավնա կյանքը շաատ լավնա, ինչ լավա որ որոշ մարդիք բացակայում են նրանում

Dayana
08.01.2008, 12:19
ինչ լավ օր է :oy դրսում ցուրտ, իսկ ներսումս տաաք :love
Բոլոր տեսակի վատ մտքերս ու զգացողություներս անցել են :oy հասցրել եմ գրել բոլոր նրաք ում "պարտք էի մնացել" ու հիմա թեթևցած եմ ինձ զգում։ Միայն մի քիչ պարտք կմնամ ակումբի այն անդամներին ում ներվայնացնում են ի գրառումները, բայց դե ես զատ եմ, ինչպես քամին ու կգրեմ առանց նեղացնելու :oy

Հ.Գ. գողանամ Ալիզիկի ստորագրություն ասեմ Ժպտացեք :oy

Я Люблю тебя жизнь и надеюсь что это взаимно :P

StrangeLittleGirl
08.01.2008, 23:19
Տարիների ընթացքում մոռացել էի, որ Շերիլ Քրոուն Անահիտի սիրած երգչուհին էր: Չգիտեմ, թե ինչպես հանկարծ հիշեցի: Այս ընթացքում ես էլ էի տարված նրանով, կարող էի ժամերով լսել, բայց որ նա Անահիտի Ալանիսն էր, մտքիցս թռել էր… Իսկ հիմա հիշում եմ, թե ինչպես նրա վերջին ծննդյան օրը Շերիլ Քրոուի ձայներիզ նվիրեցի: Հասցրե՞ց լսել, թե՞ ավելի կարևոր գործեր ուներ այդ քառասուն օրվա ընթացքում, որ մնացել էր: Չգիտեմ, չեմ հետաքրքրվել:
Նա կա՞ր, երբ Շերիլի ու Քիդ Ռոքի "Picture"-ն ինձ ցնցել էր: Կարծեմ նա գիտեր այդ երգի մասին միայն իմ պատմելով: Նա գիտե՞ր, որ երգերից կարևոր բաներ էլ կան կյանքում: Դրա՞ համար ռադիոն չէր միացնում:
Գրեթե հինգ տարի է անցել այն օրվանից, երբ ես նրան վերջին անգամ տեսա: Իմ նիհարած ու գունատ ընկերուհին… Ամեն ինչ այնքա՜ն հեռու է թվում: Ասես կյանքիս ավարտված մի գլուխ լինի, օրագրի մի էջ, որը զգուշությամբ պահելու եմ իմ հիշողություններում: Ամեն անգամ նրանց շենքի մոտով անցնելիս չեմ ալարում, հաշվում եմ տասներեքերորդ հարկը… Չէ՛, հաշվելու կարիք չկա, քանզի շատ լավ եմ հիշում նրա պատշգամբը, որտեղից ինձ ձեռքով էր անում, երբ պետք է միասին գնայինք զբոսանքի: Մենք միասին կնստեինք այգու նստարաններին, կբացեինք մեր օրագրերը ու բարձրաձայն կընթերցեինք նույն իրադարձությունների իմ և նրա մեկնաբանությունները: Հիշում եմ՝ թուրքական տետր էր, որի ծայրին կողպեքի փոխարեն խայտաբղետ թելեր էին. դրանք պինդ կապում էր, որ քույրը չկարդա: Ավա՜ղ, գալու էր այդ օրը, որ թելերն անզոր էին լինելու, և ոչ միայն քույրը, այլև բոլոր-բոլորը հաղորդակից էին լինելու նրա գաղտնիքներին: Բայց մի՞թե բացել են, մի՞թե կարդացել են… Ասենք, ինձ թվում է՝ նրա համար միևնույն է արդեն: Մտածում եմ՝ եթե ես էլ մեռնեմ, ով ուզում է, թող կարդա օրագրերս:

Մանե
09.01.2008, 12:37
Կյանքը հետաքրքիր բան է... Կա, և մեկ էլ...հոպ... անհետացավ :cry2

Goga
09.01.2008, 22:45
Վերջ …Արդեն որերորդ անգամ եմ սահմանում այս վերջը, ու նորից սկիզբ է սկսվում նրանից, արդեն հոգնել եմ, երբեմն էլ թվում է, թե վերջը՝ սկիզբ, սկիզբը վերջ սահմանելով՝ կյանքից հետ եմ ընկել:8:(

impression
10.01.2008, 09:44
ՁՄԵՌԱՅԻՆ ՔԱՂԱՔ

Անգույն քառակուսիներով լի ձմեռը
Մառախուղն ու ձնոտ ամպերը,
Ձյան պատճառով` ցեխը,
Փողոցների անօգնական, թշվառ
Երկարությունը,
Տանիքներին ծանրացած լռությունը,
Անկանոն երազների
Չարագուշակ տրոփյունը,
Ականջներս ծածկող գլխարկը,
Ականջներումս` Բոն Ջովին,
Շալվարիս` հարուստի ակերի
Ցեխաջուրը,
Ձյունը` թարթիչներիս,
Նրա` ցրտից սառած ու կարմրած քիթը,
Օձիքը` մինչև ուղեղը բարձրացրած
Ու հարբած ժպիտը….
Անցորդների բացակայությունը,
Ինչ-որ հրաշքով դեռ աշունը
Պահպանած ձյունը…
Կյանքն անվերջ է, վերջանում է լոկ
Ապրելու ցանկությունը…
Ուրիշ ոչ մի տեղ ես չկամ
Այնքան լիարժեք, ինչքան քեզ մոտ,
Դու ինձանից չես բողոքում,
Ես չեմ նկատում քո թերությունը:
Իմ անգույն քառակուսիների
Ձմեռային հեքիաթ,
Ես սիրում եմ քո լռությունը…

Աթեիստ
10.01.2008, 10:02
Ինչ լավ ա, որ ցուրտը միայն դրսում ա, իսկ ներսում մեզ միշտ սպասում ա տաք թեյը: Ծանոթ-բարեկամներին տանը բռնացնելը հեշտացել ա:
Ինչ լավ ա, որ են փողոցները, որոնք աշնանը ցեխոտ էին, հիմա մաքուր են:
Ինչ լավ ա, որ անձրև չի գալիս, որովհետև ձյունը հաստատ էտքան չի տխրեցնում:
Էսոր-էգուց ձմեռն էլ կանցնի, դեմը գարուն ա, սիրահարվել կա, բան կա:


:yahoo:yahoo
:tease:hahax::good:crazy:vaii::pardon:redhat:ton: :drinks:

Cassiopeia
10.01.2008, 12:07
Վերջ …Արդեն որերորդ անգամ եմ սահմանում այս վերջը, ու նորից սկիզբ է սկսվում նրանից, արդեն հոգնել եմ, երբեմն էլ թվում է, թե վերջը՝ սկիզբ, սկիզբը վերջ սահմանելով՝ կյանքից հետ եմ ընկել:8:(
Ու սկիզբերն իրար հերթագայելով
Անվերջ կսկսվեն, անվերջ կհոսեն,
Իսկ վերջի ծայրը չի էլ նշմարվի
Ու միշտ կթվա, որ թե ուր որ է
Ամեն ինչ խաղաղ ընթացք կստանա
Որ սկիզբը այս նոր բեղուն կլինի
Ու վերջ կունենա… (http://www.akumb.am/showthread.php?p=207793#post207793)




Իմ անգույն քառակուսիների
Ձմեռային հեքիաթ,
Ես սիրում եմ քո լռությունը…
Ես էլ եմ սիրում այդ լռությունը,
Երբ չի լսվում էլ հոգու թնդյունը;)

Cassiopeia
10.01.2008, 14:43
Ես սիրում եմ խենթությունս,
Երբ լռում է տխրությունս,
Երբ որ հոգուս չի կեղեքում մենությունը,
Ես սիրում եմ խենթությունը…