PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 [28] 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

StrangeLittleGirl
05.05.2013, 16:13
Ում համար աստղ ա, ում համար՝ ծիծիկ :))

unknown
05.05.2013, 17:07
Ուֆ,թե ասա ինչի եմ մտածում էէէէէէէէէ:angry:angry

Stranger_Friend
05.05.2013, 17:31
Ընտրության իրավունք չունենալով հանդերձ, ընտրություններին երկու պարտականություն ունեմ: Կատարեցի, վերջացրեցի և մայրիկիս հետ գնացի խանութ: Այդտեղ էլ պարտականությունս առևտրի ընթացքում զամբյուղը պահելն է: Ձեռքինս ամբողջությամբ լցված էր ու հանկարծ զգացի, որ ոտքերիս մեծ քանակությամբ ջուր է թափվում: Զամբյուղը արագ ներքև դրեցի. ժավելանման մաքրող հեղուկի կափարիչը թույլ էր եղել և հեղուկը ամբողջությամբ թափվել էր շորերիս, հատակի ու գնվելիք ապրանքների վրա ( էլ չեմ ասում, թե ձեռքերիս վրայի կտրվածքները ոնց էր մռմռացնում) : Աշխատակազմը եկավ ու միանգամից սկսեց ինձ մեղադրելը՝ ասում էին բացել ես ու առանց փակելու դրել զամբյուղի մեջ (թե ինչ տրամաբանությամբ ես պիտի մաքրող հեղուկի կափարիչը բացեի ու առանց փակելու տեղը դնեի, չհասկացա): Ինձ ուղեկցեցին լոգարան, ջրի ծորակը բացեցին, մի տուփ անձեռացիկ դրեցին կողքս, թե իբր դրանցով պիտի կարողանայի տաբատիս ու կոշիկներիս վրաից ժավելի հոտը միանգամից անցկացնել: Մայրիկս էլ կռվի մեջ էր մտել աշխատողների հետ՝ պարզում էին մեղավորն ով է ու ով պիտի զամբյուղի արդեն օգտագործելու համար անպիտան իրերի համար փոխհատուցի: Չկարողացան որոշել, բանը հասավ տնօրենին: Ես էլ հասա տնօրենի մոտ: Աշխատողներից մեկն էլ էր մեր կողմն անցել ու տնօրենին իր երկու աշխատողների հետ բացատրում էինք, որ ես ոչ մի կապ չունեմ կափարիչի փակ չլինելու մեջ (պետք է որ տեսախցիկներ ունենար խանութը, ոնց մտքովս չանցավ, ասեի դնեին, նաեինք): Մի երկու բառից ես լռեցի, որ շատ աղմուկ չլինի՝ պարբերաբար <<ոչ>> էի պատսխանում՝ տնօրենի <<դու հեղուկի շշին ձեռք տվել ե՞ս>> հարցին:
Հաղթեցինք, տնօրենը երկար դիմադրությունից հետո, առանց գումար պահանջելու փոխեց գնվելիք իրերը (որ շատ ուզենայի, կոշիկներիս համար էլ փոխհատուցում կուզեի, մեկ էլ մեքենա, որ ինձ թաց- թաց ու ժավելի աչքերս մռմռացնող հոտով տուն տաներ)...

Չեմ սիրում էլի հոգով առևտրականներին...

Chuk
05.05.2013, 17:54
Ֆանտաստիկ տեղում ա բնակարանս:

Հիմա պատուհանից որ դուրս եմ նայում, իմ ձախ կողմում անձրև է գալիս, երկինքը մռայլ է ու գորշ, իսկ աջ կողմում ճիշտ է արև չկա, բայց անձրև էլ չի գալիս, իսկ երկինքը կապույտ ա, ու էդ կապույտի մեջ սպիտակ, պուպուշ ամպիկներ են լողում:

Ֆանտաստիկ տեղում ա բնակարանս:

Մինա
05.05.2013, 18:23
Առավոտվանից բացակայում եմ Ակումբից:Աչս բացելուն պես չնայած մտել էի,բայց մի տեսակ ինձ մեղավոր էի զգում,ոնց որ լքած լինեի Ակումբը:Մեկ էլ մտածում եմ,ներկա եղածս ժամանակ ի՞նչ մի ակտիվ եմ,որ բացակայությունս էլ նկատելի լինի,բայց միևնույն է մեղքի զգացումը մինչև էս պահը բաց չէր թողում:Ի՞նչ էր ասածս:Մտա ասեմ չանհանգստանաք,եկել եմ :D

enna
05.05.2013, 20:22
Երբ մենք ծնվում ենք,մեզ հետ հավասար մի մանուկ էլ է ծնվում՝մեր կյանքը,մենք ենք նրա ծնողները և մեր ձեռքերում է նրա դաստիարակությունը՝ նրա ապագան...Կյանքը ինքն իրեն սկսվում է,իսկ նրա շարունակության որպիսությունը մեր ձեռքերում է:Է.Ա.
Կյանքի ռիթմ....

unknown
05.05.2013, 22:09
Եվս մի անիմաստ օր:(

Valentina
05.05.2013, 22:21
Ուր են կորե՞լ ակացիաները:
Փողոցով քայլում եմ, հոտը զգում եմ, բայց իրանք չկան:
Մեր բակում մի հատ մե՜ծ ակացիայի ծառ կար, կողքն էլ փոքր թփեր: Երբ ծաղկում էր, գնում էինք էն փոքր թփերից հավաքում, ու դնում մազերի մեջ, այ էսպես.

http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/tumblr_m6xd0cVvHu1rv87alo1_400_zps5cac1f07.jpg

Հետո էտ ծառը չորացավ, թե չորացրին, չգիտեմ: Մի ժամանակ անցավ, թփերն էլ չորացան, հետո էտ տարածը մեկը վերցրեց, ցանկապատեց, հիմա մեջը գույնզգույն տոպրակներ են:
Դե հա, կարևորը գույնզգույն են

enna
06.05.2013, 00:38
Մարդ կա էնքան դիմակա դրել դեմքը կնճռոտվելա...

keyboard
06.05.2013, 00:49
Ակումբում թմենար կան, որ առհասարակ չեմ մտնում, անգամ վերնագրերը չեմ կարդում, բայց որ նայում եմ վերջին գրառողը իմ "սիրած" մարդն ա՝ ամենա անհետաքրքիր թեման էլ լինի բացում եմ…
Բայց հակառակ պրոցեսը զզվելիա, երբ քեզ հետաքրքրող թեմայում վերջին գրառում անողը ամենամեղմ բառերով ասած ծյու-ծյու ա ու չնայած քո մոտ անտեսվածների ցուցակում ա, բայց դե մեկա զզվելով ես մտնում դաժե քեզ հետաքրքիր ու քո սիրած թեման, որտև ավելի քան համոզված էս, որ մեղմ ասած, գրածը թեմայի հետ ոչ մի կապ չունեցող, իրանից ոչինչ չներկայացնող, ոչ մի ինֆորմացիա չպարունակող աննպատակ տառերի հաջորդականություն ա:B

Մարկիզ
06.05.2013, 14:06
Առավոտյան տաքսի եմ նստում, որ գամ աշխատանքի, տաքսու սևաթույր ու նակոլկաշատ երեկվա մոտավոր գներով 5000-անոց մոտավոր գնահատմամբ 50-ամյա վարորդը հարցնում է.
-Ու՞ր եմ տանում, իմ ախպեր…
-Ֆուրմանը՛վ, ընգե՛ր,-պատասխանում եմ կտրուկ ու մենտավսկոյ տոնով՝ ձայնիս հաղորդելով որոշակի առոգանություն ու խռպոտություն:
-Էդ ուրդեյա՞, ընգեր ջան,-հարցնում է «իմ ախպեր» տաքսիստը՝ իմ չոր ու խրոխտ տոնից անակնկալի գալով:
-Կոմիտասին զուգահեռ փողոցն ա… Շուկայի հետևի փողոցն ա:
-Չգիդեմ էդ ուրդեյա՞, կասես չէ՞,-յանի ինքնավստահ ու գողագանոդ հայացքով նայելով վրաս՝ ասում է նա՝ ամենայն հայոց տաքսու շոֆեռը:
-Ապեր, 26-ի քաղմասի փողոցն ա,-հասկանալով, որ այս անգամ խփել եմ դուզ տոչկին, ասացի ես:
-Հա՜, հա՛, ջոգած, իմ ախպեր,-պատասխանում է տաքսիստը մեղմ տոնով՝ մտածելով հաստատ, որ եթե ես քաղաքի փողոցները քաղմասներով եմ ասում, ուրեմն՝ չարժե իմ վրա «տպավորություն» թողել («Ի՜նջ իմանաս էս ո՜վ ա սա. կարող ա՝ կարգին տղայա, մի էրկու ռեյս էլ քաղմաս-բան ա ընգել կամ կարող ա՝ մենթ ա»)

Ակնդետ ու ձմռան չոր խոտը պրծած կովի աչքերով նայեցի սրան (տաքսիստին), ընկա մտքերի մեջ, բոլոր իմ ճանաչած տաքսիստներին ու մնացածներին մտովի շարեցի դիմացս, ահագին խորհեցի մեր ազգի մասին ու հասկացա վերջապես, թե ինչու մեր երկրում նորմալ ընտրություն չի լինում:

Իսկ առհասարակ երեկ շատ տխուր օր էր: Գործ պետք է անեի, չարեցի ու ողջ օրը հետևում էի ընտրությունների ընթացքին (թե ասա՝ ինչիս ա պետք), ապա և ձայների հաշվարկին: Ընդ որում՝ լրիվ իզուր ու անիմաստ: Շատ տխուր օր էր: Ահավոր: Ու էդ ընտրություններին հետևելու ողջ ժամանակահատվածում միակ լուսավորը ժամը մեկ այս բարի ու խելացի աղջկա (http://www.youtube.com/watch?v=Hzu2BbWp-To&feature=youtube_gdata) վարած հաղորդումները ուղիղ եթերով նայելն էր::) Ուրախանում եմ, որ ակումբցի եմ տեսնում: Կապ չունի՝ որտեղ, երբ… Լավն եք էլի… :)

Նաիրուհի
06.05.2013, 14:58
Մի ժամանակ բավական հաճախ էի փոխանակման միևնույն կետից օգտվում, ու ինչ հիշում եմ՝ նույն տղան է էնտեղ։ Արդեն երևի մի երեք տարի կլիներ՝ էնտեղ փող չէի փոխել, բայց ամեն անցնելուց զգում էի, որ ժպիտով ինձ է նայում։ Երկու օր առաջ մոտեցա, գումարը տվեցի, ժպտաց. ես էլ ժպտացի։ Ականջակալներով երգ էի լսում, բայց շուրթերի շարժումից գլխի ընկա, որ հարցրեց՝ ո՞նց եք։ Անակնկալի եկա. մինչ այդ երբևէ բառ չէինք փոխանակել։ Պատասխանեցի։ Մեկ էլ թե՝ ես Ձեզ հեռուստացույցով տեսել եմ, գիտե՞ք։
Մտածում եմ՝ բայց ես վերջին հավերժությունում հեռուստացույցով չեմ երևացել, հաստատ մեկի հետ շփոթում է։ Ասացի.
-Ճիշտն ասած՝ չեմ հիշում, որ վերջերս նման բան եղած լինի։
-Դուք կարող է չեք հիշում, բայց ես հիշում եմ։ Դե վերջերս չէր, ահագին առաջ էր, Հյուսիսային պողոտայում, Դուք էլ օեկ-ի հետ կապված հարցի էիք պատասխանում։
-:o

Բայց ախր հա´մ ես օեկ-ի հետ կապված հարցի չէի պատասխանում, հա´մ էն ժամանակ Արմքոմեդին դեռ Սիվիլնեթում էր, համ էլ էդ մի քանի վայրկյանը ոնց էլ հիշել էր էսքան ժամանակ :think


http://www.youtube.com/watch?v=clhUoY28eGI

Էս վիդեոյի 7.00 րոպեից մի քանի վայրկյան էր, էլի։

Հ. Գ. Վարկանշային հզորությունս էլ մնացել է անցած տարում :D

http://i.imgur.com/DxPfsXxl.png

StrangeLittleGirl
06.05.2013, 16:37
Աշխարհի ամենաֆեմինիստկան գրականությունը հեքիաթներն են: Մի հատ նայեք սաղ չար կախարդներին, խորթ մամաներին, սիրուն ու բարի հերոսուհիներին ու մեկ էլ հլու-հնազանդ պապաներին ու ամուսիններին:

unknown
06.05.2013, 20:51
մեկ մեկ ուզում եմ կոմպս տամ ջարդեմ:angry

Mephistopheles
06.05.2013, 21:07
Ավել բան չեմ ուզում…

Two-Face
06.05.2013, 21:11
Բայց անձրևի տակ էս երգը լսելը շատ կայքֆ ա: :love



https://www.youtube.com/watch?v=5qRJIBtbc2c

StrangeLittleGirl
07.05.2013, 00:31
Երբ Գրիմ եղբայրների մոտ հանդիպեցի Անբան Հուռուն ու Սևուկ ուլիկին հիշեցնող հեքիաթներ, չզարմացա, մտածեցի՝ դե էն թափառող սյուժեներն են էլի: Երբ Քաջ Նազարի նման մի բան տեսա, զսպեցի զարմանքս. լավ, կպատահի: Բայց այ երբ Կիկոսի տարբերակին հանդիպեցի, աչքերս թռան ճակատիս. ո՞նց թե, գերմանացի՞քն էլ Կիկոսի թեմա ունեն: Ուրեմն մենք լրիվ անհույս չե՞նք:

Նաիրուհի
07.05.2013, 00:46
Երբ որոշ ժամանակ անց կրկին վերադառնում ես սիրելի հեղինակներիդ ամենատարածված գործերին, հասկանում ես, որ դրանք բնավ էլ ամենապարզունակը չեն, այլ իրոք ամենալավը, ուրիշ ձևի լավը, աստվածային լավը... :love
Նենց որ Ռուբենի ամենալավ գործը «Մեր սիրո աշունն» է, իսկ Չարենցինը՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։


http://www.youtube.com/watch?v=iASIue8YNo0

StrangeLittleGirl
07.05.2013, 15:02
Էս Խրոնինգենում երկու օր ա, ինչ վերջապես նորմալ տաք եղանակ ա անում (այսինքն՝ քսան աստիճան էլի, ավել բան չեմ ասում), հետն էլ արևոտ ա: Ուրեմն մեր գրադարանի շենքում էլ մի հատ սրճարան կա, որը բացօթյա հատված էլ ունի: Բնականաբար, լավ եղանակին բոլորը ձգտում են էնտեղ գնալ:

Էրեկ առավոտյան հավաքվում ենք սրճելու: Դուրս եմ գալիս պատշգամբ, որ մեզ համար սեղան պահեմ: Նայում եմ շուրջս, տեսնում, որ չնայած սարսափելի մարդաշատությանը, մի սեղան ազատ ա: Նստում եմ մոտը, էրեխեքն էլ են գալիս, ասում են թե՝ ուխ, էս ինչ լավ սեղան ես ընտրել: Բայց մեկ էլ սաղս ջոկում ենք ինչ ա կատարվում: Ուրեմն էս չորսս էլ արևոտ երկրներից ենք ու գիտենք, որ երբ արև ա լինում, պետք ա ստվերում նստել: Իսկ էս ախմախ հոլանդացիներն ու գերմանացիներն արևին կարոտ են, էշ-էշ ստվերը թողել, խցկվել են ուղիղ ճառագայթների տակ:

Հա, ու մեկ էլ ջոկում ենք, որ սաղ տկլորվել են. կարճ շորտիկներ, պլեչիկներով մայկաներ, ոտաբոբիկ: Նենց տպավորություն ա, որ ծովափ են եկել: Մենք դեռ նենց համեստ կարճթևով ենք, ժակետն էլ հետներս: Ասում ենք՝ տո սրանք ի՞նչ գիտեն շոգն ինչ ա:

enna
07.05.2013, 15:06
http://25.media.tumblr.com/tumblr_mdaj5zpZWj1r2b4v9o1_500.gifԻնքս ինձ անպետք եմ զգում,երբ հարազատներիցս մեկը լացում է,տանջվում,իսկ ես չեմ կարողանում տանջանքը մեղմել կամ արցունքների հոսքը կանգնեցնել...

impression
07.05.2013, 15:50
էսօր ինտերվյուի էի, բարդ էր ահագին, html, php-ից հարցեր էին տալիս, մի կերպ եմ տակից դուրս եկել
մեկ էլ վերջում մի հատ տեստ տվեցին, տարբեր տեխնիկական հարցեր էին ու դրանց պատասխանների մի քանի հնարավոր տարբերակներ, կամ պետք էր ընտրել ճիշտը, կամ փոխել հերթականությունը և այլն և այլն
հիմա հարցերից մեկն ա՝ քանի՞ ստեղն ունի ստեղնաշարը: ու տարբերակներն են՝ 50, 78, 100, 150
ասում եմ՝ երբեք չեմ հաշվել
ասում ա դե լավ, բաց թողեք հարցը
ասում եմ չէ, եկեք տրամաբանենք
նա ժպտում ա
ասում եմ՝ դե քսանվեց տա՜ռ, երկու անգամ մինչև տասը թվե՜ր, ու տենց էլի մանր-մունր էնթեռ-շմենթեռ, երևի թե 78
նա էլի ա ժպտում ու ռեզյումեիս վրա ինչ-որ բան ա գրում
մտածում եմ, գրած կլինի՝ տրամաբանությունը լավն ա
ինձանից գոհ գալիս եմ տուն ու հաշվում ստեղները
ու տրամս ընկնումա... երևի թե իրականում գրել ա՝ տրամաբանություն ունի բայց հաշվելուց թույլ ա

StrangeLittleGirl
07.05.2013, 18:13
Էս Խրոնինգենում երկու օր ա, ինչ վերջապես նորմալ տաք եղանակ ա անում (այսինքն՝ քսան աստիճան էլի, ավել բան չեմ ասում), հետն էլ արևոտ ա: Ուրեմն մեր գրադարանի շենքում էլ մի հատ սրճարան կա, որը բացօթյա հատված էլ ունի: Բնականաբար, լավ եղանակին բոլորը ձգտում են էնտեղ գնալ:

Էրեկ առավոտյան հավաքվում ենք սրճելու: Դուրս եմ գալիս պատշգամբ, որ մեզ համար սեղան պահեմ: Նայում եմ շուրջս, տեսնում, որ չնայած սարսափելի մարդաշատությանը, մի սեղան ազատ ա: Նստում եմ մոտը, էրեխեքն էլ են գալիս, ասում են թե՝ ուխ, էս ինչ լավ սեղան ես ընտրել: Բայց մեկ էլ սաղս ջոկում ենք ինչ ա կատարվում: Ուրեմն էս չորսս էլ արևոտ երկրներից ենք ու գիտենք, որ երբ արև ա լինում, պետք ա ստվերում նստել: Իսկ էս ախմախ հոլանդացիներն ու գերմանացիներն արևին կարոտ են, էշ-էշ ստվերը թողել, խցկվել են ուղիղ ճառագայթների տակ:

Հա, ու մեկ էլ ջոկում ենք, որ սաղ տկլորվել են. կարճ շորտիկներ, պլեչիկներով մայկաներ, ոտաբոբիկ: Նենց տպավորություն ա, որ ծովափ են եկել: Մենք դեռ նենց համեստ կարճթևով ենք, ժակետն էլ հետներս: Ասում ենք՝ տո սրանք ի՞նչ գիտեն շոգն ինչ ա:

Չէ, էս մեկը լրիվ անմեղ, մանկական գրառում էր :))
Ուրեմն էսօր որոշեցի Նորդերպլանտսունով տուն քշել: Դա էլ մի հատ սիրուն այգի ա, որ համարյա միշտ դատարկ էր լինում, մենակ վազողներն էին էնտեղ էրևում, մեկ էլ ով ճամփին էդտեղով էր անցնում:

Էսօր սարսափելի մարդաշատ էր (քսան աստիճան ա, էլ ո՜նց կլինի): Ուրեմն սաղ փռվել էի լճերի շուրջը (լճերը լողանալի չեն), տկլորվել. մայկա-տրուսիկով, կուպալնիկով կամ ով ոնց պատահի ու իրանց արևին զագառ էին ընդունում: Բայց ախր դեռ ցու՜րտ ա, այ խելառներ: Եթե էս ա ձեր ամառը, ես սենց ամառ չեմ ուզում:

Դրանց պետք ա տանել Սևան, ժարիտ անել, որ իմանան՝ իսկական արևը որն ա:

Էս երկրում մենակ կատուներին եմ հասկանում. իրանց համար փռվել են դռների դիմաց ու խռռացնում են: Թե չէ զագա՜ռ, կուպալնի՜կ, տկլոր կատունե՜ր... չեմիչէ պոզեր:

Այբ
07.05.2013, 18:40
Հնարավոր չէ մոռանալ որոշ դեպքեր, որոնք թեկուզ տեղի են ունեցել անցյալ կոչվածում:
Այս դեպքում նույնիսկ տարիները դեր չեն խաղում, որովհետև կատարվածի դեմ անգամ ամբողջ կյանքը ի վիճակի չէ փոխել իրականությունը:
Հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս, ինչ կլիներ, եթե՞...
Բայց վերլուծելու դեպքում եթե-ների շարքը չափից շատ երկարում է: Ինչևէ: Իրականությունից չես փախչի:
Անուղղելին մնում է անուղղելի: Մնում է մի ելք՝ փնտրել ուրիշ ճանապարհ:
Իսկ գուցե արդեն գտե՞լ եմ: Չգիտեմ:

keyboard
07.05.2013, 19:00
У меня семь пятниц на неделю...
13 месяцев в году...

Այ, սենց եմ ապրելու սրանից հետո, ով չի ուզում թող սապոն ու պարան վեգալի, մեր հայաթում տեղեր եմ սարքել կախվելու համար :D

Բայց լուրջ, դզեց ինձ էս գաղափարը, ես հասնելու եմ դրան, քեզ այ հենց քեզ խոստանում եմ, գիտեմ չէս կարդալու, գիտեմ չէս էլ իմանա,

որ գրել եմ, բայց հետո մի օր, ես քեզ կասեմ էս մասին ու մենք միասին դա կնշենք :love

My World My Space
07.05.2013, 22:05
30 տարվա լեզվաբան, ԳԱԱ գիտնական-քարտուղարը խմում ա «երկկողմանի ծնողների» կենացը…

ցբխվե՛մ ես…

Հ.Գ. :(

impression
07.05.2013, 23:33
Ավստրալիայից երկու կգ օտար սերմնահեղուկ եք բերում Հայաստան որ ի՞նչ անեք... ինչ անեք-ինչ անե՞՞՞Ք.... :O

Ruby Rue
08.05.2013, 01:56
Ճիշտ է, մոտ երկու ամսից նոր մի տարեկան կլինեմ, բայց այսօր արդեն չափահաս ակումբցի եմ դարձել:
Ակումբում երևի հարաբերականության հատուկ տեսությունն է գործում. տարածություն, ժամանակ, մտքեր. ամեն ինչ խառնվում է իրար ու լրիվ ուրիշ հունով հոսում:
17 տարեկան դեռահաս եմ, 10 ամսական ակումբցի, բայց արդեն էնքան մեծ եմ, որ ակումբի մի փոքրիկ տարածք եմ սեփականաշնորհել:
Ու ի տարբերություն իրական կյանքի, որ տուն գնելու համար լիքը փող պիտի ունենաս, էստեղ ինձ տունը տրվեց բառերի, մտքերի, պատմությունների ու նույնիսկ բանավեճերի շնորհիվ: Էստեղ սեփականաշնորհման թուղթը ստանալու համար քաշքշուկներ չեղան, կաշառք չուզեցին, էս մոդերից էն մոդերի դուռը չուղարկեցին. էստեղ ընդունեցին ու սիրեցին քեզ /երևի/:), ինչպես դու ընդունեցիր ու սիրեցիր իրենց:
Ասածս ինչ է՝ շնորհավո՜ր ծիծիկդ, Ռուբի՛ Րյու: :roll

Գալաթեա
08.05.2013, 02:30
Երկար ժամանակ չծխելուց հետո սիգարետի առաջին, թոքերդ խորը քաշած մուխից լավ բան չկա...

Mephistopheles
08.05.2013, 03:21
եկա ասի տենամ Ակումբում ինչ կա, էն էլ մի հատ տուգանային ստացա…

Katka
08.05.2013, 13:38
Հետաքրիր բան եմ նկատել, երբ լավ կին մենեջեր է լինում՝ նրա մասին սովորաբար ասում են՝ստեռվա է կամ ասենք փոքր ժամանակ իրան ոչ մեկ չի սիրել ու ինքը լիքը կոմպլեքսներով ա մեծացել կամ ասենք էս ինչի տակն ա մտել ու տենց դառել ա մենեջեր: Հա, ու անպայման առաջին հարցը լինում է՝ ամուսնացած է, եթե չէ, ուրեմն խնդիրը դրա մեջ է, հաճախ այս ենթադրությունները հեռուն են անցնում, երբ մենեջերը իսկապես լավն է՝ կույս է անհույս: Անհույս բան չկա, չէ որ մենք 21-րդ դարում ենք: Գործն է անմահ ու մեկ էլ մի ծախսվեք մարդու մասին բամաբասելով՝ մարդը պարզապես իրա գործը անում ա, հետն էլ լավ փողեր ա աշխատում, իսկ թե ում տակն ա մտնում կոմպլեքսավորված անհույս կույսը ստեռվայությամբ պահանջելով արդյունք՝ գազօջախի վրա տապակվող կոտլետի հետ կապ չունի:
Դուր է գալիս լավ մենեջմենթը ու ինչ էլ լինի այդ մարդը, որ լավ մենեջեր ա, հարգում եմ, ինչ մեղքս թաքցնեմ::D Նա այն բանից արեց բոլորին:))

Meme
08.05.2013, 20:07
Արդեն քանի անգամ է պատշգամբից նայում եմ, աղբի մեջ ամեն օր տարբեր մարդիկ ինչ որ բան են որոնում, ուտելու կամ պիտանի....
Դժվարա նայելը , առաջին անգամ ծանր տարա, անգամ չկորաղացա նայել, բայց երբ ստափվեցի, զգացի, որ ինչքան ժամանակ էր կլանված նայում էի` էդ կինն էնպես էր աղբամանի մեջ եղած տոպրակները բացում, կարծես եղունգները հատուկ էին էդպես սարքված, կարծես ինքը սովոր լիներ տոպրակները վարպետորեն բացելուն, պոկելուն, ճանկռելուն....
Ամեն ազգ էլ ունի իր չքավորին, բայց ոչ էսպես...կարծես առաջին անգամ տեսած լինեյի, ախր ամեն տարիքի մարդ ասես կա....




Դժվար էր...սիրտս մխկտումա~

Ցավոք ամեն անգամ վերևից ականատես եմ լինում այս երևույթին....:(էէէ~

Անվերնագիր
08.05.2013, 22:09
Լայքե՜լ, լայքե՜լ, այնպե՛ս լայքել
Որ սուրբ մկնիկդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։

impression
08.05.2013, 22:42
... ու երբ հանկա՜րծ իմ գրառումը ցույց ա տալիս չկարդացվածների ցուցակում, երբ հենց նոր եմ գրել, լոգաութ չեմ էղել ու գրելուց էլ կարդացել եմ այն, մոտս պանիկա ա սկսվում՝ հիմա ես ո՞վ եմ...

Արևհատիկ
08.05.2013, 23:42
Մուրացկանության մասին:

Մեր քաղաքում մատերի վրա հաշված մուրացկաններ կան: Իրենց բոլորը լավ ճանաչում են: Ու նկատել եմ, որ նենց չի, որ հենց նենց փող են ուզում՝ պատրաստ են ինչ որ գործ անել, որ դրա դիմաց վճարեն իրենց: Ուղղակի էդ մարդիկ մի քիչ շեղումներով մարդիկ են, որոնք աշխատանք չեն գտնում ու ապրելու համար փող են խնդրում: Հա, մեկ էլ իրենք անօթևան չեն :roll
Աչքիս է, ես իսկականից լավ տեղ եմ ապրում :love

StrangeLittleGirl
09.05.2013, 00:11
Դե արի Ռուբի ու մի բողոքի:
Էսօր դասամիջոցին մտնում եմ լսարան ու մի պահ քարանում եմ. մի 20-30 տղայակերպ երևույթ թառած են նստարաններին, սեղաններին, լուսամուտագոգերին: Եթե ծխախոտի ծուխը երկինքը կապած չլիներ ու սեղանին էլ լցված չլինեին բլոտի խաղաքարտերը, կմտածեի, որ ֆիզֆակում դեռ կուրսեր կան, որտեղ աղջիկներ չկան: Բայց դե հիմարների արտաքինը, լպիրշ ծիծաղն ասում էին, որ իրենք հազիվ մեկին գումարած մեկ իմանան:
Ամեն չորեքշաբթի մտնում էի էդ լսարան ու մուննաթով պահանջում, որ դուրս գան, բայց էսօր էնքան շատ էին, իսկ ծուխն էնքան թանձր, որ սառեցի-մնացի դռների մոտ:
Մի խոսքով, երկու ժամ ստիպված ենք ծխախեղդ լինել մի լսարանում, որտեղ ոտքերիս տակ սիգարետի մնացորդներ էին...
55651
ԵՊՀ, Ֆիզիկայի Ֆակուլտետ, հարյուր եսիմքանի լսարան

Լսարանն էլ մի լսարան լինի. պատերին դրոշմված են «ուսանող» կոչեցյալների անձնական տվյալները, հայհոյանքներ ու անեկդոտներ՝ մեծ մասն, իհարկե, տրանսլիտով, սեղանները նույնպես «զարդաքանդակ»-ներով են պատված ու ջարդված. դասախոսն իր սեղանն է զիջում, որ կարողանանք գրքերն ու տետրերը տեղավորել:
Չէ, ես էդ գյադեքից չեմ բողոքում, ես բուհի ղեկավարներից ու կռտած նախարարներից եմ բողոքում, որ նմաններին համալսարանում են պահում:
Ախր ինչքան կարելի՞ է մարդկանց դեմքերին բթություն կարդալ, հասկանալ, որ աղջիկների մեծ մասը տղա կպցնելու է եկել, իսկ տղերքը՝ ծխելու ու բլոտ խաղալու:
Չէ, ես չեմ բողոքում ամեն դասամիջոցի զուգարանում իրենց «գեղո-ռեմոնտը» թամացնող սուտի ծԴերից, չեմ բողոքում պատերի տակ պպզող ու սույն ծտերին ռեպլիկախեղդ անող քյարթուներից, ես բողոքում եմ, որ իրենք ու հատկապես բուհ-ի ղեկավարությունը ոտնահարում են կրթություն ստանալու իմ իրավունքը:
Չեմ հասկանում, չի կարելի ընտրել էժան ու մատչելի տարբերակը. էդ համալսարանի վարձը պահել, գնալ բիսեդկա ու հավեսով ծխել, խմել, բլոտ խաղալ:

Չէ, մյուս չորեքշաբթի զինված եմ գնալու. եթե լսարանս էլի զավթած լինեն, դրանց հերն եմ անիծելու:

Ռուբիի էս գրառումը կարդալուց հետո բան հիշեցի:

Երբ նոր էի բուհ ընդունվել, առաջին օրը բազմաթիվ խիստ հայտարարությունների հետ ասացին, որ համալսարանի տարածքում ծխել չի կարելի, որ ում բռնացնեն, կհեռացնեն: Ճիշտ է՝ հիմնականում էդպես էլ կար. տղաները դուրս էին գալիս տարածքից, որ մի սիգարետ կպցնեն կամ էլ փորձում էին թաքուն ծխել, հենց դեկանն անցնում էր, պահում էին: Այնուամենայնիվ, մեր համալսարանում կար «Լիստիկ» կոչվող մի վայր, որն իբր մեր բուֆետն էր, բայց մտնել չէր լինում. էնտեղ իրար չէինք տեսնում գոյացած ծխի ամպի պատճառով:

Երբ Քյալյանը ռեկտոր դարձավ, Լիստիկ կոչվող այդ արատավոր երևույթը հիմնովին վերանորոգվեց, դարձավ նորմալ ճաշարան, ու համալսարանի մնացած մասերի հետ էնտեղ նույնպես ծխելն արգելվեց: Կարծեմ մինչև հիմա էլ էդպես է, չնայած էդ ընթացքում շատ ջրեր են հոսել:

Բարձր կուրսերում հիվանդանոցներում էինք դաս անում: Էնտեղ բժիշկների կաբինետները հիմնականում ծխած էին: Մի դասախոս էլ ունեինք, որ հենց դասի ժամանակ մեր ներկայությամբ իրար հետևից յոթ-ութ հատ սիգարետ էր կպցնում: Ասում են՝ անգամ որոշ վիրաբույժների վիրահատարանում ծխելուց են տեսել:

Ընդհանրապես, եթե նայենք ամբողջ Երևանին, վիճակը զզվելի է. ամեն տեղ ծխում են: Ամեն անգամ Երևանից գնալիս բոլոր շորերս մի հատ նորից լվանում եմ, որ հոտն անցնի: Այնուամենայնիվ, ես էնքան հպարտ եմ, որ Երևանի միակ տեղը, որտեղ իրոք ծխելն արգելված է, հենց իմ համալսարանն է:

ԱնԱիդա
09.05.2013, 00:39
,, որ ասեմ հա թռջվել, սառել, մրսել եմ, ու հա հենց ձեր/քո/ պատճառով, ի՞նչ պետք ա անեք/ս/… դու/ք/ եսիմ որտեղ, ես եսիիիմ որտեղ... դու/ք/ եսիմ ով, ես եսիիմ ով..:8
խոստովանություն- է, հա հաճելիյա մարդու հանդեպ մարդ լինելը զգալը :love

Ruby Rue
09.05.2013, 15:48
Երազումս էս թեմայում ինչ-որ երկար գրառում արեցի ու միանգամից մի տեղեկացում ստացա:
Մտածեցի՝ վարկանիշ էր և ուրախացա, բայց պարզվեց, որ Ուլուանան տուգանային միավոր էր տվել ու միանգամից ջնջել գրառումս՝ պատճառաբանելով, որ շատ կետադրական սխալներ ունեմ ու սխալ չակերտներ եմ օգտագործել: :D
Բայց պատկերացնու՞մ եք, որ եթե կետադրական կամ ուղղագրական սխալների համար տուգանայիններ տրվեին, որոշ ակումբցիների վարկանշի կարմիր գիծը էնքան կերկարեր, որ պետք լիներ դրա համար «ծիծիկի»-ի հակակշիռը մտածել::lol

Հ.Գ. Անու՛կ, իմ երազների «բոբո»-ն էլ դարձար: :kiss

ԱնԱիդա
09.05.2013, 16:09
Ակումբում Դիմակը ոնց որ մաթեմատիկայում X-ը լինի,,, :)

Meme
09.05.2013, 16:27
Ինչու եմ ուրախ...
ուրախ եմ, որովհետև օր օրի շուրջս ավելանում են մարդիկ, որոնք կարող են վայրկայնների ընթացքում օրս լուսավորել, տաքացնել, ջերմ ու արևոտ դարձնելով.....
Գունավորել այն, մեկ երկու խոսքով...միգուցե ես եմ էդիսին որ լավն եմ տեսնում, բայց հոգիս ու սիրտ չի խաբում....


Ուրախ եմ, իմ կյանք ոտքդ դրած յուրաքանչյուր նոր ընկերոջ, անծանոթի, բարեկամի, ընկերուհու, փոքրիկ երեխայի, ամեն ամեն նոր մարդու համար....
Շնորհակալ եմ, որ օր օրի ավելանում եք, ինձ պաշտպանված զգալու համար....
Ձեր կողքին ես մենակ չեմ....

Այբ
09.05.2013, 19:15
Չեմ սիրում, երբ որոշ մարդկանց համար ասում են «լավ հարս ա», «լավ սկեսուր ա», «լավ ընկեր ա» և նման բաներ:
Չկա լավ ընկեր, չկա լավ հարս, չկա լավ սկեսուր... կա միայն մարդ, որը լինում է լավ կամ վատ:

John
09.05.2013, 20:34
խառնեմ :)

enna
09.05.2013, 20:44
Հմ...Նումերոլոգիա:Չգիտեմ,երևի գիտություն է...Այսօր ես հայտնաբերեցի,որ իմ ծննդյան թվերը հաջորդական թվեր են ,եթե հանում ենք 9-ը,դրանից բացի 05.06.97-դրանց գումարը հավասար է 3-ի 3 աստիճանին:Դե հա,ինչ կա,թվեր են էլի..Մեկ էլ բռնեցի գումարեցի բոլորը ստացվեց 37:Խելքիս փչեց ,որ հաշվեմ Նապոլեոնինը/չգիտեմ խի հենց ինքը/:Ստացվեց 37:o
Էս ինչ էր...Տոլստոյինն էլ հաշվեցի էլի 37:8
Հիմա էսպես հաշվեցի էլի մի քանիսինը,արդյունքները՝
Բոնապարտ-37/1/-22/4/
Տոլստոյ-37/1/՝ծննդյան թիվ-15/6/՝մահվան թիվ/
Հեմինգուեյ-37/1/-26/8/
Չապլին-37/1/-34/7/

Այդ ապշելի արդյունքներից հետո Էյնշտեյնինը հաշվեցի ու ...Ու մինչև հիմա ապշած եմ,Էյնշտեյնի թե՛ մահվան թվի,թե՛ ծննդյան թվի թվանշանների գումարը հավասար է 6-ի:Էտ դեպքում երրորդ 6-ը որտեղ է....

enna
09.05.2013, 21:53
Սսս....ինձ չխոսեցնեք ...Էսօր մի շիշ փիլիսոփայություն եմ խմել...Դե դրա պերեբորշն էլ լավ հետևանքներ չի ունենում շրջապատի անձնակազմի վրա...Էնպես որ չլնեմ չիմանամ լեզուս շարժվելա...

My World My Space
09.05.2013, 23:25
Գնացել էինք փոքրիկ Արևիկին տեսնելու... :love
Համատեղ ուժերով պարզեցինք, որ Արևիկի բերանը Տիգինն ա, աչքերը՝ Հասոյինը, իսկ մնացածը՝ ամեն մեկից մի քիչ-մի քիչ... :)
Արևոն նենց հավես էր զկրտում, ոնց որ մուզիկալնի շկատուլկա կուլ տված լիներ... :))
Սիրեցի զինքը... :love

Claudia Mori
09.05.2013, 23:29
-Դնդիկ լոյ տու, լոյ արա, Դյսի ոյսը թոյ այա... էսի յընգեյջուր ա, էսի տյա յա, էսի այչիկ ա, էս էլ Սուրիկն ա (սկյուռիկի հետ է) :))

Ասում է քրոջս ճստոն՝ նվիրածս ներկելու տետրակը թերթելով: Անունը Կարինե է: Տուն գնալիս էլ քույրս հարցնում է, թե ես ով եմ, ասում է՝

-Էսի մոյքույն ա:

Քույրս ասում է, որ իմ անունն էլ է Կարինե կամ Կակա:

-Չէ, էսի Կակա չի, էսի մոյքույ ա :))

Alphaone
10.05.2013, 00:16
Քրոջս աղջիկն առանձնահատուկ ֆոբիա ունի արդուկի նկատմամբ: Դիտմամբ է քույրս զարգացրել, որ մոտ չգնա: Ներկա չեմ եղել, պատմում են, որ մեկ ու կես տարեկան պստոն տեսել է քույրիկս մի սավանը ծալում է, թեքվում հաջորդը վերցնելու, պստիկը վազելով մոտենում է արդուկին, համբուրում, որ իրեն չնեղացնի: Բարեբախտաբար այրոց չի լինում, բայց թեթև դաղում է, քաշվում է մի կողմ, մատով՝ չի կարելի անում...
Այսօր դարակից արդուկը հանեցի, լուռ սենյակից դուրս վազեց... :(

Stranger_Friend
10.05.2013, 00:45
Ամեն ինչ պատրաստ է, բոլորին մնում է միայն սպասել հրամանատարի գլխավոր հրահանգին՝ « սկսե՜լ ».
Իսկ հրամանատարին մնում է միայն գլխավոր հարցին պատասխանել՝ « արժե՞ արդյոք հրահանգել դա ».

Meme
10.05.2013, 00:59
:acuteՎերևի գրառումներում նենց հաճելիորեն էր նկարագրված փոքրիկներին, իրենց ամեն մանրուքը, որ էն չինական անիմեների նման էին դարձել աչքերս կարդալիս.:love...

Շնորհակալ եմ երեխեք ջան, լիքը համով ճուտիկներ պատեկարցրի ...
նենց կարոտել եմ.:erexa...իմ շրջապատում էլ բոլոր բալիկները արդեն վաղու~ց մեծացել են....
Թող առողջ լինեն ձեր բոլորի բալիկները.:flower..կարծում եմ դա ամենալավ մաղթանքն է:oy....

StrangeLittleGirl
10.05.2013, 02:08
Էկա ասելու Զազի համերգը վեեեեեեեերջն էր: Մանրամասները վաղը (էս հոսթելի կապը շատ վատն ա, իմ քնելու ժամն էլ վաղուց անցել ա): Զազ, քեզ լիքը պաչիկ, շատ ապրես:

Ուլուանա
10.05.2013, 05:15
Մեկ-մեկ հենց էնպես փորփրում եմ հին նամակներս ու ո՜նց եմ ուրախանում, երբ հայտնաբերում եմ, որ էն ժամանակ լատինատառ գրող մարդը հիմա ինձ հայատառ է գրում։ Իբր իմ շնորհքն է, էլի, որ հիմա էդպես չի :))
Մեկ էլ գետինն եմ մտնում, երբ հայտնաբերում եմ մի հինգ-վեց տարի առաջվա լատինատառ գրածներս :oy
Ինչ խոսք, բոլորս էլ ունեցել ենք մութ ու լատինատառ անցյալ :))։
Բայց սա կարդալով՝ ես էլ հպարտությամբ հիշեցի, որ ես ու ամուսինս հենց սկզբից իրար հայատառ նամակներ ենք գրել։ Նույնիսկ էն շրջանում, երբ մեյլը հնարավորություն չէր տալիս հայատառ գրելու, մենք հատուկ word ֆայլ էինք կցում նամակին, որ դրա մեջ հայերենով գրենք նամակը։ Ի վերջո, իզուր չի, որ մենք առաջին հայատառ ֆորումում ենք ծանոթացել :roll։

Այբ
10.05.2013, 15:34
Երթուղայինով տուն եմ գնում: Երկու կին իրար հետ բարձր-բարձր խոսում են: Ա՛յ մարդ, ականջներս ու՞ր փախցնեմ: Մեկը հարցնում է մյուսին, թե տղային բանակ տարա՞ն: Կինն էլ վրդովված պատասխանում է.
_Հա՛, տարան: Ինչի՞ էս անաստվածները թողնելու էին:
Էն մյուս կինն էլ հանգիստ շարունակում է խոսել.
_Մայր ես, կարոտում ես, բայց դե տղային բանակը պետք է:
Զինվորի մայրը էստեղ բորբոքվում է.
_Ճի՛շտ ես, պետք է, բայց ո՛չ էս երկրի համար: Մարդ էլ նման երկրի համար տղա ուղարկի բանակ: Էս երկիր չի, մարդ ուզում է թողնի ու գնա էս ատերանոցից:
(Նման բան ասում է այն մայրը, ում տղան տվյալ պահին «անտեր» երկրի սահմաններն է պաշտպանում):
Ամենավատը այն էր, որ բարկացա ոչ այնքան այդ կնոջ ասածներից, այլ նրանից, թե ինչպես կողքից մի քանի հոգի խառնվեցին խոսակցությանը և համակարծիք էին այդ կնոջ հետ:
Հազիվ էի ինձ ստիպում, որ բան չասեի: Լավ է, կանգառս հեռու չէր, տեղ հասա:
Կանգառից մինչև տուն հասնելը լսածներիս մասին էի մտածում: Ախր, եթե ամեն մի 5-րդ հայ ընտանիք, նման մտածելակերպ ունենա, ուրեմն երկիրը իսկականից երկիր չի կարող լինել:
Ու նման խառը մտքերով աստիճաններով տուն էի բարձրանում, երբ քիչ մնաց աստիճաններից ընկնեի: Հազիվ բռնվեցի: Էդ պահին էլ, չգիտես ինչի, մտածեցի, թե եթե էդ կինը իմ փոխարեն ընկներ, հաստատ ասելու էր. «Երկիրը երկիր չի»:

Նիկեա
10.05.2013, 19:01
Մինչև երկուշաբթի դաս չկա,բայց հազար հատ գործ կա անելու:
Գիրք պիտի կարդամ վերջացնեմ,կիսամյակի ընթացքում անցածս կրկնեմ,բացթողումներս լրացնեմ էդ էլ քիչ է երկու անկարգ երեխու մամայություն պիտի անեմ:
Ավելի լավ կլիներ դասի գնայի::cry

Claudia Mori
10.05.2013, 19:46
Այսօր խանութում էի, մեկ էլ պատուհանից տեսնեմ մի երթուղային եկավ, որի ապակիների վրա շարված էին տարբեր չափսերի, գույների ու ձեւերի չեբուռաշկաներ: Դեռ չէինք հասցրել ընկերներով ծիծաղից ուշքի գալ, մեկ էլ նկատեցինք, որ վարորդի կողքի նստարանին դրված էր չափսերով ամենամեծ չեբուռաշկան արեւային ակնոցներով :B :))

Այբ
10.05.2013, 19:58
Անձրև շատ եմ սիրում:love
Ու երևի դրանից է, որ երբ գալիս է, ուզում եմ մեկ-մեկ գժություն անել և անձրևի տակ զբոսնել ու թրջվել:

Մարկիզ
10.05.2013, 20:15
Մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամ էի Կենտրոնի ընտրատեղամասերից մեկում: Իմ ընկեր դաշնակցականներն էին խնդրել, որ հանձնաժողովի անդամ լինեմ: Բավականին լարված ընտրություններ էին, եթե կհիշեք: Ընդդիմադիրները ռեալ շանսեր ունեին այդ տարածքում: Մեծամասնականով մի օլիգարխը պայքարում էր մեկ այլ օլիգարխի դեմ ու երկուսի շանսերն էլ հավասար էին: Ընդդիմադիր կուսակցություններն էլ ռեալ շանսեր ունեին: Կենտրոնում ավանդաբար ընդդիմադիրներն ուժեղ են ու լուրջ պայքար է միշտ լինում… Մի խոսքով, շատ լարված անցավ օրը: Ընդ որում, հանրապետականների բոլոր գործողությունները համարժեք պատասխան էին ստանում: Չպատմեմ արդյուքների մասին, դրանք այդքան էլ կարևոր չեն ու ասեմ այն, ինչի մասին ուզում էի պատմել քիչ առաջ պատահմամբ վերջին ընտրությունների մասին պատմող վիդեոն նայելուց անմիջապես հետո:

Եվ ահա այդ վիդեոյում մեկին տեսա, ու դեմքն ինձ շատ ծանոթ թվաց: Այդ տղային հիշեցի դեռևս մեկ տարի առաջվա ընտրություններից: Մեր տեղամասում ընդդիմադիր օլիգարխի վստահված անձն էր ու բոլոր ընդդիմադիրների հետ հավասար պայքարում էր արդար ընտրությունների համար: Ճիշտն ասած, տպավորությունն այն ժամանակվա այնպիսին էր, որ նա գրագետ նորմալ մարդ է… Ոչ թե թաղի խուժան է, այլ ասենք՝ աշխատում է այդ թեկնածուի ինչ-որ հիմնարկում՝ որպես հաշվապահ կամ տնտեսագետ: Ու երևի հենց այդպես էլ կա իրականում:

Իսկ ահա այսօրվա իմ տեսած վիդեոյում այդ տղան հեռախոսով նկարում էր ընտրախախտումներ աձանագրող լրագրողին, մի տաս խուժանի հետ ընկած հեգնում, ծիծաղում ու ձեռ առնում էդ աղջկան (լրագրողին): Դե ոնց է լինում սովորաբար: Մնացի ուղղակի զարմացած:

Ու ընդհանրապես, մի վարքագիծ կա, որից ուղղակի զզվում եմ, իսկ նման վարքագիծ ցուցաբերողին ուղղակի սկսում եմ ատելը: Պատկերացրեք իրավիճակ, երբ մի քանի հոգով հեգնում են մեկին, ով գոնե այդ պահին փոքր-ինչ խեղճ է կամ թույլ: Երբեմն նման պարագայում լինում է մի ճարպիկը, ով այդ խմբակային հեգնանքին ամենամեծ մասնակցությունն է ցուցաբերում միայն մի բանի համար՝ այդ հեգնող խմբին կամ այդ խմբից մեկ կամ մի քանի հոգու դուր գալու, քծնելու համար: Խոսքս վերաբերվում է հատկապես այն դեպքերին, երբ վերոնշյալ ճարպիկը շատ քիչ ընդհանրություններ է ունենում հեգնող խմբի անդամների հետ և իրականում ավելի շատ նման է այն մարդուն, ով այդ պահին իրենց «զոհն» է: Շարժառիթները նման վարքագծի շատ տարբեր կարող են լինել: Հասկացա՞ք՝ ինչ նկատի ունեմ…:))

Այս թաքնված քծնանքն ու ընդհանրապես նմանօրինակ վարքը շատ նմանեցնում եմ նացիստների կողմից օկուպացված տարածքներում՝ Ուկրաինայում, մերձբալթյան երկրներում, ՌԴ որոշ նահանգներում նացիստական դրածոների՝ «պոլիցայների» իրենց հայրենակիցների նկատմամբ վերաբերմունքին:

Սենց բաներ… :)

enna
10.05.2013, 21:16
Թեյը բավական քաղցր չի
Թեյը բավականին սառը չի
Թեյը բավականին մուգ չի
Թեյը չի հերիքի,որ հագեցնեմ ծարավս
...Ու այսպես շարունակ մենք կարող ենք մի բաժակ թեյի մեջ բազում սխալներ ու ոչ բավականիներ գտնել:Բայց պարզապես կարող ենք թեյի մեջ շաքար ավելցնել,թողնել որ սառչի,գույն ավելացնել,ջուր ավելացնել....Ահա,կարող ենք անել,բայց չենք անում:Մենք
Շաքար չենք լցնում՝վախենալով չափազանց քաղցրից
Չենք համբերում,որ թեյը սառչի
Ուրիշների արյամբ ենք նրա գույնը մգացնում
Ջուրը թեյնիկից չենք լցնում,այլ գնում ենք ու սառը ջուր ենք աղբյուրից լցնում՝հուսալով ամեն ինչ 0-ից սկսել....

StrangeLittleGirl
10.05.2013, 21:37
Էն որ կայարան ես հասնում, բայց տուն գնալու փոխարեն քեզ գցում ես գրադարան, որ Զազի նոր դիսկը փլեյերիդ մեջ գրես, նոր գնաս, էն որ անհամբեր ես, ուզում ես էդ երգերը լսել ու հայտնաբերում ես, որ դրանք սաղ մի քանի օր առաջվանից ինչ-որ մեկը youtube-ում անմահացրել ա: Կորչի երաժշտահենությունը: :cry

Ruby Rue
10.05.2013, 23:20
Էս ֆեյսբուքին քանի՞ անգամ բացատրեմ, որ ինձ չի՛ հետաքրքրում, թե ո՞վ է Նազենի Հովհաննիսյանին նվեր առել, ու՞մ հետ է պսակվում Միհրան Ծառուկյանը կամ ու՞մ հետ են քնում Հ1-ի սերիալի դերասանուհիները... Դատարկագլուխները հերիք չի հեռուստատեսությունն են զավթել, հիմա էլ հասել են ինտերնետին ու խեղճ մարդկանց պրոֆիլներն են բռնագրավում:
Մեռա report ու block անելով, բայց նրանք գետնի տակից, թու՜ սպամի արկղերի միջից էլի դուրս են գալիս ու դառնում ֆեյսբուքյան իմ մղձավանջը:

Թերևս, պահանջարկ կա, որ առաջարկ էլ է լինում:
Երիտասարդների մեծ մասը հայտարարում է, որ ընդհանրապես ձեռք է քաշել զոմբոարկղ հեռուստացույցից, բայց ֆեյսբուքաբնակներից շատերի համար էլ արվեստը հայ արեգակնաճաճանչափայլ աստղակերպերն են, իսկ միակ ու ճշգրիտ գիտությունը՝ նրանց մասին շրջանառվող բամբասանքները:

Two-Face
11.05.2013, 00:26
Միակ տեղը, որ չի զգացվում, թե ինչքան հայ ա գնացել էս երկրից՝ էտ մարշուդնիներն են:

Լեո
11.05.2013, 11:13
«Օրագրեր» բաժնի Ոսկե Կանոնը. Իսկական օրագիրը պետք է ունենա էքստրաօրիգինալ, մեգասլաց, բազմաբուխ, մեծացոլք, խճճառինջ, անտրամաբուրգ և անքննելիատարափ վերգագիր... Եթե դու չես գտել մի վերնագիր, որի իմաստն ու քեզ հետ ունեցած կապն անգամ քեզ են անհայտ, ապա տապալված են հաջողված օրագիր բացելու քո բոլոր ջանքերը :(

Այբ
11.05.2013, 14:55
Ամպամած երկինք:
Մռայլ օր:
Տեղատարափ անձրև:
Դատարկ տուն:
Ես, ընկեր-համակարգիչը և մենակությունը:
Գիտե՞ք, բայց էդքան էլ վատ չի:think

enna
11.05.2013, 15:25
իբր թե պռոշ եմ նկարում...Նկարեցի վերջում հարամեցի;Երեկվանից ամբողջ օրս նկարելու վրա ծախսեցի:Ռեֆերատս մնաց,գրավորս մնաց....Էս էլ քեզ նկարել....
http://i060.radikal.ru/1305/09/f17ec07ee753.jpg

StrangeLittleGirl
11.05.2013, 16:46
Էստեղի սուպերմարկետներում գրքեր ու դիսկեր էլ են ծախում, բայց սովորաբար անտարբեր եմ անցնում դրանց մոտով, որովհետև հիմնականում հոլանդերեն/հոլանդական են: Էսօր հանկարծ աչքովս ընկավ մի դիսկ, որի կատարողի անունն էր Armen Open: Մտածեցի՝ կա-չկա, սա հայ է, ազգանվան տեղն Open է ավելացրել, որ հեշտ լինի:

Էդպես վազեցի տուն, գուգլեցի: Ու էդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ: Ախր Armen-ը հեչ Արմեն չէ, ընդամենը նշանակում է arms open :))

impression
12.05.2013, 00:14
խախուտ հոգեկանով մարդիկ թող չկարդան

երբ փոքր էի, ինձ տանում օրերով բրախում էին տատուս տանը, ուր ամբողջ օրը մենակ էինք մնում՝ ձանձրույթից խելագարվող թոռն ու թոռից թաքուն քթերը թութուն քաշող տատս: դե պարզ ա, էնքան էի ձանձրանում, որ տան ամեն ծակուծուկը մտել դուրս էի էկել, մի օր էլ գտել էի թութունն ու մի հավես պտղունց խցկել քիթս, հետո մի քանի ժամ փռշտում էի ու թքում: դրանից հետո հասկացա, որ տատից լավ բան դժվար սովորեմ: տենց աշխատում էի էլ հետը չշփվել, մի տեսակ վտանգ էի զգում իրենից: դու մի ասա, իրական վտանգը դեռ առջևում էր: մի օր տատս ինձ պառկացնում ա քնելու ու որոշում, որ եթե ինձ ինչ-որ բան պատմի, ես ավելի շուտ կքնեմ, չնայած ես միշտ էլ սիրում էի պառկել, լիքը մտածել տարբեր բաների մասին, հետո քնել: ու նա որոշում ա ինձ պատմել ի՞նչ: հա բա չէ մի՝ հեքիաթ: նա ինձ որոշում ա պատմել իրենց գյուղում տարիներ առաջ տեղի ունեցած մի հանցագործության մասին: գիշերվա կեսին, գարշոկս էլ՝ աստված գիտի որ ջհանդամում: պատմում ա մի սարսափելի պատմություն մի մարդու մասին, ում գյուղի տղերքից մեկը տանում ա անտառ ու գլուխը կտրում: ես դեռ դրան մի կերպ կդիմանայի, բայց տատս էլ դա զգաց ու որոշեց գիշերս դարձնել անմոռանալի: նա ամենայն մանրամասներով պատմեց, թե ոնց էր կտրված գլուխը սարի վրա գտնվող անտառից գլորվելով հետ հասել գյուղ ու ասել՝ Աթո մոթի, Աթո մոթի... նշանակում էր՝ Աթոն ա մորթել, ու էդպես Աթոյին տանում փակում են բերդում:
հաջորդ առավոտյան ես զանգում եմ մերոնց ու աղաչում մարդ լինել, գալ ինձ տանել տուն: մաման գալիս տեսնում ա իմ սահմռկած վիճակը, հարցնում, թե ինչ ա էղել, ես էլ Աթոյի պատմությունն եմ պատմում: մամաս տատիս նկատողություն ա անում, թե՝ ինչի ես էրեխուն տենց բաներ պատմում: տատս չոր ատկազ ա գալիս, թե՝ ես հո աննորմալ չեմ տենց բաներ պատմեմ, երազ ա տեսել էրեխեն: պապաս հետո մամայիս վրա ա ջղայնանում, թե՝ դու էդ քանի գլխանի ես, որ մորս նկատողություն անես, մի խոսքով, մի կաթիլ մեղր: հետո տատս շատ սիրուն համոզում ա ինձ, որ ես ընդամենը երազ եմ տեսել: տենց էդ պատմությունն անցնում գնում ա բոլորի համար: մենակ ոչ իմ: ես մինչև հիմա հիշում եմ: ու մինչև հիմա հարցական ա մնացել՝ արդյոք տատս ինձ դա պատմել էր, թե ես իսկականից երազ էի տեսել....

My World My Space
12.05.2013, 13:23
- Անունը, արքա՛
Իսկ արքան տրուսիկի ռեզինի տակից հանում ա հայրենական արտադրության սիգարետի տուփն ու.
- Է-րե-բունի՜….

Հ.Գ. էսօրվա էրազս ա

:lol

Sent from my HTC One X using Tapatalk 2

Smokie
12.05.2013, 15:02
Դիմավորեք՝ Գեւորգ Մալխասյաններ::)):)):))

http://s017.radikal.ru/i422/1305/c8/f1e1aca0d9b4.jpg
http://s2.ipicture.ru/uploads/20110311/M4Ut6iUr.jpg

Ինքս էլ չհասկացա, թե ո՞նց հանկարծ միտս ընկար... Իհարկե կարոտել եմ: Քո սիրող ժպիտը, քո հեքիաթները, հիշում եմ՝ համարյա ամեն անգամ գալուց ձեր գրքերն էիր բերում իմ ու Աննայի համար ու առաջին էջի վրա «հասցեագրված-ստորագրված» էր լինում:love Սիրում էինք քեզ, շաա՜տ, շատ էինք ուրախանում երբ գալիս էիր շաբաթ, կամ կիրակի:roll

Ամեն մի մարդու համար իր հարազատից լավը չկա, ոչ մի ուրիշը չի կարող փոխարինել::) Իսկ Նիկուլինը այսպես էր ասել՝ «Քո երեխաներից ավելի լավ երեխաներ չեն կարող լինել, որովհետեւ քոնն են»:

Անվերնագիր
12.05.2013, 18:26
Ու երբ տեսա մարշուտկի մեջ կողքիս նստած կնոջ դեմքը միանգամից միտս էկավ Շիրվանզադեյի ««Նամուս»»-ի Միքայելի սիրածի դեմքի նկարագրությունը, թե խի՞ հիշեցի... հա երևի բեղերի պատճառով

Արևհատիկ
12.05.2013, 18:51
Փոքր ժամանակ, որ իմանում էի մամաս պատրաստվում ա տանի մազերս կտրի, մի շաբաթ առաջ սուգ էր սկսվում մոտս ու սուգը շարունակվում էր կտրելուց հետո համարյա մի ամիս: Ամենալավը պապաս էր կարողանում համոզել, որ կտրեմ մազերս: Հիշում եմ ամեն անգամ ասում էր.
-Էս անգամ էլ կտրի ու էլ չկտրես:
Մի անգամ էլ ասեց.
-Էս անգամ էլ կտրի ու ես էլ չեմ թողնելու որ կտրեն մազերդ:
Ու տենց էլ եղավ, հաջորդ անգամ մազերս կտրելուց ինքը արդեն չկար :cry2, որ չթողներ կտրեն:

Հա, բայց էդ չէի ասում: Իսկ ավելի փոքր տարիքում, ամառը որ գալիս էր, լրիվ մղձավանջ էր լինում: Ուրեմն ամեն տարի, հենց եղանակները մի քիչ տաքանում էին, պապիկս գալիս էր, մամայիս ասում.
-Երեխեքի շորերը հագցրու, տանում եմ զբոսանքի:
Մամաս էլ խելոք-խելոք հագցնում էր, ճանապարհում ու մի քանի ժամից դիմավորում 3 քաչալ :))
Որ արդեն մի քիչ մեծացել էի, մամաս պապիկիս համոզում էր, որ ինձ չքաչալացնի: Պապիկս էլ շատ համոզիչ ասում էր.
-Չէ, աղջիկ երեխա ա, չեմ քաչալացնելու: Տանում եմ զբոսանքի երեխուն:
Ու նորից նույն պատմությունը, վերդառնում էինք 3 քաչալներով :))
Պապիկիս լավագույն արդարացումներից էր.
-Տուք հինչը՞ք հասկանում, խոխան աճը տված ա մազերին :love

Հիմա աճիս համար երևի պապիկիս եմ պարտական :))

Երևի իմ «դառը» մանկությունից ա, որ հիմա երկար մազերով երեխեք եմ տեսնում, նենց մի տեսակ նեղվում եմ, մեղքս են գալիս էդ երեխեքը :} Համ էլ հիմա ինձ երկար մազերով տեսնելը շատ հազվագյուտ երևույթ ա :secret :))

Գալաթեա
12.05.2013, 19:29
Վգասծյախ խառաշո, ա դոմա լուչշե :)

My World My Space
13.05.2013, 00:02
հառռռռռՌփած եմ ահավոր....
12-րդ քավորությունը խմելու ամենահետաքրքիր առիթն ա, որ կարար լիներ...

- Երեխան զի՞նչ խնդրե
- Հույս, հավատ, սեր, մկրտություն
- Եվ նորից, քավո՛ր, երեխան զի՞նչ խնդե
- Հույս, հավատ, սեր, մկրտություն
- Եվս մեկ անգամ, քավո՛ր, երեխան զի՞նչ խնդրե
- հույս, հավատ, սեր, մկրտություն....

Երեխան չի խնդրում... տեր հայր, ես եմ խնդրում նրա համար.... բախտավորւթյո՜ւն....
Երեխան չի խնդրում... ես խնդրել եմ նրա համար....

Տասներկուերորդ անգամ խաչ եմ պահել խորանիդ առաջ...
հարգի՜ր խնդրանքս...

Վոլտերա
13.05.2013, 21:41
Համայն աշխարհի բլոգերիկներ, ձեզ մի հատ խնդրանք ունեմ: Արա էդ անտեր հետևելու վահանակը դրեք, դժվար ա, չեմ հասկանում: Մարդ ես, մտել եմ ձեր բլոգ, հավանել եմ, ուզում եմ որ ամեն անգամ նոր նյութ գրելիս ինձ մի հատ մեսիջ գա, մի հատ ծընգ գա, ես մտնեմ կարդամ: Դժվար ա այ ախպեր: Կարող ա Գիտեք, ձեր ծիտ ֆանատկան եմ, որ ամբողջ օրը ձեր բլոգից դուրս չեմ գալիս: Ես հազարից ավելի բլոգների եմ հետևում: Ու ոչ մեկին հատուկ չեմ մտնում: Ուղղակի էդ մարդիկ չեն ալարել ու էդ զիբիլ գաջետը դրել են իրանց մոտ: Լավ գոնե էն բաժանորդագրվելունը դրեք, էդ էլ եք ալարում: :angry
Հատուկ նրանց համար, ովքեր չհասկացան էս ամբողջ ճառիս իմաստը: - Հն, էդի որն ա :'
Ռուսերեն պա մոեմու հասկանում եք
առեք, կարդացեք http://samasajt.blogspot.com/2013/01/blog-post_20.html
http://blogger.omg-linux.ru/2012/01/gadget-follow-by-email-blogger.html
Հլը մի հատ էլ եմ տեսել առանց էդ գաջետների բլոգ, վառելու եմ սաղին :angry

Arpine
13.05.2013, 22:11
Թվում ա, թե ամեն ինչ լավ ա, դու ամեն ինչ ունես, քեզ սիրում են, լավ են վերաբերում, հասել ես ինչ-որ բաների, որ շատերը կուզեին, ուրախանում ես մանր բաներով, կողքից քեզ գնահատում ու արժևորում են, ունես արժեքներ որպես մարդ, սիրելի մարդիկ ամենակարևորը, բայց թե, անտերը, էլի ինչ-որ բան պակասումա:cry2

Meme
13.05.2013, 22:18
Ուզում եմ գժվեմ, ցնդեմ, անէանամ էս աշխարհից մի քանի վայրկյանով երկիքներում թափառեմ ու հետ գամ էլի~:roll

չեմ կարում.....:esim :aha

Sagittarius
13.05.2013, 23:17
Մի քանի տարօրինակություններ ակումբում՝

1. Ինչն է ազդում ձեր նյարդերի վրա թեմայում. ընենց տպավորություն ա, որ գրառում անողների մեծամասնության մոտ «էն օրերն» ա, ամեն ինչ ազդում ա իրենց նյարդերի վրա, ու առաջին պատահածը գրում են թեմայում՝ «մեր դռան ռուչկեն», «համակարգչիս մկնիկը», «ստեղնաշարիս Enter ստեղնը», ու էտ հլը հեչ, շնորհակալություններից դատելով իրանց դռան ռուչկեն ուրիշների ներվերի վրա էլ ա ազդում: Այ մա՛րդ, փոխե՛ք էտ անտեր ռուչկեն:

2. Մենակ ես եմ, թե՞... թեմայում մեկ-մեկ ընենց բաներ կգրեն, որ մարդ արարածների մեծամասնությանը հատուկ ա՝ «Մենակ ես եմ ատամներս ատամի խոզանակով մաքրում», «Մենակ ես եմ հորանջում, երբ քունս տանում ա», «Մենակ ես եմ, որ ՀՀԿ չեմ ընտրել»:

3. Նույն պատմությունը մենակ հայերը թեմայում, գրածների մեծամասնությունը հատուկ ա շատ ազգերի: Երևի միակ բանը, որ կանեն մենակ հայերը դա նման թեմա բացելն ա:

Հեչ, ասում-խոսում եմ ինձ համար: Մենակ ես ե՞մ, որ ես ամեն ինչը նկատել ա, ու ներվերի վրա ահավոր ազդում ա, թե սա հատուկ ա բոլոր /մենակ/ հայերին:

Մարկիզ
14.05.2013, 02:07
Մի հատ ԴԱԳ գծով տեղակալ կար մեր զ/մ-ում: Զամպոլիտ՝ այսպես ասած: Հետս էլ չուներ ու ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ այլ սպաների ու զինվորների: Մի սրիկա էր: Շատ քիչ հանդիպող տեսակի սրիկա: Կրթություն չուներ, անգրագետ էր բացարձակ, բայց չգիտեմ ինչպես, դարձել էր փոխգնդապետ: Սրա մասին էլի եմ գրել ակումբում շատ շուտ: Քաջ Նազարին էլ ահագին նման էր: Նույն ձև՝ բեղերով: Վախկոտ… Շատ բարդ է սրան նկարագրելը: Լավ կողմ չուներ էլի, հավատացեք:

Չիմացողներին ասեմ, որ այս տեղակալը զ/մ-ում 3-րդ կամ 4-րդ մարդն է: Այսինքն՝ պատկերացրեք, թե ինչ է նշանակում ունենալ այդպիսի պաշտոն մեծ գնդում:

Զ/մ-երում սովորաբար կիրակի օրերին հրամանատարական կազմից մարդ չի լինում, իսկ այդ օրվա զ/մ պատասխանատուն լինում է զամպոլիտը: Ովքեր ծառայել են, գիտեն: Այդ օրը զ/մ տեր-տիրակալը զամպոլիտն ա: Ի՜նչ ուզի՝ կանի: Ու՜մ ուզի՝ կանի… :))

Արդեն հասկանալի է, չէ՞ դառնում, որ գրածս մտքերը երեխաները չպետք է կարդան…:))

Ուրեմն՝ էս մեր ապուշ զամպոլիտը մեր հեռախոսավարուհու հետ էր: Դե կիրակի օր, ինքն էլ զ/մ թագավորն ա: Սրան՝ հեռախոսվարուհուն տանում ա զ/մ հրամանատարի կաբինետի ետնամասում գտնվող զ/մ հրամանատարին պատականող առանձնասենակը (հանգստի համար նախատեսված սենյակ), որտեղ փափուկ բազմոց կար, հնարավորություններ-բան՝ ոտի վրա չանելու համար::))) Հրամանատարից բացի այդ սենյակ ոչ ոք ոտք չէր դնում: Տաբու էր: Ռիսկ չէին անում, որովհետև դա հանգստի սենյակ է:

Վերջը… Երկուշաբթի մեր հրամանատարը գալիս է (հաշմանդամ էր) ու կեսօրվա կողմերը գնում իր հանգստի սենյակ, որ մի քիչ պառկի ու հանգստանա: Պառկում ա բազմոցին ու հո՛՛պ… տենում ա կնգա մազ՝ երկար, կարմրոտ մի տեսակ: Պարզ տրամաբանությունը մեր հրամանատարին հուշում է, որ դա ռադիատորշիկ… էէէ, հեռախոսավարուհի Փառանձեմի մազն ա: Ու էդ մազը հաստատ Փառանձեմը մենակ չի թողել էդ բազմոցին: Փառանձեմի հետ հաստատ մարդ ա եղել, ով կարող էր բերել Փառանձեմին էդ սենյակ: Դե բնական է, որ էդ միտքը կարող էր մեր զամպոլիտի տաղանդաշատ ուղեղով անցնել:

Դե էլ չպատմեմ, թե խոցված ինքնասիրությամբ, մասնագիտության ռազվեդչիկ, անվախ հրամանատարն ինչ արեց մեր զամպոլիտին… Դա միայն բանակում ծառայածները կհասկանան: :)))

Ինչ ա ասելս՝ մազերը միշտ հավաքած է պետք պահել: Մազերի մի տեսակ կա, որը լա՜վ էլ պատմում ա իր տիրոջ կամ տիրուհու գիշերային կամ ցերեկային արկածները: Մի՛ վստահեք մազերին. նրանք դավաճան են::)))

enna
14.05.2013, 16:58
14.05.2013
11.30
-Նան,գոնե էդ մասը սիրուն գրի,որ տարբերեն սևագրությունը
12.20
-Դու էսպե՞ս ես գրավորդ ինձ հանձնելու:Մինչև սիրուն գրած չլինես չեմ վերցնելու,մի մեկ էլ 9-րդ համարի գլխից եմ տալու
2.25
-Խի՞ չես մի քիչ սիրուն գրում:Հեսա ստուգողներ են գալու,ասելու են էս մարդը մեդալակիրա տետրերը տուր տեսնենք:

.............
Ու էսպես ...Բլաաա...Ես շաաատ սիրուն հիերոգլիֆներ եմ գրում ուղղակի իրանք չեն հասկանում:Ի՞նչ մեղք ունեմ....:(
Իսկ էնպես արդեն հարմարվել եմ:D Օրս անցավ դաշնամուրի էլևէջների ներքո:
Վերջապես համարձակվեցի ու սկսեցի կարդալ << Հարյուր տարվա մենությունը>>.... Չգիտեմ ինչու գլխիս մեջ Ուրսուլան Ուլուանան է,գուցե անունների նմանության պատճառով,գուցե իրոք նման են... :)

Վոլտերա
14.05.2013, 18:55
Էն որ վաղը դու պիտի սաղ դասատուների մոտ ելույթ ունենաս, տարվա հաշվետվությունդ ներկայացնես, եքա սլայդ սարքես ու հլը ոչմիբան չես արել::8

CactuSoul
14.05.2013, 19:52
Չէ բայց ինչ ուզում եք ասեք, բոլոր տեսակ կոմպլիմենտներից ավելի մեծ բան ա, երբ ինքդ քեզ հայելու մեջ տեսնում ես ու ուզում ես ժպտալ, որովհետև ինքդ քեզ դուր ես գալիս։ Էդ դեպքում թեկուզ ոչ ոք ոչ մի քաղցր խոսք չասի կողքից, մեկ է՝ քեզ լավ ես զգում, գրողը տանի՜ ^_^

Այբ
14.05.2013, 21:12
Ինչքան էլ գրքեր կարդանք, զբաղվենք մեր կրթությամբ, կան «դասեր», որոնք ոչ մի գրքերից չենք կարող սովորել:
Դրանք այն «դասերն» են, որոնք միայն սեփական մաշկիդ վրա զգալով ես սովորում, որ հաջորդ անգամ սխալներ թույլ չտաս:

Meme
14.05.2013, 21:21
Երեկ ճնշումի ապարատը ձեռքիս մտնում էի մեր աշխատանքային սենյակ, օրվա ընթացքում էր, մի սենյակից մյուսն էի ուղղակի տեղափոխում, ու հենց մեր սենյակի դիմացը թերապևտի սենյակն է, որտեղ շատ ու շատ տատիկներ ու պապիկներ են հերթ կանգնած, ու ամբողջ օրը պիտի իրանց կռիվը լսեք, որ բառերն էլ չես կարողանում հասկանալ` երբեմն շաատ եմ խղճում...
մտա մեր սենյակ, մեկ էլ հետևիցս մեր հայտնի դերասաններից մեկը էդ հերթից մոտեցավ ինձ.
- Ճնշումի ապարատ է?
- Ահա~
- Խնդրում եմ, ճնշումս կչափեք, նենց վատ եմ զգում ինձ, - ու արդեն ձեռքն է բացում դեռ չնստած, հիշեցնեմ ,որ մեր սենյակն էլ կանացի բաժին է, ու քանի որ չէի ուզում կոպիտ երևալ.
- Կչափեմ, նստեք, բայց գիտեք ,որ ձեզ էստեղ չի կարելի, ու էստեղ կանացի բաժին է,- էս խոսքերը լսեց, ու սենց դեմքով :oուզում էր վաա~յ ասելով դուրս գալ.
- Ոչինչ, եթե վատ եք զգում անպաայման հիմա կչափեմ,- ի վերջո ամոթ էր, ով ուզում էր խոսեր, ինչ ուզում էր ասեին, ինձ համար մարդկանց առողջությունը ու օգնելու իմ փոքր կարողությունը ավելի կարևոր էր, չափեցի բարձր էր, ու չկարողացա արտահատվեցի.
- Դերասանք եք, չէ, ես ձեզ ճանաչեցի,:oy -մեկ էլ երկար լռելուց հետո, որ չասեց.
- Հա մասնագիտությամբ,- արդեն իմ հայացքն էր սենց:o ուրիշ ինչ պիտի պատասխաներ, մինչև հիմա նե դա ումա:8.....
էդպես , թվերից էլ վախեցած, մինչ էդ հարցրեցի նորմալն ինչքան է, ասումա.
- Ոնց դու պիտի ասես,- ասեցի բարձրա, շարունակեց, որ էդ բարձր չի. ու շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ.


էդքան ամենի մեջ, ինչքան էլ, որ չէր կարելի, լավ էր, որ կարողացա գոնե մի բանով իմ աշխատանքից զատ օգնել դիմացինիս, թեկուզ շաատ աննշան....

հ.գ` մինչև հիմա ուզում եմ հասկանալ:think..մեկա :esim

Գալաթեա
14.05.2013, 22:39
Կարողանալու եմ:

impression
14.05.2013, 22:57
reading is sexy - կարդացել են մի տեղ մարդիկ ու հավատացել: ախր դրա ինչն ա սեքսի, ահավոր ջանջալ պրոցես ա կողքից նայողի համար: իսկ ընթերցողի համար էլ՝ հետաքրքիր ա, մեկ-մեկ՝ ձանձրալի, ուրախ, տխուր, կարա նաև էրոտիկ լինի, բայց ախպեր ջան, դա սեքսի չի՛: սեքսին էն մարդն ա, ով լիքը կարդացած ա:
I'm sexy and I know it :P :D

Claudia Mori
14.05.2013, 22:58
Ինձ ասացին, որ քնելուց առաջ գլուխները բարձին դնելիս աշխատում են ոչինչ չմտածել, քանի որ անորոշ է ապագան, երբ 4 պատերի ներսում ես...ինձ թվում է այս գիշեր իրենք հաստատ կմտածեն, թե ինչպես են վարվելու իրենց ապագայի հետ...

Հայկօ
15.05.2013, 00:40
Եկել եմ ասեմ, որ CactuSoul-ը շատ սիրուն աղջիկ ա: Շատ: Ու մանավանդ՝ երբ ժպտում ա: Գրառման ավարտ:

keyboard
15.05.2013, 01:53
Չիդեմ, մարդկանց չվստահելը լավ ա թե՝ վատ, բայց մեկա չեմ կարողանում դա մեջիս հանեմ:
Անգամ երբ, ասում են, որ իրենց ասածն ու ուզածը սրտից է, մեկ ա չեմ հավատում…
Հիմա, ես եմ չա՞ր, թե նրանք, ովքեր հավանական ա, որ ուզում են ինձ խաբեն, խաբելով ինձանից որևէ բան կորզեն...
Ով բարի մարդիկ, թե էս հարցերի պատասխանը գիտեք, ինձ ՊՄ արեք էլի :8

Գալաթեա
15.05.2013, 01:57
Մեկ էլ հա, Շին, պաչիկ քեզ:

Stranger_Friend
15.05.2013, 01:57
Ես գիշերները սերիալ եմ նայում: Չէ, դա ոչ հայկական ձգձգվող սերիալներից է, ոչ էլ մեկ ուրիշ հեռուստատեսությամբ ցուցադրվող երևույթ: Ես իմ ենթագիտակցության նկարահանած սերիալն եմ դիտում, որը մատուցվում է երազների տեսքով: Իհարկե նա ինձ չի մոռացել և գլխավոր հերոսը ես եմ :roll Վերնագիր չունի:
Պրեմիերան տեղի ունեցավ հինգշաբթի- հարազատներով ուրախանում էինք՝ առիթ կար, բայց չեմ հիշում: դա հազվագյուտ երևույթ է, բոլոր բարեկամներով մեր տանն էինք, տատիկս էլ էր ներկա, ով չորս տարի առաջ է մահացել, իմ բոլոր ծանոթները ներկա էին, չնայած մեր բնակարանում տաս հոգուց ավել մարդ չի տեղավորի: մի խոսքով առաջին սերիան, ինչպես հաճախ է լինում որոշակի նկարագրություն էր:)
Երկրորդ սերիան՝ ուրբաթ- հրդեհ /կրկին ինչպես հաճախ է լինում/ այն շենքում, որտեղ անցած գիշեր/սերիայում խնջույք էինք կազմակերպել, ուժեղ հրդեհ՝ ամբողջ թաղամասով, շենքերով ու այգիներով: Կարճ տևեց, այ ձգձգել սիրում է ենթագիտակցությունս::think
Շաբաթ- ես հատուկ շուտ քնեմ, որ տեսնեմ ով է փրկվում, ինչ է լինում, բայց կրկնությունը ցույց տա՞ն, նույն հրդեհը՞::angry Մոռացել էի, ախր շաբաթ օրերը կրկնում են, իմ սերիալն էլ է կրկնվում:D
Կիրակի- շատ բարկացա, համոզեցի, որ շարունակությունը ներքին կարգով ես շուտ դիտեմ: Երևի առաջին սերիան միակ ուրախ սերիան էր: Հիմա բոլորը դուրս են եկել, ես հրդեհի մեջ եմ մնացել բայց: Շտապ օգնություն, ոստիկանություն, հրշեջ՝ խառը ձայներ եմ լսում, բայց ինձ փրկող չկա, չեն գտնում, ամբողջ շենքում միայն ես եմ մնացել հրդեհի մեջ, իսկ իրենք երևի բացակայությունս չնկատելով սկսում են մյուս շենքերից տարհանել: Կրակների մեջ էլ մնացի ամբողջ սերիայում...
Երկուշաբթի- էլի նույն կրակը, դիտավորյալ շուտ էի պառկել, որ շուտ փրկվեմ, բա չէ, դավաճանները թողել գնացել էին, ես իմ ճարը պիտի տեսնեի :)):Գնացի լոգարանից ջուր վերցրեցի, մի կերպ սեղան աթոռներով ճանապարհ բացեցի ու լուսամուտից թռա՝ ցածր հարկում ենք, կոտրվածքներ կստանայի, բայց մեռնելուց լավ էր, ինչ տարբերություն:):
Երեքշաբթի՝ այսօր- մի պահ էլի հրդեհ էր, բայց հետո հիվանդանոցում հայտնվեցի՝ սայլակի վրա: Ասել էին ընդմիշտ հաշմանդամ եմ մնալու: Նախկին սերիաներին ծանոթ լինելով էլի ուրախ էի առավոտյան՝ գոնե դեռ ողջ եմ, առանց ինձ չեն շարունակի :)…

Հիմա չգիտեմ էլ արժի՞ քնեմ ու ամեն առավոտ շնչակտուր արթնանամ, թե՞ մերոնց լսեմ ու որոշ ժամանակով սենյակիցս տեղափոխվեմ՝ սկսել եմ շատ սարսափ երազներ տեսնելը, համոզում են որ քնելու դիրքիցս է: Մի կողմից էլ չեմ ուզում սերիալս ավարտվի, ուզում եմ շարունակությունը տեսնեմ, առողջանամ :8

enna
15.05.2013, 13:11
Ոնց եմ խախտվում,որ աղջիկներ կան իրենց հրեշտակի տեղ են դնում:
-Ինչ փոփոխություներ անում ես արական սեռին գրավելու համա ես անում,ու էլ մի...
-Չէ...ինչի՞ ես էտպես ասում,ես ինձ համար եմ անում:
-Հետաքրքիրա,որ տանն ես լինում գալիս եմ ձեր տուն փռչոտի նման ես լինում:Էտ ո՞նց հասկանամ...

impression
15.05.2013, 14:44
բոլորիս էլ մեր կյանքի որոշակի էտապում նեղացրել են, իսկ եթե դեռ չեն նեղացրել, ուրեմն դեռ կհասցնեն նեղացնել:
ասածս ինչ ա՝ էդ նենց բնական ու անխուսափելի բան ա, ոնց որ ասենք մարսողությունը
նենց որ, դադարեք զարմանալ :)

Meme
15.05.2013, 22:37
Ակումբի նորեկների շարքերում գաղտնիք չի ոչ մեկիս, որ կա և վհուկ, և այլմոլարակային, և կատու (սա նորություն էր իմ համար, այսօր եմ հայտնաբերել )...ոչ մեկին չմոռացա չէ?:8
մի տեսակ սենց ,որ թվում եմ վախա մտնում մեջս:oy



ասում եմ տեսնես մեզ` ակումբիս, էլ ինչա սպասվում:scare

հ.գ` բայց էս նորեկների շունչը :acuteմի տեսակ այլա:flower....
ինչ եմ ուզում ասել, ինչքան էլ իմ համար տարօրինակա էս ամենը, մեկա.... :kiss

enna
15.05.2013, 22:42
Բառերը շատ էժան են խոստումներ տալու համար...Խոստումներ մի տվեք կամ մտքում տվեք...

Մարկիզ
16.05.2013, 00:24
Էմիլ անունով ընկեր ունեի զորոմասում: Մեր զ/մ-ի ատամնաբույժն էր: Էդ տղեն ամբողջ գիտակցական կյանքն անց էր կացրել Կիեվում: Մեծացել էր ցիվիլ, սիրուն երկրում, կիրթ միջավայրում: Ուսումն ավարտելուց հետո Էմիլին բերել էին Մեհրաբում ծառայելու 2 տարի: Ճիշտ է՝ սպա էր ու բժիշկ էր, բայց ամեն դեպքում էդ տղայի համար մեծ սթրես էր ու կարելի է՝ ասել մինչև վերջ էլ չհարմարվեց:

Բայց զարմանալիորեն էդ տղուն բոլորը սիրում էին: Չնայած, այդպես մինչև վերջ էլ չհարմարվեց ավանդական զինվարական հայկական միջավայրին, բայց ՏՂԱ էր ու անհրաժեշտ եղած դեպքերում միշտ կանգնած էր: Ուղղակի կարող էր պահի տակ խելքը գցել ու ասենք՝ վերոնշյալ զամպոլիտին շուռ գալ ու ասել. «Ձիբիլին նայի: Ուռոդ կակոյ»: Դե դրանից հետո պարզ էր՝ զամպոլիտը կամ մեկ այլ ոչխար կարող էր գնալ բողոքել հրամանատարին:

Էս սաղ՝ հեչ: Էմիլը լավ ընկեր էր: Ու իմ «դաշնակիցն էր» բուժկետում: Ինձ ահագին օգնում էր կարգի բերել բուժկետը, խթանել բուժկետի դերի բարձրացմանը…:)))

Էմիլը 2006-ին զորացրվեց, ես՝ 2007-ին: :)

Մի խոսքով, կարոտել եմ Էմիլին: Ո՞վ կմտածեր, որ 2007 թվականից հետո կհիշի այսօր ու Կիևից կզանգի: Մի քանի անգամ փոխված հեռախոսահամարս ճարի ու զանգի: Ու զանգի ընդամենը մեկ բանի համար: Զանգի, որ տեսնի՝ ոնց եմ: :)

Էմո ջան! :)

CactuSoul
16.05.2013, 01:41
Էսօր ինձ հերթական 18 տարեկանը հերթական անգամ դրեց 18 տարեկանի տեղ ու սկսեց «խոսացնել» :D
Մի 30 տարի հետո երևի կերազեմ տարիքիցս 10 տարի փոքր երևալ, բայց հիմա մտածում եմ՝ սենց մի դեպք էլ պատահի ու ես կսկսեմ կոմպլեքսավորվել :'
Էհ, եսի՞մ :}

Մարկիզ
16.05.2013, 01:52
Որպես գրածս թեմայի շարունակություն: :) Կյանքում ոչինչ մշտական չէ: Բոլորս էլ ապրելու ենք (վատ կամ լավ), վերջում հող դառնանք, գնանք (սա միշտ հիշեք):

Կարևորն այն է, թե ինչ ենք թողնելու մեզնից հետո:

Իսկ դրա հիմքերից մեկն այն է, թե ինչպես ենք մենք հարաբերվում այլ մարդկանց հետ: Այլ մարդիկ կարող են լինել քեռի, ընկեր, բարեկամ, մտերիմ, քուչի տղա, ծանոթ, անծանոթ, բոմժ, մեծահարուստ, ծնող, երեխա: Միշտ հիշել է պետք շատ կարևոր բան. կյանքում ամենակարևորը միջանձնային փոխհարաբերություններն են: Հարաբերությունները տարբեր են: Ինքս շատ եմ կարևորում կյանքի ընթացքում ձեռք բերածները՝ ընկերությունը, մտերմությունը, «ախպերությունը», շեֆ-ենթակա հարաբերությունը, կոլլեգաների միջև հարաբերությունը և այլն… :) Արյունակից բարեկամների հետ հարաբերությունները պարզ է, որ հատկապես հայերիս շրջանում ավանդաբար կայուն ու ստերեոտիպային են: Այնպես որ՝ դրանց վրա կանգ չեմ առնի: Հիմա կուզեի այս հարցերի շուրջ իմ ընկալումից խոսել:

1. Եթե անցյալում (1 կամ 10 տարի առաջ) ես ինչ-որ մեկի հետ ընկերություն եմ արել, այսօր ես պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով օգնել նրան, եթե նրան իմ օգնությունն անհրաժեշտ է: Ու կապ չունի, որ վերջին 1 կամ 10 տարվա ընթացքում նրա հետ չեմ շփվել: Նա իմ մասնիկն է, իմ անցյալն է ու վերջ:

2. Եթե ես ինչ-որ մեկին 1 կամ 10 տարի առաջ «ջան» եմ ասել, այսօր էլ եմ «ջան» ասելու: Որովհետև նա արժանի է եղել, որ իրեն «ջան» ասեմ: Իսկ ի՞նչ է այսօր փոխվել: Ոչինչ: Ուրեմն՝ պետք է նա ինձնից «ջան» լսի:

3. Եթե ես ինչ-որ մեկի միջոցով ուղղակի փող եմ փորձել աշխատել կամ նրան դիտարկել եմ միայն որպես ցանկացած տեսակի «շահի աղբյուր», ապա այդ մարդու կողմից նույնատիպ վերաբերմունքի դեպքում՝ հաստատ նեղանալու պատճառ չեմ ունենա::)) Կամ եթե այդ մարդն ինձ արհամարհի կամ էլ «կուլտուրական ձևերով» ցրի, ես նեղանալու պատճառ չեմ ունենա:

4. Եթե ինձ ընդամենը «թվում է», որ ես այսօր մի քիչ մեծ «մարդու աթար» եմ (ք.ք, էլի նկատի ունեմ) դարձել ու պետք է արհամարհեմ նախկին ընկերոջս, մտերիմիս, բարեկամիս, ուրեմն պետք է սպասեմ նաև նրան, որ… Չէ, պետք չէ սպասել, պետք է անպայման ընդունեմ իմ ներսում (թեկուզ և բարձրաձայն չասեմ), որ ես ընդամենը մարդու աթար եմ, ընդ որում՝ ժամանակավորապես ու թվացյալ մեձ աթար: :))

5. Եթե ինչ-որ մեկն իմ պատճառով փորձանքի մեջ է ընկել, ես ողջ հնարավորություններս կներդնեմ, որ այդ մարդուն փորձանքից հանեմ: Եթե ես դա չարեցի, ուրեմն՝ ես վախկոտ սրիկա եմ: Եթե նա ընկերս է, իմ ողջ հնարավորություններն էլի կներդնեմ: Թեկուզ և պատճառը ես չեմ:

Հարցե՞ր…

Էմիլը վկա, շարունակելի… :))

Stranger_Friend
16.05.2013, 03:00
Այն, որ ինչ էլ ասես՝ մեկ է, ինչքան ուզում ես խոսա՝ չի ազդում, ուղղակի ու անուղղակի կերպով որքան ուզում ես փաստեր տուր՝ չեն հավատում ու վերջ. բա դրանից էլ լավ նյարդայնանալու պատճա՞ռ :)):

Որ ասում են՝ << մինչև աչքովս չտեսնեմ՝ չեմ հավատա >> ու լրիվ ուղիղ իմաստով: Հիմա ի՞նչ, որ մեկը ասի լավ չեմ զգում, սիրտս ծակում է, պիտի ասեք մինչև սիրտդ չտեսնեմ, չեմ հավատա՞ :))Ախր դա ճիշտ չէ:
Չեմ ասում դյուրահավատ եղեք, ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունեք, բայց կարելի է ռեալ նայել՝ տարբեր տեսանկյուններից, տարբեր հարցերով ու վերջապես ինքն իրեն հարց տալ <<Բայց ես չհավատալու պատճառ ունե՞մ>>.

Իսկ ես չեմ կարող կարևոր դեպքում (նայած ում, ինչ տեսանկյունից) նման անպատասխան հարց թողնել, դա ճիշտ չէ ու հետո ինչքանո՞վ է հաճելի, որ թվում է թե ինչ-որ հարց փակված է ու հոպ՝ նորից ծագեց, հաճելի չի, ինչքան էլ նյարդայնանալուց սկսում ես ծիծաղելը :)):
Լրիվ միտումնավոր այնպես են անում, որ մեջդ ապացուցելու ցանկություն առաջանա ու քանի որ միայն մի ապացուցելու տարբերակ են թողնում՝ պիտի համաձայնվես կամ էլ միշտ անհանգիստ մնաս: Դիտավորյալ ամեն ինչ անում են նյարդայնացնելու համար՝ մինչև հունից հանեն ու ստիպված համակերպվես իրենց ապացուցելու տարբերակի հետ՝ այնպես անես, որ իրենց աչքով տեսնեն՝ որ հավատան.

Այդքանը իմանալով ճարս ի՞նչ, համաձայն եմ :))

Մարդկանց տանջելու համար մի հատ եք :)

Հայկօ
16.05.2013, 12:30
Մոտ տասը տարի առաջ հաշվել էի, որ ապրելու համար ինձ ամսական հարկավոր ա քառասուն հազար դրամ։ Ընդ որում՝ դրա մեջ մտնում էին շաբաթական երեք անգամ այցելություններս մարզադահլիճ, գիթառի պարապմունքներս ու համալսարան գնալ-գալս։ Իսկ ամենալավն էն էր, որ ես էդ ամսական քառասուն հազարն արդեն աշխատում էի ու նույնիսկ ավելին, ու մի քիչ խնայելով՝ կարողացա, օրինակ, մի երկու տարի անց ինքս ինձ շատ լավ նոթբուկ նվիրել։

Հիմա նստած եմ նույն նոթբուկի դիմաց, էդ նվիրական ու միամիտ թիվս բազմապատկում եմ անցած տարիների թվով ու էլի չի հերիքում։ Էհ։

Անջրպետ
16.05.2013, 12:36
Այս տարի գարունը մեր մոտ ուշ բացվեց, բայց այս քաղքում անցկացրածս հինգ գարուններից ամենասիրունն է: Միանգամից բացվեց: Ձյուն, ցուրտ, ցուրտ ու… միանգամից տաքացավ, ծառերը կանաչեցին… Իսկ այս քանի օրը, արդեն, նաև ծաղկել են:
Արդեն երրորդ օրն է, առավոտյան աշխատանքի գալիս ինձ ուղեկցում է յասամանի՝ օդում կախված բույրը. սրանից էլ լավ «բարի լո՞ւյս»… Իսկ երեկ՝ մի կղմից յասամանը, մյուս կողմից՝ երկինքը, որ համ պատված էր մութ ամպերով, համ էլ արևն էր շողում՝ ամպերը ճեղքած, ու այս ամենի հետ մեկտեղ՝ անձրև էր գալիս… Հմայված քայլում էի, խորը շնչելով ջերմությամբ, թարմությամբ ու յասամանի բույրով հագեցած օդը. ու ինձ բոլորովին չէր հուզում, որ աշխատատեղ կհասնեմ ամբողջովին թրջված... Կարծես հեքիաթում լինեի…:love

enna
16.05.2013, 17:25
Էն ժամանակ տխուր լինելուց գրիչ էի առնում :Որ շատ էի տխուր լինում գրիչից բացի տետր էի առնում,որ անսահման տխուր էի լինում մեծ նոթատետր էի առնում:Մեջը գրում էի կամ խզմզում էի ու ամեն ինչ իրա տեղն էր ընկնում....Հիմա ամեն անգամ տխուր լինելուց 4 հատ գրիչ եմ առնում ու հանրագիտարանի չափ տետրեր,էլի չի օգնում,փաստորեն գրիչներս ու տետրերս էլ իրենց մոգական ուժը կորցրել են:
Հին սովորության համաձայն,հիմա էլ օրը մի կամ երկու գրիչ առնում եմ,երբեմն օգնում է...

impression
16.05.2013, 20:05
էս մամաս շատ մի հատ խոխմա սովորություն ունի
նա էն ամենի մասին, ինչն իրեն խուճուճ ա թվում, հարցնում ա ինձ, որ կամ բացատրեմ, թե դա ինչ ա, կամ կարծիքս հայտնեմ
ու ամեն անգամ, եթե չի խնդրում բացատրել, այլ միայն կարծիք ա հարցնում, շատ ուշադիր լսում ա, առանց ընդհատելու, վերջում էլ սենց մի տեսակ ակնածանքով ասում ա՝
ես հասկանում եմ, որ դու հիմա մի խելոք բան ասեցիր, բայց այ թե ինչ ասեցիր, էդ դեռ պետք ա ուսումնասիրել

:))

ու ես սենց լրիվ «վու՜յ» եմ լինում :love

Այբ
16.05.2013, 21:06
Առաջ, երբ Եվրատեսիլի մրցույթն էր լինում, խառնվում էի իրար, բայց արդեն երկրորդ տարին է, որ այդ մրցույթը ինձ չի հետաքրքրում:
Եվրատեսիլյան առաջվա մթնոլորտը չեմ զգում: Գուցե պատճառներից մեկը այն է, որ ամեն տարի հիասթափվում եմ Հայաստանի ուղարկած երգից ու ելույթից: Չգիտեմ:
Իսկ գուցե հետաքրքրասիրություններս են փոխվել, կամ էլ չափից շատ եմ իմ քննություններով տարվել:
Մյուս կողմից էլ, երբ հիշում եմ, թե առաջ այդ մրցույթը ինչ անհամբերություն ու զվարթություն էր ինձ պատճառում, մի տեսակ կարոտում եմ...:8

Նիկեա
16.05.2013, 22:00
Հենց ցանցառանում,անհամություններ եմ անում ժամերով գլխիս քարոզ են կարդում,թե խելք հավաքի մի քիչ մեծացի:Հենց մի քիչ լրջանում եմ բոլորը սկսում են հարցնել թե ինչի եմմ անտրամադիր,ով է ինձ նեղացրել,կարողա սիրահարվել եմ:Չէ ժողովուրդ ուղղակի մի քիչ լուրջ եմ էսօր:

Smokie
16.05.2013, 22:31
Կծու ուտելիքի կայֆ առավելություններից մեկը՝ էն որ հոտից էլ ես զգում կծվությունը:nyam

Stranger_Friend
16.05.2013, 23:43
Դպրոցի դիմաց մի տղա էր կանգնած՝ տաս տարեկան չկար: Անհանգիստ գնում գալիս էր, ժամացույցին նայում ու պարբերաբար հայացքը թեքում գլխավոր մուտքին: Վերջապես հանգիստ ժպտաց, երբ դուռը ուժեղ հրելով դուրս եկավ երևի յոթ տարեկան աղջիկ: Տղան մեծի նման մոտեցավ նրան, վերցրեց ձեռքից պայուսակը, խիստ տոնով բարկացավ, որ ժակետը չէր հագել և իր ձեռքով հագցրեց այն: Հետո ամուր իրար ձեռք բռնեցին ու աղջիկը սկսեց ուրախացած պատմել, թե ինչ է արել դպրոցում: Հասան կանգառ: երբ ավտոբուսը եկավ՝ տղան օգնեց, որ աղջիկը բարձրանա: Երկու ազատ նստատեղ կար երթուղայինում, բայց տղան չնստեց, որովհետև իրարից բավական հեռու էին նստատեղերը՝ կանգնեց ուղիղ աղջկա դիմաց, վերջում էլ երկուսի տոմսը ստացավ ու պինդ ձեռքը բռնած անցկացրեց փողոցը:

Երբ մի անգամ էլ բակում տեսա նրանց, իմացա, որ քույր ու եղբայր են: Տղան ո՜նց էր խիստ ջղայնանում, որ քույրիկը դասերը չէր արել՝ հիացած իրենց էի նայում: Բա որ աղջիկը նեղացավ, սկսեց լացելը՝ միանգամից խիստ տոնը փոխեց, ժպտաց, մոտեցավ ու նուրբ համբուրեց քրոջ այտը:
Ոնց որ հատուկ եղբայրական բնազդ լինի…
Ես իրոք նախանձում եմ այդ աղջկան :) :

StrangeLittleGirl
17.05.2013, 00:03
Երբ Եվրատեսիլի ժամանակ եռագույն թիթեռնիկն ասֆալտին նստեց, Լիլին հիշեցի: :)

ԱնԱիդա
17.05.2013, 02:15
Ճիշտա, որ փնտրում ես գտնում ես: Ողղակի հարցն էն ա թե ոնց ես փնտրում...

հ.գ. տենց 6 ամիս անկապ փնտրելուց և մի 2 ժամ կարգին փնտրելուց հետո գտա ֆլեշս :)

Այբ
17.05.2013, 13:16
Կան որոշ մարդիկ, որոնց համար պատրաստ ես անել ամեն ինչ:
Սիրում, վստահում, բարկանում, զայրանում ես (երբ նեղացնում են), բայց ամենավատը հենց կապվածությունն է, որ զգում ես:
Երևի սիրելու, վստահելու մեջ էլ սահման պիտի լինի, որ երբեք կապվածությամբ չկապվես:8

ivy
17.05.2013, 15:50
Հենց մեր տան դիմաց մեկը միրգ-բանջարեղենի տաղավար է բացել կամ ավելի շուտ վրանիկ (կամ դախլա՞):
Նոր տուն գալուց տեսնեմ մի տարեց կին ծիրան է առնում, էս վաճառող գյուղացին էլ իր ծիրանը հո՜ չի գովում, հո՜ չի գովում:
- Սենց բան ուրիշ տեղ չկա, էն սուպերմարկետի սպիտակ, անհամ խոտը չառնեք, սա է իսկական ծիրանը:
Ոտս կախ գցեցի: Ծիրան հենց երեկ էի առել խանութից, ու իսկականից խոտ էր: Ես էլ նենց եմ կարոտել էդ միրգը, ուշքս գնում է:
Աշխույժ վաճառողն անմիջապես անցավ ինձ.
"Die Dame?"
Դա «քուրիկ ջան»-ի գերմանական քաղաքավարի տարբերակն է:
Ասում եմ՝ ծիրանն ինչ արժի: Սա թե՝ կիլոն 7,50 Euro: Մտածում եմ՝ էդ գնի պիտի առնվազն աստվածային նեկտար լինի:
Վաճառողը մի հատ սիրուն ծիրան է վերցնում, ու տալիս ինձ, թե՝ հլը մի հատ էս մեկը կեր: Ըհն, արդեն ինձ լրիվ Հայաստանում եմ զգում:
Նայում եմ ծիրանին, էնքան սիրուն է, էն որ ասում են՝ ոչ ուտես, ոչ խմես գիշեր ցերեկ վրան նայես: Բայց դե ինչ վրան նայել, արագ կուլ եմ տալիս: Կողքիս դեռ կանգնած է տարեց կինը, որն արդեն առել է ծիրանը ու հարցնում է.
- Զգացի՞ք համի տարբերությունը, բա բո՜ւյրը...
Ու ես էսպես՝ ը՜մմմ... Իբր հաճույքից խելքս գնաց:
Ասում եմ՝ առնում եմ մի կլիո: Վաճառողը ծիրանն արագ լցնում է բավարական գույների թղթե փաթեթի մեջ ու դնում կշեռքին: Մեկ էլ թե.
- Մի հատ հլը կշեռքին նայեք:
Նայում եմ՝ ուղիղ մի կիլո, գրամ առ գրամ:
- Համա թե աչք ունեք, հա:
- Պատահականություն էր,- համեստություն է ձևացնում ճարպիկ ծերուկը:
Վերցնում եմ ծիրանն ու ուրախ-ուրախ տուն գալիս:
Գիտեմ, որ թե վաճառողը, թե էն տարեց կինը հաստատ համզված են, որ սա շատ համով ծիրան է. իրենք Հայաստանում չեն եղել, իսկական ծիրան չեն կերել: Ես էլ էդ պահին էնպես ուզեցի իրենց հետ նույն նավակի մեջ ինձ զգալ, հետո ինչ, որ իրականում գիտեի՝ առածս անհամ խոտ է: Յոթուկեսեվրոյանոց:

Նաիրուհի
17.05.2013, 17:04
Թեզի մինիմում ծավալը սահմանել են 50 էջ (ոնց որ)։ Անցած տարի որ չպաշտպանեցի, պատճառն էն էր, որ նյութ չէի գտնում. դե մենակ երեխա, բանասեր, պատմությունից աշխատանք էի գրում, ղեկավարիս պետքն էլ չէր, ես էլ չգիտեի՝ ոնց գրեմ, ու քանի ամսվա չարչարանքս հազիվ մի քսանքանի էջ եղավ։
Հիմա նույն թեման, էլի առանց ղեկավարի, բայց անցած տարվա փորձը հաշվի առնելով, գրում եմ, գրում, ու չի ուզում սպառվել. արդեն մտածում եմ՝ արժի սա դիսերտացիա դարձնել։ Համեստագույն հաշվարկներով արդեն իսկ գրված է մոտ հարյուր էջ «մաքուրով», կգումարվի ևս մի քանի էջ՝ եզրակացություն, գրականության ցանկ, առաջին էջ, ու էս էլ քեզ հիսուն էջ ապահովել չկարողանալ :))

Մնում է պաշտպանել կարողանամ, պոզ ու պոչ չկպցնեն։ Մեկ էլ տեսար՝ որոշեցին, որ անթույլատրելիորեն մեծ է ծավալը :think

My World My Space
17.05.2013, 23:38
Շերտավոր մարդկանց չեմ սիրում...
Հատկապես բորենիներին ու զոլավոր էշերին... :)

StrangeLittleGirl
18.05.2013, 02:50
Սենյակում մի տղա կար, շուրջն էր նայում, ոչ մեկի հետ չէր խոսում: Մոտեցա, ձեռքս մեկնեցի, որ ծանոթանամ: Ասաց անունը, ես էլ իմը: Հարցրի՝ որտեղից է, չնայած պատասխանն արդեն գիտեի, գուշակում էի: Հետո ինքը ինձ նույն հարցը տվեց: Չգիտեի՝ ինչ ռեակցիա կտա, դրա համար հապաղեցի, բայց մինչ բերանս կբացեի, կռահեց:

Առաջին ադրբեջանցին էր, որ վերջին երկու տարվա մեջ հանդիպում էի: Երկար խոսեցինք: Ասաց, որ հայերին չի ատում, որովհետև փոքրուց ծնողները սովորեցրել են չհավատալ մեդիայի տարածածներին: Հետո նաև ասաց, որ պատմությունն ուսումնասիրել է բոլորի տեսանկյունից ու չգիտի՝ լուծումը որտեղ է:

Անջրպետ
18.05.2013, 03:28
Դու որոշում կայացրեցիր, ես՝ ընդունեցի: Չփորձեցի հակաճառել, հարաբերություններ պարզելու ներկայացում չսկսեցի. հոգնել էի միայնակ պայքարելուց, իսկ խոսքերիցդ հետո, կարծես բթացած լինեի, նեսս քարացած կարծես լիներ… Իսկ ասացդ պատճառը… դե հա, իրականությանը համապատասխանում էր, բայց երկուսս էլ գտենք, հասկանում ենք չէ՞, որ ուղղակի զուգադիպություն էր, առիթ: Չեմ բացառում, պատճառներից մեկը կարող էր լինել /հավանաբար այդպես էլ կա/, բայց հմնականը չէր: Բուն պատճառը չգիտեմ, չհարցրեցի էլ. հոգնել էի միայնակ պայքարելուց, իսկ այն միակ հարցիս, թե, եթե գիտեիր, որ ադպես է վերջանալու, ինչո՞ւ նnրից հայտնվեցիր, պտասխանեցիր թե, չկարողացար հեռու մնալ… Վերջում մաղթեցիր, որ քեզ մոռանամ ու երջանիկ լինեմ…ուրիշի հետ… Իսկ ես, Ի պտասխան, նույնը քեզ մաղթեցի. բացատրել, քո՝ ինձ համար չափից դուրս կարևոր լինելը, որ կարողանամ քեզ այդպես հեշտությամբ մոռանալ, ավելորդ համարեցի. պայքարելուց հոգնել էի, իսկ քեզ կարող էր թվալ, թե փորձում եմ քեզ հետ պահել… Դու ողղակի պատասխանցիր «մերսի» /այդպես էլ չսիրեցի այդ բառը/. պայքարելն անիմաստ էր…
Նա կողքիս է միշտ. դժվար պահերին աջակցում է, խորհուրդ տալիս, ուրախ ժամանակ՝ ուրախանում ինձ համար, ինձ հետ միասին… Նրա հետ ծանոթացա պատահաբար, շուտ մտերմացանք, բայց…ես նրա մեջ գտա հարազատի, ընկերոջ /դու հերթական անգամ անհետացել էիր, իսկ ես...ինձ մեկը պետք էր, որ սթափ մտքով մնայի, իսկ քո պատճառով մոռացել էի, ինչպես կարելի է մենակության մեջ փրկություն գտնել. չգիտեիր չէ՞, որ ես այսչափ էգոիստ եմ…/, իսկ նա իմ մեջ տեսավ մեկին, ում հետ կուզեր կյանքը կապել: Ես անկարող էի ու պատմեցի քո մասին: ԴԺվարությամբ՝ բայց ընդունեց ու որոշեց, որ չի ուզում կորցնել մտերիմ ընկերոջը, ու մնացինք ընկերներ…Այս երկու տարվա ընթացքում դու հերթական անգամ հայտնվում էիր ու անհետանում, հետո նորից… իսկ նա միշտ կողքիս էր, հիմա էլ…
Չնայած դրան, այս ընթացքում ոչ մի անգամ չենք հանդիպել, իսկ նա բազմիցս առաջարկել է. մտածում էի, թե սխալ կլինի: Երկու-երեք օր առաջ ի վերջո համաձայնեցի. վաղը հանդիպում ենք: Բայց ինձ շարունակում է թվալ, թե սխալ կլինի, սխալ կլինի թե իր նկատմամբ և թե…քո… Կես տարուց ավել է անցել մեր բաԺանումից, որի նախաձեռնությունը հենց քոնն էր, իսկ ինձ թվում է թե, դրանով ես…կդավաճանեմ քեզ…պատկերացնո՞ւմ ես՝ դու ինձ լքես, իսկ ես մտածում եմ, թե ուրիշի հետ հանդիպելով /նույնիսկ ըկերական/ քեզ կդավաճանեմ. հիմար եմ, չէ՞… Ու վատն այն է, որ շատ ավելի անարդարը դեպի նա է: Բայց մյուս կղմից, այս երկու-երեք օրը նա այնքան ուրախ է, որ ակամա սկսում եմ մտածել, թե իսկապես դա նրան արԺե…

Ruby Rue
18.05.2013, 17:24
Մարդիկ մի բան գիտեն, որ հավատում են աստծուն: Երբ խնդիրները լուծում չունեն, միշտ էլ կարելի է հույսն աստծու վրա դնել:
Բայց հիմա էնպիսի վիճակ է, որ ինձ աստված էլ չէ, աստվածներ են պետք: Յուպիտերը չօգնեց, ոչինչ դեռ Յարիլոյին էլ կդիմենք: Ոնց էլ չլինի մեր հին ու իմաստուն Օդինը մի խորհուրդ կտա, Ապոլլոնն իր մուսաներից մեկին որոշ ժամանակով օգտագործման կտրամադրի, իսկ Թորն էլ եթե իրեն թանկացնի, մեկ է՝ մեր հայկական, ավանդական Տիրը կա ու կա:
Շատ լինի, քիչ չլինի:

melancholia
18.05.2013, 22:52
Ինքս ինձ ամեն անգամ համոզում եմ, որ եթե ժպտաս, հաստատ դիմացից կժպտան, եթե լինես կամեցող, հաստատ կկամենան նաև քեզ....համոզում եմ էլի: Բայց գիտես? կյանքը ամեն օր ինքն է համոզում, որ մինչև կախում չեն ունենում քեզանից, հենց այնպես չեն ժպտա, եթե չեն վախենում, չեն կամենա, իհարկե չակերթավոր կամեցողություն, բայց գոնե հաշվի են սկսում նստել ....ուֆֆֆֆֆֆ, ոնց չեմ սիրում էս ՄԱՐԴԿԱՆՑ

Two-Face
18.05.2013, 23:06
Բայց կյանքը անսպասելի բան ա հաստատ: :))




http://i.imgur.com/OcqTGRN.jpg

My World My Space
19.05.2013, 11:33
Էրազումս քեզ եմ տեսել 2.0
Ասում են՝ ձին մուրազ ա...

enna
19.05.2013, 12:39
Ախր ես գիտեմ,որ հոգիս չի ստում,բայց պիտի սովորի էլի....

keyboard
19.05.2013, 13:42
Յետաքրքիր զուգադիպություն մը, փաստարկ մը...

Երբ ես երեխա էի, մեր բակում ընդամենը երկու տղա էինք իմ տարիքի ու առհասարակ, մնացածը կամ մեզանից շատ փոքր էին կամ շատ մեծ...
Աղջիկները շատ էին, ու երբ որևէ խաղ էինք սկսում, ստիպված հարմարվում էինք :D

Հիմա, նայում եմ մեր հայաթը, Գայուշի տարիքի ընդամենը երկու աղջիկ կա, մնացածը տղա են ու Գայուշը միշտ ուշադրության կենտրոնում ա...
Մտնում եմ հայաթ, ինձ ընդառաջ ա վազում, ձեռքին տոպրակով լիքը ցոգոլ.
-Էս որտեղի՞ց Գայ ջան,-հարցրի
-Տղեքն են հավաքել ինձ համար :D,- արդեն առիթից օգտվումա շուստրին :D
-Վայ բալես, էդքան չուտես, փորիկդ կցավա,- ու միանգամից հիշում եմ, որ նույնը մեզ էին ասում, բայց մեկա մենք ուտում էինք ու փորնես չէր ցավում :lol
-Գայ ջան, թութ չուտես բալես ցոգոլի հետ, փորիկդ կցավա,- ու միանգամից հիշում եմ, որ մենք էլ մեկա ուտում էինք ու փորներս չէր ցավում:
-Գայ ջան, կեր բալես, բայց չափավոր, փորիկդ չի ցավա, բայց հաց ուտելու տեղ էլ կպահես :D

Էսօր բոլ ցոգոլ կերա, հազիվ հավեսս հանեցի :)

CactuSoul
19.05.2013, 16:40
Երևի հենց դրա համար էլ կինոներ չեմ նայում. իրական կյանքի սցենարներն ինձ լրիվ հերիք են: Նույնիսկ ժամանակ էլ չի մնում նկարահանված ֆիլմերի:

Օրինակ՝ երբ երաժշտություն լսելով քայլում եմ, հայացքս պտտվում է շուրջս, կամ կտրուկ մի բանից մյուսին եմ նայում, ամեն երաժշտության տակ մի ձևով, ու տեսահոլովակ է ստացվում: Կամ ինձ ծանոթ մարդկանց կյանքի պատմությունները: Բայց անծանոթ կամ կիսածանոթ մարդկանց կյանքի դրվագներն ավելի նման են գեղարվեստական ֆիլմի:
Հետաքրքիր է, երբ կողքից նայում ես մարդկանց:

...
Մի օտար երկրից մյուսը թռիչքից մի քանի ժամ առաջ հարբած ամուսինը գիշերվա կեսին բարում գրկախառնվում ու «լկստվում» է տեղացի մի կնոջ հետ, երբ իր կինը էդ ընթացքում տանը նստած սպասում է ամուսնու հաղորդագրությանը, մի լուրի նրանից...

հա, սենց պուճուր դրվագ՝ ինձ անծանոթ մարդկանց կյանքից
որտեղից գիտե՞մ
կարևոր չի
ուղղակի մի տեսակ ազդել ա վրաս
չեմ ուզում, որ սա լինի իրական կյանքը

ես քո կողմից եմ, Սյու :)

enna
19.05.2013, 20:17
Ինձ համար մեկ է,ով ես դու.սպիտակ,սև,կոլոտ,բոյով,նիհար,չաղ,աղքատ,հարուստ:Եթե դու իմ հանդեպ բարի ես,ես էլ քո հանդեպ բարի կլինեմ

Meme
19.05.2013, 22:37
Ես չեմ հիշի, էլ երբեք նրան, ով ինձ մոռացելա վաղուց....բայց կցանկանամ էն նույն բարին ինչ մնացելա սրտումս մինչ հիմա ....

ես չեմ կորցրել քեզ, այլ դու ինձ...



http://www.youtube.com/watch?v=CPybP9h5wVM



հ.գ`
ափսոս , որ չգնահատեցիր նվիրվածությունս քեզ ` Ան....:(

Arpine
20.05.2013, 00:26
Վերջիվերջո պետքա մարդկանց մի ինչ-որ եղանակով հասկացնել թե ինչքա՜ն ուժեղ են իրենք ու ինչքան բան կարող են անել ոչ միայն հասարակության համար, սա մի կողմ դեռ, այլ հենց իրենց համար:Էս դեպքում Խոսքը հենց իրենց անձի համար անելուն ա վերաբերում: Մարդակային բնավորության մեջ մի էսպիսի բան կա, որ անընդհատ փորձում են ասել, որ իրենք ճիշտ են. «Դե ես գիտեմ էլի», «Ասում էի չէ» ու նման բաներ: Էստեղ բացահայտ իրենց կամքն են դրսևորում, ու իրենց «Ես»-ը առաջ տանում: Սա իհարկե շատ լավա, էգոիզմ, որը մեզ պետքա /խոսքը ամեն ինչ իմացող գուշակներին չի վերաբերում, ի դեպ նման մարդկանց հետ էլ մարդ չգիտի ոնց վերաբերվի/: Իսկ երբ գալիս ա գործելու ժամանակը ամեն ինչ վերանումա: Իրենց չարածի համար մեղքը գցում են հանգամանքների, ուրիշների, դեպքերի, սատանայի, «չար աչքի» կամ «մեկա էդպես էլ պետքա լիներ, ինչ տարբերություն անեի՞, թե՞ չէ», ամեն ինչի բացի նա որ իրանք կարող էին որևէ բան անել, այնինչ միանգամից հանձնվում են:
Ամեն ինչ էլ կազմված ա շատ փոքր մասնիկներից, ու մի մասնիկ էլ փոխելով մի ամբողջ համակարգ ենք փոխում: Նույնիսկ մի հայացքը, ժեստը, շարժումը կարող են իրադարձությունների ընթացքը փոխել, ուր մնաց խոսքը կամ գործը չանեն: Ախր անհասկանալի ա, անկապ հանգամանքները ի՞նչ են որ խանգարեն մեզ մեր ուզածն անելուն: Կամ էլ ուղղակի մարդիկ պետքա խոստովանեն որ իրականում իրենք կամք, ցանկություն չունեն իրենց ուզածին հասնելու: Որ իրենք ոչ թե միակն են, այլ՝ ամբողջի մաս ընդամենը:

Ruby Rue
20.05.2013, 02:11
Ֆեյսբուք: Ինքնամոռաց չատ:
Մեկ էլ նամակի նոր պատուհան: Կողքից մի հատ էլ է բացվում:
Դասատուներս էին գրել... Տեսնես ինձ ինչի՞ հիշեցին:
Նախկին դասղեկս, հարցնում էր, թե ինչպե՞ս ա Դանիել Վարուժանն իր գրական կեղծանունն ընտրել: Իսկ մյուս դասատուս իր սիրելի աշակերտի համար լայքեր էր հավաքում: :))
Մեղա՜-մեղա՜: Ոնց եմ վատանում, երբ մարդիկ քեզ հիշում են էն ժամանակ, երբ լայքի կարիք են ունենում: Տենց դեպքերում ես մի՛շտ քվեարկում եմ ուրիշ մասնակցի՝ ինձ ամենաշատը դուր եկածի օգտին:

Նամակների պատասխանեցի ու հիշեցի դասատուներիս ինտերնետային հետապնդումները:
Մինչև 9րդ դասարանի դասղեկս ծեր ու քարացած կին էր, հորս էլ էր ինքը դասավանդել: Անընդհատ կրկնում էր «Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա» ու ծնկից 2 սմ բարձր կիսաշրջազգեստի կամ մեջքը 0,5մմ բացվելու դեպքում «տռաս էր հանում»: Ինքը միշտ իր տղային խնդրում էր, որ իր բոլոր աշակերտուհիների էջերը նայի, ստատուսները կարդա ու տեսնի հո ավելորդ նկարներ չե՞ն գցում, զանգի տանեցիներին խաբար տա:
Իսկ հաջորդ դասղեկս դասին թաքուն ադնագլազնիկ էր մտնում ու ստուգում, թե ով է օնլայն: Հետո էլ հաշվետվություն էր պահանջում՝ թե ինչի՞ են մաթեմի դասը օնլայն անցկացնում: :D Բայց ինքը միակ լավ դասղեկս էր:
Հաջորդ դասղեկս դասերից հետո էր ինձ հետևում: Բայց օնլայն չէ, իսկական: Իրեն շատ հետաքրքիր էր երևի, թե ինչու՞ եմ տանը գիրք կարդալու փոխարեն, այգիներում կարդում: Մի անգամ բռնացրել էր այգում... ընկերոջս հետ... զեյթուն ուտելուց: Հաջորդ օրը ամոթանք էր տալիս, որ հերիք չի իսկական հայուհուն անվայել բան եմ անում, դեռ մի բան էլ 5 տարեկանի պես վազվզում եմ փողոցներում:
Բայց հայուհուն անվայել արարք կլիներ միայն էն դեպքում, եթե զեյթունի կորիզները գետնին թափած լինեինք: :)) Բայց կերածս 4 բանկա զեյթունի կորիզներն էլ ոչ թե հանգրվանեցին ոչ թե նստարանի տակ՝ սեմըչկայի կլեպների կողքին, այլ իրենց արժանի տեղը գտան աղբամանում:

Մի անգամ էլ ինձ՝ վատ վարքով չար աղջկան, դպրոցի ոստիկանը բռնեց ու տնօրենի մոտ տարավ:
Երկաթից թևնոցս սառը զենք էր համարել: /Պայուսակս, որ բացեր, ծալովի դանակ էլ կգտներ:)) /, իսկ տնօրենն էլ ասեց, որ դպրոցի ամենալավ սովորողին եք բռնել: Ոստիկանն էլ թե՝ սենց գզգզված մազերով ու քրքրված ջինսերով պոտենցիալ խուլիգանը մենակ կռիվ կարա անի:
Հա, ես կռվում էի: Անարդարության ու տգիտության դեմ էի կռվում:

Այ տենց խուլիգան-գերազանցիկ ավարտեցի: Դասատուները գլխիս քարոզներ էին կարդում, բայց հենց ոտքս քաշեի՝ սկսում էին գովել:
Բայց մեկ է՝ չսիրեցի իմ գրողի տարած դպրոցը...

Ավելի ճիշտ, գրողի տարած չէր, ԼՖԻԿի տարած էր: Ինքը մեր դպրոցի աստվածն էր, տնօրենի կուռքը... Տարին մեկ գալիս էր մեր դպրոց, մեծարման երեկո էին կազմակերպում, երգում, որ վերևն աստված է, ներքևում՝ Սամվել Ալեքսանյանը: Վերջինս էլ որոճում էր բերանի հսկայական ծամոնն ու երգողներին շաբաշ տալիս: Ինձ էլ, որպես օլիմպիադաների ու մրցույթների հաղթող, ֆեն նվիրեց: :D Ամոթից գետինն էի մտել, որ իմ անունը կարդացին: Չգնացի, ուսմասվարը ստիպելով տարավ: Զզվելի էր, ձեռքը չսեղմեցի: Առա ֆենն ու թռա: Բայց չջարդեցի ու որևէ մեկին էլ չտվեցի: Առանց տուփից հանելու դրել եմ պահարանի վրա, որ Վալեռը /ֆենը էլի/ ամեն անգամ ինձ հիշեցնի՝ տնօրենիս կերած կաշառքների ու էդքան անարդարության համար պիտի վրեժ լուծեմ:

Էդքան տարի գերազանց սովորելուց հետո, վերջում դիտավորյալ պատմության քննությանս ձևաթուղթը կեղծել էին, որ 18-ից բարձր չստանամ ու գերազանց չավարտեմ: Չգիտեմ, պատճառն այն էր, որ հունիսի մեկին մամլո ասուլիսի ժամանակ դպրոցի խնդիրներն էի ի ցույց հանել, թե՞ որ հայրս հրաժարվել էր ոսկու գինը տալ...

Վերջում եկա մեր կրթական համակարգի փտած լինելու գաղափարին: Ասա այ դասատուներ, ձեզ ո՞վ էր խնդրում գրեիք ու ինձ սենց նոստալգիայի մեջ գցեիք::)

Այբ
20.05.2013, 17:59
Առհասարակ սովորություն չունեմ էլեկտրոնային հասցես ստուգելու: Մտնում եմ մենակ այն ժամանակ, երբ որ ինչ-որ տեղ ուղարկելու նյութ ունեմ:
Ամեն անգամ, որ մտնում եմ, սիրտս «կանգնում է». 3000-ից ավել չկարդացված նամակներ:
Ու հենց որոշում եմ աչքի տակով գոնե նայել, ջղայինանում եմ ու սկսում եմ ջնջել:
Հա ջնջում եմ, բայց վերջը չի երևում:8

Valentina
20.05.2013, 18:07
Մտնում եմ դեղատուն, մեկ էլ մի հատ փոքր տղա երեխա ա մտնում իմ հետևից, մոտենում աշխատողին.
-Բայև ձեզ, մեզ դեղ կտա՞ք::erexa
Մինչ պապիկը իրա հետևից նոր ներս էր մտնում :))

My World My Space
20.05.2013, 18:08
Դժվար ա ասել Մարիամը Արտակի տա՞տն ա, թե՞ մաման:
Դժվար ա:
Եթե վերցնես փոքրիկ Արտակի լուսանկարը ու մի փոքր խունացնես, Արտակ հորեղբոր նկարից չես տարբերի:
Հորեղբայրը մնաց Ֆիզուլիում:
Իսկ հինգ տարեկան Արտակը հիմա բակում կռիվ-կռիվ ա խաղում:
Մարիամը նայում ա իր Արտակին մի տեսակ ջահելացած. երկրորդ անգամ մայրություն ա ապրում:
Դժվար ա ասել Մարիամը Արտակի տա՞տն ա, թե՞ մաման...

Շատ տղերք կան, ովքեր չեկան, բայց տարիներ անց վազվզում են բակում...

Այբ
20.05.2013, 18:13
Հեռուստացույց համարյա չեմ նայում: Բայց մեկ-մեկ ստացվում է, որ նայում եմ:
Պարահանդեսի օրագիրն էր: Ինձ զարմացրեց տղան (անունները չգիտեմ), թե աղջկան պարի շարժումները սովորացնելիս ոնց ա դիմում. «Արա՛, նոր բացատրեցի»: Ի՞նչ է, աղջիկը անուն չունի:
Միշտ էլ չեմ սիրել հայերի «քուր», «արա» դիմելաձևերը, բայց չէի պատկերացնում, որ դիմողը կարող է «արա» ասել աղջկան, այն էլ եթերի ժամանակ:
Բայց ամենաշատը աղջկա վրա զարմացա, որ չֆայմեց տղային ասել. «Քուրի՛կ, հասկացա»:

Ruby Rue
20.05.2013, 19:16
Եթե Երևանում իմ պես ևս հինգ հոգի ֆռֆռան, ապա մարդկանց մշտական մուննաթոտ ու դժգոհ դեմքերին միշտ ծիծաղ կլինի:
Դասից տուն էի գալիս՝ մտքիս մեջ ինչ-որ ալգորիթմներ մտածելով ու հերքելով: Փողոցն անցա, մեկ էլ զգացի, որ ինչ-որ տաք ու մեծ բան հարվածեց գլխիս: Շշմած կանգ առա ու նկատեցի, որ մի ոստիկան վազելով ինձ է մոտենում, իսկ մազերիս միջից հող ու քար է թափվում: Մեկ էլ էդ պահին հասկացա, որ անցել էի ասֆալտ փռող մեքենայի կողքով՝ չնկատելով ո՛չ մեքենան, ո՛չ էլ ապագա ասֆալտի հողաքարային շիթը, որ փողոցի անցքերը փակելու փոխարեն, գլխիս էր լցվել:
Ասֆալտագործները վախեցած հայացքով ոստիկանին էին նայում, ոստիկանը՝ նույնպիսի հայացքով ինձ, իսկ ես գլուխս էի թափ տալիս ու հո չէի ծիծաղում...:D
Դրանից բոլորը հասկացան, որ հետս ամեն ինչ կարգին է ու սկսեցին լիաթոք ծիծաղել: Էլ չեմ ասում, թե էն խելացի անցորդները, որոնք շրջանցել էին մեքենան, ինչ հավեսով էին ծիծաղում: :))

enna
20.05.2013, 21:08
Քույրիկիս տարել էի Մաշայի և Արջի ներկայացմանը:Արջի խաղը էնքան դուր եկավ,որ սկսեց հետաքրքրել ,թե ով է թաքնված արջի հագուստի ետևոմ::DՊարզվումա իրականում ինքը իրոք արջա...

Անվերնագիր
20.05.2013, 23:07
Գիտեմ, որ գնում ես
գիտեմ, էլ չես մնա
գնում ես՝ գնա,
գնում ես՝ մնա:

Հանկարծ շրջվում ես
դանդաղ մազերտ ուղղում ես
մնա՜, մնա...
Գնում ես՝ գնա...


http://www.youtube.com/watch?v=uzruSl0IzdA

Մարկիզ
20.05.2013, 23:17
Ուսանողական տարիներին երկու անգամ դեպք է եղել ինձ հետ՝ երբ աղջիկը սեռական բնույթի հայհոյանք (քյարթու քֆուր էլի) պարունակող անեկդոտ է պատմել մասսայական՝ մոտ 20 հոգու ներկայությամբ, իսկ ես ոչ մասսայական՝ լրիվ առանձին, խնդրել եմ նման արտահայտություններ չանել, որովհետև ասենք՝ Վլեն, Ճտոն ու մերգելյանցի Պողոսիկը ճիշտ չեն հասկանա ու հաստատ էդ աղջկա պատմած անեկդոտը վաղը կճճպցնեն դեմքին (ես ու իմ պես մտածողները մի կողմ դեռ): Զարմանալիորեն ու տարօրինակաբար երկու դեպքում էլ այդ աղջիկներն ինձնից «փի՜ս» նեղացել են, հետս կռվել, թե այդ ի՞նչ իրավունքով եմ ինձ թույլ տալիս իրենց նման աննրբանկատ հարցերի շուրջ դիտողություն անել: Նեղանալու պատճառն այն էր, որ ես փորձել եմ իրենց «դաստիարակել», չնայած, իրենց անգամ եղբայրներ ունեն, պարզվում է… :))))

Փաստորեն պարզվում է՝ իրենք ինձնից լավ գիտեն, թե երբ է անհրաժեշտ «քֆուր անել»: Ավելին՝ տրամաբանորեն իրենք նույնիսկ գիտեն, թե կոնկրետ որ «քֆուրը» երբ ու ինչ իրավիճակում անեն:

Ընդ որում, այնպես են նեղացել, որ մինչև համալսարան ավարտելն էլ հետս չէին խոսում, նույնիսկ չէին բարևում 2-3 տարի շարունակ: Ես էլ առանձնապես չէի հետաքրքրվում ու չէի հուզվում, որովհետև միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ միջանձնային հարաբերություններում (այն էլ՝ երկու իրար հավասար մարդկանց դեպքում) նմանատիպ գործողության (չբարևել, նեղանալ-մեղանալ, յան տալ, գցել սև ցուցակներ և այլն :))) «նախաձեռնողն» է միշտ պատասխանատու հետևանքների համար:

Էսօր դրանցից մեկին տեսա: «Նախաձեռնեց» ու մոտեցավ, առաջինը բարևեց ու համբուրեց այտս:

Ահագին ուրախացավ, որ ինձ տեսավ: Դե բնական է՝ ես էլ ուրախացա: :D


Հարգանքով՝ «Քֆուրչի ու կյողական բժշկուհի» նախաձեռնություն… (http://www.youtube.com/watch?v=IQDRo4j2FiM)

Arpine
20.05.2013, 23:50
Դասից դուրս եկանք ընկերուհուս հետ ու քայլեցինք դեպի բուֆետ: Արևոտ օր էր, մեր մոտ էլ ա մեկ-մեկ արև լինում :)): Ինստիտուտի մոտ ամենամարդաշատ վայրում, ամենամարդաշատ ժամին քայլելիս հեռվից տեսանք որ անկյունում՝ բուֆետի մոտ ինչ-որ մեկը ընկածա: Հեռվից արդեն սարսափեցի, ընկերուհուս հարցնում եմ ինչի՞ ա էդպես, հետո մարդիկ էնքան շատ էին, որ չէր երևում, թե ինչ ա կատարվում: Բայց թե համ էլ մտածում ենք եթե լավ չի զգում էդքան մարդ կա կողքին կօգնեն հավանաբար, այլ դեպքում ով կթողներ իրեն էդպես «ոտքի տակ» պառկեր, եթե ասենք մարդ ա ուզեցել ա ուղղակի որտեղ ուզենա պառկի…ՃՃ: Մի խոսքով հասանք տեսանք ու ավելի վախեցանք, թե ջղայնացանք. մարդը՝ ով թափառաշրջիկի տեսք ուներ, մի փոքր էլ կեղտոտ հագուստով, ընկած դողում էր:Միանգամից հասկացանք՝ Էպիլեպտիկ էր: Բայց մարդիկ անցնում էի առանց հասկանալու, առանց օգնելու մտադրության, կողքին, կիպ ինչ-որ բան են գնում,անցնում են, բայց իբր չեն տեսել, որ մարդ կա ընկած: Աղմուկ բարձրացրինք, շտապ զանգեցինք ու էդպես: Շուտով աթոռին նստած էր, ապա նոպան անցավ: Վեր կացավ ինչ-որ բան գնեց բուֆետից ու գնաց: Հետաքրքիր էր նա, որ նոպայի ժամանակ, ընկած ինչ-որ բան էր ցույց տալիս կողքին ու չէինք հասկանում թե ինչ ա ուզում ասի. փաստորեն անձեռոցիկը էդ ընթացքում ընկել էր ձեռքից ու ուզում էր վերցնի գցի կողքի աղբարկղը: Էդ պահին չգիտեի՝ ում հանդեպ ինչ զգամ: Պարզվեց որ էդ մարդը մի փոքր էն կողմ ինչ-որ մանր բաներ ա վաճառում: Մտածում ենք ինչի՞ց էր, որ մարդիկ էդպես էին վերաբերվում. որտև մարդը լավ չէր հագնված ու «բոմժի» տեսք ունե՞ր, թե՞ անծանոթ էր, թե՞ ամոթ էր օգնելը ... էս կարգի անտարբերությունը ուղեղում տեղավորել հնարավոր չի:

My World My Space
21.05.2013, 17:09
Մինչև յոթ անգամ չափում ես, ուրիշները կտրում են … :blin

melancholia
21.05.2013, 17:44
ձևականություն ոնց չեմ սիրում.......ու մեկ էլ չեմ սիրում, երբ քեզ հասանելիքը օրենքով ներկայացվում է իբր լավություն: քաղաքավարության սահմաններում կերցնում ես, որ այ ցավդ տանեմ թացը չորից տարբերում եմ, ուղղակի հավես չկա հետդ գլուխ դնելու, դրա համար բազմանշանակ, ձևական ժպտում եմ: Հա էտ ձևականություններից սիրտս խառնում է

Այբ
21.05.2013, 18:22
Վերջին զանգի թոհուբոհ չեմ սիրում: Ու զարմանում եմ, թե ոնց են իրար խառնվում ոչ միայն շրջանավարտները, այլև համայն ազգությունը:
Քննությունների մասին երևի էդքան շատ չեն մտածում, ինչքան վերջին զանգի տոնակատարության, քեֆի մասին:

Հիմա հեշտ եմ խոսում, քանի որ դպրոցս մի քանի տարի է, ինչ ավարտել եմ:
Տարօրինակ է, բայց ինձ թվում է, թե վերջին զանգ չեմ ունեցել:
Չնայած ունեցել եմ և բոլորի նման խառնվել, շփոթվել ու հուզվել եմ այդ օրը: Իսկ հիմա զարմանում եմ, թե ինչքան մեծ կարևորություն եմ տվել վերջին զանգ կոչվածին:
Երևի շրջանավարտները ինձ հիմա չհասկանան, իսկ հետո տարիները ցույց կտան:

Ruby Rue
21.05.2013, 19:00
Գնում եմ: Մեկ էլ աչքերիս դիմաց փայլեց մանգաղի սուր ծայրը, և ինչ-որ մեկի թունավոր ժպիտը գամվեց դեմքից: Քարացա տեղումս: Միթե՞ Մահն արդեն իմ հետևից է եկել: Ամեն օր հազիվ եմ փրկվում մեքենայի տակ ընկնելուց. երևի այսօր հսկա բեռնատարի տակ կհայտնվեմ ու կլխճվեմ: Կամ ո՞վ էր խնդրում գիշերը չտեսի պես ելակի տորթ հուպ տայիր, որ հիմա թունավորվել ու սատկում ես:
Բայց մի րոպե, ինչու՞ է Մահս երկար սև շորի փոխարեն կանաչ հագել: Միգուցե՞ ափսոսում է, որ ջահել-ջահել պիտի տանի ինձ: Կամ էլ գարնանային նոր ակցիա է, որ մեռնողը կյանքին ուրախ ու պոզիտիվ հրաժեշտ տա:

Մինչ ես մտքումս մեռնելուս հնարավոր պատճառներն էի քննարկում, Մահս մանգաղը բռնած ինձ էր մոտենում: Հետո հանկարծակի շրջվեց:
Մահիս մեջքին գրված էր. «Կանաչապատման աշխատակից:» :))

Alphaone
21.05.2013, 19:13
Արդեն քանի անգամ ճանապարհին մահացու ելքով վթարների եմ հանդիպել, այսօր երազումս ինքս էի վթարի զոհը....

Անջրպետ
21.05.2013, 21:27
"Պետք չէ, որ մենք այնտեղ գնանք. մեզ չեն հրավիրել, իսկ հետաքրքրասիրությունը լավ բանի չի բերի" - ասաց Ալիսան՝ գահավիժելոց ցած: Բայց թե Ալիսան իր սեփական երազում էր, ու շրջազգեստը անկարգելի դեր կատարելով՝ ապահովեց փափուկ վայէջքը: Իսկ ես իարականությունում եմ ու գիտեի, որ հետաքրքրասիրությունը լավ բանի չի բերի, թե ինչո՞ւ կանգ չառա...:esim

Stranger_Friend
21.05.2013, 21:56
Մոռանալը շատ լավ բան է: Հատկապես երբ հիշում ես, որ մոռացել ես :)…

Այբ
21.05.2013, 22:13
Տատս իր գրքերի հարցում շատ ուշադիր է: Երբ նրանից գրքեր եմ վերցնում, միշտ հիշեցնում է, որ վերադարձնեմ: Այս անգամ, որ գրքերը տարա, «Օգյուստ Ռոդենը» մոռացա տանել, ինքն էլ չհիշեց էդ գրքի մասին: Ես էլ մտածեցի, թե էդ գիրքն էլ թող ինձ մնա. թոռնուհին եմ չէ՞: Անցնում է երկու օր և տատս մեր տուն է գալիս: Մեկ էլ աչքը ընկավ մեր գրապահարանին:
_Բալա ջան, Րաֆֆու հատորների կողքին ի՞նչ գիրք է, -հանկարծ ասեց տատս:
Ոնց էի շտապել սեփականաշնորհել գիրքը և իմ գրքերի կողքին դնել:8
_Մի հատ էդ գիրքը կբերե՞ս,-շարունակեց տատս:
Ճարս ինչ: Գիրքը ցույց տվեցի:
_Բա ասում էիր, թե բոլոր գրքերս բերե՞լ ես,-խորամանկորեն ասեց տատս:
Ես էլ ինձ չկորցրեցի.
_Դու էլ ասում էիր, թե աչքերդ լավ չեն տեսնում: Ո՞նց հեռվից տեսար..հը՞...:o

Մի՛ հավատացեք ձեր տատերին. նրանց աչքերը շատ էլ լավ տեսնում է...:B

StrangeLittleGirl
21.05.2013, 22:29
Ցերեկը լվացքատուն գնալուց առաջ լվացքակախիչս սիրուն հանեցի, դասավորեցի (էն սովորականներից չի, սա ամրացնելը մի քիչ ջանջալ գործ ա, ժամանակատար), որ հենց տուն գամ, արագ-արագ փռեմ, նորից դուրս գամ:

Լվացքս հանձնեցի լվացքատուն, մտա խանութներով: Քանի որ անցյալ անգամ ասել էին կես ժամից, ես գնացել էի ուղիղ կես ժամից ու ևս տասնհինգ րոպե սպասել, էս անգամ ասեցի՝ թող մի ժամ անցնի, նոր կգնամ, հավես չկա էնտեղ սպասելու:

Մտա լվացքատուն, որ վերցնեմ լվացքս: Դասավորում եմ տոպրակի մեջ, մեկ էլ զգում եմ՝ չոր է: Աշխատողի հետ կռիվ եմ անում, թե՝ ձեզ չէի ասել, որ չորացնեք, ինչու եք չորացրել և այլն, բայց դե էլ բան փոխել հնարավոր չէր: Վազում եմ տուն, տեսնում եմ՝ արդեն ուշանում եմ: Արագ-արագ տոպրակը թողնում եմ, նորից դուրս գալիս: Մտածում եմ՝ լվացքակախիչը երեկոյան կհավաքեմ:

Երեկոյան մտնում եմ տուն և ուրախանում, որ լվացքակախիչը չէի հավաքել: Հագիս շորերը հանում եմ ու կախում վրան: Ե՞րբ են էս անձրևները պրծնելու :(

Անվերնագիր
21.05.2013, 23:43
Գազպրոմ մեր որ յերկինս ես,
սուրբ գազի անուն Քո։
Եկեսցէ տաքութիւն Քո։
Եղիցին գազ Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զգազ մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զնիսյաիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց գազապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի անգազութիւն ։
այլ փրկեա զմեզ ի ցրտէ։
Զի քո է թանկութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Գազէն

Katka
22.05.2013, 00:39
Բայց էս երեխաները ինչքան իմաստ են հաղորդում կյանքին: Դրանում համոզվեցի, երբ աշխատակցիս երեխան ինձ ասաց մամա:))
Մյուս կողմից մեր հարևանի նարկոման տղան ամեն գիշեր պատի այն կողմից ինձ մտածելու տեղիք է տալիս: Վերևը ապարանցի է, կողքը՝ նարկոման: Ապարանցի զինառայողը ամեն գիշեր կազմակերպում է քայլարշավ, կնոջ բացակայության դեպքում՝ ստրիպտիզ ակումբ, կողքի հարևան նարկոմանն էլ ամեն օր հորը հիշեցնում է, որ նա մեղավոր է բոլոր աշխարհի մեղքերի համար: Որոշել եմ սկզբում ապարանցուն սպանել:

enna
22.05.2013, 11:50
Մեր քաղաքում,մեր տան մոտ մի հատ дорожка կար*մեր քաղաքում կան շատ բառեր ,որոնք ռուսերենից են եկել և մինչև հիմա էլ օգտագործվում են,օր.՝ակուշկա*:Ես էլ էի էտպես ասում,որովհետև ինձ թվում էր անուն է,դե փորք երեխա էի ռուսերեն էլ մենակ <<խարաշո>> բառը գիտեի:Անցյալում դառոժկան պատված էր փոքր երեխայի ոտաչափ ունեցող քարերով:Քանի որ ընկերներ չունեի դառոժկայի քարերը դարձրի իմ ընկերները:Դպրոց-դպրոց էի խաղում՝քարերին աշակերտն էր դարձնելով,կամ նրանց հետ զրուցում էի:Եկավ մի օր և սելավներից դառոժկայի քարերի համարյա կեսը պոկվեց և դասարանում բացականեր շատ եղան,մյուս քարերը ինձնից նեղացան և գնացին:Որոշեցի այնտեղ ,որտեղ քար չկա ձախ ոտքի տեղ անվանեմ և ամբողջ դառոժկան անցնեմ ձախերը փոսիկներում ,իսկ աջերը քարերի վրա դնելով:Կես դառոժկան անցնելուց հետո մոտակայքում դատարկ տեղ չկար:Մի քանի րոպե մի ոտով կանգնեցի ու մտածում էի ինչ անեմ:Մի քար նկատեցի,որը արդեն շարժված է տեղից,աչքի տակով շուրջս նայեցի,էտ քարը տեղից հանեցի հազիվհազ , ոտքս դրի քարի տեղը:Ինձ հերոս համարելով և միաժամանակ խղճի խայթ զգալով,որ առաջվա <<աշակերտին>> հանեցի,շարունակեցի և արժանապատվորեն հաղթանակ տարա...:D

Մարկիզ
22.05.2013, 21:21
2009-ի սեպտեմբերի մեջ էր դեռ մեր ՄՓ բուժումը չէր ներդրվել ու տրամադրվում էր միայն թմրամիջոցներից կախվածության հնացած, ավանդական ու գրեթե արդյունավետություն չունեցող բուժման մեթոդը՝ դետոքսիֆիկացիան: Երկու եղբայրներ էին ընդունվել կլինիկա: Երկուսն էլ բավականին երկարատև գործածման ստաժով՝ 15 տարուց ավել: Մեծ եղբայրը, ի տարբերություն փոքրի, շատ ծանր ափիոնային զրկանք (լոմկա) տարավ: Ծանրագույն, կարելի է ասել: 2-3 օր ցավերից գալարվում էր, ջրազրկվում: Այս ամենին գումարած անքնություն էր առկա: Մի խոսքով՝ կիսախելագար վիճակում էր այդ տղան, ով արդեն գրեթե 40 տարեկան էր ու երկու զավակի հայր: Այս հիվանդս (էլի ի տարբերություն փոքրի :D ) բավականին կիրթ էր՝ երկու ԲՈՒՀ ավարտած, կայացած մարդ, ով ուղղակի կախվածություն ուներ: Չնայած հիվանդությանը՝ պահպանված մարդ էր շատ ու խելացի: :)

3 օր անց առավոտյան մտա հիվանդասենյակ: Էդ տղաների մայրն էլ էր: Պառկած էր մեծ եղբայրը, բայց բավականին լավ տեսքով՝ հանգիստ պառկած: Զգացվում էր ցավեր չունի, քնել է գիշերը, սնվում էր: Բայց հո այդ հիվանդներն այմդքան հեշտ չեն բուժվում: :) Ցանկությունն ու հակումը մնում է դեռ երկար: Դա արդեն հոգեբանություն է:

Մոտեցա, նստեցի ու ուրախացած ասացի.
- Տե՛ս, արդեն լավ ես: Ցավեր հաստատ չունես: Զեկուցել է բուժքույրը՝ քնել ես, հաց էլ ուտում ես: Լավ ես: Քիչ-քիչ ապաքինվում ես: Լավ կլինի՜… :)
Հիվանդս նայեց ինձ ու ասավ.
-Լավ եմ, հա՛… Հաց եմ կերել, քնել եմ… Ցավեր էլ չունեմ: Ամեն ինչ լավ է, նույնիսկ շատ լավ է… Բայց… Ուղղակի… Ուղղակի մի բան կա էլի ախր… Գիտե՞ս ինչ, բժիշկ: Հոգիս ա ցավու՜մ, հոգի՛ս…

Հիմա ես հասկանում եմ:

Ինձ մոտ ամեն ինչ լավ է, շատ լավ է: Ընտիր է: Ուղղակի հոգի՜ս է ցավում, հոգիս…

_Հրաչ_
22.05.2013, 21:51
Հարցեր կան, որ ամեն մարդու չի կարելի տալ...

StrangeLittleGirl
22.05.2013, 23:34
Էն օրը, որ Հարլեմից թրջված վերադարձա, տաք դուշ ընդունեցի ու կծկվեցի վերմակիս տակ, շարունակեցի կարդալ «Դրակուլան», սիրտս վատացավ, երբ հասա էն մասին, երբ Լյուսիի համար Հարլեմից սխտոր են բերել տալիս: Էլ չենք ասում, որ պրոֆեսորը հոլանդացի է:

Էսօր պարզեցի, որ հետս ապրող ռումինացի աղջիկը հենց Տրանսիլվանիայից է՝ Դրակուլայի պալատից 30 կմ այն կողմ է ապրում: Երբ հարցրի, թե արդյոք տեսել է Դրակուլային, ծիծաղեց, ասաց, որ հորինված բաներ են: Իսկ իմ սիրտը կասկած ընկավ. ախր օրը ցերեկով ես նրան չեմ տեսել:

Էս բոլոր սարսափների հետ միասին իմ տարօրինակ տանտիրուհին էլ բոնուս: Աչքիս էս գիշեր վզիցս խաչ կախեմ, շուրջս էլ սխտոր քսեմ, որ հանգիստ քնեմ:

Անվերնագիր
22.05.2013, 23:45
Չկա Մոխ առանց Դմբլդոխի

Ruby Rue
23.05.2013, 00:13
Թեորեմ. Մեր տան լույսերը պիտի անջատվեն ցանկացած քննությանս նախօրեին:
Ապացույց. Մեր էլեկտրական ցանցերը առավել քան զիբիլ են:
Հետևանք. Վառված տետրեր, մոմակալած գրքեր ու ոչ էնքան բարձր գնահատականներ:
Լուծում. Վառել Հայաստանի Էլեկտրական Ցանցերը իրենց իսկ տարած էլեկտրաէներգիայով:

Մարկիզ
23.05.2013, 00:46
Ինձ մոտ ամեն ինչ լավ է, շատ լավ է: Ընտիր է: Ուղղակի հոգի՜ս է ցավում, հոգիս…
Դու ինձ լսու՞մ ես, այ իմ հոգու ցավի պատճառ::)))

Էս ո՞նց ես քեզ հանդիպեցի… :D

Ես կսատկեմ… :D

Վոլտերա
23.05.2013, 00:49
Ընկերուհուս հետ եմ խոսում
- Մար, գիտես չէ լիքը սիրուն բառեր կան, որոնց վերջում իմ անունն ա, օրինակ անկրկՆելի, անփոխարիՆելի, անհասաՆելի:P
- Նաև անտաՆելի :B

My World My Space
23.05.2013, 18:28
Կամրադ, կամրադ մոտ արի,
Քեզ տամ վրանի բանալին,
Թե վրանս դու բացես,
Հաղարծին կտանեմ քեզ…

:))

Sent from my HTC One X using Tapatalk 2

keyboard
23.05.2013, 19:06
Ում օրագիրը բացեցի առաջին գրառումը մոտավորապես էսպիսին էր.

"Ես երբեք օրագիր պահելու կարիք չեմ ունեցել, չեմ պահել, պետք չի եկել"

Հիմա էս գրածը որպես անցյալ ժամանակ դիտարկե՞նք, թե հիմա էլ չունեք անհրաժեշտութուն, պռոստո մոդայից հետ չմնանք...



Ինձ համար իմ պառավ յարս թանկ է թանկ....:love:love

Վահե-91
23.05.2013, 19:47
:cry2 ինչ որ մեկը «դուրս շատ ա գալիս», բայց գիտեմ որ հաստատ իմը չի լինելու...

I don't care if it hurts
I want to have control
I want a perfect body
I want a perfect soul
I want you to notice
When I'm not around
You're so fuckin' special
I wish I was special :this


https://www.youtube.com/watch?v=XFkzRNyygfk

Ruby Rue
23.05.2013, 21:59
Գրադարանում պարապում էի: Դե բնականաբար ես ու՞ր, նորմալ ու հանգիստ նստելը ու՞ր: Աթոռների վրա ընկնելու աստիճան ճոճվում եմ. էնքան որ արդեն ընթերցասրահիս աթոռն էլ ճոճանակ է դարձել: Մի խոսքով շատ անհանգիստ եմ նստում՝ եթե չընկնեմ էլ, րոպեն մեկ շուռումուռ եմ գալիս:

Երբ կոնֆետներս վերջացան, ես արագ-արագ հավաքեցի գրքերս, լցրի ուսապարկս ու արդեն ընթերցասրահի դռնից դուրս էի սուրում, երբ ապակու մեջ տեսա արտացոլանքս:
Բոբիկ էի...
Կեդերս սեղանի տակ էի մոռացել::D

impression
23.05.2013, 23:02
նստած եմ սրճարանում, մի լավ մարդու եմ սպասում, ու որ չձանձրանամ, հեռախոսով գիրք եմ փորձում կարդալ: խաղաղ վիճակ, ոչ մի խանգարող բան չկա, լռություն, որովհետև բոլորը դրսում են նստած, մի երկու հոգի են, որ մտել են ներս: մեկ էլ հանկարծ աղմուկով ներս են ընկնում մի քանի երեխաներ ու իրար հրմշտելով վազում նստում պատուհանի մոտի սեղանի շուրջը: կարդալը դադարում եմ, սկսում նայել նրանց: երկու աղջիկ են, երկու տղա: կլինեն մոտ տասը-տասներկու տարեկան: չեն հասցնում տեղավորվել, երբ նրանց է մոտենում սրճարանի ահուսարսափ տիկինը, ով հոգով-սրտով-մենտալիտետով կաֆեի մենեջեր է ու խիստ ասում՝ «դուք ու՞մ հետ եք, էրեխեք»: աղջիկներից մեկը, ով օրվա գլխավոր հերսուհին էր, մի քիչ ուշ իմացա՝ ինչու, ճտպտաց. «մենք չորսով ենք, հետներս մեծ չկա, բայց մենք մի անգամ էլ ենք եկել էստեղ, ուղղակի դուք մեզ չեք հիշում երևի: էն անգամ պատվիրել էինք մի հատ (եսիմինչ), իսկ հիմա ուզում ենք մի հատ ֆրի, չորս ափսե ու մի հատ էլ կոլա»,- ու արագ գրպանից հանում է հազար դրամանոց ու խցկում մենեջերի ձեռքը: ժպիտս հասնում է ականջներիս: մենեջերը նայում է երեխային, նայում է ձեռքի հազար դրամանոցին, մեջը մարդ-մենեջեր պայքար է ընթանում մի քանի վայրկյան, ու ի վերջո հաղթում է մենեջերը. «ֆրին ութ հարյուր է, կոլան՝ հինգ հարյուր: հազարի մեջ չեք տեղավորվում»: աղջնակը մռայլվում է, դե գլխավորն ինքն էր, փողն իր մոտ էր, պետք է իրավիճակի տակից դուրս գա: «իսկ ջուր կլինի՞»,-հարցնում է՝ ներքևից վեր նայելով կնոջը: «չէ, ջուրը չորս հարյուր է»: «դե լավ, ֆրի բերեք, բայց կետչուպո՛վ ու չորս ափսե»,-ասում է աղջնակն ու դիմում ընկերներին՝ գնանք լվացվենք: քանի նրանք լվացվում են, մատուցողուհուն խնդրում եմ նրանց կոլա տանել: էրեխեքը հետ են գալիս, տեսնում սեղանին կոլա կա, սկսում են վախեցած աղմկել. «մենք չենք պատվիրել, սա մերը չի, տարեք»: մատուցողուհին հանգստացնում է, թե՝ հյուրասիրություն է, մի անհանգստացեք: երեխեքը ուրախանում են, սկսում կոլան ու ֆրին կիսել, մի բոլ կռվում են, որովհետև միշտ կողքինինը չգիտես ոնց ավելի շատ էր ստացվում, տենց ուտում-խմում են, վեր կենում գնում, լավ մարդն էլ, ում սպասում էի, գալիս է, մենք էլ մեզ համար ենք խոսում-ուրախանում, գնում տներով: :)

Meme
23.05.2013, 23:15
էնքան դժվար արթնացա առավոտյան յոթնա անց կես էր, եթե շուտ ուրեմն էդ ժամնա իմը, գիտեյի ինչ օրա լինելու~
արդեն կեսօր էր, սպառվել էի, ֆրաnսերես արդեն չորս ժամ էր մեր տանն էր....
հաց կերա...
պատշգամբում նստել էի ռեստարտ լինելու~:roll ամպերին էի նայում....

պապան որ չասեց,- գնա քնի~, թեկուզ կես ժամով ես կհանեմ....;)
-Հա?:oy,- չնայած ուշ էր իննա անց էր, բայց քառասուն րոպեն էր իմը, կես ժամի փոխարեն....

հ.գ`
առաջին անգամն էր, որ ինքն էր ասում, ուրեմն զգացել էր, որ իրոք էներգիաս վատնել էի.......

հ.գ.գ` զարյադկա վերցրեցի եկա ակումբ:love

Գալաթեա
23.05.2013, 23:40
Ինչ լավն ա :love

https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/401774_4163808313547_2129386017_n.jpg

StrangeLittleGirl
24.05.2013, 00:53
Ինձ միլիոն էլ տան, ես էս երկիր չեմ տեղափոխվի: Ստեղ ո՛չ ամառն ա ամառվա նման, ո՛չ գարունը գարունի, ո՛չ ձմեռը ձմռան, ստեղ կլոր տարին, եթե բախտդ բերեց, տասներկու աստիճան ա, իսկ եթե չբերեց, ամռանն ավելի ցածր ա: :cry

Ինչքան ձմեռային շոր ունեի, թողել եմ Երևանում, մի կուրտկա ու մի սվիտր եմ հետս բերել: Էն օրը գնացի, որ էլի տաք շորեր առնեմ, ոչ մի բան չկար. սաղ ամառային ոռաբաց շորեր էին: Ասա որ ձեզ մոտ ամառ չի լինում, ինչու՞ եք սենց շորեր ծախում:

Էսօր սրսրթում էի դրսում, շատ էլ որ ձմեռային շորերով էի դուրս էկել: Բայց ախր էսօր մայիսի քսաներեքն ա, մա-յիս, համարյա ամառ: Տեղացիները մեզ հանգստացնում են, ասում են, թե սա երբևէ ամենացուրտ մայիսվերջյան օրն է Նիդեռլանդներում: Ես էլ եմ ինձ հանգստացնում. պատմական իրադարձության եմ ներկա գտնվում: Հետո հիշում եմ, որ երբ Հայաստանում եղանակը մի քիչ էս կողմ-էն կողմ է անում, միանգամից շուխուռներ, թե՝ վերջին հարյուր տարվա մեջ սա առաջին էսպիսի դեպքն ա և այլն: Ուֆ, խաբեք ձեզ այ հոլանդացիներ, ինձ չեք խաբի, մեկ ա գիտեմ, որ ամառ չունեք:

Stranger_Friend
24.05.2013, 01:15
Վերջի զանգ չունեցա, մտածում էի գոնե այս տարի ուրիշի վերջին զանգի հանդեսը կնայեմ, դե հիմա ի՞նչ տարբերություն մասնակցում եմ թե չէ.
Են էլ ի՞նչ վերջին զանգ.

Կարանտին.

Smokie
24.05.2013, 12:10
Այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է:) Լսեցի ռադիոյով իր բանաստեղծությունները. Ամենաշատը սա տպավորվեց


Զրույց անծանոթ երեխայի հետ

Զանգահարեցի մոտ բարեկամիս,
Ուրիշ տեղ ընկա պատահմամբ, սակայն՝
-Պապա, այդ դու՞ ես, Ինչու՞ չես գալիս:
-Լսեցի ինչ-որ երեխայի ձայն:
-Մաման ասում է որ չես սիրում մեզ,
Որ էլ չես գալու, այդ ճի՞շտ է պապա:
Պապա հիվանդ եմ, միթե՞ չգիտես,
Հեռախոսը թող և արի հիմա:
-Կգամ,- ասում եմ ,- բալիկս կգամ,-
(Եվ հույզն է խեղդում ինձ ալիք-ալիք)
Ես այս անգամ շատ հեռվից եմ խոսում.
-Բժիշկ կբերեմ, նվեր, խաղալիք:
-Բայց հեկեկում է նա սրտակեղեք
Ու լացի միջից ասում է այսպես.
-Եթե հեռու ես, ինքնաթիռով արի,
Նվեր չեմ ուզում, ես ուզում եմ քեզ:
-Կգամ,- ասում եմ:
Ու էլ ոչ մի բառ:
Որտե՞ղ ես դու՜ հայր, անծանոթ մանկան,
Ապրում ես, սակայն որբ է երեխադ:

enna
24.05.2013, 12:53
Որ էսպես շարունակվի ես ակկորդեոն նվագել էլ կսովորեմ...

http://youtu.be/BMEW2a3lvGE

Մինա
24.05.2013, 16:21
Գիտեք հեշտ ա՞ ջահել,սիրուն,հարուստ լինելը:Գիտե՞ք ինչ պրոբլեմներ են ունենում:Օֆ-օֆ:Բարևեցի՞::blin
Հա,չմոռանամ ասել,որ միշտ ,մինչև կյանքիս վերջին շունչը ձեզ հետ կլինեմ :Oбращайтесь ... ցանկացած նյութական խնդիրներիս ժամանակ::D

Ruby Rue
24.05.2013, 23:02
Ես ստիպված աբորտ արեցի ապագա պատմվածքիս, քանի որ մաթեմն ու ֆիզիկան դեմ էին մեր ապօրինի հարաբերություններին: :(

Meme
24.05.2013, 23:23
հաճելի էր նորից տեղափոխվել քո վերջին զանգի օրը, հինգ տարի առաջ ու հիշել քեզ դասնկերներիդ հետ....
շաատ սիրուն օր էր....վերապրեցի~ այսօր ամբողջ օրը...

էհհ..մեծանում ենք, մե-ծա- նում

impression
25.05.2013, 00:07
գիրք կարդալ չեմ կարում.... :(
սենց մի գիրք եմ վերցնում, որը քաշել եմ մի էրկու տարի առաջ, ինձ կոտորելով, դողդղալով, որ վերջապես գտա բան, ու ՉԵՄ ԿԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՄ
ոչ մի բան հետաքրքիր չի, ոչ մի բան չի կլանում
միջին տարիքի կրիզիս ա կոչվում երևի, որին հայաստանում սաղ ասում են «կարող ա՞ կլիմաքս ա մոտդ»
չէ, կլիմաքս չի, էդքան մեծ չեմ դեռ, միջին տարիքի կրիզիս ա, որը ոչնչացրեց կարդալու պահանջը
ու շատ խոխմ ա, հիմա շուրջս բոլորը կարդում են, ես՝ ինչ-որ էշություններով եմ զբաղված, բայց կար ժամանակ, երբ բոլորն էին էշություններով զբաղված, իսկ ես կարդում էի.... ստացվում ա նենց, որ եթե դու էշություններով չես զբաղվում մասսային համընթաց, մեկա էշություն ես անում... :(

StrangeLittleGirl
25.05.2013, 01:04
Քանի որ էս տեքստը Ռուբիից ոգեշնչված գրեցի, մտածեցի՝ էստեղ էլ դնեմ (թե չէ սովորաբար բլոգիս գրառումներն ակումբում չեմ դնում :)) )

Դպրոցը երևի իմ կյանքի ամենամղձավանջային հատվածն է եղել, որից ազատվելու միակ միջոցն ավարտելն էր: Երբ օրերն էի հաշվում, թե երբ պիտի Վերջին զանգ-քննություններ անցնեն-գնան, բոլորն ինձ ասում էին, թե տարիներ անց փոշմանելու եմ: Ուղիղ տասը տարի է անցել, բայց ամեն վայրկյան, երբ մտաբերում եմ դպրոցական կյանքս, միանգամից ուրախանում եմ, որ էդ ամենը հետևում է մնացել:


Երթուղայինում կիթառ նվագելիս
Էնպես չէր, որ իմ էդ ժամանակվա կյանքը զիբիլ էր: Չէ՛, մենակ դպրոցի հատվածը: Ես լիքը հետաքրքրություններ ունեի. նկարչության, բասկետբոլի ու կիթառի էի գնում, ռոք էի լսում, ճղած ջինսեր հագնում, բանդանա կապում, սենյակս պոստերներով զարդարում: Լիքը ընկերներ ունեի, որոնցից ոչ մեկը մեր դպրոցից չէր, իսկ շատերն ընդհանրապես մի քանի տարով մեծ էին ինձնից: Ու հենց էս ամենն ինձ տարբեր էր դարձնում: Չէի մերվում դպրոցի ընդհանուր մթնոլորտի հետ՝ ո՛չ դասատուների, ո՛չ էրեխեքի (որոշ բացառություններ չհաշված):

Իմ գլխավոր թշնամիները (օղորմածիկ) դասղեկս, որը նաև մեզ անգլերեն էր տալիս, ու հայերենի դասատուս էին: Ինչքա՜ն են ինձ տնօրենի մոտ քարշ տվել վատ վարքիս համար, ինչքա՜ն են «երկուսներով» սպառնացել, բայց ոչ մի բան անել չէին կարողանում, որովհետև թարսի պես էդ երկու առարկաներից բավական ուժեղ էի: Ու երբ կատաղած ինչ ասես չէի ասում նրանց հասցեին, ուսմասվար-տնօրեն փորձում էին ինձ հանգստացնել՝ ասելով, որ ավարտելուց հետո նրանց կարոտով եմ հիշելու ու շնորհակալ եմ լինելու:

Տասը տարի է անցել, բայց դեռ շնորհակալ չեմ: Ինչի՞ համար: Որ ոչինչ չե՞ն սովորեցրել, որ իրենց դասերին ձանձրանու՞մ էի, որովհետև իրենց տվածից շատ գիտեի: Որ դպրոցական տարիներս դժոխքի վերածող գլխավոր մարդիկ իրե՞նք են եղել:

Հետո հիշում եմ նաև ֆիզկուլտի դասատուին: Մի գողական կնիկ էր, ամբողջ դասարանի սիրելին, բայց ես առանձնապես հետը գլուխ չէի դնում: Հիշում եմ, որովհետև Վերջին զանգի սցենար պետք էր առնել: Ես հայտարարեցի, որ ինքս կգրեմ, որ չարժե անիմաստ ստանդարտ բաների հետևից ընկնել:

Էդպես ես ու մամաս նստեցինք, սկսեցինք Վերջին զանգի սցենար գրել: Մամաս հիշում էր իր սեփական ավարտական հանդեսը, որի սցենարն էլ էր ինքը գրել, վերարտադրում էր, մի քիչ հարմարացնում էինք մեր օրերին, գրում: Հետաքրքիր ու օրիգինալ տեքստ էր ստացվել, բայց չհասցրինք վերջացնել:

Մի օր մեր ֆիզկուլտի դասատուն հայտնվեց մեր դասարանում իբր օգնելու, որ Վերջին զանգ անենք: Ինձնից գոհ սցենարը տվեցի նրան: Կարդաց: Սկզբում ջղայնացավ, որ ոչ մի տեղ հաղորդավարներ չկան, որովհետև ըստ սցենարի ավարտող աշակերտը դպրոցի հետ երկխոսության մեջ էր մտնում, ու միասին զանազան բաներ էին հիշում: Հետո երբ հասավ կիսախոսակցական զրույցին, լրիվ ափերից դուրս եկավ, թե՝ սա բանի պետք չի: Իսկ եթե ֆիզկուլտի դասատուն ասում էր, ուրեմն էրեխեքի համար օրենք էր: Մեկ էլ էն եմ հիշում, որ լացելով դասարանից դուրս եկա:

Սցենարը վերջը գրվեց ուրիշ դպրոցների նախկին տարիների պատվիրված սցենարներից պատառիկներ հավաքելով, իրար կպցնելով: Մի խոսքով, նույն շաբլոն կառուցվածքը, նույն անկապ կատակները, ինչ բոլոր դպրոցներում կարելի է տեսնել: Սկզբում չէի ուզում մասնակցել, բայց կամաց-կամաց ինքս ինձ համոզեցի, որ գոնե բեմ բարձրանամ (քեֆին էդպես էլ չգնացի): Ըստ շաբլոն սցենարի, բոլոր դասատուների համար առանձին-առանձին անկապ տեքստեր էին կարդում ու ծաղիկ տալիս: Էդ անկապ տեքստերի գործն իր վրա վերցրեց մեր դասարանի մեծն բանաստեղծ Սյուզին: Ասացի, որ իմը ես կգրեմ:

Լինելով դասարանի գերազանցիկներից՝ ամեն դեպքում կարող էի ինքս ընտրել, թե որ դասատուի տեքստն ասեմ: Չգիտեմ ինչու, Հովհաննիսյանին՝ աստղագիտության դասատուին ընտրեցի, որը մեզ ցածր դասարաններում ֆիզիկա էլ էր տվել, ու էն ժամանակ հեչ չէի սիրում նրան, ուզում էի, որ մեր նախկին դասատուն՝ Սվազյանը վերադառնա: Չէ՛, ավելի շուտ գիտեմ… ինձ մի արարքով շատ ուժեղ հիացրել էր Հովհաննիսյանը: Մի օր երևի էդ պատմությունն առանձին կպատմեմ: Մի քանի այլ պատճառ էլ կար, որ հրաժարվեցի իմ ամենասիրելի դասատուների տեքստն ասելուց, բայց հիմա լավ չեմ հիշում:

Փորձի ժամանակ, երբ Հովհաննիսյանի մասն ասացի, էրեխեքից մի քանիսն ինձ մոտեցան, խնդրեցին, որ իրենց համար էլ տեքստ գրեմ. Սյուզիի գրած անկապ չափածո բաները դուրները չէին եկել: Նրանց թվում իմ սիրելի դասատուներն էին: Թաքուն ուրախացա, որովհետև ստացվեց այնպես, որ թեև ծաղիկներ տանողը ես չէի, բայց հենց իմ խոսքը հնչեց նրանց համար: Ու երևի էդպես էլ երբեք չիմացան դրա մասին:

Չեմ հիշում՝ դասղեկինն ով էր ասել, չի էլ հետաքրքրում, բայց հաստատ մի գլուխ կեղծ խոսք էր: Ոչ մեկս չէինք սիրում նրան: Ուղղակի ես մյուսներից շատ չէի սիրում: Հայերենի դասատուինն էլ Արմինեին էր բաժին ընկել Սյուզիի տափակ չափածոյով: Արմինեն էլ մեր դասարանի մեղմ ասած ամենալավ սովորողներից չէր, ու մեր հայերենի դասատուն ահագին վիրավորվել էր, որ իր տեքստն այդքան կարճ էր ու որ ես կամ Գայանեն (մեր մյուս գերազանցիկը) չէինք ասել:

Վերջին զանգից հետո քննությունները սկսվեցին: Քրտնելով, մեջտեղից ճղվելով, իսկ մինչ այդ նաև դպրոցի տնօրինության ու լիքը դասատուների դեմ կռիվ տալով կարողացա առանց կաշառքի-բանի մեդալով ավարտել: Հետո պիտի տնօրենը գլուխ գովեր, թե էդ տարի դպրոցում մեդալակիր է եղել: Մոռացել էր, թե ոնց էր մերոնց կանչում, համոզում, որ հրաժարվենք, մամայիս ստից ասում էր, թե պատմությունից վատ եմ, մաթեմն էլ ոչ թե «չորսի» ու «հինգի», այլ «երեքի» ու «չորսի» խնդիր է եղել : Էդ պատմությունների մեջ մեկ էլ նույն ֆիզկուլտի դասատուին եմ հիշում, որ ասում էր՝ հրաժարվի, թե չէ հանձնաժողով կգա դպրոց, դասարանցիներդ չեն կարողանա ավարտել: Լավ էր, չէ՞: Տասը տարի շարունակ էդ նույն դասարանցիները մի կերպ քարշ են եկել առանց մատը մատին խփելու, իսկ ես սովորել եմ, հետո էլ հանուն նրանց պիտի հրաժարվեի:

Ու հիմա ավարտելուց տասը տարի անց նստած մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ պրծել եմ էդ դպրոցից: Մենակ թե կարոտում եմ Խոջոյանին, Յոլչյանին ու Սվազյանին: Կարծեմ նրանցից ոչ մեկն էլ մեր դպրոցում չի աշխատում. մեր ավարտելուց կարճ ժամանակ հետո երեքն էլ գնացին: Էրնե՜կ էս կողմերով անցնեին, իմանային, թե ինչքան շատ եմ սիրում նրանց ու թե ինչքան շնորհակալ եմ լինելու մինչև կյանքիս վերջ:

Meme
25.05.2013, 12:54
ցերեկով, նու գդե տը երկուսի - երեքի կողմերը, բայց այսօր շուտ սկսվեց ,պատշգամբում մամայի հետ սուրճ խմելուց ավելի լավ բան չկա~...:aha
սիրում եմ ցերկվա էս սուրճի արարողակարգը~ ընտանիքով :angel

Ruby Rue
25.05.2013, 14:21
Քննություն: Դասախոսը գլուխը թեքում է, ու ես թաքու՜ն պայուսակս եմ բացում: Միայն թե չճռճռա, միայն թե չլսեն, չտեսնեն: Բայց թարսի պես կոնֆետս մի շշուկ ու շրշյուն է կապում, որ ամբողջ լսարանը դեպի ինձ է շրջվում:
Դե պատկերացրեք ես էլ պատին մոտեցած, կիսակռացած, շոկոլադներն արագ բերանս եմ խցկում:
Բոլորը նենց հայացքով նայեցին, որ կոկորդիս կանգնեց: :))

Two-Face
25.05.2013, 16:30
Բայց ինչ հեգնանք ա, որ երեկ Ազատության հրապարակում «Երևան գնալու եմ, հիմնական Երևանում մնալու եմ» երգն էին դրել...

Այբ
25.05.2013, 17:38
Ինչ լավ է, որ այս երկիր կոչվող մոլորակում, չեմ վախենում ասել այդ բառը, կան ՀԻԱՍՔԱՆՉ մարդիկ, որոնք ստիպում են քեզ ժպտալ, ի վերջո, ստիպում են, որ հավատաս ու վստահես մարդկություն կոչվող մարդկանց բազմությանը:

LisBeth
25.05.2013, 23:42
60 անց մի հատ տատիկ էր եկել, էնքան հարցեր տվեց, հետո սկսեց նույն բաները էլի հարցնել, էլի, էլի... Արդեն իներցիայով հա, չէ եմ անում: Ասում ա կարո՞ղ ա վռազ ես, դուրըս վաբշե չես գալիս: Ասում եմ դուք էդ հարցում մենակ չեք, համ էլ ձեր զգացմունքները փոխադարձ ա: Տատիկս էլ բռնում ա ինձ երեք տառով պասլատ ա անում ու երկու ոտով մտնում ա աչքս: Մտքիս մեջ ասում եմ, տատիկ ջան քանի հարգանքս քո հանդեպ գտնվում ա պիկում, դու ավելի լավ ա մանրից սկսես գնալ: Երևի դեմքիցս զգացվեց ինչ եմ մտածում: Տատիկ արագ արագ դեպի դուռն ա քայլում, քթի տակ ինչ որ բան փնթփնթալով, երևի շարունակում էր աչքս մտնել...

Մինա
26.05.2013, 14:33
Կակտուսահմայվել եմ :love

Անջրպետ
26.05.2013, 19:08
Ռուսաստան տեղափոխվելուց ի վեր, արդեն 6 տարի է նույն տան մեջ եմ ապրեմ: Ուրախ չէի տեղափոխվելու համար, այս տունն այդպես էլ հարազատ չդարձավ:
Մի քանի օր առաջ տունը վաճառեցինք ու պատրաստվում ենք, որ պիտի տեղափոխվենք: Քիչ առաջ աշխատանքից տուն: Տանը մարդ չկա, իսկ տունը...կիսադատարկ է. արդեն իրերն են տեղափոխում: Շրջեցի կիսադատարկ սենյակներով: Նայում եմ ծանոթ պատերին, դեռ մի քանի ժամ առաջ այստեղ գտնվող իրերի՝ հատակին թողաց հետքերին ու հասկանում եմ, որ այնուամենայնիվ այս տունը հասցրել է ինձ համար հարազատ դառնալ. ինքս էլ չեմ նկատել թե ինչպես... Տխուր է...

Здесь я дома но всего лишь гость,
Очень жаль,
Что туман не сохранит мои следы... (http://www.youtube.com/watch?v=QGPKfL2JhGM)

Գալաթեա
26.05.2013, 22:40
Էրնեկ ունիվերսալ, խելացի մարդկանց կողմից մշակած ուղեցույց լիներ, լիքը խոհեմ ու իմաստուն օրինակներով, որ կարդայի ու հասկանայի՝ կոնկրետ որտեղ, որ պահին եմ սխալն արել:
Ասենք՝ "Գտիր քո սխալը" վերնագրով:

ԱնԱիդա
26.05.2013, 23:16
բա չիմանամ սխալը որտեղ էր? ինչ արեցիր/ք/? ավելի լավ չէր գրեիր/ք/ մունաթ գայիր/ք/, սխալս ճակատիս տայի/ր/ք, քան սենց սուս մնայիր/ք/,,,
հաա, ենթադրությունների պակաս չկա մոտս,,, ուֆ, ճնշված եմ,, արդեն երկրորդ օրն ա... ինչ անեմ?

impression
27.05.2013, 00:00
մի հատ օնլայն խաղ եմ խաղում, քաղաք եմ սարքում իմ համար, ու յուզերնեյմս դրել եմ դեբիլիկ: թե ինչու՝ գուշակեք ինքներդ :P ուրեմն էդ քաղաքում որ մի լուրջ առաջընթաց եմ ապահովում, սենց ինձ գովերգող պաստառներ են սարքում քաղաքացիներս, վրեն գրված՝ եվ այս ամենը մեր լավագույն քաղաքապետի՝ դեբիլիկի շնորհիվ!!!!!! ու ես սենց համեստի մեջ՝ դե լաաաաաաաաաաա՜վ :)))))))))))))))))

Ռուֆուս
27.05.2013, 00:55
Բյուրի վերջինզանգյան գրառումից ոգևորված ես էլ գրեմ:

Դպրոցն ինձ համար մղձավանջ չէր, բայց ես էլ եմ հիմա ուրախ, որ էդ տարիները անցան գնացին: Վերջին զանգ չունեցա, որովհետև վերջին դասարանը Ամերիկայում էի սովորում: Պետք ա Հայաստան վերադառնայի հունիսի 10-ին, իսկ վերջին զանգը մայիսի վերջին էր (ինչի համար հեչ դարդ չարեցի): Բայց շատ դարդ արեցի graduation-ի համար, որը հունիսի 20-ին էր ու ստանդարտ ամերիկյան graduation էր լինելու՝ գլխարկներով ու թիկնոցներով, աշակերտներից մեկը վերջում speech էր ասելու ու բոլորը գլխարկները օդ էին նետելու: Բայց դե ինչևէ, ինձ վիճակված չէր դպրոցը նորմալ ավարտել:

Ինստիտուտն ավարտելուց հետո քեֆ չարեցինք, հիմա նույնիսկ չեմ հիշում, թե ինչու: Մեր խմբում երրորդ համաշխարհային պատերազմն էր ընթանում, երևի էնքան էինք իրարից զզված, որ ուրախացել էինք, որ էլ իրար երես չէինք տեսնելու: Զոլյանը մեզ կանչեց դահլիճ, մի հինգ րոպե անկապ խոսեց, վերջում դիպլոմի կազմերը տվեցին ձեռքերս, թե միջուկների համար սեպտեմբերին կգաք, կստանաք:

Երկու օր առաջ դասերս վերջացրեցի, մնացել ա մի պրոյեկտ, որը մինչև հաջորդ շաբաթվա վերջ պետք ա հանձնեմ ու պրծ: Վերջ իմ անքուն գիշերներին, օր ու գիշեր դաս անելուն, տոննաներով գրքերին ու հոդվածներին, որոնք չգիտեմ ոնց բայց կարողացել եմ կարդալ, ծերը չերևացող հետաքրքիր ու ձանձրալի պրոյեկտներին, teammate-ներիս հետ արյունարբու կռիվներին ու constructive discussion-ներին, excel sheet-երին ու powerpoint slide-երին, ու լիտրերով էսպրեսսոներին ու կապուչինոներին, որոնք պետք ա ամեն օր խմեի, որ արթուն մնայի: Մի տեսակ տխուր եմ, որովհետև չնայած անմարդկային գերծանրաբեռնվածությանը ու խրոնիկ անքնությանը, շատ հավես ու ուրախ տարի էր... Հիմա կուրսեցիներիցս շատերը հետ են վերադառնում իրենց երկրներ ու հավանաբար որոշ մարդկանց էլ կյանքում երբեք չեմ տեսնի: Պաշտոնապես ավարտելու եմ 2014-ի հոկտեմբերին, ու դեռ պարզ չէ, թե մի տարի անց ես որտեղ կլինեմ ու ինչ կանեմ ու արդյո՞ք մի կտոր թուղթ ստանալու համար չգիտեմ որտեղից կգամ կհասնեմ Իտալիա: Արդեն սկսել եմ կարոտել :(

impression
27.05.2013, 01:19
իմ կյանքում էղել են մի քանի հոգի, ում ես իսկապես շատ եմ սիրել: չէ, սխալ սկսեցի, ես շատերին եմ սիրել ու սիրում, բայց էդ մի քանի հոգին տարբերվում են նրանով, որ իրենց էլ չեմ սիրում, բայց ժամանակին շատ-շատ եմ սիրել, էն խելառ սիրելու տեսակով, էն որ էդ մարդիկ ամենալավն էին ու ամենահզորը, էն որ իրենք երբեք վատ բան չէին անում, որովհետև եթե մի բան էն չէր, ուրեմն պատահաբար էր ստացվել, իրենց համար արդարացումներ գտնում էի ավելի հեշտ, քան իմ: իրենք չունեին թերություններ, որովհետև ես տենց էի ուզում: ինչն էլ պակաս-պռատ էր, մտքում արագ հարմարացնում էի իմ ուզած պատկերին ու խնդրեմ՝ կա սիրելու եզակի մի օբյեկտ, դիր գլխիդ ու ֆռֆռա, մեռնեմ խելքիդ: տենց էլ անում էի: էնքան ժամանակ էի տենց անում, մինչև մեկնումեկը նենց մի գռեհիկ իրականություն էր կարողանում ճպցնել իմ կարճատես աչքերին, որ միանգամից ուշքի էի գալիս: ու տեղ կատարվում էր էն, ինչն ինձ ավելի ա հետաքրքրում, քան տիեզերական սև անցքերը: ուր էր հենց էդ պահին չքանում իմ մեծ սերն էդ մարդկանց հանդեպ: ուր էր գնում էդ ամբողջ դրական ու բարի էմոցիաների հավաքածուն, որ տարիներ շարունակ փայփայելով հավաքել էի: չգիտեմ դրա պատասխանը, բայց գիտեմ, որ հենց էն պահին, երբ ես չեմ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ արդարացնել իմ սիրած մարդուն, ինքն ինձ համար դառնում ա զրո, զրո էլ չէ, չգիտեմ ինչ ա դառնում: մոռանում եմ իր գոյության մասին շատ արագ, էլ կարիքը չեմ ունենում, կապվածությունս, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը հիմնականում ինքս էի լինում, ցնդում ա միանգամից:
ու տեսնես քանի հոգի ա իմ հանդեպ նույնը զգացել:
հա ու մեկ էլ՝ էս ակումբից որևէ մեկի հետ կապ չուներ, ակումբում տենց մարդ չկա, ում էդ ձևով սիրում էի ու հիմա չեմ սիրում:

enna
27.05.2013, 13:29
Նստած ամեն տարի հետևում եմ,թե ամեն հունսիսի վերջը իր հետ ոնցա տանում Գորիսի երիտասարդ մասսային:Մարդիկ գնալով նմանվում են սելավներից ծամածռված ճանապարհներին,իսկ լեռները ավելի են երիտասարդանում՝փոխարինելով երիտասարդներին:Եթե մի քանի տարի առաջ ես չէի նկատում լեռները,որովհետև դրանք չափից դուրս մռայլ էին,հիմա ամեն քայլափոխի մտնում են աչքս՝իրենց վառ կանաչ գույնով,դրան հակառակ փողոցներում 10-17 տարեկան կնճռոտված դեմքեր եմ տեսնում,որ հենց էն հավես եղանակը գալիսա փախնում են տուն,կամ ասենք 60-70 տարեկաների քիթ-մռութն եմ տեսնում,որ վերևից ներքև չափչփելով կողքինին ազգ ու ծուպիդ մասինա սկսում պատմել:
Գորիսը էնքանա ծերացել,որ ժպտալը համարվումա տարօրինակ լինելու չափանիշ,լեռներով հիանալը նշանակումա,որ դու խփնված տուրիստ ես ու խանութ մտնելիս,1000 դրամանոցի փոխարեն 10000 դրամ պիտի տաս,եթե 6-ից հետո տնից մենակ դուրս ես գալիս տնեցիքը սկսում են մտածել,որ ընկեր ունես:Այ դրա համար Գորիսը կոչվումա ,ոչ թե քաղաք այլ,գյուղ,ոչ թե զարգացած,այլ հետամնաց...

melancholia
27.05.2013, 19:23
մի քանի օր առաջ ուղղակի կատաղած էի, ինչպես միշտ, այն մարդկանց վրա, ովքեր սիրում են վատություն անել, կամ կոտրել բարձրացողին, քծնողներին ու ստորներին զզվանքով էի նայում ու էլի կրկնում, որ էս երկիրը սրանցով երկիր չի դառնա: ՈՒ էլի ինչպես միշտ հենց այդ նույն մարդկանց ինադու փորձում եմ ավելի ու ավելի լավը դառնալ, ավելի լավ մարդ, լավ մասնագետ, լավ մտածող ու իդիալին ձգտող: Արդյունքում....... այսօր քմծիծաղով ասում եմ շնորհակալություն, որ դուք այդքան վատն եք, այդքան ստոր ու այդքան դատարկ....որ այդքան չնեղեիք, այսօր ես էսքան լավը չէի դառնաաաաաա, ..... միայն մի բան է կարևորը` դեռ կան ճիշտ մարդիկ, ովքեր գնահատում են արժեքավորը ու կուլ չեն գնում սուտի քծնանքին:

Մարկիզ
27.05.2013, 21:08
Որ քո շատ բան չհասկացող ուղեղով փորձում ես սթափ անալիզ անել ստեղծված իրավիճակը, եզրակացնում ես, որ նոր ներքաղաքական անդրկուլիսային կեղտոտ ու դաժան պայքար է հասունանում: Առանց ընթերցելու տարաբնույթ հոդվածներ, թերթեր ու վերլուծականներ ու առանց դրանց ազդեցության տակ հայտնվելու՝ հասկանալի է դառնում, որ դա անխուսափելի է: Ու ամենացավալին այն է, որ դա մեծ հավանականությամբ լինելու է ներպալատական, անկանխատեսելի հետևանքներ ունեցող ու ամենայն հավնականությամբ շարքային քաղաքացուն առանձնապես ոչինչ չտվող փոփոխությունների շղթա: Իրավիճակն ուղղակի շատ լարված է: Երևույթներ կան, որոնց թաքնված հիմքն ու պատճառները վերհանելու համար շատ խելք ուղղակի պետք չէ:

Հայաստանը Բելոռուս, Ուզբեկստան կամ Ղազախստան չէ: Այստեղ իշխող վարչախումբն իրականում բոլոր ֆինանսական լծակներին չի տիրապետում: Չի էլ կարող տիրապետել: Բյուջեն թալանելն ու հարկեր չվճարելը ֆինանսական լծակներին տիրապետել չէ: Մեր երկիրը անցյալ տասնամյակում ֆինանսական մեծ օգնություններ էր ստանում, որը բոլորին բավարարում էր քիչ թե շատ: Հիմա դա չկա: Հիմա ծախելու, վաճառելու բան էլ չի մնացել: Հայաստանը փոքր է, աղքատ, իսկ ինչպես ասել էր ներկայիս իշխող կուսակցության գաղափարական կնքահայրը՝ հայի տականքն ամենատականքն է աշխարհում: Իշխող, թալանող ամենատականքների անհագ ագահությունը և ընչաքաղցությունը, գումարվելով ամենակարևորին՝ նախկինում իրականացրած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվելու վախից առաջացած կույր, վայրի ինքնապաշտպանությանը, միմյանց ոչնչացնելու պատճառ են դառնալու:

Բարդ է հայի վիճակը: :(

Կներեք, որ մի քիչ օրագրային չէր: Այլ տեղ չուզեցի գրել:

unknown
27.05.2013, 21:21
Մի տեղ կարդացել եմ որ եթե ինչ որ բան շատ ցանկանում ես ապա ամբողջ աշխարհը նպաստումա դրա իրականացմանը...ուզում եմ միակ երազանքս իրականանա աշխարհ օգնիր ինձ...

Meme
27.05.2013, 22:04
այսօր գրեչկա (սրա հայերենը չեմ հիշում էս պահին , խփել չկա , ) էի մարքում, ու մտքերով ընկա~

- Ասում եմ մարդիկ մեծ խմբերի մեջ էլ տարբերվում են իրենց մռայլ, անգույն , դժգույն ու մուննաթ դեմքերով, որոնցից, պետք է միշտ հեռու մնան բարի ու լավ մարդիկ, ես կասեյի իրենք վամպիռ են ու ես շատ անգամ զգացել եմ դա, երբ փորձում ես ուրախությամբ ողողել կողքինիդ, ուրախացնել, բայց վերջում զգում ես, թե որտեղից որտեղ դու տխրեցիր, իսկ նա հանգիստ վայելում է իր տխրությունը նորից , նորից ու նորից....


ես անզոր եմ ձեր դեմ երբեմն...:(տհաճ բացասական....



հ.գ հնդկաձավար.....
.... Շին մերսինե~ր

StrangeLittleGirl
27.05.2013, 23:58
Ինչ ակումբը կա, հա սերնդափոխությունից ենք խոսում: Հենց ինչ-որ խումբ նոր մարդիկ էին հայտնվում, հա ասում էինք՝ ըհը, սերնդափոխություն: Բայց էդ ամեն ինչը սուտ էր, որովհետև ով էլ գար, հիմնականում բոլորս նույն տարիքի էինք (պլյուս-մինուս հինգ տարի): Այ, իսկական սերնդափոխությունը հիմա ա, երբ ակումբում լիքը թինեյջեր կա, երբ իրանց գրառումները կարդալիս հասկանում ես, որ քո դարն անցել ա: Բայց էնքա՜ն հավես ա իրանց ներկայությունը:

Stranger_Friend
28.05.2013, 00:54
Եկեղեցի մենակ մտնել եմ սիրում, բայց որևէ մեկի հետ էլ տհաճ չի լինում, եթե ներսում չեն խոսում, հարցեր չեն տալիս ու առավել ևս կատակներ չեն անում: Եթե նշածներս եղան, մյուս անգամ տվյալ Անձնավորության հետ կխուսափեմ եկեղեցի մտնել:

Հիմա տվյալ Անձնավորությանս հետ առաջին անգամ էի եկեղեցի գնում: Անձամբ ինձ համար եկեղեցին շատ լուրջ տեղ է, բայց դեռ ներս չէինք մտել, երբ Անձնավորությունս մոմից պատմություն սարքեց: Դիմացա՝ մոմերը սուսուփուս վերցրի: Վառելուց Անձնավորությունս որոշում է ինձ բարձրաձայն մաղթանք անել, ասելով՝ <<Է՜հ, հոգիդ խաղաղվի, առողջանաս..>> (բայց մի րոպե՝ ախր ես չեմ մահացել, որ առաստաղին նայելով <<Է՜հ>> են անում, ախր ես լուրջ հիվանդություն չունեմ, ինչի՞ց առողջանամ: Բան չեմ հասկանում՝ մարդուն սովորաբար մաղթում են երկար կյանք, առողջություն, ոչ թե առաստաղին նայելով հոգու խաղաղություն ու առողջացում, երբ որևէ հիվանդություն չունի, հետո՞ ինչ որ ես Անձնավորությանս սիրելի մարդկանցից չեմ, այդպիսի բան են անո՞ւմ:8): Շոկի մեջ էի, բայց էլի ձայն չհանեցի: Առաջացանք, նստեցինք, ոչ մի կերպ չեմ կարողանում միտքս կենտրոնացնեմ, թեկուզ աղոթել չեմ կարում, որովհետև Անձնավորությունս անիմաստ թեմաներով սկսել է հարցաքննել, ընթացքում էլ հուշում է՝ <<մտքումդ աղոթի>>, ո՞նց աղոթեմ հարցերի պատասխանելով: Հետո, որ սկսեց անեկդոտներ պատմելը, արդեն չդիմացա, ասեցի ես դուրս եմ գալիս, դրսում կսպասեմ, ասեց՝ <<վայ հազիվ, ես էլ քեզ էի սպասում:'>>: Նույնիսկ եկեղեցու բակում նստած ժամանակս հարամ եղավ...

Ինքս ինձ խոստացել եմ, որ տվյալ Անձնավորությանս հետ էլ եկեղեցի չեմ մտնելու, բայց մեկ է ինձ տանջում է այն հարցը, թե ի՞նչ էր նշանակում` <<Է՜հ, հոգիդ խաղաղվի, առողջանաս>>: Չէի զարմանա, եթե դա ինձնից թաքուն լիներ՝ հիմա Անձնավորությանս համար սիրելի բարեկամ չեմ, ինձ մաղթում է շուտ մեռնեմ կամ հիվանդանամ, բայց հենց իմ առա՞ջ, ինչի՞ համար ախր....:8

Ruby Rue
28.05.2013, 01:47
- Կլինի՞ մետրոյով չգնանք:
- Ինչի՞:
- Երազումս մեր համալսարանը մետրոյում էր, տներն էլ էին մետրոյում: Ով քննությունը լավ չէր հանձնում, նետում էին գնացքի տակ:
Մաթեմ չեմ պարապել, վախենում եմ...
- Դեռ 2012 թվականն է, իսկ դու արդեն «Մետրո 2033»-ում ես...
- Հա էլի, կռիսները կան, մարդկանց չափի մե՜ծ ու երկու ոտանի կռիսներ, իսկ ուտելու բան չկա... Էդ գիրքն էլ չավարտեցի:
- Դու հազիվ մետրոներ ու գետնանցումներ տեսնես: Իսկ իմ երազում մենք երկնքում էինք ապրում, դե ջիջի՜լ:
- Ո՜նց կուզենայի գոնե մի տարով խոպան գնալ: Մարդկանցից հեռու, անկշռության մեջ, աստղերի հետ... Չնայած ինչի՞ մի տարով. մի այլմոլորակայինի էլ կկպցնեմ, քաղաքացիություն կստանամ, կապրեմ հեռու՜-հեռու՜ էս անտանելի Երկրից:


- Արա, Վլո, լսու՞մ ես, հըմի աղջկերքն էլ են ուզում խոպան գնան, տղա կպցնեն: մենք էլ ռսներին ենք ասում, ու՞ր մնաց հայ աղջկա նամուսը:
Գետնանցումի հեռախոսավաճառը աստղերի ու այմոլորակայինների մասին երևի չէր լսել. ապուշ կտրած նայում էր մեզ ու երևի մտքի մեջ հայհոյում փչացած սերնդին::)

impression
28.05.2013, 02:11
ու՞ր ես...
ես իմ գոյություն ունեցող մատներով ստեղնաշարով ասեղնագործում եմ գոյություն ունեցող բառեր իմ գոյություն ունեցող զգացմունքների մասին
մենակ թե, երբ քո անվան կողքի կլորակը կանաչ չի, իմ գրածը կորում ա գոյություն չունեցող տարածքում ու սկսում եմ ըմբռնել անսահմանությունը, ու վախենում եմ անսահմանությունից, որտև անսահմանության մեջ քեզ կորցնելը վայրկյանի հարց ա

ու՞ր ես...

CactuSoul
28.05.2013, 03:17
Որ հիշում եմ՝ մարդամեկի ծնունդին մի անգամ Կոելիոյի գրքերից եմ նվիրել, ինձ բացում ա :))
Ու ինձ թվում ա էդ փաստը կբացի ցանկացած մարդու, ով, թեկուզ հեռվից, էդ մարդամեկին ճանաչում ա :D
Հա ի՞նչ, պուճուր էի, ակումբն էլ դեռ չէր հայտնվել կյանքումս, որ կարգին գրողների մասին տեղյակ լինեի :beee
Չեմ ասի՝ ում մասին ա, որ վրես քիչ ղժժաք, բայց չդիմացա արտահայտվելու գայթակղությանը :))


Հ.Գ.
Խնդրում եմ չմոռանալ, որ օրագրերում մեկնաբանություններն արգելվում են :pardon

Arpine
28.05.2013, 03:28
. . . .

Անվերնագիր
28.05.2013, 13:33
Նոթբուքից երգ լսելը նույն ա, ոնց որ ասենք թեյը սառը խմես կամ պաղպաղակը տաք-տաք ուտես

Ruby Rue
28.05.2013, 14:18
- Չես ամաչու՞մ, էս ո՞նց ես հետս վարվում, պապուդ թայ մարդ եմ, - ջղայնացավ ինձ վրա 63-ամյա Դեմիդովիչը՝ մաթեմի խնդրագիրքս, երբ էսօր հազարերորդ անգամ նրան գետին զարկեցի՝ չստացվող խնդիրների պատճառով:

melancholia
28.05.2013, 15:59
Որոշել եմ սովորածս 10 տարին դնել բարձի տակ ու նոր մասնագիտություն սովորել: Էս երկրում մենակ բիզնեսի ուղին պիտի բռնես, ու քեզ լավ զգաս: Նորմալ մասնագիտություններ Հայաստանցիներին պետք չեն, ասենք բժշկի

enna
28.05.2013, 16:04
Որ հեռվից նայում ես ցեխաջրերին զզվելի են թվում,բայց որ մի քիչ մոտենում ես, սև ցեխաջրի մեջ երկինքն ես տեսնում, իսկույն սկսում ես սիրել որդերով,ավազով լցված էտ փոքրիկ աշխարհը:love:
Ճիշտա ջրափոսերը սև են ու կեղտոտ,բայց դա չի խանգարում,որ երկինքը կրկնապատկվի դրանց մեջ:
Հ.Գ.քիչա մնում մտնեմ մեջը:D

enna
28.05.2013, 18:18
Փոշոտված,կեղտոտված ես գալիս եմ գետնի տակից:
Փոքր ժամանակ,որ տարված էի «Կախարդական գրքի» որոնումներով հաճախ էի գնում առեղծվավածային «գարաժ» ու «պադվալ»:Գնալուցս մաքուր էի,որ գալիս էի շորերս ճղճղված էր , փոշոտ , դեմքս էլ սևացած,որովհետև փոշին ընդեղ անասելի շատ է:Հետս լիքը գրքեր էի բերում տուն,որոնք արդյունքում մեկա նորից հետ էին գնում իրենց տեղը:Այսօր նորից ստիպված գնացի՝Րաֆֆու «Սամվելին» որոնելու:Սկզբում գնացի «պադվալ»,բայց ընդեղ ֆիզիկայի գրքերից բացի ոչինչ չտեսա:Որոշեցի գնալ «գարաժ», բայց հենց մտա պապուս պապի սանտիմետրանոց փոշով գալուբոյ զապը ճամփաս կտրեց:Մի կերպ անցա զապի մոտով ու հասա գրքերի մոտ,բայց էտքան էլ հեշտ չէր ,որովհետև գրքերը ծածկված էին «քյարխանով», մինչև քաշեցի աչքերս էլ փոշոտվեցին:Պատահական գրքեր էի հանում տակերից,մեկը «Էլեկտրականություն»,«Դինամիկա» ,«Задачник по физике»,«Հանրահաշիվ»...,ուշադրությունս հատկապես գրավեց 10 սանտիմետր հաստություն ու 60-70 սմ երկարությամբ մի գիրք,բա մտքումա ասեմ.
«Կարողա էս էն «Կախարդական գիրքնա»», մեկ էլ տեսնեմ վրան գրած է «Բարեկամություն», հիասթափվեցի, բայց շարունակեցի ման գալ Րաֆֆուն:Մի բարձր տեղ գրքեր կային անկանոն լցրած , հետաքրքրասիրությունից դրդրված ոտքս դրեցի աներևույթ առարկայի վրա մի քանի անգամ ընկնելուց հետո, վերջ ի վերջո բարձրացա:Տոլստոյ գտա «Պատերազմ և խաղաղություն» 4-րդ մասը, դե ուրախությանս չափ չկար, էտ բարձրության վրա ու մի ոտով օդում, սկսեցի մյուս մասերին ման գալ, մի քանի լավ գիրք էլ գտա, Տոլստոյին չգտա:Մեկ էլ , որ մի մուկ տեսա ոտքերս թուլացան քիչ մնաց ընկնեմ:Դե արդեն վախեցած մտածում եմ.
«Շուտ անեմ փախնեմ ստեղերան:»
Բայց էտ փախնելը շուտ չեղավ,որովհետև չգիտեի, որ կողմը գնայի ու ոնց իջնեի: Մերոնց կանչեցի, ոչ մեկ չլսեց,:Հույսս դրեցի իմ վրա ու զգացի, որ կամ պիտի գրքերիը դնեմ նույն անհասանելի տեղը ու իջնեմ, կամ պիտի շպրտեմ գետնին , որ հետո վերցնեմ:Մի քանի րոպե մտածում էի.
«Վյ,հու՞նց շպրտեմ,բա վեր պուկ կա:»
Մեկ էլ տեսա, որ գրքերից մի քանիսի ցեցը կերածա:
«Եթե տինեմ ցեցը, մոկունը իրանցը կանեն, ավելի լավա ես իմը անեմ...»
Գրքերը «խնամքով» շպրտեցի ու առաջ դեպի ուրիշ աշխարհ::))

Arpine
28.05.2013, 20:34
Էս երկրում մենակ եկեղեցիներն են լավ սարքում ու միայն «կրոնական համակարգն» ա կարգին վիճակում:

unknown
28.05.2013, 21:22
Ժպտա ու կյանքը կժպտա քեզ:)

Այբ
28.05.2013, 22:59
Գրաբարի հարցերը միշտ հաճույքով եմ պարապում. երևի Դիլբարյանին շատ սիրելուց է գալիս:love
Բայց հենց հասնում եմ արևմտահայերենի հարցերին:( դրա պատճառն էլ հաստատ Սաքապետոյանն է...

Alphaone
28.05.2013, 23:11
Իմ սիրած ջինսային-բոթասային տաքուկ, հարմարավետ ոճում մայթեզրով հավասարակշռություն պահելով քայլում եմ ու հանդիպում թաղի 17-18 տարեկան տղաներին՝ արդեն չափազանց մեծավարի, ծխախոտներով... ցավով մտածում եմ, որ իրենք էլ մեծացան, էլ չեն գա ֆուտբոլ խաղանք:
- Ստոպ, բա դու քո կարծիքով քանի՞ տարեկան ես, - ըմբոստանում է ներքին օտար ձայնը:
Վաղը երևի օրիորդական հագնվեմ. մի երկու շրջազգեստ ունեմ զինանոցում...

My World My Space
29.05.2013, 13:36
Անտառամարդ լինելը լավ բան ա… Երեք խշխշան օր… :love
Գետ, ծառեր, գամակ ու վրան…

Sent from my HTC One X using Tapatalk 4 Beta

impression
29.05.2013, 13:45
ամփոփելով էրեկվա հանդիպումը.

լիքը աղջիկը մի զուգարանում շատ ծիծաղալու բան ա
պրոցեսում իմ հեռախոսը փչացավ
Նաիրուհուն մի հատ մեեեեեեե՜ծ մերսի, ազիզ :P
Ռուբոյի էմընդեմսերից ամենաշատը ես եմ թռցրել, նա սկի խաբար չի, հի-հի-հի
էն Վոլտն ասեց ինձ լիքը կարդալու բան ասեք կարդամ, ու ես իրան փի՜ս նախանձեցի, որ ինքը դրանք դեռ նոր պետք ա կարդա
ու էդ ամենի ֆոնին հոգնած պայթած գալիս ես տուն ու... Էլջերնոնը քեզ ա սպասում, կայֆե՜ր

մեկն էլ ա սպասում, համբերատար, ու հենց կարդում ես առաջին «ջան»-ը, հասկանում ես, որ եթե էդ սկզբի բաներն էլ չլիեին, մենակ ջանը հերիք էր, որ օրը ստացված համարեինք :)

Անջրպետ
29.05.2013, 16:15
Կան մարդիկ, որ ծխախոտի կրակի նման են. եղածը ընդամենը բարակ կարմիր օղակ է, բայց այնքան ծուխ է բարձրանում, որ շրջապատի մարդիկ կարող են հազից խեղդվել։

Մինա
29.05.2013, 16:49
Նորին մեծություն միջակությունը էստեղ էլ ինձ գտավ,գրողը տանի::fool

Ruby Rue
29.05.2013, 18:58
Չկա ավելի հպարտ դեմքի արտահայտություն, քան երթուղայինի այն վարորդինը, ով 10.000 դրամանոց է մանրել…

enna
29.05.2013, 20:12
Պարապունքի եմ,Ընկեր Մանուչարյանը խորացած խնդիրա լուծում/որի մեջ ի դեպ սխալ կա,բայց ինքը մեզ չի հավատում ու տանջվումա/ ,մեկ էլ իրա հեռախոսը զանգումա,ձեռքը դնումա գրպանին,լուրջ-լուրջ ասում.
-Էս հաստատ ինձ են օզում:
Էտ պահին իրա ձևերով ասած խոսքը հնչեց մտքումս.
-Ստառըստ նե ռադըստ/դե իրա ասածը ուրիշա էլի/
Երևի էնքան ծիծաղելու չի ,որքան ես եմ ծիծաղել::D:D

Վոլտերա
29.05.2013, 20:22
Էսօր ինձ մեկն ասեց, որ 15 տարեկանի արտաքին ունեմ: Ու ես ոչ մի կերպ չկարողացա համոզել, որ 17- եմ: Ոնց եմ ուրախացել :love

Katka
29.05.2013, 21:35
Աշխատանքից տուն եմ գալիս: Մի երիտասարդ մի գեղեցիկ խուճուճ բալիկ գիրկը ընդառաջ է գալիս: Այս երեխան հեռվից հեռու ձեռքերը մեկնեց դեպի ինձ ու կանչում է՝ մամա, մամա: Հայրն էր երևի՝ ասում ա՝ բալես, մաման չի, ես էլ այնքան էի ուզում գրկել այդ բալիկին, բայց ամաչեցի: Երեխան նայեց, նայեց, մի լավ զննեց ու սկսեց լացել...մամա կանչելով գնաց...:love

Arpine
30.05.2013, 00:51
Cats memories

http://www.youtube.com/watch?v=B9LSyw6ZhTA

Meme
30.05.2013, 00:51
Հաճելիյա, որ առանց շպարի էլ մարդիկ գնահատում են էն իրականը, որը տեսնում են աչքերումդ....

:oy

Մարկիզ
30.05.2013, 01:12
2013 թվականի ՀՀ-ում թմրաիրավիճակի մասին զեկույցն եմ գրում: Ու այդպես գրում եմ էլի անկապ… Համարյա ավարտել եմ, մնացել է ուղղակի վերջնական տեսքի բերել: Արդեն մոտ երկու շաբաթ է՝ այս նույն վիճակում է: Այսինքն, կարելի է ասել՝ եթե հավեսով գործի կպնեմ, դրա տևողությունը կկազմի մաքսիմում 4-5 ժամ: Ճիշտն ասած՝ ահագին գործ ենք արել: Տվյալներ հավաքագրել, վերլուծել, մեկնաբանել և այլն: Ահագին դժվար ու աշխատատար է: Դա ես մի փոքր հեշտությամբ եմ արել, քանի որ այդ գործի վարպետ եմ ու տվյալ ոլորտի մեծագույն գիտակ (մի քիչ գլուխ գովանք էլի): :))))

Իմ ղեկավարներն էս արդեն մոտ երկու շաբաթ է՝ հարցնում են, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի այդ զեկույցը: Դե ես էլ անհավես մարդ եմ: Ասում եմ՝ այսօր, վաղը, մի շաբաթից… Այսպես…

Իրականում միշտ շատ աշխատող եմ եղել, սիրել եմ շատ աշխատել, բայց մի քիչ երես առած եմ եղել նաև: Այնպես չէ, որ դա շատ շտապ է պետք, ես էլ չեմ անում: Ուղղակի «անհավես» լինելը բերում է նրան, որ գործդ մի քիչ ի միջիայլոց ես կատարում՝ հատկապես, երբ վերջնաժամկետին էլ մոտ մեկ ամիս կա:


*****

Զարմանալի է ուղղակի, թե ինչպես կարող է ընդամենը մեկ զանգն ամեն ինչ այսպես տակնուվրա անել: Այդքան երկար սպասված զանգը… Մի զանգ, որը քեզ պարզապես դարձնում է բանականություն չունեցող ինչ-որ էակ: Հեռախոսդ զանգում է, իսկ դու վախենում ես պատասխանել: Մտածում ես՝ ի՞նչ է ասելու, ինչու՞ է զանգել…

… խոսում ես զգուշությամբ՝ փորձելով ուշադրությամբ լսել ձայնի յուրաքանչյուր ելևեջ, փորձելով որսալ քեզ հետ խոսացողի թաքուն, չասված մտքերը, արտաբերած բառերի իրական պատճառները… Աստիճանաբար սիրտդ տեղն է ընկնում, ծնկներդ թուլանում են հաճելիորեն, այն շա՜տ սիրելի յուրահատուկ, տարօրինակ ու հաճելի զգացումն է ի հայտ գալիս սրտիցդ քիչ ներքև… Սիրտդ է լցվում նույնիսկ…

Դեսից-դենից խոսելու ընթացքում, քո մասին նորություններ հայտնելիս՝ պատմում ես, որ զեկույցն ես պատրաստում… Ու հնչում է պատասխան. «Դե կուղարկես, նայեմ: Ինձ շա՜տ է հետաքրքրում»…

Աչքներդ լույս, սիրելի ղեկավարներ: Զեկույցս վաղն առավոտյան վերջնականապես պատրաստ կլինի ու ենթակա տպագրության:

:)

Հ.Գ. Երբեմն մարդկանց երջանիկ րոպեներ ապրելու համար այնքա՜ն քիչ բան է պետք: Ընդամենը՝ մեկ այսպիսի զանգ:
Ուղղակի այդ քիչը կոնկրետ ինձ (մեզ) կամ չի տրվում, կամ էլ տրվում է մե՜ծ դժվարությամբ: © O. M. :)

Սա իմ վերջին հնարավորությունն է

One_Way_Ticket
30.05.2013, 11:17
Ժամանակին ես շատ էի սիրում լուծվող սուրճ: Առանձնապես բծախնդիր էլ չէի, սովորական Nescafe Gold-ը ինձ լրիվ հերիք էր: Ավստրալիա որ տեղափոխվեցի, սկզբում էլի լուծվող սուրճ էի խմում: Խանութից գնեցի առաջին պատահած ապրանքանիշը, ու հաճույքով խմում էի: Հետո գնեցի Nespresso կոֆե եփող մեքենա: Դրանով սարքած առաջին էսպրեսսոյի առաջին կումը` հիացմունք: Այ սա է իսկական սուրճը: Բայց աստիճանաբար սովորեցի դրա համին: Ու սկսեցի կարոտել հին ժամանակներին, երբ մեծ բաժակով լուծվող սուրճը երկար վայելում էի, ոչ թե հիմիկվա պես. մի քանի կում արեցիր, պրծավ: Երեկ գնացի խանութ, գնեցի այն նույն ապրանքանիշի լուծվող սուրճը, որ մինչև Նեսպրեսսոն խմում էի: Բայց ավաղ: Արդեն չխմվեց: Ես էլ երբեք առաջվա երկարատև հաճույքը չեմ ստանա սուրճից:

Stranger_Friend
30.05.2013, 15:14
Տարվա մեջ առաջին (կամ երկրորդ) անգամ բջջայինս մոռանում եմ վերցնել: Այդ պատճառով տեղից էլ անհանգիստ բացում եմ լսարանի դուռը ու լրիվ անծանոթ խումբ է նստած: Նորից եմ ստուգում լսարանի համարը, մտածում եմ երևի շփոթել եմ՝ այսօր հինգշաբթի չի, գնում եմ չորեքշաբթի և ուրբաթ օրերի լսարանները՝ էլի ծանոթ մարդ չկա: Lսարանի դիմաց մի փոքր սպասում եմ, դասախոսը գալիս է, նստած խմբին լսարանից հանում ու հանգիստ նստում, ինչքան էլ ասում եմ խումբը չկա: Քանի որ հեռախոս չունեմ, պիտի շրջակայքն ուսումնասիրելով գտնեմ երեխեքին: 20 րոպե 4 հարկը իջնում բարձրանում եմ բոլոր հնարավոր լսարանները նայելով՝ անհետացել են: Հետո պարզեցի, որ ուսանողների 60%-ը հեռախոս չունի, 40%-ն էլ (ում ձեռքին հեռախոսը տեսել էի), մեջը գումար չունի :)): Չնայած իրենք մեղավոր չեն՝ ամեն օր գումարներ, հեռախոսներ ու թանկարժեք զարդեր են կորում: Այնուամենայնիվ մեկը ուներ հեռախոս, այն էլ զանգելու հնարավորությամբ :)) : Բարեբախտաբար մի համար կար կուրսեցիներիցս, որ հիշում էի: Զանգել եմ, հարցնում եմ ինչի՞ մարդ չկա ու պատասխանի փոխարեն՝
- Ո՞նց, դու ավագի ստատուսը չես կարդացե՞լ, որ այսօր առաջին ժամ չենք անելու:

Փաստորեն արդեն одноклассники-ի ստատուսները դարձել են մեր տեղեկատվության հիմնական աղբյուրը :D

Մենակ ես ու դասախոսն էինք անտեղյակ, հետո էլ ում հարցնես, կասի ես одноклассники-ում չկամ :))...

enna
30.05.2013, 18:28
5 հարկանի շենքի տակով անցնում եմ ու անգիր կարամ ասեմ,թե յուրաքանչյուր հարկում ինչ են ուտում ճաշին...

StrangeLittleGirl
30.05.2013, 18:46
Իմ ղեկավարի մոտ գնահատման հետևյալ համակարգն ա.
A - սիրում ա էդ ուսանողին
B - չեզոք ա տրամադրված էդ ուսանողի նկատմամբ
C - չի սիրում էդ ուսանողին

Ընդ որում, սիրել-չսիրելը կատարած աշխատանքի կամ գիտելիքների հետ գրեթե կապ չունի, բայց որոշ օրինաչափություններ կան: Օրինակ, եթե մայրենի լեզուդ անգլերենն է կամ գերմաներենը, դժվար հայտնվես A ստացողների խմբում: Էնտեղ չես հայտնվի նաև, եթե մասնագիտությամբ լեզվաբան չես: Իսկ եթե հոգեբան ես կամ ունես նմանատիպ այլ կրթություն, պիտի մեծ ջանքեր թափես, որ սև ցուցակ չընկնես:

melancholia
30.05.2013, 18:50
վայ ոնց եմ նյարդայնանում, երբ զրուցակիս խոսում է իբր մեեեեեեծ արժեքներից, ու քննադատում էն ամենը, որով մի երկու ժամ առաջ հենց ինքը խիստ տարված էր....թե ինչ են ուզում միջավայրին ապացուցած լինել, չեմ հասկանում: Երևի դեբիլի տեղ են դնում? կամ իրենք իրենց են ուզում համոզել , թե հա էլի էդ մեեեծ արժեքներից գաղափար ունենք :think
չբռնեմ ու ասեմ, տո դու ուրրրրրրրրրրր, քո խոսացածն ուրրրրրրրրրրրրրրր

StrangeLittleGirl
30.05.2013, 22:12
Սոֆյայի հետ էլի էն հայ տղաներին էինք հիշել: Ասում ա՝ դրանցից մեկը, էն կեպկայովը, թևերին էնքան մազ ունի, ոնց որ սվիտր հագած լինի: Դե արի ու բացատրի, որ Հայաստանում դա նորմա ա :))

Ruby Rue
30.05.2013, 22:51
Ես հազար անգամ իրեն բացատրեցի, որ մեր մեջ լուրջ հարաբերություններ չեն կարող լինել, որ ես սկսել եմ ուրիշին սիրել, բայց չէ՜ էս սրիկա մաթեմը ոչ մի կերպ չի թողում, որ իրանից հեռանամ ու «Հավաքածու»-ի համար պատմվածք գրեմ: :this
Ստեղ են ասել.
- Այ մաթեմ, մեծացի ու քո խնդիրները ի՛նքդ լուծի, ղզիկի մեկը: :P

Chuk
30.05.2013, 23:49
Էս արդեն երկու օր ա գործի ոտով եմ գնում: 1 ժամ ու մի 10 րոպե ա տևում, մոտ 6 կիլոմետր ճանապարհը: Հետո էլ ոտով հետ եմ գալիս, ճիշտ ա էսօր մի քիչ «սաչկավատ» արեցի, օպերայից՝ տրանսպորտ: Ու նույնիսկ սկսել եմ շուտ զարթնել, էնքան որ, չտեսնված-չլսված բան, նորմալ ժամի գործի եմ հասնում, չնայած երկար գնալուս: Հավես ա: Մանավանդ որ ճամփի կեսին էլ Սասն ա միանում: Մնում ա հարց. ինչքա՞ն կդիմանամ: Ախր շատ բառադի եմ :(

Անվերնագիր
31.05.2013, 00:31
Ամառ.
3 ամիս առանց դասագրքերի (հատկապես մաթանալիզի).
92 օր ազատություն.
2208 ժամ երջանկություն.
132480 րոպե կա՜յֆ

Մարկիզ
31.05.2013, 03:34
Սիրում եմ… Վստահ եմ՝ ինձ էլ են սիրում… :love
Վերջ այս թեմային!!! Վերջ, Մարկիզ::)


*****

Ուղղակի զարմանում ես, թե ինչպես կարող է մի փոքր, սիրուն ու մաքուր վայրում այդքան «մոռալնի ուռոդ» հավաքվել: Չուզողների, ինքնաքննադատություն չունեցող անձանց մի բանակ, որտեղ միջանձնային հարաբերություններն այն աստիճանի են դեգրադացված, որ որևիցե մեկին ուղղված այսօրվա «պրիվե՜տ, կյանքս» հիացական բառակապակցությունը վաղը դառնալու է «ես քո մերը…» կամ որ ավելի վատ է՝ «ես դրա մերը….»: :))

Ախր դուք բուժման էլ չեք ենթակա… Ո՞նց ասեմ… Դուք ուռոդ եք: Ո՞վ եք ախր դուք: Ի՞նչ ունեք արած: Մի հատ ինքներդ ձեզ նայեք ու յուրաքանչյուրդ ձեր մինչ այժմ կատարածը գնահատեք:)))

Ուշ չի, եզնե՛ր… Իսան դարձեք: Չարությամբ ու ձեր այս հիմար (սա շատ բան է նշանակում, շատ լայն է) բնավորությամբ տենց (սա էլ է լայն) ապրելու եք ու գնաք հող դառնաք, մնալու են ձեր արած-չարածի մասին հիշողությունները: Տավարնե՛ր…

Խոսքս էս մեր իշխանություններին, բժիշկներին, միլիցեքին, վարչության պետերին, տաքսիստներին ու հատկապես դզող-փչողներին է վերաբերվում:

Հաջող: Ես ձեզ բոյկոտում եմ, ուռոդնե՛ր… Ինքներդ էլ գիտեք՝ ինչ ծավալի ու քաշի թքած ունեմ ձեր վրա: Դուք լինեք, թե՝ այլ մեկը, մեկ է՝ յուրաքանչյուրիդ ֆիզիոլոգիան ու հոգեբանությունն առանձնապես իրարից չի տարբերվում: :)))
Ասել կուզեմ՝ հանդիպելու ենք, ուռոդնե՛ր: Ինձ հետ հանդիպելիս՝ մարդ կլինեք անպայման, թե չէ… :)))


*****

Քեզ հատուկ շնորհակալություն ինձ այդքան հասկանալուդ ու այդքան համբերատար լինելուդ համար: Հասկացիր էլի… Այսպես ստացվեց: Ես չեմ վնասել որևիցե մեկին: Դա ինձ համար կյանքում ամենակարևորն է եղել: Քեզ էլ չեմ վնասել: Քեզնից շնորհակալ եմ ամեն ինչի համար: Քո ազնիվ ու մեծահոգի սիրտն ինձ այնքա՜ն բան է տվել… Հավատա…) Շնորհակալ եմ: Ներիր ինձ:

Mephistopheles
31.05.2013, 07:07
Նոր մեքենա ունեմ, բայց մեկ ա էլի ուզում եմ հեծանիվով ու գնացքով (մետրոյով) գնամ գործի… մետրօն լավ ա…

Գնացի կնոջս ասի…

Baby you can drive my car
And maybe I love you

am I good or what?

Ruby Rue
31.05.2013, 13:23
Երբ մի գրիչդ կորում է, մյուսը՝ փչանում, երրորդը՝ պրծնում, վերջինն էլ՝ կոտրվում, ու դու բացում ես գրչատուփդ ինչ-որ գրիչ հայտնաբերելու հույսով, այնտեղ մուրաբայոտ գդալ ես գտնում՝ նախաքննական գիշերվա վառ ապացույցը: :))

Հ.Գ. Տնաշեն, ասա որ գդալ վերցրել էիր, գոնե մուրաբա էլ վերցնեիր...:think

LisBeth
31.05.2013, 16:54
Գործի տեղը մեր աշխատողներից մեկը հարցնում ա ի՞նչ ես գրում, ասում եմ պատմվածք։ Սենց ուրախացած, թե բա ինտի՞մ։ Ասում եմ չէ։ Ասում ա ուզում ես քեզ համար ինտիմ պատմվածք գրեմ, կարդաս կարծիքդ ասես։ Ես էլ գրաքննադատս քոքում եմ, ասում դավայ։ Սա էլ բռնում ա ութ թերթ մանրամասն նենց ա ինտիմ անում։ Կարդում եմ, ասում, ոչ մի արտառոց բան, ցանկացած հայտարարությունների թերթում սենց օրական մի 100 հատ տպում են։ Ցածր որակի էրոտիկ ֆանտազիա։ Պարզվեց, դա հեչ էլ ֆանտազիա չէր, մեկ էլ պարզվեց, թե ինչ վատ են տանում քննադատությությունները էն մարդիկ, ովքեր տենց խիստ անձնական բաներ են գրում։ Կամ էլ իրանց համար խիստ կարևոր մեկն ա էդ քննադատողը։ Էս վերջինը չնայած շուտ եմ պարզել։

My World My Space
31.05.2013, 22:19
Էրևանի տաքսիների հալալ կեսի անունը «տաքսի սերվիս» ա… :D

Sent from my HTC One X using Tapatalk 2

Meme
31.05.2013, 22:28
Մեկ մեկ ամպերը էնքան մոտ են թվում, որ թվումա գլուխս բարձրացնեմ կխորասուզվեմ էդ փափուկ երազներիս մեջ....

հ.գ` ինձ թվումա երազանքներս էլ այ հենց այդքաան մոտ են...



http://www.youtube.com/watch?v=S5jG_7M8LAw

Arpine
01.06.2013, 01:16
Եթե դու վախենում ես երեխա բառից, նշանակում ա դու դեռ չես մեծացել:P
Շնորհավոր պուճուրներին, ու նաև նրանց, ովքեր չեն վախենում երեխա բառից :bux:





Հ.Գ.Էս անգամ մանկատանն եմ միջոցառման, ինձ թվումա հետաքրքիր ա անցնելու::B

Ruby Rue
01.06.2013, 11:31
Հենց նոր հունիսի մեկի առիթով նվեր էլ ստացա. Ամերիկա եմ գնում, սովորելու: :love
Քանի ամիս է փշերի վրա էի. կանցնե՞մ գրողի տարած ծրագիրը, թե՞ չեմ անցնի: Վերջապես սիրտս հանգստացավ:
Ճիշտ է, ընդամենը մի սեմեստրով, բայց դե էլի բան է: Մի քանի ամիս ԵՊՀ-ն ինձնից կպրծնի, ես՝ ԵՊՀ-ից:

Sagittarius
01.06.2013, 14:57
էս եվրոպացիք էնենց օղբաթ են, որ տեղափոխվում են երրորդ աշխարհի զարգացող երկրներ ու ականատես են լինում լոկալ իշխանությունների բռնություններին, թե օրինակ ինչպես են ցրում ցուցարարներին, որոնք իրականում օրենքի կոպիտ խախտմում են առձանագրել /այլ ոչ թե եվրոպայի նման, որ պարզապես ուզում են ավելի բարձր թոշակ, կրթաթոշակ, ավելի շատ արձակուրդներ, ավելի լավ ապահոովագրություն/: Մտնում էն ֆեյսբուք ու «սաղ աշխարհով» մեկ՝ հլը, տեսե՛ք, թե ինչ ա կատարվում, ինպչե՞ս կարելի ա նման բան 21-րդ դարում: ՈՒ իրանց թվում ա, որ քսան հատ շեյր անեն, աշխարհը կիմանա ու ամեն ինչ լավ կլինի:

հ.գ. բայց դե լավ բան ա իրականում գլոբալիզացիան, վերջում երևի մի բան կստացվի:

Նաիրուհի
01.06.2013, 19:51
... մեկ-մեկ սևեռվում է որևէ ակումբցու վրա ու սկսում հետազոտել վերջինիս ակումբային ուղին՝ ստեղծած թեմաները, իրեն հետաքրքրող թեմաներում այդ ակումբցու գրառումները, տարբեր հարցերում նախասիրությունները, սիրելի երաժշտությունը, ժամանակի ընթացքում հայացքների փոփոխությունները...
Մի խոսքով՝ հանգամանորեն ուսումնասիրում է։ :oy
Հ.Գ. Տնաշենն ինչքան էլ գրել է ու ի՜նչ էլ հավես բաներ է գրել... :love

Մեկ-մեկ ջղայնանում եմ ամբողջ համացանցի, սոցցանցերի ու ամենաշատը՝ Ակումբի վրա։ Մարդն ինչ-որ պահի գրավում է ուշադրությունդ, սկսում ես հետևել, կարդալ գրառումները, ուսումնասիրել, ու քեզնից անկախ կապվում ես հետը։ Երբեմն անգամ երբևէ չհանդիպած մարդը հարազատ է դառնում. թվում է՝ ողջ կյանքդ ճանաչել ես։ Ուզում ես գրածներին արձագանքել. զրուցել հետը, քննարկել ինչ-որ բան, բայց էդ պահին հիշում ես, որ դու նրա համար ոչ ոք ես կամ էլ լավագույն դեպքում՝ ամենասովորական ակումբցի։ Ստիպված զսպում ես քեզ, մեկ-մեկ էլ չես զսպում, ու մի-երկու դույլ սառը ջուր են լցնում գլխիդ :(

Alphaone
01.06.2013, 20:57
Երեկ անծանոթ համարից զանգ եկավ: Ուսանողական տարիների մոտիկ ընկերներիցս մեկն էր, բանտում էր արդեն քանի տարի, հասարակ խուլիգանության համար էր ազատազրկվել ու էնտեղ էլ իրեն խելոք չէր պահել, կռիվներ, ազատազրկման ժամկետը երկարացրել էին, թե ինչ, դա էականը չէր: Էականը նա էր, որ նրան միշտ որպես փոքր երեխայի էի մոտենում, հասունության նշույլ իսկ չուներ, երեկ, երբ խոսում էինք, ես էի ինձ փոքր երեխա զգում, ասում էր, մազերը ճերմակել են, այդ պահին մտածեցի՝ մտքերն էլ...

Meme
01.06.2013, 21:08
Այնքաան մեեծ երջանկություն էր դրսում, որ ես էլ ուզում էի փոքր լինեյի, ամեն քայլիս ժպտում էի մեծ աշխարհ էր դրսում...:flower
Ես աղոթել եմ ձեզ համար երեխաներ ջան....:baby
թող ամեն մանուկ առողջ լինի~ ու հետագայում իր ծնողի նպատակին հասցնի~

LisBeth
01.06.2013, 21:39
Բալկոնից մի նեղ փողոց ա երևում, միակողմանի երթևեկությամբ։ Սեփական բերանից դուրս եկած ծխի արանքից լուսակիրը մի քանի րոպեով կանաչ լույս ա ցույց տալիս։ Ես ձեռքս սենց դրամատիկ մեկնում եմ, Yeah, I'm The Great Gatsby!

keyboard
02.06.2013, 00:39
Ինչի՞ ա անընդհատ կրկնվում նույն բեմականացումը, ուր բոլոր դերասաններն ու բեմադրող ռեժիսորն անգամ փոխվում են, բայց սցենարն ու ես մնում ենք...

Իմ դերն անգամ չի փոխվում, կերպարս, խոսքս...

Քե՛զ եմ հարցնում. ինչի՞

Tiger29
02.06.2013, 01:50
Ակումբները խելագարված...

My World My Space
02.06.2013, 06:15
Ասում եմ կարող ա՞ Ռուսաստանը դիտմամբ ա գազի գինը բարձրացնում, որ իրանից յան տանք, հը՞…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Artgeo
02.06.2013, 10:39
էն, որ 2 սմ բան պիտի ներկես ու մի երկու ժամ հետո, սաղ տունը, տնեցիք, դու, կատուն ներկի մեջ կորած եք, բայց դու դեռ 2 սմ բան ունես ներկելու...

enna
02.06.2013, 16:14
Եթե ամեն տարի հենց ծննդիս օրնա ամեն ինչ հարամվում,ապա այս տարի ծննդից մի քանի օր առաջ հարամվեց,որ հետո չհիասթափվեմ...

Անվերնագիր
04.06.2013, 00:42
Օյաղի մտքում էղածը հարբածի փորի մեջ ա

My World My Space
04.06.2013, 08:24
Ամեն առավոտ անցնում եմ արթնացման 5 փուլերով՝ հերքում, զայրույթ, բանակցություններ, հնազանդում, սուրճ.... :(

enna
04.06.2013, 11:59
Կյանքումս միանգամից էսքան իրադարձություն չէր եղել:Առաջինը ժամը գիշերվա երկուսին զանգ եկավ,թե սպանեցին,էն մեկն էլ հիվանդանոցումա:Վատ լուրը լսելուն պես մի տարօրինակ բան զգացի,դա անբացատրելի է,երևի անսպասելիի շունչնա:Բարեկամ են ճիշտ է ու մոտիկ,բայց ես երկուսին էլ լավ չեմ ճանաչում:Մերոնք խառնվեցին,անկախ ինձանից ես էլ սկսեցի հուզվել,խառնվել իրար և այլն:Հաջորդ օրը մի ուրիշ նորություն եկավ,թե բա տատիկիս մամանա մահացել:Տունը լցվեց մոսկվացիներով,անծանոթ դեմքերով:Երկու պառավ մոտեցան ինձ պաչպչորեցին,մեկը էսպես.
-Մի ֆռա քեզ տեսնեմ,-դե արյունը խփեց գլխիս:Մտածում եմ.<<Իբր թաղում են եկել...>>:Էն մյուսն էլ թե.
-Դու Ալինա՞ն ես..,-բան չասեցի շուռ եկա գնացի:
Քեռիիս կնիկը սև շորերը ձեռքին սենյակից դուրս եկավ ,որ լսեց երկրորդ մահվան մասին.
-Ստեղ սև շորերով պիտի ման գաս,միշտ պանիխիդայա,ամեն տարի հենց գալիս ենք գնում ենք թաղում` հանգստանալու փոխարեն...
Դե ես արդեն ծնունդիս մասին մոռացել էի ու անգամ չէի էլ մտածում,որ կարողա մի բան լինի:Ծննդիս օրն էլ համընկելա թաղման հետ:Տատիկս քեռիիս ասումա վաղը Նանեի ծնունդնա:Ասեմ.
-Ավելի լավ,կյանքումս առաջին անգամ թաղում կգնամ:
-Ափսոս էսքան բան եղավ...
-Ոչինչ,ինչա՞ եղել,երկու օր ուշ կնշենք,որ մեկի յոթը անցած լինի,մյուսի թաղումը...
Տատիկս շվարած նայումա:Մենակ հայաստանցիներիս մոտա,որ մեկը մեռնումա լավ բաների մասին մոռանում են ու մի քանի տարի սգի մեջ են լինում,հետո հենց ուզում են ժպտան մի ուրիշ սուգա սկսվում...:
Հ.Գ.Իրականում ոչ մի անգամ չեմ սպասել,բայց այս տարի մի քանի օր առաջ արդեն պատրաստվում էի, 16-ը ինձ համար խորհրդանշանական թիվա...

keyboard
04.06.2013, 22:02
Չեմ ուզում հավատամ, չեմ ուզում ասեմ,բայց ախր ոնց չասեմ, ոնց չխոսամի մի բանի մասին, որ ամեն անգամ տեսնելուց ուղեղիս որդերը իրար ա տալիս.

Ես ատում եմ ԱՄՆ-ը պետությունը, ժողովրդին ու վաբշե անգլերենն ու իրանց փողերն ու իրանց եղած չեղածը, ընդեղ ապրող հայերին, սաղին իմ բարեկամներին ախպերներին քուրերին ու սաղ հարազատներին, ատում եմ ձեզ զզվում եմ ձեզանից, ձեռս ճար ըլնի սաղին կվերացնեմ, էն շենքերը, որ տրաքացրին, պտի օբշի ամերիկան տրաքացնեին.
Հա սկսեք ինձ ասել, որ ես մարդատյաց եմ, թող հավատացյալներն ասեն, որ Աստված ինձ պատժելու ա, թող հոգեբաններն ասեն ես գիժ եմ, լավա, տենց էլ իմացեք, ես թքած ունեմ...
Սրանից մի 2 տարի առաջ, Շվեյցարիայից հյուրեր ունեինք մեր հիմնարկում, Երևանից դուրս գնացել էինգ գործով, հետ էինք գալիս, հասանք էդ անասուն երկրի դեսպանատան մոտ Իսակովի արձանը տեսան մեր հյուրերը ասեցին ուզում ենք նկարենք-նկարվենք: Մեքենան կանգնեցրի բարձրացանք արձանի մոտ, սրանք սկսեցին նկարվել՝ մեկ էլ մի 5 հոգի ավտոմոտավոր վիժվացք էկան.
- Ո՞վ եք, - ինձ ա ասում
-Բա դու՞ ով ես,- ասեցի ես

Ժողովուրդ դուք պտի էդ իմ հյուրերի սարսափած դեմքերը տենաիք, նենց խուճապի են մատնվել, որ մեկը դաժե վատ զգաց նստեց.
Էդ վիժվածքը ասում ա.
-Դեսպանատան անվտանգությունն ա, ապարատը պիտի առգրավեմ:
Ես.
-Հլը էդ ավտոմատներդ պահեք, հյուրեր են, մեկ էլ ձեր էդ դեսպանատուն մեսպանատունը իմ մոտ չի անցնում, ես ՀՀ տարածքում եմ, ՀՀ քաղաքացի եմ ու մեծապես թքած ունեմ ձեր դեսպանատան ու էդ անասուն երկրի վրա ու դուք պարոնայք, եթե տանկով էլ գաք ինձանից ապառատ չեք կարա առգրավեք.
Հեռախոսս հանում եմ ու զանգում եմ ոստիկանություն, մեկ էլ էսի.
-Բա ում եք զանգում
-Ոստիկանություն, որ ասեմ, որ իմ վրա զինված մարդիկ են հարձակվել ու ուզում են ինձ պատկանող իրը ձեռքիցս վերցնեն զոռով.
Մի խոսքով ժողովուրդ ջան, գլուխներդ չցավացնեմ, էս անասունը իրա մնացած շարունակություն անասուններին ուղարկեց ու միասին եկանք էն համաձայնության, որ նկարները պիտի ջնջենք:
Էս եզը չգիտեր, որ նկար վերականգնել կա բան կա, հոգով ախռաննիկ էր ոբշեմ:
Հայաստանում ապրած հետագա մեկ շաբաթը հյուրերն այդպես էլ ուշքի չեկան և այդպես էլ չստացվեց բացատրել, թե որն էր նրանց մեղքը, որ իրենց վրա ավտոմատավոր խումբ էին ուղարկել...

Էդ պատմությունը տենց ավարվեց ժողովուրդ ջան…


Էս քանի անգամա անցոնւմ եմ դրանց էդ դեսպանատան կողքով ու տենում եմ արեվի տակ չորացող ժողովրդիս, որ պատերի տակ պպզած են ու ոնց ա էդ երկիրը իմ ժողովրդին պպզացնում ու չոքացնում արևի տակ, որ մի ամբողջ բանակ ժողովուրդ գնացել պատերի տակ կիսասոված, կիսածարավ, կիսաուշագնաց, երեխեքի հետ կանգնել են, որ մի հատ փառչակ իրանց ընդունի ու մի հատ պեչատ խփի, որ գնան ամերիկա, հիվանդներ պահեն, տներ մաքերեն, կառուսելոի տոմս ծախեն ու ապրեն ժողովուրդս:
Ու կներես ժողովուրդս, որ դու էնքան անինքնասեր ես, որ քեզ ինչ անում են դու լռում ես ու հեշտ ուղիներ ես փնտրում, որ ոչ թե քո երկրում քեզ մարդատեղ դնեն ու դու քո երկրում արժանապատիվ ապրես, այլ դու ամեն ինչ անում ես, որ ամերիկա գնալուց առաջ ստորանաս, կզես դեսպանի .... տակով անցնես նոր գնաս էլ ավելի ստորանալու ու կզելու:
Կներես ժողովուրդս հազար անգամ, բայց վերջում դեսպանը պտի մի հատ էլ վերևից .... -ի սաղիդ վրա նոր գնաք իրա երկիր...
Կներես ժողովուրդս, ափսոսում եմ, բայց դու արժանիք չունես, որ քեզ հարգեն ու դու լավ ապրես...
Կներես ժողովուրդս, ես քեզ շատ եմ սիրում, ամեն տենալուց տենց տեսարան ափսոսանք ու ցավ եմ ապրում, բայց ես քարացել եմ ժողովուրդս, էլ վեջս չի, գնացեք ստորացեք, женитесь, разводитесь, топитесь море рядом...

Մենակ դեսպանատունը չի՝ տրանսպորտն ու գազը, հարկայինն ու մաքսայինը, բժշկությունն ու կրթությունը...
Լավա ժողովուրդս... ապրեք, ծլեք ծաղկեք շատացեք... ստորացեք ու քոձ դառեք, դրանից ավելի ձեզ չի հասնում...
Սիրում եմ ժողովրդիս, շատ եմ սիրում....

impression
04.06.2013, 22:33
ոնց եմ գժվում, երբ մեկի հետ գործի բերումով ասենք ստիպված ես որոշակի ժամերի հանդուրժել, բայց մեկ էլ հանկարծ էդ մարդը սկսում ա քեզ ֆեյսբուքով կամ մեյլով տեռոր անել: ասենք լավ էլի, էդ իմ անձնական տարածքն ա, հեռու մնացեք
ունեք էն ժամանակը, որը ձերն ա, տեղավորվեք ոնց ուզում եք, ոնց կարելիա էդ աստիճան «նաղդվել» մեկի վրա

Inna
04.06.2013, 23:22
Գնում ենք դեպի կործանում:

Սկսենք էն փաստից, որ ժողովուրդը սկսել ա նկարվել էնպիսի վայրերում, որտեղ մտնում են 1 կամ 2 նպատակով, չպարզաբանենք թե ինչ նպատակներով: :))
Սկսել են մեկը մյուսին նմանվել՝ հասնելով ահավոր աստիճանի: Օր.՝ արտաքինով:
Էտ հըլը հեչ, բա, որ էսօր Ֆբ-ի ընկերներիցս մեկը գրել ա՝ ՙՙՊապ ես քեզ շատ եմ սիրում, ես քեզ շատ կկարոտեմ, միշտ կհիշեմ...՚՚ ու նմանատիպ բաներ, ու էս գրել ա իրա հոր թաղմանից 3 օր հետո: Լավ ասենք թե գրեցիր, ինչ ա փոխվելու դրանից, հազար ներողություն, պապադ մտնելու ա Ֆբ կարդա?

Մի քիչ ուղեղով մտածեք էլի:

Ուֆ աման, չգիտեմ, է՜...

Ruby Rue
05.06.2013, 00:15
- Մինչև մենք 1 հատ պոնչիկ կերանք, դու 3 հատի հախից եկար: Ախորժակդ քեզանից մեծ ա:
- Ուհում,- ծամում եմ շոկոլադային պոնչիկս,- ուզու՞մ եք, կարամ բոլորիդ տամ իմ ախորժակից: Գրանդ Քենդիի փղիկի չափ եմ դառնալու, որ էսքան ուտեմ:
- Լսի, դու սիրահարվի, որ տխրես, բան-ման ու սկսես քիչ ուտել:
- Ես որ սիրահարվում եմ, դրանից մի ախորժակը մի քանի անգամ բազմապատկվում ա: Որ տխուր եմ կամ դեպրեսսիվ՝ ընդհանրապես սառնարանում եմ ապրում:
- Ուրեմն՝ դու էլ միշտ ուրախ եղի:
- Ես որ շոկոլադ չուտեմ, բացառված ա, որ ուրախ լինեմ::P

My World My Space
05.06.2013, 09:20
ամենավատ երևույթը հղի տղամարդն ա...
մանավանդ, երբ չգիտի՝ ումի՞ց ա հղի... :))

StrangeLittleGirl
05.06.2013, 15:58
Բոլոր թերահավատներին փոխանցեք, որ էսօր սեպտեմբերի մեկի համար Պրահա-Երևան միակողմանի տոմս գնեցի: Ֆեյսբուքում Հայկ Մարտիրոսյան անունով մի ձյաձյա կար, անցյալ տարի հետը համարյա գրազ էի գալիս, որ հետ եմ գալու, ասում էր՝ մյուս տարի խոսքերդ կհիշեցնեմ: Մարտին ռեալում էլ տեսա, էլի չհավատաց, որ գալու եմ: Հիմա իմ կողմից պաշտոնապես փոխանցեք, որ ես կրեցի:

ԱնԱիդա
05.06.2013, 18:20
դու էլ գնա, հեռացիր կարոտ,,,

Smokie
05.06.2013, 20:15
Եթե FB-ում գրել եմ, էստեղ պիտի գրեմ ու գրեմ :))

Facebook-ում իմ ուշադրությունը դեռ անցած տարվանից մի բան ա գրավել՝ էն փաստը, որ լիքը «Դար ակումբցիներ» FB-ում ակումբի սմայլիկների անունն են գրում ստատուսում, չնայած շատ լավ գիտեն, որ սմայլիկ չի լինի դրանից::D
Մի տեսակ ուրախալի ա, որ առաջին հերթին ակումբցի ենք, հետո նոր FB-եցի:hands

Ruby Rue
05.06.2013, 22:35
- Պստո՛, մանկապարտեզ գնու՞մ ես:
- Չէ, ինքը էն Էռոտիկ քոլեջն ա գնում:
- Տատի, հազար ասինք, էռոտիկ չի, Էռուդիտ ա. Է-ռու-դիտ: :D

Հ.Գ. Ծիծաղից մեռել էի, բայց հետո հիշեցի՝ երբ փոքր էի, իմ տատիկը մի օր լուրջ-լուրջ եկավ ու ասաց, որ ուզում է ինձ մանկապարտեզից հանել ու էն լավ՝ Էրոտիկ քոլեջը տանել: Դեմք են էս տատիները, հա՜: :D

Meme
05.06.2013, 23:20
վաղուց սրա մասին ուզում եմ արտահայտվել հարմար օր չէի գտնում...

- Քեզ չեմ մոռացել անծանոթ աղջիկ` близко к сердцу....

նոր շենք տեղափոխվելը էնքանովա լավ, որ միգուցե շենքերից մեկի պատին, որպես նորություն քեզ համար, տեսնես մի գրառում, որով սկսես հավատալ, որ բոլոր մարդիկ չեն սառը...որ իմ նմանները կան...երազող, թեկուզ ռոմանծիկ....
ամեն անգամ, երբ տեսնում եմ էս տողերը թույլ ժպիտա անցնում դեմքիս, չգիտեմ մեջս ինչա փոխվում, ինչա կատարվում, բայց ինձ համար էնքան գեղեցիկա էդպիսիս խոստովանությունները...

հ.գ` :oy :love

enna
06.06.2013, 11:40
Շոկի մեջ եմ,))Ոչնչի չէի սպասում, բայց էնքան բան եղավ)))Շոկի մեջ եմ,ինքս ինձ վրա զարմացած.ուրախությունից լացել եմ,խոսելը մոռացել…