PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 [30] 31 32 33 34 35 36 37 38 39 40

Ruby Rue
14.07.2013, 16:06
Համալսարանում սովորելուս ընթացքում ստացած ամբողջ թոշակս ծախսեցի նոր ակնոց ու լինզաներ գնելու համար, որովհետև տեսողությունս վերջին մի տարվա ընթացքում վատացել էր: Ստացվում է՝ համալսարանը փոխհատուցում է իր պատճառած վնասի համար: :)

John
14.07.2013, 17:04
Որոշել էի երկար գրառում անել, բայց դե ախպերս համարյա բաց տեքստով ուզում ա ինձ հանի կոմպի մոտից, նենց որ էդ երկար մտքերը թողնեմ ու մի երևույթի մասին խոսեմ. վարկանիշ հազար տարի առաջվա գրառմանը: Ամեն անգամ առիթ է լինում կարդալ էդ հազար տարի առաջվա գրառումը, հաճախ ևս մի քանի գրառում, որ նախորդում են իմ գրառմանը, երբեմն ամբողջ թեման... ու ամբողջ ընթացքում ներողամիտ ժպիտով :)

One_Way_Ticket
15.07.2013, 05:29
Ձախ ոտքի բութ մատի եղունգը մեղադրվում էր մի քանի գուլպա ծակելու մեջ: Եղունգի դատապաշտպանը ծակվելու պատճառը փորձում էր կապել գուլպայի որակի հետ, սակայն դատախազի այն հարցին, թե ինչու այդ դեպքում աջ զույգերը չեն ծակվում, դժվարացավ պատասխանել: Փորձը` մեղադրանքը շեղել դեպի կոշիկը, նույնպես ձախողվեց. կոշիկի մեջ որևէ սուր բան չհայտնաբերվեց: Դատավորը եղունգին ճանաչեց մեղավոր և դատապարտեց մահապատժի: Մինչև մկրատի կողմից դատավճիռն ի կատար ածելը եղունգին վերջին խոսքի հնարավորություն տրվեց: "Հա, ես եմ արել, լավ եմ արել: Տղաս մեծանա, կշարունակի իմ գործը":

Փոքրիկ շրջմոլիկ
15.07.2013, 12:25
Մեկ մեկ անհրաժեշտություն եմ զգում թեթև, հանգիստ ֆիլմեր դիտելու: Որ հեշտությամբ սուզվեմ մեջը, չծանրանա վրաս: Ոչ մի դեպրեսիա, ոչ մի ծեծ ու ջարդ, փախուստ, սպանություն: Ուղղակի ֆիլմ, որը պետք է վայելել, զգալ հերոսի հոգին, ինչպես քոնը, իր զգացմունքները վերցնել ու ապրել, ապրե՜լ նրա սիրով :love

Այբ
15.07.2013, 12:59
Երբ որևէ վատ բան է պատահում, կամ էլ մի անհաջողություն է լինում, ասում ենք. «Ինչ էլ անեինք, այդպես էր լինելու»:
Բայց մեր հաջողությունները «այդպես լինելու» հետ չենք կապում, այլ ասում ենք.« Ախր շատ ջանք թափեցինք, որ էդ ամեն ինչին հասնենք»:

melancholia
15.07.2013, 15:51
-ժամս լրացավ, ես պետք է գնամ:
-թե չէ որ մնացել էիր ինչ օգուտ էիր տալիս,՞ գնա, ......
- ավելի լավ, հանգիստ կգնամ...
- գնա, բայց էս գործն էլ արա , նոր....հա, էս էլ չմոռանաս.........էս մեկն էլ չեմ հասցրել, սա էլ արա ու, կգնաս, մի մնա.....երեկ էլ բան չեմ հասցրել, դա էլ կավարտես ու գնա...
Բոլորը վաղուց տունն են, ես տուն եմ գնում:

Այբ
15.07.2013, 16:42
Քեռուս 12 տարեկան երեխան երեկ տատիին հարցնում է.
_Տա՛տ, դու չես մեռնի չէ՞:
_Չէ՛, բալա ջան:
_Խոստանու՞մ ես:
_Հա, բալա ջան:
_Վա՜յ, տատ ջան, ես գիտեի, որ դու ինձ առանց նոր հեռախոսի չես թողնի:
_Ի՞նչ հեռախոս:
_Ա՛յ տատ, ո՞նց չես հասկանում: Առանց էդ էլ մաման ասում է, թե փող չկա: Պատկերացրու, որ եթե հանկարծ մեռնես...Թաղում կա չէ՞...

lampone
15.07.2013, 20:16
Ճիշտ չէ, որ հույսը վերջում է մահանում... ու ամենավատն այն է, որ այն երբեք չի մահանում

Meme
15.07.2013, 20:22
չգիտեմ, բայց մի տեսակ պայծառա տրամադրությունս...
տեսնես ինչիցա՞ էէէ:oy

Այբ
15.07.2013, 20:23
Երբ ինչ-որ մեկին հաղորդագրություն ես գրում, կամ էլ պարզապես գրառում ես գրում, քո գրածով տրամադրություն ես հաղորդում: Տվյալ դեպքում մի տառը անգամ որոշիչ է քո տրամադրության այս կամ այն գիծը բնորոշելու համար: Կան գրառումներ, որոնք կարդալիս թվում է, թե քեզ մեկը ջղային դեմքով մի բան է ուզում հասկացնել: Իսկ որոշ գրառումներ կամ հաղորդագրություններ կարդալիս, ընդհակառակը՝ տեսնում ես գրողի ժպիտը:

Բառը, որ մենք գրում ենք, անգամ տառը «ցույց է տալիս» մեր դեմքը և նույնիսկ «լսելի» է դարձնում մեր ձայնի տոնը...

Ռուֆուս
15.07.2013, 21:07
Էսօր սուպերմարկետում մի քանի տեսակի փոքր baby սեխեր ու ձմերուկներ էին վաճառում: Չտեսավարի ամեն տեսակից մի մի հատ առա, եկա տուն :nyam

Arpine
15.07.2013, 21:45
Պարադոքս ա մի տեսակ. աղջիկները բողոքում են, որ տղաները փուչ են, չեն կարդում, կամ, ասենք, խոսում են Նիցշեից, Տոլստոյից, բարձրակարգ երաժշտությունից, բայց իրականում, մի քիչ շփվում ես ու տեսնում որ տակը դատարկ ա ու դա ընդամենը ձևեր ա: Տղաներն էլ՝ հակառակը, դե որ աղջիկներն են փուչ/բայց ավելի շատ աղջիկներից եմ լսում:ՃՃ/: Ինձ համար երկուսն էլ ճիշտ են, ու երկուսն էլ սխալ են: Բայց դա մի կողմ մտածում եմ էս մարդիկ ինչի՞ իրար չեն գտնում:

Վահե-91
16.07.2013, 15:53
:cry


http://www.youtube.com/watch?v=mutPqmgUHNQ

թեման էլ չեմ խառնել :beee

Այբ
16.07.2013, 17:01
Զարմանում եմ, բայց փաստ է, որ որոշ դիմորդների համար (նաև նրանց ծնողների) ավելի շատ կարևոր է ոչ թե սիրած մասնագիտությամբ սովորել, այլ պարզապես բուհ ընդունվել: Եվ կարևոր չէ, որ իրավաբան էիր ուզում դառնալ, բայց ընդունվել ես չգիտեմ ինչ բաժին, որը հենց հայտը լրացնելու ժամանակ նշել էիր, որ հանկարծ համալսարանից դուրս չմնաս: Բան չունեմ ասելու, ես հնարավոր է շատ սխալ եմ մտածում և շատերը կարող են ասել, թե կարևորը բարձրագույն կրթությունն է: Բայց այդ դեպքում, ուր մնաց «Ես ուզում եմ դառնալ...»:
Երևի ես եմ շատ ծայրահեղ մտածում...:8

Վոլտերա
16.07.2013, 17:57
Սիրտս հավաքածու մրցույթ ա ուզում:8

Two-Face
17.07.2013, 21:23
Մի ամիս ինքնապարապումով ու ինքնաճղումով զբաղվելուց հետո վերջապես ընդունվեցի ԵՊԼՀ: :)

melancholia
17.07.2013, 22:02
թվում էր թե համբերություն եմ մշակել անկապ խոսակցություններ լսելուց, բայւց, երբ ամեն թեման կենտրոնացնում են իրենց անվան շուրջ ու միացնում ինքնագովազդը......ես լռել անկարող եմ դառնում

keyboard
17.07.2013, 22:05
Էնքան մազերից ու փռչոտությունից խոսացին դեպրեսիայի մեջ ընկա, փաստորեն կնիկս հետս խղճալով ա ամուսնացել, թե չէ իմ պես փռչոտ անհիգենիկ տղեքի վրա ով ա նայու՞մ որ...


Կնիկ, հլը էն էպիլատորդ բեր, գնում եմ ինքնասպան լինեմ :D

StrangeLittleGirl
18.07.2013, 00:02
Էս հոլանդացիները լրիվ կտցրած են: Հազիվ նորմալ եղանակ ա, էն էլ հիմա էլ շոգից են բողոքում:

ԱնԱիդա
18.07.2013, 00:42
Ո՚րն ա լավ, որ դու ես սիրում, քեզ չի սիրում, թե? որ քեզ են սիրում, բայց դու չես սիրում::8

VisTolog
18.07.2013, 13:35
Եթե ուզում ես որ քեզ ինչ-որ մեկն ատի, պետք ա տեսնես իրա հոգու մութ կողմը, կամ ոնց Dexter-ն ա ասում` темный попутчик, որը պատասխանատու ա քո բոլոր վատ արարքների ու գաղտնիքների համար:

My World My Space
18.07.2013, 20:12
Թու բի, օր նոթ թու բի…
արա՛, բա դիս իզ ը քվեսչը՞ն…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Այբ
18.07.2013, 21:28
Ճիշտ են ասում էլի, որ պետք չէ մի բանի վրա շատ դողալ, ինչքան էլ դա յուրահատուկ նվեր լինի:
Եթե այդքան ուշադիր չլինեի ու չվախենայի, թե արձանիկը հանկարծ չկոտրվի, գուցե իմ սիրուն արձանիկը հիմա կոտրված չլիներ...:8

Arpine
19.07.2013, 00:35
Մենք մեկ-մեկ մոռանում ենք մարդկանց, կենդանիներին, իրերին որոնք ոչ միայն իրենք են մեզ ընտելացրել այլ մենք՝ իրենց։ Իմ սիրելի Պուճուր իշխանը ինչքան ճիշտ ա ասում ախր մենք պարտական ենք նրանց ում ընտելացրել ենք։
Հակառակ դեպքում պետք չի ուղղակի ընտելացնել։

Այբ
19.07.2013, 10:31
Ասում են, որ երջանիկ լինելու համար շատ քիչ բան է հարկավոր: Բայց երբեմն հենց այդ «քիչն» է, որ բացակայում է մեր կյանքում: Իսկ գուցե նաև չի էլ բացակայում, պարզապես միայն բողոքել գիտենք:
Մի՞թե ամեն անգամ պետք է կորցնենք մեզ համար այդ աննշանը, այդ քիչը, որ հասկանանք մեր կորցրածի գինը...

Skeptic
19.07.2013, 11:03
Ես սոցիալ-լիբերալ-պացիֆիստ-միզանտրոպ-սոցիոֆոբ-աթեիստ եմ, ու զինվորական ծառայությունը վիրավորում ա վերոնշյալների նկատմամբ իմ ունեցած բոլոր զգացմունքները: :sad
Պահանջում եմ անհապաղ զորացրում: :goblin


Իսկ եթե ավելի լուրջ, աթեիստի կրոնական զգացմունքները կարան վիրավորվեն նույնքան, ինչքան գետաձիու կնճիթը:




Հ.Գ. Սերժանտի կոչում եմ ստացել: :D

Chuk
19.07.2013, 16:41
Մարշրուտկի գնի թանկացումը քննարկելուց մինչև Լենինի մեռնելու պատճառ սիֆիլիսին հասնելն ընդամենը 20 րոպե է տևում, իսկ դրանց կապի հիմնավորումը սրբագույն գործ է:

Meme
19.07.2013, 21:34
հետաքրքիր ու յուրահատաուկ երևույթա կյանքը...
ասում եմ գալիսա մի ժամանակ, երբ հասկանում ես,որ կային սովորություններ, որոնք անում էիր անցյալում, իսկ հիմա դրանք չես անի, ուղղակի անգամ ծիծաղելիյա, ու ասածս բնավ էլ սխալ քայլերի մասին չի, այլ առհասարակ...
կամ ասենք էն խենթությունը, որը կանեյիր ու դրանից կուրախանայիր, հիմա էլ ամոթա...
հ.գ՝ ըը՜ ......եսիմ, կարողա մեծանում ենք...:8


հ.գ.գ՝ուֆ, չէ հա, թող առիթ լինի, տեսնենք ես ոնց մի գժություն չեմ գտնի՜, որ սիրտս նորից սկսի արագ խփել...:loveես գիժ եմ, ինձ ամեն ինչ կարելիյա՜:crazy

Enna Adoly
19.07.2013, 22:34
Ազատությունը միայն բառ չի,դա զգացողությունա,որը չունեմ ոչ ես,ոչ դու:Քանի ապրում ենք վախի մեջ,փողով ու մարդկանց մեջ չենք էլ իմանա էտ ինչա:/Էն շա՜տ հարուստները իզուր չեն կղզիներ առնում::thinkԻ վերջո ընդեղ բանկ չկա,դե եթե իհարկե չեն կառուցում իրենք իրենց համար,ի՞նչ իմանաս:D/
Կողքերիդ նայում ես,նայում... մարդ չկա,հենց մի քայլ անում ես միկրոսկոպը ձեռքին ինչ-որ մարդիկ են հայտնվում թփից,ծառից,գետնի տակից:Մեկ էլ հոպ:o,հաստատ մի սև բան գտան արածս քայլի մեջ:Դե ես չեմ զարմանում,իրենց միկրոսկոպով որտեղ էլ նայեն սև բան կգտնեն...:8
Ուրիշներին քննադատող տիկնայք և պարոնայք,մաքրեք ձեր միկրոսկոպի հայելիները;)կամ էլ առանց մաքրելու ձեր կյանքին նայեք մի հատ/նյարդերից թույլ մարդկանց խստիվ արգելվում է:D/:
Հ.Գ.Չդիմացա ակումբ ջան)քեզ շատ եմ սիրում::love

Enna Adoly
19.07.2013, 23:46
Ազատությունը միայն բառ չի,դա զգացողությունա,որը չունեմ ոչ ես,ոչ դու:Քանի ապրում ենք վախի մեջ,փողով ու մարդկանց մեջ չենք էլ իմանա էտ ինչա:/Էն շա՜տ հարուստները իզուր չեն կղզիներ առնում::thinkԻ վերջո ընդեղ բանկ չկա,դե եթե իհարկե չեն կառուցում իրենք իրենց համար,ի՞նչ իմանաս:D/
Կողքերիդ նայում ես,նայում... մարդ չկա,հենց մի քայլ անում ես միկրոսկոպը ձեռքին ինչ-որ մարդիկ են հայտնվում թփից,ծառից,գետնի տակից:Մեկ էլ հոպ:o,հաստատ մի սև բան գտան արածս քայլի մեջ:Դե ես չեմ զարմանում,իրենց միկրոսկոպով որտեղ էլ նայեն սև բան կգտնեն...:8
Ուրիշներին քննադատող տիկնայք և պարոնայք,մաքրեք ձեր միկրոսկոպի հայելիները;)կամ էլ առանց մաքրելու ձեր կյանքին նայեք մի հատ/նյարդերից թույլ մարդկանց խստիվ արգելվում է:D/:
Հ.Գ.Չդիմացա ակումբ ջան)քեզ շատ եմ սիրում::loveо,блин...
http://youtu.be/o1k8hJ1d8G4

Arpine
19.07.2013, 23:47
Ինչքան եմ սիրում էս ֆիլմը, կարելիա դնել նորից նայել, մեկ էլ հազար տարի առաջ եմ տեսել :love
http://1.bp.blogspot.com/-rtK_LONsURc/TdOJfFJucGI/AAAAAAAAAF8/m6Yik0-7bMs/s1600/t10k9.jpg

Chuk
20.07.2013, 00:34
Էսօր մի հիմնարկ էի գնում, որի հետ գործ եմ արել: Աշխատողը նոր էր: Գնալուս պատճառն՝ իր հետ ծանոթանալը ու կայքի կառուցվածքին ծանոթացնելթ: Ջահել տղա է: Երբեք չենք հանդիպել; Հասել եմ շենք, բարձրանում եմ երրորդ հարկ, կարդում եմ դռների վրայի գրությունները, իրենց հիմնարկի անունը չկա:

Զանգում եմ:

- Բռատ, ձեր հիմնարկը երրորդ հարկում չէ՞ր:
- Չէ, չորրորդ:
- Լավ, ուրեմն բարձրանում եմ, ես երրորդում էի, - էդ ընթացքում արդեն բարձրանում եմ:
- Դե դուրս եմ գալիս դիմավորում, - ասում է:

Հասնում եմ չորրորդ հարկ, տեսնում եմ դռներից մեկից դուրս եկող տղուն, հեռախոսն ականջին: Իմ հեռախոսն էլ իմ ականջին է: Դեռ շարունակում ենք խոսել: Նայում է աջ, հետո ձախ ու հայացքն ընկնում է իմ վրա.

- Ապ, բայց ստեղ մարդ չկա, - ասում ա հեռախոսի մեջ, - մենակ մի հատ մորուքով տղա ա...


Դե գնա ու բացատրի, որ չնայած մորուքով եմ՝ ես էլ եմ մարդ :))

Վահե-91
20.07.2013, 00:55
4-5 ժամ ա չեմ մտել ակումբ մի քանի գրառում ա արվել։ Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում :sad

Sent from my ALCATEL ONE TOUCH 991 using Tapatalk 2

Ruby Rue
20.07.2013, 02:18
Մի տեսակ սիրտս կախ է էս «վճարելու եմ 100 դրամ» ակցիաների պատճառով: Գիտեմ, որ 150 դրամ տալը հերթական անգամ կապացուցի, որ մենք ստրուկի պես ենթարկվում ենք բռնապետերին, բայց եթե 100 դրամ տամ ու իջնեմ, սեփական խղճիս առաջ հանգիստ չեմ լինի: Սովորական վարորդը մեղք չունի, բայց իմ ու մյուսների 100 դրամ վճարելը իր քթից են բերելու:
Մեր պաշտելի կառավարությունն ամեն ինչ անում է, որ ես մատներիս վրա օրերը հաշվեմ, թե երբ եմ վերջապես գնալու մեր անօրեն երկրից: Բայց պայքարել է պետք, մոդեռն ստրկատիրական կարգերը վերացնել է պետք, իսկ 100 դրամ վճարելը ամենալավ լուծումը չէ, համենայն դեպս՝ ինձ համար:
Ինչևէ, երևի նյարդերս զոհելու փոխարեն ժամանակս ու ճարպային հյուսվածքներս զոհեմ ու ոտքով Բանգլադեշի չոլերից Բարեկամության մետրո հասնեմ… Երևի Մետրոն Երևանյան դրախտ է դառնալու. էժան, հով, փոշի չկա, արև չկա, ծուխ չկա: Թող իմ բողոքն էլ էսպես արտահայտվի՝երթուղայիններից հնարավորինս խուսափելով:

Հ.Գ. Մնաց 18 օր:

impression
20.07.2013, 03:13
իսկ եթե ընդհանրապես չվճարենք, գուցե դա ավելի ազդեցիկ ու ոչ էդքան ծիծաղալու լինի, քան 100 դրամ վճարելը
չեք ուզում թանկանա, ոչ թե պետք ա կպնել նախկին գնին, տենց անեկդոտ էլ կա, էսա կպատմեմ, այլ պետք ա չոր մեթոդ բանացնել, իմ կարծիքով, չնայած դե ես ով եմ, բան չեմ հասկանում, իմ համար գրում-մրում եմ, ցնդածի մեկն եմ, բանի տեղ մի դրեք, ասեցի ես էլ մի բան ասեմ, արտահայտվեմ

հիմա անեկդոտը.
մեկը մտնում ա տուն, տեսնում ա կինը սիրածի հետ յիիիիիի՜հա-ների մեջ ա, հարձակվում ա սիրածի վրա, կնոջն ասում՝ աղչի, սա ո՞վ ա: կինն էլ թե՝ Յուրին ա: մարդը Յուրիկին վարի ա տալիս:
հաջորդ օրը գալիս ա, տեսնում ա Յուրիկը մի էրկու կտոր գիպսերի մեջ էլի յիիիիի՜-հա-ների մեջ ա: հարձակվում ա էլի, ջարդուխուրդ անում, ոսկորները տալիս քամուն: ու տենց մի ամիս:
մի օր էլ մտնում ա տուն, տեսնում ա յիիիիիի՜-հա-ի ղեկին մի հաղթանդամ, մարմնեղ, առողջ, լայնաթիկունք տղամարդ ա: բայց դե ինքը որ մի ամիս սուպերմեն էր իրան զգում, գալիս ա հասնում վրեն, որ սպանի, մեկ էլ նոր սիրածը սրան մի հատ ընտիր նոկաուտ ա անում: մարդը ուշքի ա գալիս, սենց խեղճացած կնոջն ասում՝ այ ախչի, բա մեր Յուրիկն ու՞ր ա որ...
հիմա ձեր հարյուր դրամն ա

Այբ
20.07.2013, 10:45
Անհամբերությունը գիտեմ, որ շատ վատ բան է, բայց ինքս ինձ փոխել չի լինում: Էլ չեմ կարող համբերել, թե երբ է վերջանալու ամառը և լինի աշուն՝ գույնզգույն տերևներ, հով եղանակ և անձրև, անձրև ու էլի անձրև...

Ռոմանտիկ լինելուց հեռու եմ, բայց դե աշունը շա՜տ եմ սիրում::love

StrangeLittleGirl
20.07.2013, 14:20
Մտածում եմ՝ էս տրանսպորտի թանկացումն էլ իրա օգուտն ունի, վերջապես Երևանի հեռավորությունները կիմանամ: Սաղ կյանքս էդտեղ եմ ապրել, բայց հիմա որ մտածում եմ՝ մեր տնից բուսաբանական այգի քանի կմ է, ուղեղս կախում է, մինչդեռ էս երկու տարիների ընթացքում որ քաղաքում ապրել եմ, անգիր իմացել եմ, թե իմ տնից իքս կամ իգրեկ վայր հեռավորությունն ինչքան է, հետևաբար ինչքան ավելի շուտ տնից պիտի դուրս գամ, որ ժամանակին հասնեմ: Ու մտածում եմ՝ ոտքով/հեծանիվով տեղաշարժվելու արդյունքում հայ ազգն ավելի պարտաճանաչ կդառնա: Համենայնդեպս, ուշանալու համար այլ արդարացումներ կփնտրեն: Պրոպկա էր, մարշրուտկան փչացավ, ուշացավ, չեկավ տիպի արտահայտությունները դուրս կգան մեր լեքսիկոնից: Ճիշտ է՝ տեսականորեն միշտ էլ կա «հեծանիվս փչացավ» արտահայտությունը, բայց երբ մի հոգու հեծանիվ չափազանց հաճախ է փչանում, արդեն կասկածի տեղիք է տալիս:

Մի խոսքով, սաղ հեչ, googlemaps-ը բացեմ ու մանրից սաղ հեռավորություններն անգիր անեմ, որ իմանամ որտեղ ինչքան եմ քայլելու:

Վահե-91
20.07.2013, 15:18
:cry2 ինչ որ մեկը «դուրս շատ ա գալիս», բայց գիտեմ որ հաստատ իմը չի լինելու...

I don't care if it hurts
I want to have control
I want a perfect body
I want a perfect soul
I want you to notice
When I'm not around
You're so fuckin' special
I wish I was special :this


https://www.youtube.com/watch?v=XFkzRNyygfk
ո՞ր ասում էի, չէիք հավատում :cry2

http://www.youtube.com/watch?v=i9LOFXwPwC4

Այբ
20.07.2013, 16:12
Մի ժամանակ տարված էի էքստրասենսների մասին հաղորդումներ նայելով (ինտերնետով միշտ նյութեր և հաղորդումներ էին նրանց մասին գտնում): Հիշում եմ, որ էդ ժամանակները ուզում էի գոնե էքստրասենսների պես մարդկանց մտքերը կարդալու ունակություն ունենալ: Իսկ հիմա զարմանում եմ, որ մի ժամանակ հավատում էի նրանց արածներին (հիմա չեմ հավատում):
Բայց եթե այնուամենայնիվ, կարողանամ մարդկանց աչքերին նայել և իմանամ նրանց իրական մտքերը, ինձ թվում է, որ վերջնականապես կհիասթափվեմ մարդկանցից...

Չէ՛, չեմ ուզում մարդկանց մտքերը կարդալ...սովորական մարդ լինելը շատ ավելի լավ է:

Նարե91
20.07.2013, 20:16
Որպեսզի ինձ ապերախտի տեղ չդնես, եկէլ եմ, որ ասեմ` շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ տվեցիր հնարավորություն էսքան լավ մարդ իմ կյանք մտցնելու: Անկեեեեեղծ... ապրեեեեես, ուրիշ ես մեկ ա........ ուզում եմ `անվանդ համահունչ կյանք ունենաս:

E-la Via
20.07.2013, 20:35
Տատս.
-Բալա ջան, կինը տան մեջ նաև լավ դերասան պետք է լինի:
Ես՝ մտքիս մեջ. "Չէ մի չէ, հիմա էլ դերասան":
Մայրս.
-Ինչի՞, մամ ջան:
-Որ կարողանա տղամարդուն ճիշտ օգնի:

Հըբը...

Վոլտերա
20.07.2013, 22:43
էս եվրոպացիք լրիվ կտցրած են :blin

Ռուֆուս
20.07.2013, 22:46
Ընկերներիցս մեկը հետ էր վերադառնում, ինձ կանչեց, որ օգնեմ, ձեռքի հետ էլ ինչը որ չէր կարողանալու տանել ինձ տար: Դե եթե ինձ էլ պետք չգա, էս տարի նոր ուսանողներ կգան, մեկին կտամ, թող ավելորդ փող չծախսի: Սպիտակեղեն, ադեալներ, սպասք և այլն վերցրի, վերջում էլ սկսեց սառնարանը դատարկել, թե սրանք էլ վերցրու, չթափեմ: Եկա տուն, սկսեցի դասավորել, վեշերի մեջ խանութից գնած ուպակովկա արած միս կար: Էսօր որոշեցի էդ միսը սարքեմ, վրայինը թարգմանեցի, պարզվեց նապաստակի միս ա, անխիղճներն էլ բռնել ամբողջական նապաստակին՝ գլխով, թաթերով, մաքրել, սիրուն ուպակովկա են արել: Սկզբից մտածում էի ինչ համով բան կլինի նապաստակի միսը, բայց հիմա ոչ մի կերպ ձեռս չի գնում էդ անտերը եփեմ, անասունները գոնե գլուխը կարային կտրել :(

Arpine
21.07.2013, 01:41
Առհասարակ չեմ սիրում քննադատությունները հատկապես անհիմն, ասա հենա քո կյանքով հանգիստ ապրի էլի: Դու ազատ մարդ ես արա էն ինչ ուզում ես, ուրիշին էլ թող ապրի էնպես ոնց որ ինքն ա ուզում:
Չէի ուզում ասեմ որտև ոնց որ ես էլ իրենց քննադատեմ, բայց թե սրա նրա վրա ինքնադրսևորվել փորձել պետք չի -_-:









Հ.Գ էսօր 2 տարեկան եմ:oy

Jarre
21.07.2013, 07:17
Ես էլ մտածում եմ, որ մարդ ինչ անում ա պիտի իրա համար անի, ոչ թե ուրիշի։

Մեկ-մեկ լինում ա, որ բուսակեր ես, չես ծխում, հավատացյալ ես, աթեիստ ես, մենակ բիո ապրանքներ ես ուտում և այլն, բայց էտ անում ես ուրիշների համար, ուրիշների հանդեպ քեզ գերակա զգալու համար։ Բայց ինչ անում ես պիտի քո համար անես։ Ու սուս ու փուս։ Հարգում եմ տենց սուս ու փուս մարդկանց։

Mephistopheles
21.07.2013, 09:25
ոչ մի ձև չեմ կարում պատկերացնեմ, որովհետև մենակ իմ պատկերացնելով չի լինի… բոլորը պտի պատկերացնեն ու դա կլինի իրականություն… էսօր դբռիացել եմ…


http://youtu.be/yRhq-yO1KN8

Այբ
21.07.2013, 11:23
Մեկ-մեկ, երբ ինձ համար անծանոթ անդամի գրառում եմ տեսնում, միանգամից մտածում եմ, որ ակումբի նորեկ է: Բայց երբ տեսնում եմ այդ անդամի գրառումների թիվը (2000-ից ավելի) , էստեղ հասկանում եմ, որ ես իզուր եմ ինձ փորձում համոզել, թե ես էլ նորեկ չեմ, արդեն բոլոր ակումբցիներին ճանաչում եմ, իբր ակումբն էլ ինձ է արդեն ճանաչում...
Բայց այնուամենայնիվ, նորեկ եմ դեռ:

Stranger_Friend
21.07.2013, 12:29
Ինչքան էլ մեկը ասի, որ կարողանում է դիմացինի մտքերը կարդա՝ չեմ հավատա.
Ոչ ոք չի կարա 51 և ավելի տոկոսով հասկանա դիմացինի մտքինը.
Ոչ ոք չի կարա զգա այն, ինչ երբեք բարձրաձայն չեն ասում.

Meme
21.07.2013, 15:54
վաղուց ցեց ընկածի պես ինչ որ փոփոխություն էի ուզում արտաքինիս հետ, ավելի շատ մազերիս, շատ ուժեղ ուզում էի գնալ կարճացնելու, բայց եղբորս աչքերում տեսնելով <չէ> բառը ու նաև արտահայտվելը, որ <ես սենց եմ սիրում> մի տեսակ ուրիշ ուժ էր մեջս մտնում փոշմանելու համար, ու էդպես մի քանի ամիս շարունակ մտքում անկապ ու տարատեսակ մտքերից հետո, որոշեցի....
նենց հաճույքա՜, որ փոխվում ես՝ թողնելով քո բնական տեսքը քիչ մը փոփոխությամբ...
ինչ զգացումա՜....ուխխխ....:yes

հ.գ՝ :oy

Enna Adoly
21.07.2013, 16:23
Գնում եմ Գորիս:Էս վարորդը հեռու բարեկամա,հարցերա տալիս:
-Դպրոցից հետո շտեղ ես տալու:
-Ժող
-Հա,ես էլ եմ տեղ ավարտալ:Ժողը հուվ ավարտումա լավ տակսիստա տառնում:

John
22.07.2013, 15:28
Հաճախ է պատահում, որ գրում-գրում եմ, հետո ջնջում, որտև հրապարակմած ենթակա չի գրածս, բայց համ էլ որ մնում ա ուղեղիս մեջ՝ կրծում ա անընդհատ ու նեղում ա… Լուծումը հայտնաբերված է՝ գրածներիցս ինչ որ որոշեցի ջնջել՝ չեմ ջնջի, ուղղակի cut-paste-ով կխառնեմ ու նոր կտեղադրեմ )))

Տենց մարդիկ եուրիշ մարդիկ, առավն լինում, որ անկեկի արա գիտակցքում, քեզ սակին ու ներկա հարաբերություններից, մի պահ ա գալիս ուղղակի ուզում ես, որ չլինիանան էլ էլ ինքը քո կյանքում, ուղղակի չլինի: Չտեսնես իրան, չլսես իր մասջորդ անգամ, եթե դունչ-որ մկստչի որտև առռռռահա թե ախ իր հետ ունեցած նախտացվի էդքան բան մոռանալ, որտց կորցնելը: Իսկ եթե քո մտերիմներից շատերի համար ինքը նույնքան մտերիմ է ինչքան դու` ավելի քան անհույս է վիճակը: Հաառփրկի,աբար կաբար հայտվեցիր իմ կյաև էդ ամեն օղակն էլ լիքը օղակներով ա կապված քեզ ու տենց:
Իսկ եթե էդ մարդու հետ կապված են լիքը ել ևս խելքին մոտիկ ում, ին: Ու հաճախ էնքան շատ բան ա ձեզ իրար հետ կաչի էդ մարդուն քո կյանքինքպում, որ էդ նպատմ անգիտակցաակիդ հասնելու համար էդ կապող օղակներն էլ ես ստիպված լինում մոռանալ, այսինքն փորձել մոռանալ, ավել ևս իմ ու ին լուրջ եմ ասում:

Փոքրիկ շրջմոլիկ
22.07.2013, 20:42
Ոնց եմ ուզում Երևանից դուրս գալ: Կարևոր չի ուր, մենակ թե գոնե մի ամիս Երևանում չմնամ՝ ոչ թե նրա համար, որ չեմ սիրում իմ քաղաքը, այլ հոգնել եմ կլոր տարի լուսամուտից նույն բակը տեսնելուց, նույն երթուղայիններով ու նույն տեղերը գնալուց, նույն սենյակում, ինչքան էլ սիրում եմ, մնալուց: Փոփոխություն եմ ուզում, գոնե արձակուրդներին ուրիշ տեղ լինեի: Մեր գյուղ գնայի: Առավոտները քարերի գլորվելուց արթնանայի ու ոչխարներին քշեի մեր բակից, գետի մոտով քայլեի երեխեքը մեջը լողալուց լինեին, ինձ էլ ջուր անեին: Գնայինք մեր փայտից սարքած կարթերով ձուկ բռնեինք, բարեկամի ձին առավոտները վերցնեի :(...
Արձակուրդի մեջ արձակուրդ եմ կարոտում :(

Enna Adoly
23.07.2013, 01:28
Սկզբի այցելությունների ժամանակ, սուրճի սեղանի մոտ նա անդադար խոսում էր իր ամուսնուց.
-Էհ,մենք սիրելով չենք ամուսնացել,էն ժամանակ ո՞վ էր սիրելով ամուսնանում:Ամուսնացրին էլի:
Անկեղծ ժպտում էր,փոս ընկած աչքերը փայլում էին,ձայնը մեղմանում էր,կնճռոտված այտի վրա ընդգծվում էր փոսիկը:
Սիրում էր բակում լսածը պատմել ,իր լսածներին հավատալով`բոլորիս փորձում էր համոզել.
-Բա գիտե՞ք ձեր մարզպետին արդարադատության նախարար են նշանակում,-նույն սեղանի շուրջ նստածները հռհռացին,բայց ոչ նրա ասածի,այլ թե ինչպիսի լրջությամբ նա այդ ասաց:
Մի օր զանգեց և տեղեկացրեց ,որ մի քանի օրով Երեւան պիտի գնա`ամուսնուն հիվանդանոց տանելու:
Վերադարձավ տխուր ժպիտով,կրկնակի կնճռոտ դեմքով և արցունքը աչքից կպած:
-Լավ հիվանդություն չի,-հայտարարեց նա:
Դրանից հետո մի անգամ ժպտաց.
-Այնքան հաճույքով է մեղրը ուտում:Էն օրը գարեջուր ուզեց,չի կարելի,բայց ո՞նց մերժեի:Խմելուց հետո ասաց,որ ոչ մի գարեջուր Երեւան գնալու ճանապարհին խմածը չարժե:

Էլ չի խոսում ,ժամանակ առ ժամանակ միայն ասում .
-Կաթ ,մածուն եմ բերել:
Մեկ էլ մեծ տատիկին լողացնելուց լսվում է նրա դողացող ձայնը.
-Ապրող հիվանդ չի,ապրող հիվանդ չի...

Մարկիզ
23.07.2013, 01:38
Սաղ քնած են էս ազիզ օրով (http://www.youtube.com/watch?v=AJWGLD-L_eg) :B

Arpine
23.07.2013, 02:15
Երբ ուզում ես ունենալ մի բան, թեկուզ շատ անհասանելի, ու մտածում, թե իրո՞ք դա ինձ պետքա, կամ ունենալուց հետո արդյո՞ք էլի չի արժեզրկվի, ոնց շատ բաներ եղել են: Բայց միևնույն ա հիմա դա շատ ուզում ես, չնայած գիտես, որ միևնույն ա, ուշ թե շուտ արժեզրկվելու ա, բայց չէ, ուզում ես:
Սա երևի կյանքի շարժիչ ուժերից ա:









Հ.Գ.Երազանքներ շարքից...

Այբ
23.07.2013, 12:14
Նայում եմ հետ, զարմանում եմ: Երբ հիշում եմ մանկության, դպրոցական տարիների, համալսարանի առաջին տարիների հիշողությունները, ինձ թվում է, թե այդ ամենը իրականում ինձ հետ չի եղել: Ու հարցը նրանում չէ, որ հիշողություններս վառ չեն, կամ ինչ-որ կարևոր բան չկա հիշելու, ընդհակառակը՝ շատ տպավորվող իրադարձություններ են եղել, բայց հիշելիս այնպիսի զգացողություններ ունեմ, կարծես թե իմ պատմած դեպքերի, հիշողությունների «հերոսուհին» ես չլինեմ:
Տեսնես բոլորն են ինձ պես, որ իրենց հիշողությունների մեջ իրենց «չեն գտնում»:

Լուսաստվեր
23.07.2013, 12:50
երբ խոսում եմ այն բաների մասին որոնք ինձ հուզում են , դու բարկանում եմ ասում, որ շատ եմ բզբզում մի թե ես եմ սխալ բաների մասին խոսում, թե զրուցակից ճիշտ չեմ ընտրել, ախր կար մի ժամանակ, որ ամենալավ զրուցընկերն էիր ինչ եղավ, ինչը փոխվեց

Լուսաստվեր
23.07.2013, 12:55
Երեկ քայլում եմ փողոցով, երիտասարդ մայրիկը ապտակում է փոքրիկ որդուն ու ասում, ինչ ես անում, բա որ մեքենայի տակ ընկնեիր, ախր քեզ ասել էի չէ, որ չանես, փոքրիկն արտասվում է ու ասում էլ չեմ անի...
ՈՒ հանկարծ մտածեցի բավոր հանկարծի պատճառով որքան բաներից են մեզ զրկում կամ էլ ինքներս ենք մեզ զրկում, ապրում ենք կյանքը բա որ հանկարծի հետ ու համար

Այբ
23.07.2013, 15:26
Երբ մի գիրքը կարդում ես երկրորդ անգամ (նամանավանդ այն գիրքը, որի առաջին ընթերցումը խորը տպավորություն է թողել), ուզում ես վերապրել առաջին տպավորությունը, բայց երկրորդ ընթերցման տպավորությունը, հույզերը մի քիչ ուրիշ է լինում, թեև լավ, հետաքրքիր գիրքը մի քանի անգամ կարդացվում է:

StrangeLittleGirl
23.07.2013, 15:28
Գրական մրցույթ եմ ուզում սայ-ֆայ ժանրում, թեման՝ տրանսպորտի թանկացումը: :oy

unknown
23.07.2013, 18:59
Ատումեմ սպասումը...բայց ինչքան շատ եմ կենտրոնանում,այնքան ավելի երկարա թվում էտ սպասումը...էլ չեմ դիմանում...

Jarre
23.07.2013, 19:09
Երթուղայինից իջնելուց վարորդին տվեցի հազար դրամ ու ասեցի էս քո ծանր աշխատանքի համար, ախպեր ջան, գիտեմ, թե ինչ ներվեր ու ուժ ես ծախսում էս գործի մեջ։ Ու հետո էլ տվեցի հարյուր դրամ ու ասեցի, որ ես հարյուրից ավել չեմ վճարելու։ Մեկ էլ էս վարորդը գլուխը շուռ տվեց, տենամ լրիվ հայկական դիմագծերով, հայկական մազերով դոմինիկացի ա՝ դոմինիկացու շուրթերով։ Անակնկալից ու սարսափից քիչ էր մնում տակս անեի ու հենց էտ պահին զարթնեցի։

ՀԳ՝ դոմինիկյանը միանում ա 100 դրամ ակցիային։
ՀՀԳ՝ ի դեպ, ստեղ թանկացնեն չթանկացնեն ամեն մեկը տալիս ա էնքան ինչքան ունի։ Ով էլ չունի առանց վճարելու իջնում ա։ Ու ուրախ-ուրախ գնում ա։ Վարորդն էլ ուրախ հաջող ա ասում։

Աթեիստ
23.07.2013, 19:54
Երեխեքի հետ խաղալուց լավ ձև եմ գտել։ Եթե ինչ որ պահի վրա-վրա ասում եմ Աստղ-Աստղ-ԱստղԱստղԱստղԱստղ, մեկ էլ Կորյունը գալիս ա ասում ա ինձ էլ ասա, իրան արդեն ասել եմ, որ ինքը տղաս ա ու սկսում եմ՝ Տղաս-Տղաս-ՏղասՏղասՏղԱստղԱստղԱստղԱստղ։

Meme
23.07.2013, 20:07
հա, ես երեկվանից արձակուրդ էի գրել, մեկ ամսով, ամեն տարի մի քանի օրից էլ ստեղ չէինք...

ես գնում եմ աշխատանքի, հեռվում թողնելով մեկ ամիսս ու թքած ունենալով իրա վրա...
բաց ինչի՜՜:aaa

հ.գ՝ էլ գործի գնալս էլ չի գալիս....հոգնել եմ....

Վոլտերա
23.07.2013, 20:41
կարոտել եմ ձեզ, ժողովուրդ:(

Stranger_Friend
23.07.2013, 22:57
Լինում է, որ մեկին նայում եմ ու անկախ ինձնից մտածում եմ՝ << Ի՜նչ ուրախ ու երջանիկ մարդ է>>
Իսկ դրան հաջորդող ակամա միտքս՝ <<Երևի ինքն էլ նույնը իմ մասին է մտածում>>

Enna Adoly
24.07.2013, 13:47
Սիրես ուտելը,սիրես ուտելը,բայց էնքան սիրես ,որ երգես «հացերի աշխարհում ես իմ տեղը չեմ գտնու՞մ»....
тяжелый случай...

Այբ
24.07.2013, 18:32
Մեկի հետ, երբ հեռախոսով, կամ սկայպով խոսում ես ու ուզում ես վերջ դնել զրույցին (նամանավանդ որ զրուցակիցդ էլ չի ուզում խոսել), որովհետև էլ քննարկելու ու խոսելու բան չմնաց, սկսում ենք եղանակից խոսել:

impression
24.07.2013, 22:30
ուզում եմ ասել, որ ահավոր հպարտ եմ մեր ջահելներով, էս ինչ են անում, էս ոնց են անում, հալալ ա
իրենց չխնայելով, ոգևորված, հավատալով, որ փոխելու են, ու ՓՈԽԵԼՈՒ՛ են
ապրե՛ք, էս փտած միջավայրում դուք ոնց որ թարմ օդ լինեք, շատ-շատ ապրեք, էրեխեք

քաղաքը ոնց որ ոչ թե սոցիալական բունտ անի, այլ տոնի իր վերածնունդը, մարդիկ իրար ժպտում են, իրար թիկունքի կանգնած են, օգնում են իրար, աաաաաաաաաաաաաաաաա՜, ահավոր հավես ա, սենց բան ես դեռ չէի տեսել

Ruby Rue
25.07.2013, 00:18
Դեռ անհիշելի ժամանակներից ուզում էի Հայաստանից գնալ, որովհետև իմ ապագան էստեղ չէի պատկերացնում:
Բայց վերջին օրերի իրադարձություններն ապացուցեցին, որ կապ չունի, թե ինչ արյունախումների ձեռքում է իշխանությունը, միևնույն է հայ ժողովուրդն էլ է ընդունակ միասնական լինելու: Երբ փողոցներում ամեն քայլափոխի քեզ ժպտում են ու ոգեշնչում, երբ գրկում շնորհակալություն են հայտնում, օրհնում կամ ձեռքը ուսիդ դնում, աննկարագրելի դրական էներգիա ես ստանում ու հասկանում, որ դու ես այն փոքր կայծը, որ պիտի վառվի ու երկիրը երկիր դարձնի:
Ճիշտ է, Չարենցի ասած «Ախ դեմքերը բութ են այնքան, կարծես շինված են տապարով» մարդիկ էլ քիչ չէին, քմծիծաղով նայողն էր էլ կային, բայց բոլորի դեմքին հետո ժպիտ էր գալիս:
Ամեն անգամ վարորդի հետ խոսելուց, բացատրելուց ու թռուցիկ հանձնելուց հետո, հազիվ զսպելով, որ չլացեմ, վազում էի երթուղայինից երթուղային: Կամ որ տարեցները իրենց դողացող ձեռքերում վերջին 100 դրամն էին ցույց տալիս ու ասում, որ ավելի չունեն էլ, որ տան: Աչքերիս տարեցների հոգնած ու խեղճ դեմքերն են, վարորդների առաջ մեղքի զգացումը, բայց մյուս կողմից էլ ջահելների աչքերի կրակները, որ խոստանում են տարեցին լավ ծերություն ու վարորդին աշխատանքի վայել պայմաններ ապահովել: Իսկ սա (http://freecar.am/) մեր ժողովրդի իրար հասնելու ու օգնելու պատրաստակամության վառ ապացույցն է:
Հա, ես երազող եմ, ռոմանտիկ եմ, իրատես չեմ, ոչ էլ հանրապետական, բայց հավատում եմ, որ փոխելու ենք:

Էսքան ժպիտ ու համախմբվածություն ապրածս 17 տարիների ընթացքում չէի տեսել:
Կյանքումս առաջին անգամ էսքան ուժեղ զգացի, որ ես Հայաստանն ու հայ ժողովրդին շատ եմ սիրում, կեցցե՛նք մենք: :love

Նաիրուհի
25.07.2013, 00:48
Մի այլ կարգի դրական օր։

Առավոտյան ավտոբուսում մինչև տասնհինգ տարեկան հինգ տղա 100 դրամ վճարեցին ու ասացին, որ չեն էլ պատրաստվում ավել տալ, դեռ մի բան էլ շուտով հեծանվի են անցնելու։ Երկրորդ անգամ կենտրոն իջնելիս մաբողջ երթուղայինն էնպես վրա տվեց վարորդին, ով կանգառում բերանը բացեց ակտիվիստ երեխեքի վրա, որ սա քիչ մնաց ճամփի կեսին կանգներ ու քշեր ուղիղ տուն, դեռ իջնողներից մեկի հիսուն դրամն էլ վերադարձրեց, թե՝ ես բոմժ չեմ, որ էսքան խոսելուցդ հետո 150 ես տալիս։

Մի օրում երկու անգամ վայելեցի անվճար մեքենայի դրական էներգիան, ստիպեցի 100 դրամ վճարել մի ծանոթի, ու մինչև հիմա չեմ հավատում, որ դա կարողացել եմ անել։ Ու էլի էնպիսի մարդիկ ասացին, որ 100 դրամ են վճարում, որ ուղղակի ապշած էի։

Այսօրվա ընթացքում էնքան եմ տրանսպորտ նստել, որ եթե լինեի գլուխս կախ 150 դրամ վճարող լինեի կամ վախենայի անվճար մեքենաներից, ապա միայն ճանապարհներին ծախսելու էի 1200 դրամ, մինչդեռ ծախսել եմ ընդամենը 400, իսկ միայն այսօրվա խնայածս գումարով մի մե՜ծ, կարմի՜ր, համո՜վ ձմերուկ եմ տուն բերել։ Բա՜...

Հա, համ էլ ինձ էսօր տուն է հասցրել ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն Մակիչ Սիմոնյանը։ Ապրի՜ ինքը. ընկերոջ հետ իրենց մեքենաներով եսիմորերորդ անգամ էին քաղաքացիների տեղափոխում, ու խելացի մարդու տպավորություն թողեց թե´ պահվածքով, թե´ զրուցելու թեմաներով ու արտահայտած տեսակետներով։ Ամեն դեպքում ինձ հանդիպած հազվադեպ մարզիկներից էր, ով գիրք է կարդում, էն էլ մարզական հավաքների ժամանակ։

Էս ի՜նչ է կատարվում քաղաքում. զարթոնք լինի ոնց որ։

StrangeLittleGirl
25.07.2013, 01:02
Երևան եմ ուզում :cry

Agni
25.07.2013, 15:23
Սրա մասին չեմ կարող չկիսվել...
Գործի բերումով աշխատելու էի անչափահաս իրավախախտների հետ:
Արդեն խումբը կիսով չափ հավաքված էր, երբ ներս մտա, բարևեցի ու խելոք նստեցի տղաներից մեկի կողքին, սա էլ շշմած դեպի ինձ շրջվեց ու ասումա.
- Դո՞ւ էլ ես այընտրանքայինով դատված:
հետաքրքիր էր, էտ կերպարի մեջ ընկալվելը :))

Այբ
25.07.2013, 18:10
Վախենում եմ հավատալ իրականությանը, վախենում եմ, որ սա ընդամենը երազ է: Մի տեսակ հավատս չի գալիս, որ տվյալ պահին միասնական պայքարում ենք հանուն արդարության:
Թու, թու, թու աչքով չտանք:

Նիկեա
25.07.2013, 20:17
Ամառ,ես քեզ սիրում եմ:

Meme
25.07.2013, 20:58
փոխել են, երեխեք, <մեր ջահելները> ձեր ասած փոխեցին, էլ ետ չեն կարող շրջել ոչ մեկիս, իհարկե ես ձեռնպահ եմ մնացել էս օրերին, բայց հետևել եմ, ու մեկա՜:yahoo
սիրում եմ քեզ ժողովուրդսս....:yes
քո ուժի, քո կամքի մեեեեեեեեծ ուժի համար...հպարտ եմ...:kiss

melancholia
25.07.2013, 22:40
Երեկ արտասահմանցի հյուրերիս փորձում էի Երևանին ծանոթացնել երեկոյան ժամերի, ու սիրտս թռչում էր, փողոցների աժոտաժը տեսնելով,,,,,մի պահ մտածեցի, չիջնեմ մեքենայից ու միանամ էս երիտասարդ ակտիվիստներին՞, ....սկսեցի ինքս ինձ խոսել, ապրեք, ես էլ եմ ձեր հետ, տո ճիշտ եք անում,,,,աչքերս փայլում էին,,,հյուրերս զարմացած նայում էին, ,,,,ԵՐևԱՆԸ ՄԻՇՏ Է ԱՅՍՔԱՆ ԱՂՄԿՈՏ՞՞՞,,,,,,,տո աչքով չտաաաաաաք, ոնց որ ձեններս ուզում ա փորներիցս դուրս գա

Arpine
26.07.2013, 00:30
Մենակ տատիկն ու պապիկն են մամային Գոհարիկ ասում: Նենց հավես ա :))

Ruby Rue
26.07.2013, 00:52
Չէի պատկերացնում, որ թատրոնն էսքան շուտ կավարտվի, քանի որ այսօր մարդկանց վերաբերմունքն ու պոֆիգիզմը մի տեսակ թևաթափ էր անում:

Էսօր առավոտվանից էլի Բանգլադեշի փողոցներում ընկած թռուցիկներ էի բաժանում: Նույնիսկ Մալաթիայի շուկա մտանք ու մեր ակցիան ընթացավ ծափերի ու ոգևորող կոչերի ներքո: Բայց շուկայից դուրս, մարդկանց մեծամասնությունը տախտակի դեմքով էր ինձ նայում, վստահեցնում, որ իմ պես ջահելները ոչ մի բան չեն փոխի, պետք է սուս ու փուս հաշտվել...
Բայց մեզ հավատացողներն ավելի շատ էին: Մի պապիկ խորհուրդ տվեց, որ գիշերը դուխով տղաներին ասենք, որ գնան ու մեքենաների վրա մե՜ծ ու կարմիր տառերով 100 դրամ գրել:
Մի մարդ էլ գրպանից մի բուռ 10 լումա հանեց ու ասաց, որ ղեկավարությանը միայն դա է հասնում:
Իսկ հետո վարորդներից երկուսը խնդրեցին պոկել 150 դրամի ցուցանակն ու տեղը 100 դրամ փակցներ:

Երեկոյան էլ, մեր համայնքից պրծնելով, մազերիս գունավոր ժապավեններ կապեցի ու գնացի FreeHugs-ին: Երթուղայինի բոլոր նստարաններին պաստառներ փակցրեցինք, թռուցիկներ բաժանեցինք: Մարդիկ ժպտում էին, միանում ու բոլորը մի մարդու պես 100 դրամ վճարեցին: Վարորդն էլ դժգոհեց, որ գների բարձրացումից ամենաշատը իրենք են տուժում: Ես էլ 100 դրամիս հետ, իրեն շոկոլադ տվեցի: Էնքան անկեղծ ժպտաց ինձ...:)
Կանգառում մեզ դիմավորեցին ակտիվիստ ջահելները, որ գոռում էին, թե հաղթել ենք:
Հավատս չէր գալիս, որ էսքան շուտ, բայց հետո ոստիկան ընկերուհիս զանգեց ու շնորհավորեց ինձ, իրեն, մեզ բոլորիս...
Վերջին անգամ էսքան երջանիկ չեմ հիշում երբ էի եղել: Ծանոթ-անծանոթ գրկում ու շնորհավորում էի, քիչ էր մնում արձաններին էլ գրկեի: Ազատության հրապարակում ձմռանը չհաղթեցինք, բայց հիմա հաղթել ենք: Հաղթել ենք առանց առաջնորդի, հաղթել ենք մեր ուժի ու եռանդի շնորհիվ:
Ու հաղթանակը ոչ էնքան տարոնի բեմադրած թատրոնն էր, այլ էն համախմբվածությունը, որ կար քաղաքի փողոցներում:
Հաղթանակն էն էր, որ տարեցները գրկում էին քեզ ու ասում, որ դու վերադարձրիր իրենց հավատն ու երկիրը փոխելու հույսը:

Երթից հետո թռա երթուղային ու ուրախ-ուրախ հայտարարեցի, որ պաշտոնապես արդեն 100 դրամ է: Մարդիկ արդեն գիտեին, բայց տարիքով մարդիկ էլի սկսեցին հպարտանալ մեզանով: Երթուղայինում էլ ոնց որ տոն լիներ, բոլորը զրուցում էին իրար հետ, իրար շնորհավորում ու ասում, որ սրանից հետո բոլորն են պայքարելու:
Իջնելիս էլ վարորդին շնորհակալություն ասացի ու ինձ մոտ մնացած վերջին կոնֆետները տվեցի: Ինքն էլ ժպտաց ու պատասխանեց, որ իրականում ինքն է մեզ բոլորիս շնորհակալ... :)

Հ.Գ. Մեկ էլ հայտնաբերեցի, որ երբ ի սրտե երջանիկ եմ լինում, կարող եմ առանց խոզություն անելու կիսվել իմ կոնֆետներով: :P

StrangeLittleGirl
26.07.2013, 01:46
Էսօր ընկերուհիս էսպիսի նամակ էր գրել.

Բյուրիիիիիիիիի
յուհուուուուու
էս ինչ ոգևորված եեեեմ, աաաաաաաաա
100 դրաաամ, 100 դրաաամ, խենթ ու խելառ, համառ, մի այլ տեսակի ուժեղ, իր
ա արժեքն իմացող անվախ երիտադասրդություուն, նոր ու թարմ սերունդ,
կոմունիզմի հոտը չքաշած չտեսած` մենակ լսած: Սիրում եմ ես մեր երիտասարդ
սերնդին իրանց պայքարելու ոգու համար թեկուզ:
էտ ինչ էր էսօր կատարվում, էտ ինչ էներգետիկա էր:
Աաաաաաաաաաախ, երանի ստեղ լինեիր, կոտրեցին էտ դեբիլներին ու ապացուցեցին
որ կարան պայքարեն ընդամենը կազմելով բնակչության 5 տոկոսը, առանց
առաջնորդի, ուղղակի ինքնաբուխ ու կազմակերպված ձևով:
վերջն էր մի խոսքով
ասի պատմեմ ու գնամ քնեմ
պաաաաաաաաաաաաչ քեզ

Կարդացի, հուզվեցի ահագին: Ես հո իմ աչքով տեսել եմ վիդեոները ու ահագին զարմացել ջահելների էս ոգու վրա, էս համառ, բայց առանց ագրեսիայի պայքարի վրա: Էդ որակի ջահելներին ես դեռ գարնանն էի տեսել Ազատության հրապարակում: Ու լավ ա, շատ լավ ա, որովհետև ինչ-որ բան փոխվում ա մի երկրում: Թող ավագ սերունդը շարունակի տրտնջալ՝ մեկ ա բան չի փոխվելու: Կարևորը՝ ջահելները չհավատան նրանց:

Ու ես գիտեմ, ես վստահ եմ, որ Հայաստանը մի օր շատ ավելի լավ երկիր ա դառնալու, քան զարգացած լիքը պետություններ: Ու դա արվելու ա էս ջահելների շնորհիվ, որ ապակի կոտրելու փոխարեն կոնֆետ կամ սառը ջուր են տալիս վարորդին, որովհետև կանգառում կանգնած ժողովրդին սեփական բարձունքից նայելու փոխարեն մեքենա ունեցողներն անվճար տեղափոխում են ու զրուցում իրար հետ, շփվում:

Ու ես գիտեմ, ես իմ երազած Հայաստանը տեսնելու եմ:

Claudia Mori
26.07.2013, 11:28
Նոր աշխատանքիս վայրը բավականին հեռու է կանգառից: Առաջ դժգոհում էի դրա համար, հիմա հասկացել եմ, որ այդ հեռավորությունը նրա համար է, որ ես ավելի շատ երաժշտություն լսելու ու մտածելու առիթ ունենամ: Այսօր ամբողջ մտքերս երեկվա հաղթանակի մասին էր, այնպիսի տպավորություն է, որ մի 10 անգամ ֆուտբոլային խաղ եմ նայել, որտեղ հայերը ջախջախիչ հաղթանակ են տարել հակառակորդի նկատմամբ: Քաղաքում մի տեսակ հաղթանակի հոգի է հայտնվել, բոլոր մարդիկ մի տեսակ համարձակ են դարձել աչքիս, մի տեսակ օդը անուշ է բուրում, մարմնիս ամեն մի բջիջով զգում եմ, թե ինչ է նշանակում լինել հայ: Քայլելիս աչքերս փակում եմ ու նույն կանգառներում ու փողոցներում պատկերացնում մեզ՝ երիտասարդներիս նախկին 5 օրերի ընթացքում, լսում եմ նույն ձայները: Բա վարորդների հանգիստ դեմքերը՝ ներքուստ շնորհակալություն ասող: Ու ամենակարեւորը՝ մարդիկ զգացվում է, որ սկսել են մտածել, ԿԱՐԾՐԱՏԻՊ է կոտրվել վերջապես:

Ափսոս ես այս նոր մտածելակերպով Հայաստանը քիչ մնաց, որ վայելեմ, բայց մի տեսակ խիղճս հանգիստ կգնամ՝ իմանալով, որ իմ տեղը պայքարող կա...

Enna Adoly
26.07.2013, 16:51
Զրույց խանութում.
-Հիշու՞մ ես ,վեր տու իմ դասատուս էիր:
-Չէ
-Ըը՜
-Հլա սպասի :think
-Մի հատ յեշի է,չհիշեցի՞ր ընկեր դասատուսյան
-Վիյա՜,Գոքոր,եկալ ես իմ թայ տառալ:

My World My Space
26.07.2013, 17:44
Անճարությունն ի վերջո հասցնում է ըմբոստության...
Անճար ըմբոստը նախ զարմանում է իր ուժից, ապա հրճվանքից սուլում:
Մեզ սուլոցներ շատ են պետք...

Enna Adoly
26.07.2013, 22:42
Որտեղի՞ց գտնեեեեեմ քեզ այ գիրք,ես կմեռնեմ եթե քեզ չկարդամ:

Նիկեա
27.07.2013, 16:25
Ասում է կապրեմ նրա նրա հետ,ով ինձ լավ կպահի:Բա սերը:Ախր ոնց կարող ես ապրել մեկի հետ երբ իրան չես սիրում,կամ ընդհանրապես ոնց կարող ես ապրել երբ չես սիրում:Ախր կյանքի հիմքում ընկած է սերը:Ոնց կարող ես սիրել մեկին,երբ չես սիրում կյանքը:Այսինքն եթե սիրում ես կյանքը,ուրեմն սիրում ես արևը,անձրևը,քամին ու կայծակը,ձմեռն ու ամառը ու եթե գոնե մի քիչ սիրում ես կյանքը ուրեմն գոնե մի քիչ երազում ես երջանկության մասին:Իսկ եթե երազում ես,ուրեմն ամեն ինչ պետք է անես դրան հասնելու համար:
Ուրեմն գոնե մեկ-մեկ դադարիր ուղեղով մտածել /ի վերջո կյանքը չոր հաշվարկ չէ/,լսիր սրտիդ,մոռացիր ,,չեմ կարող,, ու ,,անհնար է,, արտահայտությունների մասին ու էսքանից հետո էլ չես ասի կսիրեմ նրան ով ինձ լավ կպահի:

Diana99
27.07.2013, 17:29
Վերջերս մեզ մոտ ` Աշտարակում ստեղծվեց ակումբ,2 շաբաթը մեկ գնում ենթ սեմինարների տարբեր թեմաների շուրջ խոսում ,հետաքրքիր է շատ և զգում եմ որ քիչ-քիչ սկսում է երիտասարդությունը աշխուժանալ է ինչպես Երևանում է :Շատ ուրախ եմ,որ նման բաներ են կազմակերպվում մեր քաղաքում,քանի որ մինչ այդ երիտասարդությունը հանգած էր հրաբուխի պես: :) Շուտով գնալու ենք մեր ակումբով Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողը :)

Meme
27.07.2013, 21:07
մեկ մեկ էնքան ուժեղ եմ ուզում կարողանալ կարդալ գոնե մտքերդ էսքան փոքր հեռավորության վրա՜....



հ.գ՝ ցնդածի մտքերից...

Stranger_Friend
28.07.2013, 02:04
Ուրիշ բան է, երբ առանց ոչ մի բան ասելու միջակն են տալիս (անակնկալ), լրիվ ուրիշ բան՝ երբ ստիպում են ամենալավին սպասես ու միջակն են տալիս (հիասթափություն).
Թե ինչի՞ հավատացի տվողի խոսքերին...

Ruby Rue
28.07.2013, 14:25
Էսօր առավոտյան մամաս էր հիշել ու պատմում:
Դեռ երկու տարեկան չկայի ու ինքնաթիռով ծնողներիս հետ Ռուսաստան էի գնում: Լինելով չափազանց ակտիվ ու չար երեխա, մարդկանց հոգեհան, իսկ ինքնաթիռը տակնուվրա էի արել:
Հետո ուղևորներից մեկը, ում ճաշն էի կերել, հարցրել է.
- Բիբի ( փոքր ժամանակ ինքս ինձ էդպես էի անվանում ), ինչու՞ ես էդքան չար:
- Որովհետև ես ամեն օր արաղ եմ խմում,- պատասխանել եմ: :D

Հ.Գ. Հարբեցողությանս առաջին նախանշանները եղել են քառասունքիս օրը, երբ լնդերիս կոնյակ են քսել, որ ատամներ դուրս գալու ցավից չլացեմ, ու ես հետո սոսկան թաթախել եմ կոնյակով բաժակի մեջ ու դրել բերանս: Ու սա այն երեխան էր, ով հետո մինչև 2-րդ դասարան, թեյը կաթի շշով էր խմում: :)

StrangeLittleGirl
28.07.2013, 15:30
Քառասունքի ժամանակ ի՞նչ ատամ :think

Enna Adoly
29.07.2013, 15:55
Գնացել եմ գրախանութ.
-Դորիան Գրեյի դիմանկարը ունե՞ք
-Չէ՜,մենք նկարներ չենք ծախում
-Հը՞ն:o

Նիկեա
29.07.2013, 19:42
Գիժ եմ,խելառ:Ամբողջ գիշեր չեմ քնել:Նստել էի պատուհանագոգին ու որոշել էի չքնել էնքան մինչև ընկնող աստղ չտեսնեմ ու ցանկություն չպահեմ:Նույն ցանկությունը մի հազար անգամ պահել եմ,չի իրականացել ու որոշել եմ վերջին անգամ արթուն մնամ գիշերը:Սպասում եմ սպասում ու մեկ էլ համարյա երեքին վերջապես պահում եմ էդքան սպասված ցանկությունը արդեն չհավատալով որ կկատարվի:
Առավոտ դժվարությամբ արթնանում եմ,բարկանում ինքս ինձ վրա,որ հիմարությունների եմ հավատացել ու գիշերը չեմ քնել,քնաթաթախ պատուհանից դուրս եմ նայում ու տեսնում ցանկությունս իրականացած::loveՅուպի:

StrangeLittleGirl
29.07.2013, 20:10
Էս Բրեդբերին լացելու աստիճան լավն ա :love

Meme
29.07.2013, 21:50
մի տեսակ խելառ հաճույքա, որ շնորհակալություն ես հայտնում ու տեսնում, որ մեկը քեզ հետ նորից հայտնում էր :B

Sagittarius
30.07.2013, 02:19
Մի երկու ամիս առաջ Ռուսական Հանրային ալիքով (տո ասա ես էտ ախմախությունը խի էի նայում) ցույց էին տալիս բածկայի՝ Պուտինի, այցը Հոլանդիա: Եվրպացի լրագրողները հարցնում էին էտ օրերին Մոսկվայում ոստիկանության կողմից ցրված միասեռականների ցույցի մասին: Դե, իրանց գործն ա, առանձնապես տենց ցույցերի կողմնակից էլ չեմ, որովհետև իրանց համար ավելի բացասական մթնոլորտ ա ստեղծում: Բայց խոսքս ուրիշ բանի մասին ա, «ռեպորտաժի» որպես շարունակություն ռուսական ալիքը որոշեց հոլանդացիների պորտը տեղը դնել՝ քառասուն տարեկան չբարարված կույսի տոնով (որին հայ հանդիսատեսը Հրաչյաի հետ կապված դեպքերի շնորհիվ ավելի մոտիկից ծանոթացավ) ներկայացնում էր համատարած պեդոֆիլյան Հոլլանդիայում: Ու ընդհանուր ասելիքը էն էր, որ պեդոֆիլյան Եվրոպայում շատ նորմալ ու օրինական երևույթ ա, ահա եվրոպական հանդուրժաղականության արդյունքը:

Էս ամենին ճիշտն ասած չէի էլ անդրադառնա, եթե ֆեյսբուքում աչքիս տակ չընկներ «Գենդերային հավասարության» մասին երրորդ մարդկանց քոմմենթները: Մեծամասնությունում առկա էր ռուսական պրոպագանդայի հետքը ու բազմիցս նկատեցի «պեդոֆիլիան եվրոպական որոշ երկրներում օրինականացրել են» արտահայտությունը: Հիմա, կարծում եմ որոշ պարզաբանումների կարիք կա, էն յոնջեքի համար, որ առանց գաղափար ունենալու նման պատասխանատու հայտարարություններ են անում՝

-Յոնջե՛ք, գենդերային հավասարությունը միասեռականություն և առավել ևս պեդոֆիլիա չէ,
-Յոնջե՛ք, թող ներեն ինձ իսկական բուսական յոնջաները, Ոչ մի Եվրոպական երկրում պեդոֆիլիան լեգալ չէ: Ու դա ոչ մի եվրոպական մշակույթում բարոյապես նորմալ չի համարվում: Դժվար չէ, մի բան բրնձելուց առաջ օգտվե՛ք գուգլից:
-Յոնջե՛ք, միասեռականության ու պեդոֆիլիայի միջև պատճառահետևանքային կապ չկա. երեխաներին սեռական բռնության ենթարկողներից շատերը հետերո են:
-Յոնջե՛ք, Գերմանիայում տղերքը արական սեռի են (männlich), աղջիկները՝ իգական (weiblich)՝ անկախ իրանց սեռական կողմնորոշումից. հա, ով ուզում ա կարա թռնի Թայլանդ, սեռը փոխի, բայց համաեվրոպական սեռափոխության էպիդեմիա չկա: Յոնջե՛ք, Եվրոպա գալուց ոռներդ դյութի ֆրիներից, հյուրանոցներից, բուծիկներից, կազինորներից, սթրիպկլուբներից ու բորդելներց քարշ տվեք ու տեսեք, թե ոնց ա ապրում միջին եվրոպացին:

Կան հայկական «արժեքներ», որոնք կուզենայի, որ պահպանվեր, օրինակ՝ ջերմությունը, հարաբերությունների խորությունը (բայց սրանք իրականում ավելի հարավային հատկանիշներ են), բայց ալիքները մի խառնեք ձեր ՕՌՏ ու Հ1-յան միֆերով:

Ժող, կներեք, որ էս աղբի մասին ստեղ գրեցի, բայց պետք է արտահայտվեի:

Նարե91
30.07.2013, 17:29
Ինչքա~ն աստղեր սփրթնեցին այն գիշեր,
Ի~նչ աստղեր ցած շպրտվեցին այն գիշեր,
Ի~նչ երազներ, որ սրտիցս դուրս ընկան,
Այդ իմացանք միայն ես ու լուսընկան: © Սոսե

LisBeth
30.07.2013, 17:47
Ուղեղիս համար քրաշ տեստ եմ պատրաստել` 26/30 ի փոխարեն 30/30: Հետաքրքիր ա կարելի ա ինքնահաստատվել ու ինքնաքայքայվել միաժամանակ: Սա ու մի քանի նման հարցեր ուսումնասիրության մեջ են: Գլաուկոմայի դեղի ազդեցությունն էլ ինչպես միշտ չափազանցված ա: Դե մարդկանց պատճառ-բացատրություն ա պետք անկապ ղժալու համար: Սիրտս գրական մրցույթ ա ուզում, որ չտրաքի: Առայժմ մի բաժակ բլանկոն երեք կուբիկով հերիք ա:
Գոմիկներին էլ մի բան էի ուզում ասեմ, հետո հիշեցի որ իրանց ոնց որ պետք ա արդեն ասված ա ու արված ա ճիշտ տեղից:

Հ.գ. ես գոմոֆոբ չեմ ազնիվ խոսք:), ուղակի իրանց մեկմեկ հիշացնել ա պետք, որ իրենց վրա երկրագնդի առանցքի դերը չվերցնեն, նման ծանրության ողնաշարը չի դիմանում:

Alphaone
30.07.2013, 19:39
Հարևան տանը երկու քույրեր հայկական ճակատագրով տարբեր ափերում են ապրել, հիմա վերադարձել, հանդիպել են: Մեկի երեխաները հայերենանգլերեն է խոսում, մյուսինը՝ հայերերնառուսերեն: Մեր բակում էլ ուրվականների հին խրճիթների նման փայտե տնակ ունենք, փողոցից տղաներից մեկը տնակի ուղղությամբ քարեր է նետում: Մերոնք հարցնում են՝ ինչո՞ւ է խփում:
- ghostin եմ քշում, -հետևում է պատասխանը:
- Բայց խի՞ ես гость-ին քշում, - կռիվ է անում մյուսը:
:D

Նիկեա
30.07.2013, 20:03
Առավոտվանից լիքը սալաթներ եմ սարքել,թխվածքներ թխել ու տեսակ-տեսակ ճաշեր եփել:Մեկը մեկից լավն են երևում:Ոմանք դեպրեսիայի ժամանակ սկսում են շատ ուտել,իսկ ես սկսում եմ շատ պատրաստել:Օգնում է մոռանալ խնդիրները:Ու են աստիճանի մոռացա,որ հիմա չեմ հիշում թե մեր տան բանալին ուր եմ դրել:Որ մաման ու պապան գան ուր են մնալու:Հա,լավ նյե ուժե լի ոչ մեկը չի համտեսելու սարքածներս::cry

My World My Space
31.07.2013, 04:32
Քունս չի տանում
Դու էլ մի քնիր,
Ու հետս էլ կրկնիր,
Թե ի"նչ եմ անում,
Ես ի՜նչ եմ անում
ՍԵՆՑ Հայաստանում... :(

StrangeLittleGirl
31.07.2013, 14:13
Մնաց մի ամիս: Մամա ջան... սիրտս կանգնում ա :(

Նիկեա
31.07.2013, 15:49
Առավոտվանից լիքը սալաթներ եմ սարքել,թխվածքներ թխել ու տեսակ-տեսակ ճաշեր եփել:Մեկը մեկից լավն են երևում:Ոմանք դեպրեսիայի ժամանակ սկսում են շատ ուտել,իսկ ես սկսում եմ շատ պատրաստել:Օգնում է մոռանալ խնդիրները:Ու են աստիճանի մոռացա,որ հիմա չեմ հիշում թե մեր տան բանալին ուր եմ դրել:Որ մաման ու պապան գան ուր են մնալու:Հա,լավ նյե ուժե լի ոչ մեկը չի համտեսելու սարքածներս::cry
Ու մենք տուն մտանք ավտոտնակի դռնով::D

Այբ
31.07.2013, 21:55
Այսօր մեր հարևան Վաչիկի հինգ հոգուց բաղկացած ընտանիքը մեկնեց Ռուսաստան:
Բավական ուրախ մեզ հրաժեշտ տվեցին (լավ ապրելու ի՜նչ լավ հեռանկարով մեկնեցին Հայաստանից):
Ու հիմա, չգիտես ինչի, մտածում եմ, որ նրանք այլևս Հայաստան չեն վերադառնա. հիմնավոր կհաստատվեն ու նրանց երեխաները և երեխաների երեխաները կմեծանան այնտեղ և ռուսական դպրոց կգնան...
Իսկ գուցե մի օր վերադառնան, բայց վախենում եմ, որ այդ վերադարձը ընդամենը մի ամսով լինի, այն էլ հյուրի կարգավիճակով:

My World My Space
01.08.2013, 11:00
Նամակ Հորը
Պատճեն՝ Որդուն և Հոգվոյն Սրբո


Ամենակարող Տեր մեր,
Տարտարոսում այս օրերին խառնակ իրավաճակ է: Երկրից այստեղ ներթափանցած ՀՀԿ վերնախավը տիրացել է իշխանությանը և սպառնում է բարձարցնել դեպի մեղքի կաթսաները ուղեվարձը ընդհուպ մինչև 150 դրամ: Մանր ու խոշոր, կոտոշավոր ու անկոտոշ բոլոր սատանաները ահուսարսափի մեջ են: Նրանք շուտով չեն կարող գնալ աշխատանքի: Նորաթուխ իշխանությունը պատրաստվում է ամենամսյա չվերթ կազմակերպել դեպի Դրախտ՝ Դժոխքի բալանսի հաշվին, ընդ որում ամենահարմարավետ պայմաններով: Դժոխքի բյուջեն ճեղքված է տալիս:


Փրկեա զմեզ, Տե՛ր
Սադայել

John
01.08.2013, 11:14
Մեկ-մեկ փորփրում ու հի~ն թեմաներ եմ պեղում, որ շատ լավն են, բայց ասենք 4-5 տարի գրառում չի արվել էդ թեմաներում, ուզում եմ թարմացնել, բայց հենց կարդում եմ էդ թեմայի գրառումները` հասկանում եմ, որ «բայց պետք չի» վիճակ ա, որտև ով որ առաջին անգամ կարդա էդ գրառումները՝ դժվար թե ուղեղը ծանրաբեռնի ըմբռնելու համար, որ էդ օրվանից շատ ջրեր են հոսել, ու, բնականաբար շատ հարցերի մասին կարող է մարդկանց կարծիքը, տեսակետը, պատկերացումները փոխված լինեն, այլ ասենք կարդում ա էն մարդու 2008-ի գրառումը, ում հետ 2012ին է ծանոթացել ու մոտավոր սենց կլնի ռեակցիան «ա՜, իսկ ես նրա մասին լրիվ այլ կարծիքի էի...» :) )))

Ruby Rue
01.08.2013, 22:49
- Մա՜մ, էն աղջկա գլխին ի՞նչ ա կապած:
- Բալես, քուրիկը կմախքներ ա կապել, որ քո պես փոքր բալիկները վախենան իրենից:

Մտածում եմ՝ չմեռա, փոքր երեխաներին վախացնող բոբո էլ դարձա, երբ լսեցի պստոյի պատասխանը.
- Բայց մամ էս քուրիկը պուպուշ ա, իսկ էն ծյոծյան ոնց որ պառավ կախարդ լինի,- ասում է ու մատնացույց անում ինձանից մի երկու-երեք տարի մեծ, պռտված ու երկար եղունգներով աղջկան:

Հանգիստ քնեմ էս գիշեր. ես ամենևին էլ սարսափելի վհուկ չեմ, իսկ պստոներն ավելի խելոք են, քան իրենց մամաները…:)

StrangeLittleGirl
02.08.2013, 00:12
Ինչ կայֆ աշխուժություն ա տիրում ակումբում :) Չեմ հասցնում ինձ հետաքրքրող սաղ թեմաների գրառումները կարդալ ու պատասխանել, դեռ հետն էլ մի քանի հոգու հետ նամակներով զրուցում եմ: Տո կորչի ֆեյսբուքը, ես նախընտրում եմ սենց ակումբը :love

Enna Adoly
02.08.2013, 00:16
Դուք վերջին 24 ժամվա մեջ չափազանց շատ եք գնահատել: Խնդրում ենք նորից փորձել ավելի ուշ:
էս ինչ առատաձեռն եմ ես:love

Gayl
02.08.2013, 02:23
Ազգի հերը անիծվումա ու կարծում են, որ զարգացած են, բայց այդպես վարվում են աշխարհի ամենահետամնաց ազգերը կամ վարվել են հազարավոր տարիներ առաջ:
-Էլի խմա՞ծ ես, շա՞տ ես խմել...
-Որ չխմեմ կխելագարվեմ:
-Խնդրում եմ...
-Մի խնդրի, լա՞վ, գնա քնի:
-Լավ...
Գրողը տանի խելագարվել եմ, որովհետև ատում եմ ոտքերը բացած ու քնքուշ ժպիտներով աղջիկներին, մի ժպտացեք, որովհետև խաչմերուկում կանգնած պոռնիկին նախընտրում եմ...

Gayl
02.08.2013, 03:11
«Երեկ լավ էր քան այսօր,
Այսօր լավ է մինչև կեսօր,
Բայց ոչ այնքան, որքան վաղը:
-ՇՇել եմ»»
«խաթաբալադա»


ՇՇելը մեղմ է ասված հարգելիս …ՃՃ

StrangeLittleGirl
02.08.2013, 14:16
Էրեկ ԿՄ-ում մի հատ կինո տեսա Ցեղասպանության մասին, սեղմեցի լինքի վրա, որ նայեմ, տեսնեմ՝ արդեն գիշերը տասներկուսն ա, այսինքն՝ ինտերնետս հեսա-հեսա անջատվելու ա: Ասեցի՝ լավ, թողնեմ վաղվա: Տենց էջը բաց թողեցի, կոմպս դրեցի սլիփի վրա, ինչպես սովորաբար անում եմ, գնացի քնելու:

Մեկ էլ առավոտն արթնացա ինչ-որ շուխուռից: Կոմպս բռնել ու միացել էր, էդ կինոն էլ սկսվել էր: Քնաթաթախ վեր կացա, մի կերպ կարողացա կոմպս անջատել, նորից պառկեցի:

Սաղ հեչ, Սամ, էս ի՞նչ ա նշանակում :))

Հայկօ
03.08.2013, 01:01
Էնքան շատ մարդու եմ էնքան շատ կարոտել, որ արդեն լրիվ աաաաաաաաաաաաաաաաա՜, վոբշմ սենց խառը բաներ, բարև, Անկապ, ցը, գնամ երկու հատ էլ պրյանիկ ոչնչացնեմ թեյով, շարունակեմ գրել :aaa:

Ruby Rue
03.08.2013, 03:22
Ակումբի բացակայության ժամանակ, ֆեյսբուքի խմբում երկար-բարակ գրառում էի արել, բայց հերթական անգամ հիստերիկի պես ակումբի էջը refresh անելուց հետո տեսա, որ հայրենի օջախս հետ է եկել ու տեղափոխվեցի էստեղ:

Մի քանի ժամ Ակումբը չկար, ու ես իմ թեյն ու անքնությունը գրկած ֆեյսբուքյան խումբն էի փորփրում: Թեև Ակումբի բոլոր հին ու փոշոտ թեմաների մեջ քիթս խոթել եմ, բայց մտքովս էլ չէր անցնի, որ խմբում բացի «Ու՞ր կորավ ակումբ»-ը տիպի գրառումներից ու հանդիպումների մասին հիշեցումներից, այլ բաներ էլ գրած կլինեն: Բայց փաստորեն, մինչև իմ Ակումբ գալը, էստեղ մութ ու ցուրտ տարիներ են եղել, իսկ ակումբցիները հավաքվել են ֆեյսբուքի աղքատիկ, անսմայլիկ, անշնորհակալ ու անվարկանիշ տանիքի տակ՝ փորձելով Ակումբի շունչը պահել: Բայց դե մութ ու ցուրտ ժամանակներում հանցագործություններն էլ էին շատ. ոմանք տրանսլիտով էին գրում, Անկապ օրագրում մեկնաբանություններ անում ու թեմայից դուրս երկար-բարակ խոսում::))
Բայց դե մեր նախշուն, վառ կապույտ ու ամպիկներով ակումբից հետո, ֆեյսբուքի երկար ու մեծ մեկնաբանությունները ահավոր ծանր են կարդացվում: Ու ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք ա գրողի ծոցն ուղարկել էն մեծախոս մարդկանց, որ ասում են, թե ֆորումների դարն անցել է: Սոցցանցերում մինչև լույս չաթ անեմ, վերջին նորություններն իմանամ ու թարմ-թարմ event-ներին going տամ, բայց մեջտեղից էլ կիսվեմ, չեմ կարող էդքան բան սովորել, ինչքան Ակումբից ու ակումբցիներից եմ սովորել: Ո՞ր մի ֆեյսբուքում սենց թեժ ու հետաքրքիր քննարկումներ ու սենց հավեսին, հետաքրքիր մարդիկ կան...
Մի խոսքով՝ Ակումբ, աչքիս կախվածություն եմ ձեռք բերում քեզանից, խայտառակ լինեմ:
Էլ չկորես, կարոտում եմ: :love

Հ.Գ. Փաստորեն Ակումբին նաև անձնավորում եմ: Գժվում ենք Ռուբի Րյու, գժվում...:think

Նաիրուհի
03.08.2013, 13:20
Չգիտեմ՝ գրածս ոնց կընկալվի, բայց չդիմացա. պիտի ասեմ:


Ես հարգում եմ յուրաքանչյուրի ընտրությունը, բայց միշտ ինձնից անկախ բացասաբար եմ տրամադրվում էն մարդկանց հանդեպ, ովքեր լքում են Ակումբը: Անգամ լիքը հին անդամների, ովքեր իմ գրանցվելու ժամանակ արդեն չէին մտնում, ու որոնց ես ճանաչել ու որպես մարդ հարգել եմ Ակումբից անկախ, մի տեսակ չներելով եմ վերաբերվում, որ թողել են էս աշխարհը, մի քիչ ավելի դատարկ, անարժեք են դարձրել՝ զրկելով Ակումբն ու մյուս ակումբցիներին իրենցից: Ու ինչքան լավն են էդ մարդիկ, էնքան ցավոտ եմ տանում նրանց՝ Ակումբից հրաժարվելը:


Երբ Ակումբից հեռանում են անդեմ, կիսաքյառթու, էստեղ սխալմամբ հայտնված դեմքեր, ես ինչ-որ տեղ ուրախանում եմ, որ Ակումբը մաքրվեց: Բայց դիմագիծ ունեցող ակումբցիների հեռանալը չեմ կարողանում նորմալ տանել:


Ավել-պակաս կներեք :oy

StrangeLittleGirl
03.08.2013, 16:43
Ֆեյսբուքի մի ֆեյք պրոֆիլ ունեմ, որը համարյա չեմ օգտագործում, բայց էս վերջերս տրանսպորտի հետ կապված շուխուռների պատճառնով մտածեցի մտնեմ, տեսնեմ ինչ կա-չկա: Անկեղծ ասած, վիրտուալ շոկ ապրեցի: Ժամանակին, երբ ամեն օր Ֆեյսբուքում էի ու ամեն օր Ակումբում էի, էդ հսկայական տարբերությունը չէի զգում: Էնտեղ էդ նույն ակտիվիստները քննարկումներին մասնակցում են միմյանց վիրավորելով, պիտակներ կպցնելով, մի քիչ դրսից մարդու տված հարցին պատասխանում ագրեսիայով ու ինքնապաշտպանությամբ: Մտածեցի-մտածեցի, հետ եկա Ակումբ: Չէ, ախր էստեղ ոչ ոք ոչ մեկի հետ էդպես չի խոսում (հազվադեպ բացառություններ չհաշված): Անգամ ընդհանրապես համաձայն չլինելիս շատերը մնում են կոռեկտության սահմաններում, ու դրա համար էստեղ քննարկումները հաճելի են, կառուցողական, լիքը բան ես սովորում արդյունքում, լիքը մտածում ես: Չգիտեմ՝ Ակումբը մի՞շտ էր սենց: Երևի չէ, ժամանակ պետք եկավ, որ տենց դառնանք: Հիմա ի՞նչ, հույս կա՞, որ ակտիվիստները քննարկել կսովորեն, թե՞ էդպես էլ տարիներ շարունակ փաստարկ չունենալիս բոլորը միանգամից կանցնեն անձնական վիրավորանքների, քանի որ Ֆեյսբուքում հսկողություն չկա:

Enna Adoly
03.08.2013, 16:47
Էն ժամանակ գլխարկը հանելն էր հարգանքի նշան:Հիմա նաուշնիկը հանելնա հարգանքի նշան:Տարբերությունը մեծ չի:Նմանություն էլ կա:

Enna Adoly
03.08.2013, 17:48
Մաամաս ասումա ամեն ինչի մեջ շատ եմ խորանում դրա համար մենակ եմ:Ես հասկանում եմ,ինձնիցա իմ մենակությունը:Բայց իրո՞ք պատճառը հենց էդա ՝խորանալը...

keyboard
03.08.2013, 19:40
Պուլպուլակին եմ մոտենում ջուր խմեմ, մի տարիքով մարդ է մոտենում, ասում եմ` խմեք, ասում է չէ` ջուրը փոքրինն ա, ես` ինչի հիմա տենց բաներ կա՞ն :D
Թեքվում եմ, որ մտնեմ հյուրանոց, մի հատ ԵԶ ա գալիս դիմացովս, վզին 1 տոննանոց ոսկու ցեպ, մատին միլիոնանոց կարատով ադամանդե մատանի, այֆոն 5 ով խոսալով գալիս ա ու ամբողջ հրապարակով մեկ՝ ախպերս, րոպե չունեմ էլի ցավդ տանեմ, քանի զանգել ես, դու զանգի իրան ասա էլի, որ ես համաձայն եմ...

Տո այ ողորմելի՜

Հ.Գ. Վերջին անգամ "րոպե չունեմ" լսել էի 2002-2003-ին, որ տականք ԱրմենԹելը հերիք չի քարտ չէր ծախում, հետն էլ լիցքավորման քարտ չէր ծախում:

E-la Via
03.08.2013, 23:32
Գետնին պառկած աստղերին եմ նայում, փորձում մտքերից հանգստանալ, երբ գլխիս վերևով շատ արագ մի չղջիկ անցավ: Ոչ մի կերպ չարձագանքեցի դրա անակնկալ հայտնվելուն: Ու ինքս իմ վրա զարմացա: Վաղուց եմ չղջիկներից վախենում: Այդ վախն ավելի սրվեց , երբ երկու տարի առաջ ուշ ժամի արթնացա ու գլխիս վերևը պտտվող չղջիկ տեսա: Չեմ էլ հիշում թե ինչպես հասա բաղնիք ու գիշերն լուսացրեցի սարսափի մեջ՝ անընդհատ աղոտ հիշելով ինչ-որ վեպից մի հատված, որտեղ պատմվում էր որ մազերի մեջ խճճված չղջիկը դժբախտություն է կանգագուշակում: Նույնը կրկնվեց հաջորդ տարի գրեթե նույն ժամանակահատվածում: Վախս էդ ընթացքում հեչ էլ չէր պակասել:

Իսկ այսօր, երբ չղջիկն այդքան մոտ էր թռչում, հասկացա, որ վախս մեծամասամբ անցել է՝ հիմնականում ի շնորհիվ ընկերներիցս մեկի դրանց մասին կարդացած երկար լեկցիաների: Ու մտածեցի.
Բայց ախր նույն իրավիճակն է տիրում նաև իմ գլխավոր վախի դեպքում: Ես վախենում եմ նրանից, նրա հետ դեմ առ դեմ հանդիպելուց ամեն անգամ սարսափում, թեկուզև փորձում եմ դա ցույց չտալ, բայց եթե ձեռքս ճար լիներ, նույն կերպ լոգարանում ապաստան կգտնեի: Իսկ նա էլ, ոնց չղջիկը, և ինձանից է վախենում, և լույսից, և փակ տարածությունից՝ խուճապի մեջ կուրացած չտեսնելով ելքը՝ բաց պատուհանը:
Ու էս ամենն էն դեպքում, երբ երկուսս էլ անվնաս ենք, ուղղակի իրար լավ չենք ճանաչում:

Մի փոքր այլ կերպ, բայց գրեթե նույն սկզբունքն է գործում նաև մեր մյուս վախերի դեպքում: Ուղղակի մենք դրանք չենք ճանաչում, ուղղակի միշտ էլ անիմանալիից ենք վախենում

Chuk
03.08.2013, 23:36
Ինձնից գոհ իջնում եմ խանութ, ծանոթ շարժումով քայլում դեպի սառնարանը, բայց դեռ չհասած, վաճառողը տխուր ձենով թե.
- Չկա, ապեր:
- Պրծե՞լ ա:
- Տո չէ, երկու օր ա չկա, ամենաշատն էլ ախր էդ ա ծախվում:
- Բա ինչի՞ չեք բերել:
- Իրանց մոտ ինչ-որ լուրջ հարկային ստուգումներ են, ոչ մի տեղ էլ չկա:


Արա՛, լսեք ինչ եմ ասում: Էս էլ տրանսպորտի գինը 50 տոկոսով թանկացնել չի, որ իրականում էդքան էական չլինի: Էս կենսական նշանակություն ունի: Ու եթե հանկարծ իրանց դեմ ինչ-որ բան արեցիք, որ շուկան ուրիշին տաք, մամաներդ լացացնելու եմ, փողոցից տուն չեմ գալու, սաղ օրը բողոքի ակցիա եմ անելու: Մտքներիդ ծերով չանցկացնեք Կիլիկիայի դեմ խաղեր տաք... արա՛.... ախր հասկանում եք, Կիլիկիան չեղավ, մամաներդ լացացնելու եմ :angry

keyboard
03.08.2013, 23:54
35-40 մետր բարձրության վրա "կախված" Կիլիկիա էի խմում. Երևանի լույսերը, Արարատ լեռան ստորոտի "լիտայուշի տարելկեքը", ցորենի հնձելուց հետո մնացած հասկերով այրվող դաշտերը, ես ու իմ մտքերը, ինձ շոյող, երբեմն կոպիտ չափալախող քամին,երկնքի աստղերն ու շարվեք արա գոռացող սպայի ձայնը, գարեջրի փրփուրները...

Չէ, հաստատ արժի ապրել, ամեն ինչ էնքան էլ վատի չի...

Հ.Գ. Լսեք արա, Կիլիկիային մի բան արիք, մամաներդ լացանելու եմ +1 :angry

StrangeLittleGirl
04.08.2013, 01:00
Էսօր ինձ հրավիրեցի կինո: Սիրուն շորեր հագա, մազերս սիրուն սարքեցի, նստեցի հեծանիվս ու գնացի իմ սիրելի կինոթատրոնը: Վաղուց էնտեղ չէի էղել: Մինչ սեանսը կսկսվեր, ինձ հետ նստեցի սուրճ խմելու: Հետո մտա դահլիճ, հարմար տեղավորվեցի ու նայեցի կինոն: Լավն էր: Տուն գալու ճամփին քննարկեցի հետս:

Եկա տուն, մորու թարմ քամած հյութ լցրեցի: Մի բաժակ էր մնացել: Ինձ հյուրասիրեցի: Մտա սենյակս, մոմ վառեցի, լույսերն անջատեցի, երաժշտություն միացրի: Հիմա ինձ հետ ռոմանտիկ երեկո եմ անցկացնում: Սենյակումս մոծակները բզզում են: Էնքան էլ մենակ չեմ:

Chuk
04.08.2013, 01:45
Ինչքան էլ որ ես եմ արել ակումբի համակարգի թարգմանությունը, մեկ ա, մեկ-մեկ բացում ա թարգմանած որոշ բաների վրա, էն ինչ ստացվում ա:

Ասենք երբ որ ղեկավարման վահանակից ընդունում ես ինչ-որ մեկի գրանցումը, հաղորդագրություն է գալիս.

«Անդամը պահպանված է»:

Բայց էս դեռ ոչինչ, որտև երբ չես ընդունում այլ մերժում ես ինչ-որ պատճառով (ասենք կրկնակի գրանցում, սխալ մականվան ընտրում և այլն, ահեղ տառերով գրվում է.

«Անդամը հեռացված է»:

Ու պատկերացրեք որ էդ գործողությունն անում եմ, երբ կողքիս ակումբից բեխաբար ինչ-որ մեկը նստած ա: Պատկերացրեք իրա դեմքի արտահայտությունն ու աչքերի չռվածությունը :))

Նոր էլ մտա «Ո՞վ է ֆորումում» ու սենց տող կա (իրական անուններն էական չեն, դրա համար փոխում եմ).

«Տղայի անուն. --- Կատարում է որոնում. Անդամ. Աղջկա անուն»

Դե գնա ու էդ տղային բացատրի, որ դժվար թե գտնի :))

Մարկիզ
04.08.2013, 03:20
Ուրեմն՝ որևիցե մեկը, ով վիրտուալում

1. ուղղակի կամ անուղղակի, գիտակցված կամ թեկուզ «չգիտակցված» կպնում է իմ արժանապատվությանը,
2. իրեն էշի տեղ է դնում՝ տարբեր պատճառներից ելնելով.
2. անգամ մանրագույն անարդարություն է ցուցաբերում իմ անձի նկատմամբ (կապ չունի՝ դա ուրիշին քծնելու համար է արե՞լ, թե՞ ասենք՝ պորտս տեղը դնելու):

ապա նա դատապարտված է վիրտուալում (ու երևի ռեալում էլ) իմ հաճելի և օգտակար ընկերակցությունից զրկվելուն՝ միևնույն ժամանակ իմ կողմից վիրտուալում իր նկատմամբ տարաբնույթ գործողությունների ենթարկվելուն՝ կայֆավատցա, հեգնանք, ծաղրուծանակ և այլն (եթե իհարկե հավես ու ժամանակ ունենամ):

Վերը նշված կետերը վերաբերվում են նրանց, ովքեր՝

1. երես առած աղջիկ են կամ կին (երես չառածը նման բաներ չի անի).
2. տղա են, բայց տղա չեն (մեջ տեղի ոտ ունեն, որը տղամարդ կոչվելու համար քիչ է):

Եթե որևիցե տղամարդ (18 +) կատարում է նույն արարքներն իմ նկատմամբ, ապա նա դատապարտված է անպայման հրապարակային ներողություն խնդրելու և/կամ քացուս տակ ընկնելու՝ կախված իմ նկատմամբ կատարած գործողության լրջությունից:

… Սա` շարունակելի… Այ տենց մանրախնդիր ենք մանր-մունրերի հետ

E-la Via
04.08.2013, 11:34
Հա, լավ, ինչի՞ ամենասիրուն-սիմպածիչնի, բոյով-բուսաթով ու ղայդիմ տղերքը գնում ու հոգևորական են դառնում: Էս ամենը քիչ էր՝ դեռ մի բան էլ լավ ձայն ունեն:

Էսօրվա պես հիշում եմ, թե ինչպես ինձ առաջին անգամ դրախտում զգացի: Մայր Աթոռում գլուխս կախ մոմ էի վառում ու շուրջբոլորը ոչինչ չէի նկատում: Երբ գլուխ բարձրացրեցի, ինձ թվաց մեռել եմ, դրախտում հայտնվել ու Աստված ինձ լավ պահելու համար շնորհ է արել քառասուն ՙկույսերի՚:
Ուշքի եկա կողքից քրոջս բոթոցից ու ականջիս ասածներից
-Այ աղջիկ, ամոթ էլա, հերիք էդպես անպարկեշտ զննես էս մարդկանց, վերջապես երեկոյան պատարագի եկած ճեմարանականներ են:

Ու էստեղ դրախտի դռները փակվեցին իմ առջև ու ես միանգամից դժոխքում հայտնվեցի:

Հիմա էլ էս Կենտրոն ալիքով ցույց տրվող պատարագ մատուցող քահանան:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե մեր սիրուն աղջիկներն էլ գնային ու միանձնուհի դառնային: Եկեղեցին ամենագայթակղիչ ու շատ հաճախվող հաստատություններից կդառնար, իսկ մենք էլ՝ ամենահավատացայալ ազգը:
Վերադառնա՛նք եկեղեցու գիրկը:

Եթե որևէ մեկի կրոնական զգացմունքները այս գրառումով վիրավորեցի, սորի:

Enna Adoly
04.08.2013, 16:14
Իրականությւնը հիմա ուրիշ ձև եմ տեսնում.լուսավորվածության աստիճան,ստվեր,գույն:Դրանք առաձին-առանձին տեսնում եմ:Մարդկանց դեմքին նայելիս էլի աչքիս առջև ընդգծվումա էդ ամենը:
Դրա միակ մեղավորը նկարչություննա:Մի նոր բան նկարելուց նոր բաներ եմ <<հայտնագործում>>:Էսօր օրինակ մաշկի գույնը ստացա ստվերի հետ:Երեկ ականջմաքրիչի օգտակար հատկության մասին իմացա:Ես իմ նկարածից կարողա վախենամ:Հիմարությունա չէ՞:

http://i.imgur.com/MGf1F8q.jpg?5
էս էլ այսօրվա աշխատանքը,ավելի ճիշտ կիսաաշխատանքը:http://i.imgur.com/MGf1F8q.jpg?3

LisBeth
04.08.2013, 19:14
Տուն գալու ճամփին նենց ա ստացվում որ էս գլանակը հանգցնելու պահին հասնում եմ մի գարաժի, որի դռանը գրած ա serpentine: Ստեղ մրով մի հատ սիրուն սմայլիկ եմ նկարում: Անձրևը գալիս ա լվանում ա, հաջորդ օրը տեսնում եմ որ սմայլիկս խամրել ա, նորից եմ նկարում: Բայց հետո զգում եմ որ դաժե անձրև չի գալիս, բայց սմայլիկը համարյա ջնջված ա: Ինչ որ մեկին դուր չի գալիս? որ ես ժպտում եմ իր, "պաշտելիի" վրա: Ես հանգիստ նկարում եմ հերթական սմայլիկը ու գալիս եմ տուն, համարյա նույն սմայլիկի դեմքով: Նենց էլ չի թե ես աշխարհի ամենաուրախ մարդն եմ :)

Gayl
04.08.2013, 19:41
-Ապո կարողա բաղնիքի պատ քանդողի տեղ իմանաս?
Վայ սատկես դու, որ բաղնիքի չլինի զուգարանի լինի չի լինի?:D

Skeptic
05.08.2013, 00:10
Մնաց մոտավորապես 42%:
Արագ չանցավ (քանի որ միամիտի պես սպասում էի ԽԾԲ-ներիս կողմից խոստացված ոսկի սարերին, իսկ մինչև հիմա մենակ կանաչ բլուրներ են բաժին հասել), բայց գլորվեց, ու շարունակում ա գլորվել:

...

Նեղված կամ նյարդայնացած ժամանակ իջնում եմ գետի մոտ, մտքերս լվանում, առավոտները թռչունների արիաներ, իրիկունները գորտերի գրոուլ լսում, մեկ-մեկ էդ ընթացքում գիրք կարդում ու բարձրանում զորանոց' հերթական օրը սպանելու: Դա վաղուց սովորական բան ա դարձել, ֆորեվըրըլոն բնույթիս բանակային դրսևորումներից մեկը, ու, չգիտեմ ինչի, ինձ թվում ա, որ էս ամենին հետագայում կարոտելու եմ: Եսիմ:

Enna Adoly
05.08.2013, 12:23
Պապիկս մտնումա տուն,գլուխը կախ նստում աթոռին.
-Մարդա մահացել:
Տատիկս խոհանոցից իսկույն դուրսա գալիս.
-Ո՞վ
-Ինձ բարեկամ էր:Երեմը:
Տատիկիս դեմքի արտահայտությունը 180 աստիճանով փոխվումա:
-Ինչի՞ց մահացավ
-Փլավը դրել էր վրեն ու մոռացել,ծխից թունավորվեց:
-Բա՜,ինչ վատ բանա...,-հուզված,համարյա լացելով տատիկս պատրաստվումա գնա շորերը փոխի,որ գնան մեռելատուն:
-Թաղումը երբա՞:
-Փետրվարինա մահացել:
Տատիկս գլուխը կորցրած.
-Այ մարդ ,բա հիմա ինչի՞ ես ասում,վա՜յ,-ջղայնացավ,հետ գնաց խոհանոց հետևից էլ դուռը շրխկացրեց:

Նիկեա
05.08.2013, 16:49
Հոպարիս ճուտիկին փորձում եմ քնացնել,բայց ոչ մի կերպ չի քնում:
-Դու ինձ չես սիրում եթե սիրեիր կքնեիր:
-ՉԷ քուրիկ,ես քեզ սիրում եմ:
-Չէս սիրում:
-ՉԷ ազնիվ խոսք սիրում եմ:
-Դե ասա ինձ ինչքա՞ն ես սիրում:
-Ես քեզ պաղպաղակի պես շատ եմ սիրում,բայց մի վախեցի քեզ չեմ ուտի:;)

Նարե91
05.08.2013, 21:02
Օրը կգա, բարին էլ հետը.... մեեեծ հույսով սպասում եմ էդ բարու գալուն… Եթե չգա, ուրեմն պետք չէր… Տխուր եմ, բայց շաաաաաաատ ուժեղ եմ: Էսօր էդքան երկար սպասված՝ «ո՞նց ես տրամադրված» հարցին պատասխանել եմ՝ «մարտական»… Ի՜նչ իմանայի, որ էդ մարտը պարզապես չի լինելու: Ոչինչ, ուժեղ եմ, ուժեղ… Մեկ ա՝ ժպտալու եմ ու հույսով սպասելու:

Նիկեա
05.08.2013, 21:08
Ապագայի հետ մեծ հույսեր ենք հաճախ կապում,սպասում ապագային,չհասկանալով որ էդ ապագան սկսվում է էսօրվանից:Ապագայի համար երջանկություն երազելու փոխարեն,պետք է երջանիկ լինել էս պահից հասկանալով որ ապագան արդեն սկսվել է::aha

Enna Adoly
06.08.2013, 02:59
Օրհնվի էն սհաթը,որ Նանեն ոտք դրեց ակումբ։

StrangeLittleGirl
06.08.2013, 16:05
- Կարո՞ղ ա սեպտեմբերին գաս Փարիզ, հանդիպենք:
- Ես ամսի մեկին Երևան եմ գալիս:
- Վայ, ինչքա՞ն ժամանակով:
- Հավերժ:
- Էս հումո՞ր ես անում:

Նիկեա
06.08.2013, 17:15
Էսօր գրեցի էն բարեկամների մասիրն որոնց տանել չեմ կարողանում:Բա իրանց աղջիկը՞
::[
-Վայ,լույս քեզ տեսնողին:Ես ինչի չես երևում:Զարմանում եմ քո վրա:Ոնց որ քար լինես ոչ մեկին չես կարոտու:
Էս ինքնասիրահարվածը չգիտի որ ես չեմ կարող կարոտել մեկին ում տանել չեմ կարողանում:
Ինձ մի կերպ զսպելով ժպտում ու ասում եմ,որ չեմ հասցնում բոլորին այցելել:
-Դու քեզ չես հետևում,քեզ ուշադրություն չես դարձնում:Ինձ մեկ-մեկ թվում է թե դու ծախսել չգիտես:Այ,օրինակ վերցրու ինձնից:Եթե շաբաթվա մեջ գոնե մի նոր բան չգնեմ ինձ համար ես ինձ չեմ ների:Իսկ դու...օյ աստծու սիրույն... բլա բլա բլա բլա...
Ու էս մասին ինձ ասում է ինձնից երկու տարի փոքր թիթիզ ու եսասեր Բարբի:
Ես չեմ կարողանում հասկանալ,ոնց դու կարող ես ծախսել ուրիշի քրտինքով վաստակած գումարը:Ո՞նց կարող ես դու գոհ լինել քո վարած կենսակերպից,երբ ծնողներդ կաշվից դուրս են գալիս քեզ լավ պահելու համար:Ու ինքը չգիտեմ որտեղից իրեն տրված իրավունքով կարող է ինձ քննադատել:
Ինքը հաստատ չի կարողանա հասկանալ,որ ես չեմ կարող ստից բաների վրա ծախսել ծնողներիս ստեղծածը:Մաման ու պապան :love իրանց նմանը չկա ու դրա համար ես պարտավոր եմ օգնել ու խնայել իրանց:

Հ.Գ.Մամ, պապ ձեզ ամպի չափ սիրում եմ ու ամեն ինչ կանեմ որ ինձնով հպարտանաք::love

Meme
06.08.2013, 17:22
Դժվար բանա, երբ քայլում ես, կա ուղղություն, բայց ոտքերիդ տակ հողը շատ փուխրա, որ չգիտես, որտեղ դնես, որ չսխալվես...


վստահ գնում եմ առաջ...
տեսնես հետո-ն ոնցա լինելու՜.....
ուզում եմ տեսնել էդ հետոն....

melancholia
06.08.2013, 18:26
էս օր շեֆիս ծնունդն էր: ճիշտ է, էնքան էլ աչքիս լույսը չի, բայց դե մարդ ա, պիտի շնորհավորէի: Մոտեցա սիրալիր ժպիտով, գրկեցի ու ականջի տակ շշնջացի , ԱՍՏՎԱծ թող նույնությամբ փոխհատուցի ձեզ,,,,բլա բլա բլա: էս խեղճը գույնը գցեց, շնորհակալություն ասեց: Մի 10 րոպե անց, ասեց, ջանս, առաջ էսքան նյարդային չէի, հին աշխատողները գիտեն, նյարդերս տարիների ընթացքում քայքայվել են, դրա համար հիմա շատ եմ խոսում, մեկ - մեկ նեղացնում եմ, ներիր խնդրում եմ, ինչ անեմ, մեծացել եմ: Ապշած նայեցի, սկզբում չհասկացա, ինչու էսքան լիրիկական զեղում էս չոր մարդուց: Հետո հասկացա, որ դատաստանիցա վախենում: :hands Ասեցի, ոչնիչ, պատահում ա, կարևորը հասկանում եք, ,,,,,,:ok

melancholia
06.08.2013, 19:28
հա, էս վերջերս էնքան զգայուն եմ դառել, անկախ ինձանից ուզում եմ գրկել մարդկանց, ասել որ շատ թանկ են, որ շատ սիրում եմ,,,,,էսօր աշխատակիցներիցս երկուսին նման սիրո խոստովանություն արեցի, հետո, ասեցի կարողա թիթիզություն որակեն, լրջացա: Ուզում եմ ասել, մեր ակումբում էլ կա մարդ, որ շատ-շատ սիրում եմ, ուղղակի իրան չեմ ասում, մեջը շատ չուռի, բայց հենց միքիչ խառնա լինում ու ինձ միքիչ մոռանումա, պոզերս տնկում եմ, մռութներս կախում:

Նիկեա
06.08.2013, 21:54
Սիրում եմ երեխաներին ու կապ չունի ինչ ազգի են պատկանում,ում երեխաներն են:Սիրում եմ բոլորին:Եթե ուզում ես,որ երեխաները քեզ ընդունեն,իրանց պետք է շատ սիրես,շատ-շատ:Կապ չունի ինչ կրոնի են դավանում,ինչ լեզվով են խոսում,որ մշակույթի կրողներն են,իրանք միշտ պաշտպանության կարիք են զգում:Ու ես հասկացել եմ,որ երեխաները մի ուրիշ ձևի են ժպտում,երբ իրանց փորձում են հասկանալ ու երեխայի նման մտածել:Իրանք իրենց անմեղ ժպիտով են մեզ վարձատրում:Ու ամեն ինչ կանեմ,որ մի պատճառով ոչ իմ մանչուկ չլացի,ընդհակառակը լիքը ժպիտներ եմ նվիրելու իրանց:;)

Enna Adoly
06.08.2013, 21:56
Սաղ կամ իրոք ժպտում են,կամ ես եմ ցնորվել:

Ruby Rue
07.08.2013, 01:06
Մի քանի ժամ է ուզում եմ Ակումբում գրառում անել, բայց չեմ կարողանում:
Կյանքումս էսքան խառնված ու շշմած չեմ եղել: Տանը բարեկամներ, որոնց մի մասին առաջին անգամ եմ տեսնում, սեղանին համով ուտելիքներ, որոնք չեմ կարողանում ուտել...
Էս կողմից էն կողմ եմ անում, որովհետև վախենում եմ, որ ինչ-որ կարևոր բան պիտի մոռացած լինեմ: Ճամպրուկս էլ հազիվ կարողացա փակել. ուղիղ կեսը քաղցրավենիք եմ լցրել՝ մթոմ թե պրեզենտացիա անելու համար, բայց դե ես իրանց վերջը կտամ:
Իսկ ԱԿՈՒՄԲաբացիկը պինդ-պինդ պահել եմ փաստաթղթերիս թղթապանակի մեջ: :love Խոստանում եմ՝ 100 կիլոգրամից ավելի չեմ չաղանա, չեմ պսակվի ու հետ կգամ:
Մեկ էլ՝ հույս չունենաք, որ Ակումբից կորելու եմ: Ինչքան էլ զբաղված լինեմ, միևնույն է՝ ինձանից պրծում չկա…

Հ.Գ. Չու՛կ, հուսով եմ խոստումդ չես մոռացել: :oy
Հ.Հ.Գ. Դե ես վերջնականապես թռա, չ/կկարոտեք:

Նարե91
07.08.2013, 13:32
Ուզում եմ «գյուղում» ապրել
Պարզվում ա՝ պարապ լինելը յուր օգուտներն ու դրական հետևանքներն ունի ժողովուրդ :D
Դե ուղղակի մի քիչ շատ ես խորանում երևույթների մեջ:
Հերթական պարապուրդը, որին անկեղծ ասած շատ երկար էի սպասել, ստիպեց խորանալ ակումբ- ֆեյսբուք «հակամարտության» մեջ :hands
Ինչի՞ են մարդիկ դավաճանում ասենք ակումբը ֆեյսբուքի հետ կամ հակառակը…
Հանգեցի էն եզրակացության, որ պատճառները բազմազան են ու ամեն մեկի համար՝ խիստ տարբեր:
Ուրիշների հետ ես գործ չունեմ:
Հիմա պարզապես կանեմ մի համեմատություն, որից հետո իմ դիրքորոշումը միանգամայն պարզ կլինի բոլորին:
Գիտե՞ք ոնց... ինձ համար ֆեյսբուքը էն քաղաքներին ա նման, որտեղ օդը խիստ աղտոտված ա, բամբասանքը շատ-շատ ա, անպետք ինֆորմացիա՝ որքան ուզես, զրպարտանքներ՝ էլի որքան ուզես… անիմաստ հումոր, երբեմն տհաճ դեմքեր, որոնց փրոֆայլի նկարներին նայելիս արդեն իսկ սիտխառնուք ա առաջանում… մի խոսքով ֆեյսբուքը մեծ քաղաք ա, որտեղ երկար ժամանակ ապրելը ուղղակի տհաճություն ու գլխացավ ա պատճառում…
Ակումբը.... ակումբը մի փոքրիկ գյուղ ա՝ բառիս դրականագույն իմաստով, որտեղ անաղարտ օդ կա, օգտակար ինֆորմացիա կա ու ոնց որ գյուղերում ա լինում, բոլոր գյուղացիները իրար ճանաչում են, նույնն էլ էստեղ ա՝ ակումբցիները գոնե մենակ «դեմքով» իրար գիտեն: Բայց նենց չի, որ էս «գյուղում» մարդիկ հեռու են ապրում քաղաքակրթությունից ու «քաղաքի» նորություններից էլ հետ են մնում... չէէէ, դա բոլորովին էդպես չի, ուղղակի էստեղ մարդիկ շատ լավ գիտեն ինչն է օգտակար, ինչը՝ ոչ... էս «գյուղում» մարդիկ իմաստուն կերպով են ապրում: Էս «գյուղում», իհարկե որոշ վերապահումներով, խելացիներն էն գերակշռում…Մի խոսքով ասածս ինչ ա՝ ես որոշել եմ «գյուղում» ապրել: Երբեմն էլ «քաղաք » կգնամ... դե առանց դրա անհնար ա, բայց մշտական բնակության վայրս «գյուղն» ա լինելու… Որոշել եմ:

Այբ
07.08.2013, 14:09
Չէի պատկերացնում, որ ակումբից հենց էնպես հեռանալ չի ստացվի և հիմա եմ հասկանում, որ սխալ որոշում էի կայացրել: :fool
Վստահ էի որոշմանս մեջ, բայց առանց ակումբի զգում էի, որ մի շատ կարևոր «աշխարհի» դռներ եմ ինքս իմ առջև փակել...
Չէ՛, էլ երբեք ակումբը չեմ լքի, թեկուզ ակումբը «փետով» դուրս անի:

Հ.Գ. Կներես ինձ ակումբ::oy

Meme
07.08.2013, 20:51
էսքան ժամանակ ամեն MWMS-ի գրառումները կարդալիս վերջին հասնելիս ամեն անգամ էս ՝

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk 4 նախադասությունը կարդում ու էս դեմքն էր մոտս:8 գումարած հարցական աչքերս:D
Նարեյի հետ պմ-ի մեջ նորից նկատեցի էդ, ու մտածում եմ կարողա իրանք են դա գրում:think, պարզվեց ոչ ,ես էնքան եմ հետամնաց, որ էդ ,եթե պլանշետ կոչվածով ես մուտք գործում ակումբ, դրանիցա՜:hands

հ.գ՝ եթե կա մեկը իմ նման ,ասեցի ասեմ, որ չխառնվի իրար

Enna Adoly
07.08.2013, 20:53
Տեսնես մենակ մեր մոտա՞,որ խանութից դուրս գալուց ասում ես <<մերսի>> կամ <<շնորհակալություն>> ասումա <<հաջող>>, <<խնդրեմ>>,<<նորեն համեցեքի>> փոխարեն:think:

Նաիրուհի
08.08.2013, 12:01
Մարդ ծխող լիներ, առանց ծխախոտի, դեպրեսված, գլուխը պատեպատ խփած անքուն գիշերվանից հետո գժված բացեր պահարանն ու մի տուփ չբացված ծխախոտ գտներ, անհամբերությունից դողացող ձեռքերով մի քանի փորձից նոր կարողանար վառել գլանակը, մինչև վերջ ներս քաշեր ծուխը, միացներ էս երգն ու հասկանար, որ իրեն երջանիկ լինելու համար իրականում մենակ դա էր պակասում։

Ո՜ւր էր թե...


http://www.youtube.com/watch?v=lKqnqas8NmQ

E-la Via
08.08.2013, 14:04
Ժամանակին սուրճ մատուցելիս, երբ հանկարծ այն թեթևակի թափվում էր ափսեի մեջ , մեծերն ասում էին.
- Մարդդ ման եկող կլինի:
Ես էլ բարկանում էի ու խնդրում բացատրել, թե իմ սուրճ մատուցելու ձևն ու ապագա ամուսնուս ման եկող լինել կամ չլինելն ինչ կապ ունեն: Չլինի՞ էդպես աղջկա շնորհք են ուզում ստանամ: Նրանք էլ բան չէին պատասխանում, ուսերն էին թափ տալիս, խորհրդավոր ժպտում, դրանով ավելի բարկացնում ու անցնում էին սուրճ ըմպելուն:

Ու չնայած բոլորն էլ գիտեին, որ չեմ սիրում էդ արտահայտությունը, բայց տարիների ընթացքում պարբերաբար լսում էի այն: Էս վերջին տարիներին էր, որ դադարեց ականջովս ընկնել, քանի դեռ երեկ երեկոյան քրոջս ինքս կատակով չասացի.
-Աղջիկ ջան, ուշքդ վրեդ պահի, թե չէ ապագա ամուսնյակդ լեվի, պռավի... դե գիտես էլի...

Ասեցի ու սկսեցի ասածիս մասին մտածել:
Ախր էդ խոսքն հենց էնպես չի ասվում, դրանում ինչ-որ տրամաբանական բան կա:
Մեր աղջիկները ամուսնանալուց հետո դադարում են զգոն լինել: Ասել ա թե ուշադիր լինեն իրենց ամուսինների հանդեպ: Մինչ ամուսնությունն ինչ ասես, որ չեն անում գրավիչ լինելու, ուշադրության կենտրոնում լինելու համար: Ամիսներ շարունակ գիշերները լուսացնում են հեռախոսի լարերը տաքացնելով՝ միայն թե սիրելիի հետ կապված ամեն-ամեն ինչ իմանան: Հետո ամուսնանում են ու ամեն ինչ մոռանում: Արխային են ընկնում. հավանողը հավանել ա, ուզողն ՝ ուզել:
Ու էդ ժամանակ կարող են բիգուձի արած մազերով, կարմիր խալաթով էլ տան մեջ պտտվել, դիմահարդարման, խնամքի այլ միջոցների, կառուցվածքը պահելու մասին էլ մոռանալ, սուրճն էլ թափելով մառուցել: Դե իսկ էն, որ ամուսինը դադարում է ներաշխարհ ունեցող արարած լինել, էդ մասին չենք խոսում:

Ու էստեղ սկսում ես հասկանալ, որ սուրճ մատուցելու ձևը լավ էլ կապ ունի ամուսնուդ դավաճանել-չդավաճանելու հետ:

Ա՛յ աղջիկ ջան, ա՛յ հարգելիս, ի՞նչ կլինի, էդ սուրճն առանց թափելու մատուցիր, ուշքդ վրադ պահիր, սահուն քայլիր, ճկուն եղիր, գիտակցի ձեռքիդ շարժումները, փորձիր հավասարակշռություն պահպանել, քիչ մը նազանք ունեցիր, թե կարող ես նաև կոնքերդ իրար տուր ու նաև մի մոռացիր մատուցելուց հետո ժպտալ:

Ու եթե էսքանից հետո ամուսինդ շարունակի աջ ու ձախ նայել, ուրեմն նրան ստիպի սուրճ մատուցել:

StrangeLittleGirl
08.08.2013, 15:44
Մինչ մենք ակումբում կռիվ ենք անում՝ հոմոսեքսուալները կարան էրեխա որդեգրեն, թե չէ, հայացքս ընկնում ա գրադարանում կողքի կոմպի մոտ նստած աղջկա թեզի վերնագրին. Sexual preferences... Stable or Rather Flexible?!
Ու ինձ ամենաշատը բացում ա վերնագրի կետադրությունը

Claudia Mori
08.08.2013, 16:04
Առաջին անգամ օգոստոս ամսին հանգստանալու փոխարեն աշխատում եմ: Մինչեւ օգոստոսը վախով սպասում էի աշխատանքային օրերին՝ մտածելով, որ սպառված կլինեմ ու չեմ կարող աշխատել: Բայց մի տեսակ երկրորդ էներգիա է մոտս բացվել: Նենց հավես է: Դրսում հանգիստ, քաղաքում հանգիստ, երթուղայիններն ու ավտոբուսները ազատ, հով: Փաստորեն հանգստի գնալիս էլ են մարդիկ հոգնում, երբ ամբողջ հայ ազգով թափվում են վրացական ծովի մեջ: Եզրակացություն՝ հանգստի պետք է գնալ սեպտեմբերին, ու ես այդպես էլ անելու եմ: Ջան !!!

Alphaone
08.08.2013, 18:38
Ժամանակ առ ժամանակ մտածում եմ՝ լավ էլի, ես եմ էդքան քյառթու, ժամանակից հետ ընկել, թե մարդիկ են վռազում ժամանակից առաջ ընկնել: Հետո էլ մտածում, որ գժվել եմ, ու որ աշխարհն ա գժվել, բայց երկուսիս մոտ կարծես տարբեր ախտորոշումներ են...

Այբ
08.08.2013, 19:23
Երեկ, երբ վախենալու կինո էի նայում, ինձ էդ ժամանակ թվաց, թե ես գտել եմ «գաղտնիքը», որի շնորհիվ կարելի է վախենալու կինո նայել և չվախենալ: «Գաղտնիքն» էլ այն է, որ կինոն նայում ես ցերեկով: Բայց հետո պարզվեց, որ չվախենալը տևում է մինչև մութը ընկնելը: Ես, որ միշտ լույսը մարած եմ քնում, այդ օրը ստիպված էի լույս չմարել, որովհետև հենց լույսը մարեցի, աչքիս առաջ ցերեկվա նայածս կինոյի կադրերը եկան...:D

Enna Adoly
08.08.2013, 19:34
Էս երգը ասումա
-Դե հիշի,չես հիշու՞մ,ես հիշացնում եմ քեզ:
Էն էշի երգերը լսում եմ,որ անցնի,բայց էլի սա...
http://youtu.be/oSarZ7g1F-g
Աչքիս դեպրեսիայի մեջ եմ ընկնում,հը՞ն:
Պրծ,ցը կոմպ,ես գնում եմ ուրիշ տեղ,ինձ չկանչես,չասես արի:հեռախոսս թողում եմ մոտդ:Լավ կպահես իրան:Ժամը ժամին կկերակրես:

Artgeo
08.08.2013, 20:45
Հայաստանում մաքուր, ազնիվ բիզնես անող կա ու դա նոր հայտնաբերածս ԱՊՊԱ-յի գործակալն ա։ Անունը Դավիթ ա։ Մոտ 3 ամիս առաջ ապպաս երկարացնելու համար զանգեցի ԻՆԳՈ, իրան ուղարկեցին։ Ժպտալով, բարյացակամ խոսալով՝ ապպաս բերեց, բրոշյուրներ տվեց, մի հատ էլ զեղչ արեց։ Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկին էր ապպա պետք, իրա համարը տվեցի։ Լրիվ նույն ձևով ա սպասարկել։ Էսօր էլ ինձ էր զանգել, թե բա «Բարև ես ապպայի Դավիթն եմ, ո՞նց ես, ուզում էի հիշացնեի, որ ապպան օգոստոսի 24-ին վերջանում ա» :)
Հալալ ա էս տղուն։

keyboard
09.08.2013, 08:19
Առավոտ ինգ անց կես ա, օդանավակայանում եմ, մեկը կանգնած ա կողքս՝ անլվա, այ սենց չստերով 55864, մազերը գզգզված, հագին զանավեսկի կտորից շոր, ձեռին այփադ, ինքն էլ ֆեյսբուքում:
Տենց էլ չհասկացա, թե էդ ժամին ֆեյսում ինչ էր անում, բայց մի բան հաստատ հասկացա, կողքի գյադու հետ բուռն գիշեր էին ունեցել, որ ուղեղները նենց էր մթագնել, որ չէին ջոգել, որ պենյուարով ու փումփուլիկներով չստերով հելել եկել են օդանավակայան:

Բարի լու՜յս Հայաստան,այսօր քեզ լքեց ևս մի քանի ընտանիք...

laro
09.08.2013, 15:56
Երեկ իմ համար, խելոք նստած եմ մարշուտկայում, բոլոր տեղերը զբաղված են ու նենց լավ բթված են: Մի հատ չաղ կին բարձրացավ: Իմ նստարանին ազատ տենց մի տաս սանտիմետր տեղ կար, էդ էլ զուտ նրա համար, որ ես նիհար եմ: Մեկ էլ տեսնեմ դեպի ինձ ա գալիս ու հույս ունի որ պետք ա էդտեղ տեղավորվի :)) էս դեմիս աղջկա դեմքը տեսնեիք, մի կերպ էր պահում ծիծաղը :)) Եկավ, հիմա գիրկս ա նստել ու ՅԱՆԻ իրան թվում ա, որ նստարանին ա: Ծեփվել էի պատուհանին: Ուզում եմ ճողոպրեմ դուրս գամ, ասում ա. «Դու հանգիստ նստի, ես վատ կզգամ, որ դու վեր կենաս» :)) Ապշել էի: Ասում եմ. «Ես ավելի լավ ա կանգնեմ էլի» :)) Մի կերպ դուրս պրծա( :D): Հիմա էլ ձեռքիցս ա քաշում, ասում ա արի գիրկս նստի, ես ինձ վատ եմ զգում, հանգիստ նստած էինք էլի, ինչի վեր կացար: Հիմա էլ գրկից չէի կարում պրծնեմ: Դեմիս աղջիկը չդիմացավ, ինձ ասեց. «արի ինձ հետ նստի»: Լավ ա գոնե ինքն էլ էր նիհար :))
Այ սովորեք. սենց ա լինում, որ տեղից հանում են :))

Նարե91
09.08.2013, 18:18
Երբ կյանքը քեզ ապտակ ա հասցնում, մի´ շտապիր արտիստիկ կերպով Էդ ապտակած տեղին դիպչել ու խեղկատակի պես դիմացինների մոտ խղճահարություն առաջացնել: Ամենահզոր հակահարվածը կլինի այն, երբ երկու ոտքերով խրոխտ գետնի վրա կանգնես ու ծաղրի ենթարկես նրան: Ու համոզված եղի´ր, որ դրանից հետո էդ հասցրած ապտակներից ցավ էլ երբեք չես զգա:

Հ.Գ. առանց հուսալքվելու շարժվում եմ առաջ... կարող եմ, գիտեմ

Այբ
09.08.2013, 18:23
Ինձ երբեմն թվում է, թե որոշ մարդիկ երթուղայինում դիդմամբ են հեռախոսով բարձր խոսում, որ երթուղայինում նստած մարդիկ իմանան, որ իրենք ինչ-որ բրենդ խանութից հագուստ ու կոշիկ են գնել, կամ էլ Քոբուլեթիում ու Դուբայում են հանգստացել...
Էսօր էլ երթուղայինում լսում եմ (ջահել աղջիկ հեռախոսով խոսում է). «Աղջի՛, տեղ եմ արդեն հասնում: Նախանձից կպայթես հենց նոր շորիկս տեսնես, կռի՛ս...Գիտես չէ՞, ես էժան բանի փող տվողը չեմ »:
Ես էլ լսածս խոսակցություններից ենթադրություններ եմ անում ու մտածում, եթե որոշ մարդիկ նման հնարավորություններ ունեն՝ տարբեր տեղեր են հանգստանում, չգիտեմ ինչ «շորիկներ» են գնում, ինչի՞ են երթուղայինով գնում-գալիս::think

Two-Face
09.08.2013, 18:46
Էսօր ականատես եղա, թե ոնց երկու մեքենայի վարորդ (դե իհարկե մեկը տաքսիստ պետք ա լինի) հենց փողոցի մեջտեղը իրար տվին-ցխին: Հետո, ոնց որ ոչ մի բան եղած չլիներ, նստեցին իրանց մեքենաները ու գնացին:



http://i.imgur.com/F4xEDvJ.jpg

Claudia Mori
10.08.2013, 11:54
Պաշտում եմ շաբաթ օրերն ու խմբագրիս

Շաբաթվա հոգնածությունից հետո ամենամեծ էներգիան հավաքում եմ շաբաթ օրերին, երբ աշխատում ու վայելում եմ միաժամանակ: Այսօր եկել եմ խմբագրություն, պարզվում է, երեկ մեր կոլեգաներից մեկի ծնունդն է եղել ու սառնարանում մնացել է իմ բաժին թխվածքը: Խմբագիրս ասում է հենց հիմա պետք է ուտեմ, ես էլ դե խելոք-խելոք վերցնում եմ, քանի որ վիճելն անիմաստ է: Մեկ էլ ասում է՝ բա Կարինե սպասի:

- Ուրմեն գիտես, որ ամուսնանաս ինչ պետք է անես?

Ես արդեն խնդում եմ: Մեկ էլ թխվածքի տուփը գցեց գետնին, ոտքերով մի լավ տրորեց, փաթաթեց ու թափեց աղբարկղը:

- Այ սենց պիտի անես ու ի սկզբանե քո դրվածքը դնես:

Ես չկամ :D

Նիկեա
10.08.2013, 13:11
Պարզվում է,որ մեր տան իմ ամենասիրելի անկյունը մեր տանիքն է:Էսօր բարձրացել էի առաջին անգամ ու դուք պետք է տեսնեք թե ինչ տեսարան է բացվում:Ուղակի չեմ կարող նկարագրել:Էդ դեռ ինչ է... մեր տանիքից ես տեսա իրան...:loveհաստատ ինքն էր...սիրում եմ մեր տանիքը:

Enna Adoly
10.08.2013, 13:24
Ջա՜ն,վերջապես ես էլ ունեցա սկյուռիկի պոչով վրձին:yahoo:
Սկզբում ,որ ասեցի վրձին եմ ուզում մի տոննա անորակ վրձին դեմս շարեց:ՄԵկ էլ ասումա,ստեղ մի վրձին կա ինչ-որ նկարիչա բերել ու ասել սկյուռիկի պոչովա:
ԴԵ իհարկե սկզբում չհավատացի,բայց որ տեսա շոշափեցի:Ինքնա ,որ կա...:love

armen9494
10.08.2013, 22:37
Ռուբի :D

http://www.rodinakino.ru/files/film_frames/04_7.jpg

Այբ
11.08.2013, 09:05
Ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ ես, ունեմ իմ սիրած դերասանները, երգիչները, ֆուտբոլիստները: Բայց անկեղծ ասած, շատ եմ զարմանում ուրիշների վրա, երբ լսում եմ, թե մի երգրպագու (հանուն իր սիրած աստղի) չգիտեմ ինչ խենթ քայլի է դիմել:
Ես էլ մի պահ փորձում եմ ինձ փորձաքննության ենթարկել և պատկերացնում եմ, եթե Հայաստան ժամանեն Ռոնալդինոն, Ավրիլը, Ադելը, կամ էլ չգիտեմ ով, ինչպե՞ս կվարվեի: Բնականաբար եթե հաջողվեր հետները կլուսանկարվեի և ինքնագիր կխնդրեի, բայց ես ինչ-որ ինձ չեմ պատկերացնում պաստառներով և գոռալով օդանավակայանում իրենց սպասելիս, կամ էլ հնարավորության դեպքում վազել և նրանց գիրկը ընկնելիս, կամ էլ հանուն նրանց չգիտեմ ինչեր անելիս:

Հ.Գ. Թող ինձ ներեն իրենց աստղերին իսկականից սիրել կարողացողները և հանուն նրանց խենթ քայլերի պատրաստ երգրպագուները, բայց դե ոնց հասկանում եմ ինքս ինձ, ես ֆանատ լինելուց շա՜տ հեռու եմ:

Skeptic
11.08.2013, 11:08
Ժամը տասն ա: Գունդը շարվում ա "ատբոյ" անելու: Էս կողմերում արդեն բավական ցուրտ ա, ու զորքն էդ փաստն արձանագրում ա եղանակի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու ցանկությամբ: Յախշիները, ոնց որ միշտ, ուշանում են ու պատրաստվում գիշերային վակխանալիայի, տասովշիկները դատարկ հույսեր են փայփայում, որ յախշիներն էսօր չեն խրախճի, իսկ մնացածները զրուցում են տարբեր թեմաներով: Ես սուսուփուս կանգնած եմ, մտքերով վիրտուալ արձակուրդ եմ գնում Երևան: Ռոլանդը չկա. էրեկ անզգուշաբար (՞) ոտքին գերան ա գցել ու հիմա չստերով ա ֆռֆռում: Միրոն դեռ զուգարանում ա. ինքը շատ ա սիրում ուտել: Երկնքում Վեներայի նման լուսավոր կետ ա հայտնվում ու տատանվող ուղեծրով դանդաղ անցնում մեր գլխավերևով: Մի քիչ հետո մոտակա բլուրներից լսվում ա - "ռատատատատա": Սովորական բան մեր համար:
Մայոր Դ.-ն բարձրանում ա տրիբունա:
- Էրեխեք, հանգիստ կանգնեք տեղներդ:
Զորքը շարունակում ա խլվլալ:
- Էրեխեք ջան, ի՞նչ կըլնի, սուս մնացեք ու կանգնեք:
Զորքը դեռ բռռում ա:
- Էրեխեք ջան, #@# $@% վրեքներդ, վեր ընգեք տեղներդ:


- Գունդ, Հայաստանի Հանրապետության հիմնը կատարիր:
- Մեմեմեեեր հահահայրեեենիիք...
- Բարի գիշեր:

Այբ
11.08.2013, 11:49
Նոր բնակարան, նոր թաղամաս, նոր հարևաններ...
Դեռ հիմնավոր չենք տեղափոխվել, բայց հարևանները մեր կենսագրությունը արդեն լրիվ գիտեն (տեսնես ո՞նց են իմացել): Նամանավանդ առաջին հարկի հարևանը աչքիս «ագենտ» է թվում::B

melancholia
11.08.2013, 14:01
չեմ սիրում երբ թերությունն ամեն առիթի երեսին ասում են, մի տեսակ տևաթափ ես լինում: ԱՅ եթե նույն ջանասիրությամբ պլյուսները թվեին, ,,,,,Ասում է դե թերությունները ասում եմ, որ ավելի լավը դառնաս: Հա, լավ, հասկացանք, ավելի լավը դառնամ, այսինք դառնամ իդիալական՞ : Չեմ հասկանում, էտ դու իդիալական ես՞, որ ինձ էլ ուզում ես իդիալական դարձնել: Չեմ փոխվելու, էս եմ, ուզում ես ուզի, չես ուզում, ուզի:

Նիկեա
11.08.2013, 14:17
Գիտեք ինձ ինչ ա թվում...ինձ թվում ա շատ մարդկանց ուղղակի թվում ա որ իրանք լուրջ են,իրականում իրանք ինձնից բեթար են ու եթե մի քիչ համոզեմ հաստատ կհամոզվեն որ իրանք իրականում անլուրջ են:

Alphaone
11.08.2013, 14:26
Հիվանդագին ուզում եմ հարբել ու կտրվել իրականությունից:

Նիկեա
11.08.2013, 17:05
Ուզում եմ շնորհակալություն հայտնել էն մարդկանց,ովքեր ժամանկին ինձ հասկացրին որ ԵՍ ԴԵՌ ՇԱՏ ՓՈՔՐ ԵՄ:Շատ-շատ շնորհակալություն:Եթե դուք չլինեիք ես ինձ մեծ կկարծեի:
Հ.Գ.Հիմա ինչ ուզում էք արեք ես հո գիտեմ որ դեռ շատ-շատ փոքր եմ:;)

Jarre
11.08.2013, 18:27
Յուրահատուկ նվիրական, ջերմ, զգացական վերաբերմունքի մենք կյանքում արժանանում ենք էրկու անգամ։ Մեկ երբ ծնվում ենք ու սաղ տարված են մեզանով, մեկ էլ երբ մեռնում ենք։ Իսկ ամբողջ գիտակից կյանքի ընթացքում ՝ ուղղակի նենց ձեռի հետ.....

Արևհատիկ
11.08.2013, 21:28
Մի ժամանակ արագ խոսացող մարդկանց ասում էին մի րոպեյի ընթացքում 5 րոպե խոսում ես :)) Հիմա ես եմ, վերջին մի շաբաթվա ընթացքում երևի մի ամիս ապրել եմ:
Առաջին 3 օրը ինձ թվում էր թե երազի մեջ եմ, 4 - րդ օրը կամաց - կամաց սկսեցի շոկից դուրս գալ ու հասկանալ, որ ես քնած չեմ:
Սիրում եմ կյանքը :love, ինքն էլ ինձ ա սիրում :yea

Այբ
12.08.2013, 10:55
Հորեղբայրս Ռուսաստանում արտագնա աշխատանքի է մեկնել և արդեն մի երկու շաբաթ կլինի, ինչ էնտեղից կնոջը բջջային հեռախոս է ուղարկել. կինը բջջային հեռախոս չուներ և դրա պատճառով տան հեռախոսի վրա էր զանգում: Ինչևէ, էսօր հորեղբորս հետ հեռախոսով խոսում եմ՝ ասում է. «Բայց բջջային հեռախոսը ի՜նչ լավ բան է, բալա ջան: Ախր, երբ զանգում եմ կնիկս տանն ա... »:

Stranger_Friend
12.08.2013, 13:35
Մի օր անցնի, մի քիչ հանգստանամ ու ուժեղ կարոտելու եմ այն յոթ օրերը, որոնք բցառիկ էին հատ առ հատ` չնայած այդպես էլ ժամանակ չունեցա վայելել ինչ որ պահ, ոչ մի վայրկյան հանգիստ չունեցա մտածելու դրա մասին: Դեռ մի օր չանցած արդեն կարոտում եմ անհանգստությանս շուրջը հավաքված մարդկանց: Այն ամենը ինչ եղավ յոթ օրում, նրանց` ում ժանաչեցի յոթ օրում, շատ ավելի հարազատ դարձան, քան շատերը, ովքեր կողքիս են միշտ` բացառությամբ այդ յոթ օրվա: Իրենց շնորհիվ էր, որ ոչ մի վայրկյան չափսոսացի շուրջօրյա անվարձահատույց աշխատանքի համար ու դեռ կարոտում եմ այդ աշխատանքը.
Ես այս կապը չեմ քանդելու.

Enna Adoly
12.08.2013, 14:48
Ասում եք էս ինչ սերունդա մեծանումա,բայց դեռ չգիտեք ինչ սերունդա գալիս:
Մեր պատուհանի տակ մեր հարևանի մեքենանա:Ձայներ եմ լսում .
-Թե պրծի արա,ծակի պադրիշկեն,գնանք:
Դուրս եմ գալիս և ի՞նչ տեսնեմ:Երկու երեխա ,մեկը 8-9,մյոսն էլ 10-11 տարեկան տղաներ,լանցենտը ձեռքին փորձում են ակը ծակել::o
Էդ դեռ բոլորը չի:Էսօր էլ գնում եմ խանութ ճանապարհին մի քանի երեխա շան լակոտի շուրջը հավաքված հերթով խփում են ոտքով::o
Քիչ էր մնում տայի սատկացնեի դրանց.
-էդ ի՞նչ եք անում:
Ինձն նայեցին հերթով,մեջների էն հագուկապովը,ձեռքին էլ այֆոն, շրջվեց.
-Քո՞ռ ես:
Ես արդեն համբերությունս կորցրի:Մեկ էլ կողքովս չգիտեմ իրա ինչն էր անցնում վերցրեց ձեռքից.
-Բալաս,բա կարելիա՞ :
Հ.Գ. ինձ համբերություն

armen9494
12.08.2013, 15:32
Ազգս խոզանում ա :(
Էն օրը օպերայի մոտ ընկերներով քայլում ենք, կողքներովս էլ երեխեքը սքեյթբորդներ են քշում: Էս ընկերս ասեց սքեյթով գիտես ինչ մասծեռ կլասս եմ անում, սկսեցի խնդալ :D
Ասեց ի՞նչ ես խնդում, լրիվ լուրջ եմ ասում, թե կարենաս երկու րոպեով ուզես, ցույց կտամ, բայց մեկ ա, չեն տա, դուք՝ Էրևանցիքտ խոզ եք (ինքը Լեննականցի ա):
Մոտիկացա մի հատ 8-9 տարեկան երեխու, ասի ապեր սքեյթտ 2 րոպեով կտա՞ս: Նայեց վրես՝ չէ՛ :sad
Իսկականից խոզ ենք :(

Meme
12.08.2013, 20:00
Երբեք չեմ ալարել հավատալ, որ կկատավի, որ կհասնեք և դրան...
շուտ եմ սկսել ուրախանալ, բայց մեկա էլի հավատում եմ...
դժվար կլինի թե ոչ, էդ թողնում եմ հետոին, դժվարութունները մարդու համար են, պետքա ուժ գտնել հաղթահարելու..
ափսոս, որ քեզ շատ էի սիրում, կապվել էի քեզ հետ միանգամից, ափսոս, որ էլ չեմ գալու, ափսո՜ս...բայց էլի քեզ կհիշեմ, կսիրեմ ....
ես կհավատամ....

հ.գ՝ ճիշտա, որ ՝
Աստված մի դուռը որ փակումա, մյուսը անպայման բացա անում...
հավատում եմ քեզ...

Նիկեա
12.08.2013, 20:07
Բայց բողոքելուց հետո էս ոնց էս հանգստանում:Սրանից հետո մենակ չեմբողոքելու:Սկսելու եմ փոխել,ավելի լավը դարձնել միջավայրն ու մարդկանց:Գիտեմ որ դժվար ա,բայց անհնար չի:;)

Նարե91
12.08.2013, 20:53
Հյուծված մթության մեջ կտրուկ վեր կացա,
աչքերս բաց արեցի, բայց մթի խտությունն էնքան շատ էր, որ ոչինչ չտեսա,
շոշափեցի մահճակալիս կողքին դրված ապակե բաժակը,
ի զարմանս ինձ լիքն էր, բերնեբերան լցված էր,
չէ՛, ծարավ չէի... չխմեցի, ուղղակի ստուգում էի,
հա՛ տեղն էր, հանգստացա՛
ու ի՞նչն ինձ ուրախություն պարգևեց... էն, որ
թեկուզ էդքան լիքն էր լցված, բայց չթափվեց,
ուրախ եմ...դեռ հույս կա... դեռ ամեն ինչ կորած չի...
բայց խնդիրն էն ա, որ հենց մի երկու կաթիլ էլ լցվի, հաստատ թափվելու ա
այ էդ ժամանակ արդեն.... :(
չէ, վատ բան չեմ մտածում, ուղղակի ստռախովկան լավ բան ա էլի, նա վսյակի, մտածում եմ ;)

Հ. Գ. չէ՛, ես թույլ չեմ, բայց ուժեղ էլ չեմ, բա ի՛նչ եմ... լաավ, դիմացկուն

Այբ
13.08.2013, 09:05
Մի որոշ ժամանակ առաջ այնպիսի զգացողություններ ունեի, որ ինձ թվում էր, թե ես ոչ մի բանից չեմ վախենում: Բայց վերջերս ինչ-որ տրամադրության կտրուկ փոփոխություններ եմ ունենում: Ու վատ կանխազգացումների պատճառով մի տեսակ սկսել եմ վախենալ վաղվա օրից:
Չ՛է, չեղավ Արփինե աղջիկ, վատ մտքերդ հեռու վանիր, որ լավ մտքերդ իրականանան. հավատում եմ մտքի ուժին:

Նիկեա
13.08.2013, 14:48
Հա ես գիժ եմ,ցնդած տո ուզում եք ասեք թեթևամիտ.ձեր ասածը իմ համար մեկ ա:P:Թող ես գիժ լինեմ,բայց ես իմ գորշությունը աշխարհի վզին չեմ փաթաթում:
Եթե դուք ինձ չեք սիրում որովհետև ես էսպիսին եմ,ուրեմն ես նախընտրում եմ գիժ մնալ,որովհետև դուք ինձ դրա համար չեք սիրում::P

Enna Adoly
13.08.2013, 17:16
Գրադարանում դասական երաժշտություն են միացրել կոմպով,մի յոթ հոգի նստած են.
-Մոցարտը լավնա էլի,սաղ օրգաններդ հանգստանում են:
-Հա~,ասումա հավաբուծարաններում Մոցարտ են հավերը լսում,որ ձվատվությունը բարձր լինի:
-Ը~,մարդկանց մոտ էլա էտպես,քո միջում գյուտ արիր:
Հ.Գ.ըմմմ,հիմա իրանք դրա համար էի՞ն Մոցարտ լսում:think

Alphaone
13.08.2013, 18:57
Մի ամբողջ թրեյնինգ խոսում էր էն մասին, որ ինչքան էլ կարդաս, էլի սովորելու բան կլինի, չես կարող ամեն ինչ իմանալ, իսկ երբ մի հարցի շուրջ փաստարկներ եմ բերում, ասում է, որ ինքն էնքա՜ն է կարդացել, իմ աղբյուրենրը միակողմանի են և այլն, և այլն... Գրողը տանի, էդ փաստարկները, որ ես բերում եմ, քեզանից միլիոն անգամ ավելի կիրթ ու կարդացած մարդու հետ միլիոն անգամ քննարկել եմ, այ հնդկահավ, ու ոչ թե գիտահանրամատչելի 90 տոկոս հեքիաթ մարդկանց էշի տեղ դնելու նպատակակով նկարված ֆիլմերի վրա են հիմնված, այլ տասնյակ տարիներ տևած հետազոտությունների ու եթե ես ինձ հոգեբան չեմ համարում, չի նշանակում, որ դու մի երկու հոգեբանությանն առնչվող ֆիլմ նայելուց հետո հոգեբան ես ու եթե անգամ դու ամեն ինչ գիտես, չի նշանակում, որ ինձ պիտի ասես դու չգիտես ինչի մասին ես խոսում, ձենդ կտրի, նստի տեղդ, քանի որ ես արտահայտվելու ազատության իրավունք ունեմ :(

Ինչի՞ եմ դադարել ամեն ինչ մարդկանց երեսին ասել, որտեղի՞ց ինձ էս ավելորդ տակտի զգացողությունը, ախր սրա պատճառով հետո ինքս իմ մեջ եփվում եմ: Վերադարձիր Ալֆա, դու կամաց-կամաց հասարակ մահկանացու ես դառնում :cry2

Meme
13.08.2013, 19:01
այսօր աշխատանքիս տեղն էի , ու էնքան խառը ու զզվելի օր էր, արդեն ամեն օր արթնանում եմ ու զոռով վերկենում տեղիցս , համարյա թե բռթելով տանում ինձ աշխատանքի, ու խառնիճաղանչության մեջ, այսօր միջանցքում նկատում եմ Լենոնոտ մի տղայի, մինչ իրեն նկատելս մի աղջկա, որը մոտեցավ ինձ ու սկսեց անգլերեն խոսել.
հետաքրքիրա, :8 ինչքան էլ չօգտագործեմ կարողանում եմ արագ խոսել....
բարևեց հարցնելով.
- ինչ որ մեկը էստեղ խոսում է անգլերեն, - ասացի այո, շարունակեց,- ես ինձ մոտ ունեմ Պինիցիլին,- ու ձեռքին շպրիցներ էր, -կարող է մեկը ինձ սրսկել, - էդ որ ասաց ու արդեն շրջվեցի դեպի Լենոնը, սրան էլ որ տեսա ավելի աչքերս սառեցին:o, բայց.
- ասացի էստեղ բժիշկ ունեք, - ու յավնը գիտեյի, որ ասելույա ոչ, դրսի հիվանդ էր ու վաբշե բոբո տեսք ունեյին, - ասաց
- ոչ,- ասացի գիտեք ինչ, էստեղ չի կարող ոչ ոք ներարկել ձեզ, զարմացած Լենոնը շարունակեց ՝ թե իսկապե?ս, ոչ մեկ, ասացի՝ այո, ու շնորհակալություն հայտնեցին ու գնացին...
ուշքի չէի գալիս, որ էդքան արագ կողմոնրոշվեցի ոնց կպատասխանեի սովորական հային, հետաքրքիր էր, նենց վախենալու դեմքեր էին, ուհու՜......

հ.գ՝ բոլորս էլ հասկացանք ովքեր էին իրանք, թեկուզ, որ Պինիցին էր, կարողա մեջը ուրիշ զիբիլ լիներ, ով իմանա...
լավա տենց ասեցի , թե հետո ինչ արեցին, ինձ էլ հետաքրքիր չէր ...:esim
վախենալու դեպք էր...

հ.գ.գ՝

ու վաբշե լավա էլի աշխատելը, ահակին տեղեր կողմոնորշվում ես շուտ՝ ում ոնց ինչ....

Jarre
14.08.2013, 00:33
Էսօր նորություններն եմ կարդում, մեկ էլ հանդիպում եմ հոդված՝ «Մենուա Հարությունյանը ծեծել ա ակտիվիստների» վերնագրով։ Բացում ես թեման պարզվում ա, որ ինքը փողոցով քայլելուց ա եղել ընկերների հետ, իսկ ակտիվիստներից մեկն էլ տեսել ա ու գոռացել ա «կովի տղա Մենուան ա»։ Մենուան «աչքիս գրող»-ների ցուցակից ա, բայց չի կարելի ինքդ քեզ անբարո սարքել ու ինքնախաբեությամբ զբաղվել։ 90-ականներին էլ էր տենց, որ ֆիդայիններին ամեն ինչ կարելի էր, ու մինչև էսօր իրանցից ոմանց ձեռը ազգովի էն մի բանի մեջ ենք ընկել։ Պետք չի նույն սխալները կրկնել ու պետք չի ջոգելով հասարակության վերաբերմունքը ոմանց նկատմամբ, ընենց խեղաթյուրել փաստերը, որ իրանց դուրը գա։

Աթեիստ
14.08.2013, 00:42
Ամոթից գետինը մտա, ֆբ-ում կնճիթավորի հետ 69 ընդհանուր ընկեր ունեմ: :(

Մի օր ռաստ էկանք իրար, ասում ա, խի՞ ես իմ մասին վատ բաներ գրում: Ասում եմ, ոչ թե քո մասին, այլ քո արածների:
Ու ստեղ իրա բոցը, որից հետո խոսակցությունը շարունակելն անիմաստ էր. Ես որ մարդուն չեմ ճանաչում, իրա մասին վատ բաներ չեմ գրում (Հիտլեր, ականջդ կանչի):

E-la Via
14.08.2013, 00:51
Այսօր ապագայից վաղվա օրվան նայելով` դրանից վախենալով կամ միգուցե ինչ որ բան ակնկալելով` առանձնապես մի մտահոգվի:
Օրը կբացվի, սուրճ կլինի, մրցավազքի դուրս եկած մտքեր կլինեն:
Նախաճաշին թարմ հացի հոտ կգա, կարագով ջեմ սեղանին կդրվի, դրսից եկող մեքենաների ձայնն էլ անպակաս կլինի:

Կլինեն օրը լցնող մի շարք անկարևոր մանրուքներ, ասեղնագործության վրա խոնարհված երեկո ու օդում պտտվող խատուտիկ

Կլինեն արևային խաբկանքներ, որոնք մերկ հոգուդ հետ մի շարք հարաբերություններ կպարզաբանեն:

Կլինի հեքիաթային մի սիավեպ և հեռուները տանող ճանապարհ: Ու ընդհանրապես դեռ շատ շարունակություններ կլինեն, պարզաբանումներ, կարծիքներ, անքուն գիշերներ:

Գնա՛, լսո՞ւմ ես, գնա՛, սյան պես մի կանգնի, փամփուշտների տակ մի մնա, քեզ մի խղճա, ու հնոտիք մի հագի: Հոնքերդ մի կիտիր, չարությամբ մի լցվիր, մի կռվիր, սիրելով` բաց մի թող:

Ճակատիցդ քրտնած մազափունջդ հեռացրու, մարդկանց մեջ էլ հոգնածությունդ թոթափիր: Հանիր վերնաշապիկդ, մարմինդ քամուն տուր: Մոլեգնած այսօրվանից էլ ոչինչ չմոռանաս: Իսկ այնտեղից` համեմատաբար հանգիստ վաղվանից, քեզ հիշելով` մի քիչ նախանձիր: Քեզ, որն այսօր նստել է մոլեգնած իր միայնության մեջ:

Ոչնչոտ գիշեր է , չէ՞:

Լավերն են լինելու, ես քեզ խոստանում եմ, շատ ավելի լավերը, քեզ հաստատ եմ խոստանում:

Կլինի առավոտ, կարթնացնի իր շողերով ու նախաճաշին սիրածդ մեղրով սուրճը կմատուցի: Կանգառ կլինի, երթուղայինի սպասում ու օրվա անելիքներով հագեցած նոթատետր:

Ու մի անհանգստացիր: Դու այլև վաղվա մասին չես մտածի: Համ էլ ի՞նչ վաղվա օր, ի վերջո այն չկա: Երեկվա վաղվա օրը, նայիր պատուհանից, արդեն այսօրն է:


Հ.Գ.Ինչ որ տեղից վերցված, իմ կողմից թարգմանված ու քիչ մը ձևափոխված , բայց ասելիքս արտահայտող տողեր:

CactuSoul
14.08.2013, 01:28
…ուզում եմ հետ բերել էն, ինչ ունեի… տաղանդ էր, մուսա էր, ինչ էր՝ ես էլ չգիտեմ: Բայց լավ էր, որ գրում էի…
Նայում եմ գրածներիս ու ինքս ինձ նախանձում:
Մի շատ սիրված, դեմք ակումբցի էլ, ով էն ժամանակ նոր էր գրանցվել, ասում էր, թե իմ գրառումներն ա տեսել, որ հասկացել ա՝ կարելի ա գրանցվել ակումբում, հետաքրքիր մարդիկ կան:
Հիմա էդ մտքից ես մեջս ուռելու փոխարեն, ընդհակառակը, նեղսրտում ու ամաչում եմ: Էս ի՜նչ ա անում առօրյան մարդու հետ:
Գրել եմ ուզում ((

Jarre
14.08.2013, 05:08
Երբ ՖԲ-ի նյուս ֆիդում տեսնում եմ «Չենք վճարում 150 դրամ» ավատարներով գրառումներ ինձ թվում ա, որ էտ սաղ գրառումները Ակումբի Աթեիստն ա արել։

Ruby Rue
14.08.2013, 05:08
Էս ինչքա՜ն են ինձ էստեղ երես տալիս: Հերիք չի իմ քմահաճույքներով ուտելիք են գնում, դեռ մի բան էլ մեկ օրվա մեջ այնքան կոմպլիմենտներ են անում, որքան ինձ վերջին մեկ տարվա մեջ չէին արել:Փաստորեն իրանց համար ես սիրուն, խելացի,խիզախ ու պուպուշ լեդի եմ, ինչ-որ էկզոտիկ երկրից: :love
Ու էդ ամենը հերիք չի, ամեն նոր ծանոթ ինձ խորհուրդ է տալիս անպայման համալսարան ընդունվել ու վերադառնալ այստեղ՝ ընդմիշտ ապրելու պայմանով:Համալսարանական խորհրդատուս ընկած կրթաթոշակներ է ման գալիս ինձ համար, իսկ տանտիրուհիս էլ բոլորին ինձ որպես իր թոռնիկ է ներկայացնում ու ես խիստ կասկածում եմ, որ ինքն ինձ որդեգրելու ցանկություն է հայտնելու::)

Սենց որ շարունակվի, կորցնելու եք Ռուբիին: :D

Այբ
14.08.2013, 11:52
Մարդկանց աչքերին մեծ նշանակություն եմ տալիս (ըստ իս՝ աչքերը խոսում են տվյալ մարդու բնավորության մասին):
Կան չէ՞ մարդիկ, երբ նայում ես նրանց աչքերին, էնքան նենգություն ու չարություն ես տեսնում, բայց կան մարդիկ էլ, ում աչքերից բարությունը ուղղակի ճառագայթում է:

Smokie
14.08.2013, 12:06
Անծանոթ պուճուր բալիկը մանկասայլակի մեջ նստած ձեռքով ա անում անցորդներին:love հանձինս քեզ:)

Նիկեա
14.08.2013, 17:28
Էլի ապուշի պես ժպտում եմ:Գիտեմ որ փոթորիկ է լինելու ու ուրախ եմ որովհետև էդ անցնելու է,իսկ ես շարունակելու եմ ժպտալ կամ ավելի ճիշտ իսկ շարունակելու ենք ժպտալ:;)

Գալաթեա
14.08.2013, 20:06
Էն սիրաքստիկի թեմաներից ներվեր չկար ման գալու, ստեղ ասեմ, որ Brian_Boru-ն շատ ա դուրըս գալիս:
Հետաքրքիր դեմք ա: Ինչքան էլ երկար լինի գրառումը, կկարդամ :)

My World My Space
14.08.2013, 21:34
Այգում քո համար հանգիստ ման ես գալիս, ու որդ դնելուց զգում ես որ մի բան ղռթաց ու չերեզ կոշիկ սկսեց ծակել ոտքդ։ Բարձրացնում ես, ու տենում ես, որ ոտդ մտածը կանացի կոշիկի կրունկ ա… :D



Sent from my HTC One X using Tapatalk 2

Այբ
15.08.2013, 10:02
Ուզում եմ անցնել ժամանակի մեքենայի միջով և ֆիլմի նման տեսնել իմ մանկությունը, պատանեկությունը և վերապրել այն բոլոր հույզերը, որոնք ժամանակին ապրել եմ, իսկ եթե հնարավոր է, ինչ-որ բաներ էլ կփոխեի...
Հ.Գ.Վա՜յ, ինչ մի հիշողությունների գիրկն եմ ընկել, որ միայն հիշելը քիչ եմ համարում և հետն էլ չգիտեմ ինչ ժամանակի մեքենա եմ ուզում: :8

Jarre
16.08.2013, 01:15
- Դու խոմ ապուշ չե՞ս, ո՞նց կարելի ա գլխից մազ պոկելով ու էտ մազը 3 մասի բաժանելով մեռած մարդուն վերակենդանացնել։ Հը՞։ Դու ո՞նց կարաս նման բանի հավատաս։.

Կմտածեք, որ էս նորմալ մարդ ա, որը զանմանում ա հիմարությունների հավատցող մարդու վրա, չէ՞։ Բայց հետո էս մարդը ասում ա.

- Իրականում մեռած մարդուն կարելի ա վերակենդանացնել միմիայն բեղի մազով ու ոչ թե գլխի։ Ու սաղ քո պես ապուշներին, ովքեր հավատում են գլխի մազին վառել ու Հայաստանից վռնդել ա պետք։.

Ինձ համար յուրաքանչյուր մարդ ով «հավատում» ու նվիրվում ա հեքիաթներին ու լեգենդներին ու սկսում ա իրականում անկեղծորեն ղժալ, քննադատել, «տրամաբանել» ու առավել ևս՝ ոչնչացնելու կոչեր անել իր նման հեքիաթի հավատացող մարդու, նման ա հենց էս երկխոսության մարդկանց։.

Այ սա է կրոնի էրեսը իմ կարծիքով։ Սև տարօրինակ շորերով, ժամանակակաից գրական և խոսակցական լեզվից ահավոր տարբերվող լեզվող երգող, անասուն մորթող ու արյունը մարդկանց գլխին քսող և այլ ահավոր տարօրինակ բաներ անող մարդիկ համարվում են նորմալ (խոսքս ՀԱԵ-ի մասին ա), բայց երգող-պարողը աննորմալ։ Իմ համար էտ երևույթները (երևույթը ոչ թե մարդը) նույն զիբիլն ա՝ զիբիլ։ Ուղղակի մեկը ապուշությանը հավատում ա որպես գլխի մազ, մյուսը որպես բեղի մազ, իսկ մյուսն էլ ուրիշ տեղի մազ.....

Դրա համար մինչև ուրիշի վրա ծիծաղալը խոստովանի, որ ինքդ նույն վիճակում ես գտնվում։ Իմ կարծիքով որևէ կրոնի, կրոնական կառույցի, կազմակերպության, եկեղուցու, ուղղության և այլնի քննադատելու ու իրանց վրա ղժալու իրավունք մենակ աթեիստները ունեն։.

Enna Adoly
16.08.2013, 01:25
Էսօր սև կատու անցավ դեմովս,հետո եկավ կողքիս կանգնեց,միասին ման եկանք:Լավ է էր,ուրախ էր իրա հետ:Աչքերն էլ զմրուխտ էին:Երբ մի քիչ մթնեց աչքերը սկսեցին փայլել ու էնքա~ն սիրուն,մթության մեջ ինքը կորավ ,բայց աչքերը մնացին:Քանի որ սիրում եմ զբոսանքներին գեղադիտիտակս վերցնեմ կատվի հետ զբոսնելուց էլ վերցրել էի:Ման եկանք ,հետո,որ դրսի լույսերը վառեցին գեղադիտակը պահեցի,որ լույսի տակ նայեմ:Շունչս բռնվեց,կյանքում այդչափ գեղեցիկ համադրությոն տեսած չկամ:Ի~նչ նախշեր էին:Ձեռքերս դողացին,գեղադիտակը ձեռիցս ընկավ:Դող անցավ մարմնովս,մտածեցի կոտրվելա հայելին,բայց անվնաս էր:Հետո էլ ասում են սև կատուն դժբախտությունա...:love

StrangeLittleGirl
16.08.2013, 01:30
Ընդհանրապես, ես սիրում եմ ճաշ էփել ու սիրում եմ իմ էփածներն ուտել, բայց սիրում եմ մենակ ինձ համար էփել, որովհետև միշտ վախենում եմ՝ ուրիշներին դուր չի գա: Իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ. ես ամեն ինչ ահավոր կծու ու անալի եմ սարքում: Դա, ասենք, լուծելի խնդիր է. կարելի է կծվության ու աղի հարցը թողնել դիմացինին: Բայց, միևնույն է, միշտ էլ խառնվում եմ իրար, երբ հյուրեր եմ ունենում ընթրիքին, հատկապես երբ մեծ թվով մարդիկ են գալու: Ամեն դեպքում, սովորաբար փորձում եմ հնարավորինս անմեղ ուտելիքներ սարքել, որ զարմանալի համերով հյուրերիս հուշտ չանեմ ու սոված չթողնեմ, բայց որ համ էլ ինձ դուր գա: Իսկ երբ կարողանում եմ հայկական բաղադրիչն էլ մեջտեղ քաշել, լրիվ ինքն է լինում: Բայց դե էս բոլորն իրար հետ համատեղելը շատ դժվար ու վախենալու է ինձ համար:

Վաղը էլի հյուր եմ ունենալու: Շաբաթվա սկզբից դեսուդեն եմ ընկել, թե ինչ սարքեմ: Իմ սիրած բաղադրամասերը ոսպն ու բլղուրն են: Ճիշտ է՝ արդեն Խրոնինգենի բոլոր հնարավոր ու անհնար մարդկանց հրամցրել եմ ոսպի ու բլղուրի զանազան համադրություններ, բայց ամեն դեպքում էս անգամ էլ որոշեցի հավատարիմ մնալ իմ նախասիրություններին: Բացի դրանից, մի շաբաթից տեղափոխվում եմ, ու դեռ լիքը ոսպ ու բլղուր ունեմ: Գցում-բռնում եմ՝ երկուսից որն ընտրեմ, ինչ սարքեմ, որ մինչև հիմա ոչ մեկի չեմ հրամցրել ու որ համ էլ հուշտ չի անի: Էդպես մտա ռեցեպտների իմ սիրած կայքը (http://allrecipes.com), բլղուր փնտրեցի: Մի երկու բան բերեց, բայց էնքան էլ սրտովս չէր: Դարդոտ նստեցի, սկսեցի մտածել՝ ինչ անեմ, ինչ չանեմ: Սատանան ասեց՝ մի հատ էլ բլղուր ման արի: Ու մեկ էլ մի գժական ռեցեպտ (http://allrecipes.com/Recipe/Armenian-Lentils/Detail.aspx?evt19=1) հայտնվեց: Պարզ (հա, ես չեմ սիրում հազար տեսակի բաղադրամասով ճաշեր), օգտակար, առանց վախենալու համերի, ու էդ ամեն ինչի հետ մեկտեղ մեջը համ ոսպ կամ, համ բլղուր: Բայց ամենա-ամենակարևորն էն ա, որ կոչվում ա Armenian Lentils: Էստեղ նույնիսկ ազգային կերակուրի հարցն ա լուծվում, շատ էլ որ նախկինում չեմ փորձել:

Chuk
16.08.2013, 10:06
Ամերիկայից հյուրեր ունեինք, հետները 9 կամ 10 տարեկան աղջիկը: Հայ են, Ամերիկայում ապրող: Աղջիկն այնտեղ է ծնվել: Աղջկան նվիրեցինք ջրաներկ ու վրձիններ, թուղթ: Ոգևորված սկսեց նկարել:

Նկար 1. Կոկա Կոլայի շիշ
Նկար 2. Սպրայտի շիշ
Նկար 3. Համբուրգեր
Նկար 4. Տարօրինակ սև աման վերևը դեղին փրփուր կամ գոլորշի

- Սա ի՞նչ ա:
- Խաշի աման, - պատասխանեց:

Էս վերջինը հույս տվեց: Թռա Ղարաբաղ, կհանդիպենք մի քանի օրից:

Այբ
16.08.2013, 11:09
Տատս վատացել էր գիշերը: Գնացինք: Ինքն էլ, որ մի քիչ վատանում է, միանգամից ասում է.
_Հաստատ մեռնելու եմ: Եկեք մի հատ սաղիդ երեսները տեսնեմ...
Սովորականի նման նորից նույն բանը ասեց, բայց այս անգամ սկսեց խոսել, թե իր ունեցած-չունեցածը ում է թողնում:
Բնականաբար, կողքից վրա տվեցինք, թե չես մեռնի ա՛յ տատ:
Ճիշտն ասած, զարմացա: Տատս այն մարդկանցից չէ, որ խոսքով իր ունեցածը բաժանի ու մտածեցի, որ հաստատ կտակ գրած կլինի: Ինչևէ, ունեցած-չունեցածը խոսքով բաժանեց, իսկ վերջում էլ ավելացրեց.
_Կգնա՛ք նոտար: Կտակ եմ գրել: Կտակից կիմանաք, թե ում ինչ եմ թողել:
Մերոնց զարմացած դեմքերը պետք է տեսնեիք: :o
Հա՛մ տատս խոսքով բաժանեց ունեցածը, հա՛մ էլ, թե կտակիցս կիմանաք: Աչքիս տատիս կտակը լրիվ ուրիշ բովանդակություն ունի...
Հիմա լավ է տատս: Բժիշկն էլ ասեց, թե լուրջ բան չկա, պետք չէ վախենալ և դեռ մի 5 տարի էլ կապրի:
Հ.Գ. Տատիս ավելի լավ էի ճանաչում, քան ես էի կարծում:

Alphaone
16.08.2013, 21:51
Սկզբում ես այդ տղային շատ հարգեցի, որ Հայաստանի ամենապահպանողական գյուղերից մեկում չէր թաքցնում իր փոքրամասնություն լինելը, դիմանում էր հալածանքներին ու ծաղրին ու հասել էր նրան, որ արդեն ոչ հալածում էին, ոչ ծաղրում, բայց երբ ԱՄՆ խաղաղության կորպուսի սևամորթ կամավորին տեսավ ու եկավ, փսփսաց, թե մի հատ ինձ էս նեգրի հետ կնկարեք, ես իրեն ցույց տվեցի խտրական վերաբերմունքը ոնց ա լինում: Թրեյնինգի վերջում, իհարկե, ասացի, որ խտրականությունը եկավ նրանից, որ ինքն էլ ռասայական խտրականություն դրեց: Մի արեք էդպես, էլի :(

Նիկեա
16.08.2013, 21:54
Գնամ հոպարիս պուճուրին հեքիաթ պատմեմ,դառնամ իրա Գյուլնազ տատը,որ բարի հեքիաթների տրամադրությամբ բարի տղա մեծանա::loveՄՌՈՒԹ:

Նարե91
16.08.2013, 22:37
Կար գարեջուր- չկա գարեջուր
Չկար տրամ- կա տրամ :hands

Հ.Գ. ես լրիվ ինձ կորցրել եմ :D

armen9494
16.08.2013, 23:08
Մի քանի օր առաջ ավտոբուսում նստած իմ համար տուն էի գնում: Կանգառում կանգնեց, տեսա նստողների մեջ կին կա, վեր կացա, որ տեղ տամ (ընենց չէր, որ սիրուն էր, ասեցի ձև տամ, մի 30-40 տարեկան կլիներ): Մեկ էլ մեկը էդ աղջկանից առաջ ընկավ ու նստավ տեղս: Ֆազերս քցեց, ասեցի "Ապեր աղջկան էի տեղ տալիս" :angry
Դե ընենց ասեցի, որ հերիք չի տեղից հելավ, դեմքն էլ դառավ բազուկի գույն :D
Մեկ էլ տեսա ձեռները վառված էին :( էն աստիճանի վառված, որ նայում էի ու իմ ձեռներն էին ցավում, սենց սաղ կլեպ-կլեպ դուրս էր եկած ու վառ ռոզովի գույնի: Պատկերացնում եմ կանգնած ժամանակ որ բռնվում էր, ոնց էր ցավում :(

Stranger_Friend
16.08.2013, 23:17
Մանկատան երեխաների հետ ծանոթանալուց ամենաառաջինը ինձ զարմացրեց այն, որ բոլորը, ում հարցրեցի քույր և/կամ եղբայր ունեին: Ճիշտ է՝ ընդամենը 10 հոգու եմ հարցրել, բայց այդպիսի մարդ չեղավ, որ ասեր քույր կամ եղբայր չունեմ :8
Երկրորդը ինձ զարմացրեց այն, որ միանգամից ասեցին. «անուն ազգանունդ ասա, քեզ սայթով գտնենք».
Երրորդը՝ որ կեսից շատի ձեռքին հեռախոս կար ու շատ էլ լավ հեռախոսներ էին.
Չորրորդը՝ որ մյուս կեսը մաշված, քրքրված հագուստով էր, հեռախոս էլ մենակ հեռվից մյուսների ձեռքին էր տեսել.

Իսկ մինչև իմանալը, որ իմ յոթ օրվա հարևանները մանկատան երեխաներ են, ամենազարմանալին հեռվում անծանոթի տեսնելիս, վրան «հարձակվելն» էր.

Նիկեա
17.08.2013, 07:36
Ուրեմն երեկ պստոյին հեքիաթ պատմեցի,հետո երկար գեղեցկուհուն ու հրեշին էի քննարկում,տասերկուսի կողմերը վերջապես քնեց:Մերոնք տանը չէին ու ես հոպարենց տանն էինք մնալու:Դե գիրքս հետս էր,մինչև մեկը գիրք էի կարդում,հետո որոշեցի որ արժի քնել:Պառկեցի ու արդեն քնում էի երբ հիշեցի,որ մեր խոհանոցի լուսամուտը բաց եմ թողել:Արագ-արագ հագնվեցի ու գիշերվա հազարին,առանց լապտերի վազելով գնացի մեր տուն:Ճանապարհին նկատեցի,որ բանալին չեմ վերցրել:Հե եկա բանալին վերցրեցի,գնացի մեր տուն ու տեսնեմ պատուհանը փակ ա::angryՄենակ իմանամ,ով ա փակել...:crazy

Այբ
17.08.2013, 10:50
Ինչքան էլ ասենք, թե ձևականությունների հետևից չենք ընկնում, ձևականություններ չենք սիրում, բայց մեկ է՝ ձևականություններ մեկ-մեկ անում ենք:
Իսկ երբ մեր չսիրած ձևականություններն ենք անում, դրան մեր բացատրությունը ունենք. «Քաղաքավարությունից ելնելով...»:

Alphaone
17.08.2013, 22:50
Ամբողջ կյանքս նվիրելու եմ մարդկանց դարձի բերելուն, ինչքան քիչ մարդ դժոխք ընկնի, այնքան ավելի լավ, ես ամբոխ չեմ սիրում:

Valentina
17.08.2013, 23:00
Քանի՜ անգամ, դեռ փոքր տարիքից սկսած, մետրոյով երթևեկելիս մտքովս անցնում ա դեպի ներքև շարժվող էսկալատորով բարձրանալ վերև: :D

John
17.08.2013, 23:28
Մի տեսակ չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր նույն գրառումն անում են ֆբ-ում, Ակումբում, բլոգում... Կարո՞ղ ա էդ երկ(եռա)երեսության նշան ա, որ ես ԱԿումբում ուրիշ բան եմ գրում, ֆբ-ում ուրիշ, բլոգիս տեղն էլ մենակ ես գիտեմ...

Էսօր լավ ընկերներիցս մեկին ճանապարհեցի Հոյլանդ, մի տեսակ կանխազգացում ունեմ, որ չնայած մի տարով է գնում, բայց երկար կմնա...

Հա, ես կոնֆլիկտային անձ եմ, հետո՞

Էսօր նկատեցի, որ ես ոչ մի երազանք չունեմ, ոչ էլ գոնե նպատակ: Այսինքն կարող ա ունեմ, բայց էդքան ուժեղ չեն, որ ինչ-որ քայլ անեմ իրանց հասնելու համար: Համ էլ որ մի բան մտածում եմ ուզում եմ՝ հասկանում եմ, որ էդ ոչ երազանք ա, ոչ էլ նպատակ, էդ ուղղակի արդյունք ա: Այսինքն իրան հասնելու համար պետք ա անել որոշակի քայլեր՝ խիստ հերթականությամբ: Մի խոսքով պետք ա վիզ դնել... Իսկ ես հիմա էլ դժգոհ չեմ: Լավ ա էլի, անջատված ապրում ենք:

Ու ընդհանրապես, էդ ո՞վ ա է ասել, որ ճիշտ տղեն, կարգին տղեն, իսկապես աղջկան հավանող տղեն պետք ա վիզ դնի, լեվելներ անցնի, ու, վերջում որպես պարգևատրում ստանա աղջկան... առռռռռռռռռահա բլյա, կզակդ մոտիկից կտեսնես, ձևերիդ հետևից ընկնող Ջոնին երազում էլ չես տեսնի

ու ընդհանրապես ինչի՞ց ա, որ էս պռադվինուտի ջահելությունը բողոքում ա քյարթուներից, բայց հաստատ նշվածներից որևէ մեկը իրա նկարներից գոնե մեկի վերնագիրն ա՝ «քյարթու սթայլ», «լավ ախպերներով», «ի՞նչ կա կյանք»,«պպզած»:

Ու ընդհանրապես խի՞ գյոզալ «օրիգինալ» բառի փոխարեն գործածվում ա «կռեածիվ» բառը:

Ու խի՞ 100ը թանկ ա, բայց 200ը 40% զեղչով օքեյ ա

ու ընդհանրապես խի՞ ա սաղին թվում, որ եթե ճիշտը դեմքին չես ճպպցնում, ուրեմն իրան հաջողվեց խաբել քեզ

ու ընդհանրապես խի՞ եմ էս ամեն ինչը գրում, փոխանակ մի նորմալ բանով զբաղվեմ, ասենք վերլուծություն գրեմ,կապված Եվրոպայում ֆուտբոլային մեկնարկի հետ...

Նաիրուհի
18.08.2013, 00:57
հետաքրքիր բան է էս անտեր կյանքը, հո զոռով չի...

մի օր, հերթական պեղումների արդյունքում, կարդացի Ակումբականներից մեկի օրագիրը: Ընդամենը մի նախադասություն, որ տպավորվեց ավելի, քան մյուսները, փոխեցին իմ կարծիքը այդ անձնավորության մասին: Շատ էի հավանում, սիրահարվելուց տաս էր պակաս, բայց արի ու տես, որ նա նույնպիսի պատկերացում ուներ աղջիկ-տղա հարաբերությունների մասին, ինչպիսին նույն սեռին պատկանող բազմաթիվ հայ երիտասարդներ:

Հիասթափությունն այնքան մեծ էր, որ մի քանի օր անց, այլևս չդիմանալով ներքին ճնշմանը, օրագրային մի գրառում արեցի, որտեղ ոչ ուղղակի կերպով, բայց պարզ ու հստակ, նշել էի բնավորության այդ գծի, ու, դրա նկատմամբ իմ խիստ բացասական վերաբերմունքի մասին... և ո՞վ էր այն առաջինը, որ վարկանիշ տվեց այդ գրառմանը : Երևի դժվար չէ գուշակել:

Հիմա էս գիշերվա կեսին հիշել եմ էս դեպքը ու չգիտեմ ի՞նչ անել...

Հ, Գ, :D

Այբ
18.08.2013, 08:24
Գիշերվա կեսին հանկարծ բացում եմ աչքերս ու տեսնում պատուհանիս առաջ կանգնած հրեշի: Եվ չնայած սենյակում մութ էր, բայց լուսնի լույսը պատկերավոր ցույց տվեց «նրա» կերպարանքը:
Չեմ հիշում, թե վախից ինչպես վառեցի սենյակիս լույսը...
Բայց վախս միանգամից անցավ, երբ տեսա, թե ով է «հրեշը»... ծաղիկ էր::o

Մամաս սիրում է ծաղիկներ աճեցնել: Մի ծաղիկ ունենք , որ ծաղիկներից ամենափարթամն ու ամենաբոյովն է (դրա համար պատուհանագոգին չենք դնում): Ծաղիկների տեղերն էլ մամաս սիրում է տեղափոխել: Ինչևէ, գիշերը, երբ ես քնած եմ եղել, մամայիս մտքով անցնում է ամենափարթամ ու բոյով ծաղիկը բերել իմ սենյակ և դնել պատուհանիս առաջ: Դե ես էլ զարթնում եմ ու մի լավ վախենում:
Մթության և լուսնի լույսի տակ, ծաղիկը չգիտեմ ինչ «հրեշ» էի պատկերացրել::D

Mephistopheles
18.08.2013, 08:27
Ես օրագիր չունեմ…

Chuk
18.08.2013, 11:54
Հիմա որ ասեմ, կասեն էս տղեն ցնդել է: Բայց իմ վերջին փորձությունը ցույց տվեց, որ

մի օր պետք ա խալխի տղամարդու հետ քնես, որ սեփական կնոջդ ղադրը իմանաս:

հ.գ. Բոլոր փչացած միտք ունեցողների համար հատուկ ասեմ, որ քնելը տառացի չհասկանան, խոսքը նույն սենյակում տարբեր մահճակալների քնելու մասին ա: Խալխի տղամարդն էլ էնքան էլ խալխ չի, գործընկեր ա, ուղղակի որը խայտառակ ձևի ա խռմփացնում՝ պառկած բոլոր դիրքերում, նույնիսկ երբ փորի վրա ա պառկում, իսկ խռմփոցը քուլա-քուլա բարձրանում ա իրա բարձի բոլոր անկյուններից ու տարածվում սենյակում, էդպես էլ քեզ չթողնելով գոնե մի վայրկյան քնել:

E-la Via
18.08.2013, 13:02
-Մամ, խաղող եմ ուզում:
-Բալես, հիմա տանը չկա, վաղն անպայման կգնեմ:
-Ոչ մի դեպքում, քանի դեռ խաղող օրշնեքը չի եղել, խաղող գնելու մասին չլսեմ: Հարս, տես հա, մտքովդ չանցնի ինձանից թաքուն երեխեքին տաս, թե չէ հերանցդ տան ճամփեն կբռնես:

Խեղճ մերիկ...Դե արի ու դրանից հետո համարձակվի մինչ խաղողօրհնեքը խաղողի անուն տուր:

Մինչև հիմա էլ չգիտեմ, թե ինչի էր ավանդույթներին առանձնապես տեղ չտվող ու անհավատ տատս էդպես համառորեն պնդում, որ խաղողն համտես անենք բերքն օրհնելուց հետո միայն, բայց այսօր էլ, երբ նա չկա, շարունակում ենք նույն կերպ վարվել: Մի բան , որ հաստատ է, ոնց Նոր Տարվա աղանդերները, Զատիկի փլավը, էնպես էլ խաղողը հենց էդ ժամանակ է յուրահատուկ համով լինում

Ի՞նչ էի ուզում ասել: Շնորհավոր Մարիամ Աստվածածնի վերափոխման տոն:



http://www.youtube.com/watch?v=UwyqQEIBJq4

Հ.Գ. Թռա խաղող ուտելու…

Այբ
18.08.2013, 13:08
Մանկությունից սովորել եմ, որ ով ինձ տեսնի (բարեկամներ, հեռավոր ազգականներ, ծանոթներ), պիտի ասի.
_Վա՜յ, աղջկն էլ էսքան մորը նման կլինի:
Ու էսպես իմանալով, որ ես մամայիս մանկությունն եմ, պատանեկությունն եմ, ջահել տարիներն եմ՝ մեծացա:
Ընկերուհուս տանն էի: Հարևաններից մեկը եկավ սուրճ խմելու: Հիմա էս հարևանը ուշադիր ինձ է նայում: Նայեց-նայեց, մեկ էլ ասեց.
_Մամայիդ անունը հո՞ Արմինե չի:
Նման եմ մամայիս հո զոռով չի (ու ուրախ եմ, որ նման եմ): :)

Հ.Գ. Պարզվեց, որ Էդ կինը մամայիս համակուրսեցին էր եղել:

Meme
18.08.2013, 14:51
երեկ էի ուզում ասեյի՜, էն էլ ակումբը էլի չէր բացում, այսօր կդնեմ էստեղ...

էլի պատշգամբային...

գլուխս վեր բարձրացրի ....
ամեն մարդ իր գլխավերևում ունի իր աստղը, այն փայլում ու շողշողում է երկար, այնքան երկար, որքան կարող ես, ու ուժ ունես հավատալու՜...
այն հրեշտակի պես մի էակ է, ինքն էլ իր ուժով ու թռիչքով իրական....
իսկ երբ հավատդ լուսավորվում է ու իրականանում, դրանից նոր ուժ ես հավաքում նորից մեկ այլ ուղիին ձգտելու, հավատալու նպատակիդ դեմ հանդիման դուրս գալու՜...
ես կգամ, ուր էլ լինես չես փախչի.....ես կգամ...


հ.գ՝ ես հավատալ չհավատալուց շատ եմ խոսում ու ինձ ինչ հիշում եմ էստեղ նման գրառումներ շատ ունեմ, բայց իմ կյանքը հիմնվածա իմ հավատքի վրա , ու եթե այն փոքր ինչ խամրի, Մերին Մեմե չի լինի, ու հակառակը....

Նիկեա
18.08.2013, 17:21
Չեմ հասկանում ինչի են մարդիկ երկու երեխա ունենում ու ասում,որ դժվար է երեխա մեծացնելը շատ երեխայի պահել չեն կարող:Միանգամայն ճիշտ էք,բայց դե ես էլ դժվարություններ սիրում եմ ու դրա համար յոթ աղջիկ եմ ունենալու ու յոթ տղա:Ու որ տղաներիս ամուսնացրի,բոլորն իմ ու բիձուկիս հետ մի տան մեջ են ապրելու:Հլը մի հատ պատկերացրեք ինչ ուրախ ծերություն եմ ունենալու::D
Հ.Գ.Չմտածեք,թե կատակ եմ անում:Ես լրիվ լուրջ եմ հիմա::8

Նարե91
18.08.2013, 22:14
Հասունության առաջին նշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ դադարում ես անել ու ասել բաներ, որոնցով ոմանց ինչ-որ բաներ ես ցանկանում ապացուցած լինել: :xelqi_ekac_smilik :crazy

Skeptic
19.08.2013, 00:05
Քսանչորս տարի: Քսան-f*ckin'-չորս տարի: Հասակակիցներիս մեծ մասը հիմա աշխատում են, շատերն արդեն ընտանիք կազմելու մասին են մտածում, իսկ ես թանկագին ժամանակս կորցրել եմ ու շարունակում եմ կորցնել: Մի քանի ամիս առաջ մտածում էի, թե զորացրմանս oրը մեր հսկիչ-անցագրային կետի շլագբաումը Մարգարտե Դարպասներ ա թվալու ինձ, բայց հիմա ավելի շատ հակված եմ Լիմբոյից դեպի Շեոլ տանող պորտալի տարբերակին: Կամ ուղղակի ծերունական մառազմ ա մոտս:



Մեռելոցդ շնորհավոր, ծերուկ:

StrangeLittleGirl
19.08.2013, 01:32
Ինչ ֆեյսբուք եմ վերադարձել, ընկերանում եմ մենակ ակումբցիների ու ստեղի ընկերներիս հետ (չհաշված մի երկու բացառություն ուրիշ ոլորտից): Սա լիքը բան ա ասում էն մասին, թե ֆեյսբուքում ում հետ շփվելու ցանկություն ունեմ:

Էհ, մենակ թե մարդիկ հասկանային, որ եթե չեմ ուզում ֆեյսբուքի իմ ընկերների մեջ ունենալ իրենց, բնավ չի նշանակում, որ իրանց դեմ ինչ-որ բան ունեմ:

ԱնԱիդա
19.08.2013, 19:15
հըն? սիրահարվեմ? :think:love
....
այ մա՜րդ, գործ չունեմ է...
բայց ախր գունավոր օրը հետաքրքիր ա, է:)
.....
:(

Jarre
19.08.2013, 19:45
Ո՞նց կարելի ա չհավատալ, այ անհավատներ.....

Խորհրդավոր գիշեր էր երեկվա գիշերը։
Հաիթյանցի շամանը իր ավանդական հագուկապով նստած է մեր պատշգամբում։ Մենք բնակվում ենք երրորդ հարկում։ Մեր պատշգամբից բացվում է ահավոր գեղեցիկ տեսարան դեպի Ատլանտյան օվկիանոս։ Ես աչք չեմ կտրում շամանի գլխի վրա մանրից տեղաշարվող տարանտուլայից։ Նենց տպավորություն էր, որ թե շամանը ու թե իրա տարանտուլան կաիֆի տակ են։ Երևի տենց էլ կար։ Ինքը խոստացավ, որ էս գիշեր մենք կտեսնենք այլ աշխարհների գոյության անհերքելի ապացույցներ։ Որ մենք կտեսնենք կոնկրետ նշաններ և ապացույցներ։ Խորհրդավոր մթնոլորտից սիրտս քիչ է մնում կանգ առնի։ Շամանը մանրից ընկնում ա տրանսի մեջ։ Նայում եմ շամանին, որը աչքերը փակ թփռտում ա լուսնի լույսի տակ հազիվ երևացող Ատլանյան օվկիանոսի և պալմաների ֆոնին։

Ըստ իր խոսքերի ընդամենը տասից տասնհինգ րոպե հետո մենք ունենալու ենք հետաքրքիր հյուրեր էն աշխարհից։ Սրտիս աշխատանքը գնալով արագանում ա։ Բայց ի՞նչ տասը րոպե։ Ընդամենը մի երեսուն վայրկյան չանցած սեղանին կանսերվայի բանկաների մեջր դրված մոմերը միանգամից հանգեցին ու էտ երեք բանկաները առանց շուռ գալու երեքը միասին տեղաշարվեցին դեպի ինձ և հենց սեղանի ծայրին կանգ առան...... Մամա ջան.... Փրկեք ինձ..... Սրտիս աշխատանքը վայրկյանապես կրկնապատկվում ա..... Կոկորդումս ուժեղ սպազմ ա սկվում..... Թթվածինը չի հերիքում.....

Դե ասեք, ո՞նց չհավատաս.....

ՀԳ՝ սիրում եմ օվկիանոսից փչող ուժեղ քամիները, որոնք գիշերները միշտ նման «հրաշքներ» են կատարում մեր պատշգամբում։

Enna Adoly
19.08.2013, 23:16
Այսօր մի կույրի հանդիպեցի:Բավականին համակրելի տղամարդ էր,սկզբում անգամ չնկատեցի,որ կույր է:Ինչպես ինձ թվաց կողքին կինն էր՝գեղեցիկ,երիտասարդ,երջանիկ լինելը աչք էր ծակում:
Տեսնես այդ կույրը ինչպես է պատկերացնում իր կամ իր կնոջ դեմքը:Հորիզոնի մթության և դատարկության մեջ ստե՞ղծել է նրանց և աշխարհը,թե՞ շարունակում է ապրել՝տեսնելով լոկ սևը:

Ուլուանա
20.08.2013, 07:35
Տարիներ առաջվա Ակումբային նամակներս էի կարդում (դե, ես սովորություն ունեմ նամակները հնարավորինս չջնջելու)։ Իրականում կարդում էի, որ անպիտան նամակ պեղեի, ջնջեի, մի քիչ տեղ ազատեի. փոստարկղս, ինչպես միշտ լցվել էր։ Ընթացքում հավեսի ընկա ու լիքը հինավուրց նամակներ կարդացի՝ ամենատարբեր մարդկանցից ստացած ու ուղարկած։ Բայց ինչքա՜ն ենք փոխվել մենք բոլորս... Կարդում էի ու՝ ոնց որ լրիվ ուրիշ մարդիկ՝ լրիվ ուրիշ ժամանակաշրջանից. լրիվ ուրիշ գրելաոճ, ուրիշ խնդիրներ, ուրիշ հարաբերություններ։ Ինձ համար կարևոր մարդկանցից մենակ մեկի գրելաոճն ընդհանրապես չէր փոխվել (այսինքն՝ կարդալիս ինչ–որ անսովորության զգացողություն չունեցա, եթե հիմա գրելու լիներ, երևի լրիվ նույն ձևով կգրեր). գուցե որովհետև էդ մարդը վաղուց Ակումբ չի մտնում։ Ակումբը փոխվելու տեղ է։

Tig
20.08.2013, 09:44
Էս տարի շատ սիրելու նոր բաներ ունեցա: Սիրեցի Արցախը, Գյումրին, Կապանը: Սիրեցի այնտեղ ապրողներին, այնտեղի հողն ու օդը, ջուրն ու արևը... Սիրում եմ Հայաստանս::love

հ.գ. ճանաչի՛ր, որ սիրես...

John
20.08.2013, 09:51
մանկուց որ "Բարով կառավարեք, նոր մոդերատորներ" թեման մտնում եմ, ամեն անգամ ինչ-որ մտածում եմ իմ անունն էլ տեսնել նորանշանակ մոդերատորների թվում :D
հ.գ.
մի անգամ տեսել եմ :)

«ԴԱՐ» ակումբի պատմության մեջ առաջին անգամ մոդերատորը ոչ թե նշանակվում է ակումբի ղեկավարության կողմից, այլ ընտրվում ակումբի անդամների կողմից: John-ը մոդերատոր ընտրվեց ձայների բացարձակ առավելությամբ: Շնորհավորում եմ ակումբականների հավանությանն արժանացած, «Սպորտ» բաժնի նոր մոդերատորին, հայտնելով վստահություն, որ նա մոդերատորի գործը կկատարի նվիրումով ու հնարավորինս անթերի :redhat

Այբ
20.08.2013, 11:26
Էնքան շա՜տ եմ ուրախանում, երբ ակումբում, կարելի է ասել պատահական, ինձ համար բացահայտում եմ մի անդամի, ում առաջ չէի նկատել::)
Հիմա էլ մտածում եմ, թե ակումբում ինչքան լավ անդամներ կան, որոնց դեռ չեմ «բացահայտել»::8

CactuSoul
20.08.2013, 12:14
Նոր մի ծանոթի մահվան լուրն ինձ հասավ, ջահել մարդ էր, 50-ի կողմերը շատ-շատ, ինքն էլ 4 թե 5 երեխա ուներ, հավեսով մարդ էր: Մի խոսքով, ափսոսելու հիմնավոր առիթներ կան: Բայց ես լուրը ընդունեցի գրեթե որպես պարզապես լուր, տեղեկություն, փաստ, որի հետ պիտի հաշտվել:
Գիտեմ, որ ինձ հասկացողները քիչ կլինեն, կամ երևի ոչ ոք էլ չի հասկանա, բայց մարդկային կորստի տեսակներից ամենահեշտը մահն եմ տանում…

Նաիրուհի
20.08.2013, 12:26
Էն ժամանակ, երբ նոր էի բացում օրագիրս (http://www.akumb.am/showthread.php/55063-%D5%88%D6%82%D5%B2%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%B8%D6%80%D5%B4%D5%B8%D6%84-%D5%BD%D6%80%D5%BF%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6), ոչ մի վայրկյան չտատանվեցի անվանում ընտրելիս: Անցած ավելի քան երեք տարվա ընթացքում էլ երբեւէ մտքովս էլ չանցավ փոխել այն՝ անկախ ամենատարբեր արձագանքներից:

Բայց երեք տարի առաջ կարգին երեւակայություն ունեի. համոզված էի, որ բոլորը գիտեն «ուղեղային մոմոք, սրտի հիվանդություն» արտահայտության ծագումը:

Կամաց-կամաց վարդագույն շղարշն ընկավ, ու ես հասկացա, որ ե՛ւ «հին», ե՛ւ «նոր» սերնդի լիքը անդամներ դրա մասին գաղափար էլ չունեն, ուստի համարելով պահը հասունացած՝ թեթեւ պարզաբանում մը տամ, որովհետեւ ինձ համար էդ արտահայտությունը, ձեւակերպումն էնքան հաջող ու լավն են, որ չէի ուզենա՝ անգամ թյուրիմացաբար ինձ վերագրվեն: Ինչ խոսք, երեք տարվա մեջ որոշ չափով վերաիմաստավորվել, իմն է դարձել, բայց դե հեղինակը ես չեմ, էլի :oy

Ակումբցիներ ջան
Արտահայտությունը վերցված է ինձ համար երբեւէ գրված լավագույն վեպերից մեկի՝ Չարենցի «Երկիր Նաիրիի» առաջաբանից: Մականվանս «մեղավորներն» էլ Չարենցի էս վեպն ու Տերյանի «Երկիր Նաիրի» շարքն են (ինձ համար՝ հայրենասիրական լավագույն բանաստեղծությունները):

Ամբողջական ձեւակերպումն էսպիսին է.

Գուցե ճիշտ որ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...

Ոչինչ, որ վեպը չեք կարդացել, կխնդրեի գոնե առաջաբանը կարդալ: Օրագիրս կամ ինձ ավելի լավ հասկանալու համար չէ, այլ հենց ձեզ համար: Ախր ո՞նց կարելի է «Երկիր Նաիրին» չկարդալ :(


ԱՌԱՋԱԲԱՆ

Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն։ Վաղո՛ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ։ Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբազված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,— ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա։

Ինչպես վազուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ — ծանրանում է սրտիս, անողոք — ուտում է սիրտս։

Հաճախ պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ, վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո — օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ։ Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ Մոռացե՞լ ես,— ասում է նա։ — Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում — կորչում է օրերում։

Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ։ Լինում է, որ ես թերթ եմ կարդում, կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու։ Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի, մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու։ Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ։ — Այսքան, կամ այսքան։ — Ու մի պահ, հարցական, նայում է ինձ։ Եվ, երևակայո՞ւմ եք,— հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից — աչքերի մշուշից — սահում է, ինձ է նայում — նա։ Նայում է երկա՜ր-երկա՜ր։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ — Մոռացե՞լ ես,— հարցնում է նա։ Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս —վերադառնում եմ տուն։

Երբեմն էլ ես տեսնում եմ նրան... հորս, Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ... մազերում։ Հորս, Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա — նայում է ինձ։ Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա։ Ապրում է, աներևույթ, մեր ամեն ինչում։

Բայց ո՞վ է, կամ ի՞նչ է նա — ահա ամենաէականը։ Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ։ Գիտեմ, որ նա — կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է — հին։ Կա,— զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,— բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,— կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ, կամ ցնորք։

Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է — ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից — կանչում է նա։ Ո՞վ է լսում։ — Ո՞վ էլ որ լսում է — շա՞տ բան է հասկանում։ Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը — շա՞տ բան եմ հասկացել։ Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում։ Ինչո՞ւ է կանչում — մտերիմ, կանչում— անվերջ։ Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ — սրտով, սիրել նրան։

Սիրելի ընթերցո՛ղ։ Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում։ Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես։ Պիտի ցանկություն զգաս գտնելու։ Ուրիշ ոչինչ։ Այո։ — Ուրիշ ոչինչ...

— Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես — Նաիրին։ Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող։ Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես — նաիրցիներս։ Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը։

Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,— մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց. — «Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի։ Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում։ Շոշափել այդ երևույթը — նաիրյանը — սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային... Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին — չկա... Գուցե — հուշ է միայն, — ֆիկցիա, միֆ։ — Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...»։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու... այո, դու — գտնես Նաիրին։ Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ, սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում, կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի։

Իսկ եթե, բան է, չգտար — ների՛ր, սիրելիս՝ ես չեմ մեղավորը... Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն — կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։ Ոչ մի «երկիր Նաիրի» — այլ միայն — մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որը հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը — և ուրիշ ոչինչ...
Ուրիշ ոչինչ։

Մնացածը — վեպում

Մոսկվա, 1921, հոկտեմբեր
Ե. Չ.

StrangeLittleGirl
20.08.2013, 12:35
Նաիրուհու օրագիրը վերջերս եմ սկսել մտնել: Առաջ չէի մտնում, վերնագրից հուշտ էի լինում: Վախենում էի՝ լիքը հայրենասիրական տեքստեր կարդալ էնտեղ: Հետո մի անգամ մտա, տեսնեմ՝ չէ, էս աղջիկը լավ էլ գրում ա, տեքստերն էլ հայրենասիրության հետ կապ չունեն :))

Նարե91
20.08.2013, 14:37
Էն զարգացած անիրավ քաղաքումը դրան լայք են ասում ու ընենց չի, որ դրա հայերեն համարժեքը չկա. չէէէ...իսկի էլ տենց չի....ուղղակի էդ ձև են ասում ու վերջ... իսկ մեր գեղումը դրան ասում են շնորհակալություն: :love
Ճիշտ ա` մի քիչ երկար ա, բայց զա տո հայերեն ա, գեղեցիկ ա, բարեհունչ ա: Հա ու մեկ էլ մեր գեղումը ոչ ոքի էսքան ժամանակ չեմ տեսել, որ էրէսին պադոշ քաշած, ըստի ընդի ընգած յազվություն անի, որ իրա փոստածին շնորհակալություն դնեն: Ստի ամեն ինչ արդար ա, չէ բա էդ անդուր քաղքի նման :beee

Այբ
20.08.2013, 15:32
Երբ իմ մոտ մեկի մասին են խոսում (անծանոթ), ում վատաբանում ու մեղադրում են չգիտեմ ինչ հանցանքների մեջ, ես այդ «հանցագործի» նկատմամբ լավ եմ տրամադրվում: Վստահ եմ, որ շատ բաներ չափազանցված է ներկայացվում:
Ախր մարդը չի կարող միայն վատ արարքներ թույլ տալ: Չէ՞ որ «վատ» մարդու մեջ կա նաև դրականը:

Tig
20.08.2013, 17:37
Քանի? ճնշված հայ կին գիտեք ձեր շրջապատում:
Հաշվեցի?ք:
Դե հիմա ասեք, քանի? չճնշված հայ կին գիտեք:
Հաշվեցի?ք:
Դե հիմա նույն սկզբունքով հաշվեք տղամարդկանց ...

հ.գ. գենդերային հաշվարկներ...

Այբ
20.08.2013, 19:40
Շատ հին լուսանկարներ էի նայում: Ու նայածս նկարների մեծ մասը, կարելի է ասել, «նույն» նկարներն էին՝ միաձև կագնած դիրքով, միշտ նույն ձևի շարք կազմած, կամ էլ` մեկը աթոռին նստած, իսկ մյուսը` գլխավերևում կագնած...
Տեսնես միայն իմ հարազատների հին լուսանկարներն են միայն միաձև, թե «առաջվա» մարդիկ առհասարակ էդպես են նկարվել:

Հ.Գ. Երևի ես եմ ծայրահեղության մեջ ընկնում::8

ԱնԱիդա
20.08.2013, 20:56
հըն? սիրահարվեմ? :think:love
....
այ մա՜րդ, գործ չունեմ է...
բայց ախր գունավոր օրը հետաքրքիր ա, է:)
.....
:(

շուրջ բոլորս նայում եմ սիրահարված են, հավես ա, զույգերով հավես նկարներ ունեն, ուրախ, սիրուն... ես եմ, որ,,, :(:))
որոշված ա սիրահարվում եմ :love

ԱնԱիդա
20.08.2013, 21:36
Լռություն չկա: Չհամոզեք /փռշտացին, էտքան էլ ճիշտ:))/: Նկարները խոսում են, հայացքը մտացածից ավելին է ասում:
Իսկ մի քանի օր առաջ նկատեցի, որ մարդու ձայնն էլ, երանգներն էլ պատմում են այդ մարդու մասին:

Meme
20.08.2013, 22:34
Երբ կյանքը մեջդ թևերա սեղծում, երբ կա երկինք թռչելու ցանկություն, կապ չունի վաղը ինչ օր է լինելու, դու ապրում ես ներկայով՝ գնահատելով նրա ամեն վայրկյանը, իսկ ապագան մեկա գալու է ...


http://www.youtube.com/watch?v=ZQsiwbMRQkA

StrangeLittleGirl
21.08.2013, 00:54
Ակումբը պատրանք ա ստեղծում, որ ողջ ինտերնետահայությունը խելոք ա, տեղեկացված: Ու հերիք ա մտնես ֆեյսբուք, որ բախվես դառը իրականությանը:

Մարդ չգիտի՝ էս թեմային (http://www.akumb.am/showthread.php/64741-%D4%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D6%87-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%87-%D5%B0%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84) նայի, որտեղ բավական լուրջ քննարկում ա գնում, թե ֆեյսբուքի քննարկմանը, որտեղ մարդիկ օդից պնդում են, որ օրենքը գեյերի՝ երեխա որդեգրելու մասին ա ու դեռ մի հատ էլ հայտարարում, թե Հայաստանում կանանց իրավունքները չեն խախտվում: Ու խոխմն էն ա, որ էնտեղ կառուցողական քննարկում ստացվում էր մենակ մի հոգու հետ, էն էլ ինքը ակումբցի ա:

John
21.08.2013, 14:07
Վերջին անգամ ինտերնետ ակումբ գնալու նպատակով 2008ին էի տանից դուրս եկել... հետո բողոքում ենք, որ առաջընթաց չկա...
հ.գ.
շատ էլ որ տուֆտա էլեկտրիկի պատճառով երեկվանից լույս չունենք
հ.հ.գ.
ու տենց էլ սամսունգով հայերեն գրելու հնարավորություն չհայտնաբերվեց
հ.հ.հ.գ.
ու շատ էլ որ եթե նույնիսկ լիներ՝ Ակումբում չէի կարողանա գրել անհիշելի ժամանակներից ու անորոշ պատճառով ԱԿումբի՝ հեռախոսային (wap.akumb.am) տարբերակը չի աշխատում
հ.հ.հ.հ.գ.
ու շատ էլ որ usb կաբելը մոռացա վերցնեմ, գոնե հեռախոսիս մարտկոցը կլիցքավորեի
h.h.h.h.h.գ.
древно-армянский транслит :D

Փոքրիկ շրջմոլիկ
21.08.2013, 23:47
ես գտա ամառը տանը չնստաելու ամենալավ տարբերակն ինձ համար:
Իմ փրկությունը Կարմիր խաչն էր.
Ինչո՞ւ նստել տանը, եթե կարելի է այցելել փախստական տատիկ-պապիկներին, դասընթացներ կազմակերպել հանրակացարանաբնակ երեխաների համար, օգնել նրանց ամռանը ճիշտ հանգստանալ և շատ մեծ հաճույք ստանալ այդ ամենից :)

Բոլոր նրանց, ովքեր ձանձրացել են տանը նստելուց առաջարկում եմ կատարել կամավորական աշխատանքներ, երաշխավորում եմ, որ չեք փոշմանի ;)

Alphaone
22.08.2013, 01:24
Հենց որոշում ես անսեռ լինել, լիքը զգացմունքներ գնում են երկրորդ պլան, ապրելն ավելի հեշտ է դառնում: Մնում է միայն որոշել՝ հրեշտակ ես, թե սատանա:

Jarre
22.08.2013, 02:09
- Ինչպե՞ս եք միշտ ազգովի տենց հանգիստ, տրանկիլո վիճակում։
- Շատ հեշտ։ Տե՛ս։ Եթե ես ունեմ պրոբլեմ ուրեմն դա կամ լուծվող պրոբլեմ է կամ էլ անլուծելի, չէ՞։
- Ասենք թե հա, հետո՞։
- Ըհը՛։ Դե հիմա դու ինձ ասա։ Եթե էտ պրոբլեմը լուծվող պրոբլեմ է ինչո՞ւ ներվեր քայքայեմ, անհանգստանամ, մեկ ա ինքը լուծվող ա ու ես լուծելու եմ։ Իսկ եթե չլուծվող խնդիր է, ինչքան էլ անհանգստանամ ինձ պատեպատ տամ միևնույն է էտ պրոբլեմը հա էլ լինելու է՝ ինչո՞ւ անհնագնստանամ։ Յանըմ ի՞նչ։ Ընենց որ կուբալիբռադ խմի ու վայելի կյանքը, ոչ թե բարդացրու ու անկապ հարցեր տուր։

Ու էս խոսքերից հետո մի հատ դոմինիկյան լոզառատ պաչ աջ թշիս։
Ինչ ասեմ.... Գոնե մի քիչ տրանկիլո վիճակ եմ մաղթում քեզ ով հայ ժողովուրդ :drinks :hi

StrangeLittleGirl
22.08.2013, 11:01
Նկատել եմ, որ տեխնոլոգիական առաջընթացի էս դարում առանց որևէ սարքի հնարավոր ա ապրել, քանի դեռ չունես էդ սարքից: Հենց որևէ սարք ձեռք բերեցիր, արդեն կյանքդ ինչ-որ առումով կախված է լինելու դրանից: Էդ պատճառով հիմա շատ երկար եմ մտածում որևէ բան առնելուց առաջ: Խելախոս ոչ մի դեպքում ձեռք չեմ բերի, որովհետև արդեն տեսնում եմ իրենց խաղալիքների մեջ կորող ու շրջապատի մարդկանց չնկատող ընկերներիս: Ոչ էլ մեծ լեփթոփ եմ առնելու: Ախր ինչի՞ս է պետք: Մեծ էկրա՞ն: Կարիքի դեպքում միշտ էլ կարող եմ ուրիշ կոմպից (օրինակ՝ գրադարանի) օգտվել: Չէ, ոչ մի խելախոս, ոչ մի մեծ լեփթոփ: Ավելի լավ ա փողերս պահեմ, հեծանիվ առնեմ:

Գալաթեա
22.08.2013, 22:52
Հուզիչ :)


http://www.youtube.com/watch?v=OAlyHUWjNjE&feature=endscreen

Tig
23.08.2013, 14:11
Հետաքրքիր է:
Ամենածանր վիրավորանքները սեռական բնույթի վիրավորանքներն են:
Բայց էդ նույն սեռական հարաբերությունները և ընտանիքի հիմքերից մեկն են, և կյանքի շարունակելի լինելու երաշխիքը...

Հասկանալի է, որ դա պղծելու երանգով է կիրառվում: Բայց դե եկեք դադարենք իրար պղծել կյանքի սկիզբ հանդիսացող արտահայտություններով ու գործողություններով: Մաքուր պահենք մեր բերաններն ու մտքերը:

Enna Adoly
23.08.2013, 17:30
Ամենաանկապ արտահայտությունը,որ կարա մայրը իրա երեխային ասի,դա սայա.
-Խաղալիքների համար դու արդեն մեծ ես:
Ո~նց եմ վիրավորվում էդ խոսքերից:cry:

Alphaone
23.08.2013, 17:54
Երբեմն ցավից ուզում ես ոռնալ, բայց ծիծաղում ես, երբեմն ուղղակի անզորությունից փշրվում ես, նմանվում ես մանկությանդ ավազե ամրոցին, որ տրորեցին, անցան, բայց ժպտում ես, քանի որ ուզում ես ցավովդ մենակ տապակվել, քանի որ չես ուզում քո ցավն ուրիշի վզին փաթաթել... նման պահերին շատ սուր ես զգում հարազատ մարդու կարիք, էնքան հարազատ, որ չվախենաս ցավդ իրեն պահ տալ: Ահավոր է, երբ ստիպված ես ծիծաղել, քանի որ չկա էն մարդը, ում գրկած կարող ես լացել: Իսկ հետո կփակվես սենյակումդ, կլացես, հետո կհագնես ժպիտդ, դուրս կգաս ու ոչ ծնողներդ, ոչ ընկերներդ, ոչ ոք չի տեսնի էն ցավը, որ քեզ սպանում էր:

Vardik!
23.08.2013, 18:34
Ոնց եմ հասկանում ձեր խոսքերը,ՈՒԼՈՒԱՆԱ..........Ամեն օր երազում եմ նորից Հայաստան գնալ,թե չէ մի տեսակ կիսվել ենք ու չգիտենք,թե որ երկրին ու որ հողին ենք պատկաՆում:Ստավում է՝ ինչ ինձ է հետաքրքիր,ինձանից շատ հեռու է,իսկ ինչն էստեղ է.....Մեղմ ասած,7 տարվա ընթացքում չեմ հաշտվել Ռուսաստանում ապրելու մտքին ու փաստին: