PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 [26] 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Mephistopheles
07.02.2013, 02:03
շատ լավ ա երբ տեսնում ես, որ քո սիրած մարդիկ իրանց լավ և ուրախ են զգում… հանգիստ ես քեզ զգում, մի տեսակ…

Quyr Qery
07.02.2013, 13:50
Քրոջս վերջի դեմքություններից:
Սեղանը հավաքում եմ, ափսեները դնում եմ գազին, քանզի սեղանին տեղ չկար, մինչև հավաքեմ, մաքրեմ ու տենց էլի: Մեկ էլ մամաս գալիս ասում է, թե տատիկս լավ չի, արագ մի հատ գնանք տեսնենք ինչ է եղել ու գանք: Դե գնում ենք, սաղ նոռմալ է, արդեն հետ ենք գալիս, մեկ էլ քուրիկս է զանգում.
-Հաս, Հաս, տրաքավ:
-Ո՞վ, ի՞նչը?
-Հաս էն ափսեները, որ դրել էիր գազին, տրաքվեցին:
-Հա, բայց գազը միացած չէր, ո՞նց:
-Դե ես էի միացրել, գիտեի թեյնիկ է: :8
Տենց էլ ափսեների ու թեյնիկի նմանությունը չտեսա: :D

Նարե91
07.02.2013, 18:25
ՁՈՆ ԶԱՎԵՇՏԻ

Ախ զավեշտ է , զավեշտ է
Մի իսկական զավեշտ է,
Էրէխեքը մնգոյում կռիվ-կռիվ են խաղում,
Իրար ցույց տալ են ուզում.
Մեկը ճաշիկ չի ուտում,
Մյուսն էլ ձեռքով բարևում
Ու բոլորին անխտիր
Համբույրներ է շռայլում,
Էն մինն էլ, թե ինձ պիստոյով
Գետնին փռին մի զարկով,
Մյուսն էլ՝ «Դավթիկ Սասունցի»,
Էկել է , որ սղոցի
Ուղեղները մեր հոգնած
Էս աշխարհից բեզարած,
Մեկն էլ , բա թե մամայիս
Բերել, կաշառք են տալիս:
- Սո՛ւս մնացեք, ա՛յ խոխեք
Էկել եք, որ ի՞նչ անեք,
Հլա սսկվեք բոլորով,
Էկեք սարքենք ապահով Հայաստանը
Մեր խռով,- էկավ, ասեց «հզորը.՝
Լեզուն կծելով խորը: (c) N. Kh.

ԱնԱիդա
07.02.2013, 21:16
երեկ էր ոնց որ, մի գրառում կարդացի,,, հաճելիորեն դեմքիս ժպիտ եկավ,,, ինձ ու Անծանոթին էլ բարի գալուստ էր ասսել մեկը: բայց երեկ ոնց որ ասում են միքիչ "խառն" էի, չպատասխանեցի, էսօր էլ ման եկա, ման եկա չգտա էտ թեման ու ուզեցի ստեղ ասել որ զգացված եմ,,, ու ես էլ եմ հավանել ակումբը, ենքան որ հենց ազատ ժամանակ եմ ունենում առանց երկար մտածելու գալիս եմ ստեղ…

ԱնԱիդա
07.02.2013, 21:18
հ.գ. թող շատ ների ինձ նա ում անվանեցի մեկ,,, դե չեմ հիշում

Stranger_Friend
07.02.2013, 21:45
ինչքան գիտեմ ջնջել են այդ գրառումը, բայց ես էլ եմ շնորհակալություն հայտնում առիթից օգտվելով:):rose........

Alphaone
07.02.2013, 22:49
Մութ է: Ցուրտ է: Անորոշ է: Լուսանում է: Չեմ սիրում իմ անքուն գիշերները...

John
07.02.2013, 22:55
Սոված եմ, ցուրտ է, վաղը առավոտ դասի, համատեղ պատմվածք, գլխիցս ոչ մի կերպ դուրս չեկող միտք (չ)սիրահարվելու մասին, մի խոսքով՝ խառնաշփոթ, ինչպես համատեղ պատմվածքի վերնագիրն է...

Անվերնագիր
07.02.2013, 23:09
էս քանի օրը մտնում եմ էս թեմա, մթոմ իմ արևով բան եմ գրում, վերջում ջնջում ու դուրս եմ գալիս.
թե ի՞նչ եմ ուզում գրեմ, ո՞ւմ մասին եմ ուզում գրեմ...

Անջրպետ
08.02.2013, 00:16
Թող որ լինեմ էգոիստ, բայց ուզում եմ իմանալ, որ դու էլ տխրում ես, երբ ինձ չես տեսնում:

StrangeLittleGirl
08.02.2013, 01:35
- Կներես, կոմպս լատինատառ չի կարդում, հայատառ գրի:

Mephistopheles
08.02.2013, 01:41
Եկել եմ ասեմ որ Բայրոնը սխալ ա ասել… կարամ ապացուցեմ եթե պետք ա

ԱնԱիդա
08.02.2013, 01:58
տեսնես ինչի՞ա, որ ամենաճիշտ մտքերը հայտնվում են են ժամանակ, երբ դրանց կարիքն էլ չկա:8

ivy
08.02.2013, 02:07
Սոնյան իր բոլոր տիկնիկներին «տիկնիկ» է ասում, մենակ մեկը կա, որին «բալիկ» է անվանում: Էդ «բալիկին» ինքը խնամում է, մազերը սանրում, շորիկները մեկ հագցնում, մեկ հանում, կաթի դատարկ տուփով կերակրում, գրկում, շոյում, պաչիկներ անում, հետը խոսում, օրորելով քնեցնում: Ու հենց մի պահ աչքից կորչում է տիկնիկը, խառնված իրար է անցնում՝ բալի՜կը, բալի՜կը:
Մամայություն է անում Սոնիչկան:
Նայում եմ իրեն, ինձ եմ կողքից տեսնում:
Ինչ հավես է աղջիկ ունենալը :)

Ամմէ
08.02.2013, 15:30
Տարօրինակ ա, մեկի համար դու «Ինչ որ մեկ»ն ես, բայց այդ նույն «Մեկ»ը քեզ համար «Ամեն ինչ է»: Ամմէն ինչ:) :Դու նրան սիրում ես, նա քեզ վանում է, դու ես վանում կարծես բարիանում է, կամ մի փոքր մեղմանում է, բայց էլի նույն կամակոր կատուն է: Հա դու կատու ես:
Ես չեմ նեղվում , ես ուղղակի վախենում եմ արդեն քեզանից չէ, այլ ինձանից, սկսել եմ քեզ նմանվել: Դա է ահավորը, իսկ երբ երկու նմանակներ իրար են հանդիպում մեկը անպայման մահանում է: Փաստորեն մահս եկել է, ես պատրաստ եմ զոհաբերվել, թեկույզ ես քո համար « Ինչ որ մեկ» եմ:
Հա ու չթվա թե սրտաճմլիկ տեսարան է՝ իրականություն է, շատ դառը, բայց ես չեմ դժգոհում, որովհետև գժվել եմ կամ էլ սիրահարվել:
Ատում եմ քեզ:

LisBeth
08.02.2013, 15:50
Ստվերիս բերնի վրայով անցա... Աղ ու ավազով շաղված ոտքերս դրեցի դեմքին, ինձ թվաց դողաց: Հետ նայի, տեսնեմ լուսամփոփի տակ թիթեռներն էին ողջակիզվելու շուրջպարը բռնել, ինչպես որ մարդկանց ամբոխներն են մերթ վարակվում հիմար այդ թիթեռների հոգեբանությամբ` պսևդո-Փարվանա կիսաասպետներ... ու ամբողջ ճամփին ծարավում էի: Տուն եկա տեսնեմ, որ դեմքիս վրա աղա- ցեխախառ ոտնահետքեր են...

Claudia Mori
08.02.2013, 19:37
Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյանին հարգող ակումբցիներ ջան կներեք, բայց որ երազիս մասին էստեղ չգրեմ, կտրաքեմ ծիծաղից :)

Ուրեմն ես գնում եմ երազում մի սրճարան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էքսկլյուզիվ հարցազրույց անցկացնելու: Լեւոնն ասում է`

- Դու էլ ես եկել իմանաս, թե ես ինչ եմ անելու քաղաքականության մեջ: Ա դե հոգնացրիք էլի Ձեր քաղաքական թեմաներով:

- Դե կարող ենք խոսել այլ թեմաներով` ասենք բնապահպանության, մշակույթի մասին:

Լեւոնը համաձայնվում է, սկսում ենք խոսել, ինքը որպես կանոն հարցերին չի կարողանում պատասխանել: Մեկ էլ չգիտեմ որտեղից խմբագիրս է հայտնվում, մեկի հետ խոսում է ու գնում: Լեւոնը սկսում է նրա հետեւից բղավել`

- Հայկա~զ, Հայկա~զ...

Խմբագիրս գնում է, Լեւոնն էլ իր հետեւից, մեկ էլ ինչ որ ձայն ենք լսում: Լեւոնը հետ է գալիս` թշին խմբագրիս ձեռքի տեղը կարմրած: Ասում եմ ինչ եղավ: Ասում է`

- Չափալախեց... :cry

Ու եստեղ ես խնդալուց արթնացա:D

Անվերնագիր
08.02.2013, 23:31
քեֆ անողի քեֆը չի պակասի, կարդացողին էլ՝ գիրքը :yahoo

Quyr Qery
10.02.2013, 16:48
Կդիմանաս, ցավդ տանեմ, դու ուժեղ աղջիկ ես, իրա նման շառ հանողներն են եկել ու անցել, իրա նման անասուններն են կյանքդ փորձել դժոխքի վերածել, իրա նման աբիժնիկներն են հետևիցդ խոսացել:

Skeptic
10.02.2013, 21:07
Մեր գնդի զինվորներից շատերը ինձ' համոզված աթեիստիս, թունդ հավատացյալի տեղ են դնում: Հասկացանք, որ սոցիոֆոբ եմ, ու ամեն երկրորդ բառս քֆուր չի, բայց դրանից կարելի ա նաև ուրիշ եզրակացություններ անել:

Հայկօ
12.02.2013, 02:39
‎...Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես - հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են - քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել... Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք - դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքով նայել ու ատել - հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն: Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի - տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ ձեզ թող զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն:

Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»

Ծնունդդ շնորհավոր, Մեծ:

Valentina
12.02.2013, 17:00
Կանգում էի պատուհանի մոտ ու նայում վերև, էնքան վերև, որ նույնիսկ աչքի պոչով չերևան շենքերը, ծառերը: Տեսնում ես մենակ արագ թափվող ձյունն ու ամպամած երկինքը:
Սպասում ես մի քանի վայրկյան. մեկ էլ զգում ես որ թռչում ես, բարձրանում վերև, ու վերջը չի երևում:
Նոր էլի փորձեցի, ոչինչ չի փոխվել, թռչում եմ նույն արագությամբ::roll

Անվերնագիր
12.02.2013, 17:23
Թող Աստված մեզ հեռու պահի ««սրբերից»»

ԱնԱիդա
13.02.2013, 02:27
կուզեի վերադարձնել անցիալիցս մի օր, որ կարողանայի գնահատել /իմանալ/ ափսոսանքիս գինը…

Arpine
13.02.2013, 02:42
Զարմանում եմ, ինչպե՞ս են մարդիկ իրենց 1-2 տարեկանում հիշում: Ես բացարձակ ոչ մի բան չեմ հիշում, մոտ 4-5 տարեկանից միայն ինչ որ պատառիկներ եմ հիշում. իմ մանկապարտեզից, տնից, մեր սև բադին, ի դեպ, գրողի տարածը սատկեց, լացեցի իր համար նույնիսկ, հիմարի նման, մեր կրիային, որին էդպես էլ ձեռք չտվեցի, մամայի բարակ սպիտակ վերնաշապիկը, որը չէր էլ տաքացնում առանց այն էլ նիհար մարմինը, հայրիկիս էդ ժամանակ էնքան էլ լավ չեմ հիշում, շատ չէր տանը լինում:
Մանկապարտեզ. երբեք չէի քնում, ու էդքան ժամանակ սպասում 2 հատ ծափի: Ահհ դարակս՝ 9-րդը, հաշվելով գնում էի, մինչև սովորեցի: Մի անգամ էլ, ծննդյանս օրը, չեմ էլ հասկանում ինչի՞ տորթը փշուրներով էր, փչեցի ու էդ ամենը դեմքիս, աչքերիս:/: Շատ վատ էր, բոլորը ծիծաղեցին, իբր, ես էլ:
Հետո քանի որ մամային օգնել էր պետք մորաքույրս սկսեց հաճախ գալ մեր տուն, ու էդպես քիչ-քիչ մեր ընտանիքի անդամը դարձավ:roll: Լավ օրեր էին: Պարտեզի հանդեսները, որ մաման ամեն անգամ ինչ-որ ցավեցնող զիբիլներ էր քսում դեմքիս, ոնց բոլոր երեխեքին էին անում: Հնարավոր է՝ հենց էս ժամանակից եմ զզվել նման բաներից: Սկզբում ես հանդեսների համար շորիկ չունեի, ճիշտ է, հիմա լիքը զգեստներ ունեմ, բայ դե, միևնույն է, էն ժամանակ ես շորիկ չեմ ունեցել: Ի դեպ, ես երբեք էլ խմբի մեջի երկար մազերով աչքի ընկնող աղջիկը չեմ եղել, իսկ հիմա, ինձ էլ պետք չի դա:
Հիշում եմ, որ բոլորով փոքր եղբորս անուն էինք դնում:)), ու որ ոչ մի անուն մտքիս չէր գալիս:Ճ, հետո էլ չգիտեմ ինչպես, պապան որոշեց ինչ դնել:
Հանդեսներով լավ ու վատ պահերով հասանք դպրոց. ամեն օր, պարտադիր, ոչ մի բացակայություն, գյուղի մի ծայրից մյուսը գնում էինք դպրոց: Հիմա որ հիշում եմ չեմ պատկերացնում ոնց եմ էդպես գնացել: Մի անգամ հիշում եմ, գնացի հասա դպրոցի դռան մոտ որ պետք է մտնեմ, զգում եմ, ինչ-որ մի բան պակաս է, տեսնեմ, որ պայուսակս չեմ բերել:ՃՃ: Բնականաբար, գնալ, բերել, գալ: Սա էլի ոչինչ, մի անգամ էլ հողաթափերով եմ գնացել:ՃՃ:
Առաջին դասարան, բոլորս նստած ենք, ես՝ ուսուցչի դիմաց, երբ ուսուցիչներից մեկը եկավ ու իր տղային առաջ բերեց իմ տեղը, ինձ էլ վերջ տարավ:(: Այ քեզ դպրոց: Մինչև հիմա առաջին նստարանին եմ նստում, չեմ սիրում վերջում: Հա ասեմ որ երբեք էլ գերազանցիկ չեմ եղել, ինձ միշտ մի բան պակասում էր, դե արդեն նշեցի էլ աչքի ընկնող չեմ եղել: Հիմա էլ, միշտ էլ, մի բան պակասում է: Ավելին պետք էլ չի, հավանաբար:
Մի պատմության ուսուցիչ ունեինք, շատ լավն էր, խիստ, էն որ «Տեսնենք գրիչ պապիկն ո՞ւմ կկանչի դասի»:ՃՃ: էն ժամանակվա համար, մի տեսակ տարօրինակ մտքեր էր արտահայտում, հիմա եմ հասկանում, որ աթեիստ էր: Մի պատմության դասարան էր սարքել, որտեղ էստեղի պատմության թանգարանից շատ հնություն կար: Լավն էր մարդը, երևի միակը ում կարելի էր ուսուցիչ կոչել, ոչ թե ժամավաճառ...
Հետո ամեն ինչ փոխվեց:

Smokie
13.02.2013, 17:26
Երբ խոստանան ու հետո «մոռանան» կարող է շատ ավելի թեթև տանես, քան երբ միանգամից մերժեն: Առաջինի դեպքում ինքդ էլ կարող է ժամանակի ընթացքում «մոռանաս,» կամ ամեն ինչ հասկանաս, երևի նույնիսկ ասես, որ այդպես էր ճիշտը: Իսկ երկրորդի ժամանակ հարվածը միանգամից է լինում, պատահում է այն, ինչին ընդհանրապես չէիր սպասում, ասում ես, որ չափից դուրս կոպիտ էր, որ էթիկայի կանոներից դուրս էր, բլա-բլա-բլա-բլա... Հատկապես երբ երկար ես սպասում այդ պահին, դժվար է լինելու դիմանալ հարվածին:

Arpine
14.02.2013, 00:11
Եթե ձեզ շրջապատող մարդկանց սիրում եք, նրանք կլինեն հայրը, մայրը, քույր, եղբայր, մորաքույր, հորեղբայր, պարզապես ընկեր, ծանոթ կամ ձեր սիրելին արտահայտեք դա, կարող է հենց դա է երջանկության հիմքը: Հետո չզղջաք չարածների համար::)

erexa
14.02.2013, 04:15
Նոր հիվանդությամբ եմ տառապում: Հայացավ եմ կպել:

Rhayader
14.02.2013, 04:36
Oh sweet sparrow, leaves are falling
As another day is gone.
Wind grows colder and this coat
Will not keep me warm.
Oh sweet sparrow, won't you fly to her
And bring her home,
Tell her flowers in the garden
Wither where I stand alone.

Երկար ժամանակվա մեջ առաջին անգամ նոր երգ եմ գրում:

Smokie
14.02.2013, 10:51
3 տարի-«Դար» ակուու՜մբ:love:bux:

Meme
14.02.2013, 20:29
Ինչքան սիրուն էր քաղաքը էսօր իր սիրահարներով...գժվում էի արդեն:roll....... փաթեթավորելու նվեր ունեյի, բայց զգացի որ էսօր էդ օրը չի, էսօր իրանց օրնա...:love
ապրեն մեր տղաները, ես հիացած էի, մի պահ թվաց հեքիաթում եմ, իչքան սիրուն էր ամեն ինչ քանի խանութ մտա փարթի խանութներում հերթ , ամենքը
շտապում էր նվեր, չէ շաատ գեղեցիկ նվեր տանել:love:oy...ուխխխ:yes ..
ես էլ երկու օր առաջ եմ բանաստեղծություն էլ չէ, տողեր եմ գրել...իմ հետ կապ չունի, ուղղակի մտքովս անցավ, ու համընկավ տոնի հետ, նվիրում եմ բոլոր սիրահարներին...
Համ էլ էնքան սիրուն եք, երջանիկ լինեք բոլորդ, ու հասնեք ձեր նպատակներիիին...:love:love:love




Սիրահարվել
Ու՞մ ո՞նց է այն հյուր եկել,
Եկել է ու հեռացել,
Թե՞ հետքեր է նա թողել....

Սիրահարվել,
Ու՞մ է ծանոթ այն,
Հեքիաթ ու նորություն,
Խաբկանք թե թյուրիմացություն,
Երազ ու իրականություն:

Սիրահարվել,
Թող ամենքը զգան,
Թող փայլեն ու թրթռան,
Սիրահարվել...Ով գիտի ի՞նչ է.....

Հանձինս իմ A...a կամ u...n ին....:P:loveխաբար բզիկ եմ բա ի՞նչ եմ...

_Հրաչ_
14.02.2013, 21:48
Մտա, որ տխուր տրամադրությամբ մի բան գրեմ, տեսա Մերիի՝ տրամադրություն բարձրացնող գրառումը, ու տխրելս չեկավ: :)

Rhayader
15.02.2013, 01:14
Շնորհավոր Լուպերկալիա: Համ էլ, ասում են, ինչ-որ սենտիմենտալ տոն էլ է, դա էլ շնորհավոր:

Rhayader
15.02.2013, 04:50
Ձայնագրեցի :)

Oh Sweet Sparrow (https://soundcloud.com/bayandur-pogosyan/oh-sweet-sparrow)

Oh sweet sparrow, leaves are falling
As another day is gone.
Wind grows colder and this coat
Will not keep me warm.
Oh sweet sparrow, won't you fly to her
And bring her home,
Tell her flowers in the garden
Wither where I stand alone.
I embrace my pillow in my dream
Mistaking it for her,
Oh sweet sparrow, when we kissed,
I'd run my fingers through her hair.

Sparrow's sitting in his nest,
With his wife and with his babes.
Won't be long before they fly
Chasing spring to warmer seas.
Oh sweet sparrow, I was robbed
Of my true love and children dear.
Won't you take my love to them
And tell them that I am still here.
And I'm walking trapped in memories
Of days when we would talk,
Oh sweet sparrow, when the last leaf falls
I'll have to die alone.

Jarre
15.02.2013, 08:17
Մեկ-մեկ որ երգերի բառերին նվիրված կայքերում կարդում եմ իմաստի վերաբերյալ տարբեր կարծիքներ, իրար լրիվ հակասող, իրար հետ կապ չունեցող մեկնաբանություններ, չգիտես ինչի հիշում եմ Աստվածաշունչը ու էն հարյուր հազարավոր անկեղծ մարդկանց, ովքեր մի ամբողջ կյանք ծախսում են այդ «երգի» բառերի իմաստը հասկանալու համար։

ՀԳ՝ շոու բիզնեսի ներկայացուչցիները հաճախ գիտակցաբար խճճված միտք են գրում, որը կարելի ա հազար բանի վերագրել, ու բոլոր դեպքերում էլ «անհերքելի» ապացույցներ ունենալ։

Բարի՛ գալուստ աշխարհի մեծագույն շոու :hi

StrangeLittleGirl
16.02.2013, 03:38
Էս գիրքն ինձ սպանում ա, խեղդում ա, տանջում ա ուղղակի: Զարմանում եմ, թե ոնց ա էսքան լավ մերօրյա հարաբերությունները նկարագրել: Ախր լրիվ էդ ենք՝ էգոիստ, մրցակցող, սխալական, լավություն անող, որ մեր մասին լավը խոսեն, ունեցածով չբավարվող, ծնողներից դժգոհող, բայց դառնալով ավելի վատ ծնողներ և այլն:

Ու էդ հենց էդ նույն գրքում հերոսներից մեկը, որը երաժիշտ ա ու իրա մոտիկ ընկերոջ կնոջ հետ քնել ա, իրա մասին երգեր գրել, հարցազրույցներում նենց էր ներկայացնում, որ մարդիկ լրիվ ուրիշ կնոջ պատկերացնեն որպես էդ երգերի հերոսուհու: Էս ուղղակի, Ժառի գրառման հետ կապված:

Ամմէ
16.02.2013, 13:12
Ուզում էի ասել ,թե ինչքան շատ եմ քեզ սիրում ու ինչու՞ ես այդքան ինձ վանում, հասկացա, որ ապուշություն եմ անելու: Սիրում եմ աշխարհի ամենագեղեցիկ, ամենասեքսուալ, ամենախելացի, ամենաբարի, ամենահաճելի մարդուն, խենթի պես: Չգիտեմ էլ արժե ասել,որ քեզ եմ սիրում Ռայադեռ թե չէ՞:8 :Միգուցե դու դրանից հետո կհիասթափվես ինձանից, հա ի՞նչ անեմ, հո ես հանգիստ կլինեմ , ուզում եմ աշխարհն իմանա ,որ էն խոսքերը որ քեզ ասել եմ նույնիսկ այդ ժամանակ ,որ «ատում էի քեզ Մութ ուժերի թագավոր» ՝ մեծ հարգանքով էի ասում քո հանդեպ:
Հեսա կնստես ու կհաշվես, թե քանի կետադրական ու քանի ուղղագրական սխալ թույլ տվեցի, դրա համար էլ դու անուղղելի սրիկա ես:
Ոնց որ թե ապուշությունս արեցի::oy

Գալաթեա
16.02.2013, 15:20
Մեր Ամմէն լավն ա բայց շատ :)

John
16.02.2013, 15:33
Էնքան եմ մտածում` էլ ժամանակ չի լինում հասկանալու, էլ չեմ ասում որոշում կայացնելու վրա, տենց ժամերով-օրերով-ամիսներով մտածում-մտածում եմ, ու տենց էլ օդում մնում ա...

StrangeLittleGirl
16.02.2013, 19:50
Հիշում եմ՝ կար ժամանակ, երբ Ռիփից հեքիաթների գիրք էինք ուզում: Հիմա էլ ես իրանից խոհարարական գիրք պիտի ուզեմ. էս էլ արդեն որերորդ դեպք ա, որ իրա առաջարկած ռեցեպտով սարքում եմ, անմահական համով բան ա դուրս գալիս: :))

Katka
16.02.2013, 22:50
Մեր կուրսում մի հատ տղա կար, առաջին իսկ օրվանից առանձնացավ պատմության բնագավառում իր գիտելիքներով: Հետագայում, իհարկե, շատ ուրիշ բնագավառներից գիտելիքներով էլ առանձնացավ: Մաթեմատիկայից չէր փայլում, բայց շատ լավ գլուխ էր բերում ծրագրավորումից: Առաջին օրվանից մի տեսակ սկսեցին ձեռք առնել կուրսում: Ու շատ հաճախ մի միտք ասելուց, սկսում էին ծիծաղել: Հետո գրեթե չէր խոսում ու էլ ցինիկավարի հայտարարում էր, որ դաս բան ման չգիտի: Մեկ-մեկ կուրսում նույն սեղանին էինք հայտնվում ու ինքը շատ էր սիրում մի թեմա վերցներ ու խորանար, շատ էր խոսում: Ես էլ հաճախ պարզապես էդ բնագավառից անտեղյակ էի, տգետ ու ստիպված ասում էի, որ աստղագիտությունից թույլ եմ, ֆիզիկայի օրենքները իմ համար մշտապես բարդ են եղել: Հա , բայց էնքան բան ա սովորացրել էդ տղեն տնտեսագիտության բնագավառում ինձ: Տարիներ է չէի լսել ու էսօր էլ փոստիս նամակ եկավ նրանից՝ հեղինակներ ու գրքերի մի մեծ ցուցակ ու հակիրճ գրված էր՝ կարդա:think Գժվել կարելի է: Ինչ լավն ա բայց:)

Chuk
17.02.2013, 14:53
Պատկից հարևաններս սիրիահայ են: Արդեն երևի մի ամիս... մի քիչ ավելի: Ընդհանրապես մեր շենքի պատերը հաստ են ու աղմուկ չփոխանցող: Բայց էս մի պատն ունիկալ ա, արտակարգ ձևով «լսցնում ա» կողքը կատարվողը: Էսքան ժամանակում կողքի տնից չեմ լսել հայերեն բառ՝ ոչ քյորփեքից, ոչ մեծերից, ոչ էլ պապից: Լսում են մուղամ: Նայում, կարծես թե, թուրքական ալիքներ.. կամ էլ եսիմ ինչական, արբանյակով են բռնում, լեզուն էդպես էլ չեմ կարողանում տարբերակել: Պարբերաբար ինչ-որ պատարագատիպ բաներ են լսում՝ էլի ոչ հայկական ու հավանաբար ոչ քրիստոնեական: Ես ուրախ եմ, որ էս մարդկանց կյանքը փրկվել ա: Բայց իրանց կենցաղին սենց ակամա նայելուց խայտառակ մանթո եմ ընկնում: Համ էլ զահլա տարաք, հերիք ա առավոտները ձեր տուֆտա մուղամով ինձ արթնացնեք: Գիշերներն էլ որ ձեր մի քանի ամսական երեխեն լացում ա, ճիշտը էն ա, որ ոչ թե ես արթնանամ, այլ դուք, ու երեխուն հանգստացնեք, ոչ թե սպասեք, թե երբ ա ինքն իրենով հանգստանալու...

Վոլտերա
17.02.2013, 17:07
Ոնց էի ձեզ կարոտել:angry

Վահե-91
17.02.2013, 18:51
տղեն իրա արածների համար պիտի կարենա պատասխան տա :aggressive

Արևածագ
18.02.2013, 12:45
Առավոտյան զանգեցի տուն.
- էսօր մեզ մոտ ընտրություններ են:
- Գիտեմ, մամ ջան:
- Գիշերը ճաշարանի մոտ փող էին բաժանում: Եղբայրդ ուշ տուն եկավ, ասաց՝ ողջ գիշեր բաժանելու են: Ասի՝ բալաս, հո քեզ էլ չե՞ն մոտեցել: Ասաց՝ ա՛յ մամ, ո՞վ էդքան ռիսկ ունի: Գյուղի էն ամենաչքավոր, անճարներն են գնում, վերցնում 5000 դրամը: Թե ասա՝ այ չմոներ, մի շաբաթ էլ 5000 դրամը կուտեք, բա դրանից հետո ի՞նչ եք անելու:
Ցավդ տանեմ, մամ ջան :love , ոչ ինտերնետ ես մտնում, ոչ էլ ժամանակ ունես հեռուստացույց նայելու, բայց քաղաքացիական ինչպիսի՜ ճիշտ դիրքորոշում:

Skeptic
18.02.2013, 13:35
Էսօր մեզ տարել էին Չինարի' ընտրությունների համար: Առաջին անգամ ադրբեջանական գյուղ տեսա, թեկուզ հեռվից. դրա մոտակայքում էլ ազերի հովիվը իրա նախիրն էր արածացնում: Գյուղը շրջապատող ժայրերից մեկի վրա մեր խաղաղ բնակիչների ամենօրյա սպառնալիքն ա տեղակայված, իսկ մյուսի լանջին, որը մեր տարածքում ա, խաչի տեսքով հսկայական փորվածք կա: Մենակ էդ մասում ա ձյուն մնացել, ու սպիտակ խաչը մինչև 20-30 կիլոմետր հեռավորությունից տեսանելի ա: Դժվար ա անտարբեր անցնել էդ տեսարանի մոտով:

ընտրությունների մասին. եթե դա ընտրություն էր, ուրեմն ես Հռոմի Պապն եմ:

unknown
18.02.2013, 21:56
Երբ երկար ժամանակ չես խոսում մի մարդու հետ ու քո կյանքում լիքը բաներա կատարվում հետո չգիտես որի մասին պատմես կամ արժի արդյոք պատմել թե ոչ որովհետև ամեն ինչ փոխվելա արդեն վերջին ձեր խոսակցությունից...հիմա նույննել իմ ու ակումբի պահնա ենքան բան ունեմ պատմելու ու միևնույն ժամանակ չգիտեմ որտեղից սկսեմ կամ որի մասին գրեմ...մենակ մի բան կասեմ կարոտել եմ շատ ակումբը...են հին օրերը որ ամեն օր մտնում էի ու որ առանց ակումբի կյանք չունեի...որ եթե մի օր եստեղ չգրեի ինչա կատարվել օրս օր չէր լինի,իսկ հիմա ոնց որ օտար լինեմ ակումբի համար մտնում եմ նայում ու կարողա շաբաթներով չմտնեմ,բայց ամեն մտնելուց զգում եմ են որ կարոտել եմ ու որ մեկա ինչել լինի ես կայքը շատ մեծ դեր ունեցավ իմ կյանքում...ուզում էի ուղակի ասել որ չեմ մոռացել քեզ ակումբս

Ժունդիայի
18.02.2013, 23:44
Եթե շրջակայքում իրա համար ազատ, թռչող մեղու եմ տեսնում, միշտ սպանում եմ:
էսօր գործիս տեղը մեղուն հայտնվել էր բանկայի ներսում: Իրան պատեպատ էր խփում ու չէր կարողանում ազատվել. բանկան շրջված էր: Չդիմացա ու ազատեցի:

StrangeLittleGirl
19.02.2013, 00:02
Հենց նոր ինձ բռնացրեցի վաղվա ու մյուս օրվա Երևանի չվերթների տոմսերի գներն ուսումնասիրելու վրա:

Գալաթեա
19.02.2013, 00:04
Արյա դե shut the fuck up էլի...
Տենց դժվար ա՞:)

Arpine
19.02.2013, 01:17
http://www.youtube.com/watch?v=sc6sNcczEX8
Գտա քեզ երկնքում,
Հանգիստ քնի գրկում,
Ժպիտ էր քո դեմքին ու մանկոքւթյուն էր քո հոգում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը՝
Քնից թանկ բան չկա կյանքում:

Հանդարտ քո գլխի տակ
Հոգնած մի թավջութակ
Պատմում էր, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ:
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
Քեզ այստեղ ով կհավատա:

Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է,
Ձեր կուռքին ես չեմ դավանում:
Ով է այս երկար կյանքում հաջորդը,
Որ արդեն էլ չի դիմանում,
Էլ չի դիմանում…

Arpine
19.02.2013, 02:50
Ամեն անգամ, որ զգում եմ թե մաման ոնց ա գիշերը ծածկում ինձ, երբ բացված եմ լինում (ի դեպ, նենց հաճելի ա, ինձ պուճուր եմ զգում :))), մտածում եմ, տեսնես կարող եմ ես էլ էսպիսին լինել :8

Ամմէ
19.02.2013, 21:41
Գլուխս ցավում էր ասեցի մտնեմ Ակումբում հանգստանամ՝ սովորաբար միշտ էդպես եմ անում, էն էլ տեսնում եմ Մեֆն ա արգելափակված: Առանց որևիցե բան ճշտվելու բողոքում եմ.
-Ինչու՞ եք արգելափակել :angry, առանց իրա տխուր կլինի, տրամս ընկավ::(

Նախագահական ընտրություններն էլ ինձ սկսել են անհանգստացնել:Ոչ մեկի կողմից չեմ, բայց քանի, որ դու իրեն սատարում ես՝ դա ինձ մեծ վստահություն է ներշնչում: Ես քեզ հավատում եմ :)

Alphaone
20.02.2013, 00:46
Օրեր կան, երբ ուզում ես կախվել, իսկ կան օրեր, երբ ուրիշներին ես կախել ուզում. դժվար է ընտրությունը հումանիզմի ու էգոիզմի միջև...

Նաիրուհի
20.02.2013, 01:41
ՀԱՐՑ. հիմա ԱմմԷ-ն Ռայի՞ն է սիրում, թե՞ Մեֆին ։Ճ

***

Էսօր տուն գալիս էլի տեսա աղբարկղում ուտելիք փնտրող ծերունուն ու երևի առաջին անգամ մտածեցի՝ ճի՞շտ եմ անում ամեն օր հացիս կեսը պատշգամբում ծիտիկների համար փշրելով... :(

Ամմէ
20.02.2013, 14:00
Պատասխանում եմ և փարատում իմ սիրելի ակումբցիների հետաքրքրությունը:
Ամմէն երկուսին էլ շատ է սիրում: Մեֆին սիրում և հարգում եմ, որպես շատ լավ մարդ, հաճելի անձնավորություն, իսկ Ռային ...:love
Առանց հոգնելու նորից կարող եմ կրկնել՝ շատ եմ սիրում, խենթի պես ու անչափ ուրախ եմ դրա համար::love

Սիրում եմ քեզ :oy

Մարկիզ
21.02.2013, 01:49
Հույժ կարևոր… Րաֆֆին ու Լևոնը միացել են: Դաշնակները գալիս են... Մուկը դարձել է Օրինաց երկրի Արտաշատի բաժնի պետի տեղակալ: Տիգրան Սարգսյանը Շրջանայինի պադզեմկում բուդկա ա դրել ու ակնոց ա ծախում: Արմենչիկը Թումանյանի շաուրմանոցում գազի բալոնի մասնագետ ա աշխատում:՛

Պրիվյե՜տ... :-))

Ես անբարբառ մի մանուկ, (իրականում, ես մանուկ երբեք չեմ եղել)
Երկու ձեռքս պարզեցի, (դու՛ պարզեցիր)
Եվ իմ անզոր թևերով (անզոր չեն թևերս, ուղղակի էսքան ձիրք չունեմ, որ փոխեմ էս բառերը)
Քեզ պես էշին գրկեցի… :D (դե սիրելով եմ էշ ասում.. մի նեղացիր… Լա՛վ, հա՛: Իշուկ ասեմ)

Քո անունը ես գոչեցի՜ (իրականում մտքումս էլի, տենց բարձր չէ)
Թող որոտա իմ գլխին (... ստե մի բան էի ուզում ասել էս գլխի պահով, էն էլ ամոթ ա) :))
Փայլակ, կայծակ, հուր երկաթ (դե գիդես, կայծակն իմ վրա չի ազդում)
Թող դավ դնե թշնամին (բայց խի՞… Հենա ես կդնեմ էլի) :)))
Ես մինչ ի մահ կախաղան (թող ուիշները կախվեն) :)))
Մինչև անարգ մահու սյուն (թող խալխն ամաչի)
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ (ինչքա՞ն ասենք, մարդ ենք, արա)
Անդադար. քո անունը, այ ե՛զ... (լավ, իշուկ):

Ախր գիտես, չէ՞… Ախր գիտես ինձ: Ախր քո պես ո՜վ գիտի: Մեկ էլ, վեհափառը:;)

Katka
21.02.2013, 10:33
Մեֆին արգելափակե՞լ են:

Moonwalker
21.02.2013, 21:12
Էսօր մի զարմանալի/զվարճալի բան նկատեցի: Իսկական "that awkward moment" ժանրից էր:
Երբ մարդը հետդ ծանոթանալուց ներկայանում ա՝ Վաղարշակ և դու պատասխանում ես՝ Արշակ: Ու նայում ես իրա դեմքին՝ արտահայտությանը... :}

:))

Վահե-91
21.02.2013, 22:02
ինչ հավեսա յուքոմ քաշած շատ մոտիկ հարևանին Wi-Fi-ռոուտեր նվիրելն ու անձամբ կարգավորելը :hands:yahoo

murmushka
21.02.2013, 23:27
մեկ մեկ մտածում ես, որ ասես,կիսվես պատմես, խոսաս՝ կթեթևանաս, բայց հաճախ հակառակն ա լինում, ասում ես՝ ավելի ես խորանում, ավելի ես ծանրանում, ավելի ես թաթախվում էդ ամեն ինչի մեջ ու դուրս գալ չի ստացվում: բայց դե առանց ասելու էլ սիրտդ ա տրաքում, հիմա չգիտեմ ինչ անեմ…:) միգուցե ճիշտն էն ա, որ ում որ պետք ա հենց իրա երեսին ամեն ինչ ասեմ՞

einnA
22.02.2013, 00:58
ինչքան ժամանակ է մտածում եմ` ախր ինչի՞ց ա, որ լինում է

woman-wife, man - husband
женщина - жена, мужчина - муж

իսկ մեր մոտ կա տղամարադ - ամուսին, բայց կին - ... :think

Arpine
22.02.2013, 02:34
Մարդիկ մեծանում փչանում են:
Իսկապես, էն, որ փոքր են, բնական, կրեատիվ միտք ունեն, միշտ մի նոր բան կասեն, որ շատ ավելի հետաքրքիր կլինի լսելը քան մեծերին, որ դեռ չեն փչացել միջավայրի կողմից: Ահա հենց հասարակության, որ անձ, առավել ևս անհատականություն չի թողնում: Մասսայական նույնականացում: Բայց թե, սա ուրիշ թեմա է:
Օրինակ երեխան խաղում է խաղալու համար, հենց էնպես, իմաստը խաղալու մեջ է, ոչ թե արդյունքի: Իսկ մեծերը, աշխատում են վերջնական նպատակի, փողի համար, իրենց տանջելով, ինչո՞ւ միշտ պետք է նպատակ լինի, բայց ժամանակն անցնում է, կարելի է հենց դրա մեջ, փոքր բաների մեջ հետաքրքրություն գտնել, ոչ թե միայն արդյունքի: Մեծերը երջանիկ լինել չգիտեն:
Երբեմն էլ խոսում են երեխայի մոտ, վիճում կամ նման բան ու ասում. մեկա բան չի հասկանում: Ասա հենա դու ես չհասկացողը, չես հասկանում, որ երեխան զգում է, հասկանում, ընկալում, ազդվում: Հո շնչող առարկա չի, մարդ է, գիտակցություն ունի, հասկանում է ավելին, քան, հավանական է, դու:
Մարդիկ էլ կան նեղվում են, երբ ասում ես. երեխեք: Այ սա չհասկացողներից է, միանշանակ: Քանի որ, եթե դու վախենում ես երեխա բառից, ուրեմն, դու դեռ չես մեծացել:
Վատը նա է, որ մեր միջավայրը, դաստիարակությունը, մտածելակերպը ստիպում է, որ երեխեքը շուտ մեծանան, փչանան: Սկսած մեր ունեցած հաղորդումներից, ընդհանուր միջավայրից մինչև մեր մենթալիտետ, մեր առաջարկած խայտառակ խարխուլ սեռական դաստիարակություն ևան: Մանկապարտեզում, պրակտիկայի ժամանակ, երեխեքի հետ զրուցում էինք, խաղում, մուլտ նայում, վարժություններ բան անում, ոնց իրենք էլի:)): Մուլտ նայելիս էլ կռվում են, ով պետքա գիրկդ, կողքդ նստի, էդպես հավես ճզմվելով:D: Մի անգամ մուլտերից ենք խոսում ինձ համար էլ նոստալգիկ պահեր են առաջացնում :)) բա սա նայել ե՞ս, բա էս մեկը գիտե՞ս, հարցուփորձ ենք անում, մեկ էլ մեկը. բա Գոռը, բա դու Գոռին նայում ե՞ս, ամենալավնա չէ՞:', կողքից էլ էլի մի քանիսը:blin : Ընդ որում աղջիկները:8 : Տղաների հետ էս դեպքում ավելի հետաքրքիր էր, փաստորեն էդ տարիքի տղաները մի քիչ ուրիշ են:
Մեղկ են երեխեքը, որ մանկություն չեն ունենում, լինի դա իշխանության թե իրենց անգրագետ ծնողների պատճառով:
Ընկերս՝ Արայիկը:)), խելացի տիպ էր:)
http://img163.imageshack.us/img163/1599/dsc01348th.jpg

Գալաթեա
22.02.2013, 04:55
Մի ամբողջ շաբաթ առանց էքսցեսների:
Պրոգրես... :)

Անվերնագիր
22.02.2013, 23:25
Գիտեմ, որ մի օր կփակվեմ ես էլ
Ու կվերջանա իմ օնլայն ուղին։
Մոռացած բոլոր գրառումներս լուսե՝
ինձ սև ցուցակին կհանձնեն գուցե։

ֆեյսբուքը նորից անհոգ կխնդա՝
Փռելով պատին լուսավոր գանձեր։
Եվ ֆրիենդներս անգամ չե՜ն էլ հավատա,
Որ եղել եմ ես, լայկել ու կիսվել։

Եվ աքաունթս երբ փակվի ինձ հետ—
ստատուսս կմոռնան, սիրո խոսք կասեն,—
Եվ առցանց կյանքս կդառնա լեգենդ՝
էվենթներիս նման անդարձ ու վսեմ...

Skeptic
23.02.2013, 15:29
Լիքը մարդու գրողի ծոցը (մեղմ ասած) ուղարկելու պահը հասունանում ա: Ու ջհանդամը, թե դրանից հետո կարող ա ավելի վատ լինի, բայց գոնե էս կիասաուստավ-կիսապռ0ն, կիսաշարային-կիսաառանձին, կիսապախատ-կիսակայֆավատ անորոշ, անիմաստ ու լարված վիճակը կվերանա:

Արէա
23.02.2013, 21:44
Ցավդ տանեմ, ի՞նչ էի անելու ես առանց քեզ:
Ասում ա. ես ինչի՞ ուրիշներին նման չեմ:
Քո տունը շինվի: Բա ես ի՞նչ էի անելու:
Ցավդ տանեմ: Հեչ չմտածես:

Sambitbaba
24.02.2013, 14:42
Երեկ առավոտյան Թի-Վիյով մի հետաքրքիր բան նայեցի.

Գիտնականները գտել են, որ դելֆիններն իրար դիմում են անուններով: Պատկերացնու՞մ եք, ամեն մի դելֆին իր անունն ունի…
Բայց սա դեռ վերջը չէ. ամեն մի դելֆին, ծնվելու հենց առաջին պահին, ի՛նքն է հայտարարում իր անունը բոլորին…

Ու արդեն երկու օր է, մի միտք ինձ հանգիստ չի տալիս.

Միգուցէ մենք է՞լ, դելֆինների պես, մեր՝ այս աշխարհ գալու առաջին իսկ պահին հաղորդում ենք մեր անունը բոլորին:
Իսկ մարդիկ մոռացել են, թե ինչպես կարելի է լսել ֆիզիկական աշխարհ եկած Նոր Մարդուն…

Եվ այդպես, չլսված, մենք շուտով մոռանում ենք մեր իսկական անունը, և անվան հետ՝ մեր ծրագրերը, իդեաները, ցանկությունները, մտահղացումները, սերը, - ամենը, ինչ նվեր էինք բերել այս աշխարհին, այս աշխարհը գոնե մի փոքր ավելի լավը դարձնելու համար…

laro
24.02.2013, 14:51
Ուֆ էնքան դատարկ ա ամեն ինչ.....Ակումբն էլ ա դատարկ :( Եթե մի ժամանակ ժամերով չէի կարողանում «պոկվել» Ակումբից, հիմա չեմ էլ ուզում մտնեմ, օրերով, շաբաթներով չեմ մտնում, ու չեմ էլ զգում կարիքը: Ինչի՞....ի՞նչը փոխվեց: Մտնում էի ու չգիտեի որտեղից սկսեմ պատմել...էնքան հավես կար մեջս խոսելու, գրելու, պատմելու......իսկ հիմա մտնում եմ Ղեկարման վահանակս բացում ու վերջ, բաժանորդագրվածներն էլ չեմ բացում: Ինչ որ բան պակասել ա իմ կյանքից.....Երևի նախաքննական դեպրեսիա ա, կամ էլ իմ շրջանն անցավ պիտի գնամ Ակումբից, գոնե որոշ ժամանակով: Իսկ դեռ մի տարի առաջ ես չէի հասկանում են մարդկանց ովքեր ակտիվ վիճակից անցել էին պասիվի ու մոռացել էին Ակումբը: Մտածում էի, որ չի լինի օր որ ես չմտնեմ Ակումբ, չգրեմ: Ամեն ինչ սուտ ա....:(

Անվերնագիր
24.02.2013, 23:25
Որևէ մեկը կարող էր գալ ու փրկել դժոխքից, բայց ոչ մեկ չեկավ...
որովհետև ո՛չ մեկ երբեք չի գալիս
Ստիվեն Քինգ
Ու գնացիր... գիտեմ,ճար չկար : Չդիմացար... բայց ո՞վ կդիմանար... :

Հիշո՞ւմ ես...

Ախր ինչ հիշես...

Ա՜խ, ոչինչ չկա հիշելու:_

CactuSoul
25.02.2013, 03:42
…Տեսնես՝ մենակ ես ե՞մ էսքան հիվանդագին տանում, երբ տեսնում եմ ուրիշների, որ իմ սխալներն են կրկնում…
Ուզում ես ձեն տալ, ասել՝ հոպ, առաջ մի գնա, դիմացդ անդունդ ա բացվելու, բայց չես կարող, որովհետև ասածդ անհեթեթ կթվա… առնվազն մինչև էդ անդունդը սեփական զգայարաններով ընկալելը:
Էդ դեռ հեչ, բա որ մտածում ես՝ ինքն էլ քո պես կլինի ու կարող ա նախօրոք գիտի, թե դեմն իրան ինչ ա սպասվում, բայց մեկ ա առաջանում ա… Ու էդտեղ արդեն ամեն ինչ ա անզոր, էդ հո ես լավ գիտեմ…
Բայց դե մյուս կողմից էլ, ինչքան էլ որ ասեն՝ խելոք մարդը ուրիշների սխալների վրա ա սովորում, մեկ ա, սխալներ կան, որ ինքնուրույն պիտի անես, սեփական կյանքում, որ վերջն էլ ստացվի դրանցից մի օգուտ քաղել… եթե սաղ մնացիր…

Չեմ հասկանում՝ ինչո՞վ… ինչի՞… ո՞նց…
Բայց մյուս կողմից՝ ի՜նչ սիրուն ա էդ երևույթը… Չգիտեմ՝ ինչով, գրողը տանի, զզվելի ա, վանող ու դառը, բայց համ էլ սիրուն ու ահավոր գրավիչ…

Յախք…

…Ասել եմ ու էլի կասեմ արդեն բազմիցս ասած խոսքս. ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը...

Stranger_Friend
25.02.2013, 05:36
Մնաց որոշեմ երկուս ու կես ժամ քնելն է ավ, թե չքնելը...

Գալաթեա
25.02.2013, 19:03
Սիրում եմ օձերին:
Հատկապես երբ ֆշշոցները գցում են աշխարհ :)

Մարկիզ
26.02.2013, 03:40
Ահավոր ա… Շատ տխուր ա: Սենց ա՞ լինում: Վերջն ա: Մեռնելն էլ տանձիդ չի…

Nare-M
26.02.2013, 14:13
Երկու օր առաջ պատրաստվում էի այստեղ գրառում կատարել, թե վերջապես անցան ուսանողական երկար ու ձիգ տարիները: Բայց երբ երեկոյան տուն հասա, պարզվեց դրությունս լավ չէ: Վերջին քննության հանձնելն ու ինստիտուն բարեհաջող ավարտելու առթիվ սրճարանի այցը, ստամոքսիս համար բարեհաջող չի անցել. թունավորվել էի, կյանքումս առաջին անգամ, ու ինչի՞ց հետո. ինստիտուտն ավարտելս "նշելուց" հետո:D
Ինչևէ. թե ինչի դեմ էր ստամոքսս բողոքում, այդպես էլ չհասկացա, բայց փաստը մնում է փաստ, որ ինստիտուտը ավարտել եմ: Հետևում մնացին՝ սովորելու ընթացքում ահավոր երկար թվացող, իսկ հիմա արդեն՝ շատ կարճ՝ հինգ ու կես տարիները… Որ նոր կարգավիճակիս հետ դեռ չեմ ընտելացել, դա հաստատ է, թվում է, թե ընդամենը հերթական քննաշրջանն անցել, ու մի քանի օրից կասկսվեն դասերս, բայց թե, կյանքիս այդ հատվածն էլ մնաց անցյալում: Էհ…

ivy
26.02.2013, 15:16
Մի հարց կա, որ ինձ հանգիստ չի տալիս:
Ինչի՞ հենց գուլպան: Էդքան բանի միջից ինչի՞ է լվացքի մեքենան հենց գուլպան կուլ տալիս: Ու մենակ զույգի մեկը...
Լրիվ պարանորմալի շարքից է:

Վոլտերա
26.02.2013, 21:46
Մեկ էլ ակումբում նենց մարդկանց պրոֆիլներ եմ տեսնում, որ ասենք 1000-ից ավել գրառում ունեն, պատվավոր անդամներ են, բայց էլ չեն երևում O_o Ժող, ուր են էդ մարդիկ?

Katka
26.02.2013, 23:12
Քաղաքի եհովայի վկաները մի տեսակ չափից շատ են համախմբված:8 Քաղաքի զբաղվածության կենտրոնի տնօրենն էլ էսօր հայտարարեց, որ 250 հոգու տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորել: Մեր քաղաքում էդքան թափուր աշխատատեղ չկա տարվա կտրվածքով: :think

Անվերնագիր
26.02.2013, 23:27
փոքր ժամանակ ո՜նց չէի սիրում քնել... զահրումար քեզ պստիկ լագոտ

erexa
26.02.2013, 23:58
Ժամանակը իմ ամենալավ ընկերն ա: :)

ivy
27.02.2013, 12:35
Էսօր առավոտը զարթնեցի պայծառ ուղեղով, ու մոտս մի ծակող միտք առաջացավ (համարյա ինսայթի պես մի բան), սենց գլխիս խփեց ամբողջ ուժով:
Էդ միտքը մի բառի շուրջ էր պտտվում, որն էս երկու օրը հա օգտագործում եմ գրառումներումս: Ու ինձ ուղեղիս խորքերից հուշում էր գալիս, որ մեջը կոպիտ սխալ կա: Սկսեցի քրքրել գրածներս և իսկապես տեսա սխալը:
Ես առավոտները նենց իմաստուն եմ լինում, որ հետս խոսեք, հաստատ կմտածեք՝ սա ադեկվատ մարդ է...
Մի խոսքով, ասածս էն է, որ «ընդանրապես» բառի մեջ «դ»-ից հետո «հ» չկա: Սխալս չկրկնեք:

Գալաթեա
27.02.2013, 15:27
Մարշուտկայի մեջ ռադիոյի ռեկլամ էր գնում, մեկ էլ սկսեցին ինձ ներվայնացնող մարտի 8-ից ապրիլի 7-ի կնանիքի ակցիաների ռեկլամ անել (նվեր քարտ, շատ գիտեմ էլ ինչ զռթիկ) ու ես հանկարծ հասկացա...

Գարուն ա գալիս :love

ivy
27.02.2013, 15:30
Էսօր առավոտը զարթնեցի պայծառ ուղեղով, ու մոտս մի ծակող միտք առաջացավ (համարյա ինսայթի պես մի բան), սենց գլխիս խփեց ամբողջ ուժով:
Էդ միտքը մի բառի շուրջ էր պտտվում, որն էս երկու օրը հա օգտագործում եմ գրառումներումս: Ու ինձ ուղեղիս խորքերից հուշում էր գալիս, որ մեջը կոպիտ սխալ կա: Սկսեցի քրքրել գրածներս և իսկապես տեսա սխալը:
Ես առավոտները նենց իմաստուն եմ լինում, որ հետս խոսեք, հաստատ կմտածեք՝ սա ադեկվատ մարդ է...
Մի խոսքով, ասածս էն է, որ «ընդանրապես» բառի մեջ «դ»-ից հետո «հ» չկա: Սխալս չկրկնեք:

Ցերեկն էկավ, ես համոզվածությունս կորցրեցի ճշտի ու սխալի մեջ :(
Մի խոսքով՝ դուք արեք ձեր սխալները, ինձ մի լսեք :))

StrangeLittleGirl
27.02.2013, 16:35
Չէ, իմ ճտտիկներից մեկը հաստատ փչացել ա: Հերիք չի կրեատիվությունս տարա խոհանոց ու սկսեցի հրաժարվել իմ չսարքած ուտելիքներից ու ամեն տեսակի կիսաֆաբրիկատներից, հիմա էլ ո՜վ զարմանք, տուն մաքրելուց եմ հաճույք ստանում: Ու որ մաքրելն ավարտվում ա, նենց մի տեսակ տխրում եմ, որ ավարտվել ա: Չեմ հասկանում՝ կարո՞ղ ա դասերս էդ աստիճանի չեմ սիրում :(

Skeptic
27.02.2013, 20:44
Հայոց բանակի սահմանապահ, առաջին կարգի զորամասերից մեկի ճաշարանը (ՀՀ-ում եղած-չեղած 2 հատ էդպիսի զորամաս կա) համալրվել ա թուրքական արտադրության կաթսաներով:







http://i.imgur.com/HLFPDoe.gif

StrangeLittleGirl
28.02.2013, 13:51
Մի սլովեն ընկերուհի ունեմ դեռ շատ ջահել ժամանակներից: Ես միշտ զարմանում եմ, թե Հայաստանի քաղաքական իրավիճակը ոնց ա հասկանում: Ոչ մի ուրիշ արտասահմանցի կամ նույնիսկ դրսերում մեծացած հայ էդքան լավ չի կարողանում վերլուծել, ոնց որ ինքն ա անում:

Մեկ էլ էսօր գրել էր: Ասում ա՝ ի՞նչ ա կատարվում Հայաստանում: Ուրեմն ինչ-որ արտասահմանյան լրատվամիջոցում էսպիսի տող էր կարդացել մեր ընտրությունների մասին, թե՝ թեկնածուներից մեկը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, ջոկել էր, որ էդ տեքստի մեջ ինչ-որ բան էն չի, էկել էր ինձ հարցնելու:

Տենց, մի երկու բառով պատմեցի: Ջահելներից հարցրեց, թե ինչքանով են ընդգրկված: Մեկ էլ մնաց-մնաց, թե՝ կուզեի՞ր էնտեղ լինել: Ասում եմ՝ հա, մյուս շաբաթ գնում եմ: Ասեց՝ ես էլ կուզեի :)

Մինա
01.03.2013, 09:09
Ատամներս եմ լվանում:Քրտնած հայելու մաքրածս մասից իմ փոխարեն ուրիշ մեկն է նայում ուղիղ աչքերիս մեջ հոգնած,նույնիսկ անտարբեր ու մի քիչ էլ խիստ հայացքով:
Տարօրինակ բան է հիշողությունը`չընտելանալու չափ տարօրինակ:

Valentina
01.03.2013, 11:08
Հաճելի ա, որ գալիս ես գործի, ու սեղանիդ միմոզաներ են դրված :flower

StrangeLittleGirl
01.03.2013, 17:23
Կոմպս տարել եմ մեր համալսարանի IT բաժին, որ մեջն E-Prime ծրագիրը գցեն. էսօր իմացել եմ, որ մյուս շաբաթվա դասերի համար պետք ա: Էն հեչ, որ իմ անունը չկար իրանց ցուցակում, որտև ես Ֆինլանդիայից էի էկել, ու չնայած մեյլ էի գրել, որ ուզում եմ մասնակցել էդ կուրսին, անունս չէին ավելացրել ցուցակին: Էդ մի կերպ մարսեցինք: Տվյալներս թողեցի, որ համոզվեն՝ես գոյություն ունեցող անձ եմ: Մեկ էլ ասեցին՝որ պատրաստ լինի, մեյլ կգրենք: Հարցնում եմ՝ ե՞րբ պատրաստ կլինի: Նայում ա դեմքիս ու ասում ա՝գաղափար չունեմ, լիքը գործ կա էսօր: Ես էլ խառնվում եմ իրար, ուզում եմ կռիվ սարքել, որ երկուշաբթի օրվանից դասի եմ, որ շաբաթ-կիրակի առանց կոմպի եմ մնալու, էդ հեչ: Բայց դե մի վերջին փորձ եմ անում.
- Էսօր կլինի՞:
- Հա,- ասում ա,- մեյլ կգրենք:
Մեկ էլ ջոկում եմ, որ մի բան էն չի: Ախր կոմպս ձեզ մոտ ա, ո՞նց եմ մեյլս ստուգելու: Հարցական նայում եմ էրեսին, որ նոր հեռախոսիս համարն ա հարցնում:

Գալաթեա
01.03.2013, 17:31
Ու էլի, տրադիցիցիայիս համաձայն..

Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնպես պայծառ է կրկին
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:

Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
Շուրջս վարված մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում:

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք..

Վաղվանից գարուն ա...

CactuSoul
01.03.2013, 19:24
կյանքն աբսուրդի հասնելու չափ անկանխատեսելի, ստանդարտներ ու կանոններ չհանդուրժող ա
ոչ մի բանի վրա չես կարող վստահ լինել, նույնիսկ ամենահավաստի իմացածիդ
ու երբեմն քո իմացածը ճիշտ ա, ու իրականությունն էլ ա ճիշտ, ու էդ ճշտերն իրարից էնքա՜ն տարբեր են
ուղեղդ սկսում ա կախել

*
ուզում եմ տալ-ցբխել էն մարդ կոչվածի գանգը, ում պատճառով գարնան սկիզբն ու մարտի 1-ն իրարից էսքան հեռու հասկացություններ դառան…

murmushka
01.03.2013, 19:38
Նրանք մեզ գարուն են պարտք....
Ոչինչ չի մոռացել, ոչ ոք չի մոռացվել

Meme
01.03.2013, 23:42
Շաատ սիրուն գարնանային առաջին օր էր....
Ծաղիկներով, ու ժպիտներով, անսպասելի ամեն մանրուքներով ծնված...
Թող բոլորիս ամեն օրը էսպես գունավոր ու լի լինի՜...
Շնորհավոոոր բոլորիս գարնան անուշաբույր ու սիրով լի օրը՜.:love.........

Հ.Գ՝ Արդեն զգում եմ գարնան հոտը........

Chuk
03.03.2013, 00:16
Չեմ հասկանում, ոչ մի կերպ չեմ հասկանում եկեղեցում մոմ վառելուց նկարվելու խորհուրդը: Չէ, եթե ասենք պրոֆեսիոնալ լուսանկարիչն ա նկարում, ենթադրենք էդ երևույթը լուսաբանելու կամ գեղարվեստական ներկայացնելու համար՝ հասկանում եմ: Բայց երբ մարդը գնում ա մոմ վառելու, աղոթելու, Աստծու հետ հաղորդակցվելու, ու խնդրում ա, որ ինչ-որ մեկը իրան ստից ապարատով կամ հեռախոսով նկարի, չեմ հասկանում, ինչի՞ համար: Ախր էդ մոմ վառելու պահը էնքան անձնական ու էնքան հոգևոր պետք ա լիներ...

Alphaone
03.03.2013, 00:27
Կոնյակ, անանասի հյութ ու վերջապես քեզ լքած գլխացավ, երբեմն երջանկության համար այնքա՜ն քիչ բան է հարկավոր...

Srtik
03.03.2013, 16:48
Զանգեց, վերցրի, ասում ա՝ ի՞նչ էիր անում, հո չխանգարեցի՞։

-Գիրք էի կարդում,-պատասխանում եմ։

-Վաղուց չէի լսել էդ արտահայտությունը։ Ես չորս տարի առաջ եմ կարդացել վերջին անգամ, երանի քեզ…

-Հա, հավես ա, էլի կարդա,- ասում եմ, որովհետև ուրիշ ասելու բան չունեմ։

Հիմա երկխոսության առաջին մասի մասին.

Երբ զանգում ու ասում են՝ հո չխանգարեցի՞, ոնց որ երկաթով գլխիս խփեն. քիչ ա մնում ասեմ՝ խանգարեցիր, բա ինչ արեցիր։ Ա՛յ մարդ, որ էդքան անհանգստանում էիր, թե կխանգարես, էլ ինչի՞ ես զանգում։ Ո՛չ զանգի, ո՛չ էլ անհանգստացի, կամ էլ նախօրոք գրի, հարցրու՝ հարմա՞ր ա զանգեմ, որ չանհանգստանաս, ես էլ գլխիս երկաթի ծանրություն չզգամ։ Հիմա թեկուզ նստած լինեի՝ առանց որևէ բան անելու, ու հանկարծ զանգ գար, պիտի հեռախոսս ուզած-չուզած վերցնեի, այսինքն՝ պարապությունս պիտի խանգարվեր։ Որ ասեմ՝ հա՛, խանգարեցիր, վատ կզգաս, չէ՞։ Ախր ես գիտեմ, որ դու ուզում ես լսել՝ վա՜յ, չէ, ի՞նչ ես ասում, չխանգարեցիր։ Ինչի՞ ես ուզում, որ սուտ խոսեմ։

Ինչի՞ էսքան ներվայնացա։

StrangeLittleGirl
04.03.2013, 02:01
Մեկը հարցնում ա՝ ինչու եմ ուզում Հայաստան վերադառնալ: Բնականաբար, արդեն ինչքան ուժ ունեմ, զզվել եմ էդ հարցից ու իմ պատասխանին հետևած խրատներից: Էս անգամ որոշեցի բոլոր տեսակի քարոզներից խուսափելու համար ուղղակի պատասխանել «սիրածս էնտեղ ա»: Չպրծա: Որովհետև հաջորդ քայլին պիտի բացատրեի, թե սիրածս ինչու ա ուզում Հայաստանում մնալ:

Smokie
04.03.2013, 12:16
Կար ժամանակ երբ ուրբաթը համարում էի իմ ամենասիրած օրը, իսկ երկուշաբթին ամենաչսիրածս... Հիմա կարծես հակառակն ա:8

Նոր շաբաթս սկսել եմ նոր ձեռքի օրագրով:) Էս մեկը առաջվանի պես պուճուր չի, նույն հաստության ա, բայց շատ ավելի բոյով ա ու սիրուն: Իմ ամանորյա նվերը, որ տվեց շատ թանկ ու հարազատ մի անձնավորություն, էլ չեմ խոսում առաջին էջում գրված բարեմաղթանքի մասին:love Այս ամենը ինձ ուժ ա տալիս, որ կյանքս շատ ավելի իմաստալի դարձնեմ, չընկնեմ ավելորդությունների հետևից:
http://s47.radikal.ru/i115/1303/e8/b78cfcf6d053.jpg

Ի՜նչ լավ ա, որ էս մի ամիս ա, մեր ինտերնետը unlimit ա: Քաշում եմ ուզածս երաժիշտների ալբոմները, իսկ է՛ս օրը յուրահատուկ ա, էսօր Аэростат-ի օրն ա (http://www.akumb.am/showthread.php/62161-Օրերից-մի-օր?p=2369138&viewfull=1#post2369138) (թե ասա իմպոն ինչի՞ գնաց ակումբից:sad): Ինչքա՜ն լավ մտքեր եմ լսելու կյանքի մասին, օգտակար խորհուրդներ ու ինչքա՜ն նորություններ ինձ կգտնեմ Բորիս Գրեբենշիկովի շնորհիվ:hands Էնքան ֆայլեր միանգամից քաշել տվեցի, որ սկսեց կածել:lol

Ամմէ
04.03.2013, 15:39
Ի՜նչ հրաշալի բան է օգնելը : Զգում ես ,որ այդ պահին դու մեկի փրկիչն ես անգամ երբ ուղղակի օգնում ես փողոցը անցնել: Բայց հետո դու քո մեջ քեզ հզոր ես զգում ՝հպարտ, ոնց որ աշխարհը քեզ տված լինեն (համ էլ օրենքը չես խախտում) :
Ուխ հրաշալի է ապրելը, սիրելը, օգնելը, ուրիշի նյարդեր ուտելը::oy
Որտեղի՞ց ինձ այսքան հանգստություն ես էլ եմ զարմանում , առաջ շատ ագրեսիվ էի::)
Բա դասերս.... գլխիս թափված են ( էնքան էլ շատ են ), բայց դե ոնց որ էշի ականջում քնած լինեմ::)

Գալաթեա
04.03.2013, 16:26
Թեթև կուրտըչկա, 11 սանտիմետրանոց կաբլուկներ, կարմիրի վերադարձ, լավ տրամադրություն...

Աjլ կերպ ասած՝ գարուն... :)

Ամմէ
04.03.2013, 17:56
Սիրում եմ քեզ ,որովհետև դու միայն ինձ ես սիրում : Իսկ մյուսներին ուղղակի .....
Հա, մեկ էլ սիրում եմ ,որ ինձ դիտավորյալ գժվեցնում ես, ես դրանից քեզ ավելի եմ սիրում: Բա որ եմ եմ քեզ գժվեցնում ինչքան եմ սիրում: :love:love

Smokie
04.03.2013, 20:31
Կարդում եմ երգի խոսքերը ու բնականաբար վերապրում եմ նմանատիպ տեսարանը:


http://youtu.be/BCT4wRJhPlw

Չգիտե՞մ, կտնե՞մ քեզ երբևիցե, բայց գիտեմ, որ քեզ երբեք չեմ մոռանա:love

laro
05.03.2013, 00:45
Ասում եմ մականունս փոխեմ.....:think Անվանս հետ կապված ինչ որ մի բան դնեմ, սենց շատ անկապ ա, ի՞նչ եմ մտածել էն ժամանակ, երբ էս մականունն եմ ընտրել: Բայց մի ձև հարազատ ա դարձել, փոխելը «դավաճանություն» եմ համարում, չգիտեեեմ.....

StrangeLittleGirl
05.03.2013, 14:31
Ֆինլանդիայում մեր առաջին կուրսում մի հույն տղա կար՝ Բենեդիկտը: Ինքը մասնագիտությամբ լեզվաբան էր: Բոլոր լեկցիաներին լուրջ դեմքով ու ամենայն ուշադրությամբ նստում էր, հաճախ դասախոսներին ընդհատում ու ծանրակշիռ հարցեր տալիս, դասերից հետո մնում լաբում, որ լրացուցիչ աշխատանք անի: Իսկ երբ պիտի Կուոպիո գնայինք պատկերավորման սարքերը նայելու, ինքն արդեն պատրաստի էքսպերիմենտ ուներ մտքում, ուզում էր էնտեղ փորձարկել: Շատ էլ որ երկրորդ կուրսեցիներս ժպիտներս հազիվ զսպելով փորձեցինք նրան բացատրել, որ ռեալ չի նման էքսպերիմենտը:

Էս Բենեդիկտի մասին խոսակցությունները եկել-հասել էին Նիդեռլանդներ, ու արդեն իմ համակուրսեցի սերբ Սրջանը, որն իսկապես հզոր լեզվաբան է ու լուրջ գիտելիքներ ունի, ինձ թաքուն հարցրեց, թե արդյոք Բենեդիկտն իրենից շատ բան գիտի: Ծիծաղեցի ու ասացի, որ չվախենա Բենեդիկտից, որովհետև նա ավելի շատ ցույց է տալիս, քան իրականում գիտի, ու բոլորիս համար խոխմի առարկա է դարձել:

Ուղղակի ակումբում էլ տենց մեկը կա, դրա համար հիշեցի էս պատմությունը :))

ԱնԱիդա
05.03.2013, 15:13
ոնց եեեմ սիրում են պահը, երբ դիմացինտ ժպտում ա, ու շնորհակալություն հայտնող աչքերով նայում ա քեզ...:love

Alphaone
05.03.2013, 15:39
Հ.Գ. սկզբում- հատուկ ադմինիստացիայի համար՝ ոչ թե պատասխանում եմ Չուկի գրառմանը, այլ՝ գրառումը կարդալուց հետո հանգեցի ներքոգրյալին...

Մի ժամանակ մոլի աթեիստ էի, ահավոր նիհիլիստ ու սկեպտիցիզմի ահռելի պաշար ունեի: Այդ հին ու չգիտեմ որքանով բարի ժամանակներում եկեղեցում մոմ վառելը ոչ թե խորհուրդ էր, այլ՝ ուղղակի հետաքրքիր ժամանց կամ դրա պես մի բան: Այդ ժամանակներում մի անգամ մոմ վառելուց խնդրեցի, որ նկարեն, մի տեսակ խորհրդավոր, սիրուն նկարներ էին ստացվում ուրիշների մոտ, կամակոր երեխայի ռեֆլեքսով ես էլ ուզեցի...
Այսօր, երբ մոմ եմ վառում, հիմնականում աշխատում եմ մոտակայքում հնարավորինս քիչ մարդ լինի, իսկ եթե անգամ կողքից նկարեն, կվիրավորվեմ:
Հավատը, հենց հավատը, ոչ թե պաշտամունքը, մարդուն առաջ մղող ուժն է, ինչպես է բանականությունն առաջ մղում հետաքրքրասիրությունը, նույն կերպ հոգին է առաջ մղում հավատը: Հոգին պարտադիր չէ ուրվական իմաստով լինի, դա կարող է լինել հույզերի, զգացմունքների ազնվացումը, արժեքների հաստատումն ու պահպանումը, կեղծ արժեքներն իրական արժեքներից տարբերելը...
Մի խոսքով, մարդիկ ինչքա՜ն կարող են փոխվել: :love

Smokie
06.03.2013, 16:33
Վատ երևույթները, սովորությունները կպչում են քեզանից ու նարկոտիկի պես հանգիստ չեն տալիս: Ամենաճիշտը չսկսելն է, որ հետո թակարդը չընկնես, որ չգերի քեզ, բայց մի կողմից էլ հետաքրքրությունդ գրգռում ա, ուզում ես գոնե մի հատիկ փորձես, տեսնես էդ ի՞նչ ա: Ուժ կգտնե՞ս քո մեջ: Օրինակի համար՝ ինչու՞ են համարյա բոլոր մարդիկ ծխում, կամ սերիալ նայում: Ճիշտ ա՞, որ արգելված պտուղը քաղցր ա::8

Այբ
06.03.2013, 20:21
Մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս՝ ինչի վատ հիշողությունները ավելի շատ են հիշվում, քան լավերը: Ախր լավ հիշողություններ էլ կան (ուղղակի լավերին առիթ է պետք հիշվելու համար): Իսկ վատ հիշողությունները տզրուկի պես կպչում են ուղեղիդ և հիշեցնում եմ. «Էդ դեպքը հենց քեզ հետ է պատահել»:

John
06.03.2013, 22:36
Մարդ էլ չջոգի, գժվո՞ւմ ա, թե՞ արդեն գժվել–պրծել ա...

ivy
07.03.2013, 01:14
Ախր լավ գիտեմ՝ ինչն է ինձ վնաս, ինչից պիտի հեռու մնամ... Բայց դե ոտով ձեռով մտնում եմ մեջը: Ու նույնիսկ չի մխիթարում էն, որ մենակ ես չեմ էդ օրին:
Երեկ գիշերը ինֆորմացիայի մի մեծ աղբյուր եմ գտել, որ ինձ հեչ պետք չի քչփորել, բայց մի ժամ չէի կարողանում կտրվել: Կարդում էի ու կարդում: Էսօր էլ հազիվ եմ ինձ զսպում, որ նորից չբացեմ ու չկարդամ մնացածը: Չէ, բլոգ չի, ավելի կայֆ բան... Քաղցր թույն :)
Էս ինտերնետի ինչն եմ ասել...
Գարունն էլ մի կողմից:
Ուֆ աման...

Alphaone
07.03.2013, 01:41
Ժամանակի մեքենա եմ ուզում, որ գնամ անցյալ, նորից ապրեմ նույն կյանքը, նորից գործեմ բոլոր էն սխալները, որ ժամանակին չհամարձակվեցի գործել...

erexa
07.03.2013, 06:48
Հաճախ եմ մարդկանցից բողոքներ լսում, մյուս մարդկանց մասին, թե՛ ո՞նց են որոշ մարդիկ իրենց կյանք մտել և կեղտոտել: Կեղտոտելը դեռ լավ է ասված, փչացրել և վերք թողել... Բայց այս ամենի մեջ, ինչ-որ մի վարակիչ բան կա: Ու՞մ կյանք, որ մտնում և կեղտոտում են, էս մեկն ապաքինվելով, սկսում է իր հերթին մեկ ուրիրշի կյանք մտնել ( ով իրեն ոչինչ չի արել) կեղտոտել և փչացնել (և այս տեսակի մարդիկ քիչ չեն): Եվ այս ամենն արդարացնում են ասելով. «ես ժամանակին ստիպված պետք է պայքարեի մարդկանց դեմ, որովհետև մարդիկ ինձ ստիպեցին դառնալ էսպիսին»: Դառնալ ինպիսի՞ն: «Դառնալ ուժեղ»: Ստացվում է, որ դու դարձար այն մարդկանց պես, որոնց դեմ պայքարում էիր ժամանակին...Ես այն կարծիքին եմ, որ մենք սովորել չգիտենք... Հետո էլ ասում են... «Կյանքը դպրոց ա, էս կյանքից, դաս եմ քաղել»... Բա ու՞ր ա ձեր քաղած դասը, ուր ա՞... ես չեմ տեսնում...
Իսկ ի՞նչ անել, երբ որոշ մարդիկ միաժամանակ են քո կյանք մտնում և կեղտոտում... Էս վերջերս վիրտուալ ծանոթներիցս մեկը մի լավ բան ասաց.«պատկերացրու՞ նման ժամանակ, որ այդ մարդիկ կենդանիներ են և իրենց կենդանու տեղ դիր... Ասենք մեկին շունիկի, մյուսին մեկ այլ»: Մի պահ պատկերացնենք: Մեկը շուն ա, հաչում ա, մյուսը կատու ա մլավում ա, հաջորդը մուկ ա ծվծվում ա ու էսպես շարունակ... Վերջում ստացվում է, որ դու հայտնվեցիր գազանանոցում...
Էս խոսակցությունից առաջ հավաքվել էինք մի տեղ և նմանատիպ դեպք էր: Մի որոշ ժամանակ անց, գլուխս գնաց, ես ինձ իսկապես վատ էի զգում... Որոշեցի շուտ տուն գնալ... Մեկ էլ կատուն սկսեց մլավել «Բա էս ու՞ր ես գնում, լա՞վ չի մեզ հետ, ինչի՞ ես մի ձևի, ոնց որ լավ չես»... Չէ լավ եմ, ուղղակի հոգնած եմ: Շունը մյուս կողմից սկսեց հաչել «իյա էդ ի՞նչ ես արել, որ հոգնել ես, բա ես ի՞նչ ասեմ, առավոտից իրիկուն գործ եմ արել, դեռ գիշերն էլ չեմ քնել, բա, որ դու՛ հոգնած ե՞ս, ես ինչ պետք ա ասեմ»: Դե ես էլ չեմ քնել... Ի՞նչ պետք ա ասեի, հո չէի ասելու, որ ես գազանանոցում եմ, գլուխս էլ ցավում ա ձեր ձայներից...
Ես ոնց կարո՞ղ էի ձեզ վիրավորել... ո՞նց...

ԱնԱիդա
07.03.2013, 17:38
դու հավատա հրաշքներ լինում եեեն, բայց ամանորին դեռ երկար ժամանակ կաա :roll:sulel

Valentina
07.03.2013, 21:30
Էսօր 2 դպրոցական տղաներ սլացան կողքովս, երևի 5-6-րդ դասարան, շնչակտուր վազում էին, մեկը մյուսին ասում ա.
-Արա, ոնցոր մարտի 7-ի 23:59 -ը լինի:
չկամ :D

Skeptic
07.03.2013, 21:57
Խորհուրդ (խնդրանք, աղերսանք) բոլոր ապագա զինվորներին. եթե ընդգրկվել եք պահակային ծառայության մեջ ու ձեր հետ գիրք եք տարել պահակատուն ազատ ժամերին կարդալու համար, քնելուց առաջ անպայման համոզվեք, որ գիրքը ապահով տեղում եք պահել (լավագույն տարբերակը պահակապետի սեղանն ա, ԻՀԿ), թե չէ զուգարան գնալուց կարող ա պարզվի, որ գրքի օգտագործման հիմնական նպատակի մասին ոմն անասուն հայվանի կարծիքը տարբերվում ա ձերից: :[




Հ. Գ. Էդ գիրքը հայթայթելու ախպորս չարչարանքը ջուրն ընկավ: :cry2 Սորրի, բրո :sorry

Meme
07.03.2013, 23:20
Ուրեմն պատմեմ....ստեղ էլ...
առավոտյան բարձրանում եմ երթուղային, որ կիսաքնած եմ, հազիվ եմ շարժվում, մտած չմտած մի գեեր կին նենցա բրդում ինձ, որ ես ուզած չուզած հայտվում եմ վերջում, ինձ տեղ են տալիս նստում եմ, ու մինչ էս ես լսում եմ իմ ականաջակալների երը, մեկ էլ հոպլյա, ընկնումա ականջակալս, ու ես լսում եմ...թուրքական զզվելի:[, կանացի տհաաաաաաաաաաաճ ձայնով մուղամաթ, ու բարձր, ես նեռվայնանում եմ, զզվելի դեմքով դնում եմ ականջակալս, ուրախանալով, որ ես չեմ լսելու էդ զիբիլը, ու հանկարծ զգում եմ տուրուդմփոցա, հանում եմ, ու լսում, թե երեք կին, ոնց են միասին իրար հետ գոռում.
- Դե անջատեք էլի,
- Չէ կամացացրեք.
- Հենց էլ թող լռիվ անջատի, իյա՜ էս ինչա՞....
ու էս էդտեղ նենց թեթևանում եմ, հանգստանում, որ վեջապես ազգս չլռեց, ես դե չէի կարող, իմ բնավորթւոյան մեջ էդ տիպի ուժ չկա, բայց...
իջնելիս ուզում էի էդ հարյուր դրամն էլ շպրտեյի վարորդի դեմքին...
ամոթթ, հազար ամոթ....մեր հայերի մեջ երևի երգիչ չկար, ինքը լսեր թեկուզ նույն տիպի մուղամ, կամ էլ ջանդամ թե չկա, թոող գոնե թուրքի մուղամը չմիացներ.,..,զզվում եմ...
ամաչում եմ իրա փոխարեն...առավոտ շուտ արթնացրեց բոլոր քնածներին իր արարքով...

Գալաթեա
08.03.2013, 00:59
Կամու ծաղիկ, կամու էլ՝ մոկիկ ու պանիր :)

ԱնԱիդա
08.03.2013, 01:13
սիրելի ակումբցի մարտի 8-ի ներկայացուցիչներ :D ձեզ եմ ուղղում շնորհավորանքներիս և բարեմախթանքներիս տեղատարափը :8 լինել սպասված, սիրված, բլյա բլյա բլյա,,,:rose:bux::bux: ամենակարևորը մեզ բնորոշ համբերատարությունը չկորցնեք ;):P

Freeman
08.03.2013, 11:05
Քանի դեռ իմաստունները փնտրում են ճշմարտությունը, հիմարներն այն արդեն գտել են

Բերնար Վերբեր «Թանատոնավտերը»
հա էլի :)

laro
08.03.2013, 15:33
Ի՜նչ լաաավ ա, որ Ակումբի «նկարը» փոխել եեեք, մենակ թե սա էլ մի տարի չմնա, սրանից էլ հոգնենք :))

Alphaone
08.03.2013, 17:10
Նորից գարնանային գժությունս սկսվեց. ձնծաղիկ եմ ուզում... :(

Meme
08.03.2013, 23:28
Ինչու է գարունը ազդում իմ վրա էսքան շաա՜տ...
հետաքրքիր զգացումա էլի մեջս....:love

ԱնԱիդա
08.03.2013, 23:43
........ ինչ վատ բան ա արխային լինելը :bad

einnA
09.03.2013, 00:17
Մի տարի եկավ մարտի 8-ը, թաքուն բացիկ պատրաստեցինք, մի օր առաջ սարից քաղած, դարակում պահած, կիսաթառամած ձնծաղիկները դրեցինք բացիկի մեջ ու տվեցինք մամային: Դե, որ հետը էլ ուրիշ նվեր չկար, որոշեցինք, որ էտ օրը մամային ոչ մի բան պիտի չթողենք անի:Առավոտ շուտ վեր կացանք, թեյ դրեցինք, սեղանի վրա դատարկեցինք սառնարանի եղած-չեղածը` անգամ դեռ փակ խավիարը (էն ժամանակ խավիարը մեր ամենահարգի ուտելու բաներից էր): Հետո սեղանը հավաքեցինք, ամանները ես լվացի, հետո հարևաններն եկան սրճելու, հետո հիշում եմ, որ մաման նստած ձեռը վերցրեց սրճաղացը, որ սուրճ աղա, նենց խեղճ եղբորս ոտքը կոխեցի, որ ձենից վեր թռան (էտ պահը բաց էր թողել) :D
Էտ օրը մինչև մամայի քնելը մենք տենց "պոստին" կանգնած մնացինք:
Ու հաջորդ օրը, որ արթնացանք,էն ինչ հաճույքով վազեցինք մամայի դրած թեյը խմելու` խավիարով:

Էսօրն իմ համար մենակ մամաների տոնն ա:
Տեսնես իմ երեխաները սենց ինձ կշնորհավորեն :think

Գալաթեա
09.03.2013, 01:26
Օպտիկական լինզա դնելը բավականին անհարմար ու հոգնացնող բան ա:
Բայց նույնիսկ այն ունի իր լավ կողմերը:
Սոխ կտրտելուց աչքերը չեն մրմռում:

Ամեն ինչի մեջ, փնտրելու դեպքում, կարելի ա լավը գտնել:

Մարկիզ
09.03.2013, 01:59
Ես բազմիցս բարձրաձայնել եմ, թե ինչու ես «գյադա» չեմ սիրում: Ուրեմն՝ գործիս շնորհիվ ես շփվել եմ տարաբնույթ արական սեռի ներկայացուցիչների հետ, սկսած՝ դեմք ոստիկաններից, վերջացրած՝ կարգին գողական հանցագործներով: Շփվել եմ (հեռվից իհարկե:))) գոմիգների հետ: Էլի՝ գործի բերումով:

Էլ ու՞մ ասեմ… :))
Հա, շփվել եմ նաև քյարթ ու սևազգեստ, շուտ-շուտ պպզող հայվանակերպ ախպերների հետ: Շփվել եմ նորմալ տղերքի հետ: Ընկերներ ունեմ: Տղա ընկերներ: Շփվել եմ բանիմաց, գրագետ, լուրջ ու ընտանիքասեր տղաների հետ: Բայց սրանք սաղ էն չեն էլի ախր… Լիքը ընկերներ ունեմ վերոնշյալ ցուցակներից ու ցանկերից (գոմիգ ընկեր չունեմ)::)))

Ու սիրո-միրո հետ կապված հարցերը չհաշված՝ աղջիկներ, կանայք, քույրեր, մայրեր, ընկերուհիներ, դու'ք ուրիշ եք, դու'ք հազար անգամ լավն եք!!!

:)

ivy
09.03.2013, 04:06
Մի օր որ հավես ունենամ, երկու հոդված կգրեմ: Մեկը՝ Հնդկաստանում հիջրաների կյանքի, մյուսը՝ Աֆղանստանում տարածված "bacha posh" երևույթի մասին:
Երկուսն էլ էնքան ուժեղ են պատկերում մարդկանց մտածելակերպը, ավանդույթներն ու մշակույթը:

Արէա
09.03.2013, 11:12
Երեկ մի պապի ասում ա. Բրաբիոնը ո՞րտեղ ա: Ցույց տվեցի:
Ասում ա. պառավիս ծաղիկ եմ ուզում առնեմ, որտեղ նայում եմ 30-40 հազար են բուկետները, մի երկու օր ուրախանալու ա, չորանան, թափի էլի, բա մարդ ծաղիկին 40 հազար կտա՞: Ասում են Բրաբիոնում էժան ա, գնամ տեսնեմ:
Ուրախ-ուրախ գնաց:
Էժան ա, բա: Էն ել ոնց ա էժան պապի ջան, մի ամսվա թոշակդ կհերիքի :(
Հետո շրջանայինում մի տատի տեսա, նարգիզներ էր ծախում՝ փոքր փունջը 1000 դրամ: Էն պապիին ասեի նարգիզ առներ: Մեկ ա պառավը ուրախանալու էր:

Այբ
09.03.2013, 18:08
Երբեմն զարմանում եմ որոշ մարդկանց մտածելակերպի վրա: Երեկ փողոցում տեսա, թե ինչպես մի կին ընկավ, բնականաբար մոտեցա, որ օգնեմ: «Տեսնես ու՞մ չար աչքն էր: Թաղեմ դրա բոյը»,- էդ կինն է բարձրաձայն ասում (դեռ ոտքի վրա չի էլ կանգնել): Ձայն չհանեցի: Ինքն էլ, չգիտեմ ինչի, թարս-թարս նայեց ինձ և շարունակեց ճանապարհը: Դատելով էլ քայլվածքից, ոչ մի վնասվածք չէր ստացել: Մնացի ապշած: Մի՞թե կարելի է սեփական անհաջողությունների համար մեղադրել ուրիշներին: Ու ես ինքս ինձ մտածում եմ, թե մեր իրականության մեջ այդ կնոջ նման քանիսը կան... Մի՞թե իմ աչքն էր...:think

Alphaone
09.03.2013, 22:15
- Ժողովուրդ, աղմուկ չանեք, քնում եմ:
Ու դրանից հետո մի ժամ տանն իրար վրա գոռում են՝ կամաց, էրեխեն թող քնի :think

StrangeLittleGirl
09.03.2013, 22:35
Մի քիչ առաջ ընկերուհուս հետ էի խոսում: Մի փոքրիկ ինֆո էր պետք ճշտել: Հերթով փորձեցինք հիշել, թե ով կիմանա: Ում անունը տալիս էինք, պարզվում էր` արդեն Հայաստանում չեն: Տարօրինակ զուգադիպությամբ այն մեկ հոգուն, որ գտանք, ազգությամբ հայ չէ, բայց տարիներ առաջ եկել, քաղաքացիություն է ստացել, այստեղ է ապրում հայ կնոջ ու երեխաների հետ:

Alphaone
09.03.2013, 22:38
Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել StrangeLittleGirl-ին: :D:angry:cry:sulel

keyboard
09.03.2013, 23:47
Մենակ ես ու 5 ամենահարազատ ու իմ կյանքի ամենակարևոր կանայք ու աղջիկները, դե արի ու նվեր առ: :D
Հորս գործը հեշտ ա, ինքը էս ընթացքում հացրեց թռավ, բառիս բուն իմաստով, ինքնաթիռով իհարկե, իսկ ես մնացի նվերների փնտրտուքից կատաղելու:
Երեկ մտել եմ Երևանի ծաղկի խանութներից մեկը ու փորձում եմ գտնել էն վաճառողուհուն, ով ինձ միշտ սպասարկել ա, ծաղիկներ վաճառելու իմաստով, ուրիշ բաներ չմտածեք:
Մի խոսքով, գտա էս աղջկան, տոնը շնորհավորեցի, պարզվեց, որ օրվա առաջին շնորհավորողը ես էի :o, ճիշտ ա շոյվեցի, բայց նաև տխրեցի, դե ինքն էլ աղջիկա էլի ամեն դեպքում:
Ասում եմ ինձ 5 ծաղկեփունջ ա պետք, ասում ա նույն հասցեո՞վ :D ասում եմ հա ուղղակի տների տարբերությամբ, բայց ես կտանեմ, ասում եմ առաքել պետք չի:
Փնջերն առա, ինձանից գոհ դուրս եկա, տեղավորեցի ու գնացի նվերների հետևից:
Բայց հիմա կարդում եմ ու մտածում, էդքան փող որ տվեցի էդ ծաղիկներին, ավելի լավ էր փողոցում վաճառող մեկից լրիվ առնեի համ իրան լավ կլիներ համ էլ ես 5 ի տեղը ավելի շատ փունջ կունենայի:
Մնաց եկող տարի, որտև ես ապրիլի 7-ը չեմ ընդունում ու չեմ նշում: :P

Այբ
10.03.2013, 19:47
Փորձարարական ստեղծագործական մրցույթը ինձ այն աստիճան է հետաքրքրել, որ մտքերս միայն մրցույթի շուրջ է պտտվում:think

Alphaone
10.03.2013, 22:32
Կան տղամարդիկ, որոնց կողքին կանայք փթթում են ու ուրիշները՝ ում կողքին թառամում են...
Ու կան կանայք, որոնք փթթում ու թառամում են տղամարդուց անկախ...
Լավ է, էլի, ցմահ երեխա մնալը :))

Հ.Գ. իմաստակեցի, էլի :D

Arpine
10.03.2013, 23:52
Կարոտը զզվելի բան ա, սարսափելի, բայց ամնեանավատը նա ա, որ դրանից ազատվելու ելք էլ չկա:

Chuk
11.03.2013, 02:08
Ինչու՞ եմ խմած ժամանակ պառոլները 4-րդ փորձից հիշում :cry

Chuk
11.03.2013, 03:05
Հայաստանում, ինձ թվում ա, որ ամեն 100-ից 99-ը հարիսա սիրում ա: Դե ինչ անես, երևի համ համով ուտելիք ա, համ սննդարար, համ էլ ինչ-որ տեղ «ազգային»: Եթե դու էն 100-ից մեկն ես, որ չի սիրում հարիսա, էդ չի նշանակում, որ ուտելիքի համից բան չես հասկանում, կամ ազգային արժանապատվություն կամ նման բան չունես: Չէ, դե հիմա տենց ա ստացվել, չնայած տատդ համարվել ա հարիսայի «գել», ում եփած հարիսան բոլորը երազում էին, մայրդ էլ տատիցդ պակաս չի սարքում, էլի սաղ գալիս են որ ուտեն, բայց դե հիմա հո զոռով չի, չես սիրում ու վերջ:

Բայց դրա մասին չի, որ ուզում էի գրել: Լինում ա, որ քեզ հրավիրում են հարիսա ուտելու, ու դու ափալ-թափալ նետվում ես էնդեղ: Ոչ թե որտև դու հարիսայի համար գժվում ես, չէ, ճիշտ հակառակը, այլ որտև էնտեղը քեզ դզում ա, քեզ դզում ա էդ միջավայրը, էդ մարդիկ, էդ ընկերությունը: Բայց նույնիսկ դրա մասին չէի ուզում գրեի: Ուրեմն եթե տենց պայմաններում դու գնում ես էնտեղ, ու ամեն ինչից բացի հարիսան քեզ դզում ա, էդ մենակ մի բան ա նշանակում. հարիսան վերջն էր ու հարիսան սարքողը ընտիր խոհարար ա :)

Կենացդ :drinks

Smokie
11.03.2013, 12:35
երբ ասում ա, որ բացի երաժշտությունից ուրիշ ոչ մի բանի մասին եմ կարող խոսալ... ոչ ուզում եմ համաձայնել, ոչ էլ կարող եմ հակաճառել... երևի վախենում եմ, որ դա ճիշտ լինի ու էլի մնում եմ ինքս իմ մեջ փակված: Հենց վերջինի հետևանքներն էլ կարող են վտանգավոր լինել...

Ցավոտ ա



Համարյա ամեն անգամ, երբ ուզում եմ որևէ երաժշտի մասին խոսել, սա եմ հիշում...

Հաճախ ճշմարտությունը չես ուզում լսել, կամ ընդունել, զգում ես, որ էդքան ուժ չունես: Էդ վերջին փաստը քեզ ավելի ա կոտրում:
Ճիշտ ա, ամեն մարդ պետք ա ունենա իր հետաքրքրություններն ու նախասիրությունները, բայց մի՞թե իմը էդ մեկն ա... չեմ հավատում:(

Գալաթեա
11.03.2013, 15:16
Հիմա ես էս տավարի ցավ եվրոպացուն ո՞նց բացատրեմ, որ տրամվայ եմ սպասում:
Մի դրեք ինձ ռամկեքի մեջ, գիժ եմ կպնում ես դրանից...

Այբ
11.03.2013, 18:35
Երբեմն մտածում եմ, որ մեր երթուղայինի վարորդներին ռաբիզ երգեր լսելու համար են աշխատանքի վերցնում: Մի երթուղային ցույց տվեք, որի վարորդը ռաբիզ երգեր չլսի: Ինչի՞ պիտի ես էլ հարկադրված լսեմ էդ տեսակ երգերը :angry

Մինա
11.03.2013, 19:54
Վերջաբանի փոխարեն ասեմ.մինչև ինքդ քեզ հետ ընդհանուր հայտարարի չգաս,միշտ ուրիշներն են մեղավոր լինելու "խոշորացույցիդ" առաջ:

Այբ
11.03.2013, 23:50
Անսպասելի իրավիճակները կարող են այնպիսի հետևանքներ ունենալ, որ դու ինքդ չհավատաս, որ դա հենց քեզ հետ է տեղի ունեցել:o:

Mephistopheles
11.03.2013, 23:58
էսօրվընե հացաթուլ գընեմ… սդաթուլ, գեղձաթուլ, գաշառքաթուլ… մաշալլահ…

Վահե-91
12.03.2013, 00:05
ով դուրըս եկավ սաղ ամուսնացան, գնացին :angry կամ ահագին մեծ են ինձնից, տարիքով :o

Գալաթեա
12.03.2013, 17:31
Մի տարի անցավ:
Մի տարի...

Arpine
12.03.2013, 21:21
Էսօր մեր հայաթի երեխեքը դուրս էին եկել խաղալու: Սա նշանակում ա, որ գարուն ա:), ինչը, չգիտես ինչի, իմ ուղեղին չի հասնում:fool :cry2:
Էնքան էլ շատ են երեխեքը, ամբողջ օրը ղժժոցները դնում են:)), ես էլ լուսամուտից նայում եմ, մեկ-մեկ իջնելու գայթակղությանը չեմ դիմանում:D: Բայց հիմնականում պուճուրներ են, իմ տարիքի, հատկապես իմ խելքի մարդ չկա:crazy: Դե լավ ինչ անենք:}











Հ.Գ. էն, որ ասում են համակարգիչները երեխեքին բակերից կտրում են,դրանք միֆ են: Մեր մոտ բոլորն էլ համակարգիչ ունեն, բայց բոլորն էլ, բակում էլ են միշտ խաղում :pardon

murmushka
13.03.2013, 15:53
Ուզում եմ ասել. խոսել, պատմել,էմոցիաներս շատ շատ են, համ էլ ուզում եմնորից վերապրել ամեն մի պահը, պահել հիշողությանս մեջ, որպես կյանքիս ամենամեծ նվեր: Միշտ մտածում էի, տեսնես ոնց կզգամ, կհասկանամ, որ ժամանակն է, ինչ կզգամ, ոնց ինձ կպահեմ, ինչ կլինի: Վերջին շրջանում դրանից բացի ոչնչ մասին չէի մտածում: Պարզվեց բնությունն ինքն իրենն անում է: Կյանքիս լավագույն օրն էր ու կմնա լավագույնը: առավոտվանից զգացողություններս տարբեր էին, կարծես ամեն ինչ հուշում էր, իսկ ես չէի հասկանում: Երեկոյան որոշեցինք քույիկիս հետ գնալ եկեղեցի, պարզվեց եկեղեցիները փակվում են 18:30: Արդեն ուզում էինք տուն գնալ, բայց քույրիկս պնդեց, որ գնանք Զորավոր եկեղեցի: Չնայած այն նույնպես փակ էր, բայց Տեր Հայրը համաձայնվեց օրհնել մեզ: ժամը 19:15 էր, չէի ուզում տուն գնալ, զանգեցինք ընդհանուր ընկերներին ու որոշեցինք գնալ պիցցա ուտելու: Ես, ամուսինս քույրս ու մեր սանիկները: Հիանալի ժամանակ անցկացրեցինք: զբոսնելով եկանք տուն: Հիշում եմ ամեն մի քայլը, մաքուր օդը, գարնանային շունչը ու մեր ծոսակցությունների թման, որը պտտվում էի միմիայն մի բան, ավելի շուտ մի հոգու շուրջ: 23:05 զգացի, որ ժամանակն է արդեն: Տարօրինակ էր, սպասում էի անհանգստության, պանիկայի, անորոշության, իսկ իմ ներսում կատարյալ հանգիստ էր ու երջանկություն: Մտքերս հստակ էին, քայլերս նույնպես: Բժշկի խոսքերն էլ ավելի ինձ ոգեշնչեցին: Դրսում անձրև էր, մարդ գրեթե չկար, նենց խաղաղ էր, խանութից մի շիշ ջուր գնեցինք, նստեցինք տաքսի, երկուսս էլ հանգիստ էինք, զրուցում էինք տարբեր թեմաներով, հիվանդանոցի մոտ տաքսու վարորդը հարցրեց՝ երեխա եք ունեցել/ ժպտացինք, ամուսինս ասեց, հիմա ենք գնում, որ ունենանք, հիշում եմ վարորդի զարմացած հայացքը ուղղված դեպի ինձ ու իմ անհոգ ու երջանիկ ժպիտը: 23:45 հաստատվեց, որ աայսօրն հաստատ այդ օրն է: Խնդիրներ կային, լուրջ խնդիրներ, բայց ներքին հանգստությունն ինձ չէր թողնում վատ բան մտածել, վստահությունը դեպի բժիշկս, բուժ անձնակազմի բարեհամբույ վերաբերմունքն ու հոգատարությունը ինձ հուշում էին, որ ամեն ինչ լավ է լինեու: 03:03 ծնվեց իմ փոքրիկ Մանեն, ծնվեց ու իր ճիչով փոխեց իմ ամբողջ կյանքը: Երբեք չեմ մոռանա, չեմ ուզում մոռանալ այդ պահերը, ապրումները, զգացողությունները: Անչափ շնորհակալ եմ իմ բժշկից, անձնակազմից, բոլորից և Աստծուց, որ ինձ նման հրաշք պարգևեցին: Ինքս էլ չգիտեմ ինչու եմ գրում, բայց ուզում եմ ամեն մի րոպեն պահել հիշողությանս մեջ, ու եթե հիշողությունս դավաճանի, նորից կկարդամ իմ այս գրառումը, ու նորից կզգամ, որ կյանքը հիասքանչ է, ու արժե ապրել, պայքարել հանուն նրան, որ մարդկային արժեքները դեռ լրիվ չեն վերացել, որ մարդիկ առանց գումարի նայելու էլ պատրաստ են անչափ հոգատար ու ուշադիր լինել, որ կան լավ մասնագետներ, որոնք սիրում են իրենց գործը ու նվիրված են: Նորից ու նորից շնորհակալ եմ ու միշտ շնորհակալ կլինեմ:

Ruby Rue
13.03.2013, 22:33
Իմ ամենասիրելիի՝ Մուլեկուլային ֆիզիկայի դասն է: Դասախոսը ինքնամոռաց ինտեգրալներ է գրում, մենք էլ ՝ copy-paste անում՝ ձգտելով հասկանալ խուճուճ ու բարդ խնդիրները: Մեկ էլ հանկարծ պատուհանի մոտ կանչեր ու կոչեր են լսվում, աղմուկ-աղաղակ է: Պատուհանը բացելով մտածում եմ, ախր դասադուլներն արդեն վերջացել են, հիմա հերթափոխով նստացույց ենք անում, ինչու՞ են հանկարծակի որոշել էլի երթեր անել: Հիմա մի ականջս դասախոսին, մյուսը՝ դասադուլավորներին, ո՛չ դասից եմ մի բան հասկանում, ոչ էլ ակցիայից:
Դասախոսս էլ իր քլունգը վերցնելով, սկսում է քննադատել դասից թռնող հեղափոխականներին ու քաղաքականացնում է խնդրի լուծումը: Մոլեկուլներին ՀՀ քաղաքացիներ է դարձնում, իդեալական գազ պարունակող անոթը՝ Ազատության հրապարակ և այսպես շարունակ:
Վերջում էլ բա թե «Ֆիզիկ նիխտ պոլիտիկ» ու ասում է, որ հիմա կարող ենք հա՜նգիստ միանալ դրսում «զռռացողներին»:
«-Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու»,- լսում եմ համալսարանից դուրս թռնելով:
Ախր էսօր Չարենցի ծնունդն էր, մեր ֆակուլտետի դիմացն էլ՝ Չարենցի արձանը::D

Գալաթեա
14.03.2013, 01:20
Ինչ վաղուց բիլիարդ չէի խաղացել... հավես էր :)
Ապրեն հետս խաղացողները :love

Մինա
14.03.2013, 02:13
Սկսել եմ ստատուսներով մտածել:
Ես հեչ,բա որ Նարեկս երկտողով է հետս շփվու՞մ,վերջում էլ ժպտացող սմայլիկ է դնում :)

Այբ
14.03.2013, 09:52
Շատերը ասում են, թե մարդիկ Աստծուն միայն էն ժամանակ են հիշում, երբ նեղության մեջ են ընկնում: Չգիտես ինչի, բայց իմ մոտ հակառակն ա: Աստծուն հիշում եմ, երբ իմ կյանքում ամեն ինչ լավ է գնում, իսկ երբ վատ բաներ են տեղի ունենում, մտածում եմ, թե Աստված չկա...

Smokie
15.03.2013, 00:21
Հիշում եմ, շա՜տ փոքր ժամանակ տեսածս Pinocchio-ն: Այդ անգամ ամբողջ մուտֆիլմից միայն մի բան էր տպավորվել, միայն մի բան էր աչքերիս առաջ, բայց այսօրվա պես հիշում եմ այդ փոքրիկ պատկերը: Մի երկու-երեք տարի հետո ավելի ուշադիր նայեցի Pinocchio-ն, բայց առաջին տպավորությունը չկորավ: Քարացած, դեռ չկենդանացած, անշարժ Pinocchio-ն, երբ մյուս հերոսները շարժվում էին, իսկ նա հանգիստ նստած էր: Իմ մոտ տպավորվել էր, որպես ապշած դեմք: Տարիներ անց նկատեցի, որ ժպտում է::) Հիմա նոր զգում եմ, ավելի ճիշտ հիշում եմ որ առաջին տպավորված Pinocchio-ին շա՜տ-շատ էի սիրում:love

Mephistopheles
15.03.2013, 02:53
իմ մեջ ապրում ա 2 հատ մարդ… սատանան (Մեֆիստոֆել անունով) և հրեշտակը (անունը հլա չեմ մտածել)…

Մեֆիստոֆելը աջ ու ձախ ավերածություններ ա անում, տալիս ջարդում փշրում ա, վիրավորում սպանում ա… որից հետո հրեշտակը, ում անունը դեռ չեմ որոշել, այցելում ա աղետի վայր, մարդկանց մխիթարում, սիրաշահում, համբերությամբ գրանցում ա ամեն ինչ, վերլուծում ա պատճառներն ու հետևանքները, կազմում ա մի հատ լավ գիտական աշխատանք ու հանձնում ա դա Մեֆիստոֆելին որպես ձեռնարկ օգտագործելու համար…

Valentina
15.03.2013, 21:56
Չէ, դուք մրսող տղա տեսել եք? :D
Ցուրտ, սառը քամի ա դուրսը, ձյուն ա գալիս, մեկ էլ տեսնում ես.
Վիզը կուրտկայի մեջ, ուսերը մի քիչ վերև բարձրացրած, ձեռները շալվարի գրպանում, դրանից կուրտկայի ուսերն ավելի են վերև բարձրանում, վիզը ավելի ա խրվում մեջը:
Նենց ա սռթսրթում, որ ոտքերը ասֆալտին չեն հասնում, ոտքերը ճախրում են ասֆալտի վրայով:
Տաքերն էլ ընկան, ասածներս ստուգեիք :D
Հ.Գ. Ափսոս էս վիրտուալ համակարգը հնարավորություն չի տալիս նկարագրածիս ձևերն անելու :D

Մարկիզ
15.03.2013, 23:49
Երկրորդ անգամ ողջ կյանքիս ընթացքում մի իրավիճակում եմ հայտնվել, երբ բան չեմ հասկանում: Ու ախր այնպես չի, որ ես ինձ անհասկացողի տեղ եմ դնում կամ էլ «տուպոյ» եմ, չեմ հասկանում: Չէ, «տուպոյ» չեմ, ավելին ասեմ՝ հաստատ «տուպոյ» չեմ: Նաև ինձ անհասկացողի տեղ չեմ դնում: Անհասկացողի տեղ ինձ չեմ դնում, որովհետև նման իրավիճակներն ուղղակի ինձ ձեռնտու չեն և տրամաբանորեն ցանկացած մարդ (այդ թվում՝ ես) չի ցանկանա հայտնվել նման անհասկանալի վիճակում՝ թեկուզ իր սեփական նեյրոնների նկատմամբ խղճահարությունից ելնելով:

Ընդ որում, այնպես ստացվեց, որ առաջին խնդիրը (անհասկանալի իրավիճակը) չհաղթահարած, երկրորդն ի հայտ եկավ: Առաջինը երկրորդին մի քիչ խանգարում էր: Երկրորդը առաջինին էլի մի քիչ խանգարում էր: Խանգարում էին իրար անուղղակիորեն: Դա միայն ինձ է հասկանալի: Դա նույնիսկ այդ երկու «իրական կինոների» գլխավոր հերոսներին կամ հեղինակներին հայտնի չէ: Առաջին իրավիճակից կարծես թե գլուխ հանեցի: Ճիշտ վերլուծություններ արեցի, երկա՜ր, շատ երկար մտածեցի ու ոնց որ թե այդ խնդրի ճիշտ լուծումը գտա, որն ինձ դուրս բերեց այդ անհասկանալի ու համարյա «պարտված» իրավիճակից: Դա ամիսներ տևեց: Մտքեր, մտքեր, մտքեր… Ամիսներ տևող անքուն գիշերներ: Մտքեր, որոնք քեզ երբեք հանգիստ չեն տալիս: Կոնկրետ թեմա, ուղղություն ու ընթացք ունեցող մտքեր, որոնք քո գլխուղեղում նախագծում են մեկը մյուսից տարբեր ու բազմազան «իրավիճակը հասկանալի դարձնելու, ապա և խնդիրը լուծելու ծրագրեր»:

Այս երկրորդը շատ անհասկանալի է: Լուրջ եմ ասում: Երկրորդ իրավիճակը հասկանալու համար գլխուղեղս անկարող է որևէ նախագիծ մշակել: Բայց միտքը կա, որն ամենակարևորն է: Ու այն շարունակում է մնալ դոմինանտ, այսինքն՝ ես շարունակում եմ մնալ «անհասկանալի իրավիճակում»: Միգուցե ծրագրեր կազմելու համար անհրաժեշտ ողջ «ռեսուրսներս» վատնե՞լ եմ: Էներգիա չունե՞մ, թե՞ այլ պատճառ կա: Չգիտեմ…

Կյանքի մատուցած խնդիրներն ամենադժվար լուծելին են: Սա շախմատ էլ չի: Ոչ էլ թղթախաղ է՝ հիմնված բախտի ու շուլլերության վրա: Այստեղ պարտադիր չէ թագավորին սպանել հաղթելու համար: Տարբեր լուծումներ կան: Կարող ես լքել «խաղատախտակը»՝ բացարձակապես չպարտվելով: Հակառակը՝ լքել ու նաև հաղթել: Կարող ես, խաղատախտակին մնալով, անհետանալ, բայց նաև շարունակել խաղալ: Շախմատում նման տարբերակներ չկան: Դրա համար էլ շախմատն ազնիվ խաղ է, իսկ կյանքում ամեն ինչ չէ, որ ազնիվ է ստացվում: Երբեմն պարտադրված ես շատ կամ քիչ չափով անազնիվ լինել «հակառակորդիդ» հետ: Բայց դա շուլլերություն էլ չէ: Դա երևի անհրաժեշտ տակտիկա է… Չգիտեմ:

Մի բան գիտեմ: Որքան էլ խաղանք, կյանքի հետ շատ լուրջ խաղալ չի կարելի: Կյանքը շատ լուրջ է: Պետք է կանխավ հասկանալ կամ զգալ, որ բռնածդ ուղին քեզ միանշանակ պարտության է տանում և ոչ մի դեպքում չշարունակել այդ ուղիով շարժվել, հրաժարվել ու վերջ: Առաջին իրավիճակն այդպիսին էր: Ուղղակի ես ընտրության հնարավորություն չունեի, թե չէ՝ կհրաժարվեի: Իսկ երկրորդը շատ լուրջ չէր ու ես ընտրելու հնարավորություն ունեի: Ընտրեցի խաղալը, որի համար, չնայած ակնհայտ «պարտությանս» նախանշաններին, չեմ զղջում: Պետք էր սա... :))))

Հոգնեցինք…

Arpine
15.03.2013, 23:50
«…այնպես,ինչպես հիմա ես եմ հագնվում և դուրս գալիս և գնում եմ պրոֆեսորի մոտ զրուցում նրա հետ ավելի կամ պակաս շինծու քաղաքավարությամբ, ըստ էության, չկամենալով այդ բոլորը, նույն այդ կերպ է վարվում, ապրում և գործում մարդկանց մեծ մասն ամեն օր, ամեն ժամ, պարտադրաբար և չկամենալով այդ բանը՝ նրանք կատարում են այցելություններ, վարում են զրույցներ, անցկացնում են աշխանքային ժամերը ամեն ինչ պարտադրաբար, մեքենայորեն, անկամ,այդ ամենը կարող էր կատարվել և մեքենաների կողմից կամ ընդհանրապես չկատարվել, և այս հավերժորեն ընդհատվող մեխանիկան այն է, ինչը խանգարում է մարդկանց քննադատաբար նայել, ինչպես ես եմ նայում սեփական կյանքին, սեփական հիմարությանը և դատարկությանը։ Օ՜, և նրանք ճշմարիտ են, անսահման ճշմարիտ են մարդիկ, որ այդպես են ապրում և խաղում են իրենց մանր խաղերը և վազ տալիս իրենց արժեքների հետևից փոխանակ դիմադրելու այդ բթացնող մեխանիկային և հուսահատորեն նայեն դեպի դատարկությունը ինչպես ես եմ անում՝ ճանապարհից շեղվածս»: Հեսսե

StrangeLittleGirl
16.03.2013, 00:03
Աստվածները չեն ուզում, որ պարագրմանը մասնակցեմ, հո զոռով չի :))

Անվերնագիր
16.03.2013, 00:28
ըսենց կարդում ես ինչ որ լրատվական հոդված, ու հետո հասկանում ես, որ ի վիճակի չես լինի տակի մեկնաբանությունները կարդաս

Գալաթեա
16.03.2013, 01:02
Շատ ամոթ ա՞, որ իմ երազանքներից մեկը Manolo Blahnik բարձրակրունկ կոշիկներ ունենալն ա...
Օրինակ սրանցից՝



http://www.global-customer.com/images/Shoes_MANOLO%20BLAHNIK/glogou_MANOLO%20BLAHNIK_Shoes_5.jpg



$ 450 :oy

Chuk
17.03.2013, 02:16
Ցուկենբերգը 2004 թ.-ի փետրվարի փետրվարի 4-ին բացեց ֆեյսբուքն ու միլիարդատեր դառավ: Դրանից երկու տարի հետո՝ 2006 թ.-ի մարտի 17-ին, երբ դեռ նույնիսկ չգիտեի ֆեյսբուքի մասին, ես բացեցի ակումբն ու դրանից մի քանի տարի հետո ակումբում գտա Ջուլիետային, ամուսնացա:

Դե հիմա ասեք՝ ո՞վ ա մեզնից հաջողակ :)

Peace
17.03.2013, 03:41
Ուխ, ա՜յն տեղ՝ վերևում, ինչ սիրուն գույներով յոթ է հայտնվել: Բայց ինձ թվում է մի քիչ շտապել ես, Չուկ: Եթե ես լինեի, հնարավոր ամեն ինչ յոթի հետ կկապեի: Օրինակ՝ յոթի մեջ յոթ գույն կընգրկեի, էն փուչիկների միջի բաց կապույտից կտայի յոթին ու յոթի միջի մուգ կապույտատիպից մի հատ փուչիկ կավելացնեի: Հետո « Մենք 7 տարեկան ենք»-ի տարեկանը արդեն յոթ տառ է, էնտեղ կմնար «մենք ենք»-ը, էդ էլ գույներով ընդգծված իրար հետ կկապեի, ավելի յոթոտ կլիներ: :)

Այբ
17.03.2013, 15:11
Սովորաբար մարդիկ իրենց անհաջողությունները ճակատագիր կոչվածին են վերագրում, իսկ հաջողությունները համարում իրենց աշխատանքի ձեռքբերումը:Այսպիսով, ստացվում է, որ «ճակատագրով նախասահմանված» սկզբունքին մարդիկ հավատում են միայն էն ժամանակ, երբ ուզածի պես ինչ-որ բան չի ստացվում, չընդունելով այն պարզ ճշմարտությունը, որ ամեն ինչ հենց մեր ձեռքերում է:

Arpine
17.03.2013, 19:15
Քիչ առաջ պարապմունք ենք անում: Տղաներից մեկին (8 տ.) էդպես էլ չեմ կարում հագստացնեմ, ամբողջ ընթացքում ծիծաղում ա ու ծիծաղում: Չնայած գիտեմ, ինքը մի քիչ ավելի հուզական ա, անկեղծ, իսկական հավես երեխա, բայց արդեն էն աստիճանի էր, որ սկսեցի ջղայնանալ, մի բան, որից ահագին հեռու եմ:oy: Որտև արդեն ոչ մի բան չէր հասկանում կարդացածից: Հարցնում եմ ու ինքը մի քանի տարբերակ առաջարկում ա թե ինչի՞ց կարողա լինի իր այս վիճակը: Երևի ոգևորվել էր երեխեն :))
Վերջում էլ, արդեն գնում են, ասում եմ գոնե հիմա հանգստացիր, ինքը ավելի՜, ու ասում ա. « Արփինե քույրիկ, ախր էդ ես չեմ ծիծաղում, իմ սիրտն ա ծիծաղում, իմ սի՛րտը, հեսա...»: Ու էստեղ արդեն բոլորով ենք ծիծաղում :D:hands
:love

Մարկիզ
17.03.2013, 20:10
… մեր զրուցարանային (չաթային) գրառումներն ու երկխոսություններն եմ կարդում ու արդեն որերորդ անգամ վերապրում եմ այն ամենն ինչ զգացել եմ այս ամիսների ընթացքում: Զգացածս կատարյալ երջանիկ օրերը, շաբաթներն ու ամիսներն են: «Հիասթափությունները», բացասական զգացողություններն ու ցավը, կարելի է ասել` այլևս գոյություն չունեն: Վերքս չի լավացել ու չեմ էլ ձգտում այն բուժել: Բաց է վերքս, բայց այն կարծես չի ցավում: Սակայն միշտ հիշեցնում է իր առկայության մասին, բայց ոչ ցավի միջոցով, այլ ինչ-որ անհասկանալի երանության զգացումի միջոցով:

Կամ էլ երևի այդ հիասթափությունները ես էի հնարել իմ ինքնաարդարացման համար: Չգիտեմ էլ… Իհարկե, ստեղծված իրավիճակում ես շատ եմ սխալվել, շատ: Բայց դու էլ ինձ հասկացիր: Դժվար է միջանձնային այդ մակարդակի հարաբերություններում չսխալվել, հատկապես երբ իմ պես կիսախելագար ու հապշտապ իր ցանկացածին կամ նպատակին ամեն գնով հասնելու ձգտում ունեցող մեկն եմ: Ի՞նչ իմանայի, որ դիմացինս ինձնից պնդաճակատ դուրս կգա…:))

Զգում եմ, որ հիմա էլ ես դու իմ մեջ: Ու դուրս չես գալիս: Չեմ էլ ուզում՝ դուրս գաս: Իրականում, քեզ ինձնից՝ իմ ներսից հանելու բավարար ուժ ու հնարավորություն ես ունեմ: Հաստատ ունեմ: Ուղղակի այսպես լավ է, չեմ ուզում: Մնա ներսումս: Երբ երկուսով ենք, ես ինձ ավելի ուժեղ ու պաշտպանված եմ զգում: Ես ինձ թույլ չեմ տալիս թուլանալ, ինչպես առաջ էի հաճախ անում: Քանի դեռ դու ներսումս ես, ես ահագին լավ եմ ու ուժեղ:

Ու տենց բոլոր նեյրոններիս մեջ տեղդ սիրուն վեր ընգած կմնաս, որովհետև տենց լավ ա ինձ համար: Եղա՞վ: Մինչև մի նոր արկած կհորինեմ քո հետ կապված, թե չէ չեմ կարող հանգիստ ապրել… :))

Alphaone
17.03.2013, 22:00
Լավ, ո՜նց կարելի է էդքան ցնդած լինել, արդեն որերորդ անգամ ակումբի մականունների ներքո աղջիկներին տղայի տեղ եմ դնում, տղաներին՝ աղջկա: Չէ, ինձանից հոգեբան դուրս չի գա...:oy

Այբ
17.03.2013, 22:03
Տատիս տուն համարյա չեմ գնում, բայց երեկ գնացի. գիրք էր պետք (մեծ գրադարան ունի): Չէի պատկերացնում, որ իմ այցը էդպես պիտի ուրախացներ: Ախր մենակ է ապրում...Ամբողջ տունը խառնեց իրար, ինչ է թե ես էի եկել, բայց երբ ասացի, թե գիրք է պետք, միանգամից տրամադրությունը ընկավ: Մտածում էր, թե հատուկ իրա համար եմ եկել: Ինձ շատ մեղավոր զգացի: Հերիք չէ շուտ-շուտ չեմ գնում, մի բան էլ (ոգևորությունը տեսնելով) չպիտի ասեի, թե գրքի համար եմ եկել...Ճանապարհելիս էլ ասաց. «Բալե՛ս, գրքի շուշուտ արի»: Չէ, ինչ էլ լինի, սրանից հետո հաճախ եմ տատիս այցի գնալու:

Smokie
17.03.2013, 22:41
Ա դե սիրում եմ էլի Google-ի օյինները:)):D
http://www.google.ru/

StrangeLittleGirl
18.03.2013, 02:38
Էսքան ժամանակ ինչքան եվրոպաներում ֆռֆռացել ու ամերիկացիների եմ հանդիպել, միշտ ներկայանալիս միայն նահանգի անունն են ասել: Էսօր լիքը ամերիկացիների հետ ծանոթացա, որոնք Հայաստանում աշխատում-սովորում են: Բոլորն էլ ներկայանալիս նախ ասում էին, որ ամերիկացի են (առանց նահանգը հիշատակելու), իսկ հետո շեշտում, թե որտեղից են իրենց արմատները: Աչքերս թռել էին ճակատիս: Չլինի՞ հայկական հողը նրանց մեջ հայրենասիրական մղումներ են արթնացնում:

Հայկօ
18.03.2013, 03:11
Կարոտում եմ Ակումբին: Մեկ-մեկ ուզում եմ գոռալ «ես կամ, ես կա՜մ»: Բարև, հին ու նոր ակումբցիներ: Ես կամ :):

Mephistopheles
18.03.2013, 03:14
եթե կարոտում եք ակումբը, ուրեմն պտի գրեք ակումբում… կարոտելն արժեք չունի… մի եղեք "սփյուռքահայ"…

ԱնԱիդա
18.03.2013, 13:21
Չեմ սիրում էլի, հո զորով չի,,, չոր ու ցամաք տառեր, սմայլեր, որոնք երբեմն բան էլ չեն հաղորդում գրածին, ոչ շունչ, ոչ էներգիա,,, կարդում ես քո հորինած տոնայնությամբ,,, որն էլ շատ մեծ հավանականությամբ հեռուա իրանականից:
հասարակ պարզ մտքիտ մեջ նենց ենթատեքստեր են գտնեւմ, որ դու էլ ես զարմանում… դե արի ու կարողացիր բան բացատրել էտքանից հետո… :angry
Չեմ սիրում էլի...:(

Գալաթեա
19.03.2013, 02:47
Պետք ա որ վատ լինեի, բայց չգիտեմ ինչի՝ լավ եմ:
Սենց էլ մնա՝ լավ ա:

:)

Sagittarius
19.03.2013, 08:32
Ապրելով տարվա մեծ մասը մռայլ, անձրևոտ եղանակ ունեցող երկրում՝ հասկանում ես, որ սրանք իրանց ածխաթթու գազին դիտմամբ են զոռ տալիս, որ էտ անտեր global warmingը մի քիչ ամառ ստեղարենք բերի, են էլ ոչ մի ձև չի ստացվում: Գնամ, մի քիչ էլ CO2 վառեմ:

Վահե-91
19.03.2013, 19:29
ինչքան եմ կարոտել էն տարին, երբ էս երգը առաջին անգամ էի լսում :cry2

http://www.youtube.com/watch?v=cUd1NmCmx1c

Katka
19.03.2013, 23:27
Ջունգլիներում ենք ապրում: Ահագին ոլորտներ կան, որ էս երկրում թերի են, բայց որ էս կարգի էշի տեղ դնեին, մի տեսակ չէի պատկերացնում: Ես, իհարկե, կողմ եմ ամեն մի լավ փոփոխության, բայց որ էս կարգի փոփոխություններ, հետ եմ մնում: Էս էլեկտրոնային ստորագրությունները շատ լավ բան է, ամեն դեպքում ազատվում ես մունաթ հարկայինի դեմքերից, բայց նեռվատրյոպկան հերիք էր, լավ է, որ գոնե բարի մարդիկ գտնվեցին ու օգնեցին ներքին կարգով: Հետո եկավ հիմնադրամների մասին տարեկան հաշվետվությունների ներկայացման օրը. դա արդարադատության նախարարություն է գնում: Կարգը հետևյալն էր` հաշվետվությունը սարքում ես, տպագրում թերթում, դնում հայտարարությունը azdarar.am-ում ու էդ ամենը վերցնում գնում արդարադատության նախ.: Էնտեղ ներկայացնում ես պատասխանատուին ու վերջ, նախորդ տարի մի ջահել երիտասարդ էր, ով տենց էլ չբացատրեց` ինչ է նշանակում "եթե ակտիվները գերազանցում են 10 մլն"-ը(10 մլն դեպքում աուդիտ է պահանջվում, իմ ներկայացված թվերով 17 մլն էր, ես աուդիտի եզրակաց. չէի ներկայացրել:D) արտահայտության մեջ ակտիվները որոնք են համարում : Չէ, իհարկե, արդարադատության նախարարության շենքի լիֆտով բարձրանալը մի կարգի էքստրիմ է, որովհետև բոլորը ոտից գլուխ զննում են(աչքերով)օտար մարմիններին: Ես, օրինակ, մինչև 7-րդ հարկ բարձրանալը ահագին լարվեցի:D Էսօր մի բան էլ բացահայտեցի: Ուրեմն թերթում չենք տպագրում ու տանում ենք ներկայացնում հայտարարությունը azdarar.am: Թերթի դեպքում հայտարարության տեղադրումը 15հազ է, azdarar.am-ի դեպքում` 39հազ: Չհաշված որ ես Կապանից եմ ու ահավոր հոգնում եմ 365 կմ կտրեմ-անցնեմ ու գամ մեծ գեղ` հաշվետվություն ներկայացնելու ինչ ա թե երկու գալստուկավոր ու մի երկու շպարված ճոռոմներ էնտեղ վեր են ընգել ու թազա բաներ են մոգոնում:
Եսիմ է:8

Գալաթեա
20.03.2013, 00:00
Բյուրս, ապրես Իրիշենց քաշ տալու համար էսօր:
Մի այլ կարգի հավես էր:
Մինչև հիմա ազարտի մեջ եմ... :))

Ո՞վ ա հետս գրազ գալիս, որ ասենք Ալեքսանդրիայի անունով-պատվով կնիկ գիտնականը բ.զ էր :D

Կարամ ապացուցեմ :D

Անվերնագիր
20.03.2013, 00:15
ուզում եմ բարձր ձայն հանել շախմատ խաղալու ժամանակ, առանց «« արա դե հերիքա մեյմունություն անես, խա՛ղտ խաղա»» պիտակվելով, ֆուտբոլ նայել, թե՞ չնայել, հաշիվն իմանալով նայել, թե՞ չնայել: Ես չափս անցել եմ, ու ինձ բռնել է՛լ չի լինի:
Մարտի 20, 2013թ. 0:15

ivy
20.03.2013, 00:17
...

Alphaone
20.03.2013, 01:17
Ժողովուրդ, եթե համերգ եք գնում մարզահամերգային համալիր, օրերից մի օր վերցրեք ամենավատ տոմսերը, անդրկուլիսյան կադրերը բուն համերգից հետաքրքիր են.... :))

Smokie
20.03.2013, 13:55
Հեռուստացույցով երեկ լսում եմմոտավորապես էսպիսիխոսքերն, «ճիշտ է, նա կենդանի կատարմամբ հանդես չի եկել, բայց հանդիսատեսը ուրախ էր թեկուզ մոտիկից նրան տեսնելու»: Ճիշտ ա, ես սիրում եմ Հուլիո Իգլեսիասին, իր երգերով ու ձայնով հանդերձ, բայց էդ պահը մի տեսակարհեստականության տպավորություն ա թողնում:

Մտքումս պատկերացրեցի «իսկ եթե երաժիշտը սկի չթաքցնի էլ, որ ֆոնոգրամմա ա»: Պարադոքսային ա:D էդ դեպքում ընդհանրապես կեղծավորություն հոտ ա գալիս, չնայած ոտից-գլուխ անկեղծություն ա: Ուղղակի էնպիսի տպավորություն ա, որ ձեռ են առնում հանդիսատեսին, կամ իրանց էլ են քաշում կեղծավորության մեջ, «նայեք իմ դեմքին, իսկ երգերս թող հետեւից հնչեն»: Էդ հանդիսատեսները հեշտությամբ կարող են կոմպի դեմը նստել դնել երաժշտի նկարը, միացնել երգը ու հիանալ:D

իշացնեմ, որ վերջին պարբերությունը պահի տակ երեւակայության մեջ հայտնվեց, իրականության հետ բարեբախտաբար կապ չունի:)) Հուսով եմ:pardon

My World My Space
20.03.2013, 21:00
Էրեկ յուրահատուկ օր էր...
Էրեկ շատ բաներ կային հիշելու ու վերագնահատելու...
Էրեկ կյանքի նոր փուլ ա սկսվել 30 տարի առաջ ծնված My World My Space-ի համար...

Շուտո՛վ... My World My Space 2.0

ivy
21.03.2013, 23:00
Երկու օր առաջ վերջին հարցազրույցն ավարտվեց, ու ամբողջ լարվածությունը վերջապես լքեց ինձ:
Իսկ էսօր արդեն իմացա, որ անցել եմ:
Բայց ես դեռ կուրսերի եմ գնում և ուրիշ պլաններ ունեմ: Լիքը որոշելու ու ընտրելու բաներ կան:
Մինչև սեպտեմբեր ժամանակ կա ամեն ինչ մտածելու, կուրսերն ավարտելու ու ընտրություն կատարելու:
Չգիտեմ՝ ինչ կլինի աշնանը, բայց հիմա շատ լավ է:
Որովհետև լիքը բաներ են կատարվում, ու կյանքն առաջ է գնում :)

Մինա
22.03.2013, 12:02
Հե՜յ, ո՞վ կա այդտեղ:
Քամին անսպասելի կտրվեց :Արևի ճառագայթների տակ ես էի,կանգառում կանգնած ավտոբուսին սպասողներն ու դու:Մեծ ումպերով թոքերս լցրեցի ածխաթթթու գազով ,հիմար ժպիտով նայեցի նրան ով շատ էր քեզ նման,շնչեցի ու ապրեցի գարունը:Հրաշալի օր էր սպասվում:Վարորդը շեշտված սիրալիությամբ իմ հարցերին պատասխանելուց հետո,ձեռքի հեռախոսով զանգեց ու մոլորված ուղևորի հասցեն ճշտեց:Սիրեցի վարորդին:Հեռու՜ հեռուներում տեսնես փողոցում ինձ հանդիպող կա՞ արդյոք:Մոտս լինեիր երևի սուրճ առաջարկեի:Կնստեինք արևի տակ ,ես կլռեի երևի,դու հաստատ կլսեիր չասածս ու կհասկանայիր երևի:Երևի դու էլ ասելիք ունենայիր ,դու կլռեիր երևի,ես հաստատ կլսեի քո չասածը ու կհասկանայի երևի:

Իսկ առայժմ արշալույսերն այստեղ խաղաղ են ու ինչ որ տեղ ինչ որ բան այնպես չէ ...

CactuSoul
22.03.2013, 20:13
դե արի ու վեր կաց, տուն գնա
երբ գիտես, որ էսօր ոչ ոք տան ծերից վազելով չի գալու դռան մոտ ու երջանիկ ժպիտով՝ ոտքերիդ փաթաթվի
եթե ուշանամ, ոչ ոք «խոսերերը» չի վերցնի ու զանգի, ասի՝ «Անի՞, ինչո՞ւ չես գալիս… շուտ արի»
էլ ոչ ոք չի ստիպի «Մասա ի գիդեվել» միացնել, որ նայի
ոչ ոք չի ասի՝ «ապեր, արի թիգորի [tiger, նույն ինքը՝ վագր] պես անենք» ու չորեքթաթ, մռնչալով հարձակվի վրաս
ոչ ոք չի ասի՝ «հոքուր, արի գզվենք, հա՞…»

ու էլի լիքը համովություններ էսօրվանից պակաս կլինեն տանը

ո՞նց ինձ համոզեմ, որ տուն գնամ

Անջրպետ
23.03.2013, 21:45
«Մի դատրի, որ չդատվես» - շարքից:

Երբ նոր էի սկսել օգտվել սոցցանցերից, անցանոթնեի գրածներին չէի պատասխանում: Բայց մի անգամ, ինքս էլ չգիտեմ թե ինչպես ստացվեց, մի երիտասարդի պատասխանեցի, սկսեցինք զրուցել ու շատ շուտով մտեմացանք: Նա ինձ համար դարձավ այնպիսի ընկեր, ինչպիսին երբեք չէի ունեցել… Ինևէ, սրա մասին չէ որ ուզում էի գրել: Երկու ընկերուհի ունեի, որ գիտեին այդ մասին: Ամեն անգամ զարմացած նայում էին ինձ ու քննադատաբար հարցնում, թե ինչպե՞ս կարող եմ շփվել անծանոթ մարդու հետ, որին կյանքում տեսած էլ չկամ: Ես ի պատասխան միայն ժպտում էի ու ուսերս վեր բարձրացնում:
Անցավ որոշ ժամանակ, ու իրենք էլ սկսեցին ծանոթյություններ հաստատել: Նույնիսկ հանդիպման էլ գնացին:
Վերջերս նրանցից մեկի հետ խոսում էինք: Մի տեսակ նյարդային էր, նույնիսկ բարկացած: Պատճառը հարցրի:
- Ինչքան ժամանակ է, online է, բայց չի գրում, - խոսքը մի երիտասրդի մասին է, որի հետ բավականին մտերմացել էին, ինչպես ժամանակին ես էի մտերմացել այն տղայի հետ:
- Հա ի՞նչ կա դրա մեջ, - զարմացա ես,- հնարավոր է, հարմար չէ, կամ, ես իմ, մի պատճառ կա էլի…Հո պարտավոր չի:
- Պարտավոր է:
- Զուտ ընկերական չի՞ ձեր շփումը:
- Հա, բայց մեկ է, պարտավոր է, - համառում էր ընկերուհիս:
Ես ժպտացի. հիշեցի, թե մի երկու-երեք տարի առաջ, նույն այս ընկերուհիս, որ քննադատում էր ինձ, թե ի՞նչպես կարող եմ սոցցանցով ծանոթացած տղայի հետ շփվել, որի հետ, ի դեպ, այդպես էլ մնացինք մտերիմ ու հարազատ ընկերներ, որը արդեն ամուսնացել է ու փոքրիկ ունի, նույն այդ ընկերուհիս հիմա բարկանում է, որ իր վիրտուալ ընեկրը բավական ժամանակ է online է ու չի գրում:
Թող որ ես լինեմ հիշաչար, բայց հիշեցրի.
- Հի՞շում ես, ինչպես էիր շամանակին ինձ քննադատում:
Մեղավոր ժպտաց.
- Հիշում եմ… Դե ես ի՞նչ իմանայի, որ ես էլ որևէ մեկի հետ կծանոթանամ ու այսքան կմտերմանամ:

…Դե չէ, ես չեմ քննադատում, ուղղակի համոզվում եմ, որ ճիշտ են այն խոսքերը թե՝ «Մի դատիր ուրիշի անցյալը, քանի դեռ չգիտես քո ապագան»:

Իսկ ընկերները, երբեք շատ չեն լինում: :)

Նաիրուհի
23.03.2013, 22:20
Էսօր ինձ համար բացահայտեցին մանկությանս հեքիաթային ձայնի տիրոջ արտաքինը :) Կարոն Վարդանյանը :love
Իմ պատկերացրածին նման չէր, անկեղծ, բայց մեկ է՝ ուրախ եմ։
Էլ ո՞վ էր իրեն սիրում. եկեք ձեր հեքիաթն էլ քանդեմ :P


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=h-yXuRu3o8I

Այբ
24.03.2013, 11:44
Չեմ սիրում գարունը: Հիմա շատերը կասեն, թե ինչպես կարելի է չսիրել գարունը՝ բնության զարթոնքը, ծաղիկները, կանաչը և այլն: Բայց ո՞վ ասեց, թե չեմ սիրում ծաղիկներ, կանաչ բնություն: Պարզապես գարունը իմ եղանակը չի, մի տեսակ օտար է ինձ: Երևի աշունը չափից շատ ավելի եմ սիրում դրանից է, կամ էլ գարնան հետ վատ հիշողություններ կան: Չգիտեմ: Ախր գարունը ինձ միշտ դեպրեսիայի մեջ է գցում: Էէէէէէէէէէէէէէ, չեմ սիրում քեզ՝ գարուն...

Chuk
24.03.2013, 17:14
Պատկից սիրիահայ հարևաններս արդեն կես ժամ ա կռիվ են անում: Գոնե հայերեն կռվեն, բան հասկանամ, տո... թե չէ սենց մենակ երեխու լացն եմ հասկանում :(

Էլիզե
24.03.2013, 19:06
—Ասի՜, վաղը մենք դպրոցում պՌիմեՌկա ենք անելու, գիտե՞ս, –ոգևորված ասում ա Սուսանիկը։
Ես.
–Ինչի՞ պրիմեռկա, բալա։
–մմմմմ…… դե էն որ անում են էլի պռիմեռկա... դե, որ մեզ նկարելու են հետո գրքի ձևով տան մեզ...
–էէէ.... վինետկա՞...
–Ուհում, էդտենց պրիմեռկա ենք անելու……


Հ.Գ. Հա՛, Սուսանիկը դպրոց ա գնում արդեն, հեսա 2–րդ դասարան ենք փոխադրվում... :)

Stranger_Friend
24.03.2013, 19:52
-Ինչի՞ եք պատրաստ հանուն ձեր երեխայի.
- Ցոիրտ գիշերով նրան եկեղեցի տանել, երբ ուրիշ ոչ ոք չի համաձայնվում նրա խնդրանքը կատարել:oy....

Շնորհակալ եմ, Պա՜պ:love....

Անվերնագիր
24.03.2013, 21:05
-Խուլիոն՝ մեծն արտիսը, ուղղակի հիասքանչ էր,գիտեք ես նրան տեսել եմ կուլիսներից դուրս, բայց դրանից չի կարելի եզրակացնել, որ ես նրան տեսել եմ... հասկանում ե՞ք: Ու երբ երկրպագուները հարցնում են, թե ««ինչո՞ւ Խուլիոն ստորագրությունններ չբաժանեց»», ես կպատասխանեմ որ Խուլիոն արդեն պատկառելի տարիքում է, և նա արդեն վաղո՜ւց գիատկցում է կյանքի որպես այդպիսին կարճ լինելը... հասկանում ե՞ք: Խուլիոն նույնիսկ չիշիկ չի անում, քանզի արդեն նշեցի, որ կյանքը կարճ է, և անիմաստ է ժամանակ կորցնել այդպիսի մանրուքների վրա... հասկանում ե՞ք: ՏԵսա՞ք թե ինչպես համբուրվեց Խուլիոն, իմ կարծիքով դա կրքոտ համբույր չեր, և որպես այդպիսին չեր էլ կարող լինել...հասկանում ե՞ք: Նա ուղղակի համբուրվեց այնպես, ինչպես հարիր է իսպանական մաչոյին: Եվ վերջում կարող եմ ասել, որ հիասքանչ էր, ուղղակի խոսքերնդ ավելորդ էին... հասկանում ե՞ք:

ձեզ հետ զրուցեց համարյա Նազենի Հովհանիսյանը

Հ.Գ. Ղժժ

Աթեիստ
24.03.2013, 23:48
ԵՐԿԱՐ ԳՐԱՌՈւՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախ մի հին պատմություն, որ պատկերացնեք իմ ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները։
Փոքր տարիքում (մոտ 12 տարեկան) մայրս ուղարկեց բոստանից լոլիկ բերելու, ասեց դեղինները բեր (նա չգիտեր, որ արդեն կարմիր էլ կա), ես էլ անտեսելով կարմիրները բերեցի հենց դեղինները։ Կարճ ասած. շատ բաներ հասկանում եմ բառացի։

Նույն կերպ եմ վերաբերվում «друг познается в беде» խոսքին։
Ես նորմալ եմ համարում, որ ընկերներս ինձ միայն դիմեն, երբ որևէ խնդիր ունեն։ Դրանից ես ամենևին չեմ մտածի, թե մնացած ժամանակ ինձ չեն հիշում։
Եթե ես էլ ինչ որ մեկին անկապ չեմ զանգում, դա չի նշանակում թե նրանց մոռացել եմ, եթե ես նեղության մեջ եղա ու իմացա, որ ընկերս ինձ կարող է օգնել, ես կդիմեմ նրան։
Ասածս ինչ ա, որ զանգում եք ինձ, պետք չի սկսել «հիմա կասես մենակ պրոբլեմի ժամանակ ենք քեզ հիշում»։ Դա իմ համար նորմալ ա։

Աղբյուր՝ ՖԲ։

Smokie
25.03.2013, 00:18
...Օրը սկսվեց «O Lacky Man!» ֆիլմով, իսկ վերջինս ոչ թե սկսվում էր, այլ շարունակվում ու էդպես էլ մնաց շարունակելի: 1 ժամն անցյալում էր, (օր) 1 ժամում տեղավորվեց ներկան, 1 ժամն էլ մնաց ապագային:

Ավարտվեց: Էլ այդքան հույս չունեի, որ կսիրեմ ֆիլմը՝ տեսածս առաջին հատվածը հասարակ, նույնիսկ տհաճ ֆիլմի տպավորություն էր թողել: Բայց երբ նայեցի շարունակությունը, երբ նա բոլորովին ուրիշ մարդ դարձավ, այստեղ չէի կարող չհիանալ::roll Մի-երկու հատված կար, շատ ծանր էր ու ցավոտ, այն հատվածներից էր, երբ... լավ, դա արդեն կարեւոր չի, կարեւորը ժպիտն է, կյանքը, բարությունը, սերն ու հարգանքը::)


http://youtu.be/YpDwybFBU5o

Smokie
25.03.2013, 09:28
Էսօր՝ երկուշաբթի օրով, շաբաթվա բարլուսով ոչ մի տրտունջ ու դժգոհություն::acute

Ավելի լավ ա նայեք Արարատի՜ն:love թե չէ էսպես հազարից մեկ եք տեսնելու:aha

Նկար-մկար բնականաբար չեմ դնում, բնականին ոչինչ չի հասնի: Ով քնած եք արթուն կացեք, ով արթուն եք ելեք տեսեք:scen

Աթեիստ
25.03.2013, 10:05
Շատ եմ սիրում երեխեքի էն տարիքը, որ դու իրանց պառկացնում ես քնելու, իսկ իրանց թվում ա, թե պառկել են երգելու համար ։)
Աստղն արդեն երգում ա։ :P

Alphaone
25.03.2013, 10:38
Երևի առանց տխրել ուրախություն չկա՝ հոգեբանական ճոճանակ: Մի կին կա, ոչ այնքան մտերիմ, որ ընկերուհի լինի, ոչ այնքան օտար, որ պարզարես ծանոթ կոչեմ, խնդրել էր, որ ամուսնալուծության հայցադիմում գրեմ, գիշերն անքուն գրում էի ու ինձ ատում, առավոտյան զանգի ձայնից արթնացա (հրաշքով աթոռից չէի ընկել).

- Հաշտվել ենք:

Ոչինչ, որ ինչ-որ օտար մարդկանց վեճի պատճառով անքուն նստել էի, լացս էի խեղդում, չեմ չարանում, կարևորը՝ հաղթեց ընտանիքը:

Դեռ ոչ մի ֆայլ այդքան ուրախությամբ համակարգչիցս չէի ջնջել:

Այբ
26.03.2013, 13:22
Մեծերից հաճախ ենք լսում (շատ դեպքերում խոսքը անձնապես մեզ չի վերաբերվում). «Վա՜յ , հիմիկվա ջահելները»: Դե մենք ՝ ջահելներս էլ ըմբոստանում ենք, թե մեծերը բան չեն հասկանում և այլն: Ու գրեթե միշտ մոռանում ենք, որ էդ մեծերը մի ժամանակ ջահել են եղել, և ապագայում ժամանակը մեզ էլ չի խնայելու: Ու այն ժամանակ, երբ «հիմիկվա ջահելների» արտոնությունից զրկված լինենք, մեր հերթը կլինի բողոքել, թե վա՜յ էս ջահելությանը...

Գալաթեա
26.03.2013, 15:54
Ծիրանենին էլ ծաղկեց...
Տխրելու համար արդեն ուրիշ պատճառներ ա պետք փնտրել:

Մարկիզ
26.03.2013, 19:39
Փոքր էինք՝ երևի իններորդ դասարան: Մանկության ընկերս մեր տանն էր մնացել: Ու գիշերն իմ սենյակում խորացած խոսում էինք այդ տարիքի տղաններին հետաքրքրող թեմաներից՝ միջանձնային հարաբերություններից, «ճիշտ տղայական պահվածքից» և այլն… Հիշում եմ էսօրվա պես, թե ոնց էր ընկերս պատմում դպրոցում իր ունեցած խնդիրներից ու եզրափակեց համարյա հետևյալ կերպ. «Դե կյանքում տենց ա: Սկզբից քո ավագ ընկերներից՝ քեզ թիկունք եղած տղերքից, ում շվաքների տակ ապրելուց ու ֆռֆռալուց հոգնում ես, երբ հեռանալ ես ուզում ու ուզում ես ինքդ դառնալ լիդեր, անչափ դժվար է: Սկզբում դու մեկուսանում ես կամ մեկուսացնում են, լուրջ չեն ընդունում ոչ ոք, անգամ նրանք, ովքեր քո առաջ միշտ գլուխ են խոնարհել: Քեզ ահավոր թուլացած ես զգում ու սկզբում մի տեսակ ընկճված: Էլ առաջվանը չես: Մարդիկ մտածում են, որ քեզ թիկունք չունես ու հարկ եղած դեպքում այ էն տղերքը, ովքեր քո թիկունքին էին, հիմա էլ քո համար «հարցեր չեն լուծի»: Բայց մի քիչ ժամանակ է անցնում ու քո ճիշտ վարքի, համբերության շնորհիվ պահ է գալիս, երբ էն թիկունքիդ կայնող տղերքն իրարից առաջ են ընկնում քեզ ձեռքով բարևելու համար: Հիմա իմ մոտ հենց այսպիսի վիճակ է»:

Էս էն Գանդիի ասածն ա, բայց մի քիչ տնական ու երեխայական ոճով: Էդ ժամանակ մենք տասնչորս-տասնհինգ տարեկան էինք Գանդիի մասին շատ տեղեկացված չէինք::)

Ես այս ամենի միջով միշտ եմ անցել: Ու բոլորս ենք երևի սրա միջով անցնում: Ուղղակի մի հատ հետաքրքիր, շատ հետաքրքիր պահ կա այստեղ:

Լինում է, երբ այս ամենը տեղի է ունենում, բայց դու դա չես գիտակցում: Արդյունքում, մի որոշ ժամանակ (ամիսներ կամ տարիներ) անց դու հասկանում ես, որ արդեն անցել ես այդ ողջ ճանապարհը: Ետ նայելով ու հիշելով քո ողջ ճանապարհին հանդիպած բարդությունների և արգելքների հաղթահարումը, դու ներքին բավականություն ես ստանում դրանից, պատմում, հպարտանում, օրինակ ես բերում քեզ ու քո անցած ճանապարհը և այլն:

Լինում է նաև, երբ դու շատ լավ պատկերացնում ես քո նոր սկսած ողջ ճանապարհը սկզբից մինչև վերջ՝ նպատակակետ: Սկզբում դու շատ լավ պատկերացնում ես առաջիկայում քեզ հանդիպող բոլոր բարդությունները, խոչընդոտները՝ դրվագ առ դրվագ, մաս առ մաս, վայրկյան առ վայրկյան, ամենայն մանրամասնությամբ: Երբ դու սկսում ես անցնել այդ ճանապարհը, յուրաքանչյուր առանձին մեծ ու փոքր արգելքը հաղթահարելիս, դու աննկարագրելի հաճույք ես ստանում դրանից, որովհետև այդ ամենի արդյունքը միայն դու տեսնում ես:

Անգամ ամենատհաճը, ամենաբարդն ու ամենաանանցանելի թվացողը քեզ համար հաճելի են…

…Ո՞նց հաճելի չլինեն… :))) Ախր կանխավ գիտես, որ դրանք անցնելու ես:

Խոչընդոտներից շնչավոր ու բանականություն ունեցողները չգիտեն, որ դու հարյուր տոկոսով պատրաստ ես իրենց հետ հանդիպմանդ… Ավելին՝ չգիտեն նաև, որ դու իրենց կամ իրենց առաջացրած արգելքն էլ ես հաղթահարելու: Ու այստեղ ամենացավալին է երբեմն լինում, երբ քեզ խոչընդոտ հանդիսացողները քո նախկին «թև ու թիկունքն են»… Դու հասկանում ես, որ եթե քո փոխարեն մեկ ուրիշը լիներ, շա՜տ հավանական է, որ խոչընդոտ նրանց կողմից չլիներ: Բայց ախր դու «ուրիշ չես», դու իրենց «ընկերն» ես եղել, «շվաքի» տակ ես եղել: Երբ քեզ քո իսկ կամքով և իրենց կամքին հակառակ զրկել ես այդ «շվաքից», նրանք քեզ թերագնահատել են: Վստահ են եղել, որ դու «սխալվեցիր»: Բայց արդեն ճանապարհիդ քեզ հանդիպելիս՝ նրանք հասկանում են, որ իրենք են սխալվել: Այդ անակնկալը նրանց խելագարության է հասցնում և նրանք ինչ-ինչ քայլերի են դիմում քեզ ուղղակի խանգարելու համար: Բայց կողքից ու վերևից նայողներին նրանց հիմար վարքը, քեզ խանգարելու անզուսպ ցանկությունն ու մոլուցքը թվում են ընդամենը ծիծաղելի, իսկ այդ պահվածքի շարժառիթը՝ հասկանալի::)

:)

Katka
26.03.2013, 19:42
30 րոպե դրական մարդու հետ շփում ու փոխվում է ամեն ինչ: Պետք է մի օր իրանց դաչա գնամ, նկարներով նենց լավ խորոված ա սարքում: ՈՒ մեկ էլ ծիծաղը մի բան արժե, փոխանցվում ա: Հետո էլ պարզվեց, որ բարեկամներ ենք:))

Claudia Mori
26.03.2013, 20:50
Պանիրը :))

Այսօր առաջին անգամ պանրի հոտի կայֆի տակ եմ ընկել:D Հիմա կբացատրեմ: Ուրեմն նստում եմ երթուղային, մի կանգառ հետո մի տատիկ է նստում ու երթուղայինը լցվում է աննկարագրելի բուրմունքով: Երկու տղաներ սկսում են բարձրաձայն ծիծաղել, հետո չեն դիմանում ու իջնում են: Ես մտածում եմ, թե երեւի իրենք էին հոտի պատճառը, մինչեւ վարորդը խնդալով չի ասում՝

- Այ մարդ էդ պանրի բերանը չի լինում փակել?

- Փակ է, բայց դե հոտ է գալիս, արդար գյուղական պանիր է, նվեր են տվել, որ գումար ունենայի խանութից կգնեի, բայց դե ինչ արած, սրանով պետք է յոլա գնամ,- պատասխանում է այդ տատիկը:

Երթուղայինի ժողովրդով մի 5 րոպե դիմանում ենք, մեկ էլ հերթական լուսաֆորի մոտ վարորդը դուռը բացում է, որ օդափոխվի: Այդ պահին բոլորս հերթով սկսում ենք ծիծաղել, այնքան մինչեւ ամբողջ երթուղայինը ծիծաղից բռնում է փորը: Վարորդն էլ է սկսում կչկչալ, ի դեպ այն եզակիներից է, ով երբեք մունաթով չի խոսում ուղեւորների հետ: Այդպես 5 րոպե ծիծաղում ենք, մեկ րոպե լռում ամբողջ ճանապարհին: Մարդիկ սկսում են շուտ իջնել, արդյունքում տեղեր են ազատվում, նոր մարդիկ են նստում, վարորդը ցնծում է:

- Մայրիկ ջան դու շուտ-շուտ նստի, լիքը ուղեւոր կունենամ:

Մենք արդեն ծիծաղից լաց ենք լինում, մեկ էլ մի պապիկ է մտնում, աչքերը սկսում են պսպղալ ու պապին բարձրաձայն ոգեւորված ասում է՝

- Էս պանիրի հոտ ա գալիս? Մեր գեղի պանրից է :ok

Վայ պապի մեզ մեր պլանը հերիք չէր, մի հատ էլ կրակի վրա յուղ լցրեց:D

-Ինչ էք անձեռոցիկներով նստել, ամենաբնական հոտերից է, էնքան ախմախ պանիր եք կերել, չգիտեք իսկական պանրի հոտը որն է:

Տատին իջնում է՝ ներողություն խնդրելով, բայց եւ ասելով, որ մեր կայնքը լավ երկարացրեց: Մենք շնորհակալություն ենք ասում, բայց դե պանրի հոտը թեւածում է երթուղայինի մեջ: Մեկ էլ էս մեր դեմք վարորդը ասում է՝

- Ժողովուրդ, եկեք էդ պանիրը տանենք ֆուտբոլի դաշտ, դնենք հակառակորդի դարպասի մոտ :D

CactuSoul
26.03.2013, 21:04
Նույնիսկ ոչ թե մեկ-մեկ, այլ շատ հաճախ մարդիկ, մեկը՝ մամաս, հարցնում են, թե ինչու չեմ փոխում աշխատատեղս, ինչու չեմ գնում ուրիշ տեղ, ուր ավելի լավ կվարձատրեն։ Բայց ասեք, ես չեմ՝ դուք եք, ծրագրավորման կամ ՏՏ ոլորտի հետ կապված ուրիշ ո՞ր ֆիրման ա էսքան մշակութային ու ճանաչողական միջոցառումներ կազմակերպում, ո՞ր ֆիրման ա ամսվա տակին-գլխին տոն գտնում/ստեղծում, ու տոնը նշելու կարևորագույն մաս դարձնում ազգային երգ-պարը, ո՞ր ֆիրման ա էքսկուրսիայի ժամանակ «Թարս պար» պարում, որ անձրևը կտրվի…
Կամ ո՞ր ֆիրման ա ասում՝ աշխատող ջան, չորեքշաբթի օրով կարող ես գործի փոխարեն Քարվաճառ գալ, բացակայությունդ հարգելի կլինի:)) Գնում ենք Քարվաճառի ազատագրման 20-ամյակը նշելու :love


Հ.Գ.
Շուտ եմ ասել՝ աչքով տալ չկա :nono
:))

Chilly
26.03.2013, 22:04
Ուֆ աման չիդեմ է, թե էս ֆուտբոլիստները խի՞ սենց արեցին…

Sent from my Galaxy Nexus

CactuSoul
27.03.2013, 18:48
Մի ժամանակ թեմա կար՝ «Ուզում եմ…»: Ակումբում «բարեփոխումների» ժամանակ էդ թեման էլ ընկավ կրճատման տակ ու հիմա չկա: Էդ թեման հատկապես տպավորվել էր Անուլի մի գրառումով… բայց էդ արդեն ուրիշ պատմություն ա, որ կարող ա մի օր համապատասխան թեմայում պատմեմ: Ասածս էն ա, որ հիմա ինչ ուզում ենք, դրա մասին պատմելու համար պիտի ստիպված ստեղերանք մի տեղ գրենք:
Մի տեսակ սիրտս նեղվում ա:

Լավ, անցնեմ բուն ասելիքիս.

Ուզում եմ մի օր Brendan Perry-ի ու Lisa Gerrard-ի հետ թեյ խմեմ մի հարմարավետ սրճարանում :love
Ուզում եմ մի օր գարեջուր խմել Mick Moss-ի հետ :drinks

Մեկ էլ մտածում էի՝ եթե Դոստոևսկին կենդանի լիներ, կուզեի՝ հարևանս լիներ: Ես էլ մեկ-մեկ համով բաներ կթխեի, թեյ կդնեի ու Ֆյոդոր պապիին կհրավիրեի մեր տուն՝ աշխարհից ու կյանքից զրուցելու:love…


Գիժ ե՞մ :sorry

John
27.03.2013, 18:57
Տատիկ ու Պապիկ դառնալու ծնողներիս ցանկությանը միացել է եղբորս` հորեղբայր դառնալու ցանկությունը... գոնե Հայրիկ որոշեր դառնալ` սաղ հարցերը կլուծվեին... ես էլ հանգիստ կապրեի

Meme
27.03.2013, 22:42
Անկապի բոլորիդ գրառումներին անչափ կարոտել էի...
չնայած անդամների փոփոխություն կա , բայց միևնույննա շունչն ու համը նույննա :flower
երեխեեեեեեք համ էլ գարունա~ էէէ~:love:love:love

Artgeo
27.03.2013, 23:48
Դուխողովակ, իմտարածք, դիմագիրք, ջիփոստ, թեժփոստ, չորսքառակուսի... Հայաստանի պետական լեզուն հայերենն է...

Chuk
28.03.2013, 11:28
Էս գիշեր, երազումս, չգիտեմ ինչի Արէային եմ տեսել: Ու էդտեղ հասկացա, թե մենակ վիրտուալ շփվելով ինչքան սխալ կարող ես պատկերացնել մարդուն: Ախր հեչ նման չէր իր վիրտուալ կերպարին:

Գալաթեա
28.03.2013, 15:52
Մեր օֆիսի մոտ մի հատ Մերսեդես ջիպ ա կանգնած, հետևի մասում պաստառ ա կպցրած, գրած ա՝ ՇՏԱՊ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է:
Արդեն չորրորդ ամիսն ա կանգնած ա:
Էնքան անձրև ա եկել վրեն էս ընթացքում, որ իմ կարծիքով հեսա ծաղկելու ա, ճուտ հանի:
Ուշադիր հետևում եմ, հենց հանեց, մի հատ պուճուր Մերսիկ, զանգելու եմ պաստառի վրի համարով, ասեմ տան ինձ, պահեմ :love

Alphaone
28.03.2013, 20:19
Օրեր կան, որ հենց արթնանալու պահից ձախողված են ու ինչ ուզում ես արա, մի պստի գոբլին թաքնվել, ամեն բան խառնում է իրար... Էսօր սատանան ասում էր վրան ծխախոտի ծուխ փչեմ, նիկոտինից սատկի, բայց սպիրտի մեջ խեղդելն էլ օգնեց, գոբլինը չվերապրեց, բայց դե օրս էլ գոբլինին չվերապրեց... Ո՜նց չեմ սիրում պլանները կրծող էդ պստիկ ատամնավորներին :(

Անվերնագիր
29.03.2013, 02:07
Էրեկ մեկը ասեց, թե ես շատ եմ ֆանտազիաներով ապրում. ինձ հազիվ պահեցի, որ չընկնեմ դրակոնիս վրայից

Smokie
29.03.2013, 12:43
Մի այլ կարգի հաճույք եմ ստանում, հասարակ, թեթեւ բաներից, ինձ կրեատիվ եմ զգում:))

Ինչքան շատ երաժշտական ալբոմներ եմ հավաքում folder-ներումս, էնքան ավելի ու ավելի եմ ոգեւորվում, մեկ-մեկ նույնիսկ մտքիցս թռնում ա, չեմ իմանում որի՞ց սկսեմ, ո՞րը հետոյին թողնեմ, որ չմոռանամ: Սկսել եմ ոչ միայն մոռացվողները, քիչ լսվողները առանձնացնել folder-ներում, այլեւ առանձին folder-ներում հավաքում եմ ըստ այն մարդկանց,կամ այն «տեղից» ումից, կամ որտեղից որ բացահայտել եմ:)) Դզու՜մ ա:hands Ավելի ձեւավորվող ճաշակն էլ մի կողմից ա ոգեւորում:D


Էսօրվա «Մելոդիկա»յի պատմությունն ու երգն էլ էին հրաշք: Here Comes The Sun:love

ivy
29.03.2013, 18:16
Լիլիթ Պիպոյան էի լսում, մեկ էլ մոտս շատ խորը նոստալգիա առաջացավ... Էդպես հազվադեպ է լինում, որ ութսունականները կարոտեմ:
Բայց հիմա եղավ. միտքս ինձ հետ տարավ մի քսանհինգ տարով: Մեր տան հոտը զգացի, տան անդամների ձայները...
Ահա մեր հին հեռուստացույցը, որի միջից հնչում է «Բալենի» երգը:
Ո՞վ է երգչուհին:
Զարմանալիորեն առանց երկար ջանքերի միանգամից մտաբերեցի անունը: Զառա Տոնիկյան:
Ու քանի որ հիշեցի իրեն, մտքովս անցավ գտնել տեսնել՝ որտեղ է, ինչ է...

Տեղեկություններ փնտրելու ընթացքում մի նկար գտա, որն ավելի խորացրեց ութսունականների նոստալգիաս:
1988 թվական, ես ութ տարեկան եմ:
Իսկ քանի՞ տարեկան են այս մարդիկ:
Զառան, Մարտինը, Արամոն, Էմման, Աշոտը, Սյուզանը, Նադեժդան, Ռուբենը, Արտավազդը, Շառլը...

http://i48.tinypic.com/9rin9t.jpg

Գեա
29.03.2013, 19:03
Հերթում կանգնած սպասում եմ, թե երբ պետք է ներս մտնեմ: Կարող եմ նաև չսպասել ու անտեսել հերթը, բայց փորձում եմ քաղաքավարի գտնվել, մանավանդ, որ կողքիս հիմնականում մայրեր են առողջ ու հիվանդ երեխաների հետ: Ինձնից հետո կանգնած մի տարեց կին խնդրում է.
-Աղջիկ ջան, Գլխավորը միայն պետք է ստորագրի ու կնիք դնի, կարելի՞ է ես արագ մտնեմ, դուրս գամ:
_Այո, այո իհարկե,խնդրեմ,_հետո դառնում եմ նրանից հետո կանգնած կնոջը, որը կարծես թե վերջինն է հերթում:
_Դուք էլ կմտնեք, հետո նոր ես կգնամ, լա՞վ:
Կինը ուրախացած ժպտում է: Դեմքին հենց այդպես էլ գրվում է. այս ի՜նչ հաջողություն էր...
Հանկարծ նրա յոթ-ութ տարեկան տղան վրա է տալիս.
_Չէ՛, Ձեր հերթն է Դուք էլ մտեք, ինչո՞ւ պետք է բոլորին զիջեք:
_ԻՄ գործը երկար է փոքրիկ, չեմ ուզում, որ դու երկար կանգնած մնաս միջանցքում, շրջապատում հիվանդներ կան, կվարակվես:
Նա երկար ու շնորհակալ նայեց ու հանկարծ...
_Աստված օրհնի Ձեզ:
Լեզուս կապ ընկավ, մի կերպ կարողացա կմկմալ.
_ Առաջին հերթին քեզ փոքրիկ:

Այբ
30.03.2013, 21:37
Ոնց եմ սիրում էն պահը, երբ հարցաշարը լրիվ պարապում ես ու վերջին հարցի դիմաց էլ ես գումարած դնում:love

Գալաթեա
31.03.2013, 00:12
Նենց հավես ա ականջակալով Beatles-ի ստերեոն լսելը :)
Մի տեսակ ես լինում մեկումեջ, ոնց որ մի ականջից խուլ լինես, բայց մեկ ա կայֆ ա:

Մարկիզ
31.03.2013, 01:47
Ուֆ… Հոգնեցին աչքերս: Մեկ-մեկ կարոտում եմ իմ առաջվա աշխատանքին: Լավ էր էլի… Հետաքրքիր էր: Իսկական իմ տարիքի բժշկի գործ: Ընտիր դպրոց՝ մարդկանց հոգեբանությունը, հիվանդությունները, բուժման մեթոդները, ամեն-ամեն ինչը ուսումնասիրելու համար: Կլինիկական գործն ուրիշ ա էլի: Ակտիվ էր շատ օրս անցնում՝ երբեմն համեմված ամենահետաքրքիր ֆիլմերին բնորոշ դրվագներով: Ի՞նչ կինո ասես՝ չնկարեցինք: Վերջինն էլ «Ջեյմս Բոնդն 2012»-ն էր… :)))

Հիմա էս ի՞նչ ա…:))) Իրոք ոնց որ «ԲԱՏԱՆԻԿ» լինեմ: Թու՛ արա… ԳողաԳանի, Մենտավսկոյի մեջ տղա էի (պրիտոմ, համ նրանք էին սիրում, համ էլ նրանք), սաղին հասնող, օգնող, բուժող, ընտանիքներ փրկող, իսկ հիմա՞…:)))))))))))

Գրի, ուսումնասիրի, հետազոտի, պարզի, կանտրոլ արա, ջինս ես հագնում, գոնե նենց արա՝ միագույն լինի, ոչ թե էդ ծնկների մասը տենց գունաթափված, հեռախոսով բարձ մի խոսա միջանցքում, կաբինետում ու միջանցքում մի ծխիր... :(

Ու ընդհանրապես, էսքան գրել կլինի՞… :o Էնտեղ էլ էի գրում, բայց էսքան գրել կլինի՞… Մարդ ալարում էլ ա արդեն: Թու՛…

Բայց չէ… Հաստատ լավ է այսպես: Ոչ այդքան ներվ ունեմ, ոչ էլ այդքան էներգիա, ոչ էլ մոտիվացիաներ ունեի: Հիմա լավ է ավելի:

Էն ա որ ստիպված եմ մի քիչ վատը լինել, չնայած, խոստացել էի, որ պետք է լավ նայեմ ձեզ: Ի՞նչ անեմ ախր: Դուք եք ստիպում: Մի քանի օր էլ կսպասեմ, բայց ընդամենը մի քանի օր… :)

Mephistopheles
31.03.2013, 09:36
… ափսոս…

Sambitbaba
31.03.2013, 10:30
Երբ որ համարյա երկու ժամ նստած, ինչ-որ բան եք գրում էդ անտեր համակարգիչի մեջ, հետո էլ մատներդ պատահաբար ինչ-որ զիբիլի են կպնում ու ամբողջ գրածդ կորչում է, և դու այդպես էլ չես կարողանում այն վերականգնել, - դրանից հետո կարողանու՞մ եք համակարգիչը քառասուներկու կտոր անել:
Սովորեցրեք, ես էլ անեմ, ինչ կլինի՜՜՜…

- - - - - - -

Եվ ինչպե՞ս չը-շիկանան մազերիդ արմատները, երբ կարդում ես. "Ես համարյա չեմ մտնում էս թեմա, բայց մտա": Հաճախ չես հանդիպի սրան, բայց երբեմն պատահում է: Առավելապես ստեղծագործական թեմաներում: Առավելապես, երբ արտահայտվողն ինքը՝ ստեղծագործող է:

Առաջարկում եմ անցկացնել տեստ. "Ինչի՞ համար է սա ասվում: Ի՞նչ սկզբունքով: Ի՞նչ է նշանակում:"
ա. - Հարգա՞նք դիմացինի հանդեպ, որ բարեհաճել եք արժանացնել նրան Ձեր ուշադրությանը:
բ. - Ինքնամեծարում՝ "Ես ինձ հարգեմ, որ ինձ հարգեն" սկզբունքո՞վ:
գ. - "Я не читатель, Я - писатель" սկզբունքը՞:
դ. - Ինչպե՞ս եք դուք ձեզ զգում, երբ ինչ-որ մեկը նույն կերպ արտահայտվում է ձեր թեմայում:

Լավ էլի…:(

Հ.Գ. Գրեցի սա ու հիմա մտածում եմ. ավելի լավ է, որ նրանք մտնե՞ն այս թեմա, թե՞ ավելի լավ է, որ չմտնեն… :think
Թու՜հ… Ասա, ինչ գործ ունեի…

keyboard
31.03.2013, 11:02
Էս ինչ ա դառել ակումբը հորս արև, մարդիկ էլ ոչ չափ են ճանաչում ոչ սահման, անկախ նրանից թե ինչ թեմա ա, ամեն տեղ նույն անտաղանդ, յանի բեսամթ ու ուժեղ հումորներա, բայց մարդ մտնում ա սիրտը խառնում ա:
Ինչքան կարելիա դրա վրա աչք փակել, զզվելի ա արդեն, քիչ ա մնում արդեն ազատ քֆուրով խոսանք, իրար բարևի տեղը քֆուր գրենք ու անկախ նրանից էդ թեման ում ա վերաբերվում ու ինչին մեջը լիքը քֆուր գրենք, մարդիկ մտնեն կարդան էսթետիկական հաճույք ստանան:
Ամոթ ա արա, ուշքի եկեք

Alphaone
31.03.2013, 11:25
Առավոտյան փոցխը վերցրել, այգի էի իջել, լիքը հարդարման աշխատանքներ եմ կատարել, ծառերն եմ էտել... Հիմա սարսափով սպասում եմ, թե տանեցիները երբ կնկատեն իմ արած արմագեդոնը :))

My World My Space
31.03.2013, 11:36
Ասա ո՞վ կա ֆրենդլիստումդ, ասեմ՝ ում ձ*երի վրա ես թագված... © MWMS

Մարկիզ
31.03.2013, 13:14
Էս թեման սիրում եմ էլի… :)
Մարդկանց մտքերը կարդալը լավ բան է: Դա ահագին հեշտացնում է մեր գործը: Շատ բան եք կանխազգում:)
Դրա համար շատ բան պետք չէ: Ամեն առավոտ մի քիչ պոպոք կերեք, ձեր մոտ էլ կստացվի:


*******

Ինձ ամենասիրելի մարդկանցից մեկն ինձ հինգ ամիս առաջ նեղացրեց… Նեղացնելու հաջորդ օրն իմ այն հարցին, թե ինչու նա այդպես վարվեց ինձ հետ, նա պատասխանեց. «Ես քեզ փորձում էի»: ճիշտն ասած, այն ժամանակ ես չէի հասկանում՝ ինչու էր նա ինձ փորձում: Բայց սկզբում ավելի շատ ինձ թվում էր, որ նա չէր ուզում ընդունել իր սխալն ու իր կատարած քայլի դրդապատճառն այդ կերպ էր բացատրում: Հետո պարզվեց՝ նա իրոք փորձել էր… Բայց բացի այն, որ նա ինձ համար ամենասիրելի ու ամենահարազատ մարդկանցից մեկն է, նաև բավականին լուրջ ու չափած-ձևած անհատ է ու համեմատելի չէ անգամ ինձ հետ… էլ ուր մնաց…:)

Հիմա՝ ուշադրություն: Քայլ հաջորդ…
-Ես դա դիտավորյալ եմ արել… Ես պրովոկացիա եմ արել (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%80%D0%BE%D0%B2%D0%BE%D0%BA%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F): Ինձ նախապես հետաքրքիր էր, թե ինչ ռեակցիա կհետևի…


*******

Արդեն բավականին երկար ժամանակ է՝ ես սա ուզում եմ ասել: Իհարկե եթե առիթ լինի (իսկ ես կփորձեմ այդ առիթը ստեղծել), ռեալում էլ ես կփորձեմ խոսել այս ամենի մասին, բայց դե հիմա գոնե այսպես... Էս թեմայի հեղինակին շատ եմ կարոտում, ուզում եմ այսպես հրապարակային ներողություն խնդրել (եթե նրա համար ինչ-որ տհաճ գործողություն եմ կատարել) և ասել, որ ակումբում (և ընդհանրապես) նրա պակասը շատ է զգացվում: Լուրջ::)

Հ.Գ. Գրառման երեք մասերը միմյանց հետ ոչնչով կապված չեն:

Անվերնագիր
31.03.2013, 14:18
էսօր ««պահի ձուտ ջարդեմ»» արտահայտությունը ամբողջովին նոռմալ ա հնչում

Ռուֆուս
31.03.2013, 15:51
Իսկ դու՛ ձվերդ ներկե՞լ ես ։))

Sent from my Nexus 7 using Tapatalk HD

unknown
31.03.2013, 16:04
- ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
-ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Two-Face
31.03.2013, 22:22
Էսօր միջքաղաքային ավտոբուսով հետ էի գալիս Երևան, մեկ էլ մի հատ զինվոր նստեց: Հաստատ ստեղից չէր, որովհետև խնդրեց վարորդին կանգնել մետրոյի դիմաց, քանի որ ինքը չգիտեր տեղը:
Հենց ավտոբուսը կանգնեց «Բարեկամություն» մետրոյի մոտ, զինվորը ձեռքը տարավ գրպանը, որ ուղեվարձը հանի, բայց վարորդը հրաժարվեց վարձը վերցնելուց ու ասաց.
-Գնա, երկրի պաշտպան ջան, գնա:






http://i.imgur.com/JS82oQo.jpg

Mephistopheles
01.04.2013, 04:39
Կնոջս հետ cook էինք անում ու էնքան քաքի համը հանեցի մինչև լարեց խոհանոցից… սկզբից ասեցի որ հավի կրծքերը շատ եմ սիրում, սկսեց խանդել, բայց հետո երբ պրոֆեսիոնալ խոհարարի նման թավեն օդ շպրտեցի բայց չհասցրի բռնեմ՝ վերջնականապես լարեց խոհանոցից, մի հատ գինի տվեց ձեռս որ չխառնվեմ իրա գործերին… ես գնացի նստեցի Մարսել Բրուերի աթոռին դանֆաղ սկսեցի խմել գինիս ու մտածել թե ինչ գրեմ Անկապ օրագրում…

55496


…հենց մտածեցի ինչ գրեմ՝ կգրեմ…

My World My Space
01.04.2013, 10:14
Սուտ էր... Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ո՛չ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...

Հ. Թումանյան

Անվերնագիր
01.04.2013, 13:55
ես չեմ կարող ապացուցել, որ Աստված կա, բայց նույնպես չեմ կարող ապացուցել, որ իմ կատուն քուչի լավ ախպերների հետ չի պըպըզում ու թզբեհ ֆռռացնում,երբ ես քնած եմ

Մինա
01.04.2013, 17:47
Հեռուստացույցի գալով մոռացանք ռադիոն,ինտերնետի գալով`հեռուստացույցը....Ակումբից հետո`իրական կյանքը:Հենց այսպես էլ ապրում ենք մեր անիրական աշխարհում:)

Meme
01.04.2013, 20:19
:thinkԱյսօր տեսնես ինչու ? ոչ մեկին չեմ խաբել...ցանկություն ու հավես չկար...:bee
կարողա? մեծանում եմ..:8..

Stranger_Friend
01.04.2013, 22:38
Այսօր ուզում էի ասել, որ առաջին անգամ օրը լավ սկսվեց, ընթացավ ու ավարտվեց..... բայց մի քիչ շտապել էի, չստացվեց...


http://www.youtube.com/watch?v=H5N6oTgj2kc

Stranger_Friend
01.04.2013, 22:44
Այսօր ուզում էի ասել, որ առաջին անգամ օրը լավ սկսվեց, ընթացավ ու ավարտվեց..... բայց մի քիչ շտապել էի, չստացվեց...


http://www.youtube.com/watch?v=H5N6oTgj2kc

և վեջում շնորհավոր ապրիլի 1:angry .....

Մինա
02.04.2013, 07:08
Խաբելու օրը վերջացավ,սկսվեցին ինքնախաբեության օրերը:

Alphaone
02.04.2013, 14:14
Եվ նրանք երբեք չեն իմանում, որ իրենց անվան կողքին վառվող կանաչ լույսն ինձ ժպիտ է բերում, բերում է նրանց ինչ-որ տեղ այնտեղ լինելու լուսավոր զգացողությունը... Եվ նրանք երբեք չեն իմանում, ինչքան շնորհակալ եմ, որ կան...

Smokie
02.04.2013, 18:29
Ճիշտ ա, մենք չենք որոշում հերթականությունը՝ համարյա միշտ պատահականությամբ ա ստացվում, բայց ամեն դեպքերում հարցը մնում ա: Ո՞ր դեպքում ա ավելի լավ՝ երբ ցանկացած բանի վա՞տ կողմի՞ն ես հանդիպում առաջինը, թե՞ լավ կողմին:

Լավը տեսնելուց հետո եթե մինուսը տեսնես, առաջին դրական տպավորությունը ամենայն հավանականությամբ չի կորի՝ կշրջանցես բացասականը, կապրես լավով: :) Բայց սպասի... շատ հնարավոր ա և հիասթափություն ապրես:

Վատը տեսնելուց հետո, եթե պլյուսը տեսնես, առաջին բացասական տպավորությունը կկորի՝ վերածնունդի զգացողություն կլինի, նոր հույսեր կլինեն, կզգաս, որ ամեն ինչ ավարտված չի: :) Բայց սպասի... շատ հնարավոր ա առաջինը տեսնելուց հետո երկրորդ շանս չտաս:

My World My Space
02.04.2013, 19:07
Մաղձդ դատարկի, շատ ա… Ու մի բան էլ. ամեն ոք իրա հարցերին ինքը պետք ա պատասխանի՝ խղճի մտոք…

Մարկիզ
02.04.2013, 19:24
... նրանք ինչ-ինչ քայլերի են դիմում քեզ ուղղակի խանգարելու համար: Բայց կողքից ու վերևից նայողներին նրանց հիմար վարքը, քեզ խանգարելու անզուսպ ցանկությունն ու մոլուցքը թվում են ընդամենը ծիծաղելի, իսկ այդ պահվածքի շարժառիթը՝ հասկանալի::)


Էն ա որ ստիպված եմ մի քիչ վատը լինել, չնայած, խոստացել էի, որ պետք է լավ նայեմ ձեզ: Ի՞նչ անեմ ախր: Դուք եք ստիպում: Մի քանի օր էլ կսպասեմ, բայց ընդամենը մի քանի օր… :)
Բա որ պիտի անեիր կամ անել տայիր, էլ ի՜նչ էիր զանգում տարբեր մարդկանց իմ մասին լսացնում…:D

Հետո՝ սիրուն չի, Տավրիկ: Մեծ մարդ ես, եկել ես ստեղ զանգում ես, բամբասում, «բողոքում» ինձնից, որ ի՞նչ անես (ես քեզնից երբևիցե բամբասե՞լ կամ բողոքե՞լ եմ քեզ չճանաչողների մոտ)::)))

Փաստորեն, քանի օր ա՝ էդ ա մտքիդ: Ինչպես տատս էր ասում՝ որ մի բանի վրա ֆիքսվում ես, էլ պրծում չկա… Փաստորեն չսպասեցի ընդհանրապես: :)))

Ինչպես ասում էր տատս՝ ի՜նչ եմ ընկել աշխարհից դժգոհ, բամբասկոտ ու արկածախնդիր մարդկանց հետևից ու նեղսրտում եմ մի հատ էլ: :)

Սրա հետ կապված (քո այս քանի օրվա վարքագծի իրական պատճառների ու նպատակների մասին) քիչ հետո մի հատ գրառում կանեմ, Տավրիկ::))) Կրկնում եմ՝ որ պիտի վազացնեիր, էլ ի՞նչ էիր… Տխմար քաղաքականությունդ մարդկանց ծիծաղեցնում է:

Ուշադրություն. Տավրիկն ակումբցի չի: :)



Էն ա որ ստիպված եմ մի քիչ վատը լինել, չնայած, խոստացել էի, որ պետք է լավ նայեմ ձեզ: Ի՞նչ անեմ ախր: Դուք եք ստիպում: Մի քանի օր էլ կսպասեմ, բայց ընդամենը մի քանի օր… :)
Էս դուքի մեջ դուք երկուսդ չէիք մտնում: Ազնիվ խոսք: Հիմա մի տեսակ ոնց որ ուզում եք մտնել հա՞… Ախր ձեզ ի՞նչ է եղել: Ձեզ ո՞վ է բան ասել… Դուք դեռ պետք է շնորհակալ լինեք ախր… Չեմ դադարում զարմանալ ոմանց չհիմնավորված ու տգետ պահվածքի վրա: Մոռացել ես՞, տղա ջան, որ ամեն օր առավոտյան ինձ գալիս մեր տնից քո կամքով գործի էիր տանում: Կամ դու մոռացել ես՞, աղջիկ ջան, որ ասածս վազելով անում էիր…:))) Տխմար եք էլի… Լուրջ եմ ասում: Ախր շա՜տ տխմար եք… Եթե Տավրիկն ա վրեքներդ ազդել, ուրեմն՝ հիմար մարդիկ եք: Եթե դուք ձեզնով եք տենց դառել, ուրեմն՝ դուք աշխարհի ամենաչար ու ամենանախանձ մարդիկ եք: Չնայած, դուք խի նո՞ր եք ապացուցել, որ չկաք ինձ համար: Մարդ լինեիք, ձեր հետիններն ինձ երանի չէին տա, կամ ձեր ամենամոտ ընկերները չէին զանգի՝ որպիսությունս հարցնեն, ի տարբերություն ձեզ, ու ձեզնից էլ ձեռի հետ մի երկու բան կաթացնեին՝ չնայած իմ արհամարհանքին: Խելք չունեք, խելք… Ձեր էմոցիոնալ սֆերան աղավաղված է ու այլանդակված և իշխում է ձեր բանականության վրա՝ թելադրելով ձեզ այդ չար ու ծիծաղելի վարքը:

Անհասկանալի ա՝ որ գամ, ո՞նց եք նայելու աչքերիս մեջ::)
;)

Այբ
02.04.2013, 20:18
Փոքրիկ միջադեպերը ոնց են մեկ-մեկ ազդում մեր վրա, որ ամբողջ օրդ փչանում է...

Ruby Rue
02.04.2013, 21:20
Վատ է, որ էլի հիվանդ եմ:
Շատ ավելի վատ է, որ քննության նախօրեին:
Բայց ամենավատն այն է, որ վերջացել է մալինայի մուրաբան: :(

Meme
02.04.2013, 22:02
առավոտյան իբրև որոշեցի ուշ արթնանալ, քանի որ շուտ էի հասնում աշխատանքի...
Դաժան էր, վերջապեսս շորիկով, կրուկներով, խծկված ամբոխի մեջ երթուղայինում <անց կեսի ժողովուրդի հետ> մի բան էլ ձեռքիս ծանրակշիռ սումկայիցս բացի, ֆոռմաս նորից ծանր ու կշիռ....ՃՃՃՃ
Թե ասա ում պետքնա ....իրանց համար նստել էին, իսկ ես ծռվել էի արդեն....տեղ ազատվելուն պես էլ նենց նստեցի, կարծես էդ տեղը երեկվանից <բռոնյա> էի արել:D...
Հ.գ` Ավելի լավա կես ժամ շուտ, քան մեջքացավով......

keyboard
02.04.2013, 22:49
Յայրիկէանից լուր չունեմ...

Յանհանգիստ եմ...

Մարկիզ
03.04.2013, 01:09
Երբեմն բացում եմ հին գրառումներն ու կարդում: Կարդում եմ նաև այն ակումբցիների գրառումները, ովքեր ժամանակին շատ ակտիվ են եղել ակումբում, իսկ հիմա այլևս չեն մտնում: Կարդում եմ ու կարոտում իրենց և իրենց գրառումները… Չգիտեմ, միգուցե մեծանում ենք ու հետաքրքրություններն են երևի փոխվում կամ էլ միգուցե ուղղակի ժամանակ չի լինում: Լավ էր առաջ… Շատ լավ էր: Հիմա էլ է լավ, բայց առաջ մի քիչ ուրիշ էր: :)

Քիչ առաջ կարդում էի Երկնայինի գրառումները… :) Հիշեցի այդ հրաշք աղջկա թեթև ու սահուն կարդացվող, նուրբ, երբեմն հումորային, միշտ իմաստալից ու մի տեսակ սիրու՜ն, շատ սիրուն (թեք տառերով, նուրբ երանգներով գրված) գրառումները, որոնք թեթևություն, քնքշություն ու միայն լավ հույզեր էին հաղորդում ընթերցողին: :)

Ու անչափ ափսոսացի, որ նա այլևս չի գրում այստեղ… Ափսոս… :)

Smokie
03.04.2013, 16:05
Մեկ-մեկ կարող ա արածս բանը ավելորդ թվա, բայց մինչեւ չանեմ չեմ հանգստանա::)) Օրինակ Last.fm-իս կարգավորումները: Սիրածս երաժիշտները պետք ա նշված լինեն համապատասխան ալբոմում, համապատասխան ձեւով ու անունով, եթե սխալմունք գտնեմ, պիտի շտկեմ, չգիտեմ ով ոնց, բայց իմ աչքի համար հաճելի չի::D

Էսօր վերջնականապես որոշեցի որ Vangelis-ի Blade Runner-ը պետք ա իր բոլոր ենթաալբոմների երգերով նշել մի ալբոմում, բայց մինչ էդ արդեն առանձին էին առաջին ու երկրորդ ենթաալբոմները: Էն էլ ասեմ, որ էդ առաջինը իմ ստեղծածն էր:)) ալբոմի նախնական տարբերակն էր, որը 1994 թվի վերաթողարկումից հետո «մտավ արխիվների մեջ» ու որը մի կերպ հաջողացրի գտնել ինետից: Էսօր դրեցի winamp-ով միացրեցի էդ երաժշտությունները էնքան ինչքան լսել էի, winamp-ի ձայնն էլ իջացրի, որ հանկարծ չզզվեմ երգերից::)) Հիմա ամեն ինչ լավ ա, չնայած մի քիչ շտկումը չէր խանգարի, էդ մասին էլ հետո կմտածեմ: Ուրեմն սենց՝ ենթաալբոմները դասավորված են ըստ հավանածիս աստիճանի:

1-ին ենթաալբոմ_լսվել է 4 անգամ:
2-րդ ենթաալբոմ_լսվել է 3 անգամ:
3-րդ ենթաալբոմ_լսվել է 2 անգամ:
4-րդ ենթաալբոմ_լսվել է 1 անգամ:


http://youtu.be/aSiU1T_w0-8
Էն էլ ասեմ, որ 4-րդը 2 էր, պակասացրի, որտեւ էդքան էլ չէի հավանել: Իսկ սենց լավ ա:))

Mephistopheles
04.04.2013, 00:22
http://www.thestory.org/stories/2013-04/saved-dumpster-finding-arthur-pinajians-life-works

keyboard
04.04.2013, 00:47
Էսօր, բայց երևի արդեն երեկ, իմ օրը չէր...

***

Հստակ գիտակցում ես, որ դիմացինիդ ասածը սրտի խոսքը չի, մտածածը չի, էն չի ինչ իրականում ուզում ա ասել, գիտակցում ես, որ էդ պահին քո վրա զայրությը տենց ա պարպում ու նենց բաներ ա ասում, որ գիտի որ քեզ կցավացնի, եթե դա իրական լինի ու դու գիտես, որ իրականում դա այդպես չի, իրա ասածները երբեք իրական չեն լինի, անհնարա, բայց դա քեզ ցավացնումա, դու "ծնկի" ես գալիս դրանից, գիտես, որ վաղը, մյուս օրը դա մոռանալու ես, գիտես, որ սա երազի նման կանցնի, բայց մեկա ցավացնումա, մեկա գիշերը չքնելու առիթա... Օֆ աման եսիմ է...
Կյանքում համարյա ամեն օր համոզվում եմ. хотелось как лучше, а получилось как всегда կամ еще более хуже чем как всегда և Благими намерениями вымощена дорога в ад. Գրողը տանի, ինճպես տատս էր ասում (Սերժ Սարգսյանի տատու ասածի ու վաբշե տատու հետ կապ չունի), հա ինչ էի ասում, ինչպես տատս էր ասում. "Երկու քարի արանքը կամ Խոջա Նասրեդնի պես. "ոչ արևին,ոչ հովին" ուզում ես լավն անես, բայց ստացվում ա էն ռուսերեն գրածս... Օֆ աման եսիմ է...
Էսօր օդանավակայան էի գնացել, գործով, ճանապարհը` Օդանավակայանից Էջմիածին և հակառակը Մուսալեռ ավանի հատվածում, երբ ես դեռ ուսանող էի կարգին ասֆալտ արեցին, նենց ասֆալտ, որ Հայաստանում միայն մասնավոր կառույցներում ա արվում, որակով ու լրիվ չափանիշներով, ասում էինԷրնեկյանն ա անում յանի, էրնեկ դրա փողերից մեքիչ կմճտեինք, էրնեկ Էրնեկյանին մի խոսքով, հետո ինչ, որ իրան մենակ տղեքն են դուր գալիս:
Հա ինչ էի ասում, էդ ասֆալտի վրա, էլի Էրնեկյանի պետվերով սենց ասած գծանշում կար, հա մեկել ասեմ, որ ուսանող էի 2000-2005թթ, ուրեմ էդ գծանշումը ցույց էր տալիս երթևեկության ուղղությունը, մի քանի տարի առաջ, կարծեմ 2008-2009 ովերին, էդ գծանշումը մաքրեցին իբր, որ նոր գծանշում անեն, էդ գծանշումը, էլի իբր սխալ էր ու մեր երթևեկության կանոններին չէր համապատասխանում, էսօր անցնում եմ, տեսնեմ էդ իբր ջնջած գծանշումն ավելի լավն ա, քան էն, որ տարին մի քնաի անգամ թարմացնում են, այսինքն` փաստացի, կա նենց ներկ, որը պրակտիկորեն չի ջնջվում, բայց մերոնք նենց ներկ են քսում, որ մի ամսից նորը քսեն:
Էս ամեն ինչը անալիզ անելով տուն եմ գնում, մեկ էլ հիշեցի էլի Ռուսաստանները, մասնավորապես Մինըսկ, Օմըսկ կարգին գործերը թողած եկած տաքսիստի պատմությունը, որ մի օր պատմեց, թե իր մորաքրոջ տղան աշխատում է քաղաքապետարանի էդ գծանշումների ու ճանապարհային նշաննորի բաժնում, և որ հենց այդ մորաքրոջ տղան պատմել է, որ չինացիները մի ներկ են առաջարկել գծանշման, որին տվել են 7 տարի երաշխիք, որ չի ջնջվելու, բայց դե մերոնք էլ ասել են, որ եքա վարչություն են պահում դրա համար, որ էդ գծերը 7 տարին մեկ գծվի, բա էդ վարչությունը հո 7 տարին մեկ չի աշխատավարձ ստանալու ու էդ հարցը համարել էին սպառված:
Ու ստեղ էլի մեջբերեմ մեր մեծն նախագահ, արցախյան ազատամարտի հերոս, հումանիս, ազգասեր, հայրենասեր, սրբերի հետ մի աստիճանի վրա գտնվող, ժողովրդիս համար մտածող, գիշերները ազգիս պրոբլեմներից քուն չունեցող իմ պաշտելի նախագահիս խոսքերը.
<Ինչպես տատս էր ասում, բա մենք սրա համար ենք հավաքվել...>
Ասածս ի՞նչ ա, եսի՞մ, ես էլ չհասկացա ինչ էի ոզւմ ասեմ, գրել եմ էլի...

Գալաթեա
04.04.2013, 01:26
Հետաքրքիր են բայց երազները:
Երբ մարդը կողքիդ ա, գրեթե միշտ, ձեռք մեկնելու հեռավորության չափ մոտիկ՝ իրեն չես տեսնում երազումդ, համարյա երբեք:
Բայց հերիք ա հեռանա, տեսնում ես:

Ափսոս ժամանակին լավ չուսումնասիրեցի երազների գաղտնիքը, երբ որ հնարավորություն ու հավես կար:
Մի հատ կուրսայինից էն կողմ չանցավ...

keyboard
04.04.2013, 01:29
Էս տաքերն ինչի ընկան է, ազգս սկսեց էլի տկլորանալ...
Ասել Վարդան Պետրոսյանի` դե արի ու հարթություն պահի...

Դու ոնց որ շատ ես խոսում արդեն, քնելու ժամանակնա…

Հ.Գ. Հարթություն պահողներ միացե՛ք :D