PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 [32] 33 34 35 36 37 38 39 40 41 42

melancholia
30.09.2013, 18:48
Պիտի որ շատ ուրախ լինեի, աչքերս երջանկությունից փայլեին: Հա, բայց ինչ անեմ, որ հավես չունեմ, ասելիք չունեմ, փայլ չունեմ: չարացել եմ՞՞ կասես թե նեղված եմ: Տո ինչ նեղվել: ՈՒղղակի մի ռեսակ աչքերս բացվել են , նայում եմ կողքերս ու ասում, ,,էս ուր եմ ընկեեեեեեե՞լ,,

Alphaone
30.09.2013, 20:06
Ընդամենը եկա Երևան, ստուգարքս ստացա, վերադարձա: Բայց ինչ ասես չպատահեց...

Ամբողջ ճանապարհին տաքսու վարորդը ռաբիզաթերապիայի ենթարկեց իմ առանց այդ էլ անքուն ուղեղը: Ու հանկարծ ջազ: Սովորական, ավելի շատ ջազի տնազ ջազի մասին չէ խոսքը, խոսքը ջազի դասականներից Մայլզ Դեյվիզի մասին է:
Վարորդի տարակուսած արձագանքը չուշացավ.
- Էս ախմախությունը ո՞նց ա ընգել երգերիս մեջ:
....

Տաքսիով Երևան գալը միշտ գերադասել եմ միկրոավտոբուսներից, քանի որ վերջիններս բոլոր անհարմարություններով հանդերձ նաև հայտնի են շնչելու օդի բացակայությամբ և տիպիկ հոտով, որ հնարավոր բոլոր հոտավետ երևույթների խառնուրդ է: Տաքիսով սովորաբար լրանում է 3-4 ուղևոր ու շատ արագ է լրանում, ավելի քիչ ես սպասում, քան միկրոավտոբուսի մեկնելուն, բացի այդ էլ ցանկացած պահի կարող ես ամբողջ գումարը վճարել ու միանգամից մեկնել: Այդպես էլ որոշել էի, երբ մի նիհար, հյուծված, ցածրահասակ ծերուկ նստեց մեքենա: Մի տեսակ թշվառության ու դժբախտության սիմվոլ էր, սուսիկ, փուսիկ, անվնաս, բարի բիձուկ ահավոր տարօրինակ արտաքինով:
- Թե էս սատանեն որտեղի՞ց եկավ:
Իր մտքի հերթական փայլատակումով հանդես եկավ վարորդը վերջինիս հեռանալուց հետո:

....

Ստուգարքին ընդհանրապես չէի պատրաստվել: Կուրսեցիներով միշտ օնլայն կապի մեջ ենք, գիտեին իմ անվերջանալի մրսածության շղթայի ու միջինից մի քանի անգամ դմբո ու անկալունակ վիճակիս մասին, բայց ձեռ էին առնում՝ էլի հույսդ բախտի վրա ես դրել: Ստացա, դասախոսը մյուսներին ասում էր՝ օրինակ վերցրեք:
Հիշեցի նախկին կուրսս, էն ժամանակներում խելոք, սովորող ուսանող էի, բայց եթե հերթական քաղաքացիական նախաձեռնությանն էի անցնում, դասերը մղվում էին հազարերորդ պլան: Առանց պատրաստվել հերթական քննությանը գնացի ու դասախոսը նույն տեքստն ասաց՝ օրինակ վերցրեք:
- Եթե իրանից օրինակ վերցնենք, կուրսով կկտրվենք, - ընդվզեց կուրսեցիս:

***

Ստուգարքից դուրս եկա, նոր ջերմաչափ էի գնել ու ահավոր հետաքրքիր էր ջերմությունս իմանալը, ստուգեցի՝ 37.2: Իմ համար սա արդեն նորմալ ջերմաստիճան է, դրա համար էլ զարմացա, որ սովորականից վատ եմ զգում: Երևի անարդարությունն էր ճնշում, որ մյուսները պարապել են, իսկ ինձ դասախոսը դրել փաստաբանի ճառի հոգեբանական կառուցվածքն է հարցնում՝ առանց իմանալու, որ ժամանակին այդ թեմայով գիտաժողովի եմ մասնակցել, առաջին տեղ զբաղեցրել ու ամբողջ հարցաշարից երևի միայն այդ հարցին կարողանամ պատասխանել... Էսպես արդարության, անարդարության, կյանքի վայրիվերումների մասին էի մտածում, հետևից մեկը վազելով մոտեցավ, լրիվ անսպասելի համբուրեց այտս, ասաց.
- Հրեշտակ պահապանդ քեզ հետ է:
Ու էդպես վազելով էլ հեռացավ՝ միայն նկատեցի որ խուճուճիկ, մոտ 10սմ երկարությամբ մազերով, շեկլիկ տղա էր, երևի 20-23 տարեկան: Շշմածի նման կանգնել էի տեղումս, մարդիկ գալիս, շրջանցում զարմացած նայում էին, անցնում էին, իսկ ես փորձում էի տրամաբանական բացատրություն գտնել: Իր համար չափազանց լավ օր էր, ինչ-որ երկարասպաս, լավ բան էր եղել, իմ նման առանց պարապել հերիք չի ստուգարք էր ստացել, մի հատ էլ լիքը գովեստների արժանացել, ուզում էր առաջին պատահած անցորդի հետ ուրախությամբ կիսվել. միակ քիչ թե շատ խելամիտ բացատրությունս:

Օրվա տարօրինակություններն այսքանով ավարտվեցին...

StrangeLittleGirl
30.09.2013, 20:15
Պաշտոնական խոստում. սրանից հետո եթե մի տեղ տեսնեմ, որ Ալֆան ինչ-որ վատ բան է ասում իր ունակությունների, խելքի ու տաղանդի մասին, անպայման բացասական վարկանիշ եմ տալու: Դե տես Ալֆ, հույս ունեմ` չես ուզում ծիծիկներիցդ զրկվել:

Փոքրիկ շրջմոլիկ
30.09.2013, 20:35
Առավոտյան նստել եմ գազել, գլուխս հենել եմ պատուհանին, որ մի քիչ հանգստանամ, մեկ էլ երեխու ձեն ա գալիս... Հետ եմ նայում, աջ եմ նայում մարդ չկա՝ բացի ինձնից, վարորդից ու իր կողքը նստած ընկերոջից: Բանի տեղ չեմ դնում, աչքերս փակում եմ, մեկ էլ էլի երեխու նվվոց ա գալիս: Աչքերս բացում եմ՝ էլի երեքով ենք: Ռադիոն էլ վարորդը անջատել էր, որ մտածեի ռադիոյից ա: Արդեն կասկածում էի, որ ջերմությունիցս է, բայց դե դժվար 37,5 ջերմությունից նման բան կատարվեր: Աչքերս չեմ փակում, մի րոպե չանցած ավելի ուժեղ երեխու ճվոց ա լսվում: Մինչև գլխիս կտայի, որ խելքի գամ, վարորդի թևի տակից մի պուճուր գլուխ ա դուրս գալիս ու ձեռքերով բռնում ա վարորդի ընկերոջ շորից :))
Սիրտս տեղն ընկավ, հանգիստ քնեցի :)...

Meme
30.09.2013, 20:43
դժվարա կյանքում հոգեպես կորցնելը մեկին, ով քուրա եղել քեզ համար, ով օրերից մի օր թշնամացելա քեզ հետ , անիսմաստ մոռացել մանակական օրերը , անգամ ծիծաղելի մեր վեճերը թղթի կտորի համար, ով մոռացելա ամեն բան...
բայց երբ գալիսա իրա ծննդյան օրը, ու դու հանկարծակի իմանում ես, որ իրա նշանադրությունը կարա լինի այսօր, մարմնովդ մեկ փշաքաղվում ես ուրախոթւյունից, հուզմունքից....:love
թեկուզ հեռու ես հոգով, թեկուզ էլ քուր չեմ հարում քեզ, միևնույննա ուրախությանդ մասին լսելիս, ուրախանում եմ ...
ու պետք չի ասել ես բարի եմ, պետքա ասել ՝ ես կարոտել եմ իրան...

հ.գ՝
իսկ մենք երազում էինք մեծանալ ու խանութներով շրջել մեծի նման...էդ օրերը եկան, բայց մենք անգամ դրսում իրար տեսնելիս սառն ենք ....


հ.գ.գ՝ ուզում եմ շատ երջանիկ լինես քուրիկս, թեկուզ մոռացել ես, թեկուզ չես կարդալու, չես իմանալու՜...
ես հոգուս մեջ բա՜րձր գոռացել եմ այսօր՝ երջանիկ լինես Գոհարիկ ՝ քո Մեմուշ ...

Alphaone
30.09.2013, 20:47
Նստել, մտածում եմ, որ իսկականից ցնդել եմ. Բյուրի գրառումը չլիներ, էդպես էլ չէի նկատի, որ երրորդի ճանապարհին եմ: Էդ մուտացիա չի, չէ: Եթե հա, ճարահատյալ պիտի սկսեմ բացասական վարկանիշներ ստանալ... :D

Նարե91
30.09.2013, 21:17
Վաաախ, ինչ հավես ա հին գրառումներդ կարդալն ու երկմտել` արդյո՞ք քո գրածներն են դրանք:
Հետո համոզվել, որ իրոք դու ես գրել, ապա համեմատել ներկայիս գրառումներիդ հետ ու.... ուրախանալ, որ երկու տարին զուր չես անցկացրել էստեղ....որքան ես փոխվել... էվոլյուցիա ապրել :hands

My World My Space
30.09.2013, 21:54
Գայիշնիկները կյեղնին յիրեք տեսակի.
ա. կայնած
բ. պառկած
գ. տնգած

© Ես

Գալաթեա
30.09.2013, 22:44
Վերջին անգամ ե՞րբ եմ սենց հոգնած եղել... համ ֆիզիկապես, համ բոլոր հնարավոր այլապես: Չեմ հիշում:
Պարն էլ չլիներ՝ չգիտեմ ինչ կլինեի... Վեյքեյի կարիք ունեմ, խիստ, անհապաղ:
Ու ինձ դեռ ևս մի երկու անքուն գիշեր ա սպասում, ջան... բայց ես էս ի՞նչ մարդ եմ տո, գործ ա լինում՝ բողոքում եմ, որ չեմ քնում, չի լինում՝ բողոքում եմ, որ չկա, սենց էլ բան կլինի:

Համարյա լրիվ՝ sic transit gloria mundi վիճակ ա:

Chuk
01.10.2013, 12:39
ՔԿԱԳ-ում ծննդյան վկայականը հանձնելիս հարցրեց.
- Սրբի անունո՞վ եք անունն Ավետիս դրել:
- Չէ, ի՞նչ սուրբ, - զարմացա:
- Դե որ Ձեր հոր անունը չէր, Ձեր մորուքից էլ հասկացա, որ հոգեվորական եք, մտածեցի, որ սրբի անունով եք դրել:

E-la Via
01.10.2013, 16:26
Ազգս հարսանքացավով ա տառապում:

Հարսանեկան վարկեր, հարսանեկան բուտիկներ, հարսանեկան այլ ծառայությունների մատուցման կենտրոններ, մեկը մեկին հաջորդող աստղիկների հարսանեկան փողոտ երգեր, հիփ հոփի, լեգզինկայի տակ բեմադրված հարսանեկան պարեր, ծանոթ-անծանոթներից վերցրած, դասակարգված մեքենաների շարան....

Էս ամենի՞ն նայեմ, թե՞ պսակադրության ժամանակ եկեղեցում փսփսոցով հյուրերի կողմից ամուսնության տևողության վրա արվող խաղադրույքներին ու բժանությունների վիճակագրությանը:

Ահռելի չափերի հասած ցուցամոլությունը խեղդում է խորհուրդը:
Զիզի-բիզիության հետևիից ընկնելով՝ մոռանում ենք իրական արժեքները:


Իսկ էս ամենի հակապատկերը ակումբցիների կազմած զույգերն ու ընտանիքներն են: Ուրախալի ա:
:love

Նաիրուհի
01.10.2013, 17:09
Հիշում եմ՝ որ նոր էի գրանցվել Ակումբում, նախանձով էի հետևում ակումբցիների ընկերությանը, մտերմությանը, էն որ բոլորը բոլորին ճանաչում էին (դե էդպես էր թվում էն ժամանակ :)) ), հանդիպում էին ու տեղյակ էին իրարից նաև Ակումբից դուրս։ Երազում էի, որ մի օր ես էլ էդքան մտերմանամ ակումբցիների հետ, բայց միաժամանակ չէի հավատում, որ երբևէ կկարողանամ լիարժեք անդամ դառնալ ու հավասարը հավասարի նման, չեմ վախենա էդ բառից, ընկերություն անել «հին» ու ինձ համար շատ սիրելի մարդկանց հետ։

Էսօր նոր հասկացա, որ ես դրան հասել եմ։ Չորս տարի պահանջվեց ինքս իմ մեջ լիքը բաներ հաղթահարելու համար, որ մարդիկ ինձ ճանաչեն, ընդունեն էնպես, ինչպես կամ։

Էսօր, երբ արդեն Ակումբից չեմ իմանում ընկերներիս նորածին բալիկների կամ սպասվող հարսանիքների մասին, առանց հանդիպումների թեմայի գարեջրվում եմ անձամբ ադմինաց ադմինի հետ, երբ Գալն ու Սասն ինձ հարազատի պես են վերաբերվում, երբ Իմպոն զանգում է ինձ ու առանց այլևայլության ասում՝ «Դու ինձ էսօր պետք ես, արագ իջի», երբ Բյուրն ու Կակտուսը ինձ որպես ընկեր են ընդունում, երբ իրականում ավելի շատ եմ շփվում ակումբցիների հետ, քան վիրտուալում, էսօր նոր հասկացա, որ ես էս ընտանիքի լիիրավ անդամն եմ արդեն, որ ոչ միայն ես եմ սիրում Ակումբը, այլ Ակումբն էլ գոնե մի քիչ ինձ է սիրում։

Բայց ամենահաճելին էս գիտակցման մեջ էն իրողությունն է, որ ես իրականում ոչ մի հատուկ բան չեմ արել սրա համար։ Ինքն իրեն է էսպես ստացվել, ուրեմն սա է ճիշտը։ :love

Ռուֆուս
01.10.2013, 18:13
Էն որ եվրոպացիները սիրում են անիվներով պայուսակներն ու ճամպրուկները հետևներից քաշ տալով քաղաքում քայլել, հասկանում եմ։ Իրոք երբ որ վեշերդ շատ են, սենց շատ ավելի հարմար ա, քան էդ ամբողջ ծանրությունը ուսերիդ կրելը։ Բայց ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ ստեղի դպրոցականներն էլ են փոխանակ կիսադատարկ ռյուկզակը ուսերին գցեն անիվներով ռյուկզակները հետևներից քաշ տալով գռգռացնելով դասի են գնում…

Էխ իմ մանկություն, երբ ինձանից մեծ ծանր պայուսակը ուսերիս քաղաքի մի ծերից մյուս ծերը ոտքով դասի էի գնում…

Meme
01.10.2013, 20:49
վերևից, շատ վերևից չէ, բալկոնից, միշտ հետևում եմ մեքենաների ընթացքին, սիրում եմ, ու մեր խաչմերուկը էնպիսի տեղա, էս նոր շենքինը էլի, որ դե՜ռ չեն որոշել սվետաֆոռ , հայերն ասած՝ < լուսակիր> դնել :)) հայերենիս համար կներեք.
ու էս ձեր Մեմեն, ամեն օր շունչը պահած մտքում ասումա.
- Վերջ խփեցին, -ու ոչ մի անգամ չեմ կարողանում հասկանալ, էդ 100ի տակ եկող մենքնան ոնցա կարում էդքան կարճ ժամանկահատվածում արգելակել, ու չհարվածել...:esim
բան չեմ հասկանում :}, բայց ուզում եմ...
նենց սիրում եմ էդ խփելու պահը նայել, հա կարողա աննոռմալ երևույթա, բայց ախր էն օրը մի տեսարան եմ տեսել էդ տիպի, որ ոչ մեկ չէր կարող ծիծաղը զսպել...:D

մի օր երևի էդ արագ արգելակելու ու չհարվածելու խնդիրը ինքս կհասկանամ, երբ .... ես էլ ղեկին կնստե՜մ մմմ՜մ :love ահա՜ սկսել եմ երազել, երբ եմ ունենալու իմ սեփական մեքենան...բայց ես արագություն եմ սիրում գժի պես :oy գիտեմ փիս բան եմ ասում, բայց :oy- ես էդ ճռռիկ, վռռիկները սիրում եմ...
ախպերս, որ լսումա իմ էս ոգևորված երազանքի մասին, ասումա .
- Մի օր ղեկը ձեռքիդ ես տուն մտնելու :)) ՝ մոտ էս դեմքով՝ :viannen_09:

keyboard
01.10.2013, 20:51
Տարօրինակ կարոտ եմ զգում, կարոտ մի մարդու հանդեպ ում իրական կյանքում չեմ տեսել, ցավոք սրտի էլ չեմ էլ տեսնի, բայց ինչի եմ իրան կարոտում, ինչն ա պակաս, չեմ հասկանում, անբացատրելի ա...
Կարող ա ցնդել եմ, չգիտեմ, բայց տենց ա...

http://i44.tinypic.com/eowe9.jpg


Կգրկեի քեզ, թե ինչի ինձ բախտ չվիճակվեց գոնե մի անգամ տեսնել քեզ իրականում, գոնե հորեղբայրս լինեիր, քեռիս, որ շփվեի ու ճանաչեի քեզ...

Էլ քո մասին անցյալով չեմ խոսելու. դու հավերժ ես ապրելու...

_Հրաչ_
01.10.2013, 22:22
Աշխատանքային օրվա ավարտ. հոգնած ես, գերաշխատել ես... Քնում, հանգստանում ես, թարմանում ես, արթնանում ես, սկսում նոր թափով, երբեմն գերազանցում ես քո սպասելիքները, երբեմն գլուխգործոց ստեղծում կամ հույս ունենում, որ մյուս անգամ կստացվի ավելի լավ, ամեն ինչ լինում ա քո սրտով կամ ոչ էնքան, հետո էլի երեկո, նորից հոգնած ես, ընթրիք, վերլուծեցիր անցած օրը, մի քիչ գոհ, մի քիչ դժգոհ, բայց նոր սպասելիքներով, նոր հույսերով... ու թքած հոգնածության վրա, որովհետև քնելու ես, հանգստանաս, թարմանաս... Ու կարուսելը պտտվելու ա էնքան ժամանակ, քանի դեռ էներգիան չի սպառվել...
Բայց չի սպառվելու, ինչքան էլ հովհարային անջատումներ լինեն: :)

My World My Space
01.10.2013, 22:28
Ասում եմ Նունե Եսայանի համերգի վրա ծախսած փողին որ մի քիչ էլ ավելացնեին կարային կես բիոզուգարան առնեին... :ֆուցկ

Արևհատիկ
01.10.2013, 22:42
Ալֆայի գրառումը կարդացի, հիշեցի:
Մի ժամանակ ակումբում ես մի հատ աստղիկ ունեի: Որ սկսեցին դրան ծիծիկ ասել, ես ամեն անգամ էդ մի հատը տեսնելիս ահավոր նեղվում էի: Մի տեսակ նենց զգացողություն էր, որ ինձ վիրահատել են ու ես մնացել եմ մի ծիծիկանի: Ես էլ էդքան էլ ակտիվ անդամ չեմ եղել, որ արագ տեմպերով երկրորդը ձեռք բերեմ: Տենց նեղված ամեն անգամ մտնում էի, ուզում էի փակեմ վարկանիշս, որ չտեսնեմ:
Մեկ էլ մի օր մտնեմ ակումբ, տեսնեմ Չուկը մի ծիծիկ ունենալու վարկանիշային սանդղակը մեծացրել ա ու ես էլ նորից անծիծիկ երեխա եմ :erexa :D
Անկեղծ ասած, ահագին ուրախացել էի :))

Skeptic
02.10.2013, 00:03
Չնայած սրա մասին շատ ա խոսվել, բայց Արարատյան դաշտի առավոտներն իրոք սիրուն են, հատկապես լուսաբացները, երբ Արմավիրի քարքարոտ բլուրների հետևից ծիկրակող արևը բամբակի պոկպկած կտորների տեսք ունեցող ամպերի եզրերը փայլուն նարնջագույնով ա ներկում, իսկ գիշերվա երկնքի լազուրե տեղատվության մեջ մարող լուսինը փայլուն ժպիտով ա դիմավորում իր անհաս սիրեցյալին (էս դրվագների վերջին թույն նկարագրությունն ա, անցնում եմ ավելի մարդկային լեզվին): Ագռավների ու կաչաղակների երամները ճախրում են վրանների վրայով, ու իրանց ազատ թռիչքին հետևող, ֆիզո-մարզանքից պարբերաբար խուսափող ու զգլխիչ բուրմունքով համաճամբարային զուգարանի մոտ առավոտյան ցուրտ քամուց պատսպարվող երազկոտ զինվորին գցում դատարկ ֆանտազիաների գիրկը: Հարավում Արարատն ա ուրվագծվում. էստեղից Սիսը ոնց որ Մասիսի ծիծիկը լինի:

Պարապմունքների ժամանակ, երբ վերահսկողությունը թուլացավ, անցանք "Պռ0նը անապատում" օպերացիայի իրականացմանը, որը սկսվեց անմեղ մանկական խաղերից (օդ նետած մանր քարերին կասկաներով հարվածել, կասկաները հանել ու որպես բասկետբոլի զամբյուղ, ջրամաններն էլ որպես բեյսբոլի փայտ օգտագործել, սերժանտական դրոշակներով ջեդայ-սիտխ աստղային պատերազմներ վարել և այլն) ու ավարտվեց ավելի դաժան գործողություններով (տարբեր տրամաչափի քարերով գնդացրային հրաձգություն ու ավիացիոն ռմբակոծում): Ես' Համայն Հայոց Հրետանյայց առաջին հաշվարկի հրամանատարս, գոռոզաբար մի կողմ էի քաշվել ու սուսուփուս հետևում էի, բայց դրոշակները լազերային թրերի փոխարեն կիրառելու գայթակղությանը չդիմացա, ու որոշ ժամանակ անց արդեն ահագին հմտացել էի էդ գործում:
Կեսօրվա տապին հաջողացրի մոտ երկու ժամ մուշ-մուշ քնել մի մեծ քարի վրա: Քնից զարթնեցնող ծառայակիցս նախորդ դրվագի հաղթանդամ արմավիրցի սպայի ոչ պակաս պարթևահասակ բարեկամն էր: Քնաթաթախ հարցրի.
- Արմ, էդ ինչի՞ց կլինի, որ իմ ճանաչած հոկտեմբերյանցիների մեծ մասը բոյով ու ջանով են:
- Ատոմակայանին մոտիկ ենք ապրում, երևի դրանից ա:

Իրիկունը Արարատը դանդաղ կորում ա տեսադաշտից, իսկ մոտակա բնակավայրերում մեկը մյուսի հետևից վառվող լույսերը երկար ժամանակ անմարդաբնակ անտառներում ծառայած ու երկու շաբաթ հետո ծառայությունն էնտեղ շարունակող զինվորներին հիշացնում են կամաց-կամաց օտարացող քաղաքակրթության մասին:
Արմավիր, կկարոտեմ քեզ:

Նիկեա
02.10.2013, 06:57
Ոչինչ որ չորսից հինգ ժամ եմ քնում,որ վեցից հետո քիչ է մնում քայլելիս քնեմ,ընկնեմ ու շանսապակ լինեմ...սենց գոնե կարողանում եմ ամեն ինչ հասցնել ու հանգիստ քնել:
Հ.Գ.Զարմանում եմ էն մարդկանց վրա,ովքեր կիսատ գործեր ունենալու դեպքում հանգիստ քնում են::think

Այբ
02.10.2013, 16:20
Մեկին, երբ մի բան ես պատմում և որոշ ժամանակ հետո նույն քո պատմածը լսում ուրիշից...Ապշել կարելի է. «պատմվածք» պատմես, նույն պատմածդ որպես «վեպ» կլսես...:o

Այբ
02.10.2013, 18:57
Չեմ սիրում որևէ գրքի հիման վրա ֆիլմ նայել: Բան չունեմ ասելու՝ լավ ֆիլմեր կան, բայց դե աշխատում եմ չնայել, կամ եթե նայում էլ եմ, ապա դրանից առաջ գիրքը պիտի կարդամ ու նոր նայեմ: Ծայրահեղության մեջ երևի շատ եմ ընկնում, բայց այն տպավորությունը, որ ստացել եմ գրքից, չեմ ուզում տեսնել ուրիշի տպավորությամբ...

Նարե91
03.10.2013, 09:12
Ինձ թվում ա` մարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ ընդհանուր անզգայացում պիտի ապրի: Ախր դրանից հետո լրիվ մի ուրիշ ձև սկսում ես գնահատել կյանքն իր ողջ թերություններով ու առավելություններով հանդերձ: Փոխվել եմ... շաաաատ-շաաաատ:

Այբ
03.10.2013, 09:43
Հարկադրված մեկ-մեկ օգտվում եմ էլեկտրոնային գրքերից: Հարկադրված եմ ասում, որովհետև էլեկտրոնային տարբերակով դժվար եմ կարդում: Մի տեսակ ոնց որ գիրք չկարդամ: Գիրքը ախր առաջին հերթին պետք է զգալ ձեռքիդ մեջ, որ «մտերմանաս» հեղինակի հետ:

Այբ
03.10.2013, 15:12
Լավ ուսանողներին դասախոսները հիշում են: Էսօր մեր դասախոսներից մեկը գովում էր իր հին դիպլոմիկներից մեկին: Ավելին, մեզ խորհուրդ տվեց կարդալ «Գրեթերթում» լույս տեսած այդ դիպլոմիկի՝ Հայկ Ֆ. պատմվածքը («Պարիր ինձ համար»):
Միանգամից հասկացա, թե ում մասին է խոսում դասախոսը: Իհարկե, դա ակումբի Հայկօն է::)

Meme
03.10.2013, 23:01
Այբը էնքանա խոսացել գրքերից, որ անկախ ինձանից երակներիս մեջա լցրել էդ սերը, միգուցե կարոտս...շատ կոպիտ ասեցի, բայց նրբությունը ի նկատի ունենալով...
էդպես ոգևորված այսօր տուն եկա ու փոքր ինչ լցրեցի կարոտս...
կարոտել էի հոտին...:love

Գալաթեա
04.10.2013, 01:44
Նենց մի տեսակ չնախատեսված ու անամոթաբար լավ եմ ինձ զգում հիմա...
Ջանդամ որ՝ ինձ թվում էր ֆսյո, բայց պարզվեց՝ հլա մի լիքը գործ կա անելու՝ իմ ապուշ, խախտված ռեժիմի պատճառով՝ գիշերներով:
Հոգնելն ու սատկելն ում շունն ա երբ ներսումդ գարուն ա :)

Ու համ էլ՝ մի հրաշք մարդու ծնունդի կայֆերից դեռ չազատված մեկ էլ գալիս ես տուն ու տեսնում-հիշում, որ մեկ ուրիշ հրաշք ա ծնվել քո կյանքում :)

ՄասյակՍ :)

One_Way_Ticket
04.10.2013, 04:04
10 անկապ փաստ ավստրալական կյանքից

1. Հունվարը ամառ է, իսկ հուլիսը` ձմեռ: Հյուսիսում տաք է, իսկ հարավում` ցուրտ: Արևը պտտվում է աջից ձախ: Իմ տան պատուհանները հարավ են նայում, դրա համար պրակտիկորեն արև չեն տեսնում: Ամառային ժամանակի անցումը կատարվում է հոկտեմբերին, իսկ ձմեռայինի` ապրիլին: Այս ամենը շատ բնական է: Հյուսիսային կիսագնդում ամեն ինչ թարս է:

2. Մեքենաների ձախակողմյան շարժումը բնական է: Փողոց անցնելիս պետք է նայել սկզբում աջ, հետո ձախ: Երբ ֆիլմերում աջակողմյան շարժում եմ տեսնում կամ հիշում եմ Երևանի փողոցները, ինձ թվում է` մեքենաները "վստռեչ են մտել":

3. Եթե այսօրվա առավելագույն ջերմաստիճանը 22 է, վաղը կարող է հանգիստ լինել 16, մյուս օրը 25, էն մյուս օրը` 18: Զարմանալու ոչինչ չկա:

4. 10 աստիճանից ցածրը ցուրտ է: Զրոն խայտառակ ցուրտ է, սառնամանիք: Բացասական ջերմաստիճաններ գոյություն չունեն, դա միֆ է:

5. Կայծակ և ամպրոպ երևույթներն իրականում գոյություն չունեն:

6. Քաղաքային ձյունը նույնպես միֆ է: Քաղաքում ձյուն գալ չի կարող: Ձյուն միայն սարերում է գալիս:

7. Գները ես հաշվում եմ մի դոլլարը հավասար է 100 դրամի կուրսով: Սկզբում իսկական կուրսով էի հաշվում, և գները ամեն անգամ կծում էին: Իսկ հիմա պարզապես երկու հատ զրո եմ ավելացնում և ստանում պլյուս-մինուս ինձ համար ծանոթ գին: Սա չի նշանակում, որ այստեղ նույն ապրանքը 4 անգամ ավելի թանկ է, քան Երևանում: Այստեղի ապրանքը որակով է:

8. Իմ լեքսիկոնը հարստացել է "no worries" արտահայտությամբ: Այն ասվում է ի պատասխան "thank you"-ին կամ "sorry"-ին: Ավստրալական այլ սլենգային արտահայտություններ չեմ օգտագործում:

9. Authorise, centre, colour բառերը գրվում են հենց այդպես: Ամերիկյան authorize, center և color-ը այլանդակություն է ու լեզվի աղավաղում: Նույնը վերաբերվում է արտասանությանը:

10. Այլ երկրները իրականում հեռու չեն: Հարավ-արևելյան Ասիայի երկրներ կարելի է հասնել ընդամենը 8-9 ժամանոց կարճ թռիչքով: Դրա հեռուն որն է: Այն, որ այլ մայրցամաքներում մի երկրից մյուսը կարելի է հասնել երկու ժամում, միֆ է:

CactuSoul
04.10.2013, 04:36
Երկար չխոսեմ հիմա, մենակ մի բան կա, որ չեմ կարող չասել. Լի՜լ, այ Նաիրուհու մեկը, դու իսկական հրաշագործ ես :love Դեռ էն խնձորի օրվանից: Իսկ էսօր լրիվ չափերդ անցար :D Գրկ քեզ պի՜նդ-պինդ, էս մեկը վիրտուալ, որ շատ չցավացնեմ :))
Ռիկ, այ Ռիկ :) Ամենամեծ նվերս էր, որ եկար: Շնորհակալ եմ շա՜տ :) )))
Մեկ էլ՝ Լի՜լ, Գալի մեկը, քուրս :)) Ցավը տանե՜մ :kiss

Ruby Rue
04.10.2013, 08:44
Նստած դաս եմ կարդում, ընթացքում էլ՝ միտք անում: Մտածում եմ, թե ինչի՞ պիտի ԱՄՆ-ում կրթության մակարդակով 50-ից 44-երորդ տեղում գտնվող նահանգի շարքային community college-ի կրթության որակը մի քանի անգամ բարձր լինի, քան Հայաստանի մայր բուհ կոչված ԵՊՀ-ինը:
Gadsden State Community College-ի ու Երևանի Պետական Համալսարան-ի ակնառու տարբերությունները.
1. Առաջին հայացքից դասերը շատ հեշտ են թվում, բայց իրականում կարողանում են ամուր հիմք ստեղծել ու հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ: Էստեղ դասախոսներն ամենաանկապ առարկաներն էլ չափազանց կրեատիվ ու հավես են անցկացնում, իսկ ԵՊՀ-ում հիասթափեցնում են նույնիսկ ամենահետաքրքիր առարկաներից:
2. Էստեղ չես տեսնի, որ յուրաքանչյուր դասախոս իր կյանքի նպատակը համարի մի ախմախ դասագիրք գրելը. դասագրքերը թանկ են, բայց գիտես, որ խելքը գլխին գիտնականի գրած գիրք է, այլ ոչ թե դասախոսությունների հավաքածու, որտեղ միջին առաջադիմությամբ ուսանողն էլ հազար թերություն կգտնի:
3. Էստեղ ուսանողներին չեն դեպրեսում բարդագույն քննություններով. սովորաբար քննությունը տնայիններից ավելի հեշտ է, քանի որ դասախոսը ոչ թե երազում է ցածր գնահատականներ շարելու, այլ ուսանողներին դասը հասկացնելու մասին:
4. Չկան դասախոս-ուսանող չափից դուրս պաշտոնական ու կաշկանդող հարաբերությունները. դասախոսը քո ավագ ընկերն է, ով միշտ կպատասխանի քո էլ. նամակներին ու հարցերին: Թեև դասից դուրս դասախոսիդ կարող ես փաթաթվելով բարևել, բայց հույս չունենաս, որ նման ընկերական հարաբերությունները կես միավորով կբարձրացնեն գնահատականդ:
5. Կաշա՞ռք: Կաշառքն ի՞նչ է: Միգուցե դա այն ընթրի՞քն է, որն ունենում ես դասախոսիդ և նրա ընտանիքի հետ (ստացվեց իրենք են ինձ կաշառում :D )կամ այն շոկոլադը, որով հյուրասիրում ես նրան:
6. Քննությունդ ուզածիցդ ցա՞ծր ես ստացել, դասից ուշանալու պատճառով միավո՞ր կորցրել, խնդրեմ, դասախոսը քեզ բազմապիսի կամավորական աշխատանքներ ու գիտական միջոցառումներ կառաջարկի, որոնց միջոցով կարող ես մի քանի միավոր վաստակել, հետն էլ՝ շրջապատին օգուտ տալ: Դասախոսը նպատակդրված չէ գնահատական գցելու, գերազանցները հաշվված չեն, կարևորը՝ ուսանողը դատարկ չհեռանա դասասենյակից:
7. Դասի հենց առաջին օրը ուսանողներին դասացուցակներ են տրվում, որտեղ մանրամասն գրված են առաջինից մինչև վերջին օրվա դասախոսությունները, քննությունների օրերը, ինչպես նաև՝ դասախոսի հատուկ պահանջներն ու դասը վարելու մեթոդները: Իսկ ԵՊՀ-ում քննությունից մի երկու շաբաթ առաջ էինք իմանում դրա մասին:
8. Էստեղ աննպատակ ուսանողներ չկան. մարդիկ սեփական քրտինքով են վճարում համալսարանի վարձը, հետևաբար ոչ մեկի դասի չի գալիս, որ հետո դիպլոմը օժիտ տանի կամ դրանով գլուխ գովա: Դասի գալիս են սովորելու, այլ ոչ թե աղջիկ կպցնելու կամ իրենց ցուցադրելու համար:
9. Դու ինքդ ես կազմում քո դասացուցակը, այլ ոչ թե պարտադրվում գլուխ ցավեցնել անկապ ու անիմաստ առարկաների պատճառով:
10. Ուսանող լինելով դու մի մարդ ես, ով բացի պարտականություններից, ունի նաև իրավունքներ ու մի շարք արտոնություններ, էլ չեմ ասում լիքը կրթաթոշակների հնարավորությունների մասին:


Դե հիմա հասկացեք, դե ինչի՞ է ամեն անգամ լացս գալիս, երբ հիշում եմ, որ ԵՊՀ պիտի վերադառնամ: :(

Այբ
04.10.2013, 10:11
Պարզվում է՝ հիվանդ լինելն էլ իր առավելությունն ունի: Ու ոչինչ, որ ջերմության մեջ վառվում ես, գլուխդ ցավում է ու քեզ թույլ ես զգում: Ախր տանը միանգամից էնքան հոգատար են դառնում, որ հիվանդ լինելը նույնիսկ սկսում է դուր գալ:D

Վահե-91
04.10.2013, 16:40
Գնացել եմ աշխատանքային գրքույկս վերցնեմ, տենամ նոր մարդ են բերել, որ գործը սովորացնեն: Քիչ էր մնում ասեի. «էէէ՜ ապեր, հլը գլխիդ գալիքը չգիտես» :D

Alphaone
04.10.2013, 16:43
Փշատ եմ ուզում...

Այբ
04.10.2013, 16:51
Երբ մեզ հետ ինչ-որ մի բան է պատահում և մենք ինքներս մեզ հետ սկսում ենք խոսել (կարծես թե ինքներս մեզ ենք համոզում), թե լավ դե, դա կարևոր չէ մեզ համար և այլն, իրականում ԿԱՐևՈՐ է: Եթե կարևոր չէ, ինչի՞ ենք շարունակ դրա մասին մտածում...:8

Alphaone
04.10.2013, 17:08
Ակադեմիայում ազգային անվտանգություն ենք անցնում: Դասախոսն ինձ չսիրելու պատճառներ ունի, առաջին դասին կենսագրությունն էր պատմում, բայց ասաց, էլի, որ գաղտնի գործերի մասին ոչ մի ծպտուն: Հետո ոնց ստացվեց 5 տարի միանգամից թռավ, չդիմացա.
- Փաստորեն էսինչ թվից էսինչ թիվը գաղտնի գործեր եք արել:
Ժպտաց: Ծիծաղեցինք:
Որոշեցի, էլ ձայն չեմ հանի, հանկարծ ու փորձված հետախույզը զգա, որ իր դիմաց այլմոլորակային գործակալ է:

Հետո կուսրեցիներից մեկը հարցրեց, թե ում հետախուզությունն է ավելի լավը: Վարկածներ հնչեցին՝ ՆԱՏՕ, ռուսական, չինական տեխնոլոգիաներ, վուդու-մուդու...
- Այլմոլորակայինների, - բառացիորեն լեզվիցս թռավ:
- Մինչև հիմա այլմոլորակայինների գոյությունը փաստող ոչ մի ապացույց չի գտնվել, - երկիմաստ ժպտաց դասախոսը:
- Դե քանի որ լավ են աշխատում:
Չժպտաց: Ծիծաղեցինք:
Ստուգարքի օրը տնտեսական անվտանգությունից հարցեր տվեց, հետո կոռուպցիայից: Արագ նշանակեց: Բայց էստեղ էլի սատանան արթնացավ:
- Դուք գիտեի՞ք, որ առևտրաարդյունաբերական պալատի կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոնում եմ աշխատել, թե ուղղակի բախտս բերեց:
Ծիծաղեց...

Հ.Գ. մի քիչ գեղարվեստականորեն զարգացրած է :D

Հայկօ
04.10.2013, 19:07
Չկա ավելի ռոմանտիկ բան, քան տիեզերական ռոմանտիկան է՝ այդ բոլոր հեռավոր աստղերի կանչը, այդ բոլոր աներևակայելի աշխարհներն ու անիմանալի երևույթները: Եվ չկա ամբողջ տիեզերքում ավելի ռոմանտիկ բառ, քան «միգամածություն» բառն է: Ուղղակի փորձեք բարձր կամ մտքում արտասանել այդ բառն ու կզգաք. Օրիոնի միգամածություն, Ավազե ժամացույցի միգամածություն, Կատվի աչքի միգամածություն, Անդրոմեդայի միգամածություն, Ջրաշուշանների միգամածություն: Անսահման ռոմանտիկ ու կատարելության պես գեղեցիկ ու բառ է «միգամածությունը»՝ գլխապտույտ առաջացնելու չափ:

Mephistopheles
04.10.2013, 19:38
որ տեսնում եմ էս օրագրերի գրառումները շատանում են, իմ համար դա նշանակում ա որ Ակումը սատկում ա… օրագրերի գրառումները ես չեմ հաշվում… մարդիկ իրենք իրենց հետ են խոսում… ինքնամփոփ են լինում…

բանավեճն ա որ կյանքի նշան ա…

Վոլտերա
04.10.2013, 20:39
Քայլում էի փողոցով, մեկ էլ լսում եմ.
- Էս ամբողջ Հայաստանի մեն-միակ տղամարդը էդի Զարուհի Փոստանջյանն ա: Ինչն էինք անելու առանց իրա....

anahit96
04.10.2013, 20:41
Տարօրինակա,որ ես զզվում եմ,երբ ընկերուհիներիցս մեկն ինձ ասումա <<Ախպերս>> :aha

Meme
04.10.2013, 20:49
հիշում եմ SSS -ը մի գրառում ուներ, որ մի կին էր իրան մոտեցել մի խնջույքի ժամանակ կիսուրային դեմքով, ու սկսել հարցեր տալ, իսկ մեր քնքուշ աղջկիը լռիվ հակառակն էլ ասել, ու հանգստ խղճով հեռացել...
նենց էի սիրել իր էս գրառումը, որ մեջս տպավորվել էր, իմ մոտ հատուկենտերն են տպավորվում...



հ.գ՝
նույն օրին էի այսօր, քեզ հիշեցի, ու կարոտեցի.... ստեղ լինեյիր, մի քիչ խորհուրդեիր:love...

Ռուֆուս
05.10.2013, 03:22
Մնաց տաս ու կես ժամ… Աաաա, ու ոնց եմ գզելու, ոնց եմ գզելու…. :D

My World My Space
05.10.2013, 10:29
Հետաքրքիր ա, ընգերներս որ խմած, հարբած, գիշերվա ժամը իրեքին զանգում են, որ իմանան ո՞նց եմ, դզո՞ւմ ա իրանց։ :angry
Վաղը առավոտ 5:30 զարթնելու եմ, որ սաղին զանգեմ բարի լույս մաղթեմ… :D

Այբ
05.10.2013, 12:28
Տարօրինակ երազ եմ տեսել: Երազումս 2 հատ տուգանային էի ստացել ու ինձ իբր արգելափակել էին:
Հիմա մարդ վախենում է գրառում անի...Անեմ-չանեմ, անեմ-չանեմ...:8

Vardik!
05.10.2013, 12:54
Գավառի կողմերում մի ձոր կա,որ Դավախեղդի (Դևախեղդի,դև խեղդող) ձոր են ասում: Մեծերը պատմել են,որ շատ տարիներ առաջ այդ ձորով խշխշան,վարար ջուր է հոսել: Ու էնպիսի աղմուկով,որ գիշերվա լռության մեջ սարսափեցնել կարող էր: Իսկ ինչ-որ ուրիշ պատմություն պատմում է,որ այդ ջրերում դևեր են խեղդվել...
Պատանեկությանս տարիներին ջուրն էլ այդքան վարար ու սարսափելի չէր,բայց շրջապատի բնությունը՝ նույնքան անկրկնելի: Ու մեծ ու փոքր ընկեր-բարեկամ երեխեքով հավաքվում էինք ու էդ ձորը գնում: Կոշիկները դեն նետած սուր քարերի վրայով անտրտունջ և ուրախ նախ մինչև գետն էինք իջնում,հետո էլ՝ էլ ավելի ուրախ,վեր բարձրանում: Դեռ մի բան էլ երկարացնում էինք մեր ճամփան՝ ամեն պատահած ծաղկի ու թփի հետևից գնալով: Ու հետո նստում էինք վերևի ժայռերին ու հիանում մեր առաջ բացված տեսարաններով: Թե՞ բնության վեհությամբ էր պայմանավորված,թե՞ կար մի ուրիշ պատճառ,բայց էդ երջանկությունն ուրիշ էր: Ու համոզված եմ՝ նույնը բոլորի մոտ էր:
Իսկ հետո մեծացանք,հեռացանք բնությունից,իրարից ու Հայաստանից: Ու հիմա էդ քարքարոտ ձորն էլ երազանք է դարձել...
Ու այսօր երազումս այդ երազանքն եմ տեսել... :(

John
05.10.2013, 13:18
Որտե՞ղ պետք է լինեի ես հիմա
Իսկ որտե՞ղ եմ իրականում
:Վիրտուալիուիրականիխաչմերուկում

Նիկեա
05.10.2013, 13:25
Գրազ եմ կրվել,առաջին անգամ...
Ուրեմն օգոստոսի քսանինն էր, ժամը վեցին քսան պակաս ես Վարդի հետ գրազ եկա,որ կարամ իրան մոռանամ:Հետո մի պահ թվաց թե արդեն կրել եմ,բայց էսօր հաստատ համոզվեցի,որ կրվել եմ ...առաջին անգամ:

Հ.Գ.էսօր լրանում է սիրահարված լինելուս մի տարին ու ես ընենց ուրախ եմ,ոնց որ գրազը կրած,ոչ թե կրված լինեմ::love

Smokie
05.10.2013, 16:04
Երկու տարբեր մարդ՝ նույն մասնագիտությունը, միանման դեմքեր, նույն անունները, միանման ազգանուններ:




...Արտավազդ Բայաթյան:P.......................................................................................................................... Արտո Թունջբոյաջյան:P

Alphaone
05.10.2013, 16:07
Երբ մտածում եմ ինչեր կարող էի անել ու չեմ արել, հասկանում եմ, թե ինչեր կարող եմ անել ու չեմ անելու... Փակ շղթայի օղակներից մեկը պետք է փշրել...

CactuSoul
05.10.2013, 17:19
Գրողը տանի, ներվ ա պետք, որ էս տղու հետ վիրտուալ խոսելուն դիմանամ:


- բարև
- Բարև
- ոնց ես?
- լավ ) դո՞ւ
- նորմալ, ինչ կա?
- Հեչ, ի՞նչ պիտի
- ես ուզում եմ քեզ հրավիրեմ

Ահագին սպասում եմ, շարունակություն չկա:


- չեմ հասկանում...
- քեզ տեղ եմ հրավիրում
Ու սպասում ա, որ ես բան պիտի ասեմ :blin էս 5 րոպե կլինի՝ սպասում ա: Հա բայց ի՞նչ պատասխանեմ յանի, ինչի՞ ես սպասում…
Ներվայնանում եմ :(


Հ.Գ.
lol :D Գրեց :D Գրել ա՝ «Անի» :D
Այսինքն իրոք սպասում ա, որ պիտի մի բան գրեմ: Ի՞՜նչ, այ մարդ, ի՞նչ ա ուզածդ: Հարց տուր, պատասխանեմ, ասա, թե ուր ես հրավիրում, երբ, ոնց, կմտածեմ՝ հա ասեմ, թե չէ: Իսկ հիմա ուզածդ ի՞նչ ա, ինչի՞ ես ինձ սենց ներվայնացնում :angry
Կներեք, ժող, չէի ուզում իրեն էս ամենը գրել, որ չնեղվի, բայց չարտահայտվել չէի կարող :(

Հ.Հ.Գ.
Գոնե ակումբում լիներ, մի հատ «:think» զմայլ կուղարկեի, կամ «:'», բա ՖԲ-ո՞ւմ ոնց դուրս գամ էս իրավիճակից :}
Իմիջիայլոց, մի քիչ առաջ ծլնգոցներ եկան, մտածեցի՝ գրել ա մի բան, էն էլ պարզվեց՝ ուրիշ մարդ էր գրողը: Ինքը դեռ սպասում ա…

Այբ
05.10.2013, 18:04
Երբեմն փորփրում եմ ակումբի հին թեմաները ու կարդում այն ակումբցիների գրառումները, ովքեր ինձ համար անծանոթ են: Անծանոթ եմ ասում, որովհետև իմ գրանցվելուց հետո նրանք գրառումներ չեն արել: Կարդում եմ այդ անդամների (ակումբ չմտնողների) գրառումները ու մտածում եմ, թե ինչի՞ էլ չեն մտնում: Դե պարզ է, որ ամեն մեկը ինչ-որ հանգամանքների բերումով չի մտնում, և ես վախենում եմ: Գուցե տարօրինակ թվա, բայց վախենում եմ, որ մի օր ես էլ չեմ կարողանա ակումբ մտնել, որովհետև հնարավոր է դրա համար պատճառներ ունենամ, կամ էլ՝ հանգամանքները ստիպեն: Ինչևէ, ինքս իմ վրա էլ եմ զարմանում, որ եղավ մի պահ, երբ ես էլ լքեցի ակումբը, բայց վերադարձա ախր:
Գուցե մի օր ուրիշներն էլ վերադառնան:

E-la Via
05.10.2013, 18:05
Ամեն ինչ իր գինն ունի:
Թե լավը, թե վատը...

Թե վատի համար ես վճարում մի կողմից հնարավորություններն օգտագործելով, մյուս կողմից էլ դրանք սահմանափակելով, թե լավի հմար:
Հիմնականում էդպես էլ չեն իմանում, թե համեմատաբար լավ լինելը քեզանից ինչ է պհանջել, ու թե վատի ճանկերից ազատվելու համար ինչեր ես արել ու անում: Իսկ ինչի՞ իմանան: ՛՛Հերոսությանդ՛՛ մասին ուղղակի տեղեկացնելո՞ւ, թե՞ մի քիչ հիստերիկանալու համար:

Չէ, բալամ, էդ տարիքից անցել ես, սահմանափակվի էս գրառմամբ, մի բաժակ սուրճով ու գրքով:

melancholia
05.10.2013, 19:03
թե ինչու եմ այսքան էմոցիոնալ անկայուն ու ինչու եմ ամեն անգամ փորձելով ճնշել ամբիցիաներս, փչացնում ամենինչ՞

Այբ
05.10.2013, 20:07
Ա՛յ մարդ, ես չգիտեի, որ ակումբում, եթե երազդ պատմես, թեկուզ կատակի ձևով, բայց իրականանում է: Լավ է, որ գոնե աչքովս ընկավ «Զվարճալի պատմություններ» բաժինը:
Սրանից հետո լավ երազներս եմ միայն պատմելու:

Հա, երեկ երազումս տեսել էի, թե իբր գրադարան եմ նվեր ստացել:

Հ.Գ. Ես էլ հավատացել էի, թե տուգանային եմ ստացել: Վա՜յ, Նաիրուհի...:D

Meme
05.10.2013, 20:33
աշնանային ցուրտը մտելա ոսկորներս...
ցուրտա, բայց հաճելիյա՜ ծածկոցով նստելը ու վայելելը...:love


հ.գ ` աշունովս բոլորի վրա արդեն ազդում եմ չէ? :))

Գալաթեա
05.10.2013, 20:40
Անքուն գիշերվա ընթացքում տասը էջ թարգմանություն՝ բավականին բարդ թեմայով, չհաշված խանգարող հանգամանքները, ու հիմա ստուգելուց հետո ընդամենը մի քանի վրիպակ ու մի երկու բացթողում:
Վատ չի վատ չի... I still got it :)

_Հրաչ_
05.10.2013, 23:08
Մի հատ ֆեյսբուքյան աղջիկ ընկեր ունեմ: Հազիվ դարձի եմ բերել, որ հայերեն գրի: Մյուսների հետ չգիտեմ, բայց ինձ հետ բացառապես հայատառ ա գրում: Ուղղակի մի տեսակ չի համակերպվում էդ մտքի հետ: Հերթական անգամ, որ տրտնջաց, ասացի՝ տրանսլիտով հայերեն գրելը հայոց այբուբենի բռնաբարություն ա, էն էլ բռնաբարության հոդվածի 3-րդ մաս:
Մտածեց, մտածեց ու... «այբուբենին կարող ա՝ դուր ա գալիս, խի ես իրա տեղը դոշ տալիս»: :D

Էս էն անեկդոտի նման եղավ, որ բռնաբարության գործով դատաքննության ժամանակ դատավորը տուժողին հարցնում ա. «Որ ամբաստանյալը ձեզ բռնաբարում էր, դուք էքստազի մե՞ջ էիք», տուժողը պատասխանում ա. «Չէ, գարաժի»:

anahit96
05.10.2013, 23:19
Մարդիկ սիրում են իրար,իսկ ես սիրում եմ ֆրի: :P

My World My Space
06.10.2013, 06:38
Ուլուանան էս ա ինձ տուգանային ա տալու… :(

My World My Space
06.10.2013, 08:03
Մեկ-մեկ էն կանխատեսելի վերջաբանով, ծեծվածթեմայական զգազմունքային վիդեոներ նայելուց ջիգյարով հուզվում եմ։ Ու ոչ թե նրա համար, որ հուզիչ են, պռոստը իրականությունն էնքան անհույզ ա դառել, որ մի հատ ստից առիթ ա պետք հուզվելու, հասկանալու, որ չես քարացել, զգալու, որ… կարևոր ա դա… :)

melancholia
06.10.2013, 09:56
Առավոտ, սառը ու թարմ օդ, սուրճով լիքը բաճակ, ու լիքը լավ խոսքեր: Տեսնես ինձանից երջանիկ մարդ կա՞ ......Հա, մեկ էլ ուզում եմ կեսօրից հետո նույն բանը կարողանամ գրել, բայց առանց սուրճի:
Ես ձեզ սիրում եմ, ու ուզում եմ ասել, որ փնթփնթալուս չնայեք, մեկա սիրում եմ

Vardik!
06.10.2013, 10:06
Աննկարագրելի հաճույք է,ես կասեի՝ երջանկություն է,երբ նայում եմ,թե ինչպես է հինգ տարեկան տղաս հեքիաթ պատմում իր եկու տարեկան քույրիկին...

Այբ
06.10.2013, 10:25
Շատ բան եմ ուզում միանգամից անել:
Երևի դրանից է, որ ոչինչ չեմ հասցնում անել...:8

Այբ
06.10.2013, 12:11
Միայն ակումբում է, որ կարելի է ասել տարբերություն չկա, տվյալ անդամը քո ընկերների ցանկում կա՞, թե՞ չէ. էստեղ բոլորը իրար համարյա ընկերներ են: Եթե ինչ-որ մեկի գրառումը հավանում են, բոլորը շնորհակալություն են հայտնում ու պարտադիր չի, որ էդ անդամը քո ընկերների ցանկում լինի:
Միայն ակումբում է, որ տեսնում ես, թե մեկի ծնունդն է, միանգամից շնորհավորում ես ու կապ չունի, թե տվյալ անդամի հետ շփվու՞մ ես, թե՞ չէ: Ու սրտանց ես շնորհավորում, որովհետև ակումբը առաջին հերթին ընտանիք է...;)
Միայն ակումբում է, որ կարող է լինել թեժ բանավեճ, բայց նեղանալ չլինի: Իսկ եթե նույնիսկ նեղանալ էլ լինում է, ուրեմն դա երկար չի տևում::))
Միայն ակումբում է հնարավոր, որ մտածես, թե տուգանային ես ստացել, բայց մտքովդ էլ չի անցնում, որ «Զվարճալի պատմություններ» բաժնում ես հայտնվել::o
«Միայն ակումբում է...» շարքը կարելի է երկար թվարկել...
Բայց ակումբն ի՜նչ լավն է, չէ՞...:))

Հ.Գ. Ավել-պակասի համար էլ կներեք...:oy

John
06.10.2013, 13:19
Չեմ սիրում կոնֆլիկտներ։ Դրա համար էլ օրական տասնյակ գրառումներ եմ նախապատրաստում, արդեն պատրաստ վիճակում, որ պետք է սեղմեմ «կատարել գրառում», մեկ էլ հո՜պ, հիշում եմ, որ կա ինչ–որ մեկը, որ հնարավոր է նեղվի գրածիցս, ու գնաց–կորավ գրառումը։ Այ դրա համար էլ քիչ եմ գրում։ Մի պահ եղավ, որ սկսեցի գրել էն՝ ինչ մտածում էի, առանց ֆիլտրացիա անելու։ ՈՒ մեկ էլ հոպ՝ էլ ագրեսոր, էլ կոնֆլիկտային, էլ կատաղած։ Քիչ էր մնում գժանոց ուղարկեիք։ Այ դրա համար էլ չեմ գրում։

հ.գ.
Մի հատ թույն տրատեգիական քայլ կա, եթե ուզում ես մեծ բազա ունենալ, որ բանավեճի մեջ ծանրակշիռ փաստեր ունենաս։ Հրապարակման ենթակա չի, բայց ում որ հետաքրքրում է՝ հիշեք, հարցրեք հետո, կասեմ ;)

Նարե91
06.10.2013, 15:05
Մենք ընտրում ենք մեր ընկերներին կամ կյանքն է մեզ համար ընտրում, իսկ ամենակարող ժամանակը վճռում է` նրանք որքան երկար կմնան մեր կողքին:
Հիմա սիրտս կտոր-կտոր ա լինում: Ափսոսում եմ ահավոր:
Ուղղակի, տարիներ առաջ, երևի կհիշես, խոսում էինք, որ էդ օրը առաջինը դու ես գալու ինձ տեսության: Իսկ էսօ՞ր: Հըըըըմ
Մեղավորներ չեմ փնտրի: Երևի իրականում երկուսիս մեղքն էլ կա, որ էսօր կա էն, ինչ կա:
Հիմա մի բան եմ զգում` խղճի հանգստություն, որովհետև ի տարբերություն քեզ ես վստահ կարող եմ ասել, որ արեցի ամեն բան էդ ընկերությունը փրկելու համար:
Բայց մեկ է` չեմ կոտրվել: Պարզապես կարոտել եմ մեր խենթ ու խելառ ու գիժ տարիները.... շաաաաատ: Ափսոս, հազար ափսոս:

Նիկեա
06.10.2013, 15:22
Ձյուն է գալիս,ժողովուրդ,ձյուն:yes::yesԸնենց սիրուն է,ընենց լավն է:ՈՒխ:yesձնագնդի եմ խաղալու,ոչինչ թող հիվանդանամ,թող սատկեմ թոքաբորբից:Որ ասում էի շատ ուզենամ ձյուն կգա ոչ մեկը չէր հավատում,կարծում էին գլուխ եմ գովում:Արդեն յոթ սմ ձյուն է եկել.չափել եմ:Գիտեմ որ վաղը կհալվի,կգնա ձյունը,որ վաղը կվերջանա հեքիաթս ու դրա համար վայելում եմ պահը::thumbup:

Alphaone
06.10.2013, 16:27
Շախմատ խաղալ չսովորեցի, բայց հաղթել սովորեցի, մոտավորապես էսպես եմ մատ անում

http://i.imgur.com/5LnHm4T.jpg

Chuk
06.10.2013, 16:30
Աչքիս չինացիք օր ծերության որոշել են հայերեն սովորել :))
Չինական խոշորագույն http://www.baidu.com/ որոնողական համակարգը վրա ա տվել ակումբին, հերթով թեմաները կարդում ա. չգիտեմ, բան հասկանու՞մ ա, թե՞ իրա համար հայերենը չինարեն ա :))

My World My Space
06.10.2013, 22:44
Հետաքրքիր ա, ընգերներս որ խմած, հարբած, գիշերվա ժամը իրեքին զանգում են, որ իմանան ո՞նց եմ, դզո՞ւմ ա իրանց։ :angry
Վաղը առավոտ 5:30 զարթնելու եմ, որ սաղին զանգեմ բարի լույս մաղթեմ… :D

Փաստորեն ես մի բան էլ պիտի ինձ լավ զգամ, որ մարդիկ դաժը էն վիճակում, երբ ի վիճակի չեն մտածել, մտածում են իմ մասին… :D

Հայկօ
06.10.2013, 23:12
Հավես, լիքը, օգտակար կիրակի։ Հեսա խմբագրեմ դնեմ :)):

Chuk
07.10.2013, 01:41
Երբ որ գարեջրիդ շիշը քո սխալ ու անհարթ շարժումի պատճառով շուռ ա գալիս, մեջի գարեջուրը թափվում ա աշխատանքային թղթերիդ վրա ու սաղ փչացնում, իսկ քո միակ մտածածն էն ա, որ անգին հեղուկը կորցրիր, նշանակում է, որ արդեն անուղղելի ալկոհոլիկ ես:

Փառք Աստծու, իմ միակ միտքը աշխատանքային թղթերս էին: Սատանան տանի, ի՞նչ եմ անելու...

Arpine
07.10.2013, 01:43
«Ես քո տեղը լինեի հետ չէի գա»
«էհ միամիտ»
«Արփին արդեն մեկին չե՞ս ճարել»
«Եթե կարողացել ես գնաս էլ ինչի՞ ես հետ գալիս»
ու էս կարգի այլ բաներ եմ լսում ծանոթներիցս, ընկերներիցս...չնայած մինչև գնալս էլ լիքը մարդ, ով իմանում էր, ահել ջահել թե, գնա մեկին գտի քո համար ու մնա էս երկիրը քեզ ապագա չի: Ու շատերին էլ թվումա ես իրոք դրա համար եմ եկել:blin, լուրջ էլ ասում են:{:
Ճիշտ ա ժողովուրդը իրեն պաշտպանված չի զգում իր երկրում /ես սրան ուշադրություն էնքան էլ չէի դարձնում, բայց էստեղ մարդիկ իրոք ապահով են ապրում/, աշխատատեղ չկա, աշխատավարձ չկա, փողը փող չի, ամենուր կոռուպցիա խծբ, համակարգերն ու օրենքները չեն աշխատում ու նման հազար անգամ ծեծված բաներ: Ես գիտեմ էդ ամենը, պատկերացնում եմ ավելի լավ քան իրենք, բայց ես չեմ փախչում իմ երկրից, ես հայերնասեր չեմ, երևի, էն կոնտեքստում, որ որոշ մարդիկ են պակերացնում, մեկ-մեկ իրանք ինձ սարսափեցնում են, օքեյ թող չլինեմ էդպիսին, պիտակները երբեք էլ էնքան իրական չեն, որքան թվում են: Ես չգիտեմ ինչ կլինի հետագայում, բայց ես չեմ փախել, թքած թե մարդիկ ինչ են մտածում, ես արդար եմ իմ համար, սա կարևոր ա:

Alphaone
07.10.2013, 01:48
Այվիի շշմածը վաղուց էի նկատել, էնքան էր դուրս եկել, բայց երբեք ծիծաղելու չէր թվացել, էսօր աչքս Չուկի ուշադիրին կանգ առավ ու չգիտես ինչի սկսեցի ծիծաղել... Հա, ես լուրջ չեմ կարողանում հասկանալ, ինչի միանգամից էդ շշմածը հիշեցի ու ծիծաղեցի :)

ivy
07.10.2013, 02:07
Երեք հոգով երեք հարկանի տանն ապրելը շատ տարօրինակ է, հատկապես կիրակի օրերին։ Ինձ թվում է՝ Սոնյան էլ է նույն կարծիքին։

My World My Space
07.10.2013, 10:25
Երբ եկեղեցու հավաքարարը կնունքի արարողությունից հետո տերտերին ասում ա.
- էս մեկն էլ սվաղիք, պրծա՞ք, ախպե՜րս…:apeape:fool

Այբ
07.10.2013, 12:43
Ատում եմ միջանկյալ քննությունները...:cry

melancholia
07.10.2013, 12:44
Ինչու ենք ամենինչ հասկանում վերջում, երբ այլևս պետք չի ոչինչ հասկանալ::(

Այբ
07.10.2013, 13:35
Մի պահ եղավ, երբ անտեսանելի ակումբցի էի (ակտիվ գրառումներ էի անում էդ ժամանակ): Բայց հետո մտածեցի, թե ինչ կարիք կա, որ չերևամ, թե ֆորումում չեմ...Նորից դարձա տեսանելի:
Ու այն ակումբցիները, ովքեր անտեսանելի են մտնում ակումբ, ինձ թվում է, թե իրենք միշտ ֆորումի մեջ են: Տեսնում ենք, չէ՞, որ անդամ է ցույց տալիս տվյալ թեմայում, բայց չենք տեսնում անդամի անունը: Ու ամեն անգամ, որ թեկուզ մի անտեսանելի անդամ եմ տեսնում, միանգամից միտքս է գալիս բոլոր անտեսանելի ակումբցիները: Թվում է նույնիսկ, թե բոլոր անտեսանելի անդամները «միավորված» են հենց այդ մեկի մեջ...

Հ.Գ. Անտեսանելիները թող վատ բանով չհասկանան ասածս: Ոնց ուզում եք մտեք...Միայն թե ակումբ մտեք...:)

Cassiopeia
07.10.2013, 17:37
Դեպրեսիա :(

Այբ
07.10.2013, 18:13
Ընկերուհիս խոստովանեց: Ինքը ակումբից չէ, դրա համար էլ արխային գրում եմ:

Ուրեմն, ընկերուհուս հայրը լոգարանի համար պատուհան է պատվիրում:Բերում -տեղադրում են, ու ոնց որ թե ամեն ինչ տեղին է լինում: Իրենք էլ ապրում են սեփական տանը և իրենց լոգարանի պատուհանը հարևանի բակից երևում է: Ինչևէ: Պատուհանը տեղադրելուց որոշ ժամանակ հետո իրենց տուն է գալիս հարևանի կինը: Ու ինչ է պարզվում...:o Դու մի ասա, պատուհանը թարս են տեղադրել: Կա, չէ՞, լոգարանի համար պատուհաններ, որ ներսից դուրս կարող ես նայել, բայց դրսից ներս չես կարող նայել, բայց արտաքնապես ապակին երկու կողմից միանման է...
Է՜հ, գոնե լավ է հարևանուհին զգուշացրեց, չնայած արդեն մի քանի օր անցել էր...:D

StrangeLittleGirl
07.10.2013, 18:15
Մի քիչ առաջ պահարանս բացեցի, որ տաք ժակետ հանեմ: Կախիչներից մեկի վրա իրար վրայից կախված էին իմ ունեցած բոլոր սպիտակ խալաթները: Ու հարց ծագեց. տեսնես ես երբևէ նորից սպիտակ խալաթ կհագնե՞մ:

Alphaone
07.10.2013, 18:41
Բյուրից կարմիր վարկանիշ եմ ստանալու. երեկ էդպես էլ չպարապեցի, ձեռքերս թափ տալով գնացի քննության ու A-, ուրիշ ժամանակ կտխրեի, որ ցածր ա, բայց էսօր տխրել եմ, որովհետև անարդար ա, որ էդքան բարձր ա դրել, ես անգամ C- չէի...

Meme
07.10.2013, 18:52
դրսում ցուրտ է,
ներսում տաք,
պարզապես ու հենց այնպես....

իմ գրածից հատված, որի միայն էս մասն եմ հիշում...

ասում են, եթե քո գրածըդու ինքդ լավ չես հիշում, ուրեմն դա լավը չի...
չեմ կարծում, բայց...:8

keyboard
07.10.2013, 20:33
Երբ ակումբի սիրուն աղջիկները պուպուշ-պուպուշ նկարներ են դնում ու от души ուզում ես առանձին-առանձին գրես, թե իրանք ինչքան պուպուշ են, բայց "վախենում" ես,


որ քո կարգավիճակում գտնվելու համար քեզ շոռաչք ու փչացած կհամարեն...


Մյուս անգամ, ստե ոչ մի սիրուն աղջիկ` ասել է թե բոլորը, նկար չդնեն էղա՞վ:angry

Հ.Գ. :D

ivy
07.10.2013, 22:25
Մարդը գրել ա՝ դեպրեսիա, կողքը տխուր սմայլիկ ա դրել, ու տակը շնորհակալություններ են շարվել։
Ես աչքիս էս շնորհակալական համակարգի իմաստից բան չեմ հասկանում։

Arpine
07.10.2013, 22:59
Մինչ ուրիշները կանտեսեն մանրուքները, մենք կվայելենք դրանք :sulel

Փոքրիկ շրջմոլիկ
07.10.2013, 23:43
Լինում ա չէ՞, որ մի լուր պիտի իմանաս, օրինակ՝ մինչև ժամը 10-ը. ետ լուրը դու շուտ՝ ասենք ժամը 6-ին ես ստանում, բայց մոռանում ես, որ ստացել ես ու մինչև ժամը 10-ը էլի սպասում ես :8...
Ինձ մոտ որ հաճախակի ա լինում :}

Alphaone
07.10.2013, 23:49
Տարօրինակ փոքրիկ աղջկան սիրում եմ :love

einnA
08.10.2013, 00:11
Երևի փոքր ժամանակ կինոներից կամ մեր հոգիների մասին զրույցներից մնացած միտք ա մեջս, բայց մի տեսակ համոզված եմ էտ փաստի վրա. էն, որ ասում են, երբ մահանում ես, կյանքդ կինոյի նման անցնում է կամ որ գնում ես Աստծո մոտ դատաստանի, քո կյանքը կինոյի նման քեզ ցույց ա տալիս :))
Դե հիմա մնացել ա էտ միտքը մեջս, ու ինչքան էլ մեծանում եմ, էնքան խորը նստում ա:
Ու էնքան եմ ուզում հիմա նման մի կինո լինի, որ նստեմ կադր առ կադր նայեմ էտ կարճամետրաժը: Հետաքրքիր, նոր շատ բաներ հաստատ չեմ գտնի, բայց գոնե կհասկանամ, թե որտեղից ա գալիս էն զգացողությունը, որ ինչ-որ կարևոր բան, ինչ-որ ճիշտ ժամանակին բաց եմ թողել ու մինչև հիմա դրա փնտրտուքի մեջ եմ:
Ու մեկ էլ վերջերս էնքան ուզում եմ կողքից մեկը կանգնի ու ռեալ, իրական, չեզոք կարծիք ասի:Ասի էն, ինչ կողքից ինքն ա տեսնում, թե չէ էն, որ ես էս եմ, էն եմ, էսպիսինն եմ, էսքան լավն եմ ու էնքան եսիմ ինչեր կարող եմ անել, արդեն խեղդում են: Ինձ թվում ա, որ ես իրականությունից շեղվել եմ, ինձ խաբում են ու ինչպիսին ես եմ ինձ տեսնում, էտ շրջապատիս` իմ հանդեմ ունեցած էտ կողմնակալ կարծիքների կուտակումն է: Հեշտ ա էտպես, երևի: Ինձ իրականությունն է պետք, էն, ինչ կողքից ես կամ, բայց չեն ասում, ու ես չեմ տեսնում:
Ափսոս, որ դուք էլ իրականում ինձ լավ չեք ճանաչում, դուք էլ կխաբեք ինձ :)

murmushka
08.10.2013, 00:46
մի քիչ առաջ աղջկաս շիշն էի տանում, որ լվանայի ու պատրաստվում օրագրումս նշում անել, որ առաջին անգամ անգիտակցաբար, բայց մամա ինձ ասեց, բայց ...... երբ անցնում էի հյուրասենյակով, հեռուստացույցով մի տեսանյութ էին ցույց տալիս, թե ոնց են 4 առողջ երիտասարդներից մեկը դարձել է հոգեկան հիվանդ, մյուսը ստացել է երկրորդ ինսուլտը, էն մյուսին էլ նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են դատարանի դահլիճից, քանի որ նրանք 6 ամիս ա ազատազրկված են , ու չեք պատկերացնիիիիիիիի 36.000 դրամի դեզ այրելու համար, երբ դեզի տերն էլ բողոք չունի, դեզի այրվելու փաստն էլ հաստատված չի, աչքիցս չեն հեռանում էդ կադրերը, ոնց էր վատացել, ձեռքերը ոնց էին դողում, իսկ մեկնաբանն էլ նշում էր, որ մի նախադասություն հասցրեց ասել, մեզ կդատեն մի թողեք, որ տանեն հետ ............ սեփական անձիդ անզորությունը, հուսահատությունը, անարդարությունը բարձրացել են չոքել կոկորդիս ու խեղդում են, ու եթե հիմա ասեմ, որ չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան նման երկրում, հաստատ դավաճան չեմ լինի..... չեմ ուզում
http://news.am/arm/news/174824.html

Գալաթեա
08.10.2013, 00:51
Սա պատասխան չի վերևի գրառմանը, չջնջեք:

Ընկերուհուս ճուտն իրան առաջին անգամ ասել ա՝ մամա...
Արմինս :)

John
08.10.2013, 01:09
ամեն անգամ որ աշխատավայրի սառնարանը բացում եմ (հիմնականում սառը սուրճ դնել-վերցնելու համար), աչքս ընկնում է էն ափսեին, որ 3 ամիս կլինի մեջի պանիրը վերջացել է, բայց ցելոֆանե տոպրակով փաթաթած խնամքով դրված է սառնարանում, հետո նայում եմ սառնարանի դռանը, ներսի կողմից, գինու շիշ, դատարկ, բայց խցանը խնամքով ամրացված «գլխին», հետո աչքս ընկնում է էն խեղճ հավկիթին, որ անհիշելի ժամանակներում ճաքել էր, «ճաքը դեպի ներքև» դիրքում երկար ժամանակ մնալուց դանդա՜ղ, բայց հաստատուն քայլերով ծորում է դեպի ներքև...

Ոչ մի կերպ չի ստացվում հասկանալ դատարկ, փաթեթավորված ափսեն, դատարկ գինու շիշն ու «նախկին» հավկիթը սառնարանում պահելու իմաստը...

Նարե91
08.10.2013, 11:24
Մեր ֆակուլտետի էն հավերժ ռեմոնտախառը հոտն եմ կարոտել, դասերից հետո քսերոքսի ապարատի անկանոն հերթն եմ կարոտել, մի քանի դասախոսի մուննաթախառը դեմքերն եմ կարոտել, կուրսընկերուհիներիս` <<էս ինչ բանը չեմ հասցրել>> շփոթված ու վախեցած վիճակներն եմ կարոտել, ի վերջո Ազգային գրադարանի ընթերցասրսհի սպեցիֆիկ հոտն ու կենտրոնացնող լռությունն եմ կարոտել: Էհ :(
Բան չմնաց, Նարե աղջի´կ, բան չմնաց, հեսա մի ամսից ոչ միայն կարոտդ կառնես էս ամենից, այլ նույնիսկ զզվել կհասցնես:
Հ.Գ. բայց ի~նչ անհասկանալի երևույթ ա մարդ արարածը:

Դեկադա
08.10.2013, 17:35
Լիքը բան է ուզում գրեի, բայց...մի տեսակ զարմացած եմ: Մեկ մեկ ամեն ինչ ստվում ա, փչվում:



...:)իրականում ուրախ եմ, պարզապես մի քիչ զարմացած: Հեչ չէի սպասում նման ընթացքի:

melancholia
08.10.2013, 19:02
Համբերությունը հաղթում է, հաստատ : Համբերում ես, հետո մի հատ փոթորիկ ես անում, ու էլի համբերում: Ես էլ չէի հավատում, բայց օգնում է: շնորհավորեք ինձ, համբերությունս տվեց իր քաղցր պտուղները, մնում ա թողեն հավաքեմ, թե չէ ծառի վրա կնեխեն :

Նիկեա
08.10.2013, 19:35
Երկարատև ընդմիջումից հետո վերջապես երեկ գիշեր ես ութ ժամ քնեցի:Իսկ էս գիշեր մի տեսակ հավատս չի գալիս որ կարողա հասցնեմ ու քնեմ::cry

CactuSoul
08.10.2013, 20:40
Ինձ մի տեսակ ուրախացնում ա, երբ ինտերնետում մեկի տպած գրառումը կարդում են ու ասում՝ ձեռագիրդ լավն ա, ծանոթ ա, սիրում եմ... կամ տենց մի բան :))

Փոքրիկ շրջմոլիկ
08.10.2013, 21:16
Ասում ա յուրաքանչյուր «ԵՍ» իր հերթին բաժանվում է երեք ես-ի՝ ծնող ես, չափահաս ես, երեխա ես...

Մի ամիս ա էս երեխա եսս համառորեն չի ուզում իրա դիրքերը զիջի չափահաս ես-ին :sad

Alphaone
08.10.2013, 21:54
Լացելու չափ տխուր եմ, ո՜նց եմ նախանձում լափթոփից, հենց ծանրաբեռնվեց, կարող ես անջատել, անգամ ավելորդ ֆայլեր ջնջել, ես էդպես չեմ կարողանում...

armen9494
08.10.2013, 22:24
Առաջ ասում էի ի՞նչ իմաստ կա բողոքելու մեջ, անիմաստ տրամադրությունտ ընկնում ա, մեջը օգուտ չկա:
Հիմա հակառակն ա՝ ի՞նչ իմաստ կա չբողոքելու մեջ, բողոքելով մեջիտ եղածը ասում ես ու թեթևանում:

Հիմա չգիտեմ էս առաջընթաց ա, թե չէ, բայց ահավոր փնթփնթան եմ դառել :D

Two-Face
09.10.2013, 00:53
Այ սենց, ժամը հազարին դասերը պրծած, ճըտ եղած ու հոգնած, հազիվ մի երկու րոպե գտա ակումբ մտնելու: ԵՊԼՀ-ն իր ուսանողներին գռուզիտ անողների առաջին պատվավոր տեղն ա զբաղեցնում:

Chuk
09.10.2013, 00:58
Սաղ կյանքումս բաղաձայն լինելու պատճառով չեմ երգել, էս տաս օրում Ավետիսի պատճառով երգիչ եմ դառել :))

Ruby Rue
09.10.2013, 08:12
Երբ մենք ավարտեցինք թռիչքային իններորդ դասարանը, որոշվեց, որ Հայաստանում էլ պիտի ավագ դպրոցներ լինեն:
Ավարտական քննություններից հետո դասարանով հավաքվել էինք դպրոցում և խոսում էինք, թե ով ի՞նչ ուղղությամբ է շարունակելու: Դասարանցիներիցս մեկը.
- Ես ռոմանո եմ ընդունվելու, որովհետև դիմացն իրավաբանականն ա: Ընդեղ լիքը հարուստ տղա կա, մեկին կկպցնեմ, մի երրորդ կուրսում կամուսնանամ:
- Դե միանգամից իրավաբանական ընդունվի, էլի,- ծիծաղեցի:
- Չէ, դու ի՞նչ ես հասկանում: Ռոմանոն պրեստիժ ա, սաղ սիրուն ծտերն էնտեղ են սովորում:

Մինչև համալսարան ընդունվելը չսպասեց: Իր հարուստ «արքայազնին» ավելի շուտ գտավ. անդուր, չաղ ու քյառթու արարած էր, ինչ-որ ռեստորանների տիրոջ տղա: Դրանից հետո դպրոց էլ էր հազվադեպ գալիս, ոչ մի տղայի հետ չէր խոսում, տնից ու պարապմունքից բացի ուրիշ տեղ չէր գնում: Մի անգամ ասաց, որ ընկերը hընգերը չի թողնում, որ դուրս գա փողոցում քայլելու, երթուղային նստի. ինքը պետք է միշտ տաքսիներով երթևեկի: Ասում էր ու հիացած ժպտում...

Էս ամենն ինչի՞ հիշեցի. քիչ առաջ ֆեյսում նկարները տեսա, ամուսնացել է: Բնականաբար, ինքը ոչ մի սոց. ցանցում գրանցված չէ, մեկ այլ նախկին դասարանցուս մոտ տեսա ու նկարների մեջ միայն էդ աղջկա մամային ու փոքր քուրիկին տեսնելուց հետո հասկացա, որ էդ ինքն է: Իր մաման տարիքով ավելի փոքր էր երևում. ոնց որ էն աղջնակը չլիներ, որի հետ գիլաս էինք գողանում ու օյիններ խաղում ֆիզկուլտի դասատուի գլխին...
Երջանիկ լինեն: Տարբեր մարդիկ տարբեր երազանքներ ունեն...:)

Mephistopheles
09.10.2013, 09:43
http://youtu.be/dglAZzKa7xE

Isn't it a pity, isn't is a shame
How we break each other's hearts and cause each other pain

Արա դե լավն ա էլի…

Գալաթեա
09.10.2013, 11:35
Վերջ :)

Վերջ...

Skeptic
09.10.2013, 15:10
Ժամանակն, ասես, կանգ էր առել: Թվում էր' արեգակը կանխատեսել էր սպասվող տեսարանի վեհասքանչությունը և շտապել էր դուրս պրծնել վերջին մի քանի օրերի ընթացքում գերիշխող ամպերի արանքից, որպեսզի գալիք սերունդների համար հյուսվող դյուցազներգության ականատեսը լինի: Անգամ տրիբունայի մոտ հայտնված փոքրիկ կարիճը չէր համարձակվում շարժվել, չնայած նկատել էր հետևում կանգնած հաղթանդամ ու առնական Մայր Հայաստանի սպառնալից ժպիտը: Բոլորը քարացած սպասում էին:
- Գումարտակ, առաջ, մարտի,- գոչեց մի բամբ ձայն, եվ ռազմաշունչ քաջերի աչքերը բոցկլտացին. հետևակը սկսեց գրոհել: Ավտոմատների կրակոցն ասես հարյուրավոր հուժկու փայտահատների կտրող կացինների ձայնը լիներ, ու թիրախներն ընկնում էին մեկը մյուսի հետևից: Այնուհետև հռնդյունով առաջ շարժվեցին տանկային շարասյուները' իրենցից հետո փոշու ամպեր թողնելով, իսկ մոտոհրաձգային զորքերին թիկունքից աջակցում էր պատերազմի աստվածը' հրետանին. ականանետներն ու հրանոթները որոտաձայն թնդում էին, և լեռները երերում էին նրանց արձակած հրեղեն կարկուտից: Քիչ անց հավաքվածների գլխավերևով անցան առասպելական արարածների նմանվող ուղղաթիռներն ու կործանիչները, և հսկայական փոշեղեն սնկեր խոյացան առ երկինք: Թվում էր' այս ապերկրային ներկայացումն արդեն հասել էր իր կուլմինացիային, և ավելի կատարյալ ոչինչ չէր կարող լինել, բայց ամբոխն ինքնամոռաց էքստազի մեջ բղավում էր' "Հաց ու տեսարաններ": Ասես նրանց զառանցանքներն անպատասխան չթողնելու համար, թատերաբեմում նոր հերոսներ հայտնվեցին, ու տրիբունայի շրջակայքը ողողվեց հիացական բացականչություններով. հարբած փղերի մի մեծ հեծելազոր քառատրոփ սլանում էր առաջ' երեքթևյան ռեակտիվ նետերով զինված կապիկների գլխավորությամբ, ու փղերը կնճիթներից լազերային ճառագայթներով կրակում էին սարերին: Դա եղավ հաղթահանդեսի ավարտը, ու լազերի թողած հետքերով կարդացվեց. "Իմը քոնից մեծ ա":

Այբ
09.10.2013, 16:00
Մի շաբաթ առաջ կարճաթևով էի գնում դասի: Ու ոչ միայն ես: Շատերն էին կարճաթև հագնում (առանց վերարկուի): Իսկ էսօր արդեն ձմեռային վերարկու հագած մի քանի հոգու տեսել եմ:
Մնաց, որ ձյունն էլ գա ու վերջ...:viannen_15:

StrangeLittleGirl
09.10.2013, 17:18
Էն որ պատմվածքը գրում ես, ու էնքան ա դուրդ գալիս, որ չես ուզում մրցույթի ուղարկել...

դեժավյու՞, թե իսկականից էսպիսի միտք էլի եմ արտահայտել:

Այբ
09.10.2013, 19:09
Որ մտնում ես մի թեմա ու էջերի քանակից դատում ես, որ շատ թեժ քննարկում է եղել, ուզում ես մասնակցել, բայց «ռիսկ» չես անում: :unsureՍա էդ վիճակն է:
Ու դրա համար ունես 2 պատճառ.
1.Դժվարանում ես մի քանի էջի գրառումները կարդալ...
2.Վախենում ես, թե մի «հարված» էլ քեզ կհասնի...:D

Alphaone
09.10.2013, 19:29
Ես գիտեմ, որ սենյակում չարագույժ լռությամբ գլխավերևում պտտվող վիթխարի ճանճը չի ինձ խանգարողը, ես գիտեմ, փողոցից լսվող երգախառն պոպսայաբույր աղաղակները չեն ինձ շեղում, այլ ինչ-որ անհասկանալի, աննորմալ ներքին հոգեվիճակ, որ սեղմում է, ցավեցնում, թույլ չի տալիս կենտրոնանալ ու կարդալ անիծյալ երեք հարյուր էջը, որ առաջ մի քանի ժամում աչքի էի անցկացնում ու հրաշալի մտապահում: Ես գիտեմ, կյանքս խորտակում եմ, չգիտեմ ուղղակի ժամանակավոր, թե անդառնալիորեն...

Այբ
09.10.2013, 21:02
Կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ ես ակումբում կամ, բայց իրենք գիտեն ակումբի մասին: Ու հենց, որ սկսում են ակումբից խոսել...սիրտս կագնում է: Ակումբը ինձ համար մի ուրիշ աշխարհ է ու հեչ չէի ուզենա, որ հանկարծ դինոզավրեր հայտնվեին ակումբում:

Meme
09.10.2013, 21:25
առավոտվանից տրամադրությունս փայլունա եղել, բայց մի քանի վայրկյանում կարա ամբողջ օրվադ ժամերը ջուրը ընկնի...
սիրտս նենց ճմլվածա, ոնց որ մեկը անկախ կամքիցս սիրտս վերցնի ու ճմրթի թղթի անպետք կտորի պես...
չեմ կարում շունչ քաշեմ, օդն էլ պակասա...
փրկությունը որնա էս դեպքում, չգիտեմ...
շատ սև գրեցի, բայց էսօր էսա...


հ.գ՝ :( :( :(

StrangeLittleGirl
09.10.2013, 21:27
2003-ի հոկտեմբերի 9-ին վերջապես ստացա գաղտնի կոդը ու կարողացա գրանցվել ԿՄ-ում՝ կատարելով առաջին գրառումս: Էն ժամանակ մեր օրերի պես հեշտ չէր. ԿՄ-ն անվճար չէր: Եթե ուզում էիր բլոգ ունենալ, պիտի վճարեիր: Իսկ եթե վճարում էիր, մեկ շաբաթ անց ստանում էիր գաղտնի կոդ, որը կարող էիր մի ուրիշ մարդու փոխանցել, որ անվճար գրանցվի: Հետո էդ ուրիշ մարդն էր մեկ շաբաթ անց կոդ ստանում, փոխանցում հաջորդին ու էդպես շարունակ: Ես էլ հայտնվել էի մի էդպիսի երկար շղթայում ու ավելի քան մեկ ամիս համբերատար սպասում էի իմ հերթին:

Առաջին երեք տարիներին անգլերեն էի գրում, գրում էի պատանեկան զառանցանքներ, գրում էի հազվադեպ: Լեզվի ընտրությունը երկու լուրջ պատճառ ուներ. մեկն էն էր, որ իմ լսարանը հիմնականում գաղտնի կոդի շղթայի մասնակիցներն էին, այսինքն՝ հայերեն չգիտեին: Իսկ մյուսը հայերեն գրելու տեխնիկական խնդիրն էր. տրանսլիտով չաթ կանեի, մեյլ կգրեի, բայց լատինատառ օրագիր պահելը մի տեսակ սրբապղծություն էր ինձ համար: Հետագայում, երբ օտար ընթերցողներս կամաց-կամաց պակասեցին՝ փոխարինվելով հայերով, իսկ հայերենի տեխնիկական խնդիրը լուծվեց, սկսեցի ոչ միայն հայերեն գրել, այլև թարգմանել հին անգլերեն գրառումներս... դե մի մասն էլ ջնջել:

Հետո ինչքան մեծացա, էնքան երկարեցին ու հաճախացան նաև գրառումներս, շատացան նաև մեկնաբանություններն ու ընթերցողներս: Պատանեկան զառանցանքները վերածվեցին ճամփորդական ու ուսանողական պատմությունների՝ երբեմն-երբեմն ընդհատվելով մեծական զառանցանքներով: ԿՄ-ն էլ հերթով մի դարաշրջանից մյուսն էր անցնում, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ կարոտով եմ լցվում:

Սկզբում իմ անգլախոս միջավայրն էր ու հազարից մեկ հայտնվող մեկնաբանությունները: Հետո կամաց-կամաց հայտնվեց հայ ընթերցողն ու հայերեն մեկնաբանությունները, իսկ մի քաղաքական գրառում էնքան մեծ աղմուկ հանեց, որ շուտով կորցրի վերահսկողությունս բլոգիս ընթերցողների նկատմամբ: Արդեն չգիտեի՝ ով է մտնում էնտեղ, ինչ տպավորություն է ստանում, ծնողներիս ինչ է խաբար տալիս (ասենք, ծնողներս իրենք էլ էին մտնում): Էդ ամեն ինչը մի տեսակ վախենալու էր, ու ժամանակ առ ժամանակ անցնում էի փակ գրելուն: Բայց հետո դա էլ սկսեց չօգնել, որովհետև հայտնաբերեցի, որ ընկերներիս մեծ մասին չեմ ճանաչում:

Եկավ նաև ժամանակ, երբ ֆեյսբուքը կուլ տվեց ԿՄ-ին, ու ակտիվ հարևաններիս թիվը կտրուկ փոքրացավ: Եկավ նաև մեկ այլ ժամանակ, երբ գրեթե ամեն օր գրելու սովորությունը փոխարինվեց զոռով շաբաթը մեկ կամ ավելի հազվադեպ մի բան խզբզելով, էնքան որ ինքս ինձ համոզեմ, որ որպես բլոգեր մեռած չեմ:

ԿՄ-ից հեռանալու փորձ մի քանի անգամ արել եմ, ամեն անգամ տարբեր պատճառներով: Լինում էր՝ տեխնիկական, լինում էր՝ այդ անվերասկելիությունից փախչելու ցանկությունը, լինում էր՝ ուզում էի ուղղակի նոր հարթակներ նվաճել: Բայց որքան շատ տարիներ էի հետևում թողնում, այնքան ավելի էր դժվարանում ԿՄ-ից պոկվելը:

Այս տասը տարիների ընթացքում բլոգ պահելը տարբեր դրդապատճառներ է ունեցել: Սկզբում գրում էի ենթադրական նամակներ ուղղված որոշ մարդկանց, որ հաստատ գիտեի՝ չեն կարդում: Գրում էի ու թեթևանում էն մտքից, որ չնայած տեսականորեն կարող են մի օր անցնել բլոգովս, բայց ամեն դեպքում գրառումներս մնում են անհասցե: Հետո արդեն ուզում էի ընթերցվել, անընդհատ հետևում էի, թե ինչքան մարդ եկավ-գնաց, որ գրառումը կարդաց: Այն պահից սկսած, երբ անկառավարելի դարձան ընթերցողներս, կտրուկ փոխվեցին նաև դրդապատճառներս. ուղղակի ուզում էի գրել ինձ համար, հավաքել ամեն ինչ, որ հետո եթե ուզենամ հիշել, թե այսինչ տարիքում ինչպես էի ինձ զգում կամ ինչով էի զբաղված, դժվարություն չլինի: Ու էդպես սկսեցի գրել ինձ հուզող թեմաներով, պատմել ինձ անհանգստացրած պատմությունները, որքան էլ գիտակցում էի, որ դրանք հաճախ ձանձրալի ու երկար են ընթերցողի համար:

Հիմա, երբ հետ եմ նայում էս տասը տարիներին, հասկանում եմ, որ լրիվ ուրիշ մարդ կլինեի առանց բլոգիս: Էս ընթացքում լիքը մարդկանց հետ եմ ծանոթացել, շատերի հետ կռվել, ոմանց հետ ընկերացել: Լիքը խնդիրներ հենց էստեղ են լուծում ստացել, լիքը թաքուն մտքեր մենակ բլոգեր ընկերներս են տեսել, լիքը պատմություններ էստեղ են անմահացել: Գրառումներիս պատճառով էլ ընկերներ եմ կորցրել, էլ դեկանատ կանչվել, էլ հոգեկան հիվանդներից օգնություն խնդրող նամակներ ստացել:

Էս տասը տարիների խորքից հիմա շնորհակալություն եմ հայտնում բոլոր բլոգեր ընկերներիս ու ընթերցողներիս՝ անկախ նրանից մեկնաբանել են, թե լուռ կարդացել, գնացել: Շնորհակալ եմ... եթե դուք չլինեիք, երևի բլոգս էլ չէր լինի:

StrangeLittleGirl
09.10.2013, 21:49
Ուֆ, աչքիս ակումբում լոքշը դառել ա մոդեր ու սուպերմոդեր, խաբար չենք: Էս ինչ անհետաքրքիր վիճակ ա:
Նստած մտածում եմ` մի հատ լավ գրող կա, էրնեկ մեկը բռներ, իրա մասին թեմա բացեր: Փորփրել եմ, չկա: Այ դա կլիներ անսպասելի... էն ի՞նչ էր.... թեմայի բացում

Mephistopheles
09.10.2013, 22:09
Ակումբը լօքշ ա որտև ամեն մարդ իրա "օրագրում" ա գրում. բանավեճ չկա, թեկուզ ֆատալ վերջաբանով…

նման ենք փիսոյի որն իրա քաքը ավազի մեջ ա թաղում…

keyboard
10.10.2013, 00:54
600,000 դրամ տվել հեռուստացույց ա առել, 7000 դրամ չունի, որ կաբել առնի, որ միացնի կոմպին հեռուստացույցը, հեռախոսի մեջ էլ րոպե չունի, որ զանգի ինձ մենյուից բան հարցնի, ես եմ զանգում 45 րոպե հեռախոսովս հետը խոսում, լավա զարյադկես նստեց, թե չէ մեկա ես էի զանգել, մինչև առաոտ կխոսար:
Ինձ էլ ասում ա ավտոյով ես, մի 10 րոպեով անցի մեր տուն, կակռազ տնեցիք քնած են, երեխեքը չեն խանգարի::angry

Այ քեզ ե՜զ, Արթուր տղա, թե վաղը քթիցդ չբերեմ, որ դու դրան իմ համարը տվել ես, անունս կփոխես

John
10.10.2013, 01:47
Գուցե ես սխալ եմ, բայց ախր իմ սխալն ավելի սիրուն ա, քան ձեր ճիշտը (c) Շինարար
ոսկի խոսքեր )))
եկեք ամեն ինչ համով–հոտով անենք էլի... էն որ կարաս մեկին ասես «ի՜, սխալ ես ասում», բայց էնքան քնքշություն ու բարություն դնես մեջը, որ ժպտա, ոչ թե «ո՞նց թե արա» ու աթոռով գլխիդ, ու մեկ էլ կան չէ՞, որ գիտեն, որ ճիշտ ես, բայց նենց տոնով կասեն «հա, քո ասածն ա», ոնց որ աթոռով տա գլխիդ ու հազիվ ես պահում քեզ, որ դու էլ իրա գլխին չտաս աթոռով։ Ասածս ինչ ա՝ մի՜ քիչ բարություն ավելացնենք, մի՜ քիչ ջանք թափենք, որ ամեն ինչ ավելի լավ լինի, քանի հիմա կա։ Ու ոչ միայն ԱԿումբում, տենց ընդհանրապես էլի... մեզնից շատ բան չի գնում, բայց որ անծանոթ մեկին փողոցում ժպտում ես՝ կարող ա կասկածում էր մոստից քցվի՞, թե՞ ամեն ինչ էդքան էլ վատ չի ու էդ ժպիտդ իրան փրկեց... բարի լինենք էլի մի քիչ, ի՞նչ դժվար բան կա դրա մեջ...

Meme
10.10.2013, 16:37
դժվարությունները միշտ կան, բայց էդ կեղտի մեջից դուրս գալ հնարավորա, եթե ուժեղ մարդ ես...
եթե մենակ չես...

էդ ուղու վրա եմ...:հոգոց հանող սմայլիկ

Այբ
10.10.2013, 19:43
Տեսնե՞ս մի օր լինելու է, որ առավոտյան դասի գնալուց, չմտածեմ ու ինքս ինձ չասեմ. «Գոնե կանգնելու տեղ լինի»...:(

Այբ
10.10.2013, 21:45
Ակումբի սմայլիկները շատ եմ սիրում: Ասում եմ ակումբի, որովհետև էստեղ կան տարբեր տրամադրություններ արտահայտող սմայլիկներ: Թե չէ ի՞նչ են ֆբ-ի սմայլիկները: Ֆբ-ի սմայլիկներից ամենաշատը չեմ սիրում մեր ակումբի ձևի այս սմայլիկը :)): Ակումբի այս սմայլիկը հավես ա, իսկ ֆբ-ինը ոնց որ ծիծաղանման դեբիլոտ դեմք լինի...

Հ.Գ. Կներեք, եթե ինձ հետ համաձայն չեք...:oy

Vardik!
10.10.2013, 21:55
Երբ հոգուդ անտես թևեր են տվել,երբ հոգումդ անշեջ կրակ են վառել,ապա կստացվի ամեն-ամեն ինչ,ինչ էլ որ ուզես,ձգտես ու փորձես:


...Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն:... Պ.Սևակ


Հ.Գ. Թող բոլորի հոգիներում թևածեն երջանկության թիթեռները: :love



:bux:

Stranger_Friend
10.10.2013, 22:29
Երեկ դու ինձ համոզեցիր որ իրոք ամենաանսպասելի արարքները ամենաանսպասելի մարդիկ են գործում...

Շնորհակալ եմ...

Փոքրիկ շրջմոլիկ
10.10.2013, 22:53
Ինչ էլ լինի, ոչինչ ու ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ արդարություն չկա: Եթե քեզ հետ անարդարացի են վարվում, ուրեմն սխալ ես, ուրեմն նախ դու ինչ որ մանրուքում արդարացի չես...

Հա՛, ես այնքան երեխա եմ, որ հավատում եմ դրան :P

Դեկադա
10.10.2013, 23:56
Ուրեմն էն որ ասում են միամիտ լոռեցի լրիվ ես եմ:Ահագին ժամանակ ակտիվ ակումբցի էի: Հիմա ավելի շատ ակտիվ կարդացող եմ: Ու ամեն անգամ նոր թեմա գնալու համար էս անտեր մկնիկով վերև էի տանում՝ միշտ մտածել եմ թե ինչի չի ադմինը էտ գործը հեշտացնում, հա մտածելով որ դե այ մարդ ֆբ-ն լավն ա էլի ինչքան էլ կուզես իջի էջի վերջը վերև գնալու հեշտ ձև կա: Նոր ինչ տեսնեմ...ակումբի էջի ներքևում աջ մասում կա «վերև» կոճակը

... էս 15 րոպե ա վերև- ներքև եմ անում...կայֆ

Skeptic
11.10.2013, 00:34
Մի ժամ առաջ միջին ու ցածր օղակների բոլոր երիտասարդ սպաները վաղուց քնած էին անուշ քնով, իսկ ես վաղվա համար իրանց անհրաժեշտ բլանկները, աղյուսակներն ու բլոկնոտներն էի տպում էն դեպքում, երբ հինգուկես ժամից շարունակելու ենք կիսատ մնացած խրամատի փորումը: Գայթակղությանը չդիմացա, ամեն մեկի համար ձևավորումներով տիտղոսաթերթ սարքեցի "Շնորհավոր Ամանոր" գրությամբ ու դրեցի իրանց բարձերի մոտ:






Բայց Ձմեռ Պապիին դեպրեսվելը սազական չի մի տեսակ: :/

Gayl
11.10.2013, 01:24
–Էն տպավորություննա, որ դիմացս դիվանագետա նստած ու ոչ թե ընկերոջս հետ եմ խոսում այլ քաղաքական գործիչի:
-Վահագ ինչ ես ուզու՞մ ասես:
-Երկու ժամից ավել դու հասկացար իմ ամեն մի տառի իմաստը ու չհասկացար մի փոքրիկ նախադասության իմաստ, ոնց որ գործնական ճաշկերույթ կազմակերպած լինենք:
-Երբ նյութականն ու ընկերությունը միմյանց են բաղվում ես ընկերությունն եմ ընտրում:
-Արի քեզ ընտրության առաջ չկանգնացնենք, Կարենը հենց դա է ուզում ասած լինել:
-Կարեն կարճ ասած չես ուզու՞մ օգնած լինես… Գիտեմ, որ դուք երկուսով եք ուզում անեք, բայց ես ձեզ չեմ խանգարելու:
-Էլ մի շարունակի, լավ ես գնամ տնեցիք երեք օրա դեմքս չեն տեսել:
–Վահագ նույն ես մնացել:
–Դու էլ, անգամ Մոսկվայի օդը քեզ չի օգնել, դե լավ բարի գիշեր ձեզ, Կարենին էլ հանգիստ թող...
Մի հիմար փորձեց օգտագործել ընկերներոջը ու էս պահին նստած պլան <<Բ>> ի գծագիրնա գծում...

Գալաթեա
11.10.2013, 02:00
Երևի ճիշտ ա էն խոսքը, որ երեխեքը կարան շատ դաժան լինեն: Անգամ գրական ստեղծագործություններ կան էդ թեմայով:
Երեխեքի ձեռքը չի կարելի զենք տալ:
Իրանք խաղով են տարվում, ոգևորվում են ու մոռանում են՝ ինչի համար էին զենքը տվել ձեռքները: Վտանգավոր են դառնում:
Նույնիսկ կարան մարդ սպանեն: Ու չնկատեն, որ սխալ մարդու սպանեցին:
Պստո են, ինչ անես:

Mephistopheles
11.10.2013, 04:27
չկա-չկա, լավ… էթամ ստարբաքսից մի հատ քաֆի առնեմ… հոգնեցի աշխատելուց…

Smokie
11.10.2013, 14:29
Քանի գնում ավելի ու ավելի եմ ուզում փոխվել: Չգիտեմ դա լավ ա՞, թե՞ վատ: Միօրինակության զգացում ա մոտս, ինձ չեն ճանաչում ուրիշ կողմից ու դա արդեն սկսում ա ձանձրացնել: Իսկ եթե փոխե՞մ կորպարս, մի քիչ խստություն, մի քիչ ճշմարտություն, մի քիչ... վիրավորա՞նք.. չէ՛: Բայց վերջիվերջո ամեն ինչ չի, որ պատկերացրածիդ պես ա ու միշտ չի, որ ինքնամփոփությունը լավ բան ա:

My World My Space
11.10.2013, 15:35
Քաղաքավարությունը էնքան ռեդկի բան ա դառել, որ իգական սեռի որոշ ներկայացուցիչներ մտածում են, թե իրանց հետ ֆլիրտ ես անում, ու սկսում են փշուր-փշուր ըլնել…… :blin

Meme
11.10.2013, 20:59
ես չեմ սիրում էդ կաբլուկ կոչվածը, ու մեկ մեկ մեջս մի դոմինանտ կա, որ հա ասումա .
- աղջիկ ես, հերիքա անընդհատ ցածր, մի քիչ աղջկավայել քայլվածքի համար պետքա հագնել, հագի՜...
վե՜րջ...էս օրվանից հետո, ինչ կաբլուկ:nono....հա սիրուն էր, սազում էր, բայց կողքից էդ չտես դեմքերը, իմ էդ բոյս, ֆու՜...
ինձ թվում էր էդ հայացքներից հեսա հեսա կնկնեմ, կգնամ ու մի տեղ ոտքս կոլորեմ...ինչ ծանր էի տանում ամբողջ օրը էս փաստը:cry...
ինչիսա է պետք...ես ինձ հարմար եմ զգում ցածր բալետկաներով, պրծավ գնաց, :esim ում եմ ցուցադրում ,որ ես կարամ քայլեմ, ես հենց էդա ` չեմ կարում քայլեմ, սիրուն եմ, գեշ եմ, էդ եմ...
ախր ես տեսել եմ կողքից էդ անտեր կաբլուկի վրա քայլող աղջիկներին , կարելիյա անգամ մտածել՝ էդ արդյոք աղջկա քայլվածքա,:think թե տառապող մեկի, ով ուզումա համոզել մարդկանց, որ ինքը կարա...
ուրիշ բան երբ աղջիկը սովորա դրան, ես անգամ ուսանող ժամանակս էի տառապում դրանց վրա , մեկ օր քայլելով, ու նորից անցնում էի իմ սիրուն ու պուպուշ ցածրներին:flower..
ես ինձ զգում էի էն աղջիկների պես, որոնց կողքից տեսել եմ մեքենայի մեջից , փողոց անցնելիս, ծնկները ծալված ու տգեղ...
պետք չի...ես էդ կհագնեմ էն օրերին որտեղ պետքա գնալ ու ծիկ անել, պետք չի պարել, պետք չի քայլել առօրյայում, պետք չի՜...


լավա կար մեկը ում կարայի զանգեյի, ասեյի .
- Կած փրկի՜, արի ինձ տար, կոշիկ եմ ուզում, գնամ առնեմ, թե տաքսի նստեմ՝ երկու կանգառ իջնելու ուժ չունենալուդ համար.... ու իմ էդ խոսքերին ինքը ասումա՝ <ես կբերեմ> ու դու մտածում ես...
ջաաաաա՜ն, ես իմ ոտքով էլ կգնամ աշխատանքի, մենակ թե ....:kiss

Meme
11.10.2013, 21:22
էլի եմ եկել, պիտի խոսամ...

ասում եմ էս շնորհակալաության կոճակը ինչ տարբերա ամենքիս մոտ տպավորված:think....
օրինակ ամենքս տարբեր կերպ ենք դնում այն գրառում անողի տողերի տակ...


կան անդամներ, որ դնում են՝ հենց իսկապես շնորահակալություն հայնելու համար , ու մի հատ էլ վարկանշում են...
կան, որ չեն շնորհակալում, մենակ վարկանշում են...
կան որ միամիտա ստացվում, դա բոլորիս մոտա եղել...
կամ լինումա դեպք, երբ դու նույն կերպ չէիր վարվի , այսինքն գրառումի հետ համաձայն չես, բայց քանի որ հետաքրքիր էր ներկայացված՝ շնորհակալում ես...
կան, որ պարզապես դնում են, որովհետև լավն էր, համաձայն են մտքի հետ...
իսկ ես միշտ գրեթե ուշադիր եմ եղել, ովքեր են միշտ կարդացել իմ գրառումները, շատերը անգամ մտել են միշտ օրագիրս, ես տեսել եմ իրանց, բայց առանց շնորահակալության....
իհարկե դա ստիպողաբար չի, բայց ինչու կարդալ, եթե ոչինչ չի փոխվելու...միշտ զարմացել եմ :8



ինչևէ , սրա էլի տարբերակներ կան, երևի ես մոռացա ասել, բայց միևնույննա, ակումբի գլխավոր անդամների համար, որոնք ամենասկբից եղել են , սրա իմաստը մի քիչ այլա...

Նաիրուհի
11.10.2013, 23:04
Ամենա-ամենա՜ս :love

Այ Արազ/ս Օզ/սբիլիզ/ս, ինչի՞ ես դու էսքան լավը։ Հենոն, Յուրան, Մարկոսը, Սարկիսովը, մյուս տղեքը բոլորն էլ լավն են, բայց Բերեզովսկին ու Արասն իմ ամենասիրելիներն են՝ հենց իրենց խաղը գնահատելով։

Էնքան լավն էր էս գոլը, որ ափսոսում եմ, որ չեմ կարող ավատար, ՖԲ-ում անձնագրի նկար կամ ետնանկար դնել :love
Զգացմունքախեղդ եմ, ֆուտբոլի մասին չի էս գրառումս, դրա համար եմ էս թեմայում անում։

Եթե դեռ մարդ կա, որ չի տեսել, խորհուրդ եմ տալիս վայելել :)


https://www.youtube.com/watch?feature=player_embedded&amp;v=BaummRJqWKI

murmushka
11.10.2013, 23:50
էն ամենադաժան պահը, երբ, գիտես որ ոչինչ չես կարող փոխել, բայց ներսումդ հոգիդ ամբողջ ձայնով գոռում ա, չեմ ուզում, իսկ արտաքնապես մենակ արցունքներ են հոսում, ու լսում հերթական, դե յոլա գնալ ա պետք....
չեմ ուզում

Cassiopeia
11.10.2013, 23:55
Տղես սորտ ա։ Լավ չեմ զգում, պառկել, աչքես փակել եմ։ Եկել ասում ա. «Մամ, մի քնի, որ ես ու Աստղը քեզ ջղայնացնենք, ո՞վ ա մեզ տիրություն անելու»։ Բացատրեցի, որ չեմ քնում։ Գնաց, մի քիչ ֆռֆռաց, եկավ մոտս էլի. «Մամ, ինչի ես տխուր, տխուր մի եղի…» ու սկսեց լացել։ Հազիվ եմ համոզել, որ չլացի։ Տենց էլ կոնկրետ պատճառ չասեց լացելու համար։

ivy
11.10.2013, 23:58
Նոր եմ եկել Երևան, բայց արդեն վառ տպավորությունների մեջ եմ :))
Պոլիկլինիկայում եմ:
Աշխատողը պարզում է, որ միս չեմ ուտում:
-Ինչի՞:
-Չեմ սիրում:
Կասկածանքով վրաս է նայում:
-Էս էրեխուն էլ չես տալի՞ս:
-Իրեն տալիս եմ:
-Հա, ազիզ ջան, էրեխուն չի կարելի մսից զրկել, ինքն աճող օրգանիզմ ա:
-Բուսակեր շատ երեխաներ կան աշխարհում: Հրեն, Հնդկաստանի բնակչության մեծ մասը բուսակեր ա մեծանում:
-Ազիզ ջան, ես աշխարհ տեսած մարդ եմ, էդ Հնդկաստաններում էլ եմ եղել, դրանց անունը մոտս մի տուր, շնից շատ են: Էհ թող միս չուտեն, միլիոնով էլ կոտորվեն, վնաս չի լինի:
Բա Սոնյան մի երկու տարով մեծ չլինե՞ր, շուռ գար՝ դրա պորտը տեղը դներ :))

Մտնում եմ վերելակ: Ներսում խալաթով ջահել կին է կանգնած: Ոտքից գլուխ չափում է ինձ ու թե.
-Ի՞նչ հարցով էիր եկել:
Է հետո՞ :'

Մոտենում եմ մայթին կանգնած տաքսուն, մեջը դիլխոր հայացքով մի հիսունին մոտ տղամարդ է նստած:
-Չարենց-Սայաթ Նովա խաչմերուկ,- ասում եմ տեղավորվելուց հետո:
-Էղավ:
Պատասխանում է տաքսիստն ու մի կատաղի ուժգնությամբ Նիրվանա միացնում՝ ամբողջ ճանապարհին գլուխը հիստերիկաբար դմդմբացնելով ռոքի տակ:
Սոնյան ինձ է նայում, ես՝ Սոնյային:

Բայց ամենահավեսը իրիկունն էր, երբ գնացի Պրոցես ու մի անգամ ևս համոզվեցի, թե ինչքան է երևանյան «ստորգետնյա» մասսան տարբերվում «վերգետնյայից»: Բոլոր հետաքրքիր դեմքերը գետնի տակ են, քյառթերը՝ գետնի վրա:

Հա, ու մեկ էլ Անա (http://www.akumb.am/member.php/28249-%D4%B1%D5%B6%D5%A1)-ին տեսա պատահաբար, շատ պուպուշն էր :)

Նարե91
12.10.2013, 09:19
Էրէկ առավոտից էն զզվելի ընկճախտն էր հյուր եկել ինձ:
Բայց իրիկունն արդեն ճամփու դրեցի, երբ եկան հաղթանակի փառահեղ րոպեները:
Հույս չունեի, մանավանդ Վարդան Մինասյանի ասուլիսից հետո:
Ժո´ղ, էդ երկու գոլերի ժամանակ էլ նենց էի բղավում ու վեր թռնում տեղիցս, որ մամաս վախեցած զգուշացնում էր` զգույշ, կընկնես: :))
Ախր, ո՞նց....ո՞նց եմ ես մեկ-մեկ համարձակվում ասել, որ գնալու եմ էս երկրից: :angry
Բա ո՞վ պիտի էս ուրախությունը ապրի: Դրսից ես չեմ կարա էս տիպի ուրախանամ,
ու արտասահմանում բնակվող ակումբցիներ, չասե´ք, որ տենց չի:
Կապ չունի ֆուտբոլի երկրպագու ես, թե չէ, առհասարակ ֆուտբոլ սիրում ես, թե չէ, պարտավոր ես ազգիդ ուրախությունով ուրախանաս, տխրությամբ էլ` տխրես:
Հեռվից դժվար ա ուրախանալը իրոք: Բա էդ <<պիբ, պիբ, պիբպիիիիիիբ>>-երը (ավտոմեքնաների ազդանշանները) կամ <<գըմփ, գըմփ, գըգըըըըմփ>>-երը (հրավառության ձայները) որտեղի՞ց եք լսելու, ոնց որ երեկ համարյա ամբողջ գիշեր Երևանի փողոցներում էր լսվում:
Բայց թքած, թե քունդ խանգարվում ա, մեկ ա` էնքան ուրախ ես, որ պատրաստ ես նույնիսկ ողջ գիշեր չքնել: Առավոտն էլ արթնանալ դեմքիդ մի լայն ժպիտով, որովհետև հիշել ես, թե էրէկ ինչ սիրուն օր էր: :love

Հ.Գ. կարող ա ` գրածս շատերիդ համար փոքր-ինչ չափազանցված թվա, իսկ ես ուղղակի կասեմ, որ պարզապես գրի եմ առել էրէկվա ստացած էմոցիաներիս շատ փոքրիկ հատվածը միայն:

Նիկեա
12.10.2013, 10:33
Չեմ մասնակցի ոչ շարադրությունների,որ ասմունքի մրցույթին,որ էլ Սայաթ-Նովայի երեք հարյուր ամյակին նվիրված միջոցառմանը ու էս ամենի ինչը ջրծաղկի պառճառով ::angry

Meme
12.10.2013, 15:11
հազիվ շաբաթա, ես տանն եմ ու չգիտեմ թե էս երրորդ մասի հրապարակում էս օրորով ինչա կատարվում, բայց արդեն էս խցանումից տանը նեղվում եմ...:blin
ով ինչքան ուժ ունի պիբ, հա պիիբիիիպ -ա տալիս...
էդ էլ քիչա իրանցա միանում շտապ օգնությունը...:{

հ.գ՝
....:think

Այբ
12.10.2013, 17:40
Մեկի հետ, որ նոր ես սկսում խոսել, սկզբից փոխադարձաբար իրար լրիվ անուններով ենք դիմում(Մարգարիտա, Հռիփսիմե, Սուսաննա և այլն), իսկ երբ դիմելիս արդեն անունները կրճատում ենք (Մարգո, Հռիփ, Սուսիկ), ուրեմն վերջ...մտերմության առաջին քայլն արված է...

Փոքրիկ շրջմոլիկ
12.10.2013, 18:58
էս ժամանակի հետ լեզու գտնել չի լինում... Ո՞նց ես քեզ մի քիչ երկարացնեմ, հը՞:(

Vardik!
12.10.2013, 19:18
Եկա թարմ տպավորություններս էստեղ թողնելու...
Էսօր ամբողջ օրը անձրև է գալիս՝ հորդ անձրև: Ու ես հասցրեցի երկու անգամ էդ անձրևի տակ զբոսնել: Հոգ չէ,որ ոտքերս թրջվեցին,որ մազերիցս ջուրը կաթում է: Կարևորն այն է,որ լցվեցի դրական լիցքերով,քանի որ էսօրվա անձրևը էն թախիծ բերող անձրևներից չէր: Սա էն անձրևներից էր,որ մաքրում է,իր հետ քշում տանում ամեն վատը ու տեղ ազատում լավի ու դրականի համար: Կորչի երեկվա թախիծը,էլ չեմ տխրելու:
Այ,էսպիսի տրամադրություն ունեմ էսօր: :dance

Alphaone
12.10.2013, 19:21
Կյանքի իմաստը հենց սկսեցիր փնտրել, չգտնել, փոխարենը կհայտնաբերես, թե ինչ ահռելի քանակի անիմաստ երևույթներ կան...

Skeptic
12.10.2013, 23:23
1. Եռօրյա ինժեներական աշխատանքներ - ո*ահան լինելով խրամատի փորում ու սարքավորում,
2. քայքայված ներվեր - "Արա, այ բալամներ, կարո՞ղ ա գիտեք' հազար անգամ պետք ա ասեմ: Աչքիս խտացրած կաթ եք ուզում ուտեք սմետանի ու մայոնեզի հետ":
3. սառած ու ջարդված մարմնամասեր - զինվորական քնապարկերով ութ այլ տղամարդկանց հետ ԶԻԼ-131-ի կուզովում մարինացված վարունգների նման խցկված-անշարժացած վիճակում անցկացրած բուռն գիշերներ:

Արդյունքը - ականանետդ ճայթում ա' նշանառուիդ դեմքին դիմափոշի քսելով, ու մահաբեր ականը հեռավոր բլրի վրա տեղակայված անմեղ քառակուսիների ու ուղղանկյունների մաման լացացնում ա: :love Մի ուրիշ հաճույք ա: :love

My World My Space
13.10.2013, 00:05
Խա՜… Ասում ա Լֆիկը մի հատ մեծ մագնիս ունի, որի վրեն տարբեր երկրներից բերած խալաձելնիկներ ա կպցնում … :lol

Ruby Rue
13.10.2013, 05:00
Weekend-ը հանրակացարանում դա մի բան է, երբ կարող ես լսել ռուսական պապսա, արաբերեն հայհոյանքներ, ճապոնական անիմեներ, կորեական անեկդոտներ, կոլոմբիական սերիալներ, բայց ոչ երբեք անգլերեն. բոլոր ամերիկացիները տուն են գնում այս օրերին:

Մի տեսակ էնքան տխուր է բոլոր միջազգային ուսանողների մեջ լինել միակ մարդը, ում մայրենի լեզվով էլ ոչ ոք չի խոսում:
Ուֆ, հայերեն խոսել եմ ուզում: Ու ոչ սկայպով, ոչ էլ՝ ինքս ինձ հետ:

Mephistopheles
13.10.2013, 08:37
"Սիրելի Հանա,

Օր օրի ավելանում են ռուս գերիները և մեր բատալիոնը պիտի պահի նրանց… մենք ավելի ու ավելի հաճախ ենք նրանց սպանում և երբ մտածում ես որ սրանք գերմանացի զինվորի կյանք են խլել, դա այնքան դժվար գործ չի դառնում…

…խնդրում եմ, չկարդաս սա մեր որդուն…"

Գերմանացի սպայի նամակից…

ivy
13.10.2013, 18:09
Նոր տենդենց քաղաքում. արդեն որերորդ մարդուն եմ տեսնում, ում նորմալ հոնքերի տեղը դաջած ներկ ա։ Էս ինչ խաբար ա :unsure

Նիկեա
13.10.2013, 18:14
Մենակության միակ դրական կողմը,էն է որ կարողանում ես մտածել,երկար մտածել,վերլուծել ու գտնել անհրաժեշտ պատասխանը ու ամենակարևորն էն է,որ էդ պտասխանը կարա ընդհանրապես ճիշտ չլինի:

Meme
13.10.2013, 19:49
էնքան տաք էր երեկ քաղաքումս ,կարծես տանը լինեյի, լրիվ էդ զգացումն էր...:roll
հաճելի էր քայլել աշանանային գունագեղ փողոցներով, երաժշտության տակ՝ քաղաքիս երաժշտության տակ, մայթերից դուրս՝ փողոցի մեջտեղով...
մարդիկ ուրախ էին, քաղաքս ժպտում էր , քիչ էր մնում կանգ առնեյի Ամիրյանի մեջտեղում ու բարձր գոռայի՝
- Իմ վարդագույն քաղաք սիրում եմ քե՜զ...
ափսոս միայն, որ քաղաքիս ամենօրյա դառնությունը չի տանի էդ բարի ու ժպիտով մեկ օրը, միայն էդ մեկն օրն էր ազգս ուրախ...:(


http://www.youtube.com/watch?v=DF2Md8yShDg

Jarre
14.10.2013, 07:23
Ինչ որ մի բանից կախում չունենալու մտքից կախված լինելնելն է կախում :blin

LisBeth
14.10.2013, 09:10
Շիշթափի սարի լանջին`
Աղջիկ մը
Կթռչի խատուտիկ սերմի մը նըման`
Քամին մեկ աջ, մեկ ձախ կըտանե:

Այստեղ խոտ, այնտեղ խոտ
Ճամփեն կկորցնե...

Լուռ ամբոխ, գիժ ամբոխ,
Իր շուրջ դատարկ է:
Բյուրեղյա շրջանի մեջ`
Աղջիկ մը
Ձեռքերից, մազերից հոտ կըքաշե:

Ու երբ շրջանն կըփշրի`
Այստեղ մարդ, այնտեղ մարդ
Ճամփեն կկորցնե...

Մոլորություն:

Նիկեա
14.10.2013, 17:47
Մաքուր օդին կակա եմ ասում...:angryէ հետո...մինչև երբ...:angry

Vardik!
14.10.2013, 18:10
Ուրեմն ստեղ քանիերորդ անգամ Նիկեան իրա ջրծաղիկնա պատմում ստեղ,ես էլ ակամայից իմն եմ հիշում: Էս անգամ որոշեցի կիսվել:
Մինչև 21 տարեկանս քանի անգամ հանդիպել էի ջրծաղիկով հիվանդ մարդկանց,բայց չէի վարակվել,ուստի մտածում էի,որ ես փոքր ժամանակ հաստատ հիվանդացել-պրծել եմ դրանից: Իսկ 21 տարեկանում արդեն առաջին անգամ մայրիկ դառա ու ա՜յ քեզ թարսություն... Էդ օրերին քրոջս տղան մանկապարտեզից ինձ նվեր բերեց ջրծաղիկը ու սկսվե՜ց... Հլա ես հեչ,բա որ 40 օրական փոքրիկս էլ կպավ... Մի խոսքով,միակ ծիծաղելի բանը,որ էդ օրերին մտքովս անցնում էր՝ նմանվում եմ տոնածառի... :lol Ու հլը մի բան էլ էդ օրերին բանից բեխաբար հյուրեր եկան,իբր շնորհավորելու պստոյի ծնունդը... Տոնածառն էլ չէր փրկում...
Էհհ... Հետաքրքիր բանա կյանքը.ամեն անցած դժվարություն հիշում ենք ժպիտով,անգամ,եթե ժամանակին հե՜չ ծիծաղելի չի եղել:
Առողջություն ձեզ,ակումբցիներ,մանավանդ՝ քեզ,Նիկեա ջան:

Վահե-91
14.10.2013, 18:22
էհ...:love :cry2 արդեն ուշ ա :fool

Նարե91
14.10.2013, 18:48
Համոզվել եմ.
Ոչ նախանձ մարդիկ չեն լինում,
լինում են էդ երևույթը ակներևորեն ցուցադրող ու նրբանկատորեն քողարկող մարդիկ:
Էս դեպքում նույնիսկ չգիտեմ՝ որ տարբերակն ա ավելի ճիշտ:
Ասե՞մ... ամենաճիշտը էդ նախանձը արդյունավետ ձևով օգտագործելն ա. հա՛, էլի նախանձի, բայց դա թող հանդիսանա պատճառն այն բանի,
որ դառնաս էդ նախանձի օբյեկտին գոնե մի քիչ մոտ: Թե չէ ո՞ւմ ա պետք էդ անօգուտ նախանձը, որով մենակ հոգիդ ես թունավորելու:

Հ. Գ. ասեմ, որ խոսքս միայն հոգևոր արժեքներին է վերաբերում, թե չէ նյութական արժեքներին նախանձողներին ասելիք չունեմ: Խղճում եմ:

Vardik!
15.10.2013, 11:45
Մի տաս անգամ կլնի,ուզում եմ անկապում գրառում անել ու չի ստացվում,նենց էլ լավ բան էի գրում...:(

Իսկ էս գանգատը հաստատ ստացվելուա գրառել,այ քեզ չար սատանա... :)

Նիկեա
15.10.2013, 11:52
Հենց նոր մի հատ ֆիլմի գովազդ աչքովս ընկավ,դե մենակ վերջին նախադասությունը լսեցի,բայց դուրս շատ էկավ:Ասում է.,,Մենք երջանիկ էինք,բայց ափսոս,որ մեզանից ոչ մեկը էդ մասին գլխի չէր ընկնում,, ու ես լրիվ համամիտ եմ իրա հետ:Մենք երջանիկ ենք համարյա թե միշտ,ուղակի մեզ պետք է ինչ-որ մեկը,ով գլխի կգցի ու միշտ էդ մասին կհիշեցնի:Համ էլ ինչքան շատ ես ընկնում երջանկության հետևից,էնքան քիչ է դառնում երջանիկ լինելու հավանականությունը:;)

ivy
15.10.2013, 19:18
Մեքենա քշել եմ սովորում, չգիտեմ՝ ուրիշների մոտ ոնց է լինում, բայց էդ ինչեր եմ ես լսում ամեն օր :'

-Գծերը քաշի դոշիդ, դավա՜յ, ի՛մ դոշին չէ, է՜, քո՛ դոշին...
-Սկսի գրվելը պավարոտին, հմի սիրո՜ւն պլավնի գրվում ես, դավա՜յ...
-Չարություն ես ուզում անել, հա՞, հիհի, հա, լավ ես անում, արա չարությունդ, արա՜ քեզ ասում եմ...
-Հազար եմ ասել՝ մաշինեն չեն ղժժցնի:
-Դու հմի գիդես ի՞նչ արիր, մատորը խեղճցրիր, նեղը քցիր տղուն:
-Մաշնեն կոպտություն չի սիրում, պտի նենց «մոտիկանաս» մաշնին, ոնց որ տղամարդը իրա կնգան:

Ու դե վերջում էլ.
-Հռիփսիկ ջան, մի բան ասեմ, վատ չզգաս, էդ գերմանացիք շատ պոռնիկ ազգ են, որ պոռնոն նայես, դրանք են: Էդ ինչ տեղ ես ընգել դու...

Ես երևի անցնեմ հեծանվի :unsure

Փոքրիկ շրջմոլիկ
15.10.2013, 19:26
Էս քոլեջում չհաշված տարիքը, շատ հեշտ կարելի ա ասել, թե տղաներից ով ա 9-ի բազա /1-ին կուրս/, ով՝ չէ: Օրինակ միայն 9-ի բազայի տղաներն են, որ պուլպուլակի մոտ համբերատար կանգնում ու սպասում են, մինչև ամբողջ քոլեջը ջուր ա խմում, հետո իրանք են խմում ու շնչակտուր թռնում դասի :))
Հետո ժամանակի ընթացքում իրանք էլ են հասկանում, որ ետ գրադարան, բուֆետ, ջուր խմելու, քոլեջ կամ լսարան մտնել դուրս գալու տեղերում ջենտլմենություն պետք չի անել՝ գնահատող չկա, միայն տուժվում են :)

Alphaone
15.10.2013, 20:10
Նոր մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել՝ ամենահաջող նկարներս էն նկարներն են, որոնք լավ կոմպանիայում են արվել, քանի որ չկան լարված դիմագծեր, չկա արհեստական ժպիտ ու հենց դա է մարդուն գեղեցկացնում, ոչ թե շպարը, սիրուն շորիկները, ոչ էլ անգամ իմ համար էդպես էլ առեղծված մնացած երջանկություն կոչվածը, այլ հենց էս անկաշկանդ, բարի, ջերմ ուրախությունն ու հարազատությունը, որ կարող ես զգալ անգամ մարդուն առաջին անգամ տեսնելիս, եթե այդ մարդը լավ մարդ է... :)

Chuk
15.10.2013, 21:28
- Ինձ մի տուփ փամփերս տվեք:
- Փամփերս ֆիրմա՞յի, թե՞ Հագգիս:

My World My Space
15.10.2013, 21:54
Ինչքան էլ ուզում ա զարգանան տեխնոլոգիաները, մեկ ա, վզակոթը էղել ու մնում ա սերունդներին ամենակարևոր ինֆորմացիայի փոխանցման միջոցը… ։էվրիկա

Նիկեա
15.10.2013, 22:02
Ես մի վարկած ունեմ:Ինձ թվում ա որոշ մարդիկ իրոք առաջացել են կապիկներից ու էվոլուցիան իրանց դեպի էշացում է տանում::(

enna
15.10.2013, 22:49
Մի քանի տարի առաջ ,կյանքիս մի որոշ հատվածում օրագիր էի պահում:Չէ՜,օրագրի մեջ չէի գրում ,թե ինչ ա հետս կատարվել: Բլոկնոտի մեջ շատ քիչ մասն էր իրականություն նկարագրում :Երեկ ձեռքս ընկավ :Առաջին հաստ էջը, որի վրա ծրար էր սոսնձած բացվեց:Վրան ռուսերեն տառերով գրված էր << Мои мечты >>: Չէի էլ հիշում մեջը ինչ եմ գրել, նույնիսկ չէի հիշում, որ էտպիսի բան կա:Բացեցի ծրարը երկու թուղթ մեջից ընկան : Սկսեցի կարդալ և ո՜վ աստված երազանքների կեսը արդեն իրականացել են : Երազանքները էնպիսին էին, որ գրելուց ես հույս անգամ չունեի ,որ կկատարվեն:
Օրագրի կետերից երկուսը .
-Ուզում եմ լինել այնպիսին ինչպիսին ուզում եմ մարդկանց տեսնել:
-Ուզում եմ ,որ մարդկանց համար հաճելի մարդ լինեմ:
Երկու կետերն էլ թերևս անմիտ են թվում ու չեն կարող երազանք լինել,բայց ...
Առաջինը իրականացավ այն ժամանակ, երբ պարապուքնից ընդամենը երկու րոպե ուշացած մտա դասատուս ,թե.
-Նանե՜,էս քեզնից չի երկու րոպե ուշացել ես:Դու միշտ ժամանակին ես գալիս:
Ես ուղղակի պաշտում եմ, երբ մարդիկ րոպեի ճշտությամբ են շարժվում: Հաճախ եմ մարդկանցից պահանջում էտպես շարժվել :
Մյուս կետը ընթացքի մեջ է:D
Էսօր մտնում եմ ուսուցչանոց մատյանի հետևից,քիմիայի դասատուս ինձ ա նայում.
-Նանե՜,երանի բոլոր աշակերտները քեզ պես դաստիարակված ու խելացի լինեին::oy
Հետո մտնում եմ դասարան ու պատահական իմ մասին բամբասանք եմ լսում:Դասատուն աշակերտներին.
-Նանեի քառորդը հենց հիմա էլ կարամ տասը դնեմ:
Դրանից մի քանի օր առաջ պատմությանս դասատուն պատահական միջանցքում կանգնեցնում ա.
-Գիտե՞ս գնալով քեզ ավելի շատ եմ սիրում:
Մի շաբաթ առաջ էլ մի անծանոթ համարից զանգում են.
-Էսօր քեզ տեսա,ինչ լավն ես դու,ինչ սիրուն:
Էսքանից հետո մինիմում երջանիկ մնալ ա պետք կամ էլ խելագարվել:
Ես միշտ ինձ համարել,համարում եմ թերություններով լեցուն,անհետաքրքիր մարդ ու կհամարեմ մինչև իրոք չեմ լինի այն մարդը , ինչպիսին ուզում եմ լինել : Կյանքիս մեջ ես ամեն րոպե ,ամեն վայրկյան պայքարում եմ ներսիս սևի հետ :

Meme
15.10.2013, 23:03
ինձ նենց դուրա գալիս, որ մարդիկ իմ երջանիկ լինելուց վատանում են...:P
կոպիտ եմ, բայց ինչ անեմ, որ էս խոսքերովա բնորոշվում իրանց պահվածքը...
հասարակ բան, միգուցե ես ուրախ մեկ այլ խոսակցությունից դուրս գամ միջանցք՝ աշխատանքի միջանցք, ու ժպտամ, իսկ մարդիկ վատ զգան.
հա մենակ դեմքերից չի, որ զգացել եմ, անգամ մոտեցել են ու ասել.
- էդ ինչի ես տենց ուրախ...
ես` ժպիտով :unsure

հա՜, ես ուրախ եմ, ու նենց հաճելիյա, որ էդպիսի մարդիկ կան, որ իմ ուրախությունից վատ են զգում...
իրանք ինձ ուժեղ են դարձնում, անգամ էն պահին, երբ պետք չի ուժեղ լինել...


ու հետգրություն՝
երբեք պետք չի ասել դիմացինիդ, որ թեկուզ փոքր ինչ վատ ես. որովհետև շատերը դրանից ուրախանում են, ու հետո հիշեցնում.


- ես մի՜շտ լավ եմ, անգամ եթե դեմքիս միմիկայում փոփոխություն եք տեսել, ես ուղղակի էդ պահին մտահոգ էի, բայց լավ եմ, շատ...

Նաիրուհի
15.10.2013, 23:06
Կակտուսով թեյ, դարչինով շոկոլադ, Կակտուսիս ժպիտը, որ դեռ մեր տանն է. էս ամենից ու տղերքի լավ խաղից հետո հլը ու համարձակվեմ չլավանալ մինչև վաղը :love

Մարդ կա՞, որ էս հրաշքը դեռ չի վայելել :love


http://www.youtube.com/watch?v=RXHDm5fu0EY

enna
15.10.2013, 23:13
Իմ բացակայության ընթացքում էս ինչքան իրադարձություններ են եղել:8:
Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում եմ ,որ ձեր կյանքում միշտ էսպիսի լավ առիթներ լինեն շնորհավորելու:yahoo:

Նաիրուհի
15.10.2013, 23:14
Իտալիայի Նեապոլ քաղաքի մարզադաշտում Իտալիայի և Հայաստանի հավաքականների հանդիպման մեկնարկից առաջ հնչեցին Իտալիայի պետական օրհներգն ու «Իտալացի աղջկա երգը»։ :(

անկապագույն

Arpine
15.10.2013, 23:51
Ոնց տեսնում եմ. մարդկանց մեծ մասը մտածում է՝ ինքը հատուկ է:
Ես նաև կասեի ընտրյալ, կամ ինքը մտածում, որոշում է ավելի ռացիոնալ քան մարդկանց մեծ մասը ու էսպես շարունակ: Այն, որ միջինում ունենք այս արդյունքը կարող է մի քանի դրդապատճառ ունենալ: Իհարկե միշտ էլ կարող ենք ասել, որ պարզապես մարդու բնույթն է այդպիսին ու փակել հարցը, բայց ես՝ լինելով, կարելի է ասել, դետերմինիստ, առաջին հերթին հետաքրքրվում եմ պատճառներով: Այդ թվում կարող է լինել կրոնը. դեռ փոքր ժամանակից ընտրյալների ու մարգարանեների մասին լսելով ինչ որ բաներ, կամ մարգարեն դեռ պիտի գա և այլն էս ամեն ինչը կամաց-կամաց «նստում է» մարդկանց ուղեղում, սա հատկապես վարաբերվում է կրոնական մարդկանց: Ուրիշ պատճառ կարող է լինել, երբ մարդ ինչ-որ իրոք մեծ գործ է անում, որն իրեն դարձնում է էդպիսին, կամ շատ խելացի է(ինչու չէ տաղանդ, հանճար) ու ոչ միայն ինքն է կարծում, այլև կողքից է լսում, դա էլ ամրապնդում է իր մասին ունեցած կարծիքը: Մի այլ պատճառ, երբ մարդ կարող է իրեն ճանաչել ավելի լավ քան շատ շատերը, հենց դրա համար իմանալով իր դրական կողմերը և գնահատելով դրանք, միգուցե նաև տեղյակ լինելով իր բացասական կողմերի մասին և դրանք համարելով դրականի բաղկացուցիչ մաս, իմանալով որ այս կամ այն իրավիճակում ինքը արել է լավագույնը որ կարող էր և այսպես շարունակ: Ու այսպես կարելի է էլի թվել սակայն եթե ամեն ոք կարծի թե ինքը ավելին է քան այլ մարդիկ միջինում վերցրած, ապա էս համակարգը բնականաբար չի գործի: Ու ընդհանրապես մարդիկ չեն էլ մտածում որ բոլորը նույն ձև են մտածում: Դե իհարկե հիմա կասեք, ոնց է հնարավոր, որ ես ու ասենք Պողոսը նույն ձև մտածենք: Իհարկե ոչ, հնարավոր չէ, բայց խոսքը դրա մասին չէ, քանի որ մարդն ի սկզբանե անհատ է, ու հակված է դառնալու անհատականություն, պարզապես մտածողության ընդհանուր կառուցվածքը, որ գալիս է մարդկային բնույթից` (ինչու չէ ուղեղի կառուցվածքից) նույնն է:
Իհարկե ես չեմ ասում որ մարդիկ որոնք այդպես են կարծում՝ իրենց յուրահատուկ են համարում, սխալ են կամ իրատես չեն, հակառակը, ես մտածում եմ, որ շատ դեպքերում հենց նման մտածելակերպն է որոշ մարդկանց Մեծ դարձնում, ու իրոք հատուկ: Ուֆֆֆ չնայած եսիմ է, ինչ իմանամ, ավելի լավա, ինձ տրամադրեմ գնամ դաս կարդամ ''Love'' հետաքրքիրա երևում :crazy :D

Chuk
16.10.2013, 02:08
Տեսնես շա՞տ եմ խմած, թե՞ իսկապես հանճարեղ մտահղացում ունեմ :think

Նիկեա
16.10.2013, 11:16
Չեմ հասկանում ինչի են մարդիկ երկու երեխա ունենում ու ասում,որ դժվար է երեխա մեծացնելը շատ երեխայի պահել չեն կարող:Միանգամայն ճիշտ էք,բայց դե ես էլ դժվարություններ սիրում եմ ու դրա համար յոթ աղջիկ եմ ունենալու ու յոթ տղա:Ու որ տղաներիս ամուսնացրի,բոլորն իմ ու բիձուկիս հետ մի տան մեջ են ապրելու:Հլը մի հատ պատկերացրեք ինչ ուրախ ծերություն եմ ունենալու::D
Հ.Գ.Չմտածեք,թե կատակ եմ անում:Ես լրիվ լուրջ եմ հիմա::8
Չէ,սենց չի լինի:Ես էլ եմ մարդ չէ վերջ ի վերջո::thinkՈւրեմն երեկ ,,Բարբին ու տասներկու պարող արքայադուստրերը,, մուլտֆիլմն էի նայում:Բարբիին ես հեչ չեմ սիրում,բայց ես մեկը լավն էր:Ու երկար մտածելուց հետո որոշեցի,որ ոչ թե յոթ տղա,յոթ աղջիկ եմ ունենալու այլ յոթ տղա/որ յոթ որդով սեղան նստեմ/ու տասներկու աղջիկ /իրանք էլ իմ տասներկու արքայադուստրերը կլինեն/:Լավ եմ մտածել չէ:
Հ.Գ. ես ավելի լուրջ եմ խոսում::8

Smokie
16.10.2013, 13:03
Վա՜յ, փաստորեն ես Զինչուկին մանկուց եմ լսել:)) Հիշում եմ փոքր ժամանակ РТР-ով ամեն օր ցույց էին տալիս էս տեսահոլովակը: Հիշում էի որ գիթարի ձայն էր, կատաղած էր, բայց կատարողի անունը չէի հիշում:D

էն ժամանակ ամեն մի տեսահոլովակներից մի տեսակ վախենում էի, «որտեղ կլիպ, էնտեղ կռիվ, կամ նման բան» սկզբունքն էր մոտս:)) Բայց վախենալու հետ նաև ուզում էի նայել էդ կռիվները:D Ընդհանրապես, հենց կլիպերում ինչ որ մեկը ընկնում էր, կամ բաժակ-ափսե էր ջարդվում, իմ համար կռիվ էր: Մեկ-մեկ երևի նույնիսկ թողում փախնում էի սենյակից::D

Էդ բոլոր կլիպները, որ հիմա եմ նայում, մի տեսակ ափսոսանքով ասում եմ «բայց իմ «հիշած» կռիվները չկան»: Ճիշտ ա էլի, որ տարբեր ժամանակներում, ամեն ինչ տարբեր կերպ ա ընկալվում:

Леонид Агутин «Парень чернокожий»
Маша Распутина (:[) «Хулиганчики»
«Брилиантовая рука»-ի «Песня про зайцев»-ի վերջերից ոո՜նց էի վախենում... հիմա էլ եմ վախենում (ի միջի այլոց, էդ հատվածում Ռաֆայել Քոթանջյանն էլ փոքրիկ մաս ուներ, բայց էդ «կռիվ» հատվածը մի փորձից նկարահանվեց՝ Նիկուլինով պատուհան ջարդելուց հետո Գայդայը վտանգ զգաց ու ասեց «վերջ, էլ չենք նկարում»: Այսպիսով Քոթանջյանի կտորը տեղ չգտավ ֆիլմում:( ):

Ռուֆուս
16.10.2013, 14:01
Աստված հեռու պահի իտալական բյուրոկրատիայից ու իրենց հիստերիկ ու ոչ կոմպետենտ պետ. աշխատողներից։ Հայաստանը դրախտ է սրանց հետ համեմատած։

Գալաթեա
16.10.2013, 16:53
Մի քանի անգամ նույն արտահայտությունն ամերիկյան ֆիլմերում լսելուց հետո` որոշեցի իմաստն ու ծագումը փնտրել-գտնել:

Մեքենան նստելուց առաջ, եթե բացի վարորդից ներկա են մեկից ավել մարդիկ, նրանցից մեկը միշտ գոռում ա` "shotgun!" ու հետո նոր տեղավորվում են:
Մի երկու անգամից հետո նկատեցի, որ shotgun գոռացողը վարորդի կողքն ա միշտ նստում: Ինքը երևույթը կոչվում ա՝to call shotgun:
Հետո արդեն, բնականաբար, սկսեց ծագումը հետաքրքրել:
Փնտրելուց հետո պարզվեց, որ սա գալիս է վեստերն ֆիլմերից: Կառքի շոֆերը չէր կարող համ ձիերին ղեկավարել, համ զենք օգտագործեր, եթե հանկարծ պետք լիներ, դրա համար պետք էր, որ մեկը կողքը նստի՝ հրազենը ձեռքին: Ու էդ կողքը նստելը կոչվել ա՝՝ Riding shotgun.

Հիմա, երբ մեկն ուզում ա վարորդի կողքը նստի, բոլորից շուտ պետք ա գոռա Shotgun, որ տեղն իրենը լինի:
Իսկ եթե ընկերների կամպանիա ա, որտեղ կա կռիս ու շուստռի մեկը, ինքը կարա գոռա` Permanent shotgun ու միշտ դեմը նստի:

Այբ
16.10.2013, 18:54
Մի մարդ, ով ամեն դասին հարցնում է, թե սա ո՞ր կուրսն է, և ինքը մեզ ի՞նչ է դասավանդում...պարզվում է, որ իմ թեզի ղեկավարն է...:Dմեռնելու բան է:(

Այբ
16.10.2013, 19:25
Ինքդ քեզ ուտում ես, երբ ակումբում գրական քննարկում է գնում, բայց դու չես կարող մասնակցել այդ քննարկմանը...

Հ.Գ. Ժամանակի պատճառով:

CactuSoul
16.10.2013, 21:35
Ընկերուհիս կպած ուզում ա, որ ես ամուսնանամ :))
Ամբողջ օրը, այսինքն երբ հնարավոր ա, գլխավորապես ընդմիջման ժամանակ, էդ թեմայով խորհուրդներ ա տալիս, պատմում ա, թե ինքը ոնց ա արել, որ ամուսնացել ա: Մի հատ էլ հղում ա տվել, որ քաշեմ-կարդամ էն գիրքը, որի շնորհիվ ինքն ամուսնացել ա :))
Նոր էլ Skype-ով YouTube-ի հղում էր ուղարկել, որն էդ գրքի հեղինակի հետ հարցազրույցից հատված էր։ Ասում եմ՝ լավ, ենթադրենք, թե տունն եմ մնացել, հո ձե՞ր տունը չեմ մնացել, որ սենց ձեռուոտ ես ընկել… :D

Meme
16.10.2013, 21:56
առաջին քայլն անելը շատ դժվարա..
բայց ես արեցի, չնայած ինչպես միշտ՝ էս վերջին անգամ էլ քո հանդեպ էդ ես չէի սխալ , այլ դու էիր մեջքիս հարվածել...
ես ծանր եմ տարել էդ փաստը, ու էստեղ քո մասին լուռ խոսել ու թեթևացել...
բայց այսօր ավելի քան թեթև եմ, ուսերիցս բեռա ընկել. խիղճս մաքուր ու թեթևա հոգիս ...
մնումա նորից չհարվածես սրտիս...
սպիերից հոգնել եմ...


հ.գ՝ էհ:(

enna
16.10.2013, 22:53
Էն որ պիտի նկար էին, վիդեոն ա միացրած եղել: Մի քանի վայրկյան պահել են, չեն նկատել: Հետո ,որ արդեն նկատել են սկսել են ծիծաղելը...: Էտպիսի հոլովակների մեջ լիքը կյանք կա: Շնորհակալ եմ էդ մի քանի վայրկյանանոց հոլովակներին:

Արևհատիկ
16.10.2013, 22:57
Պապաս մի սովորություն ուներ՝ գործից որ գալիս էր, տանը մենակ էինք լինում, նստում էր, անպայման մի հատ աթոռ էր դնում դիմացը ու ոտքերը մեկնում վրեն: Մենք էլ փոքր էինք, մոտներս սովորություն էր դառել, հենց պապաս նստում էր բազկաթոռին, վազում էինք աթոռի հետևից :))
Էդ սովորությունը պապայիցս ես էլ եմ ժառանգել :oy: Նեղ ընտանեկան միջավայրում ես էլ եմ տենց նստում (իմիջայլոց շատ հարմար ա): Մամաս էլ հենց տեսնում ա, ասում ա «իսկը հոր կտոր» :roll
Մի քիչ առաջ, մեր 2 տարեկան Գոհարը նստել էր բազմոցին, մեկ էլ ասում ա.
-Հոթուր, էն աթորը մոտիկ դիր էլիիիիի:
-Խի՞
-Բա, ոտերս դնում եմ:
:))

Գալաթեա
17.10.2013, 03:29
Երբ պատրաստ ես մոռանալ, որ մոտդ պաթոլոգիկ ատելություն ա սկսվել մի գրեթե ողջ ազգի ու երկրի հանդեպ:


Что-то воздуху мне мало,
Ветер пью, туман глотаю,
Чую, с гибельным восторгом
Пропадаю, пропадаю...


http://www.youtube.com/watch?v=wUxIZoTi2-g#t=330

Srtik
17.10.2013, 09:51
Երեկոյան համալսարանից հինգ րոպե շուտ դուրս եկա ու վազեցի կանգառ, որ ավտոբուսից նախորդ օրվա պես չուշանամ։ Անտեր լույսը կանաչի չփոխվեց երեկ, որ հասցնեի, նստեի. ավտոբուսս գնաց։ Ես էլ բացարձակ հավես չունեի մի ժամ հաջորդին սպասելու, էդ գիշերվա կեսին մթին ոտքով տուն եկա էստեղի ամայի ճամփաներով։
Միայն էս քաղաքի տրանսպորտից գոհ չեմ ու աչքիս արդեն պիտի սկսեմ մեքենա քշել սովորել, որը հեչ անհրաժեշտ չէի համարում, որովհետև ուր որ պետք էր, հանրային տրանսպորտով հանգիստ գնում-գալիս էի։ Լոսում կարող էի առանց ավտոբուսի ժամերին նայելու գնալ կանգառ, որովհետև գիտեի, որ ամենաուշը մի տաս րոպեից կգար ավտոբուսը, բայց էստեղ ժամը մեկ է գալիս, կամ չի գալիս, ինչպես էսօր… Սպասեցի -սպասեցի, չեկավ։
Էս անգամ հաստատ քայլողը չէի։ Երեկ դիմացովս ինչ կենդանի ասես՝ փախավ, էլ չեմ խոսում ճանապարհի մթության մասին։ Հեռախոսիս մարտկոցն էլ նստել էր թարսի պես, լույսի հնարավորություն չունեի։ Մեկ էլ պիտի հսկա կամուրջների տակով անցնեի… Մի խոսքով՝ սարսափելի փորձություն էր։

Որոշեցի մտնել սուպերմարկետ, համ էլ բանջարեղեն էր պետք տան համար։ Մտա, գնումներս արեցի, բայց դեռ մի կես ժամ էլ կար ավտոբուսի գալուն։ Սկսեցի խանութում աննպատակ պտտվել ու հանկարծ երիցուկներ նկատեցի։ Երիցուկների թուլություն ունեմ։ Մի փունջ վերցրեցի, գնում էի, որ մուծեմ, մեկ էլ տեսնեմ՝ ծանոթ մարդ է խանութում։ Ռումմեյթս էր։
Ջղայնացավ, որ իրեն չեմ ասել՝ գա տանի ինձ, բայց դե մեկ է, ինչքան էլ ջղայնանա, չեմ ասելու։ ։)
Զարմանում եմ, թե մարդիկ ինչի են էդքան սրտացավ ինձ համար։ Չէ, չեմ ասում հաճելի չի, բայց դե… Ախր էնպես չի, որ ինվալիդ եմ ու չեմ կարող մեքենա քշել։ Ես ուղղակի որոշել եմ չքշել ու բավարարվել քաղաքային տրանսպորտով։ «Եկեք ինձ տարեք տուն» ասելու փոխարեն կգնամ վարորդական իրավունք կհանեմ։ Էդ ինձ համար ավելի հեշտ կլինի, քան ինչ-որ մեկին ինչ-որ բան խնդրելը…
Որ հանկարծ խղճալի հայացքով ասում են՝ վայ, ինչ մեղկ ես…ավտոբուսով/գնացքով…տանջանք ա…
Չգիտեմ՝ ինչ ասել…
Քշելն էլ դեռ ականջի հետև եմ գցում։ Քանի դեռ յոլա կարողանում եմ գնալ, ինչի՞ս է պետք…

Meme
17.10.2013, 15:37
եկեղեցի էի գնացել...կարոտել էի...հեռվից մինչ կմոտենայի տեսա ՝ հարսանիք էր :love...
մոտեցա , ու անցորդներին, ովքեր ամուսնացած չեն շոկոլադ էին բաժանում...
ինձ էլ հարցրեցին, ու տվեցին...ասացի.
- Երջանիկ լինեն...ներս մտա, մինչ մոմերս էի վառում, ծաղկեփունջը բռնեց էն աղջիկը, ով քիչ առաջ ինձ շոկոլադ էր տալիս ^_^
- Քեզ էլ երջանկություն.....:roll

Alphaone
17.10.2013, 15:41
- Մի քանի տարի առաջ ասում էինք Նիկոլը (չշփոթել, խաղաղության կորպուսի իգական սեռի կամավոր էր :D) պատրիատիզմով ա աշխատում մեզ մոտ:
- Ռուս փորձագետը հարցնում ա՝ հայ պատրիատիզմով, թե ամերիկյան :D
- Խնայեցի, չասեցի, որ մեզ մոտ մարսյան պատրիատիզմ էլ ա հնարավոր գտնել ))))))
P.S. ֆեյսում գրեցի, փոշմանեցի, ավելի լավ է էստեղ :D

StrangeLittleGirl
17.10.2013, 15:47
Ուրեմն էսօր ամերիկյանում American food day ա: Գնացի ճաշելու, սիրտս վատացավ: Ոչ մի նորմալ ուտելու բան չկա, ինչքան զիբիլ կա աշխարհում, հավաքել, բերել, լցրել էին: Մեկ էլ հանկարծ կանաչ լոբի նկատեցի, ասեցի՝ վայ, սրանից ուտեմ, էն էլ մեջն անհայտ ծագման մսի կտորներ էին: :( Ու սենց խոհանոց ունեցող ա՞զգն ա հիմա աշխարհը ռուլիտ անում:

Վահե-91
17.10.2013, 15:58
Վերջապես դա տեղի ունեցավ, գիտե՞ք քանի գիշեր եմ մի կերպ լուսացրել, սպասելով այս լուրին :hands
Ահա եկավ այդ օրը, երբ երեխա ունենալուց հետո Քիմ Քարդաշյանը ցուցադրեց իր մարմինը :fool

Գալաթեա
17.10.2013, 17:50
Ես, իմ մոտիկներն ու մեկ-մեկ էլ լրիվ անծանոթ մարդիկ, միշտ էլ իմացել ենք, որ ես գիժ եմ:
Բայց էսօր առաջին անգամն եմ դա բժշկից լսել: Որպես դիագնոզ:
Ինքն իհարկե նախընտրեց "նևրոտիկ" տերմինն օգտագործել:
Բայց դե հաստատ իմանալը լավ ա :pardon

Chuk
18.10.2013, 01:40
Մտքումս բազմահարկանի քֆուրների հաջորդականությունն է, որոնք ակումբի կանոնադրությունն արգելում է էկրանին հանձնել:

Ընկերս, լուրջ մարդ, հասուն մարդ, կիրթ մարդ, հանգիստ, առանց աչքը ճպացնելու ու վստահ տոնով ասում էր, որ ամենաճիշտը հիմա Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելն է, մաքսային միությունն էլ մեծ օգուտ է բերելու Հայաստանին: Գլուխս անակնկալից նենց սկսեց պայթել, որ նույնիսկ նորմալ հակադարձելու ունակ չեղա: Նոր ա սկսում գլխումս տեղավորվել, որ սա սոսկ մառազմատիկ զորիբալայանների դատարկախոսական ստրկաբանությունը չի. մարդկանց ուղեղները սիստեմատիկ հարթուկում են ու լցնում էդ անասնությամբ:

Ահավոր ա...

Mephistopheles
18.10.2013, 04:03
հպարտությունդ որ կանգնում ա բողազիդ, պտի կուլ տաս… որտեև հետ չես կարա տաս, բողազիդ էլ որ մնաց կխեղդվես…

Այբ
18.10.2013, 20:48
Մնաց մյուս շաբաթվա 5 միջանկյալներն էլ լավ հանձնեմ ու վերջ...մի քիչ շունչ քաշեմ...:8

Արևհատիկ
18.10.2013, 21:56
Էնքան երկար էի սպասել էդ լուրին, բայց էս պահին էնքան անսպասելի էր ինձ համար:
Ուրախությունից կոկորդս չորացել ա, աչքերս լցվել ա ու ամբողջ մարմնով դողում եմ... Նենց, որ 2 - րդ նախադասությունից հետո չեմ կարողացել կարդալ նամակը:
Լավ ա լինելու, ուրիշ ձև չի կարող լինել :love :kiss

Vardik!
19.10.2013, 00:23
Մարդու հոգում բաներ կան,որ փշրվելուց հետո էլ ոչ մի ձև չեն վերականգնվում:
Բաներ կան,որ ինչքան էլ փորձես,ոչ ներել կարելի է,ոչ էլ մոռանալ:

:cry

melancholia
19.10.2013, 10:07
չնայած արև է, աշնան թույլ արևը, շուրջը քնքույշ ու ռոմանտիկ, տերևներ, գույներ, ու կիրակի: Բայց ինչու եմ ձյուն ուզում՞ , ինչու եմ ուզում մտնել տաքուկ վերմակի տակ, նայել պատունանից երևացող ձյան փաթիլներին :Ձմեռ չեմ սիրում, ու երբեք ձյուն չեմ սիրել, մարքելու փոխարեն, միշտ ցեխոտել է հոգիս: Այսօր, այս գեղեցիկ աշնանային օրով սիրտս ձյուն է ուզում: Մեծանում ենք, գուցե փոխվում են արժեքները՞:Աշխարհը միքիչ ավելի վատն է դառնում, սառեը: Մեր հոգիներն էլ սառում են, գուցե::think

Այբ
19.10.2013, 10:42
Ազգային գրադարանում պարապում էի, գրադարանի աշխատողներն էլ կանգնած խոսում էին: Հավաքարարն էլ սեղաններն էր մաքրում, մեկ էլ՝ էդ կնոջը զանգեցին: Էս կինը շտապ վերցրեց հեռախոսը ու շատ կամաց սկսեց խոսել: Ի՞նչը ինձ զարմացրեց...գրադարանի աշխատողների արձագանքը: Չորս կողմից էդ խեղճ կնոջը վրա տվեցին.
_Սա գրադարան է...խոսել չի կարելի...ընթերցողներին խանգարում ես...
Եվ ովքե՞ր են ասում: Ախր իրենք կանգնած խոսում էին:

John
19.10.2013, 10:57
Ինչ-որ համարյա ոչ մի հարցում ոչ մեկի հետ համակարծիք չեմ վերջերս... չգիտեմ ինձնի՞ց է, թե՞ կեղծ արժեքները բոլորի ուղեղներ ներխուժել են, բացի իմից...

Ու ընդհանրապես անտրամաբանական է, բայց փաստ, որ շատ կարևոր ու լուրջ հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը, կարծիքը հաճախ կախված են լինում ինչ-որ անկարևոր իրադարձություններից-փաստերից-դեպքերից...
Իսկ ո՞ւր մնաց լոգիկան...

CactuSoul
19.10.2013, 16:07
Ասում ա. «Եթե ես իմ կողքի մարդուն հիմա հանդիպեի, շատ բաներ իր մեջ չէի հանդուրժի, էնքան թերություններ ունի…»: Ինձ չէր ասում, զրուցում էին կողքիս, չէի կարող չլսել: Միտքն էն էր, որ լավ է, որ շուտ է հանդիպել, շատ չի մտածել ու ամուսնացել է, երեխեք ունի: Իսկ ինձ համար դա անընդունելի է, ինչքան էլ որ էդ աղջկան ուրիշներից առանձնացնում եմ ու շատ սիրում: Անընդունելի է, որ մարդ իր ամուսնու մասին կարող է ասել՝ «իմ կողքի մարդը», այսինքն որ կարողանում է իր ամուսնուն դիտարկել կողքից, ուրիշների տեսակետից, իրենից առանձին… Երևի չեմ կարողանում բացատրել, թե ինչ եմ ասում: Ու գիտեմ, որ չափազանցում եմ, իրականում նորմալ ա դա, տեղ-տեղ գուցե անհրաժեշտ… Ես էդպես չեմ կարող:

Meme
19.10.2013, 17:31
արդեն երկրորդ բաժակ կապուչինոն եմ վայելում, մամայիս՝ իմ սիրելի տաք հագուստով փաթաթված:roll...
ու չգիտեմ էս ամենը ոնցա որ ինձ էսքան հաճույքա պատճառում, բայց այսօր արդեն հասցրել եմ, և դրսում վայելել էս աշունը՝ մենակ զբոսնելով ականջակալներն ականջներիս, և հիմա տանն եմ վայելում..
ռոմանտիկա:oy

Meme
19.10.2013, 18:01
պիտի խոսեմ...

մեր շենքի հենց կողքն է գտնվում աղբի դույլերը, որտեղ բոլորս որպես պայման էդտեղ ենք թափում մեր կենցաղային աղբը...
ու քանի որ մոտ ենք աղբին, շատ բաներա աչքովս ընկել...
ինչքան էլ էդ ձայնը աղբը հավաքելիս խանգարումա, շատ ժամանակ ամառը քնել չէր լինում, շոգին փակում էի պատուհանս, որ քնեմ, որ վայելեմ..բայց մեկա...
ես ուզում եմ խոսել մեր աղբահավաքող մարդկանց մասին, ինչքան դժվարա գիտեք իրենց համար էդ կեղտի մեջ աշխատելը, էդ բույրերի, ու աղբի մեջ աշխատելը, վտանգելով սեփական առողջությունն ու հոգու մի մասը ...
ու ես էնքան գնահատում եմ նման մարդկանց, ու ցավում, որ հենց նման մարդկանց աշխատավարձը չնչինա...
աչքիս վրիպավ ու հաճելի էր էն փաստը, որ մի քանի օր առաջ աղբը տարա, իսկ իրենք ձեռքիցս վերցրեցին ու գցեցին, քիչ առաջ մեկ այլ աղջնակի ձեռքից էլ վեցրեցին...
ցավալիյա նայել, որ նման աշխատանք են անում երիտասարդ տղաներ, որոնք ունեն հենց էդ աշխատանքի կարիքը... :(

Փոքրիկ շրջմոլիկ
19.10.2013, 20:26
Սենց ա էլի... Դեռ արձակուրդից լրիվ դուրս չէի եկել, երեկ հինգրերորդ զաչոտս փակեցի :esim

Բայց ո՜նց եմ սիրում էս տեմպը, որ ոչ հասցնում եմ բան հասկանալ, ոչ էլ հոգնել :sulel

My World My Space
19.10.2013, 21:56
Ձեվուշկա կակ բռա,
Ս գլազամի մադոննի,
Տուբերկուլյոզմայա ի պռազռաչնայա
Կակ սոն ծելա…
:blin

enna
19.10.2013, 22:00
Նրա գալուց հետո ես հասկացա ,որ <<կյանքս>> կամ <<աշխարհս>> բառերը կարան ասվեն զուտ ուղիղ իմաստով: Ես առանց նրա ո՛չ կյանքս եմ պատկերացնում, ո՛չ աշխարհը...
Համ էլ ինքն առաջինը իմ անունն ասեց:love:
7 տարեկան էի,սպասում էի,որ ինձ եղբայր պիտի ծնվի:Դե սաղ էտպես էին ասում:Մեկ էլ աղջիկ ծնվեց:Գիշերը տատիկս վեր կացրեց ասեց էդ մասին:Տատիկիս վրա մի հատ գոռացի,լացեցի,հետո քնեցի...:8
Ճիշտ ա ,ես իմ արածի համար փոշմանեցի մի քանի ժամ հետո,բայց էդ վայրկյանից սկսած եղբայր ունենալը երազանք էր:Ոնց եմ սիրում իմ փիսոսո Արեգին:love:

Gayl
19.10.2013, 22:14
-Եկար??
Սպասում է, որ մոտիկանամ գրկեմ ու ինչպես միշտ երես տամ, բայց գրիպը ստիպեց հեռավորություն պահպանել...
-Հա քաղցրս եկա, աղչի էլի մուլտ ես նայում??...
-Հոպար քեզ սիրում եմ...
Գրողը տանի քիչ էր մնում գժվեի... :)

John
20.10.2013, 00:31
մի աղջիկ կա, վերջերս երկու անգամ զուգատիպեց, որ նույն ավտոբուսով էինք տուն գնում, երկու դեպքում էլ ինձնից հետո բարձրացավ, նենց չէր որ ասեղ քցելու տեղ չկար, բայց դե քիչ էր մնում բռնաբարեր. ամեն շրջադարձին, փոքր փոսերի վրայով ավտոբուսի անցնելուց ու ընդհանրապես ամեն պատեհ ու անպատեհ առիթներով ինչքան հնարավոր է մեծ մակերեսով կպվում էր մեջքախառն մինչև ոտքերիս։ Հասկացանք, այ քու կատաղած, դրան էլ ձև կա։ Բան ունես ասելու՝ ուղիղ ասա, 3րդ անգամ էլ եթե տենց նամյոկներ անես՝ դուրս կշպրտեմ ավտոբուսից, անհարմար է՝ մեծ աղջիկ ես...

հ.գ.
մոռացա ասեմ, նույն կանգառում ենք իջնում ու մեկ էլ մեր կուրսից է ոնց որ թե

: D : D : D

Vardik!
20.10.2013, 00:56
Էսօր ցերեկ ազատ ժամանակ ունեի ու սկսել էի ֆորումի թեմաները նայել: Հերթով թերթում էի ու զարմանում,թե էդքան հետաքրքիր թեմաներ ինչի՞ են անուշադրության մատնված: Ախր շա՜տ թեմաներ հանդիպեցին,որոնք իմ կարծիքով քննարկված-սպառված չեն: :8

Alphaone
20.10.2013, 01:41
մարդ էնքան հարբած լիներ՝ քներ....

Mephistopheles
20.10.2013, 01:59
Ուլուանայի գույնը-մույնը տեղն ա եկել…

Այբ
20.10.2013, 11:26
Ա՛յ ակումբ, ես քեզ շա՜տ եմ սիրում...:love

Alphaone
20.10.2013, 14:04
Տարօրինակ ա ոչ թե էն, որ ինչի համար Մեֆը դրական վարկանիշ ա տվել, Բյուրը տալիս ա բացասական վարկանիշ, այլ էն, որ ես երկուսի համար էլ հավասարապես ուախանում եմ :D

Alphaone
20.10.2013, 14:30
Ավելի ահավոր բան, քան սիրած մարդու առաջ քեզ մեղավոր զգալն ա, չկա, մանավանդ, երբ իրականում մեղավոր ես լինում... :(

Այբ
20.10.2013, 17:32
Չգիտեմ՝ ինչից է, բայց վերջերս ինձ հաճախ են ասում.
_Դու դեմք ես...
_Վերջն ես...

Երևի պատճառը մեկն է՝ ինչ մտածում, ասում եմ...:B

Այբ
20.10.2013, 18:15
Մի հատ բարեկամ ունենք, որ հենց գալիս է նոյեմբեր, սկսում է Նոր տարվա ցուցակ կազմել: Էսօր հետը հեռախոսով խոսում եմ, ասում է.
_Նոր տարվան էլ բան չմնաց:
Տնաշենը...ախր դեռ հոկտեմբեր ամիսն է: Մի քանի տարի հետո երևի օգոստոսից Նոր տարվա ցուցակ կազմի և սեպտեմբերից էլ տոնածառը դնի::D

Vardik!
20.10.2013, 20:40
Եկա մի քիչ խզբզեմ: :)

Տեսնես ինչի՞ցա,որ մեկ-մեկ ահավոր ցանկություն եմ ունենում բլբլալու,մեկ-մեկ էլ օրերով լռում եմ: :think

Էս երեք օրա,մի հատ գրառում եմ ուզում անեմ,հա միտքս փոխում եմ: Երևի թողնեմ վաղվան,թե չէ վաղվանից էլի լռելու եմ: :pardon

Հ.Գ. Տրամադրությունից կլնի:

Այբ
20.10.2013, 20:51
Մարդ պետք է մի քիչ դեբիլ լինի, մի քիչ էլ հաջողակ ու վերջ...հեշտ կյանքը ապահոված է:
Բայց եթե դեբիլ չես ու որոշ բաներ շատ լավ էլ հասկանում ես, ու գումարած դրան էլ անհաջողակ ես՝ քեզ պատեպատ տուր ինչքան ուզում ես...ոչինչ չի փոխվի:

Alphaone
20.10.2013, 20:52
Ավելի ահավոր բան, քան սիրած մարդու առաջ քեզ մեղավոր զգալն ա, չկա, մանավանդ, երբ իրականում մեղավոր ես լինում... :(

էլ ավելի ահավոր ա, որ դու սա կոնկրետ Նաիրուհուն ես ասում, իսկ ինքը շան տեղ չի դնում, գոնե ասի՝ գրողը քեզ :cry2

keyboard
20.10.2013, 23:12
ՀՀ ազգապահպան արժեքներ.

1. աղջիկների կուսություն
2. միասեռականների բացառում

ջանդամ թե, որ Ճ կլասի երկիր ենք ու գնալով խորանում ենք ...

Ֆռունզիկս ասում ա. Էհե՜յ ...

Ռուֆուս
21.10.2013, 00:26
Դրսում կայծակ, որոտ ու ամպրոպ, սենյակումս՝ տաք ու մութ: Իսկը ուժըս կինո նայելու եղանակ ա: Գնամ թեյս սարքեմ, ուտելու բան վերցնեմ ու անցնեմ գործի:

Մարկիզ
21.10.2013, 03:47
Ով կմտածեր, որ սրա համար եմ մտնելու: Ինչ արած: :))))

Արի ինձ էլ մի' "հավերժացրու" քո գրառումներում: OK?

... Տե'ս` էլ բան չեմ ասում: Ու առհասարակ չեմ էլ ասելու էս թեմայով: Գնա, քո կալիբրի չաքուջների հետ խաղա... :)

Այբ
21.10.2013, 11:27
Ոնց եմ ուզում կյանքին թեթև նայել...

Srtik
21.10.2013, 12:09
Քույրս անցյալ ամիս հարցազրույցներ ուներ ուրիշ նահանգներում։ Էնպես էր ստացվել, որ Ատլանտայով պիտի վերադառնար Լոս։ Պատմում է, որ Ատլանտայի օդանավակայանում հեռախոսի մարտկոցը նստելիս է եղել, սկսել է միացնելու տեղ փնտրել։ Էդ պահին մի հնդիկ տեսել է ու հուսահատ ասել, որ ինքը նայել է, չկա։ Բայց դե քույրս շուտ հույսը կտրողներից չի, գտել է ու գնացել էդ հնդիկին էլ է կանչել, որ նա էլ իր հեռախոսը միացնի։ Սկսել են զրուցել, էս հնդիկը զարմացել է, թե՝ ո՞նց իմացար, որ հնդիկ եմ։ Քույրս էլ պատմել է, որ մեր շրջապասում հնդիկ ընկեր ունենք, նա էլ չի հավատացել։ Վալն էլ հեռախոսը տվել է ու ասել, որ իրենց լեզվով հաղորդագրություն գրի ու կհամոզվի, որ հնդիկի հետ է խոսում։ Էս հնդիկը սմս է գրել, մի քանի վայրկյան անց պատասխան է ստացել մեր ընկեր հնդիկից.
-Barev Tina jan, lav em mersi du vonc es? Inch ka chka?
Էս հնդիկը նայել-նայել է ու ասել.
-I'm sorry, but I don't understand this language.
Ասում է՝ էդպես էլ չկարողացա համոզել, որ հնդիկ ընկեր ունենք, ուղղակի մեր հնդիկը մի քիչ հայերեն գիտի։

Էն օրը ծնունդն էր Սումիթի։ Սրտանց ուզում էի մի բան կազմակերպել, բայց հայկական ռեստորաններից մինչև կոկորդս կուշտ էի։ Վերջը ռումմեյթս խորհուրդ տվեց հունական ռեստորանում նշել։ Էդպես էլ արեցինք։ Երբ երեխեքը վեր կացան պարելու, հանկարծ հույն երաժիշտն սկսեց հայկական մեղեդիներ նվագել։ Էնքան անսպասելի ու հավես էր։ ։)
Վալն էլ երկար մաղթանքներ ասելուց հետո կատակով ասեց.«Մյուս անգամ որ իմ հեռախոսից քեզ հնդկերեն հաղորդագրություն գա, հայերեն մի պատասխանիր. չեմ կարողանում մարդկանց ապացուցել, որ դու հնդիկ ես»։ Կարևորը՝ Սումիթն ուրախության գագաթնակետում էր, ոնց որ հեչ չսպասեր, որ իր ծննդյան առթիվ ինչ-որ բան կկազմակերպեինք… Երբ տորթը բերեցին, ձեռքս գցեցի, որ Սումիթին կրեմով նախշեմ (չգիտեմ էլ ինչու էդ պահին էդպիսի բան անցավ մտքովս), նրա ձեռքին էլ դանակ կար, չկրեմոտվելու համար ձեռքը բարձրացրեց, դանակը մտավ Գոհարի աչքը։ Փառք Աստծո, ոչ մի լուրջ վնասվածք չէր ստացել, բայց դե ահագին խառնվեցինք իրար։ Ընդհանուր առմամբ շատ լավ անցավ։
Էրեխեքը որոշեցին, որ 2020 թվականին, ով որտեղ ուզում է լինի, պարտադիր բոլորով այդ օրը պիտի հավաքվեն իրար գլխի։ Փորձում էինք պատկերացնել, թե ով որտեղ կլինի յոթ տարի անց։ Ոմանք պատկերացնում էին՝ արդեն էրեխեք ունեն, ոմանք կարիերայի գագաթնակետում էին։ Ես խուսափեցի էդ հարցին պատասխանելուց, բայց որ շատ ստիպեցին, ասեցի՝ կուզեի Հայաստանում ապրելիս լինեի։ Չնայած՝ գաղափար չունեմ, կկարողանա՞մ, թե՞ չէ…Բոլորը խոստացան, որ կգան էդ հանդիպմանը։ Մնում է սպասել ու տեսնել՝ ով խոստումը կպահի։ ։)

Այբ
21.10.2013, 13:08
Էսքան ժամանակ չեմ արտահայտվել, բայց պիտի արտահայտվեմ:
Մեկ-մեկ մտածում եմ, որ ինձ, ի վերջո, արգելելու են «Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա...» թեմայում գրառում անել:
Ախր էդ թեման, որ մտնում եմ, հիմնականում իմ ավատարն եմ տեսնում...:D

Chuk
21.10.2013, 14:37
Եվրոպական լրջագույն կայք է: Ուսուցիչների համայնք:
Հայ ուսուցիչները, ինչպես նաև մի շարք երկրների ուսուցիչներ այստեղ անմիջապես գրանցվել չեն կարող: Դեռ համայնքի լիարժեք անդամ չենք: Մեր ուսուցիչների գրանցումը պետք է կատարվի «վերևներից», կարծեմ հենց եվրոպական գործընկերներն են անձամբ զբաղվում դրանով, նախ ճշտելով իսկապես ուսուցիչ է թե ոչ, հետո թե ինչքանով են ներգրավված ծրագրերում և այլն:

Փոխարենը եվրոպական շատ երկրների ուսուցիչներ համակարգում գրանցվում են անմիջապես:

Բայց, ա՛յ դմբո եվրոպացիներ, իշտահներիդ քացաք :)) Հայ ուսուցիչները գտել են շրջանցման ձևը, գրանցվում են որպես եվրոպական որևէ երկրի ուսուցչուհի, գրանցումն ավարտելուց հետո պրոֆիլում փոխում ու դարձնում Հայաստանի ուսուցիչ :)) Ուրիշ ենք, էլի :))

Նարե91
21.10.2013, 15:31
Եթե դու պլանավորում ես անհնարինը, ապա կստանաս առավելագույնը: Եթե պլանավորում ես առավելագույնը, ապա կստանաս նվազագույնը: Եթե պլանավորում ես նվազագույնը, ապա ոչինչ էլ չես ստանա:

Հ.Գ. փորձված բան ա:

Meme
21.10.2013, 20:49
երբեմն երջանկության համար փոքրիկ մասունքներ են պետք, բայց երբեմն էլ էդ մասունքները չեն բավարարում, երջանկության լիարժեքության համար...

հ.գ՝ ուղղակի:}

One_Way_Ticket
22.10.2013, 10:08
Եկել եմ գլոբալիզացիայի մասին գրեմ: Բայց ձեր իմացածի չէ, ուրիշ գլոբալիզացիայի:
Ժամանակ կար` ամեն ինչ առանձին էր: Բարեկամները առանձին, ընկերները առանձին, սոց. ցանցերը առանձին, ֆորումները առանձին: Սոց. ցանցերում իմ մոտ ամեն ինչ public էր, ֆորումներում չէի վարանում անուն-ազգանունս հրապարակել, լուսանկար տեղադրել: Իմաստ չէի տեսնում ինչ-որ բան թաքցնելու: Չէի տեսնում, քանի որ ամեն ռեսուրս ուներ իր աուդիտորիան: Աուդիտորիաները գրեթե հատում չունեին: Այսինքն, եթե մի տեղ գրում էի մի բան, ես գիտեի թե ով այն կկարդա ու ով չի կարդա:
Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Գլոբալիզացվել է:

Հիմա ֆեյսբուքը մի կողմից դարձել է հարմար գործիք ընկերների հետ հանդիպումներ ու այլ activity-ներ կազմակերպելու, մյուս կողմից այդ նույն ֆեյսբուք բարեկամներս են մտնում: Այնպիսի մարդկանց եմ այդտեղ տեսնում, ովքեր մի քանի տարի առաջ տարիքի պատճառով ինտերնետից ու ընդհանրապես նորամուծություններից հեռու էին մնում: Այնպիսի մարդիկ, ովքեր ինտերնետի ու ադնակլասնիկի մեջ հավասարության նշան էին դնում: Արդյունքում մարդիկ տեսնում են այն, ինչը իրենց համար չէր նախատեսված:
Ֆեյսբուքն, իհարկե, ամենացայտուն գլոբալիզացված ռեսուրսն է, բայց ոչ միակը: Այսօր տուրիստական ֆորումի թեմաներից մեկում մի բան էի պատրաստվում գրել, մեկ էլ հիշեցի որ այդտեղ որոշ բաներ ունեմ հրապարակած, որ որոշ մարդկանց հետ ուզում եմ կիսվել: Ու այդ որոշ մարդիկ հեչ պետք չէ որ իմանան այն, ինչ պատրաստվում էի գրել:

Իհարկե, ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ֆիլտրել մարդկանց ցուցակը, ովքեր կարող են տեսնել գրածդ: Ավելի ու ավելի ագրեսսիվորեն եմ սկսել կիրառել այդ ֆիլտրերը: Բայց դե անհարմար է: Ասենք, լինում է որ ինչ-որ գրառում չէի ուզի որ ընկերներիցս ոմանք տեսնեին, բայց միաժամանակ դեմ չէիր լինի որ որոշ "չընկերներ" տեսնեին: Ամեն անգամ պիտի մտածես թե ում որ list-ում ավելացնես, ում՝ գրառումը տեսնողների ցանկից բացառես, և այլն: Չգլոբալիզացված աշխարհում ամեն ինչ շատ ավելի հեշտ էր:

Վահե-91
22.10.2013, 17:29
- Աշխատել եմ ուզում, կնիկ եմ ուզում, երեխեք, ավտո ու հզոր կոմպ
- Sims խաղա, ամենինչ կունենաս
:lol

Այբ
22.10.2013, 18:09
Ամբիոնի ամենավատ, անտարբեր, մոռացկոտ...դասախոսը իմ թեզի ղեկավարն է: Ա. ընդհանրապես չի հետևում ո՛չ դիպլոմիկների աշխատանքին, ո՛չ էլ թեզ գրողներին: Ախր ես շատ լավ գիտեմ Ա. : Շատ ուսանողների գրավորներ է ինքը ղեկավարել: Ավելի ճիշտ՝ չի ղեկավարում, ուղղակի պաշտպանության օրը գալիս է:
Համալսարանը, որ ավարտում էի, ինքը ընկերուհուս դիպլոմայինի ղեկավարն էր: Ընկերուհիս ամբողջ տարին Ա. հետևից էր ընկած, որ գոնե գրավորը մի անգամ կարդա.
_Աչքերս լավ չեն տեսնում... շուտ եմ մոռանում, ջահել երեխեք եք...գրե՛ք էլի,- սա էդ դասախոսի բացատրությունն է: Ու էսպես էր ասում մի տարի առաջ, բա հիմա ի՞նչ կասի...

Ես էլ դժգոհում էի, որ ինքը ամեն դասին մոռանում է, թե ո՞ր կուրսն է դաս տալիս, ի՞նչ է տալիս: Էդ ժամանակ դեռ չգիտեի գլխիս գալիքը...
Մեռա ամբիոնի վարիչի հետ խոսելով, որ ղեկավարիս փոխի, կամ թեմաս փոխի:
_Չէ՛, լավ թեմա է, դու սա ես գրելու,-միշտ նույն պատասխանը:
Ամբիոնի վարիչի հետ խոսելը օգուտ չտվեց: Չառարկեց (ախր մենակ ես չեմ բողոքում, ամբիոնի վարիչն էլ լավ գիտի, թե Ա. ոնց է ղեկավարում), բայց չփոխեց.
_Մեկին պիտի անպայման ղեկավարի...
Ու էդ մեկը ես եմ::cry
Մարդ պիտի բախտ ունենա: Էսօր մագիստրատուրան ավարտող մեկը ինձ ասում է, որ ղեկավարից փախչում է, որովհետև ղեկավարը շարունակ ասում է, թե ինչ անի: Իմ մոտ էլ լրիվ հակառակն է լինելու: Ես ընկնելու իմ ղեկավարս հետևից, ինքն էլ (հաշվի առնելով Ա. մոռացկոտությունը) ամեն անգամ հարցնելու է.
_Դու ինձ մոտ թեզ ես գրու՞մ: Ի՞նչ թեմա ես գրում: Հաստատ ես քո ղեկավա՞րն եմ...

Meme
22.10.2013, 18:30
- ուսանողությու՜ն, ետ արի կարոտել եմ քե՜զզ...

է՜հ, հեյ գիտի ջահել տարիներ...:cry
վերջին ամիսներին սկսել եմ կարոտել, նամանավանդ, երբ ամենամոտ կուրսընկերուհիս կողքիսա, հիշելու բաները շատ են..

հ.գ՝ Այբն էլ մի կողմից :bee :))

LisBeth
22.10.2013, 19:37
blow me... սրանից xxx կատեգորիայի պատմվածք դուրս կգար, եթե զահլես գնացած չլներ... ասում ա թևերս փայլում էին ոնց որ միլիոն հատ պրաժեկտր եղներ մաշկիս տակ, ես մենակ դրա մասին եմ մտածում, ես դա արել եմ հավատս չի գալիս... էդ զիբիլի մեջ ամֆ.....ն կար:

Smokie
23.10.2013, 11:40
Հատվածներ իմ ու Jarre-ի P.m.-ներից


Գևորգ ջան, բարև :)

Հըլը էս լսի։ Չգիտես ինչի վստահ եմ, որ շատ կհավանես։ Մի տեսակ քո սիրած ոճի մեջ եմ պատկերացնում էս ստեղծագործությունը։ Էս էլ իմ համար իսկական էլեկտրոնային ա


http://www.youtube.com/watch?v=YG9L8sQYzrg


Անչափ շնորհակալ եմ Արթուր ջան::aha

Տեսահոլովակը էդքան չվայելեցի: Անկեղծ ասած էնքան էլ չեմ սիրում երբ նման էֆեկտներով վիդեոն էդքաա՜ն երկար ա: Երաժշտության սկզբերում մտածում էի «ես էս երաժշտին ուսումնասիրելու եմ», հետո սկսեց սովորական լսվել, չնայած զգացածս հաճույքին:

Գիտե՞ս երբեմն թվում ա, թե մի երաժշտական էլեմենտի իրար հետևից անընդհատ կրկնվելը ավելորդություն ա ու էնքան էլ հաճելի չի, բայց դե միշտ չի, որ տհաճություն ես զգում դրանից (օրինակ Արթուր Մեսչյանի հինգ րոպեանոց Catharsis-ում ոնց որ ընդամենը երեք երաժշտական էլեմենտներ, դրվագներ կան, բայց ի՜նչ երաժշտություն ա՝ երբեք չի ձանձրացնի:roll ):

Համ էլ էսօր Robert Miles-ի Dreamland ալբոմի ունկնդրումներս Last.fm-ում խմբագրել ու մշակել եմ: Առաջ որոշ երգեր 3 անգամ էի լսել, մնացածը 4, (չհաշված Children-ը:love) ընտրեցի հավանածներս ու համեմատաբար չհավանածներս ու այսպիսի կարգավորում արեցի:sulel (http://www.lastfm.ru/user/Gevorgm90/library/music/Robert+Miles/Dreamland?sortOrder=desc&sortBy=plays) Շատ եմ սիրում Last-իս հետ գործ ունենալ, մեկ-մեկ բռնում եմ ուզածս երաժիշտների ունկնդրումներս ջնջում եմ, որ սիրու՜ն ըստ իրենց ալբոմների դասակարգեմ տվյալ քանակով՝ դե մեկ-մեկ էլ ձևափոխելով (ու իհարկե winamp-ի ձայնը զրոյացնում եմ, թե չէ կզզվեմ երգերից:)):D )

Գիժ եմ չէ՞:crazy

Նաիրուհի
23.10.2013, 17:10
Ես էս Ալֆային շատ եմ սիրում, էնքան շատ, որ Հայկօյի թարգմանությունները կարդալիս միշտ իրեն եմ հիշում :)

Meme
23.10.2013, 18:12
անբացատրելի երջանկությունա, երբ դրսում քեզ հետ նույն ավտոբուսին սպասող աղջկան ուղղակիորեն հավանում ես, որպես գեղեցիկ աղջնակ , իսկ դրանից մի քանի օր հետո իմանում, որ էդ նաև եղբորդ ճաշակնա:love...
երբևէ սենց երջանիկ ու հպարտ չեմ եղել իմ ու քո ճաշակի համար..

հպարտությունս.:flower....

My World My Space
23.10.2013, 22:03
Էն, որ խոսակցության մեջ աղջիկները հանկարծ հիշում են որ «իրենք կին են», ջոգում ես, որ արդեն փաստարկները պրծել են, ու ինքը անցել է կոզրներին…

Նաիրուհի
23.10.2013, 23:44
Մեկ-մեկ, հատկապես թեժ սպորտային օրերին, նստում-մտածում եմ, թե՞ իրականում պե՞տք է մեզ էդ ամենը. ֆուտբոլի, թենիսի հազար ու մի մրցաշար, Օլիմպիական խաղեր, աշխարհի առաջնություններ։ Միսս Ամերիկայի ոճով փիլիսոփայում եմ, թե ինչքա՞ն բանի վրա կարելի էր ծախսել էդ գումարները։ Կամ «խաղը ծախած էր, սուդյան առած էր» mode on եմ անում, թե՝ էս ամենը մենակ բուքմեյքերներին հարստացնելու համար է։

Մենակ թե էսօրվա նման մի խաղակես նայելը հերիք է, որ հասկանամ՝ իսկական սպորտը արվեստ է ու արվեստի մյուս ճյուղերից պակաս չի, էլ չասած, որ լավ ֆուտբոլիստ լինելու ու լավ խաղալու համար առնվազն նույնքան աշխատանք ու տաղանդ է պետք, ինչքան, ասենք, լավ երաժիշտ լինելու համար։

:love

Arpine
24.10.2013, 00:34
Մարդիկ էլ կան մտածում են, որ եկել եմ հոլանդ լեզբի եմ դառնալու, կողմնորոշումս փոխեմ :D, վարակովի ա ինչ ա :lol
Հետո էլ իրոք, լիքը մարդ /հայաստանում/ մտածում են թե ստեղ մեծ մասը գեյ ու լեզբի են: Բայց պետքա ասեմ որ չէ, ես որ չեմ տեսել, այսինքն տեսնելը որնա :D փողոցում շատ հետերոսեքսուալ զույգեր եմ տեսնում միասին, բայց հլը հոմոսեքսուալ չեմ տեսել :))
Էստեղ ուղղակի առաջ են /սա մի մեծ թեմա ա, որ կարելի ա գրել/ ու ազատ են ապրում, ազատ:

StrangeLittleGirl
24.10.2013, 00:47
Ընկերուհիս, որի անունը Թերեզա ա, ասում ա` էսօր պրպտումների ժամանակ բլոգումդ մի պատմվածք եմ հայտնաբերել, հերոսուհու անունը` Թերեզա, էդ ի՞նչ հաշիվ ա: :))

Chuk
24.10.2013, 01:20
Ուզում եմ ունենամ պատվիրատու: Բայց էնպիսի պատվիրատու, որ քո անելիք գործից «քեզնից լավ չի հասկանում» ու իրեն իմաստունի տեղ դրած հիմարություններ բարբաջում: Ուզում եմ պատվիրատու, որը քո գործին դիտողություն անում է էն ժամանակ, երբ դիտողություն անելու բան կա, այլ ոչ թե նրա համար, որ ցույց տա, որ ինքը գործին հետևում ա ու «գործից հասկանում» ա: Ով գործիդ մեջ փոփոխություններ ա առաջարկում անել, այլ ոչ թե պահանջում անել, ու առաջարկած փոփոխություններն էլ արտադրանքդ ավելի լավն ա սարքում, այլ ոչ թե դարձնում հերթական հիմարություն: Ուզում եմ պատվիրատու, ով եթե ինչ-որ մի դիտողություն ա ասում, հետո լսում ա հակափաստարկդ, այլ ոչ թե վստահ պնդում «կլիենտը միշտ ճիշտ ա» հիմարությունը՝ առանց քեզ լսելու: Ուզում եմ պատվիրատու, ով հասկանում ա, որ եթե դու իրա համար գործ ես անում, չես անում միայն փող աշխատելու համար, այլ անում ես նաև հաճույք ստանալու համար ու որ քո համար էլ պակաս կարևոր չի աշխատանքի որակյալ արդյունքը, ի վերջո պրեստիժի հարց ա, ու հետևաբար դու գործին սրտացավ ես մոտենում ու գլխառադ չես անում, ինչից հետևում ա, որ ինքը գոնե մի րոպե պետք ա ուղեղն աշխատացնի ու հասկանա, թե էս կամ էն բանն ինչի՞ ես ասում, ոչ թե նախատրամադրված չէ ասի, առանց լսելու:

Մի խոսքով հեքիաթս դադարեցնեմ: Ուղղակի նորմալ պատվիրատու եմ ուզում:

Նարե91
24.10.2013, 15:10
Կյանքը սիրուն բան ա:
Հաա´... էն էլ ինչքա~ն: :love
Պետք ա խորանալ, փնտրել, գտնել էդ սիրուն պահերն ու պահեեեեել... պինդ, շաաատ պինդ պահել: Վայելել, վայելել ու վայելել:
Հետո անգույն օրերին պահուստի պես հանել էդ սիրուն պահերն ու հիանալ, հիանալ, ջերմանալ: :love
Փորձե´ք մեկ անգամ ու չեք փոշմանի: Մնում ա` էդ սիրուն պահերը կերտելու նպաստավոր պայմաններն ու պահերը ձեռքներիցդ բաց չթողնե´ք:

Այբ
24.10.2013, 15:27
Ի՜նչ թեթևություն...էսօր վերջին միջանկյալս հանձնեցի::yahoo

Այբ
24.10.2013, 16:02
Ոնց չեմ սիրում, երբ ֆիլմ եմ նայում ու թարգմանիչը մի հոգի է լինում::(

Այբ
24.10.2013, 17:36
Ղեկավարիս դասն էր: Ինքը թե՛ բջջային հեռախոսին, թե՛ համակարգչին անվանում է «գործիքներ»: Ուրեմն, դասին դասախոսություն է կարդում, մեր կուրսի երկու աղջիկ իրենց նոթբուքներով ինտերնետ են մտել ու էդպես դասը չեն լսում: Դասախոսը հարցրեց.
_Էդ գործիքներով ի՞նչ եք անում:
Կուրսեցիներս շատ հանգիստ պատասխանեցին.
_Ձեր դասախոսությունն ենք գրում, ընկեր Ա.
_Հա՞...Մեր ժամանակ էդ գործիքներից չկար ,- զարմանքով ասաց դասախոսը, բայց իրոք հավատաց, որ իր դասախոսությունները աղջիկները նոթբուքով գրում են:
Հիմա, ով նոթբուք ունի Ա. դասին բերում է: Դե դասախոսն էլ հավատացած է, որ էդ «գործիքներով» երեխեքը իր դասախոսություններն են գրում...:D

Meme
24.10.2013, 19:14
գնամ ես էլ անտեսանելի դառնամ, էստեղ ոնց որ բոլորը թաքուն են:noti...
ես իրում եմ հետաքրքրություն ու առեղծվածայնություն:aha...

Այբ
24.10.2013, 21:59
Սովորաբար մեկի հետ, երբ շատ վատ բան է լինում, ասում են.
-Տեսնես ու՞մ էր վատություն արել...
Բայց ես ուրիշ ձև եմ մտածում, երբ շրջապատումս այնպիսի վատ մարդկանց, այնպիսի վատ արարքներ եմ տեսնում, որոնք մնում են անպատիժ և վատություն անողներն էլ անհոգ ապրում են: Դրա համար էլ, երբ իմանում ենք, թե ինչ-որ մեկի հետ վատ բան է տեղի ունեցել, չպիտի ասենք.
-Տեսնես ու՞մ էր վատություն արել...
Այլ ճիշտ կլինի ասել.
-Տեսնես ու՞մ վատություն չէր արել...

Chuk
24.10.2013, 23:04
Ես ինձ երբևէ արտագաղթելուց չեմ պատկերացնում, բայց, սատանան տանի, երբեմնի մտքի ծերով կարելի ա անցկացնել ձմեռները որևէ տաք երկրում ապրելու մասին... էս տարի ինչի՞ եմ սենց մրսում :(

Alphaone
25.10.2013, 18:46
Ակումբում աղջիկներ կան, որ ճանաչում եմ, մտածում եմ` թե ինչի ես տղա չեմ ծնվել :oy

ivy
25.10.2013, 19:33
Մի անգամ էլ Մեֆին արգելափակեն, բոյկոտ կանեմ:
Դեռ Լիզբեթին էլ վրայից, լավ էլի...

Այբ
25.10.2013, 19:58
Տեսնես ինչի՞ համար Դիմակը չի գալիս...:think

Arpine
25.10.2013, 20:12
Ահա թե ինչ են սարքում :love
3D թատրոն/3D-theater/

http://www.youtube.com/watch?v=2vPGxOrNmIA

Սրա կողքով դասի եմ գնում գալիս ասում եմ էս ինչա :)), փաստորեն սա, գոնե կարողանամ վերջնական տեսնել:

http://img96.imageshack.us/img96/52/0r1y.jpg
http://img824.imageshack.us/img824/1044/pixr.jpg

John
25.10.2013, 20:30
Երբ որ դասավանդման մեթոդիկայի դասախոսը գրավոր քննության արդյունքները հրապարակելուց առաջ գերազանցիկների ցուցակ է ուզում ավագից, ու, արդյունքում արհեստականորեն բարձրացվում են որոշ գնահատականներ, ու, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե բոլորը էդ առարկային տիրապետում են, սկսվում է իջեցնել մյուսների գնահատականները, հասկանում ես, թե ինչքան տխուր է կրթության վիճակը... Ախր գոնե ոչ ԵՊՀ–ում... Գոնե ոչ մանկավարժություն դասավանդողի կողմից... Ու մանավանդ որ գիտի՝ 90%–ը արտագրել են, առանց հասկանալու, ի դեպ... Ու իմ անքուն գիշերը քիչ էր մնում արդյունքով հավասար լիներ հանգիստ քնած լիքը նախաքննական գիշերներիս։ Լավ էր, որ էս անգամ չմտածեցի «դրական եմ ստացել, նորմալ է, էլ ի՞նչ բողոքեմ»։ Գնացի ու ընդամենը խնդրեցի հիմնավորել, թե ի՞նչ պատճառով է միավոր հանել գրավորիցս։ Գոնե հարցեր տար, համոզվեր, որ չեմ արտագրել, որ հասկանում եմ ինչ եմ գրել ու պատասխանատու եմ գրածներիս համար։ «Գերացանցի՞կ ես» հարցին բացասական պատասխան ստանալուց հետո զարմացած նայեց դեմքիս, ու չարությունից փայլող հայացքիս հանդիպելով միանգամից փոխեց գնահատականս...

նկարած կարմիր դիպլոմ vs տրամաբանություն։ Հաղթելու եմ, ***լաններ։

հ.գ.
մեկ–մեկ մտքովս անցնում ա պարապեմ՝ նենց մի արեք, որ փոշմանեմ արա՛։

Chuk
25.10.2013, 23:32
Ինչքան էլ միշտ համարել եմ, որ ուրիշների խոսակցությունը լսելը որոշակիորեն անկուլտուրականություն է, հաճախ ուղղակի չես կարող չլսել, կամ էլ կարող լինելու դեպքում էլ մեկ է ուզում ես լսել. ջհանդամ թե անկուլտուրական չի, փոխարենը հետաքրքիր է:

Վերջին երկու նման խոսակցություններից պատառիկներ:


Բանջարեղենի խանութ է մտնում երիտասարդ զույգը՝ 3-4 տարեկան աղջնակի հետ: Մինչ հայրը սկսում է միրգ ընտրել, կինն ուզում է խանութից դուրս գալ (հավանաբար այդ ընթացքում այլ խանութից առևտուր անելու համար): Աղջիկը՝ հետևից: Մայրն աղջկան սկսում է համոզել.
- Զառա ջան, պապայի հետ մնա, հա՞, ես հեսա կգամ:
- Չէ՛:
- Զառա ջան, որ պապայի հետ մնաս, պապան քեզ համար բանան կառնի:
- Լավ:
Վերջ, այսքան հեշտ համոզեց: Մենակ թե ինքն էլ իրա էշ խելքով փչացրեծ ամեն ինչ: Գլուխը բարձացրեց ամուսնու ուղղությամբ ու այնքան բարձր, որ երեխեն էլ լսի, ասեց.
- Սուր, բայց չառնես բանան, տանը կա:
Երեխեն իրա «լավ»-ը մոռացավ, բնականաբար...



Քիչ անց, կարմիր լույսի տակ երկու պատկառելի տեսքով տիկնայք են կանգնած: Ավելի ճիշտ մոտեցան մայթին, իմ հետ հավասար, ու հենց մոտեցան, լույսը կարմրեց: Տիկնանցից մեկը անմիջապես կանգնեց: Ծավալվեց նման խոսակցություն.
Տիկին 1. Ի՞նչի կանգնեցիր, անցնենք:
Տիկին 2. Կարմիր ա:
Տիկին 1. Հա, բայց ավտոները քիչ են, կարող ենք զգույշ անցնել:
Տիկին 2. Չէ, կարմիրի տակ չի կարելի:
Մի քաի վայրկյան անց.
Տիկին 2. Այ հիմա անցնենք:
Տիկին 1. Բայց դեռ կարմիր ա:
Տիկին 2. Հա, բայց բոլոր ավտոներն անցան: