PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 [22] 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

unknown
01.02.2012, 21:50
Երբեմն լռությունը ավելին կարող է ասել,քան հարյուրավոր բառերը...

Հ.Գ. Երբեմն ավելի լավա լռես քան անիմաստ խոսես...

John
02.02.2012, 01:31
երկու թեմայից եմ ուզում խոսել՝ վատ ու լավ, սկսենք վատից

հիմա կմտածեք մենակ բողոքելու համար եմ մտնում ԱԿումբ... զզզզզզվում եմ տիզերից, էն որ կպնում են ոտքերիդ ու կպած մնում... ձև չկա իրանցից փախնելու՝ համարդ էլ ունեն, տեղդ էլ գիտեն, ֆբ-իդ պրոֆիլն էլ արդեն իմացան... մարդ եղեք մեկ ու մեջ արա...

էդ մասը բողոքն էր, հիմա անցնենք դրականին :)
հին-նոր-լավ-վատ...
սիրում եմ սաղ ակումբցիներին, հա ի՞նչ ես էլ տենց եմ... էսօր մտքովս անցավ. իմ համեստ կարծիքով ամենաշատ ակումբցիներին իրականում տեսել եմ հենց ես :P Նույնիսկ Անգելինային, ում գոյությանը շատերը դեռ չեն էլ հավատում :D

ի դեպ, հենց նոր չալարեցի ու հաշվեցի, իհարկե ոչ առանց յուզերների ցուցակի օգնության, Ակումբից 117 հոգու տեսել եմ իրականում :) քիչ չի չէ՞ :) բայց մի հետաքրքիր բան եմ նկատել. էդ 117ից ոչ ոքի նկատմամբ վատ կարծիք չեմ կազմել... մի՞թե իրանք բոլորը լավն էին... բայց ախր իրանց մի մասը խոսում էր մյուս մասի հետևից, վատություն էին անում իրար, խաբում էին... բայց առանձին-առանձին ինձ դուր էին գալիս բոլորն էլ...

ի դեպ, ամենաշատը ես եմ նեղվում (Չուկից հետո), որ տենց տարանջատում են մտցնում՝ հին-նոր... Ակումբցու հինը ո՞րն ա, Ակումբցին միշտ էլ նոր ա, նոր մտքերով, նոր նախաձեռնություններով, երազանքներով... Ակումբցու նո՞րը որն ա, եթե ինքը իրան համարում ա Ակումբցի, ոչ թե ձեռի հետ գրանցվել ա, տեսնի ինչ ա, մինչև հիմա էլ չի տեսնում, ուրեմն Ակումբցի ա, էլ ի՞նչ հին-նոր...

Հա, ի դեպ, հասցրել եմ շփվել համարյա բոլոր <սերնդի> ակումբցիների հետ. յուրաքանչյուրը լավն էր յուրովի, յուրաքանչյուրից մի բան սովորել եմ, ամեն մեկի շնորհիվ ես մի քիչ ավելի լավն եմ...

Ու մեկ էլ ամեն սերնդից մի քանիսին պարտադիր սիրահարվել եմ, մի խոսքով ես երջանիկ եմ եղել Ակումբում, երջանիկ եմ ու միշտ էլ կլինեմ, նույնն էլ ձեզ խորհուրդ կտամ՝ դժվար չի ;)

keyboard
02.02.2012, 11:04
Շատ խոսեցինք ձյան գալուստից․․․
Երեխու պես ուրախանում եմ, բայց․․․
Բայց էլ երեխա չեմ․․․
Առավոտյան, աշխատանքի գալուց աղջիկս ճանապարհում էր․ աչքերը բացեց, տեսավ էլի ձյուն է գալիս, աչքերի փայլը կյանքս երկարացրեց․․․ Դուրս եկանք թավալվում էր ձների մեջ, խաղում, հռհռում․․․
Կանգնել էի նայում ու մի պահ սթափվեցի, երբ բերանիս կերա նրա ձնագնդիկը․․․ Ա՜խ այդ հռհռոցը․․․ Ծիծաղից արցուքոտված աչքերը․․․

Ողջ ճանապարհին մտածում էի, հիշում, ջղայնանում․․․
Ինչքան երազանք ունեի, ինչքան բան չհասցրի, ձյունը հալվեց գնաց, էլ չեմ էլ հասցնի․․․ Բայց ուզում եմ, ուզում եմ հասցնեմ․․․
Չէ հաստատ չեմ հասցնի․․․

Է՜խ փոքրիկ, ամեն ինչ կտամ, որ երբ մեծանաս՝ չհասցրած բան չունենաս ու ձյունն էլ, որ գա աչքերիցդ միայն ուրախության արցունքներ հսեն էսօրվա պես․․․

E-la Via
02.02.2012, 13:19
Լավ, ձեզ էլ պատմեմ, երեկվանից հիշում ու ծիծաղում եմ :))…

Եղբայրս կողքի սենյակից կանչում է.
-Ան, մի րոպեով արի, բան կա հարցնելու:
-Հիմա կգամ:

5 րոպե անց գոռում է.
-Ան, ի՞նչ եղար:
-Բռատ, խառն եմ, երկու րոպեից կազատվեմ:
- Էդ ինչո՞վ ես խառը.. չլինի՞ Չուկչանոցում էլի լույսերը տարել են :D:

Չուկ :oy…

Lusinamara
02.02.2012, 14:17
Երեկ հեռուստաալիքներն էի փոխում, մեկում Սիլվեստր Ստալոնեն էր /Ռեմբո/, տատս վրա թռավ՝ վաա՜յ, Շվարնացեգերը… :D:D:D

Smokie
02.02.2012, 15:04
Մինչև մարդ սեփական կաշվի վրա չի զգում, չի հասկանում հիվանդ պառկածին::oy:(

Quyr Qery
02.02.2012, 16:48
Արդեն մի ամիս է չեմ կողմնորոշվում: 2-ն են: :love
Չգիտեմ, որին ընտրեմ, ախր 2-ն էլ լավն են, մեկը-մյուսից լավը, շատ եմ կապվել հետները, իրանք էլ իմ, բայց մեկին պիտի ընտրեմ, իմ կողմից ստորություն կլինի, մեկին թողնելը, բայց դե... Սիրում եմ ձեզ: Առաջինը իմ երազածն է. սիրուն դեղնավուն ու սուր աչքերով, ագռռռռեսիվ, ընդհանրապես մարդամոտ չի, սիրում է լիդեռ լինել, ու ցույց տալ, որ թքած ունի բոլորի վրա, մենակ ինձ է իրան մոտ թողնում, ՏՂԱ է է::oy Իսկ այ երկրորդը` չափազանց մարդամոտ է, սիրում է մարդկանց շրջապատում երևալ, սևուկ է, կանաչ աչքերով, ժամերով կքնի, սիրում է, երբ իրեն սիրում են, սիրուն խոսքեր ասում, առաջինին ընդհանրապես նման չէ: Էհ, չեմ կողնորոշվում:
Ինձ թվում է առաջինին կընտրեմ, երկրորդին էլ ընկերուհուս կթողնեմ: :oy
Հա, առաջինին կընտրեմ, ժանգոտիս, իրան կսիրեմ էնքան, ինչքան դեռ ոչ մի կատվիս չեմ սիրել: Փիսիկսսսս, մռութս, Զևսսսս: :love

Magic-Mushroom
02.02.2012, 16:58
Երեկվա օնլայն հոգեբանական օգնություն ցույց տալու աշխատանքից հետո արթնացա եւ շատ հարցերի մասին մտածեցի, վերլուծեցի ու հասկացա՝ "Ինչ որ մեզ պետք է դա սերն է":love

http://www.youtube.com/watch?v=pW_HLqJvk7o

John
03.02.2012, 00:47
Չամռվելն էլ չափ ու սահման ունի... Արա ինչ ասես կմտածեի, բայց որ գա մոտս գիշերելու' ամենաչամուռ երազում էլ չէի տեսնի... Ի՞նչ անեմ արա... Կգժվեմ ..զը

StrangeLittleGirl
03.02.2012, 04:00
Ինձ բացում ա իմ բեխաբարությունը :D Ասա` այ ախմախ, մեկ-մեկ մտածի` ինչ ես անում: Մարդիկ ստեղ իրար միս են ուտում, իսկ դու վարկանիշ ես տալիս :D

StrangeLittleGirl
03.02.2012, 04:07
Ձյուն եմ ուզում: Ինչի՞ց ա, որ Նիդեռլանդներում տաք ժամանակ հա անձրև ա գալիս, բայց երբ մինուս 10-ի տակ սրթսրթում ենք, պայծառ-պայծառ արև ա երկնքում: Ձյուն, ու՞ր ես:

StrangeLittleGirl
03.02.2012, 13:46
Ցանկություններն այ սենց են իրականանում: Անկապ օրագրում մի բան գրի, առավոտը արթնացի, տես, որ ձյուն ա գալիս :))

Ameli
03.02.2012, 16:13
-Դա՜վ, օրագիրդ բեր ստուգեմ, Դավի՜թ, Դավիթի՜կ, մինչև չբերես ստուգեմ քնել չկա:
Տատիկս իմ այս բարձր ձայնից.
-Այ սենց եք անում է, որ էս սերիալներից բան չեմ հասկանում, չեք թողում լսեմ, հետո էլ որ առավոտները էլի եմ նայում ասում եք. «բա իրիկունը չե՞ս նայել»
-Է՜, տատի ջան, էս կյանքում Էնքան անհասկանալի բաներ կան, թող չհասկացվածն էլ սերիալները լինեն ;) :D

Ճիշտ չե՞մ ասում :B

Magic-Mushroom
03.02.2012, 18:55
Այսօր մի խուբ Բիթնիկներով հայտարարել ենք Բիթլզի օր ու հոգով նշելու ենք:)

Սեր արեք՝ ոչ պատերազմ

http://www.youtube.com/watch?v=NN9iogpzVhc

Դեկադա
03.02.2012, 21:42
Ամեն անգամ «բանակում զինվոր ա մահացել» իմանալուց հետո ես թքած եմ ունենում էս երկրի, իշխանությունների ու բոլորի վրա...իմ վրա էլ... մենք էս ինչ երկիր ենք «ստեղծել» որ օրը մի զինվոր հողին ենք հանձնում…


...հերիք ա ընտանիքներին «սև թուղթ» ուղարկեք, հերիք ա...

laro
03.02.2012, 22:47
Ժո՜ղ, շնորհավոր անձնագիրս :) Դրանից էլ ունեցա :)

einnA
03.02.2012, 23:34
- Ես քեզ էնքան եմ սիրում:

- Ես էլ:

- Ու՞մ:

- Ինձ:

անկապ

Yevuk
03.02.2012, 23:50
Սիրում եմ մարդկանց հրաժեշտ տալ. ամենասրտանցը էտ ժամանակ ես լինում: Իսկ ամենավատը հետո ա գալիս, երբ հրաժեշտից մի տաս րոպե հետո գիտակցությունդ տեղն ա գալիս ու հասկանում ես, որ կարող ա էլ ԿՅԱՆՔՈՒՄ չտեսնես էտ մարդուն: Ու միակ բանը, որ մնում ա անել, համակերպվել ու սպասելն ա. սպասել, որ ժամանակը անցնի: Ձմեռը շուտով կվերջանա.....ու անտարբեր կդառնամ:

Բոն վուայաժ, մըսյո ... :

Նարե91
04.02.2012, 12:38
Դե որ ասում էի չուտեմ էդ աղի բլիթ կոչվածը:angry... ուֆֆֆֆ.. Կե՛ր, հա կե՛ր... էնքան ասեցին, մինչև վերջը կերա:
Մի հատ կծեցի ու նենց դուրս էկավ, որ քրոջս պատրաստած 3 հատից 4 հատը հավեսով կերա, հետո էլ տեղը տեղին ջուր խմեցի /հա բա ծարավ էի, բա ի՞նչ անեի/ ու պառկեցի քնելու էն մտքով, որ հաստատ ասպետիկիս չեմ տեսնելու:
Քնեցի ու......... օհ քեզ հրաշք....... ասպետիկն էկաաաաաավ...... բայց դե ի՞նչ ասպետիկ....... լավ էլ ասպետ էր՝ բոյով, բուսով, տեղը տեղին, մի խոսքով իսկը իմ համար:D
Ասպետս մոտեցավ ու ես միանգամից նկատեցի նկատեցի ձեռքի մատուցարանը՝ վրան էլ բաժակ…
«Ուռաաաաաա, ջուրս բերել աաաաաա», -մտածեցի:
Մեկ էլ տեսնեմ ձեռքով մատնացույց ա անում բաժակը:
Բաժակը որ վերցրեցի, տեսնեմ մեջը ի՞նչ........ ամենավառ երևակայություն ունեցող մարդն էլ չէր կարա պատկերացներ, թե մեջն ինչ էր:(
Լաաավ, շատ մի՛ տանջվեք.... մեջը աղի բլիթ էր ժոոոոող:(
Կատաղեցի, վերցրի էդ աղի բլիթն ու դուզ՝ գլխին, հետն էլ ինչ ամոթանք ասես՝ չտվեցի:D:
Ասպետիկիս դեմքին մի ապուշ ժպիտ հայտնվեց ու մեկ էլ թե ասում ա .
– Դուք դեռ շատ աղ ու բլիթ պետք ա ուտեք, մինչև որ ես Ձեզ ջուր բերեմ:
Պահոոոո, հենց է՞ս տիպի ասպետիկ պետք ա ինձ ռաստ գար:(:
Մատուցարանի մեջի բաժակը շպրտեցի մի կողմ, իսկ մատուցարանով նենց խփեցի գլխին, որ խեղճն անշնչացած ընկավ գետնին…
ԵՍ սպանեցի ասպետիկիիիիիիիիին :cry
Ուֆֆֆ դե որ սկզբից չէի ուզում ուտել էդ անտեր աղի բլիթը, որը նաև դառավ էդ խեղճի մահվան պատճառը, մի բան գիտեի էլի:( :D

Agni
04.02.2012, 15:46
Չնայած շատերը համաձայն չեն սիրո տոն կոչվածի հետ և կարծում են ամեն օր կարելի է սիրո տոն դարձնել, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ բոլորիդ…
Ուզում եմ լիարժեք սեր մաղթել, հա շեշտում եմ՝ լիարժեք...:love, քանի որ կիսատ-պռատ սիրուց քայքայող երևույթ երևի չկա:
Սիրեք իրար ժողովուրդ :)

Մելտա
04.02.2012, 21:56
Էէէէէէէ ամբողջ օրը էսօրվա երազիս մասին եմ մտածել,տեսնես ինչ էր նշանակում,ինչ անեմ, ոնց անեմ....ուուուֆֆֆ թե ասա ինչի տենց երազ տեսար:(

John
05.02.2012, 05:00
Գործնական պարապմունքից ճիշտը չկա... ինչքան ուզում ա տեսություն իմանաս՝ գիտելիքներդ հավասար են զրոյի, եթե պետք եղած պահին չես կարողանալու օգտագործել :) Էս երկու-երեք օրում մի ամբողջ կjանք ապրեցի... լավ բան ա էլի առօրյա կյանքից անջանտելը... շատ բան փոխվեց էս օրերի ընթացքում... վաղվանից ամեն ինչ ուրիշ ա լինելու, հենց որ հետ եկա... սիրում եմ :love

anahit96
05.02.2012, 13:17
էս ինչ զզվելիա մեծ գումար կորցնելը

Claudia Mori
05.02.2012, 17:20
:scare Վերջ, հերիք է, գլուխս գգմփում է էս անգլերենից, գրքերից ու համակարգչիս էկրանից. ես գնում եմ հայելու մոտ՝ կարոտել եմ ինձ:oy

Arpine
06.02.2012, 00:21
Վերջերս տատիկենց տանն էի. արդեն ինձ վատ եմ զգում, որ անընդհատ կանչում են, իսկ ես միշտ չէ, որ կարողանում եմ գնալ: Հիմնականում դասերի պատճառով: Ու բոլորովին էլ այնպես չի, որ չեմ ուզում գնալ, հակառակը: Չեմ էլ կարող, չցանկանալ՝ տեսնելով թե ոնց են պատրաստվում իմ գնալուն: Սկսած ամենահասարակ բաներից, այն,ինչը գիտեն՝ սիրում եմ, և այն, որ դեռ գալիս են ավտոբուսին դիմավորելու, կարծես 5 տարեկան լինեմ: Երևի նրանից է, որ ես իրենց միակ աղջիկ թոռն եմ, կամ էլ ուղղակի սիրում են ու վերջ: Բայց այս ամենը ինձ դուր է գալիս:oy:
Թեմայից շեղվեցի. երեկոյան տանը նստած էինք, երբ տատիկը գործից տուն եկավ, մի րոպե էլ չանցած, մինչ տատիկը կհաներ վերարկուն, պապիկը հարցրեց թե ինչ-որ բան է պատահե՞լ , տատիկը ասեց, որ չէ: Մեզ համար առանձնապես տարօրինակ ոչինչ չկար, բայց պապիկը ինչի՞ հարցրեց: Հետո իմացա, որ իրոք տուն գալիս շատ վատ է զգացել իրեն, և նույնիսկ մտել է մեր բարեկամի տուն՝ հանգստանալու: Չեմ հասկանում՝ ինչից պապիկը նման բան ենթադրեց, երևի տարիներն են մեղավոր:

Katka
06.02.2012, 03:11
Մեր քաղաքի եկեղեցու ներսի պատերին սարդոստայն է ու մեկ էլ անհասկանալի նկարներ են պատերին, անորակ ու էժանագին, իսկ քահանան "բալդեծ" ա անում:8 Փողոցի մյուս մասով անցնելիս մի երիտասարդ տղամարդ խաչակնքվեց, իսկ ես խիղճս կորցրած մտածեցի` տեսնես խի է եկեղեցու կողքին գտնվում հարկայինի շենքը, ինչ-որ բանկ ու գլխովն էլ կառուցում են դատավորների համար նստատեղի: Օբալդեծ:

Ameli
06.02.2012, 18:05
Ցավոք սրտի, ես այնքան դաստիարակված անձնավորություն եմ, որ մեծ ցանկության դեպում անգամ չեմ կարողանում կարդալ ուրիշների օրագրերը :cry2

Skeptic
06.02.2012, 20:39
Մեզանում սիրում են ասել. “Մենք այն ազգն ենք, որն աշխարհին տվել է Ժիժկային, Հուսին, Սմետանային, մենք Կոմենսկու ազգն ենք”: Իրենց հերթին գերմանացիներն ասում են. “Մենք Կանտի, Բիսմարկի ազգն ենք, ու էլ չգիտեմ թե ում, մենք Գյոթեի ազգն ենք”:
Բայց դու, որ ասում ես դա, ի՞նչ կապ ունես Գյոթեի հետ, ինչ որ բանով նմա՞ն ես նրան, խելացի ու մարդկայի՞ն ես, աշխարհին օրինակ ծառայո՞ւմ ես: “Մենք Շիլլերի ազգն ենք”: Բայց Շիլլերի հետ ընդվզո՞ւմ ես դու բռնակալների դեմ, նրա հետ պահանջո՞ւմ ես մտքի ազատություն: Եղել են Գյոթեն, Կանտը, եղել են և ուրիշներ, բայց դո՞ւ ինչ ներդրում ունես դրա մեջ: Դա որքանո՞վ է նպաստել այն բանին, որ դու դառնաս ավելի բարեկիրթ, մարդկային: Դու Վո՞լֆն ես, թե՞ Գյոթեն, Կա՞նտը, թե՞ ինչ-որ մի ծախու գրչակ:
Ո՞վ ես դու: Ընթերցո՞ղ: Եթե թերթում տպագրվածի համաձայն դատելու լինենք, ապա նվաճված Բելգիայով հաղթահանդեսով անցել են միայն Գյոթեներն ու Կանտերը… Ինչում էլ արտասահմանը մեզ մեղադրի, որպես պատասխան մենք սկսում ենք թափահարել նշանավոր անունները:
Ընթերցող, դու ևս կառչում ես այն մտքից, որ հանճարեղ նախնիների շարունակողն ես: Ցանկալի է, որ մենք ընդհանրապես չունենանք Ժիժկային, քան Ժիժկայի ազգում ունենանք վախկոտներ: Խնդիրն այն չէ, թե որ ազգի ներկայացուցիչ ենք, այլ այն, թե ինչպիսին ենք մենք ինքներս: Ազգը մարդկանց կարիքն ունի և ո’չ անունների…




Կարել Չապեկ

impression
06.02.2012, 23:16
լուսը կբացվի, բարին հետը... չէ, արդեն շաաաատ վաղուցվանից տենց չի
լուսը բացվում ա, սկսվում ա ամեն ինչ ճիշտ նույն կերպ, ոնց երեկ, նախանցած օրը, մի շաբաթ առաջ, մի ամիս առաջ...
արջամկան օրը էկել ու լռվել ա գլխիս, ոչ մի տեղ չի ուզում գնալ
քստքստացնելով գալիս կանգնում ա շնչիս ու կռիվ տալիս իմ մեռյալ անտարբերության, ու անփոփոխ աղաչանքի հետ՝ ինձ հանգիստ թող

ars83
07.02.2012, 02:41
Էն որ Քերոլի Ալիսն ասում ա, է՞. «and what is the use of a book, thought Alice, without pictures or conversations»:
Հիմա, իմաստը ո՞րն ա, որ մարդ բերում ա մի կրիպտիկ բան գրում վիրտուալ օրագրում, որ իրանից ու 1-2 հոգուց բացի ոչ ոք չի իմանում, թե ինչի մասին ա խոսքը: Կամ, ասենք, ինչ-որ մեկին ուղղված նամակ ա, որ էդ մարդը պիտի գա, կարդա: ԷսԷմԷ՞ս չկա, հեռախո՞ս չկա, վերջիվերջո, փո՞ստ չկա: Ուրիշների աչքի առաջ էդ նամակ-միա-կամ-երկխոսությունները փռելու նպատակը ո՞րն ա, տեսնես: :think

Դեկադա
07.02.2012, 13:57
Օրագիրս չկա: Հա հենց տենց չկա: Նայեցի բոլորի գրառումները ոնց որ թե էս տարվա են: Փաստորեն ով անցած տարվա գրառում ունի ու էս տարի դեռ չի գրել իրան արխիվ են գցել: Լավ գուցե էտպես ճիշտ ա, կամ ասենք էս վերջի փոփոխությունների հետ ա կապված, չգիտեմ, բայց մի բան հարցնեմ էլի, զգուշացնելը կամ բացատրություն տալը ամոթ ա՞: Ի վերջո եթե դա իմ անձնական օրագիրն ա ուրեմն բարի եղեք ինձ նախապես զգուշացրեք, ստացեք իմ համաձայնությունը ու նոր ջնջեք: Էստեղ հատուկ գրեցի որ պատասխան ստանամ: Եթե պարզվի որ ես ինչ որ բան սխալ եմ հասկացել, ստեղ էլ ներողություն կասեմ:


...մեկ մեկ ակումբը հերթական գրքի նման փակելու ու գնալու ցանկություն ա առաջանում:

My World My Space
07.02.2012, 15:21
Ժաժքը ըզգածի՞ք....

StrangeLittleGirl
07.02.2012, 18:57
Տաղանդ, օժտվածություն, բնատուր խելք... էս բոլորը սուտ բաներ են: Հաջողության գաղտնիքն աշխատասիրության մեջ է:

Chuk
07.02.2012, 19:38
Օրագիրս չկա: Հա հենց տենց չկա: Նայեցի բոլորի գրառումները ոնց որ թե էս տարվա են: Փաստորեն ով անցած տարվա գրառում ունի ու էս տարի դեռ չի գրել իրան արխիվ են գցել: Լավ գուցե էտպես ճիշտ ա, կամ ասենք էս վերջի փոփոխությունների հետ ա կապված, չգիտեմ, բայց մի բան հարցնեմ էլի, զգուշացնելը կամ բացատրություն տալը ամոթ ա՞: Ի վերջո եթե դա իմ անձնական օրագիրն ա ուրեմն բարի եղեք ինձ նախապես զգուշացրեք, ստացեք իմ համաձայնությունը ու նոր ջնջեք: Էստեղ հատուկ գրեցի որ պատասխան ստանամ: Եթե պարզվի որ ես ինչ որ բան սխալ եմ հասկացել, ստեղ էլ ներողություն կասեմ:


...մեկ մեկ ակումբը հերթական գրքի նման փակելու ու գնալու ցանկություն ա առաջանում:
Մոդերատորական. Ակումբում ոչ մի օրագիր չի ջնջվում, չհաշված խիստ բացառիկ դեպքերը որոնք լինում են օրագրի հեղինակի իմացությամբ կամ էլ սեփական ծանրակշիռ հիմնավորում-փաստարկներով համեմացված խնդրանքի դեպքում: Ինչպես ցանկացած այլ բաժնում, «Օրագրեր» բաժնում ևս գրառումները դասավորվում են ըստ վերջին գրառման ժամանակագրության: Այսինքն այն թեմաները, որոնցում նոր գրառում կա, ավելի առաջ են, քան նրանք, որոնցում չկա: Այս գրառումս գրելու պահին քո օրագիրը գտնվում է «Օրագրեր» բաժնի 3-րդ էջի 4-րդ տողում (յուրաքանչյուր էջում պատկերվում է 20 թեմա), այսինքն ըստ ժամանակագրության 44-րդ տողում, որովհետև այդ օրագրում քո վերջին գրառումն արել ես 2011 թ.-ի դեկտեմբերի 13-ին, իսկ դրանից ավելի ուշ 43 այլ օրագրերում կատարվել են գրառումներ: Ներողություն խնդրելու կարիք չկա, պարզապես հավանաբար կա՛մ չես նկատել, կամ էլ «Ղեկավարման վահանակի (http://www.akumb.am/usercp.php)» «Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)» բաժնում փոխել ես «Թեմաները ցույց տալու լռելյայն տարիք» դրույթի լռելյայն «Ցույց տալ բոլոր թեմաները» տարբերակը փոխել ես մեկ այլ, օրինակ «Ցույց տալ վերջին 10 օրերի թեմաները» տարբերակով, որի ժամանակ բաժին մտնելիս երևում են միայն այդ ժամանակահատվածում ակտիվ եղած թեմաները: Հստակեցնում եմ. այս դրույթը ընդհանուր ակումբի համար դրված է «Ցույց տալ բոլոր թեմաները» տարբերակով, և եթե փոփոխություն է արվել, ապա արել ես դու, որովհետև յուրաքանչյուրին տրված է այդ դրույթից օգտվելու հնարավորություն: Ցանկալի կլիներ, որ նման հարցերը տրվեին համապատասխան թեմաներում, որպեսզի հնարավոր լիներ դրանց բնական պատասխանել, այլ ոչ թե հարկադրված պատասխանը տրվեր մոդերատորական գրառման տեսքով:

Դեկադա
07.02.2012, 19:43
Գետինը մտա լրիվ պունկտերով::oy

Հարդ
08.02.2012, 10:51
Անտանելի ա անտաղանդ երաժիշտների հետ շփվելը (ստիպված, գործի բերումով):
Ախր հա, էլի ինքը մեղավոր չի, որ անտաղանդ ա, բայց գոնե պրիզնատ գա, իրան մի քիչ համեստ պահի: Ու որպես կանոն բոլոր անտաղանդ երաժիշտները լրջորեն մտածում են, որ իրան շատ տաղանդավոր մարդիկ են: Դու հրեշտակի թևեր էլ առնես, չեն հավատա:
Իհարկե բանն էն չի, որ ես ասում եմ դու անտաղանդ ես, իրանք էլ նեղանում են, չէ, տենց բաների մասին չի կարելի ուղիղ խոսել, ուղղակի երբ տեսնում ես սխալ են անում, մի բան չեն ջոկում, ասում ես, որ ուղղեն, հո չեն փքվում... Մթոմ դու ով ե՞ս, որ ինձ էլ ուղղես:

Դե արի ու էսքանից հետո դիմացի ու մի ասա, որ տո այ միջակություն, տո տղա ջան, ի՞նչ ես քեզանից ներկայացնում: Ու ընդհանրապես, անկախ տաղանդ ես, թե անտաղանդ, մի քիչ համեստ եղեք: Համաշխարհային մեծություններ կան, որ համեստության տիպար են, դո՞ւք ով եք, որ պետք ա փքվեք...

Կներեք անհետաքրքիր գրառման համար:

Ameli
08.02.2012, 12:16
Ըստ իմ մինիմալ գիտելիքների մատաղ անում են այն ժամանակ, երբ ընտանիքը, կամ նրա անդամներից մեկը ինչ-որ փորձանքից է ազատվում, մատաղ են անում և բաժանում աղքատներին, հիմա ինչ-որ բան փոխվել է այդ ծեսի, ավանդույթի մեջ, ու ըստ իս ոչ լավ կողմը: Հիմա մարդիկ մատաղ են անում և բաժանում իրենց ազգականներին, ծանոթներին, հարևաններին :esim :
Քիչ առաջ դուռը թակեցին, և մի աղքատ մարդու տպավորություն թողնող տղամարդ հազիվ լսելի ձայնով ասաց.
-Մատաղի փող ենք հավաքում
:esim

Magic-Mushroom
08.02.2012, 15:28
Ամեն ինչ սուտ է փող, իշխանություն, հիմար դեմքի արտահայտությունով խելացի գիտնականներ, անարժան Նոբելյան մրցանակակիրներ, բնապահպաններ, դրանք ուղղակի կեղծ չափման միավորներ են, բոլորին մարդասիրություն եւ հոգատարություն է պակասում, շատ տխուր եմ Սիրիայի պատճառով, իմ ամենասիրած պետությունն էր, ինչքան՞ հուշեր, ինչքան՞ հաճելի մարդիկ, իսկ հիմա:think հիմա ավերակներ են ցանկանում թողնել այդ հին, պատմական երկրից, երեւի Շեքսպիրը դագաղի մեջ շուռ եկավ:(
Ես Սիրիայում 2007:(
http://i.imgur.com/vI2VQ.jpg

Let it be

http://www.youtube.com/watch?v=ZL2joSePem4

keyboard
08.02.2012, 16:00
Ձյունն էլի եկավ, ես էլ էլի խոսեմ։
Կարդում եմ ֆորումը, տարբեր թեմաներ, կարծես բոլորիս ուզածը մեկն է՝ կարգին ապրել, բառիս բուն իմաստով։ Երեկ Ձայ ախպոր տեղադրած հոդվածն էի կարդում Թեղուտի մասին, իսկսկանից ահավորա, մանավանդ երբ գիտակցում ես, բայց զգում ես, որ անզոր ես։
Դե հիմա էլ ես իմ կարծիքն ասեմ․ մենք՝ հասարակի մարդիք, որ իրար չենք հարգում, ինչու՞ ենք պահանջում, որ ուրիշները մեզ հարգեն, ասենք եթե ՄԱՐԴ արժեքը չի գնահատվում, ինչ իմաստ կա փափուկ մասերը պատռելու։
Էսօր նայում եմ փողոցում, համատարած ինչքան խանութ ու բոդկա կա, բոլորի առաջ մեկը իրա ջանդակից մեծ լապատկով ձյունը լցնումա փողոց։ Արա խի՞, խի՞ ինչ իրավունքով դու չէս հարգում քեզնից 3-4 ժամ շուտ արթնացած մարդու արածը, երբ դու քո անկողնում տաք քնած էիր, ինքը ավտոյի մեջից էտ ցրտին շիբին ու աղ էր լցնում փողոցում, որ քո երեխեն երթուղայինով բոլեե մենեե անվտանգ դպրոց կամ մեկ այլ տեղ տեղափոխվի։
Արա խի՞ ես էտ լապատկով ձյունը վրես լցնում, ումա՞ պետք քո "կներես"-ը․ մի անգլերենի դասատու ունեի, անգլեներում "այ ամ սորի" բառի իմաստն էր բացատրում ու հետն էլ ասում էր,որ էս բառը նրա հաամր չի, որ մեկին սպանես, ասես այ ամ սորի։
Հիմա ասենք մեքենա քշողն էլ մեքենան կանգնեցնի իջնի մեջից լապատկեն հանի ու խանութդ լցնի ձյունը, ինչ կայֆա չէ՞
Էհ դե Թեղուտի հարցն էլ, որ լուծվի առողջ կապրենք, բայց որ առողջ ապրենք երկոտանի կենդանիները կքչանա՞ն․․․

Նուշություն
08.02.2012, 17:12
Տեսնես ինչի՞ ա ինձ թվում, թե որոշ (ու հեչ էլ էս որոշ-ը փոքր թիվ չի) կոկիկ հագնված, սպիտակ խալաթով, խնամված, հարդարված բժիշկներ իրականում ողորմելի մուրացկան են....

Meme
08.02.2012, 17:23
Ներսումս ինձ մի բան պակասումա, դատարկ կտոր կա, որ չի կարողանում լցվել...
Ո՞նց գտնե՜մ...

Ժունդիայի
08.02.2012, 23:38
Շեֆիս կնիկը կամ փիղ ա՝ «է՜ն օրերի» մոմենտով, կամ էլ մոտը ժամանակից շուտ մենոպաուզա ա: Երկու շաբաթ ա, ամեն Աստծո օր, ինչ մարդու աղջիկը աջ ու ձախ բոլորին շշում ա: Սեփական էրեխուն ընդուց ա թևից բռնում ու 20 մետր հեռավորությունից շպռտում սենյակ ու դուռը փակում, մարդուն ստուց ա անպատվում, պարտք ունեցող հաճախորդներին էլ՝ օրը մեջ մայրուղի հանում:
Էսօր խցանման պատճառով մեր վարորդը մոտ 2 ժամ ուշացել էր: Խեղճ տղուն նենց վրա տվեց, քիչ էր մնում մազերից բռնեի ու զղշեի էդ լրբուշկին: Բայց դե որոշեցի քաշվել ղրախ ու գործս շարունակել: Հավես չունեմ ինչ-որ մեկին անպատվելու: Երկու տարուց ավել ա, ինչ աշխատում եմ, սակայն թույլ չեմ տվել, որ իգական սեռի այդ ներկայացուցիչը տոնը բարձրացնի վրաս, չախալ աչքերովս նախորոք խեղդել եմ նման ցանկությունները:

Բայց մի տեսակ ջանս քոր ա ընկել, սատանեն ասում ա մի հատ խոտան արա: Ու՜ֆ չգիտեմ, սատան ախպեր, վախենում եմ լղլղչիներից, հատկապես «է՜ն օրերի» մոմենտով:

Նարե91
08.02.2012, 23:58
Ինչ-որ մեկին անիծել ե՞ք ցանկանում... խնդրեմ, մի շատ լավ անեծք գիտեմ, որը, հավատացե՛ք, կծառայի իր նպատակին. այն շատ հեշտ է ու պարզ, ընդամենը՝ մեկ նախադասություն.
«Այ մա՛րդ արարած, թող, որ քո ճամփան պատված լինի կիսագրագետ մարդկանց խրձով»:
Լավ եթե լուրջ, ապա թշնամուս անգամ չեմ ցանկանա, որ երբևէ գործ բռնի կիսագրագետ մարդու/մարդկանց հետ:( Ախր, անտանելի ա ուղղակի...աննկարագրելի տանջանք ա էդ տիպի մարդու հետ գործ ունենալը..... երբ մարդն անգրագետ ա լինում, էլի ոչինիչ, ասում ես ջհանդամը, դե հիմա մարդ ա, չգիտի... բայց այ երբ կիսագրագիտություն կոչվող հիվանդությամբ ա տառապում, թող ու փախի...էստեղից-էնտեղից մի բան լսում ա, դրան խառնում ա իր վառ երևակայությունը ու գիտությունների դոկտոր-պրոֆեսորի կեցվածքով քեզ ա ներկայացնում՝ քեզ, ավելի ճիշտ հենց ինքը իրան հիմարի տեղ դնելով: Խղճում եմ դրանց նմաններին ու ուզում, որ շուտափույթ կերպով ու Աստծո հաջողությամբ բուժվեն այդ անտանելի հիվանդությունից: Ու վերջում սիրելի ակումբցիներիս սրտանց ուզում եմ տալ օրհնանքս /չնայած ես ով եմ, որ օրհնեմ/, ավելի շուտ մաղթանքս :)
«Այ իմ սիրելի ակուիմցի, թող որ քո ճամփան մաքրված լինի կիսագրագետ մարդկանց խրձից»:)

Magic-Mushroom
09.02.2012, 04:14
Նստած մտածում եմ, թե մարդը ինչով է տարբերվում կենդանիներից ու վերջը գտա պատասխանը, տարբերվում է իր էգոիզմով, դաժանությամբ, ինքն իրեն խելացիի տեղ դնելով, բայց սովորական միջակություն՝ որը ծնված է աշխատելու ուրիշների համար(ստրկություն), փտած ծառ տնկելու եւ իր նման կիսառոբոտ երեխա(ստրուկ) լույս աշխարհ բերելու համար, իրոք խղճում եմ միջակ մարդկանց՝ որոնք իրենց խելացիությունը ապացուցելու համար քեզ են ներկայացնում ինչ-որ թղթի կտոր, չունեն սեփական կարծիք: Լավ երկար կգրեմ, ավելի լավ է մեջ բերեմ իմ կողմից շատ սիրված մարդկանց ոսկե խոսքերը, դրանք ավելի լավ են բնութագրում իմ զգացմունքները:think

1)Անհնար է նվաստացնել մարդուն` չնվաստանալով նրա հետ միասին:

2)Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին:

3)Նա ով պատմում է ուրիշի թերությունների մասին, ուրիշին էլ պատմում է քո թերությունների մասին:

4)Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրինգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև:

5)Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ:

Մի քիչ մեդիտացիա անեմ, ազատվեմ վատ էմոցիաներից, չեմ սիրում վատ կառմա ունենալ, հետո ամենինչ քեզ է վերադառնում...;)

http://www.youtube.com/watch?v=eD1tq6VVHzA

StrangeLittleGirl
09.02.2012, 13:54
Էս պարտադիր բժշկական ապահովագրությունը ե՞րբ ա գալու Հայաստան կամ ե՞րբ ա բժիշկների աշխատավարձը բարձրանալու: Թե չէ որ թողնես, բժիշկներին ինչ ասես չեն անվանում: Խնդրեմ, վերևում ողորմելի մուրացկան անունը կպցրեցին: Էհ, մարդիկ, հլը դուք էլ գիշեր-ցերեկ հիվանդանոցներում չլվեք 30 000 - 60 000 դրամի դիմաց: Տեսնեմ` հիվանդից փող չե՞ք ուզի: Ի դեպ, Հոլանդիայում բժշկին բարև ես ասում, արդեն փող պիտի տաս: Ուղղակի մի փոքր տարբերություն կա. դա օրինական ա: Համակուրսեցիս էր էն օրը սարսափով պատմում, որ զանգել ա բժշկին, ինչ-որ հարց ա տվել դեղերի հետ կապված: Հաջորդ օրը փոստով հաշիվը ստացել ա: Հայաստանում բժիշկները տենց բան անեն, հում-հում կուտեն:

Հ.Գ. Լուրջ եմ ասում, եթե բժիշկների աշխատավարձը բարձրանա, հաջորդ օրը վերադառնալու եմ Հայաստան ու գործ փնտրեմ:

Smokie
09.02.2012, 16:28
Ինչ-որ բան պակաս ա, մի բան էն չի:

Ես կարծես սպառել եմ ինձ՝ արդեն ասել եմ այն ամենը ինչ մտածում եմ: Չեմ ուզում միշտ կրկնվել, նորություն ա պետք:

Չեմ հասկանում ինչ ա կատարվում, հաստատ գիտեմ, որ ուզում եմ ինչ-որ բան փոխել, բայց թե ի՞նչ, այ դա հարց է:

John
09.02.2012, 16:45
Նենց չի որ վարկանիշացավով եմ տառապում, բայց դե սովոր էի լավագույն 5յակում լինել, իսկ մի օր մտա ու ... 103 :) քիչ-քիչ հետ բերեցի կորցրածս տարիները, հիմա առաջին էջում եմ՝ առաջին երեսնյակում :)
հ.գ.
աչքիս նենց ա, որ տառապում եմ վարկանիշացավով :D

Lusinamara
09.02.2012, 17:22
Ես մի տարեկան եմ :)

Էս ի՜նչ հզոր ալիք էր, որ ինձ Ակումբի ափը գցեց…
Շատերդ ապրել եք այն զգացումը, ինչ հիմա՝ ես: Ուղղակի աննկարագրելի է քեզ լիարժեք ակումբցի զգալու իրողությունը: Հիշողության ու մտքերի գիրկն եմ ընկել. ի՞նչ տվեց ինձ ակումբային մի տարին, ի՞նչ տվեցի ակումբին ես:

Մտածում եմ, որ Չիլին ասաց՝ ակումբը քեզ կսազի :) որքանո՞վ այն համապատասխանեցրի իրականությանը ու որքանո՞վ ես սազեցի ակումբին: Արժանացա գրեթե ամեն ինչի. սիրվեցի շատ ակումբցիների կողմից, սիրեցին իմ գրառումները, եղա կարծես «ամենաերիտասարդ» ակումբցին՝ և՛ գրառումների քանակով, և՛ գրանցման ամիսների ժամանակաշրջանով, ով վաստակեց իր առաջին վարկանիշային աստղիկը::oy
Մտածում եմ՝ Արագածը ճիշտ էր ասում, որ Արարատը նվաճելուց հետո կյանքը կորցնում է իր հետաքրքրությունները, նպատակ կարծես չի մնում: Ինձ համար էլ այդ վարկանիշի աստղիկը դարձավ «Արարատ». ինձ ակումբում նպատակիս հասած համարեցի:
Ակումբը գեղեցկացնում է կյանքը: Ի՜նչ հրաշք է, օրինակ, երբ գիտես, որ հարյուրավոր կիլոմետրեր հեռու Ամելիի մատնեհարները կան ու որ դու դրանք երբևէ շոշափել ես:

Կրկին անգամ շնորհակալ Չուկ ջան… ու բոլոր նրանց, ովքեր ուղղակի, թե անուղղակի կերպով ակումբը պահպանում են հաճելի մթնոլորտում:

Հ.Գ. մտածում եմ՝ կարոտել եմ Հայկօյի գրառումները…

:love

Claudia Mori
09.02.2012, 19:18
Դրսում առատորեն տեղացող ձյունը ոնց որ ջիջիլ գցի…

Մեջս եռում է՝ տաքություն ունեմ…տաքություն ունենալը ինձ համար մահանալու նման բան է…ամբողջ կյանքս անցնում է աչքերիս առջեւով ու սկսում եմ հերթով խոստանալ ինձ ու տաքություն պարգեւողին, որ էլ չեմ գործի այս կամ այն սխալը, միայն թե նորից տաքություն չունենամ…

Է՜հ…տատիս կողքս լիներ ու մի բաժակ թեյ տար, հաստատ ավելի շուտ կլավանայի…

Տատ ջան շուտ լավացի, խնդրում եմ, ես հիվանդացել եմ…

Նուշություն
09.02.2012, 21:55
Եթե ԱՊՊԱ, ապա իհարկե դու էդ երթուղայինի մեջ ես, որին բախվեց ուրիշ մեքենան... ու, երկու մեքենաները նենց են իրար կպել, որ երթուղայինի դուռը, ենթադրենք, եթե բացվի, ապա իջնելու ես մյուս մեքենայի տանիքին.... ու բնականաբար, մեքենայի դուռը բացելու իրավունք չկա...բնականաբար մի 20 րոպե ապահովագրական ընկերությանը սպասելուց հետո երկար արկածներով մի կերպ տեղափոխվում ես երթուղայինի դիմացի հատվածը, վարորդի նստելատեղի կողմից իջնում...ուղիղ փողոցի մեջտեղը...մեքենաներն էլ գժական արագությամբ վազվզում են....մի կերպ հասնում ես մայթին...իսկ դրսում սիրու~ն ձմեռ է, փաթիլները լույսերի հետ պար են բռնել....

Valentina
09.02.2012, 22:02
Ձև են լրիվ էս աղջիկները :D Դրսում հավեսով ուժեղ ձյուն ա գալիս, իսկ իրանք գեղեցիկ հարդարված մազերով քայլում են ձյան տակ, գլխներին արդեն 5 սմ ձյուն ա դրել, բայց իրանք մեկ ա գլխարկ չեն դնի: :D

Գեա
10.02.2012, 00:05
Այսօր ստրիպտիզի համաշխարհային օրն է:
Բոլոր երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը:

Սիրելի ստրիպ պարող բարոյական և ոչ այնքան պարողներ ու պարուհիներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ, թեթև տանել մասնագիտական աշխատանքի բոլոր դժվարություններն ու, որ ամենակարևորն է, սառը սյունին այդքան ամուր ու երկարատև չհենվել, որովհետև դա վտանգավոր է բաց հ***ի, առողջության համար:
ՀԳ Անհամբեր սպասում եմ, թե համացանցում գործող հայկական թերթերը երբ կավետեն մարմանավաճառների մասնագիտական տոնի մասին, որ հուզմունքից դողացող ձեռքերով նրանց համար էլ շնորհավորական ուղերձ գրեմ:
ՀՀԳ որոշ լրատվամիջոցներ լրիվ խելագարվել են :angry

einnA
10.02.2012, 00:32
վերջերս էլի համոզվեցի, որ մի տեսակ իսկապես հարգում եմ ամենահին մասնագիտությունն ունեցող կանանց :aha :))

StrangeLittleGirl
10.02.2012, 00:35
Նորից ասեմ. ձյուն եմ ուզում: Գուցե վաղը գա:

Մարկիզ
10.02.2012, 00:48
Այ մարդ, դե տատս ճիշտ էր ասում էլի… :(

Երկար մազերովին պետք չէ երբեք լիովին վստահել:

Վերաբերվեք այնպես, ինչպես մեր ապուպապերն են վերաբերվել երկար մազերավորներին: Էն երկար շորերից հագցրեք, գլխաշորը կապեք ու մի քիչ էլ ոսկի-մոսկի առեք, որ ուրախանան, մի բանով զբաղվեն: :))

Լինի աղջիկ կամ տղա, մաթեմի դասատու կամ քոչարի պարող, տաքսու շոֆեր կամ կինոդերասան, մի՛ վստահեք:

:love

impression
10.02.2012, 00:49
Ակումբը պասիվ ա եսիմ ինչ ա...
էն ա, էկել ենք, ուզածներս շատ բան չի՝ մի մրցույթ, մի բան, մասնակցենք, ժամանակներս անցնի... շան տեղ դնողն ո՞վ ա...

Գալաթեա
10.02.2012, 01:00
Ադմինացը խոստացել ա երկու օր առաջ:
Երևի ուղղակի դեռ ժամանակ չի եղել զբաղվելու:
Ժդյոմս :)

Ռուֆուս
10.02.2012, 11:02
Նվիրվում է ստրիպտիզ պարողների միջազգային օրվան :love


http://www.youtube.com/watch?v=m3i7dGwQboI

unknown
10.02.2012, 14:07
Երեխեք հաջողություն մաղթեք ինձ գնում եմ աշխատանքի համար մրցույթի կամ կանցնեմ ու երկուշաբթի օրվանից կգնամ գործի կամ չեմ անցնի ու վերջին հույսս կկորցնեմ...

Ժունդիայի
10.02.2012, 16:34
Մերկապարուհիների միջազգային օրվա կապակցությամբ էնքան ձեռառնոցի տեսա, որ մի պահ նյարդայնացա: Եթե կանայք ինչ-որ բան են ասում, դեռ հասկանալի է, բայց երբ տղամարդիկ են սկսում ձեռք առնել, ապշել, նախատել և այլն, կարծում եմ տեղին չի:
Հարց է առաջանում: Սիրելի տղամարդիկ, դուք չե՞ք օգտվել կամ օգտվում նման ծառայություններից: Երբեք չե՞ք այցելել գիշերային ակումբ կամ ցանկություն չե՞ք ունեցել, որպեսզի նման գեղեցկուհիները հանգչեն ձեր գրկում: Չկա՞ն այնպիսիններ, ովքեր շրջապատում ինքնահաստատվելու կամ էլ գլուխ գովալու համար առնվազն մեկ անգամ նշել են, որ նախորդ երեկոյան նման նանարի հետ.. կուպեյում...առանց կոպեկի...ուտել...
Չի կարելի անտեսել կամ ձեռք առնել, չէ՞որ ինչ-որ ժամանակ Barry White-ի «Can't Get Enough Of Your Love Baby»-ի երաժշտության ներքո լավ եք զգացել նրանց ներկայությունից...


Շնորհավո՜ր իրենց՝ նրանց միջազգային օրվա կապակցությամբ:

Հարդ
10.02.2012, 20:40
Վերջերս սկսել եմ հոգնել ինտերնետում ամեն քայլին հանդիպող տուտուզինգից ու ծիծիկամոլությունից: Հասկացանք, հումորը հումոր, բայց սա արդեն չտեսության ա նմանվում: Ու էլ ծիծաղ էլ չի առաջացնում:

Սկսել եմ ֆեյսում լայք տված շատ հավայի էջեր դիսլայք տալ, որ էջս անկապ չծանրաբեռնվի նման բաներով: Անգամ ֆրենդներիցս մարդիկ կան, ում գրառումների գրանցումից եմ դուրս եկել, որովհետև աննդհատ տենց կայքերից կամ ուրիշ տեղերից տենց բաներ են շեյր անում:

Ինչ որ 9gag կայք կա: Ես էդ կայքը չեմ մտել, բայց արդեն անգիր եմ արել անունը ու հասցրել եմ ամբողջ ուժով զզվել էդ հումորի տեսակից: Բայց եթե դա ամեն քայլափոխի դեմս դուրս չգար, մի գուցե շատ նորմալ վերաերվեի ու սկզբի նման ծիծաղ էլ առաջացներ:

Ամեն ինչ չափի մեջ ա գեղեցիկ: Չի կարելի ներդաշնակությունը խախտել:

Մի հատ էլ լրատվական կայք կա, ամեն նոր լրատվության անվան մեջ կամ «մերկ» բառը կա, կամ «սեքս»: Բացում ես տենաս ինչ ա, հասկանում ես, որ նենց վերնագիր են գրել, որը գրեթե կապ չունի տակի գրվածի հետ: Սենց դիշովի խոդեր մարդ հավաքելու: Ծիծաղելի են:

Չէ, էլի սեքսը սեքսով, ես հո դեմ չեմ դրան, ուղղակի չափ կա, ցենզուրա կա, գեղեցկություն կա: Սեքսն էլ պետք ա գեղեցիկ լինի, ոչ թե կենդանական:

Վերջերս ուրախությունս շատ մեծ ա լինում, որ ինչ որ գեղեցիկ էջի կամ կայքի եմ հանդիպում (կապ չունի էրոտիկ, թե ուրիշ բնույթի), որովհետև էնքան քիչ ա հանդիպում, որ մարդ կարոտ ա մնում:

Arpine
10.02.2012, 21:38
Ինչի՞ ա շնորհակալություն բառը էսքան երկար. հետո էլ օտարամոլության մեջ կմեղադրեն:

Lem
10.02.2012, 21:53
Անբարոյական կանանց ոչ թե նրանց մայրերն են ծնում, այլ՝ իրենց հանդիպած տղամարդիկ:

laro
10.02.2012, 22:10
Ի՜նչ լավն են չէ փոքր երեխաները:love... Պուպուշ, փամփլիկ, համով, քաղցր.....իրենց հետ ցրվում ես, կտրվում առօրյայից :) Բա տված քաղցր պաչիկը:love... Հրաշք են երեխաները, Աստծո պարգև :) Անմեղ, քնքուշ էակներ են երեխաները, ո՜նց եմ սիրում...Մալիլա (Մարիա) ջան սիրում եմ քեզ քաղցրս, բա լեզուդ...«Անժե՛լիկա» բառը նենց քաղցր ու հավեսով ա ասում :love

Գեա
10.02.2012, 23:32
Ձմեռային էտյուդ






Մոտ երեսունհինգամյա մի կին` երազանքներով տարված, չնկատելով ոչինչ, սայթաքելով ու օրորվելով, երանության ժպիտը դեմքին, քայլում էր մայթով: Մեկ-մեկ գլուխը բարձրացնում ու երկնքից թափվող ձյանը մեղմ ժպտում էր: Տարօրինակության հասնող երանություն ու նաև տխրություն կար դեմքին: Մանկությունն էր հիշել, թե ի՞նչ: Դե հո ամեն տարի այսպիսի ձմեռ չի լինում:Մայթով երկու ճստո էին քայլում: Ճիշտն ասած,այնքան էլ ճստո չէին` տասը-տասնմեկ տարեկան կլինեին երևի, մեկի վերին շրթունքին արդեն թույլ աղվամազ էր սևին տալիս:
Կնոջ երազկոտ հայացքն ու սայթաքելով քայլելը գրավել էր նրանց ուշադրությունը: Իրար էին նայում ու ամեն սայթաքելիս` փռթկացնում:Հեռվից դեպի իրենց կողմ մի տղամարդ էր գալիս, միջին տարիքի էր, քայլում էր հաստատ, մեկ-մեկ վեր նայելով, չէ՛, չէր երազում, բարկանում էր պատռված երկնքի ու քաղաքի գլխին պատուհաս դարձած ձյան տեղումների վրա: Քայլում էր արագ-արագ, ցրված ու անուշադիր:
Կնոջ դեմքի ապուշ-երջանիկ արտահայտությունը աստիճանաբար տղաներին սրտապնդեց,ու վերջնականորեն համոզեց, որ նա իրենց չի նկատում: Քայլում էին գրեթե կնոջ կողքով, անընդհատ փռթկում ու մեկնաբանություններ անում, իսկ այդ շեղվածը նույնիսկ չէր կասկածում նրանց գոյության մասին:
_Մա՛նչ, որ մի հատ ձնագնդիով քյալին տամ կընկնի՞, թե՞ չի էլ ջոգի,ինչ պատահեց...
_Եսի՞մ ապեր, փորձի տեսնենք...
Դըմփ ... ձնագնդին կպավ ուղիղ աչքին ու գետնեց կնոջը:
Կինը ցավից ճչաց ու աչքը բռնեց: Տղաները փախան կողքի այգի: Տղամարդը շուրջը տիրող աղմուկից ուշքի եկավ ու առաջին բանը,որը լսեց տարեց կնոջ բղավոցն էր.
-Գետինը մտնե՜ք,ո՞նց չամաչեցիք, ձեր մոր տարիքի կին է...
Տղամարդը մոտ վազեց ու օգնեց, որ կինը ոտքի կանգնի, հետո դանդաղ, բայց հաստատուն հեռացրեց տնքացող կնոջ ձեռքերը, որոնք ամուր փակել էին վնասված դեմքը:
Կինը դանդաղ բացեց աչքերն, ու ինչպես երազում` կողքին կանգնած տեսավ նրան, ում արդեն մի քանի տարի սուրբ Սարգսի օրը կերած աղի բլիթի բերած երազում էր տեսնում:
_Դու՞...,_ու աչքից հոսող արցունքը ցավից մաքրվելով` սկսեց երջանկությունից ծոր տալով փայլել:
Հենց այդ պահին լսեց տարեց կնոջ շարունակվող ճղճղոցը.
-Անամոթնե՛ր...ձեր մոր տարիքի կնոջը հարվածեցիք...
-Չէ՛ ,չէ՜ ի՞նչ եք ասում, ես նրանց մոր տարիքի չեմ,_հետո ստից կարմրելով` նայեց իր անծանոթ -հարազատին ու մեղմ ժպտաց:
Ժպիտն ալիք տալով դանդաղ պարուրեցտղամարդուն:"Ի՜Նչ էլ լավիկն է,_մտածեց նա, _Ժպիտն էլ մի տեսակ ոնց որ ծանոթ լինի,տեսնես,որ հրավիրեմ սրճելու, կգա՞"
Իսկ այգում երկու գժուկ տղուկները` վախից չորացած, անհանգստանում էին անծանոթ, տարօրինակ մորքուրի աչքի համար, չկասկածելով, որ եթե նրա ձեռքն ընկնեն...որպես "պատիժ" արցունքախառն բարի ժպիտ են նվեր ստանալու:
10.02.2012:)

armen9494
11.02.2012, 00:04
Էսօր մի բան եմ լսել, չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց լսել եմ :))
Ասում ա Ռուսաստանում 60 մարմնավաճառի հանել են դուրս, որ փողոցները մաքրեն :D
Հիմա ասում եմ նայելով մեր կեղտոտ փողոցներին, կարելի ա եզրակացնել, թե ինչ բարոյական ազգ ենք մենք :hands

Գալաթեա
11.02.2012, 00:15
Եթե վաղվանից սկսած ես կորչեմ աշխարհի երեսից, փնտրեք ինձ մեր շենքի մոտի մետրուկեսանոց ձնակույտում:

Կառաուլ :(

impression
11.02.2012, 01:29
ուրեմն, քանի էրեկվա բուք բորանը ու դրան համապատասխան փողոցների վիճակը բոլորիդ հիշողության մեջ թարմ ա, պատմեմ :))

էդ բքին, երբ արծաթե թիթեռնիկները արծաթե դանակների պես խրվում էին ծոծրակիցս ներս՝ սառեցնելով տեղից էլ սառած մեջքս, ու ես անիծում էի բոլոր էն մարդկանց, ովքեր ռոմանտիկ տեսքով ասում էին՝ մամա ջան, էս ինչ սիրուն ա, ու փորձում էի տաքսի կանգնեցնել, որ հասնեմ Կովկաս պանդոկ, իսկ էդ պահին մեր տնից մինչև Կովկաս խցանում էր, ի վերջո գլխարկիս վրայից էլ կապիշոնը քաշեցի, որ ծոծրակս անհասանելի լինի ձյան փաթիլների համար
ու տենց գլխարկով, կուրտկաս մինչև քիթս կոճկած, կապիշոնն էլ վրայից, ձնախառն մի զանգված էի դարձել, ու լրիվ կորցրել դեմքս... բայց պարզվեց՝ ոչ միայն դեմքս...
երբ բարի տաքսիստը կանգնեց, ես ինձ գցեցի ներս, բնականաբար նստեցի դիմացը, քանի որ դա համեմատաբար ավելի տաք տեղ ա, իսկ ես լրիվ սառել էի, ու մենք սկսեցինք դանդա՜ղ շարժվել դեպի Կովկաս
էն որ ասում էի՝ մենակ դեմքս չէր, որ կորցրել էի... էդ տաքսիստը ասեց՝ արագ չեմ կարա գնամ, համ պրոպկա ա, համ սառած ա, գլուխներս կուտենք, ապեր...
ես էդ պահին ավելի շատ անհանգստացած էի ուղիղ իմ դռանը ագրեսիվորեն մոտեցող մեկ այլ տաքսիստի արածից, քան իմ սեփականի ասածից, էնպես որ՝ չհասցրեցի նրան տեղեկացնել, որ ես ապեր չեմ, ու նա, նկատելով էդ հայվան մյուս տաքսիստին, ու համոզված լինելով, որ տղերքով ենք հավաքված, աղջիկ-մաղջիկ չկա մոտերքում, բացեց լուտանքների կապոցը....
- տո ես քու սենցն ու նենցը, տու՜՜՜՜՜՜ լակոտ, տու՜՜՜՜՜՜՜՜ արա՛, տու՜՜՜՜՜՜՜
ու էդ պահին ես հասկացա, որ արդեն շատ ուշացա՝զգուշացնելու համար, որ հոպ, այ հոպար, չես տենում աղջիկ ա նստած, տենց սուս ու փուս, մտքում բարձր մի բան սկսեցի մտածել, բայց չօգնեց :(
մեկ էլ էս նեռվայինը իմ պատուհանը բացեց իր մոտի կնոպկայով, ու ես մտածեցի՝ էսա իմ վրայով էդ էրկուսն իրար ուտելու են, մի էրկու թոթոլ չափալախ էլ ապերին հասնի, ու արդեն պատրաստ էի գաղտնազերծվել, երբ վարորդը մրթմրթաց՝
- ախպերս, մի հատ հայելիս ուղղե՞ս

ինչքան բան կա կյանքում, որ երբեք չենք իմանա, ու ինչքան բան կա, որ էնպես չի, ոնց թվում ա ;)

StrangeLittleGirl
11.02.2012, 02:10
Նախապես արդարանամ ստեղծագործական մրցույթի համար. ժողովուրդ ջան, մասնակցելու եմ (հույս ունեմ` շունչս չի փչի), բայց գրելու եմ գիշերվա ժամը հազարին, երբ գլուխս բժժած կլինի ժամերով գիտական տեքստ գրելուց: Նենց որ ամեն տեսակի ապուշություն ինձնից սպասելի կլինի:

Էլիզե
11.02.2012, 14:33
Սրանից հետո ինձ կդիմեք՝ Սբ. Սարգիսուհի անունով ու իմ պատվին աղի բլիթներ կուտեք... վրայից էլ մի բաժակ գարեջուր չմոռանաք խմել... :))

Էս էլ՝ չորս... նե ժիզն ա սկազկա/ես էլ Բաբայ Յագան եմ հեքիաթի:))/

համա՞յնք, ո՞վ ա ուզում գտնել իր երկրորդ կեսին... լա՜վ, լա՜վ, հերթը պահպանեք...:D

anahit96
11.02.2012, 14:39
Փոքր ժամանակվանից միշտ ձյուն չեմ սիրել,նույնիսկ ատել եմ/ինչի պատճառով մարդիկ շատ են զարմանում/,ու հիմա՝ էս զզվելի եղանակին, մարդիկ հրավիրում են ձնագնդիկ խաղալու, մոտս սթրեսային վիճակա

Գալաթեա
11.02.2012, 22:45
http://www.youtube.com/watch?v=Vdzagbs7T2k

Գայթակղությանը դիմանալը միշտ ա դժվար:
Ու ամենավատն էն ա, որ երբեք չգիտես՝ դիմանալն էր ճիշտ, թե տեղի տալը:

Ռուֆուս
11.02.2012, 22:50
Եկել եմ ասեմ, որ 9gag.com (http://www.9gag.com) սայթը ահավոր լավն ա, ում դուրը չի գալիս, իրեն մեծ dislike :beee

Valentina
11.02.2012, 23:12
Դպրոցական դասընթացից.

* * *

Հեռո՜ւ, հեռու կըթըռցընեմ
Քեզ իմ երգի թևերին,
Սքանչելի մի տեղ գիտեմ
Ես Գանգեսի ափերին։

Պարտեզն այնտեղ ծաղկում է ճոխ
Լուսնի խաղաղ լույսի տակ,
Իրենց քըրոջն ըսպասում են
Լոտոսները ըսպիտակ։

Մանուշակներն աստղերի դեմ
Աչք են անում ու խընդում,
Իրար հակված թոթովում են
Վարդերն անուշ հեքիաթում։

Վիթերն երկչոտ ցատքըտում են,
Խըրանած պըշնում երարու.
Գանգեսը լա՜յն, հանդիսավոր,
Հոսում հանդարտ ու հեռու։

Այնտեղ պիտի անհոգ պառկենք
Արմավենու ըստվերում,
Սեր վայելենք, սուզվե՜նք, ապրե՜նք
Երազների աշխարհում։


հեղինակ՝ Հայնրիխ Հայնե
Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Ժունդիայի
12.02.2012, 02:09
Երևի բոլորդ էլ նկատած կլինեք, որ երբեք կրոնական հայացքների հանդեպ ծայրահեղական չեմ եղել: Ամեն մեկն իր հավատն ունի, ամեն մեկն իր Աստվածն ունի, ամեն մեկն ինքն իր աստվածն է:
Ընկերներներ ունեմ, ովքեր քրիստոնյա են, ովքեր աթեիստ են, ծանոթներ ունեմ ովքեր բուդիստ ու սատանիստ են, հարգում եմ բոլորին՝ հավասարաչափ: Բարի: Սակայն, երբ ոմնանք բառիս բուն իմաստով սկսում են լկտիաբար ծաղրել իմ դավանած Աստծուն, ուզում եմ դրանց պրոտոնը իրանց նեյտրոնից պոկեմ: Գնացե´ք, հայելու մեջ նայեք ու ինչքան ուժ ունեք ծաղրեք ձեզ՝ լկտիաբար:
Ամեն ինչն էլ չափ ու սահման ունի: Իմիս չկպնե´ք:

Եթե չգրեի, սիրտս կպայթեր:

John
12.02.2012, 18:02
Ինչ-որ շատ են սկսել իմ նկատմամբ հոգեբանական ճնշումները, առանց զգուշացնելու հոգեբանական տեստեր անցկացնելը...
բացի դրանից՝ տանը քիչ էր՝ հիմա էլ Ակումբում տարբեր մարդկանց սիրահարվելու կամ դրա ցանկության մեջ մեղադրողների մի ստվար զանգված ա ձևավորվել... հա, ճիշտ եք դուք :D
հ.գ.
չեմ հավատում

Smokie
12.02.2012, 19:15
Հաճախ ժպտացեք, դա ձեզ իրոք շատ է պետք::)
http://youtu.be/EdKQHqk2bS8

VisTolog
12.02.2012, 20:45
Մեծ թերահավատությամբ անհամբեր սպասում եմ նոր աշխատանքի վերաբերյալ պատասխանի: Ամենաշատը ուրախացնումա էն հանգամանքը, որ լինելու դեպքում արդեն կարողա ամեն շաբաթ Վանաձորներում երևամ::P:love


Ճիշտա նենց սպասողներ էլ չկան, բայց դե::))

einnA
12.02.2012, 23:54
էսօր մի տեսակ էնքան խառն էր օրը, տեղս չէի գտնում, ոչ մի բանի հավես չէր մնացել: Ծույլ անտարբերությամբ դիսկերս էի նայում ու մեկ էլ տեսա...

Մի ժամանակ կար, որ հատուկ կիրակի օրերին հավաքվում էինք ամբողջ հարկով` մեծից փոքր, հատուկ պատրաստություն էինք տեսնում մեր տանը ու սպասում էինք, լավ հիշում եմ, ժամը չորսին: Սկսվում էր: Ինչքա՜ն հուզմունք կար, ինչքա՜ն ցավ ու ուրախություն, ռոմանտիկա՜ ... Անկեղծ բոլորս լացում էինք, հետո պայքարում, հետո սենց մի տեսակ մեր վրեժն առնում էինք ու հանգիստ օրվա մնացած մասը ասում-խոսում էինք մենակ դրա մասին:

Լավ, շատ վերացական չեմ գրի. խոսքս հնդկական կինոների մասին է, ահա :))

Երևի մինչև հիմա հնդկական կինոն, աստղերը Հնդկաստանից հետո ամենամեծ ճանաչումը մեր մոտ ունեն: Դե մենք կինոներից մնացած անունները գիտեինք ու հեչ կարևոր չէր՝ իրականում ով ով էր` Ջիմի, Ջանիտա, Արծի, խարամների շարք ...

երգերը, պարերը,սուպեր կռիվները, ճակատի խալերը, սարիները... հետո մրցակցում էինք, թե ով ում նման է կարում երգի, պարի ու տենց շարունակ...

Վերջը էսօր բոլոր լարված օրվա անցուդարձին էին հետևում, իսկ ես 3 ժամ մենակ հնդկական կինո եմ նայել :)) ոնց եմ հույզերով հանգստացել ... :))

հիշու՞մ եք



ոնց էինք հուզվում էս երգի տակ :cry2


http://www.youtube.com/watch?v=pGTxc47b2-Q&feature=related

հաչա, հաչա :sulel


http://www.youtube.com/watch?v=ZUdJQSUcK_Y&feature=fvwrel

սիրահարվում... :))


http://www.youtube.com/watch?v=Bo_3pJKM9gU

հաղթում...


http://www.youtube.com/watch?v=FdIyiDxVOY8&feature=related

երգում...


http://www.youtube.com/watch?v=-LkVUpaPSDw&feature=related

ու տենց շարունակ...


հուզառատ մանկություն ենք ունեցել, լավն էին ժամանակները մեր համար :)

John
13.02.2012, 01:14
Չամռվելն էլ չափ ու սահման ունի... Արա ինչ ասես կմտածեի, բայց որ գա մոտս գիշերելու' ամենաչամուռ երազում էլ չէի տեսնի... Ի՞նչ անեմ արա... Կգժվեմ ..զը
էլ ուրիշ օյին կարա՞ս խաղաս գլխիս արա :D տեսնես շա՞տ մարդ ա մտածել, որ աղջկա մասին եմ գրում ... սաղ Ակումբն ու ֆբ-ի ընկերներս ի~նչ ասես մտածեցին քո մասին... էդ հեչ է~, բա իմ մասին... բայց քո մասին ավելի շատ :) էդ էլ քեզ պատիժ արա՝ դրանից լավ պատիժ դժվար էր մտածել :D անբարոյականի մեկը :P

Yevuk
13.02.2012, 01:45
Եթե խնդիրը կարելի ա լուծել, ուրեմն պետք չի անհանգստանալ, իսկ եթե չի կարելի, անհանգստանալն անհեթեթություն ա: Էսքանը հասկանում եմ, բայց ո՞նց անեմ, որ ստացվի կիրառել:

Էլիզե
13.02.2012, 19:58
Սուսանիկն ինձ ծանոթացնում է իր ընկերուհու հետ.
-Էս էլ իմ հորքուրն ա...ինքը...ըըը...էէէ... բանկուհի ա...:))

Claudia Mori
13.02.2012, 22:15
Հենց գալիս է նշանդրեքի, ամուսնության, կամ նման պաշտոնական որեւէ արարողության պահը, բոլորը ինչ-որ հիշում են, որ պետք է գովեն տղային ու աղջկան ու նշեն, որ նրանք իդեալական մարդիկ են: Ուֆ, չեմ կարողանում էլի, չի ջնջվում էս ուղեղիս միջից այն ինչ գիտեմ ծանոթ մարդկանց մասին: Հիշաչարություն չէ, ուղղակի չեմ սիրում, որ իրականությունը դարձնում են չգիտեմ ինչ, ու մոտս մի հակառակ բան է սկսվում՝ եթե իմ ներկայությամբ անընդհատ գովում են մեկին, մտածում եմ՝ այստեղ մի բան այն չէ:

Օրինակ, այսօր նշանդրեքի էի, որտեղ եւրեւի մի 5 հոգու էի ճանաչում, բայց փեսային որ հաստատ գիտեմ: Բարեկամներից մեկը ասաց, որ փեսան գանձ է, իր նման տղա շատ քիչ կա Հայաստանում: Հա բա, «ադամանդ» է. Փեսեն էս աղջկան զուգահեռ այլ ընկերուհի է ունեցել, անգամ գրեթե նշանվել է այդ աղջկա հետ, մատանի են գնել այդ աղջկա համար, հետո բնականաբար տղան չի կարողացել երկու աղջկան էլ բավարար ուշադրության արժանացնել ու մի աղջիկը հետ է տվել նշանը: Իսկ հիմա տղան նշանվում է մյուս աղջկա հետ, ում մատին դնում են այն մատանին, որը գնել էին նախորդի հետ:

Իսկ նոր հարսնացուն ոչ մի բան չգիտի... Չեմ ասում, որ երջանկություն չեմ ցանկանում, բայց ի սեր Աստծո, անթերի մի դարձրեք մարդկանց, հատկապես, երբ շատ լավ գիտեք, թե ինչ է եղել...գոնե լռեք...

Հարդ
14.02.2012, 09:55
Առաջին անգամ կոնկրետ սիրո մասին գրառում անեմ...

Ես հիմա չգիտեմ, երջանիկ մարդ ե՞մ, որ գիտեմ էդ ինչ ա, թե՞ այնուամենայնիվ գլխիս փորձանք ա դառնալու: Չէ ես իսկականից կարող եմ վստահ ասել, որ գիտեմ, թե սերն ինչ ա (չխառնել սիրահարվածություն հետ): Սա մի ամիս չի, վեց ամիս չի, այլ տարիներ... Տարիներով քնել, զարթնել ու ունենալ եզակի վայրկյաններ, որոնցում դու մոռանում ես իրան (վայրկյաններիդ 10 տոկոսն ասենք): Ապագադ պատկերացնել մենակ իրա հետ, ուրիշը ինչքան էլ լավը լինի (մի գուցե ավելի լավը), տեղ չունենա քո պատկերացրած ապագայում: Ամեն հարցում նվիրված լինես իրեն, եթե իր հետ կապված ինչ որ բան լինի (թեկուզ փոքր բան), քո բոլոր գործերը թողնես (թեկուզ շատ կարևոր գործերը) ու գնաս իրա մոտ:

Թող մեծամիտ հնչի, բայց էն սերը որն էկել ինձ ա կպել, էդ ամեն մեկին չի գալիս ու էդքան տարի, համբերատար, բոլորը չի որ կարող են սիրել: Ես ասում եմ էն, ինչ տեսնում եմ շուրջս:

Դե ասեք, որ ես արժանի չեմ իմ սիրուն հասնելու, եթե կարող եք:

laro
14.02.2012, 16:03
:cry2 Ո՜նց եմ ուզում քեզ գրկել. գրկել ամուր- ամուր ու խոսել, դատարկվել, հանգստանալ.... ու դու ինչպես միշտ լսես համբերատար, մինչև վերջ ու ասես .«Ամեն ինչ լավ ա լինելու, չմտածես :) »:
Էս ինչ տխուր եմ :( ինչի՞ ա ամեն ինչ էսքան բարդ, ինչի՞....Բայց քանի որ հնարավոր չի քեզ տեսնել, ստիպված եմ մի քիչ լացել, հանգստանալ ու սառը գլխով մտածել....Կարոտում եմ քեզ Սվետա ու սիրում եմ շատ....քո կարիքն եմ զգում ընկերուհիս :cry

John
14.02.2012, 16:43
Էն, որ ցանկացած աղջիկ արժանի չի երեքից ավելի շանսի, ինձ համար գոնե, պարզ է :) բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ ցանկացած աղջիկ արժանի է թեկուզ երկրորդ շանսին... Նենց որ պետք չի բաց թողնել առաջին ու երկրորդ շանսերը երրորդի հույսով. այն կարող է չլինել...
Ջ.Շ. անձնական դիտարկումների արխիվ, Գյումրի 2010թ.

Smokie
14.02.2012, 17:49
Ուղիղ երկու տարի է անցել այն օրից, ինչ իմ կյանքում մի շա՜տ կարևոր բան է փոխվել:;)

Այդ օրվանից ես ինձ ավելի ազատ եմ զգում, ավելի համարձակ եմ արտահայտում մտքերս: Ու ընդհանրապես այդ օրվանից հետո ես զգացի, որ աճում եմ, որ սկսում եմ ավելի շատ բան սովորել, ավելի լավ եմ ճանաչում ինքս ինձ::roll

Այսօր ես երկու տարեկան եմ, ո՜նց եմ ես քեզ սիրում Դար ակումբ, ո՜նց եմ ես սիրում ձեզ բոլորիդ:love

Moonwalker
14.02.2012, 19:33
Գրողը տանի, մյուսներին նման չեմ: Տարբեր եմ: Ուրիշ եմ: Աննորմալ եմ: http://forum.chessglum.com/images/smilies/0kolobok1.gif Ո՜նց եմ Ավգուստին հասկանում՝

http://s2.ipicture.ru/uploads/20120214/BPjF4VsT.jpg

VisTolog
14.02.2012, 20:03
Մեկա, ինչ ուզում եք ասեք, սերը խրոնիկական ծանր հիվանդությունա, գնալով հանգումա, բայց չի վերանում::beee

Ժունդիայի
14.02.2012, 22:52
Երբ ազապ ենք, ամենուր միլիոնավոր երջանիկ զույգեր ենք տեսնում:
Երբ ամուսնացած ենք, ամենուր միլիոնավոր երջանիկ ազապ մարդկանց ենք տեսնում:

Գժի դարում ենք ապրում:

Շնորհավոր բոլորի սիրո տոնը՝ անկախ կարգավիճակից:

Universe
15.02.2012, 11:20
-Բարև ձեզ: Հարգելի կասկածյալ, մենք օպերատիվ-քննչական բացատրական աշխատանքների գծով Ձեզ հետ ցանկանում ենք զրուցել: Խնդրում ենք անկեղծորեն ասել, դո՞ւք եք կատարել հանցանքը:
- Այո, քանի որ խոսք գնաց անկեղծությունից, միանշանակ պետք է խոստովանեմ, որ հանցագործությունը կատարել եմ ես...

Մամուլ.

...որտեղ տարված օպերատիվ-քննչական եւ բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է հանցանքը...

Arpine
15.02.2012, 19:29
Այսօր տարբերբող օր եմ ունեցել, մի քիչ լավ, մի քիչ վատ, ավելի շուտ լավ:)
Այսօր առաջին անգամ ֆրանսերենի հետ ծանոթացա:): Չգիտեմ ինքը ոնց, բայց ես տպավորված եմ: Շատ հաճելի ծանոթություն էր, հուսով եմ մենք դեռ երկար կշփվենք: Շատ ճկուն ու ինչու չէ գեղեցիկ արտասանություն ու հնչողություն ունի, մնում է յուրացնել:Ու մոռանալ որ R տառը «առ»ն ա:D: Հեռախոսիս մեջի միակ ֆրանսերեն երգը՝ Je taime- ը արդեն մենակ չի լինի:
Բարի գալուստ իմ աշխարհ:), Էսօր ուրիշ մեկն էլ էր ուզում ասեմ, բարի գալուստ իմ աշխարհ էն էլ արդեն տեղերը սպառվել էին:D

armen9494
15.02.2012, 21:53
Էսօր առավոտը գնացել էի արյան անալիզ տալու: Դե քանի որ ես հլը փոքր եմ, անալիզներս տալիս եմ մանկական բաժնում :D
Գնացի, մի քանի երեխա կանգնած են, վայ, դուք պիտի էտ պստոների վիճակը տեսնեիք:love

Ամենաշատը մեջս մի պուճուր աղջիկ տպավորվեց: Ուրեմն մամայի հետ կանգնած էին հերթի մեջ, անընդհատ վախը սրտում ասում ա՝ "ինձի ցեն ծակելու...": Հասավ իրանց հերթը, մոտիկացան, հիմա չի ուզում նստի աթոռին ու անընդհատ ասում ա "Ցե, ինձի ցեն ծակելու":love վաաաաաաայ պիտի տեսնեիք էդ երեխու ուրախությունը, երբ պարզվեց որ ուղեգիրը սխալ ա, իրոք ցեն ծակելու :)) խեղճ երեխեն ի՞նչ իմանար, որ մեկա՝ մի քիչ ուշ պիտի անեն :(

Հիմա իրանք գնացին, մի պուճուր տղայա կանգնած: Մոր ձեռքից բռնել ա, ձևա տալիս, թե չի վախում, բայց պատի ծեփ ա դառել, մի ոտքը դրել ա մյուսի վրա (հլը պատկերացրեք :)) ), մի ձեռքով բռնել ա մամայի ձեռքը, մյուսն էլ հետևում ա "պախկվացրել":


Ի դեպ՝ կյանքիս մեջ առաջին անգամ երակիցս նորմալ արյուն վերցրին, հալալ ա էդ բժշկուհուն:love

Մարկիզ
15.02.2012, 23:48
Ինչ արագ են մոռանում մարդուն, ով այս ամենի ստեղծողներից ու զարգացնողներից է: Ասենք՝ շատերը չգիտեն, բայց ահագին մարդ էլ հո գիտի ու հիմա էլ ֆռֆռում ա: Ալարու՞մ են, չեմ հասկանում: Ամոթ է, ամոթ:

E-la Via
16.02.2012, 00:04
Բարեկամուհուս չորսամյա դուստրը, երբ իմանում է, որ շուտով եղբայր կամ քույր է ունենալու, ասում է.
-Թող ապերիկ ունենանք, անունը դնենք Արամե, որ Ռազմիկ Ամյանի նման լինի:

Ճուտո :D :love…

John
16.02.2012, 10:22
մի օրում 1 - 2 = -1 օ, յեահ :D

Նուշություն
16.02.2012, 12:21
Մեջս ոնց որ հազարավոր ասեղներով ծակծկեն, երբ կողքից լսում եմ, թե մարդիկ ոնց են երբեմն իրենց մայրերի հետ խոսում: Ասենք, նայում ես, հաճելի արտաքինով աղջիկ է՝ խնամված, կոկիկ հագնված, ու մորն անպատվում է վերջին սրիկայի նման, մուննաթ գալիս, մի կերպ հետը խոսում....Քիչ ա մնում ինձ չզսպեմ ու գոռամ՝ ապու՜շ, քանի կարող ես սիրի՜ր մորդ...

Smokie
16.02.2012, 13:04
Ինքնասիրությու՞ն, թե՞ ինքնախաբեություն


Դիմացինը քեզ չի հիշի, մինչև դու չհիշեցնես, բայց դու չես կարող չխոսել իր հետ, չես դիմանում գայթակղությանը, չես կարող անտարբեր լինել, չես կարող խաբել ինքդ քեզ:

Հաճախ փորձում ես արդարացնել իրեն՝ հիշելով, որ զբաղված մարդ է, նաև հիշելով, որ երբեմն էլ ինքն է հիշել քեզ ու որ միշտ շատ բարի է եղել քո հանդեպ (հնարավոր է դա էլ իր ինքնախաբեությունն էր): Սա ինքնախաբեությու՞ն է, թե՞ ինքնամխիթարանք, իսկ գուցե երկուսը միասին: Պարզապես չես ուզում հրաժարվել ընկերոջիցդ, ինքնասիրության պակա՞ս է դա:

Որոշ մարդիկ կարող են հեշտությամբ անտեսել իրեն արհամարհողին՝ գերադասելով ինքնասիրությունը: Այստեղից չի՞ հետևում, որ նրանք էլ են անտարբեր շատերի նկատմամբ:

http://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/420231_326537954049237_318112698225096_824795_1361361319_n.jpg

Arpine
17.02.2012, 00:25
«Քեզ լավ կնայես»: Առանձնապես արտառոց արտահայտություն չի, բայց երբ լսում ես մի, մոտ 4 տարեկան, աղջիկ երեխայից՝ կարմիր, պոնչո թուշիկներով:love, որի հետ ընդամենը 30-40 րոպեա ինչ ծանոթացել ես, բաժանվելիս գրկում ու սենց բանա ասում. հրաշք ա:love: Կյանքս ահագին երկարեց:D

Ժունդիայի
17.02.2012, 17:04
Երեկ մտել էի ակումբցիների սմայլկիներ թեման, էջ առ աջ հետ էի գնում ու հատ առ հատ կարդում բոլորի գրառումները, մեկնաբանությունները, գրառումների տակ շնորհակալություն տվածների անունները: Կեսից ավելին այսօր ակումբ չեն մտնում: Ոմնաք դարձել են բնապահպաններ, ոմանք ընտանիքի տերեր, ոմանք մեմեներ, ոմանք շարունակում են աշխարհին խենթացնել, կամ աշխարհն է նրանց ցնորում...
Կարդում եմ գրառումները, այնպիսի միամիտ ու ոչ այդքան ծիծաղելի հումորներից էին մարդիկ «քանդվել», որ ակամայից ժպիտ էր դեմքիս առաջանում:
Այսօր ամենքս մի տեսակ կոպտացել ենք, ագրեսիվ ենք ընդունում մեզ հասցեագրված ինչ-որ գրառմանը, դրա հեղինակին, մեծամտացել ենք, գոռոզացել: Պալոզ չենք համարում ինչ-որ մեկի հուզառատ գրառման տակ շնորհակալություն դնել, առավել ևս՝ վարկանիշ տալ: Ամեն մի նորաբաց թեմային սարկազմով ենք նայում, մեր արևին թեմայի շրջանականերում սարկազմով գրառում կատարում, դրանցում մեր կարծիքներն արտահայտում ու այն համարում միակն ու ճշմարիտը, ու այն միանգամից համարում փակման ենթակա:

Էս փոքրիկ դիտարկում-գրառումով, ո´չ փորձում եմ հին ակումբ հասկացողությունը հիշեցնել, ո´չ էլ ինչ-որ մեկին քննադատել: Ուղղակի երեկ մի պահ նոտալիգիա ապրեցի, բայց դե ինչպես կասեր Միսաք Մեծարենցը «Մարմնի վէրքը‘ արտաբացուած դանակէ‘», այլ կերպ ասած՝ կյանքը շարունակվում է:

Ապրի Լիլը, որ մեզ հիշողությունների գիրկը գցեց:

Lem
17.02.2012, 17:10
Վերեւի հարեւաններս հերթական անգամ փառաբանում են իրար.
- Անասո՜ւն, անասո՜ւն... Կյանքս խորտակեցի՜ր:
Իսկ ես լսում եմ.
- Չամուսնանա՜ս, հանկարծ չամուսնանա՜ս:

Lusinamara
17.02.2012, 19:47
Տեսնես ո՞ր պահից են ավտոբուսի ու մարշուտկի վարորդները հասկանում, որ է՜լ տեղ չկա… Էսօր առավոտը երեք վարորդ հասկացել էին, զարմանալի էր,, դասից ուշացա :))

anahit96
17.02.2012, 21:42
Ձանձրալիաաաաա :(

einnA
17.02.2012, 23:54
Երբեք չէի պատկերացնի, որ էսքան նվնվան կլինեմ ոչ թե ֆիզիկական ցավի, այլ դրա անզորությունից բխող անհարմարությունների նկատմամբ:
Մռնչալ եմ ուզում` իսկական ու բարձր ու երկար:

E-la Via
18.02.2012, 00:44
Գրողը տանի, երբ պատճառ չկա` պատճառ հորինիր: Միայն թե մի հանձնվիր:
Կամ էլ կիսատ մի հանձնվիր: Կամ պայքարիր ամբողջությամբ` մոռանալով հանձնվելու մասին, կամ ամբողջությամբ հանձնվիր:
Միայն թե կիսատ մի թող:

John
18.02.2012, 01:23
Կան մարդիկ, ում թվում է, որ Ակումբում ինչ-որ բան գրելով մի մե~ծ լավություն են անում... այ որ հարցնես ո՞ւմ են անում էդ լավությունը՝ դժվար թե հիմնավոր պատասխան ստանաս... ու էդ նույն մարդիկ մոռանում են, որ իրանք գրել են իրանց մտքերը, կարդացել են հարյուրավոր ուրիշներինը, արդյունքնում իրանք շահել են, արդյունքում իրանք պարտք են՝ ինձ, քեզ, Ակումբին... Ու իրենց պարտքը չեն ուզում վերադարձնել... է~հ, դուք գիտեք...

Նաիրուհի
18.02.2012, 03:34
Վերադառնում են հեղափոխական ռոմանտիկայի ժամանակները :)

Իսկ Ֆեյսբուքում որոշ մարդիկ Մաշտոցի այգու համար պայքարողներին օտարամոլ ու ծախված անվանեցին։ Կայֆ ա ։Դ Խոսք եմ տալիս՝ հենց մեր գինը վճարեն՝ կկիսվենք, ախպերափայ կտանք ։Դ

էսօր չեմ կարողանալու այգի գնալ. իմ տեղը գնացեք, էլի։ Տեղս դատարկ չթողնեք։ Մինչև կիրակին գա՝ սպաս սարքեմ, տաք-տաք հասցնեմ սառչող ընկերներիս...

Lusinamara
18.02.2012, 11:15
հենց կետ տեսա, քեզ հիշելու եեեեեեեմ:)):D
............................................................................................................................................ ............................................................
............................................................................................................................................ ............................................................
............................................................................................................................................ ............................................................
..................................................................................................................................
Էս քեզ 730 հատ կետ::P Ամեն օր մեկին կնայես կհիշես::))


Հատված իմ ու Հայկի զրույցից:D

Նամակների ջնջմամբ զբաղվելիս հայտնաբերեցի, հավես էր :))

Agni
18.02.2012, 11:28
Խարխլված հիմքի վրա ինչքան ուզում ես ամուր պատ կառուցի, մինույննա աննման պատդ մի թեթև քամուց էլ ճեղք կտա... հիմքը դնելիս հիմնովի են դնում:8

StrangeLittleGirl
19.02.2012, 03:21
Էսօր որ էքսկուրսիայից էկա, սենյակակիցս էլի չկար: Մի քիչ անհանգստացա. երբ առավոտյան շուտ դուրս էի գալիս, նկատեցի, որ տանը չի գիշերել: Հետո էլ եկա, էլի չկար: Մտա Ֆեյսբուքի էջը: Տեսնեմ` ստատուս է գրել, որ գիշերն իր ֆոտոապարատը, կոմպը, հեռախոսն ու դրամապանակը գողացել են: Վատացա: Սկսեցի իրերս փորփրել: Իմ մոտից ոչինչ չէր կորել:

Հիշեցի, որ երեկ, երբ հետ եկա, սենյակի դուռը բաց էր, սենյակակիցս չկար: Մի քիչ անհանգստացա. բա որ գող-մող մտներ: Բայց դե ամեն ինչ տեղում էր երևում: Ժամը տասներկուսի կողմերը քնեցի (համ անտանելի հոգնած էի, համ էլ էսօր շուտ պիտի արթնանայի):

Սենյակակցիս վերևի հարկում գտա: Ընկերուհիների հետ լացակումած նստած էր: Հարցրի, թե վերջին անգամ երբ է եղել սենյակում:
- Մեկի կողմերն էր: Եկա, ապարատս թողեցի սեղանից, գնացի: Դրանից հետո պիտի որ եղած լինի:
- Ո՞նց, ես սենյակու՞մ էի:
- Հա, դու քնած էիր:
Էստեղ լրիվ գժվեցի: Հա, մի ամիս շարունակ անքնությունից գժվում էի: Հա, ականջներիս մեջ հատուկ բան էի դնում, որ ձայները չխանգարեն, բայց է՞դ աստիճանի խորն եմ քնել, որ մտնողին չեմ լսել: Ու գողն էլ ահագին երկար պիտի որ մնացած լինի, որովհետև սենյակակցիս սարքավորումները զանազան լարերով տարբեր բաների էին կպած: Էդ ամենը քանդել է, լարերը թողել: Իմ ունեցվածքին ձեռք չի տվել, որովհետև կոմպն իմ սեղանին է, սեղանը` գլխավերևումս: Իսկ մնացած կարևոր իրերս պայուսակումս էին, պայուսակն էլ մահճակալիս կողքը: Մի խոսքով, շատ պիտի ինձ մոտենար, որ որևէ բան կարողանար վերցնել:

Բայց հիմա սարսափած եմ: Համ էլ մտածում եմ` ինչ լավ է, որ չեմ արթնացել, որովհետև մի դեպք եղել է, երբ մեկ այլ հանրակացարանում գողը դանակ է հանել արթնացողի վրա: Նման դեպքում չգիտեմ ինչ կլինեի:

Դեկադա
19.02.2012, 09:34
Կար ժամանակ երբ մտածում էի « ամեն ինչ գիտեմ»: Տարիներ հետո հասկացա, որ իրականում «ոչինչ էլ չգիտեմ»: Ու երևի թե դա գիտակցելն էր, որ ստիպեց ինձ առաջ գնալ, դնել նպատակ ու հասնել դրան: Համբերությունս ու ուժերս կբավականացնեն: Մենակ մի բանում եմ վախենում...հանկարծ ժամանակն ուշացած չլինի...

Գալաթեա
19.02.2012, 22:33
Երթուղայինի մեջ ռադիո էի լսում, հայտարարում էին այս տարվա Գրեմիիի արդյունքները: Ես չգիտեի, որ Ուիթնին հենց Գրեմիի ժամանակ թե Գրեմիից առաջ է մահացել, հյուրանոցում, որտեղ մեծ մասամբ մասնակիցներն են եղել մրցանակաբաշխության: Ու պարզվեց՝ այս տարի Գրեմիի ամենառեյտինգային ցուցադրումներից մեկն է եղել, երկրորդը, իրականում պատմության մեջ: Ու 50 տոկոս ավելի շատ մարդ է նայել քան անցյալ տարի:
Ինչի՞ են մարդիկ էդքան սծեռվյատնիկ:
Մենակ դիակ լինի՝ չորսբոլորը ֆռֆռան:
Ռազմախ կռիլյեվ դվա սպալավինոյ մետռով:

Lusinamara
20.02.2012, 00:38
Էսօրվանից այլ օրակարգ ու սննդակարգ:roll
Միշտ ինքս ինձ խանգարել եմ՝ օրը շփոթելով, ... շփոթելով, ,,, շփոթելով, բայց այս անգամ հաստատ որոշել եմ Մեծ Պահքի քառասնօրյակը ճիշտ օգտագործել ու լիովին հավատում եմ ողջ տարվա համար նրա դրականությանը: :love

Նաիրուհի
20.02.2012, 04:13
Երեկ օլիգարխի հետ սեղան եմ նստել, բաժակ եմ խփել բաժակին:
Հա, հենց էդպես` առանց երկար-բարակ նախաբանի: Անկեղծ` առաջին անգամ էի էդքան մոտիկից օլիգարխ տեսնում :[
Հա, համ էլ որ ամբողջ գրառումս կանաչ գույն չունենա (էս կանաչը բնապահպանական կանաչ չի ;) ), ուղղակի պատկերացրեք համարյա ամեն նախադասության մեջ մի քանի հատ էս :[ խնդումիկից:

Ի՞նչ էի ասում։ Ուրեմն երեխեքն այգում ցրտահարվում են, իսկ ես նշանդրեքի եմ գնացել ու հեչ սիրտ չունեմ, է՜։ Անտրամ նստած եմ, ներսուդուրս եմ անում, զանգում եմ այգում գտնվող ընկերուհուս, մի խոսքով՝ վատ եմ։ Հետո մի պահ գնացի նախասրահի բազմոցին նստեցի, որ էդ աղմուկից ու «Կայֆուեմ»-ներից մի քիչ հեռանամ, ու էդտեղ ականջիս հասավ մեծն Օլիգարխի ձայնը. «Ես խմում եմ մեր նախագայի կենացը, որտև էտի կապ չունի ով ա իրանից դժգո, էսօրվա դրութամբ ինքը մեր նախագան ա ու ես իրա կենացը պտի խմեմ...»։ Խախտվեցի։ Լրիվ «Նախագահին չեն ընտրում» վիճակն էր։
Հա, վերջը խնամիները գնացին, մնացին(ք) իրենք իրենցով :)Ու սկսվե՜ց...
Վախ, մամա ջաաան :scare Էդ ի՞նչ էր...
Խմած-ինքնասիրահարված մեկը, որ գլուխ էր գովում, որ ինքը կյանքում որևէ կուսակցության չի պատկանել (http://www.parliament.am/deputies.php?ID=886&sel=details), որ ինքը 12 տարի է՝ պատգամավոր է, որ, շնից ծնված ըլնի, ինքը հայրենասեր է, որովհետև դրսում իրեն 2 միլիոնով զավոդ էին առաջարկում, իսկ Հայաստանում՝ 2.5 միլիոնով կլուբ, ու ինքը, չնայած մի 3 անգամ պակաս շահույթ ունի, էդ կլուբն առավ, որովհետև էստեղ 40-45 մարդ է աշխատում։ Էդ նույն ժամանակ միևնույն հայրենասերը սրահի՝մոտ 50 տարեկան աշխատակցին, ով, ի դեպ, մատուցող չէր, այլ սեփական կամքով այդ օրն օգնում էր աղջկա ընտանիքին, ասաց. «Հայվա´ն, թռի մի հատ սև կոֆե դիր»։ Իմանալով, որ սև սուրճը վերջացել է, հավելեց. «Այ անասուն, հլը մի հատ զանգի շեֆիդ»։
«Ու վաբշե ի՞նչ իրավունք ունի պովրը էթա քանի ես ստեղ եմ, արա, կամ ինչի՞ մի հատ ինձ չդիմեցիք, էդքան օբեկտներ ունենք, էրեխեքի արև, սաղ ռեստորանները մերն են, դուք ինձի բերե ախպարի պադվալո՞ւմ եք նստացրե»։Նա նաև հայտարարեց, որ «Ով որ էթա համասեռամոլության ցույցի, շնից ծնված ըլնեմ, սնայպերով կխփեմ, արա», և որ մենք մեր «առաջին քրիստոնյա ազգի եկեղեցին պղծեցինք, երկրին 11 միլիոն փող տվին, մենք էլ պատգամավորներով, ես էլ հետը, էշ-էշ էդ կոճակը սխմեցինք ու այլընտրանքային օրենքը ընդունեցինք, մեր եկեղեցին որ առաջիննա քրիստոնեություն ընդունել թուրքերի ու պարսիկների մեջ, էրեխեքի արև»։
Սատանան տանի... Մեռնեմ ազգիս օրենսդիրներին...
:[:[:[

***

Հա, վերջում չմոռանամ ասել, որ վաղը, դե էսօր արդեն, բոլորիդ սպասում ենք 12.30-ին Մաշտոցի այգում կամ 13.00-ին քաղաքապետարանի դիմաց։ (http://www.facebook.com/events/168595763256655/) :)

Varzor
20.02.2012, 04:46
Ընենց հետաքրքիր բան է տվյալների բազայի վերաինդեքսավորումը, մանավանդ երբ տվյալների քանակը շատ-շատ է՝ ահագին երկար է տեւում:

Ու նստած նայում եմ, թե ինչպես կարգավիճակի տողում վայրկյանաչափի նման արագ-արագ պտտվում են ու հերթով իրար են փոխում թվերը: Կարծես թե դրանց հետ կյանքիս վայկյաններն էլ են անցնում՝ անտեղի, անօգուտ:
Գուցե ակումբում մի քանի բան կարդամ՝ անիմաստ ժամանակս չանցնի, գոնի մի նոր բան կիմանամ, մեկին կհակաճառեմ, մի քիչ կծիծաղեմ, մի քիչ կտխրեմ, կմտորեմ ...

Էէէհ, էս ինդեքսավորումն էլ չի վերջանում :angry ... Բայց թվերը պտտվում են հա պտտվում՝ մեկը մյուսին հաջորդելով, առանց կանգառի...

Դեկադա
20.02.2012, 10:52
Երեկ Շանթի եթերում «Սուպեր սթար»-ի երեխեքի ելույթի ժամանակ Արամը հարցնում էր. «սիրե՞լ են երբևէ», դե նրանք էլ պատասխանում են հա կամ չէ, կամ էլ հիմա իրենց սիրտը ազատ է: Ամուսնուս հարցնում եմ.
- Դու, որ սիրահարված ես եղել ջահել վախտերդ, քո ծնողները իմացե՞լ են:
- Չէ,- պատասխանում ա
ու սա էն դեպքում որ ինքը օրը մեկին սիրահարվել ա
- Բա քոնը իմացե՞լ են,- հիմա էլ աղջիկս ա հարցնում ինձ
- Դե նախ ես հորդ պես շուտ շուտ չեմ սիրահարվել, բայց դե իմն էլ չեն իմացել: Հետո էլ մեր ժամանակ ամոթ ու վախենալու էր ասել որ սիրահարված ենք
- Բա չէ եղբորս պես,-ասում ա աղջիկս, - օրը մեկին սիրահարվում ա, բոլորի անուններն ու հասցեները գիտենք, բանակ գնաց էլի չպրծանք, դեռ ինձ էլ «գզիր ա » սարքել իրա սիրածներին նվեր տվողն եմ:
:)

Նուշություն
20.02.2012, 11:15
Ինչ ուզում եք ասեք, կարող եք նույնիսկ քարկոծել (էսօր ինչ-որ տարօրինակ բարի եմ :D), բայց ես ավելի քան համոզված եմ. հայ կնոջ (աղջկա) գործը ինչ-որ հրապարակներում, ինչ-որ ամբիոնների մոտ դեմոկրատիա, հավասար իրավունքներ, բլա-բլա՜ ճվճվալը չի: Դրա փոխարեն հայ կինը (աղջիկը) պետք ա մեկին օգնի դասերը պատրաստել, մեկին կաթ տա, մեկին մանկապարտեզ ուղարկի, մեկին լողացնի, մեկին օրորոցային երգի...

Smokie
20.02.2012, 11:46
Մարդ պետք ա հնարավորինս լավ անի իր գործը, որ օգուտ տա, ոչ թե վնաս: Խոսքն իհարկե բոլորին ա վերաբերվում, բայց կան մարդիկ, որոնց արած գործից ա կախված շատերի ապրելակերպը, շատերի բախտը: Էլ չեմ խոսում բնության մասին, հարազատ քաղաքի մասին, բա էլ ինչու՞ ա քաղաքապետ:

Ու մի տխուր հանգամանք էլ՝ ինչքան մարդուն բողոքելու, դժգոհելու առիթ տաս, էդքան իր բնավորությունը ավելի ու ավելի կվատթարանա: Մարդ ինչքան վատը տեսնի, էդքան չարացած ա լինելու մյուսների հանդեպ՝ անմեղների հանդեպ: Դա էլ ա հաճախ կախված մեծերից:

Chuk
20.02.2012, 14:37
Աշակերտուհիներիցս մեկը ութերորդ դասարանցի մի սիրունիկ աղջիկ էր: Բողոքում էր, որ դպրոցում ինչ միջոցառում լինում է, իրեն են ուղարկում: Սկսած քիմիայի ու անգլերենի օլիմպիադաներից, վերջացրած տարաբնույթ միջոցառումների մասնակցությամբ, այդ թվում ասմունք, երգ և այլն: Հարցին, բա որ էդքան բան կարողանում ես, ի՞նչ նախընտրություն ունես, ի՞նչ ես ուզում դառնալ պատասխանեց.

- Տնտեսագիտական եմ գնալու, որ հետո բանկի հաշվապահ դառնամ: Մի քանի տարի էդ բանկում հաշվապահ եմ աշխատելու ու գումարը հավաքեմ: Էդ ընթացքում շորերի դիզայն եմ անելու, հավաքածս փողով կարեմ ու ցուցադրությունը կազմակերպեմ: Տենց կամաց-կամաց հայտնի մոդելյոր կդառնամ: Երբ որ արդեն հայտնի կլինեմ ու շատ փող աշխատած կլինեմ, այ էդ ժամանակ կանցնեմ երգչուհու կարիերային:

Հստակ գծված սցենարը չէր կարող չզարմացնել: Այնուամենայնիվ հարցրի, թե ինչի՞ միանգամից երգչուհի չի ուզում դառնալ, ինչին պատասխանեց.

- Իմ նման երգողները շատ են, ո՞վ պետք ա ինձ լսի: Իսկ այ որ աշխարհահռչակ մոդելյոր լինեմ, արդեն ինչ էլ երգեմ, կլսեն:

armen9494
20.02.2012, 17:52
Էսօր մի յուրահատուկ բան եմ տեսել, որ կյանքում երևի մի քանի անգամ կտեսնեք :))
Էդ երևույթի "մասնակիցներին" էդքան էլ չեմ մեղադրում, բայց հիմա դրա մասին չի խոսքը, ուղղակի զարմանալի ա:
Էսօր մորս հետ մի բժշկի մոտ էինք գնացել: Գնացինք, ներսում մարդ կար: Իրենք դուրս եկան, մենք մտանք, սեղանին կոնյակ էր բանբաներկայով դրված. բժշկուհին մի տեսակ կիսաարհամարհական ձևով վերցրեց, դրեց մի կողմ ու սկսեցինք խոսել: Խոսեցինք, մի թուղթ գրեց տվեց, վերջում էլ մաման հանեց, որ գումար տա, ի՜նչ արեց էդ գումարը չվերցրեց, ոչ թե "չեմ ուզում, ջեբս դիր" էր, այլ իրոք չվերցրեց :o
Հետաքրքիրն էն ա, որ առաջ հորս հետ որ եղել եմ, լավ էլ վերցնում էր, առանց քաշվելու:
Որ ասես չվերցնելն էր թարգել՝ մի քիչ սխալ կլինի, բա կոնյակ բանբաներկեն. չնայած էդ մի փոքր հարգելի ա՝ նվեր են բերել :))
Բայց դե ինչ ուզում եք ասեք՝ շա՜տ հաճելի ա, որ կան նման բժիշկներ:love

CactuSoul
21.02.2012, 21:55
Գիտեք ոնց, երբ լուն իրեն փղի տեղ է դնում, էդ նորմալ, համարյա բնական բան է: Բոլորն էլ ուզում են ավելի լավը երևալ, քան կան:
Բայց երբ դու գիտես, որ ինքը լու է, իսկ կողքից ուրիշները հիացած են նրա փղությամբ ու գովերգում են աջ ու ձախ, կամ փիղ պետք եկած ժամանակ առաջինը նրան են հիշում, ուղղակի չգիտես՝ գլուխդ որ մի պատովը տաս:
Որովհետև վախենում ես ասել՝ տեսեք, ինքն ընդամենը մի լու ա, գրեթե ոչնչություն, ուղղակի լավ է հարմարվել փղի դիմակի տակ, քանի որ քեզ հերիք չի ոչ ոք չի հավատա, դեռ մի բան էլ (անպայման) «չուզողի» պիտակ կկպցնեն ու քեզնից երես կթեքեն:
:dar@_qmtsitsagh

Այ սենց չուզող գրառում :))

:pardon

Moonwalker
21.02.2012, 22:14
Էխ-էխ, հետո էլ ասում են՝

http://i.imgur.com/X0JUJ.jpg

:))

Էլիզե
21.02.2012, 22:15
օֆ, օֆ... ինչ դժվար ա էս կաշառվող երկրում անկաշառ մնալը...:think

John
21.02.2012, 22:31
Չէ, դու չես հասկանա ինձ :) մի պարզ պատճառով. դու չես կարող հասկանալ, թե ինչ եմ մտածում, ինչ եմ զգում ու վերջապես, թե ինչքան եմ քեզ սիրում :) թե՞ չեմ սիրում :) համենայնդեպս տենց ցույց եմ տալիս ու երևի պետք էլ չի երևբէ իմանաս իրականությունը... որտև ինքը դառն է ու անփոխադարձ ;)

Smokie
22.02.2012, 15:03
Ո՜նց եմ քեզ սիրում գժուկս::love

Երբ որ մի ծիծաղալու բան եմ անում, հիմնականում քո հետ ա կապված լինում դա, երբ մի ծիծաղելի բան եմ գտնում, առաջինը դու ես իմանում դրա մասին: Եթե ուզում եմ որևէ մեկի հետ կիսվել ռեալում, հաճախ իմ «զոհը» դու ես լինում::))

Ուզում եմ, որ մեր համատեղ «խենթությունները» հաճախ կրկնվեն, որ մեր ընդհանուր ծիծաղը երբեք չլռի, որ մեր սերը երբեք չմարի::)

Հարազատս... քույրիկս... Աննա::love

Ռուֆուս
22.02.2012, 18:12
Էսօր ակամա էս ինչ PRվել PRվեցի, նույնիսկ Լեդի Գագան ինձ կնախանձեր :)) Ո՞վ ա ինքնագիր ուզում :D

Arpine
22.02.2012, 19:24
Վերջերս սկսել եմ չսիրել, չնայած չսիրելը մեղմ ա ասած, միշտ չեմ սիրել հիմա առավելապես: «Վայ հորս արև», «Վախ հորս արև» կամ «Վախ մորս արև» էս տիպի արտահայտություննեը սովորական, առօրյա, անտեղի կիրառություն են ստացել: Էսկողմ էնկողմ միշտ, ուզեմ-չուզեմ լսում եմ, ու դրանց մեծ մասը անիմաստ են ասվում: Չեմ հասկանում ինչ են ուզում նման արտահայտությամբ ասել: Օրինակ, էսօր լսարանի դուռը բացեցին (դասի ժամանակ ) և. «Վախ հորս արև» ու անմիջապես փակեցին: Տհաճություն տհաճության: Էստեղ որպես ինչ ասեցին:think, բան չհասկացա: Ճիշտ ա էդ պահին ծիծաղեցինք, բայց ծիծաղելու բան չկա: Հաճելի չէ՛:

Մանուլ
22.02.2012, 23:42
Որ մյուս անգամ հարցնեն` ազատ ժամանակդ ինչ ես անում, ասելու եմ` սպանում եմ :}:

Katka
22.02.2012, 23:50
Կարոտել էի ակումբը: Էսօր բացելուց զգացի:)

E-la Via
22.02.2012, 23:57
Թող շատ լինի, շա՜տ-շատ...
Թող մեծ լինի, մե՜ծ-մեծ...
Ավելի՜ն, ավելին եմ ուզում...

Իսկ երբևէ մտքովդ անցե՞լ է, որ էդ շատի մեջ կարող ես խեղդվել ու երջանկություն բերող էն փոքրն ուզել:
Մտքովդ հեչ չի՞ անցել, որ էդ մեծի մեջ կարելի է մոլորվել, ու պոչդ քաշած էն փոքր անկյունը կփնտրես ու կցանկանաս վերադառնալ:

Ավելին, ավելի՜ն... Չեմ ուզում: Կուշտ եմ:

My World My Space
23.02.2012, 07:01
Նենց կայֆ ա որ էս ժամին մտնում ես, գրած ա այս պահին ֆորումում են 4 հոգի, ու չորսն էլ անտեսանելի են, ու էդ չորսից մեկը դու ես... :D
Ու իրանց գտնելու համար պտի սաղ թեմաները բացես, ու նայես, թե որ թեմայի տակն ա գրած այս պահին թեմայում են 2 հոգի. (2 անդամ և XX հյուր).....:)

Հ.Գ. տենամ մեկն-ու մեկը ստեղ կգա՞, բռնացնեմ ;) Ասում են անտեսանելիները սենց թաքուբիր գրառումների վրա են հավաքվում....

E-la Via
23.02.2012, 15:36
Նոր հիշեցի, որ դպրոցում, չեմ էլ հիշում, թե որ դասարանում էինք սովորում, մի տարի այս օրը տղաներին մեզանից գոհ նվիրեցինք 200-250 դրամանոց լեզուս չի պտտվում ասել օծանելիք : Հիմա անունը չեմ հիշում, բայց լավ հիշում եմ, որ վրեն դոլլար էր պատկերաված:)):

Խե՜ղճ տղաներ ու հաջորդ օրն արդեն խե՜ղճ աղջիկներ :D :D :D:

melancholia
23.02.2012, 17:34
Երբեմն արթնանում եմ այն զգացումով , թե աշխարհի բարին ինձ են տվել ու պիտի բաժանեմ մարդկանց: Երբեմն արև եմ դառնում, նայում հայելու մեջ ու ճառագում եմ, Ուզում եմ մեկն ու մեկին գրկել, սեղմել կրծքիս ու գոռալ, ինչ լավն ես, ախր ես քեզ շատ-շատ եմ սիրում: Այդպիսի պահերին դուրս եմ գալիս, քայլում երկաաաաաաաաաաաաար, ժպտում պատահած անծանոթներին, երբեմն էլ զրույցի բռնվում պատահական մեկի հետ, թեկուզ հենց երթուղայինում......ու շարունակ ժպտում աչքերիս անմար արևով, ժպտում , որ արև նվիրեմ հենց նույն անծանոթի գուցե թախծոտ, կամ քիչ նեղված հոգուն: Երևի նման պահերի շատերը կմտածեն խենթի մեկն եմ....չէ, ուղղակի երբ հոգիս ւորախ է ուզում եմ ուրախությունս կիսել ու արև նվիրել բոլորին, թեկուզ հենց երթուղայինի վարորդին, թեկուզ հենց քեզ, կամ էէէէէէէէէէէէէէէն մյուսին:
Երբեմն աչքերս բացում եմ.......արցունքից թաց բարձի վրա: Թախիծը կոկորդումս խեղդելով սևաներկում եմ աչքերս ու մի գլխարկ քաշած գլխիս դուրս գալիս կրկին քայլելու, աշխարհի քաոսից հեռանալու .......իմ փոքրիկ անկյունն եմ փնտրում, ու չեմ գտնում ոչմեկի սրտում: քայլում եմ, առանց ժպիտ, առանց արև, առանց հայացքի: Կուզեի մեկը մի փոքր արև նվիրեր, մի հայացք, ժպիտ, : փոխարենը անձրևն է մաքրում թախիծիս հետքերը:

erexa
24.02.2012, 02:59
Այսօր սկայպով խոսեցինք պապիկիս հետ. Երբև կմտածեինք, որ տեսնելով էլ կխոսենք: Պապիկիս աչքերի ուրախությունն ու դեմքի ժպիտը, մտքիցս դուրս չի գալիս: Ուրախ եմ: :) :)

Նուշություն
24.02.2012, 10:57
Ատում եմ, որ ստիպում են մուրացկանություն անել ու դու ստիպված անում ես....ատում եմ, որ մարդիկ հանգիստ խղճով ուտում են քո կատարած աշխատանքի փողն ու կոկորդներին ոչ մի տեղ չի կանգնում....

Հարդ
24.02.2012, 13:21
Ուզում եմ երկիրս տեսնել իմ ոչ էնպիսին, ինչպիսին հիմա ա:

Ուզում եմ մարիկ ուսումնատենչ դառնան ու էնքան պայմաններ ունենան, որ գիտությունը ստեղ զարգացնելու մասին մտածել, ոչ թե մտածեն, որ մնալով սոված են նստելու:
Ուզում եմ արվեստագետները կրթված դառնան ու կարողանան ճիշտ օգտագործել իրենց տաղանդը, ոչ թե թշնամու մշակույթը զարգացնեն մեր երկրում:
Ուզում եմ պետությունս հզոր լինի ու պետք եղած դեպքում թռնի ու կախվի Թուրքիայի ունքերից:
Ուզում եմ մենք էլ մեր քմահաճույքները առաջ տանենք միջազգային հարցերում:
Ուզում եմ դրսում հպարտությամբ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ: Որ էդ փաստից արդեն հարգանքով վերաբերվեն ինձ:
Ուզում եմ էնքան կազմակերպված լինենք, որ ոչ մեկ փորձ էլ չանի այգու տարածքում ինչ որ բան կառուցելու, քանի որ կիմանա, որ իրենց չեն թողնելու:
Ուզում եմ Հայաստանն աշխարհի համար մասնագետների դարբնոց լինի տարբեր բնագավառների համար:
Ուզում եմ կաբանները աղքատանան, որ փող աշխատելու դժվարությունը հասկանան:
Ուզում եմ խելոք մարդիկ հաջողության համը զգան իրենց իսկ երկրի ներսում:
Ուզում եմ մի քիչ էլ մեծ լինենք աշխարհի քարտեզի վրա:

Հավատում եմ, որ մենք կարող ենք սրան հասնել: Սթափվել ա պետք:

melancholia
24.02.2012, 14:19
Երեկոն հոգնատանջ կոպերս ստիպեց փակել: Անսովոր զգացում էր, հոգնություն և գոհություն միախառնված:Ավարտին էի հասցրել արդեն կոկորդիս չոքած աշխատանքս ու ,վերջապես գոհունակությամբ քուն մտա: Առավոտյան , երբ աչքերս բացեցի, արևի լույսը ծակեց մթագնած ուղեղս ու հիշեցրեց, ինչ հրաշալի է կյանքը, երբ գոհ ես ինքդ քեզանից: Արագ հագնվեցի, բացեցի պատուհանս ու մի լաաաաաաաաաաավ շնչեցի ուրախ առավոտիս բույրը: Նայեցի հայելուն` աչքերս փայլում էր, ինչ սիրուն են գոհունակությամբ փայլով աչիկները: Գիտեք? մտքովս մի բան անցավ: Ինչ կլինի, եթե գնամ խանութներ, մի լաաաաաավ թափառեմ ու գտնեմ բոլոր սիրելիներիս համապատասխան նվերներ: Վաղուց է ոչ մեկին, ոչինչ չեմ նվիրել: Երանի ամեն առավոտս այսքան գոհ արթնանամ, ու թող միշտ հնարավորություն ունենամ ուրախությունս կիսել ինձ ժպտացող թեկուզ անծանոթի հետ: Բարի ու ուրախ առավոտ բոլորիդ, իմ անծանոթ ընկերներ:

VisTolog
24.02.2012, 19:15
Պիտի պատմեմ, որ իմ խելքիններն էլ իմ հետ ուրախանան:

Էսօր էն հազվագյուտ դատական գործերից մեկին ես ու մի ակումբցի ներկա եղանք, որ ցանկալի վճիռը համարյա անհնար էր, չնայած բոլոր նախադրյալները ստեղծվել էին: Զինվորին բաց թողնել հենց դատարանի դահլիճից, էն էլ երկրորդ անգամ պայմանական կիրառելով:

Բա պստո ախպոր լացելը, մոր արցունքոտ աչքերը: Իսկական կինո էր, ու ասեմ Աննա-ից էլ ավելի լացելու::D

Ինչքան սպասեցինք էս օրվան: Ճիշտա ոչ զինվորին էի ճանաչում, ոչ էլ իրա ընտանիքին, բայց էն ինչի համար որ դատվել էր, ցանկացածը կաներ ու կալանքի ենթարկելը ուղղակի ֆաշիզմա, չնայած տենցա պետք:

Էլ էդ խուցը չի վերադառնա: Ուրիշ կարողա գնա,:)) բայց էսօր իրան տենց էլ կսպասեն::D

Ընտանիք, որը չունի ոչ մեկ: Կան միայն մայր ու 6 տարեկան երեխա, երկուսն էլ հիվանդ, մայրն էլ նախկին անկողնային հիվանդ, ինչի պատճառով էլ իրականացել էր փախուստը զորամասից:


Ծափահարություններն էին պակաս դահլիճում::))

Նուշություն
24.02.2012, 21:21
Գիտեմ, որ սա նման բաներ գրելու տեղ չէ, բայց վստահ եմ, որ այս օրագիրը հաստատ կարդում եք...դրա համար էլ գրում եմ....ներողամիտ եղեք: Այսօր ներկա էի MIT համալսարանի Մեդիա լաբի գյուտարար, էությամբ խենթ ու ստեղծարար Թոդ Մաքովերի պրեզենտացիային...երեխե~ք, ցնցված եմ....այս մարդը երաժշտություն է քամում ամեն ինչից, բառացիորեն....Հայաստանում նրա մտքի թռիչքներից մեկն է, արդյունքում` նկարները երգում են...նկարները երաժշտություն են...սա երևակայություն չէ. սա իրողություն է, որի ականատեսը կարող ենք լինել վաղը. Արամ Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը` 20:00-ին համաշխարհային պրեմիերա է: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և "Դոգմա" ռոք-խումբը կատարելու են հայաստանցի և բոստոնցի փոքրիկների` նաև հաշմանդամ, երաժշտական կոմպոզիցիաները, ավելի ստույգ` նկարները: :) Հայաստանում է այս հրաշք տեխնոլոգիայի գյուտարարը` համաշխարհային երաժշտական նորարարությունների հեղինակ, գիտնական Թոդ Մաքովերը: Եթե չեք կարող ներկա լինել, հետևեք համերգին` ուղիղ միացմամբ` այս հասցեում. http://luys.am/am/livestream : Բաց չթողնեք այս բացառիկ իրադարձությունը: ԱՆկեղծ ուզում եմ, որ էս հրաշքին մասնակից լինեք, թեկուզ օնլայն...Էսօր խոսել եմ էդ երեխաներից մեկի հետ, ում ստեղծագործությունը վաղը ֆիլհարմոնիկը կատարելու է...աղջիկը խուլ ու համր է, ընդհանրապես չի լսում, բայց էնպիսի գործ է ստեղծել, որ ուղղակի փշաքաղվում ես....

Smokie
25.02.2012, 15:13
Ահա և վերջ: Այսօր եղավ հոգեբանության վերջին դասս: Շատ հետաքրքիր էր անցնում ու շատ կարճ տևեց: Իհարկե չեմ մոռանա այդ ամենը, նաև կաշխատեմ նոր բաներ գտնել այդ բնագավառում: Իսկ ինչի՞ մասին եմ մտածում...՝slideshow-իս: Որ ասեմ գլուխգործոց էր... հաստատ չէ, բայց միշտ էնքան հաճելի ա վայելել սեփական աշխատանքիդ արդյունքը: Կային թերություններ, որ ինքս էլ էի նկատում, նաև հետաքրքիր էր լսել դասընկերներիս և դասախոսիս կարծիքները: Jarre-ի երաժշտությունն իմ կարծիքով ամենահամապատասխանն էր տոմսիս թեմային::love Դեռ ինչեր են ինձ սպասվում հետագայում՝ նոր երաժշտական ձևավորումներ, նոր ստեղծագործական թեմաներ, հետաքրքիր աշխատանք::) Ավարտին են մոտենում դասերս, շուտով գալու է գործելու ժամանակաշրջանը::yahoo

Meme
25.02.2012, 17:48
Չգիտե՞մ:think երբևէ էս զգացողությունը ինչ որ մեկը ունեցել է, թե ոչ....կամ գուցե մեկին խելագարություն թվա ասածս...բայց ....


Երբևէ զգացել ե՞ք արդյոք ինչ որ մեկդ, ինչքա՜ն հաճելի է քայլել փողոցի՝ միակողմանի փողոցի կենտրոնով, քայլել երկա՜ր, նայելով թե ինչպես է քեզ մոտենում մեքենան, նայելով ուղիղ, առանց կողք թեքվելու, ու անգամ ոչ մի վախ էլ չզգալով՝ բթացած հայացքով ու հանգիստ քայլերով...

Ես ամեն օր էդ ճանապարհով եմ աշխատանքից տուն գալիս:pardon....Իսկ վախ չունենալս երևի հոգնածությունիցս է:this....

Միևնույնն է հաճելի է, թեկուզ ասեք, որ ես գիժ եմ:P...

Նարե91
25.02.2012, 22:05
Գնալ, թե չգնալ. այս Է խնդիրը, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:
Լուրջ արդեն սիրտս խառնում ա էդ խոսակցություններից:[. լավ մի հատ խորհուրդ չկա՞, որ կարողանա որոշի վերջը գնալու ենք էդ գրողի տարած մրցույթին. արդեն հոգնեցինք. ինչքա՞ն կարելի ա... ասում են՝ մենք վճռական ժողովուրդ ենք... դե վճռե՛ք…

Jarre
26.02.2012, 00:00
Այսուհետ նախկին և ներկա ակումբցիներին բացի Դար Ակումբի եթերից կարող եք տեսնել նաև նորություններում :)

Ինձ հանդիպած մարդկանցից մի քանիսը կարծում են, որ սենց դեպքերում խոսքերն ավելորդ են, բայց ես հակառակն եմ կարծում ու ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ եմ հայտնում շաբլոններից դուրս գալու քաջություն ունենալու համար։

My World My Space
26.02.2012, 02:30
… Քունս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր,
Թե ի՞նչ եմ անում
Ես ի՞նչ եմ անում
Ո՛չ Հայաստանում …

զզվում եմ էս անկապ վիճակից…

melancholia
26.02.2012, 10:27
Օրերը փոշի են հագնում և խունանում է հիշողությանս մեջ հեռացող մի դեմք, որ մի ժամանակ փայլ էր ներարկում երակներիս մեջ: Խոսքերը իմաստազուրկ պտտվում են օդում ու կախված մնում առանց հնչելու, իսկ ձայնը, ձայնը օտարացել է, ականջիս անսովոր: միթե կյանքը կարող է այսքան փոխվել? Իսկ ես? Միթե ես ինքս այսքան կարող եմ փոխվել? ժամանակը ախր չի բուժում, ուղղակի սպիացնում է, բայց վերքի սպին ախր մնում է չէ?, մնում ու պիտի ցավեցնի հնարավորության դեպքում: Իսկ իմ սպին? Իմը այլևս չի ցավում: Երևի ներել եմ, հա, երևի ես իրոք ներել եմ: Կարող ես հանգիստ ապրել....Լսում ես? ես քեզ ներել եմ

Նուշություն
26.02.2012, 17:38
Աճող սերնդի մեջ մի տիպ կա` 14-18 տարեկան տղաներ են, երևի....ես, ընդհանրապես, տոլերանտության պակասից չեմ բողոքում, բայց որ էդ տրիկոյապատ, աչքերը լղոզած չոլկայի մեջ կորցրած տղաներին փողոցում տեսնում եմ, քիչ ա մնում դրանց չոլկայի մազերը հատ-հատ պոկեմ...

My World My Space
26.02.2012, 20:06
Մի հատ լիքը, չէ՛, լիքնագույն :)) մարշրուտկի մեջ եմ հիմա, կանգառում 9 հոգի իջավ, ես հլը անշարժ ու ծռված եմ… Շարժվելու տեղ չկա… սպասում եմ մի 10-ն էլ իջնեն, որ գոնե հանգիստ կանգնեմ….

unknown
27.02.2012, 00:00
իրոք որ իմ մոտ շատ ուշա ամեն ինչ տեղ հասնում,մինչև ես մի բան հասկանում եմ արդեն շատ ուշա լինում...:(

E-la Via
27.02.2012, 01:20
Մի տեաակ ակումբի առաջին ամիսների խամություն-չիմացությունս կարոտեցի:
Այդ ժամանակ հնչած միտքն էիր ցանկանում հասկանալ, մտքին արձագանքել-չարձագանքել, իսկ հիմա՝ մարդուն:

Նաիրուհի
27.02.2012, 10:43
Կյանքը բացահայտումների անընդմեջ շղթա է՝ մեր կողքին, մեր մեջ անսպասելի բացահայտումների։ Վերջին երկու շաբաթս իմ մեջ էլ էնքան բաներ վեր հանեցին, որ տարիներով փոշոտված ընկած էին եսիմ որ անկյուններում, իսկ ես կարծում էի՝ վաղուց չկան, կորել են։
Հասկացա, որ պետք չէ վախենալ, պետք չէ անտարբերության գիրկն ընկնել ու ինքս ինձ համոզել, որ թքած ունեմ ամեն ինչի վրա, որովհետև մեկ է՝ բան չի փոխվելու։
Կարծեմ «Թռիչք կկվի բնի վրայով»-ում էր, չէ՞, էն հոգեբուժարանի բակում դրված ցայտաղբյուրի վրայի ծանր պատյանը, որ ոչ ոք չէր կարողանում տեղից շարժել, ավելի ճիշտ՝ արդեն չէր էլ փորձում։ Հիմա ես ուզում եմ որձել հանել էդ պատյանը, ոչինչ, որ չկարողանամ, կամ էլ ծիծաղեն վրաս։ Հանգիստ կլինեմ թեկուզ նրանով, որ ես գոնե փորձեցի։
Էս երգն էլ հիմնի նման բան է դարձել ինձ համար։


http://www.youtube.com/watch?v=uzCi0gVtEPE

Lem
27.02.2012, 11:41
Հարաբերությունների մեջ միշտ գալիս է մի պահ, երբ կարծես դեռ ոչինչ չի փոխվել արտաքուստ, բայց դու զգում ես դրա փլվելը: Ու չես ուզում հավատալ զգացածիդ: Կառչում ես այդ սիրուց՝ հասկանալ չուզելով, որ այն, ինչ դու հիմա սեր ես համարում, ընդամենը քո սիրո հիշողություններն են: Այնքան ես փորձում ամրացնել, որ օրեցօր ավելի ես թուլացնում: Այնքան ես վախենում կորցնել նրան, որ կորցնում ես քեզ՝ դրանով մեկընդմիշտ դադարելով լինել նա, ում սիրել է դիմացինդ:

http://www.youtube.com/watch?v=SAcDh0m2BJw

Նուշություն
27.02.2012, 12:05
Չդիմացա, ուզում եմ ձեզ հետ կիսել տեսածս ու լսածս.... Թոդ Մաքովերը, ինչպես արդեն գրել եմ, Միացյալ նահանգների MIT համալսարանի Մեդիա Լաբ-ի գիտնականներից մեկն է...հեղինակել է մի շարք նորարարություններ երաժշտության ոլորտում՝ մեկը մեկից զարմանալի: Պատիվ եմ ունեցել շփվել այս խենթ, խելառ, պարզ ու հասարակ հանճարի հետ, ում հնարած տեխնոլոգիայի շնորհիվ, օրինակ՝ ամբողջ կյանքում մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն չունեցած Դենը հիմա կարողանում է շփվել, նույնիսկ երաժշտություն գրել.....ապշելու բան...Այս հոլովակում Թոդն ու Դենն են TED-ում: Երեխե՜ք, անպայման նայեք, գժվելու բան է....

http://www.youtube.com/watch?v=Zj2QoLhfwew

murmushka
27.02.2012, 13:11
երբեք գարունն այսքան ակնհայտ չեմ զգացել, օրգանիզմիս ամեն մի մասնիկը, բջիջը ուզում է արթնանա ու վայելի գարունը
երջանկության ու ուրախության մի աննկարագրելի զգացում է մեջս արթնանում
Աստված շատ չհամարի

Դեկադա
27.02.2012, 18:30
Այ մարդ բա մեկը չկա ինձ էլ « իմ սիրելի ակումբցին» ցուցակում գրի::D

melancholia
27.02.2012, 20:37
Ոնց եմ ուզում լռեեեեեեեեեեեեել:գոռալու չափ: տեսնես կհասկանա մեկը, որ լռությունս ճիչից էլ վատն է

Claudia Mori
27.02.2012, 20:58
Մի տեսակ անկապ է լինում, երբ անընդհատ գրում ես հիշողությունների մասին, որոնք գալիս են մութ ու ցուրտ տարիներից, բայց դե Ակումբում մենք նման բաժին ունենք, ուրեմն մտքերս եկել են ու պետք է արձանագրեմ :))

Մատնաշունչ....

Այսօր հասկացա, որ այս բառի մասին մոռացել եմ, քանի որ վաղուց չեմ զգացել, թե դա ինչ է, ու փառք Աստծո...

Այդ տարիներին էր, երբ ես, մորքուրիս աղջիները ու եղբայրս մութ ժամանակ տանը իրար մատների վրա դուռ փակելով ման էինք գալիս, ու լաց էինք լինում ոչ թե մեր մատի ցավից, այլ այն մտքից, որ մի քանի օր հետո այն մատնաշունչ է լինելու...

Ամենասարսափելին լինում էր, երբ զոհ էին դառնում աջ ձեռքի մատները ու դպրոցում ստուգողական էին տալիս...

Իսկ հիմա, ես այդ մասին ու շատ բաների մասին միայն հիշում եմ, երբ հարց եմ տալիս ինձ, թե ոնց եղավ, որ որոշեցի լրագրությամբ զբաղվել...այդ ժամանակ էր, որ ինձ մոտ առաջացան լիքը հարցեր էս կյանքի վերաբերյալ, որոնց պատասխանները փնտրում եմ մինչեւ այսօր...

aragats
27.02.2012, 22:27
:)Գարնան շունչն ուզում ա զգացվի: Այսօր պատուհանի գոգին զատիկ բռնեցի, մեջքին երկու պուտ միայն:

Լուցկու գլխից մի քիչ մեծ միջատ ա, բայց մատիդ վրայով որ քայլում ա, երբ դրսում ձյուն ա, բավականին հաճելի ա:;)

Դժվար թե փիղ բռնելուց այդքան կուրախանայի::)

keyboard
27.02.2012, 22:41
Հատում եմ Հայաստանի սահմանը, սահմանապահը տեղեկացնում է, որ անձնագրիս ՀՀ-ից ելիքի արտոնագրի գործունեության ժամկետը ավարտվում է երկու օրից և ես պետք է հետ վերադառնամ առնվազն հաջորդ օրը...
-Իսկ ինչ կարող եմ անել, չեմ նկատել... (Ես)
-Կգնաք դեսպանատուն հայկական, կվերցնեք վերադարձ հայրենիք թուղթ և հետ կգաք, եթե վաղը չեք կարող գալ... (Սահմանապահ)
Միանգամից սկսեցի հայհոյել մտքումս իմ մեծ գեղին, որ սահմանի վրա անձնագրային ոչ մի գործողություն անել հնարավոր չէ և բյուրոկրատական քաշկշուկից հիստերկացած հատեցի սահմանը...
Ողջ ճանապարհին խոսակցության թեման իմ հետ գալու հարցն է քննարկվում բոլորիս կողմից...
Առաջին գործս դեսպանատուն գնալն էր, որ պարզեմ քանի օր կտևի այս երկրում այդ բյուրոկրատական քաշքշուկը...
Դիմացս դուրս է գալիս ոստիկան, ով ինձ իրենց լեզվով հայտնում է, որ դեսպանատունը փակ է:
-Ո՞վ էս դու,- ահավոր հիստերիկ տոնով հարցնում եմ ոստիկանին...
Պատասխանում է, որ պատասխանատու է անվտանգության համար և պահակային ծառայությունից է:
Ես այդժամ երևի կյանքումս առաջին անգամ ամենահպարտ ձևով հայտարարեցի,որ ես ՀԱՅ եմ և դեսպանությունը իմ երկրի տարածքն է և դրա դռները իմ առաջ բաց են օրվա ցանկացած ժամի...
Այդ ընթացքում իմ գոռունգոչյուններից մի երիտասարդ մոտեցավ ինձ և հայերենով հարցրեց.
-Կարո՞ղ եմ ձեզ օգնել...
Ես սկսեցի նրան ոգեվորված պատմել եղելությունը և հարցս միանգամից լուծում ստացավ...
27$, 2 լուսանկար և ես երջանիկ գնացի գարեջուր խմելու...
Հիմա էսքանն ինչի՞ ասեցի...
Թեմա կար ակումբում "միլիոն և Հայաստան չվերադառնաս" ... պատասխանել եմ դրական...
Չեմ ուզում ախպեր, ձեզ լինի էդ միլիոնը, հիմա չորս օր է հանրապետությունում չեմ էլ չեմ դիմանում, Հայաստանս եմ ուզում՝ իրա բյուրոկրատներով, կաշառակերներով, Լևոնով, Սերժով իմ գեղն եմ ուզում իմ մեծ գեղը....
Ուզում եմ տուն գամ, չնայած գալու եմ մոտ օրերս, միլիոնից էլ մի մաս հետս կբերեմ, բայ մեկա տուն եմ ուզում գնամ, անգամ առանց միլիոնի... կարոտել եմ քեզ Հայաստան... մեր փողոցի փոսերն ու փոշիները... ահավոր եմ կարոտել...

Smokie
27.02.2012, 22:47
Մարդը պարապժամանակ, անգամ ինքըչգիտակցելով կարողէ գլուխգործոց սարքել::)

Ինչպե՞ս... շատ հասարակ, վերցնում է գրիչըուսկսում անկապխզբզել ու բոլորովին մեխանիկորեն խզբզելը դառնում է նկարել: Հետո մարդընայում է իր արածինու զարմանում:))

Ֆոտոն
27.02.2012, 23:43
Էն իմ առաջին գտած գործի նման աշխատանքի դիմելուցս 4-6 ամիս հետո զանգեցին... մի քանի օր առաջ: Կանչեցին: Կարծես ընդունվել եմ աշխատանքի: Բայց ներսումս ուրախություն չկա էդ առումով: Աշխատատուին շատ չեմ վստահում, չնայած կասկածելու տեղ էլ չունեմ: Ընդամենը 2 օր առաջ թվում էր, թե լիքը ազատ ժամանակ ունեմ՝ չնայած թեզ պիտի գրեմ ու երգչախմբի պիտի գնամ շաբաթը 3 օր: Հիմա դրան գումարվեցին թոյֆլն ու ինֆորմատիկան: Ստացվեց, որ միայն կիրակին է ազատ օրս: Իսկ հետո բոլորն իրար հետ մի ամսից պրծնում են երջանիկ պատահականությամբ: :)) Դեռ գործի չգնացած՝ մտածում եմ՝ չհրաժարվե՞մ:

John
28.02.2012, 02:32
Հետաքրքիր բան է կյանքը... ու երկու ժամում ո~նց է կարողանում գլխիվայր շուռ գալ... բայց վատ է, որ անկայուն է՝ ինչպես պատահական գալիս է հաջողությունը, այդպես էլ աննկատ կարող է չքանալ... բայց էս պահին ես երջանիկ եմ, ես արել եմ այն՝ ինչ դեռ մեկ շաբաթ առաջ անիրականանալի էր թվում... սիրում եմ էլի... ինձ: Հա, գլուխ գովալու հետ սեր ունեմ, բայց դե նենց չի որ հիմք չունեմ :

Լավ է, երբ լավ ընկեր ունես կողքիդ, որ օգնում ու աջակցում է քեզ, առանց նույնիսկ սպասելու, որ դիմես իրան ինչ-որ հարցով... Ու հաճախ էնքան կտրուկ ու անսպասելի է լինում էդ աջակցությունը, էնքան տեղին ու ժամանակին, որ միայն մի բան կարող ես անել. հպարտանալ, որ նման ընկեր ունես... Կենացդ, ախպերս :drinks

Lusinamara
28.02.2012, 19:48
Հետո ի՞նչ, որ էսօր փետրվարի 28-ն ա, կարևորը` վաղն էլ ա ձմեռ :))

Arpine
28.02.2012, 20:44
Այսօր երկու ակնառու «փաստ եմ արձանագրել»: Զարմանալի ա, որ մինչև հիմա ուշադրություն չեմ դարձրել: Մեկը վատն ա, մյուսը՝ երևի լավն ա: Ո՞րից սկսեմ...
Լավ, սկսում եմ վատից. ես մինչև հիմա ո՞նց ուշադրություն չեմ դարձրել, երբ այսօր ամեն տեղ աչքիս առաջ էր: Ի՞նչ են ասում դրանց:8, ծխախոտի մնացո՞րդ, հա երևի: Ինչքա՜ն շատ են դրանք, որ կողմը նայում ես, դրանք են: Էսօր դրանց նետողներին էլ ահագին հանդիպեցի, ու կապ չունի, ինքը դասախոս ա, թե մինչքսանամյա պատանի, ինքը պետքա էդ կեղտը գցի ուր պատահի: Էսօր փորձեցի հաշվել, թե քանի հատ կար մոտ 1մ քառակուսի տարածքում:o: Ավելի լավա սկսեմ աստղերը հաշվել: Դրանց մաքրել կլինի՞: Միակ ձևը էն ա, որ ամեն մարդ չասի մենակ ինձնով կլինի՞, ամեն գիտակից մարդ որ գցի այնտեղ ուր պետքա (հատկապես՝ ոչ կողքը) նման վիճակ չի լինի:
Լավ է... անցնեմ երկրորդին. ինչքան սիրուն ա, երբ հակառակ սեռը ձեռքի ժամացույցա կրում, նոր եմ նկատել... կապ չունի օգտագործում ա, թե չէ,աշխատում ա, թե չէ:D սիրունա նայվում:love:

Valentina
28.02.2012, 20:57
Երբ ֆիզիկայի օրենքները չեն գործում.

Ու ջերմ սիրո կրակից նույնիսկ պաղ ջուրն է եռում,
Մինչդեռ սերը այդ ջրից բոլորովին չի սառում:
Ու. Շեքսպիր

Դեկադա
28.02.2012, 21:56
Մեր բարեկամներից մեկին վիրահատել են ու էլի պիտի վիրահատեն, բայց ոնց հասկանում եմ ոչ մի արդյունք էլ չի լինելու: Առաջի անգամ երբ գնացինք տեսակցության անակընկալի եկա: Ահավոր փոխվել էր, բայց արտաքնապես փոխվելը դեռ ոչինչ...մարդը զգում ա...սա ա ահավորը: Հիմա նորից պիտի գնանք... ու ոնց չեմ ուզում գնամ: Ամեն անգամ հիվանդատես գնալուց հետո ինձ մի ամբողջ օր / անկողնային ռեժիմով գումարած ցավազրկող դեղերը գլխացավի դեմ/ պետք ա գալիս նորից «ոտքի» կանգնելու համար: Տեսնես մարդը որ իմանա իրա վերջը ոնց ա գալու կսպա՞սի էտ վերջին, թե՞ ինքը իր ձեռքով իր վերջը կտա...

Հայր մեր որ երկինս ես
....
Եվ փրկյա մեզ չարեն
....

Ժունդիայի
28.02.2012, 22:02
Օտար երկրում ապրելու համար ահավոր կամքի ուժ է պետք: Ճիշտ է, ժամանակի ընթացքում սովորում ես առօրյա կյանքին, բայց սեփական երկրումդ տիրող անցուդարձից, բարեկամներիդ, ընկերներիդ, սեփական տանդ պատերի կարոտից կոկորդդ երբեմն քերում է լացից: Մեկ-մեկ մտքումս մեղադրում եմ նրանց, ում շնորհիվ այստեղ եմ, բայց միևնույն ժամանակ զսպում եմ ինքս ինձ, որ ավելորդ ոչինչ չասեմ, չբողոքեմ: Չեմ ուզում այդ նույն մարդկանց ստիպել փոշմանել իրենց մտքերից, որովհետև պաշտելի են, ու ես սիրում եմ նրանց: Նրանք իմ ծնողներն են: Հանուն իրանց, որպեսզի տխրություն չտեսնեմ նրանց աչքերում, լռել եմ ու կլռեմ միշտ նրանց առաջ:

Հեշտ չի ապո, հեշտ չի: Պարզապես հանուն սիրո մարդ ինչի ասես՝ ունակ չէ:

Նուշություն
29.02.2012, 12:47
Ասում են, էսօր ամուսնության առաջարկություն անելու օր է.... ու չի կարելի մերժել :D Վստահ եմ՝ հաջորդ էս օրը՝ դե 4 տարի հետո, էլ էս թեման ինձ համար ակտուալ չի լինի, ուստի էս անգամ եմ օրվա առաջարկն անելու.... :D Ուրե՜մն...ես ամուսնության առաջարկ եմ անում էն մեկին, որ հոգով խենթ ա, ստեղծագործ, ունի սիրուն Ժպտացող աչքեր, պատրաստ ա ամբողջ կյանքում ինձ բաունտի առնել, սիրում ա Վիլյամ Սարոյանի գործերը, դեմ չի, որ Մադագասկարում կամ Պոլինեզիայում ապրենք... ու սիրում ա ճամփորդել.... չգիտեմ՝ էդ մեկը աշխարհի երեսին կա՞, որտե՞ղ ա ապրում, կամ ապրու՞մ ա, թե՞ չէ, համենայն դեպս....մարդ ես, մեկ էլ տեսար :D Հա, մեկ էլ, ասում են, Անահիտ Բախշյանը տենց ա ամուսնացել, տարիներ առաջ էս օրը ինքն ա ամուսնուն առաջարկ արել....:D

Yevuk
29.02.2012, 13:24
Կարևոր չի, թե ինչ եղանակ ա. եթե մարդու հոգին երջանիկ ա, անգամ ամենազզվելի եղանակն էլ շատ լավ եղանակ կարող ա լինել:

Արևհատիկ
29.02.2012, 17:38
Առավոտյան նորմալ տրամադրությամբ գնացի աշխատանքի, տեղեկացրի, որ ուզում եմ դուրս գալ աշխատանքից: Չնայած նախօրոք էի տեղեկացրել, որ հնարավոր է դուրս գամ: Տնօրենը Երևանում է: Զանգեցինք: Ինձ հաջողություն մաղթեց: Ասեց. «Դու առաջ գնալու հնարավորություն ունես, թող գործերդ հաջող լինեն»:

Ես ու գործընկերուհիս վերցրեցինք թուղթ ու գրիչ ու դիմում գրեցինք՝ ես - աշխատանքից ազատման դիմում, ինքը - աշխատանքի ընդունման (ինքը գալիս էր աշխատանքի, բայց վերջին ամիսներին կրճատվել էր ու ամեն օր սպասում էինք, որ կգրանցեն նորից):

Ընդմիջումից հետո գնացի գործի ու նենց վատ էի ինձ զգում, որ արդեն քիչ էր մնում, ասեմ. «փոշմանել եմ, չեմ գնում»:
Ոնց լացելով առաջին անգամ գնացի գործի (բա, սենց բան էլ ա եղել :))), տենց լացելով էլ, էսօր հրաժեշտ եմ տվել աշխատողներին :cry2

Հետո էլ չար լեզուները ասում են, որ ես չոր մաթեմատիկ եմ, ոչ մի էմոցիոնալ բան չեն սպասում ինձնից:beee

Վաղվանից անցնում եմ նոր ռեժիմի: Նոր ծրագրեր պետք է սովորեմ, որ շուտ գրանցեն: Էնքան աշխատանքի բնույթի փոփոխությունից չեմ վախենում, ինչքան աշխատակազմի փոփոխությունից: Գիտեմ, որ իմ, արդեն հին աշխատավայրի, ազատությունը էլ չի լինելու: Կփորձեմ հարմարվել ու հույս ունեմ, որ չեմ սխալվել որոշում կայացնելուց: Չնայած առաջին դրական փոփոխությունը ակնհայտ է՝ ոտքով եմ գնալու աշխատանքի: Ակնհայտ բացասականի մասին չեմ ուզում խոսել:
Ասում են մարդիկ սխալների վրա են սովորում: Եթե, հետո հասկանամ, որ սխալվել եմ, սա ինձ համար կլինի կյանքից քաղած դաս:

ՀԳ. Անկեղծ ասած, ես էլ չէի սպասում, որ ինձ համար սենց դժվար կլինի հրաժեշտը: Միշտ մտածում էի, որ էս օրը գա, ուրախությունից կթռչկոտեմ, բայց ամենևին թռչկոտելու ցանկություն չունեմ:

Նարե91
29.02.2012, 20:00
Չգիտեմ, թե ոմանց համար կատարյալ երջանկությունը որն ա, բայց ինձ համար ես պարզել եմ:).... հա՛, էսօր եմ պարզել, այսինքն էս մի քանի օրերի ընթացքում եմ հասկացել, թե ինչքան հաճելի ա, երբ քեզ լիովին վստահում են ու առանց մի վայրկյան անգամ մտածելու կարող են ցանկացած հարցով դիմել՝ համոզված լինելով , որ կարդարացնես իրենց սպասումները: Այո՛, իսկապես երջանիկ եմ... մի՛ զարմացեք... ինչի՞ դա քիչ ա երջանիկ զգալու համար...:think

E-la Via
29.02.2012, 21:06
Սա ակումբում կատարած առաջին գրառումներից մեկն է, որն արել էմ գրանցվելուց 3 օր անց "Սեր" թեմայում:
Այսօր հիշեցի, որ ժամանակին սիրո ինչ-որ բանաձև եմ տվել, ուզում էի իմանալ, թե հատկապես ինչ: Փորփրեցի , գտա ու ահա այն…




Սերն է ամեն ինչի հիմքը, մեր էությունը, կյանքը: Եթե չլինի սեր, չի լինի նաև կյանքը: Ուղակի մենք մոռացել ենք, թե ինչպես պետք է սիրել, կորցրել ենք սիրելու ունակությունը: Իսկ ի՞նչն է պատճառը: Մենք մտածում ենք ամեն ինչի մասին, անհանգստանում երրկրորդական բաների համար, բայց չենք փորձում սիրել, մի քիչ սեր տալ մարդկանց: Մենք անընդհատ պահանջում ենք, բայց չենք տալիս: Անընդհատ բողոքում ենք, որ մեզ չեն սիրում: Իսկ մենք սիրու՞մ ենք: Երբ սեր տանք, համոզված եմ, նա բումերանգի պես հետ կգա:
Շատ քչերին է բախտ վիճակված իսկապես սիրել, իսկ ավելի քչերին սերը պահպանել: Իսկ ինչի՞: Որովհետև չենք պայքարում մեր սիրո համար: ՄԻայն ցանկանում ենք միմյանցից խլել ազատությունը, մեր խոսքը , մեր հայացքները առաջ տանում: Միմյանց ցանկանում ենք դարձնել այնպիսին, ինչպիսին չենք: Իսկ իսկական սիրող մարդիկ սիրում են միմյանց այնպիսին, ինչպիսին,որ կան: Սերը սեր կմնա, եթե միմյանց տանք ազատություն: Կարևոր պայման է նաև, որ սկզբում նախ քեզ սիրես:



Գրեթե երեք տարի անց ինչ-որ բան կավելացնե՞ի այս տողերին:
Նեա, ինքն ա , որ կա:

unknown
29.02.2012, 21:09
Ձմռան վերջին օրը...իսկ ինձ թվումա ձմեռը դեռ նորա սկսվելու:oy

Արևածագ
29.02.2012, 23:10
Գործի բերումով հիմնարկի նոր ավտոների գրանցումով կամ գրանցումից հանելով եմ զբաղվում: Արդեն երկրորդ անգամ ավտոտեսչության այն մասնագետները, որ ապակու հետևում նստած նայում են փաստաթղթերն ու համապատասխան գրանցումներն անում, պետհամարանիշ տալիս, արդեն երկրորդ անգամ պակասող պատճեններն իրենք են անում ձրի(երբ մի պատճենը շենքի ներսում 10ռուբլի է), լրացնում են պակաս- պռատ փաստաթղթերն ու ամենակարևորը՝ ինձ այսօր ընդունեցին անհերթ ու դրա համար լրացուցիչ պատուհան բացեցին...
Նկատել եմ, որ բոլոր այցելուների նկատմամբ են ուշադիր ու շատ քաղաքավարի. ո՛չ մի արհամարհոտ վերաբերմունք, ո՛չ մի փաստաթուղթ շպրտել ու գորգոռոց, որ հատուկ է պետծառայության ցանկացած ատյանում, որտեղ նստած ամենափոքր չինովնիկն անգամ իրեն մարդկանց կյանքի տիրակալ է համարում:
Հաճելի բացառություն է:
Մտածում եմ նույնիսկ շնորհակալագիր ուղարկել իրենց ղեկավարին: ::ok

Մելտա
29.02.2012, 23:40
Ձմռան վերջին օրը,ու իմ ամենատխուր օրերից մեկը:( պիտի հիմա ուրախութայմբ ճանապարհեի ձմռանը,քանի որ գարուն շաատ եմ սիրում,բայց փոխարենը արցունքներով եմ ճանապարհում:(

Meme
29.02.2012, 23:54
Ձմռան վերջին օրը...իսկ ինձ թվումա ձմեռը դեռ նորա սկսվելու:oy

Հ.Գ՝
Շուտ անցավ ձմեռը էս տարվա, ասե՞մ ինչի՞ մենք միասին էինք:kiss....
Բարի գալուստ թող լինի գարնանը...Մինչ նոր ձմեռ...էս տարվա ձմեռը ամենահեքիաթային փաթիլներով էր ողողել ինձ...
Թող գարունը սեր բերի բոլորիդ....Մեծ մե՜ծ..........

Lusinamara
01.03.2012, 00:00
Նահանջ տարու հետ նահանջե՛ք, փշեր,
Թող կյանքի պսակ կրի մարդն արար:
:love

erexa
01.03.2012, 00:42
Սերը լեզվից այն կողմ

Դու՝ ճակատագրի դավը,
Դու՝ իմ ցավերի ցավը,
և քանի որ՝
- * - = +
Դու իմ լա՜վը... Love-ը...:

:) :) :)

Նաիրուհի
01.03.2012, 15:36
Իմ մեջ լիքը ոչ աղջկական բաներ կան։ Իսկի կարևոր չի՝ լվացքը ոնց է փռված, անկողինն ինչքան իդեալական է հարդարված, ինչ համով բան կարելի է սարքել, սև շալվարն ինչպես է պետք արդուկել, իսկ նուրբ կտորից հագուստներն ինչպես են ծալում։ Չնայած արդուկը լրիվ այլ թեմա է. արդուկված հագուստն ու սպիտակեղենն ատում եմ ուղղակի ու հնարավորինս խուսափում դրանից։ Հա դե դրսի մարդ եմ, ի՞նչ անեմ։ Ուտելիքի հարցում էլ հեչ քմահաճ չեմ. կշտանալու բան լինի ։Դ
Եթե ինձ հանկարծ սկսում են հետաքրքրել, ավելին՝ դուր գալ տնային գործերը, խոհանոցը, արդուկը, հագուստներն ու դարակները դասավորելն ու էս տիպի մանր-մունր կենցաղային բաները՝ դա միայն մի բանի ախտանիշ կարող է լինել. ես ոնց որ թե լուրջ սիրահարվում եմ ;) :oy

Lusinamara
01.03.2012, 18:58
Երեկ առաջին հարվածն ստացա հակառակ սեռի ներկայացուցչի կողմից:oy

Ոչ ոք մեղավոր չէր. հետաքրքիր պատահականություն էր ուղղակի, որն ամբողջ օրվա ընթացքում ինձ յուրօրինակ մի աշխարհում էր տեղավորել, որտեղ միայն պատահականություններն էին տեր ու տնօրեն: Ավտոբուսում էինք. կտրուկ արգելակման ժամանակ նրա ոչ մի տեղից չբռնված, չկառչած ձեռքը թափով վեր թռավ ուղիղ դեմքիս: Չեմ թաքցնի՝ ցավոտ հարված էր, սակայն նրա բոլոր ներողություններին մի պատասխան ունեի՝ ոչինչ, ոչինչ :ok Անցավ էդ շփոթմունքը: Մի պահ էլի աչքս ընկավ ձեռքին, որը դարձյալ ոչ մի տեղից բռնված չէր, մտքերի մեջ ընկա, թե ինձ էլի ու էլի նման հարվածներ են սպասվում, ու, հավատացեք, անկախ ամեն ինչից, մի կերպ էի զսպում ծիծաղս: Քիչ հետո էլ հիշեցի ձեռքի սառնությունն ու արդեն մտածում էի «սառը զենքերի» մասին: :)) Անկառավարելի ու արգելված ծիծաղ էր առաջացել, իսկ հայացքս թաքցնելու ոչ մի տեղ ու հնար չկար: Շուտով կանգառն էր ու նա իջավ:

Չտեսա նրա դեմքը, բայց առնական ձեռքերը կհիշեմ, մի՜շտ:love

My World My Space
02.03.2012, 08:30
Դաժե մանկապարտեզից են կուսակցական վերբովկեք անում... ախպորս աղջկա դաստիարկչուհին (որը նաև իմ դաստիարակաչուհին ա էղել) ախպորս կնոջից էրկու լուսանկար ա ուզել: Ասում եմ մի 4 հատ էլ իմ լուսանկարներից վերցնեմ, գնամ տենամ իմ համար ինչ հարմար առաջարկներ կան, հը՞.... ;)
Հե՜յ գիդի Սովետ... :))

unknown
02.03.2012, 12:38
Բա որ ասում էի որ ձմեռը նորա սկսվում:Pձյունս:loveչէի սպասում եսօր ձյուն տեսնել...լավ անակնկալ էր:):oy

keyboard
02.03.2012, 21:13
Ես մեր ժողովրդին չեմ հասկանում. մարդուն լաբավո ասում են դու էշ ես ու ինքը գլուխը կախ լսումա, բայց որ ասում ես այ մարդ, քո իրավունքները պաշտպանի, օրենքով դու ճիշտ ես, ասումա "Չէէէէէ ախպեր, էտի կլյաուզնիկությունա"
Դե տենց էշ էլ մնա', հայվա'ն:[

Quyr Qery
02.03.2012, 21:51
Հուսով եմ կներեք օտարալեզու գրառմանս համար, բայց դե Ցվետաևան չի թարգմանվում` գոնե ինձ համար:
Не думаю, не жалуюсь, не спорю

Не думаю, не жалуюсь, не спорю.
Не сплю.
Не рвусь
ни к солнцу, ни к луне, ни к морю,
Ни к кораблю.

Не чувствую, как в этих стенах жарко,
Как зелено в саду.
Давно желанного и жданного подарка
Не жду.

Не радует ни утро, ни трамвая
Звенящий бег.
Живу, не видя дня, позабывая
Число и век.

На, кажется, надрезанном канате
Я - маленький плясун.
Я - тень от чьей-то тени. Я - лунатик
Двух темных лун.

Սիրում եմ քեզ` Մարինա Ցվետաևա...

Valentina
02.03.2012, 22:20
Փոքր ժամանակ մի հատ սենց զվարճանք ունեի.
Կանգնում էի մեծ հայելու դիմաց՝ ձեռքիս ուրիշ փոքր հայելի, փոքր հայելին պահում էի նենց որ հայելիները նայեին իրար, հետո մեծի մեջ երևում էի փոքր հայելին ձեռքիս պահած, դրա մեջ մի հատ էլ ինձնից, հետո մի հատ էլ, մի հատ էլ...
Մեկ էլ տեսնում էի հայելու մեջ ինձնից շարքով կանգնած լիքը կան :)) Հավես էր :))

Arpine
04.03.2012, 22:44
Եթե ինքնագնահատականի հարցում մարդը բալանսի մեջ չի, ապա շատ ավելի լավա ունենա ցածր ինքնագնահատական, քան բարձր: Քանի որ էս 2-րդ տիպի հետ դժվար ա, ոչ միայն շփվելը այլև ուղղելը: Չի էլ հասկանում, որ իրա քթից էնկողմ բան չի տեսնում: Իսկ ցածրի դեպքում շատ ավելի հեշտա հասկացնելը և բալանսի բերելը:

keyboard
04.03.2012, 23:20
Մարդը, որ մենակա մնում, թե ֆիզիկապես, թե հոգեպես, նենց բաների մեջա իրան հարազատ ու մենությունից ազատող հնարավորություն տեսնում, որ արդեն չի նկատում կցավեցնի, կվիրավորի լիժբը դուրս գա էդ վիճակից, նամանավանդ, երբ իրան քննադատողները շատ են ու մեկ էլ` հարազատ հոգի:
Բյաց դե ես հիմա լավ եմ, ջանդամ թե հարազատ հոգին սատկումա...
Օֆ... գնացի քնելու...

Ժունդիայի
05.03.2012, 00:04
Երևանում, պապոնցս տանիքում աղունիկեր կային, ու ամեն անգամ այնտեղ գնալիս բարձրանում էի տանիք, որպեսզի վայելեմ դրանց յուրահատուկ ձայները:
Կարոտ կա մեջս ահավոր էս վերջերս:

John
05.03.2012, 04:46
Ոչ մի լավ բան չխոստացող գիշերվա ընթացքում քնելու փոխարեն շատ լավ էջ հայտնաբերեցի, համոզվեցի, թե ինչքան դժվար է բանավիճել Ֆիզաթցու հետ... ու այդ ամենը ընդամենը մի քանի ժամ քնելու փոխարեն...
հ.գ.
չեմ նախանձում ինձ վաղը, դասերի ժամանակ

Դեկադա
05.03.2012, 07:47
Մի ժամանակ ամեն առավոտ նայում էի հայելու մեջ: Աչքերիս մեջ, դեմքիս, գիտեի բոլոր ավելացած կնճիռները: Վերջի շրջանում հասկացա մի բան...չեմ նայում: Հիմա ուզում եմ հասկանամ ինչի՞ց ա...մեղքե՞րս են շատացել, ծերանալս չե՞մ ուզում տեսնեմ, թե՞ պարզապես զբաղվածության պատճառով ժամանակ չի մնում...

Freeman
05.03.2012, 19:26
Մարդ է՞լ մաքուրով, զուտ սովորելու նպատակներով հասնի ինետ կլուբ, պարզվի սրանք հայերենի ֆոնտերը չունեն:

Տատուս ասած՝ ձեր հերը շուն դառնա:)

Նարե91
05.03.2012, 20:13
Արև-արև, ե՛կ-ե՛կ, զիզի քարին վե՛ր եկ, սև-սև ամպեր հեռացե՛ք, արևին ճամփա տվե՛ք...
Երեկվա փոթորիկին ու ամպամած եղանակին նայելով՝ միակ բանը մտքիս, որ գալիս էր, էս տողերն էին, որը երևի 2 տարեկանից գիտեմ:) ու մենակ ես չէ, բոլորին ա քաջ հայտնի Ղազարոս Աղայանի էս տողերը... բայց եթե շատերը գիտեն «զիզի» բառն էստեղ ինչ իմաստով ա ասված, ապա ես նոր եմ բացահայտել ինձ համար… Դու մի ասիլ՝ Արցախում մի մեծ քար կա, որի անունը զիզի ա, ու հնում ասում են իբր ժողովուրդը էս քարի միջոցով եղանակ ա փոխել... եթե ուզել են, որ արևոտ եղանակ լինի, բերել ու էդ քարի վրա կրակ են վառել, իսկ անձրևոտ եղանակ ցանկանալու դեպքում ` ջրեր են թափել քարի վրա:)
բաաաաա... հըմ... իսկ ինձ էլ միշտ թվացել ա զիզին ոչ թե քարի անուն ա, այլ ուղղակի որոշիչ ա՝ քար բառի համար:D ստեղ պիտի էն պապական խոսքը օգտագործեմ՝ վեկ ժիվի, վեկ ուչիս՛:8 ;)

Quyr Qery
05.03.2012, 21:59
Երեկ գրել չէի կարող, մեռած եկել ու քնել եմ, գլուխս պայթում էր ճանապարհից:
Ես` Եվա Բրաունս(Ռուֆ :P), կամ Արծիվս, շնորհակալություն եմ հայտնում ամուսնուս կամ Հիտլերին կամ Ասրյանին երեկվա համար: Էլ չեմ դժգոհելու մեր պետությունից, մեր պետությունն իսկական դրախտ է: :oy Ժող շնորհակալ եմ երեկվա համար ձեզ, չեք էլ պատկերացնի ինչքան երջանիկ ու տարբերվող էր օրս, մյուս անգամ հուսամ կհանդիպենք մեզ մոտ: Սիրում եմ շատ: :love

Chuk
06.03.2012, 01:06
Տուֆտա հյուրանոց։ Թղթից պատեր։ Ունիտազի բաչոկը ջուր չի լցվում։ Տաք ջուրը գեյզերով... լավ չի աշխատում։ Սենյակը տաքացնելը դռդռացող պլիտայով։ Ժամացույցը՝ տրակտոր։ Մահճակալը կարճ, սպիտակեղենը քրջոտ, վերմակը բարակ, բարձն ասեղի բարձիկ։ Կողքի մահճակալին խռմփացնող գործընկերս։ Լավ ա, որ գոնե երեխեքն են լավը։ Փորձեմ քնել։

Sent from my HTC Wildfire using Tapatalk

melancholia
06.03.2012, 13:56
թող կորչի գրողի ծոցը հոգնածությունը, թախիծն ու զայրույթը: Գարուն էէէէէէ, արև, էներգիա.....ուրախություն ու լիքը հավես բոլորին:

E-la Via
07.03.2012, 13:26
Քեզ համար հերթական ֆիզիկական բարդ վարժությունն անելիս, հերթական փակ մկանին հանդիպելիս` սուր ցավ ես զգում ու առաջին մղումդ լինում է դադարեցնել վարժանքը, հրաժավել դրանից: Էդպես էլ անում ես . չէ՞ որ ցավը սուր է, չէ՞ որ այն քեզ համար բարդ է, համառելու, անզգույշ գործելու դեպքում անգամ կարող ես քեզ վնասել:

Հետաքրքիր է, որ այդ սկզբնական ցավը զգալով` մեծամասամբ հրաժավում ենք մեր նախնական մտադրությունից ու նորից անցնում հին ու բարի, մեր կողմից լավ յուրացված վարժություններին, որոնք մեր ուժերի սահմաններում են ու որոնք նեղություն չեն տալիս:

Բայց եթե դու այդ առաջին ցավից ետ չկանգնես, եթե զգուշությամբ սկսես մկանդ ձգել,ցավի ժամանակ կանգ առնել, մի քանի անգամ խորը շնչել ու արտաշնչել, միևնույն ժամանակ ընդունել դրա առկայությունը, ու հիշել, թե ինչի համար ես դա անում ու մի որոշ ժամանակ այն կրկնել, մի քանի օր մի քիչ ցավացող մարմնով ման կգաս, բայց դրանից հետո քեզ համար աննկատ կսկսես ավելի ձիգ կեցվածք, ավելի թեթև քայլք,ավելի ճկուն մարմին ունենալ: Իսկ երբ այդ նոր յուրացրած սահմանն էլ քեզ համար սովորական դառնա, մարմինդ նորի պահանջ կունենա ու կանցնես մեկ այլ վարժության:

Նույնն կերպ վարվում ենք նաև այլ պարագաներում. մեր մտադրություններից, նպատակներից հետ ենք կանգնում ստացած առաջին իսկ հարվածից, հիասթափությունից, ցավից ու նորից սկսում գծել մեր հին ու լավ ծանոթ շրջանը:
Իսկ երբ մի քանի օր քայլում ես գլուխդ կախ, հիասթափության համը բերանումդ, բայց չհանձնվելու համառ որոշմամբ` վաղ թե ուշ սկսում ես յուրացնել անծանոթ, բայց ցանկալի "տարածքը":

Ընդամենը հարկավոր է մի քանի անգամ խորը շունչ քաշել:

Մնալով իմանալիի սահմաններում` ճահճացումից չես խուսափի:

SSS
07.03.2012, 15:27
Աչուկները հանդարտ բացեց հետո էլի փակեց...Նորից բացեց ու նայեց աչքերիս մեջ...Սիրտս թռթում էր, մեր առաջին հանդիպումն էր,... Աչքերիս երկար նայելուց հետո իջավ ներքև դեպի քիթս հետո դեպի բերանս, հետո նորից բարձրացավ դեպի աչքերս...Տարօրինակ հայացք ուներ ՞վայ քո արա ,էս իմ մամանա՞ ենթատեքստով...Իսկ իմ սիրտը դեռ անհանգիստ բաբախում էր,տվյալ պահին հաստատ ավելի անմեղ ու անխելք էի քան գրկիս փոքրիկ արարածը.՞տեսնես հավանեց ինձ, տեսնենս էսպիսին էր ինձ պատկերացնում...՞ Աչուկները կրկին փակեց ,հետո բացեց ու ժպտաց...Ասում են թե այդ տարիքում ժպիտն անգիտակիցա լինում, բայց ես վստահ էի ,որ ինձ էր ժպտում...
Պարզապես ուզում էի ասել, որ երջանկությունը վերացական չի, համենայնդեպս ինձ համար, այն ինձ համար այլևս շոշափելի է...

Quyr Qery
07.03.2012, 17:37
Իսկ ես զգացել եմ, հա, գիտես, զգացել եմ: Զգացել եմ դավաճանության զզվելի ու սահմռկեցուցիչ մատները` ինձ հպվելիս, զգացել եմ, երբ աշխարհը դառնում էր մի փոքրիկ, չափազանց նեղ ու սահմանափակ շիշ, բայց ոչ այն շշերից որտեղ թղթի վրա ցանկություններ են գրում ու գցում, այլ այն շշերից որտեղ ինչ-որ միջատների են "գերի "պահում փոքր երեխաները: Չես պատկերացնի ինչ զգացի` արյունը երակներումս սառեց, ուղեղիս բջիջները դադարեցրին ինձ ենթարկվել, զգում էի կապույտ երակներիս ուռելը, մաշկիս կաթնագույն դառնալը, հա, զգում էի, թե ինչպես մի րոպեում սրտիս աշխատանքը գերազանցեց ինքն իրեն, էդ անտեր շշի մեջ օդը չէր հերիքում, ոչինչ չէի լսում, չէի էլ հասկանում: Բանից պարզվեց` ես լավ էլ սառնասիրտ եմ, չնայած արտաքինից հեչ էլ էդ տպավորությունը չէ: Չմոտեցա, չխոսեցի, ներակայացում չսարքեցի: Չէ, ուղղակի անցա կողքերովդ ու նստեցի հենց իրենց դիմացինի սեղանիկին: Զգում էի, ինքն էլ էր փշերի վրա, չգիտեր ինչ անի, ինքն էլ չխոսեց` ավելի տպավորություն ստեղծեց թե չի էլ տեսել ինձ: Փոքրիկ, ախր ես քո ամեն շարժումը անգիր գիտեմ, գիտեմ, երբ ինչ ես մտածում, ինչ ես ուզում: Չէ, ես ոչ մի բան էլ չասեցի, հավատա, քո զանգին էլ չեմ սպասի, գուցե զանգես, գուցե և ոչ, էական չի: Բայց հետաքրքիր ստացվեց, մտքիս ծայրով էլ չէր անցնի նման վերջի մասին, ես էլ մտածում էի, թե մեզ ոչինչ չկա խանգարող ու բաժանող, դու էլ էիր այդպես կարծում, այսինքն դու հուսով էիր որ չեմ իմանա խանգարողի մասին ոչ մի անգամ: Անկեղծ ասաց էդ աղջկան վաղուց է չէի հավանում, տեսար, դու էիր փոխարենը հավանել: Հա, հետո ինչ, լացել եմ, ամեն տեսակի հայհոյանք եմ թափել, մեքենադ քիչ էր մնում մասերի բաժանեի, էդ ամենը քեզնից հեռու, քո աչքից շատ-շատ հեռու, հանկարծ չտեսնեիր, որ կարևոր ես ինձ համար, գրողը քեզ տանի, առանց տեսնելու էլ դա շատ լավ գիտեիր: Աչքերս դեռ չեն բաժանվել քո աչքերից, դեռ կարոտում եմ բույրդ: Գիտես, զարմանալուն այն է, որ հիմա կարողանում եմ գրել, ախր դողում եմ, մենակ ծխախոտը պիտի որ օգներ...
Զանգեցիր, ասեցիր, որ չես նկատել, որ ես էդտեղ եմ եղել, որ զբաղված էիր, հյուրեր ունեիր, ու նման հեքիաթներ, որ էդ աղջիկը ընդամենը քո հյուրն էր, ատում եմ քեզ, լսում ես, ատում եմ: Գիտես, վատը էն է, որ հավատում եմ քո ստին, չեմ կարող չհավատալ, որովհետև կկորցնեմ քեզ: Ուղղակի կկորցնեմ:

keyboard
07.03.2012, 20:21
Մայրուղու հերթական կիլոմետրին հայտնվեց, հայերեն ասած տռաս հելավ, սիթիի աշխատողը...
Խուժան են էլի, ախր ոնց կարելիա տենց ստորացնել էս ժողովրդին, բայց դե երևի արժանի ենք...
Մարդը վերցրել է անհայտ ծագումնաբանության 3 հավ, ինչե թե ակցիայով նա "հավատարիմ հաճախորդ" է և հավը նրա համար դառնում է կես գին, դրամարկղում նրանից հետո եմ կանգնած, հետը մի երիտասարդ կա: Վաճառողուհին ասում է, որ ակցիայով կարող է մեկ հավը վերցնել, մարդն էլ պատասխանում է,որ գովազդում չի նշվում քանակը, վազելով մենեջերները հավաքվում են և սկսում տգետ հայերենով համոզել ու աստվածացնել խուժաններին, դե իրենց գործն է, պիտի որ անեն, նորմալա, բայց էդ աստիճան?
Էս մարդու համբերությունը հատեց, քանզի մենակ ես էի իր շահերից խոսում, թողեց ապրանքն ու գնաց, հետի երիտասարդը երևի 24-26 տարեկան էր, աբրանքի պես կանգնել նայում էր, մի բան էլ հորը "ենթադրում եմ, որ հայրն էր" ասում է թե ապրանքը վերցրու...
Հա ապեր դու արժանի ես, որ քեզ ստորացնեն, բայց հայրդ իսկսկան տղամարդկություն ցուցաբերեց...
Էնքան ուրախացա էդ մարդու քայլից, որ քիչ էր մնում գնայի բռնեի ու պաչեի, ոգևորվում եմ նման քայլերից, նման մարդկանցով հալալա Ձեզ, մինչև հիմա տպավորությունների տակ եմ...
Սենց բաներ, որ տեսնում եմ, մեջս հավատա արթնացնում ուրեմն դեռ կործանված չենք ուխխխխխխխխխխխխխխխխխխ

Սկսվում է 2րդ սերիան:

Մտնում եմ էլի մեր շքեզագույն խանութներից մեկը, հավաքարարը տատիկիս տարիքի մի կին` փոլիփեդը ձեռին սրփում է հատակը, դե դրսում ցեխ է, խանութի առաջն էլ խոզանոց բնականաբար: Որ տեսա ոնց է թախծոտ աչքերով ամեն ներս մտնողի հետևից վազում, որ հասցնի մաքրի երկոտանի կենդանիների ոտքի տակի ցեխը, քանզի դռան դիմացը փռված դրա նպատակը ունեցող շորի վրայով այծի պես թռնել անցնելով մտնում են խանութ, քիչ էր մնում ձեռքից առնեմ ես սրփեմ:
Շորի վրա սրփեցի կոշիկներիս տակը ու մոտեցա տատիկին, խնդրեցի իր պոլիփեդի շորն էլ էնպես դնի, որ մեկ անգամ ևս սրփեմ կոշիկներիս տակը, նենց ուրախացավ, նենց ուրախացավ, քիչ էր մնում գրկի ինձ ու ամբողջ առևտրիս ընթացքում աչքը վրայիցս չկտրեց: Դուրս գալուց չդիմացավ, մոտեցավ ու ասաց.
-Տղաս, ծնողներիդ շնորհակալություն կհայտնես իմ կողմից, քեզնից դուրս էկածն էլ, քեզնից լավը լինի, Աստված քո հետ բալես...
Դուրս եկա ու մտածում եմ.

"Տատիկ, կներես էլի են այծերին երկոտանի, հավատում եմ, կդառնան մի օր գոնե բանական էակներ..."

Շատ գրեցի, 3րդ սերիան հաջորդ անգամ...

Nare-M
08.03.2012, 13:08
Քրոջս դստրիկը (2 տարեկան է:love) շատ չարաճճի է ու ամբողջ օրը վազվզոցի մեջ է. իսկական սնդիկ: Սա դեռ հերիք չէ, հիմի էլ սկսել է խորամանկել:
Համակարգչին մոտ չեն թողում. դե, հավանաբար, ինչպես բոլոր փոքրիկները՝ համակարգչի մոտ հայտնվելիս, ստեղներին խառը-մառը սեղմելով՝ ամեն ինչ խառնում է իրար: Էս խորամանկը, մորից յոգուրտ ու գդալ է ուզում՝ իբր թե ուտելու համար: Հետո գնում է իր հորաքրոջ աղջկա մոտ, որը համակարգչի առաջ է նստած լինում, ու գդալը պահելով՝ ասում է.
-Նայե խնթում եմ գթայը տա՞ս:
Երբ հորաքրոջ աղջիկը գնում է գդալի հետևից, մեր չարաճճին իր մոտի գդալով սկսում է յոգուրտը լցնել ստեղնաշարի վրա::D:D

Սա էլ փոքրիկ չարաճճու վրեժը:))

:love

E-la Via
08.03.2012, 15:44
Այսօր մայրս ինձ ու քրոջս ցույց տվեց տարրական դասարաններում մարտի ութի կապակցությամբ նրան նիվրած մեր բացիկները:
Աստված իմ, որքա՜ն հիշողություններ արթնացան:

Ահա առաջին դասարանում այբուբենը նոր սերտածի կողմից ուսուցչուհու օգնությամբ հազիվ երեք նախադասությունից կազմած շնորհավորանք բացիկը:
Ահա և երկրորդում ռուսերենով գրած մաղթանքը:
Իսկ երրորդում, արդեն անգլերենով գրվածը:
Ինքս էի որոշել, որ պետք է ամեն տարի նոր սովորած լեզվով գրեմ բարեմաղթանքները: /Թիթիզություն :oy/

Բայց բացիկներին նայելիս, ամենից առաջ հիշեցի նկարչության ուսուցչուհուս փոքր բիզնեսը, որը ծավալում էր կանանց միամսյակի ընթացքում: Ինքն էր այդ 250-500 դրամ արժողությամբ բացիկները պատրաստում, նկարազարդում ու պարտադիր բացիկների մեջտեղում օվալի մեջ իրեն անմահացնում: Քիչ ավելի ուշ նա ասաց, որ այդ բացիկներում պատկերաված կանայք հենց ինքն է, իսկ ինձ էլ, մնացած բոլորին էլ, թվում էր ուղղակի գեղեցիկ կանայք են: Իսկ երբ իմացա, որ իրեն է պատկերում, միամիտ-միամիտ ասացի.
-Ընկեր Մ-յան, մայրիկիս կխնդրեմ, որ այս տոնի կապակցությամբ ձեզ անպայման հայելի նվիրի:

Վրեդնիություն չէի անում, այդ տարիքում իրոք կարծում էի, որ հայելի չունենալու պատճառով մոռացել է , թե իրականում ինչպիսին է:

Իսկ ասածս մարսեցի միայն պապիկիս շնորհիվ, որին սիրահարվել էր երեք ամուսին կորցրած ընկեր Մ-յան: Դե հա, սիմպատիչնի, քիչ մը բաբնիկ պապիկ ունեմ: Իսկ այն ժամանակ պատահում էր, որ ինքն էր գալիս մեզ դպրոցից վերցնելու, իսկ մարտի ութին պարտադիր էր գալիս: Մենք թոռնիկներով պապիկի հետ այդ օրը հույժ գաղտնի գործ ունեինք. պետք է տատիկին ու մայրիկին գեղեցիկ ծաղկեփնջեր գնեինք ու մեր բացիկները դրանց վրա փակցնեինք: Բայց դե պապիկս բացի դրանից այլ գործ էլ ուներ. պետք է հաճոյախոսեր մեր ուսուցչուհիներին, նրանց շնորհավորեր, ու մի քիչ ընկեր Մ-յանի հետ զրից անելով, պապիկիս բառերով ասած, նրան երջանկացներ:

Բայց դե դա հեչ չէր ազդում այդ բացիկների գնի վրա :(:

Երբ տատիկս մի օր իմացավ այս անմեղ սիրախաղի մասին, մտահոգ դեմքով պապուս ասաց.
-Ա'յ մարդ, հեչ որ չէ երեխեքիս հերն ես, ու ես քո համար լուրջ անհանգստանում եմ:
-Ինչի՞ կնիկ ջան:
-Դե մտածում եմ հանկարծ Մ-յանի չորրորդ "խերված" մարդը դու չլինես: Դեռ ջահել ես, եռանդուն, երկար տարիների կյանք ունես դեմդ, մեղք ես, այ մարդ:

Մի րոպե տվող լռությունից հետո լսվեց քսան հոգուց ոչ պակաս մարդու բարձր ծիծաղ: Դրանից հետո պապիկս սկսեցի քիչ գալ դպրոց: Տատ եմ ասել, է՜ :D:

Հաճելի հիշողություններ են :love:

Դե քանի որ այսքանը գրեցի, նաև շնորհավորեմ ակումբի կանանց, աղջիկներին այս տոնի կապակցությամբ ու ինչպես ներքևում հնչող այս երգում է ասում՝ հիշեք, որ ձեր ուժը ձեր աչքերում արտացոլվող քնքշանքի մեջ է:



http://www.youtube.com/watch?v=MEJBMMf5q6w

einnA
09.03.2012, 00:03
93-94 թվականներից մեկի մարտի ութն էր: Մենք գումար չունեինք, պապան էլ, թարսի պես, գործուղման մեջ էր: Մնում էր մեր հավաքած-պահած գումարներն իրար վրա դնեինք, որ մի բան առնեինք մամային: Հանեցինք ամեն մեկս մի անկյունից, տենց դրեցինք իրար վրա ու գնացինք:Գումարը հերիքեց մենակ նույն նվերից երկու տեսակի համար` մեկը սիրուն ծաղիկների փնջով, մյուսն էլ սիրուն աղջկա դեմքով: Էտպես ամեն մեկս մեր նվերը ձեռքներիս գալիս ենք տուն: Ճանապարհին մեզ հանդիպում է պապայի ընկերը, հարցուփորձ է անում, թե ում համար ենք առել, մեզ գովում ու տուն է բերում:

Հիշում եմ, որ մտանք տուն, մամային հերթով համբուրեցինք ու մեր նվերները տվեցինք, մաման էնքան զարմացած ու ուրախ դեմքով ասաց.

- Վայ, էս ինչ լավ նվեր եք առել, ես էլ տոպռակ չունեի, որ գործի գնալուց տանեի: Ապրեք դուք:

Էն ժամանակ անգամ էտ "տոպռակները" սիրուն պատկերներով շատ մեծ նվեր էր: Ու ոնց հիշում եմ էտ միակ դեպքն էր, որ մաման տենց իսկականից ուրախացավ մեր նվերի համար: Լավ էր:

Էլիզե
09.03.2012, 16:49
Սուսանիկը ընկերուհուն "ջիջիլ" ա գցում.

-Համ էլ նայիիիիիի, իմ հորքուրի մազերը ինչքան երկար են... դե ջիջիիիիիիիիիիիիիիիիիլ.... :P

:))

Արևհատիկ
09.03.2012, 23:33
Մի քանի օր առաջ գործից հետո, առաջին անգամ, գնացի պարապմունքի: Ուրեմն հոգնած վիճակով մտա սենյակ, կիսաքնած նստած էի, մեկ էլ գլուխս բարձրացնեմ ու ի՞նչ տեսնեմ :o ուղիղ դիմացս էս (http://i.imgur.com/EXUaa.jpg) նկարի իսկական տարբերակն էր: Դե դուք պատկերացրեք վիճակս, արդեն վախենալով էի գլուխս բարձրացնում, քիչ էր մնում խայտառակ լինեի :D Դե հիմա արի գործից անտեղյակ մարդկանց բացատրի, թե խի ա էդ նկարը ինձ տենց զվարճացնում :D

ՀԳ. Արդեն հարմարվել եմ ու զգուշությամբ եմ գլուխս բարձրացնում :))

Ժունդիայի
10.03.2012, 01:17
Ինքը փնթփնթան ա, բայց դե իրան շատ եմ սիրում: Հազվագյուտ մարդկանցից ա, ում ամեն անգամ ավելի եմ հարգում: Ախր շատ լավն ա է՜ տնաշենը::love

Դեկադա
12.03.2012, 07:51
Գաղտնիք չի, որ մեծանալուն զուգընթաց մեզ մոտ փոփոխություններ են լինում: Տեսողությունն է « փչանում», լսողությունն է վատանում: Կամաց-կամաց «շարքից» դուրս ենք գալիս: Ես տեղը տեղին կարճատեսություն ունեմ: Ու չնայած ակնոցներ եմ կրում, միշտ մտահոգվում եմ, եթե տարիների հետ խնդիրն բարդանա ինձ հաստատ «օգնություն» պետք կլինի: Բայց դե աստված որ մի դուռը փակում ա մեկն էլ բացում ա: Էսօր ամուսինս ասում ա.
- Գիտես ես ոնց որ թե լավ չեմ տեսնում: Հեռուն տեսնում եմ, բայց փոխարենը մոտիկը չեմ տեսնում:
Չեք պատկերացնի ոնց ուրախացա:
- Չմտածես, ջանա, շատ լավ ա: Ես մոտիկն եմ տեսնում, դու էլ հեռուն: Իրար ձեռք կբռնենք ու հայդա ճամփորդության:

...մենակ վախենամ էտ ժամանակ լսողություններս էլ փչանա / որպես կանոն երկուսս էլ լավ չլսենք/ ու գոռգռալով իրար քաշենք ...ամենքս մի կողմ... ես մոտ, ինքը հեռու...:think

unknown
12.03.2012, 18:28
Նվիրում եմ բոլոր մամաներին ու այն կանանց ովքեր պատրաստվում են մամա դառնան:)

http://www.youtube.com/watch?v=y9181XX6r3A&feature=related

Chuk
13.03.2012, 01:54
Քիչ մը... իսկ գուցե ոչ թե քիչ մը, այլ բավական շատ մը նեղվում եմ, երբ ճակատիս ինչ-որ բան են շպացնում: Ու երևի նեղվում եմ էն ժամանակ, երբ զգում եմ, որ էդ շպացրածը եթե թեկուզ ոչ ամբողջովին, ապա գոնե մասամբ ճշմարտության հատիկ ա պարունակում: Բայց երևի ամենաճիշտը ոչ թե դրանից հետո դեպրեսվելն ու ինքդ քեզ կորցնելն ա, այլ վերլուծել ու պատճառները հասկանալը: Ու փորձել չկրկնել: Ահավոր չեմ սիրում սենց գրառումներ, բայց կիսվել էլ ա երբեմն պետք... կարիքը զգում եմ:

Սա մի կողմ:
Ակումբի 6-ամյակին էն, ինչ ուզում էի անել, աչքիս չեմ հասցնում: Բայց գոնե որոշ բաներ արժի անել: Բայց աչքիս նորից չեմ հասցնելու ու նորից սուտասանի՝ խոստացող ու չանողի համբավ ձեռք բերեմ: Չէ: Էսօր միանշանակ տրամս էն չի: Ավելի լավ ա գարեջուրս խմեմ պրծնեմ ու հայդա քնելու... առավոտը նորից գործի եմ՝ կուտակված գործերով...

Դեկադա
13.03.2012, 09:54
Ամերիկացիք այնքան շատ են սիրում իրենց երկիրը, որ տների պատշգամբներում անգամ պետական դրոշն են տեղադրում: Հավատում են, հարգում են երկիրը:

...մենք մեր հավատն ենք կորցրե՞լ, թե՞ մարդավարի հարգելն անգամ մոռացել ենք...չգիտեմ, բայց մի պահ նախանձեցի նրանց:

Arpine
13.03.2012, 19:09
էսօր, խորսուզված գործ եմ անում, մեկ էլ եղբայրս (13 տարեկան է) թե Արփինե ուշացա՛ր: Ես միանգամից գլուխս բարձրացրի, ասում եմ ինչի՞ց:o: Ծիծաղումա ու ասում. Ի՞նչ անցավ առաջինը մտքովդ հենց ասի ուշացար:D: Խեղճ երեխեն արդեն սովորելա, ինչ նոր բան իմանում եմ առաջինը իր վրա եմ «փորձում» : Էդ պահին ոնց որ ասեր «լավ չի չէ»::))

laro
13.03.2012, 23:40
www.youtube.com/watch?v=287i6iOYtlw
Հիշու՞մ եք :) Ո՜նց եմ կարոտել էս օրերը....:love Ամեն օր նայում էի, մինչև չնայեի, քնել չկա՜ր.....
Ի՜նչ լավ ա, որ տրամադրությունս լավ ա, հոգնածությունս հեչ չի երևում :) Բարի գիշեր բոլորին, ամենամանկական ու հեքիաթային երազները ձեզ :)
Ժպիտնե՜ր.....:)

Նաիրուհի
14.03.2012, 10:45
Սենց կապավոր, ամբողջ գիշեր Մաշտոցի այգում անցկացրած, մինչև լույս աչք չփակած գրառում։
Գնամ քնեմ, որ էս գիշեր էլ դիմանամ։ Բայց ինչ հավես զգացողություն էր, հաճելին՝ օգտակարի հետ...:love Ու նոր մարդիկ էս մի ամսում, նոր ընկերներ, նոր դեմքեր, ապրելու, պայքարելու նոր խթան, մի խոսքով՝ լրիվ նոր կյանք ;)

StrangeLittleGirl
14.03.2012, 16:18
Դասախոսը հանդիսավոր կերպով նստեց սեղանին, իր հարցախույզ հայացքն ուղղեց դեպի խմբի միակ ասիացին ու հարցրեց.
- What is Chinese?

Quyr Qery
14.03.2012, 16:42
Չէ է, ես էդպես էլ չեմ փոխվի, էս իմ տեղը չի, էս շփոթմունք է եղել, ինձ նմանի համար ապրելը զուտ պատահականություն է, 20 տարի դիմացել եմ, մի կերպ քարշ եմ տվել, բայց էլ չեմ կարող: Ամաչելու եմ, բա ոնց, իսկական պատիժ եմ, գլուխ են կախում իմ պատճառով, տո ճիշտ էլ անում են: Ինքս եմ մեղավոր, ինքս ինձ չեմ հասկանում, սխալներն էլ են իմը, կյանքն էլ, մտքերս էլ, հոգեվիճակս էլ: Ինչ անեմ, հենց մի քիչ հանգստանում եմ, սկսում եմ առաջ գնալ, որոշում եմ ուղղվել, դառնալ կարծրատիպերի գերի, դերասան, անուղեղ, որ գոնե մի քիչ դիմանամ, համակերպվեմ, կարողանամ էս դժոխքում յոլա գնալ,չի ստացվում: Չէ էլի, մեկ է էլի հայտնվում են հնից ինչ-որ անորոշ ու մռյալ հատվածներ գծագրված բ.տ.-ների կողմից ու ամեն ինչ ավերվում է: Էս ոնց եմ հոգնել, էս աշխարհը չափազանց կեղտոտ է, գուցե և ես եմ կեղտոտ էս աշխարհի համար, համենայնդեպս փաստը էն է, որ ես ու աշխարհը իրար համար չենք:

Գեա
14.03.2012, 20:05
Հայտարարություն

Ուզում եմ պատգամավոր դառնալ , շատ էլ թե ինձ երգելիս չեք տեսել: Տվյալներս`ունեմ երաժշտական կրթություն, դպրոցում ասում էին, որ ձայնս հազվադեպ հանդիպող ալտ է, մեղմ ասած` իմ ձայնից ունեցող էլ չկա ու այն կարող է դառնալ Ձերը:
Օժանդակ տվյալներ` դե կողքից բժշկականն էլ եմ ավարտել ու աշխատել իբրև բժիշկ, հա, բայց կարող եմ լրիվ լուրջ հաստատել, որ աշխատելիս միշտ քթիս տակ դնթալով երգել եմ, գիտեմ և անհրաժեշտության դեպքում ԱԺ-ում կերգեմ ցանկացած երգ: Կլինեմ առաջին, չէ ոնց հասկանում եմ երկրորդ հիպի պատգամավորը, որը ձեռքի հետ նաև բժիշկ է (հենց դրանում էլ կայանում է իմ ու առաջին հիպի պատգամավորի թեկնածուի արմատական տարբերությունը, չհաշված չափերը), չնայած հանուն արդարության պետք է փաստեմ, որ կենսագրականս փչացնող վերջին փաստը արդեն անցյալում է, որովհետև մի օր զզվեցի 40 հազարով աշխարհի դարդուցավը լացելուց, դիմում գրեցի ու բժշկությունը բարով խերով ուղարկեցի գրողի ծոցը:
Խոստանում եմ լինել արհեստավարժ պատգամավոր: Ուշադիր հետևելով ԱԺ աշխատանքին հասկացել եմ, որ պատգամավորի գործի մեջ ոչ մի դժվար բան չկա, այն իրոք իմ տեղն է, նկատել եմ, որ բազկաթոռները շատ հարմար են, հանգիստ և ապահով` մի քանի ժամ աչք կպցնելու համար..
Հույս ու հավատով սպասում եմ առաջարկների...
ՀԳ կոմունիստներին խնդրում եմ չանհանգստացնել...որովհետև 70 անց պապիկներից մի քիչ վախենում եմ, իսկ ինձ կյանքում էքշըն ու բուծիկներ են պետք, իսկ ԱԺ-ում հանգիստ ու ապահով քուն...
Զի՜լ եմ, չէ՞...

Claudia Mori
14.03.2012, 20:40
Հոգնած նստեցի երթուղային` հեչ ցանկություն չունենալով լսել քաղաքականության մասին, քանի որ որպես լրագրող սկսվել է ինձ համար ամենաանտանելի շրջանը:

Այ մարդ, այդպես էլ չեմ հասկանում ինչո՞ւ են քարոզարշավ անելը օրենսդրորեն ամրագրել: Թող կուսակցությունների գործունեության տարիները լինեն հենց քարոզարշավ ու մարդիկ դրա հիման վրա էլ գնան ու ընտրություն կատարեն: Ինչպես ժամանակին Ադամը ընտրեց՝ «Խնձոր եւ Աստված» ընտրությունների ժամանակ, նույն սկզբունքով էլ շարունակում են: Այ մարդ մի քիչ կրեատիվություն ունեցեք էլի:

Ու թող օրենքով էլ արգելվի ցանկացած քարոզչություն: Այ սա կլինի ամենալավ բանը՝ ոչ կոռուպցիա կլինի, ոչ խախտումներ, ոչ բախումներ:

Բայց դե չեն արգելել, ուրեմն ես էլ հակաքարոզչություն եմ անելու՝ բոլոր կուսակցությունների սխալները բռնելով:

Սխալ առաջին՝ «Դդմաց Էրգիր»

Ուրեմն իմ երթուղային նստելուց հետո կանանց մի «պոլկ» նստեց: Նրանցից մեկը բոլորին նստեցրեց իր ուզած ձեւով, հետո էլ ասաց՝ դե որ խոսել լինի էլի:
Բերանը բացվեց եւ այդպես էլ չփակեց:scen

-Վաղը «Օրինաց Երկիրը» կանանց տոների առիթով նվերեներ է տալիս, գնամ ստանամ:

-Վա՜րդ, խի դու Օրինացի՞ց ես:

-Յա՜, արդեն մի քանի տարի է,- անկեղծ վիրավորվեց Վարդը:

-Ես էլ էի որոշ ժամանակ իրանց շարքերում էի, հետո դե էն դեպքերից հետո հիասթափվեցի, համ էլ էլ քաղաքականության հավեսը չունեմ:

-Տնաշե՛ն, նվերներ ստանայիր, նոր դուրս գայիր:

-Ի՞նչ են բաժանում որ:

Վարդը հպարտորեն չոլկան հետ գցեց ու ասաց՝

-Դդումի մուրաբա:

ivy
14.03.2012, 22:10
Չեմ հիշում եմ՝ երբ եմ վերջին անգամ օրագրային գրառում արել, բայց էս մեկը էնքան ուզեցի գրել: :)

Էսօր շատ հավես բան է եղել իմ կյանքում:
Մի երկու տարի առաջ ինձ մի անծանոթ աղջիկ էր գրել էն մասին, որ արդեն մի քանի տարի է կարդում է բլոգս՝ դեռ էն ժամանակվանից սկսած, երբ ինքը Հայաստանում էր ապրում: Հետո էնպես է ստացվել, որ ինքն էլ է հայտնվել Գերմանիայում ու գրել էր, որ շատ կուզենար մի օր հանդիպեինք:
Էդ մի օրը էսօր էր: Էկել էր Մյունխեն, հայտնեց ինձ դրա մասին, հրավիրեցի մեր տուն: Ու եկավ ինձ և Սոնյային հյուր:
Ինքն իմ մասին լիքը բան գիտեր. դե բլոգս տարիներով կարդացել էր, ես իր մասին բան չգիտեի: :) Ու նենց տարօրինակ էր, որ նստած խոսում ես լրիվ անծանոթ մարդու հետ, որն էնպիսի զրույց է վարում, ոնց որ մանկությունից քեզ ճանաչում է: Էնքան հավես հանդիպում էր, էդպիսի բան ինձ հետ չէր եղել: :)

Պատմեց, որ իմ բլոգի փակվելուց հետո սկսել է կարդալ (իմ մոտ հայտնաբերած) Բյուրի բլոգը:
Էնպես որ, Բյուր ջան, կարող է դու էլ մի օր հետաքրքիր հյուր ունենաս: :))

Արևհատիկ
14.03.2012, 22:13
Քիչ առաջ գնացի հարևանի տուն: Մոնիկան հեքիաթների գիրքը բերեց, բացեց վերջին էջը ու ասեց.
-Արև, կարմիր գլխարկը ո՞նց պիտի գնա :8
54002

Մատիտով գծում եմ ու ցույց եմ տալիս:
-Բա, որ ուրիշ ձևով գնա, ի՞նչ ա դառնալու:
-Մոլորվելու ա Կարմիր Գլխարկը :(

Մեկ էլ Մոնան ի՞նչ ասի, որ լավ լինի :8
-Արև, հլա նայի, կարա այ սենց, շատ հեշտ ճանապարհով, գնա :P
Կարմիրով գծածները Մոնիկայի ցույց տված 2 շատ հեշտ ճանապարհներն են :D
54003

Smokie
15.03.2012, 04:52
Այ քեզ բան:o Էս ես հըլը չեմ քնե՞լ::D

Ժունդիայի
15.03.2012, 20:23
-Ո՞վ ես դու ընդհանրապես, ինչի՞ ես ունակ դու քո կյանքով մեկ, - հարցրեց նա զայրացած:
Ես ուժեղ եմ,
թույլ եմ,
բարի եմ,
եսասեր եմ,
վտանգավոր եմ,
մանկական եմ,
թափանցիկ եմ,
սրամիտ եմ,
հուսահատված եմ,
պարզ եմ,
անվայելուչ եմ,
փոփոխական եմ,
համառ եմ,
իմաստուն եմ ու
համարձակ, ինչպես բոլոր կանայք, կարող էր պատասխանել նա:
Բայց չէ: Նա նրա համար չցանկացավ բացահայտվել:

keyboard
15.03.2012, 22:14
Tig-ը մի թեմա էր բացել, Հայի հետ էր խոսում, ես էլ էսօր ինքս իմ հետ խոսեմ, տենսեմ ինչ կստացվի…
-Լավ ե՞ս
-Հա ասեմ լավ եմ, որ լավ լինեմ,ի՞նչ էս արել բա էսօր:
-Դե կիրակի էր, մտացեծի մնամ տանը, բայց չկարողացա, գնացի Հիտլերի հանրահավաքին
-Հիտլերն օվա՞
-Դե Խաչիկը Ասրյան, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարը:
-Հաաա՜, բա խի՞ ես Հիտլեր ասում
-Դե բոլորն են ասում, ասում են վատնա, վատ մարդա, Հիտլերին էլ շատ նմանա
-Բայց իսկականից վատնա՞
-Դե չգիտեմ, իրա գովքը անել չեմ կարա, բայց որ իրան ծաղրողները միանան ու ինչ ունեն չունեն ներդնեն, իրա արածի 1 տոկոսը չեն կարա անեն…
-Խի ինչա արել, որ չեն կարա:
-Դե, ինչ անելը էնքան էական չի, էականա, թե ոնց ա անում ու ինչա դնում դրա մեջ
-Կմանրամասնե՞ս, չեմ հասկանում
-Կմանրամասնեմ, երեխա ունե՞ս
-Այո ունեմ, 3 տարեկան է
-Աստված պահի, իսկ դու գիտե՞ս,որ նշված Հիտլերի 10 տարին չբոլորած որդին ՀՀ Հիմը ծայրից-ծայր գիտի, Գարեգին Նժդեհի պատգամները նենց ա ասում, որ ոգևորությունից կարմրում ու երակները ցցվում են, ՀՀ Դրոշի գույների նշանակությունը անգիր գիտի, ՀՀ Գերբի մեկնաբանությունը նենց ա անում, որ ես ամաչեցի, որ էս իմ բոյին բուսաթին էդ երեխու իմացածի կեսը ճգիտեմ, ՀՀ ազգային հերոսների անուններն ու ծննդյան ու մահվան տարեթվերը նենց գիտի, որ կարաս ինտերնետի տվյալների հետ սվերկա անես ու սենց էնքան բան կարամ ասեմ, որ կզարմանաս, բայց դե հավեսս փախավ, Հիտլերնա էլի, ճամփի թող գնա, բայց դրանից առաջ քեզ մի հարց եմ ուզում տամ
-Հարցրու, խնդրեմ
Քո շրջապատում, քանի՞ մարդ ես ճանաչում հասուն, որ էդ երեխու իմացածներից մի քանի բան գիտի, քանի՞ մարդ կա քո շրջապատում ում երեխեն գիտի Գարեգին Նժդեհն ովա, քանի՞ մարդ կարա 13000 մարդ հավաքի մի տեղ ու էդ մարդկանց նենց զգաստացնի, որ ոչ մի անշնորքություն չլինի
-Աաաաա՜, դե դու էլ բան ասիր յանի, Հիտլերնա էլի, ձևական բաներա անում, հո հայրենասեր չի, լրիվ ձևականա, Սերժին պադլիզայա անում, մի հավատա դրան, էտի Հիտլերնա...
-Հա, ճիշտ ես ասում, սաղ ցուցադրականա, երեխուն էլ որ դաստիարակում ա, որ հայրենիքի հաամր պտի մեռնես ու սկի չերկմտես, որ քո ազգի հրաշունչ զինվորը լինես, դա էլ ձևականա անում, որ իրա երեխեն իրան ընտրի ընտրությունների ժամանակ, որ էդքան մարդի բերեց հասցրես ստե, գիտես ինչքան մարդ կար, եկել էր քաղաք իրա գործերն առաջ գցելու, դե ձրի կպել էր էլի, խի չգաին որ, սաղ ձևականա, սաղ, չհավատաս, ոնց կարա մարդը հայրենասեր լինի, տենց բան չկա, դա էլ ա ձևական, վաբշե ձևիստա էլի, բանի տեղ մի դիր...
-Օ՜ֆ, հոգնեցի, դու էլ թեմա գտար խոսալու, անկապ դեմքերից էս խորացել, Հիտլերնա էլի, բանի տեղ մի դիր...

Գեա
16.03.2012, 00:10
Նա ծաղկեփունջ նվիրեց, մի մեծ ու շքեղ ծաղկեփունջ:Նեն վերցրեց ու անտարբեր հոտոտեց այն: Զարմանալի էր, բայց ծաղիկները բույր չունեին: Ծաղկավաճառ պառավը խորամանկ ժպտաց ու աչքով արեց.
_Հոտը հետո կզգաս...
_Իսկ ինչպիսի՞ն է այն...
Պառավը հոգոց հանեց.
-Կախված իրավիճակից:
Նրանք բաժանվեցին:
Իսկ ծաղկեփո՞ւնջը...այն սենյակը լցրեց մենության կպչուն հոտով, ու ներծծվելով պատերին այդպես էլ մնաց սենյակում...Նեի սենյակում:

Հեռանալիս ծաղիկներ մի նվիրեք, նրանցից մենության հոտ է գալիս...

Lusinamara
16.03.2012, 00:49
Այսօր նորից քեզ եմ հիշել անկրկնելի՜… Քեզ հետ կապված ցանկացած հիշողություն առնչվում է երկու երազանքի (http://www.akumb.am/showthread.php/59180-%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6-%D4%B1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A1-%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2-%D5%B8%D6%82-%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84?p=2187121#post2187121) հետ, երկու անհագ ցանկության ու մեծ, շա՜տ մեծ աշխարհի, սակայն… գիտե՞ս դրանք երկուսի երազանքներ էին…

Ի՞նչ է կյանքը… քեզ չսպասեց, ինչո՞ւ է համբերում ինձ համար…
Էն երկարաճիտ կոշիկներից էլի ուղարկիր, ոտքերս ոնց որ փոշոտվում են իրականությամբ…

Smokie
16.03.2012, 15:23
Եւ տխրություն և մխիթարանք, և ցավ և թեթևություն, և կոտրված և վերականգնված:


Ասում են մարդը սխալների վրա է սովորում... իհարկե լավ չէր, բայց նրանք սպասում էին լավը: Տվեցին հնարավորությունը, ինձ միայն մնում է արդարացնել իրենց (և իմ) սպասելիքները:

unknown
16.03.2012, 19:22
Եսօր ենքան անսովոր կարոտ կա մեջս...ուրիշ կարոտա սա...եսպիսին դեռ չեմ ունեցել երբեք...կարոտ մարդկանց հանդեպ որոնք եղել են կյանքիս որոշ փուլերում,որոնք հարազատ էին դարձել ինձ...տեսնես ուր են հիմա նրանք...մարդիկ անսպասելի հայտնվում են մեր կյանքում ու նույն կերպ անհետանում...երբևէ չենք հիշում հետո իրենց...իսկ ես իմ կյանքում եղածներին եսօր հիշեցի ու կարոտեցի...

anahit96
16.03.2012, 22:02
Ուզում եմ 4 օր անդադար քնեմ,ուզում եմ 2 շաբաթ տանը մեն-մենակ մնամ,ուզում եմ 5 կգ շոկոլադ,որ մենակ ուտեմ...ուզում եմ ուղղակի 10 օր մարդ չտեսնեմ

Lem
17.03.2012, 18:58
Ես մեկ-մեկ էնքան լավն եմ, որ հրեշտակները երկնքում նախանձից պայթում են, ձեզ խաբելով՝ թե ամպրոպ է: Ու հայելուն եմ նայում՝ խանդաղատանքից մեռնելով՝ Տեր Աստված, էսքան լավ ո՞ւմ եմ բաժին ընկնելու, ո՞վ պիտի վայելի... Բայց թողնենք այս զեղումները. այսօր ամպրոպ չկա:

Ես դրսում մի աղջիկ տեսա՝ մանուշակագույն ու սեւ զոլավոր հագուստով: Հետը բռնել էր մանուշակագույն ու սեւ պայուսակ, ու նույն գույնի կոշիկներ էր հաջողացրել... Ու ես շշմեցի՝ երբ պատկերացրի նրա թափած ջանքերը ու կտրած կիլոմետրերը՝ գտնելու համար բաղձալի այդ համադրությունը: Պատկերացնում եմ իրեն՝ ընկերուհու թեւից կախված, «յառմռկաներով» թափառելիս, չաղ հագուստավաճառների «5000-ով կտամ»-ներին նվաղուն ձայնով մերժելիս՝ «սա իմ ուզած գույնը չի», քնելուց առաջ ճիշտ մանուշակագույնը երազելիս, ու սիրտս կանգնում է:

Եթե այդ ժամանակի կեսը ծախսեիր մի չորացած գիրք կարդալու վրա, աչքերիդ ոչխարությունը կնվազեր մի քիչ, աղջիկս:

Smokie
17.03.2012, 20:18
Ոչ, հաճախ կյանքը երազ չի... ավելի ճիշտ, դա մեզանից է կախված: Մենք ձգտում ենք մեր երազին, ամեն ինչ անում ենք նպատակին հասնելու համար և երբ արդեն հանգիստ ենք, երբ թվում է, թե ունենք այն ինչ ուզում էին, վերջում այնպիսի բան է լինում, որի մասին չէինք էլ մտածել և ամբողջ գործը ջուրն է ընկնում: Մարդ իր ամեն մի քայլին պետք է հետևի, պետք է ուշադրություն դարձնի ամեն մի «մանրուք»ի վրա:

Նարե91
18.03.2012, 16:17
Եթե ուզում ես, որ արածդ գործը մեծ հաջողություն ունենա, ապա նրա մեջ մեեե՜ծ քանակությամբ սեր ներարկի՛ր… արա՛ սիրով ու կտեսնես, որ անկախ քո կամքից այն կլինի լավագույնը...

Մարկիզ
18.03.2012, 17:28
Հիշում եմ, մի անգամ շատ բարեհոգի ձևացնող մեկը կոլլեգաներիս մասին խոսակցության ժամանակ խիստ վրդովված և համոզված տոնով հայտարարում էր, որ բժիշկն իրավունք չունի հիվանդից գումար վերցնելու՝ պատճառաբանելով և «հիմնավորելով» իր խոսքերը տարաբնույթ «բարոյախրատական» մտքերով, ինչ-որ «երդումներով» և այլն… Մասնավորապես, տվյալ մարդն անընդհատ շեշտում էր բժշկի կոչումը, նրա ինչ-որ «աստվածային լինելը: Այսինքն՝ կարճ-կոնկրետ ուզում էր ասել, որ դուք՝ բժիշկներդ, փող չպետք է վերցնեք, նույնիսկ պետք է սոված վիճակում օգնեք մարդկանց: Անգամ այն դեպքերում փող չպետք է վերցնեք, երբ ձեր երեխան է սոված: Կամ էլ այդ մասնագիտությունը չընտրեիք ուրեմն: :8

Այո, որովհետև քո կոչումը «բժիշկ է»: Քաշվել ես, ուրեմն: Այ քեզ բա՜ն…

Հետո մի հատ հարց տվեցի, որից էս մարդու մոտ արգելակում առաջացավ: Հարցրեցի, թե քանի անգամ է նա (այդ մարդը) սոված ու կեղտոտ թափառաշրջիկին տարել իր տուն և մեկ ափսե տաք ճաշ տվել: Լռեց էդ մարդը: Երևի ոչ մի անգամ էլ տաք ճաշ չէր տվել խեղճին, սովածին, չնայած իր տանը ճաշ կա, ուղղակի այդ ճաշը իր երեխայի համար է: Ու բացի այդ ամենը, կեղտոտ բոմժին տանը հյուրընկալելը մի քիչ զզվելի է թվում, չէ՞: Էլ ինչու՞ տանի, եթե կարող է հին փալաս-փուլուս շպրտել, հետո էլ գլուխ գովալ, թե բա գիտե՞ք՝ ես հագուստ եմ տվել, փող եմ տվել ու սենց լավ-լավ բաներ::[

Չի արել, բայց իրեն իրավունք է վերապահում քննադատել, մեղադրել մարդկանց մի խմբի, ովքեր իրոք օգնում են մարդկանց: Եվ այդ օգնությունը չի կայանում նրանում, որ դու բոմժին ավել 10 դրամ կամ հին քրջեր ես շպրտում, այլ իրոք կյանք ես պարգևում մարդուն քո աշխատանքով:

Հիմա ասելս ինչ է. նախքան մարդկանց քննադատելը, երեսներին ցեխ շպրտելն ու վիրավորելը՝ մեկ ակնթարթ նայիր քեզ, զննիր օբյետիվորեն, ու կհասկանաս, որ ամենագետ ձևանալով ու օդ-օդ խոսելով դու և քո նմաններն ընդամենը ժպիտ են առաջացնում իսկական բարիների և ամենագետների մոտ: Անհրաժեշտության դեպքում քո նմանները երբեք անհրաժեշտ վայրում չեն լինում: Ձերը միայն խոսելն է, իհարկե՝ ՄԵԾ-ՄԵԾ::)

Նախքան այլոց զզվելի, այլանդակ և ցինիկ անվանելը՝ թերթիր ու տես, որ որևիցե մեկն այդ 50-100 մարդուց, զզվելի, այլանդակ և ցինիկ չանվանեց ոչ մեկին: Ու աստիճանաբար կսկսես հասկանալ, որ այդ 50-100-ից որևիցե մեկը քո նման չէ: Նրանք բոլորը քեզնից լավն են, բարի և միգուցե նաև խելացի:

Իսկ դու, անգամ երեխայի կենացը խմելիս, «դաստիարակիչ» բաժակաճառիդ բառակույտի 50 տոկոսը նվիրում ես վատ մարդկանց մասին մտքեր արտահայտելուն: Ինչու՞, ախր երեխայի կենաց է, չէ՞: Չես էլ խորացել, չէ՞…;)

Գիտե՞ս, քո նմաններն իրավունք չունեն «դաստիարակելու» դիմացինին: Որովհետև դու ու քո նմաններն ավելի վատն եք, քան քո ասած վատ մարդիկ:

Հասկացա՞ր, սեր ջան (http://www.gramma.ru/BIB/1/bg16.html): Չնայած, վատ մարդ չկա: Բոլորն էլ լավն են:

:))

Մարկիզ
18.03.2012, 18:54
Արա, սե՛ր, ախպերս, սրա աչքերն ավելի լավն են (http://www.youtube.com/watch?v=RuwAEtJLblU) բայց, քան թե սրանը… (http://www.youtube.com/watch?v=KHGBzkZGWBY&feature=related)

Հըլը խորացի մի պահ…:love

:D


Վայ քու արա՛, էս նայի (http://www.youtube.com/watch?v=M2tgsV_8hsc&feature=related): Էս մեկը չէի տեսել:
Ջանս դող ընկավ: Տենաս, որ թիվ ա: Կայնի մի հատ նայեմ…:oy

Այ քեզ բան (http://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D1%80%D0%B0): Ինչ ամոթ էր, չգիտեի:

einnA
19.03.2012, 00:02
Փուշ կա, որ ծակում է, փախնում ենք, փուշ էլ կա, որ լրիվ բութ է, բայց մատներս հերթով դեմ ենք տալիս:

melancholia
19.03.2012, 10:52
Ինչից է, որ անտեղի կարող ենք բարկանալ, նյարդեր քայքայել փուչ բաների համար, անցնել քաղաքավարության սահմանած կանոնները ու պոռթկալ, բղավել, եղունգները կրծել....
Մի օր էլ աչքերդ բացում ես ու առանց պատճառի ժպիտը սառում է դեմքիդ: Երաժշտությունը նստում է հոգուդ ու պարեցնում էությունդ: Հետո բարության աչքերով գրկում ես դիմացինին, կարեկցանքի խոսքեր շռայլում կարիքին, քաղցրացնում ու գունավորում դեռ երեկ թվացող անտանելի կյանքը: Էխ, ինչ տարօրինակ է մարդ արարածը:

Գեա
20.03.2012, 02:09
Նա քայլում էր դժվարությամբ`սխալների ու փորձությունների ծանր խաչի տակ կքված:Աչքերը գետնից չէր կտրում: Այդպես հեշտ էր տանել հալածանքն ու ծաղրը:Նրանց հայացքները հանդիպեցին միայն մի ակնթարթ: Նրա աչքերում, ճիշտ ձևացող աշխարհին ուղղված, օգնության կոտրված աղերս կար:Նեն ամբոխից անջատվեց, աննկատ մոտեցավ ու մեջքը դեմ արեց խաչին...Նա չդիմանալով նոր գայթակղությանը` ծանրությունը կիսեց Նեի հետ:Բեռը ծանրացավ ու կոտրեց աղջկա` նման բեռի անսովոր ողնաշարը: Խաչը գոհ ժպտաց ու ամուր փաթաթվեց իր վրա խաչված թպրտացող տիրոջը:
Մեղքերի խաչը խաչվելու մի երես ունի... երկերեսանությունը գթության խաչինն է...

Smokie
20.03.2012, 13:14
Չկա մի մարդ, որ իր կյանքում գոնե մի անգամ որևէ բանի մասին չմտածի... Աստված իմ որքա՜ն մարդիկ կան այս աշխարհում և որքաաաա՜ն մտքեր: Աշխարհը լի է homo sapiensներով, ոչ թե ռոբոտներով...



***



Մի քանի ամիս առաջ.. Խանջյան փողոց՝ ամենահասարակ գետնանցում: Պատի տակ նստած գիթարիստ՝ մի մարդու ճակատագիր... գետնանցումից դուրս գալուց՝ տեսնում եմ պատի վրա գրված է «Քեզ չեմ մոռանա Անի»:...

CactuSoul
20.03.2012, 20:37
....
Սրա հակառակն էլ կա. կես տարվա ամուսնությունից հետո նո՜ր-նոր Լ.-ը խոսքի մեջ կարող է տալ ամուսնու անունը, մինչ այդ մի տեսակ քաշվելով ու պաշտոնականոտ ասում էր «ամուսինս»:
Երբ մի անգամ չգիտեմ ինչ խոսակցության մեջ Մ.-ն ասաց, թե կարող է ծնողների տանը գիշերել, առավոտյան տուն վերադառնալ, Լ.-ը վախեցած ժխտեց նման հնարավորության գոյությունն անգամ. «Վախենում եմ, որ էլ չուզենամ հետ գնալ», ասում է:
Մի քանի օր առաջ, երբ լսեցինք, որ Մ.-ի հայրը հանկարծամահ է եղել, Լ.-ը հոնգուր-հոնգուր լաց էր լինում, չնայած այդ մարդուն չէր ճանաչում: Ասում եմ՝ «Հա, Լ., շատ վատ ա, դժվար բան ա: Բայց օրինակ ես նման բաները հանգիստ եմ տանում, որովհետև բնական ա ամեն դեպքում, չես կարող դրանցից խուսափել: Ինձ համար ավելի վատ ա, երբ մարդիկ են սխալ բաներ անում, երբ կարող էին խելոք վարվել: Իսկ եթե մի բանն անխուսափելի ա, ուրեմն պիտի ընդունես ու անցնես առաջ, կյանքը շարունակվում ա, Մ.-ն ուրիշ մարդիկ ունի իր կողքին, ընտանիք ունի»… Ասում ա՝ «Բայց կարող ա և կյանքը չշարունակվի… Դեպքեր կան, որ հուսահատվում ես…»: «Չէ, Լ., կյանքը մի պահ կարող ա կանգ առնի, բայց չի ընդհատվում ու էլի շարունակվում ա ամեն դեպքում…»: «Հա, իրականում դու ճիշտ ես» - մաքրում ա արցունքներն ու փորձում թեթևակի ժպտալ: Զգում եմ, որ դեռ իր մտքին ա, ուղղակի չի ուզում, ամաչում ա, որ հասկանամ իրեն: …Իսկ ինձ թվում ա՝ մտքով անցել էր, թե ինչ կլինի իր վիճակը, եթե հանկարծ իր.... Ու պանիկայի մեջ էր ընկել, հուսահատություն էր զգում: Որովհետև գիտակցել էր, որ դրանով ինքը մենակ է մնալու էս մեծ աշխարհում, որ իր կյանքը դատարկվելու է բառի բուն իմաստով: Որովհետև մենակ ամուսնացած լինելու խաթեր պետք չի ամուսնանալ, նույնիսկ եթե 40 կամ 50 տարեկան ես:

Լ. ջան, կներես, թե սխալվել եմ: Անկեղծորեն կցնծամ, եթե սխալված լինեմ:
....
Չէի սխալվել…
Ցավալի է, բայց փաստ:
Այսօր «պաշտոնապես»՝ հենց Լ.-ից, իմացա, որ ծնողների հետ է ապրում: Զգացել էի՝ իր խոսքերից, որոշ հանգամանքներից, որ այդպես է, ենթադրել էի, որ հնարավոր է՝ բաժանված լինի: Բայց չէի ուզում հավատալ, քանի դեռ չէին հաստատվել ենթադրություններս: Չնայած որ մի ժամանակ զգացվում էր իր խիստ նյարդային վիճակը, հիշում եմ՝ սկիսուրից էր բողոքում, որ ոչ մի բան թույլ չէր տալիս, բացի իրեն խնամելուց ու ծառայելուց, հիշում եմ՝ դժկամությամբ էր տուն գնում… ու վերջին շրջանում հանգստություն էի զգում իր մեջ, դրական փոփոխություններ:
Իսկ այսօր իմացա, որ արդեն մոտ մեկ տարի է՝ ինքը հետ է եկել հայրական օջախ: Ասում է՝ գիտեին շատերը, վաղուց, դու ո՞նց չես իմացել: Դե, ես շատ չեմ շփվում գործընկերուհիներիս հետ, հատկապես նմանատիպ թեմաներ որ հաստատ չեմ շոշափում… չգիտեի:
Չեմ էլ հիշում՝ երբ ամուսնացավ, գոնե մի տարի տևե՞լ է այդ ամուսնությունը, թե՞ չէ:
Էհ… Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ:
Թեման չծավալեցի, չգիտեմ՝ ինքն իրեն ինչպես կզգար, թե խորանայինք, բայց ես հաստատ վատ կզգայի: Էգոիստաբար մեծ հետաքրքրություն չցուցաբերեցի:
Ըտենց բաներ:

Ժունդիայի
21.03.2012, 00:18
Ուրախ եմ քո համար ու շատ…
Մնացածն ընթացքում կգրեմ: ( :

CactuSoul
21.03.2012, 19:15
....
Չեմ էլ հիշում՝ երբ ամուսնացավ, գոնե մի տարի տևե՞լ է այդ ամուսնությունը, թե՞ չէ:
....
7 ամիս:

Կարծում եմ՝ սրանով կվերջանան այս թեմայով իմ գրառումները:

Valentina
21.03.2012, 20:11
Սովորություն ունեմ հեռախոսս վերարկուիս գրպանը դնել: Ամեն օր, գալիս եմ տուն, վերարկուս հանում, ու էտ հանելու պահին մտքովս անցնում ա. "Հեռախոսդ հանի գրպանիցդ, որ հետո ման չգաս":
Քնելուց առաջ բուդիլնիկ պետք ա դնեմ, հեռախոսս եմ ման գալիս, հաստատ հիշելով, որ գրպանիցս հանել եմ, նայում եմ բոլոր հնարավոր տեղերը, չկա, վերջում ճարահատյալ գնում եմ վերարկուիս գրպանից գտնում :))
Ու ոչ մի օր չեմ կարում բռնացնեմ էն պահը, թե ոնց եմ ձեռս տանում գրապանս որ հանեմ, ու չեմ հանում, բայց ինձ թվում ա հանել եմ :D

murmushka
22.03.2012, 11:46
գլուխս սարսափելի ցավում է, երրորդ անընդմեջ անքուն գիշերների հետևանքն է, բա արժեր՞՞՞՞
ես մի բան չեմ հասկանում, եթե միևնույն է, ինչի է այդքան անհրաժեշտ ինձ համոզել, որ դա է ճիշտ, մեկ է միևնույն է իմ կարծիքը, որոշումն արդեն կայացված է
սեփական եսասիրությունը հիմնավորելու նոր եղանակ՞
չեմ կարող այսօր աշխատել 12 ժամ, բայց ստիպված եմ, գոնե ֆիզիկական ներկայույթուն ապահովել
ոնց եմ հոգնելլլլլլ

Նուշություն
22.03.2012, 15:30
Էլի եմ ասում, ես տոլերանտության պակասից չեմ բողոքում, առողջական խնդիրներով մարդկանց էլ վերաբերվում եմ որպես հասարակության լիարժեք անդամների, աշխատում եմ չոտնահարել իրենց իրավունքները.... բայց ոնց ասում են, հանդուրժողականությանս բաժակը լցվել ա, էլ տեղ չկա... Մեր երկրորդ հարկում մի հոգեկան հիվանդ աղջիկ ա ապրում...էն, որ մեր մուտքը հասարակական զուգարանի ա վերածել, տուն բարձրանալիս հոտերից խեղդվում ես, շնչահեղձ լինում, երկրորդ հարկից անծանոթների գլխին ամաններ ա ջարդում, ամեն անգամ տեսնելիս վրադ գոռգոռում ա, այլանդակ բառեր ա ասում, տկլոր ման ա գալիս...ամաչում ես հյուրեր հրավիրել, էդ ամեն ինչը հանդուրժեցի, բայց որ էս 3 օրը համառորեն իրա տունը վառում ա, էդ արդեն վերջն ա....ամեն անգամ նստածս տեղից վեր եմ թռնում՝ տհաճ ծխի հոտից, դուռը բացում, տեսնում՝ մուխ ու ծուխ ա....դրա պատուհանից էլ մուխ ա դուրս գալիս...հարևանները մի կերպ հանգցնում են....հոգեբուժարան ու ոստիկանություն են զանգում, էնքան են եկել-տարել, մի քանի օր պահում են, հետո հետ ուղարկում...պետությունը փող չունի հոգեկան հիվանդներին պահելու համար....հիմա էլ արդեն չեն տանում...ու սենց էլ քնում ենք՝ վախով, որ կարողա Վարդուկը մինչև առավոտ իրա տունն էլ, մեր շենքն էլ, մեզ էլ վառած լինի...

Ameli
22.03.2012, 20:45
Անչափ երջանիկ եմ, և ամենակարևորն այն է, որ չեմ կասկածում երջանկությանս անվերջությանը, ջաաաան, գժի պես երջանիկ եմ, անչաաաափ

Ժունդիայի
23.03.2012, 06:05
Մի քանի օր առաջ դեսպանատնից զանգեցին (ընկեր տղայ ա), բա թե՝ Ռաֆ ջան մի հատ ձեր ընտանիքի անդամների անձնագրի տվյալները մեյլիս ուղարկի, ԱԺ ընտրություներ են Հայաստանում, ցուցակագրում ենք:

Աչքիս՝ ՀՀԿ-ին գնաց մեր ձայները: :oy

Lusinamara
23.03.2012, 08:32
Ինչքա՜ն նուրբ առավոտ է… Եթե զարթուցիչը չզարթուցեր, կզարթնեի՞՜…:roll

Claudia Mori
23.03.2012, 16:42
Էն որ ասում են հասանք, հիմա սա է

Գնացել ենք փաբ, տնօրենիս ծնունդն ենք նշում: Հայտնվում է մի "տղամարդ աղջիկ" եւս 5 աղջկա հետ: Բոլորը սկսում են քննարկել այն հարցը, թե այս աղջիկը տղա է, թե աղջիկ: Ես իհարկե ի սկզբանե ասում եմ, որ աղջիկ է՝ մարմնի տվյալներից ելնելով, ու իհարկե չեմ սխալվում: Բայց դա հլը հեչ: Այս աղջիկը սկսում է հերթով կանչել իր ընկերուհիներին բաչատա պարելու (Ով որ չգիտի, ասեմ, որ բաչատան լատինոամերիկյան պարերից ամենակրքոտն է համարվում ու հաճախ ասոցացվում է չասեմ արդեն ինչի հետ):

Դե այս աղջիկը լրիվ դերի մեջ է մտնում, բայց զուգընկերուհիների մոտ իհարկե այդ դերը լիարժեք չի ստացվում, որը ապացուցում է նաեւ տղա գործընկերս՝ ասելով.

- Հիմա ինչ տղա էլ նրանցից որեւէ մեկին հրավիրի պարելու, հաստատ կգնան (Ինքը դա չի անում, որովհետեւ ընկերուհի ունի):

Սկսեցինք խնդալ՝ պատկերացնելով, թե "տղամարդ աղջիկը" ոնց է նրանց հետ կենաց մահու կռիվ տալու:

Միաժամանակ 5 տղա կանգնած նայում էին նույն տեսարանին: Մեկ էլ տղաներից երկուսը սկսեցին իրար հետ գրեթե բաչատա պարել: Չգիտեմ՝ ոնց նայեցի նրանց այդ պահին, բայց գլուխները կախեցին, կարմրեցին ու նստեցին:

Լռիվ են խելըռել:8

Smokie
24.03.2012, 12:45
Մանկություն
:erexa


1.
Պապիկ









Երբ փոքր էի՝ երբ դեռ դպրոց չէի գնում, ամեն ամառ ընտանիքով գալիս էինք քեզ մոտ՝ Կապան::love Հետո դու' սկսեցիր գալ մեզ մոտ՝ Երևան::) Այս պահին իմ գլխավոր հիշողությունը դու ես՝ հատկապես երկու փոքրիկ դրվագ եմ հիշում:





Ա


Մենք չորսովս (ես, քույրիկս ու երկու եղբայրներս) խաղում էինք քո այգում, ծիծաղում, աղմկում: Եկար նստեցիր, սկսեցիր նայել մեր խաղին: Չգիտեմ ինչու քո դեմքին տխրություն տեսա, թե՞ ինձ թվաց, համենայն դեպս հիմա էլ եմ հե՛նց այդպես հիշում: Ձեռքումս պահած արջի դիմակը հագցրեցի քեզ, իսկույն «մռնչացիր» ու «քշեցիր», ես մի երկու քայլ փախնում եմ ու էլիմոտենում, արջը «ռռռ՜», էլի փախնում եմ երկու քայլ ու միանգամից մոտենում, էլի «ռռռ՜»... :D Համ ծիծաղում էի, համ մի քիչ վախենում:)) ու ընդհանրեպես բոլորս էինք ծիծաղում էդ ժամանակ:





Բ



Մի անգամ էլ ես ու եղբայրներս «կռիվ» էինք խաղում::)) Դու կանգնած էիր պատուհանի մոտ ու նայում էիր մեզ: Ընթացքում քեզ էի նայում, ամեն վայրկյան վախենում էի թե կջղայնանաս, դեմքիդ էլ կարծես զայրույթ էր գծագրված, թե՞ ինձ էր թվում, համենայն դեպս հիմա էլ եմ հե՛նց այդպես հիշում::unsure Չէիր միջամտում, մենք շարունակում էինք կռվել, դու հանգիստ նայել...






Քեզ շատ էի սիրում, շատ եմ սիրում ու միշտ հիշելու եմ պապիկ




2.
***




2-րդ դասարան էի, մինչև հիմա անգիր հիշում եմ: Ռուսերենի դասին էին հանձնարարել, ես էլ եմ հիշում, մեծ քույրիկս էլ, որ հետս կարդացել ու սովորել էր: Տպվեց ուղեղումս ու մնաց, որ ասեմ շատ էի մտածում ու շատ եմ մտածում այդ բանաստեղծության իմաստի մասին... չէ՛, դժվար թե դրանից լինի: Ուղղակի անգիր հիշում եմ:





Много лет тому назад
Посещал я детский сад.
Там однажды, как-то вдруг
У меня завёлся друг.
Если нужно есть варенье -
Друг охотно помогал.
А учить стихотворенье -
Он куда-то убегал.
Дом построить из песка -
У него болит рука.
А как только дом готов -
Друг опять совсем здоров.
Я тогда был очень мал
И ещё не понимал,
Что такое дружба,
Что для дружбы нужно,
Что, коль друга ты обманешь,
Другом быть ты перестанешь.
Не с кем будет веселиться,
Не с кем будет поделиться
Радостью и горем,
Лесом, лугом, морем,
Сказкою, вареньем
И стихотвореньем...

Yevuk
24.03.2012, 13:07
Պարադոքս. 20 տարվա ապրած կյանքիս ամենավատ ձմեռվանը հետևում ա կյանքիս ամենալավ գարունը:

... Ինչ հետաքրքիր բան ա կյանքը:

Նաիրուհի
24.03.2012, 14:55
Հիացած եմ ուղղակի։ Ինչպիսի՜ հայրենասիրություն, ինչպիսի՜ ազգապաշտություն ու անցյալի հիշատակը վառ պահելու ձգտում... Հուզված եմ։ :[
Հայ աղջիկը Թուրքիայում ինքնասպան է եղել, որովհետև սիրահարված է եղել իրենց հարևան մի թուրքի, սա էլ գայթակղել է աղջկան, քնել հետը, մերկ նկարել, հետո էս թուրքի եղբայրն սկսել է շանտաժ անել աղջկան, որ իր հետ էլ լինի, թե չէ էդ վիդեոն աղջկա եղբորը ցույց կտան։ Աղջիկն էլ պահանջված գումարը չի գտել ու վախեցել է։
Հա, տհաճ պատմություն է; Հետո՞ ինչ։
Մենակ նյութի տակի արձագանքները տեսնեք։



լավ ա եղել, թուրքի հետ քնողը կամ ամուսնացողը պիտի սպանվի, շատ լավ ա: եթե չսաթկեր կարար կիսաթուրք ձաքեր ծննդաբերեր ու աշխարհը կեղտոտեր թուրք գեներով, բա որ որոշեին հայաստան գալ՞՞՞՞՞ հայ րասսան կթուրքացնեին իրանց անիծված պտուղով, ուրախ եմ որ սաթկել ա






Նարինեի նման պոռնիկներ, որոնք շա~տ հեռու են ցեղասպանության իմաստը, պատճառն ու հետևանքները ընկալելուց, նման իրավիճակում արժանի են հայտվելու.. Հայկական սփյուռքում կուսակցությունները պատժում են այն աղջիկներին, որոնք անգամ փորձում են հանդիպել այլազգիների հետ, ուր մնաց թուրքերի.. ես չեմ կարողանում հասկանալ թե ինչ է նշանակում թուրքին սիրել, բա մեր 1.5 միլիոնը, սումգայիթը, Մոնթեն ու իր արծիվները, հրանդը ? մի գուցե մի քանի րոպեյանոց հաճույքը կարող է գերազանցել ազգային արժեքներին, կորուստներին? դու թուրքիայում չպիտի մեռնէիր..դու պիտի գայիր Հայաստան ու վառվէիր հանրապետության հրապարակում..




Ազնիվ խոսք, ինձ համար շատ ցավալի ու տհաճ պատմություն է, ես հաստատ էն մարդը չեմ, ով կողջուներ թուրքի հետ կապը, բայց էս ի՞նչ հիստերիկություն է։
Էս գրողները, որ տղա են, կյանքում երևի Թուրքիայում չեն հանգստացել կամ չէին գնա, եթե հնարավորություն ունենային։ Որ էնտեղի «կայֆերի» մեջ կհրաժարվեին, ասենք, մի սիրունիկ թրքուհու «ծառայություններից», եթե իհարկե էդ թրքուհին իրենց հետ լինել ուզենար։
Հետո՞։ Ասենք թուրքի հետ է քնել։ Լավ է արել, ձե՞զ ինչ։ Բա հո ձեզ նման անասունների հետ չէ՞ր քնելու։ Մեկ-մեկ թուրքը ձեզնմաններից գերադասելի է, այ քառակուսի մտածելակերպով կենդանիներ։

http://haynews.am/hy/1332569946

Ռուֆուս
24.03.2012, 15:40
Ահավոր անտաղանդ եմ, բայց մի կերպ կարողացա իմ առաջին կոմիքսը սարքել :)) Դատափետել չկա :))

Արդիական...

http://i.imgur.com/o8jjc.jpg (http://i.imgur.com/o8jjc.jpg)

Skeptic
24.03.2012, 16:23
Վերևի գրառումից ոգևորվելով՝ իմ առաջին հայերեն կոմիքսն էլ դնեմ: :} Ճիշտ ա՝ մեմերի քանակության տեսանկյունից շատ ավելի աղքատ ա.

http://i.imgur.com/qFsyc.jpg


Էս imgur-ն էլ ժամանակ գտավ տրաքելու ու գրառումս հարամելու :angry

unknown
24.03.2012, 22:49
Այսօր ես ուրախ եմ,իսկ թե ինչ կլինի հետո չեմ ուզում մտածեմ:)