Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր
CactuSoul
24.08.2013, 18:44
Էհ, թեմա լիներ՝ լացեի :)) Կապ չունի՝ տխուր, թե ուրախ, հուզվելու առիթ եմ ուզում:
Զգալու պակաս ունեմ :8
StrangeLittleGirl
24.08.2013, 20:06
Էս հանգստի կայֆն էն ա, որ ոչ մի բան չեմ պլանավորել: Պահի տակ ինչ մտքիս փչում ա, անում եմ: Երբ երեկ Գունտեր Գրասի թանգարան գնացի, աշխատողը հարցրեց, թե արդյոք Լյուբեկում էլի եմ գնալու թանգարան: Ասեցի՝ չէ: Էսօր մարիոնետների թանգարանի կողքով էի անցնում: Չգիտեմ էլ ուր էի գնում: Ամեն դեպքում, բռնեցի ու մտա: Հավես էր :)
Ուֆֆֆ, սաղ սուտ ա է :(
Ու չասեք, որ տենց չի:
Ժամանակին նրա լավագույն ընկերուհին էի... էն ուսն էի, որի վրա հանգիստ կարող էր հենվել ու միջի ողջ եղածը դատարկեր... նրա սփոփիչն ու մխիթարիչն էի :))
Ու էդ ինքն էր է ախր ասում. «Նա՛ր, որ դու չլինեիր, ի՞նչ էի անելու, դու իմ փրկիչն ես... քո հետ որ խոսում եմ, թեթևանում եմ, հանգստանում եմ»:
Հիմա էս պահին, որ էս խոսքերը հիշում եմ, ցավ եմ զգում, որովհետև իրականում դրանք ուղղակի փուչ խոսքեր էին…
Էս պահին նա կողքիս չի, երբ իսկապես ունեի դրա կարիքը... ֆիզիկապեսը՝ ջհանդամ... հոգեպես էլ կողքիս չի: Աստված իրա հետ: Համենայնդեպս ես իմ խղճի առաջ մաքուր եմ, որ ժամանակին արել եմ էն, ինչ որ ճիշտ եմ համարել ու արել եմ առանց որևէ ակնկալիքի:
Ստեղ մնում ա տատիս խոսքերը հիշեմ. «Բալա ջան, որտեղ բարակ ա, թող կտրվի»:
Իրոք, եթե էկէլ ա կտրվելու պահը, թող որ կտրվի: Փառք Աստծո , որ կողքիս ինձ ուժ տվող շատերն ունեմ: Էս մի թելի կտրվելուց մեծ բան չեմ կորցնի:
Երբ կյանքդ «կանգնած ա», երբ անփոփոխ ա՝ ինքդ էլ չես զգում ո՞նց ա ժամանակն անցնում: Մի-երկու-երեք տարվա մեծ ու փոքր միջադեպերը կարծես երեկ են եղել: Այդ ամենի հետ էլ ա կապված մարդու վառ հիշողությունը:
Ես ինչ ինձ հիշում եմ, երբ քննություններ եմ հանձնել, տնեցոնց միշտ խառնել եմ իրար: Երբ տարիներ առաջ դիմորդ էի և տնեցոնց գլուխը տանում էի իմ քննություններով, մերոնք ասում էին. «Վա՜յ, երբ ես ընդունվելու, որ էդ անտեր քննություններից չխոսես»: Ընդունվեցի, բայց էլի քննական դեպրեսիաս ազդում էր տնեցոնց վրա (բա՞ բուհական քննությունները): Ի վերջո, ավարտեցի, բայց էլի մերոնք իմ քննական դեպրեսիայից չպրծան:
Մի շաբաթից մագիտրատուրայի ընդունելության քննության եմ, բայց դեպրեսիաս էլի սկսվել է: Վատ եմ, շա՜տ վատ եմ: :cry
Երեկ իմ քաղաքում անձրև էր գալիս: Եւ դա էն քիչ դեպքերից էր,երբ հոգուս տրամադրությունը համընկնում է բնությանը: Այսօր նորից անձրև եմ ուզում... Տեսնես իմ նման շա՞տ մարդ կա,որ ամեն օր ինքն իրեն նույն բանն է համոզում,ինքն իր հետ կռիվ տալիս ու ամեն անգամ էլ տանուլ տալիս ինքն իրեն: Ամեն օր նույնը,նույնը...Մի տեսակ ուղեղ էլ չի դիմանում: Իսկ երբ անձրև է գալիս,մտքերս հանդարտվում են,հոգիս էլ խաղաղվում ու հանդարտվում: Այ դրա համար եմ անձրևը սիրում...Եւ այսօր նորից անձրև եմ ուզում,անձրև,անձրև...
էս վերջերս երկու տիպի օրեր են լինում իմ կյանքում, որոնք ճշգրիտ գրաֆիկով հաջորդում են իրար. մի օր կոմպ կա ձեռիս տակ, մի օր լիքը ասելիք-գրելիք
Հետաքրքիրա,թե որոշ մարդիկ ինչ կայֆ են ստանում վարկաբեկելուց կամ ծաղրելուց:
Ամենացավալին էնա,որ էդ նույն կենդանին,հետո նստումա ու խոսում ՄԱՐԴ լինելուց ու բարոյականությունից:
Հ.Գ. բարոյականությունը օրգանը չի,էն մյուս բարոյականության մասին մտածեք,նա ավելի կարեւորա:
կլանում եմ արևի փափուկ ճառագայթները, վայելում մայրամուտը...
լավ բան ա հանգիստը, կտրված ամեն ինչից, նամանավանդ էն ժամանակ, երբ հույս չկար էս տարվա վրա...
CactuSoul
26.08.2013, 19:25
մի քիչ սևակոտ
բան չունեմ ասելու, կարող ա և ցնդում եմ արդեն, բայց էս թվին ո՞վ ցնդած չի՞, որ
հերիք չի անկապ ա, մի բան էլ՝ օրագիր, հեչ պարտադիր չի, որ հասկանաք
մանավանդ, որ ես էլ երևի չեմ հասկանում
ուշ-ուշ ենք հանդիպում
հաճախ՝ ուշացած
ու ոչ ոք չի ծնվում ժամանակին
Alphaone
26.08.2013, 20:05
Մարդիկ կան, ահավոր ցավ են պատճառում, էնքան ահավոր, որ ուզում ես մոռանալ իրենց գոյության մասին, հետո վերցնում ես անիծյալ սարքը, սեղմում անիծյալ շորթքաթն ու ինքդ ասում՝ կներես:
Ինչո՞ւ են սիրող մարդիկ ապուշանում, ու հեչ էլ հակառակ սեռին ուղղված սիրո մասին չի խոսքը :(
Ժողովրդական մի խոսք կա՝ 2 աչքը մի գրողա... Եթե մինչև էսօր կասկածում էի,ապա այսօրվանից հավատում եմ: Մարդու հաջողակ լինելը շրջապատում լավ չեն ընդունում: Ավելի ճիշտ՝ միայն հաջողակն է դիմանում դիմացինի հաջողակ լինելուն: Մնացած մասսայի մեծամասնությունը անհաջողակ լինելով էնքան պիտի փորի,մինչև անդունդը գլորի: Դե,անդունդ գլորելն էդքան էլ պարտադիր չի,մի փորձանք,մի անհաջողություն էլ,որ լինի նմանները իրանց բավարարված կզգան: Երևի անհասկանալի դու՞րս եմ տալիս: Ուղղակի գիտեի նման հաջողակ մեկին,որ էսօրվանից էլ չկա... Ու իր թողած ամեն ինչը առանց իրան իր ընտանիքին էլ պետք չի: Էհհ...Փուչ բանա կյանքը.... Դպրոցական օրերից դեռ Իսահակյանի խոսքերը ականջիս օղ եմ արել.-Բախտի կռանը կամքն է թեև,
Բայց դիպվածն է տիրական...
Հիմա ակամայից էս խոսքերը հիշեցի: Մեկ էլ հիշեցի,որ մեր ծանոթ տատիկները իրար հետ խոսելիս ու գանգավելիս հաճախ հետևյալ հին խոսքերով էին ավարտում զրույցը.
-Մարդու վերջին ախրը (բախտը) խեր ըլնի....
Երևի սա է ճիշտն,էլի: Ինչ կապ ունի,ինչքան հարուստ կլինես,բա գոնե երեխաներով ուրախանաս...
Ապրում ենք ու չգիտենք՝ ամեն մեկիս ինչքան է տրված: Ինչու դա բոլորը չեն պատկերացնում: Գուցե պատկերացնեին ու մի քիչ ավելի բարի լինեին ծանոթ-անծանոթի նկատմամբ:
…Անձրևը յոթ տարի է՝ չէր կտրվում: Հազար ու հազար օրեր գիշեր-ցերեկ հորդում էր անձրևը, կաթիլները թմբկահարում էին տանիքներն ու աղմկում, հոսում էին ջրի շիթերը, և բյուրեղյա ցայտերի միալար զրնգոցն ընդհատվում էր միայն փոթորկի ոռնոցով և այնքան ուժեղ դղրդյուններով, ասես հսկայական ալիքներ էին բախվում ցամաքի կղզյակներին: Անձրևը սրբում-տանում էր հազարավոր անտառներ, և հազարավոր անգամներ դրանք կրկին աճում էին, որպեսզի կրկին ճզմվեն ջրերի ծանրության տակ: Եվ դա շարունակվում էր անվերջ, քանի որ սկսած անհիշելի ժամանակներից՝ այդպիսին էր կյանքն այդտեղ՝ Վեներայի վրա:
Մարգոն առանձին էր կանգնած՝ հեռու այդ բոլոր երեխաներից, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կար մի ժամանակ, երբ ամենուր միայն անձրև, անձրև ու անձրև չէր: Նրանք բոլորն ինը տարեկան էին, և եթե անգամ յոթ տարի առաջ եղել էր այնպիսի մի օր, երբ արևը մեկ ժամով դուրս էր եկել ու ապշած աշխարհին ցույց էր տվել իր դեմքը, նրանք դա չէին հիշում: Երբեմն նա գիշերով լսում էր, թե ինչպես են մյուս երեխաները քնի մեջ շուռումուռ գալիս՝ ինչ-որ բան հիշելով, ու գիտեր, որ մյուսները երազ են տեսնում ու հիշում են ոսկի, կամ դեղին մատիտ, կամ այնքան մեծ մետաղադրամ, որ դրանով կարելի է գնել ողջ աշխարհը: Նա գիտեր, որ մյուսներին թվում է, թե հիշում են մի ջերմություն, երբ ասես շիկնում է դեմքդ, շիկնում է ողջ մարմինդ, շիկնում են ձեռքերդ, ոտքերդ ու դողացող ափերդ: Բայց հետո նրանք բոլորն արթնանում էին, և կրկին լսվում էր անձրևի անվերջ թակոցը, և թափանցիկ մարգարտահատիկները շարունակում էին շաղ գալ կտուրների, ծառուղիների, պարտեզների ու անտառների վրա, և երազները լքում էին նրանց:
:love
Ի՞նչ անել, երբ նայում եմ հայելու մեջ և տեսնում մեկին ումից զզվել եմ ամբողջ կյանքում։ Երբ հասկանում եմ, որ կատարել և կատարում եմ քայլեր, որոնք ժամանակին ամբողջությամբ դեմ են եղել իմ արժեքային համակարգին։ Տարբերակները շատ շատ են։ Ես ընտրում եմ երկուսը. ձգտել վերականգնել հին արժեքները և կյանքը կառուցել դրանց շուրջ, կամ էլ ստեղծել ավելի լավը։ Լավ՝ իմ տեսանկյունից։ Այս երկուսից ընտրում եմ երկրորդը։
Alphaone
27.08.2013, 05:06
Գրում ես, գրում, գրո՜ւմ, երկար, հանգամանալից, անկեղծ: Հետո ջնջում ես գրածդ: Ո՞ւմ եմ մեղադրում, ամեն ինչի մեղավորը ես եմ: Ազիմովն ինձ համար էր գրել Մասնագիտությունը, գրել էր, թե ես ինչ կարող եմ դառնալ, բայց ես համակերպվեցի մտավոր հետամնաց լինելու մտքի հետ, Օսկար Ուայլդն ինձ էր ասում՝ Հետ դառիր փոքրիկ Վիրջինիա, երբ ես իմ իրական ուղին թողած ժամանակը տանջամահ էի անում, հիմա էլ ինձ Էքզյուպերիի այն միակ ու անկրկնելի վարդն եմ երևակայում, բայց գիտեմ, որ էդպես չի ու ոչ մեկի պետք չի մեղադրել, ես կռապաշտ էի ու իմ կուռքերն ինձ ժամանակին զգուշացրել են...
Հայաստանը գերեզմանոց չի... Որտեղ ապրել եք, այնտեղ էլ թաղվեք:
Հայաստանը ապրելու ու արարարելու վայր է:
My World My Space
27.08.2013, 17:39
Աշխատանքային խառը օր։ Վերջապես հասցնում ես մտնել զուգարան։ Զանգում ա մի շատ, շա՜տ կարևոր մարդ, որի զանգին չես կարա չպատասխանես։ Ստիպված պատասխանում ես, խոսում ես մի 4-5 րոպե։ Անջատում ես հեռախոսը, մեկ էլ կողքի կաբինկից տղերքից մեկը հարցնում ա.
-Ապեր, արդեն կարա՞մ ջուրը քաշեմ…
:lol
Sent from my HTC One X using Tapatalk 2
Երբ կանգնած ես ընտրության առաջ...
Ու չնայած այն կայացված է, քանի որ այլ տարբերակը ուղղակի կխեղդեր գաղափարը/գործը... միևնույն է ափսոսանքի զգացում կա...
...այո, կայացված է կորուստների գնով, բայց գուցե դա հենց ձեռքբերո՞ւմ է...
E-la Via
27.08.2013, 21:18
Մարդ, այ մարդ, սովա՞ծ ես: Շուրջդ նայի, տես, թե քաղց հագեցնելու /ստամոքս լցնելու/ ինչքան տեղեր ու ձևեր կան, մեկը մեկից լավը, մեկը մեկից համով-հոտով, լրիվ նյամ: Մենակ թե, ախպոր պես, թարգի երկոտանու ներվեր ուտել, ախր հեչ ուտելու բան չի է, ախր հեչ քեզ չի սազում, է:
Sagittarius
27.08.2013, 22:30
Հեռախոս առնելը դարձել ա բաժնետոմսեր առնել՝ առնելուց փորձում ես կանխատեսել, որ ընկերությունը մեկ տարի հետո ավելի լավ մրցակցային դիրք կունենա :))
ուռա՜,վերջապես,էսօր Լուսինը մենակ չի լինի՝00.30:Բայց մեկա ես որոշեցի չտեսնել ու թողնել դա 2087 թ.-ին:D:
Երկու անգամ Հռոմում էի եղել ու չէր հաջողվել մտնել Կապիտոլիումի թանգարանը: Էս անգամ մի ոչ լրիվ օր պիտի մնայի Հռոմում ու որոշեցի ամբողջ օրը էտ թանգարանին նվիրել:
Ոտս կոտրվեր, չմտնեի: Երկու թե երեք գլխավոր ցուցասրահներում հատակից առաստաղ պոստեռներ էր փաքցված, վրեն գրած «Հատուկ շնորհակալություն Ադրբեջանի Հեյդար Ալիեվ հիմնադրամին թանգարանին հատկացված ֆինանսական աջակցության համար» ու էլի լիքը բաներ - իտլերեն էր, լրիվ չհասկացա:
Ասում եմ, աշխարհ-աշխարհ, պրոպագանդան սենց ա լինում, ոչ թե «մեր գեղը ձեր քաղաքից 7 տարի հին ա», բայց մեր գեղում ոչ մի հին բան չկա, սաղ կերել ենք, տակի մնացածն էլ հիմա ենք ուտում:
Փոքրիկ շրջմոլիկ
28.08.2013, 21:20
Որ օրը ես կարողացա դա անել (դա-ն շատ կոնկրետ գործողություն ա) , ետ օրը ես ինձ հռչակելու եմ <աստղ> :D: Չնայած հիմա աստղ դառնալու ավելի հեշտ տարբերակներ կան` օրինակ տաք արդուկով գլուխդ արդուկում ես, դա պարտադիր նկարահանում ես, տեղադրում Յութուբում ու վերջ՝ դու Աստղ ես, ավելին՝ «Սուպեր աստղ» ես :D, որովհետև քեզ Յութուբով նայել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
իսկ ինձ՝ իմ նորմալ , ոչ հեշտ, աշխատատար աշխատանքի համար ոչ մեկ Աստղ չի նշանակի: Անարդար ա էլի :D
Բայց լավ միտք էր, գնամ արդուկը միացնեմ :D :D
Իսկ եթե լուրջ՝ ով մտածում է միայն հայտնի դառնալու մասին, կարևորություն չտալով կատարած աշխատանքին, իրեն չեմ նախանձում :P
Մի հատ բարեկամ ունենք, որ երբ գալիս է մեր տուն ու տեսնում է իմ գրքերը, ասում է.
_Է՜հ, ի՞նչ ես գտել էդ գրքերի մեջ:
Ու դե արի իրեն բացատրի, թե ինչ եմ գտել գրքերի մեջ:
Էսօր մեր էդ բարեկամը մեզ նորից հյուր էր եկել: Մեկ էլ աչքը ընկավ Սևակի գրքին ու հարցրեց.
_Սևակ սիրու՞մ ես:
_Չէ՛:
_Ո՞նց: Ես չեմ կարդում, բայց սիրում եմ, իսկ դու կարդում ես ու չես սիրում::o
E-la Via
29.08.2013, 16:10
Հետաքրքիր է՝ միայնությա՞նն ես հեշտ սովորում, թե՞ մարդկանց հետ լինելուն:
armen9494
29.08.2013, 22:23
Էսօր ավտոբուսով տուն էի գալիս: Դռան մոտ մի կերպ կանգնած եմ, մեկ էլ կանգառում երկու աղջիկ հետևս կանգնած ուզում են խցկվեն: Ախր ես էի մի կերպ կանգնել :(
Բարձր ասի՝
-Լավ, որ ուզում եք տեղավորենք:
Էս դիմացս կանգնած կնոջը ասեցի հլը դու մի քիչ առաջ գնա, ձախ... լավա:
Էն մի աղջկան ասի դու բարձրացի: Էդրան որ ասի բարձրացի, էն հետևինն էլ հելավ ու դռան մոտ կանգնեց: Ասեցի՝ էդ դռան հետևը մի կանգնի, կփակի կմնաս տակը, բարձացի, մի քիչ ձախ գնա... հոպ, լավա:
Ու էդ "հոպ լավա" ասելս ու փռթվելս մեկ եղավ :D
Alphaone
30.08.2013, 02:58
Ակումբում ֆորումի անդամներն ու սմայլիկները թեմայում Չամիչին հանդիպեցի ու անմիջապես էսօրվա երազս հիշեցի: Իբր չամիչը մասնագիտությամբ փիլիսոփա էր, մոտ 35-36 տարեկան շատ ինտելեկտուալ կին ու ակումբային իր բոլոր գրառումները մի ուրիշ ձևի թրոլլինգ էին: Ու ինքը դրել դաժանորեն գլուխ էր գովում, թե ոնց ա հոգիներս բերաններս հասցնում: :angry
Սովի ու քնի պայքարում բնականաբար հաղթում է լույսը. գնամ լուսաբացը դիմավորեմ ;)
Անորոշությունից վատ բան չկա:
Ա՛յ մարդ, մարդ էլ քննության լինի, բայց օրը չիմանա: Ասում են, որ հնարավոր է ամսի 2-ին քննության լինեմ, բայց դե քննության օրը պաշտոնապես չեն հայտարարել:
Տեղափոխություն, քննություն...մեր տանը ահավոր խառնաշփոթ է...
Չգիտեմ, թե ինչ է լինելու...:8
Ինչպե՞ս բացատրել,թե ոնց եմ հարգում էն մարդուն,ով իր մտածածը առճակատ ասելու քաջություն ունի: Ով կարող է իր փսփսալու սովորությանը թարկ տալ: Կամ էլ,ինչպե՞ս հավատացնել,որ տյալ պահին ասածս անկեղծ է,որ հիվանդագին ձևով ատում եմ սուտը: Մի՛ ստի, ես դա զգում եմ անսովոր ու անասելի մի ներքին հատկությամբ:
Մտածածն առճակատ ասելու կարողությունն էս վերջերս դառել ա իմ համար չափորոշիչ մարդկանց հետ շփվել - չշփվելու հարցում, ֆիզիկական զզվանք ունեմ տուզիկների ու նման այլ կենդանիների հանդեպ: Ինչքան էլ մարդը այլ չափանիշներով վատը լինի, իմ համար շատ ընդունելի ա դառնում հենց մենակ տափուկ չլինելու շնորհիվ:
CactuSoul
30.08.2013, 14:45
Ես էլ էսօր Lanterfant-ին էի հիշել, ասում էի՝ թեզը գրեց ու մեզ մոռացավ, գնաց-կորավ: Մտածում էի՝ տեսնես հայերենը հասցրե՞լ ա մոռանալ, թե՞ դեռ հիշում ա:
Ու մեկ էլ հանկարծ տեսնում եմ անունը «Ո՞վ է ֆորումում»-ում :))
Լավ բան ա էս «Ո՞վ է ֆորումում»-ը:
Կան չէ՞ մարդիկ, որոնց հետ խոսում ես ու քեզ թեթևացած ես զգում:
Մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ, որ լավ մարդիկ հոգեբան են ու կարևոր չէ՝ իրականում մասնագիտությամբ հոգեբան են, թե՞ չէ:
Էսօր մեր բակի դպրոցի տարածքում եռուզեռ էր:
Էրէխեքից ոմանք տոպրակներով գնում, գալիս էին, ոմանք տոպրակներն անփույթ գետնին էին գցել,
մի քանիսն էլ՝ առանց տոպրակների, խրձով գրքեր էին տանում:
Պարզվեց՝ դպրոցում էսօր դասագրքեր ստանալու օր էր: Ուռռռռռա՜ :hands
Միանգամից դպրոցական Նարեին հիշեցի…
Ինձ համար դպրոցում դասագրքեր ստանալու օրը տոն էր, ավելի շուտ՝ արարողություն:
Անհամբերությամբ էի սպասում էդ օրվան… օր առաջ էի ուզում տեսնել, թե ինչ նոր առարկաներ ենք անցնելու:
Գրքերս ստանալուց հետո բերում էի տուն, ագահի պես հարձակվում էդ խեղճերի վրա ու սկսում ժամերով ուսումնասիրել:
Ժո՛ղ, ճիշտ եմ ասում, էդ էն ժամանակ լրիվ նորմալ երևույթ էր...
Ախր իմ դպրոցական տարիներին ինետ չկար, կամ էլ երևի կար, բայց շատ քչերին էր հասանելի, չգիտեմ
Ու փաստորեն ինֆո ստանալու միակ աղբյուրը գրքերն ու հեռուստացույցն էին:
Հիշում եմ՝ գրքերս մի լավ ուսումնասիրելուց հետո անցնում էի իմ արարողակարգի երկրորդ փուլին.
պատռված ու քրջոտ գրքերն էի առանձնացնում, մշակում, կպցնում ու ինչն ա ամենակարևորը,
որ էդ ամենն անելը ինձ գերագույն հաճույք էր պատճառում: :) Դրանից հետո էլ բոլոր դասագրքերս խնամքով կազմում էի:
Անկեղծ եմ ասում, էսօր, որ էդ էրէխեքին տեսա, մի պահ լացս էկավ... նախանձից տրաքվեցի:
Բայց ամենացավալին էն ա, որ իրենք երբևէ իմ էսօրվա զգացածը չեն զգա ու ապրի: :(
Համոզված եմ, որ իրանց նպատակը արագ տուն հասնելն էր, որ էդ գրքերը մի անկյունի վրա շպրտեին: Ու մեկ էլ էդ գրքերի մասին երևի կհիշեն տարվա վերջին, երբ, որ հանձնելու ժամանակը գա :(
Բնականաբար , իրենք կյանքում չեն զգա նաև գիրք խնամելու՝ կազմելու, պոկված էջերը կպցնելու հաճույքը... չէ՞ որ էսօր պլանշետներին կամ համակարգիչներին նման հոգածություն պետք չի... շատ-շատ մեկ-մեկ փոշիները սրբեն:
Եսիմ, էսօր տխուր օր էր... ափսոսում եմ, որ արդեն քանի տարի ա աշակերտ չեմ ու էդ հաճելի պարտականությունը վաղուց ա՝ չեմ անում:
Հույսս էն ա, որ մի գեղեցիկ օր էրէխեքիս փոխարեն կանեմ էդ հաճելի գործն ու կարոտս կառնեմ: :love
ՙ«Սթավի՛ր, Նարե՛, չե՞ս մտածում, որ եթե էս տեմպերով գնա, էրէխեքիդ ժամանակով կարող ա «գիրք» երևույթը պատմության գիրկն անցած լինի», :esim- երազանքների գիրկն ընկած Նարեին խելքի է բերում ռեալիստ Նարեն:
Քուրիկս երկու օրից գնում է Հայաստանից: Երևի ընդմիշտ: Էնքան տխուր եմ, ոնց որ իմ մոտից գնա, թեև լրիվ հակառակն է՝ հիմա ինձ ավելի մոտ է լինելու: Բայց էնպիսի տպավորություն է, կարծես իմ մասնիկը մնացել է Հայաստանում, ու էդ մասնիկն էնտեղ առանց քուրիկի է մնալու: Շատ տխուր եմ...
Նաիրուհի
31.08.2013, 01:31
Քիչ առաջ Անկապում արած գրառումներիցս մեկն էի փնտրում, սա աչքովս ընկավ: Էնքան ծիծաղելու էր, որ ստիպեց մտնել Ակումբ՝ էս շեդեւրով ձեզ հետ կիսվելու :lol
http://i.imgur.com/wE1EIsE.png
Հեռավոր մարդկանց հետ շփվում ենք ինտերնետով,հեռախոսով...Մեկ-մեկ էկրանին տեսնում ես,որ ծանոթ նկարին սպասված լույսը թարթում է,ու անասելի ուրախություն ես զգում: Պահա լինում՝ քիչա մնում էկրանը համբուրես...
Էն պահը, որ մտնում ես ակումբ ու զգում ես որ մարդկանց կեսը քեզանից մի էրկու տարի հետո են էկել ակումբ ու շատ էլ սիրված են բոլորի կողմից, բայց դու ընդհանրապես իրանց չես ճանաչում, ուզում ես ասես «ես ներողություն» ու փասափուսեդ հավաքես, չխանգարես մարդկանց :D
Իսկ եթե ավելի լուրջ՝ շատ ա փոխվել ակումբը: Էսօր որ տեսնում եմ ու համեմատում իմ նոր եղած ժամանակի հետ (2009 - 2010) ու զգում եմ թե ինչքան ջրեր են հոսել.. բայց ընդհանուր վերցրած էլի նույն բարիդրացիական մթնոլորտն ա )) Նորից հներն ու հավատարիմները տոն են տալիս, նորերն էլ ապահովում են ֆորումի հետաքրքրությունը :)
Տհաճ զգացումա, երբ մեկին, ում էդքան սրտիդ մոտ ես ընդունել երկար ժամանակ, մի օր կարողա շատ խորը վերք թողնի հոգուդ խորքում, որ անընդհատ հիշես ու հիշես...
ես քեզ չեմ մեղադրում , միակ պատժելին ես եմ....
Անձրև էր գալիս: Իսկ ես` այնց, հիըռ քամթ դի սոննէ... մայրս ինձ փոքր ժամանակ ասում էր "սատանի հետին կրունկ": Հա բայց, ախր, ինչի? այ մամ.
- Որովհետև թարս ես:
ես սենց չէի :) ու հիմա էլ սենց չեմ, երբեք չեմ եղել ու չեմ էլ լինի :)
որտև ես ատում եմ սենցը
իսկ դուք ամեն մեկի մեջ փնտրում եք սենցը ու գտնելով՝ հիասթափվում
ո՞վ է մեղավոր
կյանքում չէի մտածի, որ սենց հաճելի ա գործից դուրս գալը :yahoo
E-la Via
31.08.2013, 22:42
Օր...
Ամուսնացավ Կրակս.. հուզվել էի էնպես , ոնց երևի քրոջս հարսանիքին կհուզվեի: Երջանիկ ա ու երջանիկ ա լինելու, շա՜տ...
Հիշվեց քոթոթիս մալինա ուտելու անկրկնելի արարողությամբ... Ժպտիկս...
Տրվեց կայծակնային հրավառություն: Ուզում եմ մտածել իմ պատվին:
Ու, որ ամենակարևորն է, վերջապես ավարտվեց օգոստոս ամիսը:
Սալյուտ, Վեռա:
Alphaone
31.08.2013, 22:51
Կարդում եմ, թե ոնց են գրածս քլնգում, լացս գալիս ա: ես էլ գիտեմ, որ վատ ա, ահավոր վատ, մի հատ էլ վերքիս բարբիկյուի սոուս... Էս շաբաթը ես հեչ մրցութային չէի
:(
Վատ մարդիկ չկան:Հայացքներն են տարբեր...
Սովորաբար ես սենց բաներ չեմ գրում, իսկ հիմա ահավոր ցանկություն ունեմ գրելու: Սովորաբար ես սենց բաներն իմ մեջ եմ ապրում, բայց հիմա ուզում եմ կիսվեմ, ու չգիտեմ թե ինչի:
Սեպտեմբերի 1-ն իմ համար խայտառակ կարևոր օր ա: Ոչ թե նրա համար, որ էդ օրը ուսումնական տարվա մեկնարկն ա, այլ որտև էն բացառիկ ծննդյան օրերից ա, որի օրը ես հիշում եմ: Սեպտեմբերի 1-ը մորաքրոջս ծնդդյան օրն ա: Ամեն տարի նշում ենք, ամեն տարի: Ու երբեք նշելուց մորքուրս չի լինում: Ամեն տարի ես իրանից ավելու ու ավելի եմ օտարանում, ու մեկ է, ամեն տարի ավելի ու ավելի կապվում ու սիրում, երազում, որ գոնե իր ծնունդին նույն սեղանին նստենք: Մորաքրոջս իրականում մի քանի անգամ եմ տեսել, որովհետև ինչ մեկնել է Ամերիկա (էդ իմ ծնվելուց էլ առաջ էր), մի քանի անգամ է հաջողացրել գալ, բայց մեկ է, ինչ-որ տարօրինակ ու ջերմ կապ կա:
Մորաքույրս միակ ազգականս չի, ով արտասահմանում է ու ում քիչ եմ տեսնում: Բայց մորաքույրս էն մարդն ա, ում պատճառով ես հասկանում եմ, որ ազգակցականությունը ոչ թե դատարկ հասկացություն ա, այլ կապող, հարազատացնող մի բան: Որ «նույն արյունը» ոչ թե ուղղակի գեղեցիկ արտահայտություն ա, այլ ինչ-որ ջերմ, կարևոր երևույթ:
Ու մորքուրիս գնալով ավելի ու ավելի շատ եմ կարոտում: Գնալով ավելի ու ավելի շատ եմ ուզում, որ ապրի կողքիս, մեր հետ:
Մորքուր ջան, ցավդ տանեմ: Ես գիտեմ, որ դու էս գրածս չես կարդալու: Կարդալու լինեիր, չէի գրի, որտև գիտես, ես քեզնից միշտ ամաչել եմ, ու էդ էլ չգիտեմ ինչի է էդպես, բայց ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտում: Մորքուր ջան, ձևի գտի, արի: Դու մեզ պետք ես: Կենա՛ցդ:
Ruby Rue
01.09.2013, 04:56
Փոքր ժամանակ, հազարավոր երեխաների պես, իմ խելքն էլ էր գնում կիսաֆաբրիկատ ապուրների ու լապշաների համար: Հենց մամաս տանը չէր լինում, տատիս ստիպում էի, որ գնի ինձ համար, հետո վրան եռացրած ջուր լցնելով այնպես էի ուտում, ասես աշխարհի ամենահամով կերակուրն էր...
Հիմա քանի րոպե է նստած նայում եմ դիմացս դրված կիսաֆաբրիկատ սնկապուրին եմ նայում ու համարձակությունս չի հերիքում գդալը բերանս տանել… Հերիք չի արտաքնապես մաննի կաշա էր հիշեցնում, դեռ մի բան էլ՝ բաղադրության մեջ Մենդելեևի ողջ աղյուսակը կար: Մամայիս պատրաստած սնկապուրը հիշեցի, երբ ննջասենյակից բույրը զգում էի ու վազում խոհանոց, որ արագ ուտեմ:
Ճիշտ են էլի ասում, մինչև մի բան չկորցնես, դրա իսկական արժեքը չես զգա, էստեղի ժելեյանման մալինայի մուրաբան վկա...
Բայց քաղցը բռնեց ձեռքիցս ու գդալը բերանս տարավ:
Զուգարանի բաժին դառնա այս ապուրը, ես դեռ մի քանի բանան ու կես տուփ շոկոլադ ունեմ: :)
My World My Space
01.09.2013, 06:38
էս առավոտ գիշերով բա՜ն չեմ ասում...
ուղղակի...
նմանն ըզնմանին գտանէ...
Հ.Գ. կակ յա ռանշե էտը նե զամեծիլ...
My World My Space
01.09.2013, 10:09
Անարժաններին կողքդ տեղ մի՛ տուր: Թե չէ ընթացքում իրանց արժանավորի տեղ կդնեն, ու երբ մի օր զզված կողքիցդ սիկ*** անես, կարան վիրավորվեն ու դաժե պատիվ պահանջեն...
© ԵՍ
Չափազանց լավ դեպքեր պատահեն, թե չափազանց վատ - վերջնական արդյունքում դրանք վերածվում են կպչուն մտքերի
Փոքրիկ շրջմոլիկ
01.09.2013, 17:22
Ենքան ասեցին սեպտեմբերի մեկ, սեպտեմբերի մեկ, ես էլ իմ առաջին դպրոցական տարին հիշեցի, չնայած իմ սեպտեմբերի մեկը վաղն է լինելու ու ոչ թե դպրոցական, այլ երրորդ կուրսի առաջին զանգ :)
Ես երևի առաջին զանգին ամենատխուրն եմ եղել ոչ թե նրա համար, որ մամայիս էի ուզում, կամ ուզում էի գնայի բակում խաղայի, այլ որովհետև աչքս ահավոր ուռած էր, չէի կարում աչքերս բաց պահեի, որ գոնե առաջին դասընկերներիս տեսնեմ:
Իսկ դրա պատմությունը հետևյալն է: Բակի երեխեքով պախկվոցի էինք խաղում, ես թաքնվել էի մուտքի դռան հետևում, դուռն էլ փակել էի: Դռան բռնակի կողքը անցք կար, մոտենում եմ որ նայեմ ծակից, մեկ էլ շրըմփ՝ փակողը՝ մեր բակի ամենաչար տղեն, ոտքով ուժեղ դռանն է խփում, որ տեսնի հետևն ով կա, բռնակն էլ ուղիղ աչքիս է խփվում :)) (են ժամանակ լացում էի, թե հիմա ինչի վրա եմ ուրախացել` չգիտեմ): Մի րոպեում աչքս ամբողջությամբ ուռում, փակվում է ու ինչքան էլ սառը թրջոց է դնում մամաս` չի անցնում: Եդպես երկու օրից գալիս է սեպտեմբերի մեկը, ես փակ աչքերով գնում եմ դպրոց:
ամենաշատը մոտս են ա տպավորվել, որ առաջին օրը բակում գազով փուչիկներ երկինք թռցրեցին, բոլոր երեխեքը գլուխները վերև ծափ էին տալիս, ուզեցի ես էլ գլուխս բարձրացնեմ, նայեմ, են էլ աչքս նենց ջուր լցվեց, որ հանձնվեցի` գլուխս կախեցի :(:)
Alphaone
01.09.2013, 20:41
Որոշել էր հոգին ծախել սատանային:
Սատանան լսեց:
Խաչակնքեց:
Փախավ....
Չեմ հավատում,որ 10 տարի առաջ սեպտեմբերի մեկին գնացել եմ դպրոց ու հիմա վերջին տարինա:Կանգնած եմ առաջին դասարանցիների կողքին:Երկու անատամ առաջին դասարանցիներ իրար կողք կագնած խոսում են:Նրանցից մեկի մայրը կանչումա ու մի քանի ֆոտո անում:Մի օր էդ նկարը իրենցից մեկը կբերի դպրոց :Բոլորը կնայեն,կծիծաղեն՝ոնց որ մենք,երբ փոքր ժամանակվա նկարներից բերում են հերթով ձեռքից ձեռքա գնում:Իմ ներկան իրենց ապագանա,մի օր իրենք էլ նույնը կզգան ինչ-որ ես հիմա:8/ես ինչ մի փիլիսոփայում եմ,չէ մի չէ,իրենց ապագանա,աստված գիտի էն ժամանակ ոնց կլինի/:Չէ՜,առանձնապես տխուր չեմ,առանձնապես չեմ հուզվում,բայց լացս գալիսա,ոչ թե նրա համար,որ դպրոցի վերջին տարինա,այլ որ էն նկարի օրից տաս տարի արդեն անցելա:Էն նկարի ,որտեղ իմ ատամների կեսը չկա ու ես կագնած եմ ինձ դասարան տանող՝խանութպանի թոռան հետ,ով արդեն երեխաներ ունի:Հիշում եմ մինչև առաջին սեպտեմբերի մեկ ոնց էինք պայքարում,որ դիմացի երկու ատամները չընկնեն...
Դե որ բոլորդ խոսացիք, իմ մոտ էլ հիշողություններս եկան...
վաղուց մոռացել էի իմ դպորացական Սեպտեմբերը հիշելը, բայց այսօր ձեր շնորհիվ նորից հիշեցի...
հիշում եմ, թե էս վերջին օրը ինչքան խառը օր էր, ու հիշողությանս մեջ էն մաստիկայի հոտնա, որը դուր էր գալիս երևի, որ արթնանում էի դպրոց գնալու, էն մաքուր ու շողշողուն շորերը , որոնք մաման արդուկում էր, ու կախում աթոռի մեջքից, սիրուն պայուսակս, որ լի էր նոր տետրերով , ռետիններով, նկարչական ալբոմներով, գունավոր զանազան մատիտներով ու գրիչներչով, մեծ տարիքում, և այլևայլ գրենականով, որ շտապում էինք օգտագործել դպրոցում, էն կազմերի, ու գրքերի հոտը, մմմմմմմմ....
էն թեյը, որ միշտ սառում էր, մաման ասումա.
- Բոլորը դպրոց էին գնում, իսկ դու դեռ դանդաղ թեյ էիր խմում, - ու մինչև հիմա, էդպես դանդաղ ես հաց եմ ուտում...հիշեցի նաև էն սիրուն մազակալներս, որ մաման սիրով էր ընտրում, հագուստս որ տարբերվում էր բոլորից, ու նախանձի տեղիք էր բոլորի համար, մեկա ես տարբեր էի, ծաղիկներս որ գրկում էի, ոնց որ աշխարն ինձ տային, որ պիտի նվիրեյի ուսուցչուհուս.......
օօօ, ինչքան բան կար հիշելու, վերհիշելու....
կարոտեցի քեզ Մեմե ջան....ժպիտով ու կարոտով եմ հիշում ինձ, ու էս ամենը միշտ հիշողությանս մեջ մեխված է...
հ.գ՝ճուտիկներ , դպրոցական ունեցող ակումբցիներ, ու դպրոցական ակումբցիներ, շնորհավոր Սեպտեմբերի 1 կամ 2, թող ժպիտով ու լավ հուշերով լի լինի ձեր դպրոցական օրերը, ոնց իմնա եղել..:flower.;)
Alphaone
01.09.2013, 22:21
Նայում եմ եղանակի տեսությունն էս անիծյալ քաղաքում ու ինձ Վեներայի (http://www.akumb.am/showthread.php/64875-%D5%8C%D5%A5%D5%B5-%D4%B2%D6%80%D5%A5%D5%A4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB-%C2%AB%D4%B1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%A8%D5%9D-%D5%B4%D5%A5%D5%AF-%D6%85%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB?p=2433440#post2433440) վրա զգում :)
StrangeLittleGirl
01.09.2013, 23:57
Միշտ մտածել եմ՝ հայերից բեթար հացակեր ազգ չկա: Մինչև հոլանդացիներին հանդիպելը :)
Մոտս նենց զգացում ա, որ 9 ամսից ես ավելի շուտ կծննդաբերեմ, քան թե կզորացրվեմ: :unsure
Նաիրուհի
02.09.2013, 12:08
Ես չգիտեմ՝ ում համար ոնց է բացվել էս առավոտը, բայց ինձ համար էսօրը երեկվանից լավն է ու յուրահատուկ, ու «ընդամենը» մի պարզ պատճառով։ Վերջին ամիսներին շատ եմ սպասել էս օրվան, եսիմ ինչի, բայց նենց անհամբեր եմ սպասել, ասես շատ մտերիմ մարդու մասին է խոսքը։
Հա´, քեզ էդքան մոտիկից չճանաչելով էլ շատ եմ սիրում։ Կարոտել եմ։
Բարի վերադա՜րձ, Բյո´ւր :kiss :love
Sagittarius
02.09.2013, 15:49
Բայց Pink Floyd-ը ձայնապնակով /մեղա-մեղա :))/ ի՜նչ լավ ա հնչում: :love
Շատերին թվում ա` ես շատ ակտիվ, նախաձեռնող, ճարպիկ, խորամանկ, մի խոսքով ճըտ-պըտ աղջիկ եմ, բայց էդ էնքան էլ տենց չի... այսինքն տենց ա, բայց մասամբ...իրականում մեջս մի դինջ կա` լավ խորը քնած... հա', ես իրան միշտ քնած եմ պահում, ուղղակի մեկ-մեկ, որ իրա մոտ արթնանալու հզոր ցանկություն ա լինում, ես արդեն անակարող եմ լինում ինչ-որ բան փոխել ու ստիպված հանդուրժում եմ էդ դնջին:
Հ.Գ. երկու օր ա` էդ ապուշը զարթնել ա ու չի ուզում քնի...չգիտեմ ոնց քնացնեմ դրան, որ նորից սկսեմ կիսատ թողած թեզս ավարտին հասցնել: Դաժան ա: :(
Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk 4
Փաստորեն մարդու ուղեղը հոտերն էլա հիշուղության մեջ պահում...
Շատ դեպքերում «բարեգործական ակցիա» արտահայտությունը հավասար է «գովազդային ակցիա»-ին.... :(
Էս քաղաքում իմ բարության մասին լեգենդներ են պտտվում: Աղավնին չէր կարում թռնի, մոտեցա ասի տեսնեմ ինչի: Ոչնչով չկարեցա օգնեմ: Կանգառում մի հատ աղջիկ քիթը քշտեց իմ ձեռքերի հոտից: Մինչև ինքը սիգարետը հանգցնում էր տրանսպորտը եկավ: Ես գրպանիցս հանեցի մանրը, ծռտախառը ճլպացրի վարորդի առաջ, նա վերցրեց ու դասավորեց տեղերով: Նստել, սպասում եմ, չի շարժվում: Ականջս բացի, լսեմ էս աղջիկը ասում ա որ փող չունի: Վարորդն անտարբեր գլուխը թոթվում ա: Սա էլ իր մարմնական ծառայություններն է առաջարկում: Վարորդի դեմքին մկան անգամ չի դողում, նորից գուխը տարուբերում է... ու մարշուտկան շարժվեց:
Տաքսիստը սաղ ճամփին գլուխս տարավ, «բացատրելով», որ Հայաստանում բոլոր բիզնեսների մեջ Սաշիկը հիսուն տոկոս փայ ունի: Մեռա հասկացնելով, որ խոսելու զահլա չունեմ, բայց ինքը չէր հասկանում: Մտածում էր, որ իրա ասածին եմ թերահավատ, ու ավելի էր «մանրանում»: Ընդհուպ հասավ էնտեղ, որ ոչ միայն բոլոր մեծ, այլ բոլոր փոքր բիզնեսների մեջ փայ ունի: Որ տեսավ էլի անհաղորդ նստած եմ, ավելի կոնկրետացրեց.
- Ախպերս, ջոգում ես, դաժը ես՝ անհատ տաքսի քշող, իմ աշխատածի կեսը թեկուզ ոչ պրյամոյ, բայց իրան եմ տալիս:
Իջնելուց արդեն լավ ներվահան եղած էի: Հազարի փոխարեն հինգհարյուրանոց մեկնեցի ու ասեցի.
- Ախպերս, մնացածը ես պրյամոյ Սաշիկին կտամ, պետք չի դու միջնորդ լինես:
Two-Face
03.09.2013, 11:54
Բայց ինչ հավես ա, որ ինստիտուտդ քո տան մոտից երկու քայլ ա: Հիմա կարամ ամեն օր գամ, մի երկու րոպե կոմպից օգտվեմ: :))
armen9494
03.09.2013, 17:44
Էսօր մի տեղ կամերաների հետ կապված գործ էինք անում, ըտեղի աշխատողի հետ էլ խոսում էինք: Խոսքի մեջ մեկ էլ ասեց լավ կամպյուտռշիկ եմ գտել, մի ուրիշ կարգի լավ մասնագետ ա: Հարցրեց անունը ի՞նչ ա, ասեց Արտակ: Դե ես էլ Արտակ անունով մի կամպյուտռշիկ գիտեմ, ասեցի տենաս ինքն ա, թե՞ չէ :))
Ասեցի ազգանունը գիտե՞ս, ասեց "հա, մոտս գրած ա, բայց չեմ հիշում": Ասեցի Գաբոյա՞ն ա, բա "հա՜ հա, ինքն ա: Հը՞ն, լավ մասնագետ ա, չէ՞" :
Աթեիստ ջան քեզ գովում են :))
Մայրենի 4-րդ դասարանի գրքից.
<<Մի անգամ Հիսուսն իր շուրջն հավաքված մարդկանց մի այսպիսի պատմություն պատմեց...>>
[Ուղեղներ հարթեցնելու պրոցես]
Two-Face
03.09.2013, 19:21
Առաջին օրը համալսարանում ու միանգամից գռուզիտ արին:
http://i.imgur.com/HKoTVgH.jpg
Էս վերջերս սկսել եմ Նաիրուհու օրագիրը կարդալ, մեկ մեկ զարմանում եմ իմ վրա,:8 մենք անչափ շատ ենք իրարից տարբեր , բայց էդքան տարբեր լինելով, իր մտքերը ինձ համար թվում են հարազատ...
հետո պատահականություն էր, թե ոչ, տեսա որ դու էլ անտարբեր չես անցնում իմի կողքով...:oy
Թենքս Լիլ...էստեղի մեծերից, քչերինն եմ կարդում սիրելով ...
MWMSինն եմ սիրում , մեկ էլ Յոժիկինը., Agni , CactuSօul, Keyboard..:love:love
շատ բաներ եմ սովորում ձեզանից, թե՛նքս...;)
գրելս էլ չի գալիս, սենց բա՞ն կլնի :) լա՜վ, որ սկսել եմ՝ ասեմ՝
իմ կոնֆլիկտային բնավորության մասին լեգենդներն էնքան մեծ ծավալների են հասել, որ ուշադրություն չդարձնել ուղղակի հնարավոր չէ։ Դրան էլ գումարվել է ձեռք բերածս համբավը, էս անգամ՝ ագռեսսորի :D ու էդ ամենին էլ գումարած հազար ու մի կախվածություն, մեղմ ասած խիտ գրաֆիկ, շոգ, ոչ մի կերպ չմեղմացող ալլերգիա արևից, փոշուց, սուր հոտերից... էլի ամառն անցավ, ավելի ճիշտ կորավ։
բարի գալուստ սեպտեմբեր, ես քեզ չէի սպասում անհամբեր, բայց արի կլնի դու նենց անցի, որ հոկտեմբերն էլ հավեսի ընկնի ու մինչև նոր տարի սաղ տեղը ընկնի, օ՞կ, բրո ;)
Էս սեպտեմբերի հետ մեր թաղամասում մի էնպիսի երևույթ սկսեց, որ շատ նման ա ձկների ձվադրման շրջանին: Բայց եթե ձկները ցատկերով շարժվում են գետի ակունքներ, ապա բնակիչների շրջանում ոչ թե բեղմնավորման շրջան ա բացվել, այլ արձակուրդների ավարտի, ուսումնական տարվա սկսման հետ երթուղային տրանսպորտն սկսել ա գերծանրաբեռնված աշխատել:
Ու հնարամիտ ուղևորները, ինչպես և ձկները, ճարպիկ շարժվում են երթուղայինի ակունքները, մինչև «կանեց», հլա մի բան էլ էն կողմ, իհարկե, ոչ թե ձվադրելու, այլ տրանսպորտ գոնե մուտք գործելու ակնկալիքով:
Իսկ դուք էլ ասում եք աշո՜ւն, աշո՜ւն:
Երեկ հավաքվել էինք զորամասի ակումբում "պալոչկա" (դրամական բավարարում) ստանալու, ամբիոնին կիթառ կար հենած: Գայթակղությանը չդիմացա, վերցրեցի, սկսեցի Տառեգա ու Ալբենիս բորշել նվագել: Տղերքը սինխրաֆազատրոն հայացքով նայեցին ինձ ու պահանջեցին "Ձենգի, ձենգի ֆսյո-ֆսյո րեշայուտ" ու "Պռա մալադովը նառկամանա":
#idontwanttoliveonthisplanetanymore
#tyluchshebmurkusygral
#rufusjanstildgoxaca
StrangeLittleGirl
04.09.2013, 15:51
Սպանում ա, որ փողոցում ինձնից մի քանի տարով ջահել էրեխեք ինձ բարևում են ու ասում. «Բարև ձեզ, դուք ինձ դաս եք տվել»:
melancholia
04.09.2013, 21:55
Օրերն անցնում են, իսկ ես ամեն հաջորդ րոպեին ավելի եմ մթում ; Ուժեղ եմ դառնում?... չէ, պարզապես մանուկը մեծանում է հայացքիս մեջ; Շուրջը ամբոխն ու անհատները պայքարի մեջ են` Ես-ի պայքարի, հոշոտում են իրար ու ցեխոտելով անցնում; Չեն տեսնում, որ նույն ցեխը կեղտոտում է նաև իրենց հոգին, անունն ու դիմակը; Ես վախենում եմ կեղտոտվելուց;
Եվ ո՞նց է լինում, որ աղջիկները մեծանում են՝ իրենց չքնաղ արքայադուստր պատկերացնելով, ու սպասում են, որ մի օր հայտնվելու է սպիտակ նժույգով արքայազնը:
Պարզվեց գաղտնիքը: Էս ամենը գալիս է դեռ վաղ մանկությունից ու էն էլ որտեղի՞ց: Մանկապարտեզի՜ց:
Ահա թե ինչեր են սովորեցնում խեղճ էրեխեքին:
Թարգմանությունը՝ գերմաներենից:
Լինում է չի լինում (էն ով էր հեքիաթ ուզում, էկեք) մի թագավոր է լինում, անունը՝ Վաշվիշ :cry
Սա ունենում է երեք աղջիկ:
Արքայադուստր Ֆիիի :[
Արքայադուստր Բեեե :beee
Ու արքայադուստր Քիսսի :kiss
Վաշ-վիշն ուզում է իր աղջիկներին ամուսնացնել:
Գալիս են արքայազները:
Տգդին-տգդին:
Տեսնում են աղջիկներին ու հասկանում, որ չեն ուզում կնության առնել արքայադուստր Ֆիիիին, չեն ուզում կնության առնել արքայադուստր Բեեեին, այլ ուզում են ամուսնանալ արքայադուստր Քիսսիի հետ:
Գալիս են արքայազները:
Տգդին-տգդին:
Արքայադուստր Քիսսին տեսնում է նրանց ու հասկանում, որ չի ուզում ամուսնանալ ոչ մեկի հետ:
Խե՜ղճ թագավոր Վաշվիշ: Խե՜ղճ թագավոր Վաշվիշ:
Բայց օրերից մի օր, հեծնած սպիտակ նժույգը, գալիս է արքազայզն Մուահը :kiss
Տգդին-տգդին:
Անցնում է թագավոր Վաշվիշի սենյակով, անցնում է արքայադուստր Ֆիիիի սենյակով, անցնում է արքայադուստր Բեեեի սենյակով, հասնում է արքայադուստր Քիսսիի սենյակ: Արքյազն Մուահը ու արքայադուստր Քիսսին տեսնում են իրար ու հասկանում, որ ուզում են ամուսնանալ:
Ցտեսությո՜ւն թագավոր Վաշվիշ, ցտեսությո՜ւն արքայադուստր Ֆիիի, ցտեսությո՜ւն արքայադուստր Բեեե:
Տգդին-տգդին:
Տգդին-տգդին...
http://i44.tinypic.com/duxx4.jpg
Mephistopheles
05.09.2013, 04:45
Ես "բաժակ" ունեմ… ապակե բաժակ, որի մեջ ամեն օր ջուր եմ լցնում ու կում-կում խմում, ըմբոշխնում… ամեն անգամ շուրթերս մոտեցնելիս ջուրը նեկտարի նման, մազային երևույթի համաձայն ծրում ա վեր ու լցվում բերանս պատելով լեզուս, որի շնորհիվ ես զգում եմ ջրի քաղցրությունն ու կենարարությունը… և այսպես կում-կում ըմպում եմ ու մտածում… Imagine…
Փոքր ժամանակ երբ շաա՜տ ծարավ էի լինում, ջուր խմելուց ասում ի, «ոչ մեկ էսքան համով բան չի խմել», բայց երբ ծարավ չէի լինում՝ զարմանում էի թե ինչու՞ չեմ ուզում խմել էդ համով բանը: Զգում ի, որ մի տեսակ տհաճությամբ եմ խմելու ու էդ իմ համար զարմանալի էր:))
StrangeLittleGirl
05.09.2013, 16:47
Ինձ անընդհատ թվում ա, որ Հայաստանի հետ կապված խնդիրները միշտ չափազանցնում են, որ ամեն ինչ էնքան վատ չի, ինչքան մարդիկ համարում են ու որ մարդիկ էնքան անզոր չեն, ինչքան իրանք կարծում են: Ինձ թվում ա` աշխարհում շատ երկրներ կան, որտեղ կյանքը Հայաստանից վատ ա, բայց որտեղ մարդիկ պակաս են դժգոհում:
Հ.Գ. Գրածս բացարձակապես կապ չունի Մաքսային միության հետ:
Շուտով 22-ս կբոլորեմ, բայց մինչ օրս մի պարզ ճշմարտություն գլուխս մտցնել չի հաջողվում:
Չեմ ուզում գիտակցել, որ չափից դուրս շատ հեռատեսությունը հաճախ կարող է բացասական ու տհաճ հետևանքներ ունենալ: Լուրջ եմ ասում:
Վաղուց ժամանակն է հասկանալ, որ հնարավորինս չափ պիտի աշխատել ապրել ներկա պահով ու հետոյի մասին մտածել մենակ էդ հետոն գալուց հետո: :))
Հասարակ մի բան. եթե հիմա հաց ես ուտում, ապա պիտի կենտրոնանաս միայն ուտելու վրա`
էդ ընթացքում առանց մտածելու` վերջացնելուց հետո սուրճ խմել, թե ոչ:
Ինչի՞... որովհետև կարող ա պարզապես չհասցնես խմել: :))
Վատագույն դեպքում, ասենք, կարող է ուտելիքդ մնա կոկորդումդ, խեղդվես, մեռնես: Էլ ի՞նչ սուրճի մասին կարող է խոսք լինել:
Լավագույն դեպքում էլ կարող է պարզես, որ տանը սուրճ չկա...կամ էլ ջուր չկա, գազ չկա...ու հազար ու մի բան կա (երևակայությունս էսքան հերիքեց ուղղակի): :)
Հիմա....Ինչի՞ համար էր էս ցնդաբանությունը:
Պարզապես ինձ ու ինձ նմաններին ուզում եմ հիշեցնել, որ պետք չի բարդացնել մեր`
առանց այն էլ բարդ կյանքը` վաղօրոք ինչ-որ անկապ բաների մասին մտածելով:
Օրը կգա, կմտածենք: :)
Պետք չի ինձ նման հիվանդագին ձևով հեռատես լինել:
Չգիտեմ` ում ոնց, բայց ինձ դա շատ ա վնասում:
Էդ վնասն էլ հիասթափությունների տարափի տեսքով ա լինում:
Հա, ի՞նչ քիչ ա: Պահով ապրենք էլի... Մի՞թե դժվար բան կա էդտեղ:
Հ.Գ. Ուխխխխ, թեթևացա
Որոշել էի մի հատ նկարվեմ գցեմ լուսանկարների թեմա, էն էլ էս երկօրը իմացա, որ նկարներում աուրան էլ ա դուրս գալիս։ Մտածեցի, ոնց են մարդիկ թանձր սևի հետևում տարբերելու իմ հրաշագեղ դիմագծերը ու հրաժարվեցի էդ մտքից։
հեռախոսս ռադիոյի էֆեկտ ունի, երբ ես մտնում եմ Ակումբ. կարդալ կարող եմ ինչքան ուզեմ, իսկ գրել՝ ցավոք, ոչ :)
anahit96
06.09.2013, 12:19
Նոր ֆոբիա եմ հայտնաբերել մեջս.վախենում եմ խոսելուց ու սեփական կարծիքս հայտնելուց
Ebay-ից ինչ առել եմ, դեռ նորմալ ուղարկել են, նորմալ տեղ է հասել, իրանք ինձ են շնորհակալություն ասել, ես իրանց: Բայց միշտ մտքովս անցել ա, իսկ տեսնես իրականում իրանց ձեռ տալի՞ս ա Հայաստան ուղարկելը, թե՞ էդ շնորհակալություն-մորակալությունը դնում են, նորմալ ուղարկում են զուտ նրա համար, որ ես ինքս իրանց բացասական չգնահատեմ, ռեյտինգները չգցեմ, իսկ իրանք իրանք կոնկրետ էդ գործարքը վնասով են անում:
Չգիտեմ, վստահ չեմ կարող պնդել: Բայց որ ինչ էլ առել եմ, shipping անելուն պես գինը բարձրացրել են ու իմ հաջորդ առնողների համար ավելի թանկ ա եղել, փաստ ա :D
Alphaone
06.09.2013, 13:34
Էսօր մի դիսկ ընկավ աչքովս, դեն էի նետել, մերոնք էլ առանց նայելու ինչ է, տեսել էին թափելու ենթակա թղթերի մեջ դիսկ կա, բերել, դրել էին դարակս... Հիստերիայի մեջ էի:
Նախապատմություն:
Դիսկը գնելուց մտա խանութ, պստոներ պիտի գային տուն, խնդրեցի մի էնպիսի դիսկ, որ մուլտեր լինեն, բայց մեծերին էլ հետաքրքիր լինի: Ու ինձ տվեցին պոռնոգրաֆիկ բյույթի մուլտեր, ուժա՜ս, բերեցի, առանց նայելու ինչ է, ոնց է, պստոների մոտ միացրեցի, կատաղած անջատեցի, հանեցի, դրեցի տուփի մեջ ու տարա նետեցի աղբարկղը: Հետո պարզվեց շտապելուց ուրիշ դիսկի տուփի մեջ եմ դրել, ընկել եմ երեխաներով ու միայն դատարկ տուփն եմ նետել, դիսկը դեռ կա:
Դրեցի հին դիսկերի հետ, որ կամ անորակ էին, կամ վնասված, դիզայնի համար էի օգտագործում, թեև վստահ էի, որ իմ ուզած դիզայնն էդպես էլ չեմ անի: Փոխարենն ընկերուհիներիցս մեկին հարկավոր եղան, արկղը տվեցի, ոնց էր ստացվել, բոլոր դիսկերը դատարկել էր տեպրակի մեջ, տարել էր, այդ չարաբաստիկ մեկը թողել արկղի մեջ, հետո տանեցիները երևի մտածել էին իմ դիսկերից է, բերել, դրել էին դարակս: Ես էլ տեսնում եմ դարակումս անծանոթ դիսկ, բացում, ուղղակի զզված վերցնում, շպրտում հին թղթերով, գրիչների մնացորդներով ու գրասենյակային այլ թափոններով արդեն գրեթե լիքն արկղի մեջ, որ թղթերի հետ տանեմ, թափեմ վերջապես... Արդյունքում աննորմալությունն էլի հայտնվում է իմ դարակում: Էսօր արդեն հախից եկա՝ ուղղակի մեջտեղից կոտրեցի: Մնաս բարով, թյուրիմացություն, սրանից հետո կյանքում առաջին պատահած դիսկը չեմ գնելու. մի ժամ մանրամասն բովանդակությունը կկարդամ, նոր կվերցնեմ:
ինչաա կատարվում Երևան քաղաքի սրտում...:yahoo
զբոսնում էինք, մտքովս էլ չէր անցնում որ ֆուտբոլ կա, ու ինչքան էլ զզվում ես, ( չքարկոծել, էդ իմ կարծիքնա) մեկա, որ տեսնում ես սրճարանեներում հայերով պարում են գոլից հետո,:dance սիրտդ մարմնիդ մեջ այս ու այն կողմա լինում, թպրդումա, որ հասկանում ես, խփեցին, ու պակերացնում եմ ինչա էդ ամենը ֆուտբոլասերների համար:good...
շնորհավոր հայեր ջաաաաան...:bux:
հ.գ՝ այ հիմա ախպորս էլ հասկացա, որի վրա ամեն օր գրեթե խոսում եմ ֆուտոբլի մեկնաբանի ձայնը բարձրացնելու ժամանակ:pardon:}
հ.գ.գ ՝ վաղուց էմոցիաներս չէի արտահայտել էսքան սմայլերով...
My World My Space
07.09.2013, 16:17
Ես էն սերնդից եմ, ում համար բուտիկը դպրոցական պայուսակի գրպանում տեղավորվող փոքր բուտերբրոդն էր... :(
Alphaone
07.09.2013, 17:29
Մի ժամանակ, երբ առողջություն էին մաղթում, մի տեսակ արհեստական ու շաբլոն էր թվում: Արդեն մի տարի է, որ խրոնիկ տոնզիլիտ ունեմ: Վիրահատել չէի ուզում, քանի որ բուժելու հույսը չէի կորցրել, դրան գումարվել է իմաստության ատամս (աճելու ժամանակ գտավ, էլի :( ) : Յուրաքանչյուր ամիս գոնե մի շաբաթ գրեթե անկողնային հիվանդ եմ լինում՝ գլխացավ, ջերմություն, բորբոքում. կյանքը վաղուց դադարել է լիարժեք համարվել, գումարվել են անքնությունը, ոչ թե համակարգչի դիմաց նստել, չքնել անքնությունը, այլ՝ տառապագին շուռումուռ գալ ու չկարողանալ քնել անքնությունը: Ամենաահավորն այն է, որ չեմ իմանում երբ կսկվի բորբոքման սրացումը, երբ չէ, բոլոր պլաններս ահավոր խախտվում են, կյանքում պարտաճանաչ րեմ եղել, բայց հիմա անպարտաճանաչությունը դարձել է անխուսափելի ու սկսել եմ ինձ ատել: Չեմ հասկանում, ինչո՞ւ եմ համառորեն կառչում բուժելու գաղափարից, աննպատակ ողողումներ անում ու չեմ վիրահատում, մի կողմ նետում նշագեղձերս: Ուղղակի հիշում եմ, որ սովորական ատամի բորբոքումը մի աննորմալ ատամնաբույժի պատճառով վիրահատությամբ ավարտվեց ու վախենում, որ հիմա էլ աննորմալ վիրաբույժի պատճառով... Թե ուրիշ պատճառ կա՞, ավելի խորը, հոգեբանական, որ դեռ ի վիճակի չեմ հասկանալ: Առողջ լինել եմ ուզում, ուզում եմ առաջվանը լինել, բայց վախենում եմ, որ վիրահատությունից հետո հայտնաբերեմ, որ հիմիկվա վիճակիս պատճառը ոչ ատամներն են, ոչ էլ նշագեղձերի բորբոքումը, որ ես իրականում սկսել եմ ինձ խղճալ, որ փոխվել եմ, որ ոչ թե մարմինս է ախտահարված, այլ՝ հոգիս:
Ամեն ինչին գումարած հիստերիկի մեկն եմ դարձել, ճանճի տզզոցը բավական է, որ սրտիս աշխատանքն արագանա, գլուխս ցավից պայթի ու ինձ հետ բառ փոխանակելը դառնա անտանելի:
Ուզում եմ վերադարձնել ինձ, ուզում եմ ինձ միշտ առողջություն մաղթեն, որ էլ երբեք-երբեք չհիվանդանամ: Որոշել եմ, հենց մի քիչ բորբոքումն անցնի, վիրահատելու, մի կողմ եմ նետելու նշագեղձերս: Այդ դեպքում, եթե անգամ հոգին ևս ախտահարված է, բուժելու մի բան կմնա...
Երբ որ ատելության փոխարեն գալիս ա անտարբերությունը, սկսվում ա վերջի սկիզբը :)
https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/544896_574632745930671_1356009973_n.png
Ուֆամանեսիմէ...
My World My Space
07.09.2013, 23:17
Էն, որ մի երկրորդական փողոցով անցնում ես, ու տենում ես, որ հարյուր մետրը մեկ մի վեդրո ասֆալտով փոս են լցրել, ուրեմն էդ փողոցում ընդամենը թաղապետի շոֆերի ընտրություններ ա էղել…:))
Բայց ինչքան ճիշտ երաժշտություն ա ջազը՝ էն էլ կենդանի կատարմամբ... էն որ օրգանիզմիդ բոլոր բջիջները խառնում ա իրար...
իրանք կատաղած վազվզում են ամբողջ մարմնովդ , իսկ դու :love
...պիտի մի ձև արտահայտես էդ ամենը... ոտքերդ ռիթմի հետ սկսում ես հատակին խփել...
զգում ես երաժշտությունը ողջ մարմնովդ՝ ոտքերիդ ծայրերից մինչև մազերդ... էդ ի՜նչ գյոզալ զգացողություն էէէէէր... Ադամ Ռապա :love ի՜նչ հավես տիպն ես դու... սիրեցի :oy
Էս օրը օրացույցումս կարմիրով եմ նշելու... էս էն ամենաերջանիկ օրերից էր
Այ գա՞նձ, ապրես, որ էկար ու լիակատար դարձրեցիր օրս.... :love
Հ.Գ. երևի կկարդաս էլի :D
impression
08.09.2013, 02:25
մի քիչ ուշացած գրառում :)
Գնում-գալիս շոյում ա պայուսակը, որի մեջ արդեն իսկ ամեն ինչ դասավորել էր դեռ մի քանի շաբաթ առաջ: հետո ուղղում ա նոր գնված շորերը, որոնք կոկիկ դրված են մահճակալի կողքի աթոռին: վաղը մեծ օր ա: մի տեսակ կասկածանքով նայում ա խաղալիքների հսկա արկղին, բայց հայացքում ափսոսանք էլ ա զգացվում: ոչինչ, երբ պատրաստ լինի, ինքը կիմանա էդ մասին, էդ ժամանակ արդեն էսպիսի հայացք չի ունենա: հետո մորից խնդրում ա հեռախոսն ու զանգում ինձ: ես չեմ կարողանում հետը խոսել, ասում եմ, որ կզանգեմ երկու ժամից: երկու ժամ հինգ րոպեից նորից զանգում ա: ու ես հուզվում եմ նենց, ոնց հուզվում ես էն ժամանակ, երբ քեզ հետ կիսում են իրենց ամենանվիրական բանը, ինձ ստոր եմ զգում, որ երկու ժամ սպասացրել եմ, որ ինքը նստել խելոք նայել ա ժամին ու դեռ հինգ րոպե էլ ավել ա դիմացել, մենակ թե ասի ինձ էդ կարևոր նորությունն իր կյանքում՝ լիլ, գիտես, ես վաղը դպրոց եմ գնալու: :)
Գոռս, թող քո դպրոցական կյանքն էնպիսին լինի, որ էս քո թրթիռն ու սպասումը զուր չլինեն:
ինչիցա? որ ես մարդուն անգամ որ ուզում եմ սրտանց էլի ՞ապուշի՞ տեղ դնեմ մի տեսակ նեղվում եմ ներքուստ, ու հրաժարվում եմ էտ մտքից/հիմնակակնում էլի/,,, իսկ տեսնես մարդը որ ինձ ա դնում ՞ապուշի՞ տեղ հեչ նեղվում ա?
հ.գ. հարց, հեռացիր մտքիցս, պատասխանի մեջ մի խորացիր
Էսօր ձեռքս ընկավ տետրս,ուր մի ժամանակ գրում էի....Ամսաթիվ չկա,մոռացել եմ՝որ դասարանում եմ գրել...Կարոտել եմ դասատուներիս...
Մեկ մտքերըս փարոս դառնում
Լույս են տալիս իմ հոգուն,
Մեկ՝ նվազում,ասես հանգչում՝
Մթնում թողնում իմ հոգին:
Մեկ՝ ապագան վարդ է թվում՝
Քնքուշ մի վարդ բուրավետ,
Մեկ էլ՝ անհոտ փուշ ու տատասկ.
Ծուռտիկ ճամփա փոշեպատ:
Կամ փոշեպատ,կամ ծաղկազարդ
Ամենքն էլ ուղի ունեն.
Ամեն մեկը իր ճակատին
Մի ապագա է կրում:
Հովհաննիսյան Լուսինե,Հակոբյան Սվետ,ամեն հայերեն գրելուց ձեզ եմ հիշում...Երկար ապրեք...
Չհասկացվածները շարքից.
Չգիտեմ, և ես եմ լուռ, և դու ես սառը։
Որքանո՞վ ա հնարավոր, որ այս քաղաքում, իր կարկատած ցնցոտի հիշեցնող փողոցներով, հանդիպեն արյունն ու քարը։
Ինչ–որ մի անշուք փաբում իմ սպիացած ձեռքը (որն էսօր եմ վառել պատահաբար, ալկալիով, ցավի յոթ աստիճան, գրողը տանի) իջնի քո դեղնած մատներին ու դու հասկանաս, որ ես նա չեմ ում մասին երազում են քո նմաններն։
Դու երևի փնտրում ես աստվածուհու։
Չգիտեմ... և ես եմ քեզ համար ոչ ոք, և դու ինձ համար գրեթե նույնը։ Սովորականի նման, հիմա էլ ես պետք ա մտածեմ միայն իմ մասին,
Բայց սեփական լեզվիս թրջած գլանակը միևնույն ա արագ ա հասնում վերջին։
Սպիտակ անձկություն... բոլորն են մեղավոր, բացի ինձնից, ողջ աշխարհն ա սառը...
http://www.youtube.com/watch?v=BMiOE4WZUow
Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչ լավա,որ համբերություն ասվածը բաժակովա չափվում...Աստված իմ,բա որ տակառ լիներ...
Փոքրիկ շրջմոլիկ
09.09.2013, 00:50
Ամբողջ շաբաթ օրը տեղափոխություններով էի զբաղված: Պուճուր սենյակումս էլ բան չէր մնացել տեղափոխելու, որոշեցի այս անգամ էլ սենյակը տեղափոխեմ :) Իսկ իմ աչքը տան ամենահեռու, մեկուսացված սենյակի վրա էր: Այդ սենյակում մնալու համար պիտի մյուս երկու սենյակներն էլ տեղերով փոխեի, որ ծնողներս իմ արդեն հին սենյականման խցի մեջ չհայտնվեին:
Այդպես ամբողջ շաբաթ օրը զբաղված էի երեք սենյակների կահույքները պտտելով, քանդել- հավաքելով ու փոփոխելով: Դե բնականաբար իմ նոր սենյակը գլխավորն էր: Ինձ հերիք չէր են փաստը, որ սենյակս ուրիշ է, պիտի նաև ներսը լրիվ ուրիշ ձևով դասավորված լիներ: Ուզում էի անպայման շատ հարմարավետ ու գեղեցիկ լիներ: Եդպես ընկա սրտիս հետևից, ավելի ճիշտ՝ հակառակը ու րոպեն մեկ մի բան քանդում, տեղափոխում էի :sad:
Զրո ժամին կարծես ստացվել էր սրտիս հանգստացնել, իմ հանգստանալու ժամանակն էլ էր...
Բայց հետաքրքիրը գիտե՞ք որն էր: Որ որոշեցի պառկել ոչ թե սենյակին, այլ պատին նայող անկողնուն: Եվ ինձ համար շատ ավելի հաճելի էր դիմացիս դատարկ պատին նայելը ու նեղված կծկվելը, քան նոր, հարմարավետ, ամբողջովին ձևափոխված սենյակս պատկերացնելը:
Ուզում եք ամբողջ տունը տվեք ինձ, մեկ է ես սեղմվելու եմ պատին ու կծկվեմ :}; Մեծ տարածություններին չեմ հարմարվում էլի, հո զոռով չի՞:)
impression
09.09.2013, 00:57
մեկը լիներ, մի ձեռքս սառը սուրճ տար, մյուս ձեռս՝ սիգարետ, ու հարցներ՝ է՞լ ինչ կուզես
ես էլ ասեի՝ արի մոտիկ, ճակատիդ կտցնեմ
չկա երջանկություն, չկա՜.....
CactuSoul
09.09.2013, 01:32
«Էրեկ լավ էր, քան թե էսօր» շարքից
Էսօր խոսք գնաց ավատարիցս, Գիգերին հիշեցինք, բան, ու ես հիշեցի իմ մի ժամանակվա desktop wallpaper-ը, որ նույնիսկ ակումբում համապատասխան թեմայում դրել էի… Հիշեցի, թե ոնց մի օր պապան եկավ, կանգնեց, նայեց-նայեց, բան չասեց ու գնաց:
Աստված իմ, հիմա, որ մերոնք չեն էլ գալիս իմ կոմպի կողմը, ուր մնաց՝ նայեն, համարձակությունս չի հերիքում էդ wallpaper-ը դնել… Եթե դնեի էլ հիմա, բոլորից թաքուն կպահեի, ինչ ակումբ, ինչ բան:
Ինչ ա, երեկ լա՞վն էի, քան թե էսօր, շտո լի :think
Հ.Գ.
Ի՜նչ մեղքս թաքցնեմ, Գիգերի "Erotomechanics" շարքը շատ եմ սիրում: :օյ
Ամբողջ գիշեր բա մի վարկյան չքնե՞ս։ Ու նենց չի որ չէի ուզում։ Էլի ռեդբուլի օր։ :(
CactuSoul
09.09.2013, 15:10
Մի կողմից գիտեմ, որ ոչ մի սխալ բան չեմ արել, բայց մյուս կողմից ինչ-որ տարօրինակ մեղավորության զգացում ունեմ…
Ուզում եմ՝ իմանաս, որ անհանգստանում եմ քեզ համար, թեև չգիտեմ՝ ինչ ա եղել: Ուզում եմ՝ իմանաս, որ ես քո ընկերն եմ, որ կարող ես ինձ դիմել երբ ու ինչ հարցով էլ լինի, կօգնեմ՝ ինչով կարող եմ:
Հուսով եմ՝ կիմանաս, որ հենց քեզ նկատի ունեմ…
E-la Via
09.09.2013, 21:13
Ավստրալիայի ծերանոցներից մեկում բնակվող մի ծերունու մահից հետո նրա իրերի մեջ մի բուժքույր գտել է այս բանաստեղծությունը, որը շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Իսկապես գեղեցիկ ու խորն է գրված: Ու ափսոս կլիներ, եթե այն այդպես էլ անհայտ կորչեր:
Տեղադրում եմ թե անգլերեն, թե ռուսերեն տարբերակները… Անգլերեն տարբերակը շատ գեղեցիկ է հնչում:
Cranky Old Man
What do you see nurses? . . . . . .What do you see?
What are you thinking . . . when you're looking at me?
A cranky old man, . . . . . .not very wise,
Uncertain of habit . . . . . . . . . . with faraway eyes?
Who dribbles his food . . . ... . . and makes no reply.
When you say in a loud voice . .'I do wish you'd try!'
Who seems not to notice . . .the things that you do.
And forever is losing . . . . . . . . . A sock or shoe?
Who, resisting or not . . . . . . lets you do as you will,
With bathing and feeding . . . .The long day to fill?
Is that what you're thinking?. .Is that what you see?
Then open your eyes, nurse. . you're not looking at me.
I'll tell you who I am . . . . .. As I sit here so still,
As I do at your bidding, . . . . . as I eat at your will.
I'm a small child of Ten . .with a father and mother,
Brothers and sisters . . . . . . . who love one another
A young boy of Sixteen . . . .. with wings on his feet
Dreaming that soon now . . .. . . a lover he'll meet.
A groom soon at Twenty . . . ..my heart gives a leap.
Remembering, the vows . . . . .that I promised to keep.
At Twenty-Five, now . . . . .I have young of my own.
Who need me to guide . . . And a secure happy home.
A man of Thirty . . . . . . . My young now grown fast,
Bound to each other . . .. With ties that should last.
At Forty, my young sons .. .have grown and are gone,
But my woman is beside me . . to see I don't mourn.
At Fifty, once more, . . . . .Babies play 'round my knee,
Again, we know children . . . . My loved one and me.
Dark days are upon me . . . . My wife is now dead.
I look at the future . . . . . . . I shudder with dread.
For my young are all rearing .. . . young of their own.
And I think of the years . . . And the love that I've known.
I'm now an old man . . . . . . .. and nature is cruel.
It's jest to make old age . . . . . . . look like a fool.
The body, it crumbles . . .. . grace and vigour, depart.
There is now a stone . . . where I once had a heart.
But inside this old carcass . A young man still dwells,
And now and again . . . . . my battered heart swells
I remember the joys . . . . . . . I remember the pain.
And I'm loving and living . . . . . . . life over again.
I think of the years, all too few . . .. gone too fast.
And accept the stark fact . . . that nothing can last.
So open your eyes, people . . . . . . . . . open and see.
Not a cranky old man. . .
Look closer. . . . see. . . . . ME!!
Что ты видишь медсестра? Что ты видишь?
Что ты думаешь, когда смотришь на меня?
Капризный старик, глуповат…
С непонятными укладом жизни, с отсутствующими глазами?
Переводящий попусту еду?
Когда ты кричишь "Давай старайся!"
И кажется тебе, что он не замечает, что ты делаешь.
Вечно теряющий носки или туфли?
Ни на чем не настаивающий,
но позволяющий тебе делать с ним все что угодно?
День которого нечем заполнить,
кроме как купанием и кормлением?
Вот что ты думаешь? Это ты видишь? Открой глаза, медсестра. Ты не смотришь на меня. Я скажу тебе, кто я.
Даже сидя здесь тихо,
подчиняясь вашему распределению,
питаясь по вашему желанию.
Я все еще мальчик десятилетний, живущий с отцом и матерью,
Братьями и сестрами и мы все любим друг друга.
Молодой юноша шестнадцати лет, с крыльями на ногах
Мечтающий встретить любовь свой жизни на днях.
Жених, которому скоро 20 и у которого выпрыгивает сердце,
Помнящий клятвы, которые обещал исполнить.
А сейчас мне двадцать пять и у меня есть свой малыш.
Который нуждается в моем руководстве, охране и доме.
Человек, которому тридцать! Мой малыш быстро вырос,
Мы связаны друг с другом нерушимыми узами.
А в сорок мои сыновья выросли и покинули дом.
Но моя женщина рядом со мной и она не дает мне горевать.
И вот в пятьдесят снова малыши играют у моих ног,
Опять мы с детьми, моя любимая и я.
Темнота сгустилась надо мной – моя жена мертва.
Я смотрю в будущее и вздрагиваю от ужаса.
Теперь я живу ради детей и ради их детей.
И я думаю о годах... о любви, которая у меня была.
Теперь я старик… и жизнь жестокая вещь.
Издеваясь, заставляет старость выглядеть глупо.
Тело дряхлеет и разваливается, величие и сила уходят.
И теперь на том месте камень, где однажды было сердце.
Но внутри этой дряхлой оболочки все еще живет молодой человек,
И снова и снова сердце от стуков пульсирует
Я помню всю радость, я помню всю боль.
И я люблю и живу! В этой жизни как прежде.
Я думаю о годах, которых было так мало
и которые пролетели так быстро.
И я соглашаюсь с упрямым фактом,
что ничто не может продолжаться вечно.
Так откройте глаза ваши, люди!
Откройте и посмотрите. Не капризный старик!
Посмотрите внимательней и увидите МЕНЯ!
Նաիրուհի
09.09.2013, 22:02
Ինչքան ժամանակ է՝ «Թեղուտ, Թեղուտ» եմ բղավում, հեռվից հեռու պայքարում անտառի համար, բայց մինչև շաբաթ օրը չէի տեսել։ Երանի՜ չտեսնեի։Երանի՜ չհանդիպեի գյուղացիներին, չլսեի՝ ինչ են մտածում էդ հողի «տերերը»։
Նրանց վերաբերմունքը նման է էն մարդկանց պահվածքին, ովքեր վաճառում են իրենց հարազատի օրգանները, որովհետև դրանք էսօր շուկայում բարձր գին ունեն։ Ոչինչ, որ վաղը էլի ուտելու բան չեն ունենա, ոչինչ, որ էդ հարազատն էսօր-վաղը կմեռնի, կարևորը՝ նրա երիկամների, սրտի, թոքերի, մաշկի գնով իրենք մի քանի տարի կապրեն։
Իրենց հարազատն աշխատունակ է, կարող է բոլորին պահել, բայց ոչ էնքան լավ, ուղղակի էնքան, որ սոված չմնան, որովհետև իրենք սպասում են, որ իրենց կերակրեն, ոչ թե ջանք են անում մի բան անելու, որ լավ ապրեն։ Ու քանի որ հավես չկա բան անելու, մի քանի կոպեկի դիմաց վաճառքի են հանել առողջ մարդուն։
Ես ժայռոտ, քարքարոտ, անծառ հողի զավակ եմ, քար տեսնելիս աշխարհն ինձ են տալիս, բայց էդ անտառածածկ սարերը տակնուվրա արեցին սիրտս։ Ես ամեն փոքր քարի համար կռիվ եմ տալիս. իրենք էդքան թքա՞ծ ունեն էդ հարստության վրա։ Շատ են տեսել. չեն գնահատում։ Բոշի յուղի պատմությունն է :(
Մինչև հիմա բերանումս է անտառից սեփական ձեռքերովս քաղած հոնի համը, էդքան համով թուզ ու սալոր ես դեռ չէի կերել, բայց փոշին արդեն կուլ է տալիս գյուղերը :(
Տեսնելուց հետո ուրիշ կերպ է սիրտդ խփում, ցավում, պատեպատ տալիս իրեն։ Ես տեսա էն մարդու աչքերը, ում հանել են վաճառքի։ Արդեն անտարբեր էր՝ նեղացած ու հաշտված մահվան մտքի հետ։
Երբ որ թվում ա թե ավելի մեծ սխալ էլ չես կարա անես, սենց ոտքդ դնում ես կյանքի խնձորակին, սեղմում ու ապացուցում ես, որ դա դեռ քո հնարավորությունների սահմանը չի…
հետաքրքիրա, :' խի հենց ես եմ < Նյարդերիս վրա ազդումա > թեմայում գրառում անում, ակումցիների վրա նեռվայինի տպավորություն եմ թողնում:}:unsure
հիհի՜:))
ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ մի քանի օր առաջ մի հատ «կարգավիճակի թարմացում» աչքովս ընկավ, չնայած հասարակ բառախաղ էր, ու, օկ.ռու–ին բնորոշ, բայց չգիտեմ ինչու տպավորվեց, ու ահագին զվարճացրեց... ասում է. «Եթե ժամանակին ՏԱՆԸ մնայիր, հիմա ՏՈՒՆԸ չէիր մնա»...
հ.գ.
հա ի՞նչ :)
StrangeLittleGirl
10.09.2013, 09:20
Կախարդը (ռեմիքս)
- Գնանք Թումանյանի այգի:
Մեքենան շարժվեց: Վարորդը հարցրեց.
- Դա որտե՞ղ ա:
- Կիևյան մոստի հետևում:
Կարճատև դադար: Վարորդը նորից հարցրեց.
- Էդ թազա այգի՞ ա:
- Չէ: Ինչ ինձ հիշում եմ, էդ այգին կա: Ուղղակի վերջին տարիներին վերանորոգել են:
- Հըմ... դու երևի ընդեղ ես ապրում, գիտես:
- Ես չէ, տատիկս: Բայց հա, փոքր ժամանակ շատ էր ինձ տանում էնտեղ:
- Բա... բա էդ Թումանյանի այգին ու՞մ անունով ա:
Հարցի անսպասելիությունից լեզուս կապ ընկավ: Մեքենայում լռություն տիրեց, որը խախտվում էր Արմենչիկի ձայնով.
- Քիս մի, ջըսթ քիս մի:
Mephistopheles
10.09.2013, 16:59
…… …
One_Way_Ticket
10.09.2013, 17:55
Եկել եմ երկու անկապ գրառում անեմ: Մեկը արևածագի մասին, մյուսը գարնան:
Սկսեմ արևածագից: Ուրեմն, հուլիսին կենտրոնական Ավստրալիայի անապատները: Այնտեղի չոր կլիմայում ցերեկվա ու գիշերվա ջերմաստիճանների տատանումը ահավոր մեծ է: Ասենք, ցերեկը պլյուս 25, գիշերը զրո: Չկա խոնավություն, չկան ամպեր, որ պահեն ջերմությունը: Արևը մայր մտնելուն պես ջերմաստիճանը ընկնում է կատաստրոֆիկ արագությամբ: Ես կեմպինգ տուր էի գնել, գիշերը վրաններում էինք քնում: Առանձնապես շատ տաք շորեր էլ չէի վերցրել, երեկոյից մինչև առավոտ լավ հավեսով մրսեցի: Առավոտ շուտ գնացինք մի սիրուն տեղ արևածագը դիմավորելու: Կանգնած սառում եմ: Կամաց-կամաց լուսանում էր: Իսկ հետո սկսեց բարձրանալ ԻՆՔԸ: Արևը: Արևի առաջին ճառագայթները սկսում են քեզ տաքացնել: Դեռ սառում ես, բայց արդեն գիտես, որ մի քանի ժամից դա կավարտվի: Թվում էր՝ հեքիաթ է, որտեղ չար ուժը քեզ կալանել է, ու դու անզոր ես նրա դեմ, միակ հույսը բարի ուժն է, ու ահա նա եկավ քեզ ազատելու, իր ճառագայթներով հարվածում է չարին ու կհաղթի: Անպայման կհաղթի: Արցունքներս հազիվ էի զսպում:
Հիմա գարնան մասին: Ես շատ եմ սիրում աշունն ու ձմեռը: Գուցե ավելի շատ, քան գարունն ու ամառը: Բայց երկու աշուն, երկու ձմեռ իրար հետևից մի քիչ շատ էր: Արդեն մոռացել էի, թե ինչպես է լինում, որ օրերը երկարում են, տաքանում են, և այլն: Թախծով նայում էի մերկ ծառերին ու հիշում, որ փետրվարին նրանք կանաչ էին (ընդհանրապես, ավստրալական native ծառերը մշտադալար են, բայց Մելբուրնում, որտեղ կլիման մոտ է եվրոպականին, լիքը եվրոպական ծառեր են տնկել, հատկապես քաղաքի կենտրոնում): Թվում էր` էլ երբեք նրանք չեն կանաչելու: Բայց ինչպես արևածագը, այնպես էլ գարունը, եկավ վերջապես: Հիմա նայում եմ ծաղկող ծառերին ու հրճվում եմ: Զարթոնք: Շուտով լրիվ կկանաչեն: Օրերն էլ ահագին երկար էլ են ու հլը լիքը երկարելու են, շուտով ամառային ժամանակի ենք անցնում:
Փոքրիկ շրջմոլիկ
10.09.2013, 22:42
Ուֆ, արդեն հոգնեցի «չի կարելիների» ցուցակն ավելացնելուց… Դեռ ժամանակը չի՞ եկել իմանալու, թե ինչ պետք է անել.
Կյանքիս 12 տարվա պատմության էջը փակվում ա... խառը զգացմունքներ են...
Alphaone
11.09.2013, 13:05
Իմ կյանքում եղել են շրջադարձային դեպքեր ու շրջադարձային մարդիկ: Ես հիմա եմ զգացմունքներ շռայլում, առաջ ինքնամփոփ էի, ահավոր ինքնամփոփ ու սառը: Բայց մի լավ ընկեր ունեի, որ իրականում ինձ համար շատ բան էր արել ու ես արտահայտեցի զգացմուքններս, ասացի, որ ինքն իմ կյանքում ամենակարևոր մարդկանցից է, որ անչափ շնորհակալ եմ, որ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ հանդիպել եմ իրեն, մի խոսքով ոգևորված, չկապակցված արտահայտությունների հեղեղ...
Հետո կյանքը մեզ տարբեր ափեր նետեց, շփումն աստիճանաբար նվազեց, հինգ տարուց ավել չէինք շփվել:
Մի քանի օր առաջ ինտերնետում իրար գտանք:
Այսօր սկայպով խոսում ենք ու ինքը ներողություն խնդրեց, որ իմ զգացմունքներին չի փոխադարձել: Զարմացած նայում էի, հետո աստիճանաբար սկսեցի գիտակցել, որ իմ զգացմունքների զեղումը լրիվ ուրիշ կերպ է մեկնաբանել: Ծիծաղեցի, բացատրեցի ինչն ինչոց է ու էլի ծիծաղեցի:
- Զզվանք, էսքան տարի խիղճս տանջում էր, - ծիծաղից արցունքոտված աչքերով ասում էր նա:
Հիմա նստել դարդոտած մտածում եմ՝ գուցե էն բոլոր մարդիկ, ում հիմա սրտանց ասում եմ, որ շատ եմ սիրում, լրիվ ուրիշ սեր են հասկանում իմ բառերի տակ ու իրենց իմ առաջ մեղավոր զգում, որ չեն փոխադարձում :)
Մեզ մի քանի ժուռնալանման գիրք տվեցին կես տարով, 8000 դրամ/դեռ մի քանի գիրք էլ պակաս/ փող են պահանջում:Դասարանում ոչ բոլորն են <<լավ>> պայմաններում ապրում/ոնց գրածա մատյանի էդ հատվածում առաջին համարից մինչև վերջին համարը՝<<լավ>>/ ու իրենց համար բավականին դժվարա էդքան գումար գրադարանին տալը:Իրենք ի՞նչ անեն:Ստիպված գրքերի կեսը չեն վերցնում,նույնիսկ ,եթե էդ առարկան իրենք սովորում են:
Հ.Գ.Ես իրոք չեմ հասկանում ,թե էսպես հանգիստ,ստրուկի նման ենթարկվելով ուր ենք գնալով՝խոպա՞ն:
Մտքիցս դուրս չի գալի ժամանակի մասին ասված հայտնի արտահայտությունը՝ այն այնքան շատ է,երբ դու սպասում ես,և այնքան քիչ,երբ շտապում ես:
Հ.Գ. Մարդ ասումա սկսի շտապել,թող գոնե շուտ անցնի... :)
ու ես էսօր էլի փախնում էի,, թե ինչից կամ ումից դեռ հարցական ա,,,
Երբ որ գիտելիքների պաշարը սկսում ա կաղալ, գործի ա դրվում <<կռուտիտի>> ապարատը/կներեք, ուրիշ հարմար բառ չգտա/: Սոսկալի երևույթ ա.... թուուուու... թե ասա ի՞նչ կլինի, որ ասեք` ինֆորմացված չեք: Յաաաա բա մեծամտությունը կթողնի՞: Երկու գիրք կարդալով` քթները ցցում են: Ուֆֆֆ... կամ էլ ես եմ հարիֆ, որ մինչև հիմա ինձ թվում ա, որ համեստությունը մարդուն զարդարող ամենալավ երևույթներից ա: Այյյ հարիիիֆ ուշքի արի է....անցաաավ համեստի դարը...մեկ ա` չի գնահատվում: :husahatvac_smilik
Փոքրիկ շրջմոլիկ
12.09.2013, 00:22
Տնտեսագիտությո՞ւն, թե՞ կարմիր խաչի ժողով.:think
Ոնց չեմ սիրում էս դժվար ընտրությունները :))
մի հատ պատմվածքոտ բան ունեմ, առաջիկա մրցույթի թեմատիկային համապատասխան, մնում է կողմնորոշվել. արժի՞ արդյոք ներկայացնել այն Ակումբում... թե՞ անոնիմ ուղարկեմ բլոգնյուզին :D բլյա–բլյա–բլյա :B
Արդեն արթնացել ու տնից դուրս էի եկել, բայց իրականում քնած էի՝ քունս դեռ չէի առել: Ու էդպես քնկոտ կանգնած եմ կանգառից մի քիչ վերև, որովհետև շտապ պետք է հիմնարկ հասնեմ ու պետք է տաքսի կանգնացնեմ: Ու քնկոտ ամբողջ միտքս կենտրոնացրել եմ էն մտքի վրա, որ հենց տաքսի տեսնեմ՝ ձեռքս երկարացնեմ ու կանգնացնեմ:
Բայց դե ինչքան էլ քնած լինես, ինչքան էլ քունդ առած չլինես, ո՞նց կարող ես չնկատել իսկական գեղեցկությունը: Ու ինչ-որ պահից ուշադրությունս կենտրոնացավ փողոցն անցնող գեղեցկուհու վրա, ով փոխանակ բոլոր նորմալ մարդկանց նման զեբրը անցնելուց հետո մայթ մտնի ու մայթով իջնի դեպի կանգառ, որոշեց ճանապարհը կարճել ու հենց փողոցով, իմ դիմացով քայլել:
Երբ հասավ ինձ, ազդակներս աշխատեցին, ձեռքս երկարացրի ու տաքսի կանգնացնելու ծանոթ շարժման կանգնացրի գեղեցկուհուն:
Ոտից գլուխ ատելությամբ չափեց ու գնաց :))
CactuSoul
12.09.2013, 20:10
Մի տեսակ հուշտ եմ լինում էն մարդկանցից, ովքեր ամեն ինչից գաղափար ունեն ու ամեն տեղ դա ցուցադրում են (հաճախ ուրիշների սխալ լինելը մատնացույց անելու կամ մարդկանց ուղղություն ցույց տալու տեսքով): :}
StrangeLittleGirl
12.09.2013, 22:07
Ընդհանրապես, կարոտելուն ահագին հետ սովորած մարդ եմ: Հազվադեպ ա պատահում, որ ինչ-որ մեկի կարոտեմ: Բայց հիմա, չգիտեմ ինչու, նենց անդուր ձևի Շինոյին կարոտել եմ:
My World My Space
12.09.2013, 22:23
44 համարի ավտոբուսի վարորդը հեռախոսով ադրբեջաներեն էր խոսում....:o
Հ.Գ. Բիշիմյորում
Happy birthday to you,
Happy birthday to you,
Happy birthday dear cicik,
Happy birthday to yooouuuu!!!
:bux::love:bux:
StrangeLittleGirl
17.09.2013, 17:46
Հենց ակումբը վերադարձավ, ձեռքս տարա ու շոշափեցի: Թեթևացած շունչ քաշեցի. երեքն էլ տեղում են:
Ակումբը վերադարձավ :)
Իսկ դա նշանակում է, որ հերթական անգամ աշխարհի վերջը խափանվեց :))
Վերջին օրերի սպասումներից մեկի վերջն եկավ՝ ակումբը վերաբացվեց: Դա երևի այսօրվա ամենալավ նորությունն է,որին ես կարող էի սպասել: Աչքներս լույս,ակումբցիներ... ;)
Ակումբը երիտասարդացել ա: Ահագին նոր անդամներ կան հետաքրքիր մտքերով ու գրառումներով::)
Մի քանի շաբաթ առաջ քննության էի: Ահավոր լարված ներս մտա: Դեկանը առաջինը իմ անունը կարդաց.
_Արփինեն ո՞վ է:
_Ես եմ,-պատասխանեցի:
_Ինչի՞ ես եկել,-դեկան է հարցնում:
Զարմացա: :o
_Աղջիկ ջան, բարձր գնահատականներիդ շնորհիվ դու միանգամից ընդունվել ես,-դեկանն է ասում:
Իմ վիճակը պատկերացրեք...:D
Չեմ հիշում, թե ոնց եմ համալսարանից դուրս եկել: Ախր ես չգիտեի, որ 3-րդ հայտով դիմելու դեպքում ևս բարձր գնահատականները հաշվի կառնեն:
Ինչևէ: Հիմա արդեն ԵՊՀ-ի «Հայ նորագույն գրականության և գրաքննադատության» բաժնի (մագիստրատուրա) առաջին կուրսի ուսանողուհի եմ:
Բայց մի բան լավ չեղավ, էդքան պարապեցի ու տոմս չքաշեցի...:8
Դաասերս էլ արդեն սկսվել են...
Մի քանի շաբաթ չէի կարողանում ակումբ մտնել: Շա՜տ դժվար էր...
Էդ ժամանակ մտածում էի, որ հենց մտա ակումբ ահագին գրառումներ եմ իրար հետևից անելու: Հիմա եկել եմ, բայց մի տեսակ չի ստացվում շատ գրառումներ անել: Նման եմ մեկին, ով հանդիպել է իր համար ամանասիրելի մարդուն, ումից երկար ժամանակ հեռու է եղել, բայց կարոտը այնքան է խեղդել, որ հանդիպման ժամանակ անսահման ուրախությունը խանգարում է մոտենալ սիրելի մարդուն: Գուցե համեմատությունս էնքան էլ ճիշտ չի, բայց իմ մոտ նման զգացողություն է...:8
Ակումբ մի կորի էլ բացակայությունդ նկատվումա իսկույն նույնիսկ իմ նման պասիվ ակումբցու համար:love
Alphaone
17.09.2013, 21:07
Մինչև ակումբի կորելը ես չէի գիտակցում Չուկը, Քաղաքացին, մեր մնացած ակումբաստեղծ առաջնածիններն ինչ են արել ու շարունակում անել: Էլի շնորհակալ էի, էլի ուրախ էի, որ ակումբ կա, բայց հիմա նոր եմ գիտակցում, որ մարդիկ առանց նյութական հատուցման իրեց հանգստի, քնի անգամ ընտանքիների ու երեխաների համար նախատեսված ժամանակը տալիս են, որ մենք ունենանք մեր աշխարհը, ավելի լավ աշխարհ, քան մեզ շրջապատող աշխարհն է: Ակումբի բացակայությամբ միայն հասկացա, թե ինչքան լավն են դառնում էստեղի մարդիկ, որ էստեղի հեգնանքը չարախնդություն չի, դիմացինին նվաստացնել չի, որ էստեղի չարությունը չարություն չի, քանի որ հիմքում ազնվությունն է դրված ու մարդիկ արդյունքում ազնվանում են: Անգամ էստեղի հայհոյանքը հայհոյանք չի, քանի որ պահի էմոցիան է արտահայտում, ոչ թե էն ամբողջ աղբն ու ապականվածությունը, որ կարող ես գտնել լիքն ինտերնետային հարթակներում: Երևի պետք էր որոշ ժամանակ առանց ակումբ մնալ, որ հասկանայի, թե ինչ ա ակումբն իրականում:
Եթե մարդիկ կարողացել են հավաքվել մի քանի հոգով ու նման միջավայր ստեղծել, ուրեմն կարող են մի օր մի քանի հոգով հավաքվել ու նման Հայաստան ստեղծել: Ակումբն իմ երազանքի Հայաստանն ա...
Ակու՜մբ :love
զահրումար քեզ :angry
էլ տենց բան չանես հա՞ ակումբ :cry առանց քեզ մի տեսակ էն չի, առանց քեզ տխուր ա, առանց ակումբցիների ահավոր վատ ա :cry
Ինչ լավ ա, որ հետ եկար, թե չէ արդեն դեմքդ էլ էի մոռացել :8
Եւ ընդհանրապես... էդ չակումբությունը նրանով ա լավ՝, որ երբ ակումբում ես, հաճելի զգացողություններ ես ապրում:roll Էնպիսի տպավորություն ա, որ նոր ես հայտնվել էդ միջավայրում, անսովոր ա դառել, բայց հաճելի՛ անսովորներից:))
Էխ, ես էլ ասում եմ ինչ ա վրաս ավելացել
Շնորհավոր ծիծիկ համար երկու :love մեծանաս, բազմանաս, լիքը թոռներ ծոռներ ունենաս :love
Ու էս ֆոնի վրա մի բան սկսեցի մտորել. տեսնես ակումբը իր հավատարիմ ակումբցիներով միակն ա ողջ ՀՀ-ի մասշտաբով, թե՞ էլի կան: Համենայնդեպս, ինձ թվում ա, որ չկան: Եսիմ, տպավորությունն էնպիսինն ա, որ տարիներ հետո շատերն են խոսելու ակումբի մասին հենց իր այսպիսի հետաքրքիր ու յուրօրնակ ֆորմատի համար: Ասել եմ ու էլի շարունակելու եմ ասել, որ Դար ակումբն ուրիշ ա:
Ֆեյսբուքում անծանոթ իտալուհուց ընկերության առաջարկ եմ ստանում, պրոֆիլը բացում եմ, որ գոնե նկարներից հասկանամ ով է՝ հիմնականում լողազգեստով նկարներ, ընդ որում՝ ակնհայտորեն տարբեր մարդկանց։ Արդեն քիչ էր մնում որպես ֆեյք ջնջեի, բայց ասի, մի հատ էլ ընդհանուր ընկերները նայեմ… ու հիշեցի :D Պարզվում ա ընկերներիցս մեկի դասախոսն ա, ում տեսել եմ մի անգամ ու ընդամենը 10 րոպեով։ Ընդ որում պրոֆիլի նկարներում ինքն ա՝ բիկինիով, իսկ քավրի նկարներում՝ աղջիկը էլի բիկինիով :D Նայում ես ու չես կողմնորոշվում, մերն ա ավելի սեքսի, թե աղջիկը :D
Two-Face
17.09.2013, 22:58
Էն անհարմար պահը, երբ որ քո կուրսում միակ տղեն դու ես 20 աղջիկների մեջ:
http://i.imgur.com/68AcMnq.png
Քանի որ էս թեման սենց արդիական ա էս պահին Ակումբում՝ որոշեցի չշրջանցել...
Իրական երկու Ծիտիկը (կլավիշս չի ֆռռում ծիծիկ գրեմ) հազար անգամ գերադասելի է հազար ու մի վիրտուալից ;)
Էն բանի համար, թե Ձեզ ուր տարավ Ձեր մտքի թռիչքը էս վերևի նախադասությունը կարդալուց՝ պատասխանատու եք միայն դուք ;)
հ.գ.
բավական է նայել չեղած ավատարիս վերևի սև քառակուսուն՝ գրածիս ենթատեքստը հասկանալու համար
Ակումբ պրիշլա :) Խմենք վերադարձների կենացը :scen
Տրամս բարձր ա, քեֆս լավ :dance
Վերադարձը լավ բան ա: Անգամ վերադարձը էնտեղ, ուր հեչ չէիր ուզի: Կապ չունի:
Ոնց որ հետ գնացած լինես Զեյթունում գտնվող հորքուրիդ տունը ու մտած լինես հորքուրիդ մարդու աշխատասենյակը, որտեղից թութունի թունդ հոտ էր գալիս: Իր ձեռքով, "գազեթի" կտորների մեջ փաթաթած թութունի, որ մանկությանդ հոտերից մեկն ա: Էն, որ ոչ հորքուրդ կա 15 տարի ա, ոչ էլ իր մարդը, ոչ էլ էդ հոտը, բայց եթե էդ տանը ապրող անծանոթները հանկարծ քեզ թողնեն ներս, դու էդ սենյակից էդ հոտն ես էլի առնելու:
Ու էլի մի բան:
Գրելս էլ ա վերադարձել :)
Freakin' fantastic...
Փոքրիկ շրջմոլիկ
18.09.2013, 01:21
Հուլիս ամսին՝ քննություններիցս հետո, մի քանի օր պարապ եմ եղել ու ինտերնետը լավ փորփրել եմ: Հիմնականում բարեգործական, հասարակական կազմակերպություններն եմ փնտրել ու որտեղ պատահի գրանցվել եմ` արձակուրդը բովանդակալից դարձնելու համար: Բայց ամառվա ընթացքում եդպես էլ ոչ մի արձագանք չեղավ ինտերնետային նամակներիցս:
Եսօր դասամիջոցին զանգ եկավ հեռախոսիս, ասում ա ....(չլսեցի ինչ) հկ-ից է, ձեր դիմումն ընդունել ենք, հրավիրում ենք հարցազրույցի :))
Որ մի անգամ էլ կազմակերպության անունը կրկնեց, երկու անգամ էլ հարցազրույցի մասին, նոր կիսատ-պռատ տեղը բերեցի.
Հիմա չգիտեմ ոնց եմ ֆիզկուլտուրայից «թռնելու», որ գնամ հարցազրույցին: Մի շաբաթ առաջ եմ Կարմիր խաչի համար տնտեսագիտությունից բացակայելու թույլտվություն խնդրել (չնայած վերջում առանց թույլտվության գնացի :)) :oy)
Հ.Գ. Ոնց չեմ սիրում երկրորդ հերթը :(
Հետաքրքիր էր բայց:
Վերադարձների մասին խոսեցի ու, հոպլյա, ևս մի վերադարձ անցյալիցս... բավականին անսպասելի:
What a day.
CactuSoul
18.09.2013, 03:45
...
http://www.youtube.com/watch?v=srHQe6-AnRw
One_Way_Ticket
18.09.2013, 04:08
Հյուրեր ունեի: Տուկ-տուկ, ներս է մտնում մի գեղեցիկ աղջիկ: Գեղեցիկ ձայնով, գեղեցիկ ժպիտով, անկաշկանդ. ամեն ինչ այնպես ինչպես ես սիրում եմ: Շփոթվեցի` ֆեյսբուքյան event-ում նման մարդ չկար ոչ going, ոչ էլ maybe ցուցակում: Մինչ ես շփոթված էի, նա մոտեցավ ու համբուրեց ինձ:
Երեկոյի ընթացքում զրուցել պրակտիկորեն չհաջողվեց, բայց միմյանց հրաժեշտ տվեցինք այնպես, կարծես իրար ճանաչում էինք ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի տարի: Մտա ֆեյսբուք, ընդհանուր ընկերների միջոցով միանգամից իրեն գտա: Ամուսնացած է :facepalm: Չկա, էլի, այս աշխարհում արդարություն:
CactuSoul
18.09.2013, 14:15
Պահի տակ մի դրվագ էլ հիշեցի, ու էլի բացեց :D
Ասում ա.
- Դու Ռուսաստանում ապրել ե՞ս:
- Չէ, - ապշած փորձում եմ աշխատացնել ուղեղս՝ հարցի տրամաբանական աղբյուրը ենթադրելու համար:
- Որ մաշկդ էսքան սպիտակ ա, մտածեցի Ռուսաստանում ապրած կլինես, ռուսների մաշկը սպիտակ ա լինում, չէ՞…
:D :D
Լրիվ կինո էր էդ տղեն, երևի ճիշտ ա ասում Լիլը, որ դրա մասին գրել էր պետք :))
Նաիրուհի
18.09.2013, 15:31
Վատ է, որ կոմպով գործ ես անում, գրադարանի աշխատողը մոտենում հարցնում է՝ աղջիկ ջան, էդ կոմպիդ մեջ ադնակլասնիկ կա՞։
Շատ վատ է, երբ հետո ասում է՝ որ օրծնես գործդ, կարա՞նք ադնակլասնիկով մի հատ նկար նայենք։
Ահավոր վատ է, երբ պարզվում է, որ սեփական պրոֆիլովդ պիտի եսիմ ում պրոֆիլ մտնես, որ ինքը նկար նայի։
Ու ամենավատն էն է, որ ինքը երեկ սաղ նկարները չի նայել, ու դու էսօր էլ պիտի կոմպդ տաս, որ եսիմ ում պրոֆիլի նկարներն էլ նայի։ — https://fbstatic-a.akamaihd.net/rsrc.php/v2/yC/r/HW1Fps4Ffi6.pngfeeling էս ուր եմ ընկել, մամա ջան...
StrangeLittleGirl
18.09.2013, 15:34
Ամերիկյանի գրադարանն ամենալավն ա: Կյանքում էնտեղ որևէ մեկը կոմպիդ ձեռ չի տա, նույնիսկ եթե կոմպդ թողնես, գնաս լանչի, հետ գաս:
My World My Space
18.09.2013, 16:33
Օրինակ Հայ-ռուսական հարաբերություններ թեման ընչի՞ ինտիմ անկյունում չի... :)
Sent from my HTC one X using Tapatalk 2
Alphaone
18.09.2013, 16:39
էսօր դրել կյանքում արած լավ ու վատ բաներն էի կշռում, հասավ մի պահ, որ ինձ արդեն չարագործ էի զգում, կանգ առա, պետք չի շարունակել, հանկարծ ու պարզվի ես ոչ թե դժոխք եմ գնալու, այլ՝ այնտեղից եմ եկել... :(
հետաքրքիրա ինչի համար իմ շրջապատում շատ են այնպիսի մարդիկ, որոնց բարևում ես, ասում են ՝
- Նիհարել ես, չաղացել ես:{,- ժողովուրդ ես բարևում եմ, ու ինձ հետաքրքիր չի ես նիհարած եմ, թե լցվել եմ, ես ընհամենը բարևեցի.
հետաքրքիրա ինչի են իրանք էդ ամենը ասում,:8 բոլորը միանշանակ ստանում են նույն պատասխանը.
- Ես ոչինչ չեմ անում նիհարելու կամ չաղանալու համար...իմ համար մեկա՜ լռիիիիիվ...:pardon.
վատա, շաատ վատա, էն որ ոչ մեկ իրանցից ակումբում չկա, որ գոնե կարդային ու հանգիստ թողնեյին իրենց անիմաստ ու փուչ խոսքերով...:}
էհ աշխարհ աշխարհ, մի կյանք ենք ապրում, ումա պետք մտածի.
- Խի կերավ, խի չէ՜,- խաբեցի աղջկան պետքա, բայց ոչ թե ,,,,
հ.գ՝
մոռացա ասել, երեխեք ջան չեմ նեռվայնանում, նեռվայինի տեղ չդնեք.:crazy..ուղղակի մտքերի թռիչքա գալիսա ու անց կենում...
էնքան լավա ամեն ինչ: Մի տեսակ ոնց որ ամբողջ կյանքս սրա համար պայքարած լինեմ ու հիմա ունեմ ու պետքա վայելեմ բայց չեմ հասցնում, էնքան արագա անցնում օրը, էնքնա կարճա:
Էս քաղաքը շատ եմ սիրում, նենց սիրունա, համակարգված ամեն ինչ, նեղ փողոցները, ամեն քար հավասար, կանա ՜չ ամենուր, ամենակարևորը մարդի՜կ :love իրենց վերաբերմունքը, հեծանիվները. մեկ-մեկ մտածում եմ էս իրակա՞ն ա :)) բայց կայֆ ա շատ:ՃՃ, ու մեկ էլ կարևոր free will :)) ևն ևն: էս հատուկ քաղաք ա, Թղթե քաղաք:lilex:/էստեղ էլ բոլոր քաղաքները էսպիսին չեն/: Էն, որ ամբողջ կյանքս բողոքել եմ հասարակությունից, պատությունից, համալսարանի թափթփվածությունից, կեղտոտ փողոցներից, բռի վերաբերմունքից.....սա համարյա էն ա ինչը միշտ ցանկացել եմ Հայաստանում տեսնել, բայց ինչքա՜ն դժվար ա սրան հասնել: Լավ սա ուրիշ, երկար թեմա ա. մեկ-մեկ, քայլելիս, կամ քշելիս, կամ դասին ուղղակի, մի պահ միտքս ա գալիս, որ, գրողը տանի, ես երջանիկ եմ :crazy :D, բայց չեմ հասցնում դա զգամ :)) ժամանակը թռչում ա: Չեմ հասցնում նաև էն բացասական բաները զգամ, երևի դեռ սկիզբն ա...:))
Բարևներ ակումբին Թղթե քաղաքից ;)
https://scontent-a-ams.xx.fbcdn.net/hphotos-prn2/1185099_443968985717511_1917172091_n.jpg
Alphaone
19.09.2013, 01:22
Երբեք Հայաստանի սահմանը չեմ հատել, բայց ես ճանապարհորդ եմ: Լիքը մարդիկ եմ ճանաչում, տարբեր վայրերում եղել են՝ երկրներ, քաղաքներ, բայց ինձ նման ամեն ծակուծուկ չգիտեն: Ճանապարհորդական հաղորդումների մանյակ եմ, նույն քաղաքի մասին տասնյակ տարբեր խմբերի նկարահանած հաղորդումներ կարող եմ նայել, մի լուսանկարից քաղաքը ճանաչել, բայց գիտակցում եմ՝ քիչ է: Ժամանակին դեռ պուճուր էի, ինձ մենակ թույլ չէին տա գնալ, հետո ընտանեկան բյուջեում ճգնաժամ եղավ: Հիմա՞: Չեմ հասկանում, ինչո՞ւ չեմ թափառում, թվում է՝ ոչ ֆինանասական խնդիրներ կան, ոչ էլ արդեն ծնողներս են վախենում, որ ես մի երկիր գնամ կամ իմ կամ էդ երկրի գլխին մի փորձանք կգա կամ լավագույն դեպքում դիվանագիտական հարաբերությունները կխզի Հայաստանի հետ: Լրջանամ: Ինչ պուճուր ժամանակ մտածում էիր՝ հենց մեծանամ, կանեմ, մեծանալիս էլ չի ձգում:
Ես ճանապարհորդ եմ, մի օր կստեղծեմ իմ աստղանավն ու գալակտիկայից գալակտիկա կթափառեմ, նման հաղորդումներ ես դեռ չեմ նայել, էդ կիրքը դեռ չեն մեռցրել իմ սրտում...
Պարապությունից բան եմ հիշել։
Բանակում, ավելի ճիշտ են հոսպիտալում, որ ծառայում էի, պետը փոխվել էր։ Հինը վաղուց գնացել էր, նորի մասին լսել էինք, բայց դեռ չէր եկել, չէինք տեսել։
Մեկ էլ մի օր խաբարն էկավ, որ էդ օրը նոր պետը պտի գա։ Ամբողջ անձնակազմն ասեղների վրա էր. բաժնի պետերը բժիշկներին են հանձնարարում թղթերը կարգի բերել, ավագ բուժքույրերը՝ բուժքույրերին ու սանիտարկեքին։ Աշխատանքայինօրն ավարտվում ա ժամը 6-ին։ Ժամը 6-ն էկավ, պետը չկա։ Տեղակալը կարգադրեց, որ բոլորը սպասեն հոսպիտալում, մինչև գա հասնի։ Տեղ հասավ ժամը 9։30 (երեկոյան)։ Բոլորին բժօշկներին հավաքեց իր սենյակում, բաժակների մեջ կոնյակ լցրեցին, «ծանոթացան», այսինքն պետը ներկայացավ, ու ցրվեցին տներով։ Սաղ «արարողությունը» տևեց 10-15 րոպե։ Էդ րոպեների խաթր մարդիկ 4 ժամ ուշ հասան տուն։ Արարողության ընթացքում ամբողջ սենյակը ներծծվել էր կոնյակի հոտով։ Մինչ էդ կոնյակ պարզապես չէի սիրում, դրանից հետո կոնյակի հոտից (ու հիշատակումից) համ զզվում եմ, համ էդ տհաճ դեպքն եմ հիշում։
Զզվելի ա, երբ մեկն ուզում ա սապոնվի, ուրիշներն են տուժում։ Հարսի թշերով փեսին լավություն ...
Ախր դուք չգիտեք (բացի Կակտուսիկից), թե էդ ինչ կայֆ ա, երբ պարուսույցդ ստիպում ա երկու ձեռքի փոխարեն արդեն մի ձեռքով բռնվել "ստանոկից" ու անել նույն պլիեներն ու տանդյուները՝ ավելի դժվար պայմաններում :)
Չէ՞ Անուլ :love (նոր պարապում էի :)) )
Two-Face
19.09.2013, 19:16
Էսօր համալսարանում դաս էինք անում, մեկ էլ բարձր ձենով հնչեց Beatles-ի And i love her երգը: Մինչև բոլորը դուրս էին գալիս լսարանից, ես նոր ջոկեցի որ էտ մեր դասամիջոցի զանգի ձենն ա:
http://i.imgur.com/78yIMQ6.jpg
Շատ է եղել, երբ կանգառում կանգնած տեսել եմ, թե ինչպես են մարդիկ խցկվում մի երթուղային, որտեղ ասեղ գցելու տեղ չկա: Ու միշտ զարմացել եմ էդ մարդկանց վրա, որ տեսնում են տեղ չկա, բայց իրենք իրենց աշխատում են մի կերպ «տեղավորել» երթուղայինում:
Առավոտյան դասից ուշանում էի: Երթուղայինը ուշ եկավ: Ահավոր լիքն էր, բայց կանգնացրեցի ու ինձ մի կերպ երթուղայինում «տեղավորեցի»: Բա՞ մարդկանց դժգոհ հայացքը տեսնեիք: Նրանք էլ էին մտածում. «Չես տեսնում ա՛յ մարդ, որ տեղ չկա... »:
Է՜հ, թե ասա ինչի ես ուրիշներին մեղադրում, երբ ինքդ կարող ես նույն իրավիճակում հայտնվել...:8
My World My Space
19.09.2013, 19:48
Էսօր Արդարադատության նախարարությունում մի «ացոնիկի» կոմպլիմենտ արեցի՝ ասեցի որ ինքը գեղեցիկ ծովաստղ ա, հետո հարցրեցի, թե գիտի՞ դա ինչ ա։ Շոյված ասեց հա։
Ինքը չգիտեր, որ ծովաստղն էլ ուղեղ չունի…
Sent from my HTC One X using Tapatalk 2
կրկնություն ...
մի բան նշանակում ա ուրեմն ..
Բլոգնյուսի ամենակարդացվածները նայում եմ ու Չուկի <<Սեռաքաղցը>> աչքիս առաջա գալիս...
Էսօր խմել եմ էն մարդկանց կենացը, որ «հայրենիք» ու «պետություն» հասկացությունները չեն խառնում իրար:
My World My Space
19.09.2013, 22:18
Իսկ գուցե ճի՞շտ է, որ միրաժ է դեմոկրատիան Ակումբում, ֆիկցիա, միֆ և այլն…
Sent from my HTC One X using Tapatalk 2
Օրական քանի՞ հարյուր հոգի է անցնում սուպերմարկետի կասսայի մոտով: Քանի հարյուր հոգու՞ են սպասարկում վաճառողները՝ նույն, ավտոմատացված շարժումներով:
Մի քանի հարյուրից մեկն էլ ես էի: Հինգ եվրո, ինը ցենտ վճարելու համար տվեցի հինգ եվրոյանոց ու քսան ցենտ: Տասնմեկ ցենտի փոխարեն վաճառողը մեկնեց մի ցենտանոց:
- Քսան էի տվել,- ասացի ես:
- Չէ, տասը ցենտ էր,- հաստատուն տոնով պատասխանեց վաճառողը:
Ես հաստատ գիտեի, թե ինչ եմ վճարել: Էդ մի երկու կոպեկ մանրն ինձ չէր փրկելու, բայց զայրացա սպասարկողի տոնից: Նայեցի վրան՝ ուղիղ աչքերի մեջ: Չար հայացքով, հայերի ասած՝ թարս-թարս: Նա ձեռքը տարավ, որ պակասող տասը ցենտս վերադարձնի:
- Հիմա կտամ:
Ես շրջվեցի ու դուրս եկա:
Ու էլ էդ սուպերմարկետ չէի գնում ահագին երկար ժամանակ: Էսօր էլի մտա. ինչպես միշտ՝ լիքը մարդ, կասսաների մոտ՝ հերթեր: Ռոբոտացած շարժումներով վաճառողներ, որոնք անգամ գնորդների դեմքերին չեն նայում: Հերթս հասավ, արագ վճարեցի, մանրը ստացա, իրերը սկսեցի դասավորել պայուսակի մեջ: Երբ արդեն պիտի շրջվեի, որ գնայի, վաճառողը ձեռքս բռնեց ու ափիս մեջ տասը ցենտ դրեց: Ու նայեց ուղիղ աչքերիս մեջ խորը ու բարի հայացքով: Մյուս ձեռքով էլ ափս ծածկեց: Ու էդպես մի ամբողջ հավերժություն իրար նայեցինք: Ես ու էն նույն վաճառողը:
Շնորհակալ եմ քեզ, լավ ընկերուհու, վիրտուալից իրական տեղափոխված՝ լավ մարդու համար...
***
Նա՜ր, դու ամեն տարի էս օը պիտի երջանիկ լինես, պիտի սպասես ծնունդիդ, ու հավատա ամեն բան լավա անցնելու՜...դու մենակ սպասի հա՜....
էն ընկերները , որոնք պիտի հեռանան կյանքիցդ կհեռանան անկախ կամքից, ովքեր պիտի գան ու փոխարինեն՝ կփոխարինեն, մենակ դու ժպտա՜...:flower
թող սա ամենավատ ծնունդը լինի՜...:kiss
անկեղծ ցանկություններով քո՝ Մեմե...
հ.գ՝ հասկացար խի Մեմե՜
հ.գ.գ՝ բնավ թեման չեմ շփոթել....:P
Էսօր երրորդ սիցիլիացին տեղափոխվեց մեր տուն։ Ինձ քշել են մի անկյուն, հետագա գոյությունս կասկածի տակ է, կյանքս ամենայն հավանականության վտանգված է։ Եթե մոտակա ժամանակներս ինձանից չլսեք, իմացեք ով է պատասխանատու։
սօս, սօս, կոզա նոստրա
ու հատուկ Կակտուսի համար՝
Sent from my Nexus 7 using Tapatalk 4
Ակումբ...իմ համով ակումբ ամեն ինչ հրար է խառնվել ու էլ ոչ մի բան չեմ հասցնում:Մի կողմից պարապմունքներս մյուս կողմից աշակերտական խորհուրդը էլ չեմ խոսում դասերիս մասին:Կներես որ ուշ ուշ եմ գալիս,բայց չմտածես թե մոռացել եմ քեզ կամ ավելի ճիշտ հանկարծ չմտածեք,թե մոռացել եմ ձեզ::(
Կորցնելու վախը էնքան խորն էր եսօր թվում էր կմեռնեմ...ոչ մեկին կյանքում չեմ ցանկանում ապրել էն վախը ու ցավը որ ես ապրեցի...փոխանակ ես ուժեղ լինեմ ու օգնեմ մեկնել պետքա լինի ինձ օգնի,բայց լավա չնկատեց ոչ մեկ իմ վախը...կարևորը հիմա ամեն ինչ լավա...բայց ես էս ինչ տեսակ զգացմունքային մարդ եմ,նեռվայնանում եմ արդեն ինքս ինձանից...պետքա մի քիչ ուժեղ լինել հասկանում եմ, բայց չեմ կարողանում ներսիցս սպանում եմ ինձ...
- խա՞ռն ես
- չէ, ուղղակի նայի
1.միշտ նյարդայնանալու որևէ առիթ ստացվում է մոգոնել
2.գժվում եմ, երբ ինչ-որ բան կատարյալ չէ :D
3.«տալդիմ սպանիլդիմ» կատեգորիայի մարդ միշտ ճարվում է շրջապատում
4. միշտ ճարվում է մեկը-մի բան, ումից-որից հիասթափվելու բազմաթիվ պատճառներից ընտրում եմ ամենաաբսուրդը, բայց կարողանում եմ հիմնավորել պատճառահետևանքային կապը ինքս ինձ համար, մտքում
հ.գ.
շնորհակալությունների համակարգն է սկսել սղոցել նյարդային համակարգս, նորություն է :)
impression
21.09.2013, 01:25
կյանքումս էնքան բան ա տեղի ունենում, որ չեմ հասցնում լրիվ զգալ, հասկանալ, մասնակցել, ու ամեն ինչ շատ լավ ա, ամեն ինչ շատ ուրախ ու համեմատաբար անհոգ ա դարձել, բայց մեկ ա, օրը մի վեց հարյուր անգամ նամակներս եմ ստուգում ու վեց հարյուր անգամ էլ համոզվում, որ՝ իզուր...
ղզիկ գրառում
Ես նույնիսկ չէի էլ գիտակցում, թե ինչքան եմ կարոտել a night out հասկացությունը:
Ինչքան վաղուց սենց գժավարի հավեսով չէի պարել՝ ամեն ինչ մոռացած, աչքերս փակ, խմած ու ամեն ինչի վրա թքած: Բոլոր խնդիրների, հուսախաբությունների ու չստացվող մեծ ու փոքր պլանների վրա:
Երջանկության էսօրվա ռեցեպտը.
Չորս հատ "դուդու" ռոմանծիկ անունը կրող կծու կոկտեյլ, երեք հատիկ խալխի թողած Lucky Strike, ականջներիս մեջ մինչև հիմա զարկերակվող պարային երաժշտություն, լավ ընկերներ:
Որ ռոքի տակ կլասիկա պարես, երեկոյիդ վերջը սենց կլինի էլի :)
Ապրես, որ կանչեցիր, կյանքս:
CactuSoul
21.09.2013, 04:20
Մեսը
Ասում ա.
- Էս մազերդ կապույտ ե՞ն:
- Ըհը՜, - ասում եմ ու միաժամանակ զարմանում, թե էդ աղոտ լուսավորության տակ ոնց նկատեց: Ձեռի հետ էլ ուրախանում եմ էդ փաստից, ինչ մեղքս թաքցնեմ: Ասում եմ. - Էդ ո՞նց տեսար:
- Չտեսա, լսել եմ, - գոռում է ականջիս տակ :D Մեկ էլ հանկարծակի անհետանում մարդկանց հոծ բազմության մեջ:
Մի քիչ անց, երբ ես դեռ ծիծաղի նոպայից վարականգնվել չէի հասցրել, մեկ էլ էլի երևաց, ձեռքին՝ լապտերով հեռախոս: Պահեց գլխիս, մի պահ ուսումնասիրեց, համոզվեց, որ կապույտ են ու բութ մատը տնկեց վերև: Ու էդտեղ սկսվեց իմ ծիծաղի երկրորդ նոպան :D :D
Տեսնում եմ լիքը նոր ստեղծագործությունների ու նոր թեմաների վերնագրեր ու չեմ իմանում որը կարդամ որը թողեմ:ՈՒֆ երբ է էս երկու տարին անցնելու:Ճիշտ է,դեռ շատ կա իմ ընդունելությանը,բայց ես արդեն դողում եմ:Հիմա էլ պետք է գնամ ու անգլերեն պարապեմ,հետո զուգահեռ Շեքսպիր ու Նարդոս եմ կարդալու ու մի քիչ էլ դաս սովորեմ:Տղա ես դիմացի::8
Մեկի թշին ա դրոշ,մյուսի երակներին,երրորդի` սրտին...(49;49;2)
ինչքան էլ նեղված լինեմ ներկա ներքաղաքական ու ընդհանուր իրավիճակից՝ մեկ ա ես ուրախ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ, ու որ գալու ա մի պահ, որ բոլոր հայերը կձգտեն դառնալ ՀՀ քաղաքացի ու կհպարտանան դրանով։ Առյուծասիրտ ջահելներ ունենք՝ ինչի՞ց պետք ա վախենանք... ու էս ինֆորմացիայի պակասից չի, որ սենց եմ ասում, տեղյակ եմ ինչ կա–չկա, բայց նաև տեսե եմ, լսել եմ ու պատկերացնում եմ ինչ ա կատարվում, երբ միավորվում ենք մի գաղափարի շուրջ։ Մի քիչ էլ դեպի վատը կգնա, հետո էլ չենք հանդուրժի ու էդ ժամանակ կգա իրական անկախությունը, դե ֆակտո անկախությունը, ու էդ ժամանակ արդեն հանգիստ խղճով կվայենենք մեզ մնացած տարիներն ու կուրախանանք, որ մեր պետության հետ միասին ծնվել ենք, ապրել, երբեմն գոյատևել, հեո հզորացել ու դարձել արժանի մեկս մյուսիս։ Շնորհավորում եմ Հայաստանս, աշխարհի ամենալավ երկիր ու ամենալավ տեղ ապրելու, պայքարելու ու հաղթելու համար։
Անվերնագիր
21.09.2013, 21:29
Քսաներկու, քսաներկու, քսաներկու
չգիտենք՝ հլը ինչքա՞ն ենք ** տալու
– Մեջքդ ինչի՞ ես կապել:
Ասում եմ ծակոտիներից պարբերաբար արյուն ա դուրս տալիս, պելյոնկա եմ դրել, որ քաշի մեջը։ Մի պապիկ էլ կապած ձեռքս էր տեսել, ասում էր էսի թազա նորաձևություն ա՞, բացել եմ կոխում եմ աչքը, ասում եմ, չէ՛, հլը նորաձևություն չի, բայց պրիչոսկես էլ մի ամիս առաջ նորաջրություն չէր։ Ներողություն էր խնդրում։
– Դեղ ունեմ, լավ դեղ ա կուզես։
– Մեջքիս համա՞ր։ Չէ՞։ Բեր փորձեմ։
Ամեն ինչ կարգին ա։
Մի երկու օր առաջ Նրա մոտ էի, սկզբում ոտքերով հարվածեց կրծքիս, հետո տեսավ, որ ուժասպառ եմ, սկսեց բութ մատերով սեղմել ակնագնդերիս, մատները մտցնել աչքերիս, քթանցքներիս մեջ։ Էս ամենը ուղեկցվում էր.
– Աղու... գղու... ու…… ու …, ագղու…, – անհասկանալի ձայներով։ Ես հալվել էի…
ոչ այնքան տաք թեյ, ( որովհետև ես տենց եմ սիրում, եռմանը չեմ կարում ) մութ պատշգամբ, փողոցի լույսեր, մրսած հոգի, հոգուս ու եղանակին վայել տաք սպորտային հագուստ, ու վայելելու կարո՜տ, կարո՜տ...
լրիվ ներդաշնակափայլություն...
այո, եղանակս սկսվելա, բայց այս տարի մի փոքր այլ կերպ վայելքներով...:love
հ.գ՝ աշունաղջկա վերադարձը 4 :))
երանի հնարավոր լիներ տեսնել ուզածդ երազը:love:oy
Երբ հումորներ ես անում ու դրանք ոչ մեկին չեն զվարճացնում, կարող է լինել միայն երկու պատճառ. մեկ, որ դու տափակացել ես (կամ էլ միշտ էդպիսին ես եղել), երկրորդ, որ չես կարողանում միտքդ (իմա՝ հումորդ) էնպես ձևակերպես, ներկայացնես, որ հասանելի լինի: Տարբերակը, որ դիմացիներդ են անհումոր կամ անհասկացող, նման դեպքերում չի քննարկվում (գոնե մեկը կժպտար հումորներիցդ): Հիմա հարց. ես ո՞ր էտապում եմ :(
Մտավախություններս արդարացան. 2 ամիս ուշ ենք զորացրվելու - օգոստոսին: :cry2
Մի հատ էլ քիչմ պոզիտիվ բան գրեմ. Աստվածաշնչի արժանահավատությունը ժխտող շատ փաստարկներ կան, բայց դրանցից մեկը' հրեաների' Ավետյաց Երկիր հասնելու համար մի քանի շաբաթվա կամ ամսվա ճանապարհը 40 տարում անցնելու աբսուրդայնությունը, իմ համար կասկածելի դարձավ էն բանից հետո, երբ 21-րդ դարում մեքենաներով Շամշադինից Արմավիր 7-8 ժամվա երթը ձգվեց-հասավ 22 ժամի' տեխնիկական անսարքությունների ու մի քանի անգամ մոլորվելու պատճառով:
StrangeLittleGirl
22.09.2013, 21:01
Մարդ էլ հանուն ակումբի մրցույթի հանդիպումներ քենսըլ անի :D
Ասա` վերջը լավ լինի:
Ուֆ.... ո՜նց ա ողջ նյարդային համակարգս խառնվում իրար, երբ անֆայմ մարդու հետ եմ շփվում, ըխք :[
Ուղեղներն անջատել ու ապրում են մարդիկ, ի՜նչ լավ ա.. իրանք անֆայմ են ու վսյո...
մինչև մի հատ չես հրում, տեղից չեն շարժվում... է հետո՞... մենք էլ ենք մեղկ էլի:
ամենազավեշտալին էն ա, որ ինձ թվում ա, որ իրանք հեչ էլ անֆայմ չեն...
իրանց են դեբիլի տեղ դնում պարզապես
ուֆ, չէէէէէ, ժո՛ղ, անֆայմ մարդ գոյություն չունի, իսկ այ իրանց դեբիլի տեղ դրած մարդիկ որքան ուզես կան::(
Երևի մի տարի կլինի՝ ինչ կյանքումս սկսեցին փոփոխություններ նկատվել, չէի մտնում Ակումբ...
Չէ՛, էնպես չի, որ չէի ուզում, ուղղակի, գրելու-կիսվելու բան չունեի:
Իսկ ահա, մի քանի օր առաջ կատարեցի մի գրառում ու…ու պարզվեց, որ ինձ հիշում-կարոտում են ակումբակիցներս... Այ էմ բեք :ok
Հե՛ս եմ, ե՛կել եմ... հեսա սկսելու եմ ծատուրային տրամադրություն տարածել...յ
Հ.Գ. հա՛, ինչ էի ուզում ասել՝ ապրեք, որ կաք...:love
Երաժշտություն սովորաբար լսում եմ ըստ տրամադրության: Եթե տխուր եմ լինում, ուրեմն մեղմ, ոչ ռիթմիկ, հանդարտ երգեր եմ լսում, իսկ եթե բարձ տրամադրություն ունեմ, ուրեմն հերթը զվարթ, ռիթմիկ երգերինն է...
Մեկ-մեկ էլ, երբ տխուր եմ լինում ու ուզում եմ տրամադրությունս փոխել, հակառակ տրամադրությանս՝ զվարթ երաժշտություն եմ լսում: Եվ ամենազարմանալին այն է, որ լինում են դեպքեր, երբ օգնում է:
Վե՛րջ, հեռախոսիս միջից ջնջելու եմ իմ տրամադրության վրա վատ ազդող երգերը...:beee
«Պատկերացրեք՝ գնացքի մեջ: Ամեն ինչի հետ հաշտվում եք, հարմարվում եք ժամանակավոր դժվարություններին, հույս ունենալով, որ շուտով կիջնեք կայարանում, կգնաք տուն և այլևս ձեզ կզգաք տանը: Բայց եղավ այնպես, որ իմ գնացքը կայարան չհասավ: Եվ ես ինձ միշտ զգում եմ գնացքի մեջ: Պատկերացնու՞մ եք» ,- Զորայր Խալափյանի այս տողերը անգիր գիտեմ: Ինձ էլ է թվում, թե շարունակ նույն գնացքում եմ, իսկ կայարան այդպես էլ չեմ հասնում...
Երբ աշխատանքի գնում ես դեղին շալվարով, երբ ընդիջմանը որոշում ես տոմատի հյութ խմել, երբ տոմատի հյութի շիշը բացվում ա ոչ թե վերևից, այլ ներքևից (գմփում ա) ու քո դեղին շալվարը դառնում ա նորաձև դեղնակարմրավուն շալվար :(
Աղջիկներն այդ օրը շատ ուրախ էին, իրենց ընկերուհին հայր էր դարձել :pardon
Sagittarius
23.09.2013, 15:03
Մայթով քայլում էի: Երեք հոգի բարձր-բարձ անգլերեն էին խոսում: Երկուսը սիրունիկ աղջիկներ էին, երրորդը...՝ ձենից պարզ դարձավ, որը ինքը աղջիկ չէր ծնվել: Երևի նոր էին ծանոթացել, աղջիկներից մեկը ոգևորված պատմում ա «աղջիկ-դարձածին»՝
-Մեր քաղաքը ընենց լավն ա, գեյ թաղամաս կա, լիքը գեյերի ակումբներ կան,
-Ես գեյերին չեմ սիրում,- հնչում ա պատասխանը :))
Վայ ես քու հոմոֆոբ ուղեղը թրոլլեմ :D
Ինձ ճանաչողները գիտեն, թե իմ համար ինչ է գարեջուրը: Մի տեսակ չեմ կարողանում առանց իրա: Ոմանք ասում են, որ արդեն ալկոհոլիկ եմ դառել, ոմանք ուղղակի հորդորում են ավելի քիչ խմել:
Բայց դե հիմա, ինձ հաճելի է ամեն օր գոնե մի շիշ գարեջուր խմելը:
Ու պատկերացրեք, թե ինչ դաժան հարված է, ճակատագրի հեգնանք, երբ բժիշկը քեզ արգելում է խմել... «քո համար է», - ասում է: «Անհրաժեշտություն է», պնդում է:
- Բժիշկ, իսկ եթե ծանոթության կարգով բացառություն անենք, խմե՞մ, - հարցնում եմ:
- Ոչ մի դեպքում, Արտակ, - անվրդով է բժշկուհին:
Ու հիմա ես շշմած նստած եմ: Կողքս գարեջրի շշերն են, մեջը թանկագին հեղուկը: Իսկ ես չեմ կարող խմել... ամբողջ երկու ժամ... որովհետև ատամս պլոմբել են...
Բարև,ակումբ: Բարև,վիրտուալ աշխարհ... Քանի օր ակամա կտրված էի վիրտուալ աշխարհից,հեռավոր ծանոթներից: Ու ինչքա՜ն եմ զարմանում,երբ ինտերնետ մտնելուն պես կարդում եմ մի շարք նամակներ մարդկանցից,ովքեր անհանգստացել են իմ համար այդ օրերին:Մի տեսակ անհարմար եմ զգում,որ իմ համար հարազատ մեկն անհանգստացել է... Բայց հատկապես զարմացնում է այն մարդկանց անհանգստությունը,որին չէի էլ կասկածում: Անսպասելի,հաճելի անակնկալ::love
Շնորհակալ եմ բոլոր նրանցից,ովքեր այս մի շաբաթվա մեջ գոնե մտքի ծայրով անհանգստացել են իմ համար:
Հ.Գ. Էստեղ են ասել.մեկ-մեկ արժե կորել,որպեսզի տեսնես,թե ով է քեզ փնտրում...
ծեծված արտահայտություններ կան, որ ամեն անգամ օգտագործողին ուզում եմ մի–երկու հարց տալ՝ տուպիկ ընկնի, թարգի էդ հիմար արտահայտության օգտագործումը, տենց քիչ–քիչ վերանան գնան ...
դրանցից մեկը «պահիր քեզ այնպես՝ ինչպիսին կաս», կամ նույն իմաստն արտահայտող նմանատիպ արտահայտություններն են... ո՞վ կարող է ասել, թե ես «ինչպիսին կամ», որ մի հատ էլ ինձ «այդպես» պահեմ... ու ընդհանրապես դո՞ւ «ինչպիսին կաս»։ Ծնվելուց ծրագրավորվա՞ծ է եղել սաղ, թե՞ կյանքիդ ընթացքում ես ձևավորվել՝ կախված շրջապատից, իրա ազդեցությունից, դաստիարակությունից ու այլ գործոններից։
Հիմա եթե իմ բնավորության որևէ գիծ (կամ ինչ–որ վատ սովորություն) ինձ դուր չի գալիս, չպե՞տք է աշխատեմ ուրեմն փոխելու վրա... բանակից հետո ահավոր հայհոյախառն էի արտահայտվում, կիսագողական–կիսաքյարթու լեքսիկոնով, հիմա ինչ՝ ես «տե՞նց» էի, ու ինձ պահեի «տե՞նց», ոնց որ »կայի», թե՞ ամեն դեպքում հիմա ավելի լավ ա։
մի խոսքով, գնամ մաթ.անալիզ կարդամ, տրամաբանությունս զարգացնեմ, դեռ շատ ասելիք ու անելիք կա ;)
Պատահաբար վաղեմի ընկերուհուս հանդիպեցի: Շատ ուրախացա: Անսպասելի հանդիպումը շատ հիշողություններ արթնացրեց: Նա ստիպեց հիշել մի դեպք, որը ես համարյա չէի հիշում:
Սրանից 4 տարի առաջ ընկերուհիներով (5 հոգի էինք) որոշեցինք, որ մեր տանը հոգի կանչենք: Մերոնք էլ տանը չէին:
Մեծ թղթի վրա գրեցինք այբուբենը, թվերը, պատուհանը ծածկեցինք գիշերային վարագույրով, ափսեի վրա գիծ արեցինք, մոմը վառեցինք և նստեցինք սեղանի շուրջ:
Սենյակում մութ էր: Մոմի լույսը, խորհրդավորությունը, սպասելիք «հյուրը» վախեցնում էին...
_Ես մենդյումն եմ, ես մենդյումն եմ...խնդրում եմ՝ Ոգիների աշխարհից մի բարի հոգի ուղարկել,-հանդիսավոր և դողացող ձայնով սկսեց ընկերուհիներիցս մեկը:
Սրտատրոփ և վախով սպասում էինք: Պահո՜, ափսեն շարժվեց...Ամբողջ մարմնով դողում էինք: Քիչ էր մնում, որ վերջ տայինք այդ ամենին: Մի պահ նույնիսկ որոշեցի վեր կենալ և լույսը վառել: Սակայն հրապուրող մի բան կար: Մեզ համար անհասականալի մի ուժ ստիպում էր, որ շարունակեինք այն, ինչ սկսել էինք...
Բոլորի առաջին հարցը նույնն էր.
_Ե՞րբ եմ մահանալու...
Ափսեն շարժվում էր և ամեն մեկի համար տարբեր թիվ ցույց տալիս՝ 65, 70, 55, 88...
Հերթը հասավ ինձ: Ես էլ տվեցի նույն հարցը.
_ Ե՞րբ եմ մահանալու...
Ափսեն նորից շարժվեց: Սկզբից ցույց տվեց Վ տառը, իսկ հետո Ա տառը... Ի վերջո, պատասխանը եղավ՝ «ՎԱՂԸ»...
Ոնց որ սառը ջուր լցնեին վրաս: Աղջիկները սկսեցին ինձ հանգստացնել, թե մի հավատա և այլն: Հոգի կանչելն էլ սրանով ավարտվեց: Աղջիկներն էլ ինձ հանգստացրեցին ու գնացին:
Բայց ամենավատ օրը հաջորդ օրն էր: Ամբողջ օրը ինչ-որ մի վատ բանի էի սպասում: Տանից դուրս չեկա, պատշգամբից դուրս չնայեցի, ժամացույցի տակ չնստեցի, գազից համարյա չօգտվեցի...
Մահվանս օրը, սակայն «հետաձգվեց»: Չորս տարի է արդեն անցել, բայց ես դեռ ապրում եմ:
Տեսնես` ինչի՞ վրա եմ էսքան ուրախ...
Ինչի՞ս վրա եմ ուրախացել:
Անհիմն հրճվանք՝ առանց պատճառ, առանց առիթ: :(
Գուցե ցնդելու առաջին նախանշաններն ե՞ն, չգիտեմ…
Պարզապես շա՜տ տարօրինակ ա... ախր նորմալ մարդիկ առանց պատճառի տխրում են, բայց որ առանց պատճառ ուրախանա՞ն… Եսիմ ԷԷԷԷ
Տխուր ստացվեց, բայց չէ՞ որ ես ուրախ եմ, ուրաաաաաաաաաաաաաախ....
Էհ ես էլ ցնդեցի:(
Alphaone
24.09.2013, 20:20
Այբն ինձ մի պատմություն հիշեցրեց: Ամերիկյան համալսարանում մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպում էր, մի քանի կուրսեցիներով որոշեցինք գնալ, դուրս գալուց ինչ-որ տարօրինակ, գնչուհու հագուստով, արհեստական ռուսական առոգանությամբ խոսող կին մոտեցավ, ում էլ երբեք էդ կողմերում չտեսա: Առաջարկեց գուշակել, տրամադրությունս ահավոր էր, քաղաքավարի մերժեցի, որ համառեց, արդեն կոպիտ՝ հանգիստ թողեք ինձ:
- Քսան տարեկան կա՞ս:
Հարցն էնքան անսպասելի էր, որ ակամա վրա բերեցի՝ չէ:
- Քսան տարեկանում կմեռնես:
Խեղճը նորմալ անիծել չգիտեր, ուր մնաց ապագան գուշակեր :D
ես էլ եմ քո մասին խոսելու, որովհետև ուրիշ հարմար նախ տեղ չկա, հետո էլ էստեղ ա պետք...
քանի անգամա ես կարդում եմ վերնագիրը, ու զարմանում, ես հիմա ասում եմ քեզ.
- հրաշքների պետքա հավատալ, -միգուցե ես եմ շատ երազկոտ, բայց իմ կյանքում պատահելա հրաշք, էդ իսկական հրաշք էր, չեմ խոանա պատմելու համա ինչ եղավ, ոնց ու երբ, իհարկե <ներ> չեմ ասի, որովհետև ոնց ասումա ընկեներիցս մեկը՝ ես սովորություն ունեմ ուրախանալու ամեն պահով, ես գնահատում եմ ամենը, միգուցե էդ բացասկան հատկանիշա, բայց էդ եևի իծնեյա մեջս :)) , բայց կյանքը մի օր քեզ էլ հաստատ կապացուցի, որ հրաշքնeր կյանքում լինում են, դու մենակ մի փոքրիկ հույs պահի ստիդ խորքում դրա համար, ու կհամոզվես...:kiss
Փոքրիկ շրջմոլիկ
24.09.2013, 22:21
Բոլոր տեսակի փոփոխությունները սիրում եմ ու չեմ կարող ապրել առանց դրանց: Միայն մի փոփոխություն կա, որից խուսափում եմ և շատ ծանր եմ տանում՝ երբ իմ բնույթում, մտածելակերպում ա ինչ-որ բան փոխվում...
Ու դրա պատճառով շատ եմ տուժում....
Ինձ համար մի ուրիշ հաճույք է քայլել փողոցով՝ուսումանսիրելով լրիվ անծանոթ մարդկանց, դեմքներին նայելով,միմիկայի,աչքերի մեջ թափանցելով գուշակել նրանց կյանքը,կամ թե ինչ են մտածում նրանք տվյալ պահին:Ժամանակ առ ժամանկ հանդիպում են մարդիկ,որ նույն խորաթափանց հայացքով կամ էլ զարմանքից ինձ են նայում:Առաջին մասը երկար նայում է,այնքան ժամանակ մինչև ես աչքերս կհեռացնեմ իրենցից,իսկ երկրորդ մասը,որ զարմանքով,տարօրինակ հայացքով է ընդունում իմ նայելը, խեթ-խեթ նայելուց հետո հեռացնում է հայացքը և հենց տվյալ պահին պարզվում է գաղտնիքը,այն թե ինչ է հետաքրքրում տվյալ մարդուն. նա իր կյանքից դժգոհ է,իսկ լավագույն դեպքում նա քննադատել շատ է սիրուն:
Առաջին խմբի մեջ մի տեսակ կյանքը շատ է,գաղտնիքներն էլ...
Վաղը տղայիս խմբում ծնողական ժողով է: Ուուուխ...Ինչ հաճելի ու սպասված իրադարձություն է իմ համար: Համ ուրախ եմ,համ էլ մի տեսակ անհանգիստ: Համ սպասում եմ նոր դաստիարակչուհիների հետ ծանոթանալուն,համ էլ մի տեսակ հաճելիորեն ու նորովի եմ գիտակցում ՆՈՐ մարդ դաստիարակելու պատասխանատվությունն ու պատիվը: Թեպետ արդեն 2 երեխա ունեմ,բայց հաճախ ինձ բոլորովին պատանի եմ զգում,իսկ նման իրադարձությունները ստիպում են ՀԻՇԵԼ իսկական տարիքի ու պարտականությունների մասին...
Կարծես երեկ լիներ՝ մայրս էլ էր ծնողական ժողով գնում: Միշտ սրտատրոփով սպասում էի,թե ինչ կասի հետ գալուց,չնայած՝ բողոք կամ նման մի բան չեմ հիշում: Բայց էսօրվա զգացածս ուրիշ է: Երևի էսօրվա զգացածս նույնն է,կամ շատ մոտ է նրան,ինչ զգում էր մայրս՝ ծնողական ժողով գնալիս...
Մի հատ արտահայտություն կա, անգլերեն ավելի սպառիչ ա հնչում՝ do I ask for too much?
Փաստորեն I do.
Դադարելու ժամանակն ա:
My World My Space
25.09.2013, 11:15
Բանից պարզվում ա, որ դեմոկրատական քաշքշուկ էլ ա ըլնում… :D
E-la Via
25.09.2013, 13:10
Շարժում ենք ձեռքերը, հետո ոտքերը, հետո կոնքերը, ծափ-ծափ-ծափ....
Շարունակությունը ո՞նց էր..ըըը... չեմ հիշում…Տո Աստված շարունակության հետ:
Ասում եմ, տեսել եք, չէ՞, թե ոնց են մի-երկու տարեկան էրեխեքը սեղանի վրայից միրգ, շոկոլադ , չարազեղեն վերցնում, կես ակնթարթ նայում ու հավեսով գետնին շպրտում: Եթե տեսել եք, ուրեմն տեսած կլինեք նաև էն ծնողներին ու հարազատներին կամ էլ նրանցից մեկը կլինեք, որ տարբեր կերպ փորձում են հասկացնել, որ նա դա չանի. բացատրում են, համոզում, թաթիկին թեթևակի խփում, փորձում սեփական օրինակով ցույց տալ, թե ոնց պետք է թափված իրերը հավաքել ու տեղը դնել... Էս երեխան էլ լսում-լսում է իրն խրատողներին ու երբ արդեն թվում է, թե հասկացավ՝ նայում է դիմացինի աչքերի մեջ, ձեռքը տանում հերթական շոկոլադին ու մի էնպիսի անհոգությամբ շպրտում այն գետնին: Եթե դուք նյարդերից թույլ եք, էդ երկու թիզ մսագունդը կարա ձեզ էնպես հունից հանի, որ ձեր տարիներ պարապած յոգան, անհաշիվ ժամերի մեդիտացիան, չորս կողմից հնչող հավասարակշռություն պահելու խրատնեը մի վայրկյանում ի չիք են լինում ու գրողի ցոծն ուղարկում բոլոր տեսակի գուռուներին: Իսկ եթե լավ տրամադրության մեջ եք, կարող եք ժպտալ չարաճճի արարքների վրա, համբերությամբ զինվել, ձեռքի տակ հնարավորինս ապահով, չվնասող բաներ թողնել, որ զբաղվի այնքան, քանի դեռ չի հոգնել:
Բայց կարող եք այլ բան էլ անել.
Ճուտի ձեռքից վերցնում եք կոնֆետները ու... Այ էսպես, վերցնում ես, ձեռքդ բարձրացնում, առանց կասկածելու, մտահոգվելու, անհանգստանալու ձռքիդ մատները բացում ու շխկ՝ այն արդեն գետնին է: Անցնում ես հաջորդին, էն մյուսին, հետո վազի միջի եղածներին: Տարերքիդ մեջ մի պահ կողքերդ ես նայում, տեսնում սեղանի շուրջ ով կա-չկա շշմած վրեդ է նայում ու որ էդ խեղճերին ապուշ կտրած վիճակից հանես՝ մի կոնֆետը էլ շպրտում ես նրանցից մեկի վրա, հետո մյուսների: Ու գնաց... Մի քանի վայրկյան անց կողքից նայողը կտեսնի 1-46 տարեկան երեխաների, որ ինչ ձեռք տակ ընկնում է՝ իրար վրա են շպրտում
Կայֆ...
Հավատացեք ինձ, միայն նման հոգեվիճակից ու զբաղմունքից հետո գետնից գզգզված մազերով ոտքի կկանգնես ու կերգես՝ շարժում ենք ձեռքերը, հետո ոտքերը, հետո կոնքերը, ծափ-ծափ-ծափ/ եթե իհարկե Սիլոյի ֆանատը չես/:
Ու վայ կյանքում նման բան գոնե մի անգամ չանողին :))
մարդիկ կան չէ բարևելուց ժպտւմ են,բայց դեռ կողքովդ էլ չանցած նույն լուրջ դեմքն են ընդունում,ոնց որ հենց նոր իրենք չէին ժպտւմ քեզ:
Հ.Գ. կեղծ ժպտալու իմաաա՞ստը:esim
Դրվագներ Հոկտեմբերյանյան քրոնիկայից
Շամշադինից Հոկտեմբերյան գալու ճանապարհին, երբ սննդի մեր բոլոր պաշարները վաղուց սպառվել էին, ու ԶԻԼ-երի դռդռոցը, զուգակցվելով ստամոքսների գռմռոցին, մեղեդային ներդաշնակությամբ էր պարուրում փսիխոդելիկ կակոֆոնիայի մեջ տարրալուծվող քաոսը (էսի իբր պատկերի թույն նկարագրություն ա), մեր ուջանցին հանկարծ ինչ-որ բան հիշեց, մոտեցավ կուզովի անկյունում դրած ուսապարկին ու, մի տոպրակ շուշակոնֆետ հանելով, բաժանեց մեզ: Որոշ ժամանակ անց, երբ բոլորս ըմբոշխնում էինք մեր մի կտոր մանանան, խորամանկ ժպիտը դեմքին հպարտ-հպարտ հայտարարեց.
- Սաղ մարտկոցին **ցրեցի: :))
(շարունակելի)
2008-2009 ուս. տարի
Կոշին, Բոլցանոն, Վաերշտրասն ու Ֆիխտենգոլցը արդեն ինձ գիտեն դեմքով, բայց փաստորեն էդ էլ ա քիչ մաթ.անալիզի լիկվիդ ստանալու համար . . . Պետքա ա Ֆերմայի, Ռոլի ու Լայպցիգի հետ էլ մտերմանալ . . . Սաղն ել ախպոր ախպեր են Ֆիխտենգոլցի միջոցով, նենց որ կարծում եմ' պրոբլեմ չի լինի . . . Մի խոսքով' Բարի գալուստ կեղտի աշխարհ:)
Ֆու, ստացա մաթ. անալիզը . . . Քիթս կտրեմ թե դժվար էր: Բայց կա~յֆ էր :) տխուր ա էն ուսանողի կյանքը, ով երբեք չի զգացել ԼԻՔՎԻԴ ստանալու կայֆը . . . Շնորհակալ եմ պրն. Պետրոսյան:)
2011-2012 ուս. տարի
Նայի ինչ ենք անում ապեր` մինչև սեպտեմբերի 1-ը նվիրում ենք մաթ.անալիզ ու գծային հանրահաշիվ պարապելուն ;) Ո՛չ ամեն տեսակի զվարճանքներին ու ինտերնետին, լավ մնացեք )))
2013-2014 ուս տարի
մի խոսքով, գնամ մաթ.անալիզ կարդամ...
մաթ. անալիզ մեր ֆակ.ում անցնում են 4 կիսամյակ, այսինքն՝ երկու տարի... ու, բնականաբար, պետք է գոնե իմ չափ տաղանդավոր լինի մարդ, որ 5 տարում էդ երկու տարվա կուրսը ավարտին հասցնի... 2009-11թթ.երն էլ եմ հաշվում, քանի որ լիքվիդը ուսիս գնացի–եկա
ու հիմա եկել եմ պաշտոնապես հայտարարեմ, որ վերջ, էլ չունեմ մաթ. անալիզի քննություն ու էլ լիքվիդ չեմ ունենա մաթ. անալիզից։ Չնայած՝ սուտ կլնի, որ ասեմ էլ չեմ պարապելու մաթ.անալիզ, քանի որ առջևում պետական քննություն կա...
հ.գ.
չնայած կարող ա և սուտ չլինի, ի՞նչ իմանամ...
Փոքրիկ շրջմոլիկ
25.09.2013, 22:54
Հոգեբանության ժամին դասախոսը մեզ պատմում է, թե ինչքան կարևոր է դեռ չկատարված ցանկության իրականանալու հարցում այն ներկա ժամանակով ներկայացնելը: Ասում է, որ ինքն էլ չէր հավատում դրան, բայց որոշեց փորձի: Նա երազում էր առանձնատուն ունենալ, ամեն օր առավոտյան մի քանի րոպե տրամադրում էր հայելու դիմաց «Ես առանձնատուն ունեմ, ես շքեղ առանձնատուն ունեմ» ասելուն: Անցնում է մի թե երկու տարի և նրան առանձնատուն են նվիրում :): Ստացվեց որ հավատալը ավելի կարևոր է քան աշխատելն այդ ուղղությամբ /նա հենց այդպես էլ ասաց/: Համաձայն չէի իր տեսակետի հետ: Հավատը կարող է քեզ ոգեշնչել ավելի եռանդով աշխատել նպատակիդ հասնելու համար, բայց հենց այնպես հավատալ... չգիտեմ.
Մի խոսքով մեջս ուժ հավաքեցի ու սկսեցի իմ տեսակետով թեթև վեճի բռնվել դասախոսի հետ, մտքումս անընդհատ կրկնելով՝ «Ես երեք չեմ ստանում հոգեբանությունից, ես երեք չեմ ստանում հակառակվելու պատճառով»...
չօգնեց :)
Իսկ երկու օր առաջ մեր մոտ աշխարհի վերջն էր. հողմն ավազով երկինքն առնում ու պոկում էր վրանները, մեր ճամբարը ծով էր դառնում, ես սենց բանի տիրումերը:
Երեք շեֆերիցս մեծը վաղուց տուն էր գնացել, իսկ ես միջնեկի ու մեր բոլորիս վերադասի հետ փորձում էի շտաբի քանդված վրանն ամրացնել: Դանայան, ես կասեի' նույնիսկ սիզիփոսյան աշխատանք էինք կատարում' ենթարկվելով տանտալոսյան տանջանքների, ու անձրևի հոսանքներից արբունքի հասած մայր հողը ոչ մի կերպ չէր ուզում իր գիրկն ընդունել վրանի ամրացցերը' այդ օտարածին մարմինները, որոնք նա շտապում էր րոպե առաջ դուրս նետել (սա էն թույն նկարագրություններից ա): Ու երբ ոչ էնքան արդյունավետ տանջանքներից հետո կիսավեր վրանի տակ խոնջանում էինք ու պաշտպանվում հեղեղածին անձրևից, կրտսեր ու ամենահաղթանդամ շեֆս, ով ծագումով հենց Արմավիրի մարզից ա, մի հատիկ լամպուշկա ձեռքին, նյույորքյան Ազատության արձանի պես, մտավ ներս ու արագ-արագ զեկուցեց վերադասին.
- Քամին ճաշարանս վեքալե, տարե, մենակ էս լամպուշկեն ի հասցրե հանեմ: Նգար, ուդեմ մռութդ,- դիմեց միջնեկին,- առ, մի տեղ պահա, որ հենց կամանդիրը գա, ցույց տանք:
Էսօր չորս տղաներ փորձում էին «ներխուժել» բանասիրականի շենք: Պահակը չէր թողնում, բայց տղաները համառում էին:
_Մենք էստեղ ենք սովորում,-տղաներից մեկը ասեց:
Պահակը թերահավատորեն նայեց տղաներին, բայց չհասցրեց ինչ-որ մի բան ասել, մեկ էլ մի ուրիշ տղա վստահորեն ավելացրեց.
_Բանասիրականի առաջին կուրսի ուսանողներ ենք:
Պահակը աչքերը կլորացրեց ու.
_Փախա՛ք ստեղից...:aggressive
Տղաները գնացին: Տնաշենները երևի չգիտեին, որ իրենց ասածը իրականություն լինելուց շա՜տ հեռու էր: Բանասիրականի 5 կուրս, որ իրար հետ վերցնենք, մի տղա չես գտնի...
Alphaone
26.09.2013, 17:54
Համալսարանում կրոնի պատմություն էինք անցնում: ՈՒ դասախոսը հեչ էլ փարաջայով չէր, նորմալ մարդ էր, գրեթե բոլոր խոշոր կրոններին անդրադարձանք, անգամ սլայդ շուներով կրոնական տաճարները ցույց տվեց, լիքը սիմվոլներ բացատրեց, որ դասագրքերում չէինք գտնի, իսկ գուգլել էն ժամանակ հիսունիցս հինգն իմանար, թե չէ: Գործերիցս մեկը հեթանոսական ֆետիշիզմի տարրերի հիման վրա էր, տվեցի, կարդաց, քննարկեցինք, լիքը լավ խորհուրդներ տվեց: Ընթացքում մտերմացանք, հետո ավարտեցի, կապը կորավ...
Ակումբի ֆեյսբուքյան էջում գտա ակումբցիների իսկական անունները, մի քանի ակումբի կար, որ գրեթե չէինք էլ շփվել, բայց արդեն հարազատ էին ինձ համար, հենց առաջին գրառումներից, եթե անգամ իրենց ասելիքին ահավոր դեմ էի, ասելու ոճն այնքան էր դուր եկել, որ անպայման ուզում էի գտնել: Բացեցի ու հանկարծ՝ Հովհաննես Հովհաննիսյան, ահագին ուրախացա, մտածեցի դասախոսիս գտել եմ, հետո տեսա, չէ, ինքը չի, հետո էլի նույն անուն ազգանունը, էլի դասախոսս չէր, հիմա նստել, մտածում եմ. կարող ա էս անուն ազգանունն ինչ-որ մոգական ուժ ունի՝ ում էս անունով ճանաչում եմ, արտակարգ լավ մարդիկ են...
Ասում են շուտով ՀՀ նախագահը գործառնության մեջ է դնելու «Սուրեն Խաչատրյան» շքանշանը, որը ծալած ա ունենալու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Վարդան Մամիկոնյան», «Տիգրան Մեծ» և այլ շքանշաններին։
Մի հատ դասախոս (տարիքով մարդ է) ունենք, որ ամեն դասին գալիս է ու հենց երկրորդ քառասունին հարցնում է.
_Սա ո՞ր կուրսն է:
Բայց դա հեչ...Բա, որ հարցնում է.
_Ի՞նչ եմ ձեզ դասավանդում...
CactuSoul
26.09.2013, 23:09
Ալֆայի գրառման շնորհիվ ՖԲ ընկերներիս ցուցակում ավելացավ թվով երրորդ Հովհաննես Հովհաննիսյանը: :)) Ասում եմ՝ սաղ հեչ, լավ ա, որ մեկը անունը հայատառ ա գրել, մեկը՝ լատինատառ, մեկն էլ Հովհաննես չի, այլ Հովո: Թե չէ՝ իրարից էլ էնքան տարբեր մարդիկ են, մեկի փոխարեն մյուսին մի բան գրես, կարող ա խայտառակ լինես պահի տակ: :))
Alphaone
26.09.2013, 23:26
Ես իրականում, անկեղծ, եթե պատահաբար տրորած չլինեմ, կյանքում միջատ չեմ սատկացրել (չհաշված կոկա-կոլա էքսպերիմենտի արդյունքում զոհված կոլորադյան բզեզները, ինչը թեմայի հետ կապ չունի), բայց էս պահին սենյակս չգիտեմ որ անկյունում թաքնված ու ժամանակ առ ժամանակ սպառնագին տզզոցով իմ ուղղությամբ շարժվող կրետին հենց հայտնաբերեմ, սատկացնելու եմ դաժանաբար, ոնց որ ահաբեկիչ լինի աննորմալը :(
Եթե Աբովյանը ասում էր. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը հայոց լիս աշխարհը եկավ», ապա ես էլ ասում եմ՝ ՕՐՀՆՎԻ էն սհաթը, երբ ԱԿՈՒՄԲԸ հայ իրականության մեջ հաստատվեց...
Հավաքված գնում եմ,որ <<իմ վերևի մարդը>> թեմայում մի երկարաշունչ բան գրեմ:Մինչև էջը բացելը ես արդեն հավաքում եմ մտքերս,մեկ էլ հենց սեղմում եմ կատարել գրառում կոճակին ,ինձ թվում ա ես էդ մարդուն չեմ ճանաչում:Սև մագիայի մատը խառն ա...
Stranger_Friend
27.09.2013, 00:41
Ծանր է այն մեղքի զգացումը, որ կարող էիր օգնել քո ներկայությամբ, բայց փոխարենը ավելի մեծացրեցիր վերքը...
Կարևոր չէ, որ այդ պահին չես գիտակցել.
Նույնիսկ «Տուժածի» ներելը չի փրկի, որ ներեմ ինքս ինձ: Ես ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻ օգնել...
keyboard
27.09.2013, 02:10
Սոսը մահացավ...
Օդանավակայանը կքանդեն...
Մատենադարանը ստրիպտիզ քլաբ...
Էս ամեն ինչի կազմակերպողների տնեցիք էլ էդ քլաբում պարելուց...
հերիք ա էլի, մրջունի պես քանդում են Հասյատանը...
Mephistopheles
27.09.2013, 07:25
Գործից հոգնած հասա գնացքի կանգառ որտեղ the last train is gonna take me to the last station… ականջակալներս դրեցի ու ու այպօդս միացրի…
http://youtu.be/BrxZhWCAuQw
All your life…
You were only waiting for this moment to be free…
…blackbird fly…
CactuSoul
27.09.2013, 13:39
Մեկը լիներ կողքիս, որ ինձ ասեր, բացատրեր, որ սխալ չեմ արել…
Փորձում եմ մտածել, որ միևնույն է, չէի հասցնելու, հիմա ժամանակ չկար, իսկ հետո դա խանգարելու էր ստանալ էն, ինչ ինձ օդ ու ջրի նման պետք ա ու պակասում ա նույնիսկ հիմա: Բայց չի օգնում: Էն մյուս եսս ասում ա՝ դու դեբիլ ես: Ոչ մի նորմալ մարդ էսպիսի հնարավորությունը ձեռքից բաց չէր թողնի: Ու չթողեցին: Մենակ ես էի էդ աստիճան ախմախ:
Հա, իրոք չէի հասցնի: Բայց փորձել հո կարո՞ղ էի: Մեկ էլ տեսար ստացվեր:
Վախեցա:
Ինչի՞ց:
Շա՞տ իմանամ: Իրականում վախենալու ոչ մի բան չկար:
Չգիտեմ, միգուցե կյանքիս մեծագույն սխալներից մեկը գործեցի: :(
Վաղուց սենց անկապ, սենց վատ չէի զգացել:
Բա մարդ մի հատ խեցի չունենա՞ր :}
Alphaone
27.09.2013, 14:09
Երբ ինձ անկեղծ մարդ են համարում, ահավոր վատ եմ զգում, ստի մեջ բռնված մարդու նման: Ախր անկեղծ, բացարձակ անկեղծ հնարավոր չի լինել, ես անգամ ինքս ինձ հետ միշտ չէ, որ կարողանում եմ անկեղծ լինել:
impression
27.09.2013, 14:36
Տվեք ինձ հենման կետ, և Alphaone-ը կշրջի Երկիրը :esim
Ասում ա.
Նխշուն տղա հերիք լացիս,
Հայոց երկինք ամպոտ է, զամպոտ է,
Թե շատ լացիս, հեյրան քեզի,
Գել գիքա պապին կուտե :)
:love
Հենց սենյակիս լուսամուտը բացում եմ,թիթեռները սենյակս են լցվում:Հիմա աշուն է ու ինձ թվում էր թե ուժասպառ թիթեռները չեն կարող հասնել իմ պատուհանին,բայց էլի երամով սենյակս են եկել:Ընենց էլ սիրուն են::love
էս վերջերս ընենց է ստացվում,որ Վարդի հետ դասից չեմ կարողանում տուն գալ կամ գնում եմ խմբակի կամ մնում եմ ժողովի կամ էլ պարապմունքի:Ու դասից տխուր-տխուր մենակ-մենակ տուն եմ գալիս:էս ամեն ինչի մեջ միակ հաճելի բանը դեղնած տերևների խշխշոցն է:Ընենց եմ հանգստանում էդ ձայնից,որ մոռանում եմ համ սովածությունս համ էլ էն որ մի տոննա տնային ունեմ:
Էսօր մի քիչ մտմտացի ու հասկացա հետևյալը.
Բարի մարդիկ տգեղ չեն լինում, չարերն էլ գեղեցիկ չեն լինում:
Ուսումնասիրեք, դուք էլ կնկատեք:
Աղտոտված հոգով մարդիկ ինչքան էլ համաչափ դիմագծեր ու կառուցվածք ունենան, մեկ է` տգեղ են ու տձև: Ժո´ղ, հավատացեք, մարդու ձեռքերում է տգեղ ու գեղեցիկ լինելը: Ամեն մարդ ինքն է որոշում` ինչպիսին լինել: Անաղարտ հոգի ունեցողը շողշողում է բարությունից, մի՞թե կա դրանից առավել վեհ գեղեցկություն: Չկա, ճշմարիտ եմ ասում:
Օ՜հ, ամենակարող Ջոն, ուժ գտիր քո մեջ մերժելու մարդկային տականքի խնդրանքներն ու հորդորները, անգամ եթե այն օժտված է համոզելու անսահման շնորհով, ու, եթե նույնիսկ արտաքնապես գեղեցկադեմ օրիորդ է
Լավ է, երբ մոտդ քսան հազար եվրո կա, բայց վատ է, որ քոնը չի...
Լավ է, երբ մարդ մեծ ուղեղ է ունենում, բայց վատ է, որ մեջը մի գրամ խելք չկա...
Լավ է, երբ քեզ ամեն ինչ հեշտ է տրվում, բայց վատ է, երբ էդ հեշտն էլ ես ալարում վերցնես...
Լավ է, երբ լավ է, բայց լավ չի, երբ որ էնքան էլ լավ չի...
16.11.11թ.
շատ անուշ զգացումա, երբ ծնողներդ պատմում են, որ փոքր ժամանակ եկեղեցում, լսել են թե ինչպես ձեռքերդ աղոթք արած Աստուց խնդրել ես, փոքր ապերիկ ունենաս:love...
- Շնորհավոր ծնունդդ Հով, ուզում եմ, որ միշտ իմ կողքին լինես՝ թև ու թիկունքս...:kiss
թող էն փայլուն աչքերդ, որը այսօր էին փայլփլում, ամբողջ կյանքումդ էդպես լուսավորվեն...
հ.գ՝ մեկա , ես ասել եմ, իմ որդին քո նմանա լինելու՜, էտա երազանքս:oy...
Յանս տարել ա: Ֆեյսբուքում լուրի վերնագիր եմ կարդում.
«Սերժ Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին»
Շոկից դուրս գալուց հետո էնա-էնա ուզում էի «ուրախանայի», էն էլ նորից կարդացի, որ պարզվեց ոչ թե «Սերժ» ա գրած, այլ «Սոս»
CactuSoul
28.09.2013, 01:49
Իրականությունից էսքան կտրված լինելու ու սենց փախած կյանք ապրելու համար առնվազն պետք ա պոետ լինես:
Իսկ ես ո՛չ էդքան տաղանդ ունեմ, ո՛չ համարձակություն:
Զարմանում եմ, թե ոնց մեջտեղից 2 կես չեմ եղել մինչև հիմա:
Նաիրուհի
28.09.2013, 03:07
Երբ սովորություն է դառնում դիմացինիդ խնայելով չասելը, թե ինչքան է նվազել հարգանքդ իր նկատմամբ, սկսում ես հասկանալ օրգազմ կեղծող կանանց։
մի ժամից օրս էնքան լուսավորա դառնալու, որ ուր էլ գնամ հիշելու եմ մեզ Անուշաաաաաս...
ինչքան թանկ ես իմ համար...:kiss
թրթռում եմ, էս զգացումից...
Երբ շենքը սարքում ենք, անպայման պատուհաններ էլ ենք սարքում: «Դրանք», - ասում ենք, - «պետք են, որպեսզի բացենք ու թարմ օդը գա ներս, որ տունը հովանա ամռանները, որ տունը ցերեկները լուսավոր լինի, որ գեղեցիկ տեսարաններ վայելենք»:
Հետո առաջին բանը որ անում ենք, պատուհաններին վարագույր կախելն է լինում, որ դիմացի շենքից չտեսնեն ինչ ես անում ու արևը շատ ուժեղ չլինի: Հետո որ տեսնում ենք դիմացի շենքը մոտ է, ավելի հաստ ու անթափանց վարագույր ենք կախում ու ցերեկն էլ միացնում ենք էլեկտրական լույսը, որը տանը լույս լինի:
Հետո մեկ-մեկ վարագույրը քաշում ենք, որ հիանանք գեղեցիկ տեսարաններով, բայց փոխարենը տեսնում ենք դիմացի շենքն ու փողոցի երթևեկությունը: Եթե բախտդ բերում է, ինչ-որ մի գեղեցկուհի իր վարագույրը քաշած չի լինում, ու գոնե իրանով ես հիանում: Բայց դա էլ է հազվադեպ լինում: Էնպես որ վարագույրն էլի քաշում ենք:
Հետո բացում ենք պատուհանը, որ օդը մաքրվի, բայց փողոցի կեղտն ու փոշին ներս է լցվում, գաղջ օդը բռնում է տունը, ու արագորեն փակում ենք պատուհանը:
Հետո բացում ենք պատուհանը, որ տունը հովանա, բայց էլի նույն պատճառներով, ու նաև որովհետև փողոցի աղմուկն ուժեղ է, արագ փակում ենք: Գնում ենք, կոնդիցիոներ ենք առնում, որ տունը հովացնենք:
Ու տենց պատուհանը փակած, վարագույրները քաշած, էլեկտրական լամպերն ու էլեկտրական կոնդիցիոները միացրած տանը նստում ենք՝ լրացուցիչ մխտռելով դրսի օդը, բայց էդ էլ է քիչ լինում, որտև աղմուկը մեկ է, ներս է լցվում: Ու գնում ենք եվրոպատուհան ենք առնում, փոխում հին, փայտե պատուհանները:
Ու նստում ենք զմռսված տանը: Առանց արևի լույսի: Առանց թարմ օդի: Առանց դրսի զովի: Առանց գեղեցիկ տեսարանի:
Չէ, ես որ շենք սարքեմ, պատուհան չեմ սարքելու:
CactuSoul
28.09.2013, 15:41
…Իմ տունը կոնաձև էր, քարաշեն, բայց դրսից ու ներսից մի տեսակ հողոտ էր, հարդախառը: Բաց խոտածածկ մի դաշտում էր, որից քիչ այն կողմ անտառ կար, իսկ տան մի կողմում տեսադաշտը բաց էր, ու երեկոյան կարելի էր տեսնել, թե ինչպես է արևը կամաց հալվում հորիզոնի մեջ: Ցանկապատ, որպես այդպիսին, չունեի: Ուղղակի տունս առանձնացած, խախանդ վայրում էր, դրա կարիքն էլ չկար:
Ձիս սև էր, մկանուտ, փայլուն, երկար բաշով: Աշխարհում ամենագեղեցիկ ու ամենախելացի աչքերով, որ ձին կարող է ունենալ:
Ո՛չ թամբ, ո՛չ սանձ ծանոթ չէին նրան:
Մենք պարզապես քայլում էինք կողք-կողքի: Ես թևս գցում էի նրա վզին, շոյում էի բաշը կամ գլուխը:
Երբեմն նա ինձ թույլ էր տալիս նստել մեջքին, ինձ ման էր ածում, մեկ-մեկ էլ բռնում էի բաշից, ու նա սկսում էր վազել դաշտի երկայնքով՝ դեպի նարնջագույն արևը…
Երբեք չեմ կապել նրան: Ազատ էր գնալու ամենուր, ուր ձգտում էր իր ազատատենչ հոգին: Ու լինում էր, որ հեռանում էր այնքան, որ կորում էր տեսադաշտիցս:
Ես միշտ սպասում էի նրան: Ու նա ոչ մի անգամ չէր չարաշահում կարոտս: Ամեն անգամ վերադառնում էր. տեսնում էի նրան դեռ հեռվից, ու ամեն անգամ սիրտս ուռչում էր նրա վեհ վարգը տեսնելիս… Գալիս էր, մի-երկու պտույտ գործում շուրջս, հետո մոտենում էր ու գլուխը հպում ուսիս…
Հետո իմացա, որ այդ թեսթում ձին սիրելի մարդու խորհրդանիշն էր:
My World My Space
28.09.2013, 17:40
Մաքսային Միությանն անդամակցելուց հետո РосГосСтрах-ը կանավանափոխվի РосГосУжас-ի... :o
© Ես
melancholia
28.09.2013, 18:29
Վառի՛ր մոմերը, օգտագործի՛ր լավագույն սավանները, հագի՛ր քո ամենագեղեցիկ սպիտակեղենը: Մի՛ պահիր դա հատուկ առիթների համար, այսօր հենց այդ հատուկ օրն է:
Ուլուանա
28.09.2013, 18:39
Էսօր հերթական անգամ Ակումբի նամակներս էի քջջում, քանի որ փոստարկղս նորից լցվել էր, հարկավոր էր անպիտան նամակներ գտնել ու ջնջել։ Ինձ համար էլ թարսի պես անպիտան նամակներ համարյա չեն լինում։ Դրանք միայն իմ տված նկատողությունների նամակներն են ու դրանց տրված ստանդարտ արձագանքները, բայց դե արձագանքներն էլ հո միշտ ստանդարտ չեն լինում, երբեմն՝ լրիվ թանգարանային նմուշներ :D, ախր դրանք ո՞նց ջնջես։ Ու ընդհանրապես, էնքան նոստալգիայի մեջ եմ ընկնում էդ նամակները կարդալիս։ Դրանցում հաճախ քննարկվում են Ակումբի էնպիսի տեխնիկական և այլ բնությի խնդիրներ, որոնք էսօր ոչ միայն չկան, այլև շատերը երևի չեն էլ հիշում, որ եղել են, իսկ չիմացածները դժվար թե պատկերացնեն, որ էդպիսի խնդիրներ ընդհանրապես կարող էին լինել։
Մի նամակում, օրինակ, խոսվում էր էն մասին, որ երբ որևէ կետադրական նշանից հետո բացատ չի դրվում գրառման մեջ, գրառման տեքստը կիսատ է երևում։ Նույն ձևով գրառումը կիսատ էր երևում երեքից ավել կետեր իրար կողքի շարելու դեպքում։ Իսկ քանի որ կոնկրետ Ակումբցիներ կային, որոնք իրենց գրառումները համարյա միշտ բազմաբազմակետախեղդ էին անում, նրանց գրառումները, որպես կանոն, աղճատված էին երևում։ Հետո ստիպված էինք լինում խմբագրել, ավելորդ կետերը ջնջել, ստորակետերից ու վերջակետերից հետո բացատներ դնել, որ գրառումն ամբողջությամբ երևա։ Ինչքան ասում էինք՝ մի՛ դրեք էդ կետերը, մեկ է, չէր ազդում :))։
Բարև ժողովուրդ ջան: Կարճ արձակուրդ են տվել: "Ինչքա՞ն մնաց", "ե՞րբ ես գալիս" հարցերը էսօր իմ համար ամենահետաքրքիր ու տանջող հարցն են դառել: Կան բազմաթիվ տարբերակներ:
1. Դեկտեմբերի 14:
Ես բանակ գնացել եմ դեկտեմբերի 14-ին, ու եթե ինձ նույն օրը թողեցին, ուրեմն ինձ մնացել ա 77 օր ընդամենը: Բայց մեր գնդում տենց բան ընդամենը 2 հոգու հետ ա եղել (չհաշված ամենավերջին օրերի եկածները): Սա ամենաանհավանական տարբերակն ա:
2. Դեկտեմբերի 16:
Դեկտեմբերի 14-ը շաբաթ օր ա: Կիրակի զորացրում հնարավոր չի: Իսկ երկուշաբթին լավ առիթ ա. գնդի տողան, իրանց 2 տարին բանակում բոլորած տասնյակ զինվորներ... Մի խոսքով, 79 օրից: Գայթակղիչ ա, բայց քիչ հավանական:
3. Դեկտեմբերի 20:
Մոտական մարտական հերթապահությունից իջնելու օրը: Ավել ծառայածներիս միանգամից տուն կթողնեն: Բայց վարչակազմը երևի հոգատար կգտնվի մեր հանդեպ, ու մեզ կթողնի երկուշաբթի օրը: Ավելի կոնկրետ`
4. Դեկտեմբերի 23:
86 օ՞ր: Շատ չեղա՞վ: Չէ, պարոն Աբելյան, լսել ե՞ս վերջին նորությունները: Զորացրումները դեկտեմբերի վերջին են: Հաջորդ երկուշաբթի: Կամ հունվարին:
Էէէէհ, մարդ անորոշությունից գժվում ա: Եթե իմանայի, որ օրինակ մարտի 14-ին եմ հետ գալիս, ավելի հանգիստ կընդունեի: Բայց էս անորոշությունը անընդհատ գրավում ա ու խանգարում:
CactuSoul
29.09.2013, 02:44
Մի գրամ աշխատասեր լինեի, էլի, տեր աստված… Հենց մենակ էսօրվա տեսած/մտածած/զգացածը գրեի, ինչքան լավ բան կարող էր ստացվել: Պահի տակ մտածեցի՝ այ որ impression-ը լիներ իմ փոխարեն, նույնիսկ ոչ թե մի, այլ մի քանի ընտիր գործեր կստացվեին էդ ամեն ինչից… Մտածում էի՝ ձև լիներ, իմ մտքերը տրանսֆեր անեի Լիլի գլխի մեջ, ինքը գրեր :))
Ուֆ աման, գոնե մեջս պահեի, էսքան չանկեղծանայի՝ թերություններիս մասին պատմեի հրապարակավ: Էս ինչ անհաջող տիպ դուրս եկա ես :}
Մի տեսակ շոկի մեջ եմ:
Ու աչքերս անընդհատ թացանում են :)
Բարի գիշեր :)
Քիչ առաջ ինձ թվաց՝ վերջին 3 ժամվա աշխատանքս սխալմամբ ջնջել եմ...
Մինչ իրապես զգում էի՝ ինչ ա նշանակում նախաինֆարկտային վիճակ՝ ուղեղս աշխատեց ու սկսեցի "զիբիլանոցում" փորփրել:
Դու լավ բան ես, google drive...
Alphaone
29.09.2013, 22:29
Մի ծանոթ կա, կյանքում երևի երկու-երեք անգամ ենք հանդիպել: Վատ աղջիկ չի, բայց սարսափելի տարբեր ենք: Ամեն օր ի-նետով ստանդարտ «ո՞նց ես, ո՞նց չես», «բա ինչ կա, չկա՞», «բա ուրի՞շ» տեքստից հետո հարցնում է «բա չես ամուսնանում»: Մի անգամ կատակեցի՝ ինչի՞ առաջարկներ ունես: Մարդն էլ մտածել էր ամաչում եմ ուղիղ տեքստով ասել, ակնարկում եմ մեկին ճարի, ճարել էր: Ահավոր կատաղած անգամ լիքն ավելորդ բաներ ասեցի, կոնտակտներից ինձ ջնջեց: Հետո էլի հայտ ուղարկեց, լիքը ներողություններ, ընկերության հայտն ընդունեցի: Հիմա, երբ իմ անձնական կյանքում տեղի են ունենում Կատարինաներ ու Սենդիներ ու էլ չեմ հիշում ուրիշ ինչ փոթորիկներ, էս երկուսն ուղեղս եկան, նույն աղջիկն ամեն օր, օրը մի քանի անգամ իր ստանդարտ տեքստից հետո հարցնում է՝ բա չես ամուսնանո՞ւմ:
Աստվածներ, փրկեք ինձ նրանից, թե չէ հետո նրան ինձանից փրկել չեք հասցնի: :(
Stranger_Friend
29.09.2013, 22:42
Մի տեսակ տխրում են, խղճում, բարկանում, որ պեսիմիստական մտտքեր եմ արտահայտում: Ստիպում են հայացքներս փոխեմ, օպտիմիստություն են «դասավանդում»...
Բայց ինչո՞ւ փոխվեմ, եթե ինձ դուր է գալիս պեսիմիստ լինելը.
Alphaone
29.09.2013, 22:56
TV3-ով միլիոն են առաջարկում նրան, ով այլմոլորակայինների գոյության անհերքելի փաստեր կներկայացնի: Սատանեն ասում ա՝ ներկայացրու :D
Ես հավատում եմ հրաշքների... Այո,այո,եթե առաջ կարող էի մի փոքր կասկածել,հիմա արդեն անկասկած հավատում եմ: :) :oy
Ափսոս էստեղ երջանկություն ցույց տվող սմայլիկ չկա... Շնորհակալություն,իմ հրաշագործ... :love
:bux:
Նաիրուհի
30.09.2013, 00:41
Ուզում եմ՝ քեզ միշտ սենց հիշեն, կենդանի, հումորով :)) Որովհետև դու վաղուց արդեն պարզապես էն մարմինը չէիր, որ էսօր Պանթեոնում հանգրվանեց, այլ դրանից դուրս երևույթ։
Ուրախ եմ, Սոս, որ ֆիզիկական մահիցդ մեկ-երկու օր անց մարդիկ կարողանում են սենց հումորային մտահղացում ունենալ ու իրագործել։ Որովհետև չարություն կամ հեգնանք չկա էս հումորի մեջ, այլ միայն սեր։
Մի խոսքով՝ էս էլ ձեզ ապացույց, որ iփեդ բառի հեղինակային իրավունքները պատկանում են առաջին արտասանողին՝ Սոս Սարգսյանին։ :love iհեռախոսինն էլ հետը։
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=aD1Yacdwup8
Սենց խորհրդավոր, որ չեն գրում, ներշնչանքից քիչ ա մնում ելնեմ ինձ պատեպատ տամ, թարսի պես էլ հղի եմ տենց ռեդկի շարժումներ չեմ կարա անեմ, թե ասա ծավալուն գրեք հասկանանք ինչ ա կատարվում կենտրոնական հրապարակում:
Mephistopheles
30.09.2013, 05:43
էս 5 տարվա մեջ 3 հատ բացասական վարկանիշ եմ տվել, որի համար զղջում եմ…
Նրա անունը Սուս ա, ես նրան չեմ ասել թե դա մեր լեզվով ինչ ա նշանակում։ Նա բռնել էր ձեռքս ու տրորում էր իր տաք, փափուկ մատների մեջ, ես լսում էի իմ մի գլանակ տևողությամբ երգը, ուր loneliness be over, ու ինձ արդեն հետաքրքիր էլ չէր նրա հերթական պատմությունը, թե ոնց ա նա կատաղած ջարդել պատուհանի ապակին, ոնց ա նա հանգստանում սեփական արյան տեսքից։ Ես ուզում եմ նրան ասեմ որ իր մասին մի կարճ "մենություն" ունեմ գրած, բայց նա հասնում ա պատմության էն մասին, ուր ես հասկանում եմ, որ այն այլևս նրա մասին չէ։ Նրա անունը Սուս ա...
Բոլորն ասում են, որ իմ տարիքից փոքր եմ երևում: Էսօր մեկից գիրք պետք է վերցնեի (ծանոթ մարդ էր միջնորդել): Ինչևէ: Էդ կինը, ով ինձ համար իմ ուզած գիրքը բերել էր, նայեց ինձ ու հարցրեց.
_Փաստորեն, դիմորդ ես: Վերջին դասարանու՞մ ես...
Մենակ էդ կնոջ դեմքը տեսնեիք, երբ իմացավ, որ արդեն մագիստրատուրայի ուսանող եմ::D
Ա՛յ մարդ, մամաս ճիշտ է ասում էլի, պետք է մեկ-մեկ շպարվել ու դուրս գալ սպորտային ոճից: Է՜հ, բայց ես ինձ հենց սպորտային ոճում եմ լավ զգում:
Չեմ հասկանում որոշ մարդկանց մտածելակերպը: Պարտադի՞ր է, որ ուսանող աղջիկը, երեկոյան շորերեր, բարձրակրունկներ հագնի: