PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Աբելյան
22.05.2008, 17:25
Մի օր առանց Ակումբի յոլա գնացի :P
Զաչոտներն էլ իրանք իրանց ստացվում են: Մնում ա միջանկյալներն էլ ստացվեն: Բայց այ քննությունները... :(

Goga
22.05.2008, 21:14
Այսօր նորից դու նույն ժամին ինձ հյուր կգաս, արդեն գիտեմ ու անկախ ինձանից պատրաստվում եմ ընդունել քեզ, կարծես պարտականություն է ուսերիս դրված, որ այդ ժամին պետք է անպայման տանը լինեմ ու դուռս բաց թողնեմ…բայց …բայց հոգնել եմ արդեն այդ միօրինակությունից, այսօր ոչ մի հյուր չեմ ընդունելու, այսօր տանը չեմ ու գուցե երբեք էլ չեմ լինելու…մնաս բարով, ու գուցե ինձանից ավելի հյուրասեր մարդիկ էլ լինեն այս նեղ աշխարհում, չէ որ ես քեզ ոչինչ էլ չեմ տվել, կամ տվել եմ ամենը միանգամից ու քեզ թվացել է, թե ոչինչ եմ տվել…:(
Բայց նորից արի, սպասում եմ քեզ միշտ, դա է սխալս՝ դու էլ լավ գիտես…

Razluka
23.05.2008, 13:19
Որտեղից մարդկանց այսքան ատելություն՞ : Որքան հեռու, այնքան ավելի է հիասթափությունը ոմանց նկատմամբ: Անձամփ չի կարող մտնել իմ էջը, սակայն ուղարկում է իր ընկերներին... չի բացառվում , որ կարողա նա էլ լինի ու չի կարողանում հանգստնալ.. Ես ինչում եմ մեղավոր՞, որ նրա սերը փոխադարձ չէ՞, ինչպես կարող է մարդ այդպես վարվել՞, երևի դա չի էլ եղել, սուտ, դա նրա մոտ շատ գեղեցիկ է ստացվում: Մարդիկ նրա մեջ մի բարի ոգի են տեսնում, սակայն ամեն ինչ այդպես չէ: Եվ որքան унижалась,учудила номер с фото,его обманула... Մի քանի շաբաթից ես գնում եմ, միգուցե այդպես կհանգստանաս...
:sorry

Աղջիկ!!! Հանգստացի վերջ ի վերջո...Ապրել անցիալով, դա մի տհաճ ադ է ու գիտես իմ անցիալի մասին շատ լավ ....
:nono

impression
23.05.2008, 13:45
Ուրեմն, մի շաբաթ առաջ Կանադայից մի բավականին տարիքով կին այցելեց մեր գրասենյակ, ու վաղը հետ է գնալու: Շատ հաճելի կին է: Իր շնորհիվ վերջերս գնացինք Գառնի, Գեղարդ: :D
Այսօր ինձ ասում է՝ ձեր վարորդները գի՞ժ են: Հարցրեցի՝ ինչու՞: Ասաց՝ ես փողոց անցնել չեմ կարողանում, անգամ լուսակիրները չեն օգնում: Խղճահարված, ու մի քիչ էլ ինձ մեղավոր զգալով այդ ամենի համար (դե մի օր էլ ես մեքենա կվարեմ Երևանում) հարցրեցի, թե այդ դեպքում ինչպե՞ս է անցնում փողոցը: Ժպտաց ու ականջիս թեքված բացատրեց՝ քիպ կանգնում եմ փողոց անցնող մի հայի մոտ, ու հենց ինքը վազում է, ես էլ եմ վազում: :)

Աբելյան
24.05.2008, 22:30
Վատ եմ :( Կապն էլ ա վատ: Դե, ինքը երբ ա լավ եղել...
Սկի ուժ չունեմ ջերմաչափը թափ տամ... Հանեցի, 37.5 ա ցույց տալի: Կարող ա՞ կարգին թափ չէի տվել, դրանից ա... Կարող ա՞ թափ տալուց շատ եմ էներգիա կորցրել, դրանից ա... Բայց թե նենց կայֆ ա... Օդերում եմ... Կոկորդիս ցավն էլ զգացնել չի տալի...

impression
24.05.2008, 22:37
Նման էր... ինչքա՜ն նման էր: Ու ես դա նոր եմ նկատում: Բայց ԴԵՌ նկատում եմ...
Գլուխս պտտվում էր մի քանի տարի առաջվա իրադարձությունների կադր առ կադր սարսափեցնող արագությամբ թերթելու զգացումից:
Իսկ այդ անտանելի ժպիտը ցցված էր իմ դիմաց: Ինքն ինչ իմանար իմ վիճակը: ինքն անգամ չգիտեր, որ էդքան նման էր...

Janita Hero
25.05.2008, 04:30
Մաքսիմալիստները սպանեցին, սպանում են ու դեռ կսպանեն մաքսիմալիստությանը չենթարկվող գեղեցիկ, սակայն ոչ կատարյալ տարրերն ու երևույթները, անգամ՝ մարդկա՜նց………

ivy
26.05.2008, 01:24
Էսօր էնքան նոստալգիկ եմ: Ամբողջը սկսվեց քո մի բառից` ավարտեցի: Կարդացի ու մտքով հետ գնացի ուղիղ յոթ տարի:
- Ի՞նչ ես սովորելու:
- Մաթեմ:
- Ինչքա՞ն ժամանակով:
- Յոթ տարի:
Ինչքան էի սպասում, թե երբ են անցնելու այդ յոթ տարիները: Անցան: Իսկ հիմա էդ տարիները հետ եմ ուզում...

ivy
26.05.2008, 17:56
Անցնում էի հսկայական գրադարանի սրահներով` մոտենալով այն բաժանամունքին, որտեղ դարակների վրա դրված են ընթերցողների պատվիրած գրքերը: Հերթով նայում էի գքերին` փնտրելով իմ պատվերը, թեև հոգուս խորքում համոզված էի` չի լինելու: Շուրջս անթիվ անհամար գերմաներեն գրքեր էին... նայում էի ու փնտրում իմ պատվերը: Երբ արդեն հույս չունեի ու պատրաստ էի հավատալու ներքին ձայնիս, որն ասում էր` հնարավոր չի, աչքս ընկավ ներքևի շարքի փոքրիկ անկյունում կուտակված մոխրագույն գրքերին: Կռացա, նայեցի պատվերի համարը` իմն էր: Կամաց բարձրացրեցի գրքերը, գրկեցի ու ուրախությունից շունչս կտրվեց` կար, բերել էին, տանելու եմ տուն... Մոտեցա աշխատողին, որը մեխանիկորեն ստուգեց քարտս ու պատվերս հանձնեց ինձ` առանց հասկանալու, որ իր ձեռքին հայերեն գրքեր են, Չարենցն է...

Սերխիո
26.05.2008, 22:11
իմ անկապ -աննպատակ բուհական կյանք վերջում ,հաղթանակորեն սուրս դրեցի պատյանը , 2 հատ 3-ից հետո բարկացա ու պետականս 4 ստաց ,իսկ այսօր դիպլոմայինը 5 :ինչ ասեմ շատ ուրախ եմ ,պրծա~ բորից :
մեր մոտ Ծովին տեսա, ինքն էլ էր հաջողություն մաղթել :
երկար չկապեմ ,լեզուս փաթ ընկավ ,օրս շատ ուրախ ա անցել ` լի սիրով , հաջողությամբ ,կերուխումով , ու մի քիչ էլ հիմա դոբրի կայֆ եմ :բոլորիդ էլ նման պահեր եմ ցանկանում :

Apsara
26.05.2008, 22:41
Սպանվեցինք տղամարդկանց զուգարանի հոտը շնչելով, թուուուու, ինչ կեղտոտ են մլիցեքը ջուրը չեն քաշում հասկացանք, գոնե դուռը փակ պահեն:[, երբ եմ էս գործիցս ազատվելու

եթե ինձ մոտ ԱՄՆ-ն ասոցացվումա մարիխուանայի հոտի հետ, ապա քննչական վարչությունը մենակ զուգարանի հոտի հետա ասոցացվելու:angry


լոոոոլ պատկերացնում եմ 20 տարի հետո ինչ-որ տեղից ղզուգարանի հոտ գա, կանգ առնեմ ու մտածեմ, թե ինչու այդ պահին ես ինքնակամ քննչական վարչությունը հիշեցի:think:D

impression
27.05.2008, 09:55
Տեսնես որ գովազդն էլ չլիներ, ի՞նչ էինք անելու:
Մի քանիսը կան, մանավանդ որ հայերեն են "թարգմանված", մարդ ուղղակի մեռնում ա ծիծաղից… Իմ ամենասիրելի գովազդը՝ "Մի՛ հապաղիր, սնիկերսի՛ր" :D:D Դեռ լավ ենք պրծել, պամպերսի գովազն էլ նման մի բան չի՝ "Մի՛ հապաղիր, պամպերսի՛ր" :D

Fedayi
31.05.2008, 22:45
Շախմատը տանում ա, տանում ա...Նոր եմ "կախարդվում" այս խաղի խորությամբ:
Մի լավ խոսք կա, ասում ա."Մտածել, նշանակում է սավառնել անսահմանության մեջ:"
Հիմա երևի անսահմանություն ա տանում...

Աբելյան
01.06.2008, 10:29
Վաղվանից՝ գործ :( :
Տենաս 3 ամիս կդիմանա՞մ: Բա քննությունները... Չնայած, շատ պետքս ա 5-ը: Մեկ ա մագիստրատուրան մաքսիմում կիսավճար նստեմ, էն էլ պետք չի տենց: Ջհանդամը: Տանում են՝ թող տանեն: Ինչքան շուտ պրծնեմ, էնքան լավ: :beee

Apsara
01.06.2008, 13:59
Այ քեզ տարօրինակ բան քրոջս ավարտական համերգի կապակցությամբ որպես բացառություն շպարվել էի, բայց երբ մի տատիկից ծաղիկներ էի ուզում գնեմ, նա ասաց քանի որ ես քսված չեմ ինձ 150-ի փոխարեն 120-ով կտա:o, մի պահ զարմացա, հետո հասկացա, որ ինչքան էլ քսվեմ մեր հայ աղջիկների ռեմոնտին չեմ հասնի:D

Empty`Tears
02.06.2008, 07:58
Զանգեցի..
Խոսեցինք..
Կներես..
Իսկապես չեմ ցանկացել ցավ պատճառել...բայց ասեցի այն ինչ ճիշտ էի համարում..
Չկա ոչինչ ու հավատ էլ չի էլ առաջանա..
Եթե սիրում եմ, ապա մի հայացքից, միանգամից..
Սա էլ կանցնի.. ուղղակի ասեցի՝ուզել բառը պետք է հանել մտքից..
Կյանքը սրանով չի ավարտվում..
Ամեն ինչ հիասքանչ է ՝ իհարկե եթե մենք ենք ուզում...
Լավ մնա...:)

Janita Hero
02.06.2008, 17:46
Տարիքը գնաց Իմաստունությանն ու ասաց,- «Եկ ընկերանանք.......»:
Իմաստնությունը լեզու հանեց ու պատասխանեց,- «ՆԵԱ :P, կյանքի փորձդ քիչ ա…… »:

Երանի թե Իմաստնությունը մի քիչ բարեգութ լիներ, դժբախտություններն էլ կպակասեին……

Արամ
02.06.2008, 19:03
Ուզում եմ Սիրեմ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜

John
02.06.2008, 19:21
ո՞ւր ես… ինչո՞ւ ոչ իմ կողքին… գուցե ես չեմ նկատում… ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼԻՈՎԻՆ ԱՆԿԵՂԾԱՆԱԼ (պատճառներ ունեմ դրա համար…), ստիպված եմ հենց այսպես էլ ավարտել՝
ես քեզ սիրում եմ ԿՅԱՆՔ: Բայց դու արժանի չես դրան… ուզում եմ հանդիպել քեզնից ավելի արժանի մեկին…


Ուզում եմ Սիրեմ (c) Արամ
ԲԱՅՑ չեմ շտապում, կհասցնեմ դեռ ;)

Հ.Գ.
խառը բան ստացվեց, դրա համար էլ իմ օրագրում չեմ տեղադրում, այլ «անկապ օրագրում» :D

Empty`Tears
03.06.2008, 08:30
Խոսեցի...
Հավատացեք, որ իսկապես մի բան փոխվեց իմ մեջ..
Սակայն կոնկրետ չգիտեմ թե դեպի, որ կողմ...
Ես դեռ պատրաստ եմ լսել, կարդալ.. և ընդունել..
Աշխատեք փոխել այն ամենը, ինչ չեք կարողացել անել այն ժամանակ...
Խոսելու դեռ շատ բաներ ունենք..սպասում եմ..
Իսկապես շատ շնորհակալ եմ...
Հարգանքներս...:)

Continue...;)

impression
03.06.2008, 12:21
Էլի կարոտախտ սկսվեց: Մանկությունս եմ կարոտել՝ էն, որ տատիս թխած պեչենիի հոտն ուներ, որ առանց գյուղի տան մեծ, խոնավ ու դեղնած պատերով սենյակների, առանց կիսախարխուլ պատշգամբի, առանց մեր Բոբա շան հեչ իմ մանկությունը չէր լինի: Անգամ ծնկներիցս անպակաս վերքերն եմ կարոտել, դե ախր մինչև էդ վերքերը վաստակելը գժավարի վազվզում էինք: Հետս վազվզողներին եմ կարոտել: Էլ չկան: Հյուրասենյակից եկող նարդու շրխկոցն եմ կարոտել ու էդ շրխկոցի մեղավորներին՝ մեկն արտասահմանում է, մյուսն՝ ավելի հեռու: Մեր հարևանի տղային եմ կարոտել, որին մի անգամ ձեռ առա ակնոց դնելու համար, ինքն էլ լաց եղավ: Տատիս կոշտացած մատներն եմ կարոտել, որ շոյում էին մազերս, մինչև քնեի:
Լավն էր իմ մանկությունը:

Աբելյան
03.06.2008, 13:38
-Քիչ ա մնում: Շատ քիչ ա մնում...
-Բայց կոնկրետ ինչի՞ն... :think
-Չգիտեմ: Բայց գիտեմ, որ մոտակա ժամանակներս մի հատ շատ կարևոր իրադարձություն ա իմ մոտ ըլնելու...
-Բանակ ես գնալու:
-Նորություն ասա:
-Գործի ե՞ս անցնելու:
-Արդեն անցել եմ, խաբար էլ չես:
-Հաղթելու ե՞ք... :o
-Արդեն հաղթել ենք, խաբար էլ չես: ;)
-Լաաաավ, բա ի՞նչ... Մեռնելու ե՞ս: :))
-Ճոխ կլներ :D: Մեռնելու հավես չկա: Էտի ծայրահեղ դեպքում: Էտ տարբերակը միշտ էլ կա ու կա:
-Գերազանցիկ ե՞ս դառնալու:
-Ճոխ կլներ...
-Կռիիիիս... Ընկերուհի՜ ես պահելու :acute :
-Ճոխ կլներ...
-Լավ, բա ի՞նչ իրադարձություն ա տեղի ունենալու:
-Մի հատ կարևոր բան: Լավ, թե վատ, բայց ըլնելու ա: Ես էլ չգիտեմ կոնկրետ ինչ ա ըլնելու ու կոնկրետ երբ: Բայց մոտակա ժամանակներս մի կարևոր բան ա կատարվելու...
-Ճոխ կլներ: :angry

Սերխիո
03.06.2008, 23:50
Չէի ուզում , բայց մի պահ մտքափոխ եղա , ու գնացի այսպես ասած բուհական վիպուսնոյին... կար մեկը ում ուզում էի տեսնել ... Տեսա , ուրախացա ,երջանիկ էի , բարձր տրամադրությունը ապահովված էր ,բայց ասես , լուսավոր օրով գնացքով գնալիս լինես ու մտնես մութ թունելը ,նոր եկա տուն , ու ամեն ինչ էլի տակնուվար եղավ ...

Բավական չի՞ , զզվա՛ արդեն ...

dvgray
04.06.2008, 00:57
…բոլոր փոփոխությունները դեպի բարին են:
բայց տեսնես - Օրգանիզմը արդյո՞ք կդիմանա:

Բա էտ՞ է կարևորը: Իհարկե ոչ: դա վերջին կարևորության մի բան է: Բա ի՞նչի եկավ հասավ առաջին տեղ :8:
Հա՜՜… հին ազգ ենք… մարդ ենք… կենդանի ե՞նք… ափսոս է:
Չէ՜՜՜ :D: Ոչ մի բան էլ ափսոս չի: կոնսերվատիվ ենք դառել: Կոնսերվացներին էթաինք էլի :angry
Ինչքա՞ն թթվածին կազատվեր արտաշնչվելուց ու ինչքա՞ն ածխաթթու գազ չէր արտադրվի… :think «---իսկ դու մտածի-մտածի, գիտես կյանքը դրա մեջ է ---» :D

Աբելյան
04.06.2008, 17:34
Առաջինը 16 էի ստացել, մնում էր էսի 10 ստանայի: 10 բալ ա էլի... Դրա եղածը ի՞նչ ա: Տեսությունը կարգին գիտեի, վերջի օրերին պտի կրկնեի, աչքիս տակով էի անցկացնում, յանիմ լավ գիտեմ: 10 բալ ա էլի... Դրա եղածը ի՞նչ ա: Խնդիրները մի թեթև նայեցի, ոնց որ թե կեսից շատը գիտեի: Ասեցի հերիք ա էսքանը, տեսականն էլ եթե չիմանամ կարտագրեմ: 10 բալ ա էլի... Դրա եղածը ի՞նչ ա: Մտա, նստեցի վերջերը, դասախոսը տոմսերը բաժանեց, նայում եմ՝ վատ տարբերակ չի: Ոնց էլ ըլնի, 10 բալի կգրեմ, մի բան էլ ավել: Ինձ ինչ կա: 10 բալ ա էլի... Դրա եղածը ի՞նչ ա: Դասախոսը հելավ կարևոր գործով, իրա տեղը ուրիշը եկավ՝ հսկելու: Սկսա սևագրել տեսականը, տեսա մի բան էն չի... Շպոներ պատվիրեցի, էն էլ հսկողը նենց էր հսկուուուում... Կուրսեցիս չէր կարում ջեբից շպո հաներ: Անցա խնդիրներին: 2 հատ գրեցի, մեկը 3 բալանոց, մյուսը 4 բալանոց: Մնաց 3 բալ... Դրա եղածը ի՞նչ ա: Շպոներն էլ տեղ չհասան: Մտածեցի՝ փոխանակ իմ խելքով գրեմ իմ խելքով սովորած տեսությունը, ուրիշի հույսին եմ: Սկսեցի իմ խելքով գրել: Իմ խելքից՝ փոխանակ 5 բալանոց տեսականը գրեմ, որ սկսել էի սևագրել, թեկուզ ոչ էնքան բարեհաջող, անցա 3 բալանոց տեսականին, որը 2 անգամ ավելի երկար էր, քան թե 5 բալանոցը (իմ բախտից): Դե, իմ խելքով սովորած տեսական էր, գրեցի, բայց քանի որ իմ խելքով էի գրում, մի քանի տեղ սխալ արեցի: Տեսա որ արդեն չեմ ձգում, սկսա էն սևագրածը արտագրել: Էն էլ՝ ժամանակ չկար: Էտ փոխարինողն էլ սկի չթողաց մի 10 րոպե ավել գրենք: Վեկալավ ձեռիցս: Սկսա բալերս հաշվել:
Առաջին խնդիր-3 բալ
Երկրորդ խնդիր-4 բալ
3 բալանոց տեսություն-մինիմում 2 բալ
5 բալանոց տեսություն-մինիմում 1 բալ
Միասին՝ 10 բալ: Դրա եղածը ինչ էր: Էն էլ պարզվեց՝ 3 բալանոց խնդիրը համարյա սխալ էր: Դե, դասախոսը կուզենա ինձ լավություն արած ըլնի, 8 բալ կդարձնի: Իսկ էտ դեպքում 5-ի համար չեմ կարա մտնեմ: Ախր 10 բալ էր պետք սաղ-սաղ: Ամենավիրավորականը էն ա, որ տեսությունը կարգին սովորել էի, ուղղակի վերջի օրերին չէի կրկնել, ահագին մոռացել էի: Դրա պատճառներից մեկն էլ գործն էր: Գործ էլ ըլներ՝ ասեինք հա: Գործ եմ արել, չեմ հասցրել կրկնեմ: Էն էլ սկի գործ էլ չեմ արել: Ու բացի էտ՝ առաջին միջանկյալը 16 էի ստացել: Առաջինը 16 ստանալ, գալ երկրորդին էտքան համը հանել... Ինքս իմ վրա ջղայնացած եմ: Ախր էդքան պարապել էի... Մնում էր վերջի օրերին կրկնել: 9 բալն էլ ա ձեռնտու, բայց էտի ինձ վայել չի, որովհետև միջինը 12.5 ա գալիս, հեչ սիրուն չի 12.5-ով 5-ի համար մտնել: Գնահատականներն էլ ամսի 9-ին ենք իմանալու՝ քննությունից 3 օր առաջ: Գնամ, եթե 8 ստացած ըլնեմ, ասեմ կտրի՝ կասի քննությունից 3 օր առաջ գալի ասում ես կտրի: Բողոքեմ, որ երկար տեսականին քիչ բալ ա դրել, կասի լավ եմ արել: Ախր 10 բալ էր է պետք: 10 բալ... Դրա եղածը ինչ էր: Ամեն դեպքում, պտի պարապեմ էս քանի օրը, էն հույսով, որ կկտրի: Պտի էլի պարապեմ: :( Ահավոր ջղայնացած եմ ինքս իմ վրա: :(
Էսօր չեմ պարապելու: Կքնեմ, կհանգստանամ, ավելորդ մտքերից մի քիչ կազատվեմ, վաղվանից նոր կսկսեմ պարապել: Ախր ասում են քննությունները թեթև տար: Որ էտքան դարդոտվում էի, մի բան գիտեի էլի... Ախր իմ նման անճարը ոնց չդարդոտվի ինքն իրա ձեռը: :(
Ջրերն էլ էլի կտրեցին: :angry Մի օր լույսն են կտրում, մի օր ջուրը: :angry
թողաս մենակ ցուրտ ու մութ տարիներից խոսան

murmushka
04.06.2008, 17:43
Տարօրինակ է, վերջերս ինչ-որ չափից դուրս շատ է ուշադրությունը, միգուցե?....... չէ հա :oy
զգացել եմ, րո օրագրում գերթե բոլոր գրառումներս սկսում եմ տարօրինակ բառով, միգուցե գրում եմ, երբ ինչ-որ տարօրինակ բանի եմ հանդիպում?
Տարօրինակ է
միաժամանակ հաճելի է, դեռ զարմանում եմ, դեռ նոր բաներ հայտնաբերում, ուրեմն ամեն ինչ այնքան ձանձրալի ու բացահայտված չէր ինչպես ինձ թվում էր
Տարօրինակ է....
Հաճելի ժպիտ

Empty`Tears
06.06.2008, 08:23
Ամսի 5՝այսօր.... ժամը երևի թե 7-անց էր..
Եկար... գրկեցի, բարևեցի.. սակայն դեռ ոչինչ..
Դեռ կանգնած էինք խոսում, կատակում էիք... ( երկուսով, երկուսիդ էլ շատ եմ սիրում)..
Անցավ մի փոքր ժամանկ ու իսկապես հասկացա, որ կարոտում եմ...:(
Կանգնած էինք , նայում էի աչքերիդ ու գիտակցում, որ ոչինչ չի կարող լինել..
Անցավ մեկ ժամ (ավել-պակաս) ու ժամանակն էր, որ պետք է գնաիր..
Քայլեցինք հասանք ավտոմեքենայի մոտ, ուժեղ- ուժեղ գրկեցի համբուրեցի..ու իսկապես չհասկանալով չգիտակցելով ասեցի՝ "Ա" քեզ շատ-շատ եմ սիրում...:love
Մինչ հիմա դեռ գալիս է այն հոտը, որ ցանել էիր վրադ...
Կսպասեմ այն օրվան, երբ կրկին կհանդիպենք...:)

Janita Hero
06.06.2008, 12:17
Չգիտեմ էլ թե ինչու /կամ էլ լավ էլ գիտեմ/ երեկ հիշեցի, որ տարներ առաջ Արագած բարձրանալու հետ կապված մի hայտնություն եմ ունեցել.
Երբ Քարի լճի մոտ էինք՝ ճիշտ սարի լանջին, նայեցի գագաթին և մտածեցի,- «ո՜նց ենք գագաթին հասնելու»………Աչքս բարձրացրի ու տեսա նույն լիճն արդեն ներքևում………հասկացա և ինձ համար բացահայտեցի՝
1. Խնդիրն էլ է այդպես լուծվում՝ մնում է ներքևում եթե քայլ ես անում դրա վրայով բարձրանալու
2. Ամեն բան հնարավոր է ցանկացողին....

Ու հիմա էլ կյանքումս էտ փուլն ա` հասել եմ կյանքիս սարերից մեկի գագաթին ու նայում եմ ներքև՝ «Այ քեզ բա՜՜՜՜՜՜՜ն, ես այսքան եկել եմ հա՞՞՞՞՞» :think
ու հրճվում եմ :D

impression
06.06.2008, 23:12
Վերջերս սկսել եմ ուշադություն դարձնել կյանքում տեղի ունեցող այն օրինաչափություններին, որոնք կան, գոյություն ունեն, սակայն դրանք ոչ մի տեղ գրված չեն, ու շատերը դրանք չեն էլ նկատում: Իսկ դրանք նկատվելու արժանի երևույթներ են: Չնայած, կար մի շատ հետաքրքիր մարդ` Մըրֆի անունով, ով մի հրաշալի աշխատություն է նվիրել նման երևույթների ուսումնասիրությանը: Աշխատությունն այդ կոչվում է “Մըրֆիի օրենքը”, եթե չեք կարդացել, անպայման փորձեք, շատ ուսուցանող է ու չի ձանձրացնում:
Ես կփորձեմ շարադրել իմ նկատառումները` իհարկե ոտք չմեկնելով պարոն Մըրֆիի հետ: Եվ այսպես,

Սահմանում առաջին`
Այն ֆիլմը, որ ցանկանում եք դիտել, ու դիսկը տեղադրում եք DVD նվագարկիչում, անպայման գտնվում է հակառակ կողմում:

Սահմանում երկրորդ`
Հարևանը տնից դուրս է գալիս հենց այն պահին, երբ դուք միջանցքում համբուրվում եք:

Հետևանք`
Միջանցքում համբուրվելը հարևանին ստիպում է տնից դուրս գալ:

Սահմանում երրորդ`
(Dial-up-ից օգտվողների համար)
Կապը կտրվում է հենց այն պահին, երբ մի երկա~ր գրառում էիք կատարել ու փորձում էիք այն տեղադրել որևէ ֆորումում:

Սահմանում չորրորդ, որը բխում է երրորդ սահմանումից`
Եթե մոռացել եք save անել երկար գրառումը, ապա կապը կկտրվի:

Հետևանք`
Գրառումը save անելը պահպանում է ինտերնետ կապը:

Սահմանում հինգերորդ`
Հեռախոսը կզանգահարի հենց այն պահին, երբ տանն էլ ոչ ոք չկա, իսկ դուք լողանում եք:

Հետևանք`
Տանը մենակ ժամանակ լողանալը հեռախոսին ստիպում է զանգել:

(երևի թե շարունակելի)

Ռուֆուս
06.06.2008, 23:22
Սահմանում առաջին`
Այն ֆիլմը, որ ցանկանում եք դիտել, ու դիսկը տեղադրում եք DVD նվագարկիչում, անպայման գտնվում է հակառակ կողմում:

(երևի թե շարունակելի)

Լոլ, էս մեկը լրիվ իմ մասին ա..... :D

Անպայման, շարունակի, սկիզբը խոստումնալից էր...... :)

Ուխ, Նյութից առաջ ընկա ;)

Երկնային
06.06.2008, 23:52
Հոգնեցի…
ուզում եմ ուրիշ տարի, ուրիշ օր, ուրիշ ժամ…
էն «անգիր» արած նույն արտահայտությունն էլ զզվացրեց… մարդիկ երբեք չեն փոխվի…

բոլորի հետ կռվեմ ու գնամ իմ «աշխարհ»…
կամ էլ առանց կռվելու…
ուղղակի գնամ… :think

Երկնային
07.06.2008, 00:18
Ուխ, Նյութից առաջ ընկա ;)


Սահմանում երրորդ`
(Dial-up-ից օգտվողների համար)
Կապը կտրվում է հենց այն պահին, երբ մի երկա~ր գրառում էիք կատարել ու փորձում էիք այն տեղադրել որևէ ֆորումում:


այ էս մասն էր լրիվ իմ մասին… :)

հա, ու դրա շարունակությունը կա.
երբ որ կապդ գցում ա, իսկ դու չգիտես դեռ ու ԱյՍիՔյու-ով դեռ կես ժամ գրում-գրում ես, ուղարկում-ուղարկում ես…ջղայնանաում ես, որ քեզ չեն պատասխանաում… «ալյո», «սռե՞ղ ես», «ու՞ր կորար» ես գրում…
ու վերջում էլ պարզվում ա, որ ոչ ինքն էր քո գրածները ստացել, ոչ դու` իրա… :D

Empty`Tears
08.06.2008, 09:44
Օր.. ինչպես մնացած օրերը այնպես էլ սա կանցնի ու կգա հաջորդը՝կիրակի..
Նստած լսում եմ մի երաժշտություն, այն, որը միայն քեզ է հիշեցնում...
Հիմա երևի պարում ես ուրախանում, իսկ ես..ես մտածում միայն թե չտեսնես ոչ ոքի, քո աչքին ոչ ոք չերևա...տեսնես կանցնեմ մտքովդ...
Ամեն ինչ կարելի է ասել չկար, բայց այն օրը մի ուղիղ անկյան պես վերադարձավ, բայց հավատ չէի ուզում...
Գիտես..միշտ քեզ եմ կոքիս պատկերացնում ուրիշ ոչ ոքի..., բայց դա միայն երևի արդեն դարձել է երազանք...
Ինչպես ասել եմ՝"դու մինչ մտածում ես (սակայն արդեն գիտես), ինձ մոտ ամեն ինչ կորչում է, (դա ուղղակի ինքս ինձ եմ համողում, որ այդպես է) բայց հավատա ես դեռ այստեղ եմ ու սպասում"...
Երևի թե կգա այդ ժամանակը...
Տխուր չեմ,:) ուղղակի երազում եմ այդքան մի բան...

Արամ
08.06.2008, 09:46
Օր.. ինչպես մնացած օրերը այնպես էլ սա կանցնի ու կգա հաջորդը՝կիրակի..
Նստած լսում եմ մի երաժշտություն, այն, որը միայն քեզ է հիշեցնում...
Հիմա երևի պարում ես ուրախանում, իսկ ես..ես մտածում միայն թե չտեսնես ոչ ոքի, քո աչքին ոչ ոք չերևա...տեսնես կանցնեմ մտքովդ...
Ամեն ինչ կարելի է ասել չկար, բայց այն օրը մի ուղիղ անկյան պես վերադարձավ, բայց հավատ չէի ուզում...
Գիտես..միշտ քեզ եմ կոքիս պատկերացնում ուրիշ ոչ ոքի..., բայց դա միայն երևի արդեն դարձել է երազանք...
Ինչպես ասել եմ՝"դու մինչ մտածում ես (սակայն արդեն գիտես), ինձ մոտ ամեն ինչ կորչում է, (դա ուղղակի ինքս ինձ եմ համողում, որ այդպես է) բայց հավատա ես դեռ այստեղ եմ ու սպասում"...
Երևի թե կգա այդ ժամանակը...
Տխուր չեմ,:) ուղղակի երազում եմ այդքան մի բան...

:love:love

Empty`Tears
09.06.2008, 07:09
Այսօր կիրակի...Գնացինք ծով...
Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր..
Ավազը.. սիրում եմ, սակայն ոչ մենակ, քայլում էիի մտածում, գար մայրամուտը և դու նույնպես իր հետ.. սակայն չկաս...
Կյանքը գեղեցիկ է...:) Բայց կապ չունի դեռ կարոտում եմ..:esim

Աբելյան
09.06.2008, 20:39
Տարօրինակ ոչ մի բան չկա: Մարդը ապրում ա, կյանքը շարունակվում ա իրա բնականոն ընթացքով: Տարօրինակ կլներ, եթե ընդհանրապես տարօրինակություններ չլնեին էս տարօրինակ կյանքում: Բայց սենց, ոնց որ թե ամեն ինչ նորմալ ա: Շատ բան նախօրոք վիճակված ա. օրվա անցուդարձ, տրամադրություն, դասախոսը կդնի թե չէ, ինչքան ես տանջվելու մինչև տուն հասնես, ինչ ա կատարվելու հետո, ու տենց բաներ... Շաբաթը կսկսվի շատ հանգիստ, ոնց որ թե ամեն ինչ կարգին ա, օրվա վերջում մի ախմախություն կլնի ու կփչացնի տրամադրությունդ: Քնելուց առաջ կասես՝ վատ օր էր: Մյուս օրը կհելնես, կգնաս տեղ-մեղ, տրամադրությունդ քեզ կհուշի, որ ինչ-որ բան էն չի: Մի փոքր անախորժություն կլնի, կանցնի, դու էլ կթեթևանաս, որ ամեն ինչ լավ պրծավ: Մյուս օրը թեթևացած կհելնես, կասես սաղ լավ ա: Իսկականից սաղ լավ ա, որովհետև օրդ լավ տրամադրությունով ես սկսել, լավ էլ կշարունակվի: Բայց... Օրվա վերջում մի բան կլնի, որ կհիասթափվես անցած 2 օրերից: Զզվանք ա էս ամեն ինչը: Ինքդ քեզ ատում ես: Երեկ երևի խմած ես եղել, որ լավ ա եղել տրամադրությունդ: Ուր էր նորից "խմած ըլնեիր": Ինչ ա կատարվում, պարզ չի: Ոնց որ թե շնչելու օդ էլ չկա: Պառկի քնի, երևի դրանով վերջանա ամեն ինչ: Առավոտը կզարթնես, կտենաս շնչում ես: Նորմալ ա: Բայց ոնց որ թե նորմալ չի: Մի տեսակ ուրիշ բան էիր սպասում: Անհամբեր սպասում ես շարունակությանը: Ինչ ա ըլնելու էս ամեն ինչի վերջը: Ոչ մի լավ բան: Օրվա կեսում մի փոքր ուրախության առիթ կլնի, դու էլ կուրախանաս, որ կյանքում մեկ մեկ լավ բաներ էլ են ըլնում: Անարդարությունները կօգտագործես հարմարվելու համար, իսկ ամեն մի բնականոն երևույթ ուրախանալու առիթ կլնի քո համար: Օրը կանցնի, ամեն ինչ կկարգավորվի, մյուս օրը կհելնես, կասես. "էսօր սաղ լավ կլնի": Սաղ լավ կլնի, բայց վատ բաներից ապահովագրված չես: Բա որ էտ օրն էլ մի վատ բան եղավ: Ու տենց, վատ բանի կսպասես, բայց էտ վատ բանը չի գա: Ոչինչ, համբերի մինչև շաբաթվա վերջ: Եթե չեկավ, մյուս շաբաթ էլ սպասի: Ու տենց սպասելով էլ ապրի: Բայց թե սպասելուց օգուտ չկա, նենց որ քո համար ապրի: Մեկ ա կյանքը ախմախություն ա: Չես ջոգում քեզնից ինչ ա ուզում: Ոչ մի բանի մասին մի մտածի, այլ ուղղակի քո համար ապրի. լավ բան ա ըլնելու, թող ըլնի, վատ բան ա ըլնելու, մեկ ա չես կարա դեմն առնես: Քեզ համբերություն: Մի օր սաղ լավ կլնի: Ու վերջում հիշի՝ աստղերը հուշում են, իսկ կյանքը պարտադրում ա:

Ռուֆուս
09.06.2008, 23:38
Ինձ միշտ մեր տնօրենը ասում է, որ վատ հաճախորդների հետ շատ փափուկ ու քաղաքավարի եմ խոսում..... Դե ուրիշ կերպ չեմ կարող խոսել, ինչքան էլ դիմացինս մեղավոր լինի ու իր մեղքը իմ վրա գցի, չեմ կարող մունաթով խոսել, չեմ կարող իրեն մեղադրել, չեմ կարող քաղաքավարության չափերը անցնել.....

Այսօր ջղայնացած էի, առավոտվանից ինձ նյարդայնացնում էին ու բացասական էներգիան անընդհատ կուտակվում էր մեջս..... Զանգեց հաճախորդներից մեկը, որի նախագիծը ժամկետներից բավականին հետ էր ընկել միայն իմ պատճառով.... Վերցնում եմ հեռախոսը, հաճախորդը սկսում է իմ վրա գոռգոռալ.... Խորը շունչ եմ քաշում ու ինչքան նեղվածութուն կար իմ մեջ թափում եմ խեղճի գլխին.... Կախում եմ հեռախոսը ու հանկարծ տեսնում եմ տնօրենի այլայլված հայացքը.... Մտքովս մի բան է անցնում, ֆսյո վերջս եկավ, հիմա ինձ կլարեն..... Կատաղած դեմքով մոտենում է ինձ, բռնում է ձեռքս ու սկսում է թափահարել.... "Ապրես, ինչքան էլ դու մեղավոր լինես, միշտ ուրիշներին մեղադրել քո սխալների մեջ: Հայաստանում միայն այս ձևով ես կարող աշխատել, թե չէ գլխիդ կնստեն...."

Ինչ ասեմ, կամաց կամաց սկսում եմ սովորել :)

unknown
10.06.2008, 13:19
Վաղը քննության եմ::oՆենց եմ վախում կարծես ոչ մի բան չգիտեմ,բայց այս 8 օրը ամբողջ ժամանակ պարապում էի::8Իսկ եթե չստանամ՞,չե՜ չեմ ուզում անգամ մտածել այդ մասին,եթե ես այսքան սովորել եմ ու չստանամ,իրանք գան ստանան,ես ինձ չեմ ների::(Բայց նենց եմ վախեմում,կարծես վաղը ինձ պետքա կախեն::cry2Մարմնովս մի տեսակ դողա անցնում մտածելուց որ քննությունս…:(Չե,հաստատ կստանամ::)Ինչ անկապա ամեն ինչ::(Երբեք չէի մտածում որ ես կարողա քննությունից վախենամ,բայց…:thinkԷ՜.լավ գնամ մի քիչ էլ պարապեմ::8

Bulbul
10.06.2008, 13:40
Հեչ նկատել եք, ով ենք եղել ու ինչ ենք դարձել:think, մի պարզ օրինակ երեկ մարշուտկում ինձ ստիպեց մտածել. թե ով եմ հիմա դառել
…Երկու խոզանման կանայք հագնված ինչպես փողոցային ծախու իսկ նրանց կողքին իրենց երեխաներն են ստած, հավանաբար կանայք քույրեր են ու բամբասում են, դժգոդում, փսփսում անվերջ: Երեխան, որը մոտ 5 տարեկան հրաշք աղջնակ եր կանչում է, մա՛մ, մա՛մ, մա՛մ, բայց լսող չկա, քաշում է նրա ձեռքից շորից, բայց քրոջ պատմածը մոր համար շաատ հետաքրքիր է, բա որ մի փսփսոց չլսի
մա՛մ, մա՛մ
Դե ասա ինչ է
Հիմա ծիածան կա՞ երկնքում…

Արամ
10.06.2008, 14:03
Հեչ նկատել եք, ով ենք եղել ու ինչ ենք դարձել:think, մի պարզ օրինակ երեկ մարշուտկում ինձ ստիպեց մտածել. թե ով եմ հիմա դառել
…Երկու խոզանման կանայք հագնված ինչպես փողոցային ծախու իսկ նրանց կողքին իրենց երեխաներն են ստած, հավանաբար կանայք քույրեր են ու բամբասում են, դժգոդում, փսփսում անվերջ: Երեխան, որը մոտ 5 տարեկան հրաշք աղջնակ եր կանչում է, մա՛մ, մա՛մ, մա՛մ, բայց լսող չկա, քաշում է նրա ձեռքից շորից, բայց քրոջ պատմածը մոր համար շաատ հետաքրքիր է, բա որ մի փսփսոց չլսի
մա՛մ, մա՛մ
Դե ասա ինչ է
Հիմա ծիածան կա՞ երկնքում…

Ծիածան կա երկնքում ուղղակի այն ուրիշ գույներով է վառվում

impression
10.06.2008, 14:50
Դու ճիշտ ես, դու էլ ես ճիշտ, մենակ թե երկուսդ էլ սիրեք ինձ, երկուսդ էլ մտածեք, որ ես լա՜վն եմ...
"Դե հա, լա՜վն ես, լա՜վը....",- մրթմրթաց Սողոմոն Իմաստունն ու մի քանի անհանգիստ պտույտ տալով սեփական առանցքի շուրջը՝ շարունակեց իր դարավոր խռմփոցը:

impression
10.06.2008, 21:00
ԳՈՌՈՒԿԻՍ

Գիտես, դու ինձ դարձնում ես բարի,
Նույնիսկ չարի դեմ ամբողջ աշխարհի....... :)

Goga
11.06.2008, 13:09
Ատում եմ պահը հրաժեշտի…երբ սեփական արցունքներն անգամ չես կարող կապկպել, թաքցնել նրանից ու ժպտաս փոքր-ինչ:( :cry
Բարի ծառայություն քեզ, ի՛մ զինվոր…բարի ճանապարհ…

Janita Hero
11.06.2008, 14:19
Թե ինչի ես իրան տենց էլ չսիրեցի՝ չեմ հասկանում, երևի նրանից ա , որ մեջքով ենք իրար նստում ու ինքը ինձ փորձում ա վերահսկել ամեն ժամանակ ու առիթ բաց չի թողում, որ չնայի, թե ինչ ա էկրանիս վրա կատարվում, օֆ օֆ աման աման եսիմ եսիմ էէէէէէէ՜ :think

Dayana
11.06.2008, 14:24
Թե ինչի ես իրան տենց էլ չսիրեցի՝ չեմ հասկանում, երևի նրանից ա , որ մեջքով ենք իրար նստում ու ինքը ինձ փորձում ա վերահսկել ամեն ժամանակ ու առիթ բաց չի թողում, որ չնայի, թե ինչ ա էկրանիս վրա կատարվում, օֆ օֆ աման աման եսիմ եսիմ էէէէէէէ՜ :think

Այ էդ Եհովայի Վկաներին չեմ սիրում, որ աշխատում են որպես ականջ։ Թե ասա գնա գործ արա :angry

Հ.Գ. Դրան ես էլ չէի սիրում էն ժամանակ :(

ivy
12.06.2008, 01:17
Հետդ խոսում էի ու մի պատմություն հիշեցի:
Հեռուստատեսությամբ եմ տեսել այդ մանրապատումը, երբ շատ փոքր էի, բայց մինչ հիմա լավ հիշում եմ:
Երիտասարդ տղամարդը գլխիկոր նստած է բժշկի սենյակում: Տխուր է: Ասում է, թե ինչքան միայնակ է, ու որ իրեն ոչինչ չի ուրախացնում. անվերջ թախիծ է հոգում:
Բժիշկը բացատրում է, որ իհարկե կան բաներ, որոնք կարող են դրականորեն ազդել նրա տրամադրության վրա: Երիտասարդը միայն ճոճում է գլուխը. ոչինչ չի կարող վերացնել իր հոգու ունայնությունը, ու իր տրամադրությունը միշտ էլ նույնն է մնալու:
Բժիշկը շարունակում է ոգևորված բացատրել, որ կյանքում այնքան գույներ կան, որ ամեն մի մանրուք անգամ կարող է լուսավորել մարդուն:
- Այ, օրինակ` կրկեսը,- ասում է նա,- փորձե՞լ եք կրկես գնալ: Թվում է` ինչպիսի զավեշտալի բան եմ ասում, բայց, հավատացեք, օգնում է:
Երիտասարդը լուռ ժպտում է:
- Չէ, ես լուրջ եմ ասում, գնացեք կրկես: Այնտեղ մի հրաշալի ծաղրածու կա, ուղղակի լավատեսության մարմնացում, նրանից լույս է ճառագում, անհնար է, որ չազդի ձեր տրամադրության վրա: Անպայման պիտի գնաք ու տեսնեք այն գեղեցիկը, որը նա ցույց է տալիս աշխարհին. հրաշալի, հոյակապ ծաղրածու է:
Երիտասարդը հոգոց է հանում.
- Այդ ծաղրածուն ես եմ...

Empty`Tears
12.06.2008, 05:29
Անկախ ինձանից տրամադրությունս ընկավ, ինչպես միշտ..
Դասից եկա.. մի տեսակ էիի, չգիտեմ ինչն էր պատճառը , երևի այն, որ մի ինչ որ բան լսելուց հետո մեջս մի բան փոխվեց...(սակայն եթե այդպես լիներ, ապա դա պետք է, որ երեկվանից լիներ)...
Չէ իսկապես անտարբեր եմ, կամ էլ ուղղակի փորձում եմ այդպիսին երևալ...
Գիտեմ, որ էլ չեմ խոսի, ու միշտ կհիշեմ այդ վերջին քո ասած նախադասությունը՝ "....."
Սիրել եմ մի բան, որ իմը չէր..
Նրան ում չեմ ճանաչել, ու անգամ չէի ծգտում դրան հասնել..
Հավատա որքան դու չգիտես, կամ թե ուղղակի իմ մի կողմն ես տեսել, այքան էլ ես քո մեջ մի կերպար եմ տեսել, որն ուղղակի արտահայտում էր լոկ արտաքին...

impression
12.06.2008, 08:31
Հոգնել եմ ընկերական, եղբայրական, մարդասիրական, կեղծավոր-գունազարդ-կարեկցական, ես-քեզ-սիրում-եմ-դրա-համար-եմ-սենց-անում, ձանձրույթից դրդված ու այլ ապտակներից: Հոգնել եմ ինձ սիրող ու չսիրող, սիրահարված ու զզվող, հասկացող, հասկանալ ձևացող, հասկանալ թվացող ու չհասկացող մարդկանցից:
Երևի թե մի հատ մե՜ծ փափուկ խաղալիք գնեմ, գոնե դա հոգիս քչփորելուց վրաս խազեր չի թողնի, ապտակներն էլ երևի չցավեցնեն...

Երկնային
12.06.2008, 13:44
Ու նորից արև, բայց ես էլ արև չեմ… կամ էլ… լավ, մի քիչ եմ արև… :oy

Ու նորից ժպիտ...
էնքան են ժպիտիցս գողացել, մի քիչ ա մնացել ինքս ինձ ժպտալու համար… բայց էդ ոչինչ… :)
տեսնես ինչքա՞ն ժամանակի կհերիքացնեն ժպիտներս… :8
տեսնես ժպիտները լիցքավորել ո՞նց կարելի կլինի, որ չվերջանան, մեկ էլ տեսար`պետք եղավ…

իսկ հիմա…
հիմա ժպտում եմ…
ինքս ինձ… ու… չէ, հիմա մենակ ինձ… :)

Empty`Tears
14.06.2008, 04:29
Կյանք, երևի բոլոի մոտ այսպես է ասված՝ ծնվել ենք, մեզ կյանք են տվել, իսկ մենք շարունակենք գոյատևել երկրի երեսին...
Սիրում եմ կյանքը ու փորձում եմ տեսնել նրա բոլոր լավ կողմերը, սակայն որքան մարդ աշխատի այն վատը միշտ կա: Ամեն անգամ սխալներ գործելով միշտ մեղադրում ես հենց իրեն՝կյանքին, այո ինչ՞ու հենց էսպես պետք է լիներ, ինչ՞ու հենց իմ հետ, միթե՞արարքներս գնահատող չկա, երևի թե կան, բայց չգիտեմ ինչու չեմ զգում նրանց ներկայությունը:
Մենք կարող էինք ապրել նաև ուրիշ կյանքով:
Երևի բոլոը կարծում են թե այնքան ուրախ եմ, սակայն այդ ժպիտնու ուրախությունը դեռ երջանկության չափանիշ չէ...
Կարող եմ ժատ երկար մտածել, գրել, սակայն ուղղակի խոսքեր են, պետք է ավելի շատ գործել ու միշտ ասել.
- Շնորհակալ եմ քեզ Աստված, որ ինձ կյանք ես տվել, իսկ ես իմ ներկայությամբ և արարքներով այնպես կանեմ, որ կյանքն էլ ինձ շնորհակալություն ասի...

Ծիծաղը դեռ երջանկության չափանիշ չէ...

unknown
15.06.2008, 10:33
Եսօր հանկարծ հասկացա մի բան,:oոր ես այլևս էլ նույնը չեմ լինի ու որ դրա պատճառը ԴՈՒ ես:Ինչի են ժամանակ դու միանգամից ինձ չասացիր…:(Չե դու ոնց կարող էիր տենց նվաստանալ իմ մոտ,ինչ կասեին մյուսները,բա քո Լավ ընկերներըորոնք միշտ քո լավն են ցանկանում::DԷ՜հ,ինչի քեզ հիշեցի չգիտեմ էլ,երևի քո մասին զրույցը ստիպեց հիշել քեզ::)

Belle
15.06.2008, 19:56
Շրջանակի մեջ եմ վերցնում հարցաշարի 52-րդ հարցը… Սկզբից սկսում եմ թերթել սովորաշս, գոհ ժպտում եմ ու դժգոհ շարունակում պարապել.. Կարդում եմ հարցի առաջին նախադասությունը, հաջորդը ու թլի մեկը… զգում եմ որ ոչինչ չհիշեցի.. ներից եմ կարդում… մի անգամ էլ.. չէ.. չեղավ.. սուրճ է պետք .. հետն էլ .. հանգստանում եմ.. նորից վերցնում եմ տետրս.. կարդում եմ, օօ, լավ է, առաջ է գնում .. Վա~յ, էս երեխեքը ինչի են էսքան բարձր խոսում... Ականջիս հասնում են ինձ կանչող ձայներ, իսկ ես կարծես չեմ լսում.. շարունակում եմ… մեկ էլ անհոգ քրքրիջով ներս է վազում մի աղջնակ..
- Հե~~մ, հավալա չե՞՞ս խաղում..
- Եխեխե~~~ք, դուք վերջն եք… ի՞նչ հավալա.. ի՞նչ խաղալ.. ես ձեզ հետ հավալա պիտի՞՞ խաղամ.. ես ո՞՞ր օրվա հավալա խաղացողն եմ…
- Արի~~, Ա~~ստղ, Հերմինեն հավալա խաղալ չգիտի..
Նորից լռություն է.. կարդում եմ.. ու ժպտում`` բայց կարելի էր խաղալ..

Երկնային
15.06.2008, 22:37
Հեռախոսի զանգ, ու ինչ որ մեկը կասի…

- Բայև… Նայի ինց սիյուն կոսիկներ ա մաման այել… կայմիյ… կայմիյը իմ սիյած գույնն ա, հիսում ես, չէ՞…
Զգում եմ, թե ինչպես ա ցույց տալիս հեռախոսով իր կարմիր կոշիկները, ու թիթիզավարի շորիկի փեշից բռնած էն կողմ, էս կողմ պտտվում… Ու լույս ա տարածվում մտքումս, սրտումս, հոգումս, աչքերումս… ժպիտ… :)
- Շատ սիրուն են, շորիկիդ հետ էլ շատ ա սազում, արևս… :)
- Ես սիյում եմ քեզ,– կասի այդ փոքրիկի անմեղ ձայնը` էնքան քաղցրիկ ու անուշ, որ կուզենաս գրկել ու բաց չթողել…
- Ես էլ քեզ…
- Ինցքա՞ն, - կհարցնի, ոնց որ ամեն օր…
- Աշխարհի, ամպերի, աստղերի չափ… :)
- Իսկ ես… իսկ ես… Երբ դու գնում ես, օդս չի հեյիքում, դու իմ օդն ես…
…ու արցունքներ, լիքը արցունքներ են գնում… :noti
- Ինչ էլ շատ ա… վույ աման… :oy
- Ինձ չմոյանաս, լա՞վ - կասի վերջում… ու կավելացնի, - Դե լավ, գնացի խաղալու, քույիկս կուկուները շայել ա…
Ու անուշիկ կպաչի հեռախոսով… ու դրանից այն կողմ կյանք չկա… կյանքը այդ փոքրիկի աչուկներում է ու ժպիտում… :love

«Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ… չեմ մոռանա», -կմտածեմ ես` լսելով, թե ոնց ա հեռախոսը բռնած հյուրասենյակից վազում խոհանոց, որ մամային ուրախ-ուրախ ասի.
- Իմ Այուսիկի հետ էի խոսում…
ու հեռախոսն անջատի…

վաղն էլ կզանգես… ես կսպասեմ… :oy

Janita Hero
16.06.2008, 15:16
Մի քիչ
Շա՜տ քիչ
Մի պուճուր
ընդհամենը աննշան ջանք էր կամ է պետք երջանիկ լինլու, երջանկացնելու համար:
Պետք չէ:nono
Չի խրախուսվում:aaa
Ու անտանելի է :cry2
ինչը?:esim
պարտվելը ու «չեմ կարող» ասելը::this/դա բոլորն էլ կարող են ասել:aha/
Կամ գուցե հե?շտ ա էդպես ասելը, ով իմանա:think

Է՜Խ տատս կասեր,-«հա ասեմ քրտնեմ, չէ ասեմ՝ պրծնեմ»……
Մարդի՝կ, եկեք ջանք անենք իրար երջանկացնելու, ավելին՝ ջանք չխնայենք:
Ես խոստանում եմ, կանեմ:ahaու հիմա էլ էդպես եմ անում:secret
:victory:

Աբելյան
16.06.2008, 18:05
:sulel
տենաս ինչ ա նախապատրաստել կյանքը՝ վաղը գլխիս բերելու համար :think
Կամ երևի հենց էսօր :think
Կամ երևի մի 2 օրից;
Բայց թե սենց երկար չի կարա շարունակվի: Մի քանի օր ա՝ ոչ մի ախմախ բան չի կատարվում: Մի քանի օր ամեն ինչ ոնց որ թե լուռ ա:
Լռությունը քնելու համար չի՛: Զգաստանալու համար ա: Քնել չի կարելի: Նախապատրաստվել ա պետք: :goblin

Ռուֆուս
17.06.2008, 23:24
Արդեն 50 ժամ է չեմ ծխել.... Հոտառությունս ու համի զգացումս է լավացել, արդեն զգում եմ ծխախոտի գարշահոտը.... Մեկ մեկ ցանկություն է առաջանում ծխել, բայց ամեն կերպ զսպում եմ ցանկությունը: Գիտեմ, առաջին մի քանի օրն է դժվար լինելու, հետո կսովորեմ, վերջիվերջո, Քաղաքացու, Երվանդի, Գալաթեայի չափ էլ չկամ? :)

Կդիմանամ :hands

impression
17.06.2008, 23:46
Կներեք, ես էսօր չափից դուրս ցինիկ եմ, հայկական հեռուստատեսության ծրագրերի ֆանատներին խնդրում եմ չկարդալ :)

Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը

Բանալ իրականություն` չորս գործողությամբ

(սերիա 567)

(խնդրվում է ուղղակի խոսքը կարդալ առանց որևէ էմոցիայի` ֆուլ տպավորության համար)

Գործող անձինք`

Մայր
Հայր
Որդի` նախկին բանակային, ապագա կոշկակար
Որդու ընկերուհի` հետագայում կին, ապագա մայր
Շատախոս հարևան

Գործողություն առաջին

Նստած են մարդ ու կին խոհանոցում, զրից են անում, մեկ էլ դուռը շրխկալեն բաց ա լինում ու ներս ա ընկնում իրենց թառլան Բալեն: Բանակից, նոր-նոր, թարմ-թարմ: Մերը վեր ա թռչում.
-բալես, ինչ լավ արեցիր եկար, մենք էլ ասում ենք ուր ա մեր բալեն էս երկու տարիա:
-հա մամա ջան, բանակում էի:
Հայրը`
-շան տղա, բանակումն էիր, մի բերան ասեիր:
-դե պապ ջան, ներող, հորոխպեր:
Մայրը`
-դե լավ, եկել` եկել ես, վեր կաց հաց կեր ու ամուսնացի:
-մամ ջան, դու լրիվ իմ մտքերն ես կարդում:
Մայր ու որդի խանդաղատանքով նայում են իրար:
Ներս ա գալիս հարևանը:
-վայ էս հո մեր բալեն ա: բարև բալա ջան:
-բարև, Հոռոմսիմ մորքուր:
-արի մի պռոշտի անեմ, կարոտել եմ,-թևքով բերանը սրբելով վրա է բերում Հոռոմսիմը:
-չէ, ես ընկերուհի ունեմ:
-ու՞ր ա,- բացականչում են հայրն ու մայրը:
-դե էնա գնանք ուզելու, կիմանանք ուր ա,- VIP տեսքով ասում է տղան:
Ու չնայած գործողությունները տեղի են ունենում գիշերվա երեքին, մեր հերոսները, Հոռոմսիմն էլ հետները, գնում են աղջիկ ուզելու:

Գործողություն երկրորդ

Մեքենայի մեջ մի կերպ խցկվել են, մեքենան զապ ա բնականաբար (դա տրամադրում է նկարահանող խումբը, լրիվ անվճար):
-Այ տղա, դե ճամփեն ասա,-հարսին տեսնելու անհամբերությունից վառվելով` ասում է հայրը:
-մի րոպե այ հեր, սպասի տեսնեմ հեռախոսիս մեջ ով կա, նրա հետ էլ կամուսնանամ:
Զանգում է
-աՅլո՞՞՞՞, մաՅրա՞՞՞՞՞մ, բաաաաաաարձզզզ, մայրամին կարելիա՞՞՞՞՞: մաՅրա՞՞՞մ, բարև մայրամ ջան, էսի պողոսիկն ա, հա, քրոջդ զուգահեռ դասարանից, ոնց չես հիշում, ինձի Չմո էին ասում: հա~, չմոն ա, ոնց ես մայրամ ջան: լսի ասում եմ, չամուսնանա՞նք:
Հայրը, մայրն ու Հոռոմսիմ մորքուրը շունչները պահած սպասում են պատասխանին;

Գործողություն երրորդ

Հարսանիք, տաշի~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~


Գործողություն չորրորդ

Հարսն ու փեսան վերջապես առանձնացել են, փեսան չտեսի նման ընկել է հարսի վրա:
Հարս`
-Էս ի՞նչ ա:
Փեսա`
-Որ ասեմ հորս սոտվին, կհավատա՞ս:
-չէ…
-ճիշտն էլ դու կանես, մեռնեմ քո բիթի ջանին, Հոռոմսիմ մորքուրինն ա


Happy end

Մելիք
18.06.2008, 00:49
Լիլ վերջն էր:D

Գալաթեա
18.06.2008, 00:53
Վերջը մորթիչ էր :D :D :D

ivy
18.06.2008, 04:09
Համակարգչիս էկրանից բացի այլ էկրանների հազվադեպ եմ նայում, սակայն ամեն նման սակավաթիվ դեպքից հետո տեսածս լավ հիշում եմ: Նույնիսկ հիշում եմ, թե երբ ու ինչպես եմ տեսել: Պրագայից թռչում էի Փարիզ, ճանապարհը կարճ էր, ու ինքնաթիռի էկրանին տեսածս էլ երկար չէր, բայց ահագին տպավորիչ էր: Փոքրիկ ֆիլմերի շարքեր էին ցուցադրում, պատմում եմ նրանցից մեկը:

Սրճարանում նստած է միջին տարիքի մի տղամարդ: Լուռ ու ոչինչ չասող դեմքով խմում է իր սուրճը: Նրանից քիչ հեռու նստած է մի երիտասարդ աղջիկ ու արագ թերթում է ինչ-որ թղթեր, կարդում, մտածում, նորից կարդում, հետո փակում աչքերը: Քիչ անց աղջիկը վեր է կենում տեղից, վերցնում իր թղթերը ու մոտենում տղամարդուն:
- Ներեցեք, ես թատերական քոլեջի ուսանողուհի եմ, եթե ժամանակ ունեք, չե՞ք օգնի փորձել դերս: Տեսարանի համար ինձ զուգընկեր է պետք:
-Խնդրեմ,- ասում է տղամարդը:
Աղջիկը տեղավորվում է տղամարդու դիմացի աթոռին ու սկսում բացատրել.
- Սիրային պատմություն է, շատ բանալ: Պետք է քննությանս համար: Կինը ասում է , որ հեռանում է, տղամարդը լսում է նրան, հետո բաժանվում են: Ահա ձեր դերը: Սկսենք:
Ամեն մեկը վերցնում է իր բաժին թուղթը ու սկսում են:
- Ժակ, ես հեռանում եմ քեզնից:
- Ի՞նչ,- ասում է տղամարդը` թղթի վրայից կարդալով իր դերը:
- Ամեն ինչ վերջացած է, հեռանում եմ...
- Ես չեմ հասկանում:
- Սկզբում չէի ուզում խոստավանել ինքս ինձ, բայց հիմա պարզ է` սերն անցել է,- ասում է աղջիկը տրագիկ ձայնով:
Տղամարդը նայում է իր թղթին:
- Այստեղ դուք լուռ եք մնում, հետո ես վեր եմ կենում և ասում եմ... Խնդրում եմ չատես ինձ: Ու գնում եմ զուգարան` ինձ կարգի բերելու: Հետո վերադառնում եմ ու ասում` դե ինչ, պիտի գնամ արդեն, լավ մնա...
Տղամարդը գլխով է անում:
- Հըն, ո՞նց էր, մի հատ էլ փորձե՞նք,- ոգևորված շարունակում է աղջիկը:
- Փորձենք,- ասում է տղամարդը:
Ու նորից սկսում են: Աղջիկը ընդունում է իր վշտալից տեսքը, տղամարդու դեմքը սովորականի նման ոչինչ չի արտահայտում:
- Ժակ, ես հեռանում եմ քեզնից:
- Ի՞նչ:
- Ամեն ինչ վերջացած է, հեռանում եմ...
- Ես չեմ հասկանում:
- Սկզբում չէի ուզում խոստավանել ինքս ինձ, բայց հիմա պարզ է` սերն անցել է,- ասում է աղջիկը տրագիկ ձայնով:
Տղամարդը նայում է իր սուրճի բածակին:
- Խնդրում եմ չատես ինձ: Դե էստեղ վեր եմ կենում, գնում եմ զուգարան, գալիս եմ ու հետո... դե ինչ, պիտի գնամ արդեն, լավ մնա... ու հեռանում եմ: Լա՞վ է ստացվում, ի՞նչ կածիքի եք:
- Ինձ թվում է, արժե այլ կերպ փորձել,- հանգիստ ասում է տղամարդը,- Դուք շատ անբնական տխուր եք:
- Բայց չէ՞ որ լքում եմ ընկերոջս:
- Այո, բայց ժպիտով փորձեք, ավելի բնական կլինի: Դուք հուզված եք... ու ժպտում եք:
- Լավ...
Աղջիկը կախում է գլուխը, փորձում է հասկանալ իրավիճակը: Հետո բարձրացնում է դեմքը, որի վրա հուզախառն, հիմար ժպիտ է:
- Ժակ, ես հեռանում եմ քեզնից,- ասում է արագ շնչելով ու համարյա ծիծաղելով:
- Ի՞նչ:
- Ամեն ինչ վերջացած է, հեռանում եմ... ,- ժպիտը համարյա հիսթերիկ է դառնում:
- Ես չեմ հասկանում:
- Սկզբում չէի ուզում խոստավանել ինքս ինձ, բայց հիմա պարզ է` սերն անցել է, - ասում աղջիկը այնպես, որ այս անգամ արդեն հավատում ես նրա խաղին:
Տղամարդը լուռ է:
- Խնդրում եմ չատես ինձ,- աղջիկը վեր է կենում տեղից, աչքերն արդեն իսկապես լցված են, ժպիտը ծամածռված է...
Տղամարդը նայում է ուղիղ նրա աչքերի մեջ:
- Շատ շնորհակալ եմ, - ասում է հուզված ուսանողուհին,- ... անչափ:
Աղջիկը վերցնում է թղթերն ու հեռանում է սրճարանից: Տղամարդը շարունակում է ըմպել իր սուրճը: Զուգարանից դուրս է գալիս թաց աչքերով մի կին, մոտենում տղամարդուն ու ասում.
- Դե ինչ, պիտի գնամ արդեն, լավ մնա...

Բարեկամ
18.06.2008, 06:00
Այվ, շատ լավն էր, ապրես, որ չես ալարել, դրել ես, ափսոս վարկանիշ չկարողացա տալ:
Նենց լավն էր, որ մեկնաբանությունը միայն կփչացնի :)


Օֆթոպ. ինչի՞ չես երևում, գիտես, որ բան պետք ա հարցնեի :acute

Frigid-
18.06.2008, 10:59
Կներեք, ես էսօր չափից դուրս ցինիկ եմ, հայկական հեռուստատեսության ծրագրերի ֆանատներին խնդրում եմ չկարդալ :)

Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը

Բանալ իրականություն` չորս գործողությամբ


Լիլ,,, աչքիս դու չաղ հարսանիքի վերջին ռեֆռեշ արած սերիաները չես նայել,,, էնտեղ կա հինգերորդ գործողություն, որ երկրորդի ու երրորդի արանքնա. Պողոսիկը, մինչև Մայրամիկը, տունդարձի ճանապարհին մի հատ նագլի աղջկայա բարևած լինում (ով, որպես կանոն, դերասանա լինում) ու միայն նրա հետ այդ լուրջ հարաբերությունների վերջը տալուց հետո է զանգում Մայրամին ;)

Janita Hero
18.06.2008, 11:41
Ուժեղ քամին դիմացի բարձրահարկի երկրորդ հարկից պոկեց պարանից կախված դեղին մեծ սրբիչն ու գցեց ներքև… Ես էլ նայում եմ պատուհանից ու ասեմ բավական անհանգստացած սրբիչի ճակատագրով……:think
Ու գալիս ա երևի մի 6-7 տարեկան տղա, ուշադիր նայում ա էտ սրբիչին, հետո նայում ա վերև, հետո նորից սրբիչին, հետո նորից վերև… ու գնում ա/ի դեպ ինքն էտ շենքից ա/…
Քիչ անց գալիս են 3 թիթիզ աղջնակներ համարյա նույն տղայի տարիքի, նայում են սրբիչին, մեկն անհանգստացած կռանում ա ու ուսումնասիրում ա սրբիչը:D տեղը չբերելով բարձրանում ինչ-որ բան ա ասում ընկերուհիներին ու որոշում են միասին գոռալ իրենց մամաներին:yahoo ու գնա՜ց «ՄԱԱԱԱԱԱ մԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜՜՜՜՜» ամբողջ բակով մեկ:D
Դուրս են գալիս երեքի մայրերն էլ:roll ու ի վերջո գտնում է սրբիչատեր մայրը:pardon
Ամենախոխմն եմ ուզում ասել՝ են տղան ու են հետաքրքրասեր աղջիկը քույր ու եղբայր էին :lolոնց քիչ հետո պարզվեց, երբ մայրը կանչեց տուն…

Իսկ հիմա էն, ինչ հասկացա.
երեխա են չէ՞, բայց հիմիկվանից երևում ա որ հասարակության անխախտ շղթայի տրամաբանական շարունակողներն են, որ տղան պիտի տենց բաներից հեռու մնա, անգամ եթե դա իրենն ա, իսկ աղջիկը լուծի բոլոր հարցերը իր կարեցածի շրջանակներում ու ի վերջո ևս մի անգամ կապացուցվի, որ կինն ավելի հետաքրքրասեր ու կարևոր էակ ա/սոցիալականում հարց լուծող/.

ՀԳ. տղեք նեղանալ չլնի:victory:

Razluka
18.06.2008, 16:44
Անձրև... թախիծ, փշրված հույզերի հանգրվան, վիրավոր սրտերի սփոփանք... միալար, անաղմուկ, սառը, գորշ: Անձրև... բերկրանք, սիրո տարերք, պապակած սրտերի հովանք, կենարար աղբյուր... շռնդալից, ամպագորգոռ, արևաշող ու ծիածանափայլ: Անձրև, բնության տարերք, որն այդքան տարբեր է: Տարբեր են նաև այն մարդիկ, ովքեր սիրում են անձրևը: Սիրում են նրա հեծկլտանքի նմանվող ջութակի ելևէջները, աղի արցունքներ հիշեցնող ու այտերին մարող սառը արցունքները: ... սիրում են գարունան անձերը, որը զարթոնք է ավետում, նոր կյանք է ալիս ամենքին ու ամեն ինչին: Սիրում եմ քեզ անձրև: Սիրում եմ, երբ իմ տխրադալուկ հոգին մենակ չես թողնում, երբ իմ ունայն էությունը լցնում ես քեզնով: Սիրում եմ քայել քո տաք ու գուրգուրվող կաթիլների տակ... Արի անձրև,կարոտել եմ քեզ...:|

Երկնային
18.06.2008, 17:25
իսկ նա նայում էր հեռուն` աչքերը փակ…
զգում էր քամին` այնքան տաք, այնքան մոտիկ ու հեռու… ուզում էր գրկել, բայց փախչում էր իրենից…
լույս էր տեսնում… քնքուշ համբուրում…

լսում էր իր երգը. նա միշտ երգում էր ինչ-որ մեկի համար, որ չէր լսի այն…
ու թռչում էր… այնտեղ, ուր լավ էր իրեն զգում…

իսկ նա ուրիշ էր…
կարդում էր ինչ-որ մեկի մտքերը… տեսնում էր հայացքը…
զգում`սիրտը, գրկում`հոգին… նրա, ում անունը նույնիսկ չէր հիշում… արդեն չէր հիշում…

նայում էր երկնքին…
ժպտում էր, առանց հասկանալու, որ իր վերջին ժպիտն է լինելու…
ինչ-որ բան թռչում էր օդում… ու դանդաղ հեռվանում…
իսկ նա դեռ չգիտեր… չգիտեր, որ դա իր հոգին է` լուսավոր ու գեղեցիկ…

հոգիդ հիմա ազատ է… դու կաս… դու կլինես…
մի օր դու կլինես այնտեղ, որտեղ պետք է որ լինես…
դու կլինես…

:)

Երկնային
19.06.2008, 00:10
Ծովը փոթորկել էր, ու բազում ծովային աստղեր էր նետել ափ…
Մի պատանի վազվզում էր ափով ու ծովային աստղերը բարձրացնելով` նետում էր ծովը…
- Այդ ի՞նչ ես անում,- հարցրեց մյուսը…
- Ես կփրկեմ նրանց… առանց ջրի նրանք կմահանան…
- Բայց այստեղ հազարավոր ծովային աստղեր կան, դու չես կարող բոլորին փրկել…արարքդ անիմաստ է… դու չես կարող շատ բան փոխել…
- Ես կփոխեմ շատ բան այս աստղի համար,- ասաց տղան` բարձրացնելով ծովային աստղերից ևս մեկը ու նետելով այն ծովը…

dvgray
19.06.2008, 05:27
Ինչքան եմ սիրում ես մոմենտը :), որ գժական օրից հետո երկու հոգով մնում ես մենակ:

…տաբուրետկին նստած …
Զոռով գնում հասնում ես պահարանի մոտ… Պիժամեն հագնում… հետ գալիս … ճամփին մտնում խոհանոց… մի հատ էն ծռված, անկանթ չայնիկով չան ես դնում…
… դեմքիտ ապուշ ժպիտ է… Դետոչկինի ժպիտը :)
… իրար ասուն ենք, որ էն սեղանը պետք ա հավաքել…
- էլ եմ ասում, սեղանը արի հավաքենք:

մյուսն էլ ապուշ-ապուշ, հոգնած նայելով ասում ա ՝
- … հեսա՜՜ …

-Չայը եռում ա … լցնող չկա՞ ;) …
- … հեսա՜՜…

- Տո լավ էլի՞, հասկանում եմ որ հոգնած ես… սաղս ենք հոգնած… հելի էլի՞… դե, արի… հելի՛- հե՛լի

- … … հեսա՜՜՜

-:angry վայ էտ "հեսա" բառը մոգոնողին հեսա բռնելու եմ ու… :oy

-Ուզու՞մ էս ես բերեմ չայը…
- Հա բեր էլի՞… ես քեզ գիտե՞ ինչքան եմ սիրում :love

- … … հեսա՜՜՜
:D :D
Քրքիջ … հռհռոց մի 5 րոպե …

- Մեզնից սեղան հավաքող դուրս չի գա:

-Արի գնանք քնենք… վաղը կհավաքենք
-Բա որ շունը մտնի մե՞ջը
- ջհանդամ թե չի մտնի, մեր շունն ա, կարո՞ղ ա իրանից զզվում ես
-չէ… :D բայց էս մի քանի օրա նկատում եմ որ ոնց որ ինքն ա զզվում մեզնից:

- :D
-:D :D
- արի ասեմ: /պաչ :oy/: գնացի՞նք քնենք:


- Ասում ես շատ ես հոգնա՞ծ
-Ո՞վ ա ասում հոգնած եմ, դու ես աչքիս հոգնած: Ես ուժերիս գերագույն բռնկման պահի մեջ եմ …

-հա՞ ;)
-հա՛, ուզում ե՞ս փորձի տես :B
- Հա՞, դե հլա սպասի, հեսա գալիս եմ, լա՞վ :love
- Հա :love


-Վախ… ես ինչ փափուկ ա… ես ինչ կաաաա …յֆ ա… ասում ես եր… խռռռռռ՜՜… … փսսսսսսսսսս :lazy

-Սուպեռմե՞ն :B: … ի՜՜՜նչ փա…փու…կ ա… հհհհհհհհհհխխխխխ՜՜՜՜… փսսսսսսս՜՜՜ :lazy

Գալաթեա
19.06.2008, 12:59
Դիվ...ինչ...լավն էր...:)

Belle
19.06.2008, 20:00
Մինչև հիմա սիրտս խառնւոմ է :[ Ձեր պահվածքից, Երիտասարդ… այսինքն` ի՞նչ երիտասարդ.. Պատանի.. ահավոր էր.. Անտաշ.. :angry ուրեմն, որ X5 եք քշում, պիտի ում վրա ասես գոռա՞՞՞ք… գոնե սպիտակ մազերից ամաչեիք.. Չնայած Դուք անուղղելի անտաշ եք.. ինչպե՞ս պիտի ամաչեք… Էդպես են էլի անում, որոշ ծնողներ /կներեք, իհարկե/, որ երեխեքը տենց անտաշ են լինում.. ինչի՞ պիտի 19-20 տարեկանում` առանց գնահատելու ու հասկանալու դրա արժեքը, չէ.. դոլլորները չէ, իսկական արժեքը… X5-ով “ֆռֆռաք”, որ մի հատ էլ սրա նրա վրա գոռաք… սեփական քրտինքով վաստակած մի լումա անգամ չունենալով` X5 եք քշում, վզից էլ կախած ունեք 5կիլոյանոց ոսկե շղթա.. հա, հա.. ժնջիլլլ… ու առանց ամաչելու գոռում եք…
Հետո էլ կասեն Հայ ազգը.. պետությունը.. կառավարությունը… Շողոսը մեղավոր է, Պետրոսը էս ի՞նչ է անում… ու կզարմանաք.. մի օր էլ սեփական կեղտի մեջ կթաղվեք.. ու վրաներդ նայող չի լինի… գուցե էդ ժամանակ մի ծերունի օգնի.. բա ի՞նչ երեսով եք օգնությունը ընդունելու… Անտա´շ … Մի Ձեզ նայեք… Ու՞՞՞՞մ վրա եք գոռում… գոնե սպիտակ մազերից ամաչեիք…
Գոնե կարողանայի մի բան ասել, հանգստանալ.. ինչի՞՞ տղա չեմ… այ էդ ժամանակ Դուք կտեսնեիք` ում վրա կարելի է գոռալ… Անտաշշշ.. Սիրտս խառնում է~~~~… :angry :[ :angry

Երկնային
19.06.2008, 22:46
«Ես միայնակ քամի եմ…
խենթ ու խելագար քամի… հեռու~- հեռու~…
փակիր աչքերդ… ու կզգաս, թե ինչպես եմ շոյում մազերդ, հպվում ձեռքիդ, համբուրում այտդ…
Ես ստեղծված եմ քո աչքերի համար, ես ապրում եմ քո երևակայության մեջ… դու ինձ երբեք չես մոռանա…
ես ոչ մեկինն եմ…
ես ազատ եմ…
ես անիրական եմ…
ինձ չես կարող հասնել, նույնիսկ մի փորձիր…

ես սիրում եմ թռչել… ուզենաս` քեզ էլ հետս կտանեմ…
փորձիր բռնել ինձ…
ես պարում եմ շուրջդ, իսկ դու նույնիսկ չգիտես, թե որ կողմում եմ հիմա, որ ականջիդ եմ շշնջում. «Հետս արի»…
Քո հերթն է` հավատալ ինձ, թե ոչ…
բաց արա աչքերդ, ու ես իսկույն անհետ կցնդեմ…
եթե բռնես, հավերժ կողքիդ կմնամ…
եթե բռնես…»

Իսկ այնտեղ` ծովի ափին, ավազների վրա միայնակ քամին իր վայրի պարն էր պարում` կրակի պարը…
փոթորկում էր քամու հոգին…
իսկ ծովը խաղաղ էր…

:oy

ivy
20.06.2008, 03:05
Մարուն հինգ-ը էնքան սիրուն է երգում: Ասում է՝ նա սիրված կլինի, թեկուզ և կոտրված ժպիտ ունի:
Քո մասին է երգում: Կոտրել ես ժպիտդ ու սիրված լինելու մասին չգիտես ոչինչ: Ջերմությունդ փակել ես չըխկ, չըխկ, չըխկ անող մատներիդ մեջ: Հանվել ես ու շփոթվել քո արածից: Բացի շորերից, էլ ի՞նչն ես հանել, որ էդքան մերկ ես քեզ զգում: Դե չէ, մի մրսի: Շուտով կգա մեկը, ով կհագցնի քեզ ու կբուժի ժպիտդ: Մատներդ էլ կբացի, ու նրանց մեջ թաքնված ամբողջ ջերմությունը կտարածվի ամենուր, ուր դու ես: Դա ես չեմ լինի, բայց դու դրա մասին էլ ոչինչ չգիտես: Հետո կգրես... շատ կգրես... ես էլ չեմ կարդա, որ չտխրես: Մարուն հինգ-ը կասի՝ նա սիրված կլինի: Ու կլինի:

Empty`Tears
20.06.2008, 05:40
Սիրում եմ քեզ.. շատ~~...իմ կյանք..
Ուզում եմ գրել գրել, բայց ինչ..?:esim
Լավ գրեմ իմ անկապ մտքերս..:)
Միթե առաջ չէի նկատել այս կյանքի ջերմությունը, այն ինչ ինձ է տվել, երևի ուղղակի չեմ փորձել ուշադրության տեղիք տալ...
Կյանք սիրում եմ քեզ, բայց այնպես արա խնդրում եմ չհիասթափվեմ քեզանից...
Բայց կա մի "բայց"արի դա էլ լուծի և ամեն ինչ գեղեցիկ կլինի..
Բայց թեպետ այդ դեպքում էլի ես "նրա"պակասը կզգամ, միթե միշտ ինչ որ բանի պակաս լինելու..?, միթե ամեն ինչ գերազանց կլինի, բայց էլի ինչ որ բան կխանգարի ինձ լավ զգալուց.?
Իսկ կան այս իմ հարցերին պատասխաններ..?
Բայց ինչևէ մի օր կգտնվի "նա" ու քո փոխարեն կպատասխանի իմ այս հարցերին...:)
Սիրում եմ քեզ...:love

վա~~յ որքան "բայցեր"կան ..

impression
20.06.2008, 20:22
Մի առավոտ արթնացա ոչ բնական արթնացումով: Երևի ոչ բնական մահով մեռնելը կրկնակի հաճելի է դրանից, քանի որ ինձ համար արթնացված լինելուց ավելի անտանելի ոչինչ չկա: Մի կերպ բաց արի մի աչքս ու տեսա մեր հարևաններից մեկին, որը տնկվել էր մորս գլխավերևում ու ինչ-որ բան էր խնդրում: Մայրս էլ էր պառկած: Նա էլ էր զարմացած նայում այդ կնոջն ու փորձում բավականաչափ արթնանալ` նրա ուզածը հասկանալու համար: Իսկ դա այնքան էլ հեշտ չէր: Այդ կնոջ ատամները կափկափում էին, դեմքին գծագրվել էր մի տեսակ խառնիճաղանջություն, աչքերը խամրած էին, դեմքին հարյուրավոր կնճիռներ էին ավելացել, ու նա իր չաղ ու կնճռապատ դեմքով նմանվել էր այն թանկ շներին, որոնց մաշկի ծալքերը եթե հարթեցնես, ևս երեք շուն կտեղավորվի այդ մաշկի տակ:
Հայրս անօգնական կանգնել էր նրա կողքին: Հարևանուհին փող էր ուզում: Հայրս երբեք մոտը փող չէր պահում: Նա ամեն ինչ մինչև վերջին հարյուր դրամը տալիս էր մորս, քանի որ տան ողջ առևտուրն ու կենցաղային հարցերը մորս ուսերին էին: Անգամ հորս ծխախոտը մայրս էր գնում:
-Մեռնում եմ,- մի կերպ արտաբերում էր հարևանուհին,- երեկ խմել էի: Եթե հիմա գոնե մի բաժակ չխմեմ, կմեռնեմ:
Հայրս արհամարհանքով ուսերը թոթվեց: 20 տարի առաջ ինքը հաջողությամբ թողել էր խմելն ու այժմ ատում էր բոլոր հարբեցողներին: Իսկ հարբեցողությունը այս կնոջ միակ սիրելի զբաղմունքը չէր. նա նաև հաճույքով և բավականին հաճախ խախտում էր աստծո չգիտեմ -որերորդ պատվիրանը, որն ասում էր Մի՛ շնանար: Դե, ինչ աներ, վաղուց արդեն թոշակի էր անցել, չէր աշխատում, զավակներ չուներ, որ իրեն խնամեին: Միակ որդին մի քանի տարի առաջ էր մահացել, էլի հարբեցողության պատճառով:
-2000 դրամ պարտքով տուր,- փորձում էր նա մի կերպ հասկացնել,- թոշակս կստանամ, կտամ:
Մայրս արթնացել էր այնքան, որ փորձեց սակարկել.
-2000 չունեմ, 500 կլինի՞:
-Գոնե 600,- օրորվելով փորձեց արտաբերել նա:
-Չէ, չէ, 500 ու վերջ,- մայրս անդրդվելի էր:
Ստանալով 500 դրամը` նա գնաց: Բայց ես այլևս չկարողացա քնել. աչքիս առաջ էր նրա աղճատված դեմքը, ծնոտի ջղաձգումները: Ես նրան երբեք այդքան խղճալի վիճակում չէի տեսել: Նա, չնայած իր 60-ն անց տարիքին, հրաշալի կեցվածք ուներ: Քայլելիս, նա շատ հպարտորեն գլուխը մի քիչ վեր էր տնկում, շուրթերին միշտ խաղում էր հեգնական ժպիտ:
Իսկ այսօր ես առաջին անգամ նրան տեսա իր այդ կեցվածքից դուրս` փորը ցցած, զուգագուլպան քշտած մինչև կուրծքը, շրջազգեստ մոռացել էր հագնել, գարշահոտում էր ու փող էր խնդրում...
Այդ օրը ինձ համար նա այլևս դադարեց լինել Կամելիազարդ Տիկին, և սկսեց արագ ծերանալ:

Բարեկամ
21.06.2008, 11:58
- Դու ճիշտ էիր, անարդար ա կյանքը:
- Դա միշտ էլ հայտնի էր: Ի՞նչ ա եղել…
- Ոչ մի նոր բան: Դադար էր… Երևի ճիշտ էիր` գնալ առանց հետ նայելու:
- Եթե մի բան որոշել ես անել, պիտի անես առանց երկմտելու:
-Բայց որոշե՞լ էի: Վատ էր, ուզում էի լավ լիներ: Լավ էր: Բայց էլի նույնն ա:
- Չէ, խաբում ես քեզ: Համոզել ես քեզ, որ լավ էր, կամ լավ ա լինելու, կախվում ես քո մտածած ճյուղերից, հետո զարմանում, որ պոկվում են: Մտածում ես ինչն ա սխալ: Իրականում էդ ճյուղերը չեն էլ եղել: Խաբել ես քեզ :
- Բա ի՞նչ անեմ:
- Մի ստեղծի նոր կեղծ ճյուղ: Բաց թող:
- Կընկնեմ :(
- Ընկի: Երբևէ չե՞ս ընկել:
- Չէ, քաջությունս չի հերիքել: Պոկվում ա, արագ նորն եմ հյուսում: Վախենում եմ ընկնելուց:
- Մի վախեցի: Հաստատ ավելի լավ ա, քան ինքնախաբ կախված մնալը: Բայց մի խորհուրդ. չմտածես ինչ-որ մեկը տակդ փափուկ բան ա փռելու: Ոչ մեկի վրա հույս չդնես: Մենակ քո վրա: Մենակ ԴՈՒ ես, որ կարող ես քեզ օգնել: Ուրիշը չի օգնելու:
- Դու չկաս ու չկաս, բայց միշտ հայտնվում ես տառացիրոեն էն րոպեին , երբ կրիտիկական վատ ա: Դու ինչ-որ տեղից իմանու՞մ ես, ինչ-որ աղբյու՞ր ունես:
- Ես քեզ շատ եմ սիրում :)
- Իսկ ինչ կա այնտեղ` ներքևում:
- Ներքևու՞մ. Ազատություն: Մի քիչ փոշոտվում ես, երբ տեղ ես հասնում: Բայց վեր ես կենում, քեզ թափ տալիս: Նենց հավես ա:
- Վախենում եմ իմ նյութը չտանի ազատ անկումը, փոշիանա ճանապարհին: Ե՞րբ ես զգում, որ հավես ա:
- Թողնելուց հետո, միանգամից պիտի զգաս: Բայց եթե իսկապես թողել ես: Կզգաս, որ դու էլ կախյալ չես, ազատ ես: Բայց միանգամից-ը էդ տեսականորենա, գործնականում մի քանի օր դեպրեսիա ա` լավագույն դեպքում, վատագույն դեպքում` մի քանի շաբաթ:
- Իսկ ի՞նչ անել հիշողության հետ:
- Ի՞նչ ա ասում:
- Տանջում ա կորստի սպառնալիքով :
- Կորու՞ստ: Կորուստ չկա: Կա ձեռքբերում: Ձեռք ես բերում ազատություն: Վախենալու ա, համաձայն եմ: Ամեն նորը վախենալու ա: Բայց հետո հասկանում ես, որ վախենալու բան չկա, ու զարմանում ես, թե ինչու շուտ չես արել:
- Ազատություն... Ինչիս ա պետք...
- ՔԵԶ ես ձեռք բերում :
- …Ես կորցրել եմ ինձ: Մեկը գողացել ու պահել ա մոտը:
- Ինքը չի գողացել: Դու ես տվել: Ամեն ինչ քո ձեռքերում ա:
- Հա, ես եմ տվել: Զգացի մի բան խաբում եմ :))
- Հետ վերցրու:
- Ոնց վերցնեմ: Չգիտեմ: Չեմ ուզում…
- Թող էդ ճյուղդ, էդ քեզ պետք չի :
- Բայց ինձ էլ կթողնեմ այնտեղ…
- Չէ, չես թողնի: Մի քիչ ուշ ԵՍդ կգա մարմնիդ հետևից: Ֆիզիկապես ինքն ավելի թեթև, քան մարմինդ, մի քիչ ուշ ա հասնում:
- Գիտես ինչն ա սարսափելի. էդ վակուումը , մինչև եսդ հասնում ա մարմնիդ: Տանջանքի անվերջությունն ա սարսափելի:
- Էդ հեչ` համեմատած էն երջանկության հետ, որը սպասվում ա: Բացի այդ, կյանքում ոչինչ անվերջ չի. Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Նույնիսկ Աստծո ստեղծած տիեզերքը : Ու հետո մի տարօրինակ բան կա, բայց էդ չեմ ասի:
- Լավ, ասա:
- Տարօրինակն էն ա, որ միշտ մարդ ա գտնվում, որը տակդ փափուկ բան ա փռում: Ու կա կրկնակի տարօրինակ: Հաճախ հենց էն նույն մարդն ա, որը գողացել էր:
- Ես հիմա նենց վիճակում եմ, որ կարծր հատակին ջարդվելը ազատագրում ա թվում:
- Դե տեսնում ես, էլ ո՞նց կարող ա դրանից վատ լինել:
- Կարող ա: Ջարդվելը մի վայրկյան ա, իսկ գոյությունը շարունակելը սպառնում ա ափսոսանքի տանջանքով: Դա վախենալու՞ չի:
- Չէ: Ուրախացի, որ եղել ա: Որ մի ժամանակ երջանիկ ես եղել: Որ էլի ես լինելու: Ու որ հիմա չկա միայն նրա համար , որ երբ հետագայում լինի, ավելի գնահատես: Եթե միշտ նույնը լիներ, տարբերություն չէինք զգա: Փոփոխությւոնը միշտ լավ է:
- Տարօրինակ ա. Դու բացարձակ տեղյակ չես ինչի մասին ա խոսքը` կոնկրետ իմ դեպքում, բայց իդեալական ճիշտ ես պատկերացնում, ինչի մասին ա խոսքը:
- Ես ընդհանուր եմ խոսում:
- Բայց ինձ մասնավոր ա թվում:
- Լավ ա լինելու ամեն ինչ:
- Ես շատ մենակ եմ:
- Բոլորս ենք մենակ:
- Բայց բոլորդ կամ միշտ չի, որ զգում եք:
- Միշտ ոչ ոք ամեն ինչ չի կարող զգալ: Հերթափոխով ա :
- Լավ, իսկ ի՞նչ անել, եթե սխալ բան ես արել, բայց էլ չես ուղղի:
- Էդ պահին ճիշտ ես համարել՝ արել ես, փոշմանելն անիմաստ ա, ինքդ քեզ անիմաստ տանջում ես: Արել ես` գնացել ա:
- Իսկ հետևանքնե՞րը
- Հետեվանքնե՞ր էլ կան:
- Չգիտեմ, ամեն ինչն ա հետևանք ունենում: Կլինեն երևի:
- Դե ուրեմն պատրաստվի:
- Ի՞նչ ձևով:
- Եթե գիտես ինչ ա լինելու, ավելի լավ, կարող ես արդեն գործել դրանց վերացնելու ուղղությամբ, կամ սկսել հակառակ ուղղությամբ գործել:
- Հակառակ ուղղությա՞մբ:
- Դե նայի: Ասենք հետևանքը գլխիս ջուր լցնելն ա: Սկսում եմ ցելոֆանով փաթաթել ինձ, կամ ներքևից եմ ջուր լցնում, կամ էլ նենց եմ անում, որ էդ ջուրը որ լցնեն, ոչ մեկ չնկատի, որ արդեն թաց եմ: Էլի տարբերակ կա. Ինքդ քո վրա ես ջուր լցնում ու նրա լցնելն արդեն անիմաստ ա դանում:
- Իսկ ես գիտե՞ս հիմա ինչ եմ անում: Մի տիկնիկ եմ բերել, իմ կրկնօրինակը: Թրջել եմ գլուխը ու փորձում եմ խաբել, թե դա ես եմ, մենակ թե ինձ չջրեն :D Աշխատող ա՞:
- Չէ :D
- Ինչի՞ :(
- Եսիմ :)
- Ուրիշ ելք չունեմ…
- Գնացի… Հետո կգամ կամ չեմ գա…

Երկնային
22.06.2008, 00:10
Ինչպես որ կանխտեսել էի, ետդարձի ճանապարհ չկա, իսկ առաջ` ի վիճակի չեմ… մնում է երևի միայն դոփել նույն տեղում…
Ես կարող եմ օգնել ինքս ինձ միայն եթե խորտակեմ կամ դուրս լողամ…
Ինչ էլ զոհաբերեմ… անօգուտ է… ճահիճ…
Փորձում եմ խոսել, բայց բառերս օդում ցնդում են… խոսքերը կորցրել են իրենց իմաստը, կարևոր չեն…
Բայց ամեն ինչ լավ է… ինչպես միշտ…

Ինչպես որ կանխատեսել էի, ես կխորտակվեմ նախքան դուրս կլողամ…
Ես ինքս եմ ընտրել, թե որտեղ խորտակվեմ…
Բայց ամեն ինչ լավ է… ինչպես միշտ…
Ես ստեղ եմ…

murmushka
22.06.2008, 00:30
Տարօրինակ իրադարձությունների շարքն ինչպես միշտ շարունակվում է, չնախատեսված անսպասելի հանդիպումներ... հետաքրքիր նոր ծանոթություններ,հին ծանոթների անկեղծ խոստովանանքներ, անվերջ զրույցներ ու ժպտացող աչքեր :)
հին ծանոթների անկեղծ խոստովանություններ, փաստորեն պետք է սպասեի ուղիղ 5 տարի, որ լսեի այդ խոսքերը, իսկ ինչու? հիմա դրանք այլևս ինձ համար ոչինչ են, երբևէ չէի մտածի, որ կկարողանամ այսպես սառը դատել
շնորհակալություն հին ծանոթ .....

Artgeo
22.06.2008, 00:42
Իջել էի հաց առնելու... Բակում մի քանի պատանի կռրվ էին անում, բավականին բարձր
- Արա. ,,,,, արա ..... արա
- ... Արա ..... արա..... /..... արա
- արա.... արաաա........ արաա
-արա
- արա արաաաա

Ու սենց մի 20 վարկյան, մինչև երկրորդ հարկից մի 25 տարեկան տղա գլուխը հանեց ու գոռաց
- ԱՐԱ՛
Ու վսյո... Նորից լռություն...

dvgray
22.06.2008, 01:23
Էսօր եկեղեցում մի գեղեցիկ հարսանեաց արարողություն էր…
Երևում էր, որ հարսանքավորների մեծագույն մասը այնտեղ է մտնում միայն աշխարհիկ արարողությունները օրհնելու ժամանակ: Դեկոլտեներ… սպիտակ կոստյումներ… ֆոտոապառատներ… չկա կրակ… չկա Լիլիթը: Եվան կործանեց կյանքը…
Դեմագոգ Եվան: Իսկ Լիլիթը զվարճանում է են մի հոգավորի հետ, յանիմ կոտոշավորի հետ ;) Կոտոշավորը մենք ենք, Եվային բաժին ընկածները:

Հոտաքրքիր մի բան անցավ մտքովս:
Որ կյանքը … ո՞նց ասեմ :8
Իրականում կյանքը միմիայն ծիծաղի է արժանի
Ունայնություն ունայնությանց… :(

Երկնային
22.06.2008, 16:09
Բարև Երկինք…

Խնդրեցի` տրամադրությունս գողանաս, բայց սենց փոթորիկներ ես էլ չէի սպասում…
Չմտածեցի, թե ինչքան մարդ է քայլելու անձրևներիդ ու կարկուտներիդ տակ, առանց հասկանալու, թե ինչ է կատարվում ամառային էս օրով…
էլի սխալվեցի…

Մտածեցի, որ եթե իմ պատճառով է, էդ վնասներից իմ վրա էլ վերցնեմ, ու դուրս եկա… անձրևի տակ էի կանգնել, ձեռքերս բացել էի, որ գոնե մի քանի կարկուտի հատիկ բռնեմ, էն էլ մոտս չուզեցան գալ… մենակ մի հատիկ ընկավ ափիս մեջ ու իսկույն հալվեց, կամ կոտրվեց… երևի ինքն էլ չէր ուզում, որ իրեն բռնեի…
Գուցե ավելի լավ կլիներ` էդ փոթորիկները մեջս պահեի…

անգույն եմ ես… անգույն օր… անգույն ավատար…

Սերխիո
22.06.2008, 16:14
էս ինչ սրտխառնոց եղանակ ա, գործս կիսատ ա մնում ,մեր հայաթում խորովածի մանղալ եմ սարքում , սաղ անձրևը համը հանեց , հիմա ցեխը կլվա կտանի , դավադիտ եղա , 10 օրա ա գործս առաջ չի գնում էս եղանակի պատճառով ,իսկ ինչքա՜ն եմ ուզում իմ սարքած մանղալի մեջ խորոված անեմ…

impression
22.06.2008, 21:30
Ի~նչ սիրուն անձրև էր…
Մի քանի ժամ նախապատրաստվում էր, թե նախապատրաստում, չգիտեմ, ու մեկ էլ հո չսկսե~ց: Մարդիկ ինչ-որ տեղ անհետացան անմիջապես: Երևի դա էլ է հատուկ տաղանդ` անձրևի սկսելուն պես կորչելը: Ես մտա առաջին պատահած դալանն ու սկսեցի սպասել: Մեկն էլ կար էնտեղ` մի պապի էր, որ շատ ոգևորված սկսեց լվացվել անձրևի կաթիլներով: Հետո ժպտալով ինձ էր նայում, ես էլ` ժպտալով` անձրևին: Երկուսով դիտում էինք անձրևը: Մարդիկ էդ ի~նչ թռիչքներ են գործում, միայն թե մի կաթիլ անգամ չթրջի իրենց կոշիկները: Տեսնել է պետք: Բաց մոխրագույն մայթերը մի քանի վայրկյանում թաց ասֆալտ դարձան. շատ մոդայիկ գույն է: Հարցրեք ցանկացած վարորդի` թաց ասֆալտագույնի մասին, աչքերն իսկույն կպլպլան: Մայթեզրով ինչ ասես որ չէր հոսում, էլ արևածաղկի կեղև, էլ շիշ, էլ ծխախոտի մնացուկ, կրծած խնձոր, լուցկի, թուղթ, պաղպաղակի փայտիկ, էլ ինչ ասես: Ու անձրևաջրի առվակները քշում տանում էինa քաղաքի աղբը: Բայց միևնույն է, երևի թե Նոյի ժամանակվա մի հեղեղ է հարկավոր էս քաղաքն իր կեղտից ու աղբից մաքրելու համար: Իսկ մարդիկ տներում փակված կպել են պատուհաններին ու քմծիծաղով նայում են ինձ ու իմ պես էլի մի քանի խելառների, ովքեր էս եղանակին տանը սթրվել չգիտեն: Իսկ մենք վայելում էինք անձրևն ու քաղաքի “լոգանքը”: Դե, շնչիր, խորը շունչ արա, մի վախեցիր, մենք էլ հետդ շնչում ենք, քո շնչածն ենք շնչում, քո կեղտն ու աղբը մեր վրայից էլ մաքրվեց մի քիչ: Անձրևից հետո մի քանի րոպե քաղաքի սիրտը խփում է հանգիստ, համաչափ…. Հետո մարդիկ սկսում են դուրս գալ իրենց թաքստոցներից:

Selene
22.06.2008, 22:10
Ես էլ եմ ուզում քո պես համարձակ լինեմ...Արագ, անհարցնել՝ սպասում են քեզ թե չէ, վստահ գալիս ես, կարոտդ առնում ծարաված բնությունից, թողնում ես՝ հիանան քեզանով, վայելեն քեզ, ու էտ ամենն էնքան սիրուն է :roll
Բայց էգոիստ ես մի քիչ, գաղտնիքներդ չես բացում, ինչքան էլ մոտ եմ լինում քեզ:(
Ո՞նց ես կարողանում մի ակնթարթում մի քանի կաթիլով քնքշորեն փարվել նրանց, ում սիրում ես, իսկ մյուսներին՝ ուժգին հարվածել՝ թրջելով շորերը ոտից գլուխ /վախկոտներին տեսեք…:hands/, իսկ ես... հայացքով անգամ կարոտս սպառել չեմ կարողանում:oy
Քո փորձն ու համարձակությունն ունենալու համար դեռ էլի պիտի մեծանամ, եթե մի օր ականջիս թաքուն հերթական կաթիլդ չխոստովանի գաղտնիքը քո մեծ... Շատ էլ լավ գիտես՝ ես թրջվող վախկոտներից չեմ ;):love
Սպասում եմ` կասես :aha...

Ծով
22.06.2008, 22:57
ՄԻ հարվածով ողջ կյանքս կփոխվի..և հետո, երբ ես կլինեմ ինձնից շաաաաաաաաատ հեռու, քեզ կհիշեմ...խոստանում եմ...

impression
23.06.2008, 16:00
օրը լրիվ փոքրատառ ա
ու առանց ինտոնացիայի առանց կետադրության առանց հոգոցի ու շնչի օր ա
ընկերուհուս լվացքն էլ առավոտից փռած ա հավաքող չկա
սուրճը թափվեց հա ինչ անենք հոգնած օր ա
գլխացավով օր ա սիրել չկա
ժպտալ ալարում ենք թարգմանություն անելը բայց պարտադիր ա
դուռ լուսամուտ փակել ենք ու օդորակիչ ենք միացրել իբր տեսեք տեսեք մենք էլ ենք քաղաքակիրթ
ծանր ու մեծ կաբլուկների ու նոր սանրվածքների հերթափոխ ա
ինտոնացիան կորցրած չհանգավորված օր ա

ivy
23.06.2008, 16:22
Սովորական օր է` մի քիչ փոքրատառ, տեղ-տեղ մեծատառ: Կետադրական նշաններ էլ ունի, բայց, ինչպես միշտ, երբեմն սխալ տեղերում, երբեմն ավելին, քան պետք է:
Ընկերուհուս լվացքի մասին օրս ոչինչ չգիտի, բայց հույս ունի, որ այն տանն է փռված, թե չէ արևից արդեն խանձված կլինի: Լավ է, որ մեր տանն այսօր էլ սուրճ խմող չկա. եթե եփվելուց թափվեր` երկար ժամանակ մաքրող չէր լինի: Եթե արև չսիրեր, հաստատ գլխացավ կունենար այսօրը, բայց խելքը գնում է շոգի համար, ու տապը գրկած` սիրահար ժպտում է օրը: Ես էլ ինձ համար թարգմանություն եմ անում` գերմաներենից անգլերեն, անգլերենից գերմաներեն, իսկ օրն էլ իմ արածից կարգին ձանձրանում է, բայց համբերատար է այսօրը: Կարծում էի` քաղաքակիրթ մարդ եմ, բայց այսօրն ինձ հուշեց, որ չգիտեմ այնպիսի կարևոր բառ, ինչպիսին օդորակիչն է: Ամառ է, մարդիկ այսօր ոտաբոբիկ են դրսում` հետն էլ ազատ ու խելառ մազերով: Օրս սովորականի նման օտարախոս է, բայց արդեն ինձ լավ ծանոթ ինտոնացիայով: Սիրում եմ այսօրս, հետո ինչ, որ սովորական է:

Chuk
23.06.2008, 17:50
- Վարպետ, նստող կա, կանգնի՛ր:
Ճռռոցով արգելակեց: Դուռը սահուն բացվեց ու մի երկնային գեղեցկուհի ճկուն շարժումով բարձրացավ, դուռը ետևից սահուն, անձայն փակեց:
Մեքենան շարժվեց:
- Ներեցեք, Ձեր գիրկը կարելի՞ է նստել, - հարցրեց կապուտաչյա գեղեցկուհուն, ժպիտը շողշողուն աչքերում ինձ նայլեով, - մյուս տեղերը զբաղված են:
Նայեցի չորս կողմս, իրոք մյուս տեղերը զբաղված էին: Ամեն մեկի գրկում մի գեղեցկուհի էր նստած, միայն մի բոյով տղայի բախտը չէր բերել, գոգում կնճռապատ, ծեր կին էր:
- Այո՛, իհարկե, նստեք, - ասացի դողացող ձայնով: Բանակում անգամ չէի կարող երազել այսպիսի գեղեցկուհուն հեռվից հեռու տեսնել, իսկ հիմա գիրկս է նստում: Ու ի՞նչ տարօրինակ է: Ինձ միշտ ասում էին, որ ծառայությունից հետո քաղաքը չեմ ճանաչելու, բայց մտքովս չէր կարող անցնել, որ այսպիսի կարգեր կփոխվեն, որ երթուղայիններում աղջիկներն այլևս տղաների գրկում են նստում: Հրա՜շք:
- Ինչ չոր եք, - ասաց աղջնակը:
- Բանակից նոր եմ եկել, նիհարել եմ, - պատասխանեցի կարմրելով:
- Ոչինչ, կչաղանաք, - աչքով արեց աղջիկը, - իսկ Ձեր վրա նստելն այնուամենայնիվ հարմար է: Շնորհակալություն:
- Ինձ էլ հաճելի է Ձեր նման նստող ունենալը, դուք բոլորովին անհանգստություն չեք պատճառում:
- Ի՜նչ բարին եք: ես երբեք Ձեր նմանի գրկում չէի նստել:
- Նա իրոք այդպես հարմա՞ր է, հարցրեց կողքի նստարանին նստած տղայի գրկում նստած կանաչաչյա աղջնակը:
- Այո, - պատասխանեց իմ կապուտաչյա գեղեցկուհին, - շա՜տ:
- Իսկ իմը շատ չորոտ ու անհարմար է: Դեմ չեք, եթե ես էլ Ձեր գրկում նստեմ, կարծում եմ երկուսով կտեղավորվենք:
- Ո՛չ, իհարկե ոչ, նստեք:
- Ինչ ոչ, այ տղա ջան, ասում եմ վերջին կանգառին ենք հասել, իջիր, - պատասխանեց կապուտաչյա գեղեցկուհին ինչ-որ անսովոր, կոշտ ձայնով:
Զարմացած աչքերս բացեցի: Նստած էի երթուղային տաքսու վերջին նստատեղում, իմ կանգառը բաց էի թողել՝ քնած լինելուս պատճառով: Արդեն վերջին կանգառում էինք: Ափսո՜ս... փաստորեն այնքան էլ չի փոխվել քաղաքը ծառայությանս ընթացքում:

Janita Hero
23.06.2008, 17:53
Ինչքան ասես փաքրատառ ու մեծատառ......... ում համար ինչպես.....
Կետադրական նշաններ.......և ՝ կան և չկան
Չորացած կամ թաց, փռած կամ դեռ չփռած լվածք........ և/կամ կա և/կամ չկա.......
Թափվող սուրճ.......ինչ ուզում է լինի, կամ ինչի թափվի որ......
Առողջ եմ, հիվանդ եմ, սիրել, չսիրել ..............մեկ է՝ վերջ է գալու...
Ալարում եմ, կամ թե չէ չալարեմ գնամ թարգմանություններս անեմ կամ չանեմ /թարգմանություն տարբեր մարդկանց լեզուների....../
Դուռ լուսամուտ, օդորակիչ, քաղաքակիրթ........ էս ինչ կարգի՜ն բառեր են, իրար համար են կամ չեն.....
Ծանր ու թեթև, բարձր ու ցածր, հին ու նոր կրունկներ, ճիտքեր կամ թե սանրվածքներ.......
ԻՆտոնացիան կորցրած կամ գտած, հանգավորված կամ անհանգ.............

Ի՜նչ էական ա, մե՝ջը նայիր.............................:think

Ուլուանա
23.06.2008, 19:54
Տեսնես ինչքա՞ն ժամանակ կարելի է ապրել հոգումդ տնավորված ճամպրուկային տրամադրությամբ... Ձևացնել, թե ապրում ես տանդ, այնինչ իրականում մշտական հյուրի կարգավիճակից դուրս չես գալիս... Ճամպրուկներդ ոչ մինչև վերջ բացել ես կարողանում, ոչ հավաքել... Գիտես, որ տուն վերադառնալուդ ժամն այնքան հեռու է, որ այդ ընթացքում կարելի է բազմիցս կարոտից մեռնել ու հառնել, բայց, միևնույն է, ճամպրուկներդ պինդ գրկած՝ սպասում ես... Մարդ ես, մեկ էլ տեսար...

Ոչինչ, դու շարունակիր ձևացնել, թե ապրում ես, լավ էլ ստացվում է։ Ո՞վ գիտի, որ իրականում պարզապես անցյալի հուշերն ու ապագայի ակնկալիքներն ես անվերջ ծամծմում, ու որ լացելու համար մի ինչ–որ սուտի երգ լսելն էլ է քեզ հերիք։ Կլացես ու միաժամանակ կզարմանաս, թե էս ի՞նչ երգ էր, բա արժե՞ր սրանից լացել...

Ի՞նչ է եղել որ. սովորականի պես ապրում ես. հյուր ես գնում, հանդիպում ու զրուցում ես մարդկանց հետ, պետք եղած ժամանակ ժպտում ես՝ ժպտալու բնածին համեստ կարողություններիդ սահմաններում, պետք եղած ժամանակ՝ լիաթոք ծիծաղում՝ մարդկանց ստիպելով անկեղծորեն զարմանալ ու հիանալ քո՝ ցավը արագ ու հեշտությամբ հաղթահարելու երանելի ունակությամբ։
Իսկ ի՞նչ է փոխվել որ. կյանքը շարունակվում է. դու էլ ես շարունակվում, ուղղակի մի քիչ պակասած...

Երկնային
23.06.2008, 20:56
Բարև, հարազատս… :)
Վաղուց է, ինչ քեզ չեմ գրել… դե, դա այդքան էլ մեծ տարբերություն չի տա քեզ համար, միևնույն է այն ինչ գրում էի, երբեք քեզ չէր հասնում… ոչ էլ թղթին էի հանձնում… մտքումս էի գրում… :oy

Գիտեմ, որ դու ինձ խելագար չէիր համարի… այն քչերից ես, որ տեսել ես ինձ ցանկացած անկյան տակ` ջղայն, ժպտերես, լացակումած, չարաճճի, ամաչկոտ, շատախոս ու լուռ, ծայրահեղությունից ծայրահեղություն ընկած… դու ընդունել ես այդպիսին… երբեք չես ցանկացել, որ ուրիշը լինեմ…

Հետաքրքրիր է, որ շատ էիր սիրել ջղայն ժամանակ դեմքիս արտահայտությունը… չգիտեմ` էդ ինչ մռութ էի արել, կյանքումս մի քանի անգամ եմ բարկացել, այն էլ ինքս ինձ չեմ տեսել այդ ժամանակ…:D
քեզ էլ բախտ վիճակվեց մի անգամ տեսել, ու դրանից հետո անընդհատ փորձում էիր բարկացնել, որ էլի էդ դեմքից անեմ… բայց տենց էլ չհաջողվեց… :P

Հետո չգիտեմ` ոնց ստացվեց, որ սկսեցիր նեղանալ… ես էլ հասկացա, որ ինչ էլ ասում եմ, մի ականջիցդ մտնում` մյուսից դուրս է գալիս… ու էլի նույն սխալներն էիր անում, հոգնեցի ուղղություն ցույց տալ…
բայց ես չէի նեղանում… արդեն համակերպվել էի, չնայած դժվար էր… :(
մի օր էլ ես հոգնեցի միօրինակությունից, կամ էլ` դու…

ու կորար, հետո էլի հայտնվեցիր… հետո էլի կորար` խնդրելով, որ չմոռանամ քեզ…

դե, տես, հիշում եմ… ամենալավն եմ հիշում` ժպիտները… :)

գիտեմ, որ մի օր էլի կհայտնվես… իսկ ես չեմ հրաժարվի ընկերդ կոչվելուց, դու լավ Մարդ ես, չնայած ամեն ինչին, ես սիրում եմ քեզ… :)

Empty`Tears
24.06.2008, 08:40
Լավ էլի.. գնա էլ իսկապես չեմ ուզում...
Անցի էլի , բացել եմ ճանապարհդ ու հավատա էլ չեմ կանգնի այն կետի վրա, որ նորից ետ գնանք երկուսով..
Միայն ինձ համար, սակայն նորից ու նորից ես մենակ ճանապարհը կփոխեմ, իսկ դու դու կքայլես այնպես ինչպես, որ միշտ ես քայլել, քո կաանաչ ճանապարհով .. (միայն իմ աչքերով)...
Քեզ համար դա ուղղակի կյանքի մի ճամփա է, այդքան մի բան, որ գնում գնում ես ցանկանալով հանդիպես "նրան", սակայն չկա ու չկա..
Բայց համբերի ու սպասի, հավատա մի օր "նա" կհայտնի այդ կանաչի վրա...
Երջանիկ եղիր..:)

impression
24.06.2008, 09:23
տեխնիկական խնդիրներ
կամ՝ մատերալիստական երազանքներ

հիշում եմ՝ մի ժամանակ ոնց էի երազում որակյալ մագնիտոֆոն ունենալ, մտածում էի՝ դա հենց լինի, լրիվ երջանիկ կլինեմ
մի մեծ երջանկություն չի ;)
հետո շատ էի ուզում բջջային հեռախոս, մտածում էի՝ կյանքը ոնց միանգամից դյուրին ու թեթև կդառնա, էլ մերոնք չեն անհանգստանա, եթե ուշանամ, ուղղակի կզանգեն, կտեսնեն, որ ողջ-առողջ եմ
միևնույն է. անհանգստանում են, կյանքն էլ մի առանձնապես դյուրին չդարձավ :)
հետո սևեռուն գաղափար էր կոմպյուտերը... ա՜խ, միայն թե կոմպ ունենայի... ինչե՜ր կանեի
ունեմ, մեկի տեղն՝ երկու հատ, ու ամբողջ օրը թողնեն խաղ խաղամ...
ինտերնետ. ախ երբ կլինի էդ դայլ-ափից պրծնեմ, որակյալ կապ լինի, գործ-մործ կանեմ ի վերջո
դա էլ եղավ. որակյալ չատ եմ անում :)
հիմա մատերալիստական երազանքներ չունեմ ոնց որ թե... հիմա մտածում եմ՝ միայն թե ոտքս արտասահման ընկնի, ինչե՜ր կանեմ... մենակ թե էդ երազանքիս արդյունքն էլ էսքան անկապ չլինի, բայց առանձնապես հույսեր չկան, փորձված ա :)

Բարեկամ
25.06.2008, 08:22
- Հեքիաթդ հավանեցին:
- Սիրում եմ մարդկանց :)
- Բացի մեկից: Ասեց հավատ չկա մեջը: Ու էդ Ճիշտ ա:
- Հավատ ինչի՞ նկատմամբ:
- Չգիտեմ: Երևի ծառի: Որ հավատ ունենաս, չես կախվի, վստահ կապրես փչակում:
- լօօլ :)), փչակ ներս թողող պիտի լինի… :))
- :(

Աբելյան
25.06.2008, 22:19
էս էլ սենց :think
վաղն էլ նենց :think
ու ի՞նչ :think
Ես շատ գիտեմ: Նույն զիբիլը: :[

Empty`Tears
26.06.2008, 11:42
Ուզում եմ.
Ուզում եմ սիրես ՝
Ուզում եմ գրկես ՝
Ուզում եմ մոռանաս ու անէանաս՝
Նրան…
Ոչ ինձ…
Ուզում եմ…
Ուզում եմ չտեսնես …
Ինձ …
Որ լինեմ անկաշկանդ
Պահպանեմ քեզ հեռվից
Ու հսկեմ Ձեր սերը խորունկ
Ու խոկումը… Ու ծնունդը… Ու ճիչը մանկան…
Որ լինեմ …
Պահպանեմ քեզ հեռվից
Քո երջանկությունը հարատև…
Այն երջանկությունը, որին սպասում էր մարդը դարեր …
Այն բացառիկը, այն միակը, որ տրված էր մարդուն…

Նվիրաբերել դա քեզ:
… հավատա…:love
:love


/անհայտ խաչակիրի նամակը իր վիրտուալ սիրուն /:love
:)

՜Սիրում եմ քեզ ....:love

Janita Hero
26.06.2008, 16:47
-Ալո՞
-Պրիվետ, մի հատ կիջնե՞ս
-Բայց դու մեր տան տեղը չգիտե՝ս, ......
-Ո՞վ ասաց....
-Լավ հիմա կիջնեմ. /թողնում է իր 4 տասնյակից ավելի հյուրերին ու շնչակտուր իջնում է գիշերվա շատ ուշ ժամին/
-Ալո, դու որտե՞ղ ես…
-Ապրիլի մեկդ շնորհավո՜ր
-Վախ մամա ջան, ինձ դեռ սենց չէին խաբել……ախ Դու՜՜՜՜՜՜՜՜
-:P:)ուրեմն ողջ կյանքումդ գոնե տարին մեկ ինձ կհիշես

ՈՒ մտածեց չարաճճին՝
«Ես էլ ճիշտն ասած դեռ ոչ ոգի գլխին նման օյին չէի խաղացել, հ ա ս կ ա ց ի . . . . . . . . :love»

impression
26.06.2008, 19:14
Սիրում եմ Լյուիս Քերոլի հեքիաթը: Օրվա տարբեր ժամերին, տարբեր մարդկանց հետ դառնում եմ էդ հեքիաթի կերպարներից մեկնումեկը: Հիմնականում դրանցից երկուսն եմ՝ անընդհատ շտապող ճագարն ու չեշիրյան կատուն: Բայց երբ սկսում են նյարդայնացնել, ի հայտ է գալիս իրական ես-ս՝ Տրու-լյա-լյան: Տրու-լյա-լյան վատը չի, գիտեք, բայց համը հանում է իր սիամական երկվորյակ Տրա-լյա-լյան… Մարդիկ ասում են, թե ցինիկ եմ... իսկ ես ընդամենը դեմքերս եմ փոխում՝ ըստ անհրաժեշտության

տրու-լյա-լյա՜
տրա-լյա-լյա՜՜՜ :sulel

VisTolog
27.06.2008, 11:51
ՈՒզում եմ նստել ինքնաթիռ... ուզում եմ, որ ինքնաթիռն ընկնի մի առաջին հայացքից անմարդաբնակ կղզի.... ուզում եմ հեռանալ բլոսթի օրը ընկնեմոլորից, կորել, որ իմ հետքն անգամ չմնա, ուզում եմ ապրել կղզում, առանց մարդկանց վատ վերաբերմունքի, առանց նրանց գրած ապուշ օրենքների
ՈՒզում եմ փախնել ամենքից, գնալ հեռու մի տեղ.
ՈՒզում եմ լոսթի օրը ընկնեմ.

Empty`Tears
28.06.2008, 06:58
Բարև..
Մի խմդրանք.. եկ այս օրը դարձնենք երազ, անենք այն ինչ ցանկանում ենք,..
- Երևի թե միայն ինձ համար...

Առավոտ կարելի է ասել ժամը յոթի կողմերն էր զանրդնեցի... ու մտքիս մի բան եկավ ՝դու..
Վերցրեցի հեռախոսն ու զանգեցի, և ? և պատասխանող չկար..., նորից աչքերս փակեցի ու քնեցի...
-Ալո,,
Ժամը արդեն 10-անց էր, երբ հեռախոսիս զանգ եկավ...
-Զանգել էիր..?
-Այո..
-Բան է պատահել..?
-Ոչ, ուղղակի չգիտեմ ինչ անեմ այսօր, կգաս միասին մի տեղ գնանք..?
-Լավ, երբ գամ քեզ վերցնեմ...?
-Երբ, որ պատրաստ լինեմ, մմմ արի ժամը 1-2-ից հետո, կոնկրետ ես կզանգեմ..
-Լավ..
Անցան ժամերը և նա եկավ., դուրս եկավ , բարևեցինք, բացեցիր ավտոի դուռը և ես նստեցի...
-Հն? Մայ ուր ես ուզում գնանք.?
-Ինչպես միշտ՝ ծով...
Գնում գնում էինք, անցնում փողոցներ, միթե սա վերջանալու է..., չեմ ուզում, ուզում եմ միշտ այսպես կողքիդ նստած երկար ճանապարհներ անցնենք..
Հասանք, ինչ-որ տեղ կանգ առանք և իջանք ավտոից, քայլեցինք քայլեցինք մինչ հասանք ծով՝ավազին..
Կանգ առ լավ...? Կնայես աչքերիս ու նորից ասես , որ ոչինչ ոչ եղել է ոչ էլ կլինի..
Իհարկե նայեց, նորից դեմքս գրրկեց ու ոչինչ չասեց, բայց ես գիտեի որ էդպես է..
-Դու գիտես թե որքան եմ քո կարիքը զգում...?
Նորից, չասելով ոչինչ համբուրեց, բայց իսկապես էս իրավիճակներից հոգնել եմ, մի օր այնքան մոտ ես, թե հոգպես թե ֆիզիկապես, իսկ մի օր էլ ֆիզիկապես այնքան մոտ ես, բայց...՝չկաս...
Ախր գիտեմ, որ կամ քեզ համար, դու էլ ինձ համար, բայց մեզ ինչն է հեռու պահում , երևի թե մենք ինքներս էլ չգիտենք, գուցե մի օր կհասկանանք.. հուսամ..
Անցան ժամեր, եկավ այն մայրամուտը, որ միշտ երազել եմ քեզ հետ գա...
Ամուր ամուր գրկիր խնդրում եմ.. ու ոչինչ մի ասա , նայիր աչքերիս ինչ որ պետքն է արդեն մենք ինքներս կասենք...
Մեկ անգամ, առաջին անգամ.. քեզ հետ..
Ախր ամեն ինչ ունենք, բայց ինչու երկուսիս մոտ չի ստացվում ասել՝ "Ես քեզ սիրում եմ" , ախր արդեն ամեն ինչ ասեցինք, միայն դա է պակասում..
-Կներես..
-Կներես..
Ու նորից ուժեղ ուժեզ գրկեց...
Այս օրն էլ անցավ, միթե էլ չի գա այսպիսի օրեր..?
Ամեն օրս կապրեմ, սակայն կսպասեմ մույս հանդիպման...
Երևի թե երազ էր...

քաղաքացի
29.06.2008, 16:46
Զզվում եմ քեզանից, այ դու հիմար ու լոքշ մարդ: Գարեջուր խմեիր գոնե միքիչ կուրախանայիր: Ինչո՞ւ ես հիմա տանը նստած, գնա մի հատ սառը պիվա խմի՝ ուշքի արի: Մենակ չես լինի արխային, այնտեղ քեզ կդիմավորեն ֆուտբոլ նայողները, այնտեղ քեզ կդիմավորեն գիրք կարդացողները… Հա, հա հենց պիվա խմելու ու ֆուտբոլ նայելու տեղը գիրք կարդացող էլ կգտնես: Գնա խմի այ ախպեր… մեկ ա տենց մնալով ոչինչ չի փոխվելու: Գոնե կյանքդ վայելի, ինչպես կասեին զզվելի մարդիք «սերը սուտ ա» հետո էլ ինչ պատահեց կավելացնեն, միայն թե սիրո հետ կապ չունենա՝ «սպորտով զբաղվի», «լոտո խաղա», «կռավատ քշի»…

Ի՞նչ անեմ ես քո հետ: Դու անհույս մարդ ես, այ որ կարողանայի քեզանից առանձնանալ, քո հետ կգնայի խմելու, ափսոս՝ շատ ափսոս, որ ես կամ ու էդ ամեն ինչը տեսնում եմ:

Բարեկամ
29.06.2008, 17:29
Զզվում եմ քեզանից, այ դու հիմար ու լոքշ մարդ: Գարեջուր խմեիր գոնե միքիչ կուրախանայիր: Ինչո՞ւ ես հիմա տանը նստած, գնա մի հատ սառը պիվա խմի՝ ուշքի արի: Մենակ չես լինի արխային, այնտեղ քեզ կդիմավորեն ֆուտբոլ նայողները, այնտեղ քեզ կդիմավորեն գիրք կարդացողները… Հա, հա հենց պիվա խմելու ու ֆուտբոլ նայելու տեղը գիրք կարդացող էլ կգտնես: Գնա խմի այ ախպեր… մեկ ա տենց մնալով ոչինչ չի փոխվելու: Գոնե կյանքդ վայելի, ինչպես կասեին զզվելի մարդիք «սերը սուտ ա» հետո էլ ինչ պատահեց կավելացնեն, միայն թե սիրո հետ կապ չունենա՝ «սպորտով զբաղվի», «լոտո խաղա», «կռավատ քշի»…

Ի՞նչ անեմ ես քո հետ: Դու անհույս մարդ ես, այ որ կարողանայի քեզանից առանձնանալ, քո հետ կգնայի խմելու, ափսոս՝ շատ ափսոս, որ ես կամ ու էդ ամեն ինչը տեսնում եմ:

թքի

Երկնային
29.06.2008, 22:44
Երբեք չեմ սիրել աշունը…
Նոյեմբերի վերջն էլ… ծնունդիս օրն էլ չէի սիրում, միշտ ցուրտ էր լինում էդ ժամանակ, իսկ ես արև եմ սիրում…

Հետաքրքիր է, որ նրանք, ում հետ աշնան վերջին էի ծանոթանում, էնպես էին անում, որ իրենցից հեռու փախչելու ցանկություն էր առաջանում… միայն մեկից չփախա… պարզապես ցանկացա փորձել, թե ինչ կլինի, եթե մեկին բացառություն լինելու հնարավորություն տամ… էն էլ մի տարի դիմացավ, հաջորդ աշնանը իրենից էլ փախա…

Երեկ մի երգ լսեցի, ու նոյեմբերն ինձ էնքան քնքուշ թվաց…
Նոյեմբեր սիրեցի… ու առաջին անգամ զգացի նոյեմբերի ջերմությունը…
Նոյեմբերին ծնված աղջկա մասին էր երգում…

«Քեզ հանդիպելու օրվանից ես հասկացա, թե ինչու էի ես առաջ նոյեմբերին միշտ արևի, լույսի, լուսնի ու աստղերի պակաս զգացել… դու էն լուսինն ես, որ նոյեմբերյան մի գիշեր միայնակ սիրտս Աստծուց խնդրեց…»
Երգում էր էդ տղան, իսկ աշխարհի տարբեր ծայրերում այդ երգը լսող նոյեմբերին ծնված շատ աղջիկներ երևի նույնն էին զգում, ինչ որ ես…

Երևի ինչ-որ մեկը սիրեց նոյեմբերը, ուրիշը` նոյեմբերին ծնված աղջկա, երրոդը նոյեմբեր ուզեց, մյուսը սիրեց նրանց, ում նոյեմբերին էր ճանաչել… կամ էլ մենակ ես զգացի ինչ-որ անբացատրելի բան…

Ուզում եմ այսօր նոյեմբեր լինի…

:oy

Աբելյան
30.06.2008, 10:44
Ինչիս ա պետք տելևիզրը կամ կոմպը: Դրանից ինձ ինչ ա ավելանում կամ պակասում: :think
Ինչիս ա պետք ֆուտբոլ խաղալը, եթե ֆուտբոլիստ չեմ դառնա: :think
Ինչիս ա պետք ինքնագլուխ բաներ անելը, եթե կարամ իմ համար հանգիստ ապրեմ: :think
Ինչիս ա պետք ինտերնետը, եթե իզուր փող եմ ծախսում ու ոչ մի օգուտ: :think
Ինչիս ա պետք քաղաքից դուրս գնալ-հանգստանալը, կամ քաղաքում ֆռֆռալը, եթե տունը պառկած կարամ հանգստանամ: :think
Ինչիս ա պետք սրան-նրան սիրելը, եթե կարամ իմ համար հանգիստ ապրեմ: :think
Մեկ ա, օդ կա, ջուր կա, գազ կա, հաց կա, սովորում եմ, աշխատանք կա, տուն ունեմ, շոր ունեմ:
Մնացած ամեն ինչի իմաստը որն ա: :think

Goga
30.06.2008, 18:56
Խնդրում եմ, մի թաքցրու այն ամենը, ինչ հիմա կատրվում է քեզ հետ (ես զգում եմ, թեկուզ հեռու ես ու ժխտում ես այդ), դու ժպտում ես ինձ, բայց քեզ այնքան լավ եմ հասցրել ճանաչել, որ անգամ ժպիտիցդ ինձ ամեն ինչ շատ պարզ երևում է:( Խնդրում եմ մի թաքցրու, այնքան եմ ուզում քեզ օգնած լինել, որ նորից տեսնեմ առաջվա ժպիտդ…զգում եմ…գոնե ինձանից մի թաքնվիր, դա ավելի է ցավ պատճառում ինձ :cry2
Ուղղակի ժպտա…առաջվա ժպիտով:love

Սերխիո
30.06.2008, 19:39
բա մի 40 հատ քյարպինչ չլիներ մանղալս վերջացնեի …

ivy
01.07.2008, 02:15
Բոլորս նույն արևի տակ ենք, բայց ինչքան հաճախ` համառակ կողմերում: Ու ամեն մեկս իր կողմը համարում է ճիշտը, իսկ մյուսինը` ոչնչացման, բուժման, ծաղրի, արհամարհանքի ենթակա:
Քաղաքականություն, կրոն, սեռական կողմնորոշում, մսակերություն ու բուսակերություն. ամեն տեղ պիտի իրար էնքան տրորենք, մինչև դրա հաշվին գոնե մի կերպ երևանք գետնի վրա ու ինքնահաստատվենք մեր եղած-չեղած մի թիզ բոյով:
Հա, ես եմ ճիշտ, որովհետև աջ կողմում եմ, ոչ թե ձախ, որովհետև ծնվել եմ շաբաթ օրը, ոչ թե երկուշաբթի, որովհետև արևային ակնոց եմ դնում, ոչ թե օպտիկական, իսկ ձմռանն էլ մեզ մոտ ընդհանրապես ձյուն չի գալիս, ոչ թե ձեր սխալ կլիմայի նման: Այ էդպես, ես հաղթեցի, իսկ դու գնա բուժվի կամ էլ, լավ է, միանգամից կախվես, եթե իհարկե մտադիր չես իմ ճիշտ կողմն անցնել:
Ու դեռ նույն արևի տակ ենք:

impression
01.07.2008, 12:32
Նստած էր ծովափին, մենակ էր: Ծխում էր կամ չէր ծխում, էդպես էլ չհասկացավ: Ծովն ամայի էր, կամ էլ թե ուղղակի ճայերի հավեսը չուներ, դա էլ չպարզվեց: Փարոսն էլ միայնակ էր, թե գոռոզ, ոչ ոք չիմացավ: Ինքը խխունջ էր փնտրում` թաց ոտնաթաթերը խրելով ավազների մեջ: Դրանց փոխարեն գտնում էր քարեր ու մանր խիճ: Թրջված վերնաշապիկը կպել էր մեջքին, ցուրտն անցնում էր ոսկորներին: Մատի մատանին անպետքություն էր, թե չէ, չգիտեր, բայց որ ծովափին այն կրելը թիթիզություն էր, դա հաստատ: Աչքերի տակի սև շրջանակներն ազդանշան էին` մարում ես արդեն: Իր ներսի փոթորիկները մեռել էին կամ էլ գործուղվել անհայտ հեռուներ` անհայտ ժամանակով: Զոմբիացած էր: Ինքն էր ու իր շունը` փրչոտ ու երջանիկ իր շունը, որ ուրախ-զվարթ վազվզում էր ծովափին, ու իր համար այն ամայի չէր: Հետո եկավ ու պառկեց տիրոջ սառած ոտքերին: Ուզեց տաքացնել: Բայց տերը դրանից չգիտես ինչու զայրացավ ու քիչ թե շատ տաքացած ոտքով մի ուժեղ քացի տվեց իր փրչոտ շանը: Շունը վնգստաց, մի պահ նրա բոբիկ ոտքը կծել ուզեց, բայց միտքը փոխեց: Փախավ հեռու:
Նստած էր ծովափին: Մենակ էր: Չէր ծխում: Ճայերն սկսեցին զզվեցնել իրենց ճվճվոցով: Մի հատ մեծ խխունջ գտավ ու լխճեց: Ջարդած ձու հիշեցնող պատյանի տակից դուրս ծորաց իր լպրծուն բնակիչը: Մատանին հանեց ու շպրտեց ծովը: Ծովին բան չեղավ, ինքը նման հեքիաթներ արդեն անգիր էր արել:
Ինքը վեր կացավ, շալվարը թափ տվեց ու սուլելով կանչեց շանը: Շունը վազեց իր մոտ` մոռացած քիչ առաջվա կերած քացին: Կամ էլ գուցե չէր մոռացել: Դե իր տերն էր: Իրեն ամեն օր կերակրում էր, մեկ-մեկ անգամ ականջի հետևն էր շոյում, վերջերս էլ թույլ էր տալիս իր անկողնուն պառկել: Ինքն էլ նրա շունն էր: Իրենից ընդամենը պահանջվում էր լինել փրչոտ ու երջանիկ, անգամ երբ քացի են հյուրասիրում:

Ծովը լվաց նրանց հետքերը, ծխախոտի մնացուկները, լխճված խխունջին էլ իր գիրկն առավ ու սկսեց սպասել հաջորդ հեքիաթին:

impression
01.07.2008, 23:01
Օդնոկլասնիկաբանություն

Նոր գիտություն ենք հիմնադրում: Նայեք վերնագրին… համոզված եմ, կարդացողներից շատերը ոտի վրա դիսերտացիա կպաշտպանեն էս թեմայով: Եկեք խորանանք: Ասենք թե դուք “թեյնիկ” եք, ու առաջին անգամ եք բացում այն կայքը, որով հիվանդացել է ողջ նախկին ԽՍՀՄ-ը:
Մի քանի քուիք սթեփ, այսինքն` մի քանի կետով կփորձենք ձեզ, հարգելի թեյնիկ, ուղղորդել մոտ տասնհինգ միլիոն համադասարանցիների օվկիանոսում: Իրար խառնվել չկա: :)
Եվ այսպես, գրանցվում եք, գտնում ձեր դպրոցը: Մի քանի ժամվա ընթացքում ձեր գրեթե բոլոր դասարանցիները, ներառյալ նրանց, ում տանել չէիք կարողանում, ում մազերը քաշել եք,գրիչով ծամած թղթիկներ թքել, աթոռին կնոպկա դրել, գրքերը թանաքոտել, կավճով մեջքին գրել, գրատախտակի փոշոտ բարձիկով բամփել գլխին, ձեզ սկսում են “էդդ” անել, այսինք ավելացնել իրենց ընկերների ցուցակում (դե ոնց ասում են, ընկերոջ հինն ա լավ): Գալիս են ստանդարտ հաղորդագրություններ` բարև, էսինչ ջան, ոնց ես:
Պատասխանի ստանդարտ ձև` լավ եմ, էնինչ ջան, դու ոնց ես: Հնարավոր է, որ չհիշեք, թե ով էր էդ էսինչը, բայց դե հիմնականում անունը նկարի տակ գրված է լինում: Ու հետո շատ էլ մի տանջվեք հիշելու համար, հնարավոր է, որ դա ձեր առաջին ու վերջին շփումը լինի: Բայց դե թող մնա ձեր ընկերների ցանկում, որովհետև շուտով կհայտնաբերեք օդնոկլասնիկների չգրված օրենքները` ինչքան ընկեր ունես ցուցակում, էնքան քեզ հարգանքով կվերաբերվեն: Ու լավ կլինի քո դռուզյա դռուզեյ-ը մի երկու-երեք հազարի մինիմում հասցնես:
Եվս մի կարևոր կետ` եթե դուք սիրունատես աղջիկ եք ու էդքան ռիսկ եք ունեցել նկար ափլոուդ անելու, ապա ուշադրություն, շատ հավանական է, որ հաճախ բավականին ոչ ստանդարտ հաղորդագրույուններ ստանաք, երեկ լսել եմ դրանցից մեկը, մեջբերում եմ “ես հայ տղա եմ, ինձի աղջիկա պետք, բայց նենց մի թեթև շփման հմար: Ես քեզի խոստանում եմ, որ էդ սաղ գաղտնի կպահեմ”:
Հիմա` կարևորագույն պահերից մեկը` նկարներ գնահատելը: Կան օդնոկլասնիկամաններ, ովքեր շատ են կարևորում թե սեփական, թե ուրիշի ֆոտոների գնահատականների առկայությունը: Պարապ ժամանակ մտեք ուր պատահի ու գնահատեք ինչ պատահի: Մարդիկ ձեզ երախտապարտ կլինեն:
Կետեր ավելացնել դեռ կարելի է, օդնոկլասնիկաբանությունը նորելուկ, գիտությանն անհայտ գիտություն է, և նա, ով կվիճի, թե դա գիտություն չէ, թող որ գլխին ռեհան աճի: Բայց այս գիտության շարունակելի զարգացումը թողնում եմ ջահելներին, ես էլ օդնոկլասնիկցի չեմ, անցա թոշակի, ինքս ինձ էլ ջնջեցի, ինչն էլ մաղթում եմ մնացածներին: :)

Empty`Tears
02.07.2008, 02:59
Վայ որքան ծիծաղելի ես դու, ահա հենց դու....
Հիմա այնքան բան քեզ կգրեի , կասեի, բայց հավատ այդքան չկաս...
Ասում են, որ մարդուն պետք չի խղճալ, բայց դու հավատ էդ կարգավիճակին ես...
Ասենք կարող էիր սեռդ փոխել, էդ սեռի մեջ չի սազում քո դերը...
Կամ ասենք քո ինչ գործ, որ այդքան խորացար խառնվեցիր..., իսկապես մեխք ես...
Պետք չի ամեն մարդու դեմ դուռը բացել մինչ ննջասենյակ....
Ծիծաղելի ես:D:D

Janita Hero
02.07.2008, 10:42
Օդնոկլասնիկաբանություն
օդնոկլասնիկաբանությունը նորելուկ, գիտությանն անհայտ գիտություն է, և նա, ով կվիճի, թե դա գիտություն չէ, թող որ գլխին ռեհան աճի: Բայց այս գիտության շարունակելի զարգացումը թողնում եմ ջահելներին, ես էլ օդնոկլասնիկցի չեմ, անցա թոշակի, ինքս ինձ էլ ջնջեցի, ինչն էլ մաղթում եմ մնացածներին: :)

:D:D:D:D կեցցե՜ Լիլը:hands
ամեն խորհրդին հետևողին մի հատ ռեպ ա հասնում :P:D

impression
02.07.2008, 10:49
:D:D:D:D կեցցե՜ Լիլը:hands
ամեն խորհրդին հետևողին մի հատ ռեպ ա հասնում :P:D

հետն էլ մի կապ ռեհան :lol

Երկնային
02.07.2008, 18:27
Միշտ ինչ-որ բան նվիրում եմ…
Ի՞նչ նվիրեմ… Երկինք կնվիրեի…

Չէ, ես երկինք չեմ… Երկինքը բոլորինն է… Բայց հոգումս կա ուրիշ երկինք, Իմ Երկինքն է…

Իմ Երկնքից ոչ բոլորն ունեն, ոչ բոլորն են տեսնում, ոչ բոլորն են ցանկանում տեսնել, ոչ բոլորին է պետք…
Իմ Երկինքը չասված խոսքերի մի փունջ է… այն լուռ ժպտացող հայացքում է…
Իմ Երկինքը ամպամած չի լինում, միշտ լուսավոր է…
Իմ Երկինքը երբեք ցուրտ քամի չի անում… այն շատ մոտ է, չունի սկիզբ ու վերջ…
Իմ Երկինքը կարելի է գրկել, համբուրել…

Ինչ-որ մեկն ինձ այն նվիրել է… փոքրիկ Երկինք է նվիրել, որն ավելի մեծ է, քան այն մյուսը` բոլորի երկինքը…

Իսկ ես քեզ կնվիրեմ Իմ Երկնքից մի մասնիկ, որը գուցե մի օր ավելի մեծը կդառնա, քան Իմ Երկինքը…
Արդեն նվիրել եմ…
Եթե մի օր տխրես, իմացիր, որ երկինքս կողքիդ է…

:)

Goga
02.07.2008, 22:32
Իսկ դու 100 դրամով Ամերիկա գնացե՞լ ես…Եթե մի փոքր սիրեի Ամերիկան հաստատ այնտեղ կլինեի:)
Երթուղային տաքսի բարձրացավ մի փոքրիկ թմբլիկ, արևից լավ սևացած տղա իր տատիկի հետ, բոլորի ուշադրությունը միանգամից գրավեց:) Մի երիտասարդ սկսեց հարց ու փորձ անել.
-Որտե՞ղ ես այսպես սևացել:
-Տատիկիս գյուղում, գնացել էի հանգստանալու:)
-Գյուղն ինչ հանգստանալու տեղա, արի գնանք Ռուսաստան, այնտեղ շատ սիրուն աղջիկներ կան:
-Գյուղում էլ կային, ուղղակի բոլորի թշերը կարմիր էր:)Համ էլ ես Ռուսաստան չեմ ուզում, ուզում եմ գնամ Ամերիկա(հետաքրքիր է, թե փոքրիկն ի՞նչ գիտի Ամերիկայի մասին և ի՞նչն է նրան այնտեղ ձգում:think :( )
-Դե շոֆերին հարցրու տես մեզ հիմա կտանի Ամերիկա:
-Ձաձա մեզ Ամերիկա կտանե՞ս :
-Բա ոնց չեմ տանի բալիկ ջան, բայց տես բոլորն ուզում են գնան:)
-Դե ով չի ուզի, իրանց էլ իրանց ուզած երկիրը կտանես:)
Փոքրիկը շրջվեց, նայեց բոլորիս ու լռեց մի պահ, հետո նորից շրջվեց վարորդի կողմ ու զարմացած հարցրեց.
-Ձաձա՛, բայց 100 դրամով կտանե՞ս:8 :D:D
Ես չեմ սիրում Ամերիկան…ուղղակի 100 դրամով իմ ուզած «երկրում» իջա, աշխատավայր:)

impression
03.07.2008, 13:07
Առավոտները ինքնաբացարկի են նման...
Տես, քաղաքը նոր է զարթնում, մեծ մեքենաները ջրում են փողոցները, տատիկները ավլում են, մարդիկ ուզում են նոր օրը հնարավորինս մաքուր դիմավորել…
Տես, դու էլ ես քաղաքի մի մասը, ամեն առավոտ բոլորին մտովի բարևում ես, երբ քո սովորական զբոսանքն ես անում Կոմիտասի պողոտայով: Ականջներումդ նույն երաժշտությունն է, անգամ դա թարմացնելու ոչ մի ցանկություն չի մնացել…
Տես, օրը վազում է առաջ, ժամանակը ճզմվում է տաքսու անիվների տակ, վարորդ, խնդրում եմ, գոնե այսօր չուշանամ...
Տես, արթնանալու պահից սկսած փորձում ես վայելել այն, ինչ կա, հետո հուսահատվում ես, գնում քո գրասենյակն ու դուռը փակում բոլորի առաջ: Ինձ հանգիստ թողեք, թողեք էս առավոտն էլ գնա կորի իմ կյանքից:
Տես, կյանքդ գլորվում է խելահեղ արագությամբ: մեկ-մեկ կանգ է առնում ու զարմացած նայում քեզ, որ հևում ես շաաաատ հեռու, չես հասցնում կյանքիդ հետևից…
Ես այսօր էլ կողքից կդիտեմ սեփական կյանքս, այսօր էլ չեմ մասնակցի, այսօր էլ կափսոսեմ...
Մնաց երեք ամիս, իննսուն օր ու... ազատություն կամ ազատ անկում, երկուսն էլ գրկաբաց կդիմավորեմ

Աբելյան
04.07.2008, 00:03
բայց ինչքան քիչ բան ա պետք, որ մոմենտի տակ տրամադրությունդ 180 աստիճանով փոխվի :(

Estrella
04.07.2008, 10:19
Դու գոյություն ունես ու միաժամանակ չկաս
Ու ես նորից զգում եմ ինձ թատրոնում, հիանալի կատակերգություն է:(
Ուժեղ ցավը խանգարում է մտքի ազատ աշխատանքւն, սևեռուն մտքերը հոգնատանջ համառությամբ խցկվում են գլուխս.
Իմ ներքին աշխարհը ավելի հուսալի աշխարհ է...Անվանիր այն ինչպես կուզես՝ հոգի, ոգի, միտք, միևնույն է ...
Ես չեմ կարող դադարել լինել այն ինչ կամ ու դառնալ աշխարհ:love

impression
04.07.2008, 13:50
ամենասիրածս "թեման"՝ ով է ֆորումում... էնպիսի զարմանահրաշ բաներ կտեսնես, էլ դու սուս...
օրինակ՝ Սրտաբաց - փոխում է գաղտնաբառը
Արտեգո - նայում է ով է ֆորումում (առավոտից իրիկուն)
Ուլուանա - նայում է, թե ով է նայում "ով է ֆորումում" :D
impression - ով է ֆորումում, մի վայրկյան, որ հանկարծ իրեն էլ էնտեղ չբռնացնեն
որոշ "տարօրինակ հյուրեր", որ մեկ էլ եսիմ որ խորքերից շատ վարպետորեն պեղում են եսիմ ում եսիմ որ թվի ծննդյան շնորհավորանքները ;) գիտե՜նք, ձեզ էլ գիտենք....
իմ ամենասիրած թեման, հաստատ ով է ֆորումում-ն է, մի քիչ ուշադիր որ լինեք է՜, էլ ուրիշ թեմա չեք էլ նայի :D:D ակումբի ներքին կյանքը՝ կակ նա լադոնի
երնեկ եմ տալիս մոդերներին ու ադմիններին... իրենք հաստատ ավելի ծիծաղելի բաներ գիտեն, իրենք տեսնում են ով ում անձնագիրն է նայում, ով ում է նամակ գրում.... ;)

Մարկիզ
04.07.2008, 14:38
Էս սմայլիկը-> :)) շատ եմ սիրում: Վերջապես հասկացա, թե ինչու:)...
Նա հիշեցնում է այն ձեռք բերովի հոգեվիճակը...էէէ, ո՞նց ասեմ:
...էն որ ծիծաղում ես, մնում "ծիծաղած"կամ`ժպտում ես ու մնում "ժպտած"::D
:))

Երկնային
04.07.2008, 15:55
Կինո էի նայում…
Ճիշտ է` ոչ մի արտասովոր բան չկար մեջը. պրիմիտիվ սիրո պատմություն… բայց մի դրվագ կար, որից մտքերի մեջ ընկա…
Տղան ասֆալտի վրա գրել էր «Ես քեզ աիրում եմ», աղջիկն էլ էնպես երջանիկ էր իրեն զգում…

Ու ես մտածեցի…
Այ եթե ինչ-որ մեկը ասֆալտին գրեր «կներես»… ուղղակի, առանց անուն նշելու, առանց նշելու, թե ինչից է ներողություն խնդրում… ուղղակի «կներես»…
Երևի մեղքի զգացումն այնքան խորը կլիներ, որ կգրեր, առանց սպասելու, որ նա, ում վիրավորել է, կկարդա այդ «կներես»-ը… կամ էլ սպասելով, որ կկարդա, աննկատ չի անցնի, ու գուցե չպատասխանի իրեն, ուղղակի հավատա ու ների…

Իսկ այդ ընթացքում բոլոր նրանք, որ ինչ-որ մեկից վիրավորված են, կանցնեին ու կնկատեին գրվածը…
Ու գուցե կներեին շատերին…

Մարդկանց այնքան քիչ է պետք երջանիկ լինելու համար… ուղղակի զգալ, որ իրենք մենակ չեն…

Janita Hero
04.07.2008, 19:17
Թեմայի տիրուհին ուղղակի հաճույք է ստանում իր բացած թեմայից՝ ճիշտ էլ անում է:aha
Բա ես ինչ հաճույք եմ ստանում դրանից:crazy
Ինքը համ էլ բազմազավակ թեմայամայր ա. ունի շատ սիրասուն զավակներ:erexa՝ Այվայ, Գոգա, Էմփթի թիըզ,Դիվիգրեյ, Երկնային, Հայկո, Բարեկամ, Բելլ……Ջանիթա:victory:ներեն թող ինձ ում մոռացա:
Կարդում կարդում եմ միշտ:read, ուրախանում եմ, տխրում եմ, վարկանշում եմ, մի տեսակ ասես այս թեման իմ անկյունը լինի::esim
ինչպես ասում են այս թեման մեխ է, ով ինչ կուզի դրանից կկախի:viannen_17:ու ոչ ոք չի ասի աչքիդ վերևն ունք կա:bl:aggressive :D
ի՜նչ լավ ա չէ՞:yahoo
Տես Իմփ ջան քեզ համար հրավառություն եմ կազմակերպել ի նշան երախտիքի:bux:

:tease

Մարկիզ
05.07.2008, 01:15
Երեկվանից տրամադրությունս այն չէր:
Հանրահավաքներին նվիրված քննարկումների բլոգն է: Չէ, չեմ գրում եւ չեմ գրել:
Լավ չի…Հունիսի 20-ին նվիրված քննարկումները 90-ից ավել են, իսկ հուլիսի 4-ինը` 26: Չգիտեմ…Տխրեցի:
Կոտրեցին…Հուսահատվեցին…Հոգնեցին…Հանձնվեցին:

Իսկ նրանք ուրախ են, նրանց տրամադրությունը բարձր է: Արդար չի:

Միթե՞ նորից ճահիճ է: Տխրեցի: Ճնշվեցի: Ես էլ մի պահ հանձնվ…
Զանգեցի: Ընկերներիցս ոչ ոք չի գալիս: Չեմ գն…

Այսօր էյֆորիկ եմ առավոտվանից: Կա պատճառ: Լավ չեմ քնել…Չէ, այդքան ուրախ չեմ: Ընդամենը` հոգնած…
Ծակերից էի խորացել…մեկ էլ աստղերից ու հայերից…

Չէ, գնալ է պետք:
Այդ մեկ մարդը ես եմ:

Գնացի…Շոգ էր, բայց լավ էր…Լսեցի…Երթ է…
Սիրտս թրթռում է, հուզվում եմ, աչքերս լցվում են…
Շատ են…Շա՜տ, շատ:
Թերագնահատել էի…Ոչ միայն ես, շատերը…Համոզված եմ:
Կներեք, որ թերագնահատել էի:
Նալբանդյանն է: Կողքովս “թայդաշ” է անցնում` Նալբանդյանի ասած Ազատությունը գրկած: Ձեռքերով ողջունում է, շենքերի լուսամուտներից երթին նայող մարդկանց: Հասկացա նրան: Ազատության, հաղթանակի, միասնականության համն է…Ես էլ եմ նույն հոգեվիճակում: Հա, դեմքը շատ ծանոթ թվաց…Հետո հիշեցի: Էստեղ եմ տեսել լուսանկարը:

ivy
06.07.2008, 02:24
Նորից տառապանքներդ ես պատմում հոգեբանիդ, իսկ նա էլ արդեն չգիտի՝ ուր փախչի քո ուղեղ ծակող հոռետեսությունից, զզվեցնելու աստիճան նույն դարդուցավից, բայց հանկարծ հիշում է մի հին անեկդոտի շատ լավ հնարք և ընդհատում քեզ.
- Իսկ Դուք մտածո՞ւմ եք ինքնասպանության մասին…
- Ոչ:
– Իսկ Դուք մտածեք, մտածեք...

Էնքան կուզենայի, որ մի լավ ապտակեիր հիմար հոգեբանիդ և ասեիր, որ ապրելու ես: Իրեն էլ ուղարկեիր գրողի ծոցը.
- Հասկացա, էլ չեմ տառապելու, դու էլ փասա փուսեդ հավաքի ու էլ չերևաս էս կողմերում:

Կյանքը տեղով երջանկություն է: Մի հատ ուշադիր նայիր...

Բարեկամ
06.07.2008, 04:03
Նորից տառապանքներդ ես պատմում հոգեբանիդ, իսկ նա էլ արդեն չգիտի՝ ուր փախչի քո ուղեղ ծակող հոռետեսությունից, զզվեցնելու աստիճան նույն դարդուցավից, բայց հանկարծ հիշում է մի հին անեկդոտի շատ լավ հնարք և ընդհատում քեզ.
- Իսկ Դուք մտածո՞ւմ եք ինքնասպանության մասին…
- Ոչ:
– Իսկ Դուք մտածեք, մտածեք...

Էնքան կուզենայի, որ մի լավ ապտակեիր հիմար հոգեբանիդ և ասեիր, որ ապրելու ես: Իրեն էլ ուղարկեիր գրողի ծոցը.
- Հասկացա, էլ չեմ տառապելու, դու էլ փասա փուսեդ հավաքի ու էլ չերևաս էս կողմերում:

Կյանքը տեղով երջանկություն է: Մի հատ ուշադիր նայիր...


Կեղծիք ա խղճալը: Անտարբերություն` հմայվելը: Սրտակցությունը աչքերի մեջ ուղիղ նայելուց չվախենալն ա: Սրա պես:

impression
06.07.2008, 10:05
-Բժիշկ ջան, կարելի՞ է:
-Համեցեք, նստեք, ինչի՞ց եք գանգատվում:
-Չեմ գանգատվում, ինձ էսպես շատ լավ է, ուղղակի մարդկանց դա դուր չի գալիս:
-Ի՞նչը:
-Դու լա՞վ բժիշկ ես, բժիշկ ջան:
-Հա, ինձ բոորը սիրում են:
-Հա, դե ուրեմն լավը կլինես:
-Դե եկեք խոսենք ձեր պրոբլեմի մասին:
-Ի՞նչ պրոբլեմ:
-Դուք նոր ասում էիք, որ մարդկանց դուր չեք գալիս:
-Չէ, ես մարդկանց դուր գալիս եմ, ուղղակի մի բան կա, որ նրանց նյարդայնացնում է:
-Դուք ուզու՞մ եք խոսել այդ մասին:
-Դե փորձեմ: Դուք ինձ գժի տեղ չեք դնի, չէ՞, բժիշկ:
-Գիտեք, ես մի քանի համալսարան եմ ավարտել, ու մասնագիտությունս էլ հենց գժերին ոչ-գժերից տարբերելն է: Այս մի քանի րոպեի ընթացքում պարզ դարձավ, որ դուք հեռու եք գիժ լինելուց: Խոսե՞նք ձեր պրոբլեմից:
-Ես պրոբլեմ չունեմ:
-Հա, կներեք… խոսե՞նք:
-Բժիշկ, ես ձմերուկ եմ: Մարդկանց դա դուր չի գալիս:
-Ոնց թե ձմերուկ եք:
-Մի քիչ դեռ խակ, կտտացնելիս էլ կզգաք: Ուզու՞մ եք` կտտացրեք, տեսեք:
-Չէ, չէ, ինչ եք ասում…
-Այ էդպես, բոլորը նեղվում են նրանից, որ ես ձմերուկ եմ:
-Բայց ինչո՞վ է արտահայտվում ձեր` ձմերուկ լինելը:
-Բժիշկ, կյանքում մեկին կհարցնեի՞ք ինչով է արտահայտվում նրա` դդում լինելը:
-Դուք ձեզ դդու՞մ եք զգում:
-Չէ, ձմերուկ: Հիմա ես ի՞նչ անեմ, բժիշկ:
-Հմմմմ…. Իսկ դուք նեղվու՞մ եք նրանից, որ ձմերուկ եք:
-Չէ, ինձ էսպես շատ լավ է:
-Դե ուրեմն գնացեք ու վայելեք կյանքը:
-Հա բայց իմ ընկերները, բարեկամները ինձ անընդհատ հանդիմանում են:
-Ինչի՞ համար:
-Ձմերուկության:
-Որևէ մեկին նեղությու՞ն եք տալիս ձեր ձմերուկությամբ:
-Չէ…
-Դե լավ, ամեն բան պարզ է: Իրականում ոչ թե դուք պետք է գայիք բուժվելու, այլ բոլոր նրանք, ում ձեր ձմերուկությունը հանգիստ չի տալիս: Դուք միանգամայն առողջ մարդ, էէէէէ, ինչ եմ ասում, ձմերուկ եք: Հաջողություն ձեզ:
-Հիմա ես ի՞նչ անեմ, բժիշկ ջան, մի պրոֆիլակտիկ բան նշանակի, գնամ:
-Արևի տակ երկար մնացեք, որ քաղցրանաք,-ակնոցի վրայով նայելով մեղմ ժպտաց բժիշկը, ով իրոք մի քանի համալսարան էր ավարտել ու շատ իմաստուն էր:
Այցելուի դուրս գալուց հետո նա բացեց իր օրագիրը, ուր միշտ գրում էր, երբ արտահայտվելու կարիք էր զգում ու գրեց.
“Այսօր մոտս մի ձմերուկ էր եկել: Մի քիչ խակ, բայց երջանիկ: Կարող էի նրան դեղեր նշանակել, որ խելքի գար ու նմանվեր բոլոր նրանց, ովքեր իր վրա ծիծաղում են, բայց դե կարիք չկա: Ինքը երջանիկ ձմերուկ է, դեղերից հետո անխուսափելիորեն կդառնար դժբախտ մարդ ու ինքն արդեն կսկսեր ծիծաղել իր նման ձմերուկների վրա:
05.05.200_թ.
Հոգեբան Վատերմելոն”

Գալաթեա
06.07.2008, 12:12
Ինքս ինձ տված խոստումը խախտում եմ։
Բայց չդիմացա, ոչինչ դե։
Զզվեցրած հոռետեսությունից սրտխառնոց առաջացնող նոպաների դեմ կա շատ պարզ միջոց։ Առաջին իսկ՝ արդեն հոգնեցրած բառերը լսելուց հետո մնացածի նկատմամբ խուլ գտնվել։ Դժվար չի, կարծում եմ։
Քանի դեռ հիվանդը չի սովորել իրեն զսպել։
Դա էլ հեռու չի։ Իր հետևանքների հետ միասին։

Կարոտել էի Անկապին բայց :) Լավ մնա, Օրագիր։
Կյանքը ախր տեղով երջանկություն է :)

Մարկիզ
06.07.2008, 12:27
+1
+1
+1
+1
Հա, հա, երջանկություն ա:
4 հոգե...:)

murmushka
06.07.2008, 14:15
Հանրահավաք ......
ու նորից ամեն ինչ սկսեց պտտվել անասելի արագությամբ, երթ ...նստացույց... ժպտացող հայաքներով մարդիկ... հավատ... հույս...
այսօր Եռաբլուրում էի, Ջիվան Աբրահամյանի՝ ազգային հերոսի ծննդյան օրն էր, տարօրինակ է , մինչ Շարժումը նույնիսկ չգիտեի Նրա մասին, իսկ Նա մեզ համար կյանքն էլ չի խնայել... ոչ ոք կառավարությունից, անուշադրություն... մոռացություն....
ինչքան իմաստուն ու խորը հայացքների հանդիպեցի Եռաբլուրում, ամեն մեկն իր հերթին կարծես ասում էր, չէ պահանջում էր, որ իրենց կյանքի գնով ձեք բերվածը չթողնենք
չենք թողնի
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
երեկոյան նորից Հյուսիսային պողոտա
ամեն ինչ նորից պտտվում է անասելի արագությամբ:) սիրում եմ արագություն

impression
06.07.2008, 17:14
դե արի ու իմ էս հումանիտար գլուխը մաթեմատիկա մտցրու... :(
կկախվեմ, կպատռեմ էդ դասագիրքը...
օֆ... :(

ալգորիթմական բանաստեղծություն եմ հորինելու, կոտորակային քառյակներ, ու վերջում սովորածս կլինի PHP-ի լիրիկան :)

ինձանից ծրագրավորող դուրս չի գա... :(

ivy
06.07.2008, 17:37
դե արի ու իմ էս հումանիտար գլուխը մաթեմատիկա մտցրու... :(
կկախվեմ, կպատռեմ էդ դասագիրքը...
օֆ... :(

ալգորիթմական բանաստեղծություն եմ հորինելու, կոտորակային քառյակներ, ու վերջում սովորածս կլինի PHP-ի լիրիկան :)

ինձանից ծրագրավորող դուրս չի գա... :(

Ինչ հավես ես գրել: :)
Ինձ թվում է` հարցին էսքան կրեատիվորեն մոտենալու դեպքում անպայման ամեն ինչ էլ կստացվի: ;)

Մելիք
06.07.2008, 17:45
Սեփական կենսափորձով թելադրված աշխարհընկալումը իբրև բացարձակ ճշմարտություն է մատուցվում. "Տես աշխարհն այնպիսին, ինչպես ես եմ տեսնում, զգա էն ինչ ես եմ զգում կամ գոնե մի աղտոիր աշխարհս քո հիվանդությամբ: Վառե՛լ բորոտներին: Բոլոր նրանց, ովքեր չեն պատկանում երջանիկների ռասսաին՝ դեպի գազախցիկներ":

ivy
06.07.2008, 17:48
Սեփական կենսափորձով թելադրված աշխարհընկալումը իբրև բացարձակ ճշմարտություն է մատուցվում. "Տես աշխարհն այնպիսին, ինչպես ես եմ տեսնում, զգա էն ինչ ես եմ զգում կամ գոնե մի աղտոիր աշխարհս քո հիվանդությամբ: Վառե՛լ բորոտներին: Բոլոր նրանց, ովքեր չեն պատկանում երջանիկների ռասսաին՝ դեպի գազախցիկներ":

Իսկ ինձ թվում է` ճիշտ հակառակը. նրանք, ովքեր չեն պատկանում երջանիկների ռասսային իրենք են իրեն մտցնում գազախցիկը: Թե կուզես անտարբերությամբ դիտել այդ տեսարանը, խնդրեմ. ես չեմ կարողանում: :)

Մելիք
06.07.2008, 18:04
Իսկ ինձ թվում է` ճիշտ հակառակը. նրանք, ովքեր չեն պատկանում երջանիկների ռասսային իրենք են իրեն մտցնում գազախցիկը: Թե կուզես անտարբերությամբ դիտել այդ տեսարանը, խնդրեմ. ես չեմ կարողանում: :)
Ուրեմն իրանց գազախցիկում կամֆորտնի ա ավելի:) :
Թույլ ներվեր ու նուրբ ճաշակ ունեցողները կարող եմ նայել օպերաներ:
Այլ հակումներ ունեցողները՝ վիրահատության տեսարաններ:
Կյանքը բազմազան ա, մարդիկ անտարբեր՝ բոլորը:)

ivy
06.07.2008, 18:07
Ուրեմն իրանց գազախցիկում կամֆորտնի ա ավելի:) :
Թույլ ներվեր ու նուրբ ճաշակ ունեցողները կարող եմ նայել օպերաներ:
Այլ հակումներ ունեցողները՝ վիրահատության տեսարաններ:
Կյանքը բազմազան ա, մարդիկ անտարբեր՝ բոլորը:)

Թույլ տուր չհամաձայնել ու մեծահոգաբար լռել: :)

Բարեկամ
06.07.2008, 18:18
Ո՞վ ա վերջապես էդ հոգեբանը:
Սյվին ա էդ հոգեբանը, Մելիքն ա, բոլոր նրանք, ովքեր ուզենալով կամ չուզենալով կարդում են:
Ես էլ եմ հոգեբաններից մեկը, ու այվիի կողմից եմ . ծափերի տակ ինքնախոշտանգումը խորացնելը ճիշտ մեթոդ չի, ըստ իս: թող ինձնից էլ հրաժարվի դրա համար. դա մեթոդ ա ;)

Աբելյան
06.07.2008, 18:41
Ու Աստված 6-րդ օրը ստեղծեց մարդուն... Մարդն էլ միանգամից, տեսավ Աստված հանգստանում ա, մի հիմար բան արեց: Էհ, հետո Աստված մարդուն դուրս արեց դրախտից, որ լավ տանջվի, էն էլ մարդը ոնց մարդ կար, տենց մարդ էլ մնաց: Հլա մի բան էլ շատացան: Աստված ջրհեղեղ բերեց մարդու գլխին, մարդիկ նորից շատացան ու նորից շարունակեցին իրանց էշը քշել: Մի հարցնող էլ ըլնի. "Աստված ջան, հաստա՞տ քո պատկերով ես ստեղծել մարդուն": :think

Երկնային
06.07.2008, 21:10
- դու կաս…
- ինչու՞…
- որովհետև ես եմ այդպես ուզում…
- դու էլ կաս…
- իսկ ես ինչու՞…
- ուղղակի… ինձ համար…
- ես քե՛զ չէի սպասում… դու ի՛նձ մոտ չէիր գալիս…
- միևնույն չէ՞…
- միևնույնն է…
- դու իմ երազանքը չես եղել… ու չես լինի երբեք…
- իսկ հիմա՞…
- հիմա… հիմա էլ երազանք չես…
- բա ի՞նչ եմ…
- մի վայրկյան երջանկություն…
- միայն մի վայրկյա՞ն…
- անվերջ վայրկյան…
- կարծում եմ…
- ես էլ…
- իրար հե՞տ…
- ահա …
- իսկ հետո՞…
- հետո չկա… կա հիմա…
- «հիմա»-ն լավ բառ է…
- հա…

մթության մեջ երկուսը գրկել էին իրար ու պարում էին…
լռություն էր…
խոսում էին իրենց սրտերը…

լռությունը խախտվեց միայն երեք վայրկյանով…
մեկը նայեց մյուսի աչքերին ու ասաց.
- իսկ դու կաս…
- … որովհետև դու ես այդպես ուզում…

ու լռության անվերջ վայրկյան…

impression
08.07.2008, 13:14
օվկիանոսից այն կողմ ինձ անհայտ մեկի սիրտը խփում է, մյուսինը՝ ցավից կուչ գալիս
ու թեև ժամանակային տարբերություն կա, բայց զգում եմ՝ գիշերային դրամա է օնլայն
ու ես էլ ամենալավ տեղն եմ զբաղեցրել՝ գլխավոր դերակատարի ականջի տակ
մեկ-մեկ հուշում եմ՝ աջից խփի, աջի՛ց, ձախդ պահի...
օվկիանոսից այն կողմ ամեն ինչ նույնն է
ես այդ ամենին հումորով եմ վերաբերվում, անջատում եմ ռադիոն իր բոլոր ալիքներով հանդերձ
ոչինչ չասող ժպիտներ եմ նկարում ու ինքնագոհ մտածում՝ ես միակը չեմ էսպես հիմար

you may say I'm a dreamer
but I'm not the only one...

Բարեկամ
08.07.2008, 16:52
օվկիանոսից այն կողմ ինձ անհայտ մեկի սիրտը խփում է, մյուսինը՝ ցավից կուչ գալիս
ու թեև ժամանակային տարբերություն կա, բայց զգում եմ՝ գիշերային դրամա է օնլայն
ու ես էլ ամենալավ տեղն եմ զբաղեցրել՝ գլխավոր դերակատարի ականջի տակ
մեկ-մեկ հուշում եմ՝ աջից խփի, աջի՛ց, ձախդ պահի...
օվկիանոսից այն կողմ ամեն ինչ նույնն է
ես այդ ամենին հումորով եմ վերաբերվում, անջատում եմ ռադիոն իր բոլոր ալիքներով հանդերձ
ոչինչ չասող ժպիտներ եմ նկարում ու ինքնագոհ մտածում՝ ես միակը չեմ էսպես հիմար

you may say I'm a dreamer
but I'm not the only one...


մադամ բովարի, թերեզ ռաքեն…

come down, you dream maker;)

Moon
08.07.2008, 16:56
Այսօր տխուր եմ։
Ոչինչ և ոչ ոք, բացի մեկից չի կարող իմ տրամադրությունը բարձրացնել։ Բայց ափսոս հեռու է։(
Վաղն էլ գնում եմ։ Իմ հերթն է հեռվանալու։ ՄԻ շաբաթ լռություն կլինի։ Թող լինի, մեկ մեկ պետք է։
Այսօր ես Լուսինն եմ և ոչ թե գժուկը։

ivy
08.07.2008, 17:54
Տիբեթից է եկել, բուդիստ վանական է: Մաշկը դեղնաշագականակագույն է, գլուխը` սափրած, հագին մուգ կարմիր ու նարնջագույն հագուստ է, որը տարօրինակ կերպով փաթաթված է վրան և նմանվում է կանացի ջրջազգեստի: Դաստակին դեղին գույնի կրոնական զարդարանք է` մի քանի տակ փաթաթած: Ոտքերը հիմնականում բոբիկ են կամ հողաթափերի նմանվող անսովոր կոշիկներով: Նա միշտ ծամոն է ծամում, կարծես ավելի զարմացնելու համար: Երբ անձրև է գալիս, ձեռքին մի հսկայական անձրևանոց է, որն ունի ծիածանի յոթ գույները և այնքան վառվռուն է, որ ակամայից հայացքդ գամվում է վրան:
Ոչ ոք չգիտի, թե ինչ գործ ունի նա գերմաներենի դասերին, հատկապես, որ բացարձակապես չի հասկանում, թե ինչ է կատարվում դասի ժամանակ: Ուղղակի ժպտում է շատ քնքուշ ու բարի ժպիտով, իսկ երբ նրան դաս են հարցնում, քթի տակ ինչ-որ բան է մրմնջում` միայն իրեն հասկանալի լեզվով, ու երջանկությամբ բացում ատամները:
Երեկ դասի ժամանակ չգիտես թե որ փեշի տակից հանեց մի վիդեո տեսախցիկ ու սկսեց բոլորիս նկարել: Մենք էլ ոգևորվեցինք ու սկսեցինք ձեռքով անել: Ինքն էլ պարգևեց մեզ իր նեղլիկ աչքերից ու ձյունաճերմակ ատամներից դուրս հորդող ժպիտը, և բոլորս շարունակեցինք սովորել գերմաներեն:

Երկնային
08.07.2008, 18:06
Երկրի վրա մի Աստղիկ էր ապրում, որին ոչ ոք չէր նկատում… Ավելի շուտ տեսնում էին, բայց չգիտեին, որ ինքը Աստղիկ է… փոքրիկ էր ու փայլուն աչքեր ուներ…

Միայն մեկն էր նրան տեսնում. այդ մեկը փոքրիկ մանչուկ էր` արևի շողի գույնի մազերով ու երկնքի պես կապույտ աչուկներով… Մթության մեջ ու երազում կրկնում էր միայն մի Աստղի անուն, առանց ճանաչելու նրան, առանց սիրելու… չէ, չէր սիրում, պարզապես ձգտում էր… ձգտում էր, որովհետև մյուս աստղիկների հետ մութ էր իրեն…

Երբ տխուր էր, այդ Աստղից էր խորհուրդ հարցնում, ու միշտ ստանում էր իր չասված մտքերի պատասխանը… Երբ ուրախ էր, ժպտում էր աչուկների փայլով…
նա չգիտեր` դա ինչ է… չէ, հաստատ չէր սիրում…

հետո հասկացավ`
այդ Աստղի հետ ոչ թե լուսավոր էր… պարզապես նրա հետ լույս պետք էլ չէր…

:love

Մարկիզ
10.07.2008, 01:45
Ուշացած:

Փետրվարի 26-ն էր: Աշխատանքային օրը շուտ էր ավարտվել…Պատճառ կար:
Սերժը միտինգ էր անում: Բոլորին տարել էին:
Ընկերոջս հետ որոշեցինք Հաղթանակից ոտքով իջնել:
Կասկադով…Զրուցելով:
Հա, ինչու չէ…
Համ վաղուց չեմ քայլել կասկադի աստիճաններով, համ էլ սիրուն է, սիրուն:

Իջնելու ժամանակ պարզորոշ լսվում էր մեկ այլ՝ Ազատության հրապարակում հավաքված զանգվածների միահամուռ կանչը. «Հիմա»…

Այդտեղ էլ կանգ առանք՝ օպերայի մոտ: Շատ էին…Լավն էին:
Ներկա-բացակա չէին անում: Առաջին պահից հետաքրքիր էր:
Մինչ այդ՝ ոչ մի անգամ Լեւոնի հանրահավաքներին ներկա չէի եղել:
Համոզված էի, որ նա այն չէ…Եթե ընտրեի, նրան հաստատ չէի ընտրի…
Սխալ էր:
Հա, հա, սխալ էի:
Շատ եմ մտածել:
Շատ եմ ուսումնասիրել:

Առանձնապես չեմ հետաքրքրվել, չեմ սիրել ոչ մեկին, չեմ հավատացել:
Բայց այս անգամ…
Հետո էլ…
Մարտի մեկ…

Selene
10.07.2008, 22:17
Զոռով գնացած համերգ... լիքը մարդիկ, շնորհավորանքներ, երգիչներ... ու էսքան մարդու կողքին ամենաիսկական մենակությունն եմ ապրել մի քանի րոպե... ահավոր էր:(:oy Սա էսօր էր, իսկ երեկ :love
լավ էր, լավն էր երեկը, ու ... լավն էինք երեկ :roll
Վերջում մոռացած պաչիկներ մնացին մոտս բայց:oy:D մեկ է`գիտեմ` տերերը չեն նեղացել հաստատ;)

impression
10.07.2008, 23:48
Երեխեք, ուրեմն էն կազմակերպությունը, որտեղ աշխատում եմ, քրիստոնեական ուղղվածություն ունի (աղանդավոր չենք, վրա տալ չկա), ու շաբաթը մեկ անգամ այսպես կոչված սերտողություն ենք անում, որը վարում է մի շատ գրագետ ու խելացի քահանա` հայ առաքելական եկեղեցուց: Սակայն, երբեմն պատահում է, որ մեր քահանան շատ զբաղված է լինում ու չի կարողանում գալ, նման դեպքերում փորձում ենք այդ "դասաժամն" անցկացնել հնարավորինս հետաքրքիր: Մեր աշխատողներից մեկը շատ հավես բան էր գտել ինտերնետից, մենք ուշաթափվել էինք ուղղակի, մտածեցի`ձեզ էլ դուր կգա, թարգմանեցի ու ներկայացնում եմ :)

Աստծուն ուղղված նամակներ երեխաներից

Սիրելի Աստված
Ես ամերիկացի եմ, իսկ դու՞
Ռոբերտ


Սիրելի Աստված
Իհարկե շնորհակալ եմ ինձ փոքր եղբայր ուղարկելու համար, բայց ես շնիկ էի ուզել:
Ջոյս


Սիրելի Աստված,
Եթե շաբաթ օրը եկեղեցում երևաս, ես քեզ իմ նոր կոշիկները ցույց կտամ:
Միքի


Սիրելի Աստված,
Եթե մենք պարտադիր պետք է վերածնվենք որպես մեկո ուրիշւ. Խնդրում եմ, թող ես չդառնամ Ջենիֆեր Հորթոն, որովհետև նրան ատում եմ:
Դենիզ


Սիրելի Աստված,
Եթե դու ինձ նվիրես կախարդական լամպ, ինչպես Ալադինինն էր, ես քեզ կտամ ինչ ուզես, բացի իմ փողերից ու շախմատից:
Ռաֆայել


Մեզ սովորեցրեցին, որ լույսը ստեղծել է Թոմաս Էդիսոնը: Բայց կիրակնօրյա դպրոցում ասացին, որ դա դու ես եղել: Կարծում եմ Թոմասը գողացել է քո գաղափարը:
Դոննա


Սիրելի Աստված,
Դու դիտմա՞մբ ես ընձուղտին այդպես հորինել, թե՞ դա դժբախտ պատահար էր:
Նորմա

Սիրելի Աստված,
Դու իսկապե՞ս անտեսանելի ես, թե՞ դա ինչ-որ ֆոկուս է:
Լյուսի


Սիրելի Աստված,
Փոխանակ մարդկանց թողնես, որ մահանան, հետո էլ ստիպված լինես նորերին սարքել, ինչու՞ նրանց ուղղակի ապրել չթողնել:
Ջեյն


Սիրելի Աստված,
Ես ուզում եմ նմանվել հորս, երբ մեծանամ, մենակ թե թող այդքան մազոտ չլինեմ:
Սեմ


Իմ մասին մի անհանգստացիր, ես փողոցը միշտ ուշադիր եմ անցնում:
Դին


Սիրելի Աստված,
Ուրեմն հարսանիք էի գնացել, ու նրանք հենց եկեղեցում էլ համբուրվեցին… ոչի՞նչ:
Նեյլ


Սիրելի Աստված,
Կարծում եմ ստեպլերը քո ամենամեծ գյուտն է:
Ռութ

Սիրելի Աստված,
Հին ժամանակներում մարդիկ իսկապե՞ս այդքան ծիծաղելի էին խոսում:
Ջեննիֆեր

:)

ivy
10.07.2008, 23:51
Մեր աշխատողներից մեկը շատ հավես բան էր գտել ինտերնետից, մենք ուշաթափվել էինք ուղղակի, մտածեցի`ձեզ էլ դուր կգա, թարգմանեցի ու ներկայացնում եմ :)

Սիրում եմ էրեխեքին: :))
Ապրես, որ թարգմանեցիր: :)

Empty`Tears
11.07.2008, 02:06
Երեխեք, ուրեմն էն կազմակերպությունը, որտեղ աշխատում եմ, քրիստոնեական ուղղվածություն ունի (աղանդավոր չենք, վրա տալ չկա), ու շաբաթը մեկ անգամ այսպես կոչված սերտողություն ենք անում, որը վարում է մի շատ գրագետ ու խելացի քահանա` հայ առաքելական եկեղեցուց: Սակայն, երբեմն պատահում է, որ մեր քահանան շատ զբաղված է լինում ու չի կարողանում գալ, նման դեպքերում փորձում ենք այդ "դասաժամն" անցկացնել հնարավորինս հետաքրքիր: Մեր աշխատողներից մեկը շատ հավես բան էր գտել ինտերնետից, մենք ուշաթափվել էինք ուղղակի, մտածեցի`ձեզ էլ դուր կգա, թարգմանեցի ու ներկայացնում եմ :)



Հա Լիլ ճիշտ էստեղի երեխաները էդպիսի բաներ շատ են անում, և մի բան էլ անգամ մեծերը.. ընկերուհուս անգլերենի դասին մի աղջիկ կար, տարիքով մեծ նա նույնպես այդ օր կարդաց նամակ, որ ուղարկել էր աստծուն..
Ամերիկացիների գաղափարները շատ փոքր են ու ինչով են մտախում դա էլ չգիտեն..:mda

Երկնային
12.07.2008, 00:27
Հետաքրքիր է`միշտ ժպտում եմ տխրությանս, բայց ավելի թախիծ եմ ստանում…
Ուրեմն սխա՞լ է այն համոզմունքը, թե կյանքը բումերանգ է, ու մարդ ստանում է այն, ինչ նվիրում է…
ժպիտ եմ իրեն նվիրում, իսկ ինքը շարունկում է թախիծով պարուրել հոգիս…
գուցե անկեղծ ժպիտ չի, դրա համար էլ պատժում է…

իմ մեջ կա Թագուհի ու Գերի, Անապատ ու Սառցաբեկոր…
Ուժեղ եմ ու նույնքան անտանելի Թույլ…
Երջանկություն ու Դժբախտություն եմ… Ժպիտ ու Արցունքներ…
Ամենուր եմ ու միևնույն ժամանակ ոչ մի տեղ…

Ես երբեք ցած չեմ ընկել…
իսկ թախիծը նույնիսկ չի հարցնում` պատրաստ եմ, թե չէ վայրէջքիս…
այս թռիչքին ինձ ոչ ոք չի ներշնչել…

արի հանդիպենք… քո երազում…
իմ նվերը կլինի… վերցրու ու երբեք մի հարցրու` ինչու…

սպասում եմ թռիչքիս…չփորձես բռնել, ես թևեր ունեմ…

:)

impression
12.07.2008, 12:01
Ի՜նչ լավ է, որ երեկ էնպես ստացվեց, որ հայտնվեցի "Վեստում": Ի~նչ լավ է, որ մի քանիսն էլ էին այնտեղ հայտնվել… Ի՜նչ լավ է, որ հոսանքն անջատվեց, ու քանի որ բոլոր հայերի մոտ արդեն ռեֆլեքս է մթությունից երգելը, սկսցինք երգել: Մատուցողուհին մի երկու մոմ բերեց, մի քանի սեղանի շուրջ նստած անծանոթ մարդիկ հանկարծ սկսեցին իրար հասկանալ, զգալ ու մի տեսակ մտերմացան: Ոմանք ափսոսում էին, որ կիթառ չկա, մեկի մոտ նոստալգիա առաջացավ իննսունականների հանդեպ, իսկ էն մեկը ամեն կերպ փորձում էր երգել, հա ինչ անենք, որ բառերը չգիտեր: Հետո... հետո հոսանքը միացավ...
Բայց դե այդ մի քանի րոպեն դեռ երկար կհիշենք: "Վեստը" միշտ շատ եմ սիրել, դե իսկ երեկվանից հետո՝ առավել ևս. ուղղակի արդեն ամեն անգամ "Վեստ" գնալուց մի թաքուն հույս եմ փայփայելու, որ հոսանքն էլի կանջատվի :)

Selene
12.07.2008, 21:21
Մի՛ սիրիր ինձ…
թե չէ… թե չէ ավելի շատ քեզ կսիրեմ…

այս Երկինքը չափից դուրս մեծ է միայն ինձ համար…


Ինչքան լավ խոսքեր են... Հենց կարդալուս ընթացքում հասկացա, որ ապագա ստորագրություններիցս է լինելու:love:)
Ու թեկուզ այսօր չափից դուրս շատ արև կար երեկվա ամպերը ցրելու համար, բայց ես... ախր ես միշտ անձրև եմ սիրում...:)
Իսկ ելք, ինչպես միշտ գտնվում է. արևային անձրև է պետք, շտապ :aha:(

impression
13.07.2008, 20:17
երեկ ինձ հիշեցիր հանկարծակի. մի քանի ամսվա լռությունից հետո
ու հիշեցիր հենց այն պահին, երբ մնացածներից հեռացել էի ու այսիքյու-իս սիրուն, արդուկած դափ-դատարկությունն էի վայելում:
եկար ու սկսեցիր, չէ, ավելի ճիշտ՝ շարունակեցիր անցյալ անգամվա ստերիդ շարանը: մի հրաշք սուտ էլ ես ասեցի, բայց դե դու փորձված ես, չզարմացար, ավելին՝ էդ սուտս քո հետագա ստին հենարան սարքեցիր:
դու իմ իդելան ես, ռոք համերգին մենակ դու կարող էիր փռվել բեմի հետևի աստիճաններին՝ ընկերուհուդ գրկում ու խլանալով՝ նիրվանայի հասնել:
մենակ քո ստերն են հարյուր տոկոսանոց սուտ, բայց էնպես ես դրանք մատուցում, որ ես ինձ հայելուց այն կողմ եմ զգում՝ ալիսայի պես:
դու ինձ համար հեքիաթ կհորինես, սիրուն ու սարսափելի հեքիաթ, իսկ ես արդեն իրականության մեջ էլ չկամ...

Բարեկամ
14.07.2008, 07:03
մի գրի
նկատե՞լ ես, հեռացի անհայտություն
մի վիրավորվի
ի՞նչ ա վիրավորանքը, եթե ոչ խղճահարություն սեփական անձի նկատմամբ. կամ խղճով ես շատ կամ ինքնատարված. երկու դեպքում էլ թույլ ես
տխրի` առանց սպասման ու վախի
տխրի բացարձակ
սեղմվի
մի հավատա հույսին
կտրի հիշողության թելերը
հետ մի նայի, որ չքարանաս
արա սխալ
արա սխալը
մի երկմտի
փակիր աչքերդ ու թռի…

մի վախեցի մեռնել
life fits everyone

ուզում ես գրկել. թուլություն
լացի փոխարենը

Ուրվական
17.07.2008, 01:14
Միթե՞ ես էդքան լավն եմ... Չէ, աչքիս ուղղակի դուք եք լավը... Չէ, բայց ոնց կարաք դուք լավը լինեք, ես վատը, տենց չէր լինի... Դուք չէիք իմանա, որ ես լավն եմ, ես էլ չէի իմանա, որ դուք ավելի լավն եք... Չէ, բայց աչքիս սաղս լավն ենք... Ասա, խի նոր ես ջոկում... Դե, ոնց ասեմ, չէ, բայց նորովի եմ ջոկում... Արա, մտքերս լավ չեն դասավորվում ինչ-որ...
Գնամ քնելու, եթե կարողանամ, էլի...

Empty`Tears
18.07.2008, 03:08
Ուզում եմ գնալ, հեռանալ, բայց ումից, կամ ինչից?:( ինքս էլ չգիտեմ...
Անընդհատ մի փոփոխության եմ սպասում, բայց չկա, չի գալիս...
Հոգնել եմ հանգստությունից, մտածել եմ ուզում...
Գնալ, գալ, քնել, զարդնել.. բա ընթացքը.? :esim
Նոր եղանակ եմ ուզում..
Ուզում եմ հորինել իմ եղանակը՝հինգերորդը..

Janita Hero
18.07.2008, 12:23
Ահա ես տանից դուրս կգամ վերջապես, կգնամ աշխատանքի… հազիվ մաքուր օդ կշնչեմ… ու ով ինձ ճանաչում ա, մի տեսակ ինչ-որ թարմություն ա փնտրելու տեսքիս մեջ, քանի որ արձակուր էի……, կմտածեն երևի հանգստացած կլինեմ, էլ չեն ասի, որ........
ոմանք կասեն «էս ոնց ես փոխվեե~~~լ, սրունացե~~~լ», ոմանք կասեն «նիհարել ես, նրբացել ես», իսկ ամենանրբանկատները կտեսնեն ու կասեն, «վա~յ էս………» ես էլ կժպտամ կամ էլ չլսելու կտամ ;)
Մի խոսքով փոխվել եմ բարեկամներ, ծանոթներ, հարազատներ, ընկերներ, հարևաններ ջաներ ու մի տենց զարմացած կամ էլ հիացած նայեք ինձ` ես եմ էլի հո ուրիշ մա՞րդ չեմ, ուղղակի ռիսկով եմ էլի......... ;)

unknown
18.07.2008, 14:29
Ինչու ես չեմ կարողանում մոռանալ քեզ…:(Դու հիմա հեռու ես ինձանից ու ես կարծում էի,որ մոռացել եմ քեզ…:(Բայց ամեն անգամ,երբ ես փորձում եմ իմ կյանքը դասավորել ուրիշ կերպ իսկույն հիշում եմ քեզ…:(Դու ամենուր ես,ամեն ինչ այս քաղաքում հիշեցնում է քեզ…:(Երբ դու գնացիր ես շատ ուրախացա կարծելով,որ հիմա,երբ դու ամեն քայլափոխի կողքիս չես լինի ես վերջապես կկարողանամ քեզ մոռանա,բայց ավաղ ես սխալվեցի…:(Ես չեմ հասկանում ինչ է կատարվում հետս վերջերս…:(մինչև հիմա ես կարծում էի որ մոռացել եմ քեզ,բայց այս քանի օրը զգում եմ,որ դու էլի գալու ես…:cry2Ինչ որ մի բան ինձ հուշումա որ ես նորից քեզ հանդիպելու եմ…:cry2Իսկ եթե դու գաս ես արդեն անզոր կլինեմ թաքցնել զգացմունքներս…:cry2:cry

Chuk
18.07.2008, 22:58
Թերթում ես մտքիս օրագրի էջերը: Շատ են, բազում, պատառոտված, ջնջված, կեսից ավելին կորած:
Հասնում եմ 1988 թվականին: Վա՛յ, կապույտ կարճ շալվարս, կարոտել եմ: Կարմիր մայկա՝ սպիտակ գծերով: Ու աշխարհի անցուդարձին անտեղյակ՝ Ես: Խաղում ենք ընկերոջս հետ, վազվզում ենք ու ուրախ ճչում: Ի՜նչ իմանայի, որ այդ օրը իմ ապագայի համար բեկումնալի նշանակություն է ունենալու:

Դոփ-Դոփ-Դոփ-Դոփ... լսում ենք քայլերի ձայնը: Ռուս զինվորը ծանր կոշիկները գետնին դխկացնելով հայտնվում է շենքի մի ծայրից: Մանկական երազկոտ ու հիացած աչքերով նայում ենք նրան, նրա քրտնած, արևից այրված դեմքին, ձեռքի զենքին, ճմրթված բայց խրոխտ հագուստին.. Դոփ-Դոփ-Դոփ-Դոփ... գալիս է ռուս զինվորը: Հասնում է մեզ, ավտոմատը պահում մեր վրա ու ռուսերեն ասում. «Կսպանե՜մ, լակոտներ»: Դեմքին դաժան արտահայտություն է, աչքերում զայրույթ... Գոռում ենք ու փախնում: Ես մեր տուն, ըներս՝ իրենց: Երևի կատակ էր անում հիմարը, չգիտեմ, բայց մենք մանուկ էինք, միամիտ ու վախկոտ:

Շատ էի վախեցել: Գոռալով տուն հասա ու պատմեցի ինչ է եղել: Պատմեցի դողացող ձայնով, արցունքն աչքերիս: Հայրս տնից դուրս թռավ, որ այդ զինվորին գտնի, իսկ մայրս ինձ էր փորձում հանգստացնել:

Վիրավորված էի: Ներաշխարհս լրիվ խառնվել էր: «Մամ, էլ ռուսերեն չեմ խոսելու, իրանք... իրանք մարդ չեն»,- ասացի նեղացած աշխարհից: Մայրս ժպտաց: Ի՞նչ իմանար, թե որքան լուրջ եմ ես: Որոշեց կատակել. «Բա ինչի՞ ես մամ ասում, դա էլ ա ռուսերեն», - ասաց ժպտալով: «Ո՞նց, - զարմացա ես, - բա հայերեն ո՞նց ա»: «Հայերեն մայրիկ ա», - պատասխանեց մայրս: «Բա պապան», - հարցրի: «Պապան էլ՝ հայրիկ», - չուշացրեց պատասխանը:

Այդ օրվանից հետո երբևէ ծնողներիս մամա կամ պապա չեմ ասել: Ասել եմ մայրիկ ու հայրիկ: Հետագայում կրճատել ու ասել եմ մայր, հայր: Հետաքրքիր էր, երբ բակում խաղում էինք ու ծնողներս կանչում էին, եթե եղբորս էին կանչում, բակի երեխաները վազում ու լուրը հասցնում էին. «Տարո՛ն, մամադ (կամ պապադ) կանչում է»: Իսկ երբ ինձ էին կանչում, լուրն այսպես էին հասցնում. «Արտա՛կ, մայրիկդ (կամ հայրիկդ) կանչում է»:

Ու ես սկզբունքորեն չսովորեցի ռուսերեն: Դպրոցում դասատուս հինգեր էր դնում, որովհետև սիրում էր: Իսկ ես չէի սիրում այդ լեզուն, նեղացած էի, չէի սովորում: Ինձ հակառակը ոչ մեկը չէր կարողանում համոզել. ո՜չ ծնողներս, ո՜չ ազգականներս, ո՜չ ուսուցիչներս: Տարիներ հետո նոր փոշմանել եմ այդ որոշման համար ու սկսել սովորել: Արդեն հասուն մարդ էի այդ ժամանակ: Բայց դեռ հիշում եմ այն փոշոտ հագուստով հիմար ռուս զինվորին, ով կատակել չգիտեր:

Փակում եմ օրագրիս հերթական էջը... Արդեն խունացել է, սկսել են ջնջվել մեջի գրերը: Մեկ այլ տեղ արտատպելու կարիք կա: Բացում եմ «Դար» ակումբը...

impression
19.07.2008, 23:17
Ուզում եմ էսօր վաղը լինի ու էդ վաղը երեկ չունենա:
Բայց ունենա շատ ուրիշ օրեր՝ իրենից հետո, որոնք լրիվ ուրիշ կերպ ապրելու համար են:
Լրիվ ուրիշ մարդկանց հետ:
Ու էսօրվա կյանքից ոչինչ չլինի վաղվա մեջ:
Մնում է այս ամենը իրագործելու ձևը գտնել:

Empty`Tears
20.07.2008, 02:24
Գիտես սիրում տարվա բոլոր եղանակները, սակայն չորսին էլ յուրովի.
Աշուն (այն դու ես սիրում)
Երեք ամիս, տասնը հինգ թախծոտ շաբաթներ... ոչ ոչ, ոչ թե մենք այլ հենց ինքը ՝ եղանակը, ամեն անգամ անձրև, տերևաթափ... սակայն այդ ամենից հետո ծիածան, իր պարզ ու գունեղ գույներով, բայց որքան էլ այն դուրս գա, դու՝ աշուն մնում ես իմ չորս եղանակներից ամենատխուրը...
Գարուն
Այն ամենասիրած եղանակն է, իսկ ինչու ? , երևի լոկ պատճառը ծնունդս է , սակայն այն մի սիրո եղանակ է, այնպես ինչպես ծաղիկներն են ծաղկում, նույնպես էլ նաև մարցկանց սրտերը...
Ամառ
Պայծառ, ուրախ, գունավոր մի եղանակ, որը կարծես թե ավելի երկար է թվում քան մնացախ երեքը, մի եղանակ, որը անցնում է ուրախությամբ, լեցուն կյանքով...
Ձմեռ
Գալն ու գնալը մեկ է լինում...Մի ջերմություն ամեն փակ անկյունում...Մաքուր օդ, այն օդը , որ չունեն մնացածները...Մի տոն, որ ամեն անգամ սպասելով, դիմավորելով, անցնում ենք մի նոր կյանքի, ինքներս մեզ համոզելով, որ այդ եկողը ավելի ուրախ ու երջանիկ կանցնի, քան այն մնացած տարիները, որը ապրել ենք հինգով... ես և դուք ՝ գարուն, ամառ, աշուն ու ձմեռ..

Empty`Tears
20.07.2008, 04:28
-Մայ կգաս բասեին ինձ նայես..?
-Հա ապեր սպասի մի տաս րոպե կգնանք..:)
-Մայ արի ես կանգնաեմ ինձ հետևից բրդի..
-Լավ:D
Ու տենց քանի անգամ եղավ..
Գնացի նստեցի լողավազանի ծայրին ու ոտքերս դրեցի մեջը, էդ ժամանակ ապերս եկավ ուտքերիս մոտ, կանգնեցի մեջքին, որ մնա ջրի մեջ :D, մեկ էլ հոպ :D ընգա մեջը..՝շորերով :D
-Լավ չկա չկա մի քիչ էլ լողանանք ու գնանք տուն.
Մինչ հաանք դռան մոտ , արդեն լավ քամել էիի ինձ..:D:D

impression
20.07.2008, 17:51
Էնքան եմ ոգեշնչվել "Ո՞ր հասակում կցանկանայիք մահանալ" բազմաբովանդակ թեմայից, որ առավոտից նմանատիպ թեմաներ են պտտվում իմ` դատարկաբանության հակված ուղեղում.

Ո՞ր հասակում կցանկանայիք իմանալ, որ վերջին էտապի քաղցկեղ ունեք:
Ձեր ո՞րերորդ սեռական հարաբերությունը կցանկանայիք, որ ձեզ պարգևեր ՁԻԱՀ:
Ո՞ր ոտքի ամպուտացիան ձեզ օրգազմի կհասցներ (ցանկալի է դնել հարցում՝ Աջ, Ձախ, Դժվարանում եմ պատասխանել տարբերակներով):
Ի՞նչ մակնիշի ավտոմեքենա կուզենայիք ձեզ վրաերթ աներ:

և այսպես շարունակ...
ի դեպ, հպարտությամբ ուզում եմ նշել, որ կլորիկ մեջը փոքրատառ c-ն իմն ա:

impression
21.07.2008, 09:42
Դու գիտես պարզ ճշմարտություններ, որոնք գուցե և բոլորը գիտեն, բայց կարևոր պահերին մոռանում են, իսկ դու հիշում ես ու հիշեցնում:
Ինչքան ուզում ես ամուր գրկի նրան քնելուց առաջ, միևնույն է, երազդ միայն դու ես տեսնելու. մարդկանց անապատները չեն հատվում:
Մնում է սեփական կյանքին նայել ապակու հետևից, ոչ քամին կզգաս, ոչ անձրևից կթրջվես:
Ցտեսություն, դեպրեսիա, անջատում ենք վախերն ու հպարտ ժպտում. ես կկարողանամ:

Հա, քիչ մնաց մոռանայի. շնորհակալ եմ :)

Գալաթեա
21.07.2008, 12:47
Ով է ասում, որ մարդիկ թռչել չգիտեն? Վայ, ոնց են թռչու~~մ...Ընդամենը արագ քշող մի մեքենա, հայվան շոֆեր ու դու թռչում ես` ցաքուցրիվ տալով ձեռքիդ պայուսակի միրգն ու բանջարեղենը.. շորից տիկնիկի պես շպրտվելով դեպի վեր...հետո վար ..
Դանդաղեցրած կադրի պես տեսնում եմ...երկու վայրկյան չէ..ժամեր էին երևի..մոռացիր էլի..

Ստոպ կադր...ապրել ես ուզում?.. Դե տես` ինչ ես անում...մեկ ա, քո ձեռքը չի:

Ներսես_AM
22.07.2008, 01:17
Թուու՜, էսքան գործ անել չի կարելի, տաքսի եմ պատվիրել , հենց նոր զանգ եկավ հեռախոսը քիչ էր մնում քնաթաթախ ասեի «հերթապահ Ազնաուևյան»: գնացի լավ սպասումա տաքսին, բարի գիշեր

Chuk
22.07.2008, 02:08
Քամին հաճելի խաղում էր մազերիս հետ ու մեղմ շոյում դեմքս, մտորումներիս պատառիկները վերցնում ու թռցնում էր հեռու-հեռուները: Քայլում եմ՝ շփոթմունքս ծածկելու համար կեղծ ժպիտը դեմքիս դաջած: Վերջերս հաճախ եմ շփոթմունքի մեջ ընկնում ու սկսում ինքս ինձ ուտել, ինչ-որ տանջող մտքեր են հոգիս խռովում: Ու այդ կեղծ ժպիտը վերջերս գալիս է ինձ ընկերակցելու: Անցորդներից ոմանք հետաքրքրությամբ ինձ են նայում: Չգիտեմ, կեղծ ժպի՞տս է պատճառը, թե վառ նարնջագույն շապիկս, որի գրված է. «www.ԱԿՈՒՄԲ.am (www.akumb.am), քայլ առ քայլ դեպի հայատառ ինտերնետ»: Նորից սկսում եմ մտածել, որ գուցե արժեր այլ տեքստ գրել շապիկի համար, այսպես. «www.ԱԿՈՒՄԲ.am (www.akumb.am), քայլ առ քայլ դեպի հայատառ շապիկներ»: Դիմացիցս եկող սիրունիկ աղջիկը հաճելի ժպտում ու ուզում է բարևել, աղոտ հիշում եմ, բայց խոսելու ցանկություն չունեմ, արագ առաջ եմ անցնում: Էս ի՞նչ եմ դարձել: Մտքերս ուրիշի հետ են, սիրուն աղջիկ, ներիր ինձ, ես քեզ իրականում չեմ արհամարհել, ուղղակի այդ պահին եթե հետդ կանգնեի ու խոսեի, կեղծ կլիներ, իսկ ես կեղծիքը չեմ սիրում: Շարունակում եմ քայլել: Մի շուն է հաչում, իսկ ես կարծում եմ, թե դա դիմացիցս եկող կարմիր բերետավորն էր.. գժվե՞լ եմ, ի՞նչ է: Շարունակում եմ քայլել, դիմացս դուրս է գալիս մի մորուքավոր տղամարդ ու ձայնում է.
- Տղա՛ ջան, մի րոպե սպասիր: Ուզում եմ ասել, որ քեզ հալալ է: Միանգամից երևում է, որ դու իսկական հայ ես: Թե չէ սրանց պես, մայկաներին անգլերեն գրած ֆռֆռում են: Իսկ դու հայերեն մայկայով ես, իսկական հայի պես: Իսկապես հալալ է: Ապրես: Այ հենց դրա համար էլ քեզ եմ ասում, ոչ թե ուրիշին, որտև մենակ հային կարող եմ ասել: Ինձ 200 դրամ տուր, որ մարշրուտկայով տուն գնամ, հա՞:
Մի պահ զզվանքով, ապա խղճահարությամբ նայեցի նրան, ապա ասացի.
- Sorry, I'm from America. I don't understand, what you say:
Ու գնացի, վերջին ակնթարթին նկատելով զարմացած, շփոթված հայացքը, չսպասելով պատասխանի, չսպասելով, որ իմինից ավելի կոտրված անգլերենով «Փլիզ, մանի» ասի...

Իսկ քիչ առաջ ասում էի, թե ատում եմ կեղծիքը... :(

Empty`Tears
22.07.2008, 05:23
Առավոտ մոտավորապես յոթն էր: լռություն... նստած էի դրսում մի սեղանիկի մոտ ու իսկապես ոչ մի մարդ չկար, միայն մեքենաների ձայնն էր: սպասում եմ երբ կգա ժամը և կմտնեմ լսարան, բայց մեկ ժամ դեռ կա:
Մեկ տեղ այնքան օտար եմ ինձ զգում այստեղ և անգամ հակառակն է կատարվում:
գնում , գալիս , ամեն մեկն էլ այլ ազգի, այլ կերպար: վայ հայ :):D
սուրճ վերցնեմ ու նորից գամ նստեմ, մինչ սկսելը:
Երբևէ կմտածեի , որ կհայտնվեմ այստեղ, ու իսկապես հիմա ապագաս այստեղ եմ պատկերացնում:
Մի օր կշարունակեմ ԱՄՆ-ի ապրած օրերս "անկապ օրագրում":roll

Մարկիզ
26.07.2008, 00:13
… կամուսնանայիք?

Ինչ կարեւոր հարց ա, չէ՞::)
Էլ չեն ասում, որ երբ ուզենա էդ սեռի չկույս ներկայացուցիչը կարա լյուբոյ շուստրի տղու խաբի ու համոզի, որ ինքը սաղ կյանքը չադրայով ա ֆռֆռացել:)), վերջում էլ ապացուցի գործով…որ իրա կուսությունը ահավոր արտահայտիչ ա…
Տղեք, տենց ա: Հիմա շատերդ կարող ա մտածեք՝ ո՞նց արա: Չէ, չմտածեք, պռոստը ասեք՝ ո՞նց արա…

Թարգեք…Տատս ասում ա միշտ.
"Աղջկեքը սատանա են"…բառի ոչ այնքան վատ իմաստով…

Նորմարդ
28.07.2008, 15:54
Գնացել էի շոռտիկ գնելու, իմ համար ոչ մեկին չեմ խանգարում շոռտիկ եմ նայում խանությում մեկ էլ զգամ մի կին շալվարս ա շոշափում, շրջվում եմ զարմացած նայում եմ մի հատ պատկառելի տարիքր կին ա չգիտեմ ինչ ասեմ, որ համ չվիրավորեմ համ էլ ուզումե եմ ասեմ «այ մորքուր ի՞նչ ես ուզում շալվարիցս», եթեև դեմքիս արտահայտույունը ավելի պերճախոս էր, որովհետև մորքուրը իրան չկորցրեց ու միանգամից
_ Տղա ջան էս շալվարդ ինչ արժի՞
_ Ասում եմ, բայց ախր նոր չի էս մի տարի ա հագնում եմ…
_ Բա խի յառլիկը վրից չես պոկում…
Հիմա ինձ բացել ա չեմ կարողանում լրջանամ ու ասեմ, որ այ մորքուր ջան այ քո ցավը տանեմ էտի յառլիկ չի է ախր էտի հայերեն ասած գործիզ տեղի պռոպուսկն ա, գործից եմ եկել մոռացել եմ հանեմ :D
Մորքուրը երևի ինձ գժի տեղ դրեց, որովհետև վախեցած դեմքով շտապ հեռացավ ինձ մենակ թողնելով շոռտիկների հետ …

Absar21
28.07.2008, 16:42
Ներիր սիրելիս,
Ներիր, որ սիրել եմ ու շարունակում եմ սիրել,
Ներիր,., որ թույլ տվեցի քեզ հեռանալ ու հավատացի ու կվերադառնաս,
Ներիր ,որ ընկերներիս արգելեցի խոսել քո մասին, սակայն ինքս միայն քո մասին էի մտածում,
Ներիր, որ հավատացի երազներիս
Ներիր, որովհետև ես քեզ արդեն ներել եմ…

Janita Hero
29.07.2008, 17:37
Ահա ես տանից դուրս կգամ վերջապես, կգնամ աշխատանքի… հազիվ մաքուր օդ կշնչեմ… ու ով ինձ ճանաչում ա, մի տեսակ ինչ-որ թարմություն ա փնտրելու տեսքիս մեջ, քանի որ արձակուր էի……, կմտածեն երևի հանգստացած կլինեմ, էլ չեն ասի, որ........
ոմանք կասեն «էս ոնց ես փոխվեե~~~լ, սրունացե~~~լ», ոմանք կասեն «նիհարել ես, նրբացել ես», իսկ ամենանրբանկատները կտեսնեն ու կասեն, «վա~յ էս………» ես էլ կժպտամ կամ էլ չլսելու կտամ ;)
Մի խոսքով փոխվել եմ բարեկամներ, ծանոթներ, հարազատներ, ընկերներ, հարևաններ ջաներ ու մի տենց զարմացած կամ էլ հիացած նայեք ինձ` ես եմ էլի հո ուրիշ մա՞րդ չեմ, ուղղակի ռիսկով եմ էլի......... ;)

Բա որ ասում էի՜՜՜՜:D մենակ մեռնելուս օրը չգիտեմ:think

Ավելացվել է 14 րոպե անց
Համարյա նշանած...... չէ մի չէ՝ մի քիչ հղի..... :aggressiveէս հայ ժողովուրդը երբ պիտի իրերն իրենց անուններով կոչի:fool

Աբելյան
29.07.2008, 18:30
Սենց երկար չի կարա շարունակվի: Կամ պետք ա հարմարվել, կամ պետք ա փոխել: Դե, փոխելն էլ հնարավոր չի, ուրեմն մնում ա հարմարվել: Ի՞նչ… Չես ուզում... Ուրեմն երկրորդը: Ի՞նչ... Չես կարու՞մ... Ուրեմն հարմարվի: Չես ուզում... Բայց խի՞... Որովհետև վատ ա: Բայց ինչի՞ ա վատ: Ի՞նչն ա պատճառը: Պողոսն ա՞ մեղավոր: Չէ, դու ես մեղավոր: Վատ ա, որովհետև դու վատն ես: Վատն ես, որովհետև բարի ես, ազնիվ ես, անկեղծ ես, չես կարում մարդկանց խաբես, միամիտ ես: Էն էլ ինչքան: Այ, էսօր տեսա՞ր քեզ ոնց կարեցան խաբեն: Բա էս քանի օրվա մեջ քանի՞ անգամ խաբված կըլնես: Երևի մի 4-5 անգամ: Բայց չէ, իրականում քեզ ավելի շատ խաբած կըլնեն, ուղղակի դու չես նկատել: Ցավում ա՞: Տեղն ա քեզ: Պողոսն ա՞ ճղել: Չէ, տեսնում ե՞ս, դու ես արել: Դու ես ճղել, քո անզգուշության պատճառով: Չնայած, լավ ես արել: Թող ցավա: Որ շատ ցավաց, ինֆեկցիա անցավ, էլ մյուս անգամ տենց բան դժվար թե անես: Չնայած, որ մի քանի անգամ նույն սխալը հաջողացնում ես անես, կարող ա մյուս անգամ էլ ցավա: Ուզում ես փոխես, բայց չես կարու՞մ: Ի՞նչ մի դժվար բան ա: Դառի չար, խարդախ, կեղծավոր, ու կըլնես լավը: Քեզ ավելի շատ կսիրեն: Չես կարում... Տենց տաղանդ մեջդ չկա... Էտ դեպքում քեզ ուրիշ խորհուրդ չեմ կարա տամ: Երրորդ տարբերակ էլ կա, բայց թե... Դու գիտես: Չնայած, որտեղից քեզ էդքան համարձակություն ու կամքի ուժ: Էլի ա՞ ցավում... Ոչինչ. կմեծանաս, կհիշես: Ասածներս էլ կհիշես:
Ու ստեղ եկանք մեր հերթական դաստիարակչական անօգուտ զրույցի վերջաբանին. ի՞նչ ենք որոշում: Ոչ մի բան: Նույն ձևով էլ շարունակի: Մեկ ա. գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա շուտ արեք, ոչխարը փախավ: Մեկ ա ոչ կարաս փոխես, ոչ էլ ուզում ես հարմարվես, երրորդ տարբերակի մասին վախում էլ ես մտածես: Շարունակի նույն ձևով: Կուշտ հաց կեր, բայց էս գիշեր քնելուց առաջ էլ էդքան շատ չմտածես, մեկ ա օգուտ չկա, իսկ վաղը առավոտ գործի ես: Պետք ա շուտ քնես, որ շուտ վեր կենաս: Թե չէ էսօր հազիվ 5 ժամ կարեցար քնես:

Սերխիո
29.07.2008, 18:39
նման է ինքնասպանության, երբ չես կարող ասել , թե կատարածդ քայլը ուժեղ կամքի դրսևորում է, թե թուլակամության …Ինչևէ , այն ինչ պետք է լիներ ,եղել է…

Մարկիզ
29.07.2008, 18:42
նման է ինքնասպանության, երբ չես կարող ասել , թե կատարածդ քայլը ուժեղ կամքի դրսևորում է, թե թուլակամության …Ինչևէ , այն ինչ պետք է լիներ ,եղել է…
Ծանոթ հոգեվիճակ է, բայց հետո՝ շատ հետո, հիշում ու հասկանում ես, որ իրականում դա ուժեղ կամքի դրսեւորում էր:;) Լրիվ օբյեկտիվորեն…

murmushka
30.07.2008, 13:06
տեսնես ինչու ամեն ինչ միանգամից այսքան գունազրկվեց ու միաժամանակ պարզ դարձավ, հետաքրքիր է… չէ, արդեն հետաքրքիր չէ, արդեն ամեն ինչ ու ամեն ոք իր իսկական անուններով են ու իրենց իսկական տեղերում… Տեսնես ինչու է շարունակվում այս անիմաստ ինքնախաբեությունը ,անիմաստ ու անտեղի կեղծ ժպիտների փոխանակումը,անիմաստ մտահոգությունը, անիմաստ հոգատարությունը,ամեն ինչ կեղծ է, ու կեղծիքը թաքցնել չես կարողանում
երևի հույս կա, որ այսպես ավելի հետաքրքիր է
ոչինչ էլ հետաքրքիր չէ
ամեն ինչ պարզ է,միագույն ու անգույն

impression
30.07.2008, 13:13
Ես քեզ լրիվ աչքաթող եմ արել... կներես, ժամանակ չունեմ, ինձնով եմ զբաղված:
Դե մի դժգոհի, տես, դու շատերին ես պետք, ես ու դու հո լավ գիտենք, թե քեզ ինչքան են սիրում: Ես էլ եմ քեզ սիրում, կապված եմ քեզ հետ, կարևոր ես ինձ համար, բայց էլ ինձ պետք չես: Էլ բան չունեմ քեզ պատմելու, երևի թե արդեն հետաքրքիր բան չի էլ մնացել: Դու ինձ արդեն անգիր ես արել: Բայց ես քեզ դեռ կշարունակեմ բացահայտել, իմ ամենաանկեղծ, իմ անզեն, իմ անօգնական Օրագիր...
մնացիր առանց ինձ :)

ivy
30.07.2008, 13:35
Ի՞նչ կա մի գդալ պաղպաղակի մեջ։
Դժգոհություն տոթ ու շոգ օրից։
Անցյալ շաբաթվա կոկորդի ցավի հիշեցում։
Աճող փորի մասին մտահոգություն։
Սառի հանդեպ դյուրազգաց ատամների դարդ։
Ավելին պահանջող ստամոքսի կծկումներ։
Շիրոտ բարանը մաքրելու միջոցի որոնում։

Ո՞վ ասաց՝ պաղպաղակ ուտելը հաճույք է։ Գոնե սիրուն գդալ վերցնենք, թե չէ լրիվ տխուր կլինի մի գդալ պաղպաղակի պատմությունը։

Հ.Գ. Նվիրվում է Այվիական լավատեսությունից զզվածներին։ :)

Janita Hero
30.07.2008, 13:36
-Բա՝ց արա օրագիրդ, բացեցի՞ր
-Այո՝
- Վերջերս լավ չես սովորում «հետաքրքրություն» առարկան: Դրա համար այսօր էլ քեզ 2 կնշանակեմ, որ խելքդ գլուխդ գա: Չեմ հասկանում այդքան դժվա՞ր է ՔՈ իսկ օրագիրն ամեն օր լրացնել………

Ասաց միսս Օրեհն ու ակնոցների տակից համոզիչ ժպտաց՝ հավատալով, որ հռետորական հարցն աննպատակ չի մեխվի հողի մեջ ու չի կորչի………

Աբելյան
30.07.2008, 22:37
Ո՞րն է այսօր մեր հաղթանակի գլխավոր նախադրյալը: Ոչ Եվրոպան, ոչ էլ ԱՄՆ-ն: Մեր հաղթանակի գլխավոր նախադրյալը մենք ինքներս ենք: Մեր միասնությունը, մեր վճռականությունը, մեր կամքը, մեր ոգին և մեր հավատը հաղթանակի նկատմամբ: Փոքր հաղթանակներ արդեն գրանցել ենք, սակայն մեր ամենամեծ խնդիրները դեռ առջևում են:
Հաղթանակի ճանապարհը փշոտ է և դժվարություններով լի, սակայն եթե ժողովուրդը միասնական է և վճռական, ապա ցանկացած դժվարություն հաղթահարելի է: Քանի-քանի անգամներ է ժողովուրդը կանգնել իր համար վճռորոշ ճամփաբաժանների առաջ, երբ միակ ելքը եղել է փրկության փշոտ ճանապարհը: Այդպես է եղել և Ավարայրի, և Սարդարապատի հերոսամարտերում, որտեղ թշնամիները ունեին մի քանի անգամ մեծ թվաքանակներով զորքեր, և արաբների ու թուրքերի արշավանքների ժամանակ, երբ քոչվոր ցեղերը թալանում ու ավիրում էին երկիրը, և անգամ բոլորովին վերջերս` Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը իր հզորությամբ բազմապատիկ անգամներ գերազանցում էր մեր թշվառ-անտեր պետությանը: Ժողովուրդը այդպիսի ճակատագրական պահերին միշտ ոտքի է կանգնել ու պայքարել միահամուռ ուժերով, և թշնամու բիրտ ուժը, ինչքան էլ այն մեծ եղած լինի, ընկրկել է մի բուռ ժողովրդի միասնության, կամքի և ոգու առաջ: Մեր ժողովուրդը միշտ էլ ունեցել է առաջնորդներ, որոնք կարողացել են համախմբել հուսահատ ժողովրդին և հավատ ներշնչել հաղթանակի նկատմամբ:
Այսօր մենք ունենք հզոր առաջնորդ: Մարդ, որին ժողովուրդը փետրվարի 19-ին ընտրեց նախագահ: Առաջնորդ, որը մեզ միավորեց և դարձրեց մեկ միասնական բռունցք: Հայի ոգին չի մարել: Ժողովուրդը համախմբված է և հավատում է իր հաղթանակին:
Քիչ է մնացել: Հեռու չէ այն օրը, երբ դարձյալ հակառակորդի ուժը կընկրկի: Իսկ թե երբ է դա տեղի ունենալու, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Չի կարող, քանի որ ժողովուրդը վճռական է տրամադրված: Քանի որ ժողովուրդը հավատում է իր ընդհանուր հաղթանակին: Քանի որ ժողովուրդը ունի մեծ առաջնորդ: Քանի որ պատմությունը ցույց է տվել, որ ժողովրդի առջև անհաղթահարելի ոչինչ չկա: Եվ ես հպարտ եմ, որ այսպիսի ժողովրդի մի մասնիկն եմ: Այսպիսով` օգոստոսի 1-ին, բոլորս դեպի մատենադարան, ևս մեկ անգամ ցույց տալու մեր հզորությունն ու միասնությունը: Բոլորս դեպի մատենադարան` միասին կերտելու մեր ընդհանուր հաղթանակը: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք չենք դադարեցնելու մեր պայքարը:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…

Chuk
31.07.2008, 06:55
Մի օր հնարավոր է, որ զարթնես ու տեսնես, որ դու դու չես:
Արդեն շատ երկար ժամանակ է, երկու տարուց ավելի, ինչ զարթնում ու մահճակալիս վրա գտնում եմ մի ուրիշ մարդու, նրան չէ, ում ճանաչում եմ:
Գնալով դա ավելի է խորանում ու ես գնալով ավելի եմ փոխվում:
Նայում եմ հայելու մեջ. դեմքը նույնն է, բայց հայացքն ուրիշ է, էս իմ իմացած Արտակի հայացքը չի:

Ժամանակն է: Ես վերադառնում եմ: Վերադառնում եմ ու վերգտնելու եմ ինձ:
Ես պիտի գտնեմ այն Արտակին, ով ժամանակին... :)
Կգտնեմ... իսկ եթե չգտնեմ, ուրեմն միայն ես չի, որ ինձ կորցրած կլինեմ, այլ շատերը...
Այնպես որ, սպասեք ինձ, ես վերադառնում եմ :redhat

Երկնային
01.08.2008, 22:47
Պահ ա գալիս ու հասկանում ես, որ մարդիկ ամբողջությամբ կեղծիքից են հյուսված… ոտքից գլուխ սուտ են…
ու ոչնչացնում են իրենց ճանապարհին բոլոր նրանց, ովքեր իրենց նման չեն… եթե ինչ-որ մեկը ընդունակ է իրենցից ավելին զգալ, տեսնել, հասկանալ, ուրեմն ոչնչացնել է պետք… բայց դանդաղ, որ զոհը չնկատի…
ոչ մեկին չեն խնայում…
մարդիկ միշտ ստանում են այն, ինչ տվել են…

երևի ես եմ, որ աշխարհի դատում էի իմ ներքինով…
Մեծանալ ա պետք, լիքը սովորելու բան ունեմ… ու փոխելու…

Բայց սովորել եմ մի բան. մարդիկ այն չեն ինչ էվում են, ու կրկնակի այն չեն, ինչ ցույց են տալիս…

:8

Lady-In-Red
01.08.2008, 22:57
հոգնել եմ ամեն ինչից ու ամենքից,
հոգնել եմ նույնիսկ ինքս ինձանից.:angry
չեմ հասկանում` ինչ եմ ուզում,
միայն հուզմունք եմ ես զգում,
չեմ հասկանում, թե ինչ է կատարվում.
անկապ-անկապ մտքեր են գլխումս կուտակվում:B:think

Morpheus_NS
01.08.2008, 22:59
Պահ ա գալիս ու հասկանում ես, որ մարդիկ ամբողջությամբ կեղծիքից են հյուսված… ոտքից գլուխ սուտ են…
ու ոչնչացնում են իրենց ճանապարհին բոլոր նրանց, ովքեր իրենց նման չեն… եթե ինչ-որ մեկը ընդունակ է իրենցից ավելին զգալ, տեսնել, հասկանալ, ուրեմն ոչնչացնել է պետք… բայց դանդաղ, որ զոհը չնկատի…
ոչ մեկին չեն խնայում…
մարդիկ միշտ ստանում են այն, ինչ տվել են…

երևի ես եմ, որ աշխարհի դատում էի իմ ներքինով…
Մեծանալ ա պետք, լիքը սովորելու բան ունեմ… ու փոխելու…

Բայց սովորել եմ մի բան. մարդիկ այն չեն ինչ էվում են, ու կրկնակի այն չեն, ինչ ցույց են տալիս…


:8

ԵՐԿՆԱՅԻՆ ջան դա բնության օրենքն է. Ուժեղը միշտ էլ պիտի թույլի ոչնչացնի: Քանի որ թույլերը ավելի շատ են , քան ուժեղները, ուստի նրանց ջանքերով էլ ձևավորվեց ժամանակակից հասարակությունը, մշակվեցին բոլորիս կողմից ընդունված բարոյական նորմերը: Ուժեղ մարդուն բարոյականություն հարկավոր չի (խոսքս միայն ֆիզիկական ուժի մասին չի), բարոյականությունը նրան ձեռնտու չի: Ժամանակի ընթացքում այն “թույլերը” ովքեր կարողացան ճիշտ կողմնորոշվել, օգտագործեցին բարոյական նորմերը իրենց նպատակներով, ուժեղացան և շարունակում են ուժեղանալ…
Նա չի բարի, ով չի կարողանում չարություն անել, այլ նա ով կարողանում է անել, բայց չի անում:

unknown
01.08.2008, 23:56
Նենց եմ ուզում գնամ ու իրան տեսնեմ:roll,բայց ո՞նց, ես չեմ կարող,:(ինչի հենց հիմա սա պատահեց ինձ հետ:(Եթե ես չգնամ ես նրան այլևս չեմ տեսնի,նա կգնա:(Բայց ինքը պետքա ինձ հասկանա որ ես չեմ կարող գնալ:(չէ որ ինքը գիտի ինչի չեմ գնում ու գիտի թե ինչքան եմ սիրում իրեն ու որ հեռավորությունը կապ չունի,մեկա ինքը միշտ մնալույա իմ սրտում ու ես միշտ հիշելու եմ իրան:(

*e}|{uka*
03.08.2008, 03:46
Անհեթեթություն...
Նստած եմ սեղանի մոտ: Ամեն ինչ նախապատրաստված է: Աչքերն իմ փակ են , և ես անշարժ եմ:
«Ես կարող եմ գրել»: «Ես կարոս եմ գրել»: « Ես կարող եմ գրել« : Ես գրում եմ..Ես գրում եմ...8-12 անգամ անխոս կամ կիսաշշնջոցով, աճելով՝ մեխանիկական անզգայունությունից մինչև սաստիկ պահանջ, իսկ ապա անսպասելի լռում եմ: Դատարկություն... Ոչինչ չուզենալ: Չսպասել: Չգրել: Պարզապես թքած այդ բոլորի վրա, բոլորի վրա, ամբողջապես, կատարելապես մոռացվել, չքանալ... Ահա այդպես, հրաշալի է...
Բայց ինչու՞ իմ այդ երանելի դատարկության մեջ, ինչպես բվվոցը ջրհորում, սկսում է համարյա անմիջապես կրկնվել, ինչու՞ է դուրս լողում, գալիս-գնում էլի նույն պահանջը, հրամանը, աղերսանքը...Ինչ- որ տեղ ներսից, մեկ խամրած, մեկ պարզ, հրում, ձգում է՝ ձեռքն ինքն է խլում գիրչն ու գրում, գրում է ահա այս, ձեր կողմից հենց նոր կարդացվածը... Դադար. Կորիր...
Ետ թողնել իրեն, մի անգամ էլ՝ թռիչք դեպի դատարկություն...
Եվ նորից խուլ արձագանքով շարժվում, վերադառնում է՝ «Ես կարող եմ...» : :|

Բարեկամ
03.08.2008, 09:16
անմարդկայնություն էր կոտրել հավատը: հավատ՝ կեղծիքի վրա հիմնված: եթե կոտրվելիք էր, էլ ի՞նչ ՀԱՎԱՏ

խափանեցիր: էդ հարվածը կյանքը վաղուց պատրաստած ուներ. կամքի կամ վեհանձնության դրսևորումն էլ դեր չէր խաղալու: հիմա չլիներ, ավելի ուշ էր լինելու, ու ավելի ցավոտ: ես գործիք էի, կամ մեկը գործիքներից:

երբ սիրում են՝ չկա, թե ինչի համար, պարզապես սիրում են: կա, բայց չեն տեսնում: սիրում են, որտև երջանկացել են, որ կարան հավատան: փշրվեց հավատը, սերը էլ չկա:

չես ների: թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չի:

դու ների անկումդ: բայց սա կանխեց ավելի մեծը:

Երկնային
03.08.2008, 11:31
անմարդկայնություն էր կոտրել հավատը: հավատ՝ կեղծիքի վրա հիմնված: եթե կոտրվելիք էր, էլ ի՞նչ ՀԱՎԱՏ

խափանեցիր: էդ հարվածը կյանքը վաղուց պատրաստած ուներ. կամքի կամ վեհանձնության դրսևորումն էլ դեր չէր խաղալու: հիմա չլիներ, ավելի ուշ էր լինելու, ու ավելի ցավոտ: ես գործիք էի, կամ մեկը գործիքներից:

երբ սիրում են՝ չկա, թե ինչի համար, պարզապես սիրում են: կա, բայց չեն տեսնում: սիրում են, որտև երջանկացել են, որ կարան հավատան: փշրվեց հավատը, սերը էլ չկա:

չես ների: թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չի:

դու ների անկումդ: բայց սա կանխեց ավելի մեծը:

Ան… :)

Մի անգամ մեկը ինձ փորձում էր համոզել, որ մարդուց չի կարելի մի վայրկյանում ու մի խոսքից հիասթափվել… :)
Բայց մի բան հաստատ ա… ավելի մեծ էֆֆեկտ ա ունենում, քան եթե դանդաղ սկսես հիասթաթվել…
Ոնց որ ֆիզիկական ցավն ա էդ հոգեկանը… քիչ-քիչ դոզաներովից անընդհատ ցավում ա, իսկ նենց, մի պահ ցակում ա ուժեղ, հետո անզգայանում ա, ու էլ չես զգում…
ու արագ մոռանում ես…

Հ.Գ. սիրում եմ քեզ… :)

dvgray
03.08.2008, 16:42
Ինչքան եմ սիրում բնության բուրմունքը: Ամեն ուժգին անձրևից հետո բնությունը հրաշք է մատուցում ինձ: Ըմբոշխել… Հրաշք բառ է, եթե վերաբերվում է բնությանը:
:) Երեկ իմ բոյի եղնիկը մոտեցավ ինձ շատ մոտ: Աղվեսը կանգնել էր իմ դիմաց, մի 2 մետրի վրա, և ուշադիր ինձ էր ուսումնասիրում: Նապաստակը ամենեվին էլ վախկոտ չի: Նստել էր իր համար խոտերի մեջ: Սկյուռիկները ու աքիսները մարդուն նայում են որպես յուրային տեսակի: Կենդանիները վստահում են…

Ծառերը վստահում են: Աճում են ու թթվածին մատակարարում ուրբանին: Ուրբանը երջանիկ է, խնամում է բնութանը: 3 միլիոնանոց քաղաքը կարծես մի մեծ անտառ լինի, որտեղ փայտե տնակներում ապրում են գնոմները ու շնչում բնության շունչը: Խաղաղություն է ամենուրեք: Երգում են սարյակները, հաղորդակցվում եմ ճայերը…

Ինչ ափսոս էլ Հայստանի ընդամենրը 20 տոկոս կազմող անտառածածկույթը:
Ինչ անկապ ու աննպատակ է հայը…
Ինչ վայրենի է հայը…
:(
Ուտել ուտել… մինչև վերջին եղջերուն ու վարազը: Սպանել բոլոր գայլերին ու աղեսներին… Ու դեռ ոնց է բնությունը դիմանում ու մի բան չի սարքում … :angry Ինչ համբերատար է բնությունը

Մեղապարտ
03.08.2008, 17:27
Այսօր իմ կյանքի ամենա անկապ օրերից մեկը դարձավ,բոլոր աշխատանքներս մի կող եմ դրել ,ոչինչ չեմ ցանկանուն :Փորձեցի նվագել, կիթառի լարերը շատ տարորինակ հնչեցին,փոձեցի կարդալ չստացվեց:
Զանգահարեցի ընկերոջս,խոսակցությունը չստացվեց,մնաց վերջին փորձս՝ սուրճ սառնանուշի հետ ,ինձ պաղպաղակ բառը դուր չի գալիս շատ է ռուսական , իսկ ահա սառնանուշը արևելյան է ,բառի մեջ ջերմություն կա և զովություն ::)

unknown
05.08.2008, 00:01
Չգիտեմ էլ հետս ինչա կատարվում:(Ասես ամեն ինչ փոխվել է շուրջս իսկ ես չեմ կարողանում փոխվել ու համակերպվել իմ նոր միջավայրին:(Ինչ անկապա ամեն ինչ,մոտս ամեն ինչ իրարա խառնվել:(

Գալաթեա
05.08.2008, 00:07
Ուֆ ուֆ աման...բա ի՞նչ անենք, որ լավ լինի՞...
Սամ տի..սամ տի...սամ տի Նատաշա...սամ տի, սամ տի, գուլյայ նա սվոյ պլյաժ..

Գանջուբաս բյոտ պա գալավնոյ մոզգ..:) :)

Պստոս... :)

Մեղապարտ
05.08.2008, 00:33
Ուֆ ուֆ աման...բա ի՞նչ անենք, որ լավ լինի՞...
Սամ տի..սամ տի...սամ տի Նատաշա...սամ տի, սամ տի, գուլյայ նա սվոյ պլյաժ..

Գանջուբաս բյոտ պա գալավնոյ մոզգ..:) :)

Պստոս... :)

Մի թուլացիր, միշտ ուժեղը եսն է ,իսկ մենքը թույլ է :Մենքը, միայն ֆիզիկական ուժ է
ես և ֆիզիկական և հոգևոր::B

Գալաթեա
05.08.2008, 00:38
Մի թուլացիր, միշտ ուժեղը եսն է ,իսկ մենքը թույլ է :Մենքը, միայն ֆիզիկական ուժ է
ես և ֆիզիկական և հոգևոր::B

Վանական .. :)

Ով թուլանա՝ ամոթ իրան
Կյանքում չէթա Դիլիջան :D

Նորմարդ
05.08.2008, 09:41
Վսյո վերջ…
Փակում եմ ակումբի, տրավիանի օդնօկլասնիկի-ի պատուհանները, անջատում եմ հեռախոսս, բոլոր մեսենջեռներս ու ինջ նվիրում եմ աշխատանքին, աշխատանքն էլ ինջ եմ նվիրում, էսօր մինչ ժամը 18:30 անհասանելի եմ …
Մի հատ մաքրություն ա պետք անել ուղեղումս, անկապ մտքերս դասավորեմ իրանց տեղերում զա օդնո էլ գործ կանեմ :)
Լավ ես գնացի :bye

Chuk
05.08.2008, 11:31
Ժամանակին տնից դուրս էի եկել, որպեսզի հանկարծ չուշանամ, նստել էի տաքսի: Զագս էի շտապում, Արտակն ու Վերան սպասում են: Հո սենց բանից էլ չեմ ուշանալու: Բայց ուշացա: Մեքենան հաջողացրեց մի քանի մանր-մունր խցանումների մեջ ընկնել ու քանի-որ ասել էի շտապում եմ, որոշեց կարճ ճանապարհով գնա, ինչն էլ երկարացրեց ճամփան:

Ակամա սկսեցի հիշել... դպրոց, ապա 10րդ դասարան, ապա համալսարան, աշխատանք, հետո էլ բանակ: Որտե՞ղն ասես, որ չեմ ուշացել: Անգամ բանակում հաջողացնում էի ասենք ճաշից ուշանալ: Ու թվում է, թե ճակատի գիր է, որովհետև եթե ասենք 8:30 պետք է համալսարան հասնեի ու տնից դուրս էի գալիս 7:00-ին, մեկ է, 8:50-ից շուտ տեղ չէի հասնում, չնայած 15-20 րոպեյվա ճանապարհ էր... Մի բան պիտի լիներ, կամ մեկին պիտի տեսնեի, կամ չգիտեմ: Բայց ուշանում էի:

Ճակատագի՛ր... Չեմ հավատում ախր այդ ճակատագիր կոչվածին: Ուրեմն ի՞նչ, կանխատեսված է, որ հա պիտի ուշանա՞մ: Չէ, տենց չի: Իրականում ընդամենը կամք ու ժամանակը լավ հաշվարկել է պետք: Զանգում է ընկերս. «Արտ, քեզ շտապ տեսնել է պետք, կարող ես 10 րոպեից լինես Բարեկամության մետրոյի մոտ»: Ուզում եմ ասել՝ Հա: Հետո հասկանում եմ, ու ասում. «Չէ, 15 րոպեից»: Գնում եմ: Հասնում եմ ճիշտ ժամանակին ու ուրախ ժպիտը դեմքիս սպասում եմ ուշացող ընկերոջս: Փաստորեն ճակատագիր չէ: Մնում է նույն կերպ շարունակել... Իսկ ի՞նչ է, այդքան կամք չունեմ, որ շարունակեմ: Փոփոխությունների շրջան է, ես պատրաստ եմ :)

հ.գ. Հեշտ է մեղքը գցել ճակատագրի, բախտի, իրադարձությունների վրա: Բայց դա իմ ոճը չի:

unknown
05.08.2008, 14:51
1շաբաթ 5 օր է տնից դուրս չէմ գալիս,:(նենց անսովորա չեմ գնում ընկերներիս մոտ,չեմ զանգում ոչ մեկին,իսկ երբ ինձ են զանգում ալարում եմ պատասխանեմ նրանց հարցերին:(Հետս մի բան են չի,ինքս ինձ չեմ ճանաչում:(Բայց ինչը ստիպեց ինձ դառնալ եսպիսին,կամ ով՞,չէ ավելի շուտ ինչը՞,բայց միգուցե…:thinkՉգիտեմ էլ:thinkԱմեն ինչ խառնել եմ իրար,չեմ կարողանում մտքերս ի մի բերեմ:(

Janita Hero
08.08.2008, 13:16
Ուզում եմ մի բան գրել, մեջիս անհասկանալին դուրս հանել, բայց չգիտեմ էլ թե ինչ……
Զզվում եմ չոր ու ցամաք մարդկանցից …:[

Kuk
08.08.2008, 13:20
Ուզում եմ մի բան գրել, մեջիս անհասկանալին դուրս հանել, բայց չգիտեմ էլ թե ինչ……
Զզվում եմ չոր ու ցամաք մարդկանցից …:[

Հա, էդ չորերը լավը չեն, ես էլ եմ սոչնի սիրում:))

Goga
08.08.2008, 21:17
Ոնց որ նորից կրկնվի նույն պատմությունը:( պարծենում էի, ինքս իմ մեջ մտածում, որ եթե նման վիճակում հայտնվեմ, արդեն գիտեմ ինչ եմ անելու, բայց հիմա… Չէ, այս անգամ շուտ կսթափվեմ:ok
Հ.Գ. Ասում են, սովորում են սեփական սխալների վրա, իսկ ես արդեն մեկ անգամ սխալվել եմ այդ հարցում, այնպես որ չփորձես:P

ivy
08.08.2008, 23:38
Էս քաղաքում փոշի կա: Ինքը նստում է հագուստին, լցվում է աչքերը, ավիրում մազերը, բայց դա ոչինչ, տանելի է. անտանելին այն է, որ ինքը մտնում է մարդկանց ուղեղը: Կինո Մոսկվայի դիմաց հսկայական սարդ է ապրում, այնքան սարսափելի, որ եթե ասեն՝ գիշերները կենդանանում ու ման է գալիս քաղաքով, չեմ զարմանա: Իրեն տեղադրողի ուղեղում էլ է հաստատ փոշի լցվել: Մի քիչ կանգնեցի, նայեցի ահռելի միջատին, հետո անցա, գնացի իմ ճամփով, իսկ բոլոր լավ ու բարի մտքերս մնացին սարդի երախում: Հետո էլ ասում ենք՝ ոնց եղավ, որ էս քաղաքում սնկի պես աճում են դեպրեսիվ ու ճնշող մտքերը, որոնք մեծ հաջողությամբ հանձնվում են թղթին: Փոշի կա էս քաղաքում, կեղտոտ փոշի: Այն շնչողին, եթե դեռ լավատես է, հերոսի կոչում տվեք: Իմ քաղաքը չի:

Janita Hero
08.08.2008, 23:45
Էս քաղաքում փոշի կա: Ինքը նստում է հագուստին, լցվում է աչքերը, ավիրում մազերը, բայց դա ոչինչ, տանելի է. անտանելին այն է, որ ինքը մտնում է մարդկանց ուղեղը: Կինո Մոսկվայի դիմաց հսկայական սարդ է ապրում, այնքան սարսափելի, որ եթե ասեն՝ գիշերները կենդանանում ու ման է գալիս քաղաքով, չեմ զարմանա: Իրեն տեղադրողի ուղեղում էլ է հաստատ փոշի լցվել: Մի քիչ կանգնեցի, նայեցի ահռելի միջատին, հետո անցա, գնացի իմ ճամփով, իսկ բոլոր լավ ու բարի մտքերս մնացին սարդի երախում: Հետո էլ ասում ենք՝ ոնց եղավ, որ էս քաղաքում սնկի պես աճում են դեպրեսիվ ու ճնշող մտքերը, որոնք մեծ հաջողությամբ հանձնվում են թղթին: Փոշի կա էս քաղաքում, կեղտոտ փոշի: Այն շնչողին, եթե դեռ լավատես է, հերոսի կոչում տվեք: Իմ քաղաքը չի:

Դրա համար եմ Հեռո;)
Ես էլ երեկ տան փոշիներն էի հավաքում ու մտածում, որ կյանքում ես ընդհամենը մեկ թշնամի ունեմ, նրա մասին դու նոր հանգամանալի նկարագրեցիր :aha
մտածում էի, որ անպայման ակումբում պիտի ասեմ դա, են էլ դու ասեցիր, էլ չեմ ասի գործս ահակին թեթևացրիր;)ապրես

Մանոն
12.08.2008, 18:56
Շրջում եմ խանութում ու նայում խայտաբղետ խաղալիքներին: Ի՞նչ գնեմ այն փոքրիկ աղջնակի (http://www.podari-zhizn.ru/child.php?id=240) համար, որը 5 տարեկան է ու` դատապարտված…Սարսռում եմ…գլխուղեղի քաղցկեղ…Արդեն հասցրել եմ տանը լացել կարեկցանքից, անզորությունից…Բայց որոշել եմ զսպել մեջս փոթորկվող ծանր զգացումներն ու գնալ տեսության…Գուցե գնդակ վերցնեմ…Այս տիկնիկն էլ վատը չէ…Բայց կանգ եմ առնում գունավոր մատիտների մոտ, առանց երկար մտածելու վերցնում նաև մի նկարչական ալբոմ ու դուրս գալիս խանութից:
Դանդաղ եմ գնում…Դժվար է: Անցյալ անգամ, երբ գնացի, չկարողացա անգամ մի բառ փոխանակել հետը:
Էլի սևուկ աչիկներով հետևում է ինձ, տանը հավաքված բարեկամներից փախչում է` այս ու այն կողմ նետելով նվերները: Ուզում է անցնել կողքովս…Առանց բառ ասելու մեկնում եմ տոպրակը:
_Սա ի՞նչ է:
_Ինքդ նայիր,_ անտարբեր ձևանալով ասում եմ ես:
Բացում է ու զարմացած նայում երեսիս:
_ Դու կարողանու՞մ ես նկարել:
Գլխով եմ անում` ինչ-որ կոկորդս խեղդող բան փորձելով կուլ տալ:
_Կուզե՞ս միասին նկարենք:_Խոստումս հիշելով ու ինձ ձեռքս հավաքելով ասում եմ ես: Հիմա էլ նա է գլխով անում:
Նկարում եմ…իսկ նա փոքրիկ մատներն անվարժ շարժելով ներկում է: Մերթ-մերթ ինձ է հպվում ու ժպտում …Ես էլ եմ ժպտում: Ասում են հիվանդ երեխաներն ավելի շատ բան են հասկանում քան իրենց հասակակիցները: Ու այդ պահին ինձ թվում է, թե լրիվ կարդում է մտքերս…Բայց չեմ թեքում աչքերս նրա թախծոտ ու ժպտացող հայացքից:
_Գիտե՞ս ինչ եմ պատասխանում, երբ հարցնում են, թե ինչ է եղել ճակատս,_հարցնում է հանկարծ:
_Ի՞նչ: Նայում եմ վիրահատությունից մնացած խոր հետքերին:
_Ասում եմ, որ դրսում խաղալիս եմ ընկել,_լուրջ-լուրջ պատասխանում է:
_Ճիշտ ես անում, բա ի՞նչ: Այս անգամ թաքցնում եմ աչքերս….
_Իսկ քեզ ո՞վ է նկարել սովորեցրել: Վա~յ, տես` փղի կնճիթը կարմիր ներկեցի...
Ու ո~նց է կչկչում…. Ծիծաղի վրա հայրն ու մայրն աչքերը լայն բացած ներս են վազում…Հասկանում եմ, որ վաղուց չեն լսել մանկան լիաթոք ծիծաղը…
Արդեն ուշ է, մայրն ուզում է պառկեկցնել քնելու: Իսկ նա ձեռքս բաց չի թողնում:
_Ուզում եմ ինքը քնացնի ինձ,_ցածրաձայն մրմնջում է փոքրիկը:
Զգույշ հանում եմ շորերը:
_Գլխարկս չհանես,_ ասում է խորհրդավոր:
_Չեմ հանի, իհարկե:
Ծածկում եմ վերմակով ու ասում. «Ուզու՞մ ես հեքիաթ պատմեմ»:
_Չէ,– մեծավարի ասում է երեխան,_ուզում եմ մեր նկարած այն նկարը պատից փակցնես: Վաղը տատիկիս կնվիրեմ:
Պոկում եմ ալբոմի էջն ու մեխից կախում: Մինչև շրջվեցի` քնել էր…Մե~ծ վերմակի տակ կծկված` մի փոքրիկ մարմին, մի` գունավոր աշխարհ…Համբուրեցի զգույշ ու փոքր-ինչ խաղաղված դուրս եկա սենյակից, ասես մեկ ժամվա լիարժեք կյանք պարգևած լինեի այդ տանջված փոքրիկին: Բարի գիշեր պզտլիկ: Մինչ հանդիպում չգիտեմ` երբ, չգիտեմ` որտեղ….

Selene
12.08.2008, 20:17
Ու ամեն անգամ, երբ մի չնչին պատճառից սիրտդ նեղվում է, սկսում ես մտածելը, թե էս աշխարհում ամենադժբախտն ես:oy Անգամ եթե պատճառ էլ չկա, ուղղակի ոչ ամեն ինչն է ընթանում այնպես, ինչպես դու կուզեիր, սկսում ես տխրել իսկական էգոիստ լինես ոնց որ:(
Նման էգոիստական մտքերով լիքը բացել էի, որ օրագրի հերթական էջս լրացնեմ գուցե /եթե իհարկե մյուս անգամների պես ուղղակի չբացեմ, կարդամ մյուս գրածներն ու լուռ փակեմ, գնամ/ ու.. կարդացի Մանոնի գրառումը:(:oy
Արցունքներս գուցե մի կերպ զսպեմ հիմա, բայց հոգուս ցավը չեմ կարող... Գոնե փոքրիկներից նման ահավոր հիվանդությունները հեռու մնան...:(
Էլ երբեք չեմ դժգոհելու ոչ մի բանից…

lili-4
12.08.2008, 20:46
Շրջում եմ խանութում ու նայում խայտաբղետ խաղալիքներին: Ի՞նչ գնեմ այն փոքրիկ աղջնակի (http://www.podari-zhizn.ru/child.php?id=240) համար, որը 5 տարեկան է ու` դատապարտված…Սարսռում եմ…գլխուղեղի քաղցկեղ…Արդեն հասցրել եմ տանը լացել կարեկցանքից, անզորությունից…Բայց որոշել եմ զսպել մեջս փոթորկվող ծանր զգացումներն ու գնալ տեսության…Գուցե գնդակ վերցնեմ…Այս տիկնիկն էլ վատը չէ…Բայց կանգ եմ առնում գունավոր մատիտների մոտ, առանց երկար մտածելու վերցնում նաև մի նկարչական ալբոմ ու դուրս գալիս խանութից:
Դանդաղ եմ գնում…Դժվար է: Անցյալ անգամ, երբ գնացի, չկարողացա անգամ մի բառ փոխանակել հետը:
Էլի սևուկ աչիկներով հետևում է ինձ, տանը հավաքված բարեկամներից փախչում է` այս ու այն կողմ նետելով նվերները: Ուզում է անցնել կողքովս…Առանց բառ ասելու մեկնում եմ տոպրակը:
_Սա ի՞նչ է:
_Ինքդ նայիր,_ անտարբեր ձևանալով ասում եմ ես:
Բացում է ու զարմացած նայում երեսիս:
_ Դու կարողանու՞մ ես նկարել:
Գլխով եմ անում` ինչ-որ կոկորդս խեղդող բան փորձելով կուլ տալ:
_Կուզե՞ս միասին նկարենք:_Խոստումս հիշելով ու ինձ ձեռքս հավաքելով ասում եմ ես: Հիմա էլ նա է գլխով անում:
Նկարում եմ…իսկ նա փոքրիկ մատներն անվարժ շարժելով ներկում է: Մերթ-մերթ ինձ է հպվում ու ժպտում …Ես էլ եմ ժպտում: Ասում են հիվանդ երեխաներն ավելի շատ բան են հասկանում քան իրենց հասակակիցները: Ու այդ պահին ինձ թվում է, թե լրիվ կարդում է մտքերս…Բայց չեմ թեքում աչքերս նրա թախծոտ ու ժպտացող հայացքից:
_Գիտե՞ս ինչ եմ պատասխանում, երբ հարցնում են, թե ինչ է եղել ճակատս,_հարցնում է հանկարծ:
_Ի՞նչ: Նայում եմ վիրահատությունից մնացած խոր հետքերին:
_Ասում եմ, որ դրսում խաղալիս եմ ընկել,_լուրջ-լուրջ պատասխանում է:
_Ճիշտ ես անում, բա ի՞նչ: Այս անգամ թաքցնում եմ աչքերս….
_Իսկ քեզ ո՞վ է նկարել սովորեցրել: Վա~յ, տես` փղի կնճիթը կարմիր ներկեցի...
Ու ո~նց է կչկչում…. Ծիծաղի վրա հայրն ու մայրն աչքերը լայն բացած ներս են վազում…Հասկանում եմ, որ վաղուց չեն լսել մանկան լիաթոք ծիծաղը…
Արդեն ուշ է, մայրն ուզում է պառկեկցնել քնելու: Իսկ նա ձեռքս բաց չի թողնում:
_Ուզում եմ ինքը քնացնի ինձ,_ցածրաձայն մրմնջում է փոքրիկը:
Զգույշ հանում եմ շորերը:
_Գլխարկս չհանես,_ ասում է խորհրդավոր:
_Չեմ հանի, իհարկե:
Ծածկում եմ վերմակով ու ասում. «Ուզու՞մ ես հեքիաթ պատմեմ»:
_Չէ,– մեծավարի ասում է երեխան,_ուզում եմ մեր նկարած այն նկարը պատից փակցնես: Վաղը տատիկիս կնվիրեմ:
Պոկում եմ ալբոմի էջն ու մեխից կախում: Մինչև շրջվեցի` քնել էր…Մե~ծ վերմակի տակ կծկված` մի փոքրիկ մարմին, մի` գունավոր աշխարհ…Համբուրեցի զգույշ ու փոքր-ինչ խաղաղված դուրս եկա սենյակից, ասես մեկ ժամվա լիարժեք կյանք պարգևած լինեի այդ տանջված փոքրիկին: Բարի գիշեր պզտլիկ: Մինչ հանդիպում չգիտեմ` երբ, չգիտեմ` որտեղ….
Դժվար է անտարբեր լինել հիվանդների նկատմամբ, առավել ևս, երբ այդ հիվանդը երեխա է, այն էլ անբուժելի հիվադ երեխա: Կարդալուց հետո սրսուռ անցավ մարմնովս, գուց և պատճառներից մեկը նաև այն է, որ ճանաչում եմ երեխայի ծնողներին...
Այս պատմությունը երևի կարելի է տեղադրել մեկ նոր էջում, որտեղ կարելի կլինի ոչ միայն քննարկել այս ցավոտ թեման, այլև հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնենք և' երխային, և' նյութական օգնության կարիք ունեցող ծնողներին:

Մանոն
12.08.2008, 21:15
Այս պատմությունը երևի կարելի է տեղադրել մեկ նոր էջում, որտեղ կարելի կլինի ոչ միայն քննարկել այս ցավոտ թեման, այլև հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնենք և' երխային, և' նյութական օգնության կարիք ունեցող ծնողներին:
Շնորհակալություն lili-4 ջան, մոդերատորները իրենք կորոշեն: Իրոք ցավոտ թեմա է: :(

Janita Hero
14.08.2008, 18:22
վերջին միավորներս ջնջվեցին :cry այն միավորներս, որոնք վաստակել էի այս գրառումից՝


-Սա էլ որերորդ անգամ ն է հավատքով աղոթում եմ ու ժամ էլ չի անցնում ստանում եմ պատասխանը
-դե զուգադիպություն ա էլի՜
-Չէ, Աստվածաշունչը հավանականության տեսությունն ուսումնասիրողների համար չէ……

Ես հավատում եմ :aha

բա:(

Kuk
14.08.2008, 19:50
Էս վերջերս ով չի ալարում, հետս կռիվա անում Ակումբում:o
Տեսնես` ինչի՞ցա:think Կարողա՞ ավատարս փոխեմ, անցնի, հը՞..:think
Աչքիս ավատարիս վրա են գալիս հա, երևի մտածում են` ես եմ սպանել էս Ամուրիկին, որ բերեմ դնեմ ավատար..

Երկնային
14.08.2008, 20:10
Ինտերնետում մի հոդված աչքովս ընկավ` «Հրաշք գրկախառնություն» վերնագրով…


http://img504.imageshack.us/img504/9910/86846203xm0.png
Նկարագրված էր երկվորյակների առաջին շաբաթը: Ծնվելուց հետո երկվորյակներից ամեն մեկին առանձին տեղ էին պահում: Բայց այնքան թույլ էին, որ բժիշկը նույնիսկ հույս չուներ, որ ողջ կմնա նրանցից գոնե մեկը: Բայց բուժքույրը հիվանդանոցի կանոնը խախտեց, ու երկվորյակներին մի ինկուբատորի մեջ տեղափոխեց:

Հաջորդ առավոտյան բժիշկը տեսավ, որ գիշերվա ընթացքում երկվորյակներից մեկը, որն այնքան թույլ չէր, ինչքան մյուսը, գրկել էր քույրիկին: Դրանից հետո երկուսի մոտ էլ սրտի աշխատանքը կարգավորվել էր ու մարմնի ջերմաստիճանը նորմալացել…

ինչու՞ են մարդիկ մոռանում, որ կյանքի ամեն վայրկյան կարելի է հրաշք ապրել, եթե սիրում ես…

Աբելյան
14.08.2008, 20:15
Էս վերջերս ով չի ալարում, հետս կռիվա անում Ակումբում:o
Տեսնես` ինչի՞ցա:think Կարողա՞ ավատարս փոխեմ, անցնի, հը՞..:think
Աչքիս ավատարիս վրա են գալիս հա, երևի մտածում են` ես եմ սպանել էս Ամուրիկին, որ բերեմ դնեմ ավատար..
:D
աաաա...
ես էլ գիտեի պլան ա թղթի մեջ փաթաթված, տերևներն էլ վրեն :D
:D:D
բայց ինչ էլ երևակայություն ունեմ :D

ivy
15.08.2008, 03:10
Մորզեի այբուբենը չգիտեմ, որ վերծանեմ հոգուս մեջ հավերժ տպված նշանները՝ երկար փայտիկ, կարճ փայտիկ, կետիկ, երկար փայտիկ... Երևի պետք էլ չի հասկանալ, թե ինչ են իրենք նշանակում. կարևորն այն է, որ երջանկացնում են: :)

Chuk
20.08.2008, 00:40
Զրուցարանում զվռնում էի, երբ նկատեցի, որ ունեմ ուղիղ 2222 գրառում: Հիշեցի բանակային ընկերոջս, ով իր կյանքում ամեն ինչը կապում է 2 թվի հետ: Նա խոր իմաստ կտեսներ այդ քանակի գրառումները նկատելու փաստում: Գրեցի երկու տող այդ մասին: Անցավ օրը:

Տնից դուրս եմ գալիս: Ակումբի հերթական հանդիպումն է: Հագնում եմ իմ սիրելի ջինսե շալվարը, սիրելի վառ գույների մայկան, դնում եմ սիրելի կարմիր գլխարկս, սիրելի ու հարմար, թեկուզ մի թեթև մաշված բոթասները: Վերջապես կոշիկը պիտի հարմար լինի, այլ ոչ թե փայլի...

Նստած էինք: Կարծես հարբած լինեի, թեև դեռ հարբած չէի: Զանգեց բանակային ընկերս: Փաստորեն իրոք այդ թիվը խորհրդանշական է... մտածեցի ակամա: Քիչ անց բանակային չորս ընկերներս այցելեցին ինձ: Մի-մի շիշ գարեջրից հետո ասացին, որ ուզում են հետները ման գամ: Հրաժեշտ տվի ակումբցիներին: Ընկերներս ինքնակամ լքելով զորամասն իմ մոտ էին եկել, իհարկե պետք է հրաժեշտ տայի ակումբցիներին:

Դրսում իր ավտոմեքենայով եկավ մեր մյուս ընկերը ու գնացինք մի բուրժույական տեղում նստեցինք, որպեսզի շարունակենք խմելը: Մեքենայով ընկերս հյութ ուզեց, մյուսներս՝ գարեջուր: Մատուցողը բերեց ու մատուցեց: Չհարցրեց, թե ինչն ումն է: Առանց այն էլ պարզ է: Ընկերներս «սոլիդ» էին հագնված՝ վերնաշապիկ, հարթուկված շալվար, փայլող կոշիկներ, ոսկե ապարանջան, ոսկե ցեպեր... իսկ ես՝ երեխայավարի: Հյութն ուրեմն իմն էր: Դրեց իմ առջև, գարեջուրները՝ մյուսների առջև: Քթներիս տակ ժպտալով փոխեցինք: Զարմացած նայեց ինձ ու գնաց:

Հա՛: Գուցե և կոմպլեքսավորված եմ: Բայց միայն ես չեմ, որ նկատել եմ, որ հագուստս ստիպում է ինձ չճանաչողներին ինձ անլուրջ վերաբերվել: Հիշում եմ: Ուսանող էի: Գեղամյանն Արտաշը այն ժամանակ իբր ընդդիմադիր էր ու ընկերներիցս մի քանիսը ցանկանում էին նրա կուսակցություն մտնել: Ընկերներիցս մեկը պիտի գնար, պայմանավորվելու: Կոստյում, գալստուկ... ամեն ինչ տեղը, պատրաստ ուզում էր գնալ, երբ ասացի, որ ամեն դեպքում իր հետ գնալու եմ: Սկզբից չհամաձայնվեց, բայց հետո իրար հետ գնացինք: Ես իմ մշտական, ազատ հագուստով էի: Չեմ հիշում ինչացու էր մարդը, ում հետ խոսում էինք: Հիշում եմ, որ ինձ բանի տեղ չէր դնում, իսկ կոստմյումավոր ընկերոջս հետ հարգանքով խոսում էր: Որոշակի իբր գաղափարական խոսակցություն էր գնում: Խառնվեցի: Աստիճանաբար հարգանքն իմ նկատմամբ մեծանում էր ու պարոնը սկսում էր ինձ ուշադրություն դարձնել: Ի վերջո նրան այնքան նեղը գցեցի, որ վերջում խեղճացավ, իսկ ընկերս հասկացավ, որ պետք չէ մտնել կուսակցության շարքերը: Դուրս եկանք այնտեղից: Ընկերս շնորհակալություն հայտնեց... Ինչու՞ եմ պատմում, չգիտեմ: Գուցե այսօր բանակային ընկերներիս հետ շատ եմ խմել:

Հիշում եմ, որ երկրորդ կուրսում էի, ընկա մի քանի ընկերոջ ազդեցության տակ: Ձեռքիս հայտնվեց սիգարետի տուփը, սև ախմախ կոշիկները ոտքերիս էին, հագնում էի կոստյում ու կոկիկ, հատիկ-հատիկ սանրում էի մազերս: Որոշակի տեղերում ինձ ընդունում էին խիստ հարգանքով, որոշակի աղջիկներ նայում էին խունջիկ-մունջիկ գալով: Սիրտս խառնեց: Այդ հիմար շրջանը կարճ տևեց: Վերադարձա իմ կենցաղին:

Վերջերս մի քանի հոգի ինձ նկատողություն արին հագուկապիս համար: Ինձ որոշ «սրտացավ» ընկերներ զգուշացրին, որ այս հագ ու կապը շատերին հարկադրում է ինձ անլուրջ վերաբերվել, որ աղջիկներին դա դուր չի գալիս, ինձ ուշադրություն չեն դարձնի:

Բայց էս ես եմ: Ու իմ կենցաղը միշտ էլ սա է լինելու: Իմ հագուկապն ու շարժուձևը չեն փոխվելու ինչ-որ մեկին կամ մեկերին դուր գալու համար... Թող որ անլուրջ երևամ, թող կողքից կարծեն, թե ինչ-որ մանուկի հետ են շփվում կամ չգիտեմ ինչ...

Ընկերներս կենացս էին խմում: Ի՞նչ ասեցին, չգիտեմ: Ես նորից մտքերիս հետ էի:

ivy
20.08.2008, 12:23
Երեկ նստած էր փողոցի շինարարական փոշիների մեջ ու աղեկտուր մլավում էր՝ նայելով անցնողներին ու խնդրելով, որ իրեն տիրություն անեն: Մի մատ, պստո փիսո էր, երևի ամենաշատը մեկ ու կես ամսեկան: Կեղտից շեկ մազերն ու սպիտակ թաթիկները դարձել էին մոխրագույն, կանաչ աչքերը սովից ու վախից չռվել էին: Վերցրեցի, բերեցի տուն: Էսօր արդեն ժրել է, փորիկը ուտելիքի առատությունից տռզել է, շեկ մազերը մաքրվել ու պսպղում են, աչուկներն էլ երանությունից փայլում են: Անունը դրել եմ Կիվի: Գրկիցս չի իջնում, վրաս էլ չիշիկ-միշիկ է անում: Նոր ականջների մեջը մաքրեցի բամաբկով, մի տեսակ թարս նայեց վրաս, երևի դուրը չեկավ: Վաղվանից կսկսսի քնել անկողնուս մեջ, հաջորդ օրը կկրծոտի կոշիկներս: Գիտեմ ես էդ փիսոներին: Այ շներին տուն ես բերում, պահում, կերակրում, փայփայում, ու իրենք մտածում են. «Ուրեմն ինքն Աստվածն է»: Իսկ կատուներին տուն ես բերում, պահում, կերակրում, փայփայում, ու իրենք մտածում են. «Ուրեմն ես Աստվածն եմ»: Բայց դե ինչ արած, միևնույն է, սիրում եմ էդ թավամազ գազանիկներին: :)

Բարեկամ
20.08.2008, 15:51
Երեկ նստած էր փողոցի շինարարական փոշիների մեջ ու աղեկտուր մլավում էր՝ նայելով անցնողներին ու խնդրելով, որ իրեն տիրություն անեն: Մի մատ, պստո փիսո էր, երևի ամենաշատը մեկ ու կես ամսեկան: Կեղտից շեկ մազերն ու սպիտակ թաթիկները դարձել էին մոխրագույն, կանաչ աչքերը սովից ու վախից չռվել էին: Վերցրեցի, բերեցի տուն: Էսօր արդեն ժրել է, փորիկը ուտելիքի առատությունից տռզել է, շեկ մազերը մաքրվել ու պսպղում են, աչուկներն էլ երանությունից փայլում են: Անունը դրել եմ Կիվի: Գրկիցս չի իջնում, վրաս էլ չիշիկ-միշիկ է անում: Նոր ականջների մեջը մաքրեցի բամաբկով, մի տեսակ թարս նայեց վրաս, երևի դուրը չեկավ: Վաղվանից կսկսսի քնել անկողնուս մեջ, հաջորդ օրը կկրծոտի կոշիկներս: Գիտեմ ես էդ փիսոներին: Այ շներին տուն ես բերում, պահում, կերակրում, փայփայում, ու իրենք մտածում են. «Ուրեմն ինքն Աստվածն է»: Իսկ կատուներին տուն ես բերում, պահում, կերակրում, փայփայում, ու իրենք մտածում են. «Ուրեմն ես Աստվածն եմ»: Բայց դե ինչ արած, միևնույն է, սիրում եմ էդ թավամազ գազանիկներին: :)

Հետաքրքիր զուգադիպություն.
այսօր յոթանասունին մոտ մի պապիկ մեծ բավականությամբ ցույց էր տալիս ինձ լապտոփիկին սքրին սեյվեր դրած իր կատվի լուսանկարը, որտեղից նայում էին կատվի համարյա փակ կկոցած աչքերը՝ խորամանկ, հանդուգն, անկախ… Ասացի՝ "երբ շուն ես պահում՝ ղեկավարում ես, երբ կատու՝ ղեկավարվում": "Դու պետք է տեսնես, թե իմ կատուն ոնց է խաղում շների հետ" - ոգևորված սկսեց պատմել պապիկը: "Էդ խաղն էլ է մտնում պլանների մեջ" - մտածեցի :

Yellow Raven
20.08.2008, 16:06
Մի քանի օր առաջ իմ համար բարձրանում էի Կոմիտասի պողոտայով, մեկ էլ մի կին` հին մոդայիկ հագուկապով կամաց-կամաց գալիս էր իմ ուղղությամբ: Դեմքին ուշադրություն չէի դարձրել, այլապես հաստատ կճանաչեի, բայց էդ պահին ինձ թվաց, թե մոտենալու է ու ինչ-որ բանի տեղ հարցնի: Բայց սպասելիքներս չարդարացան ....
««Сто драмов, помогите инвалиду-беженцу, мы беженцы!!!>>
Վերջին բառը հատկապես շեշտելով նշեց նա… Մի պահ ուզեցա նույնիսկ անպատվել այդ կնոջը, ախր ինչքան կարելիա խաբելով փող հավաքել, արդեն 6-րդ, թե 7-րդ անգամ էր ինձ մոտենում ու միշտ իր ուզած 100 դրամի փոխարեն 300-500 դրամ էի տվել… Ոչ մի անգամ ձեռքս չէր գնացել, որ ասեի չկա՝ միշտ պարտաճանաչ օգնել էի… Ախր գոնե իմիջը փոխեր, թե չէ մեկ տարուց ավել է հաշմանդամի բժշկության համար գումար է հավաքում...
Դե իսկ հիմա էլ երևի մտքի փայլատակում էր կնոջ մոտ եղել ու իր սովորական նախադասությանը ավելացրեց мы беженцы արտահայտությունը, հավանաբար մարդկանց մոտ լրացուցիչ խղճահարություն առաջացնելու նպատակով: Չէ որ ռուս-վրացական պատերազմից հետո հայերը միշտ էլ պատրաստ պետք է լինեն օգնելու իրենց հարևաններին…
Էհհհ, ձեռքս տարա դեպի գրպանս ու հանեցի այնտեղից երկու կոպեկ՝ մեկը 100-անոց էր, մյուսը՝ 500-անոց: Ուրիշ անգամ հաստատ 500-անոցը կտայի, բայց այս անգամ ուրիշ էր… Տվեցի 100 դրամանոց մետաղադրամը ու շարունակեցի ճանապարս:
Երբ առաջին անգամ գումար տվեցի այս տիկնոջը մոտս հպարտության զգացում էր, չէ որ ինձ թվում էր, թե հաշմանդամի եմ օգնում, իսկ հիմա միայն մի բան էի զգում՝ նողկանք...

Dayana
20.08.2008, 16:16
Մի քանի օր առաջ իմ համար բարձրանում էի Կոմիտասի պողոտայով, մեկ էլ մի կին` հին մոդայիկ հագուկապով կամաց-կամաց գալիս էր իմ ուղղությամբ: Դեմքին ուշադրություն չէի դարձրել, այլապես հաստատ կճանաչեի, բայց էդ պահին ինձ թվաց, թե մոտենալու է ու ինչ-որ բանի տեղ հարցնի: Բայց սպասելիքներս չարդարացան ....
««Сто драмов, помогите инвалиду-беженцу, мы беженцы!!!>>
Վերջին բառը հատկապես շեշտելով նշեց նա… Մի պահ ուզեցա նույնիսկ անպատվել այդ կնոջը, ախր ինչքան կարելիա խաբելով փող հավաքել, արդեն 6-րդ, թե 7-րդ անգամ էր ինձ մոտենում ու միշտ իր ուզած 100 դրամի փոխարեն 300-500 դրամ էի տվել… Ոչ մի անգամ ձեռքս չէր գնացել, որ ասեի չկա՝ միշտ պարտաճանաչ օգնել էի… Ախր գոնե իմիջը փոխեր, թե չէ մեկ տարուց ավել է հաշմանդամի բժշկության համար գումար է հավաքում...
Դե իսկ հիմա էլ երևի մտքի փայլատակում էր կնոջ մոտ եղել ու իր սովորական նախադասությանը ավելացրեց мы беженцы արտահայտությունը, հավանաբար մարդկանց մոտ լրացուցիչ խղճահարություն առաջացնելու նպատակով: Չէ որ ռուս-վրացական պատերազմից հետո հայերը միշտ էլ պատրաստ պետք է լինեն օգնելու իրենց հարևաններին…
Էհհհ, ձեռքս տարա դեպի գրպանս ու հանեցի այնտեղից երկու կոպեկ՝ մեկը 100-անոց էր, մյուսը՝ 500-անոց: Ուրիշ անգամ հաստատ 500-անոցը կտայի, բայց այս անգամ ուրիշ էր… Տվեցի 100 դրամանոց մետաղադրամը ու շարունակեցի ճանապարս:
Երբ առաջին անգամ գումար տվեցի այս տիկնոջը մոտս հպարտության զգացում էր, չէ որ ինձ թվում էր, թե հաշմանդամի եմ օգնում, իսկ հիմա միայն մի բան էի զգում՝ նողկանք...

Մի աղջիկ կա :( միշտ փեռնափայտով է դրսում նստում ու գումար խնդրում։ Ես էլ միշտ տալիս էի։ Մի անգամ նույն աղջկան հանդիպեցի առանց ձեռնափայտի, ու ընկերներիցս մեկն ասեց, որ նա ապրում է շքեղ բնակարանում ու մեզ ՝ աշխատավարձով ապրող մարդկանց անվանում է անխելք, քանի որ նա մեկ օրում վաստակում է ավելին, քան ասենք ես մեկ շաբաթում :( ու որ նա ընդհանրապես հաշմանդամ չէ :( Ոնց էի ինձ վատ զգում :( հիմա էլ եմ վատ զգում :( ու իրեն դեռ գումար եմ տալիս :( Երբ քեզ խնդրում են պիտի տաս :( Ինչ անես .... :(

Janita Hero
22.08.2008, 13:49
Այ սենց, թող կյանքիդ ամեն խնդիր , ես կասեի կարևորագույն խնդիրները, լուծվեն երեք քայլով`
1. Գալ
2. Հարցը լուծել/էական չէ ինչ ելքով……/
3. Գնալ

Այ թե ուր էր տենց վերջին կետով էլ գրողի ծոցը գնայիր քո հապճեպ ու անկապ որոշումներով………

Իսկ ես քեզ սիրում էի……… :cry

Դեկադա
22.08.2008, 17:18
Էսօր մի քիչ խաղաղվել եմ:) Տեսնես ինչի՞ց է: Էլ չեմ մտածում « անելանելի իրավիճակ »- ի մասին:Ամեն ինչ ունի լուծում, փնտրել ու գտնել է պետք- սա էլ այսօրվա «գյուտս» է:Իսկական ցնդաբանություն:
Կյանքում կան սխալներ, որոնք ճակատագրական դեր են կատարում: Բայց մի քանի՞ սխալ......... սա արդեն շատ է:Այնքան կուզեի գնալ հեռո~ւ- հեռունե~ր:Գոնե միառժամանակ......
Մի քանի օր առաջ ընկերներով Սևան էինք գնացել` հանգստանալու:Ու հետաքրքիրն այն է, միայն այդ օրը հասկացա , որ ահավոր հոգնած եմ ու իրոք զգացի գերլարված նյարդերս « թուլացնելու » հաճույքը:

Sunny Stream
25.08.2008, 21:44
... պարզապես... մանկությունը ինձ համար... էդ ես չեմ, էդ մեկն է, ում առջև ես ամբողջ կյանքս հաշվետու եմ, ում աչքերը ինձ հետևում են, ով մնացել է նախորդ դարում ու պահանում է, որ չմոռանամ իր երազանքները, իր ցանկությունները........... (http://www.akumb.am/showthread.php?p=726841#post726841)
...4 ամսվա ընթացքում վանդալները վերջնականապես ավերել էին մանկապարտեզս... էլ ոչ մի փոշոտ շնիկ-խաղալիք, կոշիկների շարքեր... այլ` պատերիան արված ահավոր գրաֆիտիներ, ամենուր կոտրված պատուհաններ, նոր թափված աղբ, սպասք... զզվելի էր... ու տխուր...

StrangeLittleGirl
25.08.2008, 22:29
Թեև դեռ մի շաբաթ կա մինչև սեպտեմբեր, բայց բուհական աշխուժությունն արդեն սկսվել էր… Ամենուր ուսանողներ էին. դեկանատում, դասացուցակների մոտ (որոնք այդպես էլ այսօր չփակցվեցին), գրադարանում, ճաշարանում, միջանցքներում…

Եվ ես մի ուրիշ տրամադրությամբ էի քայլում… Վերջին կուրս:
- Կարոտել եմ դասերը,- ասաց Ռուզիկը:
- Ես էլ…
- Իսկ ես՝ չէ,- տխրեց Արմինեն:
Կուրսեցիս է. հասկանում եմ նրան: Մենք նույն պատճառով ենք կարոտում կամ չկարոտում դասերը… ՊԵՏԱԿԱՆՆԵՐ… Սարսափազդու բառ: Արմինեն դրանցից փախչում է, ուզում է՝ հնարավորինս ուշ գան այդ օրերը: Իսկ ես անհամբեր եմ. պատրաստ եմ կյանքս ընթերցասրահին նվիրել, միայն թե դժոխային ժամանակաշրջանը շուտ վերջանա, միայն թե ես էլ կարողանամ հանգիստ սրտով ասել. «Ես բժիշկ եմ»:

Գրադարանի մոտ հերթ էր: Նման բան չեմ հիշում. օգոստոսին միշտ էլ արագ հանձնել, ստացել եմ գրքերս: Ի՞նչ էին լսել ուսանողները, որ մի մարդու նման բոլորով հավաքվել էին այնտեղ: Իսկ հինգերորդ կուրսեցի Լինան, տեսնելով հավաքված բազմությունը, հայտարարեց.
- Ի՞նչ եք եկել, գնացեք տներով, դեռ մի շաբաթ արձակուրդ ունեք:

Իսկ հերթը կարծես չէր փոքրանում. մարդիկ գալիս էին, կողքից խցկվում, առանց հերթի ստանում: Մեկն էլ այդպես եկավ: Ընկերուհիներն օգնում էին: Էլ չդիմացա, բարձրաձայնեցի: Վեճ եղավ: Էդ աղջիկը հիստերիկի մեկն էր, ինձնից բեթար: Ինչ ասես, չասաց, բայց ամենատպավորիչն էր.
- Երևի նորեկ ես, դեռ չես սովորել այստեղի դրվածքին:
Ու դա պարզապես չասաց, այլ շպրտեց, գոռաց.
Պատասխանս.
- Ես վեցերորդ կուրսեցի եմ: Այստեղի դրվածքն աներեսությունը չի:
Պապանձվեց: Ստացա գրքերս: Գրադարանի աշխատողները ծիծաղում էին. ինձ լավ էին ճանաչում:

Տանը սեղանի վրա Աննայի նամակն էր: Ուրախացա. վաղուց նրանից լուր չունեի: Հուսով եմ՝ կշարունակենք նամակագրությունը:

impression
25.08.2008, 22:31
Չատ անել շատ եմ սիրում, մանավանդ ճիշտ մարդու հետ, երբ երկուսն էլ նույն ալիքի վրա են լինում, ու խոսակցությունը ստացվում է ինքն իրեն: Այսօր ստացվեց, ահա երկու պատառիկ. :)

A: Ընտանիքը սու՞տ արժեք է քո կարծիքով:
B: Չէ, իմ կարծիքով ամենալուրջ արժեքներից մեկն է:
A: Ուղղակի երևի կան մարդիկ, որոնք դրա համար չեն, հա՞:
B: Չէ, կան մարդիկ, որոնց ընտանիքը այլ տեղ է: Օրինակ քո ընտանիքը՝ X-ն է, ինչը շատ լավ է:
A: :) Տեսնես ես էլ ի՞ր ընտանիքն եմ...
B: Իսկ դու իրեն հարցրու հենց հիմա :)
A: .......

:)

B: Էսօր անկապ օր է՞ր, թե՞ մենակ իմ մոտ...
A: Անկապ օր էր, չհաշված մի կես ժամ, մնացածն անկապ էր:
B: Իմը որ՝ լրիվ: Լինում են չէ՞ տենց օրեր, որ ոնց որ միջանկյալ լինեն: Էսօր միջանկյալ օր էր, ոնց որ հեչ իմ կյանքից չլիներ: Ոնց որ ուրիշի փոխարեն ապրեի: Հույս ունեմ` իմ փոխարեն ապրող մարդն էսօր երջանիկ էր: :)

Janita Hero
26.08.2008, 13:17
Մարդ էլ կա կամովի իրեն քոքից ջնջում ա ու նորն ա սկսում………

Janita Hero
27.08.2008, 16:23
Ու եթե հիմա իմը չես, ուրեմն չես էլ եղել……
Ոչինչ չունեմ, ոչինչ չեմ կորցնի………

Երկնային
27.08.2008, 23:24
Ու եթե հիմա իմը չես, ուրեմն չես էլ եղել……
Ոչինչ չունեմ, ոչինչ չեմ կորցնի………
Բաց թողնելուց վախենալ պետք չի…
Այն, ինչ քոնն է, կվերադառնա, իսկ այն, ինչ չվերադառնա, երբեք էլ քոնը չի եղել…

Chuk
29.08.2008, 00:38
Փողոցով քայլելիս նկատեցի, թե ինչքան միատիպ են մարդիկ: Բոլորի գլխի ուղղությունը, հայացքների ուղղությունը, քայլքի դանդաղեցումը... Ես էլ նայեցի: Մազերը հարդարված էին ամենայն խնամքով, բայց ինչ-որ գռեհիկ, թեև գեղեցիկ գռեհիկ սանրվածքով: Ակնոցները յուրատիպ շրջանակի պատճառով անմիջապես աչք էին զարնում: Շապիկն ամբողջովին չէր կարողացել ծածկել խիստ փարթամ կրծքերը, այդպես էր գծագրված: Աջ կրծքին լատինատառ դաջված էր "Love" բառը: Շրջազգեստը բաց էին թողել կարճ ոտքերն ամբողջ երկարությամբ և հրաշալի ընդգծել էին նրա հետնամասը: Ամառվա շոգին հագած սապոգները լրացուցիչ անգամ հուշում էին նրա մասնգիտությունը, իսկ հաստ թևին դաջված սրտի և ծաղկի նկարը թեև որևէ առնչություն չուներ արվեստի հետ, բայց մեծ ուշադրություն էր գրավում... Դիմահարդարման նյութերը ընդգծում էին նրա դեմքի բոլոր առանձնահատկությունները...

Մի քանի քայլ այն կողմով անցնում էր մի նուրբ աղջնակ: Ֆրանսիական հրաշալի, բայց համեստ ամառային հագուստով, քայլելու համար խիստ հարմարավետ կոշիկներով: Համեստ սանրվածքը լրացուցիչ թարմություն ու հմայք էր տալիս գեղեցիկ, նուրբ դեմքին, որի վրա ոչ մի ավելորդ ներկ չկար: Ձեռքին բռնած ոլորած թղթերը հուշեցին, որ նկարչուհի է... կամ էլ գուցե ճարտարապետ: Նրան գամված հայացք չկար, միայն ես էի նայում:

Առաջինը զգացվում էր, որ գոհ է կյանքից, երջանիկ: Նրան դուր էր գալիս իրեն սևեռված բազմաթիվ հայացքները, ուշադրություն կենտրոնում լինելը:

Երկրորդն էլ էր զգացվում, որ գոհ է կյանքից, երջանիկ: Նրան դուր էր գալիս, որ իրեն այդքան չտես աչքեր չեն նայում, որ ինքը հանգիստ կարող է գնալ իր ճանապարհը:

Լավ է, երևի, ամեն դեպքում, որ կյանքը միագույն չէ: Լավ է, որ մարդիկ միատիպ չեն ու կա կոնտրաստ: Լավ է, որ մեզ շրջապատող աշխարհը պարունակում է ողջ ներկապնակը:

Մի պահ խոնարհ հայացքը բարձրացրեց ու գցեց վրաս, երևի զգալով որ իրեն եմ նայում: Ժպտացի... հնարավորինս մեղմ ու ուշադրություն չգրավող տարբերակով: Շիկնեց ու գնաց առաջ: Ես էլ գնացի առաջ էլ ետ չնայելով, որ հանկարծ հայացքս չընկնի առաջինին: Թող նրան այն մյուսները նայեն, ում համար կյանքը միագույն է:

Janita Hero
29.08.2008, 12:44
Անհարկի մի անհանգստացիր, որ մարդիկ չեն հետաքրքրվում քեզանով ;)
Դու կդառնաս 20 տարեկան ու մեկ էլ մի օր /կամ էլ ամեն օր..../ կհանդիպես բարեկամներիդ կամ ընկերներիդ կամ դասարանցիներիդ, կամ հարևաններիդ..... ու կհարցնեն,- «բա ընկեր/ընկերուհի չունե՞ս»: Եվ անկախ պատասխանիդ ելքից, մեկ է կշարունակեն, եթե այո, ապա «հա՞, բա ո՞վ ա որ»……… եթե ոչ՝ «բա ինչի՞ չունես»……
Ու եթե հանկարծ ընկեր/ընկերուհի ունես մի որոշ ժամանակ նույն զանգվածի տարրերին հանդիպելիս կստանաս նույն տրամաբանությամբ հարցեր, օրինակ,- «ո՞նց ա ընկերդ/ուհիդ դեռ նշանված չե՞ք, բա ինչի՞ նշանված չեք, բա ինչի՞ չեք ամուսնանում………» և այլն…
Ահա դու քայլում ես ու քո մատնեմատներից մեկն արդեն օղակված է, ու դու երջանկանում ես, որ ահա էլ հարցակույտ չի թափվի գլխիդ ու մեկ էլ.........«Վայ բարև՜՜, լսել եմ ամուսնացել ես, բա երբ ես երեխա ունենալու, բա ինչի չես ուզում ունենալ……»:
Մի գանգրահեր 4 տարեկանին մոր հրեշտակ բալիկիդ հետ պտտվում ես այգում երջանիկ ու մեկ էլ, - «լսի էս ի՜նչ համով բալիկ ունես»: Դու ժպտում ես մեղմ ու միգուցե մտովի շնորհակալություն հայտնում Աստծուն, որ նախադասությունը հարցով չսկսվեց… Սակայն երջանկությունն այդ պահին ուղղակի չքվում է հարցը հնչելուն պես,- «Բա ինչի՞ երկրորդը չես ունենում» :D
Ա՜՜՜՜՜՜՜՜ :goblin

Մարդիկ հանգիստ թողեք իրար, ում ինչ գործն է՝ երբ, ինչ, ինչի համար, ինչու… կյանք ա, ի վերջո բոլորս էլ տարբեր ճանապարհներով , բայց անխախտ կյանքի օրինաչափություններին տուրք ենք տալիս……

Հ.Գ.
«Բա ե՞րբ ես մեռնելու, ե՞րբ ա թաղումդ, բա խի՞ տենց ուշ» :D:D:D LOL

Srtik
29.08.2008, 15:46
Մի անգամ պարապունքի էի գնում մաթեմի քննությունից մի օր առաջ: Երեկոյան ժամը 6-ին պիտի սկսեինք, ուստի 4:30 տանից հանգիստ դուրս եկա՝ հաշվի առնելով, որ այդ ժամերին ավտոբուսները շատ դանդաղ են ընթանում ու թրաֆիք է լինում: Համարյա թե հասնում էի կանգառ, էն էլ լույսը կարմիրի փոխվեց ու չհասցրեցի փողոցն անցնեմ: Ավտոբուսն էլ գնաց: Տխուր-տրտում, մի քիչ էլ ջղայնացած, որ դանդաղ էի քայլել, արևի տակ ունքերս կիտած կանգնեցի սպասելու մյուս ավտոբուսին: Չգիտեմ մտքերով ուր էի հասել, հանկարծ լսեցի մի պապիկ հարցնում է. «Աղջիկ ջան, հա՞յ ես»: Շփոթված ասացի` հա: Ապա նա շարունակեց. «Երևի գիրք կարդալ սիրում ես, ա՛յ տես, ինչ փոքր գիրք ա, համոզված եմ, որ մի շնչով կկարդաս: Քեզ շատ կօգնի, խնդրեմ, վերցրո՛ւ»: Միանգամից հասկացա, որ Եհովայի վկաներից է: Էնքան էլ բարեհամբույր ծերուկ էր, որ չգիտեմ ինչու սկսեցի խղճալ նրան: Տեսնես իրեն դո՞ւր էր գալիս արևի տակ այդ գրքույկները բաժանել: Սովորաբար, որ դասի գնալուց հանդիպում եմ Եհովայի վկաներին ու իրենց փրկող գրքույկներն են առաջարկում, ավելի ճիշտ՝ խնդրում, որ վերցնեմ, լուռ վերցնում եմ ու գցում ճանապարհին հանդիպող առաջին իսկ աղբարկղի մեջ: Բայց այս անգամ խիստ հայացքով ասացի` ես կարդալ չգիտեմ:
-Անգլերեն տարբերակն էլ ունենք, սպասիր դա տամ.- Երևի մտածեց, թե հայերեն գրել, կարդալ չգիտեմ: Ինչևիցե, տրամադրություն չունեի խոսելու:
Բարեբախտաբար ավտոբուսն եկավ, քարտս ցույց տվեցի վարորդին, գլխով արեց ու անցա առաջ: Ընդամենը մի տեղ կար ազատ, նստեցի: Կողքիս կինը սպիտակամորթ էր, հավանաբար ամերիկացի: Նա ձեռքը դրել էր ճակատին ու հենվել պատուհանին: Հանկարծ սկսեց խոսել( անգլերեն).
-Նոր այնտեղ էի նստել, գլխացավ առաջացավ մոտս: Էդ մարդը, - ցույց տվեց իմ աջ կողմի նստատեղի առջևում նստած սևամորթին,- իր բացասական էներգիան փոխանցեց ինձ: Երևի դրանից էլ գլուխս սկսեց ցավալ: Անհեթեթություն է ավտոբուսով տեղ գնալը:
Զարմացած շրջվեցի նրա կողմը՝ գլխի չընկնելով, որ իմ հետ է խոսում... Հետո հարցրեց, թե կարո՞ղ է հայ եմ: Ասացի՝ այո, չհասկանալով, թե իմ հայ լինելն ինչ կապ ուներ էդ մոմենտին: Հետո սկսեց իր կյանքի պատմությունը, իսկ ես, որ մինչ այդ պատրաստվում էի գիրքս հանել պայուսակիս միջից, սկսեցի նրան լսել:
-Իմ հայրն էլ է հայ, - սկսեց նա:
-Իսկապե՞ս,- չգիտեմ ինչու ուրախացա ես:
-Այո, ես նրա մոտից եմ գալիս: Այսօր երկրորդ անգամ էի տեսնում նրան: Երևի էլի կտեսնվենք: Պատկերացնո՞ւմ ես, 43 տարի չգիտեի, թե ով է հայրս: Մայրս ինձ երբեք չի պատմել նրա մասին: Նույնիսկ չգիտեի, որ կիսով հայ եմ: Տարօրինակ է...
Նա չէր սպասում, որ ես ինչ-որ բան ասեմ. հանգիստ շարունակում էր իր պատմությունը.
-13 տարեկանից սկսել եմ աշխատել: Գիտե՞ս ինչքան եմ տանջվել: Ես մանկություն չեմ ունեցել... միանգամից մեծացել եմ ու կիսել միայնակ մորս հոգսերը: Հիմա էլ հայրս հայտնվում է ու ասում, որ իր դուստրն եմ...
-Նա ինչպե՞ս ձեզ գտավ,- հետաքրքրվեցի ես:
- Մի ամիս արաջ 2 պաշտոնական հագնված մարդիկ եկան ու ինձ հաղորդեցին այդ լուրը: Ասացին, որ նա ուզում է տեսնել ինձ: 92 տարեկան է: Շատ հարուստ, շատ... Բարեկամներս ծիծաղում էին վրաս՝ ասելով, թե բախտավոր եմ ու զուտ փողի համար էլ կարելի է հանդիպել այդ մարդուն... ինչի՞ս են պետք նրա փողերը: Չէ, չեմ ասում, որ փողի կարիք չունեմ... հիմա ինձ համար շատ վատ ժամանակաշրջան է: Ես ու ամուսնինս բաժանվում ենք, ահագին փող պիտի տամ նրան, ինչը ես չունեմ, սակայն այսինչ-այսինչն ինձ օգնում է... գուցե բախտը կժպտա ինձ ու ամեն ինչ լավ կլինի: Երևի հիմա մտածում ես, թե այս կինը գիժ է: Բախտը նրան արդեն ժպտացել է, հարուստ հայր ունի, իսկ նա դեռ բախտի ժպտալուն է սպասում... Է՜հ, ողջ կյանքում երազել եմ հայր ունենալ... իսկ ես գիտե՞ս նրան ինչ ասացի, երբ առաջին անգամ հանդիպեցինք:
Սպասում էր, որ մի բան ասեմ, իսկ ես հարցական հայացքով նայեցի իրեն: Նա շարունակեց.
-Ասացի, որ ամբողջ կյանքիս ընթացքում սպասում էի այդ օրվան, որ ասեմ ես մանկություն չեմ ունեցել: Հայրս խլել է իմ մանկությունը...
Հետո սկսեց խորանալ ու առանց դադարի պատմել տարբեր մանրամասնություններ: Ես կարծես թե չէի լսում... Համ արդեն հետարքիր չէր, համ էլ ավտոբուսի մեջ աղմուկ բարձրացավ ու չէր լսվում նրա ձայնը, շատ ցածր էր խոսում: Ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչու հանկարծ որոշեց հենց ինձ պատմել այդ ամենը: Առաջին անգամ էր նման բան պատահում: Սովորաբար ինձ են հարցեր տալիս ու իմ կյանքով հետաքրքրվում ու չնայած ես չեմ հարցնում նրանց իրենց մասին, դա չի խանգարում, որ շարունակեն հարցաքննությունը: Իսկ ահա այս կինը բաց է անում իր սիրտը, առանց իմանալու, թե կողքի նստողն ով է: Հանկարծ բարձր տոնով հարցրեց.
-Իսկ գիտե՞ս ով է նա:
Ուսերս թափ տվեցի: Ի՞նչ իմանայի:
- Քրք Քրքորյանը:
-Ի՞նչ: Չի կարող պատահի,- զարմացա ես:
Ահավոր անսպասելի էր լսել Քրքորյանի անունը: Միանգամից մտածեցի, որ էդ կինն իսկապես հորինում էր ամեն ինչ:
-Այո, այո, հենց ինքը... ես այդ միլիոնատերի աղջիկն եմ... այսօր նրան երկրորդ անգամ էի տեսնում: Ռեստորանում միայնակ նստած էինք: Նա շատ բարի էր, միայն ժպտում էր: Ես կարոտ էի հայրական այդ ժպիտին... Ուզում է ինձ օգնել: Բանն այն է, որ նրա 2 երեխաներն իրենը չեն: Կնոջ երեխաներն են: Ես դա այսօր իմացա... այդ պատճառով էլ նա ուզում է ինձ օգնել: Փաստորեն, դուրս է գալիս, որ նրա միակ երեխան ես եմ: Մի երկու շաբաթ առաջ ինձ նրա մարդկանցից մեկը զանգեց ու ասաց, որ նա իր ընկերություններից մեկն ինձ է նվիրում: Ուզում է, որ ես տնօրինեմ այն: Ես, իհարկե, հրաժարվեցի, բայց դրանից մի 2 օր հետո ինձ նորից զանգեցին ու այն ընկերության վեբէջը տվեցին... Երբ բացեցի այն, ի՞նչ ես կարծում, ի՞նչ տեսա: Այնտեղ իմ անունն էր գրված. այդ ընկերության տնօրենը հիմա ես եմ: Չես պատկերացնի, թե ինչ զգացի այդ պահին: Նույնիսկ հիմա նկարագրել չեմ կարող: Դա մի յուրահատուկ զգացմունք էր: Ես երջանիկ էի... ոչ թե ֆիրման ստանալու համար էի ուրախացել, այլ զգում էի, որ մենակ չեմ աշխարհում: Վերջապես զգում էի, որ այդ ամենն անում է մի հարազատ մարդ` իմ հայրը...
Հետո նա մի հոգոց հանեց, իսկ ես դեռ չէի հավատում, որ դա իրականություն է: Մտածում էի` հայ տեսավ, սկսեց հեքիաթ հորինել: Հետո իր պայուսակը բացեց, ահագին թղթեր ու դոկումենտներ կային...
-Այդ ընկերությանն է: Տվել են, որ ծանոթանամ: Ինչքան ասացի ես չեմ կարող, ասացին, որ կսովորեցնեն.: Ես շատ բան չեմ ուզում... կսովորեմ ու միայն իմ աշխատանքին հասնելիք գումարը կվերցնեմ... ինձ պետք չի ոչինչ: Իմ հորը գտնելն էլ հարստություն է ինձ համար: Պատկերացնո՞ւմ ես, նա ինձ չէր մոռացել: Նա ինձ հիշեց ու նույնիսկ գտավ... չնայած, չգիտեմ արդյո՞ք նրան ներել եմ իմ մանկությունը խլելու համար, թե՞ ոչ:
Անկախ ինձանից ժպտացի, իսկ նա գլուխը կախեց.
- Լիմուզինով ինձ տարան օդանավակայան, ինքնաթիր նստեցրին և ասացին իրենց մարդիկ այստեղ կդիմավորեն ինձ նույն ձևով ու տուն կտանեն, բայց ես խնդրեցի, որ դա չանեն, ոչ թե նեղություն չտալու համար, դա նեղություն չի իրենց համար, այլ ուղղակի չեմ ուզում հրաժարվել իմ կյանքի ձևից: Ես պատրաստ չեմ լքելու այն, ինչպես նա լքեց իր...
Նա կանգ առավ, հետո շարունակեց.
- Գլխացավս անցավ... մարդիկ տարբեր են...ասում եմ, չէ՞, այն տղան իր բացասական էներգիան ամբողջովին հաղորդեց ինձ: Դրա համար էի տեղս փոխել: Հետո դու եկար, մտածեցի քո էներգիան էլ վրաս կգա, բայց չէ... շատ հաճելի էր զրուցել... ցավոք ես պիտի իջնեմ...հաջողություն:
-Մնաք բարով, - ասացի ես՝ նստելով նրա տեղը:
40 րոպե էր անցել, դեռ կես ժամ էլ կար համալսարան հասնելուն: Գիրքս հանեցի, որ կարդամ, բայց չկարողացա: Էդ կնոջ էներգիան փոխանցվել էր ինձ...

Երկնային
30.08.2008, 00:00
Մեկին սպասում էի, պայմանավորվել էինք հանդիպել, բայց ուշանում էր… նստել էի նստարանին ու ուշադիր զննում էի մարդկանց. ամեն մեկը մի տեղ շտապում էր… մի քանի հոգու հայացք բռնեցի, բայց էնպես անկենդան էին, առանց փայլի ու մելանխոլիկ… :8

Մի պահ աչքս սառել էր մի աղջկա գազարագույն շրջազգեստի վրա, երբ զգացի` ձեռքիս մեկը դիպչեց… Վախեցած շրջվեցի, կողքս մարդ չկար, մեկ էլ նկատեմ մի մանչուկ դիմացս կանգնած ուշադիր զննում է իր կանաչամոխրագույն փայլփլուն աչուկներով… :love մի քիչ առաջ թեքվեցի, որ աչուկների փայլը տեսնեմ…
Նայեց ինձ ու, մոտենալով, շշուկով ասաց. «Էլ չլացես, հա՞»… :aha Մի պահ ուզում էի ասել` չեմ լացում, փոխարենը ժպտացի…

Մեկ էլ տեսնեմ մայրը խելագարի պես մոտ վազեց, երեխային ձեռքից բռնեց… երևի ուզում էր բարկանալ, որ այդքան առաջ էր վազել, երբ տեսավ դեմքիս սառած ժպիտը… մենք էլ դեռ իրար էինք նայում… Միայն քնքուշ ասեց.
- Հաջող արա քույրիկին…
Նայեց դեմքիս, ու չարաճճի ասեց.
- Հետո էլի կգամ, կխաղանք… :oy
- Հա… :)

Ու թաթիկով արեց, մամայի ձեռքից բռնած սկսեց թռչկոտելով քայլել… երկար նայում էի, երբ հեռախոսս զանգեց. ուշացողի մոտ շտապ գործեր էին առաջացել, խնդրեց, որ չսպասեմ իրեն… Ասեցի` լավ…

Դեռ մի տաս րոպե էլ նստեցի. ժպտում էի… Մի տատիկ ժպիտս բռնեց, ինքն էլ ժպտաց, մի երիտասարդ աչքով տվեց :D, մնացածը դեռ շտապում էին, ինչների՞ն էր պետք նկատել, որ ինչ-որ մեկը ժպտում է…

Իսկ ես էնքան ուրախ էի, որ մի զույգ փայլփլուն աչուկներ հայտնվեցին` հիշեցնելու, որ հրաշքներ լինում են… էլ չեմ մոռանա… :oy

Janita Hero
01.09.2008, 12:12
Շատ ունիկալ օր է այսօր
ՏԵՍԵՔ՝
նոր օր է (շաբաթվա),
նոր ամիս է (Սեպտեմբեր),
նոր եղանակ է (Աշուն),
և նոր ուսումնական տարվա առաջին օր

հետաքրքիր է, քիչ են լինում այսպիսի օրեր
Առիթ է ուրախ լինելու ու ժպտալու :)

Աբելյան
01.09.2008, 22:21
Ինչ էլ սեպտեմբերի 1 էր... Ժամիս ապակին խազվեց: :angry 3 օր էլ չկար կապում էի: :angry
Առաջին իսկ օրվանից ուշացա կես ժամով, առաջին քառասունը բաց թողեցի: Երկրորդ քառասունին նստող չկար, ես էլ չնստա: Երկրորդ դասի առաջին քառասունին նստեցի, ասեցի քնեմ (գիշերվա 2 անց կեսին էի քնել): Տեսա քունս չի տանում, երկրորդ քառասունին չնստեցի: Երրորդ դասին էլ ուշանում էինք, մինչև եկանք, դասախոսը մտել էր լսարան, տեսել էր մարդ չկա, գնացել էր: Էտի էլ չնստեցի: Մի խոսքով, 6 հատ քառասունից մենակ մեկին եմ նստել: Բայց ոնց հավես չկա... Ոնց հավես չկա... :(

Janita Hero
02.09.2008, 11:26
Ինչ էլ սեպտեմբերի 1 էր... Ժամիս ապակին խազվեց: :angry 3 օր էլ չկար կապում էի: :angry
Առաջին իսկ օրվանից ուշացա կես ժամով, առաջին քառասունը բաց թողեցի: Երկրորդ քառասունին նստող չկար, ես էլ չնստա: Երկրորդ դասի առաջին քառասունին նստեցի, ասեցի քնեմ (գիշերվա 2 անց կեսին էի քնել): Տեսա քունս չի տանում, երկրորդ քառասունին չնստեցի: Երրորդ դասին էլ ուշանում էինք, մինչև եկանք, դասախոսը մտել էր լսարան, տեսել էր մարդ չկա, գնացել էր: Էտի էլ չնստեցի: Մի խոսքով, 6 հատ քառասունից մենակ մեկին եմ նստել: Բայց ոնց հավես չկա... Ոնց հավես չկա... :(

Է դե չեղավ Հայկօ, սեպտեմբերյան հեքիաթը փչացնում ես է՜՜՜՜:D

Աբելյան
02.09.2008, 13:56
ախր չես պատկերացնում ոնց հավես չունեմ :( :cry

Janita Hero
02.09.2008, 15:18
էա երգը լրիվ մեջիս հյութերը քամեց :(

«Ինչու՞ դեղին աշու՜ն»

թե ինչի հիշեցի …… հերիք չի, անգամ գտա ու ռիփիթի վրա լսում եմ....... ինչու՞

ivy
03.09.2008, 19:51
Այսօր առաջին աշխատանքային օրս էր։ Էնքան լավ անցավ... Մի քիչ վախով էի գնում, դե ի վերջո՝ օտար երկիր, օտար լեզու... բայց իզուր. ավելի լավ ուղղակի չէր կարող լինել։ :) Օրվա մի մասը երեխաների հետ էի. էնքան լավ է ազդում հոգեկանի վրա։ Մի տեսակ մաքրվում ես, հանգստանում։ Գրեթե մոռանում ես նախորդ օրվա վիրտուալ հիսթերիկ դիպվածները, անգամ այդ դիպվածների ոչ ադեկվատ հերոսներին։
Էնքան երջանիկ եմ իմ աշխատանքով, հատկապես, որ ինքն ինձ ինտերնետից հեռու է պահելու գոնե օրվա կեսը։ Շուտով կվերսկսվեն նաև գերմաներենիս կուրսերը, և համակարգչից հեռու կլինեմ նաև օրվա մյուս կեսը։ Ինչ լավ է, որ էդպես է լինելու։ Չեմ ուզում ես էլ դառնալ վիրտուալ աշխարհի ոչ ադեկվատ ու հիսթերիկ հերոս։ :)

Աբելյան
08.09.2008, 22:04
Վերջ: Հերիք ա: Էսօրվանից արդեն ամեն ինչ փոխվում ա: Մոռանում եմ ամեն ինչ, անցնում եմ դասերին: Կոնկրետ նպատակ իմ առաջ չեմ դնում, բայց իմ ուժերի չափով աշխատելու եմ, ձգտելու եմ, հաղթելու եմ, լավ լավ... Հաղթելու եմ ասեցի, հիշա. իշխանությունը արտակարգ դրություն ա հայտարարում.
1. Կոմպի դեմը.
ա. երկուշաբթիից ուրբաթ նստել 2, ծայրահեղ դեպքում` 3 ժամից ոչ ավել
բ. շաբաթ-կիրակի օրերին կարելի ա մի ժամ ավելացնել
2. Շաբաթվա ընթացքում 10 քառասունից ավել չբացակայել
2* առավոտ շուտ դասից ուշանալ-չնստելը հաշիվ չի
3. Էսօրվանից սկսած անել տնայինները, ճարել ամբողջ գրականությունը, որ մյուս շաբաթվանից պարապեմ
4. Պարապել
ա. երկուշաբթիից ուրբաթ` օրը 3, ծայրահեղ դեպքում` 2 ժամից ոչ պակաս
բ. շաբաթ-կիրակի օրերին կարելի ա մի ժամ պակասացնել
4* տնային անելը պարապելու ժամանակի մեջ չի մտնում
4** քաղաքից երկարաժամկետ բացակայելու օրերը հաշիվ չեն
5. 1,3,4 կետերը գործում են սեպտեմբերի 15-ից, իսկ 2 կետը` էսօրվանից
6. արտակարգ դրությունը կարող է չեղյալ հայտարարվել նախագահի որոշմամբ` ցանկացած պահի

ivy
08.09.2008, 22:25
Ինչի՞ են մեծերը երբեմն այդքան անզգա փոքրերի հանդեպ։ Էնպիսի բաներ մեկ–մեկ կասեն երեխաներին... Ասողները հինգ րոպեից կմոռանան, իսկ երեխան կարող է հիշել շատ երկար, եթե ոչ ամբողջ կյանքում։ Ես էլ մանկուց հիշողությանս մեջ պահած մի քանի դաղող խոսքեր ունեմ, որոնք մեծերն ասել են անզգուշաբար՝ իրենց անտակտության ու աննրբանակատության պատճառով։ Ու ամենասարսափելին այն է, որ ցավոտ արտահայտությունները հաճախ արվում են այդ երեխայի հասակակիցների ներկայությամբ...

Էսօր մի չորս տարեկան բալիկ մանկապարտեզ էր եկել շատ թեթև հագնված, անչափ կարճլիկ ամառային շորիկով։ Դաստիարակը շատ դժգոհ էր, բայց դե երեխան ի՞նչ աներ. իրեն այդպես էին հագցրել ծնողները... Գնացինք խաղահրապարակ, սառնոտ էր։ Խաղալուց հետո՝ վերջում, երբ բոլոր երեխաները խմբվել և սպասում էին, որ արդեն հետ գնանք, դաստիարակը մոտեցավ նրանց ու նորից զայրացավ աղջկա հագուստի վրա, բայց այս անգամ ավելի կոպիտ։ Բոլորի երեխաների ներկայությամբ արտահայտեց իր զայրույթը հետևյալ կերպ.
– Աղջիկներին վայել չէ ցուցադրել իրենց բաց քամակները։ Իսկ քոնը լրիվ բաց է, ու հիմա բոլորը քեզ են նայում։ Վաղը այդ շորը հագիդ չլինի։
Հետո գնացինք։ Մի րոպե էլ չէր անցել, մեկ էլ այդ երեխան կանգնեց, շրջվեց, ձեռքերով փակեց երեսը ու սկսեց աղեկտուր լաց լինել։ Գրկեցի ու փորձում էի հանգստացնել։ Ասացի, որ դաստիարակը ուղղակի չի ուզում, որ ինքը մրսի, որ արդեն աշուն է, ու պետք է ավելի տաք հագնվել։ Հանգստացավ, բայց հաստատ գիտեմ՝ դեռ երկար է հիշելու...

Երկնային
08.09.2008, 22:50
Այվիի գրառումից, իմ մանկությունից դեպք հիշեցի… :oy

Մանկապարտեզ միայն մի շաբաթ եմ գնացել… ու չգնալուս պատճառը հենց դաստիարակիների կոպտությունն էր… Շատ խելոք բալիկ էի, ոչ չարություն էի անում, ոչ բան… Միակ պրոբլեմը ցերեկը քնելն էր. երբեք չեմ սիրել ցերեկը քնել…
Դե մեզ պարտադրում էին ցերեկը քնել, մեկ էլ իրենց պատրաստած զզվելի ճաշերն ուտել :[ քնելու ժամին միշտ խելոք, սուս-փուս պարկում էի, ձայն չէի հանում, ինչ-որ բաներ էի մտածում, երազում… Դաստիարակներն էլ անընդհատ գալիս ու բղավում էին, որ քնեմ, լացացնում էին :(
Հետո մի անգամ աչքիս դեմը մի երեխայի ծեծեցին, էնքան մեղք էր, մի քանի գդալ ճաշ էր թողել ափսեի մեջ :( էդ օրը ճաղերի արանքից դուրս եկա, ու փախա տուն (մի քանի քայլի վրա է)
Ու տենց էլ չգնացի…

Վերջերս անցնում էի էդ մանկապարտեզի կողքով, ու էլի դաստիարակների գոռոցներն ու բալիկների լաց լսեցի :(
աչքիս առաջ էն ծեծցված երեխան էկավ…
Է~… ըհըն էլի սկսեցի լացել… :noti

impression
08.09.2008, 22:55
Ինչ հետաքրքիր է, այսօր մտածում էի, որ բոլորը մոռացել են Անկապ Օրագիրը... :)

Նորա Ջոնս էի լսում, ու զարմանում, որ քնել չեմ կարողանում, հետո զարմանում, թե ինքը ախր որտեղի՞ց գիտի... հետո զարմանում էի, թե ինչքան է ամեն բան կրկնվում, հետո ապշում, որ էդ նույն բանը միշտ տարբեր ձևերով է ցավացնում...

Empty`Tears
08.09.2008, 23:05
Տեսնես միշտ է էսպես շարունակվելու է?..:8:[
Եթե հարցիս պատասխանը "այո" է , ուրեմն վերջում կհայտնվեմ հոգեբուժարանում..:noti
Կաշխատեմ չճնշել, սպասել ու հուսալ:
Ատում եմ իմ բնավորության այդ գիծը՝ ճնշողականությունը, :( ու որքան էլ չեմ ուզում էլի ստացվում է:
Շատն եմ ուզում, ավելին, բայց ախր տենց չի կարելի:angry:(
Չեմ ուզում կորցնել, իմ ընկեր, իմ նպատակ, ամեն ինչ, ինչ, որ ուզում եմ կապել " " հետ:
Էստեղ եմ ՝ կողքիդ, հուսով եմ կհամբերեմ ու կսպասեմ::)

Մի օր չի լինի մտնեմ անկապ օրագիր , ինչ որ լավ բանի համար::angry

Srtik
09.09.2008, 04:56
Մի շատ ծանոթ ձայն լսեցի. «Տար կորցրու դրան: Էս երկրից դուրս տար, մորթի՛ ու խնձորի ծառի տակ թաղի՛: Ըտենցներին մորթել, վերացնել ա պետք»:
Առանց երկար-բարակ մտածելու գնացի Հայաստանի մեր այգին, մոտեցա խնձորի ծառին ու կանգ առա: Ախր էդ ծառը մի երկու տարի առաջ էին տնկել, դրա տակ ինչու՞ են ուզում մարդ թաղել: Մինչ մտածում էի, ձայնը նորից լսվեց. «Դրան վերացնել ա պետք: Մորթի՛ ու թաղի՛ խնձորի ծառի տակ»:
Հանկարծ երկու հոգի ձեռքերս բռնեցին ու ոլորեցին: Ես նրանց չտեսա, իսկ այն ձայնի տերը հայտնվեց դիմացս: Նրան շատ լավ էի ճանաչում. կողքին էլ մեր հարևանն էր կանգնած: Ծանոթ ձայնը դիմեց հարևանին. «Խղճալ-մղճալ չկա: Մորթում ես ու թաղում ես»:
Ձեռքերս բռնած ինձ տարան մեր այգու մյուս կողմը: Մի անծանոթ մարդ փոս էր փորում տանձի ծառի տակ: Առաջ էդտեղ սեղան ու նստարաններ կային... պապս էր սարքել նախքան ԱՄՆ գնալը: Հիմա դրանց տեղը փոս էր փորվում: Շատ չանցած ինձ հրեցին էդ փոսի մեջ: Շրջվեցի մեջքիս վրա ու սկսեցի գոռալով ասել, որ ես ոչ մի վատ բան չեմ արել, մեղավոր չեմ, բայց կարծես նրանց ականջները քարացել էին ու ոչինչ չէին լսում:
-Դուք իրավունք չունեք ինձ թաղելու: Ես...
Մի բահ հող լցրեցին երեսիս: Ահագին բերանիս մեջ լցվեց: Սկսեցի անհույս լացել: Փորձում էի աչքերս հողից մաքրել, բայց էլի լցրեցին:
Քիչ անց խեղդվելուց տեղիցս վեր թռա: Սենյակում մութ էր:
-Ինձ թաղեցին տանձի ծառի տակ,- հուսալքված ասացի ես: Քույրս ապշած ինձ էր նայում:
-Տար Ռուսաստան, մորթի՛ ու թաղի՛ խնձորի ծառի տակ: Լսո՞ւմ ես ինչ եմ ասում,- պատուհանիս տակ լսվեց նույն չարաբաստիկ ձայնը: Մի պահ քարացա...
-Հա՛, ապեր, երևի ըտենց էլ անեմ: Բայց ախր հետո էլ հետ չեմ կարա գնամ, ռոզիսկ կտան... ստեղ էլ ապրելու տեղ չի,- պատասխանեց մեր հարևանը:
Մի քանի վայրկյան տևաց մինչև հասկացա, թե ինչն ինչոց էր: Ինձ շատ ծանոթ ձայնը խորհուրդ էր տալիս մեր հարևանին, որ իր աղջկանից ազատվի: Բանն այն է, որ նրա աղջիկը մտավոր հետամնաց է, մի քիչ էլ հոգեկանն է խանգարված: Ծնողները հիվանդության նպաստից չեն ուզում զրկվեն, ուստի համապատասխան հաստատություն չեն տանում աղջկան: Չնայած էդ աղջկա արկածներն արդեն ծնողների կոկորդն են հասել: Ծանոթ ձայնը հորը խրատում էր, թե ինչը ոնց պիտի անի, իսկ նա կուլ էր տալիս նրա ասածները:
Մի՞թե էդ խեղճ արարածներն ապրելու իրավունք չունեն: Հետո ի՞նչ, որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում: Ուրեմն նրանց վերացնել է պետք, հա՞:
Արդեն պատկերացնում եմ էդ աղջկա վիճակը: Իրեն թաղում են, ինքն էլ չգիտի որ մեղքի համար: Ահավոր է...
Վեր կացա գնացի խոհանոց, սառնարանից սառը հյութ հանեցի ու կանգնեցի առանց դուռը փակելու:
Պատկերացնում էի, թե ոնց են թաղելու խնձորի ծառի տակ...

Selene
09.09.2008, 19:33
Բարև օրագիր:) Լիլիթը ճիշտ է, կարծես միաժամանակ մոռացել էինք բոլորս քեզ:
Էսօր քեզ հրաժեշտ պիտի տամ, իրական կյանքում օրագիր երբեք եմ պահել, վիրտուալում մասամբ լրացվեց էտ բացը քո օգնությամբ:)

Երբեք գուշակություններին չեմ հավատացել, բայց դե անտարբեր էլ չեմ, երևի զուտ հետաքրքրությունից դրդված... Երկուսով կողք-կողքի նստած էինք, երբ թղթախաղերը հերթական անգամ շարելուց, այս անգամ քեզ համար, նա ասաց, որ ձեռքից բաց թողած մեծ հաջողություն ես ունեցել, կփոշմանես դրա համար, բայց դժվար է ասել՝ ետ բերել կկարողանաս թե չէ…
Ժպտա անհոգ, դե շարքային խաղաքարտեր էին էլի...վաղը գուցե ավելի լավ բան ասեն քեզ:)
Բացված շղթան/ նույն բաց թողնված հաջողությունը/ բավական ժամանակ կողքիդ է եղել, իսկ դու չես տեսել, կամ էլ գուցե չես հավատացել նման հրաշքի... Պետք է ուշադիր լինել մի քիչ, գոնե հաջորդ անգամ հաջողության հավքին երկու ձեռքով ամուր բռնելու համար, իսկ հիմա՝ հաջողություն, կգտնվեն ավելի ամուր ձեռքեր, որ կկարողանան միացնել շղթան ու էլ երբեք թույլ չտան արձակվելու...
Այն երկուսը, ում նվիրված է գրածս, շատ-շատ եմ սիրում, իրենք էլ երևի դա չեն պատկերացնի:love:oy
Օրագիր ջան, մնաս բարով:love

Դեկադա
11.09.2008, 07:52
Պիկ ժամ, մեքենաներով լի փողոց: Իսկ մենք մնացել ենք փողոցի մեջտեղում` խախտելով բոլոր օրենքները, որովհետև մեքենան չի աշխատում:) որոշել էր «հանգստանար»: Փողոցը վերահսկող միլիցիոներն էլ գնում գալիս է, թե.
- Այ ախպեր գոնե փողոցի մեջտեղից հանի:
- Ո՞նց հանեմ, շարժիչը չի միանում, - հետևում է պատասխանը:
- Ասա թող գան օգնեն, բռթելող տարեք, լիքը ջահել կա:
Ասեց ու գնաց, իրենից գոհ, որ կարևոր քայլ կատարեց: Մի հարցնող լիներ, բա դո՞ւ ինչի համար ես: Միթե՞ քո պարտականության մեջ չի մտնում նման իրավիճակներում այնպես կարգավորել երթևեկությունը, որ տեղ տրվեր ազատ դուրս գալու, ոչ թե ձայնային ազդանշանը էնքան միացրեցինք` ստիպված ճանապարհ տվեցին:
Ինչքան են մարդիկ դառել անտարբեր` ամեն ինչի ու ամեքի նկատմամբ.....
Էս էլ հայկական իրականությունը::(

Janita Hero
11.09.2008, 11:49
այսպես (http://www.akumb.am/showthread.php?p=420017#post420017) էր
Իսկ վերջերս արդեն հորաքույր էլ դարձա:oy

հ.գ.
տեսնես մայրիկ երբ եմ դառնալու:love:think

Երկնային
11.09.2008, 16:42
էնքան հակասություն կա… մեզ հաճախ չեն հասկանում, կամ չեն ցանկանում հասկանալ…
Գրկել, դեռ չի նշանակում համաձայնվել… Նվիրել, դեռ չի նշանակում խոստանալ…
Ապրել մեկի կողքին, որ քեզ լավ ապագա է խոստանում, դեռ չի նշանակում, որ այդ «լավ» ապագայում ապրելով` դու չես ցանկանա պարբերաբար անցյալիդ վերադառնալ…
Լինել ինչ-որ մեկի կողքին ուղղակի, որ միայնակ չլինես, դեռ չի նշանակում, որ դու կդադարես միայնակ լինել…

Հաճախ մարդիկ շատ ուշ են հասկանում, թե ինչքան ժամանակ է`չեն ասել նրանց, ում սիրում են, որ նրանք կարևոր են, որ կան մարդիկ, ումից արժեր ներողություն խնդրել… ասել, որ ինչ-որ մեկի կարիքն ունեն… որ գնահատում են ինչ-որ մեկի օգնությունը… չվախենալ…

ու հետո սկսում են սեփական զգացմունքների մեջ խորտակվել ու խորտակվել… ու արդեն էլ ոչ ոք չի օգնի…

ivy
12.09.2008, 10:17
Ասում են՝ Մյունխենի գազանանոցը աշխարհում լավագույներից մեկն է։ Բայց մի՞թե լինում են լավ գազանանոցներ։ Դրանք կամ վատն են կամ ավելի վատը...
Երեկ անցնում էի կենդանիների կողքով ու անկեղծորեն տպավորվում ստեղծված պայմաններից։ Հա, մտածել են մարդիկ, սարքել են, էնպես են արել, որ հետաքրքիր ու սիրուն լինի նայողների համար, կենդանիներին էլ սովորականից մի հինգ մետր ավել տարածք են տվել։
Բայց հերիք է նայել էդ գազանների աչքերին, որ անմիջապես հիշես "Happy Feet" մուլտֆիլմը, որտեղ պինգվինն այսպես է նկարագրում գազանանոցում ապրող կենդանիների վիճակը.
– Սկզբում դու չես համակերպվում, մի շաբատից հոգնում ես անիմաստ պայքարից, հետո էլ քիչ–քիչ խելագարվում ես։
Հավատում եմ, որ գազանանոցում կենդանիները ցնորված են։ Ահա, նայեք սպիտակ արջին, փորի վրա ընկել է մի քարի վրա ու անջատված հայացքով նայում է դեպի «ոչ մի տեղ»։ Սա էլ օրանգուտանն է՝ մի ահռելի կենդանի, որ արդեն քառասուն տարի է ապրում է նույն պատերի մեջ ու արդեն չի էլ նկատում իրենց նայող մարդկանց։ Իսկ սրանք ծովառյուծներն են, իրար հրմշտելով տեղավորվել են իրենց բնի մեջ, թաց աչքերով նայում են արհեստական ջրին ու ոռնում։
Էլ չեմ գնա գազանանոց, դեռ ուզում եմ լավատես մնալ...

Chuk
12.09.2008, 23:40
Մի քանի օր անցել է այդ օրվանից, իսկ ես դեռ հիշում ու ծիծաղում եմ:

Ես էլի իմ սիրելի հագուստով էի. ջինս, բոթաս, կարմիր գույնի ակումբի շապիկ ու իմ սիրելի կարմիր գլխարկը՝ վրան ասեղնագործած Չուկի լոգին:

Տաքսի էի նստել, ուշանում էի: Հայաստանի տաքսու վարորդների մեծ մասի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սիրում են քաղաքականությունից խոսել: Սրանց մեծ մասն էլ, որպես կանոն, համաժողովրդական շարժման համախոհներ են: Բայց բացառություններ էլ են լինում, ինչպես այս անգամ եղավ: Այս մարդը հիասթափվածների շարքից էր, ով իհարկե դեմ է ներկա իշխանություններին, բայց չի էլ հավատում, որ փոփոխություն է հնարավոր: Խոսակցությունը սկսեց ինքը, շարունակեցի ես: Ինձ էլ նման առիթ է պետք... ու հազվադեպ է լինում, որ ինձ կարողանում են լռեցնել, սովորաբար ես կարողանում եմ տեսակետս նման դեպքերում հիմավորել: Բայց որ մի քիչ շատ խոսեցի, էս մարդը կտրեց ինձ.

- Այ ախպեր ջան, ախր հասկացիր, ո՞վ ուզում ա նախագահ լինի, ուզում ա Սերժիկը լինի, ուզում ա Լևոնը, դու տենց էլ կշարունակես շաուրմայանոցում աշխատել (ասաց ձեռքով մայկաս ու գլխարկս ցույց տալով), ես էլ կշարունակեմ տաքսի քշել (ձեռքով ղեկը ցույց տվեց), ոչ մի բան էլ չի փոխվի:

Էդքանից հետո էլ ի՞նչ ասեի...

Goga
13.09.2008, 14:51
Գիտե՞ս, այսօր կարող ես լիաթոք ուրախանալ, երազանքդ վերջնականապես կատարվեց, զարմանու՞մ ես, ինչու՞, մի՞թե միակ երազանքդ ինձ հիասթափության գիրկը նետելը չէր, մի՞թե անվերջ հույսեր հյուսելով ինձ չէիր պահպանում նրանց մեջ, որ մի օր քանդեիր այն, մեկն ինձ չթողնելով, գոնե մի կերպ բռնվելու ու բարձրանալու համար: Կատարվեց այն, ինչ ուզում էիր, ատում եմ հիմա ամենն, ինչ կապված է քեզ հետ, իսկ ամենատխուրն այն է, որ ես եմ քեզ հետ կապված… :cry2
Հետոն ներեխությունդ է լինելու, գիտեմ, միայն չգիտեմ՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ:(

Մարկիզ
13.09.2008, 15:02
Վիրտուալ «Հիշաչարությունը»/շատ կարեւոր է/ սեփական անձի «իրականում չեղածության», այն «թվացյալ հեշտությամբ» քողարկման, զրուցակցին «թվացյալ ճանաչման» վրա է խարսխվում…
Շատ դեպքերում էլ ՇԻՆԾՈՒ է…

Գալաթեա
13.09.2008, 15:26
Մեյդ ին Գրեյթ Բրիթըն:
Լավ սիգարետ ա: Մուգ կապույտ ծխով: Իսկական տաբակի բուրմունքով:
Օղակներ անել չգիտեմ :) Ջանդամիս, ինչպես կասեր մեծն Սոկրատը: Մարդս մարդ լինի :)
Ինձնից երկու մետր հեռու նստած պատմության դասախոսի կարծիքով` չաթլախ բառը առաջացել է չաթ-ից:
Մուգ կապույտ ծխի մեջ կաբինետի ուրվագծերը չեն աղավաղվում: Ավելի հստակ ու կտրուկ են դառնում:
Երբեմն ծխի միջից է պետք նայել:

ivy
14.09.2008, 02:08
Գերմանիա գալուս առաջին իսկ օրից մինչ հիմա զարմանքով նկատել էմ, որ էս մարդիկ «մունաթ» ասածը չգիտեն։ Ամեն ինտոնացիա կլսես իրենց ձայնի մեջ, բացի նրանից, ինչը մենք՝ հայերս, կոչում ենք «մունաթ»։ Շատ մազալու տիպեր են էս նեմեցները...
Ու էսօր նստած եմ ավտոբուսում, մեկ էլ հետևի շարքից գերմանախոս տղամարդու բարձր ձայն հնչեց։ Էսպես տեղը–տեղին մունաթով խոսում էր հեռախոսով։ Զարմանքից ականջներս լարեցի, բայց գլուխս չշրջեցի։ Ձայնն էլ շարունակում էր գերմաներենով իր բողոքն արտահայտել ու նենց մի մունաթով, որ քեֆս գալիս էր. վերջապե՜ս գերմանացիներից մունաթ էի լսում։ Հետո վերջացրեց խոսակցությունը, ու մի երկու րոպե լռություն էր տիրում ավտոբուսում։ Մեկ էլ նրա հեռախոսը նորից զնգաց, ու հենց էն պահին, որ գլուխս հետ թեքեցի, որ տեսնեմ, թե ով է էդ աղմկոտը, տղամարդը պատասխանեց զանգին... ընտիր Երևանյան հայերենով. «Հա, ապե, Մյունխենում եմ, բա էլ որ ջհանդամն եմ, համը հանեցին, արա»։ Ես էլ ժպտացի հայկական կիտած հոնքերին ու մեծ քթին և արդեն մոտեցա դռանը, որ իջնեմ, իմ կանգառն էր։ Չէ, չգիտեն էս գերմանացիները, թե ինչ է մունաթը...

impression
14.09.2008, 10:59
Մտա խանութ, գնումներս կատարեցի ու ինձ համար հանգիստ սպասում էի դրամարկղի մոտ, որ վճարեմ ու դուրս գամ: Ինձանից առաջ մի պապիկ էր կանգնած՝ կնոջ ու թոռնիկի հետ: Սիրուն շորիկներ ու լիքը թիթիզ-միթիզ բաներ էին գնել իրենց շեկլիկ խոպոպիկներով թոռան համար, ով վիզն առաջ ձգած ուշադիր հետևում էր, որ դրամարկղում կանգնած աշխատողը ամենայն զգուշությամբ ծալի իր շորերն ու տեղավորի տոպրակի մեջ: Պապիկը վճարումն իրականացրեց կրեդիտ քարտով, ստորագրեց, աշխատակցուհին ժպիտով /որն, ի դեպ, երբեք դեմքից չէր իջնում/ ասաց "Շնորհակալ եմ գնումների համար, նորից համեցեք" ու նայեց ինձ, որ առաջանամ: Բայց պապիկը չէր հեռանում: Խիստ հայացքով նայեց աշխատակցուհուն, փնթփնթաց, որ ավելի թանկ է ստացվել իր հաշվարկներից ու սկսեց պահանջել նորից հաշվել և այլն, և այլն: Աշխատակցուհին, իր մշտական բարեհամբույր ժպիտով ևս մեկ անգամ հաշվեց նրանց տոպրակի պարունակությունը: Ամեն բան ճիշտ էր, բայց պապիկը չհանգստացավ, սկանդալ սարքեց, որ իրեն խաբում են, բողոքեց կյանքից, իշխանություններից, վերջում էլ բարբառեց ամենայն հայոց լոզունգը դարձած՝ երԳիրը երԳիր չի-ն ու դժգոհ հեռացավ: Աշխատակցուհին ամբողջ ընթացքում ժպտում էր, ես էլ ուրախացել էի, մտածում էի՝ այ, տեսեք, մենք էլ մի օր կհասնենք "հաճախորդը միշտ ճիշտ է" կարգախոսին, սակայն մտքում շատ խղճում էի նրան, պատկերացնում էի որքան բարդ է անընդհատ ժպտալ, երբ քեզ անտեղի մեղադրում են: Երբ իմ գնումներն արդեն տոպրակում էին, ասացի. "Շնորհակալ եմ, որ ժպտում եք" ու ինքս լայն ու բարի ժպտացի: Աշխատողի դեմքին որևէ փոփոխություն չեղավ: "Շնորհակալ եմ գնումների համար, նորից համեցեք" օդին ասաց նա ու նայեց մյուսին, որ առաջանա:
Ահավոր վատ տրամադրությամբ դուրս եկա խանութից, քանի որ մյուս սպասողների աչքում ես ու փնթփնթան պապիկը միևնույն ապուշի դերում էինք...

Գալաթեա
14.09.2008, 13:37
"Խաչով օբեկտի" բակում էի։ Փայտերի կեսը կերած նստարաններից մեկին տեղավորված։ Գլխացավից գրեթե կիսաանջատված վիճակում։ Սևազգեստները երկու-երեքանոց խմբիկներով մտնում էին ներս։ Երեկոյան ժամերգության պահն էր երևի։
Նրանց խոսակցություններից մեկի պատառիկը քամին բերեց մտցրեց ականջս։ Թե ով էր խնդրել...
- Ապէ, լավ էլի, թարգի հորս արև։
Չնայած ինձնից շատ հեռու էր, չէր երևում ինձ, գրեթե իրականի պես տեսա, թե ոնց բերանը ապերոյավարի ծռեց դա ասելուց։
Oբեկտի էլեկրտոնիկայով աշխատող զանգերի ղողանջն ազդարարեց ժամը վեցի մասին։ Զանգակատանն էի նայում, ու մտովի այնտեղ ժամկոչ պատկերեցի, որ ցրվեմ, էդ աղմուկից գլուխս չպայթի։ Արձագանքը դեռ կես ժամ զրնգում էր գլխումս։

Մգացող երկնքի ֆոնին հազարամյա շինության ուրվագծերը զարմանալիորեն ազդեցիկ էին։
Եթե մի չըրթ ավել հավատայի՝ երևի կփշաքաղվեի։

Ribelle
15.09.2008, 12:47
Ես ներում եմ քեզ: Հիմա ես քեզ այլևս չեմ մեղադրում, չեմ մեղադրում նաև ինքս ինձ փաստորեն իրականում չկատարված "հանցանքներիս" և "մեղքերիս" համար: Դու դեռ շատ թույլ ես: Դու ցանկանում ես ուժեղ երևալ, բայց դու շատ թույլ ես: Դու դեռ երկար ճանապարհ ունես անցնելու, որ հաղթահարես ցավն ու հիասթափությունը, ես իմն արդեն անցել եմ: Երբևիցե դրոշակ չեմ դարձրել անցյալս, սուսուփուս սպասել եմ, պայքարել, տանջվել, և փաստորեն հաղթել եմ: Իսկ ես քեզանով հիանում էի: Ախր դու այնքան ուժեղ էիր երևում, ինքնավստահ: Փաստորեն սուտ էր: Քեզ էր իմ օգնությունը պետք, բայց դու այնքան լավ էիր խաղում, որ ես հավատացի, թե դու այդ փոքրիկ, բայց քեզ համար աննկարագրելի մեծ ճակատամարտում հաղթել ես: Ես իրոք ներում եմ քեզ իմ մտատանջությունների համար, դրանք հիմա այդքան էլ կարևոր չեն:
Ուժեղ եղիր: Ներում եմ քեզ: Երջանիկ եղիր: Ներում եմ քեզ:
Միայն չեմ կարող ներել, որ անկեղծ չէիր: Բայց երևի անկեղծ չէիր նաև ինքդ քեզ հետ: Ուրեմն ներում եմ: Մնաս բարով:

comet
16.09.2008, 10:58
Անքուն գիշերից հետո հազիվ եմ բացել սոսնձվող աչքերս: : Մի հոգնած տխրություն է կախ ընկել վզիցս: Բայց ինչ էլ աներեսն է: Չեմ կարող նրան վանել ինձնից: Փորձում եմ հայելու մեջ ինձ գտնել... Մի անծանոթ շշմած հայացքով ուղիղ աչքերիս մեջ է նայում: :o Ոնց եմ հոգնել նրանից...
Փորձում եմ միայնությունս լուծել սուրճի դառնության մեջ ու դժկամությամբ կուլ տալ: Ուզում եմ մարել, անջատել քո կերպարը թմրած ուղեղիցս, բայց... Բայցերն ու Ինչուներն այնքան շատ են...
Կարոտում եմ քեզ... :oy ոնց եմ ուզում չկարոտել... Դու առանց իմ կարծիքն հաշվի առնելու մտար իմ էության մեջ ու դարձար իմ մի մասնիկը, առանց որի ես անավարտ եմ, կիսատ...
... Մի կաթիլ թախիծ է գլորվում աչքիցս... Ես չեմ էլ փորձում նրան կանգնեցնել: Միևնույն է, ինքն ավելորդ է: Նրա տեղը վաղուց է ր լցվել...:(
Ու ես տհաճությամբ հագնելով իմ ամենօրյա մաշված դիմակը` կողպում եմ դուռը ու շտապում...