Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր
My World My Space
06.12.2013, 17:14
«Եվ շատ ու շատ տարիներ անց որոշ խելոք երիտասարդներ մամուլի ասուլիսներում կհայտատարեն, որ Սերժն իրոք լավ առաջնորդ էր ու իրան էն վախտ իզուր գնդակահարեցին...»
Հովհան Միամիտ «Անուրջներ» ԺԵ-17:14
Ինձ համար Նոր տարին սկսվում է դեկտեմբերից և ավարտվում հունվարի մեկի առավոտյան: Դեկտեմբերի ամանորյա թոհուբոհն է իսկական տոնը, երբ քաղաքի տոնական տեսքին զուգահեռ, զգում ես, որ մարդիկ անկախ ամեն ինչից, մի ինչ-որ ուրախ բանի են սպասում: Ու կարևոր չէ, որ շատերը բողոքում են ավելորդ ծախսերից, մեկ է՝ մագիա կա, որը օդի մթնոլորտը փոխում է դեպի դրականը և բացասական նեգատիվը մի տեսակ վերանում է...Տոնածառ, գնումնամոլություն, տարին ժպիտով ու ուրախությամբ դիմավորելու ցանկություն ու հավատ, թե եկող Նոր տարին իրականացնելու է մեր նպատակները, չեմ ասում երազանքները, որովհետև երազանքները չեն կատարվոմ, երազի պես են՝ տեսնում ենք, բայց իրականում չենք վերապրում...
Ամանորի կախարդական մագիան ավարտվում է հունվարի մեկի առավոտյան, երբ դադարում ես արդեն սպասել... չեմ սիրում հունվարի մեկը...Նոր տարին հիմա է, երբ սպասում ու հավատում ենք , որ միապաղաղ առօրյայի մեջ ինչ-որ «հրաշք» է տեղի ունենալու...
Սպասելը իրականում վատ բան չի, երբ սպասելը դրական էմոցիաներ է քո մեջ արթնացնում...:love
հա բայց ես ոնց չեմ սպասում էդ նոր տարվաաաաա՜ն :pardon
ու նենց եմ ուրախանում, որ չեմ սպասում..:P..
Stranger_Friend
07.12.2013, 01:41
էն, որ քեզ թվում է մեկը օգնության կարիք ունի, բայց ինքը մերժում է օգնությունդ ու չես կողմնորոշվում՝ նա մերժում է քեզ նեղություն չտալու համար թե՞ իրոք չի ուզում...
Որ չօգնեմ՝ միգուցե նա զգում է իմ կարիքը, բայց բնավորության համաձայն չի ուզում նեղություն տալ...
Որ օգնեմ՝ իսկ եթե իրոք նա ուզում է մենա՞կ մնալ, հնգստանալ...
Ի՞նչ անեմ...
Հ.Գ. Թեման չեմ շփոթել...
Նոր տարվան վերաբերող աժիոտաժային գրառումները կարդում եմ նախանձում:( Ստեղ Նոր տարին տևում է մեկ օր՝դեկտեբերի 31-ին, այն էլ սեղան գցելու առիթով. արհեստական լարվածություն են ստեղծում, իրար վրա գոռգռում, թե էս պատառաքաղը սխալ ես դրել, ճաշը համով չի, էս բաստուրման սխալ ես կտրել և այլն...
Իրականում դա շատ զզվելի է: Կարծում եմ, հենց հիմնական պատճառներից է, որ մարդիկ ամբողջ տարին լարված գնում-գալիս են:
Ինձ մոտ մինչև 14 տարեկանը էտպես չի եղել: Ես Ձմեռ պապիկին հավատում էի ու ինձ համար մեկ էր կողքիս մարդիկ կլարվեն, չեն լարվի, ես սպասման մեջ էի: Զարմանալի՞ է չէ՞: Հա՜, ես էլ եմ զարմանում, թե ոնց էին մերոնք հաջողացնում նվերը դնել տոնածառի տակ: Մեծ մասամբ նույն ընթացքով էր ամեն ինչ կատարվում. մենք սեղանը գցում էինք , փուչիկների մեջ երազանքներվ թուղթ դնում, ուղարկում երկինք, հետո դուրս գալիս զբոսանքի: Ամբողջ ճանապարհին գլխիս մեջ Ձմեռ պապիկն էր. ես պատկերացնում էի, թե ոնց է դնում, կոնֆետը վերցնում ու գնում:
Գնում էինք տուն ու նվերը արդեն ծառի տակ էր, հենց իմ ուզած նվերը: Հրաշք պահ էր,/ տխուր է , որ շատերը էդ պահը չեն ապրել/: Հիշում եմ մի քանի անգամ անկողնու տակ, բաղնիքում Ձմեռ պապիկ եմ ման եկել:
Էդ նվերին ես սպասում էի մոտավորապես նոյեմբերից, դեկտեմբերի 31-ին, սպասումը հատկապես հաճելի էր : Հիմա էդ ամենը չորացել ա մի տեսակ: Մարդկանց վերաբերմունքն էլ չեմ հասկանում /մի՞թե ուտելուց ավելի հաճելի բաներ չկան/, դրա համար 12.15 քնած եմ լինում: Քնելը մի տեսակ ավելի հաճելի է, քան մի տաս տարվա հնությունները նորից նայելը:
Որոշել եմ եկող Նոր տարուն ինքս ինձ նվերներ անեմ Ձմեռ պապիկի կողմից:D
Գյումրիի երկրաշարժից արդեն անցել է 25 տարի, բայց դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են դոմիկներում...:(
CactuSoul
08.12.2013, 01:25
Ցնծուն ու նուրբ, շա՜տ սիրուն զգացողություն ա, երբ պատահաբար իմանում ես, որ քեզ սիրելի, բայց, ավաղ, արդեն հանգուցյալ մարդը եղբայր ունի, ով նույնպես տաղանդավոր է ու շարունակում է եղբոր գործը…
Ու հատկապես ուրախացնում է էն փաստը, որ ձայնն էլ է նման :)
Երկու ծեր մարդ կողքվս անցնում են.
-Վեշմինը չի գու:դու:մ: Հենե ամեն մի փիլիսոփա մի պա:նա ասում:
Մեկ էլ ասողը ինձ է նայում.
-Դու:՞զ չի:
ժպտում եմ, գլխով անում:
-Մարդը ինքն ա իրա խնդիրնին սարքում,-ասում է մյուսը:
Հետո էլի ինչ-որ բաներ են խոսում, բայց ասածներից միայն հասկանում եմ <<ապրել>>-ն ու <<անցողիկը>>.
-Դու՞զ չի,- նայելով ինձ ասում է:
Նորից ժպտում եմ:
Հետո ծերունական, բարձր ծիծաղով ծիծաղեցին.
-Է՜հ, բալա, մենք էլ չգիդա:ցինք հեփվանից սկսեցինք փիլիսոփայիլը...
Անկեղծ ես չգիտեի, որ Գորիսում քաղաքականությունից բացի, փիլիսոփայությունից խոսող բիձուկներ կան:
*տառերի կողքի վերջակետը պիտի գլխին լինի, մեր բարբառում ա-երը մի քիչ այլ ձև են արտասանվում:
չեմ հավատում, դրսում նենց ձյունա՜ :love....ու հենց սենց միանգամի՜ց
շնորհավոր բոլորիդ առաջին ձյունը ուռաաաաաաաաաաաա՜ ::vaii::
ես գժվեցի՜...ցնդածության դոզաս պատրաստա՜ ուխխ :yahoo
հ.գ՝ Անուշոկ ասում էի չէ՜ :flower
Մենակ մեր մոտ Դավթաշենում ա՞ ձյուն, թե՞ լիքը ակումբցիներ արդեն մոռացան, որ ձյանն էին սպասում:P:roll
Օ՜ու փաստորեն լավ էլ հիշում են հենց վերևումս:hands
Սիրտս ուրախությունից հիմա կպայթի...երեխաները դրսում ձնագնդի են խաղում, ես էլ ռեֆերատներս թողած՝ պատուհանից դուրս եմ նայում, ու տարիքիցս ամաչում եմ, որ չեմ կարող ես էլ իջնել, խաղալ...:oy
Ա՛յ սա է ամանորյա հրաշքը՝ տեղացող գեղեցիկ ձյուն, զարդարված քաղաք ու ինչ-որ լավ բանի սպասում... :love
Փոքրիկ շրջմոլիկ
08.12.2013, 16:09
Հետս մի բան են չի, ես սկում եմ վախենալ ակումբից, ես ի՞նչ ա...
Երեկ մտնում եմ «Նամակ Ձմեռ պապիկնի» թեման, որ գրեմ Նոր տարվա նվեր երեխեքին առողջույուն տա, են էլ...
Ձմեռ պապ ջան, պստոներին առողջություն բեր էլի, առանց տիկնիկի ու մեքենայի էլ յոլա կգնան:
Աչքիս ա ընկնում «Գովազդ, որը տեսնելիս նյարդերդ ավելի շատ են խախտվում, քան մյուս գովազդների ժամանակ» վերնագրով թեման, ասում եմ մտնեմ, Դիրոլի ռեկլամից բողոքեմ, են էլ..
Յութուբում չգտա, բայց կարծում եմ բոլորին էլ պարզ կլինի՝ գովազդային որ հովոլակի մասին եմ ուզում խոսել: Խոսքը Դիրոլի գովազդի մասին ա, որում մի քանի թեթևամիտ (տեսքից ու գովազդի բնույթից նման տպավորություն եմ ստանում) երիտասարդներ ուզում են թանգարան գնալ: Անկեղծ ասած նայելով նրանց՝ երբեք չես մտածի, որ նրանք գիտեն ինչ բան ա թանգարանը, բայց ես ավելի շատ ուրիշ բանից եմ նյարդայնանում: Հոլովակի տեքստի մեջ կա մի բառ, որն ամեն անգամ ականջս սղոցում ա. «ասպետային մրցաշար» :sad
Ասպետայի՞ն :blin Ասպետայի՞ն :fool Ասպետայի՞ն :[
Ախր նման բառ գոյություն չունի՜ :aaa Ո՞վ ա ձեզ թույլ տվել օրը քառասուն անգամ բռնաբարել հայոց լեզուն ու մեր ականջները :sad Էլ չեմ ասում մատաղ սերունդ, տո եսիմ իմչ...
Լեզվի պետական տեսչությու՜ն :aaa
Մտնում եմ «Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ» թեման, ասում եմ լավ, ինչի՞ չգրեմ, որ ինձ ամչկոտությունն ա գրավում, են էլ..
Իսկ ինձ՝ ամաչկոտությունը, մանավանդ եթե հիմքեր չունի :))։
Խոսքն էն ամաչկոտության մասին ա, որը չի նույնանում անհամարձակության հետ։ Ամաչկոտության բնածին տեսակ կա, է, այ էդ :oy։
Լավ, ասում եմ չկա չկա, գոնե գրեմ իմ համար մեկ ա ձյուն կգա, թե չէ, սիրտս հնգստանա: են էլ..
Էն որ ձյունա գալիս, հա ի՞նչ որ գալիսա:
Վախում եմ մի թեմա բացեմ: Դողում եմ արդեն, ուզում եք սիրտս ճաքի՞ :(
CactuSoul
09.12.2013, 15:21
Շատ անկապ, ես նույնիսկ կասեի՝ ղզիկ, բայց ի սրտե գրառում․
Չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ դզում են մազերիս փախած երանգները արևի տակ :P Շատ հետաքրքիր խառնուրդ ա ստացվել ու սիրո՜ւն ա :love Չհաշված, իհարկե, որ մի փեշ փող տվեցի դրա համար. ով գիտի` հավաքարարի մի ամսվա աշխատավարձն էլ ինձնից ուզեցին, որ էդքան կապտած լվացարան-հատակ-սրբիչները պիտի մաքրի :))
Alphaone
09.12.2013, 17:46
Ակումբում մի թեմա կա «Մենակ ես եմ, որ...» իրականում լիքը մարդիկ իրենց ցավերի, ուրախությունների, տխրությունների ու տարօրինակությունների մեջ իրենց միայնակ են զգում: Ու ինչքան էլ գայթակղիչ է աշխարհում միակը, եզակին, անկրկնելի լինելու հեռանկարը, երբեմն ցանկանում ես գտնել մեկին, որ քեզ կհասկանա, որ չի քննադատի քո արածի ու զգացածի համար, այլ՝ կկարեկցի, չէ, ավելի շատ վերջերս մոդայիկ դարձած տերմինն է տեղին՝ կապրումակցի: Իսկ թե անգամ քննադատի էլ, ապա դա կլինի առանց մեղադրանքի քննադատությունը, ինքնաքննադատության պես սեփական «ես»-ի կատարելագործմանն ուղղված քննադատությունը: «Մենակ ես եմ, որ...» թեման այս առումով ինձ ոչինչ չի տալիս, մեծամասամբ առավելագունը մի քանի տողանոց գրառումներ են, ուրիշ են ակումբցիների օրագրերը: Ամեն անգամ, անգամ ինձանից ահավոր տարբեր մարդկանց օրագրերում ես հանկարծ մի գիծ եմ գտնում, ծանոթ մի զգացողություն, որ ահավոր հարազատ ու հասկանալի է: Ու գտնում եմ նաև վերաբերմունք նույն զգացողությանը, ապրումին իրավիճակին, որին ես եմ երբևէ ընդհարվել: «Իսկ ինչ, եթե...». քանի անգամ եմ ինքս ինձ այս հարցը տվել: Ինչ կլիներ եթե ես այսպես չասեի, այսպես կամ այնպես չվարվեի իմ կյանքի որոշակի իրավիճակներում, ինչպիսին կլինեի, ո՞վ կլինեի: Ակումբային օրագրերը հնարավորություն են տալիս սեփական կաշվից դուրս գալ ու վերապրել մի ուրիշ կյանք: Ոչ մի գեղարվեստական գլուխգործոց, ոչ մի ֆիլմ չի տալիս նույնը, քան քո հետ միաժամանակ ապրող մարդկանց զգացմունքները, արարքները, իրենց աչքերով տեսնելը: Մի կյանքի փոխարեն իրականում մի քանի կյանք ես ապրում, թեկուզ հատված առ հատված, բայց մի ընդհանուր գծի մեջ ապրում ես ավելին, ավելի շատ պտույտներ ես կատարում արևի շուրջ, քան երկրագունդը: Ակումբցիների օրագրերը տարբեր են: Կան գրառումներ, որ թեթև ուրախություն, խաղաղություն, ներդաշնակություն են բերում, կան օրագրեր, որ չես էլ կարդում, կան օրագրեր, որոնց թարմացմանն անամբեր սպասում ես: Որոշ գրառումներ հարստացնում են զգացմունքներդ, որոշ օրագրեր ուղեղն են սնում: Կան օրագրեր, որոնցում մարդն արդեն վերապրել է այն, ինչին դու նոր ես հասնում ու հանկարծ շոշափելիության աստիճան իրական տեսնում ես թե ոնց է հարկավոր վարվել կամ ընդհակառակը, ոնց չպիտի վարվես: Բայց ոչ մի օրագիր ինձ այնքան չի տպավորել դեռ, ինչքան Նաիրուհունը: Գուցե ուրիշ օրագրերից ես ավելի շատ բան եմ ստացել ինձ համար, բայց Նաիրուհու օրագրում ես վերացարկվել եմ մի ուրիշ մարդու: Նաիրուհու ուղեղային մորմոքը ներծծվել է իմ մեջ, հասել հոգուս, ոչ թե հուզել, ես հաճախ կարող եմ ըստ տրամադրության անգամ ամենաաննշան բաներից հուզվել, աչքերս թրջել, բայց վերապրելու, ընկալելու, որոշ առումով յուրացնելու համար պետք է շատ խորը, շատ անկեղծ ու բարձր նյութ լինի: Նաիրուհու անգամ ամենաաննշան, կենցաղային գրառման մեջ էլ հոգու մաքրությունը, յուրովի վայրի, ազատ շունչը, քաղաքի ռիթմն ու բնության անաղարտությունը ներդաշնակված, հավասարակշռված, ապրած ու յուրօրինակ կերպով ապականությունից ֆիլտրված են: Վաղուց էի ուզում սա գրել, էսօր հերթական անգամ բացեցի «Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»-ն ու հասկացա, գրելու ժամանակն է: Շնորհակալ եմ, Լիլ....
Նուշություն
09.12.2013, 20:29
Love is... շարքից...Սերը էն ա, որ ամուսնյակդ ասում ա արդեն տուն եմ հասնում ու մի 15 րոպե չկա...զանգում, ասում ես, բա ու՞ր ես, ասում ա, պատուհանից նայիր, կտեսնես...նայում ես, պարզվում ա՝ մի վեց տուֆ աղ ա առել ու շենքի մուտքի մոտ շաղ ա տալիս, ոնց ինքն ասում, որ հանկարծ կինը չսղա, ընկնի :)
ուֆֆֆ, չգիտեմ չգիտեմ...
մարդ մտածումա, չբռնեմ ու չծնվեմ :think....
ինչ անեմ բա՜, որ հետաքրքիր լինի՜...
ուֆֆֆ, չգիտեմ չգիտեմ...
մարդ մտածումա, չբռնեմ ու չծնվեմ :think....
ինչ անեմ բա՜, որ հետաքրքիր լինի՜...
որոշել եեեեեեեեեե՜մ :yahoo
ուռա՜ ուռա՜ ուռա՜:erexa
...մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ահավոր միամիտ եմ և ոչ մի բան չեմ հասկանում, ու որ բոլորը ինձ մատների վրա պարացնում են...եսի՞մ
հ.գ. գիշերային խելագառված մտքեր
Չեմ սիրում էս բառը օգտագործել և առհասարակ, չեմ օգտագործում, բայց էսօր, երբ շատ բարձր տրամադրություն ունեմ, պիտի ասեմ, որ ԿԱՅՖ է, երբ դու քեզանից գոհ ես: Էնքան հանգիստ եմ, էնքան գոհ ինձանից...մնում է միայն բարձր գնահատականներ ստանամ...:oy
http://www.youtube.com/watch?v=DnGdoEa1tPg
Այս միայնակ օրն
Ինձ է պատկանում,
Ամենամիայնակ
Օրը իմ կյանքում:
Այս միայնակ օրը
Պետք է արգելել.
Այսպիսի օր ես
Չեմ կարող տանել:
Այս միայնակ օրը
Չպիտի լինի,
Այս օրը երբեք
Ես չեմ կարոտի:
Ու թե դու գնաս,
Ուզում եմ գալ քեզ հետ,
Թե մեռնես, ուզում եմ
Ես մեռնել քեզ հետ,
Բռնել քո ձեռքը,
Հեռանալ հավետ:
:unsure
Թող ներեն ինձ բոլոր նրանք, ովքեր կվիրավորվեն, բայց պետքա ասեմ, որ ակումբն էսօրվա Ազգային Ժողովի պես մի օբյեկտ ա: Մենք ստեղ լրիվ ուրիշ մարդկանցով ենք հավաքվել ու լրիվ ուրիշ թեմաներ ենք քննարկում, ուրիշ հարցեր ենք որակում որպես օրակարգային, առաջնահերթ լուծում պահանջող, քան իրականում կա: Չեմ ասում՝ գնացեք մարզեր ու տեսեք, թե ինչ պայմաններում են ապրում մարդիկ, էդ արդեն էնքան ա ասվել ու էնքան չի գնացվել, չի տրվել էդ հարցին լուծում, որ հիմա կարողա արդեն ուշ ա: Բայց գնացեք մայրաքաղաքի ծայրամասեր ու տեսեք, թե ովքեր են բեսեդկում նստած: Էդ ոչինչ, որ լիքը բեսեդկեքում լիքը անասուններ են նստած, վատն էն ա, որ էդ անասուններն են որոշում էդ թաղամասի բնակիչների ճակատագիրը: Բեսեդկա եմ ասում, բայց դա կարա լինի էդ թաղի ցանկացած օբյեկտ՝ բակի խանութից մինչև թաղի կլուբ կամ սթրիփ քլաբ:լօլ
Միջին վիճակագրական քաղաքացուն ճանաչելն ամենակարևոր, առաջնային բանն ա, որ պետք ա անել: Մենք դա չենք անում. կամ չենք կարում, կամ չենք ուզում պրիզնատ գանք, որ էս ա մեր միջին վիճակագրական քաղաքացին: Հինգ-տասը հազար դրամանոց «ադիդաս սպառտիվկով» ստրիպտիզ կլուբում հայկական պարող (չգիտեմ՝ ինչ էին պարում, հայերեն պարողները կիմանան) գյադեքն են քաղաքացիները մեր: Ու հենց դա ա պատճառը, որ մենք չենք կարում հասկանանք՝ մեր ընդդիմությունն ա՞ ավելի համբալ, թե՞ իշխանությունը: Այ հենց դա հասկանանք, մի դեպքում իշխանափոխություն կանենք, մյուս դեպքում ընդդիմությանը կլարենք ու կգա մեկ այլ ընդդիմություն, որ կկանգնենք էս նույն հարցի առաջ՝ իշխանությունն ա՞ ավելի համբալ, թե՞ ընդդիմությոնը: Ու քանի դեռ մեր քաղաքացիները քոնթի լրբերի առաջ սպարտիվկով հայերեն պարողներն են, մենք նույնիսկ իշխանության ու ընդդիմության համբալ լինելու աստիճանը չենք կարա ազգովի որոշենք:
Այսինքն՝ ակումբը ԱԺ-ի պես մի բան ա, ոչ մի կապ չունի իրականության հետ, իրական խնդիրներն անտեսող, ամեն հարցի իրան հարմար տեսանկյունից նայող, իրան հարմար տեսանկյունից քննարկող ու քննադատող մի օբյեկտ ա:
Ամենակարևորը ճիշտ տեղ նայելն ա, ոչ թե ճիշտ բան տեսնելը:
Հ.Գ. Պարապ մարդու գրառում՝ քնելուց առաջ. բարի գիշեր..
...հիմա չեմ հասկանում դամբուլը ես եմ թե սա`
http://s13.postimg.org/ef9finivr/download.jpg
հա լավ հասկացա, էսի ցոգոլա, ես` դամբուլ:
Claudia Mori
11.12.2013, 09:09
Հոգնեցի տանը հոդվածներ ու թարգմանություններ պատրաստելուց, ասացի գնամ ցուցահանդես ու սկսեմ ծանոթանալ տեղի բոհեմի հետ: Նկարները հիմնականում բնապատկերներ էին ներկայացնում: Նայում եմ նայում, ոնց որ թե հետաքրքիր են, բայց ինչ-որ բան պակասում է: Մեկ էլ զգացի, որ նկարների մեջ միայն սպիտակ, մոխրագույն ու սեւ երանգներն էին ու այդ պահին հիշեցի, որ այ մարդ ես ախր Սիբիրում եմ, որտեղ տարվա մեծ մասը ձյուն է գալիս, ցուրտ է ու մռայլ: Հենց այդ պահին հասկացա, որ սիրում եմ Սարյանին շատ...
Բան չունեմ ասելու, լավ է, երբ շուն ես պահում ու սիրում ես շանդ, բայց նաև պիտի հետևես, չէ՞, որ էդ շունդ ուրիշներին չվնասի:
Մեր հարևաններից մեկը շուն է պահում: Շանը միշտ կապած ման է տալիս: Էսօր անցնում եմ, (ասեմ՝ դիտավորյալ կապը բաց չթողեց) շունը՝ մեծ, վայրի աչքերով, բերանը բաց գալիս է իմ վրա...Հիմա ես վախից չեմ կարող փախչել...ոտքերս էլ ահավոր սղում են...կանգնած գամվել եմ տեղում, ձեռքերով ինքնապաշտպանական բնազդով փակել դեմքս ու փրկություն չսպասող դատապարտյալի նման սպասում հարձակման...
Լավ է՝ տերը ժամանակին հասավ և փոխանակ ներողություն խնդրի, ասում է.
-Աղջիկ ջան, ինչ ես վախեցած կանգնել...շանս կվախեցնես: Ինքը ուղղակի ուզում էր խաղալ...
Խաղա՞լ... Ահավոր պահ էր: Շատ վախեցա: Ապրումներիցս մինչև հիմա չեմ կարող հանգստանալ, մանավանդ որ շներից փոքրուց ահավոր վախեցել եմ:
keyboard
11.12.2013, 16:35
Բանկում.
Սպասարկման պատուհանին է մոտենում 30-ին մոտ մի երիտասարդ ու ասում.
-Բարև Ձեզ, կարող ե՞մ Սերժ Սարգսյանին փող փոխանցել
Սպասարկողը մոտավորապես էս դեմքով :o
Երիասարդը.
Հա-հա, մի զարմացեք, հենց նախագահին՝ անմիջապես,- ու հենց էդ պահին գրպանից հանում է արագաչափի ֆիքսած ծանուցման նամակը ու մեկնում աշխատակցուհուն...
Արա ոնց եմ սիրում ես մեր երկիրը... :love
Ասում ա շները որոշել են խոսալ սովորեն, թե չէ խեղճերը մեռան հաչալով:
Շուն ասեցիք հիշեցի...
Անիս (զարմուհիս) սիրումա ինձ հետ խոսել մի թեմայով, որտեղ կերևա որ իբր ինքը մեծա)): Առաջին դասարանում էր, դեռ տառերը լրիվ չէր էլ սովորել, եկավ ինձ ասումա.《Հորքուր, գիտես երեկ ֆեյսբուքում կարդացել եմ/թե ասա դու ինչ գիտես ֆեյսբուքը ինչա/, որ Չինաստանում շներին տառերով սուպ են տվել ու հիմա իրանք խոսում են》: էնքան եմ սիրում էտ լուրջ ու իրա երևակայությանը հավատացնող մռութը: :)
գովքի ժա՜մ
մարդ էլ նենց ծնունդ ունենա, որ մի օրվա տեղը երկու օր տևի :yahoo ` նվերներով ու նույն ջերմությամբ...
այ էս օրովա զգացվում, որ ինչքան կորած մոլորված մարդ կա, քեզ հիշում են, շնորհավորւմ են, բայց էդ բնավ էլ փոխադարձ չի՜:pardon...- միամիտ ա եղել...
իսկը ուզածս ծնունդն եմ նշել, սիրտս ու հոգիս նենց տեղնա ընկել:flower
Մամ պաա՜պ...:oy
Youtube Rewind, 2013-ի ամենադիտված վիդեոները մեկ տեղում.
http://www.youtube.com/watch?v=H7jtC8vjXw8
ասում ա տղաները, որ դաշտան են լինում իրենց դեմքին դուս ա տալիս...
ասա այ հիմա՛ր, կարողա գիտես ամառ-ձմեռ դաշտան եմ
ասում ա ավանդույթ ա գիշերները մի բան տուֆտելը
Mephistopheles
12.12.2013, 06:39
Շատ եմ սիրում էս երգը… ուզեցի երգերի բաժնում դնեմ չկարողացա…
http://youtu.be/J6iAykoKLog
Իմ ու Սասի միասնական սարքած բոլոնեզ սոուսով սպագետտին՝ մեր սենյակում, կոմպի սեղանի մոտ, Հաուզի հերթական սերիայի ներքո, յուղատաքացուցիչը ոտքներիս մոտ դրած:
Տանն ենք... :)
Նաիրուհի
12.12.2013, 22:44
Ամառվանից ուզում էի գրել։
Աշխարհի երևի ուրիշ ոչ մի ծայրում էնքան լավ չես զգա որևէ բան գնելիս, ինչքան Գյումրիում, կամ էլ իմ բախտն է միշտ բերում։
Մենակ էստեղ է, որ շնորհակալությանդ ի պատասխան ասում են՝ «Բարով էկաք, քուրիկ ջան», ու դու նենց թրթռուն երջանկությամբ ես լցվում էդ արտահայտության բարիությունից։
Գյումրիում է, որ կմտնես նվեր փաթեթավորելու, շատ պուճուր մի բան, աշխատող աղջիկը հետաքրքիր ծրարիկ կսարքի նվերիդ համար, կջանա միամիտ ու պարզունակ հուլունքներով, կտորե վարդերով ու փայլ փչելով սիրունացնել դա, հետո ամոթխած կասի, որ դրա դիմաց չի կարող գումար վերցնել, որովհետև արածը մի բան չէր։
Ու մենակ Գյումրիում է, որ սիրուն ձմեռային գիշերվա մեջ ջահել ու սիրունիկ տաքսիստի մեքենայով էս երգի ուղեկցությամբ կայարանից 58 հասնելուց վեր ռոմանտիկա չկա :)
http://www.youtube.com/watch?v=6xton1WBUjk
Հետաքրքիր է, չէ՞, ժամանակակից աշխարհում, երբ մարդիկ ինտերնետով ինչ ասես անում են, նույնիսկ ամուսնանում են և տարածության հեռավորությունը անգամ խոչընդոտ չի հանդիսանում, բայց երբ մեզ հարազատ, ծանոթ մարդիկ գնում են հեռու մի երկիր, ու դու թեև շարունակում ես իրենց հետ շփվել, բայց մեկ է՝ պատնեշ է առաջանում, որի պատճառով նույնիսկ ինտերնետում, սկայպով դադարում ես հաճախ շփվելուց: Բա ո՞նց է լինում, որ անծանոթների հետ մարդիկ (հեռավորության վրա) մտերմանում են, իսկ հարազատների հետ՝ ընդհակառակը...:think
E-la Via
12.12.2013, 23:41
Մտածում եմ՝ ինչի՞ երբեք չեմ ցանկացել, որ ինձ տուն նվիրեն կամ տնից տուն՝ հորականից ամուսնու տուն տեղափոխվեմ, ինչի՞ է ինձ տանը զգալու համար իմ/մեր կառուցած տունը պետք:
Հա, ինձ պետք է էն տունը, որը երկուսի սրտում է ծնվում, որի հիմքերը երկուսն են գցում, որի ամեն քարը հեռվից կրել, տեղ են հացրել ու դրանք մեկը մեկի վրա երկուսն են շարել, երկուսի քրտինքով է շաղախն արվել, երկուսն են կտուրը կապել, երկուսը օջախ վառել:
Ինձ ոչ մի ուղիղ գիծ չունեցող, քաոս հիշեցնող, բայց ամեն անկյունը մտածված իր տեղն ունեցող տուն է պետք:
Ինձ կառուցման ընթացքում պատերի ներծծած հոգին ու սիրտն է պետք:
Ինձ երկուսի սկսած, բայց մեկում հանգրվան գտած ջերմությունն է պետք:
Որդուս դեպի իրեն միշտ կանչող տունն է պետք:
Ու թե մի օր նա ցանկանա հորական տան տեղ նորը կառուցել, թող հնի հիմքերն էնքան ամուր լինեն, որ նորը գցելու կարիք չլինի:
Այ էդ տան մեջ ես ինձ վերջապես տանը կզգամ: Ու թող կառուցման ընթացքը տևի մի ամբողջ կյանք:
Սիրելի Ձմեռ Պապ,
Խնդրում եմ ինձ նոր տարվան նոր ականջակալներ նվեր բեր: Նախորդ՝ iFrogz ֆիրմայի ականջակալներս ինձ երկար ծառայեցին, բայց փչանալուց հետո ստիպված յոլա եմ գնում էժան ու անորակ ականջակալներով: Թույլ տուր բացատրեմ, թե ինչպիսի դժոխային պայմաններում եմ ես ապրում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են ինձ էսքան անհրաժեշտ նոր ականջակալները:
Տանտերս շատ է սիրում երգել, հատկապես երբ զուգարանում է: Հա, ես բան չունեմ ասելու, շատ գեղեցիկ ու օպերային տենոր ունի, բայց քանի որ իր զուգարանը գտնվում է սենյակիս կողքին ես գիշերը երկու երեք անգամ քնիցս վեր եմ թռնում O Sole Mio-ի ու Santa Lucia-ի քաղցր նոտաների տակ:
Հետս ապրող իտալացիներից մեկը սալսա է պարում: Ամբողջ օրը երաժշտությունը բարձր միացրած կոշիկները կտկտացնելով իր սենյակում պարապում է՝ տեռորի ենթարկելով ներքևի հարկում ապրող տարեց զույգին:
Մյուս իտալացին ջութակ նվագել է սովորում: Մենակ թե ահավոր անտաղանդ ու ահավոր ֆաՌշ: Ամեն անգամ երբ սկսում է պարապել, ես տնից փախնում եմ:
Բուլղարացին էլ ամբողջ օրը իր սենյակում պոռնո է նայում: Առանց ականջակալների: Volume-ը 100-ի վրա դրած: Մի կերպ եմ հարմարեցնում պաուզաների ընթացքում զանգել տուն խոսել:
Խնդրում եմ մի անտեսիր խնդրանքս:
Հարգանքներով՝
Ռուֆուս, 30 տարեկան
CactuSoul
13.12.2013, 02:20
Եսի՞մ, ես մի տեսակ չեմ հասկանում տղամարդկային էդ «սկզբունքները», երբ կարող ա էսօր մի ընենց բան ասեն/անեն, որ տարիների ընկերությունը, սերն ու հարգանքը հողին հավասարեցնեն, բայց մի քանի օր չանցած իրար հետ էլի ախպերություն լինեն:
Չնայած իմ կյանքից էլ մի դեպք եմ հիշում, երբ կարող էի իր մի ասածի համար մարդուն միանգամից գրողի ծոցն ուղարկել ու էդպես էլ չարեցի: Բայց որ դրանից հետո ոչինչ նույնը չի, ու որ երբեք չեմ ների, փաստ է:
Լավ ա, չեմ բողոքում. թող մարդիկ իրար հետ լավ լինեն, չուզողն էլ ես լինեմ… :8
One_Way_Ticket
13.12.2013, 13:18
Վերջերս ընկերներով weekend-ին տեղ էինք գնացել: Առավոտյան տղերքից մեկը, ով իմ հետ նույն սենյակում էր քնում, ասաց, որ ես քնիս մեջ խոսում էի: Դա ինձ համար նորություն չէր, մարդկանց մեծամասնությունը դրանով այս կամ այն չափով "զբաղվում" է: Ինձ ուրիշ հարց էր հետաքրքրում, որն էլ նրան տվեցի. իսկ ի՞նչ լեզվով էի խոսում: Ըստ նրա խոսքերի` կես հայերեն, կես ռուսերեն, կես անգլերեն: Տենց էլ ապրում ենք:
Արևհատիկ
13.12.2013, 14:51
Եկա մի քիչ էլ ես պարծենամ իմ ձնեմարդուկով:
Էս տարի էնքան սիրուն ձմեռ ա մեզ մոտ, իսկը՝ իմ մանկության ձմեռն ա: Երեկ աշխատանքից հետո ես ու ընկերուհիս որոշեցինք գնանք ձնեմարդ պատրաստելու: Մեր գործընկերներից մի քանիսին առաջարկեցինք, որ իրենք էլ միանան մեզ, յուրաքանչյուրը մի պատճառ բռնելով հրաժարվեցին: Ուրեմն իրենք չէին գալիս քիչ էր, մեզ էլ փորձում էին համոզեն, որ մենք էլ չգնանք: Իրենց հրաժարվելու գլխավոր պատճառը էն էր, որ ձյունը չի կպնում, շատ փխրուն է: Բայց մենք որոշել էինք ու ոչ ոք ու ոչ մի պատճառ չէր կարող մեզ էդ մտքից հետ պահել: Բացարձակապես ոչ մի բան չէինք վերցրել մեզ հետ ձնեմարդ պատրաստելու համար: Հույսներս դրել էինք տեղում մի բան մոգոնելու վրա:
Որոշեցինք գնանք մանկական զբոսայգի ու հենց էնտեղ էլ սարքենք ձնեմարդուկը: Ճանապարհին սկսեցինք ձնեմարդուկի պատրաստման աշխատանքները՝ յուրաքանչյուրս մի ձնագնդի սարքելով իջանք զբոսայգի ու նպատակադրված սկսեցինք մեծացնել էդ գնդիկները:
Ճիշտ ա ձյունը համարյա չէր կպնում, բայց դե մարդու մտքին տեղ լինի :))
Ընդհանուր աշխատանքները տևեց 2 - 2,5 ժամ:
Էդ ընթացքում մեզնից մինիմում 10 տարով փոքր երեխաներ՝ մի քանի խմբերով եկան, հիացան մեր դեռևս կիսապատրաստ ձնեմարդուկով ու մեզ ավելի ոգևորեցին: Ընթացքում էլ փորձեցին ճշտել, թե մենք արդյո՞ք իրենց դպրոցում չենք սովորում և այլն:
Հա, վերջը...:))
Մենք հասանք մեր նպատակին: Եկավ տեղում մոգոնելու պահը: Հանեցինք մեր ձեռքին եղած կոպեկները, աչքերի տեղը կոպեկներ դրեցինք, մի քանի հատ էլ դրեցինք ձնեմարդուկի կրծքավանդակին /զուտ դիզայնի համար/, ձեռքիս գրիչը ջարդեցինք ու մասերը օգտագործեցինք քիթն ու բերանը սարքելու համար: Մեր քաչալի գլուխն էլ ծածկեցինք իմ գլխարկով:
Մի խոսքվ, ձնեմարդուկը նույնիսկ մեր պատկերացրածից լավ տեսք ունեցավ:
Էս էլ մեր ձնեմարդուկը
http://s019.radikal.ru/i613/1312/02/df6b92b4a108.jpg (http://radikal.ru/fp/bcc4a287a80044c886f54879429d14e3)
Էսօր ընդմիջմանը գնացել էի ձնեմարդուկին տեսության, ինքը սենց հպարտ կանգնած ա իր տեղում:
ՀԳ. Ուլուանան ասում ա փիլիսոփայական հայացքով ձնեմարդուկ ա: Մի քիչ իր փոխարեն ես փիլիսոփայեմ:
Ասում եմ, մարդու բնավորության հարց ա կհասնես ուզածիդ, թե չէ: Էն որ ինձ ասում են դու երջանիկ աստղի տակ ես ծնվել, ինչ ուզում ես լինում ա: Էդ նենց չի, որ հենց նենց ուզելով ա, էդ ուզածիդ հասնելու համար պիտի մի քիչ ջանք թափես, ոչ թե մի հատ փորձեցիր, չստացվեց ուրեմն վերջ: Էդ հաստատ լինող բան չի :8
Ուզում եմ առաջին ձյան մասին մի գրառում էլ ես գրեմ...
Առավոտյան արթնացա, անկողնուցս կիսամերկ ու քնաթաթախ վեր թռա ու անմիջապես վազեցի պատուհանի մոտ։ Սրտի թրթիռով դուրս նայեցի ակնկալելով որ շուրջբոլորս ամբողջովին ծածկված կլինի սպիտակ ձյան հաստ շերտով, սակայն շուրջբոլորս մռայլ էր ու գորշ։ Ձյուն չկար։ Օհ, ինչպիսի հիասթափություն, իսկ միգուցե վա՞ղը ձյուն գա։
Ու վաբշե ստեղ 12 աստիճան ա։
Պլյուս։
#ձյանմասինպարտադիրգրառում
Մարդկանց մեծ մասը ասում է.
-Հիմա մենք գրականություն չունենք: Եղածն էլ՝ թափելու բան է:
Ու երբ տվյալ մարդկանց հարց ես տալիս.
-Օրինակ՝ ի՞նչ եք կարդացել, մի հեղինակի անուն կասե՞ք:
Զարմացած կնայեն քեզ:o ու նույնիսկ մի հեղինակի անուն չեն ասի:
Լավ, թող էլի արդի գրականություն չունենանք, բայց գոնե կարդացեք ու հիմնավոր ասեք, բացատրեք, թե ինչի՞ գրականություն չեք համարում, ի՞նչն է «թափելու բան», ոչ թե առանց կարդալու կարծիք հայտնեք:
սկսում եմ ճանաչել մեկին, ում ընդհամենը գիտեի, իսկ հիմա արդեն ճանաչում եմ...
***
հույսս մեծա, որ ավելի չեմ ճանաչի, չեմ հասցնի ճանաչել...:(
Փոքրիկ շրջմոլիկ
13.12.2013, 22:42
«Կներես» բառը ինձ համար կորցրել ա իր արժեքը: Օրինակ մեկի ոտքը տրորելուց, պատահական հրելուց կամ թեթև խանգարելուց հանգիստ կարող եմ շրջվել, ասել կներեք: Բայց ետ նույն կներեսը երբ ուզում եմ ասել մի մարդու, ում իրոք իմ քայլով նեղացրել եմ, ինչ-որ տեղ վիրավորել միայն ինձ համար հասկանալի պատճառներով, չեմ կարողանում: Եթե ես նույն բառը ասում եմ և՛ անծանոթի ոտքը տրորելուց, և՛ հարազատիս նեղացնելուց, ստացվում ա կա՛մ ես չեմ ընդունում սխալս ու ձևական եմ ներողություն խնդրում, կա՛մ ետ մարդը ինձ համար անծանոթի հետ նույն մակարդակի վրա ա: Ինձ մոտ որ եսպիսի տպավորություն ա...
Ու քանի որ մոտս ենպիսի զգացողություն ա, որ ես մարդը ակումբ մտնում ա, չնայած չեմ էլ հարցրել, եկել եմ ստեղ ասեմ.
- Կներես որ «կներես» եդպես էլ չասացի :)
Էսօր քաղքըցի Գագոյի օֆիսում կռիվ էր ընկել. պահանջվում էր կազմել վերակարգում չընդգրկված ու փաստացի առկա անձնակազմի ցուցակը, բայց ոնց հաշվում էի, նույնիսկ ստորաբաժանումների բոլոր զինվորների կարգավիճակները հատ-հատ ստուգելուց հետո մի հոգի պակաս էր ստացվում: Զանգեցինք բուժկետ, ճշտեցինք էնտեղ ու հոսպիտալում գտնվող անձնակազմի անունները, բայց առեղծվածային ուրվականը չէր ուզում բացահայտվել: Շեֆս ջղայնությունից կապտել էր.
էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ մայոր Յախշուն դիվանբաշուն: Վերջում մի կերպ պարզվեց, թե ում էի մոռացել. իհարկե, ինձ:
Մի կողմից սովորական կուրյոզ դեպք ա, բայց մյուս կողմից էլ ցույց ա տալիս, որ էս ախմախ համակարգին հաջողվել ա շատերին տարրալուծել իրա մեջ:
Ձեր եսը մի կորցրեք, մարդիկ:
Հ.Գ. 1/4 = 25% = 6 ամիս
Mephistopheles
14.12.2013, 00:53
Մտնում եմ Ակումբ ու կարդում թեմաների վերնագրերը…
"Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն"
"Հոգևարքից հետո"
"Հրաշքների չեմ հավատում"
"Բողոքի անկյուն"
"Յախք"
ասում եմ fuck!!! ու դուրս եմ գալիս…
Էսօր խանութում հանդիպում եմ ընկերուհուս, ու քանի որ խանութում հերթ էր, երկուսով իրար հետ ջերմ-ջերմ զրուցում էինք: Ինքը գիտի, որ ես Ակումբի անդամ եմ: Ինչևէ: Հարցեր է տալիս ակումբից և այլն: Ու էն հարցին, թե հաճախ եմ ակումբ մտնում, և ես էլ պատասխանում եմ.
-Համարյա օր չկա, որ ակումբ չմտնեմ: Շատ լավ մարդիկ են էնտեղ հավաքված...
Դու մի ասա, մեր հարևաններից մեկը լսում է, թե ինչ եմ ասում...ինքն էլ գաղափար չունենալով, թե ինչի մասին եմ խոսում ու չգիտես ինչեր մտածելով, զարմացած նայեց ինձ ու ասաց.
-Ակումբներ ես հաճախու՞մ...Բայց ես քեզանից չէի սպասում:o
Ու դե արի բացատրի...
Claudia Mori
14.12.2013, 14:20
Ինտերնետով կարդացի, որ սկայպով անգլերեն պարապող է պահանջվում: Մաթեմիս դասախոսը պարապում էր ընդհանրապես մաթեմատիկա սկայպով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ուսանողների հետ ու գիտեի, որ նման բան կա, բայց մի տեսակ վախով դիմեցի հայտարարությանը: Նախ ես չեմ կարծում, որ անգլերենից շատ ուժեղ եմ, չնայած Թոյֆլը 90 եմ ստացել, բայց որ այստեղ գալուց ինքնաթիռում լսեցի ստյուարդեսայի անգլերենը, հասկացա, որ ես անգլերեն գիտեմ :D
Ուրեմն ինձ մի երկու էջանոց ամենաբարձր աստիճանի անգլերենի տեստ են ուղարկում, որ սկայպով նախնական պարապունք անցկացնեմ: Ես նստում եմ մեկ օր պարապում եմ, մի քանի բառարանով, ֆորումներով, ընկերներից խորհուրդներ հարցնելով գտնում եմ ճիշտ պատասխանները: Ու էսպես լուրջ նստել սպասում եմ, ոնցվոր Թոյֆլի ժամանակ:
Մեկ էլ սկսեցինք, ես դե հետաքրքիր սկիզբ ու ընթացք էի մտածել: Երկրորդ վարժությունից կանգնացրին, ասացին դուք ընդունված եք, մենք շատ հավանում ենք: Հիշեցի, որ բուհում քննությունների ժամանակ էլ 3 նախադասությունից հետո ասում էին անցի հաջորդ հարցին, ու ես <<լոմկա>> էի ընկնում :( Վերջում 5 էի ստանում, բայց ասում էի, ախր թողեք էլի պատասխանեմ :))
Հ.Գ. Ի դեպ մոռացա, ով անգլերեն գիտի ու գործ է ուզում, իրան էլ տամ լինքը, թող դիմի ;)
Ուրեմն ոմն մեկը զուգարանին նստած ծխում ա հանգիստ ու իրա գործն ա անում։ Մի նաֆաս, երկու նաֆաս, իրեք նաֆաս, սենց սիգարետը կիսապրծնել, հետույքի աջ կիսագունդը բարձրացնում ա ու դեռևս վառվող սիգարետը գցում ա կոնքի մեջ։ Պայթյունի ձայնը բոլորն են լսում, դաժե երեխեն, որ քիմիայի դասից տուն բերած նյութերը զուգարանում էր թափել ու ջուրը չէր քաշել։ Սեռական օրգանների վնասվածքով ու գանգատուփի կոտրվածով հիվանդը վերակաենդանացման բաժանմունքում կյանքի ու մահվան կռիվ ա տալիս։
– Հա ի՞նչ, – ասում եմ, – ես էլ վատ երազ եմ տեսել։
– Կռիս, – նա զննում ա երեկվա գնածս դանակը, սև շեղբով, 4 մատ երկարությամբ։
– Ասում եմ, բա կռիսները խոսալ չիմանային, իրանք կխոսային ու կհավատային որ դրանից բան ա փոխվում։
– Դու ավելի լավ ա ասա ի՞նչ երազ ես տեսել։
– Մենք շատ էինք, ու մեզ օր ցերեկով սաղի աչքի առաջ բռնաբարում էին։
– Բա՞ դուք,– փակում ա դանակը։
– Դուք չէ մենք, – դանակը ձեռքից վերցնում եմ, կոճակին սեղմում բացում եմ, – մենք շվարած քննարկում էինք դա, մեկն էլ կողքից թե բա. "Ինչի՞ մենք մենք էսքան անհույս, սաղ կորած չի քանի դեռ կա մեկ կամ երկու բարոյական ու կույս անուս"։ Հետո եկան ակտիվիստները, չեմ էլ ջոկում ինչ էր եղել, ծառ էին կտրել, միս էին կերել, թե կարմիր գրքյան կենդանու եղունգին էր մի քար կպել։ Հետո դառավ խառը պոեմ, աթեիզմն էր վերսուս ջիզըս, թե բուդիզմն էր ընդդեմ ալլահ... տենց մի բան։ Ասի, որ ամեն ինչը հենց էս կարգով դժոխք գնա, դուք էլ հետը գրողի ծոց, էսօրվանից չունեմ ես ձեր ը... անհոգ քյալեն։
– Ու...
– Ու գնացի։
Էսօր ավելի քան երբևէ ատում եմ ամեն ինչ... արդարության համար ամեն ինչն էլ ինձ ա ատում, ըստ երևույթի։ Ձեռքս տաքանում ա, ես նայում եմ ցած ու տեսնում եմ, որ հատակին արյուն ա կաթում...
http://www.youtube.com/watch?v=3s5ivSrXamU
ասում են ռիսկը գործի կեսնա, էսօր դրանում համոզվեցի,,,,
քանի տարի կլիներ ուզում էի մազերս ուժեղ կարճացնել, որ իսկապես զգացվի, որ կտրել եմ...
երևի ուզում էի հասկանալ, մնածացների սերը դեպի ինձ...ափսոսանքը...
ու...
էսօր էդ օրն էր...
երկարությանը ու հին դեմքիս ինձ նայողներն են ափսոսում, իսկ ես...
ես ուրախ եմ, կարծես հասա նպատակիս...
մազա էլի՜..կերկարի՜...
հ.գ՝ չեմ ափսոսում.....
նոր կյանքը ամեն ինչով են նորովի ընդունում...երևի :}
Alphaone
15.12.2013, 20:32
Ինքը գիտեր, թե ինչ ասի, որ ես վատ զգամ, գիտեր ինչն ա ինձ ամենաշատը նվաստացնում, տրորում, ցավեցնում... Ասում էր ու ես ցավ էի զգում ոչ թե իր ասածներից, այլ նրանից, որ ուզում էր ինձ հնարավորինս վիրավորած լիներ...
Claudia Mori
16.12.2013, 17:50
Ինչքան նախանձ կա բայց էս երկրում... Չես կարող, չի ստացվի, էսի քո համար Հայաստան չի ու չգիտես ինչի բոլորը մտածում են, թե ես ռուսերեն չգիտեմ, էն դեպքում երբ հետս չեն էլ խոսել մեկ բառ... Դե արի ու մի ասա, որ Հայաստանում փող աշխատելը շատ ավելի բարդ բան է, քանի որ էնտեղ ամեն քայլափոխին աշխատանք թափած չէ, ու հայերն ավելի բծախնդիր են, ու որ ես ու իմ երկրում ապրողները իրանցից հազար գլուխ բարձր ենք, քանի որ չեղած տեղից գործ ենք ճարել ու զարգացել ենք Հայաստանում էս դժվար տարիներին ու ես իրանց ասած ոչ զարգացած Հայաստանում իրանցից շատ փող եմ աշխատել... Իրանց թվում է, թե Ռուսաստանում են ապրում, ուրեմն իրանցից էն կողմ կարդ չկա...Էսքանից հետո հասկանում ես, որ ավելի լավ է հիմնականում ռուսների հետ շփվել ու աշխատել, մեկ էլ մի երկու լավ հայերի:
կներես, որ էդքան ուժեղ անկեղծացա:(, ուղղակի ուզում եմ հասկանաս, որ թանկ ես իմ համար էնքան, որ ոչ մի սև բիծ չեմ կարող տեսնել անունիդ վրա...
ինձանից հասնում էր ցույց տալ, ասել, լաց լինել թեկուզ քեզ համար, որ մեկ չես ...
իսկ կլսես, կամ չէ, արդեն քո որոշումնա...
գոնե խիղճս հանգիստա, որ կեղծավոր չեմ եղել, ժպտացել դեմքիդ ,ու ցույց տվել, որ իմ համար միևնույնն ես, դու ու ընտանիքդ....
հ.գ՝
ափսոս չես կարդալու...:(
My World My Space
17.12.2013, 09:30
Այս օրերին խոհանոցում ամենահաճախ լսվող արտահայտությունը՝ «Ձեռք չտա՛ս/չուտե՛ս, նոր տարվա համար ա»… :D
Իվուենց պայծառ ու ավազոտ նկարներին նայելով հասկացա, որ մեռնելու չափ ամառ ու լողափ եմ ուզում...
Ծով, արև ու քյոմուր մաշկս երկու անգամ ավելի շատ սևացած վիճակ:
Նաիրուհի
17.12.2013, 23:57
Էսօրվա անկապ, լարված, սթրեսային օրվա սթրեսային շարունակությունը՝ Թոյֆլի գնահատականների սպասումը, ձգված նյարդերը թուլացնելու մի ելք էր թողել։
Իմպոն կգա կպաչի հեսա. էլ ե՞րբ էի ինձ համոզելու, որ «Դեքստերը» նայեմ։
Երկու սերիա նայեցի՝ ծանուցումը եկավ։
Գրողը տանի, առնվազն երեք միավոր ավելի կարող էր լինել. սենց ցածր listening-ից չէի ստացել դեռ, բայց դե reading-ս էլ էսքան բարձր չէր եղել։
Օֆ, մի խոսքով, լիքը անկապ կասկածներից հետո առաջին փորձը համարենք հաջողված. 92։ :yahoo
Ռուֆի ասած՝ հաջորդը թող եռանիշ լինի :)
My World My Space
18.12.2013, 11:55
Ձյո՜ւն, կարմիր ձյուն,
Իմ աղի մանկությո՜ւն…
Մի քիչ էլ որ էս տեմպերով շարունակվի, ակումբի ակտիվ թեմաներից կմնան միայն օրագրերը (շուտ ընտրություն-մընտրություն ա պետք): Դեռ հներինը կարդացվում է՝ ճանաչում ենք... Թե ես ինչ էի էշ-էշ օրագիր պահում: Էդ ի՜նչ վատ եմ եղել: ;)))) Հըլը էս «Անկապ օրագիր»-ը՝ ոչինչ, կարգին բան ա, որովհետև էնքան էլ տենց «օրագիր» չի: Ու ընդհանրապես, մարդիկ որ օրագիր են պահել, դրա նպատակը չի եղել, որ օրվա ընթացքում տեղի ունեցածը, այդ պահին մտքին եկած ախմախությունը կամ թեկուզ լուրջ գիտական հայտնագործությունը, նաև հույզերն ու սենծիմենտները մագաղաթի, թղթի կամ տետրի վրա խզբզեն, հետո էլ «կարդացնեն» այն բոլորին: Հակառակը, մարդիկ դա պահել են դոշակի տակ, «պադվալում», «պոլի» տակ կամ «կռիշում», չհրկիզվող պահարանում՝ սաղի աչքից, ականջից ու մյուս զգայարաններից հեռու: Ականջից էլ, հա, որովհետև օրագրեր կան, այնպես են գոռում, ճվում, աղիողորմ լացուկոծ դնում, որ վախից տեղիցս վեր եմ թռնում մեկ-մեկ: Այո, այլ զգայարաններից էլ, որովետև օրագրային գրառումներ կան, որոնք կարծես ըմպանս «խուտուտ» են տալիս՝ առաջացնելով նողկանքի (սրտխառնոցի) նոպա: Այսպիսի գրառումները մարդիկ սովորաբար իրենց անձնական-բրենդային օրագրերում չեն ճպպցնում, այլ քցում են օբշի օրագրեր (ասենք՝ ստեղ), որ իրենցը մի տեսակ չփչացնեն:
Չնայած, հավանական ա՝ ես հիմա սխալվում եմ, նույնիսկ ահավոր եմ սխալվում: Հնարավոր ա... :))
Մի բան էլ. պառավում ենք, բայց մեր օրագրային գրառումները, փաստորեն նաև մեր օրը, չեն փոխվում:
Եթե հարցեր ծագեն, թե էս ինչի՞ էս անկապությունը գրեցի, պատասխանեմ հիմա՝ բան էլ չէ, ընդամենը մտա ակումբ, ասի մի բան գրեմ ու տենց գրեցի առաջին մտքիս եկած տառը, հետո բառը, հետո նախադասությունը, հետո մյուս նախադասությունն ու այդպես շարունակ:
Alphaone
19.12.2013, 12:28
Ռուբիի ու Անուկի գրառումները կարդում եմ ու ուզում ԱՄՆ-ում սովորել :( մինչև հետաքրքիր դասախոսներ ունենալը միայն իմ մեջ էի փնտրում սովորելու հանդեպ խիստ ընդգծված անտիպատիան, մտածում էի ես եմ էդպիսի աննորմալ, որ ապագայի մաիսն մտածելու ու մասնագիտություն սովորելու փոխարեն կարող եմ բացել անկապ խնդրագիրք ու օրերով խնդիրները լուծել(կամ փորձել լուծել :oy): Իրենց նկարագրած դասախոսներից եմ ուզում ունենալ :(
Եվս մեկ անգամ հասկանում եմ, թե ինչքան եմ ատում օֆիսային աշխատանքը։ Անկապ ռեպորտներն ու միթինգները, անվերջանալի re-երն ու fwd-ները, cc-ներն ու bcc-ներ, ֆոլոու-ափներն ու սի ըթեչդ ֆայլերը։ Դրան գումարած էջերով քսերոքս, ֆաքս, պրինտը, մշտական բարդակ վիճակներն ու բամբասանքները ու թղթաբանությունը, որը ոչ սկիզբ ունի ոչ վերջ։ Ու ամբողջ օրը աշխատելուց հետո վերջում ուզում ես հետ նայես ու հաճույք ստանաս արածդ գործից ու հասկանում ես, որ արածդ ոչ օգտակար էր, ոչ էլ կարևոր ու վաղը էլի պիտի գաս փակվես քո մի քանի մետր խորանարդ տարածքում ու անիմաստ ճգնես, թե ում համար ու ինչի համար, ինքդ էլ չգիտես։
Մի քանի օր ակումբ չմտնելը իր դրական կողմերն ունի: Երբ մտնում ես, 400-ին մոտ գրառումներ ունես կարդալու, բայց մյուս կողմից էլ վատ է՝ սովորաբար դրանք լրիվ չես կարդում:
Շատ կուզեի իմանալ, կզգաք արդյոք....
էհհ՜ :mtacox smaylik
ոնց եմ կարոտել ու կարոտելու բոլորիդ...ամենատաք անկյունը:love
Խոսքերը նման են բանալիների. ճիշտ ընտրելով կարելի է բացել ցանկացած հոգի և փակել ցանկացած բերան:
Փոքր ժամանակ շուտ-շուտ էինք գալիս Երևան: Արդեն ունեինք ընկերներ,խաղում ինք և այլն: Եղբայրս 4 տարի մեծ ա ինձանից: Հետո ամեն անգամ գալիս մամային բողոքում էր. «էլ չթողնեք իջնի խաղալու ինձ հետ,խայտառակ ա անում ինձ»:Մերոքն էլ ասում էին,հա դե երեխայա,թող խաղա: Ասում էր. « Գալիս ա,գեղավարի խոսում ա,խայտառակ անում»: Ես էլ պատասխանում եմ. « Ես գյուղից եմ,դրա համար խոսում եմ գյուղի լեզվով»: :pardon :pardon
Mephistopheles
20.12.2013, 23:41
դու լքեցիր ինձ, թողեցիր մենակ էս աբողջ վայրի աշխարում… մեն մենակ… all by myself… էս ի՞նչ արեցիր…
Mephistopheles
21.12.2013, 00:27
Արա, բայց էս ի՜նչ դիլխոր կլուբ ա ստեղ… էդ հեռախոսը հլա չառա՞ք, առեք պրծնենք…
3 դասարան մարդ դպրոցում սովորելու տարիներին, 4 խումբ մարդ ինստիտուտում սովորելու տարիներին ու մի քանի տասնյակ մարդ այլ տեղերից․․․մոտավոր 180 հոգի, որոնցից մի քանի հոգի քո ամենամոտիկ ընկերներն են, մնացածին ուղղակի լավ գիտես, երբ էլ տենաս կհիշես իրանց։ Բայց էն միտքը, որ էտքանից մենակ ես եմ ակումբում գրանցված, չգիտես խի ինձ վախեցնում ա :))
Ոնց ուզում եք դրան անվանեք, ուզում եք քյառթույություն անվանեք, ուզում եք ինքնահաստատման մեթոդ համարեք, բայց մեկ է իմ համար վիրավորական Է, երբ ինչ որ շրջապատի հետ նսած եմ ու կողքից ոմն մեկը պիտի յանի իրա արևին, փորձի ժամանակ անցկացնել իմ շրջապատից ինչ որ մեկի հետ:
Անվերնագիր
22.12.2013, 13:00
Ասում ա՝
Բարլուս սաղին,
դաժը չաղին
ու կողքի նստած հոգնածին:
#Քուչա
Ասում ա մի դատիր, որ չդատվես:
Խափում ա` չհավատա՛ք: Չես դատում, չես դատում, նույն քաքերին դիմանում, վերջում էլ, որ չէ վսյո, էլ տանելի չի, պետք ա գոնե սրան դատեմ, արդեն հասկանում ես, որ խրեն թե կարաս դատես:
Alphaone
22.12.2013, 21:27
Առաջ էս քաղաքում ամենուր գործարաններ էին, հիմա՝ խանութներ: Ներմուծված ապրանք են հիմնականում վաճառում... made in China...
անգամ անկապում անկապա :pardon
CactuSoul
24.12.2013, 11:56
Ապխտած կոկորդիլոս, տապակած ընձուխտ…Ուրիշ ի՞նչ հզոր սուպերմարկետ ունենք հեչ, սիրտս ռնգեղջյուրի թթու ա ուզում :}
Սիրտս վկայում ա, որ շուտով բանկերում Կոկորդիլովի Վարկեր են տրամադրելու:
Ամսական՝ 20 տոկոս, վարկի մարումը՝ քյառթ-քյառթ:
Օ՛, իմ շատախոս բարեկամներ, մի՛ մոռացեք, որ լռելը ու չհասկանալը իրար հակադարձ մեծություններ են:
One_Way_Ticket
25.12.2013, 03:17
Հայաստանում ապրելը ուներ իր լավ կողմերը: Ատամիդ հետ խնդիր ունես - գնում ես ատամնաբույժի մոտ, խնդիրը լուծում ես: Ստեղ արի մտածի թե որ երկիրը գնաս, երբ գնաս, քանի օրով գնաս: Իսկ դե տեղական ատամնաբուժարանները թող հետույք գնան այդպիսի գներով (բառացի թարգմանություն ռուսերենից) - մի կառոնկայի համար 1500 դոլլար:
Անվերնագիր
25.12.2013, 23:43
Երբ սիրահարվում ես մեկին, միշտ կգտնվի մի պատճառ, որ կարծես, թե ««ինքը իմ իդեալն ա»»: Ու պարտադիր չի որ պատճառը բանական լինի: Օրինակ, ինքը կարող ա գիշերային երկինք ա սիրում նկարել:Իսկ հետո, երբ որոշակի ժամանակ անցնի ու աչքերիդ հաճելի փայլը վերանա, կսկսես ատել էտ սովորույթը, կզարմանաս՝ թե՞ ինչ կար դրա մեջ, և ի վերջո հենց էտ հիմար սովորույթի պատճառով էլ կբաժանվես: Բայց քանի դեռ սիրահարված ես, քեզ թվում ա, թե հենց ինքն ա էն մարդը, ում էս 18 տարի ա սպասել ես․․․
Ինքնախաբեություն․․․15 օրից բանակ․․․
Գնաք: Կողքդ մարդիկ լինեն, քայլեք, ու չխոսեք, ու չնեղվեք լռությունից, ու հումորներ չանեք, ու չժպտաք քաղաքավարի: Խոսեք միայն անհրաժեշտության դեպքում, կոպիտ, չոր, մի բառ, երկուսը, առանց կաննոնների, առանց քաղաքավարության, առ, տուր, բռնի, կամաց, զգույշ: Գնաք, հոգնած, մրսած: Ու քայլեք: Ոտքդ քարի առնի, կողքինիդ ոտքը քարին առնի, առանց խոսքի բռնեք իրար ձեռք, միաձուլվեք, քաշեք հանեք իրար, չնայեք իրար դեմքի, շնորհակալության խոսք չասեք, չժպտաք իրար, թափ տաք փոշին ու շարունակեք քայլել, առանց քաղաքավարության, առանց ժպիտների, առանց խոսելու: Տղամարդու պես:
...Ու էն որ էս ամենի պատճառով, Չամիչի նյուէյջերների ասած, էնքան բացասական էնեՌգեԾիկա էր մեջս կուտակվել, որ մեր զորանոցի շքամուտքի ամանորյա դեկորացիայով զբաղող զինվորների աշխատանքն ու զարդարանքի առարկաները գովաբանելուց վայրկյաններ անց 5 մեծ փուչիկներից 3-ը պայթեցին, իսկ սխալ կապած ժապավենաձև փայլը հետ քաշելու ընթացքում լամպը ջարդվեց:
#аццкий_сотона
Էսօր էլ մեր հսկա տոնածառի մասին հիացմունքս արտահայտեցի, ինչից հետո դրա տակդիրը ճաքեց, ու տոնածառը խաղալիքներով հանդերձ տապալվեց գետնին' 2 հոգու թեթև մարմնական վնասվածքներ հասցնելով: :cry2
Չէ, մի բան էն չի. պետք ա տոհմածառս մի հատ լավ ուսումնասիրեմ: :unsure
#oooo_foortuunaaaa
StrangeLittleGirl
27.12.2013, 14:58
Ուսանողս.
- 1986-ին ավարտել եմ դպրոցը:
Պատասխանս.
- 1986-ին ես ծնվել եմ:
հեռանալը դժվար չէր, դժվարա գիտակցումը, որ հեռու ես...:(
բայց դեռ չեմ հասկանում, հեռու եմ, թե մոտիկ...
հ.գ՝
ժողովուրդ, հասել եմմմ...:love
Թելադրություն. դասատուն ասում է <<շամբուտ>>, մեկը գրում է <<շան բուդ>>:{:
Ստուգելուց հետո դասատուն ջղայնացած.
-Բայց դուք ինչ խոզեր եք:
Էն նույն աշակերտը .
-Ընկեր Նազարյան, բայց ինչի՞ եք խոզ ասում որ:
-Դե ոչխար լինեիք, կասեի ոչխար:
հ.գ.:D
Ասում են, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները գնալով ավելի ու ավելի են մտնում քո կյանքի մեջ, քիթը խոթում այնտեղ, որտեղ չի կարելի, անձնական հարթակ է: Քանի գնում, ավելի հաճախակի են դառնում խոսակցություններն էն մասին, որ Google-ը քո մասին ամեն ինչ գիտի:
Չգիտեմ, թե ով ոնց, ես դրան հանգիստ եմ վերաբերվում: Մի տեսակ համակերպված: Զարմանալի՞ ա: Ո՞նց կարող է մարդը նորմալ նայել նրան, որ ինչ-որ կազմակերպություն քիթը խոթում է կյանքիդ մեջ:
Շատ հասարակ: Ես արդեն իմունիտետ եմ ձեռք բերել ու դրանում ինձ հրաշալի օգնում եմ մեր տաքսիստները: Դուրս եմ եկել տնից, նստում եմ տաքսի, որ շուտ գործի գամ: Այդ ավտոն երկրորդ անգամ եմ նստում, առաջին անգամը վարորդի հետ չեմ զրուցել: Նստում եմ, բարևում եմ: Չեմ հասցնում ասել, թե ուր եմ գնում:
- Գործի՞ ես Արտակ ջան, - հարցնում է վարորդը:
Ես զարմանքս մի կերպ զսպած ասում եմ «այո»: Ու չգիտեմ թե հատկապես ինչի վրա զարմանամ, որ անունս գիտի՞, թե՞ որ գործի մասին ա հարցնում: Քշում ա, առանց լրացուցիչ ճշտելու տեղը, ինձ ամենահարմար ճանապարհով բերում, հիմնարկի մոտ իջեցնում: Բայց ճամփին դեռ շարունակում ա խոսել հետս.
- Տարոնը ո՞նց ա:
Տարոնը եղբայրս ա: Բայց սա որտեղից գիտի
ա) անունը
բ) որ իմ եղբայրն ա:
- Լավ ա:
- Բա էսօր գործի չի՞:
- Չգիտեմ:
- Հա, վա՛յ, ճիշտ ա, դուք առանձին տներում եք ապրում:
Արա լավ, ես անձնական կյանքի իրավունք չունե՞մ:
- Դուք որտեղի՞ց մեր մասին էդքան բան գիտեք, - հարցնում եմ:
- Ո՞՜նց, - վիրավորվում ա, - բա էս թաղերում եմ տաքսի քշում, չիմանա՞մ:
Երևի մենակ Հայաստանում է, որ Նոր տարին դեռ չեկած, որոշ հաղորդումների քննարկման թեման սա է. «Ինչպե՞ս պետք է Նոր տարվան ուտել, որ չթունավորվել»:
VisTolog
28.12.2013, 13:58
Էս տարին ավարտում եմ անշնորհակալ ու էգոիստ, սուտասան ու խառնակիչ մարդկանց մասին հիշելով: Էդ անտերից էնքան շատ ա եղել, որ լավ բաների մասին խոսալու ցանկություն էլ չկա:
Երբ որ մարդուն բերում, ապրելու տեղ ես տալիս, գործ ես ճարում, պրոբլեմները լուծում, նեղ վախտ օգնում, շրջապատ մտցնում... ու առանց չափազանցնելու կյանքը փրկում ու էդ ամեն ինչը տևում ա մոտ մեկ տարի, ինքը հիմա էդքանն ունենալով քո հետ մենակ վիրտուալ ա շփվում՝ մի երկու անկապ խոսք, լավագույն դեպքում երկու շաբաթը մեկ տեսնվում, կամ շաբաթը մեկ հեռազանգում:
Չգիտեմ, կարողա տենց էլ պե՞տք ա լիներ, ու կարող ա իմ մեջ ա խնդիրը, ես մի քիչ շնորհակալության ու տվածի կեսի կեսը գոնե ստանալու կարի՞ք եմ զգում:
Ամեն դեպքում էս տարին ինչքան վատն էր, էնքան էլ լավն էր՝ ամեն տեսանկյունից, թե անձնական թե գործնական: Լիքը անկումներ ու վերելքներ ունեցա(նք): Ուղղակի շատ անգամներ ПБ ունեցա, ինչը «արմատապես» շատ բաներ փոխեց: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, Էնքան փոխեց, որ նույնիսկ ակումբի հանդիպումներին մասնակցելու հնարվորություն չէր լինում, ինչը արդեն լուրջ էր::))
Սկսեմ մյուս տարվա բյուջեի պլանը կազմել ու առաջին հերթին բացառել նման մարդկանց՝ իմ ռադարների վրա հայտնվելը:
Մարդու ամենալավ հնարավորություններից մեկը, դա որոշ մարդկանց նկատմամբ բարձր իմունիտետ ունենալն ա:
ՀԳ ПБ - паника бешенство
ես գիտեմ, թե ինչու է կրթական համակարգը սենց թուլացել... թե ինչու են իմ նման բառադիները ոչինչ չանելով հասնում 4րդ կուրս, ու, հույս ունեմ, որ նաև ավարտում են...
ամբողջ մեղավորը նորագույն տեխնոլոգիաներն են. հին ժամանակներում եթե նույնիսկ դասերից բացակայում էիր, վերջում մեկ ա պետք ա տետր ճարեիր, արտագրեիր լեկցիաները, սովորեիր, կամ գոնե մինիմալը՝ հուշաթերթիկ սարքեիր... իսկ հիմա՞... հերիք չի դասի չենք գնում՝ պատճենահանման սարքերն էլ «չորս էջը մեկ թղթի վրա» սիստեմով են պատճենահանում. պատրաստի հուշաթերթիկ... այ դրա համար էլ քննության պատրաստվելու ամբողջ ընթացքը փոքր չափով պատճենահանած լեկցիաները կտրտել, համարակալել ու դասավորելն է. հուշաթերթիկը պատրաստ է...
Իրական կյա՞նքն է սա, թե՞ լոկ մի խաբկանք,
Սողանքով քշված կորուսյալ պատրանք,
Բացիր աչքերդ, նայիր առ երկինք ու տես'
Ես խեղճ տղա եմ, ինձ պետք չի համակրանք.
Մերթ փայլում եմ վառ, մերթ' կորչում,
Մագլցում վեր, գլորվում վար,
Թե որ կողմ է քամին փչում,
Վաղուց կապ չունի ինձ համար:
Այ սենց անկապ, աննպատակ, անիմաստ վիճակներ:
Կուսակրոն ճգնավոր լինեի, թքեի ՊՆ, ԳՌ ու, առհասարակ, աշխարհիկ ամեն ինչի վրա, գլուխս դատարկություններով լցնեի ու ինչ-որ քարանձավում դարվինիզմի հիմնական սկզբունքի հակառակ պնդումը սեփական փորձով ապացուցեի:
Կներեք հակատոնական տրամադրության համար:
My World My Space
28.12.2013, 22:42
Աշխատանքային տարվա ավարտին որոշեցի հավաքեմ սեղանս, դասավորեմ թափրտած թղթեր-մղթերը: Սեղանի հետևից կոմպի լարերի հետ դուրս էկան դեղին ստիկերներ: Հիմի նստել մտածում եմ, թե ինչ վատ ա, որ կարևոր գործերի հիշեցման համար նախատեսված ստիկերները 6 ամսից ավել կպած չեն մնում... :(
Ամեն տարի, երբ գալիս է Նոր տարին, միշտ թվում է, թե երեկ էր, երբ էլի Նոր տարվան էինք պատրաստվում: Է՜հ, հիմա էլ էդպիսի զգացողություն ունեմ...մի տարին ակնթարթ է թվում:
Կարծես երեկ էր Նոր տարին, ու հիմա էլ է Նոր տարի գալիս...:8
Alphaone
29.12.2013, 13:19
կարդում եմ ամանորյա գրառումները, կամ ոնց մեր դասախոսը կասեր՝ ամանորի, ու թյուրիմացության զգացողությունն ինձ բաց չի թողնում, էս տարի նոյեմբեր-դեկտեմբեր էնպես անցավ, ես չգիտակցեցի, հիմա իմ ներքին զգացողությամբ դեռ նոր-նոոոր պիտի դեկտեմբեր գա... տանն էլ ամանորյա հարդարանք չկա, ես պիտի դիզայնեմ, չեմ արել ու դրա արդյունքում ավելի է սրվում էն զգացողությունը, թե մոտալուտ ամանորը թյուրիմացություն է...
Ահեղ Աստվածներ::o
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի մայրաքաղաքում հրեշավոր ցուրտ է: Ես էսքան զարմացած չէի մնա, եթե չնայեի մյուս եվրոպական քաղաքների եղանակը:
Աթենքում 16
Հռոմում 15
Փարիզում 9
Վարշավայում 9
Լոնդոնում 6
Օսլոյում 4
Հելսինկիում 6
Հետաքրքիր ա, իսկ հյուսիսային ցուրտ և շատ ցուրտ քաղաքներու՞մ ինչ վիճակ ա:
Ռեյկավիկում 0
Պերմում -4
Մուրմանսկում 3
Վորկուտայում 0
Նույնիսկ սառցե Գրենլանդիայի մայրաքաղաքում -5, իսկ մեր մոտ -15:
Էս իշխանություններին այլևս չի կարելի հանդուրժել::angry
Պատահաբար կարդացի. «Ըստ Հայ Եկեղեցու՝ Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ»:
Մարդ կա կոկորդիլոս է դնելու սեղանին: Է՜հ, դե արի մեր ազգին մեղադրի, որ պաս չի պահում (մեկը՝ ես):
Հ.Գ. Բայց էդ կոկորդիլոսի պահը չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է դա ուտել:think
***
Ինձ համար Նոր տարին էնքա՜ն սերտ կապ ունի ձմեռվա հետ, որ Նոր տարվա գալուց հետո իմ համար ոնց որ ձմեռ չլինի::8 Լրիվ լուրջ եմ ասում՝ վերջերս մտածում եմ, հես ա կգա Նոր տարին, եղանակները կփոխվեն՝ տաքերը կընկնեն, բայց դու մի ասա, էս դեռ ձմեռվա մեկ երրորդն ա: Ու մի տարօրինակ հանգամանք էլ՝ հունվարն ու փետրվարն իմ համար իրոք շա՜տ արագ են անցել միշտ: Աչքիս մյուս ամիսներն էլ են արագ անցնում, ես նույն տեղում կանգնած մնում:
***
Միշտ զարմացել եմ էն հրաշք բնության վրա, որ բնությունն ինքն ա նկարում պատուհանիդ: Ախր էդ մարդու ձեռքվ չի պատրաստվում է՛, հենց հրաշագործ բնությունն ա մեզ պարգևում:love Զվարճալի, ամանորյա պատկերակներից մեկում Ձմեռ Պապն էր կանգնած պատուհանի առաջ ու վրձինով ստեղծագործում էր:hands
Փոքրիկ շրջմոլիկ
30.12.2013, 18:38
Երեկվա գրառում.
Մի տաս տարի առաջ երևի ամենաշատն էի ուզում 17 դառնայի, իսկ հիմա մի տեսակ վախենում եմ 17-ից ու չեմ ուզում 17 լինել :8, մի տեսակ ոնց որ մինչև երեկ «օրենքով» երեխա էի, հիմա էլ չէ :think Մտածում եմ տեսնես ես նմա՞ն եմ 10 տարի առաջ իմ պտկերացրած 17 տարեկանին, որը եդքան ուզում էի դառնալ... երանի նման լինեմ :roll
Այսօրվա գրառում.
Իսկ մենք դեռ տոնածառ չենք դրել...:sulel
Երբևէ ձեզ չի՞ հետաքրքրել, թե օրինակ ինչքան հեռու է Մարսը Երկրից: Մտեք, ինքներդ տեսեք :)
Մարսի հեռավորությունը երկրից (http://www.distancetomars.com/)
Իսկ ի՞նչ է ժամանակը ու տիեզերքի պատմության ընթացքում որտե՞ղ ենք մենք: Դիտեք.
http://www.youtube.com/watch?v=2XkV6IpV2Y0#t=417
Ու կարդացեք.
Ժամանակը պերսպեկտիվայում (http://www.waitbutwhy.com/2013/08/putting-time-in-perspective.html)
Երկիր մոլորակի ջրի ընդհանուր պաշա՞րը (http://www.waitbutwhy.com/2013/09/putting-all-worlds-water-into-big-cube.html)
4 հետաքրքիր փաստ աստղերի մասին (http://www.waitbutwhy.com/2013/11/4-mind-blowing-things-about-stars.html)
Ու ամենավերջում, ապացույց, որ ձեր նախնիները մեդուզաներ էին, կամ ամեն ինչ էվոլուցիայի մասին (http://www.waitbutwhy.com/2013/12/your-ancestor-is-jellyfish.html)
Երևի տարօրինակ թվա, բայց ինչքան մոտենում է Նոր տարին, էնքան ամանորյա հրաշքը իմ համար անհավանական է թվում ...:(
Դեկտեմբերի ամանորյա թոհուբոհին ինչ որ լավ բանի էի սպասում: Հա՛, սպասում էի ամանորյա հրաշքի, բայց հիմա, երբ Նոր տարվան մնացել է մի քանի ժամեր...ոչ մի բանի էլ չեմ սպասում. գիտեմ, որ հրաշք, այնուամենայնիվ, չի լինելու:(
My World My Space
31.12.2013, 22:39
Հա, ու նամանավանդ էս տարի... եթե ուզում եք, որ ձիու նալը հաջողություն բերի, ուրեմն պետք ա իրան ոչ թե դռան վերևը մեխեք, այլ ոտքներիդ տակ ու սաղ տարին ձիու պես պախատ անեք ու էդ հաջողությունները ձեր շալակով կրեք-բերեք...
Ուրախ տարի... :)
Փոքրիկ շրջմոլիկ
01.01.2014, 02:00
Չգիտեմ Ձմեռ պապ, Աստված, տիեզերք, պատահականություն, բախտ, թե ինչ ինչ գերբնական ուժեր... Հիմա կարևոր էլ չի...
Շնորհակալ եմ տարվա առաջին մեծ ցանկությունս կատարելու համար :)
Ու՞ր էիր ձմեռ պապ, երբ ավերում էին չքնաղ մի ձյունանուշ
Նախապաշարմունքներին չեմ հավատում, բայց մեկ-մեկ...:oy
Ասում են, եթե Ամանորի գիշերը մեջքով կանգես դեպի դռանը և կոշիկդ հեևից նետես, կորոշես, թե էդ տարի ամուսնանալու՞ ես, թե՞ չէ (եթե կոշիկի քիթը դռան կողմն է ընկնում, ուրեմն նշանակում է, որ հա, իսկ եթե չէ...): Ինչևէ: Չնայած չեմ ուզում ամուսնանալ և այլն, բայց դե ասեցի՝ փորձեմ...:D
Ամանորին մեր տան դուռը բաց ենք թողնում: Ու այն պահին, երբ դռանը մեջքով կանգնած նետեցի կոշիկս...մեր հարևանը ներս մտավ ու կոշիկը գլխին...:bl
Խայտառակ եղա...:(բայց ամենավատը դա չէ: Վերջը չիմացա՝ ամուսնանալու՞ եմ, թե՞ չէ...:D
Alphaone
01.01.2014, 14:03
Բացում եմ ակումբն ու տեսնում բոլոր էն օրագրերը, որոնք միշտ կարդում եմ, թարմացված են: Այդ մարդկանց ես հանդիպել եմ, այդ մարդկանց ես սիրում եմ, բայց ամեն անգամ, օրագրի ամեն նոր տողից նորովի եմ բացահայտում: Ահամ, կլիշե եմ օգտագործելու, բայց իրական սերը դա է, երբ սիրում ես անգամ մարդու թերությունները...
Գիշերվա ժամը 3:30-ի կողմերն էր, զորքը, էդ թվում' նաև ես, արդեն մի քանի երազ էր հասցրել տեսնել, մեկ էլ զգում եմ, որ կոյկես 9-բալանի երկրաշարժի ա ենթարկվում.
- Գյա, մեռա ձեն տոալով, կոամդիվը քե ա կանչում: - Հերթապահ սերժանտն էր:
Պարզվեց, որ հրամանատարս իրա սենյակ գալուց տեսել ա, որ մեր գրասենյակի լույսը միացրած ա մնացել, դուռը բացել ա, լույսն անջատել, իսկ փակելու ժամանակ բանալին թե ոնց ա կարողացրել էդքան անհաջող ձևով թողնել անցքի մեջ, էդպես ել հանելուկ մնաց: Ինքը, օրապահը, հերթապահն ու զուգարանից եկող 4 զինվոր չեն կարողացել հանել, յոթ վարդապետով մի աղջիկ են կնքել, անունը դրել Կիրակոս, դրա համար էլ կանչել են գրասենյակի "պատասխանատուին", այսինքն' ինձ: Դուռը բացելը շատ հեշտ ստացվեց (բարակ մատներս էս անգամ օգնեցին), բայց Էքսկալիբուրը ոչ մի կերպ չէր ուզում ենթարկվել: Բախտս բերեց, որ հրամանատարի սենյակում պտուտակահան կար, իսկ գրասենյակում' հոգեպահուստ կողպեքի միջուկ: Բայց դռան բռնակները քանդելուց հետո էլ միջուկը հրաժարվեց դուրս գալ: Չափազանցություն թող չթվա, բայց նույնիսկ օլիմպոսյան աստվածների ու գիգանտների, նորդիկ ասերի ու վաների պատերազմները էդ անիծված միջուկի դեմ իմ պայքարի հետ չեն համեմատվի: Վերջապես, օրապահի սվին-դանակի խզակոթով պապական ավանդական մեթոդ կիրառելուց ու քնած հրամանատարիս դրա հետևանքով արթնացնելուց հետո գործն ավարտին հասցրեցի, գնացի պառկելու, իսկ քունս փախել էր: Ժամը մոտավորապես 4:45 էր: Մի շաբաթ առաջ զորամասում "Լավագույն զարդարված զորանոց" խորագրով մրցույթ էր հայտարարվել, ու էլիտար-կիսաէլիտար ստորաբաժանումներին պատկանող մեր զորանոցը հաղթել էր, քանի որ տղերքը ջանք, եռանդ ու ֆինանսներ չէին խնայել:
Լույսերով ու փայլերով զարդարված պատերի ներսում մենակ մի քանի հոգու խռռոցն էր լսվում, բայց հանկարծ ունիկալ երևույթի ականատես, ավելի ճիշտ' ունկնդիր եղա. երկու հոգի երազի մեջ իրար հետ խոսում էին.
- Վաղը մեր մոտ ո՞վ ա ասողը:
- Ես:
- Ծոյիկ, դու՞ ես:
- Չե՞ս լսե, ապ ջան, հըբը էլ ո՞վ կէղնի:
Մի քիչ հետո տոնական կերուխումի հետևանքները զգացնել տվեցին, ու հագնվելով դուրս եկա, քանի որ ի տարբերություն մյուս, նորմալ զորամասերի, մեր մոտ զորանոցային զուգարան-լվացարաններ չկան: Բայց էստեղ եղանակը բավական տաք ա (Լիմբոս տեղափոխվել ա ա Երևան :( ), ու առանց վերարկուի շրջեցի ամայացած տարածքներով, վայելեցի մենակությունս, չգիտեմ ինչի քըս-քըս արեցի զուգարանի գառլախ կատվին, որը, անսովոր վերաբերմունքից զարմացած, մի պահ նայեց ու փախավ, ու հետ եկա քնելու:
Պիտի որ լավ տարի լինի: :)
Շնորհավոր: :vayreni
http://i.imgur.com/7dLrY9G.jpg
Ու մենակ Նոր տարին չէ: Իմ ծանոթության, բարեկամության շրջանում մի դառը պատկերացում ա կազմվել իմ առօրյայի մասին: Բոլորը մտածում են... չէ, ոչ թե մտածում են, այլ անխտիր, առանց բացառությունների հարցնում՝ «բա էս տանն ե՞ս», «գործի չե՞ս էսօր», «բա ո՞նց ա գործի չես»: Զարմանում եմ. մի՞թե տենց ավելի շատ ժամանակ անց եմ կացնում գործի տեղը, քան տանը, ու որ բոլորը պետք ա մտածեին, որ ես պետք ա նոր տարվա օրով, գիշերվա ժամը տասներկուսին գործի տեղը լինեմ: :sad Դաժան ա... Միակ ելքը գործը փոխելն ա ոնց որ: :think
Էս նենց, ասի կիսվեմ, մի քիչ թեթևացնի: Բայց ամեն դեպքում, եթե ձեզնից ինչ-որ մեկին բախտ վիճակվի ինձ տեսնել կամ հետս խոսել, խնդրում եմ, էդ հարցերից չտաք: :)
Եթե անդադար մի բանը ուզում են մտցնեն ուղեղդ, մի պահ կանգ առ, ժպտա և ցույց տուր նրանց մտցնելու ճիշտ տեղը:
Հունվարի 1-ից իմ մոտ դեպրեսիայի շրջան է սկսվում...հյուրեր, դու հյուր գնա, որ չասեն...ուտել-խմել (ես չեմ խմում), հետևել, որ սեղանի վրա ամեն ինչ տեղը լինի...է՜հ:
Տոնի հետ պարտավորեցնող ինչ-որ բան կա և դրանից մի տեսակ լարվածություն է առաջանում: Իզուր չէ, որ ինձ համար Նոր տարին մինչ հունվարի մեկն է:
Իսկ հիմա, երբ արդեն հունվար ամիսն է, դեպրեսիայի մեջ եմ ընկնում ու հարցը նրանում չէ, որ ամսի 8-ից բանավոր քննություններս է սկսվում, որ այս ամսի մեջ իմ ծնունդն է...
Է՜հ, հո զոռով չի, չեմ սիրում հունվար ամիսը:(
Անվերնագիր
02.01.2014, 19:28
Լուսնի տակ 99FFFF
Կա քաղաք FFFF33
С орасitу=0 դարպասներով
И СtrlU lightnеss=100 աստղերով.
Ախր կարոտել եմ էէէէ... :(
Ախր կյանքումս ինչ-որ բան ոնց որ կիսատ լինի էէէէ :(
Ախր հետ գալ եմ ուզում էէէէ :(
Ախր էդքան կապվել էի հետդ էէէէ :(
Վերջ....Մի բան անել ու հետ գալ ա պետք.... հերիք ու բոլ էղավ :angry
Ինչքան շատ ենք ծիծաղում, փորձում հումորներ անել, ձևական ուրիշների մոտ ժպտալ, թե մեր մոտ իբր ամեն ինչ կարգին է... այնքան շատ է ներսից կրծող որդը մեզ տանջում...
Բայց ստիպված ենք երբեմն դերասանություն անել:
Մտա, ահագին կարդացի տարաբնույթ սիգարների, ամենապասիվների, կենցաղային անկապի ու զանազան այլ կանիբալիզմների մասին, ու որոշեցի հենց ստեղ գրել, որ ձեզ բոլորիդ շատ եմ սիրում :love: Հենց բոլորիդ ու հենց շատ: Ու այ հենց սենց անկապ:
Ամռան տաք օրերից էր: Պստոներիս հետ մանկապարտեզից տուն ենք դառնում: Մեր շենքի դիմաց մի մանկատուն կա,որտեղ մնում են մանկահասակ երեխաները,քանի դեռ իրանց գործերը քննվում են: Ուրեմն,հասանք էդ մանկատանը,իսկ բակում մի քանի երեխա դաստիարակչուհու հսկողությամբ զբոսնում էին: Մեկ էլ մի փոքրիկ աղջիկ ձեռքերը մեկնած ինձ մոտա գալիս:
-Մա՜մա,մա՜մ,դու եկա՜ր...
Ասումա,ու երկաթե ճաղերի արանքից ձեռքերը պարզելա ինձ: Դեմքին մի աննկարագրելի արտահայտություն կա,որ ո՛չ նկարագրել կարելի է,ո՛չ էլ մոռանալ:
Ոնց որ գլխիս եռման ջուր լցնեին... Չգիտեմ՝ տենց ինչքան ապուշ կտրած կկանգնեի,եթե աշխատողը չմոտենար ու մի կողմ տաներ էդ փոքրիկին:
Արդեն քանի օրա,ուզում եմ նվերներ տանեմ էդ փոքրիկներին,բայց վարանում եմ: Վախենում եմ ինքս ինձ խոստովանել,որ դա ծուլությունից չէ: Վախենում եմ նորից հանդիպել էն փոքրիկին...
Մարդիկ իրանց սեղանի պարունակությունից են նեղվում,հյուրերի քանակից,ավելորդ ուշադրությունից,բայց աշխարհում ինչքա՜ն պստոներ կան,որ ուղղակի ընտանիք ունենալ են երազում...
Կամաց-կամաց սկսում եմ հայտնաբերել, որ ես՝ 4 տարեկանից հայերեն, 6 տարեկանից ռուսերեն կարդացող, 11 տարեկանից կոմպ պահող հետաքրքրասեր երիտասարդս կյանքում համարյա գիրք չեմ կարդացել, ոչ էլ ինչ-որ արհեստ եմ սովորել: Ու բազմակողմանի զարգացած լինելով, ամեն ինչից մի քիչ իմանալով հանդերձ, ոչ մի բան էլ չգիտեմ:
[Չափազանց ղզիկ գրառում] :love Խնդրում եմ իրենց տղամարդ համարողներին գրառումս անտեսել ու գնալ զբաղվել որևէ տղամարդու վայել գործով :goblin
Զզզզվըմ եմ կենդանիների :լօվե նկարներից, մանավանդ, երբ դրանք ՖԲ-իս նյուզֆիդում են հայտվում :)) Բայց Հարլոուի ու Սեյջի նկատմամբ մի ուրիշ կարգի թուլություն ունեմ :))
Չեմ հիշում որտեղից առաջին անգամ հանդիպեցի harlowandsage ինստագրամ ֆիդին, բայց մի քանի նկար նայելուց հետո միանգամից դարձա իրենց follower-ը: Հարլոուն վեյմարյան ցեղատեսակի շուն է, Սեյջը՝ տաքսա, որը ցավոք մի քանի ամիս առաջ հեռացավ կյանքից: Բայց շուտով Հարլոուն նոր ընկեր ունեցավ՝ փոքրիկ Ինդիանան, որը նույնպես տաքս ա է:
Մի խոսքով, Հարլոուն, Սեյջը ու Ինդիանան իմ տեսած ամենապուպուշ ու ամենալովե շներն են: Ու հլը նայեք լրիվ :լօվե նկարներ են :))
http://twistedsifter.files.wordpress.com/2013/12/harlow-sage-and-indiana-big-dog-small-dog-cute-instagram-3.jpg
http://twistedsifter.files.wordpress.com/2013/12/harlow-sage-and-indiana-big-dog-small-dog-cute-instagram-15.jpg
http://twistedsifter.files.wordpress.com/2013/12/harlow-sage-and-indiana-big-dog-small-dog-cute-instagram-4.jpg
Էս էլ Հարլոուն Ինդիանայի հետ.
http://twistedsifter.files.wordpress.com/2013/12/harlow-sage-and-indiana-big-dog-small-dog-cute-instagram-17.jpg
http://twistedsifter.files.wordpress.com/2013/12/harlow-sage-and-indiana-big-dog-small-dog-cute-instagram-1.jpg
http://twistedsifter.files.wordpress.com/2013/12/harlow-sage-and-indiana-big-dog-small-dog-cute-instagram-10.jpg
Եթե դուք էլ սիրահարվեցիք էս գազանիկներին, սա էլ իրենց էջը (http://instagram.com/harlowandsage): [/Չափազանց ղզիկ գրառում]
Հենց նոր պարզեցի, որ Արամը իրան տղամարդ չի համարում :o :ok :think :B
Հայաստանի հարավում կյանքը արագ է անցնում: Ես կողմ եմ, որ Սփյուռքի նախարարությունը տեղափոխեն Կապան :zagar
Էն որ քեզ ցավ են պատճառում, բայց դու մեկ ա` չարությամբ ու ատելությամբ չես լցվում, խոսում ա նրա մասին, որ արդեն գրողի ծոցն ես ուղարկել քո մեջ բնակություն հաստատած 13-14 տարեկան աղջնակին: էհ, ծերանում ենք, ծերանում: :( Բայց մեկ-մեկ անկեղծ ուզում եմ, որ էդ աղջնակը թեկուզ մի կարճ ժամանակով հետ գա, ու մենք միասին նեղանանք ու լացենք, նեղանանք ու լացենք, լացենք ու նեղանանք: Այ մարդ մի երկու կաթիլ արցունքի եղածն ի՞նչ ա, որ առանց էդ աղջնակի օգնության չի ստացվում: Քարացել եմ, քար դարձել: Ու ամենանեգատիվն էս ամենի մեջ են ա, որ հույս էլ չունեմ, որ որևէ մեկին կհաջողվի էդ քարը երբևէ կոտրել: :( Տհաճ ա էս ամենը: Լավ ա` գոնե ժպիտ կոչվածը կա, որը թեկուզ կեղծ ա, բայց գոնե պատրանք ա ստեղծում, թե լավ եմ:
Sagittarius
05.01.2014, 01:21
Ասի գրեմ, քվոտա լրացնեմ, էս թեմայում գերպասիվության համար չմեղադրեն հանկարծ :))
այսօր ես առավոտյան զարթնեցի, հաց կերա, գնացի ընկերներիս տեսա, եկա տուն էլի հաց կերա, նստեցի կոմպի դիմաց մի քանի ժամ, նորից հաց կերա, նորից գնացի ընկերներիս տեսա, եկա տուն, քնեցի
Մարդիկ ամեն տեղ նույն «գույնն» ունեն...
Ու երբ հայտնվում ես մի միջավայրում, երբ քեզ թվում է, թե տվյալ միջավայրում հնարավոր չէ, որ լինեն հարձակվող, քո թուլությունից (ասենք՝ շուտ բռնկվող, շուտ վիրավորվող) օգտվող մարդիկ, միշտ հայտնվում է մեկը ու դրա հետ նաև ուրիշները, որ հաստատեն...մարդիկ ամեն տեղ նույն «գույնն» ունեն:
Շնորհակալություն բոլոր այդ մարդկանց, որ ստիպեցին, ի վերջո, դա հասկանալ:
Հ.Գ. Ոչ մեկին վիրավորելու դիտավորություն չունեմ: Ուրախ տոներ: Շնորհավոր Ամանոր:
Սաղ Ֆբ-ն գոմի նկար ա ու շնորհավորանքներ։ Լավ ա ակումբից հոտ չի գալիս։
VisTolog
05.01.2014, 22:19
Էս մեր հարևանը դպրոցում եկեղեցու պատմություն ա տալիս: Ամեն օր, ժամը 10-ից սկսում են եկեղեցական աաաա լա լաաա երգեր երգելը: Էս մեր պատերն էլ նենց բարակա, որ Lord-ը մի հատ խփի՝ կքանդվի: :D Մաման ու երկու աղջիկները մեկը մյուսից բաղաձայն սկսում են երգել, հետն էլ դաշնամուր «նվագել»: Հենց սկսում են դաշնամուրի ստեղները ջարդել, ես էլ օնլայն դաշնամուր եմ բացում ու հետը հավասար ստեղնաշարում: :D
Նոր հասկացա, որ էսքան ամիս էս ժամին մարդա մի անգամ «երգում» էին, փորձ էին անում, որ էսօր պատրաստ լինեին համերգի: :D
Էս պահին երեքով երգում են: Հետաքրքիր կլներ եթե պաբան էլ միանար իրանց:
Ի՞նչ միտքս թաքցնեմ... ԶԱՀԼԱ են տանում: :angry
Աղջկաս մեջ արթնացել ա մայր ծտի բնազդը, հացը կծում-ծամում ա ու արտազատում բերանս։
Հ.Գ.
Նախորդ գրառումս հավասար էր թրիք բզբզելուն, արդեն հոտ էկավ։ http://www.skyscraper.org/Pics/dot_red.png
Մարդկանց իրական վերաբերմունքը քո նկատմամբ դրսևորվում է այն ժամանակ, երբ հայտնվում ես կոնֆլիկտային իրավիճակում:
Alphaone
06.01.2014, 14:37
Էնքան եմ տղամարդ գրողների կարդացել, որ կին գրողներին վարժվել է պետք, յուրովի խորթ են թվում, հաճախ՝ անհասկանալի: Ակումբի բոլոր կին գրողներին էլ սիրում եմ, շատերին որպես գրող էլ եմ սիրում, բայց Իմփն էդ առումոբվ ուրիշ է: Իր ամենառոմանտիկա-մելամաղձոտ գործում էլ ուժեղ անհատականություն կա, էնքան ուժեղ, որ լիքը աշխարհահռչակ տղամարդ գրողներ չեն ձգի էդ նշաձողին...
Հոգեպես խաղաղ ու հանգիստ լինել հազվադեպ ու շատ քչերին է հաջողվում… կոնկրետ ինձ մոտ դա մի պահ է.. կարճաժամկետ պահ, որ արագ գալիս ու անց է կենում: Երազում եմ էն օրվա մասին, որ էդ խաղաղ ու հանգիստ վիճակը կերկարաձգվի, կկարողանամ էդ պահը ավելացնել ու հետո հանդարտ տեմպերեվ կդարձնեմ կենսաձև, կդարձնեմ իմը: Մշտավառ խաղաղություն, որն ինձ հազարից մեկ այցի չի գա, այլ կգա ու կմնաաա՜... հավետ… իսկ եթե երբևէ կորցնեմ էլ, թող որ վայրկենական արագությամբ հետ բերեմ: Այդժամ ես ինձ կզգամ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը, կզգամ ինձ հաջողակ, ու ոչ մի փակ դուռ չեմ տեսնի իմ առջև… գիտեմ, կարող եմ ու.... կհասնեմ…:
«Խաղաղություն ամենեցուն»
Կատարյալ ինքնաբավություն:
Բոլորովին մտադրություն չունեմ էս գրառումով քննարկել ինչ- որ ընտանիքի անձնական կյանքը,ինձ ուրիշ բան ա հետաքրքրում.
Էսօր առավոտից ուշքի չեմ գալիս: Արթնանում եմ մեկի աղեկտուր լացից, չեմ կարա բացատրեմ ինչ ձև էր լացում ու գոռում, ոնց որ ինչ որ դժբախտություն էր եղել: Ինձ թվաց երազ ա մի պահ, բայց չէ. կիսաքնած վեր կացա, տեսնեմ մեր տունը բոբիկ մի կին ա, արունլվիկ.... խայտառակ վատ վիճակում էր. «թե ես ինչի երեկ դիմումս ետ վերցրեցի, պիտի թողայի բանտում մնար, ինչ կյանք եմ ես ապրում, գնացեք իմ երեխեն մենակ ա գնացեք բերեք»: Ես էլ էի շոկի մեջ, արթնանում եմ ու մեր տան տեսարանը...ապշած էի: Պարզում ա մաման դուրսը օգնության կանչեր ա լսել, դուր եկել, էդ կնոջը տեսել տուն ա բերել: Երկար բանակցություններից հետո պարզվեց որ էդ կինը մեր դիմացի հարևանն ա, ամուսինը փորձել ա խեղդել, ինքն էլ պատուհանի ապակին կոտրել ա թռել ա պատշգամբից: Դուք չեք պատկերացնի չէր հանգստանում. մաման վախից դուռը փակել էր, մեկն էլ մեր դռանը նենց էր խփում մեզ թվաց իրան տան ծեծուջարդը մեր տուն ա տեղափոխվելու: Հարևանն էր, եկավ թե մարդդ տնից գնաց արի, երեխեդ մենակ ա լացում ա: Վախում էր, մնաց մեր տանը, երեխուն բերեցին: Ամենաշատն էդ ա վրաս ազդել. ասում ա. «մամա՞, բա դու չկարեցար պապային մի հատ բոքսով տաս...»: Հետո ոստիկանությունն էր մեր տանը էդ կնոջ ուշքն էլ գնաց....վայ մի հատ խառը վիճակ: Երեխան չորս տարեկան հազիվ լիներ, բայց էն ինչ մեծացած էր, հասուն.....տան մթնոլորտը ազդել էր վրան: Ասում ա. «դու գիտես մաման ոնց պատուհանը ջարդեց ու թռավ». ու մեծ ոգևորությամբ էր էդ ասում, մաման հերոս էր...
Կարող ա էդ ընտանիքը վերականգնվի, մարդ ու կին նորմալ ապրեն, բայց ինձ թվում ա էդ երեխեն արդեն խախտված ա մեծանում ընտանեկան մշտական ծեծուջարդի մթնոլորտում. Անգամ եթե էդ էլ չկա, պապան զանգում մամային ստիպում ա որ ինքնասպան լինի, թե չէ ինքն ա սպանելու....ուղարկել են բուժվելու, կարող ա բուժվի ամեն ինչ նորմալ լինի էդ տանը, բայց էդ երեխան ինձ թվում ա չի վերականգնվի.հոգեբանությունը լրիվ ուրիշ էր, շատ բան էր հասկանում էս կյանքից, տարիքին համեմատ ու ինձ թվում ա իր ձևավորված թյուր կարծիքը ընտանիքի մասին իր կյանքում էդպես էլ մնալու ա:
One_Way_Ticket
07.01.2014, 08:37
Հայտնագործվել է հոգնածության ու վատ տրամադրության դեմ լավագույն դեղը: Ճիշտ կանեի` գնայի պատենտավորեի, բայց ես փոխարենը դրանով կկիսվեմ սիրելի ակումբցիների հետ:
Հայտնագործությունը, ինչպես դա հաճախ է լինում, կատարվել է պատահական հանգամանքների փոխադրման շնորհիվ: Միջին Ասիա ուղևորության ժամանակ անքուն գիշերից հետո առավոտյան չվերթով թռա Մոսկվա, ամբողջը օրը Մոսկվայում անցկացրեցի, գիշերը թռա Դուշանբե: Իհարկե, ինքնաթիռի մեջ քնել չհաջողվեց, և Դուշանբեում հենց հյուրանոցային համարս պատրաստ եղավ, ամբողջ օրը քնեցի: Առավոտյան արթնանում եմ խայտառակ վիճակում: Գլուխս ցավում է, ուժ չունեմ նույնիսկ տեղիցս բարձրանալու: Էս ինչ թարս բան ստացվեց: Գուցե նրանից է, որ նախորդ օրը ոչինչ չե՞մ կերել: Ինձ մի կերպ քարշ եմ տալիս նախաճաշի սենյակ, որտեղ ինձ սպասում էր ընտիր տաջիկական կեռաս: Սկսում եմ ուտել, ու ամեն հատիկի վրա չգիտեմ որտեղից մեջս ուժ է արթնանում, ոնց որ կինոյի մեջ: Մի ափսե ուտելուց հետո այն վիճակում էի, որ կարծես, թե ոչինչ չէր էլ եղել:
Հիմա այսօր հոգնած էի, ջերմություն ունեի, տրամադրությունս տեղը չէր: Լավ բաների մասին մտածելը չէր օգնում: Հիշեցի "դեղի" մասին, ասի փորձեմ: Գնացի խանութ, առա ամենալավ կեռասը: Ահագին կերա: Թվում էր ոչ մի բան չի փոխվում: Բայց տեղիցս վեր կացա, մեկ էլ զգամ` հոյակապ տրամադրություն ունեմ: Նույնիսկ կարիք չկա հատուկ լավ բաների մասին մտածելու, ամեն ինչ հիանալի է, ուժերս էլ տեղն են:
Ինչ մազոխիստ եմ: Ապրելուց հաճույք եմ ստանում:
Մանկուց չեմ սիրել վարսավիրանոցը: Էդ անտերն իմ համար միշտ ժամանակի վատնում ա եղել ՊԼՅՈՒՍ ներվայնություն, երբ վարսավիրդ քեզ հրահանգում ա «գլուխդ աջ», «գլուխդ ներքև», կամ ավելի վատ, ինքն իրա ձեռով բռնում գլուխդ շուռումուռ ա տալիս, ականջդ բռնում ոլորում ա, որ հետևի մազերը կտրի ու սենց ուրիշ բաներ: Միշտ մտածել եմ «տեսնես ինչի՞ են ժամանակ ձգում, արա, շփ-թփ երկու րոպեում կտրի, պրծի էլի»:
Դրա համար արդեն տարուց ավել ա անցել էի ինքնասպասարկման ռեժիմի: Մկրատ ունեինք: Սանր էլ ունեինք: Մի հատ էլ «մաշինկա» առա ու բոլոր խնդիրները լուծված ա: Մազերս կտրում էի ինքնուրույն, կամ էլ Ջուլիս օգնությամբ: Շատ ավելի արագ էր լինում: Գուցե ոչ այնքան մանրակրկիտ, ինչքան պրոֆեսիոնալ վարսավիրներն են կտրում, բայց դե ախպոր պես, նորմալ տեսք էր ունենում, ավելին ինձ պետք չէր:
Բայց էս վերջին անգամը ասեցի, լավ, արի էլի գնամ վարսավիրանոց: Մի հատ կտեսնեմ, էդ հին զգացողություններս՝ չսիրելու հետ կապված, անցե՞լ են, թե՞ չէ, համ էլ կտեսնեմ, թե իրականում ինչքանով են ավելի լավ կտրում:
- Շատ լավ են մշակած ձեր մազերը, - հայելում իմ պլշած հայացքի ներքո մազերիս հետ խաղալուց հետո գովեց տղամարդ վարսավիրս, - մինչև հիմա ու՞մ մոտ էիք գնացել:
- Ինքնուրույն եմ կտրել:
- Աա՜հ, փաստորեն կոլլեգա ենք:
- Բացարձակ, պարզապես չեմ սիրում վարսավիրանոցներ:
- Ինչպե՜ս եմ հասկանում, ես էլ չեմ սիրում որ իմ մազերը կտրում են:
Անցավ գործի:
- Նկատու՞մ եք, թե ինչքա՜ն եք ավելի գեղեցկանում մազերը կտրելու ընթացքում:
- Հը՞:
- Սանրվածքը մարդու տեսքը լրիվ փոխում է, տեսնում եք, գնալով ավելի ու ավելի եք գեղեցկանում:
Ձեն չեմ հանում, մտածում եմ, արա, լավ, չէի՞ր կարող տանն ինքնուրույն կտրեիր: Էդ ընթացքում վարսավիրը չաչանակում ու չաչանակում է:
- Ավարտենք, ես ձեզ անպայման կտամ իմ այցեքարտը, կզանգեք, նորից կկտրեմ:
Ախպեր գործդ արա: Մտածում եմ ոնց ասեմ, որ մորուքիս չկպնի: Նախօրոք հիմարություն էի ունեցել ասելու, որ մորուքս էլ մշակի: Բայց մինչ կմտածեի, անցավ մորուքիս: Դե ինչ արած, հլու հնազանդ նստեցի: Իսկ վարսավիրս այդ ժամանակ դարձավ պրոֆեսիոնալ արվեստագետ, մի գիծ քաշում է, հեռանում, հեռվից զմայլված նայում, հետո մոտենում է, մի գիծ էլ է քաշում ու էսպես շարունակ: Արդեն կես ժամն անցել է, արդեն ներվերս չեն հերիքում: Էլի հինգ րոպե, հետո տաս, վերջապես վերջացրեց:
- Ունքերդ էլ կտրե՞մ, - հարցրեց խանդավառված ձայնով:
Ախպեր ջան, վազն անցի, մնում էր ունքերս կտրեիր: Շտապեց այցեքարտի հետևից.
- Անպայման կզանգես, - տենց էլ չհասկացա, որ պահից էր «դու»-ի անցել, սկզբում «դուք» էի:
Հա, կզանգեմ, ԱՆՊԱՅՄԱՆ, իսկ հիմա՝ թռանք:
Գալիս եմ տուն.
- Էս ի՞նչ են արել, - մերոնց առաջին ռեակցիան, - դու հազար անգամ ավելի լավ ես կտրում:
Փոքրիկ շրջմոլիկ
07.01.2014, 18:43
Մեղք ա մարդուն չխաբելը, երբ ինքն ա դա քեզնից խնդրում.
Ու մեղք ա խաբելը, երբ նա ճշմարտությունն ա ուզում.
Դառնալու եմ մարդկանց մեծամասնության նման. «Իմ աչքի գերանը չեմ տեսնելու, ուրիշի աչքի փուշը տեսնելու եմ»:
Alphaone
07.01.2014, 20:16
Սատանեն ասում ա՝ հերիք ա խմես, նստի, քննություններդ պարապի... բայց ինքը վատն ա, ես իրեն չեմ լսի :լուսապսակովսմայլիկ
melancholia
07.01.2014, 20:19
չեմ սիրում կապվածություն, կախվածություն ու նման ներվեր քայքայող բաներ: Բայց արի ու տես , որ նյարդերիս վերջին չիգով զսպում եմ զայրույթս, որ չգոռամ, ԿՄԵՌՆԵՍ ՄԻ ԲԱՌ ԱՍԵՍ/ ՞ ուֆ, լավ է, :angry
-Մ...յան:
-Ես եմ:
-Արի:
-Շատ էիք էս օրվան սպասել??
-Այսինքն?: Կամ իմ ուզածով կլինի կամ էլ նոր տարիդ ստեղ կանցկացնես:
-Պարզա...
Արևհատիկ
07.01.2014, 21:05
Դեկտեմբերի սկզբին մամաս պնդուկ էր առել, եղբայրս ջարդում էր, ես էլ կողքից ուտում էի :)) Վերջը մի օր եղբայրս բողոքեց մամայիս, ասում ա.
-Մամ, ես մինչև էսքանը ջարդեմ, Արևը լրիվ ուտելու ա:
Հետո իրենք իրենց մեջ որոշեցին, մի ափսեի մեջ մի քիչ ջարդած պնդուկ լցրեցին, թե. «էսքանը քոնն ա կուտես»: Մնացած պնդուկը էլ աչքիս առաջ չհայտնվեց:
Մեկ էլ մի օր մի դարակում պատահաբար գտնում եմ ջարդված պնդուկը ու ... :nyam
Բայց դե խիղճս տանջեց, մի քանի օր հետո ասեցի.
-Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ էն պնդուկը, որ դուք թաքցրել եք, ես գտել եմ, վրայից էլ մի քիչ կերել եմ:
Բայց էլ չկերա, ասեցի լավ է, էս տանը հո մենակ ես չեմ:
Նոր տարվա սեղանին նախապատրաստվելուց մամաս բերեց էդ պնդուկը լցրեց չարազի մեջ: Հիմա ոնց տեսնում եմ էս մեր տնեցիք ոչ չարազն են ուտում, ոչ էլ մեջի պնդուկը: Էլի ես գնում-գալիս էդ պնդուկը ջոկում եմ մեջից ու ուտում:
Չեմ հասկանում, ինչի՞ են կյանքս սենց ավելորդ տեղը բարդացնում:)):
Երեկ քրոջս երեխաները խաղ էին խաղում,էլեմենտով խաղալիք էր՝ պտտում էր ինչ-որ բան, մեկ էլ էլէմենտը նստեց ու դադարեց աշխատել… Ճուտը գոռումա.
- Մամա՜, էս խաղալիքի ինտերնետը տարան…
Քույրս հանեց էլէմենտը փոխեց, խաղալիքը տվեց երեխաներին: Քիչ անց.
-Մա՜մ, ինտերնետը տվեցին:
Ծիծաղեցինք բոլորս, բայց հետո մտածեցի, որ շատ վատա...ինտերնետը ոնցա գրավել ամեն ինչ... :/
E-la Via
08.01.2014, 13:10
Գյուղից յոթ ամսեկան հղի կինը գալիս է քաղաք հերթական բուժզննման: Ստուգմուներից հետո բժիկները հայտնում են, որ երեխան մահացել է և շտապ անհրաժեշտ միջոցառումներ է հարկավոր ձեռնարկել:
Անցնում է երեք ամիս: Նույն գյուղի գյուղապետարան Երևանի նոտարական գրասենյակներից մեկից թղթեր են ուղակում, որտեղ խնդրում են հաստատել, որ այդ գյուղի այսինչ բնակիչը իր երեխային որդեգրման է հանձնել:
Բարեբախտաբար բարեխիղճ համագյուղացու ձեռքն են ընկնում այդ փաստաթղթերը, հասկանում է ինչն ինչոց է ու շտապում է ծնողներին տեղեկացնել, որ նրանց երեխան ողջ-առողջ է ու նրան պատրաստվում են որդեգրման տալ:
Չեմ խոսում բուժհաստատությունների, բժիշկների, նոտարական գրասենյակների աշխատակիցների անասունության մասին:
Ամենից շատ բարկացած եմ ծնողների վրա: Ինչի՞ գործ չեն հարուցել: Ինչի՞ հանրությանը տեղյակ չեն պահում: Չե՞ն գիտակցում, որ նույն վիճակում մյուսներն էլ կարող են հայտնվել: Սադոմազոխիստական կա՞յֆ են ստացել իրենց ապրածից, որ մյուսներին էլ են դա ցանկանում:
Ինչ խոսք, Հայաստանում ոչխարաբուծությունը բուռն զաարգացում է ապրում: Լավ է էն պարսիկները կան, թե չէ ռուսներին մեր ոչխարների միսն էլ էդքան դուր չի գալիս:
melancholia
08.01.2014, 14:00
հունվար, նոր տարի ու փոխվելու եմ, վերջ, հենց էսօրվանից,,,,,,,դե հա մի քանի օր ուշացել եմ, բայց ոչինչ: չնայած, ամեն տարի նույն բանն եմ ասում, ու էլի մնում եմ նույնը: էս անգամ հաստատ, ուժեղ եմ դառնալու
Alphaone
08.01.2014, 19:27
Գրել է՝ ծանոթանանք, նորմալ, մարդավարի պատասխանում եմ, որ ոչ, ասում է՝ ընտրած ունես, էլի մեջիս դիվուկները շարժվել են, ասում են գրի՝ թքած ունեմ... մարդկանց զզվեցնող տեսակ կա, որ աշնան ճանճերի նման կպչուն են, անգամ արգելափակելը չի օգնում, հանկարծ գրում են՝ էս հոպարիս տղու պրոֆիլն ա, ես էսինչն եմ, հիշո՞ւմ ես... :(
նոր տարով մի երկու նոր բացահայտում /զարմանքարտահայտում/..
մարդկանց, որոնց ամեն օր տեսնում եմ համազգեստով ու մեկ էլ հանկարծ տեսնում եմ ասենք տապչկայով կամ ջինսով, կամ շորիկով, ընդհանրապես քաղաքացիական հագուստով հետաքրքրությամբ սկսում եմ նայել էտ մարդուն..:unsure եսիմ տարօրինակ զգացողություններ եմ ունենում
վերևինի հետ կապ չունի-մեքենա վարել սովորելու մեծ ցանկություն ունեմ, մի բան որ ես ինձնից չէի սպասի.:think
Ինձ ասում են, որ թերահավատ եմ, մարդկանց չեմ հավատում ու վստահում:
Ճիշտ են ասում:
Վստահելու ու հավատալու համար ինձ լիքը էմպիրիկ հիմքեր են պետք:
Զզվում եմ ինձնից:
Ես տենցն եմ ու վերջ:
Փոխվողը չեմ:
Երջանիկ չեմ լինի:
Ոչինչ:
Սեփական ընտանիք գուցե չկարողանամ կազմել:
Ոչինչ:
Ցնդած եմ:
Ոչինչ:
Հ.Գ. անկապ ստացվեց... ոչինչ անկապ-ում եմ :))
Sagittarius
09.01.2014, 01:42
Էն որ մի հավաքույթի ես գնում լրիվ մենակ, մարդիկ խմբերով հավաքվում ու զրուցում են. դու էլ խմբից խումբ ես ֆռում, էն էլ թարսի պես ոչ խմբում ընենց թեմա չեն քննարկում, որ մի կերպ կարողանաս մեջ ընկնես… դու էլ մոտենում ես ուտեստների ու խմիչքների սեղանին, սկսում ես ինքն քեզ հյուրասիրել: Հիմա էս ա: :))
հ.գ. պայ, էսի էն որ թեմայի գրառում էր
Եթե թերահավատ եք, դեռ չեք գտել ձեր կյանքի կեսին, զանգահարեք 05524**03։ Մի գրե՛ք այս համարը, պարզապես հիշե՛ք :D
My World My Space
09.01.2014, 14:18
Երբ կյանքն անընդհատ փորձում ա համոզել, որ ուժեղ չեմ:
30 տարի ա իրա մոտ ոչինչ չի ստացվում, ու արդեն նենգորեն անցել ա ցավացնելուն:
Մեկ ա, քայլելո՛ւ եմ... :)
Էրեխու համառությամբ... :)
melancholia
09.01.2014, 14:25
Ոնց եմ սիրում էն պահը, երբ հոգնած գալիս եմ, սենյակը մթնեցնում, միացնում տվյալ պահին ամենահաճելի երաժշտությունը ու անջատվում,,,,,ու չի ավարտվում մի երկու ժամ: մնում ես նույն հոգեվիճակի մեջ, ու չես նեղվում երաժշտության փոփոխությունից: Հետո էլ ասում են , ոնց ես նույն երգը մի երկու ժամ լսում, ,,,,Տո դուք էտ կայֆից ինչ եք հասկանում՞
Ակումբը սոցիալական ցանց չէր, ակումբում կարելի էր քննարկել հարցեր որոնց մասին էլ ոչ մի տեղ չէին խոսում, ակումբում բանաստեղծություններ էին գրում, քննարկում էին էդ բանաստեղծությունները, պատմվածքներ էին տեղադրում, հումորային, արկածային, ֆանտաստիկ, միստիկա, ինչ ասես որ չեմ կարդացել ակումբում: Խոսում էինք դրանց մասին: Կրոն էինք քննարկում: Հովարսի հետ էինք բանավիճում, Լիոնի հետ հավեժության դատապարտվածն էինք կարդում, խոսում էինք, վիճում էինք: Հենց մի հետաքրքիր միտք էր հայտնվում գլխներումս վազում էինք անկապ օրագիր, գրելուց առաջ մի տաս անգամ կարդում, ջնջում, ուղղում: Զրուցարանում չափածո զրուցում էին մարդիկ: Ու էն որ մեկ մեկ կենցաղային, առօրէական գրառում էր պատահում ծակում էր աչքդ, զարմանում էիր թե էս ամեն ինչի մեջ մարդիկ էս ինչով են զբաղվում: Ու սա իրոք ինչ-որ ավելի կարևոր տեղ էր քան սովորական ֆորումը, քան սովորական սոցիալական ցանցը: Ակումբը երկու ճյուղ ուներ, մեկը հայլանդաադնակլասնիկին նմանվող ինչ-որ բան, մյուսը լրիվ ուրիշ, ավելի բարձր ավելի գեղեցիկ ինչ-որ բան: Սրանք հաճախ իրարից անկախ էին գոյատևում: Բայց մի պահ եկավ, երբ էս սոցիալական ճյուղը սկսեց ավելի զարգանալ, ու զարմանալի ա, որ դա եղավ մյուս ճյուղի հաշվին: Ու շատ եմ զարմանում, երբ էն մարդիկ որոնք էս ամեն ինչին մասնակցել են հիմա չեն հասկանում էն մարդուն ով իրոք ուզում ա որ ակումբը չդառնա սովորական սոցիալական ցանց, որտեղ մարդիկ կհավաքվեն, կծանոթանան, դասերից կխոսեն, տորթիկներից բանից, աղջիկ կպցնելու ձևերից ու կցրվեն տներով: Որ Ակումբը զարգացնի իր էն տարբերվող, գեղեցիկ կողմը: Շատ եմ զարմանում:
Հ.Գ. Թե վատ բան եք գրելու, չպատասխանեք ախպոր պես, առանց էն էլ մի երեք անգամ ջնջել, նորից եմ գրել: Ինձ-ինձ խոսում եմ, ուշադրություն մի դարձրեք: Շնորհակալություն:
Արևհատիկ
09.01.2014, 21:29
Ասում ա. «կնոջս ինչքան էլ սիրեմ, մեկ ա իմ ընտանիքում միշտ իմ ասածով ա լինելու»:
Անցնում ա մի քանի րոպե...
Ասում ա.
-Վաղը մի հատ սպիտակ շոր կհագնես, հետո գաս գործի:
-Խի՞:
-Դե մտնենք եկեղեցի:
-Բայց ես եկեղեցով չեմ ամուսնանալու:
-Խի՞:
-Եսի՞մ, տենց եմ ուզում:
-Գոնե ԶԱԳՍ էլ չե՞ս ուզում:
-Հա, ԶԱԳՍ ուզում եմ:
-Դե լավ, եթե տենց ես ուզում, մենակ ԶԱԳՍ կգնանք:
Սատանեն ասում ա հագի էդ սպիտակ շորը ու գնա :))
melancholia
09.01.2014, 22:24
վերջին 10 օրվա ընթաացքում բոլորը նեղանում են ինձանից: ինչ սխալ եմ անում չգիտեմ, ուղղակի կրկնում եմ նույնը ինչ դիմացինս: էս ամանորը աչքիս թարս հրաշքով ա ազդել ինձ վրա: Հա, ուզում էի ասել էն մարդկանց , ովքեր մռութները կախած նայում են, մի հատ նայեք դուք ոնց եք վարվում, հետո նոր կխոսենք
Բանակում.
-Եթե ԳՌ կյանքում իմանայի ՊՆ-ն սենց բան ա, ամեն չարխ կտենայի որ բանակ չգայի:
Քաղաքացիական կյանքում.
-Եթե բանակում իմանայի քաղաքացիական կյանքը սենց բան ա, ամեն ճար կտենայի հետ չգալու համար:
Մոտիկանում եմ մի աղջկա:
-Ինձ կներեք, կարելի է իմանալ...
Ձեռքը հանեց վերև, մատերով ճտացրեց ու.
-Միանգամից երրորդ հարցիդ պատասխանեմ??
-Չհասկացա:o
-Դե համարս չեմ տալու...
Վայ ես քո լրբի ձագ ուրիշ բան պիտի ասեի...
-Ուզում էի ասեի հարուստները քչացել են, զգացել ես??
-Յանի ինչ
-Յանի դու հիմա մեկի ավտոի մեջ չմրսելուց պիտի լինեիր...
-Յաաաախք, կարաոկե սիրում ես?
-Խի էտքան փող ունես?
-Զզվանքի մեկը:
Հետաքրքիրա երկուսիցս որ մեկն էր զզվանքը??:o
Ruby Rue
10.01.2014, 02:59
Երբ Ակումբում հին թեմաներ փորփրելուց քո 1-1.5 տարի առաջ արված գրառումները քմծիծաղ ու ժպիտ են առաջացնում, երբ նկատում ես քո գրառումների թերությունները, երբ հասկանում ես, որ ավելի ուրիշ ես, ուրեմն լավ է: Ուրեմն՝ տեղում չես մնացել, մեծացել ես, փոխվել, կատարելագործվել:
Հետաքրքի՞ր է՝ մի տարի հետո էս նույն գրառումս դեմքի ի՞նչ արտահայտությամբ կկարդամ:
Հ.Գ. Ապրես, Ակումբ, ապրես, որ հիմա ես ԵՍ եմ դարձել: :)
Claudia Mori
10.01.2014, 09:38
Զանգում են հեռախոսիս ու անգլերենով խոսում: Սկզբում զարմացա, հետո ուշադիր լսում եմ, պարզվում է, որ Լոնդոնից են զանգում եւ առաջարկում են սովորել իրենց մոտ MBA: Ասում են, որ տեսել են իմ Թոյֆլի գնահատականը ու սովորելու առաջարկ ունեն` մասամբ կրթաթոշակով: Ես դե ասում եմ, որ ինձ պետք են ծրագրեր, որ ամբողջությամբ փակեն ուսման վարձը, շնորհակալություն եմ հայտնում ու դնում եմ հեռախոսը: Շշմած նստել եմ, մտածում եմ այ մարդ սրանց իմ համարը որտեղից? Հետաքննող լրագրողի բոլոր հարցերն ու պատասխանները պտտվում են գլխիս մեջ, մտածում եմ կարող է էս ռուսները զանգել են ստուգում են անգլերեն գիտեմ, թե չէ: Հետո մտածում եմ ախր նեյթիվ խոսացող էր: Մեկ էլ տատիս գրում է, որ մեր տուն էին զանգել Թոյֆլից, ինձ էին ուզել, ինքն էլ իմ համարն էր տվել: Մի երկու բառ գիտի, բայց այ մարդ ախր տատիս անգլերեն ոնց էր հասկացել? :D Լրիվ դեմք է էդ կնիկը :8
Հ.Գ. Լիլ(Նաիրուհի) աչքիս մի օր էսպես Ձեր տուն էլ կզանգեն, պատրաստ եղիր :))
melancholia
10.01.2014, 14:10
չգիտեմ, էն ամենը ինչի մասին ուզում եմ գրել, որ թեմային է համապատասխանում, ու որպեսզի սխալ տեղում չգրել, որոշեցի էստեղ խոսել: ՈՒրեմ, երեկ գիշեր հիվանդ ունեցա ծայրահեղ ծանր վիճակում, տարիքն էլ 63: Դե հասկանալի է, հարազատներ, երեխեք, լաց ու կոծ: Հնարավոր ամենինչն արեցի մինչև առավոտ պահելու համար, իհարկե հարազատներին տեղեկացնելով, որ ամեն րոպեն հրաշքա , եթե ապրի: մի խոսքով, առավոտ սմենս հանձնեցի մյուս բժշկին, ու,,,,,,սիրտս չտարավ տուն գնամ, թեկուզ հոգնած մեռնում էի անքուն ու լարված գիշերից հետո: Կոլլեգաիս ասեցի, արի միքիչ դանդաղեցրու դեղորայքը, թող հանգիստ գնա էն աշխարհ, մեկա ժամերա մնացել, ու տանջվում ա թե հիվանդը, թե հարազատները: Ասեցի, հետո փոշմանեցի, գիշերը երբ պատասխանատուն ես էի, ինչու չարեցի նման բան, որ հիմա էլ խորհուրդ եմ տալիս: Մտածեցի, եթե նույնը կրկնվեր, կանեի՞ չէ, չէի անի, բայց իրականում մտածում եմ , որ պետք էր: Եթե իմ հարազատը լիներ, կուզեի, որ էտ դաժան ընթացքը կարճեցվեր՞ կուզեի, բայց ես երբեք չէի անի:. Ուֆ, աման, չգիտեմ, չիշտը որն է՞, մեկա խեղճը մեռավ, 3 ժամ հետո:
Չէի պատկերացնում, որ Լևոն Խեչոյան մահը էսքան ծանր կտանեմ: Ինչ իմացել եմ, տեղս չեմ գտնում:
Նույն զգացողություններն ունեմ, ինչ զգացի, երբ իմացա, որ Հովհաննես Գրիգորյանն է մահացել:
Նուշություն
10.01.2014, 16:32
Էն, որ առաջընթաց տեմպերով զգեստներդ էլ պիտանի չեն դառնում, մի կողմ ես դարսում՝ հետո երբևէ դրանց մեջ մտնելու ակնկալիքով, ու էդ անպատմելի հավես աաա :Դ
Էսօր դրսում մի միջահասակ կին իր 2-3 -ամյա փոքրիկին.
– Ասա՛, բալե՛ս, դե ասա՛...
Հետո անցավ իր հետի կնոջը.
-Ա՛ն, լսի՛ ասում ա, լսիիի՛
Նորից կպավ էրէխուն.
- Մեռնեմ ջանիդ, դե ասա, որ Աննա ծյոծյան լսի:
Ի վերջո, էրէխեն զզված էս ներկայացումից, կիսաերգելով՝ ասեց.
-Ո՞վ է սա, ո՞վ է սա... տըն- փե-սա
Դրանից հետո մե քե՜ֆ, մե ուրախություն…
Նորմալ ա… Պարզապես ակնթարթային արագությամբ փոքրիկ Նարեի մանկությունը հիշեցի. էն, որ մամաս ասում էր՝ բալես ասա՛, ես լավագույն դեպքում «Հե՜յ պարոններ, ակա՛նջ արեք, թափառական աշուղին...» տողով էի սկսում, վատագույն դեպքում էլ ՝«Ծիտիկ, ծիտիկ մոտ արի...» -ով:
Եսիմ էէէէ, շատ բան ա փոխվել ու հլը ինչքա՜ն ա փոխվելու: Ցավոտ ա:
Ամերիկուհի Լիզզի Վելասկեսը խիստ հազվադեպ հանդիպող սինդրոմ ունի (աշխարհում ընդամենը 2 հոգի ունեն այս սինդրոմից), նրա մարմինն ընդհանրապես զուրկ է ճարպային ծածկույթից ու նա չի կարող քաշ հավաքել: Ընդամենը 29 կգ կշռող աղջկա վիդեոն մի քանի տարի առաջ հայտնվել էր Յութուբում՝ «Աշխարհի ամենատգեղ կինը» վերնագրով, տակն էլ «ինքնասպան եղիր, Լիզզի» կարգի քոմենթներ: Մինչդեռ Լիզզին շատ հետաքրքիր ու ուժեղ անձնավորություն է ու իր TEDx ելույթը իմ տեսած ելույթներից թերևս ամենահզորն է:
Նայել պարտադիր:
http://www.youtube.com/watch?v=c62Aqdlzvqk
Էսօր պատահմամբ (որպես հույր) հայտնվեցի մի ֆորումում` «Հայկական կրթական միջավայր»...ապշեցի:
Լռությու՜ն, լռությու՜ն, լռությու՜ն: Օրվա գրառումը՝ մի գրառում... :o Եվ ոչ մի ակտիվ անդամ:
Պատկերացնում եմ, եթե այդ ֆորումի անդամները մտնեն մեր ակումբ: Մեր ակումբի ակտիվությունից (չնայած մեկ-մեկ բողոքում ենք, որ ակտիվ չի) ոնց է գլուխները պտտվելու:
Քա վա՜յ, ինչխ խայտառակ եղա...
Ժողովուրդներ ջաներ, հինգ հատ ամպի չափ շնորհակալ եմ էս անպիտան եղանակին էդքան ջերմացնող ու բարի վարկանիշային-կարոտախտային բառերի համար...
Ազնիվ պիոներական, սիրում եմ բոլորիդ, բոլորդ էլ ինձ համար թանկ եք, բոլորիդ ջերմացնող խոսքերն էլ ինձ համար թանկ են ու ինչպես կասեր Սուսանիկի ապեր Տիգրանիկը՝ ՛՛յա՜, խի դու ինՋ հիՍո՞ւմ ես...՛՛
հա՛, մի ուրախացնող բան էլ ասեմ վերոնշյալ պատանու՝ երեքամյա Տիգրանիկի բուռն, հախուռն օրերից... /Տիգրանիկը, ասել իրան՝ ՏիՆգանը, Սուսանիկի փոքր ապերիկն ա/
Տիգրան-Պապու, ինցի ես դու թքել վաննայի մե՞ջ..
Պապու-Չեմ թքել, բալա:
Տիգրան-Ցէ, թքել ես:
Պապու-Չէ, բալես, չեմ արել տենց բան:
Տիգրան-Թքե՛լ ես:
Պապու-Յա՜, չեմ թքել, քեզ ով ա նման բան ասել...
Տիգրան/հպարտորեն/-Վաննա՛ն...:cool
impression
12.01.2014, 02:59
հա, շատ հավես ենք քլնգում ինչ պատահի ու ում պատահի
բայց էդ ամենով հանդերձ գոնե մի պահ պետք ա հիշել, որ մենք էն ազգն ենք, որ արդեն եսիմ քանի տարի ա տառապում ենք մի քանի ավազակների ձեռը, իսկ էդ ընթացքում թուրքերը /թուրքերն ով են վաբշե/ դառնում են հզոր արդյունաբերական զարգացող երկիր, վրացիները /դեբիլ տուտուցներ/ ունեն սիրուն մայրաքաղաք, զարգացող զբոսաշրջություն ու շատ ավելի ժամանակակից ու ազատ երիտասարդություն, քան մենք ենք
բայց հա, մենք առաջինն ենք քրիստոնեություն ընդունել, երբ մենք գիր ու գրականություն ունեինք, ձեր եվրոպացիները դեռ ծառերի վրայից չէին իջել: է հա բայց իջան չէ՞ մարդիկ, ԻՋԱ՛Ն, բա մե՞նք ինչ ենք անում ափռ-ցփռ խոսելուց բացի
melancholia
12.01.2014, 11:09
Երբ հոգնած կոպերս բացում եմ, ու արևի շողը ընկնում է դեմքիս, ակամաից ժպտում եմ, ու թվում է էլ կյանքում չկա բարդություն: Բայց ամեն անգամ մոռանում եմ գնահատել ու շնորհակալություն հայտնել կյանքին հենց այդ անհոգ ու ջերմ պահի համար: Կյանքը միայն մռայլ գույներով չի լցված, ու միայն տխուր մեղեդիներ չեն հնչում մեր ականջին, միայն չարությամբ լցված աչքեր մեզ չեն նայում ու արևը հազվադեպ չի, որ շողում է մեր հոգնած կոպերին:Ուղղակի այսօրվանից ուզում եմ գնահատել ու ապրել այն ջերմ պահերը, որոնք կորցնում ենք առօրյա խառնաշփոթի մեջ:
Alphaone
12.01.2014, 20:26
...
Էս պահին, որ դեպրեսված նստել եմ ու տեղս չեմ գտնում. իր հարսանիքն է: Վստահ եմ, որ ինքն էլ կամ դեպրեսված նստել, տեղը չի գտնում, կամ թատրոն է խաղում, թե ամեն ինչ լավ է, թե երջանիկ է, թե... Իրենից շատ կնոջն եմ խղճում:
Իր համար մի անգամ հետս կռիվ էին անում: Հա, ուսանող էի, մի աղջիկ մեր մտերմությանը ռոմանտիկա էր վերագրել ու էկել, ասում էր, որ ես շանս չունեմ, ինքը «ատբիծ» կանի:
- Խնդիր չկա, - ասել էի ես ու քմծիծաղ տվել:
Դոդիկ աչոնը չգիտեր մի գաղտնիք, որ ինքն աշխարհում միայն ինձ էր վստահել: Չգիտեր, որ իրեն հակառակ սեռը բնավ չի ձգում ու մենք կատակով անգամ այս կամ այն տղայի համար վիճում էինք, քննարկում, թե որ մեկիս նախապատվություն կտա (երբեմն էդ կատակները հանկարծ կտրուկ ցավի ստվեր էին բերում դեմքին, մի անգամ չդիմացավ, ասեց, որ կուզեր աղջիկ ծնվել ու մենք ընկերուհիներ լինեինք, էդ դեպքում էս «վեճերը» հավասարի վրա կլինեին ու ակնհայտ չէր լինի, թե ում տղան նախապատվություն կտար):
Իսկ էսօր ինքը կուլ գնաց ծնողների ճնշմանը, ինքը համարձակություն չունեցավ ընդունելու ինքն իրեն ինչպիսին որ կա ու ծնողներին ասելու, որ ինքը բնավ էլ նրանց երազած որդին չէ: Ինքը գնաց ծնողների ընտրած աղջկա ձեռքը խնդրելու, ինքը խաբեց, նվաճեց էդ աղջկա սիրտն ու կյանքում չի կարողանա փոխադարձել նրա սիրուն: Նախկին մտերմությունը մաղձի ու խորշանքի է փոխակերպվել, առաջ հարգում էի, իսկ հիմա անգամ չեմ կարողանում գտնել հարգանքի այն ամենագերադրական հականիշը, որ կբնութագրի հիասթափությունս:
Ինքն էլ էն լավ ընկերը չի, ում երկար տարիներ իմ համար մեկ ընկերն էի համարում, հարգում էի ու սիրում, ինքն արդեն ջնջվել է, ես հազվադեպ եմ մարդկանց ջնջում, բայց ջնջում եմ վերջնական...
Էսօր իր հարսանիքն է, ու ես սգում եմ իր մահը...
"Մաման-ծաղկաման",- ասացի ես, երբ տեսա մեր կոմունալները :D
One_Way_Ticket
14.01.2014, 08:06
Ի՞նչ կա չկա Հայաստանում: Ցու՞րտ է: Ձեզ մի քիչ ջերմություն ուղարկեմ :))
http://www.blot.am/other/melbourne_weather_jan_14.png
Մեջս թմբրած մի նյարդ նվվաց :Ոչ մի նորություն, ինձ վաղուց հայտնի ճշմարտությում էր ստատուսիդ պատասխանս, բայց հավանաբար շատ հին ճշմարտություն էր, ասենք դիտմամբ մոռացված ճշմարտություն, որ ցավոք սրտի դեմ դիմաց կանգնեց իր ամբողջ մերկությամբ ու այլադակությամբ:
Այո պարոնա'յք, ես զգացմունքային հաշմանդամ եմ ու մտերիմներ չունեմ իրական կյանքում:
Տրամադրությունս ցածրից էլ ներքև սողաց, գրողը տանի:
Անվերնագիր
14.01.2014, 20:12
╲╭━━━━╮╲╲╭━━━━━━━━━━━━━━╮
╲┃╭╮╭╮┃╲╲ | ախ բանակ, բանա՜կ |
┗┫┏━━┓┣┛╲╰┳━━━━━━━━━━━━━╯
╲┃╰━━╯┃━━━╯
╲╰┳━━┳╯╲╲
Նարե´, դու էդ չափից դուրս հասուն ու վստահ մարդու կերպարը ստեղծել ես, որ քողարկես ներսումդ ապրող միամիտ ու հարիֆ երեխային: Քո վստահությունը ոչ այլ ինչ ա, քան ինքնապաշտպանական ռեակցիա:
Ոչ ոք էս 22 տարվա մեջ ճշմարտությունը էս ձևով չէր շպրտել երեսիս: Անբացատրելի զգացում ա, հակասական մի բան, տհաճ ա, ինչ խոսք, բայց ես էս ամենի մեջ ինչ-որ լուսավոր բան եմ տեսնում: Չգիտեմ: :(
Ոնց եմ ես քեզանից զզվում :love
Ատում եմ, ատում :love
Ակումբի հին ստեղծագործական մրցույթներն էի քչփորում ու թեմաներից մեկում ստեղծագործություններից մեկն աչքովս ընկավ: Գերագույն հաճույքով վերընթերցեցի, մի քիչ հուզվեցի, հին ու լավ օրերը հիշեցի... :)
Ուզում եմ, որ ով էս գործը չի կարդացել, թող անպայման կարդա, իսկ ով որ արդեն կարդացել է, թող մի անգամ էլ վերընթերցի: Վերջիվերջո էս ստեղծագործության պատճառով էր, որ Ivy-ն ստացավ իր ստեղծագործական փետուր մրցանակը (որը ներկա պահին անհասանելի է :)))
317 - հեղինակ՝ Ivy (http://www.akumb.am/showthread.php/62648-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8?p=2330941&viewfull=1#post2330941)
Անվերնագիր
15.01.2014, 02:08
Նեղ անձնական made on։
Փայտից վառարանը հենց նոր կպցրի, կատուս՝ բոցը տեսնելով, միանգամից գնաց վառարանի տակ: Թեյն էլ եռաց, բայց էսօր գիրք չկա, էսօր՝ բանակ ա, ավելի շուտ՝ 2 օրից: Վաղը չէ մյուսը օրը բանակ եմ գնում․ էսքան խորհուրդներ որ ես լսեցի, երևի չէր լսել ոչ մի ցիտաներ կարդացող ֆեյսբուքցի, նույնիսկ՝ Քամյուն: Լավ: Թքած: Միքիչ գլուխ գովամ․ էս տարի՝ ըստ գուդրիդսի տվյալների, կարդացել եմ 29 գիրք: Ամառը 2 ամիս շարունակ առավոտվա ժամը 7-ին ես ընկերս վազել ենք 12 կմ: Ինչպիսի հրաշալի օրեր էին: Էտ ընթացքում էս հասկացա, որ վազնելու մեջ կարևորը տարածությունը չի, այլ՝ անընդատությունը: Ու հասկացա որ, եթե օրդ վազքով ես սկսում, ուրմեն օրվա ձախողվելու շանսերը ձկտում են զրոյի: Սևանում էս տարի խորը գնալու ռեկորդներս թարմացրի: Էնքան խորն էի գնում, որ ափը գրեթե չէր երևում, մենակ ալիքների ու ճայերի ձայն էր լսվում, կարծես սևանն ամբողջ իմը լիներ, իսկ ես Պոսեյդոնը: Ու էտ ժամանակ ինձ թվաց, թե իսկական ազատությունը դրանում ա: Իհարկե, առանց տհաճ միջադեպերի չանցան․ մի անգամ խորը գնալուց ոտքիս մկանը բռնվեց ու ես ասեցի ֆսյո՝ կապեց, բայց մի քանի վայրկյան ոտքս ծալելու հետո դզվեց՝ չնայած ոչ մարդկային ցավերին: 4 գնդակ եմ փրկել խեղդվելուց ) ու մի մատրաս: Ցավոք, էս տարի ոչ մի գեղեցկուհի չէր ցանկանում խորքերում լողանալ ու խեղդվել: Հպարտանալու ա նաև սարերում անցակացրած օրերս: Սարերում տաժանակիր աշխատանքից հետո մի կտոր հաց ու պանիրը կենաց ծառի խնձորներից ավելի համեղ, դյութեղ տո մի բան էլ հմայիչ ա: Իսկ մի բաժակ ջուրը անմահություն ա երևի շնորհում: Ու էտ ժամանակ ես հասկացա որ երջանկությունը դա է, ու ընդհանրապես պարզության մեջ է: Հպարատանալու ա նաև գիշերվա հազարին շախտյորի բատարեյկով 13ՀԱ հողատարածք կարտոֆիլը մենակով ջրելը: Հիմա կհարցնեք՝ ««ինչո՞ւ գիշերվա հազարին»»: Որովհետև, սիրելիներս, կեսօրվա ժամերին ԳԵՍ-ին ավելի մոտ գտնվող մարդիկ են ջրում, իսկ գիշերը ջրի նոպան ուժեղ է և կարողանում ես մոտ 5-6 ժամում պրծնել:Գիշերով ջրելու առավելությունը նաև այն է, որ ոչ մեկ փայ չի մտնում քո ջրին: Ջրելուց հետո մի քանի օր չես կարողանում նորմալ քայլել, բայց հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում, կարծես ոչինչ չի եղել, կարծես՝ ամեն ինչ կարգին է:Երևի էսքանը:
Հա, ինչ էի ասում, վաղը չէ մյուս օրը բանակ եմ գնում: Թազա դիմակով: Բորխեսի չգիտեմ որ հերոսի նման: Ափսոսում եմ, որ Դեքստերի վերջին սեզոնը չտեսա: Ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունը չեմ տեսնի: Ափսոսում եմ(ավելի շուտ չհամարձակվեցի), որ սքանչելի Պարմանուհուն չասեցի այն, ինչ-որ վաղուց արդեն պետք է ասած լինեի: Ափսոսում եմ: Թքած․․․
Նեղ անձնական made off:
Սաշիկին եմ խղճում, միքիչ: Սաշիկը իր օրագրում ամեն օր գրառումներ ա անում ու ջնջում, բայց Սաշիկը չի կարող հրապարակել, որովհետև Սաշիկը միայն կարող է փայ մտնել: Սաշիկն իր փայն է կորցրել Երևանի գիշերներում․․․
Հ․Գ․ Rayader made on: Եթե ձեզ բարետես լրագրողուհի հարցնի՝««թե, արդյո՞ք ճանաչում եք մի զինվորի ով խելացի է, կարդացած , սեքսի, ինչպես նաև քյառթու չէ,»» հարցազրույց վերցնելու համար, ապա խնդրում եմ, խնդրելը որն ա․ պահանջում ե՛մ իմ անունը տալ: Rayader made off:
Հ․Գ․Գ․ Շնորհակալություն Yann Tiersen. Comptine D'un Autre-ին այս ամբողջ ընթացքում ինձ ուղղեկցելու համար:Լավ մնացեք:
Ruby Rue
15.01.2014, 17:32
Oրվա անհաջողակությունները.
1. Կանգնեցնում եմ դատարկ երթուղայինը, իմ համար նստում ու սկսում գիրք կարդալ, մեկ էլ նկատում եմ, որ մի քանի էջ արդեն կարդացել եմ, իսկ երթուղայինն էդպես էլ չի շարժվել: Վարորդն իմ պատճառով խրվել մնացել էր ձյան մեջ ու չէր կարողանում հանել մեքենան:
2. Նույն երթուղայինից թռնելով իջնում եմ ու ուղիղ ջրափոսի մեջ: Ոչինչ, որ մինչև ծնկներս ցեխոտվում եմ, բայց ցեխաշաղաղ եմ անում նաև բարձրանալ փորձող տիկիններին, որոնք հետևիցս անեծքակույտ են ուղարկում: Հուսանք՝ տարոնին են ընտրել:
3. Գնում եմ համալսարան, դասախոսներիս հանդիպելու ու սարսափում եմ. երկու շա՜տ ծեր պապիկ պառկած են բազկաթոռների վրա ու երբ սկսում եմ խոսել, մեկը կամա՜ց, զոմբիավարի գլուխը վեր է բարձրացնում ու մի քանի րոպե անթարթ ինձ նայում: Հետո գլուխը մեխանիկորեն դեպի մյուսն է թեքում ու մյուսն է աչքերը բացում:
4. Երթուղայինն էնպես է արգելակում, որ տեղիցս վեր եմ թռնում ու քիթ-բերանով երկաթի բախվում:
5. Տան ճանապարհին էլ ընկնում եմ ձյուների մեջ, գլորվում ու ՁնաՌուբիագնդիկ դարձած տուն հասնում:
6. Էս խաղում լռվել եմ, չեմ կարողանում առաջ գնալ ու մինչև լուսադեմ ապարդյուն տառապել եմ:
Ու սա էլ հերիք չի, բոլորն ինձ հիստերիկ են անվանում...
Օրվա միտքը.
Ես հասկացա, թե ինչ եմ ուզում. գոնե մի շաբաթով ուզում եմ երթուղայինի կամ տաքսու վարորդ դառնալ: Լավ երաժշտություն կմիացնեմ, կասեն՝ քուր ջան, կանգառում պահի, ուղևորներին կպատմեմ, թե ամերիկաները ի՜նչ գործի էի ու տաքսու վարորդներն ինչքա՜ն էին ստանում: Մանրը վերադարձնելուց բոլորին կժպտամ ու բարի օր կմաղթեմ:
Վարորդ էլ չէ, գոնե որոշ ժամանակով շինարար լինեի, սևագործ բանվոր:
Օրվա եզրակացությունը.
Ինձ ոչ ոք չի սիրում, գնում եմ կորեմ: :)
Մեկ մեկ Ֆեյսբուքի նյուզֆիդումս դասընկերներիս նկարներն են հայտնվում՝ բոլոր աղջիկներն անխտիր ամուսնացած, պարտադիր չաղացած կամ կլորիկացած, ներկած մազերով, գրեթե իմ թայ երեխեքով տնային տնտեսուհիներ, իսկ բոլոր տղերքն անխտիր ամուսնացած, պարտադիր մեծ փոր գցած, գրեթե իմ թայ երեխեքով:
Հա, նայում եմ իրենց նկարները, հետո իմ պրոֆիլի նկարն եմ նայում ու ապշում եմ, մենք իրո՞ք նույն տարիքի ենք, ե՞ս եմ, որ դեռ դուրս չեմ եկել թինեյջերական տարիքից, թե՞ իրենք են չափից դուրս շուտ ծերացել...
Alphaone
16.01.2014, 15:52
Նկատում էի, որ ինչ-որ տեքստ արագ հավաքելիս՝ հարցականս սխալ տեղում եմ դնում: Ու խնդիրն այն չի, որ հարցականի կետարդրությունը չգիտեմ (թե չէ ոչ էլ կնակտեի սխալս) խնդիրն այն չի, որ խոսելիս եմ սխալ արտասանում (դիտավորյալ խոսքիս հետևում էի, որ հասկանայի նման սխալ անում եմ, թե ոչ): Հետո սկսեցի նկատել, որ լիքը կիրթ մարդիկ, ովքեր միանշանակ գիտեն ինչպես կետադրել իրենց տեքստն, էլի հարցականը սխալ տեղ են տանում, դնում: Հիմա էսպես հարցականավորված նստել եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից են գալիս այդ սխալի արմատները...
Տաքսիստ. բա հիմա ի՞նչ ենք անելու, որ գազը սենց թանկացավ:
Ես. դե անձամբ ես փորձում եմ բողոքի ալիքներին մասնակցել, բայց դե տու՞նը պիտի տաքացնեմ, էնպես որ թանկ գնով վճարում եմ: Կամ էլ պետք ա այլընտրանքային էներգիա գտնենք, օգտագործենք:
Տաքսիստ. հենց էդ եմ ասում էլի, դու հասկանու՞մ ես՝ Հայաստանն ինչի՞ արևային էներգիայի չի անցնում:
Ես. Դու կարող ես տանը քո համար դնես տենց սարքեր:
Տաքսիստ. ես հա, բայց ասում եմ՝ ինչի՞ պետական ձևով չենք անցնում դրան, ախր թասիբի հարց էլ ա, ի վերջո արևային էներգիան Հերունին ա հայտնագործել:
:))
Claudia Mori
17.01.2014, 13:59
Էսպես որ շարունակվի, ես շուտով կիմանամ խորհդային բոլոր տերմիններն ու հապավումները: Նոտարական թարգմանություններ եմ ձեռքի հետ մեկ-մեկ անում կոլխոզների, սովխոզների ու նման զրթուզիբիլների մասին ու տեսնում եմ, թե ինչ աստիճանի անգրագետներ են աշխատել ու շարունակում աշխատել փաստաթղթերը սաքողի դերում Հայաստանում: Բայց դա հեչ, մոտս հավաքվում են էստեղ ապրող հայերի տվյալները, որից պարզ երեւում է, որ էստեղ գալիս են միայն Մարտունեցիները: Վերջերս մի հատ Աշտարակ տեսա զարմացել էի: Դե էլ փաստաթղթերի թվի մասին չասեմ:
Հ.Գ. Փաստորեն եկա էստեղ, որ հայերի համար էլի աշխատեմ :))
USB վինչիս միջի լիքը ֆայլեր ու folder-ներ լատինատառ հայերեն են, որոշներն էլ ռուսերեն լատինատառ, դրանցից մի քանիսն էլ կիրիլատառ: Իսկ ինչու՞ չուղղել էս սխալը, թող ջանջալ լինի ու սկզբի պահին անսովոր, բայց հետո ի՜նչ հավեսով կնայեմ էդ ամենին:hands
Էսօր սնդուսափայլ, նույն ինքը գլամուր կուրսեցիներիցս մեկն ինձ ասում ա.
-Նա´ր, բայց դու ինչ հին ես... դու պետք ա մի քանի դար առաջ ծնված լինեիր :))
Հիմա բացատրեմ, թե ըստ իր չափանիշների, ինչո՞ւ եմ հին:
Հին եմ, որովհետև instagram-ում ցայսօր պրոֆիլ չունեմ /տենց էլ դրա իմաստը չհասկացա/ :
Հին եմ, որովհետև ձևի համար հայելու առջև մի հատ ինքնանկար, որտեղ շուրթերս հավաքած են կամ լեզուս դուրս է հանած :[ , չունեցա:
Հին եմ, որովհետև դասախոսության ժամանակ առջևում նստած լսում եմ և ոչ թե ամենավերջում նստած` շպարվում:
Հին եմ, որովհետև վայրկյանը մեկ ֆբ-ով չեմ հրապարակում գործողություններս /ուտելիքս չեմ լուսանկարում ու ի ցույց դնում աշխարհին/:
Հին եմ, որովհետև շորերս փոխելու հաճախականությամբ ընկեր չեմ փոխում /ես կասեի` առհասարակ չեմ փոխում :))/:
Հին եմ, որովհետև չեմ էլ իմանում, թե հագուստս ինչ բրենդի ա :) ամոթ ինձ: :))
Եվ ի վերջո հին եմ, վասնզի թանգարանի գիտաշխատող եմ :D
Վերջում էլ էդ նույն գլամուրկան ասում ա.
-Լսի´, բայց քո համար ինչ դժվար ա լինելու: Չգիտեմ`ինչ նկատի ուներ, բայց ճիշտ էր, հիմա էլ դժվար ա: Մանավանդ երբ կողքս իրա նմանները շատ են լինում:
Ուլուանա
17.01.2014, 19:09
Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում։
Ակումբում փոստարկղիս լցվելու մասին տարբեր առիթներով փնթփնթացել եմ էստեղ։ Քանի որ ես ահավոր չեմ սիրում նամակներս ջնջել (դրանց մեծ մասն ինձ համար կարևոր է այս կամ այն առումով), իսկ փոստարկղի տարողունակությունը, բնականաբար, անսահմանափակ չէ, ու քանի որ մշտապես ընդամենը մի քանի նամակի տեղ է լինում, շատ հաճախակի ստիպված եմ լինում ընկնել փորփրել փոստարկղիս հեռավոր խորխորատները՝ անպիտան նամակներ գտնելու հույսով, որ ջնջեմ, տեղ ազատվի։ Ու ամեն անգամ էդպիսի նամակ գտնելն ինձ համար լուրջ խնդիր է ու ժամանակի կորուստ։ Մի քանի օր առաջ, երբ հերթական նամակը ստացա, փոստարկղս էլի լցվեց, մի կերպ մի նամակ գտա, ջնջեցի, որ պատասխան նամակիս տեղ լինի։ Նամակը գրելուց հետո էլ գիտեմ, որ պատասխան պիտի գա, իսկ ես արդեն տեղ չունեմ։ Մինչ կհասցնեի ևս մի նամակ գտնել, որ ջնջեմ, գալիք նամակի համար տեղ ազատեմ, մեկ էլ տեսնեմ՝ նամակն արդեն եկել է... :o Այսինքն՝ փոխանակ մեյլիս տեղեկացում գար էն մասին, որ իմ փոստարկղը լցվել է, ու էսինչի նամակն ինձ չի հասել, նամակը խելոք–խելոք տեղ էր հասել։ Ապշած նայում եմ էջի ներքևում գտնվող էն մասին, որտեղ երևում են թույլատրված նամակների և ունեցածս նամակների քանակները, և ի՞նչ տեսնեմ. «Դուք ունեք 2,503 նամակ՝ թույլատրված 2,500-ից :': Նամակներիս քանակն արդեն թքած ունի դրված սահմանների վրա :D։ Աչքիս՝ համակարգը, տեսնելով իմ տանջանքները, ի վերջո, խղճացել ինձ ու ինքնագլուխ ազատագրել իմ փոստարկղը սահմանափակումներից։ Բա հրաշքն ուրիշ ո՞նց է լինում։ Նույնիսկ Chuk–ը գլուխ չի հանում, թե ինչ է կատարվում...
Ճիշտ է, ես գիտեմ, որ մի օր էս առեղծվածն էլ կբացահայտվի, ու իմ կախարդական փոստարկղիկը կրկին կվերածվի կոտրած տաշտակի, բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, վայելում եմ առանց ջնջելու անսահմանափակ նամակներ ստանալու և ուղարկելու հաճույքը :roll։
Մենակ թե աչքով չտա՛ք, հա՜ :nono։
Այն պատկերները, որոնք տեսնում ես գիտակցությանդ մեջ, ժամանակի ընթացքում դառնում են քո կյանքը:
One_Way_Ticket
18.01.2014, 07:23
Դպրոցական ժամանակներից անկեղծորեն զարմանում էի, երբ հասակակից աղջիկները, եթե ֆուտբոլ քչից֊շատից նայում էին, ապա երկրպագում էին այն թիմին, որի ֆուտբոլիստները ավելի սիրուն էին։ Մի՞թե դա ավելի կարևոր էր, քան թիմային խաղը, անհատական տեխնիկան ու գեղեցիկ գոլերը։ Իսկ հիմա կանանց թենիս եմ դիտում, ու ո՜նց եմ իրենց հասկանում :)
կարոտ...
հ.գ. ուֆ, չգիտեմ :(
Էսօր պարապմունքիս ուսուցչի պաշտելի աշակերտը իրենից գոհ-գոհ.
-Րաֆֆու <<Ռեհանը>> կարդացե՞լ եք: Էնքա՜ն լավն ա:
Էդ պահին շփոթեցի, ինչքան էլ սեր չունենամ դեպի հայ գրականությունը, կարդացել եմ ու հիմա մտածում եմ, ինչ դեբիլն եմ ես: Րաֆֆու գրածներն եմ մտքիս մեջ հիշում:Չէ՛, էլի, չէ՛, ախր ո՞նց կարար <<Ռեհանը>> Րաֆֆին գրած լիներ :': Մինչ ես մտածում եմ, ինքը պատմում է, թե ինչքան լավն է Րաֆֆու <<Ռեհանը>>:
- Բայց դա Րաֆֆին չի գրել:
- Հաստատ Րաֆֆին ա գրել:
Ասեցի, որ Գրիգոր Զոհրապն է գրել, չհավատաց, հիմար հայացքով ինձ նայեց: Հաջորդ օրն իրեն ինտելիգենտի տեղ դրած ինձ համոզում է, որ սովորելը, կարդալը չափ ունի:
-Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ,-տատիկ-տատիկ մռթմռթաց նա ու շարունակեց իմ մտքերում գնալ գրողի ծոցը...
Sagittarius
19.01.2014, 03:09
էս Մեֆը ու՞ր ա :think
Հենց նոր նույն բանն էի մտածում: Անկապ չէի մտածում, լավ էլ կապված, ինչ-որ տեղ հուսալքված էի մտածում:
Alphaone
19.01.2014, 14:29
Վերջերս հայտնաբերել եմ, որ ինքնագնահատականն ու ինքնազգացողությունը խիստ փոխկապակցված են, հենց սկսում եմ դաժան ինքնանվաստացումն, ուրեմն մի բան հետս այն չէ...
Բողոք աբերն եգավ :))
Եկել եմ բողոքեմ Ակումբի պասիվությունից :)) Էս քանի օրն էնքան տարբեր թեմաներում բանավիճեցինք, էնքան հարցեր քննարկեցինք, թռոլլեցինք, իրար դեմքի թռանք, վիրավորեցինք, մի բոլ ծիծաղեցինք, հին ու նոր ակումբցիներով հավաքված հին լավ օրերն էինք հիշում ու նոր լավ օրերը կերտում: Հատուկ շնորհակալություն Գալաթեային հետաքրքիր թեմաներով նման աշխուժություն մտցնելու համար ու հատուկ շնորհակալություն բոլոր բոլորին՝ ակտիվորեն գրառումներ կատարելու համար :) Մի հինգ տարի հետո ինչ-որ հին Ակումբցի էլի կբողոքի Ակումբի պասիվությունից, էլի կասի, որ որոշ մարդիկ Անկապը գրավել են կենցաղային անհետաքրքիր գրառումներով, բայց դե մենք հո գիտենք, որ դա էդպես չէ ու Ակումբի աուրան հենց մենք ենք ստեղծում՝ մեր գրառումներով:
Ես ձեզ բոլորիդ սիրում եմ, գրկում ու համբուրում :kiss
Չինաստանում իշխանությունները որոշել են ուրախացնել իրենց սիրելի ժողովրդին: Պեկինի մթնոլորտն արդեն էնքան անհույս կեղտոտ ա, որ պեկինցիներն ութսուն հազար տարին մեկ են արև տեսնում, էն էլ՝ երազում. փոխարենը ամեն օր տեսնում են սմոգ, ծուխ, գազ և զանազան այլ գեղատեսիլ արդյունաբերական արտաթորանքներ: Քաղաքի իշխանություններն էլ բռնել ու քաղաքով մեկ հսկայական էկրաններ են տեղադրել, որոնց վրա ամեն օր համապատասխան ժամին ցույց են տալու, թե ոնց ա ծագում ու մայր մտնում մեր ամենասիրելի լուսատուն: Արեգակ made in China, մի խոսքով. ցնծացեք, սիրելի հարկատուներ, արևը, իհարկե, ձեզ համար չի, բայց գոնե կա: Հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ են ՀՀ իմաստուն այրերը սկսելու Հ1-ով ուտելիք ու աշխատավարձ ցույց տալ:
http://i.imgur.com/04fq5go.jpg
StrangeLittleGirl
21.01.2014, 00:42
Հա, ուրեմն մենք երեք գիժ աղջիկներով (չորրորդը չկարողացավ միանալ) որոշեցինք շաբաթ-կիրակին անցկացնել ոչ հեռու մարզերում (որտեղ գիշերելու տեղ կգտնենք): Գիշերելու տեղ գտանք Դիլիջանում ու Վանաձորում (մի հատ մե˜ծ ու լուրջ շնորհակալություն մեզ հյուրընկալողներին, առանց ձեզ մեր ուղևորությունը տեղի չէր ունենա): Բայց էստեղ ամենակարևորը ոնց հասնելն էր: Ի՞նչ երթուղային, ի՞նչ տաքսի: Մենք ընտրում ենք ամենաէկոնոմ, ամենահարմար, ամենահետաքրքիր ու ամենաարկածային տարբերակը՝ ավտոստոպ (դրա համար մի թոթոլ շնորհակալություն էլ մեզ տեղափոխած վարորդներին):
Կարճ. մի ամբողջ վիքենդ գժություն, ֆիննական պուլլա ու գերմանական գլյուվայն Դիլիջանում, հոլանդական ստրոուպվաֆել ու տնական օղիով սարքած պտուտակահան՝ Վանաձորում, լիքը արև ու գարնանային եղանակ, լիքը հավես մարդիկ:
Դիլիջան հասանք ռուսական ռեպի ուղեկցությամբ: Վարորդը չխոսկան էր (թե՞ մենք էինք ամաչկոտ աղջիկներ), բայց շատ չշփվեցինք: Երբ տեղ հասանք, մի քիչ տարածքում շրջեցինք (սիրուն էր... չէ, շա˜տ սիրուն էր), իսկ հետո մեզ հյուրընկալող ընկերուհուս տանը զավզակեցինք: Պուլլայի տակը վառվեց (Դիլիջանում ռուսական գազը շատ ուժեղ ա), էրեխեքից մեկն էլ ասեց, թե բավականաչափ քաղցր չի (որ քաղցր լիներ, կյանքում մտքովս չէր էլ անցնի սարքել) ու հա ասում էր, մինչև կյանքիս վերջ կհիշացնի: Իսկ հիվանդանոցի մոտով անցնելիս մի քանի անգամ քֆրտեցի գլխավոր բժշկին. եթե ինքը դեռ է˜ն ժամանակ ինձ գործի ընդուներ, կարող ա հեչ էլ չուզենայի արտագաղթել:
Դիլիջանից Վանաձոր հասանք լիքը հավես ռոք երգերի ուղեկցությամբ ու հետաքրքիր զրույցով: Մեզ հյուրընկալեցին ջունգլիներում: Հետո իջանք քաղաք՝ անցնելով Բանգլադեշով ու Կոնգոյով: Լճերում մի քիչ սպասեցինք, որ ընկերներիցս մեկը միանա: Գնացինք երկինքներ: Շա˜տ սիրուն տեսարան էր բացվում էնտեղից, շունչ կտրվելու աստիճան սիրուն. ձնապատ սարերը, մթնշաղը ու քաղաքի նոր-նոր վառվող լույսերը: Առաջին անգամ Վանաձորն իսկական քաղաքի տպավորություն թողեց:
Երեկոյան էլ տապակած կարտոֆիլն էր, տնական օղիով պտուտակահանը (դու իմ պուլլային բան ասեցիր, ես էլ քո օղուն կասեմ :P) ու գյուղի պանիրը: Բանավեճ-զրույց-ուրախություն: Մինչև գիշերվա ժամը հազարը, ինչպես նախորդ օրը: Ծիծաղ, լիքը ծիծաղ:
Կիրակի գնացինք Արամի խուճուճների խուզմանը ներկա գտնվելու: Էն սև ու սիրուն խուճուճները, որոնցով Արամը տարբերվում է մնացած բոլոր զանազան-զարմանազան Արամներից: Սրտներիցս արյուն էր կաթում, երբ խոպոպ առ խոպոպ պակասում էին նրա գլխի մազերը: Էհ, բարի ծառայություն քեզ, Արամ ջան:
Վերջում ուղևորվեցինք Տարոն - 2 թաղամաս (ի˜նչ լավ ա, որ վանաձորցիների մոտ Տարոն անունն ուրիշ բանի հետ չի ասոցացվում): Էնտեղից էլ հեշտությամբ (հակառակ մեր կանխազգացումներին) կանգնեցրինք Երևան գնացող մեքենան ու վերադարձանք Արմենչիկի ու Լիլիթ Հովհաննիսյանի երգերի տակ (գրողը տանի, վերջապես իմացա, թե ով է այդ երևույթը, թե չէ մեռա անունը լսելով): Երևանում՝ ցուրտ ու մառախուղ: Թե ինչ կա էս քաղաքի մեջ, որ ոչ ոք չի ուզում ուրիշ տեղ ապրի (Հայաստանի ներսում): Մի անգամ էլ անիծեցի Դիլիջանի հիվանդանոցի գլխավոր բժշկին:
Սկսվեց էս անտեր երկուշաբթին, բայց ինչ-որ շատ էներգիա ունեի: Դեռ անցյալ տարվա վերջից կիսատ թողած գործերիս մի մասն ավարտին հասցրի, գործի տեղը շատ չներվայնացա (չնայած բավական ներվային օր էր) ու ի վերջո հասա ամերիկյանի գրադարան (այ տենց էի ալարում, որ էս տարի մինչև հիմա էնտեղ չէի եղել):
Ու երևի ամեն դեպքում քաղաքից դուրս գնալը հանգստի ճիշտ ձև է:
Էրեխեք, ապրեք, հավես էր ձեզ հետ: Էնքան ուրախ եմ, չեք պատկերացնի:
Հ.Գ. Մամայիս չասեք :D
Էն որ դու ես աղջկա գցում friendzone, ու friendzone-ի հաշիվն արդեն քո օգտին ա :)) ու որ մեկ ա էդ էլ ա հառփելու առիթ
Էնպես չի, որ գլխարկ դնել շատ եմ սիրում, էն էլ՝ տանը: Բայց որովհետև հիվանդ սատկում եմ, աշխատում եմ քչից-շատից գլուխս տաք պահել: Էն էլ գլխարկս թարսի պես կորել էր: Ստիպված սաղ տունը քարուքանդ արեցի, ամեն տեղ նայեցի... չկա ու չկա: Լավ ա վերջում ֆայմեցի, թե որտեղ ա պետք փնտրել. հայելու մեջ:
Youtube-ի յուզերներից մեկի գլխում հանճարեղ միտք ծնվեց. վերցնում ենք որևէ երաժշտական տեսահոլովակ, տեսահոլովակից ամբողջովին ջնջում ենք երաժշտությունը, թողնում միայն երգչի ձայնը միայն այն կադրերում, որտեղ որ երգում է ու ավելացնում բնական միջավայրին ու իրավիճակներին համապատասխան ձայներ: Ստացված արդյունքը ցնցող էր, համոզվեք ինքներդ:
Երաժշտական տեսահոլովակներ՝ առանց երաժշտության.
Prodigy - Fire Starter
http://www.youtube.com/watch?v=CDXNfe2W8c8
Nirvana - Smells Like Teen Spirit
http://www.youtube.com/watch?v=mUNiUg8_Nwc
Queen - I Want to Break Free
http://www.youtube.com/watch?v=hbKh0Y_QCrc
Alphaone
22.01.2014, 06:42
ու խնդիրն այն չէ, որ ինձ կյանքում հանդիպած տեխնիկան առանձնահատուկ լավն է, թանկարժեք, կամ չգիտեմ ինչ...
Տաս տարեկանում ես լափթոփ միայն ֆիլմերում էի տեսել: Շոկոլադի դատարկ տուփը վերցնում էի, շուռ տալիս միջի շերտը, դառնում էր ստեղնաշարի պես մի բան ու սկսում «գրել»:
Դրանից շատ չանցած տանը համակարգիչ այնուամենայնիվ հայտնվեց՝ ընդհանուր օգտագործման, բայց իմ երազանքը շարունակում էր մնալ սեփական լափթոփը: Քանի՜ լափթոփի գումար քամուն տվեցի ուսանող տարիներին: 22 տարեկանում վերջապես այն հայտնվեց իմ գրկում. սեր առաջին հայացքից: Համակարգիչս հնարավոր ամենաահավատարիմ ընկերն էր, ինչը չի կարելի ասել իմ մասին... այսօր իմ պստիկին քիչ էր մնում սպանեի: Չեմ կարծում, թե իրեն դուր եկավ իմ հրամցրած կես բաժակ սուրճը: Խուճապի մեջ մի կողմ նետեցի ակումուլյատորն ու սկսեցի հաշվել՝ տաս րոպե, կես ժամ, մի ժամ, մեկ ու կես, էլ չդիմացա, միացրեցի, աշխատում է հերիք չի դեռ մի հատ էլ էնքա՜ն անուշ սուրճի բույր է արձակում: Չգիտեմ, ես ինչով եմ արժանացել էն տեխնկային, որ հիմա ունեմ, բայց առաջին հեռախոսս անգամ գետն ընկնելուց հետո էր անխափան աշխատում, մինչև չհայտնվեց հայրիկիս սանիկի մոտ, լափթոփս բազմաթիվ անկումներ է վերապրել ու անգամ այսօրը վերապրեց, լուսանակարչական ապարատս ինչ կրակն ասես չի ընկել՝ անգամ բառացիորեն, բայց դեռ կա... մի խոսքով, սիրում եմ իմ տեխնիկան, թող երբեք այն խոհանոցային չդառնա, ամեն...
Ոչի՞նչ, որ մի անկապ գրառում էլ ես անեմ :))
Էն վիճակն է մոտս, որ մի տեղ չկիսվեմ, կպայթեմ, բայց ախր կիսվել էլ չեմ կարող, նենց որ՝ իսկը անկապ գրառում:
Պատմություն էն մասին, թե ոնց գրառումներ չանելով հանդերձ կարելի է հաջողացնել մի ամսով արգելափակվել Ակումբից, վայ ես էդ գենդերային անհավասարության ինչն եմ ասել, թուլացել եմ երեկվանից :D
Նաև պատմություն էն մասին, որ գրառումներ չանելով հանդերձ կարելի է Ակումբի ամբողջ պատմության ընթացքում էստեղ ներկա լինել, ամեն ինչ կարդալ, բոլորին գրառում առ գրառում անգիր իմանալ, բոլորի նկարների տեղերը հիշել (էն ով էր ինձ տվել Չամիչի 2010-ին դրված նկարի լինքը):
Ուշադիր հետևել բոլոր ստեղծագործական մրցույթներին, բոլոր օրագրերին, ամեն ասված բառին ու տողին: Այ էս մեկի մոտ մի փոքր ոճի փոփոխություն կա, տեսնես իր կյանքի ինչ ինտիմ իրադարձության հետ է կապված: Ենթադրություններ, վերլուծություններ, գրառումների կոնսպեկտներ :))
Դուք չեք պատկերացնում՝ մենք Ակումբում ինչ թաքնված անդամներ ունենք:
Գժվելո՜ւ բան:
Մանկական երազանք
Աղքատներն ու հարուստները, անգրագետներն ու գրագետները, տգեղներն ու գեղեցիկները, հավատացյալներն ու աթեիստները, ռաբիզներն ու դասականները, կառավարությունն ու քաղաքացիները, երիտասարդներն ու ծերերը, հայերն ու ադրբեջանցիները, ռուսներն ու չեչենները, սպիտակներն ու սևերը, առաքելականներն ու մյուս կրոնները, բուսակերներն ու մսակերները, ավանդապաշտներն ու կոսմոպոլիտները, իրար սիրողներն ու իրար չսիրողները, անտակտներն ու նրբանկատները, զինվորներն ու գիտնականները, միասեռականներն ու հետերոսեքսուալները իրար հետ միասին կառուցում են մի մեծ նավ միասին ճանապարհորդելու, զվարճանալու ու կյանքը վայելելու համար։ Միասին ապրելու համար :( :)
Էս անկապային գրառումով կարող ա պատահի` շատերիդ նեռվերի վրա ազդեմ, մեծ մասիդ աչքից էլ ընկնեմ, բայց ոչինչ` չեմ նեղվի: Ես այն եմ, ինչ եմ:
Մեկ-մեկ էն տպավորությունն եմ ունենում, որ 35-ս երեկ չէ առաջին օրը բոլորեցի: Ու պատճառն էն չի, որ ես ինքս ինձ էդքան եմ զգում: Ամենևին: Ես ինձ 18-19 հազիվ եմ զգում: Էդ մեր բարեկամա-հարևանա-ծանոթախառը մասսան ա տենց զգում՝ պատեհ-անպատեհ նույն հարցն անընդհատ շոշափելով: Զզվել եմ արդեն: Ուր գնում եմ, նույն բանն են ասում ու մաղթում: Ախր ինչքա՞ն կարելի ա: Կրակն եմ ընկել առավոտից երեկո միայն սերիալներով սնվող հայ տնային տնտեսուհիների դեգրադացված ուղեղների ձեռքը: Մի քիչ ուսումնասիրելուց հետո, հասկացա, որ էդ կարգի ուղեղների տեր կանայք հիմնականում 3 տիպի են լինում.
1-ին տիպի կանայք, որ հարցին ավելի նուրբ են մոտենում.
<<Բա նորություններ չունե՞ս>>:
Ու դու ստեղ քեզ գցում ես դոդերի բաղը՝ պատասխանելով էնպես, ինչպես քեզ ձեռք ա տալիս. <<Չէ՛, դե մագիստրատուրան հեսա կավարտեմ, գործի տեղն էլ փոփոխություններ չկան>>: :))
2-րդ տիպի կանայք, որ իրանց իրավունք են վերապահում խցկվել անձնական կյանքդ՝ հարցնելով.
<<Լսի՛, բա ուզող-մուզող չունե՞ս>>:
Բայց քո ի՞նչ գործ ընդհանրապես: Ինչի՞ պիտի քեզ օտչյոտ տամ: Ո՞վ իս դուն: :angry
3-րդ տիպի կանայք, որ միանգամից բուն թեմային են անցնում, /ի դեպ, սա ամենաշուստռի տեսակն ա/.
<<Ե՞րբ ես պսակվում… շո՛ւտ արա, մամայիդ ու պապայիդ թոռներ են պետք>>:
Ըխք :[… դե արի ու մի ասա՝ ա՛յ պարապ էակ ,դու ի՞նչ գիտես մերոնց ի՞նչ ա պետք:
Լավ ա՝ գոնե ծնողներս լիբերալ մարդիկ են ու ինձ պրեսսինգի տակ չեն դնում: Էդ կողմից գոնե բախտս բերել ա:
Բա որ առիթներին մի սրտաճմլիկ կենացներ են ասում. <<մյուս տարի էս օրը էլ ձեր տանը չլինես>>, կամ <<գտնես միակիդ>>, <<սրտիդ դուռը բացող ունենաս>>, <<եկող տարի դհոլ զոռնի ձեն լսենք ձեր տանից>> :)) ու էլ ես շատ գիտեմ՝ ինչեր: WTF? Բայց ամենազավեշտալին էն ա, որ դու էլ էս նույնն ես ավտոմատ կերպով մաղթում բախտակից ընկերուհիներիդ: :D
Բա որ մի օր էլ ջղայինացած բարեկամներիցս մեկի մոտ բողոքում եմ, որ հոգնել եմ արդեն ամենուր նույն խոսքերը լսելուց, ինքն էլ ուշադիր լսեց, լսեց, հետո գիտունիկի կերպար հագած՝ ասեց.
-Բալիկ ջա՛ն, ախր էդ ասողները քո մասին են մտածում, էհա՝ կարողա դու ես ու չես ֆայմում, համ էլ՝ վաղը մյուս օր, Աստված չանի, կյանքդ չկարեցար դասավորես, ձերոնց ես մեղադրելու՝ թե խի մի բերան չէիք ասում, որ աշխարհ ամուսնանալ կա: :D
Թուհ…
Էս ինչ կարգի հետամնաց ենք մենք, ժո՛ղ, վսյո՝ վեշերս հավաքում եմ ու գնամ ստեղից :)), էլ էս պրեսսինգին չեմ դիմանում:
Հա՛, ու մի բան էլ ՝ ես պծիչկայի համար չեմ ամուսնանալու: Երբե՛ք: Հա, հենց ըտենց: :beee
Ախր չեն հասկանում, որ էդքան իրանց խոսալը բան չի փոխելու, ավելին՝ հակառակ ռեակցիա ա ծնում:
<<Հիշի, աղջկա համար կարևորը բախտն ա, ի՞նչ ուսում, ի՞նչ կարիերա… սաղ սուտ ա, կարևորը լավ տեղ ընգնես>>:
Տրաք-տրաք-տրաք եմ լինում սենց խոսողներից: Մարդ ինչքա՜ն ծալապակաս պիտի լինի՝ սենց խոսալու համար:
Ո՜ւֆ…ինձ հիմա մի բան ա պետք՝ համբերություն ու կորով, որ էդ թերզարգացած ու անգրագետ մասսային դիմանամ: Թե չէ՝ kill yourself peaceful lady :))
Նաիրուհի
23.01.2014, 01:56
Ահավոր անկապ գրառում ու իրավիճակ :D
Օդնոյիս գաղտնաբառը մոռացել եմ, հիշելու մի քանի անհաջող փորձից հետո դիմում եմ նորի համար, ուղարկում է էն մեյլին, որով գրանցված եմ։ Գնում եմ էդ մեյլ.ռու-ի մեյլը բացելու, պարզվում է՝ դրա գաղտնաբառն էլ եմ մոռացել։ Մի քանի հատ էլ էստեղ եմ ապարդյուն փորձեր անում, հետո սրա համար եմ դիմում, ուղարկում է սրա հետ կապված յահուի մեյլին, որն էլի մի տարի կլինի՝ չեմ ստուգել։ Սրա գաղտնաբառն էլ չեմ հիշում, հիմա մի հատ էլ դիմե՞մ, թե՞ պետքս էլ չի՝ օդնոյով ինչ կարևոր բան են գրել, գնամ քնեմ։
:think
Alphaone
23.01.2014, 15:59
Երբ կարդում եմ ակումբի ամենահին գրառումներն ու այսօրվա գրառումները, զգում եմ, թե իրականում որքան է ակումբն աճել, երբ նայում եմ իմ առաջին գրառումներն ու հիմիկվա, տեսնում եմ սեփական աճս: Ակումբը հայ իրականության այն հազվադեպ վայերերից է, թեկուզ և վիրտուալ, որտեղ մարդիկ ռեգրեսի փոխարեն մեծ քայլերով առաջխաղացում են ապրում: Իմ բախտը բերել է, ես միանգամից հայտնվել եմ այս միջավայրում, բայց հին գրառումները կարդալով հասկանում եմ, թե որքան են առաջին ակումբցիներն ու մոդերատորները ջանքեր ներդրել, որ ունենանք այսօրվա ակումբը: Շնորհակալություն հին ակումբցիներին ու մոդերատորներին մերօրյա ակումբի համար:
Էս Ժառին գնալով ավելի շատ եմ սիրում :)
Իրական դեպք։ Երեկ է տեղի ունեցել։ Մոտավոր թարգմանություն իսպաներենից։
- Եղբա՞յր, էս մեքենադ ի՞նչ օրը գցեցիր։ (մեքենադ ոչ թե՝ մեքենաս, թեև հարվածել են իր թանկանոց մեքենային ու ցխել հետևի մասը)
- Հի-հի-հի-հի-հի-հի :))), կներես ախպերս, տորմուզներս չպահեց։ Մի մտածի, ավտոս ապահովագրված ա, քո ծախսերը ապահովագրականը կփակի։
- Չէ, այ ախպեր, ես ծախս փակելու կարիք չունեմ։ Ուղղակի զգույշ եղիր, թե չէ գլուխդ կարաս ուտես։ Լավ, ես շատ շտապ եմ, զանգի ապահովագրական ընկերություն թող գան հայտ կազմեն, թե չէ մեքենադ ո՞նց ես սարքելու։
Փաստորեն մի աղքատ դոմինիկացի իրա տրաքած մեքենայով հագավ Դոմինիկյան Հանրապետության նախագահի անվտանգության պետի մեքենային ու էտ պետից ստացավ նման պատասխան։ Հեքիաթ ա, չէ՞։ Իսկ ես էտ հեքիաթը իմ աչքով եմ տեսել։
Ստեղ շատ թերություններ կան, դժվարություններ, բայց ինչ ուզում ես ասա, մարդկային էս որակներով դոմինիկացիք ինձ սպանում են ուղղակի։ Չեմ դադարում հիանալ։
Claudia Mori
24.01.2014, 13:55
Գրեթե ամեն առավոտ արթնանում եմ հարեւանուհուս հայհոյանքներից: Նա այդպես է բարի լույս ասում իր ամուսնուն եւ այդպես էլ դիմավորում է, երբ վերջինս հարբած վերադառնում է տուն: Ինձ թվում է նրանք տանը հայհոյելուց բացի ուրիշ բան չեն անում, դրսում էլ:)
Բայց դժվար թե պատմեի նրանց մասին, եթե այսօր չկատարվեր մի դեպք, որը ինձ հունից հանեց պարզապես: Եթե նախկինում ինձ թվում էր, որ ռուս կանայք չափազանց մայրիշխան են ու տղամարդկանց արժե խղճալ, հիմա կասեմ, որ լավ են անում ռուս կանայք, դեռ պետք է նաեւ մի լավ ծեծեն դրանց, իսկ ամենալավը կլինի, երբեք չամուսնանան դրանց մի մասի հետ ու ընդհանրապես ուշադրության չարժանացնեն:
Քաղաքացիություն ստանալու համար հերթական հերթի մեջ եմ: Հարցրեցի՝ ով է վերջինը, մի տղամարդ ասեց, հետո մի աղջիկ ասաց, որ ինքն է, մի խոսքով ասացի որ իրենցից հետո եմ ու նստեցի սպասելու: Գիրք էի կարդում թարգմանություններ էի անում, նոր անգլերեն բառեր սովորում, մեկ էլ եկան երկու տղաներ, ում երեկ էլ էի տեսել, նայեցինք իրար ժպտացինք, հարցրեցին ով է վերջինը, ես ցույց տվեցի ինձնից հետո կանգնած մարդկանց:
Վերջապես հերթս հասավ, մեկ էլ էդ տղաներից մեկը կանգնեց դռան մոտ՝
- Բա հիմա իմ հերթն է ես էս աղջկանից հետո եմ:
- Ասում եմ, որ էկար ինձ չտեսար? Ինձ չես էլ ճանաչում?
-Տեսա, բայց հարցրեցի ով է վերջինը էս աղջիկը ասեց ես, ես էլ իրանից հետո եմ:
Թեքվել եմ էդ աղջկան ու մարդուն ասում եմ դուք ինձ չեք հիշում: Մարդը իրան գցեց հիմարների հողամասը, իսկ աղջիկը ՙՙստեռվայի՞ նման երեսիս է նաում ու ասում՝ ոչ: Իսկ ինձնից հետո կանգնած մարդիկ էլ խեղճ դեմքերով չեն խառնում, ինչպես հասկացա ռուսերեն չիմանալու պատճառով: Ես նորից թեքվում եմ էդ տղային:
- Քո կարծիքով, եթե հերթի մեջ չլինեի, ինչու էի էստեղ 2 ժամ կանգնում?
-Չգիտեմ,- պատասխանում է կաղամբը ու իր ամբողջ ջանդակով դուռը փակում, որ ես ներս չգնամ :)
Դե էստեղ ես մոռանում եմ տղա է դիմացս, թե աղջիկ ու մի երկու քաղցր բառ եմ ասում ու, տեսնելով, որ ինքը դամբուլի նման նայում է իր դիմացի ճերմակ պատին, ասում եմ, որ ինքը տղամարդ չէ ու որ իրենց երկրում չեն սովորոցնում, թե տղամարդը ինչպիսին պետք է լինի, վերջում էլ մի բառ է պլստում, որը պարզվում է իրանց երկրում էլ կա :D Մի խոսքով ես էսպես կոպիտ երբեք ոչ մի տղայի հետ չեմ խոսել:
Հենց գալիս է ներս մտնելու պահը, սա իրան առաջ է գցում գործի դնելով իր կանացի բոլոր հակումները, ու դուռը շրխկացնում են իր երեսին՝ ասելով, որ այսօր էլ չեն ընդունում, քանի որ սերտիֆիկատի թղթերը ավարտվել են: Ես էլ ժպտալով նայում եմ երեսին ու ասում:
-Տեղն է քեզ:
Հ.Գ. էս վերջին թուղթն է, ստանամ պրծնեմ էս աննորմալներից: Ու բացասականը ցրելու համար ասեմ, որ շատ լավ մարդիկ էլ կան այստեղ, ովքեր բավականին խելացի են ու կարողանում են գնահատել դիմացինին: Նրանցից մեկը ապագա դեկանս է, ով մեծ ուրախությամբ ընդունեց ինձ՝ ասելով որ սեպտեմբերից կարող եմ ընդունվել մագիստրատուրա, մնացածը այն մարդիկ են, ովքեր ինձ արդեն աշխատանքով են ապահովել:
Չկա-չկա, մի անկեղծ, բայց բացասաբար ազդող, ատելության դրդող գրառում էլ ես անեմ:)):P
Էս որ ասում են «ռաբիզը սենց, ռաբիզը նենց», դա ինքնին հասկանալի է, բայց որ սկսում են ասոցացնել Թաթայի հետ, այ դա չեմ կարողանում ընդունել: Թաթան հին ու նոր ռաբիզներից քանի՜ գլուխ բարձր ա իմ կարծիքով, Արամ Ասատրյան, Արման Հովհաննիսյանից սկսած, ռուսահայ երգերով, կիսամերկ կլիպներով վերջացրած: Իր երգերը շատ ավելի հաճելի կհնչեն ծնունդներին ու հարսանիքներին: Ու ընդհանրապես Թաթայի ամեն ինչում անկեղծություն ու մի տեսակ ջերմություն կա, բարություն: Դրական մարդ ա ու հազար... միլիոն անգամ ավելի ճաշակով քան մյուս ռաբիզները: Ինքը իրոք ուրիշ ա::aha
Դե՞, ու՞ր են կարմիր վարկանիշները::))
1994 - Կոտորվեց մեկ միլիոն թութսի
1915 - Կոտորվեց մեկ ու կես միլիոն հայ
1975 - Կոտորվեց երեք միլիոն կամբոջացի
1490-ից սկսած կանոնավորաբար կոտորվեցին ու գրեթե ոչնչացան Ամերիկաների բնիկ հնդիկները։
Խաչակրաց արշավանքների և ինկվիզիցիայի զոհերի թիվը ըստ որոշ աղբյուրների հասնում է մինչև 10 միլիոնի։
Ու էս ամեն ինչից հետո այսօր ամեն օր կարելի է լսել միայն մի բառ՝ անտիսեմիթիզմ.....
Ի՞նչ ատիհայ, ի՞նչ անտիգնչու, ի՞նչ վայրագ քրիստոնյաներ, ի՞նչ արունարբու եվրոպացիներ, ի՞նչ անտի թութսիներ..... Միայն անտիսեմիթներ......
Մեռնեմ պրոպագանդային, պոռնիկ քաղաքականությանը ու թութակների պես էս տերմինը առանց հասկանալու կրկնող մարդկանց ջանին։
StrangeLittleGirl
24.01.2014, 21:31
Էս Դանիայի վիզայիս համար պիտի գնամ Կիև: Դե պատկերացրեք, թե մեր տանն ինչ կռիվ ա ընկել: Հերիք չի էնտեղի լարված իրավիճակը, դեռ մի բան էլ հայտնաբերել եմ, ու Քութայիսիով Կիև գնալը չորս անգամ ավելի էժան ա, քան Երևանով (ընդ որում, ուղիղ չվերթ էլ չի, Մոսկվայով ա): Սենց դրած ալտերնատիվ տարբերակներ ենք քննարկում: Մեկ էլ հայտնաբերեցի, որ Մոսկվայում էլ Դանիայի դեսպանատուն կա: Ասեցի՝ փորփրեմ, տեսնեմ, թե էնտեղի տոմսերն ինչքան են: Հա, Երևան-Մոսկվա Կիևից մոտ երկու անգամ ավելի էժան են: Բայց էլի ուղիղ չվերթներ չեն, Կիևով են :D
Գույնս գցած, սրտխառնոցով, գլխացավով, զոռով-շառով գնացի աշխատանքի:Երկար տանջվելուց հետո, տեսա չեմ դիմանում, աղջիկներից ցավազրկող խնդրեցի:Վատ եմ, շատ վատ եմ: Մտքերի մեջ ընկած աշխատում եմ, հետն էլ մտքիս մեջ Ակումբն եմ փորփրում, մեկ էլ Շինարարի Ֆլորի ու ֆլիրի անեկդոտը հիշեցի:Հիմա ինքս ինձ խնդմնդում եմ ու գլուխս էն պահին եմ բարձրացնում, որ աղջիկներից մեկը մյուսին տարակուսած հարցնում է, կարո՞ղ է ժամկետն անցած ցավազրկող էր տվածդ::DԴե արի հիմա սրանց Ֆլորի անեկդոտը հունարեն թարգմանի, որ բան հասկանան:
Stranger_Friend
25.01.2014, 01:07
Ոչինչ անհետք չի լինում:
Ամեն մարդ, ամեն իր, ամեն երևույթ ու գործողություն թողնում է հետք: Դու չես կարող ջնջել դրանք, ուրեմն աշխատիր առավելագույնս դրականը վերցնել դրանցից ու նաև մնացածի կյանքում ինքդ դրական հետք թողնել...
Sagittarius
25.01.2014, 23:56
Այբը ահագին ժամանակ ա Անկապում գրառում չի արել, Մեմեն իրա ստացած կոմպլիմենտների մասին չի գրել, Մեֆն էլ ընդհանրապես գրառում չի արել, այսինքն՝ չի թրոլել: Մի՞թե վերջին պոետն եմ ես: :))
երկար ժամանակ անց այսօր նորից ներսումս ցավ զգացի, էն նույն ցավը.. :(
հ.գ. ուշքի արի, Ան դու ես հորինել դա
Ruby Rue
26.01.2014, 19:09
Երևան, Երրորդ մաս, Տաշիր պիցցա: Երկար մազերով տղա ու գանգավորված աղջիկն իդեալական ռոմանծիկ միջավայրում են. միացրած է Արմենչիկի հոգեթով կլկլոցը և շուրջբոլորը սիգարետի քյարթակերտ թանձր ծուխն է: Դիմացի սեղանի մոտ նստած քյարթազգիների պատվիրած Կիլիկիա գարեջուրը ժամանեց գարեջրի մեծ գավաթների հետ, իսկ մեր գարեջրին հյութի փոքրիկ բաժակիկներն էին ուղեկցում:
Դե մենք էլ, Կիլիկիայի պատիվը գետնով չտալու համար, սկսեցինք շշով խմել: Էնպես չի, որ սկզբում մեզ ուղղված հայացքները քիչ էին, բայց դրանից հետո շուրջբոլորի քյառթու մասսան խտացավ, նրանց աչքերը լայնացան ու չռվեցին: Բոլոր կողմերից մատնացույց էին անում. ամո՜թ, հազար ամո՜թ հայ ազգին. չէ՞ որ իսկական հայ տղան պիտի անմակարդակ ծիծակավոր լինի, իսկ հայ աղջիկն էլ՝ կաբլուկավոր օջախի աղջիկ, ենթարկվող մի արարած:
Երևան, Երրորդ մաս, Տաշիր պիցցա: Երկար մազերով տղա ու շշով գարեջուր խմող աղջիկ...
Չգիտեմ, թե ինչի էինք տարօրինակ: Երևի մոռացել էինք բորդյուր բերել ու վրան պպզել, հայհոյել ու մուննաթով խոսել մատուցողների հետ, այլ խելոք պատսպարվել էինք մետալով ու ուտում էինք:
Դուրս գալուց առաջ.
- Ձեզ մոտ մի՞շտ է սենց բարձրաճաշակ երաժշտություն:
Մատուցողը մեկ Ռամշին է նայում, մեկ էկրանին, ես էլ մի քիչ էն կողմ կանգնած ծիծաղում եմ.
- Դե ախպերս, էս ունենք էս ենք լսում: Դու հաստատ ռոք կսիրե՞ս, չէ:
- [Մի կերպ զսպվող ծիծաղ]
- Սենց նայում եմ քեզ. երկար մազերով, լրի՜վ ոնց որ ութանասունականներից լինես: Դու Ռամշտայն էլ կսիրես հաստատ:
Ու էդտեղ արդեն ծիծաղ զսպելն անհնար է դառնում, որովհետև դժվար մատուցողը Ավետի Rammstein գրությամբ պայուսակը տեսած լիներ ու լոգոն իմանար: :D
- Դե մյուս անգամ, որ գաս, հետդ երկու հատ Ռամշտայնի սիդի կբերես, ախպերս: Մի քիչ մենք էլ զարգանանք, էլի::tsamon
Երևան, Երրորդ մաս, կանգառ, ծիծակներ, բորդյուր... Ծիծաղից թուլացող մենք ու չորացնող հայացքներ. էս անգամ երևի կասկածում էին, որ կա՛մ հարբած ենք, կա՛մ թմրանյութի ազդեցության տակ: Բայց դե արի ու ասա, որ 3rd mass and Rammstein 4ever.:jagi
Ինչքա՜ն սիրուն ու ներդաշնակ կյանք կապրեի, եթե մեկ-մեկ լեզուս մտքերիցս առաջ չվազեր: If only...
Երևանում երբ խաղալիքների խանութ եմ մտնում, սիրտս վատանում է: Նախ՝ գները, երկրորդ՝ ընտրանին: Ինտելեկտուալ խաղեր ամենապստոների՝ երկու-երեք տարեկանների համար Ընդհանրապես չկան, դրա փոխարեն հսկայական ու ճոխ խաղալիքներ են՝ աստղաբաշխական թվերով:
Այնինչ, սեղանի սովորական մի խաղը, որը սովորեցնում է կանոններ, զարգացնում մտածողությունն ու ուշադրությունը, ինչպես նաև կնոկրետ ուղղավծության գիտելիքներ տալիս (գույներ, երկրաչափական պատկերներ և այլն), հազար հատ խաղալիք արժի:
Չկան էդպիսի բաներ, ու ես վատանում եմ դրանից: Էստեղ երկու տարեկանների համար էնքան պարզ ու հետաքրքիր խաղեր կան (մի քանի կոպեկով), որոնք նույնիսկ ձեռքով կարելի է սարքել. ստվարաթղթից ու մի քանի ֆիգուրից ավել բան չեն պահանջում:
Դրանք պստոներին սովորցենում են կաննոներ հասկանալ, «եթե-ապա» մտածողություն ձեռք բերել, թիմային նպատակ ունենալ: Վերջինիս վերաբերյալ՝ ավելի մանրամասն: Էդ խաղերի մեծ մասը ոչ թե խաղացողների միջև «հաղթանակ-պարտություն» սկզբունքով են, այլ իրար հետ կոնկրետ նպատակին հասնելու սկզբունքով: Օրինակ՝ էնպես անել, որ բոլոր ձկնիկները հասնեն ծովին՝ մինչև ձկնորսները իրենց հետևից գան ու բռնեն: Կամ՝ միասին հասցնել հավաքել այգու բոլոր մրգերը, մինչ ագռավը կհասնի այգի: Հերթով գցում ենք զառը ու իրար օգնելով առաջ շարժվում:
Էնքան հեշտ կոնցեպտներ են: Եթե մեկն ուզի Հայաստանում 2-3 տարեկանների համար էդպիսի խաղեր ստեղծել, ձայն հանեք, բոլոր խաղերի մասին ավելի մանրամասն կպատմեմ:
http://i44.tinypic.com/2dif69t.jpg
CactuSoul
27.01.2014, 16:46
«Գրականությունում» «Թեմայից դուրս…» չկա՞ր:
Եկել եմ ասելու, որ Շուշանյանից սիրուն գրող չկա:
Հաճախ բողոքում եմ, թե ժամանակ չկա գիրք կարդալու, բայց արի ու տես, որ «Բանաստեղծն ու կինը» վիպակից հատվածներ կարող ա ամեն գիշեր կարդամ, նույնիսկ երբ արդեն տեղ-տեղ անգիր գիտեմ:
Արտակարգ սիրուն ա գրել :love
Մեր հարևանի 4տարեկան երեխան մեր տանն ա: Մեկ էլ մնաց-մնաց ասեց.
-Անու՜լ, թուրքերը հայերի թշնամիներն են չէ՞, իրանք հայերին նեղացրել են:
Ու էդ պահին մտածեցի, որ էս երեխեն բավական շատ բան ա հասկացել տարիքին համեմատ. մեկ էլ շարունակեց.
-Հայերն ու թուրքերը թշնամիներ են, ոնց որ «Հարազատ թշնամի»ի միջի Բալայաններն ու Զռթիկյանները...
Մնացածն էլ կարևոր չի, հիասթափվեցի, հենց էդ աղբի անունը լսեցի:
հ.գ. Էս արձակուրներն էլ որ չլինեին, լրիվ կյանքից «հետ կմնայի»:
Ուլուանա
28.01.2014, 02:49
Ֆեյսբուքի լրահոսումս որ մեկ–մեկ ռուսերեն ստատուս եմ տեսնում, նենց տարօրինակ զգացողություն եմ ունենում. կարծես տվյալ մարդը եսիմ որ դարում մնացած լինի... Ընկերներիս մեջ միայն երկու հոգի կան, որ համարյա միշտ ռուսերեն են գրում ստատուսները։ Էդ պահերին երևի ուղղակի վիրտուալ մանկությանս հայկական, բայց ռուսալեզու ֆորումներն են մտքիս գալիս, որոնցից «մեկը վաղուց մեռած է, մյուսի բերնումն էլ իսկի շունչ չկա» (© Հ. Թումանյան)։ Ու մտածում եմ՝ ինչ լավ կլիներ՝ շուտով տրանսլիտով ստատուս կամ քոմենթ տեսնելիս էլ նույն զգացողությունն ունենայի՝ նույն պատճառով։
Մի օր մեկը մի երգ կլսի ու քեզ կհիշի, մի օր էլ դու մի երգ կլսես ու մեկ ուրիշին կհիշես, ու էդպես երգերը մարդկանց անուններ ձեռք կբերեն ։)
ու՞մ մոտ ծխելու կա
ու՞մ մոտ թրաշի փրփուր կա
ու՞մ մոտ տռուսիկ կա
ու՞մ մոտ ծելնյաշկա կա
ու՞մ մոտ բիկ կա
Կարճ ասած, զինվոր ջան տոնդ շնորհավոր:
Ու՞մ մոտ ժամի էլեմենտ կա...
Քուրս մի քանի օր ա թախանձում ա, որ շարադրություն գրեմ «Իմ հայրենիքը» թեմայով: Իհարկե ես ասեցի, որ ես էդ շարադրությունը գրող չեմ, մի բան էլ վատ ա լինելու, եթե գրեմ....բայց ինքը հաղթեց ու գրեցի. աչքիս վաղը իմ գաղափարների համար դպրոցում իրան քարկոծելու են....
impression
29.01.2014, 01:54
հիստերիկ շան որդի
զզվում եմ էն տղերքից, որ մտքում կայֆավատ են լինում քո հետ, սիրահարվում են, հիասթափվում են, կռվում-բարիշում են, էլ եսիմ ինչ գրողի ցավ են անում, ու էդքանի հետ մնում են իրանց մտքում կառուցած բարձունքում, իրանց իրավունք են վերապահում բոլորի մասին կարծիք հայտնել, մանյակի պես ամեն քայլիդ հետևում են, տանը դոսյե ունեն վրեդ հավաքած, որ ձեռները ճար լիներ՝ զիբիլը որ տանում ես թափելու, էդ էլ կքչփորեին, բայց երբ հերթը հասնում ա հետդ շփվելուն, իրանք սենց հավաքված, հավասարակշռված, ՆՈՒՐԲ հետդ շփվում են
բայց գալիս ա մի օր, դիմակը պատռվում ա, ու հասկանում ես, որ դիմացինդ հիստերիկ շան որդի ա
կներեք էս գռեհիկ գրառման համար, խմած եմ
[ակումբի կանոնադրություն].......[/ակումբի կանոնադրություն]
keyboard
29.01.2014, 01:59
Ճիշտ եմ չէ եկել, էսի անկապ օրագիրն ա չէ՞
Կապույտ ձի
Նենց ուրախ եմ, որ երեք տարի առաջ էս օրը քննություններից հետո առաջացած պարապուրդը էսքան օգտավետ ոո հաճելի հետևանք ունեցավ :love
Դու անկրկնելի ես, եզակին, միակը: Սիրում եմ քեզ:
Մոռացի էլի դավաճանություններս, խնդրում եմ: :( Էլ չեմ անի: Խոստանում եմ clubսսսս :love
- Բալիկ ջան, դու որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու։
- Ստաժոր։
Վարագույր։
StrangeLittleGirl
30.01.2014, 21:14
Էսօր քննությունից հետո գնացինք Էոն: Երեք աղջիկներով էինք (որոշ ակումբցիներ կիմանան, թե հետիս մյուս երկուսն ովքեր են :D): Չգիտեմ՝ ոնց էր պատահել, բայց որ բարձրացանք վերևի փափուկ տեղերին հարմարվելու ու անձրևից հետո կաշիներս չորացնելու, մենակ մի տղա էր նստած՝ երկար մազերով ու ոչ հայկական արտաքինով: Էս տղան սկսեց մեզ խոսացնել: Հայերեն շատ վատ էր խոսում, բայց պարզվեց՝ հայ ա, Ռուսաստանում ծնվել-մեծացել ա, Լեհաստանում էլ ապրել ա: Իրա հետ շփվելն ահագին մեծ ջանք էր պահանջում, որովհետև հազիվ էր հասկանում մեր ասածները. պիտի դանդաղ խոսեինք, պիտի անհասկանալի բառերը հեռախոսի մեջ գրեինք, որ թարգմաներ ու տենց լիքը բաներ: Էդ էլ հերիք չի, երբ արանքներում մաքուր հայկական կատակներ էինք անում ու ծիծաղում, տղան խնդրում էր, որ բացատրենք, թե ինչի վրա ենք ծիծաղում: Ուրեմն էդ պահերից էր, որ էրեխեքից մեկը ֆեյսբուքում սենց հոդված տեսավ. «Հայաստան կներկրվեն կուսաթաղանթ ստուգող սարքեր»: Մենակ վերնագիրը հերիք էր, որ մեզ բացեր: Էս խեղճ տղան խնդրեց, որ մի հատ էլ կրկնենք: Աղջիկներից մեկը նորից կարդաց: Հարցրեց, թե կուսաթաղանթ ինչ ա: Ռուսերեն բառը չգիտեինք: Գրեցինք հեռախոսի մեջ, բերեց թարգմանությունը` гименей: Ասեց՝ էս ի՞նչ ա ու սկսեց արդեն ռուսերեն բացատրական բառարանում փնտրել: Չգիտեմ՝ գտա՞վ, թե՞ չէ, բայց մի քանի վայրկյան անց խոսակցության թեման փոխվեց:
Ու մտածում եմ՝ մեր Րիկին հալալ չի՞, համ սենց կատակներն ա հասկանում, համ էլ դեռ մի բան էլ ինքն ա կատակներ անում:
Նուշություն
30.01.2014, 21:58
Տեսարան 2.
Հնչում է դռան զանգը.
Բացում եմ.
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ: Դուք չափահա՞ս եք:
-Հըըըը՜մ....ոչ:
-Լա՛վ, ցտեսություն:
Վարագույր...
Ամոթ ա խոստովանելը, բայց ես չեմ կարդացել «Օլիվեր Թվիստի արկածները»: Գիտեմ, վաղուց էր պետք, բաց եմ թողել հնարավորությունս, տվյալ պահին էլ գիրքը չունեմ: Կարդալու եմ իհարկե, բայց դե որ արդեն քիչ թե շատ ծանոթ եմ բովանդակությանը, գիտեմ թե ում մասին ա, այ էդ հեչ լավ չի: Իր մասին ֆիլմերն էլ չեմ նայել ու չեմ էլ ուզում առայժմ... առաջինը պետք ա գիրքը կարդամ՝ սկզբնական աղբյուրը, հիմքը բոլոր ֆիլմերի::)
Սատանեն ասում ա գնամ «Մարդասպանություն» անունով թեմա բացեմ, տեսնեմ քանի՞ հոգի կխոստովանեն :))
սպասում էի <<էտ անհանգտանալուն>>, բայց քեզնից չէ,,,
չեմ ուզում մտածեմ, որ գուցե մի օր ընկերներիս շարքից դու էլ հեռանաս, նույն պատճառով,,,,,,,
ախր ես չէի՞ որ ասում էի արտաքինն ի՞նչ կապ ունիի,,
հ.գ. էլ մեծ-մեծ չխոսաս
impression
31.01.2014, 02:54
էսօր ճիշտն ասած ինքնագնահատականս շատ ընկած էր, տենց լիքը վատ բաներ էի մտածում իմ մասին, ու օրը առաջ չէր գնում, ոչ մի կերպ չէր ուզում անցներ, ես էլ գայի տուն, հանգիստ դեպրեսվեի
վերջը հուսահատվեցի փրկությանը սպասելուց, որոշեցի, որ եթե չեմ կարողանում ինչ-որ բան փոխել, պետք ա փոխեմ իմ վերաբերմունքն էդ ամենի հանդեպ, դե տվյալ դեպքում՝ իմ անձի
ու հիշեցի, որ ես ինձ սիրում եմ շատ խորն ու լուրջ սիրով, դեռ մանկուց, ու համակերպվեցի էն բոլոր վատ-վատ բաների հետ, ինչ մտածում էի իմ մասին, որոնք հիմնականում վերաբերում էին իմ մտավոր ունակություններին
ու հենց ես համակերպվեցի, սկսվեցին հրաշքները
ինձ կանչեցին աշխատանքի մի շատ լավ տեղ, աշխատավարձը, ճիշտ ա, իմ ուզածից մի երեք անգամ քիչ ա, բայց էդ էն գործն ա, որը ես ահավոր սիրում եմ /կրեածիվշիկ :P /, ու ոչ թե ես դիմել էի, ոչ թե կանչեցին հարցազրույցի, այլ ուղղակի կանչեցին աշխատելու, եթե ցանկություն կա /էստեղ ամենախոխման էն ա, որ ես հայաստանում եմ ապրում, ու հրաշքը եռապատկվում ա, հակադարձ համեմատական առաջարկված աշխատավարձին :)) /
հետո փաբ եկավ մի տղա, ով էդքան մարդուց հենց ինձ հետ սկսեց խոսել, պարզվեց հայերեն շատ վատ գիտի, քանի որ երբեք ստեղ չի ապրել, անգլերեն էինք խոսում, տեղ էլ մի բոլ կոմպլիմենտ ստացա իմ հրաշալի անգլերենի համար, հետո մի ութ անգամ ասեց՝ you're so smart /դու նենց խելոք ես/, ու ես լրիվ թեթևացած ու ուրախ էկա տուն
ուռա, ընկերներ, ես լավն եմ :)
Սոնյան մի քանի սիրած նախադասություն ունի, որոնք հաճախ է օգտագործում, ու ես էլ եմ իրենց շատ սիրում :)
Երբ հագիս նոր բան է տեսնում.
-Օօօ՜, էս ինչ սիրուն բլուզ ա (շապիկ, շորիկ), էս ո՞վ ա նվիրել:
Երբ ականջին մի երգ է հասնում, որ էդքան էլ իր ճաշակով չի.
-Սա էս ինչ դմբո երգ ա:
Երբ տեսնում է լուռ նստած եմ.
-Լավ ե՞ս դու:
Երբ տեսնում է՝ ես ու պապան գրկել ենք իրար, խանդի տեսարանով առաջ է վազում, որ իր ինքն էլ միանա գրկախառնությանը.
-Սոնյան է՜լ ամուսնանա, Սոնյան է՜լ...
Երբ տեսնում է, որ զայրանում եմ.
-Մաման ծիծաղի՜: Ծիծաղի՜ մաման:
Երբ երանության մեջ է.
-Էս ի՜նչ լավ ա:
Երբ շփման կարիք ունի.
-Մամա, ես էկել եմ արդեն, խոսիր ինձ հետ:
Երբ իր ուզածը նորից ստանալու համար բանակցություններ է վարում.
-Վերջինը ու վե՛րջ:
Ստանալուց հետո.
-Մի հատ էլ վերջինը: Ու վե՛րջ:
Երբ նայում է, թե ինչ եմ ուտում: Ահագին մտահոգ ու դարդոտված.
-Մաման բանջարեղեն շատ ա սիրում...
Մեկ էլ մի քանի հաճախ կրկնվող, համով սխալներ ունի :) Դե կանցնեն շուտով, հիմա դեռ վայելում եմ:
«Սրանք»-ին հոգնակի մասնիկ է ավելացնում ու որոշյալ հոդ.
-Սրանքները չեմ ուզում:
Ժխտական «չի»-ն առաջ է գցում՝ հետ դնելու տեղը.
-Սա չի այգի:
«Ում» բառը էդպես էլ չի ուզում սովորել.
-Սա ովի՞ խաղալիքն ա:
«Նորից» բառին միշտ «էլ» է ավելացնում.
-Նորից էլ նկարենք:
«Են» ու «ենք» օժանդակ բայերը խառնում է.
-Բոլոր նկարները լավ ենք ստացվել:
«Նա» չի ասում, երրորդ դեմքին միշտ «սա» է ասում՝ մարդկանց ներառյալ: Հետն էլ «ինչ» ու «ով»-ը երբեմն խառնում է: Ու էդ պատճառով՝ անծանոթ մարդ տեսնելիս, կարող է հարցնել.
-Սա ի՞նչ էր:
Ես մինչև յոթերորդ դասարան գերազանցիկ էի:
Յոթերորդ դասարանում եկանք Երևան: Էստեղ սովորելը "մոդա" չէր: Ու ես իմ խելքով որոշեցի, որ ես ոչ մեկից պակաս տղա չեմ, սկսեցի չսովորել, դասերի չէի նստում, նստելիս ամեն գնում փորձում էի խանգարել դասը, իբր ուզում էի ապացուցել որ ես էլ եմ "լավ տղա", ու մյուսներից ոչ պակաս թքած ունեմ սովորելու վրա:
Հորս հետ անթիվ անգամ վիճել եմ, որ սովորելուց անիմաստ բան էս աշխարհում չկա. Տես, հարևան Սամվելը ութերորդ դասարանի կրթություն ունի, միլիոնատեր ա: Օրը մի մեքենա ա առնում: Դու երկու ինստիտուտ ես ավարտել կարմիր դիպլոմով, ավարտելուդ պահից մինչև հիմա աշխատում ես, Սամվելի մի ամսվա աշխատածի չափ չես աշխատել դեռ:
Հերս էլ իբր քիչ էր նեղված ֆինանսական անելանելի դրությունից, դրանից ավելի էր նեղվում, բան չէր ասում:
Ու ինձ թվում էր դե դա ա ճշմարտությունը, ու ես գտել եմ հաջողության հասնելու ուղին՝ ուղղակի պետք ա բոլորին ցույց տաս, որ դու պակաս լավ տղա չես, քան բոլորը:
Ութերորդ դասարանում ամիսներով դասի չեմ գնացել, կիսամյակի վերջում դպրոցից հեռացնելու հարց էր դրված: Մաման դպրոցս փոխեց: Նոր դպրոցում էլ, էլի չէի սովորում, դասերի չէի նստում, խանգարում էի դասերը. ամբողջ օրը վեճեր, կռիվներ, ու էլի ինձ ու ուրիշներին ինչ-որ հիմար բաներ ապացուցելու համար:
Իբր ուզում էի ապացուցել որ ես էլ եմ ուժեղ, որ հարիֆ չեմ:
Էդ տարիներին ամբողջ հեռուստատեսությունը լցված էր գրագետ, նորմալ մարդկանց ծաղրող հաղորդումներով ու ֆիլմերով, ուզում էի ցույց տալ իբր ես դրանց նման չեմ: Ես էլ եմ գողական դեմք:
Հետո անցան տարիներ:
Դպրոցն ավարտելուց ընդամենը երկու ամիս մաթեմատիկա պարապեցի, ընդունելության քննությանը 20 միավոր ստացա:
Բայց քանի որ ֆիզիկա ընդհանրապես չգիտեի՝ մի երկու անգամ էի ֆիզիկայի դասին նստել, ընդունվեցի վճարովի համակարգ:
Բուհում էլ ոչ մի բան չսովորեցի, էլի ինձ "տղամարդու" պես էի պահում, ասենք սովորելու բան էլ չկար, հիմար բաժին էի ընդունվել էլի իմ էշ խելքի պատճառով, ու քառասուն հոգանուց կուրսից ոչ մեկը չէր սովորում:
Ու տենց, ինչ դպրոցն ավարտելուց գիտեի, ոչ մի կաթիլ չավելացրած ավարտեցի ինստիտուտը ու գնացի բանակ:
Բանակից եկա, ու առռը հա քեզ:
Ի՞նչ ես անելու ախպեր ջան: Էն Սամվելը, որ ութերորդ դասարանի կրթություն ուներ ու միլիոնատեր էր է, հիշո՞ւմ ես, բա դե դավայ, դու դրա համար չէիր սովորում, չէ՞: Սովորելն ո՞ւմ էր պետք, բա դե սկսի, լավ տղա ես հա, ճշտով ապրող, բա դե մի բան արա է: Չես կարում չէ՞, բա էն լավ ախպերներն ո՞ւր են, չկան չէ՞:
Դե ռադդ քաշի սովորելու:
Ու ես 27 տարեկանում սկսեցի նոր մասնագիտություն սովորել:
Ինչ-որ չափով կարողացա ինձ դուրս հանել էն ճահիճից, որի մեջ ես էի ինձ գցել, ու դա միայն էն պատճառով, որ ես երբ գողական տղա էի խաղում, գիշերները, երբ էլ ոչ ոք չէր տեսնում, թաքուն գիրք էի կարդում, տարբեր թեմաներով, գեղարվեստական գրականություն, երկրաչափություն, աշխարհագրություն, հանրահաշիվ, Պերելմանի բոլոր գրքերը կարդացել եմ:
Ու հիմա, երբ մտածում եմ, թե ես ինչերի կարող էի հասնել, եթե ինձ տենց չկոտրեին, ու եթե էդ կծկտուր տեղեկությունները ստեղից էնտեղից հավաքելու փոխարեն, կանոնավոր կերպով, համակարգված ծրագրով սովորեի, լացս գալիս ա:
Հիմա ես կարողանում եմ աշխատել Հայաստանում ընդունված միջին աշխատավարձից զգալի բարձր գումար, ու սա միայն էն պատճառով, որ մի պահ որոշեցի որ թքած ունեմ բոլոր տեսակի կարծրատիպերի վրա, թե ոնց պիտի պահի տղամարդն իրեն: Ու սկսեցի սովորել, ու սկսեցի ինձ նորմալ մարդու պես պահել:
Մեր հասարակությունը բավականին տգետ ա հիմա, պետք չի հետևել իրեն:
Մեր հասարակույունը հիմա ի վիճակի ա խեղել ու խեղում ա շատ ու շատ լուսավոր մարդկանց, պետք ա կամ ի սկզբանե կարողանալ չընկնել էդ հեղեղի տակ, կամ մի որևէ պահի կարողանալ դուրս պրծնել դրա միջից:
Սա շատ կարևոր ա:
Ինչի եմ սա գրում:
Մի քանի օրից իմ տղան կծնվի:
Ես շատ կուզեմ որ կարողանամ էս ամեն ինչը բացատրել իրեն: Գիտեմ որ դժվար կլինի, ու մեծ ա հավանականությունը որ ինձ կպատասխանի նույն կերպ, ինչ ես էի հորս պատասխանում, բայց շատ եմ ուզում որ հասկանա ինձ, ու չանի էն սխալները, որոնք ես եմ արել:
Նաև գրում եմ, հույսով, որ գուցե ինչ-որ դպրոցական կկարդա, ու գուցե ինչ-որ չափով սա օգնի իրեն որոշ հարցերում:
Ես ինքս շատ կուզեի, եթե յոթերորդ դասարանի վերջում ինչ-որ մեկն ինձ հետ խոսեր էս թեմայով:
Համոզված եմ որ հիմա մի քանի անգամ ավելի հաջողակ, ու ավելի պիտանի մարդ կլինեի քան կամ:
Էնքան հաճախ ա լինում, որ կյանքն ինձ մաթեմատիկական բարդ ու դժվար բանաձևերի ամբողջություն ա թվում,
ու պարզվում ա, որ իրականում ես ոչ մի բանաձև էլ չգիտեմ, կամ գիտեի, բայց մոռացել եմ:
Խճճվում եմ էդ անտեր բանաձևերի մեջ, խառնվում իրար, արդյունքում կյանքս մի մեծ քաոս ա դառնում:
Մտածում եմ, որ ես ոչինչ չեմ հասկանում էս կյանքից ու փորձում եմ ընկնել մանրուքների հետևից...ինչ-որ անիմաստ ու անկարևոր հարցեր եմ ուզում պարզաբանել, լրիվ՝ անօգուտ: Բայց սա մի պահ ա, անցնում ա... Մի քանի օր անց մեջս արթնանում ա հանճարեղ մեկը, ով էդ բանաձևերն անգիր իմանալուց բացի, դրանք արդեն գործնականում ա օգտագործում: Ախր, էդ էլ ա է կարճ տևում :( որոշ ժամանակ անց նորից էն բանաձևերից անտեղյակ մեկն ա արթնանում... ու իրանք տենց իրար փոխարինելով ապրում են:
Հիմա չգիտեմ՝ ոնց անեմ, որ էն բանաձևերն անգիր իմացողին հարատև պահեմ կողքս, չթողնեմ, որ գնա ու իր տեղն էն անգրագետը գա: Կգա՞ մի օր տեսնես, երբ կկարողանամ դա անել: :esim
Հանգամանքների բերումով երկար ժամանակ ակումբ չէի մտնում: Ու հիմա, երբ մտել եմ, միանգամից մտա Շնորհավորանքների բաժին: Չգիտես ինչի, բայց սպասում էի, որ հունվարի 28-ին ինձ համար էլ թեմա կբացվեր, բայց...
Ինչևէ:
Երբ որ էսօր տղես ձեռը գցեց ու ակնոցն աչքիցս հանելով շպրտեց գետնին, մտածեցի, որ պատահականություն է։
Երբ էսօր տղես երկրորդ անգամ ձեռքը գցեց ու ակնոցս աչքիցս հանելով գցեց գետնին, մտածեցի, որ զուգադիպություն է։
Երբ էսօր տղես երրորդ անգամ ակնոցս հանեց ու շպրտեց գետնին, հասկացա, որ արդեն խասյաթ ա դարձել։
Երբ էսօր տղես չորրորդ անգամ ակնոցս հանեց ու գցեց գետնին, մտածեցի, որ արդեն ժա․անակն ա ֆոբիաներս հաղթահարելու ու լինզաների մասին մտածելու համար։
Ապրես, Ավետիս ջան։
Աստղին ուղարկել ենք տատիկի տուն, որ Վերային շատ չնեղի։
2 օր առաջ Կորյունի խոսքերը. «քանի Աստղը տանը չի, տան շեֆը ես եմ»։
Աստղը լրիվ լեգիտիմ, բոլորի կողմից ընդունված կառավարություն ա։ :king
Գեյերի ու լեսբուհիների դեմ կյանքի գնով պայքարողները իրականում գեյ ու լեսբուհիներ են. կոտրված սիրով, խանդի մեծ զգացումով գեյ ու լեսբուհիներ, որոնց արժանապատվությունը գետին ա ընկնում էն փաստից, որ իրանց անելու փոխարեն ուրիշին են անում։
Ruby Rue
01.02.2014, 04:31
Արէայի ու Դայանայի գրառումներից իմ պատմելու հավեսն էլ եկավ:
Հազիվ երրորդ դասարան լինեի: Բակում խաղում էի, երբ բակի երեխաներից մեկը խոսակցության ընթացքում նարնջին ասեց «ապերցին»: Ես էլ ծիծաղելով ուղղեցի, որ ապերցին չի, апельсин է, իսկ հայերեն դրան նարինջ են ասում: Էս աղջիկն էլ քմծիծաղեց ու բոլորով հայտարարեցին, որ իրենք գիտունիկների հետ չեն շփվում: Ես էլ համարյա լացակումաց տուն հասա, կիսատ թողած կապույտ կազմով արկածային գիրքս գրկեցի ու սկսեցի լացել: Դրանից հետո հասկացա, որ էդ գրքերն իմ համար ավելի լավ ընկերներ էին, քան իրենց պես երեխեքը, որ մամաների շպարի պարագաներն էին գողանում ու երազում շուտ պսակվելու մասին: Էդ օրվանից հետո էլ բակ չիջա, փոխարենը սկսեցի իմ աշխարհը, իմ մտածելակերպը ու իմ ճաշակը ձևավորել:
Մի դեպք էլ եմ հիշում, ավելի մեծ տարիքում, երբ ինչ-որ մեկի ծնունդն էր ու ռադիոյով ինչ-որ բան ասեցին թերզարգացած երեխեքի մասին: Իրենք շատ բան չհասկացան, ես էլ սկսեցի բացատրել, թե ի՞նչ հնարավոր պատճառներով երեխան կարող է խնդիրներ ունենալ, հղիությունից մի երկու բան՝ օգտագործելով կենսաբի գրքի գիտելիքները: (Չեմ հիշում թե ումից էի գիրքը վերցրել, բայց ես էդ ժամանակ դեռ կենսաբանություն չէի անցնում: ) Իրենք սկսեցին շանտաժ անել, որ մամայիս կասեն, թե ես ինչ «խուժան» բաներ գիտեմ:
Չհաջողվեց շանտաժել...
Հետո ինձանից ներողություն էին խնդրել, խաղալու կանչել, բայց չէի գնում: Արդեն ոչ թե վիրավորվածությունն էր, այլ իրենց հետ որևէ ընդհանրություն չունենալը: Հետո էլ իմ համար էնքան զվարճալի էր, որ հենց նույն մարդիկ անընդհատ գալիս էին ինձ խնդրում, որ իրենց շարադրությունները գրեմ կամ մաթեմի խնդիրները լուծեմ: Թեև շատերն ինձանից մեծ էին, բայց ես էն ժամանակ «չէ» ասել չգիտեի, օգնում էի ու հերթական անգամ հիշեցնում, որ եթե սեփական խելքը չունեն, միշտ էլ «Գիտունիկների» դռները ընկնելու կարիք են ունենալու, և բոլորը չէ, որ կօգնեն: Հիմա իրենց մեծ մասը տուն-տեղ-երեխա ունի ու փողոցում տեսնելուց էլ չեմ ճանաչում՝ էնքան մեծ են երևում:
Հաճախ եմ մտածել, որ եթե ինձ չնեղացնեին, մատնացույց չանեին իմ իրենցից մի քիչ ուրիշ լինելը, արդյո՞ք ես կդառնայի էն ինչ հիմա եմ: Թե՞ իրենց շրջապատում մեծանալով գրքերի նկատմամբ սերս կոսմետիկայի նկատմամբ սիրո կվերածվեր, ֆիզիկայի խնդիրների փոխարեն կսկսեի հարևանների խնդիրները լուծել ու արտասահմանում սովորելու երազանքս էլ բռաբուսով տղա գտնելու մոլուցք կդառնար: Չէ, դժվար էդպիսին դառնայի, բայց դե մեկ է, ուրախ եմ, որ դեռահասությունս անցել է «գիրք կրծելով», այլ ոչ թե թաղերում արևածաղիկ չրթելով ու տղա կպցնելով...
Claudia Mori
01.02.2014, 17:29
Էս ռուսները խոխմ են բայց :))
Մեր մուտքը մի կին ավլում է, լավ կնիկ է ու բոլորի կյանքից խաբար է: Էսօր դուռը ծեծեց, Ամրամը բացեց, ասում է, բա ուր է էն մյուս տղամարդը: Ամրամը ասում է ինչ տղամարդ, սա թե մի ուրիշ ջահել էլ է գնում գալիս Ձեր տուն: Ամրամը մնաց շշմած կանգնած, ես էլ դա լսելով գնացի դռան մոտ, ասում եմ ինչ տղամարդ ու խնդում եմ?
Մեկ էլ էս կնիկը տեսավ, որ Ամրամի գույնը մի 10 անգամ փոխվեց, ասում է՝
- Ես ուղղակի մի քանի անգամ էս հարկում ջահել տղա եմ տեսել, մտածել եմ Ձեր տուն է գալիս: Մի նեղվի տղա ջան, երեի սխալվել եմ:
Դուռը փակեցինք ու մեռանք ծիծաղից: Շառ են սրանք լրիվ հա, մարդ էլ իրա համար խելոք տանը նստի, գլխին այ սենց սարքեն :D Իսկ երրորդ տղամարդը ծլեց, քանի որ ինքը ամեն մի բնակչի համար փող է վերցնում :)
Ֆելիքս Բաումգարտների ցատկը՝ Երկրի ստրատոսֆերայից (39կմ բարձրություն), նկարահանված GoPro տեսախցիկներով:
Սարսափելի հզոր մի բան է, ես նույնիսկ հուզվեցի...
I wish you could see what I can see. Sometimes, you have to be up really high, to understand how small you are...
http://www.youtube.com/watch?v=dYw4meRWGd4
Փոքրիկ շրջմոլիկ
03.02.2014, 01:26
Լավ, ի՞նչն ա մարդկանց ստիպում պարտավորվածություն վերցնել հանդիպելու, խոսելու մարդկանց հետ, որոնց հետ չեն ուզում շփվել.:think
Ինչի՞ են սիրում զոհողությունների գնալ, երբ ընդհանրապես դրա կարիքը չկա.
Որ քեզ էլ պարտավորությունների տակ դնե՞ն. :esim
Մեծամտությունը չարիք ա..
Ինքը էն չարիքների թվին ա դասվում, որ թեպետ կամաց-կամաց, բայց մարդուն դեպի կործանում ա տանում:
Հենց մենակ էն, որ մեծամտության ի հայտ գալու հետ մարդ անհատը դադարում ա պրոգրես ապրել, հիմք ա տալիս ինձ սենց տխուր եզրակացության գալ: Զննե´ք ձեր շրջապատի քթները ցցած ու մեծամիտ մարդկանց ու կհասկանաք ասածիս ճշմարտացիությունը:
Շատերն են իրենց տան մեջ մի փոքրիկ անկյուն հատկացնում Ավետարանի, սրբապատկերների համար: Երբ ինձ համար կարևոր օր է լինում, սովորություն ունեմ մամայիս ասեմ, որ ինձ համար մոմ վառի:
Էսօր ինձ համար կարևոր օրերից էր: Առավոտյան տնից դուրս գալուց մամայիս ասում եմ, որ մոմ վառի ինձ համար, ու գնում եմ իմ գործերով: Ինչևէ, հեռախոսս մոռանում եմ ու կանգառից հետ եմ գալիս տուն ու ինչ տեսնեմ:o Ուրեմն, քեռուս փոքր աղջիկը՝ 5 տարեկան, լսելով, թե ինչ եմ ասել մամայիս, մտնում է իմ սենյակ, ու իմ նկարիս առաջ է մոմ վառում::D
My World My Space
04.02.2014, 21:51
Մեկ-մեկ նենց մարդկանց ես տենում ընգերներիդ պոստերի տակ քոմենթելուց, որ զարմանքից քարանում ես՝ սրանք իրար որդո՞ւց գիդեն...:o
StrangeLittleGirl
04.02.2014, 23:22
Պապիս ծնունդն էր: Ուշացած մտա, արդեն բոլորը սեղանի շուրջ էին: Պապս էր, պապիկիս կինը, մամաս իր ամուսնու հետ ու մեկ էլ մի ընտանիք: Որոշ ժամանակ անց նոր տեղ հասավ, որ էդ ընտանիքի հայրը քեռիս է, նրա երեխաները՝ իմ զարմիկները: Սկսեցի զննել նրանց որպես իմ ազգականների: Զարմիկներս հայերեն չէին խոսում, չնայած լավ հասկանում էին: Ռուսերեն չհասկանալ ձևացնելու բոլոր ջանքերս զուր անցան: Միևնույն է, հայերեն չէին խոսում: Ռուսաստանում էին ծնվել-մեծացել, բայց երկու ծնողներն էլ հո հայ են... էս վերջին տարիներին էլ Հայաստանում են: Մեկ էլ հետո մայրն աղջկա մասին ասաց՝ իրա հայերենը նենց գեշ ա: Է հա, եթե տենց ասես, չի խոսի:
Իսկ ամենատխուրն էն էր, որ ես ոչ մի արյունակցական կապ չզգացի: Սեղանի շուրջ նստածները ոնց որ օտար երեխաներ լինեին:
Փոքրիկ շրջմոլիկ
05.02.2014, 01:18
Մեր մանկաբարձության դասախոսը խոսեց խոսեց տարբեր բաներից, մեկ էլ ասեց. «Ի դեպ աղջիկներ, եթե ուզում եք իմանալ ինչպես ձեր ուզած սեռի երեխան ունենալ, դասից հետո մոտեցեք ինձ, ես կհաշվարկեմ, կասեմ ձեզ»: Ճիշտն ասած մտածեցի էն հաշվարկների հետ ա, որ բժիշկներն անում են, երբ կինը երեխա ա ուզում, բայց սե՞ռը ոնց են ծրագրավորում..
Երևի իմ նման մտածող երեխեքից մեկը ասեց.
- Էն ա ձևը ասեք, մենք կհաշվենք էլի.
- Դուք չեք կարա, ետ հատուկ գիտություն ա, աստղերի միջոցով եմ իմանում: Ես ձեզ կասեմ որ օրը ամուսնանաք, որ ձեր ուզած երեխան ունենաք...
Ահա թե ինչ :)
Իսկ ես մտածում էի, որ աստղերին կարող են հավատալ այն մարդիկ, ովքեր կապ չունեն ետ բնագավառի հետ, մասնագիտացված չեն: Այնինչ դա մեզ ասում ա մանկաբարձության դասախոսը...
Չնայած ո՞վ իմանա՝ իրենք իրանց ասածին իրո՞ք հավատում են :)
Ասում ա, եթե դու խոսում ես Աստծու հետ, ուրեմն հավատացյալ ես, իսկ եթե Աստվածն ա խոսում քո հետ, գնա հոգեբույժի մոտ :))
Երազ եմ տեսնում:
Իբր մեր զուգարանը դրսում է: Շատ սիրուն սարքած է, բայց դրսում է: Ես կանգնած եմ էնտեղ ու նայում եմ մեր կանոնավոր կտրած թփերի արանքից, որոնք ցանկապատի տեղ են ծառայում: Մի չաղ կին է երևում կողքի բակում: Ինքն էլ ինձ է ոնց որ թե նայում: Ինձ դա դուր չի գալիս, ավելի լավ է տուն գնամ: Մեր տուն հասնելու համար պիտի անցնեմ էդ կնոջ բակով: Նա նստած է իրեն չհերիքող պստիկ աթոռի վրա՝ գիրուկ ոտքերը հազիվ իրար կողքի դասավորած: Ինձ ինչ-որ բան է ասում ժպտալով. ես իր լեզուն չեմ հասկանում: Դիմացը կանաչ մանր խոտ է, որը ջրելու համար նա բացել է գետնին ամրացրած բարալիկ ցայտով ցնցուղները: Մենակ թե էդ ջրող սարքերից մեկը փչացած է: Ցնցուղի պես օդում ցայտելու փոխարեն, այն հաստ շիթով ներքև է թափվում՝ սովորական ծորակի նման: Ու էդ մասում խոտն ու հողը շատ թաց են, մգացած: Ես ոտքս դնում եմ հենց էդ հողի վրա. ուրիշ ճանապարհ չկա տուն հասնելու: Ու կոշիկս լրիվ խրվում է ցեխի մեջ: Կինը նորից ժպտալով խոսում է հետս իր անհասկանալի լեզվով: Իսկ ես ոտքերով խրված եմ հողի մեջ:
Արթնանում եմ:
Գլխումս միայն մի բան է՝ Բրեդբերիի «Ամբողջ ամառը՝ մեկ օրում» (http://www.akumb.am/showthread.php/64875-%D5%8C%D5%A5%D5%B5-%D4%B2%D6%80%D5%A5%D5%A4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB-%C2%AB%D4%B1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%A8%D5%9D-%D5%B4%D5%A5%D5%AF-%D6%85%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB) պատմվածքը: Ու միակ միտքը, որն ինձ տանջում է էդ պահին: Ո՞նց կարող էին երեխաներն էդպես վազվզել գետնի վրա, եթե էնտեղ յոթ տարի անդադար անձրև էր թափվել:
Հետաքրքիր է, եթե հունարեն չիմանայի, հայերեն ու նամանավանդ ռուսերեն ինչպե՞ս էի հասկանալու::think
- Յանի թող md5-ով crypt անեն` էդ ապահով ա
- Ախպեր md5-ով, որ crypt արեցին` ուղարկեցին, հետո էդ ստացողը, ո՞նց ա բացելու. md5-ը միակողմանի ա
- Հա դե էլի md5-ով հետ կբացի
- Չկա տենց բան, ասում եմ md5-ը միակողմանի ա, decrypt չես կարա անես
- Հա դե, էդ իմ անձնական կարծիքնա. ի՞նչ ես ուզում....
Այ քեզի հրաշք....փաստորեն տրիվիալ բաների մասին էլ են անձնական կարծիքներ լինում...
Անտանելի ֆոբիա ունեմ շներից...
Դրսում հենց կողքովս անցնում են (կապ չունի մոտ են ինձ, թե հեռու), չեմ նայում տարածքում մարդ կա, չկա, ամոթ ա, ամոթ չի, գոռում եմ ու խելագարի պես` վազում: Պիտի խոստովանեմ, որ իրականում լավ էլ ամոթ ա ու հեչ նորմալ չի, որ իմ տարիքի աղջիկը սենց վարք ա դրսևորում: Մամաս պատմում ա, որ շատ փոքր ժամանակ մի շուն, որի հետ խաղալիս եմ եղել, ինձ կծել ա, ու էդ օրվանից հետո ես էս օրին եմ: :( Շուն տեսնելու պատճառով` նույնիսկ եղել ա , որ ճանապարհս փոխել եմ, դրա հետևանքով անգամ ինչ-որ տեղից ուշացել եմ: Մեր` շուն պահող բարեկամները գիտեն, որ ես իրանց տուն մենակ մի պայմանով կգնամ` եթե իրանք իրանց չորքոտանի բարեկամներին մի սենյակում կապեն: Մի խոսքով` խելագարության աստիճանի վախենում եմ:
Սա` որպես նախաբան:
Երեկ քննության էի: Դեռ մեր ֆակուլտետի մասնաշենք չհասած` հեռվից մի շուն նշմարեցի: Մտածեցի, որ մինչև մոտենալս, կթողնի, կգնա: Ճանապարհս փոխելու մասին մտածելն էլ անօգուտ էր, քանի որ մեր մասնաշենքի մյուս մուտքը հավետ զմռսել են: Դանդաղ մոտենում եմ` էդ ընթացքում շանը հնարավորություն տալով` ինձնից հեռու մնալու որոշում կայացնել, բայց ապարդյուն` չի գնում ու վերջ: Վե´րջ, եկել ա հիստերիկությունս կապելու պահը ու... չհասցրեցի. մի ակնթարթում բացվեց մասնաշենքի դուռը, ու իմ երկու շատ սիրելի դասախոսները դուրս եկան: Էդ անտեր շունն էլ արդեն ինձ ա մոտեցել: Ախր ինձ էս մարդիկ, որպես լուրջ ու հավասարակշռված ուսանողուհի գիտեն, հիմա ի՞նչ եմ անելու: Հավաքվել ու վախը հաղթահարել ա պետք, իսկ շունն արդեն հետևումս ա: Մի անտանելի վիճակ: Էդ պահին մի անբացատրելի բան կատարվեց հետս: Նախքան դասախոսներիս ողջունելը, շրջվեցի, առանց որևիցե մի ձայն հանելու, քամահրանաքով ու սաստողական հայացքով նայեցի նրան/շանը/ : Զգացի, որ հայացքիցս խեղճացավ ու հետ քաշվեց: Իսկ ես, արածիցս ու ինձնից գոհ, առաջ անցա, ուրախ կեցվածքով ջերմ բարևեցի դասախոսներիս ու մտա մասնաշենք:
Էսօր երեկոյան մեր սանիկների տանն էի, ովքեր շուն են պահում:
Իրանց տանը գտնվելուս ընթացքում երևի մի տասն անգամ հասցրեցի ձեռքերս լվանալ: Իսկ երբ տուն եկանք, զգացի, որ շորերս ամբողջովին մանր մազերով ա պատված: :love
Նայում ես օլիմպիական խաղերի բացումը ու զարմանում՝ ինչու՞ բոլոր երկրների նախագահները կանգնեցին, երբ իրենց պատվիրակությունները հայտնվեցին, իսկ մեր նախագահը չկանգնեց...
Մի՞թե էդքան դժվար էր կանգնելը::(
Գիշերն էնքան պատկերավոր երազ էի տեսել, արթնանալուց հետո արագ Ակումբ մտա, որ ստուգեի, տեսածս երա՞զ էր, թե՞ իրականություն :))
Երազիս մեջ մտել էի Ակումբ ու թեմաներից մեկում Ուլուանան պատմում էր, թե ոնց էր քնեցրել Արեգին: Անահիտի նման սիրուն չեմ կարող պատմել, բայց մոտավորապես գրառումը սենց էր: Ուրեմն Անահիտը վիդեո չաթ է անում Կիտայի ու Նորմարդու հետ ու երեքով միասին քնեցնում են Արեգին: Արեգի քնելուց մի քանի րոպե անց, մեկ էլ աչքերը բացում է ու հարցնում. «մամա, ես քնա՞ծ էի»: Հետո էլի երեքով սկսում են քնեցնել, էլ երգելով, էլ հեքիաթներ պատմելով, էլի վերջապես Արեգը աչքերը փակում է ու քուն է մտնում, մեկ էլ մի քանի րոպե հետո էլի աչքերը բացում ու նույն հարցը տալիս, թե ես քնե՞լ էի: Ու էդպես մի քանի անգամ:
Գրառման վերջում էլ Արեգի նկարներն էին՝ բոլոր անհավանական ու ծիծաղելի դիրքերով քնած :))
Իսկ հետո մտա Ակումբ, պարզվեց Ուլուանան իրոք Արեգի քնելու մասին նոր բան է գրել (http://www.akumb.am/showthread.php/40481-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=2464253&viewfull=1#post2464253), բայց մի քիչ ուրիշ :))