PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 [39] 40

Chilly
21.12.2016, 02:48
Ասում ա նույն գետը երկու անգամ չես մտնի, կասի, բա չէ :))
Մարդ կա սաղ կյանքը նույն գետի մեջ ա լողանում, ու ջհանդամին թե դա հնարավոր բան չի:

Quyr Qery
21.12.2016, 14:44
Արդեն մութ ա, Վեռայենց պատուհանների մոտ ծխում ենք Ջոնի հետ։
Հարցնում եմ առաջին օրվա բլոտը հաղթեցին թե չէ, հետո ասում եմ.
-Ջոն, կյանքը հեչ էլ շախմատ չի, հասկանում ես, լրիվ բլոտ ա, ինչքան ուզում ես մտածի, լավ խաղացող եղի, ճիշտ քայլ արա, մեկ ա, թե ձեռքդ լավ քարտ չեկավ, առա հա թե կկրես։
-Հաս, նույնիսկ եթե քարտերդ լավը լինեն, մեկ ա հետդ խաղացող ընկեր կա ու ամենաթույն պահին քեզ կարա պադվադիտ անի։

Ծխենք է։

erexa
22.12.2016, 18:00
Էս վերջերս հոլանդացի հյուրեր ունեինք, առաջին անգամ էին, եկել մեր տուն: Ծանոթացանք բան: Հարցրի, որտեղ են ապրում, ասացին Բեեմստերից ենք: :) Ուրեմն՝ Բեեմստերը ակումբցիներ ջան, յուրահատուկ տարածք ա, Հոլանդիայում, ինչու՞ յուրահատուկ, որորվհետև նախկինում, այդ տարածքը եղել ա, լիճ, մեծ լիճ ու 1607 թվականից սկսած, մարդիկ չորացրել են, էդ լիճն ու սարքել ցամաք: Այսինքն՝ մարդկանց շնորհիվ, 1612 թ. լիճը վերածվել ա, ցամաքի: Ու հիմա սենց նստած մտածում եմ, երկրաշարժից արդեն անցել ա, 28 տարի ու մարդիկ մինչև հիմա Գյումրի դոմիկներում են, ապրում: Ես վաղուց ճիշտ ա, չեմ եղել Գյումրիում, բայց ենթադրում եմ, որ շատ բան չի փոխվել... Հետո, հյուրերի հետ, տարբեր թեմաներից էինք, խոսում բան, եղբորս հարսանիքից էի, պատմում, որ մեր հին տրադիցիայով հարսանիք արեցինք, հավեր պարացրինք: Ու ասում էի, որ մեր հին տրադիցիայով, հիմնականում գյուղերում, հավերին հարսանիքների ժամանակ պարացրել են, մարդիկ ու հետո մորթել: Դե էս մեր հյուրերն էլ, ենթադրում եմ, դա չհասկացան, մտածեցին երևի, վայրենի ժողովուրդ ենք: :)) Հետո, էդ հյուրերից մեկն ասաց. ի՞նչ անհետաքրքիր են, անցնում մեր հոլանդական հարսանիքները, հավերին չենք պարացնում ու հետո մորթում, քիչմը ծաղրելով: Ես էլ, ասացի համաձայն եմ, ձեզ հետ, հոլանդական հարսանիքներն ինձ համար էլ են, անհետաքրքիր անցնում: :)) Իրոք տենց էլ, կա մի կարգին չեն էլ, պարում... :' Բայց դե ամեն տեսակի մարդ, չի, որ հասկանում ա, նման տրադիցիաներ: Ամեն դեպքում՝ վատ մարդիկ չէին երևում, վերջում, որ գնացին, հրավիրեցին մեզ իրենց մոտ, Բեեմստեր: :oy Կարծում եմ, արժե գնալ, երբևէ տեսնելու, մարկանց շնորհիվ ստեղծած ցամաքը:

John
24.12.2016, 01:17
Պայթում ա գլուխս։ Կյանքում սենց խառը չի էղել հոգեվիճակս։ Ու դժվար ա հասկանալ․ ամեն ինչ լա՞վ ա, թե՞ մեղմ ասած էնքան էլ չէ։

Գարեջուր-գինի-տնական օղի կոմբինացիան էսօրվա օրվա հարմար լրացում էր։ Չմոռացվող օր։

ivy
04.01.2017, 02:02
Նախորդ տարվա ամփոփման ու հաջորդ տարվա որոշումների մասին թեմաներն իմ խառը մտքերով չաղտոտելու համար, կգրեմ էստեղ:

Քանի գնում, ավելի լավ եմ հասկանում, որ էս ամենը մի օր վերջանալու է, ու ես չգիտեմ, թե երբ: Վաղը գուցե մեկը որոշի անցնել վրայովս բեռնատարով, երբ հրավառություն նայելիս լինեմ: Կամ մետրոյում պայթեցնի կամ էլ ուղղակի գլորի աստիճաններից էնպես, որ շանսատակ լինեմ: Կամ կամ կամ: Մի ակնթարթում ամեն ինչ վերջանալու է: Ես վախով չեմ սպասում դրան, բայց գիտեմ, որ իմ ժամանակը սահմանափակ է: Էն ամենն, ինչ ուզում եմ ու ինչ կարող եմ, պիտի հենց էսօր, հենց հիմա անեմ: Առանց վարանելու, առանց երկար մտածելու, առանց հինգ տարի հետոն պատկերացնելու: Ես հիմա եմ, որ կամ: Հետոն չգիտեմ՝ կլինի, թե չէ:

Շատ սիրուն, շատ բազմազան ու ահագին ծանր տարի էր 2016-ը: Ինչքան կարող եմ, պայքարել եմ մարդկանց համար, որ իրենց լավ լինի, որ մի բանի հասնեն: Բայց էդ պայքարն անցյալ տարի նաև աշխատանքից դուրս էր:
Նելլին ասում է՝ հիշիր հոգեհիգիենան. ինչ էլ լինի, ուրիշների խնդիրները քո սեփականը չդարձնես: Անցյալ տարի էդ սահմանը քիչ էր մնում հատվեր: Մարդկանցից շատերն ահագին թույլ են ու կոտրվող, եթե ճիշտ նշանակետով հարված են ստանում մեջքին: Իրենք ուրիշների կարիքն ունեն, որ նորից ամրանան: Բայց մի սահման կա, որ դրանից էն կողմ չարժի անցնել՝ լինելով էդ ուրիշի դերում, որովհետև արդեն քո կենսական էներգիան է վնասվելու: Ես դա լավ գիտեմ ու դա տանում եմ հետս 2017:

2016-ն ինձ լիքը լավ պահեր է բերել: Իմ ամենասիրուն ամառներից մեկն էր: Ամեն օրը ոնց որ տոն լիներ: Ու էդ տոնի համար շնորհակալ եմ ինձ շրջապատող մարդկանց ու նաև նրանց, ում այդ ամառ առաջին անգամ եմ հանդիպել: Լիքը գրկախառնությունների, շա՜տ սիրո, անթիվ-անհամար ստացած ու հայտնած շնորհակալությունների տարի էր:
Ինձ թվում է, մարդկանց միշտ էլ արժի ցույց տալ էն բոլոր դրական զգացմունքները, որ ունենք իրենց հանդեպ՝ լրիվ անշահախնդիր ձևով, առանց փոխադարձ ջերմություն ակնկալելու: Ու հետն էլ շնորհակալ լինել, որ կան քո կյանքում: Դա ինձ սկսել է էնքան բնական պահանջ թվալ: Ու դա անպայման կմնա հետս 2017-ում:

Էս տարի էլ եմ ապրելու հնարավորինս բազմազան ու ամեն օրը լիարժեք դարձնելու ցանկությամբ: Առանց հետաձգելու, առանց վաղվան թողնելու, էսօրվա վրա կենտրոնացած: Ու կարծում եմ, էլի կլինեն հավես ճամփորդություններ, լավ գրքեր, հետաքրքիր հանդիպումներ ու լիքը լավ աշխատանք: Եվ շա՜տ, շա՜տ սեր (օ՜հ, ինչպիսի՜ պաթոս) :))

Իսկ կարգավիճակս՝ իմ սիրածն ու կարոտածը: Սինգլ :)

Ռուֆուս
10.01.2017, 21:59
Էն որ ուղիղ երկուս ու կես ամիս ժամանակ ունեի ու բացարձակապես ոչ մի բան չեմ արել, ամեն օր գործը վաղվան թողնելով ու հիմա deadline-ին 3 օր է մնացել ու ափալ թափալ նոր անցնում եմ գործի: Գիտեմ, որ կհասցնեմ նորմալ ամեն ինչ անել ու ժամականին հանձնել, ամբողջ կյանքս էսպես եմ եղել, դրա համար էլ ատում եմ տեսակս:

Ruby Rue
11.01.2017, 22:10
Լաբորատորի սիրունիկ ղեկավարն ասում ա, որ ինքը ժամանակ չունի, ու մեզ հարցեր կտա ոմն միստր Ռուբեն։ Միջանցքում սպասում էինք, երբ վերջինս եկավ։ Պահի տակ էնքան աժդահա թվաց, որ GoT-ի Լեռը իր կողքին պուճուր-մուճուր կհամարվեր։ Խոհարարի պես էր հագնված՝ նեղ սպիտակ շապիկ, որն ընդգծում էր հսկա փորը, սպիտակ գոգնոց, սպիտակ գլխարկ։ Ու թավ սպիտակ բեղեր ուներ։ Գնացինք լաբորատորիա, մեկ էլ հարցրեց, թե ինչ թեմայով է լաբորատորը։ Պատասխանեցի՝ կալորիմետրիա, էն էլ չգիտես, թե ոնց խառնել էի, ուրիշ լաբի էի պատրաստվել, բայց էդ լաբն ուրիշ թեմայով էր։ Մեկ էլ միստր Ռուբենը ձեռքս վերցրեց, ու սկսեց բութ մատիս եղունգը քաշել։ Ու հետն էլ ասեց, որ եթե հարցերին էլի սխալ պատասխանեմ, բոլոր եղունգներս կքաշի, հետո էլ՝ մատներս կկտրի։ Աչքերում կարմիր կրակներ էին առկայծում։

Այ սենց մարդուն քնահարամ են անում ու արթնացնում, որ վեր կենա դաս անի։ Իսկ վաղվա ղեկավարն էլ ասել էր՝ ինչ փոքր բան ուզում եք սպանեք, բերեք, ուսումնասիրեք ատոմաուժային մանրադիտակով։ Գնամ երեկվա մոծակի դիակը գտնեմ։

StrangeLittleGirl
13.01.2017, 16:42
Էն որ հա բողոքում ենք է Հայաստանն օրինական երկիր չի, օրենքները չեն գործում, նայեք Եվրոպան ոնց և այլն: Էդ էդքան էլ տենց չի: Մարդուն շանս տաս օրենք խախտելու, ամեն տեղ էլ կխախտի: Ուրեմն հիշում եմ, որ երբ Հայաստանում էի, ուզում էին իմ մի ամսվա գործուղման աշխատավարձն ինձ չտալ: Նույն տեղում աշխատողներն ասում էին, որ էդ լրիվ նորմալ ա էդ ամիս աշխատավարձ չստանալը, որ հարամրվել են, որ ձեն չեն հանում, որտև սենց-նենց և այլն: Ու տենց մի քսան տարի իրանք աշխատում էին: Ես բռնեցի, սաղին խառնեցի իրար, էդ աշխատավարձս վճարել տվեցի: Սաղ շշմել էին: Բայց դե ներվ չի հերիքում անընդհատ տենց պատմությունների մեջ ընկնելը:

Ուրեմն էրեկ մի հատ մեյլ եմ ստացել ստեղի ղեկավարությունից, որտեղ ասվում ա, որ էս արձակուրդային տարվա բոլոր արձակուրդներս դեռ չեմ վերցրել (էստեղ արձակուրդային տարին մայիսի 1-ից ապրիլի 30-ն ա) ու որ եթե չվերցնեմ, իմ աշխատանքի պայմանագրի ավարտին կգրանցեն, որ վերցրել եմ։ Ուրեմն սաղ օրենքները փորփրեցի, պարզեցի, որ ապօրինի ա իրանց արածը։ Էդպես գրանցելով իրանք իմ արձակուրդայինն ինձ չեն վճարում ու փողը մեջ-մեջ են անում։ Ու հիմա պիտի գնամ, կռիվ անեմ ղեկավարության հետ։ Էն ա, օրենքը խախտելու առիթ կա, խախտում են։ Հանուն արդարության ասեմ, որ ես առաջին դեպքը չեմ, բոլոր PհD-ներին՝ ամենաթույլ օղակին, տենց են անում: Դե PhD-ներն էլ չեն ուզում բողոքել, որովհետև չեն ուզում ամբիոնի հետ կապերը խզել. հետագա աշխատանքի հարց կա, բան կա: Երևի ստեղ իմ արտասահմանցի լինելը նույնիսկ ավելի վնաս ա իրանց, որովհետև ես իրանց ամբիոնից կախված չեմ ու կարամ հանգիստ կռիվ անեմ, ուզածիս հասնեմ ու հաջող անեմ:

John
18.01.2017, 03:19
3 ամիս նախ․․․նական

Ruby Rue
18.01.2017, 22:08
Ֆեյսբուքիս պատին ընկերներիցս մեկի պոստն ա աչքովս ընկնում։ Սկսում եմ կարդալ, ընթացքում էլ զարմանալ, որ ինչ-որ մեկն ինձ էդքա՜ն նման ա եղել։ Արդեն ուզում եմ սրտիկ-պաչիկ-փուչիկ մեկնաբանություն գրել, մեկ էլ հասնում եմ մի մասի, որտեղ գրած էր, որ ինքը փոքր ժամանակ բոլոր հյուրերից զեյթուն էր ուզում, կորիզներն էլ թափում տատի մահճակալի տակ։ Ախր չէ էլի, ոչ մի կերպ հավանական էլ չէր, էլի, որ ուրիշ մեկի մանկության բկլիկությունները էդքան նման լինի իմին։ Գուգլում եմ պոստի առաջին նախադասությունը, և օ՜, աստվածներ, հայտնվում եմ Ակումբում՝ իմ իսկ գրառման (https://www.akumb.am/showthread.php/4557-Մանկության-հուշեր…?p=2409127&viewfull=1#post2409127) դիմաց։ Գրառման, որի գոյության մասին իսկի չէի էլ հիշում։ :))

StrangeLittleGirl
22.01.2017, 14:03
Էրեկ գարեջրվում էինք: Մեկ էլ եսիմ ոնց սկսեցինք քաղաքականությունից խոսել: Ավստրիացի ընկերուհիս պատմեց իրենց ընտրություններից: 2016-ի միակ դրական քաղաքական իրադարձությունն Ավստրիայում ա էղել, որ տենց էլ աջերը չեն կարողացել կրել: Տենց, հետո անցանք Դանիային, հետո Հայաստանին: Սկսեցի պատմել, թե ինչ խառըխշտիկ բան են սարքել Հայաստանում ընտրելը, որ ոչ մեկ չի հասկանում, թե ոնց ա լինելու՝ սկսած էդ մատնահետք-բանից, վերջացրած եսիմ քանի հատ քվեաթերթիկով: Մեկ էլ ընկերս զարմացած ասում ա՝ բայց անձնագիրն ինչու՞ են ուզում: Ասում եմ՝ որ իմանան ընտրողը դու ես: Պատմեց, թե Դանիայում ոնց ա: Ասում ա՝ փոստով ստանում ես քվեաթերթիկը, ընտրությունների օրը գնում ես տեղամաս, հանձնում ես քվեաթերթիկդ: Ասում եմ՝ բա կեղծի՞քը: Ասում ա՝ ի՞նչ կեղծիք, մեկ ա մարդ ա մի քվեաթերթիկ են ուղարկում: Ասում ա՝ մաքսիմում ուրիշը քո տեղը կընտրի, բայց մեկ ա մի ընտրող-մի ձայն հարաբերակցությունը մնում ա: Ասում եմ՝ բա որ որոշ մարդկանց մի հատից ավել քվեաթերթիկ ուղարկեն: Ասում ա՝ բայց մի ընտրող-մի քվեաթերթիկ պիտի լինի:

Պարզվեց՝ Ավստրիայում քվեաթերթիկը հանձնելիս անձնագիրը ստուգում են: Հիվանդ ու այլ անձանց համար էլ, ովքեր չեն կարող տնից դուրս գալ, գնում են տուն, հատուկ ասիստենտն օգնում ա, որ ընտրեն:

Ու փորձեցի էս համակարգը մի պահ Հայաստանում պատկերացնել: Մեկ ա, ընտրակեղծիքներ միշտ էլ լինելու են, քանի դեռ լինելու են ընտրակեղծիք անելու ցանկություն ունեցողներ:

Alphaone
23.01.2017, 01:55
Քյավառում կարծրատիպ ենք կոտրում, երևի: Արդեն քանի անգամ օֆիսի տղաների հետ վեցից հետո իրիկունը մի տեղ գնում, նստում, խմում, զրուցում ենք: Կյանքը հունի մեջ էր ընկնում, մինչև էսօր մեկը փողոցում մոտեցավ, բաց տեքստով սեքսի առաջարկ արեց: Էնքան չէի վրոդվվել, ինչքան անհեթեթությունից ծիծաղս էր գալիս: Ուղղակի մերժեցի, անցա առաջ, շարունակեց, թե ինձ համար ինչ տարբերություն, հեն ա էն տղերքի հետ... հավես չկար բան բացատրելու, արդարանալու, ուղարկեցի գրողի ծոցը, մեկ էլ էլի ծլեց, ասում ա՝ ես հասկացա, դուք պռոստը հնգերներ եք, բայց քուր ջան, տենց բան մի արա, հազար շուն հազար բան կմտածի... Բյուրի գարեջրվելը կարդացի, էլի էս հիշեցի, բզիկներս բզզացին:

StrangeLittleGirl
26.01.2017, 20:45
Զարգացած Եվրոպա թեմայով։

Ուրեմն էս մեր թաղամաս չգիտեմ ինչ փորացավ ա ընկել, բայց թույլտվություն են ստացել շենքերի վրա պատշգամբներ կառուցել։ Դե քանի որ մենք վարձով ենք ապրում, իսկ տանտերը պատշգամբ ուզում էր, մենք շատ որոշելիք չունեինք։

Անցյալ ամառ պիտի էդ պատշգամբային պատմությունները սաղ հարթվեին-պրծնեին։ Թե որ մի դանդալոշի պատճառով, մինչև աշնան վերջ ձգվեց, ու աշխատանքները նոյեմբերից նոր սկսեցին ու պիտի դեկտեմբերի վերջին սաղ անեին-վերջացնեին։ Չասեմ, որ դրա պատճառով մի քանի օր ջեռուցում չունեինք։ Չասեմ, որ եսիմինչ էին արել, մինչև հիմա մեր ննջարանի ջեռուցիչը չի աշխատում, ինչքան զանգում-կանչում ենք, ձեն-ձուն չկա։

Հունվարի վերջ ա, ու նոր հասել են մեր բնակարան։ Դուրսը ցուրտ։ Պատի մեջ պիտի ծակ անեն ու էդ ծակի վրա մի շաբաթ աշխատեն։ Էդ մտքից մենակ փշաքաղվում էի, բայց դա ամենը չի։ Ուրեմն մեզ նամակ են ուղարկում, որ ծակ անելու նախորդ օրը գալու են ներսից տախտակով փակեն ծակի մասը, որ դա տեղի ա ունենալու առավոտը 7.30-ից 15.00-ի արանքում, ու տունը մեկնումեկը պիտի լռվի։ Էս խեղճ ընկերս սաղ օրը տունը լռվեց, ոչ ոք չեկավ։ Զանգեց, խոսաց վրաները, ասեցին՝ վաղը մինչև 9-ը կգան։ Տենց հաջորդ օրն առավոտը շուտ զարթնել, սպասում ենք։ Չկան ու չկան։ Զանգեց ընկերս նորից, ասեցին՝ 15 րոպեից։ Վերջը, էկավ էդ մարդը, տախտակը խփեց։

Հաջորդ առավոտը զարթնում եմ իրանց դռելների ձեներից։ Մի կոշմար բան ա. 7․30-ից խոհանոցիդ դրսից կողմից ինչ-որ անծանոթ մարդիկ դռդռացնում են։ Մի ժամ հետո խոհանոցում սառնամանիք ա. ծակի մի մասն արել են, բայց մեծ ծակը դեռ չեն արել։

Ու չգիտեմ էդ շինարարների գլխին ինչ ա փչում, խփում, ննջարանի պատուհանը ջարդում են։ Ննջարանը պատշգամբների հետ ոչ մի կապ չունի, ուրիշ շարքի վրա ա։ Ձմեռվա կես։ Խոհանոցում ծակ, ննջարանի պատուհանը ջարդած։ Զանգում ենք էդ ընկերությանը, ասում են՝ կզբաղվենք։ Գիշերը հյուրասենյակում ենք քնում։

Էսօր ամբողջ օրը ձեն-ձուն չկա։ Խոհանոցի ծակը նույն չափի ա, ննջարանի պատուհանը դեռ ջարդած ա։ Ընկերս զանգում ա նորից, ասում են՝ վաղը կգան պատուհանը սարքելու։ Եթե վաղն էլ չէ, երկուշաբթի։ Կներեք էլի այ հայվաններ, դրսում մինուս ա, էդքանը հասկանու՞մ եք։ Ոնց ջարդել եք, նենց էլ էկեք սարքելու։

Ու ես ստեղ ներվայնացած չեմ ջոկում, թե էս պատշգամբային պատմությունների իմաստը որն ա, իմաստը որն ա սաղ ձմեռ դրանց ձեռը գժվելու, ինչ ա թե ամառը երեք օր արև ա անելու, պատշգամբում նստած սուրճ ես խմելու։ Զարգացած Եվրոպա։ Թողեք հանգիստ ապրեմ։ Թքած ունեմ ձեր բալկոնների վրա։

CactuSoul
01.02.2017, 22:13
Դպրոցական էինք։ Դասընկերներիցս մեկը վատ շրջապատ էր ընկել, թղթախաղով պարբերաբար պարտվում էր, տանն ինչ ունեին֊չունեին տանում֊ծախում էր, որ պարտքերը տա։ Ծնողները դեմն առնել չէին կարողանում։ Իմ ու երկու մտերիմ ընկերուհիներիս սրտերը չդիմացան, որոշեցինք, որ ամեն գնով պետք ա օգնենք էդ տղային, «դարձի բերենք», հանենք էդ վիճակից։ Մի քանի անգամ փորձեցինք իրենց տուն գնալ, հետը շփվել, բան, ցույց տալ, որ իր ընկերներն ենք, իր կողքին ենք։ Ինքն էլ մեզ, քաղաքավարությունից դրդված, նորմալ ընդունում էր, փորձում էր ցույց չտալ, որ ձանձրացնում ենք։
Ու քանի որ մենք ընկերուհիներով շատ լուրջ էինք հարցին վերաբերվում, որոշեցինք, որ իմ ավագ ընկերոջից խորհուրդ կհարցնեմ, ով մասնագիտությամբ հոգեբույժ էր։ Մի օր գնացի մոտը, նկարագրեցի իրավիճակը, ասացի, որ ուզում ենք օգնել, հարցրի՝ ինչ մոտեցում ցուցաբերենք, որ արդյունավետ լինի։ Ու ընկերս մի բան հարցրեց, որից հետո ես ուղղակի կարկամեցի՝ «իսկ նա ուզո՞ւմ ա, որ դուք իրեն օգնեք»։
․․․
Էդ օրվանից մեջս տպավորված ա, ու բազմիցս հաստատվել ա կյանքիս ընթացքում․ եթե ինչ֊որ մեկն ինքը չի գիտակցում, որ օգնության կարիք ունի, անիմաստ ա նրան օգնել փորձելը, արդյունքի չես հասնի։

Հ․Գ․
Տխուր ա։

CactuSoul
03.02.2017, 23:23
Ակումբում հանգստություն ա՝ ինչպես ծովում՝ փոթորկից հետո:

Գաղթական
04.02.2017, 17:11
Հետաքրքիրա չէ՞, ինքս ինձ ինչքան հիշում եմ՝ միշտ հպարտացել եմ հայ լինելովս..
ՈՒ մինչև հիմա պահում եմ ՀՀ անձնագիրս հատուկ շրջանակի մեջ..
բայց սա ընդամենը հայրենիքի խորհրդանիշ է...
տրիվիալ սիմվոլիկա...
Արդյո՞ք ես երբևէ առիթ ունեցել եմ հպարտանալու ՀՀ քաղաքացիությամբս...
..որքան էլ որ ցավալի չլինի՝ ոչ մի նման առիթ չեմ կարողանում մտաբերել...

Իսկ այ Բելգիայի քաղաքացի լինելովս հպարտանալու առիթ ունեցա Մենընպորտում:
Երբ իմացա, որ նման բան կա, հենց հաջորդ օրը 200կմ քշեցի հասա Իպռ (Ieper)՝ դա սեփական աչքերով տեսնելու համար..

Առաջին Համաշխարհայինի տարիներին Բրիտանական Կայսրությունը օգնական զորք էր ուղարկել Բելգիա՝ Իպռի ստրատեգիական աղեղի (Ypres Salient) պաշտպանության համար:
Այն ժամանակ բանակը հենց այս Մենընպորտի ճանապարհով է տեղ հասել ու 1927թ-ին կառուցված այս հսկա շինությունն իր վրա է կրում բրիտանական 54.896 զոհված զինվորների անունները:

Ամեն Աստծո օր՝ լինի ամառ թե ձմեռ, լինի Նոր Տարի թե Ծննդյան օր, երեկոյան ուղիղ 20:00-ին Մենընպորտի կամարների ներքո հնչում են շեփորները...
..Տեսարանից փշաքաղվում ես..
շեփորահարները մոտենում են լուռ՝ շարքով..
փչում են շեփորները ու բոյսքաութը երախտագիտության խոսք է ասում..
հավաքված բազմության արանքում վազվզում է բրիտանացի լրագրողը,
իսկ դեռահաս աղջիկները ծունկ են խոնարհում հուշաքարի առջև ու պսակ դնում...
(ու, իհարկե, ոչ ոք չի հանդգնի այստեղ արևածաղիկ չռթել, աղբ թափել, կամ էլ՝ հռհռալ..)


https://youtube.com/-A57fqseSJE

Իսկ տարվա մեջ մեկ օր՝ Նոյեմբերի 11-ին (Հիշատակի օրը), շատ ավելի մեծ արարողություն է այստեղ տեղի ունենում:

Այսպես են իրենց հարգանքի տուրքը մատուցում (այսօր արդեն 30.576-րդ անգամ (http://www.lastpost.be/nl/home)) բելգիացիները շոտլանդացիներին ու իռլանդացիներին, հնդիկներին ու աֆրիկացիներին՝ այն ժամանակվա Բրիտանական Կայսրության բոլոր զինվորներին, ովքեր իրենց ավանդն էին ներդրել Բելգիայի անկախության գործում..
...(զինվորներ, ի միջի այլոց, որոնք վստահ էին, որ տունդարձին ոչ ոքի մտքով չի անցնի իրենց զինգրքույկներում պատերազմի «անվավեր» մասնակից նշել)...


Հ.Գ.
https://s30.postimg.org/t1287s9fl/IMG_1637.jpg

John
08.02.2017, 13:20
Ժամանակն ամեն ինչ քցում է իր տեղը ։Ճ Ու ոչ ոք արժանի չէ ավելիին՝ քան ունի։ Եթե համամիտ չէ էդ մտքի հետ՝ ուրեմն գերագնահատում է իր արժանիքները։ Եթե չի բավարարվում նրանով ինչ ունի՝ պետք է մի բան փոխի ուրեմն, մի բան սխալ է գնացել ինչ-որ պահից սկսած։ Էդ սխալն ուղղելու շանս քչերին է տրվում, մյուսները՝ ստիպված են էդ էլ շանսն էլ վիզ դնել։
Բայց խոշոր հաշվով ամեն ինչ օքեյ ա։
Ու ընդհանրապես․ կյանքը հիասքանչ է, մանավանդ, եթե դու մաքուր ես խղճիդ առաջ ու ոչ մեկի դժբախտության պատճառ չես դարձել։
Ու չկա որևէ արդարացում ստորություն անելու համար․ եթե քո նկատմամբ վատ են վարվել՝ ուղղակի փակի էդ էջն ու հանգիստ խղճով շարունակի ապրել։
Ու միշտ հիշի, որ ոչ ոք արժանի չէ վատ վերաբերմունքի միայն այն պատճառով, որ քո նկատմամբ ժամանակին անարդար են վարվել։
Կյանքը բումերանգի նման է (5-6 տարեկան էի, Քեռիս բումերանգ նվիրեց, ափսոս՝ իրական չէր, այլ հուշանվեր ։Ճ ), ուշ թե շուտ ամեն ինչ կըկնի իր տեղը։

impression
09.02.2017, 13:34
մինչև գրառում անելը՝ աստվածաշունչ բերեք, երդվեմ, որ ինչ գրում եմ՝ ճշմարտություն ա, բացի մի քանի մանր մունր գեղարվեստական համեմունքներից, որոնք որևէ կերպ չեն աղավաղի ճշմարտությունը, այլ զուտ խաղաղություն կապահովեն էսթետիկ հոգուս համար։ մի խոսքով, հավատացեք, լրիվ ճիշտ եմ պատմելու։

էրեկ գնացել էի ակնաբույժի մոտ։ ակնոց դնելիս գլխացավ էր սկսել առաջանալ, որոշեցի գնալ ճշտել, գուցե ակնոցը փոխելու ժամանակն է արդեն։ ասեմ, որ ամեն անգամ ակնաբույժի գնալը պատմություն է դառնում գլխիս, քանի որ ունեմ յուրահատուկ աչքի կառուցվածք, որի պատճառով ժամանակակից որևէ ապարատուրա չի կարողանում չափել տեսողությունս, նկարել աչքի հատակը, ճիշտ չափել աչքի ճնշումը և այլն։ բիբերս նեղ են, միշտ նեղ են, անկախ նրանից՝ տեսնում եմ իմ սիրած մարդուն, գտնվում եմ լուսավոր կամ մութ վայրում, դրանց չափը որևէ կերպ չի փոփոխվում։ բժշկուհուն ասացի, որ դազգահներն ու հաստոցները խոդի չտա, մեկ ա՝ օգուտ չի լինելու դրանից, նա ինձ չհավատաց։ ստուգեց, չափեց, ատամներով ծպպացրեց, հոնքերը բարձրացան վեր, փնչացրեց, աչքս անզգայացրեց, ինձ տարավ նստացրեց մութ սենյակում մի ժամի չափ, հետո խոշորացույցն աչքերին՝ ուժեղ լույս գցեց վրաս ու փորձեց մի բան տեսնել․․․․ մի խոսքով, արեց հնարավոր ամեն ինչ, բայց որևէ կերպ չկարողացավ հասկանալ տեսողությանս վիճակը։ ստիպված անցանք նախամարդու միջոցին՝ մի աչքդ փակի, կարդա տառերը։
երբ նա մոտավոր կարողացավ հաշվարկել տեսողությունս, ու արդեն պատրաստվում էի գնալ, մեկ էլ մեջքիս հետևից լսվեց սպառնալիքը՝ "ես որ մեռնեմ էլ՝ քո աչքի հատակը պիտի նայեմ" ու ինձ նորից հրեց նստացրեց աթոռին ու հարձակվեց վրաս։ գերխնդիրը բիբերս ինչ-որ կերպ լայնացնելն էր, ու ոչ մի բան չէր օգնում՝ ոչ լուսումութը, ոչ հանկարծակի ինձ վախացնելը, ոչ էլ դեղերը։ բայց ևս մի ժամ չարչարվելուց ու դեղերի մի ամբողջ կոկտեյլ աչքիս մեջ դատարկելուց հետո բիբերս լայնացան։ բժիշկս թեթևացած շունչ քաշեց ու էկավ, որ աչքիս հատակը նայի, մոտեցավ, ուշադիր նայեց աչքերիս մեջ, սկզբից աջի, հետո՝ ձախի, հետո նորից աջի, հետո սեփական աչքերը տրորեց, հետո անձեռոցիկով մաքրեց ձեռքի սարքը, էլի ուշադիր նայեց աջ աչքիս ու աչքերը լցրեց։ վախեցա ճիշտն ասած, դեռ չէի հասցրել հարցնել, թե ինչ եղավ, երբ նա նետվեց սեղանին դրված հեռախոսի մոտ ու սկսեց շատ մոտիկից աջ աչքս նկարել։
- ինքը՜, իրա վալենծի՜նը,-քթի տակ մրթմրթում էր անընդհատ։
ինչ վալենտին, այ մարդ, սա ինչի՞ որոշեց հենց հիմա խելագարվել։
- ի՞նչ խնդիր կա,- չդիմացա։
- խնդի՞ր, ոչ մի խնդիր չկա,-նա մի տեսակ քնքշանքով էր նայում վրաս,-բիբերդ վերջապես լայնացան, բայց գիտես ինչ մի հետաքրքիր բան կա, բիբերդ որ լայնանում են, կլոր չեն, այսինքն՝ ձախդ կլոր ա, իսկ աջդ․․․ սրտաձև՜։
- հը՞՞։


բոլոր նրանք, ովքեր չեն հավատում էս պատմությանը, կարող են գնալ օպտոմեդ աչքի ախտորոշման կենտրոն, նայել իմ անկետան, որտեղ աչքի վրա բժշկուհին սրտիկ է նկարել, ու կողքին գրել դիագնոզը՝ բիբն ունի ռոմանտիկուս եսիմինչիկուս կոչվող շեղումը։
մարդ որ ռոմանտիկ ա լինում, աչքերից սրտիկներ են թափվում, հո զոռով չի։ :) :love

Mr. Annoying
12.02.2017, 02:32
Դպրոցական տարիներին մի աղջկա հետ էի ընկերություն անում: Բաժանումը էնքան դաժան ստացվեց, որ երկար ժամանակ չէինք խոսացել: Մոտ մեկուկես տարի առաջ գրեց, խոսացինք, պարզաբանեցինք լիքը հարցեր ու ինչ-որ չափով նորմալացան հարաբերությունները: Բայց, ինքը մի օր վերցրեց ու սկսեց իրա անձնական կյանքից պատմել: Պատմելը քիչ ա, տարբեր տղաների հետ խոսակցություններից սքրինշոթեր էր ուղարկում, վատաբանում, մեկնաբանում: Զզվելի էր: Բայց ամենավատը էդ չէր, այլ էն, որ սկսեցի լուրջ մտածել, թե մի օր էլ մեր խոսացածն ա տարածելու ուրիշի հետ: Ասենք խոսում ես մեկի հետ, անկեղծ պատմում մի քանի տարի առաջ ինչ ես զգացել ու էդ հայտնվում ա եսիմ ում ձեռքում: Մի խոսքով, սիրուն չէր ու հիմա հիասթափությունս ահավոր շատ ա: Հիմա գրում ա, լա՞վ ես: Լավ եմ:

John
12.02.2017, 05:25
Խառը մտքեր են հա գալիս-գնում։ Չգիտեմ որտեղից սկսել ու ոնց շարունակել։ Ու հատկապես ո՞ր մտքի վրա կենտրոնանալ։ Էդ անտեր «կներեսը» ախր երբ որ ժամանակավրեպ է՝ արժեք չունի էլ։ Ու մինչ ես մտածում եմ ժամանակավրե՞պ է այն, թե՞ արդիական է դեռ՝ կդառնա ժամանակավրեպ։ Էն որ գիտակցում ես, որ էն՝ ինչում շատերին մեղադրել ես՝ դու էլ ես անում։ Նենց հեշտ է կողքից մեղադրելը։ Առանց խորանալու․ փաստերը կան, հիմնավորումները նույնպես՝ ուրեմն էդ է որ կա․ կպել է, գործի անցիր։ Հաճախ հետին ամսաթվով եմ սկսում երկկողմանի նայել հարցերին։ Այլ տեսանկյունից ևս։ Ու զգում եմ, թե ինչքան բան եմ ես բաց թողնում մտածելու պատճառով։ Ու մտածում եմ ոչ միայն էն ժամանակ՝ երբ անհրաժեշտ է, այլ նաև էն ժամանակ՝ երբ մտածել պետք չէ, այլ գործել։ Մինչև ես մտածում եմ՝ մյուսները փորձում են։ Սխալվում են, փորձ կուտակում, անցնում առաջ։ Նորից փորձում, նորից սխալվում։

Ու գալիս է պահ, որ ես ունեմ տեսական գիտելիք, ահագին խորը ուսումնասիրած ունեմ էդ ոլորտը, իսկ ինչ-որ մեկը, ով քիչ էր մտածում ու շատ գործում՝ ունի ահռելի փորձ։ Չունի գիտելիք, բայց էդ իրեն պետք էլ չի․ ինքը սեփական սխալների վրա սովորել է։ Քայլ առ քայլ։ Մինչ ես տրամաբանորեն էի մոտենում հարցին, օպտիմալ լուծում էի փորձում գտնել՝ ինքը 5 անգամ փորձեց։ 10 անգամ փորձեց։ 20 անգամ փորձեց, ու, վերջապես ստացվեց։ Իսկ ես մտածում եմ դեռ։ Կներես։

John
14.02.2017, 04:56
Հետաքրքիր փիլիսոփայական մտքեր էր արտահայտում։ Ափսոս մտքերով ուրիշ տեղ էի․ մեկ ու մեջ էի լսում։

Ախպերոն ասում ա, որ շուտ ա դեռ ձնծաղիկի համար։ Ափսոս․ կայֆ բան էի մտածել։ Դեռ 5 տարի առաջ էս օրը։

My World My Space
14.02.2017, 20:57
իսկ ինձ էսօր ասին ՎալենԾինդ շնորհավոր...:P

Նաիրուհի
14.02.2017, 22:03
Ակումբում ակումբցիների գրած լիքը գործեր եմ կարդացել, որոնց զգալի մասը հավանել եմ, բայց մինչև հիմա հենց գրական մրցույթներն եմ հիշում, հասկանում եմ, որ ներքոհիշյալ չորս պատմվածքն ամենաշատն են տպավորվել։ Դրանք հիշում եմ կինոյի պես՝ տեսարաններով, լուսավորությամբ, բան։ Եվ այսպես, տիկնայք և պարոնայք, Ակումբում բոլոր ժամանակների իմ ամենասիրելի պատմվածքներն են (պատահական հերթականությամբ)՝

«Ծովանկար» (Վոլտերա), «Կճեպներ» (Իմպո), «Ալիսը տղամարդկանց աշխարհում (Բյուր), «Նրանք, ովքեր կանգնած են» (Օ´Հայկ)

Ի խորոց սրտի :)) շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տվել էս գործերը կարդալու :love

StrangeLittleGirl
15.02.2017, 16:59
Բայց Հայաստանում քաղաքականությունն էսինչ արականացված երևույթ ա։ Ոչ մի կուսակցության առաջնորդ կին չի, ոչ մի ցուցակի առաջին տեղում կնոջ անուն չի։ Էղած-չեղած կին նախարարները հիմնականում ծաղրի առարկա են էղել։ Հետո էլ կասեն՝ կնոջը հարգող հասարակություն։ Կնոջը հարգող հասարակության մեջ թույլ կտան, որ կարևոր որոշումներ կայացնելիս կանայք էլ ձայն ունենան։ Բայց հայկական քաղաքական դաշտում կինը մենակ ծաղրի առարկա ա, բոլորը հարցերն արուների միջև են որոշվում։

Հայկօ
18.02.2017, 23:28
.....Am.............C....................Dm..................Am.........
Սարերի հովին մեռնեմ, հովին մեռնեմ, հովին մեռնեմ:

.....Am............C...................Dm.................Am............
Իմ յարի բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ:

.....Dm..............C..................E........................C..........
Մի տարի է՝ չեմ տեսել, տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:

.....Dm..............C..................E........................C..........
Մի տարի է՝ չեմ տեսել, տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:



Արդեն անընդհատ երկու ժամ ա:

John
19.02.2017, 09:43
Խառը զգացողություն է. մի կողմից ոնց որ Հավաքակայանում լինեմ (сборный пункт). անհանգիստ, սպասողական դեմքեր, որ չգիտեն, թե ուր կգլորի նրանց բախտը, մյուս կողմից, հաշվի առնելով հագնվածքս և իգական սեռի գերակշռությունը, կարծես Վերջին զանգն է այսօր։ Իրավիճակը կարելի է ասոցացնել նաև Պետական ավարտական քննության օրվա հետ. վախեցած, անվստահ դեմքեր, որ երազում անպայման տեսել են, թե կտրվում են քննությունից ու տենց էլ չեն ամուսնանում։
Իրականությունն այն է, որ այս իրավիճակը բոլոր նկարագրվածների խառնուրդն է, յուրահատուկ հիբրիդ։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այս մթնոլորտը տրամադրում է մտքերը շարադրել գրական հայերենով, այլ ոչ առօրյա-խոսակցական լեզվով։
Ծխել եմ ուզում։

Հարդ
19.02.2017, 11:46
Գիշերը անձնական նամակների ամբողջ պատմությունս էի նայում ակումբում:

:D

Ու պարզ դառավ թե ինչ համբերատար ադմիններ ու մոդերներ կան, ոնց են դիմացել )) Սկզբում դեղինով էի գրում տուգանեցին: Հետո կարմիրով գրեցի: Տուգանեցին, ես էլ կանաչով էի գրում: Տուգանեցին, բոլդով սկսեցի գրել :D Ու ամեն անգամ չարաճճի դեռահասիս համբերատար բացատրում էին տարբեր ձևերով, որ չարժի անհարկի գունավորել գրառումները :)
Ապշած եմ էդ համառությունից ))))))

Մեկ այլ զվարճացնող փաստ: Իմ մոտ ստացված նամակները պահպանվել են՝ ուղարկվածները ոչ: Ու ստացվում էր, որ ինձ հետ մարդիկ խոսում էին, իսկ ես չէի պատասխանում :)) Հետո մարդիկ ինչ - որ պատասխան էին երևակայում ու արդեն ավելի երկար նամակ էին գրում :D Իսկ ես համբերատար կարդում էի ու լռում :))

My World My Space
19.02.2017, 20:47
Եւ եղեւ առաւոտ եւ եղեւ երեկո, օր հինգերորդ առանց սիգարետի...
«Հովհաննու չարչարանքները»

Quyr Qery
20.02.2017, 05:08
Մի հատ կինո կա, իմ սիրածներից ա էլի՝ «Մեծ գեղեցկություն»-ը, մեջն էլ մեկը կա՝ ծիտ աղջիկ ա, շատ սիրուն, թույն պարում է, փող է հավաքում, շուտ էլ մեռնում է, ու ինքը մի սենց բան է ասում. «Ես սիրուն բաների համար չէ, որ ստեղծվել եմ»:
Հա, էդ իմ մասին ա:

Այբ
20.02.2017, 11:14
Նոյի թվից էստեղ գրառու չեմ արել ։Ճ
․․․․
Հեշտ չի հարսանիքի գնալ, երբ դու ազաբ աղջիկ ես, մանավանդ հարազատի. "Ըստ ադԱթի՝ չգիտեմ ինչը պիտի ազաբ աղջիկն անի" ու ասենք (առանց քո համաձայնության) ձեռքդ են տալիս կոնյակների սինին ու մի բան էլ կողքից խեթում՝ թե բա ըստ ադաթի պիտի շախով պարես (ու դե արի ձմռանը.... սառույցի ու ձյան վրա, կրունկներով... ծանր սինին ձեռքդ :( (սա մի ամիս առաջվա փորձից եմ գրում։Ճ))... ու ըստ ադաթի (ազաբ աղջկա)՝ շարքը երկարում է։ Կարճ ասած(տարբեր հարսանիքներին)՝ հարսնաքույր եղել եմ, կոսպանդ կապող եղել եմ, քավորին, փեսու, ազաբ բաշու կաստյումների վրա ծաղիկներն փակցնողն եղել եմ... ո՞ր մեկն ասեմ։ Բայց հանուն արդարության էլ պետք է ասել, որ ինչքան հարսանիք, որ եղել է, փող էլ եմ աշխատել(բա։Ճ)՝ հենց որպես ազաբ աղջկան հասանելիք ադաթներին...(միջին հաշվարկով(ընդհանուր) 35 000 դրամ աշխատել եմ էդպես։Ճ)։
***
Մեր բարեկամը (վերջերս)՝ թե բա հարսանիք է լինելու։ Չէ', ախպեր, գոհ եմ, գոհ... ավելի շուտ՝ կուշտ եմ... կուշտ(դուք էլ, ձեր ադաթներն էլ...). "Գաթաներով պարիր, կոնյակների սինի... չգիտեմ ինչ ֆլան-ֆստանը"։
Հանգիստ, խաղաղ, աշխԱրհից հեռու, ավեի ճիշտ՝ էս երկրագնդից, որ ուրիշ մոլորակ թռնելու/տեղափոխվելու/... շանս լինի՝ էդ ժամԱնակ նոր ինձ հիշեք էլի։
Հ.Գ. Չնայած... հըմ.... փող աշխատելու վԱտ տարբերակ չի:think:D

John
22.02.2017, 03:15
Էն օրը նստած եմ Սարյանի այգում, ինչ-որ կոկտեյլ եմ խմում, որի անունը փնտրելիս Գուգլը համառորեն Brazzers ա բերում, մեկ էլ հայտնվեց մեկը, ու, թե բա․
- Ո՞վ ես դու։
- Ոնց թե ով եմ։
- Ո՞վ ես դու, արա։
- Չէ, դու կոնկրետ խառն ես։
Էդ ասեցի, բայց համ էլ գիտակցում եմ, որ եթե տարածքում մեկը կա՝ ով խառն է՝ էդ ես եմ։
- Քո հետ եմ, արա, ո՞վ ես դու։
«Ի՞նչ ասեմ սրան, որ յան տա»։ Շատ վճռական էր է տրամադրված անաստվածը։ Մեկ ասի լրջին տամ՝ թե «Մի հատ հավաքի քեզ, աղջի», հետո հիշեցի, որ աղջիկների հետ մեղմ է պետք վարվել, նրանք փուխր ու նրբիկ էակներ են, ովքեր․․․
- Ջոնն եմ ես, իսկ դո՞ւ։
- Ես քո հոգեառն եմ։ Հա-հա-հա-հը-հա։
«Սենց էլ կեղտն ընկնել կլնի»։ Կարմիր լույսն արդեն վառվում էր․ վթարային անջատում էր գլխումս, խառն էր սաղ, բան չէի ջոգում, չէի գիտակցում։
Չգիտեմ ինչքան ժամանակ անցավ, բայց աչքերս բացեցի ցրտից, էդ հստակ հիշում եմ։ Սառել-կպել էի նստարանին ու անկառավարելի դող սկսվեց միանգամից։ Փորձեցի ոտքի կանգնել՝ չստացվեց։ Բրեեզերի շիշը փորձեցի պոկել գետնից․ անզոր էի։
Լավ էր, ախպերոս զանգեց, թե ես իրան զանգեցի, չեմ հիշում։ Թե բա․
- Արի ընկի վատ շրջապատ, թե չէ էնքան լավն ես՝ մարդ նեղվում ա հետդ շփվի։
- Ո՞վ ա նեղվում, ապեր։
- Ո՞վ ես դու, արա՜աա՜։
Էլի սկսվեց։ Գոնե ախպերոս զանգեր։ Կամ ես իրան։

Gayl
22.02.2017, 13:51
Գառան դիմակով գայլեր։

Glück
22.02.2017, 23:55
Մոտ 10 տարի առաջ Երևանից մեր դպրոց (Ալավերդի) մի խումբ մարդիկ էին եկել ու մրցույթ էին անցկացնում: Որպես լավագույն ստեղծագործող ինձ նվիրեցին գրիչ ու Արտ Բրիջ գրախանութ-սրճարանի անվճար այցելության կտրոն: Կտրոնը մինչև հիմա սև մեծ պայուսակիս մեջ ա՝ մնացած բոլոր հուշ-իրերի հետ: ժամանակ կար, երբ անընդհատ հանում նայում էի թղթի էտ կտորը, պատկերացնում ՝ ինչպիսին են սրճարանի պատերը, կահավորումը: Մտքով պատվեր էի անում, որոշում էի բաժակների գույնը, սպասքի յուրահատուկ ձև էի մտածում: Իմ հիմնական երազանքներից մեկն էր էտ սրճարանում հայտնվելը (մեր քաղաքում չկային սրճարաններ): Ես հիմա հնարավորություն ունեմ էտ ամեն ինչն իրականում ապրելու:
Իմ երազանքները միշտ իրականանում են:

John
23.02.2017, 01:30
Վերաարժեվորման փուլում եմ։
Վախտին կուրորեն աջ ու ձախ պատմում էի, թե ինչքան դրական բան ա ինձ տվել Ակումբը։ Հիմա, երբ սառը գլխով եմ նայում՝ հարց ա դրականն ա շատ թե բացասականը։ Իմ բնույթն ա ուղղակի ամեն երևույթի ու մարդու մեջ փնտրել-գտնել դրականը ու սիրել այն։ Բայց մեկ-մեկ էնքան եմ տարվում՝ որ էն ամենավատ երևույթն էլ դրական հարթության վրա եմ դիտարկում, ու, եթե դրական բան չեմ գտնում՝ քցում եմ չեզոք գոտի։ Խնդալու ա չէ՞ դրական կամ չեզոք։ Հա, ես ոչ մեկի չեմ ատում։ Ոչ մեկի վատը չեմ ուզում։
Էս Ակումբի վատագույն կողմը․ մարդկանց ինքնագնահատականի ու իրականության միջև կապի խզում։ Էդ իրականում ամբողջությամբ վիրտուալ տիրույթին է վերաբերում։ Անկախ քեզնից հարմարվում ես շրջապատին, շրջապատի պահանջներին, ճաշակին ու էդ գլոբալիզացիայի ֆոնին կորցնում ես անհատականությունդ։ Դառնում ես հազարից մեկը, բայց մտածում ես, որ եզակի ես ու անկրկնելի։ Պարադոքս ա ոշմ։ Կորում ա էդ անտեր կապը։
Մեկ ա կան բաներ, որ ուղեղիս մեջ չի տեղավորվում։ Մարդ պարտադիր չի ինչ-որ պատվիրաններով ապրի, կամ կաղապարի իրան ինչ-որ սկզբունքներով, արա բայց էդ անտերը լոգիկա-բան կա, բանականություն։
Մի հատ էլ բոմբ մոմենտ կա, ինքնահաստատման ուղիների մասին։ Ծավալուն թեմա է, մի օր գուցե գրեմ էդ մասին, իսկ էսօր Կարմիր Բանակի օրն է։ Էն բանակի, որ մեր Առաջին հանրապետությունը վարի տվեց։ Խնդալու ա չէ՞, որ մինչև հիմա մարդիկ շնորհավորում են իրար էդ օրը։ Հետո զարմանում եք, որ «Եղեռն են նշում»։ Մեռելոցն էլ ա տոն։ Կարևորը՝ աշխատանքային օր չլնի, կամ, գոնե խմելու առիթ։ Կամ ձևական ինչ-որ հավայի նվեր առնելու։ Կամ, չառնելու դեպքում նեղանալու։
Ու մեկ էլ էն բոմբ պահը, որ դու ծիպը մարտի ութ - բան, զզվում ես դրանցից, բայց հոգու խորքում հույս ունես, որ եսիմով, եսիմխի էդ օրը քեզ ծաղիկ կնվիրի ու դու քիթդ բարձր կքայլես։
Արա էդ անտերը ձեր վրա ինքնահաստատվեք, վաղը ծալած ունեցեք էսօրվա Ձեզ, որն իր հերթին ծալած ունի երեկվա Ձեզ։
Էս սաղ ինձ էլ ա վերաբերում, ես առայժմ էն մակարդակում չեմ, որ վերևից ասեմ էսքանը։ Բայց, մի օր, երբ կհասկանաք թե ինչն ա էս կյանքում իրական արժեք, եթե իհարկե հասկանաք (ուրիշ հարց, որ չեք ընդունի, այլապես կստացվի, որ սաղ կյանքում մուկ էիք տշում), իմացեք, որ ես ու Բոբը ծխում ենք։ Վերևներում, մի տեղ։

Alphaone
23.02.2017, 03:54
Մերժեց: Անորոշությունը վերացավ: Կենտրոնացել եմ, ներսիս քաոսի համակարգման արվեստն եմ յուրացնում՝ հետաքրքիր ու բարդ աշխատանք: Կյանքում դրական փոփոխություններ են սպասվում, կփոփոխեմ, կպատմեմ: Մենակ ճիշտ մարդու հանդիպելն իմ ձեռքում չի, մնացած ամեն ինչի սցենարը կյանքումս ես եմ գրելու: Նախորդ սցենարիստը լավը չէր, վռնդեցի:

Այբ
23.02.2017, 12:55
Մամաս․
-5 րոպեով դուրս եմ գալիս, 15 րոպեից ճաշին կնայես․․․

:o:D

Ruby Rue
24.02.2017, 05:09
Գուգլում որոնման արդյունքներից մեկն իմ սեփական ակումբային օրագիրն էր։ Առաջին էջերն եմ թերթում, որ գրառումն աչքիս ընկնում ու չեմ ներվայնանում կարդալուց, ուտելիքի մասին ա։ Նույնիսկ մոռացել էի, որ գրողը ես եմ, պատկերացնում եմ մի հատ թինեյջեր Կառլսոնի, տորթը գդալով ուտելիս։ Բայց իրականում էդպես էլ կար։ :))
Երևի սկզբնական շրջանի գրառումներիս կեսն ուտելիքի մասին էին, մյուս կեսի կեսը՝ ԵՊՀ-ից էի դժգոհում, մնացած քառորդում էլ՝ երկուսը միաժամանակ։ Տորթերի, մուրաբաների մասին թեմաներ էի բացում, սիրային թեմաներում ջեմերից գրում, առիթը բաց չէի թողնում նկարագրելու, թե ինչ վեհ բան է շոկոլադը։ Բայց ես, իրո՛ք, գժի չափ սիրում էի քաղցրավենիք։
Առաջին ակումբցին, ում հանդիպել եմ, Նաիրուհին էր. ինքն ինձ գիլասի համո՜վ մուրաբա էր բերել՝ օրագրումս կարդալով, որ քաղցրս պրծել ա, ինչ պատճառով քննության չեմ կարում պատրաստվել։ Իսկ դրանից որոշ ժամանակ հետո սկսեցի հանդիպումների գնալ։ Վայ, նենց կայֆ էր, ժո՛ղ, ինձ էնքան էին երես տալիս, լիքը քաղցրավենիք էին տալիս։ Ոմանք նույնիսկ ամաչում էին, որ սաղ ինձ կոնֆետ են տվել, իրենք՝ չէ։ Հանդիպումներից մեկից հետո մի տոպրակ քաղցրավենիքով տուն էի գնացել, տնացիքս խառնվել էին իրար, կարծում էին, թե գրում եմ, որ ինձ սոված են պահում, որ բոլորն ուտելիք տան։ Մի անգամ էլ Ռամշն ինձ սնիկերս էր բերել, ու թեև սնիկերսն իմ ամենաչսիրած քաղցրավենիքն էր էդ ժամանակ, բայց հավեսով կերել էի, որովհետև թաքուն սիրահարված էի իրան։ Հետո՝ Ամերիկա գնալուցս առաջ, վհուկով տորԾիկ. ես էդ ժամանակ նաև վհուկ էի... Մի խոսքով՝ էդ իմ ակումբային ամենակայֆ ու սիրելի ժամանակաշրջանն էր. մեղրամսային փուլ որ ասում են, էդ էր։ Սենց ամեն ինչ կլանող, որոշ ակումբցիներից՝ ոգևորված... Ճիշտ ա, ես փոքր էի, ինձ երես էին տալիս, բայց քանի որ վիրտուալում տարիքային բարիերը վերանում ա, ու ես համարյա մամայիս տարիքի մարդկանց հետ ռեալում կարողանում էի անկաշկանդ շփվել։
Չգիտեմ՝ ինձ կոնֆետ էին տալիս, դրա համար էի Ակումբն էդքան սիրում, թե՞ Ակումբն էնքան էի սիրում, որ վերջը սաղ ինձ կոնֆետ էի տալիս։ Ես կաշառակեր չեմ, ոչ էլ լավ հիշողություն ունեմ, բայց ես ոչ միայն հիշում եմ, թե ակումբցիներից ով է ինձ քաղցրավենիք տվել, այլ նաև՝ ինչ ա տվել։ :))
Հետո, երբ հետ եկա Հայաստան, սկսեցի քաղցր չուտել, Ակումբում էլ մենակ բողոքում էի, ու հատկապես՝ ԵՊՀ-ից։ Էդ շրջանում էլ, երբ խիստ մշակութային շոկ էր, ու քյարթու միջավայրն ամբողջ ուժով ինձ բոքսում էր, Ակումբի մթնոլորտն ինձ ահագին օգնել ա։ Դրան հաջորդեցին Ակումբի հետ խառխշտիկ հարաբերությունները, երբ արդեն ստացել էի էն, ինչի կարիքն ունեի։ «Ակումբի դԲրոցն» ավարտել էի կարճ ասած։ Բայց դե, սինուսոիդալ հարաբերություններ ունենամ Ակումբի հետ, ես այն սիրում եմ, հատկապես՝ էն ժամանակ, երբ Հայաստանում չեմ։ Մի տեսակ հայերեն կարդալու ու գրելու պահանջ կա, դրա համար էլ երևի հին թեմաներ եմ քչփորում, քանդռտում, հին ստեղծագործական մրցույթներ կարդում։

Ես սաղիդ սիրում եմ, ժո՛ղ, նույնիսկ նրանց ում չեմ սիրում, քանզի վասնզի սիրելն ու չսիրելը նույն ֆունկցիայի տարբեր վիճակներ են, որոնք գտնվում են սուպերպոզիցիայում. էն ինչ սիրում ես, միաժամանակ նաև չես սիրում ու հակառակը։ Իսկ քվանտմեխանիկական փիլիսոփայությունը մի կողմ դնելով ասեմ, որ թեև վերջերս նեղվել էի, բայց էդ ավելի շատ ինձնից ա, ես պարբերաբար պիտի նեղվեմ-գնամ, հետո չդիմանամ գայթակղությանը, երբ որոնման արդյունքներում էլի Ակումբը հայտնվի, մտնեմ, ընկնեմ հին գրառումների հորձանուտն ու գամ ասեմ, որ ես Ակումբն ու ակումբցիքին սիրում եմ։

Gayl
25.02.2017, 04:30
Էն, որ իրար քֆրտում են ու հետո սկսում են իրարից ներողություն խնդրել ( "եվրոպացի" տիտուլը պահպանելու համար)։

ivy
25.02.2017, 13:59
Կանգնած եմ հանգիստ ու ասում եմ, որ դադարեցնեն։ Երկու հաղթանդամ տղամարդ գոռում են իրար վրա ու պատրաստ են ֆիզիկական հարձակման։ Չնայած գերմանացի ռեֆերենտը չէր խփի, միայն ձայնով էր դաղում, իսկ այ աֆղան կլիենտս հաստատ խփող էր, ու եթե խփեր, կրակի մեջ էր ընկնելու։
Գերմանացուն երեք տարի է՝ ճանաչում եմ: Երբևէ էդ վիճակում չէի տեսել։ Թե ինչ էր կատարվել երկուսի միջև ներքևում` մինչև իմ հարկ բարձրանալը, կարող եմ միայն պատկերացնել։ Կլիենտս էլ էր անճանաչելի։ Նույնիսկ ձայնն էր փոխվել։ Ինձ մնում էր միայն հեռացնել իրեն, որ հանկարծ ձեռքը չհասնի գերմանացուն։
Կոլեգաներս հեռվից հետևում էին` առանց մոտենալու։ Հետո ինձ ասելու էին` դե դու՝ փախստականների տանն աշխատող մարդ, սա ինչ էր, որ մի հատ էլ օգնության գայինք։ Հետն էլ պստիկ-մստիկ չեմ, որ տրորեին արանքները, երևի էդ էլ էին հաշվի առել ։)
Համիդին հեռացրեցի ռեֆերենտից։ Ու դեռ մի կես ժամ պիտի հանգստացնեի, մինչև հնարավոր լիներ հետը կարգին խոսել: Մեջն ամբողջ կուտակվածը դուրս էր պայթել: Իր կոտրած գերմաներենով բոլոր իր պրոբլեմներն էր հերթով թվարկում, ու թե ինչ ահավոր է իր կյանքը: Եվ որ մի օրվա անհարգելի բացակայության համար ինչ-որ մեկն իրեն կոպիտ նկատողություն է անում՝ առանց հասկանալու, թե պատճառն ինչ է: Որ նույնիսկ փող չունի՝ հեռախոսը լիցքավորելու ու զանգել կարողանալու համար, որ բացակայությունն էլ անհարգելի չլինի: Ու որ գերմանացիները սիրտ չունեն և դրա տեղն իրենց կանոններն ու օրենքներն են շարված: Հետն էլ նենց աղեկտուր էր լացում, որ կոլեգաներիցս մեկն ի վերջո որոշեց մոտենալ, ջուր ու անձեռոցիկ տալ: Երբ մի քիչ հանգստացավ, վերցրեցի բաճկոնս, ու դուրս եկանք շենքից: Դրսում էլ՝ հոյակապ եղանակ: Քայլելով գնացիք նստեցինք այգում: Լիքը խոսեցինք: Իր պրոբլեմների լուծումներից սկսած՝ գերմանական կարգուկանոնով վերջացրած: Որ ի վերջո ինքն էլ հենց էդ կարգուկանոնի համար է ընտրել էս երկիրը, ու դա իրեն լիքը առավելություն է տալիս ու նաև ապահովություն: Ու հա, պիտի հարգել էդ կանոնները: Եվ էս լենուբոլ աշխարհում հազար ձև կա զանգելու ու բացակայության մասին տեղյակ պահելու համար, իսկ մարդուն վիրավորելը կամ խփելը հաստատ հարցի լուծում չի և միայն ավելացնելու է իր պրոբլեմները: Հետո էլ քայլելով ճանապարհեցի իրեն մինչև իր ավտոբուսի կանգառը, մի քիչ էլ կանգառում նստեցինք: Ինքն էլ հետզհետե իմ ճանաչած Համիդը դարձավ: Նույնիսկ սկսեց ժպտալ:
Իր թղթերից շատերը տանում է սրա-նրա մոտ, որ լրացնեն իր փոխարեն: Ասեցի,որ էլ չանի էդպես, դրանք ինձ մոտ բերի. ես իր տեղը չեմ լրացնի, այլ կսովորեցնեմ իրեն հասկանալ դրանք ու ինքնուրույն լրացնել: Խոստացավ, որ էդպես էլ կանի: Հետո էլ ավտոոբոուսն եկավ, ես էլ գրկեցի իրեն ու ասեցի, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց մի օրում չէ, այլ քիչ-քիչ, և ինքն ինձ պիտի օգնի դրանում:
Դրանից հետո դեռ պետք էր ռեֆերենտի հետ խոսել, ինչն անել հեչ չէի ուզում: Բայց դե պետք էր: Ինքն էս իրավիճակում «ուժեղ կողմն էր», ու ես իրենից ավելի ադեկվատ վարք էի ակնկալում: Չնայած դե իրեն էլ կարելի էր հասկանալ:
Էդ օրն իրիկունը, երբ մյուս գործիս էի գնում՝ փախստականների մոտ, մտքում խոսում էի տղաներիս հետ՝ խնդրելով, որ երեկոն հանգիստ անցնի: Ահավոր հոգնած էի: Երեկոն իսկապես լավ անցավ, ինչպես և գիշերն ու առավոտը: Եվ ահագին կազդուրված դուրս եկա իրենց մոտից, նորից հետ գնացի առաջին գործիս, որտեղ գերմանացի ռեֆերենտները լեզու չէին գտնում տաքարյուն կլիենտներիս հետ:
Իսկ էդ ամենից դուրս օրը լցված է մամայությամբ, մանկական կուրսերով, խաղուպարով, ռադիոյից հնչող զվարթ երաժշտությամբ, գրել-մրելով, մի քիչ էլ սպորտով ու վիրտուալ զվրտոցներով: Ոնց որ տարբեր աշխարհներ լինեն՝ զուգահեռ գոյություն ունեցոող. հետաքրքիր է էդպես ապրելը:
Հավես բան է կյանքը: Ինձ դուր է գալիս ։)

Chuk
27.02.2017, 04:57
Մենակ էսօր չորս տարբեր մարդ ինձ որպես գաղտնիք ասել ա, որ իշխանությունը գաղտնի աշխատում ա ՀԱԿ-ին խորհրդարան անցկացնելու համար: Չորսի հետ էլ երկար զրուցել եմ ու համոզվել, որ չորսն էլ հավատում են իրանց ասածին: Ողբամ քեզ ԱԱԾ: Տվյալներս գիտես:

Chuk
28.02.2017, 16:52
Մնաց 2 օր :love
Ինչքա՜ն վաղուց էի քեզ սպասել, իմ սիրելի արձակուրդ :yahoo

Այ որ կամքս հավաքեմ, գոնե մի շաբաթ էլ ակումբ չմտնեմ, կլինեմ երջանիկ մարդ :)

Chuk
01.03.2017, 23:23
Աղջիկը որսում է հիացական հայացքս։ Ի՞նչ անի։ Ձեռքերը դնում ա ընկերոջ կոնքերին (դեմ առ դեմ կանգնած էին)։ Ուզում է հասկացնի,որ ընկեր ունի, ում սիրում է, փաղաքշում, որ յան տամ...

- Արա՛, քեզ քանի՞ անգամ եմ ասել,որ ինձ պուբլիչնի չգրկես, - գոռում ա ընկերը։

Կներես որ չեմ գալիս արցունքներդ չորացնեմ, վախենում եմ ։brr



Հ.գ. Ջոն, գնալուցդ անմիջապես հետո էր, պիտի հետդ դուրս գայի։

Sent from my A0001 using Tapatalk

Chuk
02.03.2017, 00:10
- էս ընտրություններին ագրեսիվ եմ լինելու Կիտ, մեր հայացքները հնարավորինս ներկայացնելու եմ։
- Ո՞ւմ օգտին ես քարոզելու։

Վարագույր։

Sent from my A0001 using Tapatalk

John
02.03.2017, 03:45
Էս կյանքը սիրուն բան ա։ Ու որ ժպիտով ես իրան վերաբերվում՝ ավելի կայֆն ա դառնում։ Չեմ ասում է հիմարի պես ժպտաս, չէ, ուղղակի պատրաստ էղի ամեն ինչի, ու հումորով վերաբերվի իրան։ Լրջություն միայն խանգարում է, հա լուրջ :)

Լավ մարդկանց ընկերակցությունը թույն բան ա։ Մանավանդ՝ եթե իրանք համատեղության կարգով նաև ճշտով տղեք են։

Էլի լիքը բան կարամ գրեմ, բայց պետ չի (c)

Եթե Յութուբ տեղ փնտրես «Sound of Hip-Hop ' Shag beats ' Jazz Funk» ու դուրդ գա՝ ձեն հանի, լավ առաջարկ ունեմ ;) Չնայած, մոռացել էի, էդ օրը փրայվիթ փարթի թու ունենք, լավ չկպավ։

One_Way_Ticket
02.03.2017, 11:04
Երբ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի թեմայի մեջ մոծակների օրինակը բերեցի, ակումբցիների պատասխաններն ինձ մի տեսակ զարմացրեցին: Մեկն ասում էր, որ աշխատում է դրսի լույսը վառել, ներսինը մարել, որ ինքնակամ հեռանան: Ոմանք շեշտը դրեցին տարածվող հիվանդությունների վրա, ոնց որ եթե հիվանդությունները չլինեին, մոծակներին կարելի էր ներել կծածները:

Ես այդպիսին չեմ: Ես ամբողջ հոգով ատում եմ մոծակներին: Որտեղ տեսնում, փորձում եմ սատկացնել: Նույնիսկ եթե այդ պահին repellent է վրաս ցանած, ու գիտեմ, որ չի կծի, միևնույնն է, սատկացնում եմ: Եթե նույնիսկ ինքը բարձր տեղ է նստած, ես էլ գնալու եմ ուրիշ սենյակ քնելու, չեմ ալարի, աթոռի վրա կբարձրանամ, կսատկացնեմ: Սադիստ չեմ, սատկացնելու պրոցեսը ինձ հաճույք չի պատճառում, առավել ևս չեմ փորձում մոծակին տանջել: Բայց փաստը հաճույք պատճառում է: Մինուս մեկ զզվելի արարած, մինուս լիքը պոտենցիալ կծածներ:

Լավ եղանակ էր, ասի իջնեմ բակ, մի շիշ գարեջուր խմեմ: Մայրամուտին դեռ շատ կա, օրն էլ արևոտ է, դժվար թե կծեն, էլ repellent չծախսեմ: Բա ոնց: Հիմա մի քանի օր քոր է գալու: Ես ձեր... Եթե մի օր նախագիծ լինի մոծակներին բնաջնջելու, ես երկու ձեռքով կողմ կլինեմ: Ու խիղճս բացարձակապես չի տանջի:

StrangeLittleGirl
02.03.2017, 16:10
Ղեկավարս ասում ա, որ փող չկա պայմանագիրս երկարացնելու համար: Իրականում մի քիչ անարդար ա, որտև ամբիոնի վարիչը փողերը ծախսում ա անկապ ու անիմաստ բաների վրա՝ առանց հասկանալու նեյրոլեզվաբանության կարևորությունը: Ու պլյուս մի հոգու պայմանագիր երկարացրել ա ղեկավարս, ինչ ա թե ինքն ավելի պրոդուկտիվ ա, ու իրար հետևից հոդվածներ ա, որ ուղարկում ա ժուռնալներին (հլը ու պրոդուկտիվ չլիներ. ութ տարվա պոստդոկ, պլյուս օգտվում ա արդեն գոյություն ունեցող կորպուսներից: Ո՛չ դիզայնի կարիք կա, ո՛չ էքսպերիմենտ անցկացնելու):

Վերջը, ղեկավարս տեսավ, որ նեղվեցի: Ասեց՝ Պատրիցիայի հետ կխոսեմ: Պատրիցիան էլ համակարգչային լեզվաբանության ղեկավարն ա, իրա մոտ պոստդոկի եմ դիմել, դեռ խեր-խաբար չկա: Ասում ա՝ կխոսեմ, որ քեզ ընդունի: Սա կոչվում ա կոռուպցիա դանիական ձևով:

Glück
03.03.2017, 13:13
Ես տարիներ կորցրած մարդ եմ: Անգործությամբ, դատարկ փողոցները չափչփելով, անռեժիմ քուն ու սննդով լցված օրեր եմ ունեցել ու կպչուն վախ բոլոր տեսակի էմոցիաներից:
Փախչում էի էմոցիա առաջացնող ամեն ինչից ՝ գիրք ու ֆիլմից, թատրոն ու պատկերասրահից, մարդկանցից, անընդհատ դեմքի արտահայտություններ փոփոխող, գոռացող ու ծիծաղող, երջանիկ-դժբախտ էտ մարդ կոչվածներից:
Ես տարիներ կորցրած մարդ եմ, տարիների հետ՝ ընկերներ, աճել- զարգանալու մեծ հնարավորություններ, մասնագիտական առաջընթաց, սեփական «ես»:
Ու միակ ձեռքբերում՝ լիքը կոմպլեքսներ:

Chuk
03.03.2017, 20:06
Ասում ա.
- Արտակ ջան, ես քեզ էլ եմ շատ հարգում, ՀԱԿ-ին էլ, բայց Ծառուկյան դաշինքին եմ ձեն տալու, չնայած իրանց չեմ հարգում։
- Բա էլ ինչի՞ ես իրանց ընտրելու։
- Որտև իրանց՝ մեր տարածքի ռեյտինգային թեկնածու էսինչյան էսինչը 2008 թվականի մարտի 1-ին իմ կյանքը փրկել ա։
- Եղբայր, դու ի՞նչ կապ ունես մարտի 1ի հետ, դու իմ իմանալքվ քաղաքական ակտիվություն երբեք չես ունեցել։
- էդ օրը կույրաղիքս պայթել էր, ինքը վիրահատեց։

Վարագույր։

Sent from my A0001 using Tapatalk

StrangeLittleGirl
03.03.2017, 23:00
Էսօր Կոպենհագենի հայ ջահելները հանդիպում են կազմակերպել: Հերիք չի հայտարարությունն ու ամբողջ ինֆորմացիան անգլերեն ա, դեռ մի բան էլ վերջին պահին տեղն ու ժամը փոխեցին: Նենց մի տեսակ դառը զգացողություն ունեմ: Չգիտեմ՝ գնա՞մ, թե՞ չէ: Մի կողմից, հայկական անպարտաճանաչությունը, որը Հայաստանի հետ կապված ամենաչսիրածս երևույթներից ա, մյուս կողմից՝ անգլերենը, որն ուղղակի ամենաչսիրածս երևույթն ա:

_Հրաչ_
05.03.2017, 19:53
Շատ լավ ուիքենդ էր:
Ամեն ինչ սկսվեց մոտ մեկ շաբաթ առաջ, երբ ցանկություն առաջացավ ծանոթանալ, շփվել երևանաբնակ ակումբցիների հետ, ում հետ ռեալ շփում չէի ունեցել: Ուղևորությունը դժոխային էր. 120 կմ ճանապարհ շատ անհարմար «Գազել» կոչվող ժեշտով, իսկ էդ 2,5 ժամվա ընթացքում ես ենթարկվեցի անմարդկային կտտանքների: Դիմացի նստատեղին նստած պառավի մեզի բաչոկը ծակ էր, իսկ վարորդի լուսամուտից եկող քամին տատի մեզավոյ աբալոչկեն տոտալ պրոյեկտում էր վրես, արդեն մտածում էի, որ չեմ ձգի մինչև Երևան, շնչառական ուղիներս ինտենսիվ քայքայման էին ենթարկվում: Վստահ եմ, որ 2,5-ի տեղը 5 ժամ էլ պատրաստ էի մեծ հաճույքով կլսեի Գրիգորի Եսայանի կամ Տիգրան Ասատրյանի ամբողջ երգացանկը լսել, էնքան որ ազատվեի պառվաբույրից: Մի խոսքով՝ տենց շմոլ գոզից թունավորված վիճակում հասա Երևան:

Մեծ ռեսպեկտ բոլոր էն ակումցիներին, ովքեր ընդունեցին, արեցին ամեն հնարավորը, որ ես լավ տպավորություններ ստանամ: Ձեզ հաջողվեց, ես արձակուրդիս մայրամուտին ահագին դրական էներգիա ստացա ձեզնից: Ի վերջո ես կենդանի օրինակի վրա իմացա, թե ինչ հրաշք ա Դուդուն, որը ոչ միայն աստերոիդ (https://hy.wikipedia.org/wiki/(564)_Դուդու) ա աստերոիդների հիմնական գոտում, այլ նաև ընտիր խմիչք (https://www.youtube.com/watch?v=sFZaqBGr1Ms), որն օգնեց ինձ հաղթահարել տոքսիկ շոկը: Ու չնայած որ շաբաթ գիշեր տենց էլ անքուն մնացինք, բայց ինձ համար կարևորը շփումն էր խելացի, գիտակից ու գաղափարակից անձանց հետ:

Ու թող ինձ ներեն նրանք, ում չհաջողվեց հանդիպել, խոստանում եմ, որ հաջորդ անգամն առաջինը ձեզ եմ հանդիպելու:

Չնայած որ հանդիպումները շատ ջերմ, հյուրընկալ ու հաճելի մթնոլորտում անցան, բայց ափսոս շատ չնկարվեցինք (իմ հեռախոսը շատ վատ ա նկարում): Մենակ մի նկար եղավ, որը դնում եմ գրառմանս տակ:

Հրաժեշտի Վերադարձի գազելում համեմատաբար տանելի պայմաններ էին, ու չնայած սկվազնյակ էր տիրում, բայց ամեն ինչ արժեր էդ երթևեկությունը պառավի բացակայության պայմաններում:

#պառավլադենը #մեզօքսիդայինթունավորում #сказочноегазель #ակումբքեզսիրըմեմազիզ #ազիզիվնեղվըմե՞սազիզ #անքունլավաքանկիսաքուն #ղարաբաղբիզիմհաչէէսէդթեմանչէր

http://i1277.photobucket.com/albums/y498/Hrach_M-Yan/123_zpsurx20l6n.jpg

մարդագայլուկ
08.03.2017, 20:43
Էս ֆեյսբուքում մարդկանց մի լայն զանգված կա, որ երևի արդեն էնքան են իրար ստատուսներ կարդացել, իրար գրածների տակ քոմենթել, իրար հետ Caps Lock-ած լատինատառով շփվել, որ միահյուսվել դարձել են մեկ մարմին։ Ու ընդ որում նրանց քանակն օրեցօր ավելանում ա։ Նրանց ստատուսները խիստ պարբերաբար բիրիքով հայտնվում են նյուզ ֆիդումս ու եթե անունները չկարդամ, կմտածեմ թե էդ բոլորը մի մարդ ա գրել։ Էդ մարդիկ ճղվում են լինել մեկը մեկից սրամիտ, մեկը մեկից սարկաստիկ, մեկը մեկից ցինիկ, բայց որ կարդում ես սաղ նույնն ա։ Ոնց որ մի միտք վերցնեն ու ամեն անգամ ըստ թեմայի համապատասխանեցնեն, ընդ որում օրը մի վեց յոթ անգամ։ Ու ինչքան էլ ես էդ մարդկանցից որոշներին առանձին վերցրած շատ եմ սիրում, բայց մեկ ա ֆբ-ում իրանք դառնում են անդեմ, միօրինակ, սեփական ձեռագրից զուրկ ստատուսագիրներ։ Ու հա, ես էս ֆբ-ը իրոք ծանր եմ տանում ու չգիտեմ, թե ինչու եմ մինչև հիմա էնտեղ լռված։

ivy
09.03.2017, 00:29
գիշերային մառազմներ

Երբ կեսգիշերից հետո ես տուն մտնում, ամեն ինչ ուրիշ է թվում:
Մի երկու տարի առաջ տանը դաշտային մուկ էր հայտնվել. այգուց տուն տանող դուռը հաճախ էի բաց թողնում, սա էլ առիթից օգտվել էր։ Լյուսին, էդպես էինք անվանել մկանը, կրծոտում էր բազմոցի բարձերը, առևտրի տոպրակները ու մեկ էլ էն ամենն, ինչ քաղցրահամ էր: Վերջն իրեն շոկոլադով էլ բռնեցի: Մի կես օր մնացել էր վանդակում, մինչև եկա տեսա, որ բռնվել է: Շատ վախեցած էր, նույնիսկ շոկոլադը լրիվ չէր կերել: Տարա, մոտակա անտառակում բաց թողեցի: Էնպես ցատկեց ձեռքիցս, որ թվաց՝ թևեր են աճել: Հեչ ջերմ հրաժեշտ չէր: Փախավ գնաց:

Գիշերը երբ տուն մտա, ինձ թվաց՝ Լյուսին վերադարձել է: Ինչ-որ ծանոթ խշխշոց էր գալիս տոպրակների մոտից:
Դարակը կամաց բացեցի: Հանգիստ շրջվեց, իջավ դարակից, բարձրացավ նստեց սեղանի վրա, ես էլ կողքի աթոռին տեղավորվեցի: Լյուսին չէր:
Իրար նայեցինք. մառախլապատ, մութ աչքեր ուներ, ոնց որ ջրհորի մեջ նայեիր:
-Ո՞ւր էիր,- հարցրեց:
Գիտեի, որ մի բան էն չի:
Գիշերը միշտ ամեն ինչ ուրիշ է:
-Դու էլ ե՞ս տոպրակ կրծում:
-Առաջինն իմ հարցն էր,- ասեց ու պստիկ ձեռքերը ծալեց կրծքին. մեր հարևանուհի Ժենյան էլ էր էդպես անում,- ու չէ, ես տոպրակ չեմ կրծում, միայն նայում եմ՝ որտեղ ինչ ունես:
-Կարող ես շարունակել պուճախներս քչփորել, բայց հարցեր մի տուր։
-Դե ինքդ մի բան պատմիր։
-Լավ,- ասեցի,- սպասիր մտածեմ։

Մութ ժամերը չհաշված` ախմախ օր էր։ Առավոտները ռադիոն ականջներից հանել է պետք. ինչ զիբիլ ասես չեն լցնում։ Գազանանոցում նոր ծնված սպիտակ արջի անունը պիտի անպայման "Q"֊ով սկսվի. չմոռանաք օնլայն քվեարկել, առաջին տեղում էս պահին Քուինին է։ 48֊ամյա կինը քսան հազար եվրո է գտել հին հագուստի հանձնման կետում և գումարն անմիջապես բերել է ոստիկանություն` հրաժարվելով պարգևատրությունից։ Շելինգշտրասեում գիշերը կատու է մնացել փողոցն այգուց առանձնացնող նեղ ճաղերի արանքում, փրկարարները ստիպված են եղել նրա վրա յուղեր քսել, որպեսզի մարմինն անվնաս դուրս գա ճաղերի արանքից. կատուն այս պահին թեթև շոկային վիճակում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հետո առօրյա ղժբժոց` ականջակալներից դուրս։ Կերստինը նորից լացում է մոտս` պատմելով օր կյանքի արհավիրքներից. էս լացուկոծը երևի իր պրակտիկայի անբաժանելի մասն է, պիտի հաշտվել դրա հետ։ Վերջում էլ թե.
-Կներես, որ քեզ ամեն անգամ որպես աղբաման եմ օգտագործում։
Սա կոչվում է շնորհակալություն` գերմանական ձևով։
Ֆրաու Ադաֆերը հեքիաթներ է պատմում` մեծ հույսով, որ հավատալու եմ։ Ոչինչ չեմ ասում, մենակ վրան եմ նայում։ Վերջում ձայնը սկսում է դողալ։ Մենակ թե սա էլ չսկսի լացել. աղբամանն էլ արդեն լիքն է էսօր։
Տունդարձի ճանապարհին մետրոյի կանգառում ծանոթ մեկին եմ տեսնում։ Խոսելու հավես չունեմ։ Իրեն մոտենալու փոխարեն նստում եմ առաջին եկած մետրոն, որն իմը չի։ Արժեր հաշվի առնել, որ ինքն էլ նույնն էր անելու` ինձնից խուսափելու համար։ Նեղ վագոնից արդեն չես փախչի։ Դե բարև։

Կամաց ֆսֆսոց կողքիս։ Նայեմ տեսնեմ` պստիկ դևը քնել է սեղանին։ Զգույշ վերցրեցի, տարա դրեցի մահճակալիս տակ. մութ աչքերով չարքերի տեղը հենց դա է, ոչ թե տոպրակների դարակը։
Նայեցի հեռախոսիս. մինչև զարթուցիչի ձայնը դեռ երկու ժամ կար։ Կարելի էր քնել` հույս ունենալով, որ փրկարարներն էդ գիշեր էլ բարեհաջող կյուղեին բոլոր զմռսված կատուներին։

My World My Space
09.03.2017, 16:44
Էսօր շրջանայինում ՃՈ տեսուչը իրան ավտոյի տակ քցելով կանգնացրեց կապույտ օպելին, որի շոֆերը ամրագոտի չէր կապել: Դուք պիտի տենայիք իրա մանթո հայացքը, երբ պարզվեց որ օպելը աջ ռույլ ա.... :D
Իսկ դուք աջ ռույլ օպել տեսե՞լ եք...

Chuk
16.03.2017, 01:20
Գրեմ, որ պատասխանատու լինեմ: Վաղվանից ակումբում փոփոխությունների մեկնարկի օր ա (մոդերատորական գործողություններ, տեխնիկական փոփոխություններ, թարմացումներ):

Ով սուտ ասի, Չուկ լինի :))

My World My Space
17.03.2017, 21:59
Ընտրությունները ցույց կտան, թե մեր երկրում մի «Հաց ախպորը» քանի «Կացին ախպեր» է հասնում...
©

John
19.03.2017, 02:07
Զվարճալի է հետևել էն մարդկանց վիրտուալ կերպարին, ում գիտես իրականում ու գիտես «ինչ են շնչում» ։Ճ
Ու ասենք նենց են մտնում իրենց կերպարի մեջ, որ կողքից նայում ես՝ իրենք չկան, գոյություն չունեն էդ վիրտուալից դուրս, օդ են, փուչիկ։ Բայց իրենք էդ չեն գիտակցում, քանզի շրջապատված են իրենց նման «օդերով», ու ինչպես վիրտուալ տիրույթում են իրար լայքելով ու քոմենթելով ինքնահաստատվում՝ տենց էլ իրական կյանքում։ Բայց, ինչպես վիրտուալում են իրար հետևից ինչ ասես ասում, տենց էլ իրականում ։Ճ մի խոսքով՝ սաղ օքեյ ա, ուղղակի պետք ա կողքից հետևել էդ ամեն ինչին, ժպտալ ու չդնել պալատկա։

Գաղթական
19.03.2017, 18:28
Նոր էի ընդունվել 3-րդ կուրս, որ ընտրեցին ուսանողական գիտական ընկերության նախագահ:
Քանի որ քիչ փորձ ունեյի, նախկին նախագահն ահագին օգնեց խորհուրդներով:
Հիմա ֆբ-ում գտել ընկերություն էր առաջարկել:
Ասում եմ՝ այ տղա, էս ոնց ես ճաղատացել,
Ասումա՝ ձեռ ես առնում, կարգին նիհարել եմ...

impression
25.03.2017, 01:41
Մի ամսից ավել է՝ Թբիլիսիում եմ ապրում։ ու դեռ մի էդքան էլ մնալու եմ, եթե ոչ ավել։ ինձ շատ հանգիստ եմ զգում էս քաղաքում, չհաշված, որ օդը ինձ համար մի քիչ խոնավ է։ Էնքան հարմար է էստեղ ապրելը, փոքր, մի բուռ Երևանից հետո ոնց որ մարդու շունչը բացվի։ սիրում եմ քայլել ու մտածել, թե ոնց են արել, որ Թբիլիսիի կենտրոնն էդքան ընդգծված չի, ոնց որ մեզ մոտ։ Ամեն տեղ ամեն ինչ կա, թե խանութներ, թե ժամանցի վայրեր, թե տեսարաժան վայրեր, այգիներ, պատմամշակութային տեղեր, լիքը, ամեն տեղ կան։ էնքան հավես է դա, ափսոս, որ Երևանում էդպես չի։ Ճանապարհներն էլ են լավը, ու դրանք էլ են մեծ դեր խաղում քաղաքի ծայրամասերը իրար ու կենտրոնին կապելու մեջ։ Չնայած էստեղ ծայրամասը մի քիչ պայմանական հասկացություն է, ոչ մի բանով չես զգում, որ ասենք իրենց Բանգլադեշում ես գտնվում կամ 9-րդ Մասիվում։ Սիրում եմ Թիֆլիսը, էսօր մտածում էի՝ եթե մարդիկ անգլերեն խոսեին, ընդհանրապես ոչ մի խնդիր չէի ունենա, կմնայի էստեղ հաճույքով։

Mr. Annoying
26.03.2017, 19:31
2 ընկեր

Ընկերներիցս մեկը արդեն 3 տարի ա Գերմանիայում ա: Գնալուց հետո շատ քիչ եմ հետը խոսացել, ինչքան էլ խոսացել եմ մենակ բացասական էմոցիաներ եմ ստացել իրանից՝ ախպերս, էդ երգիր չի, թող արի ըստե, կջոգես: Մինչև գնալն էլ ասում էր Հայաստանում ֆիզիկայի փորձեր անելու համար պայմաններ չկան, գնում ա ընդեղ, որ ֆիզիկա անի: Էս վերջերս էլ խոստովանեց, որ ֆիզիկան իրանը չի, սկսելու ա ծրագրավորում անել:

Մյուս ընկերս երաժիշտ էր: Արդեն 2 տարի ա Գերմանիայում ա: Աշխատում ա մի քանի տեղ, որ ապրելու ու կրթության վճարը տա: Համերգներ ա տալիս, իրա նման մի ուրիշի հետ փող են հավաքել ու... ամառը Հայաստան են գալու համերգներ տալու տարբեր մարզերում ու իրանց հավաքած ոչ շատ մեծ գումարը որոշել են կրթաթոշակի նման տալ մարզերի երեխեքին:

Լավ ա լինելու

Մուշու
27.03.2017, 00:39
Աաաաա գրեմ քանի ազդեցությունը չի թողել: Գժական ուիկենդ, գժական կիրակի, վերջ համերգ, համերգի հզոր փակում: Ապրի Կակտուսը, ամենասիրուն, պուպուշ, անուշ Կակտուսը:
Էներգիայով լիցքավորված ու երջանիկ
#Music_drive_Festival ուուուուու!!!!!

Chuk
27.03.2017, 02:57
Ֆսյո, գնացի քնեմ: Վաղը նախընտրական լիքը բան կա անելու:

CactuSoul
27.03.2017, 14:55
Մի կին ա գրել, թե՝ Սամվել Մկրտչյանի անգլերեն թարգմանությամբ հայ պոեզիայի անթոլոգիա են ուզում հրատարակել, ու մեջն իմ ստեղծագործություններից կան, համաձայնությունս են ուզում։ Շվարել եմ․ ես էդքան կա՞մ․․․

Հարդ
28.03.2017, 10:56
Մենք զոռբա ենք:

Զոռբայությունը մեր մեջ ավելի խորը արմատներ ունի քանի թվում ա:
«Եկեք բոլորով քվեարկենք մեր սիրուն ու տաղանդավոր աղջկա օգտին : )»
Այ սենց միշտ էլ մեր ծանոթին ու ընկերոջն ենք առաջ բրդում: Իսկ էդ ժամանակ ո՞վ ա խորանում թե ուրիշ ինչ մասնակիցներ, տարբերակներ կային: Մի գուցե էնտեղ ավելի՞ արժանիները կային: Դա մեզ չի հետաքրքրում: Համակիրներն իրար հաճոյանալու չգրված պարտավորության տակ են:
--------------------------------------------
Ուրիշներին մենք հեշտ ենք անուն կպցնում: Լավը կամ վատը, հետաքրքիրը կամ ձանձրալին որակում: Իսկ գուցե բոլորս էլ նույն չափով և լավն ենք և վատը: Եթե մեր որակումներն ընդամենը ամեն մեկիս յուրօրինակ ձևով ձևավորված (կարդա խեղաթյուրված) պարադիգմայի արդյունք են:

ivy
30.03.2017, 11:05
Միաեղջյուր. հայերեն ահագին ծանր է հնչում: Գերմաներեն ավելի սահուն է՝ «այնհորն»: Կարծում էի, էստեղ միայն երեխաներն են տարված թևավոր ու ճակատին եղջյուր ունեցող էս նժույգով: Բայց չէ:
Ինչ-որ թեթև, համարյա կատակային մոգություն կա էս քաղաքում, որը լրիվ իմն է:
Առավոտ շուտ պատմում են, թե ինչու մեքենայի փոխարեն միաեղջյուր ընտրել.
- Այնհորն հեծնելու համար վարորդական իրավունք պետք չի
- Այնհորնը էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտի միջոց է
- Երկնքում խցանումներ չեն լինում (դեռևս)
- Այնհորնը կարող է իր տիրոջ համար ամպերից բամբակե պաղպաղակ սարքել (սա որ լրիվ նորություն էր)
- Այնհորնը չի փչանում, ոչ էլ հնանում է

Իսկ որտեղի՞ց ձեռք բերել միաեղջյուր: Ամազոնում ոնց որ թե չկա: Ախ հա, նրանք հավանաբար արածում են կանաչ մարգագետիններում, որոնք շատ են Մյունխենում: Պիտի գտնել նրանց, մոտենալ, ու մտքիս արդեն Ավատարից ինչ-որ կադրեր են գալիս: Հայացքով փնտրել «էն մեկին», ցատկել հեծնել վրան, թռիչքի ժամանակ քեզնով անել, հյուսը պոչին միացնել: Էդպես էր կարծեմ ինստրուկցիան: Թե՞ դա մենակ վիշապների դեպքում էր գործում: Այ չեմ սիրում, որ մի բան ասում են, բայց լրիվ չեն ասում: Գուգլը բացեմ, տեսնեմ ինչ կասի: Էսօր հաջողացնեմ այնհորնով տուն գնալ:

Բայց դա դեռ հեչ: Ես էսօր ակնոց եմ առնելու, իմ առաջին ակնոցը: Սուտ ապակիներով իհարկե, որովհետև աչքերս ստուգելուց հետո պարզվեց, որ տեսողությունս լրիվ կարգին է: Բայց ես, միևնույն է, էլ չեմ կարող առանց ակնոցի: Երկար փնտրելուց հետո գտա էն մեկին: Մի քանի օր է պտտվում եմ շուրջը, բայց էսօր արդեն գնելու եմ: Ոգևորությանս չափ չկա: Այնհորնով կիջնեմ խանութի դիմաց, հաղթական տեսքով ներս կմտնեմ ու կվերցնեմ ակնոցս: Խանութի տերն ինձ արդեն լավ ճանաչում է: Նույնիսկ գաղտնիքս եմ իրեն վստահել, որ ապակիները սուտ են լինելու: Հիմա հենց ինձ տեսնում է, միշտ ուրախ ժպտում է: Էսօր նորից կհանդիպենք, բայց արդեն վերջնական որոշմամբ: Յուհո՜ւ:

Cassiopeia
30.03.2017, 23:49
Էսօր գնացի էն աշխարհ, հետ եկա։ Ինչ պատկեր ասես չանցավ էդ պահին աչքիս առաջով։ Ոչ ոքի չեմ ցանկանա տեսնել ու զգալ էն, ինչ ես ապրեցի էդ մի քանի րոպեների ընթացքում։

Հ.Գ. որպեսզի հարցեր չառաջանան՝ շատ արագ վարող հեծանվորդը Աստղին վրաերթի ենթարկեց՝ քցեց ու վրայով անցավ։ Էժան ենք պրծել՝ մի երկու քերծվածք ու անրակի կոտրվածք։

impression
31.03.2017, 00:01
Թիֆլիսի մեր բնակարանում ապրում ենք վեց հոգով։ Խայտառակություն է ինձ նման մարդախույսի համար։ Հաճախ սենյակում մնում եմ էնքան, մինչև բոլորը քնում են, հետո դուրս եմ գալիս խոհանոց կամ բաղնիք։ Օտար մարդիկ են, ինչքան էլ իրար հետ ենք ապրում ու աշխատում, ինձ համար դժվար է համատեղ գոյատևելը։
Էնքան եմ սենյակումս մնացել, որ անգիր գիտեմ պատերի բոլոր լաքաները, գիտեմ, թե պատշգամբի դիմացի ծառի վրա ամեն օր քանի նոր բողբոջ է ավելանում ու․․․ գիտեմ դիմացի շենքի հարևաններին։ Շենքն էնքան մոտ է, որ պարտադիր չի մոտենալ պատշգամբի դռանը՝ բնակիչներին պարզ տեսնելու համար։ Ցերեկները ծանր վարագույրները հետ եմ քաշում, արևը մտնում է ներս, ժպտում եմ։ Սովորաբար անկողնում եմ տանը գտնվելու ողջ ընթացքում, ուրիշ տեղ չկա նստելու։
Սկզբի մի քանի օրը նայում էի դիմացի շենքի պատշգամբներին ու պատկերացնում, թե ովքեր են ապրում տներում։ Իհարկե հետո կամաց կամաց սկսեցի նրանց տեսնել, երբ դուրս էին գալիս պատշգամբ։
Հենց իմ դիմացի պատշգամբը շատ եմ սիրում, ճապոնական ոճի է, դուռն ու պատուհանները փոքրիկ քառակուսիներ են, ամբողջը փայտից է։ Երեկոյան ներսում մեղմ լույս է վառվում, նման չէ մնացած պատուհաններից եկող վառ լուսավորությանը։ Վարագույրը թափանցիկ է։ Գիտեի, որ այդտեղ երկուսն են բնակվում, իրենց չէի տեսել, բայց լվացքից հասկացվում էր։
Սկզբում ուղղակի գոհանում էի պատշգամբով հիանալով, բայց հետո սկսեցի զգալ, որ ուզում եմ տեսնել տանտերերին։ Օրերով վարագույրը վրա չբերեցի, որ աչքիս առաջ լինեն։ Ինչ-որ միստիկայով, հերիք էր մի տասը րոպե նայեի լապտոպին, պատշգամբում լվացք էր հայտնվում։
Այսօր համբերությունս հատեց։ աթոռը տարա պատշգամբ, սուրճը դրեցի կողքիս ու նստեցի՝ աչքս չկտրելով դիմացիցս։ Որոշել էի, որ մինչև մեկնումեկին չտեսնեմ՝ ներս չեմ գնա։
Մի քանի ժամ մնացի դրսում։ Լավ էր՝ եղանակն արևոտ էր, թե չէ Թիֆլիսի քամիներն անտանելի են։ Եվ վերջապես համբերությունս վարձատրվեց։ Պատշգամբի դուռը բացվեց ու նա դուրս եկավ։ Չեղած տեսողությունս լարեցի։ Միջին տարիքի տղամարդ էր, ոչ մի բանով աչքի չընկնող։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում էր, որ տեսել եմ նրան ինչ-որ տեղ։ Մի քիչ հետո մի կին եկավ ու ինչ-որ բան ասաց։ Հավանաբար իր կինն էր։ Տղամարդը ծխախոտի մնացորդը դուրս շպրտեց ու կնոջ հետևից գնաց ներս։ Հիասթափված, որ էսքանից հետո ոչ մի ինտրիգա չեղավ, իրերս հավաքեցի ու ինքս ինձ հայհոյելով՝ գնացի սենյակ։ Վարագույրները վրա բերեցի, փոխեցի շորերս ու եկա աշխատանքի։
Ու ես էդպես էլ երևի չհիշեի, թե որտեղ եմ նրան տեսել, ոչ էլ գրառում անեի, եթե մի քիչ առաջ չիջնեի խանութ՝ ուտելու բան բերելու։ Խանութ գնալիս միշտ խուսափում եմ դիմացի մայթ անցումով անցնել, որովհետև այնտեղ գրեթե միշտ ծառերի հետևում թաքուն կանգնած է նա՝ էքսհիբիցիոնիստը, նույն ինքը՝ դիմացիր սիրուն տան բնակիչը։

impression
31.03.2017, 18:39
Էս վերջերս հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե․․․
դրա առիթը մի քանի միտք են, որ ինձ հանգիստ չեն տալիս, որոնց մեջ ինչքան խորանում եմ, էնքան ավելի եմ մոլորվում եզրակացությունների սարդոստայնում
նայեք, աշխարհը չէր էլ լսի երբեք Լենինի մասին, եթե նրա ավագ եղբայրը ցարի դեմ սպանության փորձ չաներ, ու դրա պատճառով նրան մահապատժի չենթարկեին։ Հենց այդ իրադարձությունն է, որ Լենինին, ով էն ժամանակ դեռ Ուլյանով էր, ստիպեց դառնալ հեղափոխական, ըմբոստանալ ու փորձել եղբոր համար վրեժխնդիր լինել իշխանություններից։ Իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ է։
Ֆլեմինգը էդպես էլ չէր հայտնաբերի պինիցիլինը, եթե անտանելի փնթի չլիներ, ու աշխատասեղանն էն օրի չհասցներ, որ փորձանոթների մեջ բորբոս առաջանար։ Բայց հենց էդ փնթիության պատճառով չեմ էլ պատկերացնում, թե քանի հոգու կյանք փրկվեց հետագայում։ էլի շատ հուզիչ է։
ԱՄՆ նախագահ Տրումենը ընդամենը մեկ բառի սխալ ինտերպրետացիայի պատճառով Ճապոնիայի վրա ատոմային ռումբ գցելու հրաման տվեց։
նման օրինակներն ահավոր շատ են, ու ես գնալով հակվում եմ էն մտքին, որ ամեն ինչ կամ լրիվ պատահականություն ա, կամ էնքան ընտիր ա մտածված էս մատրիցան ստեղծող(ներ)ի կողմից, որ մեզ հրամցվում ա որպես պատահականություն, ու մենք հավատում ենք։
նույն բանը մեր խղճուկ կյանքում էլ ա տեղի ունենում, ու մենք երբեք չենք իմանա, թե ինչ կլիներ, եթե ինչ-որ բան չանեինք էնպես, ինչպես արեցինք կամ հակառակը, չանելու փոխարեն անեինք։
չգիտեմ ինչի եմ գլուխներդ տանում, սովորաբար ՖԲում եմ գրում, ուղղակի սա երկար էր, ասեցի էստեղ թողնեմ։ ու երբեք չեմ իմանա՝ ինչ կլիներ, եթե չգրեի սա, քանի որ արդեն գրել եմ :)

laro
31.03.2017, 21:32
Վերջն էր էս օրս, պատմեմ լսեք :))
Քանի որ կիրակի ընտրություններ են, դեռ երեկվանից կասկածում էի, կկարողանամ Վանաձոր հասնել, թե չէ ավտոկայանում առանց չափազանցնելու մոտ 60 ուղևոր ա պայքարում մի գազելի համար: Տենց երեկ ես ու հետս ապրող աղջիկը խնդում էինք էն մտքի վրա, որ Երևանից Վանաձոր ավտոստոպով կգնանք: Էսօր քննությունս ուշ պրծնելու պատճառով ահագին ուշ հասա ավտոկայան ու ընկա էդ թոխուբոհի մեջ: Մի խայտառակ վիճակ, մարդիկ իրար ջարդելով հարձակվում են գազելի վրա: Մոտ երկու ժամ նստել էի դրսի էդ նստարաններին, հույս ունենալով որ կկարողանամ գնալ էսօր: Նստած impression-ի Թիֆլիսի 6 հոգանոց տան ու ճապոնական պատշգամբի գրառումն եմ կարդում, մեկ էլ տեսնեմ հետիս ապրող աղջիկն էլ եկավ: Մոտեցա, որ տեսնենք ինչ ենք անում, ոչ տաքսի կա, ոչ էլ առավել ևս գազելով կարանք գանք: Ու էդտեղ եկավ մի ծիտ անձնավորություն :Դ Հասկացանք, որ սենց ձև չի գնանք, որոշեցինք ավտոստոպով :Դ Տաքսիով հասանք քաղաքից դուրս: Վերջը մի բարի թալիշեցի գինեգործ պապի մեզ հասցրեց Աշտարակ :) Նենց լավն էր ինքը, ահագին ուրախ ճանապարհ էր: Աշտարակից երկու մի քիչ քյառթ տղաներ մեզ հասցրին Ապարան: Դե էս անգամ չէինք հաջողացնում մեքենա բռնել :Դ Հայտնվեց տարածքի ոստիկան ու մեզ հանեց քաղաքից դուրս, ու հլը մի բան էլ մեր համար մեքենա էր գտնում, որ ճանապարհի: Երկու տեղանոց ճարեց, բայց դե մենք երեքով էինք: Ասում արխեին, ես էս տարածքի պատասխանատուն եմ :Դ Տենց էդ կողմերում էր լինում, մինչև չնստենք գնանք: Մի բարի աղջիկ ու տղա էլ մեզ հասցրին Վանաձոր: Շատ ուրախ ճանապարհ էր :Դ Հիմա նստած խոսում ենք, էս մեր հետի երրորդ աղջիկը պատմում ա, որ Թիֆլիս էդ տանը վեց հոգով են մնում, ու որ նեղվում ա դրանից: Տենց ծիծաղելով ասեցի կարող ա Impression-ի հետ ես մնում: Ու պարզվեց հա :Դ Ահագին ծիծաղեցինք, որտեղից որտեղ :Դ
Վերջում էդ սիրունություններին մեր տուն բանջարով ճաշ ուտելու կանչեցի, ափսոս շատ հոգնած էին, չեկան: Լավ ծիտ էր Սերինեն, սիրեցի իրան :)
Ավտոստոպով Վանաձոր :Դ Ա~խ, շատ լավ էր :)

CactuSoul
03.04.2017, 15:18
աբսուրդ ա
մի ժողովուրդ, որ անբարոյական ա համարում, օրինակ, ցանկացած չամուսնացած ոչ կույս աղջկա, անբարոյականություն չի տեսնում սեփական արժանապատվությունը մեկընդմիշտ վաճառելու փաստի մեջ

Alphaone
04.04.2017, 20:21
Ամբոխը խավարամիտ ա ու վախենում ա ջահերով մարդկանցից:
Ջահերով մարդիկ ամբոխ չեն դառնում...
Ջահակիր դառնում են կրթվելով:
Կրթվելու լավագույն ձևերից ա ինքնակրթությունը:
Էսքան բան:

#Ծակ_փիլիսոփայություններ շարքից:

Յոհաննես
04.04.2017, 21:22
Ջահերով մարդիկ ամբոխի մի մասն են։
Ուրիշ մարդիկ կան առանց ջահերի ու ոչ ամբոխից։Իրանցից ամբոխը չի վախենում,իրանք էլ ամբոխից։
սքանը :))

impression
05.04.2017, 00:38
էս վարձով տան իմ սենյակում զգեստապահարանի վրա մի տրաքած "մուզիկալնիյ ցենտր" կա։ Սենց հի՜ն, մեռա՜ծ, մի դինամիկը եսիմ որ պատրազմում կորցրած, կնոպկեքի կեսը ներս մտած, երկու կասետանի, իննսունականների մուրազ։ Էսօր իջացրինք, լապտոպին միացրինք ու սկսեցինք վրացիքին ցնդացնել հայկական ժողովրդական երգ ու պարով։ Նեղված էինք ընտրություններից, ու որ էդտեղ չէինք, մեղքներս քավեցինք ազգային երաժշտության տակ հավեսով տժժալով։
Հետն էլ վերևի հարևանը մեզ ջրել էր, ասեցինք հանկարծ տրամադրությունները չգցեն դրանից, գիշերվա կեսին սկսեցինք շուխուռ անել :)

մարդագայլուկ
07.04.2017, 12:35
Կան պատմություններ, որ երկար ժամանակ չես կարողանում մարսել։ Հավատդ չի գալիս, որ մարդիկ կարող էին էդքան ստոր, երկերեսանի, անհեռատես, էգոիստ ու կույր լինել, ո՞նց կարող էին չմտածել հետևանքների մասին, ո՞նց կարող էին սեփական թաքնված ցանկություններն իրականացնելու համար մանիպուլացնել ուրիշներին, ո՞նց կարող են սրբի դիմակ դրած ֆռֆռալ ու հանգիստ խղճով խաղալ ուրիշների երջանկության հետ, ո՞նց կարող են ներկայանալ որպես մեկը, ում լրիվ հակապատկերն են իրենք։ Անցնում են ամիսներ, իսկ դու նույն տեղում լռված ինքդ քեզ նույն հարցերն ես տալիս․ ո՞նց, ինչու՞, ինչի՞ համար։ Անգամ մտածում ես, որ ինքդ ես իռացիոնալ ու փորձում ես ուրիշների տեսանկյունից պատմությանը նայել։ Սարսափում ես էն մտքից, որ էդ մարդը կարող էր հանկարծ քո կյանքում հայտնվել, իսկ դու կլսեիր նրա արվեստի մասին սիրուն-սիրուն մեկնաբանությունները ու կմտածեիր՝ վահ, էս ինչ թույն դեմք ա։

Չեմ սիրում սենց գրառումներ անել, երբ դիմացինիդ պիտի կարդա մտքերդ ու գաղափար չունենա, թե էս մարդն ինչ ա գրել ու ում մասին ու վաբշե խի ա գրել։ Բայց դե մեկ-մեկ էս գրելը նե՜նց ա հանգստացնում։ Ուֆ։

Chuk
13.04.2017, 12:20
ՆեՌՌՌվայնանում եմ սենց բաներից:

ՖԲ-ի մի մասնագիտական խմբում մեկը հպարտորեն մասնագիտական մի թեմայի մասին պատմողական/սովորացնող սլայդներ է դրել, թե սենց լավ գործ ենք անում, ու անպայման շեշտում է, որ հայերենով են անում: Ամեն ինչ օքեյ ա, ուրախալի ա, հավես ա: Մեկը տակը թեթև դիտողություն է անում՝ նկատած վրիպակների հետ կապված:

Տեղադրողն ընդունում է սխալը: Էդ էլ է լավ: Շատ լավ է: Բայց ախր ինչի՞ էդ շնորհակալության տեքստը ու հետագա զրույցը անգլերեն, ախր ինչի՞: Ախր չէ որ ձեր հպարտանալու թեման հայերենն էր:

Chuk
13.04.2017, 21:49
Խճճվել եմ։ Խայտառակ ձևի։ Ռեստարտի կնոպկան չեմ գտնում։

Sent from my A0001 using Tapatalk

Gayl
15.04.2017, 01:32
Կոնյակի հետ ճիշտը շոկոլադն ա կամ էլ միրգ (խնձոր): Չէ սուտ ա։ Ճիշտը Ցոյն ա։

impression
17.04.2017, 20:36
Թիֆլիսը ոնց որ սիրածդ լինի, որի համար մեռնում ես, բայց հետն էլ հասկանում ես, որ հետը եթե ամուսնանաս, սաղ կփչանա :)
ասածս ինչ ա՝՝ ես ու Թիֆլիսը համարյա երեք ամիս սիրեցինք իրար, շուտով հետ եմ գալիս, նա կմնա իմ սիրածը, ում հետ միասին չեմ ապրի երբեք :))

Գաղթական
20.04.2017, 10:08
Հայը հրավիրված է վրացական խնջույքի:

Թամադան.
- Այսինչը շատ լավ մարդ է՝ ընկերասեր, միշտ հասնող, պատասխանատու, բլա-բլա... միայն մի թերություն ունի, որ հայ է..

ծափ ու ծիծաղ, ուրախություն..

քիչ անց՝ կենացի հասցեատիրոջ պատասխան կենացը.
- Առաջարկում եմ խմել այն մարդկանց կենացը, ում անունն այս կյանքում մեծատառով է գրվում: միայն թե ափսոս, որ վրացական այբուբենում մեծատառեր չկան...

CactuSoul
25.04.2017, 16:40
Ես երևի երբեք էլ չհաշտվեմ դրա հետ, ու միշտ զարմանում/ջղայնանում/նեղվում եմ, երբ մասսայական տեղերում ուղղագրական և/կամ կետադրական սխալներ եմ տեսնում։ Ու էն, որ գիտես՝ պատահաբար չի եղել, ուղղակի գրողը էդպես գիտի։
Խոսքն անհատական հայտարարությունների֊գրառումների֊բանի մասին չի, այլ, ասենք, գովազդների, հեռուստատեսության, մամուլի, հայալեզու կայքերի մասին է։
Գործի բերումով առնչվում եմ մի հայալեզու կայքի հետ, որն, ի տարբերություն շատ ուրիշների, բավականին ներկայանալի է։ Հատուկ աշխատող ունեն, ով տեքստերն է գրում ու թարգմանություններ անում։ Ու այդքանից հետո ինչքան նյարդայնացնող է, երբ ինչ֊որ տեքստ են տալիս, որ կայքում եղածը թարմացնես, ու այն սկսվում է «***֊ն իրենից ներկայացնում է․․․» արտահայտությամբ (սիրտս չդիմացավ, ուղղեցի, նոր տեղադրեցի, ինչ ուզում են՝ ասեն)։ Էլ չասած կետադրության մասին։ Այսօր էլ աչքովս ընկավ «թյուրիմածություններից խուսափելու համար»․․․ Տխուր ա :(

Gayl
26.04.2017, 01:13
Էն, որ հոպար գոռալով վազում ա դեպի քեզ ու փաթաթվում։ Գժվել կարելի ա։

Յոհաննես
27.04.2017, 03:11
Էս անգամ էլ անքնության ընթացքում հիշում էի նախաբանակային իմ ակումբը։
Էնքան դրական եմ հիշում,որ սկսեցի կարոտել։
Մինչև հիմա պահել եմ Ռեյի ու Ռուբոյի նկարած նկարը,իրանց ստորագրությամբ։Բա Գայլուկի հետ ինչ հումորներ էինք անում :)) Մորգի բացած թեման մեր ուրախությունն էր :)) Կակտուսին էի սիրահարված,Թումոյում հանգույց էինք խաղում,որ ձեռքը բռնեցի սիրտս սկսեց արագ խփել :love Ինչ որ ռոք համերգներ եմ հիշում Դավոները ինձեն անպակաս :)) Շինարարի գրառումներն էի հավեսով կարդում,չէ բա հիմա :)) Բա որ Ռուֆն էր եկել Հայաստան,չնայած չորով ասում էր,որ չեմ խոսում :)) Հիշում եմ,որ ask-ով մտնում Ձյաձին խուժան հարցեր էի տալիս :)) բա Նիհիլը,կարոտից մեռնում եմ,բայց չկա ու չկա։Վոլտս :love ասենք մենք շատ մոտ էինք,էս ի՞նչ օրի հասանք,բանակից հետո չեմ էլ տեսել։Հիշում եմ մի անգամ էլ փողոցում Բյուրին տեսա,ուզում էի գնայի բարևեի,էն էլ էն ժամանակ ամաչկոտության ճիչն էի :))
Էհ ախպեր,իրոք որ խիյարա կյանքը։
Հ.Գ Հոսի հետ բանակից առաջ տուր ու առ չկար,բայց դե հիմա Հոսը իմ ամենամոտ ընկերներից է,առիթից էլ օգտվեմ ու վերջը մեր ընկերության կենացը խմեմ ։ճ

Գաղթական
01.05.2017, 10:49
Ընտանեկան բժիշկ ունենալ պարտավոր են բոլորը:
Տենցա օրենքը..
Ինչ հիվանդ էլ լինես՝ պիտի սկզբից իր մոտ գնաս:
Հետո, եթե դրա կարիքը գտնի, ինքը քեզ այլ մասնագետների ուղեգիր կտա:

Հետն էլ՝ իր անունը կցվումա գործերիդ:
Ամենասըթից հարցով էլ ուր էլ գնաս՝ id-քարտդ են ուզում ու մտցնում կոմպի մեջ: ՈՒ, մնացած բոլոր այլ տվյալներիդ հետ մեկտեղ, ընտանեկան բժշկիդ անունն էլա երևում:

Իմ էսքան տարվա նախկին էլ վատը չէր՝ կարգին մարդ էր ու մասնագետ:
Բայց դե փոխեցի, որ մեկ-մեկ՝ անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի խաղեր տալ..

Նոր բելառուսա հայտնվել հորիզոնում..
Հին Սավոկի ժողովուրդների հետ, շատ հարցերում, շատ ավելի հեշտա..

- հայ ե՞ս
ընդունեց ջերմ ու սիրալիր..
մի քիչ պատմեց էստեղ իր քաշած դժվարությունների ու իր բժշկի կոչումը հաստատելու մասին..
բնականաբար՝ շատ էին խանգարում, որ հա՛մ օտար է, հա՛մ էլ՝ կին..

- դե էստեղ էլ պիտի մեկմեկու փորձենք օգնել..
- էլի օգնենք.. տես՝ հիմա մոտդ եմ եկել: երեխեն հիվանդանոցումա, կինս կմնա մոտը, բայց մյուս երկուսի հետևից նայել, դպրոցի ու սպորտի տանել-բերելա պետք.. մանկական բժիշկն երեխու անունով 2 օրվա թուղթա տվել, բայց ինձ իմ անունով հիվանդության թուղթա պետք, քանի որ երեխու անունովի հիման վրա ընտանեկան արձակուրդ կձևակերպեն ու աշխատավարձից կկտրեն..
մտածեց..
- ուզո՞ւմ ես, գրեմ մոտդ դեպրեսիայա, գնա մի 6 ամիս տանը նստի..
- չէ-չէ.. 6 ամիսը չափից դուրսա: իսկ ամեն ինչ չափի մեջա գեղեցիկ: ինձ մի 2 շաբաթ գրի՝ հերիքա..
- դե լավ, 2 շաբաթից կգաս երկարացնեմ..
- գայթակղությունը մեծա, բայց չեմ գա.. թող էդ էլ մնա հաջորդ անգամվա համար..

ինչ լավա չէ՞, երբ մարդ հաջողացնումա պիտանի թելերից ժամանակին քաշի ու իր հարցը լուծի..
հետն էլ՝ միշտ գտնվում են էնպիսիք, ով պատրաստա քեզ դրանում օգնել..
տեսնես մեր երկրներում որ բոլոր-բոլորը տենց չլինեյին՝ քանի՞ տարում երկիրը երկիր կդառնար...

էդ անտեր հիվանդանոցն էլ տեղափոխել են քաղաքից դուրս: հինը մեր տան կողքն էր: հիմա 2 քաղաքի հիվանդանոց մեկտեղել են ու 220 մլն-անոց մի ահռելի շենք սարքել՝ հագեցած տեխնիկայի վերջին ճիչերով:
մի ամիսա ինչ բացվելա, բայց աշխատողները մինչև հիմա շատ բան չեն ջոգում, թե ոնց պիտի աշխատացնեն..

վատը վատ չի, բայց դե էլ ոտով հիվանդանոց չես գնա, իսկ դա նշանակումա, որ թեև տանն ես, բայց ոչ օրվա ընթացքում մարդավարի 2 բաժակ պիվա կկարենաս խմել, ոչ էլ՝ առավոտը երկար քնել..

հա՝ մեկ էլ էդ թենիսի պարապմունքը..
երեխու խմբում մի ռուս երեխա կա: ես չգիտեմ, թե կինս ոնցա դրա մամըչկայի հետ յոլա գնում, բայց ուղիղ ժամ ու կես թթվել էր ականջիս..
վերջում էլ սկսեց բողոքել, թե էս վերջերս նկատողությունա ստացել՝ փողոցում բարձր ռուսերեն խոսալու համար..
- բա չիմացար, - ասեցի - էն օրը Մոսկվա էի խոսում՝ պատմեցին, որ մի հայ տղու են օրը ցերեկով դանակահարել ու հենց իր հարսանիքի օրը մահացելա.. պատճառը՝ որ չի հնազանդվել հանդիպակաց անցորդների պահանջին՝ հեռախոսով մոր հետ հայերեն չխոսալու... (իրոք տենց պատմություն էր եղել, բայց վաղուցվա բանա)
մնացած ժամանակը էլ ծպտունը դուրս չեկավ ու կարողացա գոնե մի քիչ հիանալ երեխու խաղով...

Alphaone
03.05.2017, 22:52
Մայր Թերեզա ցիտող ու սեփական ստատուսները լայքող անձ մը դրել, իմ վառ, լայնախոհ ընկերներից մեկին վերամբարձ նոտաներով կյանք ա սովորեցնում լատինատառ:
Մի սատանան ասում ա խառնվի՝ լիքը ասելիք կա, մյուս սատանան գլուխն օրորում, ասում ա՝ դրա հետ գործ չունես, քեզ պե՞տք ա: Դեռ երկրորդին եմ լսում:

Տրիբուն
14.05.2017, 23:41
Ասում եմ էս յանի քաղաքականություն կոչվածի պատճառով ինչի՞ պիտի Շինարարն ինձանից նեղանար։ Վրես փիս ծանրացած ա։

Հարդ
20.05.2017, 15:25
ԱնտիԼԳԲՏ - ական շարժում կատարողների արածն ավելի արդյունավետ տեմպերով ա ԼԳԲՏ համայնքի համակիրների թիվը մեծացնում, քան բուն ԼԳԲՏ շարժումը:

Chuk
22.05.2017, 23:23
Կյանքումս լավ ու վատ բաներ եմ արել։ Արել եմ բաներ, որոնցով կարող եմ հպարտանալ, ու բաներ, որոնցից ամաչում եմ։

Ամաչելիքներիցս է ակումբում խոստացածս թարմացումները չանելը։

Դրա շատ պատճառներ կան։ Գլխավորն իմ լճացման պրոցեսն էր, որը շատ բաներով կախված էր իմ աշխատանքից։ Ես նոր գործ դեռ չեմ փնտրել։ Բայց վաղը դիմում եմ գրում ու դուրս գալիս։ Պիտի թազա ճամփա հարթել իմ համար։ Բայց առաջին նպատակներից մեկն ակումբի համար վերջապես բան անելն է։ Ոչինչ խոսք չեմ տալիս, իմ հաշար դժվար շրջան ա սկսվելու։ Ընդամենն ասում եմ, որ ընտանիք ու ընկերներից հետո հաջորդ ուշք ու միտքս ստեղ ա։ Ու որ ակումբը հաստատ երկար կյանք ա ունենալու։

Sent from my A0001 using Tapatalk

Chuk
23.05.2017, 15:25
Դիմումս չեն ուզում ընդունած լինեն :))

Chuk
23.05.2017, 17:30
Եվս 26 գործազուրկ: Պոտենցիալ արտագաղթող 26 ընտանիք: Վարչապետի թեթև ձեռքով «օպտիմալացման» արդյունքում:

Հարկադիր: Բոլորը: Իմ կամավոր դիմումը չընդունվեց, դեռ: Բայց որոշումը վերջնական ա:

Կներեք զահլաներդ տանելու համար:

Ներսես_AM
27.05.2017, 00:41
Բարև ջրծաղիկ :[

StrangeLittleGirl
30.05.2017, 17:42
Էսօր կոլեգաս պատմում էր, թե ոնց իր տղան չի սիրում բասկետբոլի գնալ։
- Երևի գեյ ա,- ասեց,- ինքը վազելու, մրցելու ձգտում չունի, ուզում ա աղջիկների հետ խաղալ։
Հետո պատմեց, որ վերջերս coming out-ի ելույթ ունեցավ, որ աղջիկներն իրեն չեն հետաքրքրում, ուզում է տղայի հետ համբուրվել:
Էս բոլորը պատմեց լրիվ իմիջիայլոց, առանց անհանգստության որևէ նշույլի, որպես լրացում մնացածների՝ իրենց երեխաների սպորտային հակումների մասին: Իսկ հայկական սոց. մեդիայում հարցնում են՝ բա որ քո տղան գա, քեզ ասի՝ գեյ եմ... Ուֆ:

ivy
31.05.2017, 11:14
Մեզ մոտ ամառ է. լճերի սեզոնը բացել ենք, ու արդեն երկուսս էլ շոկոլադի գույնի ենք: Հավես է, երբ նստում է գոգիս, իր ձեռքը դնում եմ իմին ու տեսնում, որ լրիվ նույն գույնի ենք՝ էս կողմերի համար շատ մուգ: Երկուսս էլ երբևէ չենք կարմրում արևի տակ, այլ միանգամից մգանում ենք՝ քիչ-քիչ մոտենալով «սևին»: Պապան մեզնից մի քիչ ավելի բաց է՝ թե մաշկով, թե աչքերի գույնով, ու մեր «գունային թիմին» չի պատկանում, հա, դե հետն էլ վառվում է արևի տակ:
Լճեր գնում ենք սովորաբար երկուսով: Բայց անգամ երբ մենակ չենք, այլ մտերիմ ընկերների հետ, միևնույն է մենք «երկուսով» ենք: Ամենուր միասին ենք քայլում՝ իրար ձեռք բռնած ու անվերջ խոսելով: Ամեն ինչ երկուսով ենք անում:

Ինչքան մեծանում է, էնքան ավելի հավես է հետը ժամանակ անցկացնելը: Լիքը բաներից ենք խոսում, ու ամեն անգամ ավելի ընդլայնվում և խորանում են թեմաները: Բացի դրանից, շատ լավ ենք միմյանց հասկանում. ոնց որ իսկականից իրար մի մաս լինենք: Միմյանց հայացքներն ենք միշտ կարդում. երբեմն առանց ոչ մի բան ասելու՝ սկսում ենք միասին ծիծաղել: Կամ առանց ոչինչ հարցնելու՝ հասկանում, թե ով ինչ է էդ պահին զգում: Որ ես եմ իր էմոցիաները լավ հասկանում, դա բնական է, բայց հետաքրքիր է, որ ինքն էլ իմ դեմքն է լրիվ «կարդում», անգամ երբ ինչ-որ մտքեր կամ ապրումներ ունեմ, որոնք էդ պահին ամենևին իր հետ կապված չեն:

Ինձ էնքան կարևոր է իր հետ ամուր կապը: Դե լեզուն էլ էդ կապի միջոցներից է: Մեր երկուսի հայերենը, որ միշտ խոսում ենք իրար հետ՝ անկախ նրանից, թե ով կա մեր կողքին: Երևի իրեն նույնիսկ դուր է գալիս էն, որ մեզ կողքից ոչ ոք չի հասկանում. դա միայն իր ու մամայի աշխարհն է:
Մարդկանց հետ ամուր հուզական/հոգևոր կապերն ինձ միշտ էլ շատ կարևոր են եղել: Բայց դե քիչ-քիչ հասկանում ես, որ էդ կապերը չեն կարող էնքան երկարատև կամ էնքան խորը լինել, որքան դու ես ուզում: Որ կյանքը հոսում է, ու ամեն մարդ էլ իր կյանքով է ապրում... Եվ հնարավոր է մի օր իմ ու իր կապն էլ թուլանա, մեծանալով պոկվի ինձնից և էլ հետաքրքիր չլինի իրեն իմ ու իր աշխարհը:
Ամեն դեպքում մեզ հիմա շատ լավ է միասին, ու արժի վայելել ամեն պահը, իսկ հետոն էլ կբերի էն, ինչ կբերի՝ անկախ բոլոր կանխատեսումներից:

Բարեկամ
01.06.2017, 05:22
Վերևի գրառումը մի բան հիշեցրեց։

Տղաս /16 տ․/ վերջերս պատմում էր․

Երբ փոքր էի և առաջին անգամ լսեցի ընկերոջս՝ իր ծնողների հետ տանը անգլերեն խոսելիս, շատ տարօրինակ թվաց։ Իմ մեջ այնպիսի մի պինդ հասկացողություն էր նստած, որ դրսի, ընկերների հետ խոսելու լեզուն պիտի տարբեր լինի ընտանիքում խոսելու լեզվից։ Ոչ ոք, իհարկե, նման բան ինձ չէր ասել կամ հուշել, բայց ինքնըստինքյան դա ինձ մի տեսակ բնական ու տրամաբանական էր թվում․ ընտանիքը, որպես մարդու կյանքում ամենակարևոր մաս, իր հատուկ կարգավիճակը պիտի բնորոշի նաև իր առանձին, ինչ-որ տեղ՝ գաղտնի լեզվով, որը դրսի աշխարհը չի հասկանում, միայն ընտանիքի անդամները՝ միմյանց հետ հաղորդակցվելիս։
Հետաքրքիրն այն է, որ այդ մոդելը այնքան ճիշտ ու վավերական է ինձ թվում, որ մինչև հիմա էլ ամեն անգամ ցնցվում եմ մի թեթև, երբ լսում եմ ընկերներիս՝ իրենց ընտանիքների հետ նույն լեզվով խոսելիս, ինչ մեզ հետ։

Ուլուանա
02.06.2017, 19:21
Տեսնես՝ կգա՞ ժամանակ, երբ առողջ ապրելակերպը Հայաստանում էլ մոդա ընկնի։ Մոդա եմ ասում, որովհետև ոնց նայում եմ, Հայաստանի դեպքում միակ հույսը (եթե կա ընդհանրապես էդպիսի հույս) մոդան է։ Իսկ քանի դեռ մոդա չի, ոչ միայն հարգի չի, այլև ծաղրի առարկա է մարդկանց մեծ մասի համար։ Քանի դեռ նույնիսկ իբր կիրթ կանանց շրջանում մեծամասնություն են կազմում «տղամարդու վրայից պիտի ծխախոտի ու ալկոհոլի հոտ փչի», «վարսակի փաթիլներ ուտող տղամա՞րդ. ինչպիսի՜ ղզիկություն. իսկական տղամարդը պիտի չալաղաջ ուտի», կամ՝ «ինչի էդպիսի (վարսակ ուտող) տղամարդիկ էլ գոյություն ունե՞ն :o (տնից–տեղից հեռու)» մտածելակերպի կանայք, դժվար թե առողջ ապրելակերպը Հայաստանում ընդունելի դառնա։ Կամ՝ «Յա՜խք, մի օր չէի ապրի վարսակի փաթիլներ ուտող ու կալորիաներ հաշվող տղամարդու հետ»։ Ճիշտ է, ինչպե՞ս կարող է իսկական տղամարդը կալորիաներ հաշվել. չէ՞ որ դա կանանց մենաշնորհն է ու զուտ կանացի մանրախնդրություն, իսկ իսկական տղամարդը պիտի վեր լինի նման ճղճիմ բաներից ու պիտի թքած ունենա իր կերած բոլոր կալորիաների ու դրանց հետևանքով վաստակած հղիի փորի վրա։ Նա պիտի տղամարդկային արժանապատվությամբ կրի իր յոթամսական հղիի փորն ու մի երկու մետր շառավղով ծխախոտի ու ալկոհոլի հոտ բուրի (դա կոչվում է տղամարդկային հոտ, գիտեի՞ք)։ Ահա շատ հայ կանանց տղամարդու իդեալը։
Տխուր է ու զզվելի...

Էն որ ուզում ես գլուխդ առնել ու արտագաղթել Հայաստանից, մեկ էլ հիշում ես, որ դու դա արդեն արել ես, ու թեթևացած շունչ ես քաշում։ Էսպիսի դեպքերում է, երբ ինձ լավ եմ զգում Հայաստանում չապրելու գիտակցումից։

StrangeLittleGirl
04.06.2017, 22:16
Դանիան մի հատ գարշելի ինտեգրացիայի նախարար ունի՝ Ինգեր Ստոյբերգ։ Պաշտոնավարության ընթացքում ինչ անասուն օրենք ու որոշում ասես անցկացնել չի տվել։ Դրանցից մեկն էլ էն ա էղել, որ եթե փախստական ամուսնական զույգում մեկն անչափահաս ա էղել, առանձնացրել են իրարից փախստականների կենտրոններում։ Ու ասենք էդ զույգերի մեջ եղել են մարդիկ, որոնք երեխա են ունեցել։ Բայց մեկ ա, նախարարի որոշումը որոշում ա, կնոջն ու ամուսնուն առանձնացրել են։

Էս վերջերս լիքը բաներ սկսեցին ջրի երես դուրս գալ։ Պարզվեց՝ իրավական խորհրդատուներն ու օմբուդսմենը զգուշացրել են նախարարին, որ էդ որոշումն ապօրինի ա, բայց չի լսել։ Ու հիմա հսկայական սկանդալ ա պայթել, թե՝ նախարարն իմանալով ապօրինի որոշում ա կայացրել։

Իրա ռասիստ աջակիցները ֆեյսբուքում էջ են բացել ի պաշտպանություն իրա։ Էդ էջում թե՛ պոստերը, թե՛ քոմենթները լրիվ մեծատառերով են։ Ու գրում են, որ Ինգեր Ստոյբերգը փախստականներին պեդոֆիլներից ա փրկում, իսկ մութ ուժերն իրան դեմ են։

Ծանո՞թ ա։

Գաղթական
06.06.2017, 01:49
մեր խմբի անմիջական ղեկավարն ասումա՝ ես քո ակցենտը չեմ հասկանում:
բոլորը հասկանում են, իսկ ինքը, չգիտես ինչի, չի հասկանում..

կամ էլ՝ կայֆա դոդ ձևանալը..
միայն ես չեմ, որ իր մոտ նացիստական հակումներ եմ նկատել:

հիմա ինձ կցված տեղամասում հրդեհ եմ հայտնաբերում:
շտապում եմ դեպի պատը ու պոկում ագնետուշիծելը՝ ճամփին հեռախոսը հանելով..
чп-ի ժամանակ, ըստ կանոնակարգի, պիտի անպայման ահազանգես, որ օգնություն գա..

- տարածքում հրդեհ կա (brand): շտապ մարդ ուղարկեք..
- ո՞ւմ անիվնա (band)
- Ռուբեն, բանդ չի՝ բռանդա..
զգում եմ, որ գոռում եմ..
իսկ ինքը՝ նույն հանդարտ տոնով շարունակումա.
- էդտեղ թերթ (krant) կարդալու ժամանակ էլ ունե՞ք..

ի.. ձեռ ե՞ս առնում այ դուռակ՝ կրակը հեսա ինձա հասնում...

շպրտում եմ հեռախոսը..

բայց մի 5-10 րոպեյվա ընթացքում հարայհրոցով վազելով տեղ հասան օգնականները ու հրդեհը բարեհաջող պարտություն կրեց ))


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Բարեկամ
06.06.2017, 18:41
Կիրակի երեկոյան գնացել էի Տիգրան Համասյանի համերգին։ Անշլագ էր, դահլիճում ազատ տեղ չկար։ Միգուցե մասամբ հայերն էին դրա մեղավորը, բայց ոչ հայեր էլ շատ կային, ու նրանց մեջ մի կին նկատեցի՝ աներևակայելի ծեր։ Այնքան գունատ, անզգացմունք ու անկենդան էր դեմքը, որ ասես ոչ մի առնչություն չուներ այս աշխարհի հետ, ուր ասես սխալմամբ դեռ մնացել էր։ Ծերությունն այդ կարծես անցել էր իր հնարավոր խորության սահմանները, և ինչպես գին չունեցող արվեստի գլուխգործոցն է, հնարավոր չէր այլևս թվով գնահատել։
Երբ դռները բացեցին, մինչ խմբված ամբոխին մուտքի իրավունք տալը, այդ կնոջն ուղեկցեցին դահլիճ։
Համերգին նա նստած էր առաջին շարքում, ես՝ երկրորդում էի։ Մի քանի անգամ հայացքս ընկավ պրոֆիլին․ համակ ուշադրություն էր։ Դժվար էր կռահել՝ զրուցում էր ջազի հետ, թե պարզապես ապրում պահը, միայն ծերունական աննկուն պրոֆիլն էր, որ թեթևակի ցնցվում էր ռիթմով, և ով գիտե՝ գուցե ջազը միակն էր ու վերջինը /ենթադրում եմ՝ առաջինը երբևէ/, որ նա դեռ ուներ ապրելու այս աշխարհում․․․

Լավն էր Համասյանի երաժշտությունը, պայծառ ու լուսավոր, ասես Սարյանի կտավներից պոկված մոտիվներ լինեին՝ տարբեր տրամադրություններով սահող մատների ու ստեղնաշարի արանքով։

Alphaone
06.06.2017, 22:47
Էսօր շուխուր ա դրել, թե էսինչ հայկական գինուց կառնես ու անպայման յասաման կքաղես:
Հետո էլ կապրիզա ա անում, թե գինի լցրու, յասամանն առ, արի, սկայպվենք:
Արդեն ութ տարի ա ամեն ամիս ամենաքիչը մի անգամ իրար երկար-բարակ գրում ենք կամ ժամերով սկայպով խոսում, բայց դեռ ոչ մի անգամ կենդանի չենք հանդիպել. ոչ իմ Ամերիկա գնալը ստացվեց, ոչ իր Հայաստան գալը: Ու անընդհատ թեման բարձրացնում էինք, որ կենդանի շփումն ավելին ա, քան օնլայն էսպես սկայպվելը, քանի որ դեմառդեմ երբ խոսում ենք, նույն օդն ենք շնչում, նույն բույրը, նույն սուրճն ենք խմում ու ինչ-որ բան ավելի է մոտեցնում մեզ:
Հիմա դրել, հայկական գինի էր ճարել, երեկ էլ որ յասամաններ էր դրել տանը, գլուխ էր գովում, տվեց ինձ էլ նույն «լաբորատոր պայմաններն» ապահովել ու էսօր արդեն 7d էֆֆեկտով էինք շփվում... բայց համաձայնեցինք, որ էլի էն չի:

_Հրաչ_
07.06.2017, 20:46
—Գալիս եմ, քեզ որտեղի՞ց վերցնեմ:
—Փղի մոտ եմ:
—Ի՞նչ փիղ: :think
—Ի՞նչ փիղ, հացի փուղ, հացի փղի մոտ եմ:

ivy
09.06.2017, 09:39
Երբ անընդհատ ուրիշ մարդկանց կյանքի մասին ես լսում, էն էլ էն մարդկանց, որոնք աշխարհի լուսավոր կողմերից ահագին հեռու են, ինչ-որ ժամանակ սկսում ես բթանալ, էլ ոչ մի հուզական վիճակ չի առաջանում, սկսում ես ամեն ինչ ընդունել էնպես, ինչպես կա: Ու կարծես բնական է թվում թե՛ մարդկանց դարդը, թե՛ նրանց տեսած ամբողջ վիշտը, թե՛ որևէ բան փոխելու անհնարինությունը:

Բացի դրանից ինչ-որ պաշտպանական շերտ է վրադ գոյանում, որը քեզ պահում է քո ապահով կետում, քո մի բուռ անիմաստ խնդիրները մնում են քեզ համար աշխարհի կենտրոնը, իսկ մնացածի հոգսը՝ զուտ ֆորմալ աշխատանք:
Ու մի բան էլ է փոխվում. անձնական սահմանները կարծրանում են նաև աշխատանքից դուրս, որ ոչ մի օտար տխրություն հանկարծ ներս չսողոսկի: Դու մնաս քո գտած արևի լույսի տակ՝ անհոգ ու երջանիկ:

Խելոք մարդիկ սա փսիխոհիգիենա են անվանում, շատ կարևոր մի բան: Կարողանալ սեփական տարածքը միշտ մաքուր պահել, ինչ էլ կողքից կատարվի:
Բայց ոնց նայում եմ, սա ուղիղ կապ ունի բթանալու ու անտարբերության հետ:

Ես ինչ էլ գրեմ, գունավոր ու անդարդ է լինելու, ինչպիսին էլ ամենօրյա տրամադրությունս է:
Չափազանց մաքուր եմ պահել տարածքս: Հպարտանալու ոչինչ չկա: Մտածելու՝ լիքը բան:

Գաղթական
11.06.2017, 10:55
Անցած տարի էինք միասին նույն աշխատանքային խմբում ու վաղուցա, որ չէինք հանդիպել:
Մեկ էլ եկավ:
Եկավ, որ ասի.
- 12 օրով Հայաստան եմ գնում: ՈՒ, եթե էդպես լավը լինի, ոնց դու էիր պատմում, սրանից հետո միայն էնտեղ եմ գնալու..

Ականջդ կանչի ժնևցի Գևոր:
ո՜նց էր երեխայի պես հրճվում սենց պահերին, երբ մի նոր այլազգի էր մոտը ստացվում «ուղարկել» Հայաստան..
ու ամեն անգամ՝ կարծես ավելի շատ ինքն իր համար քան ուրիշների, արձանագրում էր.
- Մեզնից յուրաքանչյուրը մեր երկրի այցեքարտն ենք...


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

_Հրաչ_
11.06.2017, 19:50
—Ապե, որ ընձի ասին՝ քեզի ուղարկում ենք լողի, կարող ա՞ սրտովդ չի: Ես էլ ասեցի՝ չէ, նորմալ ա:
—...Լողի՞:
—Դե Լողու մարզ էլի, Լողի էին գործուղում:

Փուղ - 2:

Chuk
13.06.2017, 12:06
Մտա սենյակ, գործի տեղի աղջիկներից մեկը մյուսին բացատրում ա.

- Մեծերին ավելի հեշտ են խփում, քան ջահելներին: Օրինակ մամային միանգամից խփեցին, իսկ պապային մի ամիս հետո: Ինձ ոչ մի կերպ չեն խփում:

Զարմացած, կասեի՝ պլշած, հայացքս որսալուց հետո բացատրեց.

- Վիզա, Արտակ, Ամերիկայի վիզա:

Տրիբուն
20.06.2017, 18:12
Ասում եմ, քանի Չուկը չկա, կարող ա մի հատ օրգիա կազմակերպենք ? Լակելով, կռիվ ղալմաղալով, քֆուրով, հետտալով պատերի տակ, լացելով ու պաչպռոշտիով ... նենց որ Ակումբի սերվերը գլոբալ բլոկ ընկնի ...

Տրիբուն
21.06.2017, 18:16
Ասում եմ, քանի Չուկը չկա, կարող ա մի հատ օրգիա կազմակերպենք ? Լակելով, կռիվ ղալմաղալով, քֆուրով, հետտալով պատերի տակ, լացելով ու պաչպռոշտիով ... նենց որ Ակումբի սերվերը գլոբալ բլոկ ընկնի ...

Ոնց ա ինքնաբացահայտվում Ակումբի պոշլի ու կայֆարիկ մասան :D Ձեր պատվին մի հատ գեղեցիկ երգ ․․․


https://www.youtube.com/watch?v=nxV8clbWUKU

StrangeLittleGirl
26.06.2017, 13:32
Ուրբաթ օրն էստեղ Սանկտ Հանս էր: Նորդիկ երկրներում մեծ տոն է։ Չգիտեմ՝ մյուս տեղերում ոնց են նշում, բայց կոնկրետ Դանիայում զանազան տեղերում խարույկ են վառում ու կախարդի խրտվիլակ այրում։ Մինչև կրակը վառելը որևէ քաղաքական կամ հասարակական գործիչ ելույթ է ունենում, որից հետո բոլորը միասին ավանդական երգն են երգում, ինչից հետո նոր խարույկը վառվում է:

Ուրեմն էս անգամ որոշեցինք Օֆելյայի հրապարակ գնալ․ քաղաքի կենտրոն տեղ, լիքը տուրիստ: Մեր ամենամեծ սխալն էն էր, որ չէինք ստուգել, թե ով է ելույթ ունենալու: Իսկ ելույթ ունեցողն ամենաաջ թերթերից մեկի նախկին խմբագիրն է, որը հիմա արքայական թատրոնի բորդի գլխավորն է: Ելույթը մի խայտառակություն էր: Ոտքից գլուխ էն մասին էր, թե ինչ հրաշալի ու բացառիկ պետություն ա Դանիան, թե ոնց պետք ա իմիգրանտներից չարիքից մաքրել ու ոնց իրանք ընդհանրապես վերջն են: Ելույթից հետո էլ ավանդական երգի փոխարեն մի ուրիշ՝ ռազմահայրենասիրական տեքստով երգ երգեցին: Ահավոր զզվելի էր: Ու ամենահետաքրքիրն էն ա, որ Օֆելյայի հրապարակում արտասահմանցիների խտությունը երևի ավելի մեծ էր, քան Սանկտ Հանսի այլ կետերում: Իհարկե, գուցե նրանց մեծ մասը դանիերեն չէին հասկանում՝ էդպիսով մնալով լրիվ բեխաբար, որ ամբողջ ելույթն իրենց դեմ է: Բայց մի բան մտքովս անցավ․ հաստատ շատ հայերի վայ-հայրենասիրությունն էլ լիքը օտարերկրացիներ տհաճությամբ են ընկալում:

Էհ, ե՞րբ ենք հասնելու էն աշխարհին, որ վերջապես բոլորը հասկանան, որ լավ ու վատ ազգ չկա։

Alphaone
29.06.2017, 19:12
Ինչ-որ սյուռ բաներ են կատարվում: Պետք ա էս ամենի սեցնարիստին գտնեմ, ճակատը պաչեմ(ես էսպես հորինել չէի բաշարի), հետո գցեմ քացու տակ՝ հասնում ա:

StrangeLittleGirl
29.06.2017, 20:52
Ատելության քարոզ անողների տակը միշտ ինչ-որ կեղտ կա, ու կապ չունի՝ հոմոֆոբիա ա, քսենոֆոբիա, ատելություն զանազան կրոնական կազմակերպությունների նկատմամբ, թե ուրիշ։

Մուշու
02.07.2017, 18:35
Երբ կյանքումդ ամեն ինչ իրար ա խառնված, երբ չունես ապրելու իմաստ, սկսում եմ մտածել թե քեզանից դժբախտ մարդ չկա: Մտածում ես թե ոչ մեկ քեզ չի հասկանում, ոչ մեկ չի զգում էն ինչ դու: Մարդկնաց խորհուրդներին թերհավատորեն ես մոտենում կարծելով, որ իրենք չգիտեն դու ինչ վիճակում ես ու ինչ ա քեզ պետք: Անցնում ա ժամանակը կյանք վերակառուցվում ա, գույները, հոտերը ու համերը հետ են գալիս, լցվում ես նոր նպատակներով ու երազանքներով: Գալիս ա պահ երբ դու ես դառնում խորհուրդ տվող ու քեզ էլ նույն թերհավատությամնբ են լսում, կարծելով թե դու իրենց ցավից անտեղյակ ես :) :)
Ինչի՞ գրեցի էս ամենը հիմա կմտածեք: Զուտ նրա համար, որ ամբողջ ակումբով մեկ շնորհակալություն հայտնեմ իմ էդ ժամանակվա ամենամռութ խորհուրդներ տվող էակին Լիլ (Նաիրուհի) շնորհակալություն շատ, քեզ գրկ ու պաչ եմ պարտք :love:love

Աթեիստ
06.07.2017, 01:38
Ասի ՖԲ-ից ստեղ էլ բերեմ։


Հետիոտնային գրառում։
Չնայած ես վաղուց հետիոտն չեմ ու հիմնականում հեծանվով եմ երթևեկում, բայց որոշեցի սա գրեմ։
Նոր ընկերոջս տարածած տեսանյութն էի դիտում, լիքը դաժան վրաերթերով ու մահերով (դիտմամբ չեմ տեղադրում)։ Որոշեցի դիմեմ իմ վարորդ ու հետիոտն ընկերներին։

ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ։
Եթե դու էն նորմալ վարորդներից ես, որը զեբռի վրա զիջում ա հետիոտնին (ստեղ միշտ հաշվի ա առնվում արագություն, հետևից եկող ոչխարի առկայությունը և այլն), ապա հաշվի առ, որ քո նմանները քիչ են ու մեծ ա հավանականությունը, որ կողքի շարքով քշողը ոչխար ա։
Դրա համար եթե հետիոտնը, որտև պատասխան լավություն որոշում ա մնացած մասը վազելով անցնել, լուսամուտից բացատրեք, որ ինքը տենց վազելով էլ մտնելու ա ուրիշ ավտոյի տակ։ ՓՈՂՈՑԸ ՎԱԶԵԼՈՎ ՉԵՆ ԱՆՑՆՈւՄ։

ՀԵՏԻՈՏՆԵՐԻՆ։
Երբ ձեր լույսը կանաչ ա, էդ չի նշանակում, որ էդ ճանապարհը դարձավ ձեր սեփականությունը։ Էդ անտեր երթևեկության կանոններում պարզ գրած ա, որ փողոցը պետք ա անցնել ԶԳՈւՅՇ։ Ու նորմալ արագությամբ։ Ոչ ճեմելով, բայց ոչ էլ վազելով։ Ճեմելն իհարկե կատաղացնում ա, բայց վազելը սպանում ա։ ՓՈՂՈՑԸ ՎԱԶԵԼՈՎ ՉԵՆ ԱՆՑՆՈւՄ։


Դե իսկ էն ընկներներիս, որոնք դիտմամբ չեն զիջում զեբռի վրայի հետիոտնին, որը 40 վարկյան սպասել ա էդ կանաչ լույսին, մի բան կասեմ՝ սերժի գլուխ։

ivy
06.07.2017, 15:57
10 րոպեի ոտքի ճանապարհը կես ժամում անցնելով՝ հասա բժշկի, հասա չէ, ինձ մի կերպ ներս գցեցի: Նստել եմ մոտը, զգում եմ, որ ինչ-որ անկապություններ եմ խոսում, բայց ոչ էլ հասկանում եմ, թե ինչ: Էս բժիշկը կլոր աչքերով վրաս է նայում ու թե.
-Կարո՞ղ եք ինձ ասել՝ էսօր ամսի քանիսն է: Որտե՞ղ եք հիմա գտնվում:
Երևի զառանցում էի դրանից առաջ: Հետո առանց պատասխանի սպասելու, ջերմաչափը ականջիս մեջ ճտացրեց՝ մոտ 40 աստիճան: Լիքը ջուր տվեց խմելու, մի քիչ ուշքի եկա: Ստուգեց-մուգեց, դեղեր նշանակեց:
Ասում է.
-Ո՞նց եք հասել էստեղ:
-Ոտքով, մոտիկ եմ ապրում:
Հարցրեց, թե մեկը չկա՞, որ ինձ էստեղից վերցնի, մենակ չգնամ: Ասեցի, որ չէ, կգնամ մենակ, դեռ ճանաարհին էլ պիտի դեղերն առնեմ:
Ճանապարհին ինչ դեղատուն մտա, բժշկի նշանակած անտիբիոտիկը չունեին, պիտի պատվիրեի, հաջոորդ առավոտյան վերցնեի: Բայց դե էդ գիշերը դեռ լուսացնել էր պետք:
Մի տեղ էլ մտա, մի շատ նուրբ, ջահել տղա էր աշխատողը: Նույնն էլ ինքն ասեց, որ հիմա չունեն, պատվիրել է պետք: Հետո էլ թե.
-Սպասեք, ես հիմա մի ուրիշ բան կփորձեմ:
Գնաց, եսիմ ուր զանգեց, հետ եկավ:
-Պայմանավորվեցի, որ պատվերը մի ժամից բերեն:
Ուրախացա, մտածեցի՝ լավ, մի տեղ կնստեմ, մինչև մի ժամն անցնի:
Բայց էս տղան ուրիշ բան առաջարկեց.
-Դուք հիմա գնացեք տուն, պատվերը մինչև բերեն, արդեն դեղատունը փակելու ժամը կլինի, կփակեմ ու դեղերը Ձեր տուն կբերեմ:
Ականջներիս չհավատացի:
-Ո՞նց, դեղերը իմ տուն կբերե՞ք:
Ասում է.
-Հա, հո Ձեզ էսօր առանց դեղ չեմ թողնելու կամ հո էս վիճակում չեք կանգնելու սպասեք:
Մի հատ էլ ջերմության դեղ տվեց ու տուն ճամփեց:
Հասցես դե դեղատոմսի վրա գրված էր, բայց հեչ հավատս չէր գալիս, որ էդպիսի բան հնարավոր է:
Իզուր էլ չէի հավատում, իսկականից բերեց: Փող էլ չվերցրեց դեղերի համար:
Շշմել էի լրիվ:
Էսպիսի բաները նենց են ջերմացնում: Որ մարդիկ կարող են ուղղակի շատ բարի լինել դիմացինի հանդեպ՝ առանց դրա համար որևէ հատուկ պատճառ ունենալու:

Ծլնգ
07.07.2017, 07:51
Արցախի գյուղերից մեկում ակս, սուր քարի վրա հագնելով, ծակվեց։ Վահանակի ինդիկատորը ցույց էր տալիս ճնշման արագ անկում, ու հասկացա, որ տեղ չեմ հասնելու։ Այդ քաղաքակրթության կողմից մոռացված ճանապարհի վրա ակը փոխեցի պահեստայինի։ Ստեփանակերտից, որտեղ պիտի գիշերեյի, դեռ ահագին հեռու էի, ճանապարհներների որակն էլ՝ անկանխատեսելի։ Պահեստային ակը կարող էր ձգել, բայց կարող էր նաև չձգել էլ։ Մայրուղու վրա դուրս եկա, ու կամաց քշում եմ, մի 20 րոպե հետո նոր առաջին շունչը երևաց՝ երեք ջահել տղա էին։ Հարցրեցի մոտակա վուլկանիզացիան որտեղ կարող է լինել, սրանք էլ թե բա՝ չկա մոտակայքում։ Բայց մեկը հիշեց, որ մի երկու գյուղ այն կողմ մի Սաքո մեքենա է դզում-փչում, ու կարող է սարքել էլ։ Գնացի այդ գյուղի Սաքոյին գտա՝ բաց գարաժում սպիտակ Նիվա էր փչելով ներկում։ Ասի սենց ու սենց, ակս ծակվել ա։ Սա թե բա՝ եթե բեզկամերկայա, գլորի բեր։ Գլորեցի տարա, մի 10 րոպեյում «գեղավարի» (պզիկով շշից ակը ջրելով) ծակը գտավ ու սարքեց։ Բայց փչելու սարքը ներկելու կոմպրեսորն էր՝ առանց ճնշման դատչիկի։ Աչկաչափով փչեց, ստանդարտից կրկնակի փողն էլ առավ ու տղաներին ասեց, որ օգնեն ակս հետ փոխել իմ դամկրատ-կլյուչով։ Բայց դե տղաները այնքան դանդաղաշարժ էին, որ հետ ուղարկեցի ու ինքս էլ ակը արագ փոխեցի։ Ճանապարհին պարզվեց, որ աչկաչափով բռնած ճնշումը նորմայից լավ ցածր էր, էն էլ այնքան, որ ABS-ն ու TC-ին ավտոմատ անջատվել էին, սպիդոմետրն էլ՝ կախվել։ Բայց ակի ճնշումը հաստատուն էր։ Տենց էլ քշեցի մինչև Ստեփանակերտ՝ գիշերով տեղ հասնելով։

Մյուս օրը առավոտյան վուլկանիզացիայի մասին հարցուփորձ անելով հասա մի լցակայան, որտեղից էլ ուղարկեցին «կողքի քուչի խադավիկ»։ Քշեցի այդտեղ․ մի բաց գարաժի ներսում երկու տղամարդ նստած սուրճ էին խմում, դուրսն էլ «Խադավիկ» ցուցանակ էր դրված։ Մեքենան գարաժի դեմը կանգնացրեցի, ասոցի սենց-սենց, ակս փչել է պետք, շոշի լցակայանից էլ ստեղ ղրգեցին։ Սրանցից մեկը ասեց՝ չէ, վուլկանիզացի չենք անում ու սկսեց երկար-բարակ բացատրել, թե որտեղ վուլկանիզացիա կգտնեմ։ Այդ ընցաքում երկրորդը գնաց գարաժի մի պուճախից շարժական մի պոմպ հանեց, ու մոտեցավ ասեց․
― Ընկեր, մեքենադ ներս քաշի՝ ակդ փչենք։
Քաշեցի ներս, կապոտը բացեցի, ու այդ շարժական պոմպը մարտկոցին միացնելով՝ այս երկու տղամարդը սկսեցին ակս փչել։ Ես էլ ներքին վահանակի ինդիկատորով հետևում եմ ճնշմանը։ Նորմային հասնելուն պես իմաց տվեցի․ անջատեցին պոմպը, ակի նիպելի կափարիչը հագցրեցին, կապոտս փակեցին ու բարի ճանապարհ մաղթեցին։ Ակերը փչելու ստանդարտ գինն էլ 200 դրամ է, ձեռս գրպանս տարա, ու մի 500 դրամանոց մետաղադրամ որսացի։ Մեկնեցի պոմպը հանած մարդուն։ Սա էլ առանց ափիս նայելու մերժեց, ասելով՝ այ ախպերս, թարգի։ Հետո երկուսով շատ սիրալիր բացատրեցին, թե մոտակա վուլկանիզացիան որեղ է, եթե հանկարծ ակի ճնշումը սկսի իջնել, ու վերանորոգման կարիք լինի։

Ասենք, շատ հանգիստ կարային տեղները նստած մնային ու այդ նույն վուլկանիզացիայի տեղը բացատրելով՝ ինձնից ազատվեին։ Կամ էլ կարային ծառայության համար վճարը վերցնել, ի վերջո մեքենաների սպասարկման բիզնես էին։ Բայց արի ու տես, որ տեղներից վեր էլ կացան, պուճախից, ով գիտի, սեփական օգտագործման պոմպը գտան, ձեռները կեղտոտեցին էլ, հետն էլ վճարը մերժեցին։ Ու հաստատ հասկացել էլ էին, որ զբոսաշրջիկ եմ Ստեփանակերտում, ու հնարավոր է երբեք էլ քաղաք չվերադառնայի, ու իրենց ծառայություններից էլ չօգտվեի։ Չէ, չէի շշմել․․․ հենց այնպես բարությունը մարդկային հատկանիշ է․․․

Բարեկամ
07.07.2017, 09:58
Դե լավ, որ սկսեցիք "acts of անշահախնդիր kindness" կարգի պատմություններ պատմել, ես էլ մի երկու բան հիշեցի:

Մի անգամ մութ գիշերով, խիտ ու բազմագիծ երթևեկության մեջ կանգնած եմ կարմիր լույսի տակ, սպասում եմ լույսը փոխվի, որ շարժվեմ, մեկ էլ մեկը դրսից կտկտացնում է ապակիս: Լեղաճաք եղա. մի հատ դեմք: Իջեցնում եմ ապակիս ու մինչև ուշքի կգամ, դեմքն արագ ասում է, մի քանի անգամ, /հավանաբար դեմքիս բութ արտահայտությունից ելնելով/. մեքենայի լույսերը միացրեք, մոռացել եք միացնել: Ու շտապ նստում է զուգահեռ գծում, կարմիր լույսի տակ սպասող իր մեքենայի ղեկին՝ հազիվ հասցնելով պոկվել տեղից, քանի որ լույսն արդեն փոխվել էր:
Ասեմ, որ մութ ժամանակ լույսերը չմիացրած քշելը տուգանվում է մի բավական պատկառելի գումարով: Բայց նաև ասեմ, որ եթե էդ վարորդին տեսնեին իր մեքենան լքած ու երթևեկության մեջտեղում ինձ էդ անզգուշությանս մասին տեղեկացնելիս, ոչ միայն կտուգանեին իրեն, այլև, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակով կզրկեին վարելու իրավունքից:
Փաստորեն էդ մարդը, իր սեփական շահերը վտանգելով, լավություն արեց մեկին, որին մի քանի վայրկյան հետո կորցնելու էր երթևեկության հոսքի մեջ: Կարող է կարծիք լինել, որ նա ոչ թե բարի էր, այլ հիմար, կամ երկուսը միասին: Բայց դե, տենց բարի "հիմարներն" են, ըստ իս, որ պտտում են մոլորակը, այն է՝ շրջում են երկարգունդը ոտների վրա:

Ու մի դեպք էլ ավտոճանապարհային բարության դրսևորումներից, որի մեջ, ինչքան էլ փորփրես, շահ չես գտնի.

Մի անգամ, ուշ երեկոյան, սուպերմարկետից դուրս եմ գալիս դեպի կայանած մեքենաս, տեսնեմ՝ ապակու վրա գրոտած ինչ-որ թղթի կտոր ա փակցրած: Ահը սրտումս, պոկում եմ՝ հո տուգանք չի՞: Մութ էր, հեռախոսիս լույսով կարդում եմ հետևյալը. բարև, ես քիչ առաջ նկատեցի, թե ինչպես մի մեքենա, հետադարձելուց, կարծես թե քսվեց ձեր մեքենայի առաջամասին: Հնարավոր է՝ սխալվում եմ, չքսվեց, կամ ոչինչ առանձնապես չի եղել: Ամեն դեպքում ես վերցրեցի այդ մեքենայի համարները /համարները նշել էր/, որ եթե պետք լինի, կապնվեք:
Չգիտեմ, ես, օրինակ, կանեի՞ նման բան: Հավանաբար կալարեի կամ չէի ֆայմի: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ ինձ լավություն անելով, ուրիշին վատություն է անում փաստորեն. բայց դե դա արդեն ուրիշ պատմություն է:
Հ.Գ. Իսկ մեքենայիս ոչինչ էլ չէր եղել, հետք անգամ չկար:

LisBeth
07.07.2017, 19:24
Մի հատ ես էլ պատմեմ էլի անշահախնդիր քայնդնեսի մասին։ Թարմ դեպքերից։ Ուրեմն ինչ -ինչ պատճառներով գիշերվա կեսին ինքնավռնդվեցի տանից, ու այնպիսի մի տեղում էի, որ փողոցներում լույսեր չկային, աչք աչքի չէր տեսնում։ Սենց շշմածի նման իջնում եմ փողոցներով, մեկ էլ տեսնեմ, մի հատ հարսանիք։ Մտնում եմ ներս, ասում եմ․
- Մի հատ ջուր տվեք էլի։
Մի քիչ մտածում են, պժած վրաս նայելով։ Հետո տան տղամարդը կարգադրում ա ջուր բերել։ Ասում եմ․
- Կարելի ա նստեմ խմեմ։
Մի կին թե բա, նստի։ Նստա խմեցի։ էս տան տղամարդը, թե․
- Խմիր պրծա՞ր։
Գլխով եմ անում։ Ասում ա․
- Դե էդ ջուրը վերցրու ու գնա ստեղից։
Դուրս եմ գալիս ու բռնում եմ, թողած ճամփեն, որ ոչ մի տեղ չի տանում ու կողքով անցնող մեքենաները դանդաղեցնում են ընթացքը, զննում իմ շվարած ֆիզիզնոմիան ու բարեբախտաբար անցնում են։ Ես էլ մտածում եմ, որ շատ բարի էր տան տղամարդը, կարար և ջուրը ձեռիցս առներ նոր դուրս աներ վ նեիզվեստնըսծ, կամ կարա վաբշե ջուր չտար։ Հա, էլի, ես հո վիրավոր ծիտիկ չէի, կամ սատկող շուն, կամ էլ մուրացկան, որ ինձ անշահախնդիր օգնեին։ Երևի հատուկ խղճալի տեսք պետք է ունենաս, կամ էլ մեր ախպերը լինես, որ արժանանաս այդ պատվին։
Ասում եմ, էնքան վատն եմ, որ երբ ես տանից դուրս եմ գալիս այ տենց անթափանց մթություն ա լցվում շուրջս ու բոլոր բարիացկամ մարդիկ, ներողութնուն արտահայտությանս համար, գետնի վրա ծակեր են ման գալիս մեջները լցվելու համար, բավականին բարեհաջող կերպով գտնելով դրանք։

Ծլնգ
08.07.2017, 18:52
Կյանքում ոչ բումաժնիկ եմ կորցրել, ոչ էլ՝ գտել։ Գտնեմ էլ, ձեռք չեմ տա, ու դրա լիքը ռացիոնալ պատճառներ կան։ Շատ-շատ, նորմալ երկրում՝ ոտքս վրան կդնեմ ու կզանգեմ ոստիկանություն, որ գան տիրություն անեն, չմո երկրում էլ՝ ըստ հանգամանքների․ եթե ժամանակս ներեց, մի դույլ շուռ կտամ վրան կդնեմ, վրեն էլ կնստեմ ու կսպասեմ, որ տերը գա հետևից, հակառակ դեպքում, բարձր կգոռամ «էս ում բումաժնիկն ա», որ մի 10 աչք վրան սևեռվի, ես էլ հանգիստ խղճով ճամփաս շարունակեմ։ Որ իմ կորցրած բումաժնիկն էլ վերադարձնեն, միանգամից մեջի կանխիկը կհանեմ գտնողին կտամ (մերժելու դեպքում էլ մոտակա մուրացկանին կթողեմ), քրեդիտ քարտ-մարտ էլ կամ արդեն փակված կլինեն, կամ դրանից հետո շուտափույթ փակման ուղու վրա։ Ստացվում ա, որ գտնողը ինձ միայն ժամանակ է խնայելու, որ մեջի մանր զըրթու-մըրթու բաների վերականգնման վրա ժամանակ չվատնեմ (գրադարանի քարտ, վարորդական իրավունք ու նման բաներ)։ Հա, իհակե լիքը շնորհակալ կլինեմ, բայց ինքս նման բանի համար «վիզս դեմ չեմ տա» ու մարդու անձնական իրերի մեջ քիթս չեմ խոթի։ Հեռախոսներ մի քանի հատ գտել եմ, փորձել եմ միշտ էլ վերադարձնել։ Մի անգամ չհասցրեցի զանգերին պատասխանեմ, վրան էլ կոդ էր դրած՝ մնաց վրես։ Բջջային օպերատորի նշան էլ վրան չկար, որ իրենց հանձնեի, ոստիկանությունում էլ հաստատ վրես ղժժալու էին, եսիմ ինչ մի հեռախոս չէր, ու դժվար թե իրենք էլ կարողանային բան անել։ Ափսոս էր․ ո՞վ գիտի վրան ինչքան անձնական տվյալ տերը կորցրեց։ Բայց մի «կորսվածս իրիս» մասին առակ մը պատմեմ․․․

Ուսանողական վախտով մեքենաս գողացել էին («это мой город, просто плохой микрорайон» վիճակներ)։ Այդ մեքենաս դրանից առաջ մի երկու անգամ արդեն գողացել էին, մի էդքան էլ՝ պատուհան ջարդելով՝ թալանել։ Թաղի (կամ էլ կողքի թաղի) գյադա-գյուդան պիտի լիներ․ ստից-մտից բաներ էին հանում մեքենայի վրայից, կամ էլ ավելի լուրջ մեքենա առևանգելու համար պարապում էին այդպիսի մեքենաների վրա։ Ու նախկին առևանգումներից հետո մյուս օրը մեքենան գտնվում էր կողքի քաղաքում, սովորաբար առանց մեջի մի երկու իրի։ Այս անգամ էլ ոստիկանություն զանգեցի, որ աստված չանի գողացողը մեքենայով մի դժբախտություն արած չլինի վրես բարդեն, համ էլ, որ այդ գտնելուց հետո իմանան ինչ համարով զանգեն։ Ու տենց ստոիկաբար սպասում եմ մեքենայիս։ Էն էլ օր անցավ, հինգ օր, շաբաթ, երկու շաբաթ․․․ մոռացա էլ արդեն մեքենայիս մասին․․․ բարեբախտաբար այդ պահին կյանքս նենց էր, որ մեքենան սուղ անհրաժեշտ չէր։ Մեկ էլ արդեն ամիսն անցած մի նամակ եմ ստանում մի էվակուատորից, թե բա արի մաշնեդ հավքի տար, մեզ էվակուացիայի ու մեկ ամիս պահեստավորման վճարը տալով, թե չէ օրինապես լքելու համար (legal abandonment) մեքենադ բռնագրավելու ենք։ Իյա․․․ լույս մեքենայիս տեսնողին։ Գնացի ոստիկանություն, որ հասկանամ էս մեքենաս ինչու ա սրանց մոտ, իսկ ես՝ անտեղյակ։ Թղթերը քարուքանդ անելով գտան, որ ինչ-որ ստաժյոր առևանգման հաջորդ օրը զանգել ձայնային հաղորդագրություն ա թողել համարիս վրա՝ մեքենայի գտնվելու մասին։ Հետո հիշեցի, որ մի հատ աղմկոտ հաղորդագրություն իսկապես ստացել էի այդ օրերին, որից բան չէր հասկացվում, համարն էլ չէր գրանցվել։ Ինչևէ, այդ էվակուատորից ստացած նամակը դեմները դրեցի, ու ասի՝ դե հիմա մուծվեք, որ իմ տված հարկերով ձեր աշխատավարձները մի կարգին զանգով էլ չեք կարում արդարացնել։ Սրանք էլ հազար ներողություն, մենեջեր-սուպերվայզոր խառնեցին, բայց ի վերջո ասին՝ ռադ եղար, մեր ցավը չի։

Ես էլ, գլխացավ կանխատեսելով, գնացի էվակուատորի կուշտը։ Էդ օբյեկտի տերն էլ միանգամից մունաթ-զունաթով հարձակվեց վրես, թե տուֆտա մաշնիդ վրա ժամանակ ենք վատնել՝ բերել ստեղ ենք հասցրել, հլը մի ամիս էլ տեղ ա զանիտ անում մեր աստվածային կայանաբակում։ Սրան բան չասի, օբյեկտից դուրս եկա, շրջանցեցի իրենց կայանաբակը, տեսնեմ չնաշխարհիկ մեքենաս առանց մաշիկների հողի վրա է կանգնած, կողքն էլ մի պոլկ ուրիշ մեքենա կանգնացնելու տեղ կա։ Հետ եկա օբյեկտ, տիրոջը կանչել տվեցի, ու ասի վոբշըմ յուղ ես վառում, էվակուացիայիդ ու մի օրվա կայանելու վճարը կտամ՝ մեքենաս էլ տանեմ՝ դուք էլ կազատվեք, ես էլ։ Սա էլ հռհռաց երեսիս, թե բա մի ամսվա կայանելու փողը չտաս, մաշնեդ ստեղ ա մնում, ու օրենքով սեփականացնում ենք։ Ես էլ սրան մատների վրա բացատրեցի, որ էդ մի ամսվա կայանելու ուզած վարձը մեքենայիս շուկայական արժեքի կրկնապատիկն ա, ու երբեք էլ էդ դրամը չեն տեսնելու։ Սա էլ քմծիծաղ տվեց, թե՝ հենց հիմա էլ մեքենադ ստորագրի մեր վրա, ու ազատ հել գնա։ Ստեղ են ասել՝ բարև, ես ձեր մորքուրն եմ։ Չեմ հիշում սրան ինչ ասեցի, բայց «հեծանիվ էլ չառնե՞մ՝ քշես» տիպի մի բան էր, երևի։

Էհ․․․ եկա տուն, ու սկսեցի էդ legal abandonment-ի մասին կարդալ-մարդալ։ Ինձ էլ՝ հաց մի տուր, տուր օրենք կարդամ։ Աչքիս նախկին կյանքերիցս մեկում իրավաբան եմ եղել․․․ կարդացի՝ ուսումնասիրեցի, հասկացա, որ խաղի տեղ շատ չունեմ էլ։ Բայց դե բիլա-նեբիլա, մի հատ երկար լեգալիզ նամակ գրեցի էվակուատորին, որի իմաստը գալիս էր նրան, որ իրենց ոչ մի կոպեկ էլ չեմ տալու, ու իրավաբանիս հետ ստուգել եմ (իրավաբանի փարա էլ չունեյի, գնացել համալսարանի ձրի իրավաբանական ծառայություններ մատակարարող քյառթի հետ մի 15 րոպեով ժամադրություն էի վերցրել, սա էլ ասեց՝ ձև չունես, մաշնեդ ստորագրի, թող էթա), իրենք ոչ մի ձևով չեն կարա մեքենաս յուրացնեն, քանի որ ես իմ ոտքով չեմ մեքենաս լքել, այլ ոստիկանության անուշադիր ու անպատասխանատու գործառույթների պատճառով, ու քո ագահության հետևանքով, մեքենաս մեկ ամսից ավել է ինձնից փաստացի ապօրինի բռնագրավման մեջ ա։ Ու քանի որ չէի պատրաստվում իրենց վճարել, խոստանում էի, որ ամեն օր իրենց կայանաբակի կողքով եմ անցնելու, ու մեքենաս լուսանկարեմ։ Եթե գոնե մեկ մազ մեքենայիցս պակասի, դատի եմ տալու իրենց` մեքենաս ապօրինի յուրացման համար։ Բայց քանի որ այդ օրը բարի էի, առաջարկում էի ստանդարտ էվակուացիայի վճարը ու մեկ օրվա կայանման վարձը տալ՝ մեքենաս վերցնելու դիմաց։ Ու էս նամակը հսկված փոստով ուղարկեցի իրենց, մի օրինակն էլ հետս տարա իրենց օբյեկտ, ու քարտուղարուհու ձեռքերում լուսանկարեցի, որ չասեն՝ չենք ստացել։

Նամակը հանձնելուց հետո մինչև տուն հասա, էվակուատորի տերը արդեն զանգել էր, ու խնդրում-պաղատում էր գնամ մեքենաս հավաքեմ շառից-փորձանքից հեռու։ Մյուր օրը ջանքյարդից օգտագործված ակներ իրենց անվադողերով էժան գնեցի, ու գնացի մեքենայիս հետևից։ Մի երկու կոպեկ էլ ավել տվեցի, իրենք իրենց ձեռքերով ակները տեղը դրեցին․․․ էդ մեքենան մի կես տարվա չափ էլ ծառայեց, ու խուրդեցի՝ գնաց․․․ տեղափոխվում էի արդեն։ Լավ մեքենա էր․․․ ճշտով ու սխալով ծառայեց մի քանի տարի, հետը լիքը անմոռանալի տեղեր եմ եղել․․․ ցայսօր էլ կարոտում եմ։

Հա, առակս ինչ կցուցանե․․․ պարկեշտությունը իհարկե բարությունից տարբերվում է, բայց ավելի պակաս կարևոր բան չէ։ Իսկ ագահությունը, պարկեշտության հակառակն է, ու մեծ հավանականությամբ տիրոջ գլխին փորձանք էլ կարա դառնա։

Katka
08.07.2017, 23:55
ընկերներիցս մեկը էնօրը, թե բա՝ պետք է ծերությունը գեղեցիկ ապրենք, ասենք ֆրանսուհի տատիների պես, գուցե արժե իտալիաներում ֆռֆռալ, Կուբա մեկնել, բայց հաստատ ոչ այնպես, ինչպես հայ տատիների մեծ մասը, իսկ դրա համար պետք է հիմա շատ աշխատել ու փող կուտակել դրա համար:
Հետաքրքիր բան ա կյանքը ու մարդիկ: Էսօր մեկ սպիտակ մազ տեսա մազերիս մեջ ու կանգնած հայլուն էի նայում երկար ու մտածում ֆրանսուհի տատիների մասին::}

Բարեկամ
10.07.2017, 16:01
Ուզում եմ մի թեմա բացել և կորել էստեղից։ Էնպես չի, որ շատ ժամանակ եմ ծախսում, ուղղակի ազատ ժամանակս է քիչ, ես էլ, որ մի բան սկսում եմ, պիտի հետևողականորեն շարունակեմ, կամ էլ լրիվ բացառեմ․ ոսկե միջին չկա։

StrangeLittleGirl
11.07.2017, 23:43
Ակումբում վերջերս լավության թեման էր քննարկվում։ Շատ չեմ կարդացել, բայց ուզեցի մի բան էլ ես պատմեմ։

Տարիներ առաջ Անգլիայի կորած-մոլորած մի գեղից վերադառնում էի Լոնդոն։ Ահավոր հիվանդ էի․ բարձր տաքությունով, հազալով ու փռշտոցով։ Հասա տեղ, տեսնեմ՝ մետրոյի իմ գիծը իմ կայարան չի հասնում։ Դուրս եկա մետրոյից ու շվարած փորձում էի պարզել՝ ինչ ավտոբուս պիտի նստեմ, որ տեղ հասնեմ։ Մեկ էլ մի հատ կնիկ մոտեցավ, ասեց՝ աչքիս մետրոդ քենսըլվել ա։ Սկսեց բացատրել, թե որտեղ ա ավտոբուսի կանգառը ու որ համարը նստեմ։ Վերջում էլ փող ուզեց ինձնից, ասեց՝ կոպեկ չունի ավտոբուսի տոմսի համար։

Տենց իրա ասած ուղղությամբ գնացի։ Հիվանդ ու ծանր ճամպրուկս հետս քարշ տալով, մութն էլ վաղուց ընկել էր։ Ու մոտ կես ժամ գնում էի, անցա իր ասած բոլոր տեղերի մոտով, բայց ոչ մի ավտոբուսի կանգառ չկար (թե՞ կար, բայց իմ փնտրած համարը չէր, չեմ հիշում): Երբ հասկացա, որ էդ կնիկն ինձ քցել էր, իսկ կանգառը գտնելու հույսս կորցրի։ Կանգնեցի, ճամպրուկս դրեցի գետնին ու նստեցի վրան, սկսեցի լացել։ Մեկ էլ մի զույգ մոտեցավ, հարցրեց՝ օքե՞յ եմ։ Պատմեցի, թե ինչ էր կատարվել։ Շեղվեցին իրանց ճամփից, հետս քայլեցին դեպի ավտոբուսի կանգառ, օգնեցին, որ ճամպրուկս քարշ տամ։ Տենց հասցրին կանգառ ու գնացին։

Ինչի՞ համար շեղվեցին ճամփից, որ ինձ օգնեն։ Ի՞նչ շահադիտական նպատակ ունեին։ Եսի՞մ։ Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում։ Կարևորը՝ տեղ հասա, ու մինչև կյանքիս վերջ կհիշեմ, թե ինչ բարի գտնվեցին իմ նկատմամբ։

Արէա
12.07.2017, 14:07
Շատ եմ կարոտում։
Լացելու չափ կարոտում եմ մարդկանց։
Պիտի գնամ, ասեմ, ես քեզ կարոտել եմ։
Բայց չեմ գնա։
Նախ չգիտեմ, թե դա ասելուց հետո ինչ պիտի ասեմ։
Հետո էլ դրանից կարոտս չի անցնի։
Իմ քաղաքին եմ կարոտում։
Պիտի գնամ, ման գամ քաղաքիս փողոցներով։
Բայց չեմ գնում։
Չեմ գնա։
Քաղաքն ու մարդիկ, ում կարոտում եմ, ուրիշ ժամանակում ու տեղում են։
Էլ չկան։
Իմ մարդկանց էլ եմ կարոտում։
Կողքիս մարդկանց։
Բայց իրենց էլ չեմ ասում։
Որովհետև, ի՞նչ ասեմ։

Ծլնգ
13.07.2017, 18:13
Գիշատիչ-կաթնասուն (https://www.akumb.am/showthread.php/67403-%D4%B3%D5%AB%D5%B7%D5%A1%D5%BF%D5%AB%D5%9E%D5%B9-%D5%A5%D5%B4-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6?p=2559225&viewfull=1#post2559225) դայքոտոմին մի անկապ հիշողություն վրա բերեց․․․

Փոքր տարիքում ավիամոդելիզմի խմբակ էի հաճախում։ Լավ չեմ հիշում, բայց կարծես ամենափոքրն էի խմբակում, ու ինձ զգում էի լիքը մեծ ու խելացի ընկերներով շրջապատված։ Շատ էի սիրում այդ խմբակը․ որ ծնողներս թողեին, այդ խմբակում կքնեի։ :) Մարզիչն էլ մի ջահել տղա էր, ով ինձ շատ էր սիրում։ Մենակով իրանց տուն էի գնում, ու մինչև հիմա հիշում եմ մակառանով սուպի համը, որ ինձ այնտեղ վերջին գնալուս ժամանակ հյուրասիրեցին։ Հա․․․ պատմությունը․․․

Խմբակում միշտ էլ բոլորը մի բանով զբաղված էին․ ամեն մեկը իր մոդելի վրա էր ժամերով աշխատում, ու շատ հաճախ բոլորս էլ նախատեսված ժամերից երկար էինք մնում՝ մինչև շատ ուշ երեկո։ Այդքան երկար կենտրոնացած աշխատանքի ժամանակ էլ մեծերը միշտ ձաձրույթից սկսում էին մի լրիվ անկապ թեմայով վիճաբանել։ Ոչ ոք էլ այդ վիճաբանություններին լուրջ չէր վերաբերվում․ ասում էին, իրար ձեռ առնում, բայց ամենն էլ կիսալուրջ, ուշադրություններն էլ իրենց մոդելներից չկտրելով։ Ու մի օր պլաներիս թևի պրոֆիլների հետ ինչ-որ խնդիր ունեի, մարզիչն էլ համբերատար օգնում էր ինձ հասկանալ, թե ինչն է խնդիրը։ Հեռվից էլ հետզետե ուժգնացող բանավեճի ձայներ էին գալիս։ Սովորականից ավելի թեժ էր այս անգամ, բայց դե մեկ ա, բոլորն էլ սովոր էին այդ անիմաստ բանավեճերին, ու չձանձրացած մարդիկ ականջ էլ չէին դնում։ Բայց այս մի վեճը այնքան թեժացավ, որ իրար վրա գոռգոռալով մեծերը եկան մարզիչի մոտ, ու սրանցից մեկը բացրաձայն հարցրեց․
― Ընկեր Արմեն, փիղը մլեկապիտայուշիյա՞, թե՞ խիշնիկ։

Էս մարզիչն էլ, հայացքը պրոֆիլներիս գծագրից չկտրելով, պատասխանեց․
― Փիղը մալակասո՜ս ա։

StrangeLittleGirl
17.07.2017, 15:00
Էս անգամ Հայաստան գալիս թիվ մեկ ներվայնացնող հարցն էր «Բա ինչու՞ էսքան կարճ»: Իրականում վերջին տարիներին ինչքան Հայաստան եմ եկել, այցելությունս միշտ եղել է 7-8 օր: Մենակ մի անգամ Նոր տարուն էի երկու շաբաթով եկել ու վերջ: Չգիտեմ՝ ինչու էս անգամ բոլորը հանկարծ որոշեցին, որ յոթ օրը շատ կարճ ա:

Եթե ամեն ինչ հարցով սահմանափակվեր, դեռ էլի ոչինչ: Դիմացինները մեզ առաջարկում էին, թե քանի օրով գանք, ոնց գանք, երբ գանք, ինչ անենք: Էս անգամ հատկապես ներվայնացնող էին էս խորհուրդները, որովհետև մենք նախապես մանրամասն քննարկել էինք երբ ու քանի օրով գնալը: Ու պիտի նստեինք, մտերիմ կամ գրեթե անծանոթ մարդկանց հաշիվ տայինք, թե ինչքան արձակուրդ ունենք, ինչու էդքան ունենք, ինչու Ոսկե ծիրանին չենք մնում (հիմա արդեն կարանք ասենք՝ բոյկոտում ենք): Ինձ ուղղակի զարմացնում ա, թե ոնց են Հայաստանում մարդիկ էդպես հանգիստ որոշում, թե մի զույգ ոնց պիտի իր արձակուրդն անցկացնի: Եթե էդքան մանրամասն իրենք իրենց կյանքերով զբաղվեին, գուցե Հայաստանը մի քիչ ավելի լավ երկիր լիներ:

Ծլնգ
18.07.2017, 18:44
Սիսիանում լավ ընկերների հետ հանդիպեցինք, ահագին նստեցինք-խոսեցինք, այնքան, որ բոլորս էլ սովածացանք։ Ընկերներն էլ սիսիանցի են, բայց գյուղերից մեկում են շատ ժամանակը ապրում, իսկ հանդիպել էինք իրենց Սիսիանի բնակարանում։ Այնպես որ ամենն էլ զրոյից էր պետք գնել՝ պատրաստել։ Տան տերը զանգեց մի խորտկարանից որոշ ավանդական բաներ պատվիրեց, մնացածն էլ իրար հետ գնացինք խանութներից հավաքելու։ Ու առաջին խանութն ենք մտնում՝ հեռուստացույցով հնդկական սերիալ է միացրած։ Մանր-մունր առևտուր արեցինք, ու գնացինք երկրորդ խանութը․ հեռուստացույցով՝ հնդկական սերիալ։ Էս ընկերս բա՝ էս ձեռ հեռուստացույցը ուրիշ բան ցույց չի՞ տալիս։ Գնացինք երորդ խանութ, հեռուստացույցով՝ հաաաա՜-հա՛, ինքն ա որ կա։ Վերջը մտանք խորտկարանը՝ պատվերի հետևեից, այդտեղ էլ դրամարկղի հենց կողքը դրված հեռուստացույցով հնդկական սերիալն է գնում, վաճառողուհիներն էլ այդ փոքր էկրանի մեջ են ընկղմված։ Ընկերս նորից բա՝ էս ձեր հեռուստացույցն էլ ուրիշ բան ցույց չի՞ տալիս։ Վաճառողուհիները խնդմնդոցի տվեցին, ու գնացին պատվերը փաթեթավորեն։ Այդ ընթացքում ընկերս ձեռը գցեց պուլտի հետևից, որ փոխի ալիքը, էն էլ պուլտը չաշխատեց, պարզվեց որ իսկապես այդ հեռուստացույցը հնդկական սերիալից ուրիշ բան ցույց չէր տալիս․․․

Էս խի հիշեցի․ Սիրուշոյի թեմայում Ուլուանայի հիշատակած Իվետա Մուկուչյանի երգը մտա յութուբում լսեմ (հա, ի դեպ, ահագին լուրջ երգ ա Սիրուշոյի «վույ աման»-ի հետ համեմատած), ու առաջարկված վիդեոների մեջ այս հրաշքը (https://www.youtube.com/watch?v=Etvxss9kyZQ) կար, որ լրիվ տարավ, մանավանդ պապիկի դերասանական խաղը այս դրվագում (https://youtu.be/Etvxss9kyZQ?t=1m38s)։ :D

_Հրաչ_
18.07.2017, 19:25
Մեկին ունենք, մարդ էր ընդունել, հարցեր էր տալիս.
—...Ձեր աշխատավա՞յրը:
—«Նեցուկ» հիմնադրամ:
—Նեցո՞ւկ... Հապավում ա՞ երևի:
...
Ու ես էդ ժամանակ դարակիցս հանեցի Հրաչյա Աճառյանի հաստափոր բառարանն ու դրանով ամբողջ ուժով բամփեցի գլխին, բայց հաջորդ պահին սթափվեցի ու հասկացա, որ մտովի եմ բամփել, իսկ դարակում բառարան չունեի: :(

Alphaone
18.07.2017, 19:30
Առավոտյան մանկապարտեզում էինք, փոքր էրեխեք էին:
Հարցնում են ուսանողներս՝
- Էս մուլտի մեջ ինչը դուր եկավ:
Լռություն:
- Մուլտը դուր եկա՞վ:
Այո՜:

Հետո մարզպետարանում քննարկման էինք, էնքան նման էր սցենարը:
- Ի՞նչ խնդիրներ ունեք:
Լռություն:
- Համայնքներում խնդիրներ ունե՞ք:
- Այո՜:

Ու կողքից երբ ոչ թե մասնակցի դերում եմ, այլ՝ դիտորդի, ամեն ինչ վատ բեմականացված թատրոնի ա՝ նման շահերի բախումով ու արհեստական, մանր կոնֆլիկտներով: Ու հարցին կառուցողական մոտենալու փոխարեն սկսում են ինքնահաստատվել ու իրար քարկոծել: Ու ահավոր տխուր ա, որ արդեն էնքան աճել եմ, որ էսքանը հասկանամ, բայց դեռ էնքան չեմ աճել, որ կարողանամ մի բան փոխել ու երբ վերջում նյարդերը տեղի են տալիս ու երկու կողմի թերություններն էլ բարձրաձայնում եմ, ես չեմ դառնում ինչ-որ բան փոխող, ուղղակի անցնում եմ «ամբիոնի հետև» ու միանում թատրոնին: Վարագույր:

Յոհաննես
19.07.2017, 00:35
Ես հույս ունեմ,որ կա զուգահեռ իրականություն։Հույս ունեմ,որ էնտեղ ծովի ափին ծխած ու խմած Imagine Dragonsի thunder-ի տակ պարում եմ ու մի կես ժամից հետիս պարող աղջկա հետ կգնանք Ճատրակ խաղալու։
ա չնայած ի՞նչ զուգահեռ իրականություն,շտապ պետքա էս ամեն ինչը կազմակերպել,նախ

ivy
19.07.2017, 12:51
Մի տղամարդ կոլեգա ունեմ՝ վաթսունն անց, որի հետ ահագին մոտ եմ, էսօր հարցրեց՝ դու հեչ վատ լինո՞ւմ ես: Ահագին ուրախացա էդ հարցից: Ասեցի՝ հա, մեկ-մեկ իրիկունները, երբ քունս տանում է, բայց դեռ խոհանոցս պիտի հավաքեմ ու վաղվա համար իրերը դասավորեմ, իսկ ես քնել եմ ուզում: Նենց նայեց վրաս, իբր թե՝ երանի սրա դարդերին: Չկարողացա ծիծաղս զսպել: Ինքն էլ հետս սկսեց ծիծաղել, կողքի սենյակից էլ ներս եկան, թե էս ինչ լավ բան է եղել, որ էսպես բարձրաձայն ծիծաղում եք առավոտ շուտ. հավես սկիզբ էր աշխատանքային օրվա համար:

Իրականում գլուխս պայթում է. օրվա մեջ մի քանի անգամ օրացույցիս եմ նայում: Մի տեղից մյուսը վազել, ամեն ինչ հասցնել: Մանկապարտեզի ավարտն ու դպրոցի սկիզբն իրենց հետ էնքան բյուրոկրատական հարցեր են բերում. բարդ բան չի իրականում, ուղղակի լիքը մանր-մունր բաներ են, որ պիտի արվեն: Ու էդ ամեն ինչը պիտի համատեղվի երկու աշխատանքի, պստոյի արտամանկապարտեզային կուրսերի, իր մնացած ակտիվությունների ու տնային գործերի հետ:
Մեկ-մեկ էնքան ոգևորիչ է, երբ կողքից ասում են՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, մի անհանգստացիր: Բայց երբեմն դա չի օգնում, ու խուճապի մեջ եմ ընկնում, որ ինչ-որ բան չեմ հասցնում կամ չեմ հասցնի:

Հետո նորից ռացիոնալ ալիք է գալիս վրաս, ու սկսում եմ ինքս էլ հասկանալ, որ ամեն ինչ կարգին է, ու որ էս ամեն ինչի մեջ նույնիսկ հասցնում եմ լավ արձակուրդներ ունենալ՝ լիքը ճամփորդություններով: Ասենք օգոստոսին միակ մտադրությունս Հայաստան կարճաժամկետ այցելությունն էր, բայց երեկ մտածեցի, որ կհասցնեմ մի անգամ էլ ծով գնալ, չնայած հունիսին արդեն ունեցել եմ ծովափնյա հանգիստ՝ մի քիչ ուրիշ կողմերում: Ուրեմն ամեն ինչ էնքան էլ վատ չի:

Մտածում եմ, գուցե ինձ իրականում դուր է գալիս էս վազվզոցն ու խիտ գրաֆիկը: Թե չէ կձանձրանայի միօրինակությունից ու կյանքի դանդաղ հոսքից:
Ու քանի դեռ ամեն ինչ էլ հասցնում եմ, չարժի մատնվել անիմաստ խուճապների: Միակ դարդս էլ թող լինի իրիկվա խոհանոցն ու քնելու պահանջը ։)

Գաղթական
19.07.2017, 14:40
Մի ամուր դասարանի գեղեցիկ պատմություն.


https://youtu.be/7bTglMV-ZXg

Յոհաննես
20.07.2017, 04:53
Մի անգամ,որոշել էի մի հատ ցիվիլ գրառում անեմ ու երկու ժամ գրեցի,իսկ այն ինչ եղավ հետո շատ հուզիչ էր...մատս կպավ ու սաղ գրածս հօդս ցնդավ :angry
Էլի գյուղում եմ,էն իմ սենյակում(ակումբ ստեղից եմ գրանցվե) :Մի հատ պատկերը ամբողջական դարձնելու համար միացնեմ The xx-ի intro-ն ու շարունակեմ անկապ պատմությունս:
Գյուղ արդեն ուշ-ուշ եմ գալիս,բայց էս անտեր զգացողությունները,որ թողել եմ էստեղ ու ոչ մի կերպ ուրիշ ոչ մի տեղ չեմ կարա տանեմ մի այլ տիպի հանճարեղ են ու ցնդելու աստիճան սիրուն գույներ ունեն:Իմ ամենահզոր կողմը էդ այ սենց զգալու հնարավորություննա,որը ուրիշ ոչ մի բանի հետ չեմ փոխի:Միգուցե կյանքը այլ ուղի է նախատեսել երիտասարդ Յոհանի համար,բայց դե էս միջիս կրակը միշտ պետքա պահեմ,հակառակ դեպքում կյանքը քիչ մը կտգեղանա:Մենակ իմ կյանքը չէ,ողջ տիեզերքի կյանքը կտգեղանա,քանի որ կյանքը գեղեցկացնողը էդ մեր միջի խենթությունն է:Հասկանում ե՞ս եղբայր:
Սիգարետս կպցնեմ գամ ու շարունակեմ անկապ պատմությունս:Էս ընթացքում դուրս եկա ու աստղերին նայեցի:Գրողը տանի աստղերին...աստղերը չռել են աչքերը ու նայում են ապշած ինձ վրա :Դ ու ես չեմ ուզում սպանեմ իմ միջի ցնդածին,որը էդ ողջ տիեզերքը իրա ներսում զգում է ու հա եղբայր,էդ քո մեջ էլ կա ու էդ մի օր պետքա գըմփցնել ու ցնդել սեփական էմոցիաներով:Եկեք մի պահ կտրվենք կյանքից,մարդկանցից,արվեստից ու սեքսից,անգամ ուտելուց կտրվենք ու զգանք էդ մեր միջի ցնդած կրակը ու գոնե մի պահ մեր կյանքի ընթացքում էդ պետքա անենք,որ մեր գոյությունը արդարացված համարենք:
Նոր նկատեցի,որ երգի ձայնլը լրիվ չեմ բարձրացրել,ինչ ափսոս էր...
Ու հիմա այ սենց էմոցիաները հավաքած նստած գրում եմ ու գոնե մի կտոր,որ զգայիք,անտերը էնքան երջանիկ կլինեի:Ամեն միտք գրելուց հետո ձեռքերս օդի մեջ թափ եմ տալիս,որ էս անտերը կարենամ փոխանցեմ:Էս մթնոլորտից հեսա պերեդոզ կլինի մոտս ու հա էս ցնդելու բանա:XX-ն էլ նենց ա բռնում էս մթնոլորտը ու էս սիգարետի ծուխն էլ ու աստղերը ու խենթանալու աստիճան սիրուն բնությունը,էս խավարի մեջ գործարանի լքված ու խորհրդավոր շենքը ու թքած,որ առավոտյան ինքը մի հատ խղճուկ տեսք կընդունի:Կարևորը այ էս պահին իրա հանճարեղությունն է,որի էդ անշունչ քարերը այ սենց լրիվ մեկ առ մեկ զգալով գրում եմ:Հասկանում ե՞ս որդյակս,հասկացի էս անտերը,չէ-չէ,մի հասկացի ուղղակի զգա :
Սիգարետս կպցնեմ ու մի քիչ էլ ծխեմ էս անկապ պատմությունս:
Ամենամոտ ընկերս բանակա գնում,իմ գնալը սկի սենց ծանր չէի տարել,վաղը գնում ենք խմենք ու էս Հուլիսը շատ խմուկ ամիս դուրս եկավ,իմ ու Հոսի gem fest-ը վկա:Էսօր գնացի մեր գործարանի ֆուտբոլի դաշտ,չնայած ֆուտբոլի դաշտից մենակ քարերն էին մնացել,որ 5 տարեկան վախտ էինք սարքել:Էդտեղ ծնվեցին իմ ֆուտբոլիստ դառնալու երազանքները ու չապրեցին,քանի որ էդտեղ ծնվեցին,իսկ էդտեղ ֆուտբոլային հեռանկար չկար,եթե անգամ դու եզակի տաղանդ ունես:
Ակումբի ստանդարտ հանդիպումները իրանց կայֆը ունեն,երևի,բայց հաջորդը էդ ստանդարտներից դուրս թող լինի,լրիվ ուրիշ:Մի ցնդած բան կանենք,մեջներիդ կրակը թող բոցա:Անտերը ամենակայֆ ու հիշվող բաները տեղում ծնված ու իրագործվածներն են:
Եղբայրներ,հասկանում եմ աշխատանք,սովրել,տուն ընտանիք,բայց այ սենց պահերը պետքա մեզ ուղեկցեն մեր ողջ կյանքի ընթացքում,արա անտերը սրանք զիլ բաներ են:
Սիգարետս կպցնեմ ու շարունակեմ ամկապ պատմությունս:
Քույրեր,եկեք անկեղծ լինենք,իմ ակումբային կերպարս հեչ սիրելու ու լավ վերաբերմունքի արժանի բան չի,էդ ես էլ գիտեմ,դու էլ գիտես ու ինքն էլ գիտի:Էս գրառումս էն եզակիներից է,որ կեսից չի ջնջվում ու նորը գրվում,էս պահն է,իսկ պահը պետք է զգալ,երբեմն արտահայտել ու նաև փորձել փոխանցել:Ով ինձ էմոցիոնալ,ցնդած վիճակներում տեսել է այ իմ ձայնով կարդացեք,իմ միմիկաներով ու իմ ժեստերը զգացեք:Ով էլ չի տեսել..ամոթ արեք :Դ
Երևի էսքանով սահմանափակվեմ,չնայած մի տեսակ ուզում եմ գրեմ ու գրեմ:Արդեն շատ ցուրտ է,ինչը ստեղի համար չափազանց բնական է,էն հաստ վերմակներով պիտի քնես,թե չէ մի հատ ույան-բույան վիճակ կստեղծվի :Դ
Իսկ դուք փորձել ե՞ք քայլեու ընթացքում միզել,հանկարծ չփորձեք :Ճ լուրջ ե ասում :Ճ Կպցնեմ էս գիշերվա նախավերջին սիգարետը ու էլի շարունակեմ,մի տեսակ եզարաձակվելու հավես չկա,չնայած անցավ էդ էմոցիոնալ պահը ու հոգնած նստած եմ:
Ընկերներ,իմ էներգիան անսպառ է,ես կարամ առավոտ հունձ գնամ,գամ մի 5 ժամ տաս անեմ,արշավի գնամ,գամ ֆուտբոլ խաղամ,գնամ խմելու,վերջում էլ երգելով պարելով գամ տուն ու ցավոք սրտի չքնեմ :Դ Ու նորից ժպիտը պատել է զիս դեմքը ու էլի էմոցիաները գըմփցնում են:Հոս դու զգա էլի թե Վրաստաններում ինչեր պիտի անենք,ուղղակի ցերեկները դժվար է այ սենց պահերը բռնել,չնայած ցերեկները մեզ ինչ :Դ
Մարդկություն,էս ակումբը ինձ Հոսի պես ընկերա տվել,Լիզբեթի պես հանճարեղությունա տվել նու աչքիս լույսը չեք,բայց դե ոչ մեկիդ նկատմամբ ատելություն չունեմ,չէ ատելությունը շատ կոպիտա,նու կարևոր չի հասկացանք իրար :Դ
Բա Լուսինը,էս ինչ հանճարեղա էսօր,չեմ հասկանում էս սաղ կողք ու բոլորս նպաստող հանգամանքներ են,որ այ սենց զգամ էս պահերը:Մի օր ձեզ ստեղ եմ բերլու,մարդ ես մեկ էլ տեսար նույնը զգացիք :Դ
Ժամին չէի նայել,մի քիչ հետո հերթական լուսաբացը կդիմավորեմ,բայց էս լուսաբացը եզակի կլինի,կյանքով լի կլինի:
Էս վերջերս մի հատ գրառում կարդացի ակումբում ու միանշանակ էդ դարձավ իմ ամենասիրելի գրառումը,One_Way_Ticke-ն էր գրել իր 10 փաստը:Ես էլ հիշեցի էն միակին ում սիրել եմ ու սիրում եմ,էն ջղայնացած գրառումներիս իրա շնորհիվ են ծնունդ առել:Քայելնք առաջ ու ֆսյո ժը ես մի սիգարետ էլ կպցնեմ,մի տեսակ ծխցնում եմ:Դե ինչ,հերիքա արդեն,էսքան երկար գրառում արած չկայի,չեմ փոշմանում,որ էն սկզբիմը չեմ ուղարկել,էս էր պետք ուրեմն :Դ
Հ.Գ Օգտվելով առիթից ընկերոջս մաղթեմ բարի ծառայություն ու բարի վերադարձ :Դ լիքը ծրագրեր ունենք ու պիտի իրականացնենք:

StrangeLittleGirl
20.07.2017, 12:01
Էս քանի օրը եվրոպական ինչ հարկային օրենք ասես չեմ կարդացել։ Քանի որ սեպտեմբերից միաժամանակ երկու երկրում եմ ապրելու, պիտի կարողանամ էնպես անել, որ մենակ մի երկրում հարկ վճարեմ։ Թե չէ աշխատավարձիցս բան չի մնա։

Էս ընթացքում ամեն ինչից բացի խորհրդակցեցի զանազան երկրների քաղաքացիների հետ, որոնք իրենց հարկային փորձով կիսվեցին։ Պարզեցի, որ իրենցից շատերը նաև իրենց երկրներում են հարկ վճարում հենց նույն աշխատավարձից, որը ստանում են Դանիայում։ Իրենց երկրի օրենքն է էդպիսին։ Ճիշտ է՝ հաճախ ավելի քիչ, քան եթե էնտեղ ապրելիս լինեին, բայց ամեն դեպքում վճարում են։

Ու հիմա նստած մտածում եմ, թե ինչ լավ է, որ ՀՀ իշխանությունների մտքով չի անցել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին հարկել։

Alphaone
20.07.2017, 12:55
Ուսանողներս ուշանում են: Համալսարանում էլ դաս չկա, մենակ եմ լրիվ ամբողջ շենքում ու միջանցքից օտնաձայներ են գալիս՝ ոտքերի քստքստոց: Դուրս եմ գալիս, մարդ չկա, նստում եմ աշխատելու, նորից քստստոց: Էլ ուշադրություն չեմ դարձնում, խորանում եմ գործի մեջ՝ մեջքով դեպի դուռն եմ նստած, մեկ էլ թիկունքից՝
- Էս էրեխեքդ չեն եկել դեռ:
Պահակն էր, բայց անսպասելիությունը, դրան նախորդած ձայն, բան էնպիսի հավես սարսափ կինոյի ֆոն էին ապահովել, սաղ հարամեց:

John
20.07.2017, 14:03
էլի նոր մասնագիտության փորձ, էլի էս շոգ ու կրակին թրեյնինգ ու եսիմինչ, եռացող ասֆալտ, անվերջ խցանումներ, սխալ տեղից անցնող հետիոտներ, առանց թարթիչի գիծ փոխող ու շրջադարձ կատարող ... հըմ, վարորդներ, ու հույս։ հույս որ սաղ օք ա լինելու։ այսինքն հույս չի էդ, վստահություն ա։ Ոնց որ էն ինքնավստահ ու պոհուիստ ապերը հետ ա գալիս։ ոնց որ չէ, հաստատ։ Նենց որ իրարից նեղանեալ չլինի ;)

ivy
21.07.2017, 16:34
Գերմանիայում դեռ ոչ մի անգամ չէի տեսել, որ մարդուն բառիս բուն իմաստով ոտքի վրա գործից դուրս շպրտեն՝ հավաքվելու համար մի քանի րոպե տալով: Էստեղ ահագին ապահով է աշխատանքային կյանքը՝ անժամկետ պայմանագիր ստանալուց հետո: Բայց դե էսպիսի դեպքեր էլ են լինում...

Կոլեգաներիցս մեկի հետ եղավ՝ փախստականների տան պստիկ աշխատանքումս: Ամբողջ օրը դեռ ուշքի չեմ գալիս:
Ոնց որ արև լիներ էդ տանը՝ իր պայծառ աչքերով ու վառ ժպիտով:

Շատ տարօրինակ աշխատանք է սա: Տղաների համար դա տուն է, որտեղ իրենք՝ լինելով մենակ ու ամեն հարազատ հետևում թողած, նոր մտերիմ կապեր են փնտրում «տան անդամների հետ»: Մեզ համար սա աշխատավայր է, որտեղ կապերը պիտի ուրիշ տեսակի լինեն: Լավ է, որ ես ընդամենը ամիսը մի քանի օր եմ էնտեղ լինում. հաստատ ավել չէի դիմանա:
Դիստանցիա պահելը հեշտ չի: Իրենք հա առաջ են գալիս, դու պիտի կարողանաս ճիշտ սահման գտնել, որ ոչ վնասես քո սառնությամբ, ոչ էլ շատ մոտ թողնես:
Պարզ է, որ իրենք կապվում են էն մարդկանց հետ, ովքեր «իրենց տանն են ապրում» ու հոգ են տանում իրենց մասին: Ինչ-որ ուրիշ տեսակի զգացմունքներ են առաջանում, ավելի շատ մտերմության պահանջ:

Աշխատանքային պայմանագրում գրված է, որ տղաների հետ «ուրիշ տեսակի հարաբերություններն» ու անձնական կապերն արգելված են՝ նաև տունը լքելուց հետո երկու տարվա ընթացքում:
Բայց դե հեշտ չի: Ու երբեմն լինում են բացառություններ, որոնք սովորաբար գաղտնի են պահվում:
Էս մեկը հնարավոր չեղավ գաղտնի պահել: Հավանաբար ինչ-որ մեկը հատուկ վնասելու մտադրությամբ ինֆորմացիան հասցրել էր համապատասխան մարդկանց ականջին: Ու սամնագիծն անցած կոլեգայիս դուրս շպրտեցին՝ իրերը հավաքելու ու տունը լքելու համար տասը րոպե տալով:

Լավ է, որ Գերմանիայում 16 տարեկանից սկսած սեռական կապը «անչափահասի հետ» քրեորեն պատժելի չի, թե չէ եթե սահմանը 18-ը լիներ, շատ ավելի լուրջ պրոբլեմներ կլինեին: Բոլորն էլ գիտեն, որ տղաներն իրականում ավելի մեծ են, բայց դե օֆիցիալ փոքր է գրվում իրենց տարիքը, որ կարողանան դպրոց հաճախել, անչափահասների համար նախատեսված մնացած բարիքներից օգտվել ու լավ ապագա ունենել էս երկրում:
Ափսոս, որ էդպես եղավ կոլեգայիս հետ: Երեկվանիս տեղս չեմ գտնում, բայց դե հասկանում եմ, որ ինքն էլ իր մեղքի բաժինն ունի: Հուսով եմ, կկարողանա շուտով նոր աշխատանք գտնել ու էլ նույն սխալները չկրկնել:

Տխուր եմ մի ձև ու էլ չեմ ուզում էդ տուն մտնել: Երևի փորձեմ նոր տեղ գտնել:

Այբ
23.07.2017, 13:27
Հիմա ճիշտ է՝ էլ էդտեղ չեմ աշխատում․․․բայց դա ուրիշ թեմա է։Ճ
Մեր աշխատողներից տիկին Գ*** ունեինք՝ հասուն, տարիքն առած, մոտ 60 տարեկան, տնարար, ամեն ինչի ՏՆԱԿԱՆԸ կարեւորող կին էր։ Մի խոսքով... Չերկարացնեմ... Մեր (մի խումբ ջահել աղջիկների) համար խմորեղեններ, բան-ման էր պատրաստում եւ այլն: Դա էլ այն դեպքում, երբ կենցաղային որոշ խնդիրներից ելնելով, հարեւանի տանն էր պատրաստում...
-Էսպես չի լինի, էլի։ Մեծ կին... մեր համար...- մենք, էլի։Ճ
-Հա', իրոք,- մեր աղջիկներից մեկը,-ջահել աղջիկներով մի օր չեղավ, որ մեր ձեռքով մի բան պատրաստեինք ու բերեինք...
-Ճի~շտ է... Ես առաջարկ ունեմ, աղջիկներ,- մեկ ուրիշ աղջիկներից,- եկեք գիտեք ի՞նչ անենք... Մեր կոլեկտիվի աղջիկներով հավաքվե~նք, որոշե~նք, թե ինչ խմորեղեն, կամ ինչ պիտի պատրաստենք... փող հավաքենք ու...
Ենթադրաբար, բոլորս սպասում էինք "տրամաբանական" շարունակության, որ...
-Ե՞վ...
-Հա~, ի~նչ էի ասում...հավաքվե~նք, խելք խելքի տանք, փող հավաքե~նք ու... ԽԱՆՈՒԹԻՑ ԳՆԵՆՔ...
Վերջն էր։Ճ
Կամ էլ՝ տիպիկ ժամանակակից "տնարար" աղջիկներիս պատկերը։Ճ

Բարեկամ
25.07.2017, 04:26
Ծանրոցներն այստեղ այսպես են ստանում․ թակում են դուռդ, հանձնում են ծանրոցը, մի էլեկտրոնային փոքր սարք ձեռքին՝ էլեկտրոնային գրիչով - տալիս են ստորագրելու, հեռանում։

Այսօր առավոտյան, դեռ չեմ արթնացել, դուռը թափով՝ դը՛մփ-դը՛մփ։
Պիժամայով-կիսամերկ-կիսաքնած բացում եմ, դռան տակ ծանրոց է, փոստատարը, մի երկու քայլ հեռավորության վրա, ձեռքի էլեկտրոնային սարքով /ոչ հեռախոս/՝ չրը՛խկ - լուսանկարում է, ու մինչ կհասցնեի ուշքի գալ, ձեռքով հրաժեշտ թափ տալիս ու վազում աստիճաններով ներքև՝ հաջորդ ծանրոցն առաքելու։

Այ քեզ պրոգրեսիվ ապուշություն։

Freeman
25.07.2017, 11:32
Մի տարի առաջ երևի հենց էս ժամին վերջին զինվորին սրսկեցի, դուրս գրումն արեցի, դուրս եկա:

Cassiopeia
26.07.2017, 01:13
Եթե բակի երեխաների իրավունքի պաշտպանի աշխատանք կա, պատրաստ եմ ստանձնել այն :D
Արդեն բակը զավթած պառավի հետ կռիվ եմ տվել հանուն երեխեքի (իմ երեխեքը բակում չէին, ուրիշ երեխեքի էր բակից վռնդում)։ Ափսոս, որ շենքի մյուս բնակիչներից ոչ ոք տվյալ պահին ինձ թիկունք չկանգնեց, այլ կռվից հետո եկան մեր տուն, ու ասեցին, որ համակարծիք են ինձ հետ։ Բայց դե ես ճիշտ եմ, ու քանի նյարդերս հերիքեն, չեմ թողելու, որ երեխեքին նեղեն։
Բակը պիտի լինի մաքուր, երեխաներն էլ պետք է խաղով լի անհոգ մանկության իրավունք ունենան։

One_Way_Ticket
29.07.2017, 13:06
"Կին-ձա-ձա" ֆիլմը մի 50 անգամ նայած կլինեմ: Մինչև վերջերս սակայն, չէի հասկանում, թե հատկապես ինչն է դուրս գալիս, որ այդքան նայում եմ: Պատճառներից մեկն իհարկե Լեոնովի ու Յակովլեվի արտակարգ խաղն է, որ իրենք ըստ արժանվույն են ընդունում իրենցից բարձրի առաջ "կու անելը" և ամեն ինչի պատրաստ են վերև բարձրանալու համար, որ ցածրները իրենց առաջ "կու անեն": Բայց դա չէ գլխավորը: Գլխավորը Վովա ձաձայի կերպարն է: Արտաքնապես սովորական մարդ, հագնվում է սովորական, արտակարգ ինտելլեկտով չի փայլում: Այդուհանդերձ բարի մարդ է, պարտականություններից ոչ մի դեպքում չխուսափող (позвони щас Витьке Манохину, скажи что...), նվիրված իր երկրին (ինչ հպարտությամբ է ասում "мы из Советского Союза"): Ազնիվ է, նույնիսկ իրեն դավաճանողի հանդեպ մաքսիմալ հանդուրժողական է, բայց իր համբերության բաժակն էլ կարող է լցվել, ու այդ դեպքում կցուցադրի իր ողջ տղամարդկությունը: Ու այդ մարդը իր դիրքն ունի, прораб է: Անհավանական կոմբինացիա է, իրական կյանքում հազվադեպ է հանդիպում: Դրա համար էլ ֆիլմը ինչքան նայես, էլի նայվում է:

Alphaone
29.07.2017, 17:44
Ինքն իմ ընկերն ա, լուրջ, բայց մեր ընկերության տրամաբանությունը ես չեմ հասկանում: Ու չեմ պատկերացնում իր ցինիզմի սահմանը: Ես դնում, հիացած պատմում եմ իրեն ընկերուհիներիցս մեկի մասին, թե ինչ հրաշք մարդ ա, ինչքան մաքուր ա, էստեղ ինքն ընդհատում ա.
- Ախպեր, ինքը մաքուր չի, ուղղակի էնքան գեշ ա, որ իրեն մինչև հիմա ոչ մեկ չի ցանկացել:

Ախր, ո՞նց կարա մարդ իրականում, լրիվ, մինչև ուղնուծուծը փչացած լինի, բայց միաժամանակ լինի աննկարագրելի բարի, լավը: Իր կերպարի վրա հասկացա կոգնիտիվ դիսոնանսն ինչ ա՝ էն ինչ իր կերպարի ընկալումն ինձ մոտ առաջացնում է:

Գաղթական
30.07.2017, 02:27
Երբվանի՞ց ու ինչո՞ւ էսքան շատ հայեր դարձել են անշնորհակալ կամ մեկնված օգնության ձեռքից ավելին պահանջող:

Իսկ գուցե միշտ էլ էդպիսիները շա՞տ են եղել:
Չգիտեմ..

Նախկինում էլ իհարկե լիքը բողոքներ ու դժգոհություններ եմ լսել Եվրոպայից, բայց էն ժամանակ գոնե շատերը հիմքեր ունեյին:
Բայց հենց սենց օդի մե՞ջ.. քրֆել ու փնովել մի երկրի, որ քեզ հաց ու ջո՞ւրա տվել..

Երկար զսպեցի, բայց վերջում չդիմացա ու ասեցի, որ ես անձամբ շնորհակալ եմ՝ ինձ ընձեռնված հնարավորությունների համար:

Բոլորը հանկարծ լռեցին ու զարմացած վրաս նայեցին..

Հա, բայց ինչո՞ւ չպիտի շնորհակալ լինեմ..
Հոլանդիայում ապրածս վերջին տարում, եթե ասեմ որ խորը ֆինանսական ճգնաժամի մեջ էի, ուրեմն չեմ ասի ոչինչ:
Սևով աշխատում էի սև շուկայում մի հայի մոտ ու վաստակում կոպեկներ:
Գողություն անել տենց էլ չսովորեցի:
Որպես անտուն էի գրանցվել մի կազմակերպության մոտ ու իրենցից 75 ցենտով թերթ էի առնում, որ 1.50€-ով վերավաճառեմ:
Ձմռան ցրտին խանութների դռանը, Գիքորի պես, էստի համեցեք էի կանչում..

Կյանքում չեմ մոռանա էդ կնոջը, որ խանութից դուրս գալով սայլակի 50 ցենտը հանեց ու, իբր թե օգնություն տալով, շպրտեց ոտքերիս մոտ..
էդ ինչ ատելությամբ թքեցի իր ցենտի վրա ու նայեցի ուղիղ աչքերի մեջ, որից հետ-հետ գնաց ու կորավ տեսադաշտից..

Կինս հղի էր, մեր վիճակն էլ օրհասական..
Մեծ ռիսկի գնալով ու պարտքերի տակ մտնելով տեղափոխվեցինք Բելգիա, ուր ավելի մեծ էր հավանականությունը՝ ապրելու ու աշխատելու իրավունք ստանալու:

Ընդամենը ութ տարի առաջ էր, բայց էսօր մենք ենք լիարժեք ոտքի կանգնել հերիք չի, դեռ մի բան էլ ուրիշներին ենք հասցնում օգնել:

ՈՒ ինչի՞, ինչի՞ համար չպիտի շնորհակալ լինեմ ես էս երկրից, որ ինձ էդ հնարավորությունը տվելա:

Մի օր էլ անգամ չեմ դիմել սոցնպաստ ստանալու համար ու բան չեմ ստացել իրենցից, իսկ դուք, որ եկած օրվանից չաշխատողի նպաստ եք ստանում, լայն ու մեծ տանը բազմած հաճույքով երկրին եք քրֆում...

խոսքի խի էլի...

ivy
31.07.2017, 07:46
Փոքր բաներն ինչքան շատ ուրախություն կարող են բերել։

Մտքովս չէր անցնի, որ Սևանում լողալը էսքան հաճելի կարող է լինել։ Երեկ էնքա՜ն հավեսով եմ լողացել։ Հետո էլ համով ձուկ եմ կերել` լավ ընկերակցությամբ։

Ամբողջ օրը քրոջս հետ Երևանը ոտքի տակ ենք տալիս. վերջին անգամ չորս տարի առաջ էր, որ երկուսս էլ միաժամանակ էստեղ էինք։ Հայաստանից դուրս հա էլ հանդիպում ենք, բայց հիմա ուրիշ հաճույք է միասին տանը լինելը։ Էնքան ենք խոսում, ոնց որ տարիներով իրար տեսած չլինենք։ Ու լիքը քայլում։
Ձեռքիս քայլաչափն օրվա վերջում ինձ կարգին գովում է ։)

Ծնողներիս տանը մի պստլիկ բնակիչ է հայտնվել. քույրս անունը Մանուշակ է դրել։ Շուշան ու Հասմիկ ունեինք, մի ծաղիկ էլ հայտնվեց։ Մի բուռ հազիվ լինի, բայց հո չի հաչում ։))

Էնքան լավ է, երբ բոլորը կողքիդ հայերեն են խոսում։ Մարդ մինչև դրսերում չապրի, չի իմանա, թե դա ինչ հաճույք է, երբ շուրջդ անընդհատ հայերեն ես լսում։

Մարդկանց գրկելն ինչ լավ բան է։ Երեկ էնքա՜ն մարդու եմ գրկել` առավոտից սկսած։ Տարվա ամենագրկաշատ օրն էր։

Էնքան էի ուրախացել` էդքան հին ու նոր ակումբցու իրար հետ տեսնելուց։ Աշխարհի տարբեր կողմերից եկած մարդիկ հավաքվում են մի այգում` ուղղակի իրար հետ մի երկու ժամ շփվելու համար։ Հենց մենակ էդ միտքը տեղով ուրախություն է։
Ամենահավեսն էլ Ներսեսին տեսնելն էր. լի՜քը կարոտել էի ։)

unknown
02.08.2017, 12:11
Այնքան երկար էի սպասում գործի մտնելուս, իսկ հիմա այնքան եմ ուզում արձակուրդ, իսկ ինձ արձակուրդ չգիտեմել երբ կտան...մտածում եմ ինչ հետաքրքիրա ուզում ես մի բան ստանում ես ու հասկանում ես քեզ դա այդքանել չի ուրախացնում ինչքան, որ դրա սպասումը...դե արի ու հասկացիր...

LisBeth
02.08.2017, 22:02
Գործից դուրս եմ եկել շաբաթ օրը, տարօրինակ զանգի ձայներ են շուրջը, թե գլխումս չեմ ջոկում։ Փողոցներն էլ դափ դատարկ։ Մեկ էլ տեսնեմ դեմից մի աղջիկ ա գալիս։ Հասնում ա ինձ, հետաքրիր ա թարթում եմ, թե չէ։ Ասում եմ․
- Կներես, դու էլ ես էս ձայները լսո՞ւմ։
Ասում ա․
- Հա, սպասի մտածեմ որտեղից կարան լինեն։
Հա, մտածի ինչքան կուզես ու նայում եմ իր մտածելու պրոցեսսին։ Ռեդ բուլից մի կում եմ անում։
- Երևի անկյունի եկեղեցուց ա գալիս։
- Չգիտեի որ էնտեղ եկեղեցի կա։
Ուզում եմ էլի բան ասեմ, բայց ժամակը սկսում ա արագանալ, կամ դանդաղել, էնքան, որ թվում ա հետ ա շարժվում, նորակառույց շենքերը մաշվում են տեսադաշտից, հները սկսում են ներկվել իրենց սովիետ սթայլ գույներով։ Ածխի մուրը օդում պտտվում ա ու նստում դեմքին։ Ձեռքս տանում եմ, որ սրբեմ ու էլ չեմ շարժում։ Իր ձեռքն էլ զգում եմ այտիս․
- Բարի վերադարձ, - ասում ա ու շարունակում քայլել։
Անկյունում մի կառույց ա, որը քաղաքի ամենահին շենքերից ա ու եկեղեցի չի,հրեաների սինագոգն ա։ Էստեղ զանգեր չեն լինում։ Շրջվում եմ, փողոցը առաջվա նման դափ դատարկ ա։

Հետո էդ աղջկան գիշերը հանդիպեցի բարում, շուրթերը որդան կարմիր ներկած։ Ասեց․
- Տի վերի՞շ վ սուձբու։
Ասի․
- Նյետ։

StrangeLittleGirl
03.08.2017, 12:52
Անցյալ ձմեռ երբ Փարիզ էի գնացել, ահագին վախենալու էր․ ոստիկանությունն ամենուր էր։ Թանգարանների հերթերն էլ ավելի էին երկարել, որովհետև ամեն ներս մտնողի մանրամասն ստոգում էին, որ հանկարծ տեռորիստ չլինի։ Փարիզն ահաբեկչություն էր կանխարգելում, ու երևի պատճառներ ուներ․ ի վերջո, էնտեղ մի քանի հարձակում տեղի է ունեցել, մի քանիսն էլ կանխվել են։

Դրանից Կոպենհագենն էլ է ահագին վախեցած։ Մի քանի անգամ կեղծ ահազանգ է եղել, ու ամբողջ օդանավակայան կամ կայարան են էվակուացրել, հետո նոր պարզել, որ ինչ-որ մեկը կատակ է անում կամ խաբում կամ ինչ-որ բանից անիմաստ տեղը վախեցել։ Ոստիկանությունը շատ լավ է աշխատում, երբ պետք է ահաբեկչություն կանխել։ Ահաբեկչություն Կոպենհագենում մի անգամ եղավ, բայց հարձակումը մի հոգու վրա էր։ Ոստիկանությունն էլ մի քանի ժամում ահաբեկչին բռնեց ու սպանեց։

Բայց վերջին մի շաբաթվա ընթացքում Կոպենհագենում հասարակական վայրերում չորս անգամ կրակոցներ են եղել։ Իմիգրանտների ու դանիացի ֆաշիստների բանդան իրար տալիս են։ Ընդհանրապես, դանիական իրականության մեջ սա նորություն չի։ Տարին մի քանի անգամ պարտադիր նման կրակոցներ լինում են, ու զոհեր ու վիրավորներ են լինում։ Բայց էս անգամ շատ են ակտիվացել։

Ոստիկանությունն էլ իբր հետապնդում է բանդային։ Ուրեմն երեկ շրջափակել էին էն թաղամասը, որտեղ թաքնվում էր իմիգրանտների բանդան։ Էդպես շրջափակեցին, սպասեցին-սպասեցին, հոգնեցին, գնացին։ Ոստիկանության գնալուց հինգ րոպե հետո բանդայի ներկայացուցիչները հպարտ-հպարտ դուրս եկան փողոց։

Մի քանի ժամ էլի կրակոց, մի հոգու վիրավորել էին։ Ոստիկանությունն էլի հայտարարություններ է տարածում։

Ահավոր է մտածելը, որ Կոպենհագենը վտանգավոր քաղաք է դարձել։ Ու ինչի՞ համար։ Որովհետև ամբողջ ոստիկանական ռեսուրսներն ուղղվում են ահաբեկչության դեմ պայքարին՝ անտեսելով իրական վտանգը։

տեսիլք
03.08.2017, 21:20
Գնացել էի արյուն տալու: Քույրը եկավ, ներկայացավ:
-Պրակտիկանտ եմ, դեմ չե՞ս լինի, թե ուրիշ մեկին կանչեմ:
-Եթե վստահ ես, որ գլուխ կհանես, խնդիր չկա: ՈՒղղակի մի անգամ մի ուրիշ սկսնակ թևս լրիվ արյունոտեց, բայց երակիս մեջ էդպես էլ չկարողացավ մտնել: Գույնը արդեն գցելու էր, ասեցի որ մեկ ուրիշին կանչի օգնության:
-Եկ երակներդ տեսնեմ, կասեմ, լա՞վ:
Թևերս քշտում եմ ու հրամցնում: Ընտրում է իր հավանածին:
-էրեխեքի համար նախատեսված ասեղով կանեմ, լա՞վ:
-Իսկ ինչի՞, նման առաջարկ երբեք չէի ստացել:
-Երակդ լավ երևում է, խորը մտնելու կարիք չկա, իսկ էրեխեքի ասեղը հա՛մ բարակ է, հա՛մ էլ՝ կարճ:
Հանում է, ցույց է տալիս: Համաձայնվում եմ ու հետաքրքրությամբ հետևում եմ, թե ոնց է ծակում՝ շատ հանգիստ ու անցավ, նույնիսկ բռունցք անել չի տալիս: Հաջորդ օրը ստուգում եմ ծակածի տեղը՝ գրեթե աննշմարելի էր ու ընդանրապես չէր ցավում: Սիրում եմ իրանց գործից գլուխ հանող մարդկանց հանդիպել։

reminilo
03.08.2017, 21:46
Վերևի գրառումը կարդացի մի բան հիշեցի:
Երկրորդ կուրսի վերջում պրակտիկա ունեինք Մուրացանում: Բացի բաժանմունքներին ծանոթացնելուց նաև պետք ա երակ մտնել սովորեինք: Երկու խմբով կանգնած ենք: Էնքան ոգևորված էինք, ամեն մեկս մեր զույգին էր ընտրում ու փորձում: Իմ երակները խորանիստ են ու չեն երևում: Բուժքրոջը ասում եմ եկեք իմ երակների վրա փորձեք, որ սովորենք: Ասում, դե չէ, պետք չի, կցավացնեմ և այլն: Մի քանի հոգով ինչքան համոզեցինք չսովորեցրեց: Վերջը ասում եմ, լավ բա որ հիվանդը էսպիսի երակներ ունենա կարող ա ասելու ենք, չգիտեմ կամ ինձ չեն սովորեցրել: Ասում ա, դե դա պրոֆեսիոնալը կանի, ձեր ինչին ա պետք:
Ասենք լավ էլի, ինչ համակարգ ա:

Alphaone
03.08.2017, 23:37
Ուրեմն աշխարհում ամենամաքուր, ամենաբարի գործն ընտանեկան փոքր բիզնեսն ա, որ սրտացավ, ազնիվ աշխատող մարդիկ իրենց գործն են անում, ու ոչ ագահությունն ուտում ա, ուզում են գերշահույթ ստանալ, ոչ էլ էնքան հիմար են, որ ի վերջո սկսեն վնասով աշխատել: Ոչ մի անանուն բարերարություն, կամավորական գործունեություն ու վեհ նպատակներ էս կոնկրետ, պրակտիկ բանին չի հասնի՝ մարդ պետք ա արդար քրտինքով օրվա հացի փող աշխատի՝ առանց ուրիշի ձեռքի տակ բանելու, որ ներսի մարդը ժամանակի հետ չդեֆորմացվի անկապ, ամորֆ զանգվածի:

Բարեկամ
04.08.2017, 19:35
Զանգահարում եմ արվեստի ինչ-որ կենտրոն՝ տեղեկանալու նկարչության-խեցեգործության դասընթացների մասին: Ուրախանում եմ. ունեն թե՛ առանձին /մեկանգամյա/, թե՛ փաթեթային դասընթացներ:
Հարցնում եմ մեկանգամյա դասընթացի գինը՝ բացատրելով, որ երեխան արտերկրից է, այստեղ է լինելու ընդամենը երեք շաբաթ: Եթե արտերկրից է, ասում է, ուրեմն մեկ դասը՝ 5000 դրամ: Իսկ եթե տեղացի՞ է, հարցնում եմ: 2500 - պատասխանում է: Ու բացատրում է՝ որովհետև ձեր աշխատավարձներն ավելի բարձր են:

Ես նաև լսում եմ իր մյուս փաստարկներն էլ, որ իրենք անվճար դասընթացներ են տալիս սոցիալապես անապահով երեխաներին, և որ նյութերը թանկ են և իրենց մեջը ոչինչ չի մնում: Այս բոլորը հասկանալի և ինչ-որ տեղ ընդունելի են: Բայց: Նման դասակարգմամբ գին ասելը, որքան էլ փորձում եմ այլ կերպ նայել, վիրավորական է հնչում ինձ համար: Փոխարենը պետք էր ընդամենը նշել, որ ցանկության դեպքում կարելի է նվիրատվություն անել կենտրոնին: Սիրով կանեի:

StrangeLittleGirl
05.08.2017, 13:25
Գժվեցինք արդեն։ Էրեկ էլի կրակոցներ։ Վերջին վիրավորները բանդայի հետ ընդհանրապես կապ չունեն։ Ու դեբիլ ոստիկանությունն ասում ա, որ 17-ից 25 տարեկան տղամարդիկ թող փողոցում զգույշ լինեն։ Լրիվ վատ են։

Այբ
10.08.2017, 15:48
ՆԱ հիմա ինձ "չի հիշում"... Մեկ-մեկ անտարբեր կարող է նայել, մի տեսակ զարմացած ու հարցական հայացքով՝ թե բա ո՞վ ես ... Շատ դեպքերում սովորել եմ արդեն... Էն որ հարմարվում ես, որ հա' (չնայած որ ցավալի է), "օտար" ես արդեն, "առաջվանը չես"... ու ՆԱ-ն էլ քեզ այն սպասողը չի, որ հազար անգամ կարող էր ներսուդուրս անել՝ "Ա-ն ի՞նչ եղավ... սոված-ծառավ... բա՞ հագածը՝ թեթեւ~... կհիվանդանԱ..."...
"Մի բուռ" բարություն՝ փոքրիկ հասակ, նիհարիկ մարմին, կնճռոտված դեմք, մշուշի միջից քեզ նայող հարազատ աչքեր ... Չէ~, էլի օտար չի նայում... Գիտեմ, զգում եմ, որ այն պահերին, երբ հիշողությունն ինչ-որ մի պահ գալիս է, ջերմություն ու սեր է զգում... ինձ նայելիս, ինձ հետ խոսելիս. "Ա՞, ուր էիր բա... սովա՞ծ ես, հոգնա՞ծ ես...":
***
Երեկ զանգել էի, որ ծնունդը շնորհավորեի։ Չճանաչեց:( "Ո՞վ է, ո՞վ... Սուսա՞ն... Ա՞ստղ... Ա՜... ": Վերջապե~ս։ Ու մի տեսակ շունչ եմ քաշում... անունս լսելուց. "Ա է, Արփիկ հորքուր...ծնունդդ շնորհավոր..." : Բայց մի քիչ հետո նորից՝ ''Ո՞վ է...": Ու էսպես խոսակցությԱն ողջ ընթացքում։ "ԻՄ ԱՂՋԻԿԸ դեռ ինձ կզանգի...",- սա էլ ասեց խոսակցության վերջում։
Է~հ, ծերություն :(
Երեկ Արփիկ հորքուրս 87 տարեկան դարձավ... անչափ սիրելի, թանկագին մարդ։ Ու ոչինչ, թող ինձ էլ չճանաչի, բայց կուզեմ, որ ինքը տարիների կյանք ունենա...

Հ. Գ. "ԻՄ ԱՂՋԻԿԸ դեռ ինձ կզանգի"... Ինձ ի նկատի ուներ...

ivy
11.08.2017, 10:39
Մեքենայով երկարատև ճամփորդություններ սկսեցի սիրել Սամի հետ հանդիպումից (https://www.akumb.am/showthread.php/47335-%D5%86%D5%A1-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC?p=2538621&viewfull=1#post2538621) հետո:
Ու դա իմ ամենալավ ճամփորդություններից մեկն էր:
Հիմա ամեն անգամ մեքենայով երկար ճամփաներ անցնելիս` միշտ իրեն եմ մտաբերում:
Հավես կլիներ նորից հետը ճամփա կտրել ու լիքը խոսել՝ ինչից ասես:
Իսկ մինչ այդ վերցնում եմ մի քանի ամառային շորիկ, լողազգեստ ու սանդալներ և ճանապարհ ընկնում արևոտ ափեր, որտեղ ամառը դեռ եռում է՝ իր ողջ ուժով: Բավարիայի անձրևն ու խիտ ամպերը մի քանի օրով կմնան հետևում:
Առջևում՝ ծով, տաք ավազ ու անհոգություն:
Եվ երկար ճամփաներ՝ "der Weg ist das Ziel" նշանաբանով:

Chuk
12.08.2017, 03:42
Վախենում եմ քնել: Անկեղծ վախենում եմ:

Իմ հետ առաջին անգամ չի, որ եղել է «երազային կաթված»-ը: Չիմացողների համար կարճ բացատրեմ: Քնած ես: Անհանգիստ ես կամ ուրիշ պատճառով ուղեղդ ավելի շուտ է զարթնում, քան մարմինդ: Ուղեղդ քեզ՝ երազի տեսքով տարբեր բաներ է ցույց տալիս, որոնք խիստ իրական են: Անմեղ օրինակներից մեկն էն է, որ ինձ թվացել էր, թե արդեն արթուն եմ, իսկ գլխիս վերևը ինչ-որ անասուն է կանգնած՝ դանակը ձեռքին, որով պատրաստվում է քեզ խփել: Դու դա տեսնում ես չափազանց ռեալ, դու վստահ ես, որ դա իրականություն է: Բնականաբար պետք է հակառակ գործողություն անել: Բայց ինչքան ջանում ես, ոչ մարմինդ (ձեռքերդ, ոտքերդ) ես կարողանում շարժել, ոչ գոռալ՝ շուրթերդ քեզ չեն ենթարկվում: Ու դու տքնում ես, դու զգում ես ամբողջ մարմինդ, բայց բան չես կարողանում անել:

Իմ հետ սա հազվադեպ երևույթ չի: Մի անգամ չի, որ ես իմ երազում համակերպվել եմ, որ դե արդեն մեռել եմ, ջհանդամ թե էս կամ էն բանը իմ հետ չեն անում կամ չի լինում:

Էդ ամենը հավանաբար տևում ա մի քանի վայրկյան, բայց հավերժություն ա թվում: Արթնանալուց հետո մի անգամ չի եղել, որ երկար նստեմ, շունչս տեղը բերեմ: Օրեր շարունակ հիշեմ անցածս զգացմունքներն ու ուշքի գամ:

Էսօրվանն ուրիշ էր: Երկաստիճանի: Երազային կաթվածը մի կերպ հաղթահարեցի ու արթնացա: Սարսափելի երազ էր, չեմ էլ ուզում պատմեմ: Բայց արթնանալուց հետո ընկա ավելի վատ իրավիճակի մեջ: Արդեն սովորել եմ երազային կաթվածս կառավարել ու թեկուզ քնած լինելով սկսում եմ ինձ թելադրել, որ ուրիշ կերպ նայեմ: Բայց էս անգամ արդեն դա հաղթահարել ու եկել էի իրական կյանք: Մտքիս ծերով չէր անցնում, որ հաղթահարել եմ երազիս մեջ տեսած երազային պարալիչը, իսկ հիմա երկրորդ շերտում եմ: Սարսափելի կադրերը աչքիս առաջ են: Իսկ քնել վախենում ես: Իսկապես վախենում եմ: Կարող ա կրկնվի:

Chuk
12.08.2017, 08:26
Ստիպված շուտ արթնացա, որ ինձնից առաջ չընկնի :ճ

LisBeth
12.08.2017, 20:24
Մի անգամ, ոմն կարիկատուռնի Պեռսոնաժ, վռոձի Մոլա Նասրադու կամ Պըլ Պուղու, երկարատև ճգնում ա գինու և կոնյակի գործարանների հարևանությամբ (հայտնի չի թե կոնկրետ որ մեկի) ու խորհդավոր գոլորշով պարուրված գլուխը խփում ա գրապահարանին: Մեջից (գլխի չէ) երկու գիրք ա ընկնում, մեկը` Նիցշե, մյուսը` Դարվին: Սա գրքերը թևատակ է անում ու Զրադաշտի նման իջնում ա մեյդան` ճշմարտություն սերմանելու: Ճամփին հանդիպում ա մի խելագարի, ասում ա, արի խավարում խարխափող հոգիդ լուսավորեմ: Էս խելագարը, թե, չէ, լավ ա ախպեր, ես մենակ կեղծիքի էի հավատում, էն էլ պարզվեց էս աշխարհում տենց բան գոյություն չունի: Պեռսոնաժը զարմանքից բազալտի նման կարծրանում ա, ինչպես թե, ինչ ես բարբաջում, այ բռատ: Խելագարը թե, իյըըը, գնա ինքդ համոզվիր, ասում ա ու շան թսի պես կորում:
Էս մեր բժոժած Պեռսոնաժը էշխով հասնում ա մարդամեջ, ինչ տեսնի, մարդիկ տները ավերել, ամբիոն են սարքել, բայց սովորական չէ, այլ տաս մետր բարձրությամբ ու իրենց վերևներից ամեն մեկը մի գիրք թևատակ արած հաղորդում են իրենց միակն ու անկրկնելին:
Պահո, մտածում ա Պեռսոնաժը, ես հիմա ոնց սրանց լուսավորեմ?
Էդ պահիմ մի հատիկ ծաղկափոշի խաղեր տալով մտնում ա Պերսոնաժի պնչի մեջ, սա էլ նենց թնդյունով ա փռշտում, որ սաղ ճշմարտության մարգարեները շրջվում են: Որոշիչ լռություն ա տիրում, հայացքների պայքար, ու քանի որ Պեռսոնաժը առանց ամբիոնի էր, անձայն դաշինք ա կնքվում ընդդեմ ընդհանուր թշնամու, բայց կեսից ամեն մեկն անցնում ա իր սեփական ճշմարտությանը, սաղ խոսում են, ոչ մեկ չի լսում: Էս Պեռսոնաժը ոռը ճղում ա բազմերանգ ու անհասկանալի պոռթկումների մեջ, բայց շան տեղ դնող չի լինում:
Պեռսոնաժը խելագարվում ընկնում ա չոլերն: Մի օր հանդիպում ա մի ուրիշ Պեռսոնաժի, ուզում ա իր իմաստությունը փոխանցել սրան, բայց այդ նոր Պեռսոնաժը խիստ ընկղմված լինելով սեփական ներաշխարհի մեջ ու նորածին ճշմարտության գաղափարներով տարված միայն արտաբերում ա.
- Վայ մամա ջան, էս ով ա էս գիժը:

_Հրաչ_
12.08.2017, 21:47
Երկար գրեցի, բայց տեսա, որ անկապ ու շատ անկեղծ ա ստացվում, ջնջեցի սաղ: :))
Ուզում էի ասել՝ էսօր աշխատանքային ութ տարիս լրացավ: Մաղթեք, որ իններորդն ուրիշ տեղ լրանա, թե չէ լճացանք ստեղ մի տեսակ:

John
12.08.2017, 21:52
իրական կայֆերն անվճար են, բայց դրանց համար էլ պետք է վճարել։
Ու որ մարդ փող չի ունենում՝ իրական կայֆերն անցնում են կողքով, քանզի իրական կայֆերի համար չէ, բայց գոյատևելու համար փող պետք է։ Դրա համար էլ մեր քուչի Գագուլիկը աստղերին նայելու կայֆը չի ջոգում. ինքը զբաղված ա գոյատևելու համար գումար մոգոնելով։

Smokie
14.08.2017, 11:19
Չհաշված իսկական մեծություններին, աշխարհի ամենաանկեղծ ու բնական դերասանները մեկ կարան երեխաները լինեն, մեկ էլ կենդանիները: ^_^ <3 Էն որ մեղմ ասած հիանում ես, իսկ մեծերի խաղըˋ դե ոչինչ այնպես, էլի լավ ա: :D

https://www.youtube.com/watch?v=VjvP89sj9kk

Դխկ... Օ-օու:))

https://www.youtube.com/watch?v=gh86ZjMBtEE

Գաղթական
15.08.2017, 03:33
ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ է:

ՖԲ-ում Բելգիայի հայեր փնտրելիս, մի երկու տարի առաջ, պատահական էր դուրս եկել ինձ վրա՝ խնդրելով տրանսպորտով օգնել Բելգիայում անցկացվելիք իր և իր ընտանիքի հանգստյան ընթացքում:

Մեր զրույցներից էլ հիշում էր, որ Ցյուրիխում էի ուսանել ու էս տարի էլ խնդրել էր, որ Շվեյցարիայում էլ մեկին խորհուրդ տամ՝ էլի նույն հարցով:

Ընկերներիցս մեկի հետ էի կապել ու էնտեղ էլ ինքն էր օժանդակել տրանսպորտով:

Էսօր գրեց, որ արդեն հետ են վերադարձել Երևան:

Ի՜նչ մեծ բավականությամբ ու հետաքրքրությամբ էի հետևում իր ֆբ-յան բովանդակալից ու մանրակրկիտ գրառումներին:
Չլինեյին դրանք՝ ես երևի երբեք էլ ինքս չէի փնտրի ու իմանա, թե որ շվեյցարական համալսարաններում են ուսանել ու որ փողոցների որ տներում բնակվել Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Սիամանթոն, Նիկոլ Աղբալյանը, Ռուբեն Սևակը, և այլն և այլն:

Տո ուր եմ հեռու գնում.. էսքան ժամանակ էստեղ ապրելով՝ գաղափար անգամ չունեյի, որ Դանիել Վարուժանը ուսանել է հենց կողքիս քաղաքում ու մինչև հիմա էդ համալսարանում կա իր անունը կրող սենյակ ու կիսանդրի՝ հայերեն ու հոլանդերեն գրություններով:
Մտքովս անգամ չէր անցնում, որ նման բաներ կան, ուր մնաց թե այցելեյի ու հարգանքի տուրք մատուցեյի:

Էս մարդը մեծն հայերի հետքեր է ամենուր փնտրում ու դրանցով շարժվում:
Ըստ իմ պատկերացրածի՝ հենց այսպիսին են լինում իրենք էլ իրենցից մի առանձին մեծություն ներկայացնողներն ու իսկական հայրենասերները:

Chuk
16.08.2017, 21:28
Հայաստանում ինձ լիքը բան ձանձրացել ա, ահավոր շատ բաներից ու մարդկանցից հիասթափվել եմ։ Եթե ուզեմ ամենը շարադրել, հատորներ կբռնի։ Էդ ամենը ինձ երբեք մոտ չի բերել արտագաղթի մտքին։ Մնալ ու պայքարելն ա իմ իմացած տարբերակը. ուրիշ բան չգիտեմ։


Սա ա ամենը, որ ուզում էի գրել ակումբի վերջին օրերի դեպքերի մասին։ Մնացածը մոդերատորական միջամտություն ա լինելու։

GriFFin
16.08.2017, 22:46
Նստած PS4-ով Lego Batman եմ խաղում։ Դրանից առաջ Injustice: Gods among us-ն էի բզբզում։ Battlefield 4-ն էլ խայտառակ դժվար խաղ ա։ Սենց դժվար չէր վախտին, չէ?։ Չնայած 3-ն էլ էր զոռ։
Վերջին անգամ կես տարի առաջ եմ խաղ խաղացել։ Անգամ հեռախոսով չեմ խաղում։ Չնայած հեռախոսով խաղերը չես համեմատի կոմպյուտերային խաղերի հետ։ Վաղը Watchdogs եմ սկսելու։ Ափսոս կոմպով ( էն վախտերի պես) ամենամեծ ցանկության դեպքում էլ չեմ կարա խաղալ։ Այ տենց հեռու էի իմ աշխարհից։ Երեկ նորից մատիտը ձեռքս էի առել։ Մի քանի սկեչ արեցի nude ոճի մեջ։ Rick and Morty նայելուն զուգահեռ Rick-ին էի նկարում։ Խայտառակ հաճելի զգացողություն ա։ Էլի սկսել եմ անել ինչ ուզում եմ։ I'm in my happy place. Sex&Drugs&Rock&Roll baby, I'm back.
P.S. սորրի, որ ստեղ եմ գրում։ Երկու օրագրիս էլ նենց պահերի վրա են կանգնել, որ օյաղ չեմ կարողանում գրել։ Ոչ զրուցարանում էս գրառմանս համար տեղ գտա, ոչ էլ , առավել ևս` Թեմայից դուրս, բայց հետաքրքիր-ում։ Ուղղակի ուզում էի արտահայտվել ու որոշեցի ստեղ գրեմ։https://uploads.tapatalk-cdn.com/20170816/a80cb280a913a2e3df4e51820b66a955.jpg

One_Way_Ticket
17.08.2017, 04:30
Ոնց որ ակումբից հեռանալու թեմայով օրագրային գրառումների տրենդ է, ես էլ գրեմ :)
Չգիտեմ ով ոնց, ինձ երբեք չի հաջողվել ինչ-որ հարթակից հեռանալ նեղացած: Կարող է մի օր չմտնեմ, մի շաբաթ, մի ամիս: Բայց ցանկությունը մնում է ու ճնշում է: Հետո մտնում ես, սկզբում անոնիմ՝ միայն կարդալու, հետո կամաց-կամաց սկսում ես մասնակցել, գուցե ուրիշ անվան տակ:
Ակումբից հեռանալու ցանկություն եղել է, երբ ծանր եմ տարել քննարկումները: Մի ժամանակ նույնիսկ Windows-ի host ֆայլում բլոկ էի արել ակումբը, որ չկարողանամ մտնել: Ու դա բավական լավ լուծում էր, քանի որ ապաբլոկը մի քայլով չէր արվում, ու ամեն անգամ մտնելու համար զահլա չկար անել: Երբեմն ուրիշ համակարգչից կամ հեռախոսից էի մտնում, կարդում, երբեմն նաև գրում: Իսկ երբ դադարեցի քննարկումները ծանր տանել, բլոկի կարիքն էլ վերացավ:
Սա չի նշանակում, որ երբևէ որևէ հարթակից չեմ հեռացել: Հեռացել եմ, երբ կորել է հետաքրքրությունը: Օրինակ, Հայաստանում ապրելու վերջին տարիներին բավական ակտիվ էի մի ռուսական տուրիստական ֆորումում: Ոչ պակաս ակտիվ, քան ակումբում, ու այնտեղ էլ կային տարբեր տեսակի մարդիկ, ու երբեմն լինում էին թեժ քննարկումներ ու վիրավորական գրառումներ: Իսկ հեռացա, քանի որ այնտեղ հիմնականում Եվրոպան էր քննարկվում, ու տեղափոխվելուցս հետո հետաքրքրությունը աստիճանաբար մարեց: Սեփական գիտելիքները Եվրոպայում ճանապարհորդելու մասին հնացան ու մոռացան, ոչ էլ արդեն հետաքրքիր էր ուրիշների գրառումները կարդալ: Գուցե մի օր ակումբից էլ հեռանամ: Երբ հեռանամ, դա ոչ ոք չի նկատի: Չեմ նկատի առաջին հերթին ես ինքս:

Cassiopeia
18.08.2017, 22:42
Կորյունին տարել եմ ակնաբույժի (ակնոցի համար հերթական ստուգման)։ Ապարատային ստուգումներից հետո էսօր կանչել են կոռեկցիայի (ակնոց նշանակելու)։ օպտիկական ապակիները հերթով դնում են աչքերին ու պրոյեկտորով պատի վրա հայտնվող թվերը կարդալ տալիս։ Ստուգողը պատին հայտնված թվերին չի նայում, նշումներ է անում անկետայում։ Այդ պահին ներկա գտնվող բուժաշխատողը հարցրեց՝ անգիր գիտե՞ս, որ չես նայում։ Պատասխանը դրական էր։
Ապակին դրել են, Կորյունը թվերի 30-40%-ը սխալ ասեց։ Ստուգողը ընդամենը մեկ-երկու ուղղում արեց։ Վերջում որոշեց, որ Կորյունի համար իրա ներկայիս ակնոցի չափերը նորմալ են։
Մոտ կես ժամ սպասելուց հետո բժշկուհին հայտնվեց։ Մոտեցանք իրեն։ Նայեց անկետան, դեղատոմսի վրա ակնոցի ռեցեպտ գրեց։ Հարցնում եմ՝ փաստորեն ակնոցը չենք փոխո՞ւմ։ Պատասխանը՝
«փոխում ենք, իրա մոտ + էր, - եմ սարքել»։ Ասում եմ, ո՞նց էլի, եթե - ա եղել, որտե՞ղ եք + տեսել։ ինքն էլ՝ « ուրեմն մենք պլյուս-մինուս արեցինք ու հասկացանք որ իրանը նորմալ ա»։ (Դեռ անցյալ տարի Օպտոմեդ -ում մեզ ասեցին, որ ակնոցը փոխման ենթակա ա, բայց հրատապ չի)։ Ու էս ամենից հետո էլ ասում ա՝ «իրա մի աչքը մյուսից վատ ա տեսնում, մի ամիս ակնոց դրեք (էն ակնոցը, որ արդեն 2 տարի ա, անփոփոխ կրում ա), եկեք տեսնենք ոնց ա, որ հետո կարող ա ապարատային բուժում նշանակենք…»։

LisBeth
19.08.2017, 18:21
Պետք էր հաշվի առնել, որ լիքը զիբիլից, որ լցնում եմ օրգանիզմիս մեջ ցավազգացողությունս ուժեղացած կլինի։

Ամեն ինչ սկսվեց Կաֆկայից։ Վեց ժամ անընդմեջ՝ ցավ։ Վերջում Նովիկովը ասում ա․
- Ո՞նց ա Կաֆկան։
Ասում եմ․
- Քո ասեղի նման հազար հատ ասեղ միաժամանակ մտնում են մաշկիդ տակ ու դուրս գալիս, դժվար ա։ Երբ որ տևական ցավ ես զգում, գլխումդ դրանից բացի ուրիշ ոչինչ չի մնում։ Կջերմեմ մի օր կանցնի։
- Օքեյ, - ասում ա, - Ցույց տուր, ի՞նչ նոր բան ես մտածել։
Ցույց եմ տալիս։ Զարմանում ա։
- Ես էլ գիտեմ, դու Կաֆկա ես սիրում։ Ինչպես միշտ մասշտաբնի ա։ Վստա՞հ ես։
- Հա, - պետք էր հաշվի առնել ցավը, - երկուշաբթի կզանգեմ։

ivy
21.08.2017, 14:05
Մեր կողմերում ամառները կարճ են, իսկ կարգին շոգ համարյա չի էլ լինում: Էս տարվա ամառն էլ կամաց ավարտին է մոտենում: Երեկ ոնց որ թե վերջին անգամ էի լճափին ու արդեն մի քիչ մրսում էի: Որպես սիմվոլիկ հրաժեշտ՝ լողացի մի ափից մինչև մյուսը ու հետո հետ:
Լճափին պառկած խոսում էինք ու չգիտեմ ոնց հասանք ամանորյա նվերների թեմային: Դեռ մի երկու շաբաթ առաջ ձմեռն էնքան հեռու էր թվում: Բայց հիմա նայում եմ՝ սեպտեմբերին բան չի մնացել, իսկ աշնան սկզբին խանութներում արդեն ամանորյա քաղցրավենիքներ ու թխվածքներ են հայտնվում:
Հեչ չեմ ուզում ձմեռ: Ու փորձում եմ հեռու վանել ցրտի մասին մտքերը՝ հիշելով, որ առջևում դեռ մի պստիկ ճամփորդություն կա դեպի շա՜տ արևոտ երկիր, որտեղ շոգը սեպտեմբերից չի վախենում, ու որտեղ պստոս ինձ է սպասում, որ իրեն տուն բերեմ:
Իսկ վերադարձից հետո դեռ ամենևին էլ ձմեռ չի լինելու (հանգստացնում եմ ինքս ինձ), այլ Օկտոբերֆեստն է սկսվում, և դրա պատվին բնությունը գուցե մի քիչ էլ տաքոտ եղանակ պարգևի մեզ:
Բայց դե ի վերջո պիտի բաց թողնեմ ամառը՝ շնորհակալ լինելով, որ էս տարի էդքան առատաձեռն էր իմ հանդեպ: Էնքան առատաձեռն էր, որ դեռ մայիսին էր սկսվել և չորս ամիս շարունակ լիքը ճամփորդություններ ու վառ տպավորություններ նվիրեց ինձ:
Պիտի սովորեմ ձմեռներն էլ էսպես ապրել ։)

Alphaone
21.08.2017, 22:53
Մարդիկ կան, է, որ ուր գնում, ոնց ճամփան փոխում են, էլի ոտն առնում ա նույն անիծյալ փոցխին՝ նորից ու նորից: Ես էդ մարդկանցից չեմ: Արդեն չէ: Էսօր զոռով փոցխը բերել, դրել էին ճամփիս, հանգիստ վերցրեցի ու մի կողմ դրեցի: Առավոտից գլխացավն ու սրտխառնոցը սպանում են, չնայած դրան՝ քիչ ա եղել, որ կյանքում էսքան ուժեղ ինձ զգամ: ՈՒ մի կարևոր բան էլ՝ լավ ու վատ մարդիկ չկան, կանք մենք, մեր որոշումները՝ մնացած ամեն ինչ պատճառահետևանքային կապ ա:

StrangeLittleGirl
22.08.2017, 01:22
Կոպենհագենում մի հայտնի սուզանավ կար, որ մի մարդ իր ձեռքով էր սարքել։ Վերջերս ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ սուզանավն անհետացել է․ սուզանավի տերն ու շվեդ լրագրողուհի նստել էին սուզանավը ու ճամփա ընկել։

Երբ որոնումները սկսվեցին, սուզանավի տերը հայտնվեց փրկարար նավակով՝ ասելով, որ վթար է եղել, սուզանավը սուզվել է։ Հարցին, թե որտեղ է շվեդ լրագրողուհին, պատասխանել է, որ չգիտի, երեկոյան նրան ափ է իջեցրել, հետո նոր նավարկության դուրս եկել։ Բայց ժամեր անց նրան ձերբակալում են սպանության մեղադրանքով։ Ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Դատավարությունը փակ դռների հետևում է ընթանում։ Օրեր անց լրագրողուհին մեռած հայտարարվեց, ու ոստիկանությունը սկսեց մարմնի որոնումները։ Մեղադրյալն էլ ցուցմունքը փոխեց, թե՝ սուզանավի վրա վթար է եղել, շվեդ լրագրողուհին մահացել է, ծովում թաղել է։

Իսկ էսօր ոստիկանությունը ափին կնոջ մարմին է գտել՝ առանց ձեռքերի, ոտքերի ու գլխի։

Դե հիմա իմացեք դանիական սերիալների համար որտեղից են նյութ հավաքում։

Գաղթական
22.08.2017, 12:20
Հայրս վերադարձավ Գրոզնուց՝ խիղճը հանգիստ ու խաղաղված:

Անցած տարվանից տեղը չէր գտնում, երբ Հայաստանից, մի խումբ գիտնականների հետ, հրավերքով մեկնել էին Գրոզնի կոնֆերանսի ու պապու-տատու գերեզմանը քարուքանդ վիճակում էր հայտնաբերել:

Գյումրեցի էին տատուս կողմը: Նախորդ դարասկզբին, հայերի զանգվածային տեղափոխման հետ, իրենք էլ էին տեղափոխվել Գրոզնի:
Հետո ինքը մեծացել էր, վերադարձել էր Հայաստան ուսման, հանդիպել էր պապուս ու տենց..
Միայն մի քանիսն էին իրենց մեծ գերդաստանից տեղափոխվել հետ Հայաստան, մնացածն էլ՝ չեչենական պատերազմների հետ ավելի էին տարածվել Հյուսիսային Կովկասում:
Հա, բայց ընտանեկան գերեզմանն էր մնացել անտեր ու պատերազմի ռմբակոծություններից ավիրված:

Պապուն ու տատուն կյանքում չէր տեսել հայրս, գերեզմանին էլ՝ մեկ թե երկու անգամ էր եղել՝ փոքր հասակում:
Գտնելու եմ՝ ինքն իրեն խոսք էր տվել Գրոզնի մեկնելուց առաջ:
Բայց ինքը կոնկրետ գերեզմանի տեղը չգիտեր, բարեկամներից էլ ոչ ոք հասկանալի չէր կարողացել տեղը նկարագրել: Իրենք էլ արդեն քանի՜ տարի չէին եղել:

Ահռելի մեծ էր եղել հայկական գերեզմանոցը: Դրան էլ կից՝ կողք կողքի ծվարել էր ռուսականը: Հավանաբար՝ որպես քրիստոնյա եղբայրության առհավատչյա:

Մի քանի ժամ անընդմեջ փնտրել էր ու չէր գտել:
Վերջը՝ կանգ էր առել մի մեծ հայկական գերդաստանի պահպանված քարերի առաջ.
- Պապուս-տատուս ժամանակակիցն եք: Իրար երևի ճանաչած էլ կլինեյիք: Ասելիքս ձեզ ասեմ, դուք էնտեղ իրենց փոխանցեք...

Կանգնել էր, խունկ էր ծխացել, աղոթք արել ու գերեզմանոցից դուրս գալու ճամփեն բռնել:
ՈՒ էստեղ՝ շարքերի արանքում, պապական գերեզմանը պատահական դեմն էր դուրս եկել:
Ո՜վ գիտի՝ երևի աղոթքն էր տեղ հասել..

Բայց հոգին էր մղկտացել՝ պապական գերեզմանաքարերը կոտրված ու շուռ եկած տեսնելով:
- Պապ, - ասեցի - ի՞նչ իմաստ ունի Գրոզնիում նորից գերեզմանոց կանգնեցնել: Ո՞վ է տերը: Ավելի լավ չի՞ լինի քարերից կտորներ ու մի քիչ հող բերես, Երևանում մեր ընտանեկան գերեզմանոցում նորից թաղես:
- Ի՜նչ ես ասում, - ասեց - իրենց աճյուններն էնտեղ են: Հո գերեզմաններն անտեր չե՞մ թողնելու:

Էս տարի էլ գնացին, շրջակայքը մաքրեցին, գերեզմանները կարգի բերեցին ու նորից քարեր կանգնացրեցին:
Հիմա գերեզմանն արդեն տե՛ր ունի: Այն այլևս անտեր չի՛:


Ընդհանրապես ի՞նչ է գերեզմանն ու գերեզմանոցը հայոց համար:
Անցավորների հետ հանդիպման վա՞յր.. Տուրք նրանց հիշատակի՞ն.. Թե՞ յուրօրինակ անցյալը ներկային կապող թել:
Ո՜վ ունի պարզ պատասխան:

Ասենք ինչո՞ւ էր էդքան կարևոր տարբեր հայոց մեծամեծների աճյունները Հայաստան տեղափոխել:
Գուցե որ նրանց գերեզմաններն անտեր չմնա՞ն:

Հիշում եմ մեր դասախոսներից մեկի մռայլ տրամադրությունը՝ Լվովից վերադարձին:
Որքա՜ն բազմամարդ ու հզոր է եղել նախորդ դարերին Լվովի հայ համայնքը:
Իսկ այսօր գրեթե բոլորը ձուլվել են գնացել:
Որպես երբեմնի փառքի հուշ միայն մի չքնաղ գերեզմանոց է մնացել: Անտեր մնացած մի գերեզմանոց..

Ընդհանրապես հետաքրքիր է էս ազգային գերեզմանոցների երևույթը: Ինչ-որ խորը փիլիսոփայական նոտա կա սրա մեջ:
Օրինակ մարդիկ կան, որ ընտանիքով-բարեկամներով էստեղ են: Տարբեր տեղերում ստեղծվել են հայկական գերեզմանատներ՝ ուր թաղվում են միայն հայեր: Էդպես միասնական, որ գերեզմաններն անտեր չմնան:
Մարդ էլ կա՝ մենակա: Ողջ հարազատությունն Էրգրումա: Ի՞նչ անեն:
Ժամանակ առ ժամանակ լուրա տարածվում, որ այսինչի կամ այնինչի դագաղը Հայաստան ուղարկելու համար գումար է պետք հավաքել: Ճանաչող-չճանաչող կարող է գումար հավաքել՝ ով որքան կարող է ու ուզում է:
Դե բա հո չե՞ն թողնելու, որ գերեզմանը մնա անտեր:
Ամեն մարդ գիտակցում է, որ, հարկ եղած դեպքում, վաղն էլ իր համար են ուրիշները հավաքելու՝ էլի էդպես լուռ ու միասնական:

Մեր երկիրը կյանքի՜ երկիր է, այն մի՜ վերածեք ձեզ համար գերեզմանատեղիի՝ լսում ես մեկ-մեկ:
Ինչ խոսք՝ կոնցեպտն աննման է՝ կյանքը դրսում, իսկ մահը՝ Հայաստանում..
Դե բայց ախր դու քո դարդը հոգա.. Ի՞նչ գործ ունես էն մարդու հետ, ում համար կարևոր է մահից հետո անպայման հայրենի հողում հանգչել ու նրան միախառնվել...

Միառժամանակ առաջ ես էլ կապ հաստատեցի մի սպեցիֆիկ ապահովագրական ընկերության հետ: Ամենաէժան հաճույքներից չէ, բայց տարեկան անդամավճար ես մուծում ու, մահից հետո, դագաղն ընտրածդ վայր են տեղափոխում:
Դե բա, թե մի բան պատահի, հո գերեզմանն անտեր չի՞ մնալու.........

Արէա
22.08.2017, 13:10
Պիտի մի նպատակի հետևից երկար չգնաս, թե չէ ընթացքում նպատակակետը սկզբնական օբյեկտից տեղափոխվում ա գնալու փաստի վրա։
4 տարի, օրական 14-16 ժամ, լարված աշխատել, ու կոպեկ-կոպեկ գումար եմ կուտակել բնակարան գնելու համար։
Կտրվել եմ ամեն ինչից, կնոջս բավարար ժամանակ չեմ հատկացրել, երեխաներիս բավարար ժամանակ չեմ հատկացրել, ընկերներիցս օտարացել եմ, բարեկամներիս տարիներով չեմ տեսել, չեմ մասնակցել ոչ մի միջոցառման, ոչ մի հանդիպման, մոռացել եմ վերջին անգամ երբ եմ ինձ հագուստ գնել, երբ եմ իմ վրա գումար ծախսել։ Վերջին մի տարվա ընթացքում 71կգ-ից նիհարել եմ մինչև 56կգ։ Սիրտս օր-օրի ավելի ու ավելի ա զգացնել տալիս։
Երկու ամիս առաջ, վերջապես գնեցի բնակարանս։
Քանդել եմ ամեն ինչ, թողել եմ միայն առաստաղը, հատակն ու մուտքի դուռը։
Ու հիմա նստել եմ դատարկված, քամված, չգիտեմ ինչ անեմ, ուր գնամ։

StrangeLittleGirl
23.08.2017, 12:35
Երբ նոր էի էկել Կոպենհագեն, ամեն անգամ էքսպատների խմբում որևէ հրապարակային բան գրելուց հետո մի փունջ հնդիկ ու պակիստանցի կամ արաբական երկրներից գրում էին, փորձում կպցնել։ Ես էլ սովորություն ունեմ, ինձ եկած բոլոր նամակներին պատասխանում եմ. մարդ ես, կարող ա ինչ-որ կարևոր հարց կամ օգնության կարիք ունի։ Բայց մինչև հիմա առանց բացառության եթե հնդիկ կամ պակիստանցի ա էղել, համարյա բաց տեքստով փորձել ա կպցնել։ Ժամանակի ընթացքում էդ հոսքը քչացավ։ Հիմա հազվադեպ են գրում, բայց գրողներն էլ Կոպենհագենում չեն, այլ իրենց երկրում, փորձում են աղջիկ կպցնել, ամուսնանալ հետները, գալ Դանիա։

Հանգամանքների բերումով հայտնվել եմ նաև Յոենսուի էքսպատների խմբում։ Չնայած քաղաքի փոքրությանը, էնտեղ էլ աղջիկ կպցնողները քչություն չեն անում։ Սկզբում մի մարոկացի գրեց, հարցիս էր պատասխանում։ Ասեցի՝ ինչ լավ ա, ստերեոտիպներս կոտրվում են։ Բայց չէ, ուղղակի ինքը հեռվից էր սկսում կպցնելու պրոցեսը։ Դրանից ջղայնացա, ֆեյսբուքում ռիլեյշընշիփ ստատուսս փոխեցի, որ հանգիստ թողնեն։ Բայց մի երկու հոգի հայտնվեցին։ Էստեղ ավելի ջղայնացա, ռիլեյշընշիփ ստատուսիս մեջ Մորթենի անունն ավելացրի, որ տեսնեն՝ օդից չեմ խոսում։ Ու էսօր նորից մեկը գրել ա բաց տեքստով. «Արի ծանոթանանք, ընկերներ լինենք կամ ավելին։ Ամուսնացա՞ծ ես»։ Էս մեկին էլ գրողի ծոցն ուղարկեցի, ու արդեն չգիտեմ՝ ինչ անեմ։ Չեմ ուզում մի հսկայական շրջանի տղամարդկանց վրա խաչ քաշել ու իրանց ոչ մի բառի չպատասխանել։ Բայց ի՞նչ մեղք ունեմ, որ մինչև հիմա առանց բացառության բոլորը կպցնելու նպատակով են գրել։ Մշակութայի՞ն ա կնոջ վրա տենց բացեիբաց դուրս գալը։

Ու ի դեպ, ասեմ, որ այլ ազգի մարդիկ էլ են գրում՝ թե՛ կին, թե՛ տղամարդ, բայց երբևէ կպցնելու նպատակ չի էղել, այլ ինչ-որ հարց ենք քննարկել կամ օգնել իրար։

Հայկօ
25.08.2017, 05:15
Անմարդկային սիրուն ա: Փշաքաղվելու չափ: Սա հազվադեպ եմ լսում, ինձ ու իրեն խնայելով, ժլատի նման: Հիմա էդ պահն ա:


https://www.youtube.com/watch?v=YDOENZediM8

LisBeth
28.08.2017, 01:37
Էսօր մեկին, ով ինձ ահագին վերապահումներով իր ընկերն էր համարում ասեցի․
- Երե՞կ ես ծնվել, գիտես ամեն անծանոթ, պարտքով փող ուզողին չեն հանում տալիս։
- Հա, ես ապուշ եմ, միամիտ։ Ինձ ոչ մեկ չի ասել, որ ինքը սաղից պարքով փող ա ուզում, - ասեց ու հեռախոսը դրեց։
Հետո լիքը բաներ գրեց, իմ հիպերտրոֆիկ ինքնակարծիքի մասին։ Ասի օքեյ։ Հետո լսեմ, մի հատ ջահել ֆլ***ին ա ուզում, առաց ռեցեպտի, մոտեցա կոլեգայիս, ասի կարա՞մ ես հետը խեսեմ։ Թևերը լրիվ քրքրած էր։
- Если хочешь сдохнуть, возьми дробовик, вставь дуло в рот и нажми на курок. Поверь, никто не сможет тебя спасти, когда из огромной дыры на затылке вытечет весь мозг.
Իրիկունը եկա տուն, էդ ժամին արդեն մութ ա։ Լափթոփի դեմը նստած եմ, մեկ էլ մի հատ վիդեօ եմ ստանում, որ ասում ա, թե մայ բրեյին իզ **հոլ։ Սենյակի մութ անկյունից առաջանում ա քրքրած թևեևով աղջիկը, երկփողանի հրացանը ձեռքին։ Ես վռազ ճանաչում եմ հորս հրացանը, շատ եմ մաքրել ու յուղել։ Ականջներս խլանում են, ձեռքս տանում եմ ծոծրակիս, ուղեղս սկսում ա դուրս ծորալ։ Ծիծաղում եմ։ Նոր զարթնեցի, լեզվիս վրա մետաղական համ եմ զգում։ Յու վեր րայթ, դեր իզ ը հոլ ին մայ բրեյն։
Տատիկս ասում էր․
- Ք**ոտ պաշտած, երսիդ թքին, գիտես անձրև կգա։
Ասում էի՝ տա, դա մեկուսանալու միակ միջոցն ա։
Ասում էր․
- Լեզուդ պետք ա հանել ասեղով ծակծկել ու պերեց լցնել, որ մոռանաս ագագիչ գալ։
Տա :D

StrangeLittleGirl
02.09.2017, 19:38
Երկու շաբաթ առաջ երբ էկել էի Յոենսու բյուրոկրատական հարցերով զբաղվելու, հարկայինից երկու փաստաթուղթ ուզեցի։ Ասեցին՝ հասցե տուր, ուղարկենք։ Դանիական հասցես տվեցի։ Ասեցին՝ չէ, ֆիննական պիտի տաս։ Ֆիննական էլ չունեի, իսկ էդ փաստաթղթերը պետք ա կազմ ու պատրաստ լինեին, երբ սեպտեմբերին տեղափոխվեի էստեղ։ Բռնեցի, գործիս տեղի հասցեն տվեցի։

Նույն օրն ավելի ուշ գործիս տեղը գնացի ու պարզեցի, որ հասցեն սխալ եմ տվել։ Ոչ թե իմ օֆիսի հասցեն եմ տվել, այլ կենտրոնական գրասենյակի։ Էդպես ախուվախով հետ գնացի Կոպենհագեն՝ մտածելով, որ երևի կենտրոնական օֆիսը կֆայմի իմ հասցե ուղարկել․ ի վերջո, կողքի շենքն էր։ Երկուշաբթի կգնամ կստուգեմ։ Մտածում էի՝ եթե էնտեղ չլինի, գնամ կենտրոնական օֆիս, հարցնեմ։ Եթե էլի չլինի, զանգեմ հարկային, խնդրեմ՝ նորից ուղարկեն, էս անգամ արդեն տան հասցեիս (արդեն տուն ունեի):

Էսօր մտնում եմ նոր տունս ու տեսնեմ գործիս տեղից նամակ ունեմ։ Բացեմ, տեսնեմ՝ երկու փաստաթղթերս մեջն են։ Շշմած նստած եմ։

Արամ
03.09.2017, 12:30
Էս մի երկու շաբաթ ա ճանճերը սպանեցին, եսիմ որտեղից տանս մեջ լցվել են ու իրանց ստեղ տեր-տիրակալ զգում։ Էն որ ամեն անգամ, երբ վրես նստում են, մտածում եմ՝ ախպեր լավ էլի, չեք հասկանում, որ դավադիտ եք անում, վերջը հելնելու եմ սաղիդ սպանեմ, բայց մեկ ա իրանք ոչ մի բան չեն հասկանում, իրանք իրանց գործը շարունակում են։ Տենց բաներ մտածելուց մեկ-մեկ զարմանում եմ թե ինչ մակարդակի նաիվնիյ եմ։ Ճանճերը, վիձիծիլի չեն հասկանում․․․։

Երեկ քնելուց առաջ մտա զուգարան, մեկ էլ նկատեցի, որ մի 4-5 հատ ճանճ հավաքույթ են կազմակերպել։ Վերջապես համարձակությունս հավաքեցի, զուգարանի դուռը ներսից փակեցի, ու հատ-հատ սաղին սպանեցի։ Մեկը կար, սրբիչով խփեցի ընկավ զուգարանի ծակը, վերևից նայում էի ու վայելում, ոնց ա էդ "ջրի" մեջ տանջվում, վերջում էլ ինձնից գոհ ջուրը քաշեցի ու գնացի քնելու։

Էսօր առավոտ արթնացա ինձնից գոհ, սուրճս սարքեցի, նստեցի նոթբուքիս դիմաց։ Սաղ լավ էր, ոչ մեկ չէր խանգառում, մինչև ոմն մեկը ուղիղ վայրէջք կատարեց սուրճիս մեջ։ Առանց մի վարկյան մտածելու, հագնվեցի, գնացի կողքի խանութ ու ճանճերի դեմ ինչ որ պզիկ առա։ Հիմա սաղ պատուհանները ու դռները փակել եմ, էդ բալոնի կեսը պզցրել սաղ տնով մեկ ու նստած վայելում եմ։

Մենակ տեսնեք, նենց հետաքրքիր են սատկում։ Սենց պահի տակ ընկնում են գետնին, ոնց որ սատկեն, մի քիչ թպրտում են, հետո եսիմորտեղից ուժ են գտնում, նորից թռնում, բայց վերջում էլի ընկնում են։ Ոնց որ թե տանջվում են։ Որովհետև տենց միանգամից չեն սատկում էլի, պարկած վախտ թպրտում են․ նոր մեկը մեղքս եկավ տրորեցի, բայց էլ չեմ տրորելու, թող տանջվեն։

Alphaone
03.09.2017, 13:14
Կյանքս ցավից դատարկում եմ: Հատ-հատ: Վերջին քանի ամիսն ադեկվատությունս իսպառ կորցրել էի, բայց ինձ ջլատող գործի վերջն արդեն երևում ա: Մարդկանց հետ աշխատանքն ավելի դժվար ա, քան սարերի ու ծաղիկների մեջ ոչխար արածեցնելը: Երազանք ա թվում հոտը շներիդ թողել, մի տեղ աղբյուրի մոտ պառկել, գիրք կարդալը: Քաղաքում ես աննկարագրելի զզվող եմ, ամեն ինչ ախտահանում եմ, բնության մեջ որ ավելի շատ պետք ա զզվեի, հակառակը՝ հանգիստ առվից ջուր էլ կխմեմ, առանց լվանալ վայրի հատապտուղներ էլ կուտեմ: Բոլորից ու ամեն ինչից մեկուսանալու ցանկություն կա: Դեռ կյանքում էսքան միզանտրոպ չեմ եղել:

Հարդ
07.09.2017, 11:39
Եթե պատկերացնենք, թե զուգահեռ իրականությունում ասում են՝ «հարգելի ՀՀ քաղաքացիներ, վաղը ձեզ համար գուցե երջանիկ օր է: Դուք բոլորդ ունեք հատուկ հնարավորություն ազատ արտագաղթելու: Ոչ մի վիզա, ոչ մի արգելք: Պարզապես ընտրեք երկիրը և մենք անվճար կկազմակերպենք ձեր արտագաղթն այդ երկիր», էդ դեպքում քանի՞ մարդ կմնա երկրում: Մենք բոլորս լավ գիտենք թե բնակչության մեծ մասն ինչի չի արտագաղթում. զուտ անկարողությունից, կամ դժվարությունից: Բայց ամենամեծ սարսափն էն ա, երբ փորձում եմ պատկերացնել թե ես ոնց կվարվեի:

Alphaone
08.09.2017, 13:46
Գիշերով, երբ բոլորը քնած էին, ինքը գնում ու քանդում էր աղբամանները: Ուզում էր երազանքներ գտնել, այն երազանքները, որ մարդիկ աղբն էին նետում: Ինքը չար էր: Ինքը խնամքով հավաքում էր երազանքները, որ երբ մարդիկ ծերանան, երբ արդեն ամեն ինչի համար ուշ լինի, մարդկանց վերադարձնի նրանց աղբը նետած երազանքները:

Գաղթական
11.09.2017, 01:16
Նկարներն էին էսօր ուղարկել:
Մեր ուսանողական ընկերախումբն էր նորից հավաքվել սեղանի շուրջ:

Բացի այն, որ էս օրերին Երևան եկած մեր ընկերներից մեկին էին դիմավորում, մի այլ առիթ էլ կար..
Արտերկիր մշտական բնակության էին ճանապարհում մեկ այլ ընկերոջ:
Էն էլ էր, անհիշելի ժամանակներից, խելառ հայրենասեր:
Ով երբևէ շփվելա ուջանցիքի հետ՝ կհասկանա, թե ինչի մասինա խոսքը..

Իսկ հիմա, փաստորեն, ինքն էլա արտագաղթում..

Հոլանդիայում մի շրջան մի ասորի պապիկի հետ էի ապրում նույն սենյակում:
Ընդհանուր առմամբ մի քիչ խելքը թռցրած էր, բայց մի օր ասեց.
- Մենք քիչ ենք՝ շատ քիչ:
Բայց, եթե մեզ երկիր տային, կծաղկեցնեյինք այն..
Իսկ դուք ունեք ու փախնում եք դրանից:
Բա էլ ինչի՞ ունեք.....

Վիշապ
11.09.2017, 13:15
Չմեռանք, Իտալիան էլ տեսանք: Փաստորեն երբեմն օգտակար է անկատար արտադրանք ունենալը` քեզ ուղարկում են գործուղման, հաճախորդի խնդիրները տեղում շտկելու: Մենք էլ` մարդ ու կին, թափառելու առիթը բաց թողողներից չենք: Հիմա նստած արագընթաց գնացքով սուրում ենք Հռոմից Ֆլորենս, կամ` Ֆիռենզե, ես ըմբոշխնում եմ շուրջ բոլոր իտալացիներին զննելը: Առաջին օրվանից սիրահարվեցի այս ժողովրդին, ոնց որ դաստիարակված հայեր լինեն...

Alphaone
11.09.2017, 22:40
Էս օրը ես դպրոցական էի: Լուրերը նայում, լացում էի: Ինձ համար էնքան մեկ էր՝ ով էր կազմակերպել՝ ահաբեկիչներն են, ԱՄՆ կառավարությունը, թե ... մասոնները: Ես մտածում էի՝ ի՞նչ են զգում էդ մարդկանց հարազատները, քանի՞ երեխա որբ մնաց, քանի՞ հոգի ա ցավից ոռնում: Ու չգիտես ինչի մեր ԱԺ-ն էի հիշել 99-ին, երբ հայրիկիս քեռին սպանվեց ու էդ տարի մեր տանը տոնածառ չդրեցինք, քանի որ ոչ մեկ, անգամ ես ու ութ տարեկան քուրիկս դրա տրամադրությունը չունեինք:
Հիմա երևի պետք ա սարսափեի էն մտքից, որ էդ ամենն ինձ նորմալ ա թվում, բայց դե նորմալ ա, մարդիկ խմբով ապրող գիշտիչներ են, որ պաշտպանում են իրենց տարածքը: Բանականությունը ընդամենը ձևն ա փոխել, բովանդակությունը նույնն ա:

Glück
13.09.2017, 20:01
Երբ միամիտ ուրիշ խմբի ուսանողից իմանում ես, որ մի օր հետո քննության ես, կարող ա չտեսնեիր էտ մարդուն ու չիմանայիր էլ էտ մասին: Մնայիր լիկվիդ, ռոտացիային չմասնակցեիր ու ևս մի տարի ճռռայիր 900000 վարձի տակ:

Իսկ էտ քննության նյութը մի օրում հաղթահարելի չի ու լիտրերով կոֆեն էլ ա անզոր նորմալ գնահատական ապահովելու համար:

Գնամ գերմաներենի բառերը կպցնեմ էս վարձով տան անճոռնի պատերին, որ երկրից գնալը հեշտանա:

Այբ
14.09.2017, 14:42
Կասկադում. իմ համար նստած, աչքի փոչով հետեւում էի անցորդներին... Ուշադրությունս գրավեցին երկու օտարերկրացի (անգլախոս) երիտասարդ: Անհնար էր իրենց չնկատել. շատ զվարթ ու բարձր -բարձ խոսելով նկարվում-մկարվում էին: Չերկարացնեմ։ Երբ եկավ "այն պահն", երբ երիտասարդներից մեկի մտքով անցավ հենվել արձանին, ոստիկաններից մեկը (դա նկատելով) վրդովված քայլերն ուղղեց սրանց ուղղությամբ։ Չէ', սխալ ասեցի, ոստիկանն արագաչափը գերազանցած արագությամբ "հասավ դեպքի վայր".... Ու պահո~... էն որ "անելանելիությունից" միանգամից մեխվում, քարանում են տեղում... էդպես էս ոստիկանը։ Սրանք էլ... ոստիկանի վրա ոչ մի ուշադրություն չդարձնելով, փոխնեփոխ նկարում էին իրար(հենվելով արձաններին) ու բարձ-բարձ խոսում. " Is this ok? Does it look pretty?" Մեկ էլ էս ոստիկանը (կարծես վերջապես սթափվելով, "հիշելով", թե ինչի համար է եկել), ոչ տարավ, ոչ բերավ... չնայած սկզբից երեւի բառ էլ բերանից դուրս չէր գալիս... կմկմոցի տակ ճզմված տառեր, ոչ ավել... Վերջը։ Չերկարացնեմ։ Վերջապե~ս, կմկմոցը վերածվեց բառի... ձեռքով էլ արձանը ցույց տալով ու փորձելով ինչքան հնարավոր է ձայնին հրամայական տոն հաղորդել՝ ասաց. "Нельзя!"

Ես չկայի։Ճ անգամ դարդերս մոռացա ու ծիծաղս հազիվ էի պահում։Ճ Խեղճն երեւի մենակ իբր ռուսերեն գիտի։Ճ

Ստեղ են ասել՝ լեզու սովորեք, լեզու։Ճ

Հ.Գ. Դեռ ես էլ պիտի անգլերենս լավացնեմ... Եթե սխալ եմ գրել, կներեքՃ

My World My Space
15.09.2017, 16:36
Վերջապես առա բնակարանս, քանդեցի ինչը քանդել կարելի էր, ու հիմա սարքում եմ։ Էշի պես հոգնելով՝ գործից հետո 5-6 ժամ էլ ռեմոնտ անելով, 2 ամսից ավելի ա , անքուն, անհավես, հոգնած…
բայց … Էն որ գիշերը վերջացնում եմ գործ անելս, վեր եմ ընգնում տաբուրետկային, գլանակաս վառում եմ ու նայում եմ արածս գործին, (մի տեսակ Մուրադի հայացքով, ափսոս, որ կողքից չեն տեսնում…. :-D) հասկանում եմ, որ սրանից ավելի կարևոր բան չկա երևի կյանքի էս փուլում։ :8 Ստեղծածդ ա, ոչ ծնողներդ են առել, ոչ շահել ես, ոչ էլ հարսանիքիդ ես նվեր ստացել … Ու սարքում ես քո ձեռքով, քո ձևով․ սխալ, ճիշտ կապ չունի…. ուֆֆֆֆֆ…
լավ մնացեք, ես գնամ ռեմոնտիս նայեմ… ;)

Այբ
15.09.2017, 20:55
Երեւանում (ընկերներիս հետ, աշխատանքում եւ այլն) ինչպես եմ խոսում՝ դա մի կողմ (հիմա խոսքը դրա մասին չէ... դա առանձին թեմա է), բայց Շիրակում (մերոնց հետ) մեր բարբառով եմ խոսում։ Մի տեսակ մամաս կօտարանա, կհեռվանա, եթե "ի՞նչղ ես, մամ ջան"-ի փոխարեն՝ "ո՞նց ես" ասեմ։ Ու էս "ոնց ես"-ին (տվյալ դեպքում էլի) "մամ ջան" ավելացումն էլ չի փրկի... "Ո՞նց ես"-ից առաջացած սառույցը դրանից չի հալվի։

Մեր ծանոթ Մ. տոտան հավես կին է ու արդեն երկու տարի է, ինչ ուսանող երեխաների հետ Երեւանում է ապրում, Երեւանում աշխատում։ Բայց, ի տարբերություն շատ մարզից Երեւան տեղափոխվածների, մեր բարբառից ոչ մի տառ անգամ չի փոխել։ Երեւանում լրիվ խոսում է մեր բարբառով ("ինչղ-մինչղ"-ներով, "երթամ-գուկամ"-ներով եւ այլն)...
-Նոր որ եկել էինք, փորձեցի տեղացիների պես խոսալ, բայց ես ընձի շատ խնդալու կթվայի, Ա*** ջան ... Ու ընձի կթվար, օր սաղ վրես կխնդան։ Բայց օր նորից մեր բարբառով սկսեցի խոսալ, էլ ընձի չի թվա, օր իմ վրես կխնդան,- սա էլ Մ. տոտայիս "բացատրությունը" ։)
***
Մտել էի այն խանութ, որտեղ Մ. տոտան է աշխատում։ Էնքան հավես էր կողքից հետեւելը, թե ոնց է հաճախորդներին մեր բարբառով սպասարկում... հավեսին, առանց քաշվելու, ջիգյարով.
-Մայրիկ ջան, խնդրեմ... հըլը տես... ի՞նչղ է, լա՞վ է... Հանեմ, թե՞ ավելցնեմ...
Ու իր էդ "հավեսությունը" հատկապես ընգծվում էր էլի Շիրակի մարզից իր հետ աշխատող կնոջ կողքին, ով ընդհանրապես բարբառային բառ չէր օգտագործում։ Բայց ահավոր արհեստական էր այդ կնոջ խոսելը ստացվում։ Բարբառը չէր ճզմում, էէ, չէ', այլ ավելի շուտ իրեն... Ինչքանով էլ որ հասկացա (նույն բաժնի մեջ են աշխատում) Մ. տոտայի մշտական հաճախորդներն ավելի շատ են, քան իր։ Ես էլ կողքից նայում, լսում... մտածում էի՝ ըհը(Մ. տոտայիս համար), քայլող, խոսող դիմագիծ՝ որպես պարզ ճակատ իր՝ "որտեղից ես"-ի, "ով ես"-ի կնիքը կրող... Էն որ չի ընկել եսիմինչ բԱների հետեւից... Ինքը փոխել է իր բնակավայրը, բայց չի վախենում լինել այնպիսին, ինչպիսին կա՝ ինչ է թե տարբերվելու է իր ակցենտով, օգտագործված բառերով։ Ու որ մտածում, խորանում ես... Ինչքան պարզություն, անկեղծություն կա սրա մեջ, չէ՞... Կարծես նաեւ նոր ես սկսում ընկալել "ժողովուրդ" բառի իմաստը։ Էն որ մարդն՝ որպես "ժողովուրդ"-ի մաս, հենց "ժողովուրդ"-ի մասն է իրեն սնուցած արմատներով, տվյալ դեպքում՝ բարբառով, որը տեսանելի է դարձնում ոչ միայն մարդու դիմագիծն, այլեւ ընդգծում է իր մարդկային տեսակի "համն ու հոտն" :)

Moonwalker
21.09.2017, 00:12
Երևի մի երկու շաբաթ առաջ շատ հուսահատ էի. «Անկապ օրագրում» գրառում էի արել, թե պիտի մի բան փոխել, գուցե՝ երկիրը: Մի երկու ժամ անցավ փուքսս թողեց, եկա ու, մոդերատորական լիազորություններս չարաշահելով, ջնջեցի գրածս: Չեմ սիրում էդ ոճի բաները, պիտի գրած չլինեի:
Բայց պարզվում ա՝ արդեն ուշ էր. ստեղ են ասել՝ վախեցիր քո ցանկություններից: Ասում են՝ գնում եմ ու նվազագույնը Նոր տարին միջինասիաներում եմ դիմավորելու:

:pardon

Տրիբուն
21.09.2017, 17:02
Էս Ծլնգն ու՞ր ա, է ․․․․

Գաղթական
22.09.2017, 18:42
Մի տեսակ տխուր երևաց ինձ Ամստերդամի Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» Եկեղեցին երեկ:

Չգիտեմ, թե ինչու: ՈՒղղակի էդպիսի զգացողություն էր:

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f5/Armeens_apostolische_kerk_amsterdam.jpg

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Armeens_apostolische_kerk_amsterdam_poort.jpg/800px-Armeens_apostolische_kerk_amsterdam_poort.jpg

https://www.gevelstenenvanamsterdam.nl/stenen/medium/Kromboomsloot22.jpg

Վերջերս իր 350 ամյակը նշած շենքը 300 տարուց ավել հայ համայնքինա պատկանել:
Ինչքան եկել եմ՝ համարյա միշտ մարդաշատ ա եղել.. այսինքն՝ հայաշատ..

Երեկ էլ էր մարդաշատ, բայց բնավ ոչ հայաշատ...

Ես ինքս էլ եմ էս եկեղեցում ամուսնացել: Բայց, բացի դա էլ, մի տեսակ կարծես հարազատ մեկը լիներ Ամստերդամում:
Ամստերդամն էլ քաղաք է, ուր մոտ մեկ տարի ապրել եմ ու շատ ծանոթ-բարեկամներ կան, բայց էս քաղաք այցելությունս միշտ հենց «Սուրբ Հոգի» եկեղեցուց եմ սկսել:

Գիտեյի, որ վերջերս են վերանորոգել, բայց չգիտեյի, որ, վերանորոգումից հետո, միայն մեկ հարկն են որպես եկեղեցի թողել:
Այսինքն՝ ողջ շենքը այժմ էլ է հայ համայնքին պատկանում, բայց մնացած հարկերում արդեն տարատեսակ հոլանդական կազմակերպություններ են տեղավորվել:

Ներսը մարդաշատ էր, բայց ոչ հայաշատ..
Տխուր երևաց աչքիս եկեղեցին՝ չգիտեմ, իրո՞ք էդպես էր, թե՞ թվաց:
Բուն Խորանի սրահի դուռը կողպված էր ու ներսը լուռ ու դատարկ:
Սառած կանգնած էինք..

- Հա՞յ եք, - երևի շենքի նոր պատասխանատուն էր:
- Այո
- ՈՒրդեղե՞ն եգած եք
- Բելգիայից ենք գալիս: Երևանից հյուր ունեմ, եկել ենք Ամստերդամը տեսնի:
- Է, որ էդպես է, ներս հրամցեք,- լայն ժպտաց՝ Խորանի դռան կողպեքում բանալին պտտելով

Հետո պատմեց, որ հատկապես վերջերս ավելի են հարկերը ծանրացել ու շատ ավելի է դժվարացել Ամստերդամի կենտրոնում մի հսկա շինություն պահել:
Դրա համար է, որ ժողովը ստիպված է եղել որոշում ընդունել՝ մնացած հարկերը վարձով տալ այլ կազմակերպությունների:

- Օրինակ նախկինում վերևի հարկը «Սբ. Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա հայ դպրոցին էր հատկացված: Բայց հիմա դպրոցի համար մի քիչ հեռու նոր շենք ենք վարձել ու էդպես ավելի հարմար է, քանի որ շաբաթական մեկ կիրակի օրվա համար 200€ վարձ ենք վճարում, իսկ եկեղեցում դպրոցի հարկը 2000€-ով ենք տալիս:
- Իսկ համայնքից օգնողներ չունե՞ք:
- Շա՜տ սակավաթիվ: Հիմա համայնքի մեծ մասը գաղթական ժողովուրդ են՝ Սիրիայից, Իրաքից, Հայաստանից և այլն: Իրենք էլ շատ միջոցներ չունեն: Շատ դեպքերում էլ դեռ մենք ենք իրենց օգնում՝ ինչով կարողանում ենք:
- Իսկ եթե ձեզ մոտ չստացվեր խնդիրները սեփական միջոցներով լուծել, Էջմիածնից կարո՞ղ էին օգնել:
- Էջմիածնից ո՞ւմ են օգնում, որ մեզ օգնեն,- ժպտաց,- դեռ մենք ենք, բոլորի պես, ամեն տարի «Լուսավորչի Գահին» հարկ ուղարկում:


Չէ.. չթվաց.. Եկեղեցում իրոք մի տեսակ տխրությունն էր թևածում..

Հարդ
25.09.2017, 11:50
Երբ մտա գիտակցական կյանք, շուրջս մի կույտ բուտաֆորիա էր հավաքված: Լիքը իրեր կային, որոնք նախկինում իրենց նպատակին էին հասել, իսկ հիմա՝ ես երբեք չեմ տեսել թե դրանք ինչպես են աշխատում: Չէի պատկերացնում թե դրանք կարող են նորից աշխատել: Դրանցից էին՝ ցնցուղով ջուրը, տաք ջուրը, գազի պլիտան, գազի վառարանը (դուխովկա), մեր շենքի լիֆտը և այլն: Վերելակը ընդհանրապես միստիկա էր իմ համար: Ինձ թվում էր, թե ինքը վերջին անգամ աշխատել ա 200 տարի առաջ ու այլևս էնտեղ ոչ մեկ ոտք չի դրել ու սատանան գիտի թե հիմա էնտեղ ինչ դևեր են ֆռֆռում: Աստիճաններով բարձրանալ իջնելն ու աստիճանների վրա մեր խաղերն անպակաս էին: Նստում էինք աստիճաններին լիքը էրեխեքով ու հիմա չեմ էլ հիշում թե ինչեր էինք խաղում, գրում նկարում էինք պատերին: Երբ գազը քաշեցին, տաք ջուրը տվեցին, լիֆտը սարքեցին՝ կարծես կյանքը մեռավ մեր շենքում: Էլ ոչ մեկ ոչ մեկի չէր տեսնում, մենք էլ մեծացել էինք ու էլ չեինք խաղում: Հարևանները դադարեցին միմյանց տուն գնալուց կամ ուղղակի շաքար խնդրելուց: Մի տարի առաջ էլ ամբողջ շքամուտքը վերանորոգեցին, մեր նկարները քերեցին, ներկեցին...
Հիմա երկու ամիս ա ինչ վերելակը նորից չի աշխատում ու ինչ-որ պաճտառով ուշացնում են սարքելը: Շենքը նորից կյանքի նշաններ ա ցույց տալիս:

Alphaone
25.09.2017, 21:13
Անձրևի տակ ընկա: Թեթև, մանր անձրև էր, բայց տուն հասնելուց հիմնավոր սառած էի:
Նարեկը հետ էր եկել Հայաստան, շատ սառը դիմավորեցի, բայց ես էի ընդհանուր սառը, ոչ թե իր հանդեպ էի սառել:
Տանը թեյը չփրկեց, ջերմում էի: Զառանցելու նման մի բան էլ ցրտին դուրս գալն էր: Բակում սև կատվիս հետ էի խաղում, ագռավ թռավ, եկավ՝ լրիվ վհուկական դրախտ էր, բայց անգամ դրա հանդեպ էի սառը:
Հետո առանց պատճառ նստեցի ու լացեցի: Արցունքները կառավարել չէր լինում, ասես էս տարվա ամբողջ ցավը, սխալները, կորուստները, վիրավորանքներն ու հրաժեշտների ցավն անձրևի հետ ներսիցս դուրս եկան, թափվեցին:
Հիմա բացարձակ խաղաղ եմ, ներսից քանդող տագնապի զգացողությունը, անբացատրելի խուճապն ու անկառավարելի ագրեսիան հօդս են ցնդել:
Երևի ժամանակ առ ժամանակ պետք է անձրևը ներս թողել:
Հետո անձրևը արցունքների հետ դուրս կթափվի ու կողողի, կմաքրի ներսում կուտակված աղբը:

One_Way_Ticket
27.09.2017, 18:09
Իմ հիշելով, ակումբում "զվարճալի թարգմանություններ" թեմա կար, բայց չեմ կարողանում գտնել, այդպիսով կգրեմ այստեղ։
Վերջին ամսվա ընթացքում փայտ եմ վառում տաքանալու համար։ Ու վառարանը վառելու սկզբնական փուլում որ խոշոր փայտ ես գցում, սպասում ես, որ այն "կպնի": Էդ "կպնելը" ընտիր բառ է, ու քանի որ մտածողությանս զգալի մասը ռուսերեն է, անհրաժեշտ էր դրան ռուսերեն անալոգ գտնել։ "Загореться" ու համանման բառերը մի տեսակ էն երանգը չունեն, այդուհանդերձ ստիպված էի հորինել "прикоснуться" բառը։ Ու հիմա որ փայտ եմ գցում, սպասում եմ "когда же оно прикоснётся", ու էդ բառը ինձ մի այլ ձևի բացում է :D меня открывает :D

Գաղթական
05.10.2017, 19:37
Հայաստանի կայֆերից մեկն էլ էնա, որ ցանկացածի հետ կարող ես փորձել բանակցել:

Չէ՝ կաշառակերության ու օրինախախտումների մասին չի խոսքս:
ՈՒղղակի երբեմն լինում են դեպքեր, երբ բոլորին ձեռնտու է այս կամ այն հարցի վրա աչք փակել ու դրանից հաստատ աշխարհը շուռ չի գա:

Հայերն ու մի շարք այլ ժողովուրդներ ունեն այդ մենթալիտետը, որ կարող ես ազատորեն փորձել բանակցել: Իհարկե հիմա Հայաստանում էդ երևույթն արդեն խայտառակ ու անբարոյական աստիճանիա հասել, բայց դա արդեն ուրիշ մուլտիկիցա..

Լատինական ժողովուրդներն էլ ունեն էդ մենթալիտետը, իսկ այ գերմանական ժողովուրդները՝ չունեն:

Հիմա էս Բելգիան լատինական ու գերմանական աշխարհների խառնարաննա՝ բյուրոկրատական սոուսով համեմված ամփութության ու ճշտապահության միախառնումը:

Դրա համարա, որ բառացիորեն բոլոր բնագավառներում շունը տիրոջը չի ջոգում:
Կարող ես նույն հարցով 5 տարբեր ինստանցիա մտնել ու 5 տարբեր պատասխաններ ստանալ:
Դե իհարկե սա էլ իր կայֆն ունի՝ առավել ևս, եթե գոնե մի քիչ ճարպկություն ունես ու տարատեսակ օրենքների մեջ ծակեր նկատելու հատկություն:

Բայց խոսքս մարդկանց հետ լեզու գտնել փորձելու մասինա, որ երբեմն շատ դժվարա հասկանալ՝ արժե՞ փորձել, թե՞ չէ:


2 իրարամերժ օրինակներ.

1.
Հանսն արդեն երկար ժամանակ էր, որ ինձ էր կցված որպես օգնական: Իր պարտականությունների մեջ էր մտնում նաև օրական 2 անգամ մի սենսորային սարքի աշխատունակությունը ստուգելը: ՈՒ էդ ստուգումն էնքան կարևոր էր, որ, ստուգելուց հետո, պիտի ինքը մատյանում նշում աներ, ես էլ՝ տակը ստորագրեյի:
Մի անգամ էլ Հանսը հիվանդացավ: ՈՒ իր բացակայության ընթացքում էդ սարքի դռան կողպեքն օպտիմալացրեցին:
Հանսի վերադարձի հենց առաջին օրը՝ աշխատանքային օրվա վերջում, մոտեցա իր մատյանը ստուգելու ու ստորագրելու:
Նկատելով, որ վերոնշյալ սարքը ստուգելու մասին նշում չկա՝ զարմացա, թե ինչու է լռել ու ինձ տեղյակ չի պահել:
Ներողություն խնդրեց, որ չի ֆայմել:
Միասին ստուգեցինք՝ աշխատում էր անթերի:
Հանսը երեկոյան ստուգման վանդակում պծիչկա դրեց:
- Առավոտվանն էլ դիր՝ բան չկա, կստորագրեմ: Եթե հիմա աշխատումա՝ էն ժամանակ էլ աշխատելուց կլիներ: Իսկ եթե նշում չդնես, վրադ «չէպէ» կգրանցվի:

Նենց աչքերը չռած նայեց վրաս՝ կարծես իրեն մեր էի քրֆել..
- Ո՛չ մի դեպքում: Ո՞նց կարելիա մի բան չանել ու նշել որպես արված: Ավելի լավ է ինձ կանչեն բացատրական զրույցի, քան թե նորման խախտեմ:


2.
Մեր լվացքի մեքենան արդեն 2 տարուց ավել է ինչ գնել ենք, իսկ տեխնիկական ապրանքները հիմնականում 2 տարի են գարանտիայի մեջ մնում:
Հիմա փչացելա ու զանգեցինք ֆիրմայից մասնագետ եկավ:
Նորոգեց վերջացրեց ու, 150€-ի հաշիվը ներկայացնելով, աչքով տվեց.
- Հաջորդ անգամ էլ ֆիրմա մի զանգի: ՈՒղիղ ինձ զանգի ու կգամ 50€-ով կանեմ:


Բայց այ մոտս մեծ հարց մնաց..
Հետաքրքիրա՝ նույն ոգևորությամբ նույնը կառաջարկե՞ր, թե ես ֆլամանացի լինեյի...

Smokie
07.10.2017, 15:37
Ինձ թվում ա որոշ սիրված հանճարների մասին որոշ մանրամասներ ավելի լավ ա չիմանամ::oy
Լսում եմ կենսագրական տեղեկություններ` մեկ անհասկանալիության աստիճանի աննորմալ ա թվում իրենց կատարած քայլը, մեկ էլ վախեցնում ա էն առումով, որ ինձ կփչացնեն զարգացնելու փոխարեն: Երևի կան բաներ, որ իմ համար ավելի լավ ա գաղտնիք մնան, բայց ախր ես ո՞նց նախօրոք` ուսումնասիրելուց առաջ իմանամ դա::esim Իսկ եթե անգամ նախօրոք տեղեկացվեմ` "Դզ ա, ձեռ չտաս` փուֆ ա", էդ էլ ա վտանգավոր` մեկ ա արդեն լսել եմ, իմացել եմ ու ձգելու ա, մինչև չտեսնեմ, չփորձեմ չեմ հանգստանա::erexa
Մյուս կողմից էլ լավ գիտեմ, որ եթե իմ համար մի բանը վատ ա` ուրեմն վատ ա, վերջ: Ուղղակի նեղվում եմ` տեսնելով թե ով ա դիմացինը, ինչքան են իրան սիրում` լեգենդ ա, հեղինակություն ա, իսկ ինձ համար իր գաղափարները, գործելաոճը ու փիլիսոփայությունը խորթ են: Ու գիտեմ, որ ժամանակի ընթացքում մարդ ամեն ինչին սովորում ա` սկսում ա թեթև նայել, որպես նորմալ երևույթի: Հիմա ես իհարկե բացառում եմ իմ փոփոխությունը` ինքս չեմ հավատում, որ օրերից մի օր... բայց ախր ի՞նչ իմանաս, երբեք մի ասա երբեք::(

Smokie
13.10.2017, 13:14
Էտում են մեր բարդիները:(:cry

Անասելի ծանր ա տեսնել, թե ոնց ա մի քանի տարվա գեղեցկությունը չքվում, մի քանի տարվա վիթխարին փոքրանում: Էնքա՜ն սիրուն ու... ափսոս էին: Հերթով թափում են մեծ ճյուղերը, թողնում սեւ բունը: Հիմա քանի՞ տարի պիտի սպասենք, որ էլի գեղեցկանան, փարթամանան, աճեն, դառնան այնպիսինն ինչպիսին այս առավոտ էին:

Մեր շենքի ձախ կողմում գտնվող նախկին բարդին...
http://i049.radikal.ru/1211/27/2e1c77a626d5.jpg
http://s61.radikal.ru/i173/1211/c6/a46afd112782.jpg


Մեր դիմացի բարդին կտրելուց առաջ, ընթացքում եւ հետո:cry2
http://s48.radikal.ru/i121/1211/b4/2773126cb65b.jpg
http://s48.radikal.ru/i121/1211/fa/83199dcbbe6e.jpg
http://s017.radikal.ru/i430/1211/2f/c8e004ed3e42.jpg
http://s017.radikal.ru/i411/1211/15/b964a10e7404.jpg
http://s48.radikal.ru/i119/1211/aa/1726a5b1d23c.jpg
http://s42.radikal.ru/i096/1211/30/2c1ad462027c.jpg
http://i052.radikal.ru/1211/39/b2964c347141.jpg
http://s017.radikal.ru/i400/1211/fe/acb238e320e1.jpg



Սա էլ ձախ կողմի դեռ կանաչ ծառը, որ հնարավոր է վաղը նույն ճակատագրին արժանանա...
http://s017.radikal.ru/i423/1211/96/420166504d31.jpg
http://s017.radikal.ru/i425/1211/af/b529813e453b.jpg
http://s017.radikal.ru/i423/1211/fe/dd433916a38c.jpg



Մի կողմից էլ մտածում եմ, լավ ա, որ տեսնելու ենք, թե ոնց են մեր ծառերը նորից ծաղկում, վերածնունդ ենք տեսնելու



Դեռ կլոր տարին չի բոլորել, արդեն սենց են մեր դիմացկունները:love



Չորացավ::( Հենց մեր դիմացինը չորացավ::cry
Մեկ էլ տեսար մի օր եկան ու կտրեցին ու որոշեցին, որ էստեղ պիտի խանութ լինի: Ո՞վ գիտի հատուկ են արել::sad
Լավ ա գոնե կողքինները դեռ կանաչ են:

Գաղթական
15.10.2017, 12:49
Երբեմն փորձում եմ պատկերացնել, թե ինչ դաժան վիճակի մեջ պիտի հայտնված լինի մարդ, որ անծանոթներին նյութական օգնության խնդրանքով դիմի:

Անհամեստություն չլինի խոստովանել՝ ինքս միշտ շատ լուրջ եմ վերաբերվել բարեգործությանը ու ընդհանրապես համարում եմ, որ ձեռքը ձեռք պիտի լվանա:

Բայց չեմ էլ կարող հասկանալ, թե ինչպես կարելիա անազնվության մեջ չկասկածել պատահական մարդկանց, ովքեր այս կամ այն սոցկայքում պարբերաբար կապնվում ու ինչ-որ բան են խնդրում օտարներից:

Ինչ տեսակի խնդրանքի ասես հանդիպել եմ ու միշտ փորձել եմ քաղաքավարության սահմաններում մնալ, բայց ախր մեկ-մեկ տպավորությունա, թե դիմացինը բացահայտ քեզ իրականությունից լրիվ կտրված մեկի տեղնա դրել՝ եթե չասենք ապուշի...

Ասենք օրինակ ո՞նց կարողա մարդ ապրի Արցախի X գյուղում ուրիշի տանը՝ չունենալով սեփականը, պահի 3 զինվոր որդի ու անձնական չունենա ոչինչ՝ բացի համակարգչից ու ինտերնետից, հետն էլ հասկանա, որ պետք է մտնել ոչ այլուր քան լինկդին ու էնտեղ սրան-նրան կյանքը պատմելով մի կով գնելու գումար խնդրի:

Որքա՜ն տարբեր կարող են լինել ինտերնետի օգնությամբ գումար աշխատելու մարդկանց պատկերացումները..

Quyr Qery
24.10.2017, 06:05
Իմ 25 տարվա կյանքում ես ինձ ոչ մի անգամ երիտասարդ չեմ զգացել:
25 տարի ես մենակ եմ եղել, մենակ եմ ոտքերիս կանգնել ու մենակ եմ առաջ գնացել: 25 տարի ինձ տանջել է ի ծնե չսիրված լինելու, ներքին կոնֆլիկտ ունենալու, անընդհատ կյանքի հետ իմ տեղի համար կռիվ տալու փաստը: Ես ոչ մի անգամ իմ ներիքն բողոքը դուրս չեմ հանել, ոչ մի անգամ իմ ագրեսիան կյանքի հանդեպ ազատ չեմ թողել, ինձ ոչ մեկ անժպիտ չի տեսել: Ինձ միշտ տանջել է իմ մենակությունը, իմ մերժվածությունը, բայց ինձ ստիպել եմ մտնել կյանք, ինձ մոտ ստացվել է նույիսկ էն ժամանակ, երբ-որ ինձ ոչ մեկ չի հավատացել, չնայած մանկուց ինձ ոչ մեկ չէր հավատում:
Բայց էն ինչ եղավ ինձ հետ 5 օր առաջ, ինձ ուղղակի ոչնչացրեց: Ես հիմա նույնիսկ լացել չեմ կարող, կռվել չեմ կարող, գոռալ չեմ կարող, ինձ մոտ ոչինչ չասող դեմքի արտահայտություն է: Ես տեսնում եմ ինձ մեքենայի մեջ, ես տեսնում եմ, իմ խփվելը քարերին, իմ բարձրւթյունից թռնելը, ես լսում եմ քրոջս լացը:
Հիմա հանգիստ եմ, վիրահատությունից հետո, խոստացել են, որ կքայլի, կպարի, նույնիսկ կվազի:
Բայց ես էլ բան չեմ զգում, նույնիսկ լացել չեմ կարող, մեքենան, որից կենդանի դուրս գալն անհավանական էր, ես անկապտուկ դուրս եկա, մենակ թե կոկորդս խեղդում է ինձ, մենակ թե ես էլ չեմ ձգում:

Ես չունեմ էլ հավատ, ես չունեմ էլ ուժ, ես չունեմ էլ առաջ գնալու ցանկություն, ես նույնիսկ փող չունեմ վիրահատության համար: Բայց ես աներեսի պես կանգնած եմ, ես չեմ պատրաստվում մեռնել, ես չեմ պատրաստվում ընկնել, քանզի ինձ տանը մանկուց չեն սիրել, միակ ինձ սիրողը միշտ ես ինքս եմ եղել, ու ես էլի ինքս ինձ հետ եմ, մենակ, էս ամեն ինչի դեմ:

erexa
27.10.2017, 01:15
Էսօր, եկեղեցու մոտ կանգնած էի, մի կնոջ տեսա, էս նկարի մեջի կնոջը շատ էր նման, մի գուցե ի՞նքն էր, ո՞վ իմանա... անհարմար զգացի մոտենայի հարցնեի, էս հարցն ինձ հիմա հանգիստ չի տալիս... :D

https://i.imgur.com/oA8PoC9.jpg

Այս կինը, Հոլանդիայում հանրահայտ դերասանուհի Կառոլինե դե Բռայունն է:

erexa
31.10.2017, 03:07
Քանի որ չցանկացա մի նոր թեմա բացել, որոշեցի էստեղ գրել, 20- րդ դարի արվեստագետուհի՝ Աննա Մարի Ռոբերտսոն Մովսեսի մասին, ով ավելի հայտնի է որպես՝ Գրենդմա Մովսես (Grandma Moses): :) Ռոբերտսոնը ծնվել է 1860 թ. սեպտեմբերի 7-ին, Նյու Յորքում: Ամուսնացել է, 27 տարեկան հասակում, Թոմաս Սալմոն Մովսեսի հետ: Նրանք ունեցել են, 10 երեխա, որոնցից 5-ը մահացել են, երեխա ժամանակ: Ամուսնու մահից հետո, 1936 թ. նա ստիպված է լինում, անցնել կենսաթոշակի, քանի որ տարիքի հետ կապված որոշ գանգատներ ուներ: Նա իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է, որպես արհեստավոր: Սակայն, 70 տարեկան հասակում, սկսել է զբաղվել նկարչությամբ: Իր հաջորդ 30 տարիների ընթացքում նա շարունակել է զբաղվել նկարչությամբ և նկարել է, 1500 հատ նկար: Նրա աշխատանքը ցուցադրվում է, Նյու Յորքում, Եվրոպայի և Ճապոնիայի տարբեր վայրերում: Գրենդմա Մովսեսը մահացել է, դեկտեմբերի 13-ին, 101 տարեկան հասակում:

Գրենդմա Մովսեսի դիմանկարը

https://i.imgur.com/ENqBDdr.jpg

Սա էլ իր գործերից, մի քանի նկար:

October
https://i.imgur.com/fLwG6HT.jpg

Home
https://i.imgur.com/VepP4YI.jpg

https://i.imgur.com/BEfSEyq.jpg

Տրիբուն
01.11.2017, 21:20
Ոռի ա։

Quyr Qery
02.11.2017, 14:17
Բարև Ակումբ։
2009 թ.-ից ես սկսեցի հետևել ակումբին, մոտ մեկ տարի վախենում էի գրանցվել։ Ես փոքր էի ու անինքնվստահ։ Բայց կտրվել ակումբից չէի կարող, որովհետև ես գտել էի էն տեղը, որտեղից ես սովորելու ու վերցնելու լիքը բան ունեի, որտեղ ես կարող էի տալ ու ստանալ, որտեղ իմ երեզած հասարակությունն էր իր ամեն դրսևորումներով, ես սիրահարվեցի ու կորցրեցի, ես մնացի մենակ ու ընտանիք գտա, ես տվեցի ու ստացա։
Ծնողներս որոշել էին, որ ես ինչ-որ սեկտանտ եմ դարձել, ինչ-որ ակումբի մասնակից եմ, երևի աղանդավոր եմ։ Որոշ ընթացք ինձ արգելեցին համակարգչին մոտ գալ, որ ակումբ չմտնեմ։ Կյանքիս բոլոր փուլերում ակումբում եմ եղել՝ ուրախ, թե տխուր, վատ, թե լավ։
Իմ կյանքի հաստատուն մարդկանց մեծ մասը ակումբցի են, իմ առօրյա ընկերների մեծ մասը ակումբցի են, Վեռային էլ մամա եմ ասում։ ))
Առհասարական իմ բնույթով բավականին մենակ եմ, ոնց-որ երևի մեզանից յուրաքանչյուրը իր չափով։ Բայց դե ընտանիք ասածը մենակ էն չի, ինչ տրվում է ի ծնե, ընտանիք ձեռք ես բերում նաև կյանքում, էլի քո ներսով, էլի քո չափով, ու ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահ, դու հասկանում ես, որ չէ, դու մենակ չես, թեկուզ մենակ նրա համար, որ քո կողքին մարդիկ կան։
Էն ինչ զգացել եմ կյանքիս էս փուլում, էն ինչի միջով անցել եմ, ոչ մեկի կողքով նույնիսկ թող չանցնի, էն մեղավորության զգացումը, անելանելի իրավիճակը, մեղադրանքները (իսկ ես սթափ եմ եղել, տուն էինք գնում քրոջս հետ՝ Գյումրի, ու ոչ էլ արագություն եմ շատ ունեցել)։
Ու մեկ էլ Ակումբը, հատիկ-հատիկ շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ, որ ուղղակի չթողեցիք ինձ։ Էս ամենը ևս ծանր է ու ես չգիտեմ ինչ եմ զգում էս գրելիս (ամեն ինչ պետք է վերդարձնել մի օր, հուսամ ես կկարողանամ ու մենակ կյանքի ամենասիրուն ու ուրախ դեպքերիում, որ կլինեն ձեզ հետ)։
Իմ միակ հավատքը բարությունն է, իմ միակ կրոնը եղել է դիմացինին մենակ չթողնելը, էն հասարակությունը որի մեջ երազել եմ ապրել, փորձել եմ ինքս ստեղծել։ Էսօր էդ ամեն ինչը ինձ հետ է գալիս։

Տարօրինակ է, բայց երբ-որ մեզ հիվանդանոց էին տեղափոխում, մեքենայի վրա թե կային մասեր, որ դեռ պետքական էին, գողացել էին։ Հիվանդանոցում, բժիշկն ասեց, որ քույրս չի քայլելու, հենց նենց, ուղղակի, քրոջս ներկայությամբ, կողքից շտապօգնությունը հրաժարվում էր ուրիշ հիվանդանոց տեղափոխել քրոջս վիրահատության, մինչև իր ուզած գումարը չտայի, մնացած վատ մասերը էլ չեմ պատմի։
Քրոջս վիրահատեցինք, արդեն տեղափոխել են Գյումրի, իմպլանտների օգնությամբ ամեն ինչ լավ կլինի, հաստատ կքայլի գոնե մի երկու ամսից, նյարդերը չէի վնասվել։
Ես հիմա արդեն գնում եմ աշխատանքի, կյանքի սովորական հունի մեջ եմ մտնում, աչքերս փակելիս չեմ հիշում ընկնելս, չեմ հիշում էդ տեսարանը, չեմ հիշում քրոջս լացը։ Քույրս ինձանից փորք է համարյա 7 տարի, իր կողքին միշտ ես եմ եղել, երեխու պես է ինձ համար։ Կլավանա, նորից հետ կգա մոտս, հուսով եմ ամեն ինչ մեր հարաբերություններում լավ կլինի։
Դուք ու մյուս ընկերներս, ովքեր չթողեցին ինձ, ում շնորհիվ իմ խնդիրների մեծ մասը կկարողանամ լուծել, էս իրավիճակում ինձ կոտրվել չթողեցիք։
Էս կյանքը նյութականը չի, հարաբերությունները նյութական չեն, բայց նման պահերին, շարժիչը դա է լինում։
Ինձ մոտ կյանքի ու անձնանց լրիվ նոր վերաարժեքավորում է։

Quyr Qery
05.11.2017, 05:39
Սիրում եմ Անկապը:
Անկապում ամեն ինչ վերացական է ու չպարտավորեցնող, հետո կմոռանամ, կանցնի:
Սեփական օրագիր ունենալը ցավոտ է, միշտ հիշեցնում է էն ինչ կարևոր է եղել, բայց անցել է:
Ես վաղուց դեպրեսված, չսիրված ու իզգոյ երեխա չեմ: Ես վաղուց սիրահարված չեմ եղել: Թիթեռներ ո՛չ իմ ստամքսում կան, ո՛չ գլխում: Աշունն էլ վաղուց առաջվանը չէ ու սառը օդը ինձ ոչինչ չի հիշեցնում: Ներսումս միշտ ագրեսիա է եղել թաքնված, որ ամեն տեսակ սիրունությամբ փորձել եմ սպանել: Հիմա էլ ագրեսիան էլ չկա:
Ինչ-որ մի տեղ բանականությունս թելադրում է ինչ անել, ինչպես անել: Ուղեղս, իր աշխատանքում, ադեկվատության հնարավոր սահմաններն անցել է, իսկ զգայական մակարդակում ինձ մոտ Diogenes syndrome է: Զգայարաններս երևի գերհոգնած են, երկու տարի է ինչ գիշերները չեմ քնում, մի քանի տարի է կենցաղը արյանս հետ է խառնվել, էսօր նկատեցի աջ հատվածիս մազափունջն արդեն ճերմակել է: Իսկ ես դեռ 25 եմ, ու ես հաստատ կանգնած եմ, ու ես հաստատ մեռնել չեմ ուզում:
Ու ես հաստատ ցավելու աստիճան շատ եմ սիրում կյանքը:

Գաղթական
05.11.2017, 06:05
Էն, որ մի հիմար իրավիճակա ստեղծվում ու, անարդարության դեմ պայքարելու միջոց չունենալով, միայն քեզ-քեզ զայրանալնա մնում..

Առաջին աշխատավայրումս վնասվածք էի ստացել:
Ոչ իմ մեղքով: Սա կարևոր հանգամանք է, որ հոսպիտալային ապահովագրությունը դոսյեդ հաստատի:
Բալանսի ձողը լռվել էր, ու ես պիտի դա նորոգեյի՝ լինելով ինժեները:
Երբ փորձում էի ազատել, բարձրությունից ընկավ ուղիղ մատիս՝ ջախջախելով այն:

Բնականաբար երկրորդ աշխատատեղ էլ էլ չէի կարող գնալ:
ՈՒղղակի երկրորդի նրբությունն էն էր, որ էնտեղ ոչ թե մշտական պայմանագրով էի, այլ՝ ժամանակավոր, որն ամեն շաբաթ թարմացվում էր՝ առանձին դեպքերում մինչև 5-6 տարի:
Ճիշտն ասած կարծում էի, թե մի երկու շաբաթ դեռ ավտոմատ կերկարացնեն, ինչպես լինում է հիվանդությունների դեպքում, բայց 4 շաբաթից տեղյակ պահեցին, թե էլ չեն երկարացնելու:

Էդ 4 շաբաթը հասկացանք, բայց, սովորաբար՝ հիվանդության դեպքում, շարունակում ես աշխատավարձիդ մի զգալի մասը ստանալ՝ մինչև 80-85%:
Իսկ էս դեպքում բան էլ չտվեցին:

Նման դեպքերում էլ պետք է, գործատուի փոխարեն, սովորական ապահովագրությունը (ոչ հոսպիտալային) սկսի քեզ վճարել:
Բայց իմ դեպքում իրենք էլ ձեռքները լվացին՝ մի հիմար պատճառաբանություն էլ իրենք բերելով, թե օրենքով պիտի վճարեյին, եթե ունենայի 1 half-time, կամ 1 full-time, կամ էլ գոնե 1 half-time ու 1 full-time աշխատանք.. բայց ոչ իմ պես 2 full-time..

Էս աշխատավարձի քաշքշուկը դեռ մի կողմ..
Մի քանի օր առաջ էլ զանգեցի երկրորդ գործատուին, թե պատրաստ եմ նորից գործի անցնելու, ու ասեցին, թե քեզ արդեն, որպես երկարաժամկետ բացակայածի, սև ցուցակ ենք գցել ու 5 տարի էլ մեր մոտ չես կարողանա աշխատել...

Սև ցուցակ.. բլին.. 5 տարով.. որպես երկարաժամկետ բացակայածի...

Էն դեպքում, երբ ամեն ինչ 2 անգամ բացատրել ու հարցրել էի, թե ինչ ազդեցություն կունենա դա իմ պայմանագրի վրա..
- Հանգիստ մնա տանը ու լավացի: Լավանալուց հետո էլ կզանգես, որ թղթերդ կարգի բերենք..


Հիմա նենց չի, որ աշխարհը շուռ եկավ կամ իրենց գործի վրա կյանքը վերջացավ..
Մատը դեռ ոչ լիարժեք, բայց գործումա..
Առաջին աշխատավայրում արդեն վերականգնվել եմ..
Էսօր էլ երկրորդի համար երևի մի 10-15 տեղ նամակ ուղարկեցի..
Բիզնեսն եմ սկսել նորից ընթացքի գցել..

Կյանքը վերադառնումա իր բնականոն հուն՝ մի խոսքով, ուղղակի, արա դե աբիդնիա էլի՝ խոսքի խի...


Երկար ստացվեց...

Գաղթական
12.11.2017, 12:22
Ասումա.
- Պապ, բա գիտե՞ս էն մարդը որ երկրիցա..

Սիրիացի մի անդուր լաԳոդի վրայա ցույց տալիս: Դաժը իմ համարա զզվելի, թե ոնցա դա աղջիկ երեխեքին շոռում:

- Բա դո՞ւ որտեղից գիտես
- Հարցրել եմ
- Ինչի՞
- Մտածեցի հայա, ուզում էի ասել, որ ես էլ եմ հայ

Երկար-բարակ բացատրեցի, որ հայ լինել դեռ չի նշանակում լավ մարդ լինել ու որ իրեն չի կարելի առանց թույլտվության մոտենալ անծանոթ մարդկանց հետ խոսալու, եթե անգամ իրենց հայերեն խոսելիս լսի:

Զարմացած ու տխուր լսում էր:
Վերջում էլ թե.
- Բա հիմա էլ չե՞նք գնալու Հայաստան ապրելու..

Arpine
14.11.2017, 23:32
Վաղը նորից տեղափոխվում եմ։ Երջանիկ եմ էդ փաստից։ Անչափ տհաճ հրաժեշտի զգացումի չափ հաճելի են նման փոփոխությունները։ Դե․․․պարզ է՝ ինչու։
Մի ամիս է տատիկենց մոտ եմ համարյա երկու տարի ընդմիջումից հետո։ Հատկապես երկու անգամ մենակ հիվանդանոցից հետո՝ անգնահատելի ջերմ հոգատարություն։ Նույն զգացումն էլ մի քանի ամիս առաջ տուն գնալու ժամանակ ունեի։ Սարսափելի երախտապարտ եմ, ու երջանիկ նման հարաբերություններ ունենալու համար։ Դե․․․պարզ է՝ ինչու։
Մեկ-մեկ չգիտեմ էլ ինչ ձևով ներդրում ունենամ իմ հարաբերություններում, չգիտեմ ոնց պատասխանեմ էդ ամենին, բայց ամեն ինչ միշտ սենց հալած յուղի պես չի եղել, ես գիտեմ, որ ես եմ կառուցում էս ամենը, ու հրաշալի ա էս ամենը։ Ես մարդկանցով եմ ապրում, բայց էս զբաղվածության հետ ես չեմ կարողանում բոլորի հետ անընդհատ կապի մեջ լինել, ու նեղվում եմ, որ նեղվում են, բայց ես չեմ կարող իրենց թողնել, որտև շատ եմ սիրում բոլորին:love։ Հետաքրքրություններիս էլ ժամանակ չի մնում․․․:(

Եկող մի քանի ամսվա ընթացքում դեռ 3 անգամ տեղափոխվելու եմ։ Իրերս ամենուր են, մի քանի երկրում ու անընդհատ ճամպրուկ դասավորել ու բացել, գումարած վերջերս անընդհատ ճանապարհորդելս, որը ինձ համար, որը գործի։ Ամեն ինչ տեղը տեղին ա, կազմակերպված ու կանոնավոր, առանց խորդուբորդությունների, մաքուր՝ ոնց սիրում եմ։
Մի՞թե մարդկանց հետ կապն ավելի ամուր ա քան տեղերի։ Շատ եմ կապվում տեղերի հետ, երևի թույլ կողմերիցս մեկն ա:love։ Իսկ մարդկանց հետ աշխատում եմ էդքան չկապվել :))։ Չնայած իմպրեսիվ ու միևնույն ժամանակ էքսպրեսիվ լինելուս հետ մեկտեղ էնքան էլ չի ստացվում:
Էս ընթացքում սարսափում եմ էն հարցից, թե որտեղ եմ մնում ու ինչ եմ անում։ Իրականում ամեն ինչ հրաշալի ձևով պլանավորված ա արդեն երկար ժամանակ պարզապես հոգնում եմ բացատրելուց։

Վերջերս մի քիչ մտածելու ժամանակ ունեի․ իրականում որքան որ մարդկանց հետ ապրել եմ սիրում, էնքան էլ մենակ։ Թե ինչքան բան եմ հասցնում երբ մենակ եմ․․․թե ինչքան արդյունավետ եմ լինում․․․որ միասին ապրելը կապ չունի ում հետ ուղղակի կյանքիդ 80%-ը իրեն(ց) նվիրել ա նշանակում, ու դա հրաշալի ա․․․պարզապես երբ քո ուզածը տվյալ հատվածում դա ա։
Ներկայումս, քանի ժամանակ ունեմ, մի ընթացք, մի քանի կարևոր բան կա անելու, էստեղ էլ գրեմ, որ անեմ:D: Հավանաբար մանկական հետաքրքրասիրությունս իր սպիտակ գործը կանի․ ես, առանց իրեն, ոչինչ եմ:D։

Հա մի բան էլ․ երբ որոշ մարդիկ անսպասելի հպարտանում են(չնայած եսիմինչեր չեմ անում, չեմ արել էն ինչ ուզում եմ) ինձնով ու բառացի ասում են դրա մասին, դա ինձ անկեղծ երջանկացնում ա, երևի ես դա էի ուզում մի ժամանակ հմմ․․․ բայց չէ վաղուց արդեն չէ։ Ես էս ամենը արել եմ մենակ, հասել նրան ինչ ուզել եմ ու մի պահ երբ կարգավիճակդ դառնում ա`դե դու կարողանում ես պիտի անես էդպես էլ կա։ Իմ ընտանիքն էլ․․․մենակ թե մի քիչ աջակցած ու ոգևորած լինեին, ինչքան եմ ունեցել էս ամենի պակասը հենց իրենցից, բայց ոչինչ ամեն ինչ լավ ա, ես էդ ամենը մի բան էլ ավել սիրով «հետ եմ տալիս»։ Երախտապարտ եմ իրենց «տվածի» ու «չտվածի» համար։ Ես հեչ էլ հիշաչար չեմ պարզապես ասած Բեկետի․ ես տենց եմ, կամ միանգամից մոռանում եմ կամ էլ երբեք չեմ մոռանում։


Հ․Գ․ Վաղվա համար ուրա՞խ եմ, չէ, ուղղակի միշտ էնտեղ գնացել եմ, բայց երբեք չեմ ապրել, հետաքրքիր ա` ի՞նչ ա նշանակում էնտեղ ապրել։ Ավելի շատ ոգևորված եմ նրա, ինչի համար գնում եմ։

Նիկեա
15.11.2017, 22:30
Ասում ա՝ մեկ-մեկ ինձ թվում ա պատրաստ եմ ծախել կյանքիս գալիք 30 տարիները անցած 30-ը նորից ապրելու համար։ Եսիմ է։

Գաղթական
17.11.2017, 13:42
Երեկ մեր տուն մի թուրք կին էր եկել:
Երեխեքին դպրոց տանելուց կնոջս հետ են մոտիկացել:
Աշխատում են քաղաքական թեմաներով չխորանալ, բայց ինքն իր ազգի հետ էդքան էլ չունի, քանի որ բառացի փախելա հորական տնից:

Բայց էստեղ հետաքրքիրը իր պատմածն էր Բուլղարիայի մասին:
Մեքենայով Բելգիայից թուրքիա գնալուց են եղել` ամուսնու բելգիական անձնագիրը, առանց նորմալ ստուգելու, տեղում հետ են տվել:
Իսկ իր թուրքականը վերցրել ու մտել են շենք:
Ասումա` տեսնում ենք է, որ չի ստուգում` նստած հանգիստ սրճումա ու մի ժամ հետո նոր բերեց հետ տվեց:

Անկախ նրանից, որ էդքան շփվում եմ թուրքերի հետ առօրյա գործնական կյանքում` մի տեսակ հաճելի զվարճացա սրա համար:


Բուլղարիա ասեցի հիշեցի.
Անցած տարի մի էլեկտրիկ էր տանն աշխատում:
Մի քանի օրվա գործ ուներ:
Ներկայացավ որպես բուլղարացի ու դաժը կոտրտված ռուսերեն փորձեց խոսել:
Նախավերջին օրը գարաժից պիտի հոսանքի լարերը քաշեր ու անչափ ուրախացավ` անկյունում շարված մի քանի կոնյակի դատարկ շիշ տեսնելով:
Ասումա` ես տանն օղի եմ քաշում, ընկերներիս հետ խմում ենք: Տուր` տանեմ, սրանց մեջ քաշեմ, տղերքին զարմացնեմ:
Ասի` տար, կակռազ ես էլ չգիտեյի ինչ անել դրանց հետ` ձեռս չէր գնում թափեյի:
Մյուս օրն ընկերոջը բերեց, թե` մի քիչ գործա մնացել, թող օգնի արագ անենք, վերջացնենք:
ՈՒ զգում եմ, որ թուրքերեն են խոսում իրար մեջ..
Արա, ասում եմ, բա ասում էիր բուլղարացի ես..
Հա դե, ասումա, պապսա գաղթել Բուլղարիա թուրքիայից..

Հա դե տնաշեն, թե տենց պահ կար` շուտ ասեյիր..
Բա ափսոս չէին էն կոնյակի շշերը...

Smokie
24.11.2017, 12:06
Չորացավ::( Հենց մեր դիմացինը չորացավ::cry
Մեկ էլ տեսար մի օր եկան ու կտրեցին ու որոշեցին, որ էստեղ պիտի խանութ լինի: Ո՞վ գիտի հատուկ են արել::sad
Լավ ա գոնե կողքինները դեռ կանաչ են:

Կտրել են...

Այբ
30.11.2017, 23:16
Իրական դեպք Բժշկական համալսարանում, կամ՝ ահա թե ինչպես են ուսանողին "սովորացնում" ռիսկի չդնել հիվանդի կյանքը.

Զանգից երկու րոպե անց՝ ներս է մտնում ուշացած ուսանողը.
-Կներեք, կարելի՞ է ... ընդամենը երկու րոպ...
-Քանի՞ րոպե է տեւում կլինիկական մահը, աղջիկ ջան,- դասախոսը՝ որպես "պատասխան":
Ուսանողը, որը այդ պահին նման հարցի չէր սպասում, զարմացած պատասխանում է.
-Մի քանի վայրկյան...
- Հա' , ճիշտ ես.... Էնպես որ կարաս գնաս. հիվանդն արդեն մահացել է...


Skeptic
10.12.2017, 14:35
Շատ տխուր է Ակումբի պասսիվությունը:
...Բայց մարդիկ ՖԲ-ներում լավ էլ ակտիվ են, իսկ Ակումբ գալիս են, ստացվում է, միայն իրենց դարդերը պատմելու համար...(

Դժվար ա չհամաձայնվելը, չնայած ես ՖԲ-ում էլ չկամ։
Դարդերս պատմելու մեծ ցանկություն ունեմ, բայց քանի որ առանց դրա էլ շատ են պաթետիկ գրառումները, էդ թվում՝ իմ կողմից, դարդերս կպտամեմ հակիրճ ու ոչ ուղղակի ձևով։

Ուրեմն, մի հատ տավարի ցավ գիշատիչ բույս կա, կոչվում ա վեներայի ճանճորս։ Հրես․

https://i.imgur.com/EK5s4q1.jpg


Հենց որ զոհը (միջատներ կամ փոքր կենդանիներ՝ գորտեր, մողեսներ և այլն) հայտնվում ա սրա «երախում», ներսում գտնվող զգայուն մազիկները համապատասխան ազդանշան են փոխանցում, երախը փակվում ա, արտադրվում են քայքայող ֆերմենտներ ու զոհը մարսվում ա։
Խխունջները, քանի որ լպրծուն մարմին ունեն, շատ հաճախ հանգիստ կարողանում են ազատվել թակարդից, այ էսպես․

https://i.redd.it/9tg2sfsh3wmy.gif





Էս այլաբանության մեջ ես խխունջ եմ, որը ինքնակամ մտել ա ճանճորսի երախը, զգում ա որ կամաց-կամաց քայքայվում ա, բայց ոչ մի շարժում չի անում դուրս պրծնելու համար։ Չնայած դրան, ուզում ա հավատալ, որ դեռ ուշ չի։

Յոհաննես
11.12.2017, 02:28
Հինգ տարեկան էի,մի օր ինձ համար բացահայտեցի,որ ցանկացած միտք պետք է բարձր ասեմ,քանի որ չեմ ուզում դրանք հավերժ իմ մեջ մնան։Ճիշտ է,էդ բացահայտումն էլ մեջս մնաց մինչև էս պահը,բայց հիմա գիտակցում եմ,որ եթե հիմա չգրեմ էս,էլ երբեք չեմ գրի,պատճառն էլ թող մեջս մնա։
Խոստովանություն-ակումբցիներից սիրահարվել եմ`Կակտուսին,Այվիին,Բարեկամին։Դե մեկին էլ հավերժ կսիրեմ։
Շնորհակալություն ուշադրության համար։
Կգամ մի օր,երևի ։ճ

LisBeth
11.12.2017, 20:09
Էսօր մի հատ գնչուհի ա մոտեցել, ասում ա․
- Քո կյանքում մեծ փոփոխություններ են սպասվում։
- Յաա, լո՞ւրջ։
Թե բա փող տուր ասեմ։
Ասի, մերսի, ես ձեր եղբորն մենակ մի բանի համար կարամ փող տամ, եթե դրանից չունես հաջող։ Բայց սաղ օրը ամբողջ էությունս թրթիռների մեջ էր։ Մի տեսակ ենթագիտակցական պատկառանք կար գնչուհիների հանդեպ։ Բդոն որ մեռել էր, ասում էին գնչուներն են վրեժ լուծել, անեծք ու եսիմ ինչ։ Ինքը կախվեց քիչ ա, հարսն էլ լվացք անելուց էլեկտրահարվեց մի շաբաթից։ Սա էլ դե վերագրվեց գերբնականին։ Միանգամից երկու դագաղ ստացան խոպանից։
Ոբշըմ ինչ կատարվում էր, մտածում էի, սա հաստատ գնչուհու գուշակած փոփոխություններն են։ Չնայած առանձնակի ոչինչ չէր կատարվում։ Ու տենց խանդավառ տուն էի գալիս, մեկ էլ տեսնեմ սա փողոցում սաղին մոտենում ու նույն բանն ա ասում։ Մոտեցա, ասի․
- Ինչ ա ուրիշ կառոննի ֆռազա չունես։ Էս մեկը ոնց որ լավ չի աշխատում։
Սա սկսեցի ինչ որ անհասկանալի բառեր ասել։
- Հա, - ասում եմ, - չգիտեմ ինչ ես ասում, բայց եթե էդքան վստահ ես, ինչի մի հատ բոցավառ գիրք չես բստրում։ Նմանատիպ կոնկրետիկայի զուրկ նախադասությունները մի առանձին փիլիսոփայութան ճյուղ են այժմ։
Սա կատաղած էլի բաներ ասեց, կզակը ճմկթեց, նետեց ինձ ու գնաց։ Ոբշըմ անեծքն էլ հիմա իմ հոգու համար հերթի ա կանգնել։ Եթե շունչս փչեմ, իմացեք արդար ա :D

John
17.12.2017, 02:29
Ո՞նց չնախանձես տուպոյ մարդկանց, որ անխռով քնած են, անմեղսունակ ժպիտը դեմքներին, մինչ դու իմաստ ես փնտրում այնտեղ, որտեղ այն ի սկզբանե չկա։
Ինչքան շատ մարդու հետ եմ շփվում՝ էդքան վերագնահատում ու վերաարժեվորում եմ իմ ունեցած մարդկանց։ Ու ինքնասիրությունս շոյվում ա էն մտքից, թե ովքեր են իմ ընկերները․ իրենք հանգամանքների բերումով են իմ կյանքում հայտնվել, ու մեծ է իմ ներդրումը իրենց՝ իմ կյանքում հաստատվելու գործում։ Ո՞նց լավ չզգաս քեզ ախր ։Ճ

Էլի Չուկի կենացն ա դառնալու ի վերջո, էլ շատ չերկարացնեմ, ողջ առողջ։

Այբ
17.12.2017, 16:24
Մի քիչ վաղուցվա...

Տարօրինակ զանգ
-Ալո, Երջանի'կ...
Զարմացա :/
-Ի՞նչ...Կներե՞ք... ու՞մ եք ուզում,-ես։
-Ձեզ, Երջանի'կ։
-Ի՞նձ,- ավելի զարմացա, - ես Երջանիկը չեմ...
-Սխալմամբ Ձեր հեռախոսահամարին 5000 դրամ ենք փոխանցել... բա Երջանիկը չեք, ո՞վ եք...


Katka
21.12.2017, 13:01
Արդեն երազանք ա դառել էս երկրում դրական փոփոխություններ տեսնելը: Չարչիանոց` տեխնոլոգիական պոտենցիալով: Մի կողմից չարչիությունն ենք առաջ բրդում,մյուս կողմից տեխնոլոգիական միֆերով փորձում ենք երկիրը ոտքի կանգնեցնել: Արդյունքում ոչ մեկ երջանիկ չի:

John
22.12.2017, 00:07
երբ հոգով զգում ես, որ ճիշտ մարդու ես հանդիպել՝ արդեն էական չի. հոգին գոյություն ունի՞, թե՞ հորինված է

John
31.12.2017, 02:01
Հայլայնը սատկեց էլի, հեռախոսով հավես չկա գրեմ, հեռախոսով վայ-ֆայ եմ ցրում, նոթբուքով բզբզում եմ ։Դ բայց հեռախոսի զարյադկեն 5 տոկոս ա, երկար չի ձգի, իսկ զարյադկի դնելու հավես, իհարկե, չկա։ մի 3 ժամ առաջ հիշել էի որ սպիտակ գինի կա սառնարանում, տենց էլ բանը ընդեղ չհասավ, որ հասնեմ խոհանոց էդ առիթով, կամ այլ առիթով հասնեմ ու առիթից օգտվեմ։

Տոներն են մոտենում ։ՃՃ

Katka
04.01.2018, 22:17
Երբ նախկին կազմակերպությունից, որտեղ մեծ մասն իրարից զզվում էին, մի հինգ աշխատակից, այդ թվում` տնօրենը, իրարից անկախ կորպորատիվի օրը քեզ գրում են,որ կարոտել են, հասկանում ես` ինչքան տխուր ա անցել կորպորատիվը :D

Alphaone
05.01.2018, 19:50
Տարօրինակորեն համընկնում ա, որ հագեցած, լիքը օրերին խելագար քանակությամբ կիսվելու բան կա, բայց կիսվելու ցանկություն չկա, իսկ երբ հիվանդ նստած ես տանը, ներսդ դատարկ ա, ուզում ես մի բանով կիսվել, բայց դե դատարկություն ա:
Կորած օր էր էսօր:

Skeptic
14.01.2018, 15:23
Էս քանի օրը, հարազատներիցս մեկի հետևողական հետապնդման պատճառով (կամ շնորհիվ), որոշեցի ժանգոտած ձեռքերս մի քիչ աշխատացնեմ, if you know what I mean։
Սա էլ արդյունքը․


https://www.youtube.com/watch?v=sw7XXcimMDg



Հ․Գ․ Մի հատ լղոզած նոտա կա, որ սկզբից ներվերիս ազդում էր, բայց պերֆեկցիոնիստ լինելուց վաղուց հրաժարվել եմ։

_Հրաչ_
15.01.2018, 23:46
Քանի որ իմ անձնական օրագիրը չունեմ, ոչինչ, ստեղ կգրեմ:
Էնքան անուշադիր եմ, որ էսքան ժամանակ չեմ նկատել գրառումդ (https://www.akumb.am/showthread.php/53803-Տնաշենի?p=2562134&viewfull=1#post2562134):
Եկել եմ ուշացումով, բայց ասեմ, որ շնորհակալ եմ բարի խոսքերիդ համար ու որ ես էլ քեզ եմ շատ սիրըմ: ))

Տրիբուն
19.01.2018, 21:35
Ծլնգն ու՞ր ա

LisBeth
26.01.2018, 19:35
Էս մեր ազգային ժողովի պատգամավորները որ խոսում են, սպասում եմ թե բազի սկեչների նման ամեն նախադասությունից հետո հետկադրային ծիծաղ ա պայթելու։ Հա ի՞նչ, պակաս կոմեդի չի։

Գաղթական
29.01.2018, 09:40
Ոնց-որ թե մանրից սկսում եմ հասկանալ, թե ինչի են էդքան ակումբցի գտնվում պասիվ ակտիվության փուլում..
Այսինքն՝ ներկա են, բայց լուռ՝ կարծես սպասելով իրենց համար հետաքրքիր թեմա բացվելուն:

Տպավորությունա, թե բոլոր աշխույժ թեմաները մի քիչ կյանք են ունենում, հետո՝ միառժամանակ հետո, ընկնում են նույն ցիկլի մեջ..

Ռուֆուս
31.01.2018, 22:09
Էն որ հասկանում ես, որ ականջակալներիդ վրա իզուր տեղ չէ, որ էդքան շատ փող ես ծախսել, երբ էս երգի յուրաքանչյուր շերտն ամբողջ մարմնովդ զգում ես.


https://www.youtube.com/watch?v=h7UsQIx14CE

StrangeLittleGirl
05.02.2018, 21:32
Օրհուսում սենյակի փնտրտուքների արդյունքում մի կին գրեց ինձ՝ առաջարկելով բավական հարմար սենյակ (թե՛ գնային առումով, թե՛ աշխարհագրական դիրքով), բայց վերջում հարցրել էր, թե արդյոք քրիստոնյա եմ։ Ուղիղ պատասխան տալուց խուսափելով՝ գրեցի, որ կնքվել եմ ՀԱԵ-ում ու հարցրեցի, թե ինչու ա հարցնում։ Գրեց՝ ի՜նչ լավ, ես մուսուլմանների չեմ տալիս սենյակ։ Գրեցի՝ սենյակդ չեմ ուզում։ Ու մտածում եմ՝ ինչքա՜ն շատ կլինեին հայեր, որոնք իրենք իրենց մահմեդականներից բարձր դասելով, մի բան էլ լավ զգալով կվերցնեին սենյակը։

Այբ
08.02.2018, 16:51
Հայաատանում որոշ աշխատանքների ընդունման համար(գրադարանի աշխատող... վաճառողուհի եւ այլն(ուսանողների, հաճախորդնորի հետ առնչվող, ԻՀԱՐԿԵ, խոսքս ոչ բոլորի մասին է) հարցազրույցի ժամանակ երեւի հարցրել/հարցնում են.
-Կոֆե քանի՞ բաժակ ես օրը խմում...
-Մի 5...
-Քիչ ա, բայց լավ ա, բա մունաթից ու բամբասելուց ո՞նց եք...Կարաք, չէ՞։
-Այո'։
-ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՔ։

Վարագույր

LisBeth
09.02.2018, 23:14
Շուրթերից պոկում ա նարգիլեի մունդշտուկն ու մեկնում։
Ձեռի հետ ճպցնում ա դիագնոզ՝ ինչպես Սառա Քեյնը, որ քո ք***ծ աչքերը կծծի ու տուփի մեջ դնելով, կուղարկի մորդ, որ կմեռնի ու կծնվի որպես քո երեխա՝ հարյուր անգամ ավելի վատը, թե որ մեռնում ա հանուն նրա ով թքած ունի, հանուն նրա ով չգիտի։ Չեմ ջոկում։
- Ոչինչ, ես մեռելածնվել եմ, նորից մեռնելը ինձ չի սպառնում։
Ժպիտը այտերին փոսեր ա ծակում։
- Մեկ մեկ ինձ վատ եմ զգում որ բեռ եմ, ամուսնուս ու հարազատ մարդկանց վրա։ Քեզ հետ տենց չի լինո՞ւմ։
Հատակի կեղտերի մեջ քայլերս անզգուշ դասավորելով, էնտրոպիան սապոգներիս մեջ եմ լցնում։
- Չէ, - ասում եմ, - չի լինում։


https://www.youtube.com/watch?v=OG2jYwMcFKU

LisBeth
24.02.2018, 19:27
Էսօր ռիհաբի հետևանքով որոշակի պահեր խփեցին գլխիս։ Նստած մտածում էի ոչ կարևոր բայց կպչուն բաների շուրջ։ Օրինակ էն մասին, որ ակումբցու հետ ես սկսում շփվել, կամ ուզում ես սկսել, առաջին հարցերի ցանկում մի հատ հարց կա, թե արդյոք ո՞ւմ հետ ես էլ շփվում ակումբից։ Ոչ բոլորն են տալիս իհարկե, բայց հետաքրքիր ա էլի, հա բայց ի՞նչի։ Նենց չի որ ես դա գաղտնի եմ անում (էս մեկը չգիտեմ ինչքանով ա ճիշտ կամ էթիկայի կանոնների մեջ, ինքան մարդ էնքան բզիկ), կամ ինձ համար պրոբլեմ ա ասելը։ Եթե շատ ցանկություն կա, կարամ ցուցակ էլ գրեմ, երկար չի լինի, մանավանդ էս պահի դրությամբ։ Բայց ախր, որ ի՞նչ։ Եթե ասա ով ա ընկերդ ասեմ ով ես դուն ա պատճառը, ապա ով էլ լինի, ես ավելի վատն եմ ու միաժամանակ ավելի լավն եմ իրանցից ծիծիլյոն անգամ։
Ծիծիլյոն ասի մտքերս շեղվեցին։
Հա ինչ էի ասում։ Կամ ասենք կարող ա ուզում են պարզեն հո իրենց ոխերիմ թշնամու կամ սրտի կտորի հետ կապ չունեմ։ Ես էլ փորձի համար տված կլինեմ էդ հարցը, բայց չեմ հիշում որ ինձ համար ինչ որ արժեքավոր բան բացահայտած լինեմ երբևէ։ Ոբշըմ, էհ լիքը ենթադրություններ կարամ անեմ, բայց հավես չկա, համ էլ վրեն մի թիզ փոշի ա դրել։ Գնամ ուրիշ մտքեր որսալու։

Աթեիստ
01.03.2018, 12:22
Ասում եմ Ալիևն ինչ լավ օգնեց մեր хайренасер-ներին, որ տեղին ու անտեղի հիշեն ապրիլյան պատերազմի զոհերին, մեր բանակը և այլն։
Սկի էս «ազգ-բանակ» մառազմն առանց նրա «օգնության» գլուխ չէր գա։

Սերժն ու Վիգենն ամեն սեղան նստելուց պտի Ալիևի կենացը խմեն։

Gayl
01.03.2018, 15:19
Ասում եմ էս անկապը չլիներ վախից նամյոկներով խոսացողներն ինչ պիտի անեին?

LisBeth
05.03.2018, 18:24
էսօր մի հատ բաբուշկա ա եկել, բողոքում ա որ իրա սիրած կիոսկը փակել են, ստիպված ա ցրտին հասնի եսիմուր որ ծրագիր առնի։ Ասում ա ծրագիրն էլ մի նենց անամոթ թերթում ա։ Սաղ խուժան նկարեներ, բացում ես էդ աղջիկը նտած ա տղամարդու էն․․․ էն բանին։ Առնանդամին, հուշում եմ ես։ Աչքերը մի քանի անգամ թռնում են ճակատին։ Բայց ես գիտեմ որ ծրագիրը լիքը թերթերում ա լինում։ Ասում եմ, խի չես ուրիշ թերթ առնում։ Ասում ա ուրիշ թերթ չկա։ Հիմա իմ ունքի հերթն էր՝ թռնելու։
Վերջը, գործի տեղից դուրս եկա, գարնանային տրամադրություն էի որսում, մտա մի խանութ սիգարետ առնելու, ու քանի որ կրակայրիչս էլ հետս չէր ասի միհատ դրանից էլ տվեք։ Էս վաճառողը մի հատ մեկնում ա, վրեն մերկ բլոնդի նկար ա, փառահեղ սիլիկոնե կրծքերով, պաժի լյամկեքը ազդրերի վրայով իջնում են ցած, բռնում չուլկիները, ցայլքի շրջանում բարակ շիկահեր գիծ ա։ Ասում եմ ուրիշ չունե՞ք։ Ասում ա չէ։ Հիմա էս դալնաբոլշիկի զաժիգալկեն հենց հանում եմ, էդ բաբոյին եմ հիշում։

ivy
10.03.2018, 11:20
Նույնիսկ մեյլը հետ եկավ. էդ էլ ես ջնջել։
Բոլոր տեղերում քեզ գրելու ճամփաները փակել ես։ Ստիպված եկել եմ էստեղ` քո սիրած անկյուններից մեկը։
Մենակ ուզում էի իմանալ, որ լավ ես։

Alphaone
11.03.2018, 21:47
Էնքան տարօրինակ ու զզվելի զգացողություն ա դաժան հանցագործության զոհին ճանաչելը: Արդեն որերորդ անգամ...
Ուսանողական տարիների ամեամոտ ընկերներիցս մեկն նորից բերդում ա հայտնվել:
Էսօր իմացա, որ վաղուցվա ծանոթս ժամանակին մի ամբողջ ընտանիք ա մորթել:
Ու էս կրիմինալ դրամայի կոնտեքստում հանկարծ գլուխ բարձրացնող բութ անտարբերությունը վախեցնող ա: Ո՞նց կարելի ա նման բաների վարժվել, եթե մարդ անգամ ամեն օր սպանության վկա լինի, էլի պետք ա խորշանք զգա հերթական սպանությունից: Մի այլ կարգի խճճված են մտքերս:

Ուլուանա
11.03.2018, 23:23
Էս Ակումբը ոնց որ թուղթուգիր արած լինի: Եթե այցելողներ չլինեին, դեռ հասկանալի կլիներ էս մեռյալ պասիվությունը. դե, բոլորս էլ գիտենք. ֆորումների դարն անցել է, սոցիալական ցանցերն ավելի գրավիչ ու նախընտրելի են մարդկանց մեծ մասի համար: Բայց էստեղ մի ուրիշ խնդիր կա. լիքը մարդ ամեն օր մտնում է Ակումբ, բայց էնպիսի տպավորություն է, որ Ակումբում ինչ-որ թմրեցնող գազ են բաց թողել, ու ոտք դնողը միանգամից թաղվում է էդ համատարած ու անհույս թմբիրի մեջ: Կարծես ոչ ոքի ոչինչ չի հետաքրքրում. թեմաներ, ոլորտներ, որ ժամանակին լիքը մարդկանց համար հետաքրքիր էին, բազմաթիվ արձագանքներ ու ակտիվ քննարկումներ էին առաջացնում, հիմա ոչ մեկի վեջը չեն. բոլորն ուրվականների պես մտնում, դուրս են գալիս` հիմնականում որևէ կերպ իրենց գոյությունը չմատնելով: Նույնիսկ կոնկրետ ու պարզ հարցերին դարերով պատասխանող չի լինում: Մի մասը չի կարդում, մի մասը կարդում է, բայց չկարդացածն ու կարդացածը ոչնչով չեն տարբերվում: Մինչդեռ նույն մարդիկ նույն թեմաներին, նույն ոլորտի գրառումներին լավ էլ արձագանքում են Ֆեյսբուքում:

Arpine
15.03.2018, 12:20
Էն խորը մտածող, արագ վերլուծող կամ արդեն վերլուծած, մտածողությամբ մի քանի մակարդակ էն կողմ մարդիկ մագնիսի պես ձգում են։

CactuSoul
30.03.2018, 22:05
2 օր առաջ էր։ Երթուղային բարձրանալիս մի մարդ էր դռան մոտ նստած, ով նախ դուռը բացեց ինձ համար, հետո տեղն ինձ զիջեց, վերջում էլ իմ փոխարեն ուղեվարձս վճարեց, նոր իջավ։ :}

One_Way_Ticket
02.04.2018, 17:25
Վերջին ժամանակներում վրաս շատ ուժեղ ազդեցություն թողած արտահայտություն, որը ակամա հաճախ եմ հիշում․ some day you will miss today...

StrangeLittleGirl
11.04.2018, 12:23
Էրեկ ամբողջ Դանիայով մեկ բողոքի ցույցեր էին։ Պատճառների մեջ շատ չխորանալով ասեմ, որ գործատուն (տվյալ դեպքում պետությունը) ու աշխատողները (կամ ավելի ճիշտ նրանց ներկայացնող արհմիությունները) նոր համաձայնագիր չեն կարողանում ստորագրել, որովհետև պետությունն ուզում է ամեն կերպ սեղմել աշխատողներին, իսկ նրանց ներկայացնող արհմիությունները, բնականաբար, պաշտպանում են նրանց շահերը։ Ու էդպես երեկ բանը հասել էր Դանիայի բոլոր խոշոր քաղաքներում բողոքի ցույցերին։

Էստեղ հետաքրքիրն այն է, որ սովորաբար իրար միս ուտող արհմիություններն այս անգամ միացել, դարձել են մեկ հավաքական ուժ։ Անգամ ոչ պետական աշխատողներին ներկայացնող մի միություն իր աջակցությունն է հայտնել։

Երեկ Օրհուսում ես էլ էի գնացել ցույցի։ Հայաստանի ցույցերից տարբերվում էր նախ թեմատիկայով։ Հետո, չնայած Դանիայի կառավարությունը ՀՀԿ-ի պես զզվելի է, շեշտադրված էր աշխատողների ու նրանց աջակիցների միասնականությունը (աջակիցների թվում կարող են լինել, օրինակ, ոչ պետական աշխատողները կամ ուսանողները) ու կատարած աշխատանքի կարևորությունը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ թվերի հետ գործ ունենք, Դանիայի աշխատող բնակչության 30%-ի գործատուն պետությունն է, իսկ մնացած 70%-ն այս կամ այն կերպ անմիջականորեն առնչվում է պետական աշխատողի հետ։ Այս անգամ բողոքի ցույցի նպատակն էր կառավարությանը ցույց տալ, թե ինչ թվերի հետ գործ ունեն։

Բայց այս դանիական խիստ խաղաղ ցույցերը մեկ այլ առանձնահատկություն ունեին։ Ցուցարարների նկատմամբ իր առանձնահատուկ դաժանությամբ հայտնի ոստիկանությունը նույնպես միացել էր ցույցերին։ Բանակը նույնպես։ Դրանից կառավարությունը է՛լ ավելի է տակն արել ու խառնվել իրար։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Հուսանք՝ բանը գործադուլի չի հասնի։

ivy
13.04.2018, 13:52
Ավտոբուսի վարորդը ոնց որ թվիդլդամ-թվիդելդի (https://i.pinimg.com/originals/7c/2f/9f/7c2f9f5ba525f99047761c50f907d4d8.jpg) կերպարներից մեկը լիներ՝ մենակ ավելի բարի դեմքով։ Իր ամբողջ տեսքով լրիվ ոնց որ հեքիաթից դուրս եկած լիներ․ երևի էդ էր պատճառը, որ չկարողացա կենտրոնանալ ընթերցանության վրա, այլ դրա փոխարեն սկսեցի հետևել վարորդին։
Կանգառում մի աղջիկ պիտի դուրս գար առջևի դռնից։ Մինչև դուռը բացելը, վարորդն ինչ-որ բան ասեց աղջկան, բայց վերջինս ականջակալներով էր ու նրա բառերը չլսեց, միայն տարակուսած նայեց վրան, թե ինչու դուռը չի բացում։ Սա էլ ձեռքով նշան արեց, թե՝ ականջակալներդ հանիր, ինչից հետո կրկնեց ասածը․
- Ծաղիկներով բաճկոնդ շատ սիրուն է։
Ու բացեց ավտոբուսի դուռը։
Ճանապարհը շարունակեցինք։ Քիչ անց կանգ առանք կարմիր լուսանշանի մոտ, ու քանի դեռ լույսը չէր փոխվել, վարորդը դուրս եկավ ավտոբուսից ու մոտեցավ ճանապարհին ընկած ինչ-որ բանի, որը կարծես սատկած սկյուռ լիներ։ Կռացավ մոտը ու սկսեց կամաց ձեռք տալ՝ հավանաբար հույս ունենալով, որ դեռ կենդանի է։ Սկյուռը սակայն կենդանության նշաններ ցույց չէր տալիս։ Եվս մի քանի անհաջող փորձից հետո համոզվելով, որ սկյուռը սատկած է, վարորդը երկու ձեռքով զգուշությամբ վերցրեց կենդանուն ու տարավ դրեց թփերի մեջ, հետո վերադարձավ իր տեղն ու շարունակեց ճանապարհը։
Առջևում ճանապարհային փոքր խցանում էր․ մի նեղ փողոցի վրա աղբատար մեքենա էր կանգնած՝ շուրջը լիքը կոնտեյներներ, որոնք երկու աշխատող հերթով դատարկում էին մեքենայի մեջ։ Սա տեսնելով՝ վարորդն անմիջապես դուրս եկավ ավտոբուսից ու իր կլորիկ մարմինը հնարավորինս արագ շարժելով՝ հասավ աղբատար մեքենային և սկսեց օգնել աշխատողներին՝ նրանց հետ միասին դատարկելով աղբը։ Քանի որ դուռը բաց էր թողել, վերջին կանգառին էլ քիչ էր մնացել, դուրս եկա ավտոբուսից ու ճանապարհս ոտքով շարունակեցի։ Վարորդի մոտով անցնելիս էլ ձեռքով արեցի իրեն, ինքն էլ ուրախ ժպտաց ու ձեռքի նույն շարժումով պատասխանեց։
Աշխատանքի հասնելիս՝ մոտս համոզվածություն էր, որ անպայման լավ օր է լինելու։

Alphaone
14.04.2018, 14:35
կուտակվել ա, գրեմ, մնա
Կառավարման ակադեմիայում մի անգամ քննարկեցինք, որ լիարժեք ու ինքնաբավ մարդը իշխանության չի ձգտում: Մի քանի օր առաջ ինձ կյանքում հանդիպած ամենախորն ու ամենախելացի մարդկանցից մեկն էլ էս միտքն արտահայտեց՝ ավելի կտրուկ ձևակերպած: Ու ընդհանրապես, եթե անգամ մարդ հոգու ազնիվ մղումով ու երազանքների իրականացման պատրանքով նետվի քաղաքականություն, էնտեղ կեղտոտ խաղ ա՝ մաքուր խաղալով կտարվես:բ Քաղաքական իշխանության վերնախավը միշտ էլ գերակշիռ մեծամասնությամբ լինելու են սրիկայագույնները: Երբ ժողովուրդը դուխով ու պահանջատեր ա, էս սրիկաները ժողովրդից վախենում ու ժողովրդի շահերը շատ չեն ոտնահարում, իսկ ԽԾԲ-ավորված պստիկ երկրում՝ լավ ախպոր ախպեր խաղալով կարելի ա ոնց ուզում ես ժողովրդին մանիպուլացնել ու աջուձախ տշել: Ու փոփոխություն կլինի, կլինի դեպի լավը, եթե ոչ թե իշխանությունը փոխվի՝ վաղ թե ուշ Սերժը ծերությունից կմեռնի, այլ ժողովուրդը փոխվի: Երբ ժողովուրդը պահանջատեր ա, նախագահը լինի Սերժը, Վալոդիկը, թե Դոնալդը՝ ժողովուրդը կարա իր խոսքն ասի ու դարձնի վճռորոշ:

erexa
25.04.2018, 23:14
Գործի բերումով, ժամանակ առ ժամանակ մի թուրք տղայի հետ եմ, հանդիպում: Ու հաճախ ա, ինձ ասում. ինչով պետք լինի քեզ կօգնեմ: Մի դար առաջ, մեզ կոտորում էին, իսկ հիմա օգնություն են առաջարկում: Բա, տեսնու՞մ եք, սիրելի ակումբցիներ, ինչ մակարդակի վրա են, հասել հայ մարդն ու թուրք մարդը: :) Կյանքը բումերանգ ա, հո զոռով չի:

Յոհաննես
26.04.2018, 01:14
Հիշում եմ 15թվի ջարդերի վախտ մի թուրք ինձ ասում էր.Ինչով պետքա քեզ կօգնեմ։
Երկու տարի առաջ մի թուրք իմացավ,որ հայ եմ սպանեց ինձ ։
O tempora o mores!

Ծլնգ
03.05.2018, 08:29
Մութ ու ցուրտ տարիներին քեռիս շինարարական ջոկատով պատրաստվում էր գնալ Չեխիա խոպան, գնալուց առաջ էլ ասում էր․ «ամեն առավոտ երկու վեդրո ջուր բռնած պիտի 5 կմ քայլեմ, որ ջուր կրելու ֆորմից չընկնեմ»։

Երեկվա ակցիաների վիդեոները նայելուց մտածում էի, որ ով էլ գա իշխանության, մի երեք ամիսը մեկ պետք է քաղաքն ու ամբողջ հանրապետությունը սենց փակել, որ ժողովուրդն իր իշխանավարության ֆորմից չընկնի․․․ անունն էլ դնենք «ժողովրդավարավարժություն»․․․ համ էլ երեխեքը պրոսպեկտի վրա ֆուտբոլ-գործագործ կխաղան, ծերերը՝ շախմատ ու նարդի ու ամբողջ ազգովի մաքուր օդ շնչելով հեծանիվ կքշեն ու կքայլեն՝ մարշուտկի մեջ խծկված լինելու փոխարեն։ Ինչ հոյակապ ժողովրդական ավանդույթ կլիներ․․․

Խաղի շարժման (play movement) ներքո մի գաղափար կա՝ playborhood, բաղկացած play և neighborhood բառերի միավորումից, որի իմաստն է՝ թաղամասը երեխաների ազատ խաղերին ավելի հարմար միջավայր դարձնելու գործողությունների ձեռնարկումը։ Ու այդ կոնցեպտի հեղինակը (Մայք Լանզան) այն ստեղծել է դրդված ժամանակակից այն վիճակից, որ ուրբանացված աշխարհում երեխաների խաղալու տեղերը սահմանափակված են, փողոցում ազատ խաղալն էլ այլևս անցյալի հուշեր են դարձել։ Ու պարբերաբար վերցնում մի երկու կից փողոց են փակում մեկ օրով՝ դրանք ամբողջովին վերածելով խաղահրապարակի։

Հիմա պատկերացրեք՝ playcity, կամ ինչու ոչ՝ playrepublic... երբ ամբողջ երկիրն է մեկ օրով վերածվում «խաղահրապարակի»․ և՛ երեխաների համար, և՛ երիտասարդների՝ ժողովրդավարական անհնազանդության խաղեր կազմակերպելու համար, և՛ հասուն ու ծերերի՝ համայնային կյանք զարգացնելու համար։ Ասենք վարչապետը մի երկու ամիս առաջ ասում է՝ ջահելներ, այս ինչ օրը դուրս եք գալիս, բոլոր փողոցները փակում եք ու պար ու խնդություն եք անում դրսերում․․․ ոչ մի լքտիություն, ոչ մի անախորժություն՝ սա սիրո և հանդուրժողականության խաղեր են։ Այ թե հասարակություն կկառուցենք․․․

ivy
04.05.2018, 13:33
Էս գրառումը (https://www.akumb.am/showthread.php/65944-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80?p=2569742&viewfull=1#post2569742) հա մտքումս պտտվում է․ չգիտեմ՝ հեղինակը ոնց կվերաբերվեր, եթե մեջբերեի ընդհանուր քննարկումների թեմայում, դրա համար էսպես եմ գրում։ Ու սա ավելի շուտ ոչ թե պատասխան է իր գրառմանը, այլ ուղղակի մտքերս են տվյալ թեմայի վերաբերյալ։
Հետաքրքիր է, թե արդյո՞ք տղամարդիկ էլ են նույն կերպ ապրում ծնողությունը, ինչպես կանայք։ Իրենց մոտ էլ կա՞ էդ ուժեղ բնազդայինը, որ կանանց մոտ դեռ մինչև հղիությունն է առաջանում ու հղիության ընթացքում էլ ավելի արմատավորվում։ Խոսքն անսահման ու համապարփակ սիրո մասին չի, որի հետ կապված կասկած չունեմ, թե սեռն ինչ-որ կապ ունի, այլ հենց բնազդային մղման մասին է խոսքը։ Սերունդ տալ ու պահպանել այն՝ որպես քեզնից պոկված (քո մեջ ապրած ու քեզնից դուրս եկած) մի մասնիկ։
Նոր կյանք ստեղծելու ուժեղ բնազդն ինձ էլ հանգիստ չի տալիս։ Հա մոտս կիսատության զգացում կա, որ դեռ ավարտված չի էդ հարցն ինձ համար, ու ինչքան էլ դրան դեմ ռացիոնալ փաստարկներ եմ բերում, միևնույն է էն խորը ներքին մղումը չի հանգչում։
Տեսնես ինչ-որ տարիքից հետո կթուլանա՞ էդ վիճակը։ Հիմա դեռ անհույս է թվում։

Katka
08.05.2018, 11:27
սյունիքյան
մի քանի ժամանակ է արդեն Կապանում եմ, Սյունիքում... մի քանի տարի առաջ էստեղ աշխատելով ու սաղ գյուղերով անցնելով ու գրեթե բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ հանդիպելով, անապահով ընտանիքի էրեխեքի հետ շփվելով, հիվանդ մարդկանց դիմումները կարդալով ու հիվանդներին հանդիպելով, էլ չասեմ քանի փաթեթ ենք սարքել անապահով էրեխեքի համար սեպտեմբերի մեկի կապակցությամբ, որ երկու օր մինչև ուշ գիշեր տետրեր էի հաշվում ընկերներիս հետ ու դասավորում, կիսում, մատիտներ էինք հաշվում, որ սաղ էրեխեքին հասնի, հիշում եմ ոնց ծրագրի ղեկավարս իրա դարակի սաղ գրիչները հանեց, որովհետև էլ չէինք կարա առնենք ու հիշում եմ, ոնց էր սաղ իշխանություններին քֆրտում` ինձ համար անսովոր բառերով ու նայում ինձ, հետո հիշում եմ,որ մտա մի զոհված ազատամարտիկի հոր հետ հանդիպեցի, օգնություն էինք տարել ու հիշում եմ, որ խոսաց նստեցի հետը լացեցի, դուրս եկանք ծրագրի ղեկավարս ասաց, որ տենց տեղ չեմ հասնի...ու միշտ ասում էր, որ ես պետք ա դուխ տամ...տենց կռո դառանք... մթոմ դուխով ենք ու պետք ա դուխ տանք: Բան չի փոխվել մարզում, չէ, հեսա օդանավակայան կունենանք ու մոլ ենք բացել, հետն էլ խաղատուն Մեղրիախառը իրանի մեր դաշնակիցների համար... Ազատ տնտեսական գոտի ունենք, բայց ազնիվ հացի խնդիրը չի լուծվել, իսկ մենք շատ հնարավորություն ունենք էս մարզը դարձնել լավագույնը... Մենք սիրում ենք, երբ մեզ խաբում են ու թասիբ ա պետք, որ քեզ իշխեն նրանք, ում դու ես ընտրում: Ուժեղ Սյունիք, դեռ բան չի փոխվել, ռեսուրսները կմարեն, կպրծնեն:

Ուլուանա
10.05.2018, 07:03
Ընդհանրապես տխուր է, երբ մարդ արդեն ոչ մի լավ բանի չի հավատում, երբ ամեն դրականի կամ հնարավոր դրականի մեջ բացասականն է տեսնում`թաքնված դավեր, անձնական շահ ու էլ չգիտեմ ինչ կեղտոտ մղումներ: Սա ընդամենը տխուր է, ու նման մարդկանց կարելի է կարեկցել: Բայց վախենալու է ու զզվելի, երբ մարդ ոչ միայն ընդունակ չի հավատալու դրականին, մաքուրին, անձնական շահից զերծ որևէ արարքի կամ մղման գոյությանը, այլև մոլեռանդորեն փորձում է ուրիշներին էլ ներքաշել իր էդ հոռետեսության ճիրանների մեջ: Չնայած սա արդեն նույնիսկ հոռետեսություն էլ չի, այլ զազրատեսություն. հոռետեսությունը չափազանց թույլ բառ է էս երևույթը նկարագրելու համար:

ivy
11.05.2018, 11:58
Երբ մարտի վերջին գնացել էի նախկին կոլեգաներիս տեսնելու, Բիրգիտն ասեց․
- Արդեն ուղիղ կես տարի է անցել քո հեռանալուց հետո, պատկերացնո՞ւմ ես, կես տարի, անհավանական է, ո՜նց է թռչում ժամանակը։
Բայց ինձ համար էդ կես տարին թռած ժամանակ չէր, այլ ծանրաքարշ քայլերով անցնող ու հավետ թվացող մի մռայլ շրջան, որի վերջը միայն գարնան կեսերին սկսեց երևալ։ Էսպիսի սարսափելի ձմեռ, որը դեռ հոկտեմբերին էր սկսվել, կարծես թե երբևէ չէի ունեցել։ Եվ անգամ քրոջս այցելությունը Նոր տարուն ու իմ փետրվարյան կարճատև այցը Հայաստան չկարողացան ինձ ուշքի բերել։ Երբևէ էսքան դեպրեսիվ ու անհույս չէի եղել։ Ու եթե կողքիս մտերիմ մարդիկ չլինեին, չգիտեմ, թե ոնց էի էդ շրջանը հաղթահարելու։
Շարունակաբար լիքը գովեստների էի արժանանում մասնագիտական դաշտում։ Բայց ի՞նչ գնով։ Էս աշխատանքը յոթ-ութ ամսում կերավ ինձ ներսից։ Ցավն էն է, որ ես ինձ սահմանափակելու պարիսպներ էդպես էլ չկարողացա կառուցել ու լրիվ տրվեցի գործիս, մինչև սկսեցի մոմի պես հալչել, ու իմ մշտական երջանիկ վիճակից բան չմնաց։
120 հոգին դարձան 240, հետո՝ 360։ Ամեն մեկն իր դարդերով, ու ես մեջտեղում՝ որպես միակ հույս։ Էնքան բան եմ սովորել էս ամիսներին, էնքան լուծումներ եմ գտել՝ անհնարին թվացող դեպքերում։ Բայց հաճախ ստիպված եմ եղել մաշկիցս պոկել՝ ուրիշ ոչ մի բանի համար ուժ ու էներգիա չթողնելով։
Չգիտեմ՝ ինչ է ինձ սպասում հունիսից, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ամառն էլ հաստատ կօգնի՝ իր լույսով ու ջերմությամբ։ Իսկ հաջորդ ձմեռ նույնը կրկնվել չի կարող, ես դա այլևս թույլ չեմ տա։

Ուլուանա
13.05.2018, 03:01
Էս երկու օրն անընդհատ մտածում եմ էն մասին, թե հանգամանքների բերումով ինչ սխալ ասոցիացիաներ են ձևավորված շատերիս մեջ «պաշտոն» բառի հետ կապված: Բարձրաստիճան պաշտոնը, որևէ լուրջ կառույցի ղեկավար լինելն ուղղակիորեն ասոցիացվում է փողի, կոռուպցիայի, անազնվության, տվյալ պաշտոնը զբաղեցնողի համար բարեկեցության, հարստության հետ` ի վնաս բազմաթիվ այլ մարդկանց: Ղեկավար լինելն ընկալվում է որպես ցանկալի, երանելի ու նախանձելի դիրք, որին շատերն են ձգտում: Մինչդեռ եթե մենք ապրելիս լինեինք իդեալական աշխարհում, ղեկավար պաշտոն ենթադրող աշխատանքները կլինեին ամենացածր պահանջարկ ունեցողները (ու ինչքան բարձաստիճան, էնքան ավելի ցածր), քանի որ պաշտոն զբաղեցնելը, ղեկավար լինելը նախ և առաջ կասոցիացվեր անձնուրաց, ծանր ու խիստ պատասխանատու աշխատանքի հետ ու դրանով պայմանավորված էլ պիտի հասանելի ու նաև ցանկալի լիներ միայն ընտրյալների համար, էն մարդկանց, ովքեր ոչ միայն օժտված են մի շարք կարևոր արժանիքներով (ազնվություն, վճռականություն, սկզբունքայնություն, խարիզմա, աշխատասիրություն, անձնուրացություն և այլն) ու ի վիճակի են ստանձնել էդպիսի լուրջ ու ծանր պատասխանատվություն, այլև պատրաստ են, ցանկանում են դա անել` հանուն ուրիշների բարօրության և ինչ-որ առումով նաև ի վնաս իրենց: Բայց քանի որ էս բոլոր հատկանիշներն ու ձգտումները հազվագյուտ մարդկանց մեջ են համատեղված ձևով հանդես գալիս, զարմանալի չի, որ աշխարհը լիքն է վատ ղեկավարներով:

Նիկոլի` վարչապետ դառնալը կարծես հենց նշածս հազվագյուտ դեպքերից է, երբ, ըստ ամենայնի, մարդը ազնիվ ու բարի մղումներով, հստակ գիտակցված ձևով լծվել է ակնհայտորեն ծանր ու անշնորհակալ աշխատանքի (անշնորհակալ լինելն էն գլխից էլ կարելի էր ենթադրել, իսկ վերջին օրերին արդեն սկսում ենք ականատես լինել դրա կոնկրետ դրսևորումներին), ստանձնել մեծ պատասխանատվություն` օժտված լինելով դրա համար անհրաժեշտ մի շարք արժանիքներով: Երևի բոլորն էլ կհամաձայնեն, որ տասնյակ տարիներով անխղճորեն թալանված ու վարի տված երկրի մաքրման ու բարեկարգման գործին ինքնակամ լծվելը, մեղմ ասած, չի կարող հեշտ գործ լինել: Իսկ էսօր քեզ ամենաշատ սրբացնողները, որպես կանոն, վաղը կարող են քեզ ամենաշատ քարկոծողներն ու ատողները դառնալ, ցավոք, երբ ինչ-որ հարցերում քո կարծիքը չհամընկնի իրենցի հետ: Ու եթե մարդն իսկապես ղեկավար պաշտոնը ստանձնել է ազնիվ ու բարի մղումներով, շատ-շատ բարդ է լինելու իր համար: Ու վայ էդ ղեկավարին, եթե հանկարծ հանդգնի մարդկանց սպասած հրաշագործը չլինել ու չկարողանա արդարացնել իրեն վստահողների ու աստվածացնողների սպասումները ճիշտ և ճիշտ իրենց ակնկալած ժամկետներում, ճիշտ և ճիշտ իրենց ուզած ձևով: Ի սկզբանե չվստահողների ու չհամակրողների մասին էլ չեմ խոսում:

Դրա համար, երբ Նիկոլին շնորհավորում են վարչապետ դառնալու կապակցությամբ, ինձ դա մի տեսակ անհեթեթ է թվում, որովհետև կարծում եմ` երբ ազնիվ ու սրտացավ մարդն է գալիս պաշտոնի, պետք է շնորհավորել ոչ թե նրան, այլ էն մարդկանց, որոնց ինքը ղեկավարելու է, իսկ նրան արժե միայն առողջություն, ուժ ու համբերություն մաղթել, որ կարողանա իր ստանձնած ծանր աշխատանքը հաջողությամբ գլուխ բերել:

Իսկ թե ինչ ահռելի, բազմաշերտ ու բազմաբնույթ աշխատանք ու պատասխանատվություն է ենթադրում մեր երկրի պես ավերված երկրի ղեկավար դառնալը` կարելի է միայն փորձ անել պատկերացնելու, բայց չեմ կարծում, թե էդ իրավիճակում երբևէ չեղած որևէ մեկիս հաջողվի գոնե մասամբ պատկերացնել էդ պատասխանատվության չափը: Փոխարենը կարելի է հեշտությամբ ու մեծ եռանդով թերություններ գտնել մարդու կատարած ամեն քայլի մեջ և գիտակի համոզվածությամբ նկատողություններ ու խրատներ տալ նրան, ինչպես որ էսօր անում են շատերը:

Լուրջ եմ ասում, հեչ չեմ նախանձում Նիկոլին: Անսահման բարդ, ծանր ու անշնորհակալ գործ է բռնել: Մնում է միայն սատարել իրեն ինչով կարող ենք և հուսալ, որ ինչ-որ կերպ կկարողանա հաջողությամբ իրագործել էն ամենը, ինչ նախատեսում է ու ինչին սպասում ենք բոլորս, ինչպես որ հրաշքով գլուխ բերեց էս ֆանտաստիկ հեղափոխությունը, որի` երազ չլինելու մեջ համոզվելու համար մինչև հիմա ինքներս մեզ պարբերաբար կսմթում ենք:

Alphaone
17.05.2018, 11:21
Քրոջ թևից կոպիտ քաշեց, մի կողմ տարավ ու սկսեց հայհոյախառը ելույթ ունենալ՝ չէր նկատել, որ մոտակայքում եմ: Ուզում էի միջամտել, բայց հիշեցի, որ ոսկե կանոն ունեմ՝ չօգնել, քանի դեռ օգնություն չեն խնդրել: Անցա աշխատանքային սենյակս ու անտրամադիր նստել եմ. ոչ մի բան անելու ուժ չեմ գտնում:

One_Way_Ticket
27.05.2018, 13:03
Բայց ինչ ախմախ երկիր է ԱՄՆ-ն։ Ավստրալիայում ուտել-վերջացնելուց հետո մոտենում ես դրամարկղին, տեղեկացնում որ ուզում ես վճարել (գումարը կարող ես չստուգել, քանի որ ինչ մենյուում տեսել ես, այն էլ վճարելու ես, what you see is what you get), քարտդ tap անում, սպասում approved ազդանշանին, շնորհակալություն հայտնում, հեռանում։ Իսկ այստեղ պիտի սկզբում հաշիվը ուզես։ Սպասես, բերեն։ Հետո նայես, թե ինչ հարկեր են մենյուի գների վրա ավելացրել, դնես քարտդ, սպասես։ Կգան, նաշիվը կտանեն, հետո էլի կբերեն, անդորրագրով, որի վրա պիտի նշես, թե ինչքան թեյավճար ես թողնում։ Դե եսիմ, սպասարկումը տենց մի մեծ բան չի, հաց ուտելու էիր եկել, կերար, հիմի ինչի՞ հիման վրա որոշես, թե ինչքան ես թողնում։ Լավ, որոշեցիր։ Հիմա պիտի չեկի վրա գրես, թե ինչքան, բացի այդ նաև գումարես դա նախկին գումարին ու ընդհանուր գումարը գրես։ Ուռռա, վերջապես ազատ ես։

Ծլնգ
28.05.2018, 17:37
Վերջին անգամ Հայաստան այցիս ժամանակ առաջին իսկ առավոտյան դուրս եկա վազելու (ի դեպ, խորհուրդ եմ տալիս որպես ջեթլագի դեմ միջոց (https://www.theglobeandmail.com/life/health-and-fitness/health/whats-the-key-to-fighting-jet-lag/article9833467/))։ 7-ի կողմերն էր, աշխատանքային օր էր, պայծառ եղանակ... Երևանի կենտրոնը դատարկ-դատարկ, միայն խանութների տերերն էին սկսել խանութների դռները բացել ու ապրանք-բան էին դուրսը տեղադրում։ Ու այդ մի քանիսիսն էլ բոլորը չռած աչքերով ինձ էին նայում, ես էլ ինձ կատարյալ գիժ էի զգում...

Այսօր ոչ-աշխատանքային օր է մեզ մոտ էլ, բայց վերջնաժամկետով գործեր ունեի չվերջացրած, ու որոշեցի այնուամենայնիվ գնալ գործի։ 7-ի կողմներն էր, անդուր միապաղաղ անձրև էր մաղում, հեծանվովս փողոց դուրս գալուց մտածում էի՝ ինչ լավ ա, քիչ մեքենա կլինի փողոցներում, բայց մի քիչ էլ տխրում էի, որ ոչ-աշխատանքային առավոտ լինելով, հեծանվաուղին էլ դատարկ կլինի... մի ձև հանրային հավես բան կա, երբ ուրիշ հեծանվորդ-վազորդների հետ կիսում ես ակտիվությունդ։ Էն էլ մինչև հեծանվաուղի հասնելս մի այգու միջով անցելիս մի քանի խումբ վազորդների հանդիպեցի, հեծանվաուղի էլ հասա՝ լիքը հեծանվորդներ ու վազորդներ, կողքով հոսացող գետն էլ՝ լեփ-լեցուն թիավարողներով։ Ոչ-աշխատանքային օրով։ Առավոտյան 7-ի կողմերը։ Անդուր անձրևին։

Գործի էլ հասա՝ շենքի ֆոյեի հատակին մի քանի հեծանիվների թաց անիվների հետքեր (շենքի մոտի հեծանիվների կայանման տեղը բաց երկնքի տակ է, երևի իմ նման եկողները նախընտրել են հեծանիվները շենք բերել, այլ ոչ թե թողնել անձրևի տակ)... թրջված էի (սովորական քրտնած լինելու փոխարեն), հետևի լուսային ազդակս անձրևի տակ ֆազերը գցել էր, ոտքերս էլ ցեխ ու ավազի մեջ կորած, բայց ժպիտը դեմքիս...

Հ.Գ.
Տեսնես սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆունկցիաները ի՞նչն են, որ ԱՕԿ-ն, սպորտային ֆեդերացիաները, ԿԳ նախարարությունը ու համայնքային ղեկավարությունները չեն կարող անել։

LisBeth
30.05.2018, 21:41
Էկա իմ սիրած թեմա գրառում անելու․․․ լիքը դժվար էր սաղ, նենց դժվար, որ մինչև հիմա խոսելս չի գալիս։ Մայիսը ահավոր ցուրտ ամիս դուրս եկավ, ցուրտ ինչպես կյանքը առանց որոշ բաների ա լինում։ Բայց էսօր արև էր դուրս եկել ու ես ոչ այդքան լուսավոր պատճառներով գործս բաց էի թողնում, նստած թատրոնի շենքի գոգին, նայում էի ֆանտանի կողքը շրջող մարդկանց։ էն որ ռեկլամների մեջ երջանկություն են նկարում լրիվ էդ պատկերն էր, մեկը սելֆի ա անում, մյուսը ընկերոջն ա նկարում, սա վազում ա նայի ո՞նց ա դուրս եկել, էլ գրկել, էլ համբուրել․․․ Քիչ ժամանակ ա անցել, բայց էն դժոխքը ասես չի էլ եղել։ Սաղ դանդաղ ա կատարվում, թեթև քամին փչում ա երեխայի սայլակին կռացած մոր դեմքին, հետ ա տանում մազերը ու բացում մի հատ ժպիտ․․ մի հատ ի սրտե, էն որ նայում ու ուզում ես ժպաս, էն որ աչքերս փակում եմ ու լիքը ժպիտներ են գալիս, ու դրանց մեջ մի հատ ամենա ամենա ժպիտը։ Չեմ կարա էլի ես չժպտամ քեզ հետ, հո զոռով չի, շատ բաներ չեմ կարա․․ ու սաղ մենակ դու ես։ Գնալու եմ Երևան առավոտվա ժամի յոթին վազեմ, ինչպես վերևի գրառման մեջ․․ բայց էլ երբեք չխոսեմ։ Նայելուց լավ բան չկա, հատկապես ճիշտ սաունդթրեկի տակ։ Մենակ տենց ես տեսնում սիրուն բաները։
էս էլ թազա մանիաս ա

https://www.youtube.com/watch?v=z2hZ9CTLICs&start_radio=1&list=RDz2hZ9CTLICs

տեսիլք
04.06.2018, 18:01
Դեռ նոր էի դեղինի տակ մայրուղուց ձախ թեքվել, երբ նշմարեցի, որ հանդիպակաց փողոցում կանգնած ոստիկանական մեքենան անմիջապես աջ արեց ու թափով լարվեց հետևիցս: Առաջին ռակցիաս էր աջից փոքր փողոցներից մեկը մտնել ու տեսադաշտից չքվել, բայց անմտություն կլիներ: Քաշեցի՝ կանգնեցի: Ոստիկաները մեքենայից դուրս էկան. երկուսն էին: Մոտեցան, վարորդականիս իրավունքը պահանջեցին՝ մեքենայի փաստաթղթերի հետ միասին: Մեքենայինը տվեցի, բայց բացատրեցի, որ վարորդականինը մոտս չէր. բոլոր փաստաթղթերս դրամապանակի հետ տանն էի թողել: Միջին տարիքի խստադեմ ոստիկանուհին արդեն սկսեց անհանգիստ շարժումներ անել: Երիտասարդը գործընկերը փորձեց իրավիճակը թեթևացնել: Հարցրեց գոնե մի էնպիսի փաստաթուղթ չունե՞մ, որ տվյալներս մեջը լինի: Հիշեցի, որ ուսանողական քարտ կար մեքենայում, որն էլ վերցրին: Ընթացքում ոստիկանուհին սկսեց բացատրել, որ կարմիրի տակ եմ ձախ մտել: Հակաճառեցի, մի քանի րոպեով ինձ մենակ թողեցին, ըստ երևույթին խաչմերուկի լույսերն էին ուսումնասիրում ու նաև վարորդականիս պատմությունն էին պրպտում: Քիչ անց հետ էկան, երկու կողմումս կանգնեցին: Միջին տարիքավորը քարտս ետ տվեց, մի երկու խրատական խոսքեր ասեց մյուս անգամ ավելի զգույշ լինեմի կարգի ու շուռ գալով՝ հեռացավ: Աջից կանգնած երիտասարդը, թե՝ եթե հետագայում հարցեր ունենաս, հետներս կապնվի ու հետևեց գործընկերոջը: Մինչ շարժվելս նկատեցի, որ կողքիս նստատեղին հասցրել էր իր այցեքարտը թողնել՝ վրան էլ ձեռագիր մեկ այլ համար գրած: Լավ ա, հեշտ պրծա ու թե երիտասարդ ոստիկանը չլիներ թերևս այլ կերպ ամեն ինչ կընթանար. հեչի պես առանց վարորդականի քշելու համար ինձ տուգանք էր հասնում։

Վիշապ
04.06.2018, 18:29
ՈՒրեմն ՀՀ բանկերից մեկում թեթև հաշիվներ ունեմ, որոնցով Երևանի տանս վարձերն եմ հիմնականում փակում, տարին մի երկու անգամ էլ օնլայն ծաղիկ կամ ուտելիք եմ պատվիրում, որ առաքեն մերձավորներիս:
Էս բանկիս հետ մի երկու անգամ խնդիր ունեցա, անշնորք ձևի սպասարկեցին, գումարած դժգոհ էի օնլայն էջի ֆունկցիոնալությունից, որոշեցի բանկս փոխեմ:
Տարբեր տեղերից խորհուրդ տվեցին, թե որ բանկի օնլայն սպասարկումն է հաջողը, էսօր դիմեցի (անունը չգրեմ, բայց էսօրվանից ինձ թվում է ՀՀ-ում բոլոր բանկերի որակը նույն ծովաբողկն ա):
Հայաստանի քաղաքացի, ՀՀ անձնագրով, սոցքարտով, բայց Նահանգների բնակիչ, պատրաստ բոլոր տիպի տեղեկատվությունն ու փաստաթղթերը տրամադրելու:
Նախ մի քանի անգամ հարցրին, թե որն է հաշիվ բացելուս նպատակը (ես ապուշ կտրած, ուզում էի հարցնել՝ ո՞րն է ձեր բանկի նպատակը, ամաչեցի), վերջում տարան բերեցին ու մերժեցին:
Ասին կամ պիտի ՀՀ-ում սովորող լինես, կամ ՀՀ-ում աշխատող: Ես ձեզնից փող չէի ուզում, հակառակը, փող էի ձեզ տալիս, բալամ:
Հիմա չգիտեմ, խնդամ, թե լամ էս տնտեսագիտությունը սերտած գառների վրա...