PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 [6] 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Ֆրեյա
02.06.2009, 18:56
Տեսնում եմ, այն մարդկանց… Ու միանգամից զգում եմ…
Ում մասին եմ խոսում?
Այն մարդկանց, ում փոքր ժամանակ չեն սիրել: Այն մեծերի, որ մի օր երեխա են եղել ու իրենց ծնողների ջերմությունը, ուշադրությունը չեն ստացել:
Եւ ինչու միայն երեխա ժամանակ? Հիմա էլ, մեծ են, բայց ծնողները նրանց չեն սիրում, միայն հակառակը` պահանջներ են ներկայացնում ու “ոստիկանություն” են անում, սկսած` “ինչ կերար այսօր”, “տաք հագնվիր”, “իսկ այդ ընկերդ քեզ հարմար չէ, չշփվես նրա հետ”, “դու պետք է”…
Մի քանի օր առաջ երթուղային մի կին մտավ, մոտ 17-18 տարեկան որդու հետ:
Կինը “մաշված” տեսք ուներ, ոչ կիրթ, բայց երևում էր, որ իր արտաքինին ուշադրություն է դարձնում ու դեմքից թափվում էր “ստեռվայությունը”. խիստ դիմագծեր, ագրեսիվ հայացք :
Ամբողջ ճանապարհի ընթաքում որդուն ցուցումներ էր տալիս, թե ինչպես կանգնի, դռանը չհենվի, դուռը բացի, դուռը փակի, փատուհանից հեռու գնա, որ չփչի… Մնում էր ասեր, երբ շնչի-արտաշնչի:
Եւ այդ ամենը այնպիսի տոնով, այնպիսի ագրեսիվ ձայնով, որ ես էի վախից սարսռում ու մտածում էի. “Գոսպաձի, ոնց կարելի է նման մայր ունենալ, նման մարդու հետ ապրել ու դիմանալ: Ոնց էս տղեն երակները չի փռթում…”:
Իսկ տղան երևի ուղղակի սովոր էր արդեն: Հանգիստ լսում էր մոր հրահանգները ու խելոք կատարում: Մյուս կողմից էլ, երևի` ինքն էլ էր վախենում: Արդեն, ըստ փոքր ժամանակվանից մնացած սովորության, ենթագիտակցորեն վախենում է… Չէ, դա հարգանք չէ ծնողի նկատմամբ, դա պատկառանք չէ… Դա հոգեբանական խորը նստված է, որ տարիների ընթացքում արդեն վերածվում է անհաղթահարելի վախի ու տաբուի…
Բայց այնքան հեշտ կլիներ այդ վիճակը ուղղել, ընդամենը ուժ հավաքել, քաջություն ունենալ… Ընդամենը մեկ անգամ պետք էր ցույց տալ, որ դու արդեն մեծ ես, ու ինքդ կարող ես պատասխանատվություն կրել արարքներիդ համար:
Այո, դա դժվար է, բայց…
Պատկերացնում եմ արդեն մոտավորապես այդ տղայի ապագա ընտանիքը լօլ Ավելի ճիշտ` մամայի ապագա ընտանիքը:
Հետաքրքիր է, մաման երբևէ մտածում է, թե ինչ է անելու իր երեխան այն ժամանակ, երբ արդեն իր տարիքին դառնա? Արդյոք կլինի մեկը, ով նրան մամա, կամ պապա կասի ու ով կհոգա նրա մասին? Բայց չէ, ծնողները կարծես չեն նկատում դա, չեն հասկանում, որ պետք է թողնեն իրենց երեխաներին ազատ, պետք է թողնեն իրենց կյանքն էլ դասավորեն ու պետք է նպաստեն, օգնեն, աջակցեն, որ իրենց երեխաներն էլ լավ ընտանիք ունենան, հոգատար, սիրող ամուսիններ ու երեխաներ: Չէ որ մարդու ընտանիքը իր համար որոշակի մոդել է ծառայում: Եւ ինչ ընտանիք է ձևավորելու այդ մարդը ապագայում? Վախի, տեռորի, ուժային մեթոդներով, այլ ոչ թե սիրով ու հոգատարության վրա կազմված հարաբերություններ?
Արդյոք այդ հիպերուշադրությունը սեր է երեխայի նկատմամբ? Թե ուղղակի ծնողները չեն կարողանում հոգեբանորեն գիտակցել այն փաստը, որ երեխաները, թեև իրենցն են, բայց իրենց սեփական առարկաները չեն, կամ էլ ընտանի կենդանիները?
Նաև որոշ դեպքեր եմ նկատել, որ այն ծնողները, որ փոքր տարիքում անուշադրության են մատնել երեխաներին, արդեն մեծ տարիքում չափից ավելի ուշղադիր ու պահանջկոտ են դառնում երեխաների նկատմամբ: Արդյոք դա պայմանավորված է երեխայի նկատմամբ սիրով, թե ուղղակի էգոիզմ է ու ապագայի, մենակ մնալու նկատմամբ վախ?
Տանել չեմ կարողանում այդ տեսարանները, սիրտս կիսվում է, երբ տեսնում եմ անտարբեր ծնողներ:
Պատահում է, երբ երեխաներից միայն մեկն է լինում “չսիրված” : Ծնողները, քույրերը, եղբայրները անտեսում են երեխաներից մեկին: Դա կարող է արտահայտվել տարբեր ձևերով:
Օրինակ, ինչպես հասկանալ, երբ քույրերից մեկը մյուս քրոջ ու նրա ամուսնու պարտքերն է տալիս տարիներ շարունակ` անելով շատ դժվար աշխատանք եւ սեփական կյանքը մի կերպ քարշ տալով?
Ինչպես հասկանալ, եթե երեխաներից մեկն ունի ամենանորաձև հագուստները, խաղալիքները ու մի քանի սպորտի է հաճախում, իսկ մյուսը` ոչ?
Ինչպես հասկանալ, եթե ծնողները թքած ունեն, թե իրենց 11 տարեկան երեխան ուր է գիշերվա 2-ին, արել է արդյոք դասերը եւ ինչ է անելու, եթե 8ամյա դպրոցը չկարողանա ավարտել նույնիսկ?
Ինչպես հասկանալ, եթե ծնողները երեխաներից մեկին ստիպում են զոհաբերել իրենց քույրերի կամ եղբայրների համար? Մեկի համար սիրտը ցավում է, իսկ մյուսի համար` ոչ?
Եւ, օ~, պարադո~քս…
Այն երեխան, ով ամենից քիչ ջերմություն է ստացել իր ընտանիքից, ով ամենից շատն է անտեսված եղել, ում բանի տեղ չեն դրել ու միայն այս կամ այն բանն են պարտադրել ու պահանջել, այդ երեխան ավելի շատ է ձգտում տալ իր ընտանիքին, քան ընտանիքի մյուս անդամները:
Այդպիսի մարդկանց մոտ կարծես անհաղթահարելի զգացում է առաջանում` անել ամեն ինչ, նվիրվել մինչև վերջին կաթիլը: Որոշ դեպքերում նրանք նույնիսկ սեփական կամքով են գնում անձնազոհության, իրենք են առաջարկում, նույնիսկ երբ չեն խնդրում:
Նույնիսկ երբ լայաղ էլ չեն անում իրենց խնդրել: Ամբողջ կյանքը ձգտում են լավը լինել, լավ բան անել, որ իրենց էլ սիրեն: Բայց… ավաղ… միևնույնն է, իրենց հասնելու է միայն դժգոհություն, խրատ, “կարելի էր ավելին անել, ավելի լավ անել, իսկ դու ինչպես միշտ ամեն ինչ փչացրեցիր”…
Երբեմն, ավագ եղբայրներն ու քույրերը դառնում են կոմպլեկսների ու ճնշվածության պատճառ: Նրանք տարիքով ավելի մեծ են, եւ, հետևաբար, ավելի շատ փորձ ունեն, ավելի շատ բան են հասկանում: Իսկ կրտսեր երեխան միշտ գտնվում է անխելքի, միամիտի դերում, նրան միշտ խելք են սովորացնում: Հաճախ` այն ժամանակ, երբ սխալներն արդեն գործած են եւ ոչ ավելի շուտ, երբ պետք է օգնել, ուղղություն ցույց տալ:
Ընտանիքի անտարբերությունը բերում է նրան, որ երեխան մեծանում է անինքնավստահ ու ճնշված, ինքնամփոփ, կամ հակառակը` ագրեսիվ, հավասարակշռությունը հեշտությամբ կորցնող, հակահասարակական արարքների գնացող, սեփական անձը զոհի տեսքով ներկայացնելու ձգտումներով տոգորված, որը կրկին անինքնավստահության ու ճնշվածության արդյունք է: Ու հերիք է մի փոքր փորես այդպիսի մարդու ընտանիքի պատմությունը, պատճառները ջրի երես են դուրս գալիս ու տարածվում բենզինի գունավոր լաքաների պես:
Որոշ մարդիկ, զգալով այդ ամենը, ուրիշ ձևով են դասավորում իրենց կյանքը, այնպես, ինչպիսի կյանք որ երազել են իրենց համար: Մնացածը` շարունակում են իրենց ծնողների դրած հիմքերը ու կարծես մուռ են հանում իրենց երեխաներից իերնց ծնողների գործածի համար:
Բայց ինչ էլ լինի, անցյալը կարևոր չէ: Կարևոր է ապագան, եւ այն, թե ինչ կանես այսօր քո ուզած կյանքը ունենալու համար վաղը:

Երկնային
04.06.2009, 01:40
Դու լավն ես ու շատ բարի ես, նույնիսկ չեմ էլ հավատում, որ ասում, մտածում ու զգում եմ սա՝ առանց ճանաչելու քեզ… :oy
Երբեմն քո մեջ տեսնում եմ ինչ-որ մեկի, որին շատ վաղուց ճանաչել ու երևի շատ սիրել եմ…
Կարողա՞ անցյալ կյանքում պապաս ես եղել :))

Սա տարօրինակ զգացում ա. դու միշտ գիտես, թե երբ գաս…
Դու միշտ գիտես՝ ինչ ասես…
Դու կարծես իսկական չլինես…
Դու երբեք ոչինչ չես պահանջում, փոխարենը տալիս ես շատ դրական մտքեր ու պատկերներ…

Մեկ-մեկ հիշում եմ առաջին նախադասությունը, որ ասել ես ինձ ու ապշում. լրիվ անծանոթ մարդ, գուշակում ա քո հոգեվիճակը, քո մտածմունքները, ու հիշեցնում մի բան, որ միշտ դու ես մյուսներին ասել, դու՝ օպտիմիստդ, ու երբ մոռացար, քեզ հիշեցրեցին ամենաանհավանական կերպով…

Գուցե անծանոթ էլ չէիր, կերպարանափոխված մեկն էիր, որին ճանաչել եմ շատ վաղուց, որը պետք է ներկայանար ինձ հենց այսպիսին. ես քեզ ընդունում եմ այսպիսին… :)

Գիտե՞ս սա հեքիաթ ա… Գիտես :)
ես միշտ հավատացել եմ հեքիաթների ու հրաշքների. սա իմ հեքիաթն ա… Գուցե ինչ-որ մեկն իրան հենց ինձ համար ա հորինել… Ու ես փոքրիկ երեխայի պես հավատում եմ, որ Ձմեռ Պապիկ կա… :love իսկական, ոչ թե դնովի բամբակե մորուքով ձմեռ պապիկներից… ու ինքը գիտի, թե ինչ ա ինձ պետք… ես չեմ հրաժարվում էս հեքիաթիցս…

Հ.Գ. Նույնիսկ հավատում եմ, որ սա կարդալու ես, ու եթե ԷՆ ասածդ ճիշտ էր, ուրեմն դու դրա մասնիկն ես :)

Նարե
04.06.2009, 01:47
ոնց տանել չեմ կարողանում իմ էս բնավորությունը, երբ զգում եմ , որ ամեն վայրկյան ավելի եմ խրվում իմ սխալների մեջ, բայց պնդաճակատությունս ու գեներով եկած ծուռությունս թույլ չի տալիս այդ պահը փրկել ու ասել, որ արդեն փոշմանել եմ ասածներիս համար, որ պարզապես ուզում եմ մոռանալ այդ անհեթեթ պահը, ուզում եմ պարզապես ասել կներես, ախր քեզ շատ եմ սիրում՝ անկախ իմ հիմար քայլերից

Փոքրիկ
04.06.2009, 15:27
:)Գիտե՞ս, ես դեռ քեզ հիշում եմ, 7ամիս է անցել, բայց միևնույնն է հիշում եմ... Գլուխս բարձր հիշում եմ մեր ապրած կյանքը, այն թեև անթերի չէր, բայց անկրկնելի էր... Հիշում եմ հայացքդ, հիշում եմ աչքերդ, անգամ հիշում եմ՝ ինչպիսին էր քթիկիդ վրայի փոսիկը, որը շատ էի սիրում....
:(Գիտե՞ս, կարոտել եմ քեզ.... Անչափ կարոտել եմ.... Այնպես եմ ուզում գոնե մի պահով ետ վերադառնալ, միգուցե այդ ժամանակ կգտնեմ այն հարցերի պատասխանները, որոնք մինչև հիմա անպատասխան են մնացել ինձ համար... Գիտե՞ս, կարոտել եմ երգերիդ բառերը...


Գիշերը, երբ քնած կլինես, իմ սեր,
Որ հանկարծ չարթնանաս, իմ սեր,
Ես կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս, իմ սեր,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս...
Ես կգողանամ լուսինն այս գիշեր քեզ համար
Ու կգլորեմ նրան կտուրների վրայով
Ու կփշրվեն աստղերը կապույտ երկնքում
Եվ դու քնիդ մեջ կժպտաս իմ սեր...
Իսկ ես, սիրունիկս, կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով, իմ սեր...
Քնած կլինես, իմ սեր,
Որ հանկարծ չարթնանաս, իմ սեր,
Ես կերգեմ քեզ համար
Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս, իմ սեր,
Եվ դու քնիդ մեջ կժպտաս...

:(Իմ կարոտախտի դեմ ուժեղ դեղամիջոց է անհրաժեշտ...

Sayuri
04.06.2009, 16:00
Ցանկություն չկա ճաշելու, եթե 2 հատ "Mon cherri" ուտեմ, գլիւիս կտա ????:8

Ռուֆուս
04.06.2009, 17:48
Զզվում եմ երբ հարցնում են, - Կամպյուտռից գլուխ հանում ես, չէ՞: Մոտս էս ինչը չի աշխատում, կդզե՞ս:

Հա, ինչ անեմ, որ համակարգչից քիչ թե շատ գլուխ հանում եմ, բայց դա չի նշանակում, որ ամեն մի պրոբլեմ կարող եմ ու ամենակարևորը ուզում եմ լուծել:

Վերջերս մի դեպք եղավ, մեկը կանչեց մոտը թե կոմպիս հետ պրոբլեմ ունեմ:
- Ի՞նչ պրոբլեմ ա: :think
- Ադնակլասնիկը չի բացում: :(
Իրականում ադնակլասնիկը սիսադմինն էր անջատել, որ գործ անելու փոխարեն չմտնի ժամերով աղջիկ կպցնի:
- Լավ, սպասի նայեմ... Internet Explorer 6 ես օգտագործու՞մ: Դրանից ա: :8
- Բա ի՞նչ օգտագործեմ: :8
- Firefox: :cool
- Բա էդ ո՞նց են անում, իմ մոտ էդ Ֆայռֆոքսից կգցե՞ս: :oy
- Չեմ կարա, քո մոտ Windows XP ա, պիտի Vista լինի որ Firefox-ը աշխատի: :angry
- Բա էդ Վիստան շատ դժվար ա՞ գցելը, կոմպիս մեջ Վիստա քից: :8
- Չեմ կարա, եթե Վիստա գցեմ, պետք ա սաղ կոմպդ ֆորմատ անեմ: :ok
- Ոչինչ, ֆորմատ արա: :)
- Բայց գիտե՞ս, որ եթե ֆորմատ անեմ, սաղ միջի ինֆորմացիան կջնջվի: :D
- Ո՞նց :o Վորդն ու Էքսելն էլ կջնջվե՞ն: Չէ, ախպեր ջան, բան ման հանկարծ չջնջես, մեջը լիքը կարևոր բաներ կան: :o
- Բա առանց ջնջելու Վիստա չեմ կարող գցեմ կոմպիդ մեջ, ստիպված առանց ադնակլասնիկ պետք ա յոլա գնաս.... :P
- Ուրեմն ուրիշ ձև չկա՞ Ֆայռֆոքս գցելու: :cry
- Չէ, միակ ձևը էդ ա: :nono Դե լավ մնա, ես գնացի: :)
- Մերսի ախպերս: :{

ivy
05.06.2009, 19:29
Մոդերատորական: Վերջին գրառումը տեղափոխվել է Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ (http://www.akumb.am/showthread.php?p=1697082):

ivy
05.06.2009, 19:47
Նայում ես, թե ինչեր են գրված ակումբցիների` իրարից ստացած տպավորություններում, կամ ասենք Իմ վերևի մարդը ու նման սիրուն թեմաներում, և թվում է` բոլորը իրար կարգին սիրում են, հիացած են իրարով, ինչը ըստ իս շատ լավ բան է, ես դրա դեմ ոչինչ չունեմ, ազնիվ խոսք:
Բայց մի բան չեմ հասկանում: Ո՞ւր է կորչում էդքան սերը, երբ Ակումբի բոլոր անկյուններում լիքն են իրար ոսկոր կրծող, վիրավորական, կոպիտ, հեգնական, իրար ատող գրառումները: Բա ասում էին` սիրում են իրար: :think

John
06.06.2009, 00:34
Մեկ անգամ եմ տեսել նրան . . . Բայց դա էլ բավական էր, որ անսահման քնքշանք ու ջերմություն զգամ նրա հանդեպ . . . Կկարոտեմ նրան . . . Չնայած երկար ժամանակ է անցել մեր հանդիպումից, բայց էն զգացումը, որ ցանկացած պահի կարող եմ գրել նրան ու հանդիպենք ' հանգստացնում էր ինձ . . . Իսկ հիմա~ . . . Գնալու եմ, 23 օրից . . . Ինքս էլ չգիտեմ ուր, բայց հստակ գիտեմ ' 2 տարով . . .
Հիշու՞մ ես արդյոք այդ օրը . . . Նստած էիր գետակի ափին ու նայում էիր երկնքին, իսկ ես նստած էի քիչ հեռու ու քարեր էի նետում ջուրը . . . Մի պահ մեր հայացքներն հանդիպեցին ու դու ժպտացիր . . . Պատկերացնում եմ, թե էդ պահին ինչպիսին էր դեմքիս արտահայտությունը [ :-D ] ' լուրջ, մռայլ մի տեսակ, թախծոտ աչքերով ու . . . արհեստական, սառը ժպիտով . . . Բայց ախր դու էնքան լավն էիր էդ պահին . . . Ախր ես պետք է ցույց տայի, որ սիրտ ս պոկվում է տեղից, երբ ինձ ես նայում . . . Չէ~ անուղղելի մազոխիստ եմ . . . Ինչե~ր կարող են փոխվել երկու տարում . . . Գուցե մի օր էլ տեսնեմ քեզ որևե տղայի հետ քայլելիս . . . Սիրտ ս կփախնի տեղից էդ պահին . . . Խա՞նդ, եսի՞մ . . . Համենայնդեպս խոստանում եմ ' եթե էդ տղու տեսքից երևաց, որ քյարթ ա' խփելու եմ . . . Ոչ քո ներկայությամբ իհարկե ' կգտնեմ իրան մի կերպ . . . Փառչակ մազերով չլնի կարևորը . . . Բայց իմացի ' եթե էս պահին պատրաստ լինեի որևե մեկին ամուսնության առաջարկ անելու ' էդ երջանիկը դու էիր լինելու ;-) բայց դու միևնույն է երջանիկ ես լինելու, որտև դու փառչակի հետ չես ամուսնանա ;-) ու եթե մի օր կարդաս էս գրածս, համոզելու համար, որ հենց քո մասին եմ գրում ' կգրեմ նաեվ քո անուն-ազգանվան սկզբնատառերը' Ս.Հ.
Հ.Գ.
Ակումբում կա մեկը, ում գուցե ծանոտ թվա էս պատմությունը, բայց համոզված եմ' կալարի կարդալ էսքանը, նենց որ միայն ԴՈւ կարող ես իմանալ, որ ՔՈ մասին եմ գրել, սիրունիկս . . .

Վիշապ
06.06.2009, 21:06
Առաջին անգամ մնացել եմ առանց կնոջ… դե այստեղ՝ տանը: Նա երկրագնդի հակառակ կողմում է, ու կարծես հիմա կիսապառկած մեջքով զգում եմ նրան: Քայլում է ազատ երկրում, հանգիստ, անհոգ… Առաջին անգամ ինձ չի ոգևորում դրսի արտակարգ եղանակը, որ միշտ սիրել եմ՝ ամպրոպ, քամի, անձրև… Մթության մեջ էլէկտրոնային պարային երաժշտություն, կայծակի փայլատակումներ ու ես՝ մենակության մեջ շվարած ու մեկ էլ ձանձրույթը, ու մեկ էլ մի անհասկանալի, տարօրինակ զգացում ներսումս… Աչքերս ընկան գինու սև շշի վրա, ու կարծես այն ինձ ընկերության կոչ արեց, մի փոքր թեթևանալու հույս զգացի: Էհ, անպիտան եմ առանց կնոջ:

Ֆրեյա
06.06.2009, 22:19
Առաջին: Ոչինչ չես վստահում, քեզ պահում ես գաղտնի ու առեղծվածային, ինտրիգներ ես հյուսում, թքած ես ունենում ամեն ինչի վրա, էգոիստություն ես անում ու ցանկցած հարց լուծում ես քեզ ձեռնտու տարբերակով, ստիպում ես, որ քեզ հարմարվեն: Ժամանակ առ ժամանակ հասկացնում ես, որ միակը չէ, ուրիշներին էլ ես նկատում: Գուցե նա այս ամեն ինչը կզգա ու կհասկանա, բայց ոչինչ չի կարողանա անել, որովհետև մինչև ականջների ծայրը տարված կլինի:
Երկրորդ: Վստահում ես, բացվում ես ամբողջ էությամբ, ոչ մի գաղտնիք, ոչ մի թաքնված բան, հաշվի ես առնում ամեն կարծիք, ցանկություն, ամեն հարցում անձնազոհություն ես ցուցաբերում, փորձում ես հնարավոր ամեն ինչ անել, օգնել, պաշտպանել, հարմարվում ես, դիմանում ես: Երբեք չես թույլ տալիս կասկած անգամ, որ բացի իրենից երբևէ կարող ես մեկ ուրիշին ուշադրություն դարձնել, չէ որ նա միակն է, ամենալավը ու անկրկնելին:
Հա, դե կաս էլի, դե ստեղ ես, էլի, ինչ պտի անես առանց ինձ? :B հա դե զզվցրիր թողիր, էլի - պատասխան ռեակցիա

Գուշակեմ երեք անգամից, թե ով է ավելի շատին արժանանում :) Ով է շահում?
չէ, սխալ պատասխան: Ոչ բարին, ոչ չարը :P
Շահում է տխմարը:
Առաջին դեպքում տխմարը հեշտությամբ ընկնում է ցանցը ու չի հասկանում, որ ինքն ընդամնը հարմար խաղալիք է:
Երկրորդ դեպքում` էլի տխմարը: Տխմարներն այնքան դժվար են ջոկում թացը չորից, իրենց լավը վատից: :)
Բայց վերջիվերջո տխմարը շահում է :) միայն այն բանի համար, որ ոչինչ չի հասկանում :)

Ուզում եմ ոչինչ չհասկանալ :roll

Norton
08.06.2009, 00:45
Էս վերջերս նոստալգիայա սկսվել՝ հիշում եմ ջահել վախտերս(իբր շատ մեծ եմ էլի:D): Որպես տան փոքր ամենամեծ ուշադրությունն եմ ստացոլ: Ջահել վախտերս աշխատասեր էի, լավ էի սովորում, ասում էին ոսկի բնավորություն ունեի: Հա մեկ էլ լավ խորհրդատու էի:D
Բայց դե՝ մեծացանք աշխատելը մոռացանք, սովորելը թողեցինք, իսկ բնավորությունը գնալով ավելի ու ավելի վատնա դառնում:
չեմ ուզում

unknown
10.06.2009, 14:39
Եսօր մազերս կտրել եմ ... մի 100 անգամ ետ վարսավիրին ասեցի երկարությունը նույնը կթողես ... ինքնել բռնեց մի լավ կտրեց ... մազերս կարճացելա ... նորից իմ մազերն եմ ուզում ... մի 3 ամիս պիտի մազերս պահեմ որ նույն երկարության գա:(

Բարեկամ
11.06.2009, 18:20
Նվիրվում է մի ակումբցու, կամ` մի ակումբցու խաթր

Ահավոր բան ա` հայտնվել սև խոռոչի մեջ:
Ամեն ինչում, եթե նկատել ես, մոդելներ են, կամ ավելի ճիշտ` մի մոդել, մի սիստեմ: Տիեզերքը ատոմի մեջ ա, ու նույնը մոդելը` մարդու ուղեղում: Չկարողացար ղեկավարել մտքերդ, տալ ուղղություն, հայտնվում ես դրանց հոսքի մի որևէ սև խոռոչի մեջ, որից պրծում չկա, ամեն պայքար քեզ ավելի խորն ա քաշում ներքև:
Պետք ա փոխես մտքերդ, դրանց ուղղությունը:
Երբեն քեզ կթվա, թե կարծես թեթևացար, էլ տենց ճնշում չկա, երբեն նույնիսկ քեզ երջանիկ կզգաս, բայց դեռ սև խոռոչի մեջ ես, էդ դրա պատերն այդպես բաբախում, շնչում-արտաշնչում` քեզ մեջն առած:
Պետք ա փոխես մտքերդ, դրանց ուղղությունը:
Բայց դու շարունակում ես սնվել դրանց թույնով, քանի որ սնվելու բնազդն ա կանչում, իսկ սև խոռոչի միապետությունը քեզ խաբել ա, թե ուրիշ սնունդ չկա
Պետք ա փոխես մտքերդ:
Պետք չի կամք, տենց բան չկա: Հավատ:

Elmo
11.06.2009, 22:24
Էսօր մտքովս անցավ, թե ինչու՞ են մարդիկ բողոքում:
Օրինակ մարդիկ բողոքում են ճակատագրից: Բողոքում են անհաջողություններից, բողոքում են, որ ինչ-որ բան չստացվեց: Բայց ինչու՞ են վերջիվերջո բողոքում: Ի՞նչ իմանանք, որն ա սխալ, որը՝ ճիշտ:
Օրինակ. ուսանողը բողոքում ա, որ դասախոսը իրան չնշանակեց: Բողոքում ա, որ ստիպված պետք ա մի անգամ էլ գա ու վերահանձնի: Բայց ուսանողը ի՞նչ գիտի, որ դասախոսը եթե իրան նշանակեր առաջին անգամ, ապա 3 օր հետո ինքը կգնա ոչ թե վերահանձնման, այլ ձուկ բռնելու, ու էդ ժամանակ կարթը կխճճվեր մամուռների մեջ, ինքը կմտներ ջուրը, որպեսզի հաներ կարթը ու ինքն էլ կխճճվեր մամուռների մեջ, կխեխդվեր:
Ուրեմն դասախոսը փրկեց ուսանողի կյանքը, առանց դա իմանալու: Հալա մի բան էլ խեղճից բողոքում են:
Մարդը գնում ա հարցազրույցի, իրան չեն վերցնում նախանձելի աշխատանքին: Բողոքում ա: Հա բայց ինքը ի՞նչ գիտի, որ էդ աշխատանքի տեղը ջրատաքացուցիչը մի օր փչանալու էր, ու ինքը գալու էր լվացվելու: Հոսանքահարվելու էր, մեռներ: Բայց բողոքում ա: Բողոքում ա, որ կենդանի ա:
Ի՞նչ գիտենք մենք ապագայի մասին: Ինչի՞ ենք բողոքում ներկայից, որը կերտում ա ապագան, որը մեզ անհայտ ա: Ի՞նչ կարիք կա բողոքել ու հուսահատվել մի բանից, որի հետևանքները անկանխատեսելի են:
Բողոքում են, թթվում, մռայլվում, դեմքներին նայում ես չէս ուզում փողոցով երկար քայլես:
Աչքիս արտասահմանցիները կյանքում չեն բողոքում, դրա համար էլ ժպիտը դեմքներին ա, ներվերը:
Մի բողոքեք:

Ֆրեյա
12.06.2009, 12:21
LYNGVO –ն նորից հետաքրքիր անակնկալներ է ինձ մատուցում :P
Այսօր պարզվեց, որ անգլերեն խոսակցականում էլ կա “վերջն ա” արտահայտությունը:
This guy is the least - Какой стремный парень
:D

unknown
12.06.2009, 13:34
Մտածում եմ եթե ընկեր ունենայի ... չէ,ես պատրաստ չեմ ինչ որ մեկի ասածները անել,ամեն ինչ զեկուցել ... ապրել ուրիշի կանոններով ... ես միշտ իմ համոզմունքներին հավատարիմ եմ մնալու ... մինչև մի օր չզգամ, որ պատրաստ եմ հանուն մեկի փոխվել ... մի օր դա կլինի,երևի ...բայց ոչ հիմա ու ոչ հանուն քեզ ... ու ես կոպիտ չեմ:P

Second Chance
12.06.2009, 15:34
Եսօր մազերս կտրել եմ ... մի 100 անգամ ետ վարսավիրին ասեցի երկարությունը նույնը կթողես ... ինքնել բռնեց մի լավ կտրեց ... մազերս կարճացելա ... նորից իմ մազերն եմ ուզում ... մի 3 ամիս պիտի մազերս պահեմ որ նույն երկարության գա:(
Այս գրառումը կարդալուց իմ դեպքը հիշեցի: Շատ լավ հասկանում եմ AnushA -ին: Ուղակի քո դեպքը շատ թեթև է իմի համեմատ:):
2 տարի առաջ էր մոտավորապես: Որոշեցի մազերս մի քիչ թարմացնել: Ու ամենահետաքրքիրն այն է որ 2 օր հետո առաջին անգամ պետք է գնայի ընկերոջս տուն ծանոթանալու ծնողների հետ: Մի քանի վարսավիր ընկերուհի ունեի ու քանի որ ես էլ շատ վախեցած էի վարսավիրներից հենց AnushA -ի ասած պատճառով ուզում էի անպայման ծանոթներիցս մեկը կտրեր որպեսզի իմ ուզածով լիներ ճշգրիտ: Բախտս չբերեց ընկերուհիներս շատ զբաղված էին, ոչ մի կերպ չկարողացանք հարմարացնել, ես էլ ջղայնացա մտա գործիս տեղի կողքի վասավիրանոցը ,որ մազերս կտրեն: Վարսավիրին մանրամասն բացատրեցի ինչ եմ ուզում ինքն էլ սկսեց գործը: Արդարության համար ասեմ ինչ եմ բացատրել - ասացի թեթև շերտեր կտրի, բայց ոչ շատ ընդամենը 3 շերտ լինի ու հետևի մասը երկարող ոչ թե էլի կառեի նման ուղիղ: էս վարսավիրս մազերս բաժանեց 2 մասի ընդ որում վերևի շերտում գտնվում էր մազերիս 65 տոկոսը:): Դաժանորեն կտրեց: Քիչ էր մնում ինֆարկտ ստանամ ,տենց իրա համար կլոր շապկայի նման կտրեց ու հետևը ծիծեռնակի պոչ սարքեց:( : ու մեկել գլխի ընկավ, որ եթե երրորդ շերտն էլ կտրեի մազերս չի հերիքի:D: Ասեց սենց հերիքա ուրեմն: Հա ու ասեմ որ մի կողմը մյուսից 3 սմ -ով կարճ էր: Հայելու մեջ նայելուց միանգամից գույնս գցեցի, սարսափի մեջ էի: Ուզում էի լաց լինեի, բայց ամոթ էր, որ խոսեի կլացեի : Մի կերպ դուրս թռա վարսավիրանոցից ու լացելով գնացի տուն: Մի խոսքով ինքը նենց էր ավիրել մազերս որ առնվազն 6-7 ամիս էր պետք վերակնգնելու: Ու դա ամենացավալին էր : Ամբողջ գիշեր լաց եղա, չկարողացա քնեմ:cry :Ընկերոջս հեռախոսով բացատրում էի չէր հավատում, ինքն էլ իբր ինձ հագստացնում էր,թե ոչինչ հեսա 2 ամսից մազերդ նորից նույնը կլինի , ինչ երկու ամիս ինչ բան ուղիղ 8 ամիս պահանջվեց .... բնականաբար չէր պատկերացնում ինչ վիճակ է: Մտածում էր երևի թեթևակի կարճացրել են ես էլ դե նեղվում եմ ստից լաց ու կոծս դրել եմ: Բայց հաջորդ օրը որ տեսավ ինքն էլ շատ զարմացավ: Տարավ ինձ մի ուրիշ իր ծանոթ լավ վարսավիրի մոտ որպեսզի խելքի բերի այդ ահավոր վիճակը: Լուրջ եմ ասում նման մազերով դուրս գալը ամոթ էր : Խեղճ վարսավիրին հաջողվեց նդամենը որոշ չափով ուղղել սանրվածքը , սակայն դրա արդյունքում մազերս շատ ավելի կարճացան:(, բայց գոնե էլ ամոթ չէր դուրս գալ այդպես փողոց :
Հա ամենակարևորը ասեմ. հաջորդ օրը գործի գնացի ու մտա վարսավիրանոց / դե արդեն լավ լաց էի եղել հանգստացել էի խելքս տեղն էր եկել/ , ու մենեջերին ցույց տվեցի եղածը: Իսկ մենեջերը տվյալ վարսավիրի հետ միաձայն սկսեցին պնդել, որ սանրվածքը շատ լավն է ու հիացական դեմքի արտահայտությամբ.
-Վայ գիտես Ան քեզ ոնցա սազում՞, նենց ա փոխել քեզ, շատա սազում,համել հետաքրքիր ձևա... / ու քիչա մնում ստեղ ես ինֆարկտ ստանամ:blin/
-լավ ասում եմ- բա էս հետևի պոչը՞:think
-դե էտ դու տենց ուզեցիր - ասումա:D
ասում եմ բայց ես ասել էի շերտեր չէ՞, ոչ թե գլխիս մի հատ կալպա՞կ
- դեեե՜ ախր քո մազերը քիչ էն համ էլ....:8
-ասում եմ լավ բա էս, որ մի կողմը երկարա մյուսը կա՞րճ
- ասումա -դե էտի կարամ հիմա ուղղեմ:D
Էտ էր մնացել պակաս, որ մի անգամ էլ իրան գլուխս վստահեի:

Հիմա իհարկե հումորով եմ հիշում այս բաները:) բայց այն ժամանակ ահավոր էր հենց մազերի մասին խոսում էին...

Այս դեպքից հետո ես շատ շատ հեռու եմ վարսավիրներից իրանց մի հատուկ ձևով չեմ վստահում:}:

Manya
12.06.2009, 20:10
Ես քեզ սպասում եմ,գիտեմ չես գալու,էլ չես կարող գալ:Բայց ինչու է ինձ թվում ,թե դու գալու ես:Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում,ես գեթ մեկ անգամ կողքիս քեզ զգալ,և ընդամենը մի քանի բառ եմ ուզում:Ինձ թվում է թէ դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու:Ես քեզ սպասում եմ գիտեմ ուզում ես գալ, բայց էլ չես կարող:

Երկնային
13.06.2009, 00:19
Մարդուն չես կարող մեղադրել նրանում, որ սպասելիքներդ չի արդարացրել… է սխալ պատկերացումներ չունենայիր, ոչ էլ էնպիսի սպասելիքներ, որոնք դիմացինը չի կարողանալու արդարացնել… :think

Չեմ հասկանում ինչու եմ նեղվում… :8
Ես միշտ իմացել եմ, որն ա ճիշտը, իսկ որը սխալը
գիտակցությունս շատ լավ գիտի, որ էս անգամ էլ ինքս եմ մեղավոր…

ոչինչ, ես ուժեղ եմ, սրա վրա էլ կժպտամ… կնայեմ հայելու մեջ ու կժպտամ, ասում են՝ հաճելի ժպիտ ունեմ…

Poqrik_Arev
13.06.2009, 22:23
Կարող են անցնել օրեր, ամիսներ, նույնիսկ տարիներ, և կարող է թվալ, որ ամեն ինչ անցյալում է, որ ամեն ինչ մոռացված է ու դու նորից ապրում ես լիարժեք կյանքով ...

Բայց հանկարծ մի երգ, մի ֆիլմ .. ու դու նորից ընկնում ես հիշողությունների գիրկը, ու թվում է թե դեռ շատ բաներ կան, որոնց մասին չէիր մտածել, որ դեռ շատ բաներ կան, որոնք չես վերլուծել ու թվում է, թե նորից արցունքները խեղդում են կոկորդդ (ինչպես հիմա :) ), շունչդ կտրվում է և փորձում ես աչքերդ թաքցնել, որ հանկարծ շրջապատդ չկասկածի, որ մի բան այն չէ :)

Իսկ ամենակարևորը, նորից ամբողջովին մենակ մնալու, միայնակ երևանյան փողոցներով քայլելու մեծ կարիք ես ունենում, անցորդներին հետևելու ... :oy չգիտեմ, ինչ որ ցնդած բան ստացվեց :)
Բայց, խեղդվում եմ :oy

Manya
14.06.2009, 00:06
Գիտես ես կարոտել եմ ու ինձ թվում է մի քիչ էլ մնա ես կարոտից կխենթանամ միթե չես լսում ինձ բղավում եմ ամեն օր որ ետ դառնաս դու ինձ մոտ;Արիիիիիիիիիիիի;

Արտիստ
14.06.2009, 00:10
Չնայած առավոտյան ամեն ինչ խաղաղ էր, բայց այնուամենայնիվ Celeste-ի կապիտանը գիտակցում էր, որ նրան արշալույսի խաղաղությունը չի կարող բավարարել, իսկ մայրամուտը արդեն բուրում էր դառը արյան համով:

Մոտ 12 նավ, 12 խիզախներ, դուրս եկան առավոտյան ժամը 6:00ին:
Նրանցից վերադարձավ միայն մեկը` Celeste - ն. որը հավերժ կկրի այն անեծքը որ բաժին ընկավ նրան ընկերներին դավաճենլուց անմիջապես հետո:
Իսկ երբ Rebirth-ը նորից դուրս գա ջրի հատակից, այդ ժամ էլ Malena-ն կպարի իր վերջին վալսը` տախտակամածի վրա, թաց տախտակին:

Երվանդ
14.06.2009, 01:09
Կյանքը կայֆ բան ա , էտ կայֆը բերանումդ դեղի համով զգում ես երբ կողքդ ՄԱՐԴԻԿ են, երբ ամեն մի բջիջով զգում ես որ մարդիկ են, ես երջանիկ մարդ եմ, անկեղծորեն եմ ասում, միշտ ՄԱՐԴԻԿ էղել են կողքս, բայց ուզում եմ էս անգամ պատմեմ մի մարդու մասին(նենց եմ ասում ոնց որ ամեն օր մեկի մասին գրում եմ:))), ուզում եմ քո մասին գրեմ ընկերս, ՄԱՐԴՈՒ մասին որ ամեն ինչ ճիշտ ա անում, դաժէ իրա սխալներն են ճիշտ,իսկ իրա սխալները ոչ մեկին վնաս չեն տվել բացի իրենից, դու երբեք չես դադարի ինձ զարմացնելուց, գիտես որ հիմա ցխված եմ թե չէ չէի գրի,ես սիրում եմ մարդկանց կենդանիների հետ համեմատել, քո կենդանական տեսակը էն ծիտն ա իմ համար որ փորձում ա աշխարհը իրա ոտերով պահել, էս աշխարհում ինչ որ բան փորձում ա փոխել, ու նենց համառությամբ որ երբեմն զայրույթ ա առաջացնում:), հենց հիմա գնացի ու օղու բաժակով հետ էկա , ԼԻՔԸ ողու բաժակով:)), ու ուզում եմ խմեմ քո կենացը, քո մենակության, քո տղության , ու քո պայքարի կենացը, ես գիտեմ որ դու երբեք չես հանձնվի , նույնիսկ էն դեպքում երբ քեզ թվա որ հանձնվում ես:), ես ուրախ եմ որ քո նման մարդու, տղու եմ ճանաչում , ու ինձ համար պատիվ ա որ դու իմ ԸՆԿԵՐՆ ես, դու ամեն ինչ ճիշտ ես անում ,նենց բաներ ես ճիշտ անում , որ առաջին հայացքից մանրուք են ու դու լրիվ կարաիր ճիշտ չանեիր, քո մեծ հոգու կենացն եմ խմում, ու իմացի որ քեզ կհասկանա ՄԵԿԸ հաստատ ու կգնահատի, միշտ մնա նենց ոնց որ հիմա ես ընկերս:)

Երկնային
14.06.2009, 18:27
Վերջերս զգացել եմ, թե ինչ թուլություն ունեմ առհասարակ հղիների նկատմամբ… :love էսօր ընկել էի մի խումբ հղի քույրիկների ձեռքը… վաա՜յ, նենց սիրուն էին :love նայում-նայում, չէի կշտանում… :oy հետո սկսեցին հարցաքննել, թե երբ եմ պատրաստվում ես էլ մամա դառնամ :D հետո հայտարարեցին, որ ես շատ անհետաքրքիր մարդ դուրս եկա, որ դեռ ուսման մասին եմ մտածում:D

Հ.Գ. ես էլ ինքս ինձ սփոփեցի, հիշեցի, որ ինձ արդեն «մամա» ասող կա, ոչինչ որ իսկական մաման չեմ, բայց դե անկեղծ ասում ա երեխեն :D

ars83
15.06.2009, 22:54
Վերջերս կանգառում կանգնած մտածում էի, թե բաներ կան, որ ժամանակակից երևանցին պիտի անգիր իմանա ու հետևի այդ «սկզբունքներին»: Հանձնեմ դիտարկումներս կիբերտարածությանը:

Ա. Երբեք ոչ ոքի պետք չէ զիջել:
Ո՛չ ճանապարհը, ո՛չ տեղը երթուղայինում, ո՛չ խոսքը, ո՛չ ջուրը, ոչ մի բան: Մենք ապրում ենք դժվար ժամանակներում և ժողովրդական իմաստուն խոսքն էլ էն գլխից ասում է՝ սկզբում քո ծառը ջրիր: Այնպես որ՝ ոչ մի սայի:

Բ. «Շնորհակալություն» բառը պետք է արտասանել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն:
Նախ՝ երկար բառ է, ավելի լավ է ասելուց դիմացինին ասես, որ քեզ մասսաժ անի (մերսի): Երկրորդ՝ դու ոչ ոքի պարտական չես, հակառակը՝ շրջապատդ է քեզ պարտական և մեղավոր:

Գ. Ներողությո՞ւն ես խնդրում: :o Ինչպիսի՛ միամտություն:
Մեկի ոտքին կանգնեցի՞ր տրանսպորտում՝ մյուսն էլ տրորի, որ հավասարակշռությունը վերականգնես: Հիշի՛ր, որ ներողություն խնդրելը քեզ «պալոժ չի»: Իսկ եթե ուրիշ ճար չկա, և խնդրում ես, հիշի՛ր, որ հայերենում գրական տարբերակն է՝ «ներող, ախպերս» կամ «ներեղություն»:

Դ. Եթե տղամարդ ես, ապա մի՛ մոռացիր ստեպ-ստեպ հիշեցնել սեփական անձիդ և հասարակությանը արժանապատվությանդ մասին՝ ինքնամոռաց քորելով ոտքերիդ արանքը փողոցում, մարդկանց մեջ, հասարակական վայրերում: Կարելի է նաև փորը բաց անել կանգառում կանգնած և քորել՝ ի ցույց աշխարհի:

Ե. Մենք պետք է հպարտանանք մեր լեզվով և իմանանք, որ այն լուսնի տակ եղած լեզուներից ամենագեղեցիկն է, ամենահինը և ամենաբարդը: Բարդությամբ նրան չի հասնի անգամ ֆրանսերենը: Թերահավատները թող դիտարկեն հետևյալ օրինակը. «եղբայր» բառը հայերենում գրվում է «ապէ(ր)» և կարդացվում՝ «աբէ»:

Զ. Հանկարծ չշփոթվես և որպիսությունդ հարցնող հարևանիդ, ընկերոջդ կամ բարեկամին չպատասխանես, որ «լավ ես»: Ճիշտ պատասխանն է ՝յոլա:

Է. Դիմացինի վշտերը դարմանելու լավագույն միջոցը սեփական դարդերը պատմելն է:

Ը. Միշտ ենթադրիր, որ զրուցակիցդ ի ծնե լսողության հետ կապված խնդիրներ ունի և բարձր ձայնով խոսիր նրա հետ: Մանավանդ, երբ խոսում ես բջջայինով՝ երթուղայինում երթևեկելիս:

Ֆրեյա
16.06.2009, 18:36
Ոնց եմ զզվում տուֆտա մարդկանցից :[
Էն որ աննպատակ են...
Էն որ մի բան անում են, ու չգիտեն` ինչի են անում
Էն որ իրանց կյանքը ոտից գլուխ իմպուլսիվ մղումներ են ու ոչ մի ռացիոնալ բացատրություն սեփական անասուն արարքներին չեն կարողանում տալ
Էն որ պատասխանատվություն չեն կարողանում իրենց վրա կրել
Էն որ սեփական արարքների հետևանքները չեն գիտակցում
Ու ամենակարևորը. իրանց թվում ա, որ տենց անելով իրանք դեմք են: Բայց իրականում սովորական մարդիկ են, որովհետև թույլ լինելու մեջ ոչ մի դեմքություն չկա :D
Փոքրիկ, մանրմունր, միկրոբ-մարդիկ :[
Հա, էտ մարդիկ միկրոբներ են: Պետք ա որևէ էժան մաքրող միջոց լցնես վրաները, լվա տանի :) Թանկը իմաստ չունի, որովհետև տենց մարդիկ չեն պայքարում սովորաբար իրանց դեմ օգտագործվող միջոցների ու առաջին իսկ քիմիական ազդեցությունից մոլեկուլների են տրոհվում :[
Զզվում եմ, երբ մարդը իրա գինը չի իմանում ու ամեն անարժան էակի իրենից գերադաս է համարում
Զզվում եմ վախկոտիկներից :) Սա առանձին կատեգորիա է: Վախկոտիկներ :) Իրանց ոչ ոք չի վախացրել, բայց իրանք մեկա վախենում են, բայ դիֆոլթ, որ հանկարծ մի բան դուրս չգա :)
Զզվում եմ բայ դիֆոլթ չար մարդկանցից :) Դրանք միկրոբներից էլ մանր են :) Եթե մի քիչ ավելի մեծ լինեին, ուղեղ կունենային ու կմտածեին`չարությունը անիմաստ է :)

Սիրում եմ մարդկանց, ոչ թե միկրոբներին :)

John
16.06.2009, 20:11
Արա բայց ի~նչ լավն եմ Բուժականցիք . . . Արա բայց ի~նչ մաքուր, պարզ, հասարակ մարդիկ են . . . Արա բայց ո~նց են էդ հատկանիշները բացակայում մայրաքաղաքաբնակ մարդկանց մոտ . . . Արա բայց ո~նց եմ ԶԶՎՈւՄ, որ իմ ներկայությամբ խոսում են կարաոկե գնալու մասին ու ԷԴ օրը ում զանգում եմ' ''ապե չգիտեմ հանդիպում կա էսօր թե չե . . . '' . . . Արա բայց ո~նց եմ զզվու~մ, որ հետո էդ կարաոկե գնալու նկարները ի ցույց են դնում համայն աշխարհի, թե տեսեք, տեսեք մենք ինչե~ր ենք անու~մ . . . Արա բա ես էդ մասսայի հետ Դիլիջան կգնա՞մ . . . Իհարկե ոչ . . . Ջնջվելու է էս գրառումս իհարկէ ի ապացույց էն բանի, որ իրանք կեղծ են . . . Որ իրանք բուժականցու պես պարզ ու հասարակ չեն, իրանք իմ ընկերները չեն . . . ''ապե ով որ կազմակերպել էր ' թող ինքը ձեն հաներ ' ինձ ասել էին մարդ չիմանա . . . '' կամ ''ապե ես էլ ուշոտ իմացա, մտքովս չանցավ զանգեմ քեզ '' կամ '' 3 անգամ զանգեցի անհասանելի էիր '' կամ նմանատիպ կռուտիտով դ ժվար թե ստացվի դեմքիս թոզ պչել . . . Դ զվարը ո՞րն ա ' չի ստացվի . . . Արա արդարություն եք ուզում, խոսքի ազատ իրավունք . . . Ձեր ջնջել-չջնջելուց կերևա ինչքանով եք պատրաստ ապրել լավ Հայաստանում . . . 'Լևոն' գոռալով չի որոշվում էդ անտերը . . . Ճշմարտության բերանը փակողը սերժիկ ա . . . ;-) ճշմարտությունն եմ գրել, էն ' ինչ սրտիցս ա բխում ' մեռնեմ բուժականցու սարքած արաղին, որ ինձ քաջություն տվեց ասել ճշմարտությունը . . . Ապե ճարտասան եք ' խոսք չկա ' ամեն ինչի տակից էլ դուրս կարաք գաք, բայց ես հո գիտեմ . . . Ով որ ուզում ա ծնունդդ շնորհաոռի, բարի ջամփա մաղթի կամ էլ ուղղակի տեսնի ինձ մինչև բանակ գնալս ' նամակ տող գրի ' կասեմ ինչը ոնց ա . . .

Ֆոտոն
17.06.2009, 14:10
Ես որոշել եմ ապրել մինչև 125 տարեկանս…

unknown
17.06.2009, 14:39
Վերջապես երջանիկ եմ ... :)

Ֆրեյա
18.06.2009, 12:03
Մի քանի րոպե առաջ աթոռիս մեջ նստած զգացի, որ ճոճվում եմ: Հատակից հաճելի ալիքներ էին հասնում ողնաշարիս: Նման դեպքերում առաջին մի քանի վայրկյանը ապակողմնորոշված ես, իսկ հետո վախ ես ապրում:
Իհարկե, մարդու անհավատությունը իր դերն է խաղում, ասում ես “Հա դե լավ, չի լինի տենց ուժեղ երկրաշարժ, որ շենքը քանդվի” : Բայց մի օր էլ կարող ա լինի, իսկ դու էլի տենց առխային կշարունակես նստել տեղդ ու սպասել մինչև ցնցումներն անցնեն: Եթե այս անգամ էլ ոչինչ չլինի, երբ վախը անցնի, կսկսես հեգնել:
Լավ, բա հետո? Մենակ երկրաշարժը չի, որ կարա կյանքդ անսպասելիորեն ավարտի: Էնքա~ն ուրիշ հնարավորություններ էլ կան:
Բայց մենակ երբ վախ ես զգում, էդ ժամանակ ես հասկանում, որ շատ բան ունես դեռ անելու:
Մտածում ես, որ պետք է շտապ կյանքդ փոխես, հասցնես կիսատ գործերդ եւ հետո այնպես ապրես, որ մյուս անգամ չունենաս կիսատ բաներ, ափսոսելու պատճառներ: Բայց մեկա շարունակում ես նույն ձևով ապրել, կարծես երբեք չես մեռնելու, կարծես ասում ես` հա դե լավ, հլը վաղն էլ կա, վաղը կանեմ:

Cassiopeia
18.06.2009, 12:09
Ես հենց նոր ինձ զգացի իսկական մայր` բառիս բուն իմաստով: Մինչ օրս չէի զգացել այն, ինչ այսօր: Չէի հասկանում ինձ բաժին ընկած երջանկությունն ու պատասխանատվությունը: Դեռ պարզապես "հավեսս էի հանում"` զբաղվելով երեխայով: Բայց նորվա երկրաշարժի շնորհիվ զգացի, որ չունեմ ավելի թանկ բան, քան ճուտիկս է: Ցնցման ընթացքում վազեցի դեպի երեխան ու մարմնովս ծածկեցի նրան, քանի որ նա իմ կյանքից թանկ է ինձ համար:
Անփորձանք մանկություն ու կենսակերպ եմ մաղթում իմ ու մնացյալ բոլոր բալիկներին:

Chilly
18.06.2009, 12:17
Գործի տեղը աթոռիս հանգիստ նստած էի, մեկ էլ տղաները սաղ մտան սենյակս թե - չես զգու՞մ երկրաշարժ ա... բայց տենց էլ չզգացի :( ափսոս... եսա զանգեմ վերևները մի հատ էլ պատվիրեմ, որ էս անգամ գոնե զգամ...

unknown
18.06.2009, 13:05
Մարդ էլ վաղը քննության լինի ու ոչմիբանի չպատրաստվի:oՀեսա 2-ս եմ ստանալու ու սաղ պլաններս ձախողեմ:(Բայց ախր չեմ կարում ետ անտեր գրքերի դեմը նստեմ:(

impression
18.06.2009, 19:53
Այսօր Երևանում տեղի ունեցավ երկրաշարժ, որի արդյունքում սրտաճաք եղավ բնակչության մոտ 70%-ը: Էպիկենտրոնը` Գառնի, ուժգնությունը` 5 բալ:
Համընդհանուր պանիկայի արդյունքում օրվա ընթացքում հեռախոսային գծերը խառնվեցին, ոչ մեկին զանգել հնարավոր չէր:
Սեյսմոլոգների տքնաջան աշխատանքի շնորհիվ էդպես էլ պարզ չեղավ` երկրորդ շարժը կլինի, թե ոչ, դրա համար էլ մեր օֆիսի ժողովուրդը (մենք միջայգային կազմակերպություն ենք, միջազգային ֆինտիֆլուշակներով) ահագին ժամանակ դեմքի հիմար արտահայտությամբ կանգնել էր փողոցում` ի համընդհանուր ուրախություն տեղի բնակիչների, որոնք պատուհաններից մեզ էին նայում ու փռթկալով գնում ներս:

ivy
18.06.2009, 21:50
Մոդերատորական: Ինչքա՞ն կարելի է ասել, որ Անկապ օրագրի գրառումներին պատասխանելու համար պիտի օգտվել Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ (http://www.akumb.am/showthread.php?p=1717036) թեմայից: Մի պատասխանեք Անկապ օրագիր թեմայում. սա օրագիր է, ոչ թե քննարկման համար նախատեսված թեմա:
Վերջին գրաումներից երկուսը տեղափոխվել են վերոհիշյալ թեմա:

Գալաթեա
18.06.2009, 22:43
Լավ ա երկրաշարժն էլ եղավ..Անկապ Օրագիրը վաղուց սենց ակտիվ չէր եղել։

Փաստորեն երկրաշարժ ա էղել, հա՞ :)
Ով հայոց բայղուշ ժողովուրդ...
"Կրկին փորձիր" տարբերակդ էս անգամ չկպավ։

impression
19.06.2009, 07:45
Կյանքի նոր ֆորմատ ա պետք: Հինը մաշվել ա, իրան չի արդարացնում, մեկ-մեկ ներվերը չի պահում, արցունք ա թողնում, տարա մասնագետի մոտ, ասեց` ռեստավրացիայի ենթակա չի, քեզ կյանքի նոր ֆորմատ ա պետք: Չհավատացի, տենց արցունք թողնելով, շատ դժվար տեղեր ներվերը չպահելով, շատ վատ վիճակով էլի չլեցի իրան երկար, ոլորապտույտ ու փոշոտ ճամփաներով: Տարա էժան ու ոչ լավ մասնագետների մոտ. ոմանք մի քիչ կցմցեցին շատ մաշված տեղերը, ոմանք էլ` լրիվ նորմալ մասերը գողացան, փչացրին: Լրիվ մաշվել եմ, գունաթափվել:
Նոր ֆորմատ ա պետք, հինը ռեստավրացիա չի լինում...

Երկնային
20.06.2009, 15:30
Ինչու՞ տենց արեցիր…
Էնքան եմ ուզում հարցնել, բայց չեմ անի… կամ էլ կհարցնեմ մի օր, չգիտեմ, ուզում եմ իմանալ, թե չէ
Մեկ-մեկ մտածում եմ, թե սխալս որտեղ եմ արել… կծիկով գնում-գնում, բայց չեմ գտնում ծայրը…
Շատ բան անհասկանալի կմնա…

Ինչու՞ ես հիմա անում էն, ինչ անում ես
Եթե մեղավոր ես զգում, կամ մի փոքր հարգում ես ինձ, ինչու՞ ես անում
չեմ հավատում, թե պատահաբար ա ստացվում, վաղուց սովորել եմ չհավատալ քո "լեզվի սայթաքումներին"…
Ինչ-որ բան բաց եմ թողել… կամ էլ ամեն ինչ

Հ.Գ. Մեկը մյուսին սպանում ա, ինքն էլ չի մտածում, որ մեռնում ա, մտածում ա սպանողը դիտմամբ չի անում, ու էլի շարունակում ա մտածել, որ սպանողի համար լավ լինի…
նա էլ ասում ա՝ մեռնում ես, մեռի, ինձ հանգիստ թող…

Հ.Հ.Գ. Դու տենց էլ էգոիստ մնացիր…

John
20.06.2009, 15:48
Ապե ճիշտը պրծել ա, շահն ա մնացել . . . Ապե 2 տարի ի՞նչ եմ անելու իմ ճիշտը, ու՞մ եմ համոզելու, որ ճիշտ ա էդ . . . Երբ ինքս գիտեմ, որ չկա ճիշտ . . . Նեղվում եմ, նր մահից են խոսում, փշաքաղվում եմ, երբ երիտասարդ մեկն է մեռնում, բայց մի՞թե իրանց համար շատ ավելի հեշտ չի, քան տառապել, գոյատևել, քարշ տալ մաշված մարմինդ ճիշտի անօգուտ որոնումների մեջ . . . Լավ լսի արա, վախտը գալույա, էս կոմայի մեջ ընգած ճիստը զարթնելույա ու քեզ ասի, ու թքի վրեդ ու դու չես հիշի, թե ինչի համար . . . Գուցե Ե վրոպայում ճիշտ կա . . . Կամ գոնե ճիշտը էնքան չի նվաստացել, որ քուչում իրան որոշեն . . . Իմ երեխեն էս երկրում չի ապրելու, որտև ստեղ . . .ներն են ճիշտը սահմանում . . . Կամ էս երկիրը կփոխվի, կամ երեխես Բելգիական մի փախած գյուղում կապրի, որտեղ պահպանվել է քարե դարում եղած ճիշտը . . .

Դեկադա
23.06.2009, 06:51
Էս ցավը.... որ վատ ընկերոջ նման կպել ու չի պոկվում.... Թեպետ ինչ ընկեր եթե վատնա:think:Ինչքան ուզում ես վանիր, քշիր մի կողմ, սարսափ հուշի նման պահի սրտիդ մի անկյունում, մեկա ինքը ամեն անգամ քեզ ցավեցնումա էլ ավելի ուժգին ու ավելի շատ ցավ պատճառում:Վայը տարելա եթե թեկուզ մտքի ծայրով հիշես....էնպեսա բորբոքվում, որ մոռանում ես նախնական դրդապատճառը ու սկսում ման գալը նորի սկիզբը:
Ցավն ու ընկերը.. վատ ընկերը....երկուսն էլ հզոր ուժ են, ոչ կարենում են քանդեն ներքնաշխարհդ, ու հանգիստ կյանքդ վեր են ածում դժոխքի և քեզ ստիպում մտածել... կյանքի գինը, որն է այն... էս դեպքում ցավից ազատվելը հենց այդ գիննա.

dvgray
23.06.2009, 07:17
էս շաբաթ օրը "կաշվիս" վրա զգացի, թե ինչպես է երաժշտությունը միացնում բազմազգ հանդիսատեսին: ԱԲԲԱ-ի երաժշտությունը այն հիանալի կամուրջն էր, որը 2 ժամ իրար կապեց Աշխարհի բազմազգ կուլտուրայի տարբեր կրողներին: ինչքան աներ կան Աշխարհում, որ կապում են մարդկանց, նույնացնում իրար: Ուղղակի անփոխանցելի զգացում է, որը արդեն երկու օր է հետս է:

Բարեկամ
23.06.2009, 07:52
Էսօր մի սիրո բլոգ էի կարդում: Մեկը պատահաբար գտել էր, հասցեն տվեց: Այսինքն երկու հոգու համատեղ բլոգ էր, հավանաբար շատ գրառումներ փակված, բայց այն, ինչը բաց էր, բավական էր սուզվելու համար հույզերի ու կրքի մի հետաքրքրիր աշխարհ... էդ բլոգում:
Ինչքան խտացված ապրումներ կային...
Հետո մտածում էի էն լիցքակայանի մասին, որը սնում ա էդ հույզերն ու կրքերը...

Apsara
23.06.2009, 20:25
Ինչու է խմիչքն այդքան անհրաժեշտ պարագա դարձել, մարդիկ կորցրել են առանց խմիչքի ուրախանալու հատկությունը, առանց խմիչքի ճշմարտությունն ասելու հատկությունը, առանց խմիչքի մարդու մասին իրենց ճիշտ ներքին կարծիքն աելու հատկությունը… Ինչքան կեղծավոր են դարձել մարդիկ, որ ալկոհոլային ազդեցության տակ է միայն ճիշտը՝ ծռմռված, ժանգոտած ու հնացած, դուրս գալիս իրենց միջից:

50 գրամ համարձակության համար: Հետո, եթե ասածից նեղն ընկնի, կասի՝ ապե, խմած էի, չէի ջոգում ինչ էի ասում…

Պատկերացնում եմ մի խնջույք, որտեղ չկա խմիչք՝ չկա տեսակ-տեսակ հետևմտնելիքային ճառեր ասելը, պարապությունից՝ դե մի հատ էլ լցեք արտահայտությունը, համոզված եմ եթե նույնիսկ ամենապարային երաժշտությունն էլ հնչի պարողներ չեն լինի, չի լինի ուրախ ոչ մի դեմք, սաղ սուսուփուս նստած կծամեն ու կզուրեցեն կամաց, կամ ավելի շուտ լրիվ լռություն կտիրի:

Ետ բերեք, մարդիկ, առանց կողմնակի ազդեցությունների ձեր ուրախանալու և վայելելու հատկությունը,

Kuk
24.06.2009, 15:10
Անկապության օրագրում

Կա հոգեկան անհունության մի թեմա,
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
Երբ ի հայտ է գալիս տաղտուկ առօրյան,
ՈՒ դեպրեսվում են ակումբցիները նորից:
Թեման բաց է, թեման բաց է ձեզ համար
Օ՛,հեռավոր բարեկամներ ու քույրեր,
Թեման բացել է մեր Իմփրեշը անմահ
Մեջն իր երազներն ու կարոտները գրել:
Թեման վաղուց այս գրառմանն էր սպասում.
Հավատում էր կարոտակեզ, որ կգամ,
ՈՒ կլինի նմանակում գրական,
Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:
Ա՛խ ես գիտեմ, որ դուք էլի դեռ կգաք,
Դեպրեսվելո՛ւ ակումբի այս օրագրում
ՈՒ երբ անկապ գրառմամբ դուք հանդես գաք,
Կողջունեն ձեզ ակումբցիները անկապ:

John
24.06.2009, 20:56
բայց դու հո գիտես… գիտես, որ գալու եմ … գիտես որ ստեղ էլ չլնեմ՝ քեզ ԱՍԵԼՈՒ եմ … ես չասեմ ԱԽՊԵՐՆԵՐՍ կասեն … մեկ ա փոշմանելու ես … մեկ ա դու ոտակեր ես … մեկ ա դու հո գիտես …

unknown
25.06.2009, 17:22
Ժպտում եմ ... միշտ ժպտում եմ ... ժպտում եմ ծանոթներիս ու անծանոթներին ... ասում են որ ես շատ սիրուն ժպիտ ունեմ ու մարդիկ դրական լիցքերով են լցվում,երբ ես ժպտում եմ ... շատերն են հարցնում ինձ թե արդյոք ես երբեք չեմ տխրում ... իհարկե տխրում եմ ... չէ որ եսել եմ մարդ ... ուղղակի ես մենակ եմ տխրում ... այո,տխրում եմ ինքս իմ համար ... առանց վկաների ... մենակ ... մենակությունը իմ թագավորությունն է՞ ... ոչ՛,արդեն էլ չէ ... տեսնես ամեն օր քանի մարդու եմ դրական լիցքեր հաղորդում ... էս երկրում մենակ ես եմ դրական լիցքաորված ... մեկը չկա,որ ինքնել ինձ դրական ժպիտով լիցքաորի ... երևի ինձ նման սրտանց չեն ժպտում ...

Քեզել էի ժպտում ... ու բոլորի պես դու էլ ասում էիր. «Ինչ սիրուն ժպիտ ունես Ան,երբ ժպտում ես ես ակամաից ինձ լավ եմ զգում» ... իսկ ի՞նչու դու ինձ ժպիտի փոխարեն արցունք թողեցիր ... միթե ժպիտներս վերջում կորցրել էին իրենց որակը ... միշտ ասում էիր. « Չեմ թողնի,որ ետ սիրուն աչքերդ արտասվեն,այստեղ միայն ժպիտ պետքա լինի ... իսկ հիմա ... թողեցիր գնացիր ու չասեցիր էլ,որ գնում ես ... հիմա էլ աչքերս սիրուն չեն, որովհետև լացում եմ ... ժպիտների փոխարեն տառապանքներ ինձ պարգևեցիր ... բայց ոչ՛ էլ չեմ լացում ... նորից ժպտում եմ,որովհետև ուրիշ մեկը քո փոխարեն ստիպեց ինձ ժպտալ ... ժպտում եմ,նույն ժպիտով ինչ քեզ ... բայց սիրտս առաջվանը չի ... դու փոխել ես այն ... վերջ մոռացել եմ քեզ ... դու էլ չկաս իմ կյանքում ... դու ընդմիշտ չքացել ես իմ կյանքից ու,որ կարևոր է սրտիցս ... նորից ժպտում եմ ...

Ֆրեյա
27.06.2009, 22:28
Մի քանի օր մտածում էի, փորձում էի պարզել, թե Մայքլ Ջեքսընի մահը ինչքանով է ազդել ինձ վրա, կամ ինչքանով է հուզել:

Հասկացա. ոչ ավել, քան մեկ այլ սովորական մարդու մահը, ավելի ճիշտ` նույնքան, որքան մեկ այլ սովորական մարդու մահ: Գուցե` մեր թաղի ծեեե~ր պապիկներից մեկի մահանալու դեպքում ավելի տխրեի:
Նա վաղուց էր "մահացել" ու ինքն էր իրեն սպանել, իր սեփական որոշումներով: Նա ինքն իր կյանքը բաժանել էր "До и После"-ի, երկու տարբեր մարդկանց:
Նրա երաժշտությունը լսել եմ փոքր ժամանակ` մեկ ամառ ընդամենը, հիշում եմ, որ շատ էի սիրում իր կլիպերից մեկը` Remember The Time -ը: Իսկ հետո` նա իսպառ վերացել է իմ երաժշտական կյանքից :)
Թեմայում մի քանի գրառումներ կային` "Նրա ավանդը փոփ երաժշտությամ մեջ..." բլաբլաբլա "նրա նմանը չկա..." Իրականում նա հանդիսացավ 80-ի վերջ 90-ականների սկիզբ աշխարհում տիրող երաժշտական կրիզիսին, նոր շունչ հաղորդեց շոու բիզնեսին,, բայց մյուս կողմից էլ` անորակ փոփ երաժշտության համար էլ սկիզբ դրեց:
Մի բանի համար եմ նրան շնորհակալ, որ իր շուոներից մեկի շնորհիվ նա "լայն մասաներին" հասցրեց Կարլ Օրֆի "O, fortuna" ստեղծագործությունը Carmina Burana օպերայից: :D Եթե հիշում եք, իր ոսկեգույն արձանի բացման տակ գնում է այդ երաժշտությունը:
Ու մի քանի անգամ, երբ նշածս օպերան էի լսում, մեր հարևանը ասում էր` Մայքլ Ջեքսընի համերգն եք նայում, երեխեք :D

Մայքլ Ջեքսոնը ինձ համար երկու կերպարի է բաժանված. ամեն անգամ նրան հեռուստատեսությամբ տեսնելիս նողկանք էի ապրում. ինչպես կարող է մարդ իր ձեռքով իրեն այդ օրը գցի` փողի համար !!!! :o Դեմքը լրիվ այլանդակել էր անվերջ վիրահատություններով:
Նա ավելի շուտ հանրագիտարան էր` "Ինչպիսին չպետք է լինի մարդը"... Նա իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է անում մարդու հետ շոու բիզնեսը ու փառքի անսահման ձգումը:
Մյուս կողմից` հիշում էի նրան դեռ "նորմալ" ժամանակ, հիշում էի նրա երգերը, պարերը, հնարքները ու ջերմությամբ լցվում :love

հ.գ. Առավել զարմացած էի, երբ այս մի քանի օրը ԼՋ ում, Tweeter-ում ու Facebook-ում կադում եմ հիստերիկ, սրտակեղեք սիրո խոստովանություններ... ճիշտ նույն կերպ, ինչպես մարդիկ հիստերիայի էին հասնում նրա համերգներին... փաստորեն` նույնիսկ մահից հետո է նա մարդկանց գրգռում :))

Apsara
29.06.2009, 14:34
Ինչ տխուր ա, երբ մարդ այնքանա ձևացրել, թե ինքը ահավոր բարի ա, համեստ, կոպիտ և վիրավորական խոսքեր/գրառումներ չի անում, կողմնակից է ազատությանն ու անկախությանը և այդ ամենը այնքան իրենը չի, որ մի օր էլ չի դիմանում և ստիպված երկրորդ դիմակ/նիկ է ձեռք բերում, որ ազատություն տա իր ներսում ընդդիմացող ցինիկության փոթորիկներին, որ վերջապես ասի այն ինչ ուզում է ասել, թեկուզ չիմանան, որ հենց ինքն է այդ ասողը, բայց զատո մարդու սիրտը կհովանա:

Խղճում եմ մարդկանց, ովքեր միշտ նամյոկներով են խոսում, վախենում են ազատ արտահայտել իրենց և վատ և լավ կողմերը: Ախր մեկա անբնականա, մարդ երկու կողմն էլ ունի, մի օր էն մեկն էլա երևալու և ավելի ափաշքյարա:

հ.գ. կխնդրեմ այնմարդկանց, ովքեր հակում ունեն ամեն ինչ իրենց վրա վերցնել, հանգստանան, սա ձեր մասին չէ, ակումբի հետ էլ կիսակապ ունի:

Հա մեկ էլ կարա համարվի վիրավորական գրառում, չգիտեմ խի, էս վերջերս ինչ գրում եմ անկախ բովանդակությունից վիրավորական ա համարվում, խնդալույ ա, կարա ջնջվի, լօօօլ, բայց ախր անկապ օրագիրն ա, չէ, ու ոնց մի անգամ Կուկն էր գրել, ստեղ ով ինչ դարդ ու ցավ ունի, ինչ հոգուց ուզումա տուֆտի ու էլի չգիտեմ ինչ գրում ա, մյուսներն էլ կարդում են հավանում կամ չեն հավանում: Դզում ա, որ դեռ սենց տեղ կա

Մանուլ
30.06.2009, 12:58
Ուզում էի ինչ-որ բան գրել: Էնքան բան կա, որ ուզում եմ ասել: Մի քանի տող գրեցի, բայց զգացի, որ ոչ մամայիս եմ քաշել, ոչ էլ քրոջս: Դե ես էլ ջնջեցի:

Մենակ մի բան եմ ուզում ասել:
Էնքա~ն փոքր բաներ կան, որ մարդուն մե~ծ ուրախություն են պարգևում :)

Ուլուանա
30.06.2009, 22:12
Ակումբի բլոգի բացման համար մի քանի ամիս նստել էի Չուկի ականջին, հա հիշեցնում, բզում էի, որ շուտ բացեր։ Կարծում էի՝ լավ բան եմ անում։ Էն էլ բանից պարզվեց, որ բլոգ կոչվածն Ակումբում վերածվելու է իրար գզելու հերթական բեմահարթակի, դառնալու է մի վայր, որտեղ գրեթե բոլորն ազատորեն դուրս են թափելու իրենց մեջ կուտակված մաղձը։ Քողարկված կամ բացահայտ ատելությամբ, հեգնանքով լի գրառումները կարծես գնալով շատանում են ու միաժամանակ արագ տեմպերով ախտահարում մյուսներին... Մեկնաբանությունների մասին էլ չեմ խոսում։

Մյուս կողմից էլ մտածում եմ՝ գուցե լավն էլ սա էր, թե չէ միայն Ակումբի գրառումներով, փաստորեն, դժվար էր լիարժեք պատկերացում կազմել այն մասին, թե ում մեջ ինչքան մաղձ ու ատելություն կա դիմացինի նկատմամբ։ Իսկ ես սիրում եմ մարդկանց խորությամբ ուսումնասիրել։

Հասկանում եմ, երբ մարդու սիրտն անտանելի խառնում է, փսխումն անխուսափելի է, բայց դրա համար զուգարան կա, չէ՞, ի՞նչ պարտադիր է հյուրասենյակում բոլորի ներկայությամբ փսխել հատակին, որ մյուսների սիրտն էլ սկսի խառնել գարշահոտից...
Թե՞ մենակ իմ սիրտն է խառնում էդ հոտից...

Չէ, չսիրեցի Ակումբի բլոգը... :( Ես էսպիսին չէի պատկերացրել...

impression
02.07.2009, 12:14
գալիս ես նոր գրասենյակ, բարի, ուժերով լցված, գործդ նոր է ու հետաքրքիր, ամեն առավոտ ժպիտով ես արթնանում, ուզում ես անել ավելին, քան ֆիզիկապես կարող ես, ուզում ես լինել ամենալավը, հասցնել բոլոր դեդլայններին, ամեն ինչ անել արագ ու որակով, ստեղծում ես նորմալ հարաբերություններ` կուլ տալով, չլսելու, չհասկանալու տալով լիքը բան...
երջանիկ ես, վերջապես գտել ես ՔՈՆԸ
ու մեկ էլ պարզվում է, որ ոչ ոք, սկսած սովորական ծրագրային օգնականներից, վերջացրած տնօրենով, չեն կարողանում դա մարսել
ախր ո՞նց, ախր ինքը սենց ջահել, սենց ոչ մեկի տակ չփորող, ո՞նց թողնենք մնա էդ պաշտոնին
ո՞նց թողնենք, գլուխը կախ իր գործն անի, ո՞նց

էսօր եկել եմ գործի, վրայովս ոնց որ տանկ անցած լինի, ոչինչ անել չեմ ուզում
ու էդ նրանց պատճառով, ովքեր չունեն սեփական զբաղմունքն ու առավոտից իրիկուն քթները խոթում են իրենցից հաջողակների գործերի մեջ
գնացեք ինքնահաստատվեք ուրիշ բաների վրա, այ հետամնաց ոչնչություններ
մտածում եմ՝ թքել ու դուրս գալ, բայց պահող շատ բան կա
չգիտեմ՝ ինչ ա լինելու...

Janita Hero
02.07.2009, 23:44
դաստակս ցավում ա, բայց չէր ցավի եթե ա/ չունենայի դաստիարակություն բ/ վարորդներն ունենային դաստիարակություն……

անցնում եմ օպերայի փողոցով, ընդորում մեկուկես րոպե լուսացույցի տակ սպասելուց հետո եմ անցնում, քանի որ սպասում էի իմ կանաչին, կանաչս բացվեց, ինձնից գոհ անցնում եմ. ու մեկ էլ մեկ այլ իրենից գոհ բայց մեծ արագությամբ սլացող նիվայի ոմվ վարորդ գալիս ա ուղիղ վրաս, այ քեզ բաաաաաան, ոչ էն ա դանդաղես, ոչ էն ա արագացնես քայլերդ..... որոշեցի ոչինչ չձեռնարկել ու շարունակել իմ կանաչի բացված հնարավորությունից հանդարտորեն օգտվել… նա էլ կարծես ոչինչ չէր պատրաստվում անել ու համառեց որ դիմացս կտրի՝ չստացվեց այն արագությամբ ինչ ինքը կցանկանար, դանդաղեց բայց իր «տղավարի» մտածածն արեց……… բայց հո ես էլ ունեի պահուստային տարբերակ…:)) Վերջը մինչ ինքը իր «հերոսությամբ» կփոփոլանար՝ կանգառում կանգնած հայացքներում իրեն ուղղված հիացած աչքեր փնտրելով, ես տարա բերեցի ու իմ «թեթև» ձառքով ուժեղ հարվածեցի մեքենայի հետնաապակիախառը……… :)) ես էլ ինձնից նման քայլ չէի սպասի... բայց հասցրին…… Նիվան իր տերը փորձեցին կանգ առնել ու իջնել կրկին «տղավարի» հարց լուծել, բայց երրորդ գծից միանգամից առաջին գցվելը կարող էր նրա վրա շատ թանկ արժենալ, հետն էլ օպերայի էտ բանուկ հատվածում , ու սաստիկ վհատված նա հեռացավ .....թող առհասարահ գրողի ծոցը կորչեր ինքն էլ , իր նմաններն էլ
կանգառի բնակիչներն այս անգամ նայեցին ինձ իրենց խեթ-խեթ հայացքներով, իսկ ես ասես ոչինչ չպատահած դիմեցի դեպի կանգառում կանգնաց երթուղային տաքսին և ուղևորվեցի տուն……

ահա թե ինչ …… լավ կլիներ, որ մի քիչ էլ անդաստիարակ լինեի երևի: Հաջորդ անգամ նմանների մեքենային ոչ թե բռունցքոով, կամ ափախառը այլ չագուչով եմ խփելու… նենց ինձ մենակ եմ զգում էս անտեր քաղաքում…… երկրում…… :( :cry

Սլիմ
03.07.2009, 12:39
Հեռախոսս կոտրեցի, ինչ հիմար եմ, էլ չեմ դիմանում:(
Ինչի համարա իրա խանդը? իրա հիմար հիվանդություննա, թե ամեն անգամ ուզումա ինքն իրան ու ինձ ապացուցի որ ես փչացածի մեկն եմ ? Չեմ հասկանում ինչիա ուզում հասնի անիմաստ խանդի տեսարաններով ... հոգնել եմ, հազար անգամ ասել եմ որ սիրում եմ իրան, որ իրանն եմ, ինչա ուզում? Ինչի համարա օրս թունավորում կեղտոտ բառերով, զզվելի խանդով: Ոնց եմ ուզում ինչ որ կերպ վերջնական ապացուցեմ , որ հավատարիմ եմ, որ ես էտ կարգի մարդ չեմ: Ինչ հիմար դրության մեջ ասես չեմ ընկել իրա կենդանական խանդի պատճառով, անգամ հասավ նրան որ երթուղայինը հեռախոսով նկարեցի , որ հավատա խոսքերիս: Գնալով կգժվեմ, ես էլ եմ հոգնում անընդհատ ինչ որ բաներ ապացուցելուց... Հնարավոր չի ուղակի հավատալ, ախր չեմ խաբելու:cry

cold skin
06.07.2009, 19:42
Մտածում էի չգրել, բայց անհնար է…
Գալիս եմ Կապան, որոշել եմ մի շաբաթ հանգստանալ հարազատ քաղաքում:
Մենք հրաշալի երկիր ունենք, հրաշալի բնություն… Ճնապարհը եզերված է անտառներով, մերթ մարդանման լեռներով… Անցնում ես Արարատի մարզով, Վայքով:
Երկինքը ամպամած է: Ավտոմեքենայի պատուհանները բաց են ու մենք՝ չորս հոգի, լուռ ու ագահորեն շնչում ենք անձրևախառը կանաչ հոտը: Անձրև է գալիս ուժեղ, հորդառատ, մաքուր, զուլալ, մեքեր մաքրող, մինչև ոսկորները թրջող, դույլերով…Հողը կորոտով շնչում է ՝ ուխա՜յ…Պատուհանները չենք փակում, անցնում ենք մի քանի կմ, անձրև չկա… Եվս մի քանիսը և ծիածան: Շատ մոտիկ, համարյա ուր որ է անցնելու ենք ծիածան-կամարի տակով:D: Վարորդն ուրախ կատակում է՝ ես չեն ուզում կին դառնալ:
Ինչքա՜ն մոտ է ծիածանը, այսքան մո՞տ… Չեմ հավատում: Մեքենան արագ սլանում է առաջ, մի՞թե չենք հասնելու կամարին… Չհասանք, մատի մեկ շարժումով անհետացել էր: Թանձր կանաչը խանդավառությամբ էր լցնում թոքերս ու ուզում էի շնչե՜լ, շնչե՜լ…

Մոտենում ենք քաղաքին, մթնշաղ է… Երկինքը լիքն է կենդանակերպ ամպերով՝ ձիուկներ, բադեր…


Հիմա ագահ-ագահ շնչում եմ…

Ներեցե՛ք, սենտիմենտալ խոսքերիս համար, բայց հետաքրքիր զգացողություն ունեցա այս փոքրիկ ճանապարհորդության ընթացքում…

StrangeLittleGirl
06.07.2009, 20:13
Ամեն անգամ ճամփորդելիս միշտ ինչ-որ բան առաջին անգամ է լինում: Անցյալ տարի Լոնդոնում առաջին անգամ ոչ ոք ինձ չճանապարհեց: 2 տարի առաջ առաջին անգամ մենակ մեկնեցի: Այս տարի էլ առաջին անգամ ոչ ոք ինձ չի դիմավորելու: Մեծանում եմ :)

unknown
07.07.2009, 12:44
Վերջապես գտա ... ինչ որ մեկը հասկացավ ինձ ... ընդունեց այնպիսին ինչպիսին կամ ... չգիտեմ միգուցե և եսելեմ սիրում դեռ չեմ կողմնորոշվել ... բայց շատ ուրախ եմ որ նա կա իմ կյանքում ...

Apsara
07.07.2009, 16:09
ոնց որ քթերիս մեջ երկաթի փոշի լինի, ոչ փռշտալա լինում, ոչ էլ էտ երկաթային հոտից ազատվել: Ծնկերիս մեջ էլ հազար հատ ճիճուներ են հավաքվել ու ներսից խուտուտ են տալիս, դրսից քորում ես օգուտ չկա, բա էսօր իմ ճաշն օվա էփելու, երեկ դու էփեցիր, երեկչէառաջին օրը նա, բա էսօր: Սովից դեռ ոչմեկ չի մեռել, լուրջ, եթե մեռնելու լինեին աշխարհի կեսը կոչնչանար, գիտելիքի սովից…

Դեկադա
07.07.2009, 21:40
Չեմ սիրում... չէ զզվում եմ, նողկանք եմ զգում այն մարդկանցից, ովքեր չեն կարողանում ուղիղ նայել աչքերիդ մեջ ու ասել.. վերջ... Էդքան դժվար ա՞..
Չէ դժվար չի, պարզապես նմանները վախենում են դիմացինի քայլից, ավելի շուտ խոսքերից:
... բայց դե ավելի լավ չի՞ ասել իրականը, քան խաբել սեփական անձը` այն էլ շատ ցինիկորեն...

Ինչևէ ... մարդը դերասան է...:(

Kuk
08.07.2009, 00:04
Թյո՛ւ

Մի՞թե այդքան արագ են մոռացվում
Իմ կատարած բարի գործերը,
Որքան հաճախ են հանդիպում
Իմ նկատմամբ այս ստոր քայլերը:

Մի՞թե այդքան էժան էին
Իմ կատարած բարի գործերը,
Որքան որ ստոր էին
Ձեզնից ստացված պատասխանները:

Կամ՝
Արդյո՞ք բարի էին այն՝
Վերը նշված «բարի գործերը»,
Իսկ միգուցե չափազա՞նց էին,
Քան արժանի էին ձեր «անձերը»:


Լուրջ բան էի ուզում գրեի, սենց ստացվեց:'

Սլիմ
08.07.2009, 08:35
Անկապա ամեն ինչ , անկապ օրագրի նման անկապ:

Artgeo
08.07.2009, 23:35
Զզվելի օրվա, զզվելի ավարտ... Ուզում եմ գնալ։ Երկրից չէ, երկրագնդից։ ՈՒԶՈՒՄ ԵՄ։ Գնալու եմ, վաղ թե ուշ։ Երանի շուտ, էլ պահող ոչինչ չկա։ Զուտ իներցիա։ Գնալ... Հեռու...
Իսկ մինչ այդ... Մինչ այդ ստիպված եմ բավարարվել քնով։ Խորը, բայց ցավոք ժամանակավոր։

Artgeo
08.07.2009, 23:36
Վաղը զզվելի օրը շարունակվելու ա... հենց աչքերս բացեմ։ Ես դա հաստատ գիտեմ... ու ոչինչ չեմ կարող անել...

Սլիմ
09.07.2009, 10:02
Երեկվա օրը ուզում եմ հիշել կամ շուտ մոռանալ, չգիտեմ, ամեն ինչա խառնվելա, աշխարհս փուլ եկավ գլխիս: Մի քանի վայրկյանում կորցրի ամենակարևոր բանը իմ կյանքում, ինչի հետ էի կապել ապագաս ու ինչով ներկայում ապրում էի, ամեն ինչ անիմաստ դարձավ... Առավոտյան աչքերս բացեցի ու երբ հիշեցի գիշերվա դեպքերը, ոնց էի ուզում արթնացած չլինեի: Չգիտեմ հիմա ոնց ապրեմ, շատ եմ հոգնել պայքարելուց ու ավելի շատ նրանից որ մենակ ես էի պայքարում, ինքը թքած ուներ: Հիմա դատարկ եմ ինձ զգում, ուզում եմ մոռանամ ամեն ինչ, բայց ոչ մի բան չի օգնում... լավ հարբելա պետք երևի, ցրվելա պետք, որ ուղեղս չվառվի, մտքիցս չի գնում, ամեն տեղ կա, ամեն խոսքի մեջ, ամեն երգի մեջ: Ոնց եմ ուզում էլ չզգամ, չհիշեմ, անգամ հիմա ինձ հանգիստ չի տալիս: Ճիշտ էր ասում որ անիծված ենք: Ինչքան եմ կուզեի չճանաչեի , չիմանայի, չսիրեի.... չէ չէ, ցրվելա պետք, մի բան գտնեմ , տեսնեմ ում մոտ կա, մի քիչ լիցքաթափվեմ, սենց չեմ կարա էլ:

Elmo
09.07.2009, 10:16
"Վաղը զզվելի օրը շարունակվելու ա... հենց աչքերս բացեմ։ Ես դա հաստատ գիտեմ... ու ոչինչ չեմ կարող անել..."

Սեփական փորձից:

Օրը զզվելի է դառնում, երբ նրա վրա նայում ես զզվանքով: Հաճախ զզվանքով նայելու ցանկությունը հիմնավորված է մի շարք պառճառներով, որը մարդ ի վիճակի չի հաղթահարել, բայց որպես կանոն, դրանք քիչ են:
Եթե առանց այդ էլ զզվելի օրվան նայում ես զզվանքով, երկրաչափական պրոգրեսիայով աճում է այդ օրվա զզվելիականությունը: Այն գնալով ավելի զզվելի է դառնում: Առավել ևս վաղվա օրվան նախօրոք զզվանքով նայելը, այն զզվելի լինելը դարձնում է անխուսափելի:

- միջոց, որը հաճախ օգնում է:

Նայել զզվելի օրվան արհամարհանքով, կամ ժպիտով(եթե ստացվի): Օրը հալումաշ է լինում, իսկ օրվա զզվանքը հետ է նահանջում: Դու ավելի վստահ ես զգում քեզ զզվանքը հաղթահարելու գործում ու դա լրացուցիչ ուժ է տալիս օրվան ժպիտով նայելու գործում:
Արդյունքում անխուսափելի զզվելի օրը անցնում է առանց հետևանքների, իսկ գալիք հաճելի օրը ավելի լավ տրամադրություն է ստեղծում:

WhiteSmoke{F}
11.07.2009, 01:53
սարսափելի շոգը ճնշում էր թե մարմինս, թե գիտակցությունս: Մի րոպե շուտ ուզում էի տան դուռը բացել, ու թակարդի նման հագուստս դեն նետել, կանգնել սառը ցնցուղի տակ, ու թաց մարմնով ընկնել անկողնուն: Քիչ անց մերկ պառկած էի սենյակում ու երեկվանից մնացած տոնական փուչիկը աջ ու ձախ էի նետում: Ու նենց ուզեցի մեկի ներկայությունը: Բայց ես էի ընտրել մենակ մնալ: Չէ մենակ չմնալ, ուղակի իմ ճանաչած մարդկանց ընկերակցությունը չէի ուզում: Բայց էդ մենակ լինելու հետ կապ չունի, իրենց ներկայությունը իմ մենակության հետ կապ չունի:
Լավ ասեմ, ինչ էի ուզում ասել: Զգացի, որ սենյակում մենակ չեմ, մի հատ մեծ ճանճ կար: Ինքը ոչ լավ, ոչ վատ ճանճ էր: Ինքը յուրահատուկ ճանճ էր: Էն ճանճերից, որ հայտնվում են ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, որ առաքելություն ունեն:
Բայց եդ ամենը հեչ: Մենք ընդհանուր ճակատագրեր ունեինք: Երևի երկուսս էլ նույն ճակատագրով էինք հայտնվել եդ սենյակում: Այ քեզ ճանճ, քանի հոգի կուզեին հիմա էդ տկլոր բուդիկներիս կողքին նստեին, ու քանի հոգի էլ չէին ուզի, բայց դու ես հիմա իմ մոտ: Ու համարյա թե ոչ ոք էլ չէր ուզի, որ դու իր սենյակում լինեիր, բայց ես ուզում եմ: Քո մեջ մի առանձնահատուկ բան կա ճանճ ջան: Դու ենքան յուրահատուկ ճանճ ես, որ ես քեզ նկատեցի, ասել որոշ տղաների <<մաքուրով>>: Ու եթե քեզ դեռ չեմ լխճել, երևի նշանակումա, որ դուրըս գալիս ես: Լավա ինձ քո հետ: Երկու ժամ տևող ֆիլմն էլ ավարտվեց, բայց դու դեռ ինձ հետ ես: Երևի ինձ սիրում ես, կամ էլ բուդիկներս ես սիրում: Էս ի՞նչ եմ ասում: Կարողա դու աղջիկ ճանճ ես: Մենակ էն աղջիկ ճանճերից չլինես էլի, որ ասում են ինքը չաղա, բայց կարևորը լավ հոգի ունի: Տենց էլ չհասկացա լավ հոգի ունենալու ու չաղ լինելու կոմպրոմիսային տարբերակը:
Չկաս այ ճանճ, բայց ես նենց հանգիստ եմ, գիտեմ, որ մոտակայքում ես: Լավ, նայիր քո հարմարությանը: Ափսոս հետս չես կարողանա սուրճ խմել: Որեվհետև դու ճանճ ես: Դրանով էլ յուրահատուկ ես ու ինձ հետաքրքիր: Ասում են նմանը նմանինա սիրում: Կարողա՞ մենք իրար նման ենք, ճանճ: Ես եմ քեզ նման, թե՞ դու ինձ: Չէ դու ոչ մեկի էլ նման չես: Դու լրիվ ուրիշ ճանճ ես: Շատ եմ տեսել ճանճի նման մարդկանց, ճանճի բնավորությամբ: Բայց դու իրանց նման չես: Կարծում ես, ե՞ս եմ քեզ յուրահատուկ դարձնում… Վահան Տերյանի բանաստեղծությունը հիշեցի, ուզում եմ քեզ համար կարդամ:
<<Կույր լինելուցանկություն>>
Ես գիտեմ հիմա._ամենքի նըման
Մի սովորական աղջիկ էիր դու.
Ես էի պճնել փայլով դյութական
Գորշ պատկերը քո կյանքի և հոգու:
Էհ չէ, մինչև վերջ չեմ կարդա, չնայած որ շատ սիրունա գրված, բայց էս տողերում, մի տեսակ ափսոսանք եմ զգում հեղինակի կողմից իր ունեցած զգացմունքների համար: Կարծես թե փորձում է իր նախկին սիրո էակից խլել կամ էլ զրոյացնել, իր հմայելու ու գերելու բոլոր առավելությունները: Մի ուրիշ դեպքում հնարավոր է սրտանց կարդայի մինչև վերջ, ու համապատասխաներ հոգուս վիճակին: Բայց այս պահին այլ տրամադրության մեջ եմ: Ամեն դեպքում սա քեզ հետ կապ չունի:
Բայց ինչ հավատարիմ ճանճ ես: Ես գիտեի, որ չես կորի անհետ, էլի եկար, գիտեի, որ մոտակայքում ես: Մի հատ անեկդոտ կպատմեի քեզ, բայց ափսոս չես ծիծաղա, որովհետև դու ճանճ ես: Բա ո՞նց են ճանճ մարդիկ ծիծաղում: Որովհետև իրանք մի քիչ մարդ են, մի քիչ ճանճ: Իսկ դու կոնկրետ ճանճ ես: Գիտե՞ս մարդիկ ինչի դեմ են հավերժական պայքարում: Անորոշության դեմ, ճանճ ջան: Որովհետև մենք` մարդիկ, անորոշ էակներ ենք: Մեկ կարող ենք լինել մարդ-կապիկ, մեկ մարդ-գայլ, մեկ մարդ-շնաձուկ, մեկ մարդ-սարդ, մեկ մարդ-ճանճ, նույնիսկ մարդ-առնետ: Եվ հազվադեպ մարդ-մարդ: Գլուխներս լցնում ենք ինչ-որ անորոշ հարցերով. ինչա նշանակում ճշմարտություն, կրոն, երջանկություն, որնա կյանքի իմաստը: Կամ էլ նույնիսկ սենց պարադոքսալ հայկական հարց, կիսուրին մամա ասել, թե չէ: Բարդագույն դիլեմա ոչ ճանճ-մարդկանց համար: Կամ էլ հենց ճանճ-մարդկանց համար: Բայց դու չնեղանաս, քեզ հետ դա կապ չունի, դու ճանճ-ճանճ ես:
Այ էսպիսի անորոշ ու հիմար հարցերի մեջ կորում ենք, երբեմն ել գտնում ենք էլ ավելի անորոշ ու անտրամաբանական, մարդկային լուծումներ: Քեզ եդ լուծումները օտար են ճանճ ջան: Դրանք զուտ մարդկային են: Իսկ դու անորոշության հետ կապ չունես: Դու կոնկրետ ճանճ ես: Ու ոչ թե ճանճ-գայլ կամ էլ ճանճ-առնետ: Դու կոնկրետ ճանճ ես ու վերջ:
Բայց ճանճ, դու բոլոր ճանճերից տարբերվում ես, բոլոր մարդկանցից էլ ես տարբերվում, նույնիսկ ճանճ-մարդկանցից ես տարբերվում: Դու չես կարող ծիծաղել ու սուրճ խմել մարդկանց պես: Ու տարբեր ես այլ ճանճերից, քանի որ դու մարդ ընկեր ունես: Այսինքն ինձ:
Տեսնես դրանով ես եմ քեզ ավելի յուրահատուկ դարձնում, թե դու ինձ: Բայց մի բան հաստատ է, որ ես քո կյանքում ճակատագրական դեր ունեմ, կամ էլ կարող եմ ունենալ: Տեսնես ավելի ճակատագրականա, որ ես քո ընկերն եմ, թե էն, որ կարող եմ հենց հիմա լխճել քեզ, ու դու էլ չես տզզա: Դու էլ իմ կյանքում տեղ ունես: Ասում են չէ կյանքում այն ամենը, որ առաջին անգամա պատահում, չի մոռացվում երբեք: Ես շատ բաներ եմ մոռացել, որ կյանքումս առաջին անգամա պատահել, ճանճ:
Էս իմ մարդա-կենդանաբանական ստուգաբանությունը քեզ պետքա, որ անհեթեթ թվա: Դու քանի որ ճանճ ես ու կոնկրետ ես, քո վերաբերմունքն էլ է կոկրետ մարդ կոչեցյալի վերաբերյալ: Ու եթե մենք` մարդիկ, հետևեինք քո օրինակին, գրեթե երբեք հիասթափություն չէինք ապրի կամ էլ չէինք խաբվի մարդկանց կողմից: Քեզ համար բոլոր մարդիկ մի դեմք ունեն, քեզ ժպիտով չես խաբի, կամ էլ գեղեցկությամբ չես գրավի ու սուտ խոստումներով չես համոզի: Դու գիտես մի բան, որ մարդկանցից պետք է զգուշանալ: Դու չես կասկածում քո իմացածի վերաբերյալ: Իսկ իրականում դու ոչինչ էլ չգիտես, այդ պատճառով կասկած էլ չունես: Եվ այդ ամենի հետ մեկտեղ քո վերաբերմունքը մարդկանց հանդեպ շատ ավելի ճիշտ է և պատճառաբանված: Միգուցե դա այն պատճառով է, որ դու հոգի չունես: Հոգի ունենալու դեպքում հնարավոր է տրամաբանությունդ թուլանար ու հոգիդ դառնար խոցելի: Միգուցե հոգին հենց խոցվելու համար է ու նման է դարբնոցում ծեծվող երկաթի նախնական տեսակին, որը բավականաչափ ու ճիշտ ծեծվելուց հետո պետք է գա իր նախապես ծրագրավորած տեսքին ու որակին: Էհ, ճանճ, տեսնում ե՞ս ինչ անորոշա մեր աշխարհը: Ու ես էլ եմ անորոշ:
Ճանճ քեզ հետ ինչ լավա: Որ մի բան եմ ասում, ոչ խանդոտ տղամարդու աչքերով ես նայում, ոչ նախանձ աղջկա, ոչ էլ չարախինդ բարեկամի, ու ոչ էլ ճանճ-մարդու: Ճանճ տեսնես ինչ-որ մեկը, բացի ինձնից, ճանճ-ընկեր ունեցելա՞: Թե՞ ես միակն եմ…Ու դու ես ինձ միակը դարձրել, որ տարբերվեմ բոլորից: Իսկ դու ընտանիք ունե՞ս: Սիրած մարդիկ: Ի՞նչա քեզ պետք ես կյանքից: Երևի քեզ պետքա նստես ուտելիքի վրա, ու միշտ ազատ տզզաս սենյակում: Եթե ես քեզ տամ եդ ամենը դու քեզ երջանիկ կզգա՞ս: Դու կլինես աշխարհի ամենաերջանիկ ճանճը: Ու ես մի քիչ հպարտանալու տեղ կունենամ, որ գոնե մեկին կյանքումս անչափ երջանկացրել եմ: Հետո ինչ, որ ճանճա: Միգուցե ես մենակ ճանճին կարող եմ երջանկացնել: Իսկ կուզե՞ս քեզ պաչեմ: Եթե տղա լինեիր աչքերդ կփայլեին: Կամ էլ եթե գոռոզ տղա լինեիր գլուխդ կթեքեիր:
Մի րոպե ճանճ ջան էս ո՞վա զանգում, ուրիշ դեպքում կասեի շատ կարևոր մարդ: Բայց էս պահին ինչ անիմաստա էդ <<կարևոր>> բառը զանգողի համար, քանի որ եթե չեմ վերցնում հեռախոսը, ուրեմն դու ես ավելի կարևոր: Հը՞ Ճանճ: Պատկերացնում ե՞ս զանգողն իմանա, որ դու իրենից կարևոր ես: Մի վայրկյանում քեզ կսպանի, կամ էլ մարդ կվարձի, որ քեզ սպանեն: Ու երբ իմանա, որ ճանճ ես, տեսնես ինչ կանի՞: Կանցնի՞ զայրույթը, ինչա դու ճանճ ես: Բայց ինչ կապ ունի, եդ ինքնա քեզ ճանճ տեսնում հասարակ, իսկ ես չէ: Ինչ հետաքրքիրա, մեր զայրույթը ու խանդը կախվածա, դիմացինին գնահատական տալուց, թե ինչ տեսք ունի, ովա, ինչա: Լավ վերադառնանք գոռոզության դեպքում գլուխը թեքելուն: Ինչ վերաբերվումա պաչիկին, դա տղաների գոռոզության դաշտում չի տեղավորվում: Եդպիսի բան չի լինում: Մենակ նեղացած դեպքում գլուխը կթեքեր: Բայց նենց հավեսա նեղացած տղուն զոռով պաչել: Իսկ դու ինձնից ոչ նեղացած ես, ոչ էլ նման բան: Չես էլ կարող նեղանալ: Դու ուղակի ճանճ ես: Ու հենց դրանումա քո հմայքը, որ դու <<ուղղակի>> ճանճ ես:Կարևորը, որ տարբեր ես մարդկանցից: Զգում ե՞ս, զանգողը մի քիչ քո բնավորությունից ունի, հենց ամենավատ կողմը քո բնավորության, որ աննդհատ կարաս տզզաս ականջի տակ: Այ տենց էլ զանգողը անվերջ զանգումա: Սպասի հիմա պատասխանեմ, որ հանգիստ նստենք: Հա՞: Թե չէ գիտես, ճանճերը տենց են էնքան կտզզան մինչև զզվացնեն, ու իրանց լխճես, կամ էլ լավագույն դեպքում քշես սենյակից: Քշելը չստացվեց տվյալ դեպքում, իսկ լխճելու տարբերակը դեռ չի գործում: Ավելի լավա պատասխանեմ զանգին: Դու սպասի, ես կարճ կկապեմ:
Եկա ճանճ ջան: Չնայած, դու չէիր էլ սպասել: Դրա համար էլ չեմ ասի մեռսի, որ սպասեցիր: Ինչ լավա չէ՞ տենց: Ճանճ ու՞ր ես: Վաաաախ ճանճ ջան: Ես քեզ լխճել եմ, ճանճ: Վայ ճանճս, ես քեզ լխճել եմ:
Հենց նոր սպանեցի քեզ: Երկար ժամանակ, ոչ մի սենց յուրահատուկ մեկին չէի հանդիպել: Ու ես քեզ սպանեցի: Եդ բնազդաբար եղավ ճանճ: Երբ վազեցի դեպի հեռախոսը, քեզ որպես ճանճ տեսա: Մոռացա, որ դու ընկերս ես: Ավելին քան ընկերս: Ու եդ ամենը բնազդաբար եղավ, ճանճ ջան: Ճանճ դու ինձ ավելի շատ տվեցիր քան ես կարող էի պատկերացնել: Իմ մեջ ավելի շատ ճանճային կա, քան քո մեջ: Մի վայրկյանում մեջս արթնացավ բնազդս, որ դու ճանճ ես, ու մեռավ մարդկայինը, որ ընկերս ես, ու ես քեզ սպանեցի: Ու նույնիսկ չնկատեցի ճանճ ջան: Բայց քեզ հիմա կներես չեմ ասի: Որովհետև դու մարդկային քաղքենի կողմեր չունես, ու քեզ պետք չի եդ ստանդարտ բարեկրթության կանոնները: Ինձ հերիքա, որ դու զգաս, իմ համար կարևոր ես: Չէ սխալ ասեցի մեջս ավելի շատ մարդկային կա, քան ճանճային, որովհետև ոչ մի ճանճ իր ընկերոջը հենց նենց չի սպանում: Երևի մի քիչ պակասումա ինձ ճանճայինը:
Ճանճ ինչ անկրկնելի էիր, ու իրար հետ էինք. ես ու դու, նենց լավ էր: Բայց հեռախոսիս զանգ եկավ, ու ես բանզդաբար վեր կացա տեղիցս ու սպանեցի քեզ: Ու մոռացա: Մի քիչ հետո զգացի, որ մենակ եմ, եդ ժամանակ հասկացա, որ չկաս, ու ես եմ սպանել քեզ: Դրա համար էլ մենակ եմ: Քիչա պատահում, որ ինչ որ մեկի գնալուց հետո ինձ մենակ զգամ: Բայց քեզնից հետո զգում եմ: Միգուցե նրա համար, որ դու կյանքումս առաջին ճանճն ես: Ու ընդհանրապես առաջինն ես, ով առաջին հանդիպման ժամանակ ինձ շատ բան սովորեցրեց իր լռությամբ: Ես շատ եմ սիրում լռել: Ու շատ բան կա հիմա, որ կուզեի քեզ ասել, բայց եդ լռության մեջա: Ու ինչի՞ մենք` մարդիկ, ընկերություն չենք անում ճանճերի հետ: Միգուցե մեզ եդպե՞ս են դաստիարակել, որ փոքրուց ասել են Արմինեն քո ընկերուհինա, Արմենը քո ընկերնա, որ բոլոր ստեղծագործությունները ընկերոջ մասին Արմենի ու Արմինեի մասին են, որ ճանճի հետ չես կարող փաթաթվել ու նկարվել, իսկ անկյունում գրել, ես ու ընկերս 2009թ Ջրաշխարհ:
Ճանճ ես քեզ չեմ մոռանա, չնայած դու ինձ չես խնդրել եդ մասին: Ես քո մասին գրեցի, չնայած քեզ եդ կարևոր չի, ես քեզ համար նույնիսկ Վ. Տերյան կարդացի, ու պաչիկ առաջարկեցի, չնայած անհեթեթ, բայց անկեղծ առաջարկ էր: Ու քեզ համար ճակատագրական եղա ճանճ ջան, ոչ թե նրա համար, որ քեզ անսահման երջանկացրի` թողնելով, որ նստես ուտելիքի վրա, կամ էլ ազատ տզզաս սենյակում, այլ նրա համար, որ սպանեցի քեզ: Բայց ինձ մի բանա մխիթարում, որ ամեն դեպքում դու երջանիկ ճանճ էիր, քանի որ չգիտեիր երջանկության գաղափարի մասին: Ու դրա բացակայությունից դժբախտ չէիր զգում քեզ: Նշանակումա, եթե դժբախտ չէիր, ուրեմն երջանիկ էիր: Դրանից ինձ ավելի հանգիստ եմ զգում:
Դուք ճանճերդ երբեք բնազդաբար չեք սպանում ձեր սիրելիներին, իսկ մենք` մարդիկ, սպանում ենք, առավել ևս էնքան ցինիկ ենք, որ կարող ենք ասել <<կներես>>, նույնիսկ ցայտաղբյուր ու եկեղեցի կառուցել ի հիշատակ, ու <<բարերար>> օծվել: Բայց էս պահին, ավելի ճիշտա լինեմ ոչ թե մարդկային, այլ ճանճային ու, քեզ գոնե, չասեմ <<կներես>>

Kuk
12.07.2009, 17:25
Վերջը սաղ ակումբից մնալու ա մենակ էս թեման, որտեղ ես կարողանալու եմ գրառում անել: Դե ով էլ էսքան մեծ թվով աբիժնիկ ունենա, տենց կլինի: Կյանքումս աբիժնիկների պակաս չեմ ունեցել, նույնիսկ եթե մի հատ ա եղել, էլի պակասը չեմ զգացել, որտև էդ մի հատը նենց բաբաթին ա եղել: Հիմա դրանց թվի գերաճ ա. հիմա ասելով նկատի ունեմ վերջին տասնյոթ ամիսները: Ուրեմն եթե ինչ որ մեկն ինձ ինչ որ կերպ կծում ա, անհույս փորձեր ա անում ծաղրելու, անհույս կերպով, վախվխելով ինձ փորձում ա վիրավորի, դա ոչ ոքին չի հուզում, էդ դեպքում կանոնադրություն կոչվածի վրա փոշի ա նստում, տառերը չի երևում, որ կարդանք, հասկանանք, թե էդտեղ ինչ ա գրված: Ինչի՞: Որտև դե Կուկն ա էլի, ինքը իրա հարցերը կլուծի, հետո՞ ինչ, որ էստեղ են դեպքերը զարգանում, թող ինչ ուզում ա անի, բայց մեզ նեղություն չտա: Բայց հակառակ դեպքում չի դադարում գրառումներիս ռեփորթ տվողների քրտնաջան աշխատանքը: Գոնե իրանք իրանց խղճան, մեկ-մեկ, շատ չէ՝ մեկ-մեկ արձակուրդ տան իրանց: Հենց ինչ որ մեկի բլոգում նենց բան եմ գրում, որ ինչ որ մեկին դուր չի գալիս, հենց մեկը ինչ որ բան ա գտնում գրածներիցս մեկի մեջ, որ իրան դուր չի գալիս, ռեփորթ, կամ նամակով բողոք, կամ մեկ այլ կապի միջոցով, բայց անպայման: Հեչ որ չէ, կարողա մի հատ ստորակետ դուրը չգա, ասի՝ էս ստորակետը ծիծաղելով ա դրել, ուրեմն հեգնում ա, ծաղրում ա: Իսկ իմ անձնագրում, որ վիրավորական հաղորդագրություններ են գրվում, մեկը չի մտածում, որ կարելի ա ռեփորթ անել: Էս վերջերս ինչ որ առիթով, ինչ որ մեկն ասեց, որ պետք է հսկվի նաև վարկանշային մեկնաբանությունները. հետաքրքիր ա՝ էդ ի՞նչ էր եղել, որ տենց միտք առաջացավ: Ես հաճախ վիրավորական մեկնաբանություններով վարկանիշներ եմ ստանում, բայց ոչ ոք էդ հարցով չի զբաղվում, ոչ ոքի մտքով չի անցնում հսկել վարկանշային համակարգը: Լավ, էս պրիմիտիվ, էժան երևույթները մի կողմ. հիմա ավելի գլոբալ հարցի մասին. ինչքան մարդ կա, որ պարապ ա, բառադի ա, կյանքի նպատակ, տո չէ, նպատակը լուրջ բան ա, գոնե ինչ որ երազանք էլ չունի, գոնե նենց մանկական երազանք էլի, որ ձգտի հասնել դրան, ասենք՝ երկու ականի հեծանիվ ունենալ, այ որ գոնե սենց մի հատ երազանք ունենային, զբաղվեին դա իրականացնելով ու իրենց կյանքի նպատակը չսարքեին ուրիշներին վատություն անելը, ուրիշների անձնական օգտագործման աբիժնիկ դառնալը: Ախր անում են ու մտածում են,. որ կողքից մարդիկ չեն հասկանում, որ էդ քայլերը զուտ աբիժնիկություն են: Հենց նոր ծեծ կերած երեխու պես իրանց աջուձախ են շպրտում, ինչ ա թե կարողանան մի հատ լապատկա ճարեն, մեկի տակը փորեն: Հա, փորեք, ձեր գործն ա, բայց մի հատ գոնե դուք ձեր մեջ մտածեք, ձեզ դրանից ի՞նչ օգուտ: Գոնե իմանամ մի օգուտ ունենալու եք, ասեմ՝ լավ եք անում, էսօր էդ դարն ա, պետքա հարևանի ծառը կտրես, որ էդ ջրաչափից դուրս եկող թանկարժեք հեղուկը մենակ քո ծառը ջրի: Ախր էդ ջուրը չկա, ամեն ինչ չոր ու ցամաք ա, համարյա Հյուսիսային Պողոտայի նման: Հիմա կարողա՞ Հյուսիսային պողտոյին չորուցամաք անվանելու համար մեկը ռեփորթ անի էս գրածս, ասի՝ վիրավորել ա Հյուսիսային պողոտային: Չեմ զարմանա, դե ինչ որ մի լրագրողի մասին մի երկու ճիշտ բան ասելու համար որ տուգանային ստանամ, դրանից հետո էլ ինչի՞ պետքա զարմանամ: Բայց դե մարդիկ չեն մտածում, ախր որ տենց լինի, մենակ հանրայինի ու հայլուրի թեմայից էնքան մարդ տուգանային էնքան կստանա, որ րոպեական ընդմիշտ կարգելափակվի: Լավ, էլ հավես էլ չկա էս էժան թեմաները շոշափելու, էլի որ հավես լինի, օրագիր ջան, կգամ կգրեմ: Ստեղ լավ ա էլի գրելը, ոչ ոք չի կարում մտնի մի բան բլթցնի գրածիդ վրով:

Ֆոտոն
13.07.2009, 02:16
Աննիկ

Գետնից քարտ գտնելով՝ երեխան դիմում է մայրիկին.
- Մա՛մ, վիվասել:
- Կեղտոտ է, հենց հիմա գցիր ցած, Աննի՛կ:
- Տուն կտանենք կլվանանք, մամ:

Ungrateful
13.07.2009, 07:23
Հարևանս չի թողնում նկարեմ… ու իրա մոտ ստացվումա…
3 ամիս է արդեն, ամեն մանրուքներով պլանավորում եմ մեր շենքի կտուրում ֆոտոսեսիա անցկացնեն:
Արա դե ամեն ինչ թարսա էլի.. հազիվ ձեռս կամերա է ընգել (շատ կարճ ժամանակով)
Բայց դե մի կողմից էլ որ մտածում ես… ենքան են մալոլետկա լակոտ բարձրացել, կրիշը ջարդել, անտենաները գողացել` որ մարդը դուռը փակելա, ու էլ ոչմեկին բանալին չի տալի…
Բայց ես ոչ լակոտ եմ, ոչել մալոլետկա, ինձ էլ ճանաչում էս արա… տենում էս կամերայով հելել եմ…1000 տարվա հարեվան ենք…
Բլին խի՞ պետքա 2-3 ամիս պլանավորումներից, մտքերից, դժվարությամբ կամերա ճարելուց հետո` ինչ որ ՀՈՊԱՐ սաղ ք** - մեջ անի…
Իմ տունն էլ ա 5րդ հարկ… ե՞րբա եղել որ բարձրանաս , հելնեմ զապրետ դնեմ…
Ու ո՞վա քեզ տենց իրավունք տվել վոոբշե:
Ինքան կլնի գնալ ասել «*** ձյա, թող հելնեմ կես ժամ նկարեմ»
Էսօր էլ չթողի` չգիտեմ ինչ կանեմ դրան…:angry

կներեք ահավոր լեքսիկոնի, ու սխալերի համար... ներվայնացած եմ

Սլիմ
14.07.2009, 11:35
Եկել էիր լուսադեմին... չգիտեմ ոնց էր ստացվել, դու միշտ էտ ժամերին քնած ես լինում: Ինչ որ անհասկանալի բան էիր ձեռքս խոթում, ոչ մի բան չէի հասկանում, չգիտեմ ինչ էի խմել, ինչքան էի խմել... մենակ ձայնդ էի լսում ահավոր հեռվից, ինչ որ հարցեր էիր տալիս, ուղեղս ընդունակ չէր պատասխան ձևավորելու, չէի հասկանում ուր ես ինձ քաշ տալիս...ինչ որ սիրուն այգի էր, պառկեցինք ծաղիկների մեջ ու ես քնեցի... Արթնացա, հասկացա որ երազ էի տեսնում... ինչ անտանելի գլխացավա, կարծես աչքերս հիմա դուրս կգան... շուրջս էի նայում , որ հասկանաի թե ինչա կատարվում... վերհիշեցի նախորդ օրվա վեճը... ինչքան խոսքեր լսեցի, որ լավ կլիներ չլսեի... հիշեցի, որ սպառնացել եմ թե կգնամ, ու մտածում էի ուր գնամ... պետք էր հագնվել ու աշխատանքի գնալ, արդեն կես ժամ ուշացել էի, նորից շեֆի թթված հայացքը ու "ժամը քանիսնա ?" ծաղրական ժպիտով հարցը... էտ պահերին ոնց եմ ուզում մոռանալ ամեն ինչ, թքած ունենամ ու ասեմ "այ ուռոդ լավ էլ գիտես ժամը քանիսնա, ես էլ եմ մարդ մի անգամ էլ ես ուշանամ, ինչի ես դու էտքան կեղտ", բայց փոխարենը ապուշի ժպիտով ժպտում եմ ու ժամն եմ ասում:(

ԿԳԴ
14.07.2009, 11:50
Գնում եմ, վերջապես... :rollԷս օրվան շատ էի սպասել, երևի ամբողջ տարի, գնում եմ այնտեղ ուր ամեն ինչ ակնեղծ է ու մաքուր: Այնտեղ չկա լույս, այնտեղ չկա ինտերնետ, չկա կապի միջոց, երջանիկ եմ: Հեռու քաղաքակրթությունից: Մի ամիս հեռուստացույցի ապուշությունները չեմ նայելու, :[ հեռվից լսվող ռաբիզի կլկլոցները չեմ վայելելու, մի ամիս ստեղծագործելու եմ ազատ ու անկաշկանդ մթնոլորտում, մի ամիս փափուկ մահչակալիս մեջ չեմ քնելու, մի ամիս լսելու եմ գայլերի ոռնոցը ու չախալների լացը, շրջապատված եմ լինելու ծառերով, ծաղիկներով, կենդանիներով, մի ամիս խոտի դեզ ու կաղնու ծառ եմ նկարելու: Մի ամիս երեսս չեք տենալու: Երջանիկ եմ... :yahoo

Jarre
15.07.2009, 20:27
Այսօր մտանք Մերգելյանի շուկայի «հարուստների բաժինը»։ Դե էն ամենամեջտեղի մասը էլի, որ ծածկ ունի ու հարուստները չցանկանալով իրենց պղծել հասարակ ժողովրդի հետ առևտուր անելով, միշտ այնտեղից են գնումներ կատարում։ Չէ-չէ, ես հարուստների դեմ չեմ, ու խոսքս փող ունեցողների մասին չի, այլ նրանց մասին է, որոնք ապրում են միայն փողով, ու աշխարհին նայում են ոչ թե վարդագույն ակնոցներով, այլ դոլարից կանաչած իրանց անիմաստ աչքերով....

Էնքա՜ն ծիծաղալու է, չեք պատկերացնի։ Համարյա նույն միրգը երեք մետր այն կողմում վաճառում են երկուսից երեք անգամ էժան։ Բայց էս մարդիկ, «իմաստուն», «մտածող» ու իրանցից դավոլնի հայացքներով ու կեցվածքներով մի քանի անգամ թանկ են վճարում։

Մեկին տեսա, որ Ջիպից իջավ, ու էրևում էր, որ «գոլդ» տղեքից էր, ում ավտոյի համարները գոլդա, հեռախոսի համարները գոլդա, մատանիի քաշը գոլդ թիվա, կոշիկի ռազմերը գոլդա, ծննդյան ամիս ամսաթիվնել է գոլդ....

Հետո առևտուր արեցինք ու մտանք կողքի խանութը կնոջս համար մազի ներկ առնելու։ Դե գիտեք, որ մազի ներկերն էլ համարներ ունեն, ու տեսածիցս շփոթված վաճառող աղջկան խնդրեցի որ մեզ գոլդ համարի մազի ներկ տա....

Բայց ջոգիք, ես էլ էի էտ շուկայից առևտուր անում.... :(

Manya
15.07.2009, 21:37
Մի տեսակ իմ աշխարհս մռայլվել է: Ու գույներս
հնացել, չգիտեմ դա ինձնից է, թե իմ ապրած կյանքից
թե շրջապատի մարդկանցից: Ամեն ինչ փոխվել է
աշխարհս դատարկվել է ու մարդկային գույնզգույն
երանգները մաքրվել են ու վերածվել հասրակ մատիտի
գծած գծի գույնին: Չէ ես չեմ թողնի որ նկարս ու իմ
Երփներանգ աշխարհս ոչնչանան և ջնջվեն:

Գեթ մի գիշեր է մնացել,
Որ այս օրը մաքրվի:
Օրը չի մնում ճերմակ
Ինչպես խզբզած թուղթը,
Որ ճնջում է ռետինը
Որ ճերմակի:
Այդպես էլ դու պետք է անես,
Քո օրը միշտ ճերմակացնես:
Ու թեև այն մռայլ է և դաժան
Քծերը շատ են ու մուգ
Քո ձեռքի ռետինել անվորակ
Սակայն ամեն ինչից մի ելք կա
Հաղթահարիր դու միայն:

Երկնային
16.07.2009, 00:45
Ախխխ, սիրտիս բախոցների հետևից չեմ հասցնում…
վախից ա, անհանգստանալուց, թե չգիտեմ ինչից, բայց…
լավ եղի, խնդրում եմ…
հուսով եմ ես էլ եմ լավ, եթե սիրտս չկանգնի հիմա, ու եթե մի երկու օրից վատ լուր չստանամ…

ի՞նչ անեմ…
ցավում եմ քեզ համար, իրանց համար…
մի բան ասա…
հիմա…

լավ, ոչինչ մի ասա. ես կգրկեմ…

Սլիմ
18.07.2009, 10:01
Էս վերջերս քանի գնում ավելի մեծանումա ամեն ինչ մոռանալու ցանկությունս: Ձնագնդու մնան մեծանումա ամեն ինչ թողնելու ու հեռանալու ցանկությունս:
Անընդհատ թվումա ուղակի զզվելի երազ եմ տեսնում, որ հեսա ուր որա բացելու եմ աչքերս ու ամեն ինչ լավա լինելու: Բայց ոնց երևումա ինքնախաբեությամբ եմ զբաղվում , արդեն մի կես տարի շարունակ: Մի պահ պայքարում էի , իմ կարծելով երջանկությանս համար, մի պահ հիասթափվեցի, բայց իներցիայով շարունակում էի պայքարել, հիմա... հիմա չեմ ուզում... ցանկությունս մի գիշերում կորեց: Միևնույննա անիմաստա, էն ժամանակ գոնե նպատակ կար, հիմա ոչ մի բան չկա, անհետաքրքիր ու աննպատակ: Նման դեպքեր որ լինեին մի քանի օր առաջ , կընկնեի դեպրեսիայի մեջ, ինչ որ կտրուկ քայլերի կգնայի, իսկ հիմա ինչքան անտարբեր եմ, ինձ թվումա եթե կողքի շենքն էլ փլվի չեմ շարժվի: Դատարկվելա ամեն ինչ, երևի հանգստանալա պետք, մի պահ հեռանալ էտ ամեն ինչից ու հասկանալ թե իրոք ինչի համար էր ամեն ինչ, դե որովհետև իմ համար չէր հաստատ: Ոնց ակարա մարդ մի օրում էլ չզգա ոչինչ?

Ռուֆուս
18.07.2009, 13:16
Էսօր երթուղայինում "զարմանալի" բան տեսա, մի մարդ էր նստած ու հավեսով հարսանիքի լուսանկարներ էր նայում: Փորձեցի վերհիշել, թե վերջին անգամ երբ եմ ունեցածս լուսանկարները տպել թղթի վրա... երևի մի վեց-յոթ տարի առաջ, երբ դեռ ժապավենով կամերաներն էին մոդա: Իսկ հիմա համակարգչիս մեջ բոլոր լուսանկարները սիրուն սիրուն դասավորված են իրենց համապատասխան ֆոլդերներում, ամեն մի ֆոլդերը իր վերնագիրը ունի, ավելի հին լուսանկարները CD-ների ու DVD-ների վրա են արխիվացվել, ու էսքան տարի մտքովս չի էլ անցել, որ նկարները կարելի է թղթի վրա տպել....

Էհ, ապրում ենք ու շատ հաճախ չենք էլ նկատում, թե մեզ շրջապատող աշխարհը ինչ արագ է թվայնանում....

Դեկադա
18.07.2009, 15:49
Նախանձում եմ.... ես նախանձում եմ...
...չէ ես չեմ նախանձում փողատերերին` թեպետ ժամանակ առ ժամանակ ինքս էլ զգում եմ նրա գայթակղիչ ու չափից դուրս արժեքավոր լինելը...
... ես չեմ նախանձում դիվանագետներին`չնայած նրա չափազանց նրբանկատ օգտագործումը կազատի «պատերազմներից»....
....չեմ նախանձում եսասերների`թեպետ այդ շատ կարևոր բնորոշումը երբեմն ազատում է ավելորդ անգամ հենակ դառնալուց...
.... ես... ես նախանձում եմ հավատացյալին.... չէ մի շփոթեք կրոնավորի հետ...
Ես նախանձում եմ Մարդ Հավատացյալին, որը հավատում է....
Ես նախանձում եմ հավատին...:(

Katka
18.07.2009, 16:04
Հետաքրքիրն է այս օրագիրը:
Չգիտեմ կարոտը երեւի ամենավատ հիվանդություններից է:Կարոտը քայքայիչ է: Ավելի վատ է լինում, երբ մարդը նստած է կողքիդ, բայց դու նրան կարոտում ես: Նայում ես նրան ու կարոտում հենց իրեն: Ֆիքսված պահեր, որոնք աչքիդ առաջ են գալիս: Ես դրանք նմանեցնում եմ արեւի շողերին, որոնք դուրս են գալիս փակ սենյակի դռան ներքեւի անցքից, ու երբ նայում եմ այդ շողերին, այնքան ջերմություն եմ զգում, դուռը բացելու իմաստ չկա, շողերը արդեն իսկ վազում են քո մոտ: Նայում եմ քեզ ու կարոտում այն արեւի վառ շողին, որ հիմա հեռվում է: Վախենում եմ կարոտել կողքիս նստած մարդկանց. այդ տեսակ կարոտախտը անբուժելի է...

Աշխեն
18.07.2009, 17:44
Անկապ օրագիր, ինչ լավ է ասված, դե լսի օրագիր ջան...
Տարիներ առաջ օրագիր էի պահում, ժամանակ առ ժամանակ լրացնում էի, երբեմն կարդում, վերհիշում էի ու վստահ էի, որ կյանքս հեքիաթ է, որ ես արտառոց եմ.
Դրանից հետո շատ եմ ցանկացել նորից օրագիր պահել, երբեմն նույնիսկ սկսել եմ, բայց չեմ շարունակել, չգիտեմ ինչու, կամ էլ գիտեմ, որովհետև էլ կյանքս այդքան հետաքրքիր չի, որովհետև էլ դպրոցը չի իմ աշխարհը, ու ես այլևս թագուհի չեմ, որովհետև կյանք եմ մտել, որովհետև ավելի անկեղծ եմ ինքս ինզ հետ…
Բայց քեզնից անկապ օրագիր հուսով եմ չեմ ամաչի, կասեմ այն ինչ զգում եմ, ու ամենը վարդագույն ակնոցների միջից ներկայացնելու կարիք չեմ ունենա.

Ֆոտոն
19.07.2009, 01:37
Էն օրը կարդում էի դպրոցական ժամանակվաս օրագիրը: Նկարագրված էր մի օր, որ սովորականից տարբերվում էր:
Մի հետաքրքիր դրվագ կար: Երթուղայինն անհայտ պատճառով կանգնել էր ու վարորդը իջել: Մոտ տաս րոպե սպասելուց հետո շատերս ցանկացանք դուրս գալ: Բայց պարզվեց, որ դուռը բացվում է վարորդի մոտից և դրսից: Պարզ է, որ մեկին կանչեցինք ու իջանք: Այնուհետև, որպես օրվա ոչ սովորական շարունակաություն, որոշել էի տուն ոտքով գնալ: Բնականաբար ոչ սովորական դեպքերում մի քանի բան են միաժամանակ անսովոր լինում: Մոտակա տատիկից արևածաղիկ եմ գնում: Ու ի՞նչ հարցնի տատին, որ լավ լինի: Հարցրեց՝ տղա՞ եմ, թե՞ աղջիկ:
:D:hands::roll:roll
Ու էնքան հանգիստ տոնով էի այս միտքը հավերժացրել:D:unsure

Հայկօ
19.07.2009, 01:49
Ո՞նց սկսեմ, որ լավ լինի:

Հետաքրքիր բան է կյանքը... Չէ:

Հիշում եմ. տարիներ առաջ... Չէ:

Աղջիկը քայլում էր անձրևի տակ... Չէ:

Սիրելիդ իմ օրագիր... Չէ:

Մետաֆիզիկական գոյամիասնությունը... Չէ:

Լուսնի եղջյուրը ծածկվեց Քարքե լեռան հետևում... Չէ:

Լավ, կարճ կասեմ.

Թքել եմ աբիժնիկների վրա:

Ուրվական
19.07.2009, 02:03
Ընդհանրապես ես էստեղ չեմ գրում, բայց էս անգամ պիտի գրեմ, ու կարճ, ուղղակի էս օրը պիտի հիշվի, ուզում եմ ասեմ, որ էսօր ով որ մեր հետ էր ու ով որ կուզենար մեր հետ լիներ, բայց ինչ-որ պատճառով հնարավորություն չուներ, էդքանիդ սաղիդ ուզում եմ մի բան ասեմ.
Ես ձեր ցավը տանեմ...

Janita Hero
19.07.2009, 02:31
Հինգշաբթի մեր ակումբցիներից մեկին տեսա Մաշտոցի պողոտայի «Մանկան» խանութի մոտ /պաղպաղակ էր լիզում մի աղջկա հետ միասին/, որը ինձ շաաաաաաաաաաատ շատ ա «սիրում» էլի…… :)) ինքն ինձ չի ճանաչում դեմքով, իսկ ես նրան գիտեմ:
Հա ինչ էի ուզում ասել, ինքը նայում ես՝ համակրելի, երկարահասակ երիտասարդ ա , բայց իրա վերաբերմունքից ու գրառումներից մեր ակումբում հո չե՜մ խորշում, հո չե՜մ խորշում/ու ոչ միայն ես.../:
Հիմա եթե գնամ անձնական էջս ու տեսնեմ, որ ինքն ինձ կրկին բացասական վարկանիշ ա դրել, չեմ զարմանա, քանի որ դա ինքն ա, դեռ՝ գաճաճ մարկային հասկացություններում ու ընկալումներում, կաճի երևի....
ախր ժողովուրդ ջան նենց գրառումների ա բացասական գնահատում, որ դրա համար մինիմում չորս հատ շնորհակալություն կա, նույնքան էլ դրական վարկանշում: Քիչ ա մնում մտածեմ, որ իր ուղեղի հետ մի բան էն չի....

Հաջորդող գրառումներում կհանդիպեք նրան հաստատ, քանի որ ինքն էսքանը դժվար թե կարողանա հասունորեն մարսել...

կամ էլ ուղղակի ուրիշ ակումբցու հետ եմ շփոթել :))

ars83
19.07.2009, 02:51
Ժնևում մի կին կա, որ չափազանց զզվող է: Հաճախ կարելի է տեսնել նրան ավտոբուսում՝ մի մեծ պայուսակ ձեռքին, մոտենում է որևէ երկտեղանի նստարանի, ինքը նստում մի նստարանին, մյուսի վրա դնում օայուսակը, որպեսզի ոչ ոք չնստի: Եթե մի բանի ձեռք տալու անհրաժեշտություն է լինում, օրինակ՝ կանգառում կանգնելու համար վարորդին նախազգուշացնելու կոճակը, պայուսակից հանում է ցելոֆանե տոպրակ, անցկացնում ձեռքին, ապա միայն դիպչում: Երկու օր առաջ հանդիպեցի նրան նաև գնացքում՝ Մոնտրյոյից վերադառնալիս: Եկավ, պայուսակը դրեց կողքիս, ներողություն խնդրեց, ասաց, որ չանհանգստանամ. ընդամենը մի քանի բան է պայուսակից հանելու: Ասացի՝ խնդիր չկա: Էլի նույն ցելոֆանե տոպրակներով էր: Ժնևում նստեցինք նույն ավտոբուսը: Կինը նստեց նստարաններից մեկին, պայուսակը դրեց կողքը, և... օ՜ սարսափ, նստարանը կեղտոտ էր: Պայուսակից անձեռոցիկ հանեց, սկսեց սրբել և գոռալ: Ֆրանսերեն ես այնքան էլ լավ չեմ հասկանում, բայց հասկացա, որ բողոքում է եկվորներից, որոնք հարգանք չունեն իրենց քաղաքի նկատմամբ: Բողոքում էր Սան-Ժենիի (Ժնևին սահմանակից ֆրանսիական քաղաք) բնակիչներից, ապա ֆրանսիացիներին անվանեց «կեղտոտ շներ»: Նստածներից մի աղջիկ զարմացած և սպառնալից ասաց՝ պաղդո՞ն, բայց կինն այնքան կատաղի հակաճառեց նրան և հրամայեց,մ որ լռի, որ աղջիկը լռեց: Մարդիկ ժպտում էին, գլխով դեպի նրա կողմն անում, թե՝ ծալքը պակաս է:
Ինչևէ, պետք է ասեմ, որ եվրոպացի մարդիկ այստեղ բավական փնթի են, չնայած՝ հնդիկների և արաբների անունն է դուրս եկել: Հաց ուտելուց առաջ ձեռքերը հազվադեպ են լվանում, ոմանք էլ զուգարան գնալուց հետո չեն լվացվում :o Տրանսպորտում հանգիստ կարող են ցեխոտ ոտքերը դնել մոտակա նստատեղին՝ առանց անհանգստանալու, որ հաջորդ նստողի հագուստը կեղտոտվելու է: Ես, իհարկե, բնավ մաքրության տիպար չեմ, սակայն տհաճ է: :think

Ֆոտոն
20.07.2009, 04:08
Մի պարսիկի եմ ծանոթացել այսօր: Էնքան վատ էր անգլերեն խոսում, որ…
Այնպիսի հարց տվեց, որ ծիծաղս չկարողացա զսպել. ստիպված եմ անգլերեն գրել
When you sleep good morning?
Հայերեն՝
Երբ ես քնում բարի լույս առավոտյան…

Աշխեն
20.07.2009, 13:11
Ատում եմ էս սպասողական վիճակը, ամեն անգամ ժրաջանորեն աշխատում եմ ինքս ինձ համոզել, որ չի կարելի տրամադրվել, որ հետո չհիասթափվես.. Բայց իհարկե նորին մեծություն հույսը հաղթում է, ու ես առավոտվանից նստած եմ համակարգչի դիմաց..
Ախր չէ որ երեկ արդեն պիտի վերադառնար:(

Estrella
20.07.2009, 13:59
բարի լույս, քեզ եմ ասում, բարի լույս, զարմանալի է,,,,,,
օրագրիս վերջացավ ու չգիտեմ ինչու հիշեցի անկապ օրագիրը,,,
այս գիսհեր անգամ լուսինն էր միամիտ ու զարմացած հայացքով նայում գրառումներիս,,Չարացած եմ գուցե.:love

Բարեկամ
22.07.2009, 07:35
Երբեմն ինչ-որ մարդկանց գրկելու նենց ցանկություն ա առաջանում... :love Ու լավը ոչ թե այն է, որ կան այդպիսի մարդիկ /նրանք հա էլ կան, ու հաճախ` մեր կողքին/, այլ այն, որ կա այդ ցանկությունը :love

unknown
22.07.2009, 15:45
Ինչքան ուզում եմ փաղչել նրանից այնքան ավելի եմ մոտենում...ինչ հետաքրքիր է կյանքը,ես երբեք չէի պատկերացնի որ այսքան տարի հետո նորից նրան կտեսնեմ...այսքան ժամանակ է անցել,բայց ես դեռ ինչ որ բան զգում եմ քո հանդեպ,ու այսօր երբ ես իմացա որ պիտի տեսնեմ քեզ սիրտս նորից սկսեց արագ բաբախել...:(բայց ես չեմ ուզում,չեմ ուզում սիրել քեզ,այսքան տարի փորձում էի մոռանալ քեզ ու դա ստացվել էր ինձ մոտ,բայց...:cryչես պատկերացնի թե ինչքան կուզենայի որ այս հանդիպումը տեղի չունենա...ուզում եմ փակեմ աչքերս 4 օրով ու դու գաս գնաս,ես քեզ չտեսնեմ ու քո մասին չիմանամ:cry

Elmo
22.07.2009, 16:01
Հեռախոսս, ինչպես միշտ, մաքսիմում 5 րոպե ա լուռ մնում: 5 րոպեն մեկ մի զանգ գալիս ա, բայց դրանից ոչ մեկը իմ սպասածը չի: Ոնց չեմ սիրում սպասել: :angry

Ֆոտոն
23.07.2009, 02:16
Էնքան եմ ուրախանում, երբ նամակ եմ ստանանում: Մեկ էլ անչափ ուրախանում եմ, երբ իմ փնտրած բաների կայքը ակումբցիներն ասում են: Ուրախությունից երբեմն հուզվում եմ: ուզում եմ փաթաթվել «փրկակարին»:
:love

Փիսիկ
23.07.2009, 06:52
հա բայց ես ոնց ասեմ, որ բաաաաան չեմ ուզում :( ընդհանրապես ոչ մի բան չեմ ուզում, ու եթե մի անգամ էլ հարցնեն "ինչ ա էղել" կամ "շատ մի մտածի, լավ կլինի" - կարգի բաներ, կծեծեմ ասողին ... զըզվըցրիք! մարդ չի կարա սուս ու փուս լինի, որովհետև ուղակի տենց ա ուզում? ... էնքան են հարցնելու ինչ ա էղել, վերջը մի բան լինի հա՜

Ֆոտոն
24.07.2009, 02:02
Էնքան հաճելի տրամադրությամբ օր եմ ապրել այսօր: Ամբողջ ժամանակ համարյա եղել եմ ինքս ինձ հետ: Իսկապես երջանիկ եմ ես: Այդ զգացումն է ինձ ուղեկցել: Նույնիսկ օրվա ավարտն էր հրճվալից: Անպայման ուզում էի այս մասին ձեզ ասել: Նույնիսկ էական բանով չեմ զբաղվել ու այսքան հավեսով օր: Նշանակում է՝ կարելի է երջանիկ լինել առանց նպատակին հասնելու կամ ...............
Միայն պետք է զգալ ու վերջ:

Ֆոտոն
24.07.2009, 03:21
Քանի օր վրա-վրա չեմ քնել ինչպես հարկն է /Երևի կհասկանաք. ակումբից չեմ կարողանում կտրվել, որ քնեմ:/, դե որոշել էի այս հաճելի օրս ընդմիջել հաճելի ու անհոգ քնով, բայց, ինչպես միշտ, մինչև 5,30 դեռ պտտվելու եմ ակումբում:
Տեսնելով Ձեր շնորհակալությունները կրկին հուզվեցի, նորից տրամադրոթյունս սանդղակիս առավելագույնին է, ես էլ՝ համակված երջանկությամբ::love
/Իհարկե, որ դեմքս տեսնեք, ասածիս չեք հավատա: Հեսա աչքերս կկպնեն: Իսկ տառերի տեղերը արդեն հազիվ եմ գտնում:/ :(

dvgray
24.07.2009, 04:48
էսօր մի հատ թուրքի հետ հետաքրիքր խոսակցություն ունեցա: Սկզբից կատակը էր, բայց հետո քիչ էր մնում շատ լուրջ կռվի վերածվեր՛:
Թուրքը ասաց
-ինչ է, դու է՞լ ես Արարատը ուզում:
իսկ ես էլ
-ոչ միայն Արարատը, Թուրքիայի կեսն էլ եմ ուզում:
:o
-դուք քանի՞ միլիոն եք
-2…3… … 13 :B, հետո՞ ինչ
-հետո էն, որ մենք մենակ 15 միլիոն ուսանող ունենք ;)
-մեզ մերն ա պետք, ու մենք կունանաք դա, մի կասկածի :angry
-:angry դու էդքան ուժ չունեք:
-ունենք :angry
-չունեք :angry
-ուզում ես՞ էտ ուժի մի մասը հիմա տեսնես
- :o, …

վաղուց մանկապարտեզային խոսակցության ակտիվ մասնակից չէի եղել :D
էմոցիոնալ է, նույնիսկ գրգռիչ ;) :)

Ֆոտոն
28.07.2009, 00:35
Այսօրը իմ օրագրի հազվադեպ հանդիպող էջերից: Մի քանի բան իրար հետևից տրամադրությունս գցեցին: Օրագիրս կարդացողների տրամադրությունը իհարկե չէի ուզենա գցել, բայց էլ ի՞նչ օրագիր, որ չկիսվես հետը:
Ես էլ չգիտեմ՝ ինչպես սկսվեց՝ ես էի այդպես տրամադրվե՞լ, թե եղավ: Էական չէ: Մեծ մասամբ, ինչպես միշտ, տրամադրությանս վրա ազդեցին մանուքները. երթուղայինի սև ու կեղտոտ, կարգին չբացվող վարագույրները, ռաբիզը /և ոչ այնքան դա, որքան իմ անհողդողդ պահելաձևը, կարող էի ասել վարորդին կամ իջնել/, վարորդի ծխելը /պարզ է՝ո՛չ հենց ծխելու պրոցեսը, այլ տհաճ հոտը, որից զզվանք եմ զգում/: Տհաճություններին միացավ ոմանց անպատասխանատվությունը: Վերջում էլ՝ մի տեսություն, որ ինձ կարծես կստիպի թողնել իմ սիրելի զբաղմունքը տվյալ խմբում: Հակասությունները իմ ուղեղի «վիրուսն» են, որոնց դեմ չունեմ անտիվիրուս:
Ինչ արած՝ կարծես վատ չեմ զգում ինձ, բայց իմ օրագիրը գիտի, որ հենց այնպես ոչինչ չի լինում՝ հենց այնպես չէի գրի:

Ֆոտոն
28.07.2009, 16:50
Կրկին հրաշքներ:
cardreader ս չէր աշխատում երեկ, որովհետև կոտրված մասեր կային մեջը: Կարծես այսքանը դեռ նորմալ է: Այսօր գնեցի նույնից, ու՞...
կրկին նույն բանը գրեց էկրանին, նույն սխալը: Դե արի ու հասկացի, թե ի՞նչ է համակարգիչն ուզում: Մի քանի հիմար ձև փորձարկեցի, էլի չաշխատեց: Մնաց վերջինը: Կռահեցի՞ք:

-Համակարգիչ ջան, խնդրում եմ:

Անմիջապես բացեց /ախր Տրիատլոնի 267 նկարը չէի կարողանում հանել, նեղվում էի/: Պատճենեցի:
Զարմանալին այն է, որ մարդկային էներգետիկ դաշտը համակարգիչը ընկալում է:
Ասանք պաներ:

Մարկիզ
28.07.2009, 17:16
Այսօր ի՜նչ լավ օր էր: Ոնց եմ սիրում ընկերներիս::love Ի՜նչ լավն են իմ ընկերները: Որքա՜ն են ինձ սիրում…:love

:))

Ֆրեյա
28.07.2009, 17:29
Մի քիչ առաջ Առողջ Ապրելակերպ բաժինն էի փորփրում, ու տեսա իմ հին գրառումներից մեկը... Կարդում եմ, կարդում եմ... տեղը չեմ բերում. երբ եմ գրել, ինչի եմ տենց բան գրել :o Սովորաբար ես առաջին մի քանի բառով հիշում եմ նախկինում արածս գրառումները: Մի երկու տեղ էլ ասեցի` էս լավ էլլլ բլթցրել եմ :D
Տենց մի քիչ էլ կարդացի, ինքս ինձ ամաչեցի, ներշնչվեցի...
Մի քիչ էլ զարմացա, թե ոնց ա, որ ես տենց բան եմ գրել ու չեմ հիշում, ոչ մի բառ ծանոթ չի...
Մի քիչ էլ նայեցի, զարմացա... :oy
Վերջը պարզվեց, որ ակումբում մեկն էլ է օգտագործում որպես ավատար իմ ավատարի նկարը :D
Առանց մականունին նայելու ավատարը տեսել եմ, ինձ թվացել ա` ես եմ գրել :D

Ֆոտոն
28.07.2009, 21:13
Թարմ - թարմ

Երթուղայինում այսօր մեկը մոտը փող չուներ ու թերթ տվեց վարորդին: Կարծես վարորդն էլ ուրախացավ, որ զբաղվելու բան ընկավ ձեռքը:

Estrella
29.07.2009, 13:41
ԳԻտեմ, գիտեմ դու էլ երևի թաքուն նկատել ես , որ դեմքիս նորից ժպիտ է հայտնվել,:),սիրումեմ քո աչքերը, դրանք ինձ կյանք են վերադարձրել:love

Սլիմ
29.07.2009, 16:36
Թու~ , ոսկիս կորեց, ոնց մոռացա փող գտնել էսօրվա համար:( ինչ անջատված են դարձել, կնունքիս խաչն էր, չնայած ես առանձնապես չեմ հավատում, բայց վատ եմ զգում ինձ:(

impression
29.07.2009, 16:51
Ուրեմն Սասենց մոտ /որը լրիվ պատահաբար պարզվեց, որ արդեն Սասենց մոտ չի/ մի կին է աշխատում, ինձ հենց տեսնում է, գործերը թողնում, գալիս նստում է կողքս, սկսում զրուցել, մինչև մնացածը գան, որովհետև ես միշտ շուտ եկող շուտ գնացողներից եմ, հանդիպումների մեծ մասը մենակ եմ լինում: Ինքն էլ զբաղեցնում է ինձ, որ շատ չձանձրանամ, մինչև աշխատավոր ժողովուրդը գա հասնի ինձ: Ու ամեն անգամ շեշտում է, որ մեր "կամպանիան շատ է սիրում, հավես էրեխեք ենք, գալիս մեր համար նստում, խոսում, ուտում, խմում ենք, անշնորհք բաներ չենք անում": Ու ամեն անգամ որպես պատասխան միայն ժպտում եմ: Էսօր էլ նույնը, գործից շուտ դուրս եկա, վատ էի զգում, բայց տուն չգնացի, մտա Սասենց մոտ: Հարցրեց` ընկերներդ ե?րբ են գալու: Ասացի` չէ, էսօր երևի չգան, աշխատելու եմ էստեղ: Ու լապտոպը հանեցի սկսեցի աշխատել: Գնաց-եկավ, վերջը չդիմացավ, նորից ասաց ֆիրմային ֆրազը` ձեր կամպանիան էնքան շատ եմ սիրում... ու ես էլի ժպտացի, որովհետև... միշտ էլ ժպտում եմ լավ բաներ հիշելուց:

Legolas
02.08.2009, 00:40
Но почему аборигены съели Кука?
За что - неясно,- молчит наука.
Мне представляется совсем простая штука:
Хотели кушать - и съели Кука.

Есть вариант, что ихний вождь - большая бука,-
Кричал, что очень вкусный кок на судне Кука.
Ошибка вышла - вот о чем молчит наука,-
Хотели кока, а съели Кука.

И вовсе не было подвоха или трюка,
Вошли без стука, почти без звука,
Пустили в действие дубинку из бамбука -
Тюк!- прямо в темя - и нету Кука.

Но есть, однако же, еще предположенье,
Что Кука съели из большого уваженья.
Что всех науськивал колдун - хитрец и злюка:
- Ату, ребята! хватайте Кука!

Վիսոցկին գրել ա Ակումբի Kuk -ի, Chuck -ի ու Artgeo-ի մասին : :D

Ախպերներ հազար ներողություն, եթե դրա կարիքը կա, բայց չէի կարա չգրեի:

Ֆոտոն
10.08.2009, 16:43
http://www.youtube.com/watch?v=6KUDs8KJc_c
Հոգևոր լուսավոր տրամադրություն ունեմ: Ներքին ժպիտ, հաճելի միայնություն...
Միտքս պարզ է, ներքին անդորր...
Տեղին են իմ երգի խոսքերը.

Ես կրկին փակում եմ աչքերս
Ու կյանքին նայում եմ սրտանց,
Ժպտում եմ խաղաղ ու սիրով,
Վերստին ապրում եմ, շնչում:

Ահա կրկին իմ մեջ ծաղկում է
Լույսը, հույսն ու կյանքի սերը,
Կրկին լցվում եմ ջերմ արևով,
Ճախրում, սավառնում ամպերում:

Րոպեն վարարուն բնություն,
Ժպիտս անսպառ, բերկրալի,
Միտքս հանդարտ, պարզ` մանկան պես,
Ծաղիկները ժպտուն, նազելի:

Շունչս բացվում է թարմությամբ,
Աչքերս բացվում են սիրով,
Քնքշանքն է պարուրում հոգիս.
Սերս ինձ իր մոտ է կանչում:

Ֆոտոն
11.08.2009, 09:54
Էս ինչ քնքուշ անձրևային օր է: Խենթությունների գիրկն է ուղարկում:

Հիշեցի դպրոցական ժամանակների հոկտեմբերյան օրերը, երբ չէի իմանում՝ ինչ հագնեմ, որովհետև առավոտյան ցուրտ էր լինում, իսկ ցերեկը շոգից խեղդվում էինք: Պայուսակումս վեց գիրք կար, առնվազն էդքան էլ տետր: Ուրիշ բաներ էլ էի վերցնում միշտ ընդմիջումներին կամ անհետաքրքիր դասերին կարդալու համար. մի օր նոտաներ, մի օր անգլերեն գիրք, երբեմն էլ նոտայի մաքուր թուղթ՝ ստեղծագործելու համար: Այդ պատճառով ել հովանոցի ծանրությունը միշտ էլ ավելորդ էի համարում:
Էսպիսի մի օր էլ հիշեցի, հենց անձրևային էր, իսկ ես սովորության համաձայն նայում էի երկնքին: Դասամիջոցին ամեն մեկը մի բան խզբզում էր գրատախտակին: Ես էլ: Այդ անգամ մի քիչ թիթիզություն արի ու հնգագծեր արեցի: Ու հանկարծ ձեռքս արագ-արագ նոտաներ նկարեց: Էդպես մի քանի տող: Մեկ էլ ՝ հնչեց զանգը: Սովորաբար այդ պահին գրատախտակը մաքրում ու թռնում էի նստում տեղս: Էդպես անել շատ էի սիրում: Բայց էս դեպքում կկորցնեի թանկ գրառումս: Ուսուցիչը մտավ, բայց ես ինձ չկորցրի: Ասացի.
-Էրէխե՛ք, չջնջե՛ք: Արտագրեմ, հետո:...
Էսպիսի դեպքերում ինձ ուրախ վեհություն է պատում: (Մտքումս էլ հնչում է գրառումս. ուրախությունից ցնծում եմ :)
Իսկապես քնքուշ է այսօրվա անձրևը: Ուզում եմ փաթաթվել անձրևին: :oy
Փաթաթվում եմ բոլոր խենթերին: ;)
Վա՜ա՜ա՜յ, փաստորեն Նավասարդի առիթով բնությունը, ձմեռվա ձյան համանմանությամբ, անձրևով է շնորհավորում:


http://www.youtube.com/watch?v=zqnKw1gVwEA

cold skin
11.08.2009, 10:03
Թաց քամին մազերն է պոկոտում… Անձրևակաթ ակացիաները սրթսրթում են… Ձայների ես ունկնդիր լինում. ձայներ՝ հարբած երազներով, մաշված, տխուր, ձայների ճիչ ու կոտորած…

:}

unknown
11.08.2009, 12:52
Ինչ հետաքրքիրա կյանքը ... մենք մեծանում ենք ու ամուսնանում ... ու ամեն ինչ փոխվումա ու էլ ոչ մի բան առաջվանը չի լինի էլ չես մնա մեր տանը ... ու ուրիշին ես մամա ասում ... քույրիկս քեզ շատեմ կարոտում ...

dvgray
13.08.2009, 03:51
էսօր մի "անկապ-աննորմալ" ցանկություն ունեի…
նստել նամակ գրել թղթի վրա:
Սկսել նամակս
"Սիրելի իմ Մամ … "

գրել թե ինչքան եմ իրան կարոտում ու ինչքան եմ ուզում իրա գիրկը դնել գլուխս ու նայել վեր… շատ վեր… թե ինչքան եմ ուզում, որ ինքը միայն իրեն հատուկ ձևով հացին քսի կարագը, վրայից էլ իր պատրաստած ծիրանի ջեմը, հետո այն կտրատի մանր-մանր քաղակուսիներով, ու շարի ամանի մեջ, նոր եփած թեյի կողքին…
հետո…
է: ցանկությունս…
հեռախոս… մեր դարի չարիք, զզվում են քեզանից էլ քեզ ստեղծողից էլ: … զանգեցի խոսացի…

իսկ նամակը այդպես էլ չգրեցի …

տեսնես երբ՞ եմ վերջին անգամ թղթի վրա նամակ գրել : Անհիշելի ժամանակներում

Jarre
15.08.2009, 08:45
Երեկ պատկառելի տարիքի մի անպատկառ մարդ (ստեղ են ասում, որ իմաստությունը գալիս է տարիքի հետ, բայց մեկ-մեկ տարիքը մենակա գալիս), բանուգործ չունենալու կամ մեկ այլ ինձ անհայտ պատճառով, փոխանակ տուն գնա ուր իր հարազատների հետ ժամանակ անցկացնի, կանգնած ծաղրում էր մի հոգեկանա հիվանդ խեղճ կնոջ։

Այդ կինը որոշ ժամանակ դիմանալուց հետո, անպատկառին ասաց. «Լսի, ընենց եմ հոգնել ծաղրանքներ լսելուց, ամբողջ օրը վիրավորանքներ եմ լսում։ Շա՜տ եմ խնդրում, ինձ ձեռ մի առ»։

Ու այդտ պահին, կնոջ խոսքերը լսելով ամբողջ մարմնովս դող անցավ ու հիշեցի Միքայել Պողոսյանի խոսքերը «Լռության Սիմֆոնիա» ֆիլմի այն դրվագից երբ նա գտնվում է հոգեբուժարանում. «Սա գժանոց չի, այլ հոգեբուժարան է, իսկ գժանոցը էտ քո աշխարհնա, որտեղ դու ես ապրում»։

Իրոք գժանոցա....

Աբելյան
17.08.2009, 18:27
Ուղիղ կես տարի անցավ: Ուղիղ վեց ամիս: Բայց քեզ չեմ կարա մոռանում, չպտի էլ մոռանամ: Ինչքան էլ ցավոտ ա, մեկ ա, պետք ա հիշեմ, ականջիս օղ անեմ, որ մյուս անգամ նույն սխալը չանեմ: Չգիտեմ, ինչ փոխվեց, բայց զգում եմ, որ շատ բան փոխվեց: Չգիտեմ, ինչ ա ինձ պետք, բայց մի բան ինձ պետք ա: Չե, դու էդ բանը չես, որ ինձ պետք ա: Ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ քո հետ ոչ մի կապ չեմ ունենալու, որ դու իմ համար ոչ մի բան չես ներկայացնելու քեզանից, որ ես քեզ արհամարհելու եմ ամբողջ սրտով: Բայց իմացի, որ առանց քեզ դժվար ա ու տխուր:

Դեկադա
19.08.2009, 16:33
Նկուղի դուռը ամուր կողպված էր ներսից: Մոտեցա.... աղեկտուր ձայների վրա ու տեսնեմ... դռան մոտ երկու երեխա աղիողորմ լացում էին և օգնության կանչում որևէ մեկին: Իսկ ներսից լսվում էր կանացի ոչ պակաս աղիողորմ լացը: Չէ դա լաց չէր, դա վայնասուն էր: Կինը խնդրում էր օգնել իրեն: Էտ աղմուկ աղաղակի վրա օգնության հասան մեծերից ու մի կերպ բացեցին դուռը... դուրս բերեցին կիսաուշաթափ կնոջը ու ... մեկ էլ մի թաս` արյունով լի....
Սա երազ չի, և ոչ էլ կինո, սա իրականությունա ...20 տարվա վաղեմություն ունեցող իրականություն` որի վկան եմ եղել... ու այն ինձ հանգիստ չի տալիս, միշտ աչքիս առաջ է էտ տեսարանը... երեխաների լացակումած ու տխուր աչքերը:
.... հիմա տարիներ են անցել ու ես տեսնում եմ և՛ այդ կնոջը,և՛ երեխաներին:Ու ամեն անգամ նորից վերապրում իմ տեսած ու նրանց ապրած դժբախտությունը... նույն աչքերն են և նույն տխուր հոգիները, անգամ ծիծաղելուց հոգին լալիսա:

Elmo
21.08.2009, 11:17
Երեկ մտածում էի ի՞նչ կլիներ, եթե ասենք լուսնի գրավիտացիան էլ կարողանար մթնոլորտ պահել ու լուսնի վրա զուգահեռ Երկրին կյանք առաջանար:
Այնտեղ էլ կլինեին մարդիկ, կենդանիներ, բույսեր: Ի՞նչ կմտածեին այնտեղի մարդիկ՝ նայելով մեզ:
Կտեսնեին միջուկային փորձարկումներ պայթյունների լույսերը, կոսային մեր հեռուստաալիքները ու կտեսնեին մեր ագրեսիան, քաղաքական գործիչների հիմար ու ռազմատենչ արտահայտությունները: Կտեսներին մեր պատերազմներից կադրեր, ցույցեր, բռնություն, սով, սուտ, ու էլի պատերազմներ, պատերազմներ....: Բնության անխնա ոչնչացում....
Ու կսարսափեին այն օրվա սպառնալիքից, երբ մենք պետք է կարողանայինք ճանապարհորդել լուսին՝ իրենց մոտ: Որովհետև մարդու ոչնչացնող գազանային ինստինկտը չէր խնայի իրենց: Որովհետև հասնելով լուսին այն կօկուպացնեին ու կստրկացներին տեղի բնակչությանը: Երևի իրենք վախից առաջինը կհարվածեին մեզ ու կազատեին Երկիրը մարդ կոչվող վարակից:

erewanski
21.08.2009, 20:44
էսի զրուցարանում գրեցի կորավ հազիվ հիշեցի մի օր կշարունակեմ
պատուհանը բաց
ես նայում եմ դուրս
փողոցը լքված....................

Երկնային
22.08.2009, 03:13
Մարդ արարած…

Առաջ կարծում էի, թե մարդուն ճշմարտությունն ա պետք, որ ինքը չի ների սուտը, բայց իրականում մարդիկ ուզում են խաբված լինել… էն աստիճան են ուզում դա, որ իրանք իրանց են խաբում, բայց միևույն ա ուրիշի սուտը չեն ներում, ինչպես նաև չեն ներում, երբ մատնանշում ես բացահայտ ինքնախաբեությունը… :8

Մարդիկ սիրում են հավերժության մասին խոսել… «Ես քեզ ընդմիշտ կսիրեմ», «Ես հավերժ կլինեմ քո ընկերը», «Ես միշտ կսպասեմ քեզ»… Երբևէ փորձե՞լ եք հավերժություն խոստացողին բացատրել, որ ոչինչ հավերժ չի լինում. նա ձեզ դա երբեք չի ների… :)

Վերջերս կարդում էի մի աղջկա սիրո տառապյալ տողերը, թե միշտ սիրելու է, որ երբեք ուրիշին չի սիրելու, ու հիշեցի, թե ոնց էր նույն բառերով, նույն «հավերժ»-ով մի ամիս առաջ ուրիշին «սիրում», դրանից առաջ էլ՝ մեկ ուրիշին… ու ինքն ամեն անգամ հավատում ա, կամ հավատացնում, որ դա ընդմիշտ ա…

Իսկ ինչ-որ տեղ մի ամբողջ «դար» սիրողը կարթնանա, ուղղակի կժպտա էն մտքից, որ էլի նույն մարդու մասին մտքերով արթնացավ, ու կմտածի. «Ես քեզ այսօր էլ եմ սիրում :love»

Մանուլ
23.08.2009, 10:19
Էնքան եմ ուզում քո հետ խոսել նենց, ոնց որ ընկերուհիներիս հետ կխոսեի...գոնե կուրսիս ընկերուհիների: Ուզում եմ Զրուցարանում գրել. "Գիտե՞ս` էս ամառվա շոգին ինչ եմ հագել. բարդից գուլպաներ", ու քո գլխի միջից ինքը` :angry, չասի. "Տո ա՛յ Մանուլ, ինձ շատ հետաքրքի՞ր ա` դու ինչ ես հագնում: Ուզում ես մուշտակ հագի, ուզում ես` մուշտուկ":

Ու ես հերթական անգամ ինձ էնքան էլ լավ չեմ զգա, որ ինձ հենց Մանուլ կասես: Չեմ բողոքում, Էլմո (նոր եմ կարդացել բլոգը), ես եմ իմ նիկը Մանուլ դրել:

Ուզում եմ բազմաթիվ մտքերս հօդս չցնդեն, երբ ձեռքս մի իր է ընկնում, որով կարող եմ գրել:

Ուզում եմ 2 տարի առաջվա նման ինձնից գոնե մի 6 տարի մեծերի հետ Դուք-ով խոսել: Ժամանակին Գալի ու Ռուֆի հետ էլ էի Դուք-ով խոսում:

Ուզում եմ հենց հիմա` գիշերվա կեսին, միացնել կոմպս` Սիմպո վան Զյումին, ու էս ամեն ինչը հեռախոսիս նոթերի փոխարեն Անկապ օրագրում գրել: Քնել եմ ուզում:

Ուզում եմ նախավերջին ցանկությունս գոնե առավոտյան իրականացնել: Հենց այսպես` առանց խմբագրման: Ու եթե դու հիմա կարդում ես, ուրեմն ցանկություններիցս մի քանիսից մեկը իրականացրի:


Խմբագրում:

Երեկ մոռացա ասել, որ քեզ սիրում եմ:

Kuk
25.08.2009, 01:16
Բարև ակումբցիներ: Լավ եք չէ՞: Ի՞նչ, արդեն չէ՞:)) Էս ինչ հանգիստ ա ակումբը, քունս տանում ա արդեն, քանի օր ա չեմ քնում. երևի կոմպս միացրած թողեմ ակումբը բացած, որ քնեմ:oy Չուկ, ինչ անհետաքրքիր մարդ դուրս եկար, թե ասա Ոտերի՞ն ինչի արգելափակեցիր, խոսու.. գրում էր էլի իրա համար: Որ ինձ լսես, մի հատ բաժին կբացես իրա համար առանձին, որ մենակ ինքը տեսնի, մեկա ակումբում լիքը տեղ կա գրելու:pardon
Ժող, ակումբը կողքից էնքան հետաքրքիր ա, իզուր էլ գրանցվել ենք, եկեք ինձ լսեք, բոլորով արգելափակվենք: Բա ո՞վ գրի:8 Հա, կողքից նայում էի, հետաքրքիր, զվարճալի, հաճելի, տհաճ, անհետաքրքիր, ձանձրալի, տխուր, մի խոսքով՝ ամեն ինչ կա ակումբում: Ամենազվարճալին Չուկի էն անշնորհակալ գրառումն էր: Գալաթեա՞;) Է ես ախր միշտ էլ ասել եմ՝ Չուկի գործն ակումբում անշնորհակալ ա: Գալաթեա ասեցի, հիշեցի, Լիլի Գրքասերն էի կարդում, ափսոս չէի կարողանում թեմայում ստիպել, որ ավելի հաճախ գրի, բայց դե ռեալում հո կարողանում էի: Ասելիքներս հավաքվում էր, հենց հանդիպում էինք էնքան էի խոսում, գլուխները տանում էի, քիչ էր մնում Չուկը փոշմաներ, որ արգելափակել էր:o Հա, հանդիպել ասեցի, հիշեցի (հիշողությունս լավ ա չէ՞, մի բան ասում եմ, մի բան հիշում եմ:))), շնորհակալ եմ նրանց (անուններ չեմ տալիս հեսա կերևա, թե ինչի), ովքեր պարբերաբար զանգահարում էին և տեղեկացնում գաղտնի (այ սրա համար անունները չտվի:scare) և ոչ գաղտնի հանդիպումների մասին:)
Լավ, հլը որ էսքանը, չէ լավ սպասեք մի բան էլ ասեմ, նոր. որ արգելափակված ժամանակ ակումբում էի լինում, մեկ էլ էդ պահին ինչ որ մեկը մեկ ուրիշի միջոցով ինձ բարև էր փոխանցում, մոտս նենց տպավորություն էր, ոնց որ ես բռնել մի որոշ ժամանակով մեռել եմ, հոգիս էլ ֆռֆռում ա մի տեղ, որտեղ անունս ա շոշափվում, ուզում եմ խոսամ, բայց ձենս չի լսվելու:)) Էն «Ուրվականը» (Գոռ ջան:love) ֆիլմի մեջ, որ Սեմը իրան մեջտեղից ճղում ա, չի ստացվում Դեմի Մուռին ասի, որ իրան սիրում ա:love
Հա, մեկ էլ Աստղի խիստ դեմքով գրառումը, ամեն արգելափակվելուցս հետո, որ մտնում կամ ինձ ա մեղադրում, կամ արգելափակողին, կամ էլ ում հետ վիճելիս արգելափակվել եմ, իրան:))
Լավ, շատ գրեցի, հերիք ա..

Սլիմ
28.08.2009, 09:57
Էս վերջերս ինչ անիմաստ բանի մասին ասես մտածում եմ, պատկերացնում եմ ոնց եմ մահանում, պատկերացնում եմ քեզ, երևի կհանգնես էն սև շալվարդ մանր սպիտակ գծերով ու սև սառոչկադ, որ իրար հետ առանք: Տեսնում եմ որ լացում ես, ոնց եմ ատում ինձ էտ պահին , որ իմ պատճառով էս լացում: Մոտենում ես , ձեռքս էս բռնում, ու քեզ հատուկ նրբությամբ սկսում ես համբուրել սառած մատներս: Հետաքրքիրա ,որ էլ ոչ ոք ինձ էտ ժամանակ չի հետաքրքրում: Տեսնում եմ ոնց ես հուսահատված ու չգիտես էլ ինչպես շարունակել, չէ որ փլվեցին պլանները ու մնացիր մենակ, էլի մենակ: Ինչքան էիր հոգնել մենակ մնալուց, ասում էիր ,որ ես էլ չլինեի , չէիր իմանա ինչ անել: Ու էտ պահին ոնց եմ ուզում քեզ գրկել, ու էտ պահին ոնց չեմ ուզում չապրել, ոնց եմ սկսում սիրել կյանքս, քեզ:

Cassiopeia
28.08.2009, 10:06
Էսօր գրառումներս ոնց թարմացնում եմ, նոր գրառումների թիվը 666 է դառնում :o

Նարե
29.08.2009, 04:47
վախենում եմ, գիտակցում եմ, որ այդքան ուժ չունեմ……

Jarre
31.08.2009, 21:56
Այսօր քայլում եմ ու փողոցում առատորեն թուք չխնայողների փոխարեն ես եմ ամաչում։ Բավականին մտածելուց հետո անգամ, միևնույնն է չկարողացա հասկանալ, թե փողոցում թքելու կայիֆը որնա։

Հետո հիշեցի ամենակարևոր փաստը. «Երբ մենք ունեինք մշակույթ, մնացած ազգերը դեռ ծառերի վրա էին»։ Երևի դա՞ է պատճառը, որ ամբողջ աշխարհում մենք թքելու մենաշնորհ ունենք ու մեր՝ ուղտի թքին ոչ մի բանով չզիջող թքով ենք ողողում մեր սիրած քաղաքների փողոցները։

Հետո հիշեցի, որ մենք 301 թվականից ընդունել ենք քրիստոնեությունը, իսկ Քրիստոսը թքովել էր բուժում։ Երևի դա՞ է բարոյական իրավունք տալիս թքելուն նման սրբությամբ ու սկզբունքայինորեն վերաբերվել։

Ու այստեղ հասկացա. Փաստորեն հայերը՝ աշխարհում առաջին քրիստոնյա ազգը, թքում է, որ բուժի աշխարհը։ Երևի Մայքլ Ջեքսոնին էլ հենց այս երևույթն է ոգեշնչել գրելու Heal the World՝ «Բուժենք աշխարհը» գլուխգործոցը։

Ու սա գիտակցելով, ուղեղումս ամեն ինչ իր տեղը ընկավ, ջղայնությունս անցավ, հանգստացա, հոգոց քաշեցի ու մեկ անգամ ևս հային հատուկ հպարտությամբ ուրախացա ու մտածեցի. «Արա՛, էլի մենք՝ հայերս ենք, որ մտածում ենք աշխարհը բուժելու մասին»։ Ու միանալով տասնամյակներ (մի գուցե հարյուրամյակներ) տևող համազգային հայկական ակցիային, իմ լուման ներդերցի աշխարհը բուժելու գործում, և մինչև տուն հասնելը որքան, որ կարողացա թքեցի....

Եկեք միանանք ու բուժենք աշխարհը, մեր փոխարեն դա ուրիշ ոչ մեկը ի վիճակի չի անելու։

Մարկիզ
07.09.2009, 02:54
Վաղուց չէի եկել այստեղ…:))
Ի՜նչ իմաստուն տողեր են կորչում էհ… Որպեսզի չկորչեն, բռնենք անկապանանք մի քիչ: Բողոք չի, բան չի: Հա, ինչ պետք է ասեի…

Իմ առօրյայից մի օրինակ բերեմ. Իմ պացիենտները շատ են սիրում թմրամիջոցներ, ալկոհոլ, հոգեմետ դեղորայք: Էդ մարդիկ իրենց վարքով, պահվածքով դա անընդհատ ցույց են տալիս, չեն թաքցնում: Հիմա` ի?նչ, որ կանգնեմ ասեմ. «Դուք ալկոհոլից կախյալություն ունեք, դուք ալկոհոլային խմիչքներն շա՜տ-շատ եք սիրում, կամ դուք, պարոն թմրամոլ, հերոին եք սիրում: Իհարկե, սիրելու պատճառը դուք ինձնից լավ գիտեք, դուք տառապում եք կախվածությամբ: Դուք` ալկոհոլից, իսկ դուք` հերոինից», էս մարդիկ պետք է նեղանա՞ն ինձնից, կոնֆլիկտ ստեղծե՞ն ու ես դառնամ «պրովակատո՞ր»: Լավ էլի… Դեռ դա քիչ չէ, մի հատ էլ մեր բաժնի վարիչը (փաստորեն, մոդերատորն էլի) կամ մեր շեֆը (ադմինը) պետք է կանգնի ինձ ասի. « Չի կարելի, քեզ հայտարարում եմ նկատողություն»… Բա դա հնարավոր բան ա՞:

Հիմա ասելս ինչ ա: Փաստ է, որ այստեղ տարբեր մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն: Ես էլ եմ այս ֆորումի անդամն ու բնականաբար ակումբցիներից շատերին ճանաչում եմ իրենց գրառումներից, ներֆորումային վարքագծից և այլն ու փաստել, որ այդ մարդկանցից մի քանիսը շատ են սիրում զզվելի բաների մասին պատմություններ, ընդհանրապես վիրավորական չէ: Սիրում են, գրում եմ, որ սիրում են: Մեկը գերադասում է տխուր ու մելամաղձոտ գրառումներ կարդալ, ինչ-որ մեկն էլ սիրում է, ճիշտ է՝ զզվելի, բայց հումորային, թեկուզ մի քիչ տափակ, բայց կարևորը՝ «բացող» գրառումներ ընթերցել: Ճիշտն ասելը մե՞ղք է… Ես՝ ինքս էլ եմ սիրում նման գրառումներ կարդալ::))

Համ էլ ես խոսք եմ տվել, որ անտեղի կոնֆլիկտներ չեմ ստեղծելու կամ անտեղի կծողական-կպնողական գրառումներ չեմ կատարելու…:))

Մեկ ա, ես մնում եմ իմ կարծիքին:

dvgray
07.09.2009, 03:30
մարդիկ /լավ մարդիկ :))/ սխալվում են ինֆորմացիայի պակասից:
վատ մարդիկ / :angry/ սխալվում են դիտավորյալ:

հիմագ :): մարդիկ կարծում են թե մենակ մենք ենք թքող, մրող, ծախող, խմող… ու եսիմինչող: մինչև աչքս չտեսավ, որ զտարյուն իռլանդացիք ինչեր են անում էթիկայից դուրս մասով… որ մեկը պատմեր, չէի հավատա ;) կասեի գեղեցկացնում է:

չէ… մարդիկանց ազգերի բաժանելը շատ ավելի արհեստական է, քան մարկանց բաժանումը ըստ սոցիալական խմբերի, դաստիրակության, վերջին հաշվով մակարդակի…

օրինակ մեր Ջիվանը կարող է նստել Պիտեր Գաբրիելի կողքին ու միասին նույն երաժշտությունը նվագել: Սա մի մակարդակ է: ու ստեղ ամեն-մեկը միացնում է իրա բնությունը, իրա արտաքին աշխարհը, որը դարերի ընթացքում դառել ա ներաշխարհ:

հզոր բան ա մարդկությունը միասին:

բաժանված սահմաններով մարդկությունը մենակ խղճալու ա արժանի: Ինկատի ունեմ բնության կողմից

հզոր բաներ են եղել մարդկային մեծ խառնարանները՝ Հռոմը, Փարիզը, Կոստանտնապոլիսը… հիմա այն քաղաքը, որտեղ ապրում եմ՝ Տորոնտոն:
190 ազգ ապրի մի տեղ, ու երբևէ չլինի ոչ մի ազգային, կրոնական, սոցիալական կոնֆլիկտ: Հզոր մարդիկ են կառուցում ու ղեկավարում սենց երկրները:

Second Chance
07.09.2009, 09:44
Ոնց չեմ սիրում, որ մեր տուն հյուր են գալիս ու նստում են կոմպի մոտ միանգամից: Միացնում են այդ ադնակլասնիկը ու գնաց....: Իբր եկել են մեզ հյուր մեզ տեսնելու, շփվելու, բայց կարողա եկած պահից նստեն կոմպի դիմաց ու գնալուց նոր վեր կենան: Ու նույնիսկ այն մարդիկ որոնք իրենց տանը անլիմիտ ինտերնետ ունեն: Ես ուղակի ապշում եմ: Լուրջ չեմ հասկանում ու ահավոր նյարդայնանում եմ դրանից: Ու ամենավատն այն է, որ չգիտեմ ինչպես ասեմ, որ դա գեղեցիկ չէ ու կոպիտ ասած շնորհք չէ: Դուրս է գալիս, որ եկել են մեր տուն զուտ դրա համար: Հա դե մեկ մեկ էլ շրջվում են. « բա հետո ինչ կա չկա...», ցրված հայացքով ու նորից շարունակում…:read
Գիտեմ որ դա «ինադու» չեն անում, բայց արդեն շատ վատ բնավորություն է դառնում: Ցավալի է, որ ինտերնետն այդ աստիճան կտրում է մարդուն իրական կյանքից : Ամեն բանի կախվածությունը վատ է, իսկ սա գնալով ավելի ու ավելի լայն շրջաններ է ընդգրկում, մարդիկ դառնում են վիրտուալ ու չէն կարողանում արդեն ճիշտ գնահատել իրական կյանքի իրավիճակները: Ցավալի է...
Չգիտեմ բռնեմ ինտերնետն անջատեմ իրանց գալուց, թե ինչ անեմ:(

Kuk
07.09.2009, 17:31
Էսօր նենց անկապ օր էր, գրեմ էլի անկապ օրագրում: Նախապես ասեմ, որ անկապ բաներ եմ գրելու, ով ավելորդ ժամանակ չունի, թող չկարդա, լուրջ՝ անկապ ա:))
Ուրեմն առավոտյան գնում եմ Կրկեսի մոտ գտնվող Մամուլի շենք՝ մարդ պետք ա տեսնեի, բայց պայմանավորված չէի, պետքա սպասեի ու չգիտեի, թե ինչքան: Դեռ Նալբանդյան փողոցում էի, մի աղջիկ մոտեցավ, մոտ 23-25 տարեկան.
-Կներեք, այստեղ ապծեկա որտե՞ղ կա:
-Ուղիղ գնացեք մոտ 30 մետր՝ աջ կողմում: Հենա, երևում ա գրվածը՝ Դեղատուն:
-Չէ, ինձ տենց ապծեկա պետք չի, էն որ ակնոց են ծախում, տենց ա պետք:
Ծիծաղս կարողացա զսպել, նույնիսկ մտքով չէր անցնի, որ ծիծաղելու ցանկություն կարող էր մոտս առաջանալ:
-Ախ Դուք օպտիկա՞ նկատի ունեք:
-Հա էլի, տենց ակնոցի ապծեկա:
-Էդ դեպքում փողոցն անցեք, մի հիսուն մետրից աջ կողմում կտեսնեք, հետո եթե մի հիսուն մետր էլ գնաք, դիմացի մայթում էլ կա, կտեսնեք:
-Վայ մեռսի շատ:
-Խնդրեմ:
Շարունակեցի ճանապարհս, ոտքով գնացի մամուլի շենք, դիմացը մի տեղ կանգնեցի, գիտեի՝ երկար եմ սպասելու: Երեք ժամ սպասեցի, արևը մի կողմից էր խանգարում, անկապ հարցերով դիմող քաղաքացիները՝ մյուս կողմից: Թարսի նման նենց ժամ էր, որ արևն ուղիղ կենտրոնում էր, ստվերի տակ կանգնելու ոչ մի շանս չունեի: Երեք տարբեր մարդիկ մոտեցան մոտ տասը րոպե ընդիմջումներով.
-Կներեք, չէիք ասի՞ մամուլի շենքը որն ա:
-Էս ա,-ձեռքով ցույց էի տալիս:
Հետո մոտեցավ մի տղա.
-Բարիօր ախպերս, ստեղ ինչ որ զինվորական ակադեմի կա, կարողա՞ իմանաս՝ որ մասն ա:
-Չէ, չգիտեմ:
Գնաց:
Մոտեցավ մի աղջիկ.
-Բարև Ձեզ, ստեղ բանակ որտեղ կա՞:
-Ի՞նչ:
-Բանակ էլի, զինվորական բանակ:
Էլի ծիծաղս զսպեցի, փաստորեն էսօր բավականին զուսպ էի.
-Տեղյակ չեմ:
Սա էլ գնաց:
Մոտեցան երեք հաստավիզ, կլինեին տենց 24-28 տարեկան.
-Բարիօր ցավդ տանեմ,-մեկը ասեց, երեքն էլ շտապեցին ձեռքով բարևել,-ախպերս ստե Արշակունյան փողոցը որնա՞:
-Էս ա Արշակունյաց պողոտան,-ցույց տվեցի պատի վրա մեծ, հայերեն տառերով գրվածը՝ Արշակունյաց 2:
-Հաա, ախպերս ինչ որ ախռանի դբռոց կա ստեղարենք, ուրդեա՞, կարողա՞ իմանաս:
-Չէ, չգիտեմ:
-Լավ ցավդ տանեմ, մեռսի բռատ ջան:-էլի երեքով արագ-արագ հաջող արեցին ու գնացին:
Էսքանով ավարտվեց, տենց էլ չտեսա նրան, ում տեսնելու համար գնացել էի, բայց պատկերացրեք՝ դժգոհ չէի: Հետաքրքիր էր:)) Մենակ թե շատ հոգնեցի:(

Մարկիզ
10.09.2009, 01:15
Սիրում եմ ֆուտբոլը: Այսօր ողջ օրը սպասել էի Հայաստան-Բելգիա խաղին: Խաղն սկսվում էր, երբ մի հատ մի քիչ կարևոր խնդիր առաջացավ, որը լուծելու համար պետք է դուրս գայի տնից: Գնացի, եկա: Մոտավորապես խաղի քսաներորդ րոպեն էր… ու հենց տուն մտա, մերոնք գոլ խփեցին::)) Վերջը, մեր թիմը 2-1 հաղթեց: Ուրախ եմ: Բայց դե սպասվածից քիչ եմ ուրախ: Որովհետև սառը դատողությունը հուշում է, որ մեզ ֆուտբոլ չունենք և մեր թիմի այսօրվա խաղը գլխավորապես պայմանավորված էր հակառակորդի խիստ թույլ մրցելույթով ու այդ ֆոնի վրա մեր տղաների իրենց առավելագույն հնարավորություններով հանդես գալով:

Սառը դատողությունն ինձ հիշեցնում է, որ մի օր մեռնելու եմ: Սառը դատողությունը երևի ձեզ էլ է հիշեցնում, որ մի օր մեռնելու եք: Բայց ի՜նչ կարգին բան ա սառը դատողությունը: Բայց չէ, էհ, էնքան էլ կարգին բան չի: Միշտ տեղի-անտեղի մեջ ա ընկնում սառը դատողությունը, անընդհատ գալիս ա խանգարելու մեր հաճելի, երազային, անիրական մտածմունքներին: Ու, հիմնականում, սառը դատողությունը մեր տրամադրությունը փոխում է դեպի վատը: Շատ քիչ դեպքերում էլ այն վերացնում է մեր տրամադրության ընկճումը: Բայց դրանք այն վիճակներն են, երբ մենք ենք ուզում լինել տխուր: Այսինքն՝ այս առումով էլ լավ բան չի սառը դատողությունը: Անընդհատ խանգարում է մեր այդ պահին ցանկացածին: Բայց սառը դատելը եթե չլինի, մենք չենք կարող ապրել: Հա, ինչպե՞ս կապրենք… Եթե անընդհատ լինենք անիրական, երազկոտ, ուրախ կամ տխուր ու մելամաղձոտ, ինչպե՞ս ենք ապրելու:

Սառը դատողությունն ինձ միշտ հուշել է, որ պետք չէ մարդկանց առաջ բացել բոլոր խաղաքարտերը՝ չլինել նրանց ամենամտերիմը կամ ամենաոխերիմը, որովհետև այս երկուսից ոչ մեկը լավ բան չեն նախատեսում: Ամենամտերիմը ամեն ինչ գիտի և շատ արագ կարող է դառնալ ամենաոխերիմ: Դրա համար մի կայծն էլ է բավական: Իսկ եթե հաշվի առնենք, որ մարդկանց հիմնական մասը ստախոս են, երեսպաշտ, նենգ ու դաժան, ապա ամեն ինչ շատ ավելի վատ կթվա:

Որպեսզի որևիցե անհատի ամենամտերիմը չդառնաս, պետք է կարողանաս հարաբերությունդ պահել ամենանախընտրելի սահմանագծին, ոչ թե դառնաս այդ անհատի երկրորդ եսը կամ որ ավելի անպատվաբեր ու տհաճ է՝ այդ անհատի քառասունութերորդ եսը կամ էլ ինքը դառնա քո եսիմորերորդ եսը:

Ամենաոխերիմը չդառնալու համար պետք է ոխերիմացման պրոցեսում (:))) շակալային (կամ նույնն է ժամանակավոր ու կեղծ առյուծային :))) պահվածք չդրսևորես: Պետք չէ մարդուն դաբիտ անել, վերջում էլ կանտրոլնի ճակատին կրակել, գնալիս էլ մի քանի անգամ պիստալետի բռնակով քունքին խփել, հատկապես, որ մեծամասամբ մարդիկ միմյանցից չեն տարբերվում:

Չգիտեմ, ես փորձում եմ այդպիսին լինել:

Հաա՜…:D Փաստորեն… Այ քեզ բա՜ն: Մտքի ինչպիսի՜ թռիչք: Խոսում էի ֆուտբոլից, սահուն անցում կատարեցի սառը դատողությանը, ապա մարդկային հարաբերություններին::D
Էհ, էս անկապ մտքերից պրծում չկա::8

Jarre
13.09.2009, 09:47
Հավաստ չի գալիս, որ արդեն ուղիղ հինգ տարի է, ինչ ապրում եմ իմ ամենասիրելի մարդու հետ։

Երեք օր առաջ, թեժ աշխատանքյաին օրվա ընթացքում, երբ մի պահ գրասենյակիցս դուրս եկա և վերադարձա, տեսա սեղանիս դրված է նվեր։ Զարմացա։ Բացեցի ու տեսա, որ նրանից է։ Շնորհավորում էր իմ ու իր ամուսնական կյանքի հնգամյակը։

Հինգ տարի է անցել, բայց այս հինգ տարվա ընթացքում մեր սերը, հարգանքը ու նվիրվածությունը իրար նկատմամբ այնքան չէ, ինչքան սկզբում էր։ Այն ավելի է շատացել։

Զարմանում եմ, ինչո՞ւ են ոմանք միշտ ուզում ապացուցել, որ իրական սեր չկա։ Ինչո՞ւ են ուզում ապացուցել, որ իրական նվիրվածություն չկա։ Ինչո՞ւ են ուզում ապացուցել, որ անհնար է իրար հավատարիմ մնալ։ Ինչո՞ւ են ուզում ապացուցել, որ այդպես ապրողը սահմանափակ կյանքով է ապրում.... Չէ որ հենց այս հատկություններն են, որ պետք է զատորոշեն ՄԱՐԴ արարածին։ Ու իմ մոտ հարցա առաջանում. ինչո՞ւ չպիտի այսպես լինի։

Իմ ու իրա համար, իրար սիրելը, նվիրված ու հավատարիմ մնալը շատ հեշտ է։ ԿյանքՍ ես քեզ շա՜տ եմ սիրում, շատ-շատ։ Բայց նպատակս այն է, որ քեզ սիրեմ այնպես, ինչպես դու ինձ....

Kuk
14.09.2009, 21:55
Ընդհանրապես չեմ սիրում երթուղայիններից օգտվել, եթե կարճ ճանապարհ պետք է գնամ, աշխատում եմ ոտքով գնալ, երկար ճանապարհի դեպքում տաքսիներից եմ օգտվում, երկար ճանապարհի դեպքում երթուղայինից օգտվում եմ, երբ գումարս չի բավականացնում կամ հարմար չի լինում ավել վճարել: Էսօր շտապում էի, չուզեցա 7-8 հարյուր մետրի համար 600 դրամ վճարել, որոշեցի երթուղային նստել: Նստեցի. հաջորդ կանգառում մի աղջիկ նստեց կողքս, բավականին գեղեցիկ արտաքինով, մի քանի րոպե հետո սկսեց պայուսակը փորփրել, ու զգացի, որ խառնվեց իրար. սկզբում կարծեցի՝ մի բան կորցրել ա կամ մի տեղ մոռացել, հետո քթի տակ ասեց՝ «վայ մամա ջան:(»: Աչքիս տակով նայեցի, տեսնեմ՝ դրամապանակն ա փորփրում, հերթով դրամապանակի բոլոր գրպանները բացում-փակում, հասկացա, որ գումար ա ման գալիս:( Առանց վարանելու ասեցի.
-Կարո՞ղ եմ օգնել:
-Վայ գիտեք՝ նենց անհարմար ստացվեց, մոտս 20 հազարանոց ա մենակ:oy
Չգիտեմ՝ իրոք կար էդ 20 հազարոցը, թե չկար, բայց դա էական չի, գրպանիցս հանեցի 200-անոց կոպեկը տվեցի, ամաչում էր վերցնել, իմ տեղն էլ արդեն վճարել էի.
-Չէ, անհարմար եմ զգում, ինչ ամոթ բան ստացվեց:(
-Ի՞նչ կա ամոթ, բոլորի հետ էլ կարողա պատահել;) Հաջողություն:)-տվեցի ու իջա, դուռը փակեցի, ձեռքով արեց:bye ժպտաց:)
Էլի չեմ սիրում երթուղայինից օգտվել, բայց ուրախ եմ, որ էսօր նստեցի, անհարմար վիճակից հանեցի էդ աղջկան, որտև եթե նույնիսկ 20 հազար ուներ, դա տար, վարորդը հաստատ փնթփնթալու էր: Ափսոս, որ դիմացը մի կին էր նստած, թարս հայացքով նայում էր էդ աղջկան, ոնց որ թե իրա փողից էի տվել էդ աղջկան:unsure

Second Chance
15.09.2009, 15:11
Վերևի գրառումը կարդացի իմ դեպքը հիշեցի: Շատ դաժան պահ է այդ պահը: Ու ամենավատն այն է,որ 100 դրամի համար չես կարող ասել գիտես արի պայմանավորվենք կտամ ... չգիտես ինչ ասես...
Մի անգամ գործի եմ գնում , ու սովորության համաձայն 2 կանգառ առաջ արդեն պայուսակս բացում եմ, որ գումարը պատրաստեմ: Հիմա ման եմ գալիս դրամապանակս չեմ գտնում: Հիշեցի որ պայուսակս փոխել եմ, ու դրամապանակս մնացել է մյուսի մեջ: Միանգամից վատացա : Քիչ էր մնում մեռնեի, գույնս գցել եմ ու եռանդուն քրքրում եմ պայուսակս 100 դրամ գտնելու հույսով: Բայց արդեն մոտենում է իջնելու պահը: Տեր Աստված ինչ եմ ասելու, ասեմ կներեք մոռացել եմ կգոռգռա վարորդը, կիմանա խաբում եմ: Ու արդեն պատկերացնում եմ մյուս ուղևորների հայացքները... մի խոսքով չեմ կարող բացարտել թե ինչ էի զգում: Ուզում եմ ասել մյուս կանգառում կկանգնեք, բայց համարձակությունս չի հերիքում : Ու հենց այդ պահին դիմացս նստած կինը 200 դրամը մեկնեց ինձ: Չգիտեմ ինչպես իմացավ, չնայած ես նենց էի խառնվել իրար, որ երևի հնարավոր չէր չնկատել: Ասաց - վերցրեք վերցրեք ես ձեր իրավիճակում եղել եմ : Նենց ուրախացա, ամբողջ աշխարհն ինձ տվեցին, որքան երախտապարտ էի այդ կնոջը: Իսկական հրաշք էր ինձ համար: Վճարեցի ,100-ը ետ վերադարձրեցի, որովհետև կարող էի գործի տեղից վերցնել: Ինչ լավ է, որ այդպիսի մարդիկ կան …
Այս դեպքից հետո մանավանդ շատ ավելի ուշադիր եմ լինում, բայց շատ ավելի պանիկյոռ: Հենց պայուսակիս մեջ առաջին հայացքից դրամապանակս չեմ գտնում միագմից շունչս կտրվում է ու խառնվում եմ իրար:)): Մեկը կողքից նայի կմտածի գիժ եմ: Հիմա աշխատում եմ բոլոր պայուսկներիս մեջ 100 դրամ թողել, որ նման իրավիճակներում խայտառակ չլինեմ ինչ իմանամ էտ պահին տենց բարի մարդ էլ կլինի, որ նկատի ու օգնի:

Դեկադա
18.09.2009, 21:55
Տեր Աստված օգնիր ինձ....
Մարդու մեջ ամենից շատ գնհատում եմ դաստիրակությունը, աչքերը, ազնվությունը և.... ինչքան էլ որ զավեշտական կթվա կոշիկները :

Աչքերը` որոնք երբեք չեն խաբում ու թեկուզ և չգիտեն բառացի արտահայտվել համենայնդեպս ուշիմ աչքի համար նրանք միշտ էլ խոսում են:
Դաստիրակությունը` որը տալիս է տիրոջ նկարագիրը ընդհանուր գծերով// չնայած երբեմն դրա տակ կարան շատ «հանցանքներ» թաքնված լինեն:
Կոշիկները..... ինչ էլ հագնես` տեսքը վերջնականի բերում են միայն կոշիկները ու ինչքան այն ճիշտ է ընտրված այնքանով էլ բնորոշվում է նրա տիրոջ թե' դաստիրակությունը և թե' ձևավորված ճաշակը:

..... բայց ամենից շատ գնհատում եմ ազնվությունը կամ գոնե դրա ձգտումը.... Տեր Աստված օգնիր ինձ որ իմ ազնվությունը իմ թշնամին չդառնա....

Ֆոտոն
19.09.2009, 01:00
Մի բան պատմեմ, չծիծաղեք:
Երեկոյան տուն գալիս հայրիկս զանգեց, որ գլխացավի դեղ տանեմ հետս, մամայի համար: Այդպես էլ արեցի: Նաև վերցրի մի տուփ քաղցր ձողիկներ:
Մտա, սեղանին դրի դեղը ջրով, իսկ ձողիկները մամային մեկնեցի: Չեք պատկերացնի, թե ի՜նչ մանկական ու չարաճճի սիրով նայեց: Սկսեց ուտել: Հայրիկը՝ «դեղը խմիր, հե՛ս ա»: Մաման ձողիկներով է տարված դեռ: Պրծավ: Հարցրի՝«մամ, գլուխդ չի ցավու՞մ»: Ասաց՝ անցավ: :)
Ասածս ի՞նչ է: Ամեն մարդ ունի սիրելի բաների շարքը, որոնցով ուրախութուն պատճառելը թանկ ու դժվար չէ: Երջանկացնելու կամ մի ժպիտ նվիրելու համար մի տուփ ձողիկն էլ բավական է: ;)

Այս դեպքից հետո, երբ ձողիկի անուն եմ տալիս, մաման նույն չարաճճի հայացքով ու փայլուն աչիկներով շողում է: Մամ ջա՜ն, :love

Հ.Գ. Իսկ դուք գիտե՞ք, թե ինչով կարելի է ուրախացնել Ձեր ծնողներին ու ընդհանրապես, մտերիմներին: :love

Artgeo
19.09.2009, 02:34
Այսօր խառըխշտիկ, բայց հրաշալի օր էր։ Այսքան դրական լիցքեր շատ վաղուց չէի ստացել… Հիմա էլ եմ ստանում, նստած գլուխ եմ կոտրում... Գալուստյանին եմ հիշում, Մասլյակովին ինչ-որ բան են նվիրում, Գալուստյանն ասում ա «չգիտեմ ինչ ա, բայց զավորաժիվաետ» հիմա իմն ա :D թշում, ֆշում ենք :D
Բայց էականը դա չի, ընկերներ, ես ձեզ սիրում եմ, ուրախ եմ, որ կաք ու վստահ եմ, որ կլինեք, անկախ ամեն ինչից :love

Դեկադա
19.09.2009, 08:58
Կան երևույթներ որոնք մինչև իրողություն դառնալը մտքերի տեսքով են այցի գալիս....
.... Տղաս գնաց....Կողքից լսողն ու նայողը կասի հա ի՞նչ, էնպես ես ասում կարծես հեռավոր երկիրա գնացել ու չես տեսնելու:Չէ հարցը գնալու մեջ չի և ոչ էլ մոտ կամ հեռու տարածության մեջ, այլ փաստի...էն փոքրիկ երեխան որը անընդհատ գալիս էր իմ հետևից արդեն մեծացել է ու հիմա ես եմ ման գալիս նրա հետևից:Ու չգիտես ինչի ծանոթներիցս մեկը, երևի տեսնելով` բայց ամենևին էլ չհասկանալով հոգեվիճակս, նրբանկատորեն արտահայտվեց
-Տղայից չեն կառչի, հետո ավելի դժվար կլինի:(
... բայց ո՞վ է ասում թե կառչում եմ:(,պարզապես ես առաջին հերթին մամա եմ ու անհանգստանում եմ իմ զավակի համար, ինչը որ բնական եմ համարում, թեև նրա ներկայությամբ անհանգստությունս չեմ ցուցադրում:
.... սկսել եմ ափսոսալ...տոնը վաղը գցելու սովորությունս իմ համար դարձավ անդառնալի սխալ ու հիմա էտ բացը լրացնելու ցանկությունից դրդված ես նրա հետ անցկացրած մի ժամն անգամ վերածում եմ տոնի:Ափսոսում եմ.. ու ուզում եմ նրան տալ մանկության այն կիսատ մնացած պատառիկները, որ այդպես էլ չհասցրեցի տալ...

Շինարար
19.09.2009, 16:54
Մեզ մոտ հենց այս պահին երկու հատ ծիածան ա, մեկը մյուսի վերևից, հրաշք գեղեցկություն ա ու էնքան էլ մոտիկ ա:

Yeghoyan
19.09.2009, 20:13
Ուրեմն էսօր մեր կուրսեցիների հերթական հանդիպումներից հետո տղաներից մեկը մեզ/4 հոգի նույն թաղամասում ենք ապրում/ միշտ տուն է ուղեկցում:Այսօր հերթական անգամ նա պիտի մեզ տուն հասցներ, կատակով որոշեցինք մեր հերթն է նրան ուղեկցելու: Համաձայնվեց, մենք էլ լուրջ ուղեկցեցինք:D
Եկանք հասանք մեր կանգառ, հիմա սպասում ենք կանգառում, երթուղայինն եկավ պիտի գնա, մեջը լիքը ուղևորներ, կանգառում լիքը կանգնած են
-Արտ ջան դուռը բացե՞մ
Չռած աչքերով
- հո խայտառակ չեք անելու
Ծիծաղում ենք
-լավ գնա, հաջող
ու բոլորը մեզ են նայում/4 աղջիկ մի տղու են ճանապարհում/
Մեր Արտը նստեց, մեկ էլ մեզանից մեկը թե
-Մի հատ ստացեք, բանգլադեշում կիջնի
Ամբողջ կանգառն ու երթուղայինի ուղևորները ծիծաղում ու մեզ են նայում
մի երիտասարդ ասեց տղուն կարմրացրիք,մեկ ուրիշը թե տղեն հարյուր գույն փոխեց, մի պապիկ էլ ասեց տղուն սպանիք.............
ու ամենակարևորը մեր Արտը գոհ էր, ու նստած ժպտում էր, չմոռացավ նաև :hands անել
Այ սենց լավ կուրսեցիներ ունեմ:oy

Kuk
19.09.2009, 23:59
Հերթական անկապ գրառումս այս թեմայում, որն անկախ իմ կամքից կխլի բավականին մեծ թվով ակումբցիների ժամանակը, և ոչ մի արդյունք՝ բացի նշածս ակումբցիների ժամանակի անիմաստ կորստից:
Այնքան հետաքրքիր է ակումբը, այնքան զարմացնող, նյարդայնացնող, զվարճացնող: Այն ստիպում է տեղեկացվել, զայրանալ, նյարդայնանալ, հունից դուրս գալ, զվարճանալ, հաճելի պահեր ապրել և այլն… Ակումբում էնքան էլ վաղուց չեմ, եթե համեմատենք շատերի հետ, իսկ եթե այդ «շատեր» ասվածի տակ հասկանանք ուրիշներին, բավականին վաղուց եմ ակումբում: Բայց դա էական չի: Ուղղակի շատ բաներ նկատելի ա, շատ բաներ տեսել եմ, շատ բաներ դեռ կտեսնեմ, հուսով եմ: Ու հիմա ակումբի կյանքից մի քանի շատ փոքրիկ հատվածներ, որոնց մասին կգրեմ, բայց, իհարկե, որոշ դեպքերում չեմ նշի՝ դրանք հաճելի, տհաճ, հետաքրքիր, ձանձրալի, զվարճացնող, թե նյարդայնացնող պահերից են ինձ համար, որպեսզի ինչ որ մեկն իրեն այդ տողերում գտնելիս չվիրավորվի: Կարողա լինեն ուղղակի դրվագներ, որոնք շատերին ոչինչ չեն ասի, նույնիսկ: Եվ այսպես, ակումբի ամենաբարի սմայլի դեմքն ընդունելով՝ սկսեմ.
Հանդիպման ժամանակ մի կամ մի քանի ակումբցի է մտնում ներս: Այդ պահին նայում ես ներսում գտնվող ակումբցիների դեմքի արտահայտությանը. մեկը ուրախացած՝ աչքերը փայլում է, երբ տեսնում է, թե ո՜վ է եկել, կամ՝ ովքե՜ր են եկել, մյուսն անտարբեր է, մյուսը տհաճություն է զգում՝ «էսօր էլ քաքմեջ եղավ հանդիպումը՝ գոնե ինձ համար», մյուսը հետաքրքրվում է կողքին նստած ակումբցուց՝ «Ով ա՞» և այլն: Էս պահը հետաքրքիր ա, ուշադրություն դարձրեք, այս պահին ուշադրություն դարձնելուց կարելի է նույնիսկ հասկանալ, թե ով ում հետ ինչպիսի հարաբերությունների մեջ է:
Հանդիպման վերջում հաշիվն ենք ուզում. ու գալի՜ս ա հաշիվը: Ինչ որ մեկը՝ տարբերություն չկա, թե ով, սկսում է հաշվել սեղանին դրված փողերի կույտը, հաշվելու ընթացքում ավելանում են փողերը, ովքեր արդեն տվել են, նորից են տալիս՝ չես կարող ասել՝ տալիս են, որովհետև մինչ այդ քիչ էին տվել, թե, տեսնելով, որ ընդհանուր հաշվից պակասում է, ավելացնում են, որպեսզի անհարմար դրություն չստեղծվի:
Ակումբում գրվում է հանդիպման հայտարարությունը: Ակումբցին, որն ուզում է ներկա գտնվել ակումբի հանդիպմանը, նախ՝ նայում է, թե ով է գրել հայտարարությունը, այնուհետև, թե ովքեր են շնորհակալություն դրել հայտարարության տակ, ովքեր են ասել՝ «գալու եմ», ովքեր՝ «չեմ գալու»: Հետաքրքիր ա: Կարելի ա նաև ուշադրություն դարձնել, թե ովքեր են ընդհանրապես անտարբեր անցնում հայտարարության կողքով. խոսքս, իհարկե, ընդհանրապես հանդիպումներին մասնակցողների անտարբերությանն է վերաբերում: Սրան ուշադրություն դարձնելով էլ, շատ բան կարելի է իմանալ:
Գաղտնի հանդիպումներ, որոնք այնքա՜ն չարաբաստիկ են: Նամակ ես ստանում՝ «Էսօր էս ժամին էս տեղը էս մարդկանցով հանդիպում ենք: Գաղտնի հանդիպում ա: Գալիս ես չէ՞»: Ու գաղտնի հանդիպում բառակապակցությանն անպայման հետևում ա ծիծաղացող սմայլ: Հետո մտնում ես ինչ որ թեմա, հիմնականում՝ զրուցարան, ու տեսնում, որ էդ գաղտնի հանդիպման մասին բացահայտ խոսվում ա, ոմանք վիրավորված լքում են թեման՝ ինչ որ ռեպլիկով, կամ առանց: Ու հետաքրքիրն էն ա, որ էդ մասին հիմնականում առաջինը բացահայտ խոսում ա նա, ով կազմակերպել ա գաղտնի հանդիպումը: Ինձ համար սա զվարճալի ա, հետաքրքիր, բայց արի ու տես՝ կան մարդիկ, ովքեր բավականին ծանր են տանում, մոտս լուրջ կասկածներ կան, որ նույնիսկ գիշերը՝ քնելուց առաջ մտածում են այս մասին, կամ ոմանք նույնիսկ այնքան են մտածում, որ չեն հասցնում քնել: Կարելի է ասել՝ գիշերը չեն քնում, ակումբի հանդիպումների մասին են մտածում: Որքա՜ն անհոգ են:
Էլմոն գրում ա. «Էսօր ուզում ենք տղեքով մի տեղ գարեջրենք, կզանգեմ»: Դրական արձագանքից անցում են րոպեներ կամ ժամեր, զանգ ա գալիս. «Էսինչ ժամին էսինչ տեղում, սպասում ենք»: Գնում եմ, ասում-խոսում, ուրախանում, բանավիճում, գարեջրում, բարձր տրամադրությամբ ու տպավորություններով գալիս տուն ո՜ւ հոպլյա՜. 100-150 միավոր նկատողություն Էլմոից, ընդհուպ մինչև արգելափակում: Հրա՜շք: Ու չեմ նյարդայնանում, հետաքրիր ա, ուրախ, տպավորիչ: Մյուս հանդիպմանը պատմելու, զվարճանալու մի առանձին թեման պատրաստ ա:
Ակումբի հանդիպում ա. զրուցում, ուրախանում բանավիճում, գարեջուր ըմպում, հետո դուրս ենք գալիս, ուրախ բաժանվում, գալիս եմ տուն ու էլի էն հոպլյաից. Չուկը մեկ ամսով արգելափակում ա: Չեմ նյարդայնանում, չեմ նեղանում, փոխարենը մի քանի ժամից հանդիպում եմ Չուկին, էլի զրուցում, ծիծաղում, վայելում գարեջրի անզուգական կաթիլները:
Մտնում ես հանդիպման վայր ու տեսնում, որ ինչ որ մեկը լքում ա հանդիպումն իր ողջ մասնակիցներով, որովհետև դու ես մտել:
Մտնում ես հանդիպման վայր, բարևում, համբուրում տասը հոգուց իննին, այն մեկի կողքով անցնում այնպես, ասես ինքն այդտեղ չի կամ չես նկատել իրեն. այդտեղ մարդ չկա, այդտեղ հենց ինը հոգի են, որ կան:
Ինչ որ փաստաթուղթ ա պետք: Գիտեմ, որ Մարկիզն ինչ որ կերպ կարող է օգտակար լինել, առանց մեկ վայրկյան վարանելու զանգում եմ. «Սուր, էսինչ բանն ա պետք ձեր մոտից, ո՞նց անենք»: Օգտակար լինելու պատրաստակամությունը միանգամից զգացնել ա տալիս, չեմ փոշմանում, որ զանգել եմ: Գնում եմ, սպասվածից ավելին եմ տեսնում: «Բարև, ո՞նց ես, ի՞նչ կա» հարցերից անմիջապես հետո տալիս ա ինձ համար շատ կարևոր փաստաթուղթը: Այդ նույն փաստաթղթի համար մեկ այլ տեղ սպասել եմ գրեթե մեկ ժամ և գումար եմ վճարել:
Ինչ որ հարցում օգնության կարիք ունեմ, բավականին բարդ գործ ա, ամեն մեկը չի, որ կօգնի, երկար մտածելուց հետո դիմում եմ ակումբում իմ շատ սիրելի մարդկանցից մեկին. «Լիլ ջան, էս հարցում սենց օգնություն ա պետք»: Գալաթեան անում ա ավելին, քան ես սպասում էի:
Լավ, էլ չեմ գրում, բայց էդ չի նշանակում, որ գրելու նյութ չկա, լիքն ա, ինչքան ուզեմ, մնացածը հետո, երբ հարմար կգտնեմ: Էլի շատ լավ մարդիկ կան, որոնց մասին չգրեցի, բայց դա ոչինչ չի նշանակում:
Լավն ա ակումբը:)

Empty`Tears
20.09.2009, 10:41
Ամեն ինչ այնքան հետաքրքիր ա, կարդում եմ մեկ տարվա գրառումներս "Անկապ Օրագրի" ու մեկ մեկ զարմանում, ես եմ գրել թե՞ …
Էն ապրումները, որ ունեցել եմ ու գրանցել էստեղ, ուզենամ էլ գրել չի ստացի նորից ապրել այդ ամենը: Նույն ճանապարհով անցնում եմ հիմա, բայց ներսիցս դուրս չի գալիս, որ գրեմ, մի տեսակ կոկորդս ա կանգնել …
Ու համեմատում եմ անցյալ տարվա անցած օրերս, կարծես ամեն ինչ նույն ձև եմ ապրում, ամիս առ ամիս, օրը օրի վրա …
Հուսով եմ վերջը նույն ձև չի լինի, չեմ ուզում …
Հա ինչքան կարելի ա, լուրջ …
Լավ եղիր, Մա՛յ փլիզ …:)

Elmo
21.09.2009, 23:24
«Մի մտածիր վաղվա օրվա մասին»: Երևի իմ կողմից կյանքումս չկատարած պատգամը, որը ոչ մի կերպ չեմ կարողանում պահել: Չէ, Հիսուսը այդ ասելով ի նկատի չուներ «պառկի, քնի ամեն ինչ կտրվի»: Նա պարզապես ուզում էր ասել, որ ցանկացած արժանի մարդու վաղվա օրը Աստված լավ կբացի, այնպես որ պետք չէ շիզոֆրենիայի մեջ ընկնել: Քեզ կտրվեն հնարավորություններ, դու դրանք կօգտագործես, ու էլի քրտինքով քո հացը կվաստակես:
Օպտիմիզմի պակաս կյանքում չեմ զգացել: Հոռետեսությամբ չեմ փայլում: Հաջողակ եմ, չեմ կարող մերժել: Հայրս ասում է «միշտ քո համար ամենաանհնարինը հնարավոր է դարձել, չգիտեմ ոնց ու որտեղից, բայց ինչ քեզ է պետք եղել, ոնց որ օդից ընկել ձեռքներս»: Ու դա այդպես է(ստեղ ասում են սատանի ականջը խուլ), ինչ պետք է եղել, որտեղ հույսի նշույլ անգամ չի եղել, մեկ էլ հոպ. օդից հնարավորությունները եկան: Բայց մտքերը .... մտքերը էլի ինձ պատեպատ են խփում:)) ես շիզոֆրենիկ եմ: Ամեն վայրկյան մեջս մի բան եռռում է, ամեն վայրկյան մտածում եմ վաղվա օրվա մասին, ու դրանից փրկություն չունեմ: Ինչ լավ է, որ միլիարդատեր չեմ ու ունեցածս հարստությունը հիմնականում ոչ նյութական է: Իսկ դա հավերժ է:

Չէ, պետք է մի բան անել սրա հետ: Պետք է հոգալ, բայց չմտածել վաղվա օրվա մասին:

Չէ որ ունեմ լավ ծնողներ, հրաշք կին, բազմաթիվ լավ ընկերներ(առանց իրենց ես ու՞մ եմ պետք), շուտով բալիկ էլ կունենամ:

Շուտով ... ե՞րբ, ո՞նց ճիշտ դաստիարակեմ, ի՞նչ տեսք կունենա, ինչպե՞ս կընկալի նա աշխարհը: Բարի՞ն դուր կգա նրան, թե՞ չարը... էլի... էլի մտածում եմ վաղվա օրվա մասին էսօրը չավարտած:
Չէ.. սրանից չեմ ազատվի, սա իմ հատկությունն է, ուրեմն նորմալ է: Իսկ այն ինչը նորմալ է, պետք չէ դրանից ազատվել:

Jarre
24.09.2009, 05:35
Ինձ միշտ խորթ է եղել քաղաքականությունը մարդկային փոխհարաբերություններում :[ Սակայն այսօր առօրյայում քիչ թե շատ, համարյա բոլոր մարդիկ՝ այդ թվում և ես, քաղաքականություն ենք վարում :(

Բայց մեկ-մեկ այս երևույթին ականատես լինելուց, կամ անձամբ դրսևորելուց տխրության փոխարեն, ընենց լիաթոք ծիծաղ է գալիս (թեև հիմա լեզվաբանները կասեն, որ լիաթոք ծիծաղ չի կարող գալ, այլ ծիծաղը կարող է լինել լիաթոք, բայց դե բառ չգտա :D)։ Ինձ բացումա մանավանդ էս դեպքերում.


Որպեսզի մարդ իրեն հաստատված զգա ու դիմացինին ցույց տա իր խիստ արտահայտված անհատականությունը պատրաստ է անընդհատ հակառակ կարծիք արտահայտի (օրինակ՝ բոլորը ուրախանում են ինչ որ բանով կամ ինչ որ բանից, իսկ ինքը՝ «վա՜յ էտ պրիմիտիվությունա, ես զզվում եմ դրանից....»)։
Կամ որ նույն պատճառով մարդ ասում կամ անում է բաներ, որ շոկի մեջ գցի դիմացինին։


Ժողովուրդ եկեք մի քիչ թեթև ապրենք։ Էս անտեր կյանքը մի անգամա տրված չարժի տենց անկապ անցկացնել։

Ու մի բան էլ. զարմանալն ու ուրախանալնել է բնորոշ խիստ ընդգծված անհատականություն ունեցող մարդկանց ;)

Janita Hero
26.09.2009, 02:46
ինչ խառն ա չէ՞ կյանքում ստացվում...ում սիրում ես՝ ուրիշինն ա դառնում,ով քեզ սիրում ա, դու լրիվ ուրիշի մոտ ես գնում… ու տենց տարիներն անցնում են, զգացմունքները բարոյապես մաշվում են, արժեքները փոխվում են ու սաղ դառնում ա միայն պարտականություն ու գործի նման մի բան, գործերի հերթականություն, որ պիտի անես,հասցնես, հանկարծ մեկից հետ չմնաս....

Դեկադա
28.09.2009, 09:00
Վերջերս սկսել եմ մտածել թե ինչպես կապրեմ եթե մամաս կողքիս չլինի...

Մենք չենք ընտրում ծնողներին և միշտ վերջում ներում ենք նրանց կատարած սխալները` ինչ աստիճանի ու բարդության էլ որ լինեն այդ սխալները....
....ոնց եմ ուզում մեր կյանքի ամենաթանկ գանձը`ժամանակը հետ տանել և դեռևս անգիտակից մանկան շուրթերով արտաբերել ամենառաջի բառս...մա-մա
....ոնց եմ ուզում մեր կյանքի ամենադաժան թշնամուն`ժամանակը կանգնեցնել և գիտակցելով արտաբերել... մամ ջան:):
...ոնց եմ ուզում իմ ձեռքերով հեռացնել գլխավերևդ ժամանակ առ ժամանակ հայտնվող ամպերը...
...ոնց եմ ուզում համբուրեմ արդեն դալկացող ձեռքերդ....
... ոնց եմ ուզում գոնե մի անգամ հանձնեմ այնքան սևացրած թղթերից գոնե մեկը` որտեղ գրված էր` մամ...
...ոնց եմ ուզում.... բայց ես երևի թե այս կյանքում էտպես էլ չկարողանամ արտաբերել այդ մեղրահունչ ու ամենահավերժական բառը...մամ ջան

Երկնային
29.09.2009, 00:00
Մարդիկ, մարդիկ… ՝էնքան տհաճ ա, երբ սեփական մաշկի վրա զգում ես, թե ինչպես ա դիմացինը քեզ հետ մտերմություն անում մենակ նրա համար, որ քեզանից ինֆորմացիա կորզի… ու սենց երկա՜ր ժամանակ պուպուշ-պուպուշ, բարի-բարի ժպիտներով, հեռվից գալով, որ դու ինքդ էդ թեման բացես, ու սկսես ինչ-որ մեկի անձնականը պատմել իրան…

Հետո մի պահ հասկանում ա, որ դու չես էլ պատրաստվում ուրիշի անձնականն իր հետ քննարկել, առավել ևս քեզ վստահված գաղտնիքնեն ինչ-որ մեկի հետ որպես բամբասանքի թեմա օգտագործել… ու էդ ժամանակ ինքը սկսում ա քեզանից հեռվանալ, որովհետև ոչ մի բանով օգտակար չես կարող գտնվել իրեն ու իր պլանները հաստատ առաջ տանելու մասին չես էլ մտածում… դանդա՜ղ հեռվանում ա, որ իբր չնկատես, ու հնարավորինս «պուպուշ» մնալով ա հեռվանում քեզանից, քանի որ մարդ ես, կարող ա հետո իրեն էլի պետք գաս…

Իսկ դու ամեն ինչ լավ էլ հասկանում ես, ժպտում, ոնց որ միշտ, ու ինքդ քեզ մտածում՝ ախր դու ինձ հեչ չգիտես… :)

Jarre
29.09.2009, 22:39
Ընկերոջս երկու տարեկան աղջիկը, կնոջս գրկում իր համար անհոգ նստած կատարյալ հանգիստ հայացքով նայում է վրաս։ Այնքան ուշադիր, այնքան աննենգ, այնքան պարզ ու այնքան ջինջ հայացքով, որ ես մի պահ շփոթվեցի։ Հետո ես էլ սկսեցի այդպես ուշադիր նայել նրա աչքերի մեջ, չէ որ դա կյանքիս այն եզակի պահերից էր, երբ կարող եմ ուշադիր, հիացմունքով ու սիրով լի հայացքով նայել ինձ սիրելի մարդու աչքերին ու վստահ լինել, որ նա դա սխալ չի ընկալի։

Այդ մի քանի ակնթարթները ինձ պարգևեցին մանկական անկեղծություն, անմիջականություն ու պարզություն.... ու սկսեցի ափսոսալ, որ մենք այդպիսին չենք :cry

Kuk
01.10.2009, 19:46
Հերթական անկապ գրառումս այս թեմայում, որն անկախ իմ կամքից կխլի բավականին մեծ թվով ակումբցիների ժամանակը, և ոչ մի արդյունք՝ բացի նշածս ակումբցիների ժամանակի անիմաստ կորստից-2:
Երոն էսօր հիշացրեց ակումբատունը, ասի պատմեմ:))
Ամիսներ առաջ էր, դեռ ակումբատանն էինք կազմակերպում ակումբի հանդիպումները, ակումբի հերթական հանդիպումն էր, ուրախ, հետարքքիր, բավականին մեծ թվով գարեջրի շշեր էինք դատարկել, ինչպես միշտ, երևի սովորականից էլ ավել: Ես ու Երոն որոշեցինք գիշերը մնալ ակումբի տանը, բոլորին ճանապարհեցինք, մնացինք՝ ես, Չուկը, Երոն: Չուկը որոշեց գնալ տուն.
-Իջնեմ տուն, միքիչ մնամ, միքիչ ակումբ կմտնեմ, եթե չեք քնելու, կերևամ գիշերը:
-Չէ, ի՞նչ քնել, հեսա իջնում ենք պիվա ու սիգարետ առնենք, գանք շարունակենք:
-Դե կերևամ:
Ու գնաց Չուկը, տան բանալիները դրեց սեղանին: Ես ու Երոն, ինչպես որոշել էինք, ուզում էինք իջնել խանութ.
-Արթ, էս դուռը փակե՞նք:think
-Չփակե՞նք:think
-Դե երկու րոպեով իջնում ենք գանք էլի, մեկ էլ փակե՞նք:think
-Դե հա ճիշտ ա, վրա կբերենք դուռը, հերիք ա;)
Հեռախոսները թողեցինք սեղանին՝ բանալու կողքը, ու իջանք: Երոյի սառոչկի կոճակներն էլ արձակված:)), օրօր-շօրոր դուրս եկանք փողոց: Գարեջուրն ու ծխախտոներն առանք խանութից, արդեն մտնում էինք բակ, մեկ էլ երեք տղա.
-Տղեք ջան, մի հարցով կօգնե՞ք:-Խելոք տղեք էին տեսել երևի:
-Ասեք:
-Աբովյանցի տղեք ենք, եկել ենք, փողերը ծախսել ենք, մի հազար դրամով օգնեիք, հասնեինք տուն:
-Սիգարետ կա՞ մոտներդ:-Երոն հարցրեց:
Էս տղեն էլ նայեց Երոյի ձեռի սիգարետին, մտածեց՝ ունի, ինչի՞ ա հարցնում, ու զարմացած ասեց.
-Հա, կա:'
-Դե ծխեք ու քայլեք Աբովյան:
-Ապեր, մենք նորմալ ձևով բան ենք խնդրում ձեզնից...
-Անիմաստ ես ասում, ուրիշ ձև չէիք էլ կարա, հակառակ դեպքում էս շշերը գլխիդ կջարդեի:-էս մեկը ես էի:))
Ու սնեց գնաց մի քսան րոպե էս անհետաքրքիր խոսակցությունը, վերջում չգիտեմ, թե ինչի համար ներողություն խնդրեցին, Երոն 2000 դրամ տվեց, չէին վերցնում, ստիպեցինք, վերցրին, մոտակա խանութից երեք հոգի էլ եկել, մեր ձեռից ազատում էին դրանց և այլն: Հետո էս խանութից եկած տղեքից մեկը մեզ խնդրեց մի տասը րոպե ոտներս խախ գցենք, ուզում էր մեզ գարեջուր հյուրասիրեր, ծանոթացանք, անունը Մամիկոն էր, կարճ ձևով ասեց՝ Մամիկ: Ահագին զրուցեցինք, հետո չգիտեմ ոնց, սրանց հետ էլ վիճեցինք, մի պահ եմ հիշում, որ Երոն ասում էր.
-Լսի՛, մոմի՛կ:
-Մամիկ, ախպերս:
-Հա էլի, Մոմիկ ջան, լսի..
Ես էլ կողքը :D
Վերջը սա էլ, չգիտեմ ինչի, ներողություն խնդրեց: Խանութի աշխատող Կարենը համեստ տղա էր, միքիչ էլ տարիքով մեծ, ասինք՝ որ Կարենի հետ եք, անցած լինի: Բայց դե Կարենի հետ էլ էինք նոր ծանոթացել:)) Երոն էլ կպել էր Կարենին, թե.
-Դու մտավորական ես, ապեր: Ես նայում եմ դեմքիդ, զգում եմ, որ դու մտավորական ես:
Էդ պահին մեկը եկավ, մի քսան տարեկան.
-Ա՜պե մի հատ մալբորո տու:cool
Երոն նայեց սրան ու շարունակեց դիմել Կարենին.
-Կարեն ջան, ոչինչ որ էս սենց լակոտները գալիս քեզնից սիգարետ են ուզում, սենց չի մնա: Ես գիտեմ՝ դու մտավորական ես, դու չգիտես՝ ես քեզ ասում եմ, իմացի:
Ու սենց Կարենի գլուխն էլ ահագին տարանք, վերջը որոշեցինք բարձրանալ տուն: Ասել-խոսալով եկանք հասանք շենքի մուտքի մոտ.
-Արաաա:o Դուռը բաց ենք թողել:scare
-Վայ քու արա, մոռացել էի:scare
Վազելով բարձրացանք տեսանք տան դուռը լրիվ բաց, արագ-արագ մտանք ներս, Չուկը անհանգստացած.
-Էս ո՞ւր էիք:
-Ներքևը թեթև թեմա եղավ:
-Ի՞նչ ա եղել:
-Չէ, պրծավ արդեն:
-Նորմալ ա՞:
-Հա, հա, լրիվ;)
Չուկը հանգիստ ժպտաց:) Ու տենց անցավ ամեն ինչ: Մյուս օրը որ հիշեցի, զարմացա:o Ես լինեի Չուկի տեղը, ի՞նչ հանգիստ ժպտալ, ինձ ու Երոյին տռաս կհանեի տան դուռը գիշերվա կեսին բաց թողելու, բանալին տանը սեղանի վրա թողել ու մի ժամվա չափով գնալու համար: Բայց Չուկը սահմանափակվեց բարի ժպիտով:)

Հ.Գ. Չուկ, :sorry:

Elmo
02.10.2009, 01:56
Մեկ-մեկ տխրություն է իջնում վրաս: Անսովոր, բայց ծանոթ տխրություն: Առանց պատճառի ու առանց ծանրության, հանգիստ ու թեթև տխրություն: Ինձ թվում է դա հոգնածությունից է, որը մեկ-մեկ իրեն զգացնել է տալիս: Մինչև հասցնում եմ ուսումնասիրել այն, որպեսզի պարզեմ պատճառը՝ անհետանում է:
Երևի բոլորի մոտ է այդպես:

Legolas
06.10.2009, 21:19
Դրսում անգութ քամին սուլում
Իմ երազը առնում տանում

Դրսում անգոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոութ քամին սուլում
իմ երազը առնում տանում

...
լավ չեղավ բայց որ տեսակոլոլակ բան ման են հանել ու դար21 քցել

ոնց մի օրում ամեն ինչ փոխվեց՝ գլխիվար շուռ եկավ
Պատահականություն, ես քո հերն եմ անիծել :angry

Աբելյան
09.10.2009, 22:10
Էլի ինչ-որ բանի կարիք ա զգացվում, ու էլի չգիտեմ, թե կոնկրետ ինչի: Ու դատարկությունը լրացնում եմ ինչով պատահի: Ու կյանքը իրա հին հունով շարունակվում ա: Էհ, կարար ավելի վատ ըլներ:

Kuk
10.10.2009, 20:10
Գաղտնի հանդիպումներ.
Էսօր Ձայնալարին եմ հանդիպել.. պատահմամբ..
Հետո Մունին եմ հանդիպել.. պատահմամբ..
Հետո Ալիզին եմ հանդիպել.. պատահմամբ..
CrusaderAM-ին եմ հանդիպել.. պատահմամբ..
Փիլիսոփաին եմ հանդիպել.. պատահմամբ..
Ասածս ինչ ա՝ կներեք, գաղտնի հանդիպումներից նեղացողներ, որ գլուխս չեմ թեքել՝ չտեսնելու տվել ու անցել: Բայց կարող եմ արդարանալ, կամ գոնե որպես մեղամցուցիչ հանգամանք նշել, որ նրանցից և ոչ մեկին ինչ որ տեղ չեմ հրավիրել՝ թեկուզ մի բաժակ սուրճ ըմպելու: Ներում եք, չէ՞:

impression
10.10.2009, 21:43
նենց հետաքրքիր ա, տեսնես վերևի գրառման հեղինակը ուրիշ նույնչափ սիրելի թեմա ունի?
հետն էլ հետաքրքիր ա, թե քանի վայրկյանի կյանք կունենա էս գրառումը
հա, մի անգամ էղել ա, որ ես էդ մարդուն տեսել եմ, չտեսնելու եմ տվել ու անցել եմ, կախաղան հանեք ինձ
ինձ համար դա ավելի ընդունելի ա, քան դեմքին ժպտալ-հետևից խոսել տրադիցիան
ինչ վերաբերվում ա գաղտնի հանդիպումներին, հիասթափեցնեմ, դա վաղուց ոչ մեկի չի հետաքրքրում (եթե երբևէ հետաքրքրել ա ընդհանրապես)

Երկնային
11.10.2009, 01:02
Տեսնես ե՞րբ մարդիկ իսկապես սիրել կսովորեն. դեռ մենակ սերերին փոխել են սովորել… ու ամեն մեկը իրանց կյանքն ու սերն ա, արևն ու լուսինը, էլ չգիտեմ ինչը… լուռ սիրեք, առանց խոստումների, առանց դրան ի պատասխան որևէ բան պահանջելու… հրապարակավ սիրո արտահայտումները հազվադեպ են իրական լինում… իսկ մարդիկ էնքան շատ բան են սիրո հետ շփոթում, կամ էլ սիրո տեղ անցկացնում…

Հ.Գ. չեմ սիրում «կիսովի» ու անհավատարիմ մարդկանց…

Վիշապ
11.10.2009, 14:47
Սիthելի Էthեբունի–Եthևանցիներ…
Էսօր նշում են մի քուչի երկու հազար չգիտեմ քանի հարյուրերրորդ ամյակը, երևի հենց այս օրն են անհայտ շինարարական ջոկատի արիական ու առնական դիմագծերով բանվորները սկսել ուրարտական ամրոցի ֆունդամենտը փորել, իսկ հեզաճկուն ուրարտուհիները ընդմիջմանը նրանց մատուցել են ուրարտական դաշտավայրից բերված ու թարմ մզված խաղողի, դեղձի, «գոլդեն» մանկիշի խնձորի հյութեր՝ որոնք նպաստում են աշնանային մաղձը աշխատանքային քրտինքի հետ միասին օրգանիզմից դուրս գալուն։ Ինչևէ, այժմ կենտրոնի փողոցներով ցաքուցրիվ այս ու այն կողմ են թափառում առանց որևէ արտահայտության դեմքեր, ինչ–որ խայտաբղետ շորերով դպրոցականներ իրար վրա բղավելով բարձր բռնած տանում են իրենց «Էthեբունի–Եthևան» ու իրենց դպրոցն ու դասարանը մատնանշող պլակատներ, փուչիկներ, որոնց հետևից մի կերպ փորձում են հասցնել կուչ եկած ուսուցիչներ։ Մլիցեքը… էհ կներեք, ճանապարհային ոստիկանությունը փակել է Երևանի կենտրոն տանող բոլոր փողոցները և սպասում է հերթական մեքենային, որը կմոտենա ու կսկսի կես ժամ «բազառ» անել, որ ինքը «ավտոն տանումա կողքի գարաժը կայնացնելու», կամ «ապե մտնում եմ լռվեմ», «հորս արև շրջանից եմ գալիս, կնիգս էլ լավ չի զգում» ամենատարբեր համոզիչ ու կասկածելի արդարացումներով փորձելով խցկվել փոքր կենտրոն։ Միևնույն ժամանակ Երևանում դեռևս չավարտված շինարարության ու ու նաև անտերության մատնված ավերակ հիշեցնող շենքերի, քայքայված ասֆալտով փողոցների, կեղտի ու փոշու ֆոնի մեջ ամեն կողմերից հնչում է աղմուկ։ Թերևս բարձր դիմադրողականությամբ ականջներ ունեցող մարդու համար գուցե հնարավոր է այդ աղմուկի մեջ տարբերակել Թաթայի, Երևանին սեր բացատրող ինչ–որ աղջկա՝ դեցիբելերի թույլատրելի միջակայքի հետ որ մի աղերս չունեցող ճիչերը և էլի մի արևելյան գլգլոց, երևի այս անգամ ուրարտական ամրոցի անառիկ պատերի մասին։ Ոնց լարվում եմ, չեմ հասկանում, հավանաբար ուրարտերեն է։
Փորձում եմ հարազատության նշույլ գտնել այս ամենի մեջ, որպեսզի ինձ օտար չզգամ ծննդավայրումս, փորձում եմ առիթ գտնել այսօր մի փոքր ուրախանալու, զոռում եմ ինձ ու զգում որ ինքս ինձ վրա ուժ եմ գործադրում ու ակամայից մտնում հայաստանյան ոստիկանի դերի մեջ. «արա՞, թթվել ե՞ս, հլը ուրախացի՛, էսօր պտի ուրախանա՛ս։ Չլինի՞ նավսոտ լևոնական ես, քո պեսներն են պառակտում ազգը, թե չես ուրախանալու, դավա՛յ ստուց, ռոժդ չտենամ…»։
Դավայ… դավայ… դավայ… դավայ ստուց… իսկապես որ, պետք է դավայ լինել ստուց, ուրարտական ամրոցի վաղուց փոշիացած պարիսպները արդեն ճնշում են, նեղվում եմ…

Ծով
12.10.2009, 18:13
ՀԻմա տանը մենակ եմ, նստած ֆրանսերեն եմ անում, ահագին շատ բան կա անելու...
նոր դուռը ծեծեց Արմանը, բերեց մեր աստիճանը, ասում ա որտե?ղ դնեմ...լօլ:D ասում եմ տու՛ր, ես կդնեմ...չէ, որտեղ դնեմ....տու՛ր ես, կդնեմ...վայ չէ ծանր ա....
ԼՕլ...այ մարդ դե արի՛ է ս հարևանին բացատրի, որ դու էդ աստիճանը դնում ես մամայիդ պապայիդ ննջասենյակի դռան հետևում, ու ինքը էդքան չկա, որ մտնի մամայիդ, պապայիդ ննջասենյակ:D
համոզեցինք...գնաց...օդը մնաց...
ասում եմ...մեկը լ:իներ ինձ համար սուրճ պատրաստեր...

լավ...ինչ էի ուզում ասել...հա...էս ակումբը..ինքը մնում-մնում հա քաշում ա...չեմ հասկանում՝ ոնց ա դա լինում...մեկ էլ ուզում es տուն տեղ թողնել, գալ ակումբում «լռվել»...ահավոր-ահավոր վատ եմ խոսում...
գիրք քիչ էմ կարդում աչքիս....նյե...ինչ-որ շատ էմ ինձ առել-թռել....
Էհ,...չգիտեմ........աաաաաաաաաա:think
ոնց եմ զզվում սոխից:[

Շինարար
12.10.2009, 21:13
Երևանից երբ տաքսիով եմ գալիս Վանաձոր, միշտ ուղևորների հետ ավելի սերտ շփում է լինում, քան երթուղայինով գալիս, երևի կապված է նրա հետ, որ տաքսիում ուղևորները ավելի քիչ են ու անմիջական զրույցը ստացվում է: Սովորաբար երթուղայինից եմ օգտվում, բայց Օնիկը որ բռնացնում է, ստիպված եմ լինում իր տաքսիով գալ: Օնիկը տաքսու վարորդ է, մի անգամ իր տաքսիով Երևան եմ գնացել, դրանից հետո հետս վերաբերվում է որպես մշտական հաճախորդի, հին ծանոթի ու կնեղանա, որ իր տաքսին շրջանցեմ: Այսօր Օնիկը բռնացրեց:
Չորս ուղևորներ էինք, երեք տղամարդ և մի կին, խոսում էր հիմնականում բնականաբար կինը.
-Չելենտանոյին էին բերել, ծերացել էր, բայց նույն ինքն էր, իր շարժումները, լավ փող էին ծախսել, պարող աղջիկներին դրսից էին բերել` երկար ոտքերով, մեր աղջիկներին ու՞ր են այդպիսի ոտքեր, երգիչները հերթով եկան, երգեցին ֆոնոգրամայով, միայն բանակի մասին երգն էր կենդանի, այդ էլ Հասմիկ Կարապետյան չկարողացավ երգել, թե նրան ո՞վ է երգիչ դարձրել: Նախագահը դիմացը նստած էր, տխուր էր երևում, կինը ցանցառ երգում էր, ձեռքերը շարժում, երաժիշտ է, չէ՞, Բեգլարյանն էլ էր՝ Երևանի քաղաքապետը, այդտեղ, սև, պարսկական ծագում ունի հաստատ, երկու տող չէր կարո՞ղ անգիր անել, որ կարդում էր, Ռազմիկ Ամյանն էլ ռուս աղջիկների հետ էր երգում, լավ ծախս էին արել, ճոխ, թուրքերի հետ էլ արձանագրությունը ստորագրվեց, բայց թուրքերը զավթած հողերը հետ են ուզում:
Այստեղ տղամարդկանցից մեկը իր միակ ռեպլիկը արավ.
-Դե, մեկ է՝ վաղ թե ուշ այդ հողերը հետ ենք տալու, լավ չի՞ լինի շուտ տանք, պրծնենք:
Ասացի.
-Կիրովականից հեշտ ես խոսում, դե արի Կիրովականը տանք, բա այնտեղ ապրողնե՞րը:
Ձայն չհանեց, ես էլ ամաչեցի, որ իմ համաքաղաքացին է:
Դրանից հետո էլ այդ կինը խոսում էր, կին է էլի, քննադատում է, իր հեղինակավոր կարծիքը հայտնում, վերլուծում, նորմալ, սովորական, մի քիչ սահմանափակ կին էր, բայց էլ չէի կարողանում լսել:
Զզվելս եկավ, որ այդպիսի տղամարդ է լինում:
Հետո, որ այդ մարդը իջավ, մյուս տղամարդը հարցրեց վարորդին՝ Օնիկին.
-Այդ ո՞վ էր:
-Բանտի պետի տեղակալը, առաջ տաքսու վարորդ էր, հետո բանտի պետի վարորդն էր, այսօր էլ ասաց, որ արդեն երկու ամիս է, պետի տեղակալն է:
Մյուս տղամարդն էլ թե՝ լավ առաջ է գնացել:
Ու ես տեղ հասա, Օնիկի արդեն երկրորդ անգամից անգիր հիշում էր իմ տան տեղը, ու բերեց ուղիղ մեր բակում կանգնացրեց: Օնիկը լավ մարդ է, լավ էլ վարորդ, հաճախորդի հետ վարվել գիտի, այս մի տղամարդն էլ նորմալ տղա էր, շատ չխոսեց, որ պատկերացում կազմեմ իր մասին, կինն էլ, ասացի, կին էր: Բայց մեր բանտի պետի նոր տեղակալը հեչ մարդ չի…

Kuk
12.10.2009, 22:38
Գաղտնի հանդիպումներ-2.
Չէ, հանդիպումների հետ կապ չունի, ոչ էլ գաղտնիքների: Բայց սենց: Սենց, որտև ազդում ա: Նյարդերին: Մարդու: Կամ մարդկանց: Չգիտեմ, չի էլ հետաքրքրում: Էս հեչ, էս մի կողմ:
Գրում ա: Չէ, պատասխանում ա: Սրանք տարբեր են. էս դեպքում՝ առավել ևս: Պատասխանում ա ու գիտի, որ ստեղ չեն պատասխանում: Ու չի ջնջվում: Պատճառներ կան, երևի: Բայց պատասխանեց: Ինչի՞ հենց ինքը, և ուրիշ ոչ ոք, առայժմ: Խոստովանում ա, որ իրեն հետաքրքիր ա, թե որն է իմ ամենասիրելի թեման: Փորձում ա ինձ հիասթափեցնել: Որպես ի՞նչ: Ո՞րն ա նպատակը: Չէ, կյանքի չէ, տվյալ գործողության: Նաև փաստում ա, որ հետևիցս խոսում ա, բայց քանի որ չի սիրում բարևել ու հետևից խոսալ տրադիցիան (չգիտեի, որ նման տրադիցիա գոյություն ունի, կամ ընդհանրապես, որ դա տրադիցիա ա համարվում կամ կոչվում), որոշում ա դրանցից մեկից հրաժարվել, ու երկար մտորումներից հետո որոշում ա հրաժարվել ոչ թե հետևից խոսալուց, այլ բարևելուց: Էս էլ մի կողմ: Էս էլ հեչ: Էս էլ ա մանրուք, գոնե ինձ համար: Իսկ ագրեսիվ տոնը: Ագրեսիվ տոնին ըմբռնումով եմ մոտենում՝ որոշակի հանգամանքներ հաշվի առնելով:

dvgray
14.10.2009, 03:51
որ կողմը որ նայում ես, հանդիպում ես գործողության նկարագրության:
իսկ գործողություն այնպես էլ չկա

ars83
16.10.2009, 00:26
Մեկ–մեկ մտնում ես Ակումբ, ասում ես՝ կարդամ վերջին գրառումները, տեսնում ես այպիսի մարդկանց «օպուսներ», որոնց գրածը հիմնականում հետաքրքիր է կարդալ, բացում ես գրառումն ու տեսնում, որ տափակություն ա։ Ստանդարտ, անհամ, անհոտ տափակություն։ Հազար անգամ տրված հարցեր, որոնց պատասխանը էն գլխից հայտնի ա, սրամտության փորձեր, որոնք հատում են դատարկ գռեհկության սահմանը, խելոք «տեսքով» գրված բառերի արհեստական հավաքածուներ...
Երևի ինչ–որ վեհ կամ խորըփիլիսոփոյական բանի կարի՞ք եմ զգում. ա՛յ ինչպես որ հիմա հանգուցյալ Գուլդը անողորմ, անմարդկային տեխնիկայով հաշվարկված, տրամաբանված հարվածներ ա հասցնում դաշնամուրի ստեղնաշարին՝ հառնել տալով հանգուցյալ Բախի անմահ երաժշտությանը /յոթերորդ տոկատտայի եզրափակիչ մասը/։ Առանց սենտիմենտալության, առանց կրքերի, առանց հոտերի, առանց փոշու։ Ոչ թե մեր աշխատավայրի պահակներից մեկի նման. նամռոտ, երբեք բարև չառնող, միշտ դժգոհ հայացքով, որի հերթապահության ժամանակ անգամ շներն են չքվում ինստիտուտի տարածքից։ Ինչ էլ այսօր սազում էր նրա հերթապահությանը ինչ–որ կենդանու փտած դիակի հոտը, որ տարածվել էր մեր շենքի մոտ։ Ինչ հաջո լրացրեց պատկերը նրբանցքից դուրս եկող մեքենան, որի վարորդը քշեց–կանգնեց «զեբրայի» վրա, մենակ թե չզիջի ինձ՝ հետիոտնիս։ Իր դեմն էլ ուրիշ մեքենա կտրեց՝ ստիպելով սպասել։ Ու ինչքան թանձրացավ կոլորիտը ճանապարհին տեսած երեք երիտասարդների խոսակցության պատառիկներով։ Դրանք էլ, իհարկե, չպիտի որևէ մեկին որևէ բան զիջեին. ճեմելով քայլում էին ճանապարհով, ռուսի ասած՝ вразвалочку, իրենց կարծիքով, երևի տեր–տիրակալ տղամարդու տեսքով։ Երևի չէին էլ պատկերացնում, թե ինչ կանացի ու ոչ սպորտային տեսք ունի այդ «շորորալը», ծուռ կանգնելը, ձեռքերը թույլ թափահարելը։ Երկուսը լղար, մեկը՝ մեծ ծավալի ուղղանկյուն զուգահեռանիստ։ Ինչ–որ մեկին էին քննարկում, հայհոյում, պիտակավորում ու քրքջում դեռահաս աղջկա ձայնով։ Ինչո՞ւ նման մարդկանց մտքով չի անցնում, թե ինչքան է իրենց այլանդակում նման խոսակցությունը, որ «թունդ» խոսքերը տղամարդկության հետ բացարձակ կապ չունեն, որ վախկոտներն են ուրիշների մեջքի հետևից խոսում։ Ինչո՞ւ երբ աշխատանքից տուն ես գնում, բոլոր լսածդ խոսակցությունները փողի մասին են, անասնական կրքերի, կամ էլ պրիմիտիվ ծեծված կատակներ են։ Վերջին շտրիխերից մեկը՝ վերելակի մեջի կեղտոտ ձեռքերի հետքերը։ Ինչո՞ւ դպրոցում երբ պատերը փչում էին, միշտ գտնվում էր աշակերտների մի խումբ, որ պիտի այն կեղտոտեր, նոր գրատախտակ տեղադրելիս՝ անպայման այն խազեր, սեղանը փորագրեր... հիմա էլ վերաելակի կեղտը։ Երևի մարդիկ սիրում են թրիքի մե՞ջ ապրել. հոգին թրիքով կեղտոտել ու դրանից բխածը քսել պատերին, դռներին...

Ինչ լավա նվագում Գուլդը. հատ–հատ շարած, արագ. սա կատաղություն չի, կիրք չի, ռոբոտավարի մարգարտաշարան ա. ոնց որ մոլեկուլներից աղի բյուրեղ հավաքես։ Մի մոլեկուլը ուրիշ տեղ դրեցիր, արդեն աղ չի, համը կորավ. դիակի հոտ ընկավ, նամռոտ դեմք եկավ աչքերիդ առաջ, վայրենի վարորդը դեմդ կտրեց, ղզիկ տղերքի քրքիջ լսեցիր, մեկը կեղտոտ ձեռքերը քսեց պատին, տափակ գրառումները սերվերի տվյալների բազայում գրանցվեցին...

Միևնույն է, այս բյուրեղյա հոսքը կեղտոտել չի լինի. վաղը նոր օր կսկսի՝ իր կեղտերով, բայց օրվա ընթացքում էլի մի քանի մոլեկուլներ իրենց տեղերը կզբաղեցնեն աղի բյուրեղի մեջ :) Անկասելի է ;) ու դրա համար՝ փառք Աստուծոյ +

dvgray
16.10.2009, 06:56
հայ լեզու, հայ քերականություն…
հայ լեզվաբաններ ու լեզվի ինստիտուտներ… տեսնես սրանց ով՞ ա ֆինանասավորում, որ նստած օրերով տարիներով մտածում եմ, ու "հայտնագործում", որ "ա"-ից հետո "յ"-ն կարելի ա գրել :D :D
թոշակառուները որ թոշակառու են, լիքը օգտակար բարեն են անում, թոռնիկ նայում , ծառ ջրում: իսկ սրանք՞ ինչով են զբաղված :think
հայ պետականությու՜՜՜ն… հայ դրամ, հայ բյու՜՜՜ջե…

ու հետաքրքիրը են ա, որ առավելապես հայ լեզվաբանները ուտում խմում վայելում են կամպյուտերը ու քֆրտում Բիլ Գեյթսին, թե էս ի՞նչ բագերով ծրագիր ա գրել :angry
… ու նստած մտածում, թե արդյոք ժամանակը չի՞ սկսեն քայլեր ձեռնարկել, որ "ա"-ից հետո "յ"-ն գրել թույլ տան բոլոր դեպքերում, բացի են դեպքերից, երբ "յ"-ից հետո ունենք գաղտնավանկի "x"-ն:
տրգի :( կոմեդիա :D

Սլիմ
16.10.2009, 09:55
Ինչքան իմ տարիքի ընկերուհի կամ ընկեր ունեմ , բոլորը կամ պարտք են տալիս կամ վարկ են փակում , կամ ամենավատագույնը` համ պարտք են տալիս, համ վարկ են փակում: Ու ամենաընտիրը էտ ամենի մեջ էնա որ բոլորն էլ աշխատող մասնագետներ են ու իրանց պատկերացմամաբ լավ էլ գործի են: Ես էլ բացառություն չեմ, համ վարկ եմ փակում , համ էլ ընթացիկ կուտակված պարտքերը: Սրա մեջ մի զվարճալի պահ էլ կա, պարտքը երբ "փջվումա" , ասենք ես պարտք եմ վերցնում նրանից ով ինձ էր պարտք:[ Ու սենց անվերջանալի ինչ որ գործընթաց ոնց որ լինի` Ս-ն պարտքա ինձ, ես Ս-ի քրոջը, Ս-ի քույրը Ն-ին ու Ա-ին, որոնք էլ իրանց հերթին պարտք են Գ-ին, Գ-ն էլ ինձ: Բոլորը գիտեն ով երբա աշխատավարձ ստանալու, ով երբա պրեմիա ստանալու , երբ են վարկի տոկոսների օրերը: Այ , չգիտեմ ,մի խոսքով ախշատում ենք որ պարտք տանք: Զզվելիա ու ամենաանդուրը էնա, որ սրանից բարձր վարձատրվող աշխատանքի հույսեր էլ չկան: Ես էլ երեկ ստացա աշխատավարձ, սիրուն տարա ու մուծեցի , ինձ մնաց աշխատավարձիս 1/10-ը:( Երկրորդ գործա պետք գտնել::(:think

Սլիմ
16.10.2009, 11:11
Էս ինչա կատարվում, ասում են վարորդական իրավունք ունեմ, այնինչ ես առաջին անգամ եմ լսում դրա մասին: Ասում են որ համակարգը չի կարա սխալ լինի ու մի բան էլ ծաղրելով ավելացում են - կարողա հանել ես , մոռացել ես? Հիմա իրանց սխալի համար պիտի գնամ փոսի գայի, իրանց սխալի համար պիտի ժամանակ կորցնեմ, թող մուծեմ, որ ինձ տեղեկանք տան , որ իրանք սխալ են::angry

Շինարար
16.10.2009, 22:00
Բյուրոկրատական քաշքշքուկների հետևանքով հաճախ եմ Երևան գնում: Դե, եթե մշտական զբաղվածություն ունենայի, կթքեի ամեն ինչ վրա և թույլ չէի տա, որ ինձ քաշքշեն, բայց պարապ եմ ու…
Այսօր ևս մի անգամ ապարդյուն գնացի Երևան: Իմ հետբանակային Երևանը ընդհանրապես չեմ սիրում, երկու տարվա ընթացքում քաղաքը ամենաանհաջող կոսմետիկ վիրահատության է ենթարկվել, փորվել են ամենահնարավոր և անհնար տեղերը, նոր թունելներ, անցումներ: Ես հասկանում եմ, որ այս ամենը արվել է ինչ-որ կերպ բեռնաթափելու համար քաղաքի՝ երթևեկությամբ գերծանրաբեռված փողոցները, բայց միևնույնն է՝ ինձ դուր չի գալիս: Գնում եմ Ռայկոմ, վարորդը ինչ-որ անհասկանալի ճանապարհով քշեց, որը թերևս պետք է Մասիվ տաներ, բայց թեքվեց ու մտավ մի թունել, որը, ինձ թվաց, դեպի Մարաշ է տանում, բայց թունելից դուրս գալով՝ հայտնվեցինք ուղիղ Ռայկոմ տանող ճանապարհին… Տերդ չմեռնի, գիտություն…
Իսկ ընդհանրապես, այսօր միանգամից մի քանի բաներից հիասթափվեցի, բայց երեքշաբթի նորից եմ Երևան գալու:
Եվ քանի որ այսօր Ակումբում աշխուժություն է նկատվում Դու-Դուք թեմայի շուրջ. Երևան գնացող երթուղայինում մի պաշտոնով մարդ կար, որ իր ծանոթի հետ զրուցում էր, ծանոթը նրան հարցեր էր տալիս՝ դիմելով Դուքով, նա էլ պատասխանում էր՝ Մենքով, ինքը ծանոթին ոչ մի հարց չտվեց, չհետաքրքրվեց նրանով, որ իմանամ, թե ինչպես կդիմի նրան: Բայց ավելի լավ կլիներ, որ թեկուզ դու-ով դիմելով՝ մի հարց տար իրենով այդքան հետաքրքրված մարդում, որի հարցերը ի դեպ շոյում էին պրն Մենքի ինքնասիրությունը, նա չէր կարողանում թաքցնել դա, քան ընդհանրապես այնպիսի վերաբերմունք ցոից տար, որով ասում էր. «Գիտես, ես այսքան հետաքրիր մարդ եմ և շատ բարի եմ, որ բարեհաճում եմ բավարարել քո հետաքրքրասիրությունը, իսկ դու ոչ մի հետաքրքրություն քեզնից չես ներկայացնում»: Իսկ ընդհանրապես այսօր մի լավ ձանձրացա:

Kuk
17.10.2009, 15:40
Վեսթում գարեջուր էինք խմում, զրուցում, Փինկ Ֆլոյդ լսում..
-Արթ, լսել եմ էս կողքը լավ կոկտեյլներ են տալիս, լավ անուններով՝ կոկաին, հերոին..
-Որտե՞ղ:
-Էն, որ ակումբում վատ բաներ էին գրում էդ տեղի մսաին:
-Բա գնանք, ի՞նչ ենք ստեղ նստել:
-Մեր հաշիվը, խնդրում եմ:
Մտա՜նք.. Էլեկտրոնային բարձր երաժշտություն, պարող աղջիկներ, արտասովոր լուսավորություն՝ փոփոխվող, բայց աննկատելի փոփոխվող: Տեղավորվեցինք սեղաններից մեկի մոտ.
-Բարև Ձեզ, ի՞նչ կանկանաք:
-Բարև Ձեզ, կոկաին ունե՞ք:
-Ի՞նչ:o
-Կոկաին:) կամ, հերոին:
-Չէ, նման բաներ չունենք:scare
-Ես գիտեմ, որ չունեք, բայց ես կոկտեյլ նկատի ունեի, ոչ թե թմրանյութ:
-Միևնույնն է, չունենք:
-Ի՞նչ կառաջարկեք:
-Առաջարկում եմ նստել բառի մոտ:
Տեղափոխվեցինք: Բառմենը բավականին հետաքրքիր աղջիկ էր: Կոկտեյլ պատրաստեց մեզ համար, անունը չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ այրվում էր: Խմեցինք:
-Հը՞, ո՞նց եք:))
-Եսի՞մ: Մեզ մեկական շիշ գարեջուր:
Գարեջուրն էլ խմեցինք:
-Ուրիշ ի՞նչ հետաքրքիր կոկտեյլ կառաջարկես,-արդեն հոգնակիով չենք խոսում, արդեն հասցրել ենք ծանոթանալ, զրուցել. կամ էլ կոկտեյլն էր շատ թունդ:))
Էլի մի հետաքրքիր կոկտեյլ պատրաստեց: Խմենցինք, շնչեցինք. դե էդ կոկտեյլի ձևն էր այդպես:
-Հը՞, բան ասե՞ց:)),-հարցնում ա բարմենը:
-Եսի՞մ:esim Մեկական շիշ գարեջուր:
Գարեջրիս բաժակն եմ լցնում, հանկարծ նկատեցի, որ պարող աղջիկներից մեկը հանվում է: Դադարեցրի գարեջուր լցնելս ու շրջվեցի նայելու: Աջ ձեռքիս մոտ հաճելի սառնություն զգացի:love Շրջվեցի.. գարեջուրը փրփրում էր, բարմենն էլ անձեռոցիկներ է լցնում սեղանին. փաստորեն շիշը սեղանին դնելու փոխարեն թարս հագցրել էի բակալի մեջ:D Ի՞նչ խոսք, լավ էր պարում. արժեր գարեջրի ֆանտան սարքել. ծիծեռնակ մակնիշի ատլասե ճերմակ ներքնազգեստը փայլփլում էր ուլտրամանուշակագույն լույսերի ներքո, լուսավորում կիսախավարը: Դիմում եմ բարմենին.
-Ձեր հաճախորդները մի՞շտ են իրենց այսպես դրսևորում:
-Եթե քեզ խանգարում ա..
-Իհարկե չի խանգարում:
-;)
----------
-Արթ, ինչ որ շատ ենք ծիծաղում, զգում ե՞ս:
Բարմենը մեջ ա ընկնում.
-Բացել ա:)) Կոկտեյլներն են:))
----------
Էլի ճերմակ ծիծեռնակը սկսում ա սավառնել խավարում:
-Արթ, էս ի՞նչ ա ուզում:
-Չգիտեմ, անվճար ստրիպտիզ ա պարում: Մուտքի համար չենք վճարել, չէ՞:
-Չէ:)) Բայց լավ ա պարում:
-Հա, կարելի ա իրան տեղյակ պահել այդ մասին:))
Մոտենում եմ.
-Հայ ե՞ս:
-Նո:
-:', լավ ես պարում:
-Մերսի:oy
-----------
Սուրոն զանգում ա Երոյին.
-Եր, արի, արդեն երկու ժամ ա ստեղ ենք, որից մի ժամ հիսուն րոպեն ծիծաղում ենք:D
-Մի պայմանով, որ հետո միասին գանք մեր տուն:
-Առավոտ հերթապահ եմ:
-Չի խանգարում:
-Արի:
Երոն էլ եկավ, ինքն էլ շնչեց կոկտեյլը:))
Լավ ժամանակ անցկացրինք: Մտանք էլի վեսթ, ծանոթներ, կենացներ, դուրս եկանք, կուրտկես չկա, կողքն եմ թողել, մտանք, կռիվ, վերցրինք, դուրս եկանք, էլի կռիվ.... մի խոսքով՝ լավ էր, շատ լավ էր:))
Ասածս ինչ ա. ժող, մի նայեք, թե կողքից ով ինչ ա ասում, արեք այն, ինչը ձեզ ա դուր գալիս: Եթե ինչ-որ մի տեղի մասին վատ «սլուխներ» կան, դա դեռ չի նշանակում, որ դրանց պատճառով պետք ա չգնալ էդ տեղը, չնայած որ ցանկություն կա գնալու, հետքրքրում ա: Ասեմ, որ աղջիկներն ավելի շատ էին: Ասեմ, որ Վեսթում անհամեմատ ավելի շատ «տղա» կար երեկ, քան էդտեղ: Չնայած Վեսթն էլ վատը չի, նույնիսկ երեկ վատը չէր. կողքի սեղանից մեկը եկավ, բռունցքը պարզեց վեր.
-Պայքար, պայքար մինչև վերջ: Ես էդ խշշշ.. դաշնակների խշշ.. խշշ..խշշշշշշշ...
Շատ ավելի հետաքրքիր դրվագների մասին չեմ գրում, Սուրոն ավելի լավ կգրի, եթե գրի: Սո՞ւր:D

Աբելյան
18.10.2009, 15:09
Հույս ունեի, որ անցած-գնացած դեպքը սիրտս կկոփի ու ավելի կպնդացնի: Էն էլ դրանից հետո առաջացած մեծ դատարկությունը ստիպում ա... Դատարկությունը կլանում ա... Սրտումս սև խոռոչ ա հայտնվել, որ ամեն պատահածը ուզում ա քաշի: Իսկ ես հանգիստ եմ ուզում... Գոնե մի ամսով: Ուզում եմ գոնե մի ամսով վերադառնամ 1-2 տարի առաջվա վիճակիս, երբ որ սերը ինձնից էնքան հեռու էր, ինչքան ծանրամարտիկը ֆուտբոլից: Ուզում եմ գոնե մի ամիս մոռանամ, որ աշխարհում էդ կարգի զիբիլ կա: Ինձ հանգիստ թող(եք): Ուզում եմ մի ամիս կիսալիաթոք ապրեմ, շնչեմ, դաս անեմ, ուրախանամ, տխրեմ (ուրիշ պատճառներով): Ու մի ամիս հետո թող դատարկությունը զգացնել տա, ու ես նորից փորձեմ: Իսկ էս մի ամիսը ամեն ինչ անելու եմ, որ էդ զզվելի երևույթը ինձնից հեռու մնա:

ars83
18.10.2009, 20:22
Երբեք չէի մտածի որ որևէ մեկի հետ հանդիպումն այդքան հույզեր կարող է առաջացնել իմ մեջ…
Երթուղային ենք բարձրանում ծնողներիս հետ, կանգնած եմ, շրջվեցի՝ տեսնեմ մի տարեց կին ուշադիր ինձ է նայում կիսաժպիտով: Միանգամից չճանաչեցի: Բայց ժպիտն ինչ-որ վաղուց անցած, բայց հոգու խորքում մնացած քնքշություն ու գորով էր հիշեցնում: Մի քիչ էլ նայեցի, կինն ավելի համարձակ ժպտաց՝ երևի ավելի համոզվելով, որ ես իր իմացած Արսենն եմ: Փոքրիկ վեց տարեկան տղան, որն առաջին անգամ մտավ լուսավոր անծանոթ սենյակը՝ մի քիչ վախվորած, քանի որ իր համար անծանոթ, բայց հետաքրքիր աշխարհ էր մտնում: Ու այդ աշխարհում նրան դիմավորեցին այդ ժպիտով: Նույնիսկ խիստ հայացքի (իսկ այդ հայացքին բոլորս էլ հանդիպում էինք) մեջ միշտ թափանցում էր սերն ու մտահոգվածությունը մեզ համար: Առաջին անգամ հարազատ լեզվի հետ ծանոթացնողը՝ նա, 1990 թվականին, երբ դեռ խորհրդային կարգեր էին, նախքան դասը սկսելը կանգնեցնում էր մեզ, երկրորդ դասարանի աշակերտներիս, և արտասանել տալիս «Հայր մէրը» գրաբարով…
Միշտ գեղեցիկ գլուխը բարձր պահած, ժպտացող, բայց չլկստվացնող, ոչ մեկին չանտեսող: Հիշում եմ՝ մի անգամ երգի դասի ժամանակ, որը դպրոցի դահլիճում էր անցնում, տղաներից մեկի հետ իրար բրդբրդեցինք, ես բեմից ընկա, գլուխս խփեցի աթոռի ծայրին, սկսեց արյուն գալ: Երգի ուսուցչուհին, երիտասարդ աղջիկ, խեղճն այնքան էր իրեն կորցրել, որ արյունը կտրելու համար բռնեց գլուխս սեղմեց կրծքին և միանգամից կեղտոտեց թափ-թազա ճերմակ բլուզը, որ առաջին անգամ էինք տեսնում իր վրա և որն այնքան սազում էր իրեն: Իսկ նա՝ առաջին ուսուցիչս, մայրենի լեզվի ուսուցիչ դասվար ընկեր Մանուկյանը, երբ իմացավ, միանգամից դիմեց ընկերուհուն՝ մեկ այլ դասվարի, որը մեզ իր մեքենայով հասցրեց Հանրապետական հիվանդանոց, կար դրեցին, հետո բերեց ինձ տուն, շատ զգուշորեն ներկայացրեց դեպքը մորս և տատիկիս, որպեսզի չվախենան…

Մեծացել էր, մազերը ճերմակել, նիհարել, տեսքն ավելի տանջված էր, բայց ժպիտը… ինչպե՞ս են կարողանում մարդիկ այդպիսի բարությունն անցկացնել տասնամյակներով և չկորցնել այն: Երևի՝ սրտի մեծությունից է:

Վերջապես ճանաչեցի, ես էլ ժպտացի, անասելի ուրախացա, խոսեցինք. ընկեր Մանուկյանս աշխատում է նախադպրոցական տարիքի երեխաների հետ, խնամում ծեր հորն ու մորը: Պատկերանում եմ՝ քանի երեխայի մանկություն է լուսավորվում, քանիսի հոգում սերմվում են մեծագույն արժեքներ, քանիսն են խուսափում կյանքի դառնությունը շուտ համտեսելուց:
Մի քանի կանգառ, ընդամենը 4-5 րոպե, բայց երթուղայինից իջնելիս կարծես մի ուրիշ լուսավոր աշխարհից վերադառնալիս լինեի (երևի դրա անունը մանկությո՞ւն է):

:love Աստված Ձեզ պահապան, ընկե՛ր Մանուկյան :love

Elmo
18.10.2009, 22:01
Ամենայն հավանականությամբ 5 օր, ու պապա եմ :yahoo
Դէ իմ պապա դառնալը դեռ մի կողմ, քանի՞ հոգի են հոպար ու հորքուր դառնում: Չէ, խոսքը հարազատ հոպարների ու հորքուրների մասին չի, խոսքը իմ ընկերների մասին է, որոնք լիիրավ հոպար ու հորքուր են դառնում: Սենց որ մոտավոր հաշվում եմ, թվերում խառնվում եմ: Դէ մորքուր ու քեռիներն էլ զուգահեռ էլի, չնշեմ:

Զարմանալի փաստ: Երեխու համար առաջին շորերը հենց ընկերներս են գնել :D
Ոչ ես, ոչ մայրը, ոչ տատիկներն ու պապիկը: Հենց ընկերները: Դեռ շաատ ավելի շուտ, քան մենք կսկսեինք էդ ուղությամբ մտածել: Կեսն էլ ակումբցի են ու կարդում են: Դէ անուն առ անուն չեմ նշում: Հարգելի ապագա հորեղբայրներ ու հորքուրներ, քեռիներ ու մորքուրներ պատրաստվեք լվացքի: Ծնունդ ենք նշելու շուտով:
Ժամանակը գնաց:

Agni
20.10.2009, 09:17
Այսօր օրը ինձ համար դաժան սկսկվեց, իսկ դաժանությունը կայանում էր արթնանալու մեջ, հչեց ամենօրյա երգը, որ ինձ արթնացնումա ու ես սկսվեցի տանջվել...Այսօր նենց էի ուզում քնեեել, ուզում էի չլսել այդ ձայնը ու տաք-տաք քնել:Սակայն, վրա հասավ "պատասխանատվության զգացում " կոչեցյալը ու սկսեց երկխոսել ինձ հետ. <<Չէ? որ աշխատանքի ես, ինչպես կարելի է>> ու էդպես էլի լիքը բաներ ու ես ինձ մի կերպ ստիպելով վեր կացա ու հասա աշխատանքի:.Հիմա էլ այդ նույն զգացումը կստիպի անցնել և աշխատել, իսկ ես նենց եմ ուզում գոնե այսօր լինել ծույլ....

Ֆրեյա
20.10.2009, 17:47
Մտածում եմ՝ վայթըմ ես երջանիկ մարդ եմ։ Նայում եմ հետ ու հասկանում եմ, որ ես երջանիկ եմ... երջանիկ եմ բոլոր երջանիկ պահերով, երբ ոչինչից չեմ վախենում, թեթև եմ ու ազատ ու ուրախանում եմ մինչև վերջին չակրաս :), ինձ շրջապատող մարդկանցով եմ եռջանիկ, թեև մեկ–մեկ ինձ մոռանում են, կամ իրանց գործերով են ընկնում, մեկա սիրում եմ, բոլորին, ամեն մեկին, հատիկ–հատիկ սիրում եմ...:)
Հա, հետո շատ էլ որ կարելի ա ասել ոչինչ չունեմ, все мое при мне, սաղ ինչ ունեմ՝ սրտիս ու ուղեղիս մեջ ա. սրտիս մեջ՝ ընկերներս ու սիրելի մարդիկ, ուղեղիս մեջ՝ ես ու իմ մտքերը։
Ու ջանդամ, որ երբեմն ինձնից ավելին են սպասում ու պահանջում, քան կարող եմ տալ, կամ ուզում եմ տալ, ու ոչինչ, որ երբեմն չեմ արդարացնում սպասումները, ոչինչ, որ երբեմն հիասթափեցնում եմ...
Վատը, չարը անցնում–գնում ա, ժամանակի անվերջության մեջ տարրալուծվում ու կորում, մնում ա միայն լուսավորը :love

Շնչում ե՜մ :)

Երկնային
20.10.2009, 22:23
Ես - դու, դու - ես, ես - ես, դու - դու… դու - բի - դուբի - դուբի - դու :))

Anyone who says sunshine brings happiness has never danced in the rain…

Ուզում եմ անձրև գա… նե՜նց եմ ուզում, ու սենց դեռ չլավացած վազեմ դուրս անձրևս բռնեմ…

If I were rain and rain were me
We'd make an awkward company.
I'd make rain rise and never fall,
And no one would get wet at all
Excepting rain itself would get
A most absorbing kind of wet.
I don't expect rain will agree
That I be rain and it be me…

Խելագարվե՜ք, ցնդե՜ք, վայելե՜ք… :love
Ուզու՞մ ես խելագարվել, հենց հիմա սկսի… :))

Հ.Գ. հա գիժ եմ, հա էլ գիժ եմ եղել, շատ էլ լավ ա… :P

Ռուֆուս
20.10.2009, 22:47
Ռեստորանի ինտերիեր դիզայնի համար հին Գյումրիի նկարներ են հարկավոր, ինտերնետում ահագին նկարներ գտանք, բայց նկարների տերերը թույլ չտվեցին դրանք օգտագործել ու որոշեցինք ինքներս նկարել: Այսօր լուսանկարիչը՝ Արմենն ու ես հեծանիվներով զբոսնեցինք Գյումրիում, որպեսզի հին թաղամասերը նկարեինք: Գիտե՞ք այնքան տարօրինակ է, երբ տասնյակ տարիներ ապրում ես նույն քաղաքում, ամեն օր անցնում ես նույն փողոցներով, տեսնում ես նույն տներն ու շենքերը, բայց չես նկատում ու գնահատում դրանց գեղեցկությունը...

Արմենը ինձ հատ առ հատ ցույց էր տալիս յուրաքանչյուր շինության մանր մունր դետալները, որոնցից ամեն մեկը յուրահատուկ համ ու հոտ էր տալիս էդ շինությանը... Մեկի դարպասի վերևը կառուցման տարեթիվն էր նշած (1891), մյուսի պարսպի վրա խոտ էր աճել, երրորդի փայտե դարպասներից էր հնության հոտ փչում, չորրորդ տան կիսաբաց դռնից երևում էին հին ու փոշոտ կարասներ, մյուսի փեղկերն էին հետաքրիր, մեկ ուրիշի պատուհանների շուրջը գեղեցիկ զարդանախշեր կային...

Իմ մոտ էն տպավորությունն էր, թե մինչև հիմա կույրի պես եմ ապրել ու նոր աչքերս բացվեցին... Ոնց կարող էի այսքան տարի էդ գեղեցկությունը չնկատեի....:)

Գորկու այգու մոտ մի շենք կա, որի բակում ժամանակին նկարահանվել է «Մեր Մանկության Տանգոն» ֆիլմը (որպես Գյումրեցի պաշտում եմ ֆիլմը, ամեն անգամ դիտելիս հուզվում եմ :love), մտանք բակը, կիսավեր, ամայի, քարուքանդ, իսկ 25 տարի առաջ նույն աստիճանների վրայով վազել է Գալյա Նովենցը.... Տխուր էր մի խոսքով...

16-րդ փողոցի վրա մի կամար կա, քանի անգամ եմ անցել դրա կողքով ու չեմ էլ ուզեցել իմանալ, թե դրա մյուս կողմում ինչ կա... Երբ մտանք, ինձ թված հայտնվել ենք 19-րդ դարում, տների բակում կամարներ էին, դռները երևի մի հարյուր տարի չէին փոխել, նկուղների երկաթի պատուհաններից տասնամյակների հոտ էր գալիս: Եթե պարանից կախված լվացած տակդիրները չլինեին, իրոք կմտածեի, թե մի դար հետ ենք գնացել :)

Մի խոսքով, այսօր տեսա հին Գյումրին, Պոլոզ Մուկուչի Գյումրին, Ձիթողցոնց Գյումրին :love

Ռուֆուս
20.10.2009, 23:29
Սկզբում ուզում էի սա Վանաձորցուն որպես նամակ ուղարկեի, բայց երևի ավելի լավ է էստեղ դնեմ:

Մեր Մանկության Տանգոն

Ինձ միշտ հետաքրքրել է, արդյո՞ք ոչ գյումրեցիները նույն ձևով են ընկալում այս ֆիլմը, ոնց որ գյումրեցիները:

Օրինակ ես էդքան շատ ֆիլմից չեմ հուզվում (չնայած ֆիլմն էլ է բավականին հուզիչ), որքան նոստալգիայից, հին Գյումրիի նոստալգիայից, որը նույնիսկ չեմ էլ տեսել.... Ու ամեն անգամ ֆիլմը դիտելիս, երբ ծանոթ վայրեր եմ տեսնում, մանկությունս եմ հիշում...

Օրինակ, երբ Գալյա Նովենցը երեխաների հետ այգու աստիճաններով ներքև է իջնում, հիշում եմ ինձ փոքրիկ երեխա՝ այդ նույն աստիճանների վրա վազվզելիս (իսկ էդ աստիճանները այլևս չկան, մեր «քաղաքապետը» դրանց վրա ռեստորան է կառուցել :angry) ու էլի լիքը դրա պես փոքրիկ մանկական հուշեր, թանկագին հուշեր...

Գյումրիում շատ ֆիլմեր են նկարահանվել, բայց ոչ մեկը իմ մոտ նման նոստալգիա չի առաջացնում, ոնց որ «Մեր Մանկության Տանգոն» դիտելիս:

Դե իսկ ֆիլմի հումորի մասին ավելի լավ է լռեմ...:)

Շինարար
20.10.2009, 23:54
«Մեր մանկության տանգոն» այնքան հայերեն ֆիլմ է, որ անկախ իր վայրից ու բարբառից՝ բոլոր հայերի սրտից է ելնում: Մենք մեր ընտանիքով ամեն անգամ, երբ այդ ֆիլմը ցուցադրում են, նորից ենք նայում, չնայած գիտենք, թե ինչ է լինելու, բայց սա այն ֆիլմը չի, որ վերջին սպասես… Հատկապես սիրում եմ զրույցները: Այսօր «Սպանված աղավնին» էի նայում, ու Նազելիի կերպարը հարցնում է Տիգրանի կերպարին. «Դու սիրու՞մ ես ինձ», բայց չէ՞ որ, եթե հարցներ «Դու ինձ սիրու՞մ ես» շատ ավելի կյանքից կլիներ, իսկ Տանգոյում նման թեթև հարցերի վրա իրենց կյանքը չեն էլ վատնում, ավելի կենսական խնդիրներ կան, ի վերջո կամոդի հարցը պետք է լուծել, լույսը պետք չի անտեղի վառել, հեռացած ամուսնուն պետք է խանդեցնել, ո՞րն ասեմ, գրականության մեջ «Աշնան արևը», կինոյում «Մեր մանկության տանգոն»՝ բովանդակությամբ այդքան տարբեր, բայց իրար հետ այդքան նույնական իրենց իրական լինելով: Շնորհակալություն Ռուֆուս ջան, որ հիշեցրեցիր մեր մանկության տանգոն:)
Հ. Գ. Բոլորին խուրհուրդ եմ տալիս դիտել, թե չէ Հոլիվուդս գիտեր:)

Lexsa
21.10.2009, 12:36
Ավանակը մարդու ամենալավ ընկերն է: Ավանակը և մարդը այնքան լավ ընկերներ են որ շատ բանում իրար նման են
Իսկ եթե մարդ ինչ որ բան է սկսոմ անել ավանակից չի տարբերվում, իսկ եթե ոչինչ չի անում ապա իսկ և իսկ ավանակ է: Իսկ երբ սկսում է կռիվ անել ապա ավանակի կրկնակի մարմնացում
Քեֆ կանի ու էլի ավանակին կնմանվի
Մտածում է տղայիս դպրոց կտամ թող սովորի, իսկ այնտեղ նրան ավանակ են կանչում, ինքը սովորել հասցրել է, գիտությամբ հետաքրքրվում է, բայց ինչ որ գործ անելիս…ավանակը ավելի լավ կանի
Այսպես էլ կայնքը գնում է կամ մեզ ենք մեղադրում կամ ավանակին ենք հիշում…

Դեկադա
21.10.2009, 14:21
Յուրահատուկ հարգանքով եմ վերաբերվում ը տառին- ընտանիք, ընկեր.... ը-ն միացնող է... ու կապ չունի` ընկեր կարա լինի անգամ... շունը և ընտանիքդ...փողոցը:Հարգեցի ը-ին

Kuk
22.10.2009, 01:30
Չուկը էնքան խոչընդոտեց մուտքս էս թեմա, որ մոռացա, թե ինչ պետքա գրեի:beee Լիլի ասած՝ մուսայաթափ եղա անագորույն անձնավորությունների կողմից:( Բա սա կյանք ա՞: Ինչևէ, մեկա եկել եմ, մեկա գրելու եմ, թեկուզ սենց անկապ բաներ, դա չի կարևորը, թե ինչ ես գրում, հաճախ կարևոր ա, որ ընդդիմանում ես, ընդվզում ես, ընդչգիտեմինչ ես անում ու հասնում ես քո ուզածին: Ուզած, ուզել, ուզել, ուզա՞ծ, հը՞, հա, հիշեցի, Չուկ, մի պահ հիշեցի, դե գնա ցխկվի:P Էս քանի օրը գլխիս մեջ անկապ մտքեր են սավառնում. էսօր մտքովս անցավ, որ կարելի ա Երոյին էս քանի օրը տանել լևի:)) Հա ի՞նչ կլնի որ: Բայց դե Երոն քթի մազ խասիաթ ունի, մինչև էդ աղջկա բնավորությունը, խոսալը, շարժուձևը, լիֆի գույնը, ցեպի պռոբը դուրը չգա, հետը մի հատ.... դուռակ չի խաղա... հանվելու վրա: Սենց է՞լ անհետաքրքիր մարդ կլինի: Պահ, չես ուզում, մի ուզի, ես էլ Կետիկավոր Հայկոին կտանեմ:beee Էսօր էլ դուրս էի եկել զբոսանքի, դեմովս երկու հատ կանացիություն էին քայլում, նկատեցի աջ կողմինի մեջքի տատուիռովկեն, որ դանդա՜ղ իջնում էր ներքև: Մոտեցա ասի.
-Տուտուզիդ տատուն վերջն ա:
-Չէ, վերջը չի, վերջը չի երևում. ներքևն ա:
Այ քեզ... տատո՜ւ:think
Լավ, ամոթ ա, լրբերի թեման փակենք, անցնենք ներմոլորակային զարգացումներին. ասում են՝ տարվա նախավերջին ամսվա նախավերջին շաբաթվա վերջից վեցերորդ օրը Մոզամբիկում ինչ որ տոն ա, էդ օրը խնջույք են կազմակերպում ու սոխառածով, կանաչ լոբով ճաշ են ուտում: Ասում եմ՝ չգնա՞նք կասկադի երկրորդ հարկի՝ վերևից չորրորդ աստիճանի վրա տեղ պահենք մի շաբաթ շուտ, որ զբաղված չլինի, բանկեքով ճաշերը դնենք թևներիս տակ ու սլանանք կասկադ:loveԵս հետս մի հատ կիլանոց բանկով լոբի կբերեմ, չորս հատ թթու գազար, մի հատ էլ կտրած պոմիդոր, ասել է թե՝ լոլիկ:
Էս գրածիցս ծխելուս ախորժակն էլ փախավ:( Ո՜ւֆ (c); Վեսթի պիվա եմ ուզում, էն բակալով, որ չափերն ինձ շատ համապատասխան ա:love Ցկա՜, ուրդուց ըլնի, Վեսթը արդեն փակ ա: Փոխանակ12-ից հետո ստրիպտիզ շոու սկսեն, փակում են: Ամեն ինչ պետքա սովորացնես:
Էս բանտում էս ի՞նչ ա կատարվում:o Լիլոն, Չուկը, Երոն ինչ որ տարբեր կենդանիների զբոռնիկ են արել, ու քննարկում են, թե որին որի հետ զույգեն, ու էս ամեն ինչին գեղարվեստորեն համադրում են բիլիարդի շառի հումք, քարահունջի ծակեր, հեծանիվի ակի կամեռ:o Ժող, էդ կամեռը մի հատ փչեք, մտցրեք ջրի մեջ, տեսեք եթե պղպջակներ չի լինում, ուրեմն նորմալ ա, եթե պղպջում ա, ուրեմն հետևանքներ ա լինելու, ավելի լավ ա՝ փոխարինեք պագրիշկով:
Լավ գնացի, անկապ խոսում եմ արդեն: «Արդեն», ոնց որ սկզբում անկապ չէր էլի:)) Բայց լուրջ բան ունեի գրելու:( Չուկ, :beee Հարամչի մարդ դուրս եկար բայց: Մի անգամ էլ սենց բան անես, ակումբի հիմքերը խարխլելու եմ:
Լավ, իսկականից գնացի, հենց հիշեմ, թե ինչ պետքա գրեի, ինչի համար էի եկել, էլի կգամ: Ու նշեմ, որ էս գրառումս շարունակելի չի, էլ սենց անկապություններ չեմ գրի:pardօn
Եր, բայց դու մտածի էն ասածիս վրով: Լոբով ճաշը չէ, էն մյուսը:D

dvgray
22.10.2009, 03:27
երեկ մի խախտում արի, ու երիտասարսդ ոստիկանը ինձ ցույց տվեց իր արագաչափ գործիքը, որով ֆիքսել էր որ մաքսիմում 60 կմ/ժ զոնայում քշել եմ 83 կմ/ժ: հետո վերցրեց իմ փասթաթղթերը ու առանձնացավ իր մեքենայում: վերադարձավ մի 5 րոպեից ու հայտենց, որ ինձ չի տվել ոչ մի դեմերինջ փոինթ, ու ֆիքսել է թիկետում, որ 60 կմ/ժ զոնայում քշել եմ 65 կմ/ժ ու տուգանքը ընդամենը $27.50;
Իսկ հանգիստ կարող էլ տուգանել ավելի քան $250, ու օրինական ստանալ դրա տոկոսները:
Չգիտեմ, խի՞ ինքը այդպես վարվեց: իրա աչքերում նույնիսկ կարդացի, որ սկի բան չէր ուզում գրեր, բայց ստիպված էր…
իմ կողմից ասեմ, որ վաղուց վախտն էր ու տուգանվեի: Շատ արագ էի սկսել քշել: հիմա փուքսս որոշ ժամանակով գոնե իջավ :oy
:)

Agni
22.10.2009, 16:49
Բավական լուրջ մտորումների մեջ եմ վերջերս. Կյանքը փոխելա իրա ռիթմը, արժեքներն են փոխել իրենց իմաստը, հաճույքնա արժեզրկվել.ինչ ա կատարվում... Ուզում եմ մի պահ կանգնի ակնթարթը ու հասկանամ, թե ուր եմ վազում, ուր եմ շտապում: Առավոտը բացվում է վազքով ու ավարտվում հոգանածությամբ:Գուցե ես ես եմ հասունանում ընդամենը... Չէ, ախր մարդկային հարաբերություններն էլ են դարձել մի տեսակ ձևական: մի պահ հիշեցի մութ ու ցուրտ տարիները,չնայած փոքր էի ու շատ բան չէի հասկանում, բայց էնքան լուսավոր են տպավորված... հավաքվում էինք, երգում ժամերով, զրուցում ու զվարճանում:Հասկանում եմ ամեն ինչ փոխվելա, բոլորն են շտապում ու զբախված, բայց հանդիպման ժամանակ էլ բոլորը խոսում են իրենց նոր ձեռքբերումներից ու պրոբլեմներից:Ջերմությունն ու Հոգևորը հետ են քայլում, բայց էտպես ուր ենք հասնելու, միթե տեխնիկան մարդ էակից առավելա.չգիտեմ, բայց ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալա...

Երկնային
23.10.2009, 00:45
Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ իմ կյանքը սերիալ ա… ախր ոոոո՜նց չեմ սիրում ես էդ սերիալները, հիմա փաստերը ձեռքս, որ իմ կյանքը սերիալ ա, հեղինակն էլ որոշել ա, որ ես պետք ա էդ սերիաների ընթացքում անընդհատ ինչ-որ մեկից հիասթափվեմ, անընդհատ համոզվեմ, որ մարդկանց չի կարելի վստահել, հետո մեկ ա բացառություն անեմ, ու էլի հիասթափվեմ… ու տենց շարունակ… :8

Անհետաքրքիր սերիալ ա, ես լինեի, չէի նայի… չնայած ես ոչ մի սերիալ էլ չեմ նայում, սերիալների սիրահարների համար կարող ա հետաքրքիր լիներ… հիմա մտածում եմ կարող ա՞ սկսեմ սերիալներ նայել, կամ ավելի լավ. պատրաստի սցենար ունեմ, կարող եմ գրել, դերասաններն էլ կյանքիս հերոսները կդառնան :))

Միակ սփոփիչ հանգամանքն էն ա, որ սերիալները սովորաբար հեփի-էնդ են ունենում, մեկ էլ տեսար կյանքիս սցենար գրողն էլ իմ համար ա երջանիկ պահեր գրել… Մի լավ մարդ կա, ինձ միշտ ասում ա «միշտ դժվար ուղի անցած մարդը երջանիկ ա լինում…»

էսօրվա սերիան վերջացավ, на самом интересном месте! :))

Empty`Tears
23.10.2009, 06:21
քնած էիի, նորից եմ ուզում քնել, քնել, քնել … արթնացա, բայց էլի քնել եմ ուզում … չեմ ուզում, որ ինչ որ մեկը կողքից խոսա, դա էլ ա վրես ազդում … նորից քնել եմ ուզում … գլուխս արդեն ցավում ա, քնեցի … նորից երազ , արթնացա, բայց էլի ու էլի քնել եմ ուզում … ատում եմ այն երազները, որ տեսնում եմ ցերեկը … այն չի ինչ որ պետք ա լինի … արդեն աչքերս ցավաց էդքան փակ լինելուց … քնեցինք?

Rammstein
24.10.2009, 17:35
:cry2
Էս երկու օրվա նման թարս օր կյանքումս չէր եղել: :sad
Երեկ ֆլեշս կորցրեցի, էսօր էլ փողերս են գրպանիցս ընկել: Ճիշտ ա միլիոններ չէին, 4000 դրամ էր, բայց շատ եմ նման բաներից ջղայնանում: :angry
:angry
:bl:blin

Դեկադա
25.10.2009, 13:52
Մի քիչ առաջ հաղորդում էի նայում` նվիրված Շոտլանդիային:Ու ինչը գրավեց ուշադրությունս-Շոտլանդացիների համար կառուցվել էր այգի, որտեղ տեղադրվում են նստարաններ մարդկանց անունով:Քանի որ համրաճանաչ մարդկանց այսպես թե այնպես հիշում են ու ի հիշատակ նրանց կառուցվում հուշարձաններ, անվանվում փողոցներ և այլն, հասարակ շոտլանդացիներն էլ այս կերպ որոշել են անմահացնել իրենց:Դրա համար գրվում է կտակ, որտեղ ասվում է, որ տվյալ մարդը ցանկացել է, որ իր անունով նստարան տեղադրվի այդ այգում ու նստողը կարողանում է բացի այն որ նստում է` իմանալ թե ում նստարանին է կոնկրետ նստել և ինչով է զբաղվել այդ մարդը կենդանության օրոք::)
... ես մի պահ պատկերացրեցի հայկական իրականությունում... բացի էն որ դամբարաններ են կառուցել տալիս, մի հատ էլ գահ սարքել կտան ու դեռ վրան էլ խալի գցել կտան` կողքին էլ վերահսկողներ կդնեն....;)

Շինարար
25.10.2009, 18:41
Սատանի մատուռը

Զարմացա՞ք՝ կարդալով վերնագիրը, բայց այն իրոք գոյություն ունի: Այսօր ծնողներս ընկերներով գնացել էին Վանաձորի մերձակայքում գտնվող Արջուտ գյուղը քեֆի: Մայրս է պատմում, ասում է՝ մոտիկ մի մատուռ է երևում, հետաքրքրեց, թե դա ի՞նչ մատուռ է, հորս ընկերոջ մայրը, թե՝ Սատանի եկեղեցին է՝ Սատանի մատուռը: Բոլորը զարմացել են, թե դա ի՞նչ անաստվածություն է, սատանի՞ն էլ է եկեղեցի լինում, բա՝ հա, սա հո նորություն չի, այն թվերից դեռ կա, սա մեր Արջուտի սրբավայրն է: Բանից պարզվում է Արջուտում կա մի գերդաստան, որոնց Սատանոնց են ասում, քանի որ իրենց ապուպապի մականունը Սատանա է եղել, այս գերդաստանից մեկն էլ կառուցել է այս մատուռը, ու ժողովուրդը սկսել է անվանել Սատանոնց կառուցած մատուռը կամ եկեղեցին, հետո էլ Սատանոնց եկեղեցին կամ մատուռը, Սատանի եկեղեցին կամ մատուռը: Այսպես, հայ առաքելական եկեղեցին Վանաձորի մերձակայքում ունի Սատանի մատուռ, համեցեք ուխտագնացության:

Նարե
25.10.2009, 19:01
էհ, տենց էլ չսովորեցինք ես կյանքում դերասան լինել…

Հայկօ
26.10.2009, 10:40
- Ամրագոտին կապեք, խնդրում եմ:
Չխկ:
- Շնորհակալություն:
- Շնորհակալություն, որ հիշեցրեցիք :):

Norton
26.10.2009, 16:20
Ճար չկա:cry
գնում եմ հարկադիր արձակուրդի:roll
կտեսնվենք նոր եթերաշրջանում:bye

:love

Հայկօ
26.10.2009, 19:20
Վախենում եմ տիկնիկներից: Մանեկեններից: Այնքա՜ն նման մարդուն ու այնքա՜ն տարբեր: Օտար: Խորթ: Սառը: Անկենդան, անշարժ, անվրդով: Կանգնած են, նստած են՝ քարացած վերջույթներով, ապակյա հայացքը հառած ինչ-որ անորոշ կետի, կեղծ ժպիտը՝ արհեստական դեմքներին, ու կապկում են մարդուն: Ծաղրու՞մ են: Նախանձու՞մ են: Ձգտում են դեպի կատարելությու՞ն: Այլ ելք չունե՞ն, քան կուրորեն նմանվելը: Ոչինչ չեն ասում, ոչինչ չեն լսում, ոչինչ չեն զգում: Լուռ, հնազանդ՝ իրենց ստեղծողներին, անշարժ՝ քանի դեռ ստեղծողներն այդպես են կամենում, քարշ են տալիս իրենց պլաստմասսայե կիսագոյությունն ու ժպտում են՝ իսկական կյանքի ընթացքից անտեղյակ, իսկական կյանքին անմասն: Ու նայում են: Նայում են մեզ: Հետևում են մեզ՝ մշտարթուն, օրուգիշեր, առանց թարթելու՝ իրենց անկենդան, թափանցիկ, սառը, վախեցնող աչքերով: Գուցե փորձում են հասկանա՞լ մեզ: Գուցե փորձում են հասկանալ իրենք իրե՞նց: Ու մտածում են: Գուցե… Մեր տեսքով ու նմանությամբ… Վախենում եմ տիկնիկներից:

Տեսնես՝ Ինչ-որ մեկը վախենու՞մ է մեզնից:

Բարեկամ
26.10.2009, 19:36
Վախենալու ա մարդը, որը ստեղծում ա տիկնիկներ: Փորձում կլոնավորել իր իդեալները, ու արդյունքում ստացվում են վերևում գրվածը:

unknown
26.10.2009, 23:12
Նորից նույն պատմություննա...արդեն հոգնել եմ էլ ուժ չունեմ դիմակայելու կյանքի այս փորձություններին...արդեն լրիվ մոռացել էի քեզ ու դու նորից հայտնվեցիր...ու նորից հին մտքերս ու սրտիս խորքի ցավը գլուխ բարձրացան...չեմ ուզում նորից քեզ տեսնեմ,ուզում եմ ամեն ինչ այնպես լինի ոնց կար դու քո համար ես իմ:(

Kuk
27.10.2009, 02:24
Ո՜ւֆ.. վայ, կներես, Կետիկ եղբայր՝ (c): Ժող, լավն ա չէ՞ ակումբը. չէ, ավելի ճիշտ՝ լավն ենք չէ՞ մենք. օրինակ՝ ես:D Չէ, լուրջ եմ ասում: Էսօր նստած էինք, մի պահ մի քանի տղա էինք ու մի աղջիկ, ու վստահ եմ, էդ աղջիկը մի վայրկյան անգամ իրան վատ չզգաց, չնեղվեց, ոչ էլ էդ աղջկա ընկերը: Ես իմ մտերիմ շրջապատից/շրջապատներից բացի շատ քիչ, այսպես ասած՝ կոլեկտիվների եմ հանդիպել, որ նման խնդիր չկա: Շատ հանգիստ զրուցում էինք ցանկացած թեմայով, ինչ որ թեմա բացելիս չես էլ մտածում, որ նույն սեղանին աղջիկ կա նստած, որ կարող է սեղանակիցներից մեկն այդ թեմայի վերաբերյալ այնպես արտահայտվել, որ այդ աղջկան դուր չգա, էլ չեմ ասում վիրավորական լինելու պահը: Վստահում ես կողքիդ նստած մարդկանց շնորհքին, վստահ ես, որ թույլ չի տա, որ իր փոխարեն դու ամաչես: Ու թող զարմանալի չթվա, այսօրվա իրականությունն այպիսին չէ, ցավոք. նայեք ձեր շուրջը (նկատի չունեմ՝ ձեր շրջապատը): Կարող ես վստահ լինել նաև այն դեպքում, երբ գարեջրի դատարկ շշեր են, որ դատարկվում են, մեկ էլ հո՜պլյասծ՝ մի հատ հաշիվ:scare Ու նույնիսկ հաշվի մեջ գրված թիվը տեսնելիս ոչ ոք ոչ մի ցենզուրայից դուրս բառ կամ արտահայտություն իրեն թույլ չի տալիս:)) Ու էդ հաշիվ փակելու պռոցեսը. մի անգամ Փիլիսոփայի հետ առիթ եղավ էդ թեման շոշափելու, ասեցի: Տեսնես՝ էդ ի՞նչ էինք էդքան խոսացել, որ էլ թեմա չկար, էդ մասին էինք խոսում:D Պատմում էի, որ ինձ համար զարմանալի էր, երբ առաջին անգամ ակումբի հանդիպման էի եկել, ու բոլորը, այդ թվում նաև աղջիկները, վճարում էին իրենց պատվիրածի դիմաց:o Անկեղծ ասած, ես, հանդիպման գալուց պատրաստվել էի, որ կարող ա մի քսան հոգու համար վճարեմ: Դե կարծում էի, որ ամեն անգամ ինչ որ մեկն ա վճարում, ես էլ, որպես առաջին անգամ եկած, կաշխատեմ առաջինը տիրանալ (:D) այդ անհետաքրքիր պապկային, ու ես կփակեմ այդ օրվա հաշիվը: Մեկ էլ որ չտեսա՝ աղջիկները իրենց տեղը վճարում են:8 Այ քեզ ակո՜ւմբ:D Հիշեցի, Դիլիջանում էինք խոսում էս մասին: Փիլոն ու Երոն էնքան հետս կռվեցին, երկուսով ինձ մի բան էին ուզում ապացուցել, տենց էլ չստացվեց, ու թեման փոխվեց դեպի թվեր, հաշիվներ..:D
Լավ, արդեն անկապ տողեր եմ լցնում, բայց բան չեմ ասում, գնացի:bye Չնայած, որ ինչ որ բան մոռացա ասել, որ ուզում էի ասել մինչ այս թեմա մտնելս:(

Kuk
27.10.2009, 20:53
Հատուկ նորեկների համար. թե ինչպես են սովորաբար անցնում ակումբի հանդիպումները.
Սկզբում տեսնում ես ակմբված (http://www.akumb.am/showpost.php?p=1805712&postcount=31) ակումբցիներին, բարևտուքի (http://www.akumb.am/showpost.php?p=1793954&postcount=3) ժամանակ ճիճի ես անում (http://www.akumb.am/showpost.php?p=1794179&postcount=7) հետները, հետո մի տեղ նստոտում ես, ակումբցիները սկսում են տուտուզիկություններ (http://www.akumb.am/showpost.php?p=1799050&postcount=26) անել, իսկ դու լուռ հետևում ես, ասես՝ փապար (http://www.akumb.am/showpost.php?p=1794291&postcount=11) լինի քո և ակումբցիների միջև, բայց չես կարողանում լքել նրանց, թվում է թե պարավանդված (http://www.akumb.am/showpost.php?p=1794292&postcount=12) ես ինչ-որ ձևով: Մի պահ նույնիսկ մտածում ես, որ կարող է այդտեղ մնաս մինչև արևածայրք (http://www.akumb.am/showpost.php?p=1794375&postcount=13): Ակումբցիները, դու էլ հետները, սկսում եք ըմբոշխնել կաթոգին (http://www.akumb.am/showpost.php?p=1795221&postcount=22) գարեջուրը, որի սառնությունը զգում եք ձեր պուճուճակում (http://www.akumb.am/showpost.php?p=1794568&postcount=18): Գրեթե բոլոր հանդիպումները տարբերվում են միմյանցից, մեկում շատ են լինում ճնտոլոտ (http://www.akumb.am/showpost.php?p=1799050&postcount=26) ակումբցիները, մյուսում՝ համեմատաբար ավելի քիչ: Լինում են նաև այնպիսի խիլխանտ (http://www.akumb.am/showpost.php?p=1799050&postcount=26) ակումբցիներ, որոնց կատարած տուտուզիկություններից (http://www.akumb.am/showpost.php?p=1799050&postcount=26) սկսում ես խրխել (http://www.akumb.am/showpost.php?p=1816658&postcount=34): Վերջում էլ արագ-արագ բոլորի հետ ճիճի ես անում (http://www.akumb.am/showpost.php?p=1794179&postcount=7) ու փութանակի (http://www.akumb.am/showpost.php?p=1825453&postcount=40) հեռանում:

CactuSoul
29.10.2009, 01:14
Ինչո՞ւ է մարդկանց թվում, թե սերն անպայման պիտի պոզ ու պոչերով լինի…
:(

Բարեկամ
29.10.2009, 04:36
Հետաքրքիր ա` մարդիկ, որոնք լռում են դրսում, ինչ ենք խոսում ներսում:

Elmo
29.10.2009, 13:51
Անքուն գիշերվանից հետո, կարմրած, ուռած աչքերով առավոտյան աշխատանքի շտապող, իսկ երեկոյան դեղատներով ու խանութներով վազվզելով, երջանիկ ժպիտը դեմքին տուն վերադարձող 26 տարեկան տղա:
Էդ ես եմ:

Սլիմ
29.10.2009, 15:09
Մինչև չմատնանշես կատարածդ գործը , չեն նկատում, մտածում են դե էտպես էլ պիտի լինի:( Իսկ ես մատնանշել չեմ սիրում:( Սիրում եմ , որ իրենք նկատեն ու գնահատեն :( Իսկ նկատում են ուրիշ բան, որ մի քիչ ուշանում ես ու առանց մի բանի սպասելու նկատողություն են անում, չեմ սիրում, նկատողություններ չեմ սիրում : :( Մի քիչ էլ թող ուշանամ, բայց երթ պետքա ուշ էլ գնում եմ , չեմ սիրում գրաֆիկ, ֆիքսված աշխատաժամեր, երբ գործ էլ չի լինում անելու, բայց մեկա ապուշի պես պիտի նստես մինչր ժամդ գա :(

Երկնային
30.10.2009, 00:17
Նվիրում եմ Քեզ :)

Կան մարդիկ, որոնց հանդեպ մոտս «գերհոգատարություն» ա արթնանում պարբերաբար, ու ես չեմ հասկանում, թե էդ հոգատարությունս ուր ուղղեմ… ու սկսում ա էդ մարդու շուրջը տարբեր կողմերից հայտնվել, ոնց որ քամի, պարում ա շուրջը, ջերմ փչում, գրկում… Ու կորում եմ, ինքս էլ եմ կորում, էդ քամին տանում ա ինձ, ու ինքս էլ չգիտեմ էս անգամ ուր ա տանելու… Երբեմն նույնիսկ չեմ հասկանում, թե ոնց ա արցունքների հասնում էդ «մասնիկավորումս»… ու սկսում եմ լաց լինել ու ժպտալ միաժամանակ. ու էդ պահին ամենալավն եմ ինձ «տեսնում»…

լավ, շատ չխորանամ, Քամին կանչում ա… Քո մոտ, գալի՜ս եմ… :)

Kuk
30.10.2009, 23:46
Ուշադրություն` սա իրականում իրական դեպք չէ, այլ միմիայն նվաստիս անսահման երևակայության արդյունք: Բոլոր կերպարները, մարդիկ, երկրները, դեպքերը մոգոնված են: Իրական մարդկանց, երկրներին, դեպքերին նմանությունը (http://www.akumb.am/showthread.php?t=42639&page=2&highlight=%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80*) զուտ պատահականություն է:


... Եվ եղաւ, որ կանչեց Չյուկը իր առաքեալներից Ձային, որ Կւարտալեն կօղմերից էր եւ Յակումբի մէջ էր գրոտում, եւ խօսեց նորա առաջին, եւ ասաց. «Երանի՜ քեզ, որ ողորմութիւն գտար քո գերագույնի առաջին: Ահա Յակումբի մէջ հարցում անես, եւ վաւերացեալ լինեն ամէնայն արձանագրութիւնք, որ յակումբական երկրում ես բացեցի: Եվ թող ամէնքը քվեարկեն` եւ օպոզեցիները, եւ իշխանեցիները, եւ գյլուլխեղդցիները, որ իշխանեցիների հպատակներ են. եւ թող նորանց այոն այո լինի, եւ ոչը` այո»: Այնժամ Ձայը երկրպագութիւն արեց գերագույնի առաջին եւ ասաց. «Գերագո՜ւյն, օրէն է մեզ, որ ծածուկ ընթացակարգաւ քվեարկենք, որ կատարուի մարգարէութիւնը, թե աջ ձեռքը չպիտի իմանայ, թէ ինչ է քւեարկում ձախը: Եվ եթե այդպէս անենք, նորանց այոն այո կլինի, եւ ոչը` այո»: Եվ դարձեալ Չյուկը պատասխանեց նորան եւ ասաց. «Մի՞թե կույր ես եւ չես տէսնում, որ եթե ծածուկ քվեարկեն, ամէնքը ոչ կասեն, եւ բնաւ մխիթարութիւն չեմ գտնի իմ օրերումը, զի խոստացեալ էի Էլմիօին: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` գանձանակի տուփը Յակումբի միջանցքում դիր, եւ թող նորա աջ կօղմում Արշեաքն կանգնի, եւ ահեակ կօղմում` Գօռոն, որ յակումբերեն հօգի կոչուի: Եվ թող սորա ձէռքին լինի զմատեանն կօմպրոմատաց: Եվ ով ոչ ասի, արգելափակման առաջ կանգնի, զի ծածուկ բան չկա, որ հայտնի չդառնայ: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` նորանց համար կլինի լացը եւ ատամների կրճտոցը, երբ տեսնեն հաղորդագրութիւնն յակումբաց, որ արգելափակման մասին կտեղեկացնե»:

... Եվ եղաւ, որ երբ այդպես էր ասում, դարձեալ Ձայը խօսեց եւ ասաց. «Գերահույն, ամէնքը իրենց ոչը կուրանան, եւ կարվցըցվի ինչպես քո կօղմեն կարգադրվցըցվեց»: Եվ եղաւ, որ Էլմիօն տեղավօրվեցավ այն աթոռեն, որ յակումբերեն քաղաքականութիւնեց քաղաքականութեան մօդերատոր կոչուի: Ամէն:

Աբելյան
31.10.2009, 00:40
Կյանքը եքա փոխվել ա... Առաջ ֆուտբոլի էի գնում, երաժշտություն էի լսում, ազատ ժամանակ գիրք էլ էի կարդում... Даже պատահում էր, գրում էլ էի...:think
Հիմա ի՞նչ կա հեչ... Ակումբում հազարից մեկ եմ ինչ-որ լուրջ թեմայում բան գրում, էն էլ մի 2 բառով: Ֆուտբոլը էն տպավորությունն ա, որ մոռացել եմ... Մի հատ խաղ չկա, որ գոնե մի հինգ րոպեով կարենամ նայեմ: Իսկ հիմա ի՞նչ գիրք կարդալ... "Շատ զբաղված" եմ...
Շատ եմ փոխվել: Հետաքրքրություններ ունեի, կորցրել եմ, ամեն ինչ ալարում եմ... Չգիտեմ: Հետ նայել ոնց-որ թե չեմ ուզում: Միշտ ավելին եմ պահանջում... Էն, ինչ որ ունեցել եմ ժամանակին, իմ համար հին ա արդեն, ու ես անընդհատ նորն եմ ուզում: Ու ինչքան նոր բաներ եմ հայտնագործում, ախորժակս ավելի ա բացվում: Էլ հինը ուտել չեմ ուզում::think
Վոբշմ, կարոտում եմ Հայկոյին... Իրա համար խախանդ ապրում էր: Ոչ գիտեր ինչ բան ա խաբվածությունը, ոչ գիտեր մարդկանց հետին հատկանիշները... Սկի սիրահարված էլ չէր... Էրնեկ իրան...
Էս ինչ անկապ բաներ ստացվան... Սիրում եմ էլի էս անկապ օրագիրը;

Գալաթեա
31.10.2009, 15:06
Ընդամենը մեկ անձրև ու ոտքերիդ տակ խշխշացող տերևները դառնում են ոտքերիդ տակ ճլպճլպացող տերևներ:

Estrella
31.10.2009, 17:08
Որքան եմ կարոտում քեզ ,ինչու քեզ նետեցի այդ գետը, չէ որ դու ինձ էիր նայում աղերսագին հայացքով:
կարոտում եմ ամեն էջդ, տողդ, ինչքան չասված մտքեր կար քեզ մեջ, գաղտնիքներս բոլորը տարար քեզ հետ::love
Հուսով եմ մի օր կհասկանաս ու կներես ինձ:(

Դեկադա
01.11.2009, 16:36
Սիրում եմ տարվա բոլոր եղանակները`մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, բայց կարևորը սիրում եմ և այդ բոլոր եղանակների հրաշալի դրսևորումը միշտ գտել եմ անտառում:Անտառը... որը աշխարհը ինձ է ներկայանում իր բոլոր գույներով`թռչունների ճիչով, կենդանիների ձայներով և ծառերի խշշոցով....Երբևէ ուշադիր եղել ե՞ք անտառի ձայներին:Ինձ միշտ թվացել է թե խոսում են, ամենքը պատմում մի պատմություն... մեկը պատմում է ձմռան գալը`ամբողջը ձյան հաստ շերտով պատված,իսկ մյուսն էլ գարնան զարթոնքը....իսկ արահետները... մարդկային մի կյանքի պատմություն`մարդկային ոտնահետքերով արտահայտված..
... գնա այդ ոտնահետքերով և կվերադառնաս այնտեղ որտեղից որ սկսել ես....

Դատարկություն
03.11.2009, 11:08
Անձրև էր մաղում, ես կանգառում կանգնած, փոքր ինչ թրջված, սպասում էի երթուղային տաքսու...
Մի տարիքով մարդ փողոցը անցնելով մոտենում էր ինձ, ես զգացի որ նա ինչ որ բան է ասելու...
Մոտեցավ, մի վարկյան ինձ նայելուց հետո ասաց.
-Դու ինձնից երիտասարդ ես, լավ կտեսնես, այ այնտեղ տեսնում ես.....,- ու նա մատով ցույց տվեց փողոցի հակառակ կողմը
Ես ճիշտն ասած ոչինչ չհասկացա սակայն ուշադիր նայում էի նրա ցույց տված կողմը: Երևի հասկացավ որ չգիտեմ ինչ ինկատի ունի ինքը, դրա համար հարցը կրկնեց.
-Այ այնտեղ, չե՞ս տեսնում, այ այնտեղ ծիածանի պես մի բան կա,-ու նա օդում գծեց ծիածանի կամարը
Ես հայացքս մի փոքր բարձրացրեցի և հեռվում իրոք որ տեսա դեռ ամբողջությամբ չարտահայտված ծիածանի աղոտ երանգները
-Տեսնում ես չէ՞
Ես գլխով արեցի, իսկ նա կարծես թե մի ծանր հոգսից ազատված ասաց.
-Ինչ լավ է որ դեռ ամբողջությամբ ծեր չեմ....... ինչ լավ է որ ծիածան կա, նշանակում է օրը պետք է բացվի,-ապա ևս մեկ անգամ կրկնեց,-օրը պետք է բացվի.......
Ինչ երջանկություն....... մռայլ օրերը կանցնեն...... արևները կբացվեն

Արևհատիկ
03.11.2009, 17:42
Ես հաստատ կգժվեմ: Կուրսայինիս մեջ մի թիվ սխալ էի հաշվել ու հիմա պետք ա նորից հաշվեմ

Yeghoyan
03.11.2009, 18:50
Տարօրինակ երևույթ է ուղեղը: Ի՞նչ կլինի եթե մի օր հրաժարվի իր գործն անել այս փոքրիկը: Դժվար է ասել, կամ էլ ի՞նչ իմանանք…Ու, որ ավելի վատ է, շատ դեպքերում ինքը աշխատում է, անում է իրեն հասանելիք աշխատանքը, իսկ այն մյուս փոքրիկը, որ ապրում է մեր մեջ, ամեն անգամ խանգարում է, սխալ ճանապարհ է ցույց տալիս ու ամեն ինչ խառնում է իրար: Ուղեղն ասում է դա սխալ է, գնա մտածի, իսկ այն մեջի փոքրիկը գոռում է չէ, ճիշտ է, շարունակի: Բա ո՞նց մի հատ չջղայնանաս: Չէ, շատ տարօրինակ երևույթ է ուղեղը: Մի բան անելա պետք, իրեն կառավարել, ենթարկել մի ուրիշ մարդուկի, որն ավելի լավ գիտի աշխարհի լավն ու վատը:

Kuk
05.11.2009, 00:33
ՕՐԵՆՔ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԱՅԹԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով «Դար» ակումբի շարքային անդամների կողմից գրառված գրառումների պայթեցումների հարաճուն դինամիկան, անհրաժեշտ ենք համարում շտապ օրենք ընդունել գրառումների պայթեցումների մասին եւ դրանով իսկ օրենսդրորեն կարգավորել այս ոլորտը: Նման օրենքի ընդունումը, մեր խորին համոզմամբ, կնպաստի «Դար» ակումբում քննարկումների մթնոլորտի առողջացմանը եւ խոսքի ազատության հետագա ամրապնդմանը: Օրենքի ընդունումը կօգնի նաև «Դար» ակումբի շարքային անդամներին զերծ պահել պատահաբար վնասվելու վտանգից: Եվ այսպես.

Օրենք գրառումների պայթեցումների մասին.

Հոդվ. 1. «Դար» ակումբի տարածքում պայթեցման ենթակա են բացառապես շարքային անդամների կողմից կատարված գրառումները։

Հոդվ. 2. Պայթեցումները կարող են իրականացվել շաբաթվա բոլոր օրերին՝ առանց բացառության:

Հոդվ. 3. Պայթեցումն իրականացնող մարմինը (մոդերատոր, սուպերմոդերատոր կամ ադմինիստրատոր) պարտավոր է պայթյունի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին գրավոր տեղեկացնել արդեն պայթած կամ պայթելու ենթական գրառման հեղինակին՝ «Դար» ակումբի նամակագրական համակարգի միջոցով։

Հոդվ. 4. Պայթյունից առավելագույնը 15 րոպե անց ղեկավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ նմանօրինակ գրառումներն այսուհետ պայթեցվելու են:

Հոդվ. 5. Պայթյունը կազմակերպելու մեջ պայթեցնողին (մոդերատոր, սուպերմոդերատոր կամ ադմինիստրատոր) մեղադրելու փորձերը կանխելու, մեղադրողին ջախջախելու իրավասություն ունեն բացառապես ղեկավար կազմի անդամները (մոդերատոր, սուպերմոդերատոր կամ ադմինիստրատոր), ցանկալի է, որ ջախջախող անձը լինի տվյալ տարածքի պատասխանատուն:

Հոդվ. 6. Եթե պայթած գրառման հեղինակի կողմից պայթեցնողի դեմ ուղղված մեղադրական գրառումը գրառվում է ոչ այն տարածքում, որտեղ իրականացվել է պայթյունը, ապա մեղադրանքը ջախջախելու իրավունք ունեն միայն. Ա. Այն տարածքի պատասխանատուն, որտեղ գրառվում է մեղադրական գրառումը, և Բ. Այն անձը կամ անձիք, ովքեր պայթյուններ կազմակերպելու իրավասություն ունեն «Դար» ակումբի ողջ տարածքում՝ բացառությամբ գաղտնի տարածքների։

Հոդվ. 7. Պայթյունն իրականացնող մարմինը պարտավոր է գործառույթին հաջորդած 30 րոպեների ընթացքում համապատասխան վայրում (ղեկավարում) գրավոր զեկույց ներկայացնել պայթյունի մանրամասն նկարագրությամբ, վնասված նյութական արժեքների ցանկով (շնորհակալություն/ներ, վարկանիշ/ներ):

Հոդվ. 8. Պայթեցված գրառումների հեղինակները պարտավոր են վախենալ: Հակառակ դեպքում պայթեցում իրականացրած մարմինը պարտավորվում է գրավոր ձևով տեղեկացնել, որ հարավոր է պայթեցված գրառման հեղինակի նկատմամբ կիրառվեն որոշակի պատիժներ՝ 1-ից 10 տարի նախազգուշական արգելափակման տեսքով։

Հոդվ. 9. «Դար» ակումբի ադմինիստրատորների, սուպերմոդերատորների և մոդերատորների գործողությունները քննադատող գրառումների պայթեցումներն իրականացվում են արտահերթ:

Հոդվ 10. «Դար» ակումբի ղեկավար կազմի անդամները պայթեցման փաստը համարում են տեղին, առանձին դեպքերում՝ նաև խիստ անհրաժեշտ։

Հոդվ. 11. Պայթյունի դեպքի հետ որևէ կերպ առնչություն չունեցող անձիք պարտավոր են փաստի առթիվ իրենց վրդովմունքը հայտնել առավելագույնը եռօրյա ժամկետում: Հակառակ դեպքում ղեկավար կազմի անդամները կարող են անտեսել սույն վրդովմունքը՝ պատճառաբանելով, որ հոգնած են։

Հոդվ. 12. Եթե ղեկավար կազմի անդամների հոգնած լինելու մասին գրավոր տեղեկանալուց հետո անձը շարունակում է քննադատել ղեկավար կազմի անդամի որևէ գործողություն, ապա ղեկավար կազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը պարտավոր է գրավոր կերպով հիշեցնել տվյալ անդամին, որ ոչ ոք նրան ֆիզիկական բռնության միջոցով «Դար» ակումբի տարածքում չի պահում։

Կարծում ենք, «Դար» ակումբ ղեկավարությունը պարտավոր է սույն օրենքն ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի ժամ առաջ կանխվի պայթյունավտանգ գրառումների աճը։

Աբելյան
05.11.2009, 15:35
Ուֆ, ներվերս չի հերիքում: Ոչ գործերն են նորմալ, ոչ դասերն են ստացվում: Երնեկ չէ՞ր էն ժամանակները, որ մտնում-գրում էի.
-Ուֆ...:(

unknown
05.11.2009, 22:19
Եսօր երթուղային տաքսում մի հետաքրքիր դեպք եղավ հետս:)Ես ու ծանոթ մի աղջիկ նստել ու սպասում էինք թե երբ արդեն պիտի գնանք,որովհետև համարյա տեղ չկար էլ նստելու,մի տղա եկավ իր պուճուր երեխու հետ(երևի մի 2 տարեկան կլներ):)հիմա ետ երեխեն դրեց մարշրուտկի մեջ ասեց. խաղա մինչև ծխեմ. Ետ երեխեն էլ եկավ մոտս կանգնեց ու ձեռքին մի ծաղիկ կար ինձ տվեց:)ես վերցրի ու ինքը նորից հետ ուզեց:)հետո ձեռքերը մեկնեց որ գրկեմ,ես իրան մոտս նստեցրի ու ինքը սկսեց սաղ երթուղայինի մարդկանց հերթով ծաղիկը տալ ու վերցնել:)հետո իրա պապան եկավ ու մարշրուտը գնաց:)հիմա տեղ չկար որ հերը նստեր,եսել երեխուն պահում էի:oyու ես երեխեն արդեն հոգնեց ետ ծաղիկից ու բջջայինս վերցրեց ու սկսեց խաղալ:)Հետո արդեն իրանց կանգառն էր ու ետ երեխեն որ պտի տայի հորը սկսեց լացել:oyմեկել որ հերը վերցրեց չեր ուզում հեռախոսս տար:Dու սաղ երթուղայինում ծիծաղում էին:)հետո ետ տղեն հեռախոսս տվեց ու տեղս էլ ստացավ:oy

Ներսես_AM
06.11.2009, 15:35
Երեկ երեկոյան ուշ տուն եմ գալիս երթուղայինով: Երթուղայինում բացարձակ մթություն է, լույս չկա: Համարյա թե հասել եմ մեր կանգառ, մեկ էլ մի աղջիկ երթուղայինը կանգնեցնում իջնում է, դուռը փակում գնում է: Մեկել վարորդը թեքվում է, ձեռքը ինձ է պարզում ու սրտնեղած ասում. «հլը ինչ ա տվել, 50 դրամանոց…»: Շպրտում է կոպեկը ներքևում գտնվող մագնիսի վրա ու քշում: Մի տեսակ նենց մաքուր էր իրա զգացմունքները, մանկական նեղացկոտություն կար: Մտածում էր «Ես էս գիշերվա կեսին քշում եմ, երկու կոպեկ փող տուն տանեմ, ինքը 50 ա տալիս :(»:
Հասնում եմ կանգառ, վարորդն էլ մտքերով խորասուզված քշում է: 3րդ անգամից, երբ արդեն համարյա գոռում էի ականջի տակ՝ լսեց, որ խնդրում եմ կանգնի, մեկնեցի դրամը, դուռը բացեցի, իջա, մեկնել էր մանրը՝ 100 դրամը, ժպտացի. «Այն աղջիկը սխալվեց 50 դրամ տվեց, ես էլ սխալվում 200 դրամ եմ տալիս :)»: Նրա պայծառացած դեմքով «չէ, չէ»-ներին որպես պատասխան փակեցի դուռն ու ձեռքով պատուհանի հետևից :bye Ժպտաց ու քշեց գնաց :)

Տեղում արագ կողմնորոշվել ու ձեռքիս 100 դրամանոց կոպեկը փոխել էի 200-ով: Նենց կայֆ էր :)

Ներսես_AM
07.11.2009, 20:28
Մարդիկ հաճախ բողոքում են բախտի պակասից, բայց ոչ ոք երբեք չի բողոքում խելքի պակասից:


(c) Լարոշֆուկոից ձևափոխված ցիտատ

Chuk
09.11.2009, 03:14
Մոնիտորիս վրայով ճանճ էր զբոսնում... թե էս ձմեռվա ցրտին ճանճը մեր տանն ինչ գործ ունի, բայց փաստորեն ունի.. ասենք հենց էս ցրտին ունի, մեր տանը՝ տաք, դրսում ցուրտ... բայց էդ սաղ հեչ: Տենց էլ չեմ հասկանում, թե ինչի՞ որ մկնիկի սլաքը սպառնալից բերում եմ վրան հեչ վեջն էլ չի, մի հատ չի վախենում: Բռնեցի մի հատ սիրուն աղջկա նկար բացեցի քթի մոտ, ժպտալով նայում էր: Մի հատ ճանճի նկար բացեցի, սկսեց թաթիկով էդ ճանճի գլուխը շոյել.. փաստորեն խելոք ա... բռնեցի, մի հատ սարդի նկար բացեցի... խեղճ հայվանը լեղապատառ թռավ... տեսնե՞ս հիմա ո՞ր անկյունում ա կուչ եկել ու ինձ հայհոյում :think

Դեկադա
09.11.2009, 12:13
լինում են օրեր երբ կյանքը վերջացած ա թվում`ֆիզիկապես- հոգեպես.հոգնում ես, զզվում,հիասթափվում, հուսախաբվում....
... ուզում ես ջնջես`բայց դե էնպիսի ռետինա պետք որ հետք չթողնի:բայց մենք հո գիտենք, որ էտպիսի ռետին չկա`ինքը թողնումա հետքը անգամ աչքին անտեսանելի...

... միակ փրկությունը` էտ ճստլոներն են:love:Փորձել եք, ինչքան էլ որ ջղայնացած լինեք, հենց գրկում ես մի պուճուրիկի` որն էլ իր թաթիկներով ամուր գրկում է քեզ` կարծես ամեն ինչ նորից ես սկսում...սկսում ես ապրել:)

Empty`Tears
09.11.2009, 13:06
Վա՜յ, մենակ Աստված գիտի մեկ էլ ես թե որքա՜ն եմ կարոտում Երևանը, որ մեկ-մեկ ոնց որ սիրտս մեջտեղից ճաքի, շունչս կտրվի … կարոտը ոնց ա խեղդում ինձ … ոնց եմ սիրում քեզ իմ Երևա՜ն, մենակ ես գիտեմ թե որքա՜ն … :( ինձ միշտ սպասիր, ես հետ եմ գալու իմ Երևան …

Աստված ջան, ինչի եմ էսքան շատ սիրում ես իմ քաղաքը? ու ինչի եմ հիմա ես էստեղ այլ ոչ թե իմ քաղաքում? :(

Farfalla
10.11.2009, 10:48
Եթե ինչ-որ մեկը մի 10 տարի առաջ ինձ ասեր, որ ես էս ձևի ֆուտբոլի երկրպագու եմ դառնալու, չէի հավատա: էն ժամանակ ֆուտբոլի իմաստը չէի հասկանում: ֆուտբոլը իմ համար ինչ-որ անհասկանալի սպորտաձև էր, որտեղ 22 հասուն, գեղեցիկ, սեքսուալ (:oy) տղամարդ վազում էին գնդակի հետևից, որ գոլ խփեին: Չէի հասկանում ֆուտբոլ նայող ու երկրպագող մարդկանց, մարդկանց ում համար ֆուտբոլը կյանքի մի մասն էր: Համոզված էի, որ իմ հետ նման բան չի կարա լինի: Բայց ոնց ասում են` ինչից փախնում ես գլխիտ ի գալիս:
Հիմա ամեն ինչ հակառակն է: Արդեն 9 տարի է ես էլ եմ ֆուտբոլ նայում, որից 8-ը Լիվերպուլի երկրպագու եմ: Առաջին հայացքից սիրահարվեցի էս թիմին. Հետո սիրահարվածությունս դարձավ սեր, ու հիմա սերս պինդ պահելով շարունակում եմ ապրել: Ապրում եմ են ամենով, ինչ կատարվում է Լիվերպուլի հետ, առանց իրանց արդեն օրս չեմ պատկերացնում:
Ու հիմա շատերը ինձ չեն հասկանում, չեն հասկանում թե ոնց կարող եմ լացել կամ ուրախանալ ֆուտբոլի պատճառով:
Ու միշտ ինքս ինձ կրկնում եմ Բիլլ Շանկլիի այն խոսքը որ, “Некоторые считают, что футбол - дело жизни и смерти. Они ошибаются: футбол гораздо важнее.”

Հ.Գ. Պապ ջան մերսի, մենակ քո շնորհիվա, որ հիմա ես էլ եմ ապրում Մեծն Ֆուտբոլով: :)

CactuSoul
10.11.2009, 14:27
Նոր «հնություն» էի կարդում, ակամա փորձեցի գտնել էս հարցի պատասխանն ինձ համար.

ի՞նչ հարց կտայիր Աստծուն.

Կհարցնեի՝ ո՞նց ես:):

Empty`Tears
11.11.2009, 00:09
սիրում եմ ակումբը, չգիտեմ ինչի հենց հիմա ցանկացա գրել, կարող ա ուղղակի էս քանի օրը ինձ միտեսակ վատ եմ զգում, մի վիրտուալ տեղ է, որ մտքովս չի անցել էստեղից ինձ ջնջել, դե երևի չեմ էլ կարող :))
մի բան էիի ուզում գրել, ռեալում հետս մի բան ա պատահել, որ նորից էս վերջերս եմ սկսել դրանում մեղավոր զգալ … :( ինձ ներեք լա՞վ երեխեք, որ վիրրավորել եմ , կոպտել եմ, արհամարհել եմ ու շա՜տ անգամ ա դա եղել, ցավ եմ պաճառել, էնպիսի ցավ, որ հիմա եմ զգում՝ նորից … կյանքում էսպիսի դեպք չի եղել, որ մեկին ասեմ կներես ես մեղավոր էիի, ինքս ինձ երբեք թույլ չեմ տվել, բայց զգում եմ սխալ եմ արել, որքան էլ որ կողքից ասեն, թե ես սխալ եմ երբեք չեմ ընդունի, միայն այն դեպքում՝ այս դեպքում, երբ որ զգում եմ … կներես լա՞վ … սա բոլորիդ է ուղղված սիրելի ակումբցիներ …
միտեսակ հիմա թեթևացած եմ զգում, թեկուզ ում որ թվարկածներիս մեջ նշել եմ, չի զգա , բայց հանգիստ եմ արդեն …:)

Farfalla
11.11.2009, 09:46
Տարօրինակ է, բայց բոլոր սմս-ները նույն գինն ունեն: Եվ նրանք, որտեղ գրված է “Ես քեզ սիրում եմ”, “Էլ չեմ ուզում քեզ տեսնել”, “Կարոտել եմ”, “Ախչի, բա իմացար երեկ ինչ եղավ ” “Մամ, տուն գալուց յոգուրտ որ բանան կբերես”, եվ շատ-շատ ուրիշներ: Բոլորը նույն գինն ունեն: Երևի դա սխալ է, կամ ճիշտ, չգիտեմ: Սմս գրել չեմ սիրում: Ավելի լավ է զանգեմ:

Katka
11.11.2009, 11:27
Երեկ ուզում էի ուղղակի աչքերս շատ պինդ փակել ու բարձրաձայն գոռալ, բայց աչքերս չգիտեմ ինչի այնքան լայն էին բացվել ու ավելի շատ էի տեսնում,քան ուզում էի, ու ձայնս ընդամենը հա-ի, չէ-ի, չէ, այ մարդ, կարգին եմ, ով պիտի նեղացնի, դու ոնց ես-ների համար էր: Միսթր փրեզիդենթ, քո պատճառով իմ ընկերների մեծ մասը երկրում չէ, իսկ մնացած մասը որոշում է գնալ: Գուցե օգնես ինձ համոզել նրանց մնալ: Պատկերացրու, որ համոզել եմ, որ մնան գոնե մինչեւ նոր տարի: Նրանք գիտես, սպասում են աշխատանքի պատասխանի ու անվերջ օրները վատնում են ու գիտես ուզում են, թե չէ՝ստիպված գնում են: Իսկ ես գործից հետո, երբ հանդիպում եմ նրանց, ընդամենը ուզում եմ նրանց միանալ, թեեւ աշխատում եմ: Ինչից է այդպես… Միսթր փրեզիդենթ, մեր բակի շները…Գուցե ...
Դու, որ ավելի վերեւում ես, օգնիր մենակ մի հարցում, չհավատալ, որ դեռ ամեն ինչ կփոխվի…Ավելորդ փուչիկները խանգարում են ապրել…
Նրանք ուրախանալ գիտեն, ես նրանց հետ մի ամբողջ կյանք եմ անց կացրել, բայց հիմա միայն չեմ կարողանում նրանց օգնել:Իսկ մեր բակի շունը երեկ ինձ ավելի լավ հասկացավ, նա լուռ էր, բայց չգիտես ինչի կողքովս հանգիստ քայլում էր ու հասկանում:
Քո պատճառով ես մենակ եմ մնում քո անտեր մնացած երկրում:Ավելորդ եմ զգում...

Մանուլ
11.11.2009, 19:48
Նստած եմ երթուղայինում: Վերջում նստած մեկը կանգառում պիտի իջնի: Կողքովս անցնելիս ոտքս տրորեց: Ճիշտ ա, էնքան էլ շատ չցավաց, բայց դեմքս խոժոռվեց, ու մտքումս արդեն փիս-փիս բաներ եմ ասում: Մեկ էլ գլուխը շրջեց, ու ժպիտով`
- Կներեք :}:
- Ոչինչ :):
Ու ժպտում եմ: Ամբողջ հոգով եմ ժպտում: Մի վայրկյան առաջվա մռայլ դեմքիցս հետք էլ չի մնացել: Ընդամենը մի բառ` ներողություն (կամ կներես, ինչպես ասում ենք), ու հաճախ էնքա՜ն բան կարող ա փոխվել:

Ինչո՞ւ են մարդիկ վախենում էդ բառն ասելուց:

unknown
13.11.2009, 15:13
Ինչքան վատա լինում երբ դու չես կարում մարդու երեսին ասես են ինչին նա արժանիա...մտածում ես որ նա իրեն վատ կզգա,կնեղվի ուրիշների մոտ,իսկ ետ մարդը հարմար առիթ ման գալով փորձում է քեզ նույն վատ դրության մեջ դնել...
Ես այդպիսին եմ,ուզում եմ փոխվեմ,բայց չեմ կարում,չեմ կարում մարդուն վատություն անեմ...անգամ հիմա...
Ես թույլ չեմ...վախկոտ չեմ...բայց չգիտեմ ինչի միշտ ուրիշների մասին ավելի շատ եմ մտածում քան իմ մասին...

Մարկիզ
13.11.2009, 22:52
Շատ ինֆորմատիվ, հետաքրքիր ու ճշգրիտ բան է վիճակագրական հետազոտությունը: Ինչպես երևի բոլոր բնագավառներում, այնպես էլ բժշկության մեջ նման հետազոտություններն անչափ օգտակար են: Էլ չեմ ասում, թե որքան հետաքրքիր է տեսնել դրանց արդյունքը: Մեծ առումով դա (իմ դեպքում, իմ մասնագիտության հետ կապված) իմ աշխատանքի արդյունավետության «գնահատականն է»: Իհարկե, նույնը կարելի է ասել բոլոր համակարգերի, ոլորտների, մասնագիտությունների, տարբեր երևույթների համար:

Երբ երևույթը դիտարկում ես ժամանակային առումով երկար (օրինակ մեկ տարի կամ թեկուզ երկու տարի), շատ բան է պարզվում: Ամբողջ խնդիրը կայանում է սրանում: Ժամանակը հզոր բան ա:

Ակամայից հիշեցի, թե ինչպես էի կազմում տարբեր երկրների (Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի) ֆուտբոլի ազգային առաջնությունների մասին հաշվարկներ, «հետազոտությունիկներ» ամենայն մանրամասնությամբ, երբ ուսանողական տարիներին խաղադրույքներ էի կատարում:):

Հա… չերկարացնեմ: Փորձե՞լ եք նմանատիպ ինչ-որ բան կատարել այստեղ: Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Շատ ցայտուն ու հստակ նկարագիր է ստեղծվում շատերիս մասին: Փորձեք տեսնել, թե ով քանի թեմա է ստեղծել և ինչի մասին են, ինչ համար են ստեղծվել դրանք, կոնկրետ ինչ նպատակով են ստեղծվել: Դրանցից քանիսն են «իր» մասին և բոլորի համար, քանիսը՝ բոլորի մասին կամ բոլորի համար և այլն, և այլն…

Իսկ փորձե՞լ եք դիտարկել, թե դրանցից քանիսն են օգտակար կամ շատ ընթերցվող, «չմաշվող», երկարակյաց: Որտե՞ղ են ամենաշատ «շնորհակալությունները», որտեղ են ամենաօգտակար գրառումները, ամենաորակյալ գրառումները, ամենահետաքրքիր կամ ամենածիծաղելի գրառումները:

Այստեղից կարելի է եզրակացնել, թե ով ակումբում ինչ է «փնտրում», ինչ նպատակներ ուներ կամ ունի և այլն ու լիքը հետաքրքիր բաներ::)

Շատ հետաքրքիր բան կստանաք… միևնույն ժամանակ… շատ ցավալի:

Հաշվեք, հաշվեք… ու գնահատական տվեք:

Elmo
14.11.2009, 00:21
Էսօր առաջին անգամ ռիսկ արեցի աղջկաս թուշիկը պաչիկ անել: :love
Ով խնդրել էր իր տեցը պաչիկ անել, էսօր վերջապես իրականացրեցի խնդրանքը: :)

Farfalla
14.11.2009, 20:43
Սիրում եմ քեզ: Սիրում եմ............
Ու եթե նույնիսկ ասեմ դա հազարավոր անգամներ, միևնույնն է, չեմ արտահայտի այն, թե ինչքան եմ քեզ սիրում:
Ուզում եմ գլուխս դնեմ ուսիտ ու ժամանակը կանգնի, որ էլ ստիպված չլինենք բաժանվել:
Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր հավատալ սիրո գոյությանը:
Սիրում եմ քեզ:

Ungrateful
14.11.2009, 21:43
Միշտ ունեցել եմ մեծ շրջապատ, մեծ կռուգ, իչնքան ինձ հիշում եմ` միշտ շրջապատված եմ եղել լավ ախպերներով, շատ մարդկանցով…
Բայց ունեցել եմ ընթամենը 4 ընկեր:
Իրանք եղել են իմ ընտանիքը, ու իմ ամեն ինչը: Հա, հենց ընտանիքը: / մանրամասն ստեղ չեմ խորանա/:
1-ին դասարանում ճանաչեցի ընտանիքիս անդամներին, ու հենց այդ ժամանակվանից սկսվեց մի ընկերություն, որը որ հիմա շատ հազվադեպ ա հանդիպում:
Մինչ այսօր, նենց օր չի եղել, որ օրվա մեծ մասը իրար հետ չլինենք… Թեկուզ եղել էն օրեր որ բոլորով չենք հավաքվել, բայց կգար մյուս օրը, և նորից 1,2,3,4,5….
Մեր մեջ օտար են եղել այնպիսի բառեր որոնցից է օրինակ` Նաղանձ, կեղծավորություն, սուտ… մի խոսքով բարի, ու թափանցիկ ընկերություն:
Ամեն մեկս ունեցել ենք 4 տուն, 4 պրոբլեմ, 4 ուրախություն….

Մոտավորապես 2 օրից, վերջին ընկերոջս տանում են բանակ… Այսօր եմ գիտակցել, որ մնում եմ լրիվ մենակ: Ոչ ոք, ու ոչ մի բան չի կարա փոխարինի իրանց:
3-ը ծառայում են, 1-ն էլ հեսա-հեսա գնում ա.. մնում եմ մենակ ես:
Այսօր, էդ ըկերոջս հաջող անելուց, սաղ կյաքս առաջս եկավ / չնայած իրան տանելու են վաըը չէ մյուս օրը, ու հաստատ վաղն էլ կտեսնեմ, մյուս օրն էլ/ բայց հենց այսօր էդքանը զգացի… մի քանի վարկյանի ընթացքում, անցյալս, ներկաս, ու ապագաի պատկերացումները հայտնվեցին աջքիս առաջ…
Ի՞նչ եմ ես անելու առանց իրանց, ի՞նչ կարող եմ անել ես մենակով, լրիվ մենակով, ո՞վ ա առավոտ զարթնացնելու, ո՞վ ա նեղ պահին հասնելու, ու՞մ եմ ԵՍ հասնելու, ու՞մ հաջողության վրա եմ ուրախանալու ու տխրության ժամանակ ես էլ տխրելու…
Իրոք որ, մենակությունը ճակատագիր ա.. սաղ կյանքում կորուստներս ավելի շատ են եղել, միշտ էլ էտապա եղել որ լրիվ մենակ եմ մնացել…
Մի քանի օր առաջվա ուրախությունս, ու միանշանակ կարծիքս, որ “բանակից ազատվելը ընտիր ա” միանքամից փոխվեց, ու մտածելու տեղիք տվեց…
Ամեն ինչ փոփոխական ա.. ամեն 2-րդը հիմա պոտենցիալ մեջքից խփող ա, դեմքիդ ժպտողը, հետեվիցդ խոսացող ա… ու նենց հաճելի է, որ կան մարդիք, ում աչքերին կարաս նայես, իրա հետ կիսվես, ու վստահ լինես որ ինքը քո հանդեպ պարզ ու մաքուր ա…հենց տենց էլ իմ կյանքն ա եղել ա թափանցիք ու տեսանելի միայն իմ ընկերներին, այդ 4 մարդկանց: Իսկ հիմա, ու՞մ եմ վստահելու, ու՞մ եմ կիսվելու, ու՞մ խորհուրդին եմ վստահելու….
Տո լավ է, կարևորը` 4 հարազատներս, ընտանիքս, ընկերներս` նորմալ վերադառնան, առանց պրոբլեմների ծառայեն… Ես ստեղ, հաստատ իմ ճարը կտենամ:
Տղեք ջան, ձեզ բարի ծառայություն:

Լեո
15.11.2009, 01:11
Ձմեռ էր, շատ ձյուն կար: Ու ես 11 տարեկան էի: Կյանքում առաջին անգամ գիշերով (այնքան էլ գիշեր չէր, ուղղակի ձմեռային մութ երեկոն իմ մանուկ աչքերում խորը գիշեր էր թվում) մեն-մենակ տուն էի վերադառնում: Փողոցային մի երկու թույլ լամպ հազիվ լուսավորում էին ճամփան: Ու ձյուն էր գալիս: Լռության մեջ միայն լսվում էին թափվող փաթիլների փշշյունը (էս բառը ես եմ հորինել, ձյան գալու ձայնն է) և ոտքերիս տակ խրթխրթացող ձյան ձայնը: Բայց մատղաշ սիրտս արագ էր աշխատում, մթությունը վախեցրել էր նրան…
...Մեկ էլ որտեղից որտեղ մի փոքրիկ շնիկ հայտնվեց ուղիղ դիմացս (ինչ պարզ եմ հիմա հիշում նրան. սևուկ էր, բայց մի աչքը սպիտակ շրջանակով էր պատված): Նայեց ուղիղ աչքերիս ու.
-Հա՞ֆ,-հարցական տոն կար ձայնի մեջ:
-«Ի՞նչ»,- երևի դեմքիս հենց էդ արտահայտությունը հայտնվեց, որովհետև չհասկացա որտեղից հանկարծ բուսնեց ու ինչ էր ուզում ինձնից:
Մի կես րոպե երկուսս էլ անշարժ իրար էինք նայում:
-Հա՛ֆ,- այս անգամ ձայնը ուրախ էր, ու մի կողմ քաշվեց:
Վախվորած քայլ արեցի ու շարունակեցի ճամփաս: Նա նույնպես սկսեց քայլել իմ կողքից ու աջ ու ձախ հաչալ. երևի ինձ էր պաշտպանում երևակայական թշնամիներից: Մինչև տուն ուղեկցեց: Զգացի, որ նրա հետ դադարել էի վախենալ մթությունից ու մենակությունից: Երբ դարպասից ներս էի մտնում, վերջին անգամ ձայն տվեց.
-Հա՜ֆ,- երևի հրաժեշտ էր տալիս:
Ու նույն կերպ ակնթարթորեն էլ անհայտացավ գիշերում, ինչպես և հայտնվել էր...

Ungrateful
15.11.2009, 21:12
Միշտ խուսափել եմ վախկոտ մարդկանցից…
Կռուգիդ մեջ վախկոտ մարդ ունենալը հեչ լավ չի…կարծում եմ, հենց վախկոտությունն ա ծնում աբիժնիկությունն ու չուզողությունը:
Հա, միշտ խուսափել եմ… բայց մենակ էդքանը, որտև միշտ էլ նման մարդիք ռաստվում են, մտնում եմ քո կյանք, հետդ մոտիկանում են, բայց ցավոք իրանց իրական ապրածը ու տակի կեխտերը շատ ուշա ջրի երես հելնում…
Իմ կարծիքով, հենց վախկոտ մարդիք են ուրախանում քո դժբախտության վրա, երջանկությանդ ճանապարհին պատ շարում, մեջքից խփում:
Էհ, քանի տենց մարդու եմ ռաստվել, ինչքան եմ կողքից տեսել… ու դրանից ելնելով , սովորել եմ մարդու մեջ փնտրել կեխտերը հետո նոր դրկան հատկանիշները…
Ասածս ինչ ա… Մաքուր մարդիք, հեռու մնացեք վախկոտներից, մարդկանց մակերեսորեն մի նայեք:
Իսկ էն մարդկանց, որոնց կյանքի համար 1 նպատակն հարազատին քցելը, տակը փորելը` կասեմ, որ բոլորի տակի կեղտ են մի օր հելնելու ա, սաղի մութ անկյուններն էլ ուշ թե շուտ բացահայտվելու են… ճիշտ ապռեք արա, դաժե եթե մինջև հիմա տենց չի եղել, ապա երբեք ուշ չի սկսելը… գտեք ձեր շրջապատը, ու դրսեվորեք ձեզ նենց, որ նրանք գնահատելով ձեր դրական հատկանիշտները` աջք փակեն ձեր անցյալի վրա:
Տականք մարդիք` փոխեք ձեր կյանքը, ու նպատակները… ճիշտ ապրեք:

Yellow Raven
15.11.2009, 21:30
Վերցրեցի եռացող թեյնիկը, բացեցի կափարիչն ու չլմփ՝ ամբողջ ջուրն լցրեցի գլխիս ու ոչինչ չզգացի: Նույնիսկ էդ պահին չզարմացա, որ բան չզգացի: Դեռ ավելին, անգամ չզարմացա, որ չզարմացա, որ բան չզգացի...
Հագա 3 տարի առաջվա ջինսից կուրտկաս (թե ասա 3 տարի առաջվա կուրտկեն խի էիր հագնում) ու շտապեցի գնալ դասի... Չգիտեմ ինչու նստեցի 3-րդ համարի երթուղայինի դիմացը, այնինչ այդ համարը իմ ԵՊՀ-ական ճանապարհից գնումա ընդամենը մինչև Բարեկումության եղած մասը, դրանից հետո հայդա Կվարտալ:
Հա բայց յանի ինչի նստեցի 3-րդ համարը, եթե միշտ գնում կանգառից նստում եմ 2-ը,24-ը կամ շատ ալարկոտ ժամանակ 49-ում գլուխս եմ պատալոկով մաշացնում: Դե ի տարբերություն տաք թեյնիկի էս անգամ նստելուց հետո ինձ էդ հարցը տվեցի, բայց պատասխան այդպես էլ չգտա: Ինքս ինձ ներշնչեցի, որ կգնա համալսարան ու շրխկացրեցի դուռը... Հանկարծ տեսնեմ երթուղայինը տեղից պոկվեց ու սկսեց իջնել դիքն ի վայր: Նայում եմ ձախ՝ վարորդի տեղը դատարկ է, նայում եմ ետ՝ մարդ չկա: Քանի դեռ մեքենան արագություն չէր զարգացրել բացեցի դուռն ու ինձ նետեցի մեքենայից...
Հանկարծ տեսնեմ ողջ երթուղայինի ժողովուրդը՝ անգամ վարորդը ծիծաղում են վրաս, զարմանքից քար կտրեցի ... Քավ լիցի, ախր այնտեղ մարդ չկար... Մի կերպ կանգնեցի ու ամոթից կորչեցի երթուղայինի տեսադաշտից...
Գնացի կանգառ նստեցի առաջին պատահած երթուղայինը... Նստելուց հետո նայում եմ համարներին գրված է IIIV ... Այ քեզ բան, էդ երբվանից են երթուղայինի համարները գրում հռոմեական տառերով էն էլ թարս... Նայեցի վարորդին ու հարցրեցի ՝ «Կներեք սա Համալսարան հասնում է՞» ... «Գործ կա»,-պատասխանեց վարորդը: Մտքումս փորձեցի վերլուծել նրա պատասխանը, երբ նորից ասեց՝ «Գործ կա, բանալին վերցրա իջի ներքև»... Աչքերս ինքնստինքյան բացվեցին...

***

Թե ասա թեյ էիր ուզում մի քիչ զգույշ վերաբերվեիր էդ թեյնիկին, հազար եմ ասել երազներին մեկ-մեկ հավատալա պետք...
Տեսնես վաղը երթուղայինում ինչա գալու գլխիս...

Chuk
16.11.2009, 00:35
Քանի գնում ա, vBulletin համակարգի մշակողներին ավելի եմ սիրում :love
Մտնում ես ակումբ, վերևու գրված ա xxx չկարդացված գրառում, կտտացնում ես լինկի վրա, թեմաների հսկայական ցանկ ա բացվում, մտնում ես Նավարկում, բացված մենյուից ընտրում «Բոլոր բաժինները կարդացված են»... կա՜յֆ :love

Երվանդ
16.11.2009, 03:56
Չեմ ուզում քեզ ցավ պատճառեմ, ոչ թե որ բարի եմ, ոչ թե որ սիրում եմ, ուղղակի ինձ հետո կրկնակի ցավ ա պատճառում էտ, բայց դե ես մազոխիստ եմ:P:)), կներես...:(, գիտես:)

Ուրվական
16.11.2009, 21:47
Ես Աստծուն հավատում եմ... բայց Աստվածաշունչը ասում ա, որ քո համար առաջինը Աստված պիտի լինի, հետո ծնողներդ... չեմ կարողանում ընդունել, չեմ կարողանում հասկանալ ու չեմ էլ կարողանա... թող ասեն, որ սխալ եմ անում:
Մարդիկ կան, որ Աստծուն չեն հավատում, բայց ես հլը չեմ տեսել մարդ, որ Մայր ասվածը չընդունի... լավ ա ասված, դրանից ավելի բարձր գաղափար չեն մտածել... չէին էլ կարա մտածեին... ես ինչքան խորանում եմ էդ դրա մեջ, էնքան չեմ կարում հասկանում, թե ոնց կարա տենց երևույթ լինի... ամենաթանկը աշխարհում, այսինքն՝ անգինը՝ մայրն ա... Ու պետք չի ոչ մի վայրկյան դա մոռանալ... ոչ մի վայրկյան... Դե պարզ ա, ես ասենք տենց սիրուն բառերով ու հանճարեղ չեմ կարա ներկայացնեմ իմ զգացմունքները ոնց որ, ասենք Շիրազը... բայց կարևորը որ ինձ կհասկանան, լրիվ կհասկանան, երբ որ ես ասեմ ու ասում եմ էն, ինչ հիմա անընդհատ ուզում եմ ասեմ.
Մամ ջան, ցավդ տանեմ...

Մանուլ
16.11.2009, 22:14
Մեկ-մեկ ուզում եմ ամեն ինչից և բոլորից հեռու լինել, մենակ մնալ: Հեռու լինել բոլորից` ընկեր-բարեկամներից, ծանոթ-հարազատներից: Հիմա էդ «մեկ-մեկ»-ն ա: Հիշում եմ, թե վերջին անգամ երբ էր. սեպտեմբերի 11-ն էր: Չգիտեմ, թե ինչի ա տենց լինում, չեմ կարողանում ինքս ինձ համար պարզել: Էդ պահերին էնքան թույլ եմ լինում, որ չեմ կարողանում նույնիսկ ինչ-որ մեկի հետ խոսել... Ուզում եմ մենակ մնալ ու դուրս թափել բոլոր բացասական բաները, որոնք մեջս կուտակված են: Ես էլ չեմ հասկանում, թե ինչ ա կուտակված, բայց մի բան կա: Գիտեմ, որ կանցնի: Ու շատ շուտ կանցնի: Ու էդ ժամանակ արցունքների փոխարեն աչքերիցս նորից «կհոսի» ժպիտս...

Elmo
16.11.2009, 23:47
Եկավ :(
Գնաց :)
Էլի կգա
Բայց ես իրան սովորել եմ:crazy
Էն անկապ տխրության մասին եմ խոսում, որ բոլորին մեկ-մեկ այցելում ա ու առանց պատճառի:

Chuk
17.11.2009, 00:44
Բարև, Անկապ:
Դու իմ նման անկա՞պ ես:
Էսօր շատ քնեցի: Վերջին օրերին էդպես չէր եղել, օրական մի քանի ժամ եմ քնում, որ գործերս հասցնեմ... տեսնե՞ս չքնելու իմաստը որն ա, որ մեկ է, չեմ հասցնում: Բայց չէ, պիտի հասցնեմ, գործը շատ պատասխանատու է ու կարևոր բավական լայն հասարակության համար:

Նստած աշխատում եմ: Էլ վրաս հալ չկա: Արդեն ուղեղս այնքան է բթացել, որ պետք է 1-2 էջի սահմանում գրեմ, բացատրեմ, թե ինտերնետային ֆորումներն ինչի համար են, ինչ կառուցվածք ունեն, ինչ խնդիրներ են լուծում ու ես... ես... հա, ես, չգիտեմ ինչ գրեմ: Մինչև էդ ինչի մասին ասես գրել եմ, հասել եմ ֆորումներին ու լռվել եմ... Տեսնե՞ս հետո էդ ձեռնարկի ընթերցողների մտքով կանցնի, որ ես էսպես օրեր շարունակ աշխատել եմ, հալից ընկնելով, բայց դրա դիմաց իսկի չեմ էլ վարձատրվելու...

Հանգստանալ... հանգստանալ ա պետք... հանգստանալ.. ո՞նց: Էդ ինչքան հոգնած եմ, որ ֆայմում եմ, որ հանգստանալու լավագույն ձևը թրաշվելն ա... իսկ արդեն 6-7 օր է չեմ թրաշվել: Հա՛, իհարկե սափրվել է պետք: Վեր եմ կենում, թղթերս դասավորում ու գնում լոգարան... ինչի՞ համար եմ եկել տե՛ր Աստված... ինչի՞ համար... ինչի՞... հա՜.. լողանալու... հանվում եմ, մտնում ցնցուղի տակ, լողանում եմ... դուրս եմ գալիս ու տեսնում, որ փոխնորդ չեմ բերել: Ուրեմն լողանալու չէի եկել... բա ինչի՞ համար էի եկել:

Լոգարանից դուրս եմ գալիս անթրաշ:
Գնում եմ խոհանոց:
Սուրճ եմ դնում:
Խմելիս ձեռքս կպնում է երեսիս ու զգում եմ մազածածկույթը... 6-7 օր է, ինչ չեմ թրաշվել... աաա՜.. թրաշվելու էի գնացել:

Հոգնած եմ: Հանգստանալ է պետք:
Մտնում եմ ակումբ, վերևում գրված ա xxx չկարդացված գրառում, կտտացնում եմ լինկի վրա, թեմաների հսկայական ցանկ ա բացվում: Մտնում եմ մի քանիսը.. չէ... հոգնած եմ... մտնում եմ Նավարկում, բացված մենյուից ընտրում «Բոլոր բաժինները ընթերցված են»... կա՜յֆ :love

Katka
17.11.2009, 01:58
Անկապ աաաաաաաաաաաաա: Անկապ: Ծայրը չկա, կապել չի լինում, կտրել չի լինում, ավելորդ ուղեղի հոգնածություն,անջատել չի լինում, ռեստարտ լինել չի լինում, ավելորդ գրառումներ, անկապ ա:Հը, կգաս տեղերով փոխվենք: Աշուն ա, գարուն եմ ուզում, ձմեռ ա, անկապ ա...Հը, ոնց ես, դիմանում ես, թե էլի ասեմ, որ կապված պետք էլ չի, որ լինի:Դե հիմա անկապ ա, հեսա ցեխա շուտով լինելու...

Սլիմ
17.11.2009, 10:53
Նստած սպասում եմ երբ պիտի գա:( Պիտի գա ու ես սկսեմ արդարանալ...:( չեմ սիրում արդարանալ, ատում եմ արդարացումները: Բա լավ , բա որ չլսի? ասի չեմ ուզում լսել:(մի կողմից լավ կլինի, ստիպված մեղանչող հայացքով չեմ սկսի սնիմաստ բաներ ասել, արածը արածա: Չեմ սիրում երբ սխալ եմ լինում, ոնց եմ ատում էս պահերը: Ախր ինքը իմ ոչ մի բաննա, բայց սխալ եմ եղել ու պիտի ներում խնդրեմ, կամ ուղակի բացատրեմ, որ այլ ելք չունեի::( Ոնց կուզեի հիմա ինձ տեսնեի մի 3 ժամ հետո, տեսնեի ինչ վիճակի եմ: Մամաս միշտ ասում էր - ջուրը մտնողը թրջվելուց չպիտի վախենա, հիմա ուղեղիս մեջ տպված են էտ խոսքերը, հա էլի չեմ վախենում թրջվելուց, ուղակի մրսում եմ , դիսկոմֆորտա: Վայ մամ ջան երանի էն օրերին որ կիսվում ու խոսում էինք իրար հետ, երանի էլի փոքր ժամանակվա պես գրկես ու ինձ ապահով զգամ:
Տեսնես կգոռա, ահավոր վատ եմ զգում երբ սկսում են գոռալ... մենակ չգոռա ու հանգիստ լսի , էն ինչ պատրաստվել էի էս 4-5 օրը որ պիտի ասեի, մենակ էլի էշություն չխոսամ, գոնե հասկանա: Իբր լավ էր ամեն ինչ հիմա էլ էտ: Երբ պիտի վերջանա էս անհաջողությունների շարանը::(

Սլիմ
18.11.2009, 10:42
Անկապա, ամե ինչ անկապա, ամնեաիմաստալից բանը էս օրագիրնա :(
Անորոշ, անիմաստ, ցուրտ... աչքիս դժողք եմ ընկել, դեռ չեմ գիտակցում::(
Ես ինչ կարամ? Ինչ կարում եմ անում եմ, ինչիա ինձանից ավելին սպասում, ինչիա իմ մոտ փնտրում էն հարցերի պատասխանները, որը ինքը չի կարում տա: Ես ինչ կարամ անեմ, ինչիա ինձ մեղադրում իրա անհաջողությունների մեջ? Ինչի երբ որ հույս եմ տալիս, կատաղած ասումա որ օդերով հոգնելա ապրի: Ես մեղավոր եմ, որ ինքը չի կարողանում որոշում ընդունի? Ես իրա փոխարեն չեմ որոշելու, ես իմ համար եմ որոշում, մեր համար եմ որոշում, բայց իրա համար ես ինչ որոշեմ?
Հեշտա մեղավորներ գտնելը - քո խելքին ընկա ու չարեցի էս, չարեցի էն:
Է անեիր, իմ խելքին ընկնելը որնա, որ դու էլ չէիր ուզում, հիմա էլ չես ուզում, իսկ ես չեմ կարա քեզ ասեմ էն ինչ չեմ ուզում , որ անես::(

Kuk
18.11.2009, 13:39
Վատ ա:

unknown
18.11.2009, 15:01
Ինչ անկապա ամեն ինչ...մի բանեմ ընդամենը ուզում,որ վերջապես ձյուն գա,ենել անձրևա ու անձրև...մեկ-մեկ ինձ թվումա թե ես խփնվել եմ ետ ձյան երազներից...երեկ առավոտ տեղիցս հելա բալկոն ու տնով մեկ գոռում,ցատկում էի թե ձյունա գտալիս,մամս եկավ խնդաց վրես ու ասաց թե ձյունը անձրևից չեմ տարբերում...
Հիմաելա անձրև շատ վարար,բայց ես անձրև չեմ սիրում:(ՁՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜

Ծով
18.11.2009, 15:14
էս վերջերս անընդհատ նկատում եմ...ձյուն եմ ուզում , հա ձյուն եմ ուզում...հասկացանք ձրի ա, հերիք ա ուզեք ձյուն...իիիիիիիի....
մի քանի ժամ ձյունը գալիս ա, հետո սառում ա, սառույց ա դառնում, հետո հալվում ա, դառնում ա ցեխ...վաաաաաաայ:angry:Dհետո որ համոզում ես՝ էս մի ժամանակ սպիտակ փափուկ ձյուն էր , չեն հավատում:D
իսկ մեր հարևան Խաչիկը կամպոտ ա ուզում, բայց իրա մաման սպասում ա առաջին ձյունը գա, նոր բացի:D
հա լավ, թո՛ղ գա ձյուն...լավ:D

Yellow Raven
18.11.2009, 17:08
Երազումս դասախոսս էր մահացել... :(
Հիմա նոր եմ պատկերացնում,թե ինչքան եմ սիրում մեր ընկեր Մալխասյանին:love

Kuk
18.11.2009, 18:17
Մի տող, մի տուն, մի երգ, ոչինչ, սիրո մասին երբեք ես չեմ գրել, որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել: Սերն է միակ տերն ու արքան, մնացածը ունայնություն. նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում: Եվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր քո կրծքի խռովքի մեղմիկ զանգերը թաքուն, որ քեզ կկանչեն քո մեծ երազի ժայթքող նյարդերի հարվածին հոսուն: Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում, մեկ մեղեդի ծանոթ մի ձայն մեզ կդարձնի մեր տուն: Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից, և շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի: Նույն քաղաքն է, նույն կանգառը, և բոզերը անկյունում, բայց օտար, ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են քայլվացքին քո հետեվում… Հազար-հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն. որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում, մեկ մեղեդի ծանոթ մի ձայն մեզ կդարձնի մեր տուն:
Երբ անառակ որդու նման դառնաս թողած քաղաքդ և դռնեդուռ փնտրես նրանց, ում որ վաղուց կորցրած ես: Հազար օտար աչքերի մեջ գտնես նրա հայացքը. նրան` ով սիրում էր քեզ, սպասում քո վերադարձը…Երբ անառակ որդու նման վերադառնում է սերը, լսում ես կարճ մի պատասխան`«Ուշ է»… Եվ ում կամքով է, որ կյանքում ամենն ունի իր վերադարձը, միշտ ուշացած գտնում ես այն`ինչ որ վաղուց կորցրած ես… Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք , երբ որ մարեն հիմար կրքերը…
Ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր…
Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները, թափվում են ցած ավազի պես օրերի շարքը անտարբեր: Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները, ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած: Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը, և կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից: Եվ նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը, որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ քեզ…
Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս ես կհագենամ, և հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ, թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց, ասում են՝ ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց: Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից, զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից, զարմանում եմ ես և նորից ու նորից ես չեմ հասկանում… Ո՞ր քաղաքում անհետանամ, ո՞ր տան խցում անեանամ, և ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից, ո՞ր լույսերից կկուրանամ, ո՞ր ցավերից ես կոռնամ, ո՞ւմ փամփուշտից ես կհեռանամ կյանքից…
Ինքս ինձնից եմ հեռանում և կամուրջները ետդարձի ես չեմ այրում. ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ, հիմա գնամ… Մնաս բարով, վերջին իմ սեր, կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր, գիշեր անդարդ, ձեռքեր սեղմված, և կորուստի դռները բաց ես փակեցի… Մնաք բարով, խելառ օրեր, անքուն հազար իմ գիշերներ, բարով մնաք… Մնաս բարով, վերջին կորուստ, վերջին իմ հույս, սպասում, երազ վերջին: Ես հեռանում եմ ամենից, ամեն տեսակ սուտ խաղերից, ես չեմ խաղում…

Թյուրիմացությունից խուսափելու համար՝ (c) Մեսչյան
.......................................

ministr
18.11.2009, 20:29
Օհո... Կուկ ջան գրածդ ստիպում ա վերհիշել շատ բաներ...
20 տարեկանում բոլորս էլ բանաստեղծ ենք դառել, ամեն մեկս մեր չափով..
Ու անկախ ամեն ինչից շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր պարգևել են ուրախության պահեր, երջանկության ժամեր, անփոխարինելի օրեր... բայց էդ ամեն ինչը ընդմիշտ չի մոռացվում, չի կորում, մնումա իրա համար փոքր մի տեղ.. ու դա հրաշալիա...

Էհ քիչ մնաց պոետությունս հիշեմ.. քանի ծաղիկ փուչիկներ չեմ սկսել անել գնամ :)

Katka
19.11.2009, 10:46
Պարզ է, որ երկինքը գունաթափվում է, պետք է տան առաստաղը ներկել...
Նայեցի խանութի աղջկան մտածելով՝ որն է պետք գնել, իսկ նա ժպտաց ու աչքով տվեց...հիշեցի... չգիտեմ, դիմացիս ծերուկը նայեց երկնքին ու օֆ, օֆ, ձյուն ա գալու...մի քիչ այնկողմում տատիկը փաթաթվել էր ու ծաղիկներ էր վաճառում... լիքը մարդիկ ու էլի մարդիկ, հեղձոց... Խանջյանով ես էթում, ապե...Թեքվես պահի, ուստա... Աստված չանի թեքվեմ , բայց կպահեմ...Հըմ, վարորդն էլ լավն է: Էհ, նենց էլ քրքջաց ու աչքով տվեց, հայելին էլ ժպտաց: Հըմ, քիչ մնաց ու կհասնեմ...դեղին է... կանաչ էր...Պռիվետ լավ ես...Չէ, վատ եմ, բայց դա կապ չունի, էստեղ կապ չունի...Հա, լավ եմ...Տադադադամ, երկու տոմս, թատրոն ենք թռնում իրիկունը, ժպիտ ու աչքով տվեց...Կհիշեցնես ներկերի խանութ մտնեմ թատրոն վայրէջքից առաջ...Բարի օր... Բարեւ, բարեւ, լիֆտը փչացել է, ոտքով է պետք բարձրանալ... Հա,լավ է, վաղուց եմ որոշում, որոշել, որոշելու, որ նիհարել է պետք...Ֆու, ապե ստեյա պետք պահել...Հըմ, սա էլ լավն է, հումոր փորձեց անել... լավ մնա...Տատ, սենյակիս առաստաղի գույնը փոխել է պետք...Հա, կփոխենք, վաղը, ոնց ա ասում վաղը էսօրից խելոք ա, թե ոնց...էհ, ինձ հասկացողը մենակ դու ես...վաղը, ամեն ինչ վաղը...իսկ երկինքը այսօր գեղեցիկ է...

Մանոն
19.11.2009, 15:22
Ինչպես միշտ երթուղայինը խցկված է, ես էլ ինչպես միշտ՝ կանգնած: Սա միակ պարագան է, երբ չեմ ափսոսում, որ բարձրահասակ չեմ: Գիտեմ, որ երկար եմ գնալու և որոշում եմ ժամանակը կարճելու համար զննել նստածների դեմքերը: Միշտ այդպես եմ անում, գտնում եմ որևէ հետաքրքիր դեմք ու մտքով սկսում նկարել: Ահա նստած է մի դեռահաս աղջիկ, 16-17 տարեկան: Այնքան նու՜րբ է, անթերի դիմագծերով: Ակամա ժպտում եմ, մտքով մատիտն առնում եմ ու տանում առաջին գիծը: Ահա խոշոր, սիրուն աչիկները, փոքրիկ քթիկը, ուռուցիկ շուրթերով բերանը, այտի փոսիկը, որը գոյանում է, երբ ցնցումներից ծամածռում է դեմքը…Գանգուր մազերը երկարությամբ սահեցին մատիտի տակ…Ինչու՞ կանգ առա, հա, կանգառ է, էլի մարդիկ են խցկվում: Մի ծեր տատիկ եկավ կանգնեց ուղիղ աղջկա գլխավերևում: Ափսոս… հաստատ հիմա աղջիկը վեր կկենա ու տեղը կզիջի տատիկին, իսկ իմ եթերային նկարը կիսատ կմնա: Մի ավելի երիտասարդ կին տեսնելով, որ աղջիկն անտարբեր նստած է, ցածրաձայն հուշեց:
Աղջկա աստվածային շուրթերը բացվեցին ու լսվեց բավականին կոպիտ մի ձայն.
– Տեղիս համար փող եմ տվել, որ ուրիշին զիջե՞մ: Թող հաջորդին նստեր:
Տիրեց լռություն: Լսվում էր միայն մեքենայի թափքի ձայնը:
Մտաբերեցի կիսատ թողած նկարս: Մատիտս բարձրացրի, որ շարունակեմ նկարել գեղեցկուհուն, բայց այ քեզ զարմանք. նկարում կնճռոտված, ցինիկ մի կին էր, ում գզգզված մազերից բարձրացել էին սատանայի 2 կարճ պոզեր:

Kuk
20.11.2009, 02:48
Ուզում եմ հատուկ նշել, որ ինչպես այս, այնպես էլ այս թեմայում կատարածս նախորդ գրառումն ամբողջովին կազմված են Արթուր Մեսչյանի երգերի տողերից, ուղղակի դրանք մի քանի երգերի բառերից վերցված հատվածներ են: Ովքեր ընդհանրապես ծանոթ չեն Մեսչյանի երգերին, և գրառումս կարդալիս կարծել են, թե դրանք ես եմ ստեղծագործել, թող ինձ ներեն: Սա ասում եմ գրագողության տպավորություն չթողնելու համար, որովհետև նախորդ գրառումս կատարելուց որոշ ժամանակ հետո է նշվել, որ դրանք Մեսչյանի խոսքերն են:


Փողոց ու այգի իմաստազրկվում են իմաստազրկված քաղաքի մեջքին: Տները նույնպես իմաստազրկվում են, երբ վերածվում են ապաստարանի…
Երկնքում կապույտ արևն է լողում, ամպերը սակայն երկինքն են փակում, շողքերը վերջին խեղդվում են ահա, սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ…
Ամենը ձե՛զ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ և նյարդերից հյուսված կյանքիս էջերը… (http://www.akumb.am/showpost.php?p=1857483&postcount=782)

Legolas
20.11.2009, 11:19
Պղտոր գետը հոգսերի մեզ տանում է դեպի վար,
Տուր ինձ ձեռքդ, բարեկա’մ, մենք պետք է օգնենք իրար:
Մութ է, մութ է մեր ճամփան, չի երևում ոչ մի բան
Խոսքները մեկ են արել Տեր Աստվածն ու սատանան:

Հրաշքները չեն մեռնում, նրանք կան ու կմնան,
Թե հավատ կա քո սրտում, և կա սեր անանձնական:
Հրաշքները կմնան, քանզի կա Փոքրիկ Իշխան
Որ սիրում է տիեզերքն ու աշխարհը այս դաժան:


Իսկ դրսում նոր կոփված տականքները
Թալանում ու գռփում են մարդկանց,
էս կեղտոտ, ասիական, մութ բարքերը
Ու դեմքերն ինչ սագում են սրանց։
Կյանքը բութ կրքերի աղբանոց,
Կյանքը լուռ վշտերի խենթանոց

Որովայնամիտ ու բութ դեմքեր,
Ու անթիվ դատարկ որովաններ,
Բարքերի անկում, անկման բարքեր,
Ու անկման եզրին կանգնած կարգեր:
Կուսականորեն շիկնած լրբեր,
Կուշտ ու կուռ կերած խմած սրբեր,
Դզած ու փչած ու կեղծ կույսեր,
Կույսերից հիասթափված հույսեր:
Մտավորական քրեականներ,
Կիսագողական ոստիկաններ,
Գումարի նստած դասախոսներ,
Ու նստած հելած շատախոսներ:
Անգթությունից կոտրած սրտեր,
Ու գթաբաժան առաքյալներ,
Խորհադարանում խորհող այրեր,
Ու նմանատիպ դեպքի վայրեր:
Նախագահական ընտրություններ
Եվ անընտրելի նախագահներ,
Հալումաշ եղած անթիվ ստեր,
Ով է այս ամենը բեմադրել:
Գեներալատիպ մեծ գրողներ,
Գրողի տարած գեներալներ,
Գեներալատիպ նախարարներ
Ու նմանակերպ տարբեր բաներ::[
Իսկ կարգին տղերքը`ում ձեռքին է զենքը
Մահվան հետ գիշեր են լուսացնում,
Իսկ ազգի տականքը`մեր ազգի քերանքը
Թալանում է ազգը ու պղծում:



Անիմաստության խորտակվող քո նավը
Նորից փրկության ափին է զարնվում
Երբ վերարկույով քնած զավակներդ
մեկ մեկ արթնանում ու քեզ են նայում
նրանց աչքերի առկոյծող լույսերը
ոգուդ սառույցի կեղևն են փշրում
անկարողության պոկում կապանքները
և կյանքդ նորից իմաստավորում:

Ակումբի Փոքրիկ Իշխանին,որ սիրում է տիեզերքն ու աշխարհը այս դաժան:

Թյուրիմացությունից խուսափելու համար էլ՝ (c) Հախվերդյան

Agni
21.11.2009, 17:23
Ինչու են մարդիկ մեր կյանքում օրերի նման գալիս ու անց կենում:
Ոմանք իրենց կամքով են հեռանումզուտ հոգեպես, ոմանցից էլ դու ինքդ ես հեռանում չհասկանալով, իսկ ոմանց էլ, հակառակ իրենց կամքին, կյանքն է տանում: Անկեղծ ցավում եմ... մարմինս է ցավում... հոգիս է ճզմում... ու գիտեք ավելի դաժան է, երբ այդ ամենը գիտակցում ես: Մեկ էլ մտածում եմ` չէ որ մարդիկ նյութական չեն, թեկուզ տարածության ու ժամանակի մեջ կարող ես հիշել, կարող ես խոսել, ոչինչ, որ նրանց փոխարեն դու ես պատասխանելու ինքդ քեզ:
Չգիտեմ, ինչքան էլ փորձում եմ խորանալ ու թափանցել, միևնույնն է չեմ հասնելու կյանքի մեխանիկայի որոշ կառույցների բացահայտմանը:
Ու էլի հիշում եմ <Փոքրիկ Իշխանից> հանճարեղ խոսքեր."Դու պատասխանատու ես նրանց համար , ում ընտելացրես ես: Դու ինձ ընտելացրել ես ու եթե հեռանաս, ես լաց կլինեմ... ":

Norton
21.11.2009, 17:53
Լավ մի քիչ էլ ես փիլիսոփայեմ՝ ուսանողության օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ին ուսանողության օրն էր, բեյխաբար գնացի դասի, մի քանի շնորհավորանք ստանալուց հետո, նոր պարզեցի, որ ուսանողության օրնա, ուրախացա:hands փաստորեն մոռացված չենք: Պարզեցի, որ դասերից հետո էլ մրցանակաբաշխություն համերգ ա լինելու, վաաբշե տրամս բարձրացավ, առաջին անգամ ուսանողական կյանքիս մեջ որոշեցի գնամ, գնամ մասնկացեմ ու էս տոնը նշեմ:ok
Դե ոնց որ միշտ դասերը արեցինք, վերջին ժամանա անգլերենի դասի ենք, ես սպասում եմ դասի ավարտին, որ իջնեմ դահլիճ, մեկ էլ հանկարծ դըդըդըըդըըըմփփ: Դասին ավարտին մի 20-25 րոպե դեռ մնացել էր հանկարծ դրսից մի 20-30 փուչիկներով զարդարված ուսանողություն հիստերիկ գոռոցներով շարժվումա դեպի դեպի գլխավոր մասնաշենք, ամբողջ դասի պրոցեսը պռավալ տալով իհարկե:angry Իրարանցումա սկսվում, բոլորը հետաքրքրվում են ի՞նչ ա կատարվում, պատուհաներից կախվում, իսկ դրսում էդ խումբը իրանց հիստերիկ գոռոցները շարունակում են: Դասախոսը շատ հանգիստ դեմքով ասումա, մի խառնվեք Գագիկ Ծառուկյանին են գնում դիմավորեն:o Երևի Ծառուկյանի համար, հոգեհարազատ մթնոլորտ ստեղծելու մղում ելնելով էին տենց ճղճղում, ո՞վ իմանա:think:D
Իհարկե օրս փչացավ, դասերից հետո միանգամից տուն գնացի, էդպես էլ չհասցնելով տոնը նշել:
Հայաստանի "ամենաինտելեկտուալ" մարդը, եկել էր ուսանողների տոնը շնորհավորելու, պատկերացնում եք:o կամ էդ ոգևորվածները, հետաքրքիրա ինչի՞ վրա էին էդպես ոգևորվել:[
Ուսանողության օրով ուսանողներին ծաղրելու իրանց միսիան կատարեցին, երևի բավարաված են:angry:angry
Արյա չեմ ջոգում, էս երկրում մի ոլորտ կլնի սրանք չփչացնեն:angry:angry
Հաջորդ օրը գնում եմ դասի, (դեռ հույս ունեի, որ դա եկած չի լինի)կուրսեցիս երջանիկ դեմքով հարցնումա, ինչի համերգին չեկար, շա՜տ լավ անցավ, Գագիկ Ծառուկյանն էլ էր եկել:hands…ստեղ են ասում ու՜ֆ(c):(

Փոքրիկ
21.11.2009, 22:09
-2 նորություն ունեմ՝ վատ և լավ, որի՞ց սկսեմ:
-Իհարկե լավից::)
....
Մեկը ծնվում, մյուսը՝ մահանում, իսկ 3-րդը կյանքի ու մահու պայքար է տանում:(: 3 օր պայքարիր և ամեն ինչ հրաշալի կլինի, և դու նորից կառողջանաս ու ոտքի կկանգնես, աշխույժ կվազվզես, կպարես ու քո «ճարտար» լեզվիկով նորից կենացներ կասես:
Դավուշ, պայքարի'ր, խնդրում եմ:( դու պետք է պայքարես, դու իրավունք չունես մեռնելու, դու պետք է ապրես, դու պետք է ապրես...:(

Kuk
22.11.2009, 01:57
Ինչ տհաճ ա, երբ շատ ես տեսնում: Տեսնում ես մի բան, որը չպետք է տեսնեիր: Բայց տեսնում ես: Քո խելքից: Ոնց են մարդկանց խաբում: Շատ հանգիստ: Շատ: Իսկ դու, որ չես խաբում, վատն ես, լավ մարդ չես: Դու, որ չես օգտագործում մարդկանց, վատն ես: Դու, որ փորձում ես հասկանալ, որ փորձում ես ծածկել ուրիշի ամոթը, որպեսզի այդ ուրիշն իրեն վատ չզգա, վատն ես: «Արտ, դու լավ մարդ չես»: Յա՞: Ի՞նչ իմացար: Իսկ մինչ այս ի՞նչ կարծիքի էիր: Եվ ինչո՞ւ փոխվեց կարծիքդ: Գոնե դու քո մեջ մտածի, թե ինչու փոխվեց կարծիքդ, փորձիր հասկանալ, թե ինչ եմ արել, որ կարծիքդ փոխվել է. միգուցե իրականության մասի՞ն եմ խոսել, միգուցե չե՞մ խաբել, դա՞ է պատճառը կարծիքիդ այս կտրուկ փոփոխության: Մի քանի օր առաջ՝ «Արտս..», էն Արտը, որ երբեք քոնը չի եղել, իսկ հիմա «Լավը չես»: Երևի ուրիշ Արտի մասին էր խոսքը, ու սխալմամբ ինձ հասավ ասվածը, բայց էդ դեպքում, զարմանալի է, քանի՞ անգամ կարող է սխալմամբ նույն՝ սխալ տեղը հասնել: Էս թեմայում կատարածդ գրառումները չկան, ափսոս, ուզում էի մեջբերել ու հարցնել, թե դրանք նո՞ւյնպես Արտի մասին էին, որովհետև Արտին շատ ծանոթ էին այդ դրվագները, որոնք նկարագրված էին գրառումներում: Ու ոչ միայն դրվագները, նաև գրառման մեջ ներառված երկխոսությունները, դեպքերի հաջորդականությունը: Ի դեպ, այդ երկխոսություններում ասված նախադասությունների մի մասը նույնությամբ Արտը ասել ա ժամանակին: Հետաքրքիր է կյանքն իր զուգադիպություններով հանդերձ: Չգիտեմ, թե ով ա ջնջել և ինչու, ենթադրում եմ, որ քո նախաձեռնությամբ ա ջնջվել, բայց չեմ էլ ուզում հետաքրքրվել, որտև դրանք քո գրածներն էին, որտև դու չես հետաքրքրում ինձ, ու չես էլ հետաքրքրել նենց, ոնց ես եմ քեզ հետաքրքրել, որտև ես, ինչպես դու ես ասել՝ «լավ մարդ չեմ»: Սա այն գնահատականն էր, որ կարողացար ինձ տալ էդքանից հետո, որ ես արել եմ, որ ես չեմ բացահայտել էն, ինչ կարող էի բացահայտել վաղուց: Ու ոչինչ չէի կորցնի, հավատա: Իսկ մյուս գրառումդ այս թեմայի ինչո՞ւ չես խնդրել, որ ջնջեն: Թե՞ դեռ սիրում ես ակումբը, դեռ պատրաստ ես ներողություն խնդրել նրանցից, ում հանդեպ անարդար ես եղել, ում նկատմամբ կատարել ես այնպիսի արարքներ, որոնք երբեք չեն կարող արդարացվել, բայց դու հիմա փորձում ես դա անել: Չի ստացվելու, հավատա, բացառվում ա, մի փորձի: Եթե սա քեզ համար խաղ ա, ապա դու առաջինն ես լքելու էդ խաղը ու պարտված: Շատ բաներ եղել են մարդկանց աչքի առաջ, ու էդ մարդիկ երկու լարի վրա խաղացող չեն ու իմացի, որ քեզ ճանաչում են, որ այլևս իմաստ չունի խաղալ հետները, արդեն կարող ես քեզ պահել այնպես, ինչպիսին որ կաս իրականում: Կարող ես գրել ու չջնջել այն, ինչ որ եղել ա իրականում, ես դեմ չեմ ամեն ինչ բացելուն, բայց դու դեմ ես, դու հիմա լծվել ես դրանք փակելու դժվարին գործին, չի ստացվելու, հավատացնում եմ քեզ, մի տանջվիր: Եթե դու մեղավոր չես, եթե ես՝ քո ասածի պես՝ «լավ մարդ չեմ», էդ դեպքում ինչո՞ւ ես փակում այդ էջերը: Իսկ հիմա փորձում ես քանդել հատակը, որի վրա կանգնած եմ: Ամուր եմ կանգնած, ազնիվ խոսք, ավելի ամուր, քան դու կարծում ես կամ կարող ես պատկերացնել, նույնիսկ հիմա: Մի խաղա էդ խաղը, մի անգամ արդեն անհաջողություն ես ունեցել, երկրորդի դեպքում նույն արդյունքին հասնելու մեջ վայրկյան անգամ մի կասկածի: Ու նախապես ասեմ. եթե փորձես շարունակել չարաբաստիկ այս խաղդ, չի բացառվում, որ մասնակցեմ դրան, այդ դեպքում, համարիր, որ պարտությունդ երաշխավորված ա. մատ ես լինելու: Մատ եմ անելու: Վերը նշածս գրառմանդ մասին էլ ասեմ, որ ներողությունդ, որ անհայտ պատճառներով, կարծում էիր, թե չի հասնի հասցեատիրոջը, հասցրել եմ, անշնորհակալ, անշահախնդիր ձևով: Եթե քեզ համար դա դժվար էր անել, դա ես արել եմ, հակառակ դեպքում հիմա չէիր կարողանա անել այն, ինչ անում ես՝ խաղալ իմ դեմ թիկունքից: Առայժմ խուսափում եմ բացել այլ խաղաքարեր, բայց մի մոռացիր, որ դրանք շատ են: Խաղաքարերը փակ պահելու դիմաց քեզնից սպասում եմ միայն մի քայլ, այն է՝ դուրս գալ էս ամեն ինչի մեջից, լվանալ ձեռքերդ ու այլևս չզբաղվել այն կեղտոտ գործով, որ սկսել ես: Հակառակ դեպքում ստիպված կլինեմ հատ-հատ կամ միանգամից բացել խաղաքարերը: Ու որ դա քեզ ձեռնտու չի, դրանում կարող ես համոզված լինել: Միայն այն, որ քո ձեռքին չկա ոչինչ, դա արդեն ակնհայտ ա դարձնում, թե ինչպիսի արդյունք կլինի: Վերջում միայն նշեմ, որ սա սպառնալիք չի, ես չեմ սպառնում, այլ առաջարկում եմ քեզ քայլել մի ճանապարհով, որից ավելի հարմար ճանապարհ քեզ համար չկա, մնացած ճանապարհներով քայլելու դեպքում հայտնվելու ես փակուղում: Լավ մտածի ամեն ինչ, մանրամասն վերլուծի, հետո նոր քայլեր ձեռնարկի: Մտածիր: Առայժմ հաջողություն:

CactuSoul
22.11.2009, 02:25
Վերջը տխրեցի, նոր գնում եմ քնելու:)
բլին:)

Հ.Գ.
Հա, մեկ ա, լավ ա լինելու:):

Երկնային
22.11.2009, 03:03
Անկապ ջան, եկել եմ մի բառ ասեմ, գնամ :))

«Եսիմ է… :8»

Լեո
22.11.2009, 13:01
Ես էլ իմ :)

Լեո
22.11.2009, 20:20
:love

http://i46.tinypic.com/350l6hg.pnghttp://i49.tinypic.com/2607vpk.png