PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 [37] 38 39 40

Cassiopeia
16.08.2014, 18:05
Նստած հերթական տեսանյութն եմ թարգմանում։ Տղես գետնին պառկած Բեյբի Այնշտայն ա նայում՝ անգլերեն բառերով։ Ու մտքովս անցավ… Ընդհանրապես պե՞տք են իմ թարգմանությունները,
Ֆեյսբուքում մամաների խումբ կա… ընդեղ հաճախ եմ կարդում, որ երեխեքի համար հատուկ օտար լեզվով տեսանյութեր են դնում, ռուսախոս դայակներ փնտրում, որ երեխեն մանկուց երկրորդ լեզու սովորի…
Գոնե մի հատ ոգեշնչող մեկնաբանություն լիներ տեսանյութերի տակ, որ իմանայի անօգուտ չի…
Բայց դե հույս ունեմ, որ մի օր կգնահատվի գործս :) ու շարունակելու եմ նույն տեմպերով։

Նիկեա
16.08.2014, 18:07
Վերջերս հաճախ եմ հանդիպում Ռուսաստանից նոր վերադարձածների ու բոլորից լսում նույն արտահայտությունը. «Ու՜ֆ, էնտեղ լավ էր»։ Ես ոչինչ չունեմ մեր բարեկամ ռուս ժողովրդի դեմ, ուղղակի չեմ սիրում էդ երկիրը։ Չր, սխալ արտահայտվեցի։ Ես ոչ միայն չեմ սիրում էդ երկիրը, այլև ամեն անգամ երբ ինչ֊որ հայ սկսում է փառաբանել ռուսական կարգն ու բարքը, ես կատաղում եմ։ Ախր, ո՞նց կարելի է, ինչի՞են Ռուսաստանի պոչը բռնած ման գալիս, Կարսի պայմանագիրը դաս չեղա՞վ։ Հա, ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց ազգային արժանապատվություն ունեմ ու երբ ասում են որ ռուսի եմ նման, հայի արծվաքիթ ունենալը դառնում է երազանք։ Ի՞նչ անեմ, որ բնությունը իմ նկատմամբ շատ ժլատ գտնվեց։Հերիք չի տղա չծնվեցի, դեռ կարգին քիթ էլ չունեցա։
Չգիտեմ, երևի շատ մարդկանց ռուսամետության պատճառը կոմունիզմն է։ Կոմունիզմի դեմ էլ ոչինչ չունեմ, էդ իդեալական գաղափարախոսություն է. հավասարություն, եղբայրություն... Բայց ԽՍՀՄ֊ը ոչ մեկը բերեց ոչ էլ մյուսը։ «Ժողովուրդների հոր» աչքում հայը միշտ էլ ավելի ցածր է եղել, ինչի՞ ինչ֊որ Ստալինի ամուր ձեռքի քաղաքականության պատճառով Բակունցի ու Չարենցի նման մարդիկ պետք է մեռնեին, ինչի՞
Վատ է, երբ ես սկսում եմ իմ տեսակետը պաշտպանել ու չգիտես ինչի, չգիտես որտեղից որոշում են որ դրսում ինձ մեծ հեռանկարներ են սպասում, որ էս երկիրը երկիր չի, իմ տեղը չի... Ասել եմ ու էլի կասեմ. եթե կա մի պատճառ էս երկիրը թողնելու համար էդ որակյալ կրթություն ստանալն է, ինչից հետո վերադառնալը պարտադիր է։
Ես չեմ գնա, չեմ արտագաղթի, չեմ փախնի էստեղի խնդիրներից, որովհետև սիրում եմ էս գրողի տարած երկիրը, որովհետև էս իմն է ու իմն են նաև իր խնդիրները։Չեմ թողնի էն երկիրը, որը պաշտպանելու համար շատերն իրենց կյանքն են տվել, թիկունք չեմ դարձնի էն զինվորին, ով հիմա իմ թիկունքն է պահում։Էդքան երախտամոռ չեմ գտնվի։ Սրանից հետո բնականաբար կյանքը տեսածները ասում են որ դեռ խակ եմ, կյանքից ու պալիծիկայից բան չեմ հասկանում, որ էն օրը երբ աշխատանք ման կգամ ու չեմ գտնի, էրեխեքս բոբիկ ու սոված ինձ կսպասեն, կհասկանամ թե ինչ «անասուն երգիր ա» էս։Բայց իմ համար մեկ է թե ինչ կասեն ու ինչքան քարոզ կկարդան գլխիս։ Թող իրենց թվա թե ես տեսնում եմ ապագայի մենակ վառ ու լուսավոր գույները, որ իմ պատկերացմամբ կյանքը հրաշք է բլա, բլա, բլա... Հա կյանքը հեքիաթ է ու եթե անգամ էրեխեքս սոված ու տկլոր լինեն, աշխատանք չգտնեմ, ամեն քայլափոխի բախվեմ էս գրողի տարած երկրի գրողի տարած անարդարություններին, մեկ է չեմ դավաճանի ինքս ինձ, կքայլեմ առաջ ապրելու հսկա տենչը բեռ արած ու կշարունակեմ իմ սերմնացանի անվարձ աշխատանքը, որովհետև հաստատ գիտեմ մի օր էդ սերմերը տալու էն իրենց պտուղները։

Nihil
16.08.2014, 19:46
Մի ժամանակ, երբ ծնողներիս "խմիչք ու բամբաներկա" էին նվիրում, ես ուրախանում էի, գնում էի կոնֆետները վերցնում էի ու միանգամից ուտում։ Իսկ հիմա , որ նման նվեր են ստանում, գնում եմ խմիչքն եմ վերցնում, խմում։ Ծերացանք :think

Արևհատիկ
17.08.2014, 00:27
Ամեն ինչ խառն ա ու կիսատ: Ամենավատը էն ա, որ ես եմ արել՝ ես եմ եղածը իրար խառնել ու ես եմ սկսածներս կիսատ թողել: Բայց շատ դաժան ա, որ գիտակցում ես, որ դու ես ամեն ինչի մեղավորը: Մեկը չկա մի քիչ մեղավոր լինի էդ հարցում: Էդ դեպքում գոնե կկարողանայի հանգիստ խղճով մեղքը մեկի վրա գցել ու հանգստանալ :)):

Արդեն ժամանակն ա էդ շիլաշփոթի տակից դուրս գալու ծայրը գտնել:

Ու հա, ես դա անելու եմ: Մի տեսակ ինքս ինձ վստահում եմ ու ինձ վստահում են :8:

Վոլտերա
18.08.2014, 15:15
Եթե աշխարհում կա մոտ յութուկես միլիարդ մարդ, ուրեմն կա յոթուկես միլիարդ իրար հետ կապ չունեցող լեզու, յոթուկես միլիարդ առանձին մտածողություն ու յոթուկես միլիարդ իրարից կիլոմետրերով հեռու ընկալման մակարդակ ու տեսողություն:

Կարճ ասած ամեն մեկի համար դիմացինն այլմոլորակային է` իր առանձին մոլորակով ու էդ մոլորակը կառավարելու յուրահատուկ ձևովՈւ պարտադրել դիմացինին շնչել քո մոլորակի օդը, առնվազն սխալ է, դիմացինն ուղղակի շնչահեղձ կլինի, եթե մի վայրկյան ավել մնա քո մոլորակում.
Որովհետև դու շնչում ես ազոտ, իսկ դիմացինդ` թթվածին

Իսկ եթե ուզում ես , որ դիմացինդ կարողանա ապրել քո մոլորակում` մշտական կամ ժամանակավոր, ուրեմն բարի եղիր քեզ մոտ բարենպաստ պայմաններ ստեղծել իր համար ու չդժգոհել, եթե վերջինս անմիջական ազդեցություն ունենա քո մոլորակի կլիմայի, բուսական ու կենդանական աշխարհի կամ հողաբուսական ծածկի վրա:

Rammstein
19.08.2014, 00:29
Էսօր օֆիսում իմ համար նստած գործ էի անում, մեկ էլ զգացի, որ թեւիս քսվելով ինչ-որ կոշտ բան վերեւից (երեւի կոնդիցիոների մեջից) ընկավ սեղանիս: Նայեմ, տեսնեմ մի հատ փոքր կարիճ: :o
:scare

http://i.imgur.com/4c9zKbbl.jpg (http://i.imgur.com/4c9zKbb.jpg)
http://i.imgur.com/6Wcbjq6l.jpg (http://i.imgur.com/6Wcbjq6.jpg)
http://i.imgur.com/nC7qmh3l.jpg (http://i.imgur.com/nC7qmh3.jpg)
http://i.imgur.com/9OLoONjl.jpg (http://i.imgur.com/9OLoONj.jpg)

Ռուֆուս
19.08.2014, 12:46
Այ իսպանացիներ ջան, ահռելի մեծ թվով անունների ընտրանի ունեք, ձեր երեխեքի անունն ինչի՞ եք Jesus դնում։ Հիմա էլ նամակ եմ գրում ու աթեիստ հոգիս ըմբոստանում ա.

Dear Jesus,

Can you please help me with this problem?

Այբ
19.08.2014, 14:01
Տան ոչ պետքական իրերը վաղուց չօգտագործվող ավտոտնակում էին լցրել: Ահավոր փոշի ու խառնաշփոթ էր: Պետք էր մաքրել ու դասավորել իրերը:
Դասավորելու ընթացքում հետաքրքիր հին իրեր գտա, բայց ամենահետաքրքիրը մամայիս պապի նամակներն էին՝ ուղղված կնոջը, որը գրել էր ռազմաճակատից (Հայրենական պատերազմի ժամանակ):
Պատերազմից չէր վերադարձել: Ու էդ նամակները ու միակ որդին էին եղել այրիացած կնոջ միակ մխիթարանքը: Անգամ տարիներ հետո, երբ վերջնականապես պարզ էր, որ Համո պապը էլ երբեք չէր վերադառնալու, Անուշ տատին միշտ կարոտով բացել էր նամակները, կարդացած նամակները նորից ու նորից կարդացել ու դրել առանձին արկղիկի մեջ: Երբեք էլ չէր դադարել սպասել: Ու միշտ պատկերացրել էր, թե հեսա դուռը բացվելու էր, ու վերջապես իր Համոն տուն էր վերադառնալու: Չվերադարձավ: Ամուսնուց մնացին միայն նամակները.
-Հենց մեռա, Համոյիս նամակները հետս կդնեք:
Մեռավ: Նամակները հետը չդրեցին:

Ու հիմա էդ նամակները իմ ձեռքում են:
Ճիշտ է, որոշ նամակներ անընթեռնել են. թուղթը վաղուց փչացել է, տառերը ջնջվել են, բայց կան նամակներ, որ պահպանվել են ու ընթեռնելի են: Ու ո՞վ է ասում, թե առաջ մարդիկ ամաչել են իրենց զգացմունքները արտահայտել: Սիրո նման ձևի խոստովանություններ ես երբեք չէի կարդացել, ինչ այդ նամակներում:

Նամակների արկղը սենյակս եմ տեղափոխել: Մարդկային կյանքի պատմություն է այդ նամակների խունացած էջերի մեջ ամփոփված. կեղտոտ ավտոտնակում պետք չէ, որ մնան:
Տատիս էլ մի քիչ հանդիմանեցի: Թե ասա ինչի սիրած ամուսնու նամակները , սիրող ու սպասող կնոջ հետ չեք դրել:

Ահա այդ նամակներից մեկը.
http://i.imgur.com/YVvp3Ol.jpg

Chuk
19.08.2014, 17:16
Վերջերս մոդա դառավ պեղել ու գտնել մանկական բանաստեղծություններ, որոնց մի մասը ծիծաղելի է, մյուս մասը գտնողի կարծիքով է ծիծաղելի: Դրանց մի մասը հայտնվեցին նաև ակումբում: Ու մի խի՜նդ, մի ուրախությու՜ն:

Ցավոք այս պրոցեսը բացահայտեց երկու տխուր փաստ.

1. Մենք շատ հաճախ չենք կարողանում պարզը տարբերել պարզունակից ու պարզն անցկացնում ենք պարզունակի քողի տակ,
2. Հաճախ մենք ընկնում ենք հոսքի տակ ու միահամուռ ծիծաղում նրա վրա, ինչն իրականում միայն ինչ-որ ախմախի կարծիքով էր ծիծաղելի:

Տխուր է, ճիշտն ասած:

Մուշու
20.08.2014, 17:24
Հիշոցություն ... Տեսնես կա քեզ նման քաղցր և միաժամանակ դառը բան ...
Վերադառնում եմ Հայաստան , տուն :) : Վերջին անգամ երկրից դուրս գնացել էի առաջին կուրսում ( դրանից հետո դասերը չէին թողում ոչ մի տեղ մեկնել ) : Հիշում եմ նախորդ վերադարձս , ինչքան էի կարոտել այդ ժամանակ դեռ ոչ վաղեմի ըկերոջս : Մարդու ում շատ էի սիրում և գնահատում , մարդ ում կողքին ես պաշտպանված էի :love
Այս պահին չեմ կարողանում վերհիշել ինչպես ենք ըկերացել , ինչպես այդքան տարբեր երկու հոգի կարողացան լեզու գտնել և դառնալ ընկերներ :

Այդ օրվանից անցել է 3-4 տարի , հոսել են բազում գետեր , եղել են և լավ և վատ պահեր , բազմաթիվ խնդիրներ որոնք կարող էին վերջ տալ մեր ընկերությանը :( Բայց ոչ մենք դեռ միասին ենք :

Հիմա կրկին ճանապարհին եմ , կրկին կարոտել եմ , սպասում եմ սահմանը անցնելուն : Անցնեմ որ զանգեմ քեզ հանեմ քնից ու լսեմ ոնց ես մունաթ գալիս քնից հանելու համար :

StrangeLittleGirl
21.08.2014, 15:10
Մեր երկրորդ հարկում ադմինիստրացիայի օֆիսներն են: Էսօր մեկ էլ տեսնեմ՝ էդ օֆիսներից մեկի դռան վրա գրված ա ledig: Ես սենց վատացած անցնում եմ կողքով, մտածում եմ՝ էս դանիացիք էս աստիճանի ցնդա՞ծ են, որ իրանց relationship status-ը դռան վրա կպցնում են: Բայց լավ ա ֆայմեցի, էկա, գուգլեցի: Դու մի ասա՝ դանիերեն ledig նշանակում ա ազատ, դատարկ: Աչքիս ինչ-որ մեկն էդ օֆիսից տեղափոխվել ա:

Ռուֆուս
23.08.2014, 12:21
- Նախքան հարցազրույցը սկսելը որևէ հարց ունե՞ք:
- Այո, ինձ ինչու՞ եք հրավիրել հարցազրույցի մի պաշտոնի համար, որի համար ոչ համապատասխան կրթություն ունեմ, ոչ որակավորում, ոչ էլ աշխատանքային փորձ:
- Ճիշտն ասած մեզ ձեր ռեզյումեն շատ հետաքրքրեց ու ուղղակի ուզում էինք ծանոթանալ ձեր հետ…
- :))

Մինա
23.08.2014, 23:22
Ամեն անգամ ինչ որ մեկին գրողի ծոցն ուղարկելուց անհանգստանում եմ ՝տեղ հասա՞վ, չհասա՞վ:

Գորտուկ
24.08.2014, 20:38
Հաշվում եմ մինջև տասը.... ու ինձ թվում ա հեսա կգժվեմ......
Մեկ...երկու.... երեք.......... չորս....... :aaa:aaa
չէ՛ , էլ պետք չի..... արդեն գժվել եմ ......:(

laro
24.08.2014, 21:51
Ես էնքան եմ լսում, որ մարդիկ տխուր են լինում խմում են, օգնում ա.....երբեք չեմ խմել, անգամ գինի հազիվ մի կում եմ խմում: Երևի ես շատ անհետաքրքիր եմ, որ չեմ խմում, չգիտեմ......Դրա մեջ ինձ թվում ա լավ բան չկա, բայց որոշել եմ մի օր փորձել, հետաքրքիրա ինչ ա զգում հարբած մարդը:

ivy
25.08.2014, 19:10
Կոլեգաներիցս մեկն ինձ վերջերս ասում էր, որ ես մարդկանց, ավելի կոնկրետ՝ իմ այցելուներին, փորձում եմ բերել իմ գործողությունների տեմպին, ինչը նրանց համար հեշտ բան չի՝ հաշվի առնելով, որ իմ գործողութոնւններն ու ընդհանուր կյանքի տեմպը շատ արագ է, ու ես նույնն էլ ուրիշներից եմ ակնկալում, բայց փաստն այն է, որ ոչ բոլորն են կարող նույն կերպ ապրել։ Ասում էր, որ չգիտի, թե որտեղից ինձ էդքան էներգիա, բայց լավ կլինի հասկանամ, որ էդ էներգիան ոչ բոլորն ունեն։ Բացի դրանից, դանդաղն ու քիչը երբեմն էդքան էլ վատ բան չի։
-Պատկերացրու,- ասում էր,- կյանքը մարաթոն է, ու դու պիտի էնպիսի տեմպով վազես, որ ուժդ ամբողջ ընթացքին հերիքի, ու որ կեսից շնչակտուր չլինես։ Իսկ դու կյանքի էնպիսի տեմպ ես վերցրել, որ վախենամ, շուտով ուժասպառ լինես։
Հետո էլ բացատրում էր, որ պիտի առաջնահերթություններ սահմանել, իսկ ինձ մոտ ամեն ինչն է կարևոր, ու որ էդպես ճիշտ չի։

Թող լինեն մարդիկ, ովքեր կյանքը կդիտեն՝ որպես մարաթոն, ու կխնայեն իրենց ուժերը հետոյի համար։ Ինձ համար չկա հետո։ Արդյո՞ք ունեմ ես «վաղը», չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Ինչը ես հաստատ ունեմ, հիման է, ու պիտի այն մաքսիմումով ապրեմ։ Տամ ււ վերցնեմ էն ամենն, ինչ հնարավոր է։ Ինձ դուր է գալիս կյանքի իմ տեմպը, ամեն ինչ էսօրվա մեջ ապրելն ու վաղվան քիչ բան թողնելը։ Ու, հա, հաճախ նույնն էլ ուրիշներից եմ ակնկալում։ Ու գժվում եմ մարդկանց ջանջալությունից, ամեն ինչ հետաձգելուց, վաղվան թողնելուց ու ծուլությունից։
Բայց եթե համարենք, որ այն, ինչ ես ծուլություն եմ կոչում, իրականում կյանքի դանդաղ տեմպն է (կամ գուցե դրանք նույն բա՞նն են), ուրեմն երևի թե իսկապես արժի վերանայել մարդկանց հանդեպ դրված իմ պահանջները։
Չգիտեմ։ Բայց երևի արժի ավելի հանդուրժող լինել։

Այբ
26.08.2014, 12:28
Լավ է, երբ մարդիկ մասնակցում են «Սառցե դույլ» ակցիային: Շա՜տ գովելի է: Իրոք, ապրեն այն մարդկիկ, ովքեր անտարբեր չեն հիվանդ մարդկանց նկատմամբ: Բայց, ցավոք, ոմանց մոտ «Սառցե դույլը» փիառի միջոց է դարձել (մանավանդ հայ սուտի աստղերի համար): Ո՞նց կլիներ...Պողոսը մասնակցեց, իսկ ինքը չմասնակցի՞: Թե չէ կասեն...Թե ասա ձեր մասին ով է մտածում, որ...
Ու դրա համար էլ ամեն հայ «աստղ» մտածում է, թե ոնց միանա էդ ակցիային, որ հետո քննարկեն, թե ինքը ինչ «օրիգինալ» մոտեցում էր ցույց տվել: Լավ էլի:

Նորից եմ կրկնում՝ ապրեն այն մարդկիկ, ովքեր անտարբեր չեն հիվանդ մարդկանց նկատմամբ, բայց պետք չի ակցիան օգտագործել սեփական անձի «օրիգինալությունը» ընդգծելու համար:

Հ.Գ. Զուտ սուբյեկտիվ կարծիք: Ասածս, իհարկե, ոչ բոլորին է վերաբերվում:

StrangeLittleGirl
26.08.2014, 21:47
Բժշկականում մեր խումբն ամենաօրինակելիներից էր. ահագին լավ էինք սովորում ու դասերից համարյա չէինք բացակայում: Համարյա միշտ, երբ հոսքային լեկցիաների ժամանակ դասախոսն անակնկալ կերպով ներկա-բացակա էր անում ու բոլոր խմբերին հատ-հատ կանգնեցնում, մնացածներից անպայման մոտ կեսը բացակա էին լինում, իսկ մեր խումբը կազմ ու պատրաստ, բոլորը տեղում էին լինում: Մենակ մեկ-մեկ մի հոգի էր բացակայում:

Էդ մի հոգին բացակայում էր նաև գործնականներից ու վատ էր սովորում: Խմբի ամբողջ իմիջը գցում էր: Որպես խմբի ավագ, հազար անգամ բռնացրել եմ, էլ խաթրով, էլ պահանջելով, էլ խնդրելով, որ դասերից չբացակայի ու դասերը սովորի: Չէր ստացվում: Ինքը մեկ ա բացակայում ու բացակայում էր, երբ դասախոսը դաս էր հարցնում, չէր պատասխանում: Անգամ (աման-աման) լիկվիդ էր ընկնում:

Երրորդ կուրսից հետո խմբերը վերադասավորվեցին: Նշված տղան գնաց երկրորդ հոսք «իր նմանների մոտ», իսկ մեր խմբում խելոքներն ավելացան, ու հինգերորդ կուրսում ֆակուլտետի լավագույն խումբ ճանաչվեցինք: Քանի որ տղան երկրորդ հոսքում էր, շատ տեղյակ էլ չէինք, թե իր մնացած տարիները ոնց անցան: Մենակ իմացանք, որ կլինիկական օրդինատուրան վնասվածքաբանություն է տվել:

Մի քանի տարի առաջ ֆեյսբուքում բժիշկների ակումբ խումբ էի բացել: Սկզբում իմաստը «մենք մերոնցով» կլինիկական դեպքեր քննարկելն էր, հետո չգիտեմ ոնց լիքը մարդիկ եկան-լցվեցին, դարձավ ընդհանրապես բժշկական հարցեր տալու անկյուն: Տրանսլիտի հարցն էլ կարգավորել չէր լինում. ադմինները քիչ (շատ ադմիններ ունենալը կատաստրոֆիկ հետևանքների բերեցին, դրա համար երկու հոգով մնացինք երեք հազարանոց խմբի դեմ), բժիշկներն էլ տրանսլիատմոլ:

Խումբը վերջերս շատ է պասիվացել: Բայց էսօր տեսնեմ՝ նոր գրառում կա: Հայատառ էր ու շատ գրագետ հայերեն: Մտա, հեղինակի անունը նայեցի: Ծանոթ անուն-ազգանուն էր: Մի կերպ տեղը բերեցի. մեր խմբի է՜ն ծույլիկ տղան էր:

Մարկիզ
27.08.2014, 04:22
Էս վերջերս «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խալիֆաթի (որ եզդիներին ու քրդերին սպանում են Իրաքի հյուսիսում) տականքներին եմ թեթե ուսումնասիրու ու մի վիդեո աչքովս ընկավ, որտեղ իրենց վահաբիստական գաղափարախոսներից մեկն իր մեկ ժամանոց լեկցիա-քարոզի-ելույթի ժամանակ անիծում էր այլ կրոն դավանողներին, ապացուցում, որ Մուհամեդն ու արաբական առաջին չորս խալիֆների ժամանակների «դրախտը» պետք է ստեղծել, այսինքն՝ վերադառնալ վաղ միջնադար (7-րդ դար), պետք է մերժել և բացառել ամենայն արևմտյանն ու բոլոր տեսակի ցիվիլիզացիաները, պետք է քրիստոնեաներից հավաքել ավելի բարձր հարկեր, քան մուսուլմաններից, հալածել նրանց, դիտարկել որպես ստրուկ, հատկապես եթե չեն իսլամիզացվում... Ու հինգ րոպես մեկ այդ մարդը կրկնում էր, որ ճշմարիտ երկիրը դա իսլամական երկիրն է, ճիշտ օրենսդրությունը՝ Շարիաթն ու Մուհամեդի ասած խոսքերը, ճիշտ կրոնը՝ սյունի իսլամի սալաֆիտական ուղղությունը: Հա, ու շեշտում էր, որ մնացածը՝ քրիստոնեաները, հրեաները, բուդդիստները, բոլոր-բոլորը, այդ թվում մուսուլմաններն, ովքեր սալաֆիտ չեն (այսինքն՝ շիաները և մյուս ուղղությունները) մոլորյալներ են, կործանված մարդիկ, թշնամիներ, հիմարներ և այլն:

Բան չեմ ասում. իմ համար մարդու դավանած կրոնն առանձնապես կարևոր չի... Ուղղակի ամբողջ խնդիրն էն ա, որ էդ կես մետրանոց մորուքով, չալմով ու երկար սև շորերով մարդը էդ լեկցիային այցելեց մերսեդեսով (Գերմանիայի արտադրություն), ԱԿ-ով (ՌԴ արտադրություն) զինված մեծ ֆորդերով (ԱՄՆ արտադրություն) թիկնապահների ուղեկցությամբ ու իր ելույթը ավելի քանի 1000 մարդուն լսելի էր դարձնում սոնի (Ճապոնիայի արտադրություն) ձայնային տեխնիկայի միջոցով: ՈՒ կարծում եմ՝ էդ մոտ հիսուն տարեկան քարոզողին երևի թե տասնմեկ կին ունի, որոնցից ամենամեծը 98 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 8 տարեկան չորս ամսական:

Իսկ էն հազար հոգին տաս րոպեն մեկ կռանում էին պոլերը պաչում ու գոռում՝ «Ալլահ ակբար»:

Էս ա իսլամը՝ Մուհամեդն ասավ՝ «... սիրո մեջ դավաճանողները (վայ թե) թող քարկոծվեն»: Կարճ ասած՝ Մուհամեդը երևի հարբած (չէ, չեն խմում, միգուցե ափիոն կամ մարիխուանա ծխած վիչակում) քարին կանգնել, մի ապուշություն է դուրս տվել ու հիմա էդ նմանատիպ զառանցանքով երկիր են տեղծում, կառավարում և այլն: Էս ուղղակի մտքովս անցնում էր, ՖԲ-ում էլ չկամ, ասի՝ ստատուս ա էլի, գրեմ..:)))

Vardik!
27.08.2014, 17:11
Մեր բակի ամենամեծ արևածաղիկը քամու հետ օրորվում է, գնում-գալիս ու ինձ աչքով անում: Ոնց որ ասի.- Բա դու խիղճ ունե՞ս.ես սենց արևի տակ տանջվում եմ շոգից, իսկ դու նստել երեխեքիդ հետ օճառի պղպջակներով ես խաղում... :beee Կողքի ընկերուհիներն էլ գլխով են անում, թե.- Ճի՜շտ ա ասում, ճի՜շտ ա ասու՜մ.... ;)
Ասում եմ, չգնա՞մ ու հերթով սաղին օգնեմ, հը՞... :think

Հ.Գ. Լավ չեմ աչքիս, արևը գլխիս ա տվել...:D

John
29.08.2014, 02:43
Կան մարդիկ, որ խնդրում են օգնել, երբ միայնակ չեն կարող հարցը լուծել, ու, կան ․մարդիկ, որ հարցը միայնակ են լուծում, երբ ոչ ոք չկա որ խնդրեն օգնել… Էդ խնդրելն էլ ա ախր հարաբերական. երկու անգամ կխնդրեն, երրորդ անգամ կպահանջեն, չորրորդ անգամ որ չուզես օգնել կամ չստացվի՝ անարգանքի սյունւն կգամեն… Ու ընդհանրապես մարդ կա հարմարվում ա միջավայրին, մարդ կա միջավայրն ա իրան հարմարացնում, ու, մարդ էլ կա փոխանակ քնի՝ մտքին էկածը ստեղնաշարում ա ու ինքնագոհ ժպտում… Հա ի՞նչ)))

StrangeLittleGirl
29.08.2014, 11:55
Ապրածս բոլոր եվրոպական երկրներում սենց մի բան կար: Անունը տարբեր բաներ էին դնում. թյութոր, տանդեմ փարթընըր, մենթոր, բայց իմաստը լրիվ նույնն էր: Տեղացի կամավորներ էին, որոնց կցում էին դրսից էկած ուսանողներին: Վերջիններիս օգնում էին բյուրոկրատական հարցերի միջով անցնելիս, ծանոթացնում իրենց երկրի մշակույթին, շփվում, ընկերություն անում: Էդպիսի երկու հաջող և մեկ ոչ այնքան հաջող փորձ եմ ունեցել: Ֆինլանդիայի թյութորներն ուղղակի միանգամից մի քսան հոգու համար էին հոգ տանում: Դրա համար այն մտերմիկ հարաբերությունները, որ ստեղծվեցին գերմանացի Հելգայի ու հոլանդացի Միշելի հետ, Ֆինլանդիայում չկար: Այդ շփումներից շատ բան քաղեցի, ահագին բան իմացա Գերմանիայի ու Հոլանդիայի պատմությունից, մշակույթից, քաղաքականությունից: Ես էլ իմով կիսվեցի:

Երևի զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ Դանիայում էլ էի նման բան փնտրում: Մի քանի ամիս փնտրտուքից հետո գտա Կոպենհագեն հոսթ պրոգրամը: Իմաստով լրիվ նույն բանն էր, մենակ էն տարբերությամբ, որ պարտադիր չէր հենց նոր ժամանած լինեիր, այսինքն՝ ավելի հավանական է, որ սկզբնական բյուրոկրատական հարցերի միջով անցել ես արդեն, ավելի լուրջ հետաքրքրություններ ունես:

Գտա, միանգամից մեյլ գրեցի՝ միամտաբար սպասելով, որ ամենաշատը մի քանի օրից մի հոգու անուն ու մեյլի հասցե կուղարկեն ու կասեն՝ շփվիր: Բայց պարզվեց, որ Դանիայում ամեն ինչ էդքան էլ հեշտ չէ... եկավ նամակ, որով ուղարկել էին բլանկ լրացնելու համար, որպեսզի ընդունեն դիմումս: Բլանկն էլ ինչ բլանկ... երկու ժամ տևեց, մինչև վերջացրի: Սիվիից սկսած, հոբիներով ու բնավորության գծերով վերջացրած, ինչ հարց ասես կար: Լրացված բլանկն ուղարկելուց հետո դեպքս քննեցին ու որոշեցին, որ ես արժանի եմ հոսթ ունենալուն: Հետո ուղարկեցին մի եքա թերթիկ՝ զանազան կետերից բաղկացած, որը պիտի ստորագրեի: Հետո էլ հանդիպման օր ու ժամ ուղարկեցին: Պիտի ներկայանայի ինչ-որ ներածական ծրագրի, որտեղ բացատրելու էին, թե ինչ է էդ հոսթ ծրագիրը: Ու եթե չներկայանայի, ինձ հոսթ չէին տալու:

Մի խոսքով, սեպտեմբերի կեսերին նոր էդ ներածականն է լինելու, որից հետո նոր կկարողանամ հոսթ ունենալ: Մինչև էդ էնքա՜ն ջրեր կհոսեն, առանց էդ էլ Կոպենհագենի բոլոր ծակուծուկերը կամաց-կամաց հայտնաբերում եմ: Բայց էս ամենի մեջ ամենասարսափելին այն է, որ գովազդում են, թե՝ հոսթ ունենալն անվճար , թե՝ վեց ամիս է տևում: Այսինքն, ընկերությունդ դանիացու հետ սահմանափակում են վեց ամսով: Մդաաա

Smokie
30.08.2014, 06:31
Կայֆ փողոցային մթություն: Լույսը կամաց-կամաց բացվեց: Փողոցները դատա՜րկ -դատարկ::love Բարի լույս::)

Գնացի քնեմ::|:bye

Աթեիստ
30.08.2014, 11:50
Որոշել եմ։ Սրանից հետո հետիոտնային անցումներով անցնելուց հեռախոսս միացնելու եմ ու նկարեմ չզիջող վարորդներին։ ՃՈ-ից ճշտել եմ, իրանց մոտ ինչ որ դիմում եմ գրում, տալիս եմ վիդեոն ու իրանք զբաղվում են խնդրով։
Նույն կերպ նկարելու եմ խաչմերուկներին թարթիչ չմիացնողներին, եթե հասցնեմ՝ արգելված վայրում շրջադարձ կատարողներին ...
Կարճ ասած, փողոցում տեսա խախտում, որ կարամ նկարեմ, նկարելու եմ, տամ ՃՈ։

ԶԶՎԵԼ ԵՄ։

Թողնես, սաղ կամերաների անհարմար տեղակայումից կբողոքեն, բայց հենց հասնում ա հասարակ վարորդական կուլտուրային, 90%-ի մոտ բացակայում ա։
Այո, թարթիչը միացնելն ու զեբրի վրա զիջելը կուլտուրայա (բացի պարտադիրից)։

Արևհատիկ
31.08.2014, 12:37
Ես մեկն էի, ում մատից արյուն էին վերցնում, ուշաթափվում էր:
Իսկ էսօր, առանց աչքերս մի թեթևակի թարթելու, մշակում եմ խորը պատռված ծունկս:

Էս ինչ փոփոխությունների ա ենթարկում կյանքը մեզ :}

Նաիրուհի
31.08.2014, 12:58
Երեկ Ակումբի ինքնաբուխ հավաք-հանդիպումից հետո՝ ժամը մոտ գիշերվա մեկին, Ծյէլեպորտն ու Արամը փորձում են ինձ տուն ճանապարհել, իսկ անիծյալ ավտոբուսը որոշել է արդեն դադարեցնել ուղերթը։
Համոզում եմ, որ իրենք գնան, ես էլ մյուս կանգառից տաքսի վեցնեմ, գնամ մասիվ, մեկ էլ վերջին պահին նկատում եմ «Կոմիտաս-Զեյթուն-Ավան» գրությամբ երթուղայինը, որը գծից դուրս 200 դրամով մարդ է տեղափոխում։

Դե, բնականաբար, որոշեցի դրանով հասնել առաջին մասիվ, էնտեղից էլ՝ տուն։ Զեյթունում երթուղայինն արդեն դատարկ էր, վարորդն ու իր երկու ընկերներն էին մնացել, որոնցից սրահում միայն մեկն էր, մյուսը դիմացն էր նստած։ Սրանք անձնական-ընտանեկան հարցեր էին քննարկում, հետո երթուղայինը կանգնեց սուպերմարկետի մոտ, ու վարորդը մի քանի րոպե փորձում էր պարզել՝ ընկերներից ում համար ինչ գնի։ Մեկ էլ տեսավ ինձ ու խառնվեց իրար, չգիտեր, որ էլի ուղևոր ունի :))

Տենց արագ գնաց խանութ, եկավ, ինձ էլ կոնֆետ էր բերել :D
Հետո գնացինք մեքենան գազ լցնելու :), ժամը երկուսին ինձ հասցրեց առաջին մասիվ (էլի կտաներ, խաբեցի, որ ինձ էդտեղ է պետք), ու ես էդ ժամին որոշեցի երկու մասիվ ոտքով բարձրանալ։ Մի խոսքով, 2.20 տանն էի :) մի քիչ վախենալու զբոսանք էր, քանի որ մասիվում, էդ ժամին ու մենակ առաջին փորձս էր :)

Հ. Գ. Կոնֆետի մասին մոռացել էի։ Հանեմ խեղդեմ :D

Այբ
01.09.2014, 10:09
Եղբայրներիցս մեկը մտածում է, որ գրքերը ինձ կործանել են: :)) Ու բնականաբար, որ ինքը ինձ գիրք նվիրի, կամ իմ համար (կապված գրքերի հետ) մի բան անի՝ անհնար է:

Դեռ մինչև սեպտեմբեր աշխատեցի իրերս տեղափոխել Երևան, չնայած դասերս ամսի 8-ից է, բայց դե հիմա...
Նախօրոք եղբայրս հայտարարել էր, որ գրքերս Երևան հասցնողը չէ: Ի՞նչ անեի: Պիտի մեկը օգնե՞ր, թե՞ չէ:

Մի քանի շաբաթ առաջ եղբայրս Երևան էր գնում... առաջարկեց, որ իմ հագուստը կտանի (մի պայուսակ): Ուրախացա: Բայց ինչ մեղքս թաքցնեմ, հագուստի արանքներում, էնպես որ դրսից չերևա, ինչքան հնարավոր էր գիրք մտցրեցի::D
- Քա՞ր է մեջը,-պայուսակը վերցնելով զարմացավ. ծանր էր:
Մի խոսքով՝ մի քանի անգամ ինքը գնաց-եկավ Երևան, ու ես էլ ամեն անգամ (իբր միայն հագուստի) պայուսակները տալիս էի ձեռքը:
_Տնաշեն, հետո չասես, թե հագնելու բան չունես: էս քանի պայուսակ է,-մի քիչ դժգոհեց:

Էսօր առավոտյան ասում է.
-Ընկերոջս մեքենայով գնալու եմ Երևան: Ատում եմ գրքերդ, բայց դե մեղք ես էդքանը դու տանես՝ ես կտանեմ ...
Հիմա չգիտեմ, թե ոնց ասեմ եղելիությունը, բայց դե պիտի ասեի, թե չէ.
-Կարիք չկա էլ տանելու: Արդեն տարել ես::D

Բառերով չես գրի. դեմքի արտահայտությունը տեսնել էր պետք::D

Ռուֆուս
02.09.2014, 11:18
Ոնց եմ սիրում արևմտահայերենը... Սիրիահայ գործընկերոջս առաջարկում եմ գնալ հաց ուտել, ասում ա, կներես, ատամներս նոր եմ վրձնել :D

Այբ
04.09.2014, 22:43
Տարիներ առաջ ընկերուհիներիս հետ մի անգամ հոգի էի կանչել, ու դրանից հետո որոշել էի, որ էլ երբեք չեմ կանչելու:

Էսօր հորեղբորս և հորաքրոջս աղջիկները ինձ փորձում էին համոզել, որ իրենց հետ հոգի կանչեի: Չհամաձայնվեցի:
Տեսան, որ չի ստացվում, իրենք անցան գործի: Թղթի վրա գրեցին ինչ-որ պետքն է, ափսեն, մոմը դրեցին սեղանին...
Դուրս եկա սենյակից: Վերցրեցի գիրքս ու հարմար տեղավորվեցի թախտին: Հարևան սենյակում էլ իրենք պատրաստվում էին հոգի կանչել:

Պարզ լսվում էր , թե ինչ էին խոսում:
Չնայած աշխատում էի ամեն կերպ կարդալ, բայց ուշադրությունս աղջիկների սենյակի կողմն էր. լարել էի լսողությունս:
Մի պահ նույնիսկ մտածեցի վախեցնել, բայց հետո միտքս փոխեցի:
Լսում եմ.
-Ո՞վ է կանչելու:
-Անին թող սկսի:

Իրենց տեղը իմ սիրտն է սկսում ահավոր խփել:

-Գիտես, չէ՞, թե ինչ ես ասելու:
_Հա՛, -վստահ պատասխանում է Անին:
Մի երկու վայրկյան բան չեմ լսում: Բայց Անին , ի վերջո, մտնում է դերի մեջ.
_Ես պենտյումն եմ, պենտյումն եմ, խնդրում եմ աշխարհի ոգիներից մեզ մի բարի ոգի ուղարկել:
Ու դա կրկնում է մի քանի անգամ:
Ինքս ինձ հարց եմ տալիս , թե ի՞նչ պենտյում::thinkՈւ էդ պահին չգիտես ինչի հիշում եմ, որ 90-ականներին «Պենտյում» անունով համակարգիչներ կային:

Հոգին կարծես թե չի գալիս: Անիս ավելի բարձ ու մի տեսակ հրամայողական նորից կրկնում է.
_Ես պենտյումն եմ, ես պենտյումն եմ , խնդրում եմ աշխարհի ոգիներից մեզ մի բարի ոգի ուղարկել:
Ես էլ չեմ դիմանում:D: Գիրքս դնում եմ մի կողմ, կամաց մոտենում եմ դռանը ու դուռը առանց բացելու, ձայնս էլ մի քիչ փոխած՝ ասում եմ.
_Պենտյում չի, մենդիում, մենդիում, մենդիում...էլ ո՞նց գամ...:angry
Ճչոցներ եմ լսում.
-Հոգին, հոգին եկավ...
:D

Հ.Գ. Էնքան էին լարված, որ չէին հասկացել, որ Անին սխալ էր կանչում, ու ինձ էլ հոգու տեղ ընդունեցին: Սրանից հետո իրենք էլ հոգի չեն կանչի: :)) Սխալ բան է:

Դատարկություն
06.09.2014, 00:32
Որ գալիս ես տուն ու ոչ մի բան անելդ չի գալիս: Ուտելդ չի գալիս, մարդկանց, ընկերների, ծանոթների, չգիտեմ ում հետ խոսալդ չի գալիս: Ֆեյսբուքիդ լրահոսը կարդալ չի գալիս, հին չկարդացած մեսիջներին պատասխանելդ չի գալիս, նորերին էլ չի գալիս, մամային զանգելդ չի գալիս, սեղանը մաքրելը, ամանները լվանալը, փոշիները սրբելը, շորերը դասավորելը չի գալիս: Գիրք կարդալդ չի գալիս, ինչ-որ նեյտրոֆիլների, միելոիդ շարքի մյուս բջիջների, ինտերլեյկինների, եսիմինչերի մասին բաներ պետք ա կարդայիր, դա էլ չի գալիս, հոդվածդ գրելը չի գալիս, սովորելդ չի գալիս, ղեկավարը նորից խոսալու ա, բայց մտածելդ չի գալիս: Գործի տեղի կիսատ գործերը անելդ չի գալիս (մեկ ա դրանք վերջ չունեն): Ուրախանալդ չի գալիս, տխրելդ չի գալիս, երգ լսելդ չի գալիս, զգալդ չի գալիս, արդեն վաղուց կինո նայելդ էլ չի գալիս, խաղ խաղալդ ու մնացած ամեն ինչ չի գալիս: Մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս:

StrangeLittleGirl
06.09.2014, 22:45
Էսօր էս ինչ հայկական օր ստացվեց:

Մարգարիտը եկավ Օրհուսից: Նրան չէի ճանաչում, եկել էր, որ ծանոթանանք, համ էլ Կոպենհագենը տեսնի: Ահագին ման եկանք, զրուցեցինք: Հավես աղջիկ էր: Հաստատ կապը կպահենք: Մեկ էլ պահի տակ մտածեցի՝ Արային զանգեմ, իր տան մոտերքում էինք: Զանգեցի, Արան էլ մեզ միացավ, երեքով զանազան հարցեր քննարկեցինք, զրուցեցինք: Հետո առաջարկեցի գնալ, հայկական դրոշները տեսնել:

Ուրեմն դեռ երեկ նկատել էի, որ Վեստերբրոյի փողոցներից մեկի շենքի պատուհաններից երկու հայկական դրոշ են կախած: Արային ու Մարգարիտին առաջարկեցի գնալ դրանք տեսնելու: Այսօր արդեն մեկ այլ շենքի վրա երրորդն էր ավելացել: Գոռացինք «հայե՜ր» ու շարժվեցինք:

Տուրիստական փողոցներով անցնելիս բասկերների խմբի տեսանք: Ինչ-որ տարօրինակ ձայներ արձակող գործիքներ էին նվագում: Բայց ավելի տարօրինակ էր, որ նվագածն Արամ Խաչատրյան էր:

Մարգարիտը շուտով ավտոբուս նստեց, որ վերադառնա Օրհուս: Ես ու Արան մի քիչ քայլեցինք: Մեկ էլ մի աղջիկ անցավ մեր մոտով:
- Էս աղջիկը հաստատ հայ ա,- ասացի: Ռեակցիա չկար:
- Էս աղջիկը հաստատ հայ ա,- ավելի բարձր ասացի: Էս անգամ կանգնեց:
- Ո՞նց իմացաք,- հարցրեց:
Դեմքը ծանոթ էր: Արան հիշեց. դաշնակահարուհի է, վերջին միջոցառման ժամանակ ինքն էր նվագում: Վաղվա խաղին գալու է:
- Կտեսնվենք,- ասաց:

Հետո Արան իր ուղղությամբ քշեց, ես՝ իմ: Արդեն տան մոտերքում էի, երբ մի մեքենա կանգնեց, միջից մի տղամարդ դուրս եկավ ու ասաց.
- Ճանաչեցի:
Հեծանիվս կանգնեցրի ու մոտեցա:
- Մենակ մի նկար էի տեսել ֆեյսբուքում,- ասաց,- Սևակն եմ:
Դեսպանատան աշխատողներից էր: Դեռ մենակ հեռախոսով ու ֆեյսբուքով էինք շփվել:
- Վաղը գալու ես, չէ՞,- հարցրեց:
- Գալու եմ:

Հիմա գնամ դարակներս քրքրեմ, տեսնեմ՝ Հայաստանի դրոշն ուր եմ դրել: Վաղը հաստատ պետք կգա:

Այբ
08.09.2014, 18:19
Էսօր մեր ծանոթի 8 տարեկան երեխան ինձ հարցնում է․
-Ինչ է նշանակում վարկ ունենալ։
Ու դե արի երեխային բացատրի, թե նա ինչ երջանիկ մարդ է, որ չգիտի, թե ինչ բան է վարկ ունենալ։:))

LisBeth
09.09.2014, 04:18
Էս վարկանշային համակարգը լավ բան ա: Հա, ինչ էի ասում՝ գլխացավից մաշկս գունատ էլ չի, կանաչ ա: Արճիճե կոպերս բացի, հալյուցինացիաները վրա տվին: Պառկած սպասում էի, որ վեր կենալու ցանկություն կունենամ: Ոչինչ, մտածում եմ, կյանքում շատ բան ենք մեզ հակառակ անում, ինչի մի անգամ էլ տեղից չվերկենալ: Ու սենց գլուխս հետ գցած ման եմ գալիս, որովհետև տենց ցավը մեղմանում ա ու ես չեմ խելագարվում: Մեկ էլ սարսափելի միտք. բա որ չանցնի: Սաղ կյանքս ստիպված լինեմ գլուխս հետ գցած ման գալ, առանց ոտքերիս տակը նայելու: Ես կորած եմ: Հետո հիշում եմ, որ ես դեռ ցավազրկողների դարում եմ ապրում ու դրանցից մեկը վառում եմ, սենց ասած հետևանքը պատճառով նեյտրալիզացնել:
Հա, ակումբում մի բան պակասում ա: Ռուֆո՞ւս, աչքս քեզ ման գուքա՞: Դու նրանից ես, էն որ վերջի տվածդ վարկանիշում ինձ գրել էիր:

Skeptic
09.09.2014, 07:49
Միշտ մտածել եմ, որ բնավորությանս պատճառով մասնագիտական կարիերաս անհամեմատ ավելի շատ ա տուժելու, քան անձնական կյանքս, բայց պարզվեց, որ հակառակն ա: Նույնիսկ էն աստիճանի, որ մարդը, ում հետ շատ մտերիմ էի, ում հետ որոշակի դժվարություններ ենք հաղթահարել, ուրախության ու տխրության պահեր ապրել, երկու օր առաջ կողքովս քայլելուց ինձ չտեսնելու ա տալիս: Համոզված եմ, որ դա ինձ չի թվացել, քանի որ թեկուզ հաշվի առնելով էն հանգամանքը, որ ես իր նկատմամբ երբեք անտարբեր չեմ եղել, ու էդ օրը ինքը բոյֆրենդի հետ էր, բայց եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկը փորձում ա քեզ մոտենալ, գոնե կնայես իր կողմ, այլ ոչ թե գլուխդ շուռ տալով՝ քայլերդ արագացնես: Չնայած էս իրավիճակի հիմնական մեղավորը ես եմ, բայց ամեն դեպքում, խիստ ցավոտ տարա:
Հիմա մտածում եմ՝ չարժի առնետի նման վազվզել ինչ-որ փշրանքների համար ու մի քանի վայրկյան երևակայել, թե երջանիկ ես, այլ պետք ա պատրանքներից ազատվել, ինչքան էլ «քաղցր» դրանք չլինեն:

Կներեք ախմախ գրառմանս համար, ուղղակի կիսվելու կարիք էի զգում: )

StrangeLittleGirl
11.09.2014, 00:44
Ասում ա՝ դանիերենը երրորդ մոդուլից սկսած շատ ա բարդանում, սկսում են գեղարվեստական գրքեր հանձնարարել:
Բան չասեցի: Ուղղակի սկսեցին անհամբեր սպասել երրորդ մոդուլին :)

CactuSoul
12.09.2014, 01:59
Ցանկություններն, իրոք, իրականանում են: Երբեմն էնպիսի պահերի, որ հեչ չէիր սպասի, կամ երբ մոռացել ես, որ էդպիսի ցանկություն ես ունեցել: Լինում ա, հիանում ես, վայելում, ոգևորվում, հետո՝ երբ պատահաբար մի հայացք ես ձգում հետ, հիշում ես, որ նման ցանկություն ես ունեցել: Կամ էլ ուզում ես, բայց հնար չկա, իրականացման ճանապարհ չես տեսնում, մեկ էլ ինքն իրեն, բոլորովին անսպասելի ձևով հայտնվում ես հենց էդ ճանապարհի վրա:


Էդպես ես եղա Dead Can Dance-ի համերգին, էն դեպքում, երբ նույնիսկ չէի էլ կարող երազել այդ մասին, քանի որ խումբը ցրվել էր: Ու մեկ էլ հանկարծ պարզում ես, որ վերամիավորվել են, ալբոմ են թողարկում՝ հերիք չի, դեռ համերգային շրջագայություն էլ են անում: Ու մեջս անզուսպ ցանկություն մտավ՝ լինել իրենց համերգին: Ու երազում էի, որ ծննդյանս օրը լիներ:
Եղավ: Մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ ոնց, որովհետև ո՛չ բավականաչափ փող ունեի, ո՛չ ժամանակ կար, ո՛չ նույնիսկ համերգի տոմս (բոլորը վաճառվել էին), էլ չեմ ասում, որ անձնագրիս հետ կապված էլ խնդիրներ եղան... Հրաշք էր, մի խոսքով: Ինքս ինձ նախանձում եմ:


Ուզում էի Միք Մոսսի (Antimatter) հետ գարեջուր խմել (մի անգամ «անկապում» գրել եմ էդ մասին): Ի վերջո եկավ մի օր, երբ ցանկությունս, թեև մի քիչ վարիացիայով, բայց իրականացավ: Ուղղակի ինքը գարեջուր չէր խմում, այլ կոնյակ: Ու նույնիսկ ես իրան շոկոլադ նվիրեցի, ինքն էլ ինձ գրկեց (սրա մասին նույնիսկ չեմ համարձակվել երազել), ու համ էլ ասաց՝ "Oh, I love you!" :D :love Չեմ հորինում, իրոք ասել ա :D


Մի ժամանակահատված կար, երբ Saturnus-ի երաժշտությունն ամենահոգեհարազատն էր: Ու հստակ գիտակցելով, որ նրանք երբեք Հայաստան չեն գա, ու նույնիսկ դժվար էլ թե լսած լինեն այդ անունը՝ որոշել էի որևէ կոնտակտ գտնել, նամակ գրել նրանց, ասել, թե ինչքան եմ սիրում իրենց երաժշտությունը ու խնդրել, որ իրենց ալբոմներից մեկական մակագրված օրինակ ինձ նվեր ուղարկեն: Ասում էի՝ մարդ ես, մեկ էլ տեսար արեցին: Հետո երևի ամաչեցի, թե ուրիշ պատճառով հետաձգեցի, արդեն չեմ հիշում, բայց մի օր մեկ էլ իրենք եկան Հայաստան՝ համերգի: Ու քանի որ ինձ համար չափազանց էժան էր թվում տոմսը նման խմբի համար, իմ էլ աղա ժամանակներն էին, չափսոսեցի ևս 10000 դրամը ու գնեցի տեղում վաճառվող իրենց սկավառակները, որ հետո իրենք մակագրեցին: Երևի նույնիսկ ձևի համար չեմ դրել դիսկավոդի մեջ (դե մեկ ա՝ բոլոր երգերն ունեի թվային տարբերակով), բայց էն փաստը, որ դրանք կան, իմն են, ինձ համար շատ կարևոր ա:
Էս մեկը նույնիսկ չեմ ջոկել ժամանակին, միայն վերջերս պատահաբար հիշեցի է՜ն ցանկությանս մասին ու հասկացա, որ, փաստորեն, էդ մի ցանկությունս էլ ա իրականացել:


Որ խորանամ, երևի շատ բան կհիշեմ, բայց մեկ էլ ծովի մասին ասեմ ու վերջացնեմ ձեր ներվերի վրա ազդելս:
Էս տարի մի տեսակ շատ էի ուզում ծով գնալ: Նախորդ տարիների ուղղակի ուզենալուն ավելացել էր այն, որ ծովի մասին մարդկանց խոսակցությունները, կարծիքները, ծովափնյա նկարները վրաս յուրահատուկ ձևով ազդում էին, ամեն մեկի՝ ծովի մասին արտահայտած դրական կարծիքը ուղեղումս մեխվում էր՝ աֆորիզմի նման... Մեկ-մեկ էլ էն Կառլսոնի դոմամուչիծելնիցայի պես՝ ասում էի՝ նու չե՞մ յա խուժե :D Համ էլ բժիշկս ասել էր, որ լավ կլինի՝ հաջողացնեմ ծով գնալ, վրաս լավ կազդի: Բայց դե ձև չկար. հենց մենակ էն, որ չգիտեի՝ ում հետ գնալ, հերիք էր, մնացած «մանրուքները» չհաշված: Ու մեկ էլ մի օր, շաբաթ օրով, ցերեկվա 3-4-ի կողմերը իմանում եմ, որ հորեղբորս աղջիկը հաջորդ օրը մեկնում ա, ինչ-որ անծանոթ աղջկա հետ, որի հետ ծանոթացել ա հենց մենակ էն նպատակով, որ մենակ չգնա: Ցայտնոտի մեջ, հեռախոսազանգերով արձակուրդ եմ ձևակերպում, հաջորդ օրվա քաղաքից դուրս գնալու պայմանավորվածությունն եմ cancel անում, քանի որ անձնագիրս օտարերկրյա պետություններում վավեր չէր, հասցնում եմ գնալ ոստիկանություն, փակվելուն կես ժամ պակաս կնիքը խփել տալ (բախտս բերեց, որ մեռելոցի փոխարեն էդ շաբաթ օրն աշխատում էին)... Մի խոսքով: Չմեռանք, ծով էլ տեսանք:
Ի դեպ, ծովի մասին սկսել եմ մտածել ու տեսնել ուզենալ ուղիղ 10 տարի առաջ՝ 2004-ին: Մարդամեկն էլ ասում էր՝ միասին կգնանք: Իհարկե, ես չէի էլ սպասում, թե նման բան կլինի: Սիրուն բան էր, ասում էր, էլի: Ուրիշ սիրուն բաներ էլ էր ասում: Սիրուն, ախմախ, խառը ժամանակներ էին:


Սենց բաներ:
Ասածս էն ա, որ ցանկություններն ու երազանքները իրականանալի են, արխային երազեք: Ու հնարավորինս մանրամասն, քանի որ կիսատ-պռատ երազածը կարող ա հենց կիսատ-պռատ էլ ստանաս:
Կներեք, եթե անկապ բաներ եմ գրել, քունս տանում ա :)

CactuSoul
12.09.2014, 03:35
Մի բան էլ ասեմ ու գնամ: Վերևի գրառման հետ էլ մի քիչ կապ ունի:
Արգենտինական տանգոն ձգում էր, դուրս շատ էր գալիս: Ու էլի չէի համարձակվում երազել, որ մի օր ես էլ կարող եմ պարել: Իսկ որ Հայաստանում կա տանգոյի խմբակ ու բավականին շատ ու բավականին լավ պարողներ, գաղափար անգամ չունեի: Ու մի օր պատահաբար տեսնում եմ նոր խմբի հավաքագրման հայտարարությունը... Մի խոսքով, հիմա գնում եմ տանգոյի, արդեն 4 ամսից ավելի:
Վերջին դասին՝ վերջում, երբ արդեն ուղղակի պարում էինք, մարդամեկն ասաց՝ «բա հետո էլ ասում ես՝ վատ եմ պարում» )) Ասում եմ՝ ճիշտ էի ասում, էն ժամանակ վատ էի պարում, ասում ա՝ բնական ա, ժամանակ ա պետք:
Մի խոսքով, կամաց-կամաց սկսել եմ կարողանալ պարել (թու-թու-թու): Էնքան ուրախ եմ էդ առիթով, ուզեցի ձեզ հետ էլ կիսել ուրախությունս :)


Հ.Գ.
Մեկ էլ շատ եմ ուզում երգել կարողանալ: Հլը տեսնեմ՝ էս սկզբունքը կաշխատի՞ երգելու կարողության վրա: :))

Այբ
12.09.2014, 12:33
Ակումբ, հաջողություն քեզ::bye


Հ.Գ. Կներես, Այվի ջան, բայց հանգամանքների բերումով լքում եմ ոչ միայն Ակումբը, այլև գրական ֆլեշմոբը:

StrangeLittleGirl
14.09.2014, 17:23
Էսօր սուպերմարկետում տեսա թուզ են ծախում, ու շատ թանկ չէր: Մտածեցի՝ առնեմ: Պլաստմասե տուփ էր, մեջը՝ չորս հատիկ թուզ: Բերեցի տուն, հավեսով կերա, շատ վատը չէր, էն որ Երևանում աճող ախմախ թուզ կա է, որ Մեղրու թզին ոչ մի կերպ չի հասնի, այ դրա որակի էր: Տենց, կերա-պրծա, տուփն արդեն ուզում էի շպրտել, մեկ էլ որ չտեսնեմ՝ մեջը ռեցեպտ ա գրած, թե ոնց էփես թուզը: Կոնյակով-կարագով-շաքարով բանով ռեցեպտ էր: Փաստորեն էս հարիֆները սենց են ծանոթանում մեր ազնվական մրգերին: Ոչ էրնեկ իրանց:

Ուլուանա
15.09.2014, 04:38
Էսօր լրիվ պատահաբար ծանոթացել ենք CactuSoul–ի եղբոր հետ :)։

Հետաքրքիր պատահականություն էր։ Ընտանիքով գնացել էինք մեր կողքի քաղաքի հայկական եկեղեցու մոտ կազմակերպված պիկնիկին։ Դե, իրականում շատ քիչ մարդկանց ենք ճանաչում տեղի հայկական համայնքից։ Էնտեղ հայերեն խոսք հազվադեպ կարելի է լսել, լսածն էլ հիմնականում արևմտահայերեն։ Հայաստանցի հայերի շատ չենք հանդիպել էնտեղի միջոցառումներին։ Մի տարածք կար, որ երեխաների համար էր հատկացված՝ համապատասխան զբաղմունքներով ու զվարճալիքներով։ Տղայիս նստեցրի սեղաններից մեկի մոտ, որ պլաստիլինով խաղա։ Քիչ հետո մի երիտասարդ իր երկու երեխաներին բերեց՝ մեկն աղջիկ, մեկը տղա, նստեցին։ Նկատեցի, որ իրար հետ արևելահայերեն են խոսում։ Ուշադրություն դարձրի։ Քիչ հետո ամուսինս եկավ։ Որոշ ժամանակ կողք–կողքի կանգնելուց ու ամեն մեկն իր երեխայի հետ խոսելուց հետո ամուսինս ու էս երիտասարդը որոշեցին ծանոթանալ։ Ես էլ, բնականաբար, ծանոթացա։ Սկսեցինք խոսել։ Ընթացքում որ նայում եմ էս աղջիկ երեխային, զգում եմ՝ ինչ–որ ծանոթ բան կա... Մեկ էլ պահի տակ հիշեցի, որ Անին (Կակտուսը) մի կես տարի կամ ավել առաջ իր եղբոր աղջկա հետ նկարներ էր դրել Ֆեյսբուքում (գուցե նաև Ակումբում, չեմ հիշում), որը կարծես էս աղջնակին էր հիշեցնում։ Բայց մյուս կողմից էլ վստահ չէի։ Ամեն դեպքում ակնհայտ չէր թվում ինձ նմանությունը։ Եթե նույնիսկ ինքն էր, ապա, ինձ թվում է՝ մի քիչ փոխվել էր կամ ուղղակի նկարներում էր մի քիչ ուրիշ։ Համենայնդեպս, էդ նմանությունը գիտակցելուց հետո որոշեցի աղջնակի հայրիկին էլ մի հատ նոր աչքով նայել։ Ինքն ու ամուսինս խոսում են, ես էլ նայում եմ, և ո՜վ զարմանք. էս տղան ահավոր նման է Անիին :o։ Աչքերը, ունքերը, ժպիտը, ընդհանուր կերպարանքն էլ զարմանալիորեն հիշեցնում է Անիին։ Ես էլ դեռ տարիներ առաջվանից Անիի եղբոր մասին Անիից լսել էի միայն էն, որ Նյու Յորքում է ապրում, ուրիշ ոչինչ, իսկի նկարը չէի տեսել։ Հիմա նայում եմ էս տղային ու մտածում. «Լավ, բայց մի՞թե հնարավոր ա, որ էս աստիճանի նման լինի ու եղբայրը չլինի :think»։ Բայց ո՞նց հարցնեմ։ Ախր զուտ նմանությունը լուրջ հիմք չի, էլի։ Հո չե՞մ ասի՝ Դուք էնքան նման եք Անիին, կարո՞ղ ա եղբայրն եք։ :D Էդպես ահագին ժամանակ նայում էի ու գցում–բռնում, թե ինչ հարցնեմ, ոնց հարցնեմ։ Վերջը մտածեցի՝ մի քիչ հեռվից սկսեմ. նախ ազգանունը հարցնեմ։ Դե, Անիի ազգանունը տարածվածներից չի. եթե համընկավ, ուրեմն հաստատ եղբայրն է :))։ Մի քիչ էլ ինձ համոզեցի, համարձակությունս հավաքեցի ու հարցրի. «Կներեք, Ձեր ազգանունն ի՞նչ ա»։ :oy Ասեց. Անիի ազգանունն էր։ Արդեն ոգևորված հարցրի. «Դուք Անիի եղբա՞յրն եք»։ Ինքն էլ, բնականաբար, զարմացավ, թե որտեղից իմացա։ Հետո ասեցի, թե Անիին որտեղից գիտեմ, երբվանից և այլն։ Ամուսինս էլ որ իմացավ՝ Անիի եղբայրն է, ինքն էլ միանգամից ասեց, որ շատ նման է Անիին :)։
Այ էսքան կլոր է աշխարհը :)։

մարիօ
17.09.2014, 00:56
Երեկ հարցազրույցի համար զանգել էի, որ Գյումրու մանկավարժականի դասախոսներից մեկի հետ պայմանավորվեմ, ժամ-տեղ հարցրի, ասեց՝ որ ժամին ուզում ես զանգի, ինձ հարմար կլինի, անպայման կպատասխանեմ: Հեռախոսը դրեցի ու ծնողներիս ասեցի, որ ահավոր տարօրինակ է, չեմ հավատում, որ մարդիկ կարող են էսքան բարի գտնվել ու հասկանալ, որ դասերս թողել, հատուկ իրենց հարցազրույցի համար եկել եմ Գյումրի: Պապաս կասկածամիտ հայացքիս նայեց ու թե.
-Մար, դու սկսել ես չհավատալ ու չվստահել մարդկանց, հասկացի, որ երբեմն մարդիկ ահավոր բարի են ու կարող են լինել նման բաներ:
Էսօր գնացի մի ուրիշ տեղ էլ հարցազրույց ունեի, առանց զգուշացնելու էի գնացել, ընդունեցին, հաճույքով պատասխանեցին, ճանապարհեցին: Մտածում էի,որ պապան իրոք ճիշտ էր: Զանգեցի էդ դասախոսին, խնդրեց, որ 1,5 ժամից զանգեմ ու գնամ մոտը: Գնացի, քաղաքում էդքան թափառեցի, ժամն եկավ, 18 անգամ զանգեցի, անջատել էր հեռախոսը, հետո մի պահ միացրեց, էլի մի 20 անգամ զանգեցի, ոչ մի պատասխան: Մոտ երկու ժամ սպասեցի, մտածում էի, որ միգուցե հարմար չէր վերցնելը: ՈՒ էլի զանգեցի, ու էլի: Էնքան պատերի տակ կանգնեցի ու թրև եկա, որ էլի մի երկու ժամ անցավ, մտա դեկանատ էդ դասախոսից հարցնելու, ասեցին, որ կողքի սենյակում պիտի լինի, սենյակ, որի դուռը փակ էր: Էդտեղ լռվել սպասում էի, մեկ էլ դասարանցիներիցս մեկին հանդիպեցի, իրենց կուրսի ավագն էր, դեկանատում ճանաչում էին, մտավ հարցրեց, պատասխանեցին.
-Էսօր ինստիտուտում չի եղել, չի էլ լինելու:
Դեկանատի մոտ էլ մի խումբ ուսանողներ կանգնած էլի իրեն էին սպասում, որ լիկվիդները վերցներ:
Հեռախոսը նորից լռում էր: Երեկոյան հասա տուն, մի լա՜վ թրջվել էի անձրևի տակ: Մտա տուն, պապային պատմում եմ. էլ ոչ մի բան չասեց, լավ կաներ՝ մի բան ասեր: Դասերիցս բացակայեցի ևս մեկ օր ու վաղն էլ եմ բացականեր շալակելու, որովհետև առանց էդ հարցազրույցի Գյումրիից գնալ չեմ կարող:
Վստահե՞լ մարդկանց: Չէ՛: :(

Հ.Գ. +էդ ամենին հիվանդացել եմ թրջվելուցս հետո: :[

Աբելյան
17.09.2014, 23:52
Ինչ լավ ա, որ կա մեկը, որի ժպիտը տրամադրությունս բարձրացնում ա::oy

laro
18.09.2014, 00:15
Երբ դու երբեք չես պատկերացրել էդ երկուսին առանց մեկը մյուսի, միշտ անբաժան ես պատկերացրել, թե՛ իրարից և թե՛ քեզնից, ու հանկարծ մի օր էն մի «անբաժանը» էլ չի լինում, մյուսին նայելիս չես կարողանում խոսել, որովհետև կոկորդդ արցունքները խեղդում են.... ու դու տեսնում ես, որ նա զգաց, բայց վերջին ուժերդ գործադրում ես, որ աչքերիցդ չթափվեն ու խոսում ես լրիվ ուրիշ ուրախ թեմայից, իսկ ուղեղդ անցյալում ա, հին ու բարի ժամանակների հետ: Բայց դու շարունակում ես ժպիտով խոսել ու պահել արցունքներդ ու վայելել էդ վայրկյանները, որովհետև վաղը դա էլ չի լինի ու դու դրան էլ կկարոտես.....
Գնահատիր ունեցածդ, մի դժգոհիր էդ օրվա վատ օրից, որովհետև ամենաթանկը սիրելի մարդդ ա, մնացածն անցողիկ ա...չնայած սիրելիդ էլ ա անցողիկ: Ուղղակի ապրիր էդ պահով ու գնահատիր: Միշտ ասեք ձեր սիրելիներին, թե դուք ինչքան եք իրենց սիրում ու ինչքան թանկ են իրենք ձեր համար, մի ալարեք, ասեք...թող ձեր ասելը դառնա սովորական, ոչինչ....կարևորը, որ դու դա կարողանաս ասել, վաղը հնարավոր ա էլ չկարողանաս.....

StrangeLittleGirl
18.09.2014, 20:44
Ապրածս բոլոր եվրոպական երկրներում սենց մի բան կար: Անունը տարբեր բաներ էին դնում. թյութոր, տանդեմ փարթընըր, մենթոր, բայց իմաստը լրիվ նույնն էր: Տեղացի կամավորներ էին, որոնց կցում էին դրսից էկած ուսանողներին: Վերջիններիս օգնում էին բյուրոկրատական հարցերի միջով անցնելիս, ծանոթացնում իրենց երկրի մշակույթին, շփվում, ընկերություն անում: Էդպիսի երկու հաջող և մեկ ոչ այնքան հաջող փորձ եմ ունեցել: Ֆինլանդիայի թյութորներն ուղղակի միանգամից մի քսան հոգու համար էին հոգ տանում: Դրա համար այն մտերմիկ հարաբերությունները, որ ստեղծվեցին գերմանացի Հելգայի ու հոլանդացի Միշելի հետ, Ֆինլանդիայում չկար: Այդ շփումներից շատ բան քաղեցի, ահագին բան իմացա Գերմանիայի ու Հոլանդիայի պատմությունից, մշակույթից, քաղաքականությունից: Ես էլ իմով կիսվեցի:

Երևի զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ Դանիայում էլ էի նման բան փնտրում: Մի քանի ամիս փնտրտուքից հետո գտա Կոպենհագեն հոսթ պրոգրամը: Իմաստով լրիվ նույն բանն էր, մենակ էն տարբերությամբ, որ պարտադիր չէր հենց նոր ժամանած լինեիր, այսինքն՝ ավելի հավանական է, որ սկզբնական բյուրոկրատական հարցերի միջով անցել ես արդեն, ավելի լուրջ հետաքրքրություններ ունես:

Գտա, միանգամից մեյլ գրեցի՝ միամտաբար սպասելով, որ ամենաշատը մի քանի օրից մի հոգու անուն ու մեյլի հասցե կուղարկեն ու կասեն՝ շփվիր: Բայց պարզվեց, որ Դանիայում ամեն ինչ էդքան էլ հեշտ չէ... եկավ նամակ, որով ուղարկել էին բլանկ լրացնելու համար, որպեսզի ընդունեն դիմումս: Բլանկն էլ ինչ բլանկ... երկու ժամ տևեց, մինչև վերջացրի: Սիվիից սկսած, հոբիներով ու բնավորության գծերով վերջացրած, ինչ հարց ասես կար: Լրացված բլանկն ուղարկելուց հետո դեպքս քննեցին ու որոշեցին, որ ես արժանի եմ հոսթ ունենալուն: Հետո ուղարկեցին մի եքա թերթիկ՝ զանազան կետերից բաղկացած, որը պիտի ստորագրեի: Հետո էլ հանդիպման օր ու ժամ ուղարկեցին: Պիտի ներկայանայի ինչ-որ ներածական ծրագրի, որտեղ բացատրելու էին, թե ինչ է էդ հոսթ ծրագիրը: Ու եթե չներկայանայի, ինձ հոսթ չէին տալու:

Մի խոսքով, սեպտեմբերի կեսերին նոր էդ ներածականն է լինելու, որից հետո նոր կկարողանամ հոսթ ունենալ: Մինչև էդ էնքա՜ն ջրեր կհոսեն, առանց էդ էլ Կոպենհագենի բոլոր ծակուծուկերը կամաց-կամաց հայտնաբերում եմ: Բայց էս ամենի մեջ ամենասարսափելին այն է, որ գովազդում են, թե՝ հոսթ ունենալն անվճար , թե՝ վեց ամիս է տևում: Այսինքն, ընկերությունդ դանիացու հետ սահմանափակում են վեց ամսով: Մդաաա

Էսօր էդ ներածական ծրագիրն էր: Գնացի: Պարզվեց՝ մենակ էի: Մի հոգի էլ պիտի գար, բայց չէր էկել: Էդ ծրագրի ղեկավարը նստեց կողքս, սկսեց զանազան բաներ բացատրել, էդ թվում՝ ոնց իրար հետ ընկերանալ, քայլ առ քայլ, սկսած հարցեր տալուց, վերջացրած զանազան վարժություններով, ինչ անել, եթե ինչ-որ բան լավ չի ստացվում: Մի տոննա առաջարկ կար, թե որտեղ կարելի ա հանդիպել ու ինչ անել: Առաջին հանդիպմանը նստում, քննարկում են, թե իրարից ինչ են ուզում, թուղթ են ստորագրում, պլան կազմում: Ամեն օր տուն գնալիս օրագրում ֆիքսում են, թե ոնց անցավ հանդիպումը: Արանքում հարցրի, թե արդյոք էդ վեց ամիսը ֆիքսված ա: Ասեց՝ չէ, եթե ուզում եք, կարաք շարունակեք, բայց կամավորությունն էդտեղ վերջանում ա: Հետո հարցրի, թե ինչքան ժամանակից ինձ հոսթ կտան, ասեցին՝ մի երկու ամսից:

Մի եքա թեմա էլ էն մասին էր, թե ոնց նեթվորքդ լայնացնես: Ուրեմն մի հատ թղթի վրա պիտի գրես, թե ում ես ճանաչում, ընտրես մարդկանց, իրանց հետ ավելի մտերմանաս: Քթիս տակ ժպտում եմ. ձեր էդ թղթի վրա Կոպենհագենում իմացածս բոլոր մարդկանց անուններն ուղղակի չեն տեղավորվի:

Վերջում անցավ մշակութային իվենթներին, հնարավորություններին Կոպենհագենում: Դրանից դեպրեսվեցի, որովհետև էս թեմայով ցանկացած խոսակցությունից հետո ես հանգում եմ էն եզրակացության, որ մի կյանքը հերիք չի քեզ հետաքրքրող բոլոր բաներն անելու համար (դե Կոպենհագենում):

Դուրս էկա շենքից մի տեսակ տարօրինակ զգացողությամբ: Ինչ ահավոր բան ա, որ մարդկանց հետ ընկերանալը սենց մեխանիկական բան են սարքել, ու քայլ առ քայլ բացատրում են, թե ինչ անես, որ վատ չլինի:

Chuk
18.09.2014, 22:14
Եթե ժամանակագրությունը ճիշտ եմ ֆիքսել, ապա ֆեյսում նախ ֆլեշմոբն էր: Հայտնի ֆեյսբուքցիները որոշակի տիպի գրառումներ ծաղրելով գրում էին մեծատառ ու լատինատառ հումորային պարոդիաներ, որոնց հերոսներն աղջիկն ու տղան էին, ու դրանով ծաղրում էին որոշակի ենթամշակույթը, եթե կարելի է էդպես ասել:

Հետո երևի ֆլեշմոբի հավեսի ժամանակն անցավ ու մի, հավանաբար շատ ուժեղ հումորով մեկը ֆեյսում ստեղծեց «Օդնոկլասնիկի» խումբը ու շարունակեց այդ ծաղրը:

Տեսնելով, թե ընկերներս ինչպես են դրանք տարածում, հրճվում, ուրախանում, ենթադրում եմ, որ հիմնականում ուժեղ հումորով բաներ են:

Բայց, սատանան տանի, ինչքան ուզում է հումորով լինեն, չեմ կարողանում ինձ համոզել դրանցից գոնե մեկը կարդալ: Ու զարմանում եմ, որ կարդում են: Արա՛, ինչ ուզում եք ասեք, ես ծայրահեղական եմ, զզվում եմ թե՛ տրանսլիտից, թե՛, առավել ևս, մեծատառերով տրանսլիտից:

Ուրիշ կերպ հումոր արեք, բարի մարդիկ :cry2

Աթեիստ
18.09.2014, 22:52
Ես էլ էս քանի օրը կարդում էի էդ ադնագլազնիկական տրասնլիտով հումորները, ու ասում «իսկականից, տենցն էր էլի էդ ադնագլազնիկը»։

Երեկ տեսա Վերայի պլանշետի վրա դրածա ադնագլազնիկ ծրագիրը, բացեցի, պարզվավ, ոչ թե տենցն էր (անցյալ ժամանակով), այլ դրանից էլ վատն ա ու ներկա ժամանակով։

Ասենք, էնքան վատն էր, որ ես կնախընտրեի գալուստ սահակյանի «մտքի գոհարները» կարդալ, մենակ թե դրանք էլ չտեսնեմ։

Մի հատ մեծ ՅԱԽՔ։

Արևհատիկ
19.09.2014, 18:49
Գիշերը քնած ժամանակ զգացի մրսում եմ, բայց հոգնեցի վեր կենամ մի բան բերեմ ծածկվեմ: Տենց կուչ եկած պառկած էի, փորձում էի ինձ համոզել, որ չէ, չեմ մրսում: Մեկ էլ զգացի, որ մամաս ինձ ծածկում ա :roll Ինչ էլ ճիշտ ժամանակին վեր էր կացել :))
Տեսնես, որ ես մամա լինեմ, խելքս կկտրի՞ վեր կենամ երեխաներիս ծածկեմ :8

unknown
19.09.2014, 22:47
մեկա ակուբը ուրիշա էլի:loveերկար ժամանակ բացակայելուց հետո էլ որ մտնում եմ զգում եմ են տան մթնոլորտը եստեղ:)էս մեջիս զգացողությունը մենակ ակումբիցա:)

Մուշու
21.09.2014, 23:25
Վերջ էլ չեմ նկարել ոչ մեկին ու ոչ մի բան :

Նայում եմ նկարներս ու հասկանում , որ կյանքիցս ինքս վտարել եմ մարդկանց ում կարոտում եմ , որ ինքս ինձ զրկել եմ ամենասիրել մարդկանցից : Հա հիմա ընկերներս հետս են , բայց չկա էն ինչ ունեի առաջ : Չկան առավոտյան վաղ արթնանալ , դասի գնալ , յուրահատուկ խմբեցիներին տեսնել , մտածել որ հոգնել եմ իրենցից : Դրա փոխարեն կա մշտական դարձաց ինքնախաբեությունը , որ ես հենց դա էի ուզում : Չեմ ուզում ես կյանքի այս նվերը , ես իմ խմբեցիներին եմ ուզում , իմ նախկին առօրյան եմ ուզում , դասերը որ չափից շատ են թվում միշտ : Ոնց չեմ հասկանում էն ընկերներիս , որոնք ունեն դա ու չեն գնահատում , տվեք ինձ դա , փոխվեք հետս տեղերով : Ինչու միշտ ուշ է սխալները ուղղեկ ?

boooooooom
25.09.2014, 11:41
Երեկ ամենախելացի ակումբցիներից մեկը ինձ և իմ նմաններին պիտակավորեց որպես կարճամիտ։ Ամբողջ օրը մտածեցի, թե ոնց պատասխան գրառումով մի բան էլ ես իրան ասեմ։Առավոտյան սառը գլխով հասկացա, որ իրոք հիմարություն էի գրել (ինչպես հաճախ)։ Շնորհակալ եմ, ներողություն ։

Մ Մ
25.09.2014, 12:53
մեկա ակուբը ուրիշա էլի:loveերկար ժամանակ բացակայելուց հետո էլ որ մտնում եմ զգում եմ են տան մթնոլորտը եստեղ:)էս մեջիս զգացողությունը մենակ ակումբիցա:)

Մեկ ա, ակումբը ուրիշ ա )))))

melancholia
25.09.2014, 13:14
Անցնում է ժամանակը, անցնում են և զգացողությունները; Ամեն բացվող օրը այլ հայացք է նվիրում, այլ մտածելակերպ, այլ գույներ; Փոխվում ենք, փոխվում են երազանքները, փոխվում է մեղեդին; Մտքերս այլևս դժվարությամբ են տեղ գտնում հարազատ էջերում, նույնիսկ բարձրաձայնելն է դառնում անիմաստ; Գուցե մեծանում ենք, հասունանում, ու զուգահեռ կյանքի արագընթաց ճանապարհներին, հեռանում ենք հույզերից, հեռանում `էմոցիաներից, փակվում ենք սեփական մտքերի մեջ; Հոգնությունը դարձնում է մեզ սառը, դարձնում օբյեկտիվ ; Մեղեդիները փոխվում են, այլ տակտի մեջ է սկսում զարկել մեր սրտերը, այլ հնչյուններ են պտտվում քաոսային ուղեղում; Գույներն ավելի մուգ են դառնում, ավելի մոխրագույն ու իրական; Արևի ճառագայթներն այլևս ջերմություն չեն բերում, կամ, գուցե բերում են, բայց ժամանակ չկա նկատելու դրանց քաղցրությունն ու խաղը; Վազք է ամեն ինչում, վազք տանը, վազք աշխատանքում, կյանքում, մարդկանց հոգիներում, էմոցիաներում, նույնիսկ սիրտն է շտապով զարկում; ՈՒ ուր է տանում այս քաոսային կյանքի սլացքը?........դեպի զոմբիացում? դեպի օտարացում;
Նստած սիրելի գրասեղանի մոտ, փութով լսում եմ հարազատ հունական մեղեդին, գիթառի հնչյուններն ու կարոտով հիշում պատկերներ, սիրելի վայրեր, սիրելի մարդկանց, սիրված ու հուզիչ դրվագներ; Սիրտս չի համբերում այլևս, անգամ թվում է մեղեդին է սկսում արագությունը փոխել , ականջս այլև չի ընկալում տեմպը ու ես շտապում եմ, շտապում աշխարհի վազքին միանալու, գործեր, քաոս, վազք; Հոգնեցուցիչ է այս զոմբիացված վազքը; ԴԱԴԱՐ ԵՄ ՈՒԶՈՒՄ, ՄԻ ՓՈՔՐ ԿԱՆԳԱՌ, ՄԵՂԵԴԻ, ՍԻՐՏ, ՀՈՒՅԶԵՐ,

Chuk
26.09.2014, 00:29
Ինչ-որ շրջան կար, որ ոստիկանությունն էր, թե որ զիբիլն էր, եթե ոչ ամբողջովին, ապա ինչ-որ չափով կարողացել էր առնել գիշերային հրավառություն-պայթյունների դեմը: Համենայն դեպս Կոմիտասում քիչ էր լսվում:

Վերջին շրջանում մատերի վրա կարելի ա հաշվել օրերը, որ գիշերվա հազարին (վերջինը՝ մի րոպե առաջ) ինչ-որ հաբռգած համբալ իրա քեֆի համար հրավառություն չխփի՝ դիվադադար անելով հազարավոր հիվանդ, ծեր, գործից հոգնած, հանգստանալ ուզող, հանգիստ քնած քաղաքացիների:

Ու սա միակը չի, էս համբալների ամեն ինչն էլ կոսմետիկ ա:
Իսկ առաջիկայում ընդհանրապես բեզպրեդել ա սկսվելու, որտև բացի ամեն ինչից, էս համբալները հիմա պետք ա ատամներ ցույց տան:

CactuSoul
26.09.2014, 18:16
Ի խորոց սրտի, հատուկ մարդամեկի համար :)


http://www.youtube.com/watch?v=C1mRO8aqjz8

unknown
26.09.2014, 22:02
:oyԲայց արժի ժամանակ առ ժամանակ կարդալ ակումբում քո իսկ գրառումները:lol:unsureակումբը ոնց որ կոմպրոմատ լինի իմ վրա:Dշատ բանեմ սովորել այստեղ:loveու դեռ կսովորեմ էլի:)

StrangeLittleGirl
27.09.2014, 02:51
Երեկ մեր PhD-կոորդինատորը՝ Բեթինան, երեք տարբեր ամբիոնների PhD-ուսանողների հետ հանդիպում էր կազմակերպել: Հանդիպման լեզուն դանիերեն էր: Նախապես գիտեի դրա մասին, բայց գնացի: Երբ սկսեցին դանիերեն ներկայացնել զանազան հարցեր, երկու կողքերս նստած Դիթեն ու Բեքեն ձեռք բարձրացրեցին ու ասացին, որ այստեղ կան մարդիկ, որոնք դանիերեն չեն հասկանում: Այդ պահին ելույթ ունեցող տղամարդն անմիջապես անցավ անգլերենի, բայց Բեթինան առարկեց: Հենց դանիերենով ասաց, որ հանդիպման լեզուն դանիերեն է, դանիերեն էլ պիտի շարունակվի, բայց վերջում կարելի է հարցերն անգլերեն տալ: Զարմանալիորեն սա միակ նախադասությունն էր, որ ամբողջովին հասկացա:

Կյանքիս մեջ առաջին անգամ Դանիայում ինձ դիսկրիմինացիայի ենթարկված էի զգում: Ասենք, ես հարգում եմ իրենց լեզուն ու սովորում եմ այն, աշխատում եմ հնարավորինս շատ օգտագործել մեյլեր գրելիս կամ մարդկանց հետ հաղորդակցվելիս, բայց երբ բանը հասնում է ադմինիստրատիվ հարցերին, ես ուզում եմ, որ դա լինի (նաև) մի լեզվով, որը հասկանում եմ: Ու հետո եթե մի բան պակաս-պռատ անեմ, ասելու են՝ չես արել: Է ո՞նց անեի, եթե չեմ հասկանում:

Դիթեն բզեց ինձ, թե՝ կարող ես գնալ, եթե հրաժարվում է անգլերեն անցկացնել, ես հետո քեզ համար կարճ կամփոփեմ: Սկզբում ամաչեցի, մի քիչ նստեցի, հետո մտածեցի՝ իսկականից. Բեթինան ինձ ու մյուս դանիերեն չիմացողներին չի հարգում, ես ինչու՞ պիտի հանուն քաղաքավարության մնամ: Ի վերջո, իմ սեփական ժամանակից է գնում:

Դուրս եկա լսարանից: Հետևիցս այն մարդը եկավ, որը համաձայն էր հանդիպումն անգլերեն շարունակել:
- Վերադառնալու՞ ես, թե՞ այլ հանդիպման ես գնում,- հարցրեց:
- Չեմ վերադառնալու, այլ հանդիպում էլ չունեմ: Մնալս իմաստ չունի,- պատասխանեցի:

Քայլեցի դեպի իմ գրասենյակ: Էդ պահին քիչ էր մնում՝ լացեի: Ահավոր ստորացված էի զգում:

Մեկ ժամ անց հանդիպումը վերջացավ: Մեր հարկի PhD-ները հերթով եկան գրասենյակս ու ներողություն խնդրեցին կատարվածի համար, որ դա անթույլատրելի էր, հակասում էր համալսարանի կանոնադրությանը և այլն: Իսկ այսօր իմացա, որ Միեն ու մի քանի հոգի պաշտոնական բողոք են գրել՝ պահանջելով, որ գոնե անգլերեն ամփոփումներ անեն:

Դե արի ու մի սիրի էս երկիրը:

Alphaone
27.09.2014, 14:03
Երբ հիվանդ ժամանակ զառանցում են, հիշո՞ւմ են հետո, թե ինչեր են ասել:
Մաման դեղ ա տալիս, զզվելիագույն համ ունի, ահավոր կապրիզ եմ անում, լացում եմ, հիստերիայի մեջ ասում եմ՝ ուզում ես ինձ թունավորես, հեսա հայրիկը գա, ասելու եմ:
Հիմա, երբ տաքությունս իջել է, հիշում եմ ասածներս ու արածներս, ոչ այն է ծիծաղեմ, ոչ այն է մինչև դունչս քաշած վերմակն ամոթից մինչև ականջներս քաշեմ, թաքնվեմ:

laro
27.09.2014, 20:49
Ժողովու՜րդ :love Էս Ակումբի բժշկականի երեխեքը մեկը-մեկից լավն են :love Չեմ կարա չասեմ, հրաշք են :oyՍենց բռնես մի հատ հավեսով պաչես :)) Ու ընդհանրապես, Ակումբի ազգը լավն ա, ինչ լավ ա, որ կա Ակումբը ու ես կամ Ակումբում, որովհետև ինքն էնքան շատ բան ա փոխել իմ մեջ, իմ մտածելակերպի, պահվածքի, վերաբերմունքի մարդկանց ու իրերի նկատմամբ...մի խոսքով ամեն-ամեն ինչի մեջ ու դեռ էնքան պետք ա փոխի: Հին գրառումներս վկա, կարդում եմ, զարմանում եմ, որ ես եմ գրել, ինքս իմ վրա ազդում եմ. հին գրառումներս էվոլյուցիաս են ցույց տալիս :)) Ու ապրեն էն մարդիկ, որ իմ կյանքում ինչ-որ բան փոխել են, ապրեն ակումբցիները, ապրի Ակումբը:

Freeman
27.09.2014, 21:04
Էն որ ակումբի բժշկականի երեխեքը մեդիկուսի երեխեքն են) առաջվա մեդիկուսի)

StrangeLittleGirl
28.09.2014, 21:27
Էրեխեքով նստած համալսարանում գարեջուր ենք խմում (ահա, էս անգամ ոչ թե տանիքին, այլ հենց ներսում), նոր ենք հավաքվել: Մեկ էլ որտեղից որտեղ մեկը սկսեց պատմել, թե Լոնդոնում տղա ունի, երկու շաբաթից մոտն ա գնալու:
- Գնամ, մեր հարաբերությունները պարզաբանեմ,- ասում ա,- հիմա չեմ ջոկում՝ ես իրա հե՞տ եմ, թե՞ կարամ ուրիշի հետ սեքս անեմ:
Սպանում ա դանիացիների էս բացությունը :))

AniwaR
30.09.2014, 07:44
Լյա լյա լյա

https://www.youtube.com/watch?v=heTZI780pNM

unknown
30.09.2014, 22:11
եսօր մուլտիկ եմ նայել շուտվա բայց էնքան էմոցիա կա Ходячий замок Хаула ով չի նայել խորհուրդ եմ տալիս:love

Chuk
01.10.2014, 01:52
Բաղրամյանի վրա ճանապարհային ոստիկանությանը պատկանող էվակուատորը խախտելով երթևեկության կանոնները շրջադարձ կատարեց ու կանգնեց մայթին մոտ, կարմիր գծերում կայանած մեքենայի մոտ: Մեքենայի մոտ արդեն կանգնած էր մի ճանապարհային ոստիկանության մեքենա ու մի քանի ոստիկան:

Էվակուատոր մեքենայից դուրս եկած սպան (կարծես սպա էր, բայց ուսադիրներին շատ ուշադիր չէի) հարցրեց, խիստ ձայնով, կանգնած ոստիկաններից մեկին.
- Տիրոջը գտե՞լ եք:
- Հա, համարն իմացանք, զանգեցինք, բայց լրիվ են հաբռգել: Ասում ա «ես կարմիր գծերում եմ կանգացրել, իրավունք ունեմ, չեմ գա հանի»:

Մեքենան էվակուացրին:






Եթե որևէ մեկը կարծում ա թե հորինում եմ, բացատրեմ, Բաղրամյան պողոտան ազատում էին մեքենաներից, որովհետև հյուր ունենք՝ Հունաստանի նախագահը:

My World My Space
01.10.2014, 12:32
Ասում ա՝ մի փորձիր ուղղել մարդկանց, ավելի լավ ա փնտրիր նրանց ում դեռ չեն «ծռել»...

StrangeLittleGirl
01.10.2014, 17:41
Մեր թիմում մի ֆրանսուհի կա: Ինքը շատ լավն ա, հավեսին տիպ ա, հումորով-բան: Բայց իրա հետ աշխատելը շատ դժվար ա. ամեն անգամ, երբ մի բան առաջարկում ա միասին անել, անընդհատ մտածում եմ՝ does she really mean it? Քանի անգամ էղել ա, որ իրա առաջարկած ինչ-որ բանի ներկայացել եմ ու զգացել, որ ավելի լավ էր՝ չգնայի: Ու խոխմն էն ա, որ ինքը դանիացու հետ ա ամուսնացած, հա ինձ թվում ա՝ պիտի որ «դզված» լինի: Բայց չէ... Հիմա էլ Ֆրանսիայից հյուր ենք կանչելու, առաջարկել ա, որ իրա տանը մնա: Ու նստած մտածում եմ՝ հաստա՞տ: Հիմա ո՞նց ուղարկեմ հրավերը :(

keyboard
02.10.2014, 16:53
Ասում եմ էս հարկային բարեփոխումների մասին օրենքը մի հատ անեկդոտ հիշացրեց, կիսվեմ մի քիչ լացեք.

Անտառում ապրում էին կենդանիները և այդ կենդանիներից գայլը ամեն օր, որտեղ պատահի, նապաստակին բռնում ու ....
Նապաստակը գնում ա առյուծի մոտ զի բողոքն ներկայացնելու, որ գայլը իրան ամեն օր ....
Առյուծը կանչում ա գայլին ու ասում, որ զի նապաստակն չցանկանայ, որ գայլը յուռան ամեն օր ...., գայլը պետք է դա անի շաբաթական մեկ անգամ: Ընդհանուր համաձայնությունից հետո բոլորը ուրախ գնում են տներով:
Հաջարդ օրը գայլը անցնելուց նապաստակին տեսնում ա բռնում ու ...., հաջորդ օրն էլ ա տեսնում նապաստակին ու ասում.
-Նապաստակ, մոտդ նշի, էսօր էլ հաջորդ շաբաթվա տեղն եմ ...., հաջորդ օրը էլի նույն բանը.
-Նապաստակ, մոտդ նշի, էս էլ հաջորդի հաջորդ շաբաթվա տեղը...
Էդպես մի ամիս շարունակ, մի օր առյուծը պատահական հանդիպում է նապաստակին ու տեսնում, որ նապաստակը թևի տակ մի թղթապանակ գնում է, առյուծը հարցնում է.
-Հը նապաստակ ախպեր, ոնց ա կյանքը, փոխվել ա՞ մեր վերջին հանդիպումից հետո,- նապաստակը պատասխանում է:
-Առյուծ արքա, ամեն ինչ նույնն ա, ուղղակ թղթաբանությունն է ավելացել:D

Հիմա էս օրենքն ա, արդյունքում սաղ նույնն ա, ակտեր տույժեր տուգանքներ, մենակ սրան էլ ավելացված թղթաբանությունն ա շատանում::D

GriFFin
02.10.2014, 19:09
Էն որ ակումբի բժշկականի երեխեքը մեդիկուսի երեխեքն են) առաջվա մեդիկուսի)
Էն որ ես մեդիկուսից չեմ :p
Վայ, ես նոր տեսա, որ սխալ տեղ եմ գրել։

Freeman
03.10.2014, 00:52
Երբ նորություն ես իմանում, ու չգիտես ինչ ռեակցիա տաս, ինչ զգաս, ինչ անես, ինչ մտածես, չկա մարդ, ում հետ կիսվես։ էն էլ էս չոլում։
Ինչի՞ համար ես ապրում, եթե չհասկացար քո ամենահարազատ մարդկանցից մեկի հետ ինչ ա կատարվում ու չկարացար կանխել։
Աշխարհ, քո ամենալավ մասնիկն էլ չկա։

Ռուֆուս
03.10.2014, 03:23
Մենակ ես կարայի մի քանի երկարատև ինտերվյուներից, առաջադրանքներից ու action plan գրելուց հետո վերջապես ընդունվեի նոր աշխատանքի ու առաջին աշխատանքային օրը 24 ժամը դեռ չլրացած հրաժարվեի դրանից։

Մի հարցրեք ինչ ա եղել, բայց Հայաստան գալուցս հետո էս նոր աշխատավայրումս անցկացրած մեկ ու կես ժամը ապրածս ամենամեծ մշակութային շոկն ա եղել, էն աստիճանի վատ, որ կեսից թողեցի օֆիսից փախա։

Ինչ լավ ա, մյուս գործս կա, ավելի շատ սիրեցի...

#ihatesovet

Rainbow Girl
04.10.2014, 00:04
Ինչու եմ տխուր...
թվումա էս հերթական էն տխրադալուկ բողոքներիցա...
Ով գիտի, երևի տենցել կա, գլխի չեմ , տաք եմ դեռ....


Վերջին 8ամսում կյանքումս շատ բաներ կատարվեցին...
Նոր կյանքս գլխիվայր փոխեց ինձ, ու թվում էր ես շարժվում էի իմ կյանքի հենց էն երազանքներով , որ 22 տարի շարունակ ստեղծել էի...
Բայց...թող չգար աշունը, էն աշունը, որ երազանքներիս կցած սպասել եմ` քո խոստացած 《ուրիշ》 աշունը...
Շատ ուրիշ կարևոր բաներ եմ հասկացել, որ իմ մեջ կար, ու հավատում էի դրան,,,
Էլ չկան...էլ չկամ , նույնը չեմ.....

Մ Մ
07.10.2014, 15:20
Երբ յուրաքանչյուր իրավիճակից կարողանում ես ելքեր գտնել, հաստատակամ ես, ունես բնավորություն, ունես օրենքներ. երբ սկսում ես վստահել սեփական ուժերիդ, քիչ-քիչ, ժամանակի ընթացքում դառնում ես ինքնավստահ, անձդ սկսում ես ավելի արժևորել ու սիրել։ Մի հատ աշխարհ ես ստեղծում, կամ էտ աշխարհը ստեղծվում ա ակամա ու դու դառնում ես էտ աշխարհի բնակիչը, կամ գլխավոր հերոսը։ Առաջին հայացքից շատ լավ ա, հաճելի, հարազատ։ Կարևոր ես քեզ շրջապատողների համար, պահանջված ես, սիրված, գնահատված, օգտակար... Բայց մի պահ քեզ կողքից նայում ես, էլի առաջին հայացքից թվում ա, թե իդեալական ա։ Խորանում ես - արդեն անաչառ աչքով ես նայում, տեսնում ես, որ քեզ սկսել ես գերագնահատել։ Գերագանահատում ես ուժերդ, հնարավորություններդ, մոռանում ես, որ կա կողմնակի աշխարհ, կողմնակի ուժեր։ Չես նկատում։ Անհատականությունդ արդեն հասել ա ինչ-որ կուլմինացիոն կետի ... սթափվում ես, զրոյանում ու սկսում նորից աճել։ Էտ աճման ընթացքում զգուշությունն ու հավասարակշռությունը կրկնապատկվում են ... իմաստանում ես։

Meme
08.10.2014, 01:36
Չգիտեմ էլ , ուրախանամ, որ ժամանակ եմ կորցրել ու չեմ եկել ակումբ, թե տխրեմ, բայց մի բան հաստատ գիտեմ, հաճելիա գալ, ու կարդալ թեկուզ ծնունդիդ շնորհավորանքները, որոնց մեջ նորից վեր էս հիշում քեզ, ու նրանց, ովքեր ժամանակին շատ թանկ էին...


Հ.գ ` չգիտեմ, երևի ինձա թվում, որ կամ սխալ ժամանակ եմ եկել, կամ էլ հետեմ ընկել...:esim
Մի տեսակ մռայլա ակումբը....:(

Հ.գ.գ ` անգամ վախենում եմ սխալ գրեմ, հայատառից ու հայամտքից շեղվել եմ....
Լավ չի :sorry

StrangeLittleGirl
08.10.2014, 17:44
Երբ դեռ Հայաստանում էի ապրում, ընկերներս շատ լավ գիտեին, որ ինձ որևէ օր կամ ժամի հանդիպելու համար պիտի անպայման մի շաբաթ առաջ պլանավորեին: Ճիշտ ա՝ միշտ չէր ստացվում, որովհետև Հայաստանը մնում ա Հայաստան, ու վերջին վայրկյանին հանդիպումը չեղարկելը կամ զանգել-ասելը՝ տասնհինգ րոպեից կիջնե՞ս քաղաք, անպակաս էին: Բայց դե իրանք շատ լավ գիտեին, որ հատկապես չեղարկելուց ահավոր ներվայնանում էի, իսկ վերջին վայրկյան պարապ բռնացնելն էնքան էլ հավանակնա բան չէր, դրա համար քչից-շատից համակերպվում էին:

Հիմա որ էկել եմ Դանիա, ինձ ահավոր դզում են էս վիճակները, որ կարամ անգամ մոտիկ մարդկանց հետ հանգիստ երկու-երեք շաբաթ հետո հանդիպում նշանակեմ, ու իրանք դրանից հեչ չնեղվեն:

Ու տենց միջոցառումներն էլ են հայտարարվում. ես արդեն անգիր գիտեմ, թե առաջիկա երկու-երեք ամիսներին որ օրերին ինչ թանգարան կամ համերգ կամ բաց դասախոսության եմ գնալու:

Մեկ էլ էսօր մի հատ հետաքրքիր դասախոսության հայտարարություն տեսա ֆեյսբուքում: Ասեցի՝ ուխ, ինչ լավ ա, կգնամ: Մտա նայելու: Պարզվում ա՝ էրեկ էր: Պոստելու օրը ստուգեցի: Երկու օր առաջ էր: Իսկ միջոցառման վայրն էլ՝ Օրհուս, Կոպենհագենից ահագին հեռու, այսինքն՝ լուրջ պլանավորում պահանջող ուղևորություն: Կատաղեցի:

Դե գուշակեք ով էր պոստել էդ իվենթը: Իհարկե ՀՀ դեսպանությունը: Դանիա հասնելով էլ չսովորեցին, որ էֆեկտիվ լինելու համար պետք ա նախօրոք պլանավորել:

Մուշու
11.10.2014, 12:13
Ապարանում խանութ մտանք , քչերը կլինեն որ այդ խանութում եղած չեն լինի : Խանութի կենտրովում թոնիր կա , մեջը պուրի են թղում :
Մի խումբ գերմանացի տուրիստներ հավաքված էին թոնրի շուրջ և նկարում էի այն : Պետք էր տեսնել նրաց հիացմունքը , մեծ բան արժեր :
Սկսեցի պատկերացնել ապագան (դա իմ սիրելի զբաղմունքն է ) , մոտ 30-40 տար հետո ես ինքս կլինեմ իմ հայրենիքի տուրիստը , երեխաներս որոնք կծնվեն օտար հողում , այդ օտարը կհամարեն իրենց հարազատը , իսկ իրենց ծնողների ու նախնիների տունը կլինի ուղղակի մի երկիր որի մասին ծնողները պատմում են մեծ կարոտով ...
Այդ ամենը պատկերացնելով ու գիտակցելով մտածում եմ արդյո՞ք դա եմ ուզում ...

Մուշու
12.10.2014, 22:05
Չէ գրառում անել չեմ ուզում , ուղղակի տեսածս մեջս պահել չեմ կարողանում : Նայում եմ ինձանից 2-3 տարի մեծ աղջիկը նստած փորձում է ապրել , շարունակել կյանքը : Դռան զանգ և նա հուզվել արտասվում է : Մի պահ զարմացա , ինձ համար բնական դռան զանգ : Նայում եմ շուրջս հորաքույրս և քույրս ևս այդ վիճակում են : Ահա աղջիկը իրեն զսպել չկարողանալեվ դուրս եկավ սենյակից , զարմացած հայացքս տեսնելով հորաքուրյրս ասում է նման ձևով զանգը տալիս էր նա ... Ինչու աստված տարավ հենց նրան , մարդու ում մեջ կյանքը եռում էր , մարդու ով ուզում էր ապրել : Հոգուտ հանգստություն եղբայրս :( :( Ցանկանում եմ երբեք չտեսնեք այն ինչ ես տեսա և զգացի այդ պահին :

Meme
12.10.2014, 22:43
Ժամանակը բուժում է վերքերը, բայց հիշողությունները չի ջնջում....
Հ.Գ ` երանի ջնջեր.....

Chuk
13.10.2014, 17:15
Էն որ մարդը word-ով դոկումենտ ա սարքել, տեքստային, մի տաս էջանոց, բայց քանի որ պահանջը եղել ա, որ pdf-ով ուղարկի, գտել ա pdf սարքելու իրան ամենահարմար ձևը. print ա արել, print արածը scan ա արել, ու scan արած նկարներով pdf ա սարքել :))

Այբ
13.10.2014, 19:07
Որպես հյուր երբեմն մտնում էի ակումբ․․․իմ հիշելով, ակումբը էսքան պասիվ դեռ չէր եղել:(

Միանգամից ասեմ, որ ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ

Ցավալի է, բայց փաստ՝ ակումբում մի իրավիճակ է ստեղծվել, երբ դրան մի բնորոշում եմ տալիս՝ ԽԾԲ։

ՀԻՆ ԱԿՈՒՄԲՆ եմ ուզում (էն ժամանակ էլ կար, բայց ոչ նման սրվածությամբ), երբ գոնե կար մոտեցում, որ ստեղ ուրիշ տարածք է, տարածք, որտեղ չի կարելի խառնել ծանոթն ու անծանոթը, որտեղ կարելի էր , գոնե մասամբ, լսել դիմացինի կարծիքը․․․երբ կարող էի վստահ ասել՝ ինչ լավն ես ակումբ;
Ակումբում մի թև կա, որը կարելի է ասել, իրենց լավերի տեղ դնողն են՝ ամենքից խելացի, միշտ ճիշտ․․․ու էդ թևին դուր գալու համար էլ շատերը գնում են էդ ճանապարհով։ Դա էլ, ի վերջո հանգեցրել է սրան, որ ակումբում շատերը էլ գրառումներ չեն անում։

Ես խնդիր չունեմ ակումբի հետ, ուղղակի չկարողացա՝ որպես ակումբը սիրող ցավակից մարդ, չանդրադառնալ այն փաստին, որ ակումբում ինչ-որ բան պիտի փոխել։

Ուզում եմ վերադառնալ, ուզում եմ, որ իմ սիրելի ակումբը լինի գոնե մասամբ առաջվանը․․․:8

unknown
14.10.2014, 21:19
Կյանքը մեզ ժպտում է, բայց լինում են ժպիտներ արցունքներից վատ :) ինչ-որ տեղ կարդացի ու մտածելու տեղիք տվեց:thinkմիևնույնա իմ ժպիտից ոչ մեկ չունի անկեղծ ու վարակիչ դե գնացեք ու մտածեք ձեր ժպիտների մասին:D

Meme
15.10.2014, 12:29
Երազանքները կյանքում նպատակին հավատով հասնելու համար են....
Ու թող ոչ մի նպատակ աներազանք չմնա...

Մուշու
15.10.2014, 21:01
Հաճելի վիճակի մեջ եմ , սենց բան դեռ չէր պատահել :
Ես հիմա զբաղվում եմ նրանով , որ պատրաստվում եմ գնալ Գերմանի լեզու սովորելու B2 քննությունը հանձնելու համար : Վերջի մի քանի օրը շատ վատն էի : Դպրոցը որտեղ պետքա սովորեի , ասացին որ ուշացել եմ ու տեղ չկա ինձ համար : Շատ էի տխրել , մտածում էի եթե չի ստացվում նշանակում ա տենց ա պետք :
Նոր ինձ զանգեցին ու ասացին , որ դիմորդներից մեկը , մի ռուս աղջիկ հրաժարվել է իր տեղից և այն ինձ է հասնում :) :)
Ես հավատում եմ ճակատագրին , հավատում եմ , որ ինչ լինում է մեզ հետ լինում է ոչ պատահաբար : Հիմա մնում է դեսպանատունը չմերժի :
Շատ տարօրինակ զգացողություն է մոտս , անգամ ինքս չեմ հասկանում ինչ : Ստացվում է այն ամենը ինչ կատարվեց հետս տարվա սկզբում ուներ իր նշանակությունը , եթե չլիներ իմ հիմար սխալը , ես հիմա չէի անի այս գրառում :
Էէէհհհհ ինչ ուրախ եմ , գնամ գիրքս կարդամ :) :)

unknown
17.10.2014, 21:40
Եսօր այս երգի օրն էր:)


http://www.youtube.com/watch?v=WH_YEM9YvQE

StrangeLittleGirl
18.10.2014, 17:50
Հասկանում ես, որ մեծացել ես էն ժամանակ, երբ լսածդ երաժշտությունը ռադիոյով երբեք չի հնչում, ու եթե նույնիսկ փորձում ես պատվիրել, ուղղակի չեն ունենում: Ու նաև հասկանում ես, որ մեծացել ես, երբ երաժշտական ճաշակդ դառնում է կոնկրետ, հեշտությամբ սահմանվում է առանց սար ու ձոր ընկնելու, այլևս չես քննադատում մի կատարողին մյուսին նման լինելու համար, այլ հենց էդ պատճառով լսում ես նրան:

CactuSoul
18.10.2014, 18:42
Գրառումն անելուց հետո մի ջնջեք, տեղը կետեր դրեք. նայում եմ, մտքովս ինչ վատ բան ասես՝ չի անցնում :(

Նիկեա
19.10.2014, 02:25
Անձրևները լինում են երկու տեսակի՝ ուրախ ու տխուր։ Տխուր անձրևի ժամանակ ժամերով կարող ես քայլել ու չես թրջվի։ Կզգաս օդում խոնավությունը, փոքր կաթիլները դանդաղ կթափվեն, կնստեն ուսերիդ, սրտիդ... Այ ուրիշ է ուրախ անձրևը։ Ուրախ ու մի քիչ էլ գիժ։ Երբ ծեծում է տանիքներն ու պատուհանները, երբ երկինքը պատռում է կայծակը, ու երկու վայրկյան դրսում մնալն արդեն հերիք է մինչև ոսկորները թրջվելու համար։
Հիմա հենց էսպիսի անձրև է գալիս :love Ի՞նչն է ինձ խանգարում, հենց էսպես, հենց հիմա դուրս գալ ու մի լավ թրջվել։ Ախր աշնանը անձրևը հազվադեպ է ուրախ լինում։

Նաիրուհի
19.10.2014, 14:35
Երևանում նենց աշխարհներ ու կյանքեր կան, որոնց մասին շատերս չենք էլ կասկածում։ Ամբողջ թաղամասեր, փողոցներ, որոնց անունները գուցե լսել ենք, ավելի շատ՝ չենք էլ լսել, բայց էնտեղ մարդիկ են ապրում, ու ամեն մեկը մի պատմություն է, ու համարյա ոչ ոք իր տուն խցկվելու համար վրադ մուննաթ չի գալիս, ուր, եսիմ, մի ուրիշ տեսակի Երևան է։ Ու ես էդ Երևանը չէի տեսնի, եթե սոցհարցումները չլինեին։
Հիմա պատկերացնում եմ, թե եթե մի Երևանում էսքան շերտերով երևաններ կան, բա ինչա՜ն Հայաստաններ կան Երևանից դուրս, որոնց գոյության մասին չենք էլ մտածել։
Սոցհարցումներ անելուց էլ կենտրոնի փողոցները չեմ վերցնելու, ես վախենում եմ էդ մասերի բնակիչներից։ Գնալու եմ ծայրամասերը, վախենալու հնչող անուններով թաղամասերը հետազոտելու։

Ափսոս՝ լուսանկարիչ չեմ, լինելու դեպքում էլ երևի ռիսկ չէի անի էդ հսկա հարցաթերթիկի հետ մի հատ էլ լուսանկարելու թույլտվություն խնդրել :(

Chuk
19.10.2014, 21:04
Տաքսու մեջ ռադիո էր միացրած: Անցան գովազդներին. մեկը-մեկից հիմար տեքստերով գովազդներ: Սովորությանս համաձայն չէի լսում, մտքերիս հետ էի: Բայց տաքսիստը չթողեց, որ մտքերիս հետ երկար մենակ մնամ:

- Սովետի ժամանակ սենց տեքստով բան չէին թողնի եթեր գնար, - ասում ա: - Էն ժամանակ լավ էր, գրաքննություն կար: Մենակ գովազդները չէ, ամեն ինչը: Հիմա ով ինչ ուզում ա ռադիոյով, հեռուստացույցով, փողոցում խոսում ա: Ասում են խոսքի ազատություն ա, բայց խոսքի ազատությունը ճիշտ բան չի: Սովետի ժամանակ մի բան գիտեին, որ վերևից էին որոշում, թե ով ինչ խոսի...

- Հոպար, - ասում եմ, - բայց Սովետի ժամանակ ձեզ էլ չէին թողնի, որ տաքսի քշեք:

- Ինչի՞, - զարմացավ:

- Որովհետև էն ժամանակ մենակ պրոֆեսիոնալներին էին թողնում սենց գործ անել, Ձեր նման վատ քշողներին, երթևեկության կանոններ չիմացողին, խախտումներ անողներին հաստատ չէին թողնի:

Նեղացավ, էլ ամբողջ ճանապարհին չխոսեց՝ ինձ նորից թողնելով իմ մտքերի հետ: Իսկ ռադիոն շարունակում էր վարորդիս համար հեռարձակել հիմար տեքստերով գովազդներ, հաղորդումներ, անճաշակ երգեր, որոնք լսելու բախտ վարորդիս չէր վիճակվել Սովետի ժամանակ:

erexa
21.10.2014, 01:54
Երբ ես 5 տարեկան էի, մայրս միշտ կրկնում էր, որ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է:
Երբ ես գնացի դպրոց, ինձ հարցրին, թե ինչ եմ ես ուզում դառնամ, երբ մեծանամ:
Ես գրեցի "երջանիկ":
Ինձ ասացին "դու չես հասկացել առաջադրանքը":
Ես ասացի "դուք չեք հասկացել կյանքը":

Ջոն Լեննոն

Այբ
21.10.2014, 17:56
Ինչի՞ց է, որ աշխարհում կա 7.5 միլիարդ մարդ․․․ շրջապատումդ էլ կարծես թե սիրված ես․․․ ընկերներ ունես․․․ բայց երբ գալիս է այն պահը, երբ ուղղակի ուզում ես գլուխդ մեկի ուսին դնես ու լաց լինես՝ մարդ չկա։ Մենակ ես։

Այբ
24.10.2014, 18:28
Մեկ-մեկ մտածում եմ, որ բանասիրականի ուսանողներին պետք է արգելել Թամրազյանի, Սարինյանի և ուրիշ գրաքննադատների գրքերը կարդալ: Իհարկե, վատ չէ, որ կարդում են, բայց շատ վատ է, ահավոր է, երբ էդ գրքերը կարդում են, ու դադարում են ինքնուրույն մտածել: Ու պատճառը այն չէ, որ բնագրերը չկարդալու համար հեշտ տարբերական են ընտրում (իհարկե, դա էլ կա), բայց շատ ուսանողների գիտեմ, որ բնագրերը կարդում են, բայց էնքան են ընկնում էդ վերլուծական գրականության հետևից, որ չեն ուզում, ու էլ չեն կարող ինքնուրույն մտածել: Ախր էնքան նոր շերտեր կարելի է գտնել մեր գրողների ստեղծագործությունների մեջ ու նորովի մեկնաբանել, որ Թամրազյանի...վերլուծականները խանգարում են:

Ինչ եմ ուզում ասել՝ երբեմն վերլուծական գրականությունը դառնում է աղետ՝ նպաստելով որոշ ուսանողների ավելի շատ բթացմանը, քան թե ուսուցմանը:

My World My Space
27.10.2014, 08:09
63 համարի մարշրուտկի շոֆեր Մռդոն անձրևի տակ վազեց մեքենայից իջած ուղևորի հետևից, հետ բերեց ու.
- ախպեր ջան դու ինձ հարյուր դրամ էիր տվե՞լ։
- հա
- դե էս 400-ը վեկալ, ախպե՛ր, տվածդ 500-անոց էր։

Ասե՛ք, որ հալալ ա Մռդոյին…:)

Այբ
30.10.2014, 10:37
Բանասիրականում տղաները դիֆիցիտ բան են։ Մի կուրսում էլ, որ մի տղա է լինում, արդեն «մեծ իրողություն է» ։ ինչևէ։

Երեկ միջանցքում նստած եմ, կողքս նստեցին երկու աղջիկ ու սկսեցին բարձր-բարձր խոսել։
-Աղջի՛, բա իմանա՞ս, թե ախպերս ի՞նչ ա ասում։
-Ի՞նչ։
-Հարցրեց, թե ձեր կուրսում տղա կա, դե ես էլ ասեցի, որ չէ , ու գիտես ի՞նչ ասեց։
-Ի՞նչ․․․
-Բա հիմա քեզ ո՞ւմ վրա ենք նաղդելու․․․

Ես:o

Chuk
30.10.2014, 23:08
Երեկ ԵՊՀ-ում ֆիզկուլտի ժամին ուսանող է մահացել:
Չգիտեմ կոնկրետ ինչ է եղել, հնարավո՞ր էր կանխել, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, թե՞ ոչ:

Բայց ակամա տեղափոխվեցի իմ ուսանողական տարիներ: Ֆիզկուլտի առաջին երկու-երեք դասերին ինչ-որ չէր ստացվել գնալ: Գնացի հերթական դասին, նորմատիվ էին հանձնում՝ 100 մետր վազք: Իրականում անունը ձևական էր 100 մետր, որտև եթե ճիշտ եմ հիշում, վազքուղին 60 մետր էր: Լավագույն արդյունքն իմն էր ու ինձ միանգամից ուղղորդեցին թեթև ատլետիկայի խմբակ: Ֆիզկուլտի դասերից արագորեն ազատվեցի ու սկսեցի հաճախել խմբակի պարապմունքներին: Ինձ ձեռ էր տալիս, ավելի ազատ գրաֆիկ էր ստացվում:

Էդ տարի Հայաստանում հերթական սպարտակիադան էր, որին մեր մարզիչը ընդամենը մի քանի հոգու էր ուզում ուղարկել, էդ թվում՝ ինձ:
Բայց մինչ գնալը պետք է առողջական վիճակը ստուգեին: Բժիշկը սիրտս լսելով կտրուկ արգելեց մասնակցելը ու ասեց, որ ավելին, չպետք է այլևս երբևէ երկար վազեմ: Չգիտեմ ինչքանով էր իր պնդումը ճիշտ կամ սխալ: Համենայն դեպս սրտիս նույն աղմուկը ինձ հետագայում չխանգարեց զորակոչվել: Բայց ուրիշ բան գիտեմ, երբ բուժսենյակից դուրս եկա ու մարզչիս ասեցի, որ սենց-սենց բան ա ասել, ասեց որ մի րոպե սպասեմ ու մտավ ներս: Դուրս եկավ մեկ րոպեից, ու ասեց, որ արդեն «սաղ դզած ա, կմասնակցես մրցույթին»:

Այ սենց պատմություն հիշեցի ակամա:

Alphaone
01.11.2014, 23:06
հելովինյան հիստերիաները հանգեցնում են էն մտքին, որ դդումները վախենում են կտրտված լինելուց` տեսնելով իրենց ազգակիցների տխուր ճակատագիրը :(

ԱնԱիդա
02.11.2014, 01:33
Ուր էր Ձեր պատկերացրածի պես համարձակություն ունենայի:
Էտ ոնց էք նայում, որ դա էք տեսնում?

Freeman
02.11.2014, 20:50
Երևի մի ամսից ախպերս էլ կգա բանակ)
Մամ ջան չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես ...
Մռայլ գիշերն է , նստած ենք
փոսում ,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում :
Եկել ենք կռիվ , կռվում ենք այսպես,
Խփում ենք թուրքին ախպերս ու
ես .. .

erexa
02.11.2014, 22:21
Մի քիչ հումոր:

Ամուսնությունից մեկ օր անց, նկատում է տղամարդը, որ նա յոթ տարով ծերացել է: :)

Նիկեա
04.11.2014, 17:52
Ես մեքենաների, հատկապես սպորտային մեքենաների նկատմամբ թուլություն ունեմ։ Ինձ մեքենաների աշխատանքի մասին հետաքրքրում է ամեն ինչ ու մի օր երբ վարորդական իրավունք ունենամ, ավտոմեխանիկան ուսումնասիրելու եմ իր բոլոր նրբություններով։ Բայց ինչքան էլ լավ իմանամ մեքենաների կառուցվածքը, աշխատանքի մեխանիզմը, վարորդներին բնորոշ որոշ արտահայտություններ երբեք չեն տեղավորվի դեղնակտուցիս փոքրիկ ուղեղի մեջ ու ես միշտ տարակուսանքով կմոտենամ «մատորս թափել ա» կամ «կալոսներս քաչալ են» արտահայտություններին։

Այբ
04.11.2014, 19:08
Իրականում խելացի, բարի, լուսավոր, յուրահատուկ․․․ մարդ լինելու համար շատ բան պետք չէ՝ ուղղակի մահացիր․․․միանգամից «կդառնաս»․․․․

My World My Space
05.11.2014, 08:06
Վենետիկի Գրանդ Կանալի մեղմիկ ալյակների վրա նավակով հով-հով լռված՝ այփադով ուղղություն ու խրատներ մեք տա Հայաստանի՝ հազար տեսակի կորուստներից գլուխը կորցրած ու նյարդերի կծիկ դառած մարդկանց, այ պիղծ շան որդիք:
Գնացել ե՞ք՝ լավ եք արել, բայց գոնե նամուս ունեցեք ու հասկացեք, որ մարդը բարոյական իրավունք չունի այլևս ոչ պաթետիկ, ոչ աղիողորմ, ոչ էլ առավել ևս հարձակողական ակցենտներով խոսելու էն բաներից, ինչը սառնասրտորեն լքել է:

աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=747330175321024&id=728653783855330

Այբ
06.11.2014, 17:56
Մեր դասերի շրջանակներում պետք է Խանջյանի գործերը քննարկենք։ Հաջորդ դասին քննարկելու ենք Խանջյանի «Հիվանդանոց» վեպը։

Գիրքը դրված է իմ գրապահարանում։ Մեր ծանոթներից մեկը եկել էր Երևան, ու քանի որ տեղ չուներ գիշերելու, տարա մեր վարձով բնակարանը։ Չգիտեմ ոնց է եղել, սա թերթել է Խանջյանի «Հիվանդանոց» վեպի էջերը ու կարդացել, այսպես ասած, վեպի բաց տեսարանները։ Ինչ երկարացնեմ։ Սա գնացել է որոշ մարդկանց մոտ և ասել․
-Ես գիտեի՝ ինքը կարգին աղջիկ էր։ Էնպիսի բաներ է կարդում․․․

Ու դե արի սրան բացատրի․․․:(:D

Նիկեա
06.11.2014, 18:29
2-րդ դասարանցի Վարոն շատ բարդ բնավորություն ունի։ Սկզբում կարծում էի ես եմ մեղավոր, հետո պարզվեց որ ինքը ոչ մեկի հետ լեզու չի գտնում։ Բայց ինձ հաջողվեց իր հետ ընկերանալ։
Էսօր միջանցքում խոսում էինք ձմեռվա, նոր տարվա, Ձմեռ պապի մասին, մեկ էլ էս Վարոն ջղայնացծ սկսեց.
-Ինչի՞ ես էդքան մեծ։ :angry, - ինձ է ասում։
-Մե՞ծ եմ։ Ես էլ քո պես էրեխա եմ էլի։
-Չէ, դու մեծ ես։ Չէիր կարա գոնե մի քիչ փոքր լինեիր։
-Որ փոքր լինեի, ի՞նչ էր փոխվելու, Վար ջան։
-Ի՞նչ էր փոխվելու, ինչ էր փոխվելու, - ասում ու ավելի է ջղայնանում, - հետս կամուսնանայիր, այ թե ինչ կփոխվեր։ :angry :lol

Նաիրուհի
09.11.2014, 20:53
Երկու օր ճամփեքին եղա ավտոստոպով ու լիքը մարդկանց հետ ծանոթացա։ Երեքն ամուսնացած էին։ Մեկը երիտասարդ սպա էր՝ կնոջ հետ, մյուսը՝ զորամասի վարորդ, մյուսը՝ գյուղացի, ում տանը մնացինք մի գիշեր։ Երեքն էլ իրենց կանանց, ընտանիքների մասին նենց սիրով էին խոսում։

Առաջինի դեպքում բան չգիտեմ, բան ասել չեմ կարող։ Հավես զույգ էին, իրենց տանը թեյ խմեցինք, զրուցեցինք երկար; Հրավիրեցին էլի այցելել։

Երկրորդին տեսանք հետ գալուց։ Քսանհինգ տարեկան, երեք ամսական երեխա ունի։ Մեզ հրամանատարի կարգադրությամբ Վանաձոր տանելիս ճանապարհին սիրուհուն վերցրեց։ Տասնինը տարեկան աղջիկ էր, ում հետ, ոնց հասկացա, կապված էր դեռ ամուսնանալուց առաջ։ Օգնել էր երեխուն, երբ երկու-երեք տարի առաջ մոր երկրորդ «ամուսինը» աղջկան ու նրա փոքր քրոջը էն օրին էր հասցրել, որ տնից փախչեն։ Ոնց հասկացա՝ մշտական կապ էր։ Նենց էլ լավ մարդ էր երևում էդ աղջիկը. մեքենայի մեջ կողքիս էր, չգիտեր, որ մենք գիտենք՝ էդ տղայի հետ կապված է, ինձ կյանքը պատմեց։

Երրորդը մոտ քառասուն տարեկան մարդ է։ Կինն ուսուցչուհի է, տանը նենց էր կնոջը վերաբերվում, կարծես նա թագուհի լիներ։ Ընկեր-ով ու ազգանունով էր դիմում, ասում էր՝ կնոջ ասածն օրենք է. որովհետև ընտանիքում կինն է սյունը, եթե կինը մի բան չուզի՝ չի լինի, ու տունը տուն չի դառնա։ Երկու հրաշք երեխա ունի, տասներկուսից փոքր են երկուսն էլ։ Մի տարի է՝ ստիպված Հայաստանում է, դեպորտ են արել Ռուսաստանից, բայց փորձելու է գնալ ազգանունը փոխելուց հետո։ Գիշերը մեր ընկերոջ հետ խմած դուրս էին եկել քայլելու, զանգել էր Ռուսաստան՝ սիրուհուն։ Խոսք էր տվել, որ մի ճար կանի՝ կգնա մոտը, ինքն էլ չի դիմանում, կարոտում է։
Մի հատ էլ հարցրել էր՝ մենք էդ տղու համար իսկականի՞ց ընկեր ենք, թե՞...

Ասում եք՝ ո՞նց վերաբերվեմ տղամարդկանց։

Յոհաննես
10.11.2014, 23:10
Անկապ:Բանակ
Հուլիսի 6-ին ակումբում գրառում անելուց հետո քնեցի ու արդեն առավոտն եմ հիշում:Գնացի Արթիկի զինկոմ,էդտեղ ծանոթներ կային ու էնպես դասավորվեց,որ ես մեր ավտոմեքենայով էի գնալու հավաքակայան(сборный пункт),մի խոսքով շատ չերկարացնեմ. հավաքակայանում ահավոր ծանր 2 օր ապրեցի,իսկապես գաղջ մթնոլորտ էր տիրում հավաքակայանում ու էդ մի գիշերը մի կերպ լուսացրի:
եթե անկեղծ լինեմ մինչև բանակ գնալս մեծ ցանկություն ունեի Ղարաբաղում ծառայելու,բայց եթե ավելի անկեղծ լինեմ հավաքակայանում խելք ու միտքս բանակից ազատվելն էր,վերջը տեսա որ էլ ճար չկա գնացի բախտիս հետևից:Դե վիճակահանությունը տեղի ունեցավ ու Վայք,դե գիտեի որ ուսումնական զորամաս էին տանելու,բայց Լուսակերտի մասին տեղեկացա մի քան ժամ հետո,երբ արդեն ավտոբուսի մեջ էի:Մտածում էի որ շատ էլ լավ տեղ է ու 6 ամիս նորմալ կծառայեմ,հետո նոր Վայք կգնամ:
Դե հա իսկապես վատ տեղ չէ,բայց դե մեկ է ծառայության ընթացքը չի կարա լավ լինի:
Էսքան ժամանակվա դրական կողմերը.
-Գիրք կարդալու ժամանակ շատ ունեմ
-հետաքրքիր կերպարներ կան,ինձ մեկ-մեկ հոգեբան եմ զգում ու իրանց հետ հավեսով աշխատում եմ
-Նժդեհի դասերը անցնում ենք ոչ թե իրանց տված լեկցիաներով,այլ իմ թելադրածով :))
-ձորը
-Առաջին անգամ կարոտել եմ (ղզիԳ եմ)

Այբ
11.11.2014, 18:49
Մեր դասախոսներից մեկը ասում է․ «Եթե ծնվել ենք, ուրեմն ուզել ենք․․․»։ Ըստ պարոն X-ի՝ մեր կամքով ենք ծնվում։

:think

Աթեիստ
12.11.2014, 22:37
Առաջին անգամ էս մասին սկսեցի մտածել բանակում, երբ իմացա, թե ինչքան շատ են դեպքերը, որ բանակ զորակոչվելուց առաջ բժշկական կոմիսիա անցնելիս լիքը արատավոր երեխաներ գրվում են առողջ ու հասնում զորամաս։ Եղել ա դեպք, որ սրտի արատով տղային տարել են բանակ, զորամասի բժիշկը չի հասցրել անձամբ բոլորին զննի, շարային վարժության ժամանակ սիրտը կանգնել ա ու ...։ Դատվել ա զորամասի բուժկետի բժիշկը։
Էդ տարիներին մտածում էի էդ կոմիսիայի «բժիշկների» մասին։ Էդ «մարդիկ» հիվանդ տղաներին ուղարկում են մահվան, ու գիշերը հանգիստ քնում են։

Էս վերջերս երթևեկությանը հետևելիս հասկացա, որ իրականում էդ հեռակա մարդասպաններն իրականում ավելի շատ են ու ավելի վտանգավոր։

Օրինակ էն «մարդը», որ մի քանի կոպեկ վարորդից վերցնում ու տեխ. զննման թուղթ ա տալիս, առանց մեքենայի վրա նայելու։ Որ էդ մեքենան վաղը արգելակների վատ աշխատելու պատճառով մի քանի հոգու տեղում սպանի, ոչ մեկ չի ասում, որ էդ թուղթը ծախողը նույնքան մեղավոր ա ինչքան առնողը։

Կամ էն հայվան մլիցեն, որ փողը վերցնում ա «վարորդից», վարորդական իրավունքը տալիս ու ասում. «դե քշելն էլ ընթացքում կսովորես»։ Վաղը որ էդ «վարորդը» նենց հիմար խախտում անի, որ տաս հոգի մահանա, չեն ասի էս հայվանը (Սոնա Շահգելդյանի ականջը կանչի) օրենքները չգիտեր, կասեն՝ խախտող էր։ Իսկ պագոնով մարդասպանը նույն իրավունքը կտա հաջորդ մեքենայով մարդասպանին։

Զզվելի ա գիտեկցելը, որ ապրում ես մարդասպաններով շրջապատված։

unknown
13.11.2014, 00:17
Ուզում եմ ամբողջ աշխարհում վերանա զենքը,բռնությունը...թող մարդիկ հասնեն այն մակարդակին երբ կարելի է ամեն ինչ բացատրել առանց կռվելու,լուծել հարցեր առանց սպանության...հաշվի առնել դիմացինի մտքերը, վերջիվերջո հարգել միմյանց...անընդհատ համոզվում եմ որ կան մարդիկ որոնք մարդ կոչվելու իրավունք չունեն, երևի սխալա ասել ազգ որովհետև յուրաքանչյուր մարդ յուրովիյա ընկալում ու ընդունում իրադարձությունները,դեպքերը...ատում եմ բոլոր նրանց, ովքեր խլում են կյանքեր...սիրտ ու խիղճ չունեն այն մարդիկ որոնք զենք են վերցնում ու կրակում իրենց չվնասել ցանկացող մեկին...

laro
14.11.2014, 15:48
Ինձ թվում ա, ես նախանձ եմ: Հա՞ որ :think Առաջ ոչ նախանձ էի, ոչ էլ լացկան....Ղզիկ բաներ եմ անում էս վերջերս...երբ են էս անտեր սպռոսները պրծնելու նորմալ մարդ դառնամ:

Chuk
15.11.2014, 21:42
Առավոտը քննաթաթախ հագնվեցի, րյուգզագս գցեցի ուսիս ու դուրս եկա որ գնամ գործի:
Մերոնց տան մոտով անցնելիս մտա, որ տեսնեմ թե մահացած հարևանուհուց «ինչ խաբար կա»:
Դուրս գալուց հայրս ձեն տվեց, թե «ինչի՞ ես րյուգզագիդ ցեփը բաց թողել»:
Զարմացած հանեցի, նայեմ... բաց ա, մեջն էլ Ավետիսի խաղալիքներն ու տրուսիկը:
Տղես թազա պահեստ ա գտել :D

Chuk
27.11.2014, 23:22
Հարևանների շատ բարձր կռվից որոշ ցիտատներ.

Տղամարդ. Քեզ նորմալ պահի՛ր, այ ձկան խորտիկ:
Կին. Ինքդ քեզ նորմալ պահի՛, տավարի կոլոլակ:


Կին. Տղամարդ ես, հարվածի՛ր ինձ:
Տղամարդ. Ես քեզ այդ պատվին չեմ արժանացնի:


Հանգիստ կարող եք մտածել, որ հորինում եմ: Ես որ լսել եմ, իմ հավատն էլ չի գալիս :D

Chuk
28.11.2014, 14:03
Երեկ ու նախորդ օրը իմ կամքից անկախ դարձել էի մի միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ժուրիի, կամ ոնց-որ բեյջիս վրա էր գրված՝ հանձնաժողովի անդամ:

Կոնկրետ այն անվանակարգը, որում ես ժուրի էի, վեբ դիզայնն էր: Մրցույթին չեմ անդրադառնա, էական չի: Ուղղակի կարճ ասեմ, որ տրվում էր հանձնարարություն, որը երկու օրում՝ մեր հսկողության տակ պետք է կատարեին, որից հետո պետք է հետները կոնկրետ տրված հարցերով հարցազրույց անցկանցնեինք ու գնահատեինք նաև իրենց աշխատանքը, այս երկուսի հիման վրա ճանաչեինք հաղթողներին, ովքեր էլ պետք է գնա միջազգային մրցույթի վերջնական փուլ, կարծեմ Բրազիլիա:

Հարցազրույցի հարցերից մեկն էր «ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան»: Ընդհանրապես, ճիշտն ասած, չեմ սիրում էս տիպի հարցերը, բայց դե ընկել էի, պիտի քաշեի:

Հինգ մասնակցից երեքը պատասխանեցին, որ ուզում են ծրագրավորող/վեբ-դիզայներ/վեբ-դեվելոփեր դառնալ:

Մյուս երկուսը պատասխանեցին. «Հայաստանից դուրս»:

Տխուր էր:

Այբ
28.11.2014, 17:49
«Վտանգավոր» է, երբ սկսում ես մոտիկից շփվել չհամակրածդ, չսիրածդ մարդկանց հետ։ Սկսում ես նրանց մեջ դրական կողմերն էլ նկատել․․․

Skeptic
28.11.2014, 21:22
Աշխատանքային օրը սկսվում ա: Վերջին մի քանի օրվա մունդառ եղանակի պատճառով տանից կամ աշխատավայրերից դուրս չեկող հաճախորդները էսօր իրար հետևից գալիս են բանկ (համ էլ ամսվա վերջ ա): Գործիցս դժգոհելու առիթ չունեմ, բացի նրանից, որ ուսьի-պուսьի առոգանությամբ խոսացող սիրունիկ նորաթուխ կոլեգաս հաճախորդներին գերսիրալիր սպասարկելուց ազատ ժամանակը ծախսում ա զանազան-զարմանազան «էնեռգեծիկաների», «բիոտոկերի» ու «չակռաների» մասին խոսակցություններով մյուսների ուղեղները բռնաբարելու վրա: Ես փորձում էի կլանված խորասուզվել աշխատանքի մեջ, սկսվում էի լարվել, ու էդտեղ ինձ օգնության հասավ գեղեցիկ սեռի մյուս կոլեգաս: Պետք էր հաճախորդներից մեկի տվյալները նայել, բայց զգացի, որ գործընկերուհիս ծիծաղը հազիվ ա զսպում: Խնդրեցի, որ հաճախորդի ազգանուն-անուն-հայրանունն ասի, բայց սենց (http://i.imgur.com/9KjjQTz.png) դեմքով մի կերպ թղթի վրա գրեց ու փոխանցեց ինձ. պարզվում ա, որ մեր անձնագրային վարչության ոմն ուլտրագրագետ աշխատակից էդ մարդու արտասահմանյան անձնագրում տեսել ա գրված Ishak ու վերջինիս չհարցնելով անվան ճիշտ արտասանությունը (Իսհակ), առանց երկար-բարակ մտածելու հայերեն անձնագրում գրել ա Իշակ: Ընդ որում, իրա ամբողջական անվան մեջ էդ բառից երկու հատ կա: Քիչ էր մնում ամբողջ բաժնով խայտառակվեինք:

Աշխատանքային օրը վերջանում ա: Գործառնական ժամերի ավարտից հետո կորած-մոլորած հաճախորդներից մեկը եկավ «օվերդրայվը մարելու»՝ նկատի ունենալով օվերդրաֆտը (http://www.businessdictionary.com/definition/overdraft.html): Էն դեպքում, երբ օվերդրայվը (http://www.urbandictionary.com/define.php?term=overdrive) հենց օֆիսային բանվորների մոտ ա հիմնականում առաջանում:


Եզրափակեմ Պելևինին ցիտելով.

Не подумайте, что я злорадствую, но современное рабочее место в офисе — cubicle — даже внешне похоже на стойло крупного рогатого скота. Только вместо ленты с кормом перед мордой офисного пролетария стоит монитор, по которому этот корм показывают в дигитальном виде. Что вырабатывается в стойле? Ответ настолько очевиден, что вошел в идиоматику самых разных языков. Человек делает деньги.

Նիկեա
29.11.2014, 02:13
Իսկ եթե հիմա քնեմ... Աաա՜, չէ, բա որ քնած մնացի... Իսկ ես պետք ա առավոտը շուտ զարթնեմ։ Լավ, ուրեմն չեմ քնում... Հա, ասենք թե չքնեցի, առավոտն էլ քնած չմնացի բայց արթու՞ն կմնամ... Եսիմ է...

Chuk
29.11.2014, 03:23
Սաղ սուտ ա: Հայաստանի ապագան կարող ա կառուցել միայն ակումբցու պես մարդը: Ժամանակն ա ակումբը խելքի բերելու, որ էդ մարդիկ իրար գլխի հավաքվեն:

մարիօ
29.11.2014, 22:10
Ասում եք՝ անկապ օրագի՞ր, լավ անկապվեմ մի քիչ:

Գործի տեղը խելոք նստած եմ, մեկ էլ մի 60-ին մոտ ամուսիններ են մոտենում. իրենց գործն անելու ընթացքում զրույցի բռնվեցինք ամուսնու հետ, սկսեց հարցուփորձ անել.
-Բա քանի՞ տարեկան ես: Եթե դպրոցական ես ու ընդունվելու ես, բժշկական չընդունվես:
-Չէ, արդեն ընդունվել եմ, հնագիտություն եմ սովորում ԵՊՀ-ում:
-Հա՛, բժշկականից հեռու մնա, հանկարծ բժշկականից տղա էլ որ գա քեզ ուզելու, չամուսնանաս:
Զարմանում եմ ու հարցնում, թե ինչի՞ էլի:
-Արամ Սուրենիչն ա տենց ասում. սաղ կաշառք են վերցնում, ես էլ չեմ կարում աշխատեմ հետները, գործից դուրս եմ եկել, թոշակի կգնամ, իսկ դու բժշկական չգնաս: Արամ անունի ծագումնաբանությունը գիտե՞ս: Հա՛, դու կիմանաս, Աբովյանի ռսի ոտի մասին ասածներն էլ կիմանաս: Հենց մեկի հետ խոսել ուզենաս Արամ Սուրենիչին կասես, էդ ես եմ էլի, բարի, խելոք մարդ եմ, էս էլ կինս: մի հատ 7-րդ դասարանի խնդիր տամ, կլուծե՞ս: Շուտ չամուսնանաս, լավ երեխա ես երևում: Ես կաղոթեմ քո համար, ո՞ր եկեղեցում աղոթեմ: Դե մի եկեղեցի ասա էլի: Էլի եմ ասում՝ բժշկականից հեռու կմնաս, չնայած քո համալսարանն էլ մի բան չի բալես: Լավ, դե մենք գնանք, հաջողություն: Քեզ լավ կնայես, լավ երեխա ես երևում: Գիրք շատ կարդա:
ՈՒ չի թողնում ոչ մի ասածին պատասխանեմ, խոսում, խոսում: :D Հետո դուրս եկա ճանապարհելու, գնում ու էլի խոսում էր՝ շուտ չամուսնանաս, հա՜, տղերքիցդ մեկին Արամ անունը կտաս:
Մեկ-մեկ աշխատանքի բերումով ինչ հավես պապիկներ են հադիպում: :oy

Freeman
06.12.2014, 13:07
Դպրոցում մի քանի առարկաներ մերոնք են դասավանդել, դասվարս էլ մորաքույրս էր։ Դպրոցում էլ բոլոր մնացած հիմարությունների հետ տարրական դասարանում կոճակ կարել էինք սովորում։ Ես էլ, չնայած ինչ ասում էր, խելոք կատարում էի իրեն հարցրեցի, թե տղաների ինչի՞ն ա պետք կոճակ կարել իմանալ, ինքն էլ պատասխանեց, որ կմեծանամ, կգնամ բանակ, մի օր կոճակս կպոկվի, չեմ իմանա, ոնց կարեմ։ Ինքը չի իմանա, բայց էդ օրը եկել ա։

Աթեիստ
07.12.2014, 00:24
http://news.am/arm/news/242817.html

Չնայած ես իրան տեսել էի արդեն մեծ աղջիկ դարձած, բայց մեկ ա, հիշելու եմ 10 տարեկան տիկնիկին։ Շուտվանից ուզում էի Վանաձոր գնալ, բայց կնախըտրեի կյանքում երբեք էլ չգնալ, քան նման բանի համար գնալ։


https://www.youtube.com/watch?v=VOzQdUrW_VA

ars83
08.12.2014, 16:05
Աշունը փորձության, կոփման ժամանակ է: Ծառի կանաչ ապրող տերևը կարմրացնող, գեղեցկացնող ու հետո միանգամից անշնչացնող ու չորացնողն է: Ամռան փափկությունից սթափեցնողը, մերկությունը ծածկողը, հույսի թելը կտրվելու չափ բարակացնողը:
Ձմռանը ցրտին ու զրկանքին առերեսվում ես ակնհայտորեն, փորձությունն ամենաուժգինն է, բայց նաև հույսը գնալով ամրանում է՝ ինչքան մոտենում է գարունը: Աշունն ամենահեռուն է գարնանից, զարթոնքից: Աշունը կարող է սպանել ամենաուժեղ միջուկը՝ հույսը, որով անցնում ես մնացած տարվա ժամանակների փորձությունները: Աշունը կամ սիրում ես կամ նրանից վախենում:
Աշնանը մաշվողը ձմռանը չի դիմանում: Աշնանից վախեցողը գարունը չի տեսնի: «Ինչը մեզ չի սպանում, կոփում է»: Աշնանը չհանձնվողը, սնվում է նրանից և ուժեղանում հարյուրապատիկ, քան կորցնում է նրան անձնատուր եղողը: Աշունը սիրողի ներսում կայծակի ու ամպրոպի դղրդյունի, վայրենի քամու ոռնոցի ժամանակ ներսում համառ երեխա է արթնանում ու սկսում է ձայնակցել, երգել: Աշունը սիրողի ռունգերը լայնանում են ծանր շնչելուց, արագ սրտի զարկից, երբ փորձության դեմ պայքարի հեռանկար կա:
Աշունն անցավ, բայց էլի կգա: Թե՞ չի էլ գնացել:

Freeman
08.12.2014, 21:05
Դեկտեմբերի ութ: Տարբեր տարիներում տեղի ունեցած դեպքերն են` առաջին հարազատի կորուստ, առաջին անգամ աղջկա կողմից մերժում, առաջին հեռախոսի վրա գցած կոդի բացել, առաջին լուրջ կռիվը նեղ շրջապատում, առաջին արձակուրդը բանակից:

Chuk
10.12.2014, 21:59
Այդ օրվա հանդիպումն անշուշտ հետաքրքիր էր լինելու՝ կանխավայելում էի այդ հաճույքը:

Մի ընկերս, որը սիրում է գարեջուր խմել, ու անշուշտ սիրում է խոսել, այն էլ շատ, ու այն էլ շատ հաճախ կրոնից, որովհետև երդվյալ աթեիստ է:
Մյուս ընկերս, որը սիրում է գարեջուր խմել, ու անշուշտ սիրում է խոսել, այն էլ շատ, ու այն էլ շատ հաճախ կրոնից, որովհետև հոգևորական է:
Ու իրար չեն ճանաչում:

Ու արանքում մենք, որ ոչ հոգևորական ենք, ոչ էլ երդվյալ աթեիստ: Մեկս կարծում է, որ ամեն դեպքում հավատացյալ է, բայց գուցե ներքուստ ինքն էլ է աթեիստ, մյուսս համարում է, որ ինքն ագնոստիկ է, բայց գուցե ինքն էլ է աթեիստ, բայց համենայն դեպս այդ մյուսներիս համար կրոնի թեման այնքան էլ հետաքրքիր չի:

Ու բոլորս քաղաքացիական շորերերով:
Ու բնականաբար երկուսն էլ արդեն ինչ-որ կարճ ռեպլիկներ թողել են կրոնական թեմայով: Ու հաստատ պետք է շարունակեն:

Մինչ այն պահը, երբ երդվյալ աթեիստը «թաքուն» իմանում է, որ մյուսը հոգևորական է:
- Թեման փակեցինք, - խուսափում է միանգամից:

Մինչ այն պահը, երբ հոգևորականը «թաքուն» իմանում է, որ մյուսը երդվյալ աթեիստ է:
- Թեման փակեցինք, - խուսափում է միանգամից:

Մեջտեղում ո՞վ է շահում: Դե իհարկե մենք, մեր տրամադրությունն ու գարեջուրը, որովհետև այդ օրը ոչ մի կողմից չքարոզվեցինք :)

Այբ
11.12.2014, 18:10
Մտածում էի, թե շատ հեշտ կլինի գրել Արմեն Շեկոյանի հետ հանդիպման մասին, բայց էս պահին ուղղակի չի ստացվում։ Բայց կգրեմ դեռ։ Մի խոսքով՝ Շեկոյանին հիմա ավելի շատ եմ սիրում։

Հ․Գ․ Շուտով նաև Գուրգեն Խանջյանի հետ եմ ծանոթանալու։:)

StrangeLittleGirl
12.12.2014, 15:48
Առավոտը Նորդիկ հետազոտությունների (մեր ժարգոնով ասած՝ իսլանդական ձեռագրերի) ամբիոնում հավաքված միասին աշխատում էինք: Էդպես, իմ գրասենյակ կարողացա գալ միայն ճաշից հետո: Մեկ էլ մտնեմ, ինչ տեսնեմ: Գրասեղանիս վրա փաթեթավորված նվեր ա դրված: Դանիերեն :) Ձմեռ պապն ա բերել:

Այբ
12.12.2014, 22:10
Ակումբը էնպես է պասիվացել, որ եթե գրես, իհարկե, Աստված հեռու պահի, Չուկը մեռել ա, էլի ձեն-ձուն չի ելնի:

ars83
19.12.2014, 18:34
Մասնագիտությունս ա երևի, բայց վերջերս ինչ երևույթի մասին որ մտածում եմ, փորձում եմ ընդհանրացնել, աբստրակտացնել ու զուգահեռներ տանել ուրիշ երևույթների հետ: Պարզվում ա՝ էնքա՜ն իրար նման (ըստ էության՝ նույնական) երևույթներ կան: :think

Chuk
20.12.2014, 22:17
Հանրապետականի բարձրաձայն մտորումներ՝ ճգնաժամի օրերին:

- Արա, սաղ էս ժողովրդի պատճառով ա: Պանիկայի մեջ են ընկնում, դրանից էլ էս ամեն ինչը լինում ա: Էն օրը սուպերմարկետ էի գնացել, մարդիկ իրար խառնված 10-20 կիլոյով շաքարավազ էին առնում: Որ տենց չխառնվեին իրար, շաքարավազի գինը հաստատ չէր բարձրանա: Նենց հերթ էր, որ մի ժամ հերթ եմ կանգնել, մինչև իմ 25 կիլո շաքարավազն առել եմ:

John
26.12.2014, 01:48
- Փաստորեն դու էլ ես էղել էդ 15 հոգու մեջ, որ խուլիգանավարի ծեծեցին ինձ։ 3 տարի ա անցել…
- Բա ապեր, ո՞ւմ մտքով կանցներ…
- Լսի հլը, ձեր մեջ մեկը կար, լավ հասցրեցի, քիթը դեմքի մակարդակին իջավ…
- Հա՜, կառատեիստ Հարութիկն էր, ընկերս ա։
- Կբարևես;)

Նիկեա
26.12.2014, 05:02
Երեկ փոքր քուրս՝ էն ճստոն, որ հիմա իննը տարեկան ա, ինձ ասեց որ ես հեքիաթների մեջ եմ մնացել :o Էդ ե՞րբ մեծացար, աղջի :angry էդ ո՞նց մեծացար, որ խաբար չեղա :angry

Անվերնագիր
28.12.2014, 18:34
-Պարոն մայոր ատամս ցավում ա, ի՞նչ անեմ
–Գնա պահեստից 2 հատ սխտոր բեր
միքիչ հետո.
- բերեցի պարոն մայոր, հետո՞
- Ի՞նչ հետո. մեկը դիր ատմիտ տակ, մյուսն էլ կոխի *ռտ, 2 ժամը մեկ տեղերով կփոխես

Chuk
30.12.2014, 13:39
Ծնունդիս օրով էդ սրիկա պրոյեկտից պրծա: Սատանան տանի: Ո՞վ կմտածեր, որ սենց ձգվելու ա:

Freeman
02.01.2015, 23:24
Էն պահը, որ փոքր
ախպերդ ընկերուհի ունի, իսկ դու
տենց լոխ էլ կմեռնես ։))

Chuk
03.01.2015, 00:08
Բախտս բերել ա, որ սնահավատ չեմ:

Ամբողջ կյանքումս երկու անգամ է եղել, որ Նոր տարին տանը, տնեցիների հետ չեմ դիմավորել, էդ էլ ծառայության տարիներն էին. այլ տարբերակ չկար: Ամուսնանալուց հետո էլ, չնայած առանձին ենք ապրում, բայց Նոր տարին դիմավորում ենք մերոնց տանը, մեծ ընտանիքով: Ու ստեղ իհարկե բախտս բերել է, որ մերոնց հետ նույն շենքում, նույն մուտքում ենք ապրում՝ մի հարկ տարբերությամբ:

Էս տարի էլ ավանդույթը չփոխեցինք ու Նոր տարին դիմավորեցինք մերոնց տանը: Հավես էր: Ավետիսն առաջին անգամ մեր հետ դիմավորեց: Տղես մի տեսակ զգում էր, որ ինչ-որ բան է կատարվելու. նախ ցերեկը շատ քնեց, հետո էլ երեկոյան յոթն անց կես որոշեց քնել, որ տենց բան չունի, քնեց մինչև տասն անց կես, իսկ հետո առույգ մեր հետ դիմավորեց նոր տարին, մինչև գիշերը մեկը արթուն մնալով, էն դեպքում, որ միշտ իննին-տասին քնում է: Մեր հետ հավասար ուրախացավ, մեզ բոլորիս լավ ուրախացրեց, հետո քնեց:

Գիշերը 2:30-ին մերոնց հետ բարձրացանք մեր տուն. տենց ավանդականոտ բաներ ունենք, մերոնք ուզում էին Նոր տարին մեր տանն էլ շնորհավորեն, մի բաժակ մի բան խմելով:

Տանն ամենաառաջինը աչքս ընկավ պատի ժամացույցին... ցույց էր տալիս 9:30 րոպե, իսկ վայրկյանի սլաքը հետ էր պտտվում: Հասկանում եք, չէ՞, թե ինչ է դա նշանակում: Նշանակում է, որ ուղիղ ժամը 12-ին, երբ ամբողջ աշխարհը (դե, մեր ժամային գոտում) նոր տարին էր դիմավորում, մեր ժամացույցը սկսել էր հետ պտտվել:

Պատճառը շատ հասարակ է, էս մեր ժամացույցի էլեմենտը հենց նստում է, սկսում է թարս պտտվել: Բայց հենց է՞դ պահին :))

AniwaR
04.01.2015, 03:12
Սոցիալական ցանցերը (մասնավորապես՝ էն գրողի տարած ֆեյսբուքը) բթացնում են միայնության զգացողությունը: Նայում ես կանաչ կետերին (եթե բախտդ բերում ա՝ կարմիր պնթիկներին) ու քեզ թվում ա, թե կան մարդիկ, որոնց համար մեկ չի քո գոյությունը, քո ցավը:

Բայց քիչ անց սովորության համաձայն սկսում ես դեպրեսիվ լինկեր պոստել ու դեպրեսվել, որ դեպրեսիայի պատճառը չի նկատում քո դեպրեսիվ վիճակը: Ու մարդկանցով շրջապատված միայնության զգացողությունը ավելի ա սրվում:

Չէ, շնորհակալություն: Միակ բանի կարիքը, որ ես ունեմ հիմա, տաք թեյն է՝ երկու ճաշի գդալ շաքարով:


https://www.youtube.com/watch?v=qUY8l52sfd4

Enna Adoly
08.01.2015, 23:12
Երեկ մարշուտկի վարորդը վատացավ /ինֆարկտ,ինսուլտ,չգիտեմ/: Ժամանակին զգացել ու կանգնեցրել էր մեքենան: մարդիկ 100 դրամը դրեցին ընդեղ,դուրս եկան: Մնացի ես ու մի կին իր հիվանդ երեխու հետ: Արգելակված, քարացած կանգնել եմ ու նայում եմ գնացողներին, չգիտեմ՝ինչ անեմ: Էս կինը ինձ ա նայում.
-Զանգե՞մ շտապ օգնություն:
շարունակում եմ ճակատին նայել, չգիտեմ ՝ինչ ասեմ: Էդ պահին հաստատ համոզված եմ,որ պետք է զանգել, բայց անընդհատ գլխումս էն միտքն է,թե ինչու՞ սաղ գնացին ու ոչ մեկը քայլ չարեց շտապ օգնություն զանգի: Վերջը զանգեցին:
Պատահական էս (http://secret.am) կայքում հայտնվեցի: Ասենք էս մարդիկ մեր մեջ քայլում են, ու դու կյանքում չես գուշակի, որ մարդը էդ խնդիրն ունի, անկապ խնդիրներ են թվում, բայց փաստորեն մարդուն նեղել են: Ամեն մեկն էլ մի գրելու պատմվածք ա, ընդհանուր տխուր ա, բայց բաներ կա կասկածում եմ, կատա՞կ է,թե՞ լուրջ :think

Չհղի
Ես ինադու չաղացել եմ ու փորս մեծացրել, իբր թե հղի եմ: Ապրում եմ մենակ: Ու ինքս ինձ ձևացնում եմ, որ ես հղի եմ, խոսում եմ փորիս հետ, ինձ դուր է գալիս հղի լինել: Ուզում եմ երեխա ունենալ:
բոլերո
Ես տղա եմ ու զբաղվում եմ բալետով: Եթե պապաս իմանա, ինձ տնից կհանի:


Երեկ գիշերում էի տատիկիս տանը, դրա համար ստիպված էի տաքսով գնալ: Տաքսիստը հաճելի տղա էր ու շատ սիրուն ժպիտ ուներ: Երբ ես դուրս եկա մեքենայից ու գնում էի դեպի համալսարան, նա ետևիցս կանչեց «կներեք, կներեք», երբ ես պտտվեցի, նա ասաց «իսկ գումարը չե՞ք ուզում տալ»: Էսպես ես դեռ հուսախափ չէի եղել:


Ես աղջիկ եմ: Առավոտյան, բացելով աչքերս, վախենում եմ իմ անկողնում ինչ-որ անծանոթ տղամարդու տեսնելուց, հետո նոր գիտակցում եմ, որ դրանք ուղղակի իմ մազոտ ձեռքերն են:


Չեմ կարողանում հասարակական վայրերում հանգիստ բանան ուտել, ինձ հիմար եմ զգում:


Իմ անունը Մարինա է, հայրս է ինձ այդ անունը տվել՝ իր ռուս սիրուհու պատվին:


Իմ զույգ քույրը ավելի գեղեցիկ է, քան ես:



Իմ պարամետրերը 90 * 61 * 93 Ամուսինս արգելում է ինձ ուտել, քանի որ նա կարծում է, որ ես, չաղ եմ. Սոված եմ


Քանակը կապ չունի
Հանդիպում եմ մի տղայի հետ:Նա մտածում է, որ նա իմ առաջին տղամարդն է:Սակայն, եթե ճիշտն ասեմ 13-րդն է

Այսօր իմ ծննդյան տարեդարձն է:Ես դարձա 19 տարեկան:Ծնողներս ինձ կշեռք են նվիրել :

AniwaR
09.01.2015, 05:34
http://youtu.be/AXfzMi0-zxo

Էս «տեսահոլովակը» ես եմ սարքել 3 տարի առաջ՝ Գորիսում, Դիլիջանում ու Սևանում իմ նկարած ֆոտոներով: Ու հիմա նայում ուրախանում եմ. ասում եմ՝ ինչ լավ ա, որ չեմ ալարել, սարքել եմ: Ճիշտ ա՝ շատ չէ, բայց տակը մի երկու հոգի այլ երկրներից քոմենթել են, որ սիրուն տեսարաններ են շատ (ու երաժշտություն), ու մտածում եմ՝ ինչ հավես ա. ես էս հողի զավակն եմ. իրականում շատ սիրուն ա ինքը ու յուրահատուկ (ոնց որ մյուս երկրները), մնում ա մարդիկ մի քիչ ճաշակ ձեռք բերեն, խելացվորեն ու բարիանան: :)) Հա, մեկ էլ մաքրասեր դառնան:

Երանի՝ բոլոր հայաստանաբնակները շատ ճամփորդելու հնարավորություն ունենային: Բոլորը, շատ ու հաճախ ու տարբեր տեղեր:

Claudia Mori
11.01.2015, 21:05
Վաղուց չեմ գրել: Երբ սկսում ես ամեն ինչ զրոյից, երեւի պետք է որոշ ժամանակ լռել, որ հետո խոսելու բան լինի, բայց այսօր մի բան եմ ուզում գրել: Ես տարբեր բացասական մարդկանց գծեր եմ տեսել, որոնք տարիների ընթացքում սկսել եմ հասկանալ, քանի որ իմ մեջ էլ ինչ որ տոկոսներ եմ նկատել այդ գծերի, բայց մի բան կա, որը ուղղակի երբեմն սպանում է ինձ, քանի որ դե չկա էլի իմ մեջ, եթե կա էլ շատ շատ քիչ է երեւի ու միշտ ուրիշ դրական բանի է փոխակերպվում: Խոսքս նախանձ երեւույթի մասին է, որը ոչ մի դրական բանի չի փոխակերպվում...Մի այլ կարգի չեմ հասկացել, չեմ հասկանում ու չեմ էլ հասկանա, թե էս անտեր զգացումը ինչ է անում մարդկանց մեջ, երբ կան այնպիսի զգացումներ ինչպիք են երազանքը, նպատակը ու կամքի ուժը...

Alphaone
12.01.2015, 03:50
«Մանկական ատրճանակներ»
ինչ խանությում կարդացել եմ, ուղեղիցս դուրս չի գալիս...
երեխա և ատրճանակ...
մանկուց մարդկանց որպես մարդ են դաստիարակում...
այլմոլորակայինները գալիս են, կարդում՝ մանկական ատրճանակ, ու եզրակացնում՝ «մարդիկ վտանգավոր են, ոչնչացնել ինքնապաշտպանական նկատառումներով«, քանի որ էնտեղ էլ ոմանց մանկուց որպես մարդ են դաստիարակել...

Smokie
13.01.2015, 23:27
Ի՞նչ եք կարդում հիմա
Չարլզ Չապլին-Իմ կենսագրությունը
Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որ հիշեմ դպրոցական տարիների վերջին 2 ամառներին կարդացածս::)Անցած տարի էլ բերել էի էնտեղից:
Ո՞ր էջն եք հասել
98/593
205


Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր ա::) Կարծում եմ եթե իրենք սկզբում աղքատ չապրեին, Չապլինը բազմահանճար մարդ չէր դառնա, էնքա՜ն բաներ ա սովորել էդ օրերին: Մեծամասամբ հիշում եմ գիրքը, բայց էնքա՜ն հաճելի ա կրկնությունը: Գրքում կան նաև նկարներ, լրացուցիչ ինֆորմացիաներ, Չապլինի ֆիլմերի ցանկը տարբեր ստուդիաներում և իհարկե իր հանրահայտ նամակը դստերը՝ Ջերալդինային:::good Իրոք մե՜ծ մարդ էր::roll

Ես ծանր եմ տանում, երբ որեւէ մեծության մասին վատ բաներ եմ իմանում, կամ որեւէ բան իր մեջ դուրս չի գալիս: Բայց ոնց հասկանում եմ առաջ շատ ավելի ցավոտ էի ընդունում, ուզում էի չհավատալ: Երեւի դրա համար էլ հիմա կարդալուց չեմ կարողանում հիշել էն վատը, (իմ սուբյեկտիվ կարծիքով,) ինչի մասին Չապլինը արտահայտվում ա շատ հանգիստ ու ինքնավստահ:
Չէ՛, էդ մարդը ոչ հանցանք ա գործել, ոչ էլ: Ուղղակի ոնց տեսնում եմ շատ ինքնահավան էր: Դեռ պատանեկության օրերին էր շատ հպարտ՝ երբ թատրոնում էր խաղում ու անհաջող, թույլ ներկայացումների միակ պլյուսն էր լինում, ինչպես մեկնաբանում էին լրագրերը, բայց դե, էլի ոնց որ կորցներ իրեն: Ամեն ինչ չափի մեջ ա գեղեցիկ::pardon Իսկ առաջին ֆիլմերից, ունեցած մե՜ծ հաջողությունից ու ճանաչումից հետո արդեն շա՜տ էր քիթը տնկել: Սկսել ա անընդհատ իրեն թանկացնել ռեժիսորների մոտ: Անգամ կարող էր կոնֆլիկտի գնալ հանուն աշխատավարձի բարձրացման, չնայած էլի քիչ չէր ստանում:
Պարծենկոտ էր շատ: Այ հենց հիմա էլ հասել եմ էս զվարճալի մասին, որը մոռացել էի:

Խոսակցություն բացվեց հիպնոտիզմի մասին, եւ այստեղ ես պարծեցա, թե օժտված եմ հիպնոսելու ուժով: Ես պնդեցի, որ մեկ րոպեում կարող եմ հիպնոսացնել այս սենյակում գտնվող ամեն մեկին, եւ այդ ասացի այնպիսի համոզչությամբ, որ ներկաների մեծ մասը,_ ավելի ճիշտ բոլորը բացի Էդնայից,_ հավատացին ինձ: Էդնան ծիծաղեց:
- Դատա՛րկ բան. ինձ ոչ ոք չի կարող հիպնոսացնել:
............................................................................................................................................ ................................................................................
Ես անմիջապես արեցի մի երկու շատ տպավորիչ պասսեր, սեւեռուն նայելով Էդնայի ուղղակի աչքերի մեջ, իսկ ապա մոտենալով նրան, արագ շշնջացի, այնպես որ մյուսները չլսեին.
- Ձեւացրեք, թե քնած եք:
Ես շարունակում էի պասսեր անել, կրկնելով.
- Դուք կքնե՛ք, դուք արդեն քնում ե՛ք... Դուք քնու՛մ եք...
Այստեղ ես ետ նահանջեցի, Էդնան թեթեւակի օրորվեց, ես արագ բռնեցի նրան, հանդիսատեսներից երկուսը ճչացին:
- Շուտ ինձ մոտ եկեք,- ասացի ես:- Օգնեցեք տեղավորել նրան բազմոցի վրա:
Երբ Էդնան «ուշքի եկավ», թվում էր շատ հուզված, ասում էր, որ սարսափելի հոգնածություն է զգում:
Նա կարող էր շահել գրազը, ապացուցել իր իրավացիությունը, բայց շռայլորեն զոհաբերեց հաղթանակը հանուն լավ կատակի: Դրանով Էդնան արժանացավ իմ հարգանքին եւ համակրությանը, իսկ ամենակարեւորը, համոզեց ինձ, որ զուրկ չէ հումորի զգացումից:
Չնայած էս դեռ առաջին անգամն ա, որ Չապլինը պարծենալով հանդերձ խաբում ա: Չգիտեմ, կարող ա ես զուրկ եմ հումորի զգացումից, բայց ինձ թվում ա, եթե նման իրադարձությանը ներկա լինեի ու իմանայի, որ դիմացինը ժուլիկություն ա արել, աչքիցս կընկներ: Ասենք խաղում ժուլիկությունը կարող եմ հասկանալ՝ խորամանկ ա, ու շատ դեպքերում դա գնահատելի ա, բայց էստեղ... չնայած էս էլ ա խաղի նման::))
Հա ու մի դրվագ եմ լավ հիշել առաջին կարդացածիցս հետո, որին դեռ չեմ հասել:

- Եթե անգամ որեւէ հնարավորություն մնացել է մեր բարեկամական փոխհարաբերությունները պահպանելու համար,- նկատեցի ես,- դու դա սպանում ես քո ստով:
Եւ այստեղ ինքս ստեցի, ասելով, թե գնացել եմ նրա հետքերով եւ տեսել,որ նա կազինոյից դուրս է եկել իր եգիպտացու հետ եւ գնացել նրա մոտ՝ հոթել: Ի մեծ զարմանս ինձ, նա հանկարծ անձնատուր եղավ, խոստովանեց, որ այդ բոլորը ճիշտ է, եւ երդվեց բոլոր սրբություններով, որ կյանքում այլեւս երբեք չի հանդիպի նրան:
Ի դեպ, էդ աղջկա հետ էլ նո՜ր-նոր էր ծանոթացել՝ վերջինս իր երկրպագուհին էր:



***

Բա մի անգամ էլ Էլվիս Փրեսլիի մի համերգն էի նայում, «Love me tender» երգի ժամանակ իջել էր դահլիճ ու հերթով, աղջիկներին պաչելով երգում էր::)) Նայում եմ ու ասում «փաստորեն շատ էլ անհամեստ էր էս մարդը»::))


Բայց դե լավն են է՛լի, իրանց արվեստով, իրանց ստեղծածով, կամ թեկուզ հենց էդ փիառով լավն են մեծերը::))

Tiger29
19.01.2015, 02:54
Ինչքան հաճելի են այս հաղորդումները, երբ վերջացած են լինում, երբ չկան մրցավարների երկարահունչ ու անիմաստ խոսքերը, երբ չկան սմսներ-մսմսները, երբ հաղորդավարը չի սղոցում ուղեղդ:


https://www.youtube.com/watch?v=83MvJJM9nxU

Նույն ձևով <<Պարիր, թե կարող ես>> նախագիծն էլ է շատ լավը:

Այբ
19.01.2015, 15:08
Մեկ-մեկ, երբ հետ ես նայում, թվում է, որ տարիները ոչ թե ուղղակի անցնում են, այլ տարիները «ցնդվում » են ժամանակի մեջ։ Ի՞նչ ենք մենք հիշում ասենք՝ մեր կյանքի 20 կամ ավելի տարիները ընթացքում․․․ուղղակի հիշում ենք որոշ դեպքեր, իրադարձություններ; Բայց հետաքրքրի է՝ շատ դեպքեր, իրադարձություններ, երբ ժամանակի կտրվածքով ես նայում, քեզ թվում է, որ դու ուղղակի գիտես, որ դա ինչ-որ մի ժամանակ եղել է (ինչ-որ բաներ ես հիշում և այլն), բայց միաժամանակ թվում է, որ «չի եղել» . «չի եղել» ,ասենք՝ դպրոցական տարիները, բուհ ընդունվելու շրջանը, բակալավրիատի սովորելու տարիները․․․Կյանքը դառնում է ներկան, ներկա պահը ու , ըստ էության , վաղն էլ «չի լինելու»։ Չի լինելու, որովհետև մեր կյանքը հենց ներկա պահն է, վայրկյանը, որը կարևոր է դառնում նրանով, թե այդ պահը ինչքանով ենք օգտագործում, որ հասնենք մեր ինչ-ինչ նպատակներին։ Ամենակարևոր բաներն էլ, ի վերջո, ժամանակի ինչ-որ մի կետում դառնալու են «անկարևոր»։ Ու դա երևի լավ է։ Երբ քեզ համար կարևոր ինչ-որ մի բանը դառնում է անկարևոր, ուրեմն՝ դու ունես արդեն «նոր կարևոր» բան, որը, կոպիտ ասած՝ վաղվա օրվան է տրամադրում; Ու էսպես ապրում ենք, էլի․․․Բայց մեկ-մեկ ահավոր ճնշող զգացողություն ես զգում, երբ հասկանում ես, որ չես կարող էնպես անել, որ որոշ բաներ չթողնես, որ անցնեն «չի եղել» շարքին․․․է՜հ։
Հ․Գ․ «Ցրիվ մտքերը» շարքից։

Այբ
20.01.2015, 12:41
Սերյոժայի փրկվել հրաշք էր թվում․ մարդասպանը չէր կարողացել կրակել (զենքը չէր աշխատել), գործի էր դրել սվին դանակը, և միայն դեպքից 4 ժամ հետո էին երեխային հասցրել հիվանդանոց;
Ես չգիտես ինչի, բայց վստահ էի, որ էդքանի բանի միջով անցած փոքրիկը հաստատ փրկվելու է, ու հենց էնպես չի փրկվել սպանդից, որ մի քանի օր հետո հիվանդանոցում մահանա, բայց․․․:(

Իսկ ի՜նչ ոգևորությամբ ու հույսերով էին Ավետիսյանների ընտանիքը դեպքից 12 օր առաջ դիմավորել Նոր տարին։

Յոհաննես
22.01.2015, 23:47
Ապրում եմ նրանց մեջ,ապրում եմ ու զարմանում,որ ապրում եմ հետաքրքիր,երջանիկ ու ազատ կյանքով: Ու ամենագլխաորը էն է, որ ամեն պահի ինձ զգում եմ. Իհարկե տանջող հարցերը շարունակում են քայքաել հոգիս, բայց դե պետք է էդ հարցերին էլ ինչ որ լուծում տալ. Անվերջ մտածում եմ ու էլ չգիտեմ արդյոք ուզում եմ հետ գալ. Ու գրողը տանի ահաոր շատ եմ ուզում սիրահարվեմ, տոլի իմպոտենտ վախտերս է անցել

Վոլտերա
23.01.2015, 02:38
Մի հատ Յոհան ունենք մեր ակումբում` սենց անհասկանալի, մշուշոտ տիպ ա, էն որ ինքն էլ իրենից գլուխ չի հանում: Ինքն ամեն րոպե մտածում ա իր ու իր շուրջը պտտվող աշխարհի մասին, ու միշտ մի աննոռմալ եզրահանգման գալիս ա, հետո ինքը իրեն հակասել ա շատ սիրում: Մարդ կարդացող ա` սենց կքայլենք, մատը մեկի վրա կդնի, կսկսի պատմել էդ մարդուց` ով ա, ինչ ա, ինչ տեսակի ա :)) իրա գլխում միշտ ինչ-որ յուրահատուկ արտակարգ իրավիճակ ա, ու ոնց տեսնում եմ էդ իրավիճակը կանխելու ոչ մի միտք չունի հլա որ:
Ու մեկ էլ սիրում ա պաթոսով փիլիսոփայել ու ինքն իրեն տանջել :)
Հա ու Յոհանը բանակում ա, ու չգիտեմ, թե ինչ փուլի ա հասել իր աննոռմալությունը, ինչ մակարդակի վրա ա :Դ
Ու ինքը պիտի (ուզի, թե չուզի) բանակից ողջ հետ գա, որովհետև ես դեռ իրեն մի շատ կարևոր տետր ունեմ վերադարձնելու, ու պիտի իր ասած ֆիլմերը քննարկենք ու էլի տենց բաներ

Freeman
23.01.2015, 07:27
Երբ մարդը գիշերը քնից արթնանում ա, միզում տեղաշորի մեջ, պառկում մեջը, քնում, որ բանակից ազատվի, ուրեմն էս երկրում մի բան սխալ ա։
Երբ բանակում ինչքան նորմալ երաժշտություն լսող կա, բոլորի մոտ նևրոզ ա ախտորոշված, ուրեմն էս երկրի բժշկության հետ մի բան էն չի։
Երբ չես հիշում, թե երբ ես նորմալ քնել կամ հաց կերել վերջին անգամ, ու քեզ կարող ա դատեն հիվանդին սրսկելու պատճառով անիմաստ շարքում չկանգնելու համար, ուրեմն արդարության հետ մի բան էն չի։
Երբ ամեն երկրորդ դեպքից մտածում ես, որ երկրի հետ մի բան էն չի, ուրեմն քո ընկալման կամ սպասելիքների հետ մի բան էն չի։

Smokie
26.01.2015, 10:40
Շատ ավելի հեշտ ա երբ դիմացինիդ առաջին անգամ ես տեսնում, բայց իր մասին լսել ես, ինքն էլ քո մասին ա լսել: Չես կարողանա հարցնել, «բա ու՞ր էիր էսքան տարի», եթե լուրջ պատճառ չունենաս դրա համար: Քո համար էնքան սովորական ա դարձել, որ էդ մարդն ընդհանրապես չի եղել քո կյանքում:

Իսկ եթե մարդուն մանկուց ես ճանաչում՝ լավ հարաբերությունների մեջ եք ու հանկարծ մի օր պարզում ես, որ սառել ա, փոխվել ա մի բան: Այ էստեղ դժվար ա անտեսել, որովհետև հիշողություններ ունես՝ թե լավ, թե վատ՝ դիմացինից ա կախված: Իսկ ավելի լավ չէ՞ր լինի չճանաչեիր, եթե մենակ վատն ես հիշելու:

Chuk
26.01.2015, 21:53
Պետք ա կարողանամ վաղվանից «ընդհատակ» անցնել:

Էդ նշանակում ա, որ պետք ա մինչև փետրվարի կեսը ինձ կարողանամ կտրել ժամանցային կայքերից (էդ թվում ակումբից ու ՖԲ-ից), լրատվական հոսքից, ակումբներից, բարերից ու փաբերից, գարեջրից, ընկերներից: Չէ, էնպես չի, որ լրիվ, բայց էդ ամեն ինչը էս ընթացքում պետք ա հասցնեմ նվազագույնի:

Բայց համ էլ պետք ա կարողանամ նենց անել, որ սա լինի վերջին անգամը: Նադայել եմ եղել սենց գործերից, որ մեկ էլ վերջին պահին մի հատ գերծավալուն գործ են տալիս, անասնագույն ժամկետներով: Իսկապես ժամանակն ա ուրիշ տարբերակի անցնելը:

Հուսամ, որ կամքս կհերիքի:

Հայկօ
27.01.2015, 13:53
Պետք ա կարողանամ վաղվանից «ջրի երես» դուրս գալ:

Էդ նշանակում ա, որ պետք ա վաղվանից ինձ կարողանամ կտրել աշխատանք-տուն-աշխատանք կախարդական շրջանից (էդ թվում հաճելի, բայց ոչ եկամտաբեր գործերից), ծրագրերից, թարգմանություններից, արտաժամերից ու շաբաթ-կիրակի մինչև կեսգիշեր աշխատելուց: Չէ, էնպես չի, որ լրիվ, բայց էդ ամեն ինչը մոտ ապագայում պետք ա հասցնեմ տանելի մակարդակի:

Ու համ էլ պետք ա կարողանամ նենց անել, որ սա շարունակական լինի: Նադայել եմ եղել սենց վիճակից, որ կարոտում եմ բոլորին, կտրվում եմ ամեն ինչից, զրկվում եմ Ակումբից, լրատվական հոսքից, ակումբներից, բարերից ու փաբերից, գարեջրից, ընկերներից: Իսկապես ժամանակն ա ուրիշ տարբերակի անցնելը:

Հուսամ, որ ժամանակս կհերիքի:

Chuk
29.01.2015, 14:12
Չէ, էն գրածիցս հետ չեմ կանգնել, բայց քանի որ էդ գործն անելու ընթացքում «ձեռս ընկավ» էս նկարը, չէի կարող չկիսվել :))

http://files.eurashe.eu/wp-content/uploads/2012/05/Min_Conf_Bucharest_13.jpg

38 երկրների կրթության նախարարներ են, որոնցից 10-ը... լրիվ կամ մասնակի ճաղատ :))

Մենք էլ գիտենք Աշոտյան ունենք, աշխարհը չունի :))

Այբ
31.01.2015, 01:39
Հեռակա մագիստրոսների թեզի պաշտպանությունն էի լսում՝ որպես ազատ ունկնդիր։
Դասախոսներից մեկը․
-Վերջին տարիներին, ի տարբերություն իմ գրախոսած մյուս թեզերի( ըստ գովեստի խոսքերի՝ ես մտածեցի, թե հեսա 20 է ասելու) ամենահաջողվածն էր, 12
:o:D
Մի աղջկա թեզն էլ շատ քլնգելուց հետո՝ դասախոսներից մեկը․
-Ոչինչ ջանիկս, մյուս անգամ լավ կգրես։
-<Մյուս անգամ լավ կգրես>․․․ոնց որ էլի է ընդունվելու համալսարան, որ նորից թեզ գրի,- արձագանքեց մի ուրիշ դասախոս։

Վերջն էր:D

Յոհաննես
31.01.2015, 22:50
Խառն եմ խառը :)) սկզբից ակումբին էդքան լուրջ չէի վերաբերվում հետն էլ ուզում էի ինչ որ կերպար ստեղծել իմ անտեսված ես-երից մեկի հիմքի վրա. Իսկ հիմա ամեն ինչ այլ է, ակումբում արդեն շատ բաներ կարամ գրեմ, մեջս դատարկեմ ու մի քիչ հանգստանամ: բանակում կա մարդ ում կարամ շատ բաներ ասեմ, չնայած է անտանելի է որ իմ ասածները լրիվ այլ կերպ է ընկալում ամեն օր մի քանի անգամ ասում է որ ցնդել եմ, ել չգիտի որ իմ մոտ էդ ի ծնե է. Մինչև բանակ գալս կարծում էի որ էդ ամենը կկորցնեմ ու էդ մտքից շատ էի վախենում, բայց հիմա ինձ իսկապես հանգիստ է պետք, էսօր ինչ որ շատ ծանոտ բան զգացի , հա էլի արաջվանն եմ. Էլի անդադար երևակայում եմ, էնքան որ արդեն մեկ-մեկ կորցնում եմ իրականի ու երևակայականի սահմանը. Ինչքան շատ գրեմ էնքան ավելի շատ գրածներիս կջնջեմ, դրա համար ավելի լավ է էսքանով սահմանապակվեմ. Ու գնամ մտածեմ, էնքան մինչև սկսեմ գործել հետո արդեն գտնեմ իսկ հետո... Իսկ հետո գրողի ծոցը

CactuSoul
01.02.2015, 00:03
Ես էլ զարմանում էի, թե ինչու տնեցիք չեն զանգում, չեն հարցնում՝ ուր եմ, ինչ եմ անում էս ժամին: Տուն եմ եկել, դու մի ասա՝ տանը չեն:
Այ սենց ա, որ իրենք իրենց անելիքներով ու կյանքով են ապրում, բոլորս էլ գոհ ու երջանիկ ենք լինում, իրենք էլ են զգում, որ ոչ մի սարսափելի բան չկա նրա մեջ, որ էս ժամին տանը չես: Հատկապես եթե տրամադրությունդ լավ է: Իսկ որ տանը նստում ու կենտրոնանում են ինձ վրա, միանգամից բոլորիս կյանքն էլ բարդանում է ու նյարդայնությամբ լցվում: Անիմաստ տեղը:
Չեմ զանգի: Միայն եթե շատ ուշանան՝ նոր ))

Freeman
01.02.2015, 02:06
Երևի առաջին անգամ եմ ժամանակին հիշում ծնունդիդ օրը, բայց, մեկ ա չեմ կարա շնորհավորեմ։ Requiescat
in pace , բաժակակից։

Անվերնագիր
02.02.2015, 15:01
Իմ ծառայությունը նման ա Տարանտինոյի կինոներից մեկին. Ոնցոր բեսամթ լավ երաժշտության տակ Ինձ մասերի են բաժանում, շուրջբոլորը արյուն ղարմաղալ... Ես շատ բարձր ձայնով աջուձախ եմ քֆրտում, իսկ վերջում... Վերջում Ճպցնում եմ երեկվա արաղից մնացած վերջին բաժակը:

մարիօ
02.02.2015, 21:06
Էսօր գործի տեղը ժողովրդին հարցնում եմ՝
-Ես եմ միամի՞տ, թե՞ մենք իրոք պեդոֆիլների երկրում ենք ապրում:
Մեկ էլ մեր փղիկը նայեց վրես, ասեց՝
-Մար, իսկ ե՞ս եմ միամիտ, թե՞ մենք նաև զոոֆիլների երկրում ենք ապրում: :think
ՈՒ չգիտեինք՝ լացեինք, թե ծիծաղեինք: :[


*Գործի տեղը Նարնջագույն փղիկն ա ու մենք տենց մարդ ունենք, որը փղիկի շորերով ուրախացնում ա երեխեքին:

Claudia Mori
03.02.2015, 22:01
Որ նոր էի եկել ինձ թվում էր, որ ժամանակը կանգ առավ: Ես միշտ էդպես աննորմալ եմ եղել, քանի որ ինչ արել եմ, ռիսկով եմ արել, ու ռիսկով էլ այլրվել եմ, ռիսկով էլ զգացել եմ երջանկություն, որը երեւի միայն թեւեր ունենալու դեպքում են զգում: Հայաստանի անհամեմատելի տեմպից հետո, մի տեսակ ամեն ինչ շատ հանգիստ էր, ինձ մի պահ թվաց, որ 180 աստիճանով փոխվեց ամեն ինչ: Հիմա Հայաստանի տեմպից արագ է ժամանակը թռչում, օրս էլ չափազանց հագեցած է: Ու ես էլի դժգոհ եմ, ուզում եմ քնել, ուզում եմ հանգստանալ: Այ մարդ ես ինչու եմ անընդհատ դժգոհ: Մի կարճ ժամանակ շատ շաաաաաաաաատ երջանիկ եմ, հետո նորից հոգնում եմ, ուզում եմ գլխիս մի բան սարքեմ, որ կյանքը հետաքրքրանա, բայց իրականում ախր ամեն ինչ նույնն է, ուղղակի ոնց որ անընդհատ նոր շոր ես ուզում հագնել, կյանքն էլ նման մի բան է, շոր հագնելով խաբում ենք մեզ...բայց մեկա ինչքան էլ դժգոհ լինեմ, ես էս կյանքի համար գժվում եմ :))

Այբ
11.02.2015, 11:24
Մի քիչ գուցե դաժան հնչի, բայց ախպերները շատ սիրելի են, երբ բանակում են։:D

Ուրեմն, մեծ ախպերս մի ամիս առաջ է, ինչ բանակից եկել է։ Ամբողջ տնով, ինչ ասում էր, խելոք-մելոք ենթարկվում էինք, առանց ջան-ի հետը չէինք խոսում։ Բայց դե արդեն գալուց մի ամիս է անցել, երես է առել ու արդեն, որ մի բան է լինում, տնեցոնք էլ կամաց-կամաց նկատողություններ են անում․
-Ոտքերով առաջ մի՛ արի,-մամաս ու ես։
-Հերի՛ք է կոմպի դեմը նստես, հելի, որ ես նստեմ,-փոքր ախպերս։
-․․․-պապաս։

Դե ինքն էլ հետ չի մնում, ու որ սկսում է բողոքել-մողոքել, տնով պատասխանն ունենք․
-Կարող է գիտես՝ բանակից նոր ես եկե, հը՞:sad:D

:D

LisBeth
12.02.2015, 22:15
Տատիկս ինչ առիթով ինձ շնորհավորում ա, բաժակը չխկցնում ու ասում ա.
- Խելք ու շնորհք:
Մի անգամ սուտ նեղացած ձևացա, ասի:
- Տա, ուրիշ բան չկա ցանկանաս, ասենք առողջություն, երջանկություն, սեր: Միշտ նույն բանն ես մաղթում:
- էհ, - ուսերը թոթվեց տատիկս, - ինչ որ չունես էն եմ մաղթում...

Արամ
13.02.2015, 00:25
Չկա՛ հանձնվել բառ, չկա՛ չկարանալ բառ․․․արա ուղղակի գոյություն չունեն տենց երևույթներ։

Այբ
13.02.2015, 20:50
Անվճար, արագ և մատչելի Xerox` նկարում ենք հեռախոսով։

Ռեյ սամա
13.02.2015, 22:08
ջղայնանում եմ...
մտնում ես ֆեյսբուք՝ ես դոդ եմ, դուրս ես գալիս փողոց՝ սիգնաաալ, զանգում ես ընկերներիդ՝ մի հատ չգնա՞նք երանգներին, գնում ես սրճարան՝ ձեր զույգը շու՞տ կգա - չի գա - բա վալենտին ենք նշում, գալիս ես Տուն՝ բա Ֆլանի հորաղբոր աղջիկ Ֆստանի տալի հարևանի տրնդեզն ա - ամոթ ա - կանչել ա-պիտի գնանք...
Ուզում եմ ասել...տարակարծությունը լավ բան է, հետաքրքրությունների լայն շրջանակը...մի տարվեք:

Chuk
15.02.2015, 00:13
Ասում ա.
- Ես հասկացել եմ, որ ճիշտը էժան կոշիկ առնելն ա, դրա համար հիմա մենակ «xxxx» խանութից եմ կոշիկ առնում: Հեն ա, էս ձմեռ արդեն երեք զույգ սապոգ եմ առել:

հ.գ. Խանութի անունը ծածկագրված ա՝ հակագովազդ չանելու համար:

Մարկիզ
15.02.2015, 00:47
Ես էլ մի էս կարգի բան հիշեցի: Մի օր լավ, կարգին թանկոտ կոշիկ էի առել... Հաջորդ օրը գնացի գործի, մի հատ «ժալետչիկ» (հայերեն՝ ժլատ) ու աննկարագրելիության աստիճանի «ձեռը փակ» ծանոթ ունեի, նայեց ու լրիվ լուրջ տոնով ասավ.

-Ապեր, լավն ա, շնորհավոր, ուրախությամբ: Բայց դու շատ ես քայլում: Քչացրու քայլելդ, որ ուշ մաշի...

Նոր էդ ժամանակ հասկացա, թե էդ մարդը խի էր հա վախտ նստած լինում ու հազվադեպ քամակն աթոռից կտրում:

LisBeth
18.02.2015, 00:33
Իմ համար հանգիստ նստած սպասում եմ Մեֆին, որ գա մրցույթը քննարկենք, մեկ էլ սմս.
- Կարա՞մ գամ:
- Արի:
Սենց ինձ հայելու մեջ նայում եմ, մտածում եմ "չգաս, ուղղակի մի արի, աչքերիս տակ սև, մազերս մտքերիս նման իրար հետ չունեն": Բայց գրում եմ.
- Լուրջ բան ա՞, վիճե՞լ եք:
- Հասցեդ գրի:
Գրողի տարած:
- Գարնանային 16. 17 կհավաքես:
Դուռը բացում եմ, կատուս փախչում ա: Երկու հարկ կիջնի հետ կգա, ոչինչ:
- Կներես, թափթփված եմ, տնախառ:
- Ոչինչ:
- Մնալո՞ւ ես:
Ճակատը շփում ա, ձեռքը իջնում ա կրծքին սեղմում ա.
- Չէ, հաշմանդանություն պետք է ձևակերպեմ:
- Ցավո՞ւմ ա, տենց էլ չգնացիր մամոլոգի մոտ:
- Լիզ, գժվում եմ, ժամանակ չկա: Օրը 40 մարդ եմ ինձանով անց կացնում:
Սկսվում ա երկար բողոք: Ես լուռ եմ, մեկ մեկ գլխով եմ անում: Ծուխը լցնում ա սենյակս: Ակտիվ, պասիվ: Չի հերիքում: Հատկապես երբ ձեռքս բռնում ա, բաց թողում, նորից բռնում: Ինչի՞ եկար: Պատուհանը բացում եմ, Ջոնին վազում ա շնչելու: Իսկ ես խեղդվում եմ:
- Կներես ինձ: Ես չգիտեմ, ոչ ոք չունեմ... տաքսի կկանչես: Հասցես…
- Ես կկանչեմ, դու մեքենայում հասցեն կասես:
- Լի՜զ:
Բոբիկ ոտքերս հագնում եմ սապոգներս.
- Մի արի ես կիջնեմ: Ո՞ւր ես հագնում:
- Իջնում եմ առաջի հարկ, հետդ կիջնեմ:
Նեքևում դուռը բացում կանգնում եմ, անցնում ու շրջվում ա: Անհարմար պահերից վախ ունեմ, ձեռքերս դողում են: Մոտենում ա, համբուրում ու վազում մեքենայի մոտ: Թաց շուրթերս սառում ու անզգայանում են: Մի բարձր խարխուլ շենք հողին ա հավասարվում: Գրողը քեզ տանի…

ivy
18.02.2015, 00:33
Նիկոլի երկու բալիկները՝ Միան ու Ֆրեդերիկը, Սոնյայի մանկապարտեզի խմբից են: Ու Միան ինձ տեսնելիս միշտ հարցնում է, թե արդյոք կարող է Սոնյային հյուր գալ: Էդպես որոշեցի Նիկոլին նամակ գրել ու ասել, որ իր աչոնը, ինչպես նաև տղան կարող են Սոնյային այցելել, երբ ուզեն: Նիկոլն ուրախ պատասխանեց, օր ու ժամ որոշեցինք:
Էսօր նշված ժամին Նիկոլի ամուսինը գալիս է մեր տուն՝ երկու երեխաների հետ: Մուտքի մոտ ինձ հայտնում է, որ Ֆրեդերիկը չուզեց, էնպես որ մենակ Միան կլինի Սոնյայի հյուրը: Ու Միային թողնում են, իրենք հեռանում, թե՝ մի երկու ժամից զանգեք, գանք տանենք:
Մի քիչ անակնկալի եկա, հետո հասկացա, որ ես նամակով Միային և Ֆրեդերիկին էի հրավիրել մեզ հյուր, հատուկ չէի նշել, որ ծնողներն էլ կարող են գալ. իրենք էլ մենակ հրավիրվածներին էին հաշվի առել: Դե Ֆրեդերիկը չէր ուզել, մնացել էր Միան: Էդպես փոքր երեխուն թողեցին լրիվ անծանոթ տանը, գնացին:
Մարդ է՞լ էսքան գերմանացի լինի:
Ութ տարի անց մոտս դեռ մշակութային շոկեր են լինում:

laro
18.02.2015, 00:53
Ուղեղս էնքան խառն ա, էնքան ծանրաբեռնված ա տարբեր հարցերով ու խնդիրներով, որ դասերի համար տեղ չի մնում: Լրի՜վ բացիթողի վիճակ ա, ինձ զգում եմ ամենավերջին ծույլիկի նման. ինչ տարին սկսվել ա, բաաան չեմ արել ու ցանկություն էլ չունեմ, ամենավատը դա ա: Եթե անգամ ցանկությունս հետ գա, ահավոր շատ կուտակված նյութ ունեմ սովորելու: Ես արդեն կասկածում եմ՝ պետք ա էս ամեն ինչն ինձ, թե չէ. ես իրո՞ք էս էի ուզում, թե ժամանակս ու ֆինանսներս անիմաստ եմ վատնում: Իմ նման քշվածը, իմ նման անաշխատասեր, ծույլ մարդը ո՞նց կարա լինի բժիշկ. ես լուրջ կասկածում եմ ու տվայտանքների մեջ եմ: Իհարկե ես հասկանում եմ, որ ինչքան ասեմ քշված ու ծույլ եմ, էնաքան ավելի եմ էդպիսին լինելու, հասկանում եմ, որ էս վիճակից ինձ կարամ հանեմ մենակ ես: Չնայած հոգուս խորքում փնտրում եմ մարդ, ով ինձ կհասկանա, ով ինձ կօգնի էս վիճակից դուրս գալ, ով ինձ ուժ կտա, ոնց որ ասում են դուխ կտա: Ես միշտ էլ էսպիսին եմ. հույսս դնում եմ ուրիշի վրա: Կուզեի մի քիչ պինդ մարդ լինել.....
հ.գ. շատ ակումբցիներից լսել եմ, որ մտածում են ես շատ աշխատասեր եմ: Սուտ ա, չկա տենց բան, չհավատաք: Իմ աշխատասիրությունը ի հայտ ա գալիս շատ հազվադեպ ու շատ կարճատև. դրանից հետո ես իրոք չգիտեմ ինչու կտրուկ ու երկարատև մարում եմ.....

Այբ
18.02.2015, 20:59
Ինձ միշտ թվացել է, որ շատ կարճ կտրվածքով աղջիկները՝ ինքնավստահ, կյանքում իրենց տեղը գտած, գիտեն կյանքից ինչ են ուզում ․․․աղջիկներն են։
Իմ մազերը միշտ երկար են եղել; Եղել է, որ կտրել եմ, բայց երբեք, այսպես ասած՝ տղայի նման չեմ կտրել/ ի նկատի ունեմ շատ կարճ/։
Տեսնե՞ս մի օր կգա, որ ես էլ կկարողանամ մազերս <<տղայի նման կտրել>>;:(

StrangeLittleGirl
18.02.2015, 21:40
Գրողը տանի, մեր ասպիրանտներից մեկը պսակվել ա ու իրա ազգանվանն ավելացել ա նաև կնոջ ազգանունը, կինն էլ վերցրել ա իրա ազգանունը: Ու հիմա մարդ ու կնիկ նույն դաբըլ ազգանունից ունեն: Հուզիչ ա: Ես էլ եմ տենց անելու, եթե մի օր պսակվեմ:

Alphaone
18.02.2015, 23:30
էվոլյուցիա
ռեվոլյուցիա
դոդալյուցիա

Անվերնագիր
19.02.2015, 12:48
ծառայության մեջ դու միշտ փորձում ես ձեռքերիդ մեջ պահել էն խիարը, որը սավսեմ ուրիշ տեղ ա գտնվում: Ցավոք սրտի իհարկե:

Նարե
21.02.2015, 03:19
Ուզում ես գտնել նախկինում թողած ինչ-որ հանգույցներ, բայց ինչի՞ համար։ Երևի ինքդ քեզ վերաիմաստավորելու համար, բայց ոչ բնավ խորը, ու ոչ առավել ևս խորհրդավոր նկրտումներով։ Բանալ, մակերեսային, անհոգ, ուղղակի։
Օտարություն, համը հանում ես։

մարիօ
23.02.2015, 00:07
Էսօր մի 4 տարեկան աղջկա հետ զրույցի բռնվեցինք ու ինքը սկսեց պատմել, որ իր մորաքույրն ու մայրիկը վիճել են ու մորաքույրը իրենց թողել գնացել է մի ուրիշ տղամարդու հետ, ասում էր, որ մորաքույրը գնացել է ապրելու էդ տղամարդու հետ: Ես էլ որոշեցի բացատրել էդ երեխին, որ նորմալ ա, տենց լինում ա: Սենց խոսակցություն ունեցանք:
-Բա ինչի՞ ա իմ մորքուրը գնացել էդ մարդու հետ ապրելու:
-Դե երևի սիրում են իրար, որոշել են իրար հետ ապրել:
-Ինքը մեզ էլ էր սիրում բայց, թող մեր հետ ապրեր: Համ էլ ինչի՞ պիտի անծանոթ ձյաձյային սիրեր: :sad
-Դե տենց լինում ա, որ սկսում ես սիրել, էլ անծանոթ չի լինում, հարազատ ա դառնում:
-Մեզնից հարազա՞տ: Իսկ դու հեչ սիրե՞լ ես :think
-Դե չէ, դեռ չէ, բայց մի օր կարողա ես էլ սիրեմ:
-Դու էլ, որ սիրես, էլ մեր հետ չե՞ս խաղալու, ավելի լավ ա դու չսիրես անծանոթներին: :sad
Ինչ էգոիստ երկրում ենք մենք ապրում բայց: :D

Nihil
23.02.2015, 23:30
Կան հարաբերություններ, որոնցից հնարավոր չի դուրս գալ առանց քեզ դավաճան զգալու։ Ինչքան էլ ուզում է ամեն ինչ խոսեք, իրար հաջողություն մաղթեք վերջում, միևնույն է քեզ տականք ես զգում։ Ու ծիծաղելին էլ այն է, որ այդ ամենը երկկողմանի է։ Հոգու խորքում յուրաքանչյուրը գիտի, որ թողել է մյուսին։ Կարծես ճահիճով շրջապատված նեղ արահետով անցնելիս գրեթե պատահմամբ նրա ուսին կպավ։ Միգուցե մյուսը ընդամենը ոտքերը մի թեթև թրջեց, բայց դու անգամ չշրջվեցիր ստուգես դա։

Այդպես լինում է այն ժամանակ, երբ մարդ քեզ չափից շատ բան է տալիս։ Ու բացարձակ կապ չունի՝ դու ինչքան ես տվել նրան, միևնույն է անշորհակալության զգացողությունը մնում է մոտդ։

erexa
24.02.2015, 05:12
Սիրուն նկար ա:

http://i.imgur.com/UsoHOIA.jpg

keyboard
24.02.2015, 10:49
Ու պառտադիր, բոլոր պանիխիդաներին ու թաղումներին ներկա ա լինում մեկը, ով հագել ա՝ սպարԾիվկա, թումբանատիպ ինչ որ բան կամ կարմիր կուռտկա, կարմիր շալվար, սպիտակ նասկիներ ու կարմիր կոշիկներ:
Էթամ ծիգռովԳես հագնեմ, էթամ թաղում…

Nihil
24.02.2015, 22:52
Եթե վերցնենք մի մարդու, ով արդեն սովորական դարձածի պես երկար ժամանակ դժբախտ է, և տանք նրան լիքը-լիքը ուրախություն, իսկ հետո վերցնենք այդ ուրախությունը, ապա առաջին բանը, որ նա կզգա, հագնստությունն է։ Չէ, այն հանգստությունը չէ, որ զգում ես ծանր օրվանից հետո։ Դա ավելի շուտ դատարկության և կյանքի բացակայության հանգստությունն է։ Այդ մարդուն կարող է թվալ, որ նրան պարզապես վերադարձրել են տուն, իջեցրել են կարուսելից, հագցրել են փափուկ կտորից ու լայնացած տնային շորեր և տվել են եփած բրինձ։
Եվ չկա ոչ մի անարդարություն այն բանի մեջ, որ նրան մի քիչ գրկեցին պահեցին ձեռքերում և դրեցին այնտեղ, որտեղից վերցրել էին։ Եթե մարդը սկսի ջղայնանալ և նեղանալ, նշանակում է, որ նա այդքան էլ զրկված չէր անցյալ կայնքում։ Դժբախտ մարդիկ խաղաղ են, նրանք հստակ գիտեն, որ սիրող մարդ չկա (ում էլ պե՞տք է), իրենց սերն էլ պետք չէ ուրիշներին, իսկ եթե ժամանակավոր թվում է հակառակը, ապա ուրախացիր, բայց մի սովորիր դրան և մի զարմացիր, երբ ամեն ինչ անցնի։

Alphaone
25.02.2015, 00:24
Անգլերենի համար դրել, չթարգմանված մուլտեր եմ նայում, իսկական հրաշքներ եմ բացահայտել, բայց...
մինշտ, երբ գալիս է չար հերոսին սպանեու պահը, ինձ թվում է, թե մի բան փոխվելու է, մի հրաշք պետք է տեղի ունենա, անպայման: Թվում է, թե կգա մեկը, կխոսի հետը, կտանի միջի չարությունն ու բացասական հերոսը հանկարծ լավը կդառնա... Բայց չէ, սցենարիստներն ինձնից շատ բան գիտեն, իմ նմանները պետք է մեռնեն, մենք լավը չենք դառնում...

Chuk
25.02.2015, 15:49
Էս ցեղասպանության հարյուրամյակի նշանը՝ անմոռուկը կամ մեկ այլ անվանմամբ մկնականջը, որ տեսնում եմ, կափարիչս թռնում ա: Ախր հեչ սազական չի, ըստ իս:

Բայց լավ, ես ջհանդամ: Ենթադրենք սա զուտ ճաշակի հարց ա: Էսօր երկրորդ հոգին ինձ հարցրեց, թե կարո՞ղ ա իմանամ, որտեղից կարելի ա ճարել դրա կրծքանշանից: Մարդիկ, հասկանում ես, շատ են տառապում ցեղասպանության համար, ուզում են իրենց շորի վրա կրեն էդ կրծքանշանը, որ բոլորը տեսնեն, թե իրանք ինչքա՜ն շատ բան են անում զոհերի հիշատակը հարգելու համար, ցեղասպանության ճանաչման գործում իրենց ավանդը դնելու համար:

Ես էլ իրանց ասում եմ, որ հա, գիտեմ, թե որտեղից կարելի ա ճարել: Էսինչ առցանց առևտրի սայտում ծախում են 3500-ով, էսինչում՝ 3000-ով:

Եվ ո՜վ քեզ հրաշք: Հենց պարզվում ա, որ ԵՐԵՔ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ պետք ա ծախսեն... էս մարդկանց զոհերի հիշատակը հարգելու ցանկությունն էլ ա վերանում, ցեղասպանությունն էլ իսպառ մոռանում են:

Արա, դե տուֆտա, մելչնի, ձրիակեր հասարակություն ենք, հո զոռով չի:

Մուշու
25.02.2015, 20:32
Հազիվ խմբում մեկը նորմալ երաժշտություն էր միացրել ուրախացել էի , որ իմ մտածացի աստիճան անճաշակ չեն : Նստած վայելում էինք մեկ էլ Լ-ն ասում ա
-Ես տենց էլ չհասկացա ինքը ինչի՞ ա Վրաստանի մասին երգում :
Փորձեցի բացատրեմ Լ-ին , որ երգը Վրաստանի մասին չէ , բայց արի ու տես նորեկի ասածը հաշիվ չի :D Ի երջանկություն ինձ երգը միացնող տղան տեսել էր Ռեյ Չարլզի մասին գեղարվեստական ֆիլմը և կարողացավ հասկացնել , որ երգը Ջորջիա նահանգի մասին է :
Դաաա նման տեմպերով ես չեմ հասցնի ձանձրանալ :

http://youtu.be/fRgWBN8yt_E

LisBeth
27.02.2015, 19:37
Շնչառական խառնուրդ՝ 80 թթվածին, 20 ազոտ.
- Ի՞նչ ես անում:
- Փորձում եմ զարթնել: Գիշերը չեմ քնել:
- Բա ի՞նչ ես արել:
- Կյանքս էի պատմում անծանոթ մարդկանց:
- Օգնում ա՞:
- Ոչ այնքան:
- Ես թթվածնի մասին եմ հարցնում:
- Ա~, դե... տարօրինակ ա: Սպասում եմ կյանքի գույները վառ դառնան:


Պ.Ս. թթվածնից հետո ծխելը վատ միտք ա:

ivy
28.02.2015, 03:06
Մտածում եմ մարդկանց մասին: Գործս է էդպիսին: Ու դրա համար ինձ նույնիսկ վճարում են:
Բայց երբեմն պատահում է, ես ինքս եմ պատրաստ վճարել, որ մեկն ինձ ազատի մարդկանց մասին մտածելուց:
Հետն էլ մտածում եմ՝ իսկ իմ մասին ո՞վ է մտածում:
Մեկը կա՞ էս օրերին, որ մտածի՝ ոնց եմ անցնում էս ամենի միջով:
Գուցե ինչ-որ բանի կարիք ունեմ, հենց թեկուզ մի բարի խոսքի:

Ամեն դեպքում, ես հավատում եմ ընկերությանը:
Իսկ մարդկանց՝ գնալով ավելի քիչ:

StrangeLittleGirl
28.02.2015, 17:22
Ինչ եկել եմ Դանիա, երկու բան կա, որ գիտեմ՝ էդպես ա, բայց ամեն անգամ տեսնելիս ուղեղս տոկեր են տալիս, այ էդ աստիճանի սովոր չեմ:

Մեկը դասախոս-ուսանող հարաբերություններն ա ու էդ ամենի ահավոր խառնված լինելը: Ոչ ֆորմալությունը, դասախոսին դու-ով ու անունով դիմելը մի կողմ: Դասախոս-ուսանող իրար հետ հարբում են, միմյանց անձնական կյանքից լրիվ խաբար են: Դա հերիք չի, մի սեթինգում մեկն ա դասախոս, մյուսն ուսանող, մյուսում՝ հակառակը: Ուսանողներից շատերն էլ որպես ուսանող-ասիստենտ աշխատում են ամբիոնում ու աշխատանքային հավաքներին ներկա են լինում: Հիմա մի էդպիսի ասիստենտ մեր պրոյեկտում ա աշխատում, իմ օֆիսում ա նստում: Լավ մոտ ենք իրար հետ որպես կոլեգաներ: Բայց իրա մոտիկ ընկերուհին էլ իմ ուսանողն ա, ու անընդհատ ֆազերս խփում են, երբ գալիս, նստում ա մեր օֆիսում: Լավ ու հաճելի աղջիկ ա, բայց չեմ իմանում՝ ոնց շփվեմ հետը:

Մյուսն էլ հոմոսեքսուալիզմի մասին ազատ խոսելն ա: Տոլերանտություն-բան հասկացանք, բայց էստեղ սաղ բաց-բրախ իրանց կողմնորոշումից խոսում են: Լավ, դրան էլ սովորեցի: Բա որ սկսում են իրանք իրանց մասին կատակներ անել, ձեռ առնել: Ու մեկ էլ որ վեճի ժամանակ հետերոն հոմոյին ասում ա՝ գեյ ես, դրա համար ես տենց մտածում, նա էլ ասում ա՝ հա: Ահավոր անսովոր մի բան ա:

Ու էրեկ էլ մեր երկու գեյ տղերքը զրույցի ընթացքում պարզեցին, որ նույն շվեդ բոյֆրենդն են ունեցել, մեկը Իսլանդիայում ապրելու ժամանակ, մյուսն էլ Դանիայից Շվեդիա ա անընդհատ գնացել, որ հանդիպեն: Գժվելու բան ա: Պուճուր աշխարհ:

My World My Space
01.03.2015, 23:08
Ալարեցի համապատասխան բաժին ման գամ... :oy

Կարդալ ադրբեջանցու ակցենտով


Ադնաժդի Իվան Կռիլով պաշոլ նա զիլյոնի բազառ,
Կուպիլ տամ աձին շտուկ ժիռնի գուսь
Իզ զադնի մեստը ադին պյոռշկա ատառվալ
Ի տակոյ պռաիզվիձենյե նապիսալ.

Աձին վառոն լեթա՜լ, լեթա՜լ
Ալլախ յեմու լավաշ դավալ
Վառոն ֆասոն սդելալ
Նա ձեռեվե սիդել,
Նո լավաշ նի յել:
Նեդալեկո լիսա բիժալ,
Լիսա խվոստըմ զըռթ-ֆըռթ սդելալ
Ի տակոյ սլով սքազալ
- Աձին շտուկ փեսնյա փոյ, դա՞, զառազա՛…
Վառոն լավաշ պադ կռիլցոմ պալաժիլ,
Ի տակոյ ատվետ դավալ.
- Զըըըը՜ռթ, դվացատիյ վեկ` դուռակ նյետ…
Ի տակ եմու լիսա սկազալ.
- Վառո՛ն, վառո՛ն, թի ժառնի փթիսա,
Լիթա՜յ, լիթա՜յ, յա թվոյ քռիլըշքի փասմաթռյու, դաաա՞…
Վառոն լավաշ զուբամի վզյալ
Լեթա՜լ, լեթա՜լ…
- Վառո՛ն, վառո՜ն, տվայա ժենա
Ս բալշիմ նաչալնիկոմ գուլյայետ…
- Կըըը՜՞ռ…
Լավաշ ուփալ, լիսա խվաթալ
Ի լես բիժալ…

Աթսյուդա մառալ`
Եսլի տվայա ժենա ս բալշիմ նաչալնիկոմ գուլյայետ
Սիձի նա մեստը, նի կառկըյ, ա տո պասլեդնի կուսուկ խլեբ պատեռյայեշ…

LisBeth
08.03.2015, 22:55
Պարտվածի երեսին չեն թքում,
նրանից երես են թեքում, որ աստառն էլ հետը չուզի...
Մարդն ագահ կենդանի ա,
Ով պայքարն ա սիրում, ով դիրքերը պայքար,
Իսկ նպատակը նույնն ա՝
կտրել դիմացինի գլուխն ու տեղը իրենը պատվաստել.
Միայն հաղթողը գիտի,
թե ինչ պտուղներ կաճեն.,
ու ամեն մի նոր գլխի հետ մարմինը անպետք ա դառնում:

Այբ
11.03.2015, 18:07
Ազգային գրադարանում ինձ է մոտենում մի աղջիկ և խնդրում, որ օգնեմ լրացնել երկարացման թերթիկը; Բնականաբար, օգնում եմ․ իր փոխարեն լրացնում և բացատրում եմ, թե ոնց են լրացնում և այլն։ Մեկ էլ/ իմ համար շատ անսպասելի/, այս աղջիկը իմ ձեռքն է խոթում 100 դրամ; ՇՇմած նայեցի։:o
-Դե օգնեցիր․․․
-Չես ամաչու՛մ,-չոր պատասխանեցի; Բան չասեց էլ; 100 դրամանոցը դրեց գրպանը և գրքերը վերցնելով հեռացավ;

Ինձ ահավոր վիրավորված զգացի; Ու հիմա սարսափով մտածում եմ, որ եթե էդ աղջիկը էդպիսի վերաբերմունք ունի մեկի նկատմամբ, ով հասարակ բանով թեկուզ օգնել է իրեն, ապա ինչ վերաբերմունք է ինքը սպասում, եթե ինքը ինչ-որ մեկին օգնի․․․:[

Alphaone
12.03.2015, 02:57
Բոլոր էն պաթոսով, սիրուն, վեհ բաները, ընդհուպ մինչև հայրենասիրություն ու բարոյականություն, ստեղծած են նրանց համար, ովքեր իրենց արարքների պատճառահետևանքային կապերը չեն հասկանում...


Հ.Գ. էնքան ահավոր ա, երբ դու բավականաչափ խելոք ես, որ հասկանաս սեփական դեբիլությունը...

Freeman
12.03.2015, 12:54
Ինքը- Ու՞ր ես
ես- մամ, երևի գլխի չէիր ընկել, ես էս կես տարի ա, բանակում եմ)
ինքը-հաա, ես էլ մտածում էի դիվանի վրայից ի՞նչ ա պակասել:
#10:0

Chuk
12.03.2015, 16:53
Մենակ նստած եմ աշխատասենյակումս՝ վայելելով մենակությունս: Ընդմիջման ժամն է: Մտնում է գործընկերուհիս.

- Չե՞ս մրսում, - հարցնում ա:

- Չէ, քունս ա տանում, - պատասխանում եմ:

- Հա, ուրեմն շոգ ա, - ասում ա:

- Չէ, ուղղակի մի քիչ առաջ հաց եմ կերել, - պատասխանում եմ:

- Հա, որ լավ կուշտ ուտում ես, քունդ տանում ա, - ասում ա:

- Չէ, էս ժամին քիչ եմ ուտում, - պատասխանում եմ:

- Հա, ամուսինս էլ ա առաջին անգամ երեկոյան ժամը 6-ին նախաճաշում, հետո 9-ին ճաշում, 12-ին ընթրում:

Փախնում եմ սենյակից:

Նաիրուհի
13.03.2015, 21:01
Երևան-Գյումրի գնացքի ցուրտ վագոն։ Ես կծկված պառկած եմ նստարանին, ոտքերս հնարավորինս հավաքած՝ փորձում եմ քնել։ Տեսադաշտիս բոլոր նստարաններին տղամարդիկ են, նեղվում եմ, երբ ժամանակ առ ժամանակ զգում եմ հետաքրքրասերների հայացքները։

Մեկ էլ կիսաթմրած ուղեղիս ձայն է հասնում․

-Քուր, սա գցի վրեդ, կմրսես։

Զինվորական համազգեստով տղան առանց առարկություններս լսելու մրսող ոտքերիս է գցում ձմեռային տաք բաճկոնը։

-Տեղ կհասնենք՝ կտաս, քուր, կարևորը հիմա չմրսես, ցուրտ է։

Ու անուշ ժպտալով գնում նստում է իր տեղը։ Էնքան խառնված եմ, որ մոռանում եմ գոնե շնորհակալություն հայտնել։

Կարևորը՝ ոտքերս տաքացան։

Այբ
14.03.2015, 15:06
Հիշում եմ, երբ Հայաստանը նոր-նոր սկսել էր մասնակցել <<Եվրատեսիլ>> կոչված մրցույթին, մի տեսակ ոնց որ շատ էի ոգևորված: Երկրիդ անունը միջազգային հայտնի մրցույթին լսելու ու տեսնելու հնարավորությունը ինչ-որ կարևոր բան էր թվում…չգիտեմ: Իսկ արդեն մի քանի տարի է/2-3/, որ սկի չեմ էլ ուզում հետևել այդ մրցույթին, բայց լուրերից <<խուսափել>> չեմ կարող/ ո՞վ է ներկայացնելու, ո՞նց և այլն/: Ու ես՝ հատուկ այդ մրցույթին չհետևողս, հանկարծ կարդում եմ, թե Եղեռնի 100-ամյակի հետ կապված որոշել են ներկայանալ հատուկ <<ձևով>> ու լսում եմ երգը, նայում տեսահոլովակը…Հերիք չէ մեր ցավն ենք <<գովազդում>>…այն էլ անորակ:

Երևի ուղղակի լավ կլիներ, որ գոնե այս տարի Ծիծեռնակաբերդ գնանք առանց ծիծաղելու ու բարձրաձայն խոսելու, առանց արևածաղիկների ու ուտելու... և չենք նայի մեր շուրջը ու չենք ամաչի՝ <<էս ո՜նց ենք կեղտոտել>>, ու երբ հակառակ ուղղությամբ իջնենք աստիճաններից , չենք տեսնի, որ ինչ-որ մեկը շաուրմա է վաճառում:

Անվերնագիր
15.03.2015, 07:28
Դուք ինտերնետ եք մտնում, մենք ինտերնետ ենք անում: Օբշի մտածում ես թե նույն ա, բայց նույնը չի. դուք մտնում եք, մենք' անում:
Ով լսելու ականջ ունի, թող լսի...

Այբ
21.03.2015, 18:18
Երբ առաջին կուրսի ուսանողուհի էի, այսպես ասած՝ գյուղից նոր քաղաք ընկած էրէխա, հիշում եմ՝ չէի կարողանում մուրացկանների նկատմամբ անտարբեր անցնել։ Ու դեռ մի բան էլ զարմանում էի, որ մարդկանց մեծ մասը անտարբեր անցնում էին։ Ոչ բոլորին /ֆինանսական դրությունից ելնելով/, բայց հիմնականում աշխատում էի գումար տալ։ Բայց հետո հասկացա, որ այն գումարը, որը իմ ծնողները նախատեսել էին ինձ համար /շաբաթվա կտրվածքով/, 100 դրամն էլ կարևոր էր դառնում այն առումով, որ կարող է գումարս շաբաթվա կտրվածքով չբավականացներ թեկուզ /չեմ ամաչում դրանից/ դասի գնալ-գալու համար։ Ուստի՝ ժամանակի ընթացքում սկսեցի գումար չտալ մուրացկաններին։
Չեմ ուզում քննադատել /դրա իրավունքն էլ չունեմ/, բայց դե մի տեսակ միշտ մտածել եմ, որ էն մարդիկ, որոնք նվագում են փողոցում, կամ ինչ-որ մի ուրիշ մի բան են անում, իրականում մուրացկաններ չեն; Նրանք հենց էնպես գումար չեն ակնկալում անցորդներից; Եվ կապ չունի, որ իրականում ոչ մեկ չի կանգնում, որ լսի, թե ինչ են նվագում, այլ ուղղակի գումարը տալիս են; Բայց, վերջիվերջո, էդ տվյալ մարդ ինչ-որ մի բանի դիմաց է գոնե մարդկանցից գումար ակնկալում և ամենակարևորը՝ չի մուրում, թե ինձ գումար տվեք։

Ինչի էսքան երկարացրեցի․
էսօր երթուղայինում մի կերպ կանգնած եմ, մի ծերունի/նրա գլախավերևում եմ կանգնած/ սկսեց աղերսագին, համարյա լաց լինելով, օգնություն խնդրել ինձանից․
-Աղջիկ ջան, օգնիր, հացի փող չունեմ։ Մի 1000 դրամ գոնե տուր։
Ահավոր ազդվեցի; 1000 դրամ էլ իրականում ի վիճակի չէի տալ, հազիվ մի քանի հարյուր դրամ; Դե ասեցի, որ էդքան չեմ կարող տալ; Էնպիսի աղերսագին հայացքով նայեց, թե բա գոնե հացի փող․․․ Մի խոսքով՝ տվեցի ինչքան կարող էի՝ ընդամենը 200 դրամ; Ավել չէի կարող տալ, ինչքան էլ ուզենայի։ Դու մի ասա՝ էս մարդը նախքան իմ բարձրանալը մյուսներից էլ էր փող ուզել, ու ոնց որ չէին տվել։ Մարդիկ, թե բա․
-Այ մարդ, չես ամաչում, ասում ես՝ յոթ հատ էրեխա ունեմ, առողջությունդ տեղը․․․նստել երթուղայինում մուրացկանություն ես անում;
Չխառնվեցի։ Սա էլ չեմ գրում, թե յանիմ ես լավն էի՝ տվեցի։ Ուղղակի տվյալ պահին չկարողացա մերժել։ Չերկարացնեմ։ Տվյալ մարդը իջավ երթուղայինից ու բնականաբար գումար չտվեց։ Ու չգիտես ինչի, բայց ես մտածում եմ, որ մուրացկանությունը շատ դեպքերում որոշ մարդկանց մոտ ձևավորված հոգեբանություն է։ Ես չեմ ուզում քննադատել այն մարդկանց, որոնք հաշմանդամ են և այլն, և այդ քայլին են գնում, բայց նայում ես՝ մարդը ողջ ու առողջ փող է մուրում․․․Ու էդ ձևավորված հոգեբանությամբ, որով ինքը հացի փող է մուրում, ինձ չի թվում, թե ինքը էդ գումարով հաց կգնի; Հաստատ հացն էլ է մուրալու։

մարիօ
22.03.2015, 13:32
Առավոտ շուտ հյուրեր ունենք, ես էլ արթնացել տանը մունաթ դեմքով աջ ու ձախ եմ անում, մեկ էլ բոլորը հարցերը քննարկելուց հետո մեր ինչ-որ հեռավոր բարեկամներից մեկը ինձ հիշեց:
-Բա մագիստրատուրա ընդունվելու՞ ես, որ ավարտես:
-Չէ:
-Բա ի՞նչ ես անելու, ախր դու լավ սովորող ես, ո՞նց առանց մագիստրատուրայի:
-Ազգային գրադարան եմ ընդունվելու,-իմ համար հանգիստ տոնով, օդերով, անջատված պատասխանում եմ:
-Ազգային գրադարան չեն ընդունվում բայց, գրանցվում են, չգիտեի՞ր:
-Ես ընդունվելու եմ, էդ դուք չգիտեք: :aha
ՈՒ գնաց տարօրինակ հայացքները, էլի ինձ գժի տեղ դնելը, իբր ես չգիտեմ, թե ինչ ա ուզածս, հա՛, դուք գիտեք, ես չգիտեմ, հաջող ձեզ: :P

Ruby Rue
23.03.2015, 14:19
Բակում շան վնգստոցի ձայն էր գալիս. մեկ ընդհատվում էր, մեկ էլի էր սկսում: Ձայնի կողմ գնացի, մեկ էլ տեսնեմ մի 7-8 երեխա, որոնցից ամենամեծը հազիվ 10 տարեկան լիներ, շրջապատել են շանը ու մեկ շոյում են, մեկ էլ ահագին ուժեղ գլխին են խփում: Աղջիկ երեխաները մի քիչ հեռու էին կանգնած, իսկ տղաները` մոտիկ, ու հիմնականում իրենցից մեկն էր խփում, մի աղջիկ էլ անընդհատ ասում էր` դե խփի, խփի:`
Խեղճ շունն էլ կա՛մ հիվանդ էր, կա՛մ հղի, որովհետև ահավոր թույլ էր, աչքերը հազիվ էր կարողանում բացել ու մի տեսակ իր վիճակին համակերպված ոչ մի ձև չէր ռեակցիա չէր տալիս: Երբ խփող տղային հարցրեցի, թե ինչի՞ էր խփում, ոչինչ չարտահայտող հայացքով նայեց դեմքիս ու ուսերը թափ տվեց: Դե ես էլ ասեցի, որ չի կարելի խփել, ցավացնել, և այլն ու գնացի, բայց էդքան էլ վստահ չեմ, որ իմ ասելուց որևէ բան փոխվեց իրանց մոտ:

Իմ համար ամենաանտանելի, ամենացավոտ բաներից ա փոքր երեխաների դաժանությունը, մեռնեմ չեմ կարողանա հասկանալ, թե ոնց են կարողանում ցավ պատճառել իրենց վնաս չտվող կենդանիներին կամ նեղացնում, ծեծում իրենցից թույլ կամ ինչ-որ բանով տարբերվող երեխաներին: Տեսնես իրենց ծնողները երբևէ իրենց համար հեքիաթ կարդացել են, սովորացրե՞լ, որ դիմացինին ցավ պատճառել (եթե իհարկե ինքնապաշտպանություն չի) չի կարելի: Չնայած մի տեսակ համոզված եմ, որ էդ երեխաները մեծանում են էնպիսի ընտանիքներում, որտեղ անընդհատ կռիվներ են ու ընտանեկան բռնություն, ու իրենց տեսած, զգացած դաժանությունն ու բռնությունն էլ պատճառ են դառնում, որ դա ուրիշների վրա կիրառեն:

Smokie
23.03.2015, 16:17
Ասում են` արտաքինից դատելը սխալ ա, բայց հետաքրքիր ա, էդ ասողների համար հեշտ ա՞ անտեսել գեղեցկությունը, կամ տգեղությունը: Ոնց էլ լինի, ով էլ լինի առաջինը հենց դեմքին, հագուստին, մյուս երևացող բաներին նայելով ա կարծիք կազմելու տվյալ մարդու մասին:
Ես իհարկե բոլորի պես սիրում եմ սիրուն աղջիկների::)) «Եթեր» շաբաթաթերթի (http://www.eter.am/) ռուսերեն տարբերակում երիտասարդ ընթերցողներին առաջարկում են թեման՝ հարցը տալիս են ու ամեն շաբաթ երկուական փոքրիկ հոդված ա հրապարակվում՝ «Проба пера» բաժնում: Հիմիկվա հարցն ա՝ «В чем сила женшины? а в чем ее слабость?»: Շատերն իհարկե ասում են գեղեցկության մեջ ա, չնայած չեն էլ անտեսում մյուս արժանիքները: Ու դա էնքա՜ն նորմալ ա թվում:
Կարող ես տեսնել անդամալույծի, ոմանք անտարբեր կանցնեն մոտով, իսկ եթե էդ հաշմանդամը երեխա՞ լիներ՝ չէ՞ին օգնի: Գրում եմ սա ու էս ֆիլմն եմ հիշում: Իսկականից ի՜նչ հետաքրքիր կլիներ, որ մարդիկ հենց առաջին հայացքից ներքին գեղեցկությունը տեսնեին, թվում ա թե ոչ մի խնդիր չէր լինի աշխարհում, մարդիկ նորմալ լեզու կգտնեին::roll

https://youtu.be/pUCXumq-sm8
Իսկ մուրացկաննե՞րը, այ էդ լրիվ ուրիշ հարց ա թվում՝ առաջին հայացքից չես կարող ասել իսկապե՞ս պետք ա իրան օգնել, թե՞ քո, ինչպես նաև իր, ինչու՞ չէ շատ ուրիշների համար ավելի լավ կլիներ, որ անտեսվեր՝ վերանար մուրալու սովորությունը, էդ տհաճ երևույթը: Հենց վերջերս էլ մտածում եմ, «ոնց էլ լինի, էնքա՜ն համարձակ մարդիկ են», վիզ են ծռում, խեղճանում, ոչ այնքան հաճելի ժպիտով, բայց դրանով հանդերձ ինչքա՜ն վիրավորանքներ, նաև քացիներ կարող են ստանալ կոպիտ մարդկանցից:


Ինչի՞ հանկարծ էս ամենի մասին մտածեցի: Ժամանակին հուշտ էի լինում երկու ակումբցիներից, մի տեսակ վատ, տհաճ ազդեցություն էին ստանում ու ինչի՞ պատճառով... ավատարների::pardon Նենց չի, որ հիմա սիրում եմ էդ ավատարները՝ հա ժամանակի ընթացքում գուցե աչքս սովորել ա քիչ թե շատ, բայց էդ ակումբցիներին... շատ եմ սիրում::good Առաջ առանձնապես էդքան շատ չէի էլ շփվել իրենց հետ՝ երևում էր, որ ես էլ իրենց համար եղած թե չեղած նույն հաշիվն էի: Կոնկրետ չգիտեմ էլ, թե երբվանի՞ց, կամ ինչի՞ց հետո սկսեցի ավելի շատ շփվել իրենց հետ, բայց քանի գնում ավելի ու ավելի էի հարգում՝
1. Չարաճճի՝ բայց հավեսին հումորով, անչափ խելացի, բանիմաց, հետաքրքիր, գեղեցիկ ու հումորային ձեռագրով, ներողամիտ ու հասկացող Մեֆին (նախկինում մռայլ ու նեղացկոտ թվացող):
2. Անչափ բարեսիրտ, տաղանդավոր, հետաքրքիր, յուրահատուկ, հետաքրքիր ու ժպտերես Սամբիթբաբային (չնայած, ոչ ժպիտը, ոչ ընդհանրապես դեմքը չեմ տեսել, բայց համոզված եմ, որ էդպես ա):

Այբ
23.03.2015, 19:04
Չգիտեմ, բայց երևի երևակայության գիրկ ընկնելը ինչ-որ առումով ինքնախաբեություն չի։ Դա էլ մի ուրիշ տեսակ ապրելու ձև է։

Այբ
23.03.2015, 19:44
Մեր շենքին մոտ միջին տարիքի տղամարդ մրգեր, կարտոֆիլ․․․մի խոսքով՝ տենց բաներ է վաճառում;
Միշտ, որ որևէ բան է պետք լինում, էդ մարդու մոտից եմ գնում։ Ինձ միշտ թվացել է, որ ինքը ինձ խաբում է։ Եղել են դեպքեր նաև, որ մանրը լրիվ չի վերադարձրել, էլ չխոսեմ կիլոգրամների մասին։ Իսկ երբ ասել եմ դրա մասին․
-Վա՜յ, ուշադիր չէի։
Ուրիշ տեղից էլ կարող եմ գնումներ անել, ուղղակի չգիտես ինչի, ավելի ճիշտ՝ էդտեղից հարմար է, էդտեղից եմ գնումներ անում։ Ինչևէ։ էսօր, երբ խնձոր գնեցի ու շուռ եկա, որ գնամ, մեկ էլ հետևիցս գոռաց․
-Սպասի՛, 100 դրամ ավել ես տվել, վերցրա։
Զարմացա։ Ու հիմա մտածում եմ, կարո՞ղ է՝ սխալվել եմ էս մարդու հարցում, թե՞․․․ի՞նչը թե։ Տեսնես ինչքան է խաբել /ոչ միայն ինձ/, որ խիղճը հանկարծ տանջել է։:D

Մ Մ
24.03.2015, 14:54
Ասում ա.-Մերիի, էս ա տասնմեկ եմ դառնում ու մնում ա յոթ տարի:
Հարցնում եմ.- Ինչի՞ն Լյով ջան:
Պատասխանում ա.-Որ զինվոր դառնամ:)))

LisBeth
24.03.2015, 20:04
Լինում են էլի սենց անկապ օրեր, երբ նստած քո համար անում ես էն ինչ միշտ: Հեռախոսը զանգում ա: Մի րոպե հապաղում ես: Գիտես, լռելու ու ցնդելու ալտերնատիվը ավելի լավը չի, խոսել ու գժվելն ա: Ինքը չի դադարելու, կզանգի մինչև Վիվալդին նորից սկսի փոթորկել:
- Ռուլետկում եմ նստած, վայ ես մեռա: Հազար անգամ ասել եմ մտի, փորձի էլի:
- Ի՞նչ մի լավ բան կա դրա մեջ, որ ես կորցնում եմ: Քանի՞ *** ես տեսել արդեն:
- Դե եսիմ: Կադրերը փոխելուց միամիտ մեկի վրա կանգնեցի, ֆենի սանրը **ն էր կոխում, յախք, մենակ տենայիր:
- ...
- Նորմալ մարդիկ էլ կան:
- Էդ նորմալները որ խնդրում են կուրծքդ ցույց տալ, ի՞նչ ես անում:
- Փոխում եմ:
- Ու ինչքա՞ն են տենց նորմալները:
- Շատ են:
Զգում եմ որ դիմանալս չի գալիս: Անջատում եմ: Կիսատ վերմուտի շիշը դնում եմ կողքս: Ասում եմ, տեսնես էս անգամ որ իրականության մեջ եմ խճճվել: Երբ կերակրափողս ջերմանում ա, նայում եմ թաց վերարկուիս ու հիշում եմ, որ անձրևի տակ էի ընկել: Էս տարվա առաջին անձրևի, որ կեղտը լվանում ա վերջապես: Փողոցները ողողել ա, իսկ սապոգներս ջուր էին քաշել: Բայց ցուրտ չեր, բնավ, մինչև տուն մտա...

StrangeLittleGirl
26.03.2015, 14:28
Էս մամաս շատ դժվարությամբ ա իմ աշխարհագրությունը պատկերացնում: Որ ինչ-որ տեղ եմ գնում, միշտ հարցնում ա՝ ինչով եմ գնալու: Մի անգամ, օրինակ, Իսլանդիա գնալիս հարցրեց, կատակով ասեցի՝ գնացքով, էն էլ լուրջ ընդունեց: Հետո սկսեցի բացատրել, որ Կոպենհագենը կղզու վրա ա, հետևաբար ամեն տեղ ինքնաթիռով եմ գնում, բացի Շվեդիայից. էնտեղ գնացքներն ու ավտոբուսներն էլ կլինեն:
Էսօր մամաս գրում ա.
- Հոլանդիա ինքնաթիռո՞վ ես գնալու:
- Չէ, ավտոբուսով,- ու չեմ խաբում, իրոք ավտոբուսով եմ գնալու:
- Ո՞նց ես ավտոբուսով անցնելու էդ կղզին:
- Նավով,- պատասխանում եմ: :))
Ու մամաս սկսում ա հետս կռիվ անել, թե՝ ձե՞ռ ես առնում, նորմալ մի բան ասա, հասկանանք:

Enna Adoly
29.03.2015, 23:05
Քառակուսի գլխով մարդը մոտեցավ ինձ: Դեմքին ոչ մի զգացմունք չկար՝ անզգացմունք քառակուսի գլուխը ծռված ինձ էր նայում: Ձեռքին ծաղիկ, իմ սիրելի երիցուկներից: Հուզվում եմ, գրկում քառակուսի գլխով մարդուն: Երբեք երիցուկ ինձ չեն նվիրել, ոչ մեկի մտքով չի անցել երիցուկ նվիրել: Գիտե՞ք՝ ծաղիկներ չեմ սիրում, հատկապես վարդերից զզվում եմ, հատկապես զզվում եմ արհեստականորեն աճեցրած, տհաճ հոտով վարդերից: Չեմ սիրում արհեստականությունը, ուր ուզում է լինի դա, ոնցոր շնչիս նստի: Իմ երիցուկներից արհեստական չեն լինում, ոչ էլ վաճառում են աջ ու ձախ: Երիցուկը դեղին ունի փոքր ու սպիտակ, սպիտակը ինձ համար չափազանց մաքուր է. նեղվում եմ շատ սպիտակությունից, ինձ մեղավոր եմ զգում, բայց երիցուկի մեջ դեղին կա ու ինքը հենց մաքուր է, ոչ թե չափազանց մաքուր:
#երիցուկախեղդ#սենտիմենտալ

Arpine
30.03.2015, 23:34
Անմոռուկախեղդ լինեի չտեսնեի, էս ինչ ա կատարվում։ Ես ինձ ազգի բացարձակ դավաճան զգալով եկել եմ խեստովանեմ, որ էլ չեմ դիմանում :[։ Բոլորը, սկսած դպրոցականներից, ուզում ա իրա փոքրիկ ներդրումն ունենալ ազգանվեր բիզնեսին՝ հիշելով ու պահանջելով ինքն էլ չգիտի թե ինչ։ Մեկ-մեկ կողքս նենց բաներ են խոսում, վախենում եմ խառնվեմ մի բան ասեմ․ էն որ ինձ ոչ անմոռուկ ա հետաքրքրիր ոչ ընդունում, ոչ էլ պատիժ։
Ես ճիշտ ա Վասակ եմ բայց թե մեկ-մեկ հեչ չեմ հասկանում էս ժողովրդին ու պետությանը ինչ են էլի ուզում։ Ես իրոք չեմ հասկանում, համարյա ամեն օր զինվոր ա մահանում դա ախր շատ ու շատ ավելի ցավոտ ա էս պահին քան թե ինչ որ պետությունների կամ խորհրդարանների ընդունել չընդունելը։ Կամ էլ հասանք ու ընդունեց հետո ինչ, հասարակ ժողովրդին ի՞նչ օգուտ։ Երևի լավ չեմ հասկանում էս պահերը։ Տուգանք կամ տարածք են տալո՞ւ։ Ո՞մ ա պետք էդ տարածքը(Հիմա երևի Տիգրան Մեծը գերեզմանում շուռ եկավ), եղածն ա շատ արդեն։ Ինձ կամ էն մյուսին ինչ դրանից, երևի մենակ էն որ էնքան են բզկտում որ լիքը զինվոր դեռ մահանում ա,ու որ հիմա էլ պատերազմ ա, վախենում եմ նորությունները կարդալ։
Ու հա ես համընդհանուր շահ ասածը էս դեպքում հեչ չեմ հասկանում, եթե սա վերջինիս դրսևորումնեից ա, կամ բա ոնց կլնի էդ ով են էդ թուրքերը, թուլամորթներ, պիտի պատասխան տաք դեռ։
Հիմա էլ մոդա ա դառել ասելը, թե էդ ով են դրանք վախկոտ բաներ են, կամ էլ թե հաստատ նրանք ավելի շատ զոհ ունեն քան լուրերն են ասում :blin: Չի կարելի էդքան կարճմիտ լինել էլի, ասենք ոնց ա դա հնարավոր։ Ու դու երբեք չես կարող մի էնպիսի հասարակ բան ասել ինչպես օրինակ, որ հաստատ ցանկացած մոր մոտ թեկուզ թուրք, կամ ադրբեջանցի ավելի շուտ մայրական բնազն ա գործում քան ռասիզմը։ Ու ես հիմնականում խիստ անարդյունավետ եմ գտնում ինչ-որ բան ասել-_-։
Էս ինչ խառն եղավ, ուղղակի մեկ-մեկ ոնց որ էս աշխարհից չլնեմ


Հ․Գ․ Ի դեպ, ակումբի նոր գարունը ինչ սիրուն ա:)

Srtik
05.04.2015, 04:45
Երեկ Lyft կանչեցի, որ գործից գնամ տուն։ Ահավոր անտրամադիր էի։ Նստեցի մեքենան, բացի բարևելուց էլ ոչինչ չասացի։ Քշեց, գնացինք։ Ընդհանրապես, որ մեքենա եմ կանչում, նստելուն պես անպայման հարցնում եմ՝ հասցեն գրվել է, չէ՞, գնում ենք Հոլիվուդ։ Վարորդը նայում, պարզում է, թե որտեղ է ու գնում ենք։ Էս անգամ չհարցրի։ Տարվել էի մտքերով, ոչ էլ կողքերս էի նայում։ Էդպես գնացինք-գնացինք, մեկ էլ ասեց՝ հասանք։ Նայեցի, տեսնեմ՝ էլի գործիս տեղի դիմաց կանգնած ենք։
-Դուք ինձ հենց էստեղից վերցրիք,- ասացի։
Վարորդը խառնվեց իրար։ Գլխի չէր ընկել, որ վերադարձել ենք նույն տեղը։ Ես էլ չհասկացա, թե ոնց էր պտտվել-պտտվել ու եկել էդտեղ։
-Բայց ինձ մոտ էս հասցեն էր գրվել։
-Հա, գիտեմ, բայց ուրիշ հասցե էլ պիտի գրված լիներ,-ասացի,- հանգիստ ստուգեք, ես չեմ շտապում։
-Հա՞յ ես,- հարցրեց հայերեն։
-Հա։
-Կներես, աղջիկ ջան, էս կողմերին ծանոթ չեմ, հեռախոսս էլ խառնեց իրար սաղ։
-Ոչինչ։

***
Էսօր բժշկի մոտից դուրս եկա, էլի մեքենա պատվիրեցի։ Գլենդելում էինք։ Վարորդը սկսեց.
-Էստեղ հայ համայնքը մեծ է։
-Հա, շատ։
-Ես էլ կիսով հայ եմ։
-Հա՞,- զարմացա։
-Հա,- տրամադրությունը բարձրացավ,-մայրս հայ է։ Տատիկս 1915-ին Հայաստանից գնացել է Սիրիա։ Գիտե՞ս չէ՝ ինչ է կատարվել 1915-ին։
-Հա, գիտեմ, ես էլ եմ հայ։
-Իսկապե՞ս,- գլուխը շրջեց,- ոնց գլխի չընկա։
-Ի դեպ, իմ տատն էլ է Սիրիայից։ Նրա ծնողներն էլ են 1915-ին Արևմտյան Հայաստանից փախչել Սիրիա, ինքն էնտեղ է ծնվել, բայց իրենք շատ շուտ վերադարձել են Հայաստան։
-Ուաու,- ուրախացավ, հետո կտրուկ տրամադրւթյունը փոխելով՝ ասեց,- հիմա նույն բանը Սիրիայում է կատարվում, էնտեղից են մարդիկ փախչում։
-Հմմ։
-Ես չորս տարի առաջ եկա ԱՄՆ, կինս սովորում էր էստեղ, նկարչուհի է։ Եկա նրա մոտ, բայց էլ հետ չգնացինք, տեղափոխվեցինք Լոս Անջելես։ Ես էլ դերասան եմ։
-Պարզ է։
-Սկզբում շատ դժվար էր, ահավոր դժվար։ Բոլոր դռները փակվում էին իմ առջև։ Երկար ժամանակ գործ փնտրելով ու ինտերնետը քրքրելով կարողացա մի քանի փոքր դեր ստանալ։ Անվճար։ Լրիվ ոնց որ կամավոր գնայի նկարահանվեի, մինչև ինձ նկատեցին ու մի կարգին դեր առաջարկեցին։ Նիկոլ Քիդմանի հետ էմ նկարահանվել, Queen of the Desert ֆիլմում, թե ժամանակ ունենաս, կնայես։
-Կնայեմ։
-Ընկերներիդ էլ ասա, խնդրում եմ, թող նայեն։
-Կասեմ։
-Կասես, որ ես էլ եմ հայ, ձեր հայրենակիցն եմ։
-Կասեմ։
Այցեքարտը տվեց, անունը՝ Jay Abdo. Մի խոսքով՝ ասում եմ, ընկերներ ու ծանոթ-անծանոթներ ջան։ :)

laro
05.04.2015, 15:07
Ժողովուրդ ցնդել եմ :)) Էս վերջերս ուզում եմ 3-7 տարեկան քույր կամ եղբայր ունենամ (մանավանդ քույր) :)) Դաժե խոսում եմ իրանց հետ մտքում :o Մեկ էլ շատ եմ ուզում հորքուր լինել :love Գժվե՞լ եմ:
հ.գ. Ես մի քույր ունեմ հարազատ, 14տարեկան. ինքն արդեն մեծ ա իմ չափանիշներին համապատասխանելու համար :))

Alphaone
06.04.2015, 06:35
Սենյակում երևի մի տաս հոգի կլինեին: Ինչ-որ հարց ենք քննարկում, պարզվում է մեծամասնությունն իմ կարծիքին է:
- Փաստորեն ես էնքան էլ տարօրինակ չեմ, ինչքան ես էի մտածում:
- Իմ կարծիքով, դու ընդհանրապես տարօրինակ չես, - ասում է Սոֆին:
Բոլոր ներկաները բարձրաձայն ծիծաղում են:

Տարօրինակ, տարօրինակ Ալֆ արարած...

Անվերնագիր
06.04.2015, 09:34
Ու եթե գրպանումդ կա մի պաչկա սիգարետ, ուրեմն կակ մինիմում շալվարդ հագդ ա․ Օտպուսկին օյաղ ըլնելը անառակություն ա:

Այբ
06.04.2015, 18:55
Մեր բարեկամը երեխաների հետ եկել է Ռուսաստանից: Փոքր տղան 6 տարեկան է: Տատը մի վայրկյան թոռներին մենակ չի թողնում, ու որ սիրում է, ասում է.
-Մատաղդ լինեմ... մատաղդ եմ, բալես:
Սկզբից փոքր տղան տատի այս խոսքերին, ըստ էության, էդքան էլ մեծ նշանակության չէր տալիս, բայց էսօր, երբ տատը նորից.
-Մատաղդ եմ, մատաղդ եմ, բալես:
Թոռը զարմացած նայեց տատին ու լուրջ տոնով հարցրեց:o.
-Տատ, դու բառա՞ն ես:

:D

ivy
07.04.2015, 15:35
Բյուրին ու իր «Ապաքինում» օրագրին.

Շատ անձնական է օրագիրդ, ու մեկ-մեկ զարմանում եմ համարձակությանդ, որ կարողանում ես էդ ամենը հրապարակավ գրել: Հետն էլ շատ մեծ հույս ունեմ, որ էսպես գրելն իսկապես քեզ օգնում է:
Ես միշտ ուշադիր կարդում եմ ապաքինման ամեն նոր օրդ. ուղղակի ձեռքս չի գնում տակը շնորհակալություն դնել, որովհետև շատ ցավ ու թախիծ կա մեջը, անգամ երբ փորձում ես ասել, որ արդեն ամեն ինչ էնքան էլ վատ չի:

Ուզում եմ մի քիչ «մեծի դիրքերից» ասել քեզ, որ էդպիսի խորը զգացմունքները մի քանի շաբաթում չեն անցնում, ինչքան էլ պահի տակ թվա, որ «վերջ», ազատվել ես: Հնարավոր է, որ երբեք էլ չանցնեն, բայց դա վատ չի: Ուղղակի պիտի կարողանալ առանձնացնել զգացմունքները հարաբերություններից, որ ներսումդ էդ մարդուն «կրելը» բեռ չդառնա: Ամեն զգացմունք չի, որ բախտ ունի հարաբերության վերածվելու, բայց դա ամենևին էլ ոգբերգություն չի, այլ երբեմն նույնիսկ լավ է: Ուղղակի կան մարդիկ, որ ինչքան էլ խորը զգացմուքներ ունենան միմյանց հանդեպ, չեն կարող միասին լինել, ու խոսքը միայն օբյեկտիվ հանգամանքների մասին չի: Երբեմն բոլոր պայմանները կան, բայց միևնույն է չի ստացվում: Էդպես է: Սիրել դեռ չի նշանակում համատեղելի լինել կամ ի վիճակի լինել առողջ հարաբերություններ կառուցել իրար հետ:
Դրա համար, հենց զտում ես զգացմունքներդ հարաբերություններից, հենց իրենց տարբեր արկղերի մեջ ես դնում, ամեն ինչ տեղն է գալիս: Էդպիսի խորը զգացմունքները պիտի միայն երջանկացնեն ու ապրելու մոտիվացիա բերեն, քանի որ, անկախ ամեն ինչից, սիրելը հրաշալի է: Չարժի իրենց խեղդելու փորձեր անել՝ հենց թեկուզ էն պատճառով, որ դա պարզապես հնարավոր չի: Իսկ հարաբերություններն էլ թող մնան մի ուրիշ արկղի մեջ՝ առայժմ փակ ու կողպված: Իսկ հետո, ով գիտի... Հետո՝ մի օր, կարող է և ամեն ինչ փոխվի: Բայց դրանից հույս սարքել էլ չարժի: Ուղղակի հեռու թող հարաբերությունների արկղը:
Ու մնա միայն սիրուն զգացմունքներիդ հետ, որոնցից ամենևին էլ պետք չի ապաքինվել :)

Chuk
09.04.2015, 00:05
Էս աշխարհն ա, որ մեր լրատվամիջոցների ցնցումներին դիմանում ա... Որ լուրը բացել ես, պարզվում ա «էսինչ բանը ցնցել ա ողջ աշխարհը»: Հիմա էսօր Քիմի ցնցելու օրն ա, էնքան ա ցնցելու, մինչև տեսնենք, թե մեր ջոջերից ո՞ր մեկն ա իրան ցնցելու:

Անվերնագիր
09.04.2015, 04:30
Իսկ եթե այսօր գոյություն չունի, ու էսօրը երեկվա շարունակությունն ա՞, ու վաղը չի գալո՞ւ։

#4օր

Այբ
09.04.2015, 11:10
Ինչքան հեշտ է միշտ լինել «օքեյի» կարգավիճակում։ Դրա համար իրականում շատ բան պետք չէ․․․ուղղակի մտնում ես ֆեյս, ուրախ ու վառ նկարներ ես տեղադրում, այս:) սմայլիկով պատասխանում ես բոլոր կոմենթներին, ու դու ապահովվում ես քո «օքեյ» լինելու կարգավիճակը։
Բայց մի բայց կա․․․«օքեյ» ես դու միայն կողքի հայացքից․․․

Chuk
12.04.2015, 21:38
Ասում են, որ անեկդոտենրի թիվը խիստ սահմանափակ ա, ասենք երեսուն հազարի կարգի (թիվը հաստատ չեմ հիշում): Այսպես ասած օրիգինալ անեկդոտների: Տասնյակ հազարներով մյուս անեկդոտները սրանցից որևէ մեկի մոդիֆիկացված, տեղայնացված տարբերակներն են: Նույն անեկդոտը կարող է մենք պատմենք շիկահարների մասին, էն մյուսը՝ չուկչաների: Ու էսպես շարունակ:

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ոնց են ծնվել օրիգինալները: Ինչ-որ մեկը մտահղացե՞լ ա, թե՞ իրական դեպք ա եղել, թեկուզ չափազանցումներով սկսել են պատմել ու էդպես տարածվել ա: Երևի երկուսն էլ:

Իսկ այ էս վերջին անեկդոտը հաստատ ծնվել ա իրականում: Երեսնամյա աղջկա շնորհիվ: Երբ շատ լուրջ դեմքով հարցրել է. «իսկ ո՞նց է լինում, որ հորթերից մեկը մեծանում է, կով է դառնում, մյուսը՝ ցուլ»: Դե հիմա գնա, ու սրա սկզբում մի ավելացրու «Շիկահեր» բառն ու պատմի այլոց :))

StrangeLittleGirl
13.04.2015, 13:48
Իմ ներվերն արդեն գնացին էս Քիմ Քարդաշյանի շուրջ աղմուկով: Հերիք չի սաղ ֆբ-ն ողողված էր իրանով, դեռ մի բան էլ էդ բոլորն ակումբ ա լցվել, մյուս կողմից էլ մամաս ա «լայվ ափդեյթ» ապահովում, ինչքան էլ ասում եմ՝ ինձ հետաքրքիր չի: Էրեկ էլ հորաքույրս սկայփով առաջին բանը որ ասեց, թե՝ գիտես, Քիմ Քարդաշյանը Հայաստանում ա: Ահավոր անհետաքրքիր ա, ահավոր: Հումորներն անգամ մեծ մասամբ տափակ են:

Երևի Հայաստանից շատ եմ կտրվել, չգիտեմ: Չորեքշաբթի Լարս ֆոն Տրիերն ա գալիս մեր համալսարան: Էդ հաստատ ավելի հետաքրքիր ա:

Ռուֆուս
15.04.2015, 15:32
Սուպերմարկետի դարակներին դրված ատամի մածուկներից վերցրեցի առաջին ձեռքս ընկածը: Երբ տանը բացեցի, հոտը ծանոթ թվաց, մի փոքր կտոր դրեցի բերանս ու կուլ տվեցի:

Տանը սպիտակ աման ունեինք, որից եկող հոտը մինչև հիմա հիշում եմ: Տատիկս ամանը բացում, շիբով թուրմ էր սարքում: Ամեն անգամ մի փոքր կտոր շիբ էի թռցնում, դնում բերանս ու սպասում մինչև լեզուս, լինդերս ու քիմքս անզգայանային ու շիբի հանքային համը տարածվեր բերանումս:

Տատիկս 4 տարի էր դպրոց գնացել, 4-րդ դասարանում դասատուն ասել էր, որ պիտի պլակատ սարքի. «Կրոնը ժողովրդի թշնամին է»: Տատիկիս ընտանիքը ավետարանչականներ էին, պլակատը չէր սարքել, ոչ էլ շարունակել էր ուսումը:

Հաստ, իզոլենտով փաթաթած կոտրած ակնոցը դնում էր քթին ու ասում.
- Բալա ջան, մե հադըմ նոր գիրք գտի կարդամ:
Ի՞նչ գիրք տայի, մեր տան ամբողջ գրադարանը կարդացել էր, որոշ գրքեր մի քանի անգամ: Ամենաշատը Վախթանգ Անանյանի հատորներն էր սիրում: Գրապահարանից վերցնում էի առաջին պատահած գիրքը.
- Տատ, էս կարդա, լավ գիրք է:
Մի քանի էջ կարդալուց հետո.
- Բալա ջան, էս գիրքը կարդացել եմ:
- Չէ, չես կարդացել, էս ուրիշ գիրք է, նոր ենք առել:
Մի օրում գիրքը վերջացնում էր, ծանր ակնոցը հանում ու ասում.
- Ախր ես գիտեի, որ էս գիրքը կարդացել էի, բալա ջան, մե հադըմ նոր գիրք գտի կարդամ:

Enna Adoly
15.04.2015, 19:37
Ճանապարհը անցնելիս անթրաշ, կիսապաշտոնական հագնված, կարճ բոյով մի ծերուկ հեռվից հեռու.
-ո՞նց ես
-նորմալ, դու՞ք:
ենթադրում եմ՝զարմացավ, որ պատասխանեցի, որովհետև աչքերը փայլեցին:
Ասում ա վատ եմ: Հարցնում եմ ինչու՞: Ասում ա.
-Գիտե՞ս՝ ինչ եղավ երեկ, իմ ուզածին էի նկարել, նրան էլի, ում ձգտում եմ, նկարել էի, եղպորս աղջիկը վերցրեց, ճղեց: Գիտե՞ս ոնց որ ինձ ճղեին:
Աչքերը կլորացրեց, ինձ թվաց՝ հեսա կլացի:
-Գիտե՞ս ինչ ցավոտ էր,-ասում ա- մերն էլ նստած դիմացը, կարկամեց, ոչինչ չասաց: Դե եղպորս չեմ ասի, իհարկե: Բայց ինչու՞, ասա՛ ինձ, ինչու՞ մաս-մաս արեց նկարածս: լուրջ եմ ասում 1000 դոլար կտային էդ նկարին, էնքան սիրուն էր:
-Հասկանում եմ,-ասում եմ:
-ասա ինձ, դու կանեի՞ր նման բան:
Մտածեցի ու հասկացա, որ չէի անի:
-Կարելի՞ է ձեզ նկարել:
-Հա, նկարեք:
-Բայց պետք է հանդիպել, որ նկարեմ:
-Էսպես հիշեք ու նկարեք:
-ախր հիշելու շատ բան կա, չեմ կարող էսքանը հիշել: կուզե՞ս համարս տամ, կզանգեք: Կամ դուք ձերը տվեք:
Չգիտեի՝ ինչ ասեի: Բացեց կիսամաշված պորտֆելը: Մեջը օղու շիշը գնաց-եկավ: միայն էդ պահին նկատեցի նկարչից փչող սուր օղու հոտը:
Մի թուղթ կտրեց նկարից ու գրանցեց, անունս էլ բարձր արտասանեց. ոնց որ անունիս համը զգաց ու կուլ տվեց:
-Դե ես պիտի գնամ, -ասաց,- Գնամ տուն: ես տուն ունեմ,-ժպտալով ու կարծես էդ մտքից պայծառացած:

Մեկ էլ ոնց որ ուշքի եկավ. պորտֆելից մի նկար հանեց, կարմիր էր վերևում, ներքևում խառը գույն էր մանուշակագույն, դեղին:
-Սա ճապոնացի մի մեծ նկարիչ ա նկարել, տես երկու հոգի կանգնած են: Գոգեն սիրու՞մ ես: Շեքսպիրից հիմա կարտասանեմ քեզ համար:
Արտասանեց:
-Ասա ինձ՝ինչու՞ ենք մենց լացում: Հը՞:
-Դե երևի դատարկվում ենք:
-Դատարկվու՞մ:
-Ահամ,լցվում ու դատարկվում,-ասում եմ:
-Այսինքն մենք անոթնե՞ր ենք, հա՞:
-Երևի...
Անձրև էր, քայլեցինք: Էլի պիտի անցնեի ճանապարհը:
-Ա՜խ, դու՞ք էլ եք հեռանում ինձնից:
-Ձեզնից չէ, պարզապես գնում եմ, գործեր ունեմ,-ասում եմ:
Ձեռքս համբուրեց ու գնաց, չգիտեմ՝ ուր գնաց:

Chuk
19.04.2015, 00:15
Ինձ արդեն որերորդ անգամ բռնացնում եմ նրա վրա, որ ինչ-որ «թեթևացած շունչ եմ քաշում» մի բանի համար, որից պետք ա ուղղակի սարսափեի: Բայց էս անտեր սպանությունները, վրաերթերը, բանակում զինվորների սպանություններն ու մահերն էնքան են շատացել (կամ էլ դրանց մասին լրատվությունը), որ երբ հերթականի մասին կարդում եմ, վախեցած ու սարսափած արագ փորձում եմ հասնել անուններին, ու երբ պարզում եմ, որ իմ հարազատներից չեն... արա, չի կարա սենց լինի: Գժվում եմ արդեն:

Նաիրուհի
21.04.2015, 00:55
Էնքան անսովոր է տեսնել, թե ոնց ենք մենք բոլորս, որ ծնվել ենք որպես սովորական մարդիկ, ամբողջ կյանքում կաշվից դուրս գալիս, որ տարբերվենք, ինչ-որ բանով անսովոր լինենք, աչքի ընկնենք, մինչդեռ էն մարդիկ, ում բնությունն արդեն իսկ անսովոր է ստեղծել, երազում են սովորական, «նորմալ» մարդկանցից չտարբերվող լինելու մասին։Սենց, կյանքի բերած անկապ մտքեր...

Smokie
21.04.2015, 23:04
Ինտերնետով մի երեսուն-քառասուն, կամ շատ ավելի տողանոց գրառումը/հոդվածը իմ համար ոնց որ երեք կամ ավելի էջանոց գիրք լինի՝ այնինչ վերջինիս ամեն մի էջը իր մեջ երեսունից շատ տող ա պարունակում: Չէ՛ սխալվեցի, երեք կամ տաս էջանոց պատմվածքը ես ավելի թեթև եմ տանում, քան նշածս չափսի գրառումները, միշտ թվում ա թե երկար են վերջիններս:D:))

murmushka
22.04.2015, 12:08
ինձ թվում էր մեծացել եմ, արդեն 30ն անց եմ, երեխա ունեմ, ինձ թվում էի մեծացա, երբ համալսարան ընդւոնվեցի, հետո նորից ինձ թվաց երբ ամուսնացա, այ երբ բալիկ ունեցա ինձ թվաց արդեն լրիվ մեծացել եմ, բայց.....
մեծացա, էն էլ չուզենալով, երբ իմացա հիվանդությանդ մասին, մեծացա, առանց իմ կամքի, առանց ինձ հարցնելու, մեծացա, լրջացա, չեմ ուզում, պատրաստ չեմ, ես դեռ փոքր եմ, ուզում եմ լինել դեռ քո փոքրիկ աղջիկը, ում մասին հոգ կտանես դեռ երկար..... առողջացի պապ, ես դեռ չեմ ուզում մեծանալ

ԿանաչԸնծա
22.04.2015, 23:22
Ես գնում եմ բացեմ ընկերուհուս նամակ ուղարկելու հնարավորությունը :D էս պատմությունը մի տեսակ մտածելու տեղիք տվեց։
Ի դեպ ապրեք դուք որ ուրիշի նվերով հետաքրքրվել (անհանգստացել) ու նպաստել եք որ տեղ հասնի, ոչ բոլորը կանեն նման բան: :)

Յոհաննես
23.04.2015, 21:38
Էս սրտիս կողմը շատ է նեղում: Հայրենիքի համար մեծ նշանակություն ունի զինվորը,իսկ վաղը ազգիս համար էդքան կարևոր օրը էնքանով է տարբեր զինվորի համար,որ ուղղակի պաձիոմը մի ժամ ուշ է ու վաղը կարանք մի փոքր հանգստանանք,իսկ դիրքերում կանգնած զինվորի համար հիմնականից ավելի վտանգավոր օր:
Մեկ-մեկ ուզում եմ կյանքս հայրենիքին նվիրեմ,ապրեմ ազգիս զարգացման համար,հետո հակադրվում եմ ինձ,ախր զուտ հայրենիքի համար ապրելը շատ կսահմանափակի իմ անհատականությանը: Էս մտածմունքներից շատ եմ տանջվում ու վերջը անջատում եմ ինձ փորձելով չմտածել:
Հ.Գ. ՍՕԱԴ-ի համերգն էլ մի կողմից,չնայած ինձ լավ գիտեմ,եթե անգամ էդտեղ լինեի չեմ կարծում, որ համերգին կգնայի

StrangeLittleGirl
25.04.2015, 18:45
Էսօր ընկերուհիս ասեց՝ կգա՞ս գնանք բուլղարական խանութ: Ասեցի՝ օկ:

Որ մտանք ներս, էրեխու նման ուրախացա: Ինչ ասես չկար. պրյանիկ, հայկական գինի ու կոնյակ, գրեչկա ու էլի լիքը ծանոթ ուտելիքներ: Մի տոպրակ գրեչկա առա, բերեցի տուն: Հիմա էփել եմ ու գժված ուտում եմ: Համո՜վ:

laro
26.04.2015, 00:11
Որ անհանգիստ էի լինում, հոգնած կամ նեղված Մուշուկը ինձ միշտ ասում էր կամ մարզանք արա կամ պարի. դուզ էր ասում :)) Ոչ մի անգամ չէի կիրառում. երկուսի հետ էլ մեծ սեր չունեմ: Էս վերջերս անկախ ինձնից սկսեցի նաուշնիկներով երգ լսելով պարել: Աննկարագրելի հաճույք էր, չկա ավելի լավ բան, լավ երաժշտությունից ու լսելու ընթացքում զգացածդ էմոցիաների ցույց տալուց փակ տարածքում՝ կողպված. մեր տանն էլ կա երկու տեղ, որ կոպված ա. սենյակը ու լոգարանը :)) Սենյակ անցուդարձը շատ ա, մնում ա լոգարանը :)) Բայց մեծ ոգևորության դեպքում մարդկանց ներկայությունը չի խանգարում:
Մնաց մարզանքը. էդ էլ էնքան ժանգոտած եմ, երկու կտոր շարժվում եմ, ոսկորներս չխկչխկում են, թլփում եմ ու էլ ոչ մի բանի պիտանի չեմ եղնում :))
հ.գ. ֆիզկուլտիս դասատուն ինձ ասեց նվազ. ասում ա էնքան պուճուր ես ու թույլ դու ոնց ես էդքան նագրուսկայի տակ լինելու երբ աշխատես: Հա ճիշտ ա ասում, ժանգոտած եմ, վրես հալ չկա, ֆիզիկապես շատ թույլ եմ. կուզեի առավոտները վազելու գնամ, էդ հետս մարդ չկա վազող համ էլ առավոտներե թամբալությունս միացնում եմ....ուֆ աման եսիմ :))

Arpine
26.04.2015, 01:59
Վերնագրում գրել եմ առավելությունները քանի որ, հատկապես վերջերս, սա իմ համար տեղով բացասական է։ Արդեն տարիուկես է մենակ եմ ապրում հանգամանքների բերումով, ոչ թե ցանկությամբ։ Չնայած սկզբից նույնիսկ լավ էր։ Հիմնականում երբ իմանում են մի մասը հարցնում են․ բա չե՞ս վախենում։ Չէ չեմ վախենում, եթե հայաստանում էլի վախենալու է, ապա Եվրոպայում ընդհանրապես չէի վախենում։ Ապահով երկիրը մնում է ապահով երկիր։ Մյուս խումբը թե․ երանի քեզ:love։ Իրականում իրենք ուզում են ինչ-որ ազատություն ունենալ, կամ ասենք ինքնուրույնություն, կամ սեփական կյանքի բացարձակ տնօրինում։ Իրական ազատություն ես էսպես թե էնպես չունեմ, ինքնուրույնությունից չեմ բողոքում։ Լավ է էն առումով, որ ոչ մեկ չի ասում․ տասին տանը լինես, կամ անջատի էդ երաժշտությունը գլուխս գնաց, ոչ մեկ չի կեղտոտում տունը:)), թաքուն խնջույքներ մեկ-մեկ։ Իհարկե ինչ-որ առումներով լավ է, բայց մի րոպե հիմա առաջ է գալիս մի մեծ հարց, թե իրականում ինչ վատ է մենակ ապրելը:(. երբ այն վերածվում է միայնակության զգացումի, երբ մարդ չկա, որ մի բաժակ ջուր տա, ինչ-որ բան պատրաստի մեկ-մեկ, երբ ձեռքդ հեռախոսին էլ չի հասնում որ շտապ զանգես, երբ հարազատ մարդ չկա որ մեկ-մեկ գրկես ևն։ Ես էլ մի ժամանակ նրանցից էի, ովքեր ուզում են մենակ ապրել, բայց գալիս է մի պահ երբ մաշկիդ վրա ես զգում «Փախուստ ազատությունիցի» էությունը։

Ու նաև կարոտում:love․ անջատի՛ր էդ երաժշտությունը, գլուխս գնաց:sad
Բայց և այնպես, ես այլևս չեմ կարողանում «ուրիշների» հետ երկար ապրել:}

CactuSoul
27.04.2015, 22:04
Էն որ չես զգում՝ օրերդ ոնց են անցնում։ Էդ ո՞նց եղավ, որ արդեն ապրիլն ա վերջանում։
Ակումբ էլ մտել եմ, որ մարդամեկից ներողություն խնդրեմ, որ տենց էլ չզանգեցի։ Հաշիվը խառնել եմ, թե քանի օր առաջ էր էդ խոստումս :( Հիմա էլ ուշ ա արդեն զանգելու համար (ոնց որ ամեն օր ա լինում), հետն էլ հոգնած եմ ու խոսելս չի գալիս։ Իսկ ինքն ասել էր, որ գրեթե ակումբ չի մտնում հանգամանքների բերումով․․․ Ընենց որ սա էլ եսիմերբ կկարդա․․․
Օֆ, փոխել ա պետք մի բան։
Բայց էդ նույնն ա, թե քեզ դուրս նետես սլացող գնացքից։ Հեչ պարզ չի՝ կփրկվես, թե չէ, ու եթե նույնիսկ փրկվես, քանի անդառնալի վնասվածք կստանաս։


Հ․Գ․
Լավ բաներ էլ են լինում։ Օրինակ՝ երեկվա երեկոն ընտիր էր :love

GriFFin
27.04.2015, 23:16
Ամենաանսպասելի պահին զանգ ստացա մտերիմ ընկերոջից։ Համարը տեսա ու սկսեց տախիկարդիան։ Ինչի՞ հենց ես պահին։ Մինչև պատասխանելը հայելու արջև փորձեցի հանգստանալ, չհուզվել ու մլավող ձայնով չխոսալ։ Չեմ ուզում, որ բանակում ծառայող ընկերս իմանա, որ ես ստեղ ազատության մեջ միշտ վատ եմ, իսկ ինքը գտնվելով 4 պատի մեջ լավ ա ( ձևացնում ա, որ լավ ա, ես հո գիդեմ, որ հեչ լավ չի) ։ Չէ, բանակում ծառայող տղուն պետք չի անհանգստություն պատճառել։ Պատասխանում եմ աշխարհի ամենաուրախ ձայնով, իսկ ինքը.
-Այ մարդ, դու էլի լավ չե՞ ս։
-Ես՞։ Ընտիր եմ, վերջապես ձայնդ լսեցի։
-Ինձ մի խաբի, ասա ու՞ մ պիտի ծեծեմ։
Ես էլ սկսեցի լացելով ծիծաղալ, տո լի ծիծաղալով լացել՝ ինքս էլ չհասկցա։ Ինքն էլ տո լի լացում էր, տո լի ծիծաղում։ Ասեց, որ լավ ա ամեն ինչ ու դարձավ անհասանելի։
Հ.Գ. Եթե զինվորը դառնում ա անհասանելի ուրեմն սենյակ մարդ մտավ։ Եթե զինվորը անջատեց՝ ուրեմն մի զանգի։ Անկախ նրանից թե ինչ ա կատարվում։ Օֆ, օֆ։

Ռուֆուս
28.04.2015, 13:07
Երկար գրառում SOAD-ի երևանյան համերգի ու հրապարակում դեղ արած անմարդկային ձեներ հանող անձրևի տակ տժժացող մասսայի մասին:

2000թ Ամերիկայում էի, երբ առաջին անգամ System of a Down-ի մասին իմացա դասընկերոջիցս, երբ հարցրեց, թե որ երկրից եմ:
- Հայաստա՞ն, System of a Down լսու՞մ ես:
- Չէ, ինչու՞:
- Եթե չեմ սխալվում անդամները հայեր են:
- Չէ, ծանոթ չեմ:
Մի քիչ մտածեց.
- Չէ, սխալ եմ հիշում, անդամները ոնց-որ թե հրեաներ են, ցեղասպանության մասին են երգում:

Եկա տուն ու ինտերնետը սկսեցի քրքրել, որպեսզի System of a Down-ի մասին որևէ ինֆորմացիա գտնեի: Էն ժամանակ ինտերնետը համեմատաբար «սահմանափակ» էր, վիկիպեդիա, յութուբ չկար ու պետք եղած ինֆորմացիան ավելի դժվար էր գտնելը: Բայց որոշ ինֆորմացիա գտա ու պարզեցի, որ անդամներն իրոք հայեր են: Հայաստան գալուցս առաջ մտա մեր փոքր քաղաքի բոլոր դիսկերի խանութները, որպեսզի SOAD-ի դիսկն առնեի, բայց ոչ մի տեղ չկար, վերջացել էր: Ու էդպես հետ եկա Հայաստան, առանց SOAD-ից որևէ երգ լսելու ու մոռացա իրենց մասին:

2002թ ամառ
Լրիվ պատահաբար ընկերներիցս մեկի մոտ հայտնաբերեցի SOAD-ի Toxicity ալբոմը, միանգամից տարա զապիսնոց, կոպիա անելու ու Ամերիկան նոր հայտնագործած Կոլումբոսի պես դրեցի փլեյերս մեջ ու Play սեղմեցի: Ու տենց սկսվեց իմ սերը SOAD-ի նկատմամբ: Toxicity-ն էնքան էի լսել, որ դիսկը մաշվել էր, Jet Pilot-ը, Forest-ը, Toxicity-ն, Chop Suey-ը, Psycho-ն, Atwa-ն, ամեն անգամ Aerials-ից հետո համբերատար սպասում էի, մինչև սկսվեր Տեր Ողորմյան: Բոլոր երգերն անգիր էի սովորել, հաճախ նույնիսկ չհասկանալով, թե ինչի մասին են երգում: Էդ ժամանակ նաև հայտնաբերեցի, թե ինչ են ինտերնետային ֆորումները, SOAD-ի ֆորումն էի հայտնաբերել, չնայած երկար չմնացի, երբ ինձ Fuck Turkey գրառումների պատճառով արգելափակեցին: Դե աղջիկ վախտերս էին, բոլորս էլ դրա միջով անցել ենք :))

2003թ
Երևանի դիսկերի խանութներում ապարդյուն փորձում էի Steal This Album!-ը գտնել: Երբ հարցնում էի System of a Down, լավագույն դեպքում Toxicity-ն էին դեմ տալիս, իսկ մեծ մասամբ ապշած նայում էին դեմքիս, թե էդ ինչ քֆուր տվեցիր: Վերջը ընկերներիցս մեկի մոտ ճարեցի, զբոռնիկ էր, մեջը Steal This Album!-ն էր ու System of a Down Rare Album կար: Մի անգամ լսելուց հետո պարզվեց, որ էդ Rare Album-ը հեչ էլ SOAD չէր, այլ ինչ-որ դեգենեռատ անհայտ խումբ էր, բայց Steal This Album!-ին մինչև ականջներիս ծերը սիրահարվել էի: Highway Song-ը, Mr. Jack-ը, I-E-A-I-A-I-O-ն, Nuguns-ը, Roulette-ը բոլոր երգերը կարճ ժամանակում անգիր սովորեցի: Էս ժամանակ նաև հայտնաբերեցի նաև SOAD-ի առաջին ալբոմը, որն էդքան էլ սրտիս չկպավ, բացի Spiders երգից:

2004թ
Բրյուսովում միջմշակույթային կոնֆերանս էր, որին երկրորդ անգամ էի մասնակցում: Ընտրածս թեման SOAD-ի երաժշտության ու ամերիկյան հասարակարգի մասին էր, բայց պրեզենտացիաս ցավոք շատ վատ ընդունեցին, որովհետև ներկաների մեծ մասը սկի գաղափար չուներ, թե SOAD-ն ինչ ա :))

2005թ
Երջանկությանս չափ ու սահման չկար, երբ եղբայրս Ամերիկայից SOAD-ի օրիգինալ Mesmerize ու Hypnotize ալբոմները բերեց: Էդ ալբոմները դարձան դիսկերիս մեծ կոլեկցիայի հիմնաքարը, ու ամենակայֆն էն էր, որ իրենց տուփերը մտնում էին իրար մեջ ու միասին մեկ տուփ դառնում: Էնքան էի ափսոսում էս դիսկերը լսել, որ բոլոր երգերը դարձրեցի mp3-ներ ու դիսկերը խնամքով պահեցի: Hypnotize-ը deluxe edition էր, երկու կողմանի դիսկ էր, մյուս կողմում ալբոմը DVD տարբերակով enhanced սաունդով ու BYOB-ի ու Question!-ի կլիպերով:

Հետագա տարիներին SOAD-ը քիչ քիչ դուրս մղվեց սիրածս խմբերի ցանկից, երաժշտական նախասիրություններս փոխվեցին, տարբեր ժանրեր փորձելուց հետո վերջապես գտա իմ սիրած խմբին՝ Radiohead-ին ու տենց SOAD-ը վերջնականապես մոռացվեց:

2010թ
Թանգյանի համերգը Հայաստանում, որի ժամանակ համոզվեցի, որ Սերժն առանց SOAD-ի նույնն է, ոնց որ ջինն առանց տոնիկի:

2015թ ապրիլի 23
Երբ անձրևի տակ թրջված բայց ցուրտը չզգալով ինքնամոռաց գոռում էի, սիրածս խմբի հետ հավասար երգում ու մեկ մեկ էլ անմարդկային ձայներ հանում ու սրտիս խորքում ամաչում էի, որ իմ ամենասիրած խմբին գրեթե տասը տարի անտեսել եմ ու դավաճանել ինչ-որ Radiohead-ի հետ: Radiohead-ի համերգին էլ եմ գնացել, Paranoid Android-ի ժամանակ գրեթե լացում էի, բայց էդ համերգը SOAD-ի համերգի անգամ կեսի չափ էլ կայֆ չէր, որովհետև ապրիլի 23-ին շատ հզոր էմոցիոնալ կապ կար բեմի ու հրապարակում հավաքված տժժացող ժողովրդի մեջ: Նույնիսկ երկինքն էր մեզ հետ տժժում, բասերի հետ կայծակ խփելով:

Մեկ մեկ մտածում եմ, եթե SOAD-ի տղերքը հայ չլինեին, էլի կլսեի՞, միգուցե, բայց դժվար թե սիրածս խումբը լինեին, բայց հենց իրենց հայ լինելն է պատճառը, որ էդքան սիրում եմ, որովհետև իրենց երաժշտությունը խաղում է սրտիդ էն ամենանուրբ լարերի վրա:

Վերջում էլ սիրածս երգերից մեկը, էն մասը, երբ բարակ ձենով ասում ա The ships are multiplying day after day, sir and they're coming close to the shore, sir, shore, sir, պարզապես սպանում ա...


https://www.youtube.com/watch?v=HkLXarnoSXg

StrangeLittleGirl
29.04.2015, 17:34
Քանի օր ա, անընդհատ Սիսթեմի Երևանյան համերգի վիդեոներ եմ նայում: Դեռ ամբողջ համերգը չեմ տեսել, բայց առանձին հատվածներ ինչքան ասես, էն էլ մի քանի անգամ: Ամեն անգամ նայելիս հավատս չի գալիս, որ դա Երևանում ա, որ տենց համերգը կարա Երևանում լինի: Ու վերջն են հանդիսատեսն էլ, եղանակն էլ, Սիսթեմն էլ: Վերջն են, որ բոլորը միասին երգում են:
Տենց, ջիջիլվեցի: Երևի էս մի տարվա ընթացքում առաջին դեպքն էր, որ ափսոսացի, որ Հայաստանում չեմ: Բայց մտածեցի՝ դե լավ, ես էլ տոմս առնեմ, Հայաստանի դրոշն առնեմ, գնամ մոտերքում տժժամ: Շատ էլ որ նույն կայֆը չի լինի: Նայեցի օրացույցը: Ոչ մի համերգ Եվրոպայում: Սենց էլ բախտ կլինի :(

Այբ
29.04.2015, 21:04
Ցավոք, ԵՊՀ Հայաստանի «Օքսֆորդն է»։ Ու էն որ մեր գլխավոր ուսումնական հաստատությունը ցածր մակարդակ ունի, երևի թե գաղտնիք չէ։
Շատ դեպքերում նույնիսկ զարմանալի է, թե տվյալ մարդը ինչի՞ է դասավանդում, երբ լսարանում միշտ մոռանում է, թե ո՞ր կուրսն է, ի՞նչ առարակա է իբր դասավանդում․․․ ամեն դասամիջոցին կորում է ու իրեն ինչ-որ մեկը պիտի անպայման ուղեկցի, որ հետ գա լսարան․․․ու պարտադիր (ամեն դասամիջոցից հետո )նորից հարցնելու է, թե ո՞ր կուրսն է, ի՞նչ առարկա է դասավանդում․․․ու էդ մարդ թարսի նման ամբիոնում ամենաշատն է ղեկավարում դիպլոմային աշխատանքները, ու թարսի նման էլ ինքը նաև իմ թեզի ղեկավարն է։
Հերիք չի՝ գրավորս չստուգեց (ԳՐԵԼ ԵՍ՝ ԷԼ ԻՆՉ ԿԱՐԴԱՄ), հերիք չի՝ ամեն անգամ դեմքս մոռանում է, անունս, թեմաս․․․

Նորմալ երկրներում 100 տարեկաններին չեն պահում դասախոս։ Իսկ երբ բողոքում ես, պատասխանում են․
-Աղջիկ ջան, պատկերացնու՞մ ես, թե ինքը էս երկրի տված թոշակով ո՞նց է ապրելու։
-Ես էլ անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե ինչի՞ պիտի ուսանողները՝ ծեր դասխոսներին աղքատիկ թոշակից փրկելու համար․․․տարեկան մեծ գումարներ վճարեն․․․

:(

Chuk
01.05.2015, 19:04
Սեփ-սև սևամորթ տղամարդ էր քայլում Երևանի փողոցներում։ Մազերը երկար էին ու նեղ հյուսքերով հյուսած։ Ականջակալներով երաժշտություն էր լսում, երևի որ չլսի անցորդների ռեպլիկները, ծիծաղը, կտրվի ու չնկատի իրեն ուղղված անհագ հայացքները։ Դիմացից եկող քյարթու տղերքից մեկը հումորային՝ «ոնց-որ կապիկ լինի» ռեպլիկին զուգահեռ տուփից հանեց վերջին սիգարետը, տուփը ճմրթեց ու գցեց գետնին։ Սևամորթը մոտեցավ, կռացավ, տուփը վերցրեր ու գցեց երեք քայլ էն կողմում գտնվող աղբամանը։ Մի քանի հոգի ծափ տվեցին։

Freeman
05.05.2015, 00:34
էն պահը, որ երկար պայքարներից /կռիվներից /անհաջողություններից հետո էստեղ հազիվ հասել ես նրան, որ ամեն ինչ ավելի քան լավ ա, բայց ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում, շատ մոտ ապագայում էդ սաղ կգնա գրողի ծոցը: Ով կմտածեր:
Էլ էդքան չարչարվելու հավես էլ չկա, թող ամեն ինչ իր հունով գնա:

Այբ
09.05.2015, 09:08
Ճիշտ են ասում էլի․ «Եթե փոքր ժամանակ դու չես ունեցել հեծանիվ, սակայն հիմա ունես Բենթլի.... մեկ է՝ դու փոքր ժամանակ չես ունեցել հեծանիվ»։

Կան բաներ, որ անփոխարինելի են, որովհետև այդ «բաների» (թեկուզ պուճուր, աննշան) անփոխարինելիությունը չի լրացվում ոչ մի առավել «արժեքայնությամբ»։

My World My Space
12.05.2015, 18:16
էս տաքսիստների թեման արդեն քանի տարի ա սենց էթում ա: Սկզբից դեղին համարներները, հետո Ա/Ձ գրանցելը, հիմա՝ լիցենզիան: Ու սենց պահի տակ ջոգեցի, որ ընտրությունների վախտ Առաջ Հայաստան կարգախոսը բանգլադեշում էն մեծ կալցևոյի մեջտեղն էր կպցրած: Իսկ կալցևոն պտույտ ա նախատեսում: :esim

StrangeLittleGirl
13.05.2015, 02:43
Իմ գերմանախոս ընկերական շրջապատը երկու խմբի է բաժանվում. ավստրիացիների ու գերմանացիների: Մի անգամ խոսքի մեջ ասացի, որ հայերեն գերմանացուն ասում են գերմանացի: Էս ավստրիացիների դուրը շատ էկավ, անընդհատ տեղի-անտեղի կրկնում են:

Ես էլ տեղի-անտեղի գերմաներեն Scheiße բառն եմ օգտագործում, հաճախ նաև բարդ բառեր եմ կազմում:

Էսօր մեկ էլ մեր գերմանացիներից մեկը ասեց.
- Քաքա բառը գիտե՞ս:
- Հա՜, ոնց չէ, հայերենում էլ քաք ենք ասում:
Էս ավստրիացիներից մեկն իրեն չկորցրեց, տարավ-բերեց, ասեց.
- Քաք գերմանացի:
:))

Յոհաննես
13.05.2015, 21:17
Ասում են խի՞ ես ծխում
Բա լավ ես չեմ ու դուք,եթե Լյովը ձեզ դեմ լիներ,ի՞նչ կանեիք

Այբ
14.05.2015, 21:34
Բայց մեր կյանքն ինչ ԵՐԿԱՐ է․․․

Chuk
15.05.2015, 01:44
Էն լինում ա է, որ մեկ էլ տեսնում ես դիմացիցդ մի հատ դելեգացիա ա գալիս՝ ասենք մի 8-15 հոգով: Կենտրոնում ինչ-որ մեկը՝ լուրջ դեմքով, կողքից հետույքալիզները, հետևից թիկնապահները: Հետո որ ուշադիր նայում ես, պարզվում ա, որ էդ կենտրոնինը կամ Վովա Գասպարյանն ա, կամ Նեմեց Ռուբոն, կամ Լֆիկ Սամոն, կամ Չոռնի Գագոն, կամ Դոդի Գագոն, կամ Մխչյանի Մուկը, կամ էլ տենց մի ուրիշը:

Էսօր էլի տենց դելեգացիա դուրս եկավ: Անտարբեր անցնելու էի, բայց դելեգացիայի հագուկապը մի քիչ ավելի անբռնազբոս էր, ավելի դեպի սպարտիվկա ձգտող: Տենց հետաքրքրեց, նայեցի.. պարզվեց կենտրոնինը հայտնի տաքսիստն ա:

Բա, ախպեր ջան, իրականում տեսել եմ: Ուզեցի մոտիկանամ, հետը սելֆի անեմ, էն էլ դուխս չհերիքեց :((

kitty
15.05.2015, 21:04
–Արուս, արի գրատախտակի մոտ

–Կավիճը չե՞ս վերցնում:
–Չէ, ինչի՞ համար:
–Բա առանց կավիճի կարող էս՞))
–Հա իհարկե))
–Դե լուծի:
–Ի՞նչը ընկեր Մարգարյան:
–Արուսիկ ի՞նչի համար ես գրատախտակի մոտ եկել:
–Հա՜, հիմա սկսում եմ....ուրեմն ռազմական գործողուրթյունների ժամանակ հրամանատարները ծանոթանում են տեղանքին, գնահատում իրավիճակը, իրենց ենթականերին տալիս մարտական հրամաններ, որոնցում հիմնականում նշվում է հակառակորդի, նրա կրակային օբյեկտների դիրքը տարածքում: Դրա համար հրամանատարը պետք է տա կորդինատներ, որոնք....
–Բալես ի՞նչ էս խոսում:
–Դասնեմ պատմում:
–Բայց...
–Վա՜յ, կներեք ընկեր Մարգարյան, ես ուղղակի նախորդ դասին բացակա էի, երևի սխալ դաս եմ պատմում, բայց հաջորդնել էլ եմ սովորել, մի րոպե, հիմա... հա, ուրեմն սկսենք նրանից, որ պատերազմական և խաղաղ իրավիճակներում, միշտ էլ կան որոշակի տարածքներ որոնք հսկողության կարիք ունեն, դրանք պահակակետերն են: Դրանք հսկվում են զինված պահակայինի՝ Ժամապահի կողմից, ով անձեռնմխելի անձ է, ենթարկվում է միայն իր անձնական հրամանատրներին, ունի ՀՀ ԶՈՒ կանոնադրությամբ հաստատված օրենքներ ու պարտա.....
–Լավ Արուս ջան, արի դու գնա ջուր խմի, հանգստացի, հետո կգաս էս ֆունկցիան կածանցես, հա՞ ...


Ինձ արձակուրդներ են պետք...կամ էլ պիտի ՆԶՊ-ի դասերը տանը սովորեմ, ոչ թե դպրոցում,հանրահաշվի ժամին...

laro
25.05.2015, 02:08
Ես հասկանում եմ, որ ես չեմ մեծացել, կամ էլ չեմ փոխվել ավելի ճիշտ. ես հաճախ սիրում եմ իմ սիրելիներին ասել, որ իրենց սիրում եմ. երևի էդպես արժեքը կորցնում ա էդ արտահայտությունը, բայց էդպիսին եմ ես: Միանգամ մեծ մորաքույրներս փոքրի վրա ջղայինացել են, հուզվել է (մինչև հիմա էլ էդպիսին է ինքը) ես էլ երեք տարեկան եմ մոտավոր եղել, գնացել գրկել եմ մորքուրիս ու ասել եմ, որ մոք ջան մի լացի զա տո ես քեզ սիրում եմ :)) Ես շատ եմ սիրում, երբ մամային գրկում եմ ու գլուխս դնում եմ վզին ու սկսկում եմ գլուխս շարժել, «քուջուջ եմ անում» :)) Մաման պատմում ա, որ միշտ էլ փոքրուց էդպես եմ արել, միշտ սիրել եմ մամայի վիզը :))
Հիմա ես շատ շուտ հուզվում եմ ուրախ բաներից. ես կարող ա հուզվեմ տատիկ-պապիկ իրար հետ տեսնելիս կամ մամային իր երեխայի հետ փողոցում ուրախ քայլելիս :) Կամ չգիտեմ ուրախ բաներից ես հուզվում եմ, տխուր պահերին հավաքվում, լրջանում: Ու նոր հիշեցի, որ երբ հինգ տարեկան էի ու առաջին անգամ քրոջս տուն բերեցին, սկսեց լացել, ես իրենից ավելի բարձր սկսեցի լացել (թե ինչ էի հասկանում ես էդ տարիքում չգիտեմ :)) ) :) Մարդիկ չեն փոխվում :)

StrangeLittleGirl
25.05.2015, 15:22
Աշխարհում կան գաղափարախոսություններ, որոնք ճիշտ կամ սխալ եմ համարում, բայց ցանկացած տիպի գաղափարախոսության քարոզից վատանում եմ:

Ուրեմն Կոպենհագենում մի կամուրջ կա: Երևի քաղաքի ամենաբանուկ կամուրջն է. ամեն օր մենակ 40 000 հեծանվորդ է այնտեղով անցնում, դեռ չխոսենք հետիոտնի ու մեքենաների մասին: Էստեղ միշտ զանազան խմբեր կանգնած քարոզում են: Եհովայի վկաների եմ տեսել, էլի զանազան կրոնական խմբավորումների: Դա հերիք չէ, հիմա էլ վեգաններն են կանգնած քարոզ անում: Էն օրը կպշկվել էին, թե՝ արի, փորձի էդ ուտելիքից: Ասում եմ՝ չեմ ուզում, գիտեմ, որ կարա վեգան ուտելիքը համով լինի: Սրանք մեկ ա, պիտի գաս, պիտի հասկանաս, բլաբլաբլա: Ահավոր տհաճ բան էր: Մի արեք էլի տենց, մի արեք, որ հարգանքս ձեր նկատմամբ կորցնեմ:

laro
27.05.2015, 23:42
Գիտեմ, որ հիմա ոչ մեկի համար նորություն չեմ ասելու, երևի բոլորն էլ էդ զգացողություններն ունեն: Անտանելի, աննկարագրելի վատ եմ զգում, երբ ինձ խաբում են: Ինձ համար ամենավատ բանն իմ դեմ, որ կարող են անել, դա ինձ խաբելն ա կամ կեղծավոր լինելը. սիրում եմ, որ իմ հետ պարզ են լինում, եթե անգամ դա ցավոտ պարզություն ա: Ու մարդիկ էնքան են խաբում, կամ խոսում տողատակերով, որ սկսում ես մնացածին էլ նույն արշինով չափել ու չհավատալ մարդկանց ու ամեն խոսքի տակ բան փնտրել ու արդյունքում քեզ ասում են, որ դու շուտ ու անհիմն ես նեղվում: Չէ, ես ուղղակի սկսել եմ զգույշ լինել մարդկանց հարցում, որ հետո խաբված չզգամ ինձ: Աշխատում եմ քիչ նվիրվել, մինչև վերջ չվստահել ու հույսս իմ վրա դնել: Ես էլ առաջվանը չեմ, իրոք....

Ruby Rue
28.05.2015, 11:07
Մեր բակում վեց շունիկներ են ծնվել. արդեն երկու գիշեր է իրենց վնգստոցը քնել չի թողնում: Էսօր ժամը 7-ին արթնացա, որոշեցի գնալ տեսնել, թե ինչ է եղել, որ տենց վնգստում են. մտածում էի` երևի մամա չունեն, սոված են: Հետո տատիս ասեց, որ մամա ունեն, ուղղակի գիշերներն ինքը գնում էի, էս ձագերն էլ, իրենց «բնից», որը մի կես մետր բարձր է գետնից, ընկնում են ու սկսում են էնքա՜ն վնգստալ, մինչև իրենց դնեն տեղը:
Էս անգամ ձագուկներից մեկն էր ընկել, ուզեցի գնամ դնեմ տեղը, մեկ էլ իրա մաման եկավ. կաթ տվեց, հետո վզից բռնեց, աստիճաններով բարձրացրեց ու դրեց տեղը: :love Ու դրանից հետո ձայնը դադարեց:

Ճիշտ ա, քնել չեն թողնում, բայց մի տեսակ ահավոր վախենում եմ, որ մարդկանցից մեկը կզանգի քաղաքապետարան կամ թաղապետարան, ու Յունիգրաֆը կգա, կվերացնի թե՛ մամա շանը, թե՛ ձագուկներին: Նենց որ, տնաշեն մամա շուն, էլ երեխեքիդ մենակ չթողես:

kitty
04.06.2015, 17:55
–Արուս վեր կաց գնա սենյակումդ քնի:
–Քունս չի տանում::|
–Ո՞նց չի տանում, արդեն քնել էիր. գնա:
–Լավ, լավ... Վիկ չինացիները ո՞րդ են ուտում:
–Հա:
–Ձկներն է՞լ են որդ ուտում:
–Հա:
–Ուրեմն չինացիները ձո՞ւկ են:
–Չէ:
–Ուրեմն ձկնե՞րն են չինացի:
–Չէ Արուս:
–Բա ովքե՞ր են ձուկ:
–Ձկները:
–Բա ովքե՞ր են չինացիներ:
–Չինացիները:
–Հա՞::8
–Հա:
–Վիկ բա...
–Արուուս... :angry գնա քնի:


Փաստորեն ես կիսաքնած վիճակում անկապ մտքերի պակաս չեմ ունենում :oy

StrangeLittleGirl
04.06.2015, 23:12
Մի դանիացի կոլեգա ունեմ, անունը՝ Հոլգե: Ֆեյսբուքում ընկեր ենք: Էն օրը ընտրությունների թեկնածուներից մեկի նկարն էի դրել ֆեյսբուքում (անունը՝ Անահիտա Մալաքյանս) ու գրել, որ երևի հայ ա: Հոլգեն էլ Կոպենհագենում ապրող մի հայ կնոջ էր ինձ սըջեսթ արել, անունը՝ Անահիտ:

Ընկերացա Անահիտի հետ, մտա էջը: Ութ ընդհանուր ընկեր, որոնցից յոթին Հայաստանից գիտեմ: Էսօր ոգևորված պատմում էի Հոլգեին: Հարցրեց՝ ինչքան ա Հայաստանի բնակչությունը: Ասեցի՝ մոտ երեք միլիոն: Ասեց՝ մեկ ա շատ եք էդքան իրար իմանալու համար:

Անվերնագիր
05.06.2015, 02:18
Մի օր Կաֆկան մտնում ա կազարմա տենում ա մարդ չկա, նույնիսկ ինքն էլ չկա, կա րնդամենր աբսուրդային մի ֆիկցիա, որ մենք կյանք ենք համարում:

Վիշապ
06.06.2015, 23:15
Փոքր ժամանակ եթե ասենք գիշերվա կեսին ամպրոպ ու կայծակ էր լինում, ցնդածի պես խանդավառված ցատկում նստում էի պատուհանին ու անհամբեր հայացքով փնտրում հերթական ցնցող փայլատակումն ու հետևող պայթյունը ու հրճվում բնության յուրաքանչյուր օրիգինալ փոռթկման վրա (www.youtube.com/watch?v=fbwCqMm7NY8)։
Գրողի տարած Սիլիկոնային Հովտում ամպրոպներ չկան, ու մատերիալիստական հասարակությունը դա համարում է հիանալի եղանակային պայմաններ և դա զանգվածների ներմիգրացիայի ու տների գների ապուշ թռիչքին նպաստող գործոններից մեկն է…
Հիմա մտքովս անցնում է փնտրել նահանգ, որտեղ համ գործ կա, համ ամպրոպներ են լինում… Բայց դե էլ առաջվանը չեմ :(

Arpine
07.06.2015, 22:33
Վերջիվերջո, կարևորը ոչ թե նա ա թե որտեղ ես ապրում(իր ամենագլոբալ ու ամենալոկալ իմաստով), այլ թե ում հետ։

Chuk
09.06.2015, 17:22
Ասենք պատկերացնում եմ, որ էդ ուսուցչուհու հետ հեռախոսով խոսեի կնոջս ներկայությամբ, ի՞նչ էր մտածելու: Երբ ես իրան ասեի.

- Քնքուշ ջան, կարող ես վաղը գալ իմ մոտ:

Բայց ես ի՞նչ անեմ, որ էդ մարդու անունը Քնքուշ ա, ու որ ինքը պետք ա գա իմ մոտ, որ բան ցույց տամ :))

laro
09.06.2015, 21:50
Ես չեմ հասակնում ինչի ա փողոցում ընկնող երեխեն մի բան էլ մորից կամ տատից ծեծ ուտում: Խեղճ երեխեն քիչ մի փռվել ա գետնին, մի բան տնեցիք են լաաավ զխկում թե ես քեզ չասի չվազես, լավ եղավ: Փոխանակ վեր կացնեն, շորերը մաքրեն, մի քիչ սիրեն, որ էլ չլացի տենց ուժեղ, ուշադրությունը շեղեն, բռնում խեղճին ավելի են ծեծում հրապարակայնորեն :)) :(:[ Արդեն քանի անգամ ա նման բան եմ նկատում.....

Այբ
10.06.2015, 17:18
Ամենադժվարը ինչ-որ մեկիՆ քո ուրիշությամբ գրավելն է․․․ եթե կարողանում ես որևէ մեկի համար լինել այնքան հետաքրքիր, որ այդ մեկի համար դառնում ես հաճելի, սիրելի, որովհետև դու նման չես նրանց, ում նա գիտի, այսինքն՝ նրա համար դու ՈՒՐԻՇ ես, ուրեմն՝ դու կարողացել ես ներկայացնել նրան հենց քեզ, քո տեսակը, որովհետև ինչ-որ մեկի համար մենք ՈՒՐԻՇ ենք, երբ չենք վախենում լինել հենց մենք․․․

Արամ
11.06.2015, 00:53
...