PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 [33] 34 35 36 37 38 39 40 41 42

Meme
26.10.2013, 00:06
ուռաաաաաաա՜, երկրոդը երկորդն եմ ստացել, աչքս պատահական նկատեց:yahoo...
ուխխխ....Շնորհավոր լինի Մեմե ջաաաաա՜ն...:flower
էս աստղիկը իմ համար ոնց որ, ուսադիրի վրայի աստղիկ լինի, այ տենց ուժեղ հպարտությունա- բայց չգիտեմ էլի երկու աստղիկը իրականում ինչա՜:))


հ.գ՝ բայց էս մեկը նենց շուտ եկավ...:8էդ ոնց....ես էդքան վարկանիշ եմ ստացել:o...
չնայած էս վերջերս ամեն մտնելուցս վարկանիշ կար:))



վերջ մենախոսությանս:B...

Katka
26.10.2013, 02:10
Հարց, որ շփոթեցրեց. նույնասեռականը մոտեցավ և հարցրեց` արդյոք սեքսուալ է իր ընտրյալը: Ահա և գենդերային հավասարությունը: Եսիմ::8

Sagittarius
26.10.2013, 02:34
Փորձում եմ DreamWeaver-ը MySQL Database-ին միացնեմ. ամեն ինչ ճիշտ լրացնում եմ, բայց access denied տալիս, նայում եմ FTP log-երի մեջ. ասում ա՝


550 _mmServerScripts: No such file or directory

նայում եմ գուգլում. պարզում ա provider-ը MySQL տրամադրում ա, բայց դրսից առանձին միանալ թույլ չի տալիս:

Երկու օր առաջ ուզում էի ընդամենը HTML սովորել. էս ուր հասա:

Այբ
26.10.2013, 12:27
Կես ժամ է, ինչ ուզում էի մտնել ակումբ, բայց չէր ստացվում: Մի հիսուն անգամ հավաքեցի գաղտնաբառը, բայց էլի չէր մտնում: Մտածում եմ՝ ինչի՞ համար...
Ու արդեն սկսել էի մտածել, թե ինձ երևի արգելափակել են ...մեկ էլ հիշեցի, որ գաղտնաբառն եմ փոխել ...:D

impression
26.10.2013, 14:15
երեկ Երվանդի, իր ընկերուհու ու Կուկի հետ գնում ենք Տեխաս, քանի որ ես աշխատելու հավես չունեի, էրեխեքը հետս եկան ֆռֆռալու: պարզվեց՝ Տեխասում խեցգետնի օր ա: բայց դա դեռ աղետի նախաբանն էր....

մեր կողքի երկու սեղանները ըստ երևույթին ոնց որ լրիվ խառնել էին սաղ ու գրեթե բացեիբաց զուգավորվում էին բոլորի աչքի առաջ, առանց նույնիսկ ձևացնելու, թե էդ իրականում էն, չի, ինչ թվում ա :))

հետո մեզ միացավ Երվանդի ընկերներից մեկը, ով հենց սկզբից ասեց, որ խեցգետին չի ուտում, բայց կես ժամ հետո երևի ութ կիլո խեցգետնի դիակ էր փռել սեղանին: ու սենց արագ-արագ մաքրում ու կուլ էր տալիս, ես էդ արագությունից ու քանակությունից, կողքի սեղանների մեղմիկ տնքոցներից արդեն իսկ շատ վատ էի: դե պատկերացրեք, ես ու Կուկն արդեն աչքներս փակ կարող էինք անգիր նշել էդ աննամուսների բոլոր էրոգեն գոտիները, ու էդ ամենը դեռ հերիք չէր, էս խեցգետինների սարն էլ, որ աչքի առաջ աճում ու արդեն մեր անվտանգությանը սպառնացող չափերի էր հասել, մեկ էլ ներս են գալիս մի քանի աղջիկներ, որոնք սկսում են անխոնջ զարդարել սեղաններից մեկը մի տոննա շոկոլադով, վարդի թերթիկներով ու պլպլան թղթիկներով, նախօրոք կտրտված սրտիկներով ու փուչիկներով, որոնց վրա գրված էր՝ I love you ABO: տենց էլ չիմացանք Աբոն էդ ով ա, որ իր համար վարդի թերթիկներ են փռել, որտև նա տենց էլ չեկավ: բայց էն կողքի երկու սեղանների բուռն սեռական կյանքն ու մեր սեղանակցի անսանձ ախորժակը հերիք էին, որ Կուկը սարսափահար ականջիս ասեր՝ Լիլ, կարո՞ղ ա վատ երազ ենք տեսնում. կողքի սեղանին սեքս են անում, փուչիկի վրա գրվածա այ լավ յու աբո, էս տղեն էլ մի լագան խեցգետին ա փռել սեղանին ու գժի պես ուտում ա... զաժիգալկես ու՞ր ա... աչքիս սեղանին էր մնացել, էդ էլ ա կերել գիտես :(
ու մենք մեռնում ենք ծիծաղից, որտև արդեն ուրախացել ենք, որտև սա ընդամենը վատ երազ ա, կարթնանանք, կանցնի

բայց հլը մի րոպե... էդ դեպքում ինչի՞ էինք մենք բոլորս նույն երազը տեսնում :o

Այբ
26.10.2013, 15:49
Ուզում եմ ինձ ստիպել հավատալ ճակատագիր կոչվածին: Ախր շատ լավ կլիներ. սխալներիս, անհաջողություններիս մեղքը կգցեի ճակատագրի վրա ու վերջ...ես հո՞ մեղավոր չեմ: Կարճ ասած՝ ինքնախաբեությանն եմ ուզում հավատալ:

Chuk
26.10.2013, 19:01
Պատկից հարևանս հերթական անգամ փոխվել է: Դե բնակարանը վարձով տրվող է: Մեկը մեկից ունիկալ հարևաններ ենք ունենում: Էս մեկը, որ մոտ կես ամիս է ստեղ է, շատ երաժշտասերը դուրս եկավ:
Երբ տանն է, անպայման բարձր երաժշտություն է դնում:

Ցավոք սրտի միայն մի երգ ունի ու անընդհատ դա է դնում: Պրծնում է, նորից է սկսվում, հետո նորից, նորից ու նորից:

Արդեն ալերգիա ունեմ էս երգից :(


http://www.youtube.com/watch?v=3O1_3zBUKM8

Chuk
26.10.2013, 19:02
Կարո՞ղ ա հարևանս ակումբից ա :o
Գրառումը տեղադրեցի թե չէ, երգն անջատեց, ուրիշ բան դրեց :o
Ձեն հանիր, ով հարևան, եթե ակումբից ես :))

Փոքրիկ շրջմոլիկ
26.10.2013, 20:03
Երջանկության չափ ուրախություն ա երբ երեք տարվա ընդմիջումից հետո մտնում ես քո հին դպրոցը, չուզենալով հանդիպել որևէ ծանոթ մարդու, որովհետև կասկած անգամ չես ունենում, որ քեզ մոռացել են, բայց դարպասից նոր մտած հանդիպում ես հին, բայց արդեն մեծացած, բոյովացած դասընկերներիդ, որոնց մի մասը զարմացած նայում անցնում ա՝ տեղը չբերելով, մի մասը հիշում ու բարևում ա, մյուս մասն էլ մեջքիդ հետևը փսփսում ա «Արևիկն ա՞, հա՞ որ, ոնց որ.. հա էլի» : Իսկ որ հանդիպում ես քո ամենասիրելի ուսուցչին՝ են մարդուն, ում միշտ հիշել ու կարոտել ես, ում մինչև հիմա երազում ես նմանվել, ու ինքը ոչ միայն քեզ տարբերում ա եդքանի մեջ, այլ նաև անկեղծ հետաքրքրվում ա քեզնով, խորհուրդներ տալիս ու ափսոսում, որ իր աշակերտը չես էլ: Նաև պարզվում ա, որ ինքը քեզ տարբեր առիթներով հիշոում ա իր պարապմունքների ժամանակ:):

Չեմ պատկերացնում ոնց եմ եսքանից հետո դիմանալու քոլեջի դասախոսներին ու ուսանողներին.
ես ավելի շուտ կմոռանամ ցանկացած դասախոսի կամ կուրսեցու, քան իմ ամենասիրելի դասղեկին, ուսուցչին ու դասարանցիներիցս որևէ մեկին, քան էս օրը :)

Իմ դպրոցը ինձ հիշում ու կարոտում ա, ինչպես ես իրեն :roll
Սիրում եմ ձեզ....

Cassiopeia
26.10.2013, 21:04
Աաա, սանիտարկեն եկավ տեսավ նոթբուքը, ասում ա կոմպիդ մեջ ադնակլասնիկ կա՞, մի հատ մտնեմ: Տխուր ա:

Վահե-91
26.10.2013, 22:20
Այն տարօրինակ զգացումը, երբ փորձում ես քո «մշտական» մականունով որևէ կայքում գրանցվել, բայց պարզվում ա արդեն ինչ-որ մեկը գրանցված ա էդ մականունով: Հետո պարզվում ա դու ես էդ գրանցվածը :))

Նիկեա
26.10.2013, 22:45
Ընենց հավես է,երբ Մեքենայով գնում ենք ու ուրիշ ոչ մի մեքենա չկա ճանապարհին,ավելի հավես է,երբ էդ ամենը գիշերն է լինում,բա ինչքան հավես է երբ գիշերը իմ հավեսով պաղպաղակ եմ ուտում ու մաման էլ կողքս չի,որ ասի.,,էդ պաղպաղակը մի կեր,դեռ լրիվ չես լավացել:Ով է տեսել ցուրտ գիշերով պաղպաղակ ուտեն,,:Ու ընդհանրապես սրանից հետո մենակ պապայիս հետ եմ տեղ գնալու::)

Հ.Գ.Գիտեք,պաղպաղակը կամ ձմռանը պետք է ուտես,կամ գիշերը::8

Kuk
26.10.2013, 22:51
Ճիշտ ա՝ Լիլը հավեսին գրել ա գեղարվեստորեն (իդեպ, առանց չափազանցնելու), բայց ես էլ ասեմ մի երկու բառով: Ինչ որ նորություն վիճակներ եմ նկատում: Եթե ուզում ես շրջապատիդ ցույց տաս, որ ընկերուհուդ (կամ ընկերոջդ) սիրում ես կամ շատ ես սիրում, ուրեմն պետքա պուբլիչնի իրա լեզուն կուլ տա՞ս: Կամ ո՞ւմ ինչ գործն ա՝ դու ընկերուհուդ մենակ շուրթերն ես պաչո՞ւմ, թե՞ նաև ականջը, վիզը կամ ծիծիկները, կամ ավելի ներքև.. ոչ մեկի գործը չի չէ՞, բա ի՞նչ իմաստ ունի բոլորին էդ մասին տեղյակ պահելու: Թե՞ դա նշանակում ա ազատ կամ չկոմպլեքսավորված լինել: Հա էլի ազատ եղեք, էդ պահին ուզում ես պաչես պաչի, ուզում ես զասես, զասի, ուզում ես ծիծիկը սխմես, քո պռոբլեմն ա, բայց չարժի չէ՞ նենց անել, որ շուրջը գտնվող լիքը մարդ իմանա, թե քո ընկերուհին օրգազմի պահին դեմքի ինչպիսի արտահայտություն ա ընդունում կամ ինչ տնքոցներ ա արտահանում իր օրգանիզմը:
Օրինակ փաբը խմելու տժժալու տեղ ա, ընթացքում կարելի ա մի հատ էլ պաչել, կամ տուտուզին ձեռ տալ, ոչ ոք չի արգելում, բայց եթե դուք իրար վրա սրած վիճակների մեջ եք, ի՞նչ իմաստ ունի գնալ փաբ, ռակ ուտել ու իրար լզել՝ բառի բուն իմաստով: Ախր ո՞նց կարելի ա հանրության սեփականությունը դարձնել սեփական ընկերուհու դեմքի օրգազմիկ արտահայտությունն ու տնքոցներն այն պահի, երբ շոյում են նրա հեշտոցն ու լիզում նրա ականջը.. գրողը տանի, լավ չե՞ք արա: Ես կողքից մենակ մի բան էի մտածում՝ էս աղջիկը սիրուն լիներ, ասեի՝ ապեր, պրծնես ատբոյ չտաս, հերթի մեջ ենք.. *ոզը..

Վոլտերա
26.10.2013, 23:20
Էխ, ինչ ասեմ, երրորդ ջան, կենացդ :friends:

Alphaone
27.10.2013, 00:11
Վերջապե՜ս, նոր աշխատանք, էությունն ուսանողական ծրագրերի համակարգումն է հարազատ բուհում՝ սեմինարներ, քաղաքացիական նախաձեռնություններ ու էդպես...
առաջին աշխատանքային օր:
Այն հազվադեպ պատահարներից է, երբ իմ անբաժան ֆոտոխցիկը թողնում եմ տանը, քանի որ ոչ մի տեսահիշարժան բան չի սպասվում, պարզվում է Բանավեճի ակումբը, որ մեր ծրագրի բաղկացուցիչ օղակն է, հերթական սպոնտան բանավեճն է կազմակերպել, պատմելու չէ, թե ինչ հզոր կադրեր կորսվեցին...
երկրորդ աշխատանքային օր
տաքսուց իջնում եմ ու ինձ դիմավորում է ամբոխը՝ ոստիկաններ՝ շարք կանգնած ու պատիվ տված, ուսանողներ, հրա՜շք, մտածում եմ, որ տաքսու փոխարեն ժամանակի մեքենա եմ նստել, կատարվե՜լ է, ես հայտնի գրող եմ, եկել եմ հարազատ բուհ, դիմավորում են... հետո պարզվեց համալսարանում ուսուցողական տագնապ էր՝ հրշեց մեքենաներ, վառ նարնջագույն համազգեստներ, էնքան դանդաղ աշխատանք, որի ընթացքում զոհերը կհասցներին հարություն առնել ու...ու էդ ամենն իմ հետ հեչ կապ չուներ... :( Մենակ կատաղել էի, որ ֆոտոխցիկս էս անգամ էլ չեմ բերել:
երրորդ աշխատանքային օր,
Յուրաքանչյուր լսարան մտնում, ուսանողնդերի հետ ծանոթանում եմ, ծրագրի պոտենցյալ մասնակիցներ ընտրում: Վերադառնում եմ իմ սենյակ մեկ այլ մասնաշենքից, իսկ ճանապարհին կռիվ միաժամանակ հինգ խմբի մեջ: Թե ով ում բարեկամն ա իրանք էլ չգիտեին, ոնց որ Հոբբիտի վերջին գլուխը լիներ, որ հինգ բանակ իրար դեմ են ելնում... ամենավատն էլ էն ա, որ դռները մասնաշենքի փակել են, որ էդ ամբոխը ներս չլցվի: Ես էլ դրսում եմ մնացել: Մեկ էլ հիշեցի, որ ես մեծ եմ, գոռգոռոցս գցեցի, նկատողություն արեցի, ցրվեցին, ձենի վրա էլ լավ էր, պահակը եկավ, դուռը բացեց...
էս էլ իմ ոդիսականը
դեռ 3 օր եմ գործի գնացել

Ռուֆուս
27.10.2013, 01:48
2 օր է հանրային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ժողովներին էի մասնակցում, տարբեր երկրներից հետաքրքիր մարդիկ էին եկել ու իրենց քաղաքների տրանսպորտային խնդիրներն էին ներկայացնում ու լուծումներ առաջարկում։ Էլեկտրական ու հիբրիդ ավտոբուսներ, GPS սարքավորումներով ավտոբուսների հետևում, վառելիքի խնայում, արտանետումների կրճատում, հեծանվուղիների ստեղծում և այլն։ Ու մեկ էլ էդ պահին ինձ բռնցրի էն մտքի վրա, բա որ Հայաստանն էլ էս ժողովին մասնակցեր ու Չոռնի Գագոն լուրջ դեմքով պրեզենտացիա աներ, թե ոնց են հաշվարկել, որ խլամ մարշրուտկի ուղեվարձը պիտի 150դրամ լինի ու էդ պատկերն ինձ մի այլ կարգի բացեց։

Չէ մենք Եվրամիության ապրանք չենք, Մաքսային Միությունը իսկը մեր տեղն ա։

Ruby Rue
27.10.2013, 02:05
Աստված էի դարձել... Օլիմպոսի գլխին կանգնած արևին էի նայում, մեկ էլ վերևից Թորն իջավ: Ծնկի իջա նրա առաջ, որ հունական աստվածներից հետո ինքն էլ ինձ օծի, բայց Թորը հանկարծ գետնին տակ անցավ ու նրա փոխարեն Հերմեսը հայտնվեց: Սանդալները թափահարելով պտտվեց գլխավերևումս, ցուցամատը տնկեց ու գոռաց.
- Լսու՞մ ես՝ աստվածները ծնկի չեն գալիս, նույնիսկ այլ աստվածների առաջ:
- Նույնի՞սկ հայր աստծո,- նկատի ունեի Օդինին:
- Նույնիսկ Զևսի...

Քնիցս վեր թռա: Ես աստված չեմ, բայց դասս լավ սովորեցի: :)

Այբ
27.10.2013, 11:26
Կիրակի օրերին կարելի է երթուղայինից օգտվել. նստելու տեղ հիմնականում լինում է:

Այբ
27.10.2013, 12:14
Կարոտում եմ մանկությունս:
Հիմա որ նայում եմ երեխաներին ու տեսնում, թե ոնց եմ մեծանում՝ համակարգիչներից պոկ չգալով, շարունակ ինտերնետի մեջ, բջջային հեռախոսներով...Մեղքս գալիս է: Հիմա շատերը կասեն, թե ի՞նչ վատ է...երեխաները ժամանակակից մեծանում են էլի (տեխնիկայի հետ): Բայց ոչ թե վատ է, այլ ողբերգություն է: Ճիշտ է, ժամանակներն էնպես են, որ համակարգչից, ինտերնետից, բջջային հեռախոսից չես փախչի, բա՞յց...
Մանկությունը առանձնահատուկ շրջան է ու իմ կարծիքով հիմիկվա սերունդը մանկությունից «զուրկ է»: Ախր մանկությունը մենակ տարիքային սահմանը չի:
Մեծացել եմ հեքիաթներ լսելով, անկեղծ հավատացել Ձմեռ պապի գոյությանը, նամակներ գրել (հիմա էլ են երեխաները գրում, բայց գիտեն, որ իրականում իրենց ծնողներին են գրում) ու սրտի թրթիռով և մեծ հավատով սպասել Ձմեռ պապիկին: Մի խոսքով՝ հավատացել եմ այն ամենին, ինչին պետք է հավատա երեխան: Ու հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ունեցել եմ երջանիկ մանկություն: Այս ամենը չեմ ասում, թե հիմիկվա երեխաները զրկված են լավ մանկությունից, իհարկե զրկված չեն, ուղղակի ժամանակակից կյանքը ստիպում է, որ շուտ մեծանան, չհավատան, որ երեխաներին արագիլն է բերում ու կա Ձմեռ պապիկ, որին դու պետք է նամակ գրես ու հավատով սպասես...

Հ.Գ. Կներեք, եթե ծայրահեղությունների մեջ եմ ընկնում::oy

Նիկեա
27.10.2013, 12:56
Կան չէ մարդիկ,ովքեր էնքան լավն են,որ կարողանում են քեզ ստիպել սիրել բոլոր մարդկանց:Պատկերացրեք ըտենց կատուներ էլ կան...հա,հա ...հենց կատուներ:
էդ ձագերի մաման շատ անպատասխանատու կատու էր:Ինքը ուներ վեց ձագ հինգ տղա ու մի աղջիկ:էդ աղջիկը էնքան սիրուն էր.ինքը սպիտակ,ականջներն ու պոչիկը սև...:love հրաշք էր:Մի կտոր պանիր տվեցի իրան,էկավ հոտոտեց,հետո պանիր առավ ու փախավ:Մտածեցի,կարծել է,թե բոբո եմ ու երևի ամաչելու պատճառով փախավ:Հետևից իջա մառան ու ինչ տեսնեմ...էդ պուճուր հրաշքը պանիրը ապերիկներին է տալիս::loveՔուրիկ եմ ասել է:

My World My Space
27.10.2013, 13:16
Գնամ, գնամ մի երկու հատ խալաստոյ վարկանիշ տամ, որ կարենամ Արամի «յախքը» վարկանիշեմ…

Meme
27.10.2013, 20:59
ինչի պիտի հարուստների հայրերը իրենց տղաներին թույլ տան նստել ղեկին, որ հետո էլ ախպերս գա տուն ու պատմի, թե որ հիվանդանոցից էր գալիս, ու երեկ ընկերը ինչ վթարիա ենթարկվել...
մարմնովս դող ու սարսուռ անցավ...ուշքի չեմ գալիս...
ինչ անարդար աշխարհա...որ երեխան ծնողի խելքից, պիտի նոր նոր սկսվող կյանքը չվայելի, ինչա թե թիթիզանում էր ընկերոջ մոտ...



մտքովս ոչինչ չեմ ուզում անգամ անցկացել...
ցավում եմ ..շաաաատ....:(

John
27.10.2013, 22:42
էն տաղտուկ (լոքշ) պահը, երբ տվյալ պահին ակտիվ թեմաները, որտեղ կատարվում են գրառումների ճնշող մեծամասնությունը, քեզ չեն հուզում...

Արևհատիկ
27.10.2013, 23:38
Էն պահը, երբ դիմացդ կանգնած օրիորդին հարցնում ես.
-Բա դու քանի տարեկան ե՞ս:
Պատասխանում է.
-14:
Մեկ էլ հանկարծ մտքումդ հաշվում ես ու պարզվում է, որ դու էդ օրիորդից 10 տարով մեծ ես :}

CactuSoul
28.10.2013, 02:52
Էսօր քայլում էի մի ընկերոջս հետ, զրուցում էինք, երբ հանկարծ ինքն էնպիսի մի բան ասաց, որ ապշեցի, ընթացքի մեջ՝ շրջվեցի, ապշահար իրեն նայեցի, որ հասկանամ՝ լուրջ է ասում, թե կատակ է անում, ու կես կատակ հարցրի՝ «Ֆազերդ գցե՞լ ես», հետ շրջվեցի, որ դիմացս նայեմ, մեկ էլ զգացի, որ անմիջապես կողքիս մեկը թեթևակի վեր թռավ, աչքիս պոչով տեսա էդ մարդուն, հասկացա, որ դասարանցիներիցս մեկն է, նաև հասկացա, որ ինքը ինձ հենց նոր նկատեց ու ընդ որում նաև ճանաչեց, միանգամից միտս եկավ, որ բավականին հաճախ ենք միմյանց հանդիպում դրսերում, բայց միշտ չճանաչելու ենք տալիս, հասցրեցի տխրել էդ առիթով, ու պահի տակ գիտակցելով, որ նրա ու կողքովս քայլող ընկերոջս անունները նույնն են, ու որ էդ պահին, փաստորեն, ես իրենց միջև էի, մտածեցի՝ կարելի էր երազանք պահել :)) :}
Ու էս ամենը տևել ա մի վայրկյանի չափ, կամ ավելի քիչ…

Cassiopeia
28.10.2013, 08:32
Մարդ ինչքան էլ իրեն տհաճ պայմաններում գտնվի, եթե քունը քիչ թե շատ լավն եղավ, լավ տրամադրությամբ կարթնանա: Մենակ թե օրվա ընթացքում էդ տրամադրությունը չգցեն:

Այբ
28.10.2013, 12:48
Բարեկամներիցս մեկը երկար ժամանակ ՖԲ-ով մի աղջկա հետ էր խոսում: Ի վերջո, վիրտուալ շփումը դառնում է իրականություն: Ու չնայած որ իրար հետ վիրտուալ տիրույթում լավ լեզու էին գտնում, իրական հանդիպումները չեն ստացվում: Բաժանվում են: Բարեկամիս տղան էլ որոշում է, այնուամենայնիվ, ընտանիք կազմել ու դիմում է ծանոթ միջնորդի: Միջնորդն էլ խորհուրդ է տալիս, թե չգիտեմ ում աղջիկը շատ լավ աղջիկ է և այլն: Բարեկամիս տղան գնում է միջորդի ասած աղջկան տեսնելու ու հանդիպում է ՖԲ-ում ծանոթացած աղջկա հետ, ում հետ իրական հանդիպումներից հետո բաժանվել էր:
Էսօր էլ ինձ մեր բարեկամի տղան ասում է.
-Նոր Նարեին սիրահարվեցի...
Բան չեմ հասկանում...ո՞նց...միջնորդն էր պատճառը, թե՞...չգիտեմ:esim
Բայց ինչ տարօրինակ մարդիկ կան:

Claudia Mori
28.10.2013, 13:01
Գնացել եմ թարգմանչի մոտ, որ դիպլոմս ռուսերենով թարգմանեմ միջազգային համալսարան ընդունվելու համար:

Ռուսների մեջ կան բացահայտ լավ մարդիկ ու բացարձակ խոզեր: Հետաքրքիր է բայց պետական ու պաշտոնական կառույցներում դեռեւս միայն լավ մարդկանց եմ հանդիպել: Անտանելի են վարորդներն ու խանութի աշխատողները, չնայած դրանք Հայաստանում էլ մի բարի պտուղ չեն:

Թարգմանիչս նախ ասաց, որ հայերեն դիպլոմս ես ինքս կարող եմ թարգմանել, որ էժան լինի, իրենք կստուգեն ու կհաստատեն նոտարի համար: Հաջորդ օրը տարա թարգամնությունը, որի մեջ ընդամենը մեկ բառ փոխեց` ասելով որ ինքը այդպես էլ գիտեր, որ լավ կլինի, քանի որ ես շատ հեղինակավոր բուհ եմ ավարտել: Փաստորեն Երեւանի պետական համալսարանը Ռուսաստանում գիտեն::think

Մինչեւ անձնագիրս կթարգմանվեր մյուս աշխատակիցը, ասաց կարելի է հանգստանալ, թեքեց էկրանը ու միացրեց Տղամարդիկ ֆիլմը:D Դրեց այն հատվածը երբ գալիս են Ջիգարխանյանի մոտ, երգում են: Ասաց, որ հայերը երբ զանգում են իրեն, հեռախոսի զանգը սա է դրված :D Հետո էդպես ֆիլմը նայեցինք մինչեւ վերջ ու այդտեղ հասկացա, որ կարոտել եմ Երեւանը, երբ փողոցներն էին ցույց տալիս կենտրոնի: Սկսեց գովալ հայ ռեժիսորներին, դերասաններին: Զրուցեցինք, փաստաթղթերս վերցրեցի, որ գնամ, այցեքարտը տվեց ասաց, որ նամակ գրեմ ինտերնետով` նախորդ օրը հարցրել էի թարգմանչի ծառայությունների կարիք ունեն, թե ոչ, ասել էր որ դրա համար քաղաքացիություն է պետք, որը ես մի քանի ամսից նոր պետք է ստանամ:

Cassiopeia
28.10.2013, 20:55
Զարմանում եմ, ո՞նց են տղամարդիկ ռիսկ անում գինեկոլոգ դառնալ: Ախր կնոջը լրիվ ուսումնասիրելուց հետո բացի հոգեկան ներաշխարհից, ուրիշ ոչ մի հետաքրքրություն էլ չի մնում: Ու իրանց համար շատ դժվար կլինի կյանքը ուղեկից գտնելը: Իրանք պիտի համ էլ լավ հոգեբան լինեն, որ կյանքում մենակ չմնան:

Meme
28.10.2013, 21:00
շատ ուժեղ ու հպարտ զգցումա, երբ օրվադ աշխատածը ծախսում ես ուղղակի, անառիթ նվեր առնելու, ու անակնկալի վրա, ու բերանդ մինչ ականջերդ բաց՝ գալիս ես տուն:roll...


հ.գ՝ով աշխատումա կհասկանա...

հ.գ.գ՝ հիշեցի տուն գալուց դեմքս...

Փոքրիկ շրջմոլիկ
28.10.2013, 21:52
Երեխայություը են ա, երբ քեզ ուղղում են, դու ընդունում ես դա, բայց սուսուփուս համաձայնվելու տեղը քոնն ես պնդում, հաջորդ անգամ էլ նույն սխալն ես անում, որ ցույց տաս դու ես ճիշտը.:aha

Հ.գ. Բայց էս երեխայությունը շատ մեծերի մոտ պահպանվում ա :8

My World My Space
29.10.2013, 00:05
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր…
Առաջ հանդիպելիս որպես հարգանքի նշան բարձրացնում էին գլխարկը։ Հիմա հանում են նաուշնիկը, որպես հատուկ հարգանքի նշան՝ երբեմն երկուսը…

keyboard
29.10.2013, 00:25
Անհամեստ ու մեծամիտ մարդու գրառում.

Մեկ-մեկ սեփական գրառումներս վարկանիշելու անհագ ցանկություն ա պարուրում ինձիկ...

Այբ
29.10.2013, 09:54
Երեկ նշանդրեքի կոնֆետ էին տվել: Չնայած ես նման բաների չեմ հավատում ու մտադիր էլ չեմ մոտակա տարիները ամուսնանալ, բայց դե որոշեցի (հետաքրքրասիրությանը դրդեց) կոնֆետը դնեմ բարձիս տակ ու քնեմ: Երազ տեսա: Ինչ-որ խառը-մառը բաներ ու անծանոթ երիտասարդ: Ինչևէ: Առավոտյան պատրաստվում էի, որ դասի գնամ, մեկ էլ հարևանիս աղջիկը զանգեց ու սկսեց իր տեսած երազը պատմել (իրեն էլ էին նշանդրեքի կոնֆետ տվել): Ես էլ իմ երազը պատմեցի ու դեռ հեռախոսը չէի անջատել, լսում եմ եղբորս ծիծաղը: Հարցնում եմ.
-Ինչի՞ վրա ես ուրախանում:
-Հեչ...ուղղակի գիշերը, որ քնած էիր, բարձիդ տակի շոկոլադը հանել ու կերել եմ:
Իմ վիճակը պատկերացրեք: :D
Լավ է, ինձ տեղն է: Ախր ես նման բաների երբեք չեմ հավատացել ու ոչ էլ հետևել եմ նման բաների: Մյուս անգամ միանգամից ես կուտեմ, էլ բարձիս տակ չեմ դնի:
Բայց տեսնես երազս կատարվելու է, թե՞ չէ...:think

Vardik!
29.10.2013, 10:19
Երևի մի ձեռքիս մատերն էլ շատ լինեն,եթե փորձեմ հաշվել էն մարդկանց,ովքեր ինձ ճանաչում են իսկապես: Ախր ճանաչելը մենակ բարևելն ու որպիսությունը հարցնելը չէ: Էդպես մարդիկ տարիներով ամեն օր հանդիպում են ու մնում իրար անծանոթ: Ճանաչելն էնա,երբ մարդու դեմ հոգիդ ես բացում,մտքերդ,գաղտնիքներդ,երբ վստահում ես անմնացորդ: Եթե կա տենց մարդ,ուրեմն ծանոթ ենք: Իմ կյանքում տենց մարդիկ շատ քիչ են: Էնպես որ,երբ մեկին թվումա,որ ինձ ճանաչումա ու սաղի հետ նույն արշինովա չափում,գոնե պետքա հիշի,թե վերը նշվածներից քանի՞սն են համընկնում իր դեպքում: :)

Ու էնքան քիչ են տենց հարազատ մարդիկ,որ Աստված չանի մեկին կորցնեմ,ուղղակի չեմ դիմանա:

Նիկեա
29.10.2013, 17:10
Դե ես մի քիչ աննոrմալ եմ,չէ ու սիրում եմ պատկերացնել իմ ապագան:Մի քիչ առաջ,ըտենց պատկերացնելով հասա մինչև մեռնելս ու գիտեք ինչ եմ որոշել.ես որ մեռա չեմ թողելու որևէ մեկը վրես լացի,ավելին ասեմ.իմ վերջին կամքի համաձայն բոլորը իմ հուղարկավորության ժամանակ ՊԱՐԵԼՈՒ են:Օրիգինալ բան եմ մտածել,չէ՞:Գիտեք մենակ ինչի համար եմ ափսոսում.ես ներկա եմ լինելու էդ ամենին,բայց ոչ մի բան չեմ տեսնելու.կամ էլ կարողա ծիծաղից վերակենդանանամ:

Հ.Գ.ափսոս ուրվականներ չկան:Իրանց հետ հավես կլիներ,համ էլ ես էլ ուրվական կդառնայի ու սաղ սաղ մնացածների հոգին կհանեի::)

Այբ
29.10.2013, 19:15
Չգիտեմ ՝ ոնց էր ստացվել, բայց հեռախոսիս ժամացույցը առաջ էր ընկել:
Դասից եկել եմ տուն, նայում եմ հեռախոսիս ժամացույցին ու զարմանում եմ . «Դասերս չորսին է վերջացել ու միանգամից տուն եմ եկել, բա ինչի՞ եմ ժամը 18:30 նոր տուն հասել»: Ու հետաքրքիր է, բայց մտքովս չանցավ, թե կարող է իմ հեռախոսի ժամն է սխալ: Արդեն սկսեցի երևակայել, թե ցերեկային լուսնոտ եմ դարձել, որ թափառում է դասերից հետո, բայց չի հիշում: Մեկ էլ, որ աչքս չգցեմ տան ժամացույցին...ժամը 16:30 է ...:D

ԱնԱիդա
29.10.2013, 20:10
էնքան բան կա գրելու...

Փոքրիկ շրջմոլիկ
29.10.2013, 21:00
Վերջապե՜ս ես կարող եմ շնորհակալել ինչ գրառում ուզեմ, առանց մտածելու, որ մկնիկը կթռնի աջ ու բլոգում կհայտնվեմ :love

Հազիվ ազատվեցի ետ անդաստիրակ մկնիկից :D

Stranger_Friend
29.10.2013, 21:53
Մի տեսակ ուզում եմ, որ բոլորը ինձնից նեղանան, արհամարհեն ինձ, բանի տեղ չդնեն ու չխոսեն հետս: Գոնե մի օր, մի ժամ...

Որ կարողանամ սառը դատել ու չմտածեմ որևէ մեկին նեղացնելու մասին...

Meme
29.10.2013, 21:59
վերևի գրառումից հետո իմը լրիվ իսկնա...

բայց ասում եմ, սիրտ թեթևա, հանգիստ, միգուցե ես եմ սխալ եղել՝ շատ չուրախանաս հա՜.:B բայց մեկա, եթե թեկուզ նեղանում եմ, նեղանում եմ հարազատ ու արժանի մարդկանցից...
էն ոնցա, որ մոտ մարդուց նեղանում ես, առաջին ստադիայում ասում ես , ճիշտա, հետո էլի ես մտածում՝ ճիշտա, իսկ վերջում, մի տեսակ հոգուդ չի նստում, որովհետև կարծում ես , որ միգուցե պետք չի էսքան խորացնել...
էդ վիճակների միջով վաղուց չէի անցել, առիթ չէր եղել...
էլ չեմ ուզում...սենց հագիստա, ու թեթև...
էլ չանես...:P

հանգիստ ու մաքուր խղճով եմ հեռանում...

ivy
30.10.2013, 03:52
Էս Ակումբում մեկ էլ մնում-մնում, հնադարյան թեմաներ են վերակենդանանում: Ու մենակ վերնագիրը կարդալիս արդեն անկեղծ հույս եմ փայփայում, որ ես էդ թեմայում ժամանակին ոչ մի գրառում չեմ արել, որը հիմա կարդալուց սրտի կաթված կարող եմ ստանալ: Ասենք՝ հեզ, վսեմ ու վեհ մի բան: Կամ լրիվ էն խփնված ռոմանտիկայի շարքից...
Քիչ առաջ վախով բացում էի «արթնացած» հերթական անտիկ թեման՝ հույսը սրտիս մեջ, որ ես էնտեղ չկամ:
Լավ էր չբացեի:
«Լեգենդ երկրորդ կեսի մասին»:
Սպանեք ինձ:
Հեղինակը ես եմ:

Նարե91
30.10.2013, 06:27
Ես էս ժամին երբեք ակումբում չէի եղել:
Հետաքրիր ա: Ասեցի մենակ կլինեմ, բայց օ քեզ հրաշք, ակումբի գրեթե բոլոր արտասահմանաբնակներին միասին տեսա: Պատկերացնո՞ւմ եք, սրանք մեզ քնացնում են ու նստում իրար հետ կոֆե են խմում :)) այ տենց կբռնվեք: :)

Ուլուանա
30.10.2013, 06:38
Հին թեմաներից մեկն էի փորփրում, մեկ էլ էս սմայլիկին հանդիպեցի. :img։ Նենց հավես նոստալգիա ապրեցի :))։ Հետաքրքիր ա, որ բոլորը մի մարդու պես մոռացել են էս խեղճի գոյության մասին։ Իսկ ինքը մի ժամանակ իմ սիրած սմայլիկներից էր։

Այբ
30.10.2013, 17:45
Ատում եմ այն օրերը, երբ առաջին ժամ ունեմ: Ու դրա համար ունեմ 2 պատճառ.
1.Շուտ պիտի վեր կենամ
2.Առավոտյան ժամերին երթուղայինից օգտվելու համար պիտի ալպինիստ լինես, որ մի կերպ «մագլցես» երթուղային ու մի ոտքի տեղ գտնես::D

Նիկեա
30.10.2013, 17:55
Յախք,յախք,յախք...ոնց եմ զզվում ես քեզնից:Ասում է իբր իրան մենակ խեղճի կյանքն է հետաքրքրում,բայց ամեն րոպե փողից է խոսում...Բա ի՞նչ ենք անելու,բա ո՞նց ենք անելու...
Հլը պարզ չի էդ խեղճի ապագան,իրան արդեն փող են ման գալիս,որ թազեն:ՅԱխՔ:Մի օր էդ փողը կոկորդիդ ա մնալու ու խոզի պես խռխռալով սատկելու ես:
Թքել եմ ձեր վրա էլ,ձեր փողերի վրա էլ:Ուզում եք իմանալ ես ինչ եմ ուզում,հա՞:Ուզում եմ,որ հետ բերեք են մարդկանց ում կորցրել եմ,կարա՞ք էդ անեք ձեր փողով:Չէ:Ուրեմն կտրի ձենդ,թե չէ քեզ էլ,փողերդ էլ վառելու եմ:

Meme
30.10.2013, 21:39
երբ սկսում ես կյանքին նայել ռեալ աչքերով, տարբեր իրավիճակներում, էդ վկայումա էն մասին, որ գնալով մեծանում ես:8...
բայց էդ մեծանալու հետ մեկտեղ հեչ հաճելի չի, կորցնել այն ակնոցները, որով մինչև հիմա էս նայել կյանքին...
հա, դեռ բովվելու ու եփվելու տեղ ինչքան ունեմ, էհե՜յ, դեռ խակ եմ, լիմոնադ, բայց եթե սենց գնա, գինի դառնալս շատ շուտ կգա...մմ դա՜
իսկ ես չեմ ուզում...
մնումա ասել՝
- Ժամանակ կանգ առ...

Vardik!
30.10.2013, 23:33
Էն անկապ պահը,երբ մի բան ես կարդում ու քեզ բռնում էն մտքի վրա,որ աչքերդ տեքստին են նայում,իսկ ուղեղն այլ բան է մտածում: :(

Փոքրիկ շրջմոլիկ
31.10.2013, 00:30
Էսօր պրակտիկայի էի Արաբկիր հիվանդանոցում: Որոշել էի գրեի, թե ինչ արկածներով եմ գտել հիվանդանոցը, մի ժամից ավել մուտքի մոտ մրսել սև կատվի հետ, թե մի հատ հանդերձարանի եղածն ինչ էր, որ չկար բաժանմունքում, ոնց էինք երեխեքի ձեռ ու ոտը բռնում, որ քույրը արյուն վերցնի, իրենք էլ մեզ ծեծում էին ու խեղճ երեխեքը հենց մեզ սպիտակ շորերով տեսնում էին, լեղաճաք էին լինում, գրադարանում ոնց իմ 6 ամիս առաջ վերցրած, մոռացված գիրքը հետ եկավ ինձ իմ էջանշանը մեջը ու նույն տեղում և այլն...

Բայց էս բոլորը ոչնչացնում ա ինքը՝ հիվանդանոցի 4-րդ պալատի հիվանդը: Ինքը (չիմացա անունը` խնամողը չգիտեր) ԴՑՊ-ով էր հիվանդ (մանկական ուղեղային կաթված): Որ նիհարներին կաշի ու ոսկոռ են ասում է, ինքը լրիվ ետ վիճակում էր` երկար, բարակ ոտքերով (մումիայի նման) ու միշտ ծալած, ձեռքերն էլ սեղմել էր կրծքավանդակին, որոնք պարբերաբար դողացնում էր: մենակ գլխին նայելով էի մշուշոտ կենդանություն զգում` կարմրած, ուռած ու մի քիչ ներս ընկած աչքերից, որ չգիտեմ ինչի իմ վրա երկար պահում էր: Հիմնականում ետ պալատում մնացի, ամբողջ ընթացքում բուժքույրը փորձում էր գդալով կերակրել, բայց մեկ ա` ինքը մի րոպե հետո ամբողջը հետ էր թքում, սովորական ջուրն էլ չէր խմում: Ու միշտ տնքում էր, ամեն գդալից հետո, կողքի պալատից էլ ասեցին, որ ամբողջ գիշեր տանջվում էր, չէր կարում քներ...
Ինքը 11 տարեկան էր, ես մոտավորապես ետ տարիքում եմ համակարգիչ ունեցել (դե են ժամանակ ետ երջանկություն էր իմ համար), բայց ինքը հիմա դպրոց գնալու տեղը հիվանդանոցում պառկած ա` առանց ինչ որ բան զգալու, հասկանալու, լսելու (լսողության խնդիր էլ ուներ), միայն ուռած աչքերով սպիտակ խալաթավորների ա տեսնում... Ուֆ, հազիվ էի մոռացել մանկատան երեխեքին...

Բայց ամենաշատը թևաթափ արեց են, որ քույրը ասեց մանկատան երեխա ա ու որ մայրը երեխուն տեսնելու ցանկություն չի ունեցել ընդհանրապես, ծննդատանը թողել, գնացել ա...
Այ սրա համար եմ ասում, որ սիրում եմ հիվանդ երեխեքին ու դա չի նշանակում, որ երազում եմ հիվանդ երեխա ունենալ, այլ եթե մի խնդիրներով երեխա պիտի ծնվի մեկից, ով նույն վայրկյանում լքելու է իրեն, ավելի լավ է ինձնից ծնվի, որովհետև ես կպահեմ` ինչ էլ որ լինի....

Այբ
31.10.2013, 18:19
Երթուղայինով դասի եմ գնում, մեկ էլ մի հատ աղջիկ բարձրացավ երթուղային՝ շատ կարճ շրջազգեստով (որը ավելի շատ բլուզ էր, քան շրջազգեստ): Մի հատ տղա աչքերը չէր հեռացնում էդ աղջկա ոտքերից:
_Ի՞նչ ես շաշի պես նայում, լկտի,- ծամոնը բերանը էդ աղջիկն է ասում:
Տղան էլ.
_Շոր հագնեիր, չնայեի::D

Ախր եթե շատ կարճ ես հագնում, գիտես, որ պիտի նաև նայեն, էլ ինչի՞ ես քեզ նայողի վրա էդպես հարձակվում: Չհագնեիր:

My World My Space
31.10.2013, 19:13
Գործի էն ամենանեղ մաջալին հեռախոսս զնգում ա, վերցնում եմ։ Ձայնը.
- բարիրգուուն ապե՛։
- բարիրգուն։
- Սեդայի նշանաՁն ա, ապե՛։
- ո՞ւ…
- հեԴդ խոսալու կա, ապե՛։
- հաստա՞տ ես որոշել որ հենց ի՛մ հեԴ խոսալու ունես, ապե՛։
- դու Հովոն չե՞ս, ապե՛
- հա
- Բա Վռամն ա, ապե՛
- Վռամ ջան, սխալ ես զանգել, ես Սեդա անունով աղջիկ չեմ ճանաչում։
- վայ, ներող, ախպերը՜ս… հարազաԴ, մի բան հարցնեմ էլի, էս համարը հենց սֆթուց քո՞նն ա էղել։
- հա
- կարո՞ղ ա ծախսես, ապե՛
- չէ
- լա՜վ, ախպե՛րս, ներող, քեզ բարիքշեր։
- քեզ էլ…

Նիկեա
31.10.2013, 23:35
Լիալուսնի ժամանակ չեմ կարում քնեմ:էսօր լիալուսին չի բայց զգում եմ,որ քունս չի տանելու:

anahit96
31.10.2013, 23:52
Որոշել եմ էլ չբողոքեմ

Փոքրիկ շրջմոլիկ
01.11.2013, 00:24
Ես հիվանդանոցի երեխեքը տիպ են, տիպ :)) Երեկ մի վեց տարեկան տղա եկել մեզ պատմում էր, թե ոնց ա իրա մեծ եղբորը ծեծում, որ իրա շունը պալատի դռան չափ ա ( ես երեխեն, որ ասեց դռան չափ ա, իր մաման հակաճառեց ու կես մետր ցույց տվեց, ես երեխեն սկսեց գոռգռալը` չէ, մամա ասում եմ դռան չափ ա ու բրդում էր մորը :D) ու մեզ կուտի, հենց ուզենանք իրանց տուն գանք, որովհետև մենք բժիշկ ենք, ինքը իրանց չի սիրում (երեխեքի համար բոլոր սպիտակ շորերով մարդիկ բժիշկ են): Մի խոսքով մեզ ծեծում էր.

Իսկ եսօրվա բաժնում մի շատ խելոք տղա էր, Ռաֆայելը: Մեծ էր` 9 տարեկան ու լրիվ հասկանում էր` ով ա բժիշկ, ով` քույր, ով` պրակտիկանտ: Քանի որ մեր պրակտիկան հիմնականում մի սենյակում նստած ա անցնում, ինքը ամբողջ պրակտիկայի ընթացքում մեր մոտ էր լինում, պալատում չէր մնում: Բացի են, որ սնդիկ էր, պարզվեց մաթեմ ա սիրում :love Այ ըտեղ սկսվեց մեր թվաբանությունը: Ասում էր մաթեմից հարց տուր, ես էլ մտքիս ինչ թիվ գալիս էր, տենց ասում էի, օրինակ` 5+6*7-3 ու իրար հետ սկսում էինք հաշվել, երկու վայրկյան էր ինձնից հետ մնում :)) : Շատ խելացի էր բոլոր առումներով, բայց հետն էլ լավ չարաճճի: Իմ համար կանգնած էի, ասում էր բռնի ու ջրի շիշը շպրտում էր, գնում աստիճանները բարձրանում էր, կանչում, որ ցույց տա ոնց ա հինգ աստիճանից թռնում, մի անգամ էլ մնացել էր աստիճանների բռնվելու տեղի արանքը, գնացի գրկեցի հանեցի: Հետո մեզ անգլերենից էր քննում: Հա, բա որ երեխեքից մեկը եկավ ասեց միջանցքում չկանգնենք, եկեք խոհանոց մտնենք, ես Ռաֆայելն էլ, թե <ինչ էլ մի գրական ես խոսում, խոհանոցս որն ա, ասա կուխնյա էլի> :D

Բնականաբար իրան չհարցրեցինք ինչի ա եստեղ պառկած, մենակ խոսքի մեջ ասում էր շատ հիվանդանոցներ ա գնացել ու առաջին անգամը չի պառկում.
Բայց դրա փոխարեն բուժքույրից անկետան վերցրեցինք, երբ ինքը հետազոտման էր գնացել ու ենտեղ գրված էր, որ մայրը շատ ա նյարդային եղել հղիության ընթացքում, դրա պատճառով երեխան էպիլեպսիայով ա ծնվել (անհասկանալի էր գրված, քիչ բան հասկացանք)
ինքը ենքան խելացի ու բազմակողմանի զարգացած էր իր տարիքի համեմատ, որ մտքովս էլ չանցավ տխրեմ, կարևորը, որ ինքը չէր նեղվում հիվանդանոցից (բայց մեկ ա բժիշկներին չէր սիրում, ասում էր երեխեքի հետ լավ չեն վերաբերվում, համաձայն եմ իրա հետ)
Որ հետ եկավ, խոսքի մեջ ասեցի.
- ես գիտեմ, որ դու շախմատ շատ լավ ես խաղում, կարող ա ունենաս մոտդ, խաղանք.
- Որտեղի՞ց գիտես,- ջղայնացավ, որ մենակ ինքը չի մեր վրա գուշակություններ անում:)
- Դե գիտեմ (իր անկետայի մեջ գրված էր, որ շախմատ խաղալու ժամանակ ցնցումների մեջ ա ընկել, կորցրել ա գիտակցությունը, բերել են հիվանդանոց, բայց ինքը ոչ մի բան չի հիշում).
- Պապայիս կասեմ կբերի վաղը, կխաղանք.
- Վաղը ուրիշ բաժանմունք եմ գնալու, չեմ կարա գամ.
- Որ ուզենաս, կգաս.

Տեսնեմ ոնց եմ հարմարացնում :)

Skeptic
01.11.2013, 00:39
Ուզում եմ գրեմ, բայց չգիտեմ' ինչ ու ոնց: Սովորաբար, պրիզմայի միջով անցնող դժգույն լույսը բաժանվում ա վառ գունավոր բաղադրիչ-սպեկտրների, բայց իմ դեպքում բանակային պրիզմայով անցնող լույսը կամ կորում ա, կամ փոխակերպվում լույսի հակաթեզիսի: tsak_pilisopa

Էսօր ծառայակիցներիցս մեկի ծնունդն էնք նշում 4 հոգով: Հոբելյարը շոգեքարշի նման ծխում էր սիգարետ սիգարետի հետևից, մյուս 2-ը կլանված հայհոյում էին սենյակի եսիմ որ անկյունից հայտնաբերված հին CD-ի միջից տարփալից հայացքով նայող գեղեցկուհիներին, ովքեր նրանց հաղթում էին շաշկիով ու դուռակով ու հրաժարվում էին մերկանալ, իսկ ես դեմքի անմեղ արտահայտությամբ դանդաղ բնաջնջում էի մոռացության մատնված վաֆլիները, որոնց թվաքանակի սրընթաց կրճատումը կանխվեց դրանց վրա պատահաբար շուռ եկած մոխրամանի շնորհիվ: Իսկ շամշադինյան քաղցրաքաղցր արքայանարնջի (կառալյոկ) առանձնահատկությունն էն ա, որ պինդ ա ու չի խեղդում, դրա համար էլ մենք էինք իրանց խեղդում, ընդ որում' կիլոներով:


Ուֆ, աման, չգիտեմ, էէ, 7.5 ամիս մնաց: :unsure

Նիկեա
01.11.2013, 00:40
Վայ,արդեն աշնան վերջին ամսվա առաջին օրն է,իսկ էդ նշանակում է,որ երեսուն օրից կլինի ձմռան առաջին ամսվա առաջին օրը:Ուխ:Ձմեռ,ես քեզ անհամբեր սպասում եմ:

My World My Space
01.11.2013, 08:49
Գործի էն ամենանեղ մաջալին հեռախոսս զնգում ա, վերցնում եմ։ Ձայնը.
- բարիրգուուն ապե՛։
- բարիրգուն։
- Սեդայի նշանաՁն ա, ապե՛։
- ո՞ւ…
- հեԴդ խոսալու կա, ապե՛։
- հաստա՞տ ես որոշել որ հենց ի՛մ հեԴ խոսալու ունես, ապե՛։
- դու Հովոն չե՞ս, ապե՛
- հա
- Բա Վռամն ա, ապե՛
- Վռամ ջան, սխալ ես զանգել, ես Սեդա անունով աղջիկ չեմ ճանաչում։
- վայ, ներող, ախպերը՜ս… հարազաԴ, մի բան հարցնեմ էլի, էս համարը հենց սֆթուց քո՞նն ա էղել։
- հա
- կարո՞ղ ա ծախսես, ապե՛
- չէ
- լա՜վ, ախպե՛րս, ներող, քեզ բարիքշեր։
- քեզ էլ…

Սբանվեմ ես… © ՀայկՕ

Լուսադեմին մի աղջիկ ա զանգել, շշուկով ասում ա.
-Հովո ջան, Սեդային ասա, թող շուտ հելնի տուն գա… Վռամը գժված ա…,- ու անջատում ա…

Հ.Գ. ես ձեր դիվիզիան ….

Alphaone
01.11.2013, 15:34
Համալսարանի առաջին հարկում մաքուր ջրի ծորակ կա, առանձնացված բաժանմունք է՝ հանրակացարանային: Ամեն օր էնտեղից թեյնիկով ջուր եմ վերցնում: Էս անգամ էլ գնացի, ջուրը վերցրեցի, վերադառնում եմ, պահակը երկիմաստ ժպիտով.
- Մեր պոլյակը ո՞նց ա:
- Ո՞վ:
- Էն լեհ ուսանողը, որ մեզ մոտ ա մնում:
- Ա՜, ես չգիտեի, որ exchange ուսանող ունենք:
էս բառը ինքը երևի սխալ հասկացավ ու ինչ ասես դրա տակ չհասկացավ՝ դատելով դեմքի արտահայտությունից:
- Ուղղակի ջուր էի վերցնում, - չգիտես ինչի արդարացա ես:
- Հա՜, - դեմքի եռիմաստ արտահայտությամբ ձայնարկեց պահակը:
Գրազ կգամ, ինքը վստահ էր, որ ես հենց լեհ ուսանողի մոտ եմ եղել, հատկապես խորհրդավոր exchange-ից հետո :(

CactuSoul
01.11.2013, 16:18
«Ինչ-որ երկար չկտրվեցի՞ր, չես ուզում մի հատ տեսնել՝ տեղում ա, տեղում չի… Չեմ հասկանում, չես անհանգստանո՞ւմ», - մտածում եմ կես կատակ:
«Ինչի՞ համար:D»:
«Դե եսի՞մ:)) Համ էլ՝ անհանգստացողը դու ես, ես պիտի՞ ասեմ՝ ինչի համար:P»:
«Լավ, հես ա փորձեմ:oy»:
Ձգվում եմ, հայացքս ուղղում ձախ: Եթե բախտս բերում է, այսինքն՝ Դավիթը տեղում չի, Արթուրը մի քիչ աջ է նստած, Դավիթի մոնիտորի վերևից հնարավոր է լինում տեսնել նրա ճակատն ու գլխի վերին հատվածը՝ պատուհանագոգին դրված կակտուսի՝ վարագույրին նետած ստվերի կողքին… Չեմ կարող բացատրել, բայց խաղաղվում եմ մի տեսակ:
«Ըհը, տեսար: Ո՞ւ: Էդ քեզ ի՞նչ տվեց»:
«Ըմմ… Դրա պատճառով մեջքս ուղիղ եմ նստում: Քի՞չ բան ա:beee:D»:

Այ սենց ինքս ինձ հետ խոսում, ինքս ինձ վրա «կայֆավատ» եմ լինում ամբողջ օրը: Ղզիկացել եմ, բլին :}

:oy


Հ.Գ.
Շուտ եմ ասել՝ տարիքիս նայել չկա. գետինը մտնելու հեչ հավես չունեմ :D

Srtik
01.11.2013, 17:47
Ռումմեյթս դիետայի վրա է։ Գիշերվա կեսին մեկ էլ ասում է.
-Հիմա նենց հավեսով խինկալի կուտեի։
Ու էդ պահին զգում եմ, որ ես էլ եմ սոված։
-Ես էլ,-սիրտս ի՞նչ ուզի, որ լավ լինի,- պոմիդորով ձվածե՛ղ… մամայիս սարքածը։
-Ուրիշ բան չկա՞ր՝ ուզեիր, տնաշեն,- զարմանում է։
-Չէ, մամայիս սարքած պոմիդորով ձվածեղը շատ համով ա։ Մեծ հաճույքով կուտեի հիմա։:nyam
-Ինչի մամադ ո՞նց ա սարքում։
-Դե պոմիդորով ու ձվով։
-Դու լրիվ գիժ ես բայց…
- :'

Նիկեա
01.11.2013, 18:32
,,Անաստասիա,, մուլտիկից հիշում եմ էս արտահայտությունը. ,,Ինչքան նման են երեխաների տղամարդիկ,,:Իսկ ,,Մարտին Միստեր,, մուլտսերիալից էս. ,,Ճիշտ է,Բիլի,դու մարսեցի ես,բայց ինձ համար իրական այլմոլորակայինները շարունակում են մնալ կանայք,,:Երկուսն էլ ինձ շատ են դուր գալիս ու երկուսի հետ էլ համաձայն եմ:

melancholia
01.11.2013, 18:32
Ասում եմ խաթրիս մի կպեք, ես ահավոր վատն եմ դառնում, շատ վատը: Մեկ ա , չեն հավատում, ասում են, դու չես կարա չարը լինես, ինչ պիտի անես որ՞, ամենաշատը թեթև վիրավորես: Դե արի ու բացատրի, որ այ ընկերներ, ես կարողա չվիրավորեմ, բայց էնպես հարվածեմ թույլ տեղիդ, որ տարիներով ուշքի չգաս, ու հետն էլ ոչ մի մեղքի զգացում չունենամ: Բայց դե, ինչ արած, մեկ ա չեն հավատում, որ ես կարամ հրեշ դառնամ:Հըլը ու փորձեք ոտքս տրորել, էն ժամանակ կհամոզվեք:

Meme
01.11.2013, 22:07
...նենց մի տեսակ լուռա հոգիս՝ այսօր չէ, այլ հենց հիմա , ուզում եմ խոսել, բայց չի ստացվում...
ուրիշ եմ, հա հենց հիմա, ոչ թե այսօր...
չեմ սիրում ինձ մելանխոլիկ
ես վաղուց լքել էի էդ կերպարիս....

Արևհատիկ
01.11.2013, 22:44
Ժամանակ կար, որ իմ միակ ցանկությունը Երևանում աշխատանք գտնելն ու էնտեղ տեղափոխվելն էր: Ու իմ մտքի ծայրով էլ չէր անցնում, որ կարող ա հնարավորություն լինի ու ես չտեղափոխվեմ Երևան:
Հա հենց տենց, չեմ ուզում, չեմ գնալու: Նորմալ աշխատավարձով աշխատանքն էլ կա Երևանում, բայց չեմ ուզում ու հերիք ա ինձ ասեք, որ գնամ էստեղից, որ իմ տեղը Կապանում չի :beee Էս պահին հաստատ չեմ գնալու:
Ու ընդհանրապես, ստեղ ինձ համար շատ լավ ա :yea
Մեզ նման աննորմալ էլ մենակ մենք ենք:
Սիրում եմ :love

Peace
01.11.2013, 23:28
էսօր էն լավաշի թեման նենց մի տեսակ կարոտ առաջացրեց Հայաստանի հացերի նկատմամբ մտածեցի յություբում սրչ տամ մի բան բերի թխեմ. գրեցի՝ ինչպես հաց թխել տանը, որպես արդյունք ի՞նչ բերի լավ է՝ ինչպես անել բոցեր լուցկու միջոցով...

Երկիրը երկիր չի հո զոռով չի, ուզում ես հաց թխել սովորես, լուցկով բոց անել են սովորացնում:

impression
02.11.2013, 01:42
ես նրան դու-դու, նա էլ թե՝ Two Face...
թու՜ քո ֆեյսին հա :angry

Ռուֆուս
02.11.2013, 02:56
Չգիտեմ ով ոնց, բայց անձամբ ես ահավոր կարոտել եմ :)) Ինչ օրեր էին, ամեն օրը մի խինդ մի ուրախություն... :))


http://www.youtube.com/watch?v=pBraXYJfZzA

Mephistopheles
02.11.2013, 05:39
Կարծում եմ արդեն ժամանակն է որ համասեռամոլները կարողանան ամուսնանալ Հայաստանում… Ժամանակն է որ մարդն իրեն ամբողջոկվին ազատ զգա Հայաստանում…

Vardik!
02.11.2013, 18:02
Մթություն,լռություն,մենություն: Կոմպը՝ դեմս,թեյը՝ կողքիս:

Ինքնամոռաց գրում եմ: Արդեն չեմ հիշում՝ մեկ էլ երբ էի սենց գրել:

Mephistopheles
02.11.2013, 21:09
http://youtu.be/YHnw0we6QNI

ժող հլա լսեք… մանավանդ երկրորդը.formidable

Բյուր, լսի դու կհավանես…

Skeptic
02.11.2013, 23:01
Վաճառվում է Sarge ֆիրմայի պլանշետ: Օգտագործվել է 3 տարի, գտնվում է նորմալ վիճակում, գույնը' շագանակագույն: Ունի ուսին գցելու հարմարանք: Օֆիսային ատրիբուտներից բացի հնարավոր է տեղադրել երգեր, ֆիլմեր, գրքեր, հիգիենայի պարագաներ, հրուշակեղեն, պատրաստի կամ պատրաստման ենթակա սնունդ և այլն: Կարող է ծառաել նաև որպես նստելու տակդիր: Հետը տրվում է 2 կարգավորիչ:
Նկարը' սպոյլերում:
Ցանկացողները դիմեն ՀՀ ՊՆ:

http://i.imgur.com/Js9CPZc.jpg

Alphaone
03.11.2013, 00:12
Էսօր պատահաբար նկարը ձեռքս ընկավ: Կարճ մազերով, հոլիդեյ, քրքրված շալվարով, կովբոյական ոճի էլի ջինսից կուրտկայով աչոն էր, բայց երևի իրեն տղայի տեղ էր դրել: Էնպես չի, որ եսիմինչ սիրուն էր, բայց աչքերում կրակ կար, իսկական կրակ, նախանձելի վառ կրակ: Մի տեսակ չեմ հավատում, որ տաս տարի անցել ա էդ լուսանկարն անելուց, արդեն տաս տարի կլինի, որ ինքը մեռած ա: Հիմա իր փոխարեն ես եմ ու ինչքան ուզում եմ իմ մեջ իրեն վերակենդանացնել, էնքան ավելի ժրաջան են իրականության որդերը լպստում կմախքը: Սկսում եմ համակերպել, որ ինձ ժամանակին կենդանի թաղեցի...

Meme
03.11.2013, 01:52
մեկ մեկ նենց սիրում եմ հեռուն նայել, ու շատ հեռուն նայելիս երբեմն վախենում եմ, հա հա, վախենում եմ մտածել, օրինակ մահվանս մասին, բայց երբեմն էլ նենց հաճելիյա մտածել այ 20 տարի հետո ինչեր փոխված կլինեն, ու էդ հաճելիին գումարվու մէ հետաքրքրության զգացումը, ու ընկնում եմ մտքերիս գիրկը...
եսիմ...տեսնես ինչեր փոխված կլինեն...

Աբելյան
03.11.2013, 14:54
2 տարի առաջ էս օրն էր: Զինկոմիսարիատում պավեսկա տվեցին նոյեմբերի 23-ի համար: Էն ժամանակ արդեն մի ոտով բանակում էի ինձ զգում: 2 տարի անց ինձ արդեն մի ոտով տանն եմ զգում::)

Նիկեա
03.11.2013, 16:50
Ասում են ինչի ես ձեռքերդ գրպաններդ դրած ու գլխարկը գլխիդ քաշած ման գալիս,իբր ըտենց պոտենցիալ մարդասպանի եմ նմանվում:Բա ինչ անեմ:Մետրանոց կրունկներով,արևային ակնոցները ճակատիս մեխած քանդվելով քայլեմ,որ հանցագործի տեղ չդնեն:Մեռնեմ,թե հասկանում եմ էս մեծերին::think

Աթեիստ
03.11.2013, 21:48
Բանակում մի բժշկուհի ունեինք, շատ կիրթ ու խելացի կին էր: Մի օր տեսնեմ սենյակում նստած գիրք ա կարդում ու հռհռում: Որ ներս մտա, տեսնեմ աստվածաշունչ ա կարդում, էն էջերը, որտեղ նկարագրվում են, թե ինչ ա սպասում «ճշմարիտ աստծուց» շեղվողին ու նրա ազգուտակին: Եթե նույնիսկ մենակով կարդալուց մարդուն բացում ա, ո՞նց կարա քննարկման մեջ բացակայի «խինդն ու ծիծաղը»:
Եթե բացակայում ա, ուրեմն քննարկողներից ինչ որ մեկի բերանը փակում են:
Ես ձեզ մաղթում եմ քաջ առողջություն ու բարի բախտ: «աստված» ձեզ հետ:(© լրիվ ուրիշ մարդու)

impression
03.11.2013, 22:45
հիմնականում էն մարդիկ, ովքեր շախմատի անունը լսելիս սկսում են հետդ խոսել ա-լյա գրոսմայստեր, պարտվում են երրորդ րոպեն չանցած

մի շփոթեք էդ ազնվագույն խաղը նարդու հետ, էլի

Meme
03.11.2013, 22:50
ու երբ ես ուզում եմ ժպտալ, շատ մարդիկ էդ ժպիտից վատ են զգում իրենց...

-ժողովուրդ ժպիտը ձրիյա, ես ձեզանից չեմ գողացել, ես ինձանով եմ վաստակել այն, ու ես ձեզ պարտք չեմ...

.... ժպտացեք այն ձրիյա՜( բարի մարդկանց համար )...


դժվարա...:hogoc hanox smayl

Skeptic
04.11.2013, 01:07
Տղերքից մեկի հետ մի բանկա Նուտելայի վրա գրազ էի եկել, որ Հնդկաստանի մայրաքաղաքը Դելին չի: Գրազը հաղթեցի:












http://i.imgur.com/NaaoMwi.jpg

Srtik
04.11.2013, 12:27
Էն օրը մարզասրահից եկանք տուն, սառնարանում պիցցա կար, հանեցի մի կտոր ու տանում էի բերանս, էդ պահին Անին միանգամից հայտնվեց խոհանոցում ու պիցցաս ակնթարթորեն ձեռքիցս թռցնելով՝ գցեց աղբարկղը։ Բերանս մնաց բաց։ Ախր սովից մեռնում էի։ ։( Սպանախը հանեց, դրեց դիմացս, թե՝ սովա՞ծ ես, էս կե՛ր։
Էդպես սոված էլ մնացի։
Էսօր էլ դաս էինք անում, շոկոլադ կար մոտս դրված։ Մեկ էլ Անին ձեռքը երկարացրեց, որ վերցնի, միանգամից շոկոլադն ինձ քաշեցի։ Փորձեց ավելի երկարացնել, էլ ավելի հեռացրի։ Ասի՝ չի կարելի, համ էլ սառնարանում սպանախ կա (դե վերջիվերջո դիետայի վրա է, գիշերվա կեսին ի՞նչ շոկոլադ)։ Մեկ էլ տեսնեմ՝ խեղճը լացում է։ Էնպես խղճացի, էլ ասելու չի։ Ինչքան մոտեցրի շոկոլադը, որ վերցներ, ասեց՝ չեմ ուտելու։ Սրտիս դարդ եղավ։ ։(

Փոքրիկ շրջմոլիկ
04.11.2013, 17:47
Ինձ թվում էր էս պրակտիկան ավելի վատ ա անցնելու, քան նախորդը, որովհետև նախորդին գոնե հիվանդանոցի մեջ ուր ուզում գնում էինք, ինչ ուզում անում էինք, իսկ Արաբկիրում խիստ էին վերբերվում ու նույնիսկ ճաշարան չէր կարելի գնալ: Բայց մի կարևոր հանգամանք հաշվի չէի առել՝ որ սա մանկական հիվանդանոց ա ու երեխեքը չեն թողի որ դու ձանձրանաս :)

էսօր էլ բուժքույրը օգտվեց մեր ներկայությունից ու ջերմություն և ճնշում չափելը մեզ հանձնարարեց: Վերցրեցինք ջերմաչափեր, անձեռոցիկներ, ճնշաչափ ու ուղևորվեցինք պալատներով: Մտանք պալատ ու սկսեցինք իրար վրա գցել, թե ով ա ճնշում չափելու: Տանը շատ եմ չափել, բայց ինձ թվու էր երեխեքինը դժվար ա լինելու, ասեցի ես փաս: Տենց խմբակային մանժետը կապեցինք, ֆարենդոսկոպը դրեցինք, հավաքեցինք տեղը տեղին, եկավ չափելու պահը: Երեխեքից մեկը հենց տանձիկը սեղմեց, մանժետը քանդվեց, սաղ խառնվեց իրար: Եկավ մյուսի հերթը, էլի նույն պատմությունը, երրորդի ժամանակ մանժետը թեթևակի բռնեցինք որ չթռնի, բայց չէինք կարում սլաքով կամ ֆարենդոսկոպով որոշել ինչքան ա ճնշումը՝ պարզ չէր լսվում: Տենց մի 4 անգամ փորձեցինք, չկարացանք, ուզում էինք գնայինք արդենմ, էս եեխու մաման ասեց՝ փորձեք, որ սովորեք երեխեք ջան, ես էլ եմ եդպես սովորել, դուք հանգսիտ փորձեք, վերջում ես կչափեմ, կլրացնենք թերթիկը (բուժքույր էր :D ): Վերջը Մամային խնդրեցինք նույն պալատի մյուս երեխունն էլ չափի, խայտառակ եղած դուրս եկանք: :)
Հասկացա, որ մեծի ու փոքրի ճնշում չափելը նույն բանը չի, ջերմաչափերն ու անձեռոցիկները վեցրեցի, գնացի ջերմություն չափելու: Մտա առաջին պալատ, անծանոթ լեզվով էին խոսում (Սիրիայից էին) ջերմաչափը ցույց տվեցի, հասկացրեցի որ ջերմությունն եմ չափելու, երեխուն նստացրեցի, դրեցի ջերմաչափը, հինգ րոպեից հանեցի 35,5 էր ցույց տալիս: Սրբեցի, նորից դրեցի, մաման մի քիչ վախեցավ, տեսա չեմ կարա հասկացնեմ որ սխալ էր դրած եղել, սուս ու փուս սպասեցի հինգ րոպե: Հանեցի` 35,7, ուզում էի հասկացնեի որ երևի ջերմաչափը լավը չի կամ երեխեն ձեռքը պինդ չի պահում, չկարացա: Ջերմաչափը տվեցի, որ նայի, մտածեցի կհասկանա ինչ եմ ասում. նայեց նայեց, տեսավ ցածր ա, աեց.
- Լավ, շատ լավ, օքե՞յ
- Օքեյ, օքեյ.
Ձեռքս դրեցի երեխու ճակատին՝ տաք չէր, թերթիկում գրեցի 36,6 : :oy
Պալատից դուրս եկա, տեսնեմ երեխեքը պատուհանի մոտ նստած ճնշում ու ջերմություն են հորինում, լրացնում թերթիկները: Հեչ սրտովս չէր ետ, բայց վերջում տենց նկարած թվերով հանձնեիցինք թերթիկները բուժքրոջը, հազիվ բերանս փակեցի, որ չասեմ անկապ թվեր են: Բոլորիս պրակիտիկան հինգ փակեց, հրաժեշտ տվեցինք մեր անհոգ օրերին` պրկտիկային ու գնացինք տուն:

Բայց մինչև հիմա սիրտս կախ ա` մտածում եմ կարող ա երեխեքից մեկը իրոք լավ չլինի, բայց մենք որ իրա ամեն ինչը նորմալ ենք գրել, բուժքույրը բանի տեղ չի դնի. :8

Այբ
04.11.2013, 20:06
Մի ժամանակ ոնց որ մոդա լիներ. բոլորը արաբական երգեր էին լսում,դիսկեր էին գնում և այլն...
Էսօր երթուղայինով տուն եմ գնում, վարորդը արաբական երգեր էր լսում... չգիտեմ ինչի՝ ծիծաղս եկավ: Ախր մեր երթուղայինի վարորդները սովորաբար ռաբիզ երաժշտություն են լսում, մյուս կողմից էլ՝ արաբական երգեր լսելու մոդան ոնց որ անցել է::D

Տեսնես՝ մեր ազգի համար ինչի՞ է ամեն ինչ մոդայով (բուհ ընդունվելը, մի ժամանակ ազգովի լոտո խաղալը, Սևակ կարդալը...)::think

Այբ
04.11.2013, 20:47
Տանը մենակ էի, դուռը թակեցին: Բացում եմ՝ ջրի մարդն է: Հայացքը երբեք չեմ մոռանա...խեղճ մարդը լեղաճաք եղավ, բայց բան չասեց: Էդ մարդը, որ գնաց, տարօրինակ հայացքից հասկացել էի, որ իմ հետ մի բան էն չի...շտապ վազեցի հայելու մոտ ու ինչ տեսնեմ...դեմքս լրիվ սև մուր:
Առահասարակ չեմ շպարվում, բայց էսօր խելքիս ինչ էր փչել, աչքերիս տուշ էի քսել: Չգիտեմ՝ ոնց էր եղել, բայց տուշը տարածվել էր ու ամբողջ դեմքս սևացել էր:

Մարդ պետք է մեկ-մեկ իրեն հայելու մեջ նայի, որ ուրիշներին չվախեցնի::D

Անվերնագիր
04.11.2013, 22:36
Տաք չայը, թոնրի լավաշը, տնական կարագը սեղանին : Փայտից վառարանը սենյակում,կատուն վառարանի տակ մունջ-մունջ քնած, իսկ դու՝ քո սիրելի ճռճռան բազմոցին նստած, կարդում ես ««The Hitchhiker's Guide to the Galaxy»»: Ստեղ պակասում ա մենակ ձմեռվա իրիկունը՝ հողմը մեգով երկինք առնող:

Alphaone
04.11.2013, 22:57
Ինչի՞ են բաժանումներն էսքան ահավոր, եթե անգամ դու ես բաժանման նախաձեռնողը՝ շատ լավ տեսնելով հետևանքները... :cry

Arpine
05.11.2013, 14:06
Դեմք են էս կապիկները :)), դաժե իրենք են արդարություն ուզում :)

http://www.youtube.com/watch?v=meiU6TxysCg

Այբ
05.11.2013, 16:49
Քեռուս աղջիկը սիրում է նկարվել: Եթե համաձայնվում ես իրեն նկարել, ուրեմն մի երկու նկարով ինքը չի բավարարվում: Ինչևէ: Հեռախոսով ահագին նկարել էի, բայց էլի.
_Մի երկու անգամ էլ նկարի ու վերջ...
Մեկ էլ կողքից տատս ասում է.
_Ա՛յ բալա ջան, էդքան նկարեցիր, կադր մնա՞ց, որ էլի նկարում ես...
:D

Chuk
05.11.2013, 17:19
Տանը պատկից հարևանիս միացրած երաժշտությունն եմ լսում, աշխատանքի տեղը՝ կողքիս նստողների ականջակալներից եկող:
Վերջը թեմա եմ բացելու. «Հարևանիս լսած երաժշտությունը»: Կամ էլ «Հարևանիս լսՑՐած երաժշտությունը» :))

StrangeLittleGirl
05.11.2013, 17:40
Իմ նոր կոլեկտիվում բոլորը խոսում են իրենց թոռնիկներից, իսկ ես` իմ տատիկից: Ու մենք հաշտ ու համերաշխ ապրում ենք:

Այբ
05.11.2013, 19:12
Հորեղբորս տղային Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» վեպն էի խորհուրդ տվել կարդալ: Էսօր գիրքը, որը վերադարձրեց, ըդգծված տողեր ցույց տվեց, որ կարդամ. «Օ՜, ինչ լրջությամբ էր նա նկարում իր դեմքի պաստառին...Ռաֆայել, Մոդիլյանի, սրանք գլուխները քարովն են տվել, նկարիչը՝ կանայք են: Հաճախ էր նա սիրում մտածել՝ ինչ կլիներ, եթե հանկարծ կանայք ...նաև պոչ ունենային: Ի՜նչ տարբեր գույների կներկեին, ի՜նչ զարդեր կհորինեին այդ պոչի համար...ժապավեններ կկապեին...»:
_Տեսա՛ր, ճիշտ եմ ասում, էլի...աղջկան լողանալուց հետո պիտի տեսնես, որ կարողանաս աղջկա իրական դեմքը տեսնել: Դրա համար էլ վախենում եմ նկարիչների ցեղից: Վա՜յ, ձեր էդ նկարիչների ցեղին,-հորեղբորս տղան է ասում:

Վեպը կարդալուց առաջ աղջիկներին ու կանանց անվանում էր «Եվայի ցեղ», իսկ հիմա՝ «նկարիչների ցեղ»::D

Chilly
05.11.2013, 20:20
Ժող չգիտեի որտեղ գրեմ որ շատ մարդ կարդա.
Շատ շտապ ռեզուս բացասական 1-ին կարգի դոնոր է պետք հետևյալ պայմաններով.


1. Քաշը՝ տղամարդիկ 65+, կանայք՝ 55+
2. Չեն հիվանդացել մալարիայով կամ խոզուկով
3. Չունեն դիաբետ, ճնշման տատանում, ալերգիա դեղերի նկատմամբ
4. Վերջին 6 ամսվա ընթացքում չեն լքել ՀՀ տարածքը


Արյունն անհրաժեշտ է 3 օրական փոքրիկի արյան փոխներարկման համար: Խնդրում եմ տարածել, առկայության դեպքում գրեք ինձ՝ PM-ով, որ ժամին էլ որ լինի: Ընկերոջս երեխայի համար է պետք, խնդրում եմ տարածեք որտեղ կարող եք:

Meme
05.11.2013, 21:40
ռիսկ էլ չեմ անում, գրառում անել էս գրառումից հետո, բայց աշխարհում երբեք թող ոչ մի երեխա չունենա նման բուժօգնության կարիք:(...
առողջ եղեք...
ուրիշ գրառում ունեյի անելու, բայց...
սա ավելի թանկա...


հ.գ՝ չգիտեմ էլ կտուգանվեմ...

Այբ
06.11.2013, 18:36
Մի ժամանակ, երբ բջջային հեռախոս չկար, մարդկանց համար երևի ավելի հեշտ էր: Եթե ինչ-որ մեկը ուզում էր քեզ հետ խոսել, զանգում էր տան հեռախոսին.
_Ասա՛, թե իբր տանը չեմ,- ինչ հեշտ է եղել խուսափել պարտադրված խոսակցությունից:

Իսկ հիմա բջջային հեռախոսները կթողնեն, որ կորչես: Շատ-շատ մի քանի ժամով անհասանելի լինես, բա հետո...:8

Meme
06.11.2013, 20:57
վաղուց պատշգամբ դուրս չէի եկել, էնտեղ էր աշխարհս, երազանքներիս թռիչքը դեպի երկինք ամռանը....
ոչ թե հաճելի չի, այլ չեմ հասցնում....
արդեն երկու օրա հասցնում եմ մի քիչ գոնե էնտեղ մնալ, բայց էլ աշնան հոտը չկա, էլ աշուն չի, չոր ու սառը ձմռան հոտնա մոտենում՝ ծխախառը...
ես կարծես չհասցրեցի կշտանալ, բայց վայելեցի ...

ԱնԱիդա
06.11.2013, 21:21
օտարացած անհանգստություն...
: Любовь

Alphaone
06.11.2013, 21:43
ինչ-որ տագնապ կա ներսումս, ոնց որ սարսափ ֆիլմում հայտնված լինեմ, ամեն վայրկյան մղձավանջի եմ սպասում, ինչ է թե մի օր ոչ մի տխուր արկած չեմ ունեցել... թեև չէ, հիշեցի, էսօր պրինտերը ոչ մի տեղ չկարողացա լիցքավորել, որ չեկ, հաշիվ ֆակտուրա, նման թիթիզ-միթիզ բաներ էլ տան, բայց դե դա չի կարելի վատ բան համարել իմ մնաած սարսափների կողքին. մի քանի ժամ մնաց, եթե էլ ոչ մի վատ բան չլինի, ուրեմն իդեալական օր եմ ունեցել... :love

Աթեիստ
06.11.2013, 22:24
Մտնում ես լրիտվական կայք, ինչ որ նյութ կարդալու համար։ Առաջի տպավորությունը, որ լրագրողը 3 օր առաջ շուկայում կանաչի էր ծախում, էսօր ստիպել են բժշկական թեմայով նյութ գրել։ Գուշակում ես հոդվածն ինչի մասին էր, ուզում ես կարդաս մեկնաբանություններ։ Առռը հա՛։ Ի՞նչ մեկնաբանություն, եթե մեջը մի հատ հայերեն տառ չկա։ Թքում, դուրս ես գալիս։

Պտի ընտրեմ 2-3 լրատվական կայք, մնացած սաղին բլեքլիստ անեմ, պրծնեմ։ Մնաց դրանք գտնեմ։

Meme
06.11.2013, 22:39
փոքր ժամանակ, որ զուռնայիձայնն էինք լսում , եթե առանց մեքենայի ազդանշանի էր, ուրեմն փահլեվանն էր շենքի ետևում, արագ մամայից 200դրամ էի վերցնում ու վազում, որ նայեյի...:love
բայց ամենասիրածս մասը, երբ իրա ծիծաղելի դեմքով իջնում էր թելի վրայից, կանգնացնում կարծես ստիպողաբար մեքենաները, ու սկսում մեքենաների վարորդներից փող հավաքել..:)

բա որ բամբակի մեքենան էր գալիս, կամ <գրանդ քենդիի> մոտոցիկլետը...


էհ մանկություն...լավ էր էլի...


հ.գ՝
հիմա, էդ էլ չկա...անգույն մանկությունա հիմիկվա երեխեքի համար:(...

Smokie
07.11.2013, 11:57
Մի տեսակ զարմանում եմ Michael-ի վրա, ինքը համ խտրականություն չէր դնում, black ե՞ս թե՞ white, համ էլ սեփական մաշկի գույնն էր փոխում: Ոնց որ իր սկզբունքներին դավաճանի: Համ էլ սև Մայքլը շատ ավելի սիրուն էր իմ կարծիքով՝ գույնը փոխելուց հետո սփրթնած էր: Էլ չեմ խոսում էն մասին, թե ինչի՞ց մահացավ::(


http://youtu.be/sOnqjkJTMaA

E-la Via
07.11.2013, 12:48
Ուզում եմ կյանքը մի անգամ էլ ինձ երես տա:
Ուզում եմ մի անգամ էլ ես իրա լյուբիմչիկը լինեմ:
Էն որ կողքից նայեն ասեն , բայց ինչ երես առածի մեկն ես դու:

Այբ
07.11.2013, 18:23
Մի հատ ընկերուհի ունեմ հեռախոսի ժամը միշտ 3 րոպեով հետ է: Ու երբ հարցնում ես, թե ինչի՞ համար չի ուղղում, պատասխանում է.
_Որ զանգը շուտ տա...:D

Lílium
07.11.2013, 18:54
80-ականներ: Տատիկիս հորաքույրը` Գայանե տատիկը (մենք Գայեն բաբո էինք ասում,դժբախտ էլ կին էր), Էդ ժամանակ կլիներ երևի 76 տարեկան,հազիվ քայլելով գործից տուն ա գնում,տեսնումա մեքենայա գալիս(իրեն թվում ա մեր գյուղացիա) ձեռքը բարձրացնում ա,ասում.
-Բալա ջան,բալա,կանգնի, ինձ էլ մինչև կենտրոն տարեք էլի:
Դե մեքենան էլ կանգնում ա,էս մեր Գայեն բաբոն նստում ա,իջեցնում են,որտեղ ասում ա ու տուն գնում:
Էս մեր Գայեն բաբոյի թոռն էլ(ոչ հարազատ,ուղղակի իրենց տանն էր ապրում)` հայտնի լրագրող,Կարեն Դեմիրճյանի մոտ ընկեր,Երևան հանդիպում ա Դեմիրճյանին,հարցնում,թե իրենց գյուղ գնաց, ոնց անցավ և այլն: Դեմիրճյանն էլ պատմում ա ոնցա անցել,նաև պատմում ա,որ գյուղում էլ ճանապարհին մի մեծ կին խնդրեց իրեն էլ մեքենայով տուն տանեն: Ավելի մանրամասն պատմելուց հետո հասկանում ա,որ էս մեր Գայեն բաբոն ա եղել: Հետո հարցնում ա բաբոյին,թե գիտեր ում հետա գնացել,մեր բաբոն էլ ասում ա.
-Այ որդի,դուզն ասած չհասկացա ումոնցից էր,բայց լավ խելոք տղա էր,տուն էլ բերեց,ինձ համար էլ ինչ տարբերություն` ով էր: :)

Այբ
07.11.2013, 19:01
Որևէ անծանոթ մարդու բնավորության մասին պատկերացում կազմելու համար, բավական է ոչ միայն տեսնել նրա լուսանկարը, այլև այն նկարները, որը նա տեղադրում է իբրև իր գլխավոր նկար (թեկուզ վերցնենք ակումբցիների ավատարները): Բնական է, նկարն էլ չպիտի ընկալես որպես տվյալ մարդուն ռեալ արտացոլող: Ասենք (օրինակի համար)՝ իմ ավատարը բալետի պարուհու նկար է: Դա ոչ թե նշանակում է, թե ես էլ եմ բալետի պարուհի, այլ իմ հոգեվիճակը (թեթևություն, հանգստություն) արտացոլող պատկեր է ուղղակի... Ինչևէ...Երևի էսպես եմ մտածում, որ որոշ ակումբցիների վախենալու ավատարների պատճառով, իրենցից էլ եմ վախենում...:D

Անվերնագիր
07.11.2013, 20:48
Էտ երեկ էի ես երիտասարդ ու հիասքանչ, երբ 17-էի, իսկ հիմա 18-եմ, ու արդեն մեծ եմ տենց զիբիլների համար...

Այբ
07.11.2013, 21:31
Մի ժամանակ տետր ունեի, ուր գրում էի ամեն ինչ՝ իմ հետ կատարված դեպքերը, տպավորություններս, մտահոգություններս...Գրում էի էնպես, կարծես թե խոսում եմ մտերիմ ընկերոջս հետ: Մի խոսքով՝ անձնական օրագիր ունեի, որը ինձանից բացի ոչ ոք չէր կարդում:
Ինչքան ժամանակ է, ինչ օրագրիս մեջ չէի գրում: Նույնիսկ մոռացել էի օրագրիս մասին, երբ պատահաբար այն գտա: Զարմանալի է, բայց էնքան հաճույքով կարդացի: Բայց տետրս , այսինքն՝ օրագիրս, պատռեցի: Հարցը նրանում չէ, որ գաղտնիքներ շատ ունեի և վախեցա, թե հանկարծ ուրիշը կկարդա: Ուղղակի պատռեցի...Իսկ թե ինչի՞ համար, ինքս էլ չգիտեմ: :8
Դրա համար էլ հիմա արդեն փոշմանել եմ:

Այբ
07.11.2013, 21:41
Վա՜յ, ստացա երկրորդ աստղիկը::oy
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վարկանիշ են տվել::)

Արևհատիկ
07.11.2013, 22:18
Ախր շատ կարևոր բան ա է էս անտեր սերը :love
Էն պահը, երբ շրջապատումս մեկը չկա, որ սիրահարվեմ, ներսումս դատարկություն ա, երևակայությունս էլ լրիվ անջատված ա, որ գոնե երևակայական սիրահարվեմ, անկախ ինձնից սկսում եմ ինքնասիրահարվել :fool
(Էնքան, որ մեկին սիրեմ էլի)

Meme
07.11.2013, 22:25
տարօրինակ, անհասկանալի, անդուր ու զզվելի զգացումա :8...
մինչև 21 տարեկանս ես երեխայի պես սպասել եմ էդ տոնին, իմ տոնին...
էլ չեմ ուզում գաս, մինչև երազանքս հետդ չբերես, մինչ քեզ...ոնց անցած տարի...
կապրիզնի եմ...
կներես, բայց էս տարի ավելորդ ես...
հիմար եմ...բայց ես չեմ ուզում գաս...
22ին սպասել չեմ ուզում, մեծանալ առավել ևս...


հ.գ՝ տնեցիների աչքից շաաատ հեռու՜

E-la Via
07.11.2013, 22:27
Ակումբից բացի ոչ մի այլ սոցկայքում գրանցված չեմ, որ կարողանամ ստատուսատիպ բան գրել, բայց հիմա նման բան գրելու կարիքն ունեմ: Ներեցեք ոչ տեղին գրառման համար: Ուղղակի էսպես միամիտ հավատով կհավատամ, որ նա լսում է:

«Երբ ես գնամ հեռու-շատ հեռու՝ չտանջվելով ու այլևս չանհանգստանալով, այդժամ միգուցե ինչ-որ մեկը հանգիստ շունչ կքաշի, իսկ ինչ որ մեկն էլ կլացի ինձ համար... Միգուցե...»:
Ես միայն այսօր եմ իմացել, որ օդնոյում պրոֆիլ ես ունեցել, որ այն մինչ օրս կա ու որ վերջին ստատուսդ սա է եղել:
Դու էստեղի հետ կապված կասկածներով ես հեռացել, իսկ ես ամեն ինչի հանդեպ լիքը կասակծներով եմ համակված հիմա, բայց էս կասկածամիտ տրամադրվածությամբ արի գոնե էսպես ասեմ, որ իսկապես ցավում քեզ չտեսնելու հետ կապված վախերիս տեղի տալու, չհամառելու, ինչպես նաև ինձ ուղղված վերջին խնդրանքդ չկատարելու ու ամենայն հավանականությամբ մոտ ապագայում դրան հակառակ քայլ անելու համար:
Կարոտում եմ, շատ...

Skeptic
08.11.2013, 01:05
Էսօր ճաշարանից հետ գալու ժամանակ ընկերս առաջարկեց մեր զորամասի մատուռը մտնել, քանի որ օրվա ընթացքում ցանկություն էի հայտնել վերանորոգման ու թարմացման արդյունքները տեսնելու, որին նա էլ էր մասնակցել: Չնայած ինքը թունդ հավատացյալ ա ու իմ համոզմունքների մասին տեղյակ ա, բայց երբևէ չի փորձել ինձ դարձի բերել կամ ճշմարիտ ուղի ցույց տալ:
Մատուռի աղքատիկ կահավորումը նույնն էր. Վարդան Մամիկոնյանի
անհաջող նկար, ձիավոր սրբի (երևի Սուրբ Սարգիսն ա) էլ ավելի անհաջող նկար, իսկ խորանում' Սուրենյանցի "Տիրամոր" հաջող կրկնօրինակը: Մեզանից բացի, մի զինվոր էլ կար, ում հետ կարանտինում մի քանի օր ծառայել եմ: Մեղրեցի ա, Հայաստանի էն մյուս ծայրից: Հուզված ու բարձ շշուկով ծնկաչոք աղոթում էր, ոնց պարզվեց, քրոջ առողջության համար: Ազդեցիկ ծանոթ-բարեկամներ չուներ, որ արձակուրդ դասավորեին:
Մոմ վառեցինք, ընկերս նույնպես միացավ երկնքի հետ կապ հաստատելու ծիսակարգին, իսկ ես նոստալգիայի գիրկն ընկա. հիշեցի էն ժամանակները, երբ Սուրբ Զորավորի բակում գետնի սալաքարերի վրայով թռվռում էի' աշխատելով դրանց եզրերին չկանգնել, մամայի տված կոպեկները մուրացկան տատիներին բաժանելով' հավաքում էի շինծու, բայց հաճելի թվացող օրհնանքների հերթական չափաբաժինը, պատարագ լսելու ընթացքում հետևում էի նեղլիկ պատուհաններից թափանցող լույսի ու փոշեհատիկների խաղին: Մանկությունս կարոտեցի: :cry2

Բայց մանկությունս վաղուց ա, անցել, ու Ռիչարդ Դոքինզի ասած' "ներկա պահի դրությամբ ութամյա Ռիչարդը գոյություն չունի. նա վաղուց մեռած է":





Էրեկ Motörhead-ի "Orgasmatron"-ն էի լսում, որի առաջին տունը Լեմմի պապին նվիրել ա կրոնի քննադատությանը, երկրորդը' քաղաքականության, երորորդը' պսևդոհայրենասիրական միլիտարիզմի: Մտքովս անցավ թարգմանել: Դեռ առաջին տունն եմ հասցրել:

I am the one, Orgasmatron,
The outstretched grasping hand,
My image is of agony,
My servants rape the land,
Obsequious and arrogant,
Clandestine and vain,
Two thousand years of misery,
Of torture in my name,
Hypocrisy made paramount,
Paranoia the law,
My name is called religion,
Sadistic, sacred whore.



Ես եմ Մեծ Օրգազմատրոնը
Առաջ պարզած ձեռքը գռփող,
Իմ պատկերը մահվան տոնն է,
Ծառաներս' երկիր լափող,
Ստրկամիտ, բայց ինքնահավան,
Նենգադավ ու ամբարտավան,
Երկու հազար տարվա զրկանք,
Տանջանքներ հանուն իմ անվան:
Երեսպաշտությունը բարձունք,
Պարանոյան օրենք սարքած'
Կրոն է իմ անվանումը,
Սադիստային, սրբազան քած:

Alphaone
08.11.2013, 08:29
Մեծ ընտանիք է, դեռ լույսը չբացված գերակշիռ մեծամասնությունը տանից գնում է, որ բանվորներ գան, տունը վերանորոգեն, բնակելի դարձնեն... հիմա մտածում եմ մարդկանց ո՞ւր կարելի է ուղարկել, մոլորակը վերանորոգենք, բնակելի դարձնենք...

murmushka
08.11.2013, 13:52
էս երբ դու էսքան մեծացար իմ փոքրիկ աղջիկ

http://www.youtube.com/watch?v=H6ZY_ghC_gY

Այբ
08.11.2013, 17:35
Ընկերուհիներիցս մեկը շարունակ իբր դիեատա է պահում, ու միշտ ասում է.
_Դիետայի մեջ եմ, չափավոր եմ սնվում, բայց մենակ էս անգամ կարելի է բացառություն անել և հոդդոգ ուտել:
Էսօր էլ, որ էլի նման բան ասեց, ջղայինացած ասեցի.
_Ա՛յ մարդ, մի հատ կողմնորոշվի՝ դիետա իրոք պահու՞մ ես, թե՞ չէ...
Սկզբից ձայն չհանեց, մտածեց-մտածեց ու պատասխանեց.
_Իմ դիետան ուտելուց հետո է:D

Meme
08.11.2013, 18:37
դու արդեն գնում ես, ու քո ետևից թողնում ես միայն տաք հուշեր, բայց ոչ երազանքս...սպասելիքներս ուրիշ էին....միգուցե սա էր ճիշտ, սա էր ճակատագրված...
էս աշունն էլ ապրեցի, բայց տպավորությունա, որ ես 5 տարիյա ինչ քեզ ճանաչում ու զգում եմ ամբողջ մարմնովս, այնպես ինչպես հիմա եմ զգում քեզ...
էլի կսպասեմ...
21րդ իմ աշուն...

ԱնԱիդա
08.11.2013, 21:11
սպասում եմ? քեզ կխբեմ, բայց ինձ չէ :P սպասում եմ...

Վոլտերա
08.11.2013, 22:30
Հիշում եմ Լիլիթի (Impo) էս խոսքերը.
- Ես ակումբ մտնում եմ մենակ իմ գրածները կարդալու ու դրանցով հիանալու համար
:)
Լիլոշ, քեզ կարոտել եմ: Էլ չասեմ, թե ակումբն ինչքան եմ կարոտել: Հանդիպումները, խոտերի մեջ նստելը, Ավետի մազերը:love, ինձ հյութ բերել մոռանալն ու հաջորդ օրը նամակով ներողություն խնդրելը: Ռուբիի մուննաթիկ դեմքն ու շոկոլադն ինձ հետ չկիսելը:cry Նաիրուhու հետ լունապարկում կարուսել նստելը, մեր լուրջ-լուրջ զրույցները, հանդիպումից առաջ վալերիանկա խմելը: Չուկի ակնոցները :love Գալուշի սուր հումորները, Անիի փշերը (ներսի փշերը, էն որ մենակ իրեն են ծակում), Ալֆուշի շատախոսությունն ու ներսի եռանդը :kiss : Քիբորդ քեռի, քեզ էլ եմ կարոտել: Էննա՜, ևս մեկ անգամ ակումբով հայտարարում եմ, թե ինչքան շատ եմ սիրում քեզ: Բյուրչակի մեկը, հետս չխոսես :angry Դավաճա՜ն, բայց քեզ էլ եմ կարոտել, կապ չունի: Անվո ջան, ուշացած ծնունդդ շնորհավոր, կներես անուշադրությանս համար, ջըսթ քիս մի՜, դու մնա ինձ հետ, մնա՜... Օ ' Հայկ, երբ պիտի դարձյալ հավաքվենք ու դու կրկին Պարես մեզ համար:
Մեֆ....ստեղ պիտի լիներ...բայց ես տենց չէի ասի...ավելի շուտ սենց կասեի...
Դատարկություն, տենց էլ չասեցիր, ուղարկածս կինոներից գոնե մեկը վախենալու է՞ր:think
Համ էլ Չուկ, կներես որ մոդերություն կարգին չեմ էլ անում: :) Էս մի ամիս ա ժամանակի հետ չունեմ, կռվել ենք իրար հետ
Էս գիշեր երազումս իբր Չուկը ջղայնացել էր ու ինձ մոդերությունից հանել: Եվ դեռ ավելին, մի բան էլ արգելափակել էր:
Արդեն հինգերորդ մղձավանջային երազս՝ ակումբի անդամների անմիջական մասնակցությամբ:
Հ.Գ. Երազներիս տետրում առանձին էջ եմ բացել հատուկ ակումբային երազների համար:))

Բա մի հատ չեք հարցնում, էս ինչի ավանդույթի համաձայն չես պաչում բոլորիս: Գրիպ եմ: Կվարակեմ :kiss

Փոքրիկ շրջմոլիկ
08.11.2013, 23:16
Դասի ժամանակ հեռախոսիս անծանոթ համարից զանգ եկավ, բնականաբար չէի կարող պատասխանել: Դասերի վերջում հետ զանգեցի՝ տաիտիկներիցս էր զանգողը (Կարմիր խաչում 7 անձնական տատիկ ունեմ, որոնց այցելում եմ) հարցնում էր ոնց եմ, ինչի չեմ գալիս, երբ կգամ, ինչպես են դասերս ու նման բաներ...
Դեմքիս ենպիսի ժպիտ էր հայտնվել ետ պահին, երեխեքը զարմացել էին, թե ետ ո՞վ ա ետ մարդը, որ իմ տրամադրությունը կարում ա միանգամից բարձրացնի:
Հետո էլ ասում են, թե ինչի ես եդքան ժամանակ կորցնում տատիների վրա: Այ սրա համար :) ես իրանց հետ ամենահաճելի ժամանակն եմ անցկացնում.

Chuk
09.11.2013, 00:40
Երբ մեկին ուղղում ես, որ «հույր» չի, «հյուր» ա, հաջորդ անգամ խոսելուց ասում ա «քյուրիկս քեզ բարևում էր» :))

Vardik!
09.11.2013, 00:45
Ես հիմա ավելի վստահ եմ,որ լռությունը գալիս է ոչ թե դատարկությունից,այլ հաճախ պռնկեպռունկ լցված լինելուց: Էն,որ մարդ լռում է,հաճախ նրանից է,որ ասելիքը շատ է,բազմազան: Ու էդ բազմազանության մեջ հաճախ դժվար է կողմնորոշվել՝ ո՞րն ասել,ո՞րը՝ թողել: Ավելի լավ է լռել,քան թե շտապելով փչացնել ամեն ինչ,կամ ասել ամենևին էլ ոչ այն,ինչ կա ներսում: Ուղղակի լռել ու լեզու գտնել նախ սեփական ԵՍ-ի հետ,բացատրվել,իսկ հետո միայն սեփական մտքերն ու ապրումները ուրիշներին պատմել: Միևնույնն է,մարդիկ ամեն ինչ իրենց ձևով են մեկնաբանելու: Ուրեմն,գոնե ինքդ քեզ կհասկանաս: Լռություն,մենակություն,մտածել,մտածել,մտածել...

CactuSoul
09.11.2013, 03:48
մի տեսակ նենց մտքեր են ծնվում անընդհատ, մեկը մեկից խորը, մեկը մեկից բոց
բայց չեմ հասցնում գրեմ, կամ կոմպի մոտ չեմ լինում, անցնում-գնում են
թե ասա՝ հիմա՞ ինչի եմ գրում
ի՞նչ եմ գրում

մի տեսակ սիրուն, ահավո՜ր սիրուն, ու միևնույն ժամանակ տխուր եմ…
շատ տխուր
էդ երևի մենակ ես կհասկանամ
էն էլ՝ մենակ էս պահին (հուսով եմ)

հեռախոսս դռռում ա
միգուցե քարտուղարս ա աշխատում
իսկ գուցե և մարդ կա՝ մտածում ա հիմա իմ մասին… ո՞վ գիտի…
ես չգիտեմ…

ի՜նչ լավ ա, որ վաղը շաբաթ-կիրակի ա


Հ.Գ.
Քարտուղարս էր:

Arpine
09.11.2013, 05:00
Ասում են, որ ինչ-որ ժամանակ մի ծերունի էր ապրում, ով ուներ շատ երկար` մինչև ծնկները հասնող մորուք։ Մի անգամ մեկը նրան հարցնում է, թե ծերունին ոնց է կարողանում քնել էդ մորուքով, ու որ քնելիս մորուքը վերմակի տակ է լինում, թե՞ վերմակի վրա։ Ծերունին մտածում է ու չի կարողանում պատասխանել, հասկանալ թե ինչպես է ինքը վարվում։ Ու դրանից հետո, նա կորցնում է քունը, քանի որ, երբ փորձում է վերմակի տակ դնել այն, էդպես նրա համար հարմար չի լինում, չի կարողանում քնել, իսկ երբ վերմակի վրա՝ նորից անհարմար։


Չեմ հիշում, որտեղից եմ լսել էս պատմություը բայց, սիրում եմ, մեջս տպավորվել ա, ու էս քանի օրա մտքիս մեջ պտտվում ա, ստեղ գրեմ անցնի :))

My World My Space
09.11.2013, 10:04
Ռուսաստանում էնքան ղժժացին Վովըչկայի անեկդոտների վրա, որ վերջը Վովըչկան դառավ պռեզիդենտ ու ինքն ա ղժժում սաղ Ռուսաստանի վրա:
Ես վախենում եմ Վարդանիկից...

enna
09.11.2013, 18:45
Փոքր ժամանակ , որ մագնիտոֆոնով տխուր դուետ էի լսում <<-Ես քեզ սիրում եմ: -Ես էլ քեզ եմ սիրում>> բովանդակությամբ,մտածում էի նա նրան ա սիրում, էն էլ նրան ինչի՞ չեն ամուսնանում: Մեծացա հասկացա, որ դուետ երգողները ուղղակի երգում են ու մեկը մյուսին ցուցադրական ա սեր ասում: Բայց ,որ երկու սիրող մարդիկ կռվում են, իրենց հերթին գալիս երգում են, թե ինչքան շատ են մեկը մյուսին սիրում ու էդքանից հետո, չգիտես ինչի չեն բարիշում, այ էդ մեկը իմ գլխին հասու չի հասկանալը , թե ինչի:

Այբ
09.11.2013, 21:20
Որոշ դասեր անում ենք դասախոսների կաբինետներում: Մի դասախոսի կաբինետում, որ անում ենք, կախված է Եղիշե Չարենցի նկարը, իսկ մի ուրիշ կաբինետում՝ Հովհաննես Թումանյանի նկարը: Այն դասերը, որոնք այդ կաբինետներում ենք անում, չեմ կարող չնայել Չարենցի ու Թումանյանի նկարներին (դասախոսին համարյա չեմ նայում): Նկարները մագնիսի նման քաշում են: Չնայել չեմ կարող: Չարենցի նկարին, որ նայում եմ, թվում է, թե ջղայինացած Է ինձ նայում, իսկ Թումանյանին, որ նայում եմ, էնքան բարի աչքերով է նայում: Թումանյանը կարծես հայացքով խրախուսում է, իսկ Չարենցը՝ ինչ-որ մի բան «պարտադրում»...Ինչևէ: Սիրում եմ այդ դասերը, որոնց «ներկա» են նաև Չարենցը և Թումանյանը::)

Ռուֆուս
10.11.2013, 00:14
Հղի կանանց, անչափահասներին ու սրտից թույլ մարդկանց խնդրում եմ գրառումս շրջանցել:



Մեկ մեկ Յութուբում թրև գալիս հայտնվում եմ Յութուբի տարօրինակ յաներում: Դրանք էն վիդեոներն են, որոնք մի քանի վայրկյան նայելուց հետո հասկանում ես, որ անմիջապես պետք է կոմպն անջատես, լույսը մարես ու պառկես քնելու: Բայց մեղքս ինչ թաքցնեմ, էդ տարօրինակ մասերում որոշ տեսակի վիդեոներ կան, որոնք ինձ հոգեպես բավարարում են :)) Օրինակ մի ժամանակ գժի նման նայում էի պզուկներ պայթեցնելու վիդեոները, ընդ որում էն փոքրները չէ, այլ հսկայական, մեծ պզուկները, որոնք պայթելուց հետո վերածվում էին թարախի ու արյան հրաբուխի: Ա՜խ, ինչ հաճույքով էի նայում, ինչ բավարարվածություն էի ստանում... :love

Մի երկու շաբաթ ա նոր սեր եմ գտել Յութուբում - human botfly removal վիդեոներ: Botfly-ը չգիտեմ հայերեն ոնց է թարգմանվում, արևադարձային մակաբույծ ճանճի տեսակ է, որն ապրում է կենտրոնական ու հարավային Ամերիկաներում: Ուրեմն էս բոտֆլայները բազմանալու շատ հետաքրքիր ձև ունեն, իրենք ձվերը դնում են մոծակների վրա, ովքեր հետագայում կծում են մարդկանց կամ կենդանիներին ու ճանճի ձվերը տեղափոխում խեղճ զոհի մաշկի տակ: Ձվերից հետագայում դուրս են գալիս թրթուրներ, որոնք 8 շաբաթ մնում են զոհի մաշկի տակ՝ սնվելով նրա արյունով: Ուրեմն էս 8 շաբաթը իրոք տանջանք է թրթուրները կրող մարդու համար, որովհետև էդ անտերները բավականին մեծ են ու ցավոտ: Դրա համար թրթուրով վարակված տեղը մի օր հերմետիկորեն փակում են, մինչև թրթուրը շնչահեղձ լինի, հետո պինցետով էդ անտեր պարազիտին դուրս են հանում մաշկի տակից:

Մի խոսքով երկար բարակ բացատրելու տեղը, նայեք ու վայելեք... Եթե էս վիդեոների 24 ժամյա տարբերակը լիներ, սիրով մի ամբողջ օր կնստեի կնայեի :love

http://www.youtube.com/watch?v=Wn-ylTx3MRg

Հա, ես աննորմալ եմ ու գիտեմ դրա մասին:

Lílium
10.11.2013, 00:33
Մի տեսակ տխուր էի,մտա,որ մի տխուր բան գրեմ,էս պզուկները տեսա տրամադրությունս բարձրացավ :D

Ռուֆուս
10.11.2013, 00:38
Հղի կանանց, անչափահասներին ու սրտից թույլ մարդկանց կրկին խնդրում եմ գրառումս շրջանցել:




Մարդ ա մեկը վրդովվեց, որ զզվելի վիդեո եմ դրել, ասում ա գոնե պզուկի վիդեո դնեիր: Դրա համար տեսադրում եմ նաև իմ ամենասիրելի վիդեոներից մեկը՝ "Operation Kill George": Ախ, ձախ երիկամս կտայի, մենակ թե էդ բժշկի տեղը լինեի... Հլը նայեք, ոնց որ լցնովի մառոժնի լինի... :love

http://www.youtube.com/watch?v=r4zX892XOaw

My World My Space
10.11.2013, 13:54
Գիշերն էրազումս բալկոնում կանգնած կոֆե էի խմում, սկսվեց Առմագեդոնը: Գլխավերևումս գալակտիկաներ էին պայթում, հրդեհվում էր երկնակամարը, իսկ ես կանգնած էի կոֆեի սև բաժակը ձեռքիս, սպիտակ նասկիներով ու սպիտակ տրուսիկով...
անհարմար բան ստացվեց... :(

Gayl
10.11.2013, 13:59
Երբ բարձրանում ես սարն ի վեր և հասնելով գագաթին խորը հոգոց ես քաշում մտածելով, որ դժվարը մնաց հետևում ու արդեն կարելի է իջնել և կանգնել պինդ գրունտի վրա, բայց գրողը տանի իջնելն ավելի դժվար է, որովհետև պինդ գրունտին հասնելու տարբերակներից մեկն էլ սայթաքելն ու ոսկորներդ ջարդելն է:
Երբ նստածդ տեղը փորձանքի մեջ ես ընկնում մոտդ հիստերիկ ծիծաղ է սկսվում, որովհետև անզոր ես համակարգի դիմաց և մնում է մխիթարվես այն փաստով, որ համակարգը գրեթե 2,5 տարվա մեջ չկարողացավ քեզ իր սեփականությունը սարքել:
Գրողը տանի ձեզ կոմունիստներ...

impression
10.11.2013, 14:56
առաջարկում եմ Ռուֆուսին նենց անել, որ իր դրած վիդեոները փրիվյու չունենան, որտև ես արդեն կես ժամ ա քորվում եմ :angry

Այբ
10.11.2013, 15:04
Չգիտեմ ով ոնց, բայց ես միայն Ռուֆուսի տեղադրած վիդեոյի կանգնած պատկերից միայն վատացա...Եթե նայեմ, երևի սրտի կաթված ստանամ:

Այբ
10.11.2013, 16:29
Շատ եմ սիրում սև գույնը: Պաշտում եմ ուղղակի: Դրա պատճառով հաճախ եմ մամայիս հետ վիճում.
-Էլի էդ անտեր սև շորերը ու հետն էլ՝ սպորտային,-մամաս է ասում:

Է՜հ, ինչ անեմ, որ չեմ կարողանում ուրիշ աղջիկների նման լինել:

enna
10.11.2013, 22:30
Հասարակագիտության դասին դասատուն ինձ ու մեկ ուրիշին կանչում է գրատախտակի մոտ.
-Գրեք երևույթները, որոնք ձեզ համար կարևոր են և այն հատկանիշները, որոնք ձեզ համար մարդկային բարձրագույն հատկանիշներն են:
Գնում եմ գրատախտակի մոտ, մինչ ես մտածում եմ,մյուս աշակերտը հա գրում է: Ես ինձ արդեն սկսում եմ վատ զգալ, որ չեմ կարողանում մի քանի բառով տալ այդ հատկանիշները և նկարագրել երևույթները:
Վերջապես միավորում եմ մի բառի մեջ՝ ներթափանցելիություն:
Գրում եմ, շրջվում , սաղ մի տեսակ հայացքով ինձ են նայում:
Ես էլ մտածում եմ գուցե պահանջն եմ սխալ հասկացել, նայում եմ կողքինիս գրածին.
<<Ընտանիք, սեր, հարգանք , ընկերներ...>>
Գրածս ձեռքով մաքրում եմ ու չսպասելով հոգեկանի տիտղոսին՝ նստում:8:

erexa
10.11.2013, 23:05
3 տարեկանում. Իմ մայրն ամենալավն է:
10 տարեկանում. Մա՛մ, սիրում եմ քեզ:
15 տարեկանում. Մա՛մ, մի՛ բղավիր:
18 տարեկանում. Ուզում եմ գնալ այս տնից:
35 տարեկանում. Ուզում եմ վերադառնալ մորս մոտ:
50 տարեկանում. Ես չեմ ուզում քեզ կորցնել, մա՛մ:
70 տարեկանում. Որքան բան կտայի... միայն թե տեսնեի քեզ, մա՛մ:

Skeptic
10.11.2013, 23:38
Օրգազմատրոն, մաս 2


Արարատցի ծառայակցիս համար զեկուցագիր էի գրում. իրենց մոտ ընթացող ընտրություններին մասնակցելու համար ԽԾԲ-ով արձակուրդ էր դասավորել: Սենյակում ներկա սպաներից մեկը հարցրեց, թե որ կուսակցությանն ա ընտրելու, ու պատասխան ստանալով, թե' Հանրապետականին, քանի որ "իրանք են օտպուսկի դվիժենին արել", ձեռքիս տակից փախցրեց զեկուցագիրն ու երկար ժամանակ հրաժարվում էր վերադարձնել: Չնայած ձևացնում էր, թե կատակ ա անում, բայց պահի լրջությունը բոլորի համար ակնհայտ էր, անգամ նրանց, ովքեր էս կոռումպացված համակարգի կողմից նրան պատճառած ընտանեկան խնդիրներին անտեղյակ էին: Շատ չեմ ուզում անկեղծանամ, որովհետև խիստ վատատեսական մտքեր եմ գրելու:

Ու հա, մինչև մեկը անքանքար մուսայիս մի հատ հավեսով բիչսլեփ չանի, շարունակելու եմ թարգմանել:

Ես խեղում եմ իրականը,
Թագս կեղծիքից է շինված,
Ես ստերի տիրակալն եմ,
Դու քարշ ես գալիս իմ դիմաց:
Թալանում եմ քեզ ու մորթում,
Քո անկումից շահում եմ ես,
Բայց դու էլի շողոքորթում
Ու քո ցավը վայելում ես:
Բոլոր խոստումներս սին են,
Եվ ողջ իմ սերը նողկանք է.
Ես քաղաքական գործիչն եմ,
Ես եմ կառուցում քո կյանքը:


I twist the truth, I rule the world,
My crown is called deceit,
I am the emperor of lies,
You grovel at my feet.
I rob you and I slaughter you,
Your downfall is my gain,
But still you play the sycophant
And revel in your pain.
All my promises are lies
And all my love is hate,
I am the politician
And I decide your fate.

Vardik!
11.11.2013, 08:09
Արդեն երկու օր նույն տրամդրությունն ունեմ: Ուզում եմ երկար ճանապարհ,լավ երաժշտություն ու արագություն: Որ աչքերս փակեմ ու ոչինչ չմտածեմ,մենակ երազեմ: Ու գիտեմ,որ տենց պահերին անիրական թվացող երազանքներն անգամ իրական են թվում: Հա,մեկ էլ,որ գիշերվա ճամփա լինի,որ աչքերս բացելիս մենակ երկնքի աստղերն ու քաղաքի լույսերը տեսնեմ....

Այբ
11.11.2013, 11:25
Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես եղեռնի մասին գրված ցանկացած բան կարդում եմ դժվարությամբ: Հա՛, հենց հարկադրված: Չեմ կարողանում կարդալ, ճնշում է... Երևի նրանից է, որ հայերը եղեռնի մասին չկարդալով, եղեռնի մասին «ամեն ինչ գիտեն»:
Վերջերս փորձում էի հիշել, թե առաջին անգամ եղեռնի մասին որտե՞ղ եմ կարդացել, կամ ու՞մից եմ լսել, բայց չհիշեցի: Դպրոցից, որ հաստատ չեմ իմացել: Դա էլ նրանից է, որ դեռ շատ փոքր տարիքից, լսում ենք եղեռնի մասին, կարելի է ասել, «ծնվում ենք» եղեռնի մասին իմանալով...

Մեր վշտերը հիշող ազգ ենք: Իհարկե, լավ է, երբ հիշում ու հարգում ենք: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ ո՞րն է եղել մեր ազգի սխալը, որ եղեռնը մի կողմ դրած, դարերով կեղեքվել ենք.
_Հնազանդ լինելը, շարունակ օտարների առջև վիզ ծռելը...ՉՊԱՅՔԱՐԵԼԸ...
Ու էս ամեն ինչի համար ունենք մեր մխիթարանքը.
_Ծովից ծով Հայաստան ենք ունեցել... Տիգրան Մեծի պես թագավոր ենք ունեցել...

Մեկը հարցնի՝ ե՞րբ... Ք.ա. ...

Բան չունեմ ասելու՝ ունեցել ենք Բագրատունիների թագավորություն, Կիլիկիայի թագավորություն... Բայց հիմա ի՞նչ ունենք մեր պատմական հայրենիքից: Արարա՞տ, որ նույնիսկ մերը չէ, այլ ճակատագրի դառը հեգնանքով միայն կարող ենք ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ. «Տե՛ս, Ձերն է եղել, տե՛ս, բայց էլ Ձերը չէ ու չենք էլ թողնի, որ լինի»:

Հ.Գ. Թե ի՞նչ տրամադրությամբ եմ էսօր արթնացել, չեմ հասկանում, որ նման բաներ եմ գրում:

Chilly
11.11.2013, 17:26
Ժող չգիտեի որտեղ գրեմ որ շատ մարդ կարդա.
Շատ շտապ ռեզուս բացասական 1-ին կարգի դոնոր է պետք հետևյալ պայմաններով.


1. Քաշը՝ տղամարդիկ 65+, կանայք՝ 55+
2. Չեն հիվանդացել մալարիայով կամ խոզուկով
3. Չունեն դիաբետ, ճնշման տատանում, ալերգիա դեղերի նկատմամբ
4. Վերջին 6 ամսվա ընթացքում չեն լքել ՀՀ տարածքը


Արյունն անհրաժեշտ է 3 օրական փոքրիկի արյան փոխներարկման համար: Խնդրում եմ տարածել, առկայության դեպքում գրեք ինձ՝ PM-ով, որ ժամին էլ որ լինի: Ընկերոջս երեխայի համար է պետք, խնդրում եմ տարածեք որտեղ կարող եք:

Ժամանակ չկա հանդիպելու, չենք հասցնում իրար տեսնել, կռված ենք, նեղացած ենք, տըռըֆըս, էսկողմ - էնկողմ, սուտ ա սաղ... Ընկերոջս ճուտն է ծնվել, օգնության կարիք կա, հավաքվեցին իրար հետ կռված - չկռված, հին ու նոր, ժամանակ չունեցող տղերքով ու աղջիկներով, ամեն ինչ արեցինք ինչ հնարավոր էր, ճուտը բոլորիս միավորեց: Ապրի ճուտը:

Հիմա ամեն ինչ դեպի լավն է գնում, ճիշտ է, ոչ միանգամից, բայց ճուտիկի վիճակը կարգավորվում է: Ձեզ էլ եմ շնորհակալ ժող, ովքեր տարածել են էս գրածս, մարդկանց եմ շնորհակալ, որ գիշեր - ցերեկ զանգում էին, իրենց օգնությունն առաջարկում: Չգիտեի որ շուրջս էսքան մեծ քանակությամբ Մարդիկ կան... :love

Meme
11.11.2013, 18:37
երկու օր առաջ քույրիկիս հարսանիքին էի, սպասման մեջ էինք, երբ հարսն ու փեսան ներս կմտնեն, եկան , մոտեցա որ գրկեմ.
նենց անուշ ու քաղցրս փշաքղվեցի ամբողջ մարմնով, ամբոջղ հոգիս ուզեց, որ քույրիկս երջանիկ ապագա ունենա...
շատ տաք չապրած զգացում էր...

Նաիրուհի
11.11.2013, 19:48
«Անկապ օրագրի» հարցը հաստատ շատերիս մտահոգում է, բայց «քաղկոռեկտությունից» ելնելով չենք արտահայտվում։ Կողքի թեմայում Բյուրն ասում է, որ իր համար թեմա չմտնելու տարբերակը միշտ էլ կա։ Էդ տարբերակը բոլորիս համար էլ կա, բայց հաստատ շատերը, մեկը՝ ես, չեն ուզում իրենց ամենասիրելի ու ակումբի համուհոտով թեմաներից մեկն էս վիճակում տեսնել։ Մի քանիսն էլ կան, որ էս օրին են։

Ժող ջան, առանց նեղանալու, հա՞։

Ինչքան էլ շնորհակալական համակարգից բողոքենք՝ դա նաև բավական լավ ինդիկատոր է։ Մեկ-մեկ թեկուզ դրանով առաջնորդվեք, հա՞։ Եթե «Անկապում», որն ամենամեծ հաճախելիություն ունեցող թեմաներից մեկն է, ձեր գրառումը երեք-չորս շնորհակալություն է ստանում, որոնք հիմնականում էն ակումբցիներն են, ովքեր ձեր ցանկացած գրառում կշնորհակալեն, ու դա կրկնվում է շարունակաբար, միգուցե արժե՞ մի փոքր մտածել գրառում անելուց առաջ։

Ես ամեն անգամ էստեղ գրելու ցանկությունս զսպում եմ՝ հիշելով, որ ընդամենը չորս տարի եմ ակումբում ու «Անկապում» գրառումների թվով երևի վերին քսանյակում եմ էն դեպքում, երբ ունեմ նաև իմ սեփական օրագիրը։ Վախենում եմ ձանձրացնել, պատասխանատվություն վերցնել ակումբի մեծ մասին ստիպելու, որ գրառումս կարդա։

Գուցե հակառակ ծայրահեղությունն եմ, բայց մի քանի անգամ եղել է, որ երկու օր տանջվել եմ՝ համարելով, որ «Անկապի» համար անարժեք գրառում եմ արել, ու վերջում խնդրել եմ գրառումս տեղափոխել իմ անձնական օրագիր։

Բոլորդ էլ պոտենցիալով անդամներ եք, ժո´ղ, մի´ արժեզրկեք ձեր գրառումներն ու «Անկապը», խնդրում եմ։ Թող օրական տասնհինգ գրառման տեղը հինգը լինի, բայց վստահ լինեք, որ գոնե մի տասը հոգու հետաքրքիր է դա։

Ավել-պակաս կներեք, բայց կարծում եմ՝ մեկը պիտի արտահայտվեր :(

Նուշություն
11.11.2013, 21:00
Գաղափարների հրդեհ է. հսկայական խարույկում ճարճատում են մտքի խրձերը...(ժուռնալիստիկայի ներածության դասին ա էս միտքը ծնվել, 2003թ. երևի հերթական անգամ ձանձրանում էի...)

CactuSoul
12.11.2013, 01:12
Ուզում եմ՝ շաբաթը 3 օրից լինի՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի: Մի օր գործի գնաս, մյուս 2 օրը՝ հանգստանաս :love

Skeptic
12.11.2013, 01:24
Օրգազմատրոն, մաս 3-րդ


"Անկապ օրագրի" կենցաղայնացման ու, եթե կարելի ա ասել, բովանդակազրկման գործում ես էլ իմ համեստ ավանդն ունեմ, ԻՀԿ: Առաջ հազվադեպ էր ստացվում Ակումբ մտնել, դրա համար էլ գրառումներիս որակը ավելի բարձր էր: Ինտերնետ-հասանելիության հնարավորություններիս մեծացմանը զուգընթաց զոմբիացման պրոցեսներն էլ իրանց գործն են անում:
***
Պատերազմը խաղաղություն է, ազատությունը' ստրկություն, իսկ տգիտությունը' ուժ:
***
Զահլաներդ շատ չտանելու համար երգի վերջին տունն էլ թարգմանեմ, աներես մուսայիս սառնարանում փակեմ ու որոշ ժամանակով դադար տամ:


Ես քայլում եմ եղբայրական
Գերեզմաններով բանակի
Ու հիշեցնում հերոսական,
Հին օրերը հաղթանակի:
Արյամբ օծված իմ պաստառը
Կոչ է անում լինել անահ,
Նշում եմ քո ճանապարհը,
Առաջնորդում քեզ դեպի մահ:
Պալատներս' ոսկրերիցդ
Շինված, երկինք կհառնեն.
Ես Արեսն եմ' ռազմի դիցը,
Ու ես քո հոգին կառնեմ:

I march before a martyred world,
An army for a fight,
I speak of great heroic days
Of victory and might.
I hold a banner drenched in blond,
I urge you to be brave,
I lead you to your destiny,
I lead you to your grave.
Your bones will build my palaces,
Your eyes will shud my crown,
For I am Mars, the god of war,
And I will cut you down.

John
12.11.2013, 17:30
էսօր որոշել էի շալվար առնեի, հետո փոշմանեցի
Ո՞վ կարա որոշի գրածիս արժեքը
Ո՞վ գրածիս պատճառով էլ չի մտնի էս թեմա
Ո՞վ է քիչ-քիչ նյարդայնանում էս գրածս կարդալուց
Ո՞վ հենց նոր տաքսի պատվիրեց տուն-Կիևյան երթուղով
Ո՞վ հույս ուներ, որ «գոնե Ջոնը մի նորմալ բան կգրի»

Ինձ ընդհանրապես չի հուզում :)

եկեք վերջ տվեք քյարթու-ակումբական մտածելակերպին, իբր «մենք հին էինք ու լավը», «դուք նոր եք ու անորակ»:

Նամյոկներով խոսալու մասին էլ չասեմ... կարող ա մենկին մի բան ունենաք ասելու, տարբեր կողմերից հարցին մոտենալով հազարավոր նամյոկներ անեք... ուղիղ ասա այ մարդ, դուխդ չի՞ հերիքում… սուս մնա ուրեմն:

մանկապարտեզ-դեպրեսնոց ա լրիվ, մաքրեք ձեր կեղտոտ, ուրիշների ՎՐԱ ինքնահաստատվել փորձող, մուննաթ, կեղտոտ դիմակները, նոր մտեք Ակումբ :clean:

հ.գ.
Անկապ օրագրի յուրաքանչյուր գրառում արժեքավոր է ինձ համար: Ես էլ անգլերենից լավ չեմ, հիմա դնեմ բողոքեմ, որ «օտարալեզու ստեղծագործողի անկյունը» փակե՞ն… չի կարելի: Ու էն մարդիկ, ովքեր վերջին ընդվզումներից հետո որոշել են լքել Անկապ օրագիրը, հետ եկեք, մենք ուժեղ ենք միասին: Վաղ մյուս օրը ամեն մեկիդ ձեր օրագրում կարգելափակեն, ոչ ոք չի իմանա, ստեղից ով էլ պակասի, տեղը կերևա ;)

unknown
12.11.2013, 19:05
արդեն չեմ հիշում վերջին անգամ երբեմ սենց նորմալ կոմպիցս օգտվել...վերջապես կարող եմ մարդավարի նստել ու չնեռվայնանալ որ կկախի կամ չի բացի ինչ որ բան...բայց որ ամենալավնա ակումբնա նորմալ բացում...

Meme
12.11.2013, 19:44
էլի եմ եկել, չնայած Նաիրուհուը ասածը ինձ վրա վերցրեցի, միգուցե իմ գրառումից հետո էր, բայց ...
մեկա, կարևորը, երբ քեզանից խելացի մեկը նկատողությունա անում, ու դու դա ընդունում ես քեզ համար. ոչ թե գցում ես ուրիշի վրա...


***

միշտ գրառումները կիսատ արդեն չկարդացած ձեռքս գնումա շնորհակալության, կամ վարկանիշը ուղարկելու վրա, հետո նոր սկսում եմ շարունակել, և երբեմն նենց անհարմար բանա ստացվում, քանի որ վերջում նենց բաներա գրված լինում ,որ համաձայն չեմ լինում,:oy կամ մտածում եմ ամոթա, շնորհակալությունս կտեսնեն, կասեն վա՜յ , ամոթթ..
.դե ես շնորհակալություններին միշտ ուշադիր եմ...



հ.գ՝ ուզում եք. ոչ մեկդ էլ մի շնորհակալեք, ուղղակի ես էստեղ դնում եմ էն մտքերը, որոնք ուզում եմ կարդաք շատերդ, որոնք չեն այցելում իմ օրագիր, իսկ անձնական իմ նվնվոցներից շատերը, գնումա <իմ տուն> ....

Gayl
12.11.2013, 21:25
Էս ինչ հետաքրքիր խառնաշփոթա:)
Եթե այս օրագիրը կոչվում է անկապ ուրեմն գրառումները պետք է լինեն անկապ, իսկ այս թեմա մտնողը պետք է պատրաստ լինի անկապություններ կարդալու:
Էսօր դառը սուրճ խնդրեցի կիսաքաղցր բերեցին:(
Գիշերը երկու ժամ եմ քնել:
Թույլ սիգարետ չեմ կարողանում ծխել:
Դե սենց էլի...

Անվերնագիր
12.11.2013, 22:44
Երբ լսում ես, որ տվայլ ստեղծագործությունը գրված է եղել թմրանյութի ազեցության տակ, սկսում ես ավելի ուշադիր կարդալ: Փորձում ես թերթերի մեջ տեսնել այդ զարմնահրաշ նյութի մասնիկները, թվում է թե ամեն մի տողից հաշիշի աներևակայելի բույր է գալիս, և այդ արբեցնող հոտից դու ընկնում ես հավերժական նիրվաննայի մեջ․․․



Հա, ինչ էի ասում, էսօր անձրևի պատճառով ճանապարհը ցեղոտվել էր․ մինչև հասա տուն կոշիներս սաղ ցեխ էր եղել: Մեկ էլ ուզում էի ասել, որ մի ամսից բանակ եմ գնալու: Ուծյու:

Ruby Rue
13.11.2013, 06:35
Վաղը չէ մյուս օրը քոլեջում կլոր սեղան քննարկում պիտի լինի կրթության թեմայով:
Լավ է, որ մի քանի հարյուր միջազգային ուսանողների միջից ընդամենը չորս հոգու են ընտրել, իսկ դու այդ չորսից մեկն ես:
Վատ է, որ դու պետք է Հայաստանի կրթությունից խոսես...
Մի տեսակ հետաքրքիր բան եմ նկատել. հայերին հանգիստ կարող եմ բողոքել մեր երկրից, ինչ ասես չասել, բայց այ երբ հերթը հասնում է օտարերկրացի մեկին ինչ-որ բան պատմելուն, ասես բոլոր վատ բաները մոռանում եմ Հայաստանի մասին: Երբ դու էդ երկրի, էդ մշակույթի մասնիկն ես, սրտիցդ արյուն է գնում երբ ուրիշին ասում ես, դե ինչ սարեր ու ձորերի տարբերություն կա: Միայն քիչ թվով մտերիմ ընկերների է պատմել Հայաստանի այն մութ ու զզվելի երեսի մասին. քյառթու սովորություններով ու կոռուպացված Հայաստանի մասին, իսկ մնացածների համար Հայաստանը բարձր լեռներով ու քաղցրահամ մրգերով հիասքանչ երկիր է:

Դրա համար էլ մի տեսակ դժվար կլինի հանրության առաջ զուգահեռներ տանելը իմ համալսարանի ու քոլեջի միջև. մի կողմից Երևանի Պետական Համալսարան՝ Հայաստանի մայր բուհ, մյուս կողմից էլ՝ Ալաբամայի մի անհայտ քաղաքի սովորական քոլեջ, բայց Մարիանյան իջվածք - Ջոմոլունգմա լեռ տարբերությունը միշտ էլ ակնհայտ է:
Հո չե՞մ բռնելու ասեմ, որ գիտե՞ք մենք մի հատ կաշառակեր կրթության նախարար ունեք, որ ամեն ինչ անում է կրթության հերն անիծելու համար: Հո չե՞մ ասելու, որ մարդիկ մի մեշոկ փող են տալիս անվճար ընդունվելու ու բանակ չգնալու համար: Ախր ես ո՞նց ասեմ, որ մարդիկ բռնում են մեր ֆակուլտետի կոնֆերենց դահլիճը կաֆե են սարքում:
Չգիտեմ, մեր կրթության մասին վատ բաներ ասելը ինձ նույնն է թվում, ոնց որ տանից դուրս գաս ու ամենուր պատմես քո ընտանիքի խնդիրների ու կռիվների մասին:

Մնում է նստեմ ու բոլոր լավ բաները հիշեմ, բայց չեմ էլ կարա գովեստի տոպրակս բացեմ էն կնանիքի պես, որ ուր նստում-ելնում իրենց տգեղ ու տգետ աղջկան են գովում, ինչ է թե շուտ պսակեն: Կաշխատեմ հնարավորինս արդար մոտենալ խնդիրներ, անկեղծ համեմատականներ տանել, բայց չեմ էլ սևացնի մեր երկրի բարի անունը:
Դե էստեղ մեր երկիրն ու կրթությունը մենակ ինձնով են ճանաչում էլի: Էնպես որ ահագին լավ նախակարծիք ունեն: :D

Ռուֆուս
13.11.2013, 14:22
Ասում ա, ես չգիտեմ քանի հատ պրոբլեմ ունեմ, որովհետև մաթեմը դրանցից մեկն ա ։))

impression
13.11.2013, 14:33
շատ-շատ տխուր պոստ

Ֆեյսբուքում ես արդեն քանի տարի ա՝ գրեթե ոչ մեկի չեմ ուղարկել հետս ընկերանալու խնդրանք, քանի որ արդեն իսկ էղածների ձեռն եմ կրակն ընկած, բայց ինձ շատ հաճախ, գրեթե ամեն օր նորանոր հայտեր են գալիս ընկերանալու, որոնք ես, մարդասիրությունից ու խոզ չերևալու ցանկությունից դրդված միշտ ընդունում եմ: ու տենց մոտս հավաքվել են ամեն տեսակի ու որակի մարդիկ, որոնց ճնշող մեծամասնությանը չեմ էլ ճանաչում, բայց նրանք միշտ իրենց պարտքն են համարում իմ գրած ամեն ինչի տակ քոմենթել: էս վերջերս ՖԲ ընկերությունում շատացել են «արվեստագետները», որոնց «ստեղծածին» նայում ես, մթնոլորտը միանգամից գաղջանում ա, բայց նրանց մտքով երբեք չի անցնում, որ իրենք էնքան հանճարեղ չեն, ինչքան իրենց ա թվում, որ կարելի ա մի թեթև համեստ լինել ու որ հեեեեչ պարտադիր չի ամեն պոստի տակ թողնել իրենց հեղինակավոր կարծիքը: ու ախր ցավն էն ա, որ դրանց «ստեղծագործություններին» ծանոթ եմ էլի, ու որ իրանք մեկ էլ կանգնում ասում են՝ հիպերռեալիստներից ավելի տուֆտա նկարիչներ չկան, ես սենց սկսում եմ նմանվել եռացող թեյնիկի: ու վատն էն ա, որ չես կարող ու անիմաստ էլ ա հետները գլուխ դնելը: ու էդ շատ-շատ տխուր ա:
ամենատխուր բանն իմ կյանքում էն ա, որ մարդիկ միշտ, պարզվում ա, շատ ավելի պարզունակ /պրիմիտիվ/ են, քան հնարավոր ա պատկերացնել: իսկ հիպերռեալիստները դեմք են: իհարկե էնքան դեմք չեն, ինչքան հայ չարքաշ արվեստագետները, որոնք վերջին հիսուն տարվա ընթացքում ոչ մի քիչ թե շատ հիշարժան բան չեն արել, աբիժնիկությունից բացի:
ու էդ էլ ա շատ-շատ տխուր:

Անվերնագիր
13.11.2013, 14:34
Ասում ա, ես դպրոցում 3 օտար լեզու եմ անցել՝ անգլերեն, ռուսերեն ու մաթմատիկա:

StrangeLittleGirl
13.11.2013, 16:12
Սկզբում տանելի էր, երբ բավական հասակավոր տիկնայք ողջ ճանապարհին Սովետի նոստալգիայով էին տառապում, միայն ռուսերեն խոսում ու դժգոհում, թե ստիպված են ամեն ինչ հայերեն գրել, ավելի լավ չէ՞ր ռուսերեն: Բայց երբ այսօր մեկը սկսեց Ստալինի գովքն անել, չգիտեի` ատամնե՞րս սեղմեի, թե՞ պատուհանից դուրս նայեի, որ ոչինչ չասեմ:

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեի, որովհետև չէի ուզում օտարության մեջ աշխատել: Իսկ հիմա ինձ հարց եմ տալիս` մի՞թե սա օտարություն չէ:

Sagittarius
13.11.2013, 16:22
Անվճար, խմբակային «Թրոլլինգ դասընթացներ»

Անկապ օրագրում՝ ամեն կիրակի

Արամ
13.11.2013, 16:55
....ուրեմն ես, աղջիկ ես-ը, մեկ էլ ես-ի լուրջ տեսակը Օպերայի` Թումանյանի այգում...

Lílium
13.11.2013, 17:19
Ավարտել էի ինիստուտը,դիպլոմը չէի վերցրել,նոր գնացի ստացա...Հա ի՞նչ :)) Դնեմ, օժիտի համար պետք կգա :D

keyboard
13.11.2013, 18:20
Էս ինչ անկապ օրագիր էր այ մարդ:

Meme
13.11.2013, 20:25
երեխաներ....:baby

ոնց կարող ա անծանոթ բալիկը ինձ էդքան էներգիա պարգևի, իրա էն անուշ պուճուր մռութիկի ժպիտով...
էս ուշագնաց եմ լինում երեխեքի համար, բոլոր աղջիկ երեխեքի, մեկ էլ շատ համով ու սիրուն տղա երեխեքի համար...
որտեղից եմ ժառանգել էս սերը դեպի բալիկները, հավանաբար գիտեմ՝ պապայիցս, դրա համար էլ հիմա թոռնիկի ժամանկնա ոնց ասում են տանը:angry, բայց որ ես նկատում եմ իրանց ամեն տեղ, դա կլինի ավտոբուսում, կամ դրսում կանգնած , կամ թեկուզ ծանոթի՝ անծանոթ բալիկը, որի համար եմ էսօր գրում:love, ախր իրանք էնքան աշխարհ ունեն իրանց մեջ, որ չես կարողանում անտարբեր անցնել իրանց ժպտուն աչուկների կողքով ...:flower


թող բոլոր ճուտիկները, ձեր բոլորի ճուտիկները՝ (ակումբի հայություն ) ամենաառողջը լինեն աշխարհում...:kiss

Ռուֆուս
14.11.2013, 01:42
5 օր ա բրաուզերումս tab ա բացած "How to beat procrastination" ու մինչև հիմա չեմ կարդացել:

Ես հպարտանում եմ ինքս ինձանով:

Վարագույր:

Chuk
14.11.2013, 04:14
Երբ ուզում ես լավ բան անել, ու ավելի վատ ա ստացվում:
Սատանան տանի, ախր ի վերջո գրաքննություն ա էդ անտերը:
Ախր հա, կարող ա գրառումը դուրդ չի գալիս, կամ գրառումների շարքը, բայց էս կյանքի կայֆն էն ա, որ ամեն ինչը չի, որ պետք ա դուրդ գա:
Իրականում չգիտեմ, շատ բան ա փոխվել, թե չէ: Բայց էս վերջին գրառումներից հետո մի տեսակ դատարկություն եմ զգում էս թեմայում, ոչ գրելս ա գալիս, ոչ կարդալս:
Իսկ ինձ թվում էր, թե ճիշտ բաներ եմ խոսում:
Ու ամենավատն էն ա, որ հիմա էլ տենց թվում:
Բայց ինչ-որ անննասուն հակասություն կա:

My World My Space
14.11.2013, 08:12
էս առավոտներն էնքան են էրես առել, որ հերիք չի մթով են գալիս, հլա մի բան էլ իրանց թույլ են տալիս մեզ սենց սառը դիմավորեն.... :goblin

Այբ
14.11.2013, 16:30
Էսօր մեզ տարել էին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, որ մեր ստուգման գրքույկները էնտեղ բաժանեին: Մենակ մեր կուրսը չէր: Տարել էին և՛ բակալավրիատի առաջին կուրսեցիներին, և՛ մագիստրոսների բոլոր խմբերին: Ինչևէ: Ապշահար տուն եմ եկել: Հերիք չէ ոմանց չէր հետաքրքրում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, մի բան էլ ուրիշներին էին խանգարում: Շատ չմանրանամ...Ուրեմն, Աբովյանի հյուրասենյակում գիդը բացատրում է, թե ինչպես է ապրել Աբովյանը և նրա ընտանիքը, ցույց է տալիս այն օրոցքը, որտեղ քնել է Աբովյանը և այլն, ասում է նաև, որ Աբովյանի հայրը աղքատ մարդ չի եղել և ընտանիքը ապահոված է եղել, մեկ էլ՝ բակալավրիատի երեխեքից մեկը կողքից ծիծաղելով ասում է.
-Սա, որ հարուստի տուն է եղել, բա քյասիբի տունը ո՞նց է եղել...
Ինչի՞ պետք է համակարգչով, եվրո պատուհաններով, չգիտեմ ինչ հեռուստացույցով տուն լիներ, որ ասեր, թե...
Չասեմ, թե ինչպես էին խանգարում գիդին լսել. եկել էին ծիծաղելու, նկարվելու ու անկապ խոսելու:

«Զարմանալի երևույթ...կատարյալ իդիոտիզմ»,-կասեր թեզիս ղեկավարս , եթե այդտեղ լիներ...

Հ.Գ. «Անկապ օրագրում» գրառումներ անելու եմ ու շատ իզուր, որ մի պահ որոշել էի չանել:

Meme
14.11.2013, 20:10
էս ինչ չար անեծքա տո՜....:angry
ժամանակ կար, որ չէի թափում սուրճը, անգամ որ բերում էի պապային տալու, ասում էր
-էս ինչ բանա չես թափել բալես, - ջրիկանում էի, ու շարժում սեղանը, որ ինատու թափեմ....:}
hիմա էլ չի լինում, ու նենց հետաքրքիրա սրճեփը ոնց էլ պահեմ, ինչ հնարք էլ օգտագործեմ, մեկա՝ չէ որ չէ, թափվելույա՜...
ու ինձ թվումա, որ էդ լավա, եթե տանը հյուրա լինում, թափվածը միշտ պապային եմ դնում, որ իբրև պապան մերոնքական որպես , ավելի լավ իրան դնեմ, բայց մի տեղ էլ <ղսմաթի> պահն էլ կա էլի՜ :))


հ.գ՝ արդեն ծանր եմ տանում...:(

Արևածագ
15.11.2013, 11:27
Էլի ծիծիկաթափ արեցի՞ք...:))
Հլա իմը մի նվազն էր, բա չորս հատ ունեցողներն ի՞նչ ասեն::angry

StrangeLittleGirl
15.11.2013, 14:16
Առավոտը իմ հավեսին սուրճ եմ խմում, մեկ էլ ինչ-որ անծանոթ համարից զանգում են: Պարզվում է` հայոց լեզվի ամբիոնից ինչ-որ դասախոս է, ուզում է իմանալ, թե իր աղջիկն ինչ է ստացել, ընդ որում` անմիջապես չի էլ հարցնում, ուզում է գալ, անձամբ ճշտել: Լավ է` ֆայմում եմ անուն-ազգանունը ճշտել, նայում եմ ցուցակիս մեջ, տեսնում, որ կտրվել է, մարտական պատրաստվածությամբ գնում գործի, դեռ հասցնում եմ նաև աղջկա գրավորը նայել, տեսնել, թե էդ ինչ սխալներ է արել:

Դասախոսությունից մի երկու րոպե առաջ նորից զանգ է գալիս: Արդեն լսարանի մուտքի մոտ եմ, ուսանողներս հավաքվել են: Մեկ էլ մի իսկական հայոց լեզվի արտաքինով տիկին մոտենում է ավագին ու տեղս հարցնում: Դե հա, որտեղի՞ց պիտի ճանաչի, արտաքնապես ուսանողներից չեմ տարբերվում: Գալիս է մոտս իր գունաթափած ու խառը ֆեն արած մազերով, լայն ժպտում ու հարցնում է, թե աղջիկն ինչ է ստացել: Շատ լավ գիտեի, որ գիտեր` կտրվել է: Իսկ ես առանց աչք թարթելու պատասխանում եմ.
- Յոթ:
Միանգամից դեմքը մթնում է, ժպիտը վերանում է:
- Իշխանյան ջան, մի բան պիտի անենք,- ասում է:
Պատասխանում եմ, որ որևէ բան անել հնարավոր չէ, որովհետև աղջիկն ուղղակի չի գրել: Հայոց լեզվի դասախոսն առաջարկում է ամբիոնի վարիչի հետ խոսել ու անընդհատ կրկնում, որ «մի բան պետք է անել», որովհետև աղջիկը զեղչից կզրկվի և այլն:
- Ինձ մոտ մենակ գիտելիքով ա հնարավոր ստանալ: Թող սովորեր,- սառնորեն պատասխանում եմ ու մտնում լսարան:

Դասի վերջում ներկա-բացակա արեցի: Կարդացի նաև հայոց լեզվի դասախոսի դստեր անունը: Ներկա չէր: Տեսնեմ` երկրորդ բացական եմ արդեն դնում:

Բարձրացա ամբիոն: Հայոց լեզվի դասախոսը դեկանատով-բանով բոլորին խառնել էր իրար, ամբիոնի վարիչին էր փնտրում: Տեսնենք` ինչով կավարտվի էս պատմությունը: Բայց ես ավելի շուտ գործից դուրս կգամ, քան էդ աղջկան դրական կդնեմ:

My World My Space
15.11.2013, 14:20
Քիչ առաջ մետրոյում հազարից մի անգամ որոշեցի ականջակալներով երգ լսել։ Միացրեցի, փակեցի աչքերս ու…
Բացեցի, նայեցի շուրջբոլորս։ Մենակ եմ։ Մյուս վագոնը նույնպես դատարկ ա ու կողքից կողք ընկնելով գալիս ա հետևիցս։ Պատուհաններից էն կողմ կիսաքանդված պատեր են ինչ-որ աղոտ լույսով չգիտես որտեղից լուսավորված։ Գնացքը գնում ա կասկածելի դանդաղ, ասես մտածելով։ Մի պահ ուշքի եմ գալիս, ու գիտակցում եմ, որ դեպո ենք գնում։ Բայց սիրտս խփում ա։ Ինձ թվում ա «մանյակ-մետրո» սարսափն ա։ Գնացքը կանգնում ա։ Բացվում են հակառակ կողմի դռները։ Գլուխս կամաց դուրս եմ հանում։ Մթություն ա։ Հեռվում աղոտ մի լույս ա էրևում։ Գլուխս ներս եմ քաշում։ Մենակության ու անօգնական վիճակից դուրս գալու համար թակում եմ մեքենավարի դուռը։ Կասկածելի ձայներ են լսվում։ Դուռը բացվում ա, ու ես հետ-հետ եմ գնում։ Շեմին մեքենավարն ա կանգնած, ձեռքին մի մեծ կիսաժանգոտ կլուչ։ Քմծիծաղով նայում ա վրաս.
- մնացե՞լ ես մեջը
- հա, անջատվել էի։
- համբերի,- ասում ա սառը տոնով, ու դուրս գալով բաց դռներից կորում ա մթության մեջ։ Նստում եմ։ Փորձում եմ միացնել հեռախոսս։ Ապակու թխկթխկոց եմ լսում։ Այլայլված շրջվում եմ, ու ապակու մյուս կողմում կիսամթի մեջ նշմարում եմ մեքենավարին։ Կլուչը շարժելով գոռում ա.
- հանկարծ դուրս չգաս։
Գլխով եմ անում։ Հեռանում ա։
Քիչ անց գնացքը սկսում ա շարժվել։ Հասնում ենք կայարան։ Դռները բացվում են։ Չարագուշակ լռություն ա։ Մարդ չկա։ Դուրս եմ գալիս ու քայլում եմ դեպի մուտքը։ Կասկածները խեղդում են։ Դիմացի պատին գրված ա Գարեգին Նժդեհի հրապարակ։ Մոտենում եմ շարժասանդուղքի տակ դրված կաբինկային։ Ներսում մարդ չկա։ Թիկունքում ինչ-որ մեկի ներկայությունն եմ զգումում ու կամաց շրջվում եմ։ Մի տատի ա կանգնած՝ պոլի փետը ձեռքին։ Զննում ենք իրար, ու չգիտես ինչի ռուսերենով հարցնում եմ.
- էտը ստանցիյա Գառեգին Նժդե ?
- դա, սինոկ, դա՜…
Հանկարծ էդ պահին ձախակողմյան կառամատույցի կամարներից դուրս եկած հոծ բազմությունը սկսում ա արագ-արագ քայլել դեպի մեզ։ Մի շնչով ինձ գցում շարժասանդուղքի վրա ու սկսում եմ վազել վերև։ Վերևում՝ հենց շարժասանդուղքի դիմաց, նշմարում եմ ոստիկանի ֆիգուր՝ ոտքերը լայն բացած, ձեռքերը մեջքի ետևում, ցերեկային լույսի տակ մի տեսակ փայլող գլխարկը դեպի վզակոթն իջեցրած։ Փախչելու տեղ չունեմ։ Փակում եմ աչքերս ու… հանգիստ անցնում եմ ոստիկանի կողքով։
Դրսում նորմալ մարդկային եռուզեռ ա։ Վառում եմ սիգարետս ու մտածում՝ գիշերվա էրազ էր անտերը…

Այբ
15.11.2013, 15:54
Էսօր որոշեցի անգլերենի դասին չնստել, որ այդ դասի հաշվին գնամ Ազգային գրադարան, ռեֆերատս վերջացնեմ: Առհասարակ, չեմ բացակայում, բայց էսօր առաջին անգամ դարձա իսկական հայ ուսանող:D
Քանի որ դասը արդեն սկսվում էր, որոշեցի հետևի մուտքով դուրս գալ, որ հանկարծ գլխավոր մուտքի մոտ դասախոսին չհանդիպեմ (գիտեմ, որ անգլերենի դասախոսը էդ ժամերին է գալիս համալսարան): Մի խոսքով՝ վստահ, որ հետևի մուտքից ինձ «վտանգ» չի սպառնում, դուրս եմ գալիս հետևի դռնից, ու մտածում եմ արդեն, որ վերջ՝ «փրկված» եմ...մեկ էլ՝ իմ առջև հայտնվում է դասախոսս...:D Փաստորեն, ինքը հետևի մուտքից է համալսարան գալիս... ոնց չգիտեի... Ես էլ ինձ չկորցրեցի.
_Բարև Ձեզ,- ժպտալով բարևեցի ու շարունակեցի ճանապարհս:

Դասախոսի համար արդեն պարզ էր, որ իր դասից փախնում եմ, ես էլ ավելորդ համարեցի փախուստի վայրից թույլտվություն խնդրել: Ուղղակի բարևեցի ու անցա...

Կուրսեցիներիցս իմացա, որ իմ անունը շեշտելով ՀԱՏՈՒԿ բացակա է դրել.
-Իրեն կփոխանցեք,-վերջում ավելացրել էր դասախոսը:

Հ.Գ. Հաջորդ անգլերենի դասը լավ եմ պարապելու, որ «մեղքերս քավեմ»:

enna
15.11.2013, 17:03
Ինչքան դժվար ա/նույնիսկ անկարելի/ խոսել մի մարդու հետ, ով համարում ա, որ գիրք կարդալը անիմաստություն ա ու ժամանակի կորուստ:

Վոլտերա
15.11.2013, 20:45
Էս երկար կանաչ վարունգն ինձ հեչ դուր չի գալիս: :( :cry

Արևհատիկ
15.11.2013, 21:17
Ինձ շրջապատող մարդիկ ասում են, որ ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել: Հա ու ես էլ չեմ հերքում: Միշտ լինում ա էն, ինչ ես ուզում եմ /թեկուզ մի քիչ ուշացումով/ :roll
Թու-թու-թու :))

ՀԳ. Էս ծիծիկաթափ լինելն էլ միշտ լինում ա ճիշտ ժամանակին ու իմ սրտով :yea

Meme
15.11.2013, 21:43
երեք օրա , ամենօրյա առօրյա սերիալանստակյած ժամերից հետո ախպերս ֆիլմերա դնում ու նայում ենք, ես որ վայելում եմ:love, ու հաճելիյա, էն որ հավաքվում ենք բոլորով ու ոչ թե քնում ենք, այլ դիմանում ենք մինչև ֆիլմի վերջը, ու լավ տրամադրությամբ նո՜ր ամենքս մեր մահճակալններին կարոտած կեսգիշերին քնում...:lazy

հ.գ՝ դրական ժամանակաշրջանա չհաշված կյանքի մնացյալ մինուսներն ու բացերը...
առօրյայից կտրվելու լավ միջոց ;)

CactuSoul
15.11.2013, 23:28
Մեկ-մեկ ընենց անհարմար տեղերում ընենց բաներ ես կարդում, որ ուզում ես գրողին վարկանիշ տալ /մինիմում/, կամ պի՜նդ-պինդ սեղմել գրկումդ ու ճակատին շնորհակալական ու "յա գառժուս տաբոյ" մակնիշի պաչ տալ, էն էլ չես կարող:
Հա, ու դրա ամենավատ դրսևորումն էն ա, երբ գրողն ակումբցի ա :}

Այբ
16.11.2013, 16:21
Որոշ վաճառողուհիներ խանութում էնպիսի մունաթոթ դեմքով են քեզ սպասարկում, որ ինքդ քեզ հարցնում ես. «Կարո՞ղ է ես դրան պարտք եմ ու մոռացել եմ»:think

John
17.11.2013, 20:06
դե տեսնեմ հիմա՞ ինչ եք կարդալու... անկապ օրագրի գրաքննադատ ունկնդիրներ... ՈՉ ՄԻ գրառում 28 ժամում, վայելե'ք ֆ.օ.

Meme
17.11.2013, 20:17
օֆֆ օֆֆ ես եկա...ինչ ուզում եք ասեք:P


ասում եմ մարդ ջանումա էս կիրակին հետաքրքիր անցկացնի, անգամ խաշ-ա վայելում, մեկա գալիսա տուն ու դոդացած քարշա տալիս օրվա մնացյալ անջատված ու տաղտկալի ժամերը :}


հ.գ՝ դառը կիրակի էր...

Արամ
18.11.2013, 01:12
Քցում բռնում եմ, արժի մի քիչ ղզիկանամ օրագրումս, թե չէ...

Jarre
18.11.2013, 03:24
Տուն

«Տուն»....
Երբևէ մտածեք ե՞ք թե ինչ մեծ խորհուրդ է այս բառը նշանակում Ձեզ համար։
Օրինակ երբ դուք արդեն ավարտում եք ձեր գործերը ու մտածում. «ուխ, հեսա գործերս պրծնեմ, մտնեմ խանութից գարեջուր առնեմ ու տուն գնամ»։
Կամ, երբ մի քանի օր գտնվում եք մի ուրիշ վայրում ու կարոտում էն շենքին, էն պատերին, էն դռանը, որին դուք անվանում եք տուն։

«Տուն»....
Էն ինչը որ իմ համար տուն ա, ինչ որ մեկի համար պարզապես պատ ա՝ բետոն ու երկաթ, ուրիշ ոչինչ։

Բայց էտ «տուն» կոչեցյալը էն վայրն ա, որտեղ սկսվում ու ավարտվում ա իմ անվերջությունը, իմ տիեզերքը, իմ կյանքը։ Հատկապես եթե էտ էն վայրն ա, որտեղ անցել ա իմ մանկությունը։ Ամեն ինչ էտ պատերի մեջ ա։ Անգամ անսահմանությունը։

Էտ պատերի մեջ ես գտնում եմ ջերմություն, պաշտպանություն, ուրախություն, երջանկություն, իմ սիրելի մարդիկ, իմ սիրելի հուշերը, մեր ընտանիքի տխրությունները, ուրախությունները, ինչ որ մի բանի սկիզը ու վերջը, ամեն ինչ.....

Իսկ Ձեզ հետ երբեմն պատահել է, երբ ավտոբուսով կամ գնացքով ճանապարհորդում եք ու անցնում եք Աստծուց մոռացած մի վայրով ու էնտեղ տեսնում եք կիսաքարուքանդ եղած տներ ու գյուղացիների, ովքեր հանդում իրենց գործն ավարտելուց հետո դանդաղ քայլերով վերադառնում են տուն՝ «տուն»։

Ու մենք մտածում ենք. «մարդ ո՞նց կարա ապրի սենց ահավոր տեղում»։
Բայց հիշեք, էտ ահավոր տեղը իրանց համար իրանց տունն ա։ Իրանց ջերմությունը։ Իրանց երջանկությունը։ Իրանց պաշտպանությունը։ Իրանց ուրախությունը։ Իրանց լույսը։ Իրանց «տունը»։

Նրանց ում ներվերը հերիքեց մինչև էս մասը կարդալը, լսեք ամենակարևոր պահը։

Նույն ձև էլ կարծիքների ու արժեքների հարցում ա։ Էն ինչը քո համար փլատակ ա, իմ համար արժեք, էն ինչը քո համար շքեղություն ա ու կյանք, իմ համար փտալակ։

Հետևությունները թողնում եմ մեր տրամաբանությանը։ Ու էս միտքը ցանկանում եմ միշտ պահել մտքումս, հատկապես, երբ գրառումներ եմ կատարում «Կրոն» բաժնում։

Փինք Ֆլոյդի Ռոջեր Ուոթերսը «տուն» հասկացությունը բաժանում ա երեք մասի՝
վայր՝ Everybody got somewhere they call home՝ Երևան, Նյու Յորք, Լոս Անջելես, Մոսկվա, Բավարո, Զիմբաբվե....
իր՝ Everybody got something he calls home՝ բնակարան, վիլլա, դաչա, արվեստանոց, աշխատանքի վայր, լաբորոտորիա, մեքենա, կոլեկցիա, գրադարան.....
էակ՝ Everybody's got someone they call home՝ մայր, հայր, քույր, եղբայր, Ալլահ, Եհովա, Հիսուս, Բուդդա, սիրած երաժիշտ, սիրած գիտնական, սիրած քաղաքական գործիչ......

Այո՛, ամեն մարդու համար իր «տունը»՝ որքան էլ այն փլատակ ու չապրելու տեղ լինի քեզ համար, ամենաապահով, ջերմ, մաքու, յուրահատուկ նշանակություն ունեցող երևույթն ա։


http://youtu.be/6IJ8ra_3jQE

unknown
18.11.2013, 18:49
Մեկ-մեկ ուղղակի ուզում ես լինել անուղեղ,չհասկացող մեկը...ախր շատ ծիծաղալու են է մարդիկ,կամել եսեմ խելոք:8:D

enna
18.11.2013, 19:43
Գնացել էի գրադարան, որ Հայնրիխ Բյոլլ վերցնեմ ու մի քիչ վերանամ:/ Էդ գրողի բոլոր գրածները մի տեսակ ուրիշ ազդեցություն են ունենում/:
Խելքիս բրդեց շոկոլադ տանեմ: Մտել եմ, չոր հայացքով ինձ ա նայում.
-Գի՞րք ես հանձնում:
-Հա՛:
Պայուսակիցս հանում եմ շոկոլադը: Մամայիցս սովորած բառերն եմ ասում.
-Կոֆե կխմեք,-ժպտալով ասում եմ:
Էդ էր...Պրծ, պակա Հայնրի՜խ:cry...Մի տաս գրքի անուն ասեց , մեկն էլ տվեց.
-Սա տար,չես փոշմանի:
Համ վերցնում եմ, համ չեմ ուզում վերցնեմ, եթե չվերցնեմ կարող ա նեղանա...
Վերցնում եմ, թղթերի մեջ նայելուց ու Դադալյան Նունե/հոգնել եմ ամեն անգամ ուղղելուց/ արտասանելուց հետո սկսեց պատմել իր կյանքը.
-Ես ծեր մարդկանց հետ եմ ապրում:
էդ պահին ես դեմքին եմ նայում ու փորձում եմ տարիքը մոտավորապես գուշակել:Ինքն ինձ ջահել չի թվում:
-Արթնանում եմ ժամը 6-ին, էդ ժամին քնած են լինում: Թեյ եմ խմում, թերթում եմ ամսագիրը, հետո դուրս եմ գալիս տնից, մի քիչ քայլում:Էդ մի քանի րոպեները իմ օրվա երանելի պահերն են...
<< Իրոք հաճելի կլինի>>.-մտածում եմ ես:
Գոհ-գոհ ուզում եմ դուրս գամ.
-Դու էլ առի էդ ամսագրից, անունը <<Ես>-ա : Ամեն ինչ գրած ա: Ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եղավ: Հիմիկվա դարում ամոթ ա չիմանալը Խորեն Լևոնյանը քանի երեխա ունեցավ:
-(:o:8...):)Եղա՛վ:

My World My Space
18.11.2013, 20:18
Հարկ եղած դեպքում լեզուների իմացության դաշտում կարամ գրեմ:
Ուկրաիներեն, բուլղարարեն, ղազախերեն, թուրքերեն՝ տվալետի ասվեժիծելի մակարդակով... :D

Այբ
19.11.2013, 20:22
Ի՜նչ լռություն է Անկապ օրագրում...
Ե՞րբ էր եղել, որ գրառումների էջը, երկու օր նույն էջի վրա լիներ:

Meme
19.11.2013, 20:46
http://www.youtube.com/watch?v=bt7Up_nK56o





տուն էի գալիս, էս երգը ականջովս ընկավ, մինչև վերջ լսեցի, ու տխրեցի...
ինքը միշտ քեզա հիշեցնում...
չնայած էլ առաջվանը չեմ, էլ ներսից տխուր չեմ, էլ էն նույնը չեմ, գիտեմ դու էլ...
միգուցե սխալ եմ , բայց դու չես արգելի հիշել քեզ ու կարոտել, որպես հին ընկեր...
ես առաջին անգամ քեզ հետ եմ հասկացել <ընկեր> բառի իրական ու արժեքավոր իմաստը...
ու թեկուզ մոռացել ես, ես չեմ մոռացել, ես հիշում եմ, ես ուրախանում եմ քո ամեն մանրուքով՝ քո ամուսնությամբ...
հատուկ եմ դրել հենց էս երգը, գիտեմ կհասկանաս, կկարդաս, կիմանաս, որ քո մասինա...


ու ես էլի նույն մտքիս եմ՝ ուզում եմ ինձանից առավել երջանիկ լինես...իմ պարզ ու հարազատ ընկեր...



հ.գ՝ միգուցե հետո, վաղը, մյուս օրերին փոշմանեմ, որ գրառում եմ արել, բայց այսօր սիրտս տենց ուզեց...

կներես....որ էլի ապուշի պես անկեղծացա.:(:(:(...

Փոքրիկ շրջմոլիկ
19.11.2013, 23:41
Առավոտը ավտոբուսը մի փոքր տղա ա կանգնացնում, վարորդին հարցնում ա.
- 150 դպրոց գնում ե՞ք.
- Ետ ո՞րտեղա բալես.
- Են, են... են մյուս կողմը.
- Չգիտեմ, բալես, երևի չեմ գնում.

Մտածում եմ ետ երեխեն վերջը նստե՞ց «են մյուս կողմը» գնացող երթուղային.:)

Անվերնագիր
20.11.2013, 01:58
Երբ գա մի ժամանակ, ու մեր տիեզերանավերը հազարավորներով սկսեն սավառնել տիեզերքի մի ծայրից մյուս ծայրը, իրար հետևից նորանոր մոլորակներ ու աստղեր բացահայտեն․ Տե՞նաս, էտ ժամանակ էլ ակումբում ««կրոն»» ու ««Աստված»» թեմաները սենց ակտիվ կլինեն:

Mephistopheles
20.11.2013, 05:31
էն օրը մի հատ լավ պատմություն հիշեցի… կարծեմ շատ հայտնի պատմություն ա, բայց չեմ հիշում որտեղից ա…

մադը որոշում ա գնա աստծու մոտ ու անցնի դրախտ, որն աշխարհի ամենաբարձր լեռան վրա ա… մուտքն ըդտեղից ա… էս մարդը ճամփա ա ընկնում, օր-ու-գիշեր գնում ա, հետևից էլ մի հատ փողոցային շուն ա գալիս… սա ընկերանում ա հետը, միասին են գնում, ու հաց են կիսում, ցուրտ ժամանակ իրար տաքացնում…

վերջը մարդը շան հետ հասնում ա լեռան գագաթին, ցուրտ սառնամանիք, շան հետ մի կերպ կանգնում են դռանը… մեկ էլ ընդեղից, թե "կներես, բայց շունը չի կարա գա… դրախտում շուն չի կարա լինի" էս մարդը թե "ո՞նց թե… սաղ ժամանակ հետս եկել ա, հիմա ես սրան ու՞ր թողեմ… կսատկի"… ընդեղից թե "չենք կարա, չի թույլատրվում… գալիս ե՞ս". էս մարդը նայում ա շանը, նայում ա դրախտի դարպասներին. "կներեք, չեմ կարա, առանց շան չեմ կարա, կամ շան հետ կգամ կամ չեմ գա… " սրանք ընդեղից "չի լինի… շանը պտի թողնես" ու էս մարդն ասում "չեմ ուզում… fuck it... fuck heavens..." ու ստեղ պարզվում ա որ շունը հենց աստվածն ա եղել…

Meme
20.11.2013, 22:09
ուզում եմ ամենավատ օրս էս լինի, ու թող մարդիկ, որոնք տեսել են ինձ էդ վիճակում էդքան թույլ էլ չտեսնեն ...
աչքերս մինչև հիմա արցուքններիցս հետո մռմռում են ...
բայց էլ չեմ ուզում հիշեմ...վաղվա օրս ավելի լավնա լինելու...




հ.գ՝
շնորհակալ եմ էն երկուսին, որոնք լսել են արտասվելիս ձայնս...կարծում եմ իրանք են իրական...որ կան կողքիս...


հ.գ.գ.՝ սև սրջանա միգուցե, սպասում եմ սպիտակներին...

Alphaone
20.11.2013, 22:19
Մի քանի օր առաջ ինչ-որ խաղի գովազդ տեսա՝ ինքնաթիռներ, թռիչք, հետաքրքիր էր: Հայտարարեցի, որ գրանցվելու եմ, խաղամ: Դրանից հետո երազում խաղացի՝ ինքնաթիռը վթարված էր, ինչ ասես չարեցի, որ ինքնաթիռը չընկնի, գերբնական ջանքեր էի գործադրում այն օդում պահելու համար, ի վերջո ընկավ, փշրվեց...
Դրանից հետո լսեցի վերջերս տեղի ունեցած վթարի մասին...
Դրանից հետո ինձ մեղավոր եմ զգում մի բանի համար, ինչի հետ հեռավոր կերպով անգամ առնչություն չունեմ:
Գնամ կորած դետալներս հավաքեմ, ուղեղս ցրիվ տալով թափառում եմ:

Գալաթեա
20.11.2013, 22:36
Ուր գնում եմ՝ ինքնաթիռի վթարից են խոսում: Հաշվի առնելով մոտակա ապագայում սույն փոխադրամիջոցից օգտվելու անհրաժեշտությունը՝ Con Air կինոն եմ ակամայից հիշում:
Էն յանը տարած դեմք մարդասպան-հոգեբանը` Սթիվ Բուշեմին, որ նայում ա Sweet Home Alabama-ի տակ պարող զէկերին ու Քեյջին ասում ա՝ "Սրանք էն խմբի(Lynyrd Skynyrd) երգի տակ են սամալյոտի մեջ տժժում, որի մեծ մասը ավիավթարից ա կոտորվել":

Պասիձիմ նա դառոժկու:

Chuk
21.11.2013, 00:37
- ԸնԳեր, գնա ստուց:

Սոված, հոգնած, կանգնել ես որ մի կտոր հաց ուտես: Ցրտին: Ընկերներիդ հետ:
Մոտենում ա քեզնից ավելի ջանով, քեզնից ավելի առողջ տեսք ունեցող, քո տարիքի գյադա:

- Ինձ հարյուր դրամ կտա՞ք:

Ձեն չես հանում: Բայց իրա հայացքի տակ ծամելդ էլ չի գալիս: Չի գնում, իսկ դու մտածում ես, որ հա, կարող ա իրա կյանքն ավելի վատ ա դասավորվել, քան քոնը, բայց էդ իրա մեղքն ա, ինքը կարող էր մի բանի հասնել:

- Սոված եմ, հարյուր դրամ տվեք:
- Չկա, գնա:

Շարունակում ա կանգնած նայել, ուտելիքդ լռվում ա կոկորդումդ: Բայց սրան հարյուր դրամ չես էլ տա, արդեն կատաղում ես. արա՛, գնա աշխատի: Բանվորի գործ հաստատ կարաս ճարես:

- Որ հարյուր դրամ չտաք, կմեռնեմ:
- Արա՛, գնա ուրիշ տեղ մեռի:

Շարունակում ա նայել՝ կուշտ հայացքով: Հայացքից էլ, հագուստից էլ, տեսքից էլ երևում ա, որ ինքը ուտելիքի կարոտ չի: Իսկ քո հացը կուլ չի գնում: Քո հացը, որ վաստակել ես քո քրտինքով, որ չես մուրացել, որ ինչ-որ մեկի առաջ չես ստորացել: Որ աշխատել ես ուտելու, այլ ոչ թե...

- 100 դրամ տվեք, գնամ:
- Արա՛, ս***** ստուց:

Արամ
21.11.2013, 01:11
http://s12.postimg.org/wvbhorpr1/up_arrow_silhouette.jpg

Էհ...:cry

enna
21.11.2013, 14:38
Մի պահ մոտս իլլյուզիա էր ստեղծվել, որ խելացի մարդիկ բնավորությամբ լավն են: Գնալով համոզվում եմ, որ հեչ էլ էտպես չի ու լավ մաթեմ կամ ֆիզիկա իմացողը/:8չափման հիմար միավոր/ կարա ամենապիղծ մարդը լինի: Չնայած չէ, էդ իլլյուզիան մինչև վերջ մոտս չի վերացել, որովհետև հիմա էլ խելացի ու բանիմաց մարդկանց հանդիպելիս սկզբում դա եմ մտածում:D:

My World My Space
22.11.2013, 00:43
Կանգառում մի աղջիկ
Ժպտալով խոսում էր
Խանութի դնռակը բաց...

Նեղլիկ գրապաններն էր
Մի կերպ տեղավորում
Ձեռքերը ցրտից սառած...

Ստիպված ակնարկեցի,
Որ փակի դռնակը
Չդառնա ճժից կդրած...

(Հախվերդյանի մոտիվներով)

Katka
22.11.2013, 11:48
Հարգում եմ ոչխարների հոտը ղեկավարնողներին, որոնք լավ ջոկել են, որ ոչխարին ինչքան խոտ պետք է շպրտել, որ ամեն ասածի դիմաց գլխով անի ու դոշ տված պաշտպանի իրենց առաջնորդին: Դեմները խաղ չկա`կամ նյարդերդ ես վատնում կամ թքում ես ու թողնում, որ երկիրը քանդեն :)) Հոտի դեմ խաղ չկա: Միասին ապահով է :))

Գալաթեա
22.11.2013, 22:45
Գրեթե 8 ժամ երկու տարբեր ինքնաթիռներում լռվելուց հետո ու էդ ընթացքում 20 րոպե անգամ չքնելուց, անքուն տանջվելուց հետո մի միտք/անեծք է ծնվում ուղեղումդ ու սարսռեցնում ողջ ներքինդ:
"Սերժիկ ըլնեմ":

Claudia Mori
23.11.2013, 12:11
Այ մարդ, մեկ է չեմ հասկանում էլի... Ինչու են մարդիկ ուղեղի փոխարեն օգտագործում իրենց մարմնի էն մասը, որով պետք է շնչել: Կամ շրջակա միջավայրում օդ չի մնացել, գոյատեւելու այլ տարբերակներ են փնտրում, կամ հավերժ գրիպ են, կամ էլ աննորմալ: Չեմ հասկանում էլի, ծնվելուց առաջ դրանց դասեր չեն տվել, թե մարմնի որ մասը, ինչի համար է նախատեսված: Ու որ ամենակարեւորն է, դա անում են մարդիկ, ովքեր ապահովված են ամեն ինչով, ու ոնց որ թե կան բոլոր պայմանները, որ իրականացնեն իրենց կայֆ երազանքները: Չէ սրանք երազանքներ էլ չունեն, քանի որ ամբողջ կյանքում մենակ նախանձից բացի ուրիշ բան չեն տեսել` սրա տնից ունենամ, սրա ավտոմեքենայից ունենամ, սրա հեռախոսից ունենամ... մառազմ մի խոսքով...

Meme
23.11.2013, 15:54
օդերս բացվել են, չգիտեմ էլ էս խոսքս շատ տգեղ կհնչի թե չէ, բայց ժողովու՜րդ ինչ լավ բանա, երբ կոմպդ ինսթալլ են անում ու կակ նովինկի հանձնում քեզ:roll....
ու դրա հետ մեկտեղ էլ օգտվում ես մասնագետից ու հեռախոսդ էլ վերակենդանացնում...երեկ տարերքի մեջ էի ընկել, ին չասես քաշեցի, հեռախոսիս մեջ չտեսի պես...
նենց տպավորությունա, որ համ հեռախոսս եմ նոր առել, համ կոմպս...իսկ հեռախոսս մոտ անցած տարի էս ժամանկենրով էր նովինկի...:love
ուֆֆ եսիմ,,,,տարոսը ցանկացողներին....:yahoo

Kuk
23.11.2013, 20:48
Ինչ որ շատացել են անտաղանդները, որ անիմաստ բառեր են գրում իրար հետևից, դա անվանում են արվեստ, էն էլ՝ ժամանակակից, դրա արդյունքում իրանց մտավորական են պատկերացնում, առաջադեմ են իրանք, գիտակից են ու տենց էլի ինչ-որ բան են իրանք: Իրանք բան են, կարճ ասած: Սրանք սովորաբար Մաշտոցի պուրակում բուծիկ են ուզում քանդած լինեն, Փակ շուկայի դեմը էշերի ու էծերի դեմ են կռվում, թե դեմները պարելով են պայքարում, թե երկու ոտքի վրա են կանգնում կամ ուրիշ գույնի գլխարկ են դնում, որ դրանցից տարբերվեն, մարդ չի հասկանում: Հարսնաքարի դեպքերի ժամանակ հավաքվել հռհռում էին, երբ մոմավառություն էր, իսկ երբ կամեռաները շրջվում էին իրանց կողմ, իրանք լացակումած էին, հայրենասեր, գիտակից, պայքարող, ազգանվեր, մտավորական: Հա, լուրջ, իրանք իրանց մտավորական են ճանաչում, իրանք տենց գիտեն: Իրանք հայելու մեջ իրանց տենց են տեսնում, կամ երազում, չգիտեմ: Նայած՝ ով ոնց. մեկը քոռ ա, մյուսը՝ ֆանտազիա ունի շատ վատ, մեկ ուրիշը՝ անասուն ա, կամ անասունի ծնունդ, առանձնապես չեն տարբերվում: Ու էս ամբողջը մեր էսօրվա ակտիվ ու գիտակից հասարակություն ասվածն ա: Եթե կա քաղաքակրթություն, որտեղ ակտիվ ու գիտակից, առաջադեմ զանգվածն էս ա, որտեղ առաջադեմն ու գիտակիցը կոնկրետ ծառայում ա համբալներին, ուրեմն էդ հասարակությունը մեռնելու ա կամ արդեն մեռած ա: Ով մեռած չի, գիժ ա: Տենց խոսք կա չէ՞.. ով գիժ չի գյո* ա, հիմա էս ա:լօլ Ավելի ոռի չէր կարա լիներ..

Արամ
24.11.2013, 03:01
Աշունը վերջանում է, և ես տխրում եմ, ինձ էլ կոմպլիմենտ ասողներ չկան և ես միայնակ եմ: :cry

*sarcasm alert*

Alphaone
24.11.2013, 10:50
երբ երազանքները դառնում են պլաններ, պալնները թեկուզ ահռելի ջանքերի գնով, բայց գլխապտույտ արագությամբ իրագործվում, կյանքը հրաշքից վերածվում է համակարգչային խաղի՝ կանխատեսելի ելքով...
հարկավոր է ունենալ SMART-ում տեղավորվող պլաններ ու ունենալ երազանքներ, անիրականալի, ֆանտաստիկայի ժանրից երազանքներ, պետք չի պլաններն ու երազանքներն իրար խառնել. առանց հրաշքի սպասման կյանքն առանձնապես դաժան ինքնասպանություն է...

Աթեիստ
24.11.2013, 17:16
http://www.youtube.com/watch?v=4Vr9ls886MI

Էրեկվանից սաղ ինտերնետում էս «գլուխգործոցն» ա աչքերս մազոլ անում։
Ես վերջապես հասկացա ինչ ա ուզել ասի «ֆիլմի» հեղինակը։

1. Եթե որևի ալկաշի ճանաչում եք, ու համարում եք կորած մարդ, մի փորձեք իրան օգնել, որտև ինքը մի օր էդ վիճակում մեկին մի լավություն կանի (որ ալկաշ չլներ, չէր անի)։
2. Եթե տեսնում եք մարդն ուզում ա ինքնասպանություն գործի, էլի չխառնվեք. կարող ա էդ պահին նենց մի բան ա տեսնում, որ մեկի կյանքնա փրկում, կարող ա նույնիսկ սեփական կյանքի գնով (Հունան Ավետիսյան хренов)։

Կեցցեն ալկաշներն ու ինքնասպանները։ Ակնկալում եմ հայկական կոմիքս, որի գլխավոր հերոսը կլնի սուիցիդալ հակումներով ալկաշ։
Առաջին սերիան պատրաստ ա, ու ոնց հասկացա ընդունվեց հասարակության լայն մասսաների կողմից։

Skeptic
24.11.2013, 23:31
Երբ որոշ ժամանակ առաջ ինչ-որ տեղ կարդացի, թե իբր օրթոդոքս հրեաներն էնքան սրբորեն են դարերով պահպանել շաբաթ օրը կատարյալ անգործության մատնվելու պատվիրանը (դրա համաձայն' նույնիսկ կոճակներ կոճկելն էր արգելվում), որ հիմա դա նրանց մոտ ինքնաբերաբար ա ստացվում' որպես կենսաբանական ժամացույցի պարբերաբար կրկնվող հատված, լուրջ չվերաբերվեցի դրան: Բայց հիմա որոշ կասկածներ են առաջացել, քանի որ կիրակի օրերն էլ իմ մոտ ոչ մի կերպ չի ստացվում գործ անել:

Իսկ վաղը ընկերներիցս մեկն էլ ա զորացրվում:




Մնաց 200 օր:

Chuk
24.11.2013, 23:50
Էս արդեն քանի օր ա ինչ-որ տարօրինակ կարոտ ա առաջացել մոտս: Ու կարոտել եմ ոչ ավել, ոչ պակաս, գրական հերոսի: Օլիվեր Թվիստին: Նորի՞ց կարդամ, ի՞նչ է:

Chuk
25.11.2013, 01:18
Արա, բայց էս ի՞նչ վիճակ ա մոտս:
Առավոտը դասի եմ: Մի տարի ընդմիջումից հետո առաջին անգամ պետք ա դաս անցկացնեմ: Գրեթե ոչինչ չգիտեմ, ոչ թե ինչ տարիքի երեխեք են, ոչ որտեղից են, ոչ քանի հոգի են: Գիտեմ թեման ու վերջ: Ու մտքիս ծերով ճիշտ ա մի պահ անցավ «կրկնել», բայց միտքս միանգամից էն կողմ գցեցի. ինչի՞ս ա պետք: Երբ որ առաջին անգամներն է գնում դասի, հուզմունքից կոտորվում էի, վախենում: Իսկ հիմա, կարծես պետք ա գնամ ասենք երթուղային նստեմ: Ոչ էն հուզմունքս էր նորմալ, ոչ էս արխայնությունս: Ախր գործին պետք ա շատ պատասխանատում մոտենալ: Օֆ, չգիտեմ:

Lílium
25.11.2013, 13:58
Մեր տան բակում մեծ ջրի տարրա ունենք,որ անձրևի ջուրնա դրա մեջ հավաքվում,ժամանակին այգին ջրելու համար էինք օգտագործում էդ ջուրը,դե հիմա չի օգտագործվում,բայց անընդհատ հավաքվում ա: 14 տարի առաջ եղբայրս մեր ստեղի փոքրիկ գետից մի ձուկ էր բռնել,բերել էր գցել էդ ջրի մեջ,ու երեևի մի քանի ամիս ենք հետևել,հետո մոռացել էին իրա մասին,բայց մեկ-մեկ ջրի երեսին երևում էր,ու էլի մոռանում էինք: Անցավ 5 տարի,մի օր պատահական էլի տեսանք մեր ձկնիկին ջրի երեսին, իհարկե ուրախացանք,զարմացանք:Բայց հետո ինչքան ուշադիր եղանք,չէր երևում,դուրս չէր գալիս,մտացեծինք դե երևի չկա էլ: Անցավ մի քանի տարի,նորից բոլորի կողմից մոռացված ձկնիկը երևաց,արդեն էդ տարրայից ժանգոտած,բայց շատ սիրուն էր,չափերով էլ շատ քիչ էր մեծացել,երևի կլիներ 10-15 սմ: Ու հետո արդեն գնացինք էստեղից՝մեկս ուսանող,մեկս խոպան :) ,դե հազվադեպ էինք լինում գյուղում: 2 տարի առաջ մայրս տեսել էր մեր սիրելիին,ու հետո էլի չքացել էր ձկնիկը: Իսկ ես էսօր դուրս եկա պատշգամբ և վերևից տեսա,որ ջրի երեսին ինչ-որ բանա փայլում,շարժվում…ավելի ժանգոտած,ու նույն՝10-15սմ երկարությամբ…Մեր ձկնիկը արդեն 14 տարի է համառորեն ապրում է: :)

enna
25.11.2013, 18:09
Համարս Երջանիկ Հայրապետյանի անունով ա: Ասում են Գորիսում մի Երջանիկ կա,էն էլ գերեզմանոցի փոս փորողնա:o:
Մտնում եմ օրանժ,համարս ասում եմ.
-Երջո՞:
Ու ես ինձ չկարացի զսպեմ: Քիչ էր մնում վիրավորվեի ու ասեի Երջո չի, Երջանիկ ա:D:

StrangeLittleGirl
25.11.2013, 23:03
Հայկական կյանքի պարադոքսը. հաճույքների համար փող ունենալու համար պետք ա շատ աշխատել, իսկ շատ աշխատելու դեպքում հաճույքներին ժամանակ չի մնում:

My World My Space
26.11.2013, 12:05
Այս աշխարհում,
Մարդկանց շարքում
Ո՜վ կա քեզ պես
Քեզ հավասար,
Օ՜վ Սերժ… Ըըը՜… Քա՛ջ նազար…

Agni
26.11.2013, 17:06
Ես ատում եմ հաշվետվություն գրելը... ու վաբշե ինչի պետքա ես հաշվետվություն գրեմ :ահավոր մեծամիտ սմայլ)))

Alphaone
26.11.2013, 18:21
Քանի օր աչքիս առաջ էդ ԽՍՀՄ-ի ծնունդ կարմիր մեքենան ա՝ վրայի «:(» սմայլով ու «Ինձ վաճառում են» գրությամբ: Էլի չստացվեց լուսանկարել :Տխուրսմայլ

Claudia Mori
27.11.2013, 16:37
Աշխատելու իրավունք ստանալու համար գնացել էի մատնահետքեր հանձնելու: Հերթի մեջ 3 ադրբեջանցի էին, մի Գյումրեցի կին ու ես: Սկզբում ներս մտավ Ադրբեջանցի տղամարդը, հետո կանայք համբերատար սպասեցին մինչեւ նա լվանա ձեռքերը, որը ասենք մի 10 րոպե է տեւում: Դե բնական է զայրանում էինք հայերով, թե ինչու չեն մտնում ներս: Գերադասում էինք չխոսել` նախ կարող է ազգային կռիվ սկսեր, բացի այդ կնանիք բացարձակ ռուսերեն չէին հասկանում: Մեկ էլ տեսնենք ներս մտան տղամարդու հետ, սկսեցինք ծիծաղել. փաստորեն էս մարդը չէր թողել, որ իր տան կնանոց մատները ռուս տղամարդը բռնի ու մատնահետք վերցնի, ինքն էր լծվել այդ սրբազան գործին :D Մի ահագին էլ էդտեղ սպասեցինք: Խնդալուն էն է, որ եթե մի բան էն չեղավ, սրանք նորից նույն սցենարով գալու են, եթե իհարկե արդեն մի քանի անգամ չեն գալիս :)

Այբ
27.11.2013, 16:49
Քաղաքը սկսել է զուգվել-զարդարվել. զգացվում է, որ Նոր տարին հեռու չի: Բուն Նոր տարին չեմ սիրում՝ լավ սեղանի մրցույթ, բերանս էլ չի բռնում ասել, բայց ավելի շատ ուտելու ու խմելու տոն, քան թե ուրախանալու, հեռու-մոտիկ բարեկամների տուն գնալ-գալ...Նախատոնական տրամադրությունն եմ սիրում՝ տոնածառ զարդարելը...երբ առհասարակ, քաղաքի, տան զարդարանքը զգացնել է տալիս տոնի շունչը , որը ինձ համար ավարտվում է հունվարի 1-ի առավոտյան:

Ամսի 4-ից տոնածառը դնելու եմ:love

Meme
27.11.2013, 18:47
մեջս ամեն բան տակնուվրայա, ու էդ էն գիտակցումիցա, որ փոփոխություններ են գալու, ուրիշ կյանք, ապրելաձև...
վախում ես էդ փոփուխությունից, մի տեսակ ոնց որ ստացվի, թե պատրաստ չեմ...
մնումա համբերեմ...

քիչ մնաց...

enna
27.11.2013, 20:24
Մի բան հիշեցի: Վեց կամ յոթերորդ դասարանում կենսաբանությունից նյարդային համակարգ ենք անցնում: Դասատուն.
-Մի հարց եմ տալիս, եթե պատասխանեք տաս եմ դնում:
Օօ՜,դե դա արդեն վերջն էր էլի, էդ դասատուն 7-ը մի կերպ էր դնում: Ու ամեն դնելուց առաջ էլ մի լավ խեղդում էր բառերով. էլ ձրիակեր, էլ մակաբույծ, միաբջիջ...
-Ի՞նչ է ներվը:
Սաղ քար են կտրում, մի բառ, որ ամեն քայլափոխի լսում են, մի բառ, որ անընդհատ ասվում է ու ոչ մեկս չգիտենք էդ ինչ է: Տաս րոպե անցնում է,տասհինգ... Մեկ էլ հոպ, էս դասատուն սկսում ա հռհռալը: Երեխեքը սարսափահար իրեն են նայում: Կյանքում իրեն ծիծաղելուց տեսած չկային ու հիմա էսպես ծիծաղում է:
-Ոնց որ բջիջների ամանում լինեմ: Տո դուք ձրիակերից բեթար եք: Նյարդը,նյարդն ա...
Մատյանը վերցնում է ու ջղայնացած դուրս գալիս: ՄԵնք մի քանի րոպե քարացած ենք մնում:

enna
27.11.2013, 22:54
Ինչքան լավ կլիներ ամեն ինչ, եթե ամեն օրգան իր նպատակին ծառայեր և ամեն մարդ իր գործով զբաղվեր..

Ռուֆուս
27.11.2013, 22:56
Ես գիտեմ, որ վերջում դժոխք եմ ընկնելու English Breakfast Tea-ն իրիկունները խմելու պատճառով :}

My World My Space
28.11.2013, 06:47
Ինձ մեկ-մեկ թվում ա, որ ղեկավար դառնալու համար ատուգվում ա հատկապես ոռով ընդունած որոշումները բերանով արտահայտելու կարողությունը... :angry

Այբ
28.11.2013, 17:52
Ինչքա՜ն ես ուրախանում, երբ հանկարծ գիրք ես նվեր ստանում...Եվ ի՜նչ գիրք՝ Ալբեր Քամյու:love

StrangeLittleGirl
28.11.2013, 23:11
Ես ու ուսանողներս ֆեյսբուքում նստած չաթվելով պատրաստվում ենք վաղվա դասին, ես` լեկցիային, իրենք` պրեզենտացիային :))

Փոքրիկ շրջմոլիկ
29.11.2013, 03:25
Յավրովի դպրոցում պրեզենտացիայի էինք՝ դասատուի բացակայությունից էր թե ինչից, ամենաանշնորհք ձևով էին պաստառ պատրաստում՝ մատիտները մտցնում գուանշի մեջ, ջուրը իրար շորերին լցնում, վրձիններով կռվում, վերջում էլ գւանշները ամբողջությամբ դատարկեցին թղթի վրա ու սկսեցին ձեռքերով ամբողջ թուղթը գուանշ անել :o
Բայց ինչպես բոլոր դասարաններում ա լինում, մի քանի հոգի իրանց համար սուս ու փուս մի անկյունում նստած էին: Մի սիրուն, խուճուճ մազերով աղջկա, ով առաջին րոպեից տպավորվել էր մոտս, մոտեցա. զարմացած դասարանցիներին էր նայում.
- Ինչի՞ դու էլ չես աշխատում,- հարցնում եմ.
- ես գիտեի, որ մեր դասարանը ակտիվ ա, բայց որ եսքա՞ն :8,- նույնիսկ ինքն էր զարմացած.
- Մենք ձեր մոտ ինչ լավ վիճակում էինք բերել գուանշներն ու մատիտները, ետ նույնով դեռ էլի երեխեք են նկարելու,- խոսքի մեջ ասեցի.
ետ պահին ինձ կանչեցին, մի քիչ հետո ես աղջիկը էլի տխուր էր, գնացի մոտը.
- ինչի՞ ես տխուր.
- Որ մտածում եմ ես նույն գուանշներով ուրիշ դասարան էլ ա աշխատելու :(.
Քիչ էր մնում պինդ գրկեի, պաչեի ետ երեխուն :love Մենակ իրա համար արժեր ետ դպրոց գնալ :)

E-la Via
29.11.2013, 13:15
Եթե ուզում ես փոխել աշխարհը, սիրի՛ր տղամարդուն, իսկապես սիրիր նրան:

Ընտրիր նրան, ում հոգին պարզ կանչում է քո հոգուն, ով տեսնում է քեզ ու դեպի քեզ ձեռք է մեկնում:

Բռնիր նրա մեկնած ձեռքը և զգույշ տար դեպի քո սիրտը, որտեղ նա կկարողանա ջերմությունդ զգալ ու դրանում հանգստանալ: Այրիր նրա ծանր բեռը քո կրակով: Նայիր նրա աչքերի մեջ, խորը նայիր և կտեսնես՝ ինչ է այնտեղ հանգչում, ինչն է արթուն, ինչն է անվճռական ու ինչը սպասողական:

Նայի՛ր նրա աչքերի մեջ ու գտի՛ր այնտեղ նրա հորն ու պապերին և այն պատերազմներն ու խելագարությունները, որոնց միջով նրանք անցել են ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ: Նայի՛ր նրանց ցավին ու պայքարին, տանջանքներին ու մեղքերին առանց մեղադրանքի նշույլի ու բա՛ց թող այդ ամենը:

Զգա՛ նրա ցեղական բեռն և իմացիր, որ նրա փնտրածը քո ներսի ապաստանն է: Թույլ տուր նրան անէանալ սևեռուն հայացքիդ ներքո և իմացիր, որ դու չպետք է արտացոլես զայրույթ ու բարկություն, որովհետև քո ներսում է գտնվում մաքրման և հին վերքերի ապաքինման աղբյուրը:

Եթե ուզում ես փոխել աշխարը, սիրի՛ր տղամարդուն, իսկապես սիրիր նրան:

Նստի՛ր նրա առջև քո կանացիության ամբողջ փառահեղությամբ, քո խոցելիության շնչառությամբ, քո մանկական անմեղ խաղով, մահվանդ խորությամբ՝ նրան հրավիրելով, լուռ զիջելով, թողնելով, որ նրա տղամարդկային ուժը դեպի քեզ քայլ անի... և լողացեք իմացության լռության մեջ.... միասին:

Եվ երբ նա հեռանա, իսկ նա դա անպայման կանի, վախի մեջ կփախչի իր քարանձավը, քո շուրջ հավաքի՛ր տատիկներիդ, ծածկվի՛ր նրանց իմաստությամբ, լսի՛ր նրանց նուրբ շշունջը, հանգստացրո՛ւ վախեցած աղջնակի սիրտդ ու համբերատար սպասիր նրա վերադարձին: նստի՛ր ու նրա դռան տակ, երգի՛ր հիշողությունների երգը, որը միգուցե ևս մեկ անգամ հանգստություն կբերի նրան:

Եթե ուզում ես փոխել աշխարհը, սիրի՛ր տղամարուն, իսկապես սիրիր նրան:

Խորամանկությամբ, հնարքներով, գայթակղությամբ նրան դուրս մի՛ հանիր ու գցիր կործանման սարդոստայնը, որն ավելի վատ է, քան ցանկացած պատերազմ:

Դա կանացիություն չէ, այլ վրեժ է: Դա ժամանակի միջով անցնող սխալ գործողությունների թունավոր խճճված թելերն են: Դա կնոջը չի ուժեղացնում, այլ թուլացնում է, որովհետև այդպես կինը նրան տղամարդկությունից է զրկում: Իսկ դա սպանում է մեզ բոլորիս:

Նշանակություն չունի, ջերմացրել է նրան մայրը, թե ոչ, հենց հիմա նրան ցույց տուր, թե ինչպիսին կարող է լինել իսկական մայրը: Բռնի՛ր նրան, տա՛ր քո խորքերն ու մի՛ պատժիր այն վերքերի համար, որոնք ինչպես քեզ թվում են, չեն բավարարում քո կարիքներն ու պահանջները: Նրա համար քաղցր արցունք թափիր, ու այդ ամենը թող դեպի տուն հոսի:

Եթե ուզում ես փոխել աշխարհը, սիրի՛ր տղամարդուն, իսկապես սիրիր նրան:

Սիրիր նրան այնքան, որ բաց ու մերկ կարողանաս կանգնել նրա առջև ու շնորհակալ եղիր նրան մոլեգնած քամիների ու խաղաղ անտառների միջով միասին պարելու հնարավորության համար: Եղի՛ր բավական խիզախ թույլ լինել կարողանալու համար ու նրան թույլ թուր արբենալ քո էության նուրբ , արբեցնող թերթիկներից:

Թո՛ւյլ տուր նրան հասկանալ , որ նա կարեղ է հոգ տանել քո մասին ու պաշտպանել քեզ: Ընկի՛ր նրա գիրկը ու վստահիր, նույնիսկ եթե մինչ այդ քեզ խոցել են հազար անգամ: Սովորեցրո՛ւ նրան զիջել՝ ինքդ քեզ զիջելով, և ընկղմվեք այս աշխարհի սրտի մեջ:

Եթե ուզում ես փոխել աշխարհը, սիրի՛ր տղամարդուն, իսկապես սիրիր նրան:

Աջակցի՛ր նրան, կերակրի՛ր, թո՛ւյլ տուր, լսի՛ր, բուժի՛ր ու նա իր հերթին կաջակցի, կփայփայի և կպաշտպանի քեզ իր պինդ ձեռքերով, պարզ մտքերով և հստակ մտադրությամբ: Որովհետև նա կարող է, եթե իհարկե դու դա նրան թույլ տաս, լինել այն ամենը, ինչի մասին դու երազում ես:

Եթե դու ուզում ես սիրել տղամարդուն, սիրիր քեզ, հորդ, եղբորդ, որդուդ, քեզ ամենաառաջին անգամ համբուրած տղայից սկսած մինչև վերջին տղամարդը, որի համար այդքան արցունք ես թափել: Շնորհակալ եղիր դեպի նրան տանող ճանապարհին տրված բոլոր նվերների համար:

Ու նրա մեջ ամեն նորի ու լուսավորի հանդեպ սերմ գտիր: Սերմ, որը կկարողանաս սնել ու օգնել տնկել... Որ միասին մի նոր աշխարհ աճեցնեք:

...
Ես չեմ գրել, ուղղակի թարգմանել եմ:

enna
29.11.2013, 13:34
Բոլորի մոտ էն տպավորությունն է, թե տաքսու վարորդները չաչանակ ու անկապ են:Գորիսում օրինակ շատ տաքսու վարորդներ ստեղի արվեստագետներից խորն են ու մարդկային հատկանիշներով լավը: Օրինակ, մի անգամ տաքսու վարորդը սկսեց խոսել աշնանային եղանակից.
- Ինչ աշուն ա չէ՞... Քշվող տերևներին էնքան եմ նմանեցնում պատերազմի ժամանակ հրամանին ենթարկվող զինվորների: Ես էլ կայի իրենց մեջ: Արժե՞ չէ ապրել մի քանի էսպիսի աշուն ավել տեսնելու համար...
Մայրս, ով դժվար թե նկատած լիներ աշունը, սկսեց նայել: Էդ պահը կարճ տևեց, մայրս նորից անցավ իր հին, լարված կարգավիճակին, բայց կարևորը էտպիսի պահ եղավ...
Այստեղ հասարակությունը կյանքին հայելիներով է նայում: Ուռուցիկ հայելիներով...

Նաիրուհի
29.11.2013, 14:33
Սոցցանցերն անգամ ամենաթաքուն անկյուններն են սողոսկել։ Եթե դա խոստովանում եմ ես՝ կյանքին էդքան կառչած արարածս, ուրեմն դրությունն իրոք լուրջ է։

Էսօր ինձ բռնեցրի էն պահին, որ մտովի մեկի հետ խոսելիս ասում եմ. «Էնքան ես կարողացել ուշադրությունս գրավել, որ քո մասին անգամ ստատուսներ եմ գրել»։

Իսկ ժամանակին ոտանավորներ էի գրում :(

enna
29.11.2013, 17:35
Մեկը չկա՞ <<Տափաստանի գայլը>> ինձ նվիրի :cry

CactuSoul
29.11.2013, 18:18
Մի միտք կա, որ կարող էր փոքր պատմվածք դառնալ, բայց ես էլի չեմ գրում։ Վախենում եմ երևի։ Որ զգացածս, պատկերացրածս չեմ կարող վերարտադրել բառերով, ու չի հասկացվի։ Չնայած հասկանալու բան չի, ես էլ չեմ հասկանում, բայց զգում եմ։ Մենակ վերջին մասն ա մտքիս մեջ, թե ոնց ա լինելու, ինչ ա լինելու։ Մնացածը՝ այսինքն էն, ինչը պիտի բերի էդ վերջին, չգիտեմ՝ ոնց ներկայացնել։

Խի՞ եմ գրում էս մասին։

Ու ընդհանրապես, խի՞ ենք գրում հրապարակային օրագրերում․․․

Jarre
29.11.2013, 22:16
Դոմինիկացիք հայերից մի տասը անգամ ավելի վատ պայմաններում են ապրում՝ չորս շիֆեր և պալմայի ճյուղերից կտուր, բայց երջանիկ են ու բարի մեկը մյուսի նկատմամբ։
Ստեղի կառավարության ու օլիգարխների լատինոամերիկյան պոռճությունը պակաս տհաճ ու ջղայնացնող չի, բայց մարդիկ տրանսպորտում երգում են ու իրար սիգնալ տալուց ժպտում են ուղղակի։
Էն աղքատ ընտանիքները, որ հայկական մամուլում նկարը տեսնելուց քիչ ա մնում դարդից մեռնես, ստեղ ստանդարտ ա։ Ու իրանք ուրախ, երջանիկ են։

Մերոնց սենց գերլարված լինելը սոցիալական պայմաններիցի չի՞։
Ինչի՞ են միևնույն պայմաններում գտնվող մարդիկ էտքան տարբեր կերպ արձագանքում։

erexa
30.11.2013, 04:02
Մայրիկիս ծանոթներից մեկն, իրեն խնդրել էր, թեյի թղթերը հավաքել, պահել իր համար: Մայրս էլ, այդ գործն ինձ էր հանձնարարել: Ես էլ սիրով՝ հավաքում պահում էի: Էսօր տատիկն ինձ նվեր ա ուղարկել: Թեյի թղթերով պատրաստած կարապ: Կարծում եմ, հետաքրքիր նվեր ա: :)

http://i.imgur.com/lDdwSzL.jpg

Meme
30.11.2013, 20:28
երանի՜ էն օդը, որը հիմա գնումա կոկորդովս, լի լիներ երջանկությամբ...
խեղդվելու չափ անդուր ու ծանր օդա , որը դժվարությամբ եմ կուլ տալիս, ու չգիտեմ, ոնց պայքարեմ...
ուժ չի մնացել...
խոսելու կարողություն էլ չկա...

Նիկեա
01.12.2013, 13:24
Տարիներ առաջ պապայիս բանակային ընկերը ձմռանը Դիլիջանրից մեզ հյուր էր եկել:Իրա հետ էլ թիթիզ,մի թիզ տղան էր:Եկան ու սկսված բքի պատճառով երեք օր մեր տանը մնացին:էդ թիթիզը անընդհատ ձյան մեջ,ձնեմարդը գրկած նկարվում էր,ես էլ փոքր երեխա,զարմանում էի իրա վրա:էս վերջերս էդ թիթիզը ամուսնացել էր ու ես մենակ էդ ժամանակ բացահայտեցի,որ ինքը առաջվա մի թիզը չի,բայց հաստշաստ նույն թիթիզն է:

Լրիվ ցնդել եմ,իրար հետ կապ չունեցող,անկապ մտքեր են գլխումս ծնվում իսկ բերանս չեմ կարում փակեմ:Եթե սենց շարունակվի ժպիտից դեֆորմացվելու ա::)


էսօր դեկտեմբերի մեկն է, ձմռան երրորդ օրը:Իսկ սա նշանակում է,որ ձնագնդիի սեզոնը արդեն բացված է:Ուռաաաա::D

Stranger_Friend
01.12.2013, 16:35
երբ քեզ արհեստական ես զգում.
Երբ զգում ես, որ բոլորն էլ ձևացնում են.
Երբ տեսնում ես, որ մարդկանց ձևականությունն ավելի է դուր գալիս, քան իրականությունը.
Երբ հասկանում ես, որ եկել է ժամանակը ընտրություն կատարելու այդ երկուսի միջև...

unknown
01.12.2013, 19:58
Ուռաաաաաաա եկավ իմ ձմեռը:Pակումբցիներ ջան շնորհավոր բոլորիս ձմռան առաջին օրը...թող այս ձմեռը բոլորիս հոգու հեքիաթները իրականացնի:love:)

Արամ
01.12.2013, 19:59
Զոռով էինք աշունից պրծել` հիմա էլ ձմեռ...

E-la Via
01.12.2013, 23:13
երակներովս ցավ է հոսում,
անսովոր տոթ գիշեր է,
ափս ափին խաչելով՝
աղոթում եմ, որ խիտ ամբոխի մեջ,
այնպես չպտահի,
որ քեզ հանկարծ չճանաչեմ,
որ ինչ-որ մեկի խորթ ուսը,
ճակատագրիս հերթական պատը չդառնա:

Նարե91
02.12.2013, 13:16
Էհեեե՜յ...Որքա՜ն եմ հետ ընկել ակումբից ու առհասարակ կյանքից :(
Էդ էլ երկրորդ հերթով սովորելու ու դրան զուգահեռ աշխատելու խերը:

unknown
02.12.2013, 16:10
Ձյուն դու ընդհանրապես տեղյակ ես որ արդեն դեկտեմբերա:angry

ԱնԱիդա
02.12.2013, 20:45
ուրիշա ա մի տեսակ էտ կամուֆլյաժ երևույթը, մի տեսակ փոխում ա քեզ :oy

Meme
02.12.2013, 20:57
արդեն առաջին ձյունն էլ եկավ, մնաց մնացած հրաշքները կատարվեն :flower...
լիչնը ես, սպասում եմ քեզ...


հ.գ՝ :oy

Աբելյան
02.12.2013, 22:29
Իմ սիրելի, հարազատ, թանկագին ակումբցիներ::)
Ես բանակից վերադարձել եմ: Միգուցե 2 տարին երկար ա, բայց պետք էր գնալ ու էս մի փորձության մեջով անցնել, որ հետո անընդհատ պլաններ կազմելուց ու նպատակներ դնելուց էս պրոբլեմը չգար դեմս կտրեր: Ափսոսում եմ էս անցած 2 տարին, բայց ուրիշ ելք չկար: Ամեն մի զորամաս, մանավանդ իմ ծառայած զորամասը, ոտից գլուխ արատավոր հաստատություն ա, բայց իմ պարագայում կարար հազար անգամ վատ լիներ: Ես շատ փափուկ կյանքով եմ ապրել, մանավանդ ծառայությանս երկրորդ տարին: Տենց ամիս համարյա չի եղել, որ Երևան չգամ: Դրա համար առանձին շնորհակալություն հրամանատարությանը, որ իմ ծառայությունը գնահատել են: Ու առանձնահատուկ շնորհակալություն ձեզ բոլորիդ, որ ճամփել եք, ընթացքում հետաքրքրվել եք, ու էսօր էլ դիմավորում եք: Շնորհակալ եմ, որ մնացել եք իմ կողքին:
Առջևում շատ դժվար կյանք ա սպասվում: Արդեն ինձ ոչ ոք չի հագցնելու-կերակրելու: Բայց ինչքան էլ դժվար, ես արդեն մենակ չեմ:
Ինչ ասեմ, սկսենք հարմարվել նոր կյանքին::)

Աբելյան
03.12.2013, 11:53
http://www.akumb.am/showthread.php/54192-%D5%87%D5%A1%D5%BF-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80?p=2304724#post2304724
http://www.akumb.am/showthread.php/61923-%D5%80-%D5%A1-%D5%B5-%D5%AF-%D5%B8-%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%A2%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A5%D5%B6%D6%84-%29%29?p=2306390#post2306390
Ու մի՞թե 2 տարի անցավ: Ու մի՞թե իմ ձախորդ օրերը անցան: Ես հիմա գիտակցում եմ, որ եկել ա ինձ մի լավ թափ տալու, քնից հանելու ժամանակը: Հիմա ես գիտակցում եմ, որ ունեմ լուրջ պրոբլեմներ, որոնց լրջությունը առաջ չէի հասկանում: Հիմա հասկանում եմ, որ ամեն րոպեն թանկ ա: Հասկանում եմ, բայց էլի էս ինտերնետային հիվանդությունը մեջ ընկավ::[

Նիկեա
03.12.2013, 16:18
Չգիտեմ ուր ոնց,բայց մեր մոտ ընտիր ձմեռ է:Որ ասում էի սոխի կլեպին մի հավատացեք,ինքը խաբում է չէիք հավատում:Ձմեռը չսիրել չկա:Զինվեք ձեռնոցներով ու ձնագնդի խաղացեք,գնացեք սահադաշտ,քիչ-քիչ սկսեք նվերներ գնել,վայելեք ձմեռը մի խոսքով:

Հա, մոռացա ասել,որ Նոր տարվան մնացել է երկու միլիոն չորս հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր վայրկյանից էլ քիչ ժամանակ:Կամաց-կամաց Ձմեռ պապիկիս նամակն եմ պատրաստում:Ընենց որ մի փնթփնթացեք,մանկացեք ու վայլեք ձմեռը:

Meme
03.12.2013, 17:05
արձակ եմ գրել, ու վախենում եմ քարկոծվելուց.... :scare
դնել , թե չդնել, այս է խնդիրը...:}

Այբ
04.12.2013, 17:42
Էսօր Ազգային գրադարանում Նաիրուհուն եմ տեսել: Համակարգչով պարապում էր: Ուզում էի մոտենալ՝ ամաչեցի: :oy
Մտածեցի՝ գնամ ի՞նչ ասեմ: Գնամ ասեմ, թե ես էն նեղացկոտ ակումբի աղջիկն եմ, որը չգիտես ինչի վերջերս անտեղի շատ է նեղանում:
Մի խոսքով՝ ամաչեցի ու չմոտեցա::oy

enna
04.12.2013, 18:56
Ես ու ընկերուհիս մեզ համար հանգիստ գնում ենք: Մեկ էլ պայուսակս կպավ ինչ-որ մայթի կեսին կանգնած մեքենայի, հենց նույն պահին մեքենայի ինչ-որ հատվածից սառույց ընկավ: Դեմներիցս գնացող մի կին շրջվեց.
-Ամոթ ա, աղջիկներին չի սազում:
*փրկեք ինձ:8*

Փոքրիկ շրջմոլիկ
05.12.2013, 00:19
Ինքս իմ ձեռքը կրակն եմ ընկել.
Թե ես ինչի՞ սենց մերժել չկարացող ու ամեն ինչին հարմարվող մարդ եղա :8
Դե խելոք վաղը ուր ուզում են կգնաս, նոր կիմանաս.

My World My Space
05.12.2013, 08:53
Բայլո՛ւս,
Առավոտը որպեսզի բարի լինի, պիտի սկսվի կեսօրին …
Հովհան Միամիտ «Քնահարամ մտքեր» ԺԲ-08:37

Meme
05.12.2013, 19:46
ես ինչիա անկապը ոչ էնքան անկապայինից զրկվել...տխուրա :(

ԱնԱիդա
05.12.2013, 21:37
սպասում,,, հետաքրքիր ես դու,,, հիմա անգամ տարվա եղանակաների փոփոխությանն եմ սպասում, իսկ առաջ??
սպասում,,, առաջ համլսարանի դռների մոտ էի սպասում,,, իսկ հիմա?? հիմա աշխատավայրի բակում,,
հ.գ. գրողը տանի,, հեռացիր սպասում:(

E-la Via
05.12.2013, 22:46
-Տատ, էլ չեմ ուզում, արդեն կշտացա:
-Ո՞նց չես ուզում: Բա կարո՞ղ ա ուզում ես ապագա ամուսինդ գեշ լինի ու մունդռիկ ծոռներ ունենամ: Շուտ-շուտ ափսեիդ միջինը դատարկի, հետո էլ հացով ափսեդ մաքրի, որ քեզ բոյով-բուսաթով, սիրուն տղու մարդու տանք:
-Ա դե լավ էլի, տատ, մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի:

Ծանո՞թ երկխոսություն է: Եթե, այո, ուրեմն նաև գիտեք, որ թեկուզ այդ հարցին էդպես էլ խելքը գլխին պատասխան չէինք ստանում, բայց շարունակում էինք մինչև վերջ խելոք ուտել՝ ափսեի մեջ մի փշուր անգամ չթողնելով:

Երկար ժամանակ մտածել եմ, որ էդ անտրամաբանական, անլուրջ սովորությունն ուղղակի խայծ է եղել երեխաներին կուշտ կերակրելու համար: Բայց այսօր դրան մի փոքր այլ տեսանկյունից եմ նայում:

Սննդակարգին հատուկ ուշադրություն դարձնող մարդը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր օրգանիզմին: Ականջ է դնում դրա պահանջներին,լավ գիտի, որ սննդամթերքն է իրեն անհրաժեշտ, որը օգտակար, որը վնասակար: Կամաց-կամաց սկսում է նկատել, որ ճիշտ սնվելու մեջ է առողջության գաղտնիքը: Տարիների ընթացքում ազատվում է անառողջ սնունդից, դրա հետ մեկտեղ՝ ավելորդ սովորություններից: Հետաքրքիր է նման մարդուն կողքից հետևել: Սեղանի շուրջ նրանց շարժուձևն էլ լրիվ այլ է: Գիտակցված, մեղմ, վերցնում է այնքան, որքան իսկապես կարող է ուտել, այն, ինչ իսկապես ուզում է, հյուրընկալվող տանը չի ակնարկում իր նախասիրությունների մասին, բայց նաև քաղաքավարությանը զոհ չի գնում: Նման մարդիկ ուժեղ չափի զգացում են ունենում:
Կյանքի թեկուզ մի բնագավառին գիտակից մոտեցում ցուցաբերող մարդը մյուս հարցերում էլ է նման մոտեցում ցույց տալիս: Եվ իհարկե կողակից ընտրելիս շատ ավելի առողջ չափանիշներով նա կառաջնորդվի: Ու նաև շատ լավ կգիտակցի,որ գեղեցիկի է առողջը, չափավորվածության , պատասխանատվության ու հոգատարության ունակ մեկը:

Ու հիմա ասում եմ, կարո՞ղ ա մեր տատերն էնքան էլ սխալ չէին: Ուղղակի շեշտադրումն էին սխալ անում: Ու դրա արդյունքում ստանում միայն ուռած ստամոքսներ, ծիծաղալի սովորության հանդեպ աստիճանաբար ձևավորվող արհարհանք ու ասածին հակառակ մեզ զրկում գեղեցիկ կողակից ունենալու հնարավորությունից:

Փոքրիկ շրջմոլիկ
06.12.2013, 01:08
Են տատիկի նկարը էլի աչքիս առաջ եկավ, մոռացա գրեմ.

Ասում եմ բայց ինչն ա էս սերունդը… Չնայած երևի ես եմ հետ մնացել..
Են «Երևանն առանց ծխախոտի» միջոցառման մեջ տարբեր դպրոցներ ծխախոտի թեմայով պաստառներ էին սարքել, որոնք ամսի 21-ին ցուցադրված էր: Անցորդներին սմայլիկներ էինք տալիս, իրենք դրանք փակցնում էին իրենց հավանած նկարի վրա ու վերջում պիտի ընտրվեր ամենաշատ սմայլիկ հավաքած նկարը և պարգևատրվեր: երեխեքին ասել էինք, որ տենց բան կա, չեմ հիշում որ համարի դպրոցի երեխեքն էլ լավ պատրաստվել էին ետ օրը՝ բրիգադով եկան, մարդա երեք հատ սմայլիկ թռցրեցին ու իրանց նկարի վրա լցոնում արեցին: են ամենալավ նկարը հետ մնաց ետ նկարից ու հաղթեցին: Եսօր միանգամից իրանց էլ էին կանչել պարգևատրմանը: ես երեխեքը տեղեկացվել էին, որ անհատական նվեր են ստանալու ու էլի բրիգադով եկան: Նվերները որ բաժանեցին, մի հատ չսպասեցին էլ մնացածի պարգևատրւմը վերջանա, քրքրեցին տուփերը ու մի քանի հոգի տարան փոխել տվեցին նվերը՝ տուփը լավը չէր թե մեջի փաթեթի թուղթն էր մի քիչ ծռվել: Իսկ խարդախության պատճառով երկրորդ տեղ գրաված պաստառի հեղինակը շատ խելացի տղա էր, համեստ եկավ իր պատվոգիրը վերցրեց, սուս ու փուս նստեց: Մնացածն էլ էին զարմացել, թե ոնց ա պատահել, որ ետ գլուխգործոցը երկրորդ տեղում ա:
Չէ, հաստատ ես եմ հետ մնացել, որ զարմանում եմ ես ամեն ինչի վրա...

Արամ
06.12.2013, 02:25
Արա էնքան դրական զգացմունքներ ա փոխանցում քեզ, որ հետո, Արամ, տղա ես գնա քնի:

Mephistopheles
06.12.2013, 03:37
բարև...