PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 [27] 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Mephistopheles
04.04.2013, 00:22
http://www.thestory.org/stories/2013-04/saved-dumpster-finding-arthur-pinajians-life-works

keyboard
04.04.2013, 00:47
Էսօր, բայց երևի արդեն երեկ, իմ օրը չէր...

***

Հստակ գիտակցում ես, որ դիմացինիդ ասածը սրտի խոսքը չի, մտածածը չի, էն չի ինչ իրականում ուզում ա ասել, գիտակցում ես, որ էդ պահին քո վրա զայրությը տենց ա պարպում ու նենց բաներ ա ասում, որ գիտի որ քեզ կցավացնի, եթե դա իրական լինի ու դու գիտես, որ իրականում դա այդպես չի, իրա ասածները երբեք իրական չեն լինի, անհնարա, բայց դա քեզ ցավացնումա, դու "ծնկի" ես գալիս դրանից, գիտես, որ վաղը, մյուս օրը դա մոռանալու ես, գիտես, որ սա երազի նման կանցնի, բայց մեկա ցավացնումա, մեկա գիշերը չքնելու առիթա... Օֆ աման եսիմ է...
Կյանքում համարյա ամեն օր համոզվում եմ. хотелось как лучше, а получилось как всегда կամ еще более хуже чем как всегда և Благими намерениями вымощена дорога в ад. Գրողը տանի, ինճպես տատս էր ասում (Սերժ Սարգսյանի տատու ասածի ու վաբշե տատու հետ կապ չունի), հա ինչ էի ասում, ինչպես տատս էր ասում. "Երկու քարի արանքը կամ Խոջա Նասրեդնի պես. "ոչ արևին,ոչ հովին" ուզում ես լավն անես, բայց ստացվում ա էն ռուսերեն գրածս... Օֆ աման եսիմ է...
Էսօր օդանավակայան էի գնացել, գործով, ճանապարհը` Օդանավակայանից Էջմիածին և հակառակը Մուսալեռ ավանի հատվածում, երբ ես դեռ ուսանող էի կարգին ասֆալտ արեցին, նենց ասֆալտ, որ Հայաստանում միայն մասնավոր կառույցներում ա արվում, որակով ու լրիվ չափանիշներով, ասում էինԷրնեկյանն ա անում յանի, էրնեկ դրա փողերից մեքիչ կմճտեինք, էրնեկ Էրնեկյանին մի խոսքով, հետո ինչ, որ իրան մենակ տղեքն են դուր գալիս:
Հա ինչ էի ասում, էդ ասֆալտի վրա, էլի Էրնեկյանի պետվերով սենց ասած գծանշում կար, հա մեկել ասեմ, որ ուսանող էի 2000-2005թթ, ուրեմ էդ գծանշումը ցույց էր տալիս երթևեկության ուղղությունը, մի քանի տարի առաջ, կարծեմ 2008-2009 ովերին, էդ գծանշումը մաքրեցին իբր, որ նոր գծանշում անեն, էդ գծանշումը, էլի իբր սխալ էր ու մեր երթևեկության կանոններին չէր համապատասխանում, էսօր անցնում եմ, տեսնեմ էդ իբր ջնջած գծանշումն ավելի լավն ա, քան էն, որ տարին մի քնաի անգամ թարմացնում են, այսինքն` փաստացի, կա նենց ներկ, որը պրակտիկորեն չի ջնջվում, բայց մերոնք նենց ներկ են քսում, որ մի ամսից նորը քսեն:
Էս ամեն ինչը անալիզ անելով տուն եմ գնում, մեկ էլ հիշեցի էլի Ռուսաստանները, մասնավորապես Մինըսկ, Օմըսկ կարգին գործերը թողած եկած տաքսիստի պատմությունը, որ մի օր պատմեց, թե իր մորաքրոջ տղան աշխատում է քաղաքապետարանի էդ գծանշումների ու ճանապարհային նշաննորի բաժնում, և որ հենց այդ մորաքրոջ տղան պատմել է, որ չինացիները մի ներկ են առաջարկել գծանշման, որին տվել են 7 տարի երաշխիք, որ չի ջնջվելու, բայց դե մերոնք էլ ասել են, որ եքա վարչություն են պահում դրա համար, որ էդ գծերը 7 տարին մեկ գծվի, բա էդ վարչությունը հո 7 տարին մեկ չի աշխատավարձ ստանալու ու էդ հարցը համարել էին սպառված:
Ու ստեղ էլի մեջբերեմ մեր մեծն նախագահ, արցախյան ազատամարտի հերոս, հումանիս, ազգասեր, հայրենասեր, սրբերի հետ մի աստիճանի վրա գտնվող, ժողովրդիս համար մտածող, գիշերները ազգիս պրոբլեմներից քուն չունեցող իմ պաշտելի նախագահիս խոսքերը.
<Ինչպես տատս էր ասում, բա մենք սրա համար ենք հավաքվել...>
Ասածս ի՞նչ ա, եսի՞մ, ես էլ չհասկացա ինչ էի ոզւմ ասեմ, գրել եմ էլի...

Գալաթեա
04.04.2013, 01:26
Հետաքրքիր են բայց երազները:
Երբ մարդը կողքիդ ա, գրեթե միշտ, ձեռք մեկնելու հեռավորության չափ մոտիկ՝ իրեն չես տեսնում երազումդ, համարյա երբեք:
Բայց հերիք ա հեռանա, տեսնում ես:

Ափսոս ժամանակին լավ չուսումնասիրեցի երազների գաղտնիքը, երբ որ հնարավորություն ու հավես կար:
Մի հատ կուրսայինից էն կողմ չանցավ...

keyboard
04.04.2013, 01:29
Էս տաքերն ինչի ընկան է, ազգս սկսեց էլի տկլորանալ...
Ասել Վարդան Պետրոսյանի` դե արի ու հարթություն պահի...

Դու ոնց որ շատ ես խոսում արդեն, քնելու ժամանակնա…

Հ.Գ. Հարթություն պահողներ միացե՛ք :D

Անվերնագիր
04.04.2013, 10:24
Բարի լույս: Էս առավոտը մի տեսակ ուրիշ ա, էս առավոտը ամեն ինչ էնքան լավ ա թվում, էս առավոտը...

John
04.04.2013, 11:19
Ուրեմն երեք հոգի կան, երեքի հետ էլ վիրտուալ իրականության մեջ եմ ծանոթացել (երկուսը Ակումբից են), իրանք ոչ արտաքինով են նման, ոչ էլ գոնե նույն անունն ունեն, բայց իրանցից յուրաքանչյուրին տեսնելուց շփոթվում եմ, խառնում եմ անունները, ու շատ հաճախ անունով չեմ դիմում, որ հանկարծ չսխալվեմ մյուսներին մեկի անունն ասեմ :D գժանոց

Alphaone
04.04.2013, 11:59
Ի՞նչ ես զգում, երբ բանականությունն ու սիրտը նորից պայքարում են, ի՞նչ ես զգում, երբ սերն ու երջանկությունը դառնում են անհամատեղելի, ի՞նչ ես զգում, երբ ճանկռոտելով պոկում, առաջին պատահած աղբամանն ես նետում սիրտդ ու հստակ, սառն ասում՝ մնաս բարով: Ի՞նչ ես զգում... Զգո՞ւմ ես, ընդհանրապես...

Այբ
04.04.2013, 12:17
Չեմ ուզում հավատալ, որ անհաջողությունները շարունակական բնույթ ունեն, որովհետև ինքս ինձ ամեն գնով փորձում եմ ներշնչել՝ ամեն ինչ շա՜տ լավ է լինելու...

Անվերնագիր
04.04.2013, 22:31
Ասում ա դժողքում առավոտից իրիգուն նաուչնիկի լարերն են առանձնացնում. Օ՜ Աստված իմ, փրկիր մեզ

Alphaone
05.04.2013, 12:13
Երբեմն հանգամանքներն այնքան համառ դաժանությամբ են շուռ գալիս քո դեմ, որ զգում ես խորտակվելդ մածուցիկ ու անանուն ճահճում, ու հանկարծ հայտնվում են մարդիկ, որ ձեռք են մեկնում: Փույթ չէ, մի օր ես այդ մարդուն ճանաչում, թե մի ամբողջ կյանք, փույթ չէ, մանկության ընկերն է նա, թե բոլորովին վերջերս հայտնաբերած մի պայծառ աղջնակ, նա ձեռք է մեկնում: Ու կարևոր չէ, թե ինչքան ուժեղ է նա, ինչքան ամուր է քեզ ճահճից դուրս քաշող ձեռքսեղմումը, դու ուղղակի տեսնում ես քեզ մեկնված ձեռքն ու արդեն ԿԱ՛ ուժ՝ ճահճից դուրս գալու: Շնորհակալ եմ, արև-աղջիկ, շնորհակալ եմ...

Վոլտերա
05.04.2013, 15:52
Ես ակումբում կամ չեմ գրում, կամ էլ մի ժամ շարունակ անցուդարձի հոսքում իմ ավատարն ա երևում:[

Valentina
05.04.2013, 21:22
Էսօր անձրևի ժամանակ նվագել եմ.



http://www.youtube.com/watch?v=S-ets2ZvWwc

Սա իմ կատարումը չի )))

CactuSoul
06.04.2013, 01:17
Ի՜նչ մեղքս թաքցնեմ, ակումբում մեկը կա, որ երբ իմ գրառման տակ շնորհակալություն է դնում, ես մի այլ կարգի լավ եմ զգում դրանից (էլ չեմ ասում՝ եթե վարկանիշ տա): Ու մանավանդ լավ ա, երբ բացի իրենից շատ քչերն են տվյալ գրառումը շնորհակալել: Մի անգամ գրեցի, առաջինը ինքը շնորհակալություն տվեց (կարծեմ վարկանշեց էլ), ու ես մտքումս աղոթում էի, որ էլ ուրիշ ոչ մեկ չտա, տենց մնա՝ էդ գրառումս ու իր մի հատիկ, բայց ինձ համար էդքան թանկ շնորհակալությունը…
Բայց չեմ ուզում ասել, թե ով է, որ ոչ ինքն ամաչի խոստովանությունիցս, ոչ ես :oy:)

Mephistopheles
06.04.2013, 02:49
Սիրում եմ երաժշտության տակ աշխատել… հատկապես լավ, բայց ընենց ընդունված "լավ" չէ… մի քիչ ուրիշ… տարբեր… ասի կիսվեմ…


http://youtu.be/4vE2lYOzqYE

հլա տեսեք ինչ լավ են ինգեյջ ըլնում… Ջոն ՄյքԼաֆլինն ա… Մահավիշնու… մեր ախպերն ա…

Այբ
06.04.2013, 11:21
Ինչ լավ է չէ՞, որ կան հիշողությունները, որոնք հիշելիս ինքդ քեզ ժպտում ես:)

ivy
06.04.2013, 13:03
Էրեկ դասի ժամանակ ոնց եղավ, շեղվեցինք, սկսեցինք ուրիշ բաներից խոսել, մասնավորապես նրա մասին, թե ոստիկան կանչելուց բացի, ուրիշ ինչ կարելի է անել գիշերները աղմկող հարևաններ ունենալու դեպքում: Ու մեր կուրսավարը, ով հիսունին մոտ զուսպ տղամարդ է, հայտնեց, որ ինքը միշտ ականջ փակիչներով է քնում, ու դրանից լավ լուծում չկա: Հետո կամաց, համարյա շշնջալով ավելացրեց, թե հիմա էնքան է սովորել էդ ականջ փակիչներին, որ առանց դրանց ընդհանրապես քնել չի կարող, որովհետև իրեն անապահով է զգում... Ասեց ու լռեց:
Թե ով քաշեց լեզվիցս, երևի հին զվարճալի սովորույթը, ու ամբողջ լսարանով մեկ հնչեց իմ լուրջ տոնով արտահայտած հարցը.
"Wollen Sie darüber reden?" (Ուզում եք խոսե՞լ դրա մասին):
Բոլորն ինձ նայեցին, ու արդեն թվաց՝ էշություն եմ արել: Մեկ էլ հո մի ծիծաղ չպայթեց... Նենց էին փորները բռնած ծիծաղում՝ կուրսավարն էլ հետները: Ինքը կարմրել, բազուկ էր դարձել ու քրքիջի միջից գլխով էր անում՝ որպես հավանության նշան:
Նենց ուրախացա, փաստորեն էդ կատակը միջազգային բնույթ ունի, անգամ սառած գերմանացիների մոտ է անցնում :))

Բայց առանց ականջ փակիչների անապահով զգալու հարցը տենց էլ բաց մնաց, իզուր էլ ասածս լուրջ չընդունեցին...

Meme
06.04.2013, 17:51
Յաղք, ինչ զզվելի էր էսօր:[, էդ Պռոսպեկտի փակ լինելը, մարդկանց վրա գոռգռալը, ուֆֆ, հետո էլ ասում են երկրից մի բողոքեք, ուզում եք տուգանեք, խփեք.:sad..մեկա չեմ սուսում....:angry
ամոթա, ամոթթ...զզվվելի էր, ու ծիծաղելի~...խեղճ մարդիկ խառնվել էին իրար, նամանավանդ վարորդները...մի տրոլեյբուսի վարորդի նենց էին միլիցիայի հետևից տանում, ամբողջ կյանքում երևի սենց արագ չի քշել, երևի հիմա շաքար ունի, էնքան արագա քշել.:{..էլ ոնց կլիներ փողոցը պիտի ազատ լինի~
բաա իրանք դեռ փորձ էին անում:beee երդման արարողության համար...

է~հ....մեղկա մեր ժողովուրդը....:sorry:this





հ.գ. որ հիշում եմ տաքսիի մեջ դեմքս, ճանապարհին, գլխացավս, շո~գը...մի պահ թվաց մարդկություն չկա, շարժը կանգա առել ամեն տեղ...

հ.գ.գ` մեկա ինչքան էլ ճանապարհների վրա խցանումներ, բլա բլա բլա, իմ տրամադրությունը հիմա էլ պայծառա~, որովհետև էսօր նենց օրա~...:loveմաամ պաապ սիրում եմ է~ ձեզ....

Two-Face
06.04.2013, 18:26
Յաղք, ինչ զզվելի էր էսօր:[, էդ Պռոսպեկտի փակ լինելը, մարդկանց վրա գոռգռալը, ուֆֆ, հետո էլ ասում են երկրից մի բողոքեք, ուզում եք տուգանեք, խփեք.:sad..մեկա չեմ սուսում....:angry




Ես էլ ասեմ էս ուղղաթիռներն ու հրթիրները ինչի էին էդքան շու-շուտ թռնում մեր տան վրով: :))




Էս էլ մաքսիմումը սեղմեցի իմ կամեռայի զումից: :))


http://i.imgur.com/edPr27O.jpg (http://imgur.com/edPr27O)

Alphaone
06.04.2013, 20:03
Տարօրինակ նոստալգիա, չես հասկանում ում կամ ինչի ես կարոտում, բայց ներսում կարոտը խեղդում է: Երևի հենց սա է արկածների ծարավը...

John
06.04.2013, 20:28
Ուղիղ 4 րոպե Ակումբը չէր աշխատում ու էդ ընթացքում ոչ մի նոր գրառում չավելացավ...

Mephistopheles
06.04.2013, 20:55
Արվեստանոցից դուրս եկա, նստեցի ավտոն, խոդ տվի, որ տուն գնամ, մեկ էլ էս երգն եկավ…


http://youtu.be/qkmrjrfitBo

մի հատ սիգարետ վառեցի ու խորը ներս քաշեցի… boy, it felt good... so good...

Անվերնագիր
06.04.2013, 23:41
էս անգամ էլ լսել եմ, որ դժողքում առավոտից իրիգուն առավոտվա 8:30-ի՝ 20 համարի մարշրուտկի մեջ են կայնում, Օ՜ Աստված իմ, սրանից էլ ազատի մեզ

Alphaone
06.04.2013, 23:50
Երբեմն մոռանում ես, թե ում հետ ես խոսում: Հին ծանոթի հետ զավզակվում ենք, հետո ասում եմ՝ լավ, արդեն շաաատ ուշ է, գնացի Morpheus-ի մոտ ու հետևում է պատասխանը՝ Վայ, էս արդեն ամուսնացել ես, բա խի՞ ես արտասահմանցի առել
:cry2

Katka
07.04.2013, 00:12
Վաղվանից բերելու եմ ծաղիկներ աճեցնեմ::8 Մանուշակներս կենդանի մնացին, առաջին փորձս հաջող էր:)

Skeptic
07.04.2013, 10:42
Մեր զորամասի աղբավայրի հենց մեջտեղում աճող "գառլախ" սալորենին նենց փարթամ ա ծաղկել, որ էդ տարածքի հարևանությամբ ծաղկած "մաքուր" ծառերը հասարակ բուտաֆորիա են թվում:

Այբ
07.04.2013, 12:42
Մտածում եմ:think էս ապրիլի 7-ին կանայք են ուրախանում, թե՞ տղամարդիկ: Ոնց գցում-բռնում եմ տղամարդիկ: Վերջիվերջո, ավարտվում է կանանց միամսյակը... տղամարդիկ կարող են ազատ շունչ քաշել...:D

Երվանդ
07.04.2013, 12:57
Ակումբը 1 ժամ փորփրեցի, հաճելիորեն հայտնաբերեցի որ լիքը լավ նոր երեխեք են հայտնվել, և տհաճորեն զգացի , որ արդեն բիձանա իվանաշվիլի վիճակ ա:cry, ճիշտ ա էլի ասվում հայտնի երգում` էլ չենք դառնաաա, մենք 20 տարեկաաան :))

Artgeo
07.04.2013, 13:12
Նոր 90-ականների Վրաստանի մասին վավերագրական ֆիլմ էի նայում, մի տեսակ նախանձեցի Հայաստանին, որ Լևոն Տեր-Պետրոսյան ա ունեցել...

Stranger_Friend
07.04.2013, 15:16
Այսօր ես առաջին անգամ ընկնող աստղ եմ տեսել՝ կամ էլ ուրիշ երևույթ էր, ինչ էլ լինի գեղեցիկ էր... Հիմարի նման 3 % կատարվելու հավանականություն ունեցող երազանք պահեցի, մտքիս առաջինը ինչ եկավ: Այնպիսի զգացողություն ունեմ, որ կատարվելու հավանականությունը մի տոկոսով մեծացել է (4 %), հույսերս էլ հետը: Մնում է 96 հատ էլ ընկնող աստղ տեսնեմ, չնայած դրա հավանակնությունը ավելի փոքր է քան երազանքիս կատարվելունը:

Հիմա մտածում եմ ո՞ր ուղղությամբ աշխատեմ:8....

Smokie
08.04.2013, 12:41
Դատարկ փողոցներ, ոչ մի մեքենայի շարժում:love Եթե դա գիշերով չլիներ, փողոցային լույսերի տակ, հաստատ էդքան սիրուն չէր թվա:sulel

Մինա
08.04.2013, 18:29
Մեկը չկա՞,էս մեծ ուրախությունս կիսեմ հետը::bux:

Նիկեա
08.04.2013, 20:12
Երեկ տասնմեկի կողմերն էր:Դուրս էի եկել պատժգամբ:Չգիտեմ մտքովս ինչ անցավ,գոռաց::)Մերոնք վախեցած տնից դուրս եկան,իսկ ես մի գլուխ ծիծաղում էի::D

Skeptic
08.04.2013, 20:37
Ավատարիս կենդանու ոհմակները վխտում են մեր ճամբարի շուրջն ու թախծորեն ոռնում, իսկ վրաններում սանձարձակ պոռնո ա տիրում' իրար վրա շպրտվող իրական, երևակայական ու անատոմիական առարկաներով ողողված... :love




Հետաքրքիր բան ա վայրենի ծառայությունը: :vayreni

Երվանդ
08.04.2013, 22:44
Էսօր տենց անսպասելի փող էր կպել, համարյա օդից էլի, էն որ չես էլ մտածել, որ կարա տենց բան լինի, տենց մի մասը ցբխելուց հետո, ինքնամոռաց Պրոսպեկտով քայլում եմ, մեկ էլ Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկի բարդուց մի հատ հիսթերիկ, ԲՏ ագռավ` ճպպցրեց ուղիղ նշանառությամբ:[, փաստորեն դուրս ա գալիս, որ ոչ թե` եթե վրեդ ծրտում են փող ա կպնում, այլ եթե փող ա կպնում, ուրեմն պարտադիր պիտի վրեդ ծրտեն:tomato

Անվերնագիր
08.04.2013, 23:42
վաղը մոտավորապես էս ժամերին ««բարև»»-ը կվերադառնա իր նախկին ու միակ իմաստին

Agni
09.04.2013, 11:03
Ես չգիտեի, որ մեր երկրում էսքան ոստիկանության աշխատող ունենք: էսօր Բաղրամյան, Պրոսպեկտ փողոցները ցույց տվեցին ինձ այդ փաստը...
Հիմա ի՞նչ, էսօր առավել քան պաշտպանվա՞ծ ենք...
Էհհ...

Գալաթեա
09.04.2013, 15:52
Ժողովրդի կողմից ընտրված նախագեն ժողովրդից գժված պաշտպանվելով յեռթում ա ուտում:

Վոլտերա
09.04.2013, 15:54
Պռոպկաներ, անվերջ պռոպկաներ, նեեռվերս քանդվեց մինչև տեղ հասա

Alphaone
09.04.2013, 15:58
Էլ չեմ լինի 20 տարեկան, երբեք էլ չեմ լինի, որոշել եմ, ցմահ մնալու եմ 16տ. :love

Նիկեա
09.04.2013, 17:53
Ինչի օրն ունի ընդամենը 24 ժամ::(Ախր էդ շատ քիչ է սիրելի մարդկանց հետ անցկացնելու համար,մանավանդ երբ տարին մի անգամ ես տեսնում::cry

Meme
09.04.2013, 20:48
էս հարցը միշտ էնքանա հուզել` Տեսնես ինչ եմ անելու էսքան վարկանիշները..էսքան միավորները....

չնայած ինձ համար էնքաաան թանկ են բոլորիդ ջերմ ու բարի խոսքերը, որ կուզեյի դրանք միշտ ինձ հետ լինեյին:flower

Ruby Rue
09.04.2013, 22:46
Էսօր ժամը 9-ից դասադուլավորների հետ էի. ԵՊՀ-ից շարժվեցինք Ժող, Բժշկական, Կոնսերվատորիա, հետո՝ Ազատության հրապարակ: Սկզբում քիչ էինք, բայց անընդհատ շատանում էինք: Բոլորը մարտական էին տրամադրված ու արդար հաղթանակը բերելու էին գնում: Կապ չունի, որ ոստիկանները շրջապատում էին մուտքերը, համալսարանում փակում էին դռները, եկողները գալիս էին, վախկոտները՝ պատճառաբանում, որ դռները փակ էին, պոֆիգիստներն էլ ծիծաղում էին մարդկանց ոգևորության վրա:
Ես գնացել էի՝ տրամադրվածությանս, հույսիս ու ոգևորությանս վերջին փշրանքները հավաքելով. անչափ շատ էի հիասթափվել այս մեկուկես ամսվա ընթացքում: Հիասթափությունս չպակասեց, որովհետև Ազատության հրապարակից մեզ ողջունեց ոչինչը... Էլի նույն խոսքերը, որ բազմիցս կրկնվել են, էլի այսօրվա գործը վաղվան թողնելը, էլի սպասում, սպասում, սպասում... Բոլորից բարձր գոռում էի «Հիմա՛», որովհետև պահը ավելի քան հասունացել է. եթե հարմար առիթը բաց թողնենք, պտուղներն արդեն կփտեն: Պետք չի թողնել, որ գիշատիչն իր անբարոյականների ոհմակի հետ մեկ րոպե ավել վայելի իր գահն ու գավազանը: Բայց արի ու տես, որ առաջարկում էին երգել ու պարել մինչև ժամը վեցը:
Տաք արյան ներհոսք դեպի ուղեղ, ոնց որ բութ ու ծանր գործիքներով խփեին գլխիս, իսկ հետո արդեն անորոշ վիճակ, երբ ոչինչ չհասկանալով հազիվ ոտքերս էի քարշ տալիս երթի մասնակիցների կողքից:
Հետո էլ ընկճված ու դեպրեսսված, ինձ մի կերպ երթուղայինը գցեցի՝ նույնիսկ հաշվի չառնելով, որ Բաղրամյանով է շարժվում, ու էդ տեմպերով դժվար թե տուն հասնեմ:
Խցանումներ, լիքը մարդիկ ու անձրևից հետո սնկի պես աճող ոստիկաններ: Արդեն փոշմանել էի, որ պահի տակ ունեցած զգացմունքներս հաղթեցին ինձ: Ամեն վայրկյան ուզում էի դուրս թռնել երթուղայինից ու միանալ ամեն քայլափոխի խումբ-խումբ հավաքված մարդկանց:
Մինչ մտքումս գցում-բռնում էի գնա՞լ, թե՞ մնալ ճակատագրական հարցը, տանեցիներս զանգում էին րոպեում մեկ զանգ հաճախությամբ ու խնդրում, աղաչում ,ստիպում, պահանջում, սպառնում, որ տուն գամ: Խոսքերի տեղատարափից հետո անձրևը վրա տվեց. երկինքն էլ էր ողբում, որ գիշատիչ մարդակերը չի իջնում գահից, իսկ խեղկատակությունը դեռ շարունակվում է:
Արդեն կանգառ էի հասնում: Ցուրտ էր, իսկ ես էլ՝ ամառային շորերով: Որոշեցի, որ տաք հագուստ եմ վերցնելու ու հետ գնամ Բաղրամյան:
Բայց ինձ փակեցին տանը, ու հիմա ես՝ տնային կալանքի ենթարկված անչափահասս, նայում եմ օրվա տեսագրությունները, նկարները, անընդհատ refresh անում ակումբի «Նախադահական ընտրություններ 2013» թեման ու ինձ զգում ամենավերջին դավաճանի պես, որ հիմա տաք թեյը գրկած նայում եմ համակարգչի էկրանին, փոխանակ ժողովրդիս կողքին կանգնած լինելու:
Անդադար կրծում եմ եղունգներս, ջղայնությունս թափում ստեղնաշարի ու մկնիկի վրա,անզորությունից լացս գալիս է, շարունակում եմ հետևել նորություններին՝ անընդունակ ուրիշ որևէ բան կատարելու:
Քաղաքական դեպրեսսիա...

Ռուֆուս
10.04.2013, 00:21
Հայրենասիրական գրառում:

Հայաստանում ապրող հայությանը մաղթում եմ, որ հնարավորինս շուտ լքեն էդ ավերակ երկիրը ու գնան հաստատվեն ցանկացած ապահով բարգավաճ հզոր երկրում:

Stranger_Friend
10.04.2013, 01:04
Վերադարձ հին ու բարի ժամանակներին.... նորից օրվա պլաններ, ռեժիմներ, ծրագրեր՝ ոնց որ երկու տարի առաջ... ավելի վատ...

Անվերնագիր
10.04.2013, 15:41
սեփական վախկոտությունդ խոստովանելը , նույնպես ինչ որ չափով դուխ ունենալու մասին ա խոսում

Smokie
10.04.2013, 19:40
Թվում ա թե անգլերեն երգերը մյուս բոլոր լեզուներովից ավելի եմ սիրում՝ կապ չունի բրիտանացի երաժիշտ, թե՞ ամերիկացի: Որովհետև էդ լեզուն իմ համար և՛ պարզ ա և' ոչ: Իսկ գաղտնիքներով երգերը գրավում են: Լսում ես, խոսքերը էդքան չես հասկանում, բայց որոշ անծանոթ լեզուների պես ականջդ չի սղոցում, վերջիններս լսելուց նույնիսկ հաճելի երաժշտության էֆեկտը կկորի: Իսկ ասենք ռուսերեն, կամ հայերեն խոսքերը ուզեմ թե չուզեմ հասկանալու եմ ու երբեմն սովորական տպավորւթյուն եմ ստանում, պարզ, հասարակ խոսքեր են լինում:
Անգլերենը անգլերեն, գաղտնիքը գաղտնիք՝ բայց իմ կարծիքով միայն դա չի պատճառը, որ այդ լեզվով երգերը ավելի եմ սիրում: Ինչքան էլ սիրում եմ ռուսականները, անգլիականներին ավելի բարձր եմ դասում... Միշտ հիշում եմ, որ Եւրոպաներում ու Ամերիկաներում երաժշտական հետաքրքիր գյուտերը, տարօրինակ ու հետաքրքիր երաժշտական գործիքները ավելի շատ են, էլ չեմ խոսում հանրահայտ խմբերի մասին:
Բայց վերջերս լսած մի-երկու երգեր ինձ էն աստիճանի են գրավել, որ անգամ մտովի հավասարեցնում եմ իմ սիրելի անգլերեններին (մանավանդ առաջինը): Մի բան ինձ ասում է, որ թեկուզ այդ մի երգը արժանի էր նշածս բարձր դասին, որ պետք է թարգմանվի անգլերեն ու հայտնի դառնա այդ ավելի բարձրաճաշակ երկրներում:

Цветут, цветы, ни я, ни ты
Уже не можем их сорвать,
Цветут цветы среди зимы,
Считаю дни, я должен ждать.
Цветут цветы среди огней,
Среди чужой большой любви,
Цветы глаза, цветы слова
С холодным запахом зимы.
:love

http://youtu.be/M_hol7bpIjE

Էս էլ երկրորդը:)

http://youtu.be/WraRRVbDWlw

Գալաթեա
11.04.2013, 00:23
Ինչի՞ չի գրվում...

Katka
11.04.2013, 00:39
Անհույս ա... Ազգովի մի մեծ գավնոյի մեջ ենք ու էդ էլ ծիծաղալու չի:

Stranger_Friend
11.04.2013, 22:33
Ես իմ համար ծննդատան սենյակներով մտնում, մայրիկների առողջությունն եմ հարցնում, մեկ էլ երեխեքից մեկը շնչակտուր գալիս ասում է՝ մեր հետ արի, քեզ դուր կգա, դու այդպիսի բաներ սիրում ես: Հարցնում եմ ինչ, վազում են, ասում են արի, արագացրու: Գնում եմ, ճանապարհին հասկացա, որ ներքևի հարկում մեկը մահանում է, տանում են մոտը՝ ինչ էլ գիտեին, որ այդպիսի սենյակ էի ման գալիս...
Մինչև հասա մեկին տարել էին, մնացել էին 4-ը, հետո 5 դարձան: Մեծ մարդիկ էին, երևի դրա համար ինձ վատ չէի զգում: Մնացածը խառնված գնում գալիս են, վատանում, փախնում, ես ուշադիր նայում եմ մահացողներին, մեկ մեկ էլ կողքս նայում չուշաթափվեն հանկարծ:
Չգիտեին էլ ով ենք, բժիշկը գործիքներ է ուզում, կողքիս քույրն էր տալիս, թե չէ մեզ կհանեին... 15 րոպե էլ չէր անցել սկսեցին կանչել, զոռով հանում էին, չէի ուզում դուրս գայի, համոզում եմ, որ ոչ մի վատ բան չկա, մնացեք նայենք՝ Չկարողացա...
Վերջում էլ հարցնում էին թե այսօր ինչ եք տեսել, չգիտեմ ինչ ասեմ, ախր ինչ նայել եմ անթույլատրելի էր, չէր կարելի: Ամեն մեկը մի կցկտուր բան է ասում: վերջում հիշեցի պատահաբար ուր էինք մտել, որ օրենքով պիտի գնայինք ու պատասխանեցի.

- Արյան դիալիզ....

Հ.Գ. Երևի հիմա էլ ակումբում պիտի համոզեմ, որ խանգարումներ չունեմ...

Valentina
12.04.2013, 18:26
Թե գիտականորեն ոնց ա բացատրվում, ու բացատրվում ա թե չէ, չգիտեմ, բայց անձրևի ձայնը դրական ազդեցություն ունի:



http://www.youtube.com/watch?v=aEzg9Bm26XY

Անվերնագիր
12.04.2013, 21:47
Կյանքը շատ կարճ ա, որպեսզի ֆլեշկեն ապահով ձևով հանես...

Հայկօ
13.04.2013, 02:59
Քսան տարվա մոռացված օրագիր (http://www.akumb.am/showthread.php/38953)

Այբ
13.04.2013, 11:03
Վերջերս ինչ-որ շատ եմ սկսել ռիսկային քայլեր անել:
Չհանձնվելը ասում են, որ վատ բան չի, բայց մի՞թե միշտ է կարելի «վտանգավոր» արարքներ թույլ տալ...:think

Artgeo
13.04.2013, 11:39
Երկու օր առաջ ոստիկանության մեր բաժանմունքն էի գնացել անձնական հարցերով... Մտնում ես մի հատ կեղտոտ խցում երկու սովետական ծյոծյա են նստած, համակարգիչ չկա ու լիիիիիքը թղթեր են շարված։ Ներկայացրի գնալուս նպատակը ու քանի-որ գիտեի ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, բոլորը կազմ-պատրաստ ու քսերոքս արած տարել էի։ Ծյոծյաներից մեկը սկսեց զբաղվել ու «կեղտ փնտրել»։ Մոտավորապես սենց խոսակցություն էր.
- Վայ, բա էս մեկը չկա
- Կա, այստեղ է
- Էն մյուսը չես բերել
- Բերել եմ, այս է
- Իսկ էն մեկը պակասում ա
- Դա նույնպես այստեղ է

Բոլոր փաստաթղթերը ստուգելուց ու համոզվելուց հետո, ասաց մի բան, որից, լրիվ անկեղծ եմ ասում, ուղեղս կախեց.

- Գիտե՞ս, դիմում պիտի գրես, բայց բլանկ չունենք, ես քեզ օրիգինալը տամ, քսերոքս արա, բեր...

:o

Վերջում հերթը կաշառքին էլ հասավ, երկու տարբերակ ունեի. Կամ վճարել և երեք օրում ստանալ այն, ինչ պետք էր կամ սպասել 10-15 օր։ Դե ինձ էլ կամ նույն օրն էր պետք կամ երբ լինում ա, լինի։ Հրաժարվեցի... հրաժեշտ տվեցի և հոգեբանորեն ճնշված, գոյություն չունեցող ասֆալտով, գնացի տուն...

Սիրում եմ քեզ «Ապահով» Հայաստան…

Smokie
13.04.2013, 12:21
Մարդիկ կան, ում իրենց կես բառից էլ կճանաչես, կհասկանաս ինչ ձեւի մարդ ա, ինչ բնավորության տեր, կամ как минимум ճանաչվողի տպավորություն կթողնի::)
Պատկերացրու սխալ համարի ես զանգել
- Բարեւ ձեզ:
- Բարեւ ախպերս:),- (քյառթուաձեւին չէ, էն մյուսը):))
Հասկանում ես որ սխալ ես զանգել, բայց քեզ մի այլ կարգի լավ ես զգում:
Կամ մարդու հետ նոր-նոր ես ծանոթանում, ժպիտը դեմքին, բարձր տրամադրությամբ խոսում ա հետդ:
Գուցե էս «մանրուքները» դիֆիցիտ են դառել, դրա համար եմ էդ ամենին մեծ նշանակություն տալիս:8

Enna Adoly
13.04.2013, 13:10
..Ցավ է ,կսկիծ այդ անդունդում և ձայները ողորմության ճիչ են հանում,լուռ տնքում են ,տնքում ցավից...Մարդկանց լեզվի,արարքների տված ցավից...Է.Ա.
:|Այսօր այս էս ցավը ապրեցի,ատում եմ մարդկանց ....և նրանց խաբուսիկ տեսքը

Գալաթեա
13.04.2013, 15:38
Մարշուտկայի մեջ կողքս երկու դեռահաս տղաներ էին նստած:
Մտքերով էի, չէի լսում ինչ են խոսում, բայց կանգառս որ մոտեցավ, ավտոպիլոտով սթափվեցի, կոպեկս հանեցի գրպանիցս ու լսում եմ, տղաներից մեկը մյուսին ասում ա.
- Հեսա գնանք մեր յան, իմով խաղանք մի քիչ...
Մտածեցի՝ ինչ տարբեր իմաստ կունենար նրա ասածը, եթե մենք չապրեինք այս թվայնացված, կոմպյուտերացված ու լուսավոր դարում:

Enna Adoly
13.04.2013, 17:08
Մինչև հիմա չի անցնում վիրավորանքը,չնայած այդքան էլ հիշաչար չեմ և մարդկանցից հիասթափվելուն հարմարվել եմ:Չգիտեմ գուցե սա հոգուս ցավն է,քանի որ հոգուս թվում էր,թե նա բոլորից անկեղծ է,բոլորից մաքուր...Երևի շատերը ծանոթ են այն զգացումին,որը դավաճանություն զահրուրելի անունն է կրում,այնուամենայնիվ ինձ համար սա մի ուրիշ բնույթի է:Երբ հոգիդ է խոսում մարմնիդ փոխարեն և հետո դուրս է գալիս,որ հոգիդ սխալ է, միանգամից լցվում ես տարակուսանքով բոլոր հարցերի նկատմամբ:Սա ուղղակի դավաճանություն է,ամենասովորական դարձած և բոլորին այցելած. այն պղտորում է ամեն ինչ:Կորում է հավատը,կորում անվերադարձ...Արդեն չես հավատում ոչ մեկին,նույնիսկ ամենամաքուր խոսքի մեջ սև բծեր ես տեսնում,ի վերջո ինքդ էլ դառնում ես մի ճավիղ՝զզվելի,հիշաչար,ամեն ինչի հանդեպ լցված վատագույն մտքերով......Ցավ է ,կսկիծ այդ անդունդում և ձայները ողորմության ճիչ են հանում,լուռ տնքում են ,տնքում ցավից...Մարդկանց լեզվի,արարքների տված ցավից...Է.Ա.

murmushka
13.04.2013, 23:58
ճիշտ են ասում էլի օտպուսկից հետ գնալն ավելի դժվար ա......

Անվերնագիր
14.04.2013, 00:24
Կյանքը ոնց որ բուլկի ըլնի. կամ չամիչն ա քիչ, կամ համը էն չի

Enna Adoly
14.04.2013, 00:49
Հիմա սկսում եմ գրել,նորից պիտի գրեմ անիծյալ թեմայով:Շատերը երևի կասեն.<<Զզվցրեց,ամբողջ օրը ցավից ու տառապանքից է խոսում...>>
Թող ասեն...Ես չեմ նեղանա,քանի որ նրանք իրոք ճիշտ են ասում...
Ախր մարդի՛կ ինչպես գրեմ երջանկության կամ ուրախ պահի մասին.երբ երջանկության քաղցր բույրը դեռ միայն երևակայությամբ եմ զգացել:Չեմ կարող....Նորից անկապ բառեր պիտի շարեմ ,նորից ու նորից ...
Թաց աչքերով եմ գրում,սիրտս հուզված է,գուցե ես եմ չափազանց զգայուն,գուցե կյանքն իրոք տանջում է:Չգիտեմ...Կորչեն ուղեղը,միտքը,որ այսքան տանջում են:Հիմարներին երանի կարելի է տալ,նրանք ոչինչ չեն հասկանում,ուղղակի ապրում են:Չնայած,ի՞նչ գիտեմ գուցե ես ամենամեծ հիմարն եմ և ես եմ ամեն ինչ սխալ ընկալում...Կյանք է չէ այս <<խաղի>> անունը,հա՜,հա՜ հենց խաղի,արդեն ապշում եմ այն մարդու վրա,որը կյանքը խաղ անվանեց:Երևի Շեքսպիրի խոսքերն են ձևափոխված.
<<Կյանքը թատրոն է...>>
Թատրոն,որն ունի իր ռեժիսսորը,այդ ռեժիսսորի անունը հենց իմանամ կսպանեմ,որ այսչափ անկապ պիեսներ է գրում....
Ապրում էի էլի ինձ համար <<խարխանդ>>,ամեն ստի հավատալով,ամեն դիմակին իսկական դեմք անվանելով,ապրում էի ավելի լավ,քան հիմա:
...Մի առավոտ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բացում են աչքերս:Վերջ,դրանով ամեն ինչ ասված համարեմ,այդ անիծյալ առավոտից մինչև այսօր տառապում եմ ճշմարտության ախտով...Սուտ են և փուչ <<Ավելի լավ է դառը իրականությունը,քան քաղցր սուտը...>> խոսքերը:Ու՞մ է պետք անտեր ճշմարտությունը,երբ պիտի ամեն անգամ մի արկղ ցավ թափի գլխիդ ու քոսով վարակի....Ու՞մ է պետք...Ու՞մ...

ԱնԱիդա
14.04.2013, 01:38
ընհամենը մի գրառում, ու բերանս արդեն մի 15 րոպե կլինի բաց ա, տոչնի սենց:)):love դեմքիս մկաններն արդեն սկում են ցավալ :hands

մարիօ
14.04.2013, 01:39
Էսօր ես ու քեռիս նստած խմում էինք ու լավ խորովված միս ուտում… Ու ինքը ինձ Ղարաբաղի կռվի մասին էր պատմում, էն տղերքի, որ հիմա էլ չկան :(
Իսկ աչքերիցս խելոք-խելոք գլորվում էին արցունքներս, բայց էդ խմածությունից չէր, ես իրոք մեղավոր էի զգում ինձ… հետո զանգեցի մամայիս ու պապայիս հետ խոսացի ու կարոտախեղդ եղած պառկեցի, որ մի քիչ քնեմ… Քնեցի, բայց էսքան խղճի խայթ հլը չէր եղել մեջս… :[
Արթնացա. խմածությունս անցել էր, բայց ուրիշ բան էր մնացել մեջս …

Այբ
14.04.2013, 12:03
Ա՛յ մարդ, Դիմակի ո՞վ լինելու մասին ավելի շատ եմ մտածում, քան իմ քննությունների...:think

StrangeLittleGirl
14.04.2013, 15:27
- Ես քեզ հեռուստացույցով տեսել եմ,- ասաց անկողնուն գամված հիվանդը:
Ժպտացի: Նրա դեմքն էլ էր ծանոթ: Չորս տարի առաջ ինսուլտ էր տարել:
- Լավ խնամող ունեմ,- ասաց ու ամուսնուն ցույց տվեց: Էլի ծանոթ թվաց: Եվ երբ մի քիչ էլ մտածեցի, հիշեցի, որ իսկապես նրանց տեսել եմ: Amour կինոյում:

Arpine
14.04.2013, 17:19
Ինձ էսպես նյարդայնացած չէի տեսել: Փատորեն էդ ժամանակ լացում եմ:













Հ.Գ. Մարդ ամեն ինչի ընդունակ է, պարզապես, պայմաններ են անհրաժեշտ-_-:

Նիկեա
14.04.2013, 17:25
Ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար:
Մտածեցի,մտածեցի ու հասկացա որ երջանիկ լինելու համար ոչինչ էլ պետք չէ բացի քեզ հասկացող մարդկանցից ու ազատությունից:

Enna Adoly
14.04.2013, 22:31
Այս օրվա մեջ գերակշռեց խորհրդավորությունը:Առավոտյան կարևոր քննության էի,այդքան էլ ինքնավստահ չէի,բայց ի զարմանս ինձ բոլորից լավ հանձնեցի...:)
Ուրախ եմ, այսօրվա բոլոր ժպիտները ուղեղիս մեջ են...Սիրում եմ գորիսյան <<սառը>> օրերը,երբ փողոցները դատարկ են,դա դատարկ փողոցների ժամն է,երբ կարող ես մնալ բնության հետ...Դրան լրացնում է մի հանգամանք ևս,երբ բնությունը վայելելուց զատ,նաև վայելում ես սիրելիիդ ձայնը,թեկուզ հեռախոսով...
Մայրս հիվանդ է արդեն քանի օր է,աղոթում եմ,որ լավանա...Նրան տեսնելով թույլ վիճակում ակամայից ես էլ թուլանում...:)Ես համոզված եմ,որ առավոտյան առողջ կլինի...Փոքր եղբայրս կյանքս լցրել է իմաստով,մի նոր աշխարհ է իր հետ բերել...նրա ամեն մի բառը,շարժումը ,հայացքը սիրտս շարժում է,ջերմանում եմ նրա ամեն արարքից:
Չեմ մոռանում շնորհակալ լինել Աստծուն...
Այսօր կարդացի մի աթեիստի կարծիքը,նա շատ համոզիչ էր խոսում...
<<...Օձաձկներն ապացուցում են,որ աստվածն անօգուտ է:ՄԻ փոքր խմորի կտորի մեջ լցրած քացախը փոխարինում է Եղիցի լույս-ին:Ենթադրենք,որ խմորն ավելի մեծ է,իսկ քացախն ավելի շատ,և դուք կունենաք աշխարհը:Մարդը օձաձուկն է,ուրեմն ինչի՞ է պետք Հայր ամենակալը....>>
Եվ այլն ,և այլ...Նրա բառերի մեջ ճիշտ մտքեր կային,սակայն նա աթեիստ էր դառնում այն բանի համար,որ կարողանա ազատ անցնել մարդկային բարձր հատկանիշների վրայով...Մի՞թե դա ճիշտ է...Իհարկե ոչ,նա գտնում էր,որ եթե պատիժ չի ստանալու,ապա կարող է անել այն ինչ շահութաբեր է սեփական անձի համար...:
Ենթադրենք Աստված չկա և մահից հետո էլ պատիժ չկա,այսինքն չկա հավերժ կյանք,դա դեռ չի նշանակում ,որ կարելի է ոտնահարել բոլոր վեհ հատկանիշները...
Գուցե Աստված չկա,գուցե և կա,չգիտեմ,ես ամենաառաջինն մտքի զորությանն եմ հավատում:Հավատքով լի աղոթքները մեր մտքերի վրա մեծ ազդեցություն են ունենում,այդ պատճառով այդ աղոթքը ունենում է արժեք...:
Միևնույնն է ես շնորհակալ եմ Աստծուց,գուցե միտքը հենց Աստվածն է...

ivy
15.04.2013, 00:02
Մաֆինները դրեցի գազօջախի մեջ, եկա նստեցի մութ սենյակում: Միացրեցի Բյուրի սիրած երգը: Ուզում էի իմանալ՝ էդ որ երգն է, որ ինքն ամենաշատն է սիրում. իր բլոգից էի գտել: Հենց առաջին հնչյուններից սենյակի մութը դարձավ մանուշակագույն: Իսկ մի քանի վայրկյան անց խոհանոցից եկող կամաց ձայներ լսվեցին՝ «գը՛մփ», «գը՛մփ»... Գնացի տեսնեմ մաֆիններն են հերթով պայթում: Մանուշակագույն փուչիկների նման: Մինչ ես նայում էի գազօջախի հրավառությունը, մեկը ձեռքը դրեց ուսիս: Շրջվեցի տեսնեմ՝ Բյուրի երգն է:

My World My Space
15.04.2013, 00:04
Հայաստանում կյանքը հարբածների դիսկոտեկ ա փոցխերի պահեստում…

Chuk
15.04.2013, 02:04
Գիշերը ժամը 2-ն ա (հիմա, էլի): Քաղաքային հեռախոսը զանգում ա: Էս ժամի՞ն: Անհանգստացած վերցնում եմ:
- Տեղում է մեքենան:
- Ի՞նչ մեքենա:
- Տաքսի չե՞ք պատվիրել:
- Ոչ:
- Լավ, ուրեմն էլի սխալ զանգեցի:

մդա...

CactuSoul
15.04.2013, 02:41
Երեկվանից մի բան եմ ուզում ասել… հատկապես ներկա ու ապագա ծնողներին:

- Ինչո՞ւ ես տխուր:
- Տխուր չեմ…
- Բա աչքերդ ինչո՞ւ են էս վիճակում…
- Եսի՞մ… Երևի հոգնած են, դրանից ա…

…ու իրականում վատ էի զգում, որ սուտ ասացի, բայց ախր հեչ մտադիր չէի… Լավ էլ առիթ էր ճիշտն ասելու… Չնայած մի թեթև էլ լավ էր, որ մաման չիմացավ, որ իրոք տխուր եմ, բայց ջանիս դարդ ա եղել ամեն դեպքում… Ուղղակի «ինչու ես տխուր»-ից հետո կլիշեի պես բերանիցս թռավ «տխուր չեմ»-ը, ու հետո հո չէի՞ ասելու՝ կներես, սխալ ստացվեց, տխուր եմ իրականում:
Մտածում եմ՝ եթե սկզբի հարցը լիներ՝ «տխուր ե՞ս», ամենայն հավանականությամբ կասեի, որ հա, կամ ավելի շուտ կասեի «եսի՞մ» կամ «երևի», որից հետո արդեն «ինչու»-ին կկարողանայի պատասխանել…

Մի խոսքով… արեք հետևություններ, մեկ էլ տեսար (աստված չանի) ձեր երեխեն էլ ինձ պես խփնված մեկը լինի…

Enna Adoly
16.04.2013, 13:48
Քաղաքը թաղվել է թանձր մառախուղի մեջ:Մի մետրից հետո ոչինչ չի երևում:Մեկ-մեկ լույսեր են կայծկլտում,մեկ էլ լուսակիրի կանաչ լույսն է պարբերաբար փոխվում:Իմ օրերի մեջ միշտ մի քիչ խորհրդավորություն կա,բայց այս օրը առանձին է նրանով,որ քաղաքի բոլոր բնակիչներն էլ խորհրդավորության զգացում ունեն:Երևի մեգն է իր հետ բերել դա...
ՄԻ բան ևս,այսօր սկսեցի իմ պատմվածքը <<Կյանքի ձեռնածու>>::)

Valentina
16.04.2013, 17:15
Անձրևի ու յասամանի հոտը խառնվել են իրար: :love

CactuSoul
16.04.2013, 21:00
...
էդ օրը լավն էր, հավես էր փաբում, ու բոլորն ուրախ-տխուր էին, ու մենակ
բարի մոտ կանգնած մենակ աղջիկը, որ ժպտում էր
ու երգող տղան, որ նստած էր ընկերների հետ, բայց էլի մենակ
զուգարանի հերթի մեջ կանգնած՝ համբուրվում էին
հետո էլի ամեն մեկը վերադարձավ իր տեղը, իր անձնական գարեջրին ու մենակությանը
հավանաբար իրենց մենակությանը մենակ չթողնելու համար

գրողը տանի, բայց․․․ սիրուն բան ա կյանքը ~

Անվերնագիր
16.04.2013, 22:27
շատ բաների վրա կարելի ա աչք փակել. վնասակար սովորույթների, հագնվելու, երաժշտության ճաշակի... բայց որ մարդու հումորի զգացումը մեղմ ասաց՝ հետույքային ա, այ է՛տ տանել անհնար է

Enna Adoly
17.04.2013, 00:07
Հետաքրքիր մի զգացում է պատում հոգիս ,երբ տխուր եմ լինում.... Սկզբում ինքս ինձ տանջվում եմ,հետո մտքերի հեղեղից մի միտք է գլխիս մեջ սկսում պտտվել... Ես սկսում եմ մտածել այդ մտքի շուրջ. <<Եթե ես տխուր եմ,ուրեմն իմ ուրախությունը տրվել է մեկ ուրիշին,ով պետք է այդ օրը երջանիկ լինի:Ասենք տրվել է մեկին ,ում ծննդյան օրն է ու նրա հիշողության մեջ այդ օրը պիտի մնա ,որպես լուսավոր օր,կամ էլ տրվել է մեկին,ում հոգում անսահման թախիծ կա...>> Երբ իմ հոգին ուրախ է լինում,հիշում եմ,որ աշխարհի վրա կա մեկը,ով տխուր է...Գուցե նրա ուրախությունը ինձ է տրվել... Հետաքրքիր է չէ...Իմ գլխին եկածը այնքան էլ իրականությանը մոտ չէ,բայց օգնում է տխրության պահին զգալ,որ ավելորդ չէ այդ հոգիդ ծվեն-ծվեն անող տխրությունը:Դա օգնում է չզգալ այն ցավը,որը պատճառում է տխրությունը....Ուրախության պահին էլ երախտապարտ եմ լինում այն մարդուն,ով ինձ իր ուրախությունից տվել է.... :

Alphaone
17.04.2013, 02:26
Նամակ անծանոթ մարդուց.
- Դու իմ սիրտը չես կոտրի չէ:
- Չէ, ուղղակի արյունդ կխմեմ, փորոտիքդ դուրս կթափեմ, գլուխդ քարով կջարդեմ ու քեզ կվառեմ :)

Arpine
17.04.2013, 10:30
Մեր բարեկամը, որ կյանքի 80 տոկոսն ապրելա ՌԴ-ում, էսօր եկավ Հայասատան: Տուն մտավ ու միանգամից. էս ինչ ա կատարվում ստե հլը հավաքվենք հետ գնանք:D :
Հլա որ մի քանի ժամա ինչ ստեղ ա,բա որ ուրիշ բաներ տեսնի :sulel

Smokie
17.04.2013, 11:54
http://www.facebook.com/photo.php?v=349594388475748
:love:cry
Ֆրունզիկը եզակի էր: Միակն ու անկրկնելին: Կուզեի մոտիկից տեսնել այդ մարդուն, սեղմել ձեռքը, նույնիսկ համարձակություն կունենայի ամուր գրկել::( Չեմ կարող ասել, թե ինչ զգացում եմ ապրում իրեն տեսնելուց, միշտ իր դեմքը տեսնելուց առաջին բանը, որ մտածում եմ դա այն է, որ նա այլեւս չկա, բայց դրան խառնվում է գեղեցիկի ընկալումը, անսահման մեծ տաղանդի բացահայտումը: Ինչքան էլ նայես իրեն, միշտ նորովի է քեզ համար, թեկուզ անգիր իմանաս, թե հետո ինչ է ասելու: Այդքան բարություն, այդքան ջերմություն, այդքան սեր ու այդքան ցավ մեկ մարդու մեջ: Պատկերացնում եմ իր ժպիտը, իր բարի ձայնն ու խոսքերը... իր հետ հանդիպելիս:

http://youtu.be/pjFqIQ2fYaY

Անվերնագիր
17.04.2013, 18:03
Ինստրուկցիա ««ի՞նչպես նորմալ ապրել Հայաստանում»»:

1. Ոչ մի ձև. խի՞ մարդ կար, որ հավատաց

Նիկեա
17.04.2013, 18:14
Էնքան կուզենայի նայել աչքերդ մեջ,առանց վախենալու:Էնքան կուզենայի առանց դողալու խոսել հետդ,որովհետև,եթե մի օր էդքանը կարենամ,ուրեմն էլ քեզ չեմ սիրում::love
Անանուն

Enna Adoly
17.04.2013, 18:25
Տո ասա,այ երկրի փողերը վայելող ,ոտքերդ ճարպիկ,քո համար դա ինչա թռի գնա մոտը:angry..
..Թատրոնում էի:Առաջին շարքի նստատեղերից մի երիտասարդ/պաշտոնավոր/ վեր կացավ ուշադիր զննեց թատրոնի մարդկանց:Մի կին նստած էր 5-րդ շարքում,նկատելով երիտասարդին կինը բարևեց և նույնիսկ տեղից վեր կացավ,որ մոտենա երիտասարդ պաշտոնավորին:Կինը 70 անց կլիներ,ոտքը կաղ էր, հազիվ-հազիվ էր կարողանում քայլել:Երիտասարդը առանց վատ զգալու սպասում էր,թե երբ պիտի հասնի ծեր կինը:Ինձ զսպեցի,իրոք ...Ես նրա փոխարեն գլուխս կախեցի:
Իրեն թվում է ,թե ինքը միշտ մնալու է երիտասարդ ու պաշտոնավոր,բայց էլ չգիտի,որ կգա մի օր իր հետ էտպես կվարվեն....

My World My Space
18.04.2013, 09:39
Համաձայնվե՛ք, զարթուցիչի վայնասունը ավելի նախընտրելի ա, քան զարթնելն իրանից առաջ ու վախենալը, որ մինչև զուգարան կարող ա չձգես… ;)

Enna Adoly
18.04.2013, 15:23
Գտա Էդվարդ Հարենցին:Գտա...Ուրախությունս չափ չունի:Կգամ ու կպատմեմ այդ խորհրդավոր պահի մասին

ԱնԱիդա
18.04.2013, 15:57
մտնում եմ օդնո, նոր երգեր եմ ընտրում, միացնում... լավա, նոր երգեր կան, չեմ ձանձրանա, հետն էլ գործս կանեմ-մտածում եմ, ու դուրս եմ գալիս սայթից:D
- բա խի? չի երգում::8
:))նորից եմ մտնում սայթ, նույն բանն եմ անում,,, մի երգը պրծավ, մեխանիկորեն դուրս եկ սայթից, բայց սպասում եմ որ հաջորդը միանա::fool
-յաա, հիմա ի?նչ եղավ....
էս ինչ ա կատարվում հետս? :scleros

Enna Adoly
18.04.2013, 17:27
:)Մի մարդ կա բարի աչքերով:Միշտ նայում է ինձ ժպտում,ես էլ բարևում եմ:Ինչ-որ տեղից ծանոթ եմ նրան ,բայց չեմ հիշում,թե որտեղից:Միայն գիտեմ,որ նկարիչ է:
Դպրոցից արագ քայլերով տուն էի գալիս:Մի քանի րոպեից պարապունքի էի,իսկ ես դեռ տուն էլ չէի գնացել:Կամրջակով քայլելիս այդ մարդուն տեսա:Հեռու էր,չէի կարող բարևել:Հասա տուն,շտապով դուրս թռա տնից:
Երկրորդ անգամ կամրջակով քայլելիս տեսա,որ մտնում է խանութ:Հետևից գնացի խանութ:Բարի,զմրուխտ աչքերով ինձ նայեց:Բարևեցի:Այդ րոպեին հիշեցի Էդվարդի մասին և մի ուժ ստիպեց,որ նրան հարցնեմ Էդվարդից:
-Բարև ձեզ,-ասացի ես անկեղծորեն ժպտացի
-Բարև,բարև,լա՞վ ես,-նորից նայեց ինջ,զգացի,որ մի տեսակ կուչ է եկել
-Հա,դուք ինչպե՞ս եք,-պատասխանեցի ես,չհամբերեցի,որ պատասխանի,-դուք Էդվարդին ճանաչու՞մ եք
-Էդվարդի՞ն,չէ...
-Գրող է,շատ եմ հավանում նրա գործերը...
-Դու երևի Էդիկի հետ ես,հաաա՜...Նրա գրածները մինչև մի քանի անգամ չես կարդում չես հակսանում,-ասաց նա և ծիծաղեց,-մենք նրան Էդիկ ենք ասում,-մեր շենքում էր ապրում
-Հա՞,-ուրախությունից տարօրինակ ժպտում էի
-Ես նրա գիրքը ունեմ,քանի որ խելքս գլխիս մեջ չէ,չգիտեմ որտեղ եմ դրել,դու առևտուրդ արա գնանք նրանց տուն տեսնենք գիրք կա:
Առևտուրս արեցի դուրս եկանք:Խանութից դուրս գալուց տեսա,որ նա մի տեսակ նիհարել է
-Վատաառո՞ղջ եք,-հարցրի
-Ինֆարկտ եմ տարել,նոր եմ հիվանդանոցից դուրս եկել:
Մի տեսակ տխրեցի,չէի ուզում խոսել,բայց հարցրի.
-Հիմա լա՞վ եք
-Դե սրտիս վրա հետք է թողել,Էդիկի վերացակն սրտի վերքը իրական է ինձ մոտ:
-Նանե,դու չե՞ս հիշում ինձ:ես քեզ հիշում եմ,փոքր ժամանակ այնքան գեղեցիկ էիր նկարում,հիմա էլ չե՞ս նկարում:Հիշում եմ գետնին նկարներ էիր անում և ափսոսում էի,որ անձրևը մաքրում էր:Քո նկարներից ես ունեմ,պահել եմ:
-Շնորհակալ եմ,ես ձեզ հիշում եմ:Հիմա չեմ նկարում..Մի քիչ գրում եմ...
Եղանակը խոնավ էր,Վարարակը վարարել էր:Աղմուկ էր և ոչինչ չասացի:
Հասանք իրենց շենքին,մտանք շենք:Ընդհանուր խավար էր:Աստիճանների վրա մի կին սրբիչով ծածկած մի թաս ձեռքին բարձարնում էր:Նկարիչը ասաց.
-Նա տիկին Կարինեն է,Էդվարդի մայրը:
Տիկին Կարինեն կաղ ոտքով,ծեր և ոչ սիրունատես մի կին է:
Տիկին Կարինեն զարմացած նայում էր:Նկարիչը ասաց.
-Այս աղջիկը Էդվարդի ընթերցողներից է:Գիտե՞ս չէ,որ տղադ գրող է:
տիկին Կարինեն շփոթված պատասխանեց.
-Հա՜,գիտեմ...
-Այս աղջիկը Նանեն է,դու նրան ճանաչում ես,մեր կողքի շենքից է
Նայեց ինձ,նայեց...
-Վա՜յ,Նանեին ես եմ մեծացրել
Եվ իրոք ,մանկապարտեզում նա իմ դաստիարակն է եղել:
Նկարիչը շարունակեց իր խոսքը.
-Գիտե՞ս տղադ հաղթել է մրցույթում:Նանեն ասեց..
Զգացի,թե ինչպես թպրտաց տիկին Կարինեի սիրտը:Ոչինչ չասեց:Ես վերջապես խոսեցի.
-Հաղթել է,թերթում նկարը կա:
Նկարիչն էլ էր ուրախ:
-Տանը գիրք կա՞,-տատանվելով հարցրեց նկարիչը
-Չէ...չկա,Երևանում են բոլոր գրքերը:
-Լավ,ոչինչ,համարը կասե՞ս
-094...,-էէ...չէ մեկ է չեմ հիշելու,-գնամ տուն համարների գրքում նայեմ..
Թասը տվեց ինձ,նկարիչը նկատելով թասի մեջ եղածը ասաց.
-Բանջարով հա՞ց ես թխելու:Ինձ չմոռանաս..
Տիկին Կարինեն եկավ մի փոքրիկ գրքույկ ձեռքին:Համարը տվեց նկարչին,դուրս եկանք շենքից:Հրաժեշտ տվեցի նկարչին:Մի քայլ հեռացա ու հիշեցի,որ նկարչի գորերը ես չեմ տեսել:Շուռ եկա,բավականին հեռացել էր,ստիպված էի բարձր խոսել.
-Մի օր ձեր գործերից պիտի տեսնեմ:
-Երբ կամենաս կգաս,ես ուրախ կլինեմ,կարող ես հիմա էլ գալ:
-Մի ուրիշ անգամ,հիմա պարապունքի պիտի գնամ ցտեսություն ձեզ,ապաքինվեք...
Շարունակեցի ճանապարհս,ուրախ էի...

Անվերնագիր
18.04.2013, 18:20
Իրեն հարգող տղեն պտի էսօր առավոտ՝ ժամը 7:30-ին, իր թիմի հետ ընկնի ճամպա դեպի եղեգնաձոր, ընդեղ 4-1 հաշվով կրի տեղի թմին(ֆուտբոլ). հետո ժամը 2-ին նստի Եղեգնաձոր-Երևան երթուղայինը: Ժամը 16:30 շնչակտուր մտնի լսարան ու դասախոսին բացատրի՝ ««շրջանից եմ եկել, երթուղային չկար, հազիվ, մի ձև հասել եմ Երևան»» ու մասնակցի միջանկյալին, 40 րոպեյվա ընթացքում պատասխանի 4 չորս հարցերից երեքին ու դուրս գա»:
Մեկ-մեկ նե՜նց եմ դուրս գալիս

Նիկեա
18.04.2013, 20:06
Խոշոր,շատ խոշոր փաթիլներով ձյուն է գալիս:Ձյուն ապրիլի վերջին:Էսքան սիրուն ձյունն անգամ Նոր տարվա գիշերը չի լինում:Գիտեմ որ տաս րոպեից էս հրաշքը կվերջանա ու դրա համար էլ գնում եմ ձյան տակ կանգնելու::love

Վոլտերա
18.04.2013, 20:10
Քվեարկելու բեռից էլ պրծա :think

Ruby Rue
18.04.2013, 21:31
Էսօր մեր դեկանատի մոտ մի ցուցակ էին կպցրել. մեր ֆակուլտետի բոլոր ուսանողների միջին գնահատականներն էին: Պարապությունից ցուցակն էի կարդում, մեկ էլ նկատեցի, որ գնահատականի կողքին գրված է «Վարկանիշ»::D
Օրինակ՝ միջին գնահատականը 20 է, իսկ վարկանիշը՝ 340:
Պատկերացում չունեի, թե էդ վարկանիշն իրենից ինչ է ներկայացնում, բայց միանգամից ակումբը եկավ մտքիս ու սկսեցի ինքս ինձ ծիծաղել.
- Տեսնես քա՞նի կիսամյակ էլ պիտի գերազանցիկ լինեմ, որ վարկանիշս ծիծիկ դառնա:
Մեկ էլ տեսնեմ կուրսեցիներս եկել,աչքերները չորս արած վրաս են նայում: Հերիք չի ինքս իմ հետ խոսում-ծիծաղում եմ, դեռ մի բան էլ...:D
Էնքան զարմացած էին, որ նույնիսկ հարցախեղդ չարին: Ի՜նչ կայֆ ա, որ իրենցից ոչ մեկ ակումբում գրանցված չի::hands

Enna Adoly
18.04.2013, 21:38
Մարդիկ կան,որ այնքան անկեղծ են ծիծաղում,որ անկախ քեզնից դու էլ ես սկսում ծիծաղել...

Alphaone
19.04.2013, 04:25
Երբ ինչ-որ մեծ, ասելիքով, զգացմունքով լի գործ ես կերտում մտքում, բայց արդեն ստեղնաշարին գլխառադ ես անում ու անհասկանալի, տձև մասսա ստանում, մի տեսակ տտիպ դառնահամ է մնում մտքերում, կատաղում ես, բայց գիտես, որ էլ երբեք ավերակը չես վերակառուցի, չես էլ նորոգի, կմնա, կբորբոսնի, փուլ կգա...

Մինա
19.04.2013, 10:18
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&amp;v=Gtg-zINT8-c#!

Ես ինչքան եմ սիրում ուրբաթ օրը:Համ չեմ աշխատում ,համ էլ փողի օր է::dance

impression
19.04.2013, 15:48
էսօր ավտոբուսի մեջ քնել էի հոգնածությունից, ու երբ ես նստեցի, գրեթե մարդ չկար, ես էլ գնացի էն վերջերը տեղավորվեցի իմ համար ու աննկատ քնեցի: էն բորդո ավտոբուսներից էր, էն՝ դեպի ավելի լավ երևան ծրագրի շրջանակներում որ չինաստանից բերեցին, էն որ 150 000-անոց աշխատավարձ ա իբր հասնում վարորդին: տենց, նստել քնել եմ անվրդով, բայց դա երկար չտևեց, որովհետև շատ ծանր արթնացում ունեցա: բառիս բուն իմաստով ծանր: սարսափած զարթնեցի նրանից, որ վրաս մի շատ ծանր բան ընկավ: աչքերս մի կերպ բացեցի ու տեսնեմ՝ մի հաստաքամակ տիկին ա սենց զգու՜յշ տեղավորվում ա վրես... էէէ կողքս: աջ բուդս ճզմվեց, լխկվեց, ստորացավ, նվաստացավ, բայց վերջում ինքնատիրապետումը կորցրեց: Թափով այն դուրս քաշեցի հաստլիկի տակից, ով էն աստիճան չէր տեղավորվում իրեն հատկացրած նստարանին, որ ինձ մեջքով էր նստել, որ գոնե մի թշով հենվի առոթին ու իմ բդին: հաստլիկն ըստ երևույթին ինչ-որ տարտամ զգացողություն ունեցավ կամ էլ իր տակից ոտս հանել փորձողի տնքտնքոցս լսեց, սենց շրջվեց, ակնոցի վրայից նայեց ինձ՝ յուղոտ կոպերով տարօրինակ սեթևեթելով ու ասաց՝ օյ կներեք... կես սանտիմ առաջ գնաց ու երկու հաստլիկ մատիկներով ձեռքի բուլկուց մի եղունգի չափ պոկելով՝ այն դրեց բերանն ու մի կես ժամ ծամեց:

տո այ փի՜ղ.....

keyboard
19.04.2013, 20:18
Ծիծեռնակներն եկել են...

Էհե՜յ...:love

Enna Adoly
19.04.2013, 20:33
Դուք երբևէ տեսե՞լ եք մահամերձ մարդկանց աչքերը:
Այդ բոլոր աչքերը զարմանալիորեն նման են:
Մեծ,կլոր..
Նրանց աչքերը լայն բացված է,որպեսզի կյանքին ուշադիր նայեն և իրենց կարճ կյանքի ընթացքում կարողանան տեսնել մի ամբողջ կյանքի աշխարհ:
Նրանց աչքերը միշտ սև են...Մթությունը կամաց-կամաց մոտենում է և առաջին նշույլները աչքերում են պատկերվում...
Նրանք նիհար են,հյուծվել են. հոգին լքում է մարմինը...
Նրանք տխուր են.հրաժեշտը մոտ է...
Պատրաստվում են հրաժեշտ տալուն,պիտի հրաժեշտ տան իրենց ծնողներին,ընկերներին,սիելիին,իսկ եթե չհասցնե՞ն...Երկնքից կհետևեն նրանց և կուրախանան նրանց հաջողությունների համար,կտխրեն դժբախտությունների դեպքում...
Մահամերձը գիտի՝նրան չեն հիշելու մի քանի տարուց,մահվան ցավը բոլորի մոտ կմեղմանա գնալով,բայց չի մոռացվի ամբողջովին,կմնա,թեկուզ մի փոքրիկ դրվագի տեսքով...

unknown
19.04.2013, 21:03
Ուզում եմ աչքերս փակեմ ու բացեմ ու ամեն ինչ լինի ենպես ինչպես եսեմ ուզում...

Անվերնագիր
19.04.2013, 21:54
Մենակություն.

պլյուս. դու մենակ ես
մինուս.դու մենակ ես...

Mephistopheles
19.04.2013, 22:35
Սենց պառկած եմ դիվանին ու նայում եմ գրադարանիս…

…նայում եմ, մեկ էլ տեսնեմ 2 հատ թազա գիրք կա Արարատի մասին… ինչ որ չեմ հիշում որ էդ գիրքը ունենամ, էն 2 հատ… տենաս ե՞րբ եմ առել… կարող ա՞ զոքանչս ա հետը բերել, բայց ինչի՞ 2 հատ… ալարում եմ տեղիցս վեր կենամ որ հանեմ նայեմ… Կարող ա՞ կինս առել… բայց ինքը սենց բաներ չի առնում… շագանակագույն կազմ ա, վրեն էլ լատինատառ գնած ա ARARAT…

վերջը զոռով-շառով տեղիցս վեր կացա ու գնացի որ վերցնեմ-տեսնեմ էդ ի՞նչ գիրք ա որ չեմ կարողանում տեղը բերել…

…գնացի, աթոռը դրեցի (ես կոլոտ են), բարձրացա վերև, ձեռս գցեցի ու քաշեցի-հանեցի տեսնեմ կոնյակ ա… իմ ամենասիրած գիրքը…

Գեա
19.04.2013, 22:57
Մի ժամանակ, ամեն գարուն սիրահարվելու անզուսպ ցանկություն էր արթնանում: Այս գարունը տարբեր է ու հետաքրքիր...այս գարունը ինձ երեխեքի հանդեպ է զգայուն դարձրել, ու դա փոխադարձ է...
Այսօր հազիվ մի ութ տարեկան գնդլիկ ու կարմրաթուշիկ տղա, իրենից թմբլիկ ուսապարկի տակ ճկռած փողոցում մի գաղտնի անկյուն էր գտել ու ինքնամոռաց բուլկի էր խեղդում: Էնքան լավն էր , էնքա՜ն լավը...հազիվ ինձ զսպեցի, որ մազերը մի լավ չխառնեմ...Կերավ, բերանը մաքրեց , աջուձախ նայեց, հայացքս բռնացրեց , ժպտաց, աչքով արեց ու փախավ: Ա՜յ քեզ ջահելություն...

Alphaone
19.04.2013, 23:08
Ո՜նց եմ զզվել հարաբերություններ պարզելուց, երբ սխալդ ճիշտ են հասկանում, ճիշտդ սխալ, ոնց եմ զզվել անընդհատ ինչ-որ բան ապացուցելուց, անընդհատ ինչ որ բան պահանջելուց ու անընդհատ ինձ հրամցվող պահանջներից, լավ կլիներ, կյանքն էլ էդպես լիներ, կատաղեցիր, փակում ես նոթբուքն ու բացում մենակ երբ հավես ունեցար...

Stranger_Friend
19.04.2013, 23:53
Կատարելության հասնելու (ձգտելու) համար նախ պետք է քեզ կատարելություն չհամարես...

<<Ուրիշի ասածը բանի տեղ մի դիր>> արտահայտությամբ շարժվելը մեծ սխալ է: Այդ ուրիշները քո մասին այնքան բան կարող են ասել, որ հարազատներդ երբեք չէին համրձակվի...

Չկա այնպիսի կարծիք, որ արժանի չլինի լսվելու (նույնիսկ եթե բարձրաստիճան անձնավորություն ես).. չկա այնպիսի խոսք, որ բացարձակ անիմաստ լինի հ(իշիր, որ բոլորն էլ քեզ նման ունեն կարծիք, անհատականություն, ճաշակ, մտածողություն և պատկերացումներ)... չկա այնպիսի մարդ, ով արժանի լինի արհամարհվելու (նույնիսկ ամենամեծամիտներին պետք է ուշադրություն դարձնել և օգնել` փոխելով).

Պետք է լսել բոլորի կարծիքները, մտածել, առանձնացնել, հետևություններ անել և շտկվել... դա է կատարելության հասնելու կարևոր կետերից մեկը....

Գալաթեա
20.04.2013, 01:49
Էս մրցույթն էլ չլիներ՝ ի՞նչ էինք անելու... :)

Անվերնագիր
20.04.2013, 08:50
հուսով եմ, որ զարթուցիչ ստեղծողին՝ ու էտ անունը (զարթուցիչ) կպցնողին, 3 օրյա մահակով ու պլեթով ծեծից հետո նոր թողել են, որ մեռնի...

impression
20.04.2013, 13:10
քրոջս տղեն՝ Գոռը, մեր ուրախությունն ու հպարտությունն ա, ես որ մի ուրիշ կարգի խանգարված եմ իր թեմայի վրա, ինքը հրաշամանուկ ա, դեռ դպրոց չգնացած գրում, կարդում, նկարում, հաշվում ա, քարտեզ ինձնից լավ գիտի և այլն և այլն, ու ես կպած ուզում էի հասկանալ, թե էս էրեխեն ինչից ա թույլ, պետք ա տենց մի բան լինի, չէ՞, շատ ակնառու: եթե իրոք ամեն ինչ անթերի լինի, ուրեմն նա շատ վատ մարդ ա դառնալու, որովհետև գոնե մի բան մարդու մեջ պետք ա չաշխատի, ու ես տենց էդ մտքից սարսափած՝ էսօր որոշել էի անպայման գտնել էն, ինչից ինքը թույլ ա: հումոր՝ կա, տրամաբանություն՝ կա, հետաքրքրասիրություն՝ կա, երեխայություն՝ կա, ու դե հետն էլ վ մեռու ուպիտաննիյ մուժչինա: բայց դե էսօր ես գտա պատասխանը ;)

նա էս երհը երգեց իմ համար՝ ֆրանսերենով


https://www.youtube.com/watch?v=xIjobdArtiA

ու ամեն ինչ իր տեղն ընկավ. մեր էրեխեն բացարձակ ՍԼՈՒԽ չունի :D :D

Agni
20.04.2013, 16:25
Սովորաբար, երբ մարդիկ կարոտում են իրենց սիրելիին, դառնում են սենզիտիվ, ռոմանտիկ, երկեր են ձոնում և այլ...իսկ ոմանք էլ /:oy/ դառնում են «հիստերիկ» ու անընդհատ կռվում են...լավա դե :beee

Enna Adoly
20.04.2013, 16:36
Այսօր երեք բան արեցի առաջին անգամ
-քնեցի դաշնամուր նվագելուց
-բացահայտեցի մի խառնվածք,որի անունն է տղամարդ-կին
-ճանաչեցի մարդկանց,ովքեր սրբի աչքերով սատանաներ են

Enna Adoly
20.04.2013, 16:45
:DՄի բան էլ մոռացա.այսօր լիքը տրամադրությունս բարձացրել է
Մի բարեկամ ունենք ամիսը մեկ,երկու ամիսը մե,կ նրանից գրքեր եմ վերցնում ու ամեն անգամ գնալուց <<ուբոռկա>> են անում,սովորության համաձայն գնացի ու այսօր էլ բացառություն չէր:Էլի <<ուբոռկա>>:D::}Չկարողացա զսպել ինձ:Ծիծաղեցի:D
-Ասում է շատ ենք է փնթի,մարդ ենք կանչում որ մաքրի:|
Մտածում եմ:think ինչպիսի անկեղծություն:{

Alphaone
20.04.2013, 20:20
Հիվանդ, տխուր նստած եմ, ոչ մի բանի տրամադրություն չկա ու հանկարծ հեռախոսիս էկրանը թրթռում է, հետո էլի է լույսը վառվում, զվվում եմ հաղորդագրություններից, մանավանդ, որ բջջային օպերատորներն են հիմնականում գրում: Էդպես լույսերից կատաղած ավելի ամուր եմ վրա բերում խեցիս, իսկ լույսերը կասկածելիորեն շարունակվում են, անընդհատ նոր հաղորդագրություններ: Վերջը մի կերպ բարձրանում եմ աթոռից, հասնում հեռախոսին, վերցնում, բացում.
,, Քեզ 100 ժպիտ քո խենթուկից,,:
Ու տաս հաղորդագրություն՝ յուրաքանչյուրում տաս ժպիտ:
Ժպտում եմ:
Խենթուկս վերջապես Հայաստանում է, մանկության ընկերուհի, դեռ Երևանյան մանկության, 15 տարի իրար չէինք տեսել, ոչ անուն էր գրել հաղորդագրության մեջ, ոչ իմացա, թե իմ համարը որտեղից է հայթայթել, ոչ էլ Հայաստանի իր նոր համարն ունեի, բայց միանգամից կռահեցի՝ Մարիամիկն էր :)) Ինչ հետաքրքիր, լուսավոև զգացողություն է, երբ անցյալից կորած մարդիկ հանկարծ նորից հայտնվում են քո ներկայում, ասես նորից 5 տարեկան դարձած, իր ձեռքը բռնած՝ դպրոց գնայի...

Նիկեա
20.04.2013, 20:31
Ոնց եմ նյարդայնանում,երբ ամեն ինչում սկսում են ճակատագրին մեղադրել:Թե ասա էդ չեղած ճակատագիրը ինչ մեղք ունի,որ դու չես ֆայմում ուղեղդ օգտագործել::angry

My World My Space
20.04.2013, 22:17
Աստված լայքի քեզ, զավակս…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Անվերնագիր
20.04.2013, 22:23
Ապրիլը տարվա էն ամիսն ա, որ նույն կանգառում կտենաս և՛ կարճաթևով, և՛ վերարկուով մարդու... ապրիլն էլ պակաս գիժ չի

Այբ
20.04.2013, 23:17
Ինչ վատ ա, երբ սխալդ հասկանում ես միայն այն ժամանակ, երբ արդեն հնարավոր չէ որևէ բան փոխել...

Enna Adoly
20.04.2013, 23:19
Իդեալական համարելուց հետո սկսվում է հիասթափությունների մի նոր շղթա{E.A.}...

Meme
20.04.2013, 23:26
Դժվար էր լսելը, որ նկարներս ակումբում նայելուց հետո, մտածում են թե ես էնքա~ն գոռոզ եմ, ձևիստ , էն չափից շաատ դուրս թիթիզ զզվելի աղջիլկներից, որոոնցից ես էլ ալերգիա ունեմ...

Հ.Գ`
Փառք Աստծու հետո փոշմանել ես....
թե չէէ:(

Peace
21.04.2013, 01:48
Այսօր Իրաքում ընտրություններ էին, ընտրելու իրավունք չունեմ, բայց մեր հարևանները գնում էին մտածեցի կարելի է գնալ տեսնել: Ներս գնացինք, քվեաթերթիկը տվեց, քվեաթերթիկը շատ մեղմ ասված, էդ քվեարթերթիկ չէր տետր էր, տետր (http://http://img834.imageshack.us/img834/989/88735251.jpg), :o քվեատուփերն էլ փոքրերից, երեք հատ քվեաթերթիկ լինելուն պես հավաքում էին, տանում թղթե տուփերի մեջ դատարկում, բերում: Հետո էդ տուփերն էլ կարող էին հագիստ փոխել:

Հասկանալի է չէ՞, ընտրակեղծիքներ բարձր մակարդակով ոնց են անում: :love

Հետո, մի հատ շուխուր, թե զորքը եկավ, արագացրեք դուրս եկեք, ովքեր դեռ չէին հասցրել ընտրախուց մտնել, տեղում, բոլորի ներկայությամբ ծիտիկ դրեցին դուրս եկան, մեկ էլ հետևից շը-րխ՛կ ընտրատեղամասի դռները բալանիներով փակեցին ու ասում են էդպես մի ժամ փակ է մնացել, որից հետո ընտրությունները նորից շարունակվել են ԱՄՆ-ի թեթև ձեռքով հիմնադրված ժողովրդավարական, դեմոկրատական երկրում: :love

Alphaone
21.04.2013, 01:54
Ռախմանինով, Բալտիկա 9, չիպս... Սնտիդեպրեսանտներ, ընդունել միասին, չափավոր քանակությամբ...

Enna Adoly
21.04.2013, 13:02
:DԿիրակի օրը ,առավոտյան ժամը 8-ին միայն իմ մաթեմի դասատուն է պարապունք անում ու այսօր նա ռեկորդ խփեց հայոյանքի երկարությամբ,այն ուղղված էր գյուղից եկած տղայիւ:
-Տո՜ այ պողոսաշվիլի, տատուդ սարքած վարենին գրատախտակին նկարում ես,վեր հինչ անես,կալու եմ հսնեմ տեղ վենդիդ քացի տամ…Դուզ են ասում էլի գյուղացու անջուկնին հինչքան էլ էփում ես հումա մնում...Կիսավայրենի,այ կիսավայրենին,էս մաթեմատիկան անվերջա կյանքս՝վերջավոր,հո՞ւց քեզ սվրցնեմ...Խե ես օզում ձենս կարանդաշան կա՞..Յեշի հա...
Շարունակելի...Չկարողացա բոլորն անգիր անել:o:D

Enna Adoly
21.04.2013, 13:45
Էննա քույրս,շատ ծանր կացության առաջ է կանգնել ընտանիքս,սովն ու քաղցը բռնել են կոկորդիցս:Հնարավորություն ունեք ընտանիքիս օգնել մի քիչ գումարով:Հավերժ երախտապարտ կմնամ,Արմենակ:
Նոր այսպիսի նամակ ստացա,նամակի հեղինակը գրող է:Ես ինձ մեղավոր եմ զգում,որ չեմ կարող օգնել:

Skeptic
21.04.2013, 19:56
Էսօր 4 հոգով գնացել էինք մոտակա անտառ' մեր վրանի վառարանի համար ցախ բերելու: Անտառը բլրի լանջին ա աճում, նենց որ գործը անում էինք 60-70 աստիճան թեքությամբ զառիթափի վրա: Սիսոն (ՊՆ-ից մաքսիմումը քերող ու քամող մեր սիսիանցի վարորդը) 2 հատ չորացած ծառ մենակով քոքահան արեց, օգնեց դրանք կոտրատել, էդ ընթացքում հասցրեց կորել ու մեզ մի լավ վախացնել, հետո բլրի գագաթից շվշվացնելով իջնել:


Լավ օր էր:

Այբ
21.04.2013, 20:00
Մի օր, որ Ակումբ չեմ մտնում, օրս օր չէ:
Ա՜յ քեզ բան, ո՞նց Ակումբը դարձավ իմ կյանքի անբաժան մասը:think

Գալաթեա
21.04.2013, 23:32
Կոմպիս սեղանն ուղիղ լուսամուտի տակ ա, սենյակն էլ ուղիղ տանիքի տակ, նույնիսկ առաստաղն ա թեք, ոնց որ ինչ-որ չգնահատված, բայց անկասկած տաղանդավոր նկարչի արվեստանոցում կլիներ:
Բացի անձրևի՝ թիթեղին զարկվող ուժեղ կաթկթոցից լսում եմ նաև ավելլի հեռվից եկող խշշոցը, ֆոնային եմ լսում, մեկ ուժեղացող, մեկ թուլացող:
Անձրևի մեջ եմ: Մենակ էն ա, որ չեմ թրջվում:
Չեմ սիրում անձրև, բացի իրենից հետո թողած հոտից, բայց մի տեսակ ուզեցի դուրս գամ, լավ թրջվեմ, հետո գամ հետ ու դողացնելով տաք, սև թեյ խմեմ՝ թրջված մազերս դեմքիս կպած:

Գնամ տեսնեմ իմ սիրած թեյից ունե՞նք:

StrangeLittleGirl
22.04.2013, 00:45
Երբ հասա մեր փողոց, տեսա, որ այգում նարգիզները ծաղկել են: Ծառերը դեռ մերկ են: Ուրախացա: Ես երջանիկ մարդ եմ. այս տարի երկու անգամ եմ գարուն տեսնելու:

One_Way_Ticket
22.04.2013, 08:19
Երբ ես առաջին կուրսում էի սովորում, մենակ էի ապրում։ Խմբում միայն ես էի այդպիսին, համախմբեցիները հաճախ էին հետաքրքրվում, թե ոնց եմ մենակ յոլա գնում։ Մի անգամ էլ աղջիկներից մեկն ասաց․ "բայց ինչու՞ է մենակ, ինքն ու իր կոմպյուտերը"։ Այն ժամանակ դեռ քչերը տան կոմպյուտեր ունեին։

Հիմա էլի մենակ եմ ապրում։ Կոմպյուտեր, իհարկե, ունեմ, բայց դա էլ "հաշիվ չէ", կոմպյուտերը վաղուց արդեն կենցաղի անհրաժեշտ պարագա է դարձել, սառնարանի նման մի բան։ Բայց էլի մենակ չեմ։ Ես եմ ու ծովը։

Բացարձակապես չեմ փոշմանել, որ ընտրեցի թանկ ծովափնյա թաղամաս, ու դեռ մի բան էլ թանկ բնակարան, որ պատուհանիցս ծովը տեսնեմ։ Առավոտը սկսվում է նրանով, որ բացում եմ վարագույրներն ու ողջունում եմ ծովին։ Այն ամեն անգամ տարբեր է։ Օրվա մեջ էլ բազում անգամ փոխում է իր տրամադրությունը։

Ծովը էյֆորիայի մեջ է։

http://www.blot.am/photos/sea1.JPG

Ծովը ուզում է մենակ մնալ։

http://www.blot.am/photos/sea2.JPG

Ծովը ուրախ է։

http://www.blot.am/photos/sea3.JPG

Ծովը կոկետություն է անում։

http://www.blot.am/photos/sea4.JPG

Ծովը ժպտում է։

http://www.blot.am/photos/sea5.JPG

Ծովը հոգնած է։

http://www.blot.am/photos/sea6.JPG

Ծովը տխուր է։

http://www.blot.am/photos/sea7.JPG

Ծովը մտածկոտ է։

http://www.blot.am/photos/sea8.JPG

Ծովը թախծոտ է։

http://www.blot.am/photos/sea9.JPG

Սիրում եմ ծովը։ Պարզապես նրա համար, որ կա։

My World My Space
22.04.2013, 14:45
Բանգլադեշում փողոցի արանքի գազոնը ծառ ու ծաղիկով էքսկավատորներով փորել հերն անիծել են, էդ անիծածի մեջտեղում էլ ՕԵԿ Արմեն Երիցյանի պլակատն ա, վրեն գրած՝ մենք կարող ենք ավելին…

Հ.Գ. ձեռզայծե

Sent from my HTC One X using Tapatalk 2

Valentina
22.04.2013, 20:08
Քաղաքում էտքան աստղ չի լինում:
Որովհետև քաղաքի լույսերը երբեք չեն անջատվում, երկինքն էտքան պարզ չի լինում քաղաքում:

Անձրև սկսեց: Պատուհանները փակվեցին: 2 ժամ հետո արդեն մթնել էր, երբ դադարեց: Օդը լցվել էր թարմությամբ ու կովերի հոտով: Հա, կովերի հոտով, ուժեղ քամուց, անձրևից հետո էտ հոտը կողքի գյուղերից ա գալիս: Ես սիրում եմ էտ հոտը, որովհետև դա ինձ հիշեցնում ա, որ քաղաքը դեռ ամբողջությամբ չի ասֆալտապատվել ու լցվել բենզինի հոտով:
Մի մեքենա էր շարժվում էտ ասֆալտապատ ճանապարհով:Երկար ճանապարհը հոգնեցրել էր, կանգ առան. ուզում էին շնչել լեռնային օդը: Ամառվա կեսն էր: Մթնում էր: Արդեն զգացվում էր օդի սառնությունը: Ժակետը գցեց ուսերին ու դուրս եկավ մեքենայից: Ուզեց հաշվել աստղերը. 10 -ից շատ էին, մատները չհերիքեցին: Ուզեց նկարել. չկարողացավ՝ ֆոտոխցիկը հրաժարվում էր, ուզեց հիշել, փակեց աչքերը: Աչքի առաջ էր:
Քաղաքում էտքան աստղ չի լինում:

Enna Adoly
22.04.2013, 21:26
Ինձ թվում է մեջս ինչ-որ բան մեռնում է,ես կասկածներ ունեմ,որ դա խիղճս է:

Անվերնագիր
22.04.2013, 21:45
ընտելանում ես դու՝ ընտելանում են քեզ

Mephistopheles
22.04.2013, 22:29
Աչքիս թոշակի գնալուս ժամանակն եկել ա…

keyboard
22.04.2013, 22:44
Երկու բալիկ ունեմ, Աստված սաղիդ բալեքին պահի:
Բայց լուրջ չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր երեխու արած անիմաստ, աննպատակ ու վնասատու արարքի վրա հրճվում են:
Մարդը բերանը մինչև ականջները պատմում ա, որ խոպանից եկել ա 1000$ տվել հեռուստացույց ա առել, իսկ իրա երեխեն կոմպով ֆուտբոլ խախալը բառի բուն իմաստով ա հասկացել ու գնդակը տշել ա հեռուստացույցի վրա ու ջարդել այն, մարդը բերանը մինչև ականջները բերանը բաց պատմում ա, որ երեխուն ասում ա մի արա, բայց երեխեն շատ պրինցիպիալ ա ու հեռաոսը վերցնում քցում ա ջրով բաժակի մեջ. "Մեկան ինքն իրա ասածը պտի աներ հաաաա" բերանը բացած, մարդը բերանը բաց հրճվանքով պատմում ա, որ երեխու վրա ջղայնացել ա, երեխեն էլ յանի իրա վրա ա ջղայնացել ու գնացել նոթբուքը սեղանից վերցրել ու շպրտել ա...

Հիմի, ես, մի բան չեմ ջոգում, էդ մանթոյից են տենց պատմում, թե իսկականից իրանց դզումա ամիսներով տնից կտրվելը ու 1000 դոլարը ճղել թափելը, ճռալ նեռվահան ըլնել ապառիկ ձևակերպել հեռախոս առնելը ու երեխու պրինցիպիալությունը ապացուցող էդ հեռախոսը ջրի մեջ քցելը...

ԴԵ հիմի ասա, որ դե երեխա ա էլի, հո երեխուց թանկ չի... է հա թանկ չի, ես բան ասի, բայց այ ախպեր, էդ տելեվիզրը կարար ընկներ երեխուդ վրա նույն հաջողությամբ, էդ նոթբուքից կարար կտոր թռներ երեխուդ աչքի մեջ, արա բայց էդ սաղ ջանսամ....

Փաստորեն, որ իմ երեխեն մեր տանը ոչ մի բան չի ջարդում, այլ խնամքով ուրիշ երեխեքին ներկայացնում ա, որ էդ նուրբ բանա ու պետք ա նուրբ վարվել, գիտի, որ հեռուստացույցը նայելու համարա, ոչ էե վրան գնդակ տշելու, հեռախոսը կապի միջոց է և դրան բաժակի մեջ գցելը անիմաստություն է, գիտի, որ ջղայնությունից չի կարելի նոթբուքը վերցնել ու շպրտել կամ ծնողներին ինադ անել, փաստորեն իսկսկանից էլի, հել կնիկ, հել տները ծախենք էթանք ստից, մենք ` անպրինցիպ, անդաստիարակ, անհասկացող ու իրա հոր ու մոր եղածը ափսոսացող մի անպպիտան երեխա ենք դաստիարակել...

Կնի՞կ...

My World My Space
23.04.2013, 01:41
Գիդե՞ք, էն մետրոյի էսկալատորի ներքևի բուդկայում նստած տատիկները խի են տենց հոգնած տեսքով։էսկալատորը պեդալներով իրանք են ֆռռացնում … :lol

Գալաթեա
23.04.2013, 02:23
Նենց եմ սիրում, որ կինոների մեջ մի հատ սենց հավես տուն են ցույց տալիս ներսից, սիրուն սենյակ, սիրուն կահույքով, ամեն ինչով՝ մտածում ես՝ ինչ կայֆն ա, ու մեկ էլ էդ սենյակի լուսամուտի դրսի կողմից մի հատ աչք, քիթ կամ բերան ա երևում ու պարզվում ա, որ էդ տունը տիկնիկի տունիկ էր:

Enna Adoly
23.04.2013, 10:45
:sadոնց եմ նյարդայնանում,որ մի կարևոր պատասխան պիտի տաս,երկար մտածում ես,մտածում...Պատասխանը տալիս ես, ասում են լա՞վ ես :nonoմտածել:{

Մինա
23.04.2013, 11:28
Ծիրանի ցոգոլ եմ Գուգլում, Ծառուկյանին ա հանում էջով մեկ::D

Այբ
23.04.2013, 11:38
Հիասթափության դեմ լավագույն միջոցը ոչ մեկին չճանաչելն է...

Enna Adoly
23.04.2013, 12:14
Մարդկանց ապերախտությունը հասել է երկնքի կոկորդին:
Որ լավ են լինում,առոք-փառոք ապրում են մի անգամ չեն հիշի,որ երկնքում Աստված կա ու կարելիա էլի մի անգամ ոչ ձևական ասել .<<Շնորհակալ եմ Աստված...>>
Բա ո՞նց կասեն...Հենց իրամք լավանում ն իրենց քիթը էնքանա մեծանում,որ տեսադաշտը փակումա,էլ չեն տեսնում,թե ինչքան հիվանդ,սոված մարդ կա իրենց կողքին:Հլը մի հատ էլ նորից բողոքում են...Անշնորհք եք է...
Հենց վատանում են մի քիչ...Բաաա~,արդեն Աստծուն սկսում են հիշել.<<Որ մեղքիս համար,Աստված էս եմ խնդրում,էն եմ խնդրում...>>
Էլ ո՞նց Աստված ձեր խնդրանքը կատարի,եթե մի անգամ կատարելա չես գնահատել,ո՞նց կատարի:Կատարի,որ իրեն էլի մոռանա՞ս:Կատարի ,որ իրա պատվիրանները պատով տաս ու մարդ սպանե՞ս,խաբե՞ս,թալանե՞ս...

Այբ
23.04.2013, 17:48
Եթե ուզում ես իմանալ, թե տվյալ մարդը ինչ վերաբերմունք է ցուցաբերում քո հանդեպ, նրան հիշեցրու քո մասին այն ժամանակ, երբ վերջինս վատ տրամադրություն ունի:
Ու ոչինչ, որ հետո քո տրամադրությունն է ընկնելու, կարևորը հասկանաս, որ պետք չէ այդ մարդուն այլևս քո մասին հիշեցնել:

Գալաթեա
23.04.2013, 20:01
Տասը րոպե առաջ իմ լուսամուտից էս պատկերն էր:
Հիմա էս նույն ամպը ձևափոխված ա, գունատ ու ամպի գույն: Էլ կրակ չկա մեջը:
Ափսոս...

http://imageshack.us/a/img46/5409/20130423225.jpg

Անվերնագիր
23.04.2013, 20:38
Բավարիա - Բարսելոնա
Բորուսիա Դ. - Ռեալ Մադրիդ

Էս խաղերի համար արժեր գարնանը սպասել, ու ընդհանրապես ապրե՜լ

Դավիթ
23.04.2013, 21:08
Սկսել եմ «նիհարել 4.0» ապգռեյթը:

Alphaone
23.04.2013, 21:30
Հիվանդ ժամանակ սարսափ ֆենտեզիների գոբլիններին եմ նմանվում՝ պուճուր, չար, կանաչ արարած: Նեղացնում եմ ընտանիքիս անդմաներին, լավ ընկերներիս, իսկ օտարների հետ էնպես խոսում, ասես ոչինչ չի էլ եղել: Ինչի՞ եմ էդքան վատը :(

Enna Adoly
23.04.2013, 21:39
23.04.2013 ,կյանքի դաս 5423-5427
1.Վերջակետը ցավոտ չի լինի ,եթե դրվի աստղերի տեսքով,
Բայց վերջակետ դնելուց ոչ ոք չի մտածում ինչպես դնի...
2.Մանրուքները ավելի կարևոր են,
Նրանցից են ծնվում մեծ հաջողություննետը և մեծ հիասթափությունները:
3.Անտարբերությունը երբեմն ավելի է գնահատվում:
4.Կյանքում անդիմակները տեղ չունեն
4.1Մարդը տարօրինակ է հեռու մնացեք
4.2Մարդը տարօրինակ է նրա համար գործ չկա
4.3Պիտի հոտից մեկը լինես,որ չհոշոտվես...

Մարկիզ
23.04.2013, 21:50
Երբեմն ինձ թվում է՝ իտալացի եմ: Ուրախանում եմ ահագին: Բայց հետո հասկանում եմ, թե ինչու եմ ինձ իտալացի զգում ու էլի տխրում եմ: Հասկանում եմ, որ Սիցիլիային շատ նման վայրում եմ ապրում, դրա համար եմ ինձ երբեմն Իտալիայի պես երկրի քաղաքացի զգում::))

Մարդիկ ինչ աստիճան հաբռգեն, ինչ աստիճան կրիմինալի հետ սերտաճեն ու դեգրադացվեն, որ օրը ցերեկով յեքա 150000-անոց քաղաքի փողոցներում ավտոմատներով ճռռցնեն, մարդիկ սպանեն:

Սա 90-ականների Չեչնիան էլ չի: Էնտեղ օրենքներն էին այդպես՝ գյավուրին սպանել, դավաճանին ու գողին գնդակահարել կամ մորթել: Դա բեսպրեդել չի: Սրիկայություն է, բայց օրինական սրիկայություն` մորուքով, չալմով, կեղտոտ, փնթի, Բասաև, Խատաբ:

Սրանցը բեսպրեդել ա լրիվ: Լավ խաբար իմացանք: Ասում են էդ ցեղին փոքրով-մեծով բռնել են: Գոնե հիմա մի բան արեք դրանց: Թեկուզ սադրեք՝ պատուհանով փախչելիս, ընկնեն՝ մեռնեն կամ սուիցիդ անեն՝ կրակեն իրանք իրանց, վերանան էս երկրից: Էդ պատժին են արժանի: 90-ականների Չեչնիայում դրանց նմաններին հիմա վաղուց կախել էին Գրոզնու կենտրոնում ՕՐԵՆՔՈՎ:

Դրանց հյուրանոցին ես նայում ու էդ քաղաքում ապրող որբերին, հասկանում ես, որ սա ոչ Սիցիլիան ա, ոչ էլ Չեչնիան, սա Սիեռա Լիոնեն ա: Մեկ էլ էնտեղ են թուլեքն ավտոմատներով փողոցներն ընկած մարդիկ սպանում:

Ուլուանա
24.04.2013, 00:11
Վերջերս Ակումբի հետ կապված հաճախ մի զգացողություն եմ ունենում, որի մասին հա ուզում եմ գրել, բայց վախենում եմ աչքով տալ։ Երեկ նույնիսկ սկսեցի գրել, կեսից փոշմանեցի։ Չէ, ավելի լավ ա՝ չգրեմ, թող սենց մնա :))։

Մարկիզ
24.04.2013, 02:35
Բռավո… Ըհը: Էս տարի էլ էն «կարմիր գույնի վրեն լուսին» դրոշն ազգովի վառեցինք: Արա՛, հո չէր վառու՜մ, հո չէր վառու՜մ… Ճտճտալով, բոցկլտալով վառվեց, մոխրացավ, հալվեց ու մոխիր դառավ, փոշի դառավ: Դրոշ չկա է՜լ… Թու՛, Թուրքիա, թու՛…

2014 թվականի ապրիլի 24-ին մեր ազգի կողմից «վառվելիք» դրոշը, որ ազգովի ամռանը գնանք Թուրքիայում հանգստանալու կամ հետները ֆուտբոլ բալետ անելու, կբերենք միանգամից: Հա, տենց ազգովի էլ կբերենք: Թուրքական կտորը մեր տեղականի նման չի: Այդ իսկ պատճառով կգնա՜նք, համ մի հատ լավ կհանգստանանք ազգովի, զագառ կընդունենք, համ էլ թուրքական կտորից դրոշ կբերենք: Որակով ա դրանց կտորեղենը՝ լավ կճտճտա ապրիլի 24-ին, համ պլյուս էդ ամենին՝ Թուրքիայից բերած թուրքական կտորից Թուրքիայի դրոշ: Հո չի բոցավառվելու՜… Պա՜հ…

Օֆ-օֆ, Օֆ ջան, ահագին գործ արինք: Լավ վառեցինք դրոշը: Հեսա սեկտեմբերի 21-ն ա՝ Երևանի ծնունդը… էէ՜, ինչ եմ ասու՞մ… Անկախության օրն ա… Էդ օրն էլ մի հատ ազգովի պառադ կանենք՝ կածյուշեքով, տանգերով, տերտերներով-բանով, որ էդ հոկտեմբերի մեջ էլ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Չինգիզ Բելյալետդինն ա գալու պաշտոնական այցով Թուրք… Էէէէ՜, ի՞նչ եմ ասում… Հայաստան՝ հայ-մոնղոլական արձանգրությունների ու միջպետական լրջագույն պայմանագրեր կնքելու համար: Ազգովի պիտի դիմավորենք, նոռմալ ճամփենք էդ մարդուն:

Դե հետո էլ՝ Նոր Տարի-բան ու էդ ա էլի, բան չի մնում… Նորից ապրիլի 24-ը կգա: Շատ էլ որ էն մյուս ապրիլի 24-ին մի 50 հազար մարդ էլ գնացած կլինի մեր հայրենիքից… Դե հիմի տենց ազգ ենք մենք՝ գնացող: Չենք դիմանում էլի, չենք… Կճոյանի սանիկի տված ԲԵՆԹԼԻ-ն վկա՝ չենք դիմանում դժվարություններին: Թե խի՞ են գնում, չես հասկանում, այ մարդ:

Alphaone
24.04.2013, 02:57
Փոքր-մոքր, խեղճուկարկ բալիկ էի: Այն երանելի ժամանակներն էին, երբ խոսում էի գրական հայերենով, բարեկրթության մարմնացում էի, ձայնս երբեք, ոչ մի տոն չէր բարձրանում ու եթե նույն կերպ շարունակվեր, երևի հիմա իմ իդեալը լինեի... Ինչևէ, բոլոր պատմություններում կա «բայց»- ը:
Նորեկ էի դասարանում: Հենց սկզբից էլ խեղճությունն ու բարեկրթությունը, հիմարավուն ազնվությունը հալածանքի առարկա դարձան: Երկու տարի հալածանքները լուռ կուլ էի տալիս՝ տանը, դրսում, ոչ մի տեղ, ոչ ոքի հաղորդակից չէի դարձնում ներքին պայքարին: Կուտակվում էր: Ես չգիտեի՝ ինչ հատկապես, բայց մի սև, մածուցիկ, մաղձոտ զանգված էր, հազիվ էի զսպում՝ չժայթքեր:
9-րդ դասարանից նոր դասարան տեղափոխվեցինք: Արագ մտա ներս, պայուսակս դրեցի առաջին պատահած տեղն ու վազեցի դուրս. ծառեր էինք տնկել, ուզում էի դասամիջոցին անպայման ջրել: Արդեն դպրոցի բակում տեսա, որ մեր բարալիկ, դեռ նոր արմատակալած շիվերը ցածր դասարանցիները հողից հանել՝ իրար են մտրակում:
Չլացեցի: Շատ լացկանն էի, փիսիկի նման մտնում էի մի մութ անկյուն ու լաց լինում: Այդ անգամ չլացեցի: Քարացած, ռոբոտանման աստիճանները բարձրացա, մտա դասարան ու հենց էդ պահին դասարանիս աղջիկը իր գերազանցությունը ցույց տալու հերթական առիթ բաց չթողեց՝ երկու մատով պայուսակս բարձրացրեց.
- Էս իմ տեղն ա, էլ չտեսնեմ սումկեդ էստեղ, Էղա՞վ:
Պայուսակս հետևի նստարանին հայտնվելու փոխարեն աղմկոտ վայրէջք կատարեց հատակին:
- Վերցրու:
- Դու վեկալ, չես սատկի:
- Անմիջապես վերցրու, - ձայնս մի տոն բարձրացել էր:
- Տեսնես, որ չվերցնեմ, ի՞նչ ես անելու, այ պուճուր:
Դանդաղ առաջացա, բարձրացրեցի մետաղյա աթոռն ու մետաղական ձայնով ասացի.
- Եթե չվերցնես, սրանով գլուխդ կջարդեմ, պուճուրներին չեն դատում:

Դասարանցիս կիսահեգնական բարձրացավ, առաջ եկավ, աթոռը բռնեց, սկսեց քաշել: Կտրուկ թողեցի, աթոռով հանդերձ ընկավ հատակին, ապա ձեռքից խլեցի աթոռն ու արդեն ևս մեկ տոն բարձր ու զզվելորեն սպառնալի տոնով ֆշշացրեցի՝ վերցրու, թափ տուր, դիր տեղը: Անսպասելիության գործոնն իմ կողմն էր: Չհսականալով՝ ինչ կատարվեց, լուռ բարձրացավ, պայուսակը բարձրացրեց, դրեց սեղանին:
- Փոշին թափ տուր:
Թափ չտվեց: Աթոռը դղրդոցով թռավ խեղճի ուղղությամբ, չհասցրեց խուսափել, աթոռով հանդերձ հերթական անգամ գետին տապալվեց: Աղմուկի վրա ուսուցիչներ եկան: Ամբողջ դասարանը չկարողացավ ապացուցել, որ թատրոնի սցենարիստը ես էի: Ուսուցիչներից ոչ ոք չհավատաց, որ աշխարհի ամենախեղճ էակը կարող է ներսում սատանաներ բուծել: Դրանից հետո տրամաբանական էր, որ ինձ պիտի ատեին ու արհամարհեին, բայց ինձ սկսեցին հարգել ու սկսեցին ինձանից վախենալ: Մինչև ավարտելու օրը իմ ձայնի մի տոնի բարձրացումը նշանակում էր հրահանգի անհապաղ կատարում: Ես ինձ ատում էի...
Ժամանակը ոչ առաջվա իմ եսը վերադարձրեց, ոչ էլ թողեց, որ լինեմ այն առանց զգացմունքների, բայց ուժեղ դիվուկը:

Ինչո՞ւ սա հիշեցի: Հա, այսօր ինձ զգում եմ նույնքան զզվելի, որքան այն ժամանակ, երբ դասարանիս աղջիկը ուսուցիչների հեռանալուց հետո լացելով թափ էր տալիս պայուսակս , բայց չեմ ուզում դառնալ նույնքան զզվելի, որքան դրանից հետո դարձա: Ուզում եմ վերադառնալ այդ բեկումնային պահն ու կանգնեցնել ինձ... :cry2

Այբ
24.04.2013, 10:41
Ամեն տարի, երբ գալիս է ապրիլի 24 , օդի մեջ լարվածություն եմ զգում, և ճնշող զգացողությունը ամբողջ օրը ինձ հետ է...

Stranger_Friend
24.04.2013, 14:34
Ամեն տարի հիասթափվում եմ Ծիծեռնակաբերդ գնալիս:
Ծաղիկներ վաճառողի կողքին կանգնել ենք ասված ժամին՝ 08:30, շատ լավ իմանալով, որ 08:30-ը նշանակում է 9-ին: Մարդիկ կամաց կամաց շատանում են, բայց չեմ տեսնում այն դեմքերը, որոնք իմ կարծիքով պետք է լինեն գերեզմանոցի ճանապարհին: Կողքիս կակաչ վաճառողը, որ կես ժամվա մեջ 10 անգամ կրկնեց. <<ափսոսում են *** դրամ խեղճ մարդկանց հուշարձանին դնեն.>> արտահայտությունը՝ ամեն հաճախորդի հեռանալուց հետո, ինքը չէր պատրաստվում մի ծաղիկ տաներ, կամ ուրիշի ձեռքով ուղարկեր նույն մարդկանց հուշարձանին:

Անձնակազմը գիտեր, որ ես պարտադիր գալիս եմ ամեն տարի (մեխակների հաշվարկում ինձ էլ են միշտ գրանցում) ու զարմանում էին, թե << մենք հաշվառման մեջ ենք, որ չգանք նկատողություն կստանանք, ք՞ո ինչին է պետք մենակ ժամից ավել ճանապարհ գալը՝ ծաղիկ դնելու համար>>:
Բոլորի դեմքերն էլ նույնն էին՝ պարտադրված տան կիսատ- պռատ գործերը թողել, հասել էին համալիր ու պիտի մի կիլոմետր էլ ճանապարհ քայլեին՝ ծաղիկ դնելու համար. հենց այդպես էլ ասում էին: Բա ղեկավարը, որ մի պահ իր զվարճալի պատմությունը ընդհատեց, նայեց տխուր դեմքիս (երևի զարմացավ) ու ասեց. <<ես ի՜նչ ժողովուրդ ենք մենք.. >>: Հայացքս կարդաց, թե ինչ-որ ուրախ առիթով արտաբերեց այդ խոսքերը՝ չգիտեմ, բայց անմիջապես մտքումս համաձայնվեցի՝ սրտիցս էր:
Մոտս այնպիսի տպավորություն էր, որ Դլեյամանի տակ վազվզող ու հրմշտելով մարդ-մարդ առաջ անցնող ժողովրդի մեջ մենակ ես եմ <<անվճար>> եկել (առանց նկատողություն ստանալու վախից դրդված, կամ ինչպես մեկը ասեց՝ թիթիզությություն անելու ու ծաղիկների հետ նկարվելու համար չէ): Մենակ փոքր երեխաներ տեսնելուց էր սիրտս հանգստանում, որ ծնողները չեն ալարել, բերել են..

Կամ ես բախտ չունեմ ու միշտ նույն հերթի մեջ եմ լինում՝ Ծիծեռնակաբերդի ճանապարհին, կամ էլ իրոք մարդիկ ցավ են ապրում հուշարձանին մոտենալիս, բայց չեն ուզում ցույց տալ և իրենց նման կերպ են պահում...


http://www.youtube.com/watch?v=R8UreBD9RPo

Enna Adoly
24.04.2013, 18:06
-Հաջորդը այս ծառը կկտրվի,հետո մյուսը....,-ասում էին ինքս ինձ ու արցունքերս սեղմում էին կոկորդս:Փակե՛ք աչքերս ,որ չտեսնեմ թե ինչպես են իմ քաղաքի դրախտային բնությունը ավերակների վերածում…Ծառերը,ա՜խ այդ հաստաբուն գեղեցիկ ծառերը,նրանք քաղաքի զարդն էին…Հիմա նրանք չկան,նրանց փոխարեն հին,քանդված տներն են ցցվել…Միակ բանը,որ սիրում էի քաղաքում դա նրա բնությունն էր՝հագեցած կանաչով,թռչունների երգեցիկ ձայնով…Հիմա չկա,ծառերը կտրել են,թվում է թռչուններին էլ սպանել են,որովհետև հիմա ոչ մի հաճելի ձայն չկա:Եթե առաջ այդ ձայները լսելու համար հանում էի ականջակալներս,հիմա ամբողջ օրը կրում եմ՝չուզենալով լսել մարդկանց փուչ բամբասանքներն ու մեքենաների միապաղաղ դռռոցները…
Ինձ համար երկար ժամանակ հարց էր,թե ինչ հիմնավոր պատճառներով են կտրում քաղաքի կես դար ապրած ծառերը:Այսօր իմացա մի շատ հիմնավոր պատճառ՝ մարզպետը փայտամշակման գործարան ունի,փայտը մշակում է ,հետո մեր սեփական ծառերը վաճառում մեր իսկ մանկապարտեզների վրա…Մի հետաքրքիր բան էլ կա ,որ քաղաքացին ուզում է բարձրաձայնի իսկույն անգործ է դառնում և ստիպվսծ է լինում մինչև իր կյանքի վերջ ապրել աղքատություն մեջ՝մի կտոր հացի կարոտ մնալով:Դրանցից մեկն էլ գիտնական է,մաթեմատիկոս,բազմաթիվ թեորեմների բացահայտող,բայց մենք պիտի զրկվենք մեր մաթեմատիկոսից,մեր գիտնականից,որովհետև նա մարզպետի փայտամշակման գործարանի աշխատանքին խփում է....
Փչացած ենք ժողովուրդ,փչացած...
Ծառերը կտրողներն մի օր կկտրվեն,Երկինքն է խոստացել...

Այբ
24.04.2013, 19:41
Ամեն տարի` ցեղասպանության տարելիցին, հայերը իրենց պարտքն են համարում վառել Թուրքիայի դրոշը: Երևի ես չեմ հասկանում դրա խորհուրդը, կամ էլ հայրենասեր կոչվելու իրավունք չունեմ: Չգիտեմ: Պարզապես զարմանում եմ, որ նրանք, ովքեր իրենց հայրենասերի դերի մեջ զգալով վառում են Թուրքիայի դրոշը (ընդ որում՝ ուրախ բացականչություններով), ծիծեռնակաբերդ են գնում՝ ծիծաղելով, խոսելով, արևածաղիկներով (հետն էլ ՝ կեղտոտելով շրջակա տարածքը): Հարց է առաջանում, մի՞թե Թուրքիայի դրոշը վառելով ենք մեր հարգանքը ցուցաբերում: Իսկ լավ չէր լինի, որ Թուրքիայի դրոշը վառելու փոխարեն, իրոք մի ազգնվեր բան անեինք: Օրինակ՝ օգնեինք Սիրիայից եկած հայերին...

Եվ վերջապես, ապրիլի 24-ին միայն Թուրքիայի դրոշը չվառենք ու մտածենք, թե դրանով ազգնվեր գործ ենք անում...ախր մեր զոհերի հիշատակը էդպես չէ, որ հարգելու ենք...

Tig
24.04.2013, 21:11
Վաղուց եմ ուզում սա գրել, բայց հա մտածում էի, ոչ պետք չի: Այբ ջան, անձնական ոչինչ չկա, ուղղակի քո գրառումը վերջին կետը դրեց: Մենակ դու չես սենց գրառումներ անում, առավոտից ողջ ինետը ողողված է էս տիպի մտքերով: Ու եթե սա օրագրի ֆորմատի չի համապատասխանում կարող եք ջնջել և/կամ տուգալել, մի խոսքով...

Ամեն տարի ապրի 24-ին մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ ու չգիտես ինչու մեր աչքը ծակում են մենակ արևածաղիկ չրթող կեղտոտողները ու բերանները կես մետր բացած ջահելները: Ամեն տարի մենք զայրանում ենք թուրքիայի դրոշը վառողների վրա: Ամեն տարի մենք չենք հասկանում, որ նման ջահելները իրենց սեմուշկեն հա էլ պիտի չրթեն ու բերաները բացած հարգանքի տուրք մատուցեն զոհերին: Ու ամեն տարի մեր աչքը դրա փոխարեն չգիտես ինչու չի ծակում, էն սուսուփուս գնացողները, էն սրտի ցավով գնացողները, էն դրոշ չվառող, բայց ազգանվեր գործ անողները ու հավատացեք ինձ, նման մարդիկ շատ շատ ավելի շատ են, քան ամեն տարի մեր աչքը ծակող սեմուշկա չրթողները: Ասածս էն ա, որ մի քիչ խորը նայեք, սովորեք ավելորդությունների մեջ կարևորը տեսնել: Բան չունեմ, ասելու, էդ չրթողներին պիտի ասվի, որ տենց չի ձևը, բայց եթե կարող ես տեղում ու շնորքին, կամ ուղղակի լռել ու սեփական օրինակով ցույց տալ: Թե չէ ինտերնետային զեղումները հաստատ նրանց վրա չեն ազդելու:

Լավ եղեք, միշտ լավը նկատեք, վատն էլ մի անտեսեք, բայց ավելի բարձր ձայնով լավի մասին խոսեք: Վատին ցածրաձայն էլ, եթե հասնելու է, կհասնի, եթե չէ, ինչքան ուզում ես գոռա, մեկա:

Enna Adoly
24.04.2013, 21:19
Մի տարբերություն կա.մեկը հոգովա փչացած,մյուսը մարմնով:Պաժալույ,ես կընտրեմ մարմնով փչացածին,նա գոնե հոգի ունի...

Meme
24.04.2013, 21:27
դժվարա լսել էս ձայները, հեռուստացույցով, ֆիլմերում, էս դաժանությունը, որը եղելա.........
........... սիրտս չի դիմանում անգամ նայելուն...
Ցավում եմ, շատ ուժեղ, ամբողջ հոգովս ու սրտով....

Տրիբուն
24.04.2013, 21:57
Հայաստանում լիքը մարդ պիտի իրանց շենքից վիզայով դուրս գա:

Տրիբուն
24.04.2013, 22:01
Էսօր առավոտաից մարդ չի իմանում գլուխը որ ծակը մտցնի, որ TV-ի ողբ ու լացից մի քիչ հեռու լինի: Հետո վեր կացանք ու ինչպես ամեն տարի գնացինք Ծիծեռնակաբերդ: Մինչև բլուր բարձրանալը ծաղկավաճառների խրախճանքն էր. «լավ ծաղիկ տամ՝ 50 դրամով»: Հուշարձանից հետո իջնում ես հակառակ կողմից ներքև, սկսվում ա ռազվլեկածելնի պրագրամը - քաղցր բամբակ, շաքարաքլոր, շարիկ, տզիկ, պզիկ, սեմուշկա, պեպսի, ֆանտա .....

Enna Adoly
25.04.2013, 01:12
Էնքան գիշերը չքնեցի բու դառա...

Stranger_Friend
25.04.2013, 01:16
Ու հաստատ իմանալով, որ ուրիշ տարբերակ չկա, հավտում եմ, թե հնարավոր է այս անգամ բարին երկու անգամ կրկնվի...

Valentina
25.04.2013, 01:23
Վախենալուց խոսք գնաց հիշեցի: :))
Պատկերացրեք գիշեր ա: Բոլորը քնած են, ուսանողը նստած քննության ա պատրաստվում:
Մի քիչ անցել էր, քաղց զգացի գնացի խոհանոց ուտելիք վերցրեցի, քնաթաթախ ուղևորվում եմ սենյակ: Մեկ էլ տեսնեմ ինչ որ անծանոթ դեմք սենյակից իմ ուղղությամբ ա գալիս:
Հա, ես էի:D
Ուշադիր նայում ես դռան ապակուն, ու համոզվում: :crazy

Chuk
25.04.2013, 12:00
Էս տաքսիստները ձենները մեկ են արել: Մի քանի օր առաջ Կայարանի կողմերը գործով մի տեղ եմ գնացել: Արևոտ օրով մտա շենք, գործը պրծա, դուրս եկա, տեսնեմ անձրև ա չռում: Ինձ արագ գցեցի առաջին պատահած տաքսին: Վարորդը ջահել տղա է: Էսինչ տեղն ենք գնում, բան-ման, լրիվ պայմանավորվեցինք, հեռախոսս զանգեց, տղերքի հետ պայմանավորվում եմ, թե ուր պետք ա գնանք խմելու, ու զգում եմ, որ էս տղեն պարբերաբար պտտվում, զարմացած ինձ ա նայում: Որ խոսելը վերջացրի, մեկ էլ թե.
- Ախպերս, որ մի բան հարցնեմ, չես նեղանա, չէ՞:
- Հարցրու, - ասում եմ:
- Ախպերս, դու հնդիկ ես, չէ՞:
- Չէ, ինչի՞ եմ հնդիկ, հայ եմ, - ու ծիծաղում եմ, բացել ա ինձ:
- Հաստա՞տ, ախպերս:
- Հա, իհարկե:
- Արա այ ախպեր, ես էլ զարմանում եմ, թե էս հնդիկն ինչի՞ ա մի թավուր լավ հայերեն խոսում:

Բայց հետո շարունակում էր պնդել, որ ես հնդիկի արտաքին ունեմ:

Անցավ մի քանի օր: Էլի տաքսի, էս անգամ՝ չորս հոգով: Էս անգամ վարորդը ջահել տղա չի, եքա մարդ ա: Մեկ էլ թե.
- Տղերք, դուք որտեղի՞ց եք:
- Տարբեր, - ասում ենք:
- Այ կոնկրետ դու, Լիբանանից ես չէ՞, - հարցնում ա ընկերներիցս մեկից:
- Չէ, - պատասխանում ա, - Քանաքեռից եմ: Ծնողներս էլ են Քանաքեռից, ես էլ էնտեղ եմ ծնվել, մեծացել:
- Վարյանտ չկա, - ասում ա վարորդը, - Դու Լիբանանից ես:


Կտցրե՞լ ա տաքսիստներին, չեմ հասկանում :))

impression
25.04.2013, 14:38
երկու տարի ազատ ֆրիլանսեր, երջանիկ ու անփող ապրելուց հետո ես երեկ հասա նիրվանայի
էն ամենակատարյալ, ամենաբարձր, ամենամաքուր, ամենաջինջ, ամենաերջանիկ, ամենաանհոգ վիճակը արդեն սպառվեց ինձ համար, օօօ՜՜՜՜մմմմմ

էսօրվանից սկսել եմ կյանքս վերադասավորել, արդեն էս վիճակն ինձ ավել բան չի կարող տալ
առավոտից ստեղ-ընդեղ ռեզյումներ եմ ուղարկօօօօօօօօօօ՜մմմմմմմմմմ :))

Enna Adoly
25.04.2013, 16:19
Տեսնես էս փողոցի տատիկները ,երբ են ուրիշներին ոտից գլուխ չափչփելու փոխարեն ,մի հատ իրենց բալիկներին,թոռնիկներին նայելու:

Alphaone
25.04.2013, 16:49
Նորմալ մարդիկ հիվանդ ժամանակ ախորժակ չեն ունենում, չեմ հասկանում, ինչու են ինձ միշտ շատակեր վիրուսներ ու բացիլներ բաժին ընկնում :(

Գալաթեա
25.04.2013, 18:06
Երբ որ չգիտես՝ ուրախանա՞ս, թե՞ տխրես, որ արգելք չկա ուզածդ անելու:

Նիկեա
25.04.2013, 18:12
Հիմա հասկանում եմ,թե ինչու եմ սիրում թռչել:Վերևից պրոբլեմներն ավելի փոքր են երևում:

Enna Adoly
25.04.2013, 20:39
հերիքա բոլա ձեր հայկական քիթը խնդիրներիս մեջ մտցնեք…Գնացեք ձեր կյանքով ապրեք էլի,թե դուք արդեն մեռել ե՞ք…
Բլաաաաաա.....նիուժելի դուք ինձանից չզզվեցիք,ախր ես ձեզանից զզվել եմ է....

Վոլտերա
25.04.2013, 21:16
:( կոկորդս ցավում աա, ժողովուրդ, ու ես սոված եմ, տունն էլ լիքը համով բաներ կան, բայց ես չեմ կարա ուտեմմմ:angry

impression
25.04.2013, 23:10
կգամ տուն, ու տանը ինձ հաստատ կսպասի կապույտ վարագույրով պատուհանիկը
ու մեկը զգույշ կթակի՝ lil, lil
ես էլ կբացեմ լայն, ու երջանկությունը ներս կգա
կփաթաթվի, կջերմացնի ու ուժ կտա դիմանալու

ու մենակ էդ դեպքում կզգամ էնքան շոշափելի սեր, որը կորցնել վախենում ես անգամ երբ այն կա
ինձ թվում ա տենց ա իսկական սերը, էն, որ գրքային չի, որտև իսկականի դեպքում երբ կորցնում ես, իր հետ միասին գնում ա ամեն ինչ, մնում ա մենակ վակուումը, որը քեզ հեռացնում ա մարդկանցից, կյանքից, լույսից, ամեն լավ բանից

սիրեք իրար, գնահատեք ու միշտ ցույց տվեք, որ սիրում եք, որտև եթե անգամ սիրած մարդուց պաշտպանվեք, էլ ինչի եք ապրում :)

Անվերնագիր
25.04.2013, 23:34
Ա՜խ, եթե մեր տան պատեր խոսել կարողանային... բոլորը փող կտային, որպեսզի տեսնեյին մեր տան խոսող պատերին

CactuSoul
26.04.2013, 01:11
թե ինչի՞ էի ես 5.5 րոպե շարունակ նայում էս ԷՇՇՇությունը O.o
լինկ չեմ դնելու, չուզեք
համ էլ էշություն տարածողները միշտ էլ շատ են լինում, ոնց էլ չլինի ձեր news feed-ին էլ կչոքի էս պատուհասը
անիմաստ լռվել էի ու չէի կարողանում անջատել, որովհետև ես էի անջատվել
զզվելի էր
մեղմ ասած զզվելի
նողկալի
ու մտածում էի՝ խի, ինչից կլինի
չէ, ազգությունը չի խնդիրը, ոչ էլ նույնասեռականությունը՝ որպես այդպիսին
թեկուզ տարբեր սեռերից լինեին էս մարդիկ, թեկուզ ադրբեջանցու փոխարեն գերմանացի, շվեդ կամ վրացի լինեին, տարբերություն չկա. եթե անեին էն, ինչ անում էին (հարսանիք էր, պարում էին, ոչ մի ուրիշ բան), եթե հագնված լինեին նենց, ոնց հագած էին, էլի նույն բանն էի զգալու, նույն զզվանքն ու սրտխառնոցը
ՅԱ՛ԽՔ


Հ.Գ.
Չգիտեմ, եթե փորձեմ ձևակերպել՝ երևի թե մարդու՝ սեփական անձի հանդեպ խիստ անհարգալից վերաբերմունքն ա խնդիրը: Ամենայն հավանականությամբ:


Հ.Հ.Գ.
Որոշեցի FB-ում չգրել. մեկնաբանություններին պատասխանելու հավես չունեմ, չպատասխանելն էլ անպատասխանատվություն կլիներ իմ կողմից: Բայց դե մի տեղ պիտի ասեի, սիրտս հովանար...

Ռուֆուս
26.04.2013, 02:09
Եթե ԴՈ՝Ւ խելոք չմնաս, ես կգամ երազիդ ու քեզ խանութ կտանեմ (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2406172&viewfull=1#post2406172) :angry

ԱնԱիդա
26.04.2013, 02:38
Ժամանակի զգացողությունը կորում ա էլի,, օրվա մեջ մոտ 10 անգամ ամսաթիվ եմ նայում կամ հարցնում,,, :8
հ.գ. մի շաբաթ ու մի քիչ ..

Enna Adoly
26.04.2013, 02:40
Ինչի՞ իմ քունը գիշերը չի տանում,լույսը բացվելուն պես աչքերս փակվում են ինչի՞,աչքիս ես գնամ Ամերիկա ապրեմ...Wait for me America:love
Հ.Գ.Իրականում ԱՄՆ-ն իմ ամենաչսիրած պետությունն է,ես որ ասում եմ ԱՄՆ մի աղբի կույտ եմ պատկերացնում` գլխին Օբամա

Alphaone
26.04.2013, 02:53
Լավ բան է ժամանակի մեքենա ունենալն ու անտեսանելի վահանը, գնում ես անցյալ ու ինչ ուզում ես կարող ես տեսնել, հետո ահավոր ցավ ես ապրում՝ սրա՞նք էին մեր նախնիները: Հետո մտածում՝ հիմա ես ինչ եմ, որ իրենք ինչ լինեին, բայց ես մի լուրջ առավելություն ունեմ՝ ժամանակի մեքենա ու անտեսանելիության վահան...

Arpine
26.04.2013, 13:09
Այսօրվա մարդը տառապում է ոչ թե թերաժեքության բարդույթից, ինչպես Ադլերի ժամանակ, չուինի սեքսուալ պահանջմունքների ֆրուստրացիա, ինչպես Ֆրոյդի ժամանակ, և ոչ էլ էքզիստենիցիալ պահանջմունք՝ կյանքի իմաստի կորստի զգացում, ինչպես Ֆրանկլի ժամանակ, այլ այսօրվա մարդը տառապում է պարապությունից :)): Չի իմանում ինչ անի, իր ու մյուսների համար պրոբլեմներա ստեղծում: Մի բանով պե՞տքա լցնել կյանը, թե չէ:viannen_10: :D

Մարդ կա չի ուզում զբաղված լինի, մարդ էլ կա ո՞նց զբացբած լինի էս երկրում:8













Հ.Գ. Ես ֆրանկլի հետ եմ համաձայն իրականում :read

Enna Adoly
26.04.2013, 14:48
ես կասկածներ ունեմ,որ իմ քաղաքում օդի մեջ կոկային կա...Մարդկանց <<էշ>> արարքները միայն այդ կերպ կարող եմ բացատրել...
http://i64.beon.ru/84/80/988084/37/78234337/tumblr_le3wemozyh1qe8ey8o1_500.gif

keyboard
26.04.2013, 21:01
Երկու հոգու խսակցություն եմ լսում.

-Ապե, Սաշիկի առաջին տեղակալն ա, դեմք ա ապե, էնօրը գային կայնցրեց ապե, իջա ասի կզանգեմ գործից կհանեն, ապե նենց դեմք ա Սաշիկի առաջին տեղակալն ա ջոգում ե՞ս, ապե նատուռի, չէս ճանաչում, ապե առաջ մի հատ զրովեց էր քշում ապե նիկել բանտաժներով, ոնց ապե, նատուռի Սաշիկի առաջին տեղակալն ա ապե...


Իմպի ասածը միտս եկավ, տո այ փառչաաաա՜կ, էդ սաշիկն ով եղավ, որ մի հատ էլ տեղակալ ունենա...

Enna Adoly
26.04.2013, 21:27
Էսօր մաթեմիս դասատուն մի աղջկա
-Հեսա կբաժանվենք:cry
-Կբաժանվե՞նք:|,-տխուր նայում եմ նրան
-Նանե...:Dես ինչ բաժանվել եմ ասում դու ինչ ես հասկանում
:8խի բաժանվելը էլ ինչ իմաստ ունի՞



*իրականում ճիշտ էի հասկացել,ուղակի տխրեցի,որ խումբը պիտի մասերի բաժանի:cry2
մենք մոտավորապես այ էսպես ընկերացել ենք ու հիմա բաժանում են
http://i64.beon.ru/84/80/988084/92/78234292/9829a93c50b5.gif

Mephistopheles
26.04.2013, 21:42
Նամակ ստանալը շատ լավ բան ա…


http://youtu.be/AqHp3tOj870

My World My Space
26.04.2013, 22:04
Փաստորեն 90-ականներին որ պոչտայով նամակ էինք ստանում «այս նամակն ուղարկիր 10 հոգու, այլապես…» բովանդակությամբ, էդ սփա՞մն էր, հա՞… :think :)

Sent from my HTC One X using Tapatalk 2

Enna Adoly
27.04.2013, 00:09
Նորից գիշեր,խավար,լռություն...Միայն քամու շշուկ ,սրտի քայլք ու շնչառություն,որի ձայնը լռության մեջ խորհրդավոր է...Լիալուսին,մռայլ լույս ,երկու ստվեր ուրիշ ոչինչ...Մի քիչ սարսափ,ծանոթ դեմքեր հետո և վերջ լույսը բացվեց,ես քնեցի...

Mephistopheles
27.04.2013, 01:09
էս վերջերս էս երգը շատ եմ սիրում…

http://www.youtube.com/watch?v=2GmVajkqLNU&feature=youtube_gdata_player

Skeptic
27.04.2013, 07:31
Որոշեցի էստեղ գրել, քանի որ ավելի շատ օրագրային գրառում ա, քան ժամանցային:


Էսօր առաջին անգամ շնագայլ եմ տեսել: Ժամը 3-ն անց էր, երբ բնության կանչով վեր կացա, վրանից դուրս գալով' քայլեցի մոտակա թփերի մոտ ու մի քանի վայրկյան անց տեսա ինձ նայող մի զույգ փայլատակող աչքեր, որոնց տերը սպառնալից գռմռում էր վրաս. փոքր, բայց սարսափազդու արարած: :scare Քանի որ, ի տարբերություն գայլերի, սրանք ոհմակներով որսի դուրս չեն գալիս, հետևաբար առավելագույն վնասը, որ կարող էր հասցնել, կծելն էր: Անցյալ տարի մեր մարտկոցի տղերքից մեկը մառախուղի մեջ իրան աննկատ մոտեցած ու ոտքը կծած շնագայլին վախեցրել էր դրա աչքերին լույս գցելով, բայց էսօրվա գիշերը լուսնյակ էր, ու ես թարսի պես ֆանարիկս չէի վերցրել: Որոշեցի գոռալով վախացնել, բայց մի քանի քայլ նահանջելուց հետո շնագայլը դեռ գռմռում էր: Էդ ժամանակ ինձ օգնության հասավ ամբողջ ճամբարի կողմից արհամարհված փոքրիկ ու ահավոր տգեղ սև շունը, որի հաչոցների ուղեկցությամբ շնագայլը փախավ:


Տենց բաներ: :))

impression
27.04.2013, 12:08
մեր կողքի հարևանի տան դուռը կախարդական ա, բա՜

ինքը տաքսիստ ա աշխատում, ապրում ա մենակ, ու տուն ա գալիս գիշերը շատ ուշ, հետո մի ամբողջ օր մնում ա տանը մինչև երեկո
ու երբ ինքը բարձրանում ա աստիճաններով՝ հոգնած, ոտները հազիվ քարշ տալով, սիգարետը բերանին, հոնքերի մեջտեղը՝ դարդի գիծը պարզորոշ գծած, մենակ խղճում ես նրան

սակայն, նա հենց մտնում ա տուն ու կախարդական դուռը փակվում ա հետևից, ինքը դառնում ա միմոս
կերպարանափոխությունը կես րոպեից ավել չի տևում
լուրջ մարդը սկսում ա բառաչել, հիստերիկ ղժժալ, հայհոյել իր հետ ապրող ու գոյություն չունեցող մարդկանց, անասուն ձեներ հանել, ինքն իրեն տալ պատերով, հռհռալ, հազալ նենց, որ քեզ թվում ա էսա թոքերը պատը կծակեն կընկնեն քո սենյակ ու էլի տենց հիստերիկ բաներ

ես որոշել եմ, որ էլ տաքսիներից չեմ օգտվելու, ինչ իմանաս, դրանցից էլ ով կախարդական դուռ ունի

Katka
27.04.2013, 15:42
Բաբոս էսօր հայտարարեց, որ Սերժը, տոբիշ երկրի նախագահը, խոստացել ա թոշակները բարձրացնել, ու էդ ինֆորմացիայի մեջ ավելի շատ իմ ուշադրությունը գրավեց կիսառուսերեն, կիասահայերեն բառերը:))
-Катюша, Серж обещал, что наши թոշակներ станут շոշափելի:
- А как это?, что значит շոշափելի: Գիտեմ, որ չգիտի
-Ну...
Մամաս մեջ է մտնում՝
- Սերժի ասածներին մի հավատա:
-Нет почему же, я этими своими քառ ушами слышала и верю միտեսակ:
Հետոն էր կարևոր:
-Катерина, так-как Серж еще не сдерживает свои обещания, мне нужны деньги и карта для телефона.
- Да, бабуль, конечно, без проблем. А знаешь, что означает շոշափելի:
-Да не важно. Кнар (էդ մյուս՝ ամերիկաբնակ թոռնուհին ա) через месяц тоже на мой счет денег отправит.:D

Նիկեա
27.04.2013, 16:27
Մի ընտանիք էլ հեռացավ Հայաստանից,ընդմիշտ փակեց հայրական տան դռներն ու հեռացավ:Մի ընտանիքով էլ մեր երկիրը աղքատացավ:Եթե էս տեմպերով շարունակվի,շատ շուտով Հայաստանը կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը::(

Enna Adoly
27.04.2013, 18:12
Մարդիկ կան չէ,որ ամեն օր նույն տեղը հանդիպում ես,բառ էլ չեք փոխանակում բայց,որ մի օր էլ տեղով անցնելիս չես տեսնում սկսում ես անհանգստանալ:

Այբ
27.04.2013, 20:36
Ժամանակակից կյանքում ձանձրույթի դեղատոմսը երևի համացանցն է:
Իսկ երբեմն էլ այդ դեղատոմսն էլ չի օգնում:cry2

Alphaone
27.04.2013, 21:23
Չէ, ես ալկոհոլիկ եմ դառնում, սառնարանում գարեջուր տեսա, ուշաթափվեցի, մի կերպ եմ ինձ զսպել, որ չխմեմ... :(

unknown
27.04.2013, 21:47
Երևի մենակ իմ հետ կարողեր սենց բան լինել...երեկ գիշերը 1-ի կողմերը հեռախոսս զանգումա երկար աչքերս բացում եմ անծանոթ համարա,չեմ պատասխանում ասում եմ հաստատ սխալվել են...նորից փորձում եմ քնել էլի զանգումա ենել երկար,պատասխանում եմ քնաթաթախ "ալո" մյուս կողմում մի տղայա "ետ ում հետես ետքան խոսում" միանգամից աչքերս բացվեցին որովհետև քնած էի ու հաստատ շփոթելա ու անջատվումա մինչև կասեմ շփոթել եք...նորից եմ փորձում քնել էլի զանգ չեմ պատասխանում դե հասկացա սխալվելա բայց շատա զանգում ու քնելել վիբրացյայի տակ չի ստացվում նորից պատասխանում եմ մինչև բառ խոսեմ համարյա գոռալով "ասում եմ ետ ում հետես տենց խոսում մի ժամա" ու ակամայից ասում եմ "ի՞նչչ" նոր երևի տեղ հասավ իրան որ շփոթելա ու մի բանել ժպտալով ասումա "վայ կներեք աչքիս շփոթվել եմ"...փաստորեն իրոք սենց դեպքերելա լինում գիշերվա կեսին:D

Գալաթեա
27.04.2013, 22:04
Աջ ականջս վառվում ա էս մի ժամ ու կես ա :cry2

Stranger_Friend
27.04.2013, 22:07
Վատ է, երբ անծանոթ տեղում հին ծանոթների ես հանդիպում: Հատկապես նրանց, ում սպասում էիր.

impression
27.04.2013, 22:30
մտածում եմ, եթե Երկրի բնակչությունը, բոլորը միասին միաժամանակ սկսեն վազել նույն ուղղությամբ, ապա շատ հնարավոր ա, որ երկիրը սկսի ավելի արագ պտտվել, օրն ու գիշերն ավելի արագ իրար հաջորդեն, արևի շուրջ պտույտն էլ արագանա, ամեն ինչ խառնվի իրար, էդ երկրի պտտվելու արագությունից ձգողությունն էլ պակասի, մարդիկ սկսեն թռնել ցաքուցրիվ, երկիրն իր ուղեծրից դուրս գա, մի խոսքով, կայֆեր կայծեր, պետք ա տենց մի ֆլեշմոբ կազմակերպել,տեսնենք ինչ կստացվի

Մարկիզ
27.04.2013, 23:31
Ինձ համար իհարկե չկային լավ կամ վատ հիվանդներ, բայց այս մեկին շատ էի սիրում ու հարգում, որովհետև որպես մարդ շատ պատվախնդիր էր ու բավականին բարձր ինքնագիտակցություն տեր: Իսկ այդպիսի մարդկանց հետ իմ մասնագիտությունն ունեցող բժիշկների համար բավականին հեշտ է: Բացի այդ նա այսպես կոչված «քրեական հեղինակություն» էր: «Զոնա նայող էր» եղել, բավականին հայտնի էր քրեական աշխարհում: Իսկ նման կարգավիճակ ունեցող մարդիկ չեն կարող խելացի չլինել:

Մենք լավ էինք բուժում մարդկանց: Դե բնական է, որ մարդիկ ուզում են մեզնից իրենց գոհունակությունը հայտնել: Վերջը, 2010 թիվն էր այդ տղան ու իր հայրը ինձ հրավիրում են Երևանի կոլորիտային թաղամասերից մեկում գտնվող իրենց «օբյեկտում» հաց ուտելու: Մի քանի անգամ մերժեցի շատ սիրալիր ձևով, բայց չստացվեց չգնալ, որովհետև գրեթե ամեն օր մարդիկ խնդրում էին, որ գնամ: Ես էլ որոշեցի գնալ, չնայած դա ճիշտ չէ:

Սեղանին իր բարեկամներն էին, բնականաբար նաև հայրը, իր ընկերներից մի քանի հոգի: Այս տիպի մարդկանց դեպքում «ընկերներ» ասելն այնքան էլ ճիշտ չէ: Կարելի է ասել՝ «նազիր-վեզիր»: Իրենք խմում էին, ես երկու բաժակով սահմանափակվեցի, որովհետև, բացի այն, որ «անթույլտրելի արարք» էի կատարել, գնալով հիվանդիս հետ իր քեֆին, դեռ մի հատ էլ արդեն ալկոհոլ էի գործածել: Հա, իրենք բավականին շատ խմեցին: Ու արդեն 2-3 ժամ էր, որ այդպես նստած էինք, հանկարծ այդ «օբյեկտի» փողոցին հարող մասում զգացինք, որ լուրջ վիճաբանություն է ու քաշքշոց: Բնական է, որ բոլորը վազեցին այդ կողմ: Մեկ-երկու րոպե անց, տեսնելով, որ տղաները չեն վերադառնում, ես էլ գնացի այդ կողմ: Պարզվեց, որ «օբյեկտին» հարող հատվածում տաքսի էին կայանել, որն անթույլատրելի է: Խնդիրն այն է, որ ցանկացած օբյեկտ ունենում է իր տաքսիները, որոնք իրենցն են կամ էլ իրենց ծանոթներինը, ու օտար մեքենաներ չպետք է կայանեն այդտեղ:

Հիվանդիս հայրը տաքսիստից պահանջել էր հանել ավտոմեքենան, բայց տաքսու վարորդը սկսել էր վիճաբանել ու անգամ հրել էր հիվանդիս 70 տարեկան հայրիկին: Իհարկե, այդ տաքսիստը չէր էլ իմացել, թե ում հայրն է այդ մարդը:

Տաքսիստին մի քանի հատ «չափալախից» հետո լարեցին այդտեղից, ես էլ փորձեցի հանգստացնել և հիվանդիս, և իրենից առավել «բորբոքված» նազիրներին ու գնացինք՝ նստեցինք: Մի հինգ հոգի էին մնացել: Հարազատները գնացել էին տուն, մնացել էի ես, հիվանդս ու 3 կամ 4 նազիր: Ճշտելով, թե դա կոնկրետ, որ տաքսի ծառայության մեքենան էր (պարզվեց այդ ծառայության տեղակայման վայրը մի հարյուր մետր է հեռու), հիվանդս իր նազիրներին ինչ-որ բան ասաց, որն ինձ անհասկանալի մնաց: Բայց հետո տեսա ու հասկացա, թե ինչ էր ասել… Նազիրները գնացին, մնացինք երկուսով::))

Ուրեմն՝ քսան րոպե չանցած, նազիրներն սկսեցին հետ գալը:)): Գալիս էին ավտոմեքենայի բանալի դնում մեր սեղանին ու գնում: Այդպես, մոտ 7-8 անգամ: Մեր սեղանին 7-8 բանալի կար: Պարզվեց՝ կանգնեցնում են փողոցներում այդ սերվիսին պատկանող մեքենաներն ու վարորդներից խլում բանալին, ապա բերում հանձնում իրենց մեծ ախպորը: Դե իսկ մեքենաները մնում էին այդպես փողոցում կանգնած: Ընդ որում, կարևոր չէր՝ վարորդը միայնա՞կ էր, թե՞ մեքենայում պատվիրատու կար:

Հիվանդիս հեռախոսին սկսեցին անդադար զանգեր: Որոշ զանգերի պատասխանում էր, որոշներին՝ ոչ: Ասում էր այս տիպի խոսքեր. «Լավ եմ անում», «Բա հորս են արդեն խփում», «Սերվիսի տերը շատ ա հաբռգել» և այլն: :)) Քիչ անց նազիրներից մեկը եկավ ու հայտնեց, որ սերվիսի տերը իր ընկերների հետ եկել է, որ խոսի ու բանալիները վերցնի: Բայց հիվանդս ասաց, որ չթողեն՝ հանկարծ ներս մտնի: Այդ ընթացքում մի հատ երիտասարդ վատ հագնված տղա եկավ, բարևեց ու նստեց: Ճանաչում էին, նույն շենքում էին ապրում: Ու խնդրեց բանալիները տալ, որովհետև իր երկու եղբայրն այդ մեքենաների վարորդներից են: Սա էլ հանեց ու բոլոր բանալիները հանձնեց այդ տղային:

Դե կաֆեն բացօդյա էր ու պարզ երևում էր, թե շուրջն ինչ էր կատարվում: Ու պարզ երևում էր՝ տաքսի ծառայության 150 կիլոյանոց հաստագլուխ տիրոջ նվաստացած ու ինքնասիրությունը խոցված սֆաթը: Ինքը իր քաշին ախպերների հետ իր մերսեդես G կլասի ջիպերով հասել է այդտեղ, բայց իրեն շան տեղ չդրեցին (անգամ չթողեցին մտնել սրճարանի տարածք), իսկ այդ երեխային մարդավայել ճանապարհեցին: :))

Սիրում ենք էլի գողականը: Ուրիշ ազգ ենք էլի… :)))

einnA
28.04.2013, 00:05
Կանգառից դեպի մեր շենք տանող ճանապարհը երկար չի, բայց էտքանն էլ կրճատելու մի անկյուն կա, որ ես անպայման օգտագործում եմ:Էտ անկյունի վրա մի հատ եսիմ ինչ են հարմարացրել սեղանանման ու մշտապես հավաքվում են թաղի անգործ, պարապ մեծերը` կարթ խաղալու, մի շիշ օղին մի կտոր երշիկով վայելող ութից ոչ պակաս ընկերախումբը, մեծերից թաքուն ծխող երեխեքը, շենքերի բակում պպզելուց հոգնած տղերքը, որ պարտադիր ադաթ ա իրար հետ պպզելը... ու տենց էտ անկյունը վատ համբավ ա վայելում, մի տեսակ արգելավայրի նման մի բան ա իգական սեռի համար,բայց էտ ինձ չի խանգարում, որ էտ կողմով անցնեմ:Երեկ էլի էտ կողմով անցնում եմ հավաքված թաքուն ծխող էրեխեքի մոտով, մեկ էլ մեկը մեջներից վախեցած ձեռքի եղածը ուզեց պահի, կպավ երևի մյուսին, էս էլ մունաթ գալով գոռաց.

-Արա Անին ա էլի, նենց վախեցար:

Դառել եմ էտ անկյունի մշտական անդամը :))

Meme
28.04.2013, 00:21
Սովորել եմ ամեն առավոտ էս նոր շենքում աշխատանքի գնալիս հոգով ու ժպիտով բարևել շենքի անկյունում նստած անծանոթ, արևածաղիկ ու ժավել վաճառող ակնոցներով:B, ամենահետաքրքիր ու ծեր տատիկին....

Ախր իրան նայելիս անկախ ինձանից ժպտում եմ:), ինքն արդեն ճանաչումա ինձ....
Ճանապարհումա աշխատանքի ու տուն ընդունում:aha

ԱնԱիդա
28.04.2013, 01:28
հարազատություն,, մի զգացում, որը պահի ազդեցության տակ ակնթարթի պես գալիս, ի սրտե ժպտում ու հեռանումա, ու, որ նայում ես հետևից, պարզ տեսնում ես հետագիծը…

Alphaone
28.04.2013, 01:33
Անիի օրագրային գրառումը մի պատմություն հիշեցրեց...
Մեր միջնադարյան քաղաքում երբ 2000-ականների սկզբից վերջապես բացվեցին ի-նետ ակումբներ, դրանք աղջիկների համար դարձան գիշերային ակումբի պես մի բան, այսինքն՝ տաբու: Պստիկ տղերքը գնում էին խաղեր խաղալու, ավելի մեծերը չաթերում էին կորում (Ժամանակին Գյումրի չաթն էր ֆավորիտը) ու մարդիկ մի տեսակ մոռացել էին, որ ի-նետում լիքը հետաքրքիր կարդալու նյութեր կան, որ ժամանցից բացի կարող են նաև տեղեկատվություն տրամարդել: Ինձ ամենաշատը հրապուրում էին կուրսայինների համար նյութերը: Կուրսեցիս ամբողջ ազգուտակի համար խնդրում էր կուրսային գրել (հիմա եմ հայտնաբերել, որ իրականում վաճառում էր, էն ժամանակներում խելոք-խելոք գրում էի): Նյութերը ինտերնետից էի քաշում, բայց էն ժամանակ քաշել չէի ասում, հասթայթել էի ասում: Ինչևէ...

Ջինսից կապիշոնով կուրտկա ունեի, ի-նետ ակումբի ներսում մի տեսակ անսովոր ցուրտ էր, մազերս ձյունից խոնավացել էին, կապիշոնը քաշեցի գլխիս, նստեցի:
- Ապե, էս ի՞նչ ես անում:
Հեռավոր կերպով չմտածեցի, թե ինձ է վերաբերում:
- Արա քո հետ եմ, ձեն խան:
Ես խորացած փորձում եմ հեղինակային իրավունքի խախտման նախադեպեր գտնել, անգլերեն դեռ նոր եմ սովորում, գլուխս լարվածությունից պայթում է, արդեն երկրորդ ֆլոպին եմ պայուսակից հանում, առաջինն իրեն սպառել է ու հանկարծ կռահող ձայներանգ:
- Հա՜, ամերիկացի ծտերի ես կպցնում:
Զարմացա, որ ի-նետ ակումբի այցելուների մեջ անգլերեն իմացող մարդ էլ կա, քմծիծաղ տվեցի, շարունակեցի աշխատել:
- Գյա, հերիք չէ քեզ քյալի տեղ դնես:
Ուսս կոպիտ ցնցեցին, կապիշոնն ընկավ, զարմացած շուռ եկա, մի 17-18 տարական աբորիգեն էր: Աչքերը կլորացան, բերանը լա՜յն բացվեց, մի քանի անգամ զարմացած թարթեց.
- Արա՜, լսի, դու վաբշե նամուս ունես, աղջիկ հալովդ էս ո՞ւր ես էկել:

My World My Space
28.04.2013, 06:55
Ասում ա նայի քո հետ էլ չլարվեմ…

Խիյա՛ր…

Enna Adoly
28.04.2013, 11:56
Ինչ-որ մեկի հանդեպ սերը նման է երեխայի հանդեպ սիրուն,ինչքան սիրո ժամանակը մեծանում է ,սերը այդքան փոքրանում է...

Մարկիզ
28.04.2013, 13:42
Ի՞նչն է պատճառը, որ ամսական 80.000 դրամ ստացող 30 տարվա ստաժ ունեցող բժշկին (http://www.1tv.ru/news/health/218536) հիվանդից 15.000 դրամ վերցնելու համար բռնում են, խայտառակ անում աշխարհով մեկ, 1-02-ով ցույց են տալիս, դատապարտում, մարդու ապագայի վրա քար են գցում, իսկ Ջրմուղի նույն աշխատավարձով աշխատող 4-րդ դասարանի կրթությամբ ք** մաքրողին (http://www.youtube.com/watch?v=PLgXKtTEcCc) չեն բռնում իր պարտականությունը կատարելու՝ մի ամբողջ փողոցի կոյուղագիծը «վերանորոգելու», այսինքն՝ մի ողջ թաղի ք**աջրի ճանապարհն իր ք**ոտ թաթիկներով ընդամենը 15 րոպեում բացելու դիմաց, քաղաքացիներից 15.000 դրամ պահանջելու և շորթելու համար::[

Ասեմ՝ ինչն է պատճառը, քանի թեմայի մեջ ենք: Պատճառն այն է, որ բժիշկները գողագան (http://www.youtube.com/watch?v=rroiQKaWZlI) են...:D

murmushka
28.04.2013, 19:28
սուտ է,որ ասում են, եթե չս կարող փոխել իրավիճակը, փոխիր քո վերաբեմունքը, եթե մի բան սրտովդ չի, եթե մի բան քեզ դուր չի գալիս, եթե մի բանից դու նեղվում ես ուրեմն էդ բանիը քեզ դուրչի գալիս դու նեղվում ես ու սրտովդ չի
ելք չեմ տեսնում

Այբ
28.04.2013, 19:48
Տարօրինակ ցանկություն է, բայց մեկ-մեկ ուզում եմ գոռալ. «Ժամանա՛կ, կա՛նգ առ, ես քո հետևից չեմ հասցնում վազել»:

Meme
28.04.2013, 20:54
Էս Լևոնականները ինչ էլ հավես ունեն գռալու~...:o

ուֆ ու~ֆ...խեղճերը պիտի ամեն շենքի մոտ հասնելիս նույն երկար ու խճճապտույտավոր նախադասությունը կրկնեն ու կրկնեն....
- Կեցցե Հայաստանը...ամեն օր ցույցեր են որ լինում են~

հ.գ`
ուզում եք քարկոծեք, ուզում եք չէ, զզվում եմ էդ կույրից....:[

Mephistopheles
28.04.2013, 21:23
կիրակի առավոտ ա… սենց, նստած եմ ստարբաքսում, կոֆե եմ խմում ու մտածում եմ… քննադատվելը, պախարակվելը, հայհոյվելը, ծեծվելը, մեղադրվելը ու նման բաները օքեյ ա… բայց երբ էդ ամեն ինչն արվում ա քեզ սխալ հասկանալուց ու չուզենալուց ճիշտ հասկանալ now how fucking unfair is that? Like Janis says it ain't fair, baby what'd you do?

… բայց եկեք իրան լսենք, ինքը լավ ա ասում… ես չեմ կարում իրա պես ասեմ…


http://www.youtube.com/watch?v=zAbopPhBfmc&feature=youtube_gdata_player

Անվերնագիր
28.04.2013, 22:50
Աստված - էտ նույն ա, ոնց որ լավ երգը Հ1-ի թոփ տասում. գոյություն չունի

Alphaone
28.04.2013, 23:03
Երջանկություն է, երբ մատիցդ հանած փուշը սիրտդ չեն խրում...

ԱնԱիդա
29.04.2013, 01:50
Ասում են պատահականություններ չկան...
65-70 տոկոս արդեն համոզված եմ :8

My World My Space
29.04.2013, 10:53
Ուշադրությո՛ւն, վերաբերմունքն աշխուժացնում է....

Smokie
29.04.2013, 16:22
Արհեստականություն: Էսօր մտածեցի, որ էդ ամենն էնքան էլ կապ չունի իրականության հետ, բայց ախր... ախր դա չի կարեւորը՝ խնդիրները միշտ էլ կլինեն, կարեւորը դրական լիցքերն են, որ ստանում ես ուզածդ վայելելուց ու էդ ընթացքում ինքդ էլ ես բարիանում, քեզ զգում ես էդ «իրականության» մեջ, մեծ սիրո մեջ, կամ ինչ-որ բարի տխրություն ես զգում, ուզում ես դու էլ լինես էդ ամենում, զգաս էդ ամենը, իրական լինի ու դու էլ լինես դրա իրական ականատեսը: Ինչու՞ եմ էդքա՜ն սիրում Orange-ի հին գովազդները, (http://www.akumb.am/showthread.php/64332-Youtube-ալիքներ?p=2403007&viewfull=1#post2403007) մեկ-մեկ հիշում հիիի՜ն գովազդները (http://www.akumb.am/showthread.php/54543-Անկապ-օրագիր-5?p=2345019&viewfull=1#post2345019): Ինչքան էլ չհամընկնի իրականության հետ, վստահ ես լինում, որ էդ ամենը նկարահանողները, նախաձեռնողները իրոք բարի նպատակով են դա արել, թեկուզ դրական էմոցիաներ պարգեւելու համար ու դա իրոք արժանի է հարգանքի: Նրանք իրոք տարբերվում են շատերից:)

My World My Space
29.04.2013, 18:40
Էրազումս քեզ եմ տեսել: Ասում են՝ ոջիլը հարստություն ա....

ԱնԱիդա
29.04.2013, 18:46
,, ինձ մնում ա հանգիստ խղճով գժվելը,,,:esim

Նիկեա
29.04.2013, 19:27
Ասում են ,,Ոչ ոք չի կարող օգնել բոլորի,դու մենակ չես կարող:Դու մեկն ես,իսկ իրանք շատ,,:Բայց քչերին կարող են,չէ՞:Իսկ դուք անգամ էդ քչին չեք ուզում օգնեք:

StrangeLittleGirl
29.04.2013, 21:20
Յոգայի դասատուիս անունը, կներեք արտահայտությանս համար, Խեռի ա

Enna Adoly
30.04.2013, 00:22
Խառնված եմ...Գնում եմ էս կողմ,գալիս ,գնում եմ էն կողմ,հետո աջ,հետո ձախ...,Մեկ վազում եմ,մեկ կանգնում եմ,մեկ շուրջս եմ նայում' մոլորված եմ...Մեկ էլ տեսար գոռում եմ,մեկ էլ տեսար սսկվկում եմ,մեկ գետնին փռվում եմ ,մեկ ամբողջ բոյով կանգնում...Մեկ լացում եմ,մեկ հռհռում ամբողջ կոկորդով....
Գիտեք ի՞նչ եմ անում.ԱՊՐՈՒՄ ԵՄ

Mephistopheles
30.04.2013, 03:35
Ժող ջան, ձեր համար լավ լուր ունեմ… Մեֆը 3.5 շաբաթով անհայտանալու ա Ակումբից… ընենց որ հանգիստ ձեր համար ֆռֆռացեք, վայելեք ու մինչև գամ սաղ դզված լինի…

Այբ
30.04.2013, 10:00
Լռությունը երբեմն ամենախոսուն պատասխանն է...

Enna Adoly
30.04.2013, 14:39
Ճիշտը խոսելը վատ <<խասյաթա>>,հատկապես եթե դա իրականությույնն ա

ԱնԱիդա
30.04.2013, 15:16
երբ մարդիկ օտար են դառնում, իրենց մասին խոսելուց արդեն օգտագործում ես ոչ թե քեզ հարազատ դարձած անվան կարճ ձևը, այլ ամբողջ անունը…
:(

Smokie
30.04.2013, 15:33
Պատկերացնենք FB-ի, ինչու՞ չէ նաեւ ակումբի հետագա զարգացման դրվագ: «***-ը like-էլ է ...-ի like-ը», «***-ը շնորհակաություն է հայտնել ...-ի շնորհակալությանը»:

:))

Այբ
30.04.2013, 21:09
Ա՛յ մարդ, ամեն անգամ, երբ Դիմակի խաղը սկսվում է, ես սկսում եմ դիմակացավով տառապել...:think

ivy
30.04.2013, 21:25
Որ տարիքում էլ լսեմ Heart "No Other Love" (http://www.uploadmusic.org/MUSIC/9763481367271736.mp3)-ը, հալվում եմ լրիվ, խելքս գնում է...

Ինչուիկ
01.05.2013, 02:57
Կարոտում եմ ակումբը, ակումբի մարդկաց, որոնց մի մասից շատ բան եմ հասցրել սովորել, թեկուզ գաղտնի, մի մասն ինձ համար շատ լավ ընկեր են դարձել, կարոտել եմ ծանոթ-անծանոթ իմ ակումբին: :)

keyboard
01.05.2013, 13:43
Նստած եմ սեմինարի, պատուհանը բաց ա, դրսում անտառ, ծիտիկների ծլվլոցը...

Ո~նց եմ սիրում ես իմ Թբիլիսին... :love

Գալաթեա
01.05.2013, 20:16
Մարդուն բան ասելուց առաջ միշտ երկար մտածել ա պետք, միշտ:

Enna Adoly
01.05.2013, 21:58
Ասյօր իմ օրը ընդամնեը երկու նկարով կարող է նկարագրվել ,նախ գնում եմ ,հետո էլ այսօր ինձ իրենց կարծիքով խաբեցին
https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/551437_166537193506504_749852101_n.jpg

https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/217475_168933759933514_1734089129_n.jpg

Անվերնագիր
01.05.2013, 22:26
Ֆուտբոլն իմ համար նույն ա, ոնց որ սունկը՝ Մարիոի

Stranger_Friend
02.05.2013, 00:36
Երբեմն պետք չէ շատ կարևորություն տալ << վստահիր, բայց ստուգի՛ր >> արտահայտությանը. դա էլ իր վնասակար կողմերն ունի.

impression
02.05.2013, 03:10
աչքերս դեղ կաթացրի ու նստեցի կոմպի դիմաց, որ սրտիս դեղն էլ ստանամ, նոր քնեմ, էն էլ՝ սրտիս դեղը վաղուց քնած ա :)

keyboard
02.05.2013, 10:12
Քանի չենք սկսել պատմեմ.

Ուրեմ երեկ, էս մեր "դասատուն" ասեց, որ մեզ փոստով ինչ-որ բան են ուղարկելու, որ հասցեն ճիշտ գրենք, մեկ էլ մեկն ասեց ռուսերեն էլի "հլը պիտի էդ մաքսազերծում էլ անենք", մենակ ես ու ինքը խնդացինք երևի, թեքվեց հարցրի որտեղի՞ց էս, մեկ էլ կամաց ասեց. " ս Ազերբադժան ա" ասի, ես էլ Հայաստանից եմ, ժպտաց ու տենց անցավ...
Վերջացրինք դուրս եկա, տեսնեմ պադզեմկի բոռդուրին նստած ա, ասի մեքենայով եմ, եթե պետք ա տանեմ, բա չէ, մենք էլ ենք մեքենայով, ուղղակի էն մի ընկերս չի վերջացրել, սկսեցինք խոսալ դես-դեն, ասեց որտեղ ես ապրում, հոյւրանոցդ որտեղ ա, փողոցն ասեցի, ասեց ել էլ եմ ըտեղ մնում, համարներով փոխանակվեցինք, իրիկունը հանդիպեցինք, հաց կերանք, խմեցինք, կարգին տղեք էին, հետո ինչ, որ ազեր էին:;)

Այբ
02.05.2013, 10:59
Տեսնես ինչի՞ Բարսելոնան էս վերջերս լավ չի խաղում:cry
Հետաքրքիր է, ո՞վ է աչքով տվել:think

Նաիրուհի
02.05.2013, 12:38
Անկապ չի, որ ես համշենահայերի բարբառի համար գժվում եմ։ Ընդհանրապես բարբառների գիժ եմ. մեր լեզվի ամբողջ գեղեցկություն կարելի է տեսնել դրանց մեջ, հետն էլ՝ բարբառը կրողների պատմությունը, կնեցաղը, մտածելակերպի յուրահատկությունները։
Իսկ համարյա թրքացած համարվող համշենցիների բարբառի հայկականությունը մեկ-մեկ շնչահեղձ է անում իր սիրունությամբ :love

Բան չեմ ասում, մի հատ լսեք, էլի՜...


http://www.youtube.com/watch?v=nVtXV8ynLx8

StrangeLittleGirl
02.05.2013, 15:29
Եթե ես երբևէ pragmatics (բարի մարդիկ, ինձ ասեք, թե լեզվաբանության էս բաժինը հայերեն ոնց ա կոչվում) դասավանդեի, անպայման էս օրինակները կբերեի:

Ուրեմն մի գերմանահայ տղա կա, որը հայերեն շատ վատ գիտի, հիմա խելքի ա էկել, որոշել ա լավացնի: Էդպես մեկումեջ մտնում ա բլոգս, կարդում ա. դե ես համեմատաբար պարզ հայերեն եմ գրում, հասկանում ա: Բայց դե մեկ-մեկ շփոթվում ու քոմենթում ա, ու էդտեղ ծիծաղից ուշքս գնում ա: Հիմա չեմ հիշում նախորդները (որովհետև ամեն անգամ սենց մի բան լինում ա), բայց էսօր այ էս նախադասությանը «Բայց լավ, ես էլ եմ դաժան մանկություն ունեցել, ու Ալանիսին զուգահեռ ամեն դեպքում մի երկու պոպսա բան լսել եմ» սենց ա արձագանքում.
- Դաժան մանկություն? What happened?

Այ սա կոչվում ա հայերենի pragmatics-ի թերի գիտելիքներ :))

Yevuk
02.05.2013, 20:13
Մեր էս մի տանը արդեն ապրում ենք մոտ յոթ տարի: Յոթ տարվա մեջ առաջին անգամ մեր պատշգամբի դիմացի հողը մշակում են, ջրում են, ներքևի փաբ այցելող մարդկանց գցած ծխախոտի մնացորդները մաքրում են ու երևի պատրաստվում են մի բան տնկել: Իսկ դրա կողքի հողային տարածքում էլ յոթ տարվա մեջ առաջին անգամ գազոն են սարքել:

Հիմա մտածում եմ, կարողա՞ էս կիրակի օրվանից հետո էդ ամեն ինչը չորանա:

Enna Adoly
02.05.2013, 20:37
Մի գյուղից եկած ,բախտի բերմամբ հարստացած հարևան ունենք:Ավելի շատ ձևական է,քան հարուստ,մի քանի օր առաջ տեղեկացրեց.
-Բոստանում լողավազան եմ սարքում,մեկ էլ փող չենք տալու քանք ծով:
Երեկ չէ անցած օրը ասաց.
-Պարիսպ եմ շարում,վեր մեր տղան լղանա չյեշեք:
Շատ անկապ մարդ դուրս եկավ,հերիք չէ մի մետր մեր այգուց տվեցինք,հիմա էլ եկել կանգնել է իր պարիսպը սարքելու համար մեր ծառերն է կտրում,որոնք ի դեպ ցանկապատից այս կողմ են:
-Կտեսնա՛ք,ես ճարտարապետ կպիրեմ,տուք կտեսնաք...
Արդեն ինքներս էլ սկսեցինք կասկածել,հատակագիծը գտնելու համար փաստաթղթերի մի մեծ կապոց սկսեցի ուսումնասիրել:Կապոցների մեջ մորս տատիկի հուշատետրը գտա/հիմա 90 տարեկան է/:Սկսեցի թերթել,չէի սպասում,որ ինձ էլ կգտնեմ,բայց գտա:
27.1.1999թ.

Նանեն չարաճճի բալիկ է:Ամբողջ օրը դաշնամուրի առաջ է,ստիպված մեխեցինք,որ չբացի:Վախենում ենք փակելուց մատները թողնի կափարիչի տակ:Այքան լացեց,հիմա հազիվ լռել է:

Նոր բացեցինք դաշնամուրը,թե չէ առավոտյան ժամը 6-ից հեռուստացույցի առաջ նստում է,հետո նորից լացում:


Հ.Գ.Փաստորեն դաշնամուր նվագելը մանկուցս եկած է...

Անվերնագիր
02.05.2013, 23:28
Կյանքը ավելի հեշտ ա դառնում, երբ հասկանում ես, որ կյանքը ավելի հեշտ երբեք չի դառնա:

My World My Space
02.05.2013, 23:36
Հետաքրքիր բան ա ակումբային կյանքը:
Չորս տարի ա ակումբում եմ:
Նոր նայում եմ թեմաները, 4 տարում ոչ մեկի ամենսիրելի ակումբցին չեմ էղել, իմ մասին չի գրվել Ո՞ւմ գրառումներն են ինձ համար հետաքրքիր թեմայում, ոչ մեկ չի ցանկացել ինձ հետ ծանոթանալ կամ մտերմանալ, ոչ մեկ չի հավանել իմ մականունը, ավատարը, ստորագրությունը, ոչ մեկ երգ չի նվիրել ինձ, բայց մեկ ա ես սաղին սիրում եմ, նույնիսկ նրանց ում հեչ չեմ սիրում, ու գիտեմ, որ իրանք էլ ինձ են սիրում... :oy
ծիծիկներս վկա... :))

Գեա
03.05.2013, 00:30
Էլ չեմ կարող, վերջ... ինչքան փորձում եմ կողքովդ անտարբեր ու անսեր անցնել բան չի ստացվում, ավելի լավ է հանձնվեմ, նայեմ աչքերիդ ու վերջապես խոստովանեմ.ՙՙԵս սիրում եմ քեզ՚՚:
Ասում են ժամանակակին լավն ես եղել, սիրուն ու հարուստ ես եղել, ասում են...չեմ տեսել, չգիտեմ: Ես հիմա աղքատ, հոգնած, հոգսից կնճռապատ եմ քեզ տեսնում ու երբ ուղղակի նայում եմ, ոչ մի սիրուն բան էլ չեմ գտնում քո մեջ, բայց մեկ է սիրում եմ, սիրում եմ, սիրո՜ւմ եմ :
Ի՞նչ անեմ... երևի լավ չեն դաստիարակել, հրեն մեր հարևան Սոֆիկը, ո՞նց կարողացավ իր աղջկան սովորեցնել, որ պետք է սիրել նրան, ով գեղեցիկ է, հարուստ, բարեկեցիկ, ուժեղ: Մի օր, երբ նրա աղջիկը ներկայացնում էր իր սիրելիին, ես մի կերպ կմկմացի.ՙՙԲայց Գայ, մի տեսակ սիրտս կախ է սիրածիդ վրա: Ճիշտ ես, ինքը հարուստ է, մեծ հնարավորություններ ունի, բայց մի տեսակ շատ է ագրեսիվ ու ինչ մութ գործարքի մեջ ասես, որ չի մտնում՚՚: Գայանս էլ թե.ՙՙՀա՛ բայց կա՞ մեկը, որ դեմը առնի, կուժն էլ է իրենը, կուլան էլ, ինչ ուզում անում է՚՚: Ու ես սուսուփուս լռեցի: Այս տարիների ընթացքում քանի-քանի հարուստ ու ուժեղ հնարավորություններ եղան: Մի անգամ որոշեցի. վերջ, հավաքվում եմ ու... հայդա քեզնից:Ես քանի կյանք ունեմ, տո՜: Ինչքան էսպես անապագա ապրեմ: Հիշում ե՞ս այդ օրերը: Ինչքան կռվեցի հետդ, ինչ թուքումուր թափեցի գլխիդ: Մի շաբաթ ես խոսեցի, դու լռեցիր, ես մեղադրեցի, դու գլխիկոր համաձայնեցիր... միայն վերջում,երբ քոչս հավաքած դեպի պայծառ ապագա էի քայլում՝ հանկարծ ուղիղ աչքերիս նայեցիր: Կնճռապատ դեմքիդ վրա մեծ-մեծ սև աչքերդ այնպիսի լույսով էին փայլում, այնքան գեղեցիկ էին ու լիքը, այնպիսի պողպատե ուժ կար այնտեղ, որ ոտքերս ծալվեցին: Չէ՜, իմը դու ես, ես քո աչքերին մեռնեմ, ջհանդամը, թե Սոֆիկի աղջիկը այնտեղ, էն մութուլուս երկրում խառը հաճույքերի մեջ է, ջհանդամը, թե երեք հարկանի տուն, ու չորս մեքենա ունի ու ինձ էլ կանչում է: Ջհանդա՜մը, լսո՞ւմ ես...Իմ արևը դու ես, ու ես առանց քեզ չեմ կարող ապրել...
Հայաստանս...

Այբ
03.05.2013, 18:32
Ազնիվ լինելը դարձել է 21-րդ դարի «սև բիծը»:
«Ամո՛թ», եթե այդպիսինն ես, վրայիցդ կանցնեն ու նույնիսկ հետ էլ չեն նայի:

Valentina
03.05.2013, 21:14
Սեղանիս պետք ա կոնֆետ լինի :oy Հա, միշտ դնում եմ կողքս, էտ պահին կարող ա չուտեմ, ժամերով մնա կողքս, վրեն չնայեմ, բայց պետք ա կողքս լինի:
Հակառակ դեպքում անհանգիստ եմ լինում :D
Հ.Գ. Վերջում մեկ ա թղթերն են մնում

Enna Adoly
03.05.2013, 22:21
Ու էսպես <<Բեմադրիչը>> խաղում ա յուրաքանչյուրիս կյանքի հետ...Ժամանակա լինում,որ հենց էնպես,առանց կյանքի դասերի,իրա կայֆին տված,ոնց ուզում ֆռռցնումա...

keyboard
03.05.2013, 23:29
Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց էդքա՞ն...

****
Գործի բերումով նախորդ ամսի կեսից ավելին ու էս ամսի արդեն սկիզբը, այսինքն՝ երեկ Սեևան-Դիլիջան հատվածը շատ եմ անցել, մի քանի անգամ գիշերով:
Սևանի տռաս կոչված սպանդանոցի հատվածը 80-ից արագ հազվագյուտ եմ քշում, ընկեր եմ կորցրել, Արս ողորմի քեզ Աստված, դու լավն էիր, ավելի ճիշտ դու լավն ես, ես երբեք քո մասին անցյալով չեմ խոսի...
Ինչ էի ասում, հա էդ սպանդանոցի Չարենցավան-Դիլիջանի թունել հատվածում բավականին շատ մեծ, մեծ ասածը էն խոսքը չի, ահռելի չափերի հասնող փոսեր կան, նենց մեծ են, որ Գայուշս ընկնի մեջը, էլ դժվար էլ գտնենք...
Մանավանդ գիշերով ահավորա քշելը, ամեն գնալ գալը մեքենային մի 100000 դրամի վնաս ա պատճառում...
Երեկ հետ եմ գալիս Երևան, գիշերով, մտածեցի հաշվեմ. ճանապարհին 23 մեքենա հաշվեցի, որ էդ փոսերի մեջ ընկնելով վնասել էին անվադողերը ու մնացել ճանապարհին...
Հարևան երկրում, ճանապարհին 30 ից ավել նշան են դնում զգուշացնող, որ ասենք 1կմ հետո սպասվում ա ճանապարհի դժվար անցանելի գոտի, լույսեր են դնում, լուսավորում...
Հիմի ախր էս մեր քամբախում, ոչ նշան կա, ոչ լույս, ոչ էլ ճանապարհ, դե ֆակտո 23 մեքենա, միջինով 20 մեքենա մեկ օրում ունենում ա միջինով 20.000 դրամի ծախս էդ ճանապարհով գնալ-գալու ժամանակ, բայց փաստացի օրական 20 մեքենայի 20 վարորդ, այսինքն Հայաստանի հանրապետության քաղաքացի օրը հենցայնպես 20.000 դրամ քցում աջուրը, սակայն էդքանի մեջից ոչմեկ չի համաձայնվում ճանապարհը սպասարկող ընկերությանը դատի տալ ու փողհատուցում պահանջել, գոնե որ մեզ էշի տեղ չդնեն... Ես էլի ու էլի համոզվեցի. մի՛ բողոքեոք ժողովուրդ, որ մենք էս վիճակում ենք, մեր ներկայիս վիճակը ադեկվատ,համապատասխան ու արժանի ա մեզ, մենք ավելիի արժանի չենք...

Էսքանը գրում եմ ու մեկա, սիրում եմ Հայաստանը, որ կամաց-կամաց բառիս բուն իմաստով կորցնում ենք...

Մարկիզ
03.05.2013, 23:58
Վաղուց հեռուստացույց չեմ նայում: Զահլա չկա… Բայց էսօր նայեցի:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն էին Կենտրոնով Պետրոսի մոտ… Որոշեցի նայեմ: Բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կային: Ու դե խոսում էին էլի… Հա, Հանրապետականից մարդ չկար: Դե ասենք՝ գային ի՞նչ խոսեին…:)) Մի խոսքով՝ հասկացա ևս մեկ անգամ, որ քաղաքականությամբ զբաղվելը բարոյահոգեբանորեն բավականին դժվար բան է: Նայում ես էդ մարդկանց մի տեսակ զզվանքով ու ատելությամբ: Ախր հիմնական մասը շա՜տ սրիկա ա… Հատ ու կենտ նորմալ ու ազնիվ մարդիկ կան, բայց հիմնական մասը շա՜տ սրիկա են: Ես հիմա անուններ չեմ տալիս ուղղակի: Խնդիրը դա չէ… Ուղղակի էդ սաղի մեջ մեկը կար, որ ահավոր մեղքս եկավ… Խղճացի ես նրան շատ: Այո, ես հասկացա վերջապես, թե որքա՜ն դժվար է, որքան բարդ է ու ի՜նչ ո*ի բան ա լինել «Օրինաց երկիր» կուսակցության կարկառուն դեմք ու մասնակցել հրապարակային բանավեճի::( Լացս եկավ… :cry

:))

Մարկիզ
04.05.2013, 00:31
Քիչ առաջ պահպանությունից են զանգում ՀՀ ԿԱ ոստ. Նոր-Նորքի բաժնի ու ասում, որ ՄՓԲ սիգնալիզացիայի հետ ինչ-որ խնդիր կա: Նախ, զարմացա, որ նոյեմբերից մինչև հիմա դեռ իմ հեռախոսահամարն է ֆիքսված որպես պատասխանատու (դե բացի էն որ գողագան էի, զարմանալի համատեղությամբ նաև մըլիցա էի)... Բայց հետո մի անասելի ուրախություն ու սքանչանք ի հայտ եկավ ինձ մոտ, երբ գիտակցեցի, որ հիմա ես պետք է արագորեն դուրս թռչեի տնից, մի քանի րոպեում հասնեի կլինիկա, մի ահագին ժամանակ էլ էնտեղ մնայի մի քանի մասկով ու ավտոմատներով բոյով ջանով սև կամուֆլյաժներով դեմքերի հետ, հետներն ընկած հետք-մետք ման գայինք տարածքում, ապա գիշերվա միլիոնին հասնեի տուն ու հասցնեի քնել գոնե 2 ժամ, որպեսզի վաղ առավոտյան նորից այնտեղ լինեի: Կամ էլ ընդհանրապես տուն չգայի ու մնայի այնտեղ… Իսկ որ ամենավատն է՝ գնայի մի հատ գիշերային ակումբում օրս լուսացնեի… Թու՛… Յա՛խք…

Էս ի՜նչ ճիշտ որոշում էր բայց... Գիտե՜մ, գիտեմ դա իմ որոշումն է: Ու իմ որոշումը հստակ է և ԱՆԲԵԿԱՆԵԼԻ::))

Katka
04.05.2013, 19:29
Վայ-վայ, եսիմ է:

ԱնԱիդա
04.05.2013, 23:04
ես գիտեմ, որ սխալ տեղ եմ փնտրում,,, ու գիտեմ որ չեմ գտնի,,, բայց չեմ դադարում փնտրել,,,

Անվերնագիր
04.05.2013, 23:24
Եթե դու հիվանդ ես կամ հոգնած, մինչև ականջիտ ծերը պռոբլեմների մեջ, կամ ընդհանրապես ոչ մի բանի զահլա չունես, միշտ կգտնվի մի երգ, որի տակ աչքերդ կփակես, ու ինքը քեզ կտանի հեռո՜ւ, հեռու

CactuSoul
04.05.2013, 23:36
սենց պահի տակ նայում էի
ուզում էի ասել՝ շնորհակալ եմ, որ կաք
հետո հասկացա՝ էդ լինելը ինքնին հերիք չէր լինի, բա ես որտեղի՞ց պիտի ձեզ իմանայի
հետո հասկացա, որ Չուկին ա պետք շնորհակալ լինել
էլ ավելի հետո՝ որ ոչ միայն Չուկին, բայց Չուկի գլխավորությամբ
մի խոսքով, առաջինը չեմ, ով նման բաներ ա զգում և/կամ ասում…

ժող ջան (անուններ չեմ տալիս, բայց դուք գիտեք), ես դեռ նոր-նոր եմ գիտակցում, ու նույնիսկ վախենում եմ գիտակցել, թե ինչքան կարևոր ու լավ բան եղաք էսօր դուք ինձ համար
ու նենց լավ ա, որ կաք

ու Չուկին հատկապես մեծ շնորհակալություն վերջին նորության համար, դրանից հետո էլ ինձ իրավունք չեմ վերապահում անկապ տրամ ունենալ ))
պաչ ձեզ, սիրում եմ ձեզ շատ

Meme
04.05.2013, 23:51
Փնտրել գտնելու հետ կապված...


ես ֆիզիկապեսի հետ եմ, շատ վատ, անչափ վատ զգացումա, երբ սիրելի իր ես կորցնում, որը փնտրել ես, ու շատ պատահակսն նվեր ստացել թանկ մարդուց, որը ամեն օր քեզ հետա , ու կորումա նենց, որ չես էլ զգացել ընկնելը....

աչքերս ամեն տեղ փնտրեցին...
ափսոս...
մտքիցս դուրս չի գալիս...


ուֆ ուֆ

einnA
05.05.2013, 00:51
էն որ մի խումբ մարդկանցով հավաքվում ես մի տեղ ու սկսում է ամեն մեկն իրա մասին պատմել-կիսվել-հիշել: Էն որ ամեն մեկի ասածը քոնն ա դառնում, որ ուզում ես ինչ ունես-չունես ներսումդ հանես պատմես ու տենց էլ անում ես, ու էտ ժամեր ա տևում:Լուսացնում ես դեռ խոսալով ու կիսաքուն ու մեկ էլ նայում ես կողքիդ մարդուն` էնքան հարազատ դարձած:

Ու մեկ էլ էն պահերը, որ հավաքվում ես մի խումբ մարդկանցով, որոնց հետ միասին ապրած ժամեր,օրեր,տարիներ ես ունենում ու սկսում եք հիշել անգամ էն ամենաանհետաքրքիրը, որ եղել ա:

Էտ ամենալավ պահերն են :aha