PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8] 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Katka
13.02.2010, 00:09
Տխրություն...

Jarre
13.02.2010, 17:49
Վա՜յ, ես էնքա՜ն եմ սիրում մեր հողն ու ջուրը, չեք պատկերացնի :love ։ Էսոր տարբեր տեղեր գնալուց մի ժամ իզուր տեղը փորձում էի փողոցով քայլելուց ցեխի ու ջրակույտերի մեջ չընկնել, բայց հետո հասկացա թե էտ ինչ կայիֆա փափուկ ցեխերի մեջ ճպճպալով քայլելը. իսկական հաճույք, իսկական ազատություն :yahoo ։

Շնորհակալ եմ մեր իշխանություններին, կառավարությանը, թաղապետերին, տեղական կառավարման մարմիններինց, որ թողնում են անվճար, առանց հարկեր տալու վայելել սեփական հողն ու ջուրը և այդ երկուսի խառնուրդը :beee

Agni
13.02.2010, 18:01
Հոգնել եմ կիսատ պռատ լինելուց…
Կիսատ-պռատ քնելուց,
Կիսատ-պռատ սնվելուց,
Կիսատ-պռատ աշխատելուց,
Կիսատ-պռատ թեզ գրելուց,
Կիսատ-պռատ հանգստից,
Կիսատ-պռատ անձրևից ու ձմեռվանից…
Իսկապես լիարժեքության կարիք ունեմ`
Լիարժեք ուրախանալու,
Լիարժեք ապրելու,
Լիարժեք սիրելու…
Տեսնես ինչանա խանգարում, կարելի ա մտածել…:)

My World My Space
13.02.2010, 22:35
հետաքրքիր ա գիտե՟ք, որ երբ աղջիկներին ու տղաներին թել ու ասեղ են տալիս, աղջիկները փորձում են ասեղը անցկացնել թելի վրա, իսկ տղաները թելը անցկացնել ասեղի մեջ......ենթագիտակցությո՟ւն....


Հ.Գ. մոռացա հիշատակեմ Ֆրոյդ պապիկին.....

Chuk
14.02.2010, 23:39
Էսօր ռեկորդ եմ խփել. վաղուց էսքան երկար հայկական ալիք մեր հեռուստացույցը չէր ցուցադրել, բայց էսօր ցուցադրեց, սկզբից «Հայ սուպերսթար», հետո «Եվրատեսիլ 2010»-ի հայկական փուլ: Արտակարգ հաճույք ստացա սուպերսթարից: Ընդհանրապես էս անգամվա բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են, իսկ երեք ֆավորիտներիցս (Եվա, Սուրեն, Ռաիսա) երկուսն էլ դեռ մրցույթում են, Սուրենի ու Ռաիսայի դուետն էլ սպանում էր, հիացա: Լավ տրամադրություն, ուրախ, զվարթ, փոխում եմ ալիքը ու նայում Եվրատեսիլը...

Ողբամ քեզ հայկական էստրադա:
Հայ սուպերսթարի ամենչհավանածս մասնակիցն էլ սրանցից հազար գլուխ տաղանդավոր ա:
Թե ինչի՞ տրամադրությունս փչացրեցի...

Հայկօ
15.02.2010, 01:57
Էսօր, փաստորեն, Եվրատեսիլի բում ա: Աչքդ ուր թեքում ես՝ Եվրատեսիլ ա: Վիժն չեմ ասում, էլի, մի տեսակ սիրուն չի հնչում, չնայած հիմա pro-choice դիրքորոշումը մոդա ա: Դե սաղ գրում են, ես էլ մի բան գրեմ: Մի ժամանակ հարուստներն ու ազնվականները շուն էին պահում, վազացնում էին, կամ ձիեր էին բուծում, մրցումներ էին անում խաղադրույքներով... Ծայրահեղ դեպքում՝ ծաղրածուներ էին պահում ու համեմատում, թե ումն ա ավելի լավը: Էսօր, ոնց որ թե, մոդան երգիչ պահելն ա: Նենց տպավորություն ա, որ էս երգչիստ-եգչուկների ամեն մեկի (մեջքի) հետևում մի հատ հաստ բումաժնիկ ու մեծ անուն ա (կանգնած), ու էդ բումաժնիկների ու անունների համար պրիստիժի հարց ա, թե ում բուծած կայծոռիկը «կանցնի, ապե»: ՍՄՍ ուղարկեք, ՍԸՄԸ՜Ս: Դահլիճում՝ երեք հազար մարդ, ամեն մարդու մոտ՝ երեք հատ հեռախոս, ամեն հեռախոսից՝ քսան հատ սմս... Կայծոռիկի տենդ ա, ինչ ա: «Գրազ գա՞նք, որ երկու րոպեում քսան հատ չես հասցնի ուղարկել». «Կհասցնեմ: [սուզվել ա հեռախոսի մեջ]»: «Հլը ինչ լաաաաավն ա Էմին»... «Անդրե՜»... «Փչացած: Սկի հայերեն էլ չի խոսում»: «Ախչի էտի ընդե կարևոր չի»: «Բա դու գիդեի՞ր որ...» ու գնա՜ց: Աշխարհի միակ կարևոր հարցը Եվրատեսիլն ա, աշխարհի կենտրոնը՝ հեռախոսի ու հեռուստացույցի էկրանները: Էն «մտրակ ու պրյանիկի» մեջի պրյանիկի դոզան մի քիչ շատ են տալիս, կախվածություն ա առաջանում, ինչքան հասկանում եմ: Քաղցրը վնաս ա հոգեկան առողջությանը, մի չարաշահեք: Մեկ-մեկ (պրոֆիլակտիկ նկատառումներով) պլետով ձաղկեք ձեզ, բարի մարդիկ, թող մտրակի ու պրյանիկի բալանսը չխախտվի: Լավ ա ռայոններից ավտոբուսներով մարդ չեն բերում թափանցիկ հեռախոսներով քվեարկելու: Մեկ սըմըսի արժեքը՝ հինգ հազար դրամ զրո զրո լումա, ներառյալ ճանապարհածախսը: «Վայ քոռանամ ես, էն գյոզալական տղուն չտվին (լավ էր պարում, չէ՞, ասում են էտի Մադոննայի մարդ ա եղել վախտին), էդ [լիքը ցենզուրա]-ին տվին»: Ու սաղ հայ ազգը զբաղված ա 2525 համարին տարաբնույթ թվեր ուղարկելու ազգափրկիչ գործունեությամբ: Սովորական թվեր չեն դրանք, ամեն թվի տակ մի ողջ տրագիկոմեդիա ա թաքնված (4 - Մարգուշիկս խնդրեց, 2 - ախպերս իրանց սաղ ընգերութունով սրան են պաձձեռշկա անում, 8 - շեֆը ասելա ութ կքվեարկեք, 1 - հա լավ, հարուր դրամ ա էղածը, ղրգի թող էթա, քեզնից ինչ ա գնում): Տենց ա, ձու գողացողը ձի էլ կգողանա, համ էլ: Ստրուգացկիների «Մարդաբնակ կղզին» կարդացեք, նույն բանն ա, ուղղակի ընդեղ ռադիոմագնիսական ճառագայթներով էին ժողովրդի մեծագույն մասին բանջարեղեն սարքում, ստեղ էդ դերը իրա վրա վերցրել ա Վիժընը (ոնց որ քֆուր լինի էս բառը, հաճելի ա նույնիսկ օգտագործելը): Դե Ստրուգացկի ձաձաները խելոք մարդիկ էին, որ ամեն ինչ բաց տեքստով գրեին, Սովետը գլուխները կուտեր: Բայց դե ես հո գիտե՞մ, որ էդ գիրքը Եվրատեսիլի մասին ա: Եվրատեսիլից կարևոր իրադարձություն վերջին հազարամյակում ընդամենը մի քանի հատ են եղել. Ղարաբաղյան պատերազմ, Մեծ Եղեռն, Դոդի Գագոյի աղջկա հարսնիք, «Որբերի» ու «Որոգայթի» պրծնել: Թե ասա՝ որբերի պրծնելու հետ ի՞նչ գործ ունես, ա՛յ վսեմ ու հանճարեղ հայ ազգ: Թողեք մարդիկ առանձին ուրախանան, էլի: Բայց Ծառուկյանի աղջկա հարսնիքը թեմայա, ապե: Ինտեռնետում կա, նայի, վեռչնա: Թքած, որ կողքի հարևանի տունը արդեն էքսկավատորով տիրումայրիկ են արել ու գալիս են իրա տան ուղղությամբ, կարևորը որ «Ադնակլասնիկը մի դրամ ա, ընգեր», «Մի հատ նեեե՜ց թույն ուկրայինկա եմ կպցրել, հլը արի ցուց տամ»: «Փորս կուշտ, գլուխս խախանդ»-ը իր տեղը զիջում ա «Դռուզյաներս միլիոն, րոպեներս՝ ձրի»-ին: Չէ, հաստատ պրյանիկի պերեդոզ ա էս մարդկանց մոտ: Դետոքսն էլ, ասում են, չի օգնում, ուրիշ բան ա պետք մտածել: «Ջան, մի հատ հինգ րոպեով հել մի հատ բան նայեմ ինտերնետով, էլի»: «Ադնակլասնիկ ե՞ս մտնելու»: «Չէ՜, ղեկավարս բան ա ուղարկել մեյլով, պիտի վռազ նայեմ, երկու րոպեով հել, էլի»: Ջհանդամ թե կիրակի օրվա գիշերով ոչ մեկի ղեկավարը մեյլ չի ուղարկում, ոչ մեկ էլ ղեկավարի մեյլ չի կարդում, կարևորը՝ դու հել երկու րոպեով, դոզան արդեն թողում ա, լոմկա ա սկսում, շուտ կլասնիկ ա պետք ծակվել: Ծայրահեղ դեպքում՝ Եվրատեսիլ: Բայց անպայման հետդ մարդ պիտի լինի նայող, որ դու ցույց տաս, թե դու ինչքան շատ բան ես անում էդ վերոհիշյալ հաստ բումաժնիկների ընտանի երգիչների համար, վիզ ես դնում, սըմըս ես ուղարկում, բա ո՞նց, բա էլ ո՞ր օրվա համար ենք, պիտի հասնենք իրար, չէ՞ (մեր ախպեր Գագոն), թե չէ իրանց ձին մեր ձիուց շուտ կհատի եզրագիծը, զապադլոյա: «Տասներկու հատ ուղարկել եմ, մնաց ութ հատ»: Բա մարդը հազիվ իրան կարևոր ա զգում, օգտակար ա զգում, զգում ա, որ իրան էլ մարդու տեղ դնող կա, գլխաքանակում համապատասխան բիռկա ու հերթական համար տվող կա: Վիժն վիժն մինչև վերջ, այսինքն՝ մինչև խեղճ որբերը պրծնեն: Զի դա է ճշմարիտը, ամեն:

Kita
15.02.2010, 14:50
Իմ ու Լոկիի արկածներից:))
Էսօր ման ենք գալիս ու էտ ընթացքում մոտ 1 րոպե 8 տարեկան տղա կողքովս քայլում է ու մի տեսակ քաշվում մոտենալուց, հիմա մնաց-մնաց ու մեկ էլ.
- Քուրիկ զեբրա՞ է:
-Չէ, դալմատին է:)(Ու ես մեջս արդեն գետնին պառկած քանդվում եմ):
-Բա քանի՞ տարեկան է:
-Ամսական է::)
-Իյա, քանի՞?
-10:):
-Բա դու քանի՞ տարեկան ես: (Դեմքին էլ նենց արտահայտություն է, որ զգացվում է մտքում քցում-բռնում էր):
-22:
-Իսկ ես 8, բա ընտանիքում քուրիկ-մուրիկ չունե՞ս:
-Քուրիկ ունեմ միայն:
-Յիա, 2 հոգի եք, ես էլ միայն քուրիկ ունեմ, բա՞ փոքր է քեզնից::think
-Չէ, մեծ է: Բա՞ քո քուրիկը:
-Մեծ է: (Է՜հ դեմքով ասաց)
Մնաց-մնաց, մտածում էր, էլի քցում-բռնում, մեկ էլ.
-Պապաս քեզնից մեծ է, 35 տարեկան, դու փոքր ես իրանից:
-:) Լավ դե հաջող:) մենք հետ ենք գնում:
-:(:think

Հ.Գ. Մի դեպք էլ հիշեցի, երբ մի սփյուռքահայ երեխա Լոկին նայեց ու ասաց.
-Մայրիկ նայի, սևը ճերմագի վրա շունիկ:))

Աբելյան
15.02.2010, 18:14
Ինչքան եմ փոխվել 2 տարի առաջվա համեմատ… Ու ամեն մի փոփոխությունից հետո ինքս ինձ հանգստացնում եմ, որ хуже некуда: Բայց թե վատից վատն էլ կա ոնց տենում եմ: Էսօր ոչ մի բան ինձ հաճույք չի պատճառում: Даже որ կոմպի դեմն եմ նստում (կլասնիկ ա, ակումբ ա, խաղ ա, թեկուզ մի օգտակար գործ ա), կամ որ երաժշտություն եմ լսում, կամ մի ուրիշ բան, էդ ամեն ինչը արդեն մեխանիկորեն ա: Հետաքրքիր ա, մի քանի ամիս հետո՞ ինչ վիճակ ա ըլնելու, ու ո՞րն ա սրանից էնկողմ վատը…:think

Երկնային
15.02.2010, 18:15
Անընդհատ պտտվում ա ուղեղումս էդ միտքը… ու չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի, եթե տենց վարվեմ… բայց չի գնում, անընդհատ ուղեղումս ա… արդեն չգիտեմ, մենակ ե՞ս եմ սենցը, թե՞ բոլորն են տենց, թե դա մարդկային ա, չգիտեմ… երկրային լինելն ինձ սկսել ա դուր չգալ, երկնային էլ չեմ կարող լինել… իսկ երկուսի արանքը՝ երկնքի ու երկրի միջև չեմ ուզում… անորոշությունը ամենավնասող բանն ա… փաստորեն պետք ա երկրային լինեմ, չնայած որ դուրս չի՞ գալիս… կամ էլ ուղղակի սպասել չեմ կարողանում, ավելի շուտ, եթե իմանայ ինչին եմ սպասում, երևի կսպասեմ, բայց օդից ինչ-որ բանի սպասելն էլ հիմարություն ա…
գոնե դու ինձ հասկանայիր…

Gayl
16.02.2010, 03:17
Այսօր համալսարանում մի լսարան մտա գրատախտակին մոտավորապես այսպիսի բան էր գրված.
«Գեշ աղջիկներ չկան:Մեկի աչքերն են սիրուն, մյուսի ոտքերը, էն մյուսի քիթը:»
Ու ինքս ինձ հարցրեցի, միթե՞ կան մարդիկ ովքեր կարող են սիրահարվել օրինակ աղջկա քթի վրա կամ էլ սիրել աղջկա ոտքը:
-Ես քեզ սիրում եմ:
-Կներես, բայց ես քո հանդեպ անտարբեր եմ:
-Ես քո քթի հետ եմ խոսում ինչու ես ապակողմնորոշում քթիդ:

Ungrateful
16.02.2010, 09:42
9:30.
Հենց նոր տուն մտա, սաղ գիշեր չեմ քնել: Պատասխանատու օր ա, քնելու ժամանակ չկա, 1 ժամից գործի եմ, չեմ կարա չգնամ:
Գիշերը լավն էր, արժեր դրա խաթր գործի տեղը խայտառակ լինել:
Չեմ փոշմանում:
Տեսնենք ի՞նչ կլինի: ))

Jarre
16.02.2010, 18:31
Ո՜նց չեմ սիրում ցեղական ընկերությունը՝ էն որ ընկերներ են, որովհետև իրենց ցեղակից են համարում, որ պատրաստ են իրենց չարությունը, անտակտությունը դուրս թափել՝ «ընկերոջս եմ պաշտպանում», «ընկերոջս թասիբն եմ պահում» պատճառաբանությամբ։

Ո՜նց չեմ սիրում մեծամասնության էֆեկտը՝ էն որ մի քանի հոգով հավաքվում են ու մեկի վրա ղժում՝ իրենք էլ չհասկանալով, որ այդպիսով պարզապես «կերակրում են» իրենց կոմպլեքսներին։

Ո՜նց չեմ սիրում թաքնված շակալությունը՝ էն որ անկապ մեջ են ընկնում յանըմ պաշտպանում են ինչ որ մեկին կամ ինչ որ բան, բայց իրականում ուզում են ինչ որ մեկի աչքը մտնել ու իրենց լավ զգալ, որ իրենք էլ ինչ որ խմբի մի մասն են։

Ո՜նց չեմ սիրում hard անտակտությունը՝ էն որ մարդու արժանապատվությունը հնարավորից էլ շատ են գցում։ Ախր վիրավորելն էլ իր կուլտուրան ունի...

Չէ, չէ, սխալ եք հասկացել ես զոհ չեմ, պարզապես դիտող՝ ականատես, ու տխուր գիտակցող, որ եթե էդ մարդը էդ սովորությունը ունի ու էսօր էս մեթոդներով քեզ է պաշտպանում, վաղը փորձես մի բան ասել կամ անել, որ իր սրտով չի քեզ է հոշոտելու նույն մեթոդներով....

Բայց հերիք է միայն հիշել, որ կան մարդիկ ովքեր փորձում են «բանական կապիկներից» մի քիչ ավելի բարձր կյանքով ապրել, ու ամեն ինչ տեղն է ընկնում .... :)

Երկնային
16.02.2010, 20:07
ըհըն, էլի սարսափներս վերադարձան… ես էլ կարծում էի, որ էլ չեն գալու, հազիվ բարի երազներ էի սկսել տեսնել… :(

Ծով
16.02.2010, 20:35
Գիտե՞ս թե իրականում, ինչքան հեշտ ա ամեն ինչ: Ինչքան հեշտ ա բոլոր դժվարությունները հաղթահարել, իսկ հեշտ բաները դժվարացնել…
Գիտե՞ս ինչքան հեշտ է վերցնել ու ասել՝ թևերս կտրել են, չեմ կարող թռչել...գիտե՞ս, որ ընդամենը մի քիչ ցանկություն ա պետք , ու թևերը կաճեն...
Գիտե՞ս, որ լացելը ամենահեշտ բանն ա, բայց մարդ կա լացել չի կարողանում, այ դա դժվար ա...
ԳԻտե՞ս, որ աշխարհում բոլոր հիասթափություններից ու մայրամուտներից հետո պիտի լույսը բացվի...
ուրիշ ձև չկա...չկա, գիտե՞ս....գիտե՛՛՛ս...
ուրեմն ինչի՞ ես ժամանակ կորցնում...ինչու՞ չվերցնել ու չթերթել էջը հենց հիմա...ինչու՞ վախենալ ինքդ քեզնից...ինչու՞ մտածել, մտածել, տանջվել...
ու թվում ա ընդամենը, թե ամեն ինչ սովորական ա դառնում...պարզապես մարդը պրոգրեսի կարիք ունի...մարդը ձանձրանում ա:think իրավիճակներից, միջավայրից, մարդկանցից, ինքն իրենից...դա նոռմալ ա...իսկ եթե կյանքում կրկնվում են նույն հարվածները, ուրեմն ոչ թե հարվածողներն են շատացել, այլ պարզապես հին հարվածից դու դեռ դաս չես քաղել...
Ես երջանիկ եմ շատ...ունեմ հրաշալի ընտանիք,ընկերներ, սիրում եմ ու սիրված եմ, բայց ինձ էլ շատ հաճախ շատ բան չի հերիքում, ինչպես նոռմալ մարդկանց մոտ...
մի հայտնի խոսք կա...«մենք ստեղծում ենք դժվարություններ, որ հերոսաբար հաղթահարենք»:D
հիմա մի ստեղծիր բարդություններ, մեկ ա իրանք սենց թե նենց գալու են, միանգամից կհաղթահարե՛ս...
ժպտա՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛..
Հ.Գ. երկիրը երկիր չի:D

Շինարար
16.02.2010, 21:39
Էհ, ախպեր, երկինքներից իջիր երկիր, ամեն ինչ չի, որ լավ ա, բայց ինչ անհաջող մարդիկ կան…

Մանոն
16.02.2010, 21:58
Ժամանակիս զգացողությունը խառնվել է: Մեկ օր առաջ եմ ընկել…Այս շաբաթվա մեջ արդեն որերորդ անգամ: Այ քեզ հետաքրքիր բան…Էնպես էլ վստահ մատյանում 17.02 լրացրեցի, դեռ հլա խեղճ երեխեքին էլ չհավատացի, որ սխալ եմ գրանցում:D Մդաաա…

Մանոն
16.02.2010, 23:12
Ամեն անհավանական բանի կհավատայի, բայց, որ կհանդիպեմ կենդանի քսերոքսի :think դժվար թե…Ձեզ պատահե՞լ է, որ ունենաք այնպիսի զգացողություն, թե թիկունքում միշտ մեկը գալիս է ձեր ետևից՝ ուղղակի տրորելով ձեր ոտնահետքերը, փորձելով շնչել ձեր շնչած օդը: Տհաճ բան է ամեն դեպքում ;)

Kuk
17.02.2010, 02:19
Մեղավորն Աստվածն ա. ինքը մի մեղք ա գործել, ու քանի որ ինքը միակն ու միայնակն ա, չկա մեկը, ով իրան կպատժի, որոշեց ստեղծել իր նմանակին՝ Ադամին, որպեսզի ինքն իր հետ դատ ու դատաստան խաղա, ու հիմա մենք բոլորս հազարամյակներով էդ խաղի հորձանուտներում մոլորվածի նման պատժվում ենք՝ չիմանալով դրա պատճառը: Ստեղծեց, որ պատժի, խիղճը հանգստանա, հետո նկատեց, որ ինքն էնքան ֆանտազիա չունի, ինչքան որ ունի իր ստեղծած կենդանու տեսակը, այս նոր տեսակը, որը բնության տականքն ա, ու ոչ միայն բնության, ընդհանրապես՝ գոյության տականքն ա: Էդ նոր արարածն իր գործած մեղքերով սկսեց գերազանցել Աստծուն. սկսեց գործել այնպիսի մեղքեր, որ Աստված արդեն անկարող էր դրանց համարժեք պատիժներ հնարել, բայց Աստված էլ էդքան միամիտ չէր ու ելքը գտավ. այդ արարածից մի հատ էլ ստեղծեց, որպեսզի նրանք միմյանց նկատմամբ մեղքեր գործեն, իրենք իրենց ձևերով դաժանաբար պատժեն միմյանց, իսկ ինքը նայի ու գոնե էս անգամ խիղճը հանգստանա, և որպեսզի նրանք չգուշակեին Աստծո կատարած գործողությունների իրական նպատակը, նա երկրորդ արարածին լույս աշխարհ բերելը պատճառաբանեց, իբր միմյանց օգնելու և բազմանալու համար է: Աստված սա արեց, քանի որ իրականությունն իմանալու դեպքում նրանցից ուժեղը միանգամից կոչնչացներ մյուսին, և ինքը հանգիստ կապրեր: Այս՝ գրեթե ամենահավանական սցենարն Աստծու համար շատ պարզ էր, քանի որ նա ստեղծելուց նրանց մեջ ներդրել էր չափից շատ էգոիզմ: Այս փուլում, կարելի է ասել՝ Աստված հաղթանակ տարավ. նրանք միմյանց չոչնչացրին, ընդհակառակը՝ բազմացան, և աստված կարծեց, թե իր կտերը տեղ են հասել: Բայց իրականում ամեն ինչ այսքան պարզ ու մակերեսային չէ, որքան երևում է: Սրանց լույս աշխարհ բերածներն արդեն կատարելագործված էին՝ պիղծ էին ու տականք վերին աստիճանի: Նախ սկսեմ նրանից, թե ինչպես եղավ, որ երկու արական սեռի ներկայացուցիչների լույս աշխարհ գալուց հետո մարդ արարածի բազմացումը կանգ չառավ. ո՞ւմ շնորհիվ շարունակվեց բազմացումը, երկու արուների՞, թե՞ մայրը սատար կանգնեց կարևոր և ազգապահպան այս գործին: Հաջորդը՝ սրանք չկերան Աստծու հնացած կուտը, որ կերել էին իրենց ծնողները. սրանցից ուժեղը խժռեց թույլին և ինքն իրեն հռչակեց բարի, ասաց, որ ինքնապաշտպանության է դիմել՝ չափավոր և չչարաշահված ինքնապաշտպանության. վկաներ չկան, ինքն ասում է, ինքը լսում, առարկություններ չկան և չեն կարող լինել, խնդիր չկա, անցանք առաջ: Բազմացում, բազմացում… Ֆիլմն արդեն ձանձրալի է, ամեն ալիքով նույնն է՝ սպանություն, խաբեություն, բռնաբարություն, դավաճանություն… Այլևս նայել չի լինում, ազդում է հոգեկանի վրա, դեպրեսիա է սկսվում Աստծու մոտ, այսպես չի կարելի, առողջությունը կքայքայվի, տարիքից շուտ կծերանա, պետք է քայլեր ձեռնարկել, պետք է մաքրել այս ամենը՝ վերացնել: Չէ, ամբողջությամբ չի կարելի, մի փոքրիկ դոզա ամեն դեպքում պետք է, արդեն կախվածություն է առաջացել այս սերիալներից, ու դրանց միանգամից ոչնչացումը կարող է նոր, այս անգամ ավելի խորը դեպրեսիայի առիթ հանդիսանա և հող նախապատրաստի ինքնաքայքայման: Խնայել նրանցից համեմատաբար մաքուրներին, իսկ մյուսներին խեղդել: Եվ նրանց, ում պահել է պետք, պետք է կապել բնությանը, ցույց տալ, թե որքան բարի է բնությունը: Խեղդվողները խեղդվեցին, փրկվողները փրկվեցին, և դեռ միսսիան ամբողջովին չէր ավարտվել, մարդ կոչված չարիքը գնաց հերթական ստոր քայլին. անմեղ մի արարածի փորձության ենթարկեց սեփական անվտանգության ապահովության համար: Այս անգամ արդեն Աստված զայրացավ. ֆանտազիան սկսեց գործել, այսքան ժամանակում հասցրել էր իր ստեղծած արարածներից որոշակի տականքություններ սովորել, հասցրել էր դրանց մեխանիզմներին ծանոթանալ, կառավարման մեթոդներին տիրապետել: Եվ ահա որոշեց մարդկանց «աշխարհում» ստեղծել մի փոքրիկ աշխարհ՝ բնության օրենքները ներառյալ: Մարդկանց բաժանեց երկու մասի՝ մի մասը՝ մոտ 95 տոկոսը, խաղում էր բնության դերը, իսկ մնացած մոտ 5 տոկոսը խաղում էր, իսկ իրականում չէր էլ խաղում, հենց այդպես էլ կար՝ մարդկանց դերը: Մարդկանց 95 տոկոսի մեջ մտնում է ողջ բնությունը՝ իր բուսական ու կենդանական աշխարհով, հող ու ջրով, լույս ու մթով, իսկ մնացած մոտ 5 տոկոսը դա այն չարիքն է, նույն ինքը՝ մարդը, ով վերացնում է մյուսներին. մի մասի հետ վարվում է ինչպես բույսի հետ՝ տրորում է, պոկում իր արմատից, այրում… Մի մասին վերաբերվում է ոչխարի պես՝ հավաքում է մի քանակ, քշում այնտեղ, որտեղ իրեն հարմար է, երբ ուզում է մորթել նրանցից որևէ մեկին, մի մասին կամ բոլորին, այդպես էլ վարվում է… Մի մասը առյուծ է, տաքարյուն, գիշատիչ, անվախ, նրանց գցում է իրար դեմ, նրանք կռվում են, հոշոտում միայանց, իսկ մարդը հրճվում է. հրճվում է, որովհետև իր ուզած պահին կոչնչացնի երկուսին էլ, կամ մենամարտից հետո կոչնչացնի հաղթողին հենց հաղթանակը տոնելու պահին: Աստված սա արեց, քանի որ սեփական փորձից հասկացավ, որ միայն պատժելով ոչինչ չի փոխվում, պետք է այնպես պատիժ կիրառել, որ պատժվողի համար նաև խրատական լինի, և ահա մարդու ձեռքով, մարդու մեթոդներով պատժում էր մարդուն: Աստված հաղթած դուրս եկավ նաև այս փուլում: Եվ ահա այս մի ֆիլմը բավականին հետաքրքիր է, և ոչ այնքան ձանձրացնող, այն տևում է երկա՜ր-երկար, ու վերջը դեռ չի երևում, քանի որ մարդու ուղեղի հնարավորությունների վերջնակետը չի երևում, իսկ միգուցե դա անսահմանափա՞կ է: Իսկ եթե Աստված ձանձրանա նաև ա՞յս ֆիլմից, արդյո՞ք մտածել է այդ մասին, արդյո՞ք առաջիկա փուլից ևս Աստված հաղթած է դուրս գալու: Իսկ միգուցե Աստված իր առջև ամենևին էլ նպատակ չի դրել հաղթելու, այլ ընդամենը ցանկանում է ամեն ինչ կարգի բերել, իսկ այս ֆիլմի համար սահմանել է ժամկետ. և ֆիլմը կշարունակվի այնքան, մինչև մարդը խրատվի, մինչև մարդը հասկանա, որ շրջապատը վերացնելու համար չէ, որ շուրջը նայելիս ամենևին էլ կարևոր չէ առաջինը մտածել այն մասին, թե ինչպես կարելի է վնասել շրջապատին և անձնական օգուտ քաղել դրանից: Մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. նախ պետք է պարզել՝ Աստված խաղո՞ւմ է…

Դեկադա
17.02.2010, 08:33
Մարդկայի երևակայությունը չափ ու սահման չունի...
Չի՛ կարելի մտքերը բարձրաձայնել, որովհետև այն կամ անկատար կմնա, կամ էլ՝ ինչը որ շատ հաճախ է պատահում, միշտ էլ կգտնվեն մարդկային չրեր, ովքեր շախմատային քայլ կանեն ու այն կօգտագործեն, իսկ վերջում կբռնեն ջայլամի դիրք՝ գլուխը թաղելով ավազների մեջ, իսկ մեզ կցուցադրեն իրենց բաց հետույքը: Այդ մարդկային չրերի ուղեղին հասու է միայն մեդալի մի կողմը՝ այն ինչը որ իրենց աչքերն են տեսնում, այն՝ ինչը որ իրենց ականջներն են լսում և այն՝ ինչ որ իրենց ուղեղի ծալքերը ի զորու կլինեն տեղավորել: Իսկ մյուս երեսը... նրանք դա չեն տեսնի, որովհետև մյուս երեսը հնարավոր է որ իրականը լինի, իսկ նման չրեր իրականը լսելու ունակություն չունեն, դե ո՞նց կարան իրենց երեևակայության բնականոն ընթացքը խաթարեն.. իրենց առաքելությունը էս երկրի վրա կայանում է մենակ երևակայության շնորհիվ գագաթներ գրավելը՝ շախմատային քայլերով մաֆիա խաղալ, իսկ մեց ցուցադրեն իրենց հետույքը...

բայց, դե ոչինչ... թո՛ղ երևակայեն... միևնույն է, նրանք մնում են ինձ համար էլի նույն մարդկային ՉՐԵՐ-ը :)

Աբելյան
17.02.2010, 18:07
Էս րոպեներին լրանում ա ուղիղ 1 տարին: Գրելուս ընթացքում աչքիս առաջ անցնում են էդ րոպեները: Ու րոպեների ճշտությամբ հիշում եմ մի տարի առաջ կատարվածը:
---
17:42... Լեզուս կապ ա ընկած: Չեմ կարում ձեն հանեմ: Մի 5 րոպե սպասեմ...
17:47... Դե, էլի չի ստացվում: Ինքս իմ հետ գրազ եմ գալի, որ մոտս չի ստացվի:
17:49... Լեզուս ֆռաց, ամեն գնով ինձ առաջ տարավ, ես էլ ասեցի: Ի՞նչ ասեցի... Կարևոր չի: Հիմա ամաչում էլ եմ հիշելուց: Բայց հիշում եմ հայացք-մայացք ու մի քիչ անհամարժեք պատասխան: Ինքս էլ ինձ համոզում եմ, որ նորմալոտ ա ամեն ինչ:
17:53... Է՞լ ինչ ասեմ: Իմ ասածից հետո մեծ անորոշություն էր բացվել, ու չէի կարա թողեի գնայի: Էդ անորոշությանը վերջ տալու համար շարունակություն տվեցի, ու ամենադաժանը ըտեղից սկսվեց:
17:56... Կամաց-կամաց լեզուս էլի կապ ընկավ, ես էլ հասկացա, որ արդեն ամեն ինչ որոշվեց: Ոնց որ ինքս ինձնով, գիտակցված փակեցի էդ էջը: Չնայած, մի որոշ ժամանակ էլի ինքս ինձ համոզում էի, որ նորմալոտ ա ամեն ինչ:
---
Մինչև տուն մտնելը ոչ մի բան չէի զգում: Մարշուտնուց իջնելուց մի պահ ուզում էի էդ օրը վաբշե տուն չմտնեի: Ասենք, մտնեմ ինտերնետ ու մինչև առավոտ մնամ... Մտնելը մտա, մի կես ժամ կլասնիկով պատմեցի մարդկանց, էլ չդիմացա, հելա: Հիմա՞ ուր մտնեմ: Ոնց որ ժամանակ եմ ձգում ուղղակի: Տուն մտնելուց առաջ ընկերոջս դուրս կանչեցի ու պատմեցի, դե ինքն էլ ասեց. "Լավ ա արել": Ինչքան ուզում եմ պարզ պատմեմ, (իրականում ժամանակ եմ ձգում) Էդ տիպի բաներ եմ լսում: Ուֆ, էլ ժամանակ ձգել չի ստացվում, ստիպված պտի գնամ տուն: Մտնեմ տուն, նոր ամեն ինչ ծանրութեթև անեմ: Համ էլ էլի կլասնիկ կմտնեմ:

Ribelle
17.02.2010, 21:23
Գիտես ինչ եմ սովորել՞

Ապրել առանց քեզ...

PetrAni
17.02.2010, 21:27
Ինչ անկաաաապ օրա..
Հերիք չի սաղ ձանձրալի էր, փորձեցի դաս սովորել, ու ......
լույսեեեեերը տարաաան... մամմմա ջան:(
հիմա էլ տվեցին, բայց էլ դաս սովորող չկաաաա:angry
կլասնիկի հավես չկա....
հավես չկա...
ալրում եմ նույնիսկ ալարել:blin

Մանուլ
18.02.2010, 01:01
- Նայի, Ման. նե՜նց լավ զգացողություն ա, որ դու վախենում ես (ես կասեի` քեզ վախեցնում են), ու հենց էդ պահին քեզ փրկում են :):
Հեհ, բա որ չհասցրի՞ն...

Yeghoyan
18.02.2010, 11:46
Ինչի՞ են մարդիկ էսքան դունդուկ :angry

Jarre
18.02.2010, 19:13
:)) Տրամադրությունդ արդեն բարձր է.... :))

Պատահում է, որ առավոտից նամռոտ տրամարդություն ունես։ Ու հենց այդ օրը կռվում ես ամենամոտիկ ընկերոջդ հետ։ Ու մտածում ես. «Ա, դե հերիք է ինչքան հետը ընկերություն արեցի։ Քսան տարի.... Արդեն հոգնել եմ։ Անհասկացողի մեկնա...»։ Բայց հետո երեկոյան քայլում ես ու ինքդ քեզ նախատում։ Մոտենում ես հեռախոսին, ու հենց էդ պահին զանգ է գալիս։ Վերցնում ես։ Ինքն է. «Արտ, կներես, չափերս անցա»։ Իսկ դու էլ ասում ես. «Հա, ընկեր, ճիշտ ես ասում էրկուսս էլ չափերներս անցանք, արի վաղը հանդիպենք խոսենք, կարոտել եմ քեզ»։ Դնում ես լսափողը ու տրամադրությունդ արդեն բարձր է :)

Կամ գալիս է գարունը, ինչպես շուտով մեզ մոտ ;) ։ Շկաֆից հանում ես աշնանից նաֆթալին դրված քո ամենասիրած պիջակը ու հագնում ես։ Դուրս ես գալիս փողոց, ձեռքդ մտցնում ես գրպաններից մեկը ու գտնում ես անցած տարվանից մնացած հազար դրամ :) ։ Էղածը բան չի՝ թղթի կտոր, բայց տրամադրությունդ արդեն բարձր է :)

Կամ հարևանդ մեքենա է առնում, ու մի քանի շաբաթ գիշերները էդ մեքենայի սիգնալիզացիայի ձայնից չես կարողանում քնել։ Բայց մեկ էլ զգում ես, որ էս երկու գիշեր է արդեն լավ քնում ես։ Մի օր էլ է անցնում՝ էլի հանգիստ ես քնում։ Չորրորդ օրը, հինգերորդ...։ Հետո շաբաթվա վերջում հանդիպում ես էդ հարևանիդ, ու հարցնում ես՝ «Գև ջան, ո՞նց ես»։ Ինքն էլ թե. «Է՜, ապեր, մեքենաս գողացել են»։ Ու դու այդ պահին տրագիկ հայացքով, գլուխդ օրորելով՝ «Վա՜յ, ի՜նչ վատ բան է եղել....»։ Բայց հենց էդ պահին տրամադրությունդ արդեն բարձր է :)) :oy

Կամ էլ քո էն վերևում նշված սիրած պիջակովդ փողոցում ման ես գալիս, մեկ էլ մյուս մայթում մի գեղեցիկ աղջիկ ես տեսնում ու ինքը քո վրա մի վայրկյանից ավել է նայում։ Դու գիտես, որ էլ կյանքում իրան չես տեսնելու, երբեք հետը չես խոսալու, բայց տրամադրություն արդեն բարձր է :) (դե հասկացաք, մաքուր, մանկական փոխհարաբերությունների մասին եմ խոսում)

Կամ մտնում ես խանութ բոթաս առնելու։ Էս ես փորձում, էն մյուսը։ Մեկ էլ տեսնում ես մի փոքրիկ տղա մամային համոզում է իրեն առնել այդ բոթասից, իսկ մաման էլ, թե. «Էս քառորդ երեք հատ հինգ կունենաս կառնեմ»։ Ու հենց էդ մոմենտին, դու հասկանում ես, որ բոթաս առնելու համար դու կարիք չունես լավ սովորելու, քեզ խելոք պահելու.... Դու արդեն մեծ մարդ ես, դու ես որոշումներ կայացնում, դու կայացած մարդ ես, ունես քո կյանքը, ինչ կուզես կառնես, ունես աշխատանք, պլաններ ապագայի համար, ունես ընկերներ, էս երեկո իրենց հետ հանդեիպելու ես ժամանակ անցկացնելու և ուրախանալու, կյանքդ եռում է։ Ու մտածում ես. «Ես մեծ մարդ եմ»։ Ու տրամադրությունդ արդեն բարձր է :)

Ու էդ ամեն ինչից հետո մեքենայովդ գնում ես ու մեկ էլ գայիշնիկը կանգնացնում է։ Տրամադրությունդ ընկնում է, հիշում ես էն անեկդոտը, որ երջանկությունն ու ուրախությունը հյուր են գնում ու գայիշնիկը կանգնեցնում է։ Կամ որ, Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա ու էլի գայիշնիկը կանգնեցնում է։ Ու էդ պահին ջղայնացած հանում ես անձնագիրդ, պռավաներդ ու մեջը փող դնելով պատրաստվում ես մեկնել գայինշիկին, ու հենց էդ պահին ինքը ասում է. «Գիտեք փողոցի շարունակությունը քանդված է ու լավ կլինի էս մյուս փողոցով գնաք, որ հետո իզուր տեղը հետ չգաք»։ Ու դու ասում ես. «Օ՜, շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում։ Ու մեկ անգամ ևս շնորհակալություն», ու մեքենայովդ գնում ես։ Ու դու էնքա՜ն ես ամաչում, որ միանգամից վատ բան մտածեցիր էդ գայիշնիկի մասին։ Բայց տրամադրությունդ արդեն բարձր է։ Այո՛, դու ամաչում ես ու հենց էդ ամոթից էլ տրամադրությունդ բարձրանում է :)

Ո՜նց եմ սիրում էս կյանքը.... :love

Մտահղացումը իմս չէ

Երվանդ
18.02.2010, 20:40
Չեմ սիրում երբ իրար տակից կծում են, կապ չունի կծվողներն են հարազատ, կծողները, թե երկուսն էլ օտար են, սիրուն չի:

Երկնային
19.02.2010, 03:50
Փորձաշրջանդ անցավ… շնորհավորում եմ, Դուք չեք ընդունվում "աշխատանքի"… :)

AniwaR
19.02.2010, 20:50
Նկատե՞լ եք ընդհանուր առմամբ կանայք գրառումներ անելուց (թե՛ ֆորումում, թե՛ չատով անմիջական խոսակցության ժամանակ) ինչքան ավելի շատ են հույզիկներ օգտագործում, քան տղամարդիկ: :think (ըհըն, մեխանիկաբար էլի ձեռքս գնաց հույզիկներին:))): Ես էլ եմ բավական շատ օգտագործում, ու միշտ մի տեսակ մտավախություն եմ ունենում. տեսնես մի բան էն չէ՞ր, որ էդպես էլ գոնե մի հույզիկ չդրեց: :// Եսիմ... :unsure

Շինարար
20.02.2010, 21:30
Երևանյան ուղևորություններ բլոգս քանի որ ջնջել եմ, այստեղ գրեմ… Այսօր Երևան գնալիս լավ բան էի ուզում անել, բայց քամին խանգարեց… Նման բան հաճախ եմ անում, բայց այսօր քամու գործոնն էական էր… Նեղություն կրեցի, իսկ նեղությունիցս ոչ ոք չխերվեց… Տխրեցի… Մարդիկ, ում հանդեպ ուզում էի՝ այդ լավ բանն արած լինեմ, ամեն ձևով ցույց տվեցին, որ գնահատեցին իմ կրած նեղությունը, բայց դրանից ոչինչ չփոխվեց… Կողքիս մարդիկ՝ ոչինչ, կարևորը՝ տեսար, որ գնահատեցինք քո արարքը, ապրես, ամեն մարդ չէր անի, տխրելու պատճառ չունես… Բայց ո՞նց չունեի, եթե չէի արել, որ գնահատեն, արել էի, որ օգտվեն…

Նարե
21.02.2010, 00:39
(Խորհուրդ չի տրվում կարդալ իմաստի բացակայության պատճառով)

Այս քանի օրը, որքան էլ որ փորձում եմ, մտքիցս դուրս չի գալիս մի ամսաթիվ, մի սովորական, կամ էլ խիստ անսովոր օր: Ուղղակի օր՝ փետրվարի 19: Դա ընդհամենը մի օր էր, բայց նաև կյանքի մի մեծ դպրոց էր: Այնքան խտացած էր, որ հիմա փորձում եմ հերթականությամբ դասավորել, չի ստացվում, գժվելու աստիճան մտքերս շաղախվում են իրար: Առավոտյան ժամը 6:30 պապաս ինձ ուղեկցում էր այդ կյանքի դպրոցը, երբևէ պապայիս՝ ինձնով հպարտանալը այդքան ցայտուն չէի զգացել: Օրը այնքան արագ էր թռնում, այնքան հույսեր էր բերում, բայց ժամը 14-ից սկսվեց դժոխքը,այդքան հույսերի փոխարեն տեսնում էի հազարապատիկ ավելի հիասթափություն,նողկանք, ստրկություն, ծախվածություն,ու ընկերներիս, որոնց մարմինների վրա ամեն անգամ դպրոցից դուրս գնալ-վերադառնալը իր ցավեցնող հետքը թողնում էր, բայց էլի շարունակում էինք մեր գործը… չէ մտքերս խառնվեցին, էլ ոչինչ չի ստացվում հիշել:

Հիմա, որ մեզ հիշում եմ, նմանեցնում եմ պուճուր, աննշան մրջյունների, որոնք այնքան միամիտ էին, որ կարծում էին՝ կարող են պայքարել հորդառատ անձրևի դեմ ու դեռ հաղթել:oy:oy, չստացվեց: Բայց այդ օրվանից հետո իմ մեջ այնքան բան փոխվեց ու ամեն ինչ դեպի վատը՝ կոտրվեցի, երազանքներս ի չիք եղան, ատեցի. շատ մարդկանց ու շատ բաներ ատեցի:Անիծեցի ով լինելս, անիծեցի այն հողը, որի վրա կանգնած էի, բայց որն այնքան անհուսալի պիտի այդ օրվանից հետո լիներ, հիմա էլ եմ ատում, հա՛, վատ եմ անում, ամոթալի է, բայց այդպես է:

Դեկադա
21.02.2010, 19:16
Էսօր լավ օր էր :)... հաջողված՝ քիչը շատերից: Այգով՝ աղջկանս հետ անցնելուց, տեսնելով նստարանին նստած տարիքով ամուսիններին, աղջիկս մի լավ զննեց նրանց ու ասեց.
- Մա՛մ, այգին ջահելների տեղ չի՞, որ գան սեր բացատրեն... Իրենք եկել են իրենց ջահելությունը հիշեն:
Ջանս... չեն հիշում՝ վերապրում են ...

Սիրում եմ քայլել փողոցով ու նայել.... չէ՛, տեսնել, զգալ մարդկանց... մի տեսակ արդեն գարնանային են, ինչ որ սեր եմ տեսնում բոլորի աչքերում, քայլվածքում... օդում

Ungrateful
22.02.2010, 18:50
Ծխում եմ, 5 րոպեյից մոռանում, որ ծխել եմ: Փորձում եմ հիշեմ` չեմ կարողանում, վրայա տալիս սաֆսալը, ստիպված նորից եմ ծխում: Հենց վերջացնում եմ, հիշում եմ, որ 5 րոպե առաջ հաստատ ծխել եմ, որտև մոխրամանը` էդ 5 րոպե առաջվա սիգարետից հետո էի դատարկել, ու հիմա մեջը 2 հատ բիչոկ ա... ու տենց սաղ օր :( :

Կաթիլ
22.02.2010, 21:36
... հետո ի՞նչ, որ հիմնականում լսողի դերում ա մեկը :sad դա նշանակում ա՞, որ, եթե դու տրամադրություն չունես ուրեմն իրա խոսելուն պետքա դեմքի :' էս արտահայտությամբ պատասխանե՞ս: Կարողա ինքն էլ շատ ժամանակ տրամադրություն չի ունենում լսելու, առավել ևս պատասխանելու, բայց դու դա զգում ե՞ս :sad :beee

impression
22.02.2010, 21:49
բա արժի՞ մի երկու շնորհակալության ու վարկանիշների համար հոգու էքսհիբիցիոնիզմ կազմակերպել
ինձ թվում ա` չարժի
անկապություն ա :)

Երկնային
22.02.2010, 22:10
Մամաս օդնօյում գրանցված ա, ու նենց հավես ա նայել, ոնց ա իրա դասարանցիներին, կուրսեցիներին գտել, իրար հետ ինչ հավեսով են գրվում… ու ամենախոխմն էն ա, որ, չնայած իրանք էլ են արդեն մտել էդ ինտերնետային հունի մեջ, բայց մեկ ա տարբերվում ա իրանց գրվելը… թե ոնց են ամեն նամակ գրում, ոնց որ իսկական նամակներից լինի, որ սկսում ա բարևով, ոնց ես, ինչ ես հարցնելով, քո մասին նորութունները գրելով, հարցնելով, թե ինքը ոնց ա… ու վերջում անպայման գրել, թե ումից ա նամակը… ու ամեն անգամ, ամեն օր էդ երկար նամակները… :)) Էն օրը մամաս բողոքում ա. «Պատկերացնու՞մ ես, ինձ գրել ա՝ բարև, ու էլ ոչինչ… :D ասա ի՞նչ ես ալարում, մի երկու բառ ավել գրի, հիմա ես էդ բարևին ի՞նչ պատասխանեմ» մեկ էլ մնաց-մնաց, ասում ա. «Եղավ, ես էլ իրան կգրեմ բարև, տեսնեմ ինչ ա հետո ասում» :D

Տեսնես մի 20 տարի հետո իմ երեխեքն ո՞ր մի արածիս վրա են էսքան ուրախանալու… :D աչքիս էն ժամանակ ինտերնետն իրանց համար նենց բան ա լինելու, ոնց որ մեր համար էն հնադարյան լարերով ու ֆռռիկով հեռախոսները, որ ուզում էիր 9 հավաքեիր, մատով 9-ից քաշում էիր դռդռալով հավաքում էր համարը :D ինչ մի պատկերավոր նկարագրում եմ :)) մի խոսքով էլի անկապացա…

Մանուլ
24.02.2010, 00:18
Մարդիկ սովորաբար կախվածություն են ունենում թմրանյութից, ալկոհոլից... նաև` համակարգչային խաղերից :)):

Էսօր մտածում էի (:))), ու եկա էն եզրահանգման, որ մարդկանցից կախվածություն էլ ա լինում, այսինքն` մի մարդը կախվածություն ունի մեկ ուրիշից… :unsure
Լավ, ուշադրություն մի դարձրեք :D :)): Աչքիս պետք չի մտածել… :think

PetrAni
24.02.2010, 00:25
վաաայ, գլուխս ոնցա ցավում...:cry

սաղ հեչ, մեկա, մեռնեմ էլ դեղ չեմ խմելու:(

Փոքրիկ
24.02.2010, 00:31
Էնքան շուտ եմ ձանձրանում միևնույն բանից:8: Փոփոխություն էի ուզում ու ստացա փոփոխություն: Իսկ հիմա հոգնել եմ էդ փոփոխությունից. էդ էլ ա հնացել: :} Ու նորից փոփոխություն ա պետք::(

Դեկադա
24.02.2010, 11:56
Կարդում եմ ars83- ի « Հայրը » պատմությունը ու աչքիս առաջ է գալիս 5-7 տարվա վաղեմություն ունեցող մի դեպք: Թեպետ քիչ է դա անվանել դեպք, որովհետև այդ պատմությունը այդպես էլ ավարտ չունեցավ... կոտրվեցին սրտեր, փչացան՝ ավելին իսպառ մոխրացան հարաբերություններ...մնաց հոգու ծանրություն:
... ծնողները երբեք չեն «տեսնում» իրենց զավակների սխալները, չեն ուզում «տեսնե»լ, չեն ուզում անգամ մտածել.. անգամ երբ դաժան ճակատագիրը նրանց բերում ու կանգնեցնում է էլ ավելի դաժան ու անողոք իրականության առաջ՝ նրանք էլի չեն «տեսնում>.... որովհետև նրանք ծնող են՝ իրենց զավակին ծը- նողը և իրենց զավակի մեջ տեսնում են միայն այն՝ ինչը ուզում են տեսնել, ինչը սերմանել են, ինչը տվել են... անկախ նրանից ինչն է զավակը վերցրել, կամ արդյո՞ք նա վերցրել է ինչ որ մի բան տվածից:
... որովհետև ծնող են...նրանք միայն աղոթում են...

... իզուր կարդացի... լրիվ ներքնաշխարհս խառնվեց իրար...

Katka
24.02.2010, 20:03
կա և չկա, անկապությունն էլ հոգնեց: Գարուն ա դեմը: ուխ, հեսա ծառերն են բողբոջելու, մարդիկ են բարիանալու, կատուներն են աղմկելու: Սիրուն ա, ճիշտ ա ու լավն ա:sulel

Մանուլ
24.02.2010, 20:38
Տատիկնեցս տուն քաղաքից դուրս տանող գազելներով ենք գնում:
Մեկ-երկու ամիս առաջ էլի գնում էի տատիկենցս տուն: Իմ սիրած տեղում էի նստած` պատուհանի մոտ (վարորդի ուղղությամբ), ու պատուհանից դուրս էի նայում: Մեծ ճանապարհ էր, կողքերն էլ մենակ դաշտեր էին, շենք-մենք չկար: Ճանապարհի մեջտեղում էլ բարձր սյուներով մեծ գովազդային վահանակներ կային:
Մեկ էլ մի վահանակ եմ տեսնում, բայց գովազդ չի վրան, սիրուն նկար ա :o: Զարմացա, բայց ուրախացա: Զարմացա, որ մարդիկ գովազդով փող աշխատելու փոխարեն նկար են դրել: Հենց նույն պատճառով էլ ուրախացա :): Երկինքը պատկերող նկարներ շատ եմ սիրում :): Երկինք էր ու ամպեր… :)
Մեկ էլ մի քիչ մոտեցանք, տեսա` ոչ մի նկար էլ չկա. վահանակը դատարկ էր, ուղղակի միջից երկինքն էր երևում :D: Էնքան եմ ծիծաղել իմ վրա, ամեն անգամ հիշելիս ծիծաղս գալիս ա :D:

Դեկադա
25.02.2010, 15:31
Ռուսական « Ֆինանս» ամսագիրը հրատարակել է 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերների վարկանիշային ցուցակը, որտեղ իրենց ուրույն տեղն են գտել նաև 9 հայ գործարարներ: Իհարեկե կզարմանայի, որ հայերը զբաղեցնեիր առաջի հորիզոնակաները, որովհետև ռուսները ինչքան էլ որ տեղ տան իրենց հողում՝ չեն թողնի նախատեսվածից առաջ գնան: Ինչևէ...91-րդ տեղը զբաղեցրել էր գործարար Դանիիլ Խաչատուրովը / ազգանունն էլ երևի ռուսկանացրել է ի հարգանք ռուսների/՝ 790 մլն դոլար կարողությամբ: Ինը հոգանուց ցուցակում ինձ մենակ «ծանոթ» էր « Տաշիր»- ի նախագահը՝ Սամվել Կարապետյանը՝ իր 580մլն դոլարով՝ այն էլ վերջին շրջանի աժիոտաժի հետ կապված: Հիմա ես կարդում եմ ու կամաց հայազքս հասավ ամենից հարուստներին, որոնցից մենակ Աբրահամովիչին գիտեի/ աչքիս սա էլ Աբրահամյան է եղել, բայց էլի հարգանքի տուրք մատուցելով փոխել է ազգանունը/: Այս մեկինն էլ կազմում էր ոչ ավել ոչ պակաս 17 մլրդ դոլար՝ գրավելով երրորդ պատվավոր տեղը:
... տեսնես սրանք իրենց հաճույքներից չեն բավարարվե՞լ, գոնե մի քիչ էլ բարեգործությամբ զբաղվեն... մեր ընտանիքի ընկերներից մեկի երեխան ունի տեսողական խնդիրներ, բայց մարդիկ չեն կարողանում 20 հազար դրամ ստեղծեն, որ տանեն բժշկի, իսկ երկրագնդի մի այլ ծայրում ինչ որ մի օլիգարխ երեևի նստած հրճվում ա, որ ունի էտքան փող ու իրեն աստվածների դասին է կարգում...
:think

Շինարար
26.02.2010, 02:37
Այնպես եմ պատրաստվում, կարծես ինչ որ կարևոր իրադարձություն է տեղի ունենալու, իսկ իրականում դա այնքան աննշան բան է…

Agni
26.02.2010, 10:56
Վաաայ, Գարուն ջան, գալի՞ս ես....:) Գալդ բարի…Գիտե՞ս չէ քեզ ինչքա՝ն եմ սպասել ու նաև գիտե՞ս չէ ինչ պիտի անես;)… Սիրում եմ քեզ…

Kuk
26.02.2010, 14:00
Այ անասո՛ւն: Չեմ վիրավորում:D Ամենայն լրջությամբ եմ ասում՝ չեմ վիրավորում: անասունից տարբերվել ա չէ՞ պետք: Մարդը բանական էակ ա չէ՞ վերջիվերջո: Մարդը չպետք է միայն բնազդներով առաջնորդվի, որպեսզի անասուն չդառնա, մարդը պետք ա պահպանի իր բանականությունը, որպեսզի մարդ մնա: Օրինակ՝ եթե մարդը քաղցած ա, ոչինչ չունի քաղցը հագեցնելու կամ գոնե մեղմելու համար, իսկ դիմացինն ունի և ուտում է, չի կարելի բնազդաբար խլել դիմացինի սնունդը, պետք ա մտածել սեփական սնունդն ունենալու մասին, այ էս դեպքում կստացվի մարդ՝ բանական էակ:
Եթե դիմացինը ոչինչ չի արել, հարվածելու տեղիք չի տվել, դիմացինի ոչ մի արարք հարվածելու առիթ չի ստեղծել, չի կարելի նրան հարվածել, նույնիսկ այն դեպքում, եթե ինչ-որ բանից բարդույթավորված ես: Անտեղի հարձակումը հաճախ կարող է խոսել տվյալ անձի բարդույթների մասին: Է հետո՞, ո՞վ ա մեղավոր, ո՞վ ա պարտավոր տանել այդ անտանելին կամ դժվար տանելին:
Պետք չի հավատալ մի բանի, որի գոյությյան լինելիությունը հարցականի տակ ա: Կարելի ա ընդամենը հուսալ, բայց հավատալ… Պետք չի ստորանալ, չեղած բանի վրա հույս դնել, չեղած բանը պաշտել: Տարբերությունը ո՞րն ա: Չեղած բանի համար մարդու վրա հարձակվել, բայց արդյունքի չհասնել, հայտնվել ծաղրի հարթակում: Անօգնական, անտեղյակ, անհույս, ան…:
Էդքան վախենալու բան կա՞ բարձրաձայնելու մեջ: Տեսածի մասին խոսելը, սեփական մտքերն արտահայտելը, դրանք շրջապատի սեփականությունը դարձնելն էդքան վտանգավոր ա՞: Ոչ ոքի չեն սպանել, ոչ մի հանցագործություն տեղի չի ունեցել, ոչ մի արտակարգ ու սարսափելի երևույթ տեղի չի ունեցել, ընդամենը մտքեր են արտահայտվում. ենթադրություն, երևակայություն, բառեր, տառեր, կետադրություն, դատարկ տողեր ու էլի բառեր… Դադար: Հետո՞, ի՞նչ ա պատահել, ո՞վ ա իր վրա վերցնում, ո՞վ գլխին դատարկ տեղ ունի, մազ աճացրեք, կամ կրակեք, վախենում ե՞ք, տվեք թող ուրիշը կրակի. անսպասելի:))
Հետաքրքիր ա՝ Եվայի կերած խնձորը շխկշխկան էր, թե փխրուն: Որ Եվան հետույքը բաց էր ման գալիս, դա բարոյական է՞ր, թե՞ մեկա իրան տեսնող չկար: Ինչի՞ երկու երեխուց ավել չունեցան: Որտև միշտ Ադամի մոտ մերկ ա եղել, էդ տղեն զզվել ա արդեն, հետաքրքրությունն էլ ա փախել, թեչէ բազմազավակ կլինեին. ոչ զբաղմունք ունեին, ոչ էլ, հենա կզբաղվեին, էլի, ի՞նչ ա եղել:
Հաջորդն ո՞վ ա: Կա՞ հաջորդ, թե՞ հերիք ա:think

Katka
26.02.2010, 16:08
Տխուր ա միտեսակ:thinkԻնկվիզիցիան կօգներ, թե հետո մոխիրից ազատվելը պրոբլեմ կդառնար:think

Բա ի՞նչ անեմ, թատրոն կարելի ա գնալ:unsure

Երկնային
26.02.2010, 19:53
Ամեն կորուստ ձեռքբերում ա, ամեն մահ վերակենդանացում ա, ամեն վերջ՝ նորի սկիզբ ա… Կորուստները, մահերն ու վերջերը մի կողմ եմ դնում… անցյալը չես փոխի, բայց կարող ես բաց թողնել իրան… ժամանակն ա գրքիս նոր գլուխը գրելուն, որը կոչվելու ա «Վերջապես սկսում եմ ինքս ինձ մի քիչ մեծ զգալ…»

Boboloz
26.02.2010, 21:24
…զզվում եմ,որ հայը մահմեդական է դառնում ու մոռանում է,որ ինքը կրոնով ա որ մահմեդական ա, ու մոռանում է իր ազգը,առնում«մրդկության բարեկամ»

Janita Hero
27.02.2010, 23:29
վաղուց չկայի, մեկ էլ եկա տեսնեմ անկապ օրագիր 3-ը փակված է, տխրեցի. օգնության եկան բարի մարդիկ, ահա գտա իմ հարազատ վայրը, շնորհակալ եմ:
վաղուց չկայի...

Janita Hero
28.02.2010, 00:07
գնում եմ աշխատանքի.
բեյջս չգտա.
զանգեցի տուն. մաման տանն էլ չկտավ...
չանհանգստացա, մտածեցի ով էլ գտնի- կվերադարձնի, քանի որ ընկերությունն ուր աշխատում եմ բոլորին քաջ հայտնի է ու շատ սիրելի ու հետևաբար այն չի կորչի :))
զանգում ա մաման.
-ի?նչ մաղարիչ կանես, բեյջդ գտնվել ա:
ասում եմ հա? ով ա գտել, որտեղից???
-Գազի տղեն ա բերել մեր տուն :))

ուրեմն էս գազի տղեն մեր ներքևի թաղերից գտնում ա բեյջս/նախորդ օրն աննկատելիօրեն գրպանիցս ընկել էր/, հարձուփորձ ա անում, մեկ էլ մեր հարևանն ասում ա բա էտ մեր հարևանն ա, տան տեղն ա բացատրում, ու այդ տղան բերում ա մեր տուն ու տալիս մամայիս ու հավելում, որ եթե չգտներ իսկական տիրոջն, ապա տանելու էր մոտակա սպասարկման կենտրոն:)

ահա թե ինչ կնշանակէ չկորած ֆիրմայում աշխատելը :B....

Մանուլ
28.02.2010, 00:57
Մի քանի օր առաջ վիդոներ էի նայում, որ սեպտեմբերին էինք նկարել ես, քույրս ու եղբայրս :)(օրն էլ եմ հիշում, 14-ն էր): Ես գիտեի, թե ջնջել են, ու ընդհանրապես մոռացել էի դրանց մասին: Պարզվեց, որ լավ էլ կան :):
Մոտ 5 րոպե ա ընդհանուր տևողությունը, ու ամբողջ ընթացքում խաղում եմ :)): Էդ 5 րոպեում մենակ մի անգամ իսկականից ծիծաղում եմ, մի անգամ էլ` ամաչում :)):
Ու նենց հետաքրքիր ա կողքից նայելը... Կողքից ուրիշ ձևի ես երևում... Ասենք, ես ոչ մի անգամ չեմ տեսել, թե ոնց եմ ամաչում :D: Էդ վիդեոյում հլը էնքան էլ շատ չեմ ամաչում, բա որ նորմալ ամաչեեեի... օյյյյյ... :oy
Հիմա նոր հասկանում եմ, թե ինչի ա դասղեկս մինչև հիմա Ռաֆոյին հիշում, որ սովորական ծանոթ էր... :D

Աբելյան
28.02.2010, 16:56
Վատից վատն էլ կա: Միշտ: Ամեն մի անկարող ու հուսահատական վիճակ որ պատահում ա, հաստատ վերջինը չի:

Ֆոտոն
28.02.2010, 21:03
Եղբայրս հատուկ ինձ համար շոկոլադ բերեց: Կողքս դրած ա: Նայում եմ: Ու հանգիստ եմ, որ երբ էլ ուզեմ, կարող եմ ուտել: :))
Մի ժամ երևի անցել ա, բայց դեռ միայն շոկոլադի ներկայությունն եմ վայելում: Հեսա կբացեմ: :love

Դեկադա
28.02.2010, 21:46
Հ2- հեռուստաընկերությունը ունի « Չէին սպասում» հաղորդաշար: Սովորաբար կիրակի օրերին նայում եմ՝ դե հետաքրքրում է թե ինչ բնակարանային պայմաններում են ապրում մեր ճանաչվածները: Ի դեպ այս հաղորդման միջոցով ինքս ինձ համար ահագին բացահայտումներ եմ անում... մարդկային տեսակը սկսում եմ ճանաչել նաև «կադրից դուրս»: Նշեցի ճանաչված, քանի որ երբ որոշեցի պարզեմ թե ով է «աստղ»՝ ինձ համար չգտնվեց ոչ մեկը՝ բացառությամբ մի երկու- երեք հոգու...

Էսօր գնացել էին հյուր Ռաֆայել Քոթանջյանին: Ու առաջին անգամ ես ուզում էի, որ հաղորդումը չվերջանար և անգամ ահավոր ջղայնացա, երբ այդ անիմաստ գովազդով ընդհատեցին հաղորդումը: Այնքան գիտակ ու հանգիստ էր խոսում, որ մի պահ մոռացել էի հաղորդման իրական դերը ու կարծում էի թե ուղղակի նրա մասին հաղորդում է: Ի դեպ հաղորդավարներն էլ էին դա երևի զգալով ընթացքում իրենց ծեծված հարցերը տալիս, որովհետև պետք էր տեղավորվել ընդունված չափանիշների մեջ: Վերջին ժամանակաշրջանում հեռուստաեթերից նման հաճույք չէի ստացել... ապրի Քոթանջյանը:

Փոքրիկ
28.02.2010, 22:19
Մարդիկ ինչ ձանձրալի ու սահմանափակ մտածելակերպ կարող են ունենալ:(, ախր չի լինում օրվա մեծ մասը նույն մարդկանց հետ անցկացնել, տարբեր թեմաների վերաբերյալ անընդհատ նույն կարծիքը լսել, նույն տափակ հումորներին «տափակ» ժպիտով արձագանքել... Հոգնում եմ... Հեռախոսով նույն մարդիկ, ինետում նույն մարդիկ, գործի տեղը նույն մարդիկ, էլ չասած Մոնումենտցի «փռչոտ» քյառթերի տհաճ ներկայությունը:
Ոնց չեմ սիրում առավոտյան ինձ ստիպելով արթնանալ... զոռով թեյ խմել... գնալ գործի... Ու նորից նույնը... Հոգնած եմ:(

murmushka
01.03.2010, 00:07
օրվա մեջ լինում է մի պահ, որ կարծես թե գտնում եմ հանգիստ ու թեթև ապրելու իմ բանաձևը, ու այդ ժամանակ իսկապես սիրտս հանգստանում է: Բայց դա միայն մի պահ է իսկ հետո... հետո նորից անիմաստ ու անտեղի, կամ էլ չգիտեմ հիմնավորված ամհամգստություն, կարծես թե գնացքից եմ ուշանում, կամ էլ քննության եմ, բայց չեմ պարապել ու ամբողջ օրը մի որդ կրծում է կ րծում է կրծում է
մեկ մեկ ուզում եմ բարձր գոռալ Օգնեք ինձ հանգիստ ապրել, կամ էլ երևի ճիշտ կլինի, Թողեք ինձ հանգիստ ապրեմ
հոգնել եմ

CactuSoul
01.03.2010, 00:32
…ու ես (մեղա՜, Աստված) ատում եմ դրան(ց), որովհետև էդ ու դրանից հետո եկող բոլոր «մարտի 1»-երը գարնան փոխարեն անխուսափելիորեն պիտի կտրուկ հակառակ զգացողություններ արթնացնեն…

Ֆոտոն
01.03.2010, 00:34
Ես էլ հենց էդ ուշացող ուսանողի զգացողությունն ունեմ, որ հեսա չեմ հասցնի մի բան:
Էսօր վերջին ժամանակներիս առօրյան մտքովս արագ անցկացրի ու նկատեցի, որ տանը եղած ժամանակ հանգստին ժամանակ չեմ տրամադրում: Կինո, հեռուստացույց չեմ նայում, ժամանակի վատնում չզգալու համար: Չեմ պառկում ու երաժշտություն լսում: Ամեն ինչ միաժամանակ: Ուզում եմ կոմպով երաժշտություն լսել այնպիսի ռադիոյով, որ երաժշտությունը լինի հանգիստ, հաճելի, չխանգարի ընթերցանությանը կամ այլ ուսումնական պրոցեսի, պարունակի անգլերեն խոսակցություններ, որ անգլերենի լսողական պարապմունքն էլ լինի: Նույնիսկ սնվելու ու նման անխուսափելի առօրյայի վրա ափսոսում եմ ժամանակս: Սնվելն ու թեյ-սուրճն էլ կոմպի մոտ եմ տեղափոխել: Հետաքրքիր է. ե՞րբ ես կազատվեմ այս շտապողականությունից:

Իհարկե օրվա մեջ, երբ հիշում եմ, ինձ կանգնեցնում եմ ու վայելում պահը, ասենք, արևի ջերմ ճառագայթների ու մաքուր օդի հոսքը, երեխաների կայտառ ճվճվոցները, որ երբեմն տհաճորեն եմ լսում, վայելում եմ երթուղայինում ամեն դրական անակնկալ:
Հիշեցի. :) Վերջերս փռշտացի երթուղայինում, հնարավորինս անձայն: Դիմացիս նստած աղջիկը, որ ինձ դեմքով էր, ասաց՝ «առողջություն» ու ժպտաց: Երևի դպրոցական էր, բայց մեծ էր: :) Էնքան գարնանային ուրախություն զգացի: :love

Մեկ-մեկ էլ այնպիսի են անակնկալներ են պատահում, որ մազերս բիզ-բիզ լինում, ապշում եմ: Ամեն նոր բան, որ կատարվում է ինձ հետ, անպայման իմ ցանկություններից է լինում: Բայց ախր, երբևէ իմ ցանկությունները բացահայտ չեն նույնիսկ ինձ համար: Այսինքն՝ ենթագիտակցորեն մի բան ուզում եմ, բայց կարծես արտաքնապես լրիվ ուրիշ բան: Մեկ էլ հանակարծ, ցանկությունն իրականություն է դառնում, ու ես զգում եմ, որ հենց այդ էի ուզում, ինչպե՞ս գլխի չէի ընկել... :D
Վերջը...
Հ.Գ. Էդպիսի տեսություն ունեի դպրոցական տարիքում, որ կյանքում պատահում է միշտ ամենաքիչ սպասվածը, ամենաքիչ հավանական տարբերակը, որ մտքովդ չի էլ անցել: Իսկ եթե մտքովդ անցել է, ուրեմն մտքովդ չի անցել, որ մտքովդ անցածը կիրականանա: :)) (Էն ժամանակ խելոք էի :think)

Ungrateful
01.03.2010, 01:59
Երևանում եմ ծնվել, ապրում եմ ու հուսով եմ, որ կմեռնեմ ստեղ: Ինքը սիրում ա ինձ, գիտեմ… ու ներում ա, ամեն մի անարժանին, որը լինելով բնիկ Երևանցի, կամ որը գալիս ա ստեղ,` թեկուզ արտասահմանից. սկսում ա անուն կպցնել, սկսում ա դժգոհել, և այլն: էնքան “ժամանակակից ա”, որ իրան թույլ ա տալիս` անծանոթին “քյարթու” անվանել, ու էդ մարդուն վերևվից նայել, առանց գիտակցելու, որ ինքը դեռ խակ ա իմ քաղաքի համար: Խակ ա նրա համար, որ հասարակ մարդուն պիտակավորի:
Էնքան խակ ա, որ իր ասած “քյարթին” չի կարողանում տարբերել պորճից, կամ խուլիգանից: Ուղղակի հերվից ա էդ բառը լսել, դուրը եկել ա, ասել են, որ ` ”դու բեսամթ ճաշակով ես, գլյամուրնի ես, իսկ մնացածը քյարթ”:
Ես մնալում եմ ստեղ, ուզում եմ մնալ: Ու տեսնել այն պահը, երբ իմ քաղաքը կմաքրվի /բոլոր իմաստներով/:
Չէ, ասածս ոչ քաղաքականության հետ կապ ունի, ոչ տնկտեսական վիճակի, էդ լուրջ-լուրջ թեմաներից հեռու ա իմ ասածը, ուղղակի` Ես սիրում եմ Երևանը` որպես իմ ընկեր… աուրան, Երևանյան մթնոլորտը, մարդկանց` առանց հաքի շորերից դատելու:
Էսօր, երբ տրամադրություն չկար, որոշեցի քայլել քաղաքի կենտրոնով, Նալբանդյանից մինջև Օպերա: Մտածեցի քաղաքիս մասին, ամեն անցորդի մասին, դեմի մայթով անցնող բարձր ծիծաղացող, մի քիչ յախշավատ լինող տղերքի մասին, իրենց հեռվից նայող ու քմծիծաղ տվող թիթիզ աղջիկների մասին, մարշրուտկիս շոֆերի մասին` դիմապակու վրա ծրտել եին, ինքն ել ուրախացել էր, ասելով` “աբեր, որ ծիդը ծրտում ա, էդ լավ նշան ա չէ՞”, ես դեմն եի նստած, կողք` ջահել տղա, որը ընկերու հետ էր խոսում, քաղցր-անուշ բառերով: Վարորդը սաղ ճանապարհին անեկդոտներ պատմեց մեզ…
Եղածը մի բան չի, 20 րոպեյվա “պրոգուլկա” : Տուն բարձրանալուց, այս ամենը իրար հետ հավաքեցի, մի հատ էլ հիշեցի, հիշեցի որ քաղաքս սիրում ա ինձ` ու տրամս դզվեց: :)

PetrAni
01.03.2010, 04:33
Այսօր շաաատ սարսափելի կարևոր օր է իմ կյանքում, իրոք սարսափելի...
Այդպես էլ չկարողացա աչք կպցնել.... թեկուզ չքնելուցս ոչինչ չի փոխվի:cry
Ուզում եմ հավատալ , որ լավ կլինի...... բայց հազիվ թե.....
Ախ, ինչ ահավոր է սպասելը...
Միայն թե շուտ լուսանա........
Միայն թե........................ ամեն ինչ լավ ավարտվի....:(

Yeghoyan
01.03.2010, 20:51
էլ չգրեմ, էս մեկն էլ նայեք:oy
Պարզ ճշմարտություն ... մարդկանց մասին:


http://www.youtube.com/watch?v=13FaKsuYApk&feature=topvideos

Kuk
02.03.2010, 01:48
Կներեք կոպիտ արտահայտվելու համար, բայց պետքա ասեմ՝ քաքի մեջ ենք, ժողովուրդ: Ու ոչ մի ուղղությամբ չենք կարում դուրս գանք, լռվել ու խեղդվում ենք, ու հենց մի փոքր ելք ա բացվում, որ ձև ա էդտեղից դուրս գանք, սկսում ենք իրար քաշքշել, ու էլի լռվում ենք, ավելի շատ ենք խրվում:
Էսօր աչքիս առաջ անմեղ զոհերի հարազատները զոհերի նկարները ձեռքերում կանգնած էին ժամերով, էդ մարդիկ սգի մեջ են դեռ. երիտասարդ զավակ, երիտասարդ հայր, երիտասարդ ամուսին կորցրած մարդիկ, զոհվել են, հանուն ինչի՞, էդ մասին չեմ խոսում, թող ամեն մեկն իրեն ավելի հոգեհարազատ տարբերակն ընտրի ու համարի իրական: Դա չի հարցը: Անկախ ամեն ինչից, անկախ քաղաքականությունից, վաղը լրիվ այլ քաղաքականություն ա լինելու, թեկուզ էլի բռնապետություն, թեկուզ դառնանք ժողովրդավարական պետություն, ինչ ուզում ա լինի, բոլոր դեպքերում էլ վաղը այլ քաղաքականություն ա լինելու. ուրիշ անուններ, ուրիշ դեպքեր, ուրիշ խնդիրներ, սա կապ չունի, սրանք մի կողմ ենք դնում: Էս մարդիկ զոհվել են, ու մարդի՛կ, էս թեման շատերի համար ցավալի թեմա ա, շատերը մարտի մեկ լսելիս փշաքաղվում են մինչև մազերի ծայրը, ու եթե էս թեմայով ասելիք չունեք, շատ բան չեմ ասում՝ գոնե բարի եղեք, էս թեմայով մի լկստվեք: Եթե անպայման ուզում եք մի բան ասել մարտի մեկի հետ կապված, շնորհավորեք ձեր մտերիմներին գարնան առաջին օրվա կապակցությամբ: Ախր էդ զոհերը ձեզ ոչ մի վատություն չեն արել, նրանց մասին ոչ մի վատ բան չեք լսել գոնե ականջի ծայրով, ո՞նց կարելի է այդ մասին խոսելիս լկստվել: Գոնե մի երկար ժամանակ անցած լինի, ոնց որ ասած՝ անցած գնացած բան լինի, ինչ որ տեղ կարելի ա հասկանալ, որ մարդիկ ջրիկանան, բայց բաց վերքի վրա ղդիկ տա՞լ, նորմալ չի չէ՞ ոնց որ, թե՞ նորմալ ա, ես չգիտեմ:
Լիքը տականքությունների վրա աչք փակենք, մարտի մեկը փաթաթենք դնենք մի կողմ, որտև սպառված ա, թե էդ զոհերի հարազատներն ինչ են բողոքում, մարդ չի հասկանում, մեկը չկա՞ իրանց տեղեկացնի, որ էդ թեման արդեն սպառված ա, որ իրանց մնում ա միայն գերեզմանի վրա ծաղիկ դնելն ու խունկ վառելը:
Հացը կթանկանա, էկլեկտրաէներգիան կթանկանա, գազը կթանկանա, կարագը, շաքարավազը, բայց աշխատավարձերն ու թոշակները լավագույն դեպքում կմնան նույնը, հագուստը կթանկանա, հարկերը կավելանան, օբյեկտները կավելանան՝ կազինո, սաունա, ռեստորան, հաստավիզ թիկնապահները կավելանան, պետական ռեկետը կուժեղանա, ժողովուրդը սոված կմնա, անոթևան կմնա, բայց չի ասի՝ սոված եմ, տուն չունեմ, աշխատում, մեջտեղից ճղվում եմ, բայց ոչ տուն ունեմ, ոչ էլ կուշտ եմ: Չեն սիրում ցույց տալ, ամոթ ա: Դրա փոխարեն կարանք քիթներս վերև պահած ասենք՝ ամեն ինչ լավ ա: Ես էլ չեմ սիրում լացող բնավորության տեր մարդկանց. էն որ միշտ լացում են՝ գործերը լավ ա, թե վատ, կապ չունի, մեկա լացում են, ինքնապաշտպանական րեակցիա ա, որ հանկարծ ինչ-որ մեկը իրանից օգնություն չխնդրի ինչ որ հարցում, հանկարծ հարևանները աչքով չտան գործերը թարսվի և այլն: Ես էլ չեմ սիրում ասել՝ վատ ա: Ամենավատ պահին նույնիսկ ասում եմ՝ նորմալ ա, չեմ սիրում լացել, ես իմ հարցերը լուծում եմ, փառք Աստծո: Էս ուրիշ թեմա ա, ուղղակի նշեցի, որ սա նկատի չունեի:
Գլոբալ առումով մենք գոռոզ, քթներս տնկած, անտեղի ինքնավստահ ժողովուրդ ենք: Տեսնում ենք էն, ինչ ուզում ենք, անտեսում ենք էն, որի գոյությունը մեզ ձեռնտու չի: Հրեշը հարձակվում ա մեզ վրա, սարսափելի ա, մեծ ա, ուժեղ, նրա դեմ կռվելը վտանգավոր ա, ու գտնում ենք ելքը, փակում ենք աչքերը, և հրեշն այլևս չկա, թե՞ կա, էդ կարևոր չի, մեկա մենք չենք տեսնում: Պետքա երեխուն տանել պոնչիկ ուտելու, բայց էդ օրը մատենադարանի մոտ միտինգ կա, ուրեմն «Բալիկ ջան, էսօր պոնչիկանոցը փակ ա, ու եթե մենք գնանք պոնչիկ ուզենք, կարմիր գլխարկները մեզ կծեծեն»: Թեման փակված ա, երեխեն էսօր պոնչիկ չի ուտի, վաղը կուտի, ի՞նչ ա եղել որ: Ի՞նչ միտինգ, ի՞նչ բան, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք: 20 տարեկան աղջիկ երեխեքի ե՞ն ծեծել անտեղի, 40 տարեկան կնոջ ե՞ն ծեծել, ո՞վ ա ասում, մենք չենք տեսել:
Կամ՝
Ուզում են հասարակաց տներ սարքե՞ն, ո՞նց թե, դա խայտառակություն ա, չի կարելի, ամոթ ա, փչացածներին տեսեք հլը: Բայց որ մութն ընկնելուն պես քաղաքի փողոցները ծածկվում են 10 հազարնոց բոզերով, ոչ մեկ ոչ տեսնում ա, ոչ լսում: էդ խայտառակություն չի: Որ սաունայի անունի տակ փաստացի հասարակաց տներ են գործում, էդ նորմալ ա, մենակ թե անունը սաունա մնա: Համեմատե՞մ մի թեթև: Որ պետական կառույցների միջոցով են թալանում ժողովրդին, որ լույսի վարձ, գազի վարձ, եկամտահարկ, ու նման այլ դիմակների ներքո են ռեկետ անում, որ ինչ որ համազգեստով են գալիս դուռը ջարդում թևերը ոլորում փողերը ձեռից խլում, էդ նորմալ ա, թող անեն, մենակ թե անունը մնա փող գանձել, ոչ թե ձեռից խլել, անունը լինի եկամտահարկ ու գազի վարձ, բայց չլինի ռեկետ կամ թալան: Էս չե՞նք: Դարերի խորքից եկած, ոնց որ մեր հիմնն ա ասում՝ թշվառ անտեր, հազարամյակների մշակույթ, բացառապես բարոյական հաղթանակներով լեցուն պատմություն: Էդ հազարամյակների առավելությունը մենակ մի բանում ա տեսանելի, որ էսքանից հետո պադոշի նման չենք վերանում, ոչնչանում, հին ոսկոր ենք, գոյատևում ենք: Թշվառ անտեր…

murmushka
02.03.2010, 11:27
չէ , բայց կան չէ մարդիկ, որոնք հենց ստեղծված են, որ առավոտ շուտ տրամադրություն փչացնեն ու ամբողջ օրդ գնա կորի: Իսկ իրանք դա անվանում են սթափության կոչ, կամ էլ անհանգստանում են քո մասին
դե լաաաաաաավ էլի, խնդրում եմ, շատ եմ խնդրում մի անհանգստացեք, թողեք հանգիստ ապրեմ, իմ կյանքն է, ձերը դուք եք ապրում ձեր կանոններով:
լուրջ ,մտածում էի, որ տարվա վերջում կյանքումս կարողացել եմ բավականին մեծ փոփոխություններ մտցնել ու ազատվել ավելորդ անհանգստացողներից ու կյանքս սղոցողներից: պարզվեց որ չէ: մարդ կա դեռ իր սրբազան պարտքն է համարում այդ ամենը:
եթե Աստված տա ու ես երբևէ ծնող դառնամ, ինչքան էլ սիրեմ, ինչքան էլ իմ երեխայի լավը կամենամ, չեմ խեղդելու նրան, չեմ բռնանալու նրա կամքին, այլ ուղղակի ուղղություն եմ ցույց տալու, մեկ էլ մի վստահություն եմ իրեն ներշնչելու, որ ես ՄԻՇՏ ԻՐԱ ԿՈՂՔԻՆ ԵՄ: ու նա դրա համար ոչինչ չպխիտի անի, դե հասկացեք էլի երեխայից սպասելիքներ չեն ունենում, երեխայով ուղղակի երջանիկ են լինում, մեկ էլ թողնում են, որ էդ երեխան էլ երջանիկ լինի
ոնց եմ հոգնել
շատ եմ հոգնել
ու այդ ամենն ինչ նորից դրդում է , որ փակվեմ իմ սենյակում, մռայլվեմ ու նորից պաշտպանական դժգոհ դեմքով ամբողջ օրը ման գամ: պարզապես որ հանկած չսկսկեն ամեն ինչ նորից
հոգնել եմ, լուրջ հոգնել եմ

Katka
02.03.2010, 14:51
Ազատ, կոստյումը կարեւոր է, այն ոչ միայն զարդարում է, այն նույնիսկ կախարդական է ու ինքնավստահության ու քեզանից մեծ-մեծ բաներ դուրս տալու կարողություն է պարգեւում: Բա որ գալստուկ կապես,հմմմմ... դա կախարդական փայտիկից ուժեղ է: Ըմիջ ա պետք ձեւավորել, հերիք հետս կռիվ անես::))

Ռուֆուս
02.03.2010, 19:43
Էխ, ինչ վատ ա ամեն ինչ...

Հազիվ համակերպվել էի այն մտքի հետ, որ ոչ մեկին պետք չեմ ու պետք ա բավարարվեմ ունեցածս ստից աշխատանքով ու անկապ կյանքով ու մեկ էլ հոպ տարբեր տեղերից տարբեր առաջարկներ են թափվում գլխիս: Իսկ ես չգիտեմ, թե էս առաջարկներից որն ա լուրջ, որն ա իմ դուրը գալիս ու արդյո՞ք արժի դրանցով լրջորեն զբաղվել ու հույսեր կապել... Ախր մեկ ա, գիտեմ, որ վերջում էլի մի բան չի ստացվի ու էլի ինչպես միշտ կհիասթափվեմ... :(

AniwaR
02.03.2010, 19:55
Էսօր, եթե չեմ սխալվում կյանքումս առաջին անգամ (առաջին անգամի հաշվով եմ կասկածում էլի:oy) իմ ձեռքով աշխատած փող եմ ստացել: :յուր_բազուկների_պիրկ_մկանային_համակարգը_հպարտությամբ_ի_ցույց_դնող_հույզիկ Դե մեր համալսարանում մինչև հիմա իմ իմանալով կրթաթոշակ չէին տալիս, իսկ էսօր ինձ համար հարիֆ-հարիֆ գնացի, ու տենց հանկարծակի ասեցին, որ անվճար սովորողներին նախկին տարիների համար միանգամից ինչ-որ կրթաթոշակ են տալիս, որն ինձ համար ահագին գումար էր: :)) Ընենց կայֆ էր, հեհե::love Բայց հիմա ավելի ահավոր ա. մտածում-մտածում եմ, թե ինչ կարելի ա դրանով անել ու չեմ կարողանում որոշել::8 Է՜խ, եթե կարողանամ վրան մի քիչ էլ փող ավելացնել, ինձ համար կիթառ կառնեմ::love Էնքան վաղուց եմ երազում::love

Jarre
02.03.2010, 22:05
:)) Ամենադուխով ու արդար կենդանին :))

(Զգուշացում ծնողներին. այս գրառումը ոտից գլուխ գռեհիկություն է, պաշտպանեք ձեզ և ձեր երեխաներին :lol )

Էրեկ երեկոյան օպերայի մոտ զբոսնում էինք կնոջս հետ։ Մեկ էլ օպերայի ծառայողական դռնից մի զուգված զարդարված մարդ դուրս եկավ իր թիկնապահների հետ միասին։ Իրեն սպասում էր իր Համերը (ժող, կարողա՞ օպերան էլ են ուզում առնեն օբեկտ մոբեկտ բացեն :think )։ Քանի որ այդ մարդուց շատ քիչ հեռավորության վրա էինք տեսանք, որ նա հանկարծակի վախացած ու շփոթվաց կանգ առավ ու սկսեց չորս կողմը նայել։ Հետո ջոգեց, որ ոչ թե կողքերը պիտի նայի, այլ վերև։ Փաստորեն, այդ ժամերին օպերայի ծառերի վրա հավաքվող ագռավներից մեկը բախտավորացրեց մեր ախպորը :))

Ու էտ պահին ուշադրություն դարձրի, որ էդ Խամեռն էլ ամբողջովին ծռտապատ էր։

Ու ըդտեղ հասկացա, թե ինչ արդար ու դուխով են ագռավները ու ինչ երջանիկ, որ ում գլխին ու ում մեքանային ուզում ***ում են ու իրանց բան ասող չկա։ Էդքանից հետո, հալալ էդ ագռավների կռկռոցը։ Ինչքան ուզում են թող կռկռան, էլ կյանքում չեմ բողոքելու։

Ծով
03.03.2010, 03:16
Չարքերն ինձ բռնեն տանեն ազատն ի վեր դեպի մասիս, այնտեղ մնամ և լույս չտեսնեմ, մոմ գնեմ, լիքը մոմ, կանչեմ հարևաններին ասեմ, եկե՛ք Սանտա բառբռան սկսվել ա, հետո լոտոյի սեղան գցեմ ու յուպիից հյութ քաշեմ...դերբիից ծյոռկեմ խմորի վրա, հյուրասիրեմ, ժպտանք իրար, ասենք...դժվար ժամանակներ են , կանցնեն , կգնան...եկե՛ք մարդ մնանք....
անցնի տասնքանի տարի...լույսը տենց էլ չբացվի...էլեկտրական լույսի ներքո լոտոն դառնա ընտանեկան, բարի և հազար ու մի զիբիլ, յուպին պեպսի,պոպսա,հայ,ինչ ասես կոլա,դեռբին՝ ֆրանսիական տրյուֆել, սանտա բառբռան ՝ կյանքի գին, հավաքվենք էլի սեղանի շուրջ,ասենք դժվար ժամանակներ են...մարդ կա՞ ստեղ...

Ռուֆուս
03.03.2010, 14:28
Եղբորս երկու տարեկան աղջկա հերթական արկածներից.

- Մանե ջան, պապան քեզ ի՞նչ պիտի առնի:
- Լիֆչիկ: :oy
- Լիֆչիկն ի՞նչ պիտի անես: :o
- Ծիծիկներիս վրա պիտի հագնեմ: :oy
- Ինչի՞: :o
- Որ ծիծկներս չմրսեն :))

Էխ, սերունդ, սերունդ :))

Դեկադա
03.03.2010, 14:36
Եղբորս երկու տարեկան աղջկա հերթական արկածներից.

- Մանե ջան, պապան քեզ ի՞նչ պիտի առնի:
- Լիֆչիկ: :oy
- Լիֆչիկն ի՞նչ պիտի անես: :o
- Ծիծիկներիս վրա պիտի հագնեմ: :oy
- Ինչի՞: :o
- Որ ծիծկներս չմրսեն :))

Էխ, սերունդ, սերունդ :))

Վա՜յ մի բան հիշեցի: Իսկ իմ աղջիկն էլ պապայից պահանջել էր ծննդյան օրը լիֆչիկ նվիրեր որպեսզի ինքն էլ մամա դառնա: Ու քանի, որ ուզում էր մամա դառնալուց հետո էլ բալիկ ունենա՝ պոտենցիալ փեսացու էր ման գալիս՝ բառիս բուն իմաստով: Բայց էտ 5 տարեկանում էր, հիմա ոնց որ թե էլ նման երազանքեր դեռ չունի :D: Հիմա մի քիչ ավելի ռեալ է պահանջները....

Երկնային
04.03.2010, 03:07
Ես չեմ ուզում ու չեմ հիշացնի ինքս իմ մասին, այլ ուզում եմ իմ մասին հիշեն առանց դրա… իսկ տարբերությունը շատ մեծ ա: ;)

Ժունդիայի
04.03.2010, 07:23
Մի օր…
…մի օր այլևս այստեղ չեմ լինի, ինչ-որ բան կպատահի ու ես այլ ճանապարհով կքայլեմ:

Երջանիկ:

Միշտ էլ կյանքում պետք է ընտրության առջև կանգնենք:

Բա~յց…
…մինչ այդ…
սպասի՛ր…մինչ այդ, դեռ շատ պտի գրեմ, հրատարակեմ, պատմեմ: Այդպես չէ՞:

Katka
04.03.2010, 13:00
ՀՀ-ում կա՞ բոմժերի աջակցման կենտրոն: Էս Ժողի մոտի պօդզեմնիի կինը լուրջ օգնության կարիք ունի: Աբսուրդ ա, դիմացի պատին հիպիները գրել են "I will survive" , մյուս ծերում էլ էդ կինն ա ապրում ու ապացուցում գրածը: Տեսնես կա՞:think
օֆ-օֆ, առավոտներս լավ չեն սկսում. վերեւով անցնել չի լինում, տակով անցնելն էլ սվորություն չի դառնում:

Artgeo
05.03.2010, 00:06
Բայց ինչ զզվելի ա էս կյանքը… Երկու ժամ ա նստած մանրակրկիթ բան եմ նաստռոյկա անում, մի հատ սոֆթ տվեց սաղ կրակ մեջ արեց մի վարկյանում։ Էսքան լացելու չլիներ կղժժայի վրես։

Ոնց որ նրբանցքում լինեմ… Բլին…

Մանուլ
05.03.2010, 00:26
Ատում եմ, որ «շնորհակալություն» կոճակը սեղմում են միայն գրառման հեղինակի անունը կարդալուց հետո: Շատ եմ նկատել... ԽԾԲ-ն ա գործում: Եղածը մի մեծ բան չի, բայց ախր հեչ սիրուն չի, էէէ...

murmushka
05.03.2010, 00:40
http://www.youtube.com/watch?v=4-94JhLEiN0
և բարձրանում է... տրամադրությունս ես էլ եմ այսպես ուզում :oy

Երկնային
05.03.2010, 01:25
Գիտե՞ս ինչի վրա եմ զարմանում. ինչու՞ են մարդիկ անընդհատ կրկնում՝ «հանկարծ չլացես», «ես չեմ ուզում դու ինչ-որ բանի համար նեղվես հանկարծ, լա՞վ», «եթե մի բան հանկարծ դուրդ չգա, դու մենակ ասա»… ու սենց լսում ես, ուզում ես ասես՝ ախր պետք չեն ինձ էդ երկու վայրկյանանոց արտահայտությունները… եթե ուզում ես դիմացինդ չնեղվի, վատ չզգա, նենց արա չնեղվի, ոչ թե ամեն առիթով հարցրու. «հո չնեղացա՞ր…»
Հա ասենք թե նեղվեցի, հետո՞… որ հարցրեցիր, դիմացինդ էլ ասեց՝ հա, նեղացել եմ, հետո՞ ինչ ես ասելու որ… «կներե՞ս…» էնքան են էդ կներեսն օգտագործում ամեն վայրկյան, որ իրա արժեքը կորցրել ա, դառել ա ձիժուռնի բառերից մեկը… մենակ խոսում են մարդիկ, ինչքան շատ են սիրում խոսել… ու ինչքան շատ են խոսում, էնքան ավելի դատարկ ա էդ ամենը…

Սերխիո
05.03.2010, 01:42
Բայց ինչքա~ն վատ բան ա, որ թաղում Լորիսներ կան , շատ վատ բան ա, ախր դրանք Լորիս չեն է , ... են ...:angry
Աստվա'ծ, հեռու պահիր մեզ Լորիսանման մարդկանցից, թող նրանք իրանց տները ծախեն ու գնան Լորիսավան, ոչ թե բնակավայրում ապրեն...

Katka
05.03.2010, 12:30
Մարդիկ սովոր են պահանջել, ուզել այն, ինչին չեն արժանացել: Դու դրանց շարքերը մի մտիր: Կա՞ արդարություն եւ կա՞ անարդարություն.չկան տենց գաղափարներ: Բայց արժանի եւ անարժան հասկացությունները: Ուղղակի երբեմն պետք է շատ ուշադիր լինել ամեն հարցում ու քայլերիդ միլիմետրերն անգամ տեսանելի դարձնել: Կա՞ ակն ընդ ակն, ատամն ընդ ատամ: Կա այդ երեւույթը ու հենց դա էլ բացառում է արդարության եւ անարդարության գաղափարը: Եղիր հաղթող, երբեւէ քիթդ մի կախիր, ոչ մեկի առջեւ սկզբունքներդ մի ջնջխիր, նույնիսկ նրանց համար, ում սիրում ես, հավերժական չեն, սերը հավերժական է, իսկ նրանք՝ ոչ: Հավատացնում եմ ուժեղ լինելը շատ ավելի լավ է, նույնիսկ երբ բախվում ես մենակության, բայց արդյո՞ք մենակությունն էլ դու չես հորինում:
Հ.Գ. Դու այստեղ շատ ես լինում, դրա համար գրառումս այստեղ եմ կատարում: Եղիր հաղթող ինքդ քեզ համար ու մի մտածիր, որ շուրջդ անարդար է ու արդար է:;)

Դեկադա
05.03.2010, 13:06
Էսօր առավոտյան աղջնակիս դպրոց ճանապարհելիս ես ու տատիկը ահագին ջանքեր էինք գործադրում նրան համոզելու, որ շարֆիկ կապի, քանի որ օրը ցուրտ էր : Աղջիկս՝ ինչպես միշտ, մի լավ զննեց մեզ ու ասեց.
- Ինձ ուղղություն մի՛ ցույց տվեք, թողե՛ք ապրեմ իմ հանգիստ կյանքով...:)
Բնականաբար ինձ համար նորություն չէր աղջկաս պահվածքը, բայց այ տատիկը... շոկի մեջ էր: Դե հասկանալի է, ինքը մեզ այնպես է դաստիարակել, որ ցանկացած հարցում մեծը ճիշտ է ու մեզ՝ իր երեխաներին, շատ ջանքեր ու եռանդ հարկավոր եղավ մինչեւ կարողացանք մեր գործով ապացուցել որ « չլսել» մեծին՝ դա դեռ չի նշանակում չհարգել նրան:
... կզարմանաք, բայց ես ուրախաացա աղջկաս խոսքերից... ուրախացա, որ նա կատարում է իր առաջին փորձերը ինքնահաստատվելու, ու ուզում է իրեն վերաբերող հարցերում իր կարծիքն էլ լսեն: ՈՒրախացա, որ նա առանց վախենու գնում է առճակատման՝ անգամ եթե բախումներն անխուսափելի են: Ուրախացա, որ շատ երեխաների նման՝ ովքեր ծնողներին հուսախաբ չանելու համար թվացյալ համաձայնվում են, իսկ հետո անակնկալի են բերում , նա առանց մտածելու հետեւանքների մասին ինձ չարժանացրեց այդ «հաճույքին»:

... ահա արդեն քանի տարի է ... ամբողջ օրս անցնում է իմ երեխաներին ճանաչելով...:)

Երկնային
09.03.2010, 03:52
Նենց եմ սիրում իմ էս հոգվիճակը, երբ մտածում եմ ինչ ցնդած բան անեմ… :))
չէ էլի, որ կողմից նայում եմ՝ մեծ լինելը հավես չի, ինչ լավ ա, որ ես դեռ չեմ մեծացել :oy :D

Minerva
09.03.2010, 16:46
Ձեր մոտ նենց տպավորություն եղե՞լ ա, երբ թվում ա, թե փակված ես ինչ-որ նեղ տարածքում, երբ թվում ա, որ առօրյայիդ միջակությունն ու կրկնությունը հեսա քեզ կխեղդի։ Որ անիմաստ վատնում ես թանկագին ժամանակդ, որը կարող էրի ավելի ճիշտ օգտագործել։ Որ սկզբում խեղդվում ես, չես դիմանում, իսկ հետո կամաց-կամաց սկսում ես հարմարվել ու արդեն չես նկատում, որ շարժվելու տեղ չունես, ուղղակի ընկնում ես ռիթմի մեջ ու շարունակում ես աննպատակ գոյություն քարշ տալ։ Իմ հետ եղել ա։

Դեկադա
09.03.2010, 19:08
Սիրում եմ ավանդույթները՝ ընտանեկան ավնադույթները, որոնք մի տեսակ չգրված օրենքի պես մեր կյանք են ներխուժում, բայց իրենց հիմնավոր տեղն են զբաղեցնում գրված ու ի կատար ածվող օրենքի պես:
Գարնան գալու պես՝ առաջին իսկ արեւոտ օրը, ընտանիքով գնում ենք անտառ... չեք պատկերացնի թե էտ ինչ բավականություն է... մաքուր օդ, նոր կանաչին տվող թփուտներ... բայց էնքան է մեծանում հիասթափությունս, երբ տեղ հասնելով մեզ առաջինը դիմավորում են գույնզգույն տոպրակները՝ լի աղբով, անգամ էտ տոպրակներին նայելով կարաս ենթադրես, թե ինչ են կերել ու նեղություն չեն քաշել հետները վերցնել եւ թափել մոտակա աղբարկղում: Չնայած մենք էլ աղբարկղ չգտնելով էտ ամենը հավաքեցինք մի տեղ ու վառեցինք՝ բնականաբար աղտոտելով օդը: Ինչեւէ...

... ճանապարհին՝ մինչ ամուսինս ու տղաս հարմար տեղ փնտրելով էին զբաղված, ես էլ աչքերս չորս արած նայում էի կողքերս ու ուրախանում, որ մարդիկ եկել են բնության գիրկը հանգստանալու, բայց նորից հիասթափություն ապրեցի երբ տեսա, որ յուրաքանչյուր ծառի տակ նստածը տղամարդկանց խումբ է: Հետաքրրքիր է...:think

... բարեկամներիցս մեկը մի անգամ նկատեց, որ գերեզմաններից գալուց հետո մի տեսակ նորովի է նայում կյանքին ու շրջապատին ու ամբողջ հոգով ցանկանում է վերափոխել իր տեսակետերն ու վերաբերմունքը... իհարկե մինչեւ առաջին դիպվածը...

...երբ կա կորցնելու վտանգը՝ կա ձգտումը ավելի լավնանալու, ավելի դրական դառնալու.. տեսնես ծառերի տակ հավաքվածները երբեւէ մտածու՞մ են, որ կա « ԸՆՏԱՆԻՔԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ» վտանգը:

Ժունդիայի
09.03.2010, 19:59
Միգուցե...

Երբ դու երազես ինձ կրկին տենչալ, միգուցե ես արդեն գտե՞լ եմ այն մեկին, որն ուզում է դա: Երբ իմ կարիքը զգաս, միգուցե արդեն մոռացած կլինեմ քո հասցեն: Ու հանկարծ մի օր ուզենաս ինձ սիրել, միգուցե այդ օրը սերը կդարձնեմ ընկերություն:
Երբ քո աչքերը լույսի պակաս զգան, և ուզենաս ինձ տեսնել, միգուցե այնժամ ես մեկնած լինեմ` գտնելու այն մեկին որ ինձ այնքան էր տենչում, որքան որ ես քեզ ժամանակին: Երբ մեր ճամփաները լուսավորվեն աստղերի շողի ներքո, միգուցե այնժամ ես արդեն ուրիշ սեր կունենամ իմ սրտում, սակայն....ամեն դեպքում լավ կլիներ քեզ տեսնեի:
Երբ դու ընկնես իրականության գիրկը ու տեսնես, որ կողքիտ եմ եղել, ու չես սիրել դու ինձ, ուրեմն խնդրիր Աստծուց, որ փոխի մեր ճամփաները, որ չգրկախառնվենք մենք իրար կրկին:
Մի եղիր հիմար` կարծելով տանջվում եմ: Այդ օրը եկել ու գնացել է արդեն շա~տ վաղուց: Ու երբ մի օր զգաս, որ տանժվում ես ան.....

Ստոպ էս ինչեր եմ գրում:

Անկապություն: Թեման անկապ օրագիր ա չէ՞ կոչվում::P

AniwaR
10.03.2010, 00:57
Գրեթե բոլոր ֆորումներում սովորաբար առանձին տեղ է հատկացվում շնորհավորանքների, միմյանց ծծնդյան օրերը շնորհավորելու համար... Մի քանի ամիս է, ինչ գրանցված եմ Փինք Ֆլոյդին նվիրված տորենտային ֆորումում (ասենք, տոռռենտս.ռու-ի նման, ուղղակի տեղադրվող նյութերը Փինք Ֆլոյդի վերաբերյալ են) ու ընդամենը մի քանի օր առաջ նկատեցի, որ հատուկ «Հիշատակի» բաժին կար այնտեղ, որտեղ ֆորումցիները "R.I.P"-եր էին պոստում մահացած ֆորումակիցների հիշատակին բացված թեմաներում... Օֆ, ոնց մի անգամ ասաց արտիստը, գնամ մտածեմ::8

Հայկօ
11.03.2010, 00:06
Մի օր ազատ տունն ես լինում, մարտի ութ ա, բան ա, երկու օր քթիցդ են բերում: Մի օրում ո՞նց ա էդքան գործ կուտակվում, ախպեր ջան: Դարի առեղծվածն ա: Եվ որպեսզի չխախտեմ սույն թեմայում ձևավորված խոհափիլիսոփայական մթնոլորտը, ավելացնեմ Խելոք Միտք N 687-ը. այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով: Պըրծ:

CactuSoul
11.03.2010, 00:55
Ամեն դեպքում՝ հետաքրքիր ա:}…
:D:think

Մանուլ
11.03.2010, 00:57
Զարմանում եմ, գիտե՞ս :): Ինչի՞ չես ասել ինձ: 99%-ով համոզված եմ, որ ճիշտ եմ: Բայց հիմա մտածում եմ` ուզո՞ւմ ես, որ ես իմանամ, թե՞ չէ: Կարող ա թողել ես, որ ինքս գլխի ընկնեմ :)):
Ամեն դեպքում` լավն էր, վաղուց էսքան չէի ծիծաղել :D :D :D: Բայց մեկ ա` շատ զարմացած եմ :)):

Katka
11.03.2010, 12:26
Քանոն եմ ուզում, կարճ քանոն. մի կողմից պետք է չափել համբերությունս, մյուս կողմից՝ մի հատ էլ կալկուլատոր է պետք, որ տեսնեմ ընդհանուր միջին հարվածները, որ հակված են մեջքից կատարել, միջինով ինչքան կլինեն: Դրանց որակը կարեւոր չի, կարեորը քանակն ա, որակը կանխատեսելի ա այս դեպքում: Ինչքան ուժեղ, էնքան որակով:
Քանոն ու կալկուլատոր: ՄՄ ու միջինում՝ 200 հարված՝ հանած կրկնակի հարվածները, որոնց դեմ արդեն ձեւավորվում է իմունիտետ: Մի հարվածով ճանճը սատկում է, ինչի չի տենց մի ուժեղ հարված հասնում, կարեւոր չի ումից:

murmushka
11.03.2010, 18:12
բայց ինչ լավ էր Թբիլիսիում, իսկապես հեքիաթային քաղաք է, ամեն մի երազանք իրականանում է, դրանում ինքս համոզվեցի: էլի եմ գնալու, հաստատ
Հ.Գ. արժեր հասնել այնտեղ ու 24 ժամ քնել, ամեն դեպքում իսկապես լավ հանգստացա;)

Երկնային
12.03.2010, 01:57
Մի քիչ հեքիաթ եմ ուզում… :oy բայեվիկ երազներից էլ չեմ վախենում, տրագիկոմենդիա իրականությունից էլ հոգնել եմ…

ուզում եմ մի քիչ էլ հեքիաթ լինի, սիրուն ու պուպուշ… :love ի՞նչ ասեմ. կյանքը հեքիաթ լինելուց շատ հեռու ա… ու՜խ գնում եմ քնեմ, ու նայի հա՜ էսօր սիրուն երազ եմ ուզում, ալիքները չխառնես, էլի սարսափ երազ ուղարկես ինձ, այ երազների փերի ջան :noti

հա, մեկ էլ նայի երազիս պրինցը ոչ ձի դուրս գա, ոչ էլ իրա կողքը ձիու արտաքինով աղջիկ լինի արդեն… չհարամես երազս :D

CactuSoul
12.03.2010, 03:32
Օրս կիսատ մնաց մի տեսակ…
:)…

Դեկադա
12.03.2010, 10:35
Ձե՛զ ինչ... ո՞վ եք դուք, որ կանգնեցնեք մտքեիրս ընթացքը: Ինչ կուզե՛մ կմտածեմ. ում մասին կուզեմ կմտածե՛մ... ե՛ս՝ իմ մտքերը... չէ՞ որ դրանք մենակ մտքեր են ՝ չհիմնավորված հիմքով: Ու՞մ են նրանք խանգառում.. ինչքան փակ դռներ կան՝ բացվում են, ինչքան անկատար իղձեր կան՝ իրականացվում են...
... իմ ձեռք բերած ամենամեծ ազատությունն ա... ինչի՞ց եք վախենում... միեւնույն ա վերջում ես «գալիս եմ» ՏՈՒն.. գալիս եմ փայլող աչքերով...

Դարք
12.03.2010, 11:29
ինչպես միշտ երեկ անցավ սովորականի պես...էլի առաջին ժամին ալարեցի գնայի դասի...դե ասա ովա գժվել 7.30 արթնանա դասի գնալու նպատակով...էլի նույն Թումանյանի Շաուրմանոցն,որտեղ թողեցի հերթական հազարանոցը մի ուտելիքի համար,ուը մայրիկիս սարքած ուտեստների շունը չարժի,հետո մի կերպ ինձ քցեցի տուն ու ամբողջ որը ինտերնետից դուրս չէկա. ախխ ինչքաաաան հետաքրքրություններ կան ինտերնետում և միաժամանակ ինչքաաաան անիմաստ ժամանակ է մեռցրել այդ համացանց կոչվածը...վոբշեմ օրս երեկ ենքան աննիմաստ ու աննպատակ չէր անցել երբեք քան երեկ..այդ պատճառով այն այսօր ինձ խորհելու առիթ տվեց մտածելու, որ ժամանակն է գլոբալ փոփոխություններ կատարել իմ կյանքում

Ինչուիկ
12.03.2010, 13:45
Կյանք.... մի բառ որում ամփոփվում է մի ամողջ պատմություն,
Հուշեր...... պահեր, որոնք կազմում են մեր կյանքի մի մասը,
Երազանքներ..........մտքեր, հույսեր, որնք ստիպում են մեզ ապրել:
:esim

SSS
12.03.2010, 14:11
Ուֆ...որքան գործ է կուտակվել...աչքերս հոգնեցին համակարգչից,տնօրենս ներս մտավ.<<....ջան նամակը ուղարկեցիր Հնդկաստան?>>,հա բա ուղարկեցի էտ գրողի տարած նամակը,հավես չունեմ...համ էլ քունս տանումա,էէէ ամեն ինչ սկսվեց նրանից երբ ես առավոտյան հայտնաբերեցի ,որ մեր տան սուրճը վերջացելա...էս հեռախոսս ինչի զանգում...Ես երջանիկ եմ:hands

Ungrateful
12.03.2010, 21:42
Էսօր ցերեկը զարթնեցի, ժամը 3-ն էր: Գնացի լվացվելու, մեկ էլ լույսերը տարան… Մի քիչ մանթո, եկա պարկեցի: 1 ժամ պարկելուց հետո զգացի, որ քունս չի տանում, ոչ էլ լույս են տվել: Վեր կացա, զգացի որ անելու բան չկա: Դուրս եկա խանութ, սիգարետ առնելու ու ժամանակ «մեռցնելու» համար: Հասա հայաթ, տեսա տղերքն են հավաքված մի 3 հոգով`
-Ազիզ, ի՞նչ կա, էս ու՞ր:
-Բան չէ, ապեր, ասի էթամ խանութ, լույս չունե՞ք:
- Չէ, չկա, լոքշ ա:
Որոշեցի մնալ հետները, մեկա անելու բան չկար: Գնացինք խանութ, եկանք նստեցինք նստարանին:
Շենքի բնակիչները, կամաց կամաց սկսում եին պատուհաններից նայել, իջնել հայաթ… թաղի տղերքն էլ հավաքվում եին:
Տղերքից մեկի մեքենայի մագնիտաֆոնը միացրեցինք, ձեն տվեցինք: Նստաց զրուցում ենք, կամաց կամաց շատանալով…
Մի պահ նայեցի բակի մյուս կողմ, տեսա մի քանի 10-12 տարեկան երեխաներ, նստած հեռախոսների մեջ մտած, օդնօկլասսնիկներից, բլութուդներից են խոսում: Հետո հիշեցի մեզ, մեր հետ հավաքված տղերքին, որոնց հետ ծանոթ եմ մանկուց: Հիշեցի մեր զբաղմունքները` երբ մենք էլ եինք էդ երեխաների տարիքի: Չկար հեռախոս, չկար ինտերնետ, չկար օդնօկլասսնիկ ու բլյութուդ:
Մի տեսակ ուրախություն զգացի, որ լավ մանկություն եմ տեսել, լավ խաղեր:
Նայում եի տղերքին: Մեկը՝ աշխատում ա, օր ու գիշեր, մյուսը՝ աշխատանք ա փնտրում... մեկը իրան սովորելուն ա տվել, մյուսի հեչ վեջն էլ չի... Բայց էսօր, բոլորը մի կողմ թողած գործերը, հոգսերը՝ հավաքվել եին հայաթում, հին օրերի պես, երբ ամեն երեկո բակում լիքը մարդ կար:
Նոր տեխնոլոգիաները լավ բան ա, բայց ես ուրախ եմ, որ մեծացել եմ նենց ժամանակ, էն էտապում` երբ դա չկար: Դրա պատճառով ա, որ լիքը հիշելու բան ունեմ, նենց շրջապատ, որը որ չեն ունենա հիմիկվա երեխաները, խոսակցության թեմաներ, որոնք լրիվ տարբերվում են բակի մյուս կողմի թեմաներից:
Մտքերով հետ եի գնացել: Բնակիչները, պատուհաններից նայելով հարցնում են "Լույսը ե՞րբ կլինի, խաբար է՞ք"... բոլորը դուրս են գալիս տներից, նստում պադյեզդում, հավաքված տղերք, (շուտվանից էդքանով չեինք հավաքվել), հավեսով խոսակցություններ, հին թեմաներ, հիշողություններ: Էդ ամեն ինչը էնքան հարազատ էր, էնքան ծանոթ… Մեծ բան չի , ու չգիտեմ, ինչի եմ սենց ուրախ, ինչի սենց լավ էմոցիան ստացա... բայց գիտեմ, որ ամեն մեկը սա չի հասկանա: Չի հասկանա էն մարդը, որը չի տեսել սենց կյանք, որին «քուչեն» չի ձքել, թեկուզ անելու բան չկար` ինքը չեր իջնում, չեր շփվում թաղի ջահելության հետ: Չգիտեմ, միգուցե դա է ճիշտ, ոտրև մենք ոչ սովորել ենք, ոչ կարդացել, մեր համար բակում ֆուտբոլն էր լավագուն ժամանակ անցկացնելու ձևը, տնից փախնելը, փող ճարելը, ալյումին ու պղինձ հանձնելը` գնալ «կամպուտրանոց» ժամերով նստելը… Ես գոհ եմ իմ մանկությունից, ուրախ եմ որ դրա շնորհիվ, ես տեղ ունեմ էսօրվա հավաքված մարդկանց մեջ, ընթանուր հիշողությունների մի մաս եմ:
20.30 Լույսերը տվեցին: Մենք, կատակով, բոլորս գոռացինք "Ուռա"… մյուս կողմի երեխաները մեզ վրա զարմացած նայեցին, պատուհաններից նայող տարիքով մարդիք էլ ժպտացին:
Սկսեցինք ցրվել…
Մեկը` "Հելա հաց ուտեմ, տղեք, դավայծի"
Մյուսը "Հելնեմ ջրի տռուբեն սարքեմ"
Ու տենց:
Տրամս ընկավ մի քիչ, մի կողմից ուրախացա, որ լույս կա, մյուս կողմից էլ տխրեցի, որտև ընտիր ժամանակ եինք անցկացնում:
Հիմա պատուհանից նայում եմ, բակում մարդ չկա, դատարկություն... լսվում են մենակ անցնող մեքենաների մեկ էլ շների ձեները…
Մեկ ա, լիքը մարդ գրածս չի հասկանա, էս տրամադրությունը չի հասկանա… որտև չի տեսել, կամ չի ուզել տեսնի:
Ընտիր օր էր էսօր: Սենց օրեր պետք են… հազվադեպ, բայց հաստատ պետք են: :)

Agni
13.03.2010, 10:13
Ատում եմ զարթուցիչը... որ զնգումա առավոտ լուսո ու էտքաաան անտեղին....

ars83
14.03.2010, 02:05
Մորիս Ռավելի ստեղծագործության հետ նոր եմ ծանոթանում: Ինչ-որ նախապաշարմունք էր մոտս ձևավորվել նրա «Բոլերոյի» պատճառով (որը չեմ սիրել և, կարծում եմ, չեմ էլ սիրի):
Բայց , օրինակ, Jeux d'eau-ն շատ գեղեցիկ էր: Հիմա էլ այդպիսի մի «ջրիկ» բան էի լսում՝ Ondine-ը՝ Gaspard de la nuit շարքից:


http://www.youtube.com/watch?v=X1AjgkQKftM&feature=related

Նույնիսկ հայտնաբերեցի տեքստը, որի հիման վրա գրվել է այս ստեղծագործությունը.


--«Écoute!--Écoute!--C'est moi, c'est Ondine qui frôle de ces gouttes d'eau les losanges sonores de ta fenêtre illuminée par les mornes rayons de la lune; et voici, en robe de moire, la dame châtelaine qui contemple à son balcon la belle nuit étoilée et le beau lac endormi.

«Chaque flot est un ondin qui nage dans le courant, chaque courant est un sentier qui serpente vers mon palais, et mon palais est bâti fluide, au fond du lac, dans le triangle du feu, de la terre et de l'air.

«Écoute!--Écoute!--Mon père bat l'eau coassante d'une branche d'aulne verte, et mes soeurs caressent de leurs bras d'écume les fraîches îles d'herbes, de nénuphars et de glaïeuls, ou se moquent du saule caduc et barbu qui pêche à la ligne.»

* * * * *

Sa chanson murmurée, elle me supplia de recevoir son anneau à mon doigt, pour être l'époux d'une Ondine, et de visiter avec elle son palais, pour être le roi des lacs.

Et comme je lui répondais que j'aimais une mortelle, boudeuse et dépitée, elle pleura quelques larmes, poussa un éclat de rire, et s'évanouit en giboulées qui ruisselèrent blanches le long de mes vitraux bleus.

Նույնիսկ :o թարգմանեցի-կարդացի տեքստը (ABBYY Lingvo 12-ի հեղինակները երկար կյանք ունենան :hi):

Ռավելի գրածը հետաքրքիր ստեղծագործություն է: :ok
Իսկ տեքստը հիշացրեց մեկ Հ.Ք. Անդերսենի «Ջրահարսը», մեկ էլ մի հին սովետական մուլտֆիլմ (ինձնից ընդամենը մեկ տարով փոքր)՝ թողարկված «Արմենֆիլմի» կողմից (ռեժիսոր՝ Ա. Սահակյանց, երաժշտությունը՝ Ռ. Ամիրխանյանի):

:love Արտակա՜րգ մուլտիկ է: Այնպե՜ս եմ սիրում: Միայն երգն ինչն ասես արժի:


http://www.youtube.com/watch?v=-o9-r26b--E

Ինչից սկսեցի, ուր հասա... :))

Արևհատիկ
14.03.2010, 15:03
Ու՜խ, դզեց :yahoo : Նկարներս օդնոյից հանել եմ, մտնում եմ օդնո՝ ո՛չ гости-ն ա կարմրած, ո՛չ оценки-ն:

***
Մի դեպք էլ պատմեմ, քանի գրում եմ:
Մի քանի օր առաջ ընկերուհուս եղբայրը գործից գալիս ա տուն, տեսնում ա իրանց հայաթի 12-14 տարեկան աղջիկները ընկել են հեռախոսների մեջ: Գնում ա մոտենում ու հարցնում
-Երեխե'ք, էդ ի՞նչ եք անում:
Պատասխանում են.
-Սիրած ենք ճարում օդնոյով:

Դե արի ու էսքանից հետո մի ողբա :cry

Ես էդ տարիքում տիկնիկներս ու փափուկ խաղալիքներս շարում էի, տուն-տունիկ խաղում :love

Դարք
14.03.2010, 20:49
երեկ երեկոյան էր,ես ու փեսես օսկարի արժանացած повелитель бури (http://www.kinopoisk.ru/level/1/film/281040/) նայելոուց հետո անկապ նստած էինք,ինքը էլի խորացավ տտ-ների մեջ բա դե մի հատ էլ ամերիկայից asus player գնեմ չգիտեմ ինչի համար...ինձ հետաքրքիր չէր ես ել յանմ հեռախոսով ուզեցի ինտեռնետ մտնել են էլ կապը լավ չէր....վերջապես որոշեցինք քնել,գիշերը մեկն էր...պառկեցի ուզում էյի քնել..գլուխս թեքեցի տեսա լnotebook@ աթոռինա թողել,չդիմացա. մտնեմ մի հատ ուրիշի ակկաունտով տենամ ինչ կա- չկա(այո-այո օդնօն նմատի ունեմ)...մտա...ի զարմանս ինձ բացի մի բանից ուրիշ ինչ որ հետաքրքիր բան չկար,բայց այդ մեկ բանն էլ հերիք էր որ տխրեյի,այո-այո տխրեցի(բայց երբեք չէի պատկերացնի որ կտխրեմ դրանից)......մտածում էլի նրա մոտ ամեն ինչ լավ է,ընկեր ունի ուրախ է ու վերջերս ուրախ ստատուս էր դնում թե ամեն ինչ հիանալի է գտել է երազների ասպետին,բայց ինչ այս անգամ ստատուսւում են տխրող սմայլն էր...տխուր էր...ինչու՞...ես էլ տխրեցի ակամայից,ուրախ էյի նրա համար որ գտել է իր կեսին,,մնում էր կես գործ ես գտնեյի իմ կեսին....ինչու՞՞՞՞ ինչու այդ ամենից հետո ես մտնում եմ google ու պոիսկ տալիս...lyubov..lyubovniye istoriyi..lyuboniye pastupki i td...ինչու՞՞ ինչու ես այդ արեցի....ինչու հանգիստ չեմ մնում, երբ տեսնում եմ նրան....ով կարող է ասել ինչու՛՛՛՛՛՛՛՛՛.թերևս միայն ես կարող եմ պատասխանել և պատասխանն է որովհետև ես......

Katka
15.03.2010, 16:50
Դեղին քա՞րտ: Իմա՞ստը: Կարմիրը միանգամից: Մեկ է դեղին քարտերը կյանքում չեն աշխատում: :sulel :D Չեմ ընդունում: Տեսա, բայց մեկ է, ես կարմիրն եմ ընդունում. ավելի լավ է խաղից դուրս լինել, քան հորինված խաղի կանոններին ենթարկվել: :D

Հայկօ
15.03.2010, 19:22
Բալը ծաղկել ա :love: Գարուն ա :):

Rhayader
16.03.2010, 07:13
Մի գիշերվա ընթացքում յոթ անգամ հոսանքը թռավ: Ուղիղ յոթ անգամ: Ամեն անգամ տեղերից վեր կենալուց ոնց էի հիշում էլեկտրացանցի աշխատողների ցեղը իգական մայրական կողմից՝ ընդհուպ մինչև էն պահը, երբ օրգանիզմները դեռ հերմաֆրոդիտ էին:
Ամեն անջատվելուց «վա՛խ, տորրենտներս» գոռալով վեր էի թռնում, կոմպը միացնում, կպնում ինտերնետին, միացնում վայֆայը, պրոքսին, քրոջս SOCKS-ը միացնում, որ իրա դաունլոուդներն էլ աշխատեն, ավելորդ ծրագրերն անջատում, սպասում՝ չեք անի տորրենտներս: Ուֆ: Լավ ա գոնե Ալիսան քաշել ա:

SSS
16.03.2010, 10:28
Շտապում էի աշխատանքի...Երթուղայինում բոլորն աչքերը չռած ինձ էին նայում ?Իջա...Հետևիցս ինձ հետապնդող ոտնաձայներ էի լսում,մոտեցան ինձ.
_Քուրիկ ջան կարանք մի հատ խոսանք,-ձայն չհանեցի ու սկսեցի քայլերս արագացնել,-խի չես խոսում,որ,գոնե անունդ ասա,-ես ավելի արագ սկսեցի քայլել ու այդ պահին,-պահ չես ասում միա ասա,Ճակատդ մաքրի':
"Էս ինչ նոր աղջիկ խոսեցնելու եղանակ էր"մտածեցի ես,բայց ամեն դեպքում ,երբ"ասպետն "արդեն հեռվում էր,ձեռքս տարա դեպի ճակատս....Այո ....Ձեռքս լրիվ մուր եղավ:)...Հազիվ ինձ գցեցի աշխատասենյակ ու վերցրեցի հայելին...օօօօօ...ես հիասքանչ էի...:D

Աբելյան
16.03.2010, 22:55
Լավ էլի Աստված ջան: Մենք տենց ե՞նք պայմանավորվել:

Երկնային
16.03.2010, 23:07
Պարել… անտիբացասականինս ա :love (մի քանի բառով ասած՝ ամեն տեսակ բացասականի դեմ պայքարելու լավագույն միջոցը :)))

Սենց լույսերն անջատես, ականջակալներով սիրուն երգ միացնես, աչքերդ փակ պարես ու պատկերացնես, որ հենց հիմա ծովի ափին ես, սիրուն սպիտակ սառաֆանչիկով պարում ես, ու էլ ոչ ոք չկա, ու քամին մազերդ խառնում ա իրար… :love

Դեռ պատկերացրածս սպիտակ սառաֆանչիկով եմ… անպայման պետք ա իրան առնեմ. արդեն գիտեմ ինչ ձևի ա, իրա մեջ էլ շատ հավես ա պարելը :oy

Դարք
17.03.2010, 00:19
տերդ մեռնի գիտություն,անկողմնում պառկած կոմպին հրաման ես տալիս,կատարումա....

ars83
17.03.2010, 01:01
http://adamlambertsite.files.wordpress.com/2009/12/hug3.jpg Այսօր տարվա ամենա-ամենալուսավոր օրերից մեկն է՝ մարտի տասնյոթը :)
Որովհետև քսանվեց տարի առաջ այս օրը լույս աշխարհ եկավ մի քնքո՜ւշ, անո՜ւշ, չքնա՛ղ փոքրիկ կապույտ աչուկներով էակ՝ քույրս :love:love, իմ ամենաթանկագին գանձերից մեկը :)
Ինչքա՜ն ենք կռվել, բարիշել, միասին երգել, խաղացել, իր տիկնիկները պատուհանից շպրտել :D, կարոտել իրար, ուրախացել երկար բաժանումից հետո միմյանց տեսնելիս…

Շնորհավո՛ր, Ջա՛ն:

Ուլուանա
17.03.2010, 01:46
Տխրել եմ... Կարևոր չի, թե ինչու։ Ու ավելի տխուր ա էն, որ կարևոր չի...
Սա ընդամենը մանրուք ա, ուղղակի ես եմ, ինչպես միշտ, հիմարաբար սրտիս մոտ ընդունում։
Համոզված եմ, որ հաջորդ անգամ ավելի տխուր ա լինելու... Հետևաբար մնում ա միայն փոխել վերաբերմունքս, ուրիշ ոչինչ. հարկավոր ա հաջորդ անգամ ուղղակի դրա կարիքը չզգալ...

Ժունդիայի
17.03.2010, 19:13
Այսօր տեղական լրահոսին եմ հետևում, տեսնեմ գողությունների ու բռնությունների քանակը նախորդ տարիների համեմատ 50 տոկոսով աճել է: Ամեն անգամ տանից դուրս գալիս ավելի ու ավելի եմ վախենում ու մտածում, որ եթե դրանք այդքան շատացել են, ապա հավանական է, որ ես էլ դառնամ այդ ամենի զոհը:
Ամեն քայլափոխիտ կհանդիպես զարհուրելի հայացքների, թալանչի ավազակների, փոխհրաձգության, անկյունում մարիխուանա ու չգիտեմ ինչ զիբիլ քաշող չոլի հոտած բոմժերի, խուլիգանական խմբավորումների, որոնց զինանոցում երևի միայն ուղաթիռներ չկան:
Նույնիսկ երթուղայինում կարող ես բռնության զոհ դառնալ: Պատկերցնո՞ւմ ես, դիմակավորված15-16 տարեկան մի հատ վաքսագույն լածիրակ մտնում է ավտոբուս ու հայտարաում: <<Սա զինված հարձակում է>>: Քարանում ես, ակամայից ենթարկվում ու փորձում տակտ չթրջել` գործիցտ չուշանալու համար: Իսկ փոքրիկն իրա օրվա թմրանյութի փողն հավաքագրում, հետն էլ, ըստ տրամադրության, մի երկու հոգու տեղում մահապատժի ենթարկում: Հանապազօրյա կայֆի կրկնակի դոզեն ապահովված է:
Ու~ֆ եսիմ էհ, մի քանի կոպեկ ավել աշխատելու համար մեր սեփական կյանքը վտանգում ենք արտերկրում, իբրև բարեկեցիկ մթնոլորտ ստեղծում ինքներս մեզ համար, այնինչ ամեն րոպե քեզ կարող են 1 ռեալի համար պարզապես գնդակահարել կամ է լավագույն դեպքում փողոցում կանգնեցնել ու միայն գուլպայով թողնել, իսկ թե հիմար լինես ու դիմակայես, գանգուղեղտ մեկ կրակոցով կծեփեն մոտակա պարսպին:
Տեղի լուրերն օրվա աստղագուշակի նման մի բան են, մի տարբերությամբ` միայն վատն են գուժում: Աստվա~ծ իմ խելագարվում ես, որ ալիքը փոխում ես, նույն ոճրագործներն են, տարբեր ռակուրսներից` ժպտերես: Իսկ դա վերջը չի, բա ո՞ր օդային համբյուրներ են հեռուստադիտողին ուղարկում: Տրագիկ կոմեդիա:
Նայում ես լուրերն ու հետևություն անում, թե ինչպես դասավորես առօրյատ, մտովի պատկերացնում հարկ լինելիս, որ ծակուծուկը մտնես` մի օր ավել ապրելու համար:
Առավոտյան ժամը 6-ից լրագրողները սկսում են դիվադադար անել: <<Այսօր, գողացելեն, այսօր թալանել են, գնդակահարել, բռնաբարել, առևանգել, վթարի ենթարկել, կացնահարել, թունավորել, ....ել, ......ել.............>> ու միամբողջ օր կլսես հոգիտ այլայլող ու մահ պարունակող նմանատիպ բայեր:

Ըշտը կաբրիքն ելի.....


Նկարներ առօրյա կյանքից

http://s51.radikal.ru/i134/1003/f9/18af6297a9fb.jpg


46606 46607

My World My Space
17.03.2010, 23:07
չգիտեմ ինչի որոշեցի սենյակս ձևափոխեմ, կես ժամ առաջ ջարդուփշուր արեցի ողջ կահույքս, որն ի դեպ ներկառուցված էր ամբողջ սենյակում, հիմա հոգնած նստել գրառում եմ անում:
վաղը կկանչեմ չափագրողներին ու կսկսեմ շինարարական աշխատանքները, տեսնեմ էս մի անգամ ինչքան յոլա կգնամ առանց փոփոխությունների:
2004-ին որ վերանորոգեցի հերթական ջարդուփշուրից հետո, մտածում էի, լավ ա, էլ չեմ ձևափոխի, բայց չէ, չեղավ: Հետաքրքիր ա բոլո՞րն են սիրում փոփոխություններ անել տանը, հատկապես անձնական սենյակում.....

Artgeo
18.03.2010, 00:39
Ակումբի ծնունդի հետ կապված որոշ բաներ քրքրեցի


Մամլո հաղորդագրություն


ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ


20.03.2007թ.

2007թ. մարտի 20-ին լրանում է http://www.akumb.am վեբ կայքի՝ առաջին ամբողջովին հայերեն թարգմաված հայկական ֆորումի, բացման մեկ տարին ։

Ֆորումը ստեղծելու գաղափարն առաջացավ 2005թ. ուշ աշնանը՝ մի քանի հայ երիտասարդների մոտ: Այն իրականություն դարձավ 2006 թ. մարտի 20-ին՝ Արտակ Հարությունյանի (Ֆորումում հայտնի է Chuk մականվամբ) շնորհիվ։ Հենց նրա նշանաբնն էլ՝ «Քայլ առ քայլ դեպի հայատառ համացանց», դարձավ Akumb.am-ի ուղեցույցը, իսկ «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը»՝ նշանաբանը։

Շահույթ չհետապնդող այս նախագծի ադմինիստրացիան նույնիսկ ֆորումի ծծնդյան օրը անակնկալներ է պատրաստել համացանցի (ինտերնետի) հայ օգտվողների համար. ներկայացվելու է հայկական ֆոնտերի ամենամեծ հավաքածուն ամբողջ ինտերնետում, ինչպես նաև՝ հայկական ինտերնետ կայքերի ցուցակը։

Հարկ է նշել, որ Akumb.am-ի մեկամյակի կապակցությամբ ամբողջովին թարմացվել և նորացվել է ֆորումի Vbulletin ծրագրային ապահովման համակարգը: Vbulletin ծրագրային ապահովման և ամբողջովին հայերեն միջավայրի շնորհիվ Akumb.am-ում գրանցվելն ու շփումը դյուրին է ու պարզ նույնիսկ համակարգիչից հեռու մարդկանց համար, իսկ արդեն ձևավորված ջերմ մթնոլորտը ազատության ու փոխըմբռման հիմքերի վրա է դնում քննարկումները։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում ֆորումում գրանցվել է ավելի քան 1400 անդամ, որոնք կատարել են 56,000-ից ավել գրառում ՝ 1,640 տարատեսակ ու տարաբնույթ թեմաներում։ Akumb.am-ում գրանցվել ու գրանցվում են տաբեր տարիքի ու մասնագիտության մարդիկ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Akumb.am-ի նպատակներից մեկն էլ սփյուռքի և Հայաստանի միջև եղած կապը պահպանելն ու նրանց էլ ավելի մոտեցնելն է։ Անդամները կարող են հանգիստ ու անկաշկանդ խոսել և բանավիճել իրենց հետաքրքրող թեմաներով՝ արվեստ, մշակույթ, գիտություն, կրթություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ. առողջապահություն, բնապահպանություն, ԶԼՄ-ներ, քաղաքականություն... Սա Akumb.am-ում շոշափվող թեմաների փոքր մասն է միայն, իսկ վերջերս բացված «Պատմություն» ենթաբաժնում անդամները ուսումնասիրում և քննարկում են անցյալը՝ ավելի հաստատուն քայլերով ապագա գնալու համար։

Տրամաբանական է, որ Akumb.am-ի առաջնային խնդիրներից է համացանցում հայերեն լեզվի տարածումը՝ ընդ որում նոր տեխնոլոգիաներով հնարավորինս հեշտացնելով օգտվողների շփումը համակարգչի հետ։ Այս նպատակին է ծառայում http://hayeren.akumb.am նախագիծը, որը համացանցում հայտնվեց 2006-ի հունիսին։

Akumb.am-ի հիմնական նպատակներից է նաև հայ երիտասարդներին համախմբելն ու նրանց միջև ջերմ հարաբերություններ հաստատելը: Վիրտուալ եղանակով շփումից բացի Akumb.am-ի անդամները պարբերաբար կազմակերպում են հանդիպումներ, որոնց ընթացքում կատարված նկարները կարելի է գտնել http://www.akumb.am/nkarner/ հասցեում։

Akumb.am-ի մեկամյակին նվիրված հանդիպումը տեղի կունենա սույն թվականի մարտի 24-ին: Ցանկացողները կարող են միանալ հանդիպման մասնակիցներին ժ. 20.00-ին Wild West բարում:

Պատասխանատու՝ ***********************
********************@gmail.com
www.akumb.am

էս ուղղարկվելա բոլոր հնարավոր ու անհնար ԶԼՄ ներին, Հայաստանում ու Հայաստանից դուրս
Նախկին ակումբցի Կիկին :love ա օգնել գրել, հիմա ինքը ակումբում չկա
Wild West ն էլ չկա, տերը մահացել ա
Էն ժամանակվա, միամիտ ու էնթուզիաստ ես էլ չկամ
էն ակումբն էլ չկա
ՉԿԱ… Զորո՞վ ա… ՆԵՏՈՒ
...

Հռետորական հարց
Ի՞նչ կա հիմա…

Katka
18.03.2010, 10:22
Էնտեղ մեռած էր: Փորձում էիր ու փորձդ միայն մահի էր բերում: Փախուստ, փրկություն, վախենում էի մահից: Էնտեղ երազներ էին, մանկություն, մաքրություն, հավատ, բայց մահ: Փախուստ ու հանդիպում անթիվ առեւտրականների ու առնետների, որոնք ունեն լայն ժպիտներ: Հետո լիքը հորինված մարտադաշտեր, ես էի հորինել, որ հետաքրքիր լինի առնետների մեջ: Կինոյի նման մի բան էի սարքել, որտեղ ես էի ռեժիսյորը, ծիծաղում էի, լացում, հիմա հանգիստ եմ նայում: Ոնց է լինում մոնտաժի վախտ, տենց է, չէ՞: Դրականը, ու՞ր է դրականը: Լիքն է դրականը, բայց չեմ ուզում խոսալ դրանց մասին, չէ, ընկերներս են, որոնք օպերատորությամբ էին զբաղվում ու մի օր էլ իրանք կինոյից հոգնեցին, սկսեցինք հիշել, հետո հոգնեցինք, սկսեցինք նույն կինոն նայել, հետո, հետո որոշեցինք, որ մենք ենք մեղավոր, որ կինոն առնետներով ու առեւտրականներով են, մենք ենք այս չումայի մեղավորը: Փորձում ենք նոր կինո հանել, բայց հանդիսատես չկա, բոլորը ռեժիսյոր են:
Դրականը, ինձ համար այսօր հանդիսատես լինելն է: Կա ավելի տաղանդավոր ռեժիսյոր:Դրա մասին դեռեւս պապս էր ասում, երբ փոքր էի::)

A.r.p.i.
18.03.2010, 15:52
Երբեմն այնքան գեղեցիկ է, երբ նայում ես դուրս ու տեսնում , որ նոր բողբոջող ծառի ծաղիկները համատեղվում են ձյան մանր փաթիլների հետ:love: Էսօր էդ օրնա, նայում եմ դուրս ու հիանում, բայց միաժամանակ տխրում, գարունա, բայց ձյունա գալիս::(

VisTolog
18.03.2010, 18:43
Չէի մտածի, (ավելի ճիշտ առիթ չի եղել մտածելու) որ կարողա դրոսում, պատահական մեկի հետ ընկերանամ :D հա, հա, հենց տենց: :))

ՈՒ այդ 5 ընկերներին (որոնցից միայն 3-ի հետ հիմա կապ կա) ես ճանաչեցի դասի չգնալու շնորհիվ.. :D հա, հենց տենց :yea
և այդ ամենը 3 ամսում :8

Առաջինի հետ ծանոթացա օպերայի մոտակայքի մի կանգառում նստած ժամանակ: Շանն էր ման տալիս, հետո նստեց կողքս.. դե շունն էլ սկսեց հետս «ընկերություն» անել: Ընթացքում պարզվեց, որ զեմլյակա::D

Երկրորդի ու երրորդի հետ ուղղակի բարում ծանոթացա, որոնք ոգևորված խոսում էին օռանժի մասին «հեսա գալու ա ու 2-3 մեգաբայթ վայրկյանում կապ տա»: Խեղճերին հիասթափեցրի...:D

Չորրորդի հետ սահադաշտում ծանոթացա:)) իրեն էլ հեռախոս տրամադրեցի, որ զանգեր ընկերոջը, որի հետ պայմանավորվել էր ժամը 11ին օպերա, բայց արդեն մեկն էր, իսկ ընկերը չկար:unsure: Մոտ մի ժամ էլ (մինչև ժամը 2ը:D) միասին նստած խոսում էինք դեսից-դենից: Ընդհանուր հետաքրքրություններ էլ գտանք: Նույնիսկ միասին փարթի ենք գնացել:D
Հետո, երբ ընկերն արդեն եկավ, իմ տուն գնալու ժամանակն էր:))

5րդին մետրոյի դռների արանքում մնալուց փրկեցի :D:D
Երբ դռներն արդեն փակվում էին, մարմնի կեսով կանգնած էր դռների արանքն ու ընկերոջն էր հաջող անում:D տեսա անհույսա, կմնա դռների արանքը, կուրտկից բռնեցի, քաշի ներս:lol ճիշտա երկուսս էլ համարյա ընկնում էինք, բայց դե թքած ընկնելու վրա :pardon

Սենց՝ պատահական մարդկանց հետ ծանոթությունը բնականաբար ավելի հաճելիա, քան վիրտուալը:

One_Way_Ticket
19.03.2010, 00:05
One_Way_Ticket-ը մեկ տարեկան է :yahoo

My World My Space
19.03.2010, 00:17
դե ինչ ասեմ, 26 տարի առաջ էր` այս օրը,բռնեցի ու ծնվեցի.....
Շատ բաների հասա կյանքում, ավելի շատ բաների էլ դեռ հասնելու եմ, ի հեճուկս բախտ կոչվածի.....
երկար կանգ չառա ոչ մի անհաջողության առաջ, որ առաջ գնալու սլացքս չկորցնեմ.....
Եղա նենց, ոնց որ կամ` լավ թե վատ, ու հիմա էլ հաստատ գիտեմ, որ կյանքում էլի ես ԵՍ եմ մնալու, չեմ փոխվելու....
Կյանքում կարևորագույնը համերաշխությունն է ինքդ քո հետ: ես գոհ եմ իմ երկու ես-երի "կոալիցիոն կառավարությունից"
Հիանալի տրամադրությամբ ծնունդս տոնում եմ Ակումբում.....

Ֆրեյա
19.03.2010, 18:29
Էէէ՜խ–էխ... էլի վարկանիշներս անջատած են... զատո մտնում էնքաաա՜ն հավես վարկանիշներ եմ կարդում, միանգամից իրար գլխի հավաքված :love
Ուղղակի ափսոսում եմ, որ ժամանակին չեմ տեսել, որ պատասխանեի... էխ–էխ.. կներեք, վարկանիշ տվողներ ջան :) Օֆ, գնամ միացնեմ, թե չէ կյանքիս սաղ հաճելի պահերը բաց եմ թողում :))

Մանուլ
19.03.2010, 18:35
Փորձված բան ա, որ եթե ինչ-որ բանի շատ ես սպասում, նախօրոք պլանավորում ես, ամեն ինչ պատկերացնում ես, չի լինում: Տենց ա: Մտածում ես՝ ի՞նչ պիտի լինի, որ դրան խանգարի, բոլոր հնարավոր տարբերակները մտածում ես, մի մասը լուծում ստանում ա, մյուս մասը՝ ոչ, բայց վերջում մի հատ լրիվ անհավանական բան ա լինում, որ ապշում ես ուղղակի :o:
Բայց ախր ո՞նց կարելի ա չմտածել էն բաների մասին, որոնց սպասում ես ու շատ ես ուզում, որ լինեն :unsure: Ուֆ, եթե կարողանայի մտքերս կառավարել…

cold skin
19.03.2010, 18:52
Ուժեղների լկտիություն ու անգործություն, թույլերի տգիտություն ու անասնակերպություն, չորս կողմը անասելի աղքատություն, նեղություն, այլասերում, հարբեցողություն, կեղծավորություն, ստախոսություն… Մինչդեռ բոլոր տներում ու փողոցներում լռություն է, անդորր, քաղաքում ապրող գոնե 50000-ի մեջ չկա մեկը, որ ճչա, բարձարձայն վրդովվի: Նրանք շուկա են գնում, ցերեկն ուտում են, գիշերը քնում, ասում են իրենց դատարկ խոսքերը, ամուսնանում, ծերանում, բարեհոգաբար գերեզման տանում ննջեցյալներին, սակայն մենք չենք տեսնւմ ու լսում նրանց, որոնք տառապում են, և այն, ար ահավոր է կյանքում, տեղի է ունենում կուլիսների ետևում: Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, բողոքում է միայն համր վիճակագրությունը, այսքան մարդ է խելագարվել, այսքան դույլ ջուր է խմվել, այսքան երեխա է մահացել թերսնումից… Եվ ակներևաբար երջանիկն իրեն լավ է զգում լոկ այն պատճառով, որ դժբախտները լռիկ տանում են իրենց լուծն ու առանց այդ լռության` երջանկությունն անկարելի կլիներ: Սա ընդհանուր հիպոթեզ է: Պետք է, որ յուրաքանչյուր գոհ, երջանիկ մարդու դռան հետևը կանգներ որևէ մեկը մուրճը ձեռքին ու թակոցով շարունակ հիշեցներ, որ կան դժբախտներ, որ ինչքան էլ նա երջանիկ լինի, կյանքը վաղ թե ուշ ցույց կտա իրեն իր մագիլները, մի փորձանք կպայթի: Սակայն մուրճը բռնած այդ մարդը չկա, երջանիկն ապրում է իր համար, և առօրյա հոգսերը նրան հուզում են թեթևակի, ինչպես քամին երերող կաղամախին, և ամեն ինչ մնում է բարեհաջող:
Բազում ճշմարտություններից ավելի թանկ է մեզ վսեմացնող սուտը… ©(c)

Երկնային
19.03.2010, 19:38
Էսօր հեռուստացույց էի նայում, մեկ էլ ակվարիումային ձուկիկներ ցույց տվեցին, նենց մռութ էին :love ասում եմ՝ մամ, ձուկիկ եմ ուզում, ինքն էլ բա թե ես էլ :love

սենց ափալ-թափալ հագնվեցի, ակումբում մի քանի հոգի ասեցին, թե որտեղ կա կենդանիների խանութ… շատ-շատ ապրեք :kiss տենց դուրս եկա տանից, գնացի փոքրիկ ակվարիում ու ոսկե ձուկիկներ առա :love

հիմա աչքիս առաջ լողում են սիրուն-սիրուն: :love վույ աման, նենց պուճուր են :love

Նենց ուրախ եմ, որ հենց հիմա գնացի իրանց առա, թե չէ հետո հավես չէի անի հաստատ :)
Ձուկոներիս անուններ ա պետք մտածել :love :oy

Jarre
20.03.2010, 10:07
Երբ մեկին գովում ես դառնում ես կասկածելի և կեղծավոր մարդ։

Երբ մեկին քննադատում ես դառնում ես ազնիվ ու անկեղծ մարդ։
:beee :nea :blin

Աբելյան
20.03.2010, 14:03
Ուֆ, ամեն ամիսը ավելի շատ զզվանք ա բերում նախորդի համեմատ: Ու ամեն ամիս զզվելով հասկանում ես, որ ինչ կատարվում ա, մյուս ամիս էրնեկ ես տալու որ կատարվի: Հետաքրքիր ա մի տարուց ինչ եմ ասելու: Ու եթե չեմ սխալվում, դա բանակից երկու ամիս առաջ ա ընկնելու: Աստված ջան, քեզ համբերություն եմ մաղթում, որ գոնե դու չզզվես ամեն օր նույն բաներս լսելուց:

Հայկօ
20.03.2010, 20:22
...մի քիչ՝ հենց նոր մարած հույսի չափ, դեռ իրենցն էինք, ինչպես որ իրենք էին մերը։


...և շարունակեցինք հուսալ ու հավատալ, թե այս գյուղը նորից է զարթնելու, կյանք կոչված մեծ հարսանիքը զվարթ աղմուկով կրկին վերադառնալու է այստեղ։


...նրա բղավոցն ու մի բառը՝ «դաժա՜ն», չնայած մեր զույգ ականջը զույգ ափով պինդ փակել էինք, մենք լսեցինք։


...Որ չէիր կարողանալու կառավարել՝ գյուղըս ինչու՞ հանձըդ առար, գյուղըս ինչու՞ ես կործանում։


...Իմ տեղն է՜,- գոռացինք,- իմ հայրենիքն է, իմ երկիրն է, քու օտար շնչից զզվում եմ, չեմ ուզում իմ երկիրն օտար շունչ մտնի։


...Քոշաքարա լեռներից էս սիրուն սարերով մինչև զույգ Ոսկեպար Ծմակուտ աշխարհի տեր Ռոստոմ Մամիկոնյան,- ասացինք մենք և ստորագրեցինք. Տեղամասի անտառապահ Ռոստոմ Սարգսյան։


...Նկատել ենք, որ վերջերս հաճախ ենք հուշերի տրվում. ուրեմն ծերանում ենք կամ ներկայի մեջ մեր տեղը նեղ է։


- Բայց դու էս գյուղի՛ հոգսի համար ես։
- Պրծած պատմություն է, գերեզմանոցը հոգս չունի,- ասաց։


...Էստեղ էս գյուղի տեղը, հարյուր տարի առաջ, որ արել են՝ մի էսքան տեղ է եղել, մի ձվի չափ։ Չորս կողմի վրա հովըտեցու դեմ, ղազախեցու դեմ, շան ու չոբանի ու թվանքի ու խանչալի ու օրենքի դեմ կռվելով-կռվելո՜վ... հիմա սա երկիր է։ Ու՞մ համար են կռվել, ինչի՞ են ստեղծել, տերն ո՞վ էր լինելու։


- Գողե՞րը։ Էն ժամանակ տարածը տարած, սպանածը սպանած էր. գողերի անունը կտրիճ, արդարների անունը խեղճ էր. խեղճերը գողերի վրա գովեստի երգ էին կապում ու երգում էին։


...Ինքնամեծար ու հպարտ որպես այս երկրի միակ տեր՝ մենք մյուս օրը դարձյալ մեր նժույգի վրա էինք։


...Ձեր աստծու երեսին թքեք ու ասեք լավ երես չի՝ թուք է բռնում, քացի տաք ցեխը գցեք ու ասեք լավ աստված չի, ցեխոտ է:


...որևէ մեկն ուրեմն մեզ վրա իմաստ է դնում, մենք ուրեմն գետնին սողալիս մեկի համար ամոթանք ենք, հպարտ հովատակի վրա հպարտ՝ պարծանք։



Տերը

Դարք
21.03.2010, 11:20
այսօր արթնացա և առաջին հիասթափությունը.Ուլուանան odnoklassnki զվարճանքներ թեման փակելա.ինչ եք անելու՞.տխուրա :( գոնե մեկ-մեկ բացում էր:)

Մարկիզ
23.03.2010, 03:08
Մարդեր, ցանկացած քայլից առաջ երկու անգամ մտածեք էլի, առաջին անգամ քեշից ա բերում...
Դայ ջան, կներես, բայց համաձայն չեմ: Շատ դեպքերում (հիմնականում) երկրորդ անգամ մտածելն ավելորդություն է… «Առաջին» անգամ մտածելն ու դրանով շարժվելը, հետագա բոլոր քայլերն առաջին անգամ «մտածածին» համապատասխանեցնելը ճիշտ է ու մի տեսակ (չգիտեմ՝ այլ կերպ ոնց ասեմ) ինտուիտիվ երևի… Բացում ա, դզում ա… Կհասկանաք թե ոչ, դա արդեն ձեր (ու նաև մի՜ քիչ մեր պրոբլեմն է)…:))

Համ էլ «առաջին» անգամ մտածելն ու կատարելը ժամանակի ու փորձի հետ լա՜վ էլ ստացվում է… Գործում ու նաև կյանքում… Մի տեսակ՝ մի անգամից՝ օձային, վագրային, գազանային… ճիշտ գազանային… (խնդրում եմ՝ հաշվի առեք, որ այստեղ «գազան» ասվածը չի նշանակում «Թալեաթ», «Էնվեր», «Քոչարյան Ռոբերտ», «Պետրոսյան Լևոն» և այլ նմանատիպ բառեր ու բառակապակցություններ)…

Հա, ու մեկ էլ՝ անկապ (վերևում գրվածի հետ կապ չունեցող բացարձակ ու ընդհանրապես): Չեմ սիրում (իսկ իմ չսիրելը նույնն է ինչ զզվելը) խալխի ոտերի արանքից զրուցող մարդկանց ու մարդուհիներին, հատկապես՝ մարդուհիներին::)) Տենց էլ կմնաք. խալխի մեջ տեղի ոտ, այ մարդուհիներ…:))

Դեկադա
23.03.2010, 09:59
Երբեք չէի պատկերացնի որ ժամանակս չէ բավականացնելու: Չեմ կարողանում տեղավորվեմ, ինչքան էլ որ դասավորում եմ անելիքներս, ըստ անհրաժեշտության ու հերթականությամբ, միեւնույն է էլի մի բան կիսատ է մնում ու վաղվա գործս չի վերջանում: Մի կողմից լավ է, որ միշտ անելու գարծ կա, բայց էն որ կյանքիս բնականոն հունը խառնվել է էտ հաստատ է ու ամենից շատ դա ազադում է իմ աղջկաս վրա:
Իմ աղջիկը...երբեմն էնպիսի բաներ կտեսնի, որ ես նկատել բայց ուշադրության չեմ արժանացրել կամ էլ մտածել եմ դա թողնել վերջում՝ հետոին: Մի քանի օր անընդմեջ կրկնում էր, որ էլ չեմ ժպտում, դե ես էլ արդարանում էի, որ ինքը չի ուշադիր: Իրականում ծանրաբեռնվածություն ու լարվածությունը դրան տեղ չէին թողնում: Հիմա երեկ ես բոլոր նախատեսված գործերս վերջացնելով որոշեցի մի քիչ լիցքաթափվել: Դե տան պայմաններում դրա ամենալավ տարբերակը ընկեր-ընկերուհիների հետ խոսելն է: Ու քանի որ ծանոթներիս մեծ մասը օրվա մի զգալի մաս անց են կացնում օդնոյում՝ մտածեցի որ տենց ավելի շուտ կգտնեմ իրենց: Ուրախացած նայում եմ ֆորումներս, հիանում էտ պլպլիկներով ու մեկ էլ տեսնեմ ... ակումբցիներ... մենակ տեսնել էր պետք իմ հրճվանքը: Լուսաբերը, Դատարկը, մեր բրազիլացի ընկերը...
Կատարյալ երջանկացած կանչել եմ ամուսնուս ու հիմա առանց կանգ առնելու պատմում եմ ու ներկայացնում թե ով ովա, գրառումներից ստացած իմ մոտ ձեւավորված տեսակետս ու կարծիքս եմ ասում, ինքն էլ ակումբի ու ակումբցիների հետ ամենեւին կապ չունեցողը՝ ապշած ու մի քիչ զարմացած հայացքով նայում է վրաս...Մի քիչ լսելուց հետո ու վերջնականապես համոզվելով որ ես անվերադաձ մխրճվել եմ ակումբային կյանք՝ ձեռքը թափ տվեց ու գնաց ինձ թողնելով լիովին վայելել էտ կիսավիրտուալ - կիսառեալ հաճույքը:
Բայց էսքանի մեջ ամենից զավեշտականը էլի իմ աղջիկն էր, որը տեսնելով ինձ ամբողջ օրը կոմպի մոտ նստած ու դեռ դա քիչա օդնոյից էլ դուրս չեմ գալիս մնաց- մնաց ու իրեն հատուկ ոճով ասաց.
- Մա՞մ, ասի ժպտա՛, բայց մե՛զ ժպտա..:D

Minerva
23.03.2010, 12:09
Ես չեմ հասկանում՝ մարդ ինչ աստիճանի կենդանի կարող ա լինի։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ ինչ պիտի անցած լինի կամ ավելի շուտ ինչ պիտի անցած չլինի մտքներով, որ մտնեն ավտոբուս, սեմուշկա չրթեն ու թափեն գետնին։ Չգիտեմ՝ ստեղ պիտի գրեի, թե չէ, ուղղակի ուրիշ հարմար տեղ չգտա բարկությունս արտահայտելու համար։ Չեք պատկերացնի՝ ինչքան տհաճ ա, որ մտնում ես ավտոբուս ու տենց խոզություն ես տեսնում։ Եթե ուրիշ տեղ էլ չլիներ, էդ տեղում հաստատ չէր նստի։ Հերիք չի փողոցներն ու այգիներն են աղտոտում, հլը մի հատ էլ հասարակական տրանսպո՞րտը։ Տեսնես՝ իրանց տանն էլ, որ մեկը տենց վարվի, ի՞նչ կանեն։ Ուֆֆ, էրկիրն էրկիր չի, էլի...

Լավ, որ անցա հասարակական տրանսպորտին մի բան էլ ասեմ։ Մեկ-մեկ ինձ թվում ա, որ մեր մարշրուտկաները ինչ-որ կախարդական զորություն ունեն։ Հարրի Փոթերի մեջ մի բան կար, է, վրան էր, ինչ էր, որ արտաքինից փոքր ա երևում, բայց ինչքան մարդ մտնում ա, տեղավորվում ա։ Ա՛յ, մարշրուտկաներն էլ հենց էդ ձևի են։ Ինձ թվում ա, որ տրաքվելու աստիճան լցված ա, ու մի մատի տեղ էլ չկա, բայց վարորդը տեղյակ ա մեքենայի ընդունակությունների մասին ու ամեն կանգնացնողի մոտ կանգնում ա։ Ու ամենազարմանալին էն ա, որ բոլորը տեղավորվում են։ Բայց ի՞նչ գնով։ Էն օրը կանգնած էր, բռնվելու տեղ չկար, բայց ոչ էլ կարիք կար, որովհետև բոլոր կողմերից նենց էին սեղմել, որ ամենաուժեղ թափահարման դեպքում էլ չէի ընկնի։ Որտե՞ղ պիտի ընկնեի։ Էն մյուս օրն էլ էնքան անբնական դիրքով եմ գնացել՝ հետ թեքված, որ ինձ թվում էր, թե հեսա ողնաշարս երկու կես ա լինելու։ Արա դե, մտցրեք էլի էդ անտեր ավտոբուսները։ Ընդհանրապես հարգանք չկա ժողովրդի հանդեմ, ոչ մի կաթիլ։

Մի բան էլի հիշեցի, բայց հասարակական տրանսպորտի անհարմարությունների հետ կապված չի, ինձ հետ ա կապված։ Մի քանի օր առաջ ընդմիջմանը շտապ պիտի մի տեղ գնայի ու գայի գործի էլի, չհասցրեցի հաց ուտեմ։ Ճամփին մի բան առա, էդ պահին մարշրուտկես էկավ, նստեցի։ Որոշեցի, որ պիտի մարշրուտկի մեջ ուտեմ. ի՞նչ կա դրա մեջ, ո՛չ թափում եմ, ո՛չ էլ որևէ մեկին վնաս եմ տալիս։ Տենց էլ արեցի։ Երկու աղջիկ կային, զգացի, որ ինչ-որ տարօրինակ հայացքով նայեցին, բայց որոշեցի, որ թքած ունեմ, ու կարող ա՝ ընդհանրապես ուրիշ բանի մասին են խոսում։ Տենց ուտելով գնացինք, մեկ էլ հանկարծ զգացի, որ ես ամբողջ ճանապարհին դրա մասին եմ մտածում։ Որ մարշրուտկայի մեջ ուտում եմ, որ որոշ մարդկանց դա տարօրինակ ա թվում, որ էդ ինձ դուր ա գալիս, ու ես արդեն ոնց որ իրանց ինադու ուտեմ։ Էդքանը հասկացա, ու ահավոր ջղայնացա ինքս իմ վրա, որ էդ մի ստից բանը իմ համար կարար էդքան մեծ նշանակություն ունենալ։ Համ էլ հիասթափվեցի ինքս ինձնից, որ ինձ երևակայում էի, թե թքած ունեմ պայմանականությունների վրա, բայց պարզվեց, որ տենց չի։ Եթե թքած ունենայի, սկի չէի էլ մտածի, թե ուրիշներն ինչ են խոսում, ոչ էլ ուշադրություն կդարձնեի, ոչ էլ մտքումս կուրախանայի՝ մտածելով, թե պայամնականություններին դեմ եմ գնում։ Ախր դրա մեջ ի՞նչ պայմանականույթուն, է։ Մարդ եմ, բնական պահանջ ա, սոված եմ, հաց եմ ուտում։ Դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, որ պիտի ինձ էսքան անհանգստացներ, որ մի հատ էլ գայի, ակուբում արտահայտվեի, ու էս հիմար պատմությամբ ուրիշների ժամանակը խլեի։

Yevuk
23.03.2010, 14:41
Վերջերս էլի խրոնիկ տխրությունը իրան զգացնելա տալիս: Ինչ էլ լինի, անգամ մի ուրախ դեպք, երջանիկ պահ, հաճելի անակնկալ, մեկա, սրտիս էն ամենախորքի տխրությունը չի անցնում: Ժամանակին միշտ ինքս ինձ ասում էի. «Ամեն ինչ լավ կլինի», «Անձրևից հետո միշտ էլ արևն է դուրս գալիս», բայց հիմա սկսել եմ էլ չհավատալ, happy end-երը մի տեսակ կիսատ ինչ-որ բանի տպավորություն են թողնում: Եթե մի բան լավա, ուրեմն դա հաստատ վերջը չի: Չլինի՞ էլի պեսիմիստ եմ դառել...:unsureախր հենց նոր էի բուժվել...ո՞վ վարակեց էլի:sad: Ուզում եմ էլի օպտիմիստ լինել, տենց կյանքը ավելի թեթևա ընթանում....Բայց չեն թողնում. միշտ մեկը լինումա, որ արթնացնումա քաղցր երազիցս: Հա, ուզում եմ իմ երազում ապրեմ, չեմ ուզում տեսնել էս դաժան ու կոպիտ մարդկային հարաբերությունները, էս անտարբերությունը: Իսկ ո՞վ ասաց, որ իմ երազը իրականությունը չի, ո՞վ ացաս, որ ճշմարիտը դա չի...հը՞...:this Դուք չգիտեք, էտ ձե՛ր իրականություննա վատ երազ, էտ դու՛ք արթնացեք....:angryու թողեք ինձ քնել: :(
....Ու ամեն ինչ նորից....:cry2

Հեքիաթ
24.03.2010, 01:11
http://www.youtube.com/watch?v=ujfnXaWksDY

ars83
24.03.2010, 01:28
Պատրաստվում եմ քնել: Բախ եմ միացրել, լսում եմ նախքան քնելը: Վեցերորդ պարտիտան: Մի մինոր: Գուլդի հանճարեղ մատների տակից հոսում-հոսում է առաջին մասի՝ տոկատտայի մտախոհ մեղեդին: Ոնց որ Սեն-Մալոյի ափին գիշերը ծփացող Լա-մանշի ալիքները լինեն…

Մտքերս թռան-անցան Սեն-Մալոյից մանկական երկաթգծի մոտ: Փոքր էի, մի երեք-չորս տարեկան երևի: Ապրիլ կամ մայիս ամիսն էր: Կամ էլ մարտը: Տատիկիս հետ գնացել էինք «ժենգյալով հացի» համար խոտ հավաքելու: Մի զամբյուղ ունեի ձեռքիս բռնած, մեջը ինչ խոտ գտնում, ճխտում էի: Տատիկս էլ պետքականներն էր քաղում, դարսում տոպրակի մեջ: Մի առ ժամանակ հետո հարցրեց՝ տեսնեմ ի՞նչ ես հավաքել: Զամբյուղը դեմ տվեցի: Երկար պտռեց, նայեց. երևի պետքական բան չկար մեջը: Ժպտաց: «Ապրի՛ խոխաս, հինչ լյավ խո՛տեր ա հըվաքալ» ու զամբյուղը վերցրեց ձեռքիցս: Ես էլ շարունակեցի տարբեր խոտեր քաղել, բերել, իրեն հանձնել: Երբ հետ էինք վերադառնում, պատահական մի նստարանի տակ տեսա պոկած խոտերի մի խուրձ: Ավելի մեծ հասակում հասկացա, որ իմ քաղած խոտն էր: Երեկոյան բոլորին պատմում էր, թե ինչքան է իրեն օգնել «խոխան» կանաչիները հավաքելիս: :)

Հիմա պառկած է կողքի սենյակում. փոքրամարմին, վտիտ, գրեթե տեսողությունից զուրկ ծեր կին: Փորձում է հաղթահարել անքնությունը: Տեսնես՝ հիշո՞ւմ է մանկական երկաթգծի մոտի ժենգյալի կանաչին: Ես կհիշեմ, երկար կհիշեմ…

Գնացի համբուրեցի, ասում է՝ թրաշդ ծակում է: Գիտեմ, որ ծակում է, տատ ջան: Մեծացել եմ: Շատ: Վաղը կթրաշվեմ: Դու հանգիստ քնիր: :love :(

Գուլդը հիանալի է նվագում Բախի աստվածային երաժշտությունը: Պարտիտայի վերջին մասն է՝ ժիգան: Բարդ, ներդաշանկության ողջ կատարելությամբ միմյանց հյուսված նոտաներ: Ավարտվում է: Ես էլ քնեմ:

VisTolog
24.03.2010, 12:00
Այս (http://www.akumb.am/showthread.php?p=1965767#post1965767) գրառմանս ուղղված պատասխան:

Ոնց փորձում եմ, մեկա չի ստացվում մտածել նենց, ոնց մեր «հերոսի» նմաներն են մտածում::think
Այսինքն, իր վեդրոն գողանալու համար, նա պատրա՞ստ է մարդ սպանել:

ՈՒրիշ հորինված օրինակ բերեմ. նա տեսնում է, թե ինչպես է մեկը գողանում իր վեդրոն, և ունենալով հնարավորություն, տեղում սպանում է գողացողին :'
ՈՒ համոզված եմ, որ էտ անիծողը իր մտածած ազնիվ, բարի, եկեղեցի գնացող (թե ինչի՞ համար), աղոթող քրիստոնյանա, ով ոչ մի մեղք չի գործել, ով միայն բարինա ցանկանում դիմացինին, ով երբեք մարդ չի սպանի:
Բայց եթե իրականում լիներ նման հնարավորություն, և իր անիծած մարդիկ մեռնեին, նա կօգտվե՞ր դրանից::think
Փաստորեն իր համար վեդրոն ու մարդու կյանքը նույն հարթության վրա են::think

Ինչքան բացասական էներգիայով լի ու անպետք մարդիկ կան... :cry

Agni
24.03.2010, 18:41
Ես չգիտեի, որ էտքան ազգայնամոլ եմ... Կարծում էի լիբերալ մտածողության տեր անձ եմ, կրոնական ու քաղաքական իրադարձություններին տոլեռանդ եմ մոտեցել, բայց... Ինձ ահավոր նյարդայնացնումա, որ կենտրոնի փողոցով քայլելիս ավելի հաճախ պարսիկ եմ տեսնում, քան հայ… Ուզում եմ շուտ գնան:Հասկանում եմ, որ մարդիկ եկել են հանգստանան և այլն, բայց միևնույն է սեփականատիրական ոգիա արթնացել ... :)
Ոնց են մարդիկ մեգապոլիսներում ապրում...

Հայկօ
24.03.2010, 22:20
Էնքան հետաքրքիր զգացողություն ա, որ դրամապանակիդ մեջի վերջին տասը հազարը հինգ-հինգ հազարով պարտք ես տալիս երկու հոգու ու հետո դու ընգած պարտքով երկու հարյուր դրամ ես ման գալիս, որ գնաս տուն :}:

Շինարար
24.03.2010, 22:27
Փաստորեն չի կարելի մեղա բացականչել, բայց ես նենց էի ուզում ի լուր բոլորի իմ ապշահար մեղան ցուցադրել:

Արևածագ
24.03.2010, 22:54
Մետրաչափ ձյունը կամաց- կամաց հալվում է: Բայց դեռ այնքան չի քչացել, որ մայթը տարբերվի ճանապարհի երթևեկելի մասից: Անիվների գցած ակոսներում ջուրը կանգնած է, լուսամուտիցս երևացող համայնապատկերում մեկ- մեկ « անձնուրաց» վարորդներ են հայտվում, որ իրենց հարյուրամյա ժիգուլին սառցահատի տեղ քշում են ձնաասառցաջրախառը շիլաշփոթի միջով: Եթե էդ խեղճացած երկաթե անասունները լեզու ունենայի՜ն...
Դեհ, մեկ էլ «ջիպ» - երն են ամեհի գազանի նման «կրծում» ճանապարհն ու սուրում: Նրանց նայելով՝ քանի օր է մի հիմար քառատող է մտքումս. «"Ветер, ветер, ты могуч!
Ты гоняешь стаи туч,
Ветер, ветер ! туч не надо,
Пригони мне Крузер Прадо!» :
Գիշերը մի ահարկու աղմուկից վեր թռա. Կարծեցի ինքնաթիռ է ընկնում ... Կամ պատերազմ է սկսվել: Ժամը երեքն էր: Բուլդոզերը ճանապարհն էր մաքրում: Փշրվող սառույցների ու հռնդյունի համանվագ: Ի՞նչ արած, մի գիշեր էլ թող այսպիսի երաժշտության տակ չքնեմ:

Ֆոտոն
24.03.2010, 23:59
Գործի տեղի կդվին կամ առանց հայատառ ստեղնաշարի գրառումներից խուսափելով՝ ահա կարոտս եմ փորձում առնել հարազատ կոմպից, ստեղանշարից, որ չխկ-չխկում է հաճելի, իմ մաքուր մոնիտորից, մետալիկ եզրերով էկրանից, որ մի տեսակ ժպտում է ըստ իր դիզայնի, իմ մաքուր ու կոկիկ կոմպասեղանից...

Ակուուու՜մբ :love Գործի տեղի կոմպով ինչ տգեղ ես երևում: :( Թեմաների պատկերակները բոլորը կապույտ են, ոչ մեկում չի երևում իմ կատարած գրառումների նշանիկը: Ամեն գրառում ունի ավելորդ դատարկ 10 սանտիմետր ու հետո գրառումի մաս: :( Ամենահեշտ բանը շնորհակալություն անելն է, մեկ էլ թեմայի պիտակավորումը: :)) Մեկ էլ պատկերացրեք, որ ինտերնետ էքսփլորերով եմ մտնում: :( Լացներդ կգա իմ փոխարեն:
Մեկ էլ գթոքով գրելիս հայատառ չեմ կարողանում, քանի որ վինդոուս 98 ա բավական անաշխատունակ ու ծեր: Երրորդ պատուհան բացելիս կա՛մ կախվում ա, կա՛մ էլ էրոր ա տալիս ու հեռանում կյանքից: :))
Որ գմեյլ եմ մտնում, մինչև բացելը պուճուր պատուհանիկներ են գալիս, 11 հատ են, էդքան անգամ No եմ անում, ու հանգիստ բացվում ա: :D

Երջանկություն է, որ աշխատավայրում կարելի է ակումբ մտնել: :love

Kuk
25.03.2010, 00:38
Անկապ իրադարձություններ կյանքից.
Չենք տեսնում Թումանյանի արձանը, տեսնում ենք կաթվածահար եղած Թումանյան փողոցը:
Չենք տեսնում «Կուկուռուզնիկը», տեսնում ենք անճաշակ ու իրար մեջ մտած նորակառույցները:
Եվ որպեսզի փորձեմ խուսափել գրառումս ընթերցողներին տխրեցնելուց, հարկ եմ համարում նշել, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը դեռ տեսնում ենք:
Վերջերս ինձ բախտ վիճակվեց գտնվել ներկայիս «Տաշիր» տոնավաճառի մոտակայքում գտնվող շուկայում, որտեղ հիմնականում բանջարեղեն են վաճառում: Վերջին անգամ այդտեղ եղել էի մոտ 15 տարի առաջ: Ընդամենը մեկ նորություն կամ փոփոխություն նկատեցի. կանաչի վաճառող մի կին բջջային հեռախոսով էր խոսում:
Այսօր մի պատգամավոր մեքենայի մեջ քնած գնում էր ԱԺ, այլ կերպ ասած՝ աշխատանքի, որի կարևորության մասին այժմ խոսել չեմ ցանկանում: Հա, ի դեպ, ամրագոտին ամրացված չէր՝ ո՛չ իր, ո՛չ վարորդի:
Իսկ ինտերնետում վխտում են չկայացած թափթփուկները, որոնք կարող են սատկել «տապչկի» մեկ գեղարվեստական հարվածից նույնիսկ: Ստրկատիրական հասարակարգեր քարոզող ոչխարներ, բազմատեսակ բարդույթներով տառապող հիմարներ, ամեն կերպ իրենց խելոք ձևացնող դատարկագլուխներ, ամենուր հանդուրժողականության կոչեր անող, բայց ամեն առիթով դիմացինին խեղդելու փորձ անող վիրտուալ մարդիկ, որոնց, ի տարբերություն վիրտուալ աշխարհի, իրական կյանքում երբեք չես նկատի. նրանք այնքա՜ն փոքրիկ են: Հեքիաթներն իրականություն վերածելու ցանկություն ունեցող բարի մարդիկ, ինչպես նաև սեփական անձը շրջապատից վեր դասել ցանկացող թյուրիմացությունների մի ոհմակ, որոնց արտահայտած կարծիքները զարմանալիորեն կարող են նույն ուղղությամբ գնալ, բայց, ինչ խոսք, արհեստականորեն:
Այս ամենը պետք չէ սրտին մոտ ընդունել, չէ՞ որ շատ ավելի բացասական երևույթներ կան:

Դեկադա
25.03.2010, 11:21
Ի՞նչ շանսեր ունի անձը ով իրեն դավաճանված է զգում... զրո... ոչ մի շանս: Հիասթափություններ մի մեծ պարկ: Խոսում են՝ չեն գործում, իսկ նա ով գործում է խոսացողների պարսավանքին է արժանանում: Սեփական գերանը չտեսնողները ուրիշի շյուղն են տեսնում, ու այդ շյուղով գերանին պաշտպանում: Ինչքա՞ն, մինչեւ ե՞րբ... չէ՞ որ գերանը մի օր փտելու ա ու կոտրվի...
... բայց վատ էն ա, որ հաստաբուն ծառն էլ գերանը թողած շյուղին ա տեսնում...
... ի՞նչ անի նա ով դավաճանված ա...

գուցե ինքն էլ գերան դառնա՞... մեկա շյուղերի միշտ էլ աննկատ են մնուն...

impression
25.03.2010, 11:22
- ալո
- ազիզ ջան, դու ես էրեկ զանգել համալսարան ու տեղեկություն ուզել էսինչյան էնինչի մասին?
- չէ, սխալ եք զանգել
- մի հատ կարաս պարզես ով ա էղել?

Katka
25.03.2010, 16:26
եսիմ է:

CactuSoul
25.03.2010, 18:01
Ո՜նց էլ միանգամից գտա, է՜…

Էս անգամ՝ no comment:


http://www.youtube.com/watch?v=r1jMzR3bs40

Kuk
26.03.2010, 00:44
Չորս տարի հետս նույն կուրսում սովորած աղջկա անունը նոր Одноклассники-ով իմացա:}

PetrAni
26.03.2010, 00:46
Ես էլ ուզում էի ասել, թե ոնց եմ հոգնել էդ Одноклассники-ից, ֆու:[

VisTolog
26.03.2010, 10:06
Ես էլ ուզում էի ասել, թե ոնց եմ հոգնել էդ Одноклассники-ից, ֆու:[

Ընկերոջ/ընկերուհւ ընկեր մեկ էլ սկսումա գրել: Բարև, ո՞նց ես, գործերը ոնց են, անունդ ի՞նչա (եթե գաղտնիք չէ:think)..: ՈՒ սկսում ենք խոսալ: Հետո էլ ընկերության առաջարկա անում, ես էլ ստիպված ընդունում եմ, որովհետև չեմ կարողանում ասեմ` ես քեզ չեմ ճանաչում, չեմ ուզում ավելացնեմ, խի՞ ավելացնեմ.. կամ ուղղակի` ՀԱՋՈՂ::cry2
Հետո նոր փոշմանում եմ, որ առաջարկն ընդունել եմ, բայց էլ ետդարձի ճանապարհ չկա, ընդունել ես` ուրեմն պետքա վերաբերվես քո մյուս ընկերների նման: ՈՒղղակի ամեն անգամ տենց իրավիճակներում «մոռանում եմ(:think)» որ մեկ-երկու օրով չի, այլ ավելի երկար ժամանակա տևելու նմանատիպ որոշումները:

ՈՒ էսքան երևի «դարդ» չէի անի, եթե տվյալ անծանոթը երևանից լիներ, այլ ոչ խուլ գյուղերից մեկում ապրող, որը տարին երկու-երեք անգամ էլ երևան չի գալիս…

Ախր իսկի խոսալու թեմա էլ չկա, անիմաստ, աննպատակա…

Պետքա ասեի՝ կներես, բայց չեմ կարա ավելացնեմ, ու դրանով ամեն ինչ իր տեղը կընկներ::)

Լավ, մոռանամ վերևի գրածն ու իջնեմ ներքև:))

Վախտին, ինչպես ռեալում, այնպես էլ վիրտուալում էի պատահական ընկերություն փնտրում:))
Թեկուզ հենց օդնոյով: Եթե ռեալ մի հինգ հոգու հետ եմ ծանոթացել, տեսել, ճանաչել. վիրտուալի արդյունքում մոտավորապես 7 հոգի են: Դե եթե մարդ օրվա մեծ մասը ինետումա անցկացնում (ու ընդհանրապես, նրանք ովքեր ուղղակի համակարգչի առաջ են օրվա մեծ մասն անցկացնում) ավելի լավ վիրտուալ են կարողանում շփվել, ավելի ազատ են, ավելի արդյունավետա լինում շփումը:
Ավետը, Հայկը, Վարսիկը(Տենց էլ չսիրեցի էտ անունը:nea) Սերգոն(:D), Լիլը, Հովոն, Արամը (ակումբի Արամների ու Հովոների հետ կապ չունի:D), Վաղոն.. ափսոս մի մասը «հեռացել» են օդնոյից, ու ափսոս, որ վախտին այլ կապի միջոց չէի վերցրել::cry2

Հա, մոռացա..:D նաև ակումբցիներից մեկ-երկուսի կուրսեցիներին/ընկերներին էի ընկերության առաջարկ արել :D բայց մի որոշ ժամանակ անց ջնջեցին :beee Անդոն, Արամը, Սերժը, Լուսինեն, Լիանան, Էլզան..:beee:))

Շարունակելի. . . :think

AniwaR
26.03.2010, 13:26
Մնաց 5 ժամ 35 րոպե: :dance :aaa Յուպիիիիի՜ :jagi:bux:

Ռուֆուս
26.03.2010, 14:30
Մնաց 29 ժամ 30 րոպե: :dance :aaa Յուպիիիիի՜ :jagi:bux:

AniwaR
26.03.2010, 14:57
:mda Է՜հ: Բան չմնաց:

Katka
26.03.2010, 15:00
ԶԶվում եմ սաղից, ձեռիս փողը պրծել էր, ես էլ էի ուզում ժամանակ հաշվել:)) Չեմ խոսում տոմսագնասահմանողների եւ աշխատավարձատմտմտմբացնողների հետ :))

Ֆրեյա
26.03.2010, 15:28
Նախաաաաաաննննձնեեեեեեեեեեեերրրր :goblin Ուբիցաներ :(

Զզվում եմ ինձնից :angry Թե խի եմ ես միշտ անկապ բաներ մտածում... Էլի սկսել էի՝ անկապ բան կլինի, չեմ սիրում որ երգերը փոխում են դասական նվագախմբի համար... Մեկը չասեց՝ այ ախմախ, գնա տոմս առ :(

Ես ել եմ ուզում ժամանակ հաշվեմ :(
Ում կարելի ա ավազակային հարձակման ենթարկել, տոմսը ձեռից առնել ՞ :))

Katka
26.03.2010, 15:31
Վատ եմ:(

Ֆրեյա
26.03.2010, 15:35
Դե լաաա՜վ... Չեմ սիրում բիձուկների առկեստռների համար երգող բիձուկների... ;)
Բիձուկություն ա լինելու...
Մենք Մայիսին կտժժժժժանք :victory:
говори это себе по-чаще !!! :D

Katka
26.03.2010, 15:37
Է՜հ, եսիմ է: :)

AniwaR
26.03.2010, 17:39
Գնացիիիիի, ուլյա-լա-լա-լա՜... տա-տա-տամ-տա-տա-տարա՜մ

Ungrateful
26.03.2010, 18:26
Սիրում եմ, էն լրիվ ստանդարտ ու առաջին հայացքից, իրարից վօօբշե չտարբերվող “ժամոները” :)), հաճախ ա սենց լինում ու շատերն են սենց դեպքերի հանդիպել... և ով որ հանդիպել ա` ինձ լրիվ կհասկանա:
Որ ծանոթանում եք ինտերնետով / մասնավորապես` օդնօկլասսնիկով/ իրար մենակ ֆոտոներով եք տեսել, մեկ էլ մի 2 անգամ web camera-ով:
Պայմանավորվում եք ինչ որ տեղ, որը աչքի ընկնող ա, հեշտ ա գտնել / օրինակ բիլայնի կենտրոնի դեմը :))/: Գնում ես, կանգնում, սիգարետ ես կպցնում ու սպասում… բնականաբար էդ աղջիկը լաաավ ուշանում ա, 5-րոպեն մեկ զանգում ու հարցնում ա` “հասել ե՞ս” : 5,10,15 …րոպե կանգնած ես, մի քանի մետր ներքև կանգնած 3 աղջիկները ու 2 տարեց մարդիք, որոնք մարշրուտկա են սպասում` մտածում են, որ քո կանգնած տեղը կանգառ ա, որտև արդեն կես ժամ ա կանգնած ես, ու գալիս են քո մոտերքում են կանգնում :)):
Էդ ընթացքում մտքերով ես տարվում, մտածում ես “կարող ա՞ նկարներում ա սիրուն, գա կանգնի դեմս վախենամ” ու նմանատիպ մտքեր… ամեն անցնող աղջկան ուշադիր նայում ես / մանավանդ որ տեսողության հետ լուրջ պրոբլեմներ ունես/: Հենց անցնող աղջիկը գեշո ա լինում, կամ ֆիգուրան ա վատը լինում, մեջդ ասում ես “վախ, իմ արև… մենակ ինքը չլինի էլի”… որտև էնքան ես վնուշկվել, որ համոզվել ես, որ էդ աղջիկը իր նկարներից ավելի գեշ պետք ա լինի: Ու մինչև անցորդ աղջիկը գալիս, կողքովդ անցնում ա, արդեն խուճապ ա սկսում, որտև դու իրան նենց ուշադիր ես նայել, որ ինքստինքյա ինքն էլ ա քեզ նայում ու դու գնալով ավելի ես համոզվում, որ ինքն ա: Հենց սիրուն աղջիկ ա անցնում, սծիլնի հագնված, և այլն… մտածում ես “ջաան, աչքիս ինքն ա” ու սպասում ես, որ հեռախոսը հանի ու զանգի, որտև իրան ասել ես, որ հենց հասնի` զանգի: Սա էլ ա անցնում, մանթո ես ընկնում)):
Կանգնած ծխում ես, արդեն հանդիպեցիր 3 ծանոթ տղերքի, բարևեցիր - հաջող արեցիր…
Մեկ էլ, դիմացի մայթից տեսնում ես, որ մեկը քեզ ձեռքով ա անում, զգում ես որ ինքն ա: Անցնում, գալիս ա քո մոտ: Առաջինը, ինչը որ նկատում ես, էն ա, որ ինքը լրիվ նույնն ա, նկարներից չի տարբերվում… ուրախանում ես, որտև նկարներով քեզ դզել էր, միանքամից ժպտում ես, ու ինքն էլ ա ժպտում, որտև չի հասկանում քո ԷԴ կարգի ուրախ լինելու պատճառը:)):

Մանուլ
26.03.2010, 19:54
Մի քանի օր առաջ` ցերեկվա 5-ի կողմերը, քնած էի: Տան հեռախոսին զանգ եկավ, սենյակում ոչ ոք չկար: Ես վերցրի: Պապաս էր: Չեմ հիշում` ինչ էինք խոսում, էն մասից եմ հիշում, որ պապաս հարցրեց.
- Ստեփանը (եղբայրս ա) եկե՞լ ա:
- Հա, բայց էն հեռախոսին ա ավելի շատ զանգ գալիս:
- Ի՞նչ:
- Ասում եմ` էս հեռախոսը անջատած ա, ավելի շատ էն հեռախոսին ա զանգ գալիս:
- Հմմ... Ի՞նչ հեռախոս, Ստեփանը եկե՞լ ա:
- Հա, բայց էս հեռախոսը անջատած էր, էն հեռախոսին ա ավելի շատ զանգ գալիս: - Ու միաժամանակ մտածում եմ` հիմա կհարցնի՝ բա որ հեռախոսը անջատած էր, ո՞նց եմ վերցրել: Բայց բախտս բերեց:
- Մանե, հարցնում եմ` Ստեփանը եկե՞լ ա:
- Հա:
- Բա ի՞նչ հեռախոս:
Ստեղ արդեն ուզում էի ասել, որ քանի որ քնից նոր եմ զարթնել, չեմ կարողանում լավ բացատրել, հետո կասեմ, թե ինչ էի ասում: Բայց վերջին անգամ էլ փորձեցի:
- Պապ, էս հեռախոսը անջատած էր, դրա համար էլ էս հեռախոսին քիչ զանգեր են գալիս, էն հեռախոսին են շատ զանգեր գալիս: - Ո՜ւխ, կարողացա բացատրել, վերջապե՜ս :yahoo:
- Ի՞նչ հեռախոս :':
- Հեչ:
- Դե լավ:
- Լավ:
Ջղայնացած, որ պապաս չհասկացավ էդքան ջանքեր խլած բացատրությունս` նորից քնում եմ:

Մի կես ժամից արթնացա ու հիշեցի, թե ինչ եմ խոսել պապայիս հետ: Առաջին պահին ոչ մի տարօրինակ բան չկար, լրիվ տրամաբանական էր թվում ասածս: Բայց մի քանի վայրկյանից ծիծաղից թուլացել էի :D :D :D: Երևի դրանից առաջ ինչ-որ երազ էի տեսել, չեմ հիշում :)): Մեր տանն էլ տան համարով մի հատ հեռախոս կա, բայց պարզ հիշում եմ, թե խոսելուս ժամանակ ինչ էի մտածում. ինչ-որ երևակայական հեռախոս կար կողքի սենյակում :)):

Ու ընդհանրապես, մի քիչ տարօրինակ բաներ եմ խոսում/մտածում, երբ որ քնից նոր եմ արթնացել կամ նոր եմ պատրաստվում քնել, ու քունս տանում ա, մի խոսքով` երբ որ քնաթաթախ եմ :)): Նենց որ եթե ինչ-որ տարօրինակ բան զգաք ասածներիս մեջ, հոգեկան վիճակիս մասին հապշտապ ենթադրություններ անելուց առաջ պարզեք` քնաթաթա՞խ եմ :D:



Մի բան էլ հիշեցի: Էս տարվա հունվարի երկուսն էր` գիշերվա 5-ի կողմերը :)): Վատացել էի երգող-պարող-թռվռացող լույսերով անթիվ- անհամար տոնածառներից, որ որոշ մարդիկ շարել էին շուրջս :sad: Օդնոյում 10 րոպե որոշ մարդկանց հետ խոսելուց հետո հասկացա, որ տոնածառներից չեմ վատացել, այլ Նոր տարվա ուտելիքներից :D:
Հո ինձ գժի տեղ չե՞ս դրել :}:

Yellow Raven
26.03.2010, 23:03
Զզվում եմ, որ նեղ մայթով 4-5 հոգով 1 սմ/վ արագությամբ քայլում են, իսկ դու շտապում ես,բայց ոչ մի ձև չես կարողանում շրջանցես:angry

helium
26.03.2010, 23:06
Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ սիմֆոնիկ նվագախումբը չտեսնված ռոքա նվագում: Իսկ ջութակը....այնքան համահունչ ու չտեսնված է հնչում, էլ նկարագրելու չէ: Համերգի սկիզբը շատ տպավորիչ էր՝ սուսերով պարը Ռիլեի ղեկավարությամբ: Ի դեպ, ողջ համերգի ընթացքում այնքան հետաքրքիր էր հետեւել նրա շարժումներին. շատ ոգեւորված էր ու երբեմն թռչկոտում էր :)
Յանի ելույթի սկիզբը դուրս չեկավ, ձայնն այն չէր. իհարկե, հասկանում եմ, որ տարիքն այլ է եւ նման բաներ, բայց ես ավելին էի սպասում: Wasted Sunset-ի կատարումից հետո, սակայն, ամեն ինչ փոխվեց...լա՛վ չէր, շա՜տ լավ էր, այնքան եմ ծափ տվել, որ մինչեւ հիմա ափերս ցավում են: Ամենատպավորիչն ինձ համար Smoke on the water կատարումն էր, երբ դահլիճը կարմիր լույսերի մեջ էր ընկղմված, իսկ ողջ ներկաները միաձայն երգում էին :love
Ի դեպ, վաղը գնացող ֆանատներին ասեմ, որ Յանը ստորագրում էր, այնպես որ կարող եք թուղթ ու գրիչով զինված գնաք եւ շատ հնարավոր է՝ հայտնվեք երջանիկների թվում :B

Դարք
26.03.2010, 23:08
Զզվում եմ, որ նեղ մայթով 4-5 հոգով 1 սմ/վ արագությամբ քայլում են, իսկ դու շտապում ես,բայց ոչ մի ձև չես կարողանում շրջանցես:angry

Զզվում եմ են բանից որ Հայաստանում էնպիսի տեղ չկա որտեղ սպասարկումը գոնե 10 բալանոցային շկալայով 8 հավասար լինի,

Norton
27.03.2010, 01:44
Ընդդեմ նավսի հկ-ն հայտարում է:
Նավսողi աչքերը դուրս գան, ոտը ջարդվի , ատամները թափեն ու նավսի տասնապատիկը գլխին գա, խի՞, որովհետև տենց եմ ուզում:angry:beee

Դեկադա
28.03.2010, 17:35
... հիշում եմ շատ տարիներ առաջ՝ երբ դեռ երեխա էի, միշտ երազում էի ունենալ իմ սենյակը, որը կլինի մենակ իմ թագավորությունը, որտեղ ես կլինեմ արքայադուստր, որտեղ ես կանեմ այն ինչ կցանկանամ, որի պատերը կձեւավորեմ այնպես ինչպես կցանկանամ: Էտպես միշտ երազում էի՝ չհասկանալով, որ տարինեը աննկատ թռչում են, իսկ երազներս անկատար են մնում: Էտպես էլ չունեցա իմ սենյակը:
... հիմա ունեմ...բայց էլի իմ երազանքների սենյակը չի....

... ու երբ գիտակցեցի, որ արքայադուստր դառնալու ժամանակս վաղուց անցել է, ես մտովի որոշեցի, որ իմ արքայադստերս համար արքայադուստրին վայել սենյակ կսարքեմ....
... մի քանի օրից արքայադստրիկիս ծննդյան օրն է ու նա մեղմորեն ինձնից խնդրեց մի բան... վերանորոգել իր սենյակը...

...երեւի թե իմ արքայադուստրն էլ մեծանա իր արքայադստեր համար երազներ երազելով...

Հայկօ
28.03.2010, 22:39
You can run on for a long time...
Run on for a long time...
Run on for a long time...
Sooner or later God'll cut you down,
Sooner or later God'll cut you down...


http://www.youtube.com/watch?v=RG7aS07dAN0

Վաղ թե ուշ՝ Աստված քեզ կզցնելու ա:

Երգը գորձ ա:

Artgeo
28.03.2010, 23:54
Օֆ, գնամ քնեմ…
46959

Kuk
29.03.2010, 00:45
«Ես իմ անուշ հայաստանի...» կամ ուղղակի «odnoklassniki.ru»:pardon

Նախադեպը չունեցող իրադարձություն:)) Մինչև էս դեպքը երբեք չէի մտածի, որ Одноклассники-ում նման բան ընդհանրապես հնարավոր ա:)) Էսօր Одноклассники-ով մի աղջկա հետ ծանոթացա… Չէ, ձեր մտածածը չի, չեմ խոսացրել, ինքը ինձ չի խոսացրել, միանգամից ասեմ, որ ինձնից ավելի քան տասը տարի մեծ ա՝ պարզ լինելու համար, որ դուր գալ, սիրահարվել, խոսացնել և նման այլ բաների մասին չի խոսքը: Ծանոթության առիթ դարձավ Չարենցի մասին թեման, որն էլ սկսվեց նրանից, որ ես որոշեցի իմանալ, թե ինչ կա Одноклассники-ում բացված Չարենցին վերաբերող «группа»-ում:
Ինձ առաջարկեց ակտիվ լինել այնտեղ ընթացող քննարկումներին, ես էլ, քաղաքավարությունից դրդված, ասացի՝ այո:) Բայց դե գիտեի, որ հավանականությունը, որ ես այնտեղ երբևէ գրառում կանեմ, գրեթե հավասար է զրոյի: Բացված թեմաներում կատարված գրառումների մի մասը հայատառ էին, մի մասը՝ տրանսլիտով, կարճ ասած՝ ակումբի տեղն իմանալուց հետո դժվար է նման տեղ քննարկումների մասնակցելը: Փնտրեցի Ակումբում Չարենցի մասին թեման, լինկը ուղարկեցի, խորհուրդ տվեցի գրանցվել և մասնակցել քննարկումներին, երկար ժամանակ կարդում էր, հետո շնորհակալություն հայտնեց: Չգիտեմ՝ կգրանցվի, թե ոչ, խոսքս դրա մասին չի, ես ուզում էի ասել, որ մեկ-մեկ, չէ՝ հազարից մեկ Одноклассники-ում էլ են սենց դեպքեր գրանցվում՝:)) Իսկ ես մտածում էի՝ Одноклассники-ն ո՜ւր, Չարենցն ուր:))

Universe
29.03.2010, 01:05
Օֆ, գնամ քնեմ…
46959
46960

Ֆրեյա
29.03.2010, 10:04
Մեկ–մեկ առիթ ա լինում տարբեր ակումբցիների "անցյալը" փորփրելու։
Էնքան զվարճալի ու հետաքրքիր ա մարդկանց ճանապարհը ուսումնասիրելը. առաջին գրառումը՝ վերջն ա...
սովորաբար մի հատ սպեցիֆիկ ու անկապ թեմայում ա լինում, հետո քիչ–քիչ սկսում ա լայնանալ "աշխատհագրությունը" ու անդամը քիչ–քիչ դառնում ա Զրուցարանի մշտական սուրճ խմող, իր ստեղծագործություններն ա տեղադրում, բոլոր թեմաներում գրառումներ ա անում, սկսում ա ուրիշ ակումբցիների ճանաչել ու "վերևինների..." մասին գրել :)

Հետո էնքան հետաքրքիր ա մտքերի էվոլյուցիան դտելը։ Սկզբից գրառումները անկազմակերպ են լինում ու յուրահատուկ ոճի։ Հետո սկսզում են նմանվել, գրելու, սմայլերի ու ֆորմատի ոճով, ակումի ընդհանուր գրառումների ոճին։
Սովորաբար առաջին գրառումները կտրուկ են լինում, հետո քիչ–քիչ "բարիանում են"...
Էնքան հետաքրքիր ա իմանալ տարբեր մարդկանց բնավորությունները՝ հին գրառումներով :)

Դեկադա
29.03.2010, 12:23
Էլի ահաբեկչություն... ամեն անգամ լսելուց մարմնովս մահվան սարսուռ ա անցնում, հերթով աչքիս առաջով գալիս ու գնում են հարազատներիս աղոտ դեմքերը, որոնք գտնվում են դրսում ու սիրտս ճմլվելու չափ տագնապում ա...ու առաջինը վերցնում եմ հեռախոսը եւ զանգում եղբորս... ու աստված չտա մի քիչ ուշ վերցնի.... իմ վախվորած հարցին. որտե՞ղ ես, միշտ քմծիծաղով պատասխանում ա
- մի անհանգստացի...:), ես լավ եմ, մնացածն էլ լավ են, բոլորին ասա, որ մեր մոտ ամեն ինչ լավ է:
Ու վերջում էլ իրեն հատուկ ծիծաղով ավելացնում ա.
- դու մոռանո՞ւմ ես, որ ես Պիտերում եմ ոչ թե Մոսկվայում ...

... բայց դե իմ աչքը ո՛չ Մոսկվա ա գալիս, ո՛չ էլ Պիտեր... ես մենակ խելացնոր իրա մասին եմ մտածում:


... օֆ... գետինը մտնեն էտ ահաբեկիչները... կյանքիս մեջ առաջին անգամ անեծք տվեցի...

MaryMay
29.03.2010, 13:52
Մեկ-մեկ ինչ հաճելի է չէ մտքիդ եկածը էսպես գրելը... Չմտածելով դրա թողած տպավորության մասին... Էսպիսի անկեղծ մտքերը, ինձ թվում էր, մնացել էին Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններում... Ձեր օրագրերը ուրախացրին ինձ, բայց չեմ ուզում դրանք "անկապ" կոչել... "անկեղծ"-ը ավելի գեղեցիկ բառ է:)

Մանուլ
29.03.2010, 16:51
Էլի եկավ... Ես էլ չգիտեմ՝ որտեղից... չէ, գիտեմ. ինտերնետից.. բայց ինչի՞ :unsure: Ինչի՞ց ա, որ հանկարծ միանգամից տրամադրությունս ընկնում ա, ինչ-որ տխրություն ա իջնում վրաս: Ոնց որ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից նեղացած լինեմ, որ երկար եմ նստում կոմպի դիմաց... Ախր էնքան էլ բան ունեմ անելու: Արդեն սովորություն ա դարձել. օրերով ոչ մի բան չեմ անում, ինտերնետում եմ զբոսնում, ու վերջին պահին հիստերիկաս սկսվում ա...
Ու լրիվ կտրում ա իրական աշխարհից... Մի օր ընկերուհիս ա զանգում, կոմպի դիմաց եմ: Խոսում եմ հետը ու ամեն ասածից հետո հարցնում եմ՝ «ի՞նչ», նորից կրկնում ա, բայց ես չեմ լսում, այլ էկրանից ինչ-որ բան եմ կարդում ու գրում եմ.. հա, հետը խոսում եմ ու գրում եմ, իրան չեմ լսում.. Ատում եմ ինձ էդ խոսակցություններից հետո... Նոր էլ մամաս էր զանգել, էլի նույնը... Ուֆ...
Ամբողջ օրը անիմաստ ժամանակս եմ սպանում, վերջին պահին էլ բողոքում, թե ոչ մի բան չեմ հասցնում...
Հմմ... Մի բան պետք ա անել… :think
Լավ, գնամ էն խաղը խաղամ՝ "կակ դաստած սասեդա" :8:

Kuk
29.03.2010, 17:47
Նույն տողերի տակ ինչ ասես կարելի ա հասկանալ, ու բառ առ բառ կարող ա համընկնի: Հետաքրքիր ա, երբ մի բան գրում ես՝ իրական ասելիքդ թաքցնելով տողատակերում, ամեն մեկը մի բան ա հասկանում, ոմանք ընդհանրապես ոչինչ չեն հասկանում, լինում են մարդիկ, որ ավելին են հասկանում, քան դու գրելիս մտածել ես, ու որքան էլ զարմանալի ա՝ լինում ա այնպես, որ ճիշտ են հասկանում:
Չգիտեմ՝ հասկանալի էր ասածս, թե չէ, բայց դա էնքան էլ կարևոր չի, միևնույնն ա՝ էս գրածիցս ոչինչ կախված չի, անկապ գրառում ա, էլի. ոչ մեկին ոչ վնասելու ա, ոչ էլ օգտակար ա լինելու, ոչ էլ այլ միտում ունի:
Միքիչ էլ Մեսչյանի տողերից, որոնք կարդալիս այնքա՜ն բան կարելի ա հասկանալ, ընդ որում՝ տարբեր բաներ:

Խուլ հառաչանք

Խուլ հառաչանքի ցավի մորմոքից
Միշտ նույն գիշերով սահմանված չես դու,
Բախտի խաղն է սա, մի դաժան վայրկյան,
Անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու:
Առեղծվածային այս կյանքի բեմին
Այսօր անզիջող, խուլ լռության մեջ,
Վաղը դու սակայն կհասնես լույսի,
Եթե չկորչես տափաստաններում
Ու դառնաս անտեր:
Մեռած հույսերի, մարած հավատքի
Դու պահակը չէս առ գերեզմանի:
Սա լոկ փորձության քունն է, որ կանցնի,
Միայն թե բեմի լույսը չմարի:
Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի
Մինչ կսողոսկի քո քայլերի տակ
Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի,
Որ չթուլանաս նախիրի առաջ:
Սա է քո ճամփան, բեռն համբերության,
Կիսամեռ չորցած արմատից չէս դու:
Թող քեզ հարվածեն, ու մի պահ ցնծան,
Դու զարկդ պահիր գալիք մարտերին
Ու նայիր հեռուն,
Եվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր քո կրծքի
Խռովքի մեղմիկ զանգերը թաքուն,
Որ քեզ կկանչեն քո մեծ երազի
Ժայթքող նյարդերի հարվածին հոսուն:
Երբ ազատության դռանը կապված
Շանը կարձակեն պահակները քո,
Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան
Դարձիր մանկության մասնիկը անհոգ:
Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար
Եվ որսից փրկված մի գազանի պես
Գորշ հայացքների պատնեշի միջով
Ոտքիդ տակ ոչինչ, երկնքում ցանցեր
Եվ աղոտ հույսեր:
Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վարկյան
Քո ուսից գցիր բեռն հիշողության,
Երկինք նայելիս հույսով ողողված՝
Եվ էլ մի կանչիր «Ո՞ւր էիր Աստված»:

CactuSoul
29.03.2010, 18:28
Իմ ամենամեծ կոմպլեքսը այն է, որ ես չեմ կարողանում ելույթ ունենլ, երբ ինձ բոլորը նայում են, չգիտեմ ինչպես դա հաղթահարեմ:oy/ Ըստ ձեզ ինչպե՞ս դա հաղթահարեմ/:

…հիշեցի, որ երաժշտական դպրոցում սովորելու տարիներին (այն ժամանակ դեռ շատ կոմպլեքսներ ունեի, հաղթահարելու ճանապարհին էի) ամեն քննությանը, որի ժամանակ մի 2 դասատու/ուսմասվար էին լինում, բացի իմ դասատուից, մեջս, թեկուզ փոքր, բայց լարվածություն կար: Իսկ ավարտական քննության ժամանակ արդեն իսկական բեմում էի նվագելու ու լիքը դահլիճի առաջ… բայց պարզվեց, որ կյանքումս ամենալավն այդ օրը նվագեցի: Ու գիտե՞ս՝ ինչու: Որովհետև առաջին հնչյուններից հետո կլանվեցի իմ իսկ նվագած երաժշտությամբ ու ուղղակի վայելում էի, ուղղակի հաճույք էի ստանում դրանից… Էդ պահին ես մոռացել էի, ու որ հիշեի էլ, կոպիտ ասած, թքած կունենայի էն հանգամանքի վրա, որ ինձ նայում են կամ լսում են նվագածս: Մի պահ եմ մտածել, կարծեմ. ստեղծագործություններից մեկի մեջ մի հատված կար, որ պիտի կրկնվեր, բայց քանի որ ընդհանուր այն բավականին երկար էր, ասված էր չկրկնել: Մի պահ տխրեցի. այնքա՜ն էի ուզում կրկնել… Ուզում էի այդ հաճույքը երկարեր… Բայց հետո էլի տրվեցի երաժշտությանն ու մոռացա մնացած ամեն ինչ…
Վերջում բոլորը ցնցված էին, շատերը մյուսների ելույթները թողած՝ դուրս էին գալիս ինձ շնորհավորելու: Ու անպայման չէին մոռանում արտահայտել իրենց զարմանքը, որ այսքան տարի ինձ չեն տեսել որևէ համերգի ժամանակ նվագելիս:
Այդ օրը երբեք չեմ մոռանա: Ոչ թե որովհետև իմ «աստեղային ժամն» էր, այլ քանի որ այդ օրը ես նվագում էի այնպես, ինչպես ուզում էի լսել այդ երաժշտությունը, ես հրաշք էի արարում…

Կարոտեցի… Ինքս ինձ նախանձում եմ մի տեսակ: Չէ, մի բան պիտի անել, էսպես չի կարելի, պիտի ժամանակ ու աշխատանք տրամադրել ու վերադառնալ երաժշտությանը…

Երկնային
29.03.2010, 18:49
ուզում եմ ուղղակի օրագրիկիս ասեմ, որ էսօր հրաշք օր ա… շատ հրաշք :love իմ համար առավոտ շուտ արթնացա, որովհետև սարսափ երազ էի էլի տեսել :D հետո տենց առանց ժամի նայելու գնացի դասի, պարզվեց 2 ժամ շուտ եմ եկել… :D հետո էլի գնացի տուն, հետո էլի եկա դասի, որ պարզեմ դաս չկա :D ու սենց առավոտվանից ամեն ինչ թարս էր ստացվում մոտս… բայց մեկ ա նենց կայֆ զգացողություն ա, ոնց որ հա ի՞նչ որ թարս օր ա, զատո դուրս գալիս ա :love
հա, ես գիժ եմ :D

ժպտացե՛ք մարդիկ, ձեզ շատ ա սազում :)

Աբելյան
29.03.2010, 23:30
Էսօր առաջի անգամ ջակի-ջուկի հագնված դուրս եմ հելել::B

Kuk
29.03.2010, 23:38
Էլի իրար են վերացնում, ֆանտազիաս չի ներում, որ մարդուն վերացնելու մի այնպիսի ձև հորինեմ, ինչպիսին դեռ չի եղել, որ հեղինակային իրավունքներն իմը լինեն, որ էդ ձևով մարդ վերացնողները մի հատ (c) գրեն, նոր լքեն դեպքի վայրը: Էլի լիքը մարդու անկախ իրենց կամքից վռնդեցին էս կյանքից: Որպես ի՞նչ: Ա՛յ համբալներ, եթե էդքան խելք ունեք հասկանալու համար, որ ձեր նման վիժվածքներն էս մոլորակում շատ են, միքիչ պակասացնել ա պետք, ու պատրաստ եք նպաստել դրան՝ պատրաստ եք ոչնչացնել սեփական խղճուկ էությունը երկրի երեսից, ինչի՞ չեք անում դա՝ առանց շուրջը գտնվողներին վնասելու:
Նմանատիպ դեպքերին միշտ փորձում եմ թեթև նայել. ինձ ծանոթ ու մոտիկ մարդկանց հետ ամեն ինչ նորմալ է, ուրեմն անցանք առաջ: Բայց դե միշտ չի, որ ստացվում ա. որ միքիչ խորանում ես մտքերիդ մեջ՝ երբ ծնկներդ արդեն թաց են, ազդրերդ՝ ծնկներիդ թաց լինելուց փշաքաղված, չես կարողանում ետ քայլել՝ քամին սառն ա լինելու:
Հիմա մարդիկ կասեն՝ ամեն անգամ նույն աղբյուրից ա մեջբերում. թքած, թե չեն ասի: Իսկ Մեսչյանը կասեր՝ «Ո՞ւր էիր, Աստված»: իսկ ո՞ւր պետք է լիներ, իսկ ի՞նչ պետք է կանխեր. զանգվածային մարդասպանությո՞ւնը: Կանխեր այն, ինչ ի՞նքն է արել ժամանակին՝ խեղդել ողջ մարդկությանը անձրևաջրի մեջ:
Չեմ ուզում կնքվեմ: Բայց պատճառը վերը նշածս ջրհեղեղը չի: Պատճառը էսօրվա եկեղեցին ա՝ էսօրվա ահռելի բիզնես կազմակերպությունը, որ մոմի բիզնես են անում, որ եկեղեցու դիմաց տատիկը մոմ է ծախում 10-20 դրամով, իսկ եկեղեցու ներսում այդ նույն մոմը՝ 60 դրամով: Որ իր հոտի կարծիքի վրա թքած ունենալով՝ փորձում ա վերցնել իր առջև գոյացած կառույցը, որպեսզի շարունակի ճանապարհը: Մի՞թե շրջանցելու հնարավորություն չկա: Երբ եկեղեցին արյունոտ ձեռքեր ունեցողների գլխին անձրևանոց պահողներ ա արտադրում: Չեմ ուզում կնքվել այսպիսի կաթողիկոսի օրոք:
Հիմա մարդիկ կասեն՝ որտեղից ուր հասավ: Լավ եմ անում, իմ գրառումը չի՞, որ ուղղությամբ կուզեմ, կտանեմ:

Katka
30.03.2010, 12:35
Անկապ, հենց ջղայնանում մոտդ եմ գալիս, դու ամեն դեպքում ոչ թուղթ ես, ոչ էլ մարդ, բայց հարազատ ես:)) Սիրտս խառնում ա էս երկրից ու գիտես չի էլ փոխվելու, վստահ եմ է, բայց թե խի կառչած «լավ ա լինելու», « հա դե լավ մի նեղվիր է, դրանից վատն էլ կա», «ոչ առաջինն ես, ոչ վերջինը», «դե լավ է 100 տարի պետք ա», «սուս» տարբերակներն են, չեմ հասկանում:Լավ չի լինելու ու պետք ա գնալ երկրից, էնտեղ օտար կլինեմ, ջհանդամ թե, մթոմ ստեղ ինչ ենք է::[ Ոչ էլ պետք ա, որ փոխվի:

Ֆոտոն
30.03.2010, 14:16
Հմմ, կարող ա ծիծաղելի դառնա գրառումս, քանի որ ստեղնաշարի վրա հայերեն տառերը գրած չի, հիշողությամբ եմ գրում, բայց կարևորը, որ հիմա գրում եմ ղեկավարիս սենյակից ու մարդավարի կոմպով: Գրակալս սարքեցի, եղբորս «բանվորական» օգնությամբ ու իմ մտահաղացմամբ: Գործիս տեղն ա արդեն: Ես վայելում եմ, իսկ ոմանք կողքից զվարճանում են: ՈՒրեմն սենյակի բաց դռան մոտով միջանցքում անցուդարձողները կարծում են, որ համակարգիչ ա, զարմացած ետ են դառնում, հետո հանգիստ արտաշնչելով շարունակում: :)) Ես էլ արդեն էդ դերի մեջ եմ մտել, քանի որ աշխատավաայրում միայն անձնական համակարգիչն է ինձ պակասում: Արդեն իմպրովիզներ եմ անում կողքիններիս դիմելով.
- Էսօր կոմպիս վրա մի քանի ծրագիր եմ գցել. Մերանգուլյանի անգլերեն-հայերեն բառարանը, Միկրոսոֆթ վորդը: :D Միակ թերությունն այն է, որ միասին չեն աշխատում էդ ծրագրերը, վինդոուս 98 ի պես ա :)
Աշխատակիցներս էլ շարունակում են, թե.
-Աղբի դույլն էլ կողքը դիր, կլինի ռեսիքլ բին:

Լավ է, որ տարիքային տարբերությունը չի խանգարում, որ հումորը հումոր մնա: ;)

http://img408.imageshack.us/img408/3853/grakalpayte.jpg

impression
30.03.2010, 15:20
Հաջորդ սերունդն արդեն կիմանա ոչ միայն ծնողի անուն-ազգանունը, այլև նիկը:

unknown
30.03.2010, 16:31
Այսօր 4 տարի անց տեսա իմ առաջին սիրուն:)Շատա փոխվել,ես իրան ուրիշ ձև էի պատկերացնում:rollտարի ու կեսա ինչ իրան մոռացել եմ,չէի էլ հիշում,բայց այսօր որ տեսա իրան մի տարօրինակ զգացում էր,ասես առաջվա նման սիրում եմ իրան:think

Meme
30.03.2010, 16:47
Այսօր առավոտյան արթնացա,և չէի ուզում գնալ դասի,եղանակն էլ այնքան տրամադրող չէր,և մի տեսակ տխրություն էր իջել վրաս,սակայն ինչ որ մի բան ինձ ներսից հուշեց,որ գնամ:Վերցրեցի անձրևանոցս,և շարունակեցի քայլերս,քայլում էի և կարծես ինչ որ մի փոփոխության էի սպասում,և հանկարծ կաթիլները սկսեցին անհագ ձևով կաթալ երեսիս,այնքան հաճելի էր,կարծես նոր շունչ էր պարգևում ինձ այդ անձրևը,անձրևանոցն էլ ինձ պետք չէր, ես միայն ապրում էի այդ վայրկյաններով,և վայելում էի այն:love:love

Philosopher
31.03.2010, 09:49
Դեռ չի չորցել արմատը մեր ծառի, Եւ դեռ կտա ծիլեր:

Ռուֆուս
31.03.2010, 13:20
Զարմուհուս հերթական ռեկորդները, սկսել ա ստեղծագործել (հատուկ շաբլոնով) :))

Ամեն ինչ սկսվեց սրանից.

Տոպ-տոպ, տոպ-տոպիկ,
Ունեմ երկու հատ պինդ տուտուզիկ,
Տես սրբում եմ ես այսպես,
Որ շուտ գամ ու սրբեմ քեզ: :D

-Մանե ջան, հլը ծամոնի մասին ասա.

-Տոպ-տոպ, տոպ-տոպիկ,
Ունեմ երկու հատ պինդ ծամոն,
Տես ծամում եմ ես այսպես,
Որ շուտ գամ ու թքեմ քեզ: :))

-Մանե ջան, հլը կարտոշկայի մասին ասա:

- :think
Տոպ-տոպ, տոպ-տոպիկ,
Ունեմ երկու հատ պինդ տոտիկ,
Տես վազում եմ ես այսպես,
Որ շուտ գամ ու ուտեմ քեզ:
Հոպար, ըսիգ կարտոշկայի մասին էր :D

Հայկօ
31.03.2010, 22:51
Էսօր առավոտ շուտ զարթուցիչս զնգաց: Դե, ոնց որ ամեն առավոտ, էլի: Մի կերպ աչքերս բացեցի, անջատեցի էդ ախմախի ձայնը, ձգվեցի ու սկսեցի ինձ համոզել, որ վեր կենամ, կուշանամ, ախր: Հետո մի կերպ վեր կացա, հագնվեցի, թեյ դրեցի ինձ համար, լվացվեցի, սափրվեցի, սանրվեցի, դուրս եկա բալկոն, որ տեսնեմ՝ շատ ցուրտ ա, թե ուղղակի ցուրտ ա, թեյի հետ մաքուր օդին վայելեցի առաջին ծխախոտս, մտածեցի՝ երթուղայինո՞վ, թե՞ տաքսիով, ու որոշեցի, որ էսօր էլ տաքսիով, հետո որոշեցի, որ մինչև աշուն անպայման մեքենա եմ առնելու, հերիք եղավ, բոլ եղավ, հետո մտա ներս, հեռուստացույցի մեջ ինչ-որ մեկը երգում էր, ատամներս մաքրեցի, ժամին նայեցի՝ արդեն դուրս գալու ժամանակն էր, իսկ հետո...








...Իսկ հետո զարթուցիչս նորից զնգաց :): Ու ես արթնացա:

Գալաթեա
31.03.2010, 23:56
Ֆորշը Արմենիայով ինտերվյուվյում ա:
Ես էլ ասում էի՝ տենաս ինչի Վեստում չի էդ մարդը...բան-ման էղած չլինի..

Նարե
01.04.2010, 00:22
Այսօր ինձ թվաց, որ անվերադարձ կկորցնեմ կյանքիս արդեն մեկ տարվա մուզեկիցներից մեկը դարձած այդ երևույթը: Կարկու՛տ, ատում եմ քեզ, որ դու չլինեիր, նրա հետ ոչինչ էլ չեր պատահի, ես տենց գժի պես չէի վազի ու չէի կորցնի նրան: Ծանր էր զգալ նրա բացակայությունը, արդեն կախվածություն ունեմ փաստորեննն:(: Բայց լավ է՝ երրորդ անգամից , երբ կարկուտն ու անձրևը կտրվեցին, գնացի ու ջրի բավական մեծ կուտակման մեջ գտա նրան: Դեռ կոմայի մեջ է, շատ ջուր է կուլ տվել… Պայքարի քո կյանքի ու իմ էսեմեսների ու հեռախոսահամարների համար, հեռախոսի՛կս:

Արևհատիկ
01.04.2010, 14:55
Երեկ առավոտյան նենց լավ եղանակ էր: Իսկական գարուն: :love Ես էլ գիտեի, որ տեղ պիտի գնամ, ուրախացել էի, որ էդ եղանակին տնից դուրս եմ գալու: Բայց հենց մոտեցավ տնից դուրս գալու ժամը, սկսվեց ուժեղ անձրևը: :( (Սիրում եմ անձրևը, բայց երբ ես տանը նստած, պատուհանից դուրս եմ նայում), անձրևանոցս էլ մոտս չէր, ու ես ինքս ինձ վրա զայրանալով, թե ինչի մի քիչ շուտ դուրս չեկա, ինքս ինձ հետ կռվելով, մի կերպ ինձ համոզելով տնից դուրս եկա :))

Մինչև դուրս գալս էլ էնքան մտածել էի, թե դրսում տաք կլինի, թե ցուրտ, ակումբի "Տոտո Կուտունիո" թեման "Տաք կուրտկա" կարդացի :D

Մենակ քայլում էի փողոցով, անձրևի տակ ու անկախ իմ նախնական տրամադրվածությունից, նենց մի հաճույք էի զգում, որ անձրևի կաթիլները երեսիս են խփում: :roll

Հետո ինչ, որ լրիվ թրջված վիճակում տեղ հասա ու մտածում էի, որ հենա հիվանդանալու եմ, զատո (ուֆ, էս բառը տենց էլ չիմացա հայերեն ոնց գրեմ):oy:D նենց լավ էր :love

Katka
01.04.2010, 15:11
Էս Անկապ օրագիրն ամենաանկեղծն է ողջ ակումբի թեմաներում: :oy Լավ է: :)

Լուսաբեր
01.04.2010, 15:27
Էսօր ամեն բան թարսա ինձ համար: Առավոտս նույնն էր ինչ երեկ էր կամ մի ամիս առաջ: Ու իմ անհետաքրքիր կյանքի մի օր էլ էսօր էր…Չնայած էսօր անհետաքրքիրի տեղ թարս էր. Ու չնայած, որ ես զգում եմ ինչ անհետաքրքիր եմ ապրում, ոչ մի անգամ էսօրվա պես տխուր չեմ եղել: Ամենավատ պահին ժպտալու ունակությունս չեմ կորցնում, չեմ սիրում, երբ կողքից զգացվումա դա, ամեն ինչ ձգտում եմ մեջս պահեմ ու ինքս իմ դարդով տապակվեմ: Բայց հիմա չեմ կարողանում ու գրում եմ: Ամենավատը էնա, որ պատճառը շատ պարզ բանա, որը կուտակվելա ահագին ժամանակ ու որոշելա հենց էսօր դուրս գա մեջիցս: Ուզում եմ կռվեմ մեկի հետ...չնայած ու՞մ հետ կռվեմ, կամ ինչի՞, ոչ մեկը մեղավոր չի իմ ես հիմար վիճակի համար: Մենք բոլորս մեր խնդիրների համար ինքներս ենք մեղավոր:
Առավոտից ուզում եմ լացեմ, գիտեմ, որ լացելուց հետո կհանգստանամ, բայց հետաքրքիր բանա կատարվում հետս. արցունք չկար, մինչև չսկսեցի գրել:
Ու լավա որոշեցի կիսվել, առջևում դեռ կես օր կա, իսկ ես էտ վիճակում չէի դիմանա...
Ներեք, եթե կարդալուց տխուր տրամադրություն իջավ ձեզ վրա.
Կլացեմ ու կհանգտանամ հիմա.....

Դեկադա
01.04.2010, 17:35
Ճակատագիրը ի՞նչ սկզբունքով է ընտրում իր զոհին... պատահականության թե՞ նպատակադրված...
Երեւի թե նա այդ գործընթացը անում է «ինչքան կդիմանաս» սկզբունքով ու սկսվում է մի ամբողջ փորձաշրջան: Ամբողջ կյանքն է փորձաշրջան... ու ինչքան կդիմանաս՝ էնքան էլ տեստդ անցած կլինես: Քննության նման մի բանա է, հանկարծ մի հարցի չպատասխանես բալերդ կիջնեն: Կամ էլ կախված տեստից կարողա եւ բախտդ բերի ու թույլ հարցեր լինեն, որոնց պատասխաններն են հեշտ կլինեն: Վատագույն դեպքում էլ, ինչքան կդիմանաս էնքան էլ տեստդ կբարդանա ու դրա պատասխանները գրելուց հաստատ կասես. «ճակատագիրը չար խաղեր է խաղում ինձ հետ»: Բայց դե տոկալ է պետք ու գնալ ճակատագրին ընդառաջ... ու դու ցավով եւ ուրախությամբ գիտակցում ես, որ սկսում ես ապրել ընադու թշնամիներդի ու հանուն համախոհներիդ:

Philosopher
01.04.2010, 17:49
:)


http://www.youtube.com/watch?v=B5NyyC-UjBM

Մանուլ
01.04.2010, 21:52
Ընդամենը ուզում եմ մարդկանցից ստանալ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ես եմ իրենց տալիս: Դժվա՞ր ա: Եթե ես մարդուն տեսնելիս ասում եմ «բարև», թող ինքն էլ ինձ տեսնելիս ասի «բարև»… Դժվա՞ր ա: Ես անինքնասեր չեմ ու եթե զգում եմ, որ էդ մարդը չի ուզում «բարևիս» պատասխանել, չեմ բարևի: Չեմ ուզենա բարևել:
Շա՞տ բան եմ ուզում…

Աբելյան
01.04.2010, 23:25
Տրամս չգիտես խի չի իջնում… Կարող ա՞ վտանգի զգացողությունն եմ կորցնում…:8

Մանուլ
02.04.2010, 22:18
Նոր տվածս վարկանիշներն էի կարդում (ես հին գրառումներ ու հաղորդագրություններ փորփրելու մանյակ եմ :))) ու փորձում էի հիշել, թե որ գրառման համար եմ տվել: Դե, որ թեմայի վերնագրի վրա ես սեղմում, առաջին էջն ա բացվում, ոչ թե տվյալ գրառումը: Մի քանի հատը չկարողացա հիշել, բայց հեսա փորփրեմ, գտնեմ :think:
Հա, ի՞նչ էի ասում: Նայում էի մեկնաբանություններիս: Մինչև էս (http://www.akumb.am/showthread.php/29353-%D4%BB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=1898197&viewfull=1#post1898197) գրառումը 50 մեկնաբանության մեջ կար 18 հատ :oy սմայլիկ: Դրանից հետո` 53-ի մեջ ընդամենը 5 հատ կար :)) :P: Առաջընթացն ակնհայտ ա, չէ՞ :oy :D:

Kuk
03.04.2010, 01:03
Բաղրամյան պողոտայով 60կմ-ժամ արագությամբ սլանում ես, դիմացը կանաչ լույս ա, արդեն հատում ես խաչմերուկը և այդ պահին հազիվ հասցնում ես նկատել, որ մի պետավտոտեսուչ որոշել ա ինքնասպան լինել և իր այդ որոշումը փորձում ա իրականացնել քո մեքենայի տակ ընկնելու միջոցով: Վթարային իրավիճակ ստեղծելով կանգնացնում ես մեքենադ ու հասկանում, որ այդ պետավտոտեսուչն իրականում չէր ցանկանում վերջ տալ իր կյանքին, ուղղակի ինչ-որ պատգամավոր աշխատանքի էր գնում, և պետք էր անհապաղ փակել այդ խաչմերուկը:
Մտնում ես սուպերմարկետ, գտնում քո փնտրած ապրանքը, նայում վրայի գինը՝ 780 դրամ, մոտենում ես կասսային, տալիս ես ընտրածդ ապրանքը և լսում ժպիտը դեմքին աչքերիդ մեջ նայող աղջնակի սիրալիր ձայնը. «930 դրամ»: Ցույց ես տալիս ապրանքի վրա գրված «780»-ը և լսում նույն սիրալիր ձայնը. «Գիտե՞ք, ճիշտ թիվն ինձ մոտ գրվածն է, այդտեղ սխալ է գրված», մի երկու բառով բացատրում ես, որ էդ խայտառակության մասին արդեն գրեթե բոլորը գիտեն, հարկավոր է այլ ստորություն հորինել, և դուրս գալուց աչքդ ընկնում ա սույն սուպերմարկետ կոչվածում գնումներ կատարող տատիկի կողմը, և, առաջին հայացքից սովորական թվացող այս տեսարանի փոխարեն այլ բան ես «տեսնում». «տեսնում ես» մի տականքի, ով ունի մի քանի միլիոն կամ միլիարդ դոլար, ունի մի քանի տասնյակ անձնական օգտագործման հաստավիզ, ունի արյունոտ ձեռքեր, և նա կողոպտում է այդ խեղճ տատիկին, ով իր ստացած մի քանի գրոշ թոշակով եկել է իր համար սնունդ գնելու:
Հետո քայլում ես փողոցով. դիմացից երկու աղջիկ են քայլում, նորմալ հագնված, նորմալ շարժուձևով, և երկու թափթփուկ, որ նրանց չեն ճանաչում, դիմում են այդ աղջիկներին. «Քուր ջա՞ն, ձեր մոտ էլ ա լյո՞քշ»: Տաս էդ թյուրիմացության գլուխը երկու կես անես, որ «քուր ջան»-ի փոխարեն «բուժքույր ջան» ասի, փողոցային լյոքշն էլ վերածվի հիվանդասենյակի լոքշի: Լրբի տղեք:
Տաքսիների վրա գրված ա՝ 1կմ-100դրամ: Կարելի ա ասել՝ էժան ա: Բայց ի՞նչը: Նստում ես, 7կմ քշելուց հետո նայում ես՝ հաշվիչի վրա գրված ա 1100 դրամ: Փաստորեն, էդ «էժան» ասվածը մատուցվող ծառայության վճարի հետ ոչ մի կապ չունի, դա ծառայությունը մատուցող տաքսի սերվիսին է վերաբերում:

VisTolog
03.04.2010, 01:23
Սկիզբն այստեղ (http://www.akumb.am/showthread.php/337-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=1973770&viewfull=1#post1973770) :D
Մի քիչ պատմեմ էսօրվա (երեկվա) եղածից::))
Ժամը 17-ն էր համարյա, հասա կինոմոսկվա: Հետո նկատեցի 2-3 հատուկ վարժեցված շների, որոնց միայն ֆիլմերում եմ տեսել, ռումբ փնտրելիս::D
Մտածեցի, կարողա էլի սուտ զանգ են ստացել, թե շենքում ռումբ կա ու հիմա ստուգում են: Շենքի տակ ահագին մարդ կար հավավքած: Ասի ներս մտնեմ, տեսա ինչ-որ «խցանումա» առաջացել: Մոտիկացա դռանը, տեսա ամեն մեկին ստուգում են, նոր ներս թողնում (էտ երկաթաազդանշանայինազգուշացնող համակարգը ոնցա՞ կոչվում :think): Ստիպված, մինչև մտնելս մոտս ինչքան մետաղ կար, հանեցի ու նախապատրաստեցի, որ դնեմ սեղանին ու անցնեմ: Դրեցի անցա, մեկ էլ իրանց սարքը վրաս երկաթ հայտնաբերեց ու տու-տու-ն գցեց::D
Ստուգեղներից մեկը վերցրեց իր մինի երկաթահայտնաբերիչաազդանշան տվող սարքը ու մի հատ «վրայովս» անցկացրեց: Մեկ էլ թե
– ի՞նչ ունես ստեղ պահած
– Ո՞րտեղ
– Գրպանդ, էլ որտեղ
– Ոչմիբան :esim
– . . . Հլը մայկադ բարձրացրու:D

Պարզվեց ջինսիս կոճակն էր ինձ ահաբեկիչի տեղ ուզում դներ:

Ընթացքում իմացա, որ նախագահնա իր աշխատակազմով, նախարարներով, մեծ «շիշկեքով» գալու ինչ-որ միջոցառման::D :))
Երբ արդեն ուզում էի տոմսը գնեի, նկատեցի, որ ոչ կապույտ դահլիճումա լինելու ֆիլմը, ոչ էլ կարմիրում, այլ հասարակ վիդեո դահլիճում, որտեղ շատ ավելի քիչ մարդա տեղավորվում: Տոմսս էլ հենց առաջին շարքի, առաջին տեղն էր. Պատվավոր :B
ՈՒ ըտեղ, կամաց-կամաց սկսեցի նյարդայնանալ::)) Երևի ինչ-որ դասարան կամ կուրս էր եկել էդ ֆիլմը նայելու: Դե ցանկացած դասարանում/կուրսում էլ լինում են «լավերը», որոնք միշտ ուզում են իրենց ցույց տան.. կարճ ասած, նենց մի ձայներ, բարձր խոսակցություններ, հեռախոսի ձայներ էին գալիս, որ առաջին շարքը լրիվ (բացառությամբ ինձ) ու երկրորդ շարքը մասամբ դատարկվեց: Դե հնարավորա, որ հետևի շարքերից էլ են դուրս եկողներ եղել, որովհետև հնարավոր չէր ոհմակի (:D հա լավ` հոտի )հանած ձայների տակ ֆիլմ դիտել:
Որոշեցի գոնե մինչև 18-ը նստեմ, եթե Գայլն էլ գա, ամենայն հավանականությամբ իրան առաջին շարքի երկրորդ տեղը կտային, գոնե տենց կհանդիպեինք: Բայց չդիմացա: Որոշեցի դուրս գամ, առաջին հարկում սպասեմ, տենց կտեսնեմ գոնե: Դուրս եկա, էն էլ մեր պարոն անվտանգության աշխատակիցը ասեց, որ եթե դուրս գամ, էլ չեմ կարողանա ներս մտնեմ: Ասի լավ, մեկա նենց ձեներ են… լսի լսի է (չթողեց վերջացնեմ խոսքս), հիմի ես բանալին վերցնում եմ, դու հետևի մուտքով դուրս ես գալիս, շենքում միջոցառումա, առաջին հարկով չես կարող դուրս գալ: Դե էլ ի՞նչ կարելի էր անել.. հետևի մուտքով դուրս եկա, ու պտտվելով շենքի շուրջը, եկա դիմացի մուտքով նորից մտա ներս :D:D
Արդեն 17:15-17:20 էր, ու արդեն դժվար կլիներ Գայլին տեսնել. . . :))
Տեսա, որ կամաց-կամաց մենակ սևազգեստները շատանում են, որոշեցի դուրս գալ: Դրսում էլ մի կես ժամ մնացի, էն հույսով, որ կարողա Գայլը էդքան պագոնավորների մեջ ինձ տեսնի ու ճանաչի, . . համ էլ մեր նախագահին հեռվից մի հայացք կնետեի: :)) Տեսա, որ անհույսա մեկնումեկին տեսնել, ու արդեն ոտքերս ցավում են, որոշեցի գնալ տուն. . . :cry2
Դե վերջին պահին էլ մոռացա (ավելի ճիշտ` չմոռացա..:))) գոնե հեռախոսիս համարը Գայլին գրեի:D Էհ :think

Elmo
03.04.2010, 01:46
Ուրիշ ու շատ հեռու մոլորակից եկած բանական էակ եմ ուզում տեսնել ու հետը շփվել: Ուզում եմ պատմի իրենց մոտ ո՞նց ա ամեն ինչ կառուցված, ո՞նց են ապրում, ինչո՞վ են զբաղվում: Ուզում եմ մի քանի նկարներ ցույց տա իրենց մոտ արված, ու նկարներից մեկը աստղային երկնքի նկարը լինի:

Ժունդիայի
03.04.2010, 06:52
Փողոցով քայլում էի….
Խաբեցի, ես փողոցով չէի քայլում, այլ կանգնած էի լուսաֆոռի տակ և այդ պահին լսում եմ մայրը դստեր հետ զրուցելիս խորհուրդ է տալիս միշտ ուշադրություն դարձնել մարդկանց խոսակցություններին:
Զարմացած ասում եմ` լավ յանմ էս ինչ խորհուրդ է, փոքրիկին սովորեցնում է ամեն ինչի մեջ քիթը խոթել, ինչ տեսակի ծնողների ասես կարելի է հանդիպել: Մի պահ մտածեցի` սա ի՞նչ աբսուրդ է` պատկերացնելով աղջկան փոքրիկ հետախույզի դերում, ամեն տեղ ականջները սրած ման գալուց:
Եվ այդ պահին մի բան նկատեցի` ինքս եմ ուշադրություն դարձնում կողմնակի խոսակցությանը::angry


Հաճախակի է ստացվում, երբ ինքներս հակասում ենք մեզ առանց գիտակցելու:


Փողոցով քայլում էի ու հիշեցի` ինչ լավ է, որ <<ինչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ>> թեմայում հարցի շուրջ գրառում չեմ կատարել.....

Արևհատիկ
03.04.2010, 14:41
Էնքան հաճելի ա փոքր երեխաների հետ շփվելը, նենց մի անբացատրելի հաճույք եմ զգում էդ պահին: :love

Քիչ առաջ հերևանի երեխան մեր տանն էր, (ընդհանրապես շատ եմ էդ երեխու հետ ժամանակս անց կացնում) ու ինձ համար հեքիաթ էր պատմում: Էդ պահին, որ նայում էի իրա դեմքին՝ էդ անկեղծ արտահայտությունը, ժպիտը, էն պատմելու ընթացքում ժեստերը :love, ուզում էի ուժեղ գրկեմ, թուշիկները կծեմ :kiss:

Արևածագ
03.04.2010, 17:53
Երեկ ամուսնուս աշխատակիցներից երկուսը մեր տանն էին: Հրավիրեցի խոհանոց, որ սուրճ հյուրասիրեմ: Ինքս արագ- արագ սկսեցի դարակներից հանել սուրճի պարագաներն ու, գազօջախի մոտ կանգնած, ողջ ուշադրությունս սուրճին էր, որ հանկարծ չթափվի: Մեկ էլ հայացքս բարձրացրի՝ տեսնեմ նրանցից մեկը՝ նախագծային բաժնի պետը, այդպես էլ կանգնած է մնացել, իսկ ամուսնուս վարորդը առոք- փառոք տեղավորվել է սեղանի կողքին:Չգիտեմ, գուցե ես մոռացել էի առաջարկել նստել, կամ նա չէր լսել, բայց այդպես էլ կանգնած սպասում էր: Իհարկե, անմիջապես առաջարկեցի նստել, շնորհակալություն հայտնելով՝ նստեց:
Այդ մարդը միանգամից մի տասը գլուխ բարձրացավ աչքիս: Լավ դաստիարակությունն ու կիրթ վարվեցողությունը անգնահատելի արժեքներ են:

Արևածագ
04.04.2010, 18:14
Այս տոն օրով նորից տխրություն է իջնում վրաս:Հաճախ ինչքան շատ են պաճուճանքներն ու ձևականությունները, որ էությունը ոչ միայն ստվերում, այլ նաև նույնիսկ անճանաչելիորեն փոխում են: Քանի օր է եռուզեռի մեջ ենք. Գաթա ենք թխում, ձու ենք նախշում-ներկում, չամչով փլավի հետ նաև մսով կերակուրներ, աղցաններ սարքում, դռան կողքին քաղցրավենիքի սկուտեղ դնում, որ զանգը տվողին հյուրասիրենք: Մի երկու րոպեով աչքդ գցում ես հեռուստացույցին՝ եկեղեցական ճոխ ներկայացումներ , նախագահները ջերմեռանդորեն խաչակնքում են...Ինչքա՜ն հեռու է այս ամենը նրանից, ինչ պիտի խորհրդանշեր այս տոնը: Դա Հույսն է, որ, միգուցե ամեն ինչ երկրային կյանքով չի ավարտվելու...Միգուցե...
Իսկ մենք, որ ո'չ ծոմ ենք պահել,ո'չ ապաշխարել, ու նույնիսկ անցյալ տարվա համեմատ ավելի ենք հեռացել կուրորեն հավատալուց, համընդհանուր խելահեղությանը տրված ճոխ սեղան ենք գցում, առավոտից շնորհավորում իրար: Բա որ հանկարծ մեկը դուռդ բացի, ու տեսնի որ տոնին չես պատրաստվել. «Դու հո թու՞րք չես»: Որտեղից երկար- բարակ բացատրես, որ այս բոլորը քեզ համար լրիվ ավելորդ է: Ամենահեշտ ճանապարհը նորից հոսանքի ուղղությամբ լողալն է:
Կուզեի Բարձրյալը ներեր այս անկեղծությանը:

Agni
05.04.2010, 16:00
Եղբորս 3.5 տարեկան պստոն, ում հետ մենք նաև ընկերություն ենք անում, մտահոգված դեմքով եկավ նստեց կոքս ու զգացի, որ ասելիք ունի:Իր իսկ խոսքերով.
- Գիտե՞ս ինչ… մեր մանկապարտեզի Արթուրը սաաաաղ օրը իմ հետևից ման ա գալիս, ինձ հանգիստ չի տալիս/այդ բառերը, որ արտաբերում էր մի կերպ էի ինձ զսպում, որ չուտեմ այդ մտազբաղ մռութը /: Ուզումա ձեռքս բռնի ու ինձ պաչի.::o/պաչելու պահը հատկապես շեշտեց, որովհետև նա չի սիրում ու թույլ չի տալիս, բացի ընտանիքի անդամներից, որևէ մեկը իրեն համբուրի/
Ժպտալով ասեցի.
- Ան, դե ուրեմն Արթուրը քեզ շատա սիրում, ինչ անենք:
- Հա, բայց դու էլ ես ինձ շատ սիրում ու տենց չես անում, չէ՞:
Մեր զրույցը կիսատ մնաց քանի որ այդ պահին նրան կանչեցին: Մի ահագին ժամանակ ժպիտը դեմքիս մնացի նստած. մտածում էի, թե ոնց բացատրեմ,որ ախր Արթուրը ամնեաուժեղ դրսևորումներով սիրահավածա::):love
Հետո էլ հուշերս արթնացան ու հիշեցի իմ առաջին մանկական սերը, ես էլ սիրահարվել էի Դավիթին: Աղոտ հիշեցի նրա դիմագծերը ու հիշեցի իմ ապրումները, թե ինչպես էին ինձ ստիպում շարքում նրա ձեռքը բռնել, ես էլ էնքաաան էի նրան սիրում, որ ամաչում էի ձեռքը բռնել::love Փաստորեն ճիշտ են ասում՝ սերը տարիք չի հարցնում, սա նաև վերաբերում ա նրան, որ նույնիսկ դեռ նոր ձևավորվող պստոները կարող են սիրահարվել ու այդ պահին կարողա համարժեք լինի 25 տարեկան սիրահարված երիտասարդի ապրումներին: էհհհհ... գարունա:love;)

AniwaR
05.04.2010, 18:23
Էսօր, եթե չեմ սխալվում կյանքումս առաջին անգամ (առաջին անգամի հաշվով եմ կասկածում էլի:oy) իմ ձեռքով աշխատած փող եմ ստացել: :յուր_բազուկների_պիրկ_մկանային_համակարգը_հպարտությամբ_ի_ցույց_դնող_հույզիկ Դե մեր համալսարանում մինչև հիմա իմ իմանալով կրթաթոշակ չէին տալիս, իսկ էսօր ինձ համար հարիֆ-հարիֆ գնացի, ու տենց հանկարծակի ասեցին, որ անվճար սովորողներին նախկին տարիների համար միանգամից ինչ-որ կրթաթոշակ են տալիս, որն ինձ համար ահագին գումար էր: :)) Ընենց կայֆ էր, հեհե::love Բայց հիմա ավելի ահավոր ա. մտածում-մտածում եմ, թե ինչ կարելի ա դրանով անել ու չեմ կարողանում որոշել::8 Է՜խ, եթե կարողանամ վրան մի քիչ էլ փող ավելացնել, ինձ համար կիթառ կառնեմ::love Էնքան վաղուց եմ երազում::love

աաաաաաաա :aaa վերջապես մատներս ցավում են, ի՜նչ կայֆ աաահ:love, յեեե :yea այ լավ մայսելՖՖՖ:love

kyahi
05.04.2010, 19:24
Աաաաաաահ այնպես եմ ուզում velvet-ի տեղը լինեմ, ես էլ եմ թոշակ ուզում ու , որ մատներս ցավեն:love
Իսկ քանի որ իմ թոշակը հազիվ տրանսպորտիս ա բավարարում ես չեմ էլ ուզում երազեմ:
Օֆ էսօր կատարյալ տաղտուկ օր ա:bad: Առավոտից իբր թե պարապում եմ, ամսի յոթից քննությունների եմ, բայց հեչ հավես չունեմ, հակառակի նման էլ ծրագրավորում ա կոմպի դեմն եմ ու բացի ծրագիր գրելուց ինչ ասես չեմ անում, վառ օրինակը հիմա տեսնում եք:Միակ ուրախությունս էրէկվա Զատիկից մնացած գինին էր ,էն էլ վերջացավ : Ինքան եմ ալարում տեղիցս վեր կանալ,չէ որ սոված նստած եմ , չնայած ոնց որ տունը բան էլ չկա ուտելու:(
Առավոտից մի հատ գիրք եմ ուզում քաշել , բայց ավաղ իր էռոռներով սպանեց թողեց:
Սենյակս էլ ոնց որ Անիի ավերակները լինեն, ամեն տեղ գիրք ա քծած, կոմպիս միջից էլ ոնց որ նոր էլի մոծակ դուրս եկավ, աչքիս պրոցի մեջ բույն էն դրել, օֆֆֆֆ հիմա ի՞նչ քանդեմ
մաքրեմ:lazy
Էս մեր բակի էրեխեքն էլ մեռան ֆուտբոլ խաղալով, չնայած մի քիչ առաջ լավ կռիվ էր :handsմի քիչ թարմացա:)
ոնց էլ չեմ ալարում էսքան գրում եմ;)

Սլիմ
05.04.2010, 20:41
Մեկ մեկ թվումա ամեն ինչ վերահսկում եմ , ինչ էլ լինի տակից դուրս կգամ, ամեն ինչ լուծելիա թվում, բայց ինչքան սխալա էտ զգացողությունը... երբ հասկացա որ կորցնում եմ քեզ, հասկացա որ ինձանից ոչ մի բան էլ կախված չի ու անգամ մի խղճուկ փոքրիկ գումար էլ չունեմ որ գամ , ուղակի գամ քո մոտ հասկացա որ ոչինչ եմ , բացարձակ ոչնչություն... չգիտեմ էտ պահին ինչ ես կարող էի անել, բայց գոնե գալ, ֆիզիկապես ներկա լինել, ոչ թե խելառ, ցնորվածի նման զանգել ում պատահի մենակ թե մի տեղեկություն , մի բառ լսելու համար , որ լավ ես , որ անցավ ամեն ինչ: Գիտես միշտ մտածում էի որ կյանքդ շատ ես սիրում....դու ուրիշ ես , իմ նման չես, ես ամեն ինչից շատ սիրում եմ քեզ, իսկ դու` քո կյանքը... ու ով եմ ես որ իմ համար ... ես ինձ չէի ների, ես էլ չէի կարողանա ապրել, նախ էն մտքից որ դու չկաս իմ կողքին, հետո էլ մեղավոր եմ , ամեն ինչում ես եմ մեղավոր:Որ պատկերացնում եմ ինչ ես զգացել էտ պահին, ատում եմ ինձ: Քեզ շատ եմ սիրում, բայց չգիտեմ էլ ինչ անեմ: Ճիշտ ես ասում իմ սերը կործանումա, ես սիրել չգիտեմ... բայց սիրում եմ քեզ չէ, ամենացավալին էլ էնա, որ չսիրել, մի պահ մոռանալ չեմ կարողանում... Հասկանում եմ քեզ , երբ ասում ես, որ քո կյանքն եմ , քո արևն եմ, բայց իմ հետ չի ստացվում, առանց ինձ էլ չես կարողանում: Ես սիրում եմ , ամբողջ մարմնով , հոգով, ողջ էությամբ սիրում եմ, հիմա որ չկաս էնքան թերի եմ , կիստա , անիմաստ.... Հետ գալ, քեզ հետ ընդունել չեմ ուզում, էնքան ապրումներ ունեցանք էս մի 2 տարում, որ մի 10 զույգի ամբողջ կյանքի ապրումների պաշարը գերազանցեց: Հոգնել եմ զգալուց, թմրել եմ, բթացել : Ինչ անեմ , չեմ կարողանում, էս ամեն ինչը ինձանից վերա... մտածում էի մեռնեմ գնամ , այ մարդ , հերիք ու բոլ եղավ էլի, չստացվեց, էտ էլ չստացվեց, չեմ վախում, ոչ մի բանից չեմ վախում, մենակ վախում եմ , ուղակի սարսափում եմ , որ էս անտեր հեռախոսը էտպես էլ չի զանգի ու էս անիմաստ բութ վիճակը կդառնա սովորական , մշտական:
Շատ եմ սիրում, կարոտում եմ:

Ժունդիայի
06.04.2010, 08:49
Կասե՞ս` որն է ամենա հարմար տարբերակը օրինակ` եթե երեխան ցանկանում է առևտրի կենտրոնում առաջին հարկից բարձրանալ երկրորդ հարկ:
Եթե պատասխանդ վերելակն է, աստիճանները կամ էլ էլեկտրական սանդուղքը, պարզապես ասեմ` սխալվում ես կամ էլ երևի մանկություն չես ունեցել:
Մեկ հարկ բարձրանալու ամենահեշտ տաբերակը երեխայի համար դա իջնող էլեկտրական սանդուղքին հակառակ բարձրանալն է:
Ճիշտ է, դա հեշտ ձևը չէ, բայց կարող ես նկատել, որ ամեն 11 երեխայից 10 հոգին դա է նախընտրում:

Ես փոքր ժանամանկ շատ եմ այդպես արել: Հատկապես երևանյան մետրոներում: Դպրոցից տուն վերադառնալիս շատ անգամ համադասարանցիներով մրցում էինք, գրազ գալիս, թե որ մեկս ավելի շուտ տեղ կհասներ:

Երեկ գնացել էի առևտրի կենտրոն ու նայում էի, թե պուճուռներն ինչպես են զվարճանում` սանդուղքներին հակառակ բարձրանալիս: :love Մի պահ ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ նրանց միանալու: Լուրջ, մի պահ դերի մեջ էի մտել, նույնիսկ թքաց ունեի, թե մարդիկ ինչպես կնայեն ինձ: :))

Ախր մեր կյանքն այնքան լիքն է սահմանված կանոններով: Ու կարծես` տարիքիդ հետ ամեն անգամ այդ կանոններն ավելի են շատանում, խենթություններ անելն էլ գնալով պակասում են մեր մեջ, ժամանակի ընթացքում չքանում` հավե՜րժ:

Չգիտեմ......ինձ մոտ մեկ-մեկ ի հայտ են գալիս երեխային հարիր որոշակի դրսևորումներ ու երբ դիտում եմ ինձ հետադարձ հայացքով ակամայից ծիծաղս գալիս է:

Երբեմն, ճանապարհին ինչ-որ քարի հանդիպելիս, կարող է անընդհատ ոտքով հարվածեմ` անդադար, տասնյակ մետրեր ու կանգ եմ առնում այն ժամանակ, երբ տեսադաշտումս այլևս չի երևում:

Հաաա՜....մեկ էլ շատ եմ սիրում անձրևի տակ մնալ ու ոտքից գլուխ թրջվելը, էլ չասեմ կարկուտը` մանր, իհարկե:
Գժվում եմ ճոճանակ նստել.......:jagi

Ու՜ֆֆ.... հասուն կյանքնում, մի տեսակ, չի ստացվում զվարճանալ:

Կուզենայի պահմտոցի, հավալա, գործնագործ խաղալ, պարան ցատկոտել: :babyՈրքա՜ն հաճախ էինք կազմակերպում բակի երեխաներով: Ա՜խ ինչ հավես օրեր էին....


Լա՜վ, լրջացանք :angry

:))

kyahi
06.04.2010, 10:39
Ժողովուրդ:yahooԲարի լույս:)
Էսօր ոնց որ օրս լավ եմ սկսել: Առավոտյան արթնացա ու սկսեցի իբր պարապել, մեկ ժամ հետո ասի թարմանամ:Գնացի հեռուստացույցը միացրեցի ու ԱԼՄ-ով ինչ-որ աղջիկ պարում էր չա-չա-չա հետո մանգո: Վաաաաայ էդ ինչ վերջն էր, ես էլ սկսեցի պարել:dance Բայց վատը էնա, որ բացի նրանից, որ ես չէի կարողանում դրանց նման ամբողջ մարմնով իրար գալ, նաև էն թունդ պահին, որ մանգոն ու չա-չա-չա-ն խառնվեցին իրար հետ էդ պահին իմ ոտքերն էլ իրար խառնվեցին ու մի լավ շրխկացի գետնին:bl
բայց էտ հեչ , ամենալավը էն ա, որ ես տանը մենակ եմ, մերոնք գործի են:yahoo
Չնայած, որ հիշում եմ հեսա նորից պիտի պարապեմ ու դրան գումարած վաղն էլ քննության եմ:cry: , ուզում եմ լատինոամերիկյան մի բան պարեմ:dance

Minerva
06.04.2010, 12:01
Հասկանում եմ՝ ուրիշներին դուր գալու ցանկությունը մարդու ենթագիտակցությունից ա գալիս, բայց մեկ ա, էլի ահավոր ջղայնանում եմ ինքս ինձ վրա։ Երևի նրանից ա, որ ինձ թվում ա, թե ինձ մոտ էդ բանը ծայահեղության ա հասնում։ Չէ, ոնց որ մի քիչ չափազանցրի կամ սխալ արտահայտվեցի։ Ոչ թե մարդկանց դուր գալու, այլ չհիասթափեցնելու ցանկություն ա իմ մոտ։ Նույնիսկ եթե հազիվ եմ ճանաչում էդ մարդուն։ Ուֆ, հերիք ա տառապեմ, անկապ դիմակներ հագնեմ՝ ինչ ա շրջապատին չհիասթափեցնեմ։ Ես էնպիսին եմ, ինչպիսին կամ, ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Վերջ։ Ու թքած ունեմ, թե ուրիշներն իմ մասին ինչ կարծիք կկազմեն։

murmushka
06.04.2010, 13:27
երբեմն, երբ ահավոր դժվար է, սարսափելի հոգնած ես, հիասթափված ու հուսահատ, մի զույգ փայլող սիրող աչքեր, մի հայացք, մի ժպիտ ու..... կյանքը լավն է, երբ կողքիդ կան լավ մարդիկ, լավ Մարդ, Սիրած էակ

kyahi
06.04.2010, 16:16
Մի քիչ առաջ մեր շենքի տակով անցնում էր մի սիրահար զույգ, բոլոր երտասարդները երևի կցանկանային լինել այդ մեծահասակների տեղը, նրանք մոտավորապես յոթանասուն տարեկան կլինեյին:Իրար հենված քայլում էի դեպի մոտակա այգի, տատիկը գլուխը դրել էր պապիկի ուսին: Նրանք քայլեցին մինչև հասան նստարանին, նստեցին և այնքան ջերմ էին իրար նայում, պապիկը շոյում էր տատիկի ձեռքերը: Նրանք իսկապես, որ շատ էին սիրում իրար:)Մատ կես ժամից կանգնեցին ու իրար գրկախառնված քայլեցին:Ես էլ եմ ուզում այդ տարիքում այսպես երջանիկ ծերություն ունենամ…

unknown
06.04.2010, 21:26
Անհամբեր սպասում եմ թե երբ եմ քեզ տեսնելու մնաց 1.5 ամիս բայց ասես օրերը տարիներ լինեն...ամբողջ հույսս քո վրայա,գիտեմ որ կյանքս կփոխես չէ որ առաջին անգամ եմ մորքուր լինելու...

Minerva
07.04.2010, 11:41
Էլի ես եմ։ Երեկ ուզում էի ուրիշ բաներ էլ գրեի, բայց չհասցրի։ Էսօր եկել եմ, որ շարունակեմ։ Գիշերը՝ երկար մտորումներից հետո իմ անձի վերաբերյալ մի քանի բացահայտումներ էի կատարել, բայց հիմա լրիվ մոռացել եմ։ Վայ, էս ինչքան եմ խոսում իմ մասին, ոնց որ թե իրոք պիտի իմ անձնական օրագիրը բացեմ (Ռայադեր ;))։ Հա, հիշեցի, ախր ես անպատասխանատու եմ, որ բացեցի, կարող ա հետո անուշադրության մատնեմ։ :)) Դե լավ, մի խոսքով...
Սպասեք մի բան պատմեմ։ Երեկ առավոտը մարշրուտկայով գնում էի աշխատանքի, հետևի նստարանին էի նստած, հետս 2 8-9 տարեկան երեխա կային։ Էս երեխեքից մեկը ամբողջ ճանապարհի ընթացքում ընկերուհուն ոգևորված «մի հատ նենց լավ եգիպտական կինո» էր պատմում։ Վերջը պարզվեց՝ եգիպտական կինոն Մովսեսի պատմությունն ա։ Բնականաբար, էս երեխեն գաղափար էլ չուներ դրա մասին։ Մովսեսն իրա համար «էն տղեն» էր, որ խոսում էր վառվող թփի հետ ու կախարդական գավազան ուներ, որի շնորհիվ ինչ ասես անում էր։ Մյուս ընկերուհին էլ ամբողջ ժամանակ փորձում էր համոզել, որ էդ կինո չի, այլ մուլտիկ, ու ինքը էդ տեսել ա։ Բայց պատմողը կպած ասում էր՝ չէ, չես տեսել։ Բայց վերջում, որ էն ծովի պահը իրանից շուտ պատմեց, հավատաց։ Ինչի՞ համար էս ամեն ինչը պատմեցի։ Ես էլ չգիտեմ։ Ուղղակի նենց հավես էին խոսում էդ երեխեքը՝ անմեղ ու մանկական, որ տրամադրությունս բարձրացավ։ Չնայած մի կին ամեն դեպքում սաստեց էդ երեխեքին, թե կամաց խոսեք, ՍԱ ԳՐԱԴԱՐԱՆ Է, ԱՅՍՏԵՂ ԳԻՐՔ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ տարբերակով։ :D Բայց խեղճ երեխեքը բարձր չէին էլ խոսում, ուղղակի չէին շշնջում, ոնց որ ընդունված ա հասարակական տրանսպորտում։

Մանուլ
08.04.2010, 00:25
Հմմ... ես գիտեի, որ տենց չի վերջանա :roll: Չի վերջացել, չէ՞: Ըստ իս` գլխավոր խանգարող «հանգամանքը» վերացել ա, էլ չկա: Ոչ թե «ըստ իս` վերացել ա», այլ «ըստ իս` խանգարողը»: Ամեն ինչ լավ ա :): Չեմ ասում, որ նույնն ա, որովհետև հաստատուն բան չկա, ամեն ինչ փոփոխվում ա, բայց լավ ա :roll: Ո՜ւխ :love :):

My World My Space
08.04.2010, 00:28
նայում եմ ժամացույցիս, արդեն 1-ն անց ա...... ջա՜ն, էսօր էլ ենք էգուց քնելու........:D

Երկնային
08.04.2010, 01:32
Զարմանալին էն ա, որ ես ինձ մելանխոլիկ ու տխուր սիրում եմ… երևի էդ ամենաիսկական լինելու զգացողություն ա, լրիվ խամրած… ինձ թվում էր անցել-կորել ա, բայց ստեղ ա… ու էլի դուրս գալիս ա էն, որ գոնե հիմա ստիպված չեմ ինչ-որ մեկի խնդիրներն իմինինից առաջ դասել, ու սփոփել.. ու կատակ անել.. ու ժպտալ… ուզում եմ սևուսպիտակ նկար լինել…

Ու գիտե՞ս ինչ. մարդիկ կան չէ՞ ժպտում են, ու իրանց սազում ա, ու էդ իրանց էությունն ա. ժպիտը… իսկ ես ինքս ինձ լացած աչքերով եմ դուր գալիս… չէ, թույլ չեմ, ոչ էլ ուժեղ, կամ էլ համ թույլ եմ, համ ուժեղ, ու կարևոր չի էնքան… ուղղակի ես եմ, իսկական եմ…

Կուզեի ինչ-որ բան ասեիր հիմա…

Հ.Գ. Լավ օր էր էսօր, վաղն էլ ա լավը լինելու…

Minerva
08.04.2010, 15:08
Էսօր քայլում էի քաղաքում, արև էր, մեկ էլ սկսեց անձրև գալ։ Էնքան հավես էր։ Մարդիկ անձրևանոցներն էին բացում ու ինձ ջղայնացնում։ Էս արևային եղանակին ի՞նչ անձրևանոց։ Իմ համար քայլում էի արևի տակ, ուշանում էի աշխատանքից, ու ընկերուհուս տված Բիգ Բաբլն էր ծամում։ Ուզում էի փուչիկ անեի, բայց ամաչեցի։ Հիմա էլ նստած եմ կոմպի առաջ, Բիգ Բաբլս արդեն վաղուց համազրկվել ա ու ջրիկացել, թափել եմ։ Նստած եմ ու թեյ եմ խմում, իսկ թեյիցս քլորի համ ա գալիս։

kyahi
08.04.2010, 18:15
Հենց հիմա բավական նեռվայնացած եմ ու իմ խեղճ ստեղնաշարը դա զգում ա:angry:
Լուսամուտից նայում էի բակ, չորս երեխա խաղում էին, հետո սրանցից երեքը վերցրեցին ամենափոքրի խաղալիքը/պլաստմասա տեսակի մեքենա/ և բնականաբար չտվեցին,ի դեպ, երեխաները կլինեին մոտ հինգ-վեց տարեկան: Այս ավազակ երեք երեխաները ինչքան հնարավոր է մեծ քար վերցրեցին ու սկսեցին տարբեր բարձրություններից քցել այդ մեքենայի վրա, դե չասեմ այն փոքրիկի վիճակը, այս երեքը ստիպեցին, որ փոքրիկը վերցնի քար և իր ձեռքով ջարդի իր մեքենան, զարմանալի է, բայց նա դա արեց…
"ՈՒղղակի հրեշներ են" մտածեցի ես" այ թե հիմա ծնողը դուրս գար"…ի երջանկություն ինձ ծնողը դուրս եկավ լուսամուտ և իր ահարկու ձայնով նախ գտավ իր հրեշիկին," ահա լավ է հիմա մի լավ բան կասի",բայց ավաղ, հնչեց հետևյալը " Այ բալես, զգույշ խաղացեք, ախր կարող ա ձեզ մի վնաս տաք, գոնե փոքր քար վերցրեք…":o
Ես ուղղակի ապշած եմ , հա լավ, գոնե շրջակա միջավայրը չաղտոտեն…Ահավոր է չէ…Բամբիռ խումբը այս դեպքում մի լավ երգ ունի "երեխաների խաղերը"…
Այս դեպքում կասեմ իմ ամենասիրելի խոսքերը " Ողբամ զքեզ Հայոց աշխարհ…"

Jarre
08.04.2010, 18:20
Երեկ երեկոյան կնոջս հետ ավտոբուսով՝ իմ սիրած տրանսպորտով, տուն էնք վերադառնում։ Ես կանգնած, նա՝ նստած։ Ականջակալի մեկը դրեցի իմ ականջին մյուսը կնոջս ու միացրեցի այփադս.... :love Չէի պատկերացնում, որ այս ձևով երաժշտություն լսելը կարող է ստեղծել այդքան գերմտերիմ մթնոլորտ :love

Ափսոս քայլելուց չենք կարող այդպես անել.... Խի՞ եմ էդքան բոյով :cry

Minerva
09.04.2010, 13:24
Աշխարհի չափ գործ ունեմ:[, բայց եկա՝ մի բան շուշուտ ասեմ, գնամ։
Էսօր ամենահասարակ օրինակի՝ եղանակի վրա ևս մի անգամ համոզվեցի, որ ամեն ինչ հարաբերական ա։
Եթե նստած ես ձեր տանը՝ տաք պառերի կողքին, ադյալի մեջ փաթաթված, խմում ես լիմոնով տաք թեյ ու նայում ես քո սիրած ֆիլմերից մեկը, ավելի իդեալական եղանակ չի կարող լինել։ :zagar
Իսկ եթե անձրևը քեզ փողոցում հանկարծակիի ա բերել, մազերդ ու շորերդ լրիվ թրջվել են, կոշիկներիդ մեջ ջուր ա լցվել, մրսում ես, ու, բացի դրանից էլ, պարզվում ա, որ էն, ինչի համար էս եղանակին դուրս ես եկել, ինչ-որ ապուշների պատճառով, չես կարող անել:angry, անասուն եղանակ ա։

Ձայնալար
09.04.2010, 13:29
Վաղուց անձրևի տակ չէի ընկել՝ միշտ կամ դուրս չէի գալիս, կամ տաքսի էի նստում… մի խոսքով այսպես ասած «թսիկություն» էի անում :))

Ուրեմը հրաշալին ինչն էր՝ բոլոր նրանք ովքեր կանգնած թրջվում էին մինչև ոսկորները, ժպտում էին, իսկ նրանք, ովքեր անձրևանոց ունեին տխուր դեմքի արտահայտություն ունեին: Հումորն ու ժպիտը երևի անհրաժեշտ էին արտաքին անբարենպաստ պայմաններին դիմանալու համար:

Ժպտացեք զմիմյանս :))

Chuk
09.04.2010, 17:06
Ընտանեկան բժիշկ... շատ լավ ա հնչում:
Արդեն մի քանի տարի ա, ամեն մի ընտանիք կարող է ու պետք է ընտանեկան բժիշկ ունենա: Մենք էլ ունենք: Ինչի՞ չունենանք որ, ինչո՞վ ենք պակաս ասենք ամերիկոսներից: Տո մենք նույնիսկ ընտանեկան տաքսիստ ունենք՝ Կարենը, ով մեր տնից ամեն մեկին առանձին առանձին ինչ-որ տեղ տարել է ու չգիտես որտեղից իմացել, որ մենք նույն ընտանիքից ենք, հիմա էլ եթե ուրիշ տաքսի հանկարծ ու նստենք, ապա նեղանում, նեղվում է: Բայց դե ուրիշ տաքսի նստելու իմաստ էլ չկա, որտև Կարենը համ քաղաքը երկու մատի պես գիտի, համ լավ է քշում, համ էլ եթե հանկարծ էդ օրը մոտս փող չեղավ անվճար տեղ կհասցնի: Լավ մարդ է:

Բայց դե ընտանեկան տաքսիստը մեր էս պատմության հետ կապ չուներ:
Հա, ուրեմն ընտանեկան բժիշկը: Արդեն քանի օր է հիվանդ եմ: 39-40 տաքություն, անընդհատ դող, ցավեր:
Մերոնք էլ գիտեն ոնց բուժեն, բուժում են. դեղեր, թեյեր, էլի չգիտեմինչեր... մի խոսքով, ոնց-որ պետք է, բուժում են: Ընդհանրապես բժշկի դիմում ենք ոչ ստանդարտ դեպքերում, երբ բժշկի միջամտությունն անհրաժեշտ է: Իսկ սենց դեպքերում... մեկ է գիտենք բուժման ձևը, ինչ կարիք կա: Բայց դե քանի որ ընտանեկան բժիշկ ունենք, ես էլ հիմա պետական հիմնարկում եմ աշխատում ու էդ անտեր բժշկի թուղթը անհրաժեշտ ա, զանգել ենք:

Մեր ընտանեկան բժիշկը մի համակրելի տատիկ է, երևի 70 տարեկան, ժպտուն դեմքով, ծիծաղկոտ աչքերով: Զանգել ու ասում ենք. «Էսպես, էսպես, էսպես, արի տես, ամեն ինչ նորմալ ա»: «Գիտե՞ք, - ասում է, - երևի իմաստ չունի էսօր գամ, հլը թող դեղեր խմի, տեսնենք ինչ կլինի, վաղը կամ մյուս օրը կգամ»: Դե մեր համար էլ կարևորը բժշկի թուղթն է, ասեցինք «լավ»:

Հաջորդ օրը հայրս էլ հիվանդացավ, պարզվեց, որ շատ զզվելի վիրուս ա: Զանգել նորից պատմում ենք, ասում ենք «արի՛»: Ասում է. «Գիտե՞ք, էդ երևի վիրուս ա, ոչ թե մրսածություն, իմա՞ստ ունի ես գամ, ախր մեծ եմ, բա որ ե՞ս էլ վարակվեմ»: Համա թե բժիշկ ա: Ասեցինք «լավ, մեծ ես, մի արի»: Դե միևնույն է, մեզ բժշկի թուղթն է պետք: Իսկ մենք արդեն առողջանում ենք:

Շատ լավ բան է ընտանեկան բժիշկը: Շատ:

Մարկիզ
09.04.2010, 17:25
… Ջա՜ն, տանն եեմ վերջապես::)))

Տարիներ առաջ, երբ դեռ Երևան չէինք տեղափոխվել, մի 100 տարեկան պառավ չորացած հարևանուհի ունեինք՝ անունը Կարինե: Կառա էին ասում բոլորը: Կառան կարգին իմաստուն պառավ էր:
Էն պատերազմի տարիներն էին՝ 90-ականների սկիզբը: Ամեն օր ռմբակոծություններ էին լինում, օրական 200-300 արկ էր թափվում խիտ բնակեցված բնակավայրերի վրա: Փոխադարձ կրակը գրադ կայանքներից էր, հաուբիցներից և հրետանու այլ տիպերից: Տուժում էր հիմնականում խաղաղ բնակչությունը՝ կանայք, երեխաները, ծերերը…

Մի բախտի բերմամբ հատուկենտ համդիպող խաղաղ երեկո, երբ հարևաններով հավաքված վերջին իրադարձություններն էին քննարկում, Կառան ջղայնացած ասաց.
-Կռիվ, կռիվ… Յանի էս էս ի՞՞նչ կռիվ ա: Մեր վախտերը լավ չէ՞ր բա… Որ իրար հետ հարց էին ունենում, մի դալդա տեղ՝ մի դաշտում կամ սարում դիվցիզիաներով պայմանավորվում էին, հանդիպում ու իրանց հարցերը տեղում լուծում: Թե չէ, հիմա էս ի՞նչ ա, նորմալ մարդկանց կյանքերն են խորտակում, վախացնում, ներվայնացնում: Ասա՝ հարցեր ունեք, դիվիզիաներով հանդիպեք կռիվ արեք, պրծեք էլի… Թե չէ, էս ի՞՞նչ վիճակ ա…

:D

Minerva
09.04.2010, 17:56
Նոր աշխատանքից դուրս եկա, մեկ էլ տեսնեմ` արևը փայլում ա, փողոցներն ու մայթերն էլ` չոր-չոր: Նենց ուրախացա. չէի սպասում: Չորս ժամ առաջ հեղեղ էր, իսկ հիմա հետքն էլ չի մնացել: Երանի մարդկային հարաբերությունների մեջ էլ ամեն ինչ սենց պարզ լիներ:

Ռուֆուս
09.04.2010, 18:03
Անցած շաբաթ չկարողացա Երևան գալ, էսօր էի գալու: Ընդմիջմանը գնացի տուն, որպեսզի անհրաժեշտ պարագաներն ու հագուստս հավաքեի, ճանապարհին մնացի ձյունակարկուտախառն հորդառատ անձրևի տակ: Ոտից գլուխ թրջվել էի: Ռյուկզակս դասավորեցի, վերադարձա աշխատանքի, ախր էսօր ars83-ին էի տեսնելու նախքան իր Շվեյցարիա գնալը: Էն էլ պարզվեց, որ վաղը աշխատանքային օր է, Երևան գալս չստացվեց: Տրամադրությունս ընկավ մի ուրիշ կարգի, ուզում էի Արսենին բարի ճանապարհ մաղթել:

Հիմա էլ տրամադրություն չունեմ ու թարսի պես ավելի շատ եմ ուզում Երևան գալ: :cry

Ինչ թարս օր էր :(

Շինարար
09.04.2010, 18:55
Իսկ ես էսօր ԿԳԴ-ի ցուցահանդեսին էի գնացել, տրամադրությունս այ այսպիսին է:))

Երկնային
09.04.2010, 19:53
Իիիի՜, բա որ ես իմանայ էսօր ցուցահադեսի եք գնում, ես էլ կգայի :( վաղը եթե գնացող լինի, ինձ էլ ասեք էլի, զանգեք, հարմարացնեմ գամ :oy


Վերջերս մոտս էլի նոպայա սկսել, էն որ ուզում եմ ինչ-որ փոփոխություն, ինչ-որ բան փոխեմ կյանքումս, ու էդ պահերին խեղճ մազերս են սովորաբար տուժում :noti դե ամենահեշտը իմիջափոխությունն ա, հատկապես սանրվածքի փոփոխությունը: Հիշում եմ մի տարի բռնեցի անկապ մազերիս գույնը փոխեցի, հերիք չի տարիքիցս մեծ էի տենց երևում, մի հատ էլ էդ գույնը ժանգագույն ոնց որ լիներ, որ հիշում եմ դեմքիս արտահայտությունը, երբ ինձ տենց գույնի մազերով հայելու մեջ տեսա, վատանում եմ :D մի շաբաթ ա, նայում էի հայելու մեջ, ինքս ինձ չէի ճանաչում :))

Հետո հազիվ մազերիս նախկին գույնը վերականգնեցի, մեկ էլ էլի բռնեց էդ միօրինակությունից հոգնած վիճակը, մեկ էլ չոլկա կտրեցի… ու չնայած շատերին դուր էր գալիս, ես ինձ տենց էլի դուր չեկա, մի տեսակ ոնց որ երեսս սևանար :D Լավ ա գոնե բախտս բերել ա, մազերս շատ շուտ են երկարում… տենց հազիվ երկարացրեցի էդ չոլկան, ուրիշ սանրվածք սարքեցի ու էս մեկը դուրս եկավ իրոք… հետո սկսեցի էլի խուճուճանալ:

Էս քանի օրն էլ մեջս ցեց ա մտել, կարճ սանրվածք եմ ուզում. ինտերնետով փորձեցի տարբեր կարճ սանրվածքներ ու ինքս իմ համար հայտնաբերեցի, որ ինձ շատ ա սազում :love Բայց ես ախր իմ երկար մազերը շա՜տ եմ սիրում, ու գիտեմ, որ ինչքան էլ սիրուն լինի կարճով, մեկ ա մի քանի օրից նստելու եմ տառապեմ, թե ուր են իմ երկար մազերը :cry

Հիմա մտածում եմ ինչ անեմ, մազերիցս չեմ ուզում հրաժարվել, բայց մինչև մի բան չփոխեմ, չեմ հանգստանա, ես էլ հո գիտեմ, որ գիժ եմ :D

Բայց ինչ ուզում եք ասեք, օգնում ա էլի «անկապ»-ում տառապելը :))

Արևածագ
09.04.2010, 21:03
Վաղուց այսպիսի բանաստեղծություն եմ լսել: Մոտավոր իմաստը. «Կեցցե'նք մենք, հնչում են ծնծղաներն ու խփում են թմբուկները: Ճամփեզրին կանգնած աղջիկներն իրենց ձեռքերի ծաղկեփնջերը թափահարելով ողջունում են մեզ: Այո', արժանի ենք դրան: Չէ՞ որ մենք հաղթել ենք: Մենք հետապնդեցինք ու ջախջախեցինք հակառակորդին: Նրանք յոթ հոգով էին, իսկ մենք՝ հազար»:

Մանուլ
09.04.2010, 21:16
Mr. President - Coco Jamboo (http://radek78.wrzuta.pl/sr/f/a8EBrHFuycI/mr.president_-_coco_jamboo) :dance

Հո՜ւ :dance:
I love you, Bridge TV :love:

96 թվի երգ ա: Բակում բոլոր հանդեսները էս երգի ու «Մակարենայի» տակ են անցել :))))))

Յա-յա-յա կո՜կո ջամբո, յա-յա-յեեե :sulel :love
:D :D :D

Ֆոտոն
09.04.2010, 22:01
Երեկ որոշեցի ոտանավոր անգիր սովորել մի գրքից, որ ընթերցում եմ: Առաջին անգամն էր ինձ փորձելու համար անգիր անելու ցանկությունը:

Կապույտ գլխով, կանաչ ոտքով
ես ծաղիկ եմ անուշ հոտով,
թեև տունկս փոքրիկ է,ցած
արոտներում միշտ թարմ կացած,
երբ է փունջս երբե մի զարդ,
տեսնում է ամեն մի մարդ,
ես եմ սիրուն գարնան գուշակ,
իմ անունը Մանուշակ:

Չկարողացա հիշել, մեկ է, գուգլյանից թխեցի: :(:oy


:D

murmushka
09.04.2010, 22:11
Մի քիչ առաջ եմ վերադարձել տուն: Հետաքրքիր ճանապարհորդություն էր, չնայած բավականին ծանր էր ու հոգնեցնող: Ուղեկցում էի մի անգլիացի կնոջ, որը այստեղ ներկայացնում էր մի հիմնադրամ: Հիմնադրամը ցանկություն է հայտնել ֆինանասավորել սահմանամերձ գոտիներում ապրող կանանց վերաբերյալ մի շատ հետաքրքիր նախագիծ: Բայց կարևորը դա չէ: Կարևորը այն տարբերությունն էր, որ ես զգում էի, ամեն մի հանդիպման ժամանակ, այդ կնոջ ու մեր հայ կանանց, հայ գյուղացի, այն էլ սահմանամերձ գյուղի բնակիչ կանանց, նրանց հոգսերի ու նրանց մտածելակերպի տարբերությունը: Այդպես էլ չկարողացանք հասկացնել, բացատրել այդ կնոջը, թե ինչու, երբ գյուղի կենտրոնում հավաքված են տղամարդիկ, կինը չի կարող անցնել այդ տարածքով, ու միաժամանակ կինը դա չի համարում իր իրավունքների ոտնահարում, կամ էլ գենդերային անհավասարություն: Չկարողացանք հասկացնել կնոջը ինչ է նշանակում, որ ընտանիքը պահպանելու համար պետք է ինչ-որ գին վճարես ու հիմնականում կինն է վճարում իր իրավունքների, իր երազանքների, իր նպատակներկի հօդս ցնդման գնով:
հետաքրիր էր, սկզբում նրանք կաշկանդված էին, նայում էին մեզ որպես օտարի ու կարծես մի բան ուզում, եթե կարող եք ֆինանասապես օգնեք, իսկ երբ բացատրում էինք, որ ծրագրի հիմնական նպատակը կնոջ դիրքի ամրապնդումն է, նրա իրավունքների պաշտպանումը.... զրույցը փոխվում էր, նրանք բացվում էին, նրանք դառնում էին իսկապես ԿԻՆ: ու վերջում... շնորհակալություն հայտնում
ու գիտեք ինչի համար՞ ԶՐՈՒՅՑԻ, ես ուղղակի ապշած էի, նրանք միմիայն զրույցելու համար շնորհակալ էին, նրանք երազում էին ուղղակի մի պահ կտրվել իրենց առօրյայից ու ուղղակի քննարկել համամարդկային խնդիրների գլոբալ հարցերի մասին, զգալ , որ աշխարհի կյանքն իրենց չի շրջանցում, զգալ, որ իրենք էլ կարծիք ունեն, զգալ, որ իրենց կողքինն էլ տեսակետ ունի ու դրա մասին իրենք կարող են ուղղակի զրուցել, ու զգալ իրենց վերջապես ՄԱՐԴ:
տպավորություններս շատ շատ են, թե բնությունից, որը կարծես թե հենց սահմանամերձ գյուղերում ինքն իրեն չէր խնայել ու շռայլել էր գեղեցկությունը, թե մարդկանցից, որոնք այնքան պարզ են ու այնքան մարդկային, թե այդ ամենի տարբերությունից:
ուզում եմ հավատալ, որ այս ծրագիրը կօգնի, ինչ-որ բան կանի այդ կանանց համար, հակառակ դեպքում, ես ինքս ինձ չեմ ների, որ մտել եմ նրանց, թեկուզ և հնարովի, բայց իրենց համար սովորական միգուցե և երջանիկ առօրյան, խոսել, ցույց տվել ավելի լավ կյանքի կողմերը ու... թողել նրան մենակ նույն տաշտակի առաջ:
ես հպարտ եմ հայ Կանանցով

Հայկօ
09.04.2010, 22:34
Արյաաաաաաաաաաաաա, էս ի՜նչ կայֆ ա :love: Դզում ա, էլի, որ աշխարհը տասնյոթ-տասնինը դյույմ անկյունագծով քառակուսի ա :D: Սիրում եմ քեզ, իմ 32 բիտ գույնանոց քառակուսի տիեզերք: Նոթբուկը ծալում ես՝ աշխարհի վերջն ա, հոգեցունց ըլնեմ: Մենակ կարկուտն էր էսօր անդուր. նենց որ անձրև ա գալիս, գոնե մենակ թրջվում ես, իսկ սենց ծեծ էլ ես ուտում :D:

Ծով
09.04.2010, 22:44
վայ, էս յասամանը էս ինչ լավ ծաղիկ ա..համ հոտը, համ համը, ո՛չ նամռոտ ա, ո՛չ գոռոզ...ուրիշ ա մի տեսակ...
:love

Դեկադա
09.04.2010, 23:28
Ժառը պատճառ դարձավ, որ վերհիշեմ մութ ու ցուրտ տարիները...

Եւրեւի թե կհամարեք ինձ ցնդած, բայց էնքան հաճույքով եմ էտ տարիները հիշում: Էն ժամանակ թեպետ բոլորս ահավոր տանջանքներ էինք կրում, բայց առավել երջանիկ էինք: Հա, հա, երջանիկ էինք: Չնայած մութ էր, ցուրտ էր: Բայց քանի, որ հայրական տունս անտառին շատ մոտ էր, կարելի էր ասել անտառի մեջ է,ր եղբայրս էլ՝ շատերի նման փայտի գործ էր անում, մենք ունեինք վառելափայտ: Իսկ ամուսինս էլ մեր շենքի կողքի կաթսայատնից « լեւի» լույս էր « գողացել»՝ դա էլ ունեինք: Ու ամեն երեկո պատուհանները փակում էինք հաստ ադյալներով, որպեսզի դրսից ոչինչ չերեւա / մեկ մեկ թվում էր թե հայրենական պատերազմն ենք ապրում/ ու սկսվում էի « ուրախ» ժամանցը: Մեր հարեւանները գալիս էին մեր տուն եւ՛ տաքանալու, եւ՛ հեռուստացույց նայելու: Անգամ լինում էր, որ ես քնում էի բազմոցին, իսկ նրանք դեռ նայում էին հերթական կինոն: Էն ժամանակ « Սանտա Բարբարա» կինո կար է՜...

Սուրճ ճարելը դա հավասարազօր էր նավթ ստանալուն: Երեւի կհիշեք... էտ բաչոկները ձեռքներսի, ոնց էինք հերթ կանգնում, որ նավթ ստանանք տալոնով, իսկ պապաս էլ՝ հիշում եմ, ամեն գիշեր իր «անկողինն» առած գնում էր խանութի դռան մոտ հերթ պահում, որ առավոտյան կարողանա գնի կտրոնով տրվող հացերը.. հաց էլ ասում ենք.. դեսպեի կտոր, բայց հո չէինք ուտում:
Հա, սուրճը... սովետի ժամանակ կիլոյով սուրճ էինք առնում, խմում, իսկ էտ տարիներին ... գարի.. մի հարեւան ունեինք. ինքը աղում էր էտ գարին, խառնում՝ կանաչ սուրճ կար դրա հետ, աղում ու եփում, նենց էլ համեղ էր: Չէ՛, հիմիկվա սուրճերը, ո՛չ համ կա, ո՛չ հոտ... մենակ վառած մուր ենք խմում:

Ի՞սկ հիմա... շաբաթներով հարեւանսի երեսը չեմ տեսնում, իսկ էն ժամանակ մի օրվա բացակայության դեպքում անգամ իրար կարոտում էինք: Հիմա մենք արդեն հասկանում ենք, որ մարդկանց հնարավորինս քիչ նեղություն պետք է տալ, եւ սուրճն էլ խմել միայն ազատ ժամանակի դեպքում՝ այն էլ որպեսզի վերհիշենք անցած - գնացած, բայց երջանիկ օրերը: Ի՞նչ անենք թե պատերազմ էր, բայց գիտեինք թե ինչի համար ենք պայքարում: Ոչինչ որ ջուրը բերում էինք մեզնից բավականին հեռու գտնվող այգու միակ ցայտաղբյուրից, դեռ բերածն էլ տանջվելով բարձրացնում էինք բարձրահարկ շենքի համապատասխան հարկը, բայց չէ՞ որ ծիծաղելով էինք բարձրանում: Ոչինչ, որ ոտքերի ցավից քիչ էր մնում մեռնեինք քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար, բայց գիտեինք, որ հասնենք հարազատի տուն մեզ ամենաքիչը ժպիտն էր սպասում ու մեկ էլ տաք թեյը: Իսկ հիմա միայն սուրճն ենք միասին խմում, իսկ որպիսությունը ... համակարգչի միջոցով ենք հարցնում...

... ոչինչ, որ վատ տարիներ էին, բայց իմ երիտասարդության ամենից լավ ու երջանիկ տարիներն էին, որովհետեւ ես էն ժամանակ ապրում էի բոլորի հետ ու բոլորի համար, իրենք էլ նմանապես..

Նարե
10.04.2010, 00:39
էս ամառը երբ պիտի գա, որ քնելուց առաջ նստեմ խոհանոցում, հավեսով հաց-պանիր-կանաչի ու պարտադիր ԴԱՇՏԻ լոլիկ ուտեմ, նոր գնամ քնելու:

VisTolog
10.04.2010, 00:47
Մոդերատորական: Վերջին մի քանի կծմծողական, կպնողական գրառումները ջնջվել են: Սրանից հետո, ցանկացած նմանատիպ գրառում կտուգանվի:

My World My Space
10.04.2010, 10:14
Առավոտ-լուսադեմին հիշեցի "Մեր բակ"-ի էլեկտրիկ Լյովին ու իրա վախենալը...... "վա՜յ, պաստանցիան գմփա՛...." :).
Մեր պաստանցիան գմփաց. առավոտյան 6:30, երկու UPS-ներս սկսեցին միաձայն ծղրտալ, վերմակս քաշեցի գլխիս, ու որոշեցի դիմադրել: Չդիմացա: 15 րոպե անց հելա, անջատեցի....պաստանցիան գմփա.....

Հ.Գ. Բայց պաստանցիան գմփա, մեր էլեկտրիկները շատ օպերատիվ աշխատեցին էսօր, 10:30 արդեն հոսանքը տվեցին::o

Katka
10.04.2010, 10:24
Գարունը կանգնել է: Չկա ծաղիկների հոտը, թե ես եմ գրիպ, չկա գարնանային քամին: Ա, դե չկա էլի էս քաղաքում գարուն:)) Մի երկու ծառ են: Բայց կա գժական երկինքը, որը սուրուն ա է՜՜՜՜: Երկինքը նկարողը աշխարհի ամենատաղանդավոր նկարիչն է: Վայրկյան հետո նենց է գույները խառնում, որ մտածում ես՝ կաս ու տա-ղան-դա-վոր ես, մնացած բաները կարեւոր չեն ու նկարած երկնքիդ խաթր հաշտ եմ քո հետ::secret

Հ.Գ. Արեւներին ամպերով մի փակիր:oy

Աբելյան
10.04.2010, 12:06
Էս ով ա էս օրացույց հայտնագործողը::blin Ապրիլի 24-ը, Մայիսի 1-ը, Մայիսի 9-ը շաբաթ-կիրակի են::}

CactuSoul
10.04.2010, 13:07
Կա-ուա-մել:dance Կա-ուա-մել:dance

***
Չինգա-չունգաաա, լաաա-լալա-լա-լաաաա,
Չի՞նգա-չունգաաա, լաաա-լալա-լա-լաաաաաաա:sulel

Է՜խ:roll

:love…

Meme
10.04.2010, 15:56
Ինչքան վատա,որ հիվանդ ես լինում:(,ոչինչի հավես չունես,անջատված ման ես գալիս ամբողջ օրը,չգիտես ինչ անել,որ օրտ գոնե հետաքրքիր անցնի,ես գալիս եմ նստում համակարգչի դիմացը,որ գոնե էստեղ մի քիչ ուրախանամ,կարդում եմ բոլորի գրառումները,ու տրամադրությունս հազարա լինում,էս ակումբը էնքան հարազատա դարձել,որ չմտնել,նորությունները նայել չի լինում,վերջացնելով ասեմ,որ հիմա տրամադրությունս բարձրա,չնայած,որ դեռ հիվանդ եմ,բոլորիցտ էլ շնորհակալ եմ,ապրեք:Մնումա շուտ լավանամ:)

Kita
10.04.2010, 16:02
Կարդացի անկապը ուուրախացա.:)) ինչ լավ է, որ մենակ ես չեմ գրիպ սատկում:D:}
Вместе веселее վարիանտ է:))

My World My Space
10.04.2010, 17:03
Բայց, իրոք էլի, հանդիպումը դուրս շատ էկավ, պաստանցիան պայթի......:lol
կարգին երեխեք են ակումբցիները (համենայնդեպս ում տեսել եմ), խելոք, զարգացած, կիրթ.....
կարգին մոտիվացված քննարկումներ են անում:
մի լավ նկարվեցինք:
Հա՛, ի դեպ......
Եղոյաաաաաաաաաաաաա՜ն :aaa ո՞վ էր մյուս լուսանկարողը......... նկարներն եմ ուզո՜ւմ......;)

Jarre
10.04.2010, 18:29
Երբեք չեմ դադարում երազել, ավելի ճիշտ չեմ ուզում դադարել ..... :love:oy

Կան մարդիկ որոնք ժամանակին թողնում են իրենց մանկությունը։ Նրանք մուտք են գործում մեծ կյանք, շուտ խրվում են առօրյա հոգսերի մեջ, ձգտում են կարիեռայի և հարստություն կուտակելու։ Այդպիսի մարդիկ կոչվում են կայացած մարդիկ :B

Բայց կան մարդիկ էլ, ովքեր իրենց ամբողջ կյանքը մնում են «մանուկ»։ Չեն դադարում երազել տիեզերքի ու ժամանակի մեքենայի մասին :love Չեն դադարում սիրել ու նվիրվել մարդկանց երեխայական անմեղ ու մաքուր սիրով :love

Այսպիսի մարդիկ իրոք վայելում են իրենց մանկությունը, քանի որ այն երբեք չի անցնում՝ այն իրենց ներկան է :)

Հեքիաթ
10.04.2010, 19:00
http://www.youtube.com/watch?v=rwkcjx3dS9A&feature=fvst

CactuSoul
10.04.2010, 19:00
Կա-ուա-մել:dance Կա-ուա-մել:dance
…ու ինչպես իրավացիորեն նշեց մեր ընկերը՝

Ալի Կեյտաաաա, Ալի Կեյտաաաաաա, աֆո, աֆո, աֆո: Յահուուուուո :D

:vayreni:love…

:oy http://img709.imageshack.us/img709/770/withalikeita.th.jpg (http://img709.imageshack.us/i/withalikeita.jpg/)

Արևհատիկ
10.04.2010, 20:57
Ինչ լավ ա, որ գոյություն ունի «Կատակ եմ անում» արտահայտությունը: Թե չէ մարդիկ ինչ էին անելու, տեսնելով, որ իրանց ասածը առնվազն դեբիլություն ա :sad
Ախր կատակն ու դեբիլ արտահայտությունը իրարից շատ են է՜ տարբեր :8

Դարք
10.04.2010, 21:05
ԱԽ.մեր ֆուտբոլը,իսկական ֆանտաստիկ ֆուտբոլ ունենք,ընենց ֆանտաստիկ,որ մենակ Հայաստանի առաջնությունում կարաս տեսնես պայքարի ժամանակ ֆուտբոլիստը ընկնի ցեմենտին,որովհետև սահմանային գծից հետո ընդամենը կես մետրա խոտ:

Yevuk
10.04.2010, 21:26
Ես քեզ սիրում եմ, ակնթա՜րթ: :love

Ինչ հաճելի է, երբ երեկոյան հոգնած, արդեն բոլոր գործերդ ավարտած, տուն ես գալիս` ճանապարհին մտածելով ամեն ինչի մասին և փոքր-ինչ տխուր, երբ հանկարծ հանդիպում ես քեզ ընդառաջ եկող մի մարդու, քեզ շատ ծանոթ, որի հետ սովորել ես դպրոցում 4 տարի և հետո կորցրել նրան, իսկ դպրոցի վերջին տարում նորից գտել, և նա ուրիշների նման հայացքը չի փախցնում կամ փորձում չտեսնելու տալ, այլ ժպտալով մոտենում է քեզ, ջերմորեն գրկում, համբուրում և մի փոքր խոսում դեսից-դենից: :friends:

Դա ընդամենը տևեց 5 րոպե, ոչ ավելին, բայց մինչև այսօրվա վերջ իմ լավ տրամադրությունը ապահովված է: :love

Ես քեզ սիրում եմ, իմ հի՜ն ընկեր: :friends::love:aha

Minerva
10.04.2010, 21:36
Վախ, ոնց էի կարոտել էս զգացողությանը` կարևոր խաղից առաջ սպասումի ու էդ սպասումը վայելելու զգացողությանը, երբ ստամոքսդ մի տեսակ սեղմվում ա: Վերջերս հեռացել էի ֆուտբոլից, մոռացել էի, որ կարող ա սենց հույզեր պարգևի, որ մի պահ մոռանաս խնդիրներիդ մասին ու մտածես մենակ սիրածդ թիմի հաղթանակի մասին: Որ վիճես հակառակորդ թիմի երկրպագուների հետ, որ համոզված լինես քո թիմի հաղթանակի վրա, բայց էլի վախենաս, որ մեկ էլ տեսար`պարտվեց: Որ անընդհատ ժամին նայես ու ասես` դե ե՞րբ ա սկսելու: Որ գիշերվա հազարին ուրախությունից կամ բարկությունից գոռաս` հարևանների մասին չմտածելով: Որ նախորդ մի քանի գիշերը շուտ քնես, որ էս գիշեր հանկարծ պատահաբար աչքդ չկպնի: Որ քննություն, դիպլոմային թողես ու նստես էկրանի առաջ: Որ սենց ռոմանտիկ զեղումներ ունենաս, որոնք ինքդ քեզ էլ տարօրինակ են թվում, բայց ընդհանրապես չանհանգստանաս, որ տարօրինակ ես:
Առաջ, Բարսա: :love

Դարք
10.04.2010, 21:41
ինչ հաճելի չէ մտածել,որ հեսա էլ կլասիկոնա սկսում,բայց դու կարողա չկարողանաս վայելել մի բաժակ գարեջրի հետ,որովհետև ոչ հեռավոր ապագայում քեզ քնություննա սպասում,որին դու մեկա ֆիզիկապես չես հասցնում,մի այնպիսի չհավատալի տհաճությամբ ես սովորում,որ հանկարծ չկտրվես,որ հետագայում դիպլոմի պրոբլեմ չունենաս,որ տանես ձևական ներկայացնես մի աշխատանքի համար,որ գործազուրկ ամբողջ կյանքումդ չմնաս ու արդյունքում գիտակցես, որ այն հաճույքները, որը կարող ես էսօր էլ կլասիկոյից ստանալ,վաղը ամառային արևի ջերմություն ճառագող ճառագայթներից ստանաս չես ստանա,որտև պետքա քնության համար պարապես.Էխ մի տարի մնաց.ինձ մենակ բանակը կփրկի.

helium
10.04.2010, 22:39
Երեկ էնպիսի քեֆ եմ արել...ամենամոտ ընկերուհուս հարսանիքն էր: Է՜խ, 15 տարի է անցել, բայց մենք մինչեւ հիմա ասես նույն մարդիկ լինենք...չէ՛, նույնը չենք, մեծացել ենք, բայց նույն կերպ մտերիմ ենք: Միասին նույն դասարանում էինք սովորում, միասին գնում-գալիս էինք դպրոց, բակում միասին խաղում, ման գալիս...ավարտեցինք դպրոցը, ամեն մեկս տարբեր բուհեր ընդունվեցինք, տարբեր հետաքրքրություններ ձեռք բերեցինք, բայց միեւնույնն է, միմյանց համար մնացինք ամենամոտ ու հարազատ մարդիկ: Հաղթահարում էինք մեզ բաժանող 1 հարկի տարբերությունը, հայտնվում մյուսի տանն ու պատմում, թե ինչպես ենք օրն անց կացրել, կիսվում հույզերով, դժգոհում շեֆերից...
Երեկ արտասովոր օր էր....հարսնաքույր էի, շատ ուրախ էի, այնքան ուրախ, որ նույնիսկ մի պահ չեմ դադարել պարել, այն էլ պարել հայկական երաժշտության տակ /տաշի՜/, ինչն այնքան էլ չեմ սիրում թե՛ լսելու առումով, թե՛ պարելու...Արդյունքում այսօր ողջ օրը մի կերպ էի քայլում, էլ չասած առավոտյան ինչ դժվարությամբ եմ ինձ ստիպել վեր կենալ ու գործի գնալ: Հիմա մի տեսակ տխրություն է բայց իջել, գիտեմ, որ անտեղի է գուցե, բայց դե...այնպիսի տպավորություն է, որ մենակ եմ մնացել: Չեմ կարծում, որ հեռավորությունը ինչ որ բան փոխի մեր հարաբերությունների մեջ, բայց մենք այլեւս չենք հանդիպի, ինչպես առաջ....հիմա պետք է նախապես զանգել, հարցնել, պայմանավորվել, հարմարեցնել եւ այլն եւ այլն :( Ինչ բարդ է դառնում, կամ գուցե ես եմ չափազանցնում...Ինչ ուրախ նոտայով սկսեցի, ու ինչ նոտայով եմ ավարտում....չէ՛, էսպես չի լինի...ջան ախպերս, ջա՛ն, ջա՛ն, ջա՛ն...էլ չգիտեմ, թե չե մի քիչ էլ կերգեի :D