PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 [38] 39 40

Յոհաննես
11.06.2015, 23:00
Էլի եկա օտպուսկ,գոհ եմ այ մարդ,ինձ հետ տարեք իմ Վայքի դիվիզիոնը,էնտեղ ես իմ տեղը ունեմ,էստեղ չկամ,էստեղի բոլոր մարդիկ ազդում են նյարդային համակարգիս վրա:Էնտեղ ընկերություն չկա զուտ հաց կիսելու խնդիր կա,էնտեղ <<կայֆավատը>> խիստ սահմանափակ է,էնտեղ էգ ճարելը շատ դժվար է ազատ արձակումից-ազատ արձակում,էնտեղ դեմ ենք լինում,հա-հա,օրինակ ես Ռիժիին դեմ էղա,էնտեղ ահավոր շատ ենք տանջվում,էնքան որ քամած լիմոնի նման հանգում ենք,էնտեղ սոված էլ ենք մնում,մրսում ենք,շոգում ենք,կռիվ էլ ենք անում,բայց գրողը տանի էնտեղ էս տիպի զիբիլ բաներ չկան,էս ձևական կյանքից ու մարդկանցից հոգնել եմ,երևի բանակի լավն էլ էդ է,որ ամեն մարդ էնպես է ոնց-որ կա:Գրողը տանի բոլոր էն մարդկանց ովքեր գաղափարները արժեզրկում են ու զուտ դարձնում որսատեղի,իրանց բնազդները առաջ տանելով,գրողը տանի բոլոր էն մարդկանց ովքեր իրանցից ցածր են դասում իրանց ճաշակից հեռու մարդկանց,պիտակավորում են ու ծաղրի ենթարկում:Գրողը տանի մեր տգետ հասարակությանը,ովքեր ունեն ստրուկի մտածելակերպ,գրողը տանի կառավարությանը ու իբր ընդիմությանը:Գրողը տանի բոլոր էն միաջավայրերին որտեղ միակարծություն է,որտեղ մի քանիսի գաղափարները դառնում են ընդհանուր:Ու գրողը թող տանի ինձ,որ մինչև հիմա էստեղ եմ իմ քարանձավը թողած...

GriFFin
12.06.2015, 00:39
...

Katka
12.06.2015, 19:20
Մի հարց ա ծագել՝ խի են սենց լավ մարդիկ իմ կյանքում հայտնվում, վրոդի դեռ տենց եսիմ ինչ լավ բան չեմ հասցրել անել :)) Նախնիներից ինչ-որ մեկը հաստատ ճիշտ ա ապրել :think

Alphaone
16.06.2015, 01:15
Էսօր պետք է Աստղի հետ հանդիպեի, միասին տարեդարձը նշեինք: Գրող-մրող ընկերներիցս է...
Հագել էի վառ գույնի թիթիզ շրջազգեստ, քաղաքի գորշ ֆոնին ինձ արև էի զգում:
Ուրախ, անհոգ քայլում եմ փողոցում, ինչ-որ մեկը մեքենան աստիճանաբար կողքս դանդաղում է:
- Քուր, կամուսնանա՞ս ինձ հետ: (ընկերների մոտ իրեն երևակայում է)
- Կողմնորեշվեք, հիմա քո՞ւր, թե ամուսնություն:
Կողքիննները հռհռացին, կտրուկ պոկվեց տեղից, գնաց.... :կոտրվածսիրտ :)

***

Սենյակում այլմոլորակայինոտ քննարկումներ են գնում:
Արմանը վերև ա ցույց տալիս.
- Ձեր մոտ քանի՞ պետություն կա:
- Մի: (Գալակտկիկական համադաշնությունը նկատի ունեմ)
- Ո՞րն ա:
- Երկնային թագավությունը:

Մենակ ես ու Սոսը ծիծաղեցինք, մյուսների համար կրոնական արժեքների ոտնահարում էր, կարելի ա մարդկանց հետ արժեհամակարգ չկիսել, բայց չեմ սիրում, երբ ուրիշների սրբությունները «քարկոծում եմ»....
***
Ասածս ինչ էր. ջրիկանալն ինձ համար հաճելի երևույթ է, բայց դրա հետ մեկտեղ տափականալն ահավոր է, երբ հետո ինքս ինձ վերլուծում եմ...

StrangeLittleGirl
17.06.2015, 12:56
Էրեկ դանիերենի դասին ընտրություններից էինք խոսում: Էս մեր գերմանացի-ավստրիացիները զարմացան, որ աշխատանքային օրով ընտրություններ են անում: Էս դասախոսն էլ անմեղ-անմեղ բացատրեց, որ կիրակի օրը չեն դնում ընտրությունները, որովհետև դանիացիներն իրենց ամառանոցներում են լինում :))

Վոլտերա
18.06.2015, 13:20
Նենց հաճախ ա լինում, որ իմ ծանոթ մարդիկ խոսք են բացում ինչ-որ թեմայից, որից երևում ա` գաղափար չունեն, կամ չեն տարբերում մեկը մյուսից ( ասենք տրանսսեքսուալներին հոմոներից, հոմոներին բիսեքսուալներից, սատանիստներին սատանայապաշտներից, կրոնը հավատքից, գոտերին էմոներից և այլն): Ու ես էդ պահին իրենց չեմ ասում` գիտեք, դուք ահավոր սխալ եք ու ընդհանրապես խաբար չեք էդ թեմաներից: Ու հիմնականում ինքս իմ մեջ նեղվում եմ ու անցնում:

Դրա համար երազներումս շատ հաճախ եմ մարդկանց էդ երևույթների տարբերությունները բացատրում: Ու իրենք լսում են ինձ ու վերջում համաձայնում, որ սխալ են եղել: Ու ես անընդհատ իրենց բաներ եմ բացատրում, պատմում, հասկացնում: Ոնց որ դա իմ միակ նպատակը լինի էդ պահի: Ու նույնիսկ եղել ա որ երազումս լացել եմ ( իրականում այսինքն) էն պատճառով, որ իրենք իմ բացատրածը չեն ուզել լսել ու էլի նույն կարծիքին են մնացել: Ես դա ահավոր ծանր եմ տանում:

Էսօր էլ էլի տրանսսեքսուալներից էի խոսում երազումս, ու բացատրում էի, որ իրենք ձեր իմացած “գոմիկների” հետ կապ չունեն, որ դա լրիվ ուրիշ թեմա ա, որ դուք իրավունք չունեք իրանց մեղադրելու, որ իրենք հնարավոր ա մինչև վերջ էլ չեն հաշտվում իրենց մարմնի հետ, որ իմ շատ սիրելի Աննան էլ ա տրանսսեքսուալ, ու որ ինքը էսքան ժամանակ վիրահատություն չի արել, որովհետև ուժեղ մարդ ա և այլն:

Այ տենց բառացի հիշում եմ սաղ: Ու կարծեմ` ընդունեցին, որ իրենք սխալ են: Որ էսքան ժամանակ սխալ բաներ են իմացել:

տենց երազներ

Smokie
22.06.2015, 14:56
Սկզբից ուզում էի «Մանրապատումներ»ում գրել, բայց էնքան էլ համապատասխան չի:

2006թ-ի ամռանը Կապանի գլխավոր հրապարակում հայ երգչի (անունը վերջում կտանք) անվճար համերգին էինք: Շատ ջերմ ու սիրալիր էր հանդիսատեսի հետ, կատակներ էր անում, ուրախացնում ու ուրախանում: Պատուհաններից նայողներին էլ ողջունեց, հորդորեց զգույշ լինել::)
Մի երգից հետո էլ հայտարարեց, որ իր երաժիշտ ընկերներից մեկը ղափանցի ա, գուշակել էր տալիս:
- Սա ղափանցի ա՞, թե՞ չէ... Չէ, ղափանցի չի: Սա ղափանցի ա՞ թե չէ՞.................
Վերջում պարզվեց գլխավոր երաժիշտն էր` իր մականունով: Մի քանի երգից հետո երաժիշտներին ասաց:
- Գնացեք էն ղոլը::))
Հանդիսատեսի ծիծաղից հետո ավելացնում ա:
- Ես ղափանի լեզվին շատ լավ եմ տիրապետում: Տի չի՞՜ (վերոնշյալ երաժշտի մականուն)... Տի ա տի:))
Գուցե էս ամենը ձեզ պրիմիտիվ թվա, բայց իրոք գերդրական էներգիա էր փոխանցում բոլորին: «Լյանդի» բառն էլ հիշեց::hands

Իսկ ամենակարևորը էս դրվագն էր:
- Ժողովուրդ խնդրում եմ իրար մի հրշմտեք, ուշադիր եղեք ձեր կողքինների նկատմամբ` հանկապես երեխաների: Մի հատ երեխա ա կորել...
Հարցնում ա ծնողին:
- Ի՞նչ ա անունը: Կարե՞ն... Նարե՞, աղջիկ ա՞, աղջի Նարեե՜:aaa:)):- Համընդհանուր ծիծաղ: Հետո ասեց:
- Նարե ջան, մի վախեցի, արի առաջին շարքերը: Չէ սպասի, եթե էստեղ գաս, էլի կկորես: Ավելի լավ ա գնա Մարզպետարանի դիմաց սպասի: Գնա էնտեղ կանգնի Նարե ջան, մի վախեցի, մամադ հես ա կգա::aha
Բարեբախտաբար երեխան գտնվեց::)

Երբ բոլոր երգերը ավարտվել էին, իհարկե ներկայացնում էր երաժիշտներին:
- Էսինչ Էսինչյան, *** ***յան, տաղանդավոր դաշնակահար, ծնունդով ղափանցի` ***:
Վերջում էլ:
- Առնոլդ Շվարցենեգեր::)) Ես գիտեմ, որ ղափանցիներդ հումորասեր ժողովուրդ եք, դրա համար եմ կատակներ անում:
Հետո եղավ հրավառությունը ու մինչ մենք ուշադիր նայում էինք վերև, հրաժեշտ տված Թաթա Սիմոնյանը, Պրոֆի ու մյուս երաժիշտների հետ արդեն փախել էր::bye

Այբ
24.06.2015, 17:32
Ոստիկան բառի նոր հոմանիշը՝ թուրք։

Freeman
25.06.2015, 14:39
Տեսնում եմ քշերվահազարին զանգ ա եկել: Տեսնես կարևոր բան կա՞ր, թե՞ չէ: Երկար տատանվելուց հետո հետ եմ զանգում.
- Զանգել էի՞ր, չէի տեսել:
- Հա, կարևոր բան պիտի ասեմ:
Անջատում եմ, ինձ քիչ են հետաքրքրում ձեր կարևոր բաները:

Smokie
27.06.2015, 12:38
Մարդու փոփոխականությունը ի՞նչ աստիճանի ա հասնում: Ինչքան շատ տեսնես սկզբի պահին վատ թվացող երեւույթները, էդքան դրանք սովորական կդառնան քո համար:

Ժամանակին կարող ա ինձ վատ զգայի, երբ գեյ երգչի արվեստը սիրեի, կամ օրինակ տեսնեի, որ ականջօղերով ա: Հիմա ավելի շատ էն մասին եմ մտածում, որ դա իրենց անձնական գործն ա, իրենց որոշումը ու ընդհանրապես, իրենցից շատերը, որքան էլ ազատ ուանկեղծ են, միեւնույնն է աջակցության կարիք են զգում: Գուցե իսկապես դիմացինի կարծիքը կարող է ազդել իմինի վրա, թե՞ դա նշանակություն չունի: Կարեւոր չի, կարեւորը հիմա այլ կերպ եմ մտածում, ի՞նչ անենք, որ անհամարձակությունս միշտ մեյդան ա գալիս էս մտքերիս ժամանակ::))

Հիմա՝ ինչպես առաջ, ինձ համար տհաճ ա օրինակ համերգների ժամանակ, կամ երգերի մեջ fuck բառը լսելը, կամ տարբեր տեսանյութերում, նկարներում ու լամպուշկաների մեջ:)) մեջտեղի մատի ցուցադրումը: Տվյալ պահին հաստատ չեմ ուզում, որ դա ինձ համար սովորական բան դառնա, ինչպես ժամանակին չէի ուզում, որ գեյությանը քիչ թե շատ հանդուրժողաբար վերաբերվեմ: Մի տեսակ չեմ հասկանում:
Մի անգամ ընկերոջս հետ խոսացի հաճելի մթնոլորտից ու շրջապատից, եթե անգամ որոշ չափով ցենզուրայից դուրս լինի տվյալ պահի զրույցը, կամ խաղը՝ ասեց «Բա եթե ցենզուրայից դուրս ա, ավելի ազատ պիտի զգաս:))»: Անկեղծ ասած էնքան էլ համաձայն չեմ, բայց որ նման հանդիպումներին ես էլ եմ բոլորի պես անկեղծորեն ծիծաղում ու ուրախանում, դա փաստ ա: Հա՛, հիշեմ որ այս մթնոլորտում չեմ զգացել վերեւի պարբերությունում նշածս թերությունները, կամ «թերությունները»: Շատ-շատ կարող ա կատակով «գրողը տանի» արտահայտությունը հնչի, որը էլի անհամարձակորեն սիրում եմ::))


Չնայած հիմա սա բացառում եմ կտրականապես, բայց վախենամ թե մի օր թմրանյութերի, կամ հանցագործությունների մասին էլ խոսեն այնպես, ինչպես հիմիկվա նորմալ դարձած երեւույթների մասին:

Այբ
27.06.2015, 14:18
Եթե ընտանիքում կա սեր, հարգանք, միմյանց նկատմամբ հոգատարություն, մեկը մյուսին ոգևորելու ու սատարելու պատրաստակամություն, դիմացինին հասկանալու ու լսելու կարողություն, ուրեմն՝ այդ ընտանիքից դուրս եկած անհատը երբեք չի կարող լիել ընկճվող, հուսահատվող․․․նա միշտ վստահ քայլում է ընդառաջ այն ամենին, ինչին ձգտում է։ Այ այդպես է նաև հասարակությունը՝ տարբեր ընտանիքներից դուրս եկած անհատների միագումարը, որի համախմբվածությունը, հարգանքը մեկը մյուսի նկատմամբ և ամենակարևորը՝ համառ պայքարը հանուն ընդհանուր շահերի․․․այդ հասարակությունը չի կարող հաղթող չլինել։ Նա իր համախմբվածությամբ արդեն հաղթող է, իսկ վերջնական հաղթանակը հաստատ չի ուշանալու։

Freeman
28.06.2015, 23:51
Ասում ա՝ խի՞ ա մնացածի հեռախոսի էկրանին աղջիկ, քոնին՝ վիսկի :դ

Alphaone
29.06.2015, 00:38
Ես ասում եմ.
- Կեցցե ամերիկան, մարդու իրավուքների ու լիբերալիզմի ճանապարհին ահռելի քայլ է արել:
Ինքն ասում է.
- Կրակը դաժե ափսոս ա, որ վառես գոմիկներին:

***
Ես.
- Ուզում եմ մազերիս մեջ այլմոլորակայինոտ կանաչ գիծ գնա, մազերս կտրեմ ահավոր կարճ ու վերջապես էս նեղ ջինսերի քաոսում մի հատ հանգիստ, հոլիդեյ ջինս ճարեմ:
Ինքը.
- Արևը խփել ա գլխիդ:

***
Ես.
- Ո՞նց եմ ուզում էս քանի օրը հարբեմ, գլուխս կորցնեմ, արթնանամ տեսնեմ միթինգներն էլ, քաղաքական խժդժություններն էլ, պատերազմներն էլ, քաղաքակրթություններն էլ, ամեն ինչ պրծել ա:
Ինքը.
- Եթե հիմիկվանից հարբեցողությամբ զբաղվես, վաղը, մյուս օրը առողջ երեխա չես ունենալու...
***
Ո՞ր սատանան ինձ կբացատրի, թե ես ինչու եմ մինչև հիմա իր կողքին... Ի՞նչն ա մեզ կապում:

Freeman
06.07.2015, 17:02
ինքը - ստուգի ալկոհոլի առկայությունը, զեկույցի:
ես - որ ես ստուգեմ, էլ զեկուցելու բան չի մնա:

Alphaone
08.07.2015, 01:28
Ախմախ բանավեճ ա գնում:
- Լավ, դե ասա, եթե տիեզերքը Աստված չի ստեղծել, ո՞նց ա տիեզերքն առաջացել, ո՞նց կարար ոչնչից ինչ-որ բան առաջանար:
Ասում եմ.
- Նշանակում ա այս կամ այն կերպ տիեզերքը (էներգիա և նյութ) միշտ կար:
- Ո՞նց կարա ինչ որ բան օդից վերցնի, առաջանա, աբսուրդ ա, որ մի բան կարար միշտ լինել: Տիեզերքն Աստված ա ստեղծել:
- Եթե ինչ-որ բան չի կարա մի բան օդից վերցնի, առաջանա, ապա Աստված ո՞նց ա առաջացել:
- Աստված միշտ կար:

Ես իմ կրոնական դեգերումները դեռ շարունակում եմ, եթե հիմա ժխտում եմ Աստծո գոյությունը, դեռ չի նշանակում, որ մի օր մի բզիկ էլի չի բզզա ու ինձ հավատացյալ դարձնի, բայց իրենց կրոնական «արժեքները» փրփուրը բերանին պաշտպանող ֆանատիկների պարագայում ո՜նց եմ ուզում, որ դժոխք, այնուամենայնիվ, լինի ու իրանք, քանի որ էնքան էլ քրիստոնեական կյանք չեն վարում, էնտեղ լիքը-լիքը ժարիտվեն՝ ի սեր իրենց ֆիլանտրոպ Աստծո...

Cassiopeia
08.07.2015, 17:54
Մարդ մտնում ա հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն ու տխրում :( ինչքան բարդ դեպքեր կան։ Էդ երեխեքին նայելուց սիրտդ մղկտում ա։
Ու մանավանդ, երբ տեսնում ես, որ տատիկ-պապիկներն են էդ երեխեքով զբաղվում։ Չգիտեմ ինչի, ինձ թվում ա, որ Էդ երեխեքի ծնողները «երես են թեքել» իրենց զավակներից։
Մի դեպք հաստատ գիտեմ, որ ծնողը երես էր թեքել երեխուց ու տատիկն էր զբաղվում այդ աղջկանով (անունն Էվելինա էր)։ Բավական տանջվելուց հետո երեխան բավական լավ վիճակում էր, տատիկի հետ գնաց ԱՄՆ վերջնական բուժում ստանալու։ Բայց ցավոք, 7-8 տարեկանում ավտովթարից մահացավ։ Իսկ ծնողները իսկի չէին էլ տխրել իրենց երեխու մահվան կապակցությամբ։ Իրենց մյուս երեխաներով էին զբաղված։ Տատիկն էլ մնաց ԱՄՆ-ում ու մի երկու տարի հետո էլ ինքը մահացավ։

StrangeLittleGirl
10.07.2015, 15:45
Էրեկ առավոտյան տանն ինտերնետ չկար: Դա ահավոր ջղայնացնող ա, որովհետև սովորաբար նախաճաշի հետ նորություն-մորություններ եմ կարդում, ֆեյսբուք-բան փորփրում, գալիս գործի, կենտրոնանում աշխատանքիս վրա: Էդպես էկա գործի, տեսնեմ՝ տանտիրոջիցս մեյլ ա էկել, թե օրվա ընթացքում կարող ա ինտերնետ չլինի, ինչ-որ ափդեյթ-մաթդեյթ ա անում:
Տենց, իրիկունը ժամը հազարին տուն մտա: Էլի ինտերնետ չկար: Ասեցի՝ տանտիրոջս ասեմ, էն էլ լսում եմ՝ իրա սենյակից ընկերուհին կայֆի տակ գոռում ա: Ասեցի՝ լավ, չխանգարեմ:
Առավոտն էլ ինտերնետ չկար, տանտերս էլ արդեն գործի էր գնացել: Էկա գործիս տեղը, ջղային մեյլ գրեցի, թե կապ չկա տանը: Սա էլ ի՞նչ ասի, որ լավ լինի.
- Թե տանն ես, router-ը ռեսթարթ արա:
Ահա, տանն եմ, ինտերնետ չկա ու քեզ մեյլ եմ գրում, բա ոնց:

Այբ
12.07.2015, 23:52
Կորչել, աներևութանալ, անհայտանալ, անէանալ, չքանալ, չքվել, վերանալ, գետինն անցնել, ցնդել, գոլորշիանալ, շոգիանալ․․․մի խոսքով՝ դեպրեսիա։

Chuk
17.07.2015, 05:27
Պատմվածք ա հասունացել: Ու կարծում եմ, որ եթե գրեմ, վատը չի լինի: Երկար ընդմիջումից հետո: Բայց ինքը հիմնված ա իրական բաների վրա, թեև ահագին շեղվել ա: Ու ինչ-որ բարիեր ա առաջացել, չեմ կարողանում ինձ համոզեմ ու գրի առնեմ: Մի տեսակ... օֆ աման եսիմ է:

Նաիրուհի
17.07.2015, 11:08
Երեկ հեռախոսով խոսելով բարձրանում էի Բուսաբանական այգոց դեպի տուն՝ մասիվ։ Երեկոյան տասնմեկն անց էր։ Մեկ էլ տեսնեմ՝մայթի վրա՝ համեմատաբար լուսավոր հատվածում, մանկասայլակ է կանգնած, մեջը մոտ երկու տարեկան պուճուր աչոնիկ կա, տարածքում ոչ ոք չի երևում, որ մտածեմ՝ իրիկուն է, անել են երեխուն մաքուր օդի։

Սենց անհանգիստ, անընդհատ աչքս պուճուրի կողմը՝ անցնում եմ, մի քսան մետր վերև տեսնում եմ ջահել կնոջ, ով փողոցն է ավլում, էն քաղաքապետարանի թե թաղապետարանների նարնջագույն արտահագուստով։ Հաճախակի հայացքը գցում է երեխայի վրա, տեսնում, որ ամեն ինչ կարգին է, հետո շարունակում գործը։

Մի տեսակ սիրտս լցվեց, նենց անուշ ու տխուր տեսարան էր։ Հիշեցի, որ պայուսակումս շոկոլադ ունեմ։ վազեցի հետ, տվեցի ճուտիկին, թուշիկն էլ պաչեցի ու բարձրացա վերև։ Մաման բարի ու տխուր նայեց վրաս, ժպտաց...

Freeman
20.07.2015, 00:39
Ասում էի, որ ես էմպաթիա չունեմ, ասում էր, որ չէ, էնքան ունեմ, որ չեմ տարբերում ուրիշների զգացածներն իմինից:
Երևի էս հարցում էլ էր ճիշտ:
#կամացզգացեքխանգարումեք #հարբածշաման

Alphaone
20.07.2015, 14:09
Ահավոր մրսած ամբողջ գիշեր չեմ քնել, օրերս րոպե առ րոպե պլանավորած էին, որ գրաֆիկից հետ չընկնեմ, արդեն իսկ հետ եմ ընկել, ինձ համար պառկած գիրք եմ կարդում՝ ինչ լինում է, թող լինի, նյարդերս արդեն տեղի են տալիս:

Smokie
20.07.2015, 14:47
Էլի լցվեց ակումբային նամակներիս հավաքածուն: Սկսում ենք 4-րդ սեզոնը:))

Մուշու
20.07.2015, 15:47
Էնքան շատ բան կա անելու, որ գերադասում եմ ոչինչ չանել: Ուղղակի ոչինչ չանելուց սրտխառնոցը սպանում ա, ինչ անտանելի վատ եմ, չգիտեմ էլ ո՞նց դիմանամ : Երևի վերջին կես տարվա մեջ սենց ահավոր վիճակում չեմ եղել , սրտիս աշխատանքը զգում եմ ամբողջ մարմնովս, օդը մի այլ կարգի չի հերիքում , ասես ինչ որ մեկը փակած լինի շնչուղիներս : Երբեք հոգեվարքի միջ գտնվող մարդու հետ չեմ տեսել/խոսել հետը, բայց վստահ եմ որ իրանք էլ էս տեսակ մի բան են զգում : Հավանաբար սենց ծանր չէի լինի եթե արդեն նման իրավիճակում հայտնված չլինի: Երբ գիտես ինչ ա սպասում ձախողման դեպքում ընկալուդ մի այլ կարգի փոխվում ա : Վախենում եմ շաաաատ, զզվում եմ տագնապի զգացողությունից , ինքը ներսից քանդում ա :

Անվերնագիր
26.07.2015, 12:07
-Պարոն մայոր беспилотник-ի մեջ քանի՞ հոգի կարա նստի
-Որ քիպ-քիպ նստեն, մի 3 հոգի կտեղավորվի

Ֆսյո տակի մեր բանակը լուրջ ա.

Այբ
29.07.2015, 17:11
Հորեղբորս տղան 1000 տարի է, ինչ որոշել է ամուսնանալ, բայց մինչև հիմա չի ստացվում: Մի խոսքով: Մեր ծանոթներից մեկը չամուսնացած աղջիկ ունի ու որպես <<տիպիկ հայ մայր>>, աղջկան ամուսնացնելը դարձրել է իր ամենանվիրական երազանքը: Որոշ մարդկանցից էլ իմացել ենք, որ վերջինս դեմ չէ իր աղջկա և իմ հորեղբոր տղայի , այսպես ասած, հանդիպմումը կազմակերպելուն և այլն:
Ուրեմն, այսօր այդ կինը` որպես մեր հին ծանոթ, եկել է հյուր:
-Իմ Ալիսան....զարմանում եմ` էս դարում... ախր նման աղջիկ կլինի?:o : Ամբողջ օրը կուխնիայից դուրս չի գալից: Նե~նց տարբեր տեսակի ճաշատեսակներ է պատրաստում: Մեկը մեկից համով,-այդ կինն է աղջկան գովում:
Մենք ձայն չենք հանում: Դե մայր է...թող գովա էլի: Բայց հետաքրքիրն այն էր, որ աղջկա ''խոհարարական տաղանդը'' գովելիս /օրինակի համար/ ոչ մի ճաշատեսակի անուն չէր տալիս:
Կինն էլ դե մեր "հիացմունքից" ավելի ոգևորվեց ու վերջը ճաշատեսակներից մեկի անունը տվեց.
-Ալիսայիս նմանը չկա: Նման տեսակի ճաշատեսակներ...էն էլ տարբեր...նե~նց ձու է խաշում:

Տնաշե~ն, գոնե հորնելը, որ հորինել էր...մինչև վերջ...չկա~մ:D

laro
30.07.2015, 03:11
Էլի եկել եմ բողոքելու: Մի դեպք ա եղել, ահագին ժամանակ ա մտքիցս դուրս չի գալիս: Իմ տրանսպորտային միջոցը միշտ մետրոն ա, հազվադեպ եմ նստում ավտոբուսներ կամ մարշուտկաներ: Վերջերս էնպես ստացվեց, որ պետք ա ավտոբուսով գնայի: Վերջում էինք նստած, կողքիս մայր ու աղջիկ էին, աղջիկը փոքր, մի հինգ տարեկան երևի: Ավտոբուսին զուգահեռ կանգնեց մարշուտկա, ու երևում էր, որ մի կին հանեց էն մի տեսակ փակվող ցելոֆաններից (զիպ փականով են ոնց որ ասում) մեջը լիքը մանր կոպեկներ ու սկսեց հարյուր դրամ գտնել միջից: Հիմա էդ կինն երեխային ասում ա. «Վայ հլը տես էն կինն ինչի մեջից ա հանում կոպեկը, հի հի, ամոթ ա չէ՞»,- ու խնդում ա սենց արհամարական ու միառժամանակ երեխային բացասական ա տրամադրում: Ասում ա. «Կուզեի՞ր ես էլ սենց լինեի, պատկերացնու՞մ ես» կամ «Կուզես մեծանաս սենց դառնաս»:
Նախ և առաջ ինչ կապ ունի տոպրակից ա հանում, թե թանկարժեք դրամապանակից էդ գումարը, ինչ կապ ունի: Ոնց կարելի ա էդպես զզվանքով խոսել մարդու մասին մենակ դրա համար, դու ինչ գիտես ընդհանրապես իր մասին, դու ով ես, որ էդպես վեր դասես քեզ մնացածից: Կամ եթե քո կարճ ուղեղով որոշել ես, որ մարդը վատ ա ապրում (չնայած հնարավոր ա, որ դա էդպես չի) ու կարելի ա իրան ձեռ առնել, դու մոռանում ես քո վաղվա մասին ու չգիտես ինչ կլինի քո հետ վաղը քաղքենքի արարած: Ամոթը քո պահվածքն ա, որ տենց թեթև բանից ոգևորվեցիր ու սկսեցիր բարձրաձայն ապուշության աստիճանդ ցուցադրել քիչ չի, մի հատ էլ երեխային տրամադրել: Կարող ա ձեզ թվում ա, որ հիմա էլ ես եմ էդպիսի թեթև բանից պատումթյուն սարքում, բայց տանել չեմ կարողանում ստախոսներին ու քաղքենիներին, իրենց անհիմն բոլորից վեր դասողներին: Մարդն ինչքան էլ ՄԵԾ մարդ լինի, ինչքան էլ հաջողակ ու ամեն ինչի հասած լինի իր կյանքում, չպիտի մեծամտանա երբեք, չպիտի վերևից նայի մնացածին, ամենավանող բանն ա դա մարդու մեջ, որ ինձ ստիպում ա իրենից հեռու մնալ: Վերջերս մի մարդու հետ ծանոթացա, մի քիչ խոսեցինք, պարզվեց Հարվարդի դասախոս ա: Իսկ ինքն էնքա՜ն բարի, պարզ ու հասարակ մարդ էր: Իսկ էստեղ ոչնչություններն իրենց, ոնց որ ասում են, քարերից գցում են: Պարզությունը աչք ա շոյում :)

Enna Adoly
01.08.2015, 20:21
մեքենայում երգ ա գնում՝ мы не паранойя, мы не паранойя...
մտածում եմ այ մարդ, ինչ կապ ունի պարանոյան, պարզվեց՝ ասում ա՝ мы не пара ноя :/ :o

Այբ
01.08.2015, 22:15
Իզուր չէ, որ կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի: Բայց մեկ-մեկ, երբ հարմար ժամանակը <<բաց են թողնում>> ու փորձում են ուշացումով <<լրացնել>> բաց թողածը։ Չէ՛։ Այդպես չի ստացվի։ Ասենք՝ ուշացած հոգատարությունից ու սիրուց ի՞նչ օգուտ։ Ավելի վատ։ Ատելություն է ծնում։

LisBeth
04.08.2015, 20:30
Շատերը հարցնում են թե ինչի՞ ա կատվիս անունը Ջոննի, այլ ոչ թե ասենք վասյա: Ես նայում եմ դեմքներին մի քանի րոպե, հասկանում, որ հարցը լուրջ ա, ասում եմ.
- Դե որովհետև իրա հիշողությունը 80Gb ա:
Ինքս իմ ասածի վրա ծիծաղում եմ:
Մենակ մնալը լավ բան ա, հատակն էնքան մաքուր ա որ կարելի ա նույնիսկ մերկ պառկել վրան: Ջոնին գալիս ա խոնավ քիթը քսում ա դեմքիս.
- Բարով եկար...
... մռմռում ա, սենց, տալիս ա իրան սիրել... ու թողում գնում ա, էլի:

Անվերնագիր
05.08.2015, 09:32
Երբ կհոգնես, կգազազես աշխարհից
գնա իրա (http://oi60.tinypic.com/34rjgqs.jpg)մոտ


#otpuski_mej

Նարե91
10.08.2015, 12:12
Մանկական խաղահրապարակ

12:30:

Անճաշակ հագնված ու մեծ քանակությամբ շպարի շերտի տակ թաքնված մի կին՝ խորասուզված սմարթֆոնի մեջ:

Քիչ այն կողմ նրա փոքրիկը՝ հողերի հետ խաղալիս:

Փոքրիկ- Մա՛մ: /12:35/

Մայրը- .........................................................

Փոքրիկ- Մամա՛: /12: 45/

Մայրը-..........................................................

Փոքրիկ- Ա՛յ մամ: /12:50/

Մայրը-..........................................................

Փոքրիկ- Մա՜մ, չիշիկ ունեմ: /12:55/

Մայրը- Օրը քանի՞ անգամ: Զզվցիր, թողիր, շռան շուն:

Հայացքը սմարթֆոնից չպոկելով՝ անփույթ բռնեց երեխայի ձեռքն ու գրեթե քարշ տալով՝ փնթփնթալով տարավ:


13:00

Առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող, համեստ հագուկապով կին՝ խեղված վերջույթներով, հազիվհազ քայլող երեխայի ձեռքը բռնած:

Մայրը- Ձա՛գս, արի էստեղ նստե՛ք հիմա, կուզե՞ս չէ: /13:03/

Փոքրիկ- .............................................................................................................

Մայրը- Զգույշ, վե՛ր կաց, պիտի քայլես, սիրունս, ոտքդ դի՛ր: Ահա՛, չի ցավում, չէ՞: /13:15/

Փոքրիկ-..............................................................................................................

Մայրը- Արև ջա՛ն, ուզո՞ւմ ես էլի մնանք: /13:17/

Փոքրիկ-..............................................................................................................

Մայրը- Գնանք, որ քեզ համար «Բժիշկ Այբոլիտը» կարդամ, հա՞ իմ հրաշք: /13:20/

Փոքրիկ-...............................................................................................................

Երեխայի՝ ոգևորվածությունից պսպղացող աչուկներից ուժ ստանալով՝ մայրը ամուր բռնեց ձագուկի ձեռքն ու կամաց-կամաց շարժվեցին:

Tiger29
15.08.2015, 00:34
***


https://youtu.be/C9Y8rmQIsU8?t=4m15s

***

StrangeLittleGirl
01.09.2015, 13:53
Իմ օֆիսում ինձ հետ նստող ևս մեկ PhD անող կա՝ Նիկոլինը: Մենք նույն պրոյեկտում ենք: Ինքն ինձնից մի քանի ամիս առաջ ա սկսել: Ինքը դանիացի ա: Որպեսզի հասցնի դիմել ծրագրին, հատուկ իրա համար դեդլայնը երկարացրել են: Ու բոլորս էլ գիտենք, որ եթե նոր պոստդոկի տեղ բացվի, ավելի շուտ իրեն գործի կընդունեն, քան ինձ հենց նրա համար, որ դանիացի ա:

Հաճախ թե՛ մեր ղեկավարը, թե՛ մյուսները փորձում են մեզ իրար հետ համեմատել: Օրինակ, ղեկավարս միշտ ասում ա, որ ես իրանից առաջ եմ իմ աշխատանքով: Ես էլ թռնում եմ ղեկավարիս դեմքին, թե՝ ինձ չի հետաքրքրում ումից եմ առաջ, ումից՝ չէ, ինձ հետաքրքրում ա ես կոնկրետ էնտե՞ղ եմ, որտեղ պիտի լինեմ, թե չէ: Կամ ասենք մեր օֆիսում մեզ հետ աշխատող երրորդ մարդը՝ պրակտիկա անցնող ուսանողուհի, հա էրեսով ա տալիս, թե ու՞ր ա Նիկոլինը, մի քիչ երկար չի՞ իրա արձակուրդը: Ես ասում եմ՝ երևի տնից ա աշխատում: Իրա էդ տնից աշխատելն էլ են շատերը թեմա սարքել, թե՝ տես, դու ամեն օր գալիս ես օֆիս, իսկ նա տանն ինչ գիտես աշխատում ա, թե չէ: Ձեն չեմ հանում: Մեկ էլ մեր պոստդոկերից մեկը պիտի օգներ Նիկոլինին, որ իրար հետ էքսպերիմենտ անեն: Նիկոլինը միշտ վերջին վայրկյանին քենսըլում էր: Էս պոստդոկը կատաղում էր, թե՝ էս ինչ անպարտաճանաչ ա, ծույլ ա, էս ա, էն ա: Ու ակնկալում էր, որ մի երկու քֆուր էլ ես եմ տալու: Ասում էի՝ գուցե մարդը դեպրեսիա ունի, ինչու՞ ես շտապում եզրակացություններ անել: Անգամ պրոյեկտից դուրս մարդիկ իմանում են Նիկոլինի մասին, սպասում են, որ պիտի ատեմ իրան ու ինադու բաներ անեմ: Ես էլ զարմացած ասում եմ՝ բայց ինչու՞ պիտի իրա հետ համեմատվեմ, անկապ էներգիա եմ ծախսելու իրան ատելու վրա:

Էսօր Նիկոլինն ինձ նամակ էր գրել, որ դեպրեսիա ա մոտը դիագնոզվել, ու որոշ ժամանակ գործի չի գալու: Բա որ ասում եմ՝ պետք չէ հետը համեմատվել...

Վահե-91
04.09.2015, 23:39
Ես գիտեմ, ոնց կարելի ա դառնալ հայտնի: Կարելի ա պլան ծխել ու մտքիդ եկածը նկարել կամ գրել բանաստեղծություններ: Մի 100 տարի հետո կդառնաս հանճար:

StrangeLittleGirl
05.09.2015, 21:56
Էս դանիացիներից էշ կերած-էշ մեծացած ազգ Եվրոպայում դեռ չեմ տեսել: Նույն նեմեցները, ֆրանսիացիները, անգամ իմ չսիրած անգլիացիները ու ով ասես, եթե նույնիսկ սաղ կյանքը լավ են ապրեն, առանց դժվարության հասկանում են, թե ինչ ա վատ կյանքը, էմպաթիա կա, բան կա: Բայց դանիացիները լրիվ քառակուսի են էդ հարցում:

Մի անգամ մի դանիացի պրոֆեսորի տանը հյուր էի: Քաղաքի ամենաճոխ թաղամասերից մեկում մի ճոխ-ճոխ բնակարան էր: Հարցրեց, թե ինչու եմ Հայաստանից գնացել: Ասեցի, որ աշխատավարձս ցածր էր, աճելու տեղ չկար, բան: Ինքն էլ թե՝ ստեղ էլ կյանքը թանկ ա: Դե արի ու բացատրի, որ ինչքան էլ կյանքը թանկ լինի, ստեղի աշխատավարձով տեղը տեղին ապրում եմ: Ասեցի՝ չհասկացար, էնքան ցածր էր, որ ծնողներիս հետ էի ապրում, չէի կարող ինձ թույլ տալ առանձին ապրել: Ասեց՝ ես էլ եմ ծնողներիս հետ ապրում ամեն շաբաթ-կիրակի (ծնողները վիքենդին հյուր են գալիս էլի):

Մեկ էլ վերջերս բողոքում էի, թե՝ ձմեռն էկավ: Մի հատ ուրիշ դանիացի ասեց՝ դու չգիտես ձմեռն ինչ ա: Ասեցի՝ էդ դու չգիտես, որտև կյանքում չես տեսել ինչ ա նշանակում -20-ի տակ առանց ջեռուցման ու էլեկտրաէներգիայի, մոմի լույսի տակ վերմակներով փաթաթված նստել: Դրան պատասխան ասեց՝ ոչ, դու չգիտես, ես -15-ին առանց ձեռնոցի հեծանիվ եմ քշում, մինչև նոյեմբերի վերջ էլ ծովում լողանում:

Դե արի ու բան բացատրի սրանց:

Smokie
14.09.2015, 23:04
Ոնց ժամանակին Պարույր Սևակի հետ էր եղել, համարյա նույն կերպ կրկնվեց էսօր:
Հարմարավետ, ինձ համապատասխան չափսի ու արդեն շատ սիրելի հեծանիվը զբաղեցված էր՝ քշում էի շատ ավելի փոքրը (իհարկե ոչ մանկական): Ցավեցնող նստատեղ, պինդ պեդալներ, ցավացող ոտքեր, ընդամենը մի-քանի վայրկյան սանձված նժույգ... Մի խոսքով, որոշ ժամանակ անց դեղինս վերադառնում ա իր տեղը, վերցնում եմ՝ ոգևորված, ճիչով սլանու՜մ ու միանգամից բաբաա՜խ::D Բարեբախտաբար մի երկու քերծվածքներ են ոչ ծանր՝ ձեռքիս ու ոտքիս::) Երկու օրերի հեծանվավարությանս ամենավնասատու պահն էր՝ էն էլ հենց ամենավերջին պահերին՝ հետո էլի էմ քշել, քանի դեռ հնարավորություն կար:;)

Freeman
15.09.2015, 18:40
Ինչ-որ գեղեցիկ բան ոչնչացնելու տրամադրություն ունեմ:

Այբ
15.09.2015, 19:16
Երբ իմանում ենք, որ ինչ-որ մեկին են սպանել, մարդասպանին ՄԵՂԱԴՐՈՒՄ ենք, որ մեղք է գործել Աստծո դեմ, իսկ սպանվածների հարազատներին մխիթարում ենք, որ ԴԱ էր Աստծո կամքը։ ՏրամաբանություՆՆ եմ ուզում հասկանալ, բայց չեմ կարող::think
Բայց դա հեչ: Ինչ ուզում ես արա՝ սպանիր, թալանիր և այլն, կարևորը գնաս եկեղեցի, մոմ վառես ու դրախտն ապահովված է: Չէ՛, երևի ես նախընտրեմ դժոխքը:

Ներսես_AM
16.09.2015, 23:19
ՈՒրեմն ԱՄՆում էս քանի օր առաջ էլեկտրոնիկայով հետաքրքրվող մի մուսուլման տղա թվային ժամացույց էր սարքել ու տարել էր դպրոց (http://www.bbc.co.uk/news/world-us-canada-34266389) իր էլէկտրոնիկայի ուսուցչին ցույց տալու։ Էդ տեսնում ա անգլերենի ուսուցիչը ու զանգում ա ոստիկանություն հայտնում ա որ էս տղան բոմբ ա սարքել, բերել դպրոց։ Ոստիկանները գալիս ձերբակալում են ու տանում բաժին։
Էսքանից հետո կարող ենք միանալ ինտերնետային հսկայական քլնգոցի ալիքին ու ինչ ասես ասենք ԱՄՆի հանրության ու ոստիկանության հասցեին։ Բայց հենց նոր Օբամայի էս թվիթը հույս ա տալիս, որ մարդկությունը դեռ չի վերացել երկրի երեսից։

http://ichef.bbci.co.uk/news/624/cpsprodpb/15084/production/_85584168_clockpotus.jpg

https://pbs.twimg.com/media/CPCy7VtWgAA8Ot6.png

Chuk
25.09.2015, 15:23
Ա՜խ, արա: Դպրոցներից մեկն ունի HTML-ով սարքած սայտ ու նոր աշխատող, որը չգիտի, թե սայտը ոնց թարմացնի: Տնօրենի խնդրանքով ընդունել եմ էդ մարդուն, որ «սովորացնեմ»:

- Իսկ դուք HTML-ին ընդհանրապես ծանո՞թ եք, - հարցնում եմ էդ աշխատողին:
- Հա, իհարկե, - պատասխանում ա, - մեր նոր հեռուստացույցը որ առանք, լարի գլխիկը դրանից ա:

:))

Արեն.
28.09.2015, 23:31
Մի աղջիկ կար՝ինձ շատ սիրեց,
Բայց հեռացավ,որպեսզի չամուսնանաք ու ես գիշերները չձանձրանամ նրա խռմփոցից:
Հիմա ես նրա ծիծաղն ավելի դյուրին եմ հիշում,քան կնոջս անունը:
****
Հազար թէ՞ հազար հինգհարյուր(չեմ հիշում թէ քանի տարվա) ընկերուհուս ասեցի՝
ՈՒզում եմ միասին ապրենք,ես ամեն առավոտ The doors-ի ,,cars hiss by my window,,-ը բարձր կմիացնեմ ու քեզ համար ձվածեղ կպատրաստեմ:
Նա ասաց ,որ ձվածեղ չի սիրում:
Մենք բաժանվեցինք
Ո՞նց էի ապրելու այդքան աննրբանկատ աղջկա հետ:

Այբ
29.09.2015, 13:15
Հետաքրքիր է՝ ինչքան լավ, բարի, խելացի, մտածող(ու երևի մտածող մարդիկ իրականում չունեն կրոնական պատկանելություն) մարդկանց գիտեմ...հիմնականում հավատացյալ չեն: Հավատացյալ ասելով ի նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր "մարդկային" լինելու համար բավարար են համարում "հավատացյալի" դերը (անընդհատ Աստծո անունից խոսել և այլն)։ Իսկ շատ "անհավատներ" ուղղակի պատրաստ են հենց էնպես դիմացինին օգնել՝ առանց "Աստված պատվիրեց" կոնտեքստին հետևելով։

Հ.Գ. Գրառումս իհարկե չի վերաբերվում բոլոր հավատացյալներին (ոչ մեկի կրոնական զգացմունքները չեմ ուզում վիրավորել): Խնդրում եմ՝ չընդհանրացնել:

arazaz
29.09.2015, 14:51
էսօր երթուղայինի վարորդը երրորդ մասից մինչև մասսիվ հեռախոսը ականջին սեր էր բացատրվում եսիմ ում, մեքնեան քշելով 20 կմ/ժ արագությամբ ; ինձ զգում էի որպես բրազիլական սերիալի մասսովկի դերասան; բավականին հետաքրիքիր գործ է; վաղվանից ռեզյումես կուղարկեմ բրազիլիա․․․

Meme
01.10.2015, 14:50
Բարև ակումբ.
Չգիտեմ էլ ովա հիշում ով ոչ :(
Բայց կարծես թե անգամ ես ինքս եմ ինձ մոռացել
Կարևորը, որ պատահական մտա ակումբ փոստս ստուգելիս . :8 ու մեկա ջերմություն եկավ նորից :kiss
Կարոտել եմ բոլորիդ :oy
Բարևներ Գերմանիաից:drinks

Cassiopeia
01.10.2015, 14:58
Այսօր առաջին անգամ ինձ վատ ու ճնշված չզգացի, երբ ինձ «ծյոծյա» դիմեց երեխան։ Չէ, էլի էդ դիմելաձևը չեմ սիրում։ Բայց էնքան համով ու անմիջական երեխա էր։ Հիվանդանոցում, ֆիզիոթերապիայի հերթական փուլն անցնելուց էդ երեխան եկավ։
«Բարև ծյոծյա, ես դինոզավր ունեմ» :)
Ինքն էլ էր եկել «տոկահարվելու»։
Առողջություն քեզ, փոքրիկ :)

arazaz
02.10.2015, 00:52
մի քիչ առաջ ինչ որ բաներ կարդացի այստեղ, ու կարծես թե իմ մասին են գրում մարդիկ որ ես տռռոլ եմ; ես մի տեսակ ինձ բավականին ուրիշ ձև զգացի; չգիտեմ, ինչ որ բան մեջս շարժվեց, էն էլ մազոլիս ցավը ուժեղացավ ու խլեց զգացմունքս հասկանալու ուննակությունը; հենց ցավը անցնի, էլի մտնեմ կարդամ

unknown
02.10.2015, 16:37
Աշունը այդպեսել չսիրեցի:angryմարդ չի հասկանում շոգա թե ցուրտ, ոնց որ իմ տրամադրությունը լինի, որ վարկյանի մեջ փոխվումա լավ ու վատի:Dդե արի ու հասկացի անձրևա հիմա թե արև:think

arazaz
02.10.2015, 19:46
էսօր ՖԲ-ում կարդացի,որ
ուզում են գնան ՌԴ դեսպանատան մոտ գոռան , որ չի կարելի իպ ի ահաբեկիչների վրա ռումբ գցել , վսյոտկի մարդ են , ոնց կարելի ա ոչնչացնել ' իրենք ել իրենց ծնողների երեխան են ... ու վախեցա գնալ միտինգի; ռուսը լիքը զորք, 600 հոգի էր բերել Հայաստան ու կարող է սիրացիների ու ուկրների պես մեզ էլ կոտորի; վախեցա․․․

Meme
08.10.2015, 00:55
Բարև...էլի ես եմ
Griffin ի օրագիրն էի կարդում. Պարելու մասին. մի փոքր մեջբերում անեմ



Ափսոս, որ տարիքի հետ մենք ինքներս մեզ զրկում ենք էդ ամենը վայելելուց:



Մի բան եմ հիշել չգիտեմել հետաքրքիր կլինի. թե ոչ
Մի քանի ամիս առաջ էր. Ես ու պապան էինք, Գերմանիայում տուն ունենալու թույլտվության թուղթը տվեցին:love
Մենք պարում էինք դուրսը .թևս գցել էի պապաի ուսին. հետնել երջանկությունից ու մեր արածից ծիծաղում էինք :oy
Չնայած հետո (մարդամեկը) ասեց.
- ինձնից հույս չունենաս, որ դուրսը տենց բաներ կանեմ , բայց կարևորը ապրածդա. ու թե ոնց ես վերապրել էդ պահը....



հ.գ դու դեռ իմ գժության ամբողջ չափաբաժնին ծանոթ չես :P

հ.գ.գ բոլորսել կարող ենք ապրել երջանկությունը փոքրերի պես ;)

impression
09.10.2015, 23:14
կարդալու նենց սով ա մոտս, օրը մի գիրք կուլ եմ տալիս
էն օրը ձեռս քինդլ էր ընկել, էդ ինչ լավ բան ա էդ սարքը, ես սկի չէի պատկերցնում, դե ես հին եմ, գիրք ասելով հենց գիրք էլ պատկերացնում եմ, բայց շատ դուր էկավ
ու էս նոր գրականությունը կարդալուց մի բան եմ մտածում միշտ, այսինքն նույն զգացողությունն եմ ունենում ամեն անգամ՝ ինչ-որ միջանկյալ փուլում ա հիմա գրականությունը, ինչ-որ բան պետք ա ձևավորվի, ինչ-որ նոր ուղղություն, նոր արտահայտչամիջոց
ես սպասում եմ հանճարին, հավատում եմ, որ ինքը կա

Meme
13.10.2015, 12:12
Ասումա դիմացիր ժամանակավոր տխրությանը, որ հավիտյան երջանկությունդ ոտնակոխ չանես...
եթե իմանայի

ivy
14.10.2015, 10:47
Ակումբում ժամանակը ոնց որ ուրիշ ձև հոսի: Ուրիշ տեղ մի բան ես գրում, ակնթարթորեն ռեակցիաներ են լինում: Հարց ունես, միանգամից պատասխան ես ստանում:
Էստեղ ճըռռռռ, մըզզզզ... Տեմպ չկա, թմրած, կիսաքնած վիճակ է: Մինչև մի բանը տեղից շարժվում է, ես կես մարդ եմ դառնում:
Էս դանդաղ ու դինջ վիճակը հեչ իմը չի. ես ամեն ինչ արագ եմ անում, որ լիքը բան հասցնեմ:
Բայց սիրում եմ Ակումբը, մնում եմ, ինչ էլ լինի:

Sambitbaba
14.10.2015, 13:36
Ակումբը բազում ժամանակների, արագությունների, տարածքների, Տիեզերքների հանրագումարն է:
Վայելիր` եթե դեմ չես...

Meme
23.10.2015, 02:17
Լուրջ կյանքից վախենում եմ :think
Էդ նոռմալա թե ոչ, :esim բայց արդեն երկինքներում եմ :oy

anhush
23.10.2015, 03:53
Ակումբը բազում ժամանակների, արագությունների, տարածքների, Տիեզերքների հանրագումարն է:
Վայելիր` եթե դեմ չես...
.......... /մի տեսակ օրագրային գրառում/
ափսոս որ ինչքան հասցրի ծանոթանամ, շատ միակարծիք հանրագումար է: ֆունդամենտալ տարբորություններ չկա և դրա համար էլ չկա ֆունդամենտալ քննարկումներ...
կա ի բան, որը հաստատուն է "ես գիտե, որ դու գիտես որ ես գիտեմ " ;) :)

Հարդ
23.10.2015, 22:54
Որ մոտդ պահ ա գալիս անցյալդ ես հիշում, իսկ դրա մի մասն ակումբն ա: Մտնում ես նայում ես լիքը նոր թեմաներ, խոսակցությունը եռում ա, թեմաներ կան առաջվա նման հակասական կարծիքներ են գրում է ))

Ուզում ես դու էլ մտնես, գրես նորից մի մասը դառնաս, բայց զգում ես որ դու ասելիք չունես: Տենց, ուղղակի... ու չես հասկանում հիմա դու ես դատա՞րկ, թե..

Անգամ էս անկապ մտքերը կիսատ մնացին ))

Freeman
24.10.2015, 04:10
Համարյա բոլոր գործողությունները, որ կատարում ես բալի մուրաբայով տաք չայի ուղեկցությամբ, մի տեսակ հաճելի են դառմում, նույնիսկ եթե էդ էս ժամին խալխի երկրի զորքերին հետեվելն ա:

Մուշու
24.10.2015, 21:58
Ժամանակին մոտ ընկերուհու հետ զրույց :
- Փոխվել ես ու դեպի վատը:
- Ես չեմ փոխվել, կյանքն ա փոխել :)
- Բոլորի հետ ես տենց թե՞ մենակ իմ :
- Բոլորի առանց բացառության :)
- Լավ չի, հետ փոխվի:
- Լավ ա, մարդիկ ստանում են էն ինչի արժան են :)
- Այսի՞նքն:
- Ոչինչ ! Մարդիկ արժան չեն ոչնչի :) :)
- Դառնես դարձել:
- Ես չեմ դառը, կյանքն ա դառը ;)
***
Դրվագ ուրիշ զրույցից :

Ան.- Բա *** ո՞նց ա :
Ես - Չգիտեմ :
Ան.- Ինչի՞ :
Ես - Չենք շփվում:
Հ. - *** հե՞տ : (հենց նոր մոտեցած)
Ես - Հա :
Հ. - Բա էդ ո՞նց:
Ես - Միակողմանի որոշում :)
Հ. - *** որոշե՞լ :
Ես - Բա էլ ո՞վ , գիտես ես տենց բան չի անի ...

***
Հոգնել եմ մոխրագույն և սև գույներից : Դրսում դեղնակարմիր ա իսկ ներսում մոխրագույն սևի գրակշռությամբ : Կյանքը եռում ա, իսկ ես սառն եմ ձյան պես և չոր քարի պես : Դու գողացար իմ վերջին պատճառը , տրորեցիր ու անցար առաջ ...

Ռուֆուս
27.10.2015, 13:11
Երբ որ փոքր երեխա էինք ու ծնողներս Նինտենդո էին առել, մեր երջանկությանը չափ չկար: Բայց մի պայման կար, որ օրական կարող էինք խաղալ մենակ մի ժամ, ուղիղ ժամը երեքին մամաս գալիս Նինտենդոն անջատել էր տալիս ու ամեն մեկս գնում էինք տարբեր բաներով զբաղվում: Իսկ հիմա թոռները ամբողջ օրը այֆոնները, պլանշետներն ու նոթբուքները գրկած նստած են, բայց մամաս ձեն չի հանում, որովհետև ինքն էլ ա ամբողջ օրը այֆոնը ձեռը ֆեյսբուքներում ու սկայպում:

#21centuryproblems

Alphaone
28.10.2015, 21:08
Բյուրն​ էն որ ասում էր՝ կլոր աշխարհ:
Մեր մոտ թրեյներ պետք ա գար Երևանից:
Պարզվեց մեր թրեյները իմ նախկին կոլեգանեից մեկի՝ Նառայի տղան ա, ով ուրիշ մարզում էր աշխատում, բայց ում հետ ժամանակին շատ-շատ մտերիմ էինք:
Էսօր թրեյների հետ թրեյնինգի դետալնեևրն ենք քննարկում, պարզվեց իր մաման էսօր սեմինարի ա Քյավառում:
Ինձ գցեցի հանդիպման, պարզվեց, էս մյուս սեմինարի փորձագետն էլ իմ պապաիկի քրոջ թոռն ա, ով Երևանում ա ապրում ու ում հետ թեև օնլայն շատ մոտ էինք, բայց կյանքում չէինք հանդիպել ու մեզ Նառան ծանոթացրեց: :D

StrangeLittleGirl
29.10.2015, 18:22
Մի ընկերուհի ունեի պատանեկան տարիներից: Հազար տարի չէինք շփվել: Մեկ էլ էրեկ ֆեյսբուքով ընկերության առաջարկ ուղարկեց, սկսեցինք շփվել: Հարցրեց, թե որտեղ եմ, ինչով եմ զբաղվում: Ասեցի: Դրան հետևեց անխուսափելի ռեակցիան. «Խելքդ տվել ես գիտությանը»: Ամեն անգամ էս արտահայտությունը լսելիս կարող ես նույնիսկ չկարդալ, թե հաջորդն ինչ է ասելու: Գիտեմ. էս գրառումը կարդացողներդ էլ միանգամից կռահեցիք: Ու չուշացավ. «Բա անձնակա՞նը»: Չպատասխանեցի, մենակ սմայլիկ ուղարկեցի՝ հասկացնելով, որ չեմ ուզում դրա մասին խոսել:

Ընդհանրապես, էսպիսի կորած-մոլորած ընկերներ շատ տեղերում ունեմ, մենակ հայեր չեն, բայց երբ իրար գտնում ենք ու սկսում հարցուփորձ անել, երբեք չենք հարցնում անձնականից: Դիմացինը կասի, կասի, չի ասի, իր գործն է: Ու եթե անկեղծ լինենք, դա երբեք ամենակարևոր հարցը չէ: Ավելի կարևոր է իմանալ, թե տվյալ մարդը երջանիկ է, թե չէ: Չգիտեմ, էս ինչ մշակութային պատուհաս է, որ Հայաստանում էսքան ֆիքսված են կանանց «անձնականի» վրա:

Smokie
02.11.2015, 12:29
Առաջ ոնց էլ լիներ, գոնե մի բան ինձ հուշտ էր անում, հեռու պահում: Հիմա, երբ տվյալ իրավիճակին ավելի ռեալ եմ նայում՝ շա՜տ ավելի թեթև եմ տանում: Էդքան հետաքրքրում էր թեման, բայց ամենաքիչ տեղեկացվածը երևի ես էի::D

Ժամանակին որևէ մեկի մտքով կանցնե՞ր արդյոք պաշտպանել միասեռականությունը՝ պայքարել նրանց իրավունքի համար: Կոնկրետ ես նման բաներ չեմ տեսել ու լսել օրինակ 4 տարի առաջ, երևի էդ աստիճանի տարածված չէր դեռ::pardon Հա՛, էլի թող ունենան իրենց կյանքը, իրենց իրավունքը, լինի իրենց խնդիրը, բայց էդ շքերթներով ու պրոպագանդաներով էլ իրենք են ճնշում ո՛չ միասեռական հասարակությանը: Նորմալ ա՞ որ որոշ երկրներում հիմա ընդունված են, ոչ թե հայր, կամ մայր հասկացությունները՝ այլ ծնող 1, ծնող 2: Առաջ որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ 12 տարեկանից ի՛նքն է որոշելու, տղա՞ լինի, թե՞ աղջիկ ու մինչ էդ ոչ մեկ իրավունք չունի իր սեռը նշելու: Գուցե վատագույնը դեռ առջևում է::scare Մարդիկ չեն ծնվում այդպիսինը՝ դառնում են ուրիշների ազդեցության տակ, ժամանակի հետ բարքերն էլ, մարդիկ էլ փոխվում են, պակասում ա չափավորությունը: Անկախ ամեն ինչից հուսով եմ հայերը նշածս ծայրահեղություններին չեն հասնի: Էս ամենը հաստատ լավ բանի չեն բերելու:

Եթե հաստատ իմանամ, որ դիմացինը այդպիսինը լինելով` իր հերթին քո որոշումն է հարգում, էլ ինչու՞մն է խնդիրը, Աստված իր հետ:;) Էդ հանգամանքն անգամ չէր խանգարի ինձ իր հետ ընկերություն անել անհրաժեշտության դեպքում:
Ու կարծում եմ ինչքանով իրենք իրավունք չունեն փոխելու դիմացինի ապրելակերպն ու մտածելակերպը, նույնքանով էլ վերջիններս իրավունք չունեն որոշելու, պե՞տք է նրանց վառել, թե՞ չէ. կամ նրանք մարդ կոչվելու իրավունք ունե՞ն, թե՞ չէ ու::))

Այբ
02.11.2015, 21:12
Առաջվա ակումբն եմ ուզում :( երբ անգամ կախվածություն էի ձեռք բերել, իսկ հիմա ամիսներով ակումբ չեմ մտնում:(

Tiger29
02.11.2015, 21:38
Վիճակագրություն: Ափսոս նման թեմա չունենք:

http://i.imgur.com/eqbhymI.jpg?1

http://i.imgur.com/glr8rB8.jpg?1

Այբ
02.11.2015, 22:11
Ամիսներով էլ, եթե կորեմ ու հայտնվեմ՝ նախկին ակտիվությունս պիտի անպայման աչքս մտցնեն։
Լավ եմ արել:P

Chuk
03.11.2015, 02:57
60-անց երաժիշտը նվագում է: Երբ վերջացնում ու անցնում է կողքովս, գովում եմ.
- Շնորհակալություն, հրաշալի էր:

5 րոպե անց մոտենում ու նստում է կողքիս: Ծանոթանալուց ու մի քիչ դեսից-դենից զրուցելուց հետո ասում է.

- Գիտե՞ք, ես իմ հնարավորությունների 20 տոկոսի չափ եմ նվագում:
- Ինչու՞, - զարմանում եմ՝ անկեղծորեն:

- Դե... հիվանդություն ունեմ, ոտքս ու ձեռքս չեմ կարողանում լիարժեք շարժել: Բայց մի վհատվեք, բժիշկն ասել է, որ մի դեղ կա, որ կարող է բուժել ինձ:
- Բա ինչու՞ չեք օգտագործում:
- Շատ թանկ է, - պատասխանում է տխուր՝ վիսկիի բաժակից մի կում էլ անելով:
- Որքա՞ն:
- Մոտավորապես երկու-երեք հազար:
- Դոլա՞ր, թե՞ եվրո՞, - հարցնում եմ:
- Դրամ, - պատասխանում է:


ԱՆԱԽՈՐԺ ԼՌՈՒԹՅՈՒՆ:

- Գիտե՞ք, ես ուզում եմ ձեզ օգնել:
- Վա՜յ, ես տենց էլ գիտեի, - երջանկանում է:
- Ես ծանոթ, հրաշալի բժիշկ ունեմ, գնանք իր մոտ, գուցե ավելի լավ տարբերակ կա ձեզ բուժելու:
- Վա՜յ, ի՜նչ եք ասում, - խառնվում է իրար, - կարիք չկա անհանգստանալու:
- Կա, - ասում եմ, - դուք լավ երաժիշտ եք, թող ձեզ բուժեն, բոլորիս երջանկացնեն:
- Ես այդքան փող չունեմ, - խառնվում է իրար:
- Նա իմ ծանոթն է, - հանգստացնում եմ, - մի անհանգստացեք: Գուցե Ձեր նախորդ բժիշկը սխալ է ախտորոշել:

- Չէ, ախպերս, մոտիկ մարդ է, - 60ն անց երաժշտի բառապաշարը փոխվում է մի վայրկյանում, - մերսի, ցավդ տանեմ, բայց սաղ լավ ա:

Շարունակությունն էական չի: Ջահել չի: Մեծ մարդ էր: Մտավորականի արտաքինով: Լացում եմ:

anhush
03.11.2015, 04:42
Մի բան ակընհայտ ա:
Որ անարժեք/անբարո/անհավատք կյանքը բերելու ա լիակատար հոգևոր կործանման:
...
Ներկա երիտասարդությունը մեղք չունի: 60-80-ականների սերունդն ա պատասխանատու էս ամենի համար:

Meme
04.11.2015, 14:18
Բան եմ հիշել ասեցի կիսվեմ միգուցե հետաքրքիր կլինի :esim


Գնացքներ շատ եմ սիրում, ու լավ փոխադրամիջոց եմ համարում . ավելի հարմարավետ հետաքրքիր ու արագ, իհարկե եթե ուշացումներ չեն լինում

Շատ քիչա պատահում, որ օգտվում եմ, բայց օգտվածս ժամանակ էլ կյանքիս, միգուցե սովորական օրը, միանգամից գունավորումա ամենագույներով :flower
Ես վախ ունեմ իրանց մեջ կորելու, շատ չի պատահել , բայց մեծամասամբ ինչքան եղել եմ գնացքում, գրեթե միշտ կորել եմ, ու չնայած վերջում լացելու աստիճան տուն եմ ուզեցել հասնել :cry վերջում գիտակցել եմ .
- Բայց սպասի. ինչ հավես բանա կորելը :}
էս տարօրինակ սերը առաջին անգամ Վրաստանում հայտնվեց մոտս . երբ սրտով ուզեցի բոլորով կորենք, ու տենցել եղավ.....
Հետքեր մնացել են փաստորեն:think.......


մինչև հիմա սիրում եմ ու հաճույքեմ ստանում դրանից , ու էն էլ ինչքան....:))


Գեղեցիկ կյանքա ստեղ դրսում. բայց առանց ընկերների անհնարա, որովհետև մենակ մարդը ոչ մեկի պետք չի. ու եթե ընկերուհիս գալու չլիներ Հայաստանից, ես կրկին անգամ չէի մոլորվի
Ու չեմ էլ մանրանա ինչքաաան արկածանդիր ժամեր եմ ունեցել ու ոնցա՞ անցել օրս իրան դիմավորելիս ու հետ ճանապարհելիս...:love



Հ.Գ

Ինչևէ աշխատեք հաճույք ստանալ Ձեր ապրած ամեն պահից, անկախ նրանից լացելու իրավիճակ լինի, թե ոչ :P

Հ.Գ.Գ Վատ հայերենիս համար կներեք, վաղուց չեմ գրել :oy

Յոհաննես
05.11.2015, 01:04
Դե ասեմ.
Լուսակերտում կառանտին վախտերս,մի դիսկ ունեինք:Քիչ թե շատ լսվող երգեր էին:Մի երգ կար ու միջներից էդ էր ահագին հաճելի լսվում:Նոր նստած ուզում էի երգ լսեի,մեկ էլ մտքովս էդ անցավ,բայց անունը չէի հիշում,էդպես պատահական ինչ որ երգ դրեցի,հերթով երգերը փոխվում էին,մեկ էլ ականջիս մի հաճելի երաժշտություն ընկավ,բացեմ տեսնեմ էն լուսակերտի կառանտինիս երգն է:Հետևությունները թողնում եմ ձեզ :D

Ռուֆուս
09.11.2015, 14:27
Էն որ կինը համ գեղեցիկ է, համ տաղանդավոր, համ էլ խելացի:

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Hedy_Lamarr_in_a_1940_MGM_publicity_still.jpg/372px-Hedy_Lamarr_in_a_1940_MGM_publicity_still.jpg
Հեյդի Լամար, ավստրիական ծագումով ամերիկացի դերասանուհի ու գիտնական:

30-60-ական թվականների Հոլիվուդի ամենահայտնի կինոաստղերից մեկը: Առաջին դերերից մեկը չեխական «Էքստազ» ֆիլմում է, որը թերևս առաջին ոչ պոռնոգրաֆիկ ֆիլմն է, որտեղ կանացի օրգազմ ու սեռական ակտ է պատկերվում: Բացի 6 ամուսին ունենալուց ու սեքս բոմբ լինելուց, նաև հայտնի գիտնական էր, ով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունեցավ ռադիո տեխնոլոգիաների զարգացման մեջ ու իր հետազոտությունների շնորհիվ մենք հիմա ունեք WiFi, GPS ու Bluetooth:

Քեզ տեսնենք Քիմ Քարտաշյան.


https://www.youtube.com/watch?v=Z0gu2QhV1dc


https://www.youtube.com/watch?v=_-d0wqXuvnA

Meme
09.11.2015, 16:27
Ամենալուսավոր օրն այն է, որին հավատով սպասել ես և այն իրականացել է :flower

Շնորհակալ եմ հավատս :kiss

StrangeLittleGirl
12.11.2015, 18:16
Ասում ա՝ Դանիայի աջերն էլ են աջ, ձախերն էլ են աջ: Շվեդիայի ձախերն էլ են ձախ, աջերն էլ են ձախ: Երկու նույն ծագմամբ պետություն, իրար նման լեզու, մակերեսորեն իրար նման մշակույթ, բայց խորքից էսքա՞ն տարբեր:

Աթեիստ
15.11.2015, 23:30
Մի Հայաստան, մի Զորիկ։ Արդեն անցյալ ժամանակով :(։

Իրանից հետո Փարիզ ու տեռակտ մղվում են երկրորդ պլան։ Ամբողջ ՖԲ-ի մակարդակով։

LisBeth
17.11.2015, 19:29
Տոլեռանտը
Ասում ա.
-Եթե մեռնողները ռուս չեն, մնե նասռած:
Մեկը թե բա.
- Որտեղից էսքան ագրեսիա, մարդիկ են մահացել, ողբերգություն ա:
Պատասխան.
-Ոչ մի ագրեսիա էլ չկա, ես ասի չե, մնե նասռած: Իմ համար մեկ ա: Բացարձակ անտարբերություն, ախպեր:

StrangeLittleGirl
23.11.2015, 15:41
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում սահմանադրության հանրաքվեն ա: Իրավունք չունեմ մասնակցելու, որովհետև Հայաստանում չեմ:

Դեկտեմբերի 3-ին Դանիայում ԵՄ անդամակցության հանրաքվեն ա: Իրավունք չունեմ մասնակցելու, որովհետև Դանիայի քաղաքացի չեմ:

Էս շաբաթ Կոպենհագենի համալսարանի ընտրություններն են: Հենց նոր քվեարկեցի: Աշխարհում միակ տեղը, որտեղ ընտրելու իրավունք ունեմ:

Meme
26.11.2015, 02:27
մենակ հասցնում ես հասկանալ առավոտ 7ն էր արթնացա ու արդեն 11անցա ` կես ժամից քնելու ժամա ...:o
վերջում ես միայն գիտակցում, որ կյանքնա անցնում շաատ արագ:esim

LisBeth
30.11.2015, 21:42
Էս իմ պստոն, երկու տարեկան, հենց հեռախոս ա տեսնում վերցնում ա ու սկսում.
-Օկեյ գուգոր ժոպի մասինա, - միացնում ա սկսում նայել: Կամ.
-Օկեյ գուգոր քաց նազար:
Էս վերջերս էլ մի հատ բուգատի վիյրոն ա ասում ու հիանում, ուուու, ասում ա, կասնի վեյրոն, սինի վեյրոն ու տենց շարունակ: Որ զանգ ա գալիս կամ անջատում ա, կամ էլ վերցնում ասում ա.
-Անձատեսի, ամուտ ինձ:
Սենց հեռախոսիս գլուխը կերավ, ոչ նաուշնիկի ռազյոմն ա աշխատում, ոչ դինամիկը: Տարա սարքելու, մի հեռախոսի գին ուզեցին: Ասի լավ մի բան անել ա պետք: Գնացի բլութութ նաուշնիկ առա, երջանիկ գոյատևում եմ:

Օկեյ գուգոր, որն էր երջանկությունը: Ափսոս գուգորը պստոիս նկարները չի բերում: Այ սենց ժոպի տրամ:
Հ.Գ ժոպին դա դեղին գույնն ա:

StrangeLittleGirl
04.12.2015, 02:01
Երբ Դանիայում ու Հայաստանում մի քանի օրվա տարբերությամբ հանրաքվե ա լինում, ֆեյսբուքը երկար բարակ չի մտածում, բոլոր այո-ոչերն ու ja-nej-երը հավաքում ա իրար գլխի: Իսկ իմ գլուխն արդեն պայթում ա էդ երկու բառերը լսելիս: Որ լեզվով էլ լինի: Մենակ սիրում եմ, երբ դանիացի ուսանողուհիս սենց նեղացած տոնով հայերեն ասում ա՝ ո՜չ:

Այբ
07.12.2015, 18:43
90 -ականներին, երբ տոնածառ գնելը այնքան էլ հասանելի չէր (չկար էլ․․․էն էլ մեր մոտ), մարդիկ հիմնականում (մեծ դժվարությամբ) անտառից էին եղևնի ձեռք բերում։ Հիշում եմ՝ մի տարի պապան շատ անհաջող եղևնի էր բերել։ Հեչ եղևնու նման չէր՝ ճյուղերը քիչ, անշուք․․․ ու մի բան էլ փոքր։ Շատ խաղալիք էլ չունեինք։ Մամաս էլ մեզ ուրախացնելու համար թղթից, նույնիսկ այլումինից խաղալիքներ, անգամ թագ էր պատրաստում (ծռմռված այլումինի վրա շղթա էր անցկացնում), Ամանորյա նկարներ նկարում ու փակցնում պատերին․․․ Այդ ամեն ինչը մամաս այնքան հավես էր կազմակերպում, որ մենք գիտեինք, թե այդպես էլ Նոր տարին պետք է լիներ՝ անշուք եղևնով, մեր ձեռքով պատրաստված խաղալիքներով․․․

Տարիներ են անցել, ամեն ինչ փոխվել է՝ գեղեցիկ տոնածառ (արդեն արհեստական), լույսեր, գույնզգույն խաղալիքներ․․․ բայց մամաս էլի ուզում է ինչ-որ մի բան անել, որ մեզ ուրախացնի։ Չնայած դեռ շուտ է տոնածառ դնելու համար, մամաս արդեն պլաներ է կազմել՝ "էսպես կանենք, էնպես կանենք" ․․․ Բայց տեսնում է էլի, որ մի տեսակ չեմ ուրախանում/ենք/, չեմ/ենք/ ոգևորվում՝ "է՜հ , մամ, ինչ կարիք կա և այլն"։
Բնականաբար, մամայիս տխրեցնում է մեր (հատկապես՝ իմ ) "ընդդիմությունը" տոնին։
Բայց երևի մամաների նման վերաբերմունքից մի քիչ "վրդովվում ենք" ու տխրում, որովհետև, իրոք, ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, Ամանորը "ընկալել " այնպես, ինչպես շատ տարիներ առաջ, իսկ մանկությունը հետ չես բերի, Ձմեռ պապին էլ հո՞ նորից չես հավատա։
Հ․Գ․ Ես մեր հին, անշուք, առանց լույսերի եղևնին, թղթից ու այլումինից պատրաստված խաղալիքներն եմ ուզում ։ :)

Smokie
09.12.2015, 14:15
Էն որ արդեն գիտեմ, թե ի՞նչ եմ առնելու առաջին հիմնական աշխատավարձովս, մնաց աշխատանքը գտնեմ::))

Սենց ա էլի լինում` ժամանակն անցնում ա ու շա՜տ բաներ ես մոռանում, դե հիմա գնա գլուխդ պատով տուր...
Հա դե լավ է՜, գուցե մեծ բան չեմ կորցրել, կամ հետո ինքնիրան հիշեմ:

CactuSoul
10.12.2015, 12:47
Յուրաքանչյուր մարդ կյանքում մի օր պետք է ժամանակ տրամադրի, նստի ու մտածի, թե ինչի համար կարող է ափսոսել, երբ մահը վրա հասնի։ Ու լուրջ մտածել է պետք, ինքդ քո առաջ բացվելով, ոչինչ չքողարկելով, չթաքնվելով դաստիարակության, շրջապատի կամ հասարակության պարտադրած «պետք է»֊/«ճիշտ է»֊/«սխալ է»֊ների հետևում։
Սա կօգնի արժևորել կյանքը, ճիշտ ապրել, քո ուզածով, տիեզերքին համահունչ։
Երբեք ուշ չի, քանի դեռ չես մեռել։

Այբ
10.12.2015, 19:49
"Լրացնելով" /ուրիշ տեսանկյունից/, կամ ինչ-որ տեղ "կրկնելով" CactuSoul -ի միտքը, ավելի ճիշտ՝ գրառումը կարդալով ինչ մտածեցի :)

Մարդիկ իրենց կյանքը փոխելու համար չգիտես ինչի , բայց միշտ "հղում են անում" անցյալը՝ "եթե ժամանակը հետ տայի․․․"․․․ ու այնպես են կպնում անցյալից, որ ամեն կերպ ուզում են այն "փոխել", կարծես թե դա հնարավոր է։ Եվ մեկ-մեկ մոռանում են, որ ամեն ինչ էլ կարելի է փոխել, քանի դեռ չես մեռել։

Quyr Qery
21.12.2015, 16:52
Ճիշտն ակումբն ա, ոնց հասկացա:
մնացածը անցողիկ ա:
հանրապետականներն էլ, այո-ոչն էլ, սերերն էլ, ֆբ-ն էլ, նոր տարին էլ:

Freeman
26.12.2015, 09:23
Ամեն ինչ մի տեսակ դեղին ա՝ շենքերը, բները, երկինքը, ոնց-որ հին թղթի վրա նկարած լինի ու բոլոր պատկերները չեն, որ եռաչափ են:
Մի տեսակ կարծես հարբած լինեմ, թմրած եմ, մտքերս շատ ցրված են ու հոսում են, չեմ կարողանում որևէ բանի վրա կենտրոնանալ, երևի ինձ հարբեցրել են էստեղ բերելուց առաջ:
Կատուներն ինձ ընտրել են իրենց ինչ-որ հին թշնամու դեմ կռվելու համար: Իրենք հազիվ էդքանն են կարողացել բացատրել, որովհետև նորմալ խոսացող կատու հիմա չկա:
Չնայած չգիտեմ թե էդ ով ա ու խի են ինձ ընտրել, բայց համաձայնվել եմ, որովհետև մենակ դրանից հետո ինձ կվերադարձնեն:
Մտնում ենք իրենց պալատը, որն իրականում թղթից մեծ տուփ ա, պատերին ինչ-որ անկապ բաներ խզբզած, էս տեղն արդեն վրես ազդում ա, սկսում եմ մտածել, թե ո՞ւմ պիտի հաղթեմ: Երևի մի մեծ կատվի կամ շան: Երանի շուն չլինի, վախենում եմ շներից:
Երբ մտնում ենք տուփի մեջ, տեսնում եմ լիքը տարբեր տեսակի կատուների, որոնց մեծ մասը սովորական չեն, համենայն դեպս այնտեղ, որտեղից ինձ բերել են, քայլող կատուները սովորական չեն: Թե՞ սովորական են, չեմ կարողանում հիշել ինձ որտեղից են բերել:
Կենտրոնում նկատում եմ Շամանին: Չգիտեմ որտեղից եմ իրեն ճանաչում, բայց վախենում եմ իրենից, կատուներն էլ են վախենում, երևի թշնամին շատ ուժեղ ա, որ իրեն էլ են կանչել:
-Կռվել գիտե՞ս:
-Չէ, - ասում եմ, թքած ունեմ իրանց կարծիքի վրա, թող գոնե նորմալ զենք տան:
Շամանը գրպանից մի շիշ ա հանում, շշի կիսաբաց խցանի տակից մի քիչ դուրս ա գալիս սև հեղուկը, նայում ա ինձ ու մի տեսակ հարազատ ձևով ժպտում ա, էստեղ երևի մենակ ինքն ա իմ կողմից.
- Վերցրու, - ասում ա Շամանը, - սրա բաղադրության մեջ մտնում ա բոլոր տեսակի կատուների արյունը, - էս խոսքերի վրա կատուների շարքում փսփսոց ա ընկնում, մի քանի հոգի ուշաթափվում են, մեկը փսխում ա, Շամանն առանց ուշադրություն դարձնելու շարունակում ա.
- Քիչ կխմես, օրը մի կում, թշնամու մոտ գնալու ես թռչելով, եթե արևին շատ մոտենաս, էս հեղուկը կուլ կտա արևն ու աստղերը, կմնանք մթության մեջ, էդ ժամանակ հետ արի, ինձ ասա, մի բան կմտածենք:
Հանկարծ ամեն ինչ կորում ա՝ տուփը, կատուները, Շամանը, ժպտացող հեղուկը:
- Ռո՞ւբ, Ռո՛ւբ:
- Հա, քնած չեմ, ի՞նչ ա եղել:
- Ռազվեդչիկներն են կապ տվել կողքի պոստից, ****ի երեսին եսիմինչ ա դուրս տվել:
- Ժամը քանի՞սն ա:
- Իննը, լույսը շուտվանից բացվել ա:
- Ստուգողների ավտոյի հետ դեղ կուղարկեմ:
Աշխատում եմ նորից քնել, գնամ տեսնեմ ինչ եղավ կատուների հետ: բայց էլ չի ստացվում, դեղին աշխարհը անդարձ կորավ Շամանի, թշնամու ու արևը կուլ տվող սև հեղուկի հետ:

anhush
11.01.2016, 05:17
լիբեռալների ու պահպանողականների մի խոշոր տարբերություն ևս:
Լիբեռալները իրենց փոքրամասնական, բռնապետական դիկտատուրային տալիս են օրենքի ուժ ու ստիպում բոլորին շարժվել օրենքով , մարդկանց պահելով ահ ու սարսափի ու անմարդկային դաժանության տուգանքների տակ:
Պահպանողականները մեծ տեղ են տալիս ավանդույթներին ու հասարակական նորմեն ու վարվեցողության, ու լինելով մեծամասնություն, այդ կերպ մինիմիազացնելով փոքրամասնոության հանդեպ ճնշումները ու նրանց պարգևելով համեմատաբար մեծ ազատություններ: Անգամ ավելի մեծ, քան մեծամասնության համար է նախատեսված ըստ համակեցության կանոներին:

Ներսես_AM
15.01.2016, 13:37
Գրքից գիրք ա բացվում։

Cassiopeia
16.01.2016, 21:53
Նույնիսկ 20 տարվա վաղեմություն ունեցող ցավը կարա քնած հրաբուխի պես արթնանալ: Ընդամենը մի փոքր ցնցում է պետք:

Meme
17.01.2016, 16:53
օտարության մեջ շատ բան կարող ես սովորել


շատ բաներ արժեզրկվեցին ինձ համար, որ կարող էի մի օր ասել, որ թուրքերը կամ ադրբեջանցիները ամենաանտանելի ազգն են. որ ատում եմ իրենց....բայց սերունդները փոխվում են.ու գալիս է ժամանակ, որ հասկանում ես որ ատելությունդ տեղին չի. շատերը մեր միջև անընդնմեջ կատարվածին նայում են այնպես, ինչպես մենք. որ անհամար անմեղ զինվորներ են մահանում:


Հետո սկսում ես նայել նրանց ու դիտարկել որպես մարդ, հասարակ ընտանիք, փոքր բալիկների հետ, որի իրավիճակում դու էլ ես եղել, ու ինքդ գիտես ինչքան դժվար է առանց մեկի ապրել, դիմանալ ամեն դժվարի. երբ խոսել չգիտես ապրածդ վայրի լեզվով.

Գլուխս բարձր եմ օգնում իրենց, ու ինչքանով որ կարող եմ, անգամ միգուցեև պակաս , բայց ուրախ եմ, որ իր սեփական ազգը իրենց չի օգնում այնպես, ոնց ես:




ազգությունը կապ չունի, մարդ եղեք մարդիկ ;)

StrangeLittleGirl
18.01.2016, 12:48
Հատված դանիական ծննդյան տոնի հրավերից. «Նվերները պարտադիր չեն կամ սպասված, բայց եթե ուզում եք հետները որևէ բան բերել, փարթիի որևէ բան բերեք - որևէ սնեք, խմիչք կամ հետաքրքիր խաղ»:

Այբ
23.01.2016, 18:15
Երբ ինչ-որ մեկին եք վնասում (ակամայից կամ դիտավորյալ․․․ նշանակություն չունի), քննադատում, հիշեք, որ դուք էլ ունեք սիրելի մարդիկ, ի վերջո, դուք էլ եք մարդ․․․ և ապահովագրված չեք ոչ մի վատ բանից; Ի՞նչ գիտեք, թե մի օր ձեր, կամ ձեր հարազատների հետ չի պատահի այն, ինչ եղավ ինչ-որ մեկի հետ։ Դե չէ, երևի մտածում եք, որ չէ՛, մեր հետ չի պատահի, մենք․․․ Մի խոսքով՝ ապրեք այնպես, որ ձեր օրինակով մարդկությանը նայեն հավատի աչքերով։ Ի վերջո, երբեմն մարդկությանը դատում են ընդամենը 1 մարդու արարքներից, մարդկային որակներից ելնելով։ Բայց 1 ինչ մեծ թիվ է, չէ՞ :)

StrangeLittleGirl
27.01.2016, 12:51
Դանիերենում սենց բառ կա՝ deleordning: Կոնկրետ երեկվա դասի մեջ 10-4 deleordning էր: Ու դա ի՞նչ ա նշանակում: Նշանակում ա, թե միասին չապրող ծնողները երեխային ոնց են բաժանել իրար մեջ: 10-4 նշանակում ա, որ 10 օր մի ծնողի մոտ ա, 4 օր՝ մյուսի: Լավ կլիներ՝ Հայաստանում էլ սենց բաներ սովորեին:

մարիօ
31.01.2016, 15:40
Երկրորդ կուրսում մի դասախոս ունեի, էնքան արագ ու անհասկանալի էր խոսում, որ ոչ մի բառ չէինք հասկանում։ Գիտեինք, որ խելացի մարդ ա, հետն առանձին շփվելիս թույն բաներ էր պատմում, բայց հենց սկսում էր դասախոսություններ կարդալ իմացած ամեն ինչը խառնում էր իրար, շիլաշփոթ սարքում, մենք էլ ասածից բան չէինք հասկանում, պիտի լարվեինք, որ լսեինք ասածները, ուղղակի շատ մեծ լսարարանում, որտեղ մոտ 90 հոգի աղմկում են ու առաջի երկու շարքում նստածներն են լսում հիմնական ասելիքը, լսելու համար լարվելն էլ էր անիմաստ, ուստի որպես կանոն ես ինձ գցում էի վերջին շարքերից մեկը, որ գիրք կարդամ։ Մի օր դասի ժամանակ տեսավ, որ վերջում կարդում եմ ու ինձ մոտենալու ընթացքում ինչ ասես հասցրի մտածել՝ հեսա կգա, գիրքս կվերցնի, կսկսի անկապ բաներ խոսալ, լսարանից դուրս կհանի կամ նման մի բան, ինչպես սովորաբար անում էին համարյա բոլոր դասախոսները, մեկ էլ մոտեցավ, տեսավ, որ Օրուելի 1984-ն եմ կարդում, դրեց խելոք սեղանիս ու իմ սպասած հիստերիկությունների փոխարեն ասաց՝ բայց թարգմանությունը ոնց որ վատն ա, չէ՞։ Պատասխանեցի, ասաց, որ շատ է սիրում էս գիրքն ու մի քանի լեզվով կարդացել է, թողեց գնաց։ Էս դասախոսիս քննությունը վերջում 18 ստացա, սովորել էի, ոգևորված պատմում էի քննության ժամանակ, գիտեի, որ դիմացինս խելացի մարդ ա, ուրախ էի, որ սովորել եմ։
***
Չորրորդ կուրսում մի դասախոս ունեի, ֆաշիզմի պատմություն էր կարդում, կուրսում ասում էին, որ ֆաշիստ ա։ Գնում-գալիս անկապ ու ցինիկ կատակներ էր անում երեխեքի հետ, ոչխարների նման հաշվում էր ու հերթով ստիպում ֆիքսել բոլոր բացակաները, դե հիմնականում էլ անիմաստ ու ձանձրալի լեկցիաներ էր կարդում, ինչպես համարյա բոլորը մեր համալսարանում։ Ես աշխատում էի ներկա չլինել իր դասերին, որ նյարդերս խնայեմ, բայց երբ անելիք առհասարակ չկար, դրսում ցուրտ էր ու թափառել չէր լինում ներկայանում էի ու ինձ էլի գրքերին տալիս վերջին շարքերում։ Նա էլ ամեն անգամ բռնում էր ինձ գիրք կարդալուց ու արգելում կարդալ իր ժամին, միշտ հարցնում էր՝ իմ դասն անհետաքրքի՞ր ա, որ գիրք ես կարդում, ես լռում էի։ Հասկանում էր երևի, որ հա՛, անհետաքրքիր են։ ՈՒ ընդհանրապես ինքն անհետաքրքիր ու ձանձրալի դեմք էր ինձ համար։ Մի անգամ Սառը պատերազմի մասին էր խոսում, նշեց, որ էդ տերմինն առաջին անգամ Օրուելն ա կիրառել, հետո հարցրեց, թե արդյո՞ք կարդացել ենք։ Կուրսեցիներիս պատասխանները չեմ լսել, բայց հետո իր պատասխանը ֆիքսեցի՝ ես սկսել եմ կարդալ, ձանձրալի ու անկապ գիրք էր, կիսատ թողեցի ճիշտն ասած։ Խոսքը 1984-ի մասին էր։ Էս մարդու քննությանը որոշել էի չգնալ կամ չպատասխանել ու հենց հարցներ, թե ինչի չեմ սովորել, ասեի, որ իր լեկցիաները ձանձրալի ու անհետաքրքիր էին, Օրուել էի կարդում, էն էլ գնացի, մի կերպ ինձ համոզեցի խոսել, 8 ստացա, անտարբեր նստել էի դիմացը, ասում էր գիտեմ, որ գիտես՝ խոսա մի երկու բառ գոնե, բան չխոսացի, թողեցի դուրս եկա։

Ես երկու դասախոսները նույն ամբիոնից էին ու ինչքան ժամանակ ա էս օրինակով եմ հասկանում, թե ինչով ա տարբերվում կայացած դասախոսն ու մարդը էն մնացած հիստերիկներից։ Հույս ունեմ իրանք երբեք չենկարդա էս :D Հա՛, մեկ էլ մի անգամ դասախոսներից մեկի մասին կարծիք էի գրել, Բյուրն ինձ ասում էր մանկապարտեզ, էդ տպավորվել ա մեջս, բայց իմ համար էս մանկապարտեզային վիճակներն են դեռ, սենց ինչ-որ անկապ մանրուքներ իմ համար էնքան կարևոր են սովորելու տեսանկյունից։ Դրա համար էլ իմ կրթությունը դառել ա գլխացավանք իմ համար։ :(

StrangeLittleGirl
05.02.2016, 18:47
Առօրյա-աշխատանքային. ընդամենը դիպչում եմ Մարվինի զգայուն տեղերին, դիրքերը փոխում ու գլուխը գրգռում: Դե գնացեք ու մտածեք, թե էս ամենն ինչ ա նշանակում :))

boooooooom
06.02.2016, 00:25
Ավտոբուս, 20-25 տարեկան 2 տղա։
-Արա ու՞րդուց դրան էսքան փող (ենթադրաբար խոսում էին իրենց գործատուից, որը տարիքով շատ քիչ էր իրենցից տարբերվում)։
-Դե վիզ դրած աշխատել, կուտակել ա։
-Չի կուտակել է, դիզզելա․․․
-Արա բայց դրանց ընտանիքը ընտանիք չի․ պատկերացնում էս քուրը առանձին ա տեղ գնում, ինքը առանձին։
-Ո՞նց :o, քրոջը թողում ա մենակ տեղ գնա՞։ Ով ա էտի արա վաբշե։
-Արա ո՞նց անենք դրան կթենք։
-Ապե տղերքին մի երկու անգամ ուղարկում ենք, գլխին բազար են սարքում, գնում բազարները փակում ենք ու դառնում դրա ՊԱՊԱՆ։ Դրանից հետո հա էլ կարանք կթենք․․․

Յախք :[ Կանգառս էր․ զզվելով իջա․․․

Ուլուանա
08.02.2016, 08:14
Մի երկու ամիս առաջ եղբորս առաջարկով գրանցվել էի Quora.com կայքում, որտեղ մարդիկ ամենաբազմազան բնույթի հարցեր են տալիս ու պատասխաններ ստանում։ Կարող ես ընտրել քեզ հետաքրքրող ոլորտները և համապատասխան տեղեկացումներ ստանալ։ Ինձ թվում էր՝ ես ինձ հետաքրքրող ոլորտներն եմ ընտրել միայն, բայց դատելով տեղեկացումներից՝ ինչ–որ չափից դուրս լայն է ստացվել հետաքրքրություններիս շրջանակը. էնպիսի հարցերի մասին են տեղեկացումներ գալիս, որ չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն դրանք իմ հետաքրքրությունների հետ։ Բայց հետաքրքրությունների հարցը դեռ մի կողմ. երբեմն ահագին հետաքրքիր հարցեր են տրվում, հաճախ էնպիսի հարցեր, որ երևի բոլորի կամ գոնե շատերի մտքով երբևէ անցել է, բայց մի տեսակ անկապ է թվում դրանք որևէ մեկին տալը, իսկ էստեղ կարելի է լրիվ անմեղ «դեմքով» տալ ցանկացած բնույթի ու բարդության հարց ու միանգամայն լուրջ դեմքով պատասխաններ ստանալ նույնիսկ ամենաանկապ կամ էդպիսին թվացող հարցերին։ Չեմ հիշում՝ ով էր ասել. «Ամենահիմար հարցերը չտրված հարցերն են», ասել է, թե՝ հարց տալը երբեք էլ ամոթ չի, առաջացած հարցը չտալն ու էդպես էլ պատասխանը չիմանալն է ամոթ։ Ու պետք է նկատել, որ առնվազն ամերիկացիները հիմնականում բավական հավատարիմ են էս սկզբունքին։

Այնուամենայնիվ, էս կայքում տրվող որոշ հարցերից մազերս բիզ–բիզ են կանգնում։ Օրինակ. «Օրինական կլինի՞ արդյոք, եթե ես ուտեմ իմ շանը»։ Նման հարցերի դեպքում, խոստովանեմ, ոչ միայն զարմանում, այլև միաժամանակ անկեղծորեն հիանում եմ պատասխանողների համբերությամբ ու հանդուրժողականությամբ. ես հաստատ չէի կարողանա էդպես հանգիստ, լուրջ ու կարևորը՝ առավելագույնս հանգամանալից պատասխանել նմանատիպ հարցերին, ասենք, գրել, թե որ նահանգում ինչ աստիճանի օրինական կամ անօրինական կլինի դա, նաև նրբանկատորեն ավելացնել, որ ամեն դեպքում զգույշ եղիր, քանի որ դա կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ քո սոցիալական կյանքի վրա, վերջում էլ նշել, որ շուն ուտելն ամեն դեպքում էնքան էլ ձեռնտու չէ ֆինանսապես, քանի որ շուն պահելն ավելի թանկ է նստում, քան դրանից ստացվող ուտելի մսի քանակը, ու շանդ ուտելով՝ դու բոլորովին չես շահի։ Էսպես՝ խիստ չափված–ձևված, ամեն ինչ սառնասրտորեն հաշարկած պատասխաններ։ Երբեմն տպավորություն եմ ստանում, որ պատասխանողները ռոբոտներ են։

Կամ՝ մեկն էսպիսի հարց է տվել. «Շեֆիս խաբել, ասել եմ, որ էսօր չեմ կարող գործի գնալ, որովհետև քեռուս տղան է մահացել։ Հիմա ինձնից մահվան ապացույց է ուզում, ի՞նչ անեմ»։ Ու պատասխանողն ամենայն մանրամասնությամբ, քայլ առ քայլ բացատրել է, թե որ ծրագրերով ինչպես նախ ստեղծի կեղծ բրոշյուր՝ քեռու տղայի տվյալները ներմուծելով, որ խանութներից ինչ գնով առնի ինչ–որ հեռախոս, որը կտա իր ընկերներից մեկին՝ որպես կեղծ թաղման ծառայություն մատուցող հաստատության հեռախոսահամար, որ եթե հանկարծ շեֆն ուզենա զանգել, պարզել, տակից դուրս գա, ինչպես նաև ապահովության համար վեբ կայք պատրաստի էսինչ ու էնինչ ծրագրերից մեկով, նույնիսկ նշել էր, թե էդ ամենն ինչքան կնստի (մոտ 50 դոլար)։ Ասում է՝ վեբ կայքն, իհարկե, մի քիչ անտեղի ճոխություն է, առանց որի նույնպես կարելի է յոլա գնալ, բայց եթե կարծում ես, որ շեֆդ յաման տիպն է, ապա արժե մինչև վերջ գնալ ու էդ դժվարության միջով էլ անցնել՝ հանուն լիակատար ապահովության։ Վերջում էլ իմիջիայլոց նշել էր, որ դա կարող է նույնիսկ հաջող ստարտափի գաղափար դառնալ՝ կոլեգաների նմանատիպ կարիքները հոգալու համար, մտածիր այդ մասին :D։

Հ.Գ. Ինձ թվում է՝ վերջը հասկացա, թե իմ նշած հետաքրքրության ոլորտներից որ մեկի տակ է անցնում սեփական շանն ուտելու մասին հարցը. երևի «Առողջ սնունդ»... :}

Chuk
09.02.2016, 15:09
Մի քիչ առաջ մեր հիմնարկ մտավ մոտ 35-40 տարեկան տղամարդ: Ակնհայտորեն առանձահատուկ խնամված տեսքով, կոստյումով, գալստուկով, վերարկուով, մազերը խիստ կոկիկ սանրած: Փոքր ինչ հուզված էր, ձեռքին՝ տոնական տոպրակ, մեջը թանկանոց բանբաներկա ու կոնյակ: Մեղքս ինչ թաքցնեմ, առաջին ռեակցիաս էն էր, որ եկել ա որևէ մեկին կաշառելու կամ մաղարիչ անելու:

- Սիրունյան Աննան այստեղ է աշխատում, - հարցրեց: (կորեկտությունից ելնելով անուն-ազգանունը փոխված եմ գրում)
- Այո, այսինչ սենյակում, - պատասխանեցինք:

Հետևից գնացինք, հետաքրքիր էր: Սենյակում.
- Սիրունյան Աննան ո՞վ է, - հարցրեց:
- Ես, - պատասխանեց:

Ականջները կարմրեցին, բայց համարձակ մոտեցավ, տոպրակը տվեց:
- Ես Արմենն եմ (անունը նորից փոխված): Ինձ ասել են, որ ձեզ հարսնատես գամ, ծանոթանանք, մինչև նշանվելը: Սա ձեզ: Հետո նորից կհանդիպենք:

Պտտվեց ու արագ գնաց:

Հիմա կոնյակ ենք խմում ու շոկոլադ ուտում :D

Այբ
10.02.2016, 00:37
Մանկության տարիներս հիշելիս եմ կարծես "հասկանում" , թե ինչքան բաներ են փոխվել մեր փողոցում (թաղ չասեմ)․․․
Հիշում եմ՝ ծեր հարևանուհի ունեինք, Մալաք տատ էինք ասում։ Չար կին էր, բոլորին անիծող, բամբասող․․․ Տունն էլ ոնց որ այն հեքիաթների անտառի խրճիթներից լիներ՝ շատ հին դռներով, հին պատուհաններով, շրջապատված պտղատու ծառերով (տանձ, խնձոր, բալ ․․․): Ու քանի որ տունն, այսպես ասած, ցանկապատված չէր, երեխաներով հաճախ էինք "հարձակվում" Մալաք տատիի ծառերի վրա։ Բայց Մալաք տատիից այնքան էլ հեշտ չէր գողություն անելը։ Կանգնում էր պատուհանի մոտ, կամ նստում դրսում ու աչքերը չորս արած հետևում, որ հանկարծ․․․
Հիմա շատ բաներ են փոխվել․․․ Ինչ-որ դուռ արդեն փակվել է, և ընտանիքը վաղուց տեղափոխվել է Ռուսաստան, մի ուրիշ տուն, որտեղ իմ հիշելով երբեք մարդիկ չեն ապրել, դուռը հանկարծ բացվել է, ու հարևանները զարմանքով խոսում են՝ " Էդ հին տունը ապրելու տեղ է, հա՞, որ էս մարդիկ եկել ու ապրելու են"․․․ Եվ վաղուց է, ինչ չկաՆ ո՛չ Մալաք տատը, ո՛չ նրա տունը, ո՛չ ծառերը․ նոր տերերը տունը (դե հին էր) քանդել են, ծառերը կտրել և նախկին "խրճիթի" փոխարեն հիմա մեծ, սիրուն ցանկապատով տուն է կանգնած։ Բայց այս նոր տունը մի տեսակ "չեմ սիրում" (թե ասա՝ ինձ ի՞նչ), օտար, ավելնորդ է թվում․․․ կարծես իմ մանկությունից ինչ-որ բան է "տարել"։ Բայց այնուամենայնիվ, անգամ լրիվ անծանոթ այդ տանը նայելիս, զգում եմ, թե այդ չար, բոլորին վախեցնող Մալաք տատին ինչքան "անբաժան է" իմ հիշողություններից, որ անգամ նրա ծեր դիմագծերը լավ չհիշելով, նա կենդանի է այնքանով, որ մանկությանս այդ տարիները հիշելիս, մոռացված նրա դեմքը երևակայությամբս եմ լրացնում․․․
Առհասարակ, հեչ մտածե՞լ եք, թե մեր շրջապատում ինչքան մարդիկ են ժամանակի ընթացքում մահացել (բարեկամներ, հարևաններ, ուղղակի ծանոթներ)․․․ մարդիկ, որոնց գուցե միայն բարևել ենք, կամ էլ անգամ չենք էլ բարևել (հեռվից հեռու իմացել ենք), կամ էլ պարզապես լսել ենք ինչ-որ մեկի մահվան մասին և անկախ մեզանից (չճանաչելով հանդերձ) տխրել ․․․
Չգիտեմ՝ մահից հետո կյանք կա, թե չէ, բայց գիտեմ, թե մարդիկ "ՈՒՐ ԵՆ ՄՆՈՒՄ"․․․ հիշողություններում, հիշողություններ, որոնք երբեմն ոչ այնքան ՆՐԱՆՑ հիշելու համար են հանկարծ արթնանում մեր մեջ, այլ պարզապես միջոց են, որ "չկորցնենք" մեր անցյալը, չկորցնենք "մերը"։

laro
24.02.2016, 19:19
Էս եղանակին ու էս ժամին մենակ փողոցներում թափառելուց լավ անտիդեպրեսանտ չկա: ՈՒ կապ չունի, որ ցրտոտ ա, կարևորը քայլում ես ոտքերդ քարշ տալու աստիճան շատ ու լսում ես լավ երաժշտություն: Ընտիրություն:

LisBeth
28.02.2016, 20:43
Մետաղյա տուփը խոթում ա ափիս մեջ.
- Նաֆաս չտաս:
Քներակներս շոշափում եմ, թույլ ու տախի:
Տարեց կինը.
- Այծին տեսա՞ր:
- Ի՞նչ ա խոսում:
Բարձրահասակ, քրտնող տղամարդը մոտենում ա սաղին.
- Հազարանոցներով կմանրեմ:
- Կյանքի ու մահու հա՞րց ա:
- Չէ, մայրս ասում ա խոշոր գումարը ուշ ա ծախսվում:
Հետևից եկողները.
- Փետրվարը սենց տաք դեռ չեր եղել:
- Ափոքըլիփս, աշխարը ոռի ա գնում:
- Օհ, զիլ ա ասված:
Տիկինը.
- Մի վանդակի մեջ են մնում, ու պատկերացնո՞ւմ ես վագրը այծին դեռ չի կերել: Բայց զուտ թիկունքում պտտվում ա: Խաղ ա անում հետը:
Տղամարդը մի պաչկա թաց հազարանուց ա խոթում քթիս տակ.
- Բանկերին չեմ վստահում, լրիվ սուտ ա: Էն որ մեքենաների վրա զեղջ են անում, գիտե՞ս չէ, դա իրանց համար հեչ բան ա: Սիգարետ սարքելը երեք կոպեկ ա ես հարյուրով եմ առնում որ ծխեմ:
- Իրո՞ք:
- Հեյ, ինչ ես ռեխդ բացել. կայֆի տակ ես՞
Լեզուս պտտացնում եմ բերանիս մեջ կրիստալլ չկա:
- Տիկին դուք առավոտյան ի՞նչ եք կերել: Վատ տեսք ունեք, երևի թունավորվել եք:
- Բժիշկի նշանակած կոլոնոսկոպիային չգնացի, ճիշտ եմ ասո՞ւմ, կոլոնոսկոպիա չէ՞, ես գերմաներենի դասատու էի: Դրանցից ավելի վատ ա լինում: Աղջկաս անգիոգրաֆի արեցին, մի հատ չայից սաղ ջանը դուրս ա տալիս:
- Ամենալավը էն Բրեժնևի ու Գորբաչովի վախտերն էին: Ինձ որ մնար սրանց չէի գնդակահարի, կմերկացնեի, մենակ տռուսիկի ռեզինով կթողեի, բայց ճիշտ ես ամեն մի ազգ արժանի ա իրա պրեզիդենտին:
- Ի՞նչ ես կարծում արժի գնալ կոլոնոսկոպիայի:
- Լսի, ասում եմ,- էս սաղ իրականում կատարվո՞ւմ ա:
Հավաննա սիգարի տուփը ամուր սեղմած մտնում եմ բար: Շեկ լպստած մազերով երիտասարդը ինչ որ ռեպլիկ ա անում, ծիպը.
- Պատկերացնում ես հարվածայինի վիճակը երբ որ ինքը իմանում ա, որ Մերկուրին գեյ ա: Երևի դա իրա համար շոկ ա եղել, - ծիծաղում ա: - Հիմա դրան նորմալ են նայում:
Դեմս դնում են կրկնակի գլենլիվեթ սառույցով: Բարմենը մասնագիտական կարծիք ա հայտում, որ գլենը տաք ջրով են բացում, համի բազմերանգությունը զգալու համար.
- Ինձնից խի՞ երևում ա որ ես ուզում եմ համի բազմերանգությունը զգամ: Հաջորդը տաք ջրով կտաս:
- Անիծյալ պոռնիկներ, - ասում ա ճաղատը ձախի վրա նստած, - պռովակացիա են անում, հետո բողոքում են որ նորմալ տղամարդիկ բռնաբարում են իրենց: Դե արի էս ֆեմինիստ դուրընկածների ուղեղը մտցրա, որ դա բնական ա:
Տաք ջրով բացած վիսկին նույն համը ունի ինչ սառույցովը, ուղղակի շուրթերս սկսում եմ չզգալ:
- Պոռնոմանիա կարա՞ գոյություն ունենա: Վիտ Մյուզ միացրա էլի, - ձայն ա տալիս շեկ մազերովը:
Նայում ա ինձ, կուլ տվածիցս դեմքս ծամածռվում ա.
- Քո վրա չվերցնես, ասում եմ, - միմիկաս ինձ չի ենթարկվում:
Ժպտում ա: Ես տեղյակ չեմ էլ ինչ ա ցույց տալիս իմ դեմքը, բայց սանրայզը չորացնում ու դուրս ա գալիս:
Չորորդից հետո, պայուսակս վերցնում եմ ու քայլում: Մինի սիգարի դառը ծուխը լցվում ա թոքերս: Մոտքի մոտ մի ծեր տղամարդ ա կանգնած: Ասում ա, որ իմ տանը ինքնասպանություն ա եղել: Դուռը բացում եմ, միջանցքի հայելին սևանում ա, մակարդված արյան գույնի: Նայում եմ, դեմքս չկա: Վազում եմ զուգարան: Վիսկին վառելով դուրս ա թափվում. Ինչ- որ մեկը ձեռքը դնում է մեջքիս, սառը, կոշտ, ծանր... դողացող ծնկներս զարկում եմ գետնին ու երեսով ընկնում պաղ սալահատակին: Ամեն ինչ սևանում ա:
- Վեր կաց, - բորդո քսած շութերը հպում է քրտնած ճակատիս:
Թափով նստում եմ տեղաշորի մեջ: Լուսանում ա: Նայում եմ ձեռքիս, երկու եղունգ ջարդած ա ու արնաշաղախ: Չեմ հիշում ե՞րբ, ո՞նց: Վերմակը շարժվում ա, տակից դուրս ա գալիս, գունատ, բորդո շուրթերով: Համբուրում շուրթերս, լեզուն մտցնում է բերանս.
- Քնի, դեռ շուտ ա:
Գլենլիվեթի բազմերանգ համն ա գալիս լեզվից: Տեղը չեմ բերում մեզանից որ մեկն եմ ես: Բաց պատուհանից նայում եմ ներքև.
- Ես ու կինս հաց էինք ուտում, երբ ձայնը լսեցինք, ծանր պարկի նման ընկավ:
Աչքերս տրորում եմ... քաղաքը կարծես զարթնում ա...
Transport, motorways and tramlines...
Disappointed people....
And when it comes it's so so disappointing.. Բարի լույս քեզ, ով էլ որ դու լինես, ես քեզ սիրում եմ:

CactuSoul
29.02.2016, 21:54
Երբ մասնագիտությունս ընտրելիս կարևորում էի ստեղծագործականության գործոնը, մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ այն հաճախ կարող է վերաբերել ոչ թե բուն գործին, այլ ամենօրյա հաշվետվություն գրելուն։ :pardon

Alphaone
01.03.2016, 02:46
Սվեծիկն աթեիստ ա, ասում ա, որ ամենաշատը կատաղում ա էն ժամանակ, երբ մի քանի ժամ տևող վիրահատությունից հետո եթե հիվանդը փրկվում է՝ փառք աստծո, եթե չէ՝ սաղ բժիշկն էր մեղավոր:

One_Way_Ticket
02.03.2016, 09:06
Վերջին ժամանակները սկսել եմ ճանապահորդությունների ժամանակ աշխատել, ինչը թույլ է տալիս շատ ավելի հաճախ ճանապարհորդել: Տատիկս միշտ էլ շատ էր անհանգստանում դրա համար, առաջ գոնե հազվադեպ էի տեղ գնում, իսկ հիմա որ սկսեմ պատմել թե ամեն անգամ ուր եմ գնում ու ինչքան ժամանակով, իր տեղը չի գտնելու: Դրա համար իրեն չեմ ասում: Բայց մի խնդիր է առաջանում, ինչ անել Skype-ով վիդեոզանգերի հետ: Դրա լուծումն էլ եմ գտել: Բարեբախտաբար, որտեղից որ իր հետ հիմնականում խոսում եմ, ֆոնում ընդամենը սպիտակ պատ է: Մի տեղ սպիտակ պատ եմ գտնում, նստում, խոսում, ասում որ տանն եմ: Հլը որ ստացվում է: Մեկ մեկ մտածում եմ, տատիկս այդ առումով Պուշկինին է նման` ах, обмануть меня не трудно, я сам обманываться рад: Իսկ մի քիչ առաջ հիշեցի, որ նա Պուշկինի հետ նույն օրն է ծնվել:

CactuSoul
03.03.2016, 20:29
Տաքերն ընկնելու միակ «թերությունն» այն է, որ գնալով ավելի ու ավելի ուշ ժամի պիտի դուրս գաս փողոց, եթե ուզում ես մենակ լինել։ Դուրս եկող, քայլող մարդիկ շատացել են, նույնիսկ ոչ կենտրոնական փողոցներում ու ուշ ժամերի։ Նաև տարեցտարի է աճը նկատվում։
Մի կողմից ուրախ եմ դրա համար, մյուսից նեղվում եմ․ անհարմար ա դառել երգելով քայլելը։ )))

Ուլուանա
15.03.2016, 07:33
Էսօր տղայիս մանկապարտեզից բերելու ժամանակ անձրև էր գալիս, որոշեցինք ավտոբուսով գալ։ Տեղավորվելով հենց դիմացի մասում ավտոբուսի երկայնքով դրված նստարանին՝ քարտը դրեցի դրամապանակիս մեջ, դրամապանակս էլ՝ պայուսակս, որից հետո աչքս ընկավ դիմացի նստարանին՝ մեզ դեմ–դիմաց նստած տարեց կնոջ վրա։ Մի տեսակ անբարյացակամ դեմք ուներ, ու ինձ թվաց՝ մեզ էլ ինչ–որ թարս ու շիտակ է նայում, մի պահ նույնիսկ թվաց, թե քթի տակ փնթփնթում է, ու, չգիտեմ ինչի, մտքովս անցավ, որ գուցե մեզնից է խոսում, չնայած չգիտեմ էլ՝ ինչ պիտի խոսեր մեզնից։ Մտածեցի՝ ինչ բացասական, անդուր կին է, ու աշխատում էի իրեն չնայել։ Շուտով մեր կանգառին հասանք, տղայիս ձեռքը բռնեցի ու գնացինք դեպի դուռը, արդեն իջնում էինք ավտոբուսից, մեկ էլ հետևիցս լսում եմ.
–Ձեր դրամապանակը, միսս, Ձեր դրամապանա՜կը...
Կանչողն էդ կինն էր։ Շուռ եկա, տեսնեմ՝ դրամապանակս նստարանի վրա է։ Թե ոնց էր հայտնվել էդտեղ՝ չհասկացա. երևի պայուսակիս մեջ դնելիս լավ չէի տեղավորել, ընկել էր, չէի նկատել։ Դրամապանակս վերցրի, կնոջը շնորհակալություն հայտնեցի ու նրա մասին ունեցածս մտքերից ամաչելով՝ իջա ավտոբուսից։

Այբ
15.03.2016, 12:35
Երբ ինչ-որ մեկին ենք վստահում, դա դիմացինի "վստահելի" լինելուց չի գալիս։ Չէ՛։ Մեր, մեր մարդկային տեսակից է գալիս, ՄԵՐ...

Նաիրուհի
15.03.2016, 20:14
Երբ էնքան կարոտած եմ Ակումբն ու իր ամեն ինչը, որ հազիվ նորմալոտ ինտերնետ ունեմ ու մի քանի ժամ ագահաբար մենակ կարդում եմ, ոնց որ դասախոսության լինեմ, որի ժամանակ խոսել էլ պետք չի, մենակ լսել, կլանել, հագենալ։

Բարի վերադաձ ինձ ։Ճ

StrangeLittleGirl
16.03.2016, 13:37
Նույն ինֆորմացիան ստանալու համար Հայաստանում բժիշկը հարցնում ա.
- Ամուսնացա՞ծ ես:
Իսկ Դանիայում.
- Աղջկա կամ տղայի հետ քնու՞մ ես:

Katka
17.03.2016, 15:28
Պետք է տեղափոխվել Դանիա::B

Cassiopeia
17.03.2016, 16:01
- Մամ, էսօր ակումբի ծնունդն ա՞։ 10 տարեկան ա՞ դառնում։
- Հա։
- Մամ, բայց ակումբը ի՞նչ ա։
- Ակումբը էն տեղն ա, որտեղ ես ու պապադ հանդիպել ենք :)

CactuSoul
17.03.2016, 17:04
[մի քիչ առաջ, աշխատավայրիս միջանցքում]

֊ Ո՞նց ես։
֊ Լավ, համարյա։ Մի քիչ գլուխս ա ուզում ցավա, բայց տրամադրությունս բարձր ա։
֊ :)
- Էսօր տոն ա, ակումբի ծնունդն ա։
֊ Ո՞ւմ․․․
֊ Ում չէ, ինչի․ akumb.am֊ի ծնունդն ա, տասնամյակը։
֊ Իսկ․․․ էդ ի՞նչ ա։
֊ Էդ․․․ իմ վիրտուալ հայրենիքն ա :)

Նաիրուհի
19.03.2016, 03:12
Ես հենց նոր գլխի ընկա՝ ինչի են մեկ-մեկ գծիկով բառերը (նեղվել-մեղվել, սեղան-մեղան և այլն) արտասանում սեղան-շմեղան, նեղվել-շմեղվել։

Էդ նրանից է, որ ստեղնաշարի վրա գծիկն ու ժ-ն իրար կողքի են, մեկ-մեկ գրում են նեղվելժմեղվել, ժ-ով չեն կարողանում արտասանել, շ-ով են ասում :D

Այբ
20.03.2016, 19:11
Մեր մոտ ձմեռը հետ է եկել՝ ձյուն, քամի, ցուրտ․․․ Ու սա մարտ ամսվա համար հեչ "նորություն" չէ։
Հիշում եմ՝ դպրոցական տարիներիս ձմեռը ուղղակի ձմեռ չէր․ ձմեռը նավթից վառարանն էր, որը երբեք դասարանը չէր տաքացնում, ձմեռը՝ ուժեղ քամիներն էին, երբ վառարանը "տեղից թռչում էր", իսկ դասարանն ամբողջովին պատվում էր մրով, ձմեռը՝ 20 րոպեանոց դասաժամերն էին, երբ ուսուցչուհին մեզ հավաքում էր վառարանի մոտ, որ իբր տաքանայինք, և այդպես էր դասը վարում։ Իսկ իրականում երբեք էլ չէինք տաքանում, ավելի շուտ մենք էինք վառարանը տաքացնում։ Եվ ամեն անգամ, երբ թեկուզ գարնան օրով ձմեռը հետ էր գալիս, ձմեռը՝ իր բոլոր այս հետևանքներով, այնքան սովորական էր, որ աշակերտներիս նույնիսկ ուրախացնում էր ("․․․Ջան, դաս չի լինի", "վա՜յ, վառարանը չի վառվում․․․փախանք դասերից" , "Տեսա՞ք՝ ընկեր Մկրտչյանը վախեցավ, երբ վառարանը․․․ հի՛, հի՛, հի՛" և այլն)։
Այդ ամեն ինչն էլ՝ չտաքացնող վառարանը, նավթի հոտը, մուրը, աթոռներով վառարանի շուրջը մի կերպ տեղավորվելը, կարճ ժամերը նաև այնքան դրական բաներ էին տալիս։ Այդ ժամանակ էր երևի, որ աշակերտներն իրենց համախմբվածությամբ նույնիսկ կարող էին ըմբոստանալ՝ "էսպես չի լինի․․․", "գոնե նավթի քձիբություն չանեն․․․", "․․․կամ միասին ենք փախնում, կամ՝ չէ․․․"։
Հիմա ձմեռը դպրոցներում ուրիշ է՝ տաք ու մաքուր դասարաններ, 45 րոպեանոց դասաժամեր, ժամանակակից ֆինդ ու ֆլուշկեք․․․ էլ չգիտեմ, թե ինչ։ Բայց ինչքան էլ զարմանալի թվա, այսպես ասած, սովորողների սերունդը համարվում ենք ՄԵՆՔ (անձամբ ուսուցիչներն են փաստում)։
Հիմա մտածում եմ՝ երևի էն "մեր դպրոցի ձմեռվա մեջ" ինչ-որ հատուկ "մագիա", "համով-հոտություն" կար, ու դա երևի իրար "ավելի մոտ" լինելն էր՝ առանց հեռախոսների և այփադների ․․․ Ես նույնիսկ հիշում եմ, թե առաջին դասարանում, ինչպես էր դասվարը մեզ սվորեցնում խոսել համադասարանցու ընտանիքի անդամների հետ ( հատուկ դաս կար հենց գրքի մեջ՝ նկարներով, երկխոսություններով) , եթե օրինակի համար դասի չենք եկել, և զանգահարել ենք (տան հեռախոսին) դասերը իմանալու համար(" Ալո, բարև Ձեզ․․․ Արամին կարել՞ է" ):

Հիմա մեր մոտ բուք է։ Վաղը աշակերտները դասի կգնան և դպրոցում տաք կլինի, դասարանները մաքուր, դասաժամերը երկար․․․ միմյանց հետ շփման համար էլ միշտ հասանելի։ Կարճ ասած՝ հիմա ամեն ինչ "կա", "ԿԱՐԵԼԻ՞ է" սովորեցՆելն էլ ավելնորդ է։ Բայց ինչքան էլ տարօրինակ թվա, մտածում եմ՝ մենք ինչ-որ բան "ավել ենք" շահել մեր անցած ցուրտ դպրոցական տարիներից։ Էդ "հասարակ" "կարելի՞ է"- ն ինչքան բան է մեզ տվել, չէ՞։

Sambitbaba
20.03.2016, 20:40
Իրական տարիքիս ու ակումբային տարիքիս տարբերությունն ընդամենը մեկ զրո է: Իսկ զրոն ի՜նննչ է որ... Հեչ բան...
Այ, սա է ներդաշնակությունն իրական և վիրտուալ աշխարհների...:)

...Եթե հաշվենք, որ Ակումբուբի կյանքի մեկ տարում հաճախ ավելի շատ բան ես սովորում, քան իրական կյանքի տաս տարում::aha

unknown
21.03.2016, 20:35
վաղուց չէի երևացել :oy

Այբ
21.03.2016, 23:22
Ծերությունը մի առավելություն ունի. "գործդ" դառնում է միայն չոր առօրյադ (օրվա կենցաղը), հիշողություններդ, ու մեկին "բռնելը", ով կլսի, թե ջահել ժամանակ ինչ սիրունն էիր, խելացի, բա ո՜նց էին հարգում... Եվ սրա հետ մեկտեղ սկսում են հանդիմանել, մեզ՝ ջահելներիս ("Ջահել ես հըլը... Ինձ լսի՝ ես փորձ ունեմ..."): Ու մտածում ես, բայց ինչ հեշտ է խոսելը, երբ ուղղակի "գործդ" դարձել է միայն չոր օրվա կենցաղդ ու հիշողություններդ:

Մուշու
22.03.2016, 01:02
Հա ձեզ շատ եմ կարոտում, դուք իմ գիժ компашкаն էիք, մի շրջան իմ ամենակարևոր, ամենասիրելի մարդիկ, մարդիկ որոնց համար պատրաստ էի գրեթե ամեն ինչի: Դուք իմ կյանքի երջանիկ 1-1,5 տարին էիք(դե կարող ա մի քիչ քիչ): Կարոտում եմ ձեզանից ամեն մեկին առանձին և ձեզ բոլորիդ ամբողջական: Եթե հիմա հարցնեին կուզեի՞ կորցրածս 2 տարին ուղղել, բայց դրանց դիմաց համատեղ տարիները զոհաբերի ՝ ոչ մի դեպքում չէի համաձայնի:
Հա կարոտել եմ ձեր գժությունը, ձեր շատ տարբեր ու շատ նման լինելը, մեր անկապ հավաքները, մեր սեղանի տակից չիպս ուտելը, փաբից խմած բայց շատ սոված տուն գնալը, իրար նյարդեր ուտելը: Ուզում եմ էլի էն դախ արարծը գա մեր մեջտեղով քայլի: Ուզում եմ մի ժամից ավել ծախսենք մի քանի մետր տարածք անցնելու համար էն պատճառով, որ դուք չեք կարողանում առանց կռվելու քայլել: Էլի շատ բան եմ ուզում, բայց գիտակցում եմ որ անհնարա հետ բերել, կոտրածը սոսնձել և հետք չթողել անկարելի ա: Էլ առաջվանը չի լինի, չի կարա լինեի թեկուզ էն պատճառով, որ սիրելի մարդիկ վերցրել ու ջնջել են իրանց իմ կյանքից:
Հա ես ձեզ շատ եմ կարոտել ու դուք բոլորդ, անխտիր բոլորդ միշտ իմ սրտում ունեք ձեր տեղը, բայց ... Կարոտը կանցնի ժամանակի հետ, կմեծանանք կմոռանանք ամեն ինչ, իսկ հիմա մնում ա դիմանալ ու առաջ գնալ:

Հ.Գ. կգրկեի ու ամուր կսեղմեի նենց, որ չկարողանայիք ազատվել :)
Հ.Գ.Գ. ե՞րբ ա ժամանակը անցնելու, որ մեծանանք ու մոռանանք :(

Ռուֆուս
25.03.2016, 23:39
Երևի թե Ակումբում ամենաշատ փակված թեման հոմոսեքսուալություն մասին թեմաներն էին: Մի ժամանակ տենդենց կար, ով նոր էր գրանցվում, բացած երկրորդ թեման պարտադիր հոմոսեքսուալությանն էր նվիրված, դե հետո գիտեք, վառելու կոչեր, հայհոյանքներ և այլն մինչև թեման փակվեր:

Նոր էդ փակված թեմաներից մեկն էի տնտղում, էնքան խնդալու էր ու ինչ-որ տեղ շոկային ծանոթ մարդկանց գրառումները կարդալը: Շատերի մոտ մեծ պրոգրես կա, մի քանիսի մոտ էլ ռեգրես, բայց ընդհանուր մեծացել ենք, խելոքացել ու ավելի հանդուրժող դարձել: Էս էլ է երևի Ակումբի 10 տարվա գործունեության ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

Alphaone
26.03.2016, 01:14
Հայտնաբերել եմ, որ ամենադժվարը սկսելն է: Պատմվածքը հենց սկսեցի, հետո սահուն առաջ է գնում: Ձևն արդեն գտել եմ՝ ոնց պատահի սկսում եմ, հետո սկիզբը ջնջում մինչև էն կետը,ո րտեղից արդե հետաքրքիր է, թե չէ սկիզբը միշտ ձանձրալի նկարագրությունների շարան է լինում:

Տրիբուն
26.03.2016, 20:48
Էս վերջերս ահավոր զգանցմունքային եմ դառել։ Էմոցիոնալ ֆոնս հազարի վրայա։ Ասենք, կոմեդիա եմ նայում, ու սովորական տեսարանների վրա, որ առաջ չէի էլ նկատի, հիստերիկ կչկչում եմ։ Մի քիչ տխուր թեմա եմ կարդում, կամ կինո եմ նայում, տնային տնտեսուհու պես լացում եմ։ Ուզում եմ սաղին ասեմ, որ իրանց սիրում եմ։ Մարդ եմ ման գալիս, որ տեղս զիջեմ, նստի։ Ով բարևում ա, շնորհակալություն եմ ասում։ Ուզում եմ սաղ լավ լինեն, երջանիկ լինեն։ Յանս տանու՞մ ա ....

ivy
27.03.2016, 16:24
Երկու օր առաջ՝ Երևան գալուցս անմիջապես հետո, ընկերուհիս էր եկել մոտս, իր պրոբլեմներից էր պատմում: Ընթացքում զգացի, որ անջատվում եմ. մի ձև ոնց որ ուրիշ մոլորակից լիներ էդ դարդերի ամբողջ կույտը, ինձ հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող։
Չգիտեմ՝ կոնկրետ Հայաստանի հետ է կապված դարդաշատությունը, թե մարդկանց մեծ մասն էլ, որտեղ էլ ապրեն, իրենց պրոբլեմներն ունեն։ Բա էդ ո՞նց է ստացվել, որ ես ոչ մի դարդ չունեմ: Ե՞ս եմ էդպես ընկալում, թե՞ իսկականից չունեմ: Չգիտեմ: Բայց ոնց մտածում եմ՝ ոչ մի խնդիր չեմ գտնում:
Ես միշտ էլ «երջանիկների խմբից» եմ եղել. կամ իսկականից բախտս է բերում, կամ ինքս եմ հաջողացնում էնպես անել, որ ամեն ինչ լավ լինի իմ կյանքում։ Ինչ ուզում եմ, կարողանում եմ անել: Ինչ դուրս չի գալիս, փոխում եմ: Մարդկանց հետ երբևէ թշնամական հարաբերություններ չեմ ունենում. կամ չկան հարաբերություններ, կամ բարի ու լավն են, վատագույն դեպքում՝ նեյտրալ: Ոչ մեկից ոչ մի բանում կախման մեջ չեմ. լրիվ ինքնութրույն եմ ու գետնին ամուր կանգնած։ Հետն էլ ազատ եմ անել էն ամենն, ինչ մքտովս անցնում է։
Իմ կյանքն իհարկե կատարյալ չի, բայց ոնց նայում եմ, ահագին մոտ է դրան:
Ու դա հատկապես լավ եմ զգում, երբ Հայաստանում եմ լինում:

Claudia Mori
27.03.2016, 20:00
Ասում են, երբ մարդու ոտքը կոտրվում է, նշանակում է այդ մարդը չէր հասկանում, որ պետք է կանգ առնի, մտածի ու նոր առաջ շարժվի։ Ոտքը կոտրվեց, որ վերջապես վերաիմաստավորի ամեն ինչ ու հասկանա իր անելիքները։ Իսկ հասկանում ես շատ բան, մի տեսակ ուղղակի քո ներսից ու խնդիրներից դուրս ես գալիս, ոնց որ հոգին է դուրս գալիս մահից հետո, ու սկսում ես նայել կյանքիդ կողքից։ Միանգամից երեւվում են բոլոր բացթողումները ու ճանապարհները։ Ասածս ինչ է շատ կարեւոր է հասկանալ այդ ամենը, քանի ոտքդ չես կոտրել, բայց եթե կոտրել ես պետք է կյանքը սկսել այնպե, ասես նոր ես ծնվել ու նոր մարմնում։ Նման մի փիլիսոփայական վիճակ, երկար լռությունից հետո։

Alphaone
28.03.2016, 03:00
Խոսք էր գնում, որ ինչ ասես կգնես, բացի զգացմունենքերից, հետո ասում ա՝
- Ի՞նչ կլիներ, եթե ասենք մարմնավաճառները ոչ թե ֆիզիկական հաճույք, այլ՝ իրականում սեր տային:

Ու ինքը չգիտի, որ ֆանտաստները ամեն ինչի պատասխանն ունեն: Տվեցի կարդա:
http://grapaharan.org/index.php/%D5%88%D6%82%D5%AD%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB_%D5%A5%D6%80%D5%AF %D5%AB%D6%80

Claudia Mori
28.03.2016, 13:47
Առաջին անգամ երբ ծանոթացնում էին գիտական աշխատանքիս ղեկավարի հետ, ահա թե ինչ ասաց ինձ՝

-Դու ի՞նչ գործ ունես մեր համալսարանում, տնտեսագիտությունը քեզ համար լրագրություն չի, դու չես կարող գիտական աշխատանք գրել, քանի որ բազա է պետք եւ հաշվարկներ կատարել, իսկ դու հումանիտար ես․․․

TOEFL, GRE բառերը հերիք էին, որ իր ուղեղը կախվեր, բայց նաեւ դա ինձ վնասեց, քանի որ այդ պահից սկսեց նախանձի նոպան։ Երւեի չէր հավատում, ու իրան թվում էր թե մի քանի ամիս հետո կթողնեմ ու կհեռանամ այստեղից։ Մի խոսքով ուսումս սարքեց անտանելի։ Ես էլ, լեզվիս տակ փուշ չկա, հետեւաբար՝ ավելի անտանելի:)

Մի խոսքով իր պատճառով թեմա փոխեցի, բայց բոլոր քննություններս հանձնեցի բարձր գնահատականներով, անգամ իր քննությունը, որը մի կերպ դրեց։ Իմ բոլոր դիմումները դեկանատ, որ փոխեն դրան, անարդյունք անցան, ասեցի, լավ դիմանանք։

Հիմա վերջին եմ հասել՝ մնացել է պետական քննություն ու թեզի պաշտպանություն, ու չի հանգստանում մեր էս պառավը։ Ղեկավար, որը թեմայից ոչ մի բան չգիտի, ռուսերենից բացի ուրիշ լեզու չգիտի։ Տեսնում ու լսում եմ այնպիսի բաներ, որոնք Հայաստանի ամենավատ դասախոսից անգամ չեմ լսել։ Ակընհայտ շովինիստ պահվածք։ Էլ չեմ ասում, որ թեման այնպիսին է, որ Ռուսաստանը քննադատվում է։

Անմակարդակության աստիճանը այնքան է, որ չի հասկանում, որ ես ամեն դեպքում ռուսերեն լեզվի կրող չեմ, ու պարզ է, որ երբեմն սխալներ կլինեն, որոնք ուղղելը հենց իր գործն է։ Ու մեր բոլոր հանդիպումները կամ ստորակետի մասին են, կամ տեքստի ձեւավորման։ Թե ինչ է Եվրազեսը, ինչ է Հայաստանը, ինչ տնտեսական խնդիրներ եմ վերհանում, ինչ հաշվարկներ եմ անում, ինչ բարդ մոդելավորում եմ կիրառում, էդ սաղ հեչ։ Ու ասեմ, որ մենակով եմ ամեն ինչ անում, քանի որ հաշվարկելու գործիքների մասին դասեր չկան, չնայած առարկաները լավ հետաքրքիր են ու բովանդակային, բոլորի ղեկավարները կարգին դեմքեր են, ովքեր պաշտպանում են ինձ։

Եւս մեկ ծիծաղելու փաստ։ Անգլերենի աշակերտներիս, ովքեր բավականին կայացած մարդիկ են Ռուսաստանի տարբեր քաղաքներում, երբեմն պատմում եմ այդ կնոջ արարքների մասին։ Շատ ադեկվատ դեմքեր են ու արձագանքում են հայերիս պես, շատ են զարմանում ու քննադատում։ Արդեն երեք աշակերտ, ովքեր Ռուսաստանի ղեկավար օղակների աշխատողներ են, ասել են, որ աշխատանքս իրենց ուղարկեմ, որ լեզվի տեսանկյունից ինձ խորհուրդներ տան, որ էլ վրաս խոսելու տեղ չունենա։

Այսպես էլ ապրում ենք էս անտեր երկրում հլը մի հատ էլ ջարդած ոտքով :D

Chuk
28.03.2016, 15:44
Ակումբն աչքիս 10 տարեկանում չափահասության ուղին բռնեց, ու ինչպես ցանկացած 10 տարեկան երեխա սկսեց ակտիվ հետաքրքրվել սեռական կյանքով, հարցերով, միջանձնային հարաբերություններով։ Դրա համար էլ էս քանի օրը ակտիվ թեմաները էդ ոլորտից են :))

Gayl
28.03.2016, 15:50
Գարուն ա եկել...

Արէա
28.03.2016, 22:21
Հետաքրքիր բան եմ նկատել։
Առաջ ոչ մեկի գրածներին համաձայն չէի, թեկուզ երկու հոգի տրամագծորեն հակառակ բան ասեին, ուզում էի երկուսին էլ հակաճառեի, վիճեի, բան։
Հիմա բոլորի հետ համաձայն եմ, ուզում ա էլի տրամագծորեն հակառակ բաներ ասեն։ Ուզում եմ բոլորի գրառումների տակ շնորհակալություն դնեմ:

Chuk
28.03.2016, 22:35
Չէ, շատ ա փոխվել երեխեն: Գրեթե հարյուր գրառում ու կարծես թե ոչ մի ագրեսիա:

StrangeLittleGirl
29.03.2016, 11:37
Էս ակումբի հին թեմաները թողեք թող քնած մնան, ինչ կլինի :))

Այբ
29.03.2016, 13:37
Մարդու ինքնավստահությունը երևի գալիս է նաև նրանից, թե ինքը ինչքանով է սիրված։

Ռուֆուս
30.03.2016, 00:49
Էն որ էս երգի պես երգ երևի թե չկա: Ուզում եմ loop եղած ամբողջ կյանքս ականջիս տակ հնչի: Երգողն էլ ինչքան որ տարօրինակ ա, տղամարդ ա.


https://www.youtube.com/watch?v=fiwtDoxHT2Y

Chuk
30.03.2016, 03:32
Ես էսօր սիրում եմ ակումբը։ Թքած սրա կամ նրա ֆեյք լինելու կասկածի վրա։ Ակումբն էսօր կայֆն ա։ Կայֆն ա անգամ Լիոնի գրառումներով, Յոհաննեսի գրառումներով, որոնց համար, գիտեմ, մի քանի տարուց փոշմանելու ա, անկախ մեր լավ գել ախպոր ռեպլիկներից...միշտ էլ լինելու են սենց մարդիկ, բայց քննարկման ընդհանուր շնչից մի տեսակ հուզվում եմ։ Շատ հարցերում կարող եմ համաձայն չլինեմ, բայց, ակումբցիներ, ախր ի՜նչ լավն եք,ախր ինչ լավ մթնոլորտ ա

ivy
30.03.2016, 11:19
Բայց իսկականից, Ակումբն ինչի սենց սեռականացվեց :8

Skeptic
31.03.2016, 17:51
Ինչքան ժամանակ ա՝ Ակումբ չէի մտել, մի երկու օր առաջ, ՖԲ-ից ցվրվելուց որոշ ժամանակ անց մտա ու :blin

Մանուլ
02.04.2016, 01:40
Ես հեսա կհուզվեմ :)):

Ակումբի ծնունդի կապակցությամբ հանդիպման մասին ֆբ-ում կարդալուց հետո մտա Ակումբ, հեռախոսս առաջարկեց Tapatalk-ով մտնել, համաձայնվեցի: Երկու շաբաթ ա ակտիվ կարդում եմ Tapatalk-ով: Նոր ուզում էի վարկանիշ տալ, չգտա ձևը, բրոուզերով բացեցի ու զգացի, թե ինչքան եմ կարոտել Ակումբին :love :(: Մի հատ էլ վարկանիշ ունեի 2015ի մարտին. փաստորեն էսքան ժամանակ չէի մտել...

Հետո էլ ավատարիս տակի 24ը տեսա, ավելի հուզվեցի:D: Ինձ թվում ա վերջին անգամ 19 էր:

Բայց ոնց որ էսքան տարի անցած չլինի, մի քանի հոգի էլ ավելանան, լրիվ նույն հին ու բարի Ակումբիկը կլինի:kiss:

Հ.գ. Կարևորը` սմայլիկների կոդերը չեմ մոռացել :roll:

Մուշու
02.04.2016, 23:07
Մի քիչ չափից մեծ ցանկություն ա, բայց հանգիստ գիշեր քեզ հայ զինվոր, ուժ ու դիմացկունություն մեր բանակին, զինվորի ծնողին համբերություն մեզ էլ հանգիստ քուն ու նոր օր միայն բարի լուրով :


https://www.youtube.com/watch?v=UAE9-VfkwaI

Hack
03.04.2016, 03:53
Մոտ տաս տարի առաջ, բոլորին հայտնի ՌԴ մի հայկական կազմակերպությունում պատմեցին Ղարաբաղյան պայքարին մասնակից ռուսաստանաբնակ հայերի մասին: Թե ինչպես էին կազմակերվում հանգանակության հավաք, ինչպես էին պարենամթերքների հետ միասին ծածուկ ուղարկում զենք ու զինամթերք Հայաստան և այլն: Շատ գովելի ու հուզիչ պատմություն էր:

Այսօր ես ցավով հիշեցի այդ մասին, որովհետև նման համախմբող կազմակերպություն այլևս գոյություն չունի և ռուսաստանաբնակ հայերը գրեթե զրկված են կրակի բերանին գտնվող հայրենակիցներին որևէ կերպ աջակցելու հնարավորությունից: Շատերն են պատրաստ (այդ թվում նաև նվաստս) օրհասական ժամին հասնել օգնության, բայց կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն զենք վերցնել ու կցանկանային օգտակար լինել այլ միջոցներով: Եվ նրանք հուսալքված են: Չկա վստահություն ՌԴ հայկական կազմակերպությունների ու ՀՀ կառավարության հանդեպ: Նրանք հավատացած են, որ հանգանակությունը հասցեատիրոջը չի հասնի, որ անպայման որևէ մեկը այն կգրպանի ու փորը կլցնի:

Ցախավելը կոտրելու համար հայտնի ասացվածքում խորհուրդ են տալիս շիվերը առանձին-առանձին կոտրել: Հիմա մենք այդ ցախավելն ենք, արդեն առանձնացած-բաժանված իրարից: Եվ մեզ նույնիսկ պետք էլ չի կոտրել՝ մենք ինքներս հատ-հատ կոտրվում ենք:

Այբ
05.04.2016, 10:57
Մեր ծանոթներից մեկը՝ փոքր տղայի մասին խոսելիս, միշտ նշում է, որ չնայած 90-ականների ծանր պայմաններին, տղային մտադրված է լույս աշխարհ բերել (4-րդ երեխա), որ երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմից հետո ազգը շատանա։ Եվ հիմա այդ տղան կռվում է Ղարաբաղում։ Ու մտածում եմ՝ 90-ականներին ծնված քանի՜սն են հիմա այնտեղ՝ կռվի դաշտում։ Ըստ էության, սա այն սերունդ է, ում վիճակվեց ոչ միայն կորուստներ կրած ժամանակներում լույս աշխարհ գալ, այլև՝ տարիներ հետո հերոսաբար ստանձնել հայրենիքին պաշտպանելու այն դերը, երբ ոմանք դա արդեն արել էին, որ ԻՐԵՆՔ ԾՆՎԵԻՆ։

Chuk
06.04.2016, 12:10
Նախ նկարագրություն. մեր կողքի շենքի դիմաց՝ փողոցի մոտից, միշտ տաքսիներ են կանգնած: Բոլոր տաքսիստներին լավ ճանաչում եմ: Փողոցին անմիջապես կպած, համարյա մեր երկու շենքերի արանքը, մի կրպակ կա, հեռախոսների վերանորոգման կետ է, անթույլատրելի մի կառույց ըստ իս, որը, բացի ամեն ինչից, փակում է տեսադաշտը:

Դուրս եկա, պետք է տաքսի նստեմ, գամ: Տեսա որ տաքսիներից մեկը, ինձ քաջ հայտնի ծանոթով, հենց էդ կրպակի հետևը կանգնած է: Կրպակը շրջանցեցի, մոտեցա, դուռը բացեցի ու նստեցի:

Մի քիչ շոկային վիճակ էր, որտև վստահ էի, որ տաքսիստ Հրաչին է հեռվից ղեկին տեսել, իսկ հիմա անծանոթ երիտասարդ էր նստած: Բարևեցի, բարևեց շատ ջերմ, լայն, մի քիչ տարօրինակ լայն ժպիտը դեմքին:

- Ու՞ր ենք գնում, ախպերս, - հարցրեց:

Տեղն ասեցի, ճշտեց որ ճանապարհով գնանք, շարժվեցինք: Ճամփին խոսքի ընկանք, հիմնականում կռվի թեմաներով: Հասանք տեղ, փողը հանեցի որ տամ (ի դեպ ասեմ, որ հենց սկզբից ներվայնացել էի, որ հաշվիչ չկա, բայց դե մեկ է գիտեի, թե ինչքան պետք է տամ), ժպտաց ու ասեց.

- Պետք չի՞, ախպերս:

Անկեղծ չհասկացա, մի տեսակ ուղեղս կախվեց: Էդ պետք չի գլխիս մեջ չէր տեղավորվում:

- Այսի՞նքն, - հարցրի, - ինչի՞ պետք չի:
- Բռատ, էս տաքսի չի: Ես զգացի, որ ավտոն խառնել ես, պիտի դիմացի տաքսին նստեիր, բայց ռազ որ նստել էիր, ասեցի մեր ախպորը բերեմ տեղ հասցնեմ:

Այբ
07.04.2016, 14:52
Եթե "մի կողմ թողնենք", թե ինչքան քաջ, համախմբված են մեր զինվորները, կամավորները, առհասարակ, բոլորը․․․ Հեչ պատկերացրե՞լ եք, թե ինչպես են մեր զոհված զինվորները՝ բանակ զորակոչվելիս, հավատացել իրենց վերադարձին ("2 տարի է էլի, մամ ջան", "Ձեզ լավ նայեք մինչև գամ")։ Եվ համբերությամբ ու անձնվիրությամբ ծառայել ու սպասել են, որ մի օր տուն են վերադառնալու, նորից տեսնելու են՝ մորը, հորը, քրոջը, սիրած աղջկան․․․ Ինչքա՜ն երազանքներ են ունեցել։ Եվ հիմա նրանք չկան, տուն չեն վերադառնալու :( Նրանց՝ չիրականցած երազանքների հետ էլ, ինչքա՜ն երազանքներ թաղվեցին՝ ծնողների, սիրած աղջկա, քրոջ․․․:(

Cassiopeia
08.04.2016, 13:52
Ինչ լավ ա, որ հարևաններ ունես (շնորհակալություն ակումբին դրա համար), ում հետ կարող ես նստել, զրուցել, ցրվել էս վիճակներից։ Վերջին 7 տարվա մեջ նոր-նոր եմ հարևաններ ձեռք բերել։ Էն էլ ի՜նչ հարևաններ։ Խելացի, ինտելիգենտ, հաճելի ու ԱԿՈւՄԲՑԻ…

StrangeLittleGirl
10.04.2016, 20:46
Դանիայում հարկային շատ հետաքրքիր մեխանիզմ ա գործում: Ամեն տարի կախված նրանից, թե տվյալ պահին ինչ աշխատավարձ ունես, հարկայինը կանխատեսում ա, թե ինչքան հարկ պիտի մուծես ու ըստ դրա հարկվում ես: Տարվա վերջում վերահաշվարկ են կատարում, ստուգում, թե արդյոք եկամուտդ էնքան ա էղել, ինչքան կանխատեսել են: Եթե կանխատեսածից քիչ ես հարկ մուծել, տարվա վերջում էդ գումարը վերցնում են քեզնից, իսկ եթե շատ, վերադարձնում են:

Ապրիլն էն ժամանակն ա, երբ էդ վերահաշվարկները կատարվում են, ու գումար ա կա՛մ վերադարձվում, կա՛մ գանձվում: Էսօր ընկերս համոզեց, մտանք հարկայինի էջ, տեսնենք՝ իմ վիճակը ոնց ա: Պարզվեց՝ 800 քանի կրոն (մոտ 60 000 դրամի չափ) գումար պիտի վերադարձնեն: Ընկերոջս ասում եմ՝ էսպիսի մեխանիզմը Հայաստանում չէր աշխատի, կվերցնեին, բայց չէին վերադարձնի: Զարմացած նայում ա ինձ, չի հասկանում՝ ոնց ա հնարավոր, որ չաշխատի: Ասում եմ՝ հենց գումարը մտնում ա պետության գրպանը, էլ երեսը չես տեսնում: Ասում եմ ու մտածում, որ լավ կլիներ՝ մի օր Հայաստանում էլ դա աշխատեր:

Այբ
10.04.2016, 22:03
Տատս, ով միշտ շատ բծախնդիր է իր գրքերի նկատմամբ, մի քիչ ոնց որ մոռացկոտ է դարձել։ Սկսել եմ բերածս գրքերը էլ չվերադարձնել:D:

Ախր միտք չունի գրադարանը ինձ թողնել․․․ մի երկու գիրք էլ․․․ :oy

Lusina
14.04.2016, 12:45
Ֆրանց Քսավեր Վինթերհալթերը, (Franz Xaver Winterhalter) եղել է 19-րդ դարի գերմանացի դիմանկարիչ: Նա ծնվել է 1805 թ. ապրիլի 20-ին և մահացել է 1873 թ. հուլիսի 8-ին: Նա իր կարիերայի ընթացքում, ապրել է Փարիզում: Նրա կարևոր աշխատանքներից են. Կայսրուհի Եվգենիան և իր սպասուհիները և կայսրուհի Էլիզաբեթի դիմանկարները: Վինթերհալթերը 1856 թ. ստեղծել է իր գլուխգործոցը. Կայսրուհի Եվգենիան և իր սպասուհիները: ֆրանցը՝ Եվգենիային կանգնեցրել է շատ հաճելի տեղ, որտեղ Եվգենիան և իր սպասուհիները ծաղիկներ էին հավաքում: Այդ նկարը դարձել է, Վինթերհալթերի ամենահայտնի աշխատանքը մինչ օրս:

Ահա և այդ նկարը:

http://i.imgur.com/Atr1rkv.jpg

Ինչ էս թեման բացվել էր, փորձում էի հիշել, թե էս նկարը որտեղ եմ տեսել.
Մետաղյա սինիներ կային է, 90-ականներին համարյա բոլորի տանը կտեսնեիր, էս նկա՞րը չէր վրան :))

Այբ
17.04.2016, 21:37
"Ես այդպիսին չեմ լինի, երբ մեծանամ",-բոլորս ենք երևի փոքր տարիքում ասել, երբ նեղացել ենք մեծերից; Իսկ տարիների հետո մենք էլ ենք հասել նրան, որ սովորական "վատ" մեծահասակ ենք․․․ երեխաների ասածներին էլ շատ դեպքերում վերաբերվում ենք՝ "Դե էրեխա է էլի, խոսում ա",- և պարփակվում ենք սեփական խնդիրների մեջ, ու էլ շուրջը բան չենք նկատում։
Ինչ վատ է , չէ՞։ Բոլորս էլ դառնում ենք "վատ" մեծահասակ։

StrangeLittleGirl
18.04.2016, 15:41
Մի ընկերուհի ունեմ, մաստերից հետո տեղափոխվել ա Գերմանիա, գործ ա ման գալիս: Էսօր մեկ էլ վատացած ինձ նամակ ա գրում: Ասում ա, որ մի տեղից մերժել են: Մինչև կհանգստացնեի, որ նորմալ ա, եթե դիմում ես, մի քանի անգամ պիտի մերժվես, մինչև ընդունեն և այլն, ինքը շարունակեց: Ասում ա, որ մերժման նամակն անցյալ շաբաթ էր էկել: Էսօր նորից են ուղարկել, ներողություն են խնդրել, որովհետև անցյալ անգամ մերժման սխալ նամակն էին ուղարկել, էս անգամ ճիշտն են ուղարկել: Ասում եմ՝ ինչո՞վ էին տարբերվում երկու նամակները: Ասում ա՝ մի քանի բառ էս կողմ-էն կողմ էր: #էդնեմեցները

StrangeLittleGirl
20.04.2016, 12:40
Մարդկանց տեսակ կա, որ հենց հիմնավորված մեկնաբանություն ա տեսնում որևէ թեմայի շուրջ, իր տեսակետը հայտնելու փոխարեն միանգամից թռնում ա դեմքիդ ու ասում՝ քեզ խելոքի տեղ ես դրել: Չէ, մենակ Գայլին նկատի չունեմ: Էրեկվանից ֆեյսբուքում քննարկում ա գնում «էքսպատ» ու «իմիգրանտ» բառերի տարբերության մասին: Լիքը տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ կան: Բանավիճում ենք, մեր կարծիքները հայտնում, համաձայնվում կամ չէ: Ու մեկ էլ որտեղից որտեղ մեկը հայտնվում ա, ասում ա՝ այ դեբիլ, ինչ ես քեզ խելոքի տեղ դրել: Շատ եմ նկատել էդ երևույթը: Փաստորեն, հիմնավորված, փաստարկված կարծիք հայտնելը համարվում ա խելոքի տեղ դնել: Էրնեկ չէ՞ր բոլորն իրենց էդպես խելոքի տեղ դնեին:

Նաիրուհի
23.04.2016, 22:29
Կարճ՝ ապրիլի 2-6


https://www.youtube.com/watch?v=En9_l8079ik&amp;feature=youtu.be

ivy
24.04.2016, 00:15
Փախստական տղաներից մեկը որոշել է հետ գնալ էնտեղ, որտեղից որ եկել է: Մահվան ճամփա է կտրել անցել, մինչև տեղ է հասել, իսկ հիմա հետ է գնում: Իր կամքով, իր ցանկությամբ:
Համ լեզուն սովորեց, համ դպրոցն ավարտեց, համ ուսումնարան ընդունվեց, բայց չէ, չի ուզում: Ասում եմ ինչի՞ բայց, ինչի՞ ես գնում: Տխուր եմ, ասում է, էս երկրում: Ուրախություն չկա: Ամեն ինչ լավ է, բայց ես երջանիկ չեմ: Տուն եմ ուզում: Սա իմ տունը չի:
Նենց տխուր էի էդ իրավիճակից. հասկանում էի իրեն, բայց դե տխել էի:

Հաջորդ առավոտ մյուս գործիս գնացի՝ «անհաջող միգրանտների» մոտ, ում պիտի պետության վզից հանել: Նենց վատ օր էր: Քիչ էր մնում ափերից դուրս գայի: Գաբին ասում էր՝ ամեն տեղից լավ զանգեր ես ստանում, լիքը դրական ֆիդբեք, ինչի ես սենց նեղված:
Դե թեկուզ էն պատճառով, որ Հայաստանում ծնված մեծացած, ազգությամբ հույն կլիենտս հետս հայերեն է խոսում, բայց «իմ լեզուն» միևնույն է չի ուզում հասկանալ. չի ուզում էդ մարդը իր սև աշխարհից դուրս գալ կամ գոնե ինձ ներս թողնել, որ մեջը մի քիչ ռեմոնտ անեմ: Չկա, չէ, հնարավոր չի, ամեն ինչ վատ է, ելք գոյություն չունի ու նման բլա բլա բլա: Ամեն անգամ նույնը:
Ցերեկը մի պահ թողեցի դուրս եկա օֆիսից, գնացի մոտակա խանութից չիր ու չամիչ առա, նստեցի կողքի շատրվանների մոտ, արևի տակ: Հավես էր: Հանգստացա ահագին:
Մի քիչ մտածեցի իմ մարդկանց մասին: Որ իմ կյանքում են ու որոնց պիտի օգնեմ: Ոչինչ, որ իրենք մի քիչ դոդություն են անում ու չեն հասկանում, որ ստացվելու է:
Չիրս կերա ու հետ գնացի գործի:
Ժամը երկուսին զանգ եկավ հայ-հույնիս կապակցությամբ. սարքածս թղթերը «գերմանական պտուղներ » էին տվել, քաղելու ժամանակն էր: Զանգեցի իրեն ասեցի, չհավատաց սկզբից, հետո ասեց՝ մերսի, կներես, որ էսօր տենց խոսեցի:

Հիմա նորից փախստական տղաների մոտ եմ:
Մեկ-մեկ որ մտածում եմ Հայսատան հետ գնալու մասին, կողքից ասում են՝ գժվե՞լ ես:
Ես ոնց եմ եկել. նստել եմ ինքնաթիռ, ուղիղ ռեյսով երեք ու կես ժամում Երևանից հասել Մյունխեն, ուղիղ գնացել համալսարան՝ արդեն իսկ ուսանողի կարգավիճակում: Իսկ էս տղան երկու ամիս ճամփեքին է եղել, 9 ժամ ջրի մեջ (ասում է՝ հա մտածում էի ակուլաները ոտքերս տանելու են, սաղ միտքս էդ էր), եկել ընկել է եսիմ ինչ դռներ, մինչև կարողացել է դասավորվել: Իսկ դասավորվելուց հետո հետ է գնում, որովհետև տխուր է իրեն: Ու ես չեմ ասում՝ գժվե՞լ ես: Որովհետև չի գժվել:
Ու էլ չեմ տխրում իր համար:

Այբ
24.04.2016, 13:16
Ճանապարհը երկար չէ։ Շիրակից Անի․․․ Մի քանի կիլոմետ։ «Էրգիրը» մոտ է։ Կարող եմ գնալ ու մեր սահմանից նայել այն «մեր սահմանին» (շա՜տ մոտ), ու անունն էլ դնեմ, որ Անի եմ գնացել, Անին եմ տեսել։ Բագրատունիների պատմությունն էլ չէ, որ «կհիշեմ», «կհիշեմ» հենց Եղեռնը և ուղեղումս էլ՝ չտեսածս, բայց «զգացածս» պատկերները կկենդանանան: Բայց Եղեռնի մասին «հիշելիս» էլ չեմ ուզում հետ՝ անցյալ նայել, նայել ու ցավալ, նայել ու ողբալ, նայել ու ասել՝ տեսեք մեզ կոտորել են, ջարդել են, իսկ մենք ունեցել ենք սա՛, սա՛, սա՛․․․
Երկու չտեսածս դեմքերն եմ «հիշում»՝ Շողոյի ու Անուշի՝ իմ մոր տատի և նրա մոր պատմությունը։ Եղեռնը ինձ համար "նրանք են"։ Նրանք, ովքեր փրկվեցին, որ ես լինեմ, ու ես կամ։

Անվերնագիր
26.04.2016, 13:54
Ասում ա ով չի ծառայել պիտի մարշրուտկի մեջ կայնած 3 անգամ Ավանից գնա Սովետաշեն դառնա, որ աղջիկ տան: Բա

Այբ
30.04.2016, 22:31
Ծանոթ, սիրուն աղջիկ (մի քանի օր առաջ), էնպես կոպտեց մի տարեց կնոջ, որ միայն դրանից հետո նկատեցի, որ այդ աղջիկը էդքան էլ սիրուն չի. քիթը մեծ է։
Հետաքրքիր է, բայց մենք երբեք չենք նկատում այն մարդկանց արտաքին տգեղ կողմերը, որոնց սիրում, կամ ուղղակի համակրում ենք։ Բայց որ հանկարծ վատ բնավորության գծերն ենք նկատում, էդ ժամանակ արդեն՝ վա՜յ, ա՜յ քեզ զարմանք, պարզվում է՝ քիթը կամ ականջը մեծ է, կամ էլ․․․

Այբ
06.05.2016, 12:31
Միշտ վախեցել եմ շներից։ Շներից ֆոբիա ունեմ, բայց որ հարցնում են՝ "Ի՞նչ կենդանի ես սիրում", - միանգամից շներին եմ հիշում։ Հա՛, համ շատ եմ վախենում (ահավո՜ր), համ էլ ․․․
Տարբեր տարիներին 3 հատ շուն ենք ունեցել։ Տարբեր պատճառներով սատկեցին․ մեկը ընկավ մեքենայի տակ, էն երկուսին էլ թույնեցին։ 3-րդ շունն էլ, որ սատկեց, որոշեցինք, որ էլ շուն չենք պահելու։
Տարիներ անցան։ Հորեղբայրս շուն բերեց, կապեց իրենց դռանը։ Չնայած շունը կապված էր, բայց ամեն անգամ իրենց բակով անցնելիս, շնից ահավոր վախենում էի։ Մի օր էլ (չգիտեմ՝ ոնց եղավ) որոշեցին, որ էդ շանը տանելու են չգիտեմ ուր ու բաց թողնեն (ձմռանն էր)։ Ու դրեցին մեքենան, տարան, բաց թողեցին եսիմ ուր։ Խղճիս էնքա՜ն նստեց։ Սկսեցի հետները կռիվ անել՝ "Մեղք չէր, սոված, ցրտին․․․"։ Իրենք էլ, թե՝ "Կգնա գյուղերը, սոված չի մնա․․․"։ Բայց որ պատկերացնում էի էդ շանը․․․ Ահավոր տխրում էի։
Մեր բարեկամներից մեկն էլ շուն ուներ։ Էդ շանն էլ չէի սիրում, որովհետև էլի վախենում էի ։ Իրենք էլ ապրում են հենց մեր տան դիմացը։ Վերջերս էլ նկատեցի, որ էդ շունը չկա՝ ո՛չ փողոցում է, ո՛չ դարպասից այն կողմ․․․
Իմացա, որ ընկել է մեքենայի տակ ու սատկել։ Վրես ահավոր ազդեց։ Էնքան տխրեցի :(

Մեկ-մեկ մտածում եմ՝ նորից բերենք ու շուն պահեք։ Բայց, չէ՛, չեմ ուզում։ Ու ստեղ հարցը հեչ էլ շներից վախս չի։ Վախենում եմ, որ նորից բերենք, պահենք, սիրենք, կապվենք ու ․․․ Էգոիստական գուցե հնչի, բայց չեմ ուզում, որ նորից սատկեն ու ահավոր տխրեմ։(((

Ռուֆուս
09.05.2016, 00:22
Փոքր ժամանակ մի անգամ գյուղ էինք գնացել ու գյուղի երեխեքը ուզում էին ինչ-որ բանով զարմացնել քաղաքից եկած երեխեքիս: Որոշեցին, որ մեզ պետք ա ժամացույց ցույց տան ու քանի դեռ մենք մտածում էինք, թե էդ ինչ մի ժամացույց ա, որով պետք ա մեզ զարմացնեին, մի հատ մեծ սարդ գտան, ոտքերը պոկեցին ու դրեցին թևի վրա, ոտքերը շարունակում էին թպրտալ:

Էդ անտեր «ժամացույցը» իմ մանկության ամենամեծ հոգեբանական տրավմաներից մեկն էր ու ամեն անգամ սարդ տեսնելուց դա եմ հիշում :))

Chilly
09.05.2016, 01:24
_ Պարոն գնդապետ թույլ կտա՞ք Մուշեղին մի բան ասեմ: Մուշ, եթե կարաս` իջի, գնում ենք պոլկ, լողանալու», - Բոյովն էր, մեր վաշտից, դմբո, բայց մաքուր սրտով: Ասեց ու ծլկեց:
_ պարոն գնդապետ, գնամ էլի, շուտ կգամ էս հրամանդ կտպեմ,
_ Մուշեղ ջան, չեմ հասցնում, արի տու մնա, ախպեր, տպի, հետո կզանգեմ էդ դրանց կասեմ քեզ հետի բանյան կխոդեն մինակ-մինակ կլղանաս,
_ պարոն գնդապետ ախր բա որ չանե՞ն, մի շաբաթ ա չեմ լողացել,
_ արա շարքային, տու սկանու՞մ չես, թիկունքի պետի ասածը չանեն «տու՜»...
Չեմ գնում, նստած թիկունքի պետի թղթերն եմ սարքում որ ուղարկի Բանակ, իրիկունը աչքերս կարմրած իջնում եմ կազարմա: Տղերքը մի տեսակ են: Մի բան ա խոսվել: Բոյովը գալիսա. ապ, Սուրոն ա կանչում, գնա մոտը:
Սուրոն սենյակում նստած, (զզվում եմ դրանից, լեյտենանտ ա, որ իրան գնդապետի տեղ ա դրել, ու կազարմի տղերքի մոտ դա անցնում ա, բայց ես հո շտաբի պետի կամպուտրշիկն եմ, ինքն ո՞վ ա իմ մոտ, ում ինքը պատվի ա առնում ես ձեռով բարևում եմ, ինքն էլ դա գիտի, սաղ օրը ոտս ա ուզում ուտի, զգում ա որ իմ համար ավտարիտետ չի...), իբր թե կատաղած հայացքով վրաս ա նայում: Արի, ասում ա, ներս արի տեսնեմ, էդ ես ցերեկով մարդ եմ ուղարկում որ իջնես լողանաս, ցելի շաբաթ ջուր չի եղել, դու արհամարում ես չես գալիս հա՞: Չես ուզում լողանա՞ս, արա այ փնթի... Չի թողնում խոսեմ, միանգամից մի հատ թը՜փ, աչքիս, աչքս տեղում բացվում ա, արյուն լցվում, կապտում: Անասու՜ն, եզի մեկը, գոնե հասկանում ե՞ս ինչի ես խփում, ի վիճակի ե՞ս առանց խփելու մարդու հետ խոսես, տավար: Կատաղած եմ, կիսանոկաուտ ու նվաստացած: Հիմա ի՞նչ եմ ասելու շտաբում, որ ասեմ Սուրոն ա խփել, պիտի ասեն բոզ ա, բայց Սուրոն ինքը հենց բոզության մարմնավորում ա, խի՞ պիտի իրան ծակը կոխելը բոզություն լինի, ու տենց գժված եմ, ասում եմ ինչ ուզում ա լինի պետքա դրա հերն անիծեմ:
Մի քիչ հետո տղերքը սառը-բան են բերում, մի քիչ ուռածն անցկացնում աչքիս, արդեն լավ եմ, Սուրոն ա գալիս, փորձում սիրտս շահել, շտաբում վաղը սենց կասես, նենց կասես, ընկել եմ և այլն... Բայց ինքն էլ գիտի որ վերջն եկել ա...
Առավոտը շտաբում եմ, շտաբի պետը հենց մտա միանգամից
_ արա՞, էս ի՞նչ ա աչքիդ վիճակը, արի ստեղ հլը, ո՞վ ա խփել:
_ Ոչ մեկը, պարոն գնդապետ, սղացել ընկել եմ:
_ Պիզդիտ ես անում, գիտե՞ս քանի քո պեսներն են եկել գնացել ձեռիս տակով արա, շուտ ասա տեսնեմ ո՞վ ա խփել
_ Ա դե պարոն գնդապետ, ոչ մեկը, սղացել ընկել եմ
_ Դե գնա, էդ ոչ մեկին ասա մի ժամվա մեջ չեկավ չներկայացավ, քեզ էլ, իրան էլ ուղարկում եմ կուբախտ 10 օրով:

Իջնում եմ կազարմա:
Սուրոն էնտեղ չի:
Տղերքին ասում եմ շուտ կապվեք թող գա:
Գալիս ա, ասում եմ ես բան չեմ ասել շտաբի պետին, բայց սենց - սենց, տես ինչ ես անում:
Մի խոսքով, գալիսա, շտաբի պետը մի կես ժամ վրեն գոռում, բացատրագիր գրել ա, բան ա, մի խոսքով, սա ավելի ա սկսում ինձ ատել էդ օրվանից, ես էլ իրեն, մինչև ուվալնյատ եմ լինում տուն գալիս:

Հիմա Սուրոն չկա (http://hetq.am/arm/news/67863/mayori-4-ordinern-vstah-ein-or-irenc-hayrn-anpayman-tun-kga.html/), էդ լեյտենանտը մայոր էր դառել, ու իրան սպանել են...
Անընդհատ մտքիս ա, անընդհատ, մտածում եմ գուցե որ սա ստեղ գրում եմ մի քիչ դուրս գա էս ձևով մտքիցս:
Մի տեսակ ոնց-որ մեղավոր զգամ ինձ, որ էսքան ժամանակ իր մասին ինչ ասես ասել եմ, ինչ ասես մտածել եմ, ու հիմա ինքը չկա, ու ես, իմ Երևանի տունը, իմ լավ վարձատրվող աշխատանքը... Ուզում եմ ասեմ Սուր, ախպեր, ներող...

Մուշու
09.05.2016, 14:08
Նայում ես նկարին ու հասկանում, որ էլ երբեք չես տեսնի, որ էդ մի քանի նկարը ու իրար վրա դարսված հիշողությունները միակ բանն են, որ մնացել են: Գիտակցում ես, որ պետք ա նկարը դնել մի կողմ, հակառակ դեպքում չես շարժվի առաջ:
Հիմա ցավը ավելի սուր ա ու միակ բանը որ մնացել ա մի քանի նկարն ա ու իրար վրա դարսված հիշողությունները, որոնք ժամանակի ընթացքում կխամրեն ու կանհետանան: Տարիներ հետո դատարկությունից բացի ոչինչ չի մնա լուսե աղջկանից:

Chuk
16.05.2016, 14:43
Ամեն տարի մեր հիմնարկի բակի գիլասը հասնում է: Ու ամեն տարի թաղի պուճուր երեխեքը գալիս են մի քանի հատիկ գիլաս ուտելու: Ու ամեն տարի մեր հիմնարկում կա մարդ, ով սկսում է երեխեքի վրա գոռգոռալ ու քշել մեր բակից: Ու ամեն տարի իմ հարաբերությունները լարվում են էդ մարդու հետ, իսկ երեխեքը շարունակում են գիլաս ուտել:

ivy
31.05.2016, 00:03
S-Bahn-ում, հայերեն ասած՝ էս բանում (ոչ թե էն բանում) առավոտվա պիկ ժամին, երբ ասեղ գցելու տեղ չկա, մի աղջիկ էր պառկած ամբողջ երկտեղանոց նստարանի վրա ու հանգիստ քնած էր իր համար: Մարդիկ ներս էին խցկվում, տեղավորվելու միջոց փնտրում ու հենց աչքներով ընկնում էր նստարանին փռված աղջիկը, թարս-թարս վրան էին նայում, անցնում: Իսկ սրա հեչ պետքն էլ չէր: Բաճկոնն էլ քաշել էր աչքերին ու ականջներին, որ քնահարամ անող հանգամանքներ չլինեն: Դեմքի կեսն էր երևում միայն, զգացվում էր, որ սիրուն է ու ջահել: Հագին բարալիկ յուբըչկա էր, վրայից՝ հասարակ թիշըրթ: Ոտքերին էլ բմբլահան եղած լեգինս էր, իսկ ներքևում ամենահետաքրքիրն էր՝ հաստ գուլպաների վրա քաշած ամառային կոշիկներ: Ու գուլպաներն էլ լավ թրջված էին, որովհետև դրսում անձրև էր, էն էլ ինչ անձրև, կարգին հեղեղ: Սիրուն մռութի կեսը՝ էդպես բաճկոնով փակված, տակից էլ անդարդ շաղ տված մազերն էին երևում: Վզի ու դնչի վրա սպիտակ ներկի մանր հետքեր էին, հետո նկատեցի, որ ձեռքերն էլ են մի քիչ ներկոտված: Մի ձև լրիվ կինոյի աղջիկ էր: Կամ գոնե էդ պատկերը հաստատ կարող էր կինոյից լինել: Ժպտալով վրան էի նայում: Հետն էլ մտածում էի՝ տեսնես ոնց պիտի զարթնի, հենց իր կանգառ հասնի: Հետո մտքովս անցավ, որ ինքը ոչ մի կանգառ էլ չունի: Երբ զարթնի, էն ժամանակ էլ դուրս կգա:

LisBeth
01.06.2016, 19:52
- Պրիվե~տ, - գոռում ա մոր ձեռքը բռնած դիմացի շքամուտք մտնող երեխային:
- Պրիվետ, - անմիջապես հնչում ա պատասխանը:
- Ո՞վ էր, - հարցնում եմ:
- Անունդ ի՞նչ ա, - նորից գոռում ա:
- Վլադ, - պատասխանում ա:
- Վլադն ա, դու իրան չե՞ս ճանաչում:
- Չէ, - զարմացած պատասխանում եմ հիշելով, որ շենքում համարյա որ ոք իրար չեն բարևում ու չեն ճանաչում, - Բա դո՞ւ:
- Հըն, - գլուխը թափահարում ու ընկնում ա առաջ:

Սաղ օրը մտածում եմ, թե կյանքի որ էտապում ենք մենք կորցնում էս անմիջականությունը: Շատերի համար մի հատ "Բարև"-ը իսկական քավարան ա, նույնիսկ եթե ծանոթ մարդու են ասում:
Իրիկունը դեռ թույլ մարմինս հազիվ քաշում եմ դռնից ներս, լույսը անջատած չի, չեմ էլ անջատում: Սողում եմ սավանի տակ: Փորձում եմ հիշել, թե ինչի եմ նորից մենակ, թե փորձում եմ մոռանալ, լավ չեմ տարբերում իրարից: Անքնության դեմ մի հատ լավ մեթոդ եմ ճարել, կատվիս հայտնագործած նոր հիպնոտիկ մեթոդին եմ միանում: Գալիս նստում ա կողքս պոչը բարձրացնում, իջացնում ա, բարձրացնում, իջացնում ա, ու աչքերով հտևում ա: Մանրից աչքերը սկսում են փակվել: Ես էլ սկսում եմ հետևել, մեկ, երկու, երեք...
- Կոպերդ ծանրանում են, - ցածրաձայն մռմռում ա, - աչքերդ դանդաղ փակվում են...
Խառնված մտքերիս մեջ գտնում եմ էն մեկը, որը ամենամոտն ա բանականությանը. "արյանդ մեջ դեռ շրջանառվում են..." չեմ հիշում ինչ ա շրջանառվում.
- Դու ընկղմվում ես մոռացության մեջ, - միալար շարունակում ա, - վաղը դու կզարթնես բոլորովի այլ մարդ, քո անունը կլինի *** կամ տենց մի հատ հիմար բան, որ ինքդ քեզ համար կհորինես... ու կհավատաս, որ այս անգամ լրիվ ուրիշ ա լինելու...
Լույսը չբացված մի հատ ստուգում եմ արդյոք կատուս խոսալ գիտի: Խորամանկը մանրակրկիտ ծպտվել ա, բերանից մի բառ չես պոկի` խուլ մռմռում ա մենակ:
Տանից դուրս եմ գալիս, դեմի շքամուտքի մոտ կանգնած ա մեկը ում երևի չեմ ճանաչում.
- Պրիվե~տ, - գոռում եմ:
- Պրիվետ, - պատասխանում ա:
- Անունդ ի՞նչ ա:
- Վլադ: Քոնը՞:
- ***:
Ու սկսվում ա ուրիշ մի պատմություն, որ երեկ էր ավարտվել:

impression
09.06.2016, 01:59
այ մարդ, թե ասա էդ ինչ մի անուն էր, որ ինձ եք դրել
ախր դա կարևոր պահ ա՝ որոշել, թե քո էրեխուն ինչ անուն ես տալու, ու ոչ միայն բարեհնչությունն ա կարևոր պահ, այլև կարման, որ իր հետ բերում ա անունը
ըհըն, հեռուն չգնանք, մանավանդ որ հենց իմից եմ բողոքում
ախպեր ջան, Լիլիթը աշխարհի ամենաանբախտ անունն ա, ասա՝ ինչի
բացատրեմ
նայի, Ադամը Լիլիթին սիրահարվեց, սիրեց, գժվեց, խելագարվեց, բայց հենց հայտնվեց Եվան, էլ Լիլիթին շան տեղ դնողն ո՞վ էր, գնաց իրա Եվայի մոտ, ու հետո անհամ պատմություններ, Աբել, Կայեն, բայց հարցը դա չի
հարցը կարման ա
ու ստեղ պետք չի աչքս խոթել, թե բա Լիլիթն էլ սատանայի հետ դավաճանում էր խեղճ Ադամին, եսիմ ինչ
դա դեռ ապացուցել ա պետք
ասածս էն ա, որ էս անունը տենց կարմա ունի, սկզբից քեզ գժի պես սիրում են, բայց հենց հորիզոնում մեկ ուրիշն ա հայտնվում, դու ավտոմատ գնում ես չոռնի սպիսըկ, քեզ էլ հիշող չկա, բոլոր ծաղիկներն ու բամբաներկաները վայելում են քո հաջորդները, որոնց դու իհարկե կարող ես քո մենության բարձունքներից արհամարհել, բայց դրանից էությունը չի փոխվում
ու նենց չի, որ մի դեպք ա էղել, խառնվել եմ իրար
ախպեր արդեն եսիմ որերոդ դեպքն ա տենց, ու ամենաթունդն էն ա, որ ում հետ էլ լինում են, մեկ ա՝ դու ուրիշ ես, իրենք քեզ սիրու՜մ են, կարոտու՜մ են, դու իրենց համար ուրիշ տիեզերք ես, ու տենց լիքը սիրուն կտեր, որ մի օր ուղղակի կանգնում են կոկորդիդ
հոգնացրիք, ես էլ հավես չունեմ, մյուս անգամ որ անունս հարցնեն, կասեմ a girl has no name :(

Լուսանդր
09.06.2016, 08:31
Այսօր մի տարօրինակ գաղափարի հանդիպեցի աֆորիզմների մի գրքում։

Ահա այն… Տղամարդը պարծենում է, որ Աստված նախ ստեղծել է տղամարդուն, հետո՝ կնոջը։ Կինն ասում է. «Իկարկե, գլուխգործոցից առաջ միշտ էլ սևագիր է լինում»։

Բայց ահա ինչն է հետաքրքիր… Լիլիթների շնորհիվ է, որ տղանարդն իրեն լիարժեք տղամարդ է զգում։ Չէ՞ որ, հասկանու՞մ եք, նա այլևս սևագիր չէ։

ars83
10.06.2016, 18:15
Ուզում եմ մտածել, թե այս կամ այն նախագծին աջակցելու խնդրանքները, որոնցով կիսվում եմ ՖԲ֊ում, գոնե մի քանի մարդ տեսնում, կարդում, գնում, իր հնարավորության չափով աջակցում է։ Աշխատում եմ միայն այնպիսիներն առաջարկել, որ, ըստ իս, կայուն արդյունք կտան։ Մեղվապահ ընտանիքների համար մեղվափեթակ գնել, կամ այսինչ համայնքի սովորական էլեկտրական լամպերը փոխարինել էներգախնայողներով։
Երբ ձեն-ձուն, արձագանք չկա, չես կարողանում հասկանալ՝ ինչ-որ մեկին հասա՞վ, թե չէ։

ivy
11.06.2016, 00:42
Տարեմուտին օֆիսում գերմանացիների սիրած "Schrottwichtel"-ն էինք խաղում. ամեն մեկն իր տնից մի անպետք առարկա է սիրուն փաթեթավորում, ոնց որ ամանորյա նվեր ու հետը բերում: Բոլորն իրենց «նվերները» դնում են սեղանի վրա, ու ամեն մեկը վերցնում է մյուսների բերած «նվերներից» մեկը: Ըստ կանոնների, չի կարելի նոր բան գնել, այլ հենց պիտի ունեցած, բայց պետք չեկած կամ այլևս պետք չեկող առարկա բերել:

Մեր Բիրգիտի բերած նվերը հենց առաջինը վերցրեցին, որովհետև մեծոտ էր ու շատ սիրուն փաթեթավորված: Պարզվեց, մեջը համարյա ամբողջությամբ սև նկարով "Twilight" փազլ էր՝ հազար կտորանոց: Հազար մանր կտորով սև նկար, մեջը մի երկու հատ վամպիրի աչք: Քաշողն ակնհայտորեն հիասթափված էր, ու արդեն պատրաստվում էր էդ ստացածը հենց տեղում ռադ անել: Ու թեև հենց էդ է ամբողջ խաղի իմաստը, որ անպետք բաներ ես ստանալու, բայց դե նրա համար, որ Բիրգիտը հանկարծ չնեղվի, առաջարկեցի էդ փազլը ստացողին ինձ հետ նվերներով փոխանակվել. ինձ բաժին հասած առարկան մի քիչ ավելի պետքական էր: Ու էդպես փոոխանակեցինք, ես էլ անմիջապես ասեցի, թե ինչքան եմ սիրում փազլ հավաքել, որ Բիրգիտն իրեն լավ զգա: Դա իհարկե սուտ չի. աղջկաս հետ հավեսով հավաքում ենք փազլներ, բայց դե հազար կտորանոց մանրադիտակային սև նկարով չէ:
Էդ փազլը դրեցի ներքևի դարակիս խորքերում ու լրիվ մոռացա դրա մասին:
Բայց դու մի ասա, Բիրգիտը չէր մոռացել:

Նա ինձ երեկ շատ հանդիսավոր կերպով մի մեծ ու սիրուն փաթեթավորած նվեր տվեց ու ասեց, որ բացեմ հենց ծնունդիս օրը ու փռեմ սեղանին: Մտածեցի՝ սփռոց կլինի, ու իսկապես պատրաստվում էի ծնունդիս օրը բացել: Բայց աղջիկս, էսօր չդիմանալով գայթակղությանը, սիրուն թուղթը պատռեց ու միջից հանեց հազար մանր կտորով մի ուրիշ փազլ՝ նույն ֆիրմայի: Մեջը նամակ էլ կար, որում Բիրգիտը գրել էր, թե չէր մոռացել՝ ես ինչքան էի ուրախացել իր ամանօրյա "Schrott"-ից ու հիմա ինձ ավելի լավ ճանաչելով՝ կարծում է, որ ինձ նորից ուրախացնելու է էս նվերով:
Մարդ էլ էս կարգի դոդ լինի: Ու դոդ ասելով՝ ինձ նկատի ունեմ: Բայց հետն էլ իսկականից ուրախացել եմ, որովհետև սենց անեկդոտներ հազվադեպ են լինում կյանքում:

ars83
11.06.2016, 16:46
Էնքան քիչ մարդ կա, որ կարողանում ա տեղում, կարճ ժամանակում որոշում կայացնել։ Կարող ա «թվային դարի» առանձնահատկությո՞ւն ա՝ ընտրության տարներակներն էնքան շատ են, որ մարդուն թվում ա՝ պետք ա առնվազն ինչ-որ քանակի տարբերակներ դիտարկի, մինչև ընդունելի որոշում կայացնի։ «Վաղը գնա՞նք մի քանի ժամ քայլելու» կամ «գալի՞ս ես՝ իրիկունը գնանք պաղպաղակ ուտելու»-ի նման անմեղ հարցը ակնհայտ շփոթմունքի մեջ ա գցում մարդկանց, ոչ էն ա՝ միանգամից մերժեն, ոչ էն ա՝ հենց էդպես, «հանպատրաստից» համաձայնվեն։ Իսկ, միգուցե, բնավորությա՞ն, իմպուլսիվությա՞ն հարց ա։ :think

My World My Space
12.06.2016, 19:10
Հեռախոսազանգ:
- Ալո
- Այ տղա, Տիկո ես, ինչ ես, չե՞ս ամաչում: Ի՜նչ ես սաղ օրը էրեխուս հետևն ընգնում: Էրեխա են, իրար հետ կռիվ են անում:
- Տիկին...
- Ի՞նչ տիկին, եքքա մարդ ես, ես էսքան վախտ քո երեխուն մի բան ասած կա՞մ, սաղ օրը մեր հայաթում անտեր-անտիրական շպրտած ա...
- Տիկին, դուք...
- Ես իմ ասածն ասեցի, փորձի մի անգամ էլ...
- Տիկիիի՜ն,- գոռում եմ,- դո՛ւք, սխալ եք զանգել...
պաուզա
- Ու էդ կապիկություններիդ վերջ տուր... եքքա մարդ ես... սխալ եք զանգելը ո՞րն ա...
տու-տու-տու....

Հ.Գ. Արա Տիկո, չե՞ս ամաչում, եքքա մարդ ես, քու տեղը խի՞ պիտի մարդիկ թուքումուր ուտեն :angry

Smokie
14.06.2016, 19:36
Մեկ-մեկ զարմանում եմ... ի՞նչ են գովազդում: Էսօր ռադիոյով լսեցի «Գիշեր-ցերեկ ինտերնետում: Օգտագործեք ինտերնետը ամբողջ օրը մատչելի գնով»: Լավ, չե՞ն հասկանում, որ դրանով վնաս են տալիս, ոչ թե օգուտ: :fool Վախենամ, թե մի օր իսկապես մի մայրիկ ասի, «Աղջիկս, սա քո հայրիկն է»::D
Ես ինքս էլ ամեն օր, շատ ժամանակ եմ տրամադրում ինտերնետին, բայց էլի աշխատում եմ չափը ցանցնել: Ախր ավելի կարևոր բաներ կան, եթե անգամ մարդ չի ուզում ամբողջ օրը կոմպի մոտից վեր կենա, գիշերն է՞լ պիտի չքնի: Կամ օրինակ մարդ էդքան համբերություն չունի՞, որ անգամ հեռախոսի մեջ ա ինտերնետ գցում, մեկ էլ տեսար դրսում պետք եղավ չատ անել FB-ում: Էս բառիս բուն իմաստով կոչվում ա չարաշահում: Պետք ա ճիշտ ձևով օգտագործել և ինտերնետը և թանկագին ժամանակը, որը անսահմանափակ չի:

Ինքս էդ թակարդն ընկա պլանշետիս հետ:( Էստեղ են ասել, երբեք մի ասա երբեք::oy

Աթեիստ
20.06.2016, 21:35
Բանակում մի ընկեր ունեի, որ կոմպով խաղեր շատ էր խաղում։ Հիմնականում ստրատեգիա, այսինքն շատ ժամանակատար խաղեր։ Կարող ա մի խաղը մի ամիս խաղար։
Խաղում էր, կշտանում ու վերջում. «ապուշ խաղ էր»։

Տենց էլ չկարացա իրան բացատրեմ, որ եթե մի բանի վրա էդքան ժամանակ ես ծախսել, անուն մի դիր։ Ստացվում ա որ դու «ապուշ խաղի» վրա մի ամիս կորցրիր։

Հասկացողը հասկացավ։

Այբ
22.06.2016, 20:58
Մեկ-մեկ ահավոր նեղվում եմ տատիս շատախոսությունից։ «Հազար անգամ պատմել ես ախր․․․»,- մտքում նեղվում եմ, բայց փորձում եմ տատիս ցույց տալ, թե իբր ուշադրությամբ լսում եմ, հետաքրքիր է շատ։ Բայց պահ է գալիս, որ էլ չեմ դիմանում, չեմ կարող լսել ու պոռթկումով բարձրաձայնում եմ՝ «Հա՛, տատ, գիտեմ, պատմել ես, որ․․․»։ Նման պահերին տատս միանգամից գույնը փոխում է, նեղանում, վիրավորվում։ Շտապում եմ սխալս ուղղել՝ « ․․․ էդ գիտեմ, որ․․․ դրանից հետո տատ, հետո՞․․․ էդ չես պատմել․․․»։ Խոսքերիցս միանգամից դեմքի արտահայտությունը փոխվում է, աչքերը փայլում, դեմքին ժպիտ հայտնվում ու ոգևորված նորից՝ «․․․ մեր դաշտում պապաս․․․»։
***
Երբ գերեզմանոց ենք գնում, պապիս գերեզմանաքարին նայելիս փորձում եմ հիշել պապիս, նրա պատմած պատմությունները, նրա հետ անցկացրած ժամանակները ու ոչինչ չեմ հիշում․․․ Վաղ մանկությունից մնացած ինչ-որ պատառիկներ ու վերջ։ Փոքր էի, երբ մահացավ․․․ Տատս, ինչպես միշտ կողքս կանգնած խոսում ու խոսում է։ Լսել չեմ ուզում, նեղվում եմ, բայց միանգամից նաև ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ պապիցս բան ՉՈՒՆԵՄ հիշելու։ Տատիկ- պապիկներից էլ հիմա ունեմ-չունեմ մի տատիկ ունեմ։ Մենակ ինքն է մնացել։ Միայն թե հիմա, երբ նա դեռ կողքիս է, դա չեմ հասկանում։

ars83
06.07.2016, 13:13
Աշխատակիցներով գնացել էին hiking-ի։ Ճանապարհի հիմնական մասն անտառով էր անցնում։ Մի պահ դուրս եկանք դաշտերի մոտ՝ բաց ժանգոտ գույնի հասկերի ծով, մեկումեջ կանաչ քառակուսի կամ ուղղանկյուն կանաչ կղզյակներով, կարմիր վարդակակաչների, կապույտ ու սպիտակ ծաղիկների կետիկներ։ Հիացմունքի բացականչություններ, իրարանցում, մարդիկ հանում են լուսանկարչական ապարատներն ու հեռախոսները, նկարում են։ Հարցնում եմ աշխատակցիս՝ այդքան գեղեցիկ տեղերով անցանք անտառում, ոչ ոք չնկարեց, դաշտերն այդքան ավելի գեղեցի՞կ են, որ բոլորը նկարում են։ Ասում է՝ ես դաշտերն եմ սիրում, հանգստություն կա, տարածության զգացում, երբ նայում ես շուրջդ ու ծայրը չես տեսնում, ծովի նման կամ անապատի ավազների, իսկ անտառները մի տեսակ «անկարգ/չկարգավորված են» (unstructured):
Այնքան ճշգրիտ բառ ընտրեց՝ անտառները նկարագրելու։ Անկարգ։ Նրա համար դա անհանգստացնող կամ վախեցնող էր։ Ինձ համար դրա մեծ է անտառի, սարի, կայծակի, ամպրոպի ձգող ուժը, հմայքը։
Հավասար, նույնաձև, հարթ, ինքնավստահ, անծայրածիր դաշտերից, ծովերից ու ավազներից ինչ-որ գերեզմանի շունչ է փչում։

Հայկօ
06.07.2016, 13:50
Վերջին երկու տարում զարհուրելի կոփվել, դաբաղվել, կարծրացել, դարձել եմ ինչ-որ անհասկանալի, մեկուսի, հերմետիկ փակ համակարգ: Առաջ էլ մի բան չէի. դրսից ինձ հասնելը երբեք էլ հեշտ չի եղել, բայց հիմա արդեն համարյա անհնար ա: Եթե նախորդ երկու տարվա փորձառությունս հանգեցնեմ մի քանի առանցքային բառերի, թերևս կլինի սենց. կարոտ, լարում, երազանք, հոգնություն, ձգտում, աճ, արկած, հույս: Բայց ամենաշատը՝ կարոտ, երազանք ու հույս: Հիմա թույլ հույս ունեմ, որ կարողանալու եմ էդ երկու տարում կորցրածներիս գոնե մի մասն ու մի մասին հետ բերել: Գնացինք առաջ:

Freeman
18.07.2016, 09:16
Հինգ օր ավելացրին: Սպասելի էր: Գիտեն պատժում են :)) ասա ինչ տարբերություն, 731, թե 736 :))

ars83
18.07.2016, 12:43
Ահա, փաստորեն երևույթը կոչվում ա խորոֆոբիա (քորոֆոբիա կամ կորոֆոբիա): Պարելու վախ:
Էն որ հենց պարելու երաժշտություն ա սկսվում, ման ես գալիս սրահի ելքը: Երբ մարդիկ սկսում են տեղներից վեր կենալ, որ պարեն, ծուռ ժպիտով քաշվում ես սենյակի անկյունը: Երբ ինչ-որ մեկը հայտարարում է, թե «հեսա հաց ուտենք ու մի լավ տժժանք» (եվ «տժժալը» նշանակում է պարել), հանկարծակի քաղցիդ զգացումը տասնապատկվում է ու հիշում ես, որ արագ ուտելը վնասակար է առողջությանը, իսկ տժժահայտարարի գործակիցը բարեկամներիդ ցուցակում առնվազն 500 միավորով ընկնում է:
Երբ մենակ նստած ես, երբ բոլորը պարում են, ու բարեսիրտ ինչ-որ մեկին թվում է, թե դու «մեկուսացված ես հասարակությունից» և լավագույն զգացումներից դրդված քայլերն ուղղում է դեպի քեզ՝ պարի հրավիրելու (մոտավորապես նույն զգացումն ես ունենում, եթե լողալիս լինեիր ու չորս շնաձուկ տեսնեիր՝ բոլոր կողմերից քեզ մոտեցող): Բա այդ կարեկցական, տարակուսած, կիսաժպտուն դեմքերն ու հայացքները, որ ուղղվում են պարել հրաժարվողին: Բա ապուշ բացատրությունները, թե պարելը դժվար չէ, ընդամենը ձեռքեր ու ոտքեր շարժել է ու բոլորին հասանելի է:
Երբ երգողների, նվագողների, ծխողների կամ խմողների խումբը փրկության օղակ է (նույնիսկ եթե ոչ տարիքդ, ոչ հետաքրքրություններդ չեմ համապատասխանում), ժամանակավոր, սակայն, քանի որ մի 5 րոպեից պարային տրամադրությունն իրենց էլ է տիրում:
Երբ պարողները շարժումներն սկսում են ծիծաղելի թվալ, չնայած հստակ գիտակցում ես, որ դա ընդամենտ պաշտպանական արձագանք է ինքդ ծիծաղելի երևալու չհիմնավորված վախի նկատմամբ: Երբ սկսում ես համեմատվել մտքում պարողների հետ, թե այսինչ բանը դու նրանցից ավելի լավ ես անում, հետո կանգնեցնում ես ինքդ քեզ՝ հասկանալով համեմատության անիմաստությունը:
Երբ պարողներին ծափահարում ես այնպես, կարծես թե Լոնդոնի սիմֆոնիկի՝ որևէ բարդ սիմֆոնիայի փայլուն կատարումից հետո (իսկ մտածածիդ ու գործողություններիդ հեռավորությունը կարելի է չափել լուսատարիներով):
Երբ «պարել չեմ սիրում»-ը կարող է ընդհանուր հետաքրքրություն ու ծանոթության առիթ դառնալ:

Էս սաղ հեչ... ինչ էի ասում... հա՛... էս բաժակով էլ եկեք խմենք բոլոր պարողների կենացը: :) :drinks

Freeman
19.07.2016, 21:08
Մտածում եմ՝ ի՞նչ ա փոխվել մոտս, էս երկու տարվա մեջ: Երևի մի-քիչ չաղացել եմ, մի քանի բան մոռացել ու վերջ:

Katka
20.07.2016, 16:34
Ընկերուհիս իրա ձկանն ու ծաղիկներին բերել ա իմ տուն ու թողել, որ պահեմ: Ձուկը սոված ա մնում, մենակ հասցնում եմ առավոտը կերակրել, մեկ էլ երեկոյան ուշ: Ջուրն էլ չգիտեմ՝ ոնց փոխել: Ընկերուհիս էլ պայքարում ա մեր ապագայի համար: Չգիտեմ նույնիսկ տեղը ճիշտ ա, թե չէ: Ու սենց օրվա մեջ 4 անգամ աչքիս առաջ էդ ձուկն ա ու պայքարող ընկերուհիս: Եսիմ թե ինչ ա:

Այբ
20.07.2016, 22:35
Քանի որ ես մի քիչ վատն եմ, եղբայրներիս սիրում եմ, երբ տնից հեռու են (կամ բանակում են, կամ երկրից դուրս, էական չի՝ կարևորը տանը չլինեն ։Ճ)։
Մեծ եղբայրս, որ բանակից նոր էր եկել, ամբողջ տնով, ինչ ասում էր, խելոք-մելոք անում էինք, առանց ջան-ի հետը չէինք խոսում։ Բայց որոշ ժամանակ անց (կամաց-կամաց) սկսեցինք նկատողություններ անել, երբ ինչ-որ մի բան․․․
-Ոտքերով առաջ մի՛ արի,- մամաս ու ես։
-Հերի՛ք է կոմպի դեմը նստես, հելի, որ ես նստեմ,-փոքր ախպերս։
-․․․-պապաս։
***
Փոքր եղբայրս մեկ-մեկ ինձ ջղայնացնում է, նեղվում եմ։ Էսօր էլ ահավոր ինձ ջղայնացրեց, նեղացրեց։ Բայց պահի տակ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, ավելի ճիշտ, ինձ հիշացրեցի, որ մի քանի ամսից բանակ է գնալու։ Ու եթե հիմա "չեմ սիրում" հետո սիրելու եմ։ Ջղայնությունս, վիրավորվածությունս միանգամից անցան։:)

Այբ
27.07.2016, 16:06
Երբ մարզից ես, ուսանողական կյանքն ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ բնակավայրի, տան տեղափոխությունն է, քաղաքին ու միջավայրին հարմարվելու դժվարությունները, 100 դրամի վրա դողալը (տրանսպորտի փող), որ տնեցոց շատ չզզվացնես՝ թե բա փող ուղարկեք, ուրախությամբ "ուսանողական տուլիկ"-ին սպասելը, որի մեջ դրված մուրաբաները, մակարոնի "զզվելի" տեսակները ու առհասարակ, էն ամեն ինչը, ինչը դու հաստատ տանը չէիր ուտի՝ "Է՜հ, մամ, չեմ սիրում էլի․․․", կսկես ոչ միայն ուտել, այլ նաև սիրել․․․ բա՜ որ երկար ժամանակ տուն չես գնում, ինչ ուրախություն է, երբ երթուղայինը հարազատ մարզ է մտնում․․․ ՀԵՏՈ ՆՈՐ ուսանողական կյանքի մեջ մտնում է նաև համալսարանական կյանքը՝ դաս-մաս, քննություններ և այլն։
Բայց ինչ ուզում եք ասեք՝ իսկական ուսանողական կյանք ունենալու համար պետք է մարզից գալ քաղաք ։Ճ

Հ․Գ․ Ո~նց եմ կարոտել։))))

Աթեիստ
31.07.2016, 12:31
Եթե տեսա մի երեխա հեծանիվ ա քշում, հարևանի շունը հասավ վրեն։ Ագրեսիվ շուն չէր, բայց երեխան վախեցավ, իջավ։ Մի 20 մետր հեռացան, բայց տղան դեռ վախենում էր նստեր, մեկ էլ քույրը թե. «բանը մի անգամ կեղնի, նստի, էլի չի հարձակվի» :D

StrangeLittleGirl
04.08.2016, 18:07
Հեծանիվս մոտ երկու շաբաթ չօգտագործելուց հետո երբ գնացի վերցնելու, վրան լիքը սարդոստայններ կային: Մտածեցի՝ լավ ա չեն գողացել, սարդոստայնները վկա, որ հեծանիվը գործածության մեջ չի: Մաքրեցի, քշեցի: Հաջորդ օրը տեսնեմ՝ մի նոր բաբաթին սարդոստայն է վրան: Էլի մաքրեցի: Մեկ էլ դրա հաջորդ օրը մի ավելի զարմանալի պատկերի ականատես եղա: Ուրեմն իմ հեծանիվը բակի մի ծայրում, տանտիրոջս հեծանիվը՝ մյուս: Երկու հեծանիվների արանքում մոտ 3-4 մետր հեռավորություն կար: Ու հենց մեջտեղում օդից կախված սարդոստայն էր: Հրաշալի տեսարան, բայց դե պիտի ստիպված քանդեի, որ հեծանիվս քանդեի:

Բայց երկու օր առաջ շոկս գագաթնակետին հասավ, երբ մտա սենյակ, տեսնեմ՝ սենյակի ուղիղ կենտրոնում սարդոստայն է,սարդն էլ վրան ման է գալիս: Ասենք ամեն օր էդ սենյակը մտնում եմ, էդ մասով անընդհատ անցնում եմ, կենտրոնական տեղ ա, բայց արի ու տես, որ սարդը որոշել էր էդտեղ իր սուրբ գործն անել: Ու էն կարգի հիացած էի էդ գործով, որ ձեռք չտվեցի: Հաջորդ օրն էլի տեղում էր: Ու սենց նստած մտածում եմ մեր սարդերի կրեատիվության մասին: Առաջ մենակ մի սարդ ունեի, անունը Փիսո էր, հիմա շատացել են: Երևի որ Փիսոյին տենց լավ փայփայեցի, բազմացավ:

StrangeLittleGirl
12.08.2016, 23:07
Մինչ Հայաստանում բոլորը բողոքում են շոգից, էստեղ մենք իրար տեղեկացնում ենք, որ երեքշաբթի ամառ ա լինելու, ազատ օր կարելի ա վերցնել:


Հեծանիվս մոտ երկու շաբաթ չօգտագործելուց հետո երբ գնացի վերցնելու, վրան լիքը սարդոստայններ կային: Մտածեցի՝ լավ ա չեն գողացել, սարդոստայնները վկա, որ հեծանիվը գործածության մեջ չի: Մաքրեցի, քշեցի: Հաջորդ օրը տեսնեմ՝ մի նոր բաբաթին սարդոստայն է վրան: Էլի մաքրեցի: Մեկ էլ դրա հաջորդ օրը մի ավելի զարմանալի պատկերի ականատես եղա: Ուրեմն իմ հեծանիվը բակի մի ծայրում, տանտիրոջս հեծանիվը՝ մյուս: Երկու հեծանիվների արանքում մոտ 3-4 մետր հեռավորություն կար: Ու հենց մեջտեղում օդից կախված սարդոստայն էր: Հրաշալի տեսարան, բայց դե պիտի ստիպված քանդեի, որ հեծանիվս քանդեի:

Բայց երկու օր առաջ շոկս գագաթնակետին հասավ, երբ մտա սենյակ, տեսնեմ՝ սենյակի ուղիղ կենտրոնում սարդոստայն է,սարդն էլ վրան ման է գալիս: Ասենք ամեն օր էդ սենյակը մտնում եմ, էդ մասով անընդհատ անցնում եմ, կենտրոնական տեղ ա, բայց արի ու տես, որ սարդը որոշել էր էդտեղ իր սուրբ գործն անել: Ու էն կարգի հիացած էի էդ գործով, որ ձեռք չտվեցի: Հաջորդ օրն էլի տեղում էր: Ու սենց նստած մտածում եմ մեր սարդերի կրեատիվության մասին: Առաջ մենակ մի սարդ ունեի, անունը Փիսո էր, հիմա շատացել են: Երևի որ Փիսոյին տենց լավ փայփայեցի, բազմացավ:

Էսօր դրսի սարդոստայնների վրա անձրևի բարակ կաթիլներ էին նստել: Սիրուն էր: Բայց արդեն աշուն ա:

Յոհաննես
16.08.2016, 00:09
Մի անկապ բան էլ ես պատմեմ:
Ամբողջ կյանքիս ընթացքում մենակ մեր գյուղի գազարից եմ կերել,էս վերջերս բացում եմ սառնարանը մեկ էլ տեսնեմ սառնարանում մի քանի հատ գազար կա:
Դե հասկացա որ մերոնք գնել են,մի հատ կծեծցի ու մի այլ տիպի չդզեց:Գնացի մի հատ սանտավիկ բերեցի,կապեցի գազարին ու վրեն գրեցի <<Խոտ>>:
Հ.Գ. Ի դեպ մեր մոտ գազարին Փուռչուլուկ են ասում,մի օր դրա պատմությունն էլ իմացա:
Ուրեմն էս ռսները, որ գալիս են մեր մոտ ու գազար են տեսնում, սոխի են նմանեցնում:մոտավոր սենց էլի. Փռչոտ սոխ- փուռչուլուկ :pardon :crazy

One_Way_Ticket
21.08.2016, 23:23
Փոխադարձ սեր առաջին հայացքից գերլցված ավտոբուսում

John
25.08.2016, 13:02
Սովորաբար չեմ հիշում երազներս, բայց էսօրվանից ահագին խառը-մառը բաներ եմ հիշում։
Եսիմխի որոշել էինք վաճառել մեր տունը, ու, որպես պոտենցիալ գնորդ եկել էր մերոնց հետ աշխատող մի մարդ, ում երեկ պատահաբար տեսել եմ փողոցում :D Ու թարսի պես ծորակը փորձարկելիս պարզվեց, որ ջրահեռացման համակարգը լավ չի աշխատում։ Նեղվել էի․ էսքան տարի նորմալ աշխատի՝ հենց պետք ա որ ևս մի անգամ աշխատի՝ տականքությունը բռնել է։
Ուրեմն երազ էի տեսել երազիս մեջ, ու կարևոր պահերը screenshot էի արել։ Ու որ էդ մի երազիցս արթնացա՝ ոգևորված սաղին ցույց էի տալիս էդ նկարներն ու պատմում, թե ինչքան է զարգացել տեխնիկան։ Ու, էն որ երազիդ մեջ գիտակցում ես է, որ երազ ա՝ էդ պահերը չկար։ Լրիվ հավատում էի, որ իրական ա ամեն ինչ։ Ափսոս :)
Ինչ-որ ճամպրուկային տրամադրություն էր, բայց հստակ չեմ հիշում ովքեր ու ուր էին գնում, գիտեմ, որ տխրել էի :)

StrangeLittleGirl
25.08.2016, 13:35
Լուիզիանա թանգարանից գնացքի կայարան որոշեցինք ոլոր-մոլոր ճամփաներով գնալ: Արդյունքում՝ հայտնվեցինք Հումլեբեկ բնակավայրում: Մի տան մոտով անցնելիս տեսանք բանկաներով մեղր ա դրած, վրան գինը, կողքն էլ մի ուրիշ բանկա, որի մեջ փողն ես գցում, մեղրը վերցնում: Ընդհանրապես, լսել էի, որ նման երևույթ կա Դանիայում. ֆերմերները, ասենք, ելակը կամ ուրիշ ինչ-որ լավ բան դնում են ճամփի վրա, անցորդները վճարում են համապատասխան գումար ու վերցնում: Հետո տերը գալիս, տանում է գումարը: Ոչ մեկի մտքով չի անցնում փողը կամ ապրանքը գողանալ:

Տենց, հիսուն կրոնանոց գցեցի բանկայի մեջ, մեղրը վերցրի: Ասում եմ.
- Սենց բանը Հայաստանում չէր աշխատի: Հինգ րոպեում ամբողջը կտանեին:
Ասում ա.
- Ո՞նց, ո՞վ էդքան անխիղճ կլինի ու խեղճուկրակ ֆերմերից բան կգողանա:

Ու ես մտածեցի, թե Հայաստանում ինչքան շատ են անխիղճ մարդիկ:

Այբ
25.08.2016, 19:46
Մայրերին բան չունեմ ասելու, բայց ՀՈԳԱՏԱՐ հայրերն ու պուճուր աղջիկները մի այլ կարգի են իրար հետ սիրուն նայվում:love

Freeman
25.08.2016, 22:40
"Մեր մանկության տանգոն" են ցույց տալիս։ Ասում ա․ "Աշես օրըմ երկնքից կտեսնի՞մ էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ"(կամ տենց մի բան)։ Չգիտեմ խի ա ասում, ով ա ասում, բայց դզել ա :)

ivy
27.08.2016, 23:40
Էս աշխատանքը ոնց որ իրականության դեմ պայքար լինի: Ինքը թե՝ այ աղջի, սթրվի, ես լավը չեմ, դու ինձ չես կարող փոխել, հլը նայի՝ ինչքան կեղտ կա իմ մեջ: Բայց դու էլի քո էշն ես առաջ քշում:
Մեկ-մեկ հուոսահատվում եմ: Որ զգում եմ՝ ես նենց փոքր եմ էս մեծ ու կեղտոտ իրականության առաջ: Ես էնքան քիչ ուժ ունեմ, որ մեծ բաներ կարողանամ փոխել:
Որ երբեմն ամեն կլիենտի համար ինձ հարյուր տոկոսով սպառում եմ, բայց ոչ մի արդյունք չի լինում: Որ գիտեմ՝ էս պետությունը վերցնում է էս մարդկանց, բայց ինքն էլ չգիտի՝ ինչ անի իրենց հետ: Ու չի ուզում, որ պորտաբույծ կամ հանցագործ դառնան, բայց նորմալ կյանքի բերել էլ չի կարողանում:

Օրական գլխիդ են լցվում ամեն տեսակի ահավոր պատմություններ, պրոբլեմների մեջ խրված, հուսահատ դեմքեր: Ու դու կանգնած ես՝ գունավոր շորիկով, աշխարհի դարդից կտրված ժպտացող դեմքով ու իրենց համար երևի հեքիաթի փերի ես, որ պիտի կախարդական փայտիկով իրենց դարդերը չքացնի: Կլիենտներից մեկն ինձ "Sonnenschein" է ասում: Նենց չեմ ուզում իրեն հիասթափեցնել:
Բայց մեկ-մեկ հերիք է Zuleitung-ին նայես ու արդեն գիտես՝ էս մարդը սենց տարիներով պտտվելու է մի պետական կառույցից մյուսը, ու բան չի փոխվելու իր մոտ, ինքը պետք չի էս երկրին: Ու նույնիսկ էդ դեպքում չես հանձնվում, փորձում ես անել հնարավոր ու անհնարին ամեն ինչ, որ էդ մարդն իր տեղը գտնի էս երկրում:

Երբ մի բան ստացվում է, էդ նենց մեծ երջանկություն է, չգիտեմ էլ՝ իրենք են ավելի շատ ուրախանում, թե ես:
Հետո ճամփում ես էդ մարդուն, ու նենց լուսավոր է դառնում աշխարհը: Ոնց որ իրականությանը էդ մի անգամ էլ հաղթած լինես:

Երբ նախկին կլիենտից զանգ է գալիս, էդ սովորաբար լավ նշան չի: Արդեն հենց ձայնը ճանաչում եմ, ձեռքս սառչում է, մինչև լսելը, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է ու ուղղակի զանգել են՝ նորից շնորհակալություն հայտնելու համար: Բայց էդ զանգերը ամեն անգամ չի, որ էդպես բարի են լինում:

Երեկ երբ Թերեզայի ձայնը լսեցի ու թե ինչ տոնով ասեց՝ ֆրաու Հովհաննիսյան, արդեն գիտեի, որ մի բան էն չի, ու սիրտս կծկվեց:
Ինքն իմ երբևէ ունեցած ամենալավ կլիենտներից մեկն էր: Անգոլայից եկած էդ կինը մի հատ էնպիսի էներգետիկա ու հմայք ուներ, որ անկախ իր թղթերից՝ ես համոզված էի, որ իր մոտ ստացվելու է: Էնքան ինտենսիվ ենք իրար հետ աշխատել, էնքան ենք ուրախացել միասին ու կռվել իրար հետ: Ասում էր՝ «Ֆրաու Հովհաննիսյան, ինձ վրա մի զայրացեք, ես լավն եմ»: Ու ես գիետի, որ լավն է, դրա համար էլ զայրանում էի, որ տեսնում էի ծուլանում է. իրեն չէր կարելի ծույլ լինել, ոչ մի դեպքում չէր կարելի: Ինչ կուրսերի ասես, որ չուղարկեցի Թերեզային, աչքիս առաջ սկսեց կարգին գերմաներեն խոսել, կասսայի մոտ աշխատել սովորեց, նաև կարել ու նորաձևություն: Ինքն էլ խնամված ու ժամանակակից տեսք ուներ, ու որ իր ամբողջ քացրությամբ ժպտում էր, ոտքերդ թուլանում էին:

Պրոֆեսիոնալ լուսանկարչի մոտ մի ընտիր ֆոտո արեցինք իր համար, որն իր ռեզյումեն շատ սիրունացրեց: Բոլոր կուրսերից թղթեր դիզեցինք (գերմանացիները թուղթ շատ են սիրում), ու «պատ ծակող» մոտիվացիոն նամակներ գրեցինք գործատուների համար: Եվ էդ ամբողջ թղթերի փաթեթով սկսեցինք լավ աշխատանքների դիմել: Մի քանի շաբաթվա մեջ իրեն գործի վերցրեցին քաղաքի կենտրոնի մի նորաձև բուտիկում՝ որպես վաճառող-կոնսուլտանտ: Էնքան բարձր աշխատավարձով, որ ինքն ամբողջովին դուրս էր գալիս սոցիալական օգնությունից, այիսնքն՝ դառնում էր լրիվ ինքնուրույն մարդ, ինչն էլ էն հրաշքն է, որին բոլորս սպասում ենք ամեն կլիենտի հետ կապված:
Ու էդպես Թերեզան դուրս եկավ համակարգից, ստացավ ազատություն՝ ինքնուրույն տնօրինելու իր կյանքը:

Բայց երեկ զանգեց. հեռացրել էին աշխատանքից՝ կասսայի մոտ մեծ սխալ անելու պատճառով: Տխուր էր, բայց հուսահատված չէր, ավելի շուտ իրեն մեղավոր էր զգում իմ առաջ, որ ինձ հիասթափեցրեց:
Գաբին ասեց՝ մինչև նորից չգրանցվի սոցօգնության, ու իր Zuleitung-ը չուղարկեն, չընդունես, ինքը էլ քո կլիենտը չի, դու իր գործը փակել ես:
Էդ նշանակում էր՝ պիտի մարդուն ստիպես նորից մտնել էն ցեխը, որից էդքան մեծ դժվարությամբ հանել ես, հետո սկսես բանակցություններ տանել էդ ցեխում իր պատասխանատուի հետ՝ իրեն նորից քեզ մոտ ուղարկելու համար, որ կարողանաս օգնել իրեն՝ դուրս գալու էնտեղից, որտեղ դու իրեն քիչ առաջ մտցրել ես: Ո՜նց եմ սիրում էս համակարգը:

-Ես հետ չեմ գնում սոցօգնության,-ասեց Թերեզան:
-Հա, չես գնում,-հաստատեցի ես:
Ասեցի, որ աշխատանքային օրվա վերջում գա մոտս: Ուրբաթ օրը 4-ից հետո էլ մարդ չի լինում օֆիսում, հանգիտ կարող էի ընդունել:
Եկավ, գրկեցինք իրար երկար: Հարցրեցի՝ կարո՞ղ եմ հետը դու-ով խոսել, արդեն իմ կլինետը չի: Ուրախացավ: Ես էլ ուրախացա, երբ տեսա, որ «պլան բ» ունի, հենց էնպես չի եկել:
Պիտի թղթերը սարքեինք նոր գործի համար:
-Ինձ խոստացել են, որ կվերցնեն, մենակ Bewerbung-ս են ուզում,-ասեց:
Պատրաստեցինք ամեն ինչ: Հետո դեռ ահագին խոսեցինք իրար հետ: Նենց լավ էր, որ հուսահատված չէր, ու ես էլ իրեն լիքը քաջալերեցի: Ասեցի, որ հիմա սպասելու եմ իր զանգին, բայց պիտի լավ լուրով զանգի:
-Էդպես էլ կլինի,- խոստացավ:

Նենց էի հոգնել երեկ, ուժ չէի գտնում տուն գնալու:
Չգիտեմ՝ էս անգամ հաղթեցի իրականությանը, թե չէ: Բայց հույս ունեմ, որ Թերեզայի մոտ ամեն ինչ լավ է լինելու: Ու իր Zuleitung-ը էլ երբեք մեզ չեն ուղարկելու:

armine.kobelyan
31.08.2016, 23:02
Ճանապարհին հստակ զգացի ինչի կարիք ունեմ` ճանապարհի...
էն որ երկաաար ճանապարհ գնաս, բաց պատուհաններով, որ քամին չթողնի լիաթոք շնչես, բայց չվախենաս, որ երեխեքը կհիվանդանան,
Էն որ բաաարձր երաժշտություն լսես, չվախենաս արթնացնել երեխեքին ու երգեեես.... քոոոո աչքերը,ինձ դարձրել են խելագաաարւ...
Էն որ առանց առիթ ու առանց պատճառ իրար նայեք ու ծիծաղեք, չէ, հռհռաաաք
Էն որ խմես, բայց չհարբես, բայց տրաաամդ բարձրանա ու ամբողջ գիշեր խոսաս խոսաս փիլիսոփայես, բողոքես դատարկվես...... Քայլես, չշտապես, զբոսնես
Էէէհ, գնամ, լվացքս փռեմ, կաթի շշերը պատրաստեմ գիշերվան, առավոտ շուտ պիտի արթնանաթ, պարտեզ, սեպտեմբերի մեկ.......

Отправлено с моего D5803 через Tapatalk

Quyr Qery
01.09.2016, 06:27
Վեռա (Cassiopeia) ու Արտակ (Աթեիստ), :roll
գործիս տեղը նստած եմ ու մտածում եմ՝ դուք չլինեիք, ես ինչ էի անելու, տենց դաժան ձևով կմեռնեի կգնայի:
Լիքը բան կա ասելու, ուֆ-ուֆ: Սիրում եմ ձեզ:

Quyr Qery
02.09.2016, 15:48
Երեկ երեկոյան քայլում եմ Աբովյան փողոցով, մեկ էլ Ռուժ խանութի դիմաց պապիկ ա նստած ու գոռում է մուննաթախառն՝ մի բան առեք: Մտածեցի՝ պապի ա, ոչինչ որ մուննաթով ա գոռում, կարևորը աշխատում է, իր բաղչի լոբին ու պոմիդորն է վաճառում: Մոտեցա, հարցրեցի, թե էդ մնացած տոպրակ լոբին քանի կգ է, ասեց, որ 2կգ: Դե վերցրեցի, գինը ասեց 2500 դրամ, ասում եմ՝ պապի ջան, հասկացանք Ռուժի դիմացն ես, փողոցն էլ՝ Աբովյան, բայց լոբին էլ հո բրենդվի չէ: Իսկ պապին համոզեց, որ լավ էլ թանկանոց բրենդ ա, տենց գնեցի էդ լոբին ու ընկա ճանապարհ:
Բժշկականի անցումի մոտ, արդեն գրքերն էր հավաքում գրքավաճառը: Ասեցի հարցնեմ Վ. Պետրոսյանի "Դեղատուն Անին" արդյոք ունի, դե շատ վաղուց եմ կարդացել, բայց տանը մենակ էդ մի գիրքը չկար Վարդգեսից: Մի կերպ գտավ արդեն իսկ հավաքած գրքերի միջից ու տվեց, վերցրեցի, պիտի վճարեի, ասեց 2500 դրամ: Ապուշ կտրած դեմքին էի նայում: Ասում եմ էսօր սաղդ ձեռ եք առնում ինձ, բա ՝ ինչի քուրիկ ջան, էս ինչ ես ասում, 2000-ով կտամ: Դե բնականաբար գնեցի էդ գիրքը, երևի էդ գիրքն էլ, ասենք, Guess ջնսերի հետ էր արտադրվել:
Էդպես բարձրացա կանգառ, տաքսի նստեցի ու ուղևորվեցի դեպի տուն: Երբ արդեն հասնում էինք, վարորդին ասում եմ՝ 2500 եմ վճարելու չէ, Էս վարորդն էլ էշացած դեմքիս է նայում, ասում ա՝ չէ՝ 700: Ուրախ-ուրախ հանում 1000 եմ տալիս, ասում եմ՝ մանրը պետք չի: Նայումա դեմքիս՝ բայց ես մանր չունեի էլ:

Գաղթական
03.09.2016, 15:27
Բայլուսախառը ու քնաթաթախ աշխատավայրում..

արա դե սուրճի նոր ապարատ եք բերել՝ լավ եք արել..
բայց հազար ասինք՝ էդ անտեր սուրճը ձրի պիտի լինի՝ բոլոր նորմալ ֆիրմաների պես..
մարդիկ բողոք բան էին գրել..
ովա լսում որ..

հրես՝ բերել երկու-երկու տնկել են..
ու, ինչպես միշտ է դա լինում, սուրճը բաժակի մեջ ավելի քիչ, գինն էլ թանկացրած..

հա լավ, բայց ո՞ր մի նորմալ մարդը սուրճի անունը կդներ «սխալ սուրճ»…

ասում եմ՝ ժողովուրդ նկատել ե՞ք, որ կոճակներից մեկի մոտ գրածա «սխալ սուրճ» (koffie verkeerd),
ասումա՝ հա, բա էտի հայտնի սուրճի տեսակա, ո՞նցա չես իմացել...

20 ցենտը գցում եմ ու սպասում..
ոչ մի ռեակցիա...
ինչքա՞ն սպասես..
մարդ քանի օտար լեզվի էլ ուզումա տիրապետի՝
կատաղած պահերին միշտ մայրենիովա հայհոյում..
ստուգված բանա..

բայց դե ինձ զսպում եմ..
պուբլիկան մեծա..
քաղաքավարի կեցվածքով այլ կոճակների եմ սեղմում..
մեկ էլ տեսար..

կողքից վրա հասած օգնությունը հենց թափքից մի երկու հատ բամփոցա հասցնում ապարատին..
հալալա բայց քեզ հա՝
ձեր տելեվիզրն էլա՞ սովետական եղել..

պրպտելուց հետո կողքի ապարատի վրա շատ մանր գրությունա հայտնաբերվում.
մյուս ապարատից սուրճ պատվիրելու դեպքում՝ կոպեկը սրա մեջ գցել..

էլ կուլտուրական քցելը ո՞նցա լինում..
մարդիկ փող են աշխատում էլի..
քանի՞ հոգի, ինձ պես, ձեռքը թափ կտա ու աղմուկ չի բարձրացնի, թե կոպեկս հետ տվեք...


բայց սաղ հեչ՝
կարևորը պնդուկի կապուչինո էլ էին ավելացրել... :love

erexa
04.09.2016, 02:58
Էս վերջերս օդնոկլասսնիկիով ծանոթիս նկարն էի, նայում, մեկ էլ, մամայի նկարն աչքովս ընկավ: Գիշերային շապիկով նկարված էր, ինքն էլ կլիներ մի 70 տարեկան, եթե ոչ ավել: Ասենք, որ ջահել աղջիկներն են, էդպիսի նկարներ դնում, տղերքը նայում ուրախանում են, կլաս ա, լայք ա, դնում են, դեռ հասկանալի ա: Բայց աչքիս տարիքով կինը որոշել էր, ջահելներից ոչ մի բանով հետ չմնա, :)) հլը մի բան էլ, տվել անցել էր: :))

Quyr Qery
09.09.2016, 06:47
Սեփական օրագիր չունեմ, բացելու հավես ևս: Համ էլ անկապի վերնագիրը լրիվ իմ սրտով է:

Ես ներկայացուցիչն եմ «ամենաանբախտը ամենաանբախտների մեջ» սերունդ ՓԲԸ-ի: Բարև:
Ոչ այնքան շատ հեռու 90-ականներում, բեղմնավորվեցինք մենք՝ սերնդակիցներով: Մենք ծնվեցինք այն ժամանակ, երբ քանդվում ու կառուցվում էր մի մեծ երկրիր, երբ պատերազմ էր, երբ երկրաշարժը դեռ ցնցում էր մի ողջ ազգ: Մենք ձևովորվեցինք պայմաններում, երբ լույսը, գազը, ջուրը, երազանք էին, երբ մութ ու ցուրտ տարիներ էին, երբ սովորական հացի համար պետք էր հերթ կանգնել:
Մեր մանկությունն անցավ մի ժամանակահատվածում, երբ ամեն օր խաղում էինք բակերում, երբ ծամոնը՝ պատի մազութն էր, երբ սերիալը Սանտա-Բարբարան էր, երբ երաժտություն Արամ Ասատրյանն էր, երբ տեսախցիկը լենտով էր, իսկ կոլան 30 դրամանոց լիմոնադն էր:
Մենք քայլել սկսեցինք արդեն իսկ անկախ Հայաստանում, որն իրականում ոչ թե անկախ էր, այլ մնացել էր լուսացույցի դեղինի տակ, ո՛չ կանաչ, ո՛չ կարմիր, կիսատ-պռատ: Սկսած մանկապարտեզից հարցը լուծվում էր մի տուփ բոնբոներկայի միջոցով, տիրում էր սովետը, դպրոցներում ասողը Սևակն էր: Բուհերում զաչոտն արժենում էր մեկ շիշ օղուց մինչև 50.000 դրամ: Մնում էր միայն պայքարել տգիտության ու նեխվածության դեմ, հաճախ անիմաստ, ավելի շատ՝ սովետի դեմ:
Մենք մեծացանք մի քաղաքում (անձամբ ես), որտեղ 20 տարիների ընթացքում անկախ Հայստանի տնակներն էին տիրում, որտեղ մենք չէինք պատկերացնում, որ իսկական տունը քարից է, որտեղ անձրև տանդ մեջ քո գլխին չի կաթում, որտեղ տանը կարող է լինել սանհանգույց, որտեղ առնետներն ընտանի կենդանիներ չեն:
Հետո մենք դարձանք երիտասարդ: Մեր կյանքի միակ լուսավոր կետը դարձավ ինտերնետը, ամենամռայլ կետը՝ ինտերնետը մուծելու փող չունենալը:
Մարզերում ով անելու ոչինչ չուներ, ստիպված ամուսնացավ, որձերը գնացին խոպան, էգերը երեխա են մեծացնում մի կերպ: Ով հաջողացրեց, փախավ անկախ երկրից, քանի ճահիճը իրեն չէր խեղդել: Մի քանիսս եկանք Երևան, ով դրաձավ ծրագրավորող, սկսեց լավ ապրել, ով մի կերպ փաբերում գլխի ճարը տեսավ, ով էլ ինձ նման դարձավ ստրուկ: Երկու կրթություն, լեզուներ, երկար ոտքեր (կատակ չեմ անում), բայց ստրուկ: Երազելով քնելու մասին, ու որ մի օր ստիպված չեմ լինի երազել ծրագրավորող դառնալու մասին, ու որ չեմ ատի իմ 24 տարիների կյանքը քանզի ստիպված եմ աշխատել շաբաթական 4 գիշեր և 5 ցերեկ, որ պահեմ ինձ, ինձնից առանձին մորս, ու պիտի մտածեմ քրոջս ուսման մասին:
Մեզանից շատերը, ովքեր փախան Երևան, դուրս եկան փողոց ու սկսեցին գոռալ, գոռացինք-գոռացինք արդարություն, լսող չեղավ, գոռացին-գոռացինք իրավական երկիր, բայց իրենց պատուհանները Եվրո են, ձայններս տեղ չհասավ: Ու հասկացանք, որ գոռալով բան չի փոխվի, առհասարակա բան չի փոխվի: Իմ սերունդը դարձավ մատուցող, կամ յանդեքսի վարորդ: Մեր հազարամյա պատմություն ունեցող ազգը, որը Սամվել ու Վարդան էր տվել, որ ծովից ծով էր եղել, որ Քրիստոսին առաջինն ընդունեց, դարձավ սովորական մատուցող, ասենք թեկուզ ռուսի համար:
Մեր սերունդը տեսավ մուկ (օղորմի արգամիչին), լիսկա, վարդանիկ, մանվել-սեյրան, հրուշ հոպար, հասմիկ պողոսյան, տեսավ շուշանին պետրոսյան ու շամշյանին գագո, տեսավ դիանա գրիգորյան ու հրաչին ջան, տեսավ սլաք.am ու բլոգ.նյուզ, արմենիա ու Հ1: Եվ իմ նման երիտասարդներ տեսանք, իմ իսկ սերնդից, որոնք պատրաստ եղան ծախել սեփական մորն ու իրենց հետույքը, որ դառնան հհկ-ի 6-անոց: Մեր սերունդն ի վերջո տեսավ, որ չունի ապագա:
Ես ցերեկները տեսնում եմ աշխատանքիս վայրում, թե ինչպես է թալանվում մեր բյուջի մի որոշ մաս, գիշերները, ցերեկվա գործից հոգնած, լսում եմ թե ինչպես են մարդիկ իրենց հացի վերջին փողով ղումար խաղում, ու քայքայում իմ ու իրենց ընտանիքի անդամների նյարդերը մինչև առավոտ: Ու ճահիճից փրկվելու մասին նույնիսկ երազել չարժի: Ես ու իմ սերունդը երջանիկ չենք մեր աշխատանքով, ես ու իմ սերունդը ճահիճի զոհերն ենք:
Ի վերջո, ես ամենաանբախտ սերնդի ներկայացուցիչ եմ, ով դեռ տատանվում է արդյո՞ք կույս լինել, թե չլինել, մինչդեռ ամեն օր բռնաբարվում է շմայսների կողմից, բայց անծնունդ:

Chuk
10.09.2016, 13:49
Քանի որ ես նորից պաշտոնապես, ու նորից իմ կամքից անկախ ԶՈՒ-ում եմ, աչքիս սպասեք «Բանակային օրագիր v2.0» գրքին, համենայն դեպս առաջին գլխի հարուստ նյութ արդեն կա։

Sent from my A0001 using Tapatalk

Chuk
10.09.2016, 22:45
Գրածիս տակ շնորհակալություններ են դրել։ Ժող, հասկանո՞ւմ եք, ես նորից իմ կամքից անկախ ծառայում եմ։


Sent from my A0001 using Tapatalk

StrangeLittleGirl
12.09.2016, 11:58
Էրեկ մամայիս հետ սկայփվում եմ: Ասում ա՝ ճաշ էփու՞մ ես: Ասում եմ՝ մեկ-մեկ: Ասում ա՝ յա, բա Մորթենը սովա՞ծ ա մնում: Ասում եմ՝ ինքն էլ ճաշ էփել գիտի: Ասում ա՝ գոնե խմորեղեն թխում ես: Ասում եմ՝ Մորթենն ինձնից լավ ա թխում: Մամայիս ուղեղը լրիվ կախեց :))

Այբ
12.09.2016, 18:30
"Ե՞րբ ես ամուսնանում, իրար տարիք ենք։ Մեծս արդեն դպրոց է գնում",- հարցնում է երբեմնի ծանոթուհիս (փողոցում պատահական հանդիպեցինք) ու ցույց է տալիս երեխաներին (երեքն են): Բայց հարցին չհասցրեցի պատասխանել (որի պատասխանը, ճիշտն ասած, ես էլ չգիտեմ ։ՃՃՃ), հեռախոսի զանգը խանգարեց։ Զանգողը ծանոթուհուս ամուսինն էր։ Հեռախոսից լսում եմ ամուսնու՝ կնոջ վրա գոռացող ձայնը․ "Աղջի, ու՞Ր ես։ Քեզ չասի՝ կես ժամից տանը լինես, աղջի"։ "Աղջին" խառնվում է իրար, արագ հավաքում է գետնին դրած տոպրակները ու ինքն էլ իր հերթին գոռալով երեխաների վրա՝ թե բա իրար ձեռք բռնեք ու արեք հետևիցս, գնում է։

Հետաքրքիր է, չէ՞, բայց հիմնականում՝"Երբ ես ամուսնանում" հարց տվողների ամուսնական կյանքը, որ նայում ես, իրար շատ նման են։ Դրանք այն "կատարյալ" ընտանեկան զույգերն են, ովքեր ապրում են իրար հետ, բայց իրար հետ ընդհանրապես կապ չունեն․․․ ոչ մի ընդհանուր նախասիրություն։ Ավելին՝ իրենք նույնիսկ սեփական նախասիրությունները չունեն (չնայած ամուսնու պարագայում մի քիչ ուրիշ է․․․ դե ինքը ամուսինն է, չէ՞, տան գլխավորը, անգամ կարա սիրած պահի ու դրա համար իրեն դժվար թե մեղադրեն)։ Ու տենց էլ իրար հետ ապրում են՝ սեփական երազանքները, նախասիրությունները, ընկերներին, շատ դեպքերում նույնիսկ սիրելի մասնագիտությունը մի կողմ դնելով․․․ ինչ է թե՝ իբր "ընտանիք" են կազմել ու այդ ամենը "հանուն ընտանիքի բարօրության" համար արված զոհաբերություններ են համարում։ Սովորաբար, այդ ամենը զոհաբերություն չեն էլ համարի մինչև այն պահը, երբ տարիքի հետ են հանկարծ (դառը հոգոցով) բացահայտում՝ "թե բա ի՞Նչ հասկացա ես իմ կյանքից"․․․ ու չստացված կյանքի ամբողջ մեղքը ջարդելու են երեխաների գլխին. "Կյանքերս նվիրեցինք ձեզ (նման ընտանիքներում սովորաբար շատ են երեխաներ ունենում), դուք էլ սենց անշնորհակալներ դուրս եկաք"։ Ու չեն էլ հասկանալու, որ իրենց կեղծ պայմանականությունների ("ամուսինը պիտի սենց լինի, կինը պիտի սենց լինի") վրա հիմնված ընտանիքը մի օր բերելու էր՝ չստացված, երջանիկ չապրած կյանքի դառը ու ցավոտ գիտակցմանը։ Դե ջահել ժամանակ էլ իրար ինչքան ուժ ունեցել, խաբել են, կեղծ պայմանականություններով մխիթարել՝ թե բա "իսկական" ընտանիքը սենց էլ պիտի լինի․․․ ու ոչինչ, որ մեկ-մեկ ամուսինը կարա գոռա, նույնիսկ խփի ՝"բա մարդս ա, չէ՞, ի՞նչ կլինի, որ մի հատ էլ․․․"։

Նման ընտանիքներում էլ երեխաներ են ծնվում, մեծանում, որտեղ "կատարյալ ընտանիքի" քողարկված ֆիգուրի տակ մի օր միմյանց նկատմամբ ատելությունն է ծնվելու, ամեն ինչի համար էլ մեկը մյուսին են մեղադրելու։ Բայց դա էլ է քողարկվելու, որովհետև․․․ Ու էլ ի՞նչ խոսք կարող է լինել միմյանց փոխըմբռնմամբ մոտենալու, դիմացինին՝ իր թերություններով, հետաքրքրություններով ընդունելու․․․ դրանով իսկ հենց դիմացինի կողմից սեփական անձի՝ և՛ դրական, և՛ բացասական կողմերով ընդունՎելու մասին։
***
Եկա տուն ու սկսեցի ֆբ-ով այդ աղջկան փնտրել։ Չգտա։ Հետո նոր ոնց որ թե ֆայմեցի՝ ախր տենց "կատարյալ" ընտանիքներում դժվար թե հարիր է, որ կինը ֆբ-ում գրանցված լինի։

Յոհաննես
15.09.2016, 15:25
Էս վերջին 20 ժամերի ընթացքում մելոդրամա-կոմեդիա կյանք եմ ապրել:
Մի երեք հոգով գնացել էին Գարեջրի ակադեմիա,կողքի սեղանին մի հատ խումբ էլ կար,մեկ էլ աչքս դիպավ աչքի բոցին ու գլուխս չկախեցի:Հրապուրանք,սեր առաջին հայածքից. մի խոսքով տենց բաներ էլի:Հիմա ահավոր խմում եմ,որ դւոք հավաքեմ գնամ ասեմ. Բարլուս:Էնքան խմեցի,մի կերպ էի ոտքի վրա կանգնում,սրանք հելան գնացին:Դե ես էլ ուժերս հավաքեցի ու հայավարի սկսեցի հետևից գնալ,շատ քայլեցին:Վերջը կանգառում մնաց մենակ,չէ մենակ չէ, ինձ հետ :)) Դե բարլուս բան ման,բա թե ընկեր ունեմ:Չհավատացի :)) Ներողություն խնդրեց ու գնաց մառշուտկա նստավ,դե ես էլ իրա հետևից:Վերջը հասանք աշխարհի ծերը,նոր իջավ,դե ես էլ:Ուղղակի մինչև վարորդը գումարս էր մանրում,էս աղջիկը արդեն մի կիլոմետր քայլել էր:Մի խոսքով գանցի էլի բարլուս բան ման,էն էլ կռվանք,թողեցի հետ եկա:Սաղ գիշեր վատ էի,հիվանդ մեռնում էի:Բայց դրա հետ մեկտեղ մտածում էի ֆբ-ով իրան գտնելու մասին:Որը իմ կյանքի ամենասխալ որոշումներից էր:Վերջը մի կերպ գտա,առանց անուն ազգանուն իմանալու:Գտա ու գրողը տանի,խի՞ գտա չեմ հասկանում

Այբ
18.09.2016, 12:29
Ավանդական ընտանիքներում, երբ աղջիկ է ծնվում, այսինքն՝ երբ տանը, բացի էն "աղջի"-ից (կնոջից էլի), հայտնվում է ևս մի իգական սեռի ներկայացուցիչ, հայ տղամարդու համար դառնում է շոկային։ Մի տեսակ հասկանում են, որ ոնց որ թե "ուրիշ" մեկն է հայտնվել, "ուրիշը", ում վրա ոչ միայն "աղջի" գոռալ չեն կարող, այլ նաև "էս մեկը"՝ կարծես թե իրեն "ստիպում է" քնքշանալ, զգայուն դառնալ ... ու ի վերջո, սա այն "ուրիշն է", ում հանդեպ էլ՝ պետք է մի քիչ "ուրիշ" լինել...

Ու որ մտածում ես... երևի, իրոք, շոկային է, երբ նրբանկատություն, քնքշանք, հոգատարություն, հանդուրժողականություն... "առաջացնողի" առաջ չգիտես, թե դրանք ոնց թաղես, որ հանկարծ "ավանդական օրինակելի"-ի դերից դուրս չգաս։ Բայց մեկ է՝ աշխատելու ես նաև ԶԳԱՑԱԾԴ ( քնքշանք, նրբանկատություն...) էլի ցույց տալ։ Ուղղակի չես կարողանալու, չես իմանալու՝ ախր ոնց...

Գաղթական
18.09.2016, 12:45
Ավանդական ընտանիքներում, երբ աղջիկ է ծնվում, այսինքն՝ երբ տանը, բացի էն "աղջի"-ից (կնոջից էլի), հայտնվում է ևս մի իգական սեռի ներկայացուցիչ, հայ տղամարդու համար դառնում է շոկային։ Մի տեսակ հասկանում են, որ ոնց որ թե "ուրիշ" մեկն է հայտնվել, "ուրիշը", ում վրա ոչ միայն "աղջի" գոռալ չեն կարող, այլ նաև "էս մեկը"՝ կարծես թե իրեն "ստիպում է" քնքշանալ, զգայուն դառնալ ... ու ի վերջո, սա այն "ուրիշն է", ում հանդեպ էլ՝ պետք է մի քիչ "ուրիշ" լինել...

Ու որ մտածում ես... երևի, իրոք, շոկային է, երբ նրբանկատություն, քնքշանք, հոգատարություն, հանդուրժողականություն... "առաջացնողի" առաջ չգիտես, թե դրանք ոնց թաղես, որ հանկարծ "ավանդական օրինակելի"-ի դերից դուրս չգաս։ Բայց մեկ է՝ աշխատելու ես նաև ԶԳԱՑԱԾԴ ( քնքշանք, նրբանկատություն...) էլի ցույց տալ։ Ուղղակի չես կարողանալու, չես իմանալու՝ ախր ոնց...

ես ներողություն, եթե էս թեմայում գրառումներին չեն պատասխանում..
տեղյակ չեմ ))
բայց «ավանդական ընտանիք» ասելով ի՞նչ ենք հասկանում..

իսկ որ ամուսիններն իրար «արա»-ով ու «ախչի»-ով չեն դիմում, կամ ասենք երեխեքին չեմ ստիպում սրան-նրան հայհոյել ու դրանից էքստազի հասնել, դա արդեն «ավանդական» չի՞ )))

Quyr Qery
22.09.2016, 16:37
Ծանոթ սիրիահայ աղջիկներից մեկի տուն հյուր եմ գնացել, տեսնեմ ինչ-որ շուն ա պահում, հարցնում եմ շան անունը, պատասխանում է.
-Բարիս:
Զարմանում եմ, թի ինչի համար են ռուսական անուն դրել, ասում է.
-Ֆրանսիայուն մայրաքաղաքին անունովը:

laro
24.09.2016, 02:33
Սիրեցի հիվանդանոցի միջանցքում կատալկայի վրա քնելը: Բարի գիշեր, կյանքը շատ սիրուն բան ա:

StrangeLittleGirl
27.09.2016, 16:00
Մի երկու շաբաթ առաջ ֆեյսբուքում իվենթ բացեցի, որ ծնունդիս փարթիին մարդկանց հրավիրեմ։ Մի ամերիկացի ընկեր ունեմ։ Ինձ տեսավ, ասում ա՝ գժվե՞լ ես, էսքան շուտ, ո՞վ ա երկու ամիս առաջ մարդ հրավիրում։ Ասում եմ՝ Դանիայում ենք, սաղ պետք ա նախապես պլանավորես, որ մարդիկ կարողանան գալ:

Բայց տենց չգիտեմ ոնց մոռացել էի մի քանի հոգու հրավիրել: Իրանց էրեկ հրավիրեցի: Մեկ էլ սկսեցին գրել, որ կներես, էդ օրվա վրա պլաններ ունենք: Մի ամսից ավել դեռ կա:

Գաղթական
01.10.2016, 18:45
ՈՒրեմն էն օրը կինս երեխու (7-ը նոր պիտի լրանա) պայուսակում մի թուղթա հայտնաբերել..
վրեն գույնզգույն մեծ սրտիկա նկարած, տակն էլ գրած «I love you»…
ասումա՝ այ տղա, էս ի՞նչա..
թե բա՝ Կոբրանա տվել (մենակ թուրքի մտքով կանցներ երեխու անունը Կոբրա դնել...), բայց ես իրան չեմ սիրում, ես Էլենին եմ սիրում, որովհետև ինքը հայա...

էդ Էլենը, երբ ծնվեց, հերը կպել էր, թե արի բաշիքյարթմա անենք...
ասում եմ՝ արա եքա մարդ ես, ո՞ր դարնա...
հետո երեխեքը մեծացան, նույն դպրոց, նույն դասարան ու տենց )))

One_Way_Ticket
02.10.2016, 17:40
Երիտասարդը հաճախ է մտածում, որ եթե իր նոր ծանոթուհին սոց. ցանցում լայքում է իր բոլոր փոստերը, ապա հաստատ իրեն հավանել է:
Միամիտ երիտասարդ: Եթե քո նոր ծանոթուհին լայքում է քո բոլոր փոստերը, ապա ամենայն հավանականությամբ նա իրոք քեզ շատ է հավանում... որպես ընկեր:
Իսկ այ եթե նա "արհամարհում" է քո գրածները, ապա հավանականություն կա, որ դու իրեն հետաքրքրում ես որպես տղամարդ: Իհարկե նաև հավանականություն կա, որ նա պարզապես թքած ունի քո վրա, բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է...

Ruby Rue
03.10.2016, 00:46
Պասկալի թեման կարդալով միտքս եկավ։

Քանի որ աշակերտների համար ահագին դասեր էինք կազմակերպել ֆիզիկայից, դեռ մի բան էլ ժամանակին մեր ֆիզիկայի բլոգը ակտիվ էր, մինչև հիմա ինձ ֆեյսբուքով լիքը դպրոցականներ են գտնում ու խնդրում «օգնել»։ Ես ասեմ օգնել, դուք հասկացեք՝ մեկը մաթեմի տնայիններն ա ուղարկում, մեկը՝ ֆիզիկայի շտեմարանի հարցերը, մեկն էլ չամռվում, որ իր քննության ժամանակ օնլայն «օգնեմ»։ Ֆիզիկայի ընդունելության քննության նախօրեին վաբշե օրը մի նամակ էի ստանում։ Ու սովորաբար էդ նամակ գրող երեխեքը չէին ուզում, որ ես իրենց ֆիզիկա բացատրեմ, ուզում էին հարցերն ու տնայինները գրեմ, տամ ձեռները։ Մեկին նույնիսկ առաջարկեցի, որ մի օր հանդիպենք քննությունից առաջ, իր բոլոր հարցերին պատասխանեմ, բացատրեմ։ Մարդը ժամանակ չուներ :)) Հիմա էլ ընդունվել համալսարան, էն օրն իր պոլիտեխնիկի տնայիններն ա ուղարկել։ Ու ոչ մեկ, ոչ մեկ չի գրում ասենք՝ ես սկսել եմ խնդիրը լուծել, բայց չեմ հասկանում ինչ-որ բան կամ չի ստացվում։ Չէ, մարդիկ ուզում են, որ իրենց փոխարեն անես, իրանք գնան գնահատվեն։
Ու դա դեռ դպրոցական տարիքից ա սկսում։

Arpine
05.10.2016, 14:55
Պարզվում է իմ բոլոր առողջական (ու ոչ միայն) խնդիրները կապված են սխալ (չ)սնվելու հետ։ Նույնիսկ չղջիկը:D։

erexa
05.10.2016, 23:30
Հայերեն լեզուն ինձ համար, ամենագեղեցիկն ա, հայերեն գիրը` նույնպես: Երեկ հոլանդացի ծանոթներիս, հայերեն տառերն էի, ցույց տալիս ու ասում էին, չենք հասկանում, բայց գեղեցիկ ա: Ինչ համաչափ գեղեցիկ գիր ա:
Ուզում եմ, շնորհակալություն հայտնեմ, մեր Չուկին, որ ստեղծել ա ակումբը: Էս կայքը մոտիվացիայա սփյուռքում ապրող երեխայի համար, որ չմոռանա հայերենը: Էս վիրտուալ տարածքն ինձ հարազատ ա, դարձել: Ես սիրում եմ, ակումբը, իմ վիրտուալ տունիկը: :erexa

anslov
06.10.2016, 01:11
Սաստիկ հայեցի ա, որ կնունքի սուրբ արարողությանը պարում են մոնղոլական ռիթմի տակ, քան-ը-ՆԶԻ անկապ օրագիրը տեղավորվել է Մշակույթի հովանու տակ
"Մի օգտագործի մնանգամյա օգտագործման բազմակի օգտագործված քիսան, քանի որ այն կրում է իր մեջ ենթաստամոքսային գեղձի տանձաման արտաթորքնաքի հումուսային խռխիկները "

Quyr Qery
07.10.2016, 07:55
Եթե ինձ որոշեին դարձնել կենդանի, ապա ես կընտրեի ծովային կրիաներին:
Տարիներով կապրեի առանց ջանք թափելու, առանց աշխատելու, կքնեի ծովի ափին ու վերջ, չէ, վերջ չէ, էլի կքնեի, մի քիչ էլ կքնեի:

Մուշու
07.10.2016, 15:19
Երբ փոքր էի, երևի մի 13-15 տարեկան ուզում էի գինեկոլոգ դառնալ, մտածում էի իրանք էն կյանք տալիս մարդուն: Չէ գիտեի, որ իրանք զուտ օգնում են երեխային լույս աշխարհ գալ, բայց համարում էի, որ իրանց աշխատանքը հրաշք գործելն ա: Հետո հասա երկրորդ կուրս, գնացի պրակտիկայի ու տեսա կյանքիս առաջին ծնունդը: Բժիշկը ինչպես նաև մենք անօգնական կանգնած էինք հիվանդի կողքին ու նայում էինք, ոնց ա ինքը ցավ քաշում: Մենք ոչինչ անել չէինք կարող(գիտեմ կարելի ա անզգայացնել բլա բլա բլա, բայց դե դա հաշիվ չի) բացի նայելը ոնց ա կինը կյանք տալիս երեխային ինը ամիս կրծքի տակ պահելուց հետո: Էդ պահին հասկացա, որ հրաշքը ու բժիշկը կապ չունեն, հրաշք կինն ա գործում, ամեն կին որոշ չափով աստված ա, քանզի կյանք ա ստեղծում: Երջանիկ ա էն կինը ով երեխա ունի, ով ինը ամիս տանջվել, տառապել ա, մի քանի ժամ անդադար ցավ ա քաշել ու նոր մարդուկ ա լույս աշխարհ բերել: Ես հիանում եմ բոլոր մայրերով:
Հ. Գ. Ո՞վ ա ասել որ կինը թույլ սեռ ա, ոչ մի տղամարդը էդքան չէր դիմանա :)

einnA
13.10.2016, 12:23
Չգիտեմ կարդացել եմ, հարցրել են, հոգեբանական տեստ էր, առակ էր, բայց սենց բան էր ասում.
Պատկերացրու, որ կարևոր երեկո է, դու ինքդ ընթրիք ես պատրաստել ու ուզում ես հրավիրել մարդկանց` թվով 6 հոգի`առանց հաշվի առնելու ովքեր են. պարտավորված չես ընտանիքիդ անդամներին կամ բարեկամներին ընդգրկել ու մտածել` ում կանչեմ, որ հետո չնեղանան... :
Ու շատ վաղուց էտ իմ մեջ շատ խորը նստվածք է տվել:Ու ես ժամանակ առ ժամանակ էտ հարցն ինձ տալիս եմ, հետո պատասխանում եմ ու հասկանում եմ, որ անում եմ ամենաճիշտ եզրակացությունները, որոնք դուրս են գալիս ենթագիտակցությանս խորքերից:
Ուղղակի եթե տարիներ առաջ սեղանս փոքր էր, իսկ հյուրերս շատ էին, հիմա հազիվ հավաքվում են:

Freeman
14.10.2016, 00:41
Առավոտվա գինեկոլոգիայի քննությունն էն օրն ա գցել, որ ֆբ֊ում կիսամերկ աղջկա նկար են շեյր անում, նայում, նեռվայնանում եմ :))

Quyr Qery
19.10.2016, 04:36
Իմ կյանքում երբեք չի եղել մի պահ, որ ես մտածեմ իմ երկրից գնալու մասին, ինչ ունեմ, էստեղ է: Բայց էսօր տեսնում եմ, որ հեչ էլ էստեղ չի, սաղ գնացել են:
Մենք մեր երկրում օտար են, մենք մեր երկրում էժանով աշխատուժ ենք, չնայած ուր ա ստեղ աշխատանք:
Նաիրուհու գրառումն եմ կարդում օրագրում, ու էս գիշերվա հազարին լացս գալիս է:
Չգիտեմ՝ ինչ ասեմ:

Անցյալ տարի ես երջանիկ էի, երանի չպրծներ...

ars83
24.10.2016, 11:25
Երևի ինձ կարելի է բարևելու նկատմամբ զգայուն համարել: Ամեն դեպքում, ես դրան բավական մեծ ուշադրություն եմ դարձնում: Մարդիկ կան (բավական շատ են գերմանացիների մեջ մեր աշխատավայրում), ում բարևում ես՝ նայում է դեմքիդ ու չի բարևում: Նախորդ աշխատատեղիցս (որտեղ, հիմնականում տարածված էր ողջունելու ֆրանսիական մշակույթը) սովոր էի, որ անծանոթներն էլ իրար սովորաբար բարևում են: Այստեղ այդպես չէ: Նույնիսկ մարդ լինել, ում ճանաչում ես, մի քանի անգամ հանդիպել ես ժողովներին, խոսել ես հետը, բայց հիմա բարևիդ չի պատասխանում: Սկզբում անսովոր էր, ու նյարդանմում էի: Հիմա, մի քանի անգամ անպատասխան բարևելուց հետո, ես էլ չեմ բարևում: Զարմանալին այն է, որ չբարևողների զգալի մասն սկսում է բարևել, երբ դու դադարում ես: Իհարկե, ես պատասխանում եմ նրանց բարևներին:

Հիշում եմ, որ երբ փոքր էի, տուն վերադառնալիս միշտ բարևում էի բակում նստած (երևի դեպքերի մեծամասնությունում ճիշտ կլիներ ասել՝ նստարանին թրև եկող) տղամարդկանց: Նրանց մեջ կար տարեց մեկը (այժմ հանգուցյալ), ով միշտ նայում էր վրաս ու չէր բարևում: Ես էլ դադարեցի նրան բարևել: Պապիս բողոքել էր, թե թոռդ ինչո՞ւ չի բարևում: Պապս էլ մտահոգված (իմ հնարավոր անդաստիառակությամբ) հարցրեց՝ ինչո՞ւ չես բարոևւմ Չ-ին: Ասացի՝ քանի անգամ բարևել եմ, չի բարևում, ես էլ այլևս չեմ բարևում: Ասաց՝ աչքերը վատ են տեսնում, երևի չի ճանաչում քեզ: Ասացի՝ բա որ աչքերը վատ են տեսնում, ինչպե՞ս և չբարևելուս ժամանակ այդքան լավ ճանաչում ինձ: Պապս քթի տակ ժպտաց ու բան չասաց: Հետո գնացել էր բողոքին ասել՝ դու չես բարևել, ինքն էլ դադարել է բարևելուց: Դրանից հետո Չ-ի տեսողությունն զգալիորել բարելավվեց:

Գաղթական
28.10.2016, 19:33
էս 1.5 ամիսա կնոջս ծննդյան անակնկալն եմ պատրաստում..
ու բոլորն արդեն իրենց դերերն ու գործողությունների պլանը ստացել ու յուրացրել են...

մենակ զոքանչիս վրա էի մի քիչ կասկածում,
բայց առաջին էտապը բարեհաջող անցավ..
ասել էր, որ չի կարողանալու գալ, քանի որ աշխատավայրից ազատ օր չի կարողացել ստանալ...

հիմա 2 օր բանա մնացել՝ զանգել հարցնումա «աղջիկս, ի՞նչ ծաղիկ կուզես բերեմ ծնունդիդ»... :angry :angry :angry

Յոհաննես
30.10.2016, 23:47
Էս կյանքի ամենատհաճ երևույթներից մեկը գլոբալ իմաստով խաբված լինելն է:Մարդկության մեծ մասին իրականությունը ձեվափոխած են ներկայացնում:Մի քանի օրինակ բերեմ:
1.Տարզան-Շատ հաճախ Տարզանի մասին ֆիլմեր նայելուց նյարդայնանում եմ,ախր ընդհանրապես չեմ հասկանում,թե խի՞ են իրականությունը թաքցնում:Իսկ իրականում Տարզանը բնազդ էր,երբ առաջին անգամ Ջեյնին տեսավ սկսեց ուսումնասիրել,ամբողջ մարմինը ձեքռով ուսումնասիրեց,հոտ քաշեց,լիզեց,կծեց ու Ջեյնի վրա ինչքան ծակ տեսավ նու ոշմ հասկացանք:Բայց ամենա թռնդալի փաստը էնա,որ էս մեր Ջեյնն էլ Ժոստկի սեքսի եզակի ներկայացուցիչ էր ու իրանց սեքսը միավորեց,էս վերջերս էլ հենց էդպիսի մի ֆիլմ նայեցի Տարզանի մասին ու էնքան հաճելի էր,որ վերջապես իրականությունն են ներկայացնում:
2.Սպիտակաձյունիկ-իրականում էս աշխարհի ամենալիրբ արարածն է եղել,իրա խորթ մերը մի հրաշք անձնավորություն էր:Խեղճ կնոջը ինսուլտի էր հասցնում,ամեն օր վեճեր-վեճեր:Պարզից էլ պարզ է,որ ուզում էր միայնակ իշխել,բայց դե էն խեղճ կինն էլ լավ գիտեր էս տգետին ուզում էր մի քիչ գիտելիք փոխանցել:Վերջը հերթական վեճից հետո գնաց անտառ ու էն խեղճ 7 թզուկների հախից եկավ:Իրան հանդիպելուց հետո էդ 7 թզուկները ալկաշ դարձան:Իսկ էն խեղճ կնոջ սրտին չնստեց,ման եկավ ու գտավ էդ լրբին,բայց էս էնքան անսիրտ էր,որ խեղճ կնոջը դաժանաբար սպանեց:Հետո էլ էն կարմիր խնձորի միֆը սարքեց,բայց պարզից էլ պարզ էր,որ խելք ու միտքը պսակվելն է,իսկ պսակվելուց հետո խեղճ պրինցը ինքնասպանա լինում:
Դե հա օրինակները անվեջ են,բայց երբեմն ստի մեջ ապրելն էլ իրա դրական կողմերը ունի:

_Հրաչ_
07.11.2016, 23:07
Էս ուղղակի գրեմ, որ տարիներ էլ անցնեն, պետք լինի, բացեմ, նայեմ ու միշտ հիշեմ, որ էս օրն իմ համար հիասթափության օր ա եղել:

Վիշապ
10.11.2016, 00:16
Կալիֆորնիայում կայֆի համար մարիխուանա օգտագործելը դառնում է օրինական (մե ցնծություն, մե ուրախություն):
Հրաշալի նոր գաղափարներ են ծնվում առաջիկա Սուրբ Ծննդյան տոներին նվերներ պատրաստելու համար:
Համ էլ համեցեք խնդրեմ, կծխենք միասին, վիսկիով իհարկե:

Հայկօ
10.11.2016, 03:22
Ոնց որ թե ամեն ինչ կարգավորվում ա: Մի երկու հատ աննշան կնճիռ ա ավելացել, բայց մեկ ա՝ մարդիկ իմ տարիքից էլի մի վեց-յոթ տարի քիչ են տալիս միշտ: Դժոխքը, սենց թե նենց, ուրիշներն են: Էսօր էլի հետաքրքիր բան եմ սկսել, տեսնենք՝ ոնց կշարունակվի, կարող ա ամբողջ կյանքի զբաղմունք դառնա, նպատակը շատ սահմանափակող բառ ա: Լիքը մարդկանց կարոտել եմ: Էս մի երեսուն էջից ավելի շատ եմ ուրախացել, քան նախորդ երկու հարյուր հիսունից: Ինձ էլ եթե կարոտեք, գրեք, կուրախանամ: Բարև ձեզ, ես Հայկն եմ, չեմ սիրում խոսել ուրիշների մասին, իմ մասին խոսում եմ մենակ ինձ հետ, բայց էն երեսուն կետը կարող ա և գրեմ: Պրծ:

John
10.11.2016, 03:54
Սաղ սուտ ա է, մարդու հետ շփման մեջ ամենակարևորը հուսալիությունն ա։ Այ թե ինչ բան ա մարդու հուսալիությունը՝ մի քիչ դժվար ա սահմանել։
Հազիվ թե գտնվի մեկը, ով կասի, որ իմ պատճառով քաշվել է։ Ուրեմն ես հուսալի եմ։
Հազիվ թե գտնվի մեկը, ով ինձ դիմել է ինչ-որ հարցով, ես հնարավորություն եմ ունեցել օգնելու ու չեմ օգնել։ Ուրեմն ես հուսալի եմ։
Հազիվ թե գտնվի մեկը, ում ես խոստացել եմ օգնել, բայց չեմ օգնել։ Ուրեմն հուսալի եմ։
Վատն էն ա, որ իմ նկատմամբ միշտ չեմ հուսալի։ Էնքան կեղտերի մեջ եմ ընկել իմ պատճառով՝ որ ասելու չի։ Բայց էդ ընկնելուց հետո հուսալի եմ դառնում, չգիտեմ ինչ ա փոխվում մեջս, երևի ինչ որ ահազանգի լույս ա վառվում ուղեղումս, ու ես սկսում եմ կեղտից դուրս գալու պրոցեսը։ Ու միշտ ստացվում է։ Որոշ դեպքերում՝ անխուսափելի կորուստների գնով, բայց միշտ արժանապատվորեն։
Ուզում եմ կարողանամ իմ վրա հույս դնել միշտ, ինչպես կարող են հույս դնել հարազատներս ու ընկերներս։ Չեմ ուզում ուրիշների վրա հույս դնել։ Հիասթափություններից հոգնել եմ։ Գոհ եմ։

GriFFin
11.11.2016, 00:52
Հիվանդանոցում 15 տարեկան յուրահատուկ անունով աղջիկ ունենք, ով 2 ամիս ա ախտորոշում չունի։ Ծանր երեխա ա, լրիվ ուսանողական դեպք ու բժիշկի մղձավանջ։
Ինքը որպես ծանր հիվանդ միշտ հանձնվում ա հերթապահներին։ Եթե ժամանակը սահմանափակ ա, մենք՝ հերթապսհներս, քնելուց կամ ընդունարան գնալուց առաջ բոլորին չենք նայում, նայում ենք միայն ծանրներին ու նրանց ովքեր հերթապահ բժիշկ են կանչել / պահանջել։ Քանի որ ես շատ եմ հերթապահում, էս բալիկին տեսնում եմ ամիսը 4-5 անգամ։ Ու իրա հետ կարող ա մի 30 րոպե անկապ խոսանք, որտև պատկերացրեք դեռահաս աղջիկ , պարփակված հիվանդանոցի չորս պատերի մեջ։ Էս վերջին անգամ խոսում էինք գրքերից, ինձանից լավ կենսաբանության գիրք ուզեց։ Ես էլ հարցրեցի թե ի՞նչ ա ուզում դառնալ։ Մեր մյուս օրդինատորը ասեց, որ երևի բժիշկ, եթե կենսաբ ա կարդում։ Էս երեխես էլ ասեց, որ քույր ա ուզում դառնա, որտև բժիշկները բան չեն անում, մենակ անկապ թղթերի վրա գրում են ու անկապ նայում ( անկետա ու ուղեգրեր գրելու հետ էր), քույրերին ստիպում են հիվանդներին ցավացնել։ Մենք նստած ծիծաղում էինք, իսկ բալիկիս մաման նեղվել էր, մտածեց վիրավորվել ենք։ Ասում ա՝ ինքը չի գիտակցում ինչ ա ասում։ Մի խոսքով, ասածս էն ա, որ իրականում էդ երեխեն ճիշտ ա։ Քույրերը շատ բան են անում, իրանք աշխատող ուժն են։ Լավ քույրը բժիշկի ամենալավ օգնական ա, իսկ վատ քույրը էն մարդն ա ում պատճառով 3 բժիշկ արթուն մնացինք, որ հանկարծ ЧП չլինի։ Ես առաջ դա էդքան էլ լավ չէի ընկալում, իսկ հիմա ավելի եմ հարգում աշխատող, խելացի ու լավ քույրերին։

StrangeLittleGirl
12.11.2016, 14:48
Ո՞նց մի պետության լրատվամիջոցներին լուրջ վերաբերվես, երբ իրենց ամենալուրջ լրատվամիջոցներից մեկն էսպիսի բան ա գրում. «Մահացել է երգիչ, պոետ, նոբելյան մրցանակակիր Լեոնարդ Կոհենը»։

Quyr Qery
14.11.2016, 06:11
Էս ժամերին ամենաշատն եմ ալարում մտածել, բայց սաղ մտքերս իրենք իրենց են գալիս ու գնում:
Էս տարի լողս թողեցի, Դոքինզից շատ քիչ բան կարդացի ու նայեցի( իսկ ես սիրում եմ իրա հետ անցկացնել օրս), առողջական խնդիրներ ունեցա բավականին շատ, մարդկային ռեսուրսի հսկայական կորուստ իմ կյանքում՝ Նաիրուհու, Մելի ու Մարիամի տեսքով(լավ ա Վեռաենք կան կյանքումս), ընտանեկան խնդիրներ, ժամանակի սղություն, ինքնազարգացման դեգրեսս: Մխիթարող հանգամանք է, որ չնայած գերհոգնածությանս, բայց աշխատում եմ հավեսով: Չգիտեմ ինչի եմ տարվա վերլուծություն անում, ինչի եմ էսքան խառը, բայց դե: Գիշեր է, հազար բան ես մտածում:

Ձեռբերում էր Հայկօի Սարտրյան թարգմանությունը, ֆեյբուքից վերջնական հրաժարվելը և Բեգլարյան Գագոն: :Դ

Մեկ էլ ահագին հանգիստ եմ էս քանի օր է, հաճելի է:

John
15.11.2016, 04:09
Բախտս թարսվել ա հետս։ Մի ժամանակ անսպասելի նենց բաներ էին ընկնում վերևից՝ որ ընդամենը պետք էր բռնել։ Իսկ հիմա նենց ա քցում, որ չեմ հասցնում բռնել, ընկնում է գետնին ու սկսում գլորվել։ Դե արի վազի էդքան՝ մինչև հասնես հետևից։ Ու էդ ընթացքում հաշվարկի. արդյո՞ք ավելի շատ ռեսուրս չես ծախսի մինչև հասնելդ, քան կգտնես հետևից հասնելով։
Բարդ ա։

Quyr Qery
15.11.2016, 08:42
Որ փոքր էի երազում էի նկարիչ դառնալ ու նկարել երկինքը (հեղափոխական դառնալու ցանկությունից առաջ),երազում էի մենակ երկինքը նկարել՝ ամեն տեսակի մեջ: Բայց երկնքի մաս դառնալ ոչ մի անգամ չէի ուզում: Ուզում էի էդ մաքուրն ու սիրունը միշտ վերևում լինի, որ ես ձգտելու տեղ ունենամ, որ վերև նայեմ ու ինձ երջանիկ զգամ: Բայց հետո էս 25 տարիներին հասկացա, որ սիրուն բաներն ինձ համար չեն ու կյանքն ինձ գետնին կպած է պահում:

Ծնունդս էր էս գիշեր, ու ծնունդս անցավ տանը: Ես կհիշեմ էս օրը, քանզի նույնիսկ Տարանտինոն նման ՙՙհրաշք՚՚ չէր կարող նկարել:

LisBeth
16.11.2016, 23:39
Մի հատ հին անեկդոտ հիշեցի, մի հատ գերնոր երևույթի հետ կապված․

Երիտասարդը դուրս ա գալիս հայաթ, գոռում ա․
- Ժողովո՜ւրդ, այ ժողովո՜ւրդ։
Ալամ աշխարհը թափում ա թամաշա։ Էսի, թե բա․
- Չնայե՛ք, մի հատ շռեմ։

StrangeLittleGirl
17.11.2016, 01:52
Էսօր մեկը որ իմացավ՝ հայ եմ, ասեց՝ Արտավազդ Փելեշյա՞ն:

John
18.11.2016, 00:13
Ինչի՞ վրա ենք զարմանում որ։ Արտաքին պարտքի՞։ Հայկական ընտանիքների 80%-ը արտաքին պարտք ունի ապառիկների ու վարկերի տեսքով։ Բա պետությունը խի՞ պտի չունենա որ։ Ինչքան որ հասարակ քաղաքացին հաշվարկ անելու ու զուսպ ապրելու հետ սեր չունի՝ տենց էլ պաշտոնյաները։ Վազգենչիկը հնարավորություն ունի օֆիսից 10լ ծախսած վառելիքի համար 20լ վառելիքի կտրոն վերցնելու՝ ցանկացած նախարարիկ էլ ավելի մեծ ռեսուրսներ ունի ձեռի տակ։ Ու գիտի, որ միշտ չի որ ունենալու է, խի՞ չուտի որ։ Վազգենչիկը նախարար լիներ՝ ինքն էլ կուտեր էնքան՝ ինչքան էսօրվա նախարարները։ Կամ մի քիչ պլյուս-մինուս․ էդ եղանակ չէր փոխի։

Էդ որ ասում եք «մենք արժանի ենք ավելի լավ կառավարության»։ Էդ «մենքը» ո՞վ է եղբայր։ Ես ու դո՞ւ։ Թե՞ ՀՀ քաղաքացիները։ Ես ու դու գուցե և արժանի ենք, բայց ՀՀ քաղաքացին, որպես հավաքական կերպար, մեղմ ասած արժանի չէ։ Տո իրանց էս էլ է շատ։ Ուզո՞ւմ ես նորմալ կառավարություն ունենալ։ Միակ տարբերակը նորմալ կառավարություն ունեցող երկիր արտագաղթելն է։ Չե՞ս ուզում արտագաղթել։ Ուրեմն հարմարվի-ապրի։ Հերիք ա էլի ինչքան սին հույսերով ապրեցինք։
Պատմությունը նայենք։ Հին ժամանակներից էլ մշտական թեմա են էղել պառակտումները։ Ոչ մի օտարի թույլ չենք տվել առանց մեզ մի քանի տասնամյակ (կամ հարյուրամյակ) իշխելու անցնել մեր «անսասան լեռնաշխարհի» կողքով։ Կառավարման համակարգերը, հարկահավաքության մեխանիզմներն ու հարկահավաքները անընդհատ փոխվել են, իսկ ժողովուրդը, ցավոք, դասեր չի քաղել։ Ու չի էլ քաղելու։ Չեմ հավատում։

Մինչ մենք մտածում ենք, թե ընտրությունների վերահսկման ի՞նչ մեխանիզմ մտածենք՝ կեղծողներն արդեն 3 լեվել բարձր համակարգ են մտածում կեղծիքների։ Մեր երկրում կա շատ կազմակերպված, իրար հասնող, իրար հետ լեզու գտնող, համագործակցող իշխող բոզիտղա ղեկավարություն, ու իրար միս ուտող, իրար քցող, իրար տակ փորող «ընդիմություն»։ Բացի դրանից ունենք նաև ՀՀ քաղաքացիներ, ովքեր մինչև կոկորդները կուշտ են քաղաքական խաղերից, հավայի հույսերից ու մնացած տինդիրիտներից։ Ու հեչ զարմանալի չի, որ 2-3 տարին մեկ հինգ հազար դրամը մարդիկ գերադասում են արժանապատվությունից։ 5000ով գոնե 1-2 օր սոված չեն մնա, արժանապատվությունո՞վ ինչ կարան անեն։ Սոված փորին արժանապատվությունը ո՞ւմ շվիկին է։
Էդ դու կարաս խոսաս արժանապատվությունից, ես կարամ խոսամ։ Որտև սոված չենք։ Կուշտ մարդը դժվար ա սովածին հասկանում։ Սոված երեխեքի ծնողներին՝ առավել ևս։

Ամեն ինչ գնում է հհկ-ի գծած գրաֆիկով ու սցենարով։ Արժանապատվությունը թանկ գնահատողներն էլ կամ բանտերում են կամ արտասահմաններում։ Մյուսներիս արժանապատվությունը մի քիչ խնդալու է։ Հա, որ փողոցում մեկը քրֆի՝ քացու տակ կքցենք։ Բայց հեսա բոլոր հնարավոր ամբիոններից բոլոր հնարավոր շան տղեքը մեր արժանապատվությունը ոտնահարում են։
Սաղ խաղերը խաղացել էինք՝ մնացել էր գողացողի վրա քֆուր դնելն ու մեղավորներին պատժելու գործը աստծուն թողնելը։


Ինկվիզիցիան որ հրամայում էր բոլորին սպանել՝ զինվորներից մեկը հարցրեց, թե բա «Տեր հայր, բայց ստեղ անմեղ մարդիկ էլ կան», տեր հայրը թե բա «Մենք ո՞ւմ շունն ենք, զավակս, որ մեղավոր ու անմեղ որոշենք։ Բոլորին սպանենք՝ Տերը վերևում կորոշի ով էր մեղավոր ու ով անմեղ»։

Freeman
20.11.2016, 12:54
Մի ժամանակ առաջ ակումբի The silent river֊ն ասում էր՝ աչքերդ կթարթես կանցնի։ Ասում էի՝ ու՞ր ա, հազար անգամ թարթել եմ, չի անցնում։
Անցել ա :)

Quyr Qery
21.11.2016, 16:24
Հետո հիշում եմ Մարիամին, հիշում եմ մեր կյանքի հինգ տարիները,մեր կատուներին ու գրքերը, մեր աստղերն ու երազանքները, մեր այգիներում թափառելը, մեր անընդհատ փոխվով սենյակներն ու մարդկանց, մեր ՝ քաղաքները ոտնատակ տալը, ճամփորդելն ու օրերով տանից դուրս չգալը, սոված մնալ ու ամենահարուստ սրճարանները, մեր հիվանդ ու առողջ օրերը, ամառներն ու ձմեռները, մեր անցյալ տարվա աշնանային Ծաղկաձորը, Մարիամի հոտը…
Մարիամը հին փաբերի հին բնակիչ է, Մարիամն արդեն չկա, նա, ում չգյությանը չէի հավատում, ում զանգերին միշտ պատասխանում էի, ով ինձ ստիպում էր չալարել, ով ինձ համար մարմնի մի մաս էր, ասենք աչք կամ ձեռք, ում լինելը լրիվ սովորական էր, իսկ չլինելը կցավեցներ ու կիսաթ կթողներ ինձ: Ու Մարիամը անցավ իր փաբերի պես, ինձ էլ կիսաթ թողեց: Մարիամի չլինելը հորս ամենաուժեղ հարվածին էր նման, երբ քթիցս միանգամից արյուն եկավ, բայց ես, մեկ ա, չլացեցի:

Mr. Annoying
25.11.2016, 04:34
Բելգիացի մի ծանոթ ունեմ, ում վեց տարի ա գիտեմ: Ինքը համառ ա: Շատ համառ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից մեդալ էր բերել: Անցած տարի էլ էն ծրագրին չէր անցել, որին ես անցել էի: Բռնել էր ընդեղ աշխատող մի 100 դասախոսների առանձին-առանձին նամակ էր գրել, պատմել էր իրա մասին ու դրանցից մենակ մեկն էր պատասխանել ու կանչել էր իրան:

Ինքը ուժեղ չէր, համենայն դեպս ես եմ տենց հիշում: Բայց հիմա Քեմբրիջում ա սովորում: Ձեռի հետ էլ հիմա դասընթացների ա Գերմանիայում ու սաղ սոցիալական ցանցերում իրա նկարներն ա ճպցնում թիթիզ սարքերի, հուշարձանների ու գիտնականների հետ: Խանդո՞ւմ եմ: Չէ, ի՞նչ խանդել, նախանձում եմ իրա համառությանը: Բա՞ համառ չլինեի իրա չափ:

Գաղթական
26.11.2016, 14:33
Հոլանդիայում ու Բելգիայում տարածված մի քանի լեգենդ կա՝ Ձմեռ Պապի վերաբերյալ, որոնցից ամենատարածվածներից մեկի համաձայն նա իրենց մոտ է գալիս Իսպանիայից, իսկ երկրորդի համաձայն՝ Թուրքիայից...

Հիմա ես էլ մարդկանց հարց եմ տալիս, թե որքանով է տրամաբանական մահմեդական թուրքիայից խաչակիր Ձմեռ Պապու հայտնվելը, եթե նա ազգությամբ լիներ թուրք...

https://s16.postimg.org/m174hft2d/IMG_1237.jpg

..ու միտքս շարունակում եմ..
եթե ենթադրենք, որ էդ բարի ու բոլորին նվերներ բաժանած մարդու հագուստը, ժամանակի ընթացքում սկսել են տոնական կարմիր գույնով պատկերել, բայց իրականում այն ի սկզբանե սև է եղել, ապա ի՞նչ պատկեր կստանանք...

...կարծես թե մանրից նոր լեգենդ է սկսում ձևավորվել...

Chilly
27.11.2016, 16:29
Ակումբում 10 տարի... 10 Կառլ, 10 տարի

Sent from my Redmi Note 3 using Tapatalk

Chuk
28.11.2016, 14:57
Պատվիրատուն բողոքում է.
- Ինչու՞ վերջին նորությունները ցույց չի տալիս:
- Իսկ դուք ընդհանրապես որևէ նորություն տեղադրե՞լ եք:
- Չէ:
- Bye:

unknown
01.12.2016, 21:47
Շնորհավոր ձմռան առաջին օրը ակումբ:love

Alphaone
02.12.2016, 00:13
Մի տեսակ հավես ա, որ ուսանողներս բանավեճի պատրաստվելիս «Դար» ակումբից մեջբերումներ են անում, ակումբի կարծիքներից օգտվում: :)

John
03.12.2016, 02:56
Մարդկանց վերաբերյալ ինֆորմացիան ուժեղ զենք ա, եթե ունես բավարար սառնասրտություն այն օգտագործելու մարդկանց դեմ։
Եթե չունես էդ սառնասրտությունը՝ ավելորդ գլխացավանք է այն, ներվայնանալու թեմա։

Դժվար ա տարբերել, թե ով ինչքան նվիրվածության է արժանի։ Ավելի ռացիոնալ է իհարկե չնվիրվելը։ Եթե չի ստացվում՝ հա էլ քաշելու են։ Հա էլ հիասթափվելու ես, հա էլ նեղվելու ես։

Չի ստեղծվել դեռ այնպիսի վիրտուալ հարթակ, որտեղ լիովին անկաշկանդ զգամ ինձ։
Վռոձե ոչ մեկից ոչ մի բան չունեմ թաքցնելու։

Բայց փորձը ցույց ա տալիս, որ պետք չի։

Քանի ամիս ա բանակային հուշերի մասին թեմատիկ օրագիր եմ ուզում բացեմ․ հավես չկա։

Մի հատ թույն նախագիծ էի պլանավորել, Ակումբում բում էր անելու, հայ-հայ էր կյանքի էի կոչում․ հավես չկա։ Իմաստ էլ չկա։

Մեկ-մեկ որ մտածում եմ ովքեր են իրենց սպանելու ցանկություն առաջացրել երբևէ՝ գիտակցում եմ, որ իրանց գոյությունն էնքան արժեք չունի, որ հանուն այն կասեցնելու թեկուզ մեկ-երկու տարով արժի բանտ ընկնել։ Բայց լոմկում ա գիտակցությունը, որ իրանց բացասական գծերն ավելի գրավիչ են մարդկության համար, քան իմ դրականը։ Բա էդ դեպքումը կակօվը սեռժա լավն ըլնես։

Նյարդայ-նայ-նայ-նայ-նայ․․․

Quyr Qery
04.12.2016, 04:21
Հիշում եմ՝ փոքր ժամանակ ինչը սիրում էի ամպերի չափ էի սիրում, ամպերից շատ ու մեծ ոչ մի բան չէի պատկերացնում: Մի անգամ, կլինեի մի 6 տարեկան, մեկն ինձ ասեց, որ բոլոր ամպերը միասին իրականում փոքր են ու կտեղավորվեն մի թեյնիկի մեջ: Էդ մասին իմանալուց հետո տանը թաքուն լացում էի:

einnA
06.12.2016, 12:18
Մեր տանը կա ծաղիկ, որին ասում են "փողի ծաղիկ": Ես շատ անտարբեր եմ ծաղիկների նկատմամբ, ու պետք է չորանալուց լինի, ու ես նկատեմ, որ գոնե ջրեմ: Նման մի օր ծաղիկը ջրելուց, չորացած տերևները որոշեցի հավաքել: Ուրեմ էս ծաղիկի տերևները որ չորանում են, դառնում են արծաթագույն ու փայլում են մի ուրիշ ձևի: Իրոք շատ սիրուն են լինում:
Մտածում եմ, որ դրա համար էլ իրան փողի ծաղիկ են ասում:

Ինձ-ինձ բացահայտում եմ արել :)

My World My Space
11.12.2016, 15:09
Նախանցյալ ուրբաթ Զը Քլաբի մինի հանդիպման մասնակցեցի, ու նենց կայֆ էր...
Մի տեսակ չէի պատկերացնում, որ էդքան կարոտել էի... :oy

LisBeth
13.12.2016, 21:51
Ասում եմ, ոնց անեմ ռոմանտիկ տրամադրությունս սպանեմ։ Սերը էս, սերը էն, տո սերը զահր․․․ սենց գլխիկոր մութ անցումներով տուն շտապելուց, սերը անակնկալի եկած հանկարծամահ ա լինում, քանզի մի երիտասարդ էքսհիբիցիոնիստ որոշում ա - 20 ցելսիուսի տակ ինձ անսպասելիորեն ցուցադրել իր գոյության ընթացքում ոչ ամենապատշաճ տեսքում գտնվող սեռական պատկանելիության գործիքը։ Թափահարելով մոտենում ա, ասում եմ․
- Ինչ ես խեղճին տանջում, շատ կսեղմես, արյան շրջանառությունը կդադարի, բժիշկներն էլ հիմա ահագին զբաղված են, ալկոհոլիկների վերջույթները կտրելով։ Բերեգիծե սվոյ վերջույթ։
Ինքը շշկռված հետ ա գնում ցախերի մեջ, որ ամռանը թփեր էին։ Իսկ օղորմած սիրուս առարկան, իմ ելույթը ունկնդրելուց հետո երազկոտ ասում ա․
-Կռուտը, ինձ հետ հեչ նման բան չի եղել։
Ինձ թվում ա թափով ափսոսում ա։
Գնամ քարփի ծերին սպասեմ, Կալլասի հետ, ուն բել դի վեդրեմօ․․․

Նաիրուհի
13.12.2016, 22:28
Ինձ միշտ վախեցնում է մեծ մարդկանց վերաբերմունքը մահվան նկատմամբ, ավելի կոնկրետ` ամուսիններից մեկի վերաբերմունքը սեփական ու զուգընկերոջ մահվանը:

Պապս շատ ամուր մարդ էր, դեռ մի քանի տարի առաջ հունձ էր անում, գյուղի ծանր գործեր: Ինքն է ինձ առաջինը պատմել բնության, տիեզերքի մասին, քարտեզ բացատրել, համաստեղությունները ցույց տվել... Թեթև վիրահատություն տարավ ու կոտրվեց կարծես, միանգամից սարի պես մարդուց վերածվեց ծեր ու հիվանդ մարդու: Հիմա գրեթե չի խոսում, չի շարժվում, առավոտյան հասնում է մինչև իր բազկաթոռը, գիրքը ձեռքին նստում մինչև հաց կտան, հետո շարունակում կարդալ, քնել նստած տեղը, ամառները նստում է բակում` արևի տակ...

Տատս շատ ծանր կյանք է ունեցել պապիս ձեռքին: Հիմա խնամում է, բայց արդեն ինքն է որոշումներ կայացնողը, «ասողը»: Վերջերս հաճախ եմ լսում, թե ոնց է հենց պապիս ներկայությամբ խոսելիս ասում, թե լավ կլինի` իրենից շուտ մեռնի, հարսի ու թոռների հույսին չմնա: Պապս չի արձագանքում երբեք, սովորաբար իրեն պահում է էնպես, ասես գոյություն չունի, կողքից էլ են սկսել իրեն էդպես ընկալել:

Տատիս էլ եմ հասկանում, բայց մեկ-մեկ փորձում եմ պատկերացնել` ինչ է զգում մարդը, երբ իր մահվան մասին էդպես են խոսում` սառը, տրամաբանված, հաշվարկով: Տատս սեփական մահվանն էլ է նույն կերպ վերաբերվում: Վախենալու է:

Ruby Rue
14.12.2016, 05:09
Երբե՛ք, երբե՛ք պետք չի ուրախանալ, որ 50 էջանոց հոդվածի 15 էջը հղումներ են։ Դա չի նշանակում, որ դու 1.38889 անգամ քիչ բան ունես կարդալու. էդ աշխարհի ամենամեծ խաբկանքներից մեկն ա, քանզի վասնզի ամեն երկրորդ նախադասության կամ բանաձևի վախտ ասվում ա՝ դե գնացեք, սրա ապացույցն էն ինչ հղումով կարդացեք։ Հղումում նշված հոդվածը գտնում ես, որպես կանոն մի 10-15 էջանոց, խունջիկ-մունջիկ մաթեմով բան ա լինում։ Բայց սա էլ դեռ ամենը չէ, որովհետև դիտեք ապացույցը հաջորդ սերիայում էդտեղ մի ուրիշ հղում ա տալիս, հետո մի ուրիշ, ու էս ցիկլն էնքան ա շարունակվում, մինչև գլուխս ցավում ա, գնում եմ քնելու կամ բողոքելու՝ դեռ մի էջ չկարդացած։
Մի օր պատահական հոդված եմ վերցնելու, սկսելու եմ հղումներում էնքան գնալ, մինչև կհասնեմ մի հոդվածի, որն էլ հղումներ չի ունենա։ Տեսնես տենց բան հնարավո՞ր ա։ Իսկ կարո՞ղ ա օպտիկային վերաբերող բոլոր հոդվածները տանեն մեկ ընդհանուր սկզբնաղբյուրի, խայտառակ լինենք։ Ասենք՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի Նյուտոն, կամ Մաքսվել։ Իսկ կարո՞ղ ա ճիշտը Աստվածաշունչն ա. եվ աստված բաժանեց լույսը խավարից ու լույսին տվեց երկակի՝ ալիքային ու մասնիկային բնույթ։ Հետո Աստված չհասկացավ, թե ընդհանրապես ինչ ա կատարվում, ու սկսեց գիտական հոդվածներ կարդալ, որ հասկանա, թե իր ստեղծածը ոնց ա աշխատում։ Բայց ի տարբերություն ինձ, Աստված ավելի բարվոք վիճակում ա, որովհետև ինքը հոդվածները ճիշտ ժամանակագրությամբ ա կարդացել, ոչ թե իմ պես՝ վերջից առաջ։ Ենթադրենք՝ շատ փոքր հավանականություն կա, որ Աստված գոյություն ունի, իսկ ինչքա՞ն կլինի հավանականությունը, որ նա գիտի բոլոր մոլեկուլների ատոմներում էլեկտրոնների բաշխման հավանակային խտությունը։

Ցնդել եմ, սենց գիտահոդվածակրեացինիզմ եմ անում, փոխանակ հասկանամ, թե այս մածուցիկ ու դիֆուզված սերիալում որ պարամետրն ում բարեկամն ա։ Եվ ի վերջո` ինչպե՞ս է գրադիենտ ուժը հաղթահարում մյուս ուժերին և մասնիկին գցում օպտիկական թակարդը։ Արդյո՞ք այս գիշեր կբանտարկեն ԴՆԹ-ին, թե՞ էնքան շահամոլ կգտնվեն, որ ոսկու նանոմասնիկներ կմանիպուլացնեն։ Հաջող Ռուբի, գնա դաս արա, Ռուբի։ :))

Chuk
14.12.2016, 11:54
Զզվելի ա, երբ մոտդ ինչ-որ ուսուցիչ, ուսմասվար կամ տնօրեն ա գալիս, զուտ գործով, բայց դեռ սովետիկոս մտածողությամբ բամբանեռկա և/կամ կոնյակ ա բերում: Ձանձրալի ա, ամեն անգամ ձեռը տալն ու հետ ճամփելը:

ivy
16.12.2016, 15:29
Երեկ աշխատանքային հարցազրույցի էի քաղաքապետարանում. փորձում եմ «վեր բարձրանալ», բայց երևի էնքան էլ լավ միտք չի:

Քաղաքապետարանի գլխավոր շենքը (http://www.sehenswertes-deutschland.de/files/muenchen-innenstadt-wahrzeichen-marienplatz-rathaus-sehenswertes-deutschland-808.jpg) գտնվում է Մյունխենի կենտրոնական հրապարակում, տեսքից ոնց որ դղյակ լինի, մտնում ես ներս, սառը թանգարան կամ գուցե անգամ դամբարան է հիշեցնում՝ վաղեմի ժամանակներից մնացած: Երեկ առաջին անգամ էի ներսում:

Առաջին տպավորությունն արդեն իսկ ահագին մռայլ ու ճնշող էր: Իսկ թե ինչ եղավ հետո, ոնց որ գերմանացիների մասին անեկդոտ լիներ: Ճիշտն ասած, ինչքան էլ լավ եմ ճանաչում գերմանացիների սառնությունը, այնուամենայնիվ տասը տարում էս կարգի «կատարյալ գերմանական» փորձ չէի ունեցել: Ու եթե նախապես իմանայի գլխիս գալիքը, հնարավոր է միանգամից հրաժարվեի հարցազրույցից, հենց թեկուզ էն պատճառով, որ էս տիպի մարդկանց հետ աշխատելու ցանկություն առանձնապես չունեմ:

Նախ, հրավեր-նամակում գրել էին, որ «հարցազրույցը» սկսվելու է իմ պրեզենտացիայով էն մասին, թե ինչ մտքեր ունեմ տվյալ աշխատանքի վերաբերյալ (միգրացիա և հոգեկան առողջություն) և ինչ կարող եմ իրենց առաջարկել՝ որպես հոգեբան: Չեն ակնկալում զրույց, այլ հենց պրեզենտացիա՝ իմ կողմից նախապես պատրաստած, որը պիտի հենց 7 րոպե տևի: Օքեյ: Պատրաստեցի պրեզենտացիաս, հետն էլ լավ հիշվող գունավոր քարտեր, որ իրենց առաջ էի դնելու խոսելու ժամանակ: Ու մտածեցի, որ զրույցն էլ հենց պրեզենտացիայի ընթացքում կծնվի, հարցեր կտան, ինտերակտիվ կլինի:

Պրեզենտացիաս վերցրած՝ գնացի քաղաքապետարան: Մռայլ ու ոտքերի տակ ճռճռացող միջանցքներով ինձ ուղեկցեցին մի սենյակ, որտեղ նստած էր հինգ հոգի: Ներկայացան ովքեր են, ու քանի դեռ ես շնորհակալություն էի հայտնում հրավերի համար, խնդրեցին ինձ անցնել պրեզենտացիային: Բոլորի առաջ թղթերի մի կույտ ու գրիչ էր դրված: Նայեցին ժամացույցին՝ ֆիքսելով ժամանակը, ու ես սկսեցի պատրաստածս ներկայացնել: Վրաս ոչ ոք չէր նայում, բոլորը գլուխները կախ գրի էին առնում ասածներս. ոչ մի հարց, ոչ մի քոմենթ, ընդհանրապես ոչ մի ծպտուն: Երբ քարտերս շարեցի սեղանին, հայացքները մի պահ կտրեցին թղթերից ու ուշադիր զննեցին դրածս նյութ, հետո հետ դարձան իրենց թղթերին ու սկսեցին ավելի ինտենսիվ գրել:

Յոթերորդ րոպեին նորից նայեցին ժամացույցին, ինչն ազդակ էր, որ ձայնս արդեն կտրեմ: Ես էլ սիրուն ամփոփեցի ու սպասում էի, որ հիմա մի բան կասեն: Սրանք էլ թե.
-Այժմ առաջին փուլն աավարտված է, անցնում ենք երկրորդին: Մեզնից ամեն մեկը նախապես հարցեր է գրել, որոնք տրվելու են բոլոր թեկնածուներին. հերթով կկարդանք դրանք, խնդրում ենք յուրաքանչյուրին երկու րոպեանոց պատասխան տալ:
Ու անցան հարցերին՝ հերթով կարդալով: Սահմանեք այս դրույթը: Ներկայացրեք այս ինչ կոնցեպտը: Ինչ եք հասկանում այսինչ տերմինի տակ: Հերթով պատասխանում էի, իրենք էլ նորից գրի էին առնում՝ առանց որևէ բան ասելու: Բացարձակ ոչ մի ձայն, գոնե վրաս նայեին, հասկանայի՝ ինչ ռեակցիա ունեն: Բայց չէ, գլուխները կախ արագ-արագ գրում էին:

Երբ հարցերը վերջացան, մտածեցի գոնե հիմա ինչ-որ բան իմ մասին կհարցնեն: Կամ ինչ-որ զրույց կլինի: Չէ, ոչ մի բան: Իհարկե իրենք նախապես ստացել էին իմ բոլոր թղթերը. դե էստեղ մենակ մոտիվացիոն նամակ ու սիվի չես ներկայացնում գործի դիմելիս: Քո ամեն տողը, որը գրված է սիվիում, պիտի համապատասխան փաստաթղթով ամրագրված լինի: Օրինակ եթե ինչ-որ աշխատանքային փորձ է գրված, որը հաստատող փաստատուղթ չես ներկայացրել, ապա այդ տողը դիտվում է անվավեր: Մի խոսքով, մի դափոն թուղթ ես ուղարկում գործի դիմելիս: Բայց դե ինչքան էլ ամեն ինչ մանրակրկիտ ներկայացրած լինես, սովորաբար հարցազրույցներին հարցեր են տալիս քո մասին: Էս էդ դեպքը չէր. իրենք իմ մասին ամեն ինչը երևի իմ պրեզենտացիայից ու դրան հետևող «քննությունից» էին քաղում:

Ոչ մի բան էդպես էլ չասեցին՝ «սցենարից դուրս»: Մի կատարյալ ռոբոտային վիճակ էր: Քննությունից հետո տեղեկացրեցին ինձ, որ բացի ինձնից ևս 6 հոգու են կանչել նույն տեղի համար, և երեք շաբաթից կստանամ պատասխան՝ ինձ են վերցնում, թե ուրիշ մեկին:
Ու ասեցին, որ հիմա անցնում ենք երրորդ փուլին, որի ժամանակ ես իրենց կարող եմ հարցեր տալ: Երեք-չորս հարց տվեցի՝ գործի հետ կապված, որոնց պատասխանելու ժամանակ առաջին անգամ նորմալ վրաս նայեցին, քանի որ չէին գրում: Երևի էս դեպքում ես պիտի գրեի իրենց պատասխանները, բայց ես նախընտրեցի վրաները նայել, որ աչքերի մեջ գոնե ինչ-որ մարդկային հույզ գտնեմ: Իզուր, լրիվ քարացած վիճակ:

Մենակ ամենավերջում երբ արդեն պատրաստվում էի գնալ, հարցրեցին, թե կարո՞ղ են արդյոք գունավոր քարտերս իրենց պահել: Ես էլ ժպտալով ասեցի.
-Իհարկե, սա հենց ամանորյա նվեր էր Ձեզ համար:
Որից իրենք ծիծաղեցին, ու դա էդ հանդիպման լավագույն ակնթարթն էր:

Երեկվանից դեռ լավ ուշքի չեմ եկել: Մտածում եմ՝ գուցե հեչ էլ վատ չէր էսպիսի մի փորձ ձեռք բերելը: Չգիտեմ՝ կուզենան ինձ վերցնել, թե չէ, բայց ինձ մոտ իրենց նորից տեսնելու ցանկությունը էնքան չնչին է, որ դժվար թե դարդ անեմ մերժման դեպքում: Իսկ եթե հանկարծ ու ընդունեն, դեռ երկար մտածելու եմ՝ նորից ոտք դնել էնտեղ, թե չէ:

StrangeLittleGirl
18.12.2016, 17:33
Քանի որ ընկերոջս ծնողներն էս տարի քաղաքում չեն լինելու տոներին, Քրիսմըսը էրեկ էին անում։ Ավանդույթի համաձայն, խոհանոցում գլխավոր դերակատարն ընկերս էր (մենյուն որոշելը, հետևելը, որ ամեն ինչ ճիշտ ա արվում և այլն): Դրա արդյունքում ես էլ ավտոմատ ուղղորդվեցի խոհանոց՝ իրեն օգնելու: Էդպես մոտ վեց-յոթ ժամ տեսակ-տեսակ ուտեստներ սարքեցինք տոնական ընթրիքի համար: Ընկերոջս եղբայրն էլ մեկումեջ օգնեց մեզ, վերջում ծնողներն էլ միացան ուտելիքները մատուցելի դարձնելու ու սեղանին դնելու գործընթացին: Հավաքել-մաքրելիս էլ հիմնականում ընկերս ու մայրն էին գործը անում, ես կողքից օգնում էի: Մաքրելն էլ մի մաքրել ասա. աման լվանալու մեքենայի մեջ էինք շարում ափսեները, մենակ որոշ բաներ ձեռքով լվանում: Բայց օրվա վերջում մի այլ կարգի սատկած էի: Ճիշտ ա՝ մի կողմից հոգնածությանս վերագրում եմ նաև էն, որ մի ամբողջ օր անգլերենի փոխարեն դանիերեն եմ խոսել ու լսել, իսկ դա, լինելով ո՛չ իմ առաջին, ո՛չ երկրորդ լեզուն, ահագին էներգիա ա խլում, բայց ամեն դեպքում վրաս հալ չկար, երբ տուն հասանք: Ու էսպես նստած մտածում եմ՝ հայ կնանիք ոնց են հասցնում Նոր տարվա տեսակ-տեսակ ուտեստները, որ մի քանի օր շարունակ էփում են, հետո էլ մի քանի օր շարունակ մատուցում ամեն պահի ժամանող հյուրին ու մաքրում: Ու էդ ամենը հաճախ անում են առանց օգնության կամ ամենաշատը մեկ այլ կին արմատի օգնությամբ: Ո՞նց են դիմանում: Ես չգիտեմ: Մենակ էն գիտեմ, որ էրեկվանից հետո ինձ մի ամբողջ օր ա պետք վերականգնվելու համար:

Ռուֆուս
18.12.2016, 23:13
Կարծեմ Հայկօն էր ակումբում մի անգամ գրել, որ մենակ հոլիվուդյան ֆիլմերում է, որ միջուկային ֆիզիկոսը միշտ շիկահեր, մեծ կրծքերով, բարձրահասակ, 25 տարեկան ծիտ է: Էս վերջերս էլ ինձ ոմն մեկն է ՖԲ-ում ավելացրել, մասնագիտությամբ բջջային կենսաբան, ով հիմա PhD ա անում ու պոստերի մի կեսը իր նկարած տարբեր տեսակի քաղցկեղային բջիջներն են, մյուս կեսն էլ՝ սեփական կիսատկլոր մարմինը՝ տարբեր պոզաներով: Ինչքան փորձում եմ պատկերացնել, որ էս նույն մարդն ա, չի ստացվում:

Գաղթական
19.12.2016, 07:54
Այցեքարտը.

Հայաստան լսելիս՝
տենց էլա պատահել, որ ասեն.
հա, ոնց չէ՝ մեր հավաքարարը..
մի քանի անգամ պատահելա,
որ կոկիկ հագնված ու, հիմնականում, պատկառելի տարիքով մարդիկ
երազկոտ տոնով ասեն՝ Արամ Խաչատուրյան..
ավելի քիչա պատահել՝ Արթուր Աբրահամ..
ու ընդամենը մի անգամ՝ Սերգեյ Փարաջանով..
երևի շատ ջահել պիտի լինի կամ կյանքից վաբշե բեխաբար,
որ չասի՝ Շառլ Ազնավուր..
դե իսկ ջահելների մեծ մասն էլ՝ ընդամենը Եվրոտեսիլ...

բայց էն օրը մի ստաժոր ուսանող էին մոտներս բերել,
աչքերի մեջ փայլ հայտնվեց բացականչելուց.
wow, իմ ֆավորիտնա Հենրիկ Մխիթարյանը...

erexa
19.12.2016, 16:10
Վաղուց չէի նայել, բարեկամուհուս հանած բլոգը: :))


https://www.youtube.com/watch?v=RUYZJjsZw24

Յոհաննես
21.12.2016, 02:43
Քանի հերթական ցնդած վախտերիս նոպան սկսվել է,մի հատ վազող տողի պես բան գրեմ։
Լսի,էս ուղված է քեզ,այ հենց քեզ(չէ լուրջ կոնկրետ մարդ է)։Ես քո կյանքում մեծ դեր ունեմ։
Շնորհակալություն ուշադրության համար։
Հ.Գ Գիտեմ,որ մտածեցիր թե ուրիշի հետ եմ,բայց դե քո հետ եմ։Ըհը,հենց քո