PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 [40] 41 42

Յոհաննես
14.06.2018, 11:05
Երեկ ժամը 10-ի կողմերը արթնանում եմ դռան զանգից,մի քիչ սպասում եմ,որ մերոնք դուռը բացեն,վերջը հույսս կորցրած գնում դուռը բացում եմ։Մի հատ զամբյուղ է դրած մեջն էլ մի հատ լացող երեխա,հետ եմ դառնում,որ մերոնց ասեմ,մեկ էլ տեսնեմ մի 10 երեխա ագրեսիվ տրամադրված վրես են հարձակվում։Էդ երեխեքը պամպեռսներով են,բայց դեմքերը հեչ երեխայական չի։Արագ դուրս եմ գալիս տնից ու վազում եմ,որ մերոնց գտնեմ,մեկ էլ եղանակը կտրուկ փոխվում է ու կարծես արդեն կեսգիշեր է։Անձրև ու ուժեղ քամի,հետ եմ գալիս տուն,դուռը մի ծեր կինա բացում ու բարձր ծիծաղում է,ագրեսիան էնքան մեծ է,որ էլի չեմ կարողանում հարցեր տալ ու դուրս եմ վազում։Տաքսի եմ նստում,մեկ էլ տեսնեմ էս տաքսիստի դեմքին վերք կա ու միջից որթեր են դուրս գալիս,ոտքեր չունի ու չեմ հասկանում,թե ոնց կարա էս մարդը տաքսի քշի։
Իջնում եմ տաքսիից ու քայլում,մարդիկ ագրեսիվ են տրամադրված,լուրջ չեմ հասկանում էս իրականությունը,բայց հիշում եմ ու մի տեսակ նորմալ է թվում։Հասնում եմ մի բաց դաշտ,էլի ցերեկ է,օդը մաքուր է ու վերջապես ինձ հանգիստ եմ զգում,նստած մտածում եմ ու էդ պահին հայտնվում եմ մի փոսի մեջ,կողքս մի հատ գլխարկ եմ տեսնում,գլխարկի վրա մի հատ սև բմբուլ կա։Գլխարկը սկսում է բարձր ծիծաղել,մի կերպ դուրս եմ գալիս փոսից ու վազում եմ էդ անտեր դաշտի միջով։Մեկ էլ մի նեմեց աֆիցեռ եմ տեսնում...

Յոհաննես
14.06.2018, 17:23
ըշտը
Դարձա հետևս նայեցի ու փշալարերից արդեն պարզ էր,որ համակենտրոնացման ճամբարում եմ։Էս աֆիցեռը եկավ սկսեց վրա տալը,էլի գիշեր՝ մութ ու մռայլ,գնացի կազառմա(էս մասերը գրել պետք չի)։Երևի Դախաուն էր,մի հատ ատրճանակ տեսա բաց֊բրախ դրած,վերցրեցի մոտս պահեցի։ Եկան տարան կարևոր հանդիպման,մի հատ լքված կիսաքանդ շենք էր,բայց իր հզորությամբ կրկին ճնշող էր,պատուհանից դուրս տեսա 99 օդապարիկներ,(ինչ հանճարեղ կլիներ եթե էս օդապարիկները հաղթահարեին տարածությունը ու ժամանկը՝հայտնվեին մեր գյուղում,երբ փոքր երեխա էի,նայեի էդ օդապարիկներին ու հերթական միստիկ պատմությունները հորինեի) ։
Իրականությունը կրկին փոխվեց,մեկ էլ տեսնեմ մի ծեր մարդա եկել,ինձ հարցերա տալիս,դե ես պատասխանում եմ,բայց զգում եմ,որ չէ էլի,պիտի ավելի լավ պատասխանեին։
Շենքից դուրս եմ գալիս ու էլի Երևանում եմ,բայց էլի մի գերմանացի աֆիցեռ հարձակվում է վրես ու զենքի կոտով սկսեց խփել։
Մել էլ աչքս բացեմ ու բլին արա,իմ սենյակում պառկած եմ։Շնորհակալություն հայտնեցի աստվածներին,որ դա ընդամենը երազ էր,տեղից հելա,գնացի պատուհանի մոտ,մի քիչ վայելեցի կյանքի գեղեցկությունը ու մեկ էլ դռան զանգը տվեցին։Բլին,վազելով գնացի դուռը բացեցի ու էլի էդ զամբյուղը,մինչև կհայտնվեին պամպեռսով մեծ երեխաները,հիշեցի ճամբարից վերցրած զենքի մասին,վերցրեցի զենքը ու արդեն կյանքի նկատմամբ հաղթանակ տարած դեմքի արտահայտությունով պատրաստվում եմ սեխմել ձգանը։Էդ պահին գերբնական ուժերի ազդեցությամբ սկսեց բարձր հնչել the xx-ի intro-ն ու գըմփ...
կայծակնային սրագությամ երգը փոխվեց ու Ամսթրոնգը սկսեց պատմել կյանքի գեղեցկության մասին,իսկ ես հերթական անգամ պարտվեցի կյանքին ու հաղթական վիճակը փոխվեց համակերպված իրավիճակի։

StrangeLittleGirl
16.06.2018, 21:45
Գնացքում տեղավորվեցի ինձ համար, իմ սովորական ճամփորդական պարագաները շարեցի սեղանին. գիրք, երաժշտական փլեյեր, հեռախոս: Մինչ գնացքը կշարժվեր, միջին տարիքի տղամարդ էկավ, դիմացս նստեց:

Բարևեց: Բարևին կեսբերան պատասխանեցի, բայց շարունակեցի հեռախոսս քչփորել: Ու մեկ էլ սկսեցի զգալ, որ ամեն անգամ հենց գլուխս բարձրացնում եմ, նայում է ինձ բավական լկտի ձևով ու հայացքի կոնտակտ փնտրում: Էդպես մի քանի անգամ: Ու ամեն անգամ հենց նայում էր ինձ, գլուխս նորից կախում էի, մտնում հեռախոսիս մեջ՝ դեմքիս բավական ջղային արտահայտություն տալով: Տեսա՝ չի օգնում, նստեցի կողքի նստատեղին էնպես, որ ոչ թե անմիջապես էր դիմացս, այլ անկյունագծով:

Բայց էլի շարունակում էր նույն բանն անել: Մտածեցի՝ հագածիցս է: Եղանակի համար բավական թեթև շոր էի հագել, էն էլ առավոտյան տաք էր, իսկ օրվա ընթացքում երբ անձրև էր գալիս, ալարել էի անձրևի տակ բլուրն ի վեր հեծանիվ քշել ու մինչև կայարան գնալս տուն մտնել ու փոխվել:

Ասենք, եթե նույնիսկ «բաց» հագնված լինեի, պիտի էդպես նայե՞ր վրաս:

Ամբողջ ճանապարհս երեք ժամ էր տևելու: Երեք ժամ շարունակ հայացքս հեռախոսից չկտրելը դաժանագույն փորձություն կլիներ: Տեղս փոխելն էլ տարբերակ չէր, որովհետև նախ ինքն էր եկել, իմ տարածք խցկվել, երբ ես էնտեղ արդեն նստած էի, հետո գնացքը շատ արագ լցվել էր, ու ազատ տեղ գտնելը զահլա գործ էր:

Էդպես երբ լրիվ անտանելի դարձան հայացքները, գոռացի.
- Կլինի՞ դադարեցնես ինձ նայելը:
Տոնիցս վախեցած ասեց՝ օքեյ, ու էլ չի նայում վրաս:
#bitch

Alphaone
18.06.2018, 01:51
էն որ բոլորը սրիկայություններ են անում, ժամանակ առ ժամանակ համը հանած սրիկայություններ, ժամանակ առ ժամանակ էդ սրիկայությունները ջրի էրես են դուրս գալիս, ու լիքը մարդիկ սկսում են կատակներ անել(հոգեբանական պաշտպանական մեխանիզմ ա ակտիվանում, շտո լի), որ կատաղությունն ու ցավը դրանց տակ թաքցնեն: Իսկ դու նստում, հիշում ես էն բոլոր սրիկայությունները, որ տարբեր ժամանակներում տարբեր մարդկանց կողմից տեսել ես, ու ամեն ինչ էնքան բնական ա թվում, որ անգամ լացել չես ուզում, ուղղակի հավաքել սեփական սրիկայությունները, որ ուրիշների սրիկայություններից վատ-վատ բաներ չսովորեն, հավաքել ու չքվել գրողի ծոցը:

One_Way_Ticket
19.06.2018, 08:53
Էկել եմ էլի ԱՄՆ-ից բողոքեմ։ Էս երկրում ինձ ամեն ինչ նյարդայնացնում է։ Սկսած ամսաթվերը mm/dd/yyyy ֆորմատով գրելուց, վերջացրած կրեդիտ քարտերի վրա յաները տարած լինելուց։ Վերջին օրերին սկսեցի մտածել, թե ինչու։ Չէ որ ճանապարհորդելիս ընդունված է ընկղմվել այդ երկրի մշակույթի մեջ, և հենց դա էլ ես անում եմ ուրիշ երկրներում։ Իսկ ԱՄՆ-ում չեմ ուզում։ Չինաստանում երբ հասկացա, որ սուրճ չեն խմում, ժպտացի ու անցա թեյի։ ԱՄՆ-ում տներում թեյնիկի բացակայությունը ինձ ջղայինացնում է։ Ուրիշ երկրներում իրենց լեզվից մի քանի բառ սովորում ու կիսատ-պռատ փորձում եմ օգտագործել, իսկ ԱՄՆ-ում, հոյակապ ծանոթ լինելով իրենց արտասանությանը, համառորեն բրիտանական/ավստրալական արտասանությամբ եմ խոսում։
Ընդ որում, միայն ես չեմ այդպիսին։ Ավստրալիայում Ամերիկան չսիրելը նորմալ երևույթ է, ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներից ներգաղթածների շրջանում, այլև ամենամաքուր անգլոսաքսոնների։ Երկու վարկած է մտքովս անցնում։ Մեկը վախն է, որ ԱՄՆ-ն լինելով հզոր երկիր, կուլ կտա մնացած մշակույթներին, դրա համար պետք է հակառակվել ինչքան հնարավոր է։ Մյուսը (որն ավելի հավանական եմ համարում)՝ սպասելիքների բախումն է իրականությանը։ ԱՄՆ-ն իմիջ է ստեղծել, որ աշխարհի ամենալավ երկիրն է։ Ու երբ ավելի համեստ երկրներում արդեն փողոցային հասարակական վայրերում են ծխելու դեմ պայքարում, այդ "ամենալավ" երկրում մտնում ես փակ բար, ու այնտեղ ծխում են։ Wtf ռեակցիա է առաջանում։ Ինձ թվաց՝ 1950-ականների մասին ֆիլմի դեկորացիայում եմ հայտնվել։

ivy
19.06.2018, 14:23
Ասեց.
-Դու ըբսեսիվ ես, պետք ա քեզ հա կանտրոլի տակ պահես, բայց դե մեկ-մեկ քեզ լրիվ բաց ես թողնում:
Երևի մինչև հիմա իմ մասին լսածս ամենադիպուկ բնութագրերից մեկն էր: Զարմանալի է, թե ոնց է ինձ էդքան լավ ճանաչում: Ինչքան էլ քիչ բան իմանա իմ մասին, միևնույն է լրիվ ինտուիտիվ մակարդակով մինչև հոգուս խորքը տեսնում է ինձ:
Սիրում եմ իրեն, արդեն մի 33 տարի: Շա՜տ ըբսեսիվ ձևով ։)

Alphaone
19.06.2018, 19:32
- Ով նստում ա էս նստարանին, էլ չի ամուսնանում:
- Ինչի՞:
- Գյուղի ամենասիրուն աղջիկն էր, հազար ու մի ուզող ուներ, բայց մեկին էր սիրում, որ կռվի ժամանակ զոհվեց: Էս նստարանն իրենց սիրած տեղն էր, աղջիկն էդպես էլ չամուսնացավ, գալիս, մինչև ծերություն ժամերով նստում էր էս նստարանին... էդպես էլ, երևի, առասպելը ծնվեց:
- Իսկական սեր՝ ամբողջ կյանքի համար, - մտահոգ ասաց էլֆի նման բարալիկ երիտասարդը՝ ռեժիսիորը:
- Հայաստանում ենք ապրում, սիրածի հետ մի բան արել էր, էլ չէր կարա ամուսնանար, - ասաց ամրակազմ, սիրունիկ դիմագծերով աղջիկը՝ կենսաբանը:
Չգիտեմ էսօր ինչի էս պատմությունը հիշեցի, բայց մի տեսակ ուզում եմ գնալ, ժամերով նստել անտառի միջի կիսափտած նստարանին ու վերհիշել պատանեկան սիրո էն երջանկությունը, որ իմ կյանքում չէղավ ու արդեն էլ չի լինի:

erexa
20.06.2018, 00:10
Ի՜նչ լավ կլիներ, եթե Հայաստանը իդեալական պետություն լիներ, որ չթողնեինք գայինք օտար երկրներ: Ընդհանրապես՝ աշխարհը իդեալական լիներ, գոնե ինչ-որ չափով: Որ էս հարցին եթե հնարավորություն ունենայինք 2-րդ անգամ ապրել, առանց երկար բարակ մտածելու պատասխանեինք՝ նույն կերպ: Որ 2-րդ անգամ էլ, կուզենայինք ապրել էս մեր իդեալական Հայաստանում, էս մեր իդեալական հայրենիքում, Էս ազատ, ներդաշնակ, ինքն իրեն գտած, կիրթ ժողովրդի մեջ: Բայց 21-րդ դարն ա, արդեն, ու մենք դեռ նստած քննարկում ենք, Հայաստանի սելեկտիվ աբորտների մասին, կանանց իրավունքների մասին ու էլի լիքը ուրիշ մեծ ու փոքր խնդիների մասին: Է՜հ ինչ հետ ենք, իմ երազած Հայաստանից, իմ երազած աշխարհից: :(

LisBeth
24.06.2018, 22:10
Պոական գիշեր էր։ Նստած Լիրիի Թիթեռն ու հինգ թրթուրներն էի կարդում նորից։ Մի թափառական թիթեռ դուռս թակեց, բեցեցի։ Հարցրեցի արդյո՞ք ինքը թեթև պահվածքով թիթեռ չի, ասեց որ իրա մասին հաճախ են տենց մտածում թրթուրները։ Պարզվեց, նա ուներ իմ նախկին անուններից մեկը ու նապաստակի սիրտ, որ րոպեում 150 զարկ ա կատարում։ Գլուխը կրծքիս դրեց, ասեց որ մի աստծո էր հանդիպել, ով իմ նման դուռը բացել էր նրա առջև, գլուխը կրծքին էր առել, սիրել էր, ինչպես որ մաշկը հպուներ ա սիրում, մեկ նուրբ, մեկ բիրտ, կրքի դոզայից կախված։ Ասեց, որ թևերը բազուկներից բռնած տարածել ու ներս ա մտել, ու որ աչքերը չէր փակել, ոնց որ ամենաազատ անկման ժամանակ։
Ես ձեռքս կրծքին դրեցի, որ բռնեմ փախնող սիրտը ու ասեցի, որ աստվածներ գոյություն չունեն, ռացիոնալիզմը առաջ ա բերել բանականության գերակայությունը, ու նրա սիրտը կանգնեց․․․


https://www.youtube.com/watch?v=66VnOdk6oto

Յոհաննես
27.06.2018, 00:57
Էսօր յութուբով մի հատ վիդեո աչքովս ընկավ,ինչ որ ֆիլմից մի հատ հատված էր,աղջիկը էնքան լավն էր,որ որոշեցի նայել:Հիմա 40 րոպե եմ նայել էդ ֆիլմից,բայց իրա գեղեցկությունից սիրտս տրաքումա,քրտինքը վրեսա տվել,սենց տանջբելով ու տառապելով նայում եմ:1989թվի ֆիլմ է,հիմա ինքը 59 տարեկան է,բայց երևի ինքը իմ տեսած ամենագեղեցիկ կիննա:Չկա սենց բան,կինոն էլ չեմ ասի,քանի որ իրան խանդում եմ :love

ivy
01.07.2018, 01:34
Հետաքրքիր էր Սանդրային լսելը, հատկապես երբ ասեց.
- Մարդիկ երջանկությունը վերևներում են փնտրում, այնինչ ինքը հիմքում է։ Բազիսը կա՞, հիմքդ տեղո՞ւմ է, ուրեմն երջանիկ մարդ ես։
Իրենից պատմեց ահագին։ Պարզվեց` 16 տարեկանից հարաբերությունների մեջ է իր ներկայիս ամուսնու հետ. մոտ 30 տարի է` միասին են։ Ահագին հուզվել էի դրանից։ Բայց հետո պիտի իմանայի Աննայից, որ հուզվելու ոչինչ չկա, և որ Սանդրան ու ամուսինը վաղուց արդեն զույգ չեն, ամեն մեկն` իր կյանքով, և միասին են մնում, որովհետև էդպես հարմար է։ Չգիտեմ` ինչու ասեց ինձ դրա մասին։ Տխրեցի մի ձև։ Բայց դե իմ գործը չի, ոչ էլ Աննայի...
Մարդիկ տարբեր են ընկալում թե հարաբերությունների մեջ լինելը, թե երջանկությունը, թե մնացած ամեն ինչը։
Ինձ համար էլ երջանկությունը ոչ վերևներում է, ոչ հիմքերում, այլ էստեղ ու հիմա կատարվող փոքր ուրախությունների մեջ։ Որ կարող եմ գիշերվա կեսին լողալ բաց երկնքի տակ, նայել աստղերին ու լիակատար հանգստություն ապրել։ Որ կարող եմ հանդիպել հազար տարվա ընկերոջս ու մի կարգին ջրիկանալ հետը։ Որ կարող եմ համով բան պատրաստել, փաթաթվել ադեալով, ափսեն դնել գոգիս ու մի լավ ֆիլմ նայել։ Որ կարող եմ աղջկաս ձեռքը բռնել տուն դարձի ճամփին ու հարցնել իրեն, թե որոնք էին էդ օրվա ամենահիշվող պահերը։
Իսկ հարաբերությունների մեջ լինելն էլ ինձ համար որոշվում է վառ զգացմունքներով, ուժեղ կրքով, պինդ ընկերությամբ ու հոգեկան ներդաշնակությամբ։ Ու թե դրանցից մեկը պակասեց, հարաբերություններն էլ այլևս անիմաստ են` ինչքան էլ ուրիշ կապող բաներ լինեն։

Լավ օր էր երեկ` լիքը փոքր ուրախություններով ու լիակատար հարաբերություններով։
Ու էդպիսի օրերը գնալով շատանում են։

StrangeLittleGirl
01.07.2018, 13:48
Էսօր դեսպանատանը հանդիպում էր հայկական դպրոց սկսելու հարցով։ Ուրեմն մի քանի ծնողներ էին, դպրոց սկսելու գաղափար ունեցողը ու ես (որպես դպրոցի ուսուցիչ ու ուսումնական ծրագիրը համակարգող)։ Մեկ էլ դեսպանը ներս մտավ։ Հերթով ձեռքով բարևեց բոլոր տղամարդկանց, իսկ կանանց երեսին ընդհանրապես չնայեց։ Ոնց որ գոյություն չունենային։ Ու ինչքան էլ փորձեի երեսին նայել ու բարևել, մեկ ա, իմ ուղղությամբ ընդհանրապես չէր նայում։

Էս էլ ձեզ պատասխան, թե ինչու կառավարության կազմում կանայք չկան։

Alphaone
01.07.2018, 16:26
Երեկ լրիվ ճզմված էի, ուզում էի Մուշուին ու Ռեյին գրել, որ հանդիպումը հետաձգվում է, պառկել, ամբողջ օրը քնել: Մի կողմից ամաչեցի՝ երկար բզբզացել, պլանավորել էինք, մյուս կողմից՝ չափազանց շատ էի կարոտել: Ու չնայած մոլորակն ատել/ոչնչացնելու տրամադրությանը, վեր կացա, հագա սևի մեջ ու մտածեցի, որ ինձ հիմա պայծառություն ա պակասում, փոխվեցի, բաց գույնի ինչ ընկավ ձեռքի տակ քաշեցի վրաս, ու ինձ արհեստականորեն պայծառություն հաղորդելով, թռա հանդիպման:
Ոչ մի առանձնահատուկ բան երեկ չի եղել, ոչ մի մեգահետաքրքիր թեմա, ոչ մի բան, որ կարա մարդու ներաշխարհը շուռ տա: Ուղղակի նստել, կոկտեյլ էինք խմում, զավզակվում, հասցրեցինք բամբասել էլ էնպես թեթևի մեջ մեր նախկիններից ու բարձրացանք բլուրի գագաթից աշխարհին նայելու: Հիմա ներսումս իրենց մազերի վառ կրակն ա, մեր կատակներն ու Մուշուի վզնոցի էն արևը: Մարդիկ կան, ում կողքին բավական ա ուղղակի լինել, որ ապրելդ գա:

Ruby Rue
01.07.2018, 23:01
Մի օր կբացվեն մութ վարագույրները։ Տասնյակ իմեյլներն ու նամակները պատասխաններ կստանան։ Փախուստի ու թաքնվելու կարիք չի լինի։ Կիսատ պատմվածքները կարժանանան իրենց ավարտներին։ Մոտիվացիան կվերադառնա, շրջապատում ինչ-որ բան սիրուն թվա։ Կպայթի օտարացման պղպջակը, նախկինում ամենամտերիմ մարդիկ կդադարեն ստվերներ լինել։ Կկոտրվի սոցիոֆոբիայի պատնեշը ու կստացվի նայել մարդկանց աչքերի մեջ։ Աշխարհը կդադարի անէանալ։ Կավարտվի մահվան շրջապտույտը, կյանքը դանդաղ ներս կհոսի ու կապացուցի, որ դեռ ինչ-որ իմաստ մնացել է։
Չեմ հավատում էդ օրվան։

LisBeth
01.07.2018, 23:30
էս երգը շատ եմ լսում ու չեմ կարա հասկանամ ինչ հարաբերությունների մեջ եմ իրա հետ, համ լսում եմ, համ զգում եմ որ մի բան էն չի․․ ուշացե՞լ ա, տոլի, երբեք էլ տեղին չի եղել, բայց մղկտում ա
էս անդրոիդ վիճակներ ա, կյանքին կապող մի քանի լար՝ կտրված ու լողում ես հիանալու ողջ անիմաստությամբ․․ սա ա երևի մտավոր մաստուրբացիան

Սուսի երկար ոտքերի գրացիան, ֆուտբոլի ֆոնին, իրա հանգած ու ինձ լափող կրակները, որ հանգելու միտք չունեն, ու Սուսի ոտքերի հետ էլ գործ չունեն։ Ասում ա ի՞նչ ես անում։ Ասի գիտես, մեկ միլիանոց միորելաքսանտը ն/ե ի՞նչ ա անում։ Սիրտդ բերանիցդ սկսում ա դուրս գալ ու գումարվում ա պանիկային, որ միջկողայինները կդադարեն կծկվել։ Որ չանես, կմեռնես-ից լավ ա աշխատում։ Հետո գալիս ա արհեստական հանգիստ, որի հետ էլ մի բան էն չի․․․

Ոչինչ չեմ հասկանում, ու կասկածում եմ, որ երբևէ հասկացել եմ, կամ կհասկանամ։ Ոնց որ էն հեքիաթների մեջի հերոսը լինեմ, որ ասել են հետ չնայի հանկարծ, թե չէ կքարանա։ Կներես․․․ դու որ անունս տալիս ես չեմ կարա հետ չնայեմ։


https://www.youtube.com/watch?v=0sFvFVkeGVg

Alphaone
07.07.2018, 23:27
Ակումբում իրավիճակ է փոխվել:

Cassiopeia
08.07.2018, 00:16
10 տարի առաջ էս օրը տնից դուրս եկա ու եկա իմ իսկական տուն :)

Mephistopheles
08.07.2018, 00:38
Ռուսաստան Խորվաթիա 2-2... պենալներ

StrangeLittleGirl
17.07.2018, 19:27
Հոգեկան հիվանդություն ունեցողների ստիգմատիզացիայի մասին դասընթաց եմ պատրաստում (ի դեպ, կարաք միանաք (https://www.facebook.com/events/676612382682214/))։ Զանազան հոդվածներ քչփորելուց հետո պարզեցի, որ ստիգման զուտ արևմտյան աշխարհի երևույթ ա, Աֆրիկայում ու Ասիայում ու հատկապես մահմեդական պետություններում գրեթե չի հանդիպում։ Հետո էլ պարզեցի, որ Հայաստանն արևմտյան պետությունների նման ա։
Ո՞նց ա Հայաստանը հաջողացնում արևմուտքից ու արևելքից մենակ վատը վերցնել։

LisBeth
25.07.2018, 20:58
Քարին տակ

Արցախ տանող վարորդը շատախոս դուրս եկավ։ Մեկ մեկ մտածում էի, որ մատին թքելով քամու արագություն էլ կորոշի, այ տենց քուլ գայ էր ինքը իրա պատկերացումներում։ Երբ արագության համար պերեվալների ներքևում տոռմուզ տվին, ասեց չի ուզում միանգամից ասի, թե ով ա ինքը։ Ու հետևեց մի երկար պրեզենտացիա...
Հունոտի կիրճը կտրինք հասանք մի գյուղ։ Ալվարդը ասեց, խի՞ չենք դուխով, եթե Հայաստանից ենք։ Հետո իմացավ, որ երկուսով, ոտով հասել ենք իրանց մոտ, դուխով լինելու դաբրո տվեց։ Սուրճ հյուրասիրեց, ու նստած զրուցում էին, ես դիտում էի, հետաքրքիր կոնտրաստ կար։ Մի պահի սկսեց հիացմունքով պատմել որ տեքոր տղեն՝ մի 50սմ շրջանագծով բիցեպսներ քցած Արամը, յախշի ա։ Ասի ստեղ վսյո, գնացինք։
Փոքրիկ, յոթամյա Հովոն մեզ նշանակվեց ուղեկից դեպի գյուղամեջ։ Հայերեն էդքան էլ լավ չէր հասկանում ու խոսում։ Որոշ ժամանակ նստած էինք իրար կողքի, ինչ որ հայաթի դիմաց։ Ասեց դպրոցում լավ ա սովորում, ասի որ մեծանաս յախշի չդառանաս։ Ասեց եղավ։ Ասի դե բեր ճակատդ պաչեմ։ Սկզբում այտը դեմ տվեց, պաչեցի։ Հետո հասկացավ ինչ եմ ասում, ճակատն էլ դեմ տվեց։ Էլի պաչեցի։ Հետո շարժվեցինք, գյուղամեջի խանութի դիմաց նստած ավելի բարետես, Հովոյի տարիքի մի տղա։ տեսիլքը հարցրեց, ընկերնե՞ր են։ Ես ասեցի, որ չեմ կարծում։ Բայց Հովոն երկար մտածեց ու անվստահ ասեց՝ այո։ Ու մինչ դոն Խուանի դեմքով պապիկը մեզ կհրավիրեր իր 4×4, ես հասցրի սեղմել Հովոյի ձեռքը ու նորից պաչեցի (դե սիրում եմ էլի ես պաչել)).. տեսնես մեր հանդիպումը իրա կյանքում տեղ կունենա՞։
Երևանի հետ կապված ծրագերը զրոյացան, թե ես էս Արցախից շալակած ժայռերով, ո՞ւր էի գնում, չգիտեմ։

Թբիլիսի

Էս քաղաքը մեզ դիմավորեց մեկնած ձեռքերով, որ փող էին մուրում։ Մինչև տուն հասնելը մի յոթ ութ հոգու տեսանք։ Յանի հիմա արդեն հարմարված պետք ա լինեի, բայց աչքերս տենց բաների չեն սովորում։ Լավ ա երաժիշտները իրիկունները լցվում են մայթեր, ու Թիֆլիսը դառնում ա իրանց քաղաքը։ Պարիր ինչքան սիրտդ կուզի, սոլիստը որ Ֆրեդիի արտաքինը ունի ու կոնքերքվ գիթառը գրկած ռիթմիկ ֆրիկցիաներ ա անում երգի տակ, ուղղակի անխոս հրավիրում ա։
Բակի սիրառատ կատուների հետ ծանոթացա։ Գիշերը դուրս եկա քայլեմ։ Հանգրվանեցի մի սալիկի, պարզվեց ինչ որ ցուցափեղկի տակ եմ հայտնվել, ու լույսը ոչ այնքան լավ կողմից ա վրես ընկնում։ Տավառնի վիդ չունեմ էլի.. սենց անկապ պառկած ծխում եմ, թափառական շունն էլ գալիս ա ձեռիս քսմսվում։ Չգիտեմ ինչ էին մտածում անցորդները իմ մասին որովհետև նայում էի վերև, օպերայի աստիճանները հիշեցի։
Պառկած էի մեջքիս, երբ գիշեր էր։ Երկնքի աստղերից մեկը, որ ամենավառն էր ու ամենամոտը սկսեց շարժվել։ Պարզվեց խատուտիկի բմբուլը աստղ էր ձևանում։ Բայց մեկ ա սիրուն էր, ոնց որ մարդիկ։

Երևանում

Ես զակազով հիշողություններ ջնջել չգիտեմ։ Սաղ վերցնում եմ, բայց առաջի պլանին եմ պահում սրանց պեսները օրինակ՝ Ռուֆուսի խորը հայացքը, որ մեկ ու մեջ բռնում էի ու չէի ուզում բաց թողեմ, մինչ ինքը մի հատ հետքրքիր բան էր պատմում, ասենք՝ որ անտին իտալերենում լինում ա նախա։ Հայկօյի դեմքը վեյփի ծխի մեջ, ու մորուքի վրայի պստիկ սպիտակը այտին, ու ինքը նենց ա ասում why not, որ մտածում ես ոչ մի բան չկա էս կյանքում որ բիգ դիըլ լինի։) Չուկի լռությունը սկզբում, ժպիտը վերջում ու համ էլ ինքը կաշառք ա վերցրել ինձնից, մինչև հիմա դաժը չգիտեմ ինչի համար։)) Արամը իրա կոտրված անրակով, որ իրան բարևել պաչելուց անզգուշորեն ցավացրի, հետո ասում էի որ իրան չցավացնեն։ Ամառու:love էս մարդը մի հատ նենց լավն ա, որ խոսում ա ուզում ես նայես նայես նայես, համ էլ իրա փոռիկներին էի խաբնվել սկզբում, հետո հալյուցինոգեն սունկ աճեցնող ընկերոջ պատմությունից պարզվեց, որ ինքը ավելի լավն ա, չնայած որ դժվար էր դա պատկերացնել, այ մոտոցիկլի վրա կպատկերացնեմ։ Բյուրի ջերմությունը, կարճատև, բայց հասցրի զգամ, ու մի հատ խորամանկ հայացք ու զրնգուն ծիծաղը։ Բումի ակտիվ, սենց մեջը եռացող էներգիան, ու աչքերի հրաշք կապույտ գույնը։ Սենց բաները ակումբի գրառումներից չի երևում։ Վեռայի անմիջականությունն ու Աթեիստի հոգիների մասին վախենալու պատմությունները, որ ինքը նենց հավեսով ա պատմում, հա կլսես, ո՞վ կպատկերացներ ։)) Ակումբցիներ ում չէի տեսել, ոչ էլ ակումբից գիտեմ, չհասցրի ճանաչել, էս պահը իրոք սյուռ էր։

Գնամ ման գամ, Թբիլիսի իզ վեյթին ֆոր մի։ Լավ մնացեք, սիրում եմ ձեզ։

One_Way_Ticket
28.07.2018, 06:44
Վերջերս երազումս մահացել էի։ Պատահարի արդյունքում․ ինքս ուղղաթիռի ղեկին էի, չկարողացա ղեկավարել, ու զխկացինք գետնին։ Նման դեպքերում վճռական հարվածի պահին միշտ արթնանում էի, բայց այս անգամ առաջին անգամ երազը շարունակվեց մահից հետո։ Այլևս իրադարձություններ տեղի չէին ունենում, մնացել էր աբստրակտ գիտակցությունս, որը անալիզ էր անում․ արդյո՞ք կարելի էր կանխել աղետը, ճիշտ կյանքով ապրեցի թե չէ, ինչ հասցրեցի, ինչ չհասցրեցի, տեսնես ինչ կխոսեն ինձ մասին մահիցս հետո։ Մտքովս մի պահ անգամ չանցավ, թե եթե մահացել եմ, ապա ով է այս ամենը մտածում։

ivy
01.08.2018, 12:59
Սևեռուն մտքեր, գլխում անընդհատ կրկնվող նախադասություններ, երբեմն նույնիսկ բարձրաձայն, ինքս ինձ հետ...
Ահագին անցել է հիմա. սովորաբար ուժեղանում է, երբ վատ շրջաններ են լինում:
Ինչ աշխատանքս քչացրել եմ, ոնց որ ուրիշ աշխարհում լինեմ: Օրը կարծես երկարաձգվել է մինչև հավերժություն. էնքան բան կարելի է անել մի օրվա ընթացքում: Իսկ ամենահավեսը գործից անմիջապես հետո լճափ գնալն է ու ամառվա շոգին ամեն ինչ հետևում թողնելով՝ ջուրը նետվելը: Մաման երեկ ասեց, որ արձակուրդային, հանգստացած տեսք ունեմ: Դե ով շաբաթը մի քանի անգամ ֆիտնեսի ու լողի գնա, որ կազդուրված տեսք չունենա: Լողալիս զգում եմ, թե ինչքան եմ ֆիզիկապես ուժեղացել և ինչքան երկար ու հանգիստ կարող եմ լողալ. ժամերով, առանց հոգնելու: Ինձ ֆիզիկապես էնքան լավ եմ զգում, որ քայլելիս թվում է՝ ոտքերս գետնին չեն էլ կպչում, այլ սահում եմ անտեսանելի շերտերի վրա:

Սևեռուններից ու կպչուններից մեկն այնուամենայնիվ մնացել է: Ֆանտազիա, որն արդեն մի տարի է պտտվում է գլխումս: Ձեռքը բռնած՝ քայլում եմ Լիսաբոնով, ամառ է, շոգ: Չգիտեմ՝ ինչու Լիսաբոնը. երբևէ չեմ էլ եղել էնտեղ, միայն նկարներով եմ ճանաչում քաղաքը: Էնքան շոշափելի է պատկերը, որ զգում եմ ձեռքը, մեր քայլերի տեմպը, արևը, տեսնում եմ Լիսաբոնի փողոցները: Էս պատկերն անընդհատ կրկնվում է՝ ինձ բաց չթողնելով: Բայց դե ըբսեսիվ մտքերից անգամ չեմ տառապում, ուր մնաց էդքան սիրուն ֆանտազիայից: Հատկապես ձմռանը շատ տաքացնող, հաճելի պատկեր է, որին ամբողջությամբ տրվում եմ: Երանի բոլոր կրկնվող մտքերը սրա նման լինեին:

Հայկօ
02.08.2018, 03:08
Ամբողջ օրը հինունոր կտակարան եմ կարդում: Գրողը տանի, ու՞մ մտքով կանցներ: Ու կմեռնեմ, որ չասեմ. էդ ինչ վատ ա թարգմանած էդ գիրքը, կարդալուց գլուխս ցավում ա :D: Կապերն ու շաղկապները լրիվ ռանդոմ են շարած: «Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. Եւ Եղիան մրրիկով վեր ելաւ երկինքը բայց սակայն եւ հապա թէ ահա ընդսմին զստորակէտք միջակէտք»: Խոսալով գնում էին, հրեղեն կառքը եկել ա, Եղիշին հանել ա օդ, էլի, ինչ մի «ահա կառք» :D:

Ու էդ ինչքան բառախաղ ա արել տնաշենը, բացարձակ չի մտածել, որ վաղը մյուս օրը մեկնումեկը գիշերվա երեքին տանջվելու ա, habit բառի ծագումնաբանությունն ա կարդալու, չորս լեզվով հոմանիշների բառարան ա քրքրելու, որ some people call them habits ակնթարթային կտորը թարգմանի: «Waste not want not. I am not being wasted. Why do I want?» Դե արի ստեղ :)):


It may be stupidity, but I don’t think so. Smells fishy, they used to say; or, I smell a rat. Misfit as odour. Despite myself, I think of how he might smell. Not fish or decaying rat: tanned skin, moist in the sun, filmed with smoke. I sigh, inhaling.

Գուցե ուղղակի հիմար է, բայց չեմ կարծում: Մի ժամանակ ասում էին՝ սրանից վատ հոտ է գալիս, կամ տակը մի կեղտոտ բան կա: Անպետքությունը՝ որպես բույր: Անկախ ինձնից՝ մտածում եմ, թե ինչ հոտ կունենա: Ոչ վատ, ոչ էլ կեղտոտ բանի. արևառ մաշկի՝ արևից քրտնած ու ծխոտ: Տնքում եմ, խորը ներշնչում:

Ու հա, պարզել եմ, որ «you can say that»-ը երբեմն թարգմանվում ա «չես կարող ասել»՝ լրիվ հակառակը :)): Այ հենց սենց պահերի համար էլ սիրում եմ էս ամեն ինչը:

Ի դեպ՝ ինչ-որ մեկը գիտի՞, Միլտոնի «When I Consider How My Light is Spent»-ը հայերեն թարգմանած կա՞: Գրեք:

Կամաց-կամաց վերակենդանանում եմ, հեչ վատ չի :)): Սենց գնա՝ կարող ա նույնիսկ սկսեմ մեկ-մեկ քնել :D:

Alphaone
03.08.2018, 23:53
Մոլորակը աղբանոց ա դարձել՝ մոլորակի շուրջ տիեզերական աղբի, մթնոլորտում թունավոր արտանետումների, պլաստիկի բուրգերի ու երազանքների աղբանոց:

ivy
14.08.2018, 19:47
Բոլոր սիրային գրությունները, որ փակցված են Ջուլիետայի տան պատերին և հենց էն պատշգամբի տակ, որտեղ նա իբր թաքուն գրկախառնվում էր Ռոմեոյի հետ, տխրություն են բերում վրաս։ Հավատը, որ դա իսկապես եղել է, և որ հենց էդ տունն է եղել սիրային պատմության վկան, թվում է իլուզիոն, բայց այնուամենայնիվ էնպիսի ներշնչանք առաջացնող, որ մարդիկ իրենց զգացմունքները և անգամ դրանց ճակատագիրը ապավինում են պատերին։ Որոշ գրություններ արված են բացառիկ գեղեցկությամբ` զարդարված ասեղնագործությամբ կամ իրենց սերն արտահայտող առարկաների կտորներով։ Խղճահարության պես մի բան է առաջանում ներսումս. որքան ենք մենք լցված սին հավատով կամ էդ հավատի ցանկությամբ։ Որտեղ են հիմա գրության հեղինակները, ինչ ճակատագրի է արժանացել նրանց սերը, հիշո՞ւմ են դեռ պատերին թողած խոստովանությունների մասին։ Քանի՞ սեր են փոխել դրանից հետո։
Վերոնայում էլի էի եղել, սիրուն քաղաք է, բայց կոմերցիոն նպատակներով ահագին աղավաղված։
Հոգնում եմ տուրիստական աղմուկից ու ակամայից դրա մի մասը դառնալուց։
Ծովափից էլ եմ հոգնում ու անգործությունից. թանձրացած ձանձրույթ է թվում էն, ինչ ուրիշները հանգիստ են կոչում։
Ինձ տվել եմ ընթերցանությանը ու ընթացքում մի հրաշք գործ եմ հայտնաբերել, ափսոս, որ վերջացնում եմ արդեն։
Гайто Газданов "Вечер у Клэр". կենսագրական դրվագների բացառիկ անկեղծությամբ ու շատ սիրուն գրված մի չքնաղ ստեղծագործություն, որը ձեռքիցդ բռնած տանում է մարդու կյանքի տարիներով, պատմում նրա բոլոր մտքերի ու ապրումների մասին, պատմում նրա կյանքում եղած-գնացած մարդկանց ու նրանց հետ հարաբերությունների մասին։
Դեռահասային սեր, որը անցել է տարիների միջով և իր նոր հանդիպումը գտել Փարիզում` իր հետ բերելով կյանքի մի լայնածավալ ժամանակահատվածի հիշողություններ։
Եթե գրել սիրո մասին, ապա Գազդանովի նման, և ոչ թե հորինված տան հորինված պատերին։
Ինչքան լավ գրքեր կան, որ դեռ կարդալ է պետք։

Այբ
16.08.2018, 21:24
Երբ Աչքի բժիշկդ ասում է.
-Ձեր դեպքում, ձեզ ծանրություն բարձրացնել չի կարելի ու մեկ էլ՝ ԳԼԽԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ։

Լավ, հասկացանք, ծանրություն կոնկրետ իմ պարագայում չի կարելի, բա ուրիշների գլխին հարվածներ կարելի՞ է, թե՞ դա էլ է միայն իմ պարագայում :/

:D

Այբ
16.08.2018, 21:25
Հենց ուզում եմ դիմացինիս սիրուն տեսնել (արտաքին թերությունները չտեսնեմ էլի։Ճ) ակնոցներս հանում եմ:D

Հարդ
22.08.2018, 11:57
Որ տեսնում եմ ինչ - որ մեկը ինձ ֆեյսբուքի ֆրենդներից ջնջել ա սթրեսս եմ տանում (թող հոգեբանները մտքում հիմա չասեն թե դու ինչ գիտես սթրեսսն ինչ ա :)) ):

Սկսում եմ մտքերի մեջ ընկնել թե ինչով էի խանգարում էդ մարդուն, մտածում եմ ախր ոչ բռնության կոչեր եմ արել, ոչ ատելության մտնոլորտ եմ սերմանել, ոչ հհկ - ական եմ, ոչ Նիկոլական, ոչ ԼԳԲՏ - ական եմ, ոչ հակա: Հայու գե՞ն, ծը էդ էլ չեմ: Չեմ ասել՝ «որ խնդրեմ կմեծածնե՞ք լայքեք», չեմ գրել՝ «ախպերս մեր Մեսրոպիկին օգնենք էջը տարածվի»: Գումարահավաք չեմ կազմակերպել, ամեն օր մի կասկածելի նկար չեմ շեյրել որ իբր օգնենք այս երեխային: Վիրուսներ չեմ տարածել, ապատեղեկատվություն չեմ տարածել, ճիշտ լուրը հստակ տարբերել եմ ստից, ադեկվաՏը՝ մանիպուլիացիայից:
Չեմ հասկանում թե ինչով էի խանգարում էն մարդկանց ովքեր մի օր որոշում են ջնջել ընկերների ցանկից, իրականում շատ հետաքրքիր կլիներ իմանալ: Իհարկե, մեծ հաշվով դա կյանքում ոչինչ չի որոշում, ուղղակի ես եմ չգիտես խի մի քիչ ծանր տանում ))

ivy
24.08.2018, 13:38
Վաղեմի ընկերս, որի հետ ուսանողությունից սկսած և մինչև Հայաստանից հեռանալս շատ մտերիմ էի, տեղափոխվել է Մյունխեն: Մեզ միշտ էլ հետաքրքիր էր միասին, բայց հիմա լիքը նոր ընդհանրություններ են ավելացել: Իրեն նայելիս՝ տեսնում եմ ինձ, երբ նոր էի Մյունխենում. նույն մտքերը, ապրումները, տագնապները, միայնակությունը: Երբ խոսում ենք, իրեն թվում է, թե կարդում եմ իր մտքերը, ամբողջովին զգում իր հոգեվիճակը, այնինչ դա ընդամենն իմ սեփականն է, որն էդքան ծանոթ է ու չմոռացվող: Երևի նախկինում երբեք իրար էդքան մոտ չենք զգացել, ինչպես հիմա, երբ նույն ճամփաներով ենք անցնում: Երեկ զրուցում էինք, ասեց, որ գիտի՝ սկզբում էսպես է, հետո ավելի հեշտ կլինի:
Հա, դժվարությունները կթեթևանան, բայց որոշ բաներ էդպես էլ կմնան՝ հայրենիքի հետ կապող անհասկանալի թելերը, որոնք ոչ էնքան ուժեղ են, որ հետ տանեն, ոչ էնքան բարակ, որ կտրվեն, մշտական երկատվածությունը ու «տուն» հասկացության աղճատումը: Որտե՞ղ է տունը, իսկ կա՞ տուն ընդհանրապես:
Ուզում եմ գրկել իրեն ու լիքը ուժ տալ, բայց նաև չսփոփել անիրական հույսերով, որ տարագնացի ճամփաներն ինչ-որ պահից դառնալու են հարթ ու հստակ:
-Մտածո՞ւմ ես հետ գնալու մասին:
-Հա:
-Եթե հետ տային ժամանակը, կհեռանայի՞ր Հայաստանից:
-Հա:
Էս հարցերը մի օր իրեն էլ են տալու, ու ինքն էլ մտածի պատասխանների և դրանցում ամփոփված իմաստի մասին:

Chuk
31.08.2018, 03:25
Բացահայտ, ԴԵՌ, չեմ կարող խոսել: Անգամ ոչ բացահայտ խոսելը էս պահին ճիշտ չի: Երևի միակ հարթակն ա, որ կարող եմ գոնե ոչ բացահայտը գրել, մի քիչ լիցքաթափվել:

Վերջին մոտ 10 օրը կյանքիս թերևս ամենահագեցած օրերն են: Տնեցիքս նեղված են, որտև ինձ գրեթե չեն տեսնում: Պատերազմի մեջ եմ: Պատերազմի մեջ եմ մարդու կամ թիմի դեմ:
Էդ թիմը պաշտպանել եմ բազմիցս: Բայց իրականում պաշտպանել եմ, որտև եղել ա ավելի մեծ թիմի մաս: Հասունացել ա պահ, որ իրերն իսկապես իրանց անունով պետք ա կոչվեն: Ու մինչ ես կմտածեմ, անեմ դա թե չէ, իրանք մտածել ու արել են: Ու կոչել են: Իրանց չէ: Ինձ են կոչել: Կոչել են խուլիգան ու խառնակիչ, որոշելով վերացնել իրանց ճանապարհից: Միակ զոհը չեմ եղել: Իմ նման ուրիշներն էլ են էդ պիտակումը ստացել:

Առաջիկա օրերին կլինի հանգուցալուծումը: Հավանաբար ես կշարունակեմ համարվել խառնակիչ ու խուլիգան: Թափս, ընկերներիս թափը, ցավոք էս փուլում չի հերիքում հաղթելու:

Բայց մեր հաղթանակն այլընտրանք չունի: Էսօր չէ, ուրեմն մեկ, երկու, տասը տարի հետո: Խուլիգա՞ն: Հարց չկա, չփոմշմանեք, խուլիգանավարի կհարամենք ձեր հանցավոր գործարքները: Էս պահին կպարտվե՞նք, հոգ չէ, բայց դուք հետո ջախջախվելու եք, ես ձեր տիրոջ մերը...

Chuk
06.09.2018, 02:24
Նախորդ գրածիցս հետո սրա կարիքը կա: Չնայած, որ մեծ մասը չգիտեն ու չեն հասկանալու ինչ մասին ա:

Չէ: Պարտվել ենք էս փուլում, կարելի ա տենց ասել:
Կարելի ա հուսահատվել ու պատեպատ խփվել, կամ էլ ամեն ինչից յան տալ:
Մյուս կողմից նայում եմ թե ինչ ա կատարվել:

Ամենավեջրին շտրիխն էն ա, որ մի հատ յեքա տեքստ եմ մշակել, որը պիտի ստորագրվեր լիքը համախոհների կողմից ու դրանով վերջակետ դրվեր: Մի քանի հոգի ուրիշ տեքստեր են առաջարկել: Ինչ-որ ստուկաչ էդ տեքստերից, մեղմ ասած ամենավատը տարել ա ներկայացրել ա որպես իմ տեքստ ու մեր խոսք: Էդ տեքստում նենց բաներ են գրած, որ սաղս խնդացել ու անցել էինք: Բայց հաջողացրել ա, ներկայացրել ա: Ու կարողացել ա եղանակ ստեղծի:

Է ջհանդամ, ես դրա համար էլ կարամ պատասխանատվություն վերցնեմ: Նրանք, ով փորձել են գլխիս սարքել, չեն հասկացել, որ մեծ փոսն են ընկնում: Օքեյ: Ժամանակավոր պերիոդում դուք ինձ ու էլի մի քանիսին կներկայացնեք որպես խառնակիչ: Բայց էնքան իձյոտ եք, որ էդ տեքստը սաղին ցույց եք տալիս: Իսկ դրան մենք համաձայն չէինք դիպլոմատիկ առումով (ի դեպ իրականում էլի իմ գրածն էր, ուղղակի որպես հակակշիռ), իսկ նենց, մեջը լիքը ճիշտ բան ա գրած: Ու ամեն մեկին, որ ցույց եք տալիս, գլխով ձեզ տմբտմբացնում ու ասում ա «հլը տես է, ինչ էին անում», իսկ հետո զանգում ա մեզ ու ասում «տղերք, հուպ տվեք, ձեզ հետ ենք»: Այ սենց խառը ապուշ պատմություն:

Մի խոսքով սաղ լավ ա, կներեք ձեզ հանելուկներով ծանրաբեռնելու համար ))

Chuk
08.09.2018, 07:15
ՖՍՅՈ

Վաղը սկսում եմ։ Ինչ լինում ա՝ լինի

ivy
15.09.2018, 03:15
Ինքնությանս հետ կապված ահագին անսովոր ապրումների մեջ էի վերջին երեք օրվա ընթացքում։
Գերմանիայում ես երբեք գերմանացի չեմ եղել ու չեմ էլ լինի․ և դա բնական վիճակ է ինձ համար, ինչքան էլ ինտեգրված լինեմ էս հասարակության մեջ։
Բայց մի օր գործուղման ես գնում Գերմանիայից դուրս ու հայտնվում մի տեղում, ուր Եվրոմիության տարբեր երկրներից մարդիկ են հավաքված, ու ամեն մեկն իր երկիրն է ներկայացնում՝ միգրացիոն հարցերի շրջանակներում, և դու էլ էդ կոնտեքստում մեկ էլ դառնում ես «Գերմանիա» կամ ուղղակի՝ «գերմանացի կոլեգա»։ Շատ տարօրինակ զգացողություն էր, երբ ամեն անգամ «Գերմանիա» ասելիս ինձ էին դիմում կամ ուղղակի ինձ նայում։ Ոնց որ ինչ-որ սխալ վիճակ լիներ՝ զուտ զգացողության իմաստով։ Ես ախր ոչ մի կերպ «Գերմանիա» չեմ, ու առաջին անգամ էր, որ խորապես զգում էի սա, քանի որ մինչ այժմ էսպիսի խնդիր ոչ էլ թե եղել էր․ Գերմանիայում դե օտարերկրացի եմ, իսկ այլ տեղեր ճամփորդելիս թե հարցնող է լինում, միշտ էլ ասում եմ, որ Հայաստանից եմ։ Իսկ հիմա ես հենց Գերմանիայի ներկայացուցչի դերում էի, ինչն ինձ համար անսովոր վիճակ էր։
Հանդիպման միայն երկրորդ օրվա վերջում էր, որ ընթրիքի ժամանակ մարդկանց հետ արդեն ոչ օֆիցիալ շփման մեջ սկսեցի պատմել, որ Հայաստանից եմ, ու քիչ-քիչ ինքնազգացողությունս էլ տեղն ընկավ, հատկապես երբ էնպիսի մարդիկ միացան զրույցին, ովքեր եղել էին Հայաստանում կամ ուղղակի ահագին ծանոթ էին մշակույթին ու պատմությանը, իսկ մի քանիսն էլ՝ պարզապես հայկական չրերի ու մուրաբաների կարգին գիտակներ էին ։)
Ինձ բաց չթողնող տարօրինակ զգացողությունն իհարկե չխանգարեց «Գերմանիա լինելու դերն» ըստ արժանվույն կատարել։ Հանդիպման օրերն էլ ահավոր լեցուն ու հետաքրքիր էին, երբ միանգամից էդքան երկրների մարդկանց ես հանդիպում՝ բոլորը մի թեմայի շուրջ համախմբված և տարբեր տեսանկյուններով։
Բայց դե միևնույն է գոհ եմ, որ արդեն հետ եմ եկել ու նորից իմ սովորական ինքնազգացողության մեջ եմ՝ օտար երկրում ապրող հայաստանցի․ էսպես ամեն ինչ ճիշտ է։

Adam
16.09.2018, 13:25
«Հարգելի՛ ժողովուրդ, ես ձեզ մի լուր ունեմ հայտնելու. Սաշիկ Սարգսյանի 30 միլիոնը կալանքի տաաա՛կ է» - գառեր - Ուռաաաաա՜ … ուռաաա՜ , Նի՛կո՛լ , Նի՛կո՛լ: Բռաաաա՛վոո՛՛: Հ.Գ. Մեկը ըլնի էդ վախտ միկռաֆոնը մեկի ձեռից խլի գոռա՝ «Այ խաբեբա շուլլեռ, բա Սաշիկ Սարգսյանը ինչի՞ կալանք տակ չի… էդ ու՞մ ես խաբստում, շուստրյակ: Առաջին հերթին Սաշիկ Սարգսյա՛նը պիտի կալանքի տակ լիներ, ոչ թե իրա միլիոնները…» … բայց դե՝ ձևը գտել ա մի ամբողջ ժողովուրդ մատների վրա ֆռցնելու:

Adam
16.09.2018, 14:10
Է՛ն որ մարդիկ չե՛ն ասում՝ դրսից խոսելու փոխարեն արի քո երկիր՝ փորձի մի բան փոխել: Արյունը գլխիս ա խփում: Տո դուք ի՞նչ գիտեք՝ ես Հայաստան չեմ գալիս: Ինչ ա՝ աերոպորտի կանտռոլնի բաժնում ե՞ք աշխատում: Թե՞ որ նկարներ չեմ գցում ֆեյսում ու չեմ գրում՝ «կոֆե կենտրո՞ն» դրա համար: Լավ եմ անում: Շատերը կան, որ չեմ ուզում՝ իմանան, որ գալիս-գնում եմ, որ չասեն՝ եկավ, չզանգեց: Իմ իրավունքն ա: Իմ բարեկամների կեսը Հայաստանում են: Հետո՝ ես կազմում եմ մի էնպիսի ծայրահեղ փոքրամասնություն՝ իմ մտածելակերպով, աշխարահայացքով, կյանքի ոճով ու էն արժեքներով, որոնցով ապրում եմ, որ հաստատ հայ ժողովրդի 0,01 տոկոսի մեջ եմ մտնում (շատերը կասեն՝ տո դու ինչ հայ. բայց ես ծնունդով հայ եմ ու ոչնչով չեմ կարող օգտակար լինել իմ ժողովրդի մեծամասնությանը): Ինչո՞վ պիտի օգտակար լինեմ ժողովրդին… ես Հայաստանից կիսավտարված անձնավորություն եմ: Ինձ գաղթական են սարքել ու իրանք հավեսով աբրում են իրանց երկրում: (ես մեծամասնության հետ նույն օդը չկարողանալով շնչել՝ արտագաղթեցի ժամանակավորապես): Ես չեմ կիսում մեծամասնության կարծիքը ու ինձ հորդորում են գալ ու օգնել էդ մեծամասնությանը: Բայց ո՞նց: Գամ՝ ամբոխներով ինձ քարկոծեն սպանե՞ն աշխարահայացքներիս համար: Էդ եղավ օգնությու՞ն: Հայաստանի ճակատագիրը ինձ հետաքրքրում ա ոչ թե նրա համար որ ես բեսամթ սիրում եմ հայ ժողովրդին՝ ի՛մ ժողովրդին, այլ զուտ արյան կանչով: Արյունս ա խոսում ու եռում: Իսկ եթե ե՛ս ու իմ նմաննե՛րը կազմեին մեծամասնություն (շատերդ կմտածեք՝ Աստված էլ բեթարից ազատի), այ էդ վախտ ես կոնկրետ քայլեր ու միջոցներ կձեռնարկեի: Հիմա ի՞նչ: Ես մեծամասնության մոտ թույլ եմ: Ու մեղավոր՝ նրանց մոտ: Գլխաքանակով շատ են իրանք, ավաղ: Անգլերենով կասեի՝ I do love my people and my country but I don’t like them. Հուսամ՝ ավելի ճիշտ կարտահայտի էմոցիաս:

Katka
16.09.2018, 21:06
երնեկ երկիրը հանգիստ վիճակի գա: Էսքան տականք էս ազգին խի ա բաժին եկել: Կյանքներս անցավ երազած երկրում չապրեցինք: Սկզբում Լևոնը քանդեց, հետո Ռոբը, հետո Սերժը, հիմա էլ Նիկոլը էդ քանդածները մթոմ բացահայտում ա:

Adam
01.10.2018, 13:57
Ընկել «խորոված ես ուտում» ու հանդիպումների ժամանակ ընկերակավարի շշուկով իրար հետ խոսում, ոնց որ թե 20 տարվա իրար ճանաչող ծանոթներ ու թիմակից/հանցակիցներ եք մի մարդու հետ, ով ազգիդ արհամարհում ու ատում ա, չի ուզում, որ երկիրդ շնչի, երկակի խաղեր ա խաղում քո ու թշնամուդ հետ (վաղեմի բարեկամիդ, որի հետ արհեստականորեն թշնամացրեց), երկրիդ վերաբերվում ա, ոնց որ ռազմական պոլիգոն, գազը 6 անգամ թանկ ծախում ա վրեդ, ամենաթողության ամենամեծ ջատագովներից ա, չի թողնում ներքին կարգով, որ ինչ-որ մեկը նստի (6 ամիս եղավ արդեն՝ ոչ մեկ նստած չի, ու չե՛ն էլ նստելու) ու մեկը, ով ամբողջ երկիրդ արդեն առել ա: Այսինքն՝ դու իրա նշանակածն ես: Դու իրա ժողովրդի աչքերում աստվածային ֆիգուրան ես, որի շնորհիվ ինքը կանի իր սև գործը հլը մի 10 տարի էլ… քանի դեռ քեզ ու քո կոսմետիկ վերափոխումներիդ ջատագովների ամբոխի էյֆորիան չի դադարել: Տաղանդավոր մարդ ես, բայց գիտես… ամեն մարդ չի կարողանում է՛դ կարգի տաղանդավոր ու շնորհալի կերպով մանիպուլյացնի ու խաբի ու քաշի մասսաներին դեպի իրեն: Ողջունում եմ տաղանդդ: Բայց շատ ու շատ քչերի համար քո դերը պարզ ա, իսկ բեմադրությունը՝ էժանագին ու ավելին քան ակնհայտ: Դու պետք է «խորոված ուտեիր» ուրի՛շ մարդկանց հետ: Լրիվ ուրիշ: Իսկ էն փաստը միայն, որ արդեն ռուսական հեռուստատեսության ամենամեծ հետույքամուտ հեռուստածրագրի՝ Քոմեդի Քլաբի նմանակման թեմա ես դարձել իրենց արքայի կողքին՝ վկայում ա քո՝ իրենց թայֆի մեջ լինելու մասին: Եթե դու իսկական հեղափոխական լինեիր՝ Քոմեդի Քլաբը կվախենար անգամ քո անունը արտասանել, ինչպես Սաակաշվիլիինը: Դու դրածո ես: Ու ավելի վտանգավոր դրածո, քան նախկինները:

Adam
11.10.2018, 01:46
2005 թիվ, նոյեմբերյան աշուն: Երիտասարդական մետրոյի մոտ հանդիպեցինք ես, Անահիտը, Բյուրը, Արթուրը, Արտակը, Սոֆը ու էլի մի քանի հոգի: Անձրևոտ երեկո էր: Զրուցելով գնացինք դեպի Պատանի Հանդիսատեսի Թատրոն՝ դիտելու «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը (տատիկիցս հրավիրատոմսեր էի վերցրել): 14 տարեկան էի: Ակումբը դեռ չկար: Ետադարձի ճանապարհին՝ էս նիհար, չխոսկան ու համեստ տղան՝ Արտակը, խոսում էր իր՝ առաջին հայատառ ֆորումը բացելու պլաններից… ես էլ մտքումս քմծիծաղ էի տալիս՝ թե բա՝ երազների մեջ ա էս տղեն. ո՞վ պիտի հայերեն տառերով ինչ-որ բան գրի ինտերնետում: Ու ո՞նց պիտի դա արվի: Ու արեց: :) Ապրես Չուկ: Ապրեն էս գողտրիկ երեկոյի բոլոր մասնակիցները: :)

Յոհաննես
13.10.2018, 03:35
Տղեք,բանակի երկու տարին անցավ :o
Ես ծառայությունից երբեք չեմ խուսափել,բայց մինչև գնալս էդ երկու տարին շատ էր թվում,սենց կարայի մտածեի ու ջանս դառնությունից փշաքաղվեր,իսկ բանակում էդ անտեր երկու տարին քառապատկվել էր։Մի օր հելա հարցրի,թե բա ամսի քանսին է. Հոկտեմբերի 19,հաջորդ օրը հարցրեցի. Հոկտեմբերի 19 ու տենց մի շաբաթ ամեն օր Հոկտեմբերի 19֊էր։
Լուսակերըի հետ կապված ոչ մի դրական բան չկա,ինչքան քֆուր ասես սնցավ մտքովս,բայց որոշել եմ,որ իմ գրառումներում հայհոյանքը էլ տեղ չունի։Մի խոսքով քունս չէր տանում,իսկ որ չի տանում ինչ ասես հիշում եմ ։/ բայց լուրջ էլի,ո՞նց անցավ էդ երկու տարին

Յոհաննես
14.10.2018, 01:06
Իմ կարծիքով 17֊ից 22 տարեկանների կյանքում պետք է ռոմանտիզմը ծԸփա,էն ջահելական խելառ֊մելառ ռոմանտիզմի մասինա խոսքը,դե ես հեչ,մինչև եկա հարմարվեցի Երևանին՝տարան բանակ,բանակից մինչև եկա հարմարվեցի էս դրսի կյանքին՝գնացքս գնաց։Հարցը ուրիշ է,ուրեմն մեր հասարակությունը էս տեսակ ռոմանտիզմը բնութագրում է որպես ղզիկություն :angry :[ Խի՞ այ ընկեր,խի՞ եք պիտակավորում ու առանց էդ էլ կոմպլեքսավորված ազգին իմ,ավելի կոմպլեքսավորում։Բոլորը հո չեն կարա ձեր նման լինեն,դրա համար էլ լիքը արժեքներ ու գաղափարներ հողին հավասարվեց,ռոմանտիզմը ղզիկ բան է,իսկ ղզիկությունը քըղա,ճիշտը Քամյունա ու Էքզիստենցիալիզմը և այդեպս մեր 17֊ից 22 տարեկան երիտասարդները,ովքեր պետք է ծԸփային ռոմանտիզմի մարգերում,դարձել են <<փիլիսոփաներ>>։Ձևականությունը մեր ազգի ամենացավալի կողմն է,մարդիկ պետք է ցույց տան,որ իրենք էքզիստենցիալ կրիզիսի մեջ են ու իրանց համար սաղ մեԳա,ապեր,բայց ձևականությունը դրա զռում է։
Հետո ՖԲ֊ի հայ համայնքը առաջվա հայլուրից զզվելի է դարձել, սաղ գերինտելեկտուալ տպեր են,սաղ ձեռ են առնում ղզիկներին,սաղ խորն են,սաղ ուրիշ են,սաղին տիեզերքն է հետաքրքրում ,սաղ գրքամոլ են,սաղ յուրահատուկ են,բայց կա մի բայց,եթե օրերից մի օր հելնեք աձին֊աձին,ապեր,փուչիկ,օդ,դատարկ գազի բալոն։
Մի խոսքով,այ երիտասարդ մը,եթե կարդում ես սա,իմացի. Ղզիկը իրանք են,գնա ու սիրահարվի ու էն all i want երգը կլսես :love

Chuk
17.10.2018, 17:01
Էսօրվա արկածս ստեղ էլ անմահացնեմ :D

------

Գիշերը 4:20-ի կողմերը սկսված պատմությունը գրեթե հասավ իր տրամաբանական ավարտին, ու ես վերջապես ինձ շպրտել եմ համակարգչիս առաջ: Բոլոր պատուհաններն ու դռները բաց են, ու հաճելի սկվազնյակը մեղմորեն շոյում ա ինձ, բայց ոչ մի կերպ չի կարողանում անցկացնի խոնավ գաջի շունչը ծանրացնող անուշաբույրը:

Լավ, հիմա լուրջ: Էսօր պետք ա առաջին աշխատանքային օրս լիներ: Արդեն մի քանի անգամ թռուցիկ գնացել եմ, էսօր առաջին օրը պետք ա լիներ, որ ամբողջ օրով էի գնալու: Դրա համար ինձ մի կերպ ստիպելով խախտել էի վերջին շրջանում կուռ արմատացած ռեժիմս ու բավական շուտ ժամի, այն է գիշերը 2-ի կողմերը, պառկել էի քնելու: Ու մինչ երազումս ամեն կերպ փախնում էի անձրևից, մեկ էլ սկսեցի հասկանալ, որ ախր էդ ջրի կտկտոցը հեչ էլ նման չի անձրևի ձենին: Տենց կիսաարթնացած, բայց դեռ աչքերս փակ մտածում եմ, երբ ճակատիս ջրի մի հատ յեքա կաթիլ ճտաց:

Միանգամից արթնացա ու հայտնաբերեցի որ տանը ջրհեղեղ ա: Ննջասենյակում դեռ մեղմորեն կաթում էր, իսկ միջանցքում ու բաղնիքում առաստաղից ջուրը առատորեն ծորում էր, առանց հաշվի առնելու էլեկտրական լարերի առկայությունն ու վտանգավորությունը: Շալվարս արագ հագա ու ինձ գցեցի միջանցք, վերևի հարկ (մենք նախավերջին հարկում ենք ապրում): Ջրի չռռոց ա, որ լսվում ա հարևանի տնից: Սկսեցի զանգը տալ ու «դուռը ջարդել»: Ներսից ձեն ձուն չկա: Հիշեցի, որ վաղուց չեմ տեսել տարիքով հույն հարևանուհուս. ինքը հաճախ ա երկրից բացակայում:

Տնեցիքին զարթնացրի ու նետվեցինք փողոց: Էս ժամին ջուրն անջատելու այլ տարբերակ չկա, քան ամբողջ շենքինը: Դիտահորը մի կերպ բացեցինք, թռա մեջը: Սատանան տանի, բա ես ռի՞սկ կանեմ է ջրի էս կիսաավիրված փականներին ձեռք տամ :D Զանգեցինք 911:

Աին աշխատողները, իրանց հետևից էլ ոստիկանը բավական արագ եկան: Արագը եկան, բայց հիմա ասում ենք էս շենքի ջուրը անջատել ա պետք, կանգնել քննարկում են, իրանք դրա իրավու՞նքն ունեն, թե՞ չէ:

- Տղերք, էս Կոմիտասով հոսող գետը տեսնու՞մ եք, - հարցնում եմ: - Այ էդ էն հինգերորդ հարկի բալկոնից ա թափվում ու սենց հոսում: Պատկերացնու՞մ եք էնտեղ հիմա ինչ ա կատարվում:

Ստեղ ավելի լրջացան, ու խնդրեցին արագ գան տունն էլ նայեն: Տանը, բաղնիքում, ննջասենյակում, միջանցքում ու խոհանոցում արդեն տաշտեր ու դույլեր էին շարած, որոնք արդեն կիսով չափ լիքն էին: Անմիջապես որոշում կայացվեց շենքը ջրազրկել, եթե չեմ սխալվում, ոստիկանի պատասխանատվությամբ:

Ինչևէ: Լուծում կլիներ միայն մեր մուտքի խողովակը ջրազրկել, բայց փաստորեն ոչ մեկի տանը նման փական չկար: Միակ փականն առաջին հարկի խանութում է, որը բացվում է առավոտը տասին: Էնպես որ մնացածը մնաց մյուս օրվան: Երբ կբացվի համատիրությունը:

Առավոտյան սկսեցինք հարևանի փնտրտուքները: Պարզվեց Մոսկվայում է: Ժամը 9-ից համատիրության մոտ սկսեցի սպասել աշխատողներին: Մինչ ես սպասում էի, ժամը 10-ին համատիրության պետը գնում է մեր տուն (հավանաբար Վեոլա ջրից իմանալով խնդրի մասին, ում առանձին զանգել, տեղեկացրել էինք): Տանտերը Հայաստանում չի: Այստեղ որևէ մեկի մոտ բանալի չի թողել: Չի մնում այլ ելք, քան շնորհքով ներխուժելը:

Համատիրությանը պետը զանգում է ԱԻՆ, խնդրում խումբ ուղարկել, ապա զանգում է ոստիկանություն: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մի 20-30 րոպեից հերթապահ ոստիկանը կգա: Հաջորդ զանգը Համոյին է (անունը փոխված է):

- Բարև Համո ջան, սենց խնդիր ա եղել, պետք ա գաս դուռը բացես:
- Կներես, բայց քաղաքում չեմ:
- Վա՜յ, բա ինչ անենք, չեմ ուզում ջարդենք, ուզում եմ շնորհքով բացենք:
- Գնա Էսինչ տեղի բանալի սարքողի՝ Մուշեղի մոտ, ինքն էլ ա էդ գործը անում:

Արագ նստում ենք մեքենա ու սլանում Մուշեղի մոտ:
- Բարև Մուշեղ ջան, սենց խնդիր ա եղել, գնանք, դուռը բացի:
- Ես տենց բաներ չեմ կարողանում անել:
- Բայց ինձ ասել են, որ կարող ես:
- Չէ, չեմ կարող:
- Այ ախպեր, մի վախեցի, լրիվ օրինական ա, հանձնաժողով ա կազմվելու, ընթերականեր, ոստիկան, փրկարար ծառայողներ:
- Այ հենց դրա համար էլ չեմ կարող: Առաջ անում էի, հիմա չէ:
- Բա ի՞նչ անենք:
- Զանգեք Համոյին, հիմա համարը տամ:
- Ինքն ա քո համարը տվել, քաղաքում չէ:
- Դե ուրեմն Ռաֆոյին փորձեք, հես ա համարը:

Զանգում ենք Ռաֆոյին:
- Ռաֆո ջան, սենց, սենց...
- Չեմ կարող...
- Բա ի՞նչ անենք:
- Զանգեք Համոյին...
- Էէէէ...
- Դե ուրեմն Գոքորին փորձեք:

- Գոքոր ջան...
- Զանգեք Համոյին.. դե ուրեմն Մուշեղին... դե ուրեմն Համլետին:

- Համլետ ջան...
- Զանգեք Համոյին... Համլետի՞ն... Նորոյին:

- Նորո ջան..
- ՀԱՄՈՅԻ՛Ն:

Քոռ ու փոշման հետ ենք գալիս ու սպասում ոստիկանին: Չկա ու չկա: Նորից զանգում ենք ոստիկանություն.

- Գիտեք, վատ բան է պատահել: Ոստիկանը, որ դուրս է եկել գա էդտեղ, ընկել է մեքենայի:
- Ո՞նց ընկել ա մեքենայի տակ: Հիմա՞: Մեր մոտ գալու՞ց:
- Հա:
- Հո բան չի եղել:
- Դեռ չգիտենք, Շտապ Օգնությամբ տարել են: Շուտով ուրիշ ոստիկան կուղարկենք:

Գալիս են փրկարարները: Էդ ընթացքում հարևանուհին իր ներկայացուցչին է ուղարկում, աղջկա ընկերուհուն, որ ներկա լինի: Սպասում ենք Ոստիկանին ու խոսում:

- Էդ մարդը որ Հայաստանից գնացել ա, բանալի չի՞ թողել, - հարցնում է փրկարարը:
- Հեսա հարցնեմ, - ասում է աղջկա ընկերուհին ու զանգում: Խոսում ա արդեն հարևանուհուս հետ, - Դուք որ գնացել եք, բանալի չե՞ք թողել... թողե՞լ եք... վայ ի՜նչ լավ ա: Ու՞մ մոտ: Ի՞նչ... տա՞նը... դռան կողքի սրբիչի՞ հետևը: Հա, բայց ներս մտնել չենք կարող, ո՞նց վերցնենք:

Մենք խնդալներս մի կերպ ենք զսպում, ընկերուհին անցնում է բանակցությունների, թե չի՞ լինի, տանիքից բալկոնով իջնեք, դռան կողքից բանալին վերցնեք ու բացեք: Փրկարարները բացատրում են, որ իրավունք չունեն: Իրանք տուն կարող են մտնել միայն ոստիկանի ուղեկցությամբ առանձին չպետք է լինեն: Էս կռիվը երկար է շարունակվում, իսկ ոստիկանը չկա ու չկա:

Ընթացքում Փրկարարների հանձնարարությունը փոխվում է: Գնում են, ու ասում, որ հենց Ոստիկանը գա, հետ կգան: Գնում են:

Դրանից կես ժամ անց գալիս է ոստիկանը, ներողություն խնդրում: Բացատրում, որ հերթապահ ոստիկանը մեր մոտ գալուց ընկել է մեքենայի տակ, ոտքը կոտրել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մյուսները եղել են խորհրդակցության, հենց ազատվել է, աճապարել է:

Զանգում ենք փրկարարներին: Փրկարարներն արդեն քաղաքի մյուս ծերում են: Հիմա էլ մի 40-50 րոպե, արդեն ոստիկանի հետ զրուցելով, ուրախ կատակելով սպասում ենք փրկարարներին:

Մի խոսքով, արդեն ժամը 15-ի կողմերը բոլորս հավաքում ենք նույն տեղում ու հայտնաբերում... որ անհետացել է համատիրության պետը: Զանգում, գտնում ենք, գալիս է: Եվս մի կես ժամում մի կերպ կողպեքները կտրելով դուռը բացում ենք, հայտնաբերում պայթած խողովակը:

ՀԻմա իրանց տան ջուրն ա անջատած: Շենքինը կա: Իրանց տան կողպեքներն են սարքում: Իսկ ես շնչում եմ էս խոնավ գաջի հոտն ու քամու տակ նստած ձեզ պատմում գիշերը 4:20-ին սկսած արկած: Հուսամ, որ վաղը կհասնեմ աշխատանքի )))

Adam
26.10.2018, 11:37
Ով որ չերեզ չուռ մաչո ա ձևանում ու գեյերին քարկոծում ա՝ ներքուստ գիշերները դիլդոյի մասին ա երազում:

Adam
26.10.2018, 17:56
Մեկը կար… ընկեր էի համարում: Փֆֆ… ընկեր, բա չէ: 10 թվին բանակ գնալուց առաջ ինձնից մեծ գումար խնդրեց: Առանց վարանելու հանեցի ու տվեցի: Ընկերս էր, վերջիվերջո: Երեխա էի… հլը չէի ջոկում էդպիսի տիպաժներին: Համոզված եմ, որ դու հյուրով կարդում ես ակումբի գրառումները երբեմն: Ուրեմն ուշադիր կարդա. դու քցող ես: Ու ես խղճում եմ քեզ, քո ապրած կյանքն ու էն կյանքը, որ դեռ ապրելու ես՝ մարդկանց քցելով: Քեզ՝ քյարթու անմակարդակիդ, ընկերոջդ հետ միասին բերեցի ակումբ՝ մակարդակով մարդկանց հետ ծանոթացնելու: Էն ժամանակ չունեի էս կարծիքը քո մասին: Ընկերս էիր: Կարևորում էի քեզ, հարգում ու սիրում: Իսկ դու օգտվեցիր իմ ազնվությունից ու անկեղծությունից: Ու մտքումդ մտածեցիր՝ Ադամն ա էլի, բարի ու լոխ: Քցենք, ինչ ա եղել, մեկ ա Հայաստանից գնալու վրա ա: Էլ ոչ մեկ չի ուզի փողը հետ: Իսկ ես թքած ունեի, ու մի կաթիլ անհանգստություն չունեի ինքնաթիռ նստելուց: Ընկերս էիր: Ի՞նչ անհանգստություն: Սկսեցիր նամակներիս չպատասխանել ու ծիծաղել վրաս ներքուստ: Ես արդեն գիտեի, որ դու ինձ արդեն քցել ես, բայց մինչև վերջին րոպեն չէի ուզում հավատայի: Աչքերս արցունքալած գրում էի քեզ՝ մի բան գրի, խնդրում եմ: Մեր ընկերությունն էս ամեն ինչից թանկ արժի: Չէի ուզում քեզ կորցնել: Կարդում էիր ու լռում: Մտածելով՝ քցինք էս հարիֆ լոխին… , բայց հեչ չէիր մտածում չէ՞ որ պրինցիպի համար էդ լոխը մի քանի օր կսպասեր համբերությամբ ու հետո կատաղությունից սաղ կխառներ իրար ու քեզ գետնի տակից էլ կգտներ: Չէիր մտածում, որ եղբորս կուղարկեմ դեբոշ կսարքի ու ընտանիքիցդ կստանա էդ փողը: Չէիր մտածում: Որտև լոխ էիր ինձ համարում: Բայց փոխարենը՝ խայտառակ եղար ամբողջ գերդաստանովդ մեկ: Կոտրեցիր ինձ: Հավատքս կոտրեցիր քո տեսակի հանդեպ: Փոխարենը կարող էիր գրել ընդամենը մեկ տող. Ադամ ջան, չեմ կարողանում վերադարձնել գումարը հիմա, խնդրում եմ սպասիր մի քանի ամիս եթե հնարավոր ա: Ես կսպասեի: 1 տարի էլ կսպասեի, 3 էլ, 5 էլ, 10 էլ: Ընկերս էիր վերջիվերջո: Ես քեզ ընկեր էի համարում ու արժևորում քո անձը: Բայց դու ինձ քցեցիր: 8 տարի ա մեջս պահել եմ, ուզում էի գրեի՝ հուսալով, որ մի օր կկարդաս սա ու քեզ վատ կզգաս, որ ազնիվ ու հոգատար մարդու հետ ոնց ես վարվել: Ու կասեմ քեզ հետևյալը. ոչ թե դու՛ ես ինձ քցել, այլ ե՛ս եմ քեզ վստահել չափից շատ: Վստահություն, որին դու բացարձակապես արժանի չէիր:

Adam
28.10.2018, 09:57
Մարդ կա գեյերին էնքան ա քարկոծում, որ հաստատ զգացվում ա, որ սա Սաս սուպերմարկետում առևտուր անելու վախտ որ իրան զանգում հարցնում են՝ ո՞րտեղ ես, ինքը լավ էլ պատասխանում ա:

Adam
28.10.2018, 16:18
Զզվում եմ էս կեղծ, ջահել ֆրանսահայ լակոտ-լուկուտներից, որ ասոցիացիա-մասոցիացիա են բացում Ֆրանսիայից՝ Նիկոլյան հաղթանակի գովերքն անելով ու սփյուռքի, տո եսիմ ինչ խեռի միասնության ու հավաքականության կոչերն են անում՝ Նիկոլյան հաղթանակի մեջ: Մեկ էլ տենաս՝ նկար ա քցում՝ Կորսիկայում նստած անանասի սոկ ա խմում, մյուս նկարում՝ Լյոնում նստած ռեստորանում հաց ա ուտում ֆոտոյի մեջ… ու տակը կոմենտներ են անում՝ վայ, էս ինչ սիրուն տեղերում ես նկարվում… քեզ հաջողություններ ենք ցանկանում, մենք էլ կուզեինք քո հնարավորություններն ունենայինք, բայց դու մեր անունը դրսում լավ պահի: Էս էլ պատասխանում ա. մեր բոլորիս մայրաքաղաքը Երևանն է ու մեր տունն է, էս ամեն ինչը հեչ: Բա որ հեչ… ինչի՞ ես անանասի սոկ խմելով կղզուց ֆոտո գցում ու հայ ժողովրդիդ ասում՝ մնացեք Երևանում, բոզի վաստակ: Թե՞ կարծում ես՝ չենք հասկանում՝ ինչ նկատառումներով ես բացել ասոցիացիադ ու ինչեր ես ակնկալում Նիկոլ ձյաձյայիցդ: Վաբշե ես երևի էշի տեղ դրել սաղ ժողովրդին: Բայց կան մարդիկ, որ հասկանում են, քաքոտ հայրենասեր: Էդքան հայրենիքդ սիրում ես՝ կորսիկայիդ անանասը թող գնա պարտքով խանութում գրվող հաց առնող ժողովրդիդ հետ ապրի ու կիսի իրանց դժվարությունները: Իսկ եթե չէ՝ գոնե լկտիություն մի ունեցի էդքան ու ասա՝ մնացեք Հայաստանում (դուք մնացեք Երևանում, ես կայֆավատ ըլնեմ ստեղ ընդեղ): Ես եթե տենց նկար գցեմ, մարդկանց կհորդորեմ միանգամից արտագաղթել ու լավ կյանք որոնել ու ինչով կկարանամ իրանց կօգնեմ, ոչ թե կասեմ՝ մնացեք ձեր երկրում, իսկ ես էլ նենց աշխարհ-մաշխարհ տենամ տակից: Ոչխար: Ինչ դու, ինչ վարչապետդ: Պսեվդո շուստրի քաքոտներ:

Progart
29.10.2018, 13:47
ինչ ուզում եմ ասեմ, ինչքան էլ լիքը կարծիքներ դուրս չգան, ասեմ, որ ակումբը մեռած ա, սաղ նոյն կարծիքն են հա կրկնում՝ աա դէ մէկ ա, ակումբը հին տան նման ա։ էն որ գալիս եմ, իմ համար նստում֊նստում՝ նայում խօսողներին, յետոյ հելնում գնում

Adam
02.11.2018, 16:53
Հիասթափվել եմ ակումբից ու իրա ինտելիգենտ/մակարդակով մարդկանցից: Ես գիտեմ. դուք էլ ինձնից եք հիասթափվել: Բայց իմ հիասթափությունը ձեր հանդեպ ավելի ուժեղ ա, քան ձերն՝ իմ: Էս կարգի տաղանդավոր, մակարդակով ու խելացի մարդիկ ահավոր միամիտ դուրս եկան: Դուք միամիտ եք: Համառ միամիտներ: Ես չգիտեմ ինչ եմ: Ժամանակը ցույց կտա՝ ես ինչ եմ: Ես երևի չափից շատ մեծամիտ, զրպարտող, ագրեսիվ, խելքս թրցրած ապուշ եմ: Հնարավոր ա: Անհնար ոչինչ չկա: Բայց դուք միամիտ եք, սիրելիներս: Շատ միամիտ ու խաբված: Ես ձեզ միշտ կշարունակեմ հարգել ու սիրել ու փայփայել իմ նոստալգիան ձեր նկատմամբ: Բայց ներկայիս հիասթափությունն էլ ինձ թույլ չի տալիս ակումբ մտնել: Մտքներումդ կասեք. «մենք քո ներկայությունն ու բացակայությունը ոչ զգում էինք, ոչ էլ կարծիքներդ հաշվի առնում, կամ կաևորում»: Ես դա շատ լավ գիտեմ: Բայց սիմպատիան հիասթափությունից ուժեղ ա: Ու ձեր հանդեպ սիմպատիաս միշտ պահելով՝ հիասթափված կմտածեմ ձեր միամտության մասին ու անկեղծ կցանկանամ, որ մի օր խաբված չլինեք: P.S. Խնդրում եմ գրառումս ոչ մի տեղ չբեջբերել ու խոսակցություն չհրահրել: Շնորհակալություն:

Adam
03.11.2018, 09:45
Էն «տաղանդավոր ու խելացի ակումբցիներ» արտահայտությունս էլ ընդամենը մի 3-4 հոգու մասին էր: Էն էլ՝ թեթևակի: Նայեք հա… շատ երես չառնեք :ՃՃ

Գաղթական
03.11.2018, 10:46
Մեր Ակադեմիայում մի հատ ահավոր չամուռ տիպ կար:
Էն որ շատ ժամանակ չտենալու ես տալիս՝ ականջիդ չթթվի..

Մի օր էլ նկատեց չտենալու տալս, հետևիցս հասավ, թե՝ էս արդեն տենցա հա՞, տենում ես բայց (Ակումբյան ժարգոնով ասած) քուանշի տեղ չես դնում..
Ասեցի. ապեր չնեղվես, թե դա քո համար տենց կարևորա՝ սրանից հետո քեզ ինչքան տենամ՝ քուանշի տեղ կդնեմ:

Բայց էս պատմության մեխն իմ պատասխանը չէր, այլ էն, որ լիքը մարդ կա՝ փիս նեղվումա, երբ հորիզոնում իրան քուանշի տեղ դնող չի նշմարում...

StrangeLittleGirl
07.11.2018, 01:50
Գնացքից իջնում եմ։ Ուսապարկիս մեջ երեք կոմպ կա, առանձին պայուսակով էլ մնացած տեխնիկան եմ ման տալիս։ Էս անգամ կայարանից տուն ավտոբուսով եմ գնալու. հեծանիվով էսքանը սարն ի վեր քարշ տալիս մեջքս կպոկվի ու ընդհանրապես էս նույն ծանրությունը Օրհուսից Կոպենհագեն քարշ տալիս հեծանիվով չէի։

Կայարանից գիտեմ, որ երկու ավտոբուս է ինձ տանում։ Մեկը 2A, մյուսը չեմ ֆիքսել։ 2A֊ին մի րոպե կա։ Եթե բաց թողնեմ, տասնհինգ րոպե պիտի սպասեմ։ Վազում եմ դեպի կանգառ։ Էդ ընթացքում 12 համարն է կանգնում։ Ինձ գցում եմ ներս, հետո ստուգում, որ չֆիքսածս համարը 13֊ն էր, այսինքն՝ լրիվ ուրիշ ուղղությամբ եմ գնում։ Հենց առաջին կանգառում իջնում եմ։ Տնից հեռու չեմ. տասնհինգ րոպե քայլելու ճամփա, բայց սարնիվեր, իսկ մեջքս պոկվում է։ Քայլում եմ դեպի 2A֊ի կանգառ։ Վեց րոպե։ Կանգառը վատ լուսավորված դատարկ փոքր փողոցում է։ Հետն էլ մառախուղ։ Կանգնում եմ, պիտի տասը րոպե սպասեմ։ Մեկ էլ հանկարծ մի սև տղա է հայտնվում ոտքից գլուխ սև ու մոտենում կանգառին՝ ոտնահարելով անձնական տարածքս։ Լեղաճաք եմ լինում, մի քիչ հեռանում եմ։ Տղան տեղաշարժվում է թեթևակի էնպես, ասես թաքնվել է կանգառի հետևում։ Լրիվ ստվերում է, ոչ մի կերպ չի երևում։ Ինքը հաստատ տեսավ իմ վախենալը, որովհետև տեղում ցնցվեցի, հետո հեռացա։ Հաստատ տեսավ, որ ավտոբուսի եմ սպասում, որովհետև էդ ժամին ոչ ոք չէր գժվել հենցընենց փողոցում կանգներ։ Բայց կարծես հեչ պետքը չի։ Ես մի քիչ էլ եմ հեռանում, որ ստվերից դուրս գամ, տեսանելի լինեմ։ Պայուսակիցս լապտերս հանում եմ, որ կանգառի վրա լույս գցեմ։ Չգիտեմ՝ դա ինչ կանի։ Գուցե վախս կանցնի, գուցե տղան կվախենա։ Լապտերս չի աշխատում։ Շարունակում եմ կանգառից մի քիչ հեռու կանգնած մնալ։ Ավտոբուսը գալիս է։ Ինձ չի տեսնում, որովհետև կանգառից ահագին հեռու եմ։ Տղային չի տեսնում, որովհետև ստվերում իր սև շորերով ու սև մաշկով լրիվ անտեսանելի է։ Չի կանգնում։

Կատաղած ստիպված ոտքով եմ գնում մնացած ճամփան, չնայած մեջքս պոկվում է։ Կանգառի մոտից կարող էի ոտքով կարճ ճանապարհով բարձրանալ, բայց պիտի տղայի մոտով ու մթության միջով անցնեի։ Վախենում էի։ Էդպես շրջանցեցի փողոցը, մեծ փողոցով սարը բարձրացա, չնայած որ մառախուղի պատճառով լուսավորությունը շատ տարբեր չէր։ Մեկ էլ հասա իմ տան կանգառին, տեսնեմ՝ նույն տղան էնտեղ նստած է։ Նորից լեղաճաք եղա։ Այս անգամ իհարկե կանգառը լուսավորված էր, ու ինքը լավ երևում էր։ Բայց դե վախից զանգեցի Մորթենին ու իր հետ խոսելով մնացած ճամփան քայլեցի, մինչև տուն հասա։

Հիշում եմ՝ մի անգամ Մորթենն ասում էր, որ հաճախ է լինում, որ փողոցում մենակ քայլելիս կանանց մոտով անցնելիս նկատում է, որ վախենում են, կա՛մ հեռավորությունն է մեծացնում, կա՛մ դիմացի մայթ անցնում։ Հիշում եմ նաև, որ վերջին ֆեմինիստական շուխուռներից մեկի ժամանակ տղամարդիկ հարցրին՝ իսկ քեզ ո՞նց օգնենք, պատասխանողներից շատերը ցուցումներ էին տալիս, թե գիշերով նման իրավիճակներում ինչ անեն (փողոցն անցեք, հեռավորություն պահեք, լուսավոր տեղերում եղեք և այլն)։ Ու չգիտես ինչու, ինձ միշտ թվում է, որ պիտի որ բոլոր լավ տղամարդիկ սրա մասին իմանան։ Սև տղան երևի ոչ մի վատ մտադրություն չուներ, բայց իր վարքն ամբողջովին ինձ լեղաճաք արեց։ Ամենաքիչը, որ կարող էր անել, գոնե ստվերոտ, անտեսանելի տեղում չկանգնելն էր։ Իսկ հետո նաև մութ ժամանակ գունավոր հագնվելը։ Գրողը տանի, անգամ ես եմ գունավոր հագնվում ու ռեֆլեկտորներով զինվում, չնայած իմ դեմքը տեսանելի է։

Տրիբուն
08.11.2018, 16:49
Ու՞մ մտքով կանցներ, որ ես ու Շարմազանովը կարող ա նմանություն ունենանք…

Սաղ լավ ա լինելու, ես ձեր ցավը տանեմ. Շարմազանովը որոշել է գրանցվել Ֆեյսբուքում (http://armtimes.com/hy/article/148030)

Դաժե Շարմազանովը կունենա ֆեյսբուք, բայց ես երբեք չեմ ունենա… :goblin

LisBeth
10.11.2018, 00:42
Գրառում սիրոյ․․․
Էսօր ասի․
- Հեղուկ նիկոտին եմ գնել, վրան գանգ ու ոսկորներ են նկարած։
Ասեց, թե․
- Էդ ի՞նչ ա նշանակում, որ մահվան համով ա՞։

Հիմա նստած հիշում ու ղժժում եմ։ Լավ բան ա կյանքը ապրելը, դու ճիշտ ես, բեյբը։

Adam
11.11.2018, 16:48
Ոմն Զ.-ի մասին թեմային ծանոթ չէի: Էս ինչեր էի բաց թողել ես, վայ, վայ, վայ…! Նախ, գրառումս ուոռնինգով սկսեմ ու ասեմ, որ մի կաթիլ եթե հարգանք ունեք իմ նկատմամբ՝ չցիտե՛ք գրառումս ոչ մի տեղ ու խոսակցություն չհրահրեք: Տեր Աստված… Սուրբ Չկույս … ես սենց բանի հլը ռաստ չէի եկել: Ես էլ ասում եմ՝ էս ինչ սև կատվի պուպուլիկ ա անցել էս ակումբցիների միջև էս վերջին 2 տարին (ֆեյսբուքյան չլայք, ակումբյան չշնորհակալություն, և վերջապես՝ հավերժ չակումբցություն: Օհ լյա լյա… հիասթափված եմ: Ոչ թե կարծիքներից ու որոշ ակումբցիների միամտությունից (դե ես իրանց միշտ էլ սիրել ու սիրելու եմ՝ փակելով աչքերս ականջներս, հետույքս ու ամորձիներս իրենց դարավոր ու խարիզմատիկ միամտության վրա )) … խփել չկա, հա, տեսեք))… այլ, թե ոնց կարար մի հասարակ բոզի տղու պատմություն էս մեր գյոզալ ակումբցիներին իրար խառնել էս աստիճանի: Ախր բոզի տղեն ոչ Չիկատիլո էր, ոչ Jack thé ripper , ոչ էլ ասենք… ինչ ասեմ … Բրեյվիկ… վերջին վարյան… թող լինի, լավ: Սա ընդամենը հայոց բանակին շատ լավ ծանոթ պիդառած, անհոգի, անբարո, նսեմ, գաղջ մի բոզի տղու պատմություն էր: Շատ հասարակ: Չերեզ չուռ: Ասենք բռնաբարության փորձն արած լիներ՝ տանտրիզմի գաղտնիքներից ելնելով՝ չաստում անմահություն ձեռք բերելու համար, կամ Անտոն Լավեյի հիմար դոկտրինան տարածեր ու ասեր՝ ես հասել եմ վերջին աստիճանին ու գիտե՛մ գաղտնիքները. ու զոհվածի մարմնի վրա էլ պենտագրամ փորագրեր՝ ասեինք հա… սա հայկական մշակույթում առաջին դեպքն ա: Էն էլ՝ բանակում: Բայց չէ: Սա հոգեկան հիվանդ, անշունչ կենդանի ա եղել, որին ընդհանրապես պետք էլ չէ՛ր նույնիսկ ցմահ տալ: Ցմահ տվեցիր, ինչ օգուտ … ինքը փոխվելու ա՞ … փֆֆֆ … սրան ուղղակի պետք էր զրկել կյանքից անմիջապես: Ու ստեղ արդեն կապ էլ չունի՝ տառապացնելով զրկել թե ոչ… պատժել թե ոչ… հեչ կապ չունի: Ինչի՞ համար պատժել: Մենք հո պատժողներ չենք էս աշխարհում: Պատժողը վերևներում ա: Կամ՝ վաբշե՝ ներքևներում: Սրան ուղղակի պետք էր անջատել: Անջատել մարդկությունից, ազատել իրեն ինքն իրենից ու իրեն շրջապատող մարդկանցից: Վերացնել ու վերջ: Ուշադրություն. իր դեպքում վերացնելը պատիժ չի: Այլ մարդկության համար սփոփանք ու վտանգի վերացում: Էդքանը: Թե չէ՝ ինքը պատիժ կկրի, թե չէ … կզղջա թե չէ… ինչ քաք կուտի թե չի ուտի՝ դա ում զանգուլակներին ա պետք: Ինձ ինքը չի հետաքրքրում: Ինքը մարդ չի, որ ինձ հետաքրքրի: Նմանատիպ բոզի տղեքի մասին պատմություններ լսում էի դեռ 2004 թվականից, երբ եղբայրս զորակոչվեց Վայք: 2 տարի ծառայեց: (ուղեղի հավերժ շռամով տուն եկավ ու էդ շռամը կուղեկցի իրեն մինչև իր կյանքի վերջ): Շաբաթը մեկ զանգում էր ու ասում՝ պատրաստվեք, արյունահեղություն եմ անելու, ինքս էլ վերջում ինքնասպան եմ լինելու: Ես երեխա էի: Շոկ էի ապրում իր զանգերից: Մայրս վառվում էր դժոխքի կրակների մեջ՝ ամեն Աստծո օր: Ես մտածում էի. ինչի՞ պիտի սենց լինի: Սա ի՞նչ ա: Սա ի՞նչ երևույթ ա ընդհանրապես: Հայրս իր դերասանական կապեր մապերն էր խառնում, որ Էդգարին Վայքից տեղափոխեն ուրիշ տեղ: Էդգարը զանգում էր ու պլանավորում արդեն թե ում ա մոռթելու առաջին հերթին, ոնց ա կազմակերպելու սպանդը ու ոնց ա վերջում իր կյանքին վերջ դնելու: Ասում-ասում էր ու չէր անում: Որտև մտածում էր, որ ժամանակավոր ա: Ողջունում եմ իր համբերությունը: Ես հաստատ չէի ունենա նման համբերություն: Դրա համար էլ՝ ճակատագիրը նենց արեց, որ բանակ չգնամ: Ինքը գիտի՝ ինչ ա անում: Երևի: Մի խոսքով՝ Էդգարը պատմում էր, թե ոնց էին աֆիցերները վարվում ու իր ու իր նման նորեկ զինվորների հետ: Սեռական բնույթի հայհոյանքներ՝ ծնողներին, ոտքի ու բռունցքների հարվածներ՝ որովայնի, ներքին օրգանների շրջաններում… հարվածներ՝ գլխին… ձախ ձեռքի վրա սուր սղոցատիպ գործիքով ձեռքի մեջտեղից գիծ էին քաշել… (մինչև հիմա էլ շռամը կա) … և այլ՝ հարմար ածական չունեցող դրսևորումներ: Բռնաբարության չհասավ հերթը… նու երևի սրանք մենակ բնավորությա՛մբ ու տեսակո՛վ էին գյոթ … ինչևէ… հայրս իր համեստ գումարներով 1 տարի հետո կարողացավ մի քանի հոգու խառնել ու չաստի գնդապետի աշխատասենյակի համակարգչային քարտուղար ձևակերպել: Վերջին 10 ամիսը քիչ թե շատ խաղաղությամբ անցկացրեց ու եկավ: P.S. ինչ վերաբերում ա ինձ՝ ես մեծ հաճույքով հենց հիմա եթե առաջարկեն՝ կգնամ ֆրանսիական բանակում կծառայեմ ու կյանքս էլ կտամ մենակ իրանց իրար նկատմամբ հարգանքի ու սիրո համար: Իսրայել կգնամ ու կծառայեմ՝ նույն արժեքների համար կյանքս տալու: Իսկ Հայաստան… ավելի շուտ՝ հայոց բանակ… ……… … … … … ավելի լավ ա՝ էսքանով էլ ավարտեմ գրառումս !

ivy
12.11.2018, 15:45
Մոդերատորական. խնդրում եմ գրառումները զերծ պահել հայհոյախոսություններից:
Պոռնոգրաֆիկ նկարներ պարունակող գրառումները ջնջվելու են, ինչպես ջնջվել է վերջերս արված գրառումներից մեկը:

StrangeLittleGirl
20.11.2018, 15:19
Էս տարի տոներին Հայաստան չենք գնա։ Ու միակ պատճառը ծուխն ա։

Chuk
22.11.2018, 00:01
Նոր ծանոթուհուս հետ հարց ու պատասխան։

- Տղայիդ անունը ո՞նց ա։
- Լավ ա։
- Լա՞վ։ Տենց անուն կա՞։

LisBeth
22.11.2018, 23:06
Ծխելու մասին՝ սյուռ

Ուրեմն շատ էր լինում թե քիչ․․․ ոբշըմ մի ահագին ժամանակ չէի ծխել, ընդհանրապես, նույնիսկ վեյփ։ Բայց ինչպես լինում ա կինոներում և վատ շարադրած դետեկտիվներում սթրեսի լեվելները հենց էդ օրերին էր պիկերին սկսել խփել։ Բայց ես քաջարի, դիմադրում էի ծխելու ցանկությանը։ Անհավասար պայքարից հոգնած քնով էի անցել, բայց գիշերվա կեսին զրթնեցի, քանի որ խիղճս մաքուր չէր։ Տանը մարդ չկար կարծես թե․․․ բայց չստուգեցի։
Սկզբում իմ ու ինչ որ երեխայի ձայներ էին հասնում, հեռվից։
- Գիրք կարդա՞մ, - հարցնում էի ես ու փորձում բլբլոցից հասկանալ, կլսի ինձ եթե կարդամ։ - Կուզե՞ս լեգո հավաքենք, - պատասխանն էլի չեմ ընկալում։
Անցնում եմ ստվերների կողքով ու բազմոցի գլխին նկատում պառլամենտի փայլող տուփը։ Կիսաբացված, մեջից մի քանիսը չկա, ասես կես ժամ առաջ եմ թողել ու գնացել պառկել, որ նորից հետ գամ։ Գնում նստում եմ կողքը։ Ու մտքումս սկսում են պտտվել պատկերներ, որ միասին ենք եղել, գիշերներ, որ միասին չենք քնել, կատաղություն, որ իր հետ եմ կիսել, հաճույքներ որ իրենով լրացրել։ Շատ ռոմանտիկ ա։
- Հիշո՞ւմ ես․․․ ասում եմ, ու հասկանում, որ հիշում ա։ - Ինչքան հեշտ կարա լինի ամեն ինչ, երբ որ մենք միասին ենք, ես կլինեմ քո հաստատունը, առաջվա նման։
Հաջորդ կադրում, որ ինձ հիշում եմ, տեղն եմ բերում, տուփը ափիս մեջ ա։ Հանում եմ մի հատիկ, ու արդեն բերանս եմ դնում, երբ մեկի տաք մատները ծնոտս բռնում ու վերև են բարձրացնում։ Երեխան էր․․ որ հիմա հասուն էր թվում։ Ինձ իր թևերի վրա տանում ա անկողնու մոտ ու ասում ա․
- Ինչ ուզում ես արա։
Իսկ ես շատ հոգնած եմ պայքարից, քնում զարթնում եմ չկա։ Ոչ երեխան, ոչ գիրք, ոչ լեգո․․․ բազմոցի գլխին՝ պառլամենտը կա։ Հաստատո՞ւն։
Եղբայրս գալիս ա վերցնում ա իրան․
- Էս նորից սկսե՞լ ես ծխել, - հարցնում եմ։
- Հա։
- Դե սիգարետդ քեզ մոտ պահի։

Հետո ինձանով հպարտ, գնում եմ վեյփստորից նիկոտին առնելու։

Ի դեպ վեյփի մասին մի երկու բան։ Ո՛չ, ինքը ավելի անվտանգ չի։ Իրա պլյուսը հոտի բացակայությունն ա, ու մեկ էլ շուրթերի վրա առկա քաղցր համը։

* գրառումը պարունակում ա ծխելու մասին անծիփրըփըգանդա։ Ծխելը ինչպես և ընդհանուր ապրելու գործընթացը բերում են մահվան։ Մի քիչ շուտ մի քիչ ուշ․․․ ընտրեք ինքներդ։

StrangeLittleGirl
23.11.2018, 16:47
Ասում ա՝ դե գիտես Դանիայում ոնց ա։ Գալիս, խնդրում են՝ ուսանողիս գործի ընդունի, ընկերոջս գործի ընդունի, բարեկամիս գործի ընդունի։

Chuk
24.11.2018, 02:50
Ես չեմ հասկանում հրաշքների չհավատացող մարդկանց։ Էսօր ուզում եմ պատմել մի հրաշքի մասին, որը ֆիզիկան չի կարող բացատրել։

Երբ ինձ առաջին անգամ պատմեցին խաղողի անվերջանելիության հատկությունը, բնականաբար չհավատացի։ Իսկ երևույթն էսպիսին է. եթե խաղողի ողկույզից ամեն օր պոկես ու ուտես ընդամենը մեկ խաղողահատիկ, ոչ մի հատիկ ավելի, հաջորդ օրը դրա տեղն այլ խաղողահատիկ կաճի ու խաղողի ձեր ողկույզը երբեք չի պրծնի։

Չհավատացիք, չէ՞։ Ես էլ չէի հավատում։ Բայց մի օր շատ հոգնած ու անուժ էի, ու խաղողից գայթակղվելով պոկեցի մեկ խաղողահատիկ ու կերա։

Ուժ չունեի ավելին ուտելու ու պառկեցի քնելու։

Էնպես ստացվեց, որ խոհանոց մեկ էլ հաջորդ օրը նույն ժամին մտա։ Սեղանին տեսա խաղողի նույն ողկույզը։ Խելքիս փչեց ուսումնասիրել, ու մեկ էլ տեսա, որ ոչ մի խաղողահատիկ պակաս չի։ Հիշեցի լեգենդը։ Նորից պոկեցի միայն մեկ խաղողահատիկ, կերա ու պառկեցի քնելու։

Հաջորդ օրը ողկույզն ամբողջական էր։ Կրկնեցի նույնը։ Հաջորդ օրն էլ...

Անցավ մեկ ամիս, իսկ ես խաղողի ողկույզից ամեն օր մեկ խաղողահատիկ էի ուտում։

Ասում եք, թե հրաշքնեը չեն լինում...

-----

- Արտ, մի հատ տարօրինակ բան եմ նկատել, - ասում ա կինս, - ամեն օր խաղող եմ ուտում, բայց մինչև ուտելս միշտ խաղողահատիկներից մեկը պոկած ա լինում։

Alphaone
24.11.2018, 20:42
Ես անկեղծ չեմ, երբ ասում եմ ՝չկարողացա գալ, քանի որ կարևոր հանդիպում ունեի, ոչ մեկն էդ ասելուց անկեղծ չի, ճիշտ տարբերակն ա՝ էն հանդիպումն ինձ համար քեզ տեսնելուց կարևոր էր, ախպեր, կներես, հիմա էդ ա:

Յոհաննես
26.11.2018, 00:11
Ախպեր,հա հասկացանք,ոչ մեկ չի կարա Սատուրնի օղակի վրա միզի,կամ Նեպտունով խփի Մարսի գլխին,բայց գոնե Լիլի Քոլինզը լինի ընկերուհիդ,թե չէ էս անտեր 0.3 վիճակներով կյանքերս անց է կենում։

ivy
27.11.2018, 13:22
Հոգեբանների կատակները ոնց եմ սիրում ։)
Էն օրը հոգեբան համակուրսեցուս մոտ էլի մեկն աչքովս ընկավ: Ասում է՝ շիզոիդը թաքնվում է էն հույսով, որ իրեն չեն գտնի, նարցիսը թաքնվում է, որ գտնեն ու աղաչեն հետ գալ, իսկ փնտրում է բոլորին նևրոտիկը ։))
Գժական հումոր է, հատկապես որ հեչ էլ հումոր չի, ու էդ նևրոտիկն էլ ես եմ ։)

Alphaone
27.11.2018, 20:22
Օֆ, թե ինձնից ինչ դիտորդ, որ նախընտրական լուրջ հոլովակը նայում եմ, մտածում՝ պարոդիա ա: էն քաղաքական ցիրկ հեշթեգից :(

Հայկօ
28.11.2018, 01:13
Օրը տասնվեց ժամ: Հետո էլ արի ու սոցցանցերում ակտիվ եղի, բարեկամների ծնունդները հիշի, ուրախացի, որ Նոր տարի ա գալիս, կատակ-բան արա, գնա խմելու, վիքենդ պլանավորի, հասկացի՝ ՔՊ-ն ՔՈ-ից ինչով ա տարբերվում, ու ընդհանրապես՝ ովքեր են էդ բոլորը, ինչ աղմուկ ա դրսում, ինչ ձախ ու աջ, պապադ քո տարիքին քանի երեխա ուներ, ինչու են էդ նեղ շալվարները տենց մոդա, երբ մինուս վեցուկեսից դառավ մինուս յոթ, երբ պիտի վերջապես էդքան բան կարողանաս նայել, խաղալ ու կարդալ: Տասներկու ժամ գործ, չորս ժամ թարգմանություն, Ծննդոց 30:1-3, Առակաց 15:3, Միլտոն, սուրբ Նիկոլաս, ստեղ պահի՝ իջնեմ: Էն էլ էս վերջին մի տարուց հետո, հազիվ եմ ուշքի գալիս:

Բայց էս Dresden Files-ը լավն ա: Իդեալական բալանս ա զանազան ելիցների ու թվոցների համար: Առաջինը հլը թույլ էր, բայց երրորդում արդեն սատկացնում ա: Ասում ա՝ it wasn't just a house, it was a home, and homes have a kind of power of their own: Դրա համար էլ պետք ա վամպիրներին հրավիրես, որ կարողանան մտնել: Հլը մի տասներկու հատ էլ կա, լավ ա:

Էն օրը պարզ հիշել էի՝ ոնց առաջին անգամ Կունի «Լեգենդներն ու առասպելները» ձեռքս ընկավ: Յոթ տարեկան էի, հյուրասենյակում: Ամենահետաքրքիրն էն էր, թե ինչքան մեծ էր էդ կարմիր գիրքը, ու ինչքան մեծ էր սենյակը, ու ինչքան մեծ էր կահույքը, ու ինչքան ավելի մոտ էր խալին, ու ինչքան ավելի շատ մարդ կար տանը:

Adam
30.11.2018, 11:17
Պապաս տուն չունի Երևանում: Ուզում ա ներգաղթի: Կարոտում ա իր հողն ու ջուրը, իր ընկերներին, թատերական միջավայրը և այլն: Ծնողներն էլ Երևանում են թաղված: Ամեն օր ապրում ա Երևանով: Բա ի՞նչ անի: 56 տարի էնտեղ ա ապրել: Սփյուռքի նախարարին նամակ ա գրել՝ հայցելով ծածկ՝ հանրակացարանային սենյակի տեսքով: Ոչ նվեր ա ուզում, ոչ էլ: Ուղղակի սոց. բնակարան ա ուզում: Մի հատ փոքր բուն: Որ փողոցում չմնա: Պարտքով. անվարձ: Տեսնենք՝ պատասխան կստանա՞ արդյոք, թե՞ չէ: Ինձ շատ հետաքրքիր ա: Մարդը ներգաղթել ա ուզում, վերջիվերջո: Կոչեր են արվում-բան, ներգաղթի քաջալերումներ և այլն: Հիմա տեսնենք՝ ինչքանով ա սա լուրջ, ինչքանով՝ փուչիկ: Արդեն 1 ամիս ա պատասխան չկա: Տեսնենք…

տեսիլք
02.12.2018, 03:48
Քվեբեկից Բոստոն ճամփա ընկած լահմաջուն ուշանում էր: Տանտիրուհին ներս հրավիրեց, որ շատ չսառեմ, մերժեցի, բայց էնպես պնդեց, որ ի վերջո ներս անցա։ Ներսում ուրիշ սպասողներ էլ կային, որոնք ընթացքում սկսեցին շատանալ: Ի վերջո խառը թեմաներից յոգայի շուրջ զրույց գնաց, տանտերը վրա բերեց, մենակ յոգան էր մեզ պակասում, մի գլխարկավոր տիկին հայտարարեց, որ էդ շատ վնասակար բան ա, պատճառը իր հարևան յոգայի դասատուի կաթվածն էր, որի շնորհիվ անկողին էր ընկել ու հիմա իրեն խստիվ արգելված էր յոգայով զբաղվելը կամ էլ դասավանդելը: Կողքի ակնոցավորը զարմացած վրա բերեց, թե բա յոգան ինչ կապ ունի սրտի հետ՝ ոտքդ օդ ես բարձրացնում մի տաս րոպե պահում ու իջացնում էլի։ Նկատեցի, թե ոնց էի ափով բերանս փակել, որ հանկարծ հռհռոցս բերանիցս միամիտ դուրս չցատկի։ Տանիտիրուհին թեման փորձեց եզրափակել՝ սաղ սուտ ա, ճակատագրից չես փախնի։ Ակնոցավորը համաձայնեց՝ դե բա հա հենա Բուշը 90 տարեկանում օդապարիկով էր թռնում ու բան էլ չէր լինում։ Հիշացրեցի, որ էլ Բուշը ոչ մի տեղ էլ չի թռնի․․․ դե գիշերը հոգին ավանդել էր։ Տանտիկնոջ աչքերը վեր թռան՝ ո՞նց թե, Բուշը մեռա՞վ ու տեղ մենք սաղս վեր թռանք, երկար սպասված լահմաջուն ժամանեց ու բոլորը խառնված անցան իրանց պատվերները ստանալու, մինչ տանտիկնոջ դուստրը, քարացած ձեռքերը իրար շփելով, պատմում էր, թե ոնց են ամբողջ ճանապարհը, ներառյալ Վերմոնտի սառուցյալ լեռները, առանց մեքենան տաքացնելու կտրել անցել, որ լահմաջուն չհալվի:

Adam
04.12.2018, 15:51
Մարոկացիներն ինչ լավ արաբներ են բայց: Ես իրանց նման հոգատար, բարի, կամեցող, խաղաղ ու բարյացակամ ու առանց հեգնանքի ժողովուրդ դժվար տեսած լինեմ: Ու բոլորը: Էս ինչ հարգանք ա, էս ինչ կուլտուրա ա ու փոխադարձ խաղաղություն ա իրար նկատմամբ: Միանգամից կարծրատիպային կարծիքդ փոխում ես թե՛ «արաբ» և թե՛ մահմեդական հասկացությունների վերաբերյալ: Լավ մարդիկ են: Շատ:

Adam
09.12.2018, 14:06
Ընտրություններից մի օր առաջ կալանավորեցին :D :D :D , հեսա ընտրությունները բարով-խերով անցնի, ընտրվեն ու բաց թողեն: :D #կասսանդրա

Adam
10.12.2018, 22:46
«Սարսափելի վերջն ավելի նախընտրելի ա, քան անվերջ սարսափը» (c)

Adam
10.12.2018, 23:19
Ռուսաստանը պիտի վառվի կրակների մեջ իրա 140 միլիոն զոմբիներով, որ նո՛ր աշխարհը կարոդանա շունչ քաշի, հազիվ: 1000 տարի էդ տարածաշրջանում մի հատ խոտ չպիտի աճի: Նոր 1000 տարի հետո կարելի ա ըտեղ ինչ-որ բան փորձել կառուցել՝ որևէ հույսի նշույլով:

Adam
11.12.2018, 01:40
Ինձ իմ շրջապատը սաղ դրել ա էն որ Տերմինատոր 1 -ի մեջ Կայլին տանում են բաժանմունք ու սկսում ա պատմել ապագայում ինչ ա լինելու ու թե T-800-րն ով ա ինչ ա ու ինչի համար ա եկել… ու որ Դոկտոր Սիլբերմանն էլ կաբինետի մյուս կողմից թափանցիկ հայելիով նայում ա պոլիսի հետ ու ասում «մդա… ծանր դեպք ա…» … այ ինձ դրա տեղն են դրել: :D :D բայց T-800-ը հո՛ ապրում ա ու տակից անում իր սև գործը :դդդդ

Adam
14.12.2018, 12:19
Այսուհետ հանգիստ բոլորս ՀՀ-ում կարող ենք զբաղվել գողությամբ և թալանով: Արխայի՛ն !!! Վերջում մեկ ա գողոնի մի մասը կհանձնենք պետությանը ու ազատվելով պատասխանատվությունից՝ կվայելե՛նք մյուսը մասը մինչև կյանքի վերջ: Առա՛ջ: Ելք կա՛ !!!

Gayl
16.12.2018, 00:31
https://www.youtube.com/watch?v=I5ImQpiG7_Q

Cassiopeia
16.12.2018, 14:59
Մարդ ինչքան անպատասխանատու պիտի լինի, որ
1. երեխեն ջրծաղիկով հիվանդանա, ուսուցչին չզանգի, չասի՝ երեխես ջրծաղիկ ա (ծնող 1)։
2. լողի օրը ջերմությամբ հիվանդ երեխուն ուղարկի դպրոց, չզգուշացնի, որ հիվանդ ա, հաջորդ օրն էլ զանգի ասի՝ երեխուն լողավազան չտանեք, ջրծաղիկ ա (ծնող 2)։

Այսինքն, մի ծնողի պատճառով դասարանում ջրծաղիկ կա, մյուսի պատճառով մի ամբողջ լողավազան ջրծաղիկի բացիլ։

John
22.12.2018, 11:32
2018ին 12 գրառում եմ արել Ակումբում։ Էս մեկը չհաշված․ էս դեռ չեմ արել։
Ու մեղավոր եմ զգում ինձ մի թեթև։
Իմ կյանքն էնքան փոխկապակցված է Ակումբի հետ, որ ավելի հաճախ ա պետք էրևալ էս կողմերում, հաստատ։ Իհարկե պարբերաբար մտնում, կարդում եմ, բայց գրել էլ է պետք։
Նենց հետաքրքիր բան ա էս կյանքը։ Ակումբի կյանքը։ Կան մարդիկ, ում երբևէ չեմ տեսել, նույնիսկ ԱԿումբի շրջանակներում համարյա չենք էլ շփվել, բայց տենց դարերից ձգվող հարազատություն եմ զգում իրենց հանդեպ։ Էդ զգացումի առկայությունը կա՛մ նախորդ կյանքերի ու ռեինկարնացիայի հետ ա կապված, կա՛մ տիեզերական փոխկապակցվածության, կամ էլ տենց մի չբացատայտված ինչ-որ երևույթի։ Ու նենց ցավոտ ա գիտակցելը, որ կյանքը հոսում ա, վռոձե դանդաղ, բայց իրականում հենց լույսի արագությամբ։

Ու որ էն մարդիկ, ովքեր հարազատ են, բայց հեռվում, տենց էլ գուցե առիթ չլինի ծանոթանալ։ Ում հետ ծանոթ ես՝ առիթ չլինի հանդիպել։ Ու տենց։ Մի լավ ընկեր ունեմ Ֆրանսիայում, որ իմացավ մեր ընդհանուր ընկերներին ամիսը մի անգամ հազիվ եմ հանդիպում կամ չէ՝ նենց նեղվեց, որ էլի մեղավոր զգացի ինձ։ Ասում ա «ախպեր, բայց նույն քաղաքում եք չէ՞ ապրում, 4-5կմ հեռավորության վրա, ո՞նց կարող եք ամիսներով չհանդիպել»: Տենց ախպերս: Շաբաթը 168 ժամ ունի։ 48 ժամ գործի, 9 ժամ պարապմունքի, 56 ժամ քնած, 12 ժամ խցանումների մեջ։ 43 ժամ մնաց տակը։ Դրա մեջ տեղավորի հաց ուտել-բան, անձնական հիգիենա, մեկ էլ ու մտքովդ անցավ մի կինո կամ ֆուտբոլ նայես, մի երկու հոդված կարդաս-բան, տակը 1-2 ժամ ա մնում շաբաթական։ Դե հիմա հավանականություն հաշվի, թե որ պարագայում երկու ընկերոջ՝ շաբաթական 1-2 ժամն իրար հետ կհամընկնի։

Խառն ա էս անտերը։ Կյանքի հորձանուտի մեջ որ ընկնում ես՝ էլ փրկություն չկա։ Եզություն ա էս ՀՀում բավականին ընդունված՝ շաբաթ օրերն աշխաելը։ Չենք հասցնում ապրել։ Էդ մի անտեր կիրակին ոնց որ երկուշաբթիին նախապատրաստվելու համար ըլնի։

Հա, մի թեթև չափազանցնում եմ, բայց մարդը պետք ա իրան կարանա թույլ տա ուրբաթ, օրվա 2րդ կեսից սկսած ինչ ուզի անի, ուր ուզի գնա, կիրակի լույս երկուշաբթի գիշեր հետ հա հորձանուտ, ջհանդամ թե երկուշաբթի ՕԳԳն զրոյին մոտ կլնի։
Ու սենց մաշվում-գնում ա կյանքը։
Չեմմանում

հ․ գ․
Չուկին պիվա եմ պարտք, չգիտեմ ոնց հարմարացնել ։Ճ

Ծլնգ
27.12.2018, 17:33
Երևանյան ոսկի աշուն էր, որ չես ուզում փողոցից ներս գնալ, ես էլ՝ ջահել լակոտ։ Քերդստերս հարսանիքն էր՝ Զորավոր եկեղեցում։ Ծիսակատարություններից մի քիչ հեռու լինելով, որոշեցի բարձրանալ եկեղեցու եկրորդ հարկը՝ պատերի քանդակագրերը ավելի մոտիկից ուսումնասիրելու, նաև ավելի հարմար էր վերևի պատշգամբներից արարողությանը տեղերով հետևելը։ Եկավ հանգուցալուծման պահը. ծիսակատարությունը կատարող հոգևոր հայրը հարցրեց փեսացուին՝ տե՞ր ես, ով հստակ պատասխանեց՝ տե՜ր եմ։ Հաջոդ հարցը հարսնացուին էր՝ հնազա՞նդ ես։ Քեռդստերս ճանաչողներն էլ գիտեին, որ ինչ-ինչ, բայց հնազանդ իրեն դժվար էր անվանել՝ լավ իմաստով՝ ինքն իր միտքն ուներ և ուժեղ ձայն։ Այդ «հնազա՞նդ ես» բառի վրա աչքերս ու ականջներս սրվեցին... առաջին եկեղացական հարսանեկան ծիսակատարությունն էր, որին ներկա էի։ Ու կարծես ամբողջ հարսանեկան ամբոխն էլ տեղում սառել էր. հարսնացուն հապաղում էր... այդ լռության մեջ կարելի էր լսել եկեղեցու բաց դռներից դուրս աշնանային տերևների գետնին ընկնելը։ Լռությունը կոտրեց հարսնացուի քմծիծաղով «հնազանդ եմ»-ը, որին հաջորդեց ամբոխի խմբակային թեթևացած արտաշունչ-հոգոցը...

Հա, էս խի՞ հիշեցի... Էջմիածնի քաղաքապետը ասում ա «Ֆուլ հաուս» սերիալը սեռային խտրականություն ա քարոզում (https://www.aysor.am/am/news/2018/12/27/%D4%B7%D5%BB%D5%B4%D5%AB%D5%A1%D5%AE%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%96%D5%B8%D6%82%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B8%D6%82%D5%BD/1508558), արգելել-բան ա պետք դրան անել... չեմ նայում «ֆուլ հաուս», ու ընդհանրապես հեռուստատեսություն, բայց էս հոդվածը կարդալուց հետո ուզեցի նայել (https://www.youtube.com/watch?v=64_Sw6v8wK0) (քաղաքապետին հուզած մասը առաջին 3 րոպեների ընթացքում ա) :)) Արժի Արմենիան ֆեյսբուքյան շնորհակալություն հայտնի օրիորդ Գասպարյանին ուղիղ գովազդի համար՝ սերիալի անունով, կոնկրետ կերպարի կոնկրետ գործողություններով, բան... լավ ա, որ սենց առաջադեմ, ազատամիտ ու ժողովրդային մշակույթին սատարող քաղաքապետ ունի նոր Հայաստանը։

Adam
27.12.2018, 20:01
Ակումբյան նոստալգիա ա մոտս )))) նոր էն Վանականին էի հիշել (էն որ Չուկն անվանափոխել էր Մեղապարտի :D ), ու որ ինքն իրա առանձին փոքրիկ թեման ուներ (մատուռը) , որտեղ մտնում աղոթում էր պարբերաբար :ԴԴ

Cassiopeia
01.01.2019, 23:56
Մի քանի տարի առաջ «Փոքրիկիս» համար տեսանյութ էի պատրաստել՝ Ձմեռ պապիկի նամակը երեխաներին։ Արտակը կարդացել էր, ձայնը ծրագրով փոփոխված վիճակում մոնտաժել էի տեսանյութի վրա։
Այս տարի երկու մեկնաբանություն ստացա այդ տեսանյութին, որոնցով ուզում եմ կիսվել ձեզ հետ.

https://i.postimg.cc/L6vBYskz/1.jpg

և այս մեկը՝

https://i.postimg.cc/8z5dhVwx/2.jpg

Առաջինին ուզում եմ մաղթել՝ թող իրականանա ցանկությունդ ու հաջորդ տարի այլևս չլսես կաթողիկոսի ձայնը, այլ հաճելի մի բան լսես փոխարենը։

Իսկ երկրորդի դեպքում ուզում եմ մաղթել. թող ոչ մի երեխա չորբանա ու թող ծնողի աշխատանքը երբեք չարչարանք չդառնա։ Թող ժպտան բոլոր երեխաները, լինեն առողջ ու ապրեն խաղաղ երկնքի տակ։

Շնորհավոր Նոր տարի։

Գաղթական
03.01.2019, 16:35
Էնքան ասեցին, որ ես էլ` կյանքումս առաջին անգամ, որոշեցի Եվրոմիլիոնին մասնակցել:
Հունվարի 1-ին էր ու Ջեկպոտը մոտ 130 միլիոն էր..
Սաղ օրն էդ էի ասում, թե մինիմում 125 միլիոն չտան` հետևից գնացող չկա..
Գիշերն էլ քեֆս լավ մտա տեսա մեկը 129,7 միլիոնա շահել, բայց ես չեմ, մի հատ էլ իրա կենացը խմեցի, որ բարով վայելի ))

Էսօր է-մեյլս եմ բացում, տեսնեմ` մեջը մեծ-մեծ տառերով գրածա <Proficiat! Je hebt gewonnen met EuroMillions>..
Յանի` շնորհավորում ենք, դուք Եվրոմիլիոնով հաղթել եք..
Խառնվա իրար...

Ափալ-թափալ է-մեյլը բացեցի տեսա, այ մարդ, իրոք հաղթել եմ...
... €3,90 բայց...

Յոհաննես
05.01.2019, 02:25
Ընկերներ,հայրենակիցներ,օ~ աստվածներ,անտառի միջի վայրի խոզեր,տմարդիներ,հերոսներ և վիկինգներ սատկացրեք ինձ`նվաստիս,սատկացրեք ինձ գոմի լապատկով,օ~ Զևս խնդրում եմ շանթահարիր ինձ,քանզի ես այլևս սատկացված եմ երկրային և երկնային ուժերի կողմից:
Մի հատ կինո կար,էն պահածներիցս,նախ էդ դերասանին շատ եմ սիրում,հետո ֆիլմի սաունդները ու հետո նոր դերասանուհուն էի բացահայտել ու դերասանուհու մասին մի քիչ ավելի ուշ:
Կան կինոներ ,որ լավ վերջաբանի կարիք չունեն,օրինակ Ջարմուշի կինոները,ես որ երբեք չեմ մտածել լավ վերջաբանի մասին,կան կինոներ,որ շարքային ֆիլմերի շարքին չդասվելու համար ունենում են վատ վերջաբան,իբր մենք ուրիշ ենք էլի ու կան կինոներ,որ պարտադիր պետքա լավ վերջաբան ունենան,քանի որ դրանք պետք է դրական էմոցիաներ տան մարդուն ու էդ ընթացքի հաճելիության հերը չանիծեն,բայց մեկ-մեկ տենց ռեժիսորներ են ռաստվում ու հերը անիծում են:Էս ֆիլմը ուրիշ է,իրականում համահունչ է վերնագրի հետ ու իրանից ողբերգություն է ներկայացնում,բայց մյուս կողմից էլ էս ռեժիսորին որտեղ տեսնեմ ճակատը պաչելու եմ,որ իմոնց ձեռք չտվեց:
Կինոն մի շարք թերություններ ունի,բայց մեր մեջ ասած իմ հեչ վեջը չեն դրանք,քանի որ էս դերասանը ու դերասանուհին իրար հետ մի կինոյի մեջ են խաղում ու էդ հլը քիչա իրար են սիրում :love :love,Զևս եղբայր ստեղ մի հատ էլ շանթահարիր:
Սկզբի մի ժամը վայելել եմ,հետո ինտրիգը էնքան մեծ էր,որ լարվածությունից սրտիս աշխատանքը պատել էր համայն Հայոց աշխարհը:Գաղափարը լավ էր մատուցված,սաունդը ֆիլմից առաջ էլ էի շատ սիրում,իսկ հիմա վաշյէ,էսթետիկ կայֆեր էլ կային,չնայած էս դերասանուհուն ունենալը արդեն իսկ էսթետիկ պիկա խոստանում,բայց նենց տպավորություն էր,որ արագի մեջ են նկարել,եթե մի 30 րոպե երկար լիներ,ամեն ինչ շատ ավելի հասուն ձևով մատուցած կլինեին,իսկ սենց շատ բաներ կիսատ էր:Դերասանական խաղի մասին կլռեմ ու չեմ ուզում շատ խոսել դերասանի կամ դերասանուհու մասին,որ չջոգեք,որ կինոն է,իսկ էդ կինոն իմն է,հա հնարավոր է,որ շատերդ նայել եք,բայց էդ մենակ իմը կմնա էնքան ժամանակ,քանի դեռ չգիտեք,որ ֆիլմի մասին եմ խոսում :Ֆիլմը ահագին հայտնի է ու շատ բաներ իմ խանդի պատճառով չգրեցի,բայց դե ոչինչ հա :Դ


Էսօր յութուբով մի հատ վիդեո աչքովս ընկավ,ինչ որ ֆիլմից մի հատ հատված էր,աղջիկը էնքան լավն էր,որ որոշեցի նայել:Հիմա 40 րոպե եմ նայել էդ ֆիլմից,բայց իրա գեղեցկությունից սիրտս տրաքումա,քրտինքը վրեսա տվել,սենց տանջբելով ու տառապելով նայում եմ:1989թվի ֆիլմ է,հիմա ինքը 59 տարեկան է,բայց երևի ինքը իմ տեսած ամենագեղեցիկ կիննա:Չկա սենց բան,կինոն էլ չեմ ասի,քանի որ իրան խանդում եմ :love
Ինքն էր,ինքը :love Լուրջ,իմ տեսած բոլոր ժամանակների ամենա ամենան է,Զևս այ Զևս :love :love :love
Հ.ԳԴե պարզա թե խի էս գրառումը կինոյի բաժնում չեմ արել :Դ

Smokie
14.01.2019, 12:50
Ես էլ եմ Ջոնիի պես հազարից մեկ գրում ակումբում՝ շատ-շատ օրագրումս պարբերաբար: Ամբողջ 2018-ին էլ ունեցել եմ 7 վարկանիշ::lol

Ու ինչպես շատ բաներ եմ հետաձգել ու հետաձգում, նույն կերպ էլ հետաձգվում էր նաև ակումբ կարդալը: Թվում էր կտրվել եմ, կորցրել եմ և այլն բլա-բլա-բլա-բլա:
Բայց դե ո՞նց ա լինում կորցնելը, եթե հիշողությունիցդ դեռ լիովին չի ջնջվել: Կան բաներ, որ բաց ես թողել, անցյալում են մնացել ու հիմա էլ արդեն իմաստ չունի շատ բաներին անդրադառնալը ու գուցե քեզ չհետաքրքրեին էլ էդ թեմաները, ո՞վ ա քեզ ստիպում: Հետաձգե՞լ ես ու չգիտես թե դեռ ինչքա՞ն ես հետաձգելու ակումբային ընթերցանությունդ: Դու նույն կերպ գրեթե բոլոր մյուս բոլոր բաներն ես կանգնեցնում, դադարեցնում ու հանգստանում: Ու խնդիրը քո մեջ ա:;) Գրքերդ, հեքիաթդ, լեզուներդ, ծրագրերդ ու վիրտուալ դասերդ՝ բոլորը ակումբի պես կանգնած են ու ներողամիտ սպասում են քեզ::8 Էն ամենը՝ ինչ կիսատ ա մնացել ակումբում, քեզ համար և՛ չի կորել և՛ կորել ա, որովհետև ինչպես ասեցի, հիմա արդեն իմաստ չունի՝ անիմաստ ժամանակի կորուստ կարող ա լինի:
Ու թող ոչ ոք չնեղանա էս վերջին խոսքերիս համար::oy
Էն խոսքը ու միտքը, որ մարդիկ փոփոխական են՝ ժամանակի ընթացքում կարող ա փոխվեն իրենց բազմաթիվ հետաքրքրությունները ու զբաղմունքները իմ դեպքում երևի շատ ավելի ճիշտ ու համապատասխան ա հնչում, քան ցանկացած որևէ մեկի:
Ու անկախ էս ամենից՝ փաստը մնում ա փաստ... Ես դեռ կառչած եմ ակումբից ու չեմ ուզում կտրվել, ինչքան էլ քիչ եմ պահպանել ակումբայնությունս, բայց ինչպես առաջ եմ ասել, էդպես էլ հիմա կկրկնեմ՝ ակումբը Hotel California ա: Դե համենայն դեպս իմ համար::)) Այցելել եմ էստեղ ու դատապարտված եմ ընդմիշտ մնալ: Ավելի ճիշտ չգիտեմ՝ գուցե օրերից մի օր իսկապես հօդս ցնդեմ, երբեք մի ասա երբեք: Գուցեև հենց մոտ օրերս՝ մանավանդ երբ տեսնում եմ, որ էստեղ արդեն անելիք ու հետաքրքրություն քիչ ունեմ: Բայց հիմա՝ էս պահին ես հաստատ պատրաստ չեմ գնալուն:
Իմ դեպքում՝ ես ինքս եմ ընտրել էդ տարբերակը՝ ես էն կերպարն եմ, որն ասում ա գլխավոր հերոսին "We are all prisoners here, of our own device". Գուցե կան մարդիկ, ովքեր էդ հերոսի պես փորձեն փախչեն ու ի վերջո ճեղքեն պահակի պատնեշը, որն ասում էր "Relax, we are programmed to receive. You can check us anytime of your life, but you can never leave". Հա՛, ամեն ինչ մարդ ինքն ա որոշում՝ իր ճակատագիրը իր ձեռքերում ա: Ցանկության դեպքում կարող ա գնա ու հենց էդ պատճառով որոշ ակումբցիներ էլ արդեն վաղուց չեն երևում էստեղ: Իսկ դու Սմոք, եթե որոշել ես մնալ թեկուզ ոչինչ չանելով, թեկուզ գրառումներով ու էությամբ ոչինչ լինելով՝ մնա::pardon

Սիրում եմ ձեզ ու կարծում եմ միշտ կսիրեմ՝ անգամ վերջնական բացակա օրերին::love Դուք ինձ շատ բաներում եք օգնել::aha

One_Way_Ticket
23.01.2019, 17:25
Как корабль назовёшь, так он и поплывёт
2018 թվականին 21 հատ one way ticket եմ ունեցել։

John
23.01.2019, 22:57
Ո՞ւմ նախանձեմ։ Ինչի՞ համար))) ո՞ւմ կարա նախանձի աշխարհի ամենալավ ընտանիքում ծնված, ամենաբոմբ ընկերական շրջապատ ունեցող, ամենակյանք աղջկա հետ ամուսնացած, թամբալների մեջ ամենահաջողակ մարդը։ Ինքն իրե՞ն երևի։ Հա, Ջոնին եմ նախանձում Ակումբից։ Մազերը բիզ-բիզ կանգնելու չափ թօօյն ա գիտակցել, որ էդ մականվան տակ ես եմ <<թաքնված>>։

Յոհաննես
30.01.2019, 00:49
Էսօր ահագին նյարդային օր էր,մեկ-մեկ ինձ թվում է,որ պետք է մինչ արդյունաբերական հեղաշրջումը,մինչ առաջի հաստոցի ի հայտ գալը ծնված լինեի,ինչ որ եվրոպական երկրում՝Բրիտանիայում կամ Գերմանիայում(Սրբազան Հռոմեական կայսրությունում) ։Ահագին հարուստ լինեի,ամուսնանայի էն վերացած տեսակի ներկայացուցիչներից մեկի հետ ու տենց հանգիստ խաղանդ ապրեի,գնայինք երեկույթների,վալս պարեինք ու բնության մեջ լիներ դղյակս,նու դղյակը մեծա,քիչ մը փոքր բսն լիներ,երեկոյան պոեզիա կարդայինք վերևում նշված տեսակի ներկայացուցչի հետ(ասենք Էլիզաբեթի) ու երկար զրուցեինք։
Երբ փոքր էի,շատ էի սիրում ֆոկուսներ ու դրա մեջ միշտ կախարդանք էի փնտրում,բայց միշտ հիասթափվում էի,բոլոր ֆոկուսներն էլ իրենց բացատրությունները ունեն։Մի քանի տարի առաջ ինձ համար բացահայտեցի,որ մարդու կողմից ստեղծված ամենահանճարեղ բանը էդ երաժշտությունն է ու ինձ համար իսկական անբացատրելի երևույթը էդ դասական երաժշտությունն է ու ինչքան էլ նյարդային օր լինի կարաս միացնես դասական երաժշտությունը ու կյանքի գույները միանգամից փոխվեն,իսկ քեզ մնում է լսել ու վայելել։
Չգիտեմ,լա՞վ է,թե՞ վատ,որ էս ժամանակաշրջանում եմ ծնվել,բայց էստեղ էլ արդեն ունեմ նպատակներ ու դրանց պիտ հասնեմ ու հուսամ էս ժամանակաշրջանում էլ կլինեն էնպիսի երևույթներ,որ 400 տարի անց ես կարոտով կհիշեմ էս ժամանակաշրջանի գեղեցիկ երևույթները։

unknown
30.01.2019, 12:30
Ինչքան գնում ավելի եմ համոզվում, որ էլ երբեք ոչինչ առաջվանը չի լինի անգամ մենք՝ մեր մտքերով...մի քանի օր առաջ մի դեպքի ականատես եղա, երաժշտական ուսումնարանի սաներից մեկի մենահամերգն էր ուսուցիչներից մեկը չմոտեցավ շնորհավորելու կամ խոսք ասելու այդ ուսանողին, չնայած նրա խոսքը ամենարժեքավորն է բոլորի համար...պատահաբար լսեցի նրա պատասխանը ու ապշեցի՝
- Ի՞նչու չարտահայտվեցիք ու չասացիք ձեր կարծիքը կամ գոնե շնորհավորեիք...
- Դուք ուզում եք, որ ես ստեմ ուսանողին, նա շատ վատ էր ելույթ ունեցել, ասել դա նրա երեսին չեմ ուզում, որովհետև երկար ճանապարհ ունի դեռ անցնելու, բայց և ստել չեմ կարող...
Փաստորեն կան դեռ ազնից մարդիկ ես աշխարհում...Մարդը չեր ուզում կեղծավոր լինել, ավելի լավ է լռես քան կեղծավորություն անես...իսկ մենք հաճախ ետպես էլ անում ենք...

Adam
08.02.2019, 21:57
controversy -ն գնա՜ց :)) ! (ինձ աղմուկ ա պետք :ճ) Հարց ֆեմինիստուհիներին. (:)) ) բայց դեմքին թռնել չկա, նայեք :Ճ ! Եթե դուք համարում եք ու պահանջում եք, որ կինը հավասար հարթության վրա դիտվի տղամարդու կողքին և վերջինիս կողմից ոչ մի superiority-ի զգացում չլինի, ապա ինչու՞ եք ակնկալում տղամարդուց՝ ջենտլմեն լինել: Եթե հավասար ենք, էլ ջենտլմենությունը ո՞րս ա: Ինչի՞ պիտի ավտոբուսում ես իմ տեղը զիջեմ կանանց ու աղջիկներին, եթե իրանք ինձ հավասար են: Հը՞: Տեղ չկա նստելու՞... թող կանգնած երթևեկեն. ես ինչի՞ պիտի իրանց տեղ տամ: Կամ ռեստորանում իրանց տեղը հաշիվ փակեմ: Թող իրա՛նք էլ իրանց հաշիվը փակեն: Հավասար ենք չէ՞ վերջիվերջո: Հիմա հարց. էլ ի՞նչ ջենտլմենություն՝ հավասարության դեպքում: Ջենտլմեն հասկացությունն ուղղակիորեն կապված ա թույլ սեռին պատվի արժանացնելու հետ՝ ստեղ-ընդեղ: Թե եթե թույլ սեռ չեք, տղամարդու կողմից էլ խի՞ եք ժեստերի սպասում: :p Հ.Գ. արձագանքները «թեմայից դուրս»-ում: ))

Smokie
09.02.2019, 11:04
Աստված իմ ո՞նց կարա սենց բան լինի: Չէ լուրջ, ախր ո՞նց ա դա հնարավոր::o Ընդամենը 5 օր անց կլինի ուղիղ 9 տարի: Էլ չեմ խոսում էն մասին, որ մյուս տարի 10 տարին ա լինելու: Ա-խըր ո՞ն-ցա դա հը-նա-րա-վոր::8

Չէ, Դար ակումբի հետ իսկապես տաս տարին թռչում ա մեկի պես:)) Իսկականից ես էսքան մեծացա, բայց մի կողմից էլ ոնց որ երեկվա 20 տարեկանը լինեմ: Լուրջ, ոնց որ երեկ լիներ:hands

Հ.գ. Գիշերը քնելուց որ սա նկատեցի` որոշեցի չդիմանալ 5 օր: Շատ-շատ մինչև առավոտ::))

Ներսես_AM
14.02.2019, 00:56
https://www.nasa.gov/sites/default/files/styles/full_width/public/thumbnails/image/2_pia22928_nasa.jpg?itok=mBS-EOiu








#ThanksOppy (https://www.nasa.gov/feature/jpl/six-things-to-know-about-nasas-opportunity-mars-rover)

ivy
14.02.2019, 13:17
Մոդերատորական. 1-5 «Անկապ օրագրերը» միացվել են:

Adam
23.02.2019, 20:52
Նոր դրել էի էն յութուբյան հին վիդեոներից մեկն էի նայում, որ հա՛ նայում ես՝ նայվում ա: :)) Ինձ թվում ա՝ բոլորդ էլ տեսած կլինեք: Ես տարին գոնե մի անգամ նայում եմ: ))) - Полиция Канады обнаружила плантацию марихуаны охраняемой тринадцатью черными медведями, сообщает the canadian press... )))).

ivy
26.02.2019, 00:55
Էսօր որ դուրս էի գալիս, մեկ էլ զգամ՝ Իզայն է անունս տալիս. լրիվ անջատված վիճակում էի։
- Լա՞վ ես։
Բան չասեցի։
- Քանի՞ կլիենտ ես ունեցել։
- Տասնչորս,- պատասխանեցի,- մաքուր օդի կարիք ունեմ։
- Քեզ լավ նայիր,- ասեց մի էնպիսի ձայնով, որ թվաց՝ հիմա կմոտենա, կգրկի։
- Դու էլ քեզ լավ նայիր,- ձեռքով արեցի ու արագ դուրս եկա։
Հետո պիտի Բիրգիտին գրկեի, որ մի քանի ամիս առաջ Էլիզաբեթ էր դարձել, ու հա մտածում էի՝ ոնց եմ հետը հանդիպելիս նոր անունը տալու․ ինքն ինձ համար միշտ էլ Բիրգիտ է։ Քառասունից հետո մեկ էլ որոշես նոր անուն ունենալ։ Մարդ կա, փոփոխության կարիք ունի, բայց ձեռքի տակ իր անունից բացի ուրիշ հարմար բան չի ընկնում։
Իսկ ես կայուն հող չեմ էլ ունենում, որ գոնե մի քանի քայլ իրար հետևից դնեմ՝ առանց նոր մոլորակի վրա հայտնվելու։
Իրիկունը մինչև էդ անտեր թուղթը ստորագրեցի, կես մարդ դարձա։ Ինչի՞ս էր պետք։ Էլի ամբողջ կյանքդ գլխի վրա շրջես։ Յոլա չեմ գնում անփոփոխ աշխարհներում։ Ու էս ստորագրությունն էլ, վախենամ, երկար կյանք չի ունենալու, թեև շատ կուզեմ, որ հակառակը լինի։
Անհանգիստ եմ ահավոր․ երևի դրա համար էլ նորից օրագրային գրառում եմ անում՝ երկար դադարից հետո։

Երեկ քունս չէր տանում, վոյս քիդզը միացրեցի, ու երկու հրաշք քույրեր հայտնվեցին դիմացս․ չգիտեմ՝ ես էի գերզգայուն վիճակում, թե իսկապես արտառոց էին, բայց երեկվանից հա նայում եմ իրենց ու չեմ հագենում։


https://www.youtube.com/watch?v=wC64ZPJXMGU

Adam
28.02.2019, 16:36
Ոնց որ գեհենի կրակների մեջ վառվեմ ամեն անգամ, երբ Դուբլինի կամ Էդինբուրգի օդանավակայան վայրեջք կատարելուն մնում ա 10 րոպե: Էս ինչ այլանդակ turbulence -ների զոնա ա, Տեր Աստված: Էդ վերջին տասը րոպեն գնում եմ էն աշխարհ, հետ եմ գալիս: Էս վերջերս էլ կես ժամ շուտ xanax եմ խմում, որ հանգիստ լինեմ, բայց էլի չի օգնում: Ես էլ Միացյալ Թագավորության զոնա ինքնաթիռով չեմ գնալու: Կամ եվրոսթար, կամ նավ: Նույնն էլ Լոնդոնի վայրէջքն ա: Հավես չունեմ: Ում ա պետք տենց տեղ հասնելը, որ հասնում ես, բայց չգիտես՝ ո՛ր պարամետր ես հասել ու ինչ ես քեզնից ներկայացնում. մա՞րդ, թե՞ արդեն եթերային ինչ-որ արարած: Ամեն անգամ ասում եմ, բայց չեմ անում ու վերջին րոպեին էլի արագ տեղ հասնելու համար սամալյոտ եմ նստում: Դե չէ՛, էլի: Չե՛մ կարողանում turbulence-ների հանդեպ տագնապս հաղթահարեմ, հո զոռով չի: Ահավոր զգացում ա: Հ.Գ. հետաքրքիրն էն ա, որ գնացքն ինչքան էլ 320 կմ ժամ արագություն ա հավաքում ու համարյա նույն ռիսկերն ունի՝ կործանվելու, ինչ ինքնաթիռը, բայց գնացքում դրա մասին չեմ մտածում ու հանգիստ ժամերով կքնեմ՝ չնայած իր ահռելի արագությանը: Մինչդեռ՝ ինքնաթիռում չի՛ լինում քնել: Փշերի վրա եմ անընդհատ: Թևը մի քիչ ձախ թեքեց՝ վայ քու, թևը մի քիչ աջ թեքեց՝ վայ լավ էլի … մի արա ի … լացացնում ես … իսկ գնացքում հանգի՜ստ հաց ես ուտում ու մրափում ես՝ առանց մտածելու, որ նույն կերպ գնացքն էլ կարա ռելսերի՛ց դուրս գա 320 -ի տակ ու գյաբռլամիշ լինես, ոսկորներիցդ էլ բան չմնա, բայց փաստը մնում ա էն, որ սամալյոտի՛ց ես վախենում, այլ ոչ գնացքից: Սաղ էդ անտեր օդ բարձրանալն ա էլի համը հանում: Թե չէ՝ գետնին կպած՝ ուզում ես 1000-ի վրա թող գնա, մեկ ա՝ ենթագիտակցորեն գիտես, որ գետնին կպած ես: ))

Յոհաննես
28.02.2019, 23:19
Էսօր յութուբով մի հատ վիդեո աչքովս ընկավ,ինչ որ ֆիլմից մի հատ հատված էր,աղջիկը էնքան լավն էր,որ որոշեցի նայել:Հիմա 40 րոպե եմ նայել էդ ֆիլմից,բայց իրա գեղեցկությունից սիրտս տրաքումա,քրտինքը վրեսա տվել,սենց տանջբելով ու տառապելով նայում եմ:1989թվի ֆիլմ է,հիմա ինքը 59 տարեկան է,բայց երևի ինքը իմ տեսած ամենագեղեցիկ կիննա:Չկա սենց բան,կինոն էլ չեմ ասի,քանի որ իրան խանդում եմ :love
Դե լավ հա,ես հո ժլատ չեմ,վայելեք…. Madeleine Stowe :love :love
18+

https://www.youtube.com/watch?v=Vi4j09tK_5c

Skeptic
02.03.2019, 00:49
Երկարատև ընդմիջումից հետո որոշեցի Ակումբ մտնել, որովհետև կիսվելու/դատարկվելու սուր ցանկություն կար, հատկապես հարազատ օլդերի հարթակում։ Լոգին լինելուց հետո նկատեցի, որ վարկանշային մեկնաբանություն ունեմ 2 տարի առաջ կատարած այ սենց բովանդակությամբ գրառման համար.

էրեկ հենց էս թեմայով հոդված էի կարդում․
Արդյո՞ք սոցիալական կյանք չունենալը դրական կողմեր ունի (անգլերեն) (http://www.bbc.com/capital/story/20171011-is-there-an-upside-to-having-no-social-life)

ԻՀԿ՝ թեմայի հեղինակը ճշմարիտ ուղու վրա ա, ի տարբերություն էն տարօրինակ մարդկանց, ովքեր բացարձակապես ոչինչ չեն ձեռնարկում գոնե մինիմալ շփում ունենալու կամ ժամանակին եղածը որոշ չափով վերականգնելու համար, չնայած դրա սուր կարիքն ունեն, ու դեռ մի բան էլ հակառակ ուղղությամբ են «աշխատում»։


Իրոնիան էն էր, որ նկարագրածս տարօրինակ մարդու դասական օրինակ եմ վաղուց դարձել ու օր-օրի «կատարելագործում» եմ հմտություններս։
Սխալ գրած կոդի պատճառով ցիկլը անվերջ ա։

Ներսես_AM
02.03.2019, 05:20
ՈՒրեմն էս "օրենքի երկիր" ՄԹ–ում, իրականում ամեն ինչ նենց ա արած որ մարդկանցից փող կլպեն։ Աչքդ թարթեցիր, մի բան ուշադիր չեղար փողերդ տանում են։ Նույնիսկ Հայաստանում էս կարգի քերոցի չկա։
Օրինակ հենց հիմա նստած եմ ֆորումներ, օրենքներ, դատական նախկին գործեր եմ կարդում հետևյալի համար։
էն բնակարանը որում ապրում էինք, որը ուներ ստորգետնյա կայանատեղի ամեն բնակարանին հատկացված համարակալված տեղով։ Տենց մի շաբաթ օր ընտանիքով երկար ճանապարհ ենք գնում։ Ես էլ երկար տեղ քշելուց կայանելու թույտվության թուղթը հանում եմ, որովհետև դիմապակու մեջ արտացոլանքը քշելուց խանգարում ա։ Տենց հետ ենք գալիս ուշ, մոռանում ենք դնենք տեղը։ Մյուս օրը դդմփ 100 ֆունտի տուգանք։ Կառլ, Սեփական տեղում կայանելու համար 100ֆունտ, Կառլ։ Դե բնականաբար չմուծեցի։ 100-ը դառավ 160: Մի անգամ էլ էր տենց եղել չէի մուծել մի քիչ կփռշկվեցին, անցավ գնաց։ Էս անգամ կպած փողը ուզում են։ Էսօր նամակ ստացա որը վերջնական նամակն ա դատարան դիմելուց առաջ: Հիմա էդ ա նստել եմ նայում եմ սրանց ինչ պիտի գրեմ որ յան տան։

StrangeLittleGirl
03.03.2019, 17:07
Դանիայում ընտրությունների համար ֆիքսված օր չկա։ Ավելի շուտ, ըստ օրենսդրության սենց ա․ ԱԺ ընտրություններն ամենաուշը պիտի տեղի ունենան նախորդ ընտրություններիս չորս տարի անց։ Իսկ մինչ այդ արտահերթ ընտրությունների լիքը մեխանիզմներ կան։ Պլյուս դրան վարչապետը երբ ուզի, կարա հայտարարի, որ հեսա ընտրություններ են լինելու, ընդ որում՝ նույնիսկ քարոզարշավի ֆիքսված մինիմում կամ մաքսիմում ժամանակաշրջան չկա։ Այսինքն, տեսականորեն վարչապետը կարա ասի՝ վաղը ընտրություններ են լինելու, ու սաղ կուսակցությունները պիտի հաջորդ օրը պատրաստ լինեն ընտրությունների։ Բայց դե ջենտլմենական պայմանավորվածություն կա, որ վարչապետը միշտ պիտի նշանակված օրվանից առնվազն երկու շաբաթ առաջ հայտարարի ընտրությունների մասին, որ կուսակցությունները հասցնեն քարոզարշավ անեն։

Ուրեմն էս տարի հունիսի 17-ին լրանում ա չորս տարին, ինչը նշանակում ա՝ ամենաուշը էս տարի հունիսի 17-ին ընտրություններ են լինելու։ Բայց քանի որ բոլոր տեսակի հարցումները ցույց են տալիս, որ ներկայիս իշխող կուսակցությունը շանս չունի ընտրություններում հաղթելու, հնարավոր ա, որ հենց մի պահ հարցումներում ռեյտինգները բարձրանան, վարչապետը միանգամից նոր ընտրություններ հայտարարի։ Ոմանք ասում են՝ մարտին ա լինելու, ոմանք ասում են՝ մայիսին ԵՄ ընտրությունների հետ, ոմանք էլ՝ վերջին հնարավոր վայրկյանին։ Բայց ոչ ոք կոնկրետ բան չգիտի։ Ու քանի որ էս կառավարությունը էնքան ա ամեն ինչ քաքմեջ արել, էնքան ապօրինություններ ու կոռուպցիա թույլ տվել, որ ոչ ոք չի զարմանա, եթե երկու շաբաթվա ջենտլմենական պայմանավորվածությունը չպահպանվի ու ասենք հինգ օր առաջ հայտարարի։ Դրա համար բոլոր կուսակցությունները հիմիկվանից քարոզարշավի մեջ են։ Քաղաքում սկսել են հայտնվել նախընտրական պաստառները։ Ու կարող ա ստիպված լինենք մինչև հունիսի կեսերը հանդուրժել էդ պաստառները։ Ահավոր ա։

ivy
07.03.2019, 14:51
Իբր ծովափնյա մի փոքր տնակում ենք, որը նավակի տեսք ունի: Երեքով ենք ներսում՝ ես, աղջիկս ու ինձ տարեկից մի կին, որը կարծես անծանոթ է, բայց հետն էլ հարազատություն եմ զգում իր հանդեպ:
Գիշեր է, պառկած ենք անկողնում, երբ տեսնում ենք, թե ինչպես է մի հսկայական ալիք գալիս, մեր նավակ-տունը տեղից պոկում ու իր հետ ծովի մեջ տանում: Հայտնվում ենք կատաղի ալիքների մեջ: Մտածում եմ, որ լավ է՝ տունը նավի ձևով է սարքած, չի խորտակվի: Բայց տնակը սկսվում է քիչ-քիչ ջրով լցվել:
«Անծանոթ ընկերուհիս» դուրս է նայում պատուհանից, հետո շրջվում իմ կողմը, ու թե. «Եվս մի ալիք, ու մենք չկանք, հո գիտես»:
Գրկում եմ աղջկաս ու ասում, որ ինչ էլ պատահի, միասին ենք լինելու: Աղջիկս գլխով է անում ու ամուր կպչում ինձ: Չգիտես ինչու հույս ունեմ, որ փրկվելու ենք, բայց ոչինչ չեմ ձեռնարկում, բացի անկողնու մեջ կծկված գրկվելուց: Իսկ ի՞նչ կարող եմ ձեռնարկել, դուրս թռչել փոթորկի մե՞ջ:

Շնչակտուր արթնանացա: Ամեն դետալն էնքան կենդանի էր, նույնիսկ մեր անկողնու տեսքը, կնոջ հավաքած մազերը, աղջկաս պառկած դիրքը, ալիքների ձայնը:
Սարսափելի երազ էր:
Իսկ տանն էնպիսի խաղաղություն էր, ոչ մի ծպտուն: Գնացի աղջկաս սենյակ, որտեղ անկողնու կողքին երեկվա հավաքած արկղն էր, վրան իր ձեռքով գրված՝ «Սոնյայի խաղալիքներ», իբր թե մաման էլ էնքան խաղալիքներ ունի. հանկարծ արկղերը չշփոթենք: Մուշ-մուշ քնած էր:
Հետո Նեոն հայտնվեց պատուհանի մոտ. գիշերային թափառումներից էր վերադառնում, լավ է՝ էս անգամ հետը մուկ չէր բերել: Մարդիկ կատու են պահում, որ տանը մուկ չլինի, սա մկները հետն է բերում՝ իրեն խաղընկեր: Դեռ չեմ պատմել իրեն, որ շուտով միայն պատշգամբով պիտի բավարարվի, ու դուրս գալու միակ ճանապարհը կտուրն է լինելու: Բայց որ մի բան էն չեղավ, ես հաստատ հետևից կտուր չեմ բարձրանալու՝ իրեն ու իր մկներին ներքև բերելու:
Ուրախ կյանք է սպասվում: Կարևորը՝ մոտակայքում փոթորկող ծովեր չկան:
Միակ փոթորկվողը ես եմ:

Adam
07.03.2019, 16:37
Հոգեբանի մոտ վերջին այցելությունս հուզառատ էր: Երբեք չէի պատկերացնի, որ մեր օրերի հոգեբանն ինձ դեմքիս կարող է շրխկացնել, որ ես հոգեբանի կարիք չունեմ և ի՛նքս պետք է աշխատեմ ինձ վրա:

- Պարոն Ադամ, կարող ե՞մ ձեզ մի հարց տալ, - ակնոցները մի քանի սանտիմետր դեպի քիթն իջեցրած, ուսուցչի խստությամբ և զննող հայացքով ասաց դոկտոր Գրուեն՝ հարմար տեղավորված լինելով բազկաթոռին:
Ակնթարթային արագությամբ, նույնիսկ չգիտակցելով՝ մտքիս եկան բոլոր հնարավոր հարցերը, որոնք կարող էր տալ այդ դիրքն ու հայացքն ընդունած: Նամանավանդ՝ արդեն գիտեի, որ հարցն ինձ չէր գոհացնելու, քանզի ֆրանսերենում պարոն միմիայն ասում են ազգանվան հետ, իսկ անվան հետ պարոն ասելը հանդիմանանքի սկիզբ է ազդարարում: Սարսռեցի:

- Խնդրեմ , - ներքին տատանմամբ, բայց ինձ բնորոշ ինքնավստահությամբ ասացի բժշկին:
- Եթե ես ձեզ ասեմ, որ սա ձեր վերջին հանդիպումն է ինձ հետ, ի՞նչ կանեք:
- Վստահ չեմ, որ հասկանում եմ հարցը: Այսինքն ինչպե՞ս՝ վերջին:
- Դուք հոգեբանի կարիք չունեք, պարոն: Դուք ուղղակի ալարկոտ եք:
Ականջներիս մի պահ չհավատալով և աչքերս ոլորելով՝ փորձում էի իրապես գնահատել իրավիճակն ու հասկանալ՝ արդյոք դա երա՞զ էր, թե՞ իրականություն:
- Գիտեմ, որ ասածներս ձեզ չեն բավարարի հոգեպես, բայց ձեր իմպուլսիվության և արագ բռնկվելու միակ մեղավորը ձեր ալարկոտությունն է: Դուք չե՛ք աշխատում ձեզ վրա:
- Բժիշկ, բայց ես աշխատում եմ ինձ համա՛ր, պարզ չէ՞ որ ինձ վրա՛ աշխատելու ժամանակ չի մնա, - թեթև ժպիտով փորձեցի կատակի տալ խոսակցությունն ու դուրս գալ մանթրաժային այդ լարվածությունից:
Չաշխատեց:
Դոկտոր Գրուեն սառը և անհուսադրող հայացքով շարունակում էր ինձ նայել՝ առանց աչքերը թարթելու: Տհաճ էր…
մի քանի վայրկյանով հայացքս թեքելով պատի կողմը՝ աչքերս լցվեցին:

- Բայց ես ձեզ վճարում եմ, վերջիվերջո, չէ՞, - հիասթափված ու հուսալքված ասացի:
- Վճարու՞մ եք, - քմծիծաղ տվեց, որից հետո ակնոցները հանեց և հոգնած աչքերը մերսելուց հետո՝ դրեց ակնոցները սեղանին, և ոտքը ոտքին գցելով՝ ավելի հարմարավետ տեղավորվեց բազկաթոռին: Բարի ժպիտով սկսեց ինձ նայել՝ կարծես գիտակցելով, որ խոցվեցի:
- Շաբաթական 40 եվրոն, որ ինձ վճարում եք, ինչքա՞ն է անում ամիսը:

Չիմանալով՝ խոսակցությունն ուր է տանում, մի տեսակ երեխայական դժգոհությամբ ասացի.

- 160:
- Ահա: 160 եվրո, ճի՞շտ է: Իսկ եթե փորձեիք ձեր աշխատանքի հաշվին ձեզ ազատ ժամանակ հատկացնել ու չվաստակել այդ 160 եվրո՞ն: Եվ այն ինձ տալու փոխարեն ինքներդ ձեզ ժամանակ հատկացնե՞իք: Փոխեք ձեր առօրյան՝ այդ 160 եվրոյի սահմաններում: Շփվեք դրական լիցքեր հաղորդող մարդկանց հետ: Քի՛չ ներվայնացեք: Հեռու՛ պահեք ձեզ կոնֆլիկտներից: Կարո՞ղ եք: Մարդիկ այս ամենն անում են առանց որևէ ցենտ ծախսելու: Ոչինչ, դուք էլ սկզբնական շրջանում ծախսե՛ք այդ 160 եվրոն՝ այն չվաստակելով, - ժպտաց բժիշկն ու կարծես փորձեց նորից վերականգնել ընկերական վերաբերմունքն ինձ հետ:

- Պատասխանեք. կարո՞ղ եք:

Զգացի, որ ինձ ուրիշ պատասխան տալու հնարավորություն չի թողնում:

- Իհարկե կարող եմ: Եթե միայն դա լիներ խնդիրը…
- Հավատացեք, որ դա է, Ադամ: Զանգեք ինձ 3 ամիս հետո: Հեռախոսի անվանացանկում առաջինն եք ինձ մոտ, ինչպես և կարծում եմ՝ բոլորի մոտ: Այս առաջին մարդու անունը 3 ամսով չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ լսել:

Վեր կացավ տեղից և ուղևորվեց դեպի գրասեղանը: Թուքս դժվարանում էի կուլ տալ ու չգիտեի՝ ինչ ասել: Բացեց դարակը և դուրս հանեց այն երկու քսան եվրոյանոցը, որ տվել էի հանդիպման սկզբում: Ձեռքը մեկնեց դեպի կաբինետի դուռը և բացելով այն՝ ինձ հայացքով դուրս հրավիրեց: Մոտեցա, գումարը պարզեց դեպի ինձ ու խիստ տոնով ասաց.

- Մի թերություն էլ ունես, որ պետք է շտկես: Փողերդ սխալ ես ծախսում: Դա ֆրանսիացուն բնորոշ չէ: Երևի հայկական կողմդ է: Դա՛ էլ շտկիր: Կտեսնվենք երեք ամսից:

Փողը վերցրեցի, դուռը շրխկացրեց վրաս ու լուռ հեռացա:

One_Way_Ticket
08.03.2019, 07:44
Մի քանի օրից կլրանա 10 տարիս ակումբում։ 10 տարի, Կառլ։
Ի՞նչ է ինձ համար ակումբը ու ի՞նչ է ինձ այստեղ պահում։ Այն ունիկալ միջավայր է, որտեղ
1. Հավաքվել են բարձր ինտելլեկտի տեր մարդիկ,
2. Նրանց մեջ չկան ինձ մոտիկ մարդիկ, ամենաշատը էպիզոդիկ ծանոթներ։
Այդ երկուսի համադրությունը թույլ է տալիս հետաքրքիր քննարկումներ ծավալել, որտեղ կարող եմ հանգիստ ասել այն, ինչ մտածում եմ, առանց անհանգստանալու, թե հարազատ մարդու վիրավորեցի, կամ որ իմ մասին անձնական բնույթի տեղեկություններ ստացավ, որ չէի ուզի ստանար։ Գուցե իհարկե կան ինձ մոտիկ մարդիկ, ովքեր քողարկվում են, բայց դրա հետ էլ եմ ես OK, քանի դեռ այդ մասին չգիտեմ։

Skeptic
09.03.2019, 06:38
Պատկեր (https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Museo_del_Prado_-_Goya_-_Caprichos_-_No._43_-_El_sueño_de_la_razon_produce_monstruos.jpg/1280px-Museo_del_Prado_-_Goya_-_Caprichos_-_No._43_-_El_sueño_de_la_razon_produce_monstruos.jpg)

Բոլորը գիտեն, որ նախանձը վատ բան ա։ Լրիվ համաձայն եմ։ Կարող ա ինչ-որ բացառություններ կան, բայց էս պահին չեմ մտաբերում։ Մյուս կողմից, դրա բացակայությունը, հատկապես՝ կոնկրետ դեպքերում, երբ փաստարկված ա, առողջ ա համարվում։ Էլի համաձայն եմ։ Գիտակից կյանքումս, ինչքան հիշում եմ, նյութական նախանձ՝ ա-լյա դասընկերոջ հեռախոս, հարևանի ավտո և այլն, չեմ ունեցել (հուսամ խղճիս դեմ չեմ մեղանչում): Իսկ ոչ նյութական, երբ զգացել եմ, միանգամից համապատասխան փաստերով չեզոքացրել, գցել եմ մի կողմ. Պողոսը ունի ընկերներ (մոտ ընկերների մասին ա խոսքը), իսկ ես՝ չէ, Պետրոսն ունի մասնագիտական-անձնական աճ, իսկ ես՝ չէ, Մարտիրոսն ունի զուգընկերուհի, իսկ ես երբևէ չեմ ունեցել, ու էս ամենը ունի օբյեկտիվ պատճառներ, թշնամանքի հասնող ինքնաատելությունն ու բացասական սպեկտրում գտնվող խարիզման не в последнюю очередь։ Սրանով հանդերձ, դեռ հույս ունեմ, որ կկարողանամ թեկուզ ինչ-որ չնչին ներդրում ունենամ իմ համար կարևոր մարդկանց կյանքում։ Ինչքան էլ որ շենքի հիմնական պատերը, որոնք հենց սկզբից էլ անորակ էին կառուցվել, իրար հետևից հատիկ-հատիկ քանդվում են, ու տեղից էլ անդուր ֆասադը սկսում ա ծռվել ու ծեփաթափվել, իսկ նորոգման տարբերակներ հեռանկարում էլ չկան։

LisBeth
11.03.2019, 03:12
Փողոցի աղմուկը լապտերների լույսից ակտիվ էր ներս լցվում։ Ես փնտրում էի ինչ որ մեկի, ում կորցրել էի, բայց նոր էի վախենում, որ կկորցնեմ, ժխորի մեջ։ Ամեն կողմից գոռում էին․
- Հեղափոխականները, հեղափոխականները։
Մարդիկ տներով էին վազում, ես տնից էի վազում։ Անկանոն շարված սալահատակը թաց էր։ Երկու հոգի վազելով անցան։
- Պետք ա սպանել դրանց, - նրանցից մեկը գոռաց ու շրջվեց դեպի ինձ։
Դեմքը չտեսա, ձեռքի ատրճանակը տեսա։ Ու արդեն գիտեի, որ կրակելու ա։ Սպասում էի ցավի։ Կողիս տակից փամփուշտը մտավ ու ցավի փոխարեն ջերմություն զգացի ներսումս, այրող։ Մտածեցի որ էդքան էլ սարսափելի չի։ Մահացու չի, մտածեցի, նախքան երկրորդ փամփուշտը․․․ Երբ ընկած էի սառը անհարթության վրա, անջատվում էի, միակ բանը, որ հասցրի դա ոտնաթաթերս շարժելն էր։ Ուզում էի համոզվել, որ կկարողանամ քայլել․․․ Էս սաղ էնքնան հեշտ էր ու իրական։
Մի ամիս առաջ էր, երբ Ա-ն եկավ կողքս նստեց, հարցրեց, թե ինչի՞ եմ տխուր, չլինի որ լքելու եմ իրենց դրա համար ա։ Ասեցի հա ու ժպտացի։ Ասեց ոչինչ, մի տխրի, մենք քեզ շատ շուտ կմոռանանք։ :D

Ասեցի՝ գիտեմ։


https://www.youtube.com/watch?v=Q7zQlsLgYhg

Adam
11.03.2019, 18:30
Մամաս Երևանում 30 տարվա շախմատի մարզիչ էր: Երբ եկավ Ֆրանսիա՝ մեկ էլ ինձ բա թե՝ լեզուն պիտի նենց սովորեմ, որ ստե՛ղ էլ էրեխեքին շախմատ սովորացնեմ ու չեմպիոն սարքեմ: Ես էլ ասում եմ՝ այ կնիկ, մի քիչ կտրվի էլի էդ շախմատից, հոգնեցինք … ինչ ծնվել եմ՝ էդ եմ լսում տանը (ախպերս էլ ա շախմատիստ): Ասում եմ՝ նամանավանդ, որ երեխեքի հետ գործ ունենալուց նե՛նց պիտի խոսաս, որ հասկանան շատ պարզ ձևով, էդ դու ո՞նց ես կարողանալու ֆրանսերենով տենց դաս տալ. բավական ա ֆրանսիացի երեխեն մի հատ ակցենտ նկատի կամ մի բան սխալ արտասանես կամ տեսնի, որ էմիգրանտ ես՝ ծնողներին կասի՝ մամ, պապ, ես չեմ ուզում էս էմիգրանտ ծյոծյայի մոտ էլ գամ: Մի խոսքով՝ չէ ու չէ. «Ես պիտի լեզուն սովորեմ ու դաս տամ»: Էն օրն էլ եկել ասում ա՝ դպրոցներից մեկը կոնտրակտ ա առաջարկել )))) ... ասի՝ ձեռ ե՞ս առնում. քեզ ո՞վ կվերցնի աշխատանքի… խոսում ես՝ մարդ բան չի հասկանում ասածիցդ: Ձեն չհանեց: Նեղացավ: Մեկ էլ տեսնեմ՝ ամեն առավոտ աշխատանքի ա գնում … զանգեցի ասեցի՝ մի հատ էդ դպրոցի հասցեն ասա գամ մի հատ տեսնեմ էդ ինչ ա կատարվում ըտեղ վաբշե))))) … գնամ տենամ՝ երեխեքը հավաքված շուրջը, ինքն էլ իրա ջարդրտված ֆրանսերենով շախմատ ա պարապում ՝ google translate -ախառը, երեխեքն էլ պաշտում են Մադամ Լաուրային (Լողա): Մանթո ընգա , էկա տուն: :))

ivy
13.03.2019, 15:28
Ինձ մոտ երջանիկ մարդիկ չեն գալիս. գալիս են նրանք, ովքեր լիքը դարդեր ունեն և ինքնուրույն լուծում չեն գտնում:
Օրվա մեծ մասն ուրիշների պրոբլեմների մեջ եմ: Դարդերը նույնիսկ կոդավորել ենք, խմբերի բաժանել, ամեն խումբն իր տառն ունի: A-ն, S-ն ու IK-ն իմ «սիրած պրոբլեմներն» են, որոնց դեմ կարգին թուր ու թվանք ունեմ, բայց մեծամասամբ մոտս B, O ու F խնդիրներով են գալիս, իսկ դրանց լուծման համար պիտի ամեն անգամ նոր զենք գտնել:
Լինում է նաև գալիս են էնպիսի դարդերով, որոնք մեր կոդավորած խմբերից դուրս են: Բայց անմիջապես ուրիշ տեղ չես կարող ուղարկել էն մարդուն, ով աղեկտուր լացում է ու շնչակտուր լինում, եթե անգամ իր խնդիրները քո կոդերում չկան: Էդ ժամանակ պիտի նստես խոսես հետը, ավելի ճիշտ՝ մեծամասամբ լսես ու փորձես նախ և առաջ հանգստացնել, հետն էլ հավատ ներշնչել, որ աշխարհը կարող է նաև ապահով տեղ լինել: Ու որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել մյուսներին, եթե ճահճից ինքնուրույն դուրս գալ չեն կարողանում:
Էստեղ անվտանգության աշխատողներ կան, որոնք միշտ միջանցքում են, ու երբ մի կլիենտ ահագին երկար է մնում սենյակումդ, ներս են մտնում ու հարցնում, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Մեզ մոտ ամեն տեսակի մարդիկ էլ գալիս են՝ թե հանցագործ իրավիճակում հայտնվածներ, թե անտուններ ու փողոցում ապրող թափառականներ, թե նարկոտիկ կախվածություն ու հոգեկան խնդիրներ ունեցեղներ, կամ էլ ուղղակի մարդիկ, ովքեր մոլորված են: Բոլորը՝ միգրանտներ:
Ու միակ բանը, որ դեռ բառ չասած գիտենք յուրաքանչյուրի մասին, դա էն է, որ պրոբլեմների մեջ են. այլապես չէին գա էստեղ:
Պիտի ամեն մեկին լսել կարողանաս ու իրենց «լեզուն» հասկանալ, իսկ դեպի վստահություն տանող ճանապարհն էլ հաճախ քարքարոտ է, որովհետև մեծամասամբ վատ կենսափորձով են գալիս՝ չիմանալով ինչ սպասել մարդկանցից:

Վերջերս մոտս զգացում է առաջացել, որ վաղեմի մտերիմ ընկերոջս էլ, ով վերջերս էր տեղափոխվել Գերմանիա, սկսել եմ որպես կլիենտի վերաբերվել, այլ ոչ որպես ընկերոջ: Օգնում եմ ամեն անգամ, երբ խճճվում է էս երկրի բյուրոկրատիայի մեջ. լինում է իր համար թղթեր եմ լրացնում, զանգեր անում կամ ուղղակի ասում, թե ինչ անի:
Բայց հետն էլ գիտեմ, որ ինքը նաև ընկերոջ կարիք ունի, իսկ ես գործում եմ մեքենայի պես՝ իրեն լսելուց հետո խնդիրները կոդավորելով ու ըստ դրա լուծումներ առաջարկելով: Հազվադեպ եմ հետն անձնական շփման անցնում կամ իմ մասին ինչ-որ բան պատմում: Սկզբում դեռ մի քիչ ուրիշ էր, իսկ հիմա մեր հարաբերություններն ավելի շուտ «միգրացիոն խորհրդատվություն» են հիշեցնում՝ աշխատանքիցս գրեթե չտարբերվող. դեռ աշխատանքումս ավելի խորն է մարդկանց հետ կոնտակտը՝ մեծամասամբ ավելի բարդ խնդիրներով կլիենտներ ունենալու հաշվին:
Մեղքի զգացում ունեմ կարծես, որովհետև զգում եմ, որ հուզականության կարիք ունի, իսկ ես փակված եմ լրիվ: Ու կարող եմ օգնել միայն՝ ըստ կոդերի:

Adam
13.03.2019, 16:58
Երակից արյուն տալը միշտ էլ ինձ համար տագնապի խթանիչ ա եղել: Դեռ փոքր ժամանակվանից: Չգիտեմ՝ ինչից ա, բայց ամեն անգամ հազիվ եմ զսպում ինձ, որ ուշագնաց չլինեմ: Ու դա՝ միմիայն երակից արյուն տալու դեպքում: Հետաքրքիրն էն ա, որ ո՛տքս էլ ա ջարդվել, ընկել հազարումի վնասվածքներ եմ ստացել տարիների ընթացքում ու ոչ մի նշույլ անգամ տագնապի նշաններ չեմ զգացել՝ չնայած արյունլվա վիճակներիս, բայց հե՛նց վենայից արյուն տալու պահն ա գալիս՝ ինձ կորցնում եմ: Սկսում եմ թուլանալ ու աչքերիս դիմաց սկսում ա սևանալ ու մարմինս փշաքաղվում ա: Երբեք չեմ կարողացել էս ֆենոմենի բացատրությունը գտնել: Էսօր առավոտյան լաբորատորիայում արյուն հանձնեցի. ինչպես միշտ՝ լարված, տագնապած ու ջղաձգումների մեջ ինքս ինձ ասելով՝ Ադամ, մի ծակոց ա ընդամենը. համբերի, հեսա՝ վերջ: Վերջացավ, արյունը տվեցի, բուժքույրը բամբակը դրեց երակիս ու ասեց, որ ծալեմ թևս: Դուրս եկա կաբինետից ու զգում եմ, որ լավ չեմ: -Ադամ, կոնտրոլ արա քեզ, էս մարդկանց մոտ խայտառակ չանես ինքդ քեզ, - ինքս ինձ ասելով՝ մոտեցա միջանցքի անկյունում դրված ջուր մատակարարող սարքին, բաժակը վերցրեցի արագ-արագ՝ գիտակցելով, որ աչքերս արդեն գնում են… բայց … սպասի, զսպի քեզ , դու կարաս… , ուժեղ սկսեցի ինձ թափ տալ ու ձգվել, որ տեղն ընկնեմ: Բաժակը մոտեցրի բերանիս, որ խմեմ, մեկ էլ՝ բուժքույրը գլխիս վերևում կանգնած՝ Պարոն … պարո՞ն … լա՞վ եք ձեզ զգում: Ուժեղ դմփոց լսեցինք, վստահ ե՞ք, որ լավ եք: - ըըը… , - մի՛ վեր կացեք, մնացեք պառկած… ցավ զգում ե՞ք: - Ի՞նչ ցավ… , - գլխի վրա ընկել եք ետևանց… Ես էլ բա՝ լու՞րջ, էդ ե՞րբ: Լավ եմ ինձ զգում, ժամացույցս տվեք, ես ավելի լավ ա գնամ, նորմալ ա ամեն ինչ: - Վստահ ե՞ք, որ լավ եք… շտապ օգնություն զանգահարե՞նք: - Չէ, չէ մերսի, Լավ եմ: Սովոր եմ: Ասեցի ու դուրս եկա: Հիմա տանն եմ, սև շոկոլադ եմ ուտում ու գլուխս էլ պայթում ա:

Varzor
14.03.2019, 19:33
Մի քսան տարի առաջ մտածում էի, որ ինձ միայն ֆինանսները չեն հերիքում ավելի հանրօգուտ, ուրախ և լեցուն կյանքով ապրելու համար։ Ու սկսեցի աշխատել դրանք ավելացնելու ուղղությամբ։
Երեկ հերթական անգամ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ժամանակս չի հերիքում հանրօգուտ և լեցուն կյանքով ապրելու համար։ Այ քեզ բան, բա ավել ժամանակ ունենալու համար ի՞նչ անեմ։ Բա մի 20 տարի հետո ի՞նչը չի հերիքելու։
Սե՞րը, առողջությու՞նը, թոշա՞կը, ․․․ Ախր կարելի է հիմա աշխատել, որ դրանց պակասը քսան տարի հետո չլինի, բայց դե էդ անտեր ժամանակը չի հերիքում․․․

Adam
15.03.2019, 05:43
Էդքան ասում էի՝ Եվրոպան ռասիստության մեջ կորած ա, ներքուստ ատում են սևերին ու զզվում, և այլն, բայց արի ու տես, որ պահն եկավ՝ լա՛վ էլ հրապարակավ ցեխը կմտցնեն ցանկացած ռասիստի: Նենց մի տեսակ զարմացած, բայց հիացած մարդկային արժեքների զարգացումով ու առաջընթացով՝ էսօր տուն եմ եկել: Փարիզ որ գնում եմ՝ ամենահարմար տրանսպորտը գնացքն ա (140 կիլոմետրը՝ 40 րոպե): Էսօր վերջին ռեյսով տուն եմ գալիս (երեկոյան 9հ28)... ու հիմնականում էդ ժամերին գնացքում շատ քիչ մարդ ա լինում. հանգիստ գլուխս հենում եմ ու քնում: Էս անգամ չստացվեց: 10 րոպե ա ինչ աչքերս փակել էի, որ հերթական անգամ կտրվեմ աշխարհից ու լսեմ երկաթգծի ձայնն ու պատուհանից կիսաբաց աչքերով նշմարեմ քաղաքի երեկոյան անցուդարձը՝ մինչև գնացքի դաշտեր մտնելը, մեկ էլ՝ ինչ-որ գոռգոռոց. կողքի սալոնում կանտրալյորը հիստերիկացել ա՝ ինչ ա թե մի սևամորթ իր ամսական աբոնեմենտը ցույց տալու ժամանակ՝ անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնում ա թվայնացված ձևով՝ հեռախոսի մեջ: Սալոնում նստած 12 հոգուց միայն էդ ուղևորն ա սև: Գնամ տեսնեմ՝ բոլորն իրար են անցել ու էս կանտրալյորին ոտքից գլուխ ցեխն են կոխում՝ աշխարհի ամենավերջին ռասիստը հանելով: Ուղևորն էլ պատշաճ վարքի տեղ մի սև տղա ա, որ մոտը ֆիզիկապես չուներ անձը հաստատող փաստաթուղթը ու ցույց էր տալիս թվային տարբերակը: Կանտրալյորն էր բա՝ ո՛չ, կանոնադրության մեջ գրված ա, որ պետք ա ներկայացնեք փաստաթղթի ֆիզիկական տարբերակը ու արդեն տեղեկացրել եմ անվտանգության աշխատողներին, հեսա հենց տեղ հասնենք՝ դուք ոչ մի տեղ չեք գնալու: Ու ես հենց հիմա ձեզ պիտի տուգանեմ ամենամեծ տարիֆով. 240 եվրո: Մարդիկ էլ բա՝ էդ ի՞նչ ձև ես խոսում էս մարդու հետ, հլը մի հատ տոնդ իջացրու ու կծողական վերաբերմունքդ թարգի, չլինի՞ որ սև ա՝ դրա համար ես վրա տվել, կանտրալյոր ձրիակեր շուն-բան… ինչ ասես չասեցին էս խեղճին… սև տղան էլ՝ համեստության տիպար… ձեն չի հանում: Կանտրալյորը բա թե՝ ես իմ աշխատանքն եմ կատարում. գրված ա, որ պիտի ներկայացնի ֆիզիկական տարբերակը՝ ուրեմն պիտի ներկայացնի դա՛ (նենց էլ կարմրել էր ու մանթո էր ընկել. բոլորը վրա էին տվել): Երկու աղջիկ կային, մեկ էլ միջամտեցին, բա թե՝ մենք փաստաբաններ ենք ու մինչև դատարան հասցնելու ենք էս գործը, մենք տեսանք՝ դուք ինչ տոնով խոսեցիք էս տղայի հետ. ստեղ խնդիրը ձեր չոր ու կոպիտ վերաբերմունքն ա… (ես էլ կողքից լուռ կանգնած նայում եմ տեսարանն առանց բառ ասելու՝ չիմանալով նույնիսկ՝ ով ա ճիշտ, ով սխալ :Ճ )… ու հաստատ մենք համոզված ենք, որ դուք կարո՛ղ էիք բավարարվել թվային տարբերակով ու իզուր տեղն էս տղու ներվերը չուտեիք: Կողքից մի երեք հոգի սկսեցին գոռալ հայհոյել էս խեղճին, բա թե՝ ի՞նչ տարբերություն՝ ֆիզիկական ա թե թվային, քոռ ե՞ս, չե՞ս տեսնում, որ ինքն ա, ի՞նչ ես պատմություն սարքել, հենց հիմա չեղարկի տուգանքդ ու զանգի աշխատողներիդ ասա, որ ոչ մեկ չսպասի էս տղուն՝ ժամանելուն պես: Շուտ արա, զանգի, թե չէ՝ վաղվանից ռադդ կքաշես, նենց կանենք՝ էլ կյանքում ոչ մի տեղ գործ չես գտնի: Էս կանտրալյորը (մոտ 50 անց մարդ էր) արդեն շփոթմունքից ու մանթոյից թուքը դժվարանում էր կուլ տալ, իսկ էս սև տղեն էլ լրիվ հայտնվել էր դրախտում: Մոտ 10 հոգի սպիտակ կռվում են իրա համար, մինչդեռ ինքը ձեն չի հանում՝ չիմանալով ինչ ասի: Մի խոսքով՝ ես մտածում էի, թե էդ ամբոխի ճնշմանը կանտրալյորը կուլ կգնար, բայց չնայած կարմրածությանն ու մանթոյին՝ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց, իրան մի հատ թափ տվեց ու ասեց՝ ե՛ս եմ ճիշտը: Ու վարվելու եմ նե՛նց, ոնց օրենքն ա թելադրում: Սաղ սկսեցին վիրավորել-բան… սա էլ բոլորի ինադու նորից նայեց սևին ու չոր տոնով բա՝ մեկ ա էս պատմությունը քո օգտին չի վերջանալու: Ու թողեց սալոնից դուրս եկավ ներվայնացած: Էս փաստաբան աղջկեքը պատառոտում են իրանց՝ գոռգոռալով, թե բա՝ էս ինչ նագլի ռասիստ անասուն դուրս եկավ սա և այլն… սև տղային բոլորը փարատում են ու ասում են՝ ոչինչ, մենք քո հետ ենք, հեչ չմտածես. պետք լինի վաղն առավոտ մի մարդու պես բոլորս կգանք ցուցմունք կտանք էդ այլանդակի դեմ: Մի խոսքով՝ հասանք տեղ: Իջանք բոլորս: Անվտանգության աշխատողները կանգնած սպասում էին. կանտրալյորը գնաց կապնվեց վերադասի հետ, որ մարդիկ ուղարկեն՝ լուծելու պրոբլեմը: ժողովուրդը իջել ա գնացքից ու շարունակում են գոռալ ու սրան ռասիստ հանել, էս անվտանգության աշխատողները բա թե՝ հանգստացեք, էս ինչ մի իրար եք անցել… սկի ուղևորն ի՛նքն էդքան չի ներվայնացել, ինչքան դուք՝ իրա փոխարեն: Մի խոսքով, համապատասխան աշխատողներն եկան ու բացատրեցին ու պարզաբանեցին իրավիճակը ու թեև շատերը հիասթափությունից չգիտեին ինչ անել՝ կանտրալյորը ճիշտ դուրս եկավ ու «նագլիաբար» հաստատեցին տուգանքն ու երթևեկողի խախտումը: Մոտ 7 հոգի առաջարկեցին հանդիպել սև տղային վաղն առավոտյան, որ գնան ու դատարանում ցուցմունք տան ռասիստական վերաբերմունքի համար, բայց էս տղեն հրաժարվեց. բա թե՝ ջրեք, թող գնա: Ոչինչ, անցած լինի, հոգնած եմ, վաղը աշխատանքի եմ, ավելի լավ ա՝ գնամ տուն. շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ու հեռացավ: Բոլորը հեռանալուց դեռ ջղայնության մեջ քննարկում էին, թե ինչի՛ չհամաձայնվեց դատի տալ և այլն, իսկ ես, մտորելով ու հմայված լինելով մարդկանց էդ աստիճանի համերաշխությամբ ու թև-թիկունքությամբ, քայլում էի դեպի տուն՝ ճանապարհին մտքումս վերլուծելով ու փորձելով հասկանալ, թե կանտրալյորն իրո՛ք ռասիստ է՞ր ներքուստ, թե՞ ուղղակի օրենքն էր պաշտպանում ու ինադ էր ընկել բոլորին… … մնաց հարցերի հարցը: :)

Varzor
16.03.2019, 01:54
Երկար` համարյա յոթ տարի, ընդմիջումից հետո ակումաբկիցներիս հանդիպեցի: Սկզբում զգում ինձ թվում էր, թե Արդեն սկսել եմ ծերանալ, բայց շատ արագ վերգտա համարյա նախկին կայտառությունս:
Ու հիմա, իմ եռանկյունի-կիսակլոր (Չուկին շնորհակալություն) իրականության վեջ մտածում եմ.
ինձ թվաց?, պատրանք էր?, իրականացված ցանկություն?, իրականություն...

Բայց դա նշանակություն չունի, քանի դեռ ես կամ իմ մտորումների մեջ ...

One_Way_Ticket
16.03.2019, 14:15
Ճապոնիայում եմ։ Ֆանտաստիկ երկիր է։ Ավելի ճիշտ, ֆանտաստիկ է այն, որ մեր բոլոր Սոնի-Լեքսուսախառը տեխնիկան այստեղ է հորինվել։ Ինչն էլ այստեղ չի հորինվել, Գերմանիայում է հորինվել։ Ըստ այդմ, հարց է առաջանում, ո՞նց կարող էր նման հզոր տանդեմը պատերազմում տակ տալ քյառթու ռուսներին ու ոչ պակաս քյառթու անգլոսաքսոններին։ Երևի ярость благородная-ն ավելի կարևոր է։

Adam
17.03.2019, 04:52
Մութ ու ցուրտ տարիներին (91-96) պապաս թողեց իր դերասանի մասնագիտությունն ու սկսեց միջոցներ ձեռնարկել՝ ընտանիքը սովից ու ցրտից փրկելու համար: Էնպես չէր, որ մարդիկ չէին կարողանում դիմակայել, բայց պապաս չէր հանդուրժում իրավիճակն ու ուզում էր ընտանիքն ավելի բարվոք սոցիալ կացության մեջ տեսնել, ինչպես և համոզված եմ՝ բոլորը, չնայած նրան, որ մի պահ կար՝ ասում ա՝ դերասանների աշխատավարձն ամսական դարձել էր 9.000 դրամ: Ու մարդիկ մնու՛մ էին թատրոնում, որովհետև սիրում էին իրենց մասնագիտությունը: Բա ուրիշ էլ ի՞նչ անեին. երկրի ամբողջ վիճա՛կն էր քարուքանդ:
Գործընկերները մինչև հիմա էլ ներքուստ պապայիս իր մասնագիտության հանդեպ դավաճան են համարում, ինչ ա թե՝ ընտանիքին վերցրեց ու ցրտից ու սովից փախցրեց Սոչի: Մինչև 96 թիվը: Լավ, բա ի՞նչ աներ: Լուսավոր ապագայի հանդեպ ո՛չ շատերն ունեին հույսեր ու բոլորն իրենց կաշին էին փրկում էնպես, ինչպես կարողանում էին:

Մի խոսքով… պապայիս դերասանական կարիերան վերածվեց մի փոքրիկ բիզնես կարիերայի, որը մոտ 4 տարով աննախադեպ հաջողություն ունեցավ ու ապահովեց մեր ընտանիքին սոցիալ նորմալ վիճակով՝ չնայած երևանյան սովին: Ավաղ՝ տևեց դա մինչև 96 թիվը ու էդ թվից սկսած՝ մրցակիցներ հայտնվեցին շուկայում ու եկամուտը սկսեց պակասել: Բայց մինչ այդ՝ հաջողությունը հորս ուղեկցում էր արդեն նախկին Սովետական Միության գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի խոշոր քաղաքներից մի քանիսում: Ամեն ինչ սկսվեց «բրիլյոկ սիգարետներից»: Հա հա, հենց էն բրիլյոկ սիգարետները, որ հատուկ տեսք ունեին վերջնամասի վրա՝ տպավորություն ստեղծելով, թե իբր վառվում էին՝ պլաստմասե մոխիրով-բանով: Marlboro-ի տիպն էլ վրաները կպցրած: Դրանք հայրս էր արտադրում ու ընկերոջ հետ գնացքներով ու ավտոբուսներով, մեշոկները շալակած տանում-տարածում հարակից երկրներում:

Ամբողջ պոստ-Սովետական երկրներում իրե՛նք մոդա գցեցին բրիլյոկ սիգարետները:
92 թվականին, երբ պապիկս թատրոնի հյուրախաղերով ԱՄՆ-ից առաջին անգամ նոր էր վերադարձել, հետը մոտ 10 հատ բրիլյոկ սիգարետ էր բերել (Լոսում էր տեսել՝ առել էր, որպես հետաքրքիր նորություն) ու հայրս, տեսնելով դրանք, միանգամից հասկացել էր, թե ինչ հաջողություն դա կարող էր բերել: Նամանավանդ, որ Սովետը նոր էր փլուզվել… ամերիկյան ու ընդհանրապես՝ արևմտյան ապրանքներ չկային ոչ մի տեղ, ու շատ քչերն էին, որ կարողանում էին որևէ բան բերել հետներն Արևմուտքից, որ կարելի կլիներ սարքել Հայաստանում:

Մի խոսքով… պապաս համոզում ա պապիկիս, որ վերջինս վաճառի իր կանաչ москвич-ն ու գումարը ներդնի պրոեկտի մեջ: Մոտավորապես՝ 3000 դոլլարի չափ գումար ու հայրս մութ ու ցուրտ Երևանում կյանքի ա կոչում բրիլյոկ սիգարետների արտադրությունը: Պայմանավորվում ա տպարաններից մեկի հետ, թատրոնի մի քանի թերհավատ դերասանների ա վարձում, ընկերոջ հետ միասին գտնում են տեխնոլոգիան՝ պլաստմասե սիգարետի ֆորման ստանալու (ամենադժվարն, ասում ա, վերջնամասն էր. ծխած մասի ու մոխիրի իլյուզիան ստանալը: Հատ-հատ ձեռքով պետք է արվեր) ու սկսում են տարածել:

Սոչի, Տուափսե, Կրասնոդար, Կրասնոյարսկ, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Թբիլիսի: Համարյա բոլոր փոքրիկ խանութներն ու փողոցային վաճառասեղանները վերցնում էին մեծ էնտուզիազմով ու վաճառում: Ու վերցնում էին մեծածախ: Դպրոցական երեխեքն ամենուր ուղղակի ցնծված էին նորությամբ ու ըստ պատվիրատուների՝ «վայրկյանական թռնում էր»:

Պապաս մեզ համար տուն վարձեց Սոչիում. Մինչև 96 թիվն ապրեցինք էնտեղ: Աղոտ դրվագներ եմ հիշում՝ գնացքում պապայիս հետ Սոչիից Տուափսե գնալիս (4 տարեկան էի): Հետը տանում էր «բրիլյոկ հանձնելու»՝ մեշոկները շալակած )))): Երևի էդտեղից էլ ձևավորվել ա այժմյան սերս գնացքների նկատմամբ: Ինչ-որ ենթագիտակցական նոստալգիա ա երևի ու տաքուկության զգացողություն: Ասում ա՝ ընդամենը մի բա՛ռ գիտեիր. «վագոն ռեստորան» ))): Տեսարաններն, իհարկե, աղոտ եմ հիշում, բայց հորս հետ արկածային ճանապարհորդությունների մեջ եմ եղել ամբողջ Ռուսաստանով մեկ: Ու էդ ամեն ինչի «պատճառը» բրիլյոկներն էին )) … ու էդ ամենը՝ մինչև 96 թվի կեսերը, երբ շուկայում հայտնվեցին մրցակիցներ ու հայրս էլ չէր կարողանում պատվիրատուներ գտնել ու վաճառքն էլ անկում էր ապրում:

Մի խոսքով… ինչի հիշեցի էս պատմությունը. վերջերս Դուբլինի սուվինիրների խանութներից մեկում հանդիպեցի մի բրիլյոկ սիգարետի: Ճիշտ ա՝ էդքան էլ նման չէր նրանց, որ պապաս էր սարքում. 4 եվրո էր: Տվեցի առա ու մտքումս մտածեցի՝ տանեմ պապայիս նվեր, տանեմ՝ ծերուկս թող նոստալգիայի մեջ ընկնի: Եկա տուն, մեկ էլ՝ պապ, գուշակի քեզ ինչ նվեր եմ բերել Դուբլինից… ինքն էլ բա թե՝ ի՞նչ, ցույց տուր … սիգարետը հանեցի ու դրեցի սեղանին: Զարմանքով ու հիացմունքով մեկ էլ բա՝ գիտե՞ս քանի տարի ա անցել գոնե: Ես էլ՝ հա, պապ, 25: - , Ինչ-որ բաներ հիշում ե՞ս , Ես էլ բա՝ արի գնանք վագոն ռեստորան, պապ: Փաթաթվեցի ու պաչեցի ճակատը: Կարոտել էի: :)

Գաղթական
17.03.2019, 13:19
Մտնում եմ արտաքնոց, մեկը՝ պիսուարի մոտ կանգնած, հեռախոսնա բզբզում..
Ասում եմ՝ էդ արմատդ սելֆի ես անում, որ ո՞ւմ ուղարկես:

Նենց իրար խառնված վեր թռավ, որ հեռախոսը ձեռքից ընկավ մեջը..

Դե արի ու մի կասկածի, թե կասկածդ կասկած չէր...

Adam
18.03.2019, 04:58
Շունիկս 5 ամսեկան ա դառնում շուտով ու առանց իրա էլ կյանքս չեմ պատկերացնում: Հուսամ՝ իր զգացողություններն էլ փոխադարձ են ի՛մ հանդեպ ))) , չնայած որ՝ շների՛ն ինչ կա. տաքուկ տեղ լինի, կեր տվող ու հետները խաղացող լինի՝ պատրաստ կլինեն մոռանալ ամեն ինչ: Նամանավանդ՝ էդ տարիքում: Ընդհանրապես՝ ինձ թվում ա՝ Հաչիկոյի պատմությունը լեգենդ ա ու կամ էլ՝ ճիշտ, բայց մի քիչ ուռճացված: Չեմ կարծում՝ շունն էդ աստիճանի կապվածության կարա հասնի ու ներքին երկարատև տառապանքներ ունենա որևէ բաժանումից հետո: Ինձ թվում ա՝ էդ ամենն ուղղակի սովորելու հարց ա ու կախված ա նոր միջավայրի տաքուկությունից, հարմարավետությունից ու որ ամենակարևորն ա՝ իր հետ անընդմեջ խաղացողների քանակից: Շները, հատկապես՝ golden retriever-ները, խորը դժբախտություն են ապրում, երբ անուշադրության են մատնվում: Իրենք սիրում են խաղալ անըդհա՛տ: Երեկոյան ժամը 11-ի կողմերը, երբ պառկում եմ քնելու, Սամիս երբեմն գալիս ա անկողնուս մոտ ու սկսում ա տխուր աչքերով ինձ նայել, թե բա՝ ինչի՞ ես պառկում քնելու, ինձ մենակ ես թողնում… ես էլ գլուխը շոյում եմ, պաչում եմ ու ասում եմ բարի գիշեր, գնա քնի, վաղը կխաղանք: Նենց մանթրաժ ա ընկնում էդ պահին, երբ ես վերմակը գցում եմ վրաս ու շուռ եմ գալիս իրան մեջքով, որ քնեմ: Ինքն էլ՝ լսում եմ՝ մոտ 20 վայրկյան անձայն տեղից չի շարժվում, հլը սպասում ա՝ կարող ա միտքս փոխեմ ու վեր կենամ… բայց հետո զգում ա, որ չէ… ու տխրած գնում ա քնելու… )))

Adam
20.03.2019, 12:47
Երեկ Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցներից մեկն էի լսում: Մի միտք արտահայտեց, որն ինձ հաստատ կստիպի էլ իր երգերը չլսել: Ոչ թե նրա համար, որ վատն են: Չէ, ընդհակառակը. հանճարեղ են: Բայց ես էլ ինձ դրանցում չեմ կարող տեսնել: «Լավագույն տղերքը հեռանում են, օտար ափերում բախտ որոնելու»: Նույնիսկ ինքն ա ասում, որ դա գրել ա զուտ գրելու համար: Իսկական լավագույն տղերքը երբեք չեն հեռանում: Մնում են, դիմանում են ու պայքարում: Ճիշտ ա ասում: Մեկ-երկու հոգի ինձ ցիտում էին էդ ֆրազան իմ մասին՝ ես էլ միշտ մտածում էի՝ արդյո՞ք արդար ա: Իհարկե արդար չի: Հեռացողները լավագույն չեն: Մնացողներն են լավագույն: Մնաս բարով, Ռուբեն Հախվերդյան: Դու էլ, երգերդ էլ:

Հարդ
20.03.2019, 12:55
Գնացողների մասին: Առավել հաճախ հեռանում են նրանք՝ ովքեր բոլորից շատ էին պայքարում լավ լինելու համար:

StrangeLittleGirl
21.03.2019, 22:46
Ընկերս հայերեն ա սովորում։ Էնքան հետաքրքիր ա, որ լիքը բաներ կան, որ էնքան արմատացած են իրա մեջ իրա իմացած լեզուներից, որ հայերենում դժվար ա հասկանում։ Օրինակ, «մի տառ ֊ մի հնչյուն կոնցեպտը» ահագին անհասկանալի ա։ Ամեն անգամ «շ» գրելիս գրում ա «սհ»։ Երբ տրանսլիտով ա հայերեն գրում, լրիվ ուրիշ տրամաբանությամբ ա, մեր իմացած տրանսլիտը չի։ Ասենք, էն օրը մի ամբողջ նախադասություն էր գրել, մեջը "bites"։ Ահագին գլուխ ջարդեցի, մինչև հասկացա, որ «բայց» նկատի ունի։ Էսօր էլ էկա տուն, տեսնեմ կես էջ տարբեր նախադասություններ ա գրել, վերջում էլ. «Դաս դժվար է»։ :love

Հարդ
26.03.2019, 16:54
Միշտ հեռու եմ եղել սուրճից ու սիգարետից: Սիգարետից հեռու էլ կմնամ: Բայց սուրճ հիմա շատ ա պետք գալիս որ աշխատունակությունս բարձր մնա: Դրա համար վերջերս սրճեփ, կոֆեվառկա առա բերեցի գործի տեղ: Հիմա ամեն անգամ մի սխալ անում եմ օգտագործելուց: Երեկ հետիս աշխատողն էր կոֆե սարքում, խոսքով ընկանք, մեկ էլ կոֆեն հելավ որ թափվի, ջազզվեն տեղից վերցրեց իներցիայով ոնց որ գազի վրայից կվերցնեն :D Հազիվ հասցրեցի հոսանքից անջատել: Էսօր էլ կոֆեի թաշախոստը հանեցի, ամենասկզբից վառկեն միացրեցի հոսանքից ու սկսեցի շաքարը բացել մեկ էլ զգամ վառած հոտ ա գալիս:D

Alphaone
27.03.2019, 01:28
Ո՜նց էի սիրում առաջ ջահելներին խելոք-խելոք խորհուրդներ տալ: Հիմա կտրականապես խուսափում եմ: Չէ, ավելի շուտ մի ունիվերսալ խորհուրդ եմ տալիս էս ջահել կամավորներիցս ով խորհուրդ ա հարցնում՝ ինքդ որոշի: «Կենսափորձ, կյանքի դասեր, սաղ սուտ ա, ահավոր ինդիվիդուալ ա ամեն ինչ, եթե դնես, կազուալ ատրիբուցիադ խցկես ուրիշի կյանք ու դրա հիման վրա խորհուրդներ տաս, վնասելու ես». ասում եմ ինքս ինձ ու էրեխեքին սովորեցնում սեփական որոշումներ կայացնելու նուրբ արվեստը: Հա, ավելի հեշտ ա ապրել, երբ կյանքի սցենարը պատրաստ գրած տալիս են ձեռքդ, թե՝ խաղա, բայց ժամանակի հետ նվաճումների զգացողությունը, հաղթանակերի բեկրանքը, կյանքի համը կորում ա, լճանում ես ու բոլորին մեղադրում, քանի որ բոլորն են որոշողը եղել, դու՝ չէ: Ինչ թույն կլիներ, որ իմ էդ տարիքում երբ խեղճացած հարազատ մարդկանց հարցնում էի՝ իրավաբանություն չեմ ուզում, ի՞նչ անեմ, որ ուղղությամբ գնամ, ինչ չորեին, թե՝ ինքդ որոշի: Ինչքան թինեյջերական զառանցանքներ կմնային անցյալում: Նախորդ տարի առաջին անգամ կյանքում ինքս որոշեցի: Ձախորդության պատմություն էր: Բայց իմ ապրած կյանքի ամենահաջողված դրվագը: Հիմա ես վերջապես ի վիճակի եմ իմ եկամուտով ինձ պահել, բայց երբ ծնողներիս օգնել չի ստացվում, ինձ ոչնչություն եմ զգում: Կատաղած ժամանակ դուրս տալիս եմ, թե լրիվ դուք եք, այ որ ժամանակին ինձ թույլ տայիք կայանալ... բայց դե ներսումս հո գիտեմ, որ ես եմ կուլ գնացողը եղել, ես եմ ադապտացվել ու հրաժարվել պայքարելուց նրա համար, ինչ ուզել եմ, քանի որ սովոր էի սցենարով ապրել ու չգիտեի, թե ինչ հաճելի բան ա սեփական որոշումների հաղթանակի բերկրանքն ու անգամ պարտությունների կենսափորձն ինչքան ավելի հաճելի ա: Հեսա որ էն դպրոցական լաբերի գծին հետևող ռոբոտները սկսեն ինքնուրույն տեղաշարժման առաջին քայլերը, մի այլ կարգի ինձ կհասկանան:

ivy
27.03.2019, 02:07
Էսօր էդ ինչ դրական օր էր։
Սկզբում քաղաքապետարանում էի՝ MBQ-Jahrespräsentation-ին, ու գիտեի, որ նախկին կոլեգաներս էնտեղ են լինելու, բայց իրենք չգիտեին, որ գալու եմ։ Ներս մտա՝ սթենդերի պլանը անգիր արած, ու գնացի ուղիղ իրենց սթենդի մոտ։ Կարոլայի ու Գաբիի աչքե՜րը, երբ ինձ տեսան։ Ի՜նչ հավես գրկախառնություն էր։ Տեսնեմ սթենդին՝ իրենց ծրագրի գովազդի վրա, հին նկարս է՝ նախկին կլիենտներից մեկի հետ խորհրդակցության ժամանակ, ասում եմ՝ ես AWO-ում, նկարս հանեք ձեր bfz-ից, իրենք էլ՝ թե ստորագրությունդ դեռ մոտներս է, որ կարող ենք նկարդ օգտագործել :)) Լիքը բլբլացինք, ոնց էի կարոտել, վերջին անգամ մի տարի առաջ էի իրենց հյուր գնացել։
Հետո էլի ահագին ծանոթներ տեսա, բայց ամենաթեժ պահն էն էր, որ մեկ էլ Ֆրանցը հայտնվեց տեսադաշտումս․․․ Ոչ ոք չգիտեր, թե Ֆրանցը ուր էր անհետացել․ վեջին անգամ Ֆիլիպի հետ նամակագրության ժամանակ գրել էր, որ բոլորից տեղյակ է, բացի Ֆրանցից, որը հեռանալուց հետո ջրի տակ էր անցել, ու միայն ասել էր, որ ընդմիշտ հեռանում է միգրացիոն ոլորտից, մի բանջարեղենի խանութ է բացելու ու խախանդ ապրի։ Երբ տեսանք իրար, երկուսս էլ միանգամից իրար բեյջերին նայեցինք․ ում մտքով կանցներ, թե որտեղ է հիմա Ֆրանցը :)) Ասեց, որ գաղտնիք է, ու որ ոչ մեկին չպատմեմ, բայց ձեռքերս քոր են գալիս, քիչ է մնում գրեմ Ֆիլիպին :)) Բանջարեղենի խանութ, չէ՜ մի․ էդ ոնց ուրախացա, որ հայտնաբերեցի իրեն։ Անցյալ տարվա կարճատև ու տանջահար աշխատանքիս լուսավոր կետն էր Ֆրանցը, ու երևի ոչ միայն իմը։ Դեռ նորից խաչվելու են մեր ճանապարհները, ինչի համար շատ ուրախ եմ։

Հետո գնացի օֆիս կարճ ժամանակով․ էսօր մենակ հեռախոսազանգեր էին, առերես խորհրդատվություն չունեի․ ոնց որ արձակուրդի մեջ լինեի։
Իսկ օրվա մյուս մասը՝ ակտիվ սոցիալական կյանք՝ Սոնյայի շրջապատով պայմանավորված։ Հետո՝ բնակարանային հարցեր․․․
Բացի դրանից, չգիտեմ ոնց հաջողացրել եմ համարյա ամբողջ օրն օնլայն լինել։ Ինձ իմ վիրտուալ կյանքն էլ անչափ կարևոր է։
Ինչքան շատ բան կարելի է հասցնել մի օրվա ընթացքում․ զարմանալի է։ Ես ուրիշ ձև ապրել չգիտեմ․ պիտի խիտ լինի ու բազմազան, որ չհասնեմ ցնդել էս տաօրինակ աշխարհի մասին մտածմունքներում։

Մայիսին կարճատև գործուղման եմ Զագրեբում և արդեն օրերն եմ հաշվում․ ոնց եմ սիրում մի երկրից մյուս կարճատև ու ինտենսիվ գործուղումները։ Մի՞թե բանջարեղենի խանութն ու խախանդ կյանքը կարող են էսքան հետաքրքիր լինել։ Դժվար թե, ու Ֆրանցն էլ գիտի դրա մասին։

StrangeLittleGirl
27.03.2019, 22:55
Մի շաբաթ ա ատամի ցավից մեռնում եմ։ Իրականում գիտեմ խնդիրն ինչն ա. իմաստության ատամներս են համը հանում։ Մեկուկես տարի առաջ էլ էր նույն պատմությունը, գնացի ատամնաբույժի։ Ասեց, որ պետք ա հեռացնել ու գին կրակեց։ Ես էլ հա ասում էի՝ կգնամ, Հայաստանում կանեմ։ Ու հա ականջի հետև էր ընկնում, մինչև հիմա։ Ու էսօր վերջապես ռիսկս հավաքած գնացի ատամնաբույժի (տո ի՞նչ ռիսկ, երբ ցավին էլ ուղղակի չէի դիմանում)։ Ատամնաբույժը ռենտգեն արեց, հետո ինչ֊որ սարսափելի ցավոտ պրոցեդուրա, որ իրա ասելով ցավը կթեթևացնի ու կվերացնի, բայց խորհուրդ տվեց հեռացնել մոտ ժամանակներս։ Ու հիմա նստած եմ ցավազրկող խմելուց չորս ժամ անց, որը ոչ մի կերպ չի ազդել (դե էլ չեմ խոսում պրոցեդուրայի անարդյունավետության մասին), ու ցավը նույն ուժգնությամբ տանջում ա ինձ, բանկային հաշվիցս էլ 60 000 դրամին համապատասխան գումար պակասած (ատամնաբույժին եմ վճարել) ու ոչ մի տեսակի օգնություն չեմ կարա ստանամ, որտև էս ժամին աշխատող ատամնաբույժ չկա։ Ստեղ են ասում՝ բա ու՞ր են գնում իմ վճարած հարկերը :cry

Adam
28.03.2019, 13:51
Պապաս շատ ա նեղվում, որ էլ երեկոներն իր հետ ֆիլմ չեմ նայում:
- Երբեմն կինոթատրոն մեն-մենակ կգնաս, բայց հորդ հետ մի հատ չես գա, չէ՞ կինո նայենք: Շատ ես փոխվել:
- Հա, պապ ջան, փոխվել եմ: Էդ 10 տարի առաջ էր: Ես ռուսերեն կրկնորինակված ֆիլմեր չեմ կարում էլ նայեմ: Հակակրանք եմ մի տեսակ զգում էդ ինտերնետի խորխորատներում գտածդ ֆիլմերի կրկնօրինակումներից: Ահավոր վատ որակի են: Ու ընդհանրապես՝ ռուսերենով որևէ բան նայելուն հետ եմ սովորել: Կներես, բայց էս 10 տարվա մեջ կարայիր հա՛մ մի քիչ ֆրանսերեն սովորեիր, հա՛մ էլ անգլերեն: Ուղղակի չարեցիր: Ալարեցիր: Ո՞վ ա մեղավոր:
- Հիսունից հետո ի՞նչ լեզու սովորել:
- Ի՞նչ կապ ունի տարիքը: Միշտ ինձ ասում ես, որ կյանքիդ ամենասարսափելի իրողությունը կլիներ Ալցհայմերի հիվանդություն ստանալը: Բա եթե տենց վախենում ես՝ մի բան արա, որ չստանաս: Լեզու սովորի: Ինչ-որ նոր բան սովորի. ասում են՝ կանխում ա:
- Սաղ Աստծո ձեռքում ա:
- Չէ: Քո ձեռքում ա սաղ: Հերիք Աստծուն խառնես քո ալարկոտության մեջ: Կարծում ես՝ իմ համար հաճելի չէր լինի՞, որ կարողանայիր հետս կինոթատրոն գալ
- Արդեն ուշ ա:
- 62 տարեկան ես: Ուշ ա՞: Ախպոր պես…

Գաղթական
30.03.2019, 15:37
Այո՜..
Էսօր լրանում ա 6-րդ ամիսը՝ առանց ալկոհոլ ու ծխախոտ:
6 ամիս առանց շաքար, շոկոլադ, չիպս և լիքը այլ համով բաներ..
Նոր եմ սկսում հասկանալ «քաջառողջ» բառի իրական իմաստը:
Մեջս կարծես անսպառ էներգիայի աղբյուր բացված լինի:
Բեսամբ նիհարել եմ, իսկ մտքերս էլ միմիայն դրական ու մոտիվացիայով լիքն են:
Օգտագործում եմ միայն էկոլոգիապես մաքուր սնունդ ու հանքային ջուր:
Օրական առնվազն 1.5ժ սպորտին եմ նվիրում ու հնարավորինս՝ լույսը դեռ չբացված:
Հիմա արդեն միշտ ճիշտ ժամին եմ պառկում ու քնում առնվազն 8ժ:
Կյանքը, շրջակա միջավայրը լրիվ նոր գույներով են լցվել ինձ համար ու 100%-ով համոզված եմ, որ հենց սենց էլ շարունակելու եմ ապրել:

*

Իմ արև՝ չգիտեմ, թե էս ում ստատուսն էր, ուղղակի հեղինակը խնդրում էր հնարավորինս տարածել...

Adam
30.03.2019, 17:57
Երևանցի ընկերներիցս մեկը հիասթափված գրում ա, բա թե՝ ամերիկյան դեսպանատանը մերժեցին հերթական անգամ: «Տեսնում էլ են՝ բարձր լեվելի անգլերեն եմ խոսում իրանց հետ ինտերվյուի ժամանակ և այլն… ու սառը կերպով մերժումը շրխկացնում են»: Ես էլ ասում եմ՝ Էհհհ… դու էլ նույն հարիֆությունն ես անում, փաստորեն, ինչ ես՝ մտածելով, որ տպավորում ես իրենց: )))) Ինչի՞ ես ցույց տալիս անգլերեն լավ իմանալդ. դա պոտենցիալ էմիգրանտի պրոֆիլ ա նշանակում: Ընդհակառակը. պիտի քեզ որպես քյարթ ներկայացնես ու ձև տաս, որ համարյա բառ չգիտես: Էդ վախտ չեն մերժի: Դա՛ ա Հայաստանից ԱՄՆ տուրիստի վիզայի դրական պատասխան ապահովողներից ամենապոպուլյարը… Ա՜խ էդ մերժումները… էդ սառը դեմքով հյուպատոսների կեղծ ժպիտներն ու դեմքիդ շրխկացնելը… ասում եմ՝ գիտես ես էդ ամենի հետ ծանոթ չե՞մ: Քանի՜ տարի ա անցել … ԱՄՆ-ում նույնիսկ ապրելուց հետո էլի՛ ժամանակ առ ժամանակ մտքիս են գալիս պատանեկության տարիներիս վիզաների մերժումները… տրավմա ա ու մինչև կյանքիդ վերջ քեզ ուղեկցում ա: Ասում ա՝ օկ, մյուս անգամ քյարթ կձևանամ… ասում եմ՝ ուշ ա :D , ինքն արդեն ինչ-որ պետք ա կոմպում գրել ա քո պրոֆիլի ու քո անգլերենի մասին: Տուրիստականով գնալդ մոռացի: Միայն աշխատանքային վիզա. վերջ: Կամ էլ ամուսնություն: Էդ էլ գլխացավանք ա:

Varzor
03.04.2019, 03:22
Երբեմն կարծում եմ, որ ոչ թե հայրիկ եմ այլ համատեղության կարգով նաև գժանոցի տնօրեն :)
Տեսնես քանի անգամ է նույն բանը հորս մտքով անցել...

Adam
03.04.2019, 06:07
- Օքեյ:
- Արի թողենք էսօր: Հիմա կարող ես ազատ շունչ քաշել: Գնա տուն: Հինգշաբթի ժամը 4-ին:
- Արդեն ոնց որ թե լավ եմ:
- Մի քիչ հանգստացա՞ր:
- Կներեք… անկախ ինձնից ստացվեց…
- Դու հասկանում ե՞ս, որ խնդիրը քո՛ մեջ ա, այլ ոչ իմ սեանսերի:
- (լաց, ջղաձգություն) Ոչինչ չի աշխատում: Ոչ մի արդյունք: Երկրորդ շաբաթն ա արդեն...
- Ի՞նչ կասկած:
- Մի կասկած ունեմ:
- Ինչու՞ տանը չես կատարում տվածս վարժությունները:
- Խնդրեմ:
- Մի բան կարող ե՞մ քեզ հարցնել:
- Չէ, ամեն ինչ նույնն ա: Չեմ պատկերացնում՝ ոնց պիտի լինի ձեր ասածը:
- Որևէ նոր զգացողություննե՞ր:
- Սովորական: Քարշ եմ տալիս ինքս ինձ:
- Ո՞նց ա ընդհանուր վիճակդ:
- Չգիտեմ էլ ինչ մտածեմ…
- Սա պիտի որ զգաս արդեն:
- Այսինքն:
- Քեզ համար նոր վարժություն եմ գտել: Ես քեզնից ավելի շատ մոտիվացիա ունեմ:
- Էսօր էլ ե՞նք նույնն անելու ինչ 3 օր առաջ:
- Ափսոս: Կանաչ թեյը հանգստացնում ա:
- Ես տագնապի ժամանակ ոչ կարողանում եմ խմել, ոչ էլ ցանկություն ունեմ որևէ բանի:
- Ամեն ինչ կապակցված ա: Սննդակարգդ փոխել ե՞ս: Թեյ խմի երեկոները:
- Գիշերները լավ չեմ քնում:
- Ասա:
- Մի ուրիշ խնդիր է՛լ ունեմ:
- Կանցնի: 6 ամսից դու լրիվ ուրիշ մարդ ես լինելու:
- Դեղերը սրտխառնոց են առաջացնում:
- Հը, ինչ կա: Ինչի՞ ես մի տեսակ:
- Էսօր կարա՞նք կարճ կապենք:
- Ողջույն, ներս արի: Տեղավորվի:

Տուկ-տուկ:

<<<< տու՛կ ……… տու՛կ ……… տու՛կ ……… տու՛կ ……… >>>> զարկերակս ա՝ երբ քեզ հետ չեմ: Երբ դեմքդ չեմ տեսնում: <<<< տու՛կ-տու՛կ, տու՛կ-տու՛կ, տու՛կ-տու՛կ>>>> ... հիմա զգում ե՞ս: Զգա: Քեզ հետ եմ: Դեմքդ տեսնում եմ: Մի գնա կողքիցս: Է՛ս ա իսկական տուկ-տուկը: Սրտիս նորմալ ռիթմը: Ինձ մենակ չթողես: Ինձ համոզում են դեղեր խմել, որ էլ քեզ չսիրեմ: Դավադրություն ա: Ամուր գրկի ինձ: Կողքիցս տեղ չգնաս: Սիրում եմ քեզ: Չեմ ուզում դեղ: Գժվում եմ: Տու՛կ-տու՛կ, տու՛կ-տու՛կ, տու՛կ-տու՛կ...

Skeptic
03.04.2019, 10:33
Քամինգ-աութի սուր ցանկություն ունեմ։ Բայց ոչ որպես ԼԳԲՏՔ+, որովհետև ԼԳԲՏՔ+ չեմ։ Ոչ էլ որպես աթեիստ, որովհետև դա վաղուց եմ արել, ու Ակումբում գրանցվելուց համարյա անմիջապես հետո ամեն ձևի սրբազան պատերազմներ եմ մղել կրոնի դեմ, լրիվ Thom-ի չսիրած մոլեռանդ աթեիստներից էի :)) Բայց հիմա chill and laid back եմ էդ առումով (հայերեն համարժեքը չգտա), կարծում եմ՝ կրոնական դաստիարակություն ստացած ու հետո WinRAR-ից unpack եղած աթեիստներից շատերն են անցել էդ փուլով։ Էդ առումով եղբորս համար ավելի հեշտ էր․ կրոնը երբեք էլ իրա տանձին չի եղել։

Բայց վստահ չեմ, որ իմ նմանների համար գոյություն ունի էնպիսի տերմին, որը թույլ կտա մեզ համախմբել համապատասխան կատեգորիայում։ Ու նաև վստահ չեմ, որ «քամինգ-աութ» ուժեղ արտահայտությունը տեղին կլինի էս դեպքում։ Անմիջապես կապված ա էվոլյուցիայի հիմնական սկզբունքի հետ, ավելի կոնկրետ՝ դրա մեդալի հակառակ կողմի, փայտիկի հակառակ ծայրի հետ։ Մյուս կողմից, ինչ-որ երևակայական-կիսացնդած դեգերումների փոխարեն ավելի ճիշտ ա կոմպից կտրվել, լողանալ, հագնվել ու քամինգ աութ լինել տնից, որ գործից չուշանամ։

erexa
03.04.2019, 19:10
Հետաքրքիր ինֆորմացիա հայ բառի մասին:


https://www.youtube.com/watch?v=al2cmpiHx7w

Adam
04.04.2019, 04:22
Ինչ հետաքրքիր բան ա չէ՞ մանկությունը: Մանկությանդ ժամանակ երազածդ, որ պատանեկության տարիներին ասես մի քիչ պահպանվում ա, իսկ հետո՝ լրիվ վերափոխվում…

Փոքր ժամանակ աճպարարության համար խելքս գնում էր: Ուզում էի հայտնի աճպարար դառնալ: Ամեն ինչ ունեի տանը՝ սիրողական աճպարարությամբ զբաղվելու համար: Մամայիս խնդրում էի ինձ գրքեր առներ, որ կատարելագործվեմ ու պրոֆեսիոնալ կերպով սկսեմ զբաղվել դրանով: 9-12 տարեկանում կյանքիս միակ նպատակը դա էր. դառնալ Դեյվիդ Կոպպերֆիլդ: Քանի՜ քանի՜ գիշերներ էի անցկացնում՝ լաց լինելով ու խնդրելով մամայիս՝ ինձ Կոպպերֆիլդի կասետները ճարել:

- Այդ տղա, ես ո՞րտեղից ճարեմ դրանք: Ես հո ամենակարող չեմ:
- Չէ, մի բան արա՝ ինձ ճարի իրա համարների ձայնագրությունները:

Հիշում եմ՝ մի օր եկավ ու ասեց՝ ճարել եմ: 2001 թիվն էր: Ուրախությանս չափ չկար:
Կինոմոսկվայի ներսում, տոմսերի վաճառակետի հենց կողքը հատուկ ծառայություն կար՝ տարբեր ձայնագրություններ պատվիրելու VHS-ի վրա: Ձայնագրություններ, որ վաճառքում չկային:
3 կասետ նվիրեց մամաս ինձ: Ամեն մեկին 7.000 դրամ էր տվել: Ուրախությանս չափ չկար: Ամիսներ շարունակ անդադար դիտում էի ու չէի կշտանում:

2002-ին Մաշտոցի պողոտայի վրա բացվեց surprise անունով մի օրիգինալ խանութ: Աճպարարական տարբեր հնարքների գրքեր ու իրեր էին վաճառում: Աշխարհն իմն էր: Surprise խանութն իմ կյանքի ուրախությունն էր:
Նոր ապրանքներ կային, որ Հայաստանում ոչ մի տեղ չէիր գտնի: Տարբեր տեսակի խայտաբղետ պայթուցիկներ՝ հրավառությունների համար և այլն:

- Մամ, աշխատավարձդ ստացել ե՞ս… փող տուր՝ surprise գնամ, տեսնեմ նոր ֆոկուսի գիրք կամ ապրանք կա՞…

2002 թվին, ծնողներս տեսան, որ առանց աճպարարության չեմ դիմանում ու որ դա նույնիսկ քմահաճույք էլ չէր, այլ իսկական կիրք (երբեմն նույնիսկ դպրոց չէի գնում՝ տանը սիրածս գործով զբաղվելու համար) ու որոշեցին ինձ տանել Երևանի կրկես՝ ոմն Սոս Պետրոսյանի մոտ:

- Բալիկ ջան, քո մոտ կա պոտենցիալ: Պիտի շատ աշխատես քեզ վրա: Կարող ենք մյուս շաբաթվանից էլ սկսել պարապմունքները: Քեզ կարող եմ սովորեցնել մի շարք գաղտնի հնարքներ, որ համաշխարհային աճպարարներն են օգտագործում: (լավ ա չասեց. «էլ ոչ ե՛ս տրամադրություն ուե՜մ…»)

Մի խոսքով, ծնողներս համաձայնվեցին, մինչև էն պահը, երբ առաջին պարապմունքի ժամանակ մամաս երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց ու ասեց՝ չէ, վախենում եմ:
Վայ մամ… էդ քո վախը: Է՛դ քո վախը, մա՜՜մ...
Կոտրեցիր երազանքս էդ քո վախով: Հիմա ես երևի արդեն հայտնի աճպարար էի ու շրջագայությունների մեջ էի, եթե չլիներ քո էդ վախը:
Ինչի՞ց վախեցար:

- Ես չեմ կարա հանգիստ քնեմ՝ իմանալով, որ դու պինգպոնգի գնդակը բերանդ ես մտցնում ու հանում: Ո՛չ մի դեպքում:

Տանը է՛լ մի լացուկոց, է՛լ մի տուրուդմփոց ու խռովել… թե բա՝ մամ, դու փչացնում ես իմ երազանքը:

- Վախենում եմ Ադամչիկ: Թարգի ֆոկուսներդ: Պինգպոնգի գնդակը բերանդ չես դնելու: Ուր մնաց՝ դրանով հնարքներ անես պարբերաբար: Վերջ: Փակված ա խոսակցությունը:

Մինչև հիմա սրտիս դարդ ա եղել, բայց ժպիտով եմ հիշում էդ ամենը, մի տեսակ…
...մամայիս վախը, որ ինձ խանգարեց դառնալ աճպարար:
Հիմա մտածում եմ դրա մասին ու գոհ եմ: Չէի ուզի աճպարար լինել:

Մանկության երազանքները պահպանվում են երբեմն մինչև պատանեկություն ու հետո լրիվ վերափոխվում են…

Ruby Rue
04.04.2019, 23:09
Կարոտել եմ ինձ, կարոտել եմ էն ժամանակները, երբ ջահել էի, մոտիվացված ու ամպերում էի ապրում։ Ինչքան հեքիաթային ու անհասանելի էր մեզ շատերիս արտասահմանում կրթություն ստանալը թվում, ինչ ջանքեր ու եռանդ էինք ներդնում էդ գործընթացներում, որ հարյուրավոր մարդկանցից մատների վրա հաշվածները կրթաթոշակ ստանային։
Հետո ստանում ես։ Հետո դիմացդ է գալիս աշխարհը, որն ամենևին էլ դեմոկրատ ու ազատ չէ, ինչքան քեզ էր թվում։ Որտեղ բյուրոկրատիաներն ու անիմաստ գործերը քեզ էնքան են խեղդում, որ երանի ես տալիս անքուն քննական գիշերներին։ Երբ տեսնում ես, որ իրականում մեր կյանքն էնքան շատ է կախված պարզ հանգամանքներից, ինչպիսին այս կամ այն երկրի քաղաքացիությունն է։ Երբ քո ստացած 2.5 տարվա անգլալեզու կրթությունը հեչ, բայց նորից ու նորից TOEFL հանձնելը մեջ։ Երբ անկախ քո որակներից, դու բազմաթիվ բաներ չես կարողացել անել ու չես էլ կարողանա, որովհետև սխալ տեղում ու միգուցե սխալ ժամանակներում ես ծնվել։ Երբ որոշ մարդիկ պրիվիլեգիաներ ունեն, իսկ ոմանք էլ եռակի շատ պիտի աշխատեն, որ կոմպենսացնեն դրանք։ Երբ ամեն ինչ համատարած սխալ է թվում, ու գիտության նկատմամբ անսահման սերն ու ձգողությունը վերածվում է փախուստի։ Փախուստի ավելի վատ աշխարհից, երբ նանոաշխարհում, թվերի մեջ ապրելը միակ լուծումն է թվում, որ չնկատես, թե ինչ ատելություն ու քաոս է տիրում շուրջդ, և թե ինչ ավելի վատ է՝ քո պղպջակից դուրս։ Ինչի՞ս է պետք էն հանգամանքը, որ շատ ավելի զարգացած ու կոմպետենտ եմ դարձել, երբ էլ չեմ ուզում ինձ ծռեմ ու ձևափոխեմ էնքան, մինչև մի որևէ համակարգ որոշի ինձ ընդունել։
Բյուրոկրատիաների ու ձևականությունների էս աշխարհում, ազատություններն ու ցանկությունները կամաց մեռնում են։ Որտե՞ղ է ավելի լավ հարցը պատասխան չունի․ չարյաց փոքրագույնն էլ ընտրելուց հոգնել եմ։

Katka
06.04.2019, 00:47
ամենավատ բանը, երբ տանդ նստած տանիցդ բողոքում ես։ Արցախում վերջերս մի արցախցի սկսել էր արցախցիներից, ստեղծված վիճակից սարկազմով խոսալ ու չդիմանալով՝ հարցրեցի Արցախը չեք սիրու՞մ։ ՈՒրեմն պատերազմ տեսած մարդը ինձ կհասկանա, որ ինչու են մարդիկ այ էդ քչով էլ իրանց երջանիկ զգում։ Մեծ-մեծ խոսալ, բարձրագույն տեխնոլոգիաներից բան-ման շատ լավ ա, բայց գործ անելուց դրանց նմանները իրանց գրպաններից էն կողմ չեն գնում։
հայ-վայ, հայու գենը։

LisBeth
06.04.2019, 01:22
Տատս ասում էր կարմիր կովը կաշին չի փոխում :D տեսնես մնացած գույնի կովերը ո՞նց են դրանից։

Հ․Գ․ Թրեվըր եսիմինչը լավն ա


https://www.youtube.com/watch?v=sB_GpVi31T0

Skeptic
06.04.2019, 17:56
Էսօր պարանով չորրորդ թռիչքս էր Scream of Soul (https://www.facebook.com/screamofsoulteam/) թիմի հետ, ու երկրորդը՝ Դժոխքի ձորում։ Մինչև հարևան թեմայում ժողովուրդը բանավիճում ա կյանքի ու «տուն» հասկացության գաղափարա-փիլիսոփայական իմաստի շուրջ, ես դեռ էսօրվա տպավորությունների տակ եմ, ու էս թերապիան դեռ ահագին կձգի։ Անկապ կարող ա հնչի (քանի որ Անկապ օրագրում ենք, ներելի ա), բայց ազատ անկման էդ մի քանի միլիվայրկյանի ընթացքում զգում եմ, որ «տանն» եմ։

Smokie
07.04.2019, 12:15
Ըստ երևույթինս էնքան էի կտրվել ակումբից, էնքան բան էի մոռացել: Էսօր դա հասկացա մի հոգու շնորհիվ: Մի «մոռացվածի» ու հիշեցի, որ իսկապես բոլորն էլ էստեղ կարող են դեմք լինել: Մեծ դեմք::roll Իմ սիրելի բաժինը ակումբում արդեն քանի տարի կլինի, ինչ օրագրերն ա: Ու էդ սիրելիներին ես հաճախ հետաձգել եմ, որ կուտակվեն ու հետո գերագույն հաճույքով կարդամ ամբողջ պատմվածքաշարը::)) Ու հենց էս հետաձգելուս պատճառով կարծում էի, թե ակումբում գրեթե բան չունեմ կարդալու: Էսօր ուզեցի կարդամ իմ կորուսյալին, որպեսզի Ղեկավարման վահանակից էլ չկորեր::oy Բայց մի կողմից է՛լ հենց տեսել եմ կուտակումը, շատ բարդ ա թվացել: Իսկ ինչու՞ գրքի դեպքում էդպես չի լինում: Ինչու՞ եմ գրքի մեծությունից հաճախ նույնիսկ ուրախանում, իսկ ակումբի շատությունից սկզբի պահին նեղվում, հետո երբ սկսում եմ՝ նոր եմ ամբողջ կայֆը զգում: Ախր իրական մուսաները հենց էստեղ են: Էստեղ ինձ շատ ու շատ հարցերում կարող են գաղափարներ տալ, եթե միայն ես դա ուզեմ:
Համենայն դեպս կար մի դեմք, մի մեեեծ մուսա, որը չէր մոռացվում, որովհետև էդպես էր պետք: Ու ինքն ինձ շատ ա օգնել անգիտակցաբար: :) Գուցե լավ ա ու հավես ա, երբ ունենում ես կոնկրետ մեկին՝ միակին ու անկրկնելիին: Բայց ափսոս են նաև մյուսները: Իրանք էլ են քեզ շատ պետք ու միշտ են պետք::aha

Jarre
12.04.2019, 04:21
Ութ տարի առաջ որոշել էի Ակումբում մի թեմա բացեի մարմնամարզության կոնկրետ մի ձևի մասին։ DVD-ով ունեի վարժությունները։ Վերցրել էի ու կտրատել էի էնպես, որ ամեն մի վարժությունը առանձին վիդեո լինի ու տեղադրել էի Յութուբում բացած նոր ըքաունթում (ոչ իմ հիմնականում), էն նպատակով, որ հետո Ակումբում թեմա պիտի բացեմ ու ամեն մի վարժությունը բացատրեմ ու դնեմ վիդեոն։ Ես ժամանակին լուրջ խնդիրներ ունեի մեջքի հետ կապված ու էդ վարժությունների շնորհիվ շատ լավ էի ինձ զգում բոլոր առումներով։ Կարծում էի, որ շատերին հետաքրքիր կլինի։ Շատ էի ուզում կիսվել։

Դա էն ժամանակն էր, երբ նոր էի տեղափոխվել Դոմինիկյան։ Հետո նոր գործ, լիքը աշխատանք և այլն ու այդպես էլ մինչև էսօր թեման բացված չի։

Երեկ պատահաբար հիշեցի էդ Յութուբի աքաունթի մասին ու որոշեցի մտնել տեսնել ինչ վիճակ ա էնտեղ։ Ու ուղղակի ապշեցի ՝ տեսնելով, որ 3.500.000-ից ավել այցելություններ ու դիտումներ են եղել էդ ըքաունթում։ Իսկ վիդեոների դիտումների քանակը սկսվում է 26.000-ից մինչև 244.000։

Ու դա էն դեպքում, որ բացարձակապես ոչ մի տեղ հղում որևէ վիդեոի չեմ դրել ու ոչ մի աշխատանք չեմ տարել ըքաունթի վրա ՝ բացի վիդեոները ափլոդ անելուց։

Ասածս ի՞նչ ա։ Ես էլ չգիտեմ..... Ուղղակի ուզեցա կիսվել։

ivy
12.04.2019, 22:12
Էսօր կանգնած էի հագուստի խանութում՝ կասսայի մոտ, որ վճարեմ, ինձնից առաջ էլ մենակ մեկն էր, որի սպասարկումը շատ դանդաղ էր ընթանում։ Կողքի կասսայի հերթը արագ առաջ էր գնում, իսկ ինձ մոտ բան չէր կատարվում, չնայած ընդամենը մի հոգի էր ինձնից առաջ։ Ահագին նյարդայնացնող էր, մտքումս արդեն զայրանում էի կասսայի մոտ կանգնած աշխատողի վրա, որ իր գործը կարգին անել չէր կարողանում։ Երբ դիմացիս հաճախորդի սպասարկումը վերջապես ավարտվեց, ու իմ հերթը հասավ, տեսա, որ աշխատողի մի ձեռքին մատներ չկան, և ըստ տեսքի, բնածին արատ չէր, այլ ոչ վաղուցվա վնասվածք։
Մի ձև վատ զգացի դանդաղ սպասարկումից առաջացած զայրույթիս համար։ Իմ սպասարկումն էլ իհարկե արագ չանցավ, բայց դա արդեն չէր նյարդայնացնում։
Մտածեցի՝ ինչքան հաճախ ենք շտապ դատողություններ անում մարդկանց կատարած աշխատանքի մասին՝ լինի սպասարկման ոլորտում, թե ուրիշ տեղ, առանց որևէ բան իմանալու էդ մարդկանց մասին։
Ու հետն էլ մտածեցի՝ ինչ լավ է, որ էդ մարդը գործ ունի, որտեղ թույլատրվել է անհատական տեմպով աշխատել, և ոչ թե ստանդարտներ են պարտադրվել, որոնց հետևելը տվյալ դեպքում անհնարին կլիներ։

Katka
13.04.2019, 01:21
էսօր արցախցի մի քանի երիտասարդների հետ շփվեցի ու զգացի իրենց տրամադրվածությունը, թե բա ստեղ բան չկա անելու, ուզում ենք տեղափոխվել Երևան: Ակամայից պատասխան հարցրեցի՝ իսկ Երևանում կա՞ ինչ-որ բան անելու: Մտածում եմ քայլարշավ սկսեմ Արցախից ու բանաստեղծություն գրեմ))) Լիսկայից ով ա խաբա՞ր:

Alphaone
15.04.2019, 19:01
Ահավոր վառ է սա տպավորվել: Պատերազմի տարիներին էր: Մի տատիկ թոռնիկին նկատողություն արեց, որ փողոցում չի կարելի ուտել:
- Ինչի ո՞ր, - ըմբոստացավ թոռնիկը:
Տատիկն էլ երկար-բարակ բացատրեց, որ էթիկ չի դա, շատ սոված մարդիկ հիմա ուտելու բան չունեն ու դաժան ա, որ իրենք տեսնում են, թե ոնց ա մեկ ուրիշն ուտում:

Էսօր փողոցում ձեռք ձեռքի տված երջանիկ զույգին թաց աչքերով էր նայում: Կինը մի շաբաթ առաջ է մահացել:

Երևի նույն սկզբունքով փողոցում համբուրվելն էթիկ չի, քանի որ միայնակ մարդիկ կան, փողոցում ժպտալն էթիկ չի, քանի որ դժբախտ մարդիկ կան, փողոցում քայլելն էթիկ չի, քանի որ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ կան ու ապրելն էթիկ չի...
Կամ ամեն ինչ շատ ավելի պարզ ա՝ փողոցում ուտել կարելի ա:

StrangeLittleGirl
16.04.2019, 12:15
Երեկվանից ֆեյսբուքի ֆիդս ողողված ա Փարիզի Աստվածամոր տաճարի ֆոտոներով՝ այրվող կամ կանգուն։ Ու մի լացուկոծ ա սկսվել, մի հսկայական ողբերգություն են սարքել։

Ինքս շատ եմ սիրում Աստվածամոր տաճարը։ Մի քանի անգամ եղել եմ էնտեղ։ Լիքը հիշողություններ ունեմ էնտեղի հետ կապված։ Բայց անկեղծ չեմ հասկանում էս լացուկոծը։ Չեմ հասկանում, որովհետև նախ ինչ֊որ զարմանալի բան չէ կատարվածը. նման շինությունները ժամանակ առ ժամանակ հրդեհվում են ու վերակառուցվում։ Երկրորդ, ինչքան էլ կարևոր մշակութային ժառանգություն լինի, տաճարը ոչինչ է էն բոլոր ողբերգությունների կողքին, որ այսօր կատարվում է մեր աշխարհում։ Երանի՜ մարդիկ այսքան մտահոգվեին մեր մեռնող մոլորակով կամ մեռնող մարդկանցով մոլորակի տարբեր մասերում։

Katka
16.04.2019, 12:56
Հիացած եմ Բակո Սահակյանով: Առաջին անգամ հանդիպեցի, բայց հիացած եմ: Լյալյա լյուլյուներից, հիստերիկ կոմենտարիաներից, անադեկվատ պահվածքից զերծ:
Բանաստեղծություն էլ հուսամ չի գրում:

LisBeth
16.04.2019, 19:12
Ականջակալներս դնում եմ, աշխարհից կտրվում․․․ մենակ մի բան չի դզում, որ կանգնում եմ էսկալատրին մի քանի րոպեի չափ մարդկանց ոռերին պետք ա նայեմ։ Հոգնել եմ, մանավանդ երբ սկսում են խաղացնել :D Շրջվում եմ դեմքով դեպի ներքև, երաժշտությունս լցվում ա մարմնիս մեջ, ինչպես մեռոն ու երբ աչքերս բացում եմ, մեկը հանգրվանել ա ուղիղ տեսադաշտիս մեջ։ Հայացքս փափուկ մտնում ա աչքերի մեջ։ Ատլետիկ։ Տաս աստիճանը մի ակնթարում հաղթահարում ա։ Աչքով ա անում։
- Ականջակալդ հանի, - ձեռքով ցույց ա տալիս։
- Ոչ, - գլխով պատասխանում եմ ես։
- Հա բայց ինչո՞ւ, - հիասթափված թափահարում ա գլուխը։
- Ես մենակ չեմ, - ասում եմ կոպերով գրկելով հետինիս, որ դուրս չհոսի։ Կասկածում եմ, որ ժպտացի, անկախ ինձնից
- Հասանք, - ասում ա հետևս նայող հայացքով։
- Շնորհակալ եմ, - շրջվում եմ։

Թվում էր ամբողջ օրը քնած եմ անցկացնելու։ Երբ պռակատի կողքով անցնում էի, հիշեցի որ շատ վաղուց հեծանիվ չեմ քշել։ Փոքր ժամանակ նենց էի ընկել, որ ամեն անգամ նստելուց հիշում էի, բայց ոչ էսօր։
It was a great ride... բայց ես գիտեմ ավելի լավը․․․


https://www.youtube.com/watch?v=e2f0YbwCR20

Alphaone
16.04.2019, 20:43
Արդեն մեծ եմ, երևի, խնայողություններս ուղղեցի բիզնեսի մեջ ներդրում կատարելուն, ոչ թե պարաշուտով թռնելուն: Ներքին պրագմատիկը ծափահարում է: Իսկ միջուկս, եսի էն իսկականը հայհոյում է, խոստանում ամեն ինչ քթերիցս բերել, որ շոշափելիության աստիճան հասանելի երազանքը փոխում եմ անհրաժեշտության հետ:
Ու մանկությունից դիալոգ եմ հիշում:
- Երբ մեծանում ես, ազատ ես ընտրել՝ պաղպաղակ կառնես, թե հաց ու դու հաց ես առնում:
- Էլ ի՞նչ իմաստ ունի մեծանալ, - պատասխանեցի էն ժամանակ:

Ծլնգ
17.04.2019, 13:07
Մամայիս բաժինը մի սարք էր հաշվարկում, որի անունը մի քանի բառանոց էր ու վերջանում էր «комплекс»-ով, այնպես որ բոլրն էլ «կոմլեքս» էին անվանում։ Ահագին բարդ սարք էր, ու զուգահեր հաշվարկներին նաև պրոտոտիպ էր ցեխում կառուցվում։ Ամիսներ շարունակ տեխնոլոգները դրա վրա էին տառապում․․․ համակարգիչներ դեռ չկային, համենայն դեպս իրենց բաժնում, այնպես որ ամբողջը՝ լոգարիթմական քանոններով։ Նենց էին բոլորը հոգնել, որ էդ կոմլեքսից ալերգիա արդեն ունեին։ Ու մի օր էլ գործի նստած են, մեկ էլ հարևան բաժնից մեկը մտնում ա, ու թե՝ երեխե՛ք, կոմլեքսն ա վառվում։ Գրեթե բոլորը տեղներից միաձայն պատասխանում են՝ վայ հողեմ էդ կոմլեքսի գլուխը, վառվի՝ պրծնենք։ Ներս մտածն էլ՝ չէ, երեխեք՝ համալիրն ա․․․ 84-ի սկզբներն էր, մի քանի ամիս դրանից առաջ վերջացված ու Երևանի նորագույն շինացման թագը դարձած մարզահամերգային համալիրն էր վառվում (https://www.mediamax.am/am/news/yerevan-XX-century/6636/)։ Ահավոր տրավմա էր․․․ մարդիկ հավաքված համալիրի դեմը արտասվում էին՝ Դեմիրճյանի հետ միասին։

Դե հետո էլ պարզեցին, թե էլեկտրական կայծից էր հրդեհը սկսել, կարծես տնօրինությունից էլ մարդիկ նստեցին, համալիրն էլ վերականգնվեց․․․ մարդիկ իրենց աշխատավարձներն ու թոշակներն էին առաջարկում՝ վերականգնման ծախսերը հոգալու համար։ Այն ժամանակ կարծես կար հանրային սեփականության զգացողություն․․․ դե հետո էլ պերեստրոյկա-80-ականների վերջ-սովետի կապուտ-90-ականներ իր ամեն ինչով-պրիվատիզացիա-բան․․․ էն կոմլեքս սարքերը վաղուց չկան, բայց համալիրը իր տեղում է, չնայած վայթե էլ հանրային սեփականություն չի։ Եսիմ խի հիշեցի․․․

Գաղթական
17.04.2019, 23:32
Ինչ-որ տեղ նորից ինքնաթիռ է ընկել..
Մեկ ուրիշ տեղ էլ՝ նորից երկրաշարժ է կամ ցունամի, կամ էլ՝ տորնադո, որոնց, չգիտես ինչու, անընդհատ ռուսական կանացի անուններով են կոչում..

Իսկ մեկ այլ վայրում էլ՝ նորից տան կողոպտիչները տանտերերին են մորթել, կամ էլ պեդոֆիլը երեխա է փախցրել, կամ էլ՝ էլի մի տեղ մարդու են վրաերթ արել մահացու ելքով ու փախել..

Էնքան արսափելի չի էն փաստը, որ էս ամենին մեշոկներով կարելիա հանդիպել ցանկացած լրատվամիջոցում, որքան ցավալի ա, որ սենց լրատվահոսքն արդեն՝ իր ամենօրյա բնույթ կրելուց, լրիվ սովորականա դարձել՝ բթացնելով դրանից սպասվելիք էֆեկտը..

Դե մեկ այլ վայրում էլ ինչ-որ պատմամշակութային նշանավոր կոթող ա այրվել, ու մարդիկ վիճում են, թե արժի՞ արդյոք դրա համար ցավալ, թե ոչ..

Ինչ-որ բան էն չի մարդկության հետ մարդիկ..

Խնդրեմ՝ քիչ առաջ էլ Պորտուգալիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուսա շուռ եկել ու առնվազն 9 զոհ կա՝ նախնական տվյալներով..

Տեսնես սրա մասին շատե՞րն իմացան..
Կամ, ավելի ճիշտ, շա՞տ մարդու կհետաքրքրի նյուզֆիդից բացել ու կարդալ վաղուց արդեն սովորական դարձած «հերթական» արհավիրքն ահազանգող տեքստը...

Varzor
18.04.2019, 00:05
Ամեն անգամ Ղեկավարման վահանակ մտնելիս աչքովս է ընկնում "Վերջին նկատված խախտումը (Ընդամենը 0 միավոր)" հատվածը` վարևկանիշների ծավալուն շարքից վեր:
Տակին էլ մի դեղին քարտ` Ավարտված: Անձնական, Թեմայից դուրս գրառում: Ու տեսնես ինչի եմ տենց սևեռվել դրա վրա, եթե աջ անկյունում ամսաթիվն է 27.12.2012 23:39:

Ձայնալար ձյա, ես հիշաչար չեմ, ուղղակի Ղեկավարման վահանակի տարրեի տեղաբաշխումը մեր լրատվամիջոցների նման է` բացասականը սկզբից ու ամեն օր...

Jarre
18.04.2019, 23:51
Մի քանի տարի առաջ Ֆեյսբուքում բացել էի գիտաֆանտաստիկ ժանրի իմ ամենասիրած գրողներից մեկի ՝ Արթուր Քլարքին նվիրված հայերեն լեզվով էջ (https://www.facebook.com/arthurclarke.armenia/)։ Մոտ մեկ տարի առաջ մի գրառում էի արել նվիրված 2001: A Space Odyssey (https://www.imdb.com/title/tt0062622/) ֆիլմի 50 ամյակին։ Ինչպես հավանաբար գիտեք, այդ կուլտային ֆիլմի սցենարիստներն են Արթուր Քլարքը և Ստենլի Կուբրիկը։ Մեր հայերի մեկնաբանությունները ուղղակի ոչնչացնող են։ Անկեղծ ասած դրանից հետո հասկացա, որ անիմաստ է նման էջի գոյությունը ու արդեն մի տարի է ոչ մի ցանկություն չկա ինչ որ բան այնտեղ տեղադրել։ Ահա՛ մի քանի մեկնաբանություն։


Այ մարդ, դե տաղանդավոր ազգ ենք,էլի, հո զոռով չի


Հայի աչքեր ունի, արյան մեջ փնտրեք


Բայց ներողություն ինքը հեղափոխությունից հետո նամակ էր գրել ֆեսում


շնորհակալություն բայց խնդրում եմ ասեք ինքը հայկական արմատներ ունի թե ոչ?


Հպարտանում ենք մեր հայերով կեցցեք


Հպարտանում ենք ձեզանով

Ես չեմ ջոկում, էդ հայկական արմատներն ու հայուգենը կաիֆ ա՞ ձեզ տալիս, արա՛։ Ի՞նչ կապ ունի հայ ա, թե ուզբեկ։ Դու արվեստից ու գրականությունից ես խոսում, իսկ մարդիկ դեռ լռված են հնադարյան թեմաների մեջ։

Ինչի՞։ Ինչի՞ ա ամեն ինչ էս աստիճան տխուր ու մռայլ։ Ինչի՞ եմ ես էս աստիճան հիստերիկ ու անհանդուրժող։

Skeptic
20.04.2019, 09:49
Մինչ ժողովուրդը տան թեմայում յոլա չեն գնում, էսօրվա «պատրիարխալ» երազս պատմեմ․ տեսնում էի՝ իբր տղա երեխա ունեմ, ու կյանքը արագացված կադրերով անցնում էր։ Պատկերում ոնց որ թե մամա չկար․ միայնակ հայր էի, ինչը տրամաբանական կլիներ։ Ինչ-որ կորած չոլում էինք ապրում, փոքր առանձնատանը։ Տաշտակի մեջ լողացնում եմ, ինքն էլ բողոքի ցույցեր ա անում՝ սնդիկի պես էսկողմ-էնկողմ շարժվելով։ Բայց տարօրինակորեն չի լացում, այլ ծիծաղում ա։ Հետո մեծանում ա ու արտաքինով չափից դուրս շատ ա նմանվում ախպորս (Two-Face, ձեռիցս չես պրծնի )): Էս տղես լավ ձեռքի շնորհք ա ունենում, իրա համար մահճակալ ա սարքում։ Էսքանը, էստեղ երազն ավարտվում ա։ Զարթնում եմ իրականության մեջ, հիշում եմ՝ ով եմ ես, ու երևակայական լուսապսակը դանդաղ սահում ա գլխիս վրայով, վզիս շուրջ պիրկ ձգվում, ամպերից քաշում ներքև (https://www.youtube.com/watch?v=6ScMGQyJ--c) ու բերանքսիվայր գցում «տուն»։

Skeptic
21.04.2019, 07:48
Վերևի պաթետիկ գրառման ոչ պակաս պաթետիկ շարունակությունը։ Հաստատ կրկնվելու եմ, սրա մասին շատ եմ գրել։ Երբ լուսաբացին մոտ քիթմռութս դեռ արյունլվա, մտքերիս մեջ խեղդվելով, ֆետալ դիրքով զարթնում եմ, արդյունավետ թերապիայի մի միջոց ունեմ․ հեծանիվս առնում եմ, փախնում դուրս։ Հրազդանի կիրճով եմ հիմնականում քշում, Թումոյի այգու դաժան վերելքով (բայց մալականներինին չի հասնի) բարձրանում Համալիր։ Սենց մի հատ «գեյ» սովորություն ունեմ․ ձեռքս երկարացնելու հասանելիության ծառերին/թփերին բարևում եմ՝ դրանց ճյուղերին high five անելով։ Օրբելին բարձրանալուց հետո հյութեղ պարգևատրումն ա գալիս՝ գրեթե դատարկ Բաղրամյանով վայրէջքը՝ 3/6-3/7 արագությամբ։ Ու էդ մեկ-երկու րոպե տևող ադրենալինային էքստազի ժամանակ ամեն ինչ մոռանում եմ ու ինձ զգում եմ հավատարիմ նժույգի վրա սլացող արքա։


https://www.youtube.com/watch?v=eyZQUEMZlCU

Յոհաննես
23.04.2019, 00:20
Զուգահեռ իրականությունում ակումբցիների հետ ինքնաթիռով ընկնում ենք անմարդաբնակ կղզի:Դե էդ զուգահեռ իրականությունում իրար չենք ճանաչում,կեսի ուշքնա անցած,կեսը վնասվածքներ են ստացել,դե Չուկն էլ ,կեսին ուշքի է բերում,էն մյուս կեսի վնասվածքների համար էլ դարման է դառնում:Էն ճռ արևը մի կողմից,կեսի պանիկան էլ մյուս կողմից:Էս մարդկանց մեջ ամենահետաքրքիրը Յոհանն է,ճիշտ է,ինքը զբաղված է մարդկանց օգնելով ու արտաքուստ չի երևում իրա ուրախությունը,բայց հոգին Ծաղկաձոր է պարում:Էդպես սաղ ուշքի են գալիս ու խմբերի բաժանված խառը-մառը գործեր են անում:Մի խումբը Տրիբունի գլխավորությամբ գնում է մանանեխ փնտրելու,որ էդ ընթացքում կայֆավատը անպակաս լինի:Բարեկամը գնում է ինքնաթիռի մնացորդներով ու ծառերի ճուղերով տուն սարքելու,տարբեր ծաղիկներով ներսը սկսում է կահավորել,էդ ընթացքում էս Բյուրը գալիս Բարեկամի սարքած տնակը քանդումա:Այվին լողափին փորի պռեսա անում,թե ասա այ մարդ դրա վախտնա? :Դ էդ ընթացքում Սամբիթբաբան հավաքում է մի խումբ մարդկանց ու բարձր ձայնով սկսում է պատմել մանանեխի գերբնական հատկությունների մասին,ցիտում եմ.<<Սկզբից մանանեխն էր,հետո եկավ Թոթը,ծխեց մանանեխը և կառուցեց Մատեանը>>:
Էդ ընթացքում Անվերնագիրը մի հատ կոկոսա գտնում,մեջը մի հատ ծակա բացում,մեջը ձողիկա մտցնում,մի հատ աթոռա սարքում,մի հատ ցիլոյա ճարում,նստումա ափին ու լազաթ:Ռուբին ու Ընոյինգը ծառի տակ նստած զրուցում են,էդ պահին մի հատ խնձոր դուզ ՎրԹիս գլխին:Աթեիստը նստած աղոթում է:Արամը հագնում է Նեոյի հագուստը ու կղզու կոդերնա ուսումնասիրում:Ծլնգը շպռոտի ամանով 500 մետրանոց հեռախոսա սարքում,որ Տրիբունի գռուպայի հետ կապը պահի:
Վերջապես Տրիբունը վերադառնում է և իր հետ 3 մեշոկ մանանեխ է բերում:Դզեց,հետո սկսվեց մե խինդ,մե ուրախութուն,հետո կռիվ դավի,էն Աթեիստը զոռով սաղիս պարեցնելա տալիս,Ադամը ինքնաթիռի ընկնելու մեջ Պուտինին է մեղադրում,էն Լիոնը մի հատ փղի վրա նստած շումերերենով անեկդոտա պատմում,ճիշտա ոչ մեկս բան չենք ջոգում,բայց մի այլ տիպի բացումա,դե հալալ է էլի մանանեխին:
Երեկոյան,երբ արդեն մանանեխի կայֆը թողելա ու եղանակն էլ կտրուկ վատացելա,տրամներդ ընկնումա,սկսում եք իրար միս ուտել,անձրևը մի կողմից,մանանեխի պրծնելը մյուս կողմից:Էս պահերին էն հետաքրքիր տղեն իրա կայֆերով նստած վայելումա կյանքը,էս անտեր կղզին դզելա էլի:
Գիշերը անձրևը արդեն դադարել է,սաղս շրջան կազմած նստած ենք,էդ պահին Վիշապը հորանջում է ու շրջանի մեջտեղում կրակա վառում:Սմոքը 90-ականների մագով միացնում է այ էս երաժշտությունը(https://www.youtube.com/watch?v=PYF8Y47qZQY&list=RDPYF8Y47qZQY&start_radio=1),մենք բոլորս էլ գիտակցում ենք,որ էս կղզին մեզ ինչ-որ չափով ազատելա մեր սովորական հոգսերից,գիտենք նաև,որ էս իրականություն չի,բայց մեկա էնքան դինջ ու հավեսա,որ չես ուզում քնես ու բաց թողնես խարույկի շուրջը տեղի ունեցող զրույցները:

Աթեիստ
23.04.2019, 09:43
Լավ հիշում եմ, թե առաջին անգամ «Mea Culpa»-ն նայելուց ինչն էր ամենաշատը տպավորվել։
Հանդիսատեսը։
Էն որ, ներկայացումը սկսելուց առաջ ինչքան ասես զգուշացնում են, որ հեռախոսներն անջատեն, մեկ էլ ընթացքում ինչ որ մի տիկնոջ զանգ ա գալիս, ինքը երկար փնտրում ա հեռախոսը անտակ պայուսակում, գտնելուց հետո էլ ոչ թե ամաչելով անջատում, այլ, կարելի ա ասել լկտիավարի, դնում ականջին ու խոսում։
Ներկայացման ընթացքում մի քանի անգամ պահ եղավ, երբ հերոսը երկրի քաղաքացիների մասին ինչ որ շատ կարևոր բան ա ասում, ինչ որ կարևոր ուղերձ ա ուզում հասցնի, ու դա անում ա շատ էմոցիոնալ կերպով։ Ու էմոցիաների ազդեցության տակ վերջում մի հատ էլ կոպիտ, հայհոյանքատիպ բան ա ասում։ Ու մինչև ես, էդ բառերից ազդված, սառած նստած եմ (էդ բառերը նաև ինձ էին ուղղված վերջապես), հանդիսատեսների ճնշող մեծամասնությունը էդ կոպիտ բառից «ազդված», շատ ոգևորված ծափահարում էին։
էսօր գնացել էին «Меа culpa 2» ներկայացմանը։
Ու ընթացքում մի էպիզոդ էկավ, երբ «Չարենցը» ինչ որ կարևոր բան ա ասում, ու կողքը մեկը սկսում ա ծափահարել։ «Չարենցն» էլ թե, ինչո՞ւ ես ծափահարում։
- Էշ էշ ծափ եմ տալիս։
Ու էս էպիզոդը կրկնվեց 2 անգամ, կարծես փորձելով բացատրել։
Բայց մեկ ա, մի քանի րոպե հետո Հրանտի պերսոնաժը գրկեց հերոսի գլուխը, գոռաց «Ուտե՜մ» ու դահլիճը սկսեց ծափահարել։ Էն մի պերսոնաժի բառերով ասած՝ Էշ-Էշ։
Ներկայացումը հավանեցի, բայց դա կատակերգություն չի, որ ամեն բառի վրա ծիծաղես։
Լավագույն դեպքում՝ տխուր ժպտաս։

Adam
23.04.2019, 22:31
Ինչ տարօրինակ կյանք ա էս կյանքը … մարդ կա իրա մեղրը քաքի գնով սկի չի կարում ծախի, իսկ մարդ էլ կա իրա քաքը մեղրի գնով ա ծախում…

Ներսես_AM
24.04.2019, 01:14
Հենց էս օրը ուղիղ մի տարի առաջ առավոտ շուտ ժամը յոթից արթնացա Մադրիդի հյուրանոցի համարում։ Մի օրով եկել եմ գործի ընդունվելու հարցազրույցի։ Տելեգրամը պայթումա հաղորդագրությունների քանակից, փորձում եմ արագ արագ հասնել «ուղիղ եթերին», նորությունների կայքերն եմ պտտում։ Կոմպով միացրեցի ազատության ու Սիվիլնեթի ուղիղ եթերները։ Փորձում եմ գլուխ հանել ինչ ա կատարվում, էլ ում են բռնել‎, որ փողոցներն են փակ, որոնք դեռ բաց, երթը որ կողմ ա շարժվում։ Ձգեցի–ձգեցի վերջը արագ 10 րոպեում հագնվեցի, հավաքվեցի իջա ներքև նախաճաշեցի։ Ընթացքում էլի անհագ հեռախոսով ստեղ ընդեղ եմ անում։ Առաջին անգամ եմ Մադրիդում։ Շարժվում եմ դեպի հարցազրույցի վայր։ Որպեսզի անընդհատ գուգլ մափս չնայեմ միացնում եմ նավիգացիա ու ականջակալով լսում որտեղ ուր թեքվեմ, ու ընթացքում շարունակում նայել ուղիղ եթերը։ Մտնում եմ մետրո(Մադրիդում էլ Երևանի պես մետրոյում կապ կա), դուրս գալիս, առաջին պահատած քոֆի շոփը, un cafe con leche, հասնում շենքը, ու կանգնած մուտքի մոտ առաջին անգամ մտածում թե ինչի համար եմ էս էդ օրը այդտեղ։ Հեռախոսը անջատում եմ, այդպես էլ չիմանալով թե Նիկոլն ուր ա, գլխավոր դերակատարներից դեռ ում չեն բռնել, էսօրվա հանրահավաքում ո՞վ է խոսելու։ Arplane mode On: 3 ժամ, 3 տարբեր մարդկանց հետ հարցազրույց։ Անհամբեր սպասում եմ թե երբ հեռախոսս նորից կմիացնեմ։ Հարցազրույցից հետո էլ էս մարդիկ հա ձգում են, անկապ ստեղինց ընդեղից ուզում խոսեցնել։ Վերջը։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Իջնում եմ։ Վերջապե՜ս։ Airplane mode OFF: «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»։ :o

Գաղթական
24.04.2019, 14:27
Նենց հետաքրքիր է հետևել մարդու ռեակցիային, երբ իրեն մի անսպասելի ու շատ զարմանալի դիպված է հանդիպում..

Կրկնակի հետաքրքիր է հետևել նույն մարդու ռեակցիային, երբ վերջին ժամանակներում էդ անսպասելի ու տարօրինակ դիպվածներն ավելի ու ավելի հաճախ են սկսում իրեն հանդիպել..

Եռակի հետաքրքիր է, երբ էդ մարդուն հանդիպող բոլոր մեկը մյուսից զարմանալի դիպվածների հեղինակը դու ես...

Skeptic
30.04.2019, 10:14
Հերթական երկարատև դեգերումներից հետո հասկանում ես, որ արտաքին աշխարհը ինչքան սիրուն ա, էնքան էլ խորթ ա ու օտար քո համար։ Ու արդեն ժամանակն ա վերադառնալ հարազատ քարանձավ՝ ածխաթթվով հարուստ օդը շնչելու, ստալագմիտներին պառկած քնել-զարթնելու, դրսի աշխարհի քաղցը քարանձավիդ պատին երբեմն ընկնող ստվերների պատառներով հագեցնելու։

Smokie
02.05.2019, 15:33
Շնորհավոր վարկանշիս 5-րդ նիշը: Հիմա իմ արժեքն իսկապես 10000-անոց ա::))

Իրականում թվում էր, թե ես արդեն վաղուց չեմ խորանում էդ ամենի մեջ, չնայած էլի առաջվա նման վարկանիշ ստանալուց մաթեմատիկական հաշվարկներ եմ կիրառում ու տվողի մոտավոր վարկանիշն իմանում՝ զուտ հետաքրքրության համար:;) Ի դեպ՝ վերջին թվերը շատ հետաքրքիր զուգադիպությամբ համընկան:

Ու էլի շարունակում եմ ակումբային բզբզումներս հետաձգել, թվում էր հոգեպես վերադարձել եմ ակումբ, բայց աչքիս չէ՝ էլի սկսել ա ինձ ամեն-ամեն ինչը ձանձրացնել, հետաքրքիր բաներն էլ շարունակվում են հետաձգվել: Չեմ հասկանում ես ինքս ինձ:

Գաղթական
08.05.2019, 11:02
Էս 2 դեպքերի միջև կոնտրաստն ուժեղ աչք ա ծակում..

Մեկը 16տ հայ տղա (https://m.hln.be/regio/kortenberg/ouders-vermiste-grigor-16-kom-terug-jongen-wij-zien-je-graag~ab97dcdb/) ա Կոռտընբերխից, ով կորել էր ու ում որոնողական աշխատանքներին ոստիկաններն էդքան էլ լուրջ չէին վերաբերվում:
Դե հիմա կարողա ուղղակի տնից էր փախել..
Ծնողներն իրենց հասանելի միջոցներով էին փորձում գտնել:
Ֆբ-ում օգնության կոչեր էին ամենուր տարածում: Ողջ Բելգիայից հեռու-մոտիկ ծանոթ-անծանոթ հայեր էին հավաքվում գնում միանում, իրենց ձևով երեխուն փնտրում:
Վերջում հայրն ինքն էր երեխու դին այգուց գտել ու հիմա էլ էշ մի սատկի գարուն կգա, թե երբ են մարդասպանին գտնելու..

Մեկ էլ էս նորության տակի քոմենթներն էին տպավորիչ՝ ա լյա մի օտարազգ էլ պակասեց...


2-րդ դեպքը տեղի ունեցավ 1-ինի հենց հաջորդ շաբաթ:
Էս անգամ 23տ ֆլամանուհի (https://m.nieuwsblad.be/cnt/dmf20190507_04381915?utm_source=facebook&utm_medium=social&utm_term=nieuwsblad&utm_content=article&utm_campaign=seedingzien-je-graag~ab97dcdb/) էր կորողը:
2 օրվա մեջ դին գտան, մի 2 օրից էլ՝ մարդասպանին..

ՈՒ էս 2-րդ դեպքի մարդասպանի կերպարն էլա ահագին շոկային..

Ինքը 38տ նախկին կալանավորա:
2004-2008թթ 4.5տ գաղութում ա եղել՝ գողությունների, ՃՏՊ խախտումների + բռնաբարության համար:
2016թ.-ին ինքը նոր զոհի ա բռնաբարում ու ստանում 2.5ամիս նախնական կալանք:
2017թ.-ի սկզբին՝ դատավորի որոշմամբ, ինքն ազատ ա արձակվում՝ նոր բռնաբարության առթիվ դատարանի որոշմանը դրսում սպասելու:
Հետագայում էդ դատարանը որոշումա իրեն 4տ նստեցնել, ինքն էլ էդ որոշումը բողոքարկումա Բարձրագույն ու փաստորեն նորից ազատության մեջ շարունակում ա սպասել նոր դատի նշանակմանը:
Էդ նոր դատի նշանակումն ահագին ուշանալով էնքան ա ձգձգվում, որ նոր էս տարի պիտի տեղի ունենար..
ՈՒ էդ արանքում ինքը բնականաբար նորից ա որոշում բռնաբարության գնալ, պռիտոմ՝ Անտվերպենի էն հատվածում, որտեղ ծանր հանցագործությունները դժվար ա հազվադեպ համարել, բայց, տարօրինակ զուգադիպությամբ, մինչև հիմա ոչ ոքի մտքով չի անցել էդտեղ գոնե մի հատ տեսախցիկ տեղադրել:
Մի խոսքով՝ ինքն ընտրումա հերթական զոհին, օրը ցերեկով հեծանիվից քաշում վայր ա գցում ու փորձում բռնաբարել:
Բայց էս անգամ զոհը մի քիչ պարապած ա հանդիպած լինում ու սկսումա ուժեղ պաշտպանվել:
Դե ինքն էլ ներվայնանում ա, ծառի տակ գցած մի տռուբի կտոր վերցնում ու դրանով ծեծելով ա 23տ աղջկան սպանում:
Հետո էլ դին բրդում գցում ա կողքի կանալը ու գնում գործերով...


Վարագույր.

Adam
10.05.2019, 02:39
Երբեմն ընդամենը մի հասարակ հայացք ինչքան բան կարա փոխի մարդկային հարաբերություններում: Հայացք, որ հազար վիրավորանք ու կռիվ արժի: Հայացք, որ զգաստացնող ա: Հայացք, որ կստիպի դիմացինին մտածել ու խորհել իր ասածի ու արածի շուրջ: Երբեմն շատ ենք տարվում ջղայնությամբ ու վիրավորելու ու հարձակվելու հակումով՝ մոռանալով էդ հայացքի մասին, որն ավելի շատ արդյունավետ կարա լինի ու ներվեր խնայող: Հայացք:

Adam
10.05.2019, 03:01
Շախմատ ! Վայ էս խաղը... Ես իր մասին մեր տանը լսում եմ ծնվածս օրվանից: Մամաս՝ շախմատ, ախպերս՝ շախմատ… Ադամ, իսկ դու՞, … ես զզվում եմ շախմատից: Իմ համար դրա նման ձանձրալի խաղ չկա էս աշխարհում: Մամաս ինձ հանդիմանում ա երբեմն ու ասում. «տեսա՞ր, էլի անհամբերությանդ արդյունքն էր էն ինչ եղավ… որ ասում էի շախմատի մեջ խորացի… (շախմատ խաղում եմ, բայց 4-րդ կարգայինի ուժով) … արի հետս մրցումների, - ասում ա: Մամ, չեմ սիրում ես ձեր էդ դինջ շախմատիստների միջավայրը: Ինձ հանգիստ թող: Ես էքստրավագանտ ու խենթ մարդ եմ: Ի՞նչ գրողի տարած շախմատ: «Հա, բայց եթե շախմատ խաղայիր՝ ավելի համբերատար կլինեիր»: Չէ, ոչինչ: Ես սիրում եմ իմ անհամբերությունն ու դրանից բխող բոլոր սխալները: Դա իրա պլյուսներն էլ ունի: Ես կատարյալ չեմ ու չեմ լինի: Ու ինձ դզում ա դա: Չեմ ուզում ձեր շախմատը: Հ.Գ. էս ամեն ինչը մամայիս էի ասում էսօր, երբ վերջը համոզել էր ՝ նստեի հետը մի պարտիա խաղայի (վերջին անգամ 15 տարի առաջ էի խաղացել): Գոնե իրան հաճույք պատճառեցի:

ivy
26.05.2019, 21:56
S-Bahn-ում դիմացս նստած ուղևորն ուշադիր զննում էր ինձ, հետո ձեռքը տարավ պայուսակին, միջից մի կիսադատարկ շիշ հանեց, ըստ տեսքի՝ ալկոհոլային պարունակությամբ, ու թե․
- Կուզե՞ս մի կում։
- Չէ, շնորհակալություն։
Երևի մի թշվառ տեսքի էի․ մարդն էլ օգնության ձեռք էր մեկնում։
Էս կիրակիների հանդեպ իմունիտետ է պետք ճարել․ էսօր թվում էր՝ ծակվում եմ ներսից, ու ոչինչ չունեմ՝ էդ անցքերը փակելու։
Վաղը վեց ժամանոց ճամփա է սպասվում․ իսկ ինչ կլինի, եթե ուրիշ մի տեղ գնամ ու դուրս գամ անհայտ մի տարածքում՝ առանց նպատակի։ Երեք օրը հո իմն են․ ինչի չանել ուրիշ մի բան։ Հեռախոսն էլ անջատել։
Գիտեմ, որ չեմ անի․ ես գծագրված, պլանավորված օրացույց եմ կամ նույնիսկ՝ ժամացույց, որն առաջ ու հետ չի ընկնում և ոչ էլ կանգնում։

Alphaone
27.05.2019, 13:58
պաթետիկ գրառում մը
Սահմանամերձ գյուղում դպրոցականները ձեռքով ցույց էին տալիս ադրբեջանական դիրքերն ու ադրբեջանցիների հեռվում երևացող գյուղը: Քիչ հեռու ռմբակոծությունից ծակծկված դարպասի մոտ 4-5 տարեկան աղջիկ էր կանգնած՝ անգլուխ տիկնիկը ձեռքին:
- Եթե խաղաղություն լինի, կկարողանա՞ք ադրբեջանցիներին ներել ու խաղաղ գոյակցել, - հարցրեցի էրեխեքին:
- Մեզնից ու էն գյուղի ժողովրդից շատ ոչ մեկ խաղաղություն չի ուզում, - ասաց դպրոցականներից մեկը՝ ադրբեջանական գյուղը մատնացույց անելով:

Ես մտածում էի, որ սահմանամերձ գյուղի բնակիչները մեր մարզի Վահան գյուղի ժողովրդի պես վրիժառությամբ ու ցավով են լցված, բայց էս էրեխեքը, որ պարբերաբար դպրոցի բակի բունկեր էին վազում ռմբակոծության ժամանակ, կարողանում էին տագնապը հաղթահարել ու կյանքը վայելել, դպրոցի բակում ազգային պարեր պարել, երազել խաղաղ ապագայի ու պատերազմի ավարտի մասին ավելի շատ, քան մենք՝ սահմանից հեռու ապրողներս:
Վերադառնալիս էն զգացողությունն էր, որ էս էրեխեքն իրենց համար գտել են կյանքի իմաստի էն առեղծվածը, որի վրա փիլիսոփաները գլուխ են կոտրում, ու կիսվում են իրենց գիտելիքով՝ բառերով ու նախադասություններով չէ, Կոմիտասի շարանքը սովորեցնելիս ձեռքդ բռնելով, սելֆի անելու ժամանակ ուսերդ գրկելով ու հրաժեշտի երկկողմանի արցունքներով իրենք կյանքիդ իմաստ են տալիս:

CactuSoul
31.05.2019, 04:14
Ինքդ քեզ հետ կռիվներում, անկախ ելքից, դու ես որոշում՝ հաղթեցիր, թե պարտվեցիր:
Միշտ էլ կարող ես հաղթող դուրս գալ:

Յոհաննես
01.06.2019, 02:54
Ես տենց էլ էս կյանքից գլուխ չհանեցի,ավելի ճիշտ մարդուց

Varzor
04.06.2019, 00:00
Հունիսի մեկը շատ լեցուն ու հետաքրքիր անցավ: Ձագուկիս ասած. "պապ, ապրի են մարդը, որ հունիսի մեկը հորինելա` վաղուց իրար հետ սենց չենք զվարճացել":
Դե նրա վաղ մանկության ժամանակվա երազանքներից մեկը ազգային ժողովի բակում խոտերի ու ծաղիկների մեջ խաղալն էր` իրականացրեցինք :)
Հարցնում էր. "պապ, ինչու մեզ չեն թողում ներս մտնենք ու խոտերի վրա խաղանք?": Ես էլ թե. "բալես, էդ խոտը պետքա` էն ներսի մեծ շենքում լիքը մարդիկ կան նստող, որ էդ խոտը պիտի ուտեն, որ սովից չսատկեն": Ու երեխան էդ մարդկանց անկեղծ խղճում էր. "պապ, մի մտածի, մենք մեր մանկապարտեզի բակից երեխեքով լիքը խոտ կբերենք, որ իրանք սոված չմնան" ...
Ու նույն օրը Կոմիտասի անվան զբոսայգում, երեխան խաղալուց տեսնում է նստարանին նստած մի զույգ, 30-35 տարեկան ու բարձրաձայ ասում է. "յախք" ...
Բոլորս շիվարել ենք. "բալես չի կարելի, ինչու ես նման բան ասում?"
Զույգի տղան էլ, թե. "ինչա եղել բալիկ ջան?"
Ու երեխաս շատ խիստ ու ուսուցողական տոնով պատասխանեց. "Յախք ձեզ, որ արևածաղիկը կերել ու կեղևները թափել եք գետնին: Բա մենք որտեղ խաղանք? Չեք ամաչում? մի քանի քայլ հեռու աղբի աման կա` մեջը լցրեք":
Բնականաբար, եթե էդքան գիտակցություն ունենային, որ կարողանային երեխային պատասխանել, այգին չէին էլ աղտոտի...

StrangeLittleGirl
06.06.2019, 19:40
Դանիան աշխարհում լիքը հարցերում ամենապրոգրեսիվ երկրներից մեկն ա։ Դանիան էն պետությունն ա, որտեղ գեյ ամուսնություններն առաջինն են օրինականացվել, որտեղ պոռնոգրաֆիան առաջինն ա օրինական դարձել, որտեղ կանայք առաջիններից են ընտրելու իրավունք ստացել և այլն, և այլն։ Ու վերջին տարիներին Դանիայի՝ ռասիզմին ու նեոլիբերալիզմին զոհ գնալը շատ դանիացիների սիրտը կտոր֊կտոր էր անում։ Ասում էին՝ մենք մեր երկիրն էսպիսին չգիտեինք։ Ես էլ հենց նույն ռասիզմը բավական հաճախ սեփական մաշկիս վրա զգալով՝ ասում էի, որ հաջորդ ընտրությունները որոշիչ են լինելու՝ կմնա՞մ այստեղ, թե՞ ոչ։ Բայց ամենալավատեսական պահերին նաև ասում էի, որ Դանիան բազմաթիվ հարցերում առաջինն է, առաջիններից էր նաև աջ պոպուլիզմին լայն տեղ տալով, ուրեմն առաջինը կլինի նաև դրանից ազատվելով։

Ու իրոք. երեկվա ընտրություններին աջ պոպուլիստական կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց, մի նոր ֆաշիստական կուսակցություն ընդհանրապես բավարար չափով ձայն չհավաքեց, որ պառլամենտ մտնի, նեոլիբերալ կուսակցությունն էլ անցողիկ շեմը հազիվ հաղթահարեց։ Արդյունքում՝ ձախ բլոկը ջախջախիչ հաղթանակ տարավ։ Ու Դանիան Եվրոպայում առաջին երկիրը եղավ, որտեղ աջ պոպուլիզմն անկում ապրեց։

Դանիայում նաև մի ավանդույթ կա. ընտրությունների օրը բոլոր կուսակցությունները թեկնածուների ու ընտրողների հետ հավաքվում են մի տեղում, միասին հետևում քվեների հաշվարկին ու քեֆ֊ուրախություն անում։ Էնպես էր ստացվել, որ սոցիալիստները (որոնց, ի դեպ, ձայն կտայի, եթե ընտրելու իրավունք ունենայի) հենց մեր տան կողքն էին իրենց փարթին անում։ Էս կուսակցությունը ժամանակին կոմունիստներից է պոկվել, բայց ահագին ազնիվ սկզբունքներով են առաջնորդվում, ինչը թույլ չի տալիս, որ ոմանք հղփանան. կուսակցությունն առաջնորդ որպես այդպիսին չունի, ունեն նաև ռոտացիոն սկզբունք, այսինքն՝ նույն անձը չի կարող երկու անգամից ավել պառլամենտում լինել։ Ամեն մեկի հեռանալիս ընտրողներն ահագին տխրում են, խնդրում֊աղաչում, որ վերադառնան, բայց օրենքն օրենք է։ Մի կողմից, իրոք ափսոս է, որ ութ տարվա ընթացքում ձեռք բերված փորձն էդպես օդի մեջ մսխվում է։ Մյուս կողմից, երևի էդ քաղաքական գործիչները հենց դրա համար են էդքան սիրված. իմանալով, որ սահմանափակ ժամանակ ունեն, անում են էն, ինչ կարողանում են։

Ինչևէ, մի խոսքով, սոցիալիստները մեր տան կողքն էին իրենց փարթին անում՝ Վեգայում, որը մի համերգային համալիր է ու որտեղ մենք հաճախ ենք համերգների գնում։ Պատմականորեն Վեգան հենց այն շենքն է, որտեղ սոցիալ֊դեմոկրատներն իրենց առաջին հավաքն են ունեցել։ Վեգայի կողքով անցնելիս որոշեցինք մտնել։ Լիքը մարդ, բոլորը մերոնքական դեմքեր, թեև ոչ ոքի չէինք ճանաչում։ Լիքը գույներ, լիքը լեզուներ։ Տարբեր խավերից, տարբեր տարիքի, բայց բոլորին գաղափարախոսությունն էր միավորում։ Ու միասին տոնում էինք աջերի պարտվելը։

Ընդհանուր առմամբ, սոցիալիստների համար իդեալական ընտրություններ չէին. մի մանդատ կորցրեցին։ Բայց Կոպենհագենում հաղթած կուսակցությունն էր, իսկ Նորեբրոյում՝ այն թաղամասում, որից այդքան սարսափում են Դանիայի ռասիստները ու որտեղ ապրել եմ մի տարի ու սիրում եմ լինել ամեն առիթով, ընդհանրապես հսկայական թվով ձայներ էին ստացել սոցիալիստները։ Ու նստում, մտածում եմ, որ մենք՝ գաղափարակիցներս, ահագին շատ ենք ու ապրում ենք նույն քաղաքում, որ դա միայն իմ ակադեմիական ու ինտելեկտուալ շրջանակը չէ, այլ նաև քաղաքի ամենատարբեր բնակիչներ ամենատարբեր զբաղմունքներով ու նիստուկացով։ Ու էն զգացողությունը, որ քաղաքում մենք մեծամասնություն ենք, թեթևացնող է։ Երբեմն գաղափարակիցներ պետք չէ հեռուներում փնտրել, որովհետև նրանք հենց այստեղ են՝ նույն շենքում, դիմացի բակում, կողքի սրճարանում, փողոցներում ու այգիներում։

Adam
14.06.2019, 00:20
Չէ… գալիս եմ էլի էն եզրակացությանը, որ մեծամասշտաբ coming out-ը սխալ բան ա: Ակումբն իմ համար հարազատ, գողտրիկ միջավայր ա՝ հիմնականում ինտելեկտով բարձր մարդկանցով լեցուն… դրա համար էլ ինձ թույլ տվեցի տենց բան: Բայց վերջերս քանի որ մտածում էի ընդանրապես outed լինելու մասին շրջապատում՝ ամենքի մոտ, էն էլ՝ չէ: Սխալ ա ու ոչ մեկին խորհուրդ չեմ տա: Նախ՝ կարիերա անելու համար դա ամենասխալ բանն ա: Հոմոֆոբիան լինելու ա քանի դեռ մարդկությունը գոյություն ունի: Իսկ էդ մարդկությանը պիտի խաբել: Իրանց ձեռքում շատ բան կա էսօր ու եթե ուզում ես ինչ-որ մի բանի հասնես՝ պիտի դուր գաս իրանց: Հետերոյի իրանց իմիջը պահող գեյերին նոր-նոր եմ հասկանում: Նամանավանդ կինեմատոգրաֆիայում ու ընդհանրապես՝ շոու բիզնեսում: Պետք ա:

Varzor
16.06.2019, 23:57
Այսօր ակամայից ունկնդիր եղա մի քանի կանանց բակային-տաղավարային զրույցին: Տարբեր կենցաղային ու քաղաքական ասեկոսեներ, բողոքներ որ "մեկա վիճակը լավ չի...", "ավելի վատա դառնում...", "ապրելու տեղ չի..." և այլ նմանատիպ, բացասական երանգավորմամբ նյութեր: Նստած սառը սուրժ էին ըմպում: Ավարտելուց հետո սուրժի բաժակները նետեցին տաղավարից դուրս, գետնին ու սկսեցին արևածաղիկ կեղևազրկել:
Ուզում էի դիտողություն անել, շատ խիստ ու ցուցադրական հայացքով նայեցի դեմքով դեպի ինձ նստած կանանցից մեկին: Հայացքս որսաց, հասկացավ, որ գլխով ցույց եմ տալիս գետնի բաժակները: Տաղավարից դուրս եկավ, մի բաժակը վերցրեց (ըստ երևույթին դա իր խմածն սուրճի բաժակն էր), մի քանի քայլ հեռացավ տաղավարից ու նորից գետնին գցելով ետ եկավ` հայացքով կարծես ասելով, թե "սենց ավելի լվա չէ?":
Դե արի ու սրանց ասա, որ "ձեր նմանների համար ու պատճառով չի կարող լավ լինել, քանզի լավ բանը ամեն մեկին չի հասնում", "դուք եք ավելի վատ դարձնում` հենց նոր էդ արեցիք", "ու լավ կլինի, որ ստեղից հեռանաք` ձեր կարիքը չունենք" ու էլի նման "զայրացած" կշտամբական խոսքեր, բայց դե տեսածիցս հետո հիշեցի, որ "էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ..."

Thom
18.06.2019, 04:15
Վերջին օրերին ահավոր էմոցիոնալ եմ։ Պատճառը կյանքումս շրջադարձային մի իրադարձության մեկամյակն ա։ Պատճառը դու ես, քո հետ կապված ամեն ինչ։ Շատ քիչ մարդիկ են եղել իմ կյանքում, որոնց հետ ես երբևէ էտքան ազատ ու էտքան լավ եմ եղել, որոնց երբևէ իրոք սիրել եմ։ Դու ամենան ես։ Ու ես էս օրերին քեզ կարոտում եմ որպես մարդ, անկախ սեռիցդ, անկախ մեր հարաբերությունների ընթացքից ու ավարտից։ Ներսումս անընդհատ պայքար էր գնում քեզ գրելու ու չգրելու տարբերակների շուրջ։ Մի պահ որոշեցի թքած ունենալ ամեն ինչի վրա ու գրել։ Բայց դե ինչ գրեմ, ում գրեմ։ Ինչ ա փոխվելու։ Հա, նկարները նայեցի, իմ բաց թողած տեղը գրավածին էլ տեսա, երջանիկ էիր...կյանքով լի, պոզիտիվ ու պայծառ։ Ոնց միշտ եղել ես, էտպիսին էլ հիմա էիր նկարներում։ Գրել էիր, սիրում եք...արդեն։ Շատ շուտ ա, ու էտ շուտ լինելուց իրոք ցավում ա, էտ ցավը ոչ մեկ չի պատկերացնի։ Ես չեմ հաշտվում մարդկային կորստի հետ, դու շատ կարևոր էիր իմ համար։ Բայց դե ինչ արած...
Էնքան լավ ա, որ ամեն ինչ էսպես ա։ Ես չէի ուզի էսքան փոքր տարիքից զրկվել սինգլի ազատ վիճակից, "մենք" մի էտապ էինք իմ ու քո կյանքում, որ վստահ եմ երկուսիս էլ շատ բան ա տվել, շատ ա հասունացրել։ Ես վստահ եմ, որ էտ էտապը պետք ա ավարտվեր դասերը քաղելու, փոխվելու ու հասունանալու համար։ Ես վստահ եմ, որ էս լավագույնն էր մեր համար։ Մեր...? Իմ ու քո։ Ես քեզ շատ եմ սիրել, հիմա եմ հասկանում, որ իմ ամբողջ սառնությամբ ու փակ լինելով հանդերձ ես քեզ սիրել եմ իմ հոգու ողջ խորությամբ, ու ես քեզ միշտ իմն եմ համարելու, թեկուզ անցյալում։ Դու իմ ներսում երբեք չես դառնա օտար, ցավոք ես դրան ունակ չեմ։ Ուզում եմ, որ լավ լինես, երջանիկ լինես, ում հետ էլ, որ լինես։ Ու հիշում ես, թե ես ինչքան լավ էի գիտակցում, որ դու առանց ինձ ավելի լավ ես լինելու։ Անկախ որոշ իրադարձություններից, դու դրան արժանի ես։ Ես քեզ շատ շնորհակալ եմ բոլոր հիշողությունների համար, շատ շնորհակալ եմ ինձ էսքան հասունացնելու ու ինձ փոխելու համար։ Իսկ ես դեռ աճելու եմ, դեռ գնալու եմ առաջ։ Ես շատ բան ունեմ անելու, շատ բան ունեմ բաց թողած։ Հա, ամեն ինչ ահագին դժվար ա, մանավանդ երբ դու չկաս, որ դուխ տաս, որ զանգես ու զզվացնես քո հոգատարությամբ, բայց դե ունեմ էն, ինչ ուզել եմ ու ինչի արժանի եմ։ Չէ, լավ ա, որ դու էս չես կարդա, լավ ա։ Թույլ երևալ չեմ ուզում, համենայն դեպս քո առաջ թույլ լինելու դեպքերը արդեն հերիք են։ Քեզ չեմ էլ խանգարի, էտ ինձ էլ պետք չի։ Հուսով եմ, որ քեզ լավ կնայես ու գոնե մեկ մեկ ինձ կհիշես, ոնց ես եմ քեզ հիշում։ Կարոտում եմ քեզ... երջանիկ եղեք։


https://youtu.be/GzKFEx-wsJo

ivy
20.06.2019, 19:05
Փարիզը փոխվել էր: Ամենուր՝ էլեկտրական ինքնագլդորներ ու մայթերին դրանց վրա սուրացող մարդիկ. երևի Գերմանիայում մի բան գիտեն, որ չեն թույլատրում:

Էյֆելյան աշտարակը՝ պարսպված, պարսպից անցնելու համար՝ օդանավակայանից չտարբերվող անվտանգության ստուգում:
Մոտակայքում աղջկաս նկարել էի ուզում, հուշանվերներ վաճառող մի երիտասարդ մոտեցավ, թե՝ թող օգնեմ: Հրաժարվեցի՝ շնորհակալություն հայտնելով, նա էլ թե.
- Վատ բան չեմ անում, մի վախեցիր:
Նկարեց մի երկու հատ, հետո սկսեց իր հուշանվերներն ինձ վրա վաճառել, հետո էլ տեսնելով, որ ոչինչ չեմ ուզում առնել, ասեց.
- Նկարելու համար վճարիր:
Դե իհարկե... Ձեռքս տարա պայուսակս և մի երկու եվրոյի մանրադրամ հանեցի, փողը վերցրեց ու երկու անգամ ինձ բարձր հայհոյելով՝ հեռացավ:
- Ի՞նչ նկատի ուներ, մամ:
- Շնորհակալություն հայտնեց իր ձևով:

Նոտրդամը՝ վերակառուցման աշխատանքներում:
- Տեսնենք, հույս կա, որ մի հինգ-վեց տարի հետո առաջվա պես կլինի,- ասեց տաքսու վարորդը, երբ հարցրեցի, թե ոնց են ընթանում աշխատանքները:
Մի օր ունեինք՝ մինչև Դիսնեյլենդի մեր հոթել գնալը. ինչքան կարողացանք, շրջեցինք, մի հատ էլ ավտոբուսային տուր վերցրեցինք ու մի երեք ժամ Փարիզով պտտվեցինք: Հավես էր երկուսով: Adam ջան, մեր հանդիպումը մնաց մյուս անգամ, չհասցրեցի...

Էս արձակուրդին առաջին անգամ է, որ մի շաբաթ անընդմեջ իրար հետ ենք՝ առանց որևէ այլ մարդու, միայն երկուսով ու անընդհատ իրար հետ: Լիքը շփվում ենք ու միասին հետաքրիր ժամանակ անցկացնում. երկուսս էլ երանության մեջ ենք: Անգամ մի հոգի էլ որ ավել լիներ, էս ներդաշնակությունը չէր լինելու: Ինչ էլ լինի, «երկուսը» իմ ամենասիրած համադրությունն է:

Quyr Qery
22.06.2019, 04:42
Ես մի քիչ անառակ զավակ եմ, բայց դա իմ մեղքը չի, ես տաս տարուց ավել է՝ հոգեպես առողջ չեմ եղել, գլխումս միշտ ճիճուներ են վազվզում:
Ակումբն ինձ դաստիարակել է, սովորեցրել, սիրել, գժվացրել, մեծացրել: Ակումբն ինձ փրկել է երկու անգամ:
Սիրում եմ ձեզ:

LisBeth
23.06.2019, 08:48
Առաջին հարցը որ տալիս ա օպերատրը՝ ի՞նչ ազգություն ունի։ Ասում եմ ինչ֊որ արևելյան, ավելի կոնկրետ դժվարանում եմ։
Դիմում վերցնողին ասում եմ տասհինգ րոպե սպասում էի, ուրիշ իրադրության դեպքում կարար շատ ուշ լիներ ձեր գալը։ Ասում ա՝ ես չորրորդն էի էսօր, մենք շատ ենք իրանք քիչ։ Չգիտեմ, դա պետք ա հուսադրեր երևի։ Արդեն գիտեմ մոտավոր ժամանակը, տասհինգ րոպե... տասհինգ րոպեում ես մտքիս մեջ մի հսկա քաղաք կարամ գծագրեմ, բոլոր մանրամասներով, ու կարամ դադարեմ լինել։ Էս ա իրականությունը, որի մեջ այսօր հրաժեշտ ես տալիս վաղը հանդիպելու համար։ Մենք անմահներ ենք, ես էլ, այն մեկն էլ, ում ազգությունն ա որոշիչը, ու որի բռուցքի տեղը կապտում ա դեմքիս վրա։

Ծլնգ
25.06.2019, 22:51
Օր մեծություն, հոմոֆոբիայի պաշտպանող էլ ակումբում դարձա՝ գաջ ըլնեմ, ինչպես լակոտ վախտերով էինք ասում... իսկ բուն ասելիքս ջրվավ գնաց բառիմաստային քննարկումներում...

Ինչևայլևսէ, մի դեպք էր մի քանի օր առաջ աչքովս ընկել... սովորաբար անմարդաշատ այդ ժամերին սառցադաշտում անսպասելի իրարանցում էր. տենց 11-13 տարեկան երեխաների ղալմաղալ էր կանգնած մի ուրիշ ձևի. թե՛ դպրոցներ էին արդեն արձակուրդ, սրանք էլ գնալու տեղ չունեին լցվել էին սառցադաշտ, թե դրսի դժոխային տապն էր ստիպել թաղի երեխեքին սառցադաշտում հավաքվել, բայց դե լիքն էին։ Որ ներս մտա, տաք նախասրահում էին գրեթե բոլորը, բայց որ գնացի սառցի վրա, սրանք էլ եկան, ու քանի էնտեղ էի, գրեթե ամբողջ խմբով կամ սառույցն էին գրավում, կամ՝ նախասրահը։ Մեջները մի քանի լավ չմշկողներ կային. զգացվում էր, որ տղաներից մի քանիսը հոկեիստ են, բայց մեծ մասը քչից շատից չմշկում էր, աղջիկներից մի ահագին խումբ էլ հազիվ էին սառույցի վրա կանգնած մնում։ Ու էս հոկեիստները այդ աղջիկներին էդ ինչ օրն էին գցում... հազիվ սանտիմետր-սանտիմետր սառույցի վրա տեղաշարժվողի վրա ագրեսիվ սահում էին, ու վերջի սանտիմետրի վրա կողքանց արգելակում ու սառույց սարքում. այդ աղջիկներից մի քանիսն էլ կարճ շորտերով էին, դե դուրսը շոգ էր՝ մերկ ոտքերով։ Աննասանություն էլի... բայց դե այդ տղաները ուրախանում ծիծաղում էին, իսկ այդ աղջիկների աչքերի մեջ կենդանի սարսափ էր։ Ու որ հիշում եմ դպրոցական մանկությունս, սենց տիպի բաներ էնքան-էնքան շատ էին... տղաները աղջիկներին մթոմ թե խաղալով բուլիինգ, ու ի՞նչն ա էլի ստիպում մարդ արարածիս փոքրուց այդքան դաժանություն մեջը հավաքել...

Ֆունդամենտալ մակարդակում դեպքի խորքում մի կենտրոնական բան ա ընկած՝ ուժեղը բռնացել է թույլի նկատմամբ։ Ու սա ամենուր ա ու զզվելի ա ու դաստիարակվում ա փոքրուց։ Ու փոխանակ այդ բռնությունը քոքից կտրենք, ասում ենք՝ վա՛յ, էդ թույլը էս ինչ գույնի էր, ուրեմն ատելություն, բան, հարայ-հուրայ... հոմոֆոբիա՞ն էր բռնության պատճառը, կնատյացությո՞ւնը, իմիգրատների նկատմամբ անհանդուրժողականությու՞նը... չգիտեմ, ու երևի ոչ մեկս էլ չգիտի, բայց դա չի փոխում այն հանգամանքը, որ ուժեղը բռնացել է թույլի նկատմամբ։ Իսկ երբ միանգամից գոռում ենք ու պիտակում, շարժման շահերն էլ են տուժում, ու առաջ են բերում straight pride տիպի ախմախություններ։ Բռնությունը պիտի անխտիր դատապարտվի ու մեկը ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե բռնացողը ինչ հանգամանքներով ա բռնանում... բռնությունը արդեն իսկ մարդատյացություն ա, կանիբալիզմի տիպի մի բան, որ քո իսկ տեսակին նվաստացնում ես, գոյության ու ապահովության զգացողության իրավունքից ես զրկում...

StrangeLittleGirl
01.07.2019, 14:08
Անցյալ շաբաթ ընկերոջս ոտքը վիրահատել են։ Լուրջ բան չի, ուղղակի մի քանի օր չպիտի քայլի, որ վերքը լավանա. ամբողջ օրը բազմոցին նստած է։ Արդյունքում՝ բոլոր տնային գործերը, որ սովորաբար միասին ենք անում, լրիվ ընկել են իմ ուսերին. գնումներ անել, ճաշ էփել, աման լվանալ, լվացք անել և այլն, և այլն։ Եթե որևէ բան է պետք լինում, ես պիտի հասցնեմ (հեռուստացույց միացնել, ջուր բերել, լույսն անջատել, պատուհանը բացել և այլն)։ Հետն էլ ֆուլթայմ աշխատում եմ ու փորձում եմ իմ գործերից հետ չմնալ։ Ու օրվա վերջում լրիվ քամված եմ լինում, հալից ընկած։ Ինձ անձնական ժամանակ շատ քիչ ա մնում՝ օրը հազիվ կես ժամից մի ժամ։ Էս օրերին մտածում եմ հայ կանանց մասին. իրանց առօրյան շատ նման ա իմ վերջին օրերին։ Միակ տարբերությունն էն ա, որ հետն էլ նաև երեխաների խնամքով են զբաղվում ու ավելի շատ տան գործ են անում, անձնական ժամանակ էլ ընդհանրապես չունեն։ Մտածում եմ՝ ես իսկապես չէի դիմանա էդ տեմպին, լրիվ հալից կընկնեի կամ ինքնասպան կլինեի կամ կփախնեի ուղղակի։ Մտածում եմ՝ իրոք որ հերոս են հայ կանայք, որ դիմանում են էդ ամենին։

Ընկերս ինձ ամեն օր շնորհակալություն ա հայտնում, ասում ա, որ շատ ա գնահատում, որ իր մասին հոգ եմ տանում, որ հենց մի քիչ կարողանա շարժվել, գոնե տան ճաշ էփելիս ու աման լվանալիս կօգնի և այլն, և այլն։ Ու մտածում եմ՝ հայ տղամարդկանց քանի՞ տոկոսն ա հասկանում, որ իրանց կանայք մեջտեղից ճղվում են իրանց պահանջները բավարարելու համար։ Քանի՞ տոկոսն ա շնորհակալություն հայտնում ու գնահատում, որ ամեն ինչ իրենց համար անում են, իսկ իրենք բազմոցին նստած հանգստանում են։ Ու մտածում եմ՝ երջանիկ մարդ եմ, որ էսպիսի հրաշալի մարդու հետ եմ ապրում։

Thom
03.07.2019, 02:13
Ու իրոք, ուրիշ տեղերում անցկացրած մի քանի օրը համարժեք ա սեփական քաղաքում ապրած տարիներին։
Գնալու ճանապարհին մի պահ լսեցի մյուսների խոսակցությունը։ Մեկը մյուսին ասում էր, որ հայերը մենակ քիչ են ճանապարհորդում։ Հաճելիորեն զարմանում էին մենակ ճամփորդող եվրոպացու վրա, միաժամանակ փորձում հասկանալ, թե ինչի հայկական մենթալիտետին մի տեսակ չի բռնում աշխարհի տարբեր անկյունները միայնակ բացահայտելու պրոցեսը։ Խոսակցության մեջ մտնելու հավես չկար, ու մտքումս ուղղակի ուրախ էի, որ ես էտ քայլին գնում էի։
Թբիլիսին սիրուն էր, քաղաքը ապրում էր ու ակտիվ շունչ տալիս։ Ինձ թվում ա, որ ի տարբերություն Երևանի, ունի հստակ ձեռագիր։ Համենայն դեպս, ես սիրեցի։
Շատ ճիշտ ու ամենաանհրաժեշտ պահին ընկերացա մի ամերիկացու ու մի իռլանդոգերմանացու հետ։ Ուիլը Մալթայում էր սովորում, հասցրել էր մի քանի ամսվա մեջ թափառել Ռուսաստանի տարբեր քաղաքներից սկսած մինչև Հայաստան, Վրաստան։ Հետո էլ Թուրքիա էր գնալու, ու տենց երկրեերկիր մինչև Մալթա։ Կիլիանը ուղղակի թողել էր ամեն ինչ Կայզերսլաուտերնում ու գնացել Ավստրալիա ֆերմայում աշխատելու։ 1 տարի տանից ու ընտանիքից կտրված, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կամբոջա, Հնդկաստան, Վրաստան։ Չգիտեմ, թե Վրաստանը ինչ կապ ուներ էտ ամենի հետ, բայց հետաքրքիր էր լսել մնացած երկրների մասին: Իրանք ստեղի ջահելների նման չէին, իրանք շատ բանի միջով էին անցել ու էտ շատ էր հետաքրքրացնում իրանց հետ եղած ժամանակը։ Վերջում էլ փարթի գնացինք ու լավ վերջաբան եղավ ամեն ինչի։ Հատկապես իմ համար։ Ֆրանսուհի կնոջ հետ սեքսի մտքից մենակ քեզ արդեն լավ ես զգում։
Մի քանի օր էլ բնության մեջ անցկացրեցի։ Հանգստանալ էր պետք էմոցիոնալ առումով, ու բնության մեջ լինելը հանգիստ ու անմարդ քաղաքում ամենաճիշտ տարբերակն էր։ Բարեբախտաբար, էս դեպքում էլ ճիշտ պահին հայտնվեց ճիշտ մարդ, ու իրար հետ անցկացրած ժամանակը համ հաճելի էր, համ արդյունավետ երկուսիս համար էլ։ Երևի ավելի շատ հաճելի։
Մի խոսքով, պետք ա ճանապարհորդել։ Ես էդ օրերին զգացի կյանքը, զգացի, որ ապրում եմ։ Էն ով էր ասում, որ վրանների մեջ քնելով, տունը չլինելով չես կարա երջանիկ լինես։ Չէ, ավելի երջանիկ չէի կարա լինեի, ու հիմա տանը տեղերիս մեջ պառկած էլի մտածում եմ վրանների մասին։ Մի բան հաստատ ա, կյանքում պետք ա տպավորիչ պահեր ստեղծել հետո հիշելու համար, ճանապարհորդելը հիմա դրա համար ամենահարմար տարբերակն ա ինձ թվում։


Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk

StrangeLittleGirl
04.07.2019, 23:17
Գնալու ճանապարհին մի պահ լսեցի մյուսների խոսակցությունը։ Մեկը մյուսին ասում էր, որ հայերը մենակ քիչ են ճանապարհորդում։ Հաճելիորեն զարմանում էին մենակ ճամփորդող եվրոպացու վրա, միաժամանակ փորձում հասկանալ, թե ինչի հայկական մենթալիտետին մի տեսակ չի բռնում աշխարհի տարբեր անկյունները միայնակ բացահայտելու պրոցեսը։ Խոսակցության մեջ մտնելու հավես չկար, ու մտքումս ուղղակի ուրախ էի, որ ես էտ քայլին գնում էի։


Թոմի էս գրառումն ինձ մի պատմություն հիշեցրեց (երևի բլոգումս էլ գրած կլինեմ, երբ թարմ էր, բայց գուցե արժե հիմա տեսնել, թե ինչ եմ հիշում էս պատմությունից)։

Ընդհանրապես, սինգլ էղածս ժամանակ ես էլ եմ հիմնականում մենակ ճամփորդել։ Նույնիսկ հիմա, երբ գործուղումների եմ գնում, էլի մենակ եմ ճամփորդում։ Իսկ երբ մենակ չեմ, խիստ ընտրովի մարդիկ են հետս, բայց էս գրառմանս նպատակը մի կոնկրետ պատմություն պատմելն ա։

Տարիներ առաջ Զալցբուրգում սեմինարների պիտի գնայի։ Հայաստանից հետս ևս երկու հոգի կար։ Չնայած որ հայերի հետ ճամփորդելու մեծ փորձ չունեի, բայց իմ ականջին էլ էր հասել, որ հայերը չեն սիրում մենակ ճամփորդել. հիշում եմ՝ ուսանողական պրակտիկայի փոխանակման ծրագրերի ժամանակ կուրսեցիներս կռիվ֊ղալմաղալ էին անում, որ միասին ճամփորդեն, իսկ ես խելոք֊խելոք էն երկրներ էի դիմում, որոնք մենակ մի տեղ ունեին. մրցակցությունը փոքր էր լինում։

Մի խոսքով, քանի որ սեմինարներին հասնելու բոլոր տեսակի ֆինանսական ծախսերը հրավիրող կողմն էր հոգում, նշանակում էր, որ Հայաստանից մեկնող երեք հոգիս էլ նույն չվերթով էինք հասնելու Զալցբուրգ, ու ես արդեն վատ կանխազգացում ունեի, որ ստիպված եմ լինելու մյուս երկուսի հետ ճամփորդել։ Դրա համար իմ ամբողջ շուստրիությունը գործի դրեցի, նախապես օնլայն ռեգիստրացիա էղա, որ օդանավակայանում հանդիպելու դեպքում իրար հետ ռեգիստրացիան չանցնենք ու իրար կողք չնստենք։ Էս մասը շատ լավ ստացվեց. օդանավակայանում իրոք հանդիպեցինք, ես ինքնաթիռի մյուս ծայրում էի, ուրեմն չվերթին ինքս ինձնով էի։

Վիեննայում հինգ֊վեց ժամ տրանզիտ ունեինք։ Քանի որ Վիեննայի տրանզիտին սովոր էի, կարող էի շատ արագ քաղաք հասնել, իմ ռիտուալային սուրճը խմել, հետ գալ օդանավակայան։ Էդպես էլ ուզում էի անել, բայց Վիեննայի օդանավակայանում մյուս հայերն ինձ բռնացրեցին։ Հարցրին, թե ինչ եմ անում։ Ասացի, որ քաղաք եմ գնում։ Հայերից մեկը թե՝ ես էլ եմ գալիս։ Ու սկսեց մյուսին էլ համոզել, որ գա, չնայած որ ինքը ուզում էր օդանավակայանում մնալ։

Էդպես երեքով գնացինք քաղաք։ Էլ չեմ հիշում՝ սուրճս խմեցի, թե չէ, բայց քաղաքը մի քիչ ցույց տվեցի, հետ էկանք օդանավակայան, գնացինք Զալցբուրգ։

Ու Զալցբուրգում սկսվեց իսկական մղձավանջը։ Էնտեղ, իհարկե, տարբեր երկրներից լիքը ուրիշ մարդիկ էլ կային, բայց երկու հայերը (հատկապես նրանցից մեկը) ուզում էին հայերով ման գալ։ Ուր գնում էի, հետս էին։ Ոչ մի կերպ պոկվել չէր լինում։ Ասենք, պատահում էր, որ իրենք ուզում էին մի տեղ գնալ, ես ասում էի՝ դե լավ, ես էլ էսինչ տեղն եմ գնում, միանգամից մտքները փոխում, հետս գալիս էին։ Ու հա՛, սենյակն էլ առանձին չէր. հայերից մեկի հետ կիսում էի։ Դա նշանակում էր, որ օրվա մեջ ոչ մի վայրկյան մենակ չէի մնում ու արդեն խելագարվում էի։

Շաբաթվա մեջտեղը, բարեբախտաբար, մի ազատ օր կար։ Դեռ շատ ժամանակ առաջ պլանավորել էի Մյունխեն գնալ՝ Ռիփի մոտ։ Մտածում էի՝ էդ ժամանակ վերջապես մի քիչ մենակ կմնամ, կհանգստանամ։ Երբ ինձ հարցրին, թե ինչ եմ անելու էդ օրը, ասեցի, որ Մյունխեն եմ գնալու։ Բնականաբար, մյուս հայերը մտածեցին, որ դա լավ գաղափար է, ասեցին՝ մենք էլ ենք գալիս։ Էստեղ արդեն սիրտս կանգնեց։ Եթե հետները գնացք նստեի, հաստատ կռիվ էր դառնալու։

Միասին հասանք կայարան (նաև մի շարք այլ հետսովետական երկրներից մասնակիցներ կային հետներս)։ Տոմս ենք առնում։ Մինչ հայերը գցում֊բռնում, փորձում են որոշել երբ գնալ, երբ հետ գալ, գիշերը մնում են, թե նույն օրը հետ են դառնում, որ տոմսն է էժան, որը թանկ, ես վայրկենական առնում եմ հինգ րոպե անց մեկնող գնացքի տոմս, որը մյուսներից ահագին թանկ էր, արագ վազում պլատֆորմ, ու մինչ իրենք կողմնորոշվում են, իմ գնացքը շարժվում է։ Էդ պահին մի էնպիսի՜ խաղաղություն իջավ վրաս, որ էլ ասելու չէ։

Հաջորդ օրը, երբ վերադարձա Զալցբուրգ, արդեն ամեն մեկն իր ուզած տեղն էր գնում, էլ հետևիցս չէին գալիս։

Հետո շատ տարիներ անց հասկացա, որ սա պարզապես ճամփորդելու հայկական ձևն է, որ բոլորը պիտի միասին անեն ամեն ինչ, թե չէ վիրավորական կլինի որևէ մեկին մենակ թողնելը։ Հասկացա ու ավելի ներողամիտ վերաբերվեցի հետիս ճամփորդողներին, բայց ևս մեկ անգամ համոզվեցի, որ իմ՝ հետս ճամփորդողների նեղլիկ ցուցակից լավ բան չկա։

Գաղթական
04.07.2019, 23:51
Քանի դեռ ֆեյսբուքահայությունն աժիոտաժի մեջ ա՝ չիմանալով թե անանուն մանկապղծության ու բռնաբարության պատմությունների բլիցն իրական թե մտացածին համարել,
մի բան էլ ես պատմեմ.


Սրանից մոտ 20 տարի առաջվա դեպք ա..
Մի օր էլ նկատեցինք, որ էս մեր մշտուրախ ու աշխույժ ընկերը խոժոռվեց ու խամրեց:
Երկար հարցուփորձերին ի պատասխան խնդրեց սաղ ընկերությանը հավաքվել Կոնդում, որ քննարկելու թեմա կա:
Էդ Կոնդինը մեր տղերքից մեկի արհեստանոցն էր, որ համ էլ համատեղությամբ մեր ժամանակ առ ժամանակվա խմելու ու քեֆ անելու վայրն էր:

Մի խոսքով՝ սաղով հավաքվեցինք էնտեղ ու էս մեր ընկերն իր մանկության պատմությունը պատմեց, որ իրենց հայաթում իրենից ահագին մեծ մի տղա ա եղել, ու մի անգամ իրեն՝ 4-5տ երեխա վիճակում, տարել ա գարաժների հետևը, շորերն իջացրել ու քսմսվել ա հետևին:

Էդ պահին դա արտերկրում էր ապրում, բայց ամառ էր, հետ էր եկել Հայաստան, ընկերս էլ տեսել էր ու բոլոր մանկական սթրեսները նորից գլուխ էին բարձրացրել մեջը..

Էս սաղ պատմեց, վերջում էլ մեզ դարձավ հարցով, թե՝ հիմա հելնեմ գնամ ու էլ չգա՞մ, թե՞ ինչ անեմ...

Սենյակում նենց լռություն էր իջել, որ դաժը սիգարետների վառվելու ճտճտոցներն էին լսվում:
Սաղս շոկի մեջ էինք, ինքն էլ՝ գլուխը կախ նստած էր..

Տղերքից առաջինը խոսեց՝ թունդ քրֆելով էդ անող անասունին:
Հետո հերթով սկսեցինք մարդա մեր կարծիքը հայտնել:
8 հոգով էինք, բայց ոչ մեկի մտքով էլ չանցավ մեր ընկերոջը մեղադրել:
Ընկերությունը դադարեցնելու մասին խոսք էլ չէր կարող լինել:
Որոշեցինք, որ հենց հիմա պիտի հելնենք գնանք դրան մորթելու:
Բայց ինչ արինք՝ էդ ընկերս ոչ մի ձև չհամաձայնեց կոորդինատներ տալ..

Խմեցինք, պարեցինք, անցավ գնաց:
Մինչև հիմա էլ էդ տղեն ամենամոտ ընկերներիցս ա:


Ինչի համար եմ սա պատմում.
Եթե կարդացողներից մարդ կա, ով ժամանակին բռնության զոհ ա դարձել, կոչ եմ անում՝ ներեք ինքներդ ձեզ:
Ներեք՝ էդքան ժամանակ ինքներդ ձեզ տանջելու համար, որովհետև դուք մեղավոր չեք, որ հանգամանքների բերումով զոհ եք դարձել:
Ոչ ոքս էլ ապահովված չենք դրանից:

ՈՒ յուրաքանչյուրս մեր կյանքի փորձն ունենք ու հիշողությունները, որտեղ ամեն ինչ չի, որ վարդագույն ա:
Լիքը սև կետեր էլ կան:
Բայց մարդ իրեն չպիտի շարունակաբար տանջի բաների համար, որոնք փոխելն իր ուժերից վեր ա:

Յուրաքանչյուր վատ փորձից պետք ա ընդամենը դաս քաղել ու շարունակել առաջ շարժվել:
Դա ա ուժեղ մարդու ճանապարհը:

Հիշեք՝ դուք ծնված եք ձեր սեփական կյանքն ապրելու համար, ոչ թե՝ ուրիշների ձեզանից սպասելիքներն արդարացնելու:

Adam
05.07.2019, 05:01
Վերջին 10-ը տարիների ընթացքում փորփրեցի ամեն տեսակի էզոտերիկ կազմակերպություն: Անդամագրվեցի դրանցից շատերին: Մասնակցեցի տարօրինակ, բայց հետաքրքիր րիտուալների: Մի քանիսում հասա վարպետի աստիճանի: Ինձ շատ բան սովորեցրին էդ տարբեր տեսակի փիլիսոփայական ուսմունքներն ու խմբերը: Հարստացրին ապրածս ու տեսածս: Հնարավորություն ընձեռեցին շփվելու տարօրինակ, բայց ունիկալ ու հետաքրքիր մարդկանց հետ: Կասեի նույնիսկ՝ ինձ ստիպեցին մի քանի տարի զգալ, որպես «կինոյի տղա», ով հայտնվել էր իրենից 40 տարի մեծ գաղտնի փիլիսոփաների շրջապատում ու արկածներ էր փնտրում: Ստացա ուզածս արկածները: Ստացա ուզածս գիտելիքը:

Բայց… ճանապարհին հանդիպեցի մի մեծ Բայց-ի: Դա էդ չարաբաստիկ հիերարխիա հասկացությունն էր: Ես հիերարխիայի համար չեմ ստեղծված: Չափից շատ անկախ ու անհնազանդ եմ դրա համար: Բոլորը դա տեսնում էին ու իրենք էլ զգում էին, որ մի օր հեռանալու եմ: Էդպես էլ եղավ: Իմ սեփական անհնազանդության ու անկախության մեջ մնալու ցանկությունն ավելի ուժեղ գտնվեց, քան հարուստ փիլիսոփաների որևիցե network.

Մարդիկ էսօր էզոտերիկ խմբեր մտնում են իրենց ֆինանսական իրավիճակը բարելավվելու համար: Կարիերա անելու ու իրենց առջև դռներ բացելու համար: Մտնում են, որովհետև աֆերիստ են ու իրանց մենակ փողն ու բիզնեսն ա հետաքրքրում ու կազմակերպության մեջ եղող հարուստները: Իսկ ես թքած ունեի: Ես ի սկզբանե մտել էի, որովհետև ուզում էի լցնել ապրածս, տեսածս ու գիտելիքս, այլ ոչ թե գրպանս:

«Ինչի՞ ես դուրս գալիս …, մի քանի տարի էլ մնա, ասում են՝ դռներ ա բացում», - ասում էր հետս initiate եղածներից մեկը: Ես էլ քմծիծաղ էի տալիս իր աֆերիստության ու հիմար շահամոլության վրա: Միգուցե: Միգուցե ճիշտ էր: Բայց դա իմ համար չի: Network-ով հաջողության հասնելու ճանապարհն իմ համար չի: Ես դա զգում եմ ու միշտ զգացել եմ: Ես արկած էի փնտրում ու արդեն ստացել եմ իմ բաժին հարստությունը: Ինձ ավել բան պետք չի էդ կազմակերպություններից: Ես երբեք չեմ կարա վարպետի աստիճանից ավելի վերև աճեմ նմանատիպ տեղերում, քանի որ պիտի հնազանդ լինեմ:

Պիտի քծնեմ, պիտի հեգնանք, նկատողություն, անհիմն կամակորություն ու hazing կուլ տամ: Էդ ժամանակ կսիրվեի ու կաճեի: Բայց չեմ կարա: Ես թքած կունենամ, թե դիմացս կանգնածը 70-ամյա մեծահարուստ բիզնեսմեն ա, թե չէ: Եթե մի կես բերան ինչ-որ մի բան էն չասի՝ ես չեմ կարա դա կուլ տամ: Ես իրան տեղը կդնեմ կամ կվիրավորեմ պետք եղած դեպքում՝ թքած ունենալով իրա սոցիալ վիճակի վրա ու էն բանի վրա, որ ինքը ինձ եղբայր ա կոչում, պաչելով ա բարևում ու մի օր իմ համար պիտի «դուռ բացի»: Ես էդ դռներն ինքս եմ փորձում բացել: Եթե բացվեց՝ շատ լավ, եթե չէ, ուրեմն դա իմ համար չէր: Էս ա իմ սկզբունքը: Ամեն ինչ, բացի հիերարխիայից: Դա իմը չի: Ուզում են՝ աշխարհի հարստությունը տան՝ մեկ ա ես ազատությունս ու անհնազանդ լինելու իրավունքս անգին եմ համարելու:

Smokie
07.07.2019, 12:43
Ինչքան անդուրն էր, հետևիս կանգնած էն կինը, կամ կնոջ ճղճղան ձայնով աղջիկը, որ համերգային երկրորդ հատվածից սկսեց հարամ անել ինձ համար միակ կայֆ ու հաճելի իրադարձությունը::( Որ եկել էր բոլորովին այլ նպատակով` գլխավոր նպատակով ու ո'չ ուզում, ոչ է'լ փորձում էր վայելել: Նման մարդիկ երևի ոչինչ չեն հասկանում արվեստից, ճաշակից ու մակարդակից: Միայն շտապում են, վազում են ու կողմնակի մանրուքներն անտեսում:
- Ա՜պրեք, ա՜պրեք շատ լավ ա,- գոռում ա բարձր: Մի երկու վայրկյանում հասցնում եմ մտածել, «լավ պարտադիր ա՞ իրա ուրախ էմոցիաները էսպես ցույց տա, իրա՛ն ցույց տա երաժիշտների մոտ», բայց էդ վայրկյաններից հետո որ չի գոռու՜մ,
- Հերիք ա ՜, հերիք աա:
Ասենք որ ի՞նչ::sad
Ինչքան տարբեր են մարդիկ: Ու ինչքան սխալ կերևայի ես էդ տիկնոջ աչքերում: Հաստատ ոչ պակաս, քան ինքը իմ:Գուցեև ճիշտ էր ինքը, որովհետև իսկականից բուն միջոցառման նպատակը համերգը չէր, բայց դե մեկ ա անդուրն էր իմ համար ինչքան որ ես իր համար կլինեի:

StrangeLittleGirl
10.07.2019, 11:16
Արդեն երկու շաբաթ է, ինչ Դանիան նոր կառավարություն ունի։ Էսպես կոչված փոքրամասնության կառավարություն է։ Այսինքն, իշխող ուժը՝ սոցիալ֊դեմոկրատները, ընտրություններին մեծամասնություն չեն հավաքել, բայց քանի որ կարմիր բլոկի կուսակցություններն աջակցում են սոցիալ֊դեմոկրատներին, կառավարություն կազմելը հնարավոր եղավ։

Դեռ ընտրություններից հետո Դանիան միանգամից գլխիվայր շուռ եկավ ու ուրիշ պետություն դարձավ։ Ռասիզմն ու քսենոֆոբիան հանկարծ էլ նորմ չէին, օքեյ չէր իմիգրանտների դժբախտության վրա քեֆեր սարքելը։ Ու չնայած որ սոցիալ֊դեմոկրատներն իշխանության են եկել հակաիմիգրացիոն խոստումներով, նոր կառավարության ձևավորումից հետո ամեն ինչ փոխվում է. բոլոր պաշտոնական փաստաթղթերում «գեթո» բառը փոխարինվում է «խոցելի բնակավայրերով», «տուն ուղարկելու» քաղաքականությունը փոխարինվում է «ինտեգրացիայով», նորից ընդունում են փախստականների քվոտա, նշում են, թե «ոչ֊արևմտյան» իմիգրանտների մեծ մասն ինչպես են հարգում դանիական արժեքները ու իրենց ներդրումը կատարում հասարակության մեջ, թե Դանիան հումանիստ պետություն է ու պիտի պատերազմից փախչողներին օգնություն ցուցաբերի։ Ու էն վերջին չորս տարիների ռասիզմը, ատելությունը, չարությունն ու ֆաշիզմն անհետացել են, ոնց որ չեն էլ եղել։ Ընդամենը կառավարությունից եկած խոսքեր էին պետք։

Էս ուղղակի ասում եմ, որովհետև սիրո ու համերաշխության հեղափոխությունը սիրո ու համերաշխության լիքը պոտենցիալ ուներ։ Մենակ թե վերևից էդ խոսքերն ու գործերը չեկան, հասարակությունն էլ մնաց նույնը։

Ծլնգ
13.07.2019, 02:09
80-ականների վերջերին էր․․․ Մոսկվայից էն ժամանակ ահռելի գնով հորս գնած դեֆիցիտ «Америка» ամսագրի կազմին Ջիմմի Քոննորսն էր՝ լուսանկարված խաղի ընցաքում՝ ռակետը ձեռքին։ Տոնվում էր ամերիկացու երկար կարիերան թենիսի կորտում և իր հակամարտությունն ավելի հաջողակ հայրենակից Մաքընրոյի հետ։ Այնքա՜ն հեռավոր էին այդ թենիսի դաշտի գլադիատորները, բայց դրանից հետո տարվեցի թենիսով ու չնայած որ երբեք էլ լուրջ չեմ զբաղվել, բայց գրեթե միշտ էլ հետևել եմ սպորտին։ Դե հետո էլ Աղասին հայտնվեց․․․ նա էլ՝ իր հայրենակից ախոյան Սամփրասի հետ։ Սամփրասը ավելի հաջողակն էր, բայց նաև ավելի կարճ սպորտային կյանքովը․․․ ահագին նմանություն կար Քոննորս-Մաքընրոյ մրցակցության հետ։ Բայց դե սրանք էլ հեռացան դաշտից․․․ կարծես Ռոդիքը պիտի էստաֆետան ստանձներ՝ ամերիկյան հաղթարշավը թենիսում շարունակելով․․․ բայց մեծ թենիսին պատահեց Ֆեդերերը, ու ամեն-ամենը փոխվեց։ Շատ շուտով հասկանալի դարձավ, որ նախորդ ռեկորդները, որոնք համարվում էին գրեթե անհաղթահարելի, այլևս անպաշտպան էին շվեյցարացու գրոհի դիմաց։ Բայց ինչպես իր բոլոր նախորդները, Ռոջերն էլ չէր կարող հասնել իր բոլոր բարձունքներին առանց հավատարիմ ախոյանների՝ հանձինս նախ Ռաֆայի, հետո էլ՝ Նովակի։ Հիշում եմ 2004-ի Ուիմբլդոնում հաղթանակից հետո (լավ եմ հիշում տարին, քանի որ Շառապովայի աստղային հաջողության տարին էր նաև) Ռոջերի հետ մի հարցազրույց էի կարդում, որում ասաց, որ հանգիստ տեսնում է իրեն Ուիմբլդոնի եզրափակիչ փուլերում մոտակա 10-15 տարիներին։ Ես էլ մտածեցի՝ այ քեզ լոպազ․․․ հասկացանք լավն ես, բայց հո վեշնիյ չես, էդ անդերը․․․․ արի ու տես․ 2019 թիվն է, Ռոջերն էլ եզրափակչում է Նովակի դիմաց՝ կիսաեզրափակչում հաղթելով Ռաֆային։ Ի՜նչ թենիսային 20-ամյակ էր, գրողը տանի․․․

CactuSoul
13.07.2019, 05:17
Ասենք խի՞, էլի, խի՞ պիտի անպայման համբուրելու փորձ արվի, հետո էլ ներողություններ խնդրվեն: Արդեն համոզվել եմ. խնդիրն իմ մեջ չի, ես ոչ մի սխալ չեմ արել, ոչ մի առիթ չեմ տվել, ոչ մի կերպ չեմ պրովոկացրել, նույնիսկ հետը գրեթե չեմ շփվել, չնայած միասին էինք գնացել: Ու ոտից գլուխ փակ էի հագած: Զուտ տենց ուզեց մարդը: Անկախ նրանից, որ ամուսնացած ա: Տո անկախ ամեն ինչից:
Խի՞ ա կեղտն էսքան ընդունելի ու օրինաչափ մեր հասարակության մեջ: Որ սկի չեմ կարողանում նորմալ ջղայնանալ էս առիթով: Ակամա մտածում եմ՝ դե տղամարդ ա, տենց ընդունված ա, մանավանդ ինքն էլ սիմպո ա ու երևի սովոր ա, որ աղջիկները հեշտ պիտի «կպնեն»:
Բայց ախր էդ զզվելի ա, է՞: Նողկալի ա, որ բանական մարդը կարող ա իր ընտրությունը մոռանա կամ արհամարհի, ձեռի հետ կողքից ուրիշ կայֆեր փնտրի: Ստեղ նույնիսկ կողակցի զգացածի, նրան պատճառած ցավի մասին չի խոսքը, այլ հենց էդ նույն մարդու, ով մարդ լինելը չի գերադասում զուտ կենդանի լինելուն:

Հ.Գ.
Ասում ա՝ առաջին անգամ էր, որ փորձեցի համբուրել ու մերժում ստացա: Տո լավ, է՞ :Դ

Հարդ
13.07.2019, 23:36
Անցած մայիսին էր: Գործից ոտքով տուն էինք բարձրանում: Ինքն ինձ ասում էր արի գնանք ցույցերին, արդար չի որ բոլորը մասնակցեն մենք չէ: Ես չէի մասնակցում, չնայած որ ամբողջ օրը իմ քթի տակ էր էդ ամեն ինչը: Ինքը մենակ էդ օրն առաջարկեց, հետո էլ արդեն ինքն էլ չէր ուզում: Հա ես հեղափոխության մասնակից չեմ եղել, ու ամաչում էի էն ժամանակ: Ամաչում էի որ հիմա մարդիկ պայքարում են, որ իմ նման չպայքարողների համար էլ լավ լինի: Բայց էդ քիչ էր որ ես էլ մասնակցեի: Չէի կարողանում ինձ բացատրել թե ինչի, բայց մի բան ինձ հետ էր պահում, մի բան ինձ դուր չէր գալիս: Ամաչում էի բայց ուրախ էի, հպարտանում էի բոլորով, ու չէի թաքցնում որ կողմնակից եմ իրադարձություններին:

Անցավ տարի ու ավելին: Ամոթը կամաց-կամաց գնաց, զգացի որ չմասնակցելս ինչ-որ «արդարացրել ա իրան» ու վերածվում ա «հպարտության», որ էդ ամեն ինչին չեմ մասնակցել: «Հպարտությանը» զուգակցում ա տրամադրության անկումը, որ ամեն դեպքում լավ չի լինում: Ամեն օր ավելի ու ավելի եմ հիասթափվում: Ամենամեծ ցավով գիտակցում եմ, որ որոշ շրջանակներում տարածված «դեբիլների ապստամբություն» հեշթեգը գնալով մոտենում ա իրականությանը:

Ու երբ ասվում ա թե մեր հեղափոխությունը անարյուն էր, ես համաձայն չեմ: Պարզապես էդ արյունը հիմա ա թափվում: Երբ ամեն անասուն իրան անպատժելի ու երկրի տեր զգաց՝ արյուն սկսեց թափվել ճանապարհներին:

LisBeth
14.07.2019, 00:20
Նստած, Ջարմուշի ֆիլմն էի նայում։ Հիշեցի, որ Երևանում երբ տուն էի վերադառնում, Ամերիկյան համլսարանի ծառների մեջ կիմոնոյով ու սրով մեկը ճապոնական երաժշտության տակ սիրողական հմտության մակարդակի օդի հետ պայքար էր մղում։ Մտածում էի՝ իրա հետ մի բան էն չի։ Հիմա հասկանում եմ, թե ինչը։
Սեանսի կեսից կողքի դատարկ աթոռի կաշին ճռռաց, ինձնից զատված մի մեծ ձանձրույթ իջավ մեջը։ Ծանր թվաց։ Ամեն մարդկայինը որպես կանխատեսելի ընկալող, հանգիստ, ինչպես սցենարը իմացողն էր։ Վերջը լավ չի լինելու, ասեց։ Բայց ոչ մեկ չերերաց։ Բոլորը զբաղված էին պոպկորն խրթխրթացնելով։

Երբ դուրս եկա, նստեց ուսերիս ու ասեց դե ինձ տար։ Կզացած տուն մտա, ինձ ասեցին, որ կոտրված տեսք ունեմ։ Ասեցի, հոգնել եմ, երևի․․․ դժվար ա էսքան քայլել, ձանձրույթը ուսերիդ։

Adam
14.07.2019, 23:20
Ամեն անգամ երբ Իտալիա եմ գնում՝ ոնց որ թե ետ գնամ հայրենիք, ուր տարիներ շարունակ չեմ եղել: Մի քանի բառ գիտեմ իտալերենից ընդամենը. «չաո, գրացիա միլլե, իքսկուզի, բուենա սերա»: Էդքանը: Բայց բոլորն ասում են՝ նենց էներգիայով ու հավեսին կերպարի մեջ մտնելով ես էդ բառերն ասում, որ սկի չեն էլ ջոկում, որ տեղացի չես: Ես Իտալիայի համար, որ էդպես վերցնենք, մի տենց եսիմ ինչ թուլություն չունեմ: Քաղաքները կեղտոտ են, մարդիկ՝ շուկայական … եսիմ… մի տեսակ հյուսիսային Ֆրանսիայի սնոբությանը սովորել եմ արդեն: Էստեղի դիսցիպլինային, մաքրությանն ու ապրելա-շփվելաձևին:


Բայց Իտալիայում մի տեսակ ենթագիտակցորեն ինձ տանն եմ զգում՝ չնայած որ երբ սթափ մտածում եմ՝ Իտալիան ինձ ոչնչով չպիտի քաշի: Լեզուն չեմ սիրում, ուտելիքը՝ մեեեհ… , մարդիկ՝ մեեեհ… բայց… ինչ-որ մի բան կա … եսիմ … կարող ա՞ որ հայերին նման են դրա համար: Երևի… Հ.գ. օֆ եսիմ … մի վախտ վերջնականապես ուզում էի տեղափոխվեի Բոստոն ու հավերժ ըմերիքըն լայֆ սկսեի, բայց հիմա առանց հյուսիսային Ֆրանսիայի ու իրա համապատասխան սնոբության չեմ կարում: Գումարած, որ մարդիկ սիրուն են ստեղ:


Հ.գ. էս ինչ մակերեսային մարդ դուրս եկա ես բայց …

Cassiopeia
16.07.2019, 01:19
Նորածին ժամանակ էի տեսել, այնուհետ՝ միայն նկարներով։ Երեխան նկարների մեջ միշտ գլխարկով էր։ 7 տարեկան է, դեռ ոչ մի անգամ նկարների մեջ մազերը չեմ տեսել։ Այսօրվա նկարից շոկ ապրեցի ու մտքիցս էդ երեխու պատկերը չի կորում։ Ակնհայտ հիվանդ է, քաղցկեղ։ Ու մինչ օրս չգիտեի, չնայած հարազատ մարդու աղջիկ է։ Սիրտս կտոր-կտոր է լինում։ Նայում եմ նկարին ու զգում, որ հույս չկա, որ երեխուց բան չի մնացել։ Չեմ ուզում անգամ պատկերացնել ծնողների հոգեվիճակը... տխուր եմ... թող բոլոր երեխեքը առողջ լինեն, թող ոչ մի ծնող չտառապի երեխու անբուժելի հիվանդությամբ։

Skeptic
16.07.2019, 04:52
Ամենահաստատուն ու պինդ մակերեսը ճահիճն ա, որի չափն ու խորությունն անհայտ են։ Դրանում գտնվում են տարբեր ժամանակներում խրված, տարբեր խորություններում անշարժ մնացած, սուզվել շարունակվող կամ վերև բարձրացող տարբեր առարկաներ ու երևույթներ՝ իրական ու մտացածին, գրչից ու մատիտից, 80-ականների արտադրության ճապոնական մագնիտոֆոնից ու նույն ժամանակահատվածում արտադրված անտեսանելի Մերսեդեսից մինչև խթոնիկ աստվածություններ ու գետափին մոտ գտնվող էլեկտրակայանում բուլլիինգից պատսպարվող, գլխում տարատեսակ հրեշներ ծնող գեր ու տգեղ մի մանչուկ։ Էն ամենը, ինչ ճահճից դուրս ա, պատրաստվել ու պատրաստվում ա օդում, դրա համար էլ վաղ թե ուշ ընկնում ա ճահիճը։ Որոշ բաներ դեռ մնում են, էդ թվում՝ մի մետաղաձուլարան։ Նախկինում մետաղաձուլարանի հնոցն ընդամենը երկու անգամ ա վառվել, բայց ինքնանպատակ, հետևաբար՝ անիմաստ ու անարդյունք։ Իսկ հիմա էնտեղ էնպիսի կրակ ա, որ կարծես որևէ նեյտրոնային աստղի կտոր լինի տեղադրված, ինչը նախադեպ չի ունեցել։ Դա բավական ա մետաղաձուլարանի հարևանությամբ գտնվող պողպատի հանքի ամբողջ պարունակությունը հալեցնելու ու ճահճի վրա լցնելու համար։ Ճահճի վրա, այլ ոչ՝ մեջ, քանի որ օդեղեն ոչ մի բան, լինի դա բալենու ծաղիկ թե ծանր մետաղ, չի սուզվի դրանում։ Գուցե հնարավոր լինի պողպատով ծածկել ճահճի որոշ հատվածը, արահետներ ստեղծել քայլելու, դրա չափերը հասկանալու, տեսանելի հորիզոնից էնկողմ գտնվող վայրեր հասնելու ու դրանք ուսումնասիրելու համար։ Կամ կարող ա ճահիճն անվերջ ա, որևէ սահման չունի, ու բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն։ Պարզելու համար պետք ա փորձել, բայց կարևոր ա աշխատանքի ճիշտ ծավալը սահմանելը, քանի որ դրանից պակասի դեպքում ոչինչ չի ստացվի, իսկ ավելի դեպքում աստղ-մետաղաձուլարանը կոլապսի արդյունքում կվերածվի սև խոռոչի։ Բայց կարծում եմ, որ անգամ սև խոռոչն ի վիճակի չի ճահիճը կլանելու․ ինքը հավերժ ա, տարածա-ժամանակային կոնտինուումից, զուգահեռ իրականություններից ու տիեզերքներից անկախ։ Կամ էս ամբողջը ուղղակի վատ քնելու հետևանքով առաջացած զառանցանքներ են։


https://www.youtube.com/watch?v=83BqCERJ2pU

LisBeth
23.07.2019, 23:30
Նստած մտածում եմ, սա մարդիկ համապատասխան չափի ու կոսիստենցիայի կուրծք տեսնեն բարակ բլուզի տակից, կարող ա սաղ կյանքի պլանները փոխեն :D

էհ․․․

Ավելի լավ ա գնամ մտածեմ Ռեմբռանտի մասին, որ մտածում էր Արիստոտելի մասին, որն էլ իր հերթին խորհում էր Պլատոնի բյուստի վրա։ Ու էս սաղ մի մեծ պատմություն դառավ։ Պատկերացրե՛ք էդ նկարը․․․
Ասում ա․
Խի՞ պետք ա ինքը ասեր ճիշտը, եթե ինքը իրոք ճիշտ էր ասում, երբ ասում էր, որ ճիշտ է ասում։
Սուր սարկազմի արքայից արքան․․․

LisBeth
31.07.2019, 23:34
Քաոտիկ հայացքս որսում ա ինձ հեռվից թափահարող ձեռքն ու անցողիկ ժպիտը, որն յուրահատուկ ա բրեկետներով մարդկանց։
- Ողջույն։
- Ողջույն, - պատասխանում եմ։
Վազելով մոտենում ա։ Զգացվում ա, ոգևորվեց։
- Չէի սպասում, որ մեկը կպատասխանի։ Սոցիալական էքսպերիմենտ կուզե՞ս։
- Հա, դավայ, - ասում եմ։
- Ուրեմն առաջին էտապում, ես ֆիքսում եմ ժամանակը, դու աչքերդ փակում ու փորձում ես այն զգալ ու ինձ ասում ես երբ երեսուն վայրկյանը կանցնի։
- Լավ, ֆիքսիր։
Աչքերս փակում եմ ու սկսում եմ զգալ ամեն մի մանրուք, որ շուրջս ա փաբը, սուրճի ու թխվածքի հոտերի խառնուրդը, աղբամանները գետնի վրայի գորշ բծերը, որ մնացել են հարբած մարդկանց անկառավարելի ռեֆլեքսներից, տարատեսակ ոտնաձայներ, էքսպերիմենտատրի մատի դողը, որ պատրաստ սպասում ա, հետաքրքրասեր կապույտ աչքերը, որ զննում են դեմքս։ Ու անասելի կարոտ, որ ասոցատիվ վերացել էր իմ ներսում եղած մանրուքներից, ու իր հոծ զանգվածով կլանում էր շուրջս կատարվողը․․․ խոսքերը, ծիծաղը, քայլվածքը․․․ ասում եմ՝
- Ֆիքսիր։
- Տասինը վայրկյան։ Հաջորդ էտապը կոչվում ա կնոջ սոցիալական դերը։ Ես քեզ հասարակ հրահանգներ եմ տալիս, դու կատարում ես։
- Չէ։
- Բայց դա էքսպերիմենտի մաս ա։
- Դե գրանցի արդյունքը։ Եթե ուզում ես որ հրահանգներդ կատարեն, շուն գնի՛ր։
- Գնանք փաբ։
- Չէ։
Ձեռքը մեկնում ու բռնում ա թևիցս։
- Չկպնես ինձ։
Հետ ա քաշվում, արագ, ինչպես ժպիտն ա դեմքից կորում։ Գնում ա։
Քիչ հեռու, գիթառի վրա երկտակ ծալված, տագնապալի ու փսիխոդելիկ ելևեջներ ա ստեղծում՝ Մեկը։ Ու ես փակում եմ աչքերս, մոռանում ժամանակի մասին, կարոտի մասին, շրջապատի մասին, ինքս իմ մասին ու իմ աղմկոտ մտքերի մասին․․․ մնում ա մենակ երաժշտությունը, որ չի տևում, չի ընթանում, չի չափվում, ու չունի ոչ մի հասարակական դեր։
Մտածում եմ ամսի երեքի մասին․․․ կա՞ն արդյոք հանուններ․․․ իսկ ինչու ոչեր, դեմ ու կողմեր․․․ առանց նժարի կշեռք ա, կյանք ա կոչվում։

Յոհաննես
02.08.2019, 03:14
Կուզեի հասարակությունը նենց խմբերի բաժանեի,որ գոնե մի խումբը սրտովս լիներ....խույ :[

Յոհաննես
06.08.2019, 01:52
Եթե մի օր էլ չմտնեմ ակումբ,ապա պատճառը կլիպի միջի աղջիկն է(կամ էս ոճի֊ժանրի ուրիշ մեկը) ։ Էս տիպը չարիքա,որ ռաստվի ինձ նա ստո յոբս կխփի,հետո էլ կասեն աշխարհքեն մի բողոքվի,սենց աղջկա հետ ինչ որ պ**ռ է պաչպչվում :o
Հ.Գ. էս երգը քցել եմ էլի
Հ.Գ 1 2։08֊ին բույլ մը նայվածքով սրտիս վրա ատոմային ռումբ քցեց,չնայած վստահ չեմ սրտի՞ս,թե՞....

https://youtu.be/5NjJLFI_oYs

Adam
17.08.2019, 15:19
Ուտելիքը դեն նետելու սովորությունից հրաժարվել եմ հավերժ: Փոքրիկ չորացած հացի կտոր, թոշնած լոլիկ, 3 օրվա մնացած բրնձով փլավ, կասկածելի հոտ ունեցող խոզապուխտի մի քանի շերտ… կամ՝ ֆասթֆուդում պատվիրածս ուտելիքն ամբողջությամբ չվերջացնելու հետևանքով մնացած մի ամբողջ տուփ ֆրի կարտոֆիլ…

Առաջ առանց որևէ հետին մտքի գցում էի աղբամանը: Բայց հիմա՝ չէ: Ինչ-որ մի բան տանջում ա ներքուստ: Չգիտեմ՝ ինչ ա դա: Վստահ չեմ, որ խիղճս ա, բայց լավ չեմ զգում ինձ: Հին ու իմ կարծիքով ոչ սպառելի ուտելիքները կդնեմ ֆոլգայի մեջ ու կտանեմ դուրս: Կդնեմ մի որևէ անկյունում՝ ինչ-որ մի կենդանու համար: Շուն, կատու… թռչուն, վերջիվերջո: Բայց դեն չեմ նետի:

Երեկ ընկերոջս հետ ցերեկը ժամը 4-ին նստեցինք մի ֆասթֆուդում ու ամբողջ օրը ոչինչ չկերած ու դատարկ ստամոքսներով, աչքներս ծակ պատվիրեցինք հսկայական բաժին ուտելիք: Էդ պատվիրելու պահը, երբ ստամոքսդ ձայներ ա հանում ու մենյուին նայելուց թուքդ սկսում ա գալ ու մտածում ես, որ եթե մտքիդ դնես՝ մենյուի եղած-չեղածը 10 րոպեյում կուտես:
Բայց բուղաչա պանինի արած taco-ն օրգազմային աչքերով ծամել վերջացնելուց հետո՝ սկուտեղիդ վրա դեռ տեսնում ես 2 տուփ ֆրի կարտոֆիլ՝ բեկոնի ու սոխառածի խառնուրդով: Աչքերդ ու բերանիդ համային զգայարններն անվերջ տենչում են, բայց ստամոքսումդ էլ տեղ չկա: Առաջին անգամը չի: Կոկիկ ամեն ինչ հավաքում եմ, չբացված ու չհամտեսված ֆրին իր տուփով հանդերձ մոտենում ու տալիս եմ փողոցում նստած կամայական աղքատի՝ բարի ախորժակ մաղթելով: Ավելի լավ եմ ինձ զգում, քան դեն նետելուց:

ivy
20.08.2019, 11:12
Իմ սիրած գրողներից մեկի պատմվածքների ժողովածուն եմ կարդում, որտեղ գրքի սկզբում ամեն պատմվածքի ստեղծման կարճ պատմությունն է գրված։
Սկզբում կարդում եմ պատմվածքը, հետո գնում եմ գրքի սկիզբ, նայում՝ ոնց է ստեղծվել։ Իսկական հաճույք։
Ու պատմվածքներից մեկը կարդալիս ինչ-որ անվարժություն զգացի, իսկ ես էդ գրողի ձեռագիրն անգիր գիտեմ, երբեմն նույնիսկ թվում է՝ իմ մի մասն է դարձել։ Էդ մի պատմվածքը մի ձև տարբերվում էր մյուսներից, հա սայթաքում էիր, ու տողերն իրար չէին գալիս․ նենց զարմացա։
Վերջացրեցի ընթերցանությունն ու գնացի գրքի սկիզբ, որ կարդամ ստեղծագործության «կենսագրությունը»։
Եվ ահա թե ինչ էր գրված էնտեղ։ Հեղինակը պատմում էր, թե ոնց էր հիվանդացել ինչ-որ հոթելում, ու տեղի բժիշկը, զննելով իրեն, մրսածության դեմ ինչ-որ բաներ էր նշանակել։ Եվ միայն իր բժշկի հետ հեռախոսազանգի ընթացքում էր պարզվել, որ էստեղ խոսքն ավելի ծանր դեպքի մասին է։
«Չեմ սիրում հեռախոսով դիագնոզներ դնել, բայց մոտդ մենինգիտ է»,- ասել էր բժիշկը։
Էդպես էլ կար։ Ապաքինումը երկար էր տևել, ու դեռ ամիսներ շարունակ հեղինակն ի վիճակի չէր եղել որևէ բան գրել։ Էս մի պատմվածքն իր առաջին փորձն էր՝ երկարատև դադարից հետո։ «Կարծես նորից քայլել սովորեի»։ Էնքան դիպուկ էր ասված, ու էնքան լավ էր դա զգացվում ստեղծագործության մեջ։
Նենց եմ սիրում իրեն։ Ուղղակի ուզեցի պատմել։

Skeptic
23.08.2019, 05:28
3 օր առաջ մարդը, ով ժամանակին հարազատներիցս հետո ամենակարևորն էր իմ կյանքում, ծնունդս Տելեգրամով շնորհավորելու հաջորդ օրը գրում ա, որ էլ հետս չի շփվելու։ Սխալ տպավորություն չթողնելու համար նշեմ, որ բոլոր փաստարկները հիմնավոր էին։ Չէի հասկանում, որ բազմիցս նեղացրել եմ իրան։

Ծնունդս հավես անցավ։ Գործի էի էդ օրը, կոլեգաներս, իրանցից մեկի խորհրդով, Հարարիի «Սապիենսը» նվիրեցին, որը երկար ժամանակ ա, ինչ պատրաստվում էի կարդալ, բայց իրանք չգիտեին էդ մասին։ Տուն գալուց հետո պատրաստվում էի փախնել ու փաբերից մեկում բունկերավորվել, բայց հարազատներս այցելեցին, իսկ երեկոյան կողմ, քանի որ մոռացել էի հեռախոսս անջատեի, ընկերներիցս երկուսը կանչեցին դուրս։ Առաջինի հետ հանդիպումը մշակութային-էսթետիկ էր․ գարեջրի ուղեկցությամբ մտերմիկ զրույց Կասկադում, անսպասելի նվեր՝ շրթհարմոն, երկրորդ անսպասելի նվերը՝ վալս (թեկուզ պարել չգիտեմ), ու իրան տուն ճանապարհել։ Հետո գնացի մյուս ընկերոջս մոտ, ու զբաղվեցինք բանջարաբոստանային կուլտուրաների, ավելի կոնկրետ՝ մի կուլտուրայի «մշակմամբ»։

Մի կողմից՝ մարդկանց հետ շփվել չի ստացվում։ Գիտեմ, որ իրանց ինչ-որ բան վանում ա ինձանից։ Մյուս կողմից, բախտի բերմամբ գրեթե միշտ քաղաքի կենտրոններում լինելով, հաճախ եմ հանդիպում ծանոթ դեմքերի։ Էրեկ իրիկունը, օրինակ, Այվիին ու Իմփրեշընին տեսա, ինչը հաճելի էր, որտև երկուսին էլ սիրում եմ ։)
Ոնց որ թե նոր ֆոբիայակերպ բան ա ձևավորվում մոտս՝ մարդկանց հետ մտերմանալը։ Հնարավոր ա՝ երկշաբաթյա լռությունն ա պատճառը։ Կիթառով սկսել էի բզբզալ, հետո ցանկություն առաջացավ տան պատերի ամրությունը դրանով ստուգելու, ուղղակի քանի որ ինձանից ավելի հաճախ նվագող մարդ կա տանը, չարեցի դա։ Բայց չեմ էլ ուզում զուտ սրա համար մեսիջ ստանալ։
Գլխիս միջի բորոտների հետ չի ստացվում Հիսուս խաղալ (էս արտահայտությունը Ջոնի Քեշից եմ ցրել)։

Մի քիչ առաջ, անկանոն կիսաքնիս հերթական ֆազայում, մտածում էի՝ եթե զոմբիների մասին ֆիլմում խաղամ, ինչ դեր ինձ բաժին կհասնի՝ կինոյի տղե՞ն, ով չնայած ինչ-որ վնասվածք ստանում ա, բայց ամեն ինչ լավ ա վերջանում իրա ու կինոյի աղջկա համար։ Միանշանակ ոչ։ Ущербный կերպա՞րը, ով երրորդ անվի կարգավիճակով ուղեծրվում ա կինոյի աղջկա շուրջ, բայց ինչ-որ պահի ստիպված ա լինում սեփական կյանքը զոհաբերել հանուն նրա։ Ավելի մոտ ա, բայց նորից ոչ։ Ճիշտ պատասխանը․ առաջին զոմբիացածներից մեկը, ում գլուխն առաջինն են ցխում չվարակված մարդիկ, բայց էդ ամենը չի էլ հայտնվում կադրում։


https://www.youtube.com/watch?v=hl83fIhqZno

Գաղթական
27.08.2019, 12:14
Էն որ միշտ բարև էր տալիս, բարևն առնում էի, բայց շատ տոն էլ չէի տալիս՝ մտածելով, թե թուրք ա:

Էսօր եկել ա, թե բա՝ դու էսինչ փողոցի վրա ես, չէ՞ ապրում,
- Հա
Բա՝ ես էլ..
Վայ քու կատաղած՝ ես քեզ մեր փողոցի վրա կյանքում չեմ տեսել: Մենակ ստեղ՝ գործի տեղը:
- Իսկ ես քեզ շատ եմ տեսել: Իմացա Ռումինիայից ես, հա՞:
Էդ ումից, որ իմացել ես՝ քյալ ա, որ էսքան տարվա մեջ տենց էլ Ռումինիան Արմենիայից չսովորեց տարբերել..
- Իյա, լո՞րջ հայ ես.. Բա մեր կողքը հայկական գյուղ կար:
- Ինչի դու ո՞ր երկրից ես:
- Սիրիայից արաբ եմ:
- Աաաա, Սիրիայից լիքը հայ ընկերներ ունեմ: ՈՒ բոլորն էլ միշտ պատմել են, որ արաբների հետ փոխադարձ խորը հարգանք են ունեցել: Հիմնականում Հալեպում են կենտրոնացած եղել:
- Հա, Հալեպում, ճիշտ ա: Բայց էդ մեր կողքի գյուղը հենց մաքուր հայկական էր: Մեջը մենակ հայեր էին ապրում: Արաբերեն էլ էդքան լավ չէին խոսում: Մենակ հայերեն..
- Ա ինչ ա խոսում է.. Ո՞նց կարող ա Սիրիայի հայերը արաբերեն լավ չխոսային: Էդ ի՞նչ գյուղ էր:
- Քեսաբ

...

StrangeLittleGirl
02.09.2019, 13:23
Անցյալ երեքշաբթի աշխատանքային օրվա վերջին HR֊ից մեյլ եմ ստանում թե՛ գործիս տեղի, թե՛ անձնական հասցեիս։ Նամակի վերնագրի մեջ URGENT բառը, գործիս տեղի հասցեիս վրա նաև նշված որպես բարձր կարևորության նամակ։ Շտապ֊շտապ ինչ ինֆո պետք ա, պարզում եմ, հաջորդ առավոտյան պատասխանում եմ ու հարց տալիս, թե մնացածը ոնց անեմ (որովհետև ինձ համար էլ էր բավական շտապ ու կարևոր հարց)։ Պատասխան չկար։ Հետո ուրբաթ երեկոյան էլի ինֆո եմ ստանում հարցի հետ կապված, ամեն ինչ ավելի հստակ, բայց միևնույն ժամանակ շտապ ա դառնում։ Մի հատ էլ մեյլ գրում եմ կիրակի երեկոյան, որ երկուշաբթի հենց մեյլը բացի, վերևում լինի իմ ուղարկածը։

Երկուշաբթի առավոտ սպասում եմ մի քանի ժամ, էլի պատասխան չկա (պատկերացրեք, իրոք ահավոր անհետաձգելի շտապ հարց ա, ամեն րոպեն հաշվվում ա)։ Բռնում, զանգում եմ, բացատրում եմ իրավիճակը։ Ասում ա՝ մեյլ ուղարկի։ Էստեղ ոնց որ չագուչով գլխիս խփեն։

ivy
05.09.2019, 13:47
Մոտ մի ամիս արձակուրդ էի վերցրել, որ գլուխս լրիվ ազատեմ աշխատանքից ու մի կարգին ճամփորդեմ: Շատ լավ որոշում էր, լիքը հանգստացա:
Դրանից առաջ էնքան փոփոխություններ էին եղել աշխատանքային կյանքումս, ու էնքան հոգնած էի:

Մեր հիերարխիկ համակարգում երբ քեզ օֆիցիալ անուն են տալիս՝ "stellvertretende Leitung", ու շեֆիդ պարտականությունները մանրից քեզ են անցնում, որովհետև «դու կարող ես», իսկ ինքը ուզում է միայն քաղաքական դաշտում ակտիվ լինել, ապա ամբողջը մնում է ուսերիդ: Ամբողջ պատասխանատվությունը՝ թե պրոյեկտների բյուրոկրատական հարցերի հետ կապված, թե թիմի հետ կապված, կողքից էլ դե քո սովորական խորհրդատվական աշխատանքը:
Ստիպված էի հաշվապահական դասընթացների գնալ՝ երեք պրոյեկտի ֆինանսները վարել կարողանալու համար. դա սովորաբար պրոյեկտի տնօրենի պարտականությունների մեջ է մտնում, մեր դեպքում փաստորեն՝ փոխտնօրենի: Էս սոցիալական նախագծերի ներսում առանձին հաշվապահական հաստիքներ չկան. ֆինանսները ինքդ ես վարում, հետո հաշվետվություն ուղարկում ամբողջ կազմակերպության ֆինանսական բաժին, հետո էլ գալիս են հաշվետվությունդ ստուգելու:

Մի երկու ամիս հա մտածում էի՝ ինչի եմ սա անում: Մի կողմից հավես է նոր բան սովորել ու լիքը պատասխանատվություն վերցնել (ահագին սազում է իմ "control freak" էությանը), հետն էլ շեֆս ասում է՝ մի օր գուցե ինքդ դառնաս տնօրեն, հիմա շանս ունես հասկանալու՝ կուզենայիր, թե չէ: Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ես ուրիշի գործն եմ անում, ու լրիվ իզուր տեղը ինձ էսպիսի ծանրաբեռնվածության տակ եմ պահում:
Բացի դրանից, զգում եմ, թե ոնց է կոլեգաներիս վերաբերմունքը փոխվել. մի ձև ձգված են իմ կողքը, գիտեն, որ խիստ եմ ու հիմա կարող եմ թիմի հետ կապված որոշումներ կայացնել. պիտի ամեն ձև «ցույց տան, որ աշխատում են»: Շեֆս ասում է՝ դա լավ է, «ես քաոտիկ եմ, դու՝ կազմակերպված. թիմին կազմակերպվածություն ու ձգվածություն է պետք»:

Երեկ առաջին անգամ աշխատանքի ընդունելու հարցազրույց էի վարում՝ նախապես թափուր տեղի համար հայտարություն տալով, թեկնածուներ ընտրելով ու ինտերվյուրի հրավիրելով: Իմ կարծիքով, լավ անցան հարցազրույցները. ամեն դեպքում փորձեցի ամեն ինչ անել, որ մարդիկ իրենց լարված չզգան ու նույնիսկ մերժում ստանալու դեպքում վատ տպավորություններով չհեռանան մեզնից: Շեֆս ասեց. «Առաջ ես էլ էի քո պես սրտացավ. հետո անցավ ժամանակի ընթացքում»:
Հուսով եմ՝ ինձ մոտ երբևէ չի անցնի:

Նաև շեֆիս փոխարեն բոլոր հանդիպումներին եմ գնում, որոնց պիտի որ պրոյեկտի տնօրենը գնա, և միայն իր չկարողանալու դեպքում՝ փոխտնօրենը:
Ինքը գիտի, որ ես իր գործն եմ անում, ու դա սղցնում է «լավ փորձ է քեզ համար»-ի տակ, բայց դե չգիտեմ՝ ուզում եմ, որ էսպես լինի, թե չէ: Կատակում է, թե. «Երևի քո փոխ-ի վրա գիծ քաշենք, էն ա ամեն ինչ անում ես, ես էլ գնամ թոշակի»:
Լավն էն է, որ մի քանի ամսում իսկապես էնքան բան եմ սովորել ու դեռ շարունակում եմ սովորել, որ մի օր երևի հենց էդպես էլ իրերս հավաքեմ ու գնամ մի ուրիշ պրոյեկտ ղեկավարելու: Բայց դե դա էլ հաստատ չգիտեմ...

Հա պտտվում եմ էս PhD ծրագրի (https://www.en.transformationsprozesse.volkskunde.uni-muenchen.de/index.html) շուրջ ու չեմ դիմում. չգիտեմ՝ ոնց հասցնեմ ֆուլթայմ աշխատանքիս հետ, բայց դե շատ եմ ուզում փորձել: Մի օր երևի սրա հերթն էլ կհասնի :)

Adam
07.09.2019, 05:12
Հուլիսի 16-ի գիշերը այլանդակ մի հատ ավարիայի ենթարկվեցի: Գիշերը ժամը 3-ին ընկերներիցս մեկին տարա իջացրի իր տուն (կողքի քաղաքին հարակից գյուղերից մեկը): Հետ գալու ճանապարհին (ճանապարհ, որով տարիներ շարունակ գալիս եմ Ռեյմս)՝ չէի տեսել նոր սարքած կալցևոյը (2 շաբաթ առաջ էին սարքել ու 2 շաբաթ ա ինչ էդտեղով չէի անցել) ու 120 -ի վրա (ըտեղ մաքսիմումն 90 ա, բայց քանի որ ինքը միշտ ուղիղ ճանապարհ ա՝ 110-120-ի վրա միշտ ճղելով էկել եմ. զոնան էլ, որ վերցնես, էդ աստիճանի վտանգավոր զոնա չի (նու, հիմա հաստատ էլ տենց չեմ մտածում. ինչ դաս ա, որ քաղել եմ , էլ դու սուս), բայց արի ու տես՝ մեկ էլ 120-ի վրա վերջին վայրկյանին եմ նկատում, որ կալցևոյ ա դիմացս (անուշադրություն, ենթագիտակցաբար ճանապարհը հարթ ու առանց որևէ խոչընդոտի պատկերացնել, թե կես հատիկ քզանաքսի ազդեցություն) ու ուղիղ լաբավոյ հաքնում եմ կալցևոյին: 120-ի վրա: Զգում եմ, որ ավտոս թռնում ա ու երկու վայրկյանում հասցնում եմ ինքս ինձ ասել մտքումս՝ ֆսյո, ես վարի գնացի: 10 մետր թռնում ա ավտոն կալցևոյի մեջտեղով ու ընկնում եմ հարակից անտառի փոսը՝ պարբրիզս էլ դիմացով հագնում եմ ծառին:

Հարվածը զգում եմ գլխիս վրա ՝ էէռբագախառը ու դեռ գիտակցությունս տեղն ա… բայց չգիտեմ՝ ինչ ա եղել հետս (այլանդակ ցավերի մեջ եմ, կամ ոտքս եմ ջարդել, կամ էլ աջ թևս, մեկ էլ երևի հաստատ գլխիցս արնահոսում եմ: Մի խոսքով, մտածում եմ, որ վերջը… եթե ուշքս միանգամից չգնաց , բան չի մնացել, հեսա անջատվելու եմ:
Ծուխ ա դուրս գալիս կապոտից … ամբողջ ավտոն լխճվել ա … (ես էլ կյանքումս ոչ ավարիայի մեջ եմ ընկել ոչ էլ գիտեմ թե էդ էէռբագը ոնց ա աշխատում ու ոնց են դրան մի կողմ տանում ձեռներով, որ կարողանան դուրս գալ մեքենայից: Ամբողջ ավտոյի մեջ ծուխ ա… ու ես էլ ցավերի մեջ մտածում եմ՝ բա որ հանկարծ տրաքի … շուտ արա մի բան արա դուրս արի մեքենայից: Հազիվ ամրագոտին արձակում եմ ցավերի մեջ ու դուռը բացում եմ ինձ դուրս եմ շպրտում: Մութ ա, բան չի երևում …
Չգիտեմ ՝ ուր եմ ընկել , մենակ գիտեմ, որ փոս ա: Թավալ գալով խոտերին սկսում եմ բարձրանալ փոսից ՝ ճանկռելով, հողոտվելով ինձ գցում եմ դեպի մայրուղի… ու պառկում եմ գետնին:

Հետևից 5 մեքենա կանգնած, մարդիկ դուրս են եկել խառնված իրար… ջուր են բերում … ոնց եք պարոն … պարոն լսում ե՞ք մեզ : Ես էլ երկինք եմ նայում ու չեմ հասկանում ՝ երազ ա սա՞, մեռել ե՞մ, թե ՞ կենդանի եմ: Մենակ գիտեմ, որ սաղ մարմինս ցավում ա ու աջ թևս չեմ կարում շարժեմ:
Մեկն էլ բա՝ մեքենան թռավ 10 մետր ու ընկավ փոսը … տենց բան հլը չէինք տեսել … զանգեք մեկդ ամբյուլանս ու ժանդարմերիա … շտա՛պ (մարդիկ են գոռգոռում)… ես ձայն չեմ կարում հանեմ… մենակ ասում եմ, որ չեմ կարում շարժվեմ ու ցավում ա …

Ամբլյուլանսը գալիս ա, ինձ վերցնում են ու դնում մեքենայի մեջ ու տանում են հիվանդանոց: Ժանդարմը գնում ա ավտոյիցս բումաժնիկս ու փշրված հեռախոսս ա բերում ու հարցնում ա ինշուրանսի թղթերը (ես էլ ցավերի մեջ հիշում եմ, որ ինշուրանսս արդեն 2 շաբաթ ա սպառվել ա ու մոռացել եմ նորացնեմ. No reimbursement !!!! ) …… ու ժանդարմին չեմ ասում դրա մասին, որ ավելի մեծ քաքի մեջ չընկնեմ՝ ասում եմ ինշուրանսի թուղթը ավտոյի մեջ պիտի լինի ըտեղ մի տեղ … մեկ էլ բա ՝ լավ , կարևորը դուք եք, վաղը հիվանդանոցից կզանգեք ձեր ինշուրանսին , որ գան տանեն ավտոն (ի՞նչ գիտի , որ ավտոս էլ վարի գնաց առանց reimbursement -ի, ու հլի մի հատ էլ 400 եվրո պիտի տամ private towing assistance մեկին բերել տամ հանի ավտոն փոսից. ինշուրանս չունեմ) … բայց էդ պահին դա չի կարևորը…

Կարևորը որ չեմ արնահոսում ոչ մի տեղից… մնում ա շտապ օգնության տեղը պարզեն՝ ինչ կոտրվածքներ ունեմ… տանում են, ստուգում են ու ոչ մի կոտրվածք (գլխի մասում ուժեղ շոկ՝ հարվածից, twisted ankle , մեկ էլ աջս թևս այլանդակ հարվածից ցավում ա ՝ չեմ կարում շարժեմ, բայց ասում են կոտրվածք չկա ՝ կարաք տուն գնաք: Առավոտը ժամը 4-ն ա , ո՞նց տուն գնամ, ու ինչո՞վ: Ոչ մեկին չեմ ուզում զանգեմ ասեմ պատահածի մասին , որ պանիկա չանեն: Ցավերի մեջ վեր կացա , հագնվեցի մի կերպ , էկրանը լրիվ փշրված հեռախոսովս ուղևորվեցի հիվանդանոցից ոտքով դեպի կայարան: Ցուրտ, քամի… ես էլ թեթև հագնված: Ժամը առավոտը 4հ30 ա իսկ Ռեյմս գնացող առաջին գնացքը ժամը 7հ40ին ա: Կայարանն էլ փակ ա:
Եկա , կուչ եկած նստեցի դռների դիմաց ու մրսելով սպասում եմ կայարանի բացվելուն: Ու անալիզ եմ անում կատարվածը ու էլի չեմ կարում հասկանամ ՝ իրականություն էր թե երազ: Մրսելով, ցավերի մեջ ժամերը ձգում եմ տենց բորդյուրին նստած մինչև կայարանը բացվում ա ՝ մտնում եմ ներս , թոփալ ոտով մի հատ տաք կակաո եմ վերցնում կիոսքից ու խմելով սպասում եմ գնացքին: Նստում եմ ու գալիս եմ տուն:

Ոչ մեկին ոչ մի բան չեմ ասում: Օրվա մեջ մամաս տեսնում ա քայլելս՝ ասում եմ ընկել եմ: Բա ավտոդ ու՞ր ա …… - մատոռը վառվել ա: (մինչև հիմա ոչ մեկ ոչինչ չգիտի. հավես չունեմ ավել պանիկաների ու ուծիմուծիների ու իրանց ավելորդ անհանգստություն պատճառելու): 2 օր հեգո Զանգում եմ պրիվատ towing -ին , բացատրում եմ կատարվածը ու գալիս ա ինձ վերցնում ա գնում ենք պատահարի վայր: Ու ցերեկային լույսով տեսնում եմ ավտոյիս վիճակը ու հավատս անգամ չի գալիս մի վայրկյան , որ ես դրա մեջ եմ եղել: Շամշյանի ֆոտոները քաք են կերել: Ամբողջ ավտոյի կեսը գառմոշկա դարձած լխճված ծառի մեջ…
2 ամիս ա անցել… մինչև հիմա աջ թևս ցավում ա…
կոճս ոնց որ թե դզվել ա բայց թևիս ցավը չի անցնում: Բժիշկն ասում ա կարող ա երկար տևի, որտև հարվածից մեջը մկաններ են պատռվել երևի…
Մի խոսքով …

Ու էս ամեն ինչը ո՛չ ալկոհոլի ու ոչ էլ թմրադեղի պատճառով: Չհաշված կես հատիկ քզանաքսը (բայց դե տարիներ ա ինչ քզանաքսով ավտո եմ քշել ու ուշադրության պրոբլեմ երբեք չէի ունեցել…)
Ինչ ասեմ …
Հիմա էլ ավտո ոչ ուզում եմ քշեմ, ոչ էլ: Հերիք ա:

StrangeLittleGirl
12.09.2019, 18:44
Էրեկ նախկին կոլեգաներիցս մեկի հետ էի խոսում։ Որոշ ժամանակ Անգլիայում պոստդոկից հետո նորից մեր հին համալսարանում գործի ա անցել, բայց ոչ մեր ամբիոնում։ Ասեց, որ մեր ամբիոնը հրաժարվում ա պոտենցիալ ֆիզարձակուրդի համար վճարել, դրա համար իրա գրանտով ուրիշ ամբիոն գնաց։ Էս էլ ձեզ գենդերային հավասարություն զարգացած Եվրոպայում։ Կոնկրետ դեպք, երբ կին պոստդոկի կարիերայի դեմն առնում են։

Գաղթական
16.09.2019, 18:18
Եթե ճիշտ հասկացա` ինձնից առաջ Սպայդըրմենն էր էս տնքախուց այցելել...


https://youtu.be/Wdt5l2GwbDw

VisTolog
17.09.2019, 22:02
Էս վերջերս մի անչափահասա Վիստ ձյայի հետ շփվում ու ինքը միշտ տխուրա, դարդոտած, կյանքի գույները կորցրած, որովհետև ընկերուհի չունի։ :think



Ասածս ի՞նչա

Երանի ես քո տեղը լինեի էլի :D

Chuk
18.09.2019, 21:33
Ոչ շատ երիտասարդ աղջիկ/կին ա եկել աշխատանքի ընդունվելու հարցազրույցի։

Բուհ ա ավարտել, մագիստրատուրա։ Հարցեր ենք տալիս, ասում ա գերազանց ա սովորել։

Հարցնում ենք.
- Իսկ ինչի՞ ռեզյումեում ոչ մի աշխատանքի տեղ նշված չի, չե՞ք աշխատել, թե՞ գրանցված չեք աշխատել։

Պատասխանում ա.
- Ես ընդհանրապես կարծում եմ, որ կինը չպետք ա աշխատի։ Աղջկան պետք ա իրա պապան պահի, ամուսնանալուց հետո՝ ամուսինը, ավելի մեծ տարիքում երեխեքը։

Երևի հետագա զրույցը կոռեկտ չէր, բայց զարմացած հարցրի.
- Բա էդ դեպքում ինչի՞ եք հիմա աշխատանք փնտրում։
- Բաժանվել եմ, - պատասխանեց։
- Իսկ եթե նորից ամուսնանաք, դուրս կգա՞ք աշխատանքից։
- Իհարկե, - պատասխանեց: - Եթե նորմալ տղամարդու հետ ամուսնանամ, հո չի՞ թողնի աշխատեմ։

Սատանեն ասում ա աշխատանքի ընդունենք զուտ նրա համար, որ փորձենք մտածելակերպը փոխել ((

Adam
19.09.2019, 14:38
Էրեկ փողոցում քայլում էի (գրախանութ էի գնում՝ մի հատ փոքր մանյուել կար պիտի առնեի), մեկ էլ՝ մորմոնական եկեղեցուց երկու հին ծանոթ:
Բա՝ ոնց ես, ոնց չես… էս ինչի՞ էլ չես գալիս եկեղեցի արդեն քանի տարի ա…
Ես էլ բա՝ գամ ի՞նչ անեմ: Հավես չունեմ: Եկեղեցիներից ու ուսմունքներից հոգնել եմ.
Էն գլխից էլ հետաքրքրության համար էի մտել ու ուսումնասիրելու նկատառումներով, ոչ թե եսիմ ինչ-որ բեսամթ հավատում էի…
Մի խոսքով, մեկ էլ բա՝ (միջին տարիքի մարդ ու կին են) մենք միշտ քո համար աղոթում ենք, գիտե՞ս:

Ասի՝ այսինքն !!

Բա թե՝ գիտենք, որ դու գեյ ես ու աղոթում ենք քեզ համար:

Քմծիծաղ տվի ասի՝ աղոթում եք որ ի՞նչ: Նպատակը !!!

Բա՝ չիմանաս եկեղեցում գեյեր չկան: Կան:
Մենք չենք քարկոծում ու չենք դատում: Եթե դա ա պատճառը, որ էլ եկեղեցի չես գալիս՝ լավ կանեիր վերանայեիր որոշումդ…

Ես էլ բա ՝ չէ, հենց էդ ա՝ դա հեչ կապ չունի: Ուղղակի էլ լուրջ չեմ վերաբերվում էդ ամեն ինչին: Էդքան բան:

Մեկ էլ՝ Աստված գեյերին հավասարապես սիրում ա: Ուղղակի չպետք ա տրվես սատանայի գայթակղություններին:
Արի եկեղեցի, աղոթի ու դիմացի:

- Ինչի՞ն դիմանամ:
- Դե դիմացի մինչև վերջ:
- Մինչև վերջ … այսինքն մինչև մա՞հ:
- Դե … հա … մինչև էդ փորձության ավարտը: Հետո կպարգևատրվես, հավաստիացնում ենք քեզ:
- Լավ, իսկ էդ դիմանալու ընթացքում ի՞նչ պիտի անեմ: Պիտի ցանկություններս զսպեմ ու ոչ մի զուգընկեր չունենա՞մ:
- Զուգընկեր կարող ես ունենալ, բայց առանց որևէ մարմնական կապի:
- Օք, այսինքն՝ ուզում եք գամ ու ամբողջ կյանքս նվիրեմ ձեզ՝ ուրախ ու երջանիկ հետերոսեքսուալներիդ սիրո դրսևորումներին միմյանց հանդեպ, ամուսնություններին ու ընտանիքներ կազմելուն … ձեր երջանկությունները կողքից ունկնդրելուն, հա՞: Ես էլ չորացած չիր դառնամ տենց տխուր ու դժբախտ ապրեմ հանուն Աստծո՞:
- Դա ընդամենը փորձություն ա: Չիմանաս՝ մենք չունենք փորձություններ: Ուղղակի ամեն մեկին ի՛ր բաժին փորձությունն ա տրված:

Տասը վայրկյան լռեցի ՝ հայացքս կողք թեքելով ու ասեցի՝ էդ ինչ ա՝ Ջոզեֆ Սմիթը 72 հատ կնիկ կարար ունենար, իսկ ես մի հատ նորմալ ընկեր չեմ կարա ունենամ ու երջանիկ լինեմ Աստծո առա՞ջ:

Բա՝ կատակի ես տալիս… բայց մենք կշարունակենք աղոթել քո համար:
Ես էլ բա՝ պետք չի, շնորհակալ եմ: Ձեր աղոթքը ձեզ պահեք:
Մտքումս ասի՝ դա պաշլի վի նա ֆիգ... աղոթողներիս նայեք …
նենց ուզում են իրանք հետերոներով երջանիկ-երջանիկ ապրեն, քեզ էլ չորացած վիճակում patronize անեն ու «աղոթեն քո համար»…

ivy
20.09.2019, 11:39
Արդեն չորս-հինգ ամիս է՝ ամեն օր տեսնում եմ իրեն մետրոյի կանգառում: Հագին միշտ նույն ժիլետն է, վրան՝ Harvard University-ի դրոշմը, ձեռքին էլ՝ անկախ եղանակից, մի հնացած անձևանոց: Կայարանի երկայնքով հետուառաջ է անում ու մատներով անդադար կպչում վզին՝ կարծես փորձելով ուղղել վրայի մաշկը: Էդ տարօրինակ շարժումները երևի OCD խանգարումների մեջ են մտնում կամ, ինչ իմանաս, գուցե իսկապես ուղղում է պարանոցի մաշկը, որը տարիքից կլինի, թե անընդմեջ ձեռնահարումից, մի քիչ ճլորած ու մաշված տեսք ունի:

Գիտեմ, որ հաճախ եմ նայում մարդկանց, ու հետն էլ կարող եմ մոռանալ, որ իրենք տեսնում են իմ նայելը: Գուցե ոչ բոլորին է դուր գալիս իմ հայացքը, բայց իրեն կարծես թե դա չի խանգարում: Ավելին, սկսել է ջերմ բարևել ինձ ամեն տեսնելիս: Եթե հեռվում է, ձեռքով է անում ու բարձրաձայն ողջունում, ոնց որ հին ծանոթի կբարևեին: Ես էլ իրեն եմ ձեռքով անում:
Էսօր ողջունելուց հետո մոտեցավ, բայց ոչինչ չասեց, ուղղակի կանգնած էր կողքս ու մատներով դասավորում էր պարանոցը: Ինչպես միշտ, գնացք չնստեց, այլ միայն հայացքով ճանապարհեց գնացողներին:

Էնքան հետաքրքիր են մարդիկ: Բոլորը: Հետաքրիր է, թե ինչեր են կատարվում իրենց ներսում, ինչ աշխարհների մեջ են ապրում՝ միայն իրենց տեսանելի: Թե ոնց են դիմանում կյանքին կամ ոնց չեն դիմանում:
Տեսնես կա՞ մեկը, ով ինձ է նայում:

Alphaone
25.09.2019, 20:17
Երևի ինքս էլ կուզեի հոգով թինեյջեր ու մեծահասակի կենասափորձ/գիտելիքներով ուսուցիչ ունենալ, բայց ներքին թինեյջերը թարսի պես հետս դպրոց չի գալիս, դռների մոտից փախուստի ա դիմում:

Adam
26.09.2019, 19:01
Էն օրը հայկական ալիք էի միացրել , մեկ էլ աչքովս ընկավ էդ թիվիների նկարած սերիալները…
ու ինքս ինձ մտածում եմ՝ էն վախտ (առաջներում) տալիս Բրազիլիայից կամ Պերու-մերուներից, Վենեսուելլայից սերիալներ էին առնում, դուբլյաժ անում ու տալիս եթեր … ու … ինչ էլ չլինի ավելի լավ էր, քան էն ինչ հիմա են անում:
Գոնե էդ լատինոամերիկյան սերիալներում որոշ չափով էսթետիկա կար, պրոֆ նկարահանումներ ու շատ լավ դերասանական խաղ (թքած թե chick flick չէին և կամ տնային տնտեսուհիների համար գրված սյուժեներ) … բայց զատո էդ անտերը լավ էին նկարում … մեջը իրոք «հավատացնող» դերասաններ էին խաղում ու որակով նկարված բաներ էր…

Սա ի՞նչ ա:

Chuk
28.09.2019, 02:50
Շուտով նորից գործազուրկ կլինեմ ու կսկսեմ նոր գործ փնտրել:
Ռեալ իմ վրա առաջին անգամ ականատես եղա ոտի տակ փորելու գործընթացին: Մի այլ կարգի զզվելի պատկեր էր, բայց և պետքական փորձառություն:
Իսկ գնում եմ մի տեսակ թեթև ու հանգիստ: Իմանալով, որ գործս փայլուն եմ արել:
Թիմլիդություն առաջին անգամ էի անում: Թիմս լավն էր: Ուզում են հետս դուրս գալ, իհարկե, չեմ թողնի ))

ivy
02.10.2019, 13:58
Մտածում եմ՝ ինչքան բաներ ենք գրում Ակումբում մեր մասին: Էստեղ երևի հեշտ է. կոնկրետ ոչ մեկին չես պատմում, այլ գրում ես վերացարկված ու խզբզանքդ թողնում մի տեղ՝ Ակումբի հնացող էջերի մեջ:
Ինչու խոսել կոնկրետ մեկի հետ՝ կոնկրետ բաների մասին, որոնք քեզ հուզում են: Մարդիկ հաճախ անտակտ են ու հիմար. ոչ մեկս էլ բացառություն չենք: Առանց հասցեատիրոջ գրելն անվնաս է. չկան սպասումներ, չկա պատասխանի ակնկալիք, ու հետևաբար ոչ մի արձագանք կամ դրա բացակայություն էնքան կարևոր չի, որքան լինում է ուղիղ շփման ժամանակ:
Կուշտ եմ մարդկանց փոփոխվող տրամադրություններից, գնացող-եկող հետաքրքրվածությունից, հավես-անհավեսությունից ու դրանից եկող ամեն տեսակի վերաբերմունքից, որ մինչև հոգուդ խորքն է գնում՝ ճանապարհին ինչ ասես ավիրելով, միայն էն պատճառով, որ մոտ ես թողել: Էլ չի մնացել վստահություն, ու վերջնականապես փակվել եմ մարդկանցից: Առանց վիրավորանքի, առանց պարտքուպահանջի, այլ միայն իրողության պարզ գիտակցմամբ: Ու մնացել եմ բաց միայն Ակումբի առաջ, դե իմ կարողությունների չափով, կարևորը՝ առանց վնասվելու վախի:

StrangeLittleGirl
02.10.2019, 17:28
Իմ օֆիսակիցը հայրական արձակուրդ ա գնացել (կամ ոնց ուզում եք դրան հայերեն ասեք. կինը ծննդաբերել ա, երկու շաբաթ իրեն հասնող արձակուրդն ա գնացել)։ Մի բլանկ էր լրացնում, որը կոչվում ա հոր և համամոր (դանիերեն՝ medmor) արձակուրդի բլանկ (այսինքն, չծննդաբերող ծնողի)։ Լավ երկիր ա էլի Դանիան, հո զոռով չի։

Chuk
08.10.2019, 23:32
Քանի դեռ շեֆությունը ինձ փորձում ա պահել, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ շարունակում ենք նոր աշխատողների ընդունումը:

Էսօր մշակութային շոկ եմ ապրել: Հարցազրույցի ա եկել 33-ամյա երիտասարդ, ով ներկայանում ա որպես փորձառու ծրագրավորող ու բավական պատկառելի գումար աշխատավարձ ա ուզում: Հարցազրույցներին ինձ պահում եմ խիստ կոռեկտ, անկախ տարիքից ու սեռից խիստ հարգալից եմ թեկնածուի հետ, խոսում եմ բացառապես «դուք»-ով, ամեն ինչ անում եմ, որ հարցազրույցը հանկարծ չվերածվի «ստորացման» պրոցեսի: Ու ահա մի պարզ ծրագրավորման խնդիր եմ տալիս, ինչին արձագանքում ա.

- ԸնԳեր, խի՞ դու ինձ ուժե գորձի՞ ես վեկալել, որ մի հատ էլ խնդիր ես տալիս:

Մինչև էդ HR-ի հարցին, թե մինչ մեր մոտ գալը որտեղ ա աշխատել ու ինչի ա ուզում փոխել գործը, պատասխանել էր.

- Քուրս, իմ սահմանադրական իրավունքն ա գորձս փոխելը, ինչ-որ խնդիր կա՞ դրա հետ:

Սխալն իհարկե մերն էր, մոռացել էինք կարմիր խալիները փռեինք ոտքերի տակ:

Սա իրականում երկու փոքր դրվագ ա: Ինձ էսօր մեծ ուժով եմ կարողացել պահել կոռեկտության դիմակի տակ ու չասեմ. «արա, հլը արի դուրս քեզ ասեմ որը որից հետո ա», որտև թերևս եթե ասեի, դա իմ միակ խոսքը կլիներ, որ ունակ էր հասկանալ:

Գաղթական
14.10.2019, 14:08
Հազիվ եմ ինձ զսպում, որ կռիվ չանեմ..

Որ օրը ցերեկով, ռեգուլյար բանակով ու պրոքսիներով, ՆԱՏՈ-ի անդամը հարձակվում ա հարևան սուվերեն պետության վրա՝ էդ հեչ..
Որ ծայրաստիճան ցինիզմով միլիոնավոր միգրանտներով ա սպառնում իրա ֆելլոու նատոիստներին՝ էդ հեչ..
Որ հռհռում ա ռազմամթերքի էմբարգոների վրա՝ էդ հեչ..
Որ զոհերի թիվն օրեցօր երկրաչափական պրոգրեսիայով աճում ա, գաղթականների թիվն արդեն 200.000-ն անցել ա, իսկ սուլթանահպատակներն առնվազն 1 ավիահարված են հասցրել քաղաքացիական փախստականների կալոննաներին (որոշ աղբյուրներոի համաձայն՝ 2 հարված)՝ էդ էլ հեչ..

Էս սաղ, ու էլի շատ բաներ, հեչ..
Ֆլամանացիները ծանր ու մեծ նստած վիճում են, թե ինչն ա ավելի ահավոր՝ դեպի ԵՄ նոր միգրացիայի ալիքը՞, թե՞ մոտ 1000 իսիսականի բանտից փախուստը...

Chuk
22.10.2019, 01:41
Խոսելու ժամանակը։

Ծառայությանս ժամանակ մոտս հեռախոս կար, որի մասին տեղյակ էր ողջ հրամ. կազմը։ Մի օր մեկը զանգում է մեր տուն ու ներկայանալով իմ ընկեր՝ խնդրում է բանակային համարս։ Մայրս զգում է, որ մի բան էն չի, ու փորձում է ճշտել թե ով է ու ինչի համար։ Պատասխանը լինում է՝ կարևոր չի ով ա, Արտակը պրոբլեմների մեջ ա, պետք ա հետը խոսել։ Ընդամենը մի պահ պատկերացրեք մորս վիճակը։ Համար չի տալիս։

Այդ մարդը հեռախոսահամարս այլ կերպ գտնում է, զանգում ինձ ու պահանջում փակել ակումբի քաղաքականություն բաժինը։ Լսում է քֆրտոց (հեռախոսազանգի մասին արդեն գիտեի) ու մերժում։

Ակումբը միակ անգամ կոտրվում է այդ ժամանակ։ Այդ ժամանակ ակտիվ ICQ չատով ինձ գտած անձնավորությունը հայտնում է, որ ամոթ է նման անպաշտպան կայք ունենալը։ Որոշ խոսակցությունից հետո խոստովանում է, որ մի կալանավորված խակեռի ազատել են՝ ակումբի կոտրելու դիմաց։ Հասկանալով, որ խնդիրը ծրագրային չէ՝ այդ ժամանակ որոշում եմ ակումբի հոստինգը տեղափոխել արտասահմանյան հոստինգ ծառայություններ։

Մի օր ինձ կանչում է մեր հրամանատարական կազմից մեկը, ու զարմացած հարցնում, թե ի՞նչ եմ արել այդ մարդուն, որ կապվել է իրենց հետ ու ասել, որ «Արտակի ծառայությունը դժոխք դարձնեն»։

Այս պատումիս հերոսն այսօր կալանավորվել է՝ այլ մեղադրանքով։

Moonwalker
22.10.2019, 16:32
Ասում են՝ գնում եմ ու նվազագույնը Նոր տարին միջինասիաներում եմ դիմավորելու:

:pardon


Հմմ, մինչև Նոր տարի, բան...
Աշխաբադ: Լրիվ այլ մարդ: 2 տարի, 21 օր և դեռ հաշվում ենք...

:pardon

ivy
24.10.2019, 14:00
Երեկ մի լեհ աղջիկ էր զանգել, գերմաներեն չգիտեր, անգլերենով ասեց, որ եսիմ որ կազմակերպությունից եսիմ ով մի քարտ է իրեն տվել՝ էս համարով:
Ու թե՝ «Կարո՞ղ եմ պարոն Հ. Հ.-ի հետ խոսել, ինձ ասել են, որ ինքը կարող է ինձ օգնել»:
Ասում եմ՝ «Էդ պարոնը ոնց որ թե ես եմ»:
Լռություն: Հետո՝ ներողություն, անունից չէր հասկացվում:
Դե հա, առաջին անգամը չէր, ու հետո վերջին հաշվով՝ ինչ տարբերություն:
Ասում է՝ խնդիրներ ունեմ: Դե պարզ է, ուրիշ ինչի պիտի ինձ զանգեն: Հարցրեցի, թե կարո՞ղ է մի երկու բառով նկարագրել իր խնդիրները:
Պարզվեց՝ մի երկու բառով հնարավոր չէր, երկար-բարակ պատմելուց հետո, մտածեցի՝ ավելի ճիշտ կլիներ հարցնել, թե ինչ խնդիրներ չունի:
Ու վերջում էլ թե՝ "I need a smart person, who can solve all my problems".
Էնքան նաիվ հնչեցին էդ բառերը:
Երևի պարոն Հ. Հ.-ին իմաստուն կախարդ էր պատկերացրել, որ ձեռքի փայտիկը թափահարելու էր ու մի ակնթարթում իր բոլոր պրոբլեմները լուծեր:
Փորձեցի վարդագույն ամպերից իջեցնել ու բացատրել, որ իր խնդիրները բազմազան են և տարբեր ոլորտներից. պիտի տեսնենք առաջնահերթությունները, ու թե ինչն ենք կարող տեղում լուծել, ինչը՝ չէ: Ու որ ես հաստատ իր բոլոր խնդիրները չեմ հարթելու, բայց կարող եմ իրեն ամեն մեկի համար ուղղություն ցույց տալ: Վերջում էլ քիչ էր մնում ասեի, որ էդ "smart person"-ը մենակ ինքը կարող է լինել: Տեսնես էդ նախադասությունը կհիասթափեցնե՞ր իրեն, թե՞ ուժ կտար:

Իմ նպատակը միշտ էն է, որ խորհրդատվության ընթացքում մարդիկ սովորեն իրենց հարցերն ինքնուրույն լուծել, որ հա կախված չլինեն քեզնից: Եթե մեկը տարիներ շարունակ մոտդ է գալիս, դա մենակ քո վատ աշխատանքի մասին է խոսում: Ամեն անգամ փորձում եմ բացատել՝ ինչ եմ անում, սովորեցնել ու մոտիվացնել, որ նույնն էլ իրենք կարող են անել: Կամ ոնց կարող են իրենց առկա խնդիրներից հաջորդ անգամ խուսափել: Միգրանտների հետ աշխատանքում, հատկապես՝ այլ եվրոպական երկրներից, ավելի հաճախ ես արդյունք տեսնում (սոցիալ-քաղաքական պայմաններն ավելի բարենպաստ են իրենց համար էս ռասիստ աշխարհում), իսկ այ փախստականների հետ լինում է, որ մեջտեղից էլ ճղվես, բան չես փոխի, ուր մնաց, թե իրենց էլ սովորեցնես՝ ինչ ու ոնց անել, ու դա շատ է տխրեցնում, հուսահատում, կոտրում: Մի երկու տարի առաջ գիտակցաբար տեղափոխվեցի զուտ միգրացիոն պրոյեկտ. էլ չէի դիմանում էն ամենին, ինչ տեսնում էի փախստականների հանդեպ վերաբերմունքում ու «աշխարհը փոխելու» իմ անկարողությանը:

Սկսել եմ ավելի ու ավելի հաճախ հանդիպել նախկին կլիենտների, հատկապես՝ փախստականների, ովքեր ինձ մտաբերում են, իսկ ես իրենց՝ արդեն չէ (հարյուրավոր մարդկանց հետ եմ աշխատել վերջին վեց-յոթ տարում): Խոսում են հետս, հիշեցնում իրենց մասին, ու ամենահավեսը էն է լինում, երբ լայն ժպիտով ասում են, որ դասավորվել են ու լավ են: Դա էնքան ջերմություն է տալիս ու մի փոքր հավատ ավելացնում մարդկության հանդեպ:

Սիրում եմ էս աշխատանքը, բայց հաճախ եմ մտածում, որ գուցե արժի ուրիշ բանով զբաղվել, որովհետև սպառում է ինձ, ու պիտի հա նորունոր միջոցներ փնտրեմ «վերանորոգվելու»:
Պաղպաղակ սարքել սովորելն ու վաճառելը գուցե լավագույն ալտերնատիվը կլիներ:
Իսկ մինչ այդ սպասում եմ լեհ աղջկան, ով ուզում է գտնել էն խելոք մարդուն, որն իր բոլոր խնդիրները լուծելու է:

Meme
25.10.2019, 20:15
մի տեսակ չեմ ուզում մեր ազգին փնովել, որովհետև ինչ էլ լինի մերն է , փոխել չենք կարող...
բայց ուզում եմ հասկանալ ինչի մեր խանութներում հասարակ հաճախորդի հետ խոսելու կուլտուրային չեն տիրապետում :esim

մի օր կտորի խանութ էի ինձանից գոհ մտել, ու տեքստիլի սոսինձ էր պետք, էնքան վատ խոսեցին հետս, որ ամեն էդ դեպքը հիշելիս իմ վրա եմ նեռվայնանում, թե ինչի ես նման մարդկանց հետ վայել շփման չոբան ձևին չեմ տիրապետում...
Գերմանիաում երբ խանութում էի լինում մարդկանց կեղծ ժպիտները, հաջողություն մաղթելը, լավ հանգստյան օրեր և այլն, էնքան խորթ ու անգամ ծիծաղելի էին ինձ համար, հիմա եմ հասկանում, որ ավելի լավ է կեղծ, քան էդպես տափակ ու չափից դուրս կոպիտ...



հ.գ ՝ էհհ

Meme
27.10.2019, 16:12
երանի չիմանայի կարոտն ինչ է...

երանի իմանայի, որ երկար ժամանակ չեմ կարողանալու գրկել քեզ պապ...


ուզում եմ փոքր լինեմ, ու նորից ատամնաբուժարան հասնելիս, ձեռքս բռնես ու ասես.
- մի վախեցի, բալես, ես կողքտ եմ...

իմ էդ վախս անցավ պապ, բայց չգիտեի, որ վախեր են լինելու, որոնք ավելի ուժեղ էն ատմնաբուժարանի ցավից...
ուզում եմ ժամանակս կանգ առնի, որ չհասկանամ ինչ է կատարվում շուրջս...

գրկի ինձ պապ, գրկի ու ասա.
- լավա լինելու բալես...
ուզում եմ ոչ թե նայեմ քեզ ու մեջս տակնուվրա լինի, անզորությունից, այլ հասկանամ որ դու իմ, ես քո կողքն եմ...



կարոտել եմ քեզ պապ...

Meme
29.10.2019, 21:09
Քանի օր է ակումբում եմ ու, մի տեսակ դատարկվել է....
չկա առաջվա ակտիվությունն ու հետաքրքիր նյութերը ...
Այ թե ինչ է ժամանակը....:(

ivy
01.11.2019, 14:21
Երեկ իրիկունը զանգեցի, որովհետև խոստացել էի, բայց հեչ չեմ սիրում մեր հեռախոսազանգերը։ Գիտեմ, որ լավ ընկեր լինել չեմ կարող․ օգնող՝ ինչքան ուզես, բայց ընկեր՝ չէ։
Ամիսներ շարունակ սատարում էի իրեն, որ դուրս գա ճգնաժամային վիճակից․ էդ ընթացքում մտքումս թե իրեն էի հայհոյում, թե ինքս ինձ, որովհետև հաճույքով չէի անում, ինչ անում էի, բայց չանել չէի կարող։ Ահա և ամբողջ տարբերությունը ընկերոջ և պարզապես օգնողի միջև։
Երեկ վերջապես լավ լուր ուղարկեց։ Հետն էլ գրել էր․ «Էս սաղ քո շնորհիվ ստացվեց, քեզ մերսի շատ, առանց քեզ ես չէի դիմանա ստեղ, ամեն առումով»։
Հետո, երբ խոսում էինք հեռախոսով, զգացի, որ լիքը վերլուծել է իր սխալները և ուզում է հասկանալ, թե ինչու էր հայտնվել էդ վիճակում, և ինչ պիտի անի, որ էլ չկրկնվի նույնը։ Նենց ոգեշնչված էր, թեթևացած և հույսով լի։ Ուրախացա իր համար։
Բայց մի բան հուշում է, որ սա վերջը չէր։ Հավատ չունեմ իր ողջամտության հանդեպ։ Գուցե և ունենայի, եթե ընկեր լինեի։
Երբեմն ուղղակի ուզում եմ, որ մարդիկ հեռու մնան ինձնից՝ իրենց պրոբլեմներով․ իմ աշխատանքն ինձ լրիվ հերիք է։ Ես չունեմ էդ մարդկանց կարիքը և կուզենայի, որ իրենք էլ իմը չունենան։

Յոհաննես
02.11.2019, 00:48
Էս տարին դաժը 2016-ից քաք տարի էր,բայց էդ հեչ, երեկ նեթֆլիքսը ակտիվացրել եմ ու էդ ինձ երջանկացրեց ու ես ինձ բավարարված զգացի :)

Skeptic
11.11.2019, 05:40
Մի ժամից ավել ներքին պայքարից հետո որոշեցի գրել։ Սովորաբար ներս գցելը մոտս գերազանց ա ստացվում, բայց սա էդ դեպքը չէր, փաստորեն։ Իսկ Ակումբից բացի, ուրիշ տեղ չունեմ գրելու։ Ու էսքանով հանդերձ, չեմ էլ կարող ուղղակի ձևով գրել, այլաբանություն պետք ա օգտագործեմ։
Անապատով գնում եմ, ավելի ճիշտ՝ ինքս ինձ մի կերպ քարշ տալիս. հոգնած, ծարավ, արևահարությամբ, մի խոսքով՝ տարածված սցենար։ Հեռվում օազիս ա նշմարվում՝ նորից կլիշե։ Հասնում եմ բաղձալի ավազանին, ձեռքերիս երկու ափով անհագ խմում։ Էդպիսի անուշահամ ջուր երբեք չեմ խմել։ Կարծես դրախտում լինեմ։ Վայելում եմ պահը։ Ձեռքերս սուզում եմ երկրորդ անգամ, ու երբ փորձում եմ խմել, ջուրը փոխակերպվում ա շիկացած ավազի, բերանս ու կոկորդս վառում եմ։ Հասկանում եմ, որ առաջին կումն էլ էր միրաժ, բայց զգացումը ավելի քան իրական էր։ Հետո անապատը արագ պատվում ա թանձր, գնալով խավարող մշուշով (ալեգորիան էստեղ ավարտվում ա), ու երազիս վերջին տեսարանը ամենակուլ վանտաբլեքի անվերջ թվացող մի քանի ակնթարթ են։ Ու երբ վեր եմ թռնում, տագնապի պատճառը ոչ ավազն ա, ոչ մշուշը, ոչ էլ վանտաբլեքը։ Երանի ավազանից ըմպելու դրվագը հավերժ լիներ, ինչքան էլ որ պատրանք էր։

Իսկ իրական կյանքում, աշխատանքս չհաշված, մեկ էլ մի հատ կարևոր գործ ունեմ անելու՝ կարևոր մարդու խոստացած, որի դեդլայնը մոտենում ա, իսկ ես դեռ կեսն էլ չեմ արել։ Պետք ա աշխատել դրա վրա, ոչ թե լիալուսնին նայել կիսաանջատված։ Սոլիպսիստական «ապոկալիպսիսի» մասին մտքերն էլ են ժամանակի ու նյարդերի զուր կորուստ, էդ արտահայտությունը նույնիսկ ծիծաղելու ա։ Ի վերջո, ապոկալիպսիսը արդեն տեղի ա ունեցել երեսուն տարի, երկու ամիս ու քսաներեք օր առաջ, էնպես որ ամեն ինչ թույն ա։

StrangeLittleGirl
15.11.2019, 19:42
Ի՜նչ հավես ա, երբ էս դիսկրիմինացիոն ու տոքսիկ աշխարհի խնդիրները լուծելու պատասխանատվությունն էլի կանանց վրա ա ընկնում։ Մտածում եմ՝ ակադեմիայում էլ չլինե՞ր «կանանց մրցաշար» ոնց որ շախմատում ու այլ մարզաձևերում։ Էլի կգային որոշ տղամարդիկ, կխոսեին «թուլիկների մեջ լավ զգալու մասին», բայց իրանք հո չէի՞ն իմանա, թե կուլիսների հետևում ինչ ա կատարվում։
Ակադեմիայում կանանց պակասի պատճառների մասին երբեք չես իմանա, մինչև էդ ամենն ուղիղ դեմքիդ չշպրտվի։ Շուտով մեզ մոտ ասիստենտ պրոֆեսորի տեղ ա իջեցվելու, ու չնայած դիմելու եմ, շատ լավ գիտեմ, որ չեմ անցնելու, որովհետև երկու հիմնական մրցակիցներս տղամարդիկ են։ Իսկ արդյոք հանձնաժողովը խտրակա՞ն որոշում է կայացնելու։ Իհարկե ոչ։ Ընտրելու է լավագույն թեկնածուին, ու այդ լավագույնը տղամարդ է։ Ամեն ինչ արդար է, չէ՞։
Դե հիմա գնանք դետալների մեջ։ Գնահատելիս հաշվի են առնելու, օրինակ, տպագրությունների ու համագործակցությունների թիվը։ Վերջերս Անգլիայից մեկը գրել էր մեզ, Դանիայում համագործակցող էր փնտրում։ Իմ ու տղամարդ կոլեգայիս անունները տրվեցին իրեն, բայց ինքը նախընտրեց մենակ տղամարդ կոլեգայիս պատասխանել, չնայած իմ մասնագիտական պրոֆիլը շատ ավելի էր համապատասխանում նրան, ինչ ինքը փնտրում էր։ Ըհը, մի տպագրություն ու մի համագործակցություն կավելանա իր սիվիում, իսկ ես նույնիսկ շանս չստացա։
Սրանից մի շաբաթ էլ հայտնաբերեցի, որ գրանտ ստացողների սեմինարին մեր ամբիոնը նույն տղամարդ կոլեգաս է մեր ամբիոնը ներկայացնելու։ Ինչու՞ ոչ ես։ Որովհետև ինձ նույնիսկ չեն էլ ընդգրկել էն մեյլի մեջ, որտեղ հարցնում էին, թե ով կուզենա ներկայացնել, չնայած, որ մեր ամբիոնից միակ մարդն էի, որ միանգամից երկու աշնանային գրանտ էր ստացել։ Իսկ մարդկանց մեծ խմբի առաջ ելույթ ունենալ նշանակում է նոր կապեր հաստատել, ճանաչելի լինել որպես մասնագետ, հետևաբար պոտենցիալ նոր համագործակցություններ, նոր գրանտներ, նոր տպագրություններ։
Էսքան ժամանակ ես ընդամենը մի մագիստրոսական թեզ եմ ղեկավարել ու ևս երկու հոգի են դիմել, որ իրենց ղեկավարեմ, չնայած որ ուսանողները բավական գոհ են իմ դասավանդումից։ Ու ովքե՞ր են էդ երեքը։ Երկու հայ և մի արաբ ուսանողուհի։ Իսկ տղամարդ կոլեգաս, չնայած ինձնից քիչ է դասավանդել, ավելի շատ թեզեր է ղեկավարել։ Ու մի քանի այլ տղամարդ կոլեգաներ ղեկավարել են թեզեր էնպիսի թեմաներով, որոնք հենց իմ նեղ մասնագիտական ոլորտներն են։
Տղամարդ կոլեգաս նաև նորածին երեխա ունի, բայց առաջվա տեմպով աշխատանքը կատարում է։ Էսպիսի ճոխություն ես չեմ կարող ինձ թույլ տալ, որովհետև կանանց դեպքում կա՛մ-կա՛մի, ոչ թե և՛-և՛-հարց է (ու թող համարձակվի նորածնի մայրը նույն չափով աշխատել՝ երեխային հոր մոտ թողնելով, տեսեք ոնց հազար կողմից վատ մոր համբավ կվաստակի)։
Մի համագործակցային պրոյեկտի մեջ եմ, որտեղ տղամարդ շեֆս ա ինձ ներքաշել։ Էդ պրոյեկտում բոլորը տղամարդիկ են, ամեն հարցով շեֆիս հետ են խոսում, ամեն մեյլ իրեն գրում, չնայած որ շեֆս հազար անգամ ասել ա, որ ինձ հետ կապվեն, ես եմ պատասխանատուն։
Տղամարդ կոլեգաս նաև բավական մտերիմ հարաբերությունների մեջ է մեր ամբիոնի տղամարդ ավագ գիտաշխատողների հետ, հետևաբար եթե երկուսս էլ նույն մարդուց ռեկոմենդացիա ուզենք, վստահաբար իմն ավելի վատը կլինի։ Ես էլ մեր ամբիոնի կին աշխատողների հետ եմ շատ մտերիմ։ Ուղղակի մեջները ավագ գիտաշխատող չկա։
Դե էսքանից հետո արի ու մի ուզի «թուլիկների մեջ լավ զգալ», որովհետև տղամարդկանց հետ ոտք դնելու համար պիտի է՛լ ավելի շատ ճռռաս, է՛լ ավելի շատ ջանք թափես ու է՛լ ավելի շատ մարդկանց քամակ մտնես։ Ու ես հաստատ գիտեմ, որ եթե մի օր ինչ-որ երկրորդական համալսարանում մշտական աշխատանք գտնեմ կամ ընդհանրապես ակադեմիան թողնեմ, լինելու ա ոչ թե նրա համար, որ ես ավելի պակաս խելացի եմ կամ պակաս եմ աշխատել, այլ որովհետև հնարավորություններն իմ դիմաց փակ են էղել։ Բայց անունը դնելու են «թուլիկների մեջ լավ զգալ»։ Ու եթե ուզում եմ իմ ուզած համալսարանում մշտական աշխատանք ունենալ, պիտի մի քանի անգամ ավելի շատ աշխատեմ, ընդհանրապես խաչ քաշեմ երեխա ունենալու մտքի վրա։ Ու էսքանից հետո քվոտաներին անու՞ն են դնում։
Քվոտաների մասին շատերն ասում են՝ ուզում եք, որ ձեզ ծիծիկների համա՞ր գործի ընդունեն։ Բայց, գրողը տանի, մեզ ծիծիկների համար պատժում են։ Ու դեռ մի բան էլ ասում են՝ բա պիտի պայքարեք, ստերեոտիպները կոտրեք, բա ուզում եք թուլիկների մեջ լավ զգա՞լ։

Գրառումս մեջբերման ու քննարկման ենթակա չի։

Յոհաննես
16.11.2019, 02:59
Նոր Չուկ հոպարը ինձ տուգանեց թեմայից դուրս գրառման համար,դե սկզբից մոտս ցանկություն առաջացավ արդարության ու հավասարության իմ իրավունքը պահանջել,բայց մի կտոր մտածեցի ու ջոգեցի,որ յանս տարելա :D դե մեր Ակումբնա,ինչ մի ընկել ենք ֆիլան֊ֆստան ու մի քիչ էլ բեֆանենք անում,իտոգում մոռացա ինչ էի ուզում ասեի,բայց էդ կարևոր չի ու ասենք բնականա էլի,որ լիքը հարցերում մարդիկ կարան չհասկանան իրար ու դաժը բշտեն զմմյանս,դե հա այ մարդ նորմա,խի՞ եմ դրան լրջություն տալիս։
Լավ հա,ո՞նց եք,ախպեր լուրջ դզեց,մեկ մեկ պետքա գալ ստեղ ու մտքովդ ինչ անցնի գրես մի քիչ դնջնաս ու կարենաս հանգիստ սրտով խորը շունչ քաշել,երևի էս գրառումը պետքա էն կենցաղ֊սպասարկման բաժնում գրեի,որ օրինակով ցույց տայի իմ մեթոդներից մեկը։
Հիմա բայց դզումա չէ՞,սաղս տարբեր տեղ լռված ենք հով ու ասենք ի՞նչ եք անում հենց էս պահին։Տենց բաներ,եկեք օբշի վիդեոչաթ անենք

Chuk
16.11.2019, 03:02
Երկակի ստանդարտների մասին խոսողներին երբեմն պարզապես պետք է ուշադիր անալիզ անել կատարվածն ու մտածել սեփական օբյեկտիվության աստիճանը բարձրացնելու մասին: Դա օգնում է, օրինակ, չտուգանվել:

Ուլուանա
17.11.2019, 02:14
Պատահում է` ֆեյսբուքյան ընկերներիցդ մեկի գրառման տակ քեզ անծանոթ մեկի ինչ-որ մեկնաբանությունից հետաքրքրված` մտնում ես նրա էջ` տեսնես` ով է, ինչացու է: Վրա-վրա կարդում ես գրառումներն ու մեկնաբանությունները, նկարներն ես նայում, կլանված` չես էլ նկատում, թե ոնց ես մի ստատուսից մյուսին, մի նկարից` մյուսին անցնում: Վերջը էնքան ես ուսումնասիրում, որ արդեն ահագին լավ պատկերացում ես կազմում էդ մարդու հայացքների, արժեքների, նախասիրությունների, ճաշակի, ընտանիքի ու ընդհանուր կերպարի մասին, մեկ-մեկ էն աստիճանի է հարազատանում, որ քեզ արդեն թվում է, թե հազար տարվա ծանոթներ եք, ուզում ես նույնիսկ մեկնաբանություն գրել նրա ինչ-որ գրառման կամ նկարի տակ, մեկ էլ հանկարծ գիտակցում ես, որ էս մարդն իսկի քո գոյության մասին չգիտի...

Վիշապ
18.11.2019, 20:37
Հլը որ չեմ հասկանում էն՝ թեկուզ չափից դուրս հաճախ ինքնաթիռով տեղ գնացող ուղևորներին,
որ նստում են լուսամուտի մոտ ու միանգամից փակում լուսամուտը որ զբաղվեն իրենց գրքով, կոմպյուտերով, ֆիլմով, կամ էլ քնեն (էս մի բանին նախանձում եմ)։
Նույնը, որ ասենք մեքենայով անցնում ենք սիրուն տեղերով, ու ուղևորներս կամ իրար հետ զավզակում են ինչ-ոչ անկապ թեմայից, կամ էլ քնած են։
Մտածում եմ, որ հնարավոր ա, որ ես պրիմիտիվ եմ, պրիմիտիվ սիրահարված, վերևից կարոտած նայում եմ ամպերի քուլաների արանքից պսպղացող Խաղաղ օվկիանոսին, ու կյանքի ու ամեն ինչի իմաստը սկսում ա լղոզվել․․․


https://youtu.be/3O-4CB9Y560

One_Way_Ticket
18.11.2019, 20:58
Վիշապի գրառումը մի դեպք հիշեցրեց։
Հոկտեմբերին Ռիգայից Անգլիա էի թռնում։ Ryanair-ով էի թռնում, տեղի ընտրության համար նախընտրել էի չվճարել, ու ստացել էի մեջտեղի տեղ։ Երբ ինքնաթիռը պոկվեց գետնից, նայեցի պատուհանին, ու դեմքիս երևի WOW էմոցիա հայտնվեց։ Աշնանային ծառերը շատ գեղեցիկ էին վերևից։ Իսկ պատուհանի մոտ նստած տիկինը, տեսնելով ռեակցիաս, հարցրեց "առաջին անգա՞մ եք թռնում"։ Հազիվ էի ինձ զսպում, որ չհռհռամ։
P.S. Հետագա զրույցից, ինքը 9 տարի Բիրմինհեմում է ապրում, ու ոչ մի անգամ Լոնդոնում չի եղել։ Ոչ դրա համար ժամանակ չունի, ոչ էլ առանձնապես ցանկություն։

One_Way_Ticket
21.11.2019, 04:03
Ավստրալիայում մեր ռուսախոս ընկերակցությունում մի աղջիկ կար։ Ոնց որ ծանոթացել էինք, նորմալ շփվում էինք, բայց ՖԲ-ում ընկերության հայտս մերժեց։ ՕԿ, ոնց ուզում ես, ոչինչ չհարցրեցի, հետագայում աշխատում էի իրենից դիստանցիա պահել։ Իսկ ինքը՝ ոչ։ Նենց տպավորություն էր, որ ընդհանուր հավաքույթին հատուկ գտնում էր ինձ, միանում զրույցին ու առիթի դեպքում մի թարս բան ասում։

Հիմա ստեղ մի աղջիկ շատ նման կերպ է իրեն պահում։ Էլի ՖԲ-ի ընկերության հայտս մերժեց, ու էլի բավական հաճախ սեղանի շուրջ գալիս կողքս է նստում, երբ լիքը այլ ազատ տեղեր կան։ Ու պահի տակ կարող է մի թարս բան ասի։ Եթե էն Ավստրալիայի աղջկա դեպքում տեսականորեն դրվագներ եմ հիշում, որ կարող է իրեն նեղացրած լինեմ, այս դեպքում՝ նիխտ, ոչ, նյետ: Հազիվ եմ ինձ զսպում, որ բաց տեքստով հարցնեմ, թե ինձնից ինչ է ուզում։ Ռոմանտիկ հետաքրքրության դա նման չէ։ Բարեբախտաբար, վերջինիս պակասը չունեմ, շատ լավ գիտեմ, թե ոնց է լինում, երբ աղջիկը յանմ վրադ ուշադրություն չի դարձնում ու "պատահաբար" հայտնվում է կողքդ։ Նման չէ։ Համ էլ աջ ձեռքի միջնամատին մատանի կա, երևի ամուսնացած է։ Արդեն մոտս հոգեբանական ազարտ է՝ հասկանալ, թե ինչն է նման վերաբերմունքի պատճառը։ Եթե Ավստրալիայի աղջկա դեպքում երևի թե արդեն երբեք չիմանամ, այս դեպքում հույսեր ունեմ։

One_Way_Ticket
25.11.2019, 00:34
Պորտուգալիայում իսպաներեն խոսելը ոնց որ Լատվիայում ռուսերեն խոսելը լինի։ Բոլորը կհասկանան, որոշները իրենց լեզվով կպատասխանեն, հատուկենտ մարդիկ գուցե կնեղանան, մեկ ու մեջ հետդ զրուցակիցդ իսպաներենի լեզվակիր կլինի։ Կասկածների դեպքում հարցնում եմ․ "Español, English?", ոնց որ Լատվիայում երբեմն հարցնում եմ "по-русски, English?"
Այո, հենց այդ հերթականությամբ։ Անգլերենը վերջին տեղում։ Չնայած որ իսպաներենս դեռ բավական թույլ է։ Առանց այն էլ չափից շատ եմ անգլերենը կիրառում տարբեր երկներում։ Ինձ դուր չի գալիս, որ անգլերենը գրավել է աշխարհը, տենց հետաքրքիր չէ։

Jarre
26.11.2019, 00:11
Մեկ մեկ լինում են պերիոդներ, երբ կարծես ինչ որ անսահման ուժ ու իշխանություն ունեցող անձնավորություն երկար տարիներ մշակած իր հարձակման ծրագիրը իրագործում է քո վրա ու օրվա մեջ մոտ 5-6 անգամ պետք է լուծես ահավոր մեծ ու անհաղթարահելի թվացող խնդիրներ, որոնցից ճնշումդ բարձրանում է, սիրտդ սկսում է ահավոր արագ աշխատել ու գալիս են այնպիսի մտքեր, որ եթե հանկած էսօր մեռնես դա միայն հանգստություն կպատճառի քեզ։ Բայց մեռնես ոչ թե ինքնակամ, այլ ուղղակի պատահաբար։ Ինքնակամ սիրուն ու կուլտորական չի, քանի որ կան չավարտված գործեր ու վերցված պատասխանատվություններ այլ անձանց առաջ։ Սիրուն չի տենց անխիղճ կերպով ձևի գցել նրանց։ Դա անխիղճ է, քանի որ մի կողմից չեն կարա մեղադրեն անպատասխանատու լինելու մեջ, բայց մյուս կողմից էլ ջղայնությունից ու մանթոյից գոնե մի րոպե լավ բան չեն մտածի ու չեն ասի քո մասին մեռնելուցդ հետո։ Շատ անդուր մոմենտ ա։ Էդքան տարի սպասես էդ պահին, որ արցունքները աչքերիդ կարդաս ու լսես թե քեզ ոնց են ընկալել մարդիկ, իսկ ստեղ հոպ, լոմկվում ես։ Շատ մանթո վիճակ կլինի։ Առնվազն էդ պատճառով նպատակահարմար չէ։ Թեև մյուս կողմից էլ մտածում ես, որ ամոթ ա էդքան ու էդ ձև ապրելը։ Գոնե առնվազն ամոթից պիտի մեռնես։

Լուծում ես մեկ անհաղթահարելի խնդիր, ուրախությունից սիրտդ սկսում ա ավելի արագ աշխատել, քան երբ խնդիրը չլուծված էր ու ինքդ քո մեջ ուրախությունից ցնծում ես, մինչև մեկուկես ժամ հետո մյուս անլուծելի խնդիրն ա կանգնած դիմացդ՝ քեզ շատ լավ ծանոթ, բայց ահավոր անդուր մարդու կերպարանքով, որը գոռալով, ու ահավոր մեծ պրետենզիայով շտապելով ասում ա, որ հենց հիմա, հենց հիմա պիտի լուծես էդ խնդիրը։ Թող էդ ամեն ինչը ու զբաղվիր ինձանով։ Թող էդ ամեն ինչը ու զբաղվիր ինձանով։ Իսկ իրանով զբաղվելը էն նախորդից մի քանի անգամ ավելի դժվար է։ Ու տենց օրվա մեջ մի քանի անգամ։ Ու տենց երեք ամիս։ Ու դա լրիվ արդյունք ա իմ կայացրած որոշումների (ինչպես միշտ)։ Հետևաբար էդ անսահման ուժ ու իշխանություն ունեցող դաժան ու անխիղճ մարդը դա ես եմ։ ԵՍ։ Ամենազզվելի բառերից մեկն ա իմ համար էդ ԵՍ-ը։

Էդ վիճակը հազար տոննա կոկայինից ավելի ուժեղ ա ազդում օրգանիզմիդ վրա։ Ու դրա հետ համեմատած ծխելը պարզապես առողջարար է առողջությանը ու առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ նման դեպքերում պետք է ծխել տոննաներով։

Երբեք չեմ սիրել խմել կամ թմրադեղեր գործածել։ Ծխելն էլ վեց տարի առաջ եմ սկսել։ Չնայած ամեն օր տասը կիլոմետր վազելուն, առանց որի էս երեք ամիսները հաստատ չէի դիմանա, մեկ ա ծխում եմ, ավելի ճիշտ՝ գոլորշիացնում եմ մեկ տուփ այքոս։ Սիգարետից հազար անգամ ավելի թեթև է։ Եթե առաջ կես տուփ սիգարետ ծխելուց նենց չոտկի օրգանիզմս քրֆում էր ինձ, ապա հիմա շատ տոլերանտ ա վերաբերվում։ Համենայն դեպս արտաքինից։ Այո, այո, սա այքոսի վատ քողազերծված գովազդ է անուղեղ մարդկանց համար։

ՀԳ՝ սա իմ մասին չի։ Ընկերոջս մասին եմ գրում։ Իմ մոտ ամեն ինչ հիանալի է։ Գործերը ահավոր լավ։ Անձնական կյանքը նենց թեթևի մեջ, ելևեջներով, բայց շատ բուռն ու անսպասելի։

Adam
27.11.2019, 20:25
Ասի գամ՝ ծիկրակեմ: Կարոտցել էի: Բան չունեմ գրելու: Ցուրտ ա, գնացքում տաք չայ խմելուն բան չի հասնի: Ձյու՜ն եմ ուզում…

Meme
28.11.2019, 11:48
Մարդուն չափում են իր սրտում եղած բարության չափաբաժնով....

Adam
29.11.2019, 15:36
Ուրեմն ինչ ավտոս վարի գնաց ամռանը ու ինչ մահից պրծա՝ հիմա չեմ քշում ավտո: Ստեղ-ընդեղ վարձեցի մի քանի անգամ թեթևակի… բայց ներկայումս ավտո չունեմ: Ու նենց կայֆ ա՜՜… ոչ պառկինգ, ոչ տուգանք, ոչ բենզին ու ինշուրանս … !! Ոչ մի նման բան !!! Լրիվ էն կովի պատմությունն ա. էն որ ասում ա՝ երբ դեպրեսիայի մեջ ես, ուզում ե՞ս քեզ երջանիկ զգաս նորի՞ց: Բեր սենյակումդ մի հատ կով պահի ու իրա ներկայությամբ ապրի տենց 10 քառակուսի մետրի մեջ: Քնի, վեր կաց, հաց կեր: Մինչդեռ ինքը մի 10 օր սենյակումդ ա՝ իրա հոտով, թրիքով և ամեն մի թաշախուստով: Հետո 10 օր հետո տենց ապրելուց հետո էդ կովին հանի սենյակիցդ ու տես թե ինչ երջանիկ ես քեզ զգում :D ու գնահատում ես կյանքի ամեն մի բարիքը:

Մի խոսքով, հիմա առանց ավտո էնքան լավ ա:
Տրամվա՜յ, մետրո՜… ավտոբուս, զբոսանք … մարդկանց երես տեսնել …
Ապրե՛լ !!! իզոլացված կաբինկայի մեջ հա՛ լռված լինելու փոխարեն:

One_Way_Ticket
01.12.2019, 01:36
1995թ․ հունվարին ես 9 տարեկան էի։ Էդ մութ ու ցուրտ տարիներին (որոնք երևանցիները լիովոին չեն կարող պատկերացնել, եթե երկրաշարժից ավերակված տարածքներում չեն եղել) ես հնարավորություն ստացա մի ամիս Հոլանդիայում անցկանցնել։ Ինձ ու մի շարք այլ երեխաների ընտանիքներ էին հյուրընկալել։ Անմոռանալի ամիս էր։ Էնքան բան եմ այդտեղ առաջին անգամ տեսել։ Տո բանան, տո լույսով աշխատող կալկուլյատոր, տո էլ ես շատ գիտեմ ինչ։

Տարիներ անցան։ 2011 թիվն էր։ Այդ ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ունեի։ Չորս հոգի էին․ հայր, մայր, որդի, դուստր։ Որդին ինձնից մի տարի էր փոքր, դուստրը՝ երեք։ Փորձեցի գտնել ՖԲ-ում։ Քանի որ տարածված անուն-ազգանուններ էին, բավական դժվար թվաց խնդիրը, բայց գործին միացավ եղբայրս, ու չգիտեմ ոնց, կարողացավ գտնել աղջկան։ Ինքը այդ ժամանակ, համապատասխանաբար, 23 տարեկան էր։ Գրվեցինք, հաստատեց որ ինքն է, միանգամից ինձ հիշեց։ Ասացի, որ կուզենայի մի օր էլի հանդիպել իրենց, բայց հետո մոտ ժամանակները էլ չստացվեց։

Վերջերս երբ արդեն կոնկրետ տոմս ունեի Հոլանդիայի, էլի գրեցի։ Իրենք էլ ուրախացան, երկու շաբաթից այնտեղ եմ, հանդիպելու ենք։ Այն նույն տանն են ապրում, որտեղ 25 տարի առաջ մի ամիս մնացել եմ։ Շատ հետաքրքիր կլինի։

P.S. Եթե գիտեք, թե Ամստերդամում որտեղ կարելի է հայկական կոնյակ ճարել, ձեն հանեք։ Ռիգայում իհարկե գիտեմ, բայց մտադիր եմ միայն ձեռքի ուղեբեռով թռնել։
P.P.S. Ով ասում է, որ սոց․ ցանցերը չարիք են, անշուշտ ճշմարտության մասնաբաժինը ունի, բայց եկեք հակառակ կողմն էլ ընդունենք, որ առանց սոց․ ցանցերի սենց հանդիպումները պրակտիկորեն անհնար կլինեին։

Meme
08.12.2019, 10:20
Այսօր ինձ համար ծնվել է իմ ամենաընկերուհի, ամենահարազատ , քուր ու ընկեր իմ Անուշոկը :love
ես 9 տարի է ինչ ունեմ քեզ, ու զգացողություն է, որ մանկուց գիտենք իրար :kiss

մերսի քեզ Ակումբ, որ տվել էս հնարավորություն ունենալ բոլորից թանկ իմ ընկերուհուն :oy

Շնորհավոր թանկս :bux

impression
09.12.2019, 14:02
բժիշկների հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ, հարգում եմ մենակ էն բժիշկներին, ովքեր նեղ մասնագիտություն ունեն, սրտաբան են, անոթաբան, նյարդաբան կամ ինչ-որ մի ուրիշ "բան"
մնացած բոլորը՝ սանիտարներ, քույրեր, եղբայրներ, թուղթ լրացնողներ, անկապ տեղը վրեդ մուննաթ էկողներ, փող պոկողներ և այլն, էդ բոլորն իմ կարծիքով նախկին ծուլիկներ են, որոնց մի կերպ տեղավորել են գործի․ ինչ-որ ճ կլասի պարտականություններ են դրել իրենց վրա ու աշխատավարձ են տալիս, որ գլուխները պահեն
ու կան էդ ժողովրդի մեջ մարդիկ, ում միակ ՄԻԱԿ Մ Ի Ա Կ գործը ուղղակի տեղները վեր ընկնելն ա, ու իրանք նույնիսկ դա չեն կարողանում անել
պիտի ընկնես սաղ հիվանդանոցով իրանց ման գաս կամ իրանց սպասես, որ իրանք իրանց կարևոր զգան
էսօր գնացել էի անալիզներ հանձնելու, վաղը աչքս վիրահատում են, 15 րոպեի գործը դարձրին 3,5 ժամ
3,5 ժամ, Խուանիտա, գժվե՞լ եք ինչ է
կարճ ասած, պետքա լավ սովորել

ivy
10.12.2019, 15:07
Նստած էի եկեղեցում՝ մանկական երգչախմբի Advent-յան համերգին. Սոնյայի երգչախումբն էլ որ չլինի, ոչ էլ ոտք կդնեմ եկեղեցի: Բայց էս անգամ նստած մտածում էի, որ արժի մեկ-մեկ գալ էստեղ՝ զուտ հանգստության համար: Մի տեսակ խաղաղություն է իջնում վրադ, չգիտեմ էլ ինչի հետ է կապված. ոնց որ կտրվես իրականությունից, լավ իմաստով: Համերգից առաջ Ադվենթի մասին էին խոսում ու ասում, որ Ադվենթը՝ նախասուրբծննդյան չորս շաբաթը, ուրախ սպասումի ու հանգստության ժամանակաշրջան է:
Բայց դուրս ես նայում ու տեսնում, որ մարդիկ էս օրերին ավելի նյարդային են, քան սովորաբար. բոլորը նախատոնական սթրեսի մեջ են, թե ուղղակի հոգնած են ամբողջ տարվա հոգսերից ու երևի մի քիչ էլ լույսի պակասից: Ես ինքս էլ անուժ եմ ու նյարդային, զգում եմ, որ արձակուրդի կարիք ունեմ, էլ չեմ դիմանում մարդկանց:

Կիրակի օրը ուզում էի մենակ մնալ ու նստեցի գնացք՝ առանց որևէ կոնկրետ տեղ իջնելու մտադրության: Ինչ-որ կիսաանջատված տրանսի մեջ էի, երբ ստիպված էի իրականություն վերադառնալ՝ դիմացս նստած ծեր կնոջ հայհոյանքից: Սկզբում չհասկացա՝ ինչից է էդպես չարացած, հետո նկատեցի, որ հայացքը գցում է վագոնում նստած մի կնոջ, որը հեռախոսով ուրախ-ուրախ խոսում էր գերմաներենից շատ տարբերվող մի լեզվով: Էնպիսի ատելության ալիք բարձրացավ մեջս, նենց ուզեցի գոռալ հայհոյող կնոջ վրա կամ նույնիսկ խփել: Ու ինչո՞վ էի էդ պահին տարբերվում էդ չարացած կնոջից:
Էսպիսի ատելության նոպաներ վերջերս հաճախ եմ ունենում՝ տարբեր պատճառներով, ու զգում եմ, որ սահմաններիս եմ հասնում: Իսկ սեղանիս վրա Բուդդայի նկարով բացիկ է դրված, որը կոլեգաներիցս եմ ստացել՝ իբրև իմ հավասարակշության ու հանգստության խորհրդանիշ. ուր էր թե...

Փորձում եմ կյանքն ու էս տարօրինակ աշխարհը դարակներում դասավորել, որ հասկանամ՝ որն ինչ է, որի տեղը որն է, բայց ոչ դարակներս են հերիքում, ոչ դասակարգելու շնորհքս: Ու երբեմն հասնում եմ էն կետին, որ ուզում եմ ինձ անջատել կյանքից, էլ ոչ հալ կա, ոչ հավես՝ ամեն օր էս քաոսի միջով անցնելու: Չեմ տեսնում իմաստ:
Կիրակի օրը, երբ անճամփա ուղևորությունից հետո տուն վերադարձա, աղջիկս լաց էր եղել՝ մտածելով, որ ինձ մի բան է պատահել, ու ասեց, որ նկարս վերցրել և շոյել էր՝ մտքում հետս խոսելով, որ հետ գամ (չնայած տանը մենակ չէր): Էդպիսի պահերի զգում եմ, որ պիտի մնամ կյանքին կպած, որովհետև ինքը կա ու կվնասվի, եթե կորցնի ինձ:

Երևի արժի նոր տարվա առաջին օրերին մի տեղ պոկվել մեն-մենակ, մի քիչ մաքրվել ամեն ինչից ու մի քիչ էլ արևային թերապիա ստանալ:
Սիրում եմ օդանավակայանները դեկտեմբերի 31-ի իրիկուններն ու հունվարի 1-ի առավոտները. սովորաբար լրիվ դատարկ են լինում: Բայց էս բոլոր էկո-ակցիաների շնորհիվ արդեն մեղքի զգացում է մոտս առաջանում՝ տարվա մեջ էսքան թռչելու պատճառով...
Ամեն դեպքում, դեռ թռչում եմ: Գուցե մի օր դա էլ թարգեմ: Ինչպես և մնացած ամեն ինչը:

Տրիբուն
10.12.2019, 20:13
666 էջի վրա ենք, մեղայասու ․․․

Adam
14.12.2019, 01:46
Ներող էն մարդկանց ովքեր սիրում են ու խոսում են էդ լեզուներով, բայց էդ սկանդինավյան երկրների լեզուների պես անշուք ու տհաճ հնչողություն ունեցող լեզուներ երևի թե չկան:
Նույնիսկ գերմաներենն ավելի խարիզմատիկ ու հետաքրքիր ա հնչում դրանց կողքը:
Շատ ինչ-որ անկապ ու անշուք լեզուներ են է…
Տհաճ ականջի համար:

Meme
14.12.2019, 16:48
երանի մի օր ասեն վերջ............... հիմա կարող ես հանգիստ վայելել կյանքդ քո ընտանիքի հետ ....

impression
18.12.2019, 12:15
էս վերջերս ավտոմեքենա ենք գնել համատեղ ուժերով ես ու ընկերներիցս մեկը։ Էդ մեքենան կանգնած ա մեր գրասենյակի պարկինգում, քանի որ դեռևս ավտոտնակ չունենք։ Էրեկ զանգել են, բա թե՝ ձեր մեքենայի ազդանշանը (սիգնալիզացիա) ամբողջ գիշեր միանում էր։ Ասում եմ՝ մեր մեքենան չունի ազդանշանային համակարգ, մի բան շփոթել եք։ Ասում ա՝ ոնց, ձեր մեքենան էն չի՞, որ մի 12-13 տարեկան էրեխա ա նստում:

:( ես 39 եմ, դուք հաստատ շփոթում եք, շատ էլ որ լավ եմ պահպանվել։

Skeptic
21.12.2019, 21:24
Էս երգը ակտուալ ա իմ համար առավել, քան երբևե։ Թե երաժշտությունը, թե բառերը, թե նույնիսկ նկարը որոշ չափով։


https://www.youtube.com/watch?v=XvSUaCly0VQ

...Rabbit hole never to be found.



Հերթական անգամ համոզվում եմ, որ ոչ մի նոր բան չկա արևի ներքո։ Ու ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբցիներին, ովքեր վերջին 10 տարում կամա կամ ակամա (խնդալու ա հնչում) փորձեցին ինձ օգնել հողմաղացներիս դեմ պայքարում։ Սիրում եմ ձեզ ։)

One_Way_Ticket
21.12.2019, 22:20
Լատվիայում ամառային արևադարձը բավական խոշոր տոն է։ Ես դրա իմաստը չեմ հասկանում, իբր ինչ։ Վարսավիրս էլ էր ասում, որ չի հասկանում։ Ինձ մնար, ես ձմեռային արևադարձը կտոնեի, այսինքն՝ այսօր։ Որովհետև օրերի կարճանալը վերջապես ավարտվեց, ու հակառակ պրոցեսն է սկսվում։ Սկզբում ոչ այնքան նկատելի, հետո նկատելի, հետո՝ ագրեսսիվ։ Օրահավասարի կողմերը Ռիգան համարյա հինգ րոպե օրական հավաքում է։ Այդ մասին միայն մտածելիս արդեն մարդու տրամադրությունը բարձրանում է։

Meme
24.12.2019, 11:03
Մի բան , որ ուզում եմ տանել մյուս տարի հետս՝ էդ ինձ սիրող մարդիկ են .....

Quyr Qery
25.12.2019, 06:32
Ատամները լվալուց հետո հեչ նարինջ կերե՞լ եք:
Չուտե՜ք :vaii::

unknown
25.12.2019, 10:29
Նոր տարին էլ արդեն նույնը չի ... եղանակների անոմալիան էլ մի կողմից ... հարցումներից պարզվեց, որ ընկերներիս մեծամասնությունը նույնպես նախատոնական տրամադրություն այլևս չի ունենում...

Վիշապ
26.12.2019, 04:14
Վաթե իսկական Ծննդյան տոների նվեր էի էրեկվա հերթապահ բժիշկների համար, որ ինչպես հարկն է ղժժացին վրաս, դե փորձելով քաղաքակիրթ երևալ ։Ճ
Ըստ երևույթին մինչև տոները գլխիս էնքան էի զոռ տվել, որ ուղեղս որոշեց 100%-ով արձակուրդ գնալ, կամ ինչպես տատս կասեր՝ երբ որ Աստված ուզում է մարդուն պատժել, ապա սկզբից խելքն է առնում։
Հա, ուրեմն կինս բասկետբոլի գնդակ էր առել, NBA-ի գնդակի կրկնօրինակ, էն որ կինոներում սևամորթները դրանով խելոք խաղում են, մինչև մի հիմար մոտենում է, ու համը դուրս է գալիս, այ դրանից։
Ու ես, կիսացրված, մինչև օրվա շատ ավելի կարևոր գործերին անցնելը, որոշեցի դա փչել ինչպես հարկն է ու վերցրի իմ հեծանվի նասոսը, նայեցի գնդակի վրա՝ գրված էր փչել 8 psi, նայեցի նասոսիս վրա երկու սանդղակ կար՝ bar/psi, ու առանց շատ խորանալու համապատախանորեն ընտրեցի ներքին սանդղակը ու սկսեցի փչել, որ սլաքը հասնի մինչև 8-ը։
Ընթացում ինքս ինձ հարց էի տալիս, բայց ոնց որ մի բան էն չի, ինչ-որ շատ ա փչվում, բլա բլա բլա․․․ իսկ ուղե՞ղս, դե ուղեղս էդ պահին թքել էր իմ բոլոր պակրիշկաների, գնդակների ու նասոսների վրա ու մի փոքր լայաղ էլ չարեց ինձ ասելու, թե՝ դդում, մեքենայիդ ակերը 38 psi ես փչում, հեծոյիդ ակերը՝ 120, իսկ էս գնդակը 8 է, ՈՒ՛Թ, ընդհամենը, որ սլաքը մի չըռթ պիտի սանդղկի սկզբից շարժվեր ու վերջ․․․
Մեկ էլ գը՛մփ, ու ականջներս խլացան․․․ ու մի քիչ ուշ ջոկեցի, որ համ էլ թոփլում եմ ։Ճ
Էս բժիշկը, որ բարետես մուժիկ էր, ուրեմն ռենտգենից հետո էկավ սենց յանիմ լուրջ դեմքով, թե սա իր իմացած կյանքում առաջին դեպքն էր, որ գնդակի պայթելուց ջարդվածք է լինում։
Դե ոտի բութ մատն է, ջհանդամ, սաղ պրոբլեմը 4-6 շաբաթ սպասելն է։
Հա ինչ էի ասում՝ անկեղծորեն մաղթում եմ ձեզ հաճելի տոներ և բարձր տրամադրություն, կարևորը՝ անփորձանք ։Ճ

Հ․Գ․ Անիծյալ գնդակը փաստորեն չափազանց որակյալ էր, հետո հասկացա, որ դիմադրել է մինչև 7.5 մթնոլորտ, այսինքն մոտ 110 psi (pound per square foot).
Հալալ ա քո արտադրողի կերած կաթի․․․ մեջը․․․

StrangeLittleGirl
28.12.2019, 01:31
Տոներին ընկերոջս եղբոր աղջիկը՝ յոթ տարեկան բավական աշխույժ մի երեխա, մեզ հետ էր։ Քանի որ ես մեծ մասամբ չշփվող, ինքս իմ մեջ փակված ու երեխայի՝ իր հետ խաղալու գրեթե բոլոր հրավերները մերժում էի ու քանի որ երբեմն անգլերեն, երբեմն դանիերեն էի խոսում, աղջիկը մնաց-մնաց ու դանիերեն (իր իմացած միակ լեզվով) հարցրեց․
- Դու դանիերեն խոսու՞մ ես։
- Հա՛,- պատասխանեցի։
Ոնց որ թե չհավատաց ու որոշեց ստուգել․
- Դե ասա, «պիցցա» ի՞նչ ա նշանակում։

Adam
28.12.2019, 02:40
Վերջերս գնացի Աուշվից: Միշտ շատ էի ուզում գնայի: Տարիների ընթացքում երկրորդ համաշխարհայինի մասին էնքան ֆիլմեր էի նայել, որ մի տեսակ մտքումս էդ տեղը դարձել էր մոգական մի ինչ-որ վայր: Ու անպայման «պետք ա գնալ տեսնել» լիստիս առաջին տեղերում էր:
Ինչ ասեմ … շատ ընտիր ֆոտոներ արեցի (չնայած տեղին չի սենց բան գրելը բայց դե) ու սարսռեցի միաժամանակ տեղի ծանր ու միաժամանակ քաշող ատմոսֆերայից: Եղանակն էլ անձրևոտ ու մռայլ էր: Ինձ լրիվ կինոյում էի զգում: Համ սիրտս թրթռում էր պոզիտիվ ոգևորությունից, համ էլ գիտակցում էի, որ ողբերգական մի տեղում եմ գտնվում: Տուրիստների տարափ:

Ներքևի մուտքի մոտի բլոկներից մեկը ճաշարանի են վերածել, որ մտնես հաց ուտես նաև: Ռեստորան են կոչում, բայց լրիվ քեզ զգում ես լագերի ճաշարանում: Մի ամբողջ օր ընկղմվեցի լրիվ էդ իմ այցի մթնոլորտի մեջ: Ինձ թվում էր՝ 43-44 թիվն ա ու ես դա ապրում եմ: Ախր շա՛տ շա՛տ եմ նայել պատերազմյան ֆիլմեր ու դոկումենտալներ ու վերջապես հայտնվեցի էդ տեղում: Հազար ու մի ուրիշ վոյաժից ավելի լավ էքսպեղիոնս էր:

Ժամանակը կանգ առավ: Նոյեմբերի վերջն էր… նենց մի սիրուն աշուն էր… սիրուն ու մռայլ: Սառը: Բայց գերող:

Մտա բոլոր բլոկները հերթով… գազի կամերաները և այլն…
ու… ու լռություն: Լռվա մնացի զարզանդած: Ոչ թե տեսքից: Այլ աուրայից: Դա մի ուրիշ բան ա:
Դա անբացատրելի ա:
Դա պիտի զգալ տեղում:

Մարդկանց կոշիկները… շորերը… սումկաներն ու բագաժները…
երեխեքի խաղալիքներն ու կանանց պոկռտած մազեր…
մի տոննա:
Համարակալված համազգեստները…

Հետո գնացի Բիրկենաու: Կողքն ա:
Մի քանի ժամ արդեն անցել էր: Անձրևը դադարել էր: Երեկոյան կողմն էր… ու սիրուն մի հատ մայրամուտ էր…
ոնց որ խոսար էդ տեղանքի տխրության ու ողբերգության հետ:

Ամեն մի անցկացրածս վայրկյանը մի էյֆորիա էր:
Մարդիկ կմտածեն՝ տարօրինակ էյֆորիաներ ունես: Հա: Ես շատ էմոցիոնալ եմ ու ամեն ինչն իմ վրա ազդում ա: Ես կայֆ էի ստանում իմ տխուր ու տրտում զբոսանքից ողբերգական ու մոգական էդ տեղում:
Գերող էր ամեն ինչը:

Ես էս իմ ճամփորդությունը փայփայելու եմ մինչև կյանքիս վերջ:

Հաջորդ դեստինասիոնս Բուքենվալդն ա:

56127
56128
56129

ivy
30.12.2019, 19:29
Ճամփորդությունիցս առաջ տունը թողնում եմ երկու շա՜տ ջահել ու շա՜տ սիրահարված մարդու, որոնցից ամեն մեկը դեռ ծնողների հետ է ապրում։
Կարգախոսը․ «Կարող եք անել ինչ ուզում եք, միայն թե հոգ եք տանում կատուների մասին ու մաքրություն պահպանում»։
Ու տեսնելով իրենց ուրախության չափը, որ մի ամբողջ շաբաթ երկուսով են լինելու լրիվ ազատ տանը՝ հասկանում եմ, որ հիմա ինչ սիրուն կղզի էլ չուղևորվեմ, միևնույն է իմ արձակուրդն իրենցին չի հասնելու :)

Բոլոր օնլայններիդ ու օֆֆլայններիդ գալիք Նոր տարին շնորհավոր, ու թող Ձմեռ պապին կամ էդ շարքի ուրիշ դևերը ձեզ էլ լավ-լավ նվերներ բերեն :kiss

Quyr Qery
31.12.2019, 05:08
Երբ էս տարին նոր էր սկսվում, չէի պատկերացնում, որ սկսվելուց մի ամիս հետո առողջական ու ընտանեկան խնդիրներ եմ ունենալու, հետո՝ լուծելու եմ, որ հրաժարվելու եմ ֆեյսբուքից (մոտ 10 ամիս), մի օրում թողնելու եմ ծխելը (արդեն կես տարի), ամուսնանալու եմ էն միակի հետ, ում հետ երազում էի դիմավորել 2019-ը:

Ես Նոր տարին շատ եմ սիրում, առհասարակ, էն ամենը ինչ սիրուն է ու մարդուն մի քիչ հրաշք է բերում, ես սիրում եմ:
Իսկ պրագմատիկ կողմս իմ բոլոր սիրելի մարդկանց առողջություն ու ուժ է մաղթում (ակումբ :love) հա ու լիքը նվերներ :vaii::

Meme
31.12.2019, 12:42
գնացել եմ անկապի հին գրառումներն եմ կարդում....:love
աշխատանքի վայրում եմ, զանգերը քիչ են ....
դառը սուրճնա պակասում....
գնամ դնեմ ....
հավե՜ս ...........

Alphaone
03.01.2020, 21:40
Երբ գարնանն ընկերներիցս մեկը 21 տարեկանում մահացավ, էս տարին ես նզովում էի, մտածում էի էլ լավ չեմ լինի, դեպրեսիվ ու մռայլ տրամադրություն էր։ Ես որոշել էի ատել 2019-ը, բայց գյուղում ես երջանկություն ու խաղաղություն գտա՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մայրիկիս մահից մի շաբաթ առաջ ես զգում էի աղետը։ Ահավոր հիվանդ էի ու մտածում էի, որ իմ ժամանակը եկել է։ Բայց սեփական մահից ավելի սարսափելի էր աշխարհում ամենահարազատ մարդուն կորցնելը։ 2020-ին ընդառաջ բոլորը հույս ու երջանկություն են մաղթում, իսկ ես էնքան խճճված եմ, որ ոչ մի հույսի, առավել ևս երջանկության ստվեր անգամ չկա։ Գյուղից հեռացա, որ հայրիկի մոտ լինեմ, մոտ գյուղ տեղափոխելը լիքը եթեներից է կախված, չգիտեմ կստացվի, թե ոչ։ Հենց էդ անորոշության պատճառով նաև չեմ կարող ուղեղս լցնել նոր աշխատանք որոնելով։ Եթե մի զբաղմունք, մի եկամուտ չլինի, ես չգիտեմ, թե ոնց եմ հաղթահարելու համակողմանի ճգնաժամերը։ Ու էս ամենի ֆոնին ես խրախուսում եմ ընկերներիս նոր գործ սկսել, իմ ցավը թողած իրենց դարդերն եմ լսում, սպունգի նման բոլոր ցավերը ներս քաշում, հետո, թե մեկը որոշի ինձ քամել, էնքան ցավ հետ կլցվի աշխարհ, որ ավելի լավ ա առանց էս ամենը թոթափելու ուղղակի սիրտս չդիմանա, պայթի։

Հարդ
07.01.2020, 00:01
Իրական արտաքին աշխարհի հետ առաջին անգամ բախվել եմ դպրոցում, իսկ մինչև դպրոցն ավելի շատ իմ աշխարհում էի ապրել: Դպրոցում միջանձնային շոկ ապրեցի երբ հասկացա մարդիկ սիրում են իրար վիրավորել, ցավ պատճառել, ծաղրել ու մնացած բոլոր անդուր բաներն անել: Ծայրաստիճան անհասկանալի էր ինձ, թե ինչի համար են մարդիկ իրանց տենց պահում: Հիմա եմ հասկանում, թե ինչի համար գերազանցիկ առաջին դասարանին հաջորդեց ավելի հարվածային երկրորդը, ավելի միջակ երրորդը ու ավելի ծույլիկ մնացած տարիները. խորը հիասթափություն կար մարդկանցից ու աշխարհից:
Երկրորդ մշակութային հարվածը ստացա երբ կողքից տեսա թե դասարանցիներս ոնց էին խոսում իրանց ծնողների հետ, ոնց էին տգեղ պատասխան տալիս, ոնց էին բղավում նրանց վրա: Իսկ երրորդ հարվածն էն էր, որ ես չէի հասկանում. ինչի՞ համար են համատարած փչացնում դասագրքերը: Անգամ աղջիկները կարող էին գրիչով փչացնել գրքերի ծայրերը, կամ ուղղակի գրիչով գրել վրան: Ընդհանուր մթնոլորտը իր բոլոր բաղադրիչներով տալիս էր երկու ճանապարհ. կամ պատ քաշել քո ու բոլորի մեջ, կամ դառնալ բոլորի նման: Իրականում տենց էլ մնացի ճանապարհի ընտրության հատվածում ու ոչ ես ինձ հասկացա, ոչ մնացածը:

ivy
08.01.2020, 13:29
Երեկ, երբ դուրս էի գալիս աշխատանքից, դեռ լրիվ մթնած չէր, մինչդեռ երեք շաբաթ առաջ՝ տարեմուտի վերջին աշխատանքային օրվա ավարտն արդեն լրիվ մութ էր: Լույսը հե՜տ է գալիս:
Կոլեգաս ասում է, որ մարդ պիտի իր էներգիան միշտ ներսից ստանա՝ անկախ արտաքին աշխարհից: Սովորաբար էդպես էլ կա. մենակ լույսի պակասն է, որ «ներսից» չեմ կարողանում կոմպենսացնել, ու հատկապես վերջին տարիներին զգում եմ, թե դա ինչքան բացասաբար է վրաս ազդում:
Սիրում եմ «սիրուն» թվեր, ու 2020-ն էդ առումով շատ համակրելի է թվում: Գերմանացիներն էլ մի հատուկ ձևի են անվանում էս տարեթիվը՝ ոչ թե երկու հազար քսան, այլ ուղղակի՝ քսան-քսան, ու էդ «ցվանցիգ-ցվանցիգ»-ը մի ձև ախորժելի է հնչում: Հետն էլ երկու քսանի արանքում մտովի պլյուս եմ դնում ու դառնում է էս տարվա իմ տարիքը՝ 40: Ինձ նենց հպարտ եմ զգում իմ քառասունով, ոնց որ դրակոնի լեվել հասած լինեմ: Դեռ մի քանի ամիս պիտի սպասեմ իհարկե, բայց ես արդեն սենց փքված ման եմ գալիս՝ իմ մոտակա քառասունից գոհ: Արդեն աչքի տակով ախմախ գրքեր եմ անցկացնում՝ կյանքը քառասունից հետո թեմաներով, հետն էլ երևի արժի ինչ-որ կրեմներ առնել, էն որ առավոտյան, թե քնելուց առաջ կանայք քսում են դեմքներին, աչքներին էլ վարունգի շերտեր են դնում:
Ախ, կյանքը նորից հրաշալի՜ է:

Ուլուանա
10.01.2020, 23:22
Ֆեյսբուքի լրահոսում աչքովս ընկած «Գրետելն ու Հենզելը» նոր սարսափ ֆիլմի գովազդից եղբորս հետ խոսք բացվեց էն մասին, որ Թումանյանի հեքիաթներից շատերն էլ պակաս սարսափ ֆիլմերի սցենարներ չեն, մի քիչ երևակայություն, էֆեկտներ, ու լիարժեք սարսափը պատրաստ է: Էդ առումով երկուսս էլ առաջինը հիշեցինք «Կռնատ աղջիկը», հետո եղբայրս նշեց «Կացին ախպերը», ես էլ ասեցի, որ չէ, «Կացին ախպերը» իրապատում-հեքիաթ է, խնդիրն էնտեղ զուտ գյուղացիների ընկալումներն էին, ինքն էլ, թե` բայց իրապատումն էլ պակաս սարսափ չի: Ես էլ մտածեցի` մի անգամ էլ կարդամ հեքիաթը, ու որոնելիս հայտնաբերեցի, որ, փաստորեն, դրա մուլտն էլ կա: Նայեցինք. մի իսկական սարսափ, ինչպես Արշակը նկատեց. լրիվ սադո-մազո :)): Հեքիաթը մուլտի համեմատ լրիվ պուպուշություն է: Եթե չեք տեսել մուլտը, հանկարծ փոքր երեխաների հետ չնայեք: Մեկ էլ հետաքրքիր էր, որ սարսափ-մուլտֆիլմը եզրափակվում էր «Քեռին եկավ մեր բակը, դուլուլու, դուլուլու, մեր բակը» երգի մեղեդիով, ուղղակի իրենք երևի նկատի են ունեցել. «Կացինն եկավ մեր գեղը, դուլուլու, դուլուլու, մեր գեղը» :D:

Ի դեպ, նայելիս մտքովս անցավ, որ «Կացին ախպերն» ու «Հայելին» գաղափարական առումով ահագին նման են. երկուսն էլ մարդկանց տգիտության վրա հիմնված սարսափներ են: Բայց դաժանության առումով «Հայելին» հեչ համեմատելի չի «Կացին ախպոր» հետ:
Էս էլ մուլտը, նայեք, զարզանդեք.


https://www.youtube.com/watch?v=LaNiGemoJ9A