PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 [24] 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

impression
24.06.2012, 23:22
գնալով շատանում են նենց թեմաների քննարկումները, որոնց վերաբերյալ մենակ մի քոմենթ ունեմ՝ «ասենք էրնեկ ձեր հավեսին էլի...»
չգիտեմ՝ ինձնից ա, թե թեմաներից

VisTolog
25.06.2012, 16:04
Ինչ լավա որ մտնում ես դժգոհի անկյուն ու դժգոհելու բան մտքիդ չի գալիս::))

Արէա
25.06.2012, 20:38
Ժող, իմ մականունը Է տառով ա գրվում, Արեա մի գրեք, արյա ա ստացվում: Սաղ անունիս մեջ մի խելքը գլխին տառ ունեմ, էն էլ չեք գրում :beee

CactuSoul
25.06.2012, 20:47
Կարոտել եմ ակումբը:love.
Քար, թուղթ, մկրատ կամ չին-գա-չունգ (http://www.akumb.am/showthread.php/51793-%D5%94%D5%A1%D6%80-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%A9-%D5%B4%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%B9%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%A1-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A3)
Խաղ - 1000 դրամ (http://www.akumb.am/showthread.php/3261-%D4%BD%D5%A1%D5%B2-1000-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4)
Ինչ կարելի է գնել 100 դրամով (http://www.akumb.am/showthread.php/13217-%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC-100-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%B8%D5%BE)

StrangeLittleGirl
26.06.2012, 00:43
Վիրտուալ շփումը սպանեց կարոտը:

Նարե91
26.06.2012, 18:45
Աղբը հանգիստ գետնին նետե՛ք


Ասում են, որ հայ ազգը շատ խոզ ու փնթի պահվածք ունի: Ու ո՞վ ա ասում… Չէ, հեչ պարտադիր չի, որ ինչ-որ մեկը դրա մասին ասի. դա ակներև ա ուղղակի հենց Երևանի փողոցներով շրջելիս: Փողոցում տեսնում ես աղբաման՝ լրիվ դատարկ վիճակում, իսկ կողքը՝ մի 2-3 մետր հեռավորության վրա նետված պաղպաղակի թղթեր, ծխախոտի մնացուկներ, գզռտված անձեռոցիկներ ու… ու այն ամենը ինչ-որ կանցնի ձեր մտքով:

Եթե մի քանի տարի առաջ պատճառաբանում էին, որ աղբամաններ չկան ու դրա համար են գետնին շպրտում, ապա հիմա դա որպես արդարացում էլ չեն կարող բերել, որովհետև ինքներդ էլ գիտեք, որ դրանց պակաս գոնե Երևանում չունենք: Չնայած դրանց պակասի դեպքում էլ աղբը գետնին թափելը ոչ այլ ինչ է, քան խոզության ամենավառ դրսևորումներից մեկը: Մի խոսքով, ինչ էի ուզում ասել…
Էսօր մետրոյում ականատես եղա մի դեպքի, ինչը ինձ ստիպեց մտածել, որ հայերի մեջ արմատացած խոզության պատճառ կարող է հանդիսանալ փոքրուց ծնողների կողմից ստացած «ՙփայլուն» դաստիարակությունը:

Մետրոյում՝ ինձնից ոչ շատ հեռու նստած էր մի կին՝ փոքրիկը կողքին, ով երևի թե մոտ 3–4 տարեկան կլիներ: Փոքրիկի ձեռքին մի մաստակի տուփ կար, որն ամուր պահել էր ու երկար ժամանակ էր՝ չէր բացում, հետո ըստ երևույթին մոր թույտվությունը ստացավ ու ագահաբար բացեց տուփը, իսկ մնացորդները հաճույքով գետնին շպրտեց: Հա դե հիմա ի՞նչ կա որ…. երեխա է, չի հասկանում՝ շպրտում է, հա՛, երեխան հասկացանք, որ չի հասկանում, բա նրա մայրը՞: Տեղից անգամ չշարժվեց, որ վերցնի իր երեխայի թափած թղթերը:
Մտածում եմ՝ գուցե չէր նկատել… չէ՛, ախր ինչպե՞ս կարող էր ողջ մետրոյի ժողովուրդը նկատել, իսկ փոքրիկի կողքին ամենամոտ նստած մարդը՝ չնկատել: Չէէէ՛է, որ նկատել էր, դա փաստ էր, որում ես վերջում համոզվեցի: Երբ հասան այն կայարանը , որտեղ պիտի իջնեին, կողքիս նստած տատիկը, ով ինձ նման հույս ուներ, որ վեր կենալուն պես կինն անպատճառ վերցնելու է իր երեխայի թափած աղբը, հիասթափված ու զայրացկոտ հայացքով ասաց.

-Չե՞ս ամաչում, աղջիկ ջա՛ն…. Բա քու էրէխի թափածները ո՞վ ա հավաքելու:

Կինն, ով անակնկալի եկավ տատիկի խոսքերից, մուննաթախառը տոնով ասաց.

-Իյաաաա, չհասկացա, բա հավաքարարներն ինչի՞ համար են:
Ասեց ու… հնչեց մեզ բոլերիս ծանոթ ձայնը՝ «զգուշացեք՝ դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Սասունցի Դավիթ»…
Ահա թե որտեղից ա գալիս մեր հայերի խոզությունը, այո՛, հենց փոքրուց էրէխեքի մեջ սերմանում են՝ «հանգիստ զիբիլը գետնին թափե՛ք, բա հավաքարարներն ինչի՞ համար են»… Էհ, տխուր ա , տխուր, :(

Meme
26.06.2012, 19:51
Ես կարոտել եմ ձեզ...
Էն իմ ապրած հինը....
Ես կարոտել եմ ձեզ...

Ձեր Մեմեյից մեծ, շատ մեծ կարոտով լի՜:love:love:love....

melancholia
26.06.2012, 22:07
Էնքան մտքեր կային գլխումս, որ ուզում էի գրի առնել: Գրեցի, ջնջեցի, հավաքեցի, ու......մնաց սա`
Շտապել է պետք, դեռ այնքան անելիք կա էս կյանքում

Ժունդիայի
27.06.2012, 07:45
Ոնց եմ փոշմանել: Կյանքումս ունեցած ամենա լավագույն հնարավորություններից մեկը ո՞նց բաց թողեցի, ինքս էլ չգիտեմ: Ախր ահագին ժամանակ ակնարկում էի: Ինչու՞ ուշացավ արձագանքը:

Nimra
27.06.2012, 13:27
ինչ ուրա՛խ եմ: մի քանի ամիս առաջ փորձեցի էկլեր պատրաստել` չստացվեց` կիսուր մամայի ՙՙգովասանքինՙՙ արժանանալով;)
երկար ժամանակ մտածում էի, թե ինչի ինձ մոտ չեղավ, եթե իր մոտ լավ ստացվեց:
վեց ամիս հետո համարձակվեցի նորից սարքել:okէնքան լավն են: բռնես ուտես:D
գաղտնիքը խմորը երկար կրակին խառնելու մեջ էր, իսկ կիսուրս ասում էր Ձեռքիցա:P

Nimra
27.06.2012, 13:31
լավ մի միտք էլ ես գրեմ իմ կողմից`
Երբ ոչինչ չունես կորցնելու , դու ազատ ես:

Chuk
27.06.2012, 15:50
Մի տարի ամուսնացած լինելուց հետո վերջապես որոշեցինք զագսավորվել: Էդ որոշելը չակերտավոր, որովհետև վաղուց էինք որոշել, անընդհատ մի բան խանգարում էր: Ավելին, դեռ մի տարի առաջ առաջին անգամ գնացինք զագս, ու քանի որ զագսերը սովետաբույր հիմնարկներ են, ժամանակի հետ կապված խնդիրներ եղան, թողեցինք հետոյին:

Մի խոսքով, գնացինք, գրանցվեցինք, ու նշանակեցին օրը՝ հունիսի 26:

Հետաքրքիր ու զվարճալի զուգադիպությամբ հունիսի 26-ին՝ երեկ, տնօրենս չամուսնացած տղերքի հետ կատակ արեց: Բոլորին կնքված, ստորագրած ծանուցագրեր տվեց, որով տեղեկացնում էր, որ եթե մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը չամուսնանան ու ամուսնության վկայականները չներկայացնեն՝ գործից կազատվեն:

Մեր նոր աշխատողներից մեկն էլ Բարդուղիմեոսն է (անունը փոխված է), էլի չամուսնացած մի տղա, ով մեր հետ էնքան էլ չի մերվում: Ու առանձնապես ոչ մեկիս չի ճանաչում, չգիտի ով է ամուսնացած, ով չէ, ով որտեղ է ապրում և այլն: Դրսում կանգնած ենք, ժամը 1-ն է: Ժամը 2-ին պետք է լինեմ զագսում: Մեկ էլ եկավ էս մեր Բարդուղիմեոսը:
- Արտ ջան, դու էլ ես մեր շարքերից, չէ՞, - հարցրեց:
- Ի՞նչ իմաստով ձեր շարքերից;
- Դե ազապների էլի:
- Դեռ հա, - ասեցի, միանգամից հասկանալով ուր ա տանում:
- Բա ի՞նչ պիտի անես:
- Ինչի՞ համար:
- Դե էդ ծանուցագրի պահով էլի:
- Բարդ ջան, դե ես գործից չեմ կարող հրաժարվել, դրա համար ստիպված պիտի ամուսնանամ, հեսա մի ժամից գնում եմ զագս:
- Լավ կատակ էր, - ծիծաղում է:
- Կատակ չի, Բարդ ջան, իսկապես գնում եմ զագս: Չե՞ս տեսնում, որ տոնական եմ հագնվել, թրաշվել եմ:
- Հը՞, - դեմքը լրջացավ, - բա սենց արագ ո՞նց հաջողացրիր:
- Դե հիմա, շնորհքի հարց ա:

Մեր Բարդը հավատաց:

Գնացինք զագս: Ամուսնանալ չստացվեց. զագսում լույս չկար, իսկ էդ սովետաբույր հիմնարկը, պարզվում ա, առանց համակարգչի յոլա չի գնում: Քոռ ու փոշման վերադարձա աշխատանքի, Ջուլն էլ՝ տուն:

Բարդս եկավ, թե.
- Հը, ամուսնացար:
- Չէ, - ասում եմ, - լույս չկար, չստացվեց:
Ծիծաղեց, «լավն էր», - ասեց ու գնաց:

Էսօր գործի ուշ եկա: Սկզբից զագս գնացինք, վերջապես մեր ամուսնությունը գրանցեցինք, վկայականը վերցրինք: Եկա հասա գործի հետս էլ թեթև մաղարիչի բան բերեցի: Հիմնարկի ժողովրդին հավաքեցինք, որ շնորհավորեն: Տնօրենը սկսեց կենաց ասել՝ նախատելով չամուսնացածներին, հատկապես Բարդին.
- Այ տեսեք, թե ոնց ա պետք անել, կես բերան ասեցինք, միանգամից գնաց, ամուսնացավ, դե հաջորդն էլ դուք լինեք, մինչև դեկտեմբերի 20-ը..

Մենակ Բարդիս դեմքը տեսնեիք :))

Quyr Qery
27.06.2012, 15:56
Արդար չի:
Արդար է, որ ախպերը քրոջը ծեծում է, բայց երբ քրոջը պաշտպանելու հարցը լինի, ձեռքերը կլվանա:
Արդար չի հեչ էլ, երբ Լսում եմ Ցոյ ու հասկանում, որ Ցոյի նման տղեքը լքել են ու էլի են լքելու էս աշխարը շատ ջահել, իսկ լիքը պոռտաբույծներ իրանց պապաների փողերով, ուրիշների կյանքի ու պատվի հաշվին փորձում են իրանց ճղճիմ գոյությունը պահեն ու հլը մի բան էլ անցնեն իրանցից թույլերի վրայով, շան թուլե՛ք:
Ախր ինչ ուզում ես արա, մեկ է արդարության ոչ մի նշույլ, երբ կողքիդ հիվանդ երեխեն է մեռնում, բայց ոչ մեկ իրա գրպանից չի հանի էդ երեխու փրկության համար տա, բայց այ լավ կայֆի համար փողը անսահմանափակ է:
Արդար չի, որ մեկի կյանքը քննադատում են, սխալ ու ճիշտ են որոշում, խորհուրդ են տալիս, իրանց մեծ են համարում, բայց ոչ մի բան դիմացինի կյանքից չգիտեն ու հլը մի բան էլ իրանց քաքերը չեն տեսնում, ու կուլ են տալիս էդ կեղտը, որը ուրիշի աչքին չերևա:
Արդար չի, երբ ծնողը երեխուն խփում է, ու ասում, որ իրավունք ունի, քանզի ինքը մեծ է ու ծնող է: Արդար չի, որ երեխան օգտագործում է ծնողին:
Արդար չի, որ մարդուն ըստ իրա սեռական կողմնորոշման են չափում, ու ոչ թե ըստ բարոյականության: Այսինքն մարդիկ ուղղակի բարոյականություն բառն են սխալ պատկերացնում:
Չէ, հեչ արդար չի, որ սերն անպատասխան է մնում, սիրողն էլ դավաճանված:
Արդարության մասին խոսք անգամ լինել չի կարող էս գնդի վրա, որտեղ կրոններն ու պետություններն իրենք էն անարդարություն քարոզում:
Գրողը տանի, ես կյանքում ինչն է բացակա, հա, ճիշտ եք՝ արդարությունը:
Չէ, լավ էլ ներկա է, ուղղակի պոռնիկի պես իրան ծախում է, ով ավելի բարձր գին տա:

Tig
27.06.2012, 16:21
Չկա մեծ ու փոքր, կարևոր ու անկարևոր երևույթ: Չենք կարող ասել, թե որն է ավելի կարևոր՝ թագավորի ճիշտ որոշումը ազգի ու պետության համար, թե նեղացած երեխային ուղղակի ժպտալը ու դրանով նրա նեղվածությունը փարատելը... Կա ուղղակի երևույթ:

հ.գ.:)

Smokie
27.06.2012, 16:43
Միամիտ են, բայց հենց էդ միամտության մեջ էնքա՜ն սրամտություն կա::)

Ամենազվարճալի, ամենահետաքրքիր, ամենահամով մարդիկ այս աշխարհում՝ երեխաները::love

Օրեցօր ավելի ու ավելի ա մեծանում: Գրկում եմ, փորձում քնացնել, երգում եմ, ինքն էլ իմ գրկում ա տարբեր ձեներ հանում, ինքն իրան քնացնում: Բա իրա ժպիտը, բա ծիծաղը, բացականչությունները... Ավազակ:love

Valentina
27.06.2012, 22:32
Մի քանի օր առաջ 2 հոգու եմ հիասթափեցրել: Ամեն ինչ անկախ իմ կամքից կատարվեց.
Երթուղայինը յուրաքանչյուր կագառում համալրվում էր նոր ուղևորներով, ովքեր կանգելու տեղ էին փնտրում: Հասա իմ կանգառ, իջնելուցս երկու տիկին էին ուզում բարձրանան,մեկ էլ դեմքները պայծառացավ "Յա՜ իջնող էլ կա": Բայց որ ինձ տեսան ափսոսանքով ասեցին. "Չէ է՜, նիհար էր"...
:D

Մարկիզ
27.06.2012, 22:33
Սկսել եմ հոգնել: Վախենում եմ ուժերս չհերիքեն:

Աղաչում եմ, մի քիչ էլ ուժ, եռանդ ու համբերություն (http://www.youtube.com/watch?v=DlT6owR5Ytg&feature=related) տուր ինձ:

Մի քիչ էլ… :)

Agni
29.06.2012, 11:49
Չկարողացա չկիսվել...
Ես սիրում եմ ֆուտբոլը երեկվանից:))
Չգիտեմ ոնց ներկայացնեմ, թե ինչ զգացողություն էր մի ամբոխ իտալացիների հետ նայել իրենց խաղը ու ավելին՝ հաղթանակը...գժանո՜ց:love վաղուց տենց մեծ քանակությամբ դրական էներգետիկա չէի զգացել, վերջն էր... բա որ վերջանալուց հետո իջանք մետրո ու մեծ իրարանցում էր դեռ, բոլորը տաք էին, գոռգում էին մեկ էլ մետրոն երբ եկավ, վարորդն էլ երկար սկսեց «սիգնալ» տալ ազդանշելով հաղթանակը :) մի տեսակ ուրիշ էր...

Chuk
29.06.2012, 12:09
Բարդի երկրորդ հայտնությունը կամ նոր բոց :))

Բարդս միջանցքում ում հանդիպում ա, ականջին կամաց ու վախեցած ասում ա «Լիպոյից զգույշ եղեք, աշխատեք հետը չշփվել, նույն ամաններից չօգտվել, ինքը Հերպես ունի, կարող ա վարակվեք»: (Լիպոն նույնպես փոխված անուն է): Շուխուռը, որ Լիպոն հերպես ունի, արագ տարածվում է:

Նախապատմություն:

Առավոտյան սուրճ խմելու ժամն է: Սուրճերն արդեն պատրաստ են ու դրված են «խոհանոցի» սեղանին: Սեղանի մոտ նստած են Լիպոն ու էլի տղերքից մեկը: Գալիս է Բարդը ու ուզում վերցնել իր սուրճը: Բայց չգիտես ինչու վերցնում է հենց Լիպոյի առաջ դրածը:
- Բարդ, էդ իմ սուրճն ա, - ասում ա Լիպոն:
- Հա, լավ, հա, ի՞նչ տարբերություն, - պատասխանում է Բարդը:
- Ընդամենը էնքան տարբերություն, որ ես էդ սուրճից արդեն խմել եմ, - ասում է Լիպոն:
- Հա, լավ, ի՞նչ անենք որ խմել ես, հո հիվանդ չե՞ս, որ խմեմ, վարակվեմ:
- Հիվանդ եմ, բա ի՞նչ եմ, - ծիծաղը մի կերպ զսպելով ասում ա Լիպոն, - հերպես եմ, խմես, կվարակվես, կմեռնես:

Բարդը վախեցած բաժակը դնում ա ու փախնում «խոհանոցից»:

Smokie
29.06.2012, 12:52
«Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն ................................................................. համեցեք Կերամա Մարացցի՝ ծանոթանալու հերթական նորույթին:» :8

Իսկ երկու տարի առաջ...
«- Կուզենա՞յիր հանգստանալ Կոբուլետիում
-:|
- Բրազիլական գարեջուր կխմե՞իր:
- :bad
- Իտալական սպագետի կուտե՞իր:
- :fool
....................................................................................
Հարգենք մեր ազգայինը: Հարգենք ինքներս մեզ:»



Շատ էինք սիրում կապիկին:love

Valentina
29.06.2012, 14:59
Դրական տրամադրությունս ապահովված ա.

Երթուղայինի մեջ հետևի նստարանին նստած աղջիկը շատ ուրախացած ձայնով ասեց.
-Վա՜յ մամա, հլը նայի ի՜նչ սիրուն, փափլիկ շունիկ ա:
Ես էլ նայեցի դուրս, ասում եմ.
-Բայց գիտես շունիկ չէր, այծիկ էր, ավելի շուտ ուլիկ:
Իրոք կարմիր վզակապով սպիտակավուն փոքր ուլիկ էր դրսում :
-Վա՜յ, ես էլ ասեմ ինչի էին ականջները տենց բարակ,- ու աշխարհով մեկ ա եղել::flower
Անցավ մոտ 2 րոպե, մեկ էլ ասեց.
-Էս ծաղիկը քեզ.
http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/Image1951ll-1.jpg
Ես իրան պաչիկ արեցի ու ասեցի, իրա նման պուպուշ ա:
Հետո ծանոթացա հետը, դեռ դպրոց չէր գնում, բայց երաժշտական դպրոցի առաջին դասարանն արդեն ավարտել էր:
-Համ էլ ես վոկալի եմ գնում,- ավելացրեց աչքերը պսպղացնելով:

Գալաթեա
29.06.2012, 20:37
Փաստորեն անհնար է կենդանի մնալ, երբ քեզ նենց են ծեծել, որ ուղեղիդ կիսագնդերը տեղաշարժվել են...
Համբերություն ու քաջություն քո հարազատներին, Վահե:

Նարե91
29.06.2012, 21:42
Խանդը սիրո համար էնպիսի կարևորությունն ունի, ինչպիսի կարևորություն, որ գոտին շալվարի համար ունի…(c) :cndac_smilik :B

Quyr Qery
30.06.2012, 16:15
Ուզում եմ՝
1.Գնամ կամուրջի մոտ ու փորձեմ ինձ գցել ներքև, բայց մի սիրուն սիմպատիչնի ճաշակովս տղա գա ու ինձ փրկի:
2.Աստիճանները ինջնելիս ոտքս ոլորեմ, բայց ներքև ընկնելու փոխարեն ընկնեմ մի սիրուն սիմպատիչնի ճաշակովս տղու գիրկ:
3.Փողոցն անցնելուց մեքենան ինձ խփի, բայց լուրջ բան չլինի, մեքենայի ղեկին իհարկե սիրուն սիմպատիչնի ճաշակովս տղա: Մեքենան էլ, որ ճաշակովս լիներ, դեմ չէի լինի:
4.Ուզում եմ ուժեղ անձրև գա ու կայծակ լինի, փողոցում էդ պահին մենակ լինել ու պատսպարվելու ոչ մի տեղ, բայց հայտնվի սիրուն սիմպատիչնի ճաշակովս տղա՝ ձեռքին էլ անձրևանոց:
Դե տարբերակներս շատ են, գոնե մեկը աշխատող լիներ:

Էլիզե
30.06.2012, 20:43
Դեգրադացումը հայերի մոտ օր օրի ավելի ա խորանում...
Ծեծելով սպանում են մի մարդու, ով ուրիշների կյանքն էր փրկում:

... ու հետո թուրքերին են արնախում անվանում...խեղճ թուրքեր...

John
01.07.2012, 00:10
Երբ անում ես քեզնից կախված ամեն ինչ, ու էդ ոգևորությունիցդ վախեցած քեզնից չկախված սաղ հարցրերն էլ լուծվում են, մնում է միայն որ մտերիմ ընկերներդ հետևները աթոռից կտրեն, որ գործը հաջողված համարվի ու չեն կտրում... այ էդ կոչվում է Подставка անել, թիկունքից հարված ... սրտին: Լա~վ, ապերներ, հարց չկա :)

StrangeLittleGirl
01.07.2012, 03:11
Մենակ մի բան գիտեմ: Եթե բժիշկներն էլ են ոտքի կանգնում ու պայքարում, ուրեմն բանը բանից անցել ա, բանը բանից շաաաատ ա անցել:

Տրիբուն
01.07.2012, 04:01
Ուզում եմ բռնեմ ինչքան ազգային, համազգային, մեկազգային, համահայկական, արիական, հին, հնագույն, նահապետական, հայկյան, արարատյան, նժդեհական, ծովիցծովյան կա, մեջտեղից ճղեմ:

Quyr Qery
02.07.2012, 18:06
Դե լավ էլի: Զզվում եմ ՙՙԵս մեննակ մեռնելուս օրը չգիտեմ՚՚, ՙՙՄեծին չլսողի ոտը քարին է՚՚, ՙՙԻնչ անում ենք երեխեքիս համար ենք անում՚՚, ՙՙմարդուն մի անգամ տեսնեմ լրիվ կասեմ ինչ մարդ է՚՚ ու էսպես շարունակ.... տեսակի մարդկանցից:

Էլիզե
02.07.2012, 22:24
... մնացինք ես ու Զեմֆոն...

http://www.youtube.com/watch?v=xpJ_fYyAeYk

melancholia
02.07.2012, 23:00
Մարդ լավ կլինի միքիչ համեստ լինի: Դե նակատի ունեմ ինքնագովեստն ու ինքնագովազդը միքիչ հետին պլան մղել, ու ավելի շատ գործով զբաղվել: Դե հա, գործը վատ չես անում, բայց սիրուն չի.......չնայած էտ դու երբ ես մտածել սիրուն ու տգեղի մասին?:

murmushka
03.07.2012, 12:20
Մի քանի օր է չեմ կարողանում ուշքի գալ, կամ չեմ ուզում, նայում եմ տեսանյութներն ու ամբողջ մարմնովս զգում էդ սարսափն ու կսկիծը, խոսքեր չեմ գտնում, անզորություն ու կատաղությունից եղւնոնգերս են խրվում ափերիս մեջ, բայց ինչ օգուտ
ժողովուրդ մի զլացեք սիրել միմյանց, մի ափսոսացեք սիրո խոսքեր, ուշադիր եղեք մեկդ մյուսի հանդեպ, մենք նենց երկրում ենք ապրում, որ չեն կարող վստահ լինեն կվերդառնանք թատրոնից, սրճարանից, կինոսրահից, այգուց.................................
սարսափելի ա, աններելի, անտանելի
գնալ եմ ուզում, հեռու. հեռու այստեղից

Valentina
04.07.2012, 00:07
Նենց բարդ ընտրության առաջ էի կանգնած էսօր:
Մտա խանութ:Հեշտությամբ գտա սպասքի բաժինը, բաժակ պետք ա առնեի իմ համար: Տեսականին շատ էր: Աչքի անցկացրեցի, երկուսը դուրս շատ եկան: Առաջինի նախշերը միանգամից ուշադրություն էին գրավում: Երկրորդն էտքան երևացող չէր, բայց աչքիցս չվրիպեց, ավելի հասարակ էր, բայց գրավող տեսք ուներ: Վերցրեցի առաջինը, գնացի մյուս բաժիններից գնումներս արեցի, հետ եկա նորից բաժակների մոտ, նայեցի համեմատեցի, դեռ առաջինը ձեռքիս էր, որոշեցի որ հենց դա եմ հավանել: Դրամարկղի մոտ երկար կանգնելուց հետո, արդեն հասնում էր իմ հերթը, դուրս եկա հերթից, գնացի բաժակներ մոտ, առաջինը դրեցի տեղը ու վերցրեցի երկրորդը:
Գիտեմ եթե թողնեի առաջինը, տուն գալու ամբողջ ճանապարհին փոշմանելու էի, որ հոգուս խորքում երկրորդն էի հավանել: :))
Ներքին ձայնս չսխալվեց:
Գնամ նոր բաժակովս թեյ խմեմ :))

Smokie
04.07.2012, 18:39
Վերջին քայլը: Նա էլ բոլորի պես չգիտի, թե ինչպես է ավարտվելու այդ ամենը, բայց դա նրան չի հետաքրքրում, չի մտահոգում: Միակ բանը, ինչի մասին նա հիմա մտածում է՝ դա վերջն է, այլևս չի ուզում պայքարել: Հոգնել է...

Պինդ փակել դուռը, չմտածել ոչնչի մասին, խեղդելով բոլոր զգացմունքները՝ «հանգստանալ»...

Quyr Qery
05.07.2012, 00:19
Չգրել չեմ կարող, չեմ կարող չարտահայտել են ինչ հիմա զգում եմ, գրողը տանի: Մենք ընդամենը խաղալիքներ ենք, մարիոնետներ հենց մեր ու կյանքի ձեռքին: Դաժան իրականություն, ձեռքերս դողում են գրելուց, բայց, ախր, մի քանի րոպե առաջ աչքիս առաջ 2 ջահել տղաներ գնացին, հեռու, չգիտեմ ուր, մեկը հաստատ գնաց, մյուսն էլ երևի գնա՝ հույս չկա: Մի քանի րոպե առաջ մոտ 150-ի տակ խփեցին մեր թաղի կրպակներին ու հասնելով վերջին կրպակին՝ շուռ գալով կանգնեցին: Մեքենայից ու կրպակներից ոչինչ չմնաց, 100-ավոր մարդիկ հասան վրա, հազիվ մի կերպ հանեցին դիակը և մյուսին, ով դեռ չնշում էր՝ չնայած ծակվել էին թոքերը: Նայում ես ու զարմանում կյանքի խաղի վրա, էդ պահը տեսնել էր պետք ուղղակի: Ինչի՞ համար, իսկ եթե հանկարծ ավելի շուտ լիներ, կրպակների աշխատողներին ու փողոցի քայլողներին էլ հետները կտանեյին: Աչքիդ առաջ՝ քեզ ծանոթ երիտասարդներ, թքեցին իրենց իսկ կյանքի վրա՝ առանց գիտակցելու, իսկ նրանք վաղը հայր էին դառնալու:

Տրիբուն
05.07.2012, 00:27
Ծայրահեղ հավատացյալներ համայն աշխարհի ու ուրիշներին հավատցյալացնողներ, Աստվածային սոդոմ-գոմորը ձեր գլխին լինի: Թաղեմ ձեր մարդատյաց բոյը…

Lusinamara
05.07.2012, 17:50
Քեռուս տասներկուամյա աղջիկը Մոսկվայից հյուր է մեր տանը: Դրոշս գցեց բազկաթոռին ու ուրախ գոչեց. «Էս կռեսլոն հայ ա» :))

Հայկօ
05.07.2012, 17:56
Devil fuck jesus killer god sex angel dick: Սրանք էն բառերն են, որ աշխարհում ամենաշատն են օգտագործվում որպես ինչ-որ բանի ծածկագիր: Ոչ թե ծաղիկներ-թիթեռներ, խաղաղություն, հանդուրժողականություն կամ գոնե կես բերան «ես քեզ սիրում եմ», այլ աստված, սատանա, սեքս, քֆուրով սեքս ու սպանություն: Խոսուն ա, չէ՞: Առաջին բաները, որ միջին վիճակագրական մարդու մտքով անցնում են, հենց սրանք են: Ում հագցնի, ում աղոթի, ում հագցնի աղոթելուց հետո: Էս ա, էս ենք, յոթ միլիարդ հատ «ում աղոթեմ, ում հագցնեմ»: Ու դեռ խոսում ենք վեհից ու գեղեցիկից, դեռ երազում ենք համաշխարհային խաղաղության ու սիրո մասին, դեռ դժգոհում ենք ներկայից: Դե հիմա գնանք փառք տանք հին ու նոր աստվածներին, որ ամեն ինչ հիմա շատ ավելի լավ վիճակում ա, քան էս քաքմեջ եղած պայմաններում պիտի լիներ, ու մտածենք, թե ում հետ ենք քնելու էս գիշեր:

Ռուֆուս
05.07.2012, 19:07
Հարցազրույց պծիչկա
Քննություն պծիչկա
Հարցազրույց
Քննություն

Smokie
06.07.2012, 13:34
Երկար ժամանակ կարծում էիր, թե նա հերոս էր, որ վերադարձրեց գողացված իրը: Օրերից մի օր պետք է պարզվեր, պետք է հասկանայիր, որ գողը հենց նա էր...:}

Նարե91
06.07.2012, 13:38
Մոռացել ե՞ս... հըմ... մոռացի՛ր :)
Իսկ ե՞ս... ես ոչ միայն չեմ մոռացել, այլ նաև հիշում եմ... հա հիշում եմ, մի՛ զարմացիր:
Հիշում եմ ու դեռ երկար եմ հիշելու, ամեն անգամ հիշելիս էլ դեմքիս մի անուշիկ ժպիտ է գալու…
Գալու է, գալու, մի՛ կասկածիր…
Գալու է՝ ցույց տալու, որ չեմ նեղացել, մեկ է հիշելու եմ, իսկ դու մոռացի՛ր,
Մի խնդրանք, շատ փոքրիկ խնդրանք ունեմ…
Մի լաթի կտոր վերցրու՛ ու մի պահ նորից հետ արի…
Արի՛, որ մաքրես էն հետքը, որ ինքդ ես թողել սրիտիս վրա…
Ցավեցնում ա, շատ ա ցավեցնում, ապրել չեմ կարում…
Հ.Գ. Էսքան ժամանակ Դար ակումբում կատարած գրառումներիցս անկապագույնը… Ներող, ժող, էլ չեմ կարում...

My World My Space
06.07.2012, 19:04
Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես բնություն գրկում վայրի հանգստանալու ու շան չափ հոգնելու 2 օրը չեմ փոխի առողջարանային 1 ամիս հանգստի հետ: Իմ համար կարևորը տնից, տան մթնոլորտից ու տունը հիշեցնող ամեն ինչից կտրվելն ա, որ նորից չլինի նույն սեղանը աթոռն ու կռավաթը, որ իրոք հանգստանաս էդ ամենից, որում 365, 4 տարին մեկ էլ 366 օր գտնվում ես: Ու նենց հոգնես, նենց քրտնես, որ կարոտես բաղնիքը, ու հենց կռավաթդ հիշես, ծնկներդ հոգնածությունից դողա... :)

Վաղը առավոտ գնում եմ Վանաձորյան անտառներում անհանգստանալու... ;)

Տրիբուն
06.07.2012, 23:41
Հետաքրքիր ա, առավոտը Աստղաբանության թեմայում գրառումն արեցի (http://www.akumb.am/showthread.php/48679-%D4%B1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2351782&viewfull=1#post2351782)ու գնացի օդանավակայան: Սովորությանս համաձայն գնեցի Вокруг Света ամսագրի հուլիսյան համարը (http://www.vokrugsveta.ru/vs/number/541/) ու Аргументы и Факты: Ու առը հա, հոդվածներց մի քանիսը մեկ առ մեկ կրկնում էին վերջերս Ակումբում ակտիվ քննարկով թեմաները:

Բոմբը էս մեկն էր. Эволюция для «чайников» (http://www.vokrugsveta.ru/vs/article/7777/).

Ասածս ինչ ա, էս թեման շատ երկար մնաց փակված (http://www.akumb.am/showthread.php/18113-%D4%B4%D5%A1%D6%80%D5%BE%D5%AB%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4/page97): Բացեք էլի: Հա, համ էլ Ակումբը լավն ա, ու Ակումբում սաղ լավն են, նույնիսկ հիքսոս արիացիներն իրանց փղերով ու աստղերով ու հավատացյալներն իրանց հոքնած քարոզով ու ջերմիջեցնող աղթքով :D

laro
07.07.2012, 13:30
Ակումբ ջան, չեմ ուզում սրտաճմլիկ խոսքեր ասել. ուղղակի կասեմ, որ դու ինձ դարձել ես հարազատ արդեն մեկ տարի :)
Ես մեկ տարեկան ակումբցի եմ :erexa :kiss

keyboard
07.07.2012, 22:16
Եվրոպական ամենահարուստ ու զարգացած պետություններից գրեթե բոլորի ղեկավարների տակը մի ահագին կեղտ կա ու հերիքա պաշտոնը ողնի, վրեն քրեական գործ են հարուցում ու եսիմ ինչա լինում:
Հա, բայց էդքանով հանդերց էդ անտեր պետությունները գնալով հզորանում,ծաղկում ու զարգանում են:
Բա էս քամբախի երկրում մի հատ բուդկչի չեն կարում դատեն, ձեռը սպանությունը բռնած, չեն կարում դատեն, հլը մի բան էլ արդարացնում ու ասում են, որ մարդը բան չի ասել, իրա հասցեին, որ բան ասենք զրպարտությունա:
Արա ինչքան քծնող եմ ես, ինչքան վախկոտ եմ, ինչքան ծախվող եմ, մինչև երբ եմ ինձ ծախելու, մինչև երբ եմ սենց ստրուկ մնալու, իմ երեխեն ինձ հարգելույա? Որ մեծանա իրա պատմությունը կարդա, Տիգրան Մեծ, Վարդանանք և այլն ու հասնի 1993-2012, չի ասելու արա, խի ես պղծել էդ պատմությունը, էս ինչ ես դառել, խի ես ինձ լույս աշխարհ բերել...

My World My Space
08.07.2012, 19:14
Նոր կողքովս մի աղջիկ անցավ ճեմելով, սիրուն ու կիպ նստած կապույտ շորիկի կողքի կարը մի երեք սանտիմ քանդված էր, հետևի մասն էլ փոշոտ…

ուզում էի զգուշացնեմ իրան, բայց չզգուշացրի… :(

Ճի՞շտ էր, թե՞ չէ… ։think

Sent from my HTC One X

հովարս
09.07.2012, 03:27
Երկար մտածելուց հետո, մայրամուտիս շեմին որոշեցի ես էլ մի օրագիր բացեմ, ավելի ճիշտ օրվա մտահոգությունս արտահայտվեմ, չգիտեմ ճիշտ տեղում եմ թե նորից գնդակահարության հոդվածի տակ կընկնեմ, ինչևիցէ սկսեմ.
Երբ նոր էի գրանցվել ակումբում առաջին մարդը որին ես սիրեցի, որովհետև շատ անորոշության մեջ էր, փնտրտուքների մեջ, գոթիկաէմոական մի դիրքի մեջ էր(համենայնդեպս այդ տպավորությունը թողեց իմ վրա), այսօր ինձ զարմացրեց:

Բարև Ձեզ.....,,, ուզում եմ մի հատ շնորհակալություն հայտնել ... ,,, մի հատ էլ ,,,որ ինչքան էլ տխուր լինեմ,, կարդալով Ձեր գրառումները կրոնի բաժնում ,,մանավանդ էն ,,,որ հավատացյալներին եք շատ տեղին կպնում,, ենքան է տրամս ելնում.... շատ սուր միտք ունեք... Այս գրառման հեղինակին ուզում եմ հարցնել, ի՞նչն է պատճառը այսքան ատելության, ի՞նչ են արել քեզ հավատացյաները: Ասել ես որ դու էլ ես ժամանակին եղել հավատացյալ, ուրեմն ի՞նչն է պատճառը:
Կարող ես այստեղ չպատասխանել, բայց շատ եմ խնդրում գոնե ինչ որ չափով ինձ ասես, շատ շնորհակալ կլինեմ եթե հետս կիսվես:

StrangeLittleGirl
10.07.2012, 02:41
Այ էսպես գիշերը ժամը հազարին կուրսեցուս հետ ֆբ-ում բամբասում ենք մեր համակուրսեցիներից, ու շատ խնդալու բաներ են ստացվում :))

Ախր լավ բան ա բամբասանքը: Ո՞վ ա ասում, թե վատ ա:

Smokie
10.07.2012, 10:27
Առավոտը պետք է սկսել մաքուր օդով: Ամեն առավոտ քայլել փողոցով... գերագույն հաճույք:sulel

Mephistopheles
10.07.2012, 21:38
բըցսսս՜… արա էս պեպսին որ խմում եմ հետո էնպես լավ բխկում եմ…

Mephistopheles
10.07.2012, 21:44
եթե էս ֆորումում լինի մի թեմա որտեղ ցենզուրա չի լինի ու ոչ էլ թեմա, որտեղ ոչ մի օրենք չի լինի և մարդիկ տառացիորեն կարան ինչ ուզենան գրեն, Mephistopheln ընդեղ հաստատ թեմայից դուրս, վիրավորական գրառում կանի

Տրիբուն
11.07.2012, 22:45
էն ո՞վ էր, որ Սևակին չէր սիրում: Լավ էր անում: Սևակն ի՞նչ սիրելու բան ա: Ու մենակ ինքը չէ, մնացածն էլ սիրելու բան չեն: Մեր ոչ մի բանն էլ սիրելու չի, քանի որ մենք ոչ մի բան էլ չունենք: Ի՞նչ պատմության ու մշակույթի մասին ա խո՞սքը: Մենք ոչ պատմություն ենք ունեցել, ոչ էլ մշակույթ ենք ունեցել: Սևակ-մևակ, Չարենց-մարենց, Նարեկացիիիիիի ..... սաղ մուտիտ ա:

Որ մենք մշակույթ ու պատմություն ունեցած լինեինք, հիմա էսքան անմշակույթ ու անպատմություն չէինք լինի:

Տրիբուն
11.07.2012, 23:30
Ծովից-ծով Հայաստան պռոյեկտը, իրա պատմամշակութային նախերգանքով, հայ դատով ու «Հայաստանի Հանրապետություն» կրկեսով պետք ա պաշտոնապես հայտարարել ձախողված:

Պետք ա, սաղով՝ տակը մնացած մի 3 միլիոնով գաղթել Ավստրալիա ու մի տեղ, օվկիանոսի ափին տեղավորվել: Հետներս կվերցնենք նաև մեր բոլորի կողմից սիրված քարահունջոտ արիացի պատմաբաններին, որոնք մի 50 տարում ավտսրալացիներին կհամոզեն, որ մենք Ավստրալիայի բնիկներ ենք արդեն մի 20.000 տարի: Ու վաբշե Նոյը ոչ թե Արարատին ա դեմ առել, այլ Կոսցյուշկոյին:

Հայե՛ր, խելքի եկեք, մեր պատմական հայրենիքը ոչ թե թուրքերն են զավթել, այլ անգլիացիները՝ 19-րդ դարում:

Quyr Qery
13.07.2012, 00:30
Վախենում եմ, հա, շատ եմ վախենում ցանկացած մարդու կերպարանքով կենդանուց, էլ չեմ ուզում, չեմ ուզում, որ նրանց գազանային բնազդներն ու անմիտ միտքը ինձ ցավեցնի,չեմ ուզում իրենց նախապաշարմունքները հոգիս քերծեն, էլ չեմ դիմանում էդ ցավին, մարդու կարիք ունեմ, վախենում եմ:

Katka
13.07.2012, 01:01
Էն օրը ինձ հաշվապահություն սովորացնողին ասում եմ` երբ ենք պրծնելու կուրսը, ասում ա, երբ որ գնանք Ռուսաստան խոպանի ու երբ որ Հայաստանում մնա էնքան մարդ, որ նախագահին ձեռքերը բարձրացնելով ընտրեն:DՀետո թե բա, լավ է, արի ավելացված արժեքի հարկի հաշվարկից խոսանք:D

Smokie
13.07.2012, 20:13
Ժամանակները փոխվել են... «Ինչու՞ ես ուզում նոր հեծանիվ հորինել, եթե կա պատրաստին»
Հանճարներ էին... Այն ամենը ինչ իրենք արեցին փոխանցվեց սերունդներին
Որտե՞ղ է կախարդական խորդանոցը...

http://youtu.be/h9vRFPS2O8E

Մելտա
13.07.2012, 20:55
ուֆ,ինչի մեր երկրում չկա օրենք,ով ինչ ուզում անում է,երբ ուզում է,ոնց ուզում է,ում ինչպես հարմար է...չեմ սիրում Հայաստանի Հանրապետությունը,ցավոք,բայց իրոք երբեմն նույնիսկ ատուուում եմ:(

Meme
13.07.2012, 20:57
Էհ.....Չգիտեմ....:(
Նույն երգն եմ կրկնում....Բայց....
Կարոտում եմ ձեզ...



Բայց էսօր հպարտացել եմ ինձանով, թող գովք չթվա, բայց մենակ էի մնացել, ու հաջողության հասա, մի քանի անգամ....
Ապրեմ ես...:oy:oy:oy

Գալաթեա
14.07.2012, 01:05
Վայ Մեֆ...թաղեմ բոյդ:
Ամեն անգամ էս՝ :oy սմայլիկը տեսնելուց բացում ա :D

Mephistopheles
14.07.2012, 04:50
եկա ասեմ բարև… բարև… բարեև… ասում եմ բարեև

ի՛… բարևս էլ չեք առնու՞մ… բայց դուք ի՜նչ անաղուհաց մարդիկ դուրս եկաք…

Ջուզեպե Բալզամո
14.07.2012, 11:15
Դժվար չէ ձեռքում պահել այն, ինչը հանդարտ է: Դժվար չէ ուղղել սխալը, երբ այն դեռ չի արտահաjտվել հետևանքների մեջ: Դժվար չէ կոտրել մի բան, որը փխրուն է և դյուրաբեկ: Դժվար չէ կորցնել մի բան, որը շատ փոքր է: Ուստի ուղղել պետք է մինչև սխալի արտահայտումը, իսկ կարգավորել պետք է մինչև անկարգության դրսևորումը...

Դաո Դե Ցզին (Լաո Ցզի)

John
14.07.2012, 15:11
սենք թե ես եմ ու կորա մե օրըմ, ո՞վ կռնա գտնի ընձի :)

Tig
14.07.2012, 17:40
...Ի՞նչ է արել, որ իմ համար...

Իր ծնողի նկատմամբ սենց արտահայտություն անողին բացի բարոյազուրկից, էլ ի՞նչ կարելի է ասել... Ընդ որում այն ծնողի հասցեին, որ իրեն պահել, մեծացրել է, ձեռքից եկած ամեն ինչ արել է...

հ.գ. ինչո՞ւ են մարդիկ այս աստիճան բարոյազրկվում...
հ.գ.հ.գ. ...սիրտս ցավում է այս բարոյազուրկի համար... ժամանակին ինձ հարազատ մարդ էր...

Valentina
15.07.2012, 00:56
Դրվագներ

Վազելով մոտենում եմ թերթի կրպակին հեռախոսս լիցքավորելու, աշխատողը քթիս առաջ փակում ա պատուհանը, ու կպցնում "Ընդմիջում" :D
Վազելով մոտենում եմ գնացքի վագոնին, դռները փակվում են քթիս առաջ: Զգուշացեք, դռները փակվել են :D
Դրսում ուժեղ արև ա, մի տղա չարչարվում ա, որ տեսնի հովանոցով աղջկա դեմքը: Մեկ էլ հովանոցը բարձրացնում եմ: Հո՛պ :D

My World My Space
15.07.2012, 04:59
Թե ձեզ ո՞վ էր ասում մեզ էսքան սեղմեիք, որ մենք ադամանդ դառնայինք …

Arpine
15.07.2012, 15:04
Իրականում սպիտակ ագռավ լինելը հեչ էլ վատ չի, որտև իրականում ագռավները սև չպետքա լինեն:






Հ.Գ. Սպանտապախարոս:scare (http://www.youtube.com/watch?v=PI7WUeHoNPY&feature=related)

Lusinamara
15.07.2012, 17:47
Ուղիղ 10 տարի առաջ էս օրը տատս ինձ մի ժամացույց էր նվիրել...

Ոչ շատ հասարակ տեսք ուներ, ոչ էլ աչքի ընկնող էր, բայց դարձավ իմ թալիսմանը: Մինչև հիմա պահում եմ մի ապահով տեղում: 8 տարի կրեցի ձախ ձեռքիս և միայն տատից հետո չցանկացա կրել: Հազվադեպ էի հանում, իսկ երբ հանում էի, դարձյալ ոնց որ ձեռքիս լիներ` արևը չէր կարողանում «սևացնել» ձեռքիս այդ մասը ու դա ինձ այնքա՜ն դուր էր գալիս... Շատ ու բազմապիսի ժամացույցներ հայտնվեցին իմ ձեռքին: Չհաշտվեցի ոչ մեկի հետ, քանզի ոչ մեկն էլ օժտված չէր այն հատկությամբ, որ ՆԱ էր ինձ փոխանցել` ժամ ցույց տալուց բացի սերմանելով ժամանակի ու չափի զգացում... Առայժմ ձեռքս ազատ է :)

Թե հիմա ծեր կլինի, «չի հիշի» ժամանակը` իր մոռացկոտ տիրոջ նման, կամ այլ ինչ,, միևնույնն է` չեմ խանգարում նրա անդորրը, ըստ որի մեծ սլաքը գրեթե 10-ին է, փոքրը` գրեթե 6-ին...

armen9494
15.07.2012, 18:50
Էս վարդավառը ոնց որ պատերազմական իրավիճակ լինի: Պատերազմի ժամանակ որ ուզում էին տնից դուրս գային, դուռը բացում ու չորս կողմն էին նայում՝ հո զենքով մարդ չկա՞: Հիմա դուռը բացում ու նորից չորս կողմդ ես նայում՝ հո վեդրոյով մարդ չկա՞ :D
Տնից մինչև խանութ ես գնում մի քառասուն անգամ կողքերդ ես նայում՝ հո մի հատ անկապ մեկը կռուժկեն չի խփել կողքին ու թփերի մեջ նստել :))

Ներսես_AM
16.07.2012, 04:23
Գիշեր: Բոլորը քնած են: Փողոցային լույսերով լուսավորված սենյակ: Ձեռքերիդ մեջ զկրտացող հրաշք: Լազա՜թ:

melancholia
16.07.2012, 22:20
ինչ հավես ա, երբ ինքնագոհ ժպտում ես...վաաաաաաաաախ, էս երբվանից էի ուզում անել էս բանը, բայց կամքս չէր հերիքում, ......կներեք, բայց ուզում եմ ինքս ինձ ասել, վԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՅ, ապրես դուուուուո, էս ինչ լավն եեեեեեեեեես

keyboard
16.07.2012, 23:51
Օրս վատ լուրով սկսվեց, առավոտյան արթնացա հարևանս էր մահացել 86 տարեկան, ողորմի Աստված, էդ դեպքի հետ կապված մեր հայաթի` 1990 ականներին վերիջին անգամ լույս տված, լույսի համար նախատեսված սյան վրա էլի լույս վառվեց, նենց նոստալժիա, բայց պատմությունը, որ պտի պատմեմ սրա հետ կապ չունի, ուղղակի պատուհանից տեսա, չդիմացա չգրեմ:
Մի աննոռմալ սովորություն ունեմ, մեկ-մեկ մենակ խմելս գալիսա, չէ, ալկագոլիկ չեմ, ուղղակի մենակ խմելու կայֆը լրիվ ուրիշա, երբ էեզ խանգարող չկա ինքդ քեզ հետ անկեղծանալու ու վերլուծելու ապրածդ:
Տենց, որ որոշում եմ խմեմ, գնում եմ բար, նստում եմ, խմում եմ ու պատմությունը, որ պտի պատմեմ, տենց պատմությունների վկա եմ դառնում ակամայից:
Ուրեմն, էս անգամ մենակ չէի, հետս մի շատ հարազատ մարդ կար, խոսում էինք, հիշում ու մեկ էլ, կողքի ստոլիկից լսվեց աղջկա ձայնը, ով պատմում էր, թե օդնոկլասնիկի քանի պրոֆիլ ունի և քանի տղա է պառկել իր ոտների տակ և խնդրում, որ ինքը իրանց հետ շփվի,անգամ` ամուսնանա:
Դրանցից մեկը, ազատազրկման վայրում գտնվող մի երիտասարդ է, ով առաջարկել է իրեն, իդեպ րանք իրաի չեն տեսել, միայն նկարով, էն էլ մի ակնթարթ, ՔԿԱԳ,հայերեն ասած ԶԱԳՍ գնալ հենց ազատազրկման վայրում և սպասել իրեն մինչև ազատվի:
Նրանցից մյուսը Դավոն էր, ով սիրում էր իր կնոջը, բայց մեր հերոսուհուն սեր էր խոստովանում ու սենց դավոների ու տիկոների ցուցակը շարունակվեց մինչև այն պահը, երբ երիտասարդը գնաց 00 և մեր հերոսուհին պահը չկորցնելով` արագ զանգեց, ոմն Սաքոյին և սկսեց համոզել, որ ինքը տանն է և այլն: Հենց երիտասարդը մոտեցավ անջատեղ հեռախոսը և սկսեց երիտասարդին պատմել, թե ոնց Սաքոյին համոզեց, որ տանն է, բայց Սաքոն չհավատաց...
Ու ասյ ամենը, նա պատմում էր մի տղայի, ում հետ շփվել է 9 օր ու հանդիպել, իրա ասելով առաջին հանդիպումը` առանց նկարով տեսնելու ու այդքան կարճ խոսելուց հետո...
Մի խոսքով, երբ դուրս էին գալիս արդեն, ակամայից աղջիկը երևաց լույսի ներքո...
-Գրողը տանի, միթե? այսքան անճաշակ են այդ տղաները,- ասաց զրուցակիցս:
-Չէ, - ասացի ես, վերջում կասեմ թե ինչի չէ:
Էս պատոմությունը թարմ էր, բայց գրելիս մի քանի պատմություն էլ հիշեցրեց:
Նստած եմ, էս անգամ մենակ, կողքիս ստոլիկում զույգ է նստած, աղջիկը նույն սցենարով, պաատմում է, թե քանի տղա կա իր ոտքերի տակ ում վրայով ինքն ամեն օր անցնում է և բանատեղ չի դնում ու մեր հերոսը, ում ակցենտից երևում էր, որ եկել է ՀՀ-ի հեռավոր ծայրամասերից, ըդամենը մի ժամվա մեջ սեր խոստովանեց մեր հերոսուհուն ու ասաց, որ նա իր համար սրբություն է և նա ցանկանում է մեր հերոսուհուն կնության առնել:
Մարդիկ հանդիպել էին առաջին անգամ, խոսում էին աստղագուշակի նշաններից և ամեն մեկը պատմում էր իր գիգանտ լինելու մասին, թե ով ինչքան աղջիկ կամ տղայա կպցրել...
Երրորդ պատմությունը, որ հիշեցի, էլի մենակ չէի, նստած զրուցում էինք, գարեջուր էին դատարկում բաժակներից դեպի մեր ստամոքսը, եթբ մի եռյակ` աղջիկ, աղջիկ ու տղա "հիշեցի Служебный роман ֆիլմը у меня двое мальчик и малчик", մի խոսքով,սկսվեց քննարկում, լավ չէր լսվում թե ինչ է քննարկվում, երբ ընդամենը մի քանի րոպե անց երիտասարդը դուրս եկավ զանգելու և նրա հետևից դուրս եկավ մի աղջիկը, երբ մեկը մնաց մենակ, սկսեց, ողջ սրահով մեկ աղաչել, որ փրկեն իրեն և խնդրել, որ հեռախոս տան, որ զանգի կամ համար ասի զանգենք: Զրուցակիցս սրտից թույլ էր և միանգամից օգնության ձեռք մեկնեց, իսկ ես նրան կանգնեցրի:
Այդ հառաչանքները սկսեցին ինձ նյառդայնացնել և կանչեցի մենեջերին ու պահանջեցի սզպել նրանց կրքերը կամ դուրս հրավիրել, կամ լռեցնել, հակառակ դեպքում ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ: Մեզ հրավիրեցին մեկ այլ սրահ, որտեղ բավականին հանդարտ էր, վերջում էլ կոկտեյլ հյուրասիրեցին հաստատության հաշվին, գովելի էր, բայց ասածս էդ չի, ասաշս էնա, որ անիծվի Բիլայնը, բերեց էս ինտերնետով ազգիս փչացրեց :D
Էնքան գրեցի ասելիքս էլ մոռացա, հա չէ հիշեցի, աղջիկնե'ր կարճ յուբկա մի հագեք, սուրանկյան փառահեղ լրագրողն ասում է, որ դա ազգի բարոյազրկման ու բարոյական արժեքների անկման ցուցանիշ է:
Էհ, պարոն լրագրող, մեր ազգը կարճ յուբկեքով չի բարոյազրկվում, մեր ազգը հոգու քաղցիցա բարոյազրկվում, գիրք չկարդալուց, ադնկակլասնիկի պրոֆիլների քանակից, տղա կպցնելու վարպետությունից....
Էէէէ, երևի ես գեղցի եմ, մնացել եմ 17-րդ դարում, հիմա ժամանակները փոխվել են, պիտի ժամանակակից մտածենք...

Գալաթեա
17.07.2012, 01:39
Նենց կուզեի ապրել էն երկրում, որտեղ երբ գնում ես խալխի երկրի դեսպանատուն, ոչ թե ազատ տեղ չկա սպասասրահի բազմաթիվ նստարաններին,այլ քո հետ մաքսիմում երեք չորս հոգի ա, որ քո պես տուրիստ ա գնում, ու ոչ թե ինտերվյուի փակ դռան հետևից իր վայնասունն ես լսում, թե՝
– Խնդրում եմ էլի, լավ էլի, թողեք գնամ, ես էլ չեմ կարա ստեղ ապրեմ, թողեք գնամ կյանքիցս բան հասկանամ, գնամ տղիս մոտ, էլ չեմ կարում…

Շատ կուզեի:

Smokie
17.07.2012, 12:23
Ախր ու՞մ մտքով կանցներ, որ իր բախտը կարող ա էսքաա՜ն բերել հենց ծնված օրվանից:love

Գիտե՞ք ես մայրիկիս հետ միասին ձիու տարի եմ, հայրիկիս հետ միասին խեցգետնի ամիս,:hands դե էս կայֆ զուգադիպություններից հետո մեծ քույրիկս էլ անպայման պետք էր մի բանով համընկներ... ըստ տվյալների ինքը առաջին անգամ խոսել ա հուլիսի 17-ին:D:D

Moonwalker
17.07.2012, 14:25
«14.03.1934

Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում` միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել – թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց- արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում-… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը: Իսկ ինչ է մահը – եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ…»


Չարենց

My World My Space
18.07.2012, 12:08
Բուժ հաստատության ղեկավարների (և ոչ միայն նրանց) հետ շփվելու խորհուրդ.

Դռան վրա կարդում եք ազգանունը, պլավնի մտնում եք ներս, ժպտում եք հարյուր տարվա ծանոթի անկեղծ ժպիտով ու հարցնում եք.
- ինչպե՞ս եք, պարոն/տիկին *****յան..
Ստիպված ինքն էլ ա ժպտում, ու անհարմար պաուզա չտալու համար, մինչև հիշի թե ձեզ որտեղից ա ճանաչում, պատասխանում ա.
- լավ, շնորհակալ եմ…
պատասխանը լսելուն պես պլավնի անցնում եք բուն գործին.
- Գիտե՞ք սենց պրոբլեմ կա, ո՞նց կարող ենք լուծել…

Ու նենց արագ ա լուծվում ձեր «պրոբլեմը», էլ դու սուս… :D

Sent from my HTC One X

keyboard
18.07.2012, 18:32
Ով ինչ ուզումա ասի "Պահանջվում է միլիոնատեր" ու "Փեսացուն կրկեսից" կինոներից հետո Հովոն, ցեխոտ ոտերով մտավ աչքս, իրա սաղ խաղացած տափակ դերերը էդ երկու դերով փակեց:
Բայց այ էս աղջիկը արդեն նեռվերիս վրա ազդումա, տնաշենը, որ ալիքը թեքում ես էսիա հետն էլ անխտիր բոլոր կերպարներում լացումա, զզվցրին արդեն::[

http://i.imgur.com/vEiDa.jpg

Katka
19.07.2012, 11:35
Էդ ինչ մի կարգի իդիոտ ու տուպոյ պիտի լինես, որ նստես միջազգային կազմակերպության եսիմ ինչ փախած մոնիտորինգ անողին դնես ու ասես` ես հայերին չեմ սիրում, որովհետև իրանք խաբում են: Մնում ա ասես` տո, այ հարիֆ, մի հատ հարցրու էդ մոնիտորինգ անողի նպատակը: Զզվցրիք թողիք էլի, բոլա սրա-նրա կողքին բողոքեք: Ինչ պիտի անի էդ անասունը քո երկրում:angry

John
19.07.2012, 15:35
հազար տարի էլ անցնի չեմ հասկանա միայն վերնագիրը կարդալով գրառում անող մարդկանց :)

Գեա
19.07.2012, 15:36
Ուզում ես հասկացիր, ուզում ես զարմացիր, ուզում ես հավատա, ուզում ես մտածիր, թե տարօրինակ եմ. Կամքը քոնն է, մանավանդ որ այդ եզրահանգման մեջ մենակ չես, մանավանդ, որ ես էլ գիտեմ`տարօրինակության աստիճան չհարմարված եմ, հասկանում ու ընդունում եմ դա:
Կարծում էի, թե մեծացել եմ, կարծում էի, թե այնքան եմ ջրազրկվել իմ ճշտից, որ փոշի դառնալով վայրէջք կկատարեմ ժամանակի ուսերին ու կապրեմ ռեալում`ժամանակը սանձած,օրվա թելադրանքով ու վերջապես լիաթոք կշնչեմ` անտեսելով պահի աղբահոտը... Հուսով էի ոչինչ չի մնացել իմ ճշտից, մաշվել պրծել է այսքան տարի անապատում անհույս, անլույս, անջուր մնալուց ... կարծում էի, թե Սահարայից դուրս եմ եկել պատրաստ ռալիզմի հովերով քշված պոռնիկ դառնալուն... չէ, մի նեղվիր, վատ բան չեմ ասում. խոսքս պահով ապրել կարողանալու մասին է, բոլոր ռեալիստներն էլ մի քիչ պոռնիկ են, առանց գունավոր երազների ամեն պահ կյանքի այսքա՜ն մերկություն են տեսնում, ու դեռ նպատակին հասնելու համար կարողանում են ընտրել ամենամերկն ու ռեալը, դեպի նպատակ են գնում առանց իրենց մերկությունից նեղվելու, առանց ուրիշի մերկությունից խորշելու, կամ խորշում են ճիշտ ժամանակին ու ճիշտ պահին, երբ պետք է լինում, կախված նրանից, թե ո՞ր դեպքում արագ կհասնեն վերջնակետին: Իսկ ես...այն օրը հասկացա, որ պահը դեռ կարողանում է ցավ պատճառել, որ ճշտի սապատը դեռ ուսերիս է, որ նրա մեջ դեռ երազանք է մնացել,որ...որ...որ... իսկ քանի դեռ “ջրի”պաշար ունեմ, քո ճշտից վատ հոտ եմ առնելու... Վախենամ էս անտեր սապատը այդպես էլ չմաշվի, ինքը կա ու կլինի, աչքիս անապատում ոչ թե ես, այլ ինքն է ինձով սնվել...
Մաշվել եմ, իսկ ժամանակը կտկտում է...
Ասում ես ինչպիսի՞ն է քո ճիշտը, որը փորձում ես գլուխս մտցնել:
Есть только миг между прошлым и будущим именно он называеться жизнь...
Երանի՜ ձեզ, պահը բռնողներ...

Ռուֆուս
19.07.2012, 15:50
Լսել էի, որ հայերը սկայպով հարսանիք են անում, տեսել էի, որ հայերը սկայպով կոֆե են դնում, բայց շոկի մեջ ընկա, երբ տեսա, թե հայերը ոնց են սկայպով ձուկ բռնում :))

anahit96
19.07.2012, 19:06
Մինչ քննադատելը` հասկացի'ր

Quyr Qery
19.07.2012, 19:50
Էս ազգը կամացից ցնդում է, հա, լրիվ լուրջ: Մարդիկ առաջ են գնում, կյանք են փորձում հասկանան, սովորել են ձգտում, ուրիշի կյանքը չեն քննարակում, էս հայերը հակառակ տենդենցով են շարժվում, նստել պիրսինգ, քթի վիրահատություն, կարճ շրջազգեստի վտանգներն են քննարկում, ուֆ ուֆ ուֆ, աման է, ու վատն էն է, որ լրիվ լուրջ: Արի մի ասա անգրագետ մեռնում է երիտասարդությունը, նույնիսկ մի արտասահմանյան գրողի անուն չգիտի, չգիտի, որ Ասորեստան անունով պետություն չկա, իսկ հայկական դրոշի գույների մեջ ինչքան էլ ման գաս չես գտնի վարդագույն, դրե ինչերի հետևից են ընկնում, էլ չեմ ասում սեքսի կարոտ լինելը՝ հա բա մինի յուբկեն ահավոր վտանգավոր է, բա ինչ է:

Meme
19.07.2012, 19:53
Երջանկությանս չափից գժվում եեեմ:yahoo...չգիտեմ, ո՞րտեղ բաժանեմ, ու՞մ տամ, մի քիչ թեթևանամ.....
.....մեջս ցնծումա՜.....

Նարե91
19.07.2012, 19:58
Կյանքն էնքան եմ մետրոյի վագոնի նմանեցնում...Հա, ճիշտ եմ ասում
Մետրոյում դռները բացվում են, մարդիկ՝ ընդորում տարբեր տեսակի, ներ են խուժում, հետո հասնում են իրենց կայարանն ու իջնում են…
Նույնն էլ ախր կյանքում ա է...
Մեր կյանքի տարբեր փուլերում ծանոթանում ենք տարբեր տեսակի մարդկանց հետ, շփվում, մտերմություն հաստատում, հարաբերություններ խորացնում, բայց մի օր պարզվում ա, որ տվյալ անձնավորությունը հասել ա իր կայարանն ու առանց զգուշացնելու իջնում, գնում ա…
Երբեմն ափսոսանք ենք զգում, երբեմն ինչ-որ անբացատրելի դատարկություն, իսկ երբեմն էլ տրտմություն… Հետո կամաց-կամաց՝ ՄՈՌԱՑՈՒՄ
Էս ա կյանքը... ոչինչ անել չենք կարող, չէ այսինքն միայն մի բան ա մեզ մնում անել... Մեր «վագոն» մտած յուրաքանչյուր մեկից պիտի կարողանանք քաղել ամենալավը, դրականը, ամենպետքականն ու օգտակարը… Բայց դա դեռ բավական չէ… Բոլոր քաղածները պիտի ձուլենք ու դարձնենք մեր իսկ սեփականությունը…
Շնորհակալ եմ իմ «վագոն» ներխուժած, այնտեղից աննկատ ու գաղտագողի դուրս եկած, իմ կյանքին համ ու հոտ տված բոլոր մարդկանց: Սիրում եմ ձեզ...

erexa
20.07.2012, 01:56
Գնացինք Խենթ :) (քաղաք ա Բելգիայում) ու խենթացած ետ եկանք: :))

laro
20.07.2012, 15:57
Էսօր ես ու ընկերուհիս պարապմունքից դուրս եկանք,մի կին տեսանք, «խեղճ ու կրակ», կանգնած էր մայթում: Փողոցն անցանք, մոտիկ էր գալիս, ընկերուհիս ճանաչեց դրան: Ասում ա մի անգամ իրեն տեսել եմ, ինչ-որ Սպիտակի գյուղերից ա եղել, դեղի համար փող ուզեց տվեցի: Մոտեցավ էտ «խեղճուկրակը», հրեշտակի դեմքով, հեքիաթներ պատմեց, մի խոսքով հեռախոս ուզեց որ զանգի: Պատճառ բռնեցինք, չտվեցինք: Հիմա մի երկու քայլ գնացինք, հետևներիցս հասավ ու նույն սցենարը կարդաց. « Երեխեք ջան, դեղիցս պակասում ա, ես Սպիտակի գյուղերից եմ, հիմա ինձ փող ա պետք որ հիվանդանոց դեղ հասցնեմ......»: Մի խոսքով ընկերուհիս ասեց, որ էտ նույն սցենարը էլի ա պատմել, խելոք մի կողմ քաշվեց: Ուզում էինք գնանք, ընկերուհիս ասում ա.« գնում եմ ասեմ, որ իր արածը արած չի, սխալ ա ապրում իր կյանքը.....» : Չթողեցի որ գնա, մեկ ա դրա նմաներն ամոթ չունեն ու անիմաստ ա ինչ- որ բան բացատրելը: Հիմա նայում ենք, բոլորից փող վերցրեց նույն ձևով երևի տենց տաս մարդու խաբեց էտ հինգ րոպեում: Կանգառում կանգնած ենք, հիմա էլ եկել ա ասում ա.« ինձ ինչի եք նայում, ինձ փեսաս բերեց փող տվեց, ուրիշ բաներ չմտածեք....»: Մի խոսքով թողեցինք, գնացինք մյուս կանգառից նստեցինք: Հասա տուն, մորքուրս մեր տանն էր, մամային ու մորքուրիս պատմեցի: Մորքուրս ասեց,որ իրեն էլ նույն ձևով մի քանի անգամ խաբել ա. առաջին անգամը տվել ա գումարը, հետո ճանաչել ա...մի խոսքով նույն պատմությունը: Ասեց նաև, որ երեք աղջիկ ունի, երեքն էլ քաղաքի տարբեր մասերում նույն գործով են զբաղված: Ասում ա անգամ ժամերով գիտի, որ ժամին որտեղ լինի, որ շատ փող «աշխատի».....Վանաձորցիներ, զգուշացեք և ընդհանրապես բոլորդ: Էտպիսի մի տեսանյութ էլ եմ տեսել, որ մուրացիկները օրական լավ էլ փող են աշխատում, իսկ դիմացի արկղիկի մեջ միշտ տաս-քսան դրամանոցներ են:
Էս էլ Սմոկիի կողմից, հենց սա էլ կարդացել էի, բայց հիշում էի, որ տեսանյութ էր. http://blognews.am/arm/news/14674/murackannerin-pox-mi%D5%9B-tveq.html?fb_ref=.UAEaKqjOlms.like&fb_source=timeline

Տրիբուն
20.07.2012, 23:26
Ով չի խմում, անցյալ չի ունեցել: Ով խմում ա, ապագա չունի: Ու եկեք թքենք ապագայի վրա. Աստված գիտի, թե վաղն ինչ կլինի: Մարդ պիտի անցյալ ունենա:


Sent from my iPhone using Tapatalk

Smokie
21.07.2012, 09:59
Էս ի՞նչ աստիճանի քար լռություն ա: Նույնիսկ ճնշում ա արդեն, ահավո՜ր անսովոր ա
Պատճառը՝ երեկ փոխել ենք մեր կոմպի քեյսը:)) Ձեն-ձուն չկա:D:D

Quyr Qery
21.07.2012, 21:55
Մի 100 տարի է չեմ խմել, վաղուց է ոչ մեկ չունեմ, ում հետ դա հաճույքով կանեի, գրողը տանի թեկուզ առանց հաճույքի: Չկան: Չկամ:

Inna
21.07.2012, 22:33
Էս ու՜ր ենք հասել, դասատուս ֆեյսով ռիքուեսթ ա ուղարկել, էն էլ Տետրիսի :))

http://i.imgur.com/AVCma.png

Մարկիզ
22.07.2012, 04:41
Մտածում եմ, որ լավ կլիներ, եթե մենք՝ մարդիկս, թևեր ունենայինք ու կարողանայինք թռչել: Չեմ ասում` թռչեինք այնպես, ինչպես էն դարավոր կաղնու հետ զրից անող արծիվը կամ էլ էն գորտի մասին մուլտի մեջի արագիլները… Բայց գոնե-գոնե մեր հիմնարկի հայաթում ղշեր (աղավնիներ) պահող Արմոյի ղշերի չափ էլ ա թռչեինք: Ու երևի լավ կլիներ: Կճախրեինք օդերում, երկինքներում և այլն ու սենց ուրիշ լիքը սիրուն բաներ…:8:think

Թե խի սենց անկապ բաներ անցան մտքովս, չգիտեմ էլ: Երևի քիչ-քիչ յանս տանում ա::o :D

… ու մեկ էլ, մտածում եմ, որ եթե ու եթե… ապա ո՞վ ում ավելի շուտ կփոխի: Բայց ասեմ, որ մտածում եմ նաև, որ ինձ հեչ (աննկարագրելի) ձեռնտու չէ, որ ես չփոխվեմ (դե ես ահավոր էգոիստ եմ ու ամենաշատն իմ մասին եմ մտածում): Ուղղակի դրա համար պետք է, որ ինչ-որ մեկն ինձ ամեն առավոտ չռփի ու քֆուր ֆռցնի :B (քֆուրը կատակ էր, բայց սիլլան պարտադիր է): :D

Թե չէ, էն ո~?վ էի ես անցյալ տարի էս վախտերը…

Չէ, իրոք, նայում եմ հենց նոր գրածիս ու հասկանում, որ երկուշաբթի արժե դիմել հանրապետության լավագույն պ… պպպ… պսիխիատրներին (:))) Ըհը: Գրեցի ու հիշեցի: էս «պ»-երի (հայերեն լեզվով կլինեն «հ») պահով էլ մի թեթև գրելու թեմա կպավ: Չմոռանամ, էն մյուս սեռի էս տիպից էլ պատմեմ մի թեթև: Սրանք յուրահատուկ «պ»-եր են ու մեջներն էնպիսի «Պ»-եր կան, որ էն անուն հանած «պ»-երը պիտի դեռ շատ հաց ու պանիր ուտեն, որ հասնեն դրանց:


Լա'վ, լրջանանք ու ասենք՝
նույնիսկ դու հոգնեցիր, առանձնահատուկ ջան: Շուտ չէ՞ր:
:)

keyboard
22.07.2012, 15:46
Էսօր արմենիայով ցույց են տալու, թե ոնց ցելաֆոնով կայֆ ստանաս, երեխեքին կնստցնեք հեռուստացույցի դեմը, որ լավ սովորեն:
Վերջնականապես հանեցի արմենիան ալիքներիս ցուցակից :[

Chuk
22.07.2012, 19:58
Մաման ծաղկաման:
Նոր էնպես ստացվեց, որ մի քանի րոպե նայել եմ Շանթի «Աստղիկ» հաղորդում: Երգի մրցույթ-շոու ա՝ երեխեքի համար: Հիմա նախընտրական փուլն ա, ոնց հասկացա, ժյուրին ընտրում ա, ով ա մասնակցելու հաղորդմանը, ով՝ չէ:

Դիկտորը խոսում ա. «Բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաները տաղանդավոր լինեն, բայց բնությունը միշտ չի, որ իրենց հետ համաձայն է» :o

My World My Space
22.07.2012, 20:10
էսօր 75 տարեկան հասակում վախճանվել է Գալյա Նովենցը...

- կեղնի, մե օրըմ երկնքնեն աշեմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ....

խոնարհում հիշատակին...

Անտիգոնե
22.07.2012, 23:15
Katka մտքերիդ սրությունն ու սատիրիկ մոտեցումը անձիդ նկատմամբ:hands

Arpine
22.07.2012, 23:21
Ակումբի մայկաներից եմ ուզում:

Հայկօ
24.07.2012, 02:31
Նոստալգիա: Իմ առաջին դասագիրքը: Այբբենարան: Դպրոց: Մայրենի լեզու:

http://i.imgur.com/vdcOJ.jpg

Նկարի տակ 80-ականների ու 90-ականների սերունդը հուզվում է: Հիշում են: «Արա, ասա սար», այբ-բեն-գիմ, կարոտ, հիշողություններ, բացականչական նշաններ:

Նկարի տակի 208 մեկնաբանություններից 194-ը տրանսլիտով են:

Smokie
24.07.2012, 11:36
Փոփոխականություն... Արդեն երկու օր ա ինչ էլ տխուր մտքերը կորել են: Դրա համար ընդամենը մի փոքր բան էր հարկավոր, որի համար համարձակությունս չէր հերիքում: Մի զանգ ու կարծես ամեն ինչ լավ ա: Խոստումնալից էր, հուսով եմ անցած տարվա պես կլինի:hands

Quyr Qery
24.07.2012, 17:00
Տեսնես հին հայկական կինոներ նայողներ էլ կան, տեսնես, ՙՙդժվար ապրուստը՚՚ կթողնեին ՙՙՄեր մանկության տանգոն՚՚ նայելու համար: Տխուր է:

Claudia Mori
24.07.2012, 17:51
50/50

Մի մարդ կա ով բարձր պաշտոն ունի ու սրիկա ա...Ու մի քանի մարդ էլ կա, ում բոլորին պետք ամբողջ օրը խոշտանգել, էս մեկին էլ հետը...

Գիտեմ, կասեք, Կարինե՛, նոր հասկացա՞ր, որ սրիկաներ կան, բայց կներեք պիտի գրեմ, որ գոնե այսպես հովանամ: Լրագրության մեջ շատ դեպքեր են եղել երբ հանուն մարդկանց ստիպված լռել եմ, չեմ գրել ու փորձել եմ օգնել ինչքանով, որ կարողացել եմ: Որպես կանոն չեմ փոշմանել լռելուս համար, բայց այդպես չէր եղել, երբ ուզում ես <<գրչախեղդ>> անես մարդուն, ու դրա համար ունես բոլոր փաստերը, բայց հակառակ կողմում մարդիկ են ու ամեն ինչ 50/50 է: Հոդվածդ նստում է կոկորդիդ մեջ, ու դու շատ լավ գիտես, որ սա քո <<Անգինան>> չէ, ու դու որոշողը չես: Նժարի վրա միշտ մարդն է հաղթում ինձ մոտ ու այս անգամ էլ բացառություն չի լինի...

Լացս գալիս է...Խոսքս միգուցե անեծքի նման հնչի, բայց գիտեմ, որ իրանք այս ամենը չեն մարսելու:

Նարե91
25.07.2012, 15:50
Էսքան տարի անց նորից տեսա քեզ…
Հիմա դժվարանում եմ նկարագրել էն ամենը, ինչ էդ պահին զգացի, չէ՛ ավելի շուտ տենց բառեր դեռ չեն էլ ստեղծվել, որ փորձեմ նկարագրել…
Սարսուռ զգացի
Էն բարի, թածխոտ ու ջրի պես ջինջ, կապույտ աչքերդ... Ա՜խ ո՜նց էի կարոտել...
Հենց էդ թախծոտ աչքերովդ նայեցիր ինձ ու ոչ մի բառ չասեցիր
Ի՞նչի... ի՞նչի իմ հարցերն անպատասխան թողեցիր ու գնացիր, ոնց որ տարիներ առաջ արեցիր…
Ո՜նց էի ուզում քեզ գրկել, համբուրել ու ասել, որ քեզ անսահման սիրում եմ, բայց...
Ախ քեռի ջաաաաաան, խոստանում եմ վաղն անպայման շիրիմիդ կգամ... իմ բարի, իմ համեստ քեռի ջան:

Smokie
26.07.2012, 10:08
Վերնիսաժ: Վանդակի մեջ կատվի ձագերը խաղում էին, «բզկտում իրար»::love Ամենամոտիկը ու աչքի ընկնողը մի գորշ ձագ էր, դեպի մեզ մեջքով կանգնած խաղում էր: Վանդակը ոնց որ փոքր էր էդքանի համար:( իսկ իրանց մտքով անցնում է՞ր, որ կարող ա բաժանվեն: Իսկ մի սպիտակ փիսիկ ինձ էր նայում, աչքերի շուրջը սև մի մռութ էր, իրան էլ էին նեղում, իսկ ինքը շշմած հայացքով ինձ էր նայում:love

Հ.Գ Տարիներ առաջ:)

Նաիրուհի
26.07.2012, 16:14
Էսօր մորաքրոջս տղայի հարսանիքն է։ Խնդալու է, որ հարսնացուին ավելի լավ եմ ճանաչում, քան իրեն։ Էլ ավելի խնդալու է, որ եթե անցած տարի համաձայնեի ամուսնանալ՝ հիմա հարսանիքին հարսի կողմից հրավիրված կլինեի :lol

Ripsim
26.07.2012, 16:35
Այնքան եմ քո մասին երազել ու քեզ հետ խոսացել, որ դո պարտավոր ես իրական լինել: Եթե գոյություն էլ չունես, ապա պետք է առաջանաս իմ հաղորդած էներգիայից: Ծնվիր ու հաստատ չես փոշմանի…

Հայկօ
26.07.2012, 16:46
Դեսնոսը ավելի լավ ա գրել։

John
27.07.2012, 10:46
Ես ավելի շատ գրում եմ, քան խոսում, և, հաշվի առնելով, թե ինչքան քիչ եմ գրում՝ կարելի է փաստել, որ համարյա չեմ խոսում :)

StrangeLittleGirl
28.07.2012, 11:03
Աշխարհի բոլոր ժողովուրդները, բացի թուրքերից (ու մնացած թուրքական ցեղերից), առաջացել են հայերից: Թուրքերն այլմոլորակայիններ են և եկել են Երկիր մոլորակը ոչնչացնելու նպատակով: Քանի որ մարդկությանը հայերն են սնում, նրանց առաջին թիրախը հենց հայերն են: Նրանք հավատում են, որ մեզ ոչնչացնելուց հետո աշխարհի մնացած մարդկությունն ավտոմատ կոչնչանա:

Arpine
28.07.2012, 12:41
Ակումբի մայկաներից եմ ուզում:
Որոշեցի շապիկիս հարցը ինքս լուծել: Եթե հաշվի առնենք որ երկու օրում եմ արել, կարելիա ասել վատ չի ստացվել: Կարևորը՝ արդեն ունեմ::victory:
http://desmond.imageshack.us/Himg859/scaled.php?server=859&filename=0143jpg.jpg&res=landing

keyboard
28.07.2012, 22:12
Մերը երեխուն ասեց <դագաղդ դնեմ>....:o
տեսնես ինչ էր զգում էդ պահին :think

Quyr Qery
29.07.2012, 22:55
Կխնդրեմ, չգաս, չեմ ուզե, նորից մի փչացրու կյանքս, գոնե էս անգամ թող հանգիստ ապրիմ, մի արի, պետք չես, ես հմի երջանիկ եմ:

VisTolog
29.07.2012, 23:47
Ոնց հասկացա X5-ը խփել էր մոտ 40 տարեկան մի տղամարդու: Դուրս էր եկել մեքենայից, ասում՝ բռնեք ս արեք սրան ստուց, ինչ եք կանգնել նայում, հետաքրքիր բա՞ն եք տեսել: Հայհոյում էր հուսանք կենդանի մնացած մարդուն.. հետո տեսավ ոչ մեկ չի տեղաշարժում տուժողին, երրորդ գծից բռնեց ու քարշ տալով բերեց մայթին մոտ թողեց: Անշարժ անձայն պարկած էր, հազիվ ձեռքն էր կարողանում շարժեր: Ահավոր տեսարան էր: Մի քանի ժամա ամբողջը աչքիս առաջա::(

laro
30.07.2012, 16:30
Մի քիչ ցավալի ա, մի քիչ էլ խնդալու....
Անցնում էի մի շենքի բակով, տեսնեմ երեխան ժոլոբի (կներեք հայերենը չհիշեցի) ծայրից գոռում ա. «Համբալը տատդ աաաաա՜:aaa»: Վատ ա, շատ վատ ա.....

Կաթիլ
30.07.2012, 17:11
Հայաստան ասելիս սիրտս խառնում է....

Խբեք, քարկոծեք, մեկ ա էդ սրտխառնոցս չի անցնում, զզվում եմ:

Claudia Mori
31.07.2012, 14:42
Երբ ճերմակ բարձրակրունգով կոշիկս քիչ էր մնում հայտնվեր թրիքի մեջ, հասկացա, որ արդեն քաղաքում չեմ, ֆիլմը սկսվեց…

Էս ցեխոտ ու փոշոտ ճանապարհները «օղորմածիկ» 5 զույգ տարբեր տեսակի կոշիկներս լավ կհիշեն: Այն ժամանակ չկար բարձրակրունգ, չկար թիթիզ հագուստ, չկար հոշոտող անհանգստություն, չկար չգիտեմ, չկար չեմ կարող…: Կար սպորտային հագուստով լրագրության ուսուցչուհի, ով 15 տարեկանի տեսք ուներ: Ինքը ինչ-որ բան էր կորցրել այս գյուղում՝ ինքն իրեն էր փնտրում, աշխարհում իր տեղն էր ուզում հասկանալ, պիտանի էր ուզում լինել մարդկանց: էն ժամանակ չկար մանրուք, կար միայն վեհ գաղափար ու սեր՝ շատ մեծ սեր…

Սերը այժմ դրոշմվեց այտերիս արտասուքի տեսքով, իսկ գաղափարը թաքնվեց ծնողներից վախեցած մանչուկի պես, ով վախենում է տեղն ասել, որ ծնողները չբարկանան իր գործած սխալների վրա:

Ուրծաձորը այն վայրերից է, որտեղ վերածնվում եմ: Այստեղ կան բաներ, որոնք երբեք չեն փոխվում, ու դու հասկանում ես, որ կյանքում ամեն ինչ կարող է գնալ ձեռքիցդ բացի այն ամենից, ինչին դու ժամանակին նվիրվել ես ամբողջ հոգով, զգացել ես ամեն մի բջիջով: Աշակերտներս կիթառի հնչյուններ են ստեղծում, իսկ նրանցից մեկը՝ մեծածացած պուճուրիկս ծիծաղում է այնքան զիլ ու սիրուն…Ու երբ նրանք քնում են, այդ պահին արթնանում է քո միջի 18 տարեկանը ու հասկանում ես, որ կարոտել ես քեզ, հատիկ-հատիկ հիշում ես արածներդ էլ, չարածներդ էլ ու սկսում ես լցնել այն բոլոր բաց տեղերը, որոնք 18-ում անտեսել ես, կամ ուղղակի շնչելու ժամանակ չես ունեցել:

Մենք ամբողջ կյանքում տուն ենք կառուցում, շատերը կարողանում են ամեն ինչ հիմնավոր կառուցել ու տիտղոսների արժանանալ, շատերի տունը քանդվում է ճանապարհի այս կամ այն հատվածում՝ անգամ եթե մնացել է տեղադրել կտուրի վերջին քարը: Կան մարդիկ, ովքեր չեն հավանում իրենց տնակը ու քանդում, նորն են սարքում:

Կան մարդիկ էլ ում համար թանկ է ամեն մի ծուռ աղյուս: Իրանց տունը նման չի լինում բոլորի տներին, իրանց տունը լինում է տարօրինակ, վախենալու, լաբիրինթոսանման, իրանց տունը ունենում է թափանցող ու անթափանց դռներ, իրանց կահույքը խոսում է մարդկային լեզվով, իրանց տունը հոգի է ունենում: Այդ տունիկին շատերը նայում են ու ասում, թե այս ի՞նչ է՝ դուրս է ճարտարապետության բոլոր կանոններից, մի մասն էլ փնտրում է փուչ ու անիմաստ պատճառներ, թե ինչու այս մի տունը նման չէ այն մեկին ու այդպես էլ պատասխան չեն գտնում: Այդ պահին հայտնվում է այտնին արցունք նկարած մի ծաղրածու, շրջում է տնակի մոտով, մի պահ կանգնում է ու ժպտում տնակին:

Тhe End

Smokie
31.07.2012, 15:57
Ուզում եմ թռչել, ցատկել մեծ բարձրությունից: (http://www.akumb.am/showthread.php/52802-Հայաստանի-բնության-հրաշալիքները?p=2354629&viewfull=1#post2354629) Ջրի հետ համընթաց գնալ: Լինել մի փոքրիկ քար, բնության շա՜տ փոքրիկ մասնիկ և թող ինձ ամեն պատահած մարդ նետեր հեռու, որպեսզի լինեի ամենուր, տեսնեի շատ հրաշալիքներ:roll

Quyr Qery
31.07.2012, 23:21
Էլ չեմ կարող, բան չի ստացվում, չգտեմ է: Հոգնել եմ, չկամ, ուժ է էլ չկա: Ես ես չեմ, իմը իմը չի: Էս անգամ էլ բան չստացվեց, ախր ես ու կյանքը հեչ իրար համար չենք: Ինչքան եմ վախենում մարդկանցից, ինչքան եմ զզվում ապրելուց, ինչքան եմ զզվում ին ներաշխարհից: Խառն է, ամեն ինչ խառն է, երանի Դիոգենը լինեի: Կամ ավելի շուտ, ընդհանրապես չլինեի:

fanaid
31.07.2012, 23:29
Կյանք, որքա՜ն գեղեցիկ կողմեր ունես դու, ... բայց ինչու են ոմանք ընտրում քո վատ կոմերը, հետո դժգոհում քեզանից, ո՜վ կյանք

Arpine
02.08.2012, 02:01
–Հեյ, լսո՞ւմ ես ինձ: Չնայած գիտեմ որ լսում ես, միշտ, պարզապես չես արձագանքում, այնպես չէ՞:
– Ըհը:
– Նույնիսկ զգում եմ որ երբեմն կառավարում ես ինձ, ստիպում, որ անեմ քո ցանկացածը:
–Ըհը:
–Ինչո՞ւ ես այդպես պատասխանում. «Ըհը, ըհը», մի՞թե չես ուզում ինձ հետ զրուցել:
–Ոչ...
–Հապա ինչո՞ւ ես ինձ հետևում ու վերահսկում:
–Ի նկատի ունեի, Ոչ, ուզում եմ:
–Լավ, այդ դեպքում ինչո՞ւ ես ինձ հետևում, նույնիսկ քնած ժամանակ, չնայած ինձ թվում է, երբեմն, քնած ժամանակ չեմ զգում քեզ:
–Ահա:
Առանց ինձ քեզ համար այս հասարակության մեջ ապրել դժվար կլինի, չես կարող:
–Ինչո՞ւ, ախր ես ազատություն եմ ուզում, ազատություն:
–Քո կարծիքով ամեն ինչ այդքան հեշտ է ու պա՞րզ, դու ոչինչ չես հասկանում: Սոցիումը նման բաներ չի հանդուրժում, այլ ճզմում է ու քամում մինչև վերջ: Մինչև ստոր ու նվաղ մեկը դարձնի:
– Ոչ, դու ճիշտ չես, դու անընդհատ ճնշում ես ինձ: Դու ինձ պետք չես, թո՛ղ ինձ հանգիստ, ազատ: Բացի այդ մենք մենակ չենք, չէ՞:
–Իհարկե:
Սակայն, միևնույն է, դու առանց ինձ չես կարող:
–Ինչո՞ւ:
–Որովհետև, որտեղ դու ես, այնտեղ պետք է ես լինեմ(ես եմ):

Էլիզե
02.08.2012, 19:52
Էս երեխեքը մեկը մեկից դեմք են...

Տիգրանիկը՝ Սուսանիկի 2ամյա ապերիկը, շատ ա սիրում փողոցից քար հավաքել, բայց… մմմ... ոնց ասեմ "քար" բառը արտաբերելը էս երեխու մոտ դժվարություններ ա առաջացնում ու էս երեխեն շատ պարզ ու հասարակ ձևով հաղթահարել ա էդ դժվարությունը. ինքը "քար"–ին ասում ա "ք*ք"… գռեհկություն, բայց էդ երեխեն ա ասում, ես հո չե՞մ ասում…

Ու դուք պատկերացրեք մեր հարևանների տարօրինակ /մեղմ ասած տարօրինակ/ հայացքները, երբ մեր թլոշ Տիգրանիկը ներքև իջնելով հիացական տոնով ասում ա.
-Մա՜մ տե, ք*ք, մե՜ճ ք*ք, պիծի՜կ ք*ք, աքա՜ն մեճ ք*ք… /թարգմ.՝ Մա՜մ, տես՝ մե՜ծ քար, պստի՜կ քար, էսքա՜ն մեծ քար/

Օդին խուժե դռուգովո... հիմա էլ Տիգրանիկի փի առն եմ անում... հիհի՜... :))

Ռուֆուս
02.08.2012, 20:07
Արլինգտոնի ոստիկանությունը իրականացնում է 7-ամյա Քայի երազանքը՝ նրան մեկ օրով դարձնելով Բեթմեն: Քայը հիվանդ է լեյկեմիայով, մեկ օր Բեթմեն դառնալով նա քաղաքն ազատում է չարագործներից, իսկ վերջում երախտապարտ բնակիչները նրան են հանձնում քաղաքի բանալիները:

Հուզիչ էր...


http://www.youtube.com/watch?v=kx4AAoFDgVU&feature=player_embedded

Նկարները այստեղ (http://twistedsifter.com/2012/04/boy-with-leukemia-becomes-batman-for-day/)

Smokie
02.08.2012, 20:45
Ավելի քան մի տարի է անցել, բայց հաճելի ու վարակիչ ժպիտդ դեռ միտս է::love

Կան բաներ, որոնց մասին բարձրաձայնել չեմ կարող՝ համարձակությունս չի հերիքում: Երբեմն հաճելի է չէ՞, որ որևէ բանի մասին միայն դու գիտես::))

Ժամանակը թռչում է, գուցե մի օր իսկապես կորցնեմ քեզ, բայց գիտեմ, որ դեռ սպասել է պետք:

Մի օր կբացվի գաղտնիքը... հուսով եմ:)


http://youtu.be/C1k8B-qw040
Համապատասխան երաժշտություն անհամապատասխան խոսքերով:sulel

Նարե91
02.08.2012, 21:02
Անմարդաբնակ կղզի եմ ուզում, մենություն եմ ուզում, ի վերջո Ռոբինզոն Կրուզո դառնալ եմ ուզում, նույնիսկ կողքիս Ուրբաթ տեսնել չեմ ուզում: Միայն մենություն, դա կլինի երջանկություն: Չեմ ձանձրանա խոսք եմ տալիս, հավատացեք այս խոսքերիս:

Նաիրուհի
03.08.2012, 04:14
Էսօր Հաղթանակ զբոսայգու լճակում փորձարկեցինք մեր «Թեղուտիկ» էկոնավակը :love

http://i.imgur.com/3enLll.jpg

Գաղափարն ամենասկզբից էլ ֆանտաստիկ էր. երևի մեզնից շատերն էլ չէին հավատում, որ պլաստիկ շշերով նավակն իրականություն կդառնա։ Բայց նավակը կա´, և արդեն լողում է.

http://i.imgur.com/Z3h1Zl.jpg

Հերթը մեեեեծ «Թեղուտ» նավինն է, որն իրականություն կդառնա առաջիկա շաբաթներին և կլողա արդեն Սևանում՝ ևս մեկ անգամ բոլորին հիշեցնելով, որ Թեղուտը հանք չի´ դառնալու։

Ես հավատում եմ՝ կարողանալու ենք։ Սեփական ձեռքերով կառուցելու ենք էսօր «Թեղուտիկը», վաղը «Թեղուտը», էն մյուս օրը՝ մեր երազած Հայրենիքը...

Smokie
03.08.2012, 16:00
***


Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչպես եմ հաճախ հաջողացնում զարմանքս վայրկյանական պահել, չարտահայտել ո՛չ մի դիմագծով: Իսկ իմ ներսում այդ պահին մի խառնաշփոթ է լինում, գուցե հենց անակնկալի գալուց է, որ ոչ խոսքերով, ոչ էլ միմիկայով չեմ արտահայտում զարմանքս:
Իսկ երբեմն այնպիսի՜ զարմացած դեմքով եմ նայում դիմացինին, որ ինքն էլ է զարմանում:8


***


Հաճախ էլ որևէ գիրք կարդալուց, կամ ֆիլմ նայելուց կարող եմ այնքա՜ն սառնասիրտ լինել: Չեմ ասում, որ ստեղծագործությունը դուրս չի գալիս, բայց այդ ընթացքում ոչ արցունք, ոչ վախ, երբեմն անգամ զարմանում եմ այլ մարդկանց նման զգացմունքների վրա:
Հաճախ էլ սրտաճմլիկ, արյունահեղ տեսարանների ժամանակ ճնշմանը չեմ դիմանում, փախնում եմ սենյակից, կամ երեսս թեքում::scare



***


Հաճախ ես ինքս իմձանից ոչինչ չեմ հասկանում:
Հաճախ էլ թվում է, որ բացի ինձանից, ոչ ոք ինձ չի հասկանում...:think

Ruby Rue
03.08.2012, 17:01
Էն հիանալի պահը, երբ հայտնաբերում ես, որ համակարգչիդ մեջ երբևէ չլսված հրաշալի երգեր ունես:love

erexa
04.08.2012, 02:28
Հայ լինելը վնասակար է առողջությանը: :))

Իմ խոսքերը չեն: :))

melancholia
04.08.2012, 20:25
մեկ եմկ զարմանում եմ, ինչ եմ ամբողջ կյանքս փնտրում? միթե էսքան քիչ բան էր պետք երջանիկ զգալու համար.....ու հարմար տեղավորվում եմ փափուկ անկողնում` 24 ժամյա հերթապահությունս հանձնելուց հետո...էն ոնց են ասում? Մարդ հարուստ լիներ, մի կես ժամ հանգիստ քներ

Chuk
04.08.2012, 20:59
Երեկ Թումանյանի վրա մի կին էր կանգնած, սովետաբույր մտավորականի տիպիկ արտաքինով ու հեռախոսով մեկին բացատրում էր, թե ինքը որտեղ է. «Հին Էրիվանի կողք եկեղեցու մոտ եմ»: Նկատի ուներ Եզնիկ Կողբացի-Թումանյան խաչմերուկի ատամբնաբուժարանի (նախկինում կարծեմ հիվանդանոց) գմբեթավոր շենքը:

Smokie
04.08.2012, 22:28
Շատ մարդիկ գերադասում են այսպես ասած ինքնասիրությունն ու հպարտությունը, սրտի խորքում զգում են, որ դա՛ չի իրենց (և ոչ միայն իրենց) ուզածը, բայց լռում են մազոխասադիստի պես: Չեն գիտակցում, որ դա արդեն համառություն է, ոչ թե հպարտություն: Նրանց ուժ է պետք, որպպեսզի ընտրեն ճիշտ ուղին, վարվեն այնպես, որ ոչ ոք չտուժի:

Arpine
04.08.2012, 23:06
Ինչ լա՜վն էր էս օրը:roll. Էսօր անծանոթ կոլեկտիվի հետ պետք ա Թռչկան գնայի: Ըհթացքում պարզվեց որ Թռչկան չենք կարող գնալ, իբր ճանապարհները լավը չեն:think: Էս անգամ չեղավ, բայց մի օր անպայման գնալու եմ, որովհետև էդ միտքը կերելա ուղեղս: Ինչևէ դրա փոխարեն գնացինք ինչ-որ անշուք, ու հավանաբար նորակառույց(համամատաբար) մի վանք, որոնք ,ինչպես գիտենք, Հայաստանում ամենատարածվածն են: Այսինքն էքսկուրսիաների երևիթե 80%-ը նման տեղեր են լինում: Ի՞նչ անենք մեր ունեցածն էլ դա ա: Ամենասիրունը նա էր, որ գնացինք դրանից հետո, ես չգիտեի, որ մեր մոտերը տենց սիրուն տեղ կա: Միայն մի բան էդտեղից. մի հաստաբուն ծառի մեջ՝ բնում, տաղավար էր պատրաստված, հրաշք:love:
Մինչ ես խուսափում եմ ֆուտբոլ խաղալուց, պարզվեց որ կարողանում եմ խաղալ, այսինքն լավ դարպասապահ եմ:D, նույնիսկ նենց տպավորություն եմ թողել, որ գնացել եմ ֆուտբոլի պարապմունքների:D: Բայց թե, որց որ ասեցին, իսկապես կյանքիս գնով գնդակներ եմ պահել:)): Անծանոթ կոլեկտիվը իսկի էլ չխանգարեց, հակառակը շատ ավելի հավես էր: Հա, նաև անդրադառնամ մի քանիսին, որոնք թիթիզությունը վերցրած եկել էին նման տեղ, չգիտեմ էլ ինչ հասկացան իրենց եկածից:
Մի այլ բանի էլ հանգեցի էսօր, որ հայրերի ուշադրությունը դեպի իրենց երեխաները մի քիչ ուրիշա, մի քիչ ավելի, ի տարբերություն մայրերի, կամ էլ նույնն ա, ուղղակի տարբեր ձևովա արտահայտվում, կոնկրետ չեմ հասկանում:think:


Հ.Գ. Էսօր առաջին անգամ ինձ 15-16 տարեկան տվեցին:o:D,այնինչ այլևս 18 էլ չեմ:Չնայած ինձ միշտ տարիքս ավելին են ասում, քան կամ:

Chuk
05.08.2012, 01:28
Մեքենան եկավ, թռանք: Աստված Շամշյանին մեր ճամփից հեռու պահի:

Ruby Rue
05.08.2012, 18:15
Տան չորս պատերը խեղդում են, ուզում ես դուրս գալ, արևն է խեղդում, փոշին ու աղտոտված օդը:(

Quyr Qery
05.08.2012, 23:59
Մի քիչ տխուր է:

erexa
06.08.2012, 00:26
Հիմա շատ բաների համը՝ կարծես թե «մի այլ կարգի» դուրս ա եկած: Առաջ, որ գնում էինք նկարվելու կամ հնարավորություն էինք ունենում, ինքներս նկարեինք, ուրախանում էինք: Հին նկարները նայում եմ, ջերմ հուշեր: :erexa :) Իսկ հիմա մարդիկ հաճախ ֆոտոխցիկները ձեռքին, այնքան են նկարում , որ նկարվելու համը իսկապես կորում ա, ոնց էլ չեն հոգնում: Մի օր գնացել էի մի ծանոթի հյուր տուն, ֆոտոխցիկով այնքան շատ ինձ նկարեց, որ արդեն սկսեց վանել այդ ամենը: Չդիմացա,ստիպված ասեցի. ի՞նչ կլինի, ինձ էլ մի նկարի: :sad Էդ նկարներն էլ չեն նայվում մի տեսակ: Հիմա անցնեմ զգեստներին: Առաջ, որ զգեստ էին գնում ուրախանում էինք և սիրով հագնում: Հիմա զգեստներով ուրախանալու համը կորած ա, գոյություն չունի: Երբեմն չեմ ուզում զգեստ գնել,«համապատասխան վայր» գնալու դեպքում՝ գնում եմ: Իսկ հիմա շատերի համար զգեստ գնելը դարձել ա հաց գնելու պես մի բան: Անցնեմ նվերներին: Առաջ, որ նվեր էինք ստանում, շատ ուրախանում էինք: Հիմա էնքան նվեր ենք տալիս ու ստանում, որ դրա համն էլ ա կորել: Էլ չասեմ խորոված ուտելու մասին: Առաջ խորոված մենակ հարսանիքներին էինք ուտում, հազարից մեկ ամռանը: Հիմա խորովածը դարձել ա, ամենօրյա ուտելիք: Խորովածի համն էլ ա կորել: :[

My World My Space
06.08.2012, 00:29
դզզզում ա, որ մտնում ես ֆեյսբուք, սաղ մոռացել են, որ իրանք ցեղակրոն են, նժդեհիկ ու կոնգրեսական, ու իրանց ամբագորգոռնիյ ստատուսների փոխարեն հաղթանակ են տոնում.... ազգիս հաղթանակներ ա պետք, որ պարապությունից իրար չուտենք, վերջանանք... ամիս մի երկու սենց հաղթանակներ ու դեմներս առնել չի լինի... :))

Մելտա
06.08.2012, 00:39
Ինչ ձանձրալի ու անհետաքրքրր են դարձել մարդիկ ու կյանքը հենց ինքը...ամեն ինչ շատ ուրիշա դարձել,մարդիկ նախանձ,չուզող,ուրիշի կյանքով ապրող....ուֆֆֆ տեսնես մի օր կփոխվի ամեն ինչ:(

Ruby Rue
06.08.2012, 17:09
- Արա՛, այ թո՛ւլա, երբ ես թարգելու հետս կռիվ անելը,- մուննաթ եկավ կիպ սպարտիվկայավոր էակը և «պաչեց հընգերուհուն»:tsamon

My World My Space
06.08.2012, 19:21
Հեսա անտառի պակասից սիրտս կճաքի… Մոտս անտառամինոզ ա սկսվում։ Մեր շենքի պուլպուլակի կողքն աճած ուռենին դիագնոզս տվեց, ու խորհուրդ տվեց շուտափույթ կերպով գոնե երկու օր անտառահարման ինտենսիվ կուրս ընդունեմ…

Մտածում եմ Դիլիջանի անտառային կլինիկա գնամ էս քանի օրը, ընդեղի բուժանձնակազմն էլ ա լավը, բուժտեխնիկան էլ…

Sent from my HTC One X

Claudia Mori
08.08.2012, 10:03
Մուկուչը, Մաչոն ու Մարգոն

Մուկուչիկը հայտնի է որպես պատեր մագլցող ու գիշերները մարզանք անող: Ինքը շատ է ուտում ու ապրում է բառիս բուն իմաստով ուտելու համար:Եթե ժամանակին փորի վրա էր քնում, այժմ արդեն մեջքի վրա է քնում, քանի որ շոգ է: Ինքը չի սիրում, որ իրեն ուտելիք մատուցեն սովորական ձեւով: Միշտ դժվարությամբ է սիրում հասնել ուզածին: Քձիբ է ու տնտեսող, երբեմն Բալզակի Գոպսեկին է հիշեցնում: Բայց դրա հետ մեկտեղ շատ սիրուն է:

Մաչոն լրիվ համահունչ է իր անվանը: Կյանքի նմատակը սիրելիին բավարարելն է: Ինքը գնացել է համբուրվելու եւ գրկախառնվելու բացառիկ դասընթացների: Էն լաչառ տղաներից է, ով փորձում է քաղաքակիրթ երեւալ, բայց մեկ էլ դիմակը պատռվում է ու դառնում է տարրական, կանխատեսելի տղամարդ: Չնայած դրան, ոչնչով չի տարբերվում Քաջ նազարից ու եթե նրա կինը՝ Մարգոն, ուզում է ուտելիք ուտել, հարվածում է Մաչոյի գլխին ու Մաչոն մնում է սոված:

Դե Մարգոն իմացաք, որ Մաչոյի կնիգն է: Մաչոն ու Մարգոն գժվում են իրար համար՝ ամբողջ օրը կինոյի տղա ու աղջիկ են խաղում, բայց դե Մարգոյի համար արդյունքում ուտելիքից թանկ բան չկա, որի համար պատրաստ է ամուսնուն բմբլահան անել:

Մուկուչիկը եւ Մաչո, Մարգո զույգը հարեւաններ են: Մուկուչիկը իմ խամյակն է, թութակներ Մարգոն ու Մաչոն էլ 10 օրով հյուր են եկել իրան, բայց դե Մուկուչին չեն հետաքրքրում, ինքը ամբողջ կյանքը մենակ է եղել: Մի տեսակ մեղավոր եմ ինձ զգում...

Նիկեա
08.08.2012, 19:51
Երկար ժամանակ տանը չէի,արդեն տասնութ օր:Այսօր ես վերադարձա տուն:Մերոնք չգիտեին իմ գալու մասին:Ինձ թվում էր թե ես մերոնց էդքան էլ շատ չեմ կարոտել:Բայց երբ կանգնած էի տան մուտքի մոտ սիրտս սկսեց արագ խփել ու երբ ներս մտա միայն այդ պահին հասկացա թե ինչքան եմ կարոտել մերոնց ու ինչքան եմ նրանց սիրում:

erexa
09.08.2012, 02:22
Մի քանի ինձ դուր եկած տողեր: :)

* Որոշ բաներ այնքան պարզ են, որ նույնիսկ տղամարդիկ են դրանք հասկանում:

* Եթե տղամարդը մի քիչ խուլ է, իսկ կինը կույր` շանսը շատ է, որ նրանց ամուսնությունը լինի հաջողակ:

* Երեք տեսակի տղամարդիկ ոչինչ չեն հասկանում կանանցից. երիտասարդ տղամարդիկ, միջին տարիքի տղամարդիկ և ծեր տղամարդիկ:

* Եթե դու փնտրում ես մի տղամարդու որը գրավիչ, ուրախ, խելացի, վստահ, զգացմունքային, կրքոտ, նվիրված և ռոմանտիկ է, ապա գնա կինոթատրոն:

* Յուրաքանչյուր տղամարդ ունի երկու սիրելի կին. մեկը ստեղծում է իր երևակայությունում, իսկ մյուսը` դեռ չի ծնվել:

* Լավ հիշել. տղամարդիկ կանանց երեխաներն են:

* Տղամարդը օրվա ընթացքում խոսում է 25.000 բառ, կինը՝ 30.000: Ամենավատն այն է, որ ես երբ գալիս եմ տուն իմ 25.000 բառն արդեն ասել եմ, բայց նա դեռ իր 30.000 պետք է սկսի:

*«Օրվա ընթացքում նա(տղամարդը) աշխատում է գրասենյակում», ասաց նա,(կինը) «իսկ երեկոյան իմ նյարդերի»:

Նարե91
09.08.2012, 02:33
Չգիտեմ ինչպես անվանակոչել սրտումս թաքուն բույն դրած ցավին, որ տանջել գիտի, բայց և այդ տանջանքն երբեմն սոսկալի դառնում է հրաշք մի վառ մեղեդի ու ջութակ դարձած փորձում նվագել սրտիս նուրբ բայց և պիրկ լարերի վրա (c)

Meme
09.08.2012, 22:12
Կարոտել եմ բոլոր ինձ համար թանկ մարդկանց, ովքեր կան ակումբում....

Ես արդեն վերադարձել եմ երեխեեեեեեեեեեեեեեեք:love....
Սիրում եմ ձեզզ...

My World My Space
10.08.2012, 14:21
Շուտով…


54526

My World My Space
17.08.2012, 17:52
Շուտով…


54526


Առաջին օրինակն արդեն ձեռքս ա... :love :oy

Arpine
17.08.2012, 23:54
Հատուկ շնորհակալություն նրանց, ովքեր ինձ ինչ-որ ժամանակ վատություն են արել: Լրիվ լուրջ:

Նարե91
18.08.2012, 11:10
Կարոտիս լեզուն դու չե՜ս հասկանա...Այն մերթ բացվում է, մերթ էլ համրանում... Կարոտս գուցե անուն էլ ունի, բայց թող առայժմ այն գաղտնիք մնա...Իսկ եթե հանկարծ լեզվիցս թռչի՝ դու խու՜լ ձևացիր... ես չեմ նեղանա...:( :)

Tig
18.08.2012, 22:24
Այս տիպի նյութերի համար թեմա չունենք... չունե՞նք...:think


http://www.youtube.com/watch?v=VoB-ttqVev8

CactuSoul
20.08.2012, 19:12
Էն որ ասում են՝ մի բան որ շատ ես ուզում, կամ իրոք հավատում ես, որ կլինի, անպայման լինում ա, է՞: Այ շատ չէ, մի 2 շաբաթից, կարծում եմ, էդ տեսությունը ապացուցված կլինի կամ հերքված, կտեղեկացնեմ: 8-)
Մի բան կա, որ շա՜տ, ՇԱ՜Տ, ՇԱԱԱ՜Տ եմ ուզում, ու գժի պես հավատում եմ, որ իրականանալու ա, բայց ոչ մի լուրջ հիմք չկա էդպես մտածելու համար, նույնիսկ ընդհակառակը՝ բազմաթիվ գլոբալ ու լոկալ խոչընդոտներ՝ անհրաժեշտ գումարի բացակայությունից մինչև arca.am-ի անաշխատունակությունը:
Հավատում եմ, ուզում եմ: Տեսնենք… :))

Arpine
20.08.2012, 20:06
« Մի մարդ նպատակադրվում է նկարել աշխարհը: Տարիների ընթացքում տարածությունը բնակեցնում է նահանգների, թագավորությունների, լեռների, ծովախորշերի, նավերի, կղզիների, ձկների, բնակարանների, գործիքների, աստղերի, ձիերի և մարդկանց պատկերներով: Մեռնելուց շատ քիչ առաջ նկատում է, որ այդ համբերատար գծերի լաբիրինթոսը իր իսկ դեմքի պատկերն է»:






Խ. Լ. Բորխես

keyboard
20.08.2012, 21:01
Ամսի 17-ին Ախալցիխեում էի, աշխարահռչակ Շառլը համերգ էր տալու: Էնքան էի ուրախացել ու չայած, որ Շառլին միայն էկրանով կարողացա տեսնել,ամեն դեպքում էն Հարսնացուն հյուսիսից ֆիլմի մեջ, որ Արուսը կովը կթումա, Մուրադն էլ մի ձևի դեմքա ընդունել, այ էդ դեմքից ընդունած կանգնել ու համերգն էի լսում ու ակամայից աչքերով փնտրում էի մեր լրատվամիջոցներից որևէ մի ներկայացուցիչ:
Սև ըլնի ձեր լուրերն ու ձեր արած գործը լրատվամիջոց են կոչվում:
Հաջորդ օրը Հ1-ը Ռուսթավի 2 -ի տեսանյութը թարգմանած, իրանց լոգոն փակած, աշխարահռչակ հայաստանի վրա ամենաշատ ամագ ունեցող ՀԱՅ շանսոնյեի տված համերգի մասին տեսանյութա տալիս:
Ամոթ, հազար ամոթ, թքեմ ձեր երեսին, որ նման միջոցառումը ուրիշի զապիս արածով պտի ներկայացնեք:
Հողերս ձեր գլխին, ոնց որ ասումա հարևանաս::angry

einnA
22.08.2012, 22:29
Մի քանի օր առաջ մի տեղում կողքի սեղանի շուրջ նստած մի երիտասարդ ադրբեջանուհի պատմում էր իր ընկերներին, որ մի շաբաթ առաջ իր կազմակերպած երեկույթին հրավիրել էր իր հարևան մի հայ երիտասարդի, որի ներկայությունը տանելի չէր եղել իր բարեկամին, որը պահանջել էր դուրս հրավիրել հային: Աղջիկը հրաժարվել էր ու դուրս էր հրավիրել հենց իր բարեկամին:

Լսողությունս ավելի լարեցի, մի տեսակ զգաստացա, արդեն մի տեսակ համակրանքով սկսեցի տնտղել էս աղջկան:

Հետո շարունակեց,թե իրա համար լրիվ մեկ է, որ հայերի հետ խնդիր ունեն, ինքը թքած ունի "իրանց" Ղարաբաղի վրա, իրան պետք չի, ուզում են թող վերցնեն իրանց...

Մեջս ինչ տեսակ զգացողություն ասես առաջացավ` թաքուն ուրախություն` թշնամու երիտասարդ սերնդի հիմարության նշույլներից ու նողկանք` հասարակ գիտակցություն չունենալուց:

Հիմա մտածում եմ, որ մեր նույն թշնամին կարող է նույն խոսքերը մեզնից լսել. մերոնց մեջ էլ էտպես խոսողներ շատ կան ու ոչ մենակ երիտասարդներ,իսկ էտ արդեն վտանգավոր չի, ազգակործան միտք է էսօրվա "իբր" խաղաղության ֆոնին:

laro
27.08.2012, 23:46
Երկար ժամանակ ա Ակումբում գրառում չեմ անում. մտնում եմ նայում եմ, ծանուցում չկա: Հետո «թափառում եմ» թեմաներով, հենց էնպես: Ու հետաքրքիր ա. անելիք չկա, բայց մտնում եմ շուտ-շուտ, «թափառում» ու էլի գնում եմ: Ակտիվություն եմ ուզում :( Լիքը մարդկանց եմ կարոտում ու զրուցարանը :love : Էն հավես օրերը որ բլբլում էինք, քննարկում էինք, գուշակում, քվեարկում.....Երևի կապվածությունն ա պատճառը, որ հենց էնպես մտնում եմ. եթե էսպես շարունակվի, հնարավոր ա էտ էլ չլինի...

Տրիբուն
27.08.2012, 23:47
Հայոց համազգային դիագնոզը՝ «Կանխիկ հումոր»:

Նարե91
28.08.2012, 09:51
մեռավ... ավելի շուտ սպանեցի... վերջ... էլ չկա...օխաաաաա՜յ

melancholia
29.08.2012, 21:21
դե հերիքա էլիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի, զզվել եմ........չես տեսնում, որ էլ չեմ լսում, ուղեղս պայթում ա բարբաջանքիցդ: Բայց չէ, դու համառեորեն շարունակում ես, իսկ ես ` հիմարաբար ժպտում:

Ruby Rue
29.08.2012, 21:33
Բախտի բերմամբ թե պատահմամբ վերջին զանգիս դիսկն իմ մոտ եկավ… Առանձնապես նայելու ցանկություն էլ չկար, ու էդ ցանկության վերջին մասնիկներն էլ վերացան, որովհետև ոչ թե վերջին դաս է, այլ նկարահանման ստուդիայի գովազդ՝ անհաջող եռաչափ գրաֆիկներով:[

Tig
31.08.2012, 09:46
Մի ընկեր ունեինք, այսինքն երևի թե այսօր էլ ունենք, ուղղակի կորած մոլորած ժամանակներ են նրա մոտ...
Ոնցոր թե այսօր նրա ծննդյան օրն է: Շնորհավոր ընկեր ջան: Մաղթում եմ քեզ լինել: Լինել անկախ ամեն ինչից, անկախ ամենաբարդ անձնական խնդիրներից: Կարոտել ենք ;)

Quyr Qery
31.08.2012, 12:05
Ամբողջ ամառ սպասում էի, թե երբ եմ վերջապես ազատվելու ստեղից, երբ եմ մեննակ ապրելու, ընդունվելու ու գալու Երևան: Եղավ էդ ամեն ինչը, ընդունվել եմ, սովորելու եմ, գալու եմ մեննակովս Երևան:
Բայց ուրախ չեմ, մի տեսակ վստահ չեմ, որ էս էր իմ պատկերացրածը, էնքան հարց կա դիմացը, որ թաղվում եմ էս անորոշության մեջ: Չգիտեմ՝ գամ, թե մնամ: Մնամ ինչ անեմ, գամ ինչ անեմ: Մի տեսակ նորի շեմին լրիվ ինձ մեննակ եմ զգում ու դեռ չկողմնորոշված:

John
31.08.2012, 13:21
ես ուսանող եմ. լիքը սահմանափակում
ես աշխատում եմ. լիքը սահմանափակում
ես սիրում եմ. լիքը սահմանափակում
ես հայ եմ. լիքը սահմանափակում
ես աթեիստ եմ. լիքը սահմանափակում
ես ձու չեմ սիրում. լիքը սահմանափակում
ես խելացի եմ. լիքը սահմանափակում
ես մարդ եմ. լիքը սահմանափակում
ես ոչինչ եմ. լիքը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

CactuSoul
31.08.2012, 18:52
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. շուտ եմ ասել՝ անկապ ու խիստ անձնական գրառում է, առանձնապես սպասումներ չունենաք: :pardon
---------------------------------------------

Մարդ կա, ում կարոտել եմ, բայց իրեն էդ մասին չեմ ասում, քանի որ արդեն ամուսնացած է, ու չեմ ուզում որևէ կերպ բացասական նշույլ խառնել իր երջանկությանը (ով գիտի՝ ինչպես դա կդիտվի իր կնոջ, կամ թեկուզ հենց իր կողմից):

Մարդ կա, ում կարոտել եմ, բայց ինքը մի օր որոշեց, որ մենք էլ ընկերներ չենք, ու հիմա եթե իրեն էդ մասին տեղեկացնեմ, նվաստացած կլինեմ (գոնե ինքս իմ առաջ):

Մարդ կա, որ մարդ չի, բայց կարոտել եմ… չէ, իրեն չէ, իր էն պուպուշ կերպարը, որ ես սարքել էի իմ մեջ: Թե չէ՝ ինքը տականք է, դրանում ոչ մի խոսք:

Մարդ կա, ում կարոտել եմ, բայց իրեն այդ մասին ասել չեմ կարող, պիտի իր ծնողներին ասեմ, նրանք էլ ասեն՝ արի, տես, կարոտդ առ, իսկ ես մեկ է մոտ ժամանակներս չեմ կարողանալու հարմարացնել, գնալ:

Մարդ կա, ում կարոտել եմ, ու գիտեմ, որ ինքն էլ ինձ է կարոտել, բայց էնքան անիմաստ հպարտ ու գոռոզ է, որ էդ մասին չի ասի, մինչև պարապ չմնա կամ «դանակը ոսկորին չհասնի»: Իսկ ես չեմ ասում, քանի որ իրականում ինքն իմ կարիքն ավելի ունի, քան ես՝ իրենը, ուրեմն եթե ինքը չի ասում, ես առավել ևս չեմ ասի: Հենց ըտենց:

Մարդ կա, ում կարոտել եմ, բայց… ամաչում եմ էդ մասին ասել… դե, շատ յուրահատուկ դեպք է ախր, չխորանամ:

*
Մարդ կա, ում կարոտել եմ, շատ, ու շուտով տեսնելո՜ւ եմ :yahoo


Հ.Գ.
Ու ընդհանրապես, էլի շատ մարդիկ կան, ում կարոտում եմ ))

keyboard
31.08.2012, 21:55
"Ոստիկանապետի կարգախոսն ու ոստիկանների անգործությունը"
Այ սենց վերնագրով մի հատ հոդված կգրեի, եթե լրագրող լինեի:

Քաղաքում մեծ-մեծ պաստառներ են փակցված` ոստիկանը իմ ընկերն է,իմ բարեկամն է, իմ եղբայրն է և նման մի շարք աչք շոյող գրություններով:
Ամեն ասուլիս տալուց ոստիկանապետը նշումա, որ հասնել են մեծ բարձունքների, ոստիկանը ժողովրդի մեջ արդեն վեհ կերպար է դառել և այլն, սակայն ոստիկանապետը կարծես չի նկատում կամ չի ուզում նկատել իրականությունը: Ասլուլիսներում հիմնականում լսում ենք. <Հողին մի հավասարեցրեք ոստիկանի կերպարը, ծամոնով ոստիկաններ չտեսնեմ, սիգարետով մի խոսեք վարորդների հետ> և նման մի շարք այլ նմանատիպ դիտողություններ:
Սակայն երբ, մենք, սովորական մարդիկ ինչ-որ կերպ սկսում ենք առնչվել մեր` ոստիկանապետի կողմից սահմանված` եղբայրների,բարեկամների ու ընկերների հետ, չգիտես ինչու միանգամից պատկերը հակառակն է դառնում:
Այսօր Երևանում` մասնավորապես փոքր կենտրոնում, առնվազն 9-ը խաչմերուկում` Հերացի-Կորյուն,Հերացի-Աբովյան, Սայաթ-Նովա-Խանջյան, Մաշտոց-Ամիրյան, Մաշտոց-Սայաթ-Նովա մի քանի ժամից ավել չէր գործում ոչ մի լուսացույց, սակայն մի քանի ժամ շրջելու արդյունքում ոչ մի ճանապարհային ոստիկանության անձնակազմ նշված ոչ մի խաչմերուկում ոչ մի տեսակ գործողություն չէր իրականացնում, ավելին Ֆրանսիայի հրապարակում հերթապահող ՃՈ անձնակազմը մեքենայում նստած հովանում էր մեքենայի հովացման համակարգի միջոցով: Սակայն նորմալ երթևեկության պայամաններում նուն հերթապահող անձնակամզը կազմ պատրաստ սպասում է հարմար առիթի` մի խեղճուկրակ վարորդի, անզգուշությանմբ կատարված ՃՈ կանոնների խախտումը միանգամից արձանագրելու կամ ծառի ճյուղերի և էլեկտրասյան հետևում թաքնված լուսացույցի երթևեկությունն արգելող լույսի չնկատելու հանգամանքը ու նկատելուն պես փորները ցցած փողոցի մյուս մայթն են վազում,որ հանկարծ վարորդը չփախնի:
Հարց ոստիկանապետին. "Ինչ նպատակ ունի ոստիկանության աշխատանքը, ինչու մեր բարեկամներն ու եղբայրները մեզ չեն օգնում այն պահերին, երբ նրանք իրականում պետք են մեզ: Ինչու? են անտեսվում Ձեր կարգադրությունները"
Զարմանալի է, բայց մեր ոստիկանությունը սկսում է աշխատել ոստիկանապետի ջղայնանալուց-ջղանանալ, այսինքն երբ ոստիկանապետը հրապարակայնավ մատ է թափ տալիս ոստիկանության աշխատակիցների վրա: Ասածիս վառ օրինակ է ոստիկանապետի կարգադրությունը ՃՈ մեքնենաերի փարոսիկների գործարկված լինելը ողջ ծառայության ընթացքում, սակայն այսօր կարելի է հանդիպել բազում ՃՈ մեքենաների, որոնք իրականացնում են ծառայություն սակայն չեն օգտագործում փարոսիկները,ինչպես նաև, այսօր բազում "պախկված" ՃՈ ծառայություն իրականացնող ոստիկաններ կան, օրինակ` Երևան-Սևան, Երևան-Արմավիր(Հոկտեմբերյան), Երևան-Ապարան և այլ ուղություններում, թփերի հետևում, երկրորդական ճանապարհներում քիչ չեն "պախկված" ոստիկանները:

Այս ամենի մասին շատ է խոսվել ու կխոսվի, սակայն ոչինչ չի փոխվել ու չի փոխվի քանի դեռ կա "Ոստիկանապետի կարգախոսն ու ոստիկանների անգործությունը"

Claudia Mori
01.09.2012, 10:44
Երբեք մի՛ ասա երբեք շարքից

Դպրոցական տարիներին մաթեմատիկա չեմ սիրել: Շատ ռոմատիկ, օդերում սավառնող մարդ եմ եղել ու երբեք չեմ ուզել ընկղմվել թվերի աշխարհի մեջ, քանի որ դրանք ինձ իրականություն են վերադարձրել, որից ես միշտ փախել եմ: Չնայած դրան, միշտ մաքուր 4 ունեցել եմ, մեկ-մեկ էլ 5 եմ ստացել չգիտեմ ոնց: Դպրոցում երեք չորս եմ ունեցել՝ հանր, երկր ու ֆիզիկա: Մտքիս մի փոքրիկ մասով անգամ չեմ մտածել, որ մի օր մաթեմատիկան կսիրեմ: Անգամ երբ համալսարանում որոշեցին, որ հումանիտար ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում գոնե մեկ կիսամյակ մաթեմատիկա պետք է անցնեն, ուրախացել էի, որ այդ մասին միայն հոդված գրեցի, քանի որ մեզնից մի կուրս ցածր երեխաները պետք է անցնեին:

Իսկ հիմա սիրում եմ թվերը ու հավեսով սկսել եմ վերհիշել վարժությունները ու նոր եմ հասկանում, որ եթե ուզեի, միայն հինգեր կստանայի: Ռոմատնիկայից հոգնել եմ ու կառչել եմ իրականությունից՝ այն իրականությունից, որը կարող ես ստեղծել քո ձեռքերով:

Թե չէ ռոմանտիկան կա ու կա, ինքը ինձ հետ է ծնվել, իսկ մնացածը միշտ էլ ձեռքբերովի է լինում :)

CactuSoul
01.09.2012, 18:15
Մեկ էլ մի բան կա, որ ես երբեք չեմ հասկանա. ի՞նչ են մտածում այն աղջիկներն, ովքեր խաչքարերին հենված կամ հետը գրկախառնված լուսանկարվում են:

My World My Space
01.09.2012, 20:59
Որտեղից-որտեղ ձեռքս ընկավ ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ-մայոր Ի.Ի. Գրիշինի մեմուարները, որտեղ հետքարքիր այլ մտքերից բացի մի միտք կար մեր մասին... էս էրկու օր ա գլխումս պտտվում ա էդ միտքը.


"Когда армяне восхищенно говорят об Армении, они никогда не врут, а слегка преувеличивают, и это не дурной тон, а пикантная особенность народа с большим самосознанием... "

հետաքրքիր ձևակերպում էր... пикантная особенность :)

Վահե-91
02.09.2012, 10:35
ոնց եմ զզվում էս նոր հայկական կինոներից :bad
մի հատ կինո կլինի, որ էտ Խորեն Լևոնյանն ու Նազելին չխաղան :angry

My World My Space
03.09.2012, 17:59
Արձակուրդ, կոմպ, կոնդիցիոներ, սառը գարեջուր... Լազա՜թ :russian

Նաիրուհի
04.09.2012, 03:41
Էս «երգը» ընկերներս լսել էին Երևան գալիս տաքսու մեջ։ Հետոորոշել էին պեղել էս շեդևրն ու ներկայացնել անտեղյակ հանրությանը։ Օֆ, աման, եսիմ, է... ։լօլ


http://www.youtube.com/watch?v=oKrv2uQBlWI&amp;feature=share

Նարե91
04.09.2012, 21:23
էսքան դրական լիցքերով ողողված ու ջերմ մթնոլորտով համակված օր երևի թե վերջին տասնամյակում չէի ապրել… Այ հիմա զգում եմ, որ ես իսկապես ապրում եմ, ընկալում եմ կյանքը իր ողջ թերություններով և առավելություններով հանդերձ... կարող եմ հստակ ասել, որ երբեմն էլ այդ թերություններ կոչվածը չեմ էլ նկատում...փոխվել եմ, Շաաատ եմ փոխվել...սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ ձեզ անուշիկ ու քաղցր փոքրիկներ...կյանքս շրջադարձեցիք :)

CactuSoul
05.09.2012, 20:44
Երազանքներին չպիտի թողնես՝ հեռու գնան: Երազանքիդ պոչից պիտի բռնես, քաշես-քեզ մոտեցնես, հետո թևդ գցես ուսին, ասես՝ «Ախպերս, ներող, որ պոչդ քաշում էի: Հո շատ չցավա՞ց…» :)) ;)

Smokie
06.09.2012, 21:20
Զվարճալի թարգմանություններ


***


I'll be back_Ես թիկունք կլինեմ :))


***

Котенок-ը ըստ երեւույթին արական սեռի կատվի ձագն է::8 Իգականը кошкенок-ն է, իսկ ավելի գեղեցիկ՝ кошенок (Кощей бессмертный:D) Իսկ շան ձագը ռուսերեն ոնց է՞... кощенок:lol

Claudia Mori
07.09.2012, 12:07
Կարմիր

Սիրում եմ այս գույնը հագուստի ու բնության մեջ, բայց ոչ գրավոր տեքստում: Մի տեսակ նեղվում եմ երբ հոդված եմ գրում ու դրա վրա ինչ որ կարմիր գույներ են հանդիպում: Դպրոցում երևի ավելի քիչ էի նեղվում, քանի որ տառի վրա գիծ էր արվում, իսկ համակարգչային ծրագրով, որ նայում ես մի սխալ տպած տառը ուղղելուց հետո, էկրանին ոնց որ թե հրեշներ հայտնվեն, չնայած կարող է արածդ սխալը մի բան էլ չէ :))

Նախկին աշխատավայրում ինձ ազատել էին այդ կարմիր դժողքից: Ամեն ինչ կամ սև էր, կամ մուգ սև ու ուղղումները գրվում էր հոդվածի մեջ: Իսկ եթե լեզվական սխալ էր լինում, իմ սիրելի Տիկին Թագուհին ու ԱՆդրանիկը կանչում էին ու հստակ բացատրում, ոնց որ իրանց երեխաներին են բացատրում: Մի տեսակ հավես էր էլի, այնտեղ բոլորը բոլորից սովորում էին ու սովորացնում, կարոտել եմ իմ կարմիր ձևավորմամբ www.armenianow.com (http://www.armenianow.com) -ս, շա~տ...

keyboard
07.09.2012, 23:32
Ես գիտեմ, որ ոչմեկ ինձ չի հասկանա, ավելին, անգամ ամենամոտիկ ու ինձ հարազատ մարդն էլ ինձ կփնովի:
Փնովելը ջանդամ, ես էդքան դուխ կունենա՞մ,որ փնովվեմ:
Չէ է, գնամ աչքիս Սևան:

Yevuk
08.09.2012, 15:13
Երբ սպասում ես անհամբեր մի բանի, 4 տարի, ձգտում ես, համարյա հասնում ես, սիրածդ ամառը կորցնում ես, որ երազանքիդ հասնես, ու մեկ էլ ինչ-որ հայտնի չի ով որոշում ա քո ճակատագիրը ու քեզ ասում ա "չէ" առանց բացատրելու, փորձում ես չկոտրվել, քանի որ արդեն փոքր չես, 21 տարեկան ես վերջապես, էլ լաց լինելը չի անցնի, չի օգնի: Սենց պահերին հիշում ես փիլիսոփաների խոսքերը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ պետք է շնորհակալ լինես նրանից, ինչ ունես, որ եթե չեղավ ուրեմն պետք է սենց լիներ, ոչինչ ուղղակի չի լինում, որ կյանքը չի վերջացել, որ, որ, որ…որ….
Ու ամենավատը էն ա, երբ էս ամեն ինչը գիտակցելով չես կարողանում հաշտվել:
Հա, ես անշնորհակալ էգոիստ եմ, բայց հասարակ բան ա է, մի բան ուզում ես ու չի լինում, էլ ինչ փիլիսոփայություն:

melancholia
08.09.2012, 19:03
ասում են ինչու տրամադրություն չունես?, դեմքդ մի տեսակ տխուր է, ձայնիցդ երևում է , որ հոգնած ես:
Ոնց եմ բարկանում, երբ ստիպում են անտեղի ժպտալ կամ հիմա կատակներ անել: կամ էնպիսին, ինչպիսին կամ, ուրախ, տխուր, հոգնած.ինչ կարևոր է: ես չեմ ստիպում ոչմեկին իմ համար ուրախ լինել , չէ?: թողեք ուղեղս անջատեմ էլի, ինչ կլինի? :[

keyboard
08.09.2012, 19:06
Ամեն բան, որ սկսվում է, լավ թե վատ, պիտի վերջանա:
Որ վատնա վեջանում, շատ լավա, բայց ախրր, որ լավն ա վատ վերջանում, դա ահավորա:
Էս կյանքի ալգորիթմը ով ա՞ գրե, մի քանի ցիկլ սխալա, եթե մնացածը չհաշվենք...

CactuSoul
08.09.2012, 20:15
Անմեղսունակությունն անմեղսունակություն, բայց կան անասունություններ, որոնց բացատրությունները, եթե նույնիսկ կան, մեկ է, իմ ուղեղին հասու չեն: Բնությունը էդքան տավար երևույթներ չի կարող հանդուրժել իր մեջ:
Ու չեմ գրի, թե հատկապես ինչից եմ սենց կատաղել, որ որոշ ժամանակ անց էս գրառումը հանկարծ աչքովս ընկնի, չվերհիշեմ (հուսամ՝ չեմ հիշի):

Մարդ եղեք, մարդի՛կ, սիրեք ու փայփայեք ձեր երեխեքին ու պրիմիտիվ, տապոռ էգոիզմը մի կողմ դրեք, երբ խոսքը նրանց է վերաբերում: Անզորությունից լացս գալիս ա…

Agni
09.09.2012, 21:28
Մի բան հիշեցի ասեցի պատմեմ. ուրեմն վերջերս մի բազմաազգային միջավայրում էի, լուռ հետևում խոսակցությանը,որ ամեն մեկը իրա երկրից էր խոսում ու չգիտես ինչի մի լոնդոնցի դեղնակտուց շատ ինքնահավան էր, խոսում էր Անգլիայի վեհ արիստոկրատիզմից, վարքուբարքից ու հանկարծ պտտվեց ու ինձ հարցրեց, թե ես որտեղից եմ, ես էլ անհույս ասեցի Հայաստանից, միանգամից պատրաստ լինելով ապշած հայացքի` փորձեցի միանգամից բացատրել, թե որտեղա գտնվում Հայաստանը: Միևնույնա անհասկանալի հայացքը չէր կորչում նրա դեմքից:
- Իսկ Հայաստանը ի՞նչովա հայտնի,- հնչեց հաջորդ հարցը:
Ես էլ սենց մի տեսակ "ստոպ" եղա, էտ պահին չգիտեի ինչ ասեի. չէի ուզում ասեի Նոյ,Արարատ, Քրիստոնեություն կամ նման մի բան, քանի որ նեղված էի "դեղնակտուցի" ինքնահավանությունից, ես էլ վստահորեն ասեցի. <<Շախմատո'վ>>: Պատասխանիս հետևեց մեկ այլ հայացք,որը կարող էր լինել որպես :հմմ հալալա
Ասածս ինչա, հպարտանում եմ Ձեզնով, ապրեք տղերք… Շնորհավո~ր
:)

Yevuk
11.09.2012, 01:10
Ինչի՞ պետք ա զոհվեն ջահել երեխեք: Ո՞ր մեղքի համար: Ինչի՞ հենց իրանք: Սենց դեպքերից հետո միակ բանը, որ մնում ա, քո քայլերին սկսես ավելի ուշադրություն դարձնել: Բայց ամեն ինչ վերահսկել չի լինի: Ոնց գուշակես, որ համակուրսեցիդ հանկարծ ավտովթարի կենթարկվի ու դու էլ կլինես մեջը: Կյանքը վախենալու ա... ու հետն էլ անիմաստ:

Հ.Գ. Ես անձամբ միայն մեկին գիտեի, R.I.P., երեխեք:

Հ.Հ.Գ. Մամայիս ընկերուհու աղջիկն էլ էսօր աղջիկ ա ունեցել: Սարսափում եմ:

Հայկօ
12.09.2012, 20:03
2008-ի գրառումներս էի կարդում:

Մեծացել եմ:

erexa
13.09.2012, 02:34
Քիչ առաջ իբր թե ֆիլմ էի նայում: Աղջիկն ու տղան ինչ-որ քարանձավի մեջ էին, որտեղ գեղեցիկ արձաններ կային: Սսկսվեց երկրաշարժը: Աղջիկն ու տղան մի կերպ դուրս թռան քարանձավից, փրկվեցին: Ու ես այդ պահին մտածեցի :8 էս «ամերիկական ֆիլմերում», որ մի պատահարից փրկվում են, վերջում մի հատ իրար, պետք ա անպայման կրքոտ բաչեն ու էդպես էլ եղավ: Եվ նմանատիպ կրքոտ պահերին, գրեթե միշտ հիշում եմ, Բրուս Լիի ֆիլմից մի հատված: «Երբ մի աղջիկ մերկանում է Բրուս Լիի առջև, :)) իսկ ինքն ամաչում է աղջկա փոխարեն և մի շոր տալիս աղջկան, որ ծածկի մերկ մարմինը»: ու ժպտում: :) Նենց եմ սիրում այդ հատվածը, շատ լավ ա տպավորվել: :))

էս ամերիկական ֆիլմերում նման բան դեռ չեմ տեսել :8

Yevuk
13.09.2012, 03:22
Իմացաք չէ՞, նպատակս չիրագործվեց: Կյանքիս էս փուլում դրանից վատ բան չէր կարող լինել (լավ, երևի կարող էր, բայց հենց հիմա սենց եմ ուզում մտածել): Դրա համար էլ, երբ մեկի ծնունդը սրտանց շնորհավորելուց եմ լինում, ցանկանում եմ, որ բոլոր նպատակները իրագործվեն: Դրանից կարևոր բան չկա... առողջությունն էլ ա նպատակ, երջանիկ լինելն էլ, լիքը փող ունենալն էլ:
Ու քանի որ դասի գնալու համար արդեն էլ ոչ մի մոտիվացիա չկա, ու արդեն կես ամիս ա խելքս ոչ մի լավ բան չի կտրում, որից կառչեմ, կյանքիս էս վատ փուլից դուրս գալու համար որոշել եմ նոր բաներ սովորել: Խելքիս փչեց իսպաներեն սովորել: Մանկությանս երջանիկ պահերից մեկը այն եղավ, որ 3-րդ դասարանում հայտարարեցին, որ իսպաներեն ենք անցնելու, սակայն երջանկությունս 3 տարուց դպրոց փոխելուն հետ մեկտեղ վերացավ: Ասում են` մանկության երազանքները ամենաուժեղն են: Փորձեմ էս մեկը իրագործել:

CactuSoul
13.09.2012, 19:03
Էն որ ասում են՝ մի բան որ շատ ես ուզում, կամ իրոք հավատում ես, որ կլինի, անպայման լինում ա, է՞: Այ շատ չէ, մի 2 շաբաթից, կարծում եմ, էդ տեսությունը ապացուցված կլինի կամ հերքված, կտեղեկացնեմ: 8-)
2 շաբաթից ավելի է անցել, բայց դեռ պարզ չի: Անընդհատ նորանոր խոչընդոտիկներ են ստեղծվում, բայց համառորեն ամեն ինչ անում եմ հաղթահարելու համար: Հուսամ՝ այսօրվանից 2 շաբաթ անց կունենամ պատասխանը, որը դրական կլինի:
Ո՜նց եմ ուզում…

Smokie
14.09.2012, 11:22
Լինի մարդ, թե կենդանի, նման երևույթը չի բացառվում :love

http://s004.radikal.ru/i206/1209/23/e9f63d8ef188.jpg

keyboard
15.09.2012, 18:12
Ես էլ ասում եմ ի՞նչնա տարօրինակ, Varzor-ը չկա ժողովուրդ, արդեն անհանգստանում եմ:

Հ.Գ. չերևացող ծիծաղալու սմայլիկ

Smokie
15.09.2012, 21:35
Ցանկացած երաժիշտ, կամ հեղինակ որքան էլ բազմաոճ լինի, միևնույնն է շատ անգամ միօրինակություն կա, որոշ ստեղծագործություններում կարելի է նմանություն գտնել, եթե այդ նմանատիպ ստեղծագործությունները չեն ձանձրացնում մարդուն՝ բոլորն էլ հաճելի են ուրեմն այդ երաժիշտը, կամ գրողը կայացած է,:hands ուրեմն որոշակի տարբերություն էլ կա::aha
Ամեն մեկն ունի ի՛ր ձեռագիրը, որ միայն իրեն է պատկանում, ունի իր ստեղծագործելու ձևը, չնայած տարբեր մարդիկ մտածում ու ստեղծագործում են միևնույն ձևով: Իսկ եթե նրանք շա՜տ ընդհանուր բաներ ունեն, հարկավոր է ծանոթանալ::friends:

laro
17.09.2012, 17:22
Որոշել եմ մի մեծ թերթ վերցնեմ ու վրան մեծ, կարմիր տառերով գրեմ «Չնվիրվել» ու կպցնեմ մի այնպիսի տեղ, որ շուտ-շուտ տեսնեմ.....

Նարե91
19.09.2012, 23:05
Սովորաբար լուսնին փնտրելու կարիք երբևէ չեմ ունեցել. գիշերներն այն միշտ աչքիս առաջ է եղել, բայց երեկ մի տեսակ բացառություն էր: Ողջ գիշեր լուսինն էի փնտրում, սակայն էդպես էլ չգտա: Չկար: Չգիտեմ էլ` ուր էր անհետացել, իսկ երկնքում հազիվ նշմարելի ու խամրած աստղերն էնքան քիչ էին, որ հեշտությամբ մատներիս վրա կարող էի համրել: Անցյալ գիշեր ամեն բան էնքա՜ն մռայլ ու դժգույն էր, էնքա՜ն տխուր ու թախծալի էր: Մի քանի կաթիլ արտասուք էր պետք: Դա էլ չկար: Էդ թախծալի մթնոլորտին մի պատճառ էր ավելացել. լրանում էր մեկ տարին, ինչ ես քսանյակների շարքն էի անցել: Գիտեք, երբ դեռ տասնավորների շարքին էի պատկանում, յուրաքանչյուր տարի անհամբերությամբ էի սպասում սեպտեմբերի 18-ի, լույս 19-ի գիշերվան: Ուրախանում էի էն փաստից, որ մեկ տարով էլ եմ մեծանում /ախմախ էրէխա էի էլի/, իսկ հիմա` չէ: Այ հիմա եմ իսկապես գիտակցում, որ ուզում եմ ժամանակը կանգնեցնել ու այլևս երբեք չմեծանալ: Կարող եմ ասել, որ անցած գիշեր ողջ ապրածս կյանքի ամենաանգույն գիշերներից մեկն էր: Միայն լուսաբացին կարողացա մի քիչ աչք փակել: Իսկ առավոտյան ամեն բան այլ էր. արևն ինձնից շուտ արթնացել ու վարսերս էր մեղմ գուրգուրում: Էնքան հաճելի էր անքուն ու սառը գիշերվանից հետո արեգակի ջերմությունը զգալ: Հետո հետևյալ տողերը հիշեցի.
<<Մռայլ գիշերվան միշտ էլ հաջորդում է պայծառ առավոտը, իսկ հորդառատ անձրևին`այրող արեգակը>>: Ու մինչ էդ մտքերով էի տարված, համբույրների տարափը սկսվեց: Ա՜խ, որքան ուրախ եմ ու շնորհակալ Աստծուն, որ ունեմ այնպիսի ծնողներ, ինչպիսին, որ հայրս ու մայրս են, ու այնպիսի հրաշքիկ, ինչպիսին, որ քույրիկս է: Կյանքիս երեք կարևորագույն իմաստներ, սիրում եմ ձեզ ու ոչ մի սարք չափման չի կարող չափել սիրուս կշիռը:
Երբեք մտքովս չէր անցնի, որ աշխատավայրում ինձ էնպիսի անակնկալ կմատուցեն, ինչպիսին, որ անգամ չեն մատուցում երկար ու ձիգ տարիներ աշխատողներին: Իսկ ինձ, որ դեռէնտեղ աշխատելու մի ամիսս էլ չի լրացել, սպասվում էր էդպսիսին: Ներքին ուրախության զգացումով էի համակվել: Անչափ հաճելի էր:
Չխոսել չեմ կարող նաև իմ ընկերուհի-քույրերիս մասին: Հա՛, թեպետ ոչ մի ազգակցական ու արյունակցական կապ էլ չկա, բայց դա ամենևին կարևոր չէ. մեզ հոգևորն է կապում, մի հզոր ուժ է կապում: Ու գիտեք ամենակարևորն ինչն է, որ ես երբեք նրանց չեմ ասում, որ իրենց սիրում եմ, որովհետև բացի այն, որ նրանք այդ շատ լավ են գիտակցում, նաև դեռ նման խոսքեր չեն էլ ստեղծվել, որ սերս նկարագրեմ: Ամենավարժ գրիչն անգամ չի կարող ներկայացնել , թե այսօր որքան գեղեցկացրին երեկոս:
Այսօր ստացա նաև մի քանի անակնկալ հեռախոսազանգեր, որոնցից մեկին երբեք չէի սպասի /ցավեցնող էր շատ/, շնորհավորական գրառումներ ֆեյսբուքյան պատիս ու հետաքրքիր նվերներ: Սրանք բաներ են, որոնք ապրելու ու արարելու հույս են ներշնչում, կորով են տալիս: Այ հիմա հանգիստ կարող եմ գնալ քնելու: Վաղն ինձ նոր ու հագեցած օր է սպասվում:

Ֆոտոն
19.09.2012, 23:11
Վաղուց փնտրում եմ հասուն օրագիր, հասուն մտքեր, բայց փիլիսոփայական չէ: Ուզում եմ դրական, լուսավոր ու ... ուզում եմ կարդալ օրագիր ու զգալ, որ դա իմն է, իմ մտքերն են, ... ուզում եմ, որ համամիտ լինեմ ես, կիսեմ ուրիշների մտքերը, զգացմունքերը: Ուզում եմ շատերն իմ մտքերից ունենան. ոչ սենտիմենտալ, ոչ տխուր կամ ցավի մասին: Ուզում եմ ուրախ, լուսավոր, մոտ ապագայի մասին հաստատուն ու վստահ մտքերով:
:)

Arpine
20.09.2012, 01:30
Մոտ մեկ-երկու տարի առաջ ոչ մի սոցցանցում գրանցված չէի: Սկզբունք էր: Ժամանակ էլ չունեի առանձնապես, բայց երբ բոլորը օր. «Համադասարանցիներ» –ում էին, ինձ համար զուտ սկզբունքի հարց էր, մեծ մասն անում էր, ես պետք է չանեի: Հետո կամաց կամաց ստեղ ընդեղ գրանցվեցի: Ի՞նչ փոխվեց, ոչ մի բան, ուղղակի ավելի ազատ սկսեցի մտածել: Ընդհանրապես, ի՞նչ են սկզբունքները, ինչի՞ համար են մեզ պետք, առանց այն էլ քիչ չեն մեզ կաղապարող երևույթներն ու հանգամանքները: Իրոք կաղապարներ, փականներ են մեզ համար, որը մենք ենք ստեղծում, անիմատ տեղը: Իրենք դժվարություններ ու անհարմարություններ են առաջացնում, իսկ օգուտը չգիտես էլ որն է, չկա: Չափազանց սկզբունքային մարդիկ հավանաբար նրանք են, ովքեր իրենք իրենց համար, կամ ուրիշների, ինչ-որ ապացուցելու բան ունեն, եսի՞մ: Ես սկզբունքորեն ոչինչ ընդունել չեմ կարող, որովհետև տվյալ երևույթը, մարդիկ, ինձ համար, կարող են և՛ լինել դրական, և՛ բացասական, և երկուսը միասին: Ես չունեմ սկզբունքներ, ես ունեմ ցանկութուններ ու կամք: Հիմա օր. «Համադասարանցիներում» չկամ, բայց ոչ թե դա սկզբունք է, այլ պարզապես գիտեմ, որ էնտեղ ինձ համար հետքրքիր չի լինի, ցանկություն չունեմ:
Ուզում էի ասել. Ո՛չ սկզբունքներին:)), իրենք հիմարություն են...:)

Smokie
20.09.2012, 14:49
Գիտնականները պարզել են ժպիտը թուլացնում է դեմքի 15 մկան: Ոչ մի կերպ չեմ հասկանում այն մարդուն, որ դա որպես պատճառ հիմնավորելով՝ կոչ ա անում չժպտալ: Հիմարություն ա... իսկ մտածել ա՞ թե անժպիտ, լուրջ դեմքն ու դեգրադացիոն վիճակը ինչ ա անում մարդու հետ: Ժպիտը երկարացնում ա մեր բոլորի կյանքը, ինչպես և ծիծաղը::)

Arpine
20.09.2012, 22:56
Էսօր մի երևանցի մեզ անիմաստ տեղը վիրավորեց: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, լուրջ: Հավանաբար ինքն ա որ կա, խելացի մեռնում ա երևի: Բայց թե իրա հաջորդ՝ ավելի ցածր, արարքը ապացուցեց, որ ինքը բարոյականությունից զուրկ մարդա: Էսքանը:
Իրեն ընդամենը կհամարեմ երևանցու խիստ բացասական կերպարը...






:[

Հարդ
21.09.2012, 00:54
Գիշերը ջազ ա... լուրջ եմ ասում ))

Quyr Qery
21.09.2012, 17:53
Ֆռոնտից տուն եկա: Քաղաք է էլի ձեր Երևանը: Ոչ Գյումրին է մի բան, որ էլ Երևանը, ստեղ ինետ կա, իսկ էդտեղ չկա: Էդտեղ գիշերը սիրուն է, չեմ քնում, ստեղ գիշերը մեննակ քնելու համար է: Էստեղ մեննակ չեմ, բայց էդտեղ էլ ազատ եմ: Լավ է դե էլի, ապրվում է: Հա, մի բան ասեմ էլի, չմոռանաք ինձ ակումբցիներ ջան, դժվար էլ ժամանակ ունենամ էս կողմերում երևալու:

keyboard
21.09.2012, 22:43
Նոր Սոնա Շահգելդյանա շահգերդյանա երգում էր. "երազ իմ երկիր հայրենի...."
Մտածեցի.
Երևի Շուշան Պետրոսյանը ազգային ժողովում շուռ եկավ :D

Chuk
23.09.2012, 23:39
Կայֆ ա, որ կիրակի օրը ամբողջ օրը քարշ գալուց հետո (Հաղպատ, Սանահին, Ախթալա), հոգնած ու սատկած գալիս ես, նստում կոմպի դեմը բացում ակումբը... ու չնայած կիրակի ա, բայց էնքան ակտիվ թեմաներ կան, էդ թվում հետաքրքիր, որ ափսոսում ես, որ վրադ վիճակ չկա հիմա կարդալու...

Բայց առկա ակտիվությամբ բավարարվելը շատ քիչ է, ամեն դեպքում պետք է ուժերը լարել ու իսկապես մեծ փոփոխություններ անել ակումբում:

Smokie
24.09.2012, 11:23
Ծիտիկներ::love Փոքրիկ թռչուններ, որ վախենում են մարդկանցից, շատ դեպքերում այդ վախն արդարացի է::(
Երբեմն, որ բալկոնում նստած եմ լինում ու տեսնում եմ ծիտիկ է եկել, փորձում եմ կանչել, ուզում եմ տեսնեմ կմոտենա՞, թե՞ կփախչի::)
Մի անգամ էլ բալկոնից դուրս էի նայում, մեկ էլ հանկարծ... այնքան արագ կատարվեց էդ ամեն ինչը, ես ընդամենը հասցրեցի ծիտիկի ծվոցը լսել ու տեսնել սեւ գույնը: Էնքան է՛լ մոտիկ էի կանգնած, խեղճը հենց հասավ մեր բալկոն, վախեցավ փախավ:

Մի օր էլ մտնում ես բալկոն ու հանկարծ մի կտրած պոչով ծիտիկ թռնում ա մոտդ:love


http://youtu.be/ADxn_UraxiI
Բայց հացի փշրանք մոտդ չկար:(

Նարե91
24.09.2012, 23:29
աաաաաա հետ բերեք իմ սիրուն ձայնը... հասունացման շրջանում գտնվող տղաների ձայնը երևի ավելի նուրբ ա, քան էս պահի իմ ձայնը :cry

Claudia Mori
25.09.2012, 12:41
Թեյարանի անունը չհիշեցի, քանի որ դուռը բացելուց հետո մեզ դիմավորող տարիքով մենեջերը անմիջապես գրավեց ինձ: Նախ հետաքրքիր էր, որ մարդ կարող է լինել տարիքով ու չնստել սեփական բակի բիսետկաներում ու նարդի խաղալ, բամբասել ու խոսել բացառապես քաղաքականությունից ու ամեն օր կրկնել պատմություններ, որոնք լսելիս շարունակությունը անմիջապես գուշակում ես: Որ մարդ կարող է տարիքով լինել, բայց շարունակել սովորել ու կատարելագործվել: Որ մարդ կարող է կրթություն ու փորձ չունենա, բայց տեսակով ամեն ինչի հասնի սեփական ուղեղի շնորհիվ, անգամ մեր <<անհնարավորություն>> երկրում:

Նա մոտեցավ, զրուցեց մեզ հետ, հարցրեց ինչ ենք ուզում... չգիտեմ թե ինչ դեմքի արտահայտություն էի ընդունել, բայց հիշում եմ, որ մի քանի րոպեով կտրվեցի աշխարհից ու ինձ շրջապատող թույնից և մտածում էի՝ հալալ է այս մարդուն:

Մեջս մի քանի կորած-մոլորած Կարինեներ արթնացան ու զգացի, որ իզուր չէր, որ այդ օրը պատահաբար ու չպլանավորած հանդիպեցի ինձ համար մի շատ թանկ մարդու, իզուր չէր, որ մեր ոտքերը մեզ տարան հենց այդ թեյարան ու իզուր չէր, որ ես տեսա այդ պապիկին... Անկեղծ չգիտեմ, թե ինչ բնավորություն ունի, նույնքան լավ մարդ է ընտանիքում, որքան և աշխատանքում, թե ոչ, միայն գիտեմ մի բան՝ միշտ վերածնվում եմ նման մարդկանց տեսնելով...

Հ.Գ. Եթե իրավական լրատվամիջոցում չաշխատեի, հաջորդ հոդվածս իր մասին էր լինելու...

Chuk
25.09.2012, 15:35
Դե արի ու մի խենթացի... նոր ինձ մարդամեկը բացատրում էր, որ docx ֆորմատը doc դարձնելու հեշտ ձև ա գտել, ընտրում ես ֆայլը, սեղմում F2 ու վերջին x-ը ջնջում...

CactuSoul
25.09.2012, 19:27
Էն որ ասում են՝ մի բան որ շատ ես ուզում, կամ իրոք հավատում ես, որ կլինի, անպայման լինում ա, է՞: Այ շատ չէ, մի 2 շաբաթից, կարծում եմ, էդ տեսությունը ապացուցված կլինի կամ հերքված, կտեղեկացնեմ: 8-)
Ժողովո՜ւրդ, արդար ա՜:yahoo:D
Ճիշտ ա, ջնջելը դժվար թե էական օգուտ տա:D, բայց եթե իրոք ուզենաք ու պատրաստ լինեք խոչընդոտներ ու փորձություններ հաղթահարել, կեսից չընկճվել, չհոգնել, ուրեմն հաստատ կհասնեք ձեր ուզածին:
Իմացեք՝ ինչ եք երազում, հավատացեք ձեր երազին, ու ամեն ինչ ձեր ուզածով կլինի:

Տարոսը բոլոր երազողների՜ն:love

Smokie
25.09.2012, 21:08
Այ էս ուրիշ բա՜ն:) Այ էսօր նորմալ մարդավարի աշխատեցի կոմպով, որովհետեւ էս անգամ էդքան բարդ չթվաց ու ահագին ոգեւորիչ էր: Վստահ եմ գործս առաջ ա գնալու:yahoo

Smokie
26.09.2012, 10:30
Դար ակումբից առաջ ես ոչ մի կայքում գրանցված չէի::) Երբ հետո գրանցվեցի Facebook-ում, սկզբից ինքս էլ լավ չէի հասկանում ինչու՞, ի՞նչ եմ անելու այնտեղ: Այդ օրերին ակումբում համարյա ոչինչ չէին խոսում FB-ի մասին, միակ բանը ինչ հիշում եմ, դա ամենավերեւում՝ մականվանս կողքն երեւացող FB-յան նշանն էր, իր connect-ով: Բայց եթե անգամ այն ժամանակ չգրանցվեի, հիմա հաստատ գրանցված էի լինելու... Որովհետեւ ակումբում սկսեցին խոսել այդ ցանցի մասին ու անգամ հակաfacebook-յան գրառումները կստիպեին գրանցվել ու տեսնել ի՞նչ ա այն իրենից ներկայացնում, կհետաքրքրեր ու էդ ժամանակ կիմանայի թե ինչը ստիպեց գրանցվել::))

Ժամանակի ընթացքում Facebook-ն էլ սիրեցի: Հիմա ակումբն ու FB-ն իմ ամենօրյա ինտերնետային էջերն են: Ակումբը ավելի հոգեհարազատ է, իմաստալից է, իսկ FB-ն... ուղղակի հետաքրքիր է:) Հաճախ ես մի գրառումը երկու տեղն էլ անում եմ:

Մի տեսակ արդեն ամաչում եմ անկապում գրելուց... մեծ մասը իմ գրառումներն են երեւում:oy

Chuk
27.09.2012, 12:49
Նոր մի խոսակցության ներկա եղա, բացել ա:
Եքա կոմպը շալակել, եկել ա, որ ցույց տա, որ ինչ-ինչ ֆայլեր չեն բացվում (իրականում բացվում են, բայց տառատեսակի չառկայության պատճառով աբրա-կադաբրա են երևում):

- Ապեր, - ասում ա, - չի բացում, որտև Arial Armenian չունես:
- Ունեմ, - պատասխանում ա:
- Չունես, - պնդում ա:
- Ունեմ, - պնդում ա:
- Վայ դե, ասում եմ չունես, հեսա նայում եմ, չկա:
- Ունեմ դե, - պնդում ա, - ֆլեշկիս մեջ կա:

Ֆոտոն
27.09.2012, 14:32
Մարդ մի օր պոլի փեդ չառնի, անմիջապես կուրսեցիներին կհանդիպի: :D

Smokie
27.09.2012, 18:12
Ինչ հաճելի ա առաջին անգամ վայելել ակումբային «մեդալդ»:sulel:love Բարով մաշեմ, տարոսն էլ ուզողներին ու բոլոր մյուսներին:))

Smokie
28.09.2012, 15:48
Հատված Գուրգեն Մահարու «Պատանեկություն» վիպակից::)


Այսօր եկավ Արտաշի մայրը և գտավ Արտաշին: Արտաշի մայրը լաց եղավ, Արտաշն էլ լաց եղավ, հետո հավաքվեցին որբեր, նրանք էլ լաց եղան, եկան օրիորդներ, օրիորդներն էլ լաց եղան, բոլորն էլ մի խոսքով լաց եղան, իհարկե ես էլ լաց եղա:

Շատ ուրախ էր:

Տրիբուն
29.09.2012, 05:01
Ով չի խմում, անցյալ չի ունեցել: Ով խմում ա, ապագա չունի: Ու եկեք թքենք ապագայի վրա. Աստված գիտի, թե վաղն ինչ կլինի: Մարդ պիտի անցյալ ունենա:


Փաստորեն էս ասվել ա արդեն ...

Դե ուրեմն ...


http://www.youtube.com/watch?v=bfbI1tDfKlE

Katka
01.10.2012, 23:08
Լավ ա լինելու::think Մեր դասախոսը դեռ չորս տարի առաջ էր կանխատեսել տնտեսական առկա իրավիճակը… Ինքը չկա, ասածը՝ կա: Նենց որ "լավ ա լինելու"-ով մի խաբնվեք::D Դեռ լինելու ա, լինելու ա...

aragats
02.10.2012, 22:27
Այսօր տրոլեյբուսի բարորդն իրեն Շումախերի տեղ էր դրել: Արշակունյաց պողոտայով սլանում էր, աբգոն անելով երթուղայիններին, տաքսիներին, ջիպերին...

Փեթակի խաչմերուկ չհասած բոց, հրավառություն, գծերն էլ պոկեց ու կանգնավ: Սողալու համար ծնվածը չի կարող թռչել...:)

Claudia Mori
02.10.2012, 23:37
- Քանի որ մենք շատ ժողովրդավար մարդիկ ենք ու որդեգրել ենք բազմաթիվ եվրոպական ու ամերիկյան մարդասիրական գաղափարներ, նաեւ մենք շատ լայն մտահորիզոն ունենք, տոլերանտ ենք ու ըմբռնող առաջարկում ենք, որ դու էլ ասես քո կարծիքը այս հարցի կապացությամբ:

-Կարծիք:

- Քանի որ մենք շատ ժողովրդավար մարդիկ ենք ու որդեգրել ենք բազմաթիվ եվրոպական ու ամերիկյան մարդասիրական գաղափարներ, նաեւ մենք շատ լայն մտահորիզոն ունենք, տոլերանտ ենք ու ըմբռնող առաջարկում ենք, որ դու էլ ասես քո կարծիքը այս հարցի կապացությամբ:

-Կարծիք:

- Քանի որ մենք շատ ժողովրդավար մարդիկ ենք ու որդեգրել ենք բազմաթիվ եվրոպական ու ամերիկյան մարդասիրական գաղափարներ, նաեւ մենք շատ լայն մտահորիզոն ունենք, տոլերանտ ենք ու ըմբռնող առաջարկում ենք, որ դու էլ ասես քո կարծիքը այս հարցի կապացությամբ:

- Կարծիք չունեմ...

- Ա՜յ դա ուրիշ բան, դե լավ է էլի ընդհանուր հայտարարի գալը :)

Chuk
03.10.2012, 01:14
Օք: Վսյո: Տղա եղի: Վաղանից ակումբ, ֆբ, ԱԼ, ԹԻԼ ու ուրիշ տեղեր մտնում ես օրական 2 անգամ՝ առավելագույնը կես ժամով: Մնացած ժամանակը առանց շեղվելու գործ ես անում: 5 օր: 5 օրից ազատ ես ու համ ժամանակդ լավ կանցկացնես, համ էլ ծրագրերդ կսկսես իրականացնես: Դիմացի, վաղանից արա՛ տենց, լսու՛մ ես...

Նարե91
04.10.2012, 18:04
Ուրեմն էսօր երթուղայինում ականատես եղա այսպիսի խոսակցության.
Վարորդի հետ զրուցում է հենց իր կողքին նստած ուղևորը.
Ուղևոր- Վարպե՛տ, ասում եմ ի՜նչ անշնորհք են չէ էս մեր հայերը, մի հատ իրար չեն զիջի հաաա
Վարորդ- Հա, ախպե՛ր, ճիշտ ես ասում, այ բայց ռուսները... Այ ես որ Ռուսաստան...
Ու էդտեղ ինձ համար պարզ էր, թե ինչ տեքստ է հնչելու, երբ ի զարմանս ինձ, լսեցի հետևյալը...
Վարորդ- Այ ես որ Ռուսաստան տաքսի էի քշում, մի հատ սենց բան չէի տենում, մարդիկ իրար հարգել ունեին, զիջել ունեին: Իսկ ստեղ...
Բա ժողովուրդ ջան, էսպիսի բաներ էլ են պատահում: Համեստ երթուղային տաքսիների վարորդներ ունենք՝ ի տարբերություն տաքսիների վարորդների, ովքեր հինգ-վեց հարկանի տեքստեր են ասում Ռուսաստաններում իրենց թողած բիզնեսների մասին::)

Smokie
04.10.2012, 20:46
Երբ մարդ ստեղծում է իր «շեդեվրը» անընդհատ փորձում է մի բան փոխել դրա մեջ՝ մեկ մի բան պակասացնում է, մեկ ավելացնում, անընդհատ ուզում է շտկել՝ ավելի լավացնել: Արդյունքում կամ ձանձրանում է ու թողնում վերջնական ձեւի, իրեն արդեն թվում է թե ամեն ինչ լավ է, կամ համեմատաբար լավը դառնում է ավելի վատ ու էլ շտկել չի կարող: Պետք է կողմնորոշվել ու ճիշտ ժամանակին ասել «ստոպ»::)

melancholia
04.10.2012, 23:03
միշտ շատ լավ խորհրդատու եմ եղել: Երևի ամենահեշտ գործերից մեկն է` կողքից խորհուրդներ տալ: երբեմն նաման ,,փիլիսոփայական,, մտքեր ասելիս ես ինքս էլ եմ հավատում ինքս ինձ, բայց արի ու տես, երբ նույն այդ խորհրդով շարժվելու իմ հերթն է գալիս........խոսքերը փուչ ու դատարկ են դառնում:

laro
06.10.2012, 20:05
Արդեն զզվել եմ էս երթուղայիններից: Ասեղ գցելու տեղ չկա :angry Չես էլ կարող սպասել հաջորդին, որովհետև մեկ ա ազատ տեղ չի լինելու: Բա նստարանները.... շորս քիչ մնաց ճղեի: Ու էտ դեռ հեչ. ՀԱՐԲԱԾ ՄԱՐԴԻԿ ինչի եք դուք միշտ համարյա վրես ընկնում, էտ հոտից գժվեցի :angry

Smokie
06.10.2012, 22:51
Կան տեսահոլովակներ, որ կարող ես զգալ ամեն մի կադրով: Ապրել կերպարների հետ միասին, մանավանդ երբ խոսքերի վրա էլ ես ուշադրություն դարձնում:

She works hard for the money. So hard for it, honey.
She works hard for the money. So you better treat her right.

Ես Donna Summer-ին բացահայտեցի երբ լսեցի նրա մահվան բոթը, նա ինձ համար նորություն էր:


http://youtu.be/MX7MbG6MiQs

Arpine
07.10.2012, 00:42
Աբսուրդ.
Ես դա չեմ ուզում բայց առանց դրա չեմ կարող...
Ակտիվ եմ, գործում եմ չի լինում, դրանք չեմ անում ընդհանրապես չի լինում...
Մեկը իմ հետևից ա <վազում>, ես՝ ուրիշի, էդ ուրիշը՝ մեկ ուրիշի, ու էդպես...
Որոշ բաներ ընդունել չեմ կարող, առանց ընդունելու չի լինի...
...





Հ.Գ. Մարդկային հարաբերությունները, շփումներն են կարևոր, առանց ձևականությունների, լիաթոք:)

Claudia Mori
07.10.2012, 18:24
Գալիս եմ տուն, տեսնում եմ սեղանի վրա բարգավաճի բուկլետն է դրած: Տատիիս ասում եմ՝

- Արդեն սկսել են գալ փաստորեն:

- Չէ, նախորդներից է մնացել:

-Բա ինչու՞ ես սենց փայփայում, այ տատ:

-Ընե՜նց լավ ճանճ է սատկացնում, ամուր է մյուսների համեմատ:D

Smokie
07.10.2012, 19:36
Վաու՜, էս ինչ լավ բան ենք գտել:love (http://www.findarmenia.com/arm/main) Կարելի ա մի լավ ուսումնասիրել:aha

Ռուֆուս
07.10.2012, 22:55
Իտալացիներին որտեղի՞ց էսքան շատ գեղագիտական ճաշակ: Քաղաքները նայում ես, մեկը մյուսից գեղեցիկ, եկեղեցիները՝ մեկը մյուսից հարուստ ու գեղեցիկ, նկարներն ու արձանները մեկը մյուսից լավը: Ու ամեն անգամ երբ մտածում ես, թե էլ քեզ ոչ մի բանով չեն զարմացնի, մեկ էլ նենց մի բան ես տեսնում, որ ապշում ես: Երեկ Ֆլորենցիայում անընդհատ մտածում էի, որ եթե Հայաստանի որևէ քաղաք Ֆլորենցիայի գեղեցկության գոնե մեկ տոկոսն ունենար, մենք աշխարհի ամենաերջանիկ ազգը կլինեինք: Ու Ֆլորենցիային նայելով չես կարող պատկերացնել, թե իրականում ինչ ահռելի հարստություն ու ոսկի են Մեդիչիները ծախսել էս քաղաքը սիրունացնելու համար:

Իտալացիներին ահավոր նախանձում եմ իրենց հոգևոր հարստության համար, երանի մենք էլ գոնե դրա շա՜տ փոքր մասը ունենայինք...

Ինչուիկ
08.10.2012, 01:20
Փուչ մարդիկ իրենց սիրելիներին մոտիկ չեն թողնում, որ իրենց միջի դատարկությունը չտեսնեն… (c)

Artgeo
10.10.2012, 14:46
Անժելա Սարգսյան, կուսաթաղանթներ, միասեռականներ... Թեմաներ, որոնք անհանգստացնում են Հայաստանի հասարկությանը վերջին ամիսներին։ Հետո էլ Եվրոպան ա այլասերված ու հիվանդ...

Տրիբուն
12.10.2012, 03:27
Էս ասվել ա


Ով չի խմում, անցյալ չի ունեցել: Ով խմում ա, ապագա չունի: Ու եկեք թքենք ապագայի վրա. Աստված գիտի, թե վաղն ինչ կլինի: Մարդ պիտի անցյալ ունենա:


Փաստորեն էս էլ ա ասվել ...




http://www.youtube.com/watch?v=bfbI1tDfKlE

Դե ուրեմն .....

Տժալուց նենց ա պետք տժալ, որ մյուս օրը քեզ սաղ ճանաչողները թքեն էրեսիդ:

One_Way_Ticket
13.10.2012, 01:56
Վերջերս էր։ Երևանից Կիև էի թռնում։ Դժբախտաբար, Արմավիան Զվարթնոցի հետ ինչ-որ խնդիրներ ուներ, և ցերեկը ժամը երեքի փոխարեն Կիև հասա ուշ երեկոյան ժամը տաս անց կես։ Իսկ ես այդ օրը մի գեղեցիկ աղջկա հետ էի հանդիպելու։
Օդանավակայանից տաքսի եմ վերցնում, գնում եմ հյուրանոց։ Տրամադրությունս ընկած է։
Մեկ էլ հանկարծ ուշադրությունս գրավում են մեքենայում միացրած երգի բառերը․ "... а завтра, а завтра ты встретишься с ней. Не надо печалиться..."

Նուշություն
15.10.2012, 14:51
ՍՈՑԻԱԼԻԶՄ - ունես 2 կով, մեկը տալիս ես հարևանիդ։
ԿՈՄՈՒՆԻԶՄ - ունես 2 կով, պետությունը երկուսն էլ վերցնում է ու քեզ տալիս մի քիչ կաթ։
ՆԱՑԻԶՄ - ունես 2 կով, պետությունը երկուսն էլ վերցնում է ու քեզ գնդակահարում։
ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԶՄ - ունես 2 կով, պետությունը երկուսն էլ վերցնում է, մեկին մորթում, մյուսին կթում ու կաթը թափում։
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ - ունես 2 կով, մեկը վաճառում ես ու ցուլ գնում, հոտդ բազմանում է, էկոնոմիկան՝ ծաղկում։ Հետո էդ բոլորը վաճառում ես, անցնում թոշակի ու հանգիստ ապրում։
ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄ - ունես 2 ընձուղտ, պետությունը պահանջում է, որ ֆլեյտա նվագել սովորես։
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - ունես 2 կով, խաչասերում, ձևափոխում ես ու ստանում 10 անգամ փոքր կովիկներ, որոնք 20 անգամ ավելի կաթ են տալիս։ Հետո մուլտեր ես նկարում կովերի այդ մասին ու վաճառում աշխարհով մեկ։
ՉԻՆԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - ունես 2 կով, 300 մարդ կթում են էդ կովերին։ Հայտարարում ես, որ քո երկրում գործազրկություն չկա, իսկ ճշմարտությունը լուսաբանող լրագրողը հայտնվում է բանտում։
ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - ունես 2 կով, երկուսին էլ պաշտում ես։
ԻՐԱՔՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - բոլորը կարծում են, թե դու լիքը կովեր ունես, դու պնդում ես, որ կով չունես ընդհանրապես, բայց ոչ ոք քեզ չի հավատում, ռմբակոծում ու ներխուժում են երկիրդ. միևնույն է դու կով չունես, բայց ունես դեմոկրատիա։
ՀՈՒՆԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - ունես 2 կով, պարտք ես անում լիքը եվրո, կառուցում ես գոմեր, գնում կով կթող մեքենաներ, սառնարաններ, խոտ, բայց, միևնույն է՝ դու ունես ընդամենը 2 կով։
ԻՏԱԼԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - ունես 2 կով, բայց չգիտես, թե ուր են... որոշում ես գնալ ճաշելու։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - ունես 2 կով, դուրս ես գալիս ցույցերի, փակում ճանապարհները, ստեղծում անկարգություններ... որովհետև դու ուզում ես ունենալ 3 կով։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - ունես 2 կով, վաճառում ես մեկը ու ստիպում, որ մյուսը 4 անգամ ավել կաթ տա։ Հետո գնում ես հոգեբույժի մոտ կոնսուլտացիայի՝ անալիզ անելու, թե ինչու կովդ սատկեց։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ - ունես 2 կով, երկուսն էլ իշխանության ղեկին են։

Արմեն ֆոն Գևորգյան

Jarre
15.10.2012, 23:28
Ամենաչուզողական բարեմաղթանքը.
(«Sinister (http://www.imdb.com/title/tt1922777/)»-ի դիտման ժամանակ).
- Չվախենա՛ս
:beee

Հայկօ
16.10.2012, 12:43
Էս ջհուդական ազգանուններն էլ մի բան չեն: Ամեն տեսակ -բերգներ, -մաններ, -ովիչներ... Ռոզենբերգներ, Շվարցմաններ,զանազան Ռաբինովիչներ, ինչ ասես՝ կա, ուր նայում ես՝ իրանք են: Էն Տիտանիկը ծակողն էլ ջհուդ չէ՞ր. ազգանունն էլ Այսբերգ էր, Վայսբերգ էր, ինչ էր: Կամ էս Շաուրմանները, խոզ են լրիվ, չնայած փաթթած ունեմ իրանց, ի՞նձ ինչ: Էլ չեմ ասում ամեն տեսակ Բաթմանների ու Սփիդերմանների մասին. ձև բռնած անոնիմ ջհուդների ակումբ ա լրիվ: Բա էդ Ապահովիչնե՜րը, Ապահովիչնե՜րը: Դրանք որ էն ժամանակ մի քիչ շատ լինեին, էսօր էսքան շատ Աբրամովիչ ու Խայիմովիչ չէր լինի։ Տենցն են դրանք:

Smokie
17.10.2012, 21:48
Ինքնասիրությունը չի թողնի հաշտվել, բայց հոգին էլ հանգիստ չի: Այսպես երկար չի դիմանա, ախր ընդհանրապես կարևոր չի թե ով էր ճիշտ և ով սխալ, եթե սերն ավելի ուժեղ է::love Նման պահերին հպարտությունդ կարող է քեզ դժբախտացնել, հասկացիր թե ինչ ես ուզում::)


http://youtu.be/Z3kDrFpPwxU

Arpine
24.10.2012, 19:40
Հիմա բողոքում են, թե ամեն ինչ ռոբոտացված, մեքենայացված է. ինչ վատ է որ, ինչքան մարդկային գործոնը քիչ, էնքան լավ:

Smokie
24.10.2012, 21:22
Երեկ Սիլվա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր: (http://blognews.am/arm/news/25902/silva-hakobyani-happy-birthday-silo-n-u-tsnndyan-myus-nvernery.html) Ժողովրդին դա հետաքրքրում է, նրանք սիրում են Սիլվիկին, նրանց հետաքրքրում է շոուբիզնեսի աստղերի կենցաղային անցուդարձը... Այս ամբողջն իրենից ներկայացնում էր շքեղ, անակնկալներով լի տարեդարձ, որը այնքան էլ մեծ նորություն չի:

Այսօր Սոս Սարգսյանի տարեդարձը նշվեց հիվանդանոցում:( (http://blognews.am/arm/news/25892/maestron-ir-tsnundy-nshec-hivandanocum.html) Բարեբախտաբար հիմա ամեն ինչ լավ է իր հետ, բայց այս միջադեպը մտածելու տեղիք է տալիս: Սոս Սարգսյանը իսկապես հայ բեմի Վարպետն է՝ պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր որ հիմա շատ քիչ են: Նա դեռ պետք է ավելի երկար ապրի, շատ ավելի:)

Նարե91
24.10.2012, 22:14
էս մեր hայ տղաների մի լայն զանգված կարծում ա, որ երբ աղջիկը մուգ ապակիներով ակնոց ա կրում, ուրեմն ոչինչ չի տեսնում բացարձակապես...հա լուրջ եմ ասում...դա ա վկայում իրենց անքթիթ ու սևեռուն հայացքները ուղղված գեղեցիկ սեռին հատկապես էն Ժամանակ, երբ արևային ակնոցով են լինում... Աաաաա դե ամոթ ա էլի... Բա մենք չտես ու գյորմամիշ ազգ ե՞նք:

keyboard
25.10.2012, 22:43
Որ մի բան շատ ես ուզում, իրոք լինումա, բայց երբեմնե, էն ժամանակա լինում,երբ արդեն կամ ուշա կամ վաբշե դրա ժամանակը չի:
Հիմա, ոնց փորձում եմ նենց անեմ, որ ուզածս ու եղածը իրար բռանցնեմ բայց չի ստացվում, չգիտեմ էլ ինչ անեմ, էլ չուզե՞մ, թե եղածը ուղարկեմ գրողի ծոցը :D

Տրիբուն
26.10.2012, 20:28
Էրեկ Ուլնեցու վրայի հացի փուռը, որտեղից տաս տարի հաց էինք առնում, հանեցին - փողոցային առևտուր էր էլի, «Տարոն ջան, սիրուն չի» ակցիայի շրջանակներում: Էտ փռում հազար տարի մի ամբողջ ընատնիք էր աաշխատում. պապ, տատ, հեր, մեր աղջիկ, հարս, թոռ ... : Մարդիկ հալալ հաց էին թխում, ծախում էին, մենք առնում էինք, իրանք էլ իրանց գլուխն էին պահում: Հանեցին, 15 թվի թուրք ասկյարի ոճով. լիքը մենթ, որը զոռով հանում ու դուրս ա թափում էտ մարդկանց ունեցվածքը, հետո էլ իրանց աչքի առաջ քանդում ա իրանց քսան տարվա հացի միակ աղբյուրը ...... լաց ու կոց, ողբ ու անծեք ...... վրես ահավոր ազդել ա: Էս համբալների արածների մեջ գոնե ինչ-որ տրամաբանություն կա՞: Էս ու՞ր ենք հասել: Մեր ուզածն ի՞նչ ա: Ի՞նչ ենք սարքում: Էս մեր երկի՞րն ա, վաբշե .....

John
27.10.2012, 11:33
Էսօր էլի Արայիկի ծննդյան օրն է) էլի գնում ենք Բուժական` աշխարհի` ամենապարզ ու մաքուր մարդկանցովբնակեցված անկյուններից մեկը... Ամեն անգամ Բուժական գնալիս մի տեսակ մաքրվում եմ... Այ տենց տեղերն ինձ համար ավելի Սուրբ տեղեր են, քան թե բիզնեսի վերածված եկեղեցիներն ու շահամոլ եկեղեցականները:

Ռուֆուս
27.10.2012, 14:45
Էսօր գնացել էի հագուստի տոնավաճառ, ավելի ճիշտ քրջանոց։ Հայաստանի ցանկացած քրջի յառմռկայում ավելի նորմալ ապրանք կարելի ա ճարել քան էստեղ։ Հա ինչ էի ասում, էս տոնավաճառում մեկը դրել էն Սադախլոյի կլեչատըվի սումկեկից էր ծախում, դրանք որ տեսա սիրտս նենց ճմլվեց… Հայաստանը կարոտեցի… :D

Sent from my Nexus S using Tapatalk 2

Արևհատիկ
28.10.2012, 14:22
Թե ինչպես ես սկսեցի ծաղիկ խնամել...

Երբեք չեմ սիրել ծաղիկ խնամել: Հիշում եմ, երբ փոքր էի, ընկերուհիներս սկսեցին ինչ որ ծաղիկներ պահել տանը, ամբողջ օրը հետևում էին, թե ոնց է մեծանում, ծաղկում և այլն: Մի օր էլ ես որոշեցի փորձել: Մեր հարևանը մի հատ մանուշակ հանեց, դրեց ջրի մեջ, հետո երբ արմատ հանեց, մանուշակը տեղավորեց մի հարմարավետ ափսեի մեջ ու տվեց ինձ: Բերեցի տուն, մի օր ջրեցի ու հաջորդ օրվանից աչքաթող արեցի էդ խեղճին: Մեկ էլ տեսնեմ թառամել ա: Էդ առաջին ու վերջին դեպքն էր: Մեկ-մեկ էլ ասում էի. թե ասա քեզնից ինչ ծաղիկ խնամող, որ բերել ես, թե պահում եմ:
Անցան տարիներ: Ես մեծացա, դարձա մեծ աղջիկ: Տենց էլ չսիրեցի ծաղիկ խնամելը: Թե ասա խնամելը որն ա, հասարակ ջրելը չէի անում:
Երբ նոր աշխատավայրում գնացի աշխատանքի, հենց առաջինը նկատեցի, որ էն սեղանին, որը հետագայում դառնալու էր իմ աշխատանքային սեղանը կակտուս կա, որը իմ գործընկերուհին շատ լավ պահում է: Առաջինը, որ մտքիս եկավ սա էր. "Հենց ես նստեմ էս սեղանի շուրջ, էս ծաղիկը ստեղից պիտի վերցնեմ": Եկավ էդ օրը, որ էդ սեղանը դարձավ իմը, բայց կակտուսը չվերցրեցի սեղանից: Մեր աշխատողներից մեկը տեսավ չեմ ջրում, ինքը սկսեց իր ծաղիկը ջրելիս իմն էլ ջրել: Մի ամիս ինքը չէր գալու աշխատանքի: Անցավ մի քանի օր տեսա, որ ծաղիկի հողը ահավոր չորացել ա: Թեյս խմեցի ու տակը մի քիչ մնացածը լցրեցի հողի վրա: Եվ այդպես ձեռքս վարժվեց: Հետո սկսեցի ամեն օր ջրել, իմը ջրում էի անցնում գրասենյակի մյուս ծաղիկները ջրելու: Հիմա կակտուսս տեսնեք ոնց ա բոյովացել: Արդեն ես էլ եմ ամեն օր հետևում իր աճին: Մեկ էլ կողքից ճտեր ա հանել :love Մեր հին աշխատողները ասում են, որ էդ կակտուսը 2 տարուց ավել է ինչ էնտեղ է ու նոր ա սկսել սենց աճել: Ամեն օր էլ էդ կողքից ճտերը ավելանում են: Նենց մի լավ եմ զգում ինձ, չեք պատկերացնի: Հիմա ամեն օր աշխատանքի գնալով առաջին գործս ծաղիկը ջրելն է:


ՀԳ. Ես վախենում եմ էն մտքից, որ կարող ա մի օր էլ ես սկսեմ կատուներին սիրել :} Այ էդ դեպքում կգամ ու էստեղ կհայտարարեմ, որ կյանքում հրաշքներ են լինում :))

Տրիբուն
29.10.2012, 22:02
Թումանյանի շաուրման փչացրել են:

keyboard
31.10.2012, 05:13
Կարոտել եմ....

Smokie
31.10.2012, 17:56
Анатолий Градский-ի ու Игорь Корнелюк-ի արտաքինների մեջ ես որոշակի նմանություն եմ տեսնում (չնայած առաջինը սպիտակած ա, իսկ երկրորդը խուճուճ:)) )
http://s59.radikal.ru/i165/1210/fb/3dad7c8c0da3.jpghttp://s019.radikal.ru/i609/1210/ba/18511a226b5b.jpg

Երազիս մեջ մենք ընտանյոք հանդերձ 9-10 տարով հետ էի գնացել:)) 2000 թվի սկզբերին հեռուստացույցով ցույց էին տալիս մազերը կտրած Анатолий Градский-ին (էդ ժամանակ ես ոչ իրան էի ճանաչում, ոչ Корнелюk-ին:D): Նա մի հաղորդման հյուր էր, որտեղ պատմում էր հետևյալը (բնականաբար ռուսերեն)::)
« Վերջերս փողոցով քայլում էի, մեկ էլ երկու անցորդ ճանաչեցին ինձ, կանգնեցրեցին:
- Օօ՜, մենք ձեզ ճանաչում ենք, ինչու՞ եք կտրել ձեր մազերը: Այդ դուք էիք չէ՞ երգում «Так и надо, все говорят, Так и надо сам виноват» (երգելուց պարում են:D)
- Չէ, դա ես չեմ,- ծիծաղելով ասում է Градский-ն:
- Հա՞, դու՞ք չեք: Լավ գնացինք էստեղից:
- ...»
Ի դեպ, ես Градский-ին առաջին անգամ էի տեսնում էդպես ծիծաղկոտ, ժպտերես, էդպես... Корнелюкավարի ու մինչև հիմա չեմ պատկերացնում նրան էդպիսին::8

http://youtu.be/4Zj0VAb7aSs

Ամմէ
31.10.2012, 18:36
Երեկ երեկոյան նայում էի ակումբի անդամների նկարները ու հասկացա թե ինչու եք այսքան կապված իրար հետ : Մի պահ ինձ թվաց, թե իրոք մի ընտանիք եք : Ասեմ որ շատ լավն էին , երևի հիանալի օրեր եք անցկացրել իրար հետ : Ասեմ որ հիանալի թիմ եք ::hands

keyboard
31.10.2012, 20:39
Կարոտել եմ....

Էլ չեմ կարոտել, գնացի տեսա եկա, ճիշտ ա քիչ էր, կարճ էր ժամանակը, բայց մեկա մի հատ հոտդ վայլեցի, փայլդ տեսա ու հետ եկա:

Սիրում եմ քեզ Թիֆլիսս.....:love

StrangeLittleGirl
03.11.2012, 00:17
Էս Ամանդա Տոդդի թեմայում մենակ մի ակումբցի ա պակասում, ու պատկերը լիարժեք կլիներ: Տեսնես ու՞ր ա ինքը, չի էրևում վերջերս:

Փորձեք գուշակել, թե ում մասին ա խոսքը:

keyboard
03.11.2012, 00:50
Մեկը տուպոյ, մյուսը չկայացած լրագրող, տենամ երրերդն ովա, Աստված երրորդությունա սիորւմ, երրորդին էլ բացահայտեմ ու ասեմ Ամեն:

Ասա, արա ինչի է՞ս կախվում ստեղնաշարի առանց այդ էլ երկար ստեղնից, բա ո՞ր ...

Հ.Գ. Բայց տուպոյ ասլեը սլիշկըմ մյախկը սկազանո, շունս իրանից շուտա հասկանում :D

Claudia Mori
03.11.2012, 12:22
‎...Ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
Չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
Չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն,
Երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը,
Նրան էլ մորթի – հանգստանաս...

Ա.Մ.

Smokie
03.11.2012, 21:11
«Հասարակաց որդեգիրը»: Մտածում եմ, գուցե իմ հետ է՞լ ա նույնը լինում, իսկ ես միամիտի պես չեմ ուզում հավատալ, երբեմն ժամանակից առաջ եմ ընկնում, չեմ մտածում հետևանքների մասին: Գուցե հետագայում եղածն է՞լ կորցնեմ: Ուղղակի լավատեսորեն եմ տրամադրված: Պատմվածքի Գևորգն էլ էր նույն կերպ մտածում, արդյունքում տուժեց (ի դեպ, որքան գիտեմ Գևորգի կերպարով Մուրացանը որոշ չափով ինքն իր մասին էր պատմում): Գուցե ժամանակն է հաշվի առնել, որ լավատեսությունից բացի կա իրականություն: Չեմ ուզում::( Ո՞նց ա, որ գլուխս մի քանի անգամ դիմացի պատին եմ խփում, բայց չեմ խրատվում, փորձում եմ ուրիշ ճանապարհով շարժվել: Գուցե մի օր իսկապե՞ս ճակատագիրը չների իմ սխալի համար, ինչպես շատ անգամներ ա ներել: Չէ, ամեն դեպքերում, պետք ա փորձել, որովհետև իրականում ցանկությունը մեծ ա, հույսը նույնպես::)

Quyr Qery
03.11.2012, 21:40
Ակումբս....

Quyr Qery
03.11.2012, 22:06
Սաղ հեչ, գիշերը չեմ հիշում քանիսին տուն հասա, մենթի ուղղեկցությամբ :D , էն տեղը, որտեղ վարձով եմ ապրում, մենակ էի երեկ, երեխեքը պո դոմամ էին գնացել շաբաթ-կիրակի:
Շորերս հանեցի ու միանգամից պարկեցի, քնել չէի կարող, ծխեցի մի երկու հատիկ, ու պատկերացրի, որ ամեն անգամ ինձ սոված ու բաբնիկ տղու պես եմ պահում, երբ իրար հետևից` անկուշտի պես, կուսազրկում եմ գլանակները: Էն, որ առաջինը կցնում եմ, կարմրում է, ամաչում, այրվում, ու հետո ամեն ծուխը քաշելուց ինքն ինձ է բավարարում, ես` իրեն, մինչև պրծնի: Շտապով անցնում եմ մյուսին: Հետո` մյուսին:
Առավոտ ցավից զարթնեցի, տիկնիկիս հետ էի քնել ու գրողի տարածի գլուխը` որը շատ չոր է, մնացել էր վզիս տակ ու կապտացրել: Երազներս չհաշված` լավ գիշեր էր:

StrangeLittleGirl
04.11.2012, 02:07
Նոր մոդա ակումբում.
- Համաձայնեք հետս, թե չէ կնեղանամ, կգնամ, դուք էլ կասեք՝ ակումբը պասիվացավ:

keyboard
05.11.2012, 00:48
Գյումրին ոչ միայն Հայաստանի երկրորդ քաղաքն ու մայրաքաղաքն ա, այլ նաև Հայաստանի Ուկրաինան ա.
Ինչքան շատ են սիրուն աղջիկները...:)