PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 [9] 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Մանուլ
10.04.2010, 22:56
Անկապ օրագիր - անկապ գրառում.




Չես հոգնե՞լ... :)

Հայկօ
10.04.2010, 23:37
Փնտրում եմ ABS, SRS, կլիմատ կոտրոլ, կռուիզ կոնտրոլ, չորս քաշող անիվներով, անվտանգության համակարգով ԸՆԳԵՐՈՒՀԻ՝ փողոցում սաղ ջանդակով վրեն հենված քայլելու համար: Հոգեցունց ըլնեմ :blin:

AniwaR
11.04.2010, 17:55
http://www.youtube.com/watch?v=v5_0iZQ-TuA

Հիմա ոչ միայն լսում եմ, այլ նաև մի քիչ նվագում: Բառերն էլ կարդալով թեթև երգում եմ, մնում է անգիր անել ու նվագելն ու երգելը սինխրոնիզացնել: :love Բոլոր դասերս մնացին... բռռռ... 2 օրից պրեզենտացիա ունեմ, ոչ մի բան չեմ արել, բայց վերջին անգամ անհիշելի ժամանակներում եմ ինձանից էսքան գոհ եղել::love Հեհեեե, էսօր ահագին չարչարվելուց հետո ինքնուրույն լարել էլ եմ կիթառը: :կրկին_յուր_բազուկների_պիրկ_մկանային_համակարգը_հպարտությամբ_ի_ցույց_դնող_ անպատկառ_հույզիկ

Բա, այ սենց ա լինում, որ էլ ակումբ մտնելու ժամանակ չի լինում::D

Բարեկամ
12.04.2010, 19:43
Հետաքրքիր է, թե ինչպես է ամեն մի սոց. շփման շրջանում գործում "վերխ"-ի ու իշխանություն դրսևորելու առանցքային օրենքը` հիմնված անհանդուրժողականության ու "իրենց թույլատրելի" կամայականության վրա: Թեև, հետաքրքիր չի, միայն հիասթափեցնող է ու դժգույն: Ու ինչքան տրորված սրտեր, կորուստ, դառնություն: Չէ, էս մեղադրանք չի: Ով իրավունք ունի մեղադրել: Ափսոսում եմ ուղղակի:

Երկնային
12.04.2010, 19:44
Օրվա միտքը. մարդ երևի կյանքում էդքան անկեղծ չի լացում, ինչքան որ սոխ կտրելուց… :D

Դարք
12.04.2010, 22:02
էսօր լավ էր քանց, թե երեկ:think

Ժունդիայի
13.04.2010, 23:13
Ժամանակի ընթացքում դու կնկատես, որ եթե ուզում ես երջանիկ լինել մեկի հետ, ապա դու նրա կարիքը երբեք չպիտի ունենաս:

Կնկատես նաև, որ այն մեկը, ում սիրում ես (կամ էլ կարծում ես իբր թե սիրում ես) ոչինչ էլ չի ուզում քեզանից: Եզրհանգումը միակն է` այդ մեկը, պարզապես, չի պատկանում քեզ:

Դու սովորում ես ինքդ քեզ գնահատել, լինել հոգատար անձիդ նկատմամբ և, հատկապես, սիրել այն մեկին, ով սիրում է քեզ:

Գաղտնիքը չի կայանում նրանում, որ պետք է վազես թիթեռների հետևից: Պարզապես խնամիր քո պարտեզը. ա´յ կտեսնես` թիթեռները կգան դեպի քեզ: ;)

Վերջապես դու կգտնես ո´չ թե նրան, որին դու էիր փնտրում, այլ նրան, ով փնտրում էր հենց ՔԵԶ.

Ժամանակի ընթացքում...

Ungrateful
14.04.2010, 04:10
Պրիմիտիվ լավ տրամադրության բաղադրատոմս:
Գիշերը, մենակ նստում ես համակարգչի դեմը, բացում ես ինչ որ սոց. սանց, կամ սկայպ... մի խոսքով` շփման միջոց: Միացնում ես հաճելի ու հոգեվիճակիդ լեզվով խոսացող երաժշտություն, լույսերն անջատում ես, երաժշտության ձայնը բարձրացնում…
Մտնելով սոց. ցանց` տեսնում ես մի քանի տարբեր նամակներ, ընտրելով այն նամակի հեղինակին, որը էս պահին քեզ կհասկանա, քո հետ կզրուցի քո ուզածի պես` պատասխանում ես իր նամակին: Սկսում ես խոսաքցությունը նրանից, որ իրան առաջարկում ես, քո տվյալ պահին լսած կատարումը: Բեռնում, լսում ա, դուրը գալիս ա… ներկայացնում ես հիմա քո վիճակը` ընկալում ա: Ինքն իրան խոսաքցության թեմա ա բացվում: Զրուցում եք… իսկ դուրսը գիշեր ա` ոչ մեքենաների ձայներ, ոչ ծտերի, ոչ էլ մարդկանց… լռություն: 100%-ով մտնում ես երաժշտությանդ մեջ, լսում ես ամեն ձայնը, բիթը, բասը, ընկալում ես տակտը ու ռիթմը: Ընթացքում զրուցում ես մտերիմ մարդու հետ… չգիտեմ ինչի, էդ մարդը պետք է լինի հակառակ սեռի ու ընկեր: Ոչ ավել: Տենց հետաքրքիր ա:
Վերցնում ես ծխախոտի տուփը, հերթական սիգարետը «կպցնելու» համար, ու տեսնում ես, որ տուփը համարյա լիքն է…`+1 մտահոգվելու առիթ քիչ:
Զրուցակցիդ խնդրում ես, որ սպասի, էլ ավելի ես բարձրացնում երաժշտության ձայնը և գնում ես սուրճ սարքելու: Սարքում ես, քո ուզածի պես, իդեալական, նենց` ոնց դու սիրում ես: Պատրաստում, լցնում ես ու գալիս ես խոսաքցությունը շարունակելու:
Ինետն ու համակարգիչը լավ բաներ են, բայց ինչպես նշել եմ նախկին գրառումներիցս մեկում` ուրախ եմ, որ իրանց հետ ծանոթացել եմ հասուն տարիքում: Չէ, սա լրիվ ուրիշ թեմա է:
Ինետդ լավ է աշխատում, ավելին` գերազանց: Զարմանալի է, բայց Օրանժը մեկ-մեկ սենց նվերներ անում է ու դա ավելի է բարձրացնում տրամադրությունդ: Ստատուս` “Չգրեք, ես ում որ պետք ա կգրեմ” բայց դա անտեսվում ա, ու նամակներիդ քանակը արդեն անցնում է 10-ը: 10-ն էլ տարբեր մարդկանցից… իրանք էլ են մտերիմ, բայց էսօրվա համար չեն: էսօրվա զրուցակցիդ գտել ես, ու ուրիշն ուղղակի կխանգարի:
Առավոտ 10-ին աշխատանքի ես, բայց էդ մտքերը գլորել ես ուղեղիդ էն փոշոտ ու մութ անկյունը, որ չերևան:
Խանգարող հանգամանքն 1-ն է: Ստեղնաշարի ձայնը… բայց դա տանելի է:
Մի քանի ժամ է, արդեն նստած ես` բայց ոչ մեջքիդ ցավն ես զգում, ոչ էլ աչքերիդ հոգնածությունը:
Ստանում ու ուղարկում ես, մենակ ուրախություն արտահայտող սմայլիկներ…
Մեկ մեկ, ինչ որ բան ասելուց կամ գրելու` ուղեղումդ վերնթերցելով, հասկանում ես, որ դա էնքան քոնն է, որ բացի քեզնից դա ոչ ոք չի հասկանա: Կարդում ու տեսնում ես, որ լրիվ խառը ու անհասկանալի ինչ որ նախադասություններ ես գրել: Դու հասկանում ես, բայց կարդալով որպես կողմնակի մարդ` զգում ես, որ անհասկանալի ա ու լրիվ այլ լեզվով ա: Սթափ ուղեղով խմբագրում ես ու նորից ամեն ինչ նորմալ է, հասանելի է… բայց արդեն էն չի: Էն չի, ինչը որ դու ուզում եիր փոխանցել, քո զգացածը չի: Հասկանում ես, որ ավելի լավ է տենց, քան քո լեզվով: Ու... «պատասխանել», «OK», «передать», «Send» կամ «отправить» :

Արևհատիկ
14.04.2010, 13:18
Փոքր ժամանակվանից մի սովորություն ունեմ՝ պարբերաբար թղթեր եմ պատռում: Երևի դա ներվեր հագստացնելու ամենալավ միջոցն ա: :8
Հետաքրքիրը էն ա, որ եթե ոչ պետքական թուղթ ա, պիտի գցեմ աղբարկղը, առանց պատռելու չեմ գցում ու էնքան եմ կտոր-կտոր անում, որ էլ հնարավոր չի լինում:

Ավարտական դասարաններում, որ պարապմունքի էինք գնում, մեր դասատուն լիքը թուղթ էր դնում սեղանին, որոնց վրա երեխեքին խնդիրներ էր բացատրում: Ամեն մեկն էլ էդ թղթերը մի տեղ էր գցում, ներվերիս վրա ազդում էր էդ թափած վիճակը ու կողքից սկսում էի հավաքել::clean:, սովորության համաձայն պատռում էի, լցնում տոպրակի մեջ: Հետո ում թուղթը կորում էր, ասում էին «Արևից հարցրեք» :)) Մի անգամ էլ մեր դասարանի մի տղա թղթերի վրա քննական հարցաշար էր գրել, որոնք խառնվել էին թղթերի հետ ու իմ ձեռքի զոհն էին դարձել: :oy Էդ պահին, որ նայում էի էդ տղայի ջղայնացած դեմքին ու մնացած երեխեքի ծիծաղին, ես էլ չգիտեի թե ինչ անեմ: Բայց, որ դերերը հակառակը լինեին, ես հաստատ կտփեի էդ տղուն :D

Հա, երևի մի տարի առաջ էր, չգիտեմ խելքիս ինչ փչեց, գնացի մի քանի հատ պատվոգիր, տարբեր խմբակների սերտիֆիկատներ ունեի, դրանք էլ պատռեցի: Մի քանի օր առաջ հիշեցի, քիչ էր մնում լացեմ :cry2 Թե, ասա քեզ ինչ էր խանգարում էդ թղթերը:

Հիմա էլ նենց ա ստացվել, որ բացի իմ լեկցիաներից, ոչ մի բան թղթերի վրա չեմ գրում: Լրիվ կոմպով եմ հավաքում: Ու էդ մաքրազարդելու նոպան, որ գալիս ա, կոմպիս մեջից մի քանի հատ ֆայլ եմ ջնջում, որոնք կարող ա ընդամենը 50KB զբաղեցնեն:

Կարող ա՞ ես գիժ եմ :8:oy

Jarre
14.04.2010, 13:33
Այ մարդ, ինչո՞ւ ինձ վարկանիշ չի տալիս էտ մարդը :angry

Հետևից ընկած էս էրկու օրը ասում եմ, այ մարդ տուր՝ վարկանիշ տուր՝ ձեն չի հանում։ Մտածում եմ ադմինին գրեմ բողոքեմ :think

Իմ համար էտ անտեր վարկանիշը շատ-շատ-շատ մեծ նշանակություն ունի.... Իմ ամբողջ նպատակը հենց էտ վարկանիշ ստանալնա, իսկ էտի բռնելա ու չի տալիս վարկանիշս :angry

ՀԳ՝ հանկարծ ինձ սխալ չհասկանաք, խոսքը իբեյի վարկանիշների մասինա :lol (դե ընդեղ որ վարկանիշներդ քիչա լինում հետդ վախում են գործ բռնեն)

Երկնային
14.04.2010, 20:35
Էս վերջերս մոտս նոր սովորություն ա ի հայտ եկել, դասի ժամը սխալ եմ հիշում ու մի երկու ժամ շուտ եմ գնում :D ու սովորաբար էդ պահերին չգիտեմ ինչ անեմ, կամ հետ եմ գալիս տուն ու էլ չեմ գնում դասի, կամ գնում եմ, բայց նենց մի տեսակ ուրախ ա էդ օրը անցնում :D աննորմալ ա երևի, ուրիշի տրամը տենց բանից երևի կընկներ, իսկ իմը բարձրանում ա :))

Էսօր էդ օրից էր… :)) մի ժամ շուտ էի գնացել, հետո երբ որ ֆայմեցի, որ շուտ եմ եկել, արդեն հասել էի ակադեմիայի մոտ, ու չգիտեի ինչ անել, ու նենց հավես եղանակ էր :love գնացի սիրահարների այգում արևի տակ նստարան գտա, ականջակալներս դրեցի ու նստած երգ էի լսում սենց անջատված :D

Ու պահի տակ սենց նայեցի, ոնց որ հեչ սիրահարների այգին չլիներ, բալիկների այգի էր, բոլորը մամաներ էին բալիկների հետ :love էնքան լավն էին, սենց ուրա՜խ, հավեսով… :) կողքի նստարանին մայր ու տղա էին, էս տղան գնում ծաղիկներ էր քաղում, ժպտում-ծիծաղում, էն մի ձեռքով էլ պեչենի էր ուտում նենց ախորժակով, լրիվ ուտելու մռութ էր :love ես էլ մի տեսակ նենց երջանկացած էի շուրջս նայում :love մեկ էլ վեր կացան, որ գնան, էս երեխեն մի ծաղիկ էր քաղել դեղին գույնի պուճուրիկ… վազելով եկավ, տվեց ինձ, ժպտաց ու փախավ :)) :love

մի խոսքով՝ էսօրվա օրը սեր ա :love

My World My Space
14.04.2010, 22:39
կատաղա՜ծ եմ..................:angry
Էսօր երկու լիքը պայուսակ ձեռքիս շուկայից իջնում եմ, մտնում եմ շինանյութի խանութ, մի բոլտ եմ տալիս աշխատակցուհուն ու խնդրում եմ
- Ինձ էս բոլտից կես սանտիմ ավելի երկարը տվեք, իրա գայկաներով և շայբաներով, ու մի հատ էլ բոլտի չափով սվերլո:
Տալիս են: Վերցնում գալիս եմ տուն: Սկսում եմ իմ գործը: վերջում բացում եմ տոպրակը, որպեսզի սկսեմ միացումներ տալը ո՜ւ........ սկսում եմ կատաղել.......
տվել են 5 համարի սվերլո, 4 համարի բոլտ, 5 համարի գայկա ու 6 համարի շայբա.....:o

Ungrateful
15.04.2010, 03:23
Բարեկամության մետրոյից դուրս եկա, որոշեցի ոտքով իջնել մինջև համալիր: Սիրում եմ Կիեվյան մոստով անցնել: Մտածեցի` գնամ հասնեմ համալիր, Կիեվյանը անցնեմ, նստեմ երթուղային… ու կվարտալ: Քայլում եմ կամաց, հանգիստ: Կիեվյան փողոցի վրա, մի շուն հանդիպեցի: Որն եկավ մոտս, սկսեց կողքովս վազել մեկ ու մեջ նայելով ինձ: Ականջակալներս հանեցի: Քայլում եմ, շանը նայելով: Ուղեկցում էր ինձ: Ես «кошатник» եմ, կատուներին ավելի շատ եմ սիրում: Բայց էս շան հետ «զբոսանքը» դուրս եկավ: Տրամսներս լավ, քայլում ենք:
Սիրում եմ քաղաքը… ասել եմ: Ու չեմ հասկանում են մարդկանց, որոնք քաղաքին, կոնկրետ Երևանին քֆուր են անում: Ոչ մեկ, կոնկրետ քաղաքի դեմ` ոչ մի բան չունի: Քֆուրը վերաբերվում ա տիրող վիճակին: Բայց վերահասցեավորվելով, ասվում ա քաղաքին: Չնայած… ինքը սովոր ա, իրան միշտ էլ քրֆել են /թեկուզ չհասկանալով ու ուրիշ բան նկատի ունենալով/, միշտ քցել են, փախել են, և այլն:
Քայլում ենք, Կիեվյանի վրա, ասեցի սպասի... մտա խանութ, երշիկ գնեցի, դուրս եկա... նստած էր: Տվեցի, կերավ... ոչ մի էմոցիա, շարունակեցինք քայլել: Հասանք մոստի մոտ: Անցանք, կանգառում կանգնեցի… շունը նստեց կողքս: Մարդ չկար, նայեցի իրան, ինքն էլ ինձ ու սկսեցի հետը խոսալ, ասելով ` “հասանք, ախպերս… կարաս գնաս արդեն, ես հեսա գնում եմ” ու տենց բաներ: Այգուց դուրս եկան 2 տատիկ, թև-թև մտած, դուրս եին եկել զբոսանքի երևի: Հասան մեր մոտ, նայեցին: Մեկը կանգնեց:
- Մի քշի էդ շանը:
Գլուխս բարձրացրեցի, ակնոցներս հանեցի ու զարմացած ժպիտով նայեցի տատիկին:
- Մի քշի, ազիզ ջան: Ես կենդանիներին ավելի շատ եմ հավատում, քան մարդկանց:
Ժպիտս էլ ավելի բացվեց, զարմանքս կորավ: Նայեցի տատիկին: Շանը սիրեց, նայեց ինձ, աչքով տվեց, մտավ ընկերուհու թևն ու գնացին…

Katka
15.04.2010, 08:07
Մարդկանց խզբզել ես ու շունչ տվել, նրանցից եւ ոչ մեկը այս կյանքում չունի ոչ տեղ, ոչ իր նշանակությունը, ոչ էլ ինչ-որ բան անելու պարտականություն: Այնպես որ տեսնում ես այն, ինչ խզբզել ես ու ոչ մեկս մեղավոր չենք...

Սուտ...
Սուտ նկար, խզբզված մարմիններ...
Անիմաստ քայլեր ու իմաստի արահետների որոնում...
Անծայր պարտություններ ու հոգու անկում
Մահի իմաստավորում՝ ողջ կյանքի ընթացքում...

Հ.Գ. ...

Դեկադա
15.04.2010, 08:20
Մալախովի հաղորդումն եմ նայում: Հյուրը 75 ամյա տատիկ էր... շատ կանացի իր տարիքի մեջ ու շատ աշխույժ: Բույսերից պատրասվող թուրմերի ռեցեպտներ էր ասում, ես էլ ականջի ծայրով լսում եմ ու գործս անում: Մեկ էլ էս տատիկը թե.
- Եթե կինը 40- ից հետո չի չաղանում նա կամ հիվանդ է, կամ ստերվա....:o

Երեւի թեման բացեմ, ո՞նց անեմ որ չաղանամ::D

Ungrateful
15.04.2010, 16:58
Էսօր, ժամը 14-ի կողմերը....:oy:love
Հոպար եմ դառեեեեեեել :love :yahoo :love :love

Երկնային
15.04.2010, 18:28
Օրագիրս կարոտում եմ… :( ճիշտ էր մեկը մի ժամանակ, որ ասում էր չպետք ա մարդ իրա ամենաուժեղ զգացածը գրի… հետո երբ կարդում կամ հիշում ես գրածդ, ոնց որ քեզնից ինչ-որ շատ թանկ, շատ կարևոր մասնիկ կորցրած լինես… ու չնայած հաստատ որոշել եմ, որ էլ չեմ գրելու «չասված մտքեր»-ում, մեկ ա ինչ-որ տեղ ինչ-որ բան պակասում ա… ինձնից… ինչ-որ անբացատրելի կարոտ ա, բայց չգիտեմ ինչն եմ կարոտում…

Հ.Գ. Սիրուն օր ա էսօր բայց, գնամ մի քիչ բալկոնում նստեմ առանց ինտերնետի ու ամեն ինչի… մեկ էլ տեսար կարոտս առա :)

Լուսաբեր
15.04.2010, 19:51
Յասամանի երկու ճյուղ և ամբողջ տանը յասամանա բուրում :roll

kyahi
15.04.2010, 19:56
Այսօր ինչ լավ օր էր… ես պարզել եմ, որ օրս լավ ա անցնում,երբ արթնանում եմ, լուսամուտը բացում եմ ու նայում եմ Արարատին:loveԱյսօր Արարատը շաաաաաատ լավ տեսք ուներ, ամբողջ ճանապարհին ժպիտը դեմքիս քայլու էի դեպի համալսարան, ճանապարհին տեսա Եղեռնի 95-ի պլակատը ու տրամադրությունս փոխվեց, գիտե՞ք ինչն է ինձ հունից հանում, որ մի անմեղ աչքերով երեխայա պլակատի դեմքը, ախր պետք չէ երեխային նման տեղերում օգտագործել, չգիտեմ միգուցե սխալ եմ, բայց նեռվայնանում եմ այդ "զենքից"…
Նոր նայում էի լուսամուտից, երկու երեխա թենիս են խաղում ու , երբ գնդակը ընկնում ա գետնին ու հեռանում ա դաշտից, երկուսով վազում են ու կռվում են , թե ով կհասնի առաջինը ու դա իրենց երջանկացնում ա…էհհհհհհ իսկ, երբ ես եմ ընկերուհուս հետ խաղում, ճիշտ հակառակ երևույթն ա նկատվում…հետաքրքիր ա չէ մարդը ոնց ա աննկատ ծերանում ու հոգնում ամեն ինչից…
Այնպես եմ ուզում երեխա լինել:love

Jarre
15.04.2010, 21:16
Էսօր մի հատ էրեխա Հասոյին ու ինձ նայլով հարցեր. «մամ, էս աղջիկը էս երկար ձյաձյաի էրեխենա....» :cry :angry :lol

Ժունդիայի
16.04.2010, 00:16
Կան մարդիկ, որոնք նման են աստղերին, կան մարդիկ` գիսաստղին: Գիսաստղերի մասին հիշում են միայն դրանց ակնթարթորեն հայտնվելու ու միանգամից չքանալու ժամանակ: Աստղերը մնայուն են, գիսաստղերը`անցողիկ: Այնքա՜ն մարդիկ կան, որոնք նման են գիսաստղի, նրանք անցնում են մեր կյանքով ընդամենը մե՛կ վարկյան: Դրանք այն մարդիկ են, որոնք կապ չեն հաստատում ոչ մեկի հետ, և հակառակը: Մարդիկ են`առանց ընկեր: Մարդիկ, որոնք ո՜ղջ կյանքում չե՛ն լուսավորում, չե՛ն ջերմացնում ու ո՛չ էլ իրենց ներկայությունը զգացնել տալիս:
Գիսաստղի նման շատ մարդիկ կան: Դրանցից ոմանք դերասաններն են, երգիչ-երգչուհիները...Փայլում են ընդմանեը մե՜կ ակնթարթ կյանքի բեմի վրա, և ինչպես հայտնվել էին, նույն արգությամբ էլ անհետանում են: Դրանցից ոմանք ամեն տեսակ թագավոր-թագուհիներն են` տարբեր ազգերի, գեղեցկության մրցույթների...Դրանցից ոմանք երիտասարդ տղաներն ու աղջիկներն են, որոնք սիրահարվում են սկզբում, իսկ հետո՞... Հետո երջանիկ-երջանիկ բաժանվում: Դրանցից ոմանք էլ այն մարդիկ են, որոնք, ապրելով նույն ընտանիքում, օտար են իրենց դրսևորումներում` չցուցաբերելով նույնիսկ սեփական գոյությունը:
Ամենակարևորը այն է, որ լինես աստղ: Լինես առկա: Նշանավորես գոյությունդ: Լինես լույս: Լինես կյանք:
Ընկերն էլ նման է աստղի: Կարող են անցնել տարիներ, նա կարող է հեռու գտնվի մեզանից, բայց հավե՜րժ դրոշմված մնա մեր սրտերում: Սրտեր, որոնք երբե՛ք չեն ցնականում սիրահարվել գիսաստղին, որը միայն գրավիչ է իր անցողիկ հայացքով:
Եվ կան մարդիկ, որոնք գիսաստղ են ընդամենը մի պահ. գալիս են.... Ծափահարում ենք... Ու սրանք չքվում են հավերջ, միանգամի՛ց:
Լինելով գիսաստղ չես կարող դառնալ ընկեր: Կնշանակի լինես զուգընկեր մեկ վարկյանով, լինես զգացմունքեր շահագործող, լինես մարդկանց ու իրավիճակներում չարաշահող: Կնշանակի՝ հավաստիացնում ես ու միևնույն ժամանակ խաբում:
Որոշ մարդկանց միայնությունը ուրիշների հետ չշփվելու հետևանքն է: Միայնությունն էլ՝ գիսատղի կյանքով ապրելու արդյունք: Ոչ ոք էլ չի մնում: Բոլորս էլ մի օր անցնելու ենք ու գնանք:
Աստղային աշխարհ է պետք ստեղծել, կարիք կա: Այդպես գոնե նրանց կտեսնենք ու կզգանք ամեն օր, ամեն տեղ: Կկիսենք մեր մտորումները նրանց հետ, կտեսնեք լույսը ու կզգանք` ինչ է ջերմությունը: Ահա այսպես են ընկերները մեր կյանքում` աստղերի պես: Կարող ենք վստահել նրանց ամենուր, միշտ: Նրանք գույություն ունեն: Նրանք ժպիտն են մեր տխուր պահերի, լույսն են մեր` հավերջական խավարում, սնունդը` տկարության պահին, ապավինումը` վտանգի ժամանակ:
Տեսնելով գիսատղին ավելի լավ է չզգաս նրանց, առավել ևս նվիրվես դրան մինչև հոգուդ խորքը: Նայելով գիսաստղին պարզապես զգա՛ քեզ, որպես աստղ: Գույությունդ նշանավորի՛ր ապրելով ու կերտելով սեփական պատմությունդ: Եղի՛ր լույս ու ջերմություն ընկերներիդ համար ու կրակ` բոլորի սրտերում:
Լինել աստղ այս անցողիկ կյանքում, որտեղ բազմաթիվ են գիսաստղի պես մարդիկ, իրոք փորձություն է, բայց և այնպես փոխհատուցվում է մի օր...Գո՜նե:
Լինել աստղ նշանակում է ապրել, այլ ոչ թե գույություն ունենալ պարզապես:

Agni
16.04.2010, 10:21
Հօդս ցնդել…Անէանալ… Տարրալուծվել…. Տարամիտվել ու էանալ….

Դեկադա
16.04.2010, 10:30
Էսօր սա աչքովս ընկավ: Տխուր պատմություն է: Սկզբում ուզում էի բլոգումս տեղադրեմ, բայց դե մտածեցի կարդացողների թիվը քիչ ա լինելու, դրա համար էլ որոշեցի այստեղ դնեմ: Կուզեի կարդայիք, անտարբեր չանցնեիք: Ինձ սա մի փոքրիկ աղջնակի պատմություն հիշեցրեց, ցավոք...



Տխուր հեքիաթ հայրենասիրության մասին

Այսօր նրա ծննդյան օրն էր: Նա արդեն տասներկու տարեկան էր, բայց ուրախանալու ոչինչ չկար: Դպրոցից տուն տանող ցեխոտ ճանապարհն այնքան համահունչ էր ներքին մռայլությանը, որ չէր ուզում տեղ հասնել: մանավանդ, որ ստիպված էր երջանիկ ձեւանալ ու փչել ապառիկով գնված տորթի տասներկու մոմերը:
Հիմա, կարծես դիտավորյալ երկարող ճանապարհն օգնում էի որոշում կայացնել. ե՞րբ ասի, որ դպրոցում ծնող են կանչել՝ փչելուց առա՞ջ, թե՞՝ հետո:
Առավոտյան ակամա լսած ծնողների կիսաձայն վեճն արդեն փչացրել էր առանց այն էլ անուրախ օրը:Ծննդյան օրերը չէր սիրում եւ արդեն տասներկու տարի այս աշխարհում ապրելը բավականին ժամանակ էր համարում: Վեճը դարձյալ փողի ու աշխատանքի բացակայության մասին էր եւ այն մասին, թե երեկվանից դեռ թաց կոշիկներով ինքն ինչպես է դպրոց գնալու՝ « գոնե ոչ այսօր...»:
« Ի՜նչ մի երեւելի օր է», - մտածեց ու կամացուկ դուրս եկավ:
Առաջինը գրականության դասն էր: Թեման հայրենասիրությունն էր: Բոլորը գիտեին, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը:Միայն ինքը չգիտեր: Իր սեփական կարծիքն ուներ, եւ ասաց, որ չի կարող սիրել այն հայրենիքը, որն իրեն չի սիրում:
Եվ սկսվեց... Քարշ տվեցին տնօրենի մոտ: Գոնե այդտեղ լռեր: Չէ: Տնօրենին ասաց, որ նրանք հիմա են սիրում հայրենիքը, երբ աշխատավարձերը բարձրացրել են, իսկ նախկինում, երբ աշխատավարձը ցածր էր, արդյո՞ք սիրում էին այդ հայրենիքը: «Իհարկե ոչ»: Ինքը հարցրեց, ինքն էլ պատասխանեց:
Տնօրենը դրոշի վերին շերտի նման կարմրեց ու պահանջեց, որ առանց ծնողի դպրոց չմտնի:
Երեկոն անցավ անցյալ տասնմեկ այդպիսի երեկոների նման՝ խաղաղ երջանկության մեջ: Երբ հայրը վառարանի մոտ չորացնում էր կոշիկները, հարցրեց հայրենիքի ու հայրենասիրության մասին: Հայրը լռում էր: Լռում էր նաեւ, երբ պատմեց դպրոցում տեղի ունեցածը: Հաջորդ օրը, երբ պատերազմում հաշմված ոտքով հայրը մի կերպ դպրոց եկավ, նա առաջին անգամ տեսավ՝ զինվորական համազգեստը հագին ու կրծքին շքանշաններ.
- Սա հայրենիքի համար է,- ասաց հայրն ու հրաժեշտ տվեց միայն վերջերս արտասահմանից վերադարձած տնօրենին:
Իսկ երեկոյան, երբ պառկեց քնելու, արդեն գիտեր, որ երբ ժամը գա, թեկուզ թաց կոշիկներով ու ապառիկով գնված տորթով՝ հենց ինքն է, որ պաշտպանելու է հայրենիքն ու չի խոսելու հայրենասիրության մասին:
Իսկ առայժմ, մարդկանց հայրենասեր դարձնելու համար, հայրենիքը պետք է մտածեր աշխատավարձերը բարձրացնելու մասին:

Չգիտես ինչի, բայց միշտ մտածում եմ, որ հայրենիքը աղքատներինն է...:think

CactuSoul
16.04.2010, 11:57
Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչ վատ ա, որ նույն գրառմանը մեկից ավել անգամ վարկանիշ տալ չի կարելի: Օրինակ՝ Մելիքի գրածներից (http://www.akumb.am/showthread.php/239-Բավիղի-մեջ) մի քանիսին պարբերաբար, ասենք՝ ամիսը մեկ, մի հատ վարկանիշ կտայի…

Kita
16.04.2010, 21:42
Վայ նենց երջանիկ եմ, նենց-նենց, մոտս երջանկության շոկ է:)):yahoo
Ախպորս գործերը եղան քաղաքացիության, 12 տարի չեմ տեսել ու 6 տարի է չէր լինում ու նոր զանգեց, որ եղել է, լրիվ անսպասելի ու առանց էտ անտեր իրավաբանների, որոնց վրա մենակ անկապ փող էր ծախսվում:love
Ամառը կգա:love :yahoo

Հ.Գ.Հա ասի կիսվեմ, ինձ սենց րեդկի եք տեսնում:))

VisTolog
16.04.2010, 23:14
Հետաքրքիրա, մի քանի ամսեկան ժամանակ օրորոցում պառկած` գլխավերևումս կարիճա եղել :scare: Ինչպես երևումա, կարիճը բռնվելա ու չի կարողացել ինձ կծմծի::))
2008-2009 թվականներին նույնպես գլխավերևումս կարիճա եղել` պատի վրա: Իմ կարճատեսությամբ ամեն անգամն էլ նկատել եմ, ու եթե նույնիսկ 1-2 րոպե ուշանայի, էլ էդ կարիճին չէի տեսնի` կզգայի (հմմ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին :think): Արդեն գալիսա 2010-ամառը, կարիճների սեզոնը:D: Տեսնես էս անգամ ո՞նց կլինի, ե՞րբ կլինի, կնկատե՞մ արդյոք.. կամ ընդհանրապես՝ կարիճ կլինի՞ իմ գլխավերևում թե ոչ::think

Հո ի զուր չեմ ամսով էլ կարիճ:roll

(ամսով էլ կարիճ :think)

Փոքրիկ
16.04.2010, 23:54
Մեկ բաժակ կոնյակ պաղպաղակի հետ և ամեն ինչ էնքան լավա:roll

Kuk
17.04.2010, 01:06
5 շիշ պիվա խեցգետնի հետ, և ամեն ինչ շատ ավելի լավ ա:love

Դարք
17.04.2010, 11:28
Մոդերատորական: Օտար լեզվով գրառումներն արգելվում են:

Լուսաբեր
17.04.2010, 11:47
Առավոտ շուտ ու մեկ էլ գիշերը քնելուց առաջ միշտ ննջասենյակի պատուհանը բացում եմ, որ օդափոխվի, որ ասենք գիշերը մաքուր օդափոխված սենյակում հանգիստ քնենք/կարևոր չի ամառ, թե ձմեռ/: Բայց արդեն մի ամիս կլինի, որ ես պատուհանը բացում ու պահակ եմ կանգնում, որ հարևանների պատրաստած սուրճի հոտը չլցվի մեր տուն: Մենք էլ, որ ընդհանրապես սուրճ չենք օգտագործում, էտ հոտը ինձ մի այլ կարգի տհաճությունա պատճառում: Ինձ միշտ թվումա թափում են կրակին սուրճը ու այրածի հոտնա գալիս: Ինքն իրենով սուրճի հոտը հաճելիա, ոչ մի դեմ բան էլ չունեմ, ով ինչքան ու որ ժամինա խմում, բայց, որ գիշերվա կես կամ առավոտ շուտ մաքուր ու թարմ օդի տեղ էտ հոտերն են լինում... :( Գլուխս էլ սկսումա ցավել ու ես ստիպված կամ դուրս եմ գնում տնից, կամ պատուհան դռներն եմ փակում:beee, լավ էր էլի մի երկու ամիս առաջ, որ պատուհաները փակ էին պահում, որ հանկարծ ցուրտը չլցվի տուն, ես էլ ինձ համար հանգիստ օդափոխություններ էի կատարում:))
«Սեփական» տուն եմ ուզում, իրա այգով :aaa Բարձրահարկ «պետական» շենքում մենակ ձմեռը պետքա ապրել :think

Դարք
17.04.2010, 14:23
լինում են պահեր,երբ լսում ես երգ,որը 100% բնորոշում է քո հոգեվիճակը տվյալ պահին...ահա այս տողերն էլ բնորոշում են ինձ այս պահին:love
Who’s there to save the hero
When she’s left all alone
And she’s crying out for help
Who’s there to save the hero
Who’s there to save the girl
After she saves the world…
After she saves the world

Jarre
17.04.2010, 15:28
Այսօր հասկացա, որ մեզ համար արդեն սովորական դարձած, երբեմն նույնիսկ զզվացնող կանգառը՝ այո՛ ավտոբուսի ու մառշուտկաների սովորական կանգառը, իսկական թանգարան է։ Խոսքերիս մեջ հեգնանք չկա՝ այն իրոք թանգարան է՝ մեր քաղաքի կենդանի թանգարան։


Այսօր մոտ 20 րոպե սպասում էի տրանսպորտի ու այդ թանգարանում այնքա՜ն բան տեսա.


Կոնսերվատորիայից դուրս եկած ջութակով աղջիկ, որի միայն աչքերը արդեն ասում են, որ իսկական արվեստագետ է։ Իհարկե կարող է լավ ջութակ չի նվագում կամ երբեք հայտնի չդառնա, բայց զգում ես, որ մարդը ապրում է արվեստով, երաժշտությամբ, չկա էն բացակայող ու դատարկ հայացքը, որը վերջին ժամանակներս, ցավոք գնալով ավելի համատարած է դառնում։


Փոքրիկ աղջիկ մի գուցե այս տարվա առաջին պաղպաղակը ձեռքին։ Ի՜նչ ուրախությամբ է ուտում այդ պաղպաղակը։ Ինչպես է դիտմամբ խշխշացնում գունավոր թուղթը ու դրանից աշխարհով մեկ լինում :love Ակամայից հիշեցի, թե մանուկ հասակում ինձ համար ինչ խորհուրդ էր կոնֆետի թուղթը։ Ինձ համար առավել նշանակություն ուներ այդ կոնֆետի թուղթը և կոնֆետը թղթից հանելու արարողությունը, քան հենց ինքը կոնֆետը։ Ո՜նց մի օր ծեծ կերա, որ 2 կիլոգրամ շոկոլադե կոնֆետները, որոնք պետք է դրվեին քրոջս նշանդրեքի սեղանին, թղթերից հանել էի.... :oy


Մի փոքրիկ և ուրախ տղա։ Որքա՜ն լի են նրա աչքերը ոգևորվածությամբ, ուրախությամբ, անհոգությամբ, ապագայի հանդեպ լավատեսությամբ։


Դատարկ հայացքներով, կեղտից յուղոտված մազերով, դեմքներին շաբլոն սառկաստիկ ծիծաղները տպված, քյառթու մասայի մի քանի կարկառուն և ամենաօրիգինալ ներկայացուցիչներ, որոնք կանգառի նստարանին նստած ուշադիր նայում են անցորդների հետևից և բաց թողնում տարբեր ռեպլիկաներ :( Ի՞նչ անեմ։ Մի հատ չգնամ իրանց «ճշտով» իրանց փչացնեմ ու սխալ հանեմ :B:angry:aggressive:apeape , որ իրանց չճանաչած աղջիկների ու իրանց մոր ու հոր տարիքի մարդկանց հետևից դուրս են տալիս։ Չէ, ինչ գործ ունեմ։ Արժի՞ անցավ գլուխս ցավի տակ դնեմ։


Երկու աղջիկ, որոնցից մեկը հենց հիմա մյուսի ականջին ինչ որ բան ասեց և երկուսով շուռ եկան իմ կողմ, նայեցին ու հետո գլուխները թեքելով սկսեցին մի լավ ծիծաղալ։ Որքա՜ն ուրախ եմ, որ այսօր ժպիտ պարգևեցի :) :oy Կապ չունի, որ հավանաբար բոյս ձեռ առան, կամ որ իմ մտազբաղ հայացքից եզրակացրին, որ իրենց մասին եմ մտածում, զուտ այն պատճառով, որ հայացքս ուղղված էր իրենց կողմ։ Կարևորը, որ ժպտացին :)


Մի հիսուն տարեկանի չափ մարդ՝ փողկապով, կոստյումով.... Բայց մի րոպե։ Ինչ որ բան այնպես չէ։ Օ՜ :( ։ Նրա կոշիկները հին բատինկաներ են, արդեն ամբողջությամբ ու բոլոր կողմերից պատռված ու արանքից երևում են նրա ծայրաստիճան այտուցված և կապտած ոտքերը։ Զարմացա, թե ինչպես է կարողանում քայլել։ Այնքան խղճացի, պահի տակ նույնիսկ հազիվ կարողացա արցունքներս զսպել։ Ախր, չէ՞ որ մենք այդ մարդու հետ մի քաղաքում ենք ապրում, չէ՞ որ կարող եմ ինչ որ ձև օգնել, տեսնես ո՞ւր է գնում .... Բայց ինչո՞ւ մինչև հիմա ոչ մի ձևով չեմ օգնել նման մարդկանց.... Ինչո՞ւ ես ունեմ իմ սիրած iPhone, iPode իմ սիրած տեսախցիկը, իմ սիրած համակարգիչը, որոնք իրար գումարած հազարներ արժեն, իսկ այս մարդը.... Ուզում եմ համակերպվեմ, բայց չի ստացվում։ Ուզում եմ մի բան անել, բայց էլի չի ստացվում։ Հիշում եմ ֆրանսիացիների Ces't la vie-ն՝ այպսիսին է կյանքը, ու հասկանում թե ինչքան սխալ արտահայտություն ա դա։ Մի գուց այսպիսին է կյանքը, քանի որ մենք մեզ համոզում ենք, որ այն պիտի այսպիսին լինի....


Հերթական երթուղայինի մեջ նկատեցի մի հայացք, որը միանգամից ինձ կտրեց մտորումներիցս։ Հայրս էր, որը ժպիտը դեմքին ձեռքով արեց ինձ :) «Բարև, պապ ջան....»:bye Բայց քանի որ շտապում էր, շարունակեց իր ճանապարհը։ Ու մի հազար հիշողություններ էլ արթնացան հորս տեսնելուց հետո....


Մի տղա, որի դեմքի արտահայտությունը ենթադրել էր տալիս, որ սիրած աղջիկը հենց նոր դավաճանել էր նրան։


Մի ուրիշ տղա, որը խորամանկությամբ ու նենգությամբ լի հայացքով ձեռքը գցեց, երևի թե իր կուրսի աղջկա ուսին։ Հայացքը ասում էր՝ «էս մեկն էլ կպավ։ Էս օր էլ ապրեցինք»։ Իսկ աղջկա աչքերը ռոմանտիկայից ու սիրուց պարզապես վառվում էին։ Չգիտես ինչու ենթադրեցի, որ աղջիկը այդ ամենը անկեղծ է ընդունում, իրոք սիրում է, բայց իրականում շահագործվում է։ Իրականում որոշ ժամանակ անց կոտրվելու է նրա փխրուն ու նուրբ սիրտը :( Կարա՞մ մի ձև օգնեմ նրան։ Բայց ո՞նց.... մեղք ա.... ափսոս։ Մի գուցե իմ ենթադրություններն են, ու ամեն ինչ շատ էլ լավ կավարտվի, կսիրեն իրար ու լավ ընկերներ կդառնան :love


Էտ «ընկեր» գաղափարը հիշեցի ու ընկա երեկ ծնված ու այսօր արդեն ամենացավոտը դարձած մտքերիս մեջ։ Է՜հ՝ «ընկեր» :( :cry.... գիտե՞ք....

Օ՜, կներեք, իմ 72 համարը եկավ :)) Ցտեսություն կանգառ :bye Այսօրվանից հետո դու պարզապես կանգառ չես։ Ես կայցելեմ քեզ նույնիսկ, եթե քո կարիքը չունենամ. պարազպես իմ քաղաքի և իմ իսկական երեսը տեսնելու, որոնք ոչ կատարյալ անթերի են, ոչ էլ բացարձակապես թերի....

Հայուհի
17.04.2010, 23:52
Արդեն սկսում եմ սովորել մարդկանց չարախոսությունները բանի տեղ չդնել:nea... հերիքա էլի,հերիքա անկապ-անիմաստ բամբասեք,դրա փոխարեն ինչ-որ բարի գործ արեք,կամ էլ վերջիվերջո ձեր երեխաներին դաստիարակեք,որ մեծանան ձեզ նման չլինեն..:angry
Արդեն մոռացել եմ էն զգացողությունը,երբ մարդու մոտ սիրահարված ժամանակա լինում:oy Ինչի եմ ես էսքան փոխվել???? Կարողա մեծացել եմ??? Երանի չէր մանկությունս,ինչ անհոգ էր կյանքը,,,հեշտ....Երևի ժամանակնա վարդագույն ակնոցներ գնելու:love

Gayl
18.04.2010, 00:37
Երեկ ժամը 4:10 (ճիշտ եմ գրել, 16:10 ի հետ չեմ խառնել:P) ի կողմերը մի կերպ մազապուրծ եղա Վիստից(էտ տղեն այնքան ա նեռվեր սղոցում, որ մարդ խելռում ա:D) մտածեցի լավ կլինի մի հատ ֆիլմ նայեմ հետո քնեմ, ավելի լավ էր 2 ժամ Վիստը էլի նեռվերս սղոցեր քան այդ ֆիլմը նայեի:Իրականում այդ ֆիլմի ավարտից հետո երևի մի 30 րոպե մթության մեջ մտածել եմ:
Չեմ կարծում, որ ֆիլմը այդքան հզոր էր, մի տեսակ աղքատիկ էր:Պահեր եղան, որ ինձ թատրոնում զգացի:D
Բայց այս պատմության մեջ ասելիքս այլ է:
Ես կարծում էի, որ անարատ սերը չի կարող վերածվել ատելության, բայց միթե՞ սխալվում եմ:Աղջիկը պատրաստ է հանուն տղայի խեղդել իր սերը, հանուն տղայի բարօրության և անգամ պատրաստ է իր կյանքը նվիրել, սակայն այստեղ սարսափելին այլ է, իսկ ինչու՞ տղամարդիկ չեն կարողանում դա հասկանալ, ինչու՞ չենք գնահատում:Ինչպե՞ս կարելի է այդ անձնազոհությունը սխալ հասկանալ և քո սիրած էակի հանդեպ լցվել ատելությամբ, չէ որ մեկ վայրկյան, ոչ ակնթարթ և ամեն ինչ կարող է ավարտվել:Ինքս այդ տղայի նման մինչև վերջ չհասկացա, որ այդ ՄԵԾ սերը չի կարող ապականվել և ինքս նույնպես լցվեցի ատելությամբ:
Հետաքրքիր է իմ նման քանի հոգի կխափվեր
Ավելի լավ ա ուշ, քանի ավելի ուշ:D

Chuk
18.04.2010, 00:55
Նրա հետ առաջին անգամ հանդիպել եմ տարիներ առաջ, երևի երրորդ-չորրորդ դասարանում: Հանդիպել եմ իմ սիրելի գրողներից մեկի՝ Խաժակ Գյուլնազարյանի գրքերում: Ճամբարի պետ ընկեր Երանոսյանը...

Ի՞նչ իմանայի, որ տարիներ հետո պիտի պարզեմ, որ այդ ընկեր Երանոսյանը բոլորովին էլ հնարովի կերպար չի, ու որ ինձ արշավների տանող այդ հիասքանչ ծերունունին՝ ընկեր Երանոսյանը, նույն ինքը Խաժակի գրքի ճամբարի պետն էր: Չէ: Ինձ դաս չի տվել: ԵՊՀ ֆիզկուլտուրայի դասախոսներից էր, բայց իմ բախտը չբերեց: Բայց հետն արշավների գնում էի ու նա էլ ինձ հետաքրքիր պատմություններ էր պատմում, բայց էդպես էլ շատ չմտերմացանք, չդարձա իր սիրելի արշավականներից մեկը, որտև ընդամենը մի քանի անգամ իր հետ գնացի:

Բայց ի՜նչ արշավներ էր կազմակերպում... Ու քանի սերունդ է կապել հանդ ու սարին, ծանոթացրել Հայաստանի հուշարձանների հետ, անտառների ու լճերի հետ: Դեռ հայրս, շատ ու շատ տարիներ առաջ, իր հետ արշավների է գնացել, հետո բազում սերունդներ, եղբայրս, այ ով իր սիրելի արշավականներից էր, իրար հետ շատ մոտ էին: Չէ, Երանոսյանի դերը անգնահատելի էր: Իսկապես շատերին է կրթել, իսկապես կրթել, դաստիարակել, իսկապես շատերի համար է նոր աշխարհ հայտնագործել:

Չէ, հետն այդքան մտերիմ չէի, բայց էսօր, երբ հասավ ութսունն անց ծերունու մահվան գույժը, մի տեսակ տխրեցի: Կկարոտեմ ընկեր Երանոսյանին:

Դեկադա
18.04.2010, 20:27
Չգիտեմ ինչի եմ գրում, հնարավոր ա եւ պետք չի... բայց էնքան խոր ազդեցություն թողեց որ գրում եմ: Տեր աստված ինչի՞ ես ծնողներին փորձության ենթարկում: Ի՞նչ անի էտ երիտասարդի մայրը հը՞, ո՞նց ապրի կամ իմաստ ո՞ւնի էլ նրա ապրելը... Սխալ ա, սխալ ա... ծնողը չպետք ա իր զավակին դնի հողը, չի կարելի: Ինչքա՜ն երազանքներ ուներ էտ տղան, որ չիրկանացավ... ո՞նց պիտի հիմա նրա հարսնացուն շարունակի ապրել, ո՞նց պիտի....

... հիմար բանա կյանքը՝ հիմար ու անիմսատ: Արժե՞ պլանավորել, արժե՞ նպատակներ դնել... մեկա ժամդ եկավ գնալու ես....

.... թեպետ բոլորն էլ կապրեն... ինքը չկա... իսկ նրանց ապրելն էլ հավասարազօր կլնի չապրելուն...

... մահը միշտ այցի ա գալիս այն ժամանակ, երբ իրան չեն սպասում...

Արևհատիկ
18.04.2010, 20:55
Զարմանում եմ, որ մարդիկ ամեն ինչ փողի մեջ են տեսնում:sad: Երեկ մեր հարևանը խոսում էր մի աղջկա մասին, ում ես դպրոցից ճանաչում եմ, ու գիտեմ, որ խելոք աղջիկ ա:
Ասում ա ինքը շատ երջանիկ ա ամուսնանալուց հետո, լավ փող ունի, ոչ մի բանից չի զրկվում: Էսքանը ասելուց հետո ասում ա ինքը իր ամուսնուց հազար անգամ խելոք ա: Ու այ սա իմ գլխում չի տեղավորվում:8, ո՞նց կարող ա կինը երջանիկ լինի, եթե ինքը իր ամուսնուց խելոք ա, էն էլ հազար անգամ: :esim

Մանուլ
18.04.2010, 21:55
Նայում եմ, թե ով է ֆորումում, սեղմում եմ մի թեմայի վերնագրի վրա ու հայտնվում թեմայի առաջին էջում: 2007 թիվ.. հեհ ) միշտ էլ սիրել եմ հին գրառումներ կարդալը, մանավանդ նենց մարդկանց գրառումները, ում հիմա ճանաչում եմ: Ու գրառման ոճը ուրիշ ա... հիմա հաստատ նույն ձևով չէր գրի.. միգուցե նաև բովանդակությունը նույնը չլիներ..
Մի քանի էջ գնում եմ.. ծանոթ մականուն, ծանոթ ավատար.. ուրիշ ֆորումի՛ց ծանոթ, իրեն ստեղ դեռ չէի տեսել... ծանոթ ձեռագիր.. ժպիտ... :) ձեռագիր, որը իմ ամենասիրած ձեռագրերից էր.. բաց չէի թողնում ոչ մի գրառում, գրառման մեջ հատվածներ կան, որ հիմա անգիր հիշում եմ.. էհհ...
Ու հիմա էլ մի քանի հոգի կան, որոնց գրառումները համարյա միշտ կարդում եմ` անկախ նրանից` թեման ինձ հետաքրքրո՞ւմ ա, թե՞ չէ.. մեկ ա, նենց լավ են գրում, որ միշտ ուզում եմ կարդալ իրենց գրածները:
Սիրում եմ հին գրառումները փորփրել... :)

Երկնային
18.04.2010, 23:21
Ամեն ինչին իրա ժամանակը կա… էն ժամանակ, երբ որ կարող էիր հարցնել, պարզել, հասկանալ, թե ինչ ա կատարվում, քեզ չհետաքրքրեց, կամ էլ ձև տվեցիր, թե չի հետաքրքրում, կարևոր չի… իմ համար կարևոր էր, հա… բայց հետո դարձավ չկարևոր, ու հիմա իրոք կարևոր չի…
էն, որ դու հիմա որոշել ես պարզես, թե ինչ էր էն ժամանակ ասածս նշանակում, ու թե ինչի տենց որոշեցի ու ոչ ուրիշ ձև, ու քեզ հետաքրքիր ա, ու քեզ կարևոր ա, կարևոր եմ… բայց ինձ ախր արդեն մեկ ա, ու ես չեմ նստի քեզ բացատրեմ, որովհետև էն ժամանակը, երբ կբացատրեի, երբ կասեի՝ լավ շտկի արածդ, էդ էլ ա անցել… ու մնացել ա մենակ անկապ ինչ-որ զգացողություն… վիրավորանքից հետո մնացած նստվածք ա երևի, ու չնայած ինքը ինձ չի ցավացնում, մեկ ա կա էդ նստվածքը…
Մի խոսքով՝ մի՛ արա… ես որ չեմ անում… իմ կյանքով ապրում եմ ու ուրիշների կյանքերի մեջ քիթս չեմ խոթում… փորձի դու էլ տենց ապրես, մեկ էլ տեսար մի լավ բան էլ քո կյանքում եղավ…

Rhayader
19.04.2010, 00:24
Ես չէի ուզում այս պատերազմը, ես չէի, որ այն սկսեցի: Ոչ մեկն այն չհայտարարեց. դու գիտես, թե ինչքան վատ եմ ես կռվում չհայտարարված ու թաքուն պատերազմներում, երբ իմ ամեն հարձակման պահին ուղղվում ես ու զոհի հայացքով նայում ես ինձ՝ ցույց տալով աշխարհին, թե ինչքան հրեշավոր ու ագրեսսիվ եմ ես:
Ես ներել չգիտեմ. ներիր ինձ դրա համար: Դու մի բան հաշվի չես առել: Ես չեմ ուզում մարդկանց մոտ արդար երևալ: Իմ առաջ ես արդար եմ, որովհետև կարող եմ կանգնել ու նայել աչքերիդ մեջ: Կարող եմ նույնիսկ նայել աչքերիդ մեջ ու ասել. «Ներիր ինձ ամեն ինչի համար»: Ամեն ինչի համար, որ եղել է, ամեն ինչի համար, որ լինում է, ամեն ինչի համար, որ դեռ լինելու է:
Դու մի բան հաշվի չես առել. ես չեմ սկսել այս պատերազմը, բայց կանգ կառնեմ միայն երբ տրորեմ ու ոչնչացնեմ քեզ, երբ անունդ ցեխին խառնեմ, իսկ մոխիրդ տամ քամուն: Ես ներել չգիտեմ. սա այն չի, ինչի համար սովորաբար ներողություն են խնդրում: Բայց ես ներել չգիտեմ: Այն արևածաղիկները, որ խոստացել էի, կդնեմ գերեզմանիդ ու միայն այդ կասեմ՝ ներում եմ: Որովհետև դու երբեք ինձանից ներողություն չես խնդրել: Որովհետև դու ոչ մի վայրկյան ոչ մեկի հետ ազնիվ չես եղել:
Ինչպես ասվում է մի երգում, ես կարող եմ քեզ սպանելու հազար ձև մտածել, բայց ամենադաժանը քեզ կենդանի թողնելն է: Հիշիր, որ անիծել եմ քեզ, ամբողջ հոգով: Եթե ես հոգևոր արժանիքներ ունեմ, ուր էլ գնաս՝ իմ անեծքը քո հետ է լինելու: Ու դու հավերժ կիսակյանքով ես ապրելու, սեփականը չունենալով: Թող այդպես լինի:

AniwaR
19.04.2010, 00:37
Տեսնես ի՞նչ են մտածում նման դաժան գրառումներին շնորհակալություն հայտնող մարդիկ::think

Շինարար
19.04.2010, 09:09
Փոքր բան է, առավոտյան իմեյլս բացեցի, կարդացի ու ոգևորվեցի, կարող է ոչինչ էլ չստացվել, բայց երբ քո մեջ նկատում են բաներ, որի մասին չէիր էլ երազում, հաճելի է: Ի վերջո, նման բաներն են հույս տալիս, որ մի օր կարող է ամեն ինչ փոխվել, և համոզվածություն, որ այսպես չի մնալու:

Nare-M
19.04.2010, 11:36
Էս ձև բան էլ կլինի՞, էս ի՞նչ անիմաստ ու անկապ երազներ եմ տեսնում… Ոնց որ կյանքից հոգած մարդ լինեմ… Ծխել եմ ուզում, որ նյարդերս հանգստացնեմ "չնայած որ կյանքում ծխած չկամ", խմել–հարբել, որ ամեն ինչ մոռանամ "խմալ եմ, բայց ծնունդի, կամ ինչ որ բան նշելիս ու չեմ հարբել"… :oՕյ, նույնիսկ վախենալու էր. քնած տեղս ինձ "կորած մարդ" էի զգում… Չէ, բայց ինչ լավ էր, որ դա ընդամենը երազ էր…:blin:'

VisTolog
19.04.2010, 11:56
Չէի մտածում (դե ավելի ճիշտ առիթ չի եղել :D), որ երկար մազ ունենալը կարա որոշների համար վատ, տգեղ, աննորմալ ու անկապ բան լինել :unsure
Նաև չէի մտածում, թե երկար մազ ունենալով կարժանանամ «քարկոծման», հիմնական մոտիկների/ընկերների կողմից :)) դե կարողա շաբաթներով ինձ չեն տեսել, մեկ էլ միանգամից մազերի հատուկ ոճով (էտ հատուկ ոճը սարքված չի, ամեն ինչ բնականա:P) են տեսնում, ու :scare արա էս ի՞նչա մազերիդ վիճակը, գնա կտրի: Մեկ-մեկ էլ, թե` ամոթա: Ի՞նչնա ամոթ, երկար մազ ունենա՞լը: Դե չնայած հայերի (հիմնականում տղաների) մոտ անթույլատրելիա երկար մազ ունենալը, դեռ էդքան չեն զարգացել, ու դժվար էլ մի օր դուրս գան գեղական մտածելակերպից…

Եզրակացություն. երկար մազ ունենալը նաև կյանքի փորձություններից մեկն է, որի ժամանակ դու պետք է անտեսես բոլոր կպնողական արտահայտությունները` ինչպես միշտ: :roll

Սենց շատ էլ լավա :P

Rammstein
19.04.2010, 14:39
Ես սատկահարվեցի… :lol
Ժող, էս Տաշիրը ո՞վ ա նայել: Էն ռուս հաղորդավարուհուն տեսա՞ք, էն որ ասում ա «Пайкар, пайкар минчев верч»… նոր աչքի ծերով տեսա, մորթվեցի… :lol
Ասում եմ հես ա Սերժիկը մի երկու հատ հեռախոսազանգ կանի դեպի Ռուսաստան, գործից հանել կտա էդ աղջկան: :D

Մանուլ
19.04.2010, 16:25
Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ վատությանը պետք չի վատությամբ պատասխանել: Օրինակ` եթե քո հանդեպ մեկը վատ ա վարվել, ասենք` վիրավորել ա, պետք չի նույն ձևով պատասխանել: Եթե ես վիրավորում եմ ինձ վիրավորողին, առաջին հերթին ինձ եմ ցածրացնում: Եթե ոչ մի բան չես անում, էդ մարդը կհասկանա երևի իր սխալը...
Չնայած բացառություններ լինում են: Ոչ մի դեպքում պետք չի թույլ տալ, որ քեզ տրորեն:

Կարելի ա ուղղակի արհամարհել...


Ինչի՞ հիշեցի սա :think:

Լավ, հիշեցի, թե ինչի հիշեցի :)):

Արևածագ
19.04.2010, 16:58
Ես էլ երեկ «Տաշիրի» վերջը նայեցի: Մի երևույթի մասին եմ ուզում գրել, որ գուցե միայն մեզ է հատուկ: Համերգասրահում նստած ժողովուրդը չի ծափահարում: Էն հսկայական դահլիճը լեփ- լեցուն, երգիչները կաշվից դուրս են գալիս, «օրինակ էլ են ցույց տալիս», միևնույնն է՝ մի քանիսից բացի, մնացածը մատը- մատին չեն խփում: Որպեսզի կանխեմ առարկությունը, թե Մոսկվայի հղփացած հայությունը «լայաղ» չի անում ծափահարել, հիշեցնեմ, որ անցյալ տարի Հանրապետության հրապարակից հեռարձակվող համերգների ժամանակ էլ նույն պատկերն էր: Մարդկային ծովից արտիստների ծափահարելու կոչին չնչին արձագանքներ էին լսվում: Ինչու՞: Միթե՞ ծափ տալը նվաստացնում է մարդու արժանապատվությունը: Թե մենք այնքան կաղապարված ենք, որ արտիստին ծափահարելը կարող է որպես թուլություն դիտվե՞լ... Իզուր չէր բնորոշել Յուրի Սենկևիչը մեզ «...հայերի տխուր ուրախությունը» բառերով: Երևի ամաչում ենք ի սրտե ուրախանալ , կամ հրճվել ստացած բավականությունից:
Իմ պետքը չի, հատկապես հայերի մասնակցությամբ ինչ համերգի կամ ներկայացման էլ որ գնացել եմ, տուն եմ վերդարձել ափերս կարմրած...

Հայուհի
19.04.2010, 18:05
Հետաքրոիր օր էր:).... ճիշտա` չէի ուզում գնալ այդ հանդիպմանը, բայց գնացի ... ու մեծ բավականություն ստացա...էլի որ, եթե կլոր սեղանի շուրջ նստած լինեն քահանան,հոգեբանն ու սեքսոպոտոլոգը.... Ինչպես միշտ զրկվեցի իմ սիրելի պիցցայից, բաաաաաաայց,,,,բայց փոխարենը հոգևոր սննդի պես բան ստացա:oy

Դեկադա
19.04.2010, 19:16
Իմ առավոտս սկսվում է անձնական էջերս բացելուց՝ անկախ նրանից էտ օրը դրանցից կօգտվեմ թե չէ: Ու քանի, որ բարեկամներիս ու ընկերներիս մի ստվար զանգված երկրից դուրս են գտնվում, բնականաբար ամենահարմար շփման ձեւերից մեկը օդնոն է, որը գրեթե բոլորին հասանելի է: Ե՛ւ կարողանում ենք նկարներ տեղադրե,լ ե՛ւ միաժամանակ զրուցել: Մի խոսքով... Էսօր էլ սովորականի պես բացեցի օդնոն ու տեսնելով, որ հյուր ունեմ որոշեցի պարզեմ ինքնությունը: Պարզվեց անծաոթ հայ երիտասարդ էր: Դե քանի որ գնահատել էլ էր, ասեցի նայեմ տեսնեմ թե որ նկարս է գնահատել: Ու մինչեւ էջը կբացի գուշակությամբ էր զբաղվում: Վերջը բացեց ու ի՞նչ...էտքան նկարների մեջ ինքը հավանել ու գնահատել էր ձվերը... զատիկի ձվերը՝ սկուտեղի մեջ՝ կողքն էլ լիքը խոտ...:D

Ժունդիայի
19.04.2010, 21:12
Եթե դու զայրացած ես մեկի վրա, և ոչ ոք իրավիճակը շտկելու համար քայլեր չի ձեռնարկում, ապա փորձիր ինքդ դա ուղղել: Մի՜գուցե այդ մարդն այսօր դեռևս ցանկանում է պահպանել ձեր ընկերությունը: Իսկ եթե չկարողանաս շտկել, ապա վաղն արդեն ուշ կլինի...

Եթե դու սիրահարված ես մեկին, բայց նա չգիտի դրա մասին, ասա՛ նրան: Միգուցե նա նույնպես սիրահարված է քեզ: Իսկ եթե չասես այդ ամենն այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի...

Եթե դու մեկին համբուրելու ցանկությունից մեռնում ես, ապա ու՞մ ես սպասում: Մի՜գուցե նա էլ է տենչում քեզ համբուրել: Իսկ եթե շուրթերդ չպարգևես նրան հենց այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի...

Եթե դու մեկին սիրում ես ու կարծում ես նա քեզ մոռացել է, ուրեմն նրան խոստովանիր դրա մասին: Մի՜գուցե նա էլ է քեզ սիրում, ու եթե չարտահայտես սերդ այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի...

Եթե դու ընկերոջդ գրկախառնության կարիքն ունես, ուրեմն գրկախառնություն խնդրիր նրանից: Մի՜գուցե նա դրա կարիքն ունի ավելի շատ քան ինքդ: Իսկ եթե չառաջարկես այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի...

Եթե դու իրապես ընկերներ ունես, որոնց գնահատում ես, արտահայտվիր նրանց դրա մասին: Մի՜գուցե նրանք էլ են արժեքավորում քեզ: Իսկ եթե նրանք մեկնում են կամ էլ հեռանում ընդմիշտ...

Հավատա՛, միգուցե վաղն արդեն ուշ կլինի...:(

Rammstein
19.04.2010, 22:05
Զարմանում եմ նենց մարդկանց վրա, ովքեր հարցնում են «րոպե ունե՞ս», ասում եմ «հա», հեռախոսս տալիս եմ, վերջում տեսնում եմ արտասահման ա զանգել :o…

Ընդ որում 2 անգամ փորձել ա 77-ով զանգել, բայց քանի որ իմը Վիվա չի, բնականաբար չի ստացվել, մի հատ փորձել ա առանց ոչ մի բանի` ուղղակի կոդը ու համարը, վերջում էլ ֆայմել ա, 00-ով ա զանգել: Ամենավերջում էլ ուզել ա իրա զանգած համարները ջնջի, էն էլ չի կարացել, որտեւ հեռախոսիս լեզուն գերմաներեն ա դրած: :blin

Հարցը չնչին գումարը չի, որը կերել ա, բայց կարելի էր չէ՞ սկզբում հարցնել, թե կարելի ա՞ արտասահման զանգել: Ես էլ ոչ միայն կասեի հա, այլեւ կասեի, որ 77-ի տեղը *88* հավաքի:

Զարմանում եմ ոչ թե որ մարդ ուրիշից հեռախոս ա ուզում ու արտասահման զանգում, այլ որ էդ մարդը չի հասկանում, որ սրանից հետո ես իրա համար այլեւս րոպե չունեմ, թեկուզ եթե հաշվիս վրա հարյուր միլիոն դրամ լինի:

Ուֆ չգիտեմ, չնչին բան ա, բայց ջղայնացուցիչ ա, որտեւ նորմալ համարող մարդու մեջ նման կացինության տարրեր եմ հայտնաբերում: :mda

Jarre
20.04.2010, 15:50
Չնայած «փոքր եմ» տենց բան ասելու համար, բայց Ակումբը մեծանում ա :love

Երբ նոր էի գրանցվել մի երկու հոգու անվան տակ տարօրինակ աստղ նկատեցի։ Ամենասկզբից կարծեցի Դավիթի աստղն է՝ հրեաների խորհրդանշանը :)) Դե մտածում էի երևի.... Մի խոսքով :lol

Հետո սկսեցի մտածել, թե ավատարի մի մասն է։

Իսկ հիմա արդեն շատ-շատերը ունեն էտ աստղից ու բոլորը գիտեն դա ինչ է։

Է՜՜՜, Ակումբը մեծանում ա։

ՀԳ՝ նկատո՞ւմ եք նոր գրանցվածների վարկանշային գծիկը ինչ բեսամթ արագություն հավաքած ա աճում, երկարում, մեծանում։ Դե նոր սերունդը տենց ա, էլի՝ ճարպիկ, ձեռներեց.... :))

Norton
20.04.2010, 16:54
Ընդհանրապես հայ տաքսիներն ու տաքսիստները ունիկալ երեևույթներ են: Վերջերս հաճախ եմ տաքսիով երթևեկում, որպես կանոն դասի գնալիս, քսերոքս կամ տետր եմ բացում, դաս կարդում էնքան, որ վարորդը հետս չխոսա, դե իրանք էլ, որ միանում են վսյո, բայց մեջները դեմքեր էլ են հանդիպում: Վերջերս նստել եմ տաքսի, բացել եմ դասս եմ կարդում, դե վարորդ էլ զգում եմ թարմ ականջա գտել ուզումա խոսա, բայց չգիտի ոնց: Մեկ էլ, բա ասումա ինչքան նայում ես աչքդ չի կշտանում: Գլուխս բարձրացրի, ի՞նչ: Բա ասում եմ Մասիսին նայելուց աչքդ չի կշտանում ու մատով ցույց ա տալի, ասում եմ հաստատ: Ու սկսեց: Ասումա գիտե՞ս սենց սիրուն լեռ մեկ էլ Կիլիմանջարոն ու Ֆուձիյաման ա ու ընդհանրապես մենք հայերս ունիկալ ազգ ենք ու բացատրումա, գիտե՞ս Աստված նախապատվությունը ազգերից հայերինա տվել, հրեաներին չի սիրում էդ իրենք են ամեն ինչ հնարել ու ամբողջ աշխարհում հաստատված փաստա, որ դրախտը Հայաստանումա գտնվում: Ու խորացավ, հայ ազգի թշնամին հրեաներն են, իրենք են ամեն տեղ հայերի ոտքի տակը քանդում: Ու այսպես շարունակ ամբողջ ճանապարհին, նույնիսկ չթողեց մի քիչ էլ ես խոսամ:D հասանք համալսարանի դեմը, գումարը հանեցի ուղղեցի իրան, իսկ ինքը դեռ խոսում ու խոսում հայ ազգի պայծառ անցյալի ու ապագայի մասին ու դեռ կխոսար, եթե դուռը չբացեյի ու հաջողություն չասեյի:D
Ասածս ինչա, հաճելիա ես համընդհանուր կյանքից հոգնած տաքսիստների մեջ, մեկ-մեկ հետաքրքրիր դեմքեր են հանդիպում:

VisTolog
20.04.2010, 22:31
Չեմ սիրում էլի, որ հենց մի օր որոշում եմ ցերեկը քնել, մեկ էլ սկսում են հերթով զանգել :angry

Սաղ օրը փչացնում են :sad :cry2

Արթնանալուց հետո էլ կարծես էդքանը քիչ էր, մեկ էլ մի կյանքից աբիժնիկ մնացածի գրածներն ես կարդում, էլ ավելի նեռվայնանում. . .

Արևհատիկ
20.04.2010, 23:03
Էսօր էս ինչ վատ օր էր: :cry2 Մենակ օրվա սկիզբն էր լավ, որ զարթնել եմ ու ոչ մի բան չգիտեի: Հետո սկսվեց հուսախաբ անող լուրերը և մնացած տխուր, ոչ ցանկալի և այլն իրադարձությունները:
Էս վերջինները լրիվ անցողիկ բաներ են ու իրանց մեջ զվարճալի տարրեր են պարունակում, որոնք քիչ, թե շատ ընթացքում տրամադրությանս գունավոր երանգ էին տալիս:8, իսկ առաջին լսածս լուրը, որից հետո դեմքիս նայել չի լինում, ամենակարևորն ա ու մինչև չստացվի :cry2 սենց եմ լինելու:

Երկնային
21.04.2010, 00:01
Էսօր մեր հարևանի երեխեն եկել ասում ա.
- Բարև, գիտես ես քո տղաներին ճաշիկ եմ տվել, որ իրանք ուտեն, շուտ մեծանան :)
ասում եմ՝ բայց ես տղաներ ունե՞մ :unsure :think
Ասում ա՝ չէ, չունես, բայց ես մեկ ա իրանց ճաշիկ եմ տվել, որ իրանք ուտեն, շուտ մեծանան :} :D

VisTolog
21.04.2010, 13:48
Գիշերը (կամ արդեն առավոտյան:think) ժամը 5ին ցանկություն առաջացավ մի բան գրել: :)
Նստեցի ու ինչ այդ պահին գալիս էր մտքիս, արագ-արագ հավաքում էի: Զարմացա, որ մի քանի րոպեում արդեն համարյա կես էջ բան էի գրել:

-
Նորից եկավ գիշերը և նա կամաց-կամաց սկսեց բարձրանալ տանիք: Տանիքը` որտեղից երևում էր երկինքն իր ամբողջ գեղեցկությամբ: Աստղերով, որոնք կարծես փոքրիկ արեգակներ լինեին, լուսինը, իր վառ սպիտակ լույսով, որը իր գեղեցկության հետ միաժամանակ նաև ինչ-որ վախ էր առաջացնում, ամպերը, որ կարծես մարդկանց կույտեր լինեին, որոնք նայում էին դեպի աստղերն ու ասում <հեյ, մենք այստեղ ենք, դուք մեզ տեսնու՞մ եք>: Այնքան գեղեցիկ տեսարան էր դիմացը նրա: Նա նայում էր անդադար, կարծես իր մի մասնիկն այնտեղ լիներ, կարծես նա այնտեղից եկած լիներ: Այնտեղ, որտեղ դիմացդ միայն ազատ տարածություն է, այնտեղ, որտեղ դու ազատ ես, այնտեղ, որտեղ դու կարող ես հանգիստ սավառնել, զգալ քամու շփումը երեսիդ հետ, փակել աչքերդ ու զգալ դա… ախ, ինչ հաճելի է… երանի թե այդ զգացողությունը ձգվեր շատ երկար, երանի թե այն ինչ նա էր զգում այդ պահին, զգային բոլոր մարդիկ…
.. ականջակալները դրեց ականջներին, միացրեց հանգիստ երաժշտությունը ու սկսեց մեղմ երաժշտության հետ միասին վայելել Երկրի երգը: Մի ներդաշնակ զգացողություն առաջացավ: Մի՞թե երկնքին նայելը կարող է այդքան հաճելի լինել: Ախ, ինչպես կցանկանայի թևեր ունենալ և թռչել.. թռչել դեպի երկինք…

-
Մինչ լուսամուտի մոտ էի, ու նայում էի երկնքին, հանկարծ մի «ընկնող աստղ» տեսա... :love
-

Նա դուրս եկավ տնից: Սկսեց կամացուկ քայլերով քայլել դեպի այն տեղը, որտեղ արդեն երկար ժամանակ է ինչ չի եղել: Նայում էր շուրջը. Ծառերին` որոնք արդեն սկսել էին ծաղկել, փոքր երեխաներին` իրենց մանկական խաղերով: Հիշեց, որ մի քանի տարի առաջ նա նույնպես այդպիսի մի երեխա էր: Քայլելով դեպի առաջ, նա նայում էր երկնքին: Ամբողջը սպիտակ ամպեր էին: Կարծես մի նկարչի իսկական արվեստի գործ լիներ, մի գործ, որին ինչքան էլ նայես, մեկ է` չես կշտանում:
Քայլելով արդեն հասնում էր մտադրված տեղը:
Նրան մայրամուտն էր միայն հետաքրքիր: Նա նստեց մի կիսակառույց ճանապարհի եզրին, որի ներքևում միայն ծառեր էին, որոնց տակով գնում էր փոքր գետը: Իսկ դիմացը.. դիմացը մի հիանալի պատկեր.. նա ուղղակի բառեր չէր գտնում ինքնիրեն նկարագրելու համար այն, ինչ տեսնում էր: Արևը` անցնելով ամպերի հետևը, իր շողերն էր գցել ամբողջ երկնքում: Կարծես երկնքում մի լապտերիկ էր վառվել, լույսը տարածելով ամենուր` շերտ-շերտ: Դանդաղ կերպով երկինքը սկսում էր ավելի կարմրել Արևի լույսից:

Թվում էր, երկնքում ամպերի փոխարեն կրակ է վառվում, թվում էր` Արևը լուծվել էր անհուն երկնքում…
-

Բայց անցած գիշերն իրոք հիասքանչ էր :love չէ՛, դու սխալ ես մտածում... հիասքանչ է, երբ համադրվում են մի քանի բան` երաժշտությունը, լռությունը, մեղմ քամին ու այն, ինչին կարող ես ժամերով նայել ու չհոգնել::roll

ՀԳ Երևի շատ անկապա ստացվել :think

My World My Space
21.04.2010, 23:47
Չգիտեմ թե Ձեզանից ով ա երբևէ մտել մետրոյի զուգարան, բայց գրեմ իմացեք
Մի օր ահավոր անհրաժեշտ էր ինձ ընդեղ մտնելը,:oy, Զորավար Անդրանիկ կայարանում աշխատողին հարցրեցի, տեղը ցույց տվեց, 100 դրամ վճարեցի, աչքերս ցավից կկոցելով մտա, առաջի կաբինկան, պատին մեկը խզբզել էր.

"Սիրում եմ քեզ Սաթիկ
Իսկ հիմա տասնապատիկ....."քթիս տակ ծիծաղեցի, բայց շարունակեցի ընթերցումս,
հաջորդ երկու տողը ավելի լավն էին

"Արա ախպեր դարդ մի արա
Էդ Սաթիկը կարող ա շառ ա....." էնքան հուզվեցի զուգարանային մտքի էդ գոհարներից. տիրող տարատեսակ հոտերը ուղեղս անջատելու և զուգարանային ռոմանտիկային տրվելու հարցում իրենց սև գործն արել էին.............

Katka
22.04.2010, 09:38
դեպքերի կտորներ այսօր, որը հաջորդ պահի սերմերն են… Մարդկանց անիմաստ վերափոխումներ, նրբությունից կոշտության սվաղում, անիմաստ ինքնապաշտպանական զրահներ: Անիմաստություն… Մարդկանց քմահաճույքներից տուժող բյուրավոր մարդկանց կերպարանափոխություն: Հերթական դիմակի ներկում վառ կարմիր գույնով: Լայն ժպիտ… Ապրիր ուղղակի ապրելու համար...
Փաստեր, ապացույցներ, դրանց հերթական վերադասավորումներ, նույն բանին սովոր մարդիկ, ոչ մի տարբերություն… կրկնություններ, նույն-նույն-նույն, նախորդ հերթական վերամարմնավորումների կրկնություն: Միմիկաների նկատմամբ անտարբեր մարդիկ: Կոկորդում լացը խեղդող սկսնակներ ու հետո ամուր բռունցքներով սրիկա դարձածներ: Կյանքի նկատմամբ անհոգության ձեռքբերում կյանքի 1/4 հատվածում: Ուրախության անսպառ աղբյուրներ՝ տաք ցնցուղ, քուն, համով կերակուր ու կոկորդում լացը խեղդող սկսնակներին բռունցքի մեկնում, հոգում շրջված դիմակներ…

Մենյու՝
- տաք թեյ մեջ լիքը լիմոն ճզմած… քաղցրության բալանս: Լիմոնի մեջ ենք ապրում՝ կլոր թթու, դեղին, օգտակար, քաղցր կողմը ես եմ:))

VisTolog
22.04.2010, 11:16
Նորից անձրև է գալիս, հնչում է մեղմ ու ռոմանտիկ երաժշտությունը.. կաթիլներն անձրևի թափվում են վրաս, թրջում շորերս: Թե ինչու՞ եմ բացել լուսամուտս ու դուրս նայում.. ախր անձրև է գալիս, կմրսեմ.. բայց չի լինում դուրս գալ այդ հաճելի վիճակից: Կամաց-կամաց մազերիցս ջրի կաթիլները թափվում են շորերիս, իսկ ես.. ես դեռ կանգնած եմ, ու վայելում եմ անձրևի տված այդ հաճույքը: Ահա, արդեն ամբողջովին համարյա ջուր եմ: Ի՞նչ կլինի հետո: Մթության մեջ միայն կաթիլների խշշոցն է լսվում, թվում է մի աշնանային անտառում քամի է սկսվել ու տերևները քշում է այստեղից-այնտեղ, ստեղծելով անտառային ծառերի մի հանգիստ երաժշտություն: Կարծես մի աղջիկ երգում է այդ խշշոցի տակ, կարծես իր բարակ ձայնով ուզում է քնեցնել քեզ: Ուր հասանք, ախր անձրևից էինք խոսում: Հետ եկանք ռեալ կյանք իսկ անձրևը դեռ շարունակում էր գալ, գալ ու մինչև ոսկորներս թրջել ինձ:


ՀԳ
Թվում էր, մի սիրահարված երիտասարդ կանգնել էր պատուհանի առաջ և սպասում էր իր կեսին, որին անձրևն էր տարել: Նայելով անդադար եկող անձրևին, տղան ուզում էր հավատալ, որ այն կարող է նրան հետ բերել.. կաթիլները ստեղծել էին նրա պատկերը, որը հեռվից իրեն էր նայում: Ինչեր ասես չեն ստեղծի մարդու աչքերը, եթե ցանկանան...

04:09 :))

Gayl
22.04.2010, 13:31
Արա դե մալադեց, մարդը 6 րոպեում մտքերը հանձնեց թղթին:Հարց է առաջանում, թե ի՞նչ պատահեց լուռ ու մունջիս հետ, այդ հարցի պատասխանը միայն ես գիտեմ:P իմ հետ ա շփվում դրա համար էլ էս օրինա:D ...:08 ին հաջող ա անում, իսկ ...:14 ին վերադառնումblin, իմ հետ խոսալուց մարդիկ սկսում են տանջվել և որպեսզի թեթևանան դիմում են այսպիսի արարքների:D:
Ով ուզում է էս օրին ընկնի և գիշերվա միլիոնին մտքերը թղթին հանձնի, vahag000 համարին ուղղարկեք «ողջույն» բառը:D

Արևհատիկ
22.04.2010, 14:52
Երեկ…չէ ավելի ճիշտ էսօր գիշեր պառկել եմ քնելու, էնքան խառը բաներ էի մտածում, բայց հիմա ոչ մի բան չեմ հիշում: Ու էսօր ամբողջ օրը փորձում եմ հիշել ինչ էի մտածում, չեմ հիշում: :think
Լավ, էլ չեմ մտածելու, երևի կարևոր բաներ չէին, որ կարևոր լիներ, կհիշեի: :8

Norton
22.04.2010, 15:23
էսօր 13.15 համալսարանի շատրվանների մետ պետքա ցույց լիներ, ընդդեմ մագիստրատուրայում զինվորական ծառայությունից տարկետման տեղերի կրկնակի կրճատման կառավարության որոշման դեմ:
11.30 եկան ասեցին, որ բոլորը դասերից ազատվում են, ընդ որում ոչ մեկին չթողեցին մնա շենքի ներսում, բոլորին դուրս արեցին ու դռները փակեցին, երկրորդ հերթ եկողներին էլ ազատեցին: Ու իրանց նպատակին հասան: Ափսոս ես էլ չմնացի:(
Լավ էսքան պրիմիտիվ ու վախեցած:[:[

My World My Space
22.04.2010, 16:49
Արա դե վերացել ա էլի, հո զոռո՞վ չի.
հարգանքը վերացել ա: Ոչ միան մեծերի հանդեպ հարգանքը, այլ նաև մեծերի` փոքրերի հանդեպ հարգանքը: Էսօր մի տատի ա նստել մարշրուտնի, դուռը բաց թողեց գնաց նստավ, շոֆեռն ասում ա, բա դուռը մայրիկ, ասում ա հենա նստած են, կփակեն էլի / նամյոկը ինձ էր վերաբերվում/, բայց կարար չէ՞ ասեր, "տղա ջան մի հատ դուռ կփակե՞ս", ընդ որում առանց էդ խնդրեմի......

Հ.Գ. Ի դեպ ուշադրություն դարձե՞լ եք, որ մեր ազգը արդեն վաղուց իրար ոչ մի բան չեն խնդրում, մենակ հարցնում են. "Որ խնդրեմ...... կանե՞ք"
"Խնդրեցեք և կտրվի Ձեզ" © Հիսուս Քրիստոս

Ֆրեյա
22.04.2010, 17:12
Ձեզ հետ մեկ–մեկ չի պատահում, որ մի բան ես անում, հետո զգում ես, որ իզուր ես արել, հետո փոշմանում ես, բայց... ի՜նչ արած... արդեն արել ես միանգամ ու որպեսզի հիմա կողքինները չմտածեն, որ անսկզբունքային ես, կամ թուլակամ, ստիպված նույն իրավիճակում արունակում ես "էշդ քշել" :)

Հա, գիտեմ։ Դժվար ա ուժեղ լինելը։ Իսկ սեփական սխալները ընդունելը երբեմն ուժ ա պահանջում :)

Երկնային
22.04.2010, 20:08
Մարդիկ կան չէ՞, սեփական կարծիք չունեն, իրանք միշտ ուզում են էն, ինչ ուրիշն ա ուզում, իրանց միշտ դուր ա գալիս էն, ինչ ուրիշին ա դուր եկել… ու հենց էդ դուր եկածը դադարում ա դիմացինին դուր գալ, իրանց դուրն էլ չի գալիս արդեն… ու իրանք անընդհատ տզրուկների պես ուրիշի կարծիքներից ու արարքներից օդ շնչելով գոյատևում են… ու հետո մի պահ ասում ես՝ ասա ինչ ես դու՛ ուզում, ոչ թե ինչ կուզեր ձեր տակի հարևանը, այլ հենց դու՛, ի՞նչ կուզեիր… ինքն ասում ա՝ իսկ եթե դու իմ տեղը լինեիր, ի՞նչ կուզեիր… :))

Ու սենց մտածում ես երևի մի օր էս մարդն իրոք ասել ա ինչ ա իրան դուր գալիս, ու կողքինները ձեռք են առել կամ ծիծաղել են վրան… :( հա, ի՞նչ էի ուզում ասել, մի քիչ հանդուրժող եղեք էլի, մարդիկ, բարի եղեք… եթե դիմացինին դուր ա գալիս ինչ-որ բան, որ ձեզ դուր չի գալիս, մի ասեք «յախք, անճաշակ, էդ ա՞ քո մակարդակը… :bad»

Մարդ չպետք ա անի էն, ինչ իրան դուր չի գալիս, բայց դիմացինին դուր կգա…

ուֆ-ուֆ ©

Հայուհի
22.04.2010, 20:48
Ն... ջան, ես քեզ не то,что չեմ սիրում,,,ուղղակի աշխատում եմ հեռու մնալ ձևական մարդկանցից...անպարկեշտներից ու լկտիներից....так что մի նեղացիր:) հաաաա,,,մոռացաաաա,,,մեկ էլ ծնունդդ շնորհավոր:D:D:D

Ժունդիայի
23.04.2010, 23:17
Էական չէ, թե որտեղ ես կանգ առել, կյանքիդ հատվածի, որ մասում ես հոգնել, կարևորն այն է, որ միշտ հնարավոր է ու անհրաժեշտ վերսկսել: Վերսկսել նշանակում է տալ հնարավորություն ինքդ քեզ, նորացնել կյանքիդ բոլոր հույսերը և ,ամենակարևորը, հավատալ ինքդ քեզ: Շա՞տ ես տանջվել կյաքնիդ այս ժամանակահատվածում: Ոչի՜նչ, համարենք կենսափորձ: Լացել ե՞ս: Դա՜ էլ կանցնի՝ հոգու մաքրություն էր: Զայրացա՞ց ես մարդկանց վրա: Պատահում է: Դա էլ եղավ, քանզի անհրաժետ էր նրանց ներել մի օր: Միայնա՞կ ես զգացել բազմաթիվ անգամ: Մի՛ մտածիր` երբեմն հրեշտակների դեմ էլ դռները փակ են լինում: Կարծու՞մ էիր ամեն ինչ կորած է: Չէ՜, սա դեռ լավատեսությանդ սկիզբն է: Այնպես որ, հիմա ժամանակն է սկսել նորովի, մտածի՛ր լույսի մասին ու փորձիր բավականություն ստանալ նույնիսկ չնչին բաներից: Ի՞նչ կասես նոր գործ սկսելուց, նոր մասնագիտության, նորովի ու տարբերվող սանրվածք, նոր կուրսեր կամ էլ նկարելու այն հի՜ն ցանկությունդ, թեկուզ ցանկացած այլ բան...

Տես` որքա՜ն մարտահրավերներ կան, որքա՜ն նորություններ...դրանք քեզ են սպասում այս աշխարհում: Հ՞մ...էլի միայնա՞կ ես քեզ զգում: Հիմարությու՛ն: Գիտե՞ս, թե որքան մարդիկ կան, որոնցից հեռացել ես քո մեկուսացման այս ողջ ժամանակահատվածում: Գիտե՞ս` քա՜նի-քանիսները կան, որոնք քեզ մոտենալու համար սպասում են ընդամենը ժպիտիդ: Երբ ինքներս փակվում ենք տխրության մեջ, ինքներս նույնիսկ չենք կարողանում այն տանել : Դառնում ենք ահավոր, վատ տրամադրությունը հոշոտում է մեր լյարդն այնքան ժամանակ, որ սկսում ենք դառնություն զգալ մեր բերանում...

Մնում է մի բան` վերսկսել...հավատա` այսօր հիասքանչ օր է, որպեսզի սկսես նոր մարտահրավերներ: Ու՞ր ես ուզում հասնել: Հասի՛ր բարձրունքին, երազի՜ր բարձրությունը, ցանկացի՛ր լավից էլ լավին, ցանկացի՛ր կյանքում ամենաբարին: Այսպես մտածելով է միայն, որ կկարողանաս ստանալ այն ամենը, ինչ ուզուոմ ես:

Եթե մտածես փոքրիկ բաների մասին, փոքրն էլ կունենաս, ուստի, ցանկանալով լավագույնն ու կարևորություն տալով վերջինիս համար պայքարելուն, այն կգա ու կտեղավորվի քո կյանքում:

Պատկերացրու` հենց այսօր է ուղեղդ «մաքրելու» ժամանակը: Դեն նետիր այն ամենը, ինչ շղթայում է քեզ անցյալի հետ... շպրտիր դրանք տխրությունների աննշան աշխարհին: Նկարներ, հագուստի մասեր, կոնֆետի թղթեր, կինոթատրոնի տոմսեր, բացիկներ, նամակներ ու բոլոր այն զիբիլները, որոնք պահում ես, երբ դատապարված ես եղել սիրահարվել...

Շպրտիր ամե՜ն ինչ, բայց ամենակարևորը` դատարկիր սրտումդ եղած թախիծն ու պատրաստ եղիր նոր կյանքին, նոր սիրուն...

Ու մի բան հիշիր, բոլորս էլ ունակ ենք սիրահարվելու բազում անգամներ, չէ՞ որ մենք ինքներս հենց ՍԵՐՆ ենք վերջապես::love

Հայուհի
23.04.2010, 23:41
Էլի անձրև...... ինչքան ինձ հիշում եմ ,միշտ ապրիլի 24-ին տխուր ու անձրևոտ եղանակա:(



Էսօր Կասկադից առաջին անգամ տենց տխուր տեսա Երևանը,,,տրամադրությանս լրիվ համահունչ էր...:love



Մի պահ հիշեցի մեր վեճը. անձրև՞ն է ավելի ռոմանտիկ, թե՞ ՝ ձյունը... դե , իհարկե,անձրևը,,, չէ՞ որ դու ձյուն մաքրել չես սիրում:hahax: նեղացկոտի մեկը:mda բայց մեկա,էդ օրվա ձյունն ավելի էր ռոմանտիկ:beee

Աբելյան
23.04.2010, 23:58
Ուֆ, նորից::}

Ungrateful
24.04.2010, 01:38
Առանց թաքցնելու, հենց սկզբից ասեմ: Ապրիլի 24-ը, կյանքում ինձ համար` ներքուստ, հոգեպես… սուգ չի եղել:
Փոքր ժամանակ, ամեն ապրիլի 24-ին, պապիկիս հետ գնում էինք Ծիծեռնակաբերդ: Մի ձեռքով պապիկիս ձեռքը բռնած, մյուս ձեռքումս էլ ծաղիկները: Խոսալով, զրուցելով բարձրանում էինք: Ամեն անգամ, անմար կրակի մոտ` պապիկիս աչքերը լցվում էիր… ես չեի հասկանում, զարմացած նայում եի իրան, մի քիչ էլ վախենում, քանի որ իրեն հուզված ընդանրապես չեի տեսնում:
Մինչև հիմա, ոչ մի բան չի փոխվել: Այդ օրը ոչ հոգիս է լացում, ոչ էլ ինչ որ էական բան է լինում ներսումս… չգիտեմ:
Ամեն ինչ հասկանում ու գիտակցում եմ ու ամեն տարի Ծիծեռնակաբերդում, այդ օրը` չի ստացվում պոզիտիվ մտքեր պահել գլխում… կարողա այդ տեղի աուրան է այդպիսին… դա էլ չգիտեմ:
Շատ բան չեի հասկանում փոքր ժամանակ: Վերհիշել ու ֆիլտացիա անել ստիպեց այսօրվա “odnoklassniki" կայքում, խմբի հրավերքը: Ցեղասպանության թեմայով բացված խումբ էր: Մեխանիկորեն ընդունեցի, մտա… առաջինը, ինչ աչքս մտավ` խմբի նախաբանն էր, մոտավորապես սենց` «Minchev amsva verj piti 10.000 hogi linenq» ու վերջ, խմբի բովանդակությունը սահմանափակվում էր այդ տողով: Խմբի ադմինիստրատորն էլ իր անձնական պրոֆիլը զարդարել էր, հա` հենց զարդարել էի ցեղասպանության թեյամով` ստատուսը, գլխավոր լուսանկարը…
Իսկ ինչո՞վ ես դու տարբերվում, «եղեռն գնացող» քուչով հավաքված հռհռացող գյադեքից: Հայրենասերի դիմակո՞վդ, թե՞ «եղեռնի վրով բացած գրուպպայով»:
Ո՞րն ա էդ գրուպպայիդ իմաստը: Թննարկու՞մ, բանավեճե՞ր… ախր ոչ մի թեմա չկա, ոչ մի հարց ու պատասխան չկա, դատարկություն ա խումբդ:
Նպատակդ էլ, 2 ամսից ընկերներիդ մոտ գլուխ գովալն ա «աբեր, հլը նայի 10000 հոգանոց գրուպպա ունեմ, լյավն ա չէ՞»:
Արցյոք տարբերվու՞մ ես, «աղչի, հլը նայի, սաղ մեխակ են տանում, դավայ մենք վարդ առնենք, հո սաղի պես չենք անելու» աղջիկներից: Կամ մի քանի քսված/գյաջված «ծյոծկաներից» որոնք մարդա մի նշանդրեքի բուկետ վերցրած, թարս են նայում առանց ծաղիկների գնացող ծեր մարդուն:
Վիրտուալ ծանոթ մի աղջիկ, առավոտը գրում ա` «Արս, եղեռնի նկար խ՞ի չես դրել»… նամակը տենց էլ անպատասխան մնաց: Էլ ի՞նչ ասես:
Էս օրով, ստատուսներում «թուրքերի մաման» գրելն ա՞ ձեր սուգը արտահայտելու միջոցը: Ու վօօբշե ու՞մ են պետք էդ արտահայտելու միջոցները, էդ նկարները, ստատուսները… ախր էդ սաղ դիմակներ են: Ինչի՞ համար:
Ես էլ հայրենասեր չեմ: Չեմ վստահում ու չեմ հավատում մարդկանց, ոչ էլ հայաստանի հանդեպ եմ սեր տածում… ես իմ քաղաքն եմ սիրում: Դա լրիվ ուրիշ ձևի սեր ա: Սրանք էդ էլ չեն հասկանա: Էս մարդիք, հատուկ օրերին հայրենասերների մասկաներ հագնողներն են, որ ամեն պատահած հնարավորության դեպքում, կթքեն էս երկրի վրա ու կգնան, չէ... ռադները կքաշեն ստեղից: Հմմ… էս էլ ա լրիվ ուրիշ թեմա:

Շինարար
24.04.2010, 02:42
Օրս սկսեցի համակարգչի դիմաց, ավարտում եմ համակարգչի դիմաց՝ համակարգչի դիմաց սկսելու տրամադրվածությամբ: Սա այն դեպքն է, երբ դա անում եմ ոչ թե ինետում զբոսնելու համար, այլ քանի որ ինձ պետք է, անհրաժեշտաբար: Ու պատկերացրեք՝ այսպես ավելի հետաքրքիր է:

Էլիզե
24.04.2010, 03:04
Տխուր եմ... ընդհանրապես բնութով շատ ուրախ մարդ եմ, հազվադեպ եմ տխրում, բայց հիմա տխուր եմ... անձրևն էլ ա երևի դրան նպաստում... չգիտեմ... նոր եղբորս ճանապարհեցինք արտասահման.. ինքը ընտանիքով էնտեղ ա ապրում, իր տղայի հետ եկել էր Հայաստան մի երկու շաբաթով: Չորս տարի չէի տեսել եղբորս, էտ անտեր երկու շաբաթն էլ նենց շուտ անցավ... ինչի ա ժամանակը սենց արագ վազում... ժամանակը վազում ա, մենք էլ շնչակտուր հազիվ ենք հասնում նրա հետևից...

VisTolog
24.04.2010, 05:06
Այսօր (մոտ մի ժամ առաջ) առաջին անգամ ընկերներիցս մեկն ինձ ասեց. «արա դու անտիկվար ես ախպեր»:D:D:8

Հետաքրքիրա, էդ ի՞նչ էր նշանակում:think

Մանուլ
24.04.2010, 16:50
Հմմմ... գրե՞մ, թե՞ չէ... Մեկ-մեկ գրելու բան եմ ունենում, բայց զգում եմ, որ չեմ կարողանում մտքերս հավաքել...
Հա, ասում էի` իմ համար մարտի 1-ին ավելի մեծ ցեղասպանություն ա տեղի ունեցել, քան ապրիլի 24-ին... սեփական երկրում, սեփական մայրաքաղաքում, սեփական ազգի ներկայացուցիչների կողմից... եսի՞մ.. ավելի ահավոր ա...
Ապրիլի 24... ցեղասպանություն... հետո էլ Սերժը կգնա Թուրքիա, Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ աշխարհով մեկ կլինի, թուրքերից շատ կուրախանա, որ մեզ գոլ են խփել... բա ցեղասպանությունը ընդունեք, ինչի՞ չեք ընդունում, այ թուրքեր.... կապ ունե՞ր: Եսի՞մ, երևի...

Ներսես_AM
24.04.2010, 23:33
Հետաքրքիր հիշողություն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կյանքից



Ռաֆայել Ղազարյան... Հաշվետու եմ... (հատված)...

66-ի ապրիլի 24-ին որոշեցինք ծաղիկ դնել Կոմիտասի շիրիմին: Քաղաքը խստիվ հսկվում էր. երեքից ավելի խումբը վտանգավոր էր դիտվում: Նորից Սարգսի (Սարգիս Մուրադյան. նկարիչ - ԳՂ) մեքենան. մեզ միացավ նկարիչ Հենրիկ Սիրավյանը և մի կին գրող, ցավոք, չեմ հիշում՝ ով: Այգում սպաներ էին շրջում: Ըստ երևույթին մեր անցաթուղթը Պարույրն էր (Պարույր Սևակ -ԳՂ). Կոմիտասի շիրիմի կողմից մի ավագ լեյտենանտ քարշ էր տալիս երիտասարդ մի զույգի, հավանաբար՝ ուսանողների. պարզվեց՝ համարձակվել էին ծաղիկ դնել շիրիմին. տղային քոթակել էին: Արյունը խփեց գլուխս.
- Վերջին անգամ նման տեսարան տեսել եմ 42-ին,- հանդարտ կատաղությամբ դիմեցի ավագ լեյտենանտին, նա ընդհարումից կրակ կտրած հայացքը լարեց վրաս,- օկուպացված Կրասնոդարում էր,- խաբուսիկ մեղմությամբ շարունակեցի, -ֆաշիստներն էին նույնը անում մեզ հետ:
- Ուզում ես ասել՝ ֆաշի՞ստ եմ,- չռեց աչքերը:
- Իհարկե ոչ,- շտապեցի հերքել,- դու ավելի վատն ես: Նա օտարին էր ծեծում, դու՝ յուրայինին:

Չհասցրեց հարձակվել՝ հանկարծ հայտնված մայորն ու փոխգնդապետը ոլորեցին ձեռքերս ու քաշեցին դեպի իրենց մեքենան, ընդ որում փոխգնդապետը ռուսերեն սպառնալիքներ էր թափում գլխիս: «Գոնե այսօր հայերեն խոսեք»,- նետեցի ես: ”Я тебе покажу хаерен” ,- խոստացավ հայ փոխգնդապետը: Նա ետ մնաց, մայորը, ձեռքս ոլորած, շարունակեց ճամփան: Վիճակը նվաստացուցիչ էր. «Եթե անմիջապես չթողնեք ձեռքս, կկրծեմ ձեր քիթը, լակոտ չեմ, չեմ փախչի»… Նա շփոթված նայեց աչքերիս ու թողեց ձեռքս: Մեքենա նստելու պահին կողքը կանգնած մի քանի «դրուժինիկ» չարախինդ նայում էին մեզ:
«Ու՞ր էր, Պարույրն էլ մի բան աներ՝ ծեծեինք»,- ծոր տվեց մեկը: Դա շանթեց այն աստիճան, որ չհասցրի շշպռել՝ մտցրին մեքենա: Լա՜վ, ինձ՝ շարքային թեկնածուիս, չեն ճանաչում, բայց Պարույր Սևակին ծեծել երազող հա՞յ… Բերեցին «Հայրենիք» կինոթատրոնի միլիցիայի բաժին ու փակեցին մի փոքր սենյակում: Վիճակս բարդանում էր մի հանգամանքի առկայությամբ. շալվարիս գրպանը տռզել էր թռուցիկներով, որոնք մի քանի գիշեր տպում էի գրամեքենայի վրա: Բովանդակությունը չէր փայլում օրիգինալությամբ. նորից Ղարաբաղ, նորից Նախիջևան: Նախորդ գիշերները մի քանիսը կպցրել էի պատերին, մեծ մասը մնացել էր: Այդ մասին գիտեր միայն Սարգիսը: Քառորդ ժամ անց սենյակ մտան կրակոտ ավագ լեյտենանտը և Սարգիսը: Երկար միջանցքով քայլելիս՝ գրգռված սպան չնկատեց, որ մենք կես քայլ հետ ընկանք. դա բավական էր, որ Սարգիսը ձեռքը խոթի գրպանս ու հանի թռուցիկների խուրձը: Ներս մտանք ընդարձակ աշխատասենյակ. սեղանի շուրջը՝ ընկերներս, սեղանի գլխին՝ պետը՝ նոր սերնդի երիտասարդ, գուցե և մի փոքր ճեզվիտ… Համենայն դեպս կտրուկ և դրականապես տարբերվում էր ինչպես նախկին, այնպես էլ օրինապահության այսօրվա «ասպետներից», որոնք մասնագիտական և մտածողական ունակությունները խիզախաբար լրացնում են բռունցներով, քանզի հարցաքննվողը նմանատիպ պատասխանի հնարավորություն չունի: Ավելի ուշ իմացա, որ տղաները նախապես հայտարարել էին՝ կա՛մ դուրս են գալիս ինձ հետ, կա՛մ բոլորն են մնում: Դիվանագետ պետը հասկացել էր, որ ամենաճիշտը հաշտության եզրերի հանգելն է, ուստի սկսեց խրատական իր զրույցը ինձ հետ, ակնարկելով դատը և ազատազրկումը: Թռուցիկների խուրձից ազատվելով՝ հանգստացել ու աքլորացել էի. պատասխանեցի, որ երազում եմ բաց դատ, ուր վերջապես կասեմ այն ամենը…«Ձենդ կտրի, վեր ընկի տեղդ»,- խոսքս կտրեց Պարույրը. հազիվ էին խաղաղեցրել մթնոլորտը, կարող էի փչացնել: Հետագա զրույցն ընթացավ խաղաղ հունով ու տևեց 2 ժամից ավելի: Երբ վերջապես հրաժեշտ տվեցինք ու դուրս էինք գալիս սենյակից, կողքս հայտնվեց «կրակոտ» ավագ լեյտենանտը. «Շնորհակալ եմ, եղբայրս,- շշնջաց,- շատ բան հասկացա»: Եթե անհարմար չլիներ, կհամբուրեի:

Վերցրել եմ այստեղից (http://norayr.livejournal.com/209881.html)

My World My Space
24.04.2010, 23:48
Սերը՜ս գաղտնի թո՜ղ մնա՜,
Սերը՜ս, յարի՜ս պես...............:sulel:secret

Հայուհի
25.04.2010, 13:30
Մտածում էի ՝ մեջս ահավոր դատարկություն կլինի.......... Բայց չէ.... անկապությունից երջանիկ եմ,,,մենակ թե սիրտս մի քիչ քիչ ցավի....

Ungrateful
26.04.2010, 03:56
Ես իրան դեռ չեմ տեսել :roll: Ասում են` լուրջ տղա ա (հոպարին չի քաշել էլի :)) ):
Ասում են, սիրում ա մարդկանց լուրջ ու ջղայն հայացքով նայել.. սենց՝:sad: Ասում են, որ պապայի ձեռքերում ա մենակ քնում... չեի էլ կասկածում: Իրա պապան, ինձ համար եղել ա էն մարդը, որին մինչ հիմա փորձում եմ նմանվել, էն մարդն ա, որն իմ համար ավտորիտետ ա:
Ու ես կանեմ ամեն ինչ, ինչը որ ինձնից կախված կլինի, նրա համար, որ ինքը նմանվի պապային:
Ասում են, առաջին անգամ, երեկ զբոսանքի ա գնացել, ուսումնասիրել ա աշխարհը, ինչպես միշտ` լուրջ դեմքի արտահայտությամբ:think…. Դուրն եկել ա:
Ճիշտն ասած, փոքր երեխաների հանդեպ, ինչ որ սեր չեմ տածել կյանքում… անսիրտ մարդ եմ երևի:cry2:oy: Բայց… :love :love :love
Չեմ տեսել դեռ, բայց արդեն սիրում եմ, արդեն նկարներին նայելով` մարմնովս դող ա անցնում, հաճելի դող...:love

Հ.Գ. Տեսնես, հոպարին կհավանի՞ :oy :

Արևհատիկ
26.04.2010, 13:17
Ոչ մի անգամ քննություններից չեմ վախեցել: Մի քիչ պարապելու գործընթացն եմ :( սենց դեմքով անում, էն էլ նրանից ա, որ մի քիչ ծույլ եմ::oy Էդ սուտ ա, որ ասում են աղջիկները աշխատասեր են, տենց բան չկա, էդ մարդուց ա կախված՝ աղջիկ լինի, թե տղա: Քննություններին միշտ գնում և վերադառնում եմ այ սենց :)), հուսամ վաղն էլ եմ տենց վերադառնալու:
Էն, որ ասում են экзамен всегда праздник для меня :))
Վաղը պետականի եմ, բայց էս անգամ լրիվ ուրիշ ձև եմ: Չեմ հասկանում ինչ ա կատարվում: Չեմ վախենում, որովհետև ավելի լավ եմ պարապել, քան միշտ պարապում եմ, բայց ինչ-որ անհանգիստ վիճակ ա: Ոնց-որ ներսս խառնում լինեն իրար: :8
Մի հատ բառ եմ էսօր կազմել հատուկ իմ էս վիճակը բնութագրող՝ դեպրեսվածաաշխուժախառը :))

Լավ, շատ խոսեցի, գնամ կրկնեմ: :8

Էլիզե
26.04.2010, 15:00
Պառավում եմ.... էսօր նկատեցի, որ հեռուստահաղորդավարների հետ բարձր ձայնով կռիվ եմ անում... խայտառակ եղա...տեսնես մյուս էտապը որն ա???? բարեկամներիս-ընկերներիս անուններն եմ մոռանալու???? :o

CactuSoul
26.04.2010, 16:35
Ճիշտ էի անում, որ փոքրուց Բախ շատ էի սիրում: Էլի սիրում եմ, բացի գեղեցկությունը էս երաժշտությունը նաև մի տեսակ պատկառանք ա ներշնչում:
Բախի երաժշտությունը մի տեսակ չափված-ձևված ա, ինչը դրա առավելությունն ու «թերությունն» ա միաժամանակ: «Թերություն» ա ընդամենն այնքանով, որ, ասենք, Բեթհովեն ավելի հաճախ եմ լսում:
Ու իրականում հենց էդ չափված-ձևվածությունն ա պատկառանք առաջացնում:
Սրտիս մի անկյունը մշտական բնակության համար տրամադրել եմ Բախին: Ոչ թե իր ստեղծած երաժշտությանը, այլ հենց Բախ մարդուն՝ իր ստեղծած երաժշտության համար:): Նույնիսկ եթե երկար ժամանակ չլսեմ իր երաժշտությունը, ինքն էնտեղ է, սրտիս՝ իրեն հատկացված անկյունում, ու ես շնորհակալության զգացողությամբ եմ ամեն անգամ «վերագիտակցում» այդ փաստը:
Լավ բան է լավ երաժշտությունը, իսկ այն ունկնդրելն՝ առավել ևս(c):D:

Երկնային
26.04.2010, 18:20
Ու թող ես ներեցի քեզ քո սխալը… էսօր ինքս ինձ էլ չեմ ներում, որ քո նման եմ վարվել, որ ես քո նման դարձա… էդքան վախկոտ…

Բայց ես, ի տարբերություն քեզ, չեմ վախենա ասել՝ մեղավոր եմ, ու ձենս կտրած սխալիս պատասխանը կտանեմ…

Իսկ վաղը արև ա լինելու…

CactuSoul
26.04.2010, 18:41
:)…
«Ո՞վ է ֆորումում»-ում տեսա, որ Մանանա-ն online ա… Առաջին հայացքից կարդացի՝ Մարիաննա ու… մի տեսակ սիրտս թպրտաց: Հետո ավելի ուշադիր նայեցի ու նկատեցի, որ սխալվել եմ:
Կարոտում եմ:)
Տեսնես՝ ո՞ւր ա «կորել», ի՞նչ ա անում հիմա…
:)

Meme
26.04.2010, 20:33
Հետաքրքիրա,կհարցնեք ինչը...այն փաստը,որ 2006 թվին բացված թեմաները մինչ այսօր դեռ գրառումների թիվն է շատացնում,այսինքն գնալով այն ավելի է բազմապատկվում,և ավելացնում իր երկրպագուների թիվը...Սա շաաատ ողջունելի փաստ է, և տեսնելով այս ամենը, ես ուրախանում եմ,այո շաատ եմ ուրախանում,որ ակումբը շատ լավն է,ես սիրում եմ քեզ ակումբ շաատ շաաատ,քանի որ էստեղ ես ավելիի մասին եմ իմանում,ինձ ավելի ուրախ ես դարձնում,ես ել շաատ անսպասելի եմ իմացել քո մասին,և ինձ գրավեց թեմաները,զրույցները,և ես չէի ել մտածում,որ մի օր կլինեմ այդ անդամներից մեկը,դու ինձ օգնեցիր լինել հաստատակամ իմ մտքերի և որոշումների մեջ,լինել ավելի համարձակ........Չգիտեմ ես ուրախ եմ,որ էստեղ լավ ընկերներ ունեմ,ինձ լսող,իմ մտքերի հետ հաշվի նստող լավ ընկերներ...


Այսքանը......լավ ստացվե՞ց:oy

Yellow Raven
26.04.2010, 21:53
Հոգնած եմ:(

Մանանա
26.04.2010, 22:00
որ մտածում եմ դեռ 26 հատ Ռոզենցվեյգի թեստ պետքա վերլուծեմ, կախվելս գալիսա/չհարցնեք ինչ թեստա, թե չէ դուք էլ իմ օրը կընկնեք/..........ուուուուֆֆֆֆֆֆֆ...........երանի չէր հիմա անկողնուս մեջ պառկած գիրք կարդայի....:(

Միքո
26.04.2010, 22:02
Հոգնած եմ :( տանջված, մարմինս ցավումա, բայց ուրախ եմ: Բայց երջանիկ եմ, երկու ամիս սպասել էի այս օրվան:
Վերջապես այսօր գնացի ֆուտբոլ խախալու :D :D

Ungrateful
26.04.2010, 22:06
Հոգնած եմ:(


Հոգնած եմ :(

Հոգնած եմ :P )))

Հ.Գ. Ոնց ա երևում է. որ մի թիմից եին :D

Meme
26.04.2010, 22:12
Մեկա պիտի ասեմ,ենքաաան եմ ուրախանում վարկանիշների վրա,գիտեմ շատերն են էդպես,բայց ես մի ուրիշ ձևի ուրախանում եմ,չգիտեմ եսասիրությունա թե չէ,բայց ուրախանում եմ,ասեմ համ էլ, որ չեմ ասում,որ ինձ վարկանիշ ուղարկեք,(հեսա մի քանիսը մտքում կասեն,չէինք էլ պատրաստվում:angry:D),բայց ասեմ,որ նոր էի գրանցվել, ուրախ ուրախ պարծենում էի մայրիկիս մոտ,որ վարկանիշ եմ ստացել,շաատ էի ուրախացել Legolas-ի, Jundiai-ի,նաև մնացածների վարկանիշներից,բայց առաջինները նրանք էին,ես եթե շնորհակալություն չեմ հայտնել բոլորից,(բայց մի քանիսին հայտնած կլինեմ),ապա հենց այստեղ էլ չեմ զլանա ու նորից շնորհակալություն եմ կհայտնեմ:Շաատ ապրեք... բոլորտ էլ շաատ բարի եք,որը ես մարդու մեջ ամենաշատն եմ գնահատում:love

Նարե
26.04.2010, 22:12
Հայերեն ասած՝ մաղարիչ անելու առիթ կա, այսօր երկար տանջանքներից հետո հաջողվեց համալսարանից դուրս չմնալ: Ես երբեք էլ վարդագույն ակնոցներով ման գալ չեմ սիրել, միշտ գիտեմ ցանկացած մարդ ինչպսին է ու ամենակարևորը՝ իրականում ինձ ինչպես է վերաբերվում, բայց որոշ համակուրսեցիներիս ծածուկ չարախնդությունը ինձ ուղղակի հետաքրքրեց, փաստորեն ամբողջ չորս տարի դրան էին սպասել, վա՜յ խեղճ երեխեք, ախր Նարեն բարի է, ասեիք՝ տենց ուրախություն շուտ կպատճառեի: Գոնե մեջներից մի հոգի ազնիվ գտնվեց ու ասեց.
-Նա՛ր, բայց ինչ ղժալու կլիներ, որ չորս տարի գերազանցիկ սովորեիր, հետո ստուգարք չստանալու պատճառով դուրս մնայիր:
Իսկ սա միայն նրա համար, որ ինչպես դասախոսս է մեկնաբանել չստանալուս պատճառը.-Այդ աղջիկը իսկական երրորդմասցի է:

Հ.Գ. հայեր եթե երբևէ Ձեր դասախոսը Ձեզ հիմար անվանի մի քանի օրվա բացակայության պատճառով և դուք պահանջեք, որ նույն արտահայտությունը չփորձվի էլ երբևէ կիրառել, ապա շնորհավորում եմ (կամ էլ ցավակցում)՝ դուք իսկական երրորդմասցի եք:

Սլիմ
26.04.2010, 22:30
Ինչից կլինի երբ կողքիդ եմ, ինչ էլ անեմ չես վիճում հետս, երբ արդեն գնում եմ , հիշում ես ու կռիվ անում? Ինչիցա երբ բռնում եմ ձեռքդ, ինձ թվումա , որ էտպես էլ պիտի լինեին մեր ձեռքերը` իրար կպած, ձեռքս որ մենակա մնում մրսում , սառումա: Մի ժամանակ , երբ հարցնում էիր ոնց ես զգում որ սիրում ես , անիմաստ պատասխաններ էր տալիս, իսկ հիմա գտել եմ սիրո չափման միավորը, էտ էն մեծություննա, որ հակառակ համեմետականա աճում մարշռուտկայի քո մոտից մեր տուն ընկած ճանապարհին : Ինչիցա , որ երբ քո կողքին եմ , բան չունենք անելու, անիմաստ բաներով ենք զբաղվում, իսկ երբ հեռանում եմ գիտես ինչքան բանա լինում, որ կիսատ կամ անուշադրությանա մատնված լինում: Ինչից կլինի, որ առավոտյան երբ աչքերս բացում եմ ու կողքիս քո փոխարեն քրոջս եմ տեսնում, էտ երեխուն ուզում եմ սպանել :Տեսնես էտ քո ասած շուտը երբ կլինի, որ արթնանամ ու կողքիս տեսնոմ քո երկար թարթիչներով պուպուշ աչուկները? Կարոտում եմ, ամեն վայրկյան կարոտում եմ: Տեսնես , որ ամուսնացանք էլի էսպես կսիրեմ, թե կգա մի պահ , որ կհոգնեմ... չէ չեմ ուզում , հոգնել չեմ ուզում, սենց լավա, մի քիչ լարվածա , բայց հաճելիա, ուզում եմ ամբողջ կյանքում, այ սենց սիրենք իրար, այ սենց խանդենք, խանդի համար կռվենք, ինձ դուրա գալիս, հենց էնա ինչ երազել եմ: Որ միշտ այ սենց ժամը մեկ իրար զանգենք, բայց մեկա էլի քիչ լինի, շատ եմ սիրում:

Ներսես_AM
26.04.2010, 23:20
ասք բնավ կոպիտ չլինելու մասին

կողքի սեղանի մոտ երկու աղջիկ են նստած։
բլբլում են, ականջի ծերով լսում եմ, որ մեկի ընկերն է մոտենալու։
հետո ինչ որ տղա մոտենում է, ու ես բնավ չենթադրեցի որ «ընկերն» է, քանզի նա սկսեց այսպես՝
- բարև, եզ
Չե, լուրջ, ու տենց հետո խոսեցին, տղան հեռացավ, իսկ էն մյուս աղջիկը սրան ասում ա՝
- գիտես, ես քեզ չեմ ասի որ դու իրան թողնես, քանի որ միևնույն ա քեզ հաստատ արդեն լիքը ասել են տարբեր մարդիկ։ Պարզապես հետաքրքիր ա դու երբևից է պատկերացրե՞լ ես ձեր ապագա կյանքը միասին, մտածե՞լ ես որ եթե նա հիմա է տենց կոպիտ իրան պահում․․․
- ո՞նց կոպիտ
- սպասի, հենց նոր
- ի՞նչ հենց նոր
- դե սկսենք նրանից որ մոտեցավ, ասավ՝ «եզ»
- հա, էդ՞։ էդ ի՞նչ կոպտություն, հերս ել ա մորս հա տենց դիմում։

վարագույր


:D :D :D
http://norayr.livejournal.com/210501.html

Էլիզե
27.04.2010, 01:08
Էսօր ախպորս երեք տարեկան երեխեն մի նկար էր նայում, որտեղ պատկերված էր մի ընտանիք` մաման, պապան ու բալիկը: Մեկ էլ էրեխեն ասեց`
-Հորքուր, նայի, ինչ մեղք ա էս բալիկը:
Ասեցի`
-Խի ա մեղք, ցավդ տանեմ?
Ասեց`
-Ինքը մենակ մամա-պապա ունի, հորքուր չունի...
Ու էտ պահին ես էնքան ուրախացա, որ էս պստլոյի համար էնքան մեծ արժեք ունեմ, որ առանց ինձ չի պատկերացնում իրա կյանքը :) ու կյանքը էնքան թեթև թվաց...

*e}|{uka*
27.04.2010, 02:08
Յոժիկը ասաց Արջուկին.
-Ինչ լա՞վ է որ դու կաս, ինչ լա՞վ է, որ մենք կանք միմիյանց համար:
Արջուկը գլխով արեց:
-Դու մենակ պատկերացու, ես չկամ, դու նստած ես մենակ և ոչ մեկ չկա որ խոսես հետը:
-Իսկ դու որտե՞ղ ես:
-Իսկ ես չկամ:
-Այդպես չի լինում,- ասաց Արջուկը:
-Ես էլ եմ այդպես մտածում,- ասաց Յոժիկը,- բայց և հանկարծ ես ընդհանրապես չկամ: Դու մենակ ես ի՞նչ կանես:
-Կգնամ քո մոտ:
-Հիմարիկ, ախր ես չկամ... չկա՜աամ:
-Ուրեմն դու նստած կլինես գետի մոտ ու լուսնին նայելուց կլինես:
-Եվ գետի մոտ չկամ:
-Ուրեմն ինչ որ տեղ ես գնացել ու դեռ չես վերադարձել: Ես կվազեմ, ամբողջ անտառը կքանդեմ և կգտնեմ քեզ:
-Չէ,- ասաց Յոժիկը,- Ես ոչ մի կաթիլ չկամ: Հասկանու՞մ ես:
-Ի՞նչ ես ինձ կպել,- ջղայնացավ Արջուկը: - Եթե դու չկաս, ուրեմն ես էլ չկամ: Հասկացա՞ր: :D

Շինարար
27.04.2010, 02:40
Անպայման վերջում մի բան պիտի չստացվի, ուֆ: Դասատու ջան, թևերդ քշտի, առավոտը հարց ունեմ:P

VisTolog
27.04.2010, 03:23
Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր
Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ,
Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
Ոչինչ է կյանքում հավիտենական:

Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:

Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս,
Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:

Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
Սովորես տեսնել առանց աչքերի,
Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես,
Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի:

Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում
Հարուստ լինում են ոչ միայն փողով,
Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
Ու չի պակասում ուրիշին տալով:

Գուցե երբևէ պարզապես հիշես,
Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել,
Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես,
Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը
Պարտքը մոռացել ու ներել է քեզ:

Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
Փորձես զղջումով ինքնամաքրվել:

Երբ արհեստական լույսերից հոգնած`
Խամրած հայացքդ հառես արևին,
Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
Արձագանքելով Լույսի հպումին...

Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ...:roll

Հեղինակ` Ուլուանա, «Գուցե...» (http://www.akumb.am/showthread.php/6881-%D4%B3%D5%B8%D6%82%D6%81%D5%A5...)։
Վերցվել է Gisher.ru (http://www.gisher.ru/banasteghtsoutyounner-t1852.html)-ից :)

Ուլուանա
27.04.2010, 05:43
Մոդերատորական. որևէ մեկի ստեղծագործությունը մեջբերելիս, այն էլ ամբողջությամբ, անհրաժեշտ է նշել նաև աղբյուրը, հատկապես երբ հեղինակն ակումբցի է, ստեղծագործությունն էլ վերցված է հենց Ակումբից։

Դեկադա
27.04.2010, 10:08
Մարդկային հետաքրքրությունը չունի չափ ու սահման: Ի դեպ այդ հետաքրքրության մեջ կանացի ներդրումն ավելի շատ է: Մինչ տղամարդը զբաղված է տվյալ հարցի քննարկմամբ, կինը մեծ հետաքրքրությամբ հետեւում է նրա շարժումներին, միմիկային, ժեստերին, անգամ հագ ու կապին: Ու էտ Շերլոկ Հոլմսյան «հետքաննությունն» էլ դառնում է հետագայում բամբասանքի շտեմարանը լցնելու մի լավ պաշար: Իհարկե չմոռանամ նշեմ, որ տղամարդկային բամբասանքը ավելի զորեղ է՝ կանացի բացբերանությունից: Այն, որ մարդը օժտված է ամեն ինչում տեսնել շոու՝ ես առաջի անգամ չէ որ համոզվում եմ: Կապ չունի հարսանիք ա թե թաղում: Կարեւորը, որ մարդկային դժբախտության ու ցնծության մեջ տեսնում են այնպիսի դրվագներ, որոնց քննարկումը առնվազն հարիր չէ ո՛չ իրենց, եւ ո՛չ էլ այդ պահին:

Է՜հ, համենայնդեպս ժամանակ առ ժամանակ շփումները ունեն իրենց օգուտը՝ տեղեկանում եմ անց ու դարցից ու նաեւ կարողանում եմ ավելի ճանաչել մարդ արարածին: Բայց կա նաեւ բացասական կողմը: Երբեմն ինքս էլ հոսանքի «ազդեցությունից» մասնակցում եմ քննարկումներին...

Rhayader
27.04.2010, 10:19
Այսօր նայում էի Ռիչարդին ու մտածում... ախր երկուսս էլ ժամանակին փոքր ենք եղել: Հիշու՞մ ես, Ռիչարդ: Ինչպես էի խաղում քո հետ: Ինչքան լավն էիր: Դե, փոքրի համար միշտ էլ մեծ ես եղել, բայց ինչ լավն էիր. թմբլիկ, վարդագույն: Էհ, Ռիչարդ: Ինձանից շուտ ու ինձանից արագ մեծացար: Պահի տակ այնպիսի պրոբլեմների մեջ ես ինձ գցում, ախր շատ ես սիրում «քիթդ ամեն ծակ խոթել»:
Բայց ես միևնույն է՝ սիրում եմ քեզ: Գլուխս հասներ՝ թուշդ կպաչեի: Լավ մնա:
«Փառաբանութիւն ի զբանս հանճարօյ»

Rhayader
27.04.2010, 12:44
Երբ կատակով մի բան ես ասում, հետո լսում ես, թե ինչպես է ինչ-որ մեկը գրեթե նույն բանը լրջորեն ասում, մտածում ես՝ վայ քու:o
Բայց քիթդ վեր պահիր, Ռիչարդի՜կ: :love ես քեզ սիրում եմ...:love
Հ. Գ.
:love:love:love
Հ. Հ. Գ.
Հիշու՞մ ես, որ էն կնոջն էիր սիրահարվել: Էն, որ մեզ փորձում էր անընդհատ իրար հետ կռվացնել: Էհ, քո նման երկար պատմություն էր: Ուր գնում էր՝ ձգվում էիր իրա ուղղությամբ, ինքն էլ դա չէր նկատում, կամ նկատելու չէր տալիս: Իսկ կողքի մարդիկ նկատում էին ու ծիծաղում էին քո վրա: Ես էլ քո փոխարեն վատ էի զգում ինձ: Քո առաջին սերն էր, Ռիչարդ:love հետո վիճեցինք իրար հետ, խփեցիր աչքիս: Հետո ներողություն խնդրեցիր, ու մենք գրկեցինք իրար: Ռիռարդս, ախպերս, այ իմ միաչքանի հրեշ, այ իմ Կամչատկայի թերակղզի:love
«Փառաբանութիւն ի զբանս հանճարօյ»

Արևհատիկ
27.04.2010, 13:58
Ու՜խ, էնքան լավ ա լինում, որ սովորած ես լինում ու վստահ գիտես, որ ճիշտ ես գրել: Որ մի տարաձայնության դեպքում էլ կարողանում ես ապացուցել, որ ճիշտ ես:

Թող ասեն Արևը գոռոզ ա :sad, թող ինչ ուզում են ասեն, փոխարենը ես էսօր ապացուցեցի, որ ես ճիշտ եմ գրել ու իմ բալը վերականգնեցի: :))

Հա, ինչ էի ասում::think Պետականս պրծել եմ, 100-ից 99 ստացել :yahoo

A.r.p.i.
27.04.2010, 14:16
Շարունակեմ պետականի թեման:
Երեկ էնքան լարված էի, պառկեցի, որ քնեմ մոտ 3 ժամ արթուն մնացի, մինչև կամաց-կամաց 2:30 կողմերը քունս տարավ: Մեկ էլ էն զգացի որ առավոտյան օրգանիզմիս համար ամենաանվնաս բուդիլնիկս (մամայիս ձայնը:love) 8:30 կոմերը ինձ արթնացրեց: Լարված գնացի քննության,չգիտեմ մի ձևի անսովոր էր, ախր առաջին անգամ ըտենց քննության, սկսեցինք ու հենց էդ պահին կամաց-կամաց հանգստացա, զգացի որ լավ էլ հեշտա: Կյանքում չէի մտածի, որ ուրիշի մանթո ընկնելուց ես էսքան հաճույք կստանամ: Բայց արի ու տես,որ դասախոսների մանթո ընկնելուց ես լավ էլ հաճույք եմ ստանում::)) Վաղեմի երազանքս իրականություն դարձավ, ճշտի ապացույց ի վնաս դասախոսի:yahoo
Հա, ինչ էի ասում: Պետականս ես էլ պրծա, 100-ից 98 եմ ստացել:)

Լուսաբեր
27.04.2010, 14:23
Եկել էի մի քիչ բողոքեմ անարդար կյանքից, մի քիչ էլ, որ երկիրը երկիր չի... Էն էլ վերևներում գրածները կարդացի ու... ամեն բան դեռ լավ կլինի...հուսով եմ...
:cry2

Մանանա
27.04.2010, 15:47
չէ, էսօր որոշել եմ էտ նկարս ավարտեմ, մինչև չանեմ, չեմ քնի, ախր էտ մուսան էլ գիշերվա 1000-ինա միշտ գալիս...:o

Ուլուանա
27.04.2010, 18:14
Պարզվում է՝ որոշ բլոգներում զուտ մեկնաբանություն թողնելու համար ստիպված ես ոչ միայն գրանցվել, այլև մանրակրկիտ հաշվետվություն տալ՝ մինչև անգամ ձեր բակի անունը նշելով... :{ Սկզբում մտածեցի՝ էդ կետը երևի ընտրովի է, կարող եմ շրջանցել, բայց պարզվեց՝ չէ, մարդիկ մինչև չիմանան, թե որ թաղից ես, կամ, այլ կերպ ասած, «ուրդու տղա ես», ներս թողնող չկա։
Խոսքը hayland.am–ի բլոգի մասին է։
Իսկ վերջում՝ էդ անդուր պրոցեսն իր բարեհաջող ավարտին հասցնելուց հետո, իմանում ես, որ կարող էիր քո LJ–ի բլոգային հաշվի միջոցով անել մեկնաբանությունը՝ առանց գրանցվելու։ :aggressive

Adam
27.04.2010, 19:25
Կարոտել եմ 2008 թվականի գարնանային ակումբը...
բառեր չունեմ բացատրելու կարոտիս պատճառը...
նոր հին թեմաներն էի փորփրում...նոստալգիա ապրեցի...
Ուրիշ էր...

Էլիզե
27.04.2010, 20:09
Կարոտել եմ... չէ, չմտածես` մեջս ռոմանտիկան չի զարթնել, ուղղակի, կարոտել եմ մեր անմիջական, ուրախ, հումորով լեցուն, տեղ-տեղ փիլիսոփայական խոսակցությունները... կարոտել եմ էն ժամանակը, երբ անհամբեր սպասում էի` երբ ա անունիդ կողքը լույս վառելու, երբ ես օն լայն լինելու, որ էլի սկսվի մեր անվերջ զրույցը, երբ եմ քեզ պատմելու օրվաս անցուդարձը, երբ եմ լսելու քո օրվա մասին.... ախ ինչ անեմ, սերը հո զոռով չի.... չեմ պատասխանում ես քո զգացմունքներին, բայց ափսոս...սիրո անհյուրընկալ միջամտության պատճառով, ես կորցրեցի մի լավ ընկեր` հանձինս քեզ.... սիրում եմ քեզ, բայց ոչ էնպես, ոնց որ դու ես ակնկալում...

Մանանա
27.04.2010, 20:54
հենց նոր ես համոզվեցի, որ տղամարդկանց մոտ, իրոք, սիրտ տանող ճանապարհը ստամոքսով է գնում...իրանց օրգանիզմը հակառակ ուղղվածությամբ է` ներքևից վերև....:mda

Սլիմ
27.04.2010, 22:31
Էսօր մի բան էի հիշել, հիշել էի մեր առաջին հանդիպումը, քեզ էի հիշել, ինչ ծիծաղելի տեսք ունեիր ու ոնց դուրս չեկար էտ օրը:( Հարևանիս քրոջ աղջիկնա հետ եկել մեր երազանքների քաղաք Պիտեռից, այ ինքն էլ հիշացրեց տպավորություններիս մասին, ասումա ոնց սիրում եք, բա ասում էիր էն չի, դուրս էնքան էլ չեկավ: Ես էլ լրիվ մոռացել էի, որ սկզբում չէի հավանել, բայց հիմա հիշեցի, ինչ մունդառիկն էիր, նիհար - միհար, յանի պարապած, երկարոտ մազերով, անկապ: Այ հիմա ուրիշա , հիմա իմն ես , լրիվ իմն ես ու դրա համար էլ կյանք ես: Ինչ անսովորա , հիմա ոնց որ էն չլինես, ոնց որ էտ դու չես եղել, ոնց որ ես էլ էն չեմ եղել, մի տեսակ ուրիշ ենք , ես էլ եմ երևի քո աչքերում քոնը , ուրիշ ու հարազատ: Տեսնես էն ժամանակ դու ինչ ես մտածել իմ մասին, տեսնես ես քո համար ով եմ եղել, դու ինչ ես ասել իմ մասին ընկերներիդ : Տեսնես դու հիշում ես ինչ ես մտածել?

Ժունդիայի
27.04.2010, 23:55
Անիմաստ է ասել
«Հայր մեր»
եթե ինձ չեմ դրսևորում որպես Աստծո զավակ`
սիրտս նվիրելով միայն սիրուն:

Անիմաստ է ասել
«որ յերկինս ես»
եթե սեփական արժեքներս աշխարհիկ բնույթի են միայն:

Անիմաստ է ասել
« սուրբ եղիցի անուն քո»
եթե գիտակցում եմ, որ քրիստոնյա պիտի լինեմ վախի,
սնոտիապաշտության ու եսասիրության պատճառով:

Անիմաստ է ասել
«Եկեսցէ արքայութիւն քո»
եթե կարծում եմ, որ լիառատ ու անբարո կյանքը
երկրի վրա այնքան գայթակղիչ է:

Անիմաստ է ասել
«Եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի»
եթե սրտիս խորքում տենչում եմ, որպեսզի բոլոր
երազանքներս իրականացվեն:

Անիմաստ է ասել
«զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր»
եթե նախընտրում եմ հարստություն կուտակել`
անտեսելով եղբայրներիս, որոնք գտնվում են կարիքի մեջ:

Անիմաստ է ասել
«և թող մեզ զպարտիս մեր,որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց»
եթե չեմ զղջում վիրավորելու և անարդարության համար
ու ցավ եմ պատճառում նրանց, ովքեր հանդիպում են ինձ կյանքում:

Անիմաստ է ասել
«և մի տանիր զմեզ ի փորձութիւն»
եթե, ես ընտրում եմ ամենադյուրին ճանապարհը, որը երբեք էլ Տիրոջ ուղղին չէ:

Անիմաստ է աել
«այլ փրկեա զմեզ ի չարէն»
եթե ինքս եմ փնտրում նյութական հաճույքները և
ինչը որ արգելված է, ավելի ու ավելի է ինձ գայթակղում:

Անիմաստ է ասել
«Ամեն»
Որովհետև իմանալով, որ ես այսպիսին եմ, շարունակում եմ անտեսել`
ոչինչ էլ չձեռնարկելով փոխվելու համար:

ars83
28.04.2010, 00:31
Հոգնած, սոված գալիս եմ գործից, մտա հոսթել, լսում եմ՝ ինչ-որ մեկը պատին կախված հեռախոսով խոսում է: Կողքից անցնելիս՝ մեկ էլ ինձ ասում է. «Ներողություն, Դուք ֆրանսերեն խոսո՞ւմ եք»: «Հա, Մոլյերի ժառանգներից մենակ ես եմ կենդանի մնացել»,- մտածեցի ու ասացի՝ շատ քիչ: Միաժամանակ քայլերս արագացրի՝ փորձելով ծլկել :D Երիտասարդն էլ ինձ ասում է. «Մի րոպե, ներողություն, մի հատ օգնեք, էլի: Արդեն ահագին ժամանակ փորձում եմ պարոնին բացատրել, թե ինչ է պատահել, չի հասկանում»: Ու այդ ամենը սլավոնական ակցենտով ;) (have բառը «խև» արտասանելով, օրինակ: Էլ չասած տիպիկ սլավոնական արտաքինը): Բայց դե հո ռուսերեն չէ՞ինք խոսելու. վերջիվերջո, ինգլիշն էս աշխարհիս լինգվա ֆրանկան:
Սկսեց պատմել, թե ինչ աղետ է տեղի ունեցել: Իր խոսքերով՝ միջանցքում անջատիչը սկսել է հալվել, արդեն նույնիսկ հալվել է տեղ-տեղ և ուր որ է կբռնկվի: Ու այդ ամենը վախեցած աչքերով: Վերցրի լսափողը, մի կերպ մյուս ծայրին գտնվող մսյոյին բացատրեցի, որ էլեկտրականության հետ խնդիրներ կան: Սա էլ լսեց-լսեց մի երկու րոպե, վերջում ասաց՝ դա իմ գործը չէ, սպասեք՝ միացնել համապատասխան մարդկանց հետ: :)) Համապատասխան մարդը մի երկու րոպեից բարեհաճեց արձագանքել, ու ես էլի սկսեցի իմ ահաբեկիչ "il ya du feu"-ների շարանը: Պարոնը հավաստիացրեց, որ տաս րոպեի ընթացքում կհասնեն օգնության և խնդրեց՝ դիմավորեն իրեն: Փոխանցեցի խնդրանքը սլավոնացուն ու պատրաստվում էի բարձրանալ իմ հարկը, երբ աչքս ընկավ անջատիչին: Պարզվեց, այն ընդամենը մի փոքր առկայծում է. ոչ մի հալել, ոչ մի կրակ, ծուխ-բան չկա: :D Երևի բռնացնելով զարմացած հայացքս երիտասարդը սկսեց պատմել, որ հիմա արդեն նորմալացել է ամեն ինչ, իսկ քիչ առաջ հալվում էր, որ դա շատ վտանգավոր է, է այլն, և այլն... Հրաժեշտ տվեցի, բարձրացա իմ հարկը:
Իսկ այստեղ... :)) Մեր հնդիկ բարեկամները խրախճանք են կազմակերպել խոհանոցում (որն ընդհանուր է): Դա նշանակում է, որ միացրել են լապտոպով ինչ-որ իրենց Հնդ-1 ալիքից ձայնագրած կինոնկար և ճաշ են եփում՝ ծուխ ու մուխ անելով և իհարկե... երգելով: Ճիշտ է, իմդեմքի արտահայտությունը, երևի հուշում է, որ հնդկական ֆոլկլորն ինձ հոգեհարազատ չէ, այդ պատճառով, ինձ տեսնելիս, իրենց «խորալների» դինամիկական երանգը փոխվում է ֆորտեից մեցոֆորտե, երբեմն՝ պիանո: Մինչև ես իմ ուտելիքի պատրաստությամբ էի զբաղված մի սլավոնատիպ էլ եկավ: Խմած: Եվ տարուբերվելով հարցրեց. «Պիպլ, դու էնիվան օֆ յու խև ա սի՞գարետ»: Ստանալով բացասական պատասխաններ երեք ներկաներից, կիսազարմացած-կիսահիասթափված հարցրեց. «Յու դօնտ սմօ՞կ»: Նախորդ պատասխանի կրկնությունը լսելով՝ ասաց «այ էմ սորի», և հեռացավ:
Միգուցեև ես ավելի երկար մնայի մեր հնդիկ բարեկամների կոմպանիայում, եթե լապտոպից չլսվեր այծաձայն «ի-ի-իիիի՜ն», որն ազդարարում էր հնդկական կինոների մեջի երգի սկիզբը, որը մանկուց հակակիր զգացումներ է արթնացրել մեջս: Ուստի փախա :)) ու հիմա, Յ.Ս.Բախի պարտիտայի հնչյունների ներքո կիբերտարածությանը հանձնեցի այսօրվա հուշերից:

Հեսա գիշերն էլ գորտերն են սկսելու կռկռալ՝ համերգ տալ: Հետաքրքիր են երգում, մի քանի օր առաջ առաջին անգամ լսեցի: :think

Rhayader
28.04.2010, 04:18
Գովինդա, ջայա ջայա
Գոպալե ջայա ջայա
Ռադհա ռահմանա հարե
Գովինդա ջայա ջայա:love:D

Katka
28.04.2010, 09:03
:goblin Քեզ էլ, անկապս, փչացրին: Ափսոս-ափսոս: Միակն էիր ու լավը:Անկապ օրագիրը ռիսայքլ չի:angry

Հ.Գ. :[ Որոշել եմ, հենց փող ստանամ, պըլյասոս եմ առնելու:clean:

Ռուֆուս
28.04.2010, 09:11
Նրսինգադևա ջայա, Նրսինգադևա
Նրսինգադևա ջայա, Նրսինգադևա
Գաուրա գաուրա գաուրա հարի
Գաուրա հարի
Պրաբհուպդա
Գովինդամ :love :love :love

Ռեդ
28.04.2010, 11:50
Հիվանդ եմ . . . :this:(

Katka
28.04.2010, 13:13
Դու էլի սկսեցիր մենախոսել, հանրագիտարանս...
Ուղղահայցների անվերջ շարան եւ ոչ մի զուգահեռ. դու դատարկ ես, տիեզերքները իմ խելքի բանը չեն...
Ctrl+Delete, վայելիր զիբիլանոցս!:))

Հ.Գ. Ռիսայքլ չենք սարքում անկապ օրագիրը :))

A.r.p.i.
28.04.2010, 15:31
Ոնց չեմ սիրում ձևականություններ:angry

VisTolog
28.04.2010, 17:19
Տենաս ինչի՞ցա, որ ամեն անգամ մի բան քանդել-հավաքելուց հետո մի շուրուփ ավելանումա…:think


Մանավանդ երբ նույն բանն ես ամեն անգամ քանդում :D

Ժունդիայի
28.04.2010, 17:28
Կարդում եմ գրառումներդ, ու ամեն օր ավելի եմ «սիրահարվում» գրածդ տողերին, բառերին, տառերին, ստորակետներին նույնիսկ: Ու նախանձում եմ կյանքին: Գիտե՜ս, որքան եմ տենչում ականջովս լսել գրածդ տողերը՝ նուրբ ու խենթացնող: Ուրիշ են դրանք՝ հոգեցունց, սպասվող… Շարունակիր գրել, էական չէ, թե ում են ուղղված, ես զգում եմ դրանք ու հավատա կարիքը կա...

Հ.Գ. Շնորհակալություն չհայտնես գրառմանս տակ, չեմ ուզում իմանան՝ ով ես դու:P

Ժունդիայի
28.04.2010, 17:38
Չասեցի շնորհակալություն չհայտնել գրառմանս տակ, մի բան էր, թող գաղտնիք մնար:(

Մանանա
28.04.2010, 18:51
ինչիցա, որ սենց սկսել եմ Виктор Цой լսել?? если есть в кармане пачка сигарет, значит все не так уж плохо на сегодняшний день.........տանումաաաաաա:ckck

Մանուլ
28.04.2010, 19:10
Լավ եմ անում, չէ՞ :): Լավ եմ անում :)): Լավ եմ անո՜ւմ, լավ եմ անուում, լավ եմ անուուուում... :D

Հաշվի առնելով, որ էս էջը բավականին մեծ մարդիկ են մտնում` մի քիչ ուրիշ ձևով կձևակերպեմ էն խոսքս, որ միշտ ասում եմ :)). ես գիժ չե՜մ, ես գի՜ժ չեմ, ես գիժ չեեեեմ... :D

Դարք
28.04.2010, 20:59
Չգիտեմ ինչա հետս կատարվում:o...ձեռից էթում եմ ժող:8...մի քանի օր առաջ էր ակումբի Փոքրիկ Իշխանի թեման նայելով որոշեցի գիրքը կարդալ...հաջորդ oրը արդեն միսիան կատարվել էր....էրեկ լսեցի Պաուլո Կոելոի ստեղծագործություններից Ալխիմիկի մասին...Էտ Րոմանն էլ կարդացինք...վաղը ինչա լինելու:think գժվել կարելի է...դե ասա Հով դու օրում էիր 220 Էժանոց գիրք կարդացել առանց պերեդիշկի....մի բան արեք... էս տղեն ձեռից գնում ա:(

kyahi
28.04.2010, 21:39
Ինչքան եմ ես սիրում, երբ իմ հարազատները ու ոչ միայն նրանք այլև բոլորը, երբ ուրախ են ես ակամայից ուրախանում եմ ու ժպտում եմ կյանքին, ինչքան էլ տխուր լինեմ:)
Եկեք ամեն օր ժպտանք ու քայլենք ոչ թե մելամաղձոտ ու ունքերը կիտած, ինչը մեզ՝ հայերիս, բնորոշ ա, այլ քայլենք ուրախ, թեթև ու ժպտանք ոչ միայն արևին այլ անձրևին ու բոլոր եղանակներին, որ ինքն էլ ժպտան…Սկսենք մեզանից, թքած թե շատերը մեզ գիժ չեն անվանի, բայց չէ որ մենք գիժ լինելով երջանիկ կլինենք…Կյանք, ուրախություն, ծիծաղ, փայլող աչքեր և այլ բառեր, որոնք այս պահին ինձ ուրախացնում են…Չգիտեմ ինչ բառեր գրեմ, բայց մի բան էլ է ինձ ուրախացնում, որ դուք այս գրառումը կարդալով կժպտաք:)

Դարք
28.04.2010, 21:46
Էս ինչ քյառթ ազգ ենք:apeape...այսուհետ օդնոյով մեկին գոստի մտնելուց հաշվի առեք,որ այսպիսի հարց կտան ծանոթ ենք? այդ հարցին չէ պատասխանելով կստանաք հետևյալ հարցը,բա խի ես գոստի մտել :o

Chuk
28.04.2010, 21:48
Տեսնես ե՞ս եմ փոխվել, թե՞...

Կար ժամանակ, երբ ակումբում թեմա չկար, որ չկարդայի... հիմա աշխատում եմ շրջանցել թեմաների մեծ մասը: Նայածներիս մեծ մասն էլ պարտականությունից ելնելով եմ կարդում:
Բայց արդեն ուրիշ բան էլ է փոխվել: Առաջ անկապ օրագրում աշխատում էի գրառում բաց չթողնել, իսկ հիմա... աշխատում եմ բաց թողնել...

Ռուֆուս
28.04.2010, 22:00
Վերջին ինը-տասը ամիսների ժամանակ, ամեն անգամ երբ Ակումբը ձանձրալի էր դառնում, մտածում էի, որ հարկավոր է ընդամենը մի ակումբցու մի հատ գրառում, որպեսզի Ակումբի նախկին համուհոտը հետ գա: Հետո մտնում էի էդ ակումբցու անձնագիրը, տեսնում նրա կատարած վերջին գրառման ամսաթիվը ու տխրում :(

Իսկ էսօր, էնքան ուրախացա, երբ պարզեցի, որ այդ ակումբցին վերադարձել ա ու նույնիսկ գրառումներ ա կատարել :hands

Բարի վերադարձ, ivy :love

Էլիզե
28.04.2010, 22:42
էսօր հիշեցի մի ուրախ դեպք...վերջերս մեքենայով տեղ էինք գնում, ճանապարհից հոգնել էի, երևի դա տեսքիցս երևում էր, որովհետև եղբորս հինգամյա տղան` դեմքիս նայելով, որոշեց ինձ ուրախացնելու ժամանակն ա, ու սկսեց.... "Իմ հորքուրսսսս... ջան ջան ջան.. լավ հորքուրսսսս...քեզ ղուրբան.....մմմմմ.. ապրի..ապրի.. ապրի..հա ապրի..."
հենց մի քիչ տխրում եմ կամ հոգնած եմ լինում` հիշում եմ էս երգը... ու ուրախանում եմ ու ամեն ինչ դառնում ա- :ok

ivy
28.04.2010, 22:44
Հիշում եմ, որ էստեղ գրառումներին պատասխանել չի կարելի, դրա համար կգրեմ` որպես առանձին օրագրային գրառում: :)
Խնդրում եմ ինձ էդ հեռանալ-վերադառնալ խաղերի մեջ մի ընդգրկեք... Մի ժամանակ շատ ակտիվ էի էստեղ, հետո դադարեցի` նախ և առաջ, որովհետև հետաքրքրությունը կորավ ֆորում հասկացության հանդեպ, բայց քանի որ գրել սիրում եմ, անցա բլոգինգի:
Էսօր մտածեցի, որ Ակումբում ահագին մամաներ կան, որոնց գուցե պետքական լինի երեխաների մասին գրառումներիցս ինչ-որ բաներ: Դրա համար մտա ու մի քանի թեմաներ բացեցի` տեղափոխելով բլոգային գրառումներս. նոր բան չեմ գրել:
Երևի էլի շարունակեմ էստեղ դնել որոշ նյութեր, որոնք իմ կարծիքով կարող են օգտակար լինել:
Ուրախ եմ, որ կարդում եք ու արձագանքում: :)

VisTolog
28.04.2010, 23:15
Արա դե ոնց եմ զզվում, որ օդնոյում գնահատական են ուզում. էն էլ ինչի` տուֆտա նկարի, որտեղ բացի մեքենայից, ուրիշ ոչ մի բան չկա :angry

5ից ցածր ես դնում սկսում են բողոքել..
- Բա ես քո նկարին 5 չե՞մ դրել, դու խի՞ ես իմ նկարին 3 դնում: Բա խի՞ են 100ից ավել մարդ էս նկարին 5 ու 5+ դրել:

Արա դե հազար ասեցի էլի` ինձ գնահատականը չի՛ հետաքրքրում, նկարը դուրս չի գալիս, ցածր եմ դնում, ոչ թե մյուսների նման ձևական հինգեր շարում, իբր լավություն են անում կամ ցույց տալիս, թե 5+ ունեմ միացրած: :sad
ՈՒզում ես 1 դիր :roll

Վատ ճաշակն էլ թող ես ունենամ:beee

Մանանա
28.04.2010, 23:22
ինչի ես դու տենց սկզբունքային????ինչիիի????զզվում եմ տենց պնդաճակատ, համառ ու անիմաստ մարդկանցից:angry:[

Kita
28.04.2010, 23:53
Էն օրը երթուղայինի միջից մի թափառական շուն աչքով ընկավ, կանգնած սպասում էր որոշ անցորդների հետ, մայթին դեռ, սպասեց-սպասեց, հենց կանաչ լույսը եղավ, սիրուն գծով անցավ::) Նենց հավես տեսարան էր:)
Էսօր պատմում էի Լիլին, ասում է նախորդ կյանքում մարդ է եղել շունոն:)), ասի բայց հաստատ ոչ հայ:))

Մանանա
29.04.2010, 00:25
Լինում է չէ, որ այնքան խոսելու բան ես ունենում, որ չգիտես որից սկսես...ու ստիպված լռում ես...Այ այդպես հիմա ես- չեմ ուզում ապրել, երևի նրանից է, որ շատ եմ ԱՊՐՈՒՄ ամեն ինչ: Կյանք, գիտես, որ քեզ շատ եմ սիրում, բայց հենց հիմա մի տեսակ հոգնել եմ քեզանից, ավելի ճիշտ քեզանից չեմ հոգնել, այլ քո մեջ ապրող մարդկանցից. Նրանք այնքան շատ են և այնքան տարբեր, որ գլուխս պտտվում է...ուզում եմ գլուխս բռնեմ ու փախչեմ: Ես գիտեմ, փախուստն ինձ չի սազում, բայց... ուրեմն սովորեցրու ինձ քիչ ԱՊՐԵԼ...չեմ կարողանում, հասկանում ես? չեմ կարողանում... ինչպես կարելի է ամեն օր չհիանալ, չհուզվել, չուրախանալ, չտխրել? Մի տեսակ թմրամոլներին հասկանում եմ, անջատվում ես և վերջ...
Այ եթե ես էլ կարողանայի անջատվել և վերջ...
Ես սիրում եմ քեզ, կյանք, բայց առանց մարդկանց...

Rhayader
29.04.2010, 04:16
Նախամուսնական ցայտնոտ, նախամուսնական ցայտնոտ, նախամուսնական ցայտնոտ:angry:angry:angry

Դարք
29.04.2010, 07:47
հենց նոր վերջացրեցի Эрик-Эммануил Шмитт. Оскар и Розовая дама կարդալը.տպավորություններս աննկարագրելի էն.ժամանակակից գլուխգործոց.առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Ասյաին,Դավիթին և Եվուկին:love

Katka
29.04.2010, 10:16
Խնդիրների ժողովածու՝

Խնդիր 1. Ամեն մարդ իր տեղում չէ: Լուծում՝ դառնում ես պահանջատեր ու կոտոշներով առաջ մղվում:
Խնդիր 2.Կարեւոր չէ տեսնել մարդկանց, կարեւոր է նկատել Մարդկանց: Լուծում՝ մարդկանց օգտագործելով տեսանելի դաշտ ես բերում Մարդկանց: Ինչպե՞ս: Արդարացնում եմ ձեւերի ցանկացած տարբերակը, եթե ինքդ չես հայտնվում մարդկանց ախոռում:
Խնդիր 3. Անվերջ սայթաքումներ ու խոչընդոտներ: Լուծում՝ հաճախ նայիր թեթեւ ատլետների 100 կարճ մետրանոց վազքը ու բարիերներով վազքը: Լուծելի է ամեն ինչ:
Խնդիր 4. Ամեն մարդ եսակենտրոն է: Լուծում՝ փորձիր պտտվել այդ կենտրոնի շուրջ ու ստիպիր, որ շրջվեն քո կենտրոնի շուրջ:
Խնդիր 5. Կամք: Կարծիք՝ կամքը միայն դու չես, այլ այն մարդիկ, որոնք հարազատ են: Լուծում՝ փակիր ձեռքիդ հինգ մատները, ստեղծիր բռունցք, նայիր ու բացիր:

Հ.Գ. Եղիր Մարդկանց մեջ:

Agni
29.04.2010, 17:43
Պարբերաբար տան տիրուհիս ունենում է տրամադրության փոփոխություններ: Վերջերս բավական բաց էր շփման մեջ, կյանքի նկատմամբ, բացել էր տան դուռլուսամուտ ու արևի հետ ճառագում էր: Երեկ կողպեց ներսից տան դռները, լուսամուտները և նստեց լռության մեջ: Չէր ուզում լսել ոչ-մի շշուկ, ոչ-մի ձայն, ոչ-մի միտք... Հանկարծ հիշեց, որ դարակներ կան, որտեղ մտքեր են կուտակվել` պետք էր վերադասավորել......

Հայուհի
29.04.2010, 23:43
Վաղը էլի մոդուլի....:( սպանեցին իրանց միջանկյալներով,չնայած մեր տարբերակը ավելի հեշտա....երբ պիտի էս 2 ամիսներն էլ վերջանան,որ վերջապես ազատ շնչեմ,քնեմ,ուտեմ վերջիվերջո,քանզի դա շատ հազվադեպ երևույթա... ամառն եմ ուզում,ուզում եմ անջատվել,զգալ Սև ծովի ալիքները, ոսկեգույն ավազն ու կիզիչ արևը.... քեզ էլ մոռանալ եմ ուզում,,,, ճիշտ են էլի ասում Не трать время на человека,который не стремится провести его с тобой.....
Խնդրում եմ,անէացիր,,,,, գնա,կորչիր,,,,չեմ ուզում քո մասին մտածել...

Սլիմ
30.04.2010, 00:04
Վախում եմ , որ նորից կասես վերջ, գնա... Ամեն անգամ ահով սպասում եմ բառերիդ, որոշմանդ: Գիտես հոգնել եմ գնալուց, գնալ գալուց, ահավոր հոգնել եմ, կլինի մնամ? Մնամ մոտդ, ասել եմ չէ , հիշում ես հազար անգամ ասել եմ, որ ապրելուս իմաստն ես, որ ապագաս ես: Չեմ հասկանում քեզ, ամեն անգամ էնպիսի մի հեշտությամբ ես էտ վերջը ասում, ես չեմ կարողանում վերջ ասել, քեզ չեմ կարողանում ասել, անգամ հիշում ես դավաճանությունդ ներեցի, իսկ դու ներեղություն էլ չէր խնդրել, ուղակի եկար, նայեցիր աչքերիս, գրկեցիր ու վերջ: Կոտրված էի, բայց ուժ գտա ներեցի, իսկ հիմա ասում ես գնա: Ուր? Ուր գնամ ես? քեզանից հեռու, մեզանից հեռու, էտ ինչ կյանքա?, էտ ինչ վայրա ուր դու չկաս? Ոնց ես կարողանում ասել էտ "գնա"-ն, չեմ հասկանում իրոք ուզում ես որ գնամ, բա ինչի ես տառապում? ինչի ես էշի պես հարբած ման գալիս? ինչի ես կորցրել քեզ?
Կամ վստահ ես , որ ինչ էլ անես, ինչ էլ ասես չեմ գնա? Ես էլ գիտեմ, որ չեմ գնա, ես թերի եմ առանց քեզ, ոնց որ վիրահատարանում պարկած հիվանդ լինեմ, որին ախտորոշել են ոտքի գանգրենա , տեսնումա էտ ոտքը ու սպասումա որ բժիշկը ասի վերջնական կբուժեն,թե կտրելու են:
Հոգնել եմ արդեն ասելուց, որ սիրում եմ քեզ, էն ինչ զգում եմ ավելինա ու էտ բառերը չեն արտահայտում զգացածս:
Դու վախում ես որ մի օր էլ ես չեմ համբերի ու ինքս կգնամ , դրա համար ես միշտ առաջինը դու ասում? Չեմ հասկանում, անընդհատ մտածում եմ, բայց չեմ հասկանում, կամ կատարյալ բթացել եմ, կամ իրոք դու պատճառ ես փնտրում: Եթե մեկը ուզումա գնա պատճառ գտնումա ու եթե մնալա ուզում, մնալու համար էլ պատճառ կգտնի: Հիմա քո ուզածը չեմ հասկանում, գրկում ես, ասում ես որ քոնն եմ , հետո հրում ես ու ասում ես գնա դու ազատ ես, ինչ ուզում ես արա: Իսկ ես ուզում եմ քո կողքին մնալ, էտ եմ ուզում, հիմա ինչ էտ անեմ? Հասկացի եթե քոնն եմ , էտ մինչև վերջա ու անմնացորդ, հիմա անտեր ես թողնում , մենակ ես թողնում , որ ինչ անեմ? Ես չգիտեմ առանց քեզ ոնց ապրեմ:
Համ բարկություն կա մեջս, որ նորից վանում ես ինձ, համ էլ անտանելի կարոտ:
Բոլորը զգում են, որ սիրում եմ քեզ, բացի քեզանից, մենակ դու ես միշտ կասկածների մեջ:
Վախում եմ , որ իրոք վերջ լինի, ինքս չեմ զգում, որ վերջա, երբեք էլ չեմ զգացել, բայց ահավոր վախում եմ: Հետո ինչ գոռացի, չեմ էլ գոռացել, տոնս բարձրացրեցի, նյարդայնացած էի, հետո ինչ շուտ եմ բռնկվում, ինչի ինձ չես ընդունում էնպիսին , ինչպիսին սիրել ես? Դրա համար չեն թաղում, էն ինչ համար տարուց ավել պայքարել են: Մի սպանի էն ինչի համար ապրել եմ, հանուն ինչի դու ես դիմացել էսքան, ես առանց քեզ չկամ, հասկացի չեմ ուզում, չեմ կարողանում... մի թող մենակ, անտեր, չեմ ապրի առանց "մենք"-ի:

Meme
30.04.2010, 14:59
:(Երեկ դասի էի հիվանդանոցում,երբ գնացի, ինձ թվում էր ամեն ինչ նոռմալ է,սակայն.......Աղջիկներից ներս մտան և ասացին,որ միջանցքում երկու տղա լաց են լինում,(այնինչ մենք ուրախ էինք և ծիծաղում էինք),երբ իմացանք կարծես սառել էինք մեր տեղերում....Անցավ քիչ ժամանակ, և երբ դուրս եկանք սենյակից միամիտ մի աղջկա տեսանք,որը գրկել էր ինչ որ մարդու պիդջակը և լաց էր լինում,այնքաան ցավ,վիշտ ու մենակության զգացում կար նրա լացի մեջ,անքան ցավալի էր կողքից դիտելը,թե ինչպես է մեկը լաց լինում,քիչ հետո իմացանք,որ նա հենց նոր կորցրեց իր հիսունամյա հայրիկին...Գիտեք ինչքան դժվար է նայել կողքից ու իմանալ,որ նա կորցրել է իր հայրիկին...Կարծես տրամադրությունս մի վարկյանում փոխվեց,և տխրությունը ակամա թակել էր դուռս,ուզում էի լաց լինել,տխրել,բայց....Ես ուզում եմ,որ բոլորիս ծնողներն էլ առողջ լինեն,միշտ ուրախ և երջանիկ լինեն միասին,և կապ չունի հայրիկն է,թե մայրիկն է մեր կողքին,լավ է երկուսն էլ լինեն,քանի որ ինձ համար իմ հայրիկն էլ մեծ տեղ ունի իմ սրտում,եկեք սիրենք,լսենք ու փայփայենք մեր ծնողներին,մեր ամենամեծ նվերներին, ինչպես ամենաթանկը այս աշխարհում.....:love


Ես անչափ շատ եմ սիրում ձեզ...Տխուր նոտայով սկսեցի ու լավ նոտայով վերջացրեցի;)

My World My Space
30.04.2010, 15:18
Այսօր առավոտվանից պրպտում էի արխիվս, գտա բանակային տարիների նամակներս ու ամբողջ երկու ժամ անցկացրեցի դրանց առջև: Ինչքա՜ն զգացմունքներ կան որ մնացել են տողերի արանքում, որոնց ամեն անգամ փորփրել է պետք: Ինչքան արտահայտված մտքեր, որոնք սուտ դուրս եկան: Չէ չմտածեք թե ինչ-որ սիրած էակի նամակների մասին ա խոսքը: Ընկերների: Ինչքան վատ ա, որ նամակների տակ "Քո ախպեր" ստորագրող մարդն այլևս չկա քո կյանքում.... իսկ գիտե՞ք թե ինչի՞ ա վատ: Որովհետև առիթ չի եղել այդ հեռանալը բացատրելու, ինչքա՜ն էլ փնտրել եմ որպեսզի արդարացնեմ նրան: Պարզապես հիշեցի որ վերջին անգամ ես եմ զանգահարել նրան 2004թ-ին իր ծննդյան օրը:
հետո գտա 2003-ին տուն ուղարկած մի նամակ, իմ առաջին ու վերջին ռւոսերեն բանաստեղծությամբ..... Не проходи мимо если больно (http://www.akumb.am/showthread.php/53604-%D0%9D%D0%B5-%D0%BF%D1%80%D0%BE%D1%85%D0%BE%D0%B4%D0%B8-%D0%BC%D0%B8%D0%BC%D0%BE-%D0%B5%D1%81%D0%BB%D0%B8-%D0%B1%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE?p=1994030#post1994030)...

արտասվելու չափ հուզված եմ....

unknown
30.04.2010, 16:36
Ես 2 օրա հիվանդ եմ:(Ահավոր կարոտել էի կուրսեցիներիս,գնացի դասի ինչպես միշտ բոլորը ուրախացան որ եկել էի:)դասի ժամանակ լեկցիա չէի գրում,որովհետև ահագին հետ էի մնացել,պիտի վերցնեի...սկսեցի մեկ մեկ նայել երեխեքին ու հասկացա որ անգամ ինձ հարազատ մարդիկ օտարացել են մի տեսակ:(Չգիտեմ ինչի տենց մտածեցի,բայց անկախ ինձնից տխրեցի...վերջերս իմ մոտ են տպավորություննա որ բոլորը խաբում են ու ամեն ինչ կեղծա:think

Արևածագ
30.04.2010, 16:45
Ես էլ հասկացա՝ «լոմկան» ինչ է: Բայց իմինը որիշ կերպ ստացվեց: Այսօր ողջ ընտանիքով տանն ենք ու երկու կոմպը, մանավանդ որ մեկի մեջ հայերեն շրիֆտները չկան, չեն հերիքում: Առավոտից կապի օպերատորն էր հաշիվը վերջանալու պատճառով անջատել մոդեմը: Մուծեցինք: Որդիս քննությունների է պատրաստվում՝ առանց հերթի կարող է զբաղեցնել ցանկացած ժամանակով: Աղջիկս... Վինքս տիկնիններն են մնացել անլվա, քաղցած: Ամենալավ «հաճախորդը» ամուսինս է՝ ավտոպահեստամասի անուն պիտի նայի կամ մի բառ թարգմանի: Հերթս չէր հասնում: Կեսօրից հետո տեսա ՝ գլուխս շիկանում է, առանց պատճառի բարձրացնում եմ ձայնս: Բոլորին էլ պարզ դարձավ, որ իրադրությունը «պայթյունավտանգ» է: Ինտերնետով կոմպը տրամադրվեց ինձ: Նույնիսկ տղաս նստած սպասում է, մինչև աչքի անցկացնեմ «ակումբ. ամ»ի չկարդացածս գրառումները:
Մտքովս անգամ չէր անցնի, որ այսքան կարող էի տարվել «Դար»ով:oy:

*e}|{uka*
30.04.2010, 23:50
Բոլոր մարդիկ մենակ են: Բոլորը` անխտիր: Ինչքան էլ չգիտակցելով փորձում են համոզել իրենց հակառակում, դա ոչինչ չի փոխում:Մարդիկ վարժվել են մենակությանը ու դադարել նկատել այն: Ի՞նչ կարելի է ասել մի մարդու մասին, որ ծանոթներից մեկին հանդիպելով տալիս է սովորական հարց. «Ինչպե՞ս են գործերդ» ու չի սպասում պատասխանի, սկսում է պատմել իր գործերի մասին: Միանշանակ «մենակ մարդ»: Եթե քո գործերի հետ քեզ ավելի հետաքրքիր է, քան մարդկանց հետ, անուղղելի մենակ ես : Հիմա բոլորը զբաղված են «իրենց գործերով»:

ivy
01.05.2010, 02:30
Մի հարյուր տարի առաջ հեռուստատեսությամբ մի տեսահոլովոկ եմ տեսել, չեմ էլ հիշում` գովազդ էր, թե ինչ:
Ուրեմն դեղատան մոտ կանգնած է մի տարեց զույգ` մոտ 70 տարեկան: Շատ անվճռական, մի քիչ վախեցած տեսքով: Պապին տատիին կամաց առաջ է հրում, բայց վերջինս վարանում է: Վերջը համարձակություն է հավաքում ու մտնում դեղատուն: Մի երիտասարդ աղջիկ մոտենում է, որ սպասարկի: Տատին գրպանից մի հսկա ցուցակ է հանում ու սկսում...
- Ասպիրին, պենիցիլին, վալիդոլ...
Ու արագ-արագ: Իրար հետևից...
Աշխատողը հազիվ է հասցնում թվարկածները հանել, լցնել տոպրակի մեջ:
- Անալգին, լևոմիցիտին, պրեզերվատիվ, վալերիանկա...
Վերջում ցուցակը դնում է գրպանը, մի երկու հսկա տոպրակ դեղերը առնում ու դուրս թռնում դեղատնից:
Պապիի հետ արագ սաղ առածը դեն են շպրտում, պրեզիկը վերցնում, ուրախ -զվարթ գնում:

Ասածս ինչ է: Ինչքան հաճախ ենք լիքը ավելորդ բաներ ասում կամ գրում` մի տող կարևոր նախադասությունը մեջը խցկելու ու դրանով աչք չծակելու համար: :)

Դեկադա
01.05.2010, 11:05
Ամեն տարի՝ տարեվերջին, երաժշտական դպրոցների սաները հաշվետու համերգ են տալիս, որպեսզի ուսուցչական կազմը գնահատի իրենց կոլեգաների կատարած աշխատանքը, իսկ ծնողներն էլ տեսնեն ու վայելեն իրենց երեխաների սովորածի արդյունքը: Այս տարին էլ բացառություն չէր: Ինչպես նախորդ տարի, այս տարին էլ ես ներկա էի:

Առաջին հերթին ուշադրությունս գրավեց այն հանգամանքը, որ ծնողները քիչ էին: Նույնիսկ աղջիկս դա նկատեց եւ անգամ ավելացրեց, որ զարմանում է թե այդ երեխաների ծնողները բա չե՞ն ուզում տեսնեն թե իրենց փողերը ո՞ւր են գնում: Ինչեւէ... Մեր տեղերը զբաղեցնելուց հետո սկսվեց համերգը: Այս տարի ինչ որ անկազմակերպ էր: Նախ էն, որ համերգը լսող չկար: Վերջի շարքում նստած տղաների խոսակցությունը լռեցնել չէր հաջողվում անգամ տնօրենին, որը անգամ փորձեց նրանց կողքին նստելով գոնե լռեցնել: Չստացվեց: Որոշեց դուրս հրավիրել: Դա էլ չստացվեց: Անգամ տղաներից մեկը, որը հազիվ 13 տարեկան լիներ, իրեն թույլ տվեց տնօրենին դիմել «ազիզ»-ով, ինչը առաջացրեց իմ տարակուսանքը: Ոչ թե, որ տղան էտպես դիմեց: Չէ: Ես նմանատիպ պահվածքի բախվում եմ համարյա թե ամեն օր: Այլ զարմացրեց, որ տնօրենը նույնիսկ չփորձեց տղային ուղղել ու ասել, որ ինքը «ազիզ» չէ նրա համար:
Բոլորը խոսում էին: Կարելի էր մտածել, որ եկել են ոչ թե համերգի, այլ ժամանցի: Միակ չխոսացողները դա ուսուցիչներն էին, որոնք էլ այդ ընթացքում հիմնականում զբաղված էին լռեցնելով, նկատողություն անելով եւ ընթացքում էլ հասցնում էին ինչ որ պատառիկներ լսել հերթական մասնակցի նվագից:
Համերգի վերջում սովորաբար մասնակիցներին հրավիրում էին բեմ որտեղ ծնողները մեծ հանդիսավորությամբ տալիս էին իրենց երեխաներին եւ դասավանդող ուսուցչին ծաղկեփնջեր: Այս տարի բացառությաուն էր: Երեխաներին չհրավիրեցին բեմ եւ այն մի քանի սաները ովքեր, որ բերել էին ծաղկեփնջեր՝ միայն ուսուցչի համար, ստիպված էին ծաղիկեփունջը ձեռքներին վազվզել դահլիճի այս ծայրից այն ծայրը, որպեսզի գտնեն ուսուցչին եւ հանձնեն ծաղիկը: Իսկ ծնողներս էլ ստիպված եղանք մեր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել արդեն միջանցքում: Երեւ պատճառը տնտեսական ճգնաժամն էր: Տեսնելով ծաղկեփնջերի չափազանց սակավությունը, իմաստ չէի տեսել ավելորդ անգամ երեխաներին բեմ բարձրացնելու մեջ:

Ինչեւէ, ինքս եկա տուն մեծ բավականություն ստացած համերգից, բայց միաժամանակ ահավոր հիասթափված ունկնդրից:

Մանանա
01.05.2010, 12:29
Երեկ գնացել էի հեծանիվ քշելու, ավելի ճիշտ քշել սովորելու:)մոտս նենց վատ էր ստացվում........:)հետո գնացել էի Նարեկացի արվեստի միություն, պարզվոմա այնտեղ ամեն ամսվա վերջին ուրբատ օրը Կարեն Գինոսյանը ազգագրական պարերի օր է կազամկաերպում, ով ուզում գնում է....նենց լավ էր, ու գիտեք, ինչն էր ամենաուրախալին, որ ասեղ գցելու տեղ չկար: Էնքաան երիտասարդներ կային..նայում ես ու մտածում, քանի էս ամեն ինչը կա, մեր հայ ազգը դեռ երկար կապրի:)

Rhayader
01.05.2010, 13:09
Աթոռից ընկնում եմ, երբ մարդիկ գրում են «ազգագրական պարեր»: Կրկնեմ. ազգագրությունը (էթնոգրաֆիա) հասարակագիտության (սոցիոլոգիայի) ու մարդաբանության (անթրոպոլոգիայի) ճյուղ է: Փաստորեն, ազգագրական պարերը սոցիոլոգիական ու անթրոպոլոգիական պարերի տեսակ են:D

*e}|{uka*
01.05.2010, 13:38
Էսօր երկինքը լացում ա... հետաքրքիր ա ինչի՞ մասին ա լացում: :think


Հ.Գ. Սպանեց թողեց, ինչքա՞ն կարելի ա

Մանանա
01.05.2010, 21:37
մեկ-մեկ մտածում եմ, ինչ ահավոր ա ամեն ինչ, որովհետև հենց հիմա իմ մոտ իրոք ամեն ինչ ահավորա:o բայց հետո մտածում եմ` լավ էէ, ետքան մտածելով ամեն ինչ ավելի եմ թեժացնում, ամեն ինչ էլ լավ կլինի, լավ կլինի, լավ կլինի /կրկնեմ, որ չմոռանամ/...էս ինչ օրն եմ ընկել...չմեռանք, պեսսիմիստ էլ դարձանք:)

Երկնային
01.05.2010, 22:12
Քույրիկիդ հետ նստած խոսում եմ ու մտածում՝ տեսնես ի՞նչ ինքը գիտի, ինչքա՞ն լավ գիտի քեզ, ի՞նչ ձևին ա պատկերացնում… ու եթե իրոք գիտի ինչ ձևին ես, դուրը գալի՞ս ես էդպիսին, ինքը կյանքում փորձե՞լ ա քեզ ասի, որ դու կարող էիր ավելի լավը լինել… թե՞ ինքն էլ ա քեզ նման…

Իսկ իրականում խնդիրը նրանում ա, որ մեզ շատ սիրող մարդիկ սուբյեկտիվ չնայեն մեզ, որ չմտածեն՝ եթե իմ համար ու իմ հետ լավն ես, թքած թե ուրիշների հետ վատն ես… որովհետեև կգա մի օր, դու կդառնաս նույն վատը նաև նրա համար, ում համար լավն էիր…

Հ.Գ. Ինչքա՜ն մարդ ա հիմա ժպտում երեսիդ ու ասում՝ երբեք մի փոխվի, միշտ սենցը մնա… ու տենց էլ կլինի…

Շինարար
02.05.2010, 01:34
Չեմ հասկանում էն մարդկանց, որ որևէ նախասիրության մասին թեմայում, ասենք՝ սիրած երգչի, հաղորդման, գրողի և այլն, որ տարիներով կար ու որում երբեք մտքներով չէր անցել գրառում անել, հենց գրառում ես անում, հետևիցդ մտնում են, ու քո գրածի վերաբերյալ կանաչ սմայլիկ դնում ու ասում, թե որքան են իրանք զզվում դրանից կամ նրանից, այ մարդ գոնե սպասեք մի երկու օր անցնի, համ էլ անմիջապես վերը ես գրառում եմ արել, սիրտ հետ տվող սմայլիկ դնելը ո՞րն ա, ճաշակին ընկեր չկա, չես սիրում, ասա՝ չեմ սիրում, կամ հարցրու, թե ես խի՞ եմ օրինակ սիրում, կամ ասա, որ զարմանում ես, որ կարելի ա դա սիրել, չգիտեմ՝ հազար ու մի ձև կա արտահայտվելու, էդ հախուռնությունը չեմ հասկանում, հենց նոր ոչ մի բան էլ չի եղել, ուղղակի հիշեցի:) ուֆ, քիչ բողոքի, գնա քնի՝ հա, հա դե կգնամ էլի, վաղն էլ հո կիրակի ա:8

ars83
02.05.2010, 04:12
:( Այնքան տխրած ու վրդովված եմ, որ մեկ ժամից ավել մի երկարաշունչ նամակ գրեցի էլ, չհանգստացա...
Էստոնուհի մի ծանոթ ունեմ, նամակ է ուղարկել ինձ՝ այս հղումով.
http://www.youtube.com/watch?v=oqbV2wm0oKs&feature=related
Նամակում ուրախ ժպտակ է դրել, իբր՝ նայի՛ր, թե Հայաստանի մասին ինչ լավ երգ եմ հայտնաբերել: Լսեցի այս երգը (էլի լսած կայի) ու մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ: Անորակության, անճաշակության, տգեղության, ապաշնորհության մի մարմնացում ուղղակի: Էս դուդուկի օտար կլկլոցները, էս առաջին երգող երեխայի մուղամային «ա-ա-ա՜»-ն :o, էս երգչուհի կոչվածի հևաձայն (իբր թե կարոտից բխած) շնչակտուր տնքտնքոցը… Ու մարդիկ սա լսում են, կարծում, թե հայկական երգը սա է: Այդ երգի կապակցությամբ արված մեկնաբանություններից մեկը.

I never knew Armenian is such a beautiful language. The way the boys pronounce 'Ararat' just knocks me out. (Չգիտեի, թե հայերենն այսքան գեղեցիկ լեզու է: Երբ տղաներն արտասանում են «Արարատ» բառը, խելքս գնում է): :(
Բայց ո՞ւր է այստեղ հայոց լեզու, հայերեն արտասանություն: Առաջին իսկ երգած բառերից երևում է, որ այս տղաները ռուսաստանցի են. «մայր իմ չէտէխրէս... աչկտ առցունքով չէлէցնէս... յէռքիռէ Նայիրիյան»: Ամենազավեշտականն այն է, որ այս երեխաները հենց «Արարատ» բառը հայերեն չեն արտասանում՝ Առառատ:
Սա առաջին դեպքը չէ, որ այս անճաշակն ապականում է հայկական երաժշտությունն ու լեզուն. դրա «Դլե յամանը», ոմն Դմիտրի Պևցովի՝ ռուսական ժողովրդական երգի հետ խառնելու փորձն ինձ ոչ պակաս էր ջղայնացրել:

Մեծն Կոմիտասն առողջությունը չէր խնայում, հայ երգը մաքրում էր օտար խառնուրդներից, սրանք վերցնում, դարձնում են աղբ (մեղմ ասած):
Դրած «Հով արեք, սարեր ջան (http://komitas.am/music/topikian/vol_01/sound04_download.zip)» եմ լսում Երևանի կամերայինի կատարմամբ, որ ականջներս մաքրվի:
Ոնց որ մի քիչ հանգստացա… Աստված հոգիդ լուսավորի, Վարդապետ:

Մանանա
02.05.2010, 19:04
Մի օր մեր էթնիկական հոգեբանության դասախոսը ասեց, որպեսզի էս երկիրը բարգավաճի, պետքա մնան մենակ էն մարդիկ, ովքեր պատրաստ են անվճար մի 5 տարի աշխատելու էս երկրում, ես աչքիս անկախ ինձանից ներգրավվում եմ էտ մարդկանց շարքերը: Մարդ էլ համալսարանի համար ռոք փառատոն կազմակերպի, էտքան տառապի, վազվզի հերիք չի, մի հատ էլ իրա հաշվին....ու հետո էլ ասելու են Ուսխորհուրդնա կազմակերպում...Nanuk, էս գրառումը չկարդաս:)....նեռվերս նենց լարված են, որ հերիքա ինչ- որ մեկը մի հատ ավելորդ բան ասի ու ես կթռնեմ իրա դեմքին..ուֆֆ:blin

Meme
02.05.2010, 19:11
Ինչքաաան եմ սիրում կիրակի օրերը,մեկ անկապ են անցնում, սովորականի նման,մեկ էլ ենքաան ամեն ինչով լի, համով,հոտով են լինում,ուրախությունից գժվում ես:crazy,բայց միշտ ել լավն են էլի էս կիրակի օրերը,ինչ էլ չլինի մեկա լավն են:love:yahoo

Հայկօ
02.05.2010, 19:42
Էնքան հետաքրքիր ա նայելը, թե ոնց են ընտրված մականունները խոսում չընտրված անունների մասին՝ շարադրանքը համեմելով տարատեսակ խելացի սմայլիկներով: :oy ... :8 ... :think ... :love ... :angry : Meme-ն, օրինակ, պնդում ա, որ ճանաչում ա մեկ ուրիշ մարդու, ով հերիք չի՝ նույն անունն ունի, համ էլ՝ էդ Meme անունն իրեն ընդհանրապես չի սազում: way-ը սիրում ա ու զգում ա իր անունը. Ուե՞յ, Վա՞յ, Վայի՞... չգիտեմ: Նաիրուհին հեչ չի սիրում, երբ իրեն դիմում են ամբողջական Նաիրուհի անվամբ, չնայած՝ ծայրահեղ դեպքերում դեմ չի «Նաիրուհիջան» կառույցին: Guardmanian-ը, առհասարակ, չի սիրում Guardmanian անունը, և ցանկանում է այն փոխել: Որ ճիշտն ասեմ՝ ես էլ եմ մանկուց երազել ձերբազատվել կլոր օ-ից: Այն հետապնդում է ինձ իմ մղձավանջներում... Հա, ինչ էի ասում. Անկապ օրենք N56. ինչ-որ հարցի շուրջ առողջ երկխոսության առկայության կարևորագույն նախապայմաններից մեկն այդ գալիք երկխոսության ենթադրյալ մասնակիցների՝ խնդրո առարկայի էությանը ծանոթ լինելն է: Հարգանքներով՝ Հայկ :):

impression
02.05.2010, 20:58
ուզում եմ հենց հիմա տնից դուրս գալ, անձրևոտ փողոցներում թափառել, մրսել, հետո մտնել անծանոթ մի բար, նստել բարմենի մոտ ու թունդ հարբել
կարող ա էդ դեպքում առավոտյան երկինքն ուրիշ գույն ունենա

kyahi
03.05.2010, 00:15
էհհհ ինչ անկապ ա մենակ նստելը ու չիմանալը թե ի՞նչ կարելի ա անել, ամեն անգամ այստեղ գրելուց մտածում եմ , բայց ի՞նչ հետաքրքրիր ա մարդու հոգեբանությունը, իրեն ավելի լավ ա զգում, երբ բոլորին ասում ա թե իր հետ ինչ ա կատարվում ու գրառում կատարելուց հետո ինձ թվում ա միակը չեմ, որ հետո նտնում ես, որ տեսնես ո՞վ ա շնորհակալություն հայտնել… էհհ բոլորս էլ կախված ենք իրարից…
ես սովորաբար մենակ լինել սիրում եմ, բայց վերջերս ինչ-որ ընկերներիցս կախվածություն եմ ձեռք բերել…չգիտեմ լավ ա թե՞ վատ…
Հա երեկ նստած եմ ինչ-որ այգում յանի յոգա եմ անում/ մի քիչ գիրքը կարդացել էի:oy/ ու էդ պահին երկու հատ դեբիլ սկսեցին իմ աչքի առաջ իմ վրա ծիծաղել, զզվանքով լի հայացքս նետեցի դեպի իրենց կողմ, նույնիսկ անհարմար իրենց չզգացին:angryԻբրև թե դուրս էի եկել թարմանալու էն էլ ներվայնացա, բայց հետո ասեցի հա լավ բնության խզբզանք են էլի ու տրամադրությունս կրկին բարձրացավ…միայն մի բան եմ մտածում տեսնես մի օր կգա, որ մենք աշխարհին այլ աչքերով կնայենք, թե այսպես էլ գավառական կմնանք, մի հասարակություն, որը դեռ սեքս բառը արտասանելիս վախենում է, թե կողքինը ինչ կմտածի իր մասին կամ կամաչի պահպանակ առնելուց ու չի մտածի հետևանքների մասին…
Թե ինչի՞ եմ այս ամեն ինչը գրում ինքս էլ չգիտեմ…երևի ուզում եմ մեկի հետ խոսել…

Ungrateful
03.05.2010, 02:45
Մտքերս կուտակվել են: Գալիս, գնում, շարվում են… բայց ոչ տենց մարդ կա, ոչ էլ վայր որտեղ հանգիստ սրտով կարաս կիսվես: Օրը 2-3 պաչկա ծխելով, քեզ վնուշատ ես անում, որ օգնում ա, հանգստացնում ու թեթևացնում ա… գիտես, որ վնուշկա ա, բայց անում ես, որտև ուրիշ միջոց չկա: Տալի-առնում ես մարդկանց հետ, որոնք ատամները սրած ինչ որ սխալ քայլի են սպասում քո կողմից: Չգիտես ինչի, չգիտես ինչ նպատակով, բայց իրանք սպասում են ու էդ զգում ես: Նենց մարդիք որոնք մանկության ընկերոջ հետևից կխոսան, կբողոքեն մենակ նրա համար, որ էդ մարդը օր ու գիշեր ստրուկի պես աշխատում ա, համակարգիչ գնելու ու ապառիկ փակելու համար: Բողոքում են միայն նրա համար, որ ինքը «կտրվել ա իրանցից» «չի իջնում մի հատ տենա»: Բայց տեսնում ու հիշում ես, որ իրանք հարազատ ախպերների պես են եղել ու անունով դեռ տենց ա... զզվելի ա դա կողքից տեսնել: Չոր բնավորությանը չսազող նվիրվելու խասյաթը սկսել ա ներվայնացնել ու խանգարել:
2 օր առաջ վիրահատել են ճուտին, նոր ա աշխարհ եկել ու արդեն դանակի տակ…
Վերջին 2 շաբաթում միակ պատճառն էր, մտքերը ու սաղ աչքի ընկնող կեղտերը մի խողմ թողնելու ու որոշ չափով երջանիկ զգալու համար: 2 օր ա մարմնիս դողը չի կտրվում:
Էսօր էլի վերադարձա աշխարհ… ու էլի սկսեցի տեսնել շրջապատող կատարվելիքը: Հանդիպեցի էլի նույն ատամները սրած սայթակումիդ սպասող մարդկանց: 2 օր ա բան չեմ կերել, ոչ էլ սոված եմ: Լիքը մարդկանց ջնջել ա պետք: Մի քանի օր ա ինետ չունեմ.. թքաց ունեմ: Ամեն օր որոշում եմ տանից դուրս չգալ` չի ստացվում: Էս տան մեջ ես ինձ վատ եմ զգում: Հավես չեմ անում զբաղվել սեփականաշնորհման հարցերով, որ վերջապես ծախեմ պրծնեմ: Առանց ինետ օրերին, սկսել եմ TV նայել… ընթացքում զգում եմ, որ բարձրաձայն հետը խոսում եմ, չգիտեմ խի: Չէ, չեմ խոսում` քֆրտում եմ… մենակով նստած, բարձրաձայն: Մի քանի օր առաջ, ամբողջ օրվա ընթացքում թվում էր թե էսօր մայիսի 27-ն ա… իրիգունը միամիտ բացեցի կոմպի օրացույցը ու տեսա որ մայիսի 27-ին դեռ շատ կա: Բայց ինչի՞ հենց մայիս ու ինչի՞ հենց 27…
Վիրտուալ ծանոթությունն, ընկերությունն ու շփումը սութ ու ֆիկտիվ ա: Վերջերս ծանոթացել եի մի աղջկա հետ, որի հետ շատ երկար զրույցներ էինք անում, լավ ընկերություն: Միշտ շատ ջերմ ձևերով ենք զրուցել… իսկ հիմա`

арсен
Privet, *** jan, inch ka, vonc es?
Պատասխան`
Lav.
Ու վերջ:
Մտքերը կուտակվում, խառնվում են իրար… չի լինում ամեն ստացածդ միտքը ժամանակին ներկայացնես` էդ ա պատճառը:
Էն մարդիք, որոք ինձ ընկեր են, ընտանիքի անդամ` ծառայում են, 5 ընկերներս: Մնացել ա մոտ 1 տարի 5 ամիս… մեկ մեկ մտածում եմ, տեսնես զորացրումից հետո, ամեն ինչ նույն ձև կլինի՞ թ՞ե չէ: Համարյա ամեն օր բոլորի հետ հեռախոսով խոսում եմ, ու էդ մի քանի րոպեներին հանգիստ եմ միտեսակ: Ընկեր են, առանց ոչ մի պատճառ:
Մի հարազատ մարդ էլ կա, էլի մեր ընկերներից ա, համեստ խելոք տղա, ռուսաստանից եկած, ակցենտով ա խոսում… բայց 5 տարի հայաստանում ապրելուց ու մեր հետ մոտիկությունից հետո «հայաֆիկացվել ա»…
Նեղացել ա ինձնից, մոտ 1 ամիս խաբար չեմ իրանից: Որոշել եմ, կանչել ու հետը խոսալ, բացատրել մի քանի բան, թող հասկանա: Իրան բեսամթ սիրում եմ:
Նկատել եմ, որ չկա նենց հարց որին չանրադառնամ ու ներսումս դրա շուրջ չխորանամ: 2-3 շաբաթ ա չեմ թրաշվել, հայելու մեջ տարօրինակ եմ ինքս ինձ թվում: Ամեն օր որոշում եմ, գնամ մազերս դզմզեմ` չեմ անում… չգիտեմ խի:
Սկսել եմ մտածել, ո՞րն ա ավելի հեշտ` ծխելը թարգե՞լը թե՞ ինտերնետից, մասնավորապես սոց. ցանցերից հրաժարվելը:
Նենց, մի թեթև ցրվում եմ միայն լավ երաժշտություն լսելուց ու ընթացքում համակարգչով ֆուտբոլ խաղալուց: Կյանքում համակարգչային խաղերի հանդեպ սեր չեմ ունեցել:
Ներվայնանում եմ երկար մենակ մնալուց, կանչում եմ մարդկանց… էլ ավելի եմ ներվայնանում էդ մարդկանց երկար ներկայությունից:
Զանգում եմ, նորից վիրտուալ ծանոթ ինչ որ աղջկա, առաջարկում եմ դուրս գալ, ման գալ: Գնում ենք, 1-2 ժամ համալիրի մոտի այգին ոտի տակ անելուց հետո ձանձրանում եմ, նորից գալիս եմ տուն, դրանից 1-2 ժամ հետո, էլի ներվայնանում եմ՝ արդեն մենակությունից:
Շատ հազվադեպ էին լինում նենց օրեր, երբ ես մթոմ համողվում եմ, որ չունեմ ընկերներ: Հիմա, էդ օրերը շատացել են: Ամեն ինչ իմ վրա վերցնելու բնավորության գիծ եմ բացահայտել: Ամեն մանրուք… ինձ չվերաբերվող, իմ հետ ոչ մի կապ չունեցող:
Ուղղակի մտքեր, ուղղակի գրում եմ:
Եղանակը դուրս գալիս ա… անձրև, ցուրտ… զատո, իրիգունը պատուհանից նայելուց, լավ օդ եմ շնչում: Կրիշից ջուր ա սկսել կաթալ տուն… մի քանի օր ա որոշում եմ, որ պիտի բարձրանամ տենամ ինչ ա եղել: Որոշեցի ինչ որ բան գրել, դրեցի ու սա ստացվեց: Չեի գրի, եթե ուրիշ անելու բան ունենայի:
Սաղ գիշերը նստած եմ անցկացնում: Գիշեը հանգիստ եմ, գիշերը մյուզիք լսելը հավես ա, ուրիշ ձեն չկա, կյանքը կանգնած ա… իսկ հետո, երբ զարթնում եմ ու նայելով ժամին, տեսնում եմ, որ ցերեկվա 5-ն ա, զզվանք ա առաջանում մոտս:
Իմ տուն միշտ հաշված մարդիք են մտել: Շատ քիչ մարդիք, որոնց առժանի եմ գտել: Հիմա զգում եմ, որ էդ հաշվածներից շատերը հեչ էլ արժանի չեն:
Մի քանի օր առաջ, տեսա առաջին ընկերուհուս… դպրոցական տարիքում էինք իրար հետ: Մյուս օրը իմացա, որ նշանվել ա… չեմ հիշում թե մեր հարաբերությունները ինչ ձևի էին, բայց ուրախացա: Չգիտեմ, բայց միշտ ուրախացնում ա, նախկիններիդ նշանվելու/ամուսնանալու լուրը:
Մի 2 շաբաթ առաջ, ինչ որ դասարանցի աղջիկ էր ինձ գտել, սոց ցանցերից մեկում… Սկսեց անել նենց, որ իրան հիշեմ՝ հիշեցի: Իմ հիեշելով, դպրուցում անտեսել ենք իրար, ինքը ինձ քյարթու էր ասում, ես իրան "վատ բաներ")):
Մի խոսքով, վերջում գրեց, որ ուզում ա հետս կապը չկորցնի…
Նկատում եմ, որ շատերը հետևում են բառերիս, ոնց որ գրանցեն, save անեն… վախեցնում ա:
Word-ը լավ ծրագիր ա, լույսերը տարան, անջատվեց կոմպը… միացրեցի տեսա, որ սաղ գրածս մնացել ա, պահել ա: Չպահեր, հաստատ էլ էսքանը չեի գրի:
Անկապ օրագիրը, վերջին անգամ մի քանի օր առաջ եմ կարդացել: Ստեղ միշտ իմ համար ոչ անկապ մտքեր եմ գրել: Բայց վերջին մի քանի ամիսը, կարդում եմ 3-4-5 հոգու գրառումներ, մնացածը իմ համար անհետաքրքիր ա, անկապ ա… չնայած, ինձ թվում ա, տենց էլ պիտի լինի: Էսօր ես էլ եմ անկապանում… չնայած, եթե վերջին ժամանակներում անկապի վիճակը սենց չդառնար, կարողա ինձ թույլ չտայի ստեղ նման գրառում անել:
Չեմ ուզում լուսանկարել… կամերայի մասին պլանները վերջերս մոռացել եմ, իսկ ժամանակին, սաղ օր հաշվարկների մեջ էի: Չէ, կառնեմ, հաստատ կառնեմ:
Բայց վերջերս, մտքերս խառնվել ա, լուսանկարելու թեմաներս կորել են… հետ կգան:
Տերտերի խաչ եմ դառել, ով տեսնում պաչում ա: Հետո, էդ պաչողը մոտիկանում ա հետս, ու որոշ ժամանակ անց, էլի դառնում ա, բառերին հետևով ու կեղտ ման եկող:
Մենախոսություն ա, ուղակի մտքեր, որոնք ասում եմ, անկապ զրույց ա էլի…
Երբեք իմ հաքով չի եղել, փողոցում աղջկա մոտիկանալ… Լինում ա, որ քայլում ես մի քանի ծանոթ տղերքի հետ, մի քանի քայլ առաջ քայլում են աղջիկներ, որոնց թեթև ուսումնասիրելուց հետո, զգում ես, որ իրանց հետ սկի բարև չէիր տա: Իսկ էդ ծանոթ տղերքից մեկը մոտենում ա, սկսում ա խոսացնել, մնացածն էլ հավայի գոռգռալ` «ապե, էդ ծանոթ մարդ տեսար, դասարանցիներդ են»… էդ աղջիկներն էլ իրանց թանգացնելով ուշադրություն չեն դարցնում իրանց մոտիկացող ծանոթիս… ու էդ պահին ինքդ քեզ զգում ես դրանցից մեկը: Ասում ես՝ "տղերք մի հատ մտնեմ խանութ" մտնում ու փախնում ես: Հենց էդ ա պատճառը, որ հիմա ամեն մի դիշովկա, եսիմ որ գեղից գալիս ա քաղաք, կարճ յուբկա ա հագնում, ու ամեն մի մոտիկացող սութի քյարթի չորելով, իրան Բոմբ զգում:
Շատ քիչ բան ա պետք, օրը ուրախ անցկացնելու համար ու դու ստանում ես էդ, բայց ընթացքում հայտվում են մարդիք, դեպքեր՝ որոնք ջնջում են սաղ ուրախությունդ: Պրոստո ուրախ լինելը նախանձելու պատճառ ա… անպայման պիտի հարամ արվի:
Անշարք ու խառը մտքեր…:
Լավ չեմ հիշում թե սկզբից ինչ եմ գրել… կարողա կրկնվել եմ ընթացքում, չեմ իմանում:
Էլ ֆուտբոլ նայել չի լինում… Բարսայի շարֆով նստում ու Ռեալի խաղն են մեկնաբանում… «Այսօրվա Ռեալ Մադրիդ ըննդեմ եսիմ ինչ, խաղը ոչ մի բանով չի տարբերվում, անցյալ շաբաթ կայացած Փյունիք – Միկա հանդիպումից»... էս ասելու բան ա՞, կամ Կասիլիասի շորտիկը ճղվում ա, մեծ պլանով ցույց են տալիս, մեկ էլ էս մեկնաբանը ֆռում, ասում ա` «սաղ խաղի ամենա դիտարժան պահն էր» «երևի Ռեալը նոր մարզազգեստի համար գումար չունի»… Դե արի ու հանգիստ, հավեսով` սիրածդ թիմի խաղը նայի:
Ինչի՞ ա ապրիլի 24-ը տրաուր, իսկ մարտի 1-ը ոչ… Չէ, ես նկատի չունեմ թղտի վրա գրածը՝ տրաուր նշանակվածը… : Ինչի՞ ապրիլի 24-ին տրամադրվել տրաուրային, իսկ մարտի 1-ը շարքային ձևով անցկացնել:
Շատ մեծ տարբերույթյուն չկա էդ 2 կատարվածների մեջ… եսիմ, ես տենց եմ կարծում:
Բայց TV-ի հետ խոսալը խրոնիկ ա դառել… էսօր էլ եմ էդ նույնը նկատում:
Պստոն դեռ հիվանդանոցում ա, ասում են երկարա մնալու ու էս քանի օրվա մեջ՝ էսօր առաջին անգամ են կերակրել… Ամեն ինչ լավ կլինի, ես հո գիտեմ: Ուրիշ ձև չկա: Ու շուտով մենք իրար հետ դուրս ենք գալու զբոսանքի, անցորդ աղջիկները "վույ ինչ լավն ա" ռեպլիկաներով նայելու են ու անցնեն, ես էլ որպես հոպար՝ ինձ լավ եմ զգալու, էդ պահին մեջս ուռելու եմ ու ժպտամ)) :

Հ.Գ. Բայց հանգստացրեց, ժամանակ անցկացրեցի, կուտակվածը մաքրեցի... խառը, անիմաստ կամ իմաստով, անկապ կամ էլ ոչ, երկար բայց աննշան...
Հա, վերջերս զգում եմ, որ մոնիտորի դեմը 1 ժամից ավել անցկացնելուց հետո, աչքերս սկսում են այլանդակ մռմռալ, հենց նայում եմ մոնիտորին՝ մռմռում են, շատ ցավոտ... դրա համար մանրակրկիտ չեմ խմբագրում, ներող եղեք:

Հայկօ
03.05.2010, 12:37
Իջևան, Իջևան... Իջևանի ճանապարհը փլվել է: Այսինքն՝ ոչ թե փլվել է, այլ սարը անտառով-ժայռով առաջ է եկել, սրբել-տարել է ճանապարհին ընկած ամեն ինչ ու հիմնավորապես ոչնչացրել ճանապարհի մոտ վաթսուն-յոթանասուն մետրը: Փլվածքի վերևում (իսկ դրա բարձրությունը կլիներ մոտ տասնհինգ-քսան մետր) դեռ ծառեր էին աճում: Պինդ կպած էին արմատներով իրենց հողին, էլի: Ուղղակի արդեն աճում էին ոչ թե ուղղահայաց, այլ թեք: Հողը փափուկ կավահող է, շուրջբոլորը ամեն ինչ՝ նույն փափուկ կավահողից, վրան ցանցառ անտառն է, տակը՝ անձրևաջուրն է քանդելով հոսում, ու տեղացիները զգուշացնում են, որ ուշադիր եղեք, ամեն վայրկյան կարող է նոր սար գալ գլխներիդ: «Ըհը՜ն, այ սենց բարձրացի՜ր, քույրիկ ջան, ձեռքդ գցիր ա՜յ էս ճյուղին, զգու՜յշ, զգույշ՝ չսայթաքես, զգույշ՝ փոս է, զգույշ՝ ճեղք է, հասանք, հասանք...»: Ներքևում՝ գետի մեջ, դանդաղ փտում է մի մեքենա. մայր ու որդի գնալիս են եղել այդ ճանապարհով, հետո հողը ցնցվել է, լեռը՝ սահել առաջ ու վերցրել է մեքենան, մի քանի հարյուր մետր քշել-տարել-գցել ձորը՝ գետի մեջ: Երբ մեքենան սկսել է խորտակվել ցեխի ու հողի տակ, մայրը ճչացել է, որ որդին իրեն թողնի, թող որդին փրկվի, ինքը՝ ոչինչ. որդին փորձել է մորը մեքենայից դուրս հանել, հետո, փառք Աստծու, մարդիկ վրա են հասել, երկուսին էլ փրկել են: Առաջին օրերին այդ հատվածում փողկապավոր ու համազգեստավոր մարդիկ բավականին շատ էին: Գալիս էին, պետական համարներով մեքենաներից իջնում, նայում, զարմանում, տմբտմբացնում գլուխները, ծխում, խոսում ինչ-որ մեկի հետ հեռախոսով, էլի ծխում, թոթվում ուսերն ու հեռանում. փլված հող չէր, առաջ սողացած սար էր. ճանապարհը չէր ծածկվել, ճանապարհը կտոր-կտոր հանգչում էր հեռու ներքևում՝ գետի մեջ: Իսկ դա սովորական ճանապարհ չէր, պետական նշանակության մայրուղի էր, ու գետում կուտակված ասֆալտի բեկորները կարող էին նշանակել միայն մի բան. տեղային կաթված: Իջևանում ապրանքներն արդեն թանկանում էին, կյանքը կանգ էր առնում: Հետո Կիրովականի կողմի ճանապարհն էլ փլվեց, ու Իջևանի Անկախ Հանրապետության մասին կատակները սկսեցին շատանալ: Բայց մարդիկ գնալ-գալու կարիք ունեին, ու հենց այդպես էլ գնում էին՝ փլվածքի վրայով: Ավտոբուսը բերում էր մինչև այդ հատվածը, ժողովուրդը իջնում էր, խորը շունչ քաշում, հոգեպես նախապատրաստվում էքստրիմին ու ալպինիստությանը, ոտքով անցնում էր մյուս կողմ, նստում էր ուրիշ ավտոբուս ու շարունակում էր ճանապարհը: Ու քայլում էին, մագլցում էին, սահում ու սայթաքում էին՝ ջահելներ, ծերեր, բարձրակրունկ կոշիկներով աղջիկներ, ձեռնափայտով պապիկներ, կրծքի երեխային վերմակի մեջ փաթաթած ու գրկած մայրեր, Սադախլույի հսկայական բարդանը ուսած հայրեր: Հողը տրորվեց-տրորվե՜ց, դառավ կածան: Հետո աչքաբաց մարդիկ զգացին, որ նույնիսկ փլվածքը կարող է եկամտի աղբյուր դառնալ, ու քանդված հատվածի երկու կողմերում ծաղկեց մանր բիզնեսը. սկսեց ուտելիքի առևտրից, հասավ մինչև վճարովի ավտոկայանատեղի: Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ. ասում էին, որ շուտով Իջևանն ամբողջությամբ տեղափոխվելու է առաջ ու հաստատվելու է մինչև փլվածքն ընկած հատվածում: Ամեն ինչ կարծես թե կրկին հունի մեջ էր ընկնում. երկարակրունկ աղջիկները սկսում էին տափակ ու փափուկ կոշիկներ հագնել, տղամարդիկ այլևս վախվորած չէին նայում գլխներին կախված լեռան վրա, ավտոբուսները կանոնավոր կերպով մի ժամը մեկ շարժվում էին... Իսկ հետո եկան տրակտորները: Ի վերջո՝ որոշվել էր ոչ թե նոր ճանապարհ կառուցել, այլ վերականգնել հինը: Տրորված-պնդացած կածանը նորից քանդվեց, փորձված ուղիներն անհետացան տրակտորների թրթուրների տակ, թեք ծառերին փոխարինեցին դեղին սաղավարտներով բանվորները: Իսկ մարդիկ գնում էին, շարան-շարան, ավտոբուս-ավտոբուս, իրար օգնելով, իրար հասկանալով: Աշխատանքն առաջ էր ընթանում... Իսկ հետո եկավ անձրևը: Անձրևը եկավ, նոսր թե հորդառատ, ուժեղ թե թույլ՝ տեղաց մի քանի օր, ու կավահողը դարձավ կավացեխ: Անձրևը մինչև հիմա էլ գալիս է, ու մարդիկ մինչև հիմա էլ անցնում են այդ ջրիկ կավացեխի միջով: Հենց այս պահին ինչ-որ մեկը մինչև սրունք խրվել է բաց դարչնագույն ցեխի մեջ ու Աստված է կանչում, որ հավասարակշռությունը չկորցնի ու թավալգլոր չընկնի, մեկ ուրիշը ձեռքը գցել է կեղտոտ ու լպրծուն քարին, որովհետև սայթաքում է, երրորդը անձրևի տակ մտամոլոր կանգնել է, նայում է իր առջև փռված ցեխ-ճահճին ու մտքում այն անցնելու ճանապարհներ է գծում: Քարից քար, քարից քար, ոտքը դիմացինի ոտնահետքի վրա դնելով-դնելով՝ իծաշարուկ գնում են, իսկ անձրևը գալիս է ու գալիս: Տրակտորի թրթուրի տրորած տեղը խաբուսիկ է. արտաքուստ՝ պինդ, բայց ջրից փափկած, փխրված, ոտքդ խորը մտնում է մեջը, ու դեռ ինչքա՜ն պիտի այդ ցեխի միջով քայլես: Քայլ անելիս չգիտես՝ տասը սանտիմե՞տր կխրվես, թե՞ կես մետր: Քարը քեզ կպահի՞, թե՞ ոչ: Դիմացինդ կսայթաքի՞, կընկնի՞, քեզ էլ քարշ կտա՞ իր հետևից: Ցեխն էլ՝ զզվելի կպչուն կավացեխ, ոչ մաքրվում է, ոչ՝ անցնում: Ճանապարհի կեսերին լարվածությունն արդեն այնքան է աճում, որ կոշիկներիդ մաքրության մասին մտքերն իսպառ վերանում են. մնում է միայն ինքնապահպանման բնազդը՝ զզվանքի հետ միախառնված: Ուսիդ գցած նոթբուկի ծանր պայուսակն անընդհատ դավաճանաբար կողք է քաշում քեզ, անձրևը լցվում է ծոցդ: Իսկ Իջևանում քեզ աշխատանքն է սպասում, մարդիկ են սպասում, ում հետ պիտի հանդիպես, հաստատություն, ուր պիտի մտնես, կարգավիճակ, որ հարկավոր է բարձր պահել: Բայց դե գուլպաների մեջ մտցրած շալվարն ու ցեխակոլոլ ոտքեր-ձեռքերն ու՜ր, կարգավիճակը ուր: Քեզ հույս տալով, որ կսրբես՝ կանցնի, հասնում ես տեղ ու հասկանում, որ քեզ լվացքն ու լողանալն էլ չեն փրկի. մի կերպ մաքրվում ես, քիչ թե շատ ներկայանալի տեսքի գալիս ու հայդա՝ գործի: Քեզ բարեհոգաբար հուշող («Շալվարիդ հետևը ցեխ է եղել») մարդու երեսին դառը ժպտում ես ու ասում. «Գիտեմ»: Միակ մխիթարանքն այն է, որ դու մենակ չես, ժամը մեկ քեզ նման ցեխոտ ու ջղայնացած տասը-տասնհինգ հոգի էլ են գալիս Իջևան: Ամեն դեպքում՝ խանութի վաճառողուհին կասկածով է նայում քո՝ անձրևից թրջված ու գզգզված տեսքին: «Մի տուփ անձեռոցիկ տվեք էլի». «Էն հասարակներից չունենք, մենակ սրանցից ա». «Հա, ոչինչ, տվեք». «Բայց չորս հարյուր դրամ արժի». «Հա՜, ոչի՜նչ, տվե՜ք»: Մի՞թե չորս հարյուր դրամ ունեցողի տեսք էլ չունեմ: «Սուրճ ունե՞ք». «Հա, Մակկոֆե ա». «Տվեք, էլի». «Բայց մի տուփը վաթսուն դրամ ա…». «Հա՜, չորս հատ տվեք»: Փաստորեն՝ չափազանց լավատես էի. վաթսուն դրամ ունեցողի տեսք էլ չունեմ: Ինչևէ, երեք հազար եսիմինչքան վճարելու համար մեկնում եմ քսան հազարանոցը, հետո երբ մանր չի լինում, վերցնում ու տասը հազարանոց եմ տալիս, հետո երբ էլի չի լինում՝ հինգ հազարանոց, մանրը վերցնում եմ մինչև վերջին կոպեկը: Հետո ընկնում ես գործերիդ հետևից, շալվարիդ վրայի ցեխը չորանում է, մազերդ՝ նույնպես, ժամանակն անցնում է, ու հասկանում ես, որ ամեն հաջորդ րոպեն քեզ ավելի ու ավելի է մոտեցնում այն պահին, երբ ստիպված ես լինելու կրկին իջնել ավտոբուսից ու խրվել ցեխի մեջ: Խելոք մարդիկ արդեն գլխի են ընկել ու ավտոմեքենաների կայանատեղիի կողքին կրկնակոշիկների վարձույթ են բացել. մի քանի հարյուր դրամ՝ և այս մի զույգ ամուր, ռեզինե ճտքակոշիկները քոնն են՝ մինչև մյուս կողմը. ցեխոտվիր ինչքան ուզում ես: Ամուր ու ռեզինե ճտքակոշիկների քանակը, ցավոք, խիստ սահմանափակ է, իսկ պահանջարկը՝ շատ մեծ, ու ամեն զույգ կրկնակոշիկը օրական շփվում է բազմազան ու բազմապիսի տասնյակ ոտնաթաթերի հետ: Սույն անատոմիական փաստը ներքուստ արձանագրելով՝ հետդ նախօրոք մի քանի ցելաֆոնե տոպրակներ ես վերցնում, որ գոնե դրանք քաշես ոտքերիդ ու անցնես: Հորդառատ անձրևի տակ կռանում-հագնում ես տոպրակները, հնարավորինս ձիգ կապկպում ոտքերիդ ու առաջ՝ դեպի ցեխի վաննաները: Դիմացիդ տատին զարմանում է. «Նորմալ էլ ճանապարհ ա, բալա ջան, ի՞նչ ա եղել որ»: «Էս հլը ասֆալտն ա, տա՛տ»,- ծիծաղում է թոռը: Կողքիդ տղամարդը ավելի լավ է տեղեկացված՝ առջևում ինչ սպասում. նույն օրը առավոտյան մի անգամ արդեն անցել է այդտեղով, ու հիմա դեմքին սառել է անխուսափելի ապագայի նկատմամբ խորն ու անկեղծ ատելությունը: Տրակտորներից խուսափելով, ամեն վայրկյան հայտնվող ու անհետացող ճամփան բռնած՝ գնում ու գնում ես՝ խրվելով ու ելնելով, ցատկելով ու բռնվելով, բարձրանալով ու իջնելով, վախենալով, որ բարակ տոպրակն արդեն տակից պատռված չլինի, մտածելով, որ ցելաֆոնը պարզապես հրաշալի նյութ է՝ թաց ու ցեխոտ քարի վրա սայթաքելու ու ընկելու համար: Հասանք. ճանապարհն արդեն երևում է: «Տըհենց մի գնա, սըհենց գնա, տըհենց խորն ա», զգուշացնում է կանաչ համազգեստավոր երիտասարդը: Մեծ լոնք՝ արդեն ասֆալտի վրա ես: Տոպրակները ոտքերիցդ պոկելիս ցավով նկատում ես, որ ամենազոր ցեխն, այնուամենայնիվ, ներս թափանցելու ճանապարհը գտել է: Նոթբու՞կը որտեղ հասցրեց քսվել: Չմոռանամ շալվարս գուլպաներիս միջից հանեմ... Անձրևն արդեն բոլորին սարսափելի հոգնեցրել է, գալիս է ու գալիս, վերջը չի երևում: Կանգ առ, գտիր քո գազելը (վարորդը ձեռքով է անում), անձրևի ու քամու տակ մի կերպ կպցրու մարլբորոն ու սպասիր մյուսներին: Երբ կրակը հասնում է թաց թղթին, սիգարետը թույլ թշշում է: Մարդիկ հողագույն են: Ինչ-որ բանվոր քիչ այն կողմ գործընկերոջը հրավիրում է մի կտոր հաց ուտելու ու միաժամանակ տեղեկանում է, թե արդյո՞ք վերջինս օղու բաժակ ունի: Անուշ: Դիմացից մի մարդ է գալիս՝ ցեխոտ կրկնակոշիկների խուրձը գրկած, անձրևի տակ ցեխը ծորում է ներևք ու ոտքից գլուխ լղոզում նրան: Ժողովուրդը կամաց-կամաց սկսում է ժամանել. զզվանքով իրեն զննող աղջիկ, հեգնանքով աղջկան զննող տղա, ճմրթված ու թաց տիկին... «Հետո հիշելու բան կլինի», ժպտում եմ տիկնոջը: Լցվում ենք գազելի մեջ՝ աշխատելով ոչ մի տեղ ու ոչ մեկին չքսվել, շարժվում ենք: Մնաս բարով, փլվածք, կհանդիպենք: Շուտով վարորդը կանգ է առնում. «Ժողովուրդ ջան, մի տասը րոպեով իջեք, գազ լցնեմ, համ էլ ընդեղ մաքուր ջուր կա»: Կեցցե՛ մաքուր ջուրը: Ծորակի մոտ հերթ է, ծորակի մոտ անձրև է, ծորակի մոտ ցուրտ ու քամի է, ծորակի ջուրը սառն է, սակայն ափով ջուր վերցնելն ու կոշիկներդ գոնե մի քիչ սրբելը հաճելի է: Լվացարանի մյուս կողմում աղջիկն ինքնամոռաց տրվել է լաքից ճտքակոշիկների փայլեցմանը: Իզուր է ջանում. կավացեխից ազատվելն այդքան էլ հեշտ գործ չէ: Կողքի կիսակառույցում մարդիկ անձրևից ու քամուց ապաստան են գտել. բետոնե պատեր, փակ դուռ, ժպիտներ ու շշուկներ: Գազելը եկավ, ցրտին ու անձրևին գումարեց գազի հոտը: Ու հենց այն պահին, երբ մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, ջրի ծանր կաթիլն ընկնում է օձիքիցդ ներս. աչքդ լույս, առաստաղը կաթում է: Ոչինչ, կդիմանանք: Կարելի է նույնիսկ գիրք կարդալ: Ինչևէ, եկանք-հասանք Երևան, Ռայկոմում իջանք, անձրևից թրջված երևանցիները զարմանքով նայեցին անձրևից թրջված իջևանցիներին, ես համակերպված հայացքով նայեցի կոշիկներիս ու շալվարիս, տաքսի բռնեցի ու գնացի տուն:


Այս ամենի ընթացքում ինչ-որ տեղ կորավ ծնունդս :):

Rhayader
03.05.2010, 12:45
Մերկուցո. Ժանտա՛խտ, ժանտա՛խտ ձեր ձեր զույգ ընտանիքին:
Ես վիրավոր եմ, ժամս մոտեցել է:
Ի՞նչ է, նա գնա՞ց անվերք ու անվնաս:
Բենվոլիո. Ի՞նչ, վիրավո՞ր եք:
Մերկուցո. Այո, այո, քերծվածք է, մինչ հարսանիք կլավանա:
Որտե՞ղ է սպասավորս: Գնա՛, բժի՛շկ բեր, սրիկա՛:

kyahi
03.05.2010, 18:19
ես ապշած եմ:o
բալկոնում կանգնած յանի մաքուր օդ եմ շնչում ու նայում եմ հարևան այգում վազվզող շներին…ու մեկ էլ էս մեր եսիմ որ հարկի հարևանը իր տան աղբը քցեց էդ այգում:angry:angry տա ասա ապուուուուշ տեղ չունես թափելու նստի կեր հիվանդ, չնայած օգուտը էն էր, որ այգու շները հաց ունեցան:Dես էլ ասում եմ ինչի՞ են էդ շները հավաքվում միշտ էդ մասում ու հաչում ու չեն թողում, որ քնեմ…բացի այդ որ բնություննա աղտոտում նաև քունս ա խանգարում:angry
Չիջնեմ դրանց ամոթանք տամ…էս ի՞նչ շենք ա, էս ի՞նչ ժողովուրդ են հավաքածու են իսկական, չնայած հիմա էնպես բարձր մետալ կմիացնեմ, որ շենքը դղրդա դուք դեռ ձեզ կտեսնեք…

Ժունդիայի
03.05.2010, 19:11
Երբևէ փորձե՞լ ես ցուցակ կազմել` ընկերներիցդ ու՞մ էիր օրվա մեջ ամենաշատը տեսնում 10 տարի առաջ, ու քանիսի՞ն ես դու այսօր հանդիպում, քանիսին չես գտնում այլևս:
Կազմիր բոլոր երազանքներիդ ցուցակը նույնպես ու տես` որոնցի՞ց ես փոշմանել:
Բոլոր սերերիդ խոստովնած հավերժ ու մնայուն երդման ցուցակը չմոռանաս նույնպես: Դրանցից ո՞ր մեկն ես կարողացել պահպանել:
Որտե՞ղ ես դու ինքդ քեզ ճանաչում հիմա: Հին նկարներու՞մդ, թե՞ ներկայիս հայելու մեջ:
Այսօր կարծում ես մնացել ես այն ինչ կայի՞ր: Քանի՞ ընկերություն ես դեն շպրտել: Քանի՞ առեղծվածներ կային, որ փնտրում էիր ու քանի՞սը կարողացար հասկանալ: Քանի՞ թերություններ ես շտկել: Այդպե՞ս էիր օժտվում ամենալավ հատկություններով: Քանի՞ խաբեբաների էիր ինքդ դատապարտում, ու քանիսի՞ն ես ստիպված այսօր դու խաբել: Քանի՞ մեղեդիներ կային, որ չէիր երգում ժամանակին ու քանի՞սն ես այսօր սուլելով արտաբերում, որ կարողանաս գոնե այդպկերպ գոյատևել:
Որքա՞ն գաղտնիք էիր պահպանում, և այսօր լոկ հիմարություններ լինելով ոչ ոք դրանց մասին անգամ չի ուզում լսել:
Քանի՞ հոգու էիր դու ժամանակին սիրում, այսօր հավատու՞մ ես, որ նրանք սիրում են քեզ:

Rhayader
03.05.2010, 19:22
Լավ, մի բան գրեմ ֆոն Տրիերի մասին, որ որոշ մարդկանց ներվերի վրա չազդի: Խիստ մռայլագեղ ֆիլմ էր, նամանավանդ զծիծիկաշատ ժանտաթույր տեսանաններն ի պոռնոգրաֆիոյ: Շատ խորիմաստ էր, այս անգամ Լարս ֆոն Տերիերի ճաճանչափայլ հանճարը, որը նման է Զեմֆիրային, ով իր հերթին Սևակի տաղանդավոր տեսակն է (իսկ Սևակը Սևակի հանճարեղ տեսակն է), լինելով ցանցային տարբեր առաքելությունների կռիսների մասնագետ, գերազանցել է ինքն իրեն նույն ֆիլմում մոտ երեք ու կես անգամ:
Չկարողացա ըմբռնել սիմվոլիզմը, քանզի վասնզի այն ինձանից վեր էր, օ՜հ ցավոք սրտի, արյունով էյակուլյացիայի սիմվոլն ինծ ծանոթ չէր, բլա բլա բլա...:love:love:love բայց քանի որ սև հրեշտակն իր թևերն էր փիդռում օտար, ամայի ճամփեքի վրա, եսիմ, երևի նրանից էր, որ ինքը տիկնիկի նման դախ էր սեքսի ժամանակ ու հիշաչար՝ սեքսից հետո:

Rhayader
03.05.2010, 20:11
Էխ, Ռիչարդ, Ռիչարդ, թանկագին բարեկամ))) Մտածում էի՝ իմն էլ ա երկուսը, քոնն էլ… Ի՞նչ եմ անելու իմ մի հատը… Բա դո՞ւ…

Հայուհի
03.05.2010, 20:19
Մեկ-մեկ կյանքը նենց ահավոր դժոխքա, որ չես էլ ուզում պայքարես, զզվում ես քեզ շրջապատող ամեն ինչից, նույնիսկ ամենասիրելի մարդկանցից... ամեն ինչ սկսումա նյարդերի վրա ազդել՝ սկսած Lady Gaga-յի երգերից, վերջացրած էդ ապուշ հեռուստահաղորդումներով ու շուրջդ տիրող անարդարություններով...
Էնքան սովորական են դարձել էդ զզվելի պահերը, որ ջղայնանալուց դողը արդեն սովորական բանա դառել, ոնց որ տենց էլ պիտի լիներ, հեչ, բնականա, կջղայնանաս, կդողաս , կանցնի, ոչինչ որ մի քիչ փսիխ ես դառել...
Նենց եմ ուզում նյարդերս փոխեմ, կամ էլ ընդհանրապես նյարդեր չունենամ, ոչինչ չզգամ, արհամարհեմ, անտեսեմ, հանգիստ ապրեմ... բայց միշտ հայտնվում են մարդիկ, ում կարծես թե ձեռնտու է քո այդ վիճակը... Իզուր մի տանջվեք, մեկա ես տեղս չեմ զիջելու... երևի մենակ հենց նրա համար, որ դուք ձեզ լավ չզգաք...
Մեր հարևանի երեխեն էլ էր ինձ ջղայնացնում... էլի որ, ինքը ինձնից շատա մեր տանը մնում:oy բայց էսօր, չգիտեմ խի, էդ երեխուն սիրեցի, մեր տաննա մեծացել , դաստիարակվել, դրա համար էլ տենց խելոքա;) (վաայ..անհամեստություն արեցի:oy)
Վերջ: Էսօրվանից ամեն մանրուքից սենց երջանիկ կլինեմ, թող էդ աղջնակն էլ սկիզբը լինի:love
Հ. Գ. Մամ, պապ, տատուլ, քույլիկներսսս, ես ձեզ շատ- շաաատ եմ սիրում:love, ու կներեք, որ ձեզ էդքան ջղայնացնում եմ:oy

Մանանա
03.05.2010, 20:50
վերջապեես ներվերս մի քիչ հանգստացան...ուֆֆ...երազում եմ, որ հուլիս ամիսը լինի, ես ել ծովի ափին լինեմ, մենակ, տաաք արևի տակ, ականջիս ծովի ձայնը...ու ոչմիբան չանեմ...ինչքան եմ հոգնեել..:(

Դեկադա
03.05.2010, 22:13
Ամենահանճարեղ ու ամենահիմար մտքերը գալիս են երբ մենակ ես: Ինչքա՜ն վախեր կան մենակության ու հեռավորության մեջ: Մեկ մեկ թվում ա, որ էտ հեռավորությունը չի կարճանալու ու կյանքի ընթացքը պետք ա ճարահատյալ փոխվի: Բայց դե ես փախնում եմ հեռավորությունից: Չեմ սիրում տարածքային բաժանումները, երբ ստիպված ես հաշտվել, համբերել ու գուցե հենց մենակության պատճառով զգալ, որ կյանքիդ ընթացքը մի օր իրականում փոխվելու ա ու պետք ա ապրես հիմա էլ էտ ընթացքում: Կյանքի մի ձեռքով տվածը մյուսով ետ վերադարձնել չեմ ուզում... ուզում եմ երկու ձեռքերս մի բռունցք անեմ՝ ամուր փակեմ ու էն ինչ ունեմ փայփայելով պահեմ... չեմ սիրում հեռավորությունը ու գիշերվա կեսին այցի եկող մենակությունը...

Yellow Raven
03.05.2010, 22:21
Իմ համար նստած էի, դիմացս էլ տարբեր բաներ էին դրված, բայց չգիտես ինչու միանգամից հայացքս գրավեց կաղամբը: Սկսեցի հերթով պոկել թերթիկները ու ինչքան պոկում էի, այնքան կաղամբը չափսերով փոքրանում էր:
Իսկ իրական կյանքում ինչքան էլ փորձում ես մարդկանց վրայից պոկել իրենց էությունը գրկող շապիկները, այնքան ավելի են ուռճանում:
Երանի մարդիկ էլ կաղամբի նման լինեին...

Ծով
03.05.2010, 22:22
արյա..նենց տխուր եմ...մահացու, բայց ոչ մի շաբլոն պատճառ չունեմ դրա համար:(

kyahi
04.05.2010, 00:27
սաղից զզվում եմ ու վերջ:angry
ի՞նչ վատ բլոգ ա որ ստեղ էլ կգրեմ ամեն ինչ միմկրոմաշտաբներով, թե ի՞նչն եմ էդպես գրում, իմ համար ապրում էի էլի ու անիմաստ ժամանակ չէի վատնում, հա անիմաստ էդ բառը հիանալի բառ ա, հիասքանչ ու գեղեցիկ:Ինձ պետք չի, որ ինձ լսեն ու հասկանան ես թքած ունեմ բոլորի վրա ու առհասարակ կարելի է հենց սկզբից ասել, որ ինձ ձանձրացնում ես, ոչ թե չգտես ինչ խաղեր տալ…ու սա ուշադրություն գրավելու միջոց չէ, այլ հանգստանալու միջոց ա, ու չեմ սպասում որևէ ռեակցիայի…
ու ես սա չեմ գրում, որ ինչ որ մեկը իր վրա վերցնի կամ մտածի էս ում հետն ա էս գիժը իմ համար գրում եմ ու անիմաստ ժամանակ եմ վատնում… ու սա իմ գործն ա
Կներեք թուղթը սևացնելու համար

Նարե
04.05.2010, 00:31
Դեռևս շատ կարճ ժամանակ առաջ Անկապ օրագիրն ակումբի՝ ինձ համար ամենաԱՆանկապ անկյուններից մեկն էր, բայց հիմա տենց չի, օր օրի վիճակն ավելի է վատանում ու սազական դառնում անվանը:
Փրկությու՜՜՜ն:sos

Chuk
04.05.2010, 00:51
Մեկ բաժակ գարեջուր, ապխտած պանիր, անկապ օրագիր. տարբերակ 1

Տաքսուս վարորդը ամբողջ ճանապարհին կյանքս կերավ: Բողոքում էր կյանքից, ապրուստից, տարիքից, հոգնածությունից, հազիվ ծերը-ծերին հասցնելուց... ամբողջի իմաստը էն էր, որ 100 կամ 200 դրամ ավելի թողնեի: Աստիճանաբար գլխիս կափարիչը թռնում էր: Ա՛յ բիձա, հոգնել եմ քո նմաններից, արա, դե հերիք ա խոսես, նստել եմ տաքսիդ, ձենդ կտրի, ի՞նչ ես տրամադրությունս փչացնում: Ինձ բացարձակ չի հետաքրքրում քո հիվանդ տղան, քո կյանքը, ձենդ կտրի, քավթառ, գլուխս ցավացրիր: Հազարանոցը շպացրի երեսին ու դուրս եկա՝ դեռ զայրույթից դողալով: Մոտեցա մոտիկ բանկոմատին, փող հանեցի ու գնացի խանութ: Դառը գարեջուր ուզեցի ու ծխեցրած պանիր: Տվեցին, մուննաթով ջահել աղջիկը վրաս նայեց: Տո՛ լիրբ, ի՞նչ ես մուննաթով նայում, հաճախորդ եմ, ժպտա ինձ: Եկա տուն, նստել եմ, բացել եմ ակումբը, գարեջուրը լցրել բաժակի մեջ, անկապ օրագրում եմ: Անասունները խաբեցին, քաղցր գարեջուր ա, սիրտս խառնում ա, պանիրն էլ այնքան փափուկ ա, զզվելի: Հոգնել եմ, հոգնել եմ կյանքից: Չի՞ լինի չէ սենց: Արա սաղին պարտակա՞ն եմ, ի՞նչ ա...


Մեկ բաժակ գարեջուր, ապխտած պանիր, անկապ օրագիր. տարբերակ 2

Տաքսուս վարորդն ամբողջ ճանապարհին խոսում էր: Նորություն չէր նրա պատմությունը, շատ են էդպիսիք: Հարգանքով լսում էի ծերուկին, ով չնայած իր պատկառելի տարիքին աշխատում է, խիստ ծանրաբեռնված, որպեսզի կարողանա պահել ընտանիքը, հիվանդ որդուն: «Հոգնեցրի՞, տղաս», - հարցրեց: «Չէ՛, հայրիկ, խոսիր, քեզ պետք է», - պատասխանեցի: Տխուր, բայց շնորհակալ ժպտաց: Երբ տեղ հասանք հաշվից մի փոքր ավելի թողեցի: «Էս ի՞նչ ես անում, տղա, շատ ես տալիս»: «Նորմալ է հայրիկ», - ասացի ամաչելով ու իջա: Խմելու անհագ ցանկություն առաջացավ: Ծերուկը հուզել էր ինձ: Նոր չի այդ ճակատագիրը, մեր տարաբախտ երկրում հիմա շատերն են գոյատևման շեմի վրա, շատերն են աշխատում, երբ վաղուց վաստակել են փառավոր ապրելու ու հանգստանալու իրավունքը: Մոտս փող չէր մնացել: Մտա բանկոմատ: Փող հանեցի ու մտա խանութ: Գարեջուր ուզեցի, փոխանակ ինքս ընտրեմ, վաճառողուհուն խնդրեցի որևէ դառը գարեջուր: Տվեց: Ապխտած պանիր վերցրի: Վճարեցի: Բարեհամբույր, բայց հոգնած ժպտում էր: Երևի ընկերուհիներից մեկնումեկն այս պահին անհոգ զբոսնում է ընկերոջ հետ, որովհետև հայրն իրեն լավ ապահովում է, իսկ այս աղջիկը այս ուժ ժամին դեռ աշխատում է, հոգնած է, առավոտից խանութում է: Ժպտացի ու բարի գիշեր մաղթեցի: Նույն կերպ պատասխանեց: Ակումբում եմ: Գարեջուրն իմ սիրած տարբերակով չէ, բայց հոգ չէ: Պանիրն էլ ավելի փափուկ է, քան ես եմ սիրում: Աչքիս առաջ են աշխատավոր մարդիկ, ովքեր իրենց չեն խնայում իրենց ու իրենց ընտանիքը պահելու համար: Գրում եմ: Անկապում եմ գրում: Ուզում եմ խմել աշխատող մարդու, իրեն չխնայող մարդու կենացը: Դեմքիս ժպիտ կա, թեկուզ և մի քիչ տխուր:





Մարդիկ: Ամեն ինչն երկու երես ունի:
Փնտրեք լա՛վը:

Farfalla
04.05.2010, 14:14
Անձրև ջան, քեզ շատ եմ սիրում, բայց խնդրում եմ էլ մի արի:

Արևածագ
04.05.2010, 14:52
Վաղուց մի արևելյան հեքիաթ եմ կարդացել, գուցե Նասրեդինն էլ հերոսների թվում էր, բայց հիմա մանրամասները չեմ հիշում: Սյուժեն. Մի որսորդ ծանոթի տուն հյուր է գնում, հետը մի նապաստակ է տանում: Տանտերերը շատ են ուրախանում, հարգում- պատվում են եկվորին ինչպես որ կարգն է: Հաջորդ շաբաթ որսորդը կրկին որոշում է այցելել նրանց: Մարդիկ որսորդի արած լավությունը հիշելով, նորից ջերմ ընդունելություն են ցույց տալիս, առատ սեղան գցում: Այդպես մի քանի անգամ: Մի օր էլ, երբ որսորդը նույն մարդկանց տուն է գնում՝ կուշտ փորով հաց ուտելու հույսով, տանտիրուհին մի բաժակ ջուր է դնում նրա առաջ: Որսորդն անակնկալի եկած, հիշեցնում է նապաստակի մասին: Տանտիրուհին ասում է.
-Բերածդ նապաստակը որ եփել էի, սա էն ջրի ջուրն է:
Հիմա թե այստեղ գրեմ խոհանոցիս ձգձգվող վերնորոգման, կարգին չկպած սածիլներիս, Վոլգոգրադ կատարվելիք ուղևորության մասին, միևնույնն է, լինելու է «ջրի ջուրը» նրա, ինչն իսկապես կարևոր է, ու որի մասին ստիպված եմ լռել:

kyahi
04.05.2010, 21:11
Թե ինչի՞ համար են մարդիկ ապրում ,գոյատևում, ի՞նչ է մարդկանց ստիպում ապրել և կամ ինչու՞ են բոլորը ցանկանում լավ ապրել, լավ ընտանիք ունենալ, լավ ապագա… թե ասա ապագան, որ մի գրողն ա, ինչի՞ց ա, որ մենք կաղված ենք էդ տխմարությունից, ախր ո՛չ ներկա կա, ո՛չ ապագա, ո’չ անցյալ… չնայած անցյալ կա ուղղակի մենք այն ջնջում ենք մեր ուղեղից, բայց այն մեր հետ է ու հետապնդում ա մեզ ու՞ր էլ, որ մենք լինենք, այքան եմ ուզում եմ մեռնեմ, բայց հեչ ուժ չունեմ այդ քայլը կատարելու համար, խղճուկ գոյատևումս եմ շարունակում այս երկրի վրա, թե ու՞մ եմ օգուտ տալիս, ու՞մ եմ վնաս տալիս, ես էլ չգիտեմ, բայց մի բան պարզ է ես դեռ նոր ծլած խոտ եմ, որը ունի ջերմության կարիք, բայց, ավաղ, շատ հպարտ եմ , որպեսզի օգնություն խնդրեմ, իմ ինքնասիրությունը չեմ սիրում ոտնահարել ու չեմ էլ ոտնահարի, թքած թե ինձ չեն հոշոտի, կամ իմ վրա չեն նստի, ես կբարձրանամ ես ուժեղ եմ, ես գիտեմ իմ թույլ կողմերը, ես երջանիկ եմ, որ շատ բաներ չգիտեմ այս կյանքի մասին, ես երջանիկ եմ, երբ իմ մայրը ժպտում է ես քեզ շատ եմ սիրում մամ, ես հանուն քեզ եմ ապրում, ես միայն քո արցունքները չտեսնելու համար եմ ապրում, քո անգին հայացքի համար եմ ապրում, ես քեզ շաաաաաաաաաաատ եմ սիրում, բառերով արտահայտել այն ինչը ես զգում եմ հնարավոր չէ, բայց ես քո կարիքը ունեմ ու ամեն օր ավելի շատ… այնպես եմ ուզում, որ դու միշտ ինձ գրկես ու բաց չթողնես, չեմ ուզում մեծանամ, չեմ ուզում դառնալ հասարակության անդամ, ուզում եմ քո արգանդում մնամ, պաշտպանված ինձ զգամ ու քո ներշնչած մաքուր օդը շնչեմ ու քո ձայնը ամեն տեղ լսեմ…. Ավաղ, ես քեզ գրկելուց ավելի ու ավելի եմ կարոտում քեզ, իմ մանկությունը, իմ առաջին դասարանը, ախ երանի էն ժամանակ, որ առաջին անգամ իրար հետ Աա տառն էինք գրում, ինչ երջանիկ էի , որ ես գրում եմ, դեռ դպրոց չգնացած…. իսկ հիշու՞մ ես, որ ես քնելուց առաջ քո ձեռքն քի բռնում, որ քո նման խելոք լինեմ, ահհ չնայած դա իմ գաղտնիքն էր…..իսկ հիմա ես ինքնուրույն մարդ եմ, անում եմ այն ինչ ոըզում եմ… ի՞նչ ես դրանից երջանիկ չեմ, ես շատ եմ սխալվում ու վախենում եմ մենակ մնալուց, բայց ավելի շատ վախենում եմ այն մտքից, որ դու ինձ մենակ կթողնես…չէ դա չի լինի,ախր ես քեզ սիրում եմ ինձանից էլ շատ…ՄԱՄ ՋԱՆ թե ինչու՞ այս ամեն ինչը քեզ չեմ կարողանում ասել, թե ինչի՞ ես քեզ ամեն օր չեմ գրկում,ՀԱՊՐՏ ԵՄ, արցունքներս խեղդում են ինձ, բայց չափից դուրս ՀՊԱՐՏ ԵՄ, որ քո ծնկներին լացեմ…իբրև թե մեծ եմ, բայց նույն մեկ տարեկան երեխան եմ , որը քո կաթն ա ուզում ու քո գուրգուրանքը…
չէ հմարտ չեմ, ուղղակի չեմ ուզում քեզ ցավ պատճառել…ախր ես քեզ գիտեմ, դու չես սիրում, երբ ես լացում եմ…ափսոս ակումբում գրանցված չես…

Rhayader
04.05.2010, 21:55
http://4.bp.blogspot.com/_5VdzTh2rHo8/S9_wPmtwY1I/AAAAAAAAAK4/_6cMKoWdXbg/s200/kerryandchrisvonerich.jpg
Հետաքրքիր է պրոֆեսսիոնալ ռեսլեր Քերի ֆոն Էրիխի (իսկական անունը՝ Քերի Ջին Էդկինսոն) պատմությունը: 1986 թ. հունիսի 4-ին Քերին, հավանաբար՝ թմրադեղի ազդեցության տակ, մոտոցիկլետային վթարի ենթարկվեց, ինչի արդյունքում բժիշկները ստիպված եղան անդամահատել նրա աջ ոտքը: Քերին շարունակեց զբաղվել ռեսլինգով, նրան նույնիսկ հաջողվեց որոշ ժամանակ գաղտնի պաhել ոտքի բացակայությունը:
Գնդապետ ԴիԲիրսի հետ մատչի ժամանակ հակառակորդը փորձեց ֆոն Էրիխին ոտքից բռնած դուրս քաշել ռինգից: Արդյունքում ոտքի պրոտեզը մնաց նրա ձեռքում:
1993 թվականին Քերին ինքնասպանություն գործեց՝ թմրադեղերի հետ կապված դատական նիստից մեկ օր առաջ: Այդ պահին նա 33 տարեկան էր:

My World My Space
04.05.2010, 23:11
Նրանց նմաններին է պատկանում երկնային արքայությունը:
Մինչդեռ այս նախադասությունը երեխաներին չէ, որ հասցեագրված է, այլ նրանց նմանվողներին:

Եթե երկնային արքայությունը նույն ինքը երջանկությունն է, ապա շատ բնական է, որ երեխաներն այդքան <<մտերիմ են>> երջանկության հետ, և եթե ինչ-որ տեղ դժբախտ երեխաներ կան ապա միայն մեծահասակների մեղքով:

Տպավորիչ է երեխաների իմաստությունը, այդ թվում և այն երեխաների, որոնց անվանում են սոսկալի: Նրանք կարողանում են նկատել ամենապարզ բաների խորությունն ու ամենալուրջ բաների թեթևությունը: Նրանք լավ գիտեն տխրության և ծիծաղի ժամանակը, ևհաջախ են մեկից մյուսին անցնում, սակյան նրանց այդ վիշտն էլ անհետևանք է, ինչպես եղանակի վայրիվերումների միջև թափվող բարակ անձրևը: Նրանց դառնությունը լոկ հույսի վրիպակ է: Երեխան կարող է լացել ծիծաղելու համար, որովհետև նա գիտե, որ լացից հետո պիտի հաջորդի մխիթարությունը. հա թե ինչում է կայանում երեխայի արվեստը, որը հասու չէ մեծերին, որոնք միայն կեղծելով կարող են հուզվել:
Երեխան իշտ թարմ հայացք ունի, համառ է հուսալու մեջ, հոգին թափառաշրջիկ է, ձգտումները բուռն են, վայելքների մեջ հանգիստ է: Փորձի՛ր նորից գտնել քո հայտնագործման ծարավը, ոչնչով չզարմանալու կարողությունն ու քչով հիանալու կարողությունը: Երեխայի մտքերի ևգործողությունների միջև խզում չկա, նրա մտադրությունն իր մեջ արդեն արդյունք ունի: Երեխան մանկական իր գլխում ստիպում է աշխարհին շարժվել իր ուզած ուղղությամբ, մինչդեռ դու արդարացում ես գտնում քեզ համար, ասելով, թե ուժդ պատում է, բայց ձեռքդ չի հասնում: Հաշվի՛ր քո ձախողումները և կտեսնես, որ դրանք հիմնականում արդյունք են ավելի շատ ձեռնպահության քան անբավարարության.... Մինչդեռ երեխան հավատ ունի իր հանդեպ և աշխարհի ճկունության հանդեպ:

Մարդիկ ասում են, թե կյանքը կստիպի, որպեսզի նրանք էլ հասկանան հակառակը: Կարծում ես կյա՞նքը, թե՞ կյանքն ապրելու ծուլությունը: Առօրյա միջակության այս հարմարավետությունը քեզ ստիպում է փորձ անելուց առաջ քսան անգամ հրաժարվել կամ հետաձգել քո ապագան, որովհետև դու հոգնել ես վստահ լինել և հավատալ ինքդ քեզ: Լավատեսությունն ինչ խոսք, ավելի պահանջկոտ է քան հոռետեսությունը, նա ստիպում է հավատ ունենալ:

Երջանկությունը <<երեխայական>> ավազե մի դղյակն է, որը հարկավոր է վերակառուցել ամեն մի տեղատվությունից հետո: Երջանկությունն ավազի մեջ չէ այլ քո ավազի պատկերացման մեջ, որտեղ մի կամրջակ կա դղյակ մտնելու, խանդակներ` արգելելու համար, աշտարակներ` նայելու, և հրակնատներ` պաշտպանվելու համար: Այս ամենը գոյություն ունի քո կյանքում, սակայն շատ հախուռն, և դու չգիտես, թե ինչպես ճանաչես քո դղյակի սահմանները, դու հավակնություն չունես քո ճարտարապետը լինելու:

Շարժակամուրջը պահպանիր բարեկամների ու ընկերների համար, խանդակները` չար բաների ճամփան փակելու, աշտարակները` մտքերիդ ընդարձակ հորիզոնները զննելու, իսկ հրակնատները հոգսերից պաշտպանվելու համար, և գուցե մի լավ կռանալուց հետո, պահակետի մոտ մի տրուբադուր նկատես, որն եկել է այդտեղ սերը փառաբանելու համար....

Նմանվիր երեխաներին, քանզի նրանցն է ոչ միայն երկնային արքայությունը, այլև երկրային երջանկությունը....

Էլիզե
04.05.2010, 23:12
Երեք օր տանը չեմ եղել, տատիկս էր մահացել, գնացել էինք գյուղ.....
Ես տատիկիս շատ էի սիրում ու միշտ էլ կսիրեմ... շատ բարի կին էր, միշտ օրհնում էր բոլորին, երբեք չէր բարկանում, իմաստուն էր.... իմ տատիկի անունն եմ ես կրում` Արաքս, շատ ուրախ եմ, որ ծնողներս ինձ կնքել են այդ անունով, շատ կուզեմ` տատիկիս նման լինեմ.. Տատիկ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ես քեզ միշտ հիշելու եմ....

ivy
04.05.2010, 23:22
Երբ վերջին անգամ ակտիվ էի Ակումբում` անցյալ ամառ, էս շնորհակալությունները չկային կարծեմ, ոնց-որ թե վարկանիշն էլ դեռ անջատած էր: Կամ էլ ես եմ վատ հիշում, բայց էդ հեչ...
Էկել եմ ասեմ, որ էս շնորհակալությունների համակարգը ինձ հեչ դուր չի գալիս: Ասեմ` ինչու: Սկզբում վատ չի, բայց որոշ ժամանակ անց (ու բավական արագ) սկսում ես ոչ էնքան ստացածներին ուշադրություն դարձնել, այլ չստացածներին: Այ էս անդամը նախորդ երկու գրառմանդ շնորհակալություն է հայտնել, իսկ էս երրորդին` չէ. ուրեմն դուրը չի էկել: Էն ստացածը արդեն հեչ, կենտրոնանում ես չստացածի վրա: Բա դա ո՞ւմ է պետք: :)
Ու բացի դրանից, մի բան ես գրում, ուզում ես կարծիք ստանալ, մի բան ասեն, գալիս են ազգովի շնորհակալություն դնում տակը, շրջվում, լուռ գնում... Էհ հետո՞: Բա ես ի՞նչ հասկանամ դրանից:
Էսա սրա տակ էլ են հո շարելու... :)

իզա
04.05.2010, 23:28
Ես քեզ լիովին հասկանում եմ …
Գիտես մեկ տարի առաջ էլ ես եմ կորցրել տատիս , ես երբեք չէի պատկերացնում , որ մի օր նա չի լինելու :Իսկ հիմա չկա այնպիսի մի օր , որ չհիշեմ գգոնե մի ակնթարթ , մի վարկյան : Չգիտեմ ինչպես նկարագրեմ այն կարոտը որ զգում եմ ես : Քանի կենդանի են նրանք՝մենք չենք զգում այն քաղցրության , հոգատարության բերկրանքը , ինչը չկա այսօր …

Ռուֆուս
04.05.2010, 23:42
Մի ամիս կլինի Ակումբում մի քանի թեմա եմ ուզում բացել, մտնում եմ բաժինը, սեղմում «Ստեղծել Նոր Թեմա» ու արագ պատուհանը փակում եմ. հավես չկա :{ Երեք շաբաթ ա ճանապարհորդային օրագիր եմ գրում, որ Ակումբում տեղադրեմ: 75%-ը գրել եմ, բայց ամեն օր բացում եմ ֆայլը, նայում վերջին նախադասությանն ու արագ փակում. հավես չկա :{

Ակումբում հետաքրքիր գրառումների խիստ պակաս ա զգացվում, սեփական մաշկիս վրա եմ զգում, որովհետև առաջին հերթին հենց իմ գրառումներից եմ բորբոսնահոտ առնում: Անկապ Օրագիրը լրիվ ա անհամացել, որպես մխիթարանք հին Անկապ Օրագրերն եմ կարդում: :{

Էխ, երբ պիտի հետաքրքրությունը վերադառնա, հոգնել եմ գորշ ու միապաղաղ մասսայից, հետաքրքիր մարդիկ եմ ուզում՝ հետաքրքիր գրառումներով հանդերձ:

իզա
05.05.2010, 00:05
Մի ամիս կլինի Ակումբում մի քանի թեմա եմ ուզում բացել, մտնում եմ բաժինը, սեղմում «Ստեղծել Նոր Թեմա» ու արագ պատուհանը փակում եմ. հավես չկա :{ Երեք շաբաթ ա ճանապարհորդային օրագիր եմ գրում, որ Ակումբում տեղադրեմ: 75%-ը գրել եմ, բայց ամեն օր բացում եմ ֆայլը, նայում վերջին նախադասությանն ու արագ փակում. հավես չկա :{

Ակումբում հետաքրքիր գրառումների խիստ պակաս ա զգացվում, սեփական մաշկիս վրա եմ զգում, որովհետև առաջին հերթին հենց իմ գրառումներից եմ բորբոսնահոտ առնում: Անկապ Օրագիրը լրիվ ա անհամացել, որպես մխիթարանք հին Անկապ Օրագրերն եմ կարդում: :{

Էխ, երբ պիտի հետաքրքրությունը վերադառնա, հոգնել եմ գորշ ու միապաղաղ մասսայից, հետաքրքիր մարդիկ եմ ուզում՝ հետաքրքիր գրառումներով հանդերձ:

Գիտես չեմ հասկանում … գուցե այդ «գորշ ու միապաղաղ մասսա »հասկացությունը տեղին չի ասված , չե որ ինքտ ել ես ասում որ չես կարողանում աշխատել …:(
Երևի եղանակ էազդու : Առավոտյան աշխատանքի գնալիս տրանսպորտու ուշադիր նայում եմ ոչ մեկի դեմքին ժպիտ չկա… երիտասարդների դեմքին նույնպես : Այնպես որ թախիշը մեզ բնորոշ « երևույթ » է…

Chuk
05.05.2010, 00:14
Մոդերատորական. Անկապ օրագիրն առժամանակ փակվում է:

Chuk
29.05.2010, 00:14
- Բարլուս Չուկ:
- Բարև Արմեն ջան, կներես, հիմա պրեսկոնֆերանսի եմ, հետո կզանգեմ:
- Ի՞նչ պրեսկոնֆերանս:
- Դե երթուղային եմ նստել, կողքիս պատկառելի չափերով տիկինն ինձ պրես ա արել:
- Հաաա՜, լավ: Դե կզանգես:
- Ահա:

Հեռախոսը մի կերպ տեղավորում եմ գրպանումս, իսկ կողքիս պատկառելի չափերով տիկինն ինձ է նայում ժպտացող աչքերով.
- Գլուխս ցավում էր, անալգին խմեցի, անցավ: Իսկ մարդս ասում ա, թե անալգինը վատ դեղ ա:
- Ճիշտ է ասում, - թե ինչի՞ եմ հետը խոսում:
- Տո ի՞նչն է ճիշտ:
- Տիկին, երևի իսկապես չեք հասկանում անալգինի վնասակարության աստիճանը: Այ օրինակ պապիս հայրը անալգինից մահացավ:
- Էդ ո՞նց:
- Հենց այդպես, տիկին: Ինչ լինում էր, որտեղը ցավում էր, անալգին էր խմում:
- Հա, բայց ի՞նչ իմացաք, որ հենց դրանից մահացավ:
- Մի օր վատ էր զգում իրեն, բժիշկ կանչեցիք: Քննեց, զննեց: Հետո հարցրեց, թե «Հայրիկ, էսպիսի դեպքերում ի՞նչ ես անում»: Պապիս հերն էլ ժպտալով ասեց «Անալգին եմ խմում»: Բժիշկը գլուխն օրորեց ու ասաց. «Վատ ա, շատ վատ ա, էդպես որ շարունակես, առավելագույնը մի տարի հետո կմահանաս»: Պապիս հերն իրան չլսեց ու շարունակեց անալգին խմել, և ի՞նչ: Մի քանի օր էր մնում էդ օրվանից մի տարին լրանալուն, հենց իր ծննդյան օրը, երրորդ կենացից հետո բաժակը դատարկեց, դրեց սեղանին, հետո կանգնեց ու ասեց «Բժիշկը ճիշտ էր ասում...» ու.. ու վերջ:
- Վա՜յ: Ինչ տխուր ա: Քանի տարեկան դարձավ այդ օրը:
- Հարյուր վեց:
- Հարյուր վե՞ց:
- Հա: Ու ի դեպ իրանց մոտ ժառանգական էր անալգինից մահանալը: Հրեն, իրա եղբայրն էլ հարյուր տասնմեկ տարեկանում անալգինից մահացավ: Դատաբժիշկը եզրակացության մեջ հենց էդպես էլ գրել էր. «Մահացել է դեղերի չարաշահումից»: Իսկ մենք էլ հո գիտեինք, որ ինքը մենակ անալգին ա խմում ու շատ ա խմում: Ու էդպես էդ անալգինի պատճառով տղուն գցեց փորձանքի մեջ:
- Ինչի՞:
- Որովհետև դատաբժիշկը որ գրել էր «դեղերի չարաշահում», ոստիկանները կարծեցին, որ կարող ա տղեն ա թունավորել իրան: Ու խեղճ տղին 2 ամիս շարունակ ոստիկանություն էին տանում բերում, անընդհատ հարցաքննում: Խեղճ մարդը իննսունն անց էր արդեն, բայց ստիպված ամեն օր գնում էր հարցաքննության, հետո սիրտը վատացած գալիս, անալգին էր խմում, ասում էինք «Բիձա, վալերիանկա խմի, անալգինը դրան չի օգնում», ասում էր. «Դուք չգիտեք, հերս մի բան գիտեր, որ խմում էր»: Էդպես էնքան անալգին խմեց, որ վերջը 2 ամսից մահացավ, ոստիկանները նոր հանգստացան: Թե չէ դրանց գիտեք, հիմա մեկի թևը որ ոլորվում ա, ամբողջ ազգուտակին տանում են ոստիկանություն ու սկսում քննել:
- Էդ հաստա՞տ:
- Հա, բա ոնց: Հրեն, մի ծանոթ մարդ կա: Կնոջ հետ գնացել էին արշավ, սարն էին բարձրացել: Հասել էին ինչ-որ ժայռերի, էստեղ փոթորիկ էր սկսվել: Քամին բռնել էդ մարդու կնոջը շպրտել էր ժայռի վրա, սրա մի ոտքը ջարդվել էր: Գոնե դրանով պրծներ: Էս խեղճ կնիկը փորձել էր վեր կենա, էդ պահին քամին էլ բռնել, հակառակ ուղղությամբ էր շպրտել, մյուս ոտքն էր կոտրել: Էլի էր փորձել վեր կենա, քամին նորց էր շպրտել, էս անգամ ձեռքն էր կոտրվել: Լավ էր, մարդը ավտոյով էր, կնկան միանգամից բերեց Երևան, հիվանդանոց: Բայց ոստիկանները կպել էին, թե չէ, դու ես կնկադ ծեծել:
- Վու՛յ ամա՜ն:
- Հա, տենց հա երկուսին տանում էին հարցաքննության: Սրանք պատմում էին, որ էսպես-էսպես, սարն էինք բարձրացել, քամի էր և այլն: Բայց հետո ոստիկանների խելքին փչեց մենակ կնոջը հարցաքննել, առանց ամուսնու ներկայության: Էս կնիկն էլ որոշեց հանաք անել, ասեց «Մարդս ա ծեծել, բայց ինձ սպառնում ա, որ հանկարծ ձեզ չասեմ, թե չէ էլի կծեծի»: Հետո մարդուն կանչեցին ու հաղթական ասեցին, թե կնիկդ սենց բան ա ասել: Էս մարդը սկսեց բացատրել, որ կնիկը կատակ է արել, չհավատացին: Կնոջը կանչեցին: Մարդն ասեց «Այ կնիկ, սրանց ասա, որ կատակ եմ արել», կնիկն էլ արդեն հասկացել էր, որ կատակը չեն հասկացել ու մարդուն փորձանքն ա գցել, արցունքն աչքերին ասեց. «Հա, կատակ եմ արել»: Բայց էլ ուր, մարդուն 3 տարի տվեցին:
- Հիմա նստած ա:
- Հա, ու հետն էլ գիտե՞ք ով ա նստած... վայ... վարպետ, ստեղ պահեք... կներեք տիկին, ձեր բարեմասնությունները կարո՞ղ եք քիչ այն կողմ տանել, ես իջնեմ... շնորհակալություն ճանապարհ տալու ու աշխույժ զրույցի համար: Առայժմ:

Agni
29.05.2010, 17:07
Վայյյ ինչ լավա եկել ա անկապը… ահա հիմա կհորդեցնեմ իմ տականքագույն և “իմաստազուրկ“ մտքերը… հազվադեպ եմ սենցը լինում, սենց ասելով հասկանում եմ թեմային համարժեք` անկապ…հոգնած` փոխկապվածություններից , պատճառահետևանքային կապերից, արդյունքից, ճոխ բառերից ու բռնազբոսիկ աճպարարությունից …
Ժողովուրդ պարզություն ու շիտակություն եմ աղերսում…

Katka
29.05.2010, 19:30
5 տարի հետոյվա մարդիկ, ինչու ենք մեզ սահմանափակում` ձեր մասին մտածելով: Նայում եմ, նայում ու մտածում` impression-ը մեկ այլ բան է գրել, մոդերատորը` այլ:
Ողջույն անկապ ու քո ֆորմատը այլ է...

Հայուհի
29.05.2010, 22:31
Դիմացիր, Սիր ջան, դիմացիր, քիչ մնաց, հեսա Եվրոն կսկսի, կպրծնի, կգնաս ու կքնես:unsure Վաղը նորից նույն բժիշկը, նույն տանջանքը...հետո էլ Ուսանողական ՈՒՀԱ-ն... Աղավս չլիներ , չէի գնա...:think
Մի հատ կիրակիա , էդ օրն էլ չես կարում հանգիստ քնես:cry2
Ներվերս հանել են... ավելին՝ ես եմ սկսել ուրիշների վրա ազդել, առաջ որ ասում էին, թե սադիստ եմ, նեղվում էի, էսօր համոզվեցի, որ իսկական սադիստ եմ,ինչ մեղկա Լուսոն իմ ձեռը:(
Երբ պիտի էէէ՜՜՜ Եվրատեսիլը սկսիիիի:8

Chuk
30.05.2010, 00:21
- Արի գրազ գանք, դեմի մաշնի ռուլին աղջիկ ա նստած, - տաքսու վարորդն է:
- Համաձայն եմ, - պատասխանում եմ, - բոլոր կանոնները պահելով ու շատ լավ է քշում:

Փնչացրեց ու լռեց: Իսկ ես ճիշտ էի ասում: Դիմացի մեքենան հանգիստ կարող էր առաջ սլանալ, բայց կարգապահորեն կանգնել էր մի խուլ խաչմերուկում կանաչ լույսի տակ՝ չթողնելով, որ մենք էլ կարգ խախտենք: Լռիր, վարպետ, այսօր քո դժգոհությունները լսելու օրս չէ:

Հասանք տեղ, մոտեցա մեր շենքի տակի խանութի գիշերային հերթապահության մասին.
- Ողջույն:
- Բարև Արտակ ջան, - ամոթ ինձ, իսկ ես իր անունը նորից մոռացել եմ:
- Մի շիշ թան տվեք, մի շիշ էլ ջերմուկ:
Զարմացած ինձ է նայում:
- Բա գարեջու՞ր, - հարցրեց անկեղծորեն զարմացած:
- Չէ, թան ու ջերմուկ, - ծիծաղեցի:
Իսկ ինքը ոտքից գլուխ զարմացած ինձ է զննում:

Էսօր երբ նոր գնածս շալվարը տարել է կարճացնել տալու, կարուձև անողն էլ էր զարմացած: Վերջը չդիմացավ.
- Լսի, բա դու միշտ ջինս չե՞ս առնում:
Ծիծաղեցի. ոչ այսօր:
Երևի ինձ ճանաչողներից շատերն էին էսօր զարմացել. ես՝ կոստյում-շալվարով:
Հմմմմ...

Պակաս զարմանալի չէր մնացածը, երևի: Կյանքումս այսքան պարած չկայի: Բայց մի պահ ամաչեցի... Ջուլյայի հետ արդեն գրեթե մեկ տարի է ընկերություն եմ անում, այսօր առաջին անգամ էի իր հետ պարում: Սխալն ուղղել է պետք:

Հրաշք օր էր: Ուրախ էր: Զվարթ էր:

Երեխեք, գիտեք չէ՞, որ ձեզ շատ եմ սիրում:
Կենացներդ :)

Լեո
31.05.2010, 23:17
Թույլ տուր այսօր քո երազում գամ քեզ հյուր,
Փարվեմ կրքծիդ, տամ քո հոգուն բյուր համբույր,
Իմ տաք շնչով մեղմ ջերմացնեմ ձեռքդ նուրբ,
Եվ լռության մեջ գիշերվա աղոթեմ պատկերիդ սուրբ:

Քո երազում մենք կլինենք սիրահար,
Չեն լինի էլ անհույս շնչով զուր հույսերը անհամար,
Դու կլինես իմ թագուհին, ես կլինեմ քո արքան,
Մեզ կժպտա ու կկանչի լուսավոր մեր ապագան:

Իսկ երբ բացվի առավոտը, և արթնանաս դու քնից,
Ես կչքվեմ, ինչպես շողիկ այս խավար ու մութ կյանքից,
Ու կմնա լոկ անունս շիրիմիս փորագրված,
Բայց չի մարի այն վառ սերը, որ հայտնվեց ուշացած...

Հ.Գ. Հեղինակը ես չեմ, բայց հեղինակի թույլտվությամբ որոշ խմբագրություններ եմ կատարել:


Մոդերատորական խնդրանք-հորդոր. այլ հեղինակների ստեղծագործությունները որպես օրագրային գրառումեր մեջբերելիս նշեք, թե ով է հեղինակը, կամ եթե ինչ-ինչ պատճառներով իրական հեղինակի անունը չեք կարող նշել, նշեք, որ հեղինակը Դուք չեք:

Արևածագ
01.06.2010, 09:49
Ակումբում ծանոթ մարդ եմ գտել...:yahoo Հո իզուր չեն գրում, որ բոլոր մարդիկ քույր ու եղբայրներ են: Ախր սիրտս շուտվանից վկայում էր, որ անհնար է մի տեղում, որ անգամ հարյուր հայ հավաքվեն, գոնե մեկ- երկուսը միմյանց ծանոթի ծանոթը չլինեն: Գտածս աղջկա նկատմամբ «էն գլխից» էլ «դրական հույզերով էի շնչում»:love, իսկ երեկ պարզվեց, որ մեր ծնողները համարյա համադասարանցիներ են եղել: Հիմա պիտի ասեք.« Մտի «օդնոգլազիկ», ինչքան ծանոթ - անծանոթ ուզում ես՝ գտի»: Չէ', այստեղ ծանոթ հայտնաբերելը լրիվ ուրիշ համ ունի...
Ու սա դեռ միայն սկիզբն է...:)

Katka
01.06.2010, 12:51
Անտառի բնակիչներին՝ բոլոր արջուկներին, յոժիկներին, գայլերին, նապաստակներին, սկյուռերին ու չեբուռաշկաներին…
Նվնվոցից հետո ոռնոց…Այդպես չի լինում, յոժիկ…
Սուս…
Անտառի լռությունը քո համար է, չեբուռաշկա…
Դու հավատու՞մ ես...
Ինչի՞ն...
Չգիտեմ, ոզնուկ, դու հավատու՞մ ես…
Հավատում եմ, որ նապաստակը այնտեղ թփի տակ է, իսկ արջուկը միշտ մեջքիս կանգնած…
Իսկ գայլը միայնակ…
Չեբուռաշկա, իսկ դու հավատու՞մ ես
Չէ…Ես վստահ եմ, որ արջը ինձ հետ չի, իսկ գայլը միշտ կողքիս է, նապաստակն էլ, նապաստակն էլ, ոզնուկ, տես նայում է գայլին…
Դե, խոսա, չեբուռաշկա…
Ի՞նչ խոսամ, անտառի լռությունն է իմը…
Ոզնու՞կ
Հը՞, չեբուռ:
Թեւեր եմ ուզում, նայիր վերեւ, ոզնուկ…
Չեբուռս, քո թեւերը մեզ հավերժ իրարից կբաժանեն...
Ոզնու՞կ…
Հը՞:
Նայիր վերեւ…

Katka
03.06.2010, 14:09
Չեբուռաշկա,
Հը՞, գայլ:
Ինչի՞ ինձ չեն սիրում անտառում…
Ո՞վ է ասում…
Չեն ասում…
Գուցե մոռանում են ասել, որ սիրում են, բայց դա չի նշանակում, որ չեն սիրում…Դու վախենալու ես, բայց ես քո մասին մտածում եմ, երբ անտառից բացակայում ես...
Չեբուռս:
Հը՞:
Պատկերացնում ես ես թռչել կարողանայի:
Ինչի՞դ է պետք:
Չգիտեմ…
Իսկ ես գիտեմ: Նայիր վերեւ…տե՜ս, թեւեր անգամ պետք չեն…

ivy
03.06.2010, 18:28
Աշխարհում ինձ համար գրելուց ավելի հաճելի զբաղմունք չկա. ավելի կոնկրետ` շարադրելուց, իսկ եթե ավելի ճիշտ լինեմ` հայերեն շարադրելուց: Ինձ դա պետք է օդի նման: Ֆորում, բլոգ, նամակագրություն... Դրանք բոլորը միայն միջոցներն են: Նպատակն ու ցանկությունը նույնն է` գրավոր մտքեր շարադրել հայերենով: Քննարկումների, վեճերի հանդեպ հետաքրքրությունս վաղուց եմ կորցրել, և դրանք ինձնից հիմնականում անիմաստ ժամանակ, էներգիա ու նյարդեր են խլում` դիմացը ոչինչ չտալով: Միակ ցանկությունը, որը բերում է ֆորում, բլոգ և այլ նմանատիպ տարածքներ, հայերեն գրելու հնարավորությունն է ու իմ գրածը (հիմանականում` պատմածը), տեսանելի դարձնելը: Ես սիրում եմ իմ գրելը ու ինձ` իմ գրածներում: Եվ դա գուցե միակ բանն է, որը կարծում եմ կարող է իմ կողմից օգտակար լինել մարդկանց (այն էլ ոչ միշտ). ուրիշ ոչ մի բանի առանձնապես պիտանի չեմ:
Ու լավ է, որ կա գրելու և դրանք ցուցադրելու հնարավորությունը, այլապես ես չէի լինի ես:

Legolas
04.06.2010, 09:50
Ավարտելու առթիվ կարաոկե էինք կազմակերպել:Ախր ինչի սենց եղավ, ես ոչ մի վատ բան չեմ արել,ինչի տենց ընդունվեց, համենայն դեպս չէի ուզում վատ բան անել, ազնիվ խոսք , իսկ երբ դրա մասին եմ շատ պարզ ասում...
Էս մտքերով էլ գնացի:
Ասեցի միհատ Վիսոցկի երգեմ, տրամադրությունը գա տեղը: Երևի լավ չերգեցի , երաժշտության հետ չէի գնում, շատ էր դանդաղ, բայց լավ չընդունվեց:Մի աղջիկ էլ խորհուրդ տվեց, թէ էտ դանդաղ բլատնոյներից մի երգի էլի:noti
Երկար ժամանակ անտրամադիր նստած եմ,մուռկա տի մոյ մուռյոնչեկ, մեկ էլ մի աղջիկ ասեց Արմ նայի ինչ լավ երգ եմ գտել,արի էսի իրար հետ երգենք , ա նամ ֆսյո ռավնո,ա նամ ֆսյո ռավնո:sulel Պեսնյա պռա զայցեվ:)) Ինձ թվաց էսպիսի բան մի անգամ էլ էր եղել , հա հա հաստատ եղել էր: Մեծ հաճույքով համաձայնվեցի: Հավես էր , վստահությունն էլ տեղն եկավ:
Լավը լավ,բայց հասկացա որ ստեղ ավելի ռիթմով բան ա պետք, ու սկսեցի թերթել էտ երգերի ցանկը: Աչքս ընկավ Валерий Леонтьев - Казанова ,ասի ինքնա:yahoo , թուղթը գրեցի տարա, ու պարում ենք:Երբ երգի սկզբի երաժշտությունը միացավ ,հասկացա որ նաև բարձր տրամադրություն ունեմ:
Карнавал, карнавал в этот поздний час,
Настоящий скандал среди знойных глаз.
Это я все смешал, заморочил вас,
Казанова.
Снова заводит меня
Танец ночного огня.
Կողքի սեղանների ժողովուրդն էլ էր ելել պարելու ,բացել էր:love ինձ էլ:))

Երվանդ
05.06.2010, 01:25
5 րոպե կար մինչև տուն հասնելը, տաքսու վարորդի հետ խոսում էինք Հայաստանի վիճակի մասին, բայց ես ավելի շատ մտածում էի նրա մասին թե ոնց եմ մանրը վերցնելու, հաշիվը 1000-ից անցել էր մոտս կոպեկ չկար, պարզ էր որ մանր լինելու է, ինձանով լիներ մոտիս սաղ փողերը կտայի, բայց էս էն դեպքն էր որ մանրը պիտի վերցվեր, էկա էտ եզրակացության ու հանգստա, 1900 դրամ էր հաշիվը, հենց փողը տալուց ասեց սպասի 100 դրամը տամ, երևի վախենում էր որ կարողա թողնեմ:), էսօրվա բարձր տրամադրությունից էլ ոչինչ չէր մնացել, տաքսու վարորդը Ղարաբաղ Կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանն էր:

Դարք
05.06.2010, 09:27
էրեկ սոցոլոգիայի զաչոտին դասախոսը հարցա տալիս:(
-մեծ և փոքր խմբերի տարբերությունը ասա:o
-դե տարբերություն էնա,որ մեծ խմբի մեջ շատ են անդամները,փոքրի մեջ՝քիչ:oy
-տղա ջան գնա, հետո կգաս:(....տխուրա:angry...ծանոթա պետք:)

unknown
05.06.2010, 22:19
Ինչ լավա որ իմ սիրած անկապ օրագիրը նորից բացվեց:)
կյանքը ինքն իրան հիմա անկապա ինձ համար...քննություններս շատ են նեղում...հոգնել եմ սովորելուց...չգիտեմ խի դաս սովորելու հավես չկա,սովորածս էլ չեմ հիշում:(Մինչև քննություններս ավարտեմ կգժվեմ երևի:(Տենաս պետականների վախտ ինչեմ անելու:think

Միքո
06.06.2010, 02:32
Արդեն տանն ենք: Ամեն ինչ լավա, մտածում ես էլի, ինչքան անիմաստ մարդիկ կան շրջապատումդ, փորձում ես հասկանալ թե իրանք ինչի՞ համար են ընդհանրապես ապրում… Մեկա չեմ հասկանում, չեմ էլ ուզում, գնացեք ձեր համար մի տեղ հավաքվեք ու սեկտա կազմեք, համ մենք հանգիստ կլինենք, համ էլ դուք:
Որ ասում եմ հայրենական արտադրությունը հեչ լավը չի, չեք հավատում: Նայում ես ինքը ամուր բաժակա, բայց մի հատ թեթևակի (դե նայած ում թեթևակին :)) ) սեղմում ես ու բաժակի կեսը ձեեռքիդ մեջա մտել: Հիվանդանոց, ընկերներ (ես ձեր ցավը տանեմ), սիրունիկ բուժքույր ու վերջում ութ կար… մեկ էլ 12 օր ռեժիմ :))

Առակս ի՞նչ կցուցանե. լսեք մերձավորին :)) այսինքն ինձ :D

Chuk
06.06.2010, 18:25
Անասու՜ն
Անասու՛ն
Անասուն
Ասել կուզի չխոսող, խոսել չկարեցող:

Անասուն. 1) Կենդանի - ասում է բառարանը

Անասուն, ի հակադրություն մարդու խոսել չկարողացող, ասում է բանականությունը:

Անասու՜ն:



անասնաբույժ, անասնաբուժություն, անասնաբուծություն, անասուն, անասնագլուխ, անասնագլխաքանակ, անասնապահություն, անասնահամաճարակ, անասնակեր, անասնաբուժասանիտարական, հակաանասնահամաճարակային, անասնատնտեսություններ, անասնաբուժապրոֆիլակտիկ, զինվորաանասնաբուժական...

Սույնով հրամայում եմ բոլոր ասուններին, այսուհետև ասունին ասել մարդ, անասունին՝ կենդանի: Եվ ով ասի անասուն, կպատժվի օրենքի ո՛ղջ խստությամբ, - իջնում է հրովարտակը:

Տո՛ ա՛-նա՛-սու՜ն...


ՀՀ ագրարային համալսարանի ռեկտորը խնդրանք է հղել ԱԺ նախագահին. «Մեծարգո պարոն, խնդրում եմ հետայսու արգլել հայոց հողի մեջ կիրառել անասուն բառը, դրա փոխարեն մենք ունենք հնչեցիկ կենադանի բառը, կից գրությամբ խնդրում եմ բոլոր այն օրենքները, որոնցում հանդիպում է անասուն բառն ու դրանով կազմված այլ բառերն, ինչպիսիք են անասնակերը, անասնագլուխը, զինվորաանասնաբուժական և այլն, փոխարինել կենդանի (կենդանակեր, կենդանագլուխ, զինվորակենդանաբուժական և այլն) բառերով»:

Ա՛-նա՛-սու՜ն:

- Ներեցեք, դուք անասուն ունե՞ք, - հարցնում է գյուղացուն:
- Չէ, մատաղ լինեմ, միայն կենդանի, - պատասխանում է գյուղացին:

Ա՛-նա՛-սու՜ն

Տղեքը նստած են, օրենք են մշակում, օրենքներ, հրովարտակներ են հանում: Հիմնավորում է. «Ով որ կասի մուկ, ինքը նկատի կունենա կենդանուն, այլ ոչ անասունին»:

Տո՛ ա՛-նա՛-սու՜ն
Վայ չէ:
Կե՛ն-դա՛-նի՜


հ.գ. Չար լեզուներն ասում են, որ սույն փոփոխության առաջարկի հեղինակի մականունը, մեղա-մեղա, անասուն է: Էլ էդպես չասեք հա, մենակ կենդանի :esim

Kuk
06.06.2010, 18:41
Տոթ ա. պատուհանը բացում եմ, փողոցի աղմուկը ուղեղս խառտում ա, բայց ոչինչ, գոնե միքիչ օդ ա գալիս, սենյակիս դուռն էլ բացում եմ, սկվազնյակ ա անում, կայֆ ա, բայց էդ էլ իրա վատ կողմն ունի, վարագույրը թռնում ա օդերով, գալիս կպնում ա ուսիս, ղդիկ ա գալիս, ներվայնանում եմ ու չեմ ֆայմում քայլեր ձեռնարկել, հետո ֆայմեցի, ինչ-որ խաղալիք կա՝ նապաստակ ա, ձեռքերը շպիլկա ա, դրանով կպցրեցի վարագույրները, սկսեց էլ վրես չգալ, հետո նապոն հոգնեց տենց կախված, ընկավ, գնացի վարագույր կապելու ինչ-որ բան բերեցի, կպցրեցի ամուր, էդ մի հոգսից պրծա: Հետո սկսեց մի պահ անձրև գալ, կաթիլները լցվում էին ներս: Ջանդամ ըլնի, թող լցվի: Սկսեց սեղանի վրայի կոֆեի կաթիլը վրես ազդել, գնացի թաց շոր բերեցի, լավ մաքրեցի սեղանը, կտորը էլի հետ տարա խոհանոց, եկա նստեցի, երկու րոպե չանցած մի հատ :king Ու սեղանին դրած մոխրամանի մոխիրը ցրվեց սեղանին: Թե ասա՝ դու երբ էիր տենց փռշտացել, որ հիմա փռշտացիր, ոնց որ միշտ՝ պահեիր էլի:} Հավես չկար նորից թաց կտորի հետևից գնալու, ստիպված սեղանի մոխիրը փչեցի հատակին:oy Հիմա էլ կոմպս կախում ա:sad Երեկ եմ ֆոռմատ արել, բայց մոռացել եմ անտիվիռուս գցել, հիմա էլ անտիվիռուսի դիսկը չեմ գտնում, թե ասա որ գտնե՞մ ինչ, մեկա կասպեռի բանալի չունեմ: Հեռախոսս էլ զարյադկի էի դրել մի ժամ առաջ, նոր վերցրի որ զանգեի, անջատվեց ինքն իրան, մեկ էլ տեսա որ զարյադչնիկը հոսանքին միացրած չի եղել:} Էս ինչ թարս ա ամեն ինչ, դուրսն էլ փոթորիկ ա, էսօր եթե տնից դուրս գամ, մի բան ընկնելու ա գլխիս հաստատ:(

Norton
06.06.2010, 18:58
Արդեն 2 տարուց ավել ա գրանցված եմ ակումբում ու հենց սկզբից հանդիպել եմ պատնեշին` հին ու նոր ակումբցիներ: Ու հետաքրքիրն էնա, որ արդեն ըստ իս ձևավորվելա նաև ակումբցիների միջին սերունդ, որի մեջ մտնում եմ նաև ես: Ու հետաքրքիրն էնա, որ
Սկզբում նույնիսկ նեղանում էի, որ հնաբնակները նշում էին, որ լեզու չեն կարում գտնեն նորեկների հետ, ասում էին հին ակումբը ուրիշ էր, բլա, բլա:
Հիմա սկսել եմ հասկանալ, ես եմ բիձայություն անում:D Իսկապես ակումբը մի տեսակ փոխվելա, ոչ թեմաներն են հետաքրքիր, ոչ մասնակիցների հետ ա հնարավոր ընդհանուր լեզու գտնել:
Երևի սա ընդհանուր շարժա, միշտ էլ հինը ավելի քաղցրա, քան նորը, բայց նորեկների համար էլ ակումբը էս տեսքովա հետաքրքիր ոչինչ չես կարա անես:
Լավա, որ ակումբում միշտ շարժ կա, լիքը նոր անդամներ, որ չեն թողում ակումբը ճահճանա ու անըդհատ նոր բան են բերում:)

Ժունդիայի
06.06.2010, 20:32
Ընկերությունն աշխարհի լավագույն բաներից մեկն է, որովհետև առանց ընկերության մարդ արարածը ոչինչ է, դա հաստատ: Ով ընկեր չունի, կարելի է նրան համարել դժբախտ, որովհետև ընկերոջից բացի ոչ մեկը հենց այնպես կյանքիդ տխուր և ուրախ պահերին կանգնած չէ քո կողքին: Եթե որևէ մեկին քեզ ընկեր ես համարում պետք է պահպանել այն երկար ժամանակ, ուղարկելով որևէ նվեր, եթե հնարավոր է գոնե ծննդյան առթիվ, մեկ այլ տարբերակ կարող է լինել հաղորդագրություն` այդկերպ ցուցաբերելով բարեկամական այն զգացողությունը, որն առկա է այն բոլոր մարդկանց մոտ ովքեր ունեն գեղեցիկ ու բարի սիրտ: Ընտրելով վերջին տարբերակն ու վերոգրյալը համարելով որպես առաջաբան` ցանկանում եմ այստեղ գրել այն զգացողության մասին, որը տածում եմ քո նկատմամբ: Սկզբում մտածում էի` ո՞ր թեմայում հարիր կլինի շարադրել մտքերս: Արդյո՞ք առաջին տպավորությունների մասին, կամ թե ո՞ր ակումբցու մասին եք ուզում խոսել, թե՞ ինչն է ձեզ գրավում նույն սեռի մեջ, մի՞գուցե իմ բացած սեձական օրագրում: Հմմմ: Չէ՜: Քանի որ, այստեղ մոդերատորականում նշված է «Փորձենք այնպես անել, որ թեման 5 տարի հետո էլ անծանոթ մարդը կարդալուց հետաքրքրություն զգա ու հաճույք ստանա», նպատակահարմար գտա այստեղ էլ թողնել տպավորություններս անձիդ վերաբերյալ:
Չգիտեմ, որքանով տարօրինակ կհամարես իմ գրառումը, սակայն որքան ժամանակ է անհըդհատ ցանկանում էի արտահայտվել: Ամեն անգամ, երբ հետաքրիր գրառումներդ կարդում եմ (ու դրանք գրեթե միշտ այդպսիսին են), իմ մտքերում ձևավորովում է քո այն բացառիկ կերպարը` խորհրդավոր, հաստատակամ, լուրջ, տղամարդկային, սիրալիր, ընկերական...:
Կան բազում մարդիկ, որոնց հանդիպում ենք մեր կյանքի ընթացքում, ու էական չէ՝ կլինեն իրական, թե վիրտուալ հարթույուններում: Ամեն դեպքում տպավրությունն ազդում է հոգեբանականի վրա: Մեկին սկզբում ակնածանքեվ ես վերաբերվում, փորձում ես շփում հաստատել, նույնիսկ կիսվել տպավորություններիդ մասին, ու մեկ էլ հոպ` մեկ, երկու... նկատում ես, որ բռնազբոսիկ կերպարից այն կողմ մարդն ի վիճակի չէ գոյատևել... ինչևէ:
Մի օրագրային գրառմանս մեջ նշած ունեմ ու շատ եմ սիրում այդ տողերը:
«Ընկերն էլ նման է աստղի: Կարող են անցնել տարիներ, նա կարող է հեռու գտնվի մեզանից, բայց հավե՜րժ դրոշմված մնա մեր սրտերում: Սրտեր, որոնք երբե՛ք չեն ցնականում սիրահարվել գիսաստղին, որը միայն գրավիչ է իր անցողիկ հայացքով:
Եվ կան մարդիկ, որոնք գիսաստղ են ընդամենը մի պահ. գալիս են.... Ծափահարում ենք... Ու սրանք չքվում են հավերջ, միանգամի՛ց»:

Լա՜վ, չշեղվեմ բուն թեմայից: Շատերի մոտ կարող է տարօրինակ թվամ, թե ինչպես հնարավոր է տպավորվել մեկից, եթե չի տեսել, անգամ շփում չկա, և այլ: Ասեմ` հնրավոր է: Արտակը, համենայն դեպս կարողացել է:
Արտ ջան քեզ շատ եմ սիրում, հարգում: Օրեցօր ավելի ու ավելի ես տպավորվում իմ պատկերացումներում: Հայավարի գրկախառնվում եմ::friends:

Kuk
07.06.2010, 02:38
Արդեն մի չորս անգամ ստեղ տարբեր գրառումներ արեցի, վերջում «պատասխանել» կոճակը սեղմելու ժամանակ կարդացի գրառումս ու որոշեցի ջնջել, բայց էս մեկը նենց եմ գրում, որ չջնջեմ, բայց դե ինչ իմանամ, վերջում կարդալուց պարզ կլինի, որտև նախորդ գրառմանս մեջ էլ էի նույն բանը գրել, ուղղակի չորսի տեղը երեք էի գրել:)) Բայց մեկա՝ էլի տհաճ գրառում եմ անելու, անչափահասներին ու հղի կանանց խորհուրդ չեմ տա կարդալ: Էս ասում եմ, որտև մի անգամ նման գրառումներիցս մեկի մասին ակումբի՝ բալիկ սպասող աղջիկներից մեկը տխուր դեմքով ինձ ասեց, որ իրեն խորհուրդ չի տրվում նման ապրումներ, փաստորեն գրառումս ծանր էր տարել:( Բայց չեմ կարողանում լռել, մեկա գրելու եմ: Շուրջս լիքը լավ բան կա, բայց ես չեմ սիրում դրական երևույթներով ծածկադմփոց անել բացասականը: Կողքից նայողի աչքով փորձում ես հասկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը ու ապշում ես: Մեծ հաշվով չես տեսնում ոչ մի դրական բան, ամեն ինչ գլորվում ա դեպի անդունդ: Արդեն հոգնել եմ էս ամեն ինչն ասելուց, արդեն սա ասելուց մոտս նենց տպավորություն ա ստեղծվում, որ ես տեսնում եմ ինչ-որ բաներ, որոնք տեսանելի չեն շատերի համար, բայց ախր մենակ ես չեմ, որ էս ամեն ինչը տեսնում եմ իմ աչքով, շատերն են տեսնում, մեծամասնությունը, գրեթե բոլորը: Բայց էդ բոլորի մեջ շատ են փառքի տենչացողները, անհագ փառամոլները, սկզբունքայնություն չունեցողները, ստրկամիտները, ովքեր կարող են հրճվել բացասական երևույթների գոյության առթիվ: Մարդիկ ընդհանուր իրավիճակը գնահատում են իրենց բարեկեցիկ կյանքով. քսան տարի առաջ սոված էի, ուրեմն վատ էր, հիմա կուշտ եմ, ուրեմն հիմա ավելի լավ է, քան քսան տարի առաջ: Ի՞նչ անեմ, ծիծաղե՞մ, ժպտա՞մ, թե՞… Ես էլ եմ հիմա ավելի բարեկեցիկ կյանքով ապրում, քան քսան տարի առաջ, բայց ես դրանով չեմ պայմանավորում, դրանով չեմ գնահատում ընդհանուր իրավիճակը. իմ մեջ էգոիզմը չափազանց չի: Լավ հիշեցի, կարծեմ Չուկն էր, մի անգամ ասեց՝ երկար գրելուց մեկ-մեկ էնթեր սեղմի, որ գրածդ կարդալ լինի. սպասեք մի հատ սեղմեմ:))
Հա, Նորտոնի՝ էս թեմայում գրածը կարդացի, լավն էր, բայց միքիչ էլ ես ավելացնեմ: Կարողա ակումբի նորեկներին էնքան էլ դուր չգամ իմ էս գրածով, բայց ասեմ, որ հիմիկվա ակումբն աչքիցս ընկնում ա, սկսում եմ չհետաքրքրվել ակումբի անցուդարձով: Ձանձրալի ա դարձել մի տեսակ: Էն ժամանակ թեմաներ կային, որ ոչ մի գրառում բաց չէի թողնում, արժեքավոր էին ինձ համար էդ թեմաներն իրենց պարունակությամբ հանդերձ, իսկ հիմա էդ թեմաներն ինձ համար գրեթե արժեք չունեն: Կար ժամանակ, երբ էս թեման ինձ համար արժեքավոր էր, իսկ հիմա արժեքավոր չի, կամ սակավ արժեքավոր ա: Էն ժամանակ շատ ավելի էմոցիոնալ էի գրում, ավելի շատ էի մտածում, թե ինչ թեմայով գրեմ, որ ձանձրալի չլինի կարացողների համար, ի վերջո բոլորս էլ այստեղ գրում ենք, որպեսզի այն ընթերցվի: Ու ես զարմացա նույնիսկ, որ էս թեման փակվեց, ու ինձ համար գրեթե միևնույնն էր, որտև արդեն չէի էլ կարդում գրառումները: Ու ստեղ մի հատ էլ էնթեր, որ անկապի թեմայից անցնեմ:))
Թեմաները մի կողմ, բա ակումբցիները: Փոխվել ա, վերաբերմունքը, վստահությունը, մոտիկությունը… Ակումբի շնորհիվ շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք ինձ համար հիմա շատ թանկ են, բայց դրանով չի սահմանափակվում ամեն ինչ: Կան մարդիկ, որոնց հետ շատ ավելի մոտ էի, որոնց շատ ավելի էի սիրում կամ հարգում, որոնք ինձ համար շատ ավելի թանկ էին, քան հիմա են: մարդիկ որոնց ժամանակին ինչ-որ չափով հարգել եմ, իսկ հիմա թքած ունեմ: Մարդիկ, ում ժամանակին քանի գնում, էլ ավելի էի սիրում, իսկ հիմա հակառակ պռոցեսն ա: Տխուր ա, բայց էդ ա, թե ով կամ ովքեր են մեղավոր, դրա մասին չի, որ խոսում եմ: Ստեղ մի հատ էլ Էնթեր անեմ, մի երկու բառ էլ վերջին «կայֆերից» ու վերջ, էլ չեմ վատնի ձեր թանկագին ժամանակն իմ զազրախոսությամբ:
Անասունը կենդանի, կոնյակն արբուն, դեռ կարելի է սպասել, վախենամ գա ժամանակ, որ մկներին միայն կրծող ասենք, ծաղիկներին միայն բույսեր, լիֆերին միայն կրցքկալներ, գերմանացիներին նեմեց չասենք, իսկ ովքեր կասեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության: Այ հորթեր, սթափվեք, սենց շատ չեք ձգի, ինչքան էլ ձգեք, քթներիցդ գալու ա. քսան հոգի ջահել երեխա, կին ու տարեց մարդիկ են հավաքվում բերդից նոր դուրս եկած Ազատության Հրապարակում, հիստերիկի նման խրձով վիժվածքներ եք ուղարկում վրեքերը: Քսան հոգի անզեն երեխեքից եք սարսափում, դուք էդ ոռով կարաք երկար ձգե՞ք: Կեսը գոմիկ, կեսը նառկաման, կեսը արնախում մարդասպան ու այլ տեսակի անասուններ, կամ, ինչպես նոր օրենքն ա պահանջում՝ կենդանիներ: Երեխեքի բառապաշարը որոգայթից ու ինչ-որ անմակարդակ սերիալների բառապաշարից էնկողմ չի անցնում, սրանք օտարալեզու դպրոցներ են ուզում բացեն: Բա ո՞ւր են էն տխուր հայրենասերները, թող գան, թող մի բան զառանցեն ձևի համար, սատկել ե՞ն: Կինո-Մոսկվայի ամառայինը քանդելու պահերն ի՞նչ եղան, ձեն-ձուն չկա ոնց որ: Ինչ-որ ճարտարապետներ գլուխ էին բարձրացրել, բողոքում էին, դե Հյուսիսյին Պողոտան ավիրելու ու «էլիտար» շենքերով լեցուն մեռյալ թունել սարքելու ժամանակ բողոքեիք, թե՞ էն ժամանակ կառուցվելիք շինությունների քանակը մեծ էր, ամեն մեկիդ մի փոր լափ հասնելու էր, դրա համար սսկվել էիք: Ո՞վ չգիտի, որ էդ պողոտայի տակով գետ ա գնում, որ մի թեթև ցնցումից կարողա էդ բարձրահարկերը գետնին հավասարվեն, կամ ո՞վ ա ասել, որ պետքա ինչ որ անդուր շինություն լինի Ազատության Հրապարակին դեմ-դիմաց, որն իր բարձրությամբ պետքա գերազանցի Օպերայի շենքին: Ու ստեղ մի հատ էլ էնթեր:D
Բարի գիշեր:bye

Ungrateful
07.06.2010, 03:17
Մի հատ շատ ուժեղ զգացողություն ա մոտս...
Զգում եմ, որ վաղը ցերեկը Կուկի ու Նորթի գրառումների տակ, մինիմում 15 շնորհակալություն ա լինելու, որտև ոչ ոք ինքն իրեն՝ անհետաքրքիր նորեկների շարքին չի ցանկանա դասել:
Սերունդներ... Չէի մտածել էդ թեմայով:
Նայում եմ, ավատարիս տակ գրված է 2007, ակումբի թվաբանությամբ՝ հին թիվ է, հին ակումբցում: Բնականաբար, նորեկ էլ չեմ / ինչքան էլ, ինձ նորեկ եմ զգում/... Միջի՞ն :think... բայց չհասկացա, ո՞րն ա միջինը:
Անկապում մի քանի մարդու գրառումներ եմ կարդում, որոնցից 2-ը վերևում նշածս Նորթն ու Կուկն են: Նախկին անկապում, ամեն օր մտնելուց, տասնյակ նոր գրառումներ էի տեսնում... Էջերը թերթելով, ման էի գալի, ինձ հետաքրքրող մարդկանց գրառումները, գտնելուց էլ, մի տեսակ ուրախանում էի:
Հիմա եմ հասկանում, որ լավ էր անկապի ժամականավոր փակելը: Համարյա բոլոր նրանք, ում գրառումները չէի կարդում՝ բացեցին անձնական օրագրեր ու հիմա գրում են այնտեղ: Հավես ա, անկապը լուռ ա, մեկ ու մեջ մի գրառում, սենց որ մնա լավ ա :), ամեն մտնելուց, ոնց էլ լինի մի քանի հետաքրքրիր բան կգտնեմ:
Անկապը, իտներնետ չունենալու ժամանակ` հիանալի ժամանակ սպանելու միջոց ա... դնում գրում ես այնքան, մինջև ինետդ միացնեն :): Ինձ համար անհետաքրքիր մարդկանց մաղթում եմ, առանց պրոբլեմների ու առանց անջատումների ինտերնետ:

VisTolog
07.06.2010, 13:16
Գրել-գրելա, ես էլ գրեմ հին, միջին, նոր ակումբցիների «խմբավորումների» մասին::))

Ճիշտա, գրանցվել եմ 2007-ին, բայց ինձ չեմ համարում ոչ հին ակումբցիների խմբից, ոչ միջին ու ոչ էլ նոր: Հարմարվում եմ ցանկացած շրջանում գոյություն ունեցող անդամների հետ: Երևի դրա «ապացույցն» էլ նա է, որ հիմա շփվում եմ և 2006 թվականին գրանցված անդամների, և 2010-ին գրանցվածների հետ, որոնց մինչև գրանցվելս չէի ճանաչում: Չգիտեմ` հնարավորա, որ եթե ես էլ 2006-2007ից սկսեի ակումբ մտնել, ես էլ հիմա ոչ միայն կլինեի ակումբի հին անդամների խմբից, այլ նաև ակումբ չէի մտնի` ինչպես շատերը::think Համ էլ, եթե մի քանի մոտիկ ակումբցիներ հավավքում են, դա դեռ չի նշանակում, որ հին ակումբցիներն առանձնանում են մյուսներից.. ընդամենը ընկերական հանդիպում, որի մակարդակն այլ է, իսկ նորեկներինն` այլ:

Մեր ժամանակ` 2-3 տարի առաջ, (:D) այսպես չէր :) Յուրաքանչյուր ակումբցի այսպես ասած «ունիկալ» էր, իսկ հիմա բոլորը կարծես նույն մարդը լինեն: Կարդալով մեկի գրառումը, չես կարող ասել, թե դա ումն է (խոսքս վերաբերվում է նորեկներին), իսկ երբ քեզ ցույց տան 2-3 տարի առաջվա մի գրառում, միանգամից կարող ես ասել, թե դա ումն է, որովհետև այն ժամանակ գրառումներն իրարից տարբերվում էին...

Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ինձ մոտ առաջինը եղելա «հին ակումբը», երևի դրա համար էլ այն ավելի շատ եմ սիրում: Ցանկացած հին ակումբցի, երեք նոր ակումբցուց լավ է::))

ՀԳ :pardon

Էլիզե
07.06.2010, 14:15
Ծուլություն... հեռու գնա ինձնից.. մեկ է` պիտի գրառում անեմ, էսպես չի լինի... հեռու գնա ինձնից....ըհը.. ոնց որ գնաց... :))

Ինչ եմ ուզում ասել` էս իմ 100երորդ գրառումն ա :yahoo... ուզում եմ ասել` ԱՊՐԵՍ ԱԿՈՒՄԲ, ՈՐ ԿԱՍ.... ապրես, որ ունես այսքան լավ անդամներ... ապրես, որ օգնում ես ինձ` լայնացնել ընկերներիս շրջանակը.... ԱՊՐԵՍՍՍՍՍ... :) Էսքանը ընդունեք որպես լիրիկական շեղում :)

Անցանք բուն թեմային` հոգնած եմ, տանջված եմ.... երեկ ընկերուհիս խնդրեց ինձ թարգմանություն անել, ես էլ, որպես Առյուծի կենդանակերպի տիպիկ ներկայացուցիչ` գլուխ գովեցի` "Պրոբլեմ չկա.... վաղը կստանաս.... 10 էջը ինչ ա որ?"... անգամ չհարցրեցի` ինչ տիպի թարգմանություն ա.... պարզվեց տեղնիկական ա... :cry ..... Ողբամ զ քեզ Էլիզե ջան.... հիմա ասածս ինչ ա` ուզում եմ կենդանակերպիս նշանը փոխեեեեեեել... էս Առյուծը ինձ շատ ա խանգարում..... :8

AniwaR
07.06.2010, 14:44
Աաաաաաա:aaa Վեեեե՜րջ!!! :bux: Վե՜րջ անքուն գիշերներին, վե՛րջ դեպրեսիվ վիճակներին, վե՛րջ հոտած տրամադրությանը, վե՛րջ ընկերների հետ կռվելուն, վե՛րջ սոված մնալուն, վե՛րջ ոչ մի բան չհասցնելուն, վե՛րջ շտապելուն, վե՛րջ կատաղելուն, վե՜րջ իմ բոլոր պրոբլեմներին, միով բանիվ՝ վե՜րջ քննություններին, վեեեեեերջ!!!:bux: Աաաա՜, ուռռռա՜ ուռռռա՜ ուռռռա՜ (շատ ուռա է:D), կեցցե՛ Ազատությունը, կեցցե Եղբայրությունը, կեցցե՛ Հավասարությունը, գրողի ծոցը կորչի Ֆրանսիայի Հանրապետությունը::D:D

Katka
07.06.2010, 15:11
Տգեղ երկինք...
Կախված ամպեր...
Երկինքն էլ դարձավ երկրի հայելին...
Շնչահեղձություն...
Մարդկային ավելորդ բարբաջանքներ ու զառացանքներ...
...Ապացույցներ, փաստեր, ճիշտ է, ճիշտ չի:
Անկապ կորելացիոն կետեր, որոնք միացնելուց բուն անիմաստության ես բախվում...
Հետո երկնքին նայելով՝ հիմարի տեղ դնում ու լայն ժպիտով շարժվում առաջ կամ էլ՝ իսկ գուցե հետհաշվարկ ենք անում...
Պետք է ուղղակի ապրել՝ առանց երկնքին նայելով...

Chuk
07.06.2010, 15:23
Հին ու նոր:
Ակումբի մանրակերտը միշտ զարմացրել է ինձ: Վերջին օրերին հետաքրքրությամբ կարդում եմ հների ու նորերի մասին գրառումները ու մտովի տեղափոխվում լրիվ ուրիշ հարթություն...


***
- Այ բալամ, էդ փեդը գցիր ձեռիցդ:
- Հեսա, ապի:
- Ասում եմ, գցիր:
- Հեսա, ապի:
Շուռ է գալիս ծերուկն ու դիմում հարսին.
- Է՜, բալամ, բա մեր ժամանակ էդպե՞ս էր: Մեծերին հարգել կար, բան կար: Բա մենք կհակաճառեի՞նք մեր պապերին:

***
Ակումբի մանրակերտը:
Ոչ մի բան նոր չի:
Ամեն ինչը հինն է:
Երբեմն լավ մոռացված հինը:
«Մեր ժամանակ ուրիշ էր», - դժվար է գտնել մարդ, ով հարյուրավոր անգամներ չի լսել այս պարզ նախադասությունը:

Ուրիշ չէր, բիձա, նույնն էր:
Ձեր ժամանակ էլ ձեր ծերուկն էր իր հարսին դիմում «Բալամ, մեր ժամանակ էդպես չէր»:
«Մեր ժամանակ երեխեքը սովորում էին», - ասում էր:
«Մեր ժամանակ երեխեն հետաքրքրություններ ուներ», - ասում էր:
«Մեր ժամանակ մեծերին հարգել կար», - ասում էր:
«Մեր ժամանակ աղջիկները սիրուն էին», - ասում էր:
«Մեր ժամանակ...», - ասում էր:

Նույնն է, բիձա, լրիվ նույնը:
Ակումբը չորս տարեկան է:
Արդեն չորրորդն «սերունդն» է, որ ասում է. «Մեր ժամանակ...»:
Ճիշտ են ասում ու... սխալ են ասում:

Նույնն է:
Միշտ էլ եղել են հետաքրքրիր թեմաներ ու անհետաքրքիրներ:
Միշտ էլ եղել վառ անհատ մասնակիցներ, ու ձուլվողներ:
Միշտ եղել են կռիվներ ու բարեհամբույր խոսակցություններ:
Միշտ եղել են «հներ» ու եղել են «նորեր»:
Ու միշտ եղել է այդ նախադասությունը. «Մեր ժամանակ, բալամ...»:

Ձեր ժամանակ, ծերուկ, պարզապես քոնն էր, դու էդ ամբողջության լիարժեք մասն էիր, ձուլվածքի անբաժան կտորը, քո ժամանակ դու այնքան ձուլված էիր, որ դա լրիվ քոնն էր, ու հիմա կարոտ է, կարոտ նույն խոսակցություններին, նույն մարդկանց, նույն հույզերին:
Ուրիշ ոչինչ չի փոխվել: Ուղղակի այսօր այնքան ձուլված չես, ինչքան երեկ:
Թե չէ նույնն է:
Այն ժամանակ էլ կար ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐԸ, ուղղակի այն ժամանակ դա ՔՈ անհետաքրքիրն էր: Ու հենց էն պատճառով, որ քոնն էր, հետաքրքիր էր:
Էսօրվա անհետաքրքիրն էլ ուրիշի համար է հետաքրքիր:

Ոչինչ չի՞ փոխվել: Փոխվել է: Ամենը:
Փոխվել են ժամանակները:
Այո, գրառումների որակի մեջ էլ կա փոփոխություն, մարդկանց մեջ էլ: Բայց էլի գալիս են վառ անհատները, էլի խիստ հետաքրքիր գրառումներ են անում:
Ուղղակի հաճախ քոնը չի, հաճախ ավելի շատ անհետաքրքիրն ես նկատում, որն երեկ չէիր նկատի:

Հին ու նոր:
Չկա հին:
Չկա նոր:
Կա նույնը:
Միշտ:
Մշտապես:
Հիմա:
Երեկ:
Վաղը:

Սիրում եմ էս ամենը:

Հայուհի
07.06.2010, 16:02
Ինչ դժվարա հարազատ ու սիրելի մարդու մասին անցյալ ժամանակով խոսելը...
Հավատս չի գալիս, չի կարա տենց բան լինի...
Չգիտեմ ՝ ում համար ո՞նց, բայց ինձ համար լավ մարդկանց մահացության թիվը ավելի բարձրա... Երևի Աստված հրեշտակների կարիք ունի...

Աստված հոգիդ լուսավորի...

Լուսաբեր
07.06.2010, 16:04
Գրածս կարողա անկապին չի համապատասխանում, բայց կիսվելու կամ նմանատիպ բանի կարիք ունեմ...

Բարի մարդիկ ինձ մի զանգեք էլի էսօր, խնդրում եմ :(

Արևհատիկ
07.06.2010, 19:36
Ընդամենը մի քանի ժամ առաջ ամեն ինչ անորոշ էր, ու ես զզվում էի էդ անորոշությունից: Ուզում էի ժամերը, րոպեները, վայրկյանները շուտ անցնեն ու ամեն ինչ պարզ լինի: Իսկ հիմա՞ :8 Հիմա ուղղակի երանի եմ տալիս նախկին վիճակիս, որովհետև գոնե մի փոքր հույս կար:

Անցած օրերին երանի տալ չեմ ուզում: Հոգնել եմ արդեն :(

Gayl
08.06.2010, 01:13
Շատ,շատ և նորից շաաատ լավ տրամադրությամբ մոտ մեկ ժամ առաջ մտել եմ տուն և մտա ակումբ, սկսեցի կարդալ գրառումները, մոտ երկու էջ գրառում կարդացի, իսկ հիմա գրում եմ, որովհետև մտքովս մի բան անցավ:
Հայաստանցի-Ղարաբաղցի
Երևանցի-Ապարանցի
Երևանցի-Գյումրեցի
Գյումրեցի-Ապարանցի
ՀԱՅ
Բաժանում...
Կարող եմ մի քանի ժամ շարունակել...
Միայն այս տողերը եկավ միտս և էտ անտեր շաաաաաաատ լավ տրամադրություն «շ» տառն էլ չի մնացել:
Արհեստական:Ահա թե ինչպես է ստեղծվում պատնեշ հների և նորերի,Հայաստանցի և Ղարաբաղցի, Երևանցի և Ապարանցի, ժող. արհեստական ա չէ՞:
Ես էլ փորձում էի հաշվել, թե քանի «հին» և քանի «նոր» ակումբցի եմ ճանաչում, բայց հետո սաղ խառնեցի իրար:

Norton
08.06.2010, 01:56
Չէի կարծում, որ իմ բավական անմեղ և դրական տոների վրա ավարտվող գրառումը, այսքան նոր գրառումների պատճառ կհանդիսանա:
Հետաքրքիրն այն էր, որ տարանջատման մասին խոսք անգամ չկար: Բայց երևի գրառումը ճիշտ տեղին էր, քանի որ ինչպես ցույց տվեց գրառումների հետագա շարքը ակումբցիները կուտակած մտքեր ունեյին, որը առիթ էր պետք որպեսզի գրառման տեսքով հանձնեյին ակումբցիների դատին: Բայց եթե ուրիշ անգամ դա կարող էր ոչ ճիշտ ընկալվել ակումբցիների կողմից, ապա սա լավ առիթ էր միավորիչ միսիոներական գրառումներ անելու, եթե նույնիսկ նախորդ գրառումում կամ գրառումներում պառակտման մասին խոսք անգամ չկար:
Ուրախ եմ, որ ակումբում կա առողջ բանավեճ: Կա անկապ օրագիր որտեղ բոլորը կարող են իրենց տեսակետները ազատ գրեն ու ամենակարևոր ինչի մասին էլ գրենք ավարտվումա օպտիմիստական նոտայի վրա:)
Դրա համար էլ սիրում եմ ակումբը, որտեղ հավաքված են տարբեր-տարբեր բնավորության, քաղաքական ու կրոնական հայացքների, գրական ու երաժշտական ճաշակների մարդիկ, որոնք ռեալ կյանքում դժվար թե իրար հետ կարողանային լեզու գտնել: Իսկ ակումբը միավորում է ԲՈԼՈՐԻՆ մի հարկի տակ: Ամեն ինչ լավա հենց էսպես ոնց կա: 5 տարի առաջ էլ էր լավը այնպես ինչպես կար, 2 տարի առաջ էլ այնպես ինչպես կար, 10 տարի հետո էլ է լինելու լավը այնպես ինչպես կլինի՝ արդեն ամբողջովին նոր սերունդով:
Ու պետք չի ամեն ինչ դրամատիկականացնել::B

My World My Space
08.06.2010, 02:16
Ո՜նց եմ սիրում էս երգը , ինչքա՜ն շատ բան ա ասում հասկացողին......


http://www.youtube.com/watch?v=H3J0VjZvRIM&feature=related

Kuk
08.06.2010, 02:17
Ծնկի եք գալիս ու դեռ գալու եք ամեն պատահածի առաջ, ծնկի եք գալիս չոր հացի համար՝ առանց հաշվի առնելու, որ դուք ունեք հաց թխող փուռ: Կայացել եք միայն ձեր ու ձեր նման անփույթ տեսակի համար, մյուսների համար թյուրիմացությունից ավելին չեք: Չգիտեք՝ ուր եք գնում, ում հետ ու ինչի համար, չգիտեք նույնիսկ, թե ում կողքին եք հայտնվել և ինչպես եք հայտնվել: Եվ տեղը, որտեղ աճել եք, չեք փորձում տեսնել նույնիսկ հեռվից, լսել այդ մասին նույնպես խուսափում եք, ուրացել եք փաստացի ձեզ սնողին, ամեն վայրկյան փորձում եք անել այնպես, որ էլ ավելի մեծ թվով մարդիկ թքեն ձեզ սնող հողի վրա, տրորեն այդ հողը, դարձնեն այն ամայի՝ ձեր նման մոլախոտերի արմատներն իսպառ ոչնչացնելու համար: Ձեր ախոռում բնական կարիքները հոգում եք այնտեղ, ուր սնվում եք, սնվում են ձերոնք, դրանով դուք ինքնահաստատվում եք, իսկ այլ վայրերում պատրաստ եք դրանք հոգալ միմյանց վրա, միայն թե չստորացվեք տեղացիների կողմից: Բայց զուր եք խուսափում ստորացման այդ գեղեցիկ արարողությամբ սեփական անձի խղճուկ էության բացահայտման հեռանկարից. այն բացահայտված է իսկզբանե: Մասսաների առաջ ձեր գովքն են անում պոռնիկները, անկեղծ զրույցի ժամանակ ձեր ծնողների մարմնի տարբեր բարեմասնությունների մասին են հիշատակում մարդիկ, ձեր ֆիզիկական գոյությունը պատուհաս է մարդու համար, վտանգավոր եք շրջապատի համար, անցանկալի: Չի գործում նույնիսկ ձեր ինքնապաշտպանական բնազդը, անասուններին դեռ չեք հասել: Ոչնչացնում եք ոչ միայն ձեզ, այլ ձեզ շրջապատող աշխարհն իր բարիքներով հանդերձ: Չեմ ուզում վիրավորած լինեմ մարդու համար օգտակար կենդանուն, բայց՝ արածե՛ք, կովե՛ր, շուտով դա էլ կչորանա…

Ժունդիայի
08.06.2010, 06:38
Սույնով ներկայացնում եմ հրաժարականիս դիմումն այն մասին, որ ցանկանում եմ պաշտոնապես ազատվել մեծահասակների կատեգորիային դասվելուց:
Որոշե՛լ եմ: Կրկին ցանկանում եմ վերադառնալ մանուկ հասակիս հին ու բարի գաղափարներին ու պարտականություններին: Ուզում եմ հավատալ, որ աշխարհն արդար է, և որ բոլոր մարդիկ ազնիվ են ու բարի: Ոզում եմ հավատալ, որ ամեն բան հնարավոր է: Ուզում եմ, որ կյանքի դժվարություները կողքովս աննկատ անցնեն ու, որ հիանամ աշխարհում տեղի ունեցող ամենա չնչին հրաշքներով նույնիսկ: Ուզում եմ ետ դառնա այն հասարակ ու պարզ կյանքը` կյանքս առանց դժվարությունների:
Ահավոր հոգնել եմ անիմաստ թղթաբանություններից, համակարգչից, ընկճող նորություններից, դեպրեսիվ պատմություններից, բամբասանքներից, հիվանդություններից, վճարումներից` այն ամենի համար ինչ գոյություն չունի: Այլևս չեմ ցանկանում ինչ-որ բան հորինել, հնարավոր ուղղիներ փնտրել գումար վաստակելու ու վճարել այն ամենի համար, որոնք ինձ ընդհանրապես պետք չեն գալիս: Չեմ ուզում այլևս հարազատներիս հրաժեշտի խոսքեր ասել, դրանց հետ միասին կյանիքիս մի մասնիկին պոկել ու ոռնալ ցավից: Նրանք այսուհետ հավերժ պետք է ապրեն իմ երևակայությունների աշխարհում:

Ուզում եմ ամեն գիշեր գլուխս հանգիստ դնել բարձին, աղոթելով առ Աստված, Ամենակարող երկնքի Տեր ասել ու հանգչել հինգ վայրկյան անց: Ոզում եմ համոզվել, որ Նա իսկապես երկնքում է ապրում, և որ երազներումս հանդիպեմ Նրան, ու զրուցենք տարբեր թեմաներից: Ուզում եմ առավոտյան նախաճաշել փողոցի անկյունում գտնվող կրպակում ու համարեմ, որ դա ավելի հաճելի է, քան թե բարձրակարգ ռեստորանում թանկանոց խորտիկներ ճաշակելը:
Ուզում եմ թղթից պատրաստված նավակով աշխարհի շուրջը ճանապարհորդել` ջհանդամը, թե իմ օվկիանոսն անձրևաջից բաղկացած ջրափոսերը չեն լինի: Ուզում եմ ջրափոսերին քարեր շպրտել ու հասցնել տեսնել, թե ինչպես են հարվածիցս ալիքներ առաջանում: Ուզում եմ առանց հավասարակշությունս կորցնելու մայթի սալաքարերի վրայով քայլել ու ինձ մի պահ փոքրիկ պայլեվան զգալ: Ուզում եմ պատկերացնել, որ շոկոլադե մետաղադրամներն ավելի լավն են, քան իրականները, քանզի դրանց կարող եմ ուտել ու մնալ շոկոլոդից լղոզված մռութով: Ուզում եմ, որ պաղպաղակ ուտելս եկու ժամ տևի` հույս ունենալով, որ այն երբեք էլ չի վերջանա: Ուզում եմ ուրախանալ, երբ կծաղկի առաջին բալենին, երբ ծիրանենին կտա ցոգոլ ու բարձրանալով ծառը շապիկիս մեջ կհավաքեմ դեռ չհասունացած պտուղները` թթու: Ուզում եմ ցերեկները հաստաբուն ծառի ստվերին անց կացնել, օդում ամրոցներ կառուցել ու դրանք նվիրել ընկերներիս: Ուզում եմ մի պահ վերադառնալ ու հավատալ, որ տուրբո ու լովիս ծամոններն աշխարհի լավագույն համն ունեն: Ուզում եմ ամենամեծ մրցույթները, որոնց պետք է մասնակցեմ, լինեն մոնոպոլիան, դոմինոն կամ էլ բակում ամենագեղեցիկ ձնե մարդ պատրաստելը: Ուզում եմ վերադառնան այն ժամանակները, երբ ինչի մասին գիտեի ամենաշատը, կլիներ բոլոր գույների անունները, 0-10 թիվը, «Ձկնիկ լող տուր լող արա» մանկական ոտանավորը...
Ուզում եմ հավատալ ժպիտի ուժին, գրկախառնույթուններին, հաճոյախոսություններին, բարի խոսքերին, ճշմարտությանը, արդարությանը, խաղաղությանը, երազներին, երևակայությանը, օդում ծխից առաջացած ամրոցներին, ավազից պատրաստված դղյակներին:
Ու ամենաշատը գիտե՞ք՝ ինչն եմ ուզում: Ուզում եմ համոզված լինել, որ այդ ամենն արժի ավելի շատ, քան նյութական հարստությունը` փողը, ոսկին, ադամնդը....

Այնպես որ, կարող եք վերցնել մեքենայիս բանալիները, գնումներիս ցուցակը, եկամուտներս, բժշկական դեղատոմսերս, չեկային գրքույկներս, վարկային քարտերս, հաշիվներս վճարելու բոլոր-բոլոր կտրոնները, եկամուտներիս ու ակտիվներիս մասին հայտարարգրերը, համակարգչիս գաղտնաբառերը, բանկային հաշիվներս ու ինքներդ որոշել, թե ինչպես կուզենաք վարվել: Այսօրվանից ձեզ եմ հանձնում այն ամենն ինչ ունեմ, որովհետև հասուն կյանքի էտապից որոշել եմ հրաժարական տալ: Հիմա, եթե ուզում ես այս հարցը քննարկենք, պետք է հետևիցս վազես ու բռնես ինձ, քանի որ...

Որպեսզի այս խաղում կարողանաս ինձ բռնել միայն մի ձև կա` ինքդ էլ չափահաս մարդու անհետաքրիր կյանքից հրաժարականիդ դիմումը գրի ու արի հետս խաղալու: Արի անձրևի տակ խաղանք` առանց վախենալու, որ կմրսենք, առանց վախենալու, որ կլինենք երջանիկ:

Երեխայի` աշխարհի մասին պատկերացումներն ու դրանց պարզությունը շատ են բացակայում մեր օրերում, մեր սրտերում: Մեր ամբիցիաներն ու եսասիրությունը միշտ ավելի են գերակշռում մեր ներսում: Նման կարգավիճակում էլ սկսում ենք դատապարտել, քննադատել, հարձակվել: Տանջվու՜մ ենք, տուժվու՜մ: Երբ պատված ենք երեխայի մաքրությամբ, նման ենք արևին, որը միայն լույս ու խինդ է ճառագում բոլորին՝ առանց խտրականության: Դրա համար էլ մեկ-մեկ արժե հրաժարականի դիմում ներկայացնել ու հեռանալ:

Հենց հիմա ուսումնասիրիր բոլոր այն հնարավորությունները, որով կկարողանաս ազատվել հսկայական քանակությամբ այն «ճարպերից»,որոնք գույություն ունեն կյանքիդ պահանջմունքներում: Բջջայի՞ն, մեքենա՞, համակարգի՞չ:.....Հեռացիր հասուն մարդկանց կողմից ստեղծված կամ նրանց մոտ առկա կյանքի բարդույթներից: Հեռացիր լճացող ճահճից, կյանքի մանրուքներից: Ու ավելի մոտ գտնվիր այն միակ զգացողությանը, որն իրոք արժեք ունի… մոտ եղիր խաղաղությանն ու կյանքը վայելելու միակ միջոցին` խաղալուն: Ու ապրիր ավելի կենսուրախ:

Lord
08.06.2010, 22:10
Այսօր քաղմասում

-Ես Տիգրան Պետրոսյանս, իմ ընկեր Տիգրան Պետրսյանի հետ, որի հետ ծանոթացել եմ ինտերնետով, հունիսի 6-ին ժամը 01.30-ի շրջանում նստած գարեջուր էինք խմում «ՄԵՂԵԴԻ» սրճարանում, Տիգրան Պետրոսյանը իր սովորության համաձայն վերցրեց գարեջրի բաժակը և սկսեց խաղալ, չհասկացանք թէ ինչպես նա սղմեց բաժակը և բաժակը տրաքեց, և ապակին մտավ նրա աջ ձեռքը, որից հետո նրան ցույց տվեցինք առաջին բուժ օգնություն, և ոստիկանության մեքենայով տարանք հիվանդանոց որտեղ էլ նրա ձեռքը կարեցին…

Rhayader
09.06.2010, 12:53
http://2.bp.blogspot.com/_5VdzTh2rHo8/TA8VBjyOoNI/AAAAAAAAALI/M9SxCiiF9Qg/s1600/Image028.jpg

Երևանյան պատկեր «Football on my mind» շարքից: Ներեցեք որակի համար՝ հեռախոսով ավելի լավ չստացվեց, այն էլ շարժվող երթուղայինից (բայց աչքս ինչ կադր է բռնում, թափով հանեցի, նկարեցի:D):
Օրվա երգը՝


http://www.youtube.com/watch?v=Gz7zcoW9-1E&feature=player_embedded

Ներսես_AM
09.06.2010, 15:30
Նենց հետաքրքիր ա, կողքս նստած, նայում ես գործ ա անում կպած, թիմակցի հետ ինչ որ բան ա թունդ քննարկում: Ու մեկել հենց այդ ամենաթեժ պահին, հոպ, ու անձնական օրագրում մի գրառում ա հայտնվում, որի նման գրելու համար առնվազն ինձ անհրաժեշտ ա կտրվել ամեն ինչից: Էտքան բան հիշել, խտացնել ու ձևակերպելու համար ահագին պետք ա կենտրոնանալ, էլ ուր մնաց մի հատ էլ կողքից խորացած գործ անել: Տենց բան մենակ աղջիկներն են կարողանում :pardon Սիրում եմ կողքս նստող Նապոլեոնին :love

ivy
11.06.2010, 02:50
Անկապ ու օրագրային` թեկուզ և ոչ ստեղծագործական

Էրեխեք ջան, մի բան ասեմ, չնեղանաք: Էդ որ մտնում եք ու մի հանգի իրար հետևից “Շնորհավոր“ գրում` սկի կողքը անունս էլ չգրելով, իմաստը ո՞րն է: Թե չեք ճանաչում ինձ, ձեր անէմոցիա շնորհավորանքը ոչ ձեզ է պետք, ոչ ինձ: Իսկ թե ճանաչում եք ու մեկա ուրիշ բան չկա գրելու, ավելի լավ է բան մի գրեք. էդ մի ստանդարտ բառը հաստատ շնորհավորանք չի, այլ ընդամենը վերաբերմունքի ցուցադրություն:
Ես ձեզնից ոչ մի բան չեմ ակնկալում, ընդհանրապես մի գրեք. ձեր անիմաստ (կամ մեջը լրիվ ուրիշ իմաստ դրած) մի բառը ինձ առնվազն տհաճ է:
Մի խոսքով, դադարեցրեք էդ շնորհավորանքի թեման: Իմ երեսունամյակն է. տրամադրությունս մի փչացրեք: Հա՞:

ars83
11.06.2010, 18:19
«Դու անկանխատեսելի ես, դու ոչ ստանդարտ ես, դու ֆիզիկո՛ս ես» :D

Իմ անուշադիր գործողությունների շարքից հերթական դրվագը: Մեր միջանցքում տպիչ են տեղադրել: Բոլորիս տեղեկացրին, հասցեն տվեցին, միացանք, փորձեցինք տպել (ես տպեցի "Speeches in World History" գրքից Dan, duke of Zhou-ի ճառը. հեսա չինացի աշխատակիցներս Իսպանիայից վերադառնան, նվիրեմ իրենց): Ամեն ինչ նորմալ անցավ, որոշեցի մի հատ էլ «կծիչ» (stapler) ուզեմ քարտուղարությունից (էն որ թղթերը «կծում», միացնում է իրար): Գնացի, վերցրի. «կծիչն» էլ տվեցին, մի բուռ էլ ամրակ հետը: Բերեցի, որ ամրակները տեղադրեմ մեջը, չեն մտնում: Գնացի, ասացի՝ այսպես, այսպես, չի մտնում, մի հատ նայեք՝ ավելի նեղը չունե՞ք: Մի քարտուղարուհին գնաց կանչեց մյուսին, միասին նայեցին, վերջը մյուսն ասում է՝ բայց սրանք ստանդարտ բաներ են, պիտի որ մտնեն: Բացեցինք «կծիչը» մտցրինք, տեղավորվեց: Դու մի ասա՝ ես ուրիշ կողմից էի փորձել տեղադրել :D Առաջին քարտուղարուհին ասում է. «Դու որ բացեցիր, ցույց տվիր, թե ինչպես ես մտցրել, մի պահ ես էլ շփոթվեցի (իբր որ թարս եմ պահել, էլի): Դե, ես ֆիզիկոս չեմ»: Ասա, հազար տարի աշխատում ես ֆիզիկոսների հետ, էլ ի՞նչ՝ ես ֆիզիկոս չեմ: Ասում եմ՝ ես էլ ֆիզիկոս չեմ: Մի հատ նայեց վրաս «համոզվա՞ծ ես» դեմքի արտահայտությամբ, ասում է՝ դե համարյա ֆիզիկոս ես, էլի: Ինչպես մի լավ մարդ կասեր «Ֆիզիկայի ինստիտուտի օդը շնչել ես»:

Նարե
11.06.2010, 20:01
Դու սպանում ես իմ մեջ ապրող "ես"-ը: Ախր դա այն նույն "ես"-ն է, որը մի ժամանակ քեզ համար գրավական եղավ ինձ սիրելու: Դա այն հատկանիշն է, որը ես իմ մեջ ամենից շատն էի հարգում ու փայփայում: Սպանում ես, ու ես ոչինչ չեմ կարողանում անել, որովհետև սիրում եմ քեզ:

Ժունդիայի
11.06.2010, 20:13
Սիրում եմ, երբ Ակումբում ներդաշնակ գրառումներ եմ հանդիպում: Այսօր, որ թեման (հատկապես օրագրայինները) ընթերցում եմ, միմիայն սեր, համբերատարություն ու լավատեսություն եմ տեսնում: Կատարյալ օր է ինձ համար: Դե ինչ արած, Ակումբը դարձել ա կենսակերպիս միջոցներից մեկ: Ապրեք բոլորդ: :love

Հայուհի
11.06.2010, 22:03
Ու՜՜խխխ... անձրևա գալու...:love դաս էլ չկա սովորելու:yahoo Ուզածիս չափ կվայելեմ անձրևի ձայնը, սառը քամին, տերևների ու պատուհանիս ապակիների կռիվը:love

Սիլում ե՜՜՜մ:love

ars83
12.06.2010, 01:36
Սիրում եմ անձրևից հետո եղող սառնոտ, անուշ օդը, ծառերի թաց կեղևի, տերևների, խոտի հոտը :) Այնքան հրաշալի անձրև է մաղում, կվայելեմ դեպի կացարանս քայլելիս:

Իսկ մինչ այդ Ռավելի «Pavane pour une infante défunte»-ն եմ լսում (Պավան(ա) [16-րդ դարի դանդաղ եվրոպական պար] հանգուցյալ արքայադստեր համար):
Հովհաննես-Փիլիպոս (կամ էլ Ժան-Ֆիլիպ) Կոլարի կատարումը, իմ կարծիքով, շատ գեղեցիկ է.

http://www.youtube.com/watch?v=oPHSHZssOLs
Ստեղծագործությունը մոտս միշտ ասոցիացվում է Չառլզ Դիկենսի «Great Expectations»-ի այս դրվագի հետ, (գլուխ XI): Փորձեմ թարգմանել:



- Այդ դեպքում գնա դիմացի սենյակը,- ասաց նա (միսս Հավիշամը)՝ սմքած ձեռքով ցույց տալով ետևումս գտնվող դռանը,- և սպասիր այնտեղ, մինչև ես գամ:
Ես անցա աստիճանավանդակով և մտա նրա ցույց տված սենյակը: Ցերեկային լույսն այս սենյակից էլ էր ամբողջովին վտարված, օդը ծանր էր: Օջախում քիչ առաջ կրակ էին վառել, որն ավելի հակված էր մարելուն, քան վառվելուն, և սենյակի ծուլորեն անշարժացած ծուխն ավելի սառն էր թվում, քան օդը՝ կարծես մառախուղը մեր ճահիճների վրա: Օջախի վերևի դարակին դրված մոմերի սառը ճյուղերը հազիվ լուսավորում էին սենյակը, կամ, ավելի ճիշտ, հազիվ ցրում էին նրա խավարը: Սենյակը մեծ էր, ես կասեի, ժամանակին նույնիսկ գեղեցիկ էր եղել, բայց յուրաքանչյուր տեսանելի առարկա այստեղ պատված էր փոշու և բորբոսի շերտով և փխրվում էր: Ամենանկատելի իրը երկար սեղանն էր, որի վրա սփռոց էր փռած, կարծես այն պատրաստում էին խնջույքի համար, երբ տունն ու ժամացույցները քարացան: Սփռոցի կենտրոնում ծաղկաման հիշեցնող մի բան կար. այն այնքան խիտ էր պատված սարդոստայններով, որ գրեթե աննշմարելի էր, և, դիտելով այդ դեղնագույն տարածությունը, որի մեջտեղից այն աճում էր սև սնկի նման, տեսա կետիկապատ թաթերով և մարմնով սարդերի, որոնք ներս ու դուրս էին վազում նրա միջից, ասես սարդերի համայնքում մի մեծ իրադարձության մասին լուր էր հենց նոր տարածվել: Ականջիս հասավ նաև պատի անցքերում վազվզող մկների ձայնը. երևի նրանք նույնպես հետաքրքրված էին միևնույն իրադարձությունով: Իսկ սև բլոճները ուշադրություն չէին դարձնում այդ իրարանցումին. նրանք շաշափելով քայլում էին օջախի շուրջը ծանր ծերունական քայլերով, կույրերի կամ խուլերի նման, , թվում էր, իրար հետ էլ լավ հարաբերությունների մեջ չէին:
Այդ սողացող միջատներն ամբողջությամբ գրավել էին ուշադրությունս, և ես հեռվից հետևում էի նրանց, երբ միսս Հավիշամը
ձեռքը դրեց ուսիս: Մյուս ձեռքով նա հենվել էր ձեռնափայտին: Կարծես այս վայրի տիրուհի կախարդ լիներ:
- Սա,- ասաց նա՝ ձեռնափայտով ցույց տալով երկար սեղանը,- այն տեղն է, որտեղ ինձ դնելու են, երբ մահանամ: Նրանք գալու են և նայեն ինձ այդտեղ:
Աղոտ զգացումով, որ ուր որ է, նա կբարձրանա սեղանին և կմահանա նրա վրա, ինչպես շուկայում տեսած այն սարսափելի մոմե արձանիկը, ես կծկվեցի նրա հպումից:
- Ի՞նչ ես կարծում, սա ի՞նչ է,- հարցրեց նա՝ նորից ձեռնափայտն ուղղելով սեղանի կողմը,- այնտեղ, սարդոստայնների տակ:
- Չգիտեմ, տիկին, չեմ կարող գուշակել:
- Դա մեծ տորթ է: Հարսանեկան տորթ: Իմը:


Չգիտեմ՝ ինչպես է առաջացել մոտս այս ասոցացիան, բայց շատ ներդաշնակ են երաժշտությունն ու տեքստը:

Խաղաղ գիշեր: :bye

Հինատա
12.06.2010, 13:58
Ինչու՞ են մարդիկ այդքան կեղծավոր:Այն է վատ, որ մարդկության մոտ 90 տոկոսը կեղծավոր են:
Տանել չեմ կարողանում, երբ հետևից խոսում են, բայց ուրախ եմ, որ մայրիկիցս մի գիծ եմ ժառանգել, ինչ զգում եմ դեմքին ասում եմ, այսինքն դեմքին ասող եմ: Ճիշտ է, այդպես կոպիտ է, բայց ներսն է մաքուր, քան սիրալիր և նուրբ, բայց մեջը «կեղտ»:
Ցավոք իմ շրջապատում շատ են այդպիսինները, ես դա նոր եմ նկատում:
Երևի թեման սխալ չեմ ընտրել:

Մանանա
14.06.2010, 01:44
հմմ, ես էլ եմ ուրախ, որ նորից բացվեց թեման...
գիտեք, երեկ մի հատ անիմացիա եմ նկարել, կըանքիս առաջին գործն էր էտ ոլորտում, ասում են վատ չի ստացվել:) թեման "ժամանակ"ն էր, բայց իմ մոտ լրիվ բնապահպանական ա ստացվել, հա ու մի հատ հանճարեղ պահ կա էտ ամեն ինչի մեջ, երբ երեխան մտածումա, որ եթե բոլորը միաժամանակ մի ուղղությամբ քայլեն, Երկիրը կսկսվի ավելի արագ պտտվել:) իրականում եղբայրս էր փոքր ժամանակ տենց մտածում, հա, մեկ ել մտածում էր, որ տերևների շարժվելուցա քամի լինում, ոչ թե հակառակը:)
ի դեպ, դնեմ, դուք էլ նայեք

http://www.youtube.com/watch?v=wPxAgfLXlgQ

VisTolog
14.06.2010, 02:40
Քանի ֆիլմի ու իրականության խաչմերուկում եմ՝ գրեմ::))

Այսօր որոշեցի նայել մի ֆիլմ, որտեղ պատմվում էր մի երիտասարդ աղջկա մասին, որի մեջ «բնակություն էին հաստատել» չար ուժերը:
Մի քիչ փորձեմ գեղարվեստորեն ներկայացնել...:))

Լուռ է: չկա ոչ մի ձայն, ոչ մի լույս: Միայն համակարգչի էկրանի լույսն է, որ լուսավորում է մի փոքրիկ հատված, ավելի անտեսանելի դարձնելով «հետին պլանը»: Արդեն ուշ գիշեր է: փողոցներում չկա ոչ մի լույս, ոչ մի շենք չի լուսավորվում: Միայնակ նստած եմ նոթի առաջ, և իմ միստիկ, սարսափ ֆիլմն եմ նայում: Ֆիլմն էլ բավականին լարվածություն առաջացնող էր: Դրան նպաստում էր գիշերը, յուօրինակ լռությունը… մթության մեջ միստիկ ինչ-որ բան գտնելու, տեսնելու ցանկությունը: ժամերը գնում են, ֆիլմը շարունակում է իր ընթացքը, այնպես, որ չես նկատում թե ոնց անցավ այդ երկու ժամը: Մոտենում էին ֆիլմի վերջին րոպեները՝ ամենալարված ու սպասումներով լի: Հանկարծ, ամենաթեժ պահին, երբ ամբողջ միտքդ ուղղված է դեպի ֆիլմի ներկա իրավիճակը հասկանալուն, երբ դրա պատճառով լարված են մարմնիդ մկանները, դրսի ուժեղ քամուց շրխկալով բացվում է լուսամուտը, վարագույրը քամուց սկսում է «ալիքներ տալ», որից ինչ-որ ձայներ էին առաջանում: Միանգամից կանգնեցրի ֆիլմի ընթացքը: Նայեցի ժամին՝ 2:22: չէ՛, դա սովորական ժամ է: Ուրիշ բան, եթե 3:00 լիներ (:))): Հանեցի ականջակալներս, փորձեցի համակարգչի արձակած լույսով լուսավորել շուրջս, գոնե հասկանալու համար թե ինչ էր տեղի ունեցել: Միացրեցի հեռախոսի «ֆանարիկը» ու գնացի դեպի սենյակային լույսի աղբյուրը::D չխկ-չխկ.. հմմ, չմիացավ::o:scare (լույս չկար) ի՞նչ է կատարվում. չլինի՞ իսկապես սև ու մութ ուժերն են եկել ինձ մոտ...:scen Հեռախոսի լույսն օգնեց հասնել լուսամուտի մոտ: Նայեցի շուրջս.. սակայն ոչինչ չէր երևում: Միայն Վեներան էր իր պայծառությամբ զարդարել երկինքը:

Նե՜նց լավ քամի էր::love

Ի դեպ, այս դեպքից հետո հասկացա, որ եթե նման մի բան է լինում, անհրաժեշտ է ուղղակի մի փոքրիկ աղմուկ, որպեսզի հանգստանաս…:8

ՀԳ Անկապ վերջաբան::D:pardon

Հավելում (http://www.demon.su/oderzhimost-dyavolom.html):))

Ungrateful
14.06.2010, 04:46
Երիտասարդականից մետրո եմ նստում…
Վագոնը կիսադատարկ էր, գնացի նստեցի վերջի նստարանին /վագոնի վերջում 2-3 հոգու համար նախատեսված նստարաններ են` այ դրանցից մեկի վրա/: Դեմս նստած են 2 աղջիկ, կվարտալի լեքսիկոնով ասած` «Ռոքեր-ոտ», տոլի Էմօ… չնայած դրանք սաղ իմ համար նույն… մմմ... «բանն» են:
Հեռախոսիս մեջ խորացած գնում եմ, միամիտ աչքս դրանց վրա ընկավ` կպած ինձ էին նայում, ես էլ սկսեցի առանց աչք փախցնելու նայել… մեկը լավիկն էր, սիրուն ոտքերով, սև երկար մազերով, մռուտ դեմքով ու մեծ… հա, իսկ էն մյուսը գեշո էր:
Նաուշնիկներս հանեցի ու զգացի, որ իմ մասին զրույց ա գնում`
- Ուրեմն մազերը սե՜նց կտրենք, առաջ սանրենք, թեք չոլկա անենք…
- Ահա, սառոչկայի տեղը մայկա ու կեդեր հագցնենք` սև գույնի:
- Բա ձեռնե՞րը:
- Եսի՞մ: Հա, թրաշն էլ սեե՜նց դզմռտենք՝ վերջ կլինի:
- Լսի՜, բայց ոնց որ քյարթու ա:
- Դժվար, երևի աշխատում ա, ստիպված կլասսիկ ա հագնվում:
- Կարողա, ոչինչ կփոխենք:
Հագնված էի հնարավորինս դասական, մազերս հետ սանրած:
Հազիվ էի ինձ զսպում, ուզում էի ասել, որ իրանց թայ ծառերը շուտվանից կտրել են, տարիքով աղջիկներ եք` ամոթ ա:
Հազիվ էի զսպում, որտև հետաքրքիր էր մի տեսակ:)):
Հասանք «Մարշալ Բաղրամյան», սրանք տեսան, որ չեմ իջնում ուրախացան`
- Վա՜յ, մեր հետ բարեկամություն ա գալի, թխի
- Ուռա՜:
Ձեռք ձեռքի տվեցին, թխեցին իրար, և այլն:
Ուշադիր լսում էի, նորից իմիջս էին քննարկում /փոխում/ ինձ նայելով:
Հասանք Բարեկամություն, գնացի կանգնեցի դռան մոտ, եկան կանգնեցին հետևս:
Էլ ավելի բարձր քննարկելով հետևիցս դուրս եկան ու արագ-արագ, հետ չմնալու համար քայլեցին հետևիցս`
- Նայի, լավ բոյով ա, իրան սենց ջինս կսազի, քիփոտ մայկա կհագցնենք:
- Հա՜, դե արի, արի, արագացրու:
Դուրս եկա, բարեկամության մետրոյի մոտի տոնավաճառը / չգիտեմ, կոնկրետ էդ տոնավաճառ ա, թե ինչ ա…/ կռուգով ֆռում եմ, որ դուրս գամ իմ կանգառի մոտ, սրանք էլ հետևիցս, տաղավարներում արդեն հագուստ ընտրելով` իմ համար:
- Նայի, նայի, այ էն սև կեդերը ինքն ա:
- Ուհու, էն մայկան էլ կվերցնենք, կսազի:
- Տանելու եմ մեր տուն իրան, պահեմ, լավն ա:
- խա-խա՜, խի-խի՜…
Որոշեցի 1 կռուգ էլ ֆռալ, համոզվելու համար, որ սրանք հաստատ կտցրած են ու անելու բան չունեն:
Ֆռացի, սրանք շարունակում էին ինձ հետևել: Ճանապարհին, սրանք հանդիպեցին ծանոթ աղջկա, ինձ մատնացույց անելով, 2 բառով ինձ ներկայացրեցին… էդ աղջկան ցրեցին ու շարունակեցին իմ համար շորեղեն ընտրել:
Խոսքը նորից կեդերից գնաց, հասել էինք արդեն իմ կանգարի մոտ տանող ելքին… Կանգնեցի ու ֆռացի, սրանք մի պահ խառնվեցին իրար, կանգնեցին ու զարմացած նայեցին ինձ: Հայացքս թեքեցի սև մազերովի վրա`
- Մռութ, ես սև կեդեր չեմ սիրում, սաղ նշածներիդ հետ համաձայն եմ, մենակ էդ կեդերի մոմենտը մի բան անենք` փոխենք էլի:
Կանգնած են, ոչ ձեն են հանում, ոչ էլ հայացքներն են թեքում, Էդ պահին հեռախոսիս զանգ ա գալի, ջեբիցս հանում եմ հեռախոսը, Էլի նայում եմ սրանց`
Լավ, դե ես հելա, վռազ եմ… դուք ընտրեք, տեսեք ինչ էք անում, ես 2 օրից էլի մետրո եմ նստելու:
Ֆռացի, հեռախոսս վերցրեցի ու խոսալով դուրս եկա մետրոյից… էլ չեկան :unsure:

Ռուֆուս
14.06.2010, 12:20
Մի քանի ամիս առաջ պատահաբար հայտնաբերեցի, որ շատ մոտ ընկերներիցս մեկը ինձ իր Սկայպի կոնտակտների միջից ջնջել էր: Ճիշտն ասած, շատ անսպասելի էր, սկզբում բավականին ջղայնացա, նեղացա, հետո մտածեցի, որ երևի ես եմ մեղավոր, ինչ-որ մի բան սխալ եմ արել, ինքն էլ ինձանից նեղացել ու ջնջել ա... Հետո իրար հետ խոսեցինք, բոլոր հարցերը պարզեցինք ու ինձ նորից ավելացրեց կոնտակտների մեջ:

Դրանից հետո մոտս բզիկ առաջացավ, ժամանակ առ ժամանակ ստուգում էի, արդյո՞ք ուրիշ մեկը ինձ Սկայպից չի ջնջել: Լավ ա, մի քանի հոգի, ում հետ էդքան էլ ցանկություն չունեի շփվելու ինձ հեռացրել էին, ես էլ հանգիստ խղճով իրենց ջնջեցի :))

Էսօր մի շաբաթ բացակայելուց հետո նորից Սկայպ եմ մտնում ու հայտնաբերում եմ, որ էդ մարդը նորից ինձ ջնջել ա... :( Էս անգամ իրոք չգիտեմ ինչն էր ինձ Սկայպից հեռացնելու պատճառը :( Չեմ հիշում, որ իրեն վատություն արած լինեմ, չգիտեմ ինչ ասեմ... :(

Արևածագ
14.06.2010, 23:21
Երեկ ծանոթներիցս մեկն ասաց.
-Ի՜նչ էլ մի խրվել ես ակումբում...
Ամենացավոտ տեղիս կպավ: Խրվե՞լ... իհարկե խրվել եմ: Եթե գրեթե երկու տասնամայակ մարդուն զրկես նրանից, ինչն իր կյանքի համար ամենակարևորագույնն է եղել, ինչի հետ կապվել են բոլոր երազանքներն ու մասնագիտական հմտությունները, եթե մարդուն զրկես հայերենով շփվելու հնարավորությունից, իհարկե՝ նա կվերցնի ու կխրվի «Դար»-ում: Անընդհատ մտածել եմ, որ այս աքսորը գուցե Աստծո պատիժն էր, կամ էլ ինչքան էլ անհեթեթ է հնչում, ինչ որ մեկի անեծքը: Մի տղա կար, շատ էր սիրում ինձ: Նա գնաց բանակ, իսկ ես վերցրի ու ... ամուսնացա ուրիշի հետ: Բանակում ուզել էր ինքնասպան լինել, փրկել էին: Մայրն ինձ անիծելով ման էր գալիս... Իսկապես անհեթեթ է, բայց տարիների հեռվից ինչքան էլ քննում եմ, չեմ կարողանում հասկանալ. ինչու՞ հենց այսպես պիտի լիներ: Փիլիսոփա քեռիս ամեն կերպ ինձ համոզում էր. «Մասնագիտություն սովորի, գործ չունես էդ «քամու» ֆակուլտետի հետ»: Բանասիրականի մասին է խոսքը: Իմ ընդունելության տարիներին մրցույթը լինում էր քսան հոգի՝ մի տեղի համար: Իհարկե՝ ընդունվելուց հետո էլ տեսա, որ իսկապես գիտելիքներով ընդունվածները 3- 4 հոգի են: Աբխազիայից քույրեր կային. առաջին թելադրության մեջ նրանցից փոքրը՝ 56, իսկ մեծը՝ 64 ուղղագրական սխալ էր թույլ տվել: Նրանք էլ էին ընդունելության մրցույթն «անցել»: Հետո կամաց- կամաց ծանոթանալով իմացա, որ կուրսում «պատահական» մարդիկ գրեթե չկան: Բայց սա չի կարևորը: Կարևորն այն է, թե ինչքա՜ն ջանքեր ու նյարդեր էին ծախսվել ընդունվելու համար, ինչքան շատ էի ուզում, ինչքա՜ն էի սիրում, ի՜նչ հաճույքով էի սովորում: Եվ ի՞նչ... Կյանքի դաժան ալիքը շպրտի քեզ մի ափ, որտեղ ո'չ դու ես պետք, ո'չ քո իմացած սիրելի հայերեն- մասնագիտությունը մի գրոշ արժի: Ու այն ամենը, ինչ իսկապես սիրում ես, առանց որի կյանքդ վերածվում է բույսի գոյության, այդ ամենը մնա անհասանելի հեռվում: «Աքսոր՝ առանց նամակագրության իրավունքի»: Իհարկե, իմ շրջապատում էլ հայեր կան, ում հետ շփվում եմ, բայց առօրյա կենցաղային, խաշի ու իրենց առևտրի թեմաներն ինձ երբեք չե՜ն գոհացրել: Դրա պատճառով էլ այդքան հեշտությամբ « խրվել» եմ ակումբում: Վերջապե՜ս կարող եմ խոսել նրա մասին, ինչն ինձ համար իսկապես կարևոր ու նրանց հետ, ով հասկանում է, թե խոսքն ինչի՞ մասին է: Վերջապես «աքսորյալիս նամակագրության իրավունք է տրված»:
Տե'ր Աստված, գոնե սա շատ չհամարես:

Lord
14.06.2010, 23:54
վաղը իմ ամենամոտիկ երկու ընկերները բանակ են գնում, իրանք շատ ուրախ են(կարող է և ոչ, ուղակի այդպես են ցույց տալիս), բայց ես տխրում եմ, չեմ ուզում, որ գնան, մտածում եմ որ հնարավոր լիներ երկուսի տեղնել նորից կգնայի կծառայեի, ես այդ ամենի միջով անցել եմ և չեմ ուզում որ իրանք էլ այդ ամենի միջով անցնեն, չեմ ասում որ չեն կարողանա, հաստատ կարան, միգուցե և ինձանից լավ, բայց էլի չեմ ուզում, լավ բաներ շատ կտեսնեն, բայց ետ լավը շատ չնչին է այն վատի դիմաց որ նրանց սպասվում է, ես համոզված եմ որ նրանք ամեն դժվարություն կհաղթահարեն, բայց ինչ գնով, նրանց նյարդերի, նրանց առողջության, մի կողմից կարոտն է խեղտելու , մյուս կողմից կապանքներն են կոկորդը խեղտելու, բայց հետո մտածում եմ, լավ է ամեն ինչին էլ մերջ կա, թեկուզ և շատ երկար է թվում, պատկերացնում եմ որ հետ են գալու ամեն ինչը հաղթահարած, ավելի ուժեղ, արդեն աշխարհին ուրիշ ձև են նայելու՝ նորովի, մեծական, և այդ ամենից հետո ոչինչ չի կարող նրանց կանգնեցնել իրենց ճանապարհին և ուրախանում եմ

AniwaR
15.06.2010, 19:01
Իսկականից Նաիրիի վերջին՝ "CrossStone" ալբոմը շատ բոց ա, հիասքանչ հևի մետալ` ֆոլկի էլեմենտներով::love Վա՛յ չլսողին: Էս երկու օր ա՝ մենակ էդ ալբոմն եմ լսում ու չեմ կշտանում: Հպարտանալու ա ուղղակի, որ էս թվին մեզ մոտ էս որակի երաժշտություն գրողներ կան: Ու իրանք իրոք քշում են մինչև վերջ::love

Ի դեպ, հենց հիմա ականջիս տակ երգում են՝


Քանդվեց «հայոց աշխարհ», մնաց «հայոց երկիր»,
Եվ հնուց մեզ հասած մի երկու խոսք ու գիր

Իսկապես հանճարեղ խոսքեր: Դարձնենք այս օրվա կարգախոսը: :bux: Ուռա՜:

VisTolog
15.06.2010, 19:19
Norton-ի գրառումը (http://www.akumb.am/showthread.php/661-%D5%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A8?p=2032651&viewfull=1#post2032651) ինձ ուսանողական ամիսները հիշեցրեց::))

Ահավոր էր::[ Հիմնական մասը փողով ընդունված ու ընթացքում նույն փողով գնահատական ստացած ուսանողներ, որոնք թքած ունեն դասի վրա, թքած ունեն համակուրսեցու վրա, թքած ունեն դասախոսի վրա…

ճիշտա, կուրսը բավականին փոքր էր՝ 21-22 ուսանող, որոնցից միայն մի քանիսին էր դասը հետաքրքիր՝ 7-8 հոգու, իսկ մնացածը ո՛նց իրենց դպրոցում էին, այնպես էլ քոլեջում: Վլե, Սպիտակցի Հայկո, Արտաշ ու էլի տենց բարձր մակարդակի երգիչներով լցված հեռախոսները անընդհատ ականջիդ տակ էին: Կուրսի հումորովներն իրեն «Նոյի թվի» ու հազար անգամ ծեծված անեկդոտներով փորձում էին հումորով երևալ: Ծիծաղս գալիս էր ոչ թե իրենց հումորի, այլ այդ հումորի «հում» լինելու վրա:

Միակ ձևը՝ դասը լսելու, առաջին տեղերում նստելն էր: Գոնե էդպես հետևի մանկամիտները չէին կարող ո՛չ քեզ խանգարել, ո՛չ էլ փորձել խանգարել, սեփական մանկապարտեզային տարիները հիշելով: Ուղղակի ապշած եմ, թե ո՞նց կարող է տղային տեխնիկայի, ֆիզիկայի մասին դասերը ընդհանրապես չհետաքրքրի, իսկ աղջիկներին՝ հակառակը::o

Մի անգամ դասախոսներից մեկն ասեց «Վերջում կտեսնեք, որ աղջիկներն ավելի շատ են լինելու՝ որպես լավագույն ուսանող ու իրենց մասնագիտության մեջ պրոֆ.»: Ես էլ մտքում գլուխ գովացի. «Իմ նկարն էլ աղջիկներով «շրջապատված» կլինի լավագույն ուսանողների հետ, որ կպցված կլինի քոլեջի պատին :oy:D»:

Հիասթափվեցի հենց առաջին շաբաթից::cry2
Մոտ մեկ ամիս անց արդեն մտածում էի խումբս փոխելու մասին: Հա, ու ոչ միայն ես, այլ նաև մյուս ընկերս, որին պակաս հետաքրքիր չէին դասերը: Համարվում էինք ամենաթույլ խումբը: Դե պատճառն ակնհայտա…

Պետք էր նախապես ճշտել, թե որ դասախոսներն են մյուս խմբերում դաս տալիս, որ ոչ միայն նորից հարմարվելու կարիք չլինի, այլ նաև չլինեն չսիրված ու «կռիս» դասախոսները::)) Միգուցե փոխելու դեպքում լրիվ այլ կերպ կլիներ ու ես մինչև հիմա դեռ կսովորեի…

Անցավ երեք ամիս, որոշեցի դուրս գալ:

Հետաքրքիր էր, երբ դուրս գալու դիմումն էի գրում, պարզվեց մեր կուրսից ևս երեք հոգի էլ են ցանկանում դուրս գալ + այն ընկերը, որը ինձ հետ ցանկանում էր տեղափոխվել այլ խումբ:

Երևի թե չեմ մոռանա բարձ. մաթեմի դասախոսիս աած խոսքերը. «Այ քեզ Հովհաննես:D Համ անվճար սովորում ես, համ քննությունը բարձր միավորով անցել ես, համ քո հետ ոչ մի խնդիր չի եղել (դե շատերը դասախոսների հետ խնդիրներ ունեին::))) ու դու՞րս ես գալիս:»

Դուրս եկանք: (Ես գիտեի գաղտնիքը:P:))) Երկար սպասված լարվածության կորուստ::roll

Դուրս եկածներից մեկը գնաց «Տեխնիկական քոլեջ» (կարծեմ տենց էր կոչվում), մյուսը՝ Աբովյանի քլոեջ, իսկ այդ կուրսից ինձ մնացած միակ խելքը գլխին ընկերը՝ համալսարան՝ նանոֆիզիկա: Ափսոս չընդունվեց համալսարան: Մահացավ: Հա՛, հենց այդպես::cry2

Վերջ::)


ՀԳ Խումբը չի դարձել այն հիմնական պատճառը, որի համար ուսումս ընդհատել եմ:

Մանանա
15.06.2010, 19:29
երեկ երեկոյան տուն էի գալիս ու հանդիպեցի մի շատ հետաքրքիր իրավիճակի, չգիտեմ, գուցե ձեզ համար անհասկանալի լինի, թե ինչու եմ ես դա հետաքրքիր համարում... Շենգավիթի "հայաթներից" մեկում ինչպես միշտ տղաներ էին խմբված, կարծում եմ ավելորդ է նշել նրանց խոսակցությունների մշտական թեմաները..բայց երեկ նրանք հավաքվել ու բանավիճում էին, թե Գրիգոր Լուսավորիչի ժամանակ որ թագավորն է կառավարել` Տրդատ 2-ը, թե Տրդատ 3-ը....հմմ, ակամայից ծիծաղս եկավ, ուրախությունից էր, թե ինչից, չհասկացա...
մեկ էլ էն օրը մտածում էի, ախր Շենգավիթի պատերը մնացել են առանց Փոքրիկ Իշխանի, պետքա մի բան անել, ու պատերի դատարկությունը լցնել:think

Agni
15.06.2010, 19:46
Աշխատանքային օրվա վերջին րոպեներն են, տոթը ստիպումա շնչահեղձ լինել… անհամերությամբ ուզում եմ դուրս թռչել սենյակից ու թթվածին շնչել`հոգնել եմ, տուն եմ ուզում գնալ… Պատահաբար լսում եմ բարձր թմբուկների ձայն, դուրս եմ գալիս պատշգամբ ու… մի հատ հիանալի տեսարան. ամբողջ Ամիրյան փողոցը պատվածա Կարմիր, Կապույտ ,Նարնջագույն գույներով… Գեղեցիկ հագուստով աղջիկները թմբուկները ձեռքին առաջ են քայլում՝ տակտին համապատասխան…հետո հայտվեց մեեեծ դրոշը` զինվորները բռնած ու հետո լիքըըը դեռահասներ “ՀԱԱ՜ՅԱ՜ԱՍՏԱԱ՜Ն” աղաղակելով քայլում էին…. Նենց ադրենալին ստացա, մեջս հայրենասիրություն լցվեց ու մի տեսակ թարմացա … էլ ոչ շոգում եմ, ոչ էլ հոգնած եմ...Այսօր մեր դրոշի օրնա... Շատերի համար անիմաստ, բայց շատ իմաստավոր մի օր… Դրա մեջ ծես կա...

Հայկօ
15.06.2010, 19:54
Էսօր պարզել եմ, որ հայկական դրոշակի գույները ներառում են 10% կարմիր, 10% կապույտ, 10% ծիրանագույն ու 70% ԳՅԱԼԸԲՈ: Գործից տուն էր գալիս, հրապարակը լցված էր որոշ քանակությամբ եռագույն երիտասարդներով ու լի՜քը ԳՅԱԼԸԲՈ համազգեստով ոստիկաններով. որ կողմ նայում էիր՝ ոստիկաններ ու ոստիկաններ էին: Փա՛ռք եռագույնին: Բաց սև, մուգ սև ու գյալըբո:

Էլիզե
15.06.2010, 22:58
էհ, վատ օր չէր.... էսօր եղբայրս իր դստրիկի համար փոքրիկ բիլիարդ էր առել ու մեր պստոյի /չորսամյա պստոյի/ հետ ես բիլիարդ էի խաղում... խաղալիս ահագին նոր կանոններ բացահայտվեցին ինձ համար՝ դե օրինակ, որ բիլիարդ կիով չեն խաղում, խաղում են բացառապես մատներով /ասե՛նք ՈՉ կիին :goblin/ , վարդագույն "շարիկին" /ինչպես ասում է պստոն :roll / խփել չկա.... "վարդագույնը լավն ա, բա մե՞ղք չի, որ խփեն" :blin, համ էլ էտ "շարիկները" շա՜տ հարմար են՝ նենց հավես կորում են, ինչքան էլ ման գաս՝ չես գտնի :secret
Մի խոսքով՝ ահագին ուսուցողական օր եմ էսօր ունեցել :)) չնայած, խաղը հա պարտվում էի.... դե հիմիկվա սերունդը ուրի՛շ է էլի, անգամ բիլիարդ են լավ խաղում :))

Հայուհի
15.06.2010, 23:15
Մի քանի ամիս առաջ երիտասարդների մեջ շատ տարածված ու սիրելի էր «Сумерки» ֆիլմը, հետո շարունակությունը ՝ «Новолуние»-ն, ճիշտն ասած ՝ առաջին մասը ընդհանրապես դուրս չէր եկել, մի կերպ նայեցի, համ էլ արդեն գիրքը կարդացել էի, հետաքրքիր չէր, էնքան որ ժամանակից հետ չընկնեմ:))
Մարդամեկի հետ քննարկում էինք, ասացի, որ երկրորդ մասը չեմ նայելու, (իրա դուրն էլ չէր եկել).... բայց էսօր չգիտեմ ՝ խի նայելու եմ, ժող ջան, եթե վաղը Ակումբ չմտնեմ, իմացեք՝ ֆիլմից եմ վատացել:D

ars83
15.06.2010, 23:33
Երեքով նստած ենք աշխատասենյակում՝ չինուհի Ջանլինը, նրա ամուսին Ջինը և ես: Չինացիներն ինքնամոռաց ֆուտբոլ են դիտում համացանցով: Ջանլինը, երևում է, զգացմունքառատ ֆուտբոլասեր է: Ժամանակ առ ժամանակ «օ՜», «նօ՜» և նման բացականչություններ է բաց թողնում: «Սսս»,- միանգամից սաստում է ամուսինը, իբր՝ էս մարդուն մի խանգարիր, գործ է անում: Իսկ այդ մարդը լուրջ դեմքով Ակումբում գրառում է անում: :)) Ջանլինն այնքան է տարվել ֆուտբոլով, որ չի նկատում, որ ծամոնը ճպճպացնում է մարդկային ականջի՝ ձայնի ընկալման վերին սահմանի մոտակայքում: Ինչևէ, նորմալ մարդիկ են, սովորաբար համեստ, բաց: Ինձ համար կանաչ թեյ են բերել, արդեն մի շաբաթից ավել է: Մնում է ես հիշեմ, բաժակ բերեմ հետս:
Մոտեցա, ասում եմ՝ ո՞վ է խաղում: Ջանլինը, փայլող աչքերով՝ Բլազիլիան ընդդեմ Հվ. Կորեայի:
- Ո՞ւմ կողմից եք:
- Երկուսի էլ,- պատասխանում է պացիֆիստ Ջինը: - Պարզապես գեղեցիկ ֆուտբոլ ենք նայում:
- Մենք երկուսին էլ սիրում ենք,- վրա է բերում Ջանլինը:
- Ոնց որ ծնողներս լինեք,- ասում եմ,- իրենք էլ, եթե տարվում են ֆուտբոլով, ամեն ինչ մոռանում են, սկսում են գոռգոռալ: Եթե ուզում եք, կարող եք գոռգոռալ էլ. ես դեմ չեմ, սովոր եմ:
Միտքը, հավանաբար, Ջանլինին դուր եկավ, ավելի ակտիվ սկսեց ձայներ հանել: Ինչևէ, իմ ականջներում Թ. Մոնկը ջազ է նվագում, ավտոբուսն էլ մի տաս րոպեից կգա, կգնամ:

Իսկ կացարանում ինձ սպասում է Ֆոնգը: Վիետնամացի իմ տարիքի (երեկ երբ ասաց, չհավատացի, այնքան փոքրամարմին է) տղա, որն արդեն քանի տարի է Ֆրանսիայում է, ազատ տիրապետում է լեզվին և մեծ պատրաստակամություն է հայտնել ֆրանսերեն խոսելու հետս, որպեսզի ֆրանսերենս լավանա: Փոխարենը խնդրել է անգլերեն մի քանի բան բացատրեմ իրեն հնչյունաբանությունից (այն էլ ով՝ ես :D ) ու հետը մեկ-մեկ անգլերեն խոսեմ: Բայց, սովորաբար, մեր անգլերեն խոսելը վերջանում է նրանով, որ անցնում ենք ֆրանսերենի. Ֆոնգը համարյա անգլերեն խոսել չգիտի: :)

Այնքան նստեցի համակարգչի դիմաց, որ աչքերս նեղացան, հա: Գնամ, հասնեմ ավտոբուսին: Հետաքրքիր մարդիկ են մեր նեղակն «բարեկամները»: :)

VisTolog
17.06.2010, 03:12
Ո՜՞նց չեմ սիրում էս միջատներին::D:angry
խի՞ են էդքան անդուր, սարսափելի տեսքով, ամենաքիչը 3-4 ոտանի, տո էլ եսիմ ինչ հավելյալ մարմնի մասերով…:scare
խի՞ եմ էդքան վախում բնության փոքր արարածներից, որոնց անունն է սարդ, կարիճ, պապուկ (պապուկ:D), խավարասեր, եսիմ քանի ոտնուկ…:cry2

Հերիքա, մի մրջնաչափ սարդ տեսնեմ՝ էն էլ գիշերով, ու իմ անքուն գիշերն ապահովածա: Արդյունքում անջատվումա քնելու համակարգը, փոխարենը ակտիվացնումա վախը. արդեն անկախ քեզնից մարմնիդ վրա միջատի քայլեր ես զգում,:D անընդհատ հայացքդ պատերինա՝ նոր միջատ գտնելու և վնասազերծելու համար... պարանոյաի տեսակա փաստորեն:think

Կարճ ասած, ես ահավոր վախենում եմ ցանկացած կենդանի էակից, որն ունի երկուսից ավել ոտք::))

Մանանա
17.06.2010, 19:46
չեմ հասկանում ինչա հետս կատարվում...մեջս ամեն ինչ խառնվել ա, տակնուվրայա եղել: Նենց ահավորա, երբ մի բան անում ես ու հետո մտածում . "հա լավ, բայց ինչի համար եմ էս ամեն ինչն անում?" էն որ ուզում ես լացես ու չես կարողանում: ԷԷ, թե ասա ուր էիր թափառում, երբ մարդկանց լացելու ունակություն էին բաժանում? տենց էլ բան լինի, չեմ կարողանում լացեմ..ու ընդհանրապես...չեմ հասկանում, չեմ հասկանում, չեմ հասկանում, չեմ հասկանում...
երբա գալու ամսի 26-ը, երբ ես գոնե 4 օրով կկարողանամ գնալ գյուղ, իջնել ձոր ու ժայռերի մեջտեղը նստել...աահհ, մենակ, ինքդ քեզ հետ, ոչ մեկ քեզ չի խանգարի...բնությունն ու դու...
օգոստոսին էլ երևի գնամ ծով, մի պահ մտածում էի, ինչ անկապա` մամայի հետ գնալ ծով, ոչ ընկերներդ են կողքդ, մենակ մամա...բայց հիմա նոր հասակնում եմ դրա կայֆը- առավոտ շուտ ծովի ափին մենակ նստած, գիշերը ուշ` ծովի ափին մենակ նստած... չէ, տենց լավա:
Վերջերս նկատել եմ, թե ես ինչքան եմ սիրում աշխարհը, երբ որ մարդիկ կողքս չեն լինում...

ars83
17.06.2010, 21:10
Այսպիսի բան դեռ չէի տեսել: :D
Նստած աշխատում եմ, մեկ էլ անլար (wireless) կապը կորավ: Էլ. փոստը, վեբը, ամեն ինչ: Այսօր ավելի շուտ էլի էր կորել, զանգեցի պատասխանատուին, խնդրեց գնամ երկու աշխատասենյակ այն կողմ գտնվող սենյակը, խնդրեմ այնտեղի նստածներին՝ սարքը վերաբեռնավորեն: Իսկ դա երկու հնդիկների աշխատասենյակ է: Գնացի, տեսնեմ իրենք էլ առանց ինտերնետ կապի նստած են: Խնդրեցի վերաբեռնավորեն, արեցին, բոլորս ուրախ-ուրախ անցանք մեր գործերին:
Նոր էլ, որ կապը կորավ, գնացի իրենց մոտ, որ ասեմ, որ սարքը վերաբեռնավորեն՝ արդեն մտքում ծրագրելով, որ վաղը դիմեմ պատասխանատուին՝ սարքն ուսումնասիրչելու, անհրաժեշտության դեպքում փոխարինելու խնդրանքով: Վերջիվերջո, մեր ամբողջ միջանցքը՝ 13 հոգի, այդ կապն օգտագործում են:
Գնամ, տեսնեմ ինչ. հնդիկ տղաներից մեկը նստած զրույց է անում լապտոպի օգնությամբ:
Ասում եմ.
- Դու ինտերնետ կապ ունե՞ս:
Պատասխանում է.
- Այո:
Ասում եմ.
- Ես չունեմ, որ խնդրեմ, սարքը կվերաբեռնավորե՞ս:
Պատասխանը.
- Վա՛յ, ես անջատել էի սարքը, միացրել իմ լապտոպին: Դու էլ ե՞ս այն օգտագործում: :o Հիմա հետ միացնեմ: :D

Այդպես մեր հնազգի «բարեկամն» իրեն փորձում էր «Արմենտելի» մենատիրական դերում:
Բայց հետաքրքիրը որն է. այդ կապից օգտվող մնացած մարդիկ նստած զարմացած նայում են էկրաններին, թե՝ այս ինչ բան է, ՑԵՌՆ-ում ու հանկարծ ինտերնետ կապ չկա: :))

---------- Ավելացվել է՝ 22:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:53 ----------

Անեկդոտ
Մի ռուսի զանգում են գիշերվա կեսին և ադրբեջանական ակցենտով ասում.
- Աֆյանսի՛ (Афянсы!):
- Ինչպե՞ս,- հարցնում է ռուսը:
- Աֆյանսի՛:
- Քաղաքացի, դուք ո՞ւմ եք ուզում:
- Աֆյանսի՛:
- Այսինքն՝ Ֆանտոմա՞ս:
- Ֆանտոմա՛ս, Ֆանտոմա՛ս: Վախեցա՞ր: :))
---

Սա էլ պատմեմ, նոր գնամ: :D Այսօր ինչ-որ զվարճալի օր է:
Հեռախոսազանգ: Վերցնում եմ, մեկը դժվարըմբռնելի անգլերենով ասում է.
- Կարող ե՞մ խոսել Խանջինի հետ: :D
Ասում եմ՝ ինչպե՞ս:
- Ըըը, կարո՞ղ եմ խոսել Ջինխանի հետ: :D
:think :unsure
- Ըըը, Ջինջինի հետ: :D
Ասում եմ.
- Ուզում եք խոսել Ջանլինի հե՞տ:
- Այո, այո, Ջանլինի՛ :aha:
- Աշխատասենյակում չի այս պահին:
- Իսկ նրա, ըըը՜... ընկե՞րը:
- Ուզում եք Ջանլինի ամուսնու հե՞տ խոսել:
- Այո, այո, ամուսնու:
- Հիմա կփոխանցեմ:

Ամուսինն էլ կամաց ինձ հարցնում է՝ Ջանլինի հե՞տ է ոզում խոսել (երևի մտածեց՝ հլը տեսնեմ էդ ո՞վ է, որ կնոջս հետ է ուզում խոսել, ինձ էլ ասում է «ընկերը» :aggressive): Վերցրեց, պարզվեց իրենց չինացի ընկերներից է, սկսեցին իրենց լեզվով խոսել:
Ես էլ գիտեի՝ մենակ ես եմ, որ իրենց անուններից գլուխ չեմ հանում:

Արևածագ
18.06.2010, 11:10
Քսան տարվա հնության դեպք եմ պատմում , հիանալի հասկանալով, որ ակումբցիների մեծ մասն այդ ժամանակ «տուն- տունիկ» էին խաղում, մի մասն էլ ինչքան ուղեղը լարի , չի հիշելու այդ «նախապատմական» ժամանակները, որովհետև ինքն այդ ժամանակ միաբջիջ տեսքով անգամ գոյություն չի ունեցել: Բայց պիտի նշեմ, որ պատմելիքս դրանից բոլորովին չի տուժի:
Նոր էի ամուսնացել: Սկեսրայրս խնձոր էր տանում Երևան՝ վաճառելու: «Ժիգուլին» ամուսինս պիտի քշեր: Խնձորի արկղերը բեռնելուց հետո, տեսան, որ հետևում, կարելի է այնպես հարմարացնել , որ մի մարդ էլ նստի: Ամուսինս ասաց՝ արի' գնանք:
Մեծ խանդավառությամբ համաձայնեցի, ու սկրեսոջս ցուցումի համաձայն, թե «կինը միշտ պիտի ավտոյի առաջի նստարանին նստի», ամուսնուս կողքին բազմած, հասանք Երևան: Հիմա լավ չեմ հիշում, կարծեմ Երրորդ մասի շուկան գնացինք, սկեսրայրիս օգնեցինք տեղ գտնի, մի երկու արկղ խնձոր դրինք կողքին, ավտոն թողեցինք շուկայի կայանատեղում, խնձորը մեջն էր, մենք տրանսպորտիվ գնացինք կենտրոն: Պաղպաղակ կերանք, խանութների ցուցափեղկերին նայելով հասանք «Ռոսսիա»: Մեր բախտից էր երևի.այդ օրը Սովետական Միությունում «Քամուց քշվածները» ֆիլմի պրեմիերան էր: Ու երկրի առաջին սեանսը հեց «Ռոսսիայում» էր՝ առավոտյան ժ.11 ին: Անսպասելի հաջողությունից ոգևորված՝ տոմս գնեցինք ու մտանք կինոն նայելու: Պիտի ասեմ, որ դահլիճը կիսադատարկ էր, մեկ էլ շատ լավ հիշում եմ չոր աթոռները: Իսկ կինոն 3,5 ժամ է տևում:
Կեսօրն անց էր, դահլիճից կիսաթմրած դուրս էինք գալիս, տեսնենք մի մարդ, ձայնը գլուխը գցած, վիճում է տոմսավաճառի հետ.
-Ամոթ էլ չեք անում, գետինը մտնե'ք, սուտասաններ, ի՞նչ կա էդ կինոյի մեջ, որ ժողովրդին խաբում եք, տոմս ծախում: Իմ փողը հետ տվե'ք...:goblin
Տոմսավաճառի ձայնը չէր լսվում, երևի արդարանում էր, իսկ տղամարդն իրենն էր պնդում.
-Բա խի՞ եք աֆիշի վրա ըտենց բան նկարե, որ մարդկանց ֆռռացնե՞ք...
Ասեմ, որ ազդագրերն այն ժամանակ ձեռքով էին նկարվում, իսկ «Քամուց քշվածներինն» իսկապես շատ վարպետորեն էր արված. Ֆիլմից մի դրվագ էր, երևի միակը, որտեղ Ռեթ Բաթլերը գրկել է Սկառլետին , կրքոտ աչքերով նայում է ու ուր որ է պիտի...
-Արմեն, էս մարդն ի՞նչ էր սպասում, որ չտեսավ ու հիմա բողոքում է,- հարցրի ամուսնուս:
-Աֆիշին գրել են՝ հզոր կրքեր ու զգացմունքներ, նա էլ կարծել է՝ էրոտիկա պիտի լինի:
Կինոյից դուրս գալուց հետո «պեռաշկի» կերանք , մի քիչ էլ զբոսնեցինք, մնացածն արդեն կարևոր չի:
Այս պատմությունը երկար- բարակ պատմեցի որպեսզի ասեմ. Մեր սիրելի ակումբցիներից Մեկը (մատնացույց չեմ անում, բայց բոլորս էլ գիտենք` ու՞մ մասին է խոսքը), շա՜տ գայթակղիչ վերնագրով օրագիր է բացել: Բայց երբ մտնում ես, տեսնում ես, որ հայտարարվածից մենակ «ամենաանմեղն » է՝ ռոքնռոլլը: Իսկ մնացած թեմաների մասին ակնարկ անգամ չկա: :B
Կինոթատրոնում գոռգոռացող տղամարդու օրինակով՝ պահանջում եմ չիրականացած ակնկալիքների փոխհատուցում՝ գրառումների տեսքով՝ համաձայն օրագրի վերնագրի::))

Chilly
18.06.2010, 13:06
Վերջին ժամանակներս բավական տարածված է երիտասարդների հասարակական ակտիվությունը կամ դրա իմիտացիան: Եվ ահա, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ մեծ թվով մարդիկ կարծես թե մասնակցում են զանազան պայքարների (օտարալեզու դպրոցների բացման դեմ, Մարիամ Սուխուդյանի գործով, Ամառային դահլիճի գործով), սակայն շատ փոքր թիվն է նրանցից իրոք մասնակցում պայքարին: Կոնկրետ իմ օրինակով ասեմ` պայքարս սահմանափակվում է միայն իմ ակտիվությանը դեմ արտահայտվող մի քանի ընկերներիս հետ թեժ բանավեճերով և, ասենք թե, ֆեյսբուքիս գլխավոր նկարը փոխելով: Լավագույն դեպքում բլոգումս մի քիչ բան եմ գրում այդ մասին: Ու գիտե՞ք հետաքրքիրը որն է. որ ես ինձ լրիվ բավարարված ու հասարակայնացված եմ զգում դրանով: Մի՞թե դա ինքնախաբեություն չէ... Նայում եմ, օրինակ, Ֆրանսիայում երիտասարդությունն ինչ է անում իրեն դուր չեկած հարցերի լուծման համար, կամ բազմաթիվ այլ երկրներում... Ինչ է ներդնում այնտեղ այդ պայքարի մեջ հասարակական ստատուսով մոտավորապես ինձ հավասար երիտասարդը, հաստատ շատ ավելի, քան ես: Եվ ի՞նչ... Մի՞թե ես արժանի չեմ իմ երկրի վիճակին... Եսի՞մ...

Էլիզե
19.06.2010, 01:54
Շատ լավ օր էր... սկսվեց լավ ու ավարտվեց լավ /նշում եմ հատուկ Վիստի համար՝ հաշվի չառնելով այն փաստը, որ ստեղնաշարիս վրա մի պստլիկ միջատ է զբոսնում :D /
Օրս լի էր մարդկային բացահայտումներով... թե՛ արտաքին տվյալների բացահայտում, թե՛ ներաշխարհի բացահայտում...չնայած՝ վերջերս ինձ համար մարդկային էության բացահայտումները հիասթափությամբ լի են եղել, անչափ ուրախ եմ, որ այսօրվա բացահայտումներից հետո չեմ հիասթափվել: :)

Gayl
19.06.2010, 02:18
Մարդիկ խելագարվում են, այսօր նստեցի տաքսի, թեթև հոտ զգացի և երբ շարժվեցինք մեքենայի մեջ օդ խաղաց և քիչ էր մնում ուշքս գնար:Մարդը կոշիկները հանել էր և մի քանի տարվա նասկիներով գազ, տոռմուզ էր խաղում:
Ոչ բողոքում եմ, ոչ էլ բարոյահոգեբանական լեկցիաներ գրելու հավես ունեմ, միայն թե զարմանում եմ: