PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 [21] 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Հայուհի
16.12.2011, 00:32
Վատն եմ ես, շատ վատը... ու հեչ էլ պետքս չի, որ ինձ սիրեն:

Գնացեք "լավերով" սիրեք զ'միմիանս:

Նուշություն
16.12.2011, 12:20
Իսկ ես միայն վերջերս եմ պարզել, որ մեքենան շարժվում ա նաև այն ժամանակ, երբ չի շարժվում: Բանն այն է, որ տաքսիով գնում էի, 5 րոպե խցանման մեջ ընկանք, ու այդ ընթացքում մեքենայի կիլոմետրաժն ավելացավ 800 մետրով..... Կարո՞ղա իմ հումանիտար կրթությունն ինձ թույլ չի տալիս հասկանալ էս խուճուճ ֆիզիկան ու մաթեմատիկան.........

Smokie
16.12.2011, 13:30
Հանկարծ հիշեցի Сергей Супоневին:( Էն ժամանակ ես շատ փոքր էի, սկի չէի էլ հասկանում իր «Звездный час» մանկական խաղի իմաստը, չէի էլ հետաքրքրվում բայց իրեն տեսնելուց մ տեսակ սիրով էի լցվում իր նկատմամբ, շատ բարի դեմք էր ու շատ լավ էր վարում: Հիշում եմ նաեւ «Зов джунглей»-ը, այ էդ խաղին հետեւում էի հաճույքով:
http://kp.ru/f/4/image/43/60/486043.jpg
Ինտերնետում ման եկա Сергей супонев, պարզվեց, որ մահացել ա ուղիղ տաս տարի առաջ՝ դեկտեմբերին::( (http://www.1tv.ru/news/about/193198)



Ու ընդհանրապես զարմանալի բան ա ճակատագիրը, հենց այն օրը, երբ մեր դասախոսը մի հետաքրքիր դրվագ էր պատմում իր կյանքից, որում մասնակցել էր նաեւ Վանուշ Խանամիրյանը ու հենց նույն օրը Խանամիրյանը մահացավ...
Մի ուրիշ օր մտածում էի Сергей Михалковի մասին՝ մտածում էի, «ինչքա՜ն մեծ ա հիմա ինքը, թող ավելի շատ էլ ապրի:)» ու հենց նույն օրը...
Մեկ-մեկ զուգադիպությունները զարմացնում են մարդուն, զարմացնում ու տխրեցնում...

Chuk
16.12.2011, 19:30
Ստեփանավանում մեկին հարցնում ենք.
- Ձեր քաղաքում գարեջուր խմելու տեղ կա՞:
- Դե՜ հաա՜, - պատասխանում ա, - տանը խը՛մում ե՜նք:

Նուշություն
16.12.2011, 19:43
Եթե ձեր բարձր տրամադրությունը գնացել է անհայտ ուղղությամբ ու դուք մեծ ցանկություն ունեք այն վերադարձնելու, ապա translate.google.com-ում անգլերենից հայերեն թարգմանեք Yahoo բառը: :D

Էլիզե
16.12.2011, 20:56
Միշտ ուրիշի ունեցածը քո ունեցածից լավն է... ինչի՞…

Ինչի՞ մենք չենք կարողանում ասել՝ "Իմ աշխատանքը/կյանքը/տունը/հեռախոսը/ծնողները/երեխաներն ամենալավն են, որովհետև իմն են..."

E-la Via
17.12.2011, 00:49
Այսօր եմ կարդացել Գառնիկ Արունցի այս տողերը: Մտքերով անընդհատ դրանց եմ վերադառնում…


Դու իմ սպասումի վաղակատարն ես

…եթե Քեզ համար արված Աղոթքներս գոնե Վայրկյանը մեկ Տեղ հասնեն, Դու և Աստված Ինձ կհասկանաք…

Երբ ենթադրությունները հպվում են նախախնամության թիկունքին,
Համոզմունքները ծնկում են պատահականությունների առաջ:
Իսկ պայմանականություները սկսում են ստորանալ…

* * *

Բառատում եմ սերս քո հայացքում
Ու թաքցնում եմ հեկեկոցս ծոցումդ…
Իսկ մեջքս դեմ եմ տալիս հավանական մերժումիդ…

Ես այդպես էլ չսովորեցի համբերել
Ու կարծում եմ արդեն ուշ է բավականին:
Բայց դեռ մանուկ եմ համառությամբ
Ու քո իմը լինելու միտքը կկրկնեմ այնքան,
Մինչև ինքդ քեզ կհավատաս.
Որ դու ես այդպես կամեցել…

Ես կանչում եմ քեզ բոլոր ձայներով
Ու կարոտս հունցում եմ քո ջերմությամբ:
Կոծկում եմ հեծկլտախառը քրքիջս ափերիդ մեջ
Ու կուրծքս դեմ եմ տալիս հնարավոր հեռացումիդ…

Ահա, տալիս եմ քեզ հավատիս վերջին կծիկը:
Թելիր հոգեբողբոջներովդ ու կարկատիր հույսս…

* * *
Երբ սերը մխրճվում է անգամ ծնկներիս մեջ,
Համբերելը անհնար է...

Skeptic
17.12.2011, 02:58
Նոր տեսա. :(

Մնաս բարով, Հիտչ: :cry2


http://www.youtube.com/watch?v=mQorzOS-F6w

«Այն, ինչը կարող է պնդվել առանց ապացույցների, կարող է դեն նետվել առանց ապացույցների»:

E-la Via
17.12.2011, 04:33
Հարգելիներս, եկեք այսօր ես ձեզ քիչ մը պոզիտիվով ապահովեմ:
Թավջութակ սիրողներ և չսիրողներ, ինչպես նաև անտարբեր վերաբերվողներ, ուղղակի միացրեք Stjepan Hauser և Luka Sulic-ի այստեղ տեղադրած կատարումներից գոնե մեկը ու... ու ինքներդ կտեսնեք ;):

Այստեղ եմ տեղադրում, որովհետև ամենից շատ հենց այս թեմա եք բարով համենում, ուրեմն շատերդ եք վարակվելու "գժական" տրամադրությամբ

Moonwalker ;)

http://www.youtube.com/watch?v=jjOQac1vOEc&feature=related


http://www.youtube.com/watch?v=_AYEgwwCYWw&feature=related


http://www.youtube.com/watch?v=S7bz1gFc2kg&feature=player_embedded

Լսեցիք??? Դե հա, գիտեմ, որ վերջն են, ասում էի, չէ :)):

Դեկադա
17.12.2011, 07:26
Էս պահին մենակ մի անդամ կա ակումբում. էտ էլ ես եմ: Մեն մենակ: Մի պահ պատկերացրի աշխարհի վերջը գա ու ես մնամ կենդանի / մեղա, մեղա/: Ի՞նչ կանեմ: Առաջին հերթին կուրախանայի: Դե կենդանի եմ մնացել: Մի քիչ անցներ կգիտակցեի, որ միակ դժբախտն եմ: Ո՞նց պտի ապրեմ: Ոչ մի բանից « աս» չեմ: Ու եթե մինչ դա գիտակցելը վախից չեմ մեռել, ուրեմն կինքնասպանվեի / սանոր բառ ա, բանակից եկած/: Կհասկանայի, որ ես «ոնց եմ հասկանում նրանց ովքեր գնում են ինքասպանության»: Մարդ իրան էնքան մենակ, աօգնական ու ավելորդ ա զգում, որ բնականաբար էտ ճանապարհը ամենից լավն ա: Բայց դե ես մի քիչ վախկոտ մարդ եմ, բա՞ որ էտքան չարչարվելուց հետո էլ չմեռնեմ... ու մնամ հաշմանդամ: Էտ ո՞վ պիտի իմ կարիքները հոգա: Ես էլ ի վիճակի չեմ լինի: Միշտ մտածել եմ, թե ո՞նց են մատերի կեսը տանուլ տված մարդիկ ինչ որ գործ անում: Նույնիսկ մի քանի անգամ մատերս ծալել եմ՝ ինձ երևակայելով իրենց տեղը ու փորձել՝ ասենք դանակով հաց կտրել: Չեմ կտրել, տեղը տեղին մորթել եմ: Էպես որ սա էլ չանցավ: Բայց դե ապրել պետք ա չէ՞, ուզես չուզես: Ի՞նչ կանեմ...Ահագին մտածեցի ու հասկացա մի բան: Ես ոչ աշխարհի վերջ եմ ուզում, ոչ մենակ մնալ եմ ուզում /այ մարդ սենց ապրելը լավ ա/ ոչ էլ ակումբում մենակ մնալ եմ ուզում: Այ ժողովուրդ օնլայնացեք, վայ: :)


...էս ցնդած մտքեր են, հաշվի չառնեք: Էտ նրանից ա, որ իմ աղջիկը ջերմության մեջ ամբողջ գիշեր մեզ համար անվճար համերգ տվեց, մենք քիչա իրեն պարտավոր էինք լսենք / իսկը մեր երգչիստների նման/ դեռ պիտի ժամանակ առ ժամանկ էլ պատասխանեինք / հետը ծլվլայինք/: Հիմա կիսաքնած, սթրես տարած / հավես բառ ա/ ու «ինքասպանված» նստել եմ ու...լրիվ կիկոսի մահը դառավ…:)

Magic-Mushroom
17.12.2011, 21:24
Այսօր շատ լավ տրամադրություն ունեի,բայց հենց նոր շատ տխրեցի եւ ընկա հիշողությունների գիրկը:cry
Բանն այն է հենց նոր իմացա որ մահացել է իմ ամենասիրած երգչուհիներից մեկը՝ Սեզարիա Էվորան:(
Շատ բաներ է կապված նրա երգերի հետ իմ համար,իմ առաջին տանգոն պարել եմ Բեսամեմուչո երգի ներգո,իմ առաջին հիասթափությունը սոդադ երգի ներգո եւ այլ շատ տարբեր բաներ,ափսոս նման տաղանդները ինչքան գնում են քչանում են ու նրանց տեղը ով ասես չի գալիս ու իրեն երգչուհի պատկերացնում,Սեզարիան իր բոլոր կատարումների մեջ այնպիսի հոգի եւ շունչ էր դնում,որ երբ լսում էի միանգամից հասկանում էի թե ինչքան բազմաբովանդակ է կյանքը ու ինչ հրաշալի է որ ապրում ենք ու դեռ ինչքան բան կա որ չենք արել,բոլոր պռոբլեմները մենք ենք ստեղծում՝ արհեստական եւ իրակնում մոռանում թե ինչի համար ենք ապրում,փակվում մեր քարե ջունգլիներում եւ մտածում թե ապրում ենք,իսկ մեզ կառավարողները ամենանգամ՝ որպիսի չձանձրանաք նոր խաղալիքներ է պատրաստում,
Սեզարիա դու միշտ կմնաս մեր սրտում քո անմահ երգերով:love

http://www.youtube.com/watch?v=ERYY8GJ-i0I

http://www.youtube.com/watch?v=Esdl_3kKSBk

Էլիզե
18.12.2011, 14:05
Սուսանիկը դաղալ ա... իրա հետ լարոցի չխաղաք... :D

Quyr Qery
18.12.2011, 18:30
Այսօր պատարագ գնացի... ես աթեիստս` պատարագ... մի ժամանակ մենակ քեզ էի հավատում` ընկերուհիս, դու հավատին ուշադրություն չէիր դարձնում, իսկ ես քեզ միշտ խնդրում էի կարդալ աստվածաշունչ, ինչքան վաղուց էր, երևի մի 6 տարի առաջ...
Եսօր եկա, որ քեզ տեսնեի, գիտեի, որ ուրիշ ձև չկար քեզ տեսնելու, գիտեի, որ կնայես ինձ ու կժպտաս, գիտեի, որ մտքումդ կաղոթես ինձ համար:
Դու գնացիր դեպի աստված,ծառայում ես եկեղեցուն, իսկ ես դարձա քո հակապատկերը` ծխող, լիքը հղբացած ընկերներով շրջապատված, գրեթե միշտ մի թեթև հարբած, դատարկ: Չուզեցիր, որ եկեղեցուց միասին դուրս գայինք, չուզեցիր մեզ միասին տեսնեն: Հասկացա քեզ:
Ինչքան էլ անհավատ լինեմ, գալու եմ եկեղեցի, գոնե հեռվից քեզ տեսնելու, իմ կորցրած մաքրությունը քո մեջ գտնելու....

Հայուհի
19.12.2011, 04:13
Գժանոց
Մարդ վախենա կարծիք արտահայտի, ինչ ա թե էդ քյառթերը վրա չտան... Արտահայտում ես, դառնում ազգի դավաճան. գնացե՛ք կախվե՛ք, դեբիլոիդնե՛ր::angry

Գժանոց_2
Էսօր կարևոր ռեֆերատի պաշտպանության եմ, բայց զգում եմ, որ իմ հերթը չի գա: Լավա էլի մատյանում վերջին համարը լինելը:))

Գժանոց_3
Մեկը չկա` գրկի, ասի "Սի՛րտս, քնի՛ր, քո շա՞տ պետքնա էդ ռեֆերատը, ես հո կողքդ եմ:love " :cry

Գժանոց_4
Որ հիշում եմ վաղը էլի պիտի գնամ էդ "հավանոց" --->նույն տափակ դեմքերը, նույն հիմար կատակները:[ ավելի լավ էր` պոլիտեխնիկ ընդունվեի:8

Գժանոց_5
Իմ շա՞տ պետքնա էդ ռեֆերատը: Գնամ քնեմ:8

Chuk
19.12.2011, 11:39
Լրատվություն... ոստիկանական քրոնիկա...

Ոստիկանները զննելով քաղաքացի Վ.Վ.-ի գրպանները նրա մոտ հայտնաբերել են կանեփանման զանգված: Ներկայումս քաղաքացի Վ.Վ.-ն ու ոստիկանները կայֆի տակ են :}

Նուշություն
19.12.2011, 13:24
Ով էս ախմախ ամպերն ու մառախուղը ցրի, արևին` սիրուն, պայծառ, լուսավոր շողերով, (25-30 աստիճան Ցելսիուսով) գտնի ու ուղարկի մոտս, խոստանում եմ, հենց թագավորություն ունենամ, կեսը չէ, 75%-ը իրան կտամ :)

Ameli
19.12.2011, 16:26
Նպատակներին հասնել է պետք, ինչքան էլ տարօրինակ, անըմռնելի թվան դրանք ուրիշներին:


http://www.youtube.com/watch?NR=1&feature=endscreen&v=SnGHcfqGxqw

Հայուհի
19.12.2011, 18:17
Գժանոց_2
Էսօր կարևոր ռեֆերատի պաշտպանության եմ, բայց զգում եմ, որ իմ հերթը չի գա: Լավա էլի մատյանում վերջին համարը լինելը:))

Գժանոց_5
Իմ շա՞տ պետքնա էդ ռեֆերատը: Գնամ քնեմ:8

Շատ բան էիր զգում :)) Ալարկոտի մեկը, այ որ չքնեիր, 98 չէ, 100 կստանայիր :8 :))
:D մնաց 6 ռեֆերատ ու 2 կուրսային :love

John
19.12.2011, 18:35
Լավ ա, որ բանակից հետո առաջին գնահատականս ճմրթված ութ չեղավ՝ ինչպես մինչև բանակն էր... այլ կլոր, սիրուն 10 :D ստուգման գրքույկս էլ էր զարմացել երկնիշ գնահատական տեսնելով... է՜հ...

Հարդ
19.12.2011, 21:46
Կադր.


Խավար, մեկուսի մի սենյակ, որտեղ պատերն անգամ ներկված չեն
Խորանարդ, որն ունի ծակ: Ծակից վայրկյանում 12 անգամ դեղնավուն լույս է արձակվում, որն ուղղանկյուն է ստեղծում գաջագույն պատին, որը ծառայում է որպես մոնիտոր
Այդ ուղղանկյունում թեթև նշմարվում են անիմացիոն պատկերներն անհասկանալի, որնք վայրկյանում 3 անգամ փոխվում են
Հին, դեսպեից սեղան, վրան կլինկոր հնությունից դեղնված երանգով
Սեղանի ծայրում կոթը թռած բաժակ, մեջը չորացած կոմպոտ
Սեղանից քիչ հեռու գազի վառարան, որի վերևի մասը ծածկում է մի քանի տասնյակ տարիների եփած ճաշերի յուղը գրեթե սևացած
Վառարանի վրա թեթև կրակով հնաոճ թեյնիկ, որի ջուրն արդեն կամաց գոլորշի է արձակում, իսկ կափարիչը կանոնավոր թռչում է փոքր տարածությամբ
Մյուս ծայրում, որտեղ կիսաքանդ փայտյա դուռն է, անկյունում մի ծաղկազարդ, շուռ եկած ափսե, որը ենթադրաբար եղել է սուրճի բաժակի ափսե
Ափսեի վրա հանգած ու բաժակին կպած մոմ, գրեթե վերջանալու եզրին



Ի՞նչ էր սա: Ամեն մեկը թող իր համար որոշի, ես գիտեմ թե էս ինչ էր:):

Ժունդիայի
19.12.2011, 23:04
Հիշու՞մ եք, երբ նոր տարվա կողմերը դպրոց-մանկապարտեզներում նվերներ էին բաժանում՝ ուղարկված կանադացի կամ բելգիացի երեխաների կողմից, ու հարևանության մեջ ինչ-որ մեկը կար, ով թաղի բոլոր երեխաներին տանում, գրանցում էր, որպեսզի այդ նվերները ստանային:
Այդ նվերների մեջ միշտ ինչ-որ ռեզինահամ կոնֆետներ կային, օգտագործած չուլկիի տեսքով ինչ-որ խաղալիք, մազի ռեզին՝ վրան երկու-երեք հատ երկար մազեր, նրանց՝ նախորդ տարիներից ստացած բացիկները բա՜:

Արա, մեր սերունդն ուրիշ էր էլի, ավելի լավը, քան՝ մեր հեր-մերերի բրեժնևյան ժամանկները:

Շուտով Նոր Տարի է: :love

Ժունդիայի
19.12.2011, 23:47
Մենք մարդկության պատմության կեսերի զավակներն ենք՝ առանց որևէ նպատակի, առանց որևէ տեղի: Ճիշտ է, մենք համաշխարհային պատերազմի ականտեսը չենք եղել, ոչ էլ քսանականների վերջի մեծ դեպրեսիայի, սակայն այսօրերի մեր ամենամեծ պատերազմը դա հոգևոր պատերամզն է, իսկ ամենամեծ դեպրեսիան՝ մեր կյանքն է հենց:

Մենք մեծացել ենք ԶԼՄ-ների դաստիրակությունով, որպեսզի հավատանք, որ օրերից մի օր կդառանանք կամ մեծահարուստ կամ էլ կինոյի կամ համաշխարհային աստղ: Բայց չէ՜, մենք չենք դառնա, ու կամաց-կամաց համակերպվում ենք այդ մտքի հետ: Ու այդ իսկ պատճառով զայրացաց ենք, ահավոր ձևի՝ զայրացած:

Magic-Mushroom
19.12.2011, 23:58
Հեռանում եմ՝:( Հայաստանի շունչը եւ ակուբցիների հուշը սրտումս,գնում եմ Ամստերդամ,հետո Տոսկանա,շատ կուզենայի նոր տարին Հայաստանում անց կացնեի,սակայն հանգամանքները այլ կերպ դասավորվեցին,շնորհակալություն բոլորին՝ ով խորհուրդ տվեց գնել Արմանի արտադրության սեւ կոստյումը,հենց դա էլ գնեցի ու ինձ լավ սազում է:)
Ինչ ասեմ այս տարում եղան շատ ցավալի դեպքեր,լիքը կորուստներ,տխուր ու մենակ պահեր,հակադեպրեսանտներ,աշխարհայցքի խորը փոփոխում,հիասթափություններ որոշ ընկերների կողմից՝ ումից որ չես սպասում հենց ինքն է թիկունքից ամենդաժան ձեւով հարվածում եւ խորը ցավ պատճառում,իրոք որ կյանքը շատ անարդար կարող է լինել,այս տարի ես իմ կառուցած բարձր թղթե բուրգից ընկա ներգեւ եւ զգացի թե ինչքան՜ ցավոտ է վերեւից ընկնելը:think,կարելի է ասել աչքիցս հանեցի վարդագույն ակնոցները եւ աշխարհին նայեցի իր ողջ մռայլ գույներով ու դաժանություններով՝ հատկապես շատ տխուր էր Նեպալցի աղքատ երեխաների ճակատագիրը,զոհվեցին իմ կողմից շատ հարգված մարդիկ՝ Կադաֆին,Սեզարիա Էվորան,Կորեայի նախագահը:D,հասկացա մի պարզ բան՝ ինչը մեզ չի սպանում,ավելի ուժեղ է դարձնում,այս ողջ ընթացքում ինձ շատ օգնեցին Բուդայի ոսկե խոսքերը՝ չկա միտքը,չկա պռոբլեմը,հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ սիրելի ակուբցիներից՝ որոնք իրենց գրառումներով ինձ ուրախցրեցին եւ ոգեշնչեցին դժվար պահերին,ում մոռացա կներեք,
Մեմե շնորհակալություն ամենինչի համար,այս տարի քեզնից շատ ջերմություն եմ ստացել:love միշտ եղիր այսպիսին,առողջություն,երջանկութուն,երազանքների իրականացում,լիքը ռոմանտիկ եւ նոստալգիկ պահեր եմ ցանկանում,
Գեա քեզ նույնպես շնորհակալ եմ քո ոսկե խորհուրդների եւ հաճելի ընկերական շփման համար,երջանիկ եղիր,
Էլիզե քեզ նույնպես շնորհակալություն,տարվա կեսին շատ հետաքրքիր խոսակցություններ ենք ունեցել:B
Երեխա դու ասես իմ պահապան հրեշտակը լինես,միշտ լավ խորհուրդներ ես տվել եւ բարձրացրել տրամադրությունս,շնորհակալություն,սկզբից ես քեզ չէի հասկանում,մի գուցե նեյտռալ էի վերաբերվում՝ կապված մրգերի հետ:D,բայց հիմա շատ եմ սիրում:oy
Տարօրինակ աղջիկ ջան(Բյուր) շատ ուրախ եմ քեզ համար,քո նպատակսլածության համար,քեզ հետ նույնպես շատ հետաքրքիր զրույցներ եմ ունեցել,դու քո փորձով ցույց տվեցիր բոլոր հայերին,որ իրենց ապագան իրենց ձեռքում է եւ մենակ պատկերացնել՝ Imagine անել է պետք եւ կհասնեն իրենց ուզածին,քեզ կանաչ ճանապարհ ու երջանկություն,
Ում անունը նշում եմ,հետո ժամանակ ունենամ հերթով կանդրադառնամ,հիմա կներեք ճանպրուկներս եմ հավաքում:8
VisTolog,Դատարկություն,Ameli,Varzor,Freeman,armen9494,Astgh,Ժունդիայի,Skeptic,Rammstein,Ռուֆուս,Հայկօ,Inna ,Ապե ջան,Universe եւ այլն...
Իմացեք բոլորիդ սիրում ու հարգում եմ,մենակ այն բանը,որ բոլորդ յուրահատկություն եք ու տարբերվում եք ամբոխից շատ բան արժի;)
Այս նոր եկող՝ երկնագույն վիշապի տարին թող մենակ ուրախություն բոլորին բերի,երջանկություն,մի փոքր բարություն եւ խաղաղություն,հիշեք ամենինչ եւ մեր ապագան մենք ենք ստեղծում,բոլոր որոշումները մենք ենք կայացնում,յուրաքանչուր քայլ ունի հակաքայլ՝ ինչես մենք ենք վերաբերվում մյուներին,նրանք էլ այդպես մեզ,կյանքը աստիճան է,բումերանգ եւ թատրոն,ամեն մեկը պետք է խաղա իր այն դերը՝ որը ամենալան է ստացվում իր մոտ եւ կյանքի կդառռնա ավելի հաճելի...;)

Պատկերացրեք դրախտ չկա,
Դա հեշտ է,եթե փորձել,
Ոչ մի դժոխք գետնի տակ,
Միայն երկինքն է մեր գլխի վերեւում,
Պատկերացրեք,որ բոլոր մարդիկ ապրում են այսօրվանով

Պատկերացրեք,որ երկրներ չկան,
Դա հեշտ է,եթե փորձել,
Ոչ մեկը չի սպանում եւ չի մահանում ինչ-որ բանի համար
Եւ կրոն նույնպես չկա
Պատկերացրեք,որ բոլոր մարդիկ ապրում են ներդաշնակ

Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես մենակ չեմ...


Պատկերացրեք-Imagine:yahoo:baby:flower

http://www.youtube.com/watch?v=DVg2EJvvlF8

Claudia Mori
20.12.2011, 00:10
Էդիկ պապիի նոր գլուխգործոցը:))

-Ու՞ր է էրեխեն,- Էդիկ պապին մտնում է մեր տուն ու հարցնում տատիկիս:

-Աշխատանքի է:

-Էդ ախմախները Հ1-ով հայտարարարում են, որ Սայաթ-Նովան անգրագետ մարդ է եղել, տո մեկը չկա դրանց ասի, որ նման բան չպիտի հայտարարեն:angry

-Բայց ախր Արտակն էստեղ ի՞նչ կապ ունի,-հարցնում է տատիս՝ մտածելով, որ փոքր եղբորս հետ է:

-Չէ է Նարինեն է պետք, որ օգնի Հ1-ի համարը գտնեմ (Նարինեն ես եմ:)) էս վերջերս Էդիկ պապին մի քիչ հիշողությունից թույլ է դարձել՝ նախ ամեն ինչ մի քանի անգամ է ասում, իմ անունն էլ շփոթել է Նարինեի անվան հետ, ով ազգությամբ եզդի է ու ամեն շաբաթ կաթ ու մածուն է բերում Էդիկ պապիի համար):

Տատին քթի տակ ծիծաղում է ու ասում Սփյուռի համարը:

-Սպասի զանգեմ, տես դրանց ինչ օրի եմ գցելու,- եւս հինգ անգամ ասում է նույն միտքը Էդիկ պապին ու գնում Հ1-ին.........:))

Lusinamara
20.12.2011, 01:14
Մա՛մ ջա՜ն, իմ կյանքի լույս ու լույսիս հարատևություն… ես չգիտեմ ինչ խոսքերով կարելի է նկարագրել քեզ, որ ամբողջական լինի ասելիքս. պարզապես, այսօր ծննունդդ է, ինձ ու քեզ ուզում եմ «իրարով տալ»…

Մա՛մ, հիշո՞ւմ ես՝ ինձ համար օրորոցային էիր հորինել. «Լուսինեի մաման, իրան շատ սիրում ա, իրան շատ սիրում ա» ու ես միայն դրա տակ էի քնում:

Մա՛մ, հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ դասից տուն եկա ու ասացի՝ բոլոր երեխեքն էլ ինձ նման են, առաջին հերթին մամային են սիրում, հետո ուրիշների: Դու գրկեցիր ինձ՝ ցույց տալով պապային:

Մա՛մ, հիշո՞ւմ ես ոնց էիր դասերս սովորելիս մինչև վերջին տառը գրելս կողքիս նստում: Հիմա ինչի ես հասել եմ ու կամ, շնորհակալ եմ էս պատրաստականությանդ:

Մա՛մ, հիշո՞ւմ ես, որ դասատուն մամաների համար բացիկ սարքել էր սովորեցրել, ես զարմացա, թե ինչի՞ պիտի մամայից թաքուն արվի դա, բայց դու չզարմացար իմ միամտությունից, որովհետև, որպես կանոն, սիրում էիր այդ թերությունս քո հետ զրույցներում:

Մամ, ես միակն էի բոլոր ընդունելության քննություններին, ով գնացել էր առանց ծնողների…

Մա՛մ, հիշում եմ՝ երրորդ կուրսում էի, մի ծանր ստուգարք կար, չէի հասցնում, ինձ համար նստած «Ինստիտուցիոնալ վերլուծություն» էիր արտագրում, իսկ ես մտածում էի, որ «Մայրական վերլուծությունդ» աղջկա հոգսը գերագասեց իր ծննդյան օրվանից:

Չգիտեմ ի՞նչ ասեմ, որ հոգիս էսպես չվառվի, մա՜մ,, դու չես տեսել, թե ոնց համբուրեցի ոտքիդ տակի հատակը, երբ առաջին քայլդ դրեցիր,, վա՜յ մամ, քեզ հոգնեցրել էի դիմացդ չոքելով, կողքիդ կանգնելով, ձեռքդ բռնելով… ու այդպես էլ չեմ հասկացել ե՞ս քո, թե՞ դու ես իմ աջ ձեռքը…

Մա՜մ, երբեք չեմ մոռանա, որ պապան ասաց «հենց ձեր մոր 40-ը լրանա, երկու 20-ի հետ փոխելու եմ»… չհասա՜ք……



Շնորհավոր ծնունդդ, հոգի՜ս…

Smokie
20.12.2011, 12:30
Հաճախ երգերը մարդու հոգեվիճակն են բնութագրում, հենց այդ երգն ես ուզում լսել տվյալ պահին: Այդ երաժշտությունն էլ օգնում է մտածել, հերթական անգամ մտքերով ընկնել, կամ... երգն ուղղակի այնպես է հանգստացնում քո հոգին, ոնց որ լռությունը կհանգստացներ::)


http://youtu.be/sxpDsb1-lcM

Նուշություն
20.12.2011, 13:33
Էսօր դպրոցներից մեկում նկարահանում էինք անում.....Երկրորդ դասարանցի մի խումբ պուճուրիկ աղջիկներ գողունի նայում էին, փսփսում: Մեկ էլ, մեկը վազելով մոտեցավ.
-Քուրիկ,կասե՞ս` էս ինչ եք նկարում:
-Ձեր դպրոցը:
-Հրեշտակների դպրո՞ցը:
-Չէ,-ասում եմ ու իբր չգիտեմ:- Էդ ի՞նչ ա:
... ... Աղջիկը վազեց մյուս -ճստոների մոտ ու հետն էլ գոռում ա.
-Վա~յ, ի~նչ ամոթ, ինքը չգիտի` Հրեշտակների դպրոցն ինչ ա, ինքը Լևոնին ու Միլենային չի ճանաչում:

...Մի խոսքով` հուսահատված եմ :(

Chuk
20.12.2011, 14:09
Ընդմիջմանը գնում ուտում-խմում ենք, հետո մի ժամ հաշվում ենք, թե ով ինչքան պիտի տա:

Էսօր էլի նստած ուտում-խմում էինք, մին էլ էն հայտնի սոցիոմետր Ահավոր Սուտիբեկյանն եկավ: Տնաշենը փոխանակ նորմալ մարդկանց նման նստեր հաց ուտեր, նստած հաշվում էր, թե ով ինչ ա ուտում...

Վերջում ասեցի մոտենամ, ասեմ, ախպեր ջան, դու պրոֆեսիոնալ ես, արի կլինի հաշվի, տեսնենք, թե մեզնից ով ինչքան ա տալու, էն էլ տղերքը չթողեցին, ասեցին «շատ կհաշվի» :(

Ժունդիայի
20.12.2011, 16:53
Սիրային բոլոր նամակները
ծիծաղելի են:
Դրանք չէին կոչվի սիրային նամակներ, եթե չլինեին
ծիծաղելի:
Ժամանակին ես էլ էի սիրային նամակներ գրում՝
ծիծաղելի:
Սիրային նամակները, եթե այդ ամենի մեջ կա սեր, պետք է լինեն
ծիծաղելի:
Թեպետ, բոլոր նրանք, ովքեր սիրային նամակներ երբեք չեն գրել, նրանք են ավելի
ծիծաղելի:
Ո՞վ հետ կվերադարձնի ինձ այն ժամանակները, երբ բանա տեղ չէի դնում այս ամենին ու սիրային նամակներ էի գրում՝
ծիծաղելի:
Ճիշտն ասած իմ հիշողություներն են՝ կապված սիրային նամակների հետ,
ծիծաղելի:
Բոլոր անհեթեթ ու անսովոր բառերը, ինչպես որ անհեթեթ ու անսովոր զգացմունքներն են, դրանք են միանշանակ
ծիծաղելի:

Chuk
20.12.2011, 17:58
Դզադզիկի (http://sas.am/products/%D5%89%D5%B8%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81_%C2%ABKubeti%C2%BB_%D5%A4%D5%A6%D5%A1%D5%A4%D5%A6%D5%AB%D5%AF%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B8%D5%B E_%D5%A3_30202/)համով չորահաց եմ ուզում :))

Հայուհի
21.12.2011, 02:40
Եվրոպայի քաղաքական պատմություն, ես քեզ սիրում եմ :love

Նաիրուհի
21.12.2011, 04:30
Գրվեց երկրորդ ռեֆերատի առաջին նախադասությունը։ Ուռա՜, տավարիշչի, ուռա՜...
Մնաց ավարտել այն մինչև ժամը 10.30-ի մոտերքը։
Չարե´նց, ես էլ քեզ եմ սիրում :love

John
21.12.2011, 10:32
մի բան ասեմ՝ խփել չկա :D արա դե չի փոխվում էլի բնավորությունս՝ հո զոռով չի...
ուրեմն սենց. հայ աղջիկների մի ստվար զանգված սովորում է ամենատարբեր հուհերի օտար լեզուների հետ կապված տարբեր ֆակուլտետներում, հարց է առաջանում. ինչո՞ւ
ըստ սեփական հարցումների և ուսունասիրությունների պարզեցի, որ տվյալ կատեգորիայի աղջիկների մեծ մասը նորմալ են վերաբերվում օտարերկրացիների հետ ամուսնությունը ու հայ տղեքը իրանց մեղմ ասած <չեն դզում> :D

Նուշություն
21.12.2011, 11:42
Կենդանի արարածները սովորաբար կրկնվող գործողություններին սովորում են: Ասենք` ձկները գիտեն` եթե ապակուն կտկտացնում են, ուրեմն կերակրելու են: Բայց ինձ մոտ էդպես էլ չի ստացվում անգիր անելը, որ առավոտյան գործի գնալու և երեկոյան տուն հասնելու իրավունքը պետք ա վաստակել` ասենք մեկ ժամից ավելի կանգառում սպասելու, սառել-սատկելու, ականջներդ, քիթդ ու ձեռքերդ չզգալու գնով: Բայց մեկա, էս ոլորտում էլ մեզ մոտ դե...մոկրատիա ա: Ես ունեմ լայն ընտրության հնարավորություն. կամ կես ժամից ավել քայլել ու հասնել հարմար մարշուտկայի կանգառի, ու ջհանդամը թե ցուրտ չի, գործից հետո էլ հոգնած եմ ու հեչ քայլելս չի գալիս, կամ տենց մեկ ժամից ավել կանգառում սառելով առողջությանս հերն անիծել, կամ էլ շախմատի ձիու կարգավիճակով տեղ հասնել: Ու ես իմ ազատ կամքով դեռ նախընտրում եմ սառել-սատկելը: Մոռացա~...մի այլընտրանքային տարբերակ էլ ունեմ. եթե էսպես երկար ձգվի, երևի չդիմանամ, վեշերս հավաքեմ, հետ գնամ գյուղ, անտրանսպորտ ապրեմ: :)

Smokie
21.12.2011, 15:26
Հետաքրքիր բան ա կյանքը::)

Մարդ ունի իր առջեւ նպատակ ու ամեն գնով փորձում ա հասնել իր ուզածին, անում ա ձեռքից եկած ամեն ինչ, մինչեւ գալիս ա երկար սպասված պահը՝ մարդը երջանիկ ա::yahoo
Մի քանի օրից մարդը մի ուրիշ բանի պակասություն ա զգում, նոր նպատակ ա իր առջեւ դրել, որի մասին առաջ չէր էլ մտածել, մտքով էլ չէր անցել, որ նման բան կուզի::think

Մարդու ցանկություններն անսահման են::)

Quyr Qery
21.12.2011, 18:46
Չեմ հասկանում, էս հայ տղեքի մեծամասնությունը`ասենք մի 70%-ը, մենակ անունով ու օրգաններով է տղա`էդ էլ հլը փաստ չի, ֆսյո:
Որ մի նորմալ տղան թույլ կտար իրան քուրիկ ասել: ?? Դեմքին նայում ասում ես, կամ զանգում ասում ես տղա ջան դու լրիվ բ.. ես, ինչ ես քեզ թույլ տալիս ավել պակաս մարդկանց մասին բանբասել, մի բառ չի պատասխանում, մի հատ չի ասում , թե աղջիկ ջան ինչի ես վիրավորում, հետո իմանում ես, որ էդ հարիֆը գնացել ասել է` բա գիտեք էդ աղջիկը ինձ քֆուր տվեց:
Ես ուր ենք հասել:

Inna
22.12.2011, 00:09
Վերջապես ասեցի էն ինչ էսքան ժամանակ մեջս էի պահում, էն ինչ որ պետք է շա՜տ շուտ ասեի... ու հիմա ամեն ինչ ավելի լավ ա, քան առաջ էր: :love

Մելտա
22.12.2011, 00:13
Վերջապես կայացրեցի մի վեջնական որոշում,հույս ունեմ,որ այս անգամ գոնե ճիշտ որոշում եմ կայացրել:)

Arpine
22.12.2011, 00:50
Ճիշտն ասած էսօր ահավոր ծանր օր եմ ունեցել..... բայց կարծես թե ամեն ինչ լավ կլինի, ամեն դեպքում հույսով եմ:Տրամադրություն էլ ընդհանրապես չունեմ ..... Մի խոսքով լավ չի :(

Չէ, ոչինչ էլ լավ չի.
հույսն էլ հիմար բանա, կամ ունես կամ չէ, կամ կլինի կամ չէ.
եթե ամեն ինչ անում ես, որ լինի՝ կլինի, եթե ոչ, անիմաստա անիմաստ հույսեր ունենալը:

Chuk
22.12.2011, 01:09
Րոպեից էլ արագ անցնում է շաբաթը...

Նաիրուհի
22.12.2011, 02:48
Այ որ դուք էլ երկու օրում երեք լիտրանոց բանկայով թթվի հերն անիծեիք՝ դուք էլ կսկսեիք ինքներդ ձեզ կասկածել :esim :lol

Նուշություն
22.12.2011, 11:41
Տարին ավարտվում ա, ընկերություններն ու հիմնարկներն ամփոփում են գործունեությունը, հաշվապահները խճճվել են թվերի մեջ, պաշտոնյաները հաշվետու ասուլիսների հետևից են ըկնել...ես էլ եմ ամփոփում ապրածս....
Ու պարզվում ա` հիմնականում ապրում եմ այն մարդկանց կյանքով, ում հետ հարցազրույց եմ անում ... պապիկ, որ 80 տարեկան ա, ու դեռ աշխատում ա.....մի երեք օր իրա մասին եմ մտածում, մի քանի օր հիվանդ, մի քանի վիրահատություն տարած ու 37 հազար դրամով աշխատող ժամապահն ա ուղեղիս մեջ, մի երկու օր` անօթևանը, մի քանի օր էլ բաշխում եմ կաշառակերին, հաստավիզ պաշտոնյային, գրքավաճառին....ու տենց անընդհատ....
Ու իմ կյանքով ապրում եմ միայն առավոտյան ժամը 8.00-ից 10.00-ը, (արթնանալ, լողանալ,սրճել,տնից դուրս գալ), երեկոյան ժամը 20.00-ից մինչև 23.00-ն (տուն մտնել, սնվել, մի քանի րոպե զրուցել տնեցիների հետ, քնել), հազվադեպ էլ` շաբաթ-կիրակի....ու պըրծ.....
Մի քիչ ճոխ ա, աչքիս, գրողը տանի~...

murmushka
22.12.2011, 12:20
Այս տարվա մեջ առաջին անգամ հավեսօվ հիվանդացել եմ, էն որ գլխացավից չգիտես ինչ անես, աչքերդ չի բացվում, կոկորդդ քերում է, ձեռքերդ սառում.......սիրում եմ հոգեկան այս վիճակը, մի տեսակ ինքնամաքրվում եմ

SSS
22.12.2011, 14:30
Իսկ ես ինձ համար բացահայտել եմ . թե ինչից էր ,որ Մամաս միշտ կուշտ էր լինում երբ ես սոված էի, երբ ինչ որ արտասովոր համեղ ուտելիք էր լինում, ինչու նրա սիրտը չէր քաշում, և կամ ինչու ես երբեք չէի տեսնում թե նա ինչպեսա արդեն իր բաժինը կերել...
Հետքարիր բանա ժամանակը...

Գեա
22.12.2011, 15:31
Իմ ամենատխուր նոր տարին հինգ տարեկանում եղավ:Հանկարծ ու անվերադարձ հալվեց Ձմեռ պապիկի գոյության մասին ձմեռային տաք հեքիաթը:
Ամեն ինչ սկսվեց մանկապարտեզի հանդեսից, երբ դաստիարակչուհիս Ձմեռ պապու կերպարը դեմքին քաշած դահլիճ մտավ, արհեստական կոշտացրած ձայնով հո ՜,հո ՜ արեց, այս ու այն կողմ գնաց, նվերներ բաժանեց: Ախմախը կոշիկները չէր փոխել ու կաբլուկների կտկտոցը աշխարհ էր բռնել,ես էլ մի հարմար պահի թաքուն կռացա, փեշը բարձրացրեցի ու զարմանքից չռված աչքերիս առաջ տնկվեցին մի զույգ գնդլիկ ու լավ ծանոթ ոտքեր: Մանթրաշից այդպես էլ հատակին նստած մնացի, հետո ձեռքերս կողքերս կանթած, կատաղությունից կարմրատակած դեմքով, չարությունից փայլող աչքերով վրա տվեցի.
_ԸՆկեր Մարգարի՞տ...-Կարծում էի, թե չաղլիկ դաստիարակչուհիս Ձմեռ պապին մի մութ անկյունում կալմեջ է արել ու, շորերն իրենով անելով,հայտնվել է մեր մոտ: Որոշել էի ինքնակոչին բացահայտել: Ես այդպես էլ կանեի, բայց մյուս երեխաների ծնողները գլխի ընկնելով`նվերը ձեռքս դրեցին ու դահիճից դուրս հրեցին:Ճանապարհին մայրս հեքիաթ հորինեց, թե Ձմեռ պապը տեսնելով,որ չի հասցնում գալ, շորերն ուղարկել է ընկեր Մարգոյին, խնդրելով, որ նա իր փոխարեն մեզ շնորհավորի: Իմ փոքրիկ ուղեղը ոչ մի կերպ չէր կարողաում հասկանալ, թե ինչու՞ պետք է Ձմեռ պապն իր շորերը վստահեր ընկեր Մարգոյին:
Տարօրինա ՜կ է ,_սա միակ բանն էր,որ ասացի ի պատասխան մորս պատմածների: Այդ բառը սովորել էի հանդեսի ժամանակ:
Մայրս նայելով մթնած դեմքիս`վրա բերեց.
_ Նոր տարվա գիշերը իսկական Պապն ու Ձյունանուշը նվերներով մեր տուն կգան:Կտեսնես, թե ի՜նչ հետաքրքիր է լինելու, դու միայն որոշիր, թե ի՞նչ ես արտասանելու նրանց համար:
Այդ տարի առաջին անգամ ինձ թույլ տվեցին ժամը տասներկուսից հետո արթուն մնալ:Ժամանակ առ ժամանակ ծնողներս անհամբեր ժամացույցին էին նայում ու խորամանկ ժպտում:Շուտով նկատեցի, որ նրանց անհանգստությունն ու անհամբերությունը գնալով աճում են:Որքան հաճախակի էին դառնում նրանց անհանգիստ հայացքները, այնքան ավելի էր ամրանում իմ համոզմունքը. նվեր չի լինելու, ու ամեն վայրկյան սպասում էի, որ հիմա ինձ կնստեցնես սեղանի պոչին ու կսկսվի մեղայականներով լիքը ճառը:
-Մա ՜մ, ես քնել եմ ուզում,-նոր բացահայտումների վախից որոշել էի գլուխս առնել ու թաղել քնի մեջ...
Բայց ամեն ինչ իմ դեմ էր :Ի ՜նչ քնել, ի ՜նչ բան:Օդում տարօրինակ մթնլոլորտ էր կախված:Հայրս հանկարծ հարցրեց.
-Ի՞Նչ կանես , եթե հենց հիմա Ձմեռ Պապին տուն մտնի:
_Փեշի տակը կնայեմ :
_Ա ՜յ աղջիկ, պապի փեշի տակ ի՞նչ ես կորցրել:
-Ընկեր Մարգոյի սապոգները,_ու շուրթերս բարկությամբ սեղմելով` կուչ եկա մեծ տոնածառի տակ:
Հանկարծ դռան դմփդմփմոց լսվեց, ու ծնողներիս հիացական բացականչությունների տակ ներս խուժեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:Սկզբում բերանս բաց մնաց ... ուրախությունից, հետո այն կամաց-կամաց ծռվեց ու քմծիծաղ դարձավ, դա առաջին մեծական քմծիծաղն էր:Այս անգամ նույնիսկ փեշի տակ նայելու կարիք չեղավ:Ձյունանուշի շորերի մեջ ճանաչեցի հարևանի աղջկան`գեղեցկուհի Անուշիկին:
_Անու ՞շ:
_Փոքրիկ ջան, ես Անուշը չեմ , ես Ձյունանուշն եմ, իսկ դու մեզ համար մի բան կարտասանե՞ս, ես լսել եմ դու շատ ոտանավորներ գիտես:Ասում են ձեր շենքի երեխաների չեմպիոնը դու ես:
Ես այդպես էլ տոնածառի տակից դուրս չեկա ու ոչ մի բան էլ չարտասանեցի նրանց համար, ի տարբերություն ինձնից մի տարի փոքր մորաքրոջս աղջկան,որը հիացմունքից լայն բացված աչքերով, սոխակ կտրած, ի մի ժամ “Մկների ժողովն” էր քանդակում:Կապիկություն անելու հավես չունեի:Այդ ընթացքում սողալով`դանդաղ մոտենում էի Ձմեռ պապու փեշին:Միայն թե կարողանամ փեշը բարձրացնել, կոշիկներն ամեն ինչ կասեն:Դրա կարիքը չեղավ: Ընդհանուր աժիոտաժի մեջ մեկ էլ նկատեցի , որ հայրս Ձմեռ պապի հետ քաղցր զրույց է անում.
_ Մուկուչ ջան , ո՞նց ես , տնեցիք ո՞նց են:
Մուկու՞չ:Ամեն ինչ տեղն ընկավ:Այդ պահին ես վերջնականորեն բացահայտեցի մոլորակի ամենամեծ սուտը: Ոտքի կանգնեցի այն հաստատ որոշումով, որ հիմա ամեն ի՜նչ կասեմ, ու հանկարծ հայացքս ընկավ մորս դեմքին:Մայրս բազմոցին նստած` սրտատրոփ սպասում էր, թե վերջապես ե՞րբ է աչքերիս մեջ տեսնելու ամանորի վառած լույսերն, ու հիմա իմ կամակորությունից հուսահատված` նախանձով նայում էր քրոջ աղջկան:Արժե՞ր փչացնել նրա Նոր տարվա հեքիաթը...Ժհանդա ՜մը աշխարհի բոլոր Ձմեռ պապիներն ու Ձյունանուշիկները:Ես մեծավարի կանգնեցի քրոջս կողքին ու մի շնչով իրար հետևից շարեցի "Պույ-պույ մկնիկը", հետո էլի ու էլի շատ բաներ ասացի ու երգեցի, նկատելով, թե ինչպես են աստիճանաբար ծնողներիս աչքերը պայծառանում: Վերջում էլ դեմքիս ապուշ, հիացական արտահայտությամբ ու լուռ նրբանկատությամբ Ձմեռ պապից ընդունեցի ինձնից բոյով տիկնիկը:
Ծնողներիս ամանորյա հեքիաթը փրկված էր, ու դա դարձավ ամենաթանկը այն բոլոր նվերների մեջ, որ երբևէ կարողացել եմ նվիրել նրանց Նոր տարվա գիշերը...

Ripsim
22.12.2011, 16:32
Էս ինչ պրիմիտիվ պոլիտիկա է շուրջս:[...Ցանկացած արտասանված բառի "նպատակը" հասկացվում է միանգամից: Գոնե հետագա վերլուծության ու հետևություններ անելու կարիք լիներ...Մեկ-մեկ մտածում եմ երևի ես եմ վերջերս ամեն ինչի մեջ խորանում, ինչ-որ ենթատեքստ ման գալիս...Բայց ախր ամեն ինչ պարզ է, պարզից էլ պարզ:

John
22.12.2011, 17:19
առաջին անգամ գոհ եմ, որ ավիրված վիճակ ա մոտս... տենց էլ պետք ա լինի, ախպերը՜ս, միշտ կողքդ եմ՝ իմացի :)

Inna
22.12.2011, 19:29
Ամենավատը էն ա, որ ո՛չ ուզում ես ընդունես իրան, ո՛չ էլ կորցնես... :cry2

Նուշություն
22.12.2011, 21:22
Համայն Երևանը հրճվանքի մեջ ա..."իմպըրտնի" խանութներում չտեսնված զեղչեր են...Այ մա'րդ, դրսում, որ ասում են զեղչ, իրականում իջեցնում են գները, իսկ մեզ մոտ մարդկանց են հիմարի տեղ դնում ընդամենը...Էսօր մի քանի տեղ մտա... "Պրոմոդ"-ում, օրինակ` 50 տոկոս զեղչ ա: Մի քանի օր առաջ մտել էի էդ խանութ: ՄԻ բլուզկա էի տեսել, 11 հազար դրամ էր: Նույն բլուզկայի վրա էսօր գրած էր 22 հազար դրամ, դա ջնջել էին, իբր 50 տոկոս զեղչով գրել 11 հազար դրամ: Ու սա եզակի դեպք չի... Բայց համա թե կարգին ա աշխատում մեր առևտրականների ուղեղը :(

Մելտա
22.12.2011, 22:14
Նայում եմ պատուհանից դուրս ու հիանում...ինչ սիրուն ու ռոմանտիկ եղանակ է,ափսոս ոչ ոք չկա,ում հետ կարելի էր զբոսնել այս հրաշք եղանակին:(

Հայուհի
22.12.2011, 23:13
Չգիտեի, որ եղբորդ բանակ ճանապարհելը տենց դաժան գործա... :(

John
23.12.2011, 18:22
Երբ արյան շիթը խփում է քթիդ՝ ներսի կողմից, երբ սևանում է աչքերիդ առաջ, երբ զգում ես սեփական արյանդ համը՝ միայն էդ ժամանակ ես գիտակցում, թե ինչքա՜ն լավն էր նախորդ օրը՝ որի մասին դու էդքան վատ էիր արտահայտվում ...

հասկացեք վերջապես, որ եթե վատ բան չկա՝ ուրեմն ամեն ինչ լավ ա, երջանկությունը կարողացեք ֆիքսել, որ միշտ անցյալ ժամանակով չհիշեք անհոգության ու երջանկության մասին...

anahit96
23.12.2011, 21:03
-Ու՞մ ես սիրում
-Քեզ
-Իսկ վաղը՞
-Քեզ
-Իսկ 2 շաբաթի՞ց
-Քեզ
-Մի քանի տարի հետո
-Ուրիշին
-Ո՞ւմ
-Մեր աղջկան

Երանի քրոջս որ էսքան երջանիկա

laro
24.12.2011, 14:38
Ինչ անեմ . տխուր եմ ու անհավես: Գոնե քունս տաներ, քնեի....ինչ անեմ, չգիտեմ... օօօօ՜ֆ :(

Smokie
24.12.2011, 15:39
Երբեմն հանգամանքները ստիպում են անել այն, ինչ որ վատ է՝ ստել, կոպտել, խռովել, որովհետեւ ուրիշ ելք չես գտնում:

John
24.12.2011, 22:01
լավ չի ավանդապաշտ հայ աղջկա մտածելակերպ ունենալը, արա ո՜նց եմ իմ մտածելակերպից զզվո՜ւմ...
ասում ա դու իրան որպես աղջիկ մի նայի, մանավանդ գիտես ինքը աղջիկ չի...
հա բա չէ

Մինա
25.12.2011, 09:14
_Մամ Ձմեռ պապը քեզ նվերներ բերու՞մ էր,_Հարցեց երեք տարեկան Նարեկս:
_Չէ բալես:
_Երբե՞ք:
_Երբեք:
_Հա, հասկացա ինչու:
_....,-զարմացած նայում եմ երեսին:Այդ տարիքում ինչպե՞ս գլխի ընկավ(փող չկար,մայրս հազիվ էր ծերը ծերին հասցնում):
_Որովհետև դու լավ բալիկ չես եղել,միշտ չարություն ես արել:
_Հա հոգիս::)
Առաջին դասարանում էի:Տոնածառ զարդարելը (ինչպես նաև շուն ունենալը)տիեզերք թռչելու պես մի բան էր ինձ համար:Չգիտեմ որ մուլտից էի տպավորվել,դպրոցի բակում մի մեծ եղևնի էի գտել,քարշ տալով տուն էի հասցրել,երրորդ հարկ էլ բարձրացրել էի ուրախ ուրախ:Ինձնից տաս տարի մեծ քրոջս զայրույթը չնկարագրեմ:Եղևնու հետ,ինչպես ամեն անգամ շան քոթոթ տուն բերելուց շան հետ ,դուրս շպրտեց:Շատ անարդարացի էր ամեն Ամանորից հետո եղևնուն վռդելը,մինչև հիմա տեսնելուց տխրում եմ :
Հ.Գ. Բայց էն շան քոթոթն ի՞նչ մեղք ուներ ասա,թողեիք պահեի էլի::think

Դեկադա
25.12.2011, 12:24
Այս տարվա ամենամեծ ձեռքբերումս...դատարկություն, որը ոչ մի ձևով չլցվեց...

Գեա
25.12.2011, 12:43
Այսօր ուզում եմ դառնալ հեթանոս հռոմեացի, աչքերս ուղղել իմ արեգակին ու ասել նրան. կենացդ լինի, գոնե քո հարցում կարող եմ հաստատ հավատով ասել. այստեղ ես, դու կաս, դու իրական ես ,ես քեզ զգում եմ, քեզ կարոտում եմ հանգիստ կարոտով,ու առանց վախի.քանի որ գիտեմ թեև գնում ես, բայց հետ ես գալու... երնեկ ամեն ինչ քեզ պես պարզ լիներ, լիներ այսքան տաք ու տեսանելի... Կենացդ արև:

Arpine
25.12.2011, 18:40
Էսօր մեր հին հեռուստացույցն էինք հիշել :love: Փոքր, անգույն ու ոմանց համար որևէ նշանակություն չունեցող: Բայց ինձ համար, իհարկե, շատ կարևոր:roll: Հատկապես հիշում եմ, որ ինչպես էի սպասում թե երբ պիտի ժամը 20.30 գար, որ «Տուն տունիկ» հաղորդումը նայեինք: Ու ինձ համար ինչքան ցավալի էր:(, երբ սլաքները մոտենում էին ժամը 21.00-ին: Նախ հաղորդումն էր վերջանում, հետո էլ պիտի գնայի քնելու:cry2: Նման այլ հաղորդում էլ չկար, քանի որ, 2 թե 3 ալիք ունեինք ընդամենը: Երբեմն այդ մուլտֆիլմերը դնում եմ նորից նայում, բայց նույն զգացմունքները չկան, նույն հաճույքը չեմ ստանում; Գգուցե մեր անգույն հառուստացույցով նայեմ ավելի հավես լինի:esim: Բայց այդ հեռուստացույցը էլ չկա, այսինքն կա, բայց այն տանն է, որտեղ մի ժամանակ Տուն տունիկն էի նայում: Իսկ այդ տունը այն գյուղում է, որտեղ մանկությունս է անցել: Կարոտում եմ:(:

erexa
25.12.2011, 19:00
Ինչ-որ մեկի գլխին նստելը և ինչ-որ մեկի փողեր ուտելը, երբ ինչ-որ հարցում մեղավոր ես և այդ մեղավորությունը անարդար ճանապարհով բարդել այն մարդու վրա ով մեղավոր չի, զուտ պետությունից փող պոկելու համար... ես դա չեմ համարում ճարպկություն և չեմ ուզում դառնալ ձեր պես ճարպիկ:

Claudia Mori
25.12.2011, 19:40
Մազոխիզմ... :(:)Փոքր ժամանակ ինձ համար ամենահամով բանը Ամանորին բլինչիկն էր, բայց չգիտեի թե ինչ դաժանություն է այն պատրաստելը...Այ հիմա ամեն մի մատիս ստեղնաշարին հպվելուց անընդհատ հիշում ու զգում եմ, թե ինչ դաժան էր:( չնայած լուսավոր կետ էլ կա՝ 15-ից 13-ը ստացվեց:)

einnA
25.12.2011, 22:08
Էնքան խառը մտքեր են պտտվում գլխումս ու ոչ մեկի վրա երկար չեմ կարողանում կանգնել...

ասել եմ էլի, հիմա էլ կկրկնեմ, որ մարդն ախր շատ եսասեր էակ է. սեփական ցավը, սեփական զգացած մատի փշի պատճառածը շատ ավելի կարևոր է...

միշտ զարմացել եմ էն մարդկանց վրա, ովքեր համամարդկային նշանակության ինչ-որ խնդիրներ լուծելու համար կռիվներ են տալիս, գուցե ոգևորվել եմ ինչ-որ բաներից ու մի կաթիլ էլ ես եմ արել, եղել է, բայց զգացել եմ, որ իմը չի էտ:
Ես գուցե բարեկամ եմ, կարեկցող եմ, հասկացող եմ, ցավ կիսող եմ, բայց սեփական մտքերս, մտատանջություններս երկար չեն թողել, որ ուրիշինով տարվեմ...

նոր էնքան սառնությամբ էի նայում մարդակային մեծ աղետների կադրերը, մարդկային ցավի դրսևորումներին, որ ինքս ինձնից վախեցա... երևի բթացել եմ

մի քանի րոպե առաջ բացել էի ղեկավարման վահանակս ու առաջին անգամ երկար նայում էի ոչ թե ով է ինձ վարկանիշ տվել, այլ էն մարդկանց, ում ես եմ տվել ու, ի զարմանս ինձ, գրեթե ամեն մի տվածիս պատկերը հիշում էի ու էն ազդեցությունը, որ թողել են ...

երևի էտ ժամանակ եսասեր չեմ եղել :)

Ժունդիայի
25.12.2011, 23:37
Ստեղ արի: Ձեռքդ ինձ տուր: Դիր այն սրտիս: Ու հիմա լսիր. տը´կ-տը´կ, տը´կ-տը´կ...Հ՞ն, կարո՞ղ ես ինձ մի պահ լսել: Էս ամենը քեզ համար եմ անում, հիմարիկ: Հենց քեզ համար է, որ սիրտս զարկում է այսկերպ: Կարո՞ղ եմ խոստովանել: Երդվու՞մ ես, որ կհավատաս ինձ:
Անկեղծ ասած, արդեն զզվել եմ ռոմանտիկ պատմություններից: Սիրային հարաբերություններս այլևս իմաստ չունեն: Հետաքրիր է, դու ինձ հասկանու՞մ ես գոնե մի քիչ: Ես այս ամենը չեմ գրում այն պատճառով, որովհետև ապրում եմ սինեմատոգրաֆիկ սերերով ու ցանկանում եմ պատմել այն ալամ աշխարհին: Չէ՜: Ես գրում եմ, որովհետև գիժ եմ:

Իմ կյանքն ավելին է քան իրականությունը, ինչպես ֆիլմերն են, երևի: Չեմ կարծում, որ երջանիկ ավարտ չունեցող սիրային հարաբերություններն իմաստ ունեն ընդհանրապես: Դրա համար էլ ես միշտ հորինում եմ: Հորինում եմ, որպեսզի արյունը եռա երակներում, արցունքները գլորվեն աչքերից, ադրենալինը ցնցի մարմինը: Կհավատա՞ս, ես հորինում եմ սերերը, որպեսզի հավատամ ինքս ինձ: Սակայն այսօր ես հոգնել եմ: Հոգնել եմ անհամար ստերից, իրականությունից, անպատասխան հեռախոսազանգերից ու բառ չպարունակող երաժշտություններից:

Թո´ղ ինձ, թո´ղ՝ լինեմ եսասեր: Թող՝ այնպես անեմ, որպեսզի փոքր ինչ հաասկաս, թե ինչն եմ սիրում ինքս իմ մեջ: Ուզում եմ պահպանվել, հասկանու՞մ ես: Հոգնել եմ քո անհամար ստերից, փուչ ու դատարկ խոսք ու խոստումներից: Ես կարմիր գրքում գրանցվածների տեսակին եմ դասվում. ես հավատում եմ մարդկանց: Ու գրեթե հավատում եմ քեզ: Կարիք չկա ինձ սիրելու, եթե չես ցանկանում: Բայց նաև մի ստիպիր ինձ հավատալ, որ այս ամենը սեր է կոչվում: Ինձ այլևս ոչինչ մի ասա (կամ էլ ասա ամեն ինչ):

Մի´ նայիր ինձ այսպես, ախր դու այնքան բան ես ասում քո այդ մի հայացքով: Իսկ որ հայացքը խաբում է, դա ես շատ լավ գիտեմ: Գիտեմ, որովհետև սովորել եմ: Ինքս ել եմ կարողանում ամենաստոր ու հնարավորինս քաղցր ձևերով խաբելը, գիտե՞իր:

Բայց սիրտս խռպոտ է հիմա, լուրջ է վիճակը: Զգու՞մ ես: Լսիր մի պահ, ու զգա՝ ինչպես է այն զարկում: Տկտկոցն այլևս նույն չի: Չեմ ուզում ասել, որ ժամանակն անցավ, որ դու անցար, որ պատրանքը վերջացավ, չնայած այն ամենին, որ քիչ թե շատ իրական էր:

Թեպետ խնդիրը սա չի: Ես այլև ոչ մի բանից չեմ հագենում: Ոչ մի բանից: Ես տալու շատ, շա՜տ բաներ ունեմ, սակայն պատրաստ չեմ դրան՝ առանց փոխհատուցման: Էս պուպուշ երևույթը, որն անվանում ենք «տալ առանց փոխհատուցման» ավելի շատ աշխատում է աղոթքներում, տարբեր սրբերի պատմությունների ու տիեզերքի մնացած բոլոր զարգացած էակների հետ: Սակայն ես ո´չ եկեղեցում եմ ապրում, ո´չ սուրբ եմ ու ո´չ էլ այդչափ գերզարգացած ինչ-որ մեկն եմ:

Կտամ, եթե ստանամ փոխադարձը: Եսասեր եմ, ավելին քան երբեք:

Մանանա
26.12.2011, 00:50
Որ անկապ զալում նստած գուգլի ոսկորներն ես հաշվում, մեկ էլ սմս "ես քեզ սիրում եմ": Էնքան վաղուց էս բառերը չէի լսել, որ ամեն անգամ փշաքաղվում եմ:
Շատ չասես,, չսովորեմ էտ բառերին էլի, խնդրում եմ...
Ես էլ եմ ուզում քեզ սիրեմ~

My World My Space
26.12.2011, 16:21
Լինում ա չէ՞, որ մեծագույն սիրով մեկին ուղարկում ես на ***, հետո սիրտդ սկսում ա անհանգիստ խփել՝ տենաս հասա՞վ, թե՞ չէ.... ;)

Quyr Qery
26.12.2011, 18:38
Ինչքան եմ ձեզ սիրու~մ, պստոնե~ր...
Ինչքան պատահական պստոների ենք մենք տեսնում,որ ինչ-որ մի բանով տպավորվում են մեր մեջ, իմ կյանքում 2 պստո կան, որ տպավորվել են:
Մի անգամ, մի քանի ամիս առաջ, վերադառնում էի Հայաստան, Մի լեռան մոտ մեքենան կանգ առավ, սիրուն տեսարան էր բացվում: Ես ներքև էի նայում ձորից, ներքևում ջուր էր, մեկ էլ հենց կոքիս մի շաաաատ սիրուն տղա կանգնեց`մոտ 6 տարեկան, սևուկ աչքերով, ինքը զարմանալի սպիտակ մաշկով, շատ սիրուն հագնված, սիրոն ժպիտով մի հրաշք: Սկսեցի քարեր գցել ներքև, ինքն էլ սկսեց, հետո չգիտեմ ինչ ասեց, երևի վրացերեն` չհասկացա, զգաց որ չեմ հասկանում լեզուն, սկսեց անել են ինչ ես էի անում: պապաս կանչես,որ արդեն գնանք, վերջին անգամ հետ նայեցի պստոյի կողմը, ինձ օդային համբույներ էր ուղղարկում:
Իսկ մյուսը եսօր եղավ:
Երթուղայինի մեջ կողքիս մի մամա նստեց իրա ինչպես իմացա 3 տարեկան աղնակի հետ: Ես պստոն մամային անընդհատ ասում է.
-Մաաաամ, ընձի են կանֆետից կառնիս? իսկ են մատնիքից, ցեպ էլ կառնիս չէ?
-Հա, ցավդ տանիմ, կառնիմ,մենակ հմի սուս մնա:
Էս երեխեն նայում է ինձ, ժպտում ու դառնում մամային, էլի ուզելու ինչ-որ բան: Ես էլ խանութից էի դուրս եկել, քուրիկս փոքր է, իրա վզնոց էի առել մանկական: Հանում եմ ու տալիս պստոյին: Նայում է ինձ, ժպտում, մեկ էլ.
-Անունս Ռուզան է,-ամաչելով նայում է դեմքիս:
-Իմն էլ Հասմիկ, պստ ջան:
Էլի ժպտում է:
Հասանք կանգառ , իրանք պիտի առաջինը իջնեին: Էս պստոն միահտ համբուրեց ինձ նոր գնաց, դեռ ժպտում է:
Ինչ հետաքրքիր է, երևի մենք էլ,որ պստիկ էինք նման մեծերի հանդիպել ենք, բայց ճենք հիշում: Էդ պստոներն էլ մեզ կմոռանան: Իսկ մենք իրանց` չէ:

Smokie
26.12.2011, 20:15
Որքա՜ն բան ունեմ անելու, որքա՜ն նոր բացահայտումներ են ինձ սպասում, որքա՜ն բան պետք է տեսնեմ, որքա՜ն բան պետք է սովորեմ: Պետք է կարողանամ ժամանակս ճիշտ ձեւով օգտագործել` զգալ, որ պահին որն է ավելի կարեւոր, օգտակար եւ որն է ավելի հաճելի, հետաքրքիր: Ֆիլմեր, երգեր, դասեր, գործեր::roll

Yevuk
26.12.2011, 20:35
Ինչու՞ են մարդիկ «շնորհակալության» տեղը ասում «ապրես»: Ինքնահաստատվում ե՞ն, ուզում են իրենց մե՞ծ զգալ թե՞ փաստ են արձանագրում: Նյարդերս իրար են խառնվում, երբ «շնորհակալության» փոխարեն դեմքիդ են շպրտում «ապրես»-ը: Է՜հ, մարդիկ, ես գիտեմ, որ ես ապրեմ:

Իրար շնորհակալություն ասեք, մարդիկ, հաճելի ա, գեղեցիկ ա. «ապրես»-ը ո՞րն ա է:

Lusinamara
26.12.2011, 21:45
Ես պարել չգիտեմ… Ես պարել չեմ կարողանում:

Այն, ինչ զգում է մարմինը երաժշտության ներքո, իմ մեջ սահմանափակվում է միայն ելևէջներն ընկալելու թեթև փորձով:
Կյանքը կոտրեց թևերս: Ես չեմ զգում, չե՛մ զգում պարը:

Միշտ էլ պարարվեստը համարել եմ ոչինչ չփոփոխող, ոչինչ չկանոնակարգող, չփրկող, չսպանող ինչ-որ չեզոքություն, կա՞, թող լինի էլի, սիրում են, թող սիրեն, զբաղվեն մարդիկ: Հիմա հասկացել եմ. ես այն միամիտներից եմ, ովքեր գոռալով են խոսքն առաջ տանում, որ հանկարծ չընկճվեն իրենց սխալը բռնացնելիս:

Պա՜րը… ամիսներ առաջ մենք հանդիպեցինք: Նա երկար էր, սլացիկ, համաչափ, գեղեցիկ հյուսեր ու թաքնված առնականություն ուներ: Առաջին հայացքից կոտրեց այն կարծրատիպս. երկրորդ հայացքը մտերմացման ակնարկ էր ցրում և հանուն մեր մտերմացման, նույնիսկ շուրջպար կատարեց շուրջս: Հետո… հետո խոսք տվեց, որ եթե շուտ-շուտ հանդիպենք, իր մեջ եղած ողջ դրականությունը կփոխանցի ինձ: Նա այնքա՜ն մեծահոգի էր, որ մերժումս վհատեցրեց նրան: Չհամաձայնեցի… քանզի ես տեսնում էի, ոչ թե զգում, իսկ նա զգում էր իր անկարողությունն ինձ վերափոխելու հարցում: Անօգուտ եմ ես Պարի համար, անպիտան ուղղակի:

Պարզ է ամեն ինչ. ես պարելու համար թևեր չունեմ…

Դեկադա
26.12.2011, 21:48
Մի անգամ արդեն ասել եմ, որ իմ աղջիկս էնքան ա խոսում, որ ասել տատիս «շան հաչոցը կտրացնում ա»: Լույսը բացվում ա, ինքը սկսում ա խոսալ, մինչև քնելը...նույնիսկ երազում էլ ա խոսում: Ու ամեն երեկո ես բողոքում եմ գլխացավից: Անկեղծ ասած եթե էս երեխեն չի խոսում ուրեմն ինքը հիվանդացել ա, ու վայը տարել ա մեզ, որովհետև երբ ջերմություն ա ունենում ինքը էնքան եռանդով ա սկսում խոսալ / ու ոչ միայն/, որ մենք ամբողջ ընտանիքով հասնում են «դժողքի դուռը»: Ինչևէ: Էսօր էնպես ստացվեց, որ ինքը պիտի գնար խանութ գնումների: Գնաց, եկավ ու շատ վճռական ասեց.« Սրանից հետո էլ ինձ խանութ չուղարկեք, էտ կնիկը էնքան ա խոսում...գլուխս ցավում ա»: Վերջում էլ ավելացրեց.« Մամ, բայց ես քեզ ո՜նց եմ հասկանում»::D

anahit96
27.12.2011, 00:05
Եթե տանը ամեն ինչ մաքուր է,ընթրիքը անուշ բուրում է,լվացքը արված է,ափսեները լվացված,,,նշանակում է համակարգիչս փչացել է:(

V!k
27.12.2011, 09:54
Ես 10 օրն էլ անցավ ու շատ արագ անցավ, կրկին ʺստիպվածʺ եմ վերադառնալ զորամաս: Շատ լավ ժամանակ անցկացրեցի այս մի քանի օրը: Ուզում եմ նորից որոշ ժամանակով հրաժեշտ տալ ձեզ: Նախօրոք շնորհավորում եմ ձեր բոլորի գալիք տարին, թող 2012-ը ավելի շատ լավ նորություններ պարգևի ձեզ բոլորիդ, քան անցողիկ 2011 թվականը: Հաջողություն բոլորիդ...:bye

Smokie
27.12.2011, 12:33
Ամեն գիշերը քնելիս՝ իմ սենյակում երաժշտությունը պարտադիր է::love

Ameli
27.12.2011, 15:11
Շունչս կտրվում ա.... ցավոք ոչ երջանկությունից

Նուշություն
27.12.2011, 15:55
Իսկ ես չեմ մոռանում, որ Ձմեռ պապիկից ստացած տոպրակիս մեջ միշտ մանդարիններ էլ էին լինում...ու էդ մանդարիններն ուրիշ համ ունեին...հեչ էլ նույնը չէին, ինչ սեղանի վրայինները....իրանք աշխարհի ամենահամով մանդարիններն էին :)

Quyr Qery
27.12.2011, 22:01
Էսօր մեր կուրսով քեֆի էինք... նու դպրոցական կառնավալների պես մի բան էր, մեր ավարտելն էինք նշում, մի սեմեստր մնաց: Բայց բան չէի զգում, չէի տխրում, չէի թախծում, դեռ չծնված կարոտն ինձ չէր տանջում:
Իսկ դպրոցում ամեն ինչ մի տեսակ ուրիշ էր, լավ էր, զգացմունքային, հենց կառնավալերից հետո լաց էի լինում, ինչքան էլ չսիրեի դպրոցը էդ օրերին ավարտելս չէր գալիս:
Տխուր է, ամեն ինչ ինձ համար մեկ է դարձել....

Lem
28.12.2011, 00:22
Երբ հարստանամ, մի մե՜ծ շենք կառնեմ՝ բոլոր հարմարություններո՜վ, սիրո՜ւն... Ու ամեն տարվա վերջում ձրի ապաստան կտամ Նոր Տարվա գեղեցկությունը փչացնող ձեւականություններից փախչողներին: Պատերին պաստառներ կլինեն՝ «Նոր Տարի՝ առանց զխկտվելու», «Ամենաանպատեհ պահին իմ տուն խցկվող բարեկամն իմ բարին չի ուզում», «Ինձ նյարդայնացնում են խանութները թալանող կնանիք», «F*** խոզի բուդ» եւ այլ լավատեսական մտքերով: «Ստոլիչնի» կամ «բլինչիկ» բառեր օգտագործողները տեղում կվտարվեն:
Հետաքրքրվողներին խնդրում եմ` Նոր Տարվա ժամը 12-ը խփելիս երազանք պահել, որ ես հարստանամ:

Մինա
28.12.2011, 03:08
Աշխատանքս սիրում եմ,գործատուներիցս եմ ցխկվում:Հույնի ամենա կեխտոտ ,ամենա ռասիստ տեսակից են:Լավ է հենց սկզբից լավ մարդկանց էլ եմ հանդիպել,թե չէ շատ վատ կարծիք կկազմեի հույների մասին: Սովորաբար տանն եմ աշխատում:Էսօր շտապ պատվեր ունեին,գնացի իրենց մոտ անելու:Ակնհայտ դժգոհության ու չթաքնված հակակրանքի արտահայտությունը դեմքիս աշխատում եմ, քթիս տակ երգելով.
От улыбки хмурый день светлей
От улыбки в небе радуга проснется
Поделись улыбкою своей
И она к тебе не раз еще вернется.:hands
Պարզապես բացակայում էի ու միայն կաղապարով էի էնտեղ:Շատ թանկ վճարեցի ժամանակին հիմիկվա ինքնատիրապետմանս համար:ՈՒրախ եմ ,որ նման անախորժ առիթները օրս չեն փչացնում առաջվա պես :

anahit96
28.12.2011, 12:14
Երբեք մի հանձնվիր ու կտեսնես,թե ինչպես են մյուսները հանձնվում

Claudia Mori
28.12.2011, 17:18
Բոլոր օրագրային մտքերս հիմա այս տեսնյութի հետ են առնչվում...14 րոպե է, բայց արժե նայել ու այս կերպարին ճանաչել...


http://www.youtube.com/watch?v=Wlo5RcHHDEg&amp;feature=player_embedded

Chuk
28.12.2011, 17:53
Չամուսնացած տղամարդու տխուր խոհեր. մենք ենք, մեր ձեռները:

John
28.12.2011, 18:32
տե՛ս հաջորդ գրառումը :D

John
28.12.2011, 18:35
ամենաշատը բողոքում են նրանք՝ ովքեր ոչինչ չեն անում
քանի սաղ ենք՝ կյանքին պարտք ենք
լավ բան որ անում ես՝ ակնկալիք չպետք է ունենաս, այլ պետք է բավարարվես էն ջորմությամբ, որ ստանում ես լավություն անելուց, այլապես լրիվ կկորի արածիդ իմաստը :)

Նուշություն
28.12.2011, 18:49
Ազգիս գեղեցիկ հատվածը հիմա բլինչիկ ա թխում, տորթ-մորթ սարքում, ամանորյա նվերներին սիրուն շորեր հագցնում, իսկ ես հլը գործի տեղն եմ...նոր-նոր սկսում ենք ամանորյա ֆիլմը մոնտաժել....աչքիս էսօր ստեղ ենք լուսացնելու...վաղը եթերում պետք ա լինի.... սիրտս թրթռում ա, չգիտեմ` ոնց ենք հասցնելու, սոված սատկում եմ, ու նենց չի, որ բողոքում եմ, որ հիմա գործ ենք անում ու էս գիշերն ու վաղը ցերեկը չենք քնելու....նենց սիրուն բան ա ստացվու~մ....վաղուց սենց հաճույքով գործ չեմ արել.....Էսօր խնդրելու եմ` գիշերը հրապարակի տոնածառի լույսերը չանջատեն..... հենց հոգնեմ, դուրս գամ, նայեմ, հիշեմ, որ Նոր տարի ա, ու ազգիս գեղեցիկ հատվածը բլինչիկը թխել, տորթ-մորթը սարքել, պրծել ա : :)

Դեկադա
28.12.2011, 21:07
Էլի Նոր Տարի ա...:)

Կուզեմ, եկող տարի հնարավորինս քիչ լինեն հիսաթափություններն ու դժբախտությունները: Եթե արցունքներ, ապա ավելի շատ ուրախության: Թող, որ ցանկացած մարդ գոնե մի օր իրեն զգա « թագավոր»: Կուզեմ, որ գալիք տարին մեզ չկանգնեցնի ընտրության առջև, իսկ եթե ընտրել ապա միայն քաղցրավենիքի բռենդի միջև: Կուզեմ, ազգս պաշտպանված զգա: Որ ամանորյա գիշերը կենաց խմելուց մենք առաջի հերթին խմենք սահմանին կանգնած այն զինվորի / ես տղայիս/ կենացը, որի շնորհիվ մենք մեր բակերում ամանորյա հրավառություն ենք նայում : Կուզեմ մեզնից յուրաքանչյուրը ամբողջ տավա ընթացքում գեթ մի բարեգործություն անի ու երբեք չբարձրաձայնի: Կուզեմ, որ մենք ազգովի «շառ ու փորձանքից հեռու մնանք»: Ոչ մի ընտանիք թող երբեք չզգա «կիսատ ապրելու բերկրանքը» : Եթե սխալներ, ապա ոչ ճակատագրական: Թող մենք զգանք «աստիճաններով» վեր բարձրանալու հաճույքը: Կուզեմ, որ աշխարհի կենտրոնում դրված կաթսայից մենք բոլորս կարողանանք վերցնենք մեզ հասանելիք « ճաշը» ու որ երբեք մեր շերեփը « թղթից» չլինի: Թող մեր երեխաների աչքերում միշտ ժպիտ ու ծիծաղ տեսնենք և ոչ թե թախիծ, և յուրաքանչյուր դռան հեևից լսվեն միմիայն երեխաների ուրախ ճիչեր: Թող տարվա մեջ գոնե մի անգամ մենք եկեղեցում մոմ վառենք այն կամավորի համար, ով մեզ համար տվեց իր կյանքը: Թող մենք ունենանք 100 ընկերներ, ովքեր մի րոպեում կհավաքեն այն 100 ռուբլին, որը կօգնի մեզ « նեղ» պահին: Եթե ղողոնջներ ապա միայն պսակադրության: Թող նոր տարվա գիշերը վառվեն բոլոր տների լույսերը ու ձմեռ պապը հյուր գա այն մանչուկին, ում ծնողները նրան փողով չեն հրավիրել: Թող մեր հիշողությունների անիվը հնարավորինս պտտվի լավ ու բարի հուշերի ֆորտունայում: Թող մեր սպասումները միշտ բարի ավարտ ունենա: Թող մեր կյանքի ամենադժբախտ պահերին զգանք մեր հարազատների ու բարեկամների աջակցությունը և վերջնական որոշումներ կայացնելուց մենք խելամիտ ու խոհեմ գտնվենք: Կյանքից հուսահատ ու բոլորից լքված զգալուց մենք մեր մեջ ուժ գտնենք նորեն ապրելու ու թող ճանապարհ գնալուց աստված մեզ ուղեկից լինի: Թող մեր երեխաները մեզ «մեղադրեն» թեյը սառը տալու և ոչ երբեք ոչինչ չտալու մեջ: Եվ թող մեզնից յուրաքանչյուրը իր ծնողներին սիրի ու հարգի, թեկուզ նրա համար որ իրեն կյանք են տվել: Երբեք չհամեմատենք ու չհամեմատվենք ոչ մեկի հետ ու ի վերջո սովորենք ապրել ու բավարարվել մեր ունեցածով: Թող ազգովի նմանվենք «այն ավելին» որին կոտրել չի լինի ու երբեք չմասնատվենք: Ի վերջո թող մեզ՝ համայն մարդկությանը «Նոյան տապան» սարքելու անհրաժեշտություն չլինի::love

...ու մի բան էլ: Կուզեմ գալող տարի ամուսնուս աչքերում արցունք չտեսնեմ ու չլսեմ « գլխիդ մեռնեմ քեզ կարոտել եմ բառերը»:

anahit96
28.12.2011, 22:00
Բոլորը պատրաստվում են Նոր տարվան,..ինչ լավաաաա Ձմեռ պապ,տոնածառ,մանդարին,բլինչիկ, «Один дома»... շատ եմ սիրում,բայց մինչև դեկտեմբերի 31-ը ժամը 21.30 աշխատում եմ :o

Հարդ
29.12.2011, 00:02
Նորից մեջիս տոռնադոները գլուխ են բարձրացրել ու նորից ուզում եմ հողմ դառնալ էս երգի տակ...


http://www.youtube.com/watch?v=TYqmDqFh038

Smokie
29.12.2011, 12:17
Մարդ ամեն անգամ փորձում ա արդարացնել իր սխալ արարքները, երբ մտածում ա իր արածի մասին, պատճառը գտնում ա ուրիշի մեջ՝ ուրիշն էլ իր հերթին այդ մարդու վրա ա բարդում ամեն ինչ: Այս ամենը հնարավոր չի փոխել:

Arpine
29.12.2011, 15:06
Դեպրեսիա ու ճահիճ. շատ ընդհանրություններ ունեն էս 2 հասկացությունները: Ճահճային տարածքում հայտնվելիս պետք ա զգույշ լինես, չընկնես էնտեղ, այլապես, եթե ընկար, շատ վատա: Այն քաշում ա ու քաշում, իսկ դու պետքա չթպրտաս, պետքա խելամիտ վարվես, չհանձնվես, հավատաս, որ դուրս ես գալու ու պայքարես դրա համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ մարմինդ կիսով չափ խրվել է, պիտի վերև նայես ու չմեկուսանաս: Կարողանաս գիտակցել քո վիճակը ու փորձես դուրս գալ էդտեղից, թեկուզ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի օգնությամբ:



Հ.Գ. Ճահիճներից վախենալ պետք չի, թե չէ ինչից վախենում ես գլուխդ ա գալիս…Ճ

Shah
29.12.2011, 16:41
արագությունը դա մերսի մեջ նստած 240կմ/ժ-ը չի, էտի երբ բոդա-բոդայի վրա 80կմ/ժ արագությամբ գնում ես այ դա ա :)))

armen9494
29.12.2011, 18:05
Չեմ հասկանում էս նոր տարին մենակ իմ մոտա սենց անկապ ու անիմաստ: Ժողովուրդ, էդ որ գրում եք "էս ի՜նչ լավա նոր տարիյա", "ուշքս գնում ա նոր տարվա համար, սաղ օրը ուզում եմ էդ շոփփինգի գնամ, գնամ էդ պուպուշիկ նվերները առնեմ", "վույ մելնեմ ես էս նոր տարվա ջանին" :love էդ իրոքից ըտենց դուրներդ գալի՞ս ա նոր տարին, թե՞ սայթ մտնելուց առաջ մոռանում եք էս սաղ զզվանքի մասին, հագնում վարդագույն ակնոցները ու նոր մտնում: Ընենց հետաքրքիր ա, մենակ իմ համար ա էս նոր տարին սենց անկապ ու ինչ-որ տեղ նաև մի քիչ զզվելի տոն մնացել, թե ուրիշ մարդիկ էլ կան:

Հ.Գ. հարցը չի վերաբերվում պուճուրիկ երեխա ունեցողներին, վայ ես իրանց ցավը տանեմ :love

Նաիրուհի
30.12.2011, 05:28
Նոր Ֆեյսբուքում Սեդա Ազնավուրն էր գրել ։Ճ

«Պապաս՝ Շառլ, օր մը ամբողջ հաւկիթ մը կը կլլէ, պապիս՝ Միշան, տղուն կ´ըսէ՝ «Ինչո՞ւ ատ հաւկիթը հում կլլեցիր», պապան կը պատասխանէ՝ որովհետեւ ձայնին համար շատ լաւ է, պապիս կը խնդա և կ´ըսէ՝ «Տղա´ս, եթէ հաւուն հաւկիթը այդչափ օգուտ է, ըսել է որ հաւուն հետոյքը օպերա պետք է երգէ»։

Տրանսլիտերենից փոխադրեց Նաիրուհին :)


Ուֆֆֆ, էս բլինչիկից հետո քունս էլ չի տանում...

Tig
30.12.2011, 14:45
Հերթական Ամանորն է: Հերթական տարին ետևում է ու նորն առջևում: Եվ որպիսի առանձին առանձին շնորհավորանքներ չգրեմ, բոլոր իմ ընկերներին ու ծանոթներին այստեղ եմ շնորհավորում: Ուրախ և բեղուն տարի բոլորիս: Ցանկանում եմ, որ այս տարի ավելանան լավ մանդկանց և երևույթների շարքերը: Դառնանք էլ ավելի ամուր ու կազմակերպված: Ունենանք գիտակից ու հասուն հասարակություն: Իշխանությունները էլ ավելի մեծ ջանքեր թափեն ազգային և պետական շահն առաջ տանելու համար և կարողանան դրանք առավել առաջնային դասել իրենց անձնական շահերից: Ուսուցիչներն էլ ավելի սիրառատ ու հոգատար լինեն երեխաների հանդեպ: Ոստիկաններն ու իրավապահները էլ ավելի օրինապահ լինեն և էլ ավելի մեծ ջանքեր ներդնեն օրենքի ուժի գերակա և բոլորի համար հավասար լինելու հարցում: Վարորդներն էլ ավելի օրինապաշտ դառնան և էլ ավելի մեծ սիրով հետևեն երթևեկության կանոններին: Բժիշկներն էլ ավելի նվիրված լինեն Հիպոկրատի երդամանը: Քաղաքական գործիչներն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ տեր լինեն իրենց խոսքին ու տված խոստումներին: Դատական մարմիններն էլ ավելի անկաշառ ու անկողմանակալ լինեն և ամուր պահեն օրենքի տառը: Զինորականներն՝ սկսած շարքայինից, վերջացրած պաշտպանությայն նախարարով, էլ ավելի զորեղ կանգնած լինեն հայրենիքի պահպաման գործում և էլ ավելի մեծ եռանդով իրականացնեն իրենց պատրավորություններն ու իրավունքները, էլ ավելի մեծ հոգատարություն դրսևորեն միմյանց նկատմամբ: Հոգևորականնեն էլ ավելի մեծ հավատով և սիրով նվիրվեն իրենց հետևորդների հոգևոր ուժը մեծացնելու գործին: Ազգայնականներն էլ ավելի հանդուրժողականությամբ վերաբերվեն լիբերալներին և լիբերալներն էլ ավելի խորը ընկալեն իրենց ազգայնական լինելը: Նվիրյալնեն էլ ավելի նվիրվեն իրենց գաղափարներին ու գործերին և չմեծամտանալով գնահատեն նաև այլոց գործունեությունը: Մայրեն ու հայրերը էլ ավելի մայրանան ու հայրանան ու մայրություն ու հայրություն անեն ոչ միայն իրենց այլև այլոց երեխաներին: Սիրառատներն էլ ավելի լցվեն սիրով և բազմապատկեն սերը մնացած բոլոի մեջ: Մնանք սիրո մեջ, սեր դառնանք և սեր ճառագենք...

հ.գ էսքան երկար ու "անկապ" շնորհավորանք դեռ չէի գրել :)

Inna
30.12.2011, 23:49
Մարդիկ 2011 թվականի ամփոփումն են անում, իսկ ես՝ թթու վարունգ եմ կտրտում: :))

Նաիրուհի
31.12.2011, 01:31
Ակտուալ.
տղամարդու հուսալիության առաջին գրավականը չսահող կոշիկներն են :))

murmushka
31.12.2011, 10:25
այ հիմա իսկապես գիտակցեցի, որ մեծացել եմ, որ ամանորյա հրաշքն արդեն ինձ համար չէ
առաջին անգամ այս օրորվ նստած եմ աշխատավայրում, երեկոյան Հայկն էլ կլինի իր աշխատավայրում.. այնպես որ մեր ընտանիքն այս տարի չի նշում ամանոր
ինչ-որ տխուր ստացվեց

Moonwalker
31.12.2011, 12:04
Շենքում խոսում են, որ 2012-ին ամեն ինչ լավ ա լինելու: Հավատում եմ:pardon

Եսի՞մ, սպասենք էլի:esim՝

http://s44.radikal.ru/i104/1112/7c/ef37893b9875.jpg

Arpine
31.12.2011, 12:10
Վերջերս շատ եմ Ֆիքսվում Արևմտյան Հայաստանի վրա:love
:roll

http://img600.imageshack.us/img600/3272/sam0119br.jpg
http://img833.imageshack.us/img833/2177/sam0246u.jpg

Շատ եմ ուզում:(
Հ.Գ. Մի քիչ շատ խոսեմ կարողա էլի իրականություն դառնա

Գեա
31.12.2011, 14:32
Այսօր մաքրություն անելու օր է:Վարսավիրանոցները պայթում են կանանց առատությունից:Արտաքին քաղհանով են զբաղված. մազերն են կտրում ու ֆենում, մանիկյուր, պեդիկյուր, մեյք ափ, ֆլան , ֆստան...:Չէ, դրանք ինձ պետք չեն , ինչպես կամ , այնպես էլ վիշապին կդիմավորեմ, հուսով եմ չի վախենա... ես ուրիշ ուբորկեքի մեջ եմ... մի մեծ պարկ եմ վերցրել ու մեջս կուտակվածն եմ մաքրում`դատարկություն,հիասթափություն, արցունքներ , վախեր ու ֆոբիաներ, բորբոսնած երազանքներ,անթույլատրելի կարոտներ...հիմա պարկի բերանը կկապեմ, կդնեմ նապոյի ուսերին ու հայդա... հոգուս լուսամուտից դուրս:Տեղ եմ ազատում նոր կարոտների , նոր երազների նոր հույսերի համար...
Խեղճ նապո.... պարկի ծանրությունից շախմատի ձի է դառել ...
Ժողովուրդ ջան բոլորիդ Նոր տարին շնորհավոր, ես ձեզ սիրում եմ...

Shah
31.12.2011, 14:57
մարդ էլ 31-ին աշխատի...

John
31.12.2011, 16:00
մարդ էլ էս օրով բա՜ն չունենա անելու... ո՛չ նվեր առնելու հավես կա, ո՛չ գործ անելու..... ջա՜ն

Էլիզե
31.12.2011, 16:19
Ետադարձ հայացք. 2011

Աշխատանք,

Աշխատանք,

Շատ աշխատանք,

Կոնյակով թեյ,

Աշխատանք,

Աշխատանք,

Աշխատանք,

Աշխատանք,

Ռեմարկ "Երեք Ընկերները"

Աշխատանք,

Աշխատանք,

Աշխատանք,

Ընկերներից՝ անտարբերության վերաբերյալ հումորային "կծկծոցներ",

Աշխատանք,

Աշխատանք,

Աշխատանք,

Ֆեյսբուկ,

Կեղծ ժպիտ,

Անկեղծ ծիծաղ,

Աշխատանքի բարձրացում,

Աշխատանք,

Աշխատանք,

Աշխատավարձ,

Բոնուս,

Պրեմիա,

Նվերներ,

Ամանորյա սալաթ "Իմպրովիզացիա",

Ակումբից հիանալի նորություների հոսք,

Տարեվերջյան մոմովառություն Սուսանիկի հետ,

Կոյնակով թեյ,

Ռեմարկ "Երեք Ընկերները"...


Չէ՛, դժգոհ չեմ...

Հաջորդ տարվա համար, ինչպես միշտ, պլաններ չեմ կազմում, ապրում եմ ըստ ամանորյա իմ պատրաստած սալաթի անվանման... :acute

Հ.Գ. Շնորհավոր Ամանոր... Թո՛ղ երջանիկ լինենք ամեն օր... /Արամայիս Սահակյան/ :))

Հ.Հ.Գ. Ապրեք, որ կաք... :clap

:bux:

Quyr Qery
31.12.2011, 19:27
Էհ, տարվա վերջին օրն էլ կպոկվի, ծառի վերջին տերևի նման:
Ժո~~~~ղ , բոլորիդ սիրում եմ: Ձեզանից ամեն մեկից ինչ-որ բան եմ սովորել: Եկող տարում, որին մի քանի ժամ մնաց, բոլորիդ երազանքներ եմ ցանկանում, լիքը երազանքներ, բարի երազանքներ, ու էդ բոլոր երազանքներին իրականացում:
Հա մեկ էլ, ձեր բոլորի գրպանների փողին անխափան բազմացում:

Tig
31.12.2011, 21:22
Զարմանում եմ, մի՞թե աշխարհում լավ բաներ տեղի չեն ունենում: Տեղի ունենում են, հաստատ: Ու շատ ավելի շատ քան վատ բաները: Այդ իսկ պատճառով էլ կյանքն առաջ է ընթանում: Բայց գիտե՞ք զարմանքս ինչում է, նոր լրատվականն էինք նայում ու, ոչ մի լավ լուր չեն ասում, նույնիսկ այս պահին` ամանորի շեմին... Բոլորդ էլ գիտեք, թե լրատվությամբ ինչեր են ասում, չմանրանամ: Ցանկանում եմ, որ եկող տարի վատ լուրերից բացի կրկնակի ավելի լավ լուրեր լսենք: Դրանք կան, շատ կան ուղակի մաղթում եմ լրագրողներին կենտրոնանալ նաև լավ լուրերի վրա: Ու մաղթում եմ բոլորիդ, որ եկող տարի լավ լուրերի պատճառ լինեք դուք, այո, այո հենց դուք: ;)

anahit96
31.12.2011, 22:49
Տարվա վերջին գրառումս. Միշտ ուրախ եղեք,,ու ձեր վարակիչ ժպիտով լցրեք մեր ներկայությունը :love բոլորիդ շաաատ եմ սիրում... Առողջ եղեք ու երբեք մի տրտնջացեք... Սիրեք ու եղեք սիրված

John
01.01.2012, 05:17
ես երջանիկ եմ... որովհետև քանի դեռ դուք քնած եք՝ ես վայելում էի ձյունը՝ Ամանորյա գիշերը... մի՛ փնտրեք այն փողոցներում, մի՛ մոտեցեք պատուհանին ու հիասթափված մտածեք, որ գլուխ եմ գովում... լուրջ եմ ասում կար... ինքը մի 25-30 րոպե թևեց, բայց ես հասցրեցի իրա տակ քայլեմ ու երազանք պահեմ... ու համ էլ ով էդ երազանքը իրականացնի՝ իրան ոչ միայն մեծ երջանկություն ա սպասվում, այլ նաև լիքը բոնուսներ :P :D

Դեկադա
01.01.2012, 09:11
Էս տարվա առաջի անակնկալը եղավ: Մի քանի գրառում վերև ամանորյա բարեմաղթանքիս մեջ գրել էի « Թող Ձմեռ պապը գա հյուր այն մանչուկին, ում ծնողները գումարով չեն հրավիրել»: Պարզվում ա բարեմաղթանքները իրականանալու միտում ունի: Տղայիս համակորւսեցին որոշել էր անակնկալ մատուցել ու Նոր տարվա գիշերը աղջկաս համար Ձմեռ պապ ու Ձյունանուշ էր հրավիրել: Մենակ տեսնել էր պետք աղջկաս կիսաքնած, զարմացած ու շշմած հայացքը: Նվերը ձեռքին նայեց, նայեց... ու հենց գնացին ասեց.« Ո՞վ ա տեսել 12 տարեկան աղջկա համար Ձմեռ պապ գա»::)

...տեսնես նվերների ցուցակ կազմելուց բա ի՞նչի չէր տենց մտածում…:D












,

anahit96
01.01.2012, 15:39
Վաաաայ Ձմեռ պապը նեեեենց լավ նվերա բերել.Գիրք՝ «Աշխարհի 100 հրաշալիքները»

Chilly
01.01.2012, 15:52
Քո ունեցած ցանկացած բան, որով դու տարբերվում ես բոլորից, ուժ է: Պետք է միայն կարողանալ այն օգտագործել: Ուժեղ լինեք հայեր, տարբերվեք բոլորից, օգտագործեք ձեր տարբերվելը, ուժեղ եղեք: Շնորհավոր ուժեղ Վիշապի տարին:

Նաիրուհի
02.01.2012, 20:18
Կատարելապես սթափ վիճակում միայնակ նստել եմ Հյուսիսային պողոտայում՝ Ձմեռ պապի գլխարկով, նեթբուքով հնարավորինս բարձր էս երգը միացրած ու վայելում եմ անցորդների տարօրինակ հայացքները։ Շնորհավորն Նոր տարի, մարդի՜կ...
Այ էսպիսի խայտառակ իրավիճակ :D


http://www.youtube.com/watch?v=5KlN9ujUw0s

Smokie
02.01.2012, 22:41
Ինչ-որ բան եմ ուզում, կարծես ինչ-որ բանի պակաս եմ զգում, բայց թե ինչի՞, չեմ կարողանում հասկանալ: Հաճախ եմ այսպիսի իրավճակում հայտնվել:

Չէ՛, հաստատ հանգիստը չի ուզածս, քնելը չի, բայց... անընդհատ էս երգը լսելու ցանկություն եմ ունենում՝ հանգստացնող, թեթեւացնող, քնացնող... երբեմն էլ մտածեցնող ու հանկարծ դեմքիդ ժպիտ է հայտնվում, ինքդ էլ չգիտես թե ինչու:


http://youtu.be/Fy8hK3blQOQ

Կա եւս մի երգ, որը բացահայտել եմ այս երգի հետ միաժամանակ ու ամեն անգամ, բոլորովին ինքնաբերաբար մի երգը հիշելիս, հիշում եմ նաեւ երկրորդը: Էլի՛ գեղեցիկ ու տրամադրություն ստեղծող երգ, ուղղակի ավելի աշխույժ, ավելի ուրախ::)


http://youtu.be/jfchPk4t8Ks





Իսկ երգերը բացահայտել եմ Արթգեոյի սարքած ակումբային slideshow-ից::love

Ժունդիայի
03.01.2012, 20:58
գործ Nº 2011:

Էսօր մի շուն սպանեցի: Ցեղատեսակը չգիտեմ, բայց երևի գելխեղդ չոբանի ու տուզիկի խաչասերում էր ու ահավոր սիմպատիչնի էր: Չեմ հիշում՝ ոնց կամ երբ նա եկավ մեր տուն, բայց գիտեմ բավական ժամանակ մեզ հետ էր ապրում:

Հիվանդ էր, ահավոր հյուծվել էր վերջին ամիսներին ու առնվազն երկու հիվանդություն ուներ, որոնց անուններն այդպես էլ չիմացա: Քայլում էր դանդաղ ու տխուր, համարյա ոչինչ չէր ուտում: Եթե ժամանակին հարևանությանը կամ անցորդների անհանգստացնում էր իրա անկապ ոռնոցներով, ապա վերջերս նույնիսկ չէր էլ հաչում:

Պայուսակիցս հանեցի ներարկիչը... հանեցի ասեղը պաշտպանող կափարիչը... հանեցի շան կյանքը: Ասեղը հեշտությամբ մխրճվեց նրա կոշտ մաշկի մեջ: Վերջին ու անհանգիստ շարժումն անելիս, նա փորձեց ներարկիչը կծել: Նա այնքան թուլակազմ էր, որ ավելորդ ջանք չպահանջվեց, որպեսզի բռնեմ նրան: Էժանագին թույնը դանդա՜ղ ու լուռ տարածվեց, վարկյաններ անց շնչառությունը դանդաղեց իսկ հետո՝ կանգնեց վերջնականապես:

Նայեցի նրան վերջին անգամ: Լղարած էր, կեղտոտ: Աչքերից մեկն այնպես էր փայթել էր, որ մյուսի կրկնակի չափն էր դարձել: Մի տեսակ գորշացել էր, որն ինձ վերջնականապես համոզեց, որ նա, ինչ հիվանդացել էր, շաբաթներ շարունակ կույր էր ման գալիս:

Ինչևէ, լավ զգացի, որ նրա տանջանքներն այլևս վերջացան:

Դեկադա
03.01.2012, 21:37
Աշխարհում երկու տեղ կա որտեղ լիակատար հանգստություն ու լռություն ա տիրում...եկեղեցու բակն ու գերեզմանները: Սկիզբն ու վերջը:



...Հայաստան ես քո ցավը տանեմ: Հայեր գնացեք Էջմիածին:

anahit96
03.01.2012, 23:03
Ես չեմ նեղանում կամ վիրավորվում,ես ուղղակի փոխում եմ կարծիքս մարդկանց մասին:Կարելի է մարդուն կեղտից դուրս հանել,բայց չեք կարող կեղտը մարդուց դուրս հանել

Էլիզե
04.01.2012, 00:23
Ժենսկայա լոգիկա-

-Ասի՛, ժամը քանի՞սն ա…
-Հինգն ա, բալա՛…
-Ի՜նչ լավ ա... հեսա երկու րոպեյից ինը կդառնա...


:))

John
04.01.2012, 00:31
էս տարի կարծեմ տեղեկացում չեմ ստացել, զարմանալի ա, որ նույնիսկ զգուշացում չկա :)

Lianik
04.01.2012, 01:28
2011-ն արդեն անցյալում է.... դեռ մի բան էլ ավելին 3 օր էլ 2012-ից հետը :)

երբ հետադարձ հայացք եմ գցում դեպ 2011-ը...հետքրքիր տարի էր, տարեսկիզբը լի էր սպասումներով /էդ 2010-ի պարգևն էր/, անընդհատ քայլ անելուց առաջ սպասում էի էդ քայլիս հետ կապ չունեցող մի ուրիշ քայլի արդյուքին :D:D լավ ինչէ... տարվա կեսին ամանորի գիշերը մտապահած երազանքներիցս մեկը կատարվեց... հիմա աշխատանք ունեմ ;)... բայց առանձնապես խենթ ու սրտաբուխ դեպքեր չեմ գրանցել... :(:D

իսկ ընդհանուր առմամբ մի տեսակ ինետային, մասնավորապես ֆեյսբուկային տարի էր /էս էլ 2010-ի վերջից/ ... հետ նայելով կարող եմ ասել, որ շատ էի օնլայն, դե մի կողմից լավա, բայց մյուս մի քանի կողմերից վատ :P լավ միտք է ասված <<Интернет соединяет людей, находящихся далеко, но разъединяет с теми, кто находится рядом. ♥♥>>.... մտորելու տեղիք է տալիս....
մի տեսակ մեծ ցանկություն է մեջս. մարդկանց հետ շփվել հնարավորինս առանց միջնորդների` աչքերին նայելով... :oy մանիտորը լավագույնն է գուցե միջնորդներից, բայց աչքերն ավելին են ասում, լրացնում բառերը, չասված մտքերը...:think տեսնենք ինչպիսինկլինեմ 2012-ում ....հըմմմմմ

մի անգամ էլ շնորհավոոոոոոոոր, ակումբցիներ ջան :love բոլորիս ռեալ օնլայնություն եմ մաղթում :P

My World My Space
05.01.2012, 00:15
Չիլի (http://www.akumb.am/member.php/2933-Chilly) և Պանդա (http://www.akumb.am/member.php/26325-%D5%8A%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1) ջաներ..... սիրում եմ ձեզ..... էսօր Ձեր կենացն եմ հառփեեեեեեե՜լ.... Ձեր արևը կծեմ...

Հ.Գ. Ժող ջան հառփաաաա՜ծ եմ...

Smokie
05.01.2012, 15:25
Պետք չի մարդկանց հանգստացնել՝ ասելով, որ 2012-ին ոչ մի աշխարհի վերջ չի լինոլու, այլ պետք է ուղղակի լռել այդ մասին... չհիշել ու չը-հի-շեց-նել::)

laro
05.01.2012, 16:04
Անկապագույն ու զզվելի օր ա :[
Ու էս երկու օր ա հավես չկա գրելու օրագրումս.... ինչիս ա պետք էս կյանքը :[... ու ընդհանրապես. պետք ա հանել էս անտեր վարդագույն ակնոցները ու միանգամայն ռեալ նայել կյանքին: Էս նրանից ա,որ ամեն ինչ փլվում ա աչքիս առաջ, ամեն ինչ... ու ես ոչինչ փոխել չեմ կարող, որովհետև սա ա ինձ վիճակված:

VisTolog
05.01.2012, 17:08
Էս օձից եմ ուզում::love գրկեմ, տաքացնեմ, պաչիկ անեմ, սիրեմ::D (c) Ապե Ջան:))



http://i.imgur.com/2e9Ql.jpg (http://i.imgur.com/2e9Ql.jpg)

anahit96
05.01.2012, 17:23
Երբ հեռանում են հերոսները ասպարեզում մնում են ծաղրածուները: Պետք էր իրենց մոտ ասել :8

laro
05.01.2012, 21:23
Լավ ա չէ ասված. «Բարձրանալիս նայիր շուրջդ գտնվողներին , որովհետև իջնեիս հանդիպելու ես նրանց » :) (գուցե ճիշտ չձևակերպեցի, չգիտեմ...)
Երևի ստորագրությունս փոխեմ... :think

John
05.01.2012, 21:35
էսօր խմո՜ւմ ենք... մոռանում ենք ամեն ինչ ու խմո՜ւմ

anahit96
06.01.2012, 18:38
Մի՛ ստիր...խնդրում եմ...Ինչ ծիծաղելիա լսել սուտը,երբ գիտես ճշմարտությունը

Shah
06.01.2012, 19:48
լողն ավելի ուժեղ կախում ա առաջացնում քան ծխելը...

Ripsim
07.01.2012, 15:36
Երեկ հերթական անգամ գնացել էի ամենամոտիկ ընկերուհուս տուն: Չգիտեմ ինչի խելքիս փչեց սուրճ խմել երեկոյան ժամի: Նա էլ հարցրեց, թե ես ինչպես եմ խմում սուրճը...:( (բայց ախր քանի՜ բաժակ սուրճ միասին խմած կլիենք...)
5 տարեկանից մինչև նրա ամուսնությունը, կարելի է ասել, այդպիսի օր չի եղել, որ չհանդիպենք...Իսկական մեծ քրոջ պես էր ինձ համար...Իսկ հիմա? Ինչքա՜ն բան է փոխվել: Ինչքա՜ն բան կա, որ նա չգիտի իմ մասին, որովհետև համարյա միշտ զբաղված է, իսկ եթե ազատ է՝ պատմում է իր հոգսերից...Ու այս տարի էլ ծնունդիս չի գալու, որովհետև սկեսրոջ ծնունդն էլ է նույն օրը:(
Այսպես մտածում, տխրում եմ, բայց իրականում ինչքա՜ն ուրախ եմ, որ նա երջանիկ է...Անչափ շատ!!! Շատ եմ սիրում ու կարոտում...

Katka
07.01.2012, 16:57
Իրական դեպք խանութներից մեկում::D
Մի երիտասարդ վազելով մտնում է խանութ, թե բա սրանցից մի տասը հատ տվեք: Սրանցիցն էլ էն տյուբիկներով պստիկ շամպուններ են` մեկանգամյա օգտագործման:DՎաճառողուհին տասը հատ տալիս է: Սա արագ վերցնում, դուրս է վազում: Երկու ժամ հետո նույն երիտասարդը գալիս է, թե բա, մորքուր, էս ինչ ես տվել, որը բացեցի, մեջը փրփուր ա: Թե բա շամպուն ա, տղա ջան, ինչ էիր ուզում: Տղային թվացել էր, թե դա պահպանակ է:

My World My Space
07.01.2012, 19:25
էս վերջերս չեմ կարում Ակումբ մտնեմ... իմ իմացած ակումբը չի ոնցվոր... նոր թեմաներ, որոնք ինձ չեն հետաքրքրում, նոր անուններ, որոնք գրում են ինձ չհետաքրքրող թեմաներում, մեկ էլ ինձ հարազատ մի թեմայում տեսնում եմ էդ անունը, զգում եմ՝ անծանոթ ա, նայում եմ՝ մոտ 500 գրառում.... բլին.... էս որտե՞ղ ա էսքան գրել էս մարդը...:o

Ու մեկ էլ մտածում եմ, կարո՞ղ ա է՛ս ի նկատի ունեին հնաբանակ ակումբցիք, որ ասում էին հին Ակումբն ուրիշ էր... հմի իմ համար էլ ա ուրիշ.... ես էլ եմ հին ակումբցի դառնո՞ւմ.... :blin
Վապշե հներ, դիմավորեք, գալիս եմ....:B



Հ.Գ. Ֆուցկ

Tig
07.01.2012, 19:27
Լեզվից հետո ի՞նչով է մի ազգը տարբերակվում մյուսներից ու բնորոշվում, որպես ուրույն միավորում: Իմ կարծիքով դա մշակույթն է: Ինչպիսի՞ մշակույթ ունի հայ ազգը: Ինչպիսի՞ մշակույթի կրող ենք մենք: Եվ ընդհանրապես ի՞նչ է նշանակում այս կամ այն մշակույթի կրող: Կարծում եմ մշակույթի կրող համարվում է նա, ով ոչ թե տեղակացված է այն մշակույթի մասին, այլ նա ով տիրապետում է այդ մշակույթի և ապրում դրանով, կիրառում է այն իր կենցաղում և իր առօրեայում: Մշակույթը նման է լեզվին, եթե այն չես կիրառում, չես օգտագործում, այն մեռնում է… Փառք մեր մեծերին, որ մեր լեզուն կենդանի է և մրցունակ բոլոր ասպարեզներում: Լեզվի հարցում էլ շատ խնդիրներ ունենք, բայց կարծում եմ այսօր մեր մշակույթի առումով խնդիրներն էլ ավելի հրատապ են: Քանի որ մեր մշակութային շատ ոլորտներ չկիրառվելու պատճառով կանգնած են ոչնչացման եզրին: Գլոբալիզացիա կոչվող երևույթը խժռում է լեզու, մշակույթ, ազգ հասկացությունները: Իհարկե կան մարդիկ որոնց համար այդ հասկացությունները արդեն իսկ անհեթեթ երևույթներ են: Բայց ոչ իմ և իմ նմանների համար: Ազգ, լեզու, մշակույթ հասկացությունները մարդուն տալիս են մի ուրույ համ ու հոտ և ինքնաճանաչման ուղի հարթում: Ամեն մի ազգ ունի իր տեղն ու դերը և առավել կամ պակաս չէ մյուսների նկատմամբ: Ու հենց այդ տարբերություններն են բազմազան ու գեղեցիկ դարձնում մարդկային հասարակության աշխարը: Պատկերացրեք աշխարհի վրա ապրեին մեկ տեսակ ձկներ, մեկ տեսակ միջատներ, մեկ տեսակ սողուններ և մեկ տեսակ կաթնասուններ, որքան անշուք ու անհետաքրքիր կլիներ այն հիմիկվա հետ համեմատած: Այդպես էլ մարդկային տեսակների, ազգերի պարագայում է: Ինչո՞ւ եմ այսքան երկար բարակ գրում, որպիսի հասկանանք, որ մենք եթե ուզում ենք չկորցնել մեր հայությունը, պիտի պահպանենք մեր լեզուն և մեր մշակույթը: Իսկ ի՞նչ է պետք այն պահպանելու համար: Ուղղակի կիրառել, օգտագործել, սիրել դրանք և ապրել դրանցով: Լինել կրող: Ճանաչել, որպիսի կարողանալ սիրել: Իսկ ճանաչելու համար պիտի իմանալ, տեսնել, շոշափել, հարաբերվել: Ազգի հարատևման երրորդ մասնիկը դա իր բնօրրանն է, իր երկիրն ու բնությունը, իր հողն ու ջուրը: Եվ այն սիրելու համար նույնպես պիտի ճանաչել, իմանալ, տեսնել, շոշափել, հարաբերվել…

Lusinamara
07.01.2012, 19:35
Երեկ եղա իմ երեք հայրենիքում՝ Իջևան, Վանաձոր, Երևան :):love ամեն տեղ մոտ ութ ժամ… Երջանկություն էր ուղղակի:love

Ameli
07.01.2012, 20:09
Որոշել եմ դավաճանել ինքս ինձ. մոռանալ դավաճաններին...

Նուշություն
08.01.2012, 13:52
Էն ժամանակ, որ հլը իրան սիրում էի, անընդհատ աչքիս առաջ պատկեր էր, որից փշաքաղվում էի...իբր լսում եմ` ոնց ա ամուսնանում....մի 13 տարի անցել ա...երեկ իմ համար նստած էի, լսեցի` ամուսնացել ա` պատգամավորի աղջկա հետ :D.. անկախ ինձնից փշաքաղվեցի....երևի մի 13 տարի ա` մտքիս ծերով էլ չէր անցել ինքը....իսկի դեմքն էլ չեմ հիշում :D....առաջին սերս էր, 3-4-րդ դասարանների :D : Եվս մեկ անգամ համոզվեցի` պետք ա ապագան պատկերացնելուց մի լավ մտածել ու նոր պատկերացնել...լինում ա նենց, ոնց պատկերացնում ես :))) Էնպես որ, լուսավոր մտքեր, բռնվեեեեեեեք, եկաաա :)

Valentina
08.01.2012, 15:10
Իրական դեպքեր ժլատ մարդկանց ոսկիների մասին


***
Մի կին էր ապրում իրա 2 տղաների հետ, անցում ա մի ժամանակ, էս կինը մեռնում ա, մեկել լուր ա տարածվում որ թաղամասի տները քանդելու են, տղաները քանի շուտա տունը ծախում թողում գնում են:
Տեսարան. տունը քանդում ա բուլդոզերը, մեկ էլ պատուհանը տալիս գցում ա էտ տունն առած մարդու ոտքերի տակ: Ու պատուհանի տակից թափվում են նիկոլայ ոսկիները:


***
Ասում են մի կին կար, միշտ սոխ ու հաց էր ուտում, էս կինը մեռնում ա, բարձի տակից սոխ ու հաց են գտնում, իսկ այ բարձի բարձի տակից ոսկիները:


***
Ոսկեվազում մի ծերուկ էր ապրում, մեկել մի օր իրա տղերքին ասում թե, լավ չեմ էս քանի օրը, վայ թեմ մեռնելս եկել ա, դագաղս բերեք:
- Ա՜յ հեր, ինչ մեռնել, ինչ բան հլը ուր ե՜ս:
- Չէ, որ չէ, դագաղս բերեք:
Ինչ գլուխներդ ցավացնեմ, բերում են դագաղը դնում գարաժում, բայց որոշում են թաքուն հետևեն: Ամեն օր էս մարդը գնում էր դագաղի տակը շարում իրա հարստությունը՝ ոսկինե՜ր:
Երբ հերթական ոսկիներն էր շարում, շարում վերջացնում ա, սավանը քաշում վրեն, մեկել տղաները գալիս են, թե այ հեր ասում ենք էս դագաղը սենց հորիզոնական դրած լավ չի էլի, կխոնավանա, արի կլինի բարձրացնենք ուղիղ դնեք:
- Չէ, չէ, չէ...
Դագաղը ուղիղ դնում են, մեկել ոսկիները շխկշխկալով թափվում են ներքև:
- Ուրեմն դու մեզնից պահում էիր, որ հետդ տանես հա?
Ասում են էս դեպքից մի քանի օր հետո էս մարդուն ինֆարկտ ա խփում (երևի որ չկարողանում հետը տանի, սիրտը չի դիմանում)

anahit96
08.01.2012, 18:10
Էսօր Անուշիկիս ծնունդն էր,դարձավ 6 տարեկան:Մեկ էլ եկավ մոտս,հարցրեց.
-Ան ինչի ենք մենք հաշվում թե քանի տարեկան ենք
Այ քեզ հարց,ես էլ ասեցի.
-Անուշ ջան հաշվում ենք,որ իմանանք ինչքան մնաց մեզ ապրելու:think
Էրեխեն սարսափած դեմքով նայեց.:o
-Ոնց որ ուժս կինոյից լինես,ես քեզ չեմ սիրում :(

Տենց խեղճ էրեխու ծնունդը հարամ արեցի :D

einnA
08.01.2012, 23:40
...վերջին օրն էր, հասանք Կարս: Հաջորդ օրն արդեն քաղաքն անգիր գիտեինք, ամեն անկյունից հայկականը շնչում էր, իսկ մենք շունչերս պահած էինք քայլում ...
տեսածից, թե մտքերից մի տեսակ վերացական արդեն մոտենում էի խմբին, մեկ էլ ինչ-որ մեկը կանչեց, շրջվեցի, ու մի տատիկ թոռնիկի հետ էնքան հայկական պատկերով, խորը կնճռապատ բարի դեմքով ու էնքան հայկական մի տեսակ շատ սև ու մեծ ու լիքը բարի աչքերով նայում էր ինձ:
Նայում եմ տատիկին ու թոռնիկին, կողքս մարդ եմ փնտրում, որ ասեմ` տեսեք, հաստատ հայ է, մարդ չկա: Հետո սկսում եմ իմացածս լեզուներով ինչ-որ բան հարցնել, չի պատասխանում, մենակ կանգնել ու ուղիղ ինձ էր նայում,ոչ մի բան չասեց ու էտ հայացքի մեջ էնքան ջերմություն կար, որ չէր թողնում հեռանայի, բայց...


հ.գ. երեկ անքնության կրծող մտքերից ու հուշերից էս բաժին ընկավ. ամբողջ օրը նույն հայացքն ու աչքերն ինձ անկեղծ հետևում էին...

Ameli
09.01.2012, 15:55
Ինչքան ես ուրախանում, երբ քեզ հիշում են, մտածում ես, որ այո, ինչ-որ մեկի համար դու ուղղակի մեկը չես, այլ նրա կյանքում կարևոր մի տեղ զբաղեցնող անձ…
Ինչքան ես տխրում, երբ հասկանում ես, որ թունդ ասած ինչ-որ մեկի կյանքի կործանման պատճառն ես…
Ինչքան ես տխրում երբ քեզ են ուղղում հետևյալ խոսքերը. (կարդա ու լսի դա քո կողմից մերժվածի բերանից, որ լավ հասկանաս)
Դու ես մեղավոր ,որ ես մենակ եմ,
Եվ մենակ,մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու,որ մեծ աշխարհում
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում:

Դու ես մեղավոր,որ արցունքն աչքիս
Գիշեր ու ցերեկ,քնած թե արթուն,
Աղոթում եմ ես,որ սիրուտ նման
Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի:

Դու ես մեղավոր,որ ում տեսնում եմ
Իսկույն քեզ հետ եմ ես համեմատում,
Ով որ ինձ սիրո խոսքեր է ասում,
Ես քո խոսքերն եմ անընդհատ հիշում:

Դու իմ մեղավոր,դու իմ վաղեմի,
Ինչ ես դու ուզում,ինչու ես պատժում,
Ինչու չես թողնում,որ սիրեմ մեկին,
Ինչու չես ուզում երջանիկ լինեմ:

Ուզում ես քաղել մեղքդ իմ հանդեպ,
Դուրս ե'կ ուրեմն իմ սրտի միջից,
Օրհնի'ր իմ կյանքը սիրուդ օրհնանքով,
Եվ աղոթիր,որ ես մենակ չմնամ...

Շատ մտքեր են թափառում ներսումս, բայց չեմ կարողանում արտահաըտվել, կներեք

Ժունդիայի
09.01.2012, 20:14
Ուզում եմ ուրիշ մարդկանց հանդիպել, ուրիշ մարմինների, ուրիշ դեմքերի, միևնույն է եթե դրանք լինեն անծանոթ ու ոչ արտահայտիչ: Բնականաբար նրանց համար էլ ես կլինեմ անծանոթ ու ոչ արտահայտիչ, ու այս անծանոթության ու ոչ արտահայտիչ լինելու իրավիճակում էլ ձեռք-ձեռքի տված ու մթության մեջ բոլորս կհայտնվենք ինչ-որ ֆիլմում, ինչպես շուրջպար պարող մի խումբ երեխաներ:

Նարե91
09.01.2012, 21:33
Բարոյականությունը մարդկային այն վսեմ արժեքների թվին է դասվում, որն իսկապես արժե պահպանել: Այն նման է ապակյա անոթի. երբ այն կոտրվում է, այլևս վերականգնել հնարավոր չէ..... չէէէէէ.... այսինքն հնարավոր է ինչ-որ կերպ սոսնձել, ամրացնել, բայց միևնույնն է՝ այն երբեք նախկինի նման գեղեցիկ չի լինի....

Ժունդիայի
09.01.2012, 21:40
Ու հանկարծակի ես մենակ եմ...

Ինչ-որ գրասենյակի մեջ, ինչ-որ թաղամասում, ինչ-որ քաղաքում, ինչ-որ նահանգում, ինչ-որ երկրում, ինչ-որ մայրցամաքում, ինչ-որ հասարակածում, ինչ-որ մոլորակում, արեգակնային համակարգում, գալակտիկայում, տիեզեքում... ես մենակ եմ:

Ու հանկարծակի, միևնույն ինտենսիվությամբ, ես իմ ներսում եմ:

Իմ ներսում եմ ու միևնույն ժամանակ այլ առարկաներում եմ, այլ իրավիճակներում, այլոց մեջ ու մի այնպիսի անթիվ ու անհամար հաջորդականությամբ, որ կարող եմ թվալ ավազի մի հատիկ:

Սակայն ինքս իմ մեջ լինելով ավելի քան ընդարձակ եմ, ավելի քան՝ հսկայական:

Claudia Mori
10.01.2012, 13:58
Որ ասում եմ նորմալ տաքսիստներ էլ են լինում:)

Ուրեմն մեր գործընկերուհու ամուսինը նստում է տաքսի, անցնում են Ուրուգվայի դեսպանատան մոտով: Տաքսիստը հարցնում է.

-Տեսնես սա ի՞նչ շենք է:

-Դե Ուրուգվայի դեսպանատունն է:

-Բա ինչու՞ է այսքան մեծ, համ էլ Հայաստանում տեսնես ինչու՞ են այս դեսպանատունը կառուցել:

- Դե երեւի նրա համար, որ Ուրուգվայը առաջին երկիրն է, որ ընդունել է հայոց ցեղասպանությունը:

-Այ ապրես,-ասում է տաքսիստը,- դու 4-րդ մարդն ես իմ հանդիպած 179-ից, որ գիտես դա:D

Հարդ
10.01.2012, 14:33
Ինչքան ապրում եմ, էնքան համոզվում եմ, որ մենք մեր կյանքը մեր իսկ մտքերով ենք կառավարում:

Օրինակ, երբ ես ուզում եմ ինչ որ բանի նորը գնել, հանկարծ, շատ պատահական հնին ինչ որ բան ա պատահում: Կամ կոտրվում ա, կամ փչանում ա: Ու էդ հենց էն ժամանակ, երբ իմ գլխում նորն առնելու մտքեր էին պտտվում: Մի դեպք չի, երկու դեպք չի, որ ասես պատահականություն ա:

Կամ ասենք դուք կարո՞ղ եք մտքի ուժով ձեր համակարգիչը ղեկավարել: Իմ մոտ մեկ մեկ ստացվում ա: Գիտե՞ք ոնց... բացատրեմ. ուրեմն երբ գիշեր ա լինում, հենց կիսաքուն վիճակներ ու հանկարծ հիշում եմ, որ պետք ա ինչ որ ֆայլ բերել դնել դեսկթոփին, որովհետև աննդհատ պետք ա գալիս, կամ ուրիշ բան տեղափոխել, կամ էլ ինչ որ ծրագիր դնել start up - ում, որ միանալու հետ ծրագիրն էլ միանա, ու հենց հաջորդ առավոտ տեսնում եմ որ առանց իմ միջամտության ամեն ինչ եղել ա նենց, ոնց գիշերը մտածել եմ :blin

Կայֆ բան ա :))

Quyr Qery
10.01.2012, 14:39
Մեկ-մեկ մտածում եմ, տեսնես, իսկականից, որ մի բան շատ ուզեմ կլինի?
Այ որ լինի չէ, կայֆ կլինի:
Չնայած մի քիչ աննոռմալ եմ, նենց բաներ եմ ուզում , որ լինելու չի, ավելի շուտ տարօրինակ են ցանկություններս:
Օֆ, ցնդում եմ, եթե արդեն չեմ ցնդել: :8

Smokie
10.01.2012, 15:00
Նորությունն ամեն ինչում է պետք::) Ուզում եմ բացահայտումներ ունենալ ոչ միայն երաժշտության մեջ, այլ նաեւ մտքերիս մեջ, նաեւ կյանքումս...

Զգում եմ, որ գրառումներս իրար նման են, կարծես մեկը մյուսի շարունակությունը լինի, մտքերս էլ են նույնը: Միշտ կրկնվում եմ, որովհետեւ տվյալ պահին կյանքն այդպիսինն է՝ անփոփոխ:

Կյանքն էլ է երաժշտության նման, նրա ամեն մի դրվագը մի երգ է, իսկ եթե այստեղ է՞լ փորձեմ նոր երգեր գտնել::)

Lusinamara
10.01.2012, 17:05
Ակումբում գրանցման տարեդարձին ընդառաջ՝ /ուզում էի գրել առաջին ալիքով :))/, առաջին աստղիկն իմ վարկանիշային տողում :love
Շնորհակալ եմ, սիրելի ակումբցիներ…:)
Առանձնահատուկ Ռամշին, որ իր ծննդյան օրն ինձ նվեր արեց :))

Նաիրուհի
10.01.2012, 17:26
Նոր դրել բարդ մաթեմատիկական հաշվարկ եմ անում, որ եթե 60 մարդ ինձ հազարական դրամ պարտքով տա՝ կկարողանամ գնել Ռուֆուսի հեռախոսը :8
Հը՞, ակումբցիներ ջան, ո՞նց անենք... :think

John
10.01.2012, 18:33
ինչքա՞ն կարելի ա սաղին իմ արշինով չափել... ամեն հաջորդ դեպքում մտածում եմ, ֆսյո՜, հերիք ա արա, էլ հո չի՞ լինի տենց բան... ընկեր ա, ուրեմն իսկական ընկեր ա, կողքդս ա, ուրեմն մինչև վերջ, ուրախ պահին իրար հետ ուրախանաք, տխուր ա, պետք ա՝ ինչ ասես անես, որ ուրախանա, բացվի տրամը... եթե չօգնի էլ նույնիսկ՝ գոնե ցույց տա ձևական, որ օգնեց մի քիչ, չնեղվես, որ չես կարող օգնել իրան, բայց ոչ թե ասի «արա հերիք ա կապիկություն անես, հավեսդ չունեմ...», ստո՛պ արա, չկա էլ տենց բան, ֆսյո արա, չես տեսնի էլ տենց բան, լավ չես դու, երբեք չես էլ եղել

Arpine
10.01.2012, 19:18
Այս գովազդը մի տեսակ նենց սիրում եմ, չեմ կարծում, որ նայելուց հետո, ինչ-որ մեկի դեմքին ժպիտ չի հայտնվի:
:love

http://www.youtube.com/watch?v=s-D37PaZc8k

Սենց խելացի պստոներին ոնց եմ սիրում:love

Մելտա
11.01.2012, 00:21
ուֆֆֆ,էս վերջերս հեչ բախտս չի բերում,ոչ նոր ընկերնեի հարցում,որ աշխատանքի,ոչ քննության:( ինչ անեմ,մարդ էլ էսքան հիասթափություններ ապրի իրար հետևից:(

Tig
11.01.2012, 16:07
Ամենամեծ վախը ժամանակավրեպ լինելու վախն է...
Երբ մի խնդրի առաջ ես կանգնում ժամանակավրեպ պատասխան տալու վախը կարող է պանիկայի պատճառ դառնալ... Ճիշտ պատասխանը այսպես թե այնպես կգտնվի, բայց արդյոք այն ժամանակին կտրվի...
Բայց այստեղ հանգում ես մի պարաադոքսի, երբ ընդունում ես այն աքսիոմը, որ ամեն ինչ լինում է իր ժամանակին...
...Գուցե հենց ժամանակավրեպ լինելու վախն է, որ մղում է ամեն ինչ իր իսկ ժամանակին լինելուն...

Նուշություն
11.01.2012, 18:37
Վահե, 5 տարեկան.
-Էն արագիլին որտեղ հանդիպեմ, ջարդը տալու եմ...որ ես Երևանցի տղա եմ, ո՞նց շփոթեց, ինձ բերեց վաղաշենցի ընտանիքի տվեց, հը՞ն :D

My World My Space
11.01.2012, 20:02
http://blog.britishcouncil.org/nane/?p=90 էս հասցեով վիդեո եմ նայում, սկզբում գրած ա


«Նա/Նե» լրագրողական մրցույթի կանոնների համաձայն, անկողմնակալ և անաչառ ընտրության ապահովման նպատակով հեղինակի անուն-ազգանունը և լրատվամիջոցը չեն հրապարակվի մինչ արդյունքների ամփոփումը:


մեկ էլ երկրորդ րոպեին էս կադրերն են գալիս.... աչոնիկն ու Հայ ՏՎ-ն.... :lol

https://lh6.googleusercontent.com/-6cK2uOScCWQ/Tw2yUr2eKaI/AAAAAAAAA30/Txo-ohaVksY/s616/%D5%BF%D5%BE.JPG

Lusinamara
12.01.2012, 00:15
Մի դարդից պրծանք… կամ, ինչպես ասում են՝ մեկ դարդից ավարտվեցինք :))

Arpine
12.01.2012, 01:40
Չեմ սիրում, երբ ասում ես ընկեր, զուգըկեր են հասկանում:
Չեմ սիրում, երբ ասում ես սեր հասկանում են սեր հակառակ սեռերի մեջ: Սիրո լիքը տեսակներ կան, կաթի սերն էլ չհաշված:
Չեմ սիրում, երբ դիտում են որպես պոտենցիալ հարսնացու կամ փեսացու:
Չեմ սիրում, երբ աղջկան կամ կնոջը թերագնահատում են:
Չեմ սիրում, երբ ասում են «տանը մնացած» , ինչ-որ հիմար բան հասկանալով դրա տակ:





Հ.Գ Եվ ընդհանրապես շատ լավ կլինի, որ մարդիկ պատրանքների քիչ ենթարկվեն և ստերեոտիպերից հեռու լինեն:
Հ.Հ.Գ Եվ ընդհանրապես շատ լավ կլինի եթե մարդիկ մի քիչ «ակումբցի» լինեն:

Ameli
12.01.2012, 21:35
Քիչ մը բամբասեմ ախպերիկիցս :secret :)) , մի քիչ կամաց խոսամ. 2 քայլ էն կողմ նաստած ա
Ուրեմն էսօր դասից եկավ տուն ու միանգամից, առաց դեսուդեն ընկնելու ասաց.
-Ա՛մ, էսօր մի հատ աղջիկ ա զանգելու
-Ո՞վ
-Մեր դասարանի Սաթենիկը
-Մա՜մ, տեսնում ես, արդեն տղուդ աղջիկներն են խոսցնում: Բա դու իրա համարաը վերցրի՞ր
-Չէ, խի՞
-Ի, քոնը տվել ես իրանը չես վերցրե՞լ :))
Դրանից հետո հա հոգին կերա, թե ընկերուհիդ ա , լա-լա-լա, լա-լա-լա
Մի որոշ ժամանակ անցավ.
-Ա՛մ, մեր տան համարը երկու ... ... ... չէ՞
-Հա:
Խեղճ երեխու սիրտը կասկած էր ընկել. «Կարող ա՞ սխալ եմ տվել, որ չի զանգում»: Մեկ էլ էլի սկսում եմ ներվերը ուտել ընկերուհու պահով.
-Ա՜, չէ-հա, ինքը իմ ընկերուհին չի, ինքը բոյով ա, քո բոյին ա (պահ, չէմի, կերազեր իմ բոյին լիներ :D)
Երեխուն հույս եմ տալիս, թե բա.
-Չէ, Դավ ջան, աղջիկները շուտ են մեծանում, իսկ տղաները մինչև բանակը հըլը մեծանում եմ, բոյովանում, բաա
Արդեն երեկոյան էր, մեկ էլ՝ ծլընգ-ծլընգ, ծլընգ-ծլընգ.
-Էն աղջիկն ա լինելու, թո՜ղ
Բայց ո՞նց, քուրիկը չիմանա՞ էդ ինչ աղջիկ ա :))
-Ալո՜, այո՜, մեկ վայրկյան:
-Ալո, հա :aha ... հա :aha ... հա :aha .... հա :aha ... հա :aha ... հաաա եղավ կբերեմ
Մեկ էլ հետո նայում ենք երեսին , ծիծաղում.
-Ի՜՞նչ, հի-հի-հի :angry

Kuk
13.01.2012, 01:35
Ճիշտ ե՞մ հասկացել, որ ակումբում այնպիսի անկում ա գրանցվել, որ արդեն սերիալների թեմաներում ոչ թե քննարկում են սերիալ հասկացությունը, այլ հայկական՝ սերիալ կոչվող թյուրիմացություններն ամենայն մանրամասնությամբ: Արդեն «դերասանների» անուններ կան, առանձին սերիաների քննարկումներ.. Վիճակը լուրջ ա, կարճ ասած: Սա ինձ համար բացահայտում էր: Չէի նկատել էսքան ժամանակ: Էդ արդեն ակումբ ա հասել փաստորեն: Իսկ ես ակումբը համարում էի էդ իմաստով անձեռնմխելի:

unknown
13.01.2012, 14:43
Չգիտեմ ոնց սպանեմ ժամանակը:(

Ameli
13.01.2012, 16:17
Ես լավ աղջիկ եմ, բայց մի թերություն ունեմ՝ բարձրախոս եմ կուլ տվել :))

Նարե91
13.01.2012, 19:40
Զգուշացում. արական սեռի ներկայացուցիչներին խնդրվում է գրառումս թեթև տանել ու չվիրավորվել:

Մեր կենդանաբանական այգին կամ հայերիս լեզվով ասած «գազանանոցը» փոքրուց սիրել ու մինչև հիմա էլ շատ սիրում եմ: Էնքան լավ հուշեր ունեմ էդ վայրի հետ կապված: Մեջս լավ տպավորվել է , որ երբ փոքր ժամանակ ծնողներս ինձ տանում էին էնտեղ, առաջին վայրը , որն ուզում էի շուտափույթ տեսնել, տեռարիումն ու ակվարիումն էին. մեծ ուշադրությամբ էի նայում էդտեղի տարատեսակ ձկներին ու սողուններին... իսկ սիրամարգի վանդակի մոտով անցնելը գերագույն հաճույք էր ինձ համար, մանավանդ, երբ որ նրա նախշազարդ փետուրներով փոչը բացված վիճակում էր գտնվում. ուրախությանս չափ չէր լինում... սիրում էի նաև ուշադրությամբ նայել կարապներին, ձիերին ու արջերին... մի խոսքով ասածս ինչ ա.... որ կենդանիներ իսկապես սիրում եմ... այ բայց ուղտերը:[... այդ անճոռնի կենդանիներին, համաձայնեք, որ սիրել չի լինի.... փոքր ժամանակվնից ձևավորված վախ ու զզվանք եմ զգում այդ կենդանիների հանդեպ… Չեմ էլ հիշում , թե որտեղից, լսել էի, որ նրանք ժամանակ առ ժամանակ թքելու հատկություն ունեն… Ու այդ իսկ պարզ պատճառով էլ միշտ «գազանանոցում» խուսափում էի դրանց մոտով անցնելիս... «Գուցե հենց իմ անցնելու ժամանակ թքեն»,- էսպես էի մտածում: Բայց երբեք առիթ չէի ունեցել խորհելու, թե որը կարող է լինել այս կենդանիների թքելու պատճառը, մինչև որ օրերս հեռուստատեսությամբ ստացա այս հարցի պատասխանը: Կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրի... պարզվում է, որ մեր «սապատավոր բարեկամները» թքելու միջոցով թոթափում են իրենց մեջ կուտակված ողջ բացասական էներգիան::o հըըըըմ... հետքրքիր է.... Այն օրը հենց այս լսածս մտաբերեցի, երբ անցնում էի Երևանի՝ թքով լեցուն փողոցներով ու անկախ ինձնից մտածեցի. « Պահոոոոո, կարող ա՞ հայ տղամարդկանց մեծ մասը էս ձևով մեր «սապատավոր բարեկամների» նման բացասական էներգիան ա փորձում դուրս մղել».... Ո՞վ գիտե... միգուցե... իսկ եթե այդպես է, ապա ի սերն Աստծո, ես մի կերպ կսզպեմ սրտխառնուքս, միայն թե նրանք դուրս մղեն բոլոր բացսական ուժերն իրենց մեջից թեկուզ այդ ձևով… Հաաաաա չկարծեք , թե համեմատություն եմ անում, պարզապես փաստն եմ արձանագրում, համ էլ վերևում նշել էի, որ գրառումս թեթև տանեք ու չվիրավորվեք;)

anahit96
13.01.2012, 20:21
Կյանքը գժանոց է,մարդիկ` գժեր...
Ինչ ահավորա,էս ինչքան են շատացել գժերը:Վաաայ, երանի բոլորը ակումբացիների նման լինեին,մտածեին ու խորհուրդ տային

armen9494
13.01.2012, 20:59
-Ե՞րբ է "նոր տարին" համարվում ավարտված :think
-Այն ժամանակ, երբ վերջանում են սալաթներն ու բուդը :))

armen9494
13.01.2012, 21:03
Էս մուլտիկը տոչնի նոր տարվա պատմությունն ա :D


http://www.youtube.com/watch?v=I-Vi4Q0aGIo

Մինա
14.01.2012, 01:53
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&amp;v=uSzuzHuc-gU#!

Տխուր եմ ու դառնացած:Հենց էսքան:Ժամանակ է լինում,որ կարծում եմ թե իրար բոլորովին չենք ճանաչում....:(

E-la Via
14.01.2012, 20:37
Մարդ, որ արարչագործության գագաթնակետն էիր, որ ի ծնե իսկ Արքա էիր, ինքդ քեզ արքա հռչակեցիր ու սկսեցիր ոչնչացնել ամեն ինչ, իսկ վերջում էլ քեզ:

Վերջապես, ո՜նց էի սպասում: (http://www.akumb.am/showthread.php/60506-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%8D%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6?p=2317661#post2317661)

Սկիզբ է :love:

Սա գովազդ չէ, ուղղակի սպասում էի, ուղղակի հուզված եմ, ուղղակի...

E-la Via
15.01.2012, 00:55
Կարելի է, չ՞է, հաճախ չէ, գոնե երբեմն մի քիչ ջանք գործադրել ու հուսահատություն արտահայտող դեմքի արտհայտությունը փոխել կամ գոնե կոծկել: Էդքան դժվար է,հա՞: Չէ՞ որ դիմացինդ հավատում է: Չե՞ս հավատում, հուսահատվե՞լ ես, վախենո՞ւմ ես, չե՞ս տեսնում, հասկացանք, բայց դրանք մի՛ փաթաթիր դիմացինի վզին: Դիմացինդ ուժ ունի: Չե՞ս տեսնում, ինչ է, որ չի պատրաստվում հանձնվել, որ ելքեր է փնտրում:
Ինձ հետ մի՛ հավատացեք, ինձ հետ մի՛ պայքարեք, մի՛ փորձեք վախերը հաղթահարել... Միայն, խնդրում եմ, մի նայեք որպես դատապարտվածի: Ես ձեզ արգելում եմ:


Նույնիսկ եթե կարծում ես, որ դիմացինիդ պայքարը կանխորոշված է՝ հայացքումդ թող պայքարողը պարտություն չկարդա:
Եթե չես կարող օգնել պայքարողին, գոնե քո կասկածելի դատողություններով նրա ճանապարհը մի փակիր:
Եթե նրա հետ պայքարի դուրս չես գալիս, բայց ուզում ես, ինչ-որ կերպ օգնած լինել՝ լավագույնը, որ կարող ես անել, մարտի դաշտում ընկած սուրը վերցնելն ու պայքարողի ձեռքը դնելն է, այլ ոչ թե պաշտապնելու մտադրությամբ թևից քաշել ու փորձել դաշտից դուրս բերել:
Եթե չես կարողանում ոգեշնչել, հավատ ներշնչել, գոնե կասկածներովդ մի թունավորիր:
Եթե չես կարողանում դիմացինդ համար ուժ լինել, գոնե թուլություն մի եղիր:
Թող, որ պայքարողը իր սրով իր համար ճանապարհ հարթի: Ինչպիսին էլ, որ այն լինի, միևնույնն է, ավելի լավը չես կարող առաջարկել:

Ameli
15.01.2012, 15:20
Ի՞նչ են սովորեցնում համակարգչային խաղերը: Ըստ իմ դիտարկածի՝ ատելություն, բռնություն, չարություն .... Գովելի են այն ծնողները, ոքեր հեռուստացույց դիտելու և համակարգիչի առաջ նստելու սահմանափակումներ են դնում իրենց իրենց երեխաների առջև…

Chilly
16.01.2012, 13:34
Չուկը որ ակումբի փոխարեն ամուսնական գործակալություն բացեր, դժվար թե նման արդյունքների հասներ :))

Smokie
16.01.2012, 19:03
Մտքիցս դուրս չի գալիս:(





Երբեմն երազներըը կարող են այնքա՜ն տարօրինակ լինել: Չես հասկանա ի՞նչ կապ ուներ այն քո հետ: Գուցե այդ երազը քեզ այցելում է, որպեսզի տարիներ հետո հիշե՞ս... բայց ինչու՞: Գուցե այդ մի երազի առեղծվածը մի օր հանկարծ լուծվելո՞ւ է... Չգիտեմ...


Փողոցում էի, քայլում էի հանգիստ մեկ էլ հանկարծ հենց իմ առջեւ, աթոռին մարդկային դիրքով նստած մի շունիկ էնպես ա ճղճղում, էնպե՜ս ա թպրտում, կարելի էր կարծել, թե ծիծաղում ա, բայց չէ... զգացվում էր, որ խեղճը տանջվում ա ցավից::( Հենց այստեղ էլ երազս վերջացավ... Ամբողջ օրը չէի կարողանում մոռանալ շունիկին, միշտ աչքերիս առաջ էր: Ես փոքր էի, նույնիսկ դպրոց չէի գնում այն ժամանակ: Խոսացի մայրիկիս հետ երազիս մասին, ուզում էի իմանալ թե ի՞նչ էր կատարվում հետը, ասաց «երեւի թաթը ցավում էր»:think...


Անցել է ամենաքիչը 16-17 տարի, բայց ոնց որ երեկ լիներ դա, ոնց որ մոտ օրերս տեսած լինեի այդ երազը, վերջերս հաճախ եմ հիշում: Այ հիմա հասկանում եմ, որ խեղճը անդամալույծի աթոռին էր նստած, բայց այդ դեպքում, ո՞նց էր կարողանում ոտքերը էդպես թափ տալ... չէ՛, չգիտեմ թե ինչու, բայց համոզված եմ, որ չէր ծիծաղում: Գուցե այն ժամանակ այլ կերպ պատկերացրեցի ու հիմա չեմ կարողանում կարծիքս փոխել... երբ փորձում եմ հերթական անգամ հիշել, պատկերացնել նրան այդ վիճակում, մարմնովս սարսուռ ա անցնում::( Թե ինչու՞ է գանվել հիշողությանս մեջ, չեմ հասկանում, կարծես չեմ էլ ուզում մոռանալ, կարծես ինչ-որ բան եմ ուզում հասկանալ, պարզել:

Ժունդիայի
16.01.2012, 20:00
Չես տեսնի, որ վիշապը պատկանի մեկին կամ ապրի ինչ-որ մեկի հետ: Կապ չունի եթե այդ մեկը ոչ սովորական մարդ է, ինչպես ես, կապ չունի եթե այդ մեկը միկոտոշանի է, միաչքանի է, հարպիա է, էլֆ է, ջրահարս է կամ էլ մարդակեր: Կասկածում եմ, որ վիշապը երբևէ ընդունակ է ապրելու թվարկածս առասպելական այդ էակների, որոնք ավելի նման են նրա բնույթին, քան մարու հետ: Ասածս չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ունակ չեն միմյանց հետ ապրելու: Ընդհակառակը, վիշապն էլ երբեմն ունակ է լինել նուրբ ու հեզ, ինչպես գեիշաները: Պարզապես նրանք չեն կիսում միմյանց սովորությունները:

Էլիզե
16.01.2012, 21:46
Եթե Դուք էլ Ձեր տան հեռուստացույցի պուլտը գտնում եք ամենաանհավանական անկյուններից, ուրեմն Ձեր տանն էլ կան ճստլիկ-պստլիկ, պստպստան աչքերով ՄոԾաԿնեՐ... :}

Ուրվական
17.01.2012, 01:38
Որ շունչդ կտրվում ա, սաղ մարմնիդ մկանները ձգվում են, սիրտդ ոնց որ կանգնի, բայց ոչ մի ցավ չես զգում... Էդ կարոտի վերջին փուլն ա:

Գալաթեա
17.01.2012, 04:11
Օ իմ անկապ օրագիր: Օ իմ տիրակալի ղայդա էլի:

Որքան եմ ես կարոտել էն Ակումբը, որտեղ կարելի էր խոսել, կիսվել, սովորել ու կատաղել հավեսին:

Չէ, էն հին Ակումբը կարոտողներից էլ չեմ, խրեն սեծիմ, էդ չի հարցը: Էն որ՝ ամաաաան, հինավուրց ակումբցիներ, ո՞ւր եք, բա եկեք բան, չէ..
Պարզապես, Ակումբ մտնելու մոտիվացիան ա պակասել, փոխվել, որակն ա փոխվել….
Մտնում ես քո սիրած ֆորումն ու առաջին ակտիվ էջում ձիշովի սերիալի ձիշովի սերիաների ու ճղճիմ սցենարի ու անքանքար դերասանների քննարկումն ա գնում...մի սրտխառնոցի զսպում էտտեղ էս հերոսացնում ու ռաստ ես գալիս որևէ մեկի միսծիչկովի քնձռոտ օրագրին, որ բացարձակ ասելիք չունի, բայց ավելի շատ գրառում ունի, քան դու կյանքիդ մեջ կունենաս Ակումբում ասելու..
Ակումբը, իսկական Ակումբն իրեն կորցնում ա էս Աննայա-բարդապրուստա-ուրաիմկաբելախառը սրտիկ տամ սրտիկ տուր քաքերի մեջ...

Նպատակը էս չէր, հայեր.. նպատակը սերիալամակարդակ մտածելակերպից զատ բան ստեղծելն էր... Ակումբը ձեր համար կոֆեի տակ քննարկվող կիսագրագետ սցենարով գրված խեղկատակության քննարկման կենտրոն չի...դուք դրա համար տակի, վրի ու կողի հարևաններ ունեք..
մի քաքմեջ արեք էն, ինչ լիքը մարդկանց համար նվիրական ու մաքուր ա էղել:

Անկապ է՞ր:
Չէ հա:

Նուշություն
17.01.2012, 11:20
Աշնանն առաջին անգամ Սյունիքում էի.... իրոք ԼեռնաՀայաստանը մոգական է... երեք օր էր` չէի կշտանում տեսածիցս....Ու էդ երեք օրերին ուղեղումս մի հարց էր պտտվում` տեսնես Վիլյամ Սարոյանը Սյունիքում եղե՞լ է ... Վահագն Դավթյանի հուշերն եմ կարդում աշխարհի ամենաբարի մարդու մասին ու մեկ էլ... պարզվում է` Հայաստան վերջին այցելության ժամանակ իմ կուռքն այնտեղ եղել է, տպավորվել է անասելի ...ժայռերը բարձրանալիս ամեն տեսածից հրճվել է մանկան պես, ասել, թե կարծես գտել է հավետ երիտասարդ մնալու գաղտնիքը, նույնիսկ քարերն աչքերից արցունքներ են քամել:
"Հայաստան "քարական" է...Քարերու մեջ ման կուգամ, հայերում մեջ ման կուգամ: Քարեր մեր պատկերն են, մեր միսեր քարերուն մեջ զորացած են"....Վիլյամ Սարոյան

John
17.01.2012, 13:45
Ակումբը լցվել է բազմազան ու մեծամասամբ ոչինչ չասող անձնական օրագրերով... ու ոչ ոք չի էլ հիշում, թե ո՞ւմ միտքն էր Ակումբում օրագիր ունենալը... իմ օրագիրն այնքան հին է, որ այն ժամանակ մյուս յուզորներին էլ դեռ կարելի էր իմ օրագրում գրառում անել :) հիմա որ ասեմ լա՜վ ժամանակներ էին՝ <Նոր> ակումբցիները կնեղվեն՝ <հներն> էլ կմտածեն <էլի սկսվեց ողբը> :D

Moonwalker
17.01.2012, 14:02
Մոմի լույսը դեռ խավար չէ,
Մթությունը գերեզման չէ,
Ու իմ համար լույսը ի՞նչ է,
Հոգուդ լույսը՝ ամեն ինչ է: :pardon


http://www.youtube.com/watch?v=tQsooCyjcv4

:sorry:sorry

My World My Space
17.01.2012, 14:08
երբ բակում ծառ էինք տնկում, կողքը ցանկապատում էինք, որ հերը չանիծեն..
բայց մեկ-մեկ նենց էր լինում, որ համապատասխան դեղանյութեր պիտի տրվեր, ու որ չէր տրվում ծառը փտում էր... տակից... ու ցանկապատը չէր օգնում...
Հիմա էս նույն վիճակն ա
Ցենզուրայա պետք դնել ու շատ խիստ
Ու ո՞վ ա ասել, որ ցենզուրան լավ բան չի...
ամեն տեղ ու ամեն պարագային պետք ա ցենզուրա լինի...

Tig
17.01.2012, 15:40
Աշխարհում ո՞րն է ամենադանդաղ արագություն ունեցող երևույթը...
բնականաբար ոչինչ չանելը...

John
17.01.2012, 18:07
Իմ վերջին գրառումը Ակումբում… հաճելի էր, ուրախ էի… շուխուռ չանելու համար եմ ստեղ գրում, մեկ ա կարդացող չկա համարյա… շնորհակալ եմ ամեն ինչի համար
հոկտեմբեր 2008 :D խոստովանե՛ք հլը, էդ անգամը ո՞ւմ պատճառով էր :D

Ժունդիայի
17.01.2012, 18:45
Չկա, չկա. ես էլ մտնեմ էս բողոքի ալիքի մեջ ու կարծիքաարտահայտվեմ:

Կարծում եմ բողոքել այդքան էլ չարժի, պարզապես ակումբցիների հին թայֆեն ֆորումային երկարաշունչ գրառումներից միգրացիա է կատարել դեպի ֆեյսբուքյան կարճուկոնկրետ սրամիտ ստատուսներին, որն ի դեպ նույնպես դեգրադացիա է ապրում, որովհետև ով չի ալարում (ինձնից բռնած) փիլիսոփայելու բիզնես է դնում իրա ֆեյսբուքի պատին:

Բացի էդ ակումբում ինչ թեմա ասես քննարկվել է՝ սկսած կարմիր խնձորից, մինչև թոշնած բանան: Աթեիզմից՝ սատանիզմ: Անեկդոտների հերն էլ ընդեղ ենք ենք անիծել, 21-րդ դարի ապարնիցիներն էլ շյուստրիացել են ու այլևս անհար է անեկդոտ հորինել նրանց մասին:

Տակը մնացել են սերիալները, որոնց թեմաների մուտք գործած անձանց թիվը, ի դեպ, գերադասում է ամենակարկառուն թեմաներին:

Ասածս ինչ է. սպառվել ենք գրեթե բոլորս: Ինչպես կասեր Քոչարյանի ժամանկվա Հայ Լուրը՝ «Մի քիչ համբերություն, և ամեն ինչ լավ է լինելու»:

Բացի դրանից էլ կեսից շատերն ամուսնացան, երեխեքի տեր դարձան ու ավելի քիչ են ուշադրություն դարձնում կամ ստեղծագործում:

Դե մենք էլ՝ նոր սերնդի մարդիկ, ստիպված տիպբեթից իջած քրմին բնորոշ միսծիկական մոտիվներով ապուշություններ ենք դուրս տալիս:

Magic-Mushroom
17.01.2012, 20:39
Միգուցե՞ մենք ենք ծերանում, գիտեք ես նույնպես նկատել եմ, որ շատ բան է փոխվել, առաջ ինչը ուրախություն էր պարգեւում, կամ թվում էր հրաշալի գլուխգործոց հիմա զարհուրելի է, բա հիմիկվա երիտասարդությունը, ոճը, լսած երգերը, ֆիլմերը, ուֆֆ՞ չգիտեմ, չեմ կարողանում ոչ մի բանից ուրախանամ, այնքան ձանձրալի է ու միապաղաղ, ծերանում ենք՝ ծերանում ու ժամանակը այնքան արագ է անցնում ասես երեկ լիներ, երբ առաջին անգամ... Ճիշտ է, չնայած կարելի է այնպես անել որ միշտ լինի առաջին անգամ, բայց դրանք միայն դեմագոգ խոսքեր են եւ իրականում ամենինչ այդքան էլ հեշտ չի ինչպես պատկերացնում են ոմանք, ժամանակ դու ինչ դաժան ես մեր հանդեպ ու այնքան քիչ, ոչ մի բան չենք հասցնում անել, իսկ դու գնում ես, գնում ու գնում դեպի հավերժություն՝ թողնելով մեզ միայն հուշեր կապված լավ ժամանակների հետ եւ ափսոսանք, որ կարող էինք անել, բայց չգիտես ինչու չարեցինք, պատկերացնում եք՞ Վիեննայից նույնպես հոգնեցի, հիմա Պրահաում եմ, միակ սփոփանքը այստեղի քլաբներն են ու, ու ինչ՞ ու, չգիտեմ... Կյանքը՝ շոուն շարուակվում է.....

P.S. Կարծում եմ սա իմ վերջին գրառումն էր Ակումբում, շնորհակալություն բոլորին հրաշալի պահերի եւ դրական էմոցիաների համար, բնաք բարով...:bye

Նա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր...

Սուր բարձրացնողը սրից էլ կընկնի։


http://www.youtube.com/watch?v=edE3cEhM0Mg

Lusinamara
17.01.2012, 21:04
Ասաց՝ սերիալի հայերենը դիպաշար… ու ես այլ կերպ հասկացա բառը :(

Մելտա
17.01.2012, 21:20
Ոնց գցում բռնում եմ,ինձ կիթառ նվագող ընկեր է հարկավոր:think մնում է գտնել:)

E-la Via
18.01.2012, 00:11
Քիչ առաջ կարգին ուրախացա :):

Հեռախոսով խոսում եմ ծանոթներիցս մեկի չորսամյա դստեր հետ ու հարցնում.
- Անգելոչեկ, որ գամ քեզ տեսնելու ի՞նչ բերեմ հետս:
Ուր որա է սպասում էի, որ պետք է ասի Hello Kitty-ի պայուսակ, աբադոկ, պամադա, կամ ոչ ավել, ոչ պակաս "ռոզովի սոտովի" (սա վերջին շոկն էր), երբ հնչեց.
-Շիրուն ռետին:

Հրեշտակ :love:

Ժող, լուրջ արդեն վախենում էի երեխեքին նման հարց տալ՝ ոչ թե գրպանիս պարունակության մասին մտածելով, այլ հերթական անգամ ծնողների վրա չբարկանալու համար: Իսկ հիմա հո՜ ուրախ չեմ :)):

Vaio
18.01.2012, 00:40
Այս թեմայի առաջին գրառումը, որը գրվել է 15.10.2007:


Առաջարկում եմ այստեղ տեղադրել այն, ինչն օրվա ընթացքում անցնում է մեր մտքով, ու ափսոսում ենք մոռանալ կամ ուղղակի ալարում ենք օրագիր պահել, ու հենց հավես ունենանք, էստեղ կգրենք Թեկուզ մի նախադասություն, կամ ավելի երկար: Մի խոսքով՝ ով ոնց կուզի: Սկսե՞մ
Մոդերատորական. Խնդրում ենք, եթե «Օրագրեր» բաժնում կան ձեր գրառմանը համապատասխան այլ թեմատիկ օրագրեր, ապա գրառում արեք դրանում, ինչպես նաև աշխատեք այս թեմայում գրել առավել գեղարվեստական ու բովանդակային, այլ ոչ կենցաղային ու միայն այս պահի համար արդիական գրառումները: Փորձենք այնպես անել, որ թեման 5 տարի հետո էլ անծանոթ մարդը կարդալուց հետաքրքրություն զգա ու հաճույք ստանա:

5 տարի անցավ...

anahit96
18.01.2012, 12:59
Ամեն ինչ ահավոր անհետաքրքիրա.նույնիսկ ինտերնետը,գրքերը,մարդիկ... նորությունա պետք

Դեկադա
18.01.2012, 19:10
Ամեն ինչ վերջ ունի...անգամ մարդկային համբերությունը:

Ժունդիայի
18.01.2012, 22:15
Երեկ գիշերվա հազարին արթնացա, սուրճ եփեցի ու դուրս եկա ծխելու մեր տան բալկոնչիկ: Աչքս թարթեմ, ի՞նչ տեսնեմ. երկու ուտիճ (таракан) պատի անկյունում խաղեր են տալիս: Սկզբում նախանձով պատվեցի, այնուհետև զզվանք առաջացավ, իսկ հետո ներսումս ինչ-որ տարօրինակ մենություն պատեց: Սակայն այս բոլոր զգացողությունները հօդս ցնդեցին, ու սկսեցի ուշադիր ու մանրակրկիտ զննել դրանց: Աչքիս առաջ նախաամուսնական սեռական հարաբերություն էր տեղի ունենում: Մեկ մյուսին՝ մեջք-մեջքի տված, միահյուսվում էին, նրանք չէին տեսնում մեկ մեկու, բայց ամենայն հավանականությամբ զգում էին իրար:

Տեսարանն ահավոր բարդ էր ու անհասկանալի: Այդ երկու արարծների զզվելի և ծուռ ու մուռ դասավորվածությունը տեսնելով, մի պահ սկսեցի մտածել մարդկային հարաբերությունների մասին: Սկսեցի կին-տղամարդ, տղամարդ-տղամարդ և կին-կին սեռահարաբերություններ և այլն պատկերացնել: Սկսեցի մի պահ պատկերացնել մարդկային այդ տեսակները մեր տան բալկոնչիկում: Ծիծացեղի: Ընդհանրապես հակված եմ ավելի հաճախ ծիծաղելու, երբ միայնակ եմ, ու այդ պահը ծիծաղելուս ուղղակի իսկական ժամանակն էր, նաև՝ սուրճս մինչև վերջ վայելելու: Ժամացույցի սլաքները որքան առաջ էին շարժվում, այդքան կորցնում էի խոհեմություս:

Ինչևէ: Եկ մի պահ աշխարհի բոլոր մարդկանց սիրահարաբերվելիս պատկերացնենք: Դա նման է շարժական արվեստի գործի, որը հազարամյակներ շարունակ փակ է եղել չորս պատերի ներսում, բոլորի աչքից հեռու, սակայն վերջերս սեռական հարաբերությունները նվաճել են տների ու փողոցների բոլոր անկյուները: Ավելցուկի պես մի բան է դարձել:

Էսօր գիշեր կրկին կիջնեմ մեր տան բալկոնչիկը ու, եթե այդ երկու արարածներին կրին հանդիպեմ, ապա կճզմեմ ոտքերիս տակ: Միգուցե մտքերիս հետ հակադրվելու, միգուցե մի պտղունց չարանենգությանս պատճառով:

Ինչուիկ
19.01.2012, 01:33
Մի պահ մտքով ետ եմ գնում, փորձում եմ հիշել անցյալը ․․․ չգիտես ինչու մի տեսակ նախանձում եմ իմ անցյալին, անցյաը միշտ ավելի լավն է թվում, քան ներկան է։ Գուցե հիմա ինչ-որ լավի պակա՞ս կա իմ կյանքում կամ գուցե պարզապես ես եմ սկսում ամեն ինչին այլ կերպ նայել, հասկանալ ամեն ինչ այնպես, ինչպես կա, այլ ոչ թե, ինչպես ես եմ ուզում։ Բայց ախր ես ներկայից էլ չեմ դժգոհում․․․ չէ՛, բայց գոհ էլ չեմ, դեռ շատ բան կփոխվի, իսկ գուցե դեպի վա՞տը, կամ էլ դեպի լա՞վը․․․ չգիտեմ, բայց ուզում եմ ներկան էլ այնքան կամ շատ ավելի լավը լինի քան անցյալն է եղել, ոչ միայն իմ համար, այլ բոլորի․․․․․․․․ կլինի՞․․․․․

Smokie
19.01.2012, 15:39
Թույլ մարդիկ չկան: Մարդ գուցե չի գիտակցում թե որքան ուժ ունի իր մեջ, իր հոգում, կամ չի ուզում գիտակցել, դեռ ժամանակը չի: Նա դա հասկանալու է երբ հոգնի թուլությունից՝ երբ զգա, որ այդ ձեւով ոչ մի հարց չի լուծվի: Գուցե մի մարդ մյուսից ավելի ուժեղ է, կամ մյուսն է առաջինից թույլ, բայց բացարձակ թուլություն... այդպիսի բան չկա: Բոլորի կարողություններն էլ վերջիվերջո ի հայտ են գալիս, որքան շուտ այնքան լավ:;)

Մարկիզ
19.01.2012, 18:04
53823

Ինչու եմ ես սիրում պոռնիկներին?? :(

Meme
19.01.2012, 20:00
...Իմ մեջ ինձ մի մասնիկա պակասում, դատարկ կետ, փոքր կտոր, որ չի լցվում էսքան ուրախությանս մեջ...
Ինձ չեմ հասկանում, կամ շրջապատող որոշ մարդկանց...
Պարտադիր ամեն բան պիտի փչանար, ու մենակ էն ժամանակ , երբ ես դրա վրա սրտանց եմ ուրախացել, որ էս անգամ չեմ սխալվել, բայց էլի՜...
Հոգնել եմ...Լռություն եմ ուզում...

VisTolog
19.01.2012, 20:07
Չէ, պիտի գրեմ.:))


Մի հատ թրաֆիկինգի գործի եմ մասնակցում (տուժող չեմ:D), էդ աղջիկը նեենց լավնա,:love որ իրան նայելուց մենակ հիացմունք ես ապրում ու մոռանում թե ինչովա զբաղվել: Էն աստիճան լավնա, որ նույնիսկ դատավորնա կոմպլիմենտ անում` ինչ ժպտերես ամբաստանյալ եք::))

Միշտ ոնց որ գեղեցկության սրահից դուրս եկած լինի::))



Թե խի պիտի իրա նմանը հիմա կալանքի տակ լինի::beee



ՀԳ Մյուս անգամ աչքիս նկարվելու եմ...:D:D

Նուշություն
20.01.2012, 10:57
Էս ո~նց չեմ սիրում, որ մելանխոլիայի մոծակները կծում են ինձ.....տեսնես հակաթույն կա՞...

Quyr Qery
20.01.2012, 19:09
Էհ, ապրեցի, այսօրն էլ ապրեցի:
Ցերեկը` արդեն 4-ի կոմղ էր, ահավոր ցուրտ, ահավոր: Իջա երթուղայինից մեր տանից բավական հեռու, որ քայլել կարողանամ, դրեցի ականջակալներս, ու ականջակալների նեղ լարերից թափանցեց Քրիս Ռիի խռպոտ ձայնը, գլխարկով ծածկեցի ականջներց, որ ճանապարհին ցրտից չկորցնեի ու սկսեցի դանդաղ քայլել` չնկատելով ոչ մեկի: Ինչ լավ էր, երթուղայինի ռաբիզը, որը արդեն հասցրել էր բռնաբարել ականջներս, արդեն հեռվում էր, հեռվում էր նաև այն մարդը ում միշտ անթերի էի պատկերացրել, մենակ թե այդ անթերին ինքս էի ստեղծել, զգում էի, որ երեկ գտա ու այսօր հանդիպեցի մարդու, ում հանդիպելս երբեք չէի պատկերացնի` շնորհակալ եմ իրան` օրս գունավորելու համար, շնորհակալ եմ կյանքին նման ընկերոջ համար: Համ էլ կողքովս անցնում էին մգեցված ապակիներով նիվաներ, որոնք կողքս անգամ չէին նայում, ախր բարձր կրունկների ու կարճ շրջազգեստի փոխարեն, հասարակ սպորտային հագուստ էր:
Մի պահ նայեցի երկինք, ատամներս սառել էին, ինձ թվում էր բերանումս սառույց կա դրված, բայց հավատացեք, չհայհոյեցի սառնությանը: Երկինքը այնքան կապույտ էր, մի թեթև ու տեղ-տեղ ծածկված սպիտակ ու թափանցիկ ամպերով:
Էհ, այսօրն էլ ապրեցի, սիրեցի այսօրը:

Դեկադա
20.01.2012, 19:34
Էսօր աղջիկս դասից եկել ա ու.
- Մեզ էսօր ֆիզկուլտի դասատուն թեստեր էր տվել;
-Հա ինչ անենք,- հարցնում եմ,-ի՞նչ թեստ էր:
- Դու գիտե՞ս որ աղջիկների մոտ սեռական հասունացումը կարա սկսվի 8- 12 տարեկանում / ու աչքերը պլպլում են/
- Չէ հա որտեղից իմանամ:
- Իսկ գիտեի՞ր որ տղաների մոտ կարա սկսի 10 - 12 ում:
- Չէ հա՞:
- Բա գիտեի՞ր որ առաջին սեռական հարաբերության ժամանակ կինը կարա հղիանա:
- Այ բալամ ես միամիտ մարդ եմ որտեղից պիտի էտքանը իմանամ: Մեր վախտ ոչ գուգլ կար, ոչ էլ թվիթեր: Մի երկու կիսատկլոր նկարներ էինք տեսնում էն էլ խաղաթղթերի վրա էր:
Մնաց, մնաց թե.
- է՜հ մամ ջան, դու ոչ քո հասունանալուց ես բան հասկացել, ոչ էլ հղիանալուց, անհասկանալ երեխա ես ունեցել:

:D:D:D:D

laro
21.01.2012, 23:12
Էլի տխուր վիճակ ա մոտս :( Ինչ անեմ ես, ախր հավես չունեմ: Երևի ականջակալներս վերցնեմ ու գնամ քնելու...չնայած դրա հավեսն էլ չունեմ:
Հետաքրքիր է. շատերի համոզմամբ՝ բնավորությամբ ուժեղ մարդ եմ: Իմ կյանքի ամենադժվար պահերին ես էնքան ուժեղ եմ գտնվում, որ ինքս իմ վրա զարմանում եմ հետո, թե որտեղից ինձ էտքան ուժ: Որտեղից էտքան ուժ, որ ոչ ոք չի էլ զգում հոգուս տխրությունը, մտքով չի էլ անցնում, որ ժպիտիս տակ տխրություն կա: Դա կեղծավորություն չէ հաստատ, երևի ուժեղ գտնվելու հատկություն է, չգիտեմ...Էտ պահերին էնքան սառն ու հավասարակշռված եմ լինում , որ սխալվելու հավանականությունը շա՜տ փոքր ա:
Իսկ էն պահերին երբ, թեթև, անցողիկ խնդրիկներ եմ ունենում, կամ պարզապես դժվարություններն անցյալում են, բավական է միայն մենություն ու երաժշտություն, որ զգացմունքներիս ազատություն տամ. լսեմ էն երաժշտությունը, որ խոսում է հոգուս հետ, էն երաժշտությունը, որ նվագելիս արցունքներս լցվում են կոկորդս ու խեղդում: Էտ պահին թափվում են էն արցունքները, որոնք նախկինում՝ դժվար և վճռական պահերին, էտպես էլ չեն թափվել. էն արցունքները, որոնք ուշացել են ու սխալ պահին են թափվում....Չգիտեմ, մի գուցե սա տարօրինակ է... Էտ պահերին ինչ- որ մեկին ամուր գրկելու ցանկություն է առաջանում...
Հիմա ասեք ինձ. արդյո՞ք սա ուժեղ մարդու պահվածք է....
Չգիտեմ էլ, թե ինչի գրեցի սրա մասին ու էսքան ծավալվեցի....երևի արցունքների փոխարեն....

Lusina
22.01.2012, 00:05
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռներն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Ուր էր թե....http://www.mamul.am/am/news/6052/%D5%B9%D5%AE%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B9%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-(%D5%B6%D5%B5%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%B9%D5%AB-%D5%BF%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC)

Նաիրուհի
22.01.2012, 02:46
Ուզում էի քնել, էն էլ պատահաբար էս նկարն աչքիս ընկավ։ Սիրեցի՜...:love
Ու էլի ծանր ու տխուր մտքեր եկան, էլի ինչ-որ անհասկանալի, մեծ ու վախենալու թախիծ նստեց վրաս. շունչս կտրվում է։
Երեկ «Հետսովետական փարթի»-ի էինք, շատ հաճելի նոստալգիա էր։ Կիսահում կարտոֆիլով, տաք վառարանով ու լամպի լույսով 90-ականների տնազ էր, խրվել էի մեջն ու դուրս գալ չէի ուզում։
Իսկ սա ուրիշ 90-ականներ է՝ ավելի իրական. սրան նայելիս չեմ մտածում, որ մեկ է՝ դրսում փողոցները լուսավոր են, միայն անջատիչը սեղմելով լույսը կմիանա, վառարանն ուղղակի հետաքրքիր դեկորացիա է, աթոռին նստած մարդն ու մենք բոլորս էլ էդ ամենի միջով չենք անցել։ Հեռու է թվում, բայց էսօր էնքան շոշափելի է... Սենյակի լույսն անջատած է, համակարգիչը կարծես էլեկտրականույթամբ աշխատող սարք չլինի, ես ծածկոցով փաթաթված նստած եմ, ու էնքան իրական է էս ցուրտը։ Ձեռքերս սառել են...
«Անցած էտապ ա...»։
Բոլորիս վրայով է անցել էս էտապը։ Մեկ-մեկ երանի եմ տալիս էն երեխեքին, որ չեն տեսել, մեկ-մեկ էլ իմ մանկությունն էնքան հարուստ է թվում նրանց IT մանկության կողքին։
Մի նկարն ինչքան մտքեր բերեց։
Իմ մանկության մութ ու խավար տարիների լուսավորողներից մեկը, երկնքին նայելիս նոր աշխարհներ բացահայտելու հավատ արթնացնողը, երազներիս հզոր թևերին ուղի ցույց տված մարդը ինձ նման, մեր գյուղացիների նման, իմ հարազատ պապի նման նստած է վառարանի մոտ...

http://i.imgur.com/1wKVPl.jpg

Ameli
22.01.2012, 13:54
Փոքր ժամանակ՝ նկարվելիս, ես էլ էի էն երեխու պես պռոշներս հավաքում :D , չեմ էլ հիշում երբվանից հրաժարվեցի էդ ծիծաղելի սովորությունից, բայց հիշում եմ, որ ընկերուհուս ձևերը անելիս ձեռք բերեցի :oy

http://i.imgur.com/8sVHC.jpg

impression
22.01.2012, 16:49
բարև հայեր :)
էկա բացելու կյանքիս ամենամեծ գաղտնիքներից մեկը, ես էլ եմ սերիալ նայում :))
հա, իսկականից, այսինքն մեր տանը պարտադիր կերպով դիտում են գրեթե բոլոր հայկական սերիալները, իսկ մեր տունը մի սենյականոց ա, անտերը, ու ես տեղ չունեմ դրանից փախչելու
ինչքան ուզում ես մեջքով նստի ու ցուցադրի սպանիչ քամահրանք էդ ամենի հանդեպ, մեկ ա, ականջիդ հասնում ա, լսում ես որ սերիան ոնց սկսվեց ու ոնց վերջացավ
ու էկեք ինձ մի սովորացրեք, որ կարելի ա ականջակալներով դիմագրավել էդ արհավիրքին
էս վերջերս ինձ մոտ զոռով երաժշտություն լսելու ամիսներ էին, երբ ուղղակի այլ բան խլացնելու համար անընդհատ ականջներումդ մի ուրիշ բան է հնչում
հիմա արդեն երաժշտությունից էլ եմ զզվոում :))
բայց դե, ինչքան ուզում ա դա լինի իմ կյանքում, որն անխուսափելի ա էս պահին, ոնց որ ասենք հացի գնալը, լողանալը, ինտենետում ապրելը, աշխատելը, հանդիպելը մարդկանց հետ, մեկ ա, ես երբևէ չեմ քննարկի նենց մի բան, տվյալ դեպքում սերիալ, քանի որ դա ինձ համար անհետաքրքիր ու նեռվայնացնող երևույթ ա
բայց հիմա ինչ անենք, կա էդ անտերը, ու ես անգամ չգիտեմ ում վրա զայրանալ՝ մորս, որ առավոտից իրիկուն նայում ա դրանք, թե հեռուստաալիքների, որ ռեյտինգի մեռած են, ու ցույց են տալիս էն, ինչը նայում ա չպահանջկոտ հեռուստադիտողը
իրոք չգիտեմ
համեմատեք, կհասկանաք, ստեղի շնորհակալությունները, ֆեյսբուքի լայքերը, TV-ի ռեյտինգները, նույն բանն են, համաձայնեք, որ հիմնականում հաճելի ա, երբ դրանք շատ են լինում (անիմաստությունը չենք քննարկում իհարկե, որովհետև քննարկելու բան չկա)
հիմա ասածս ինչ ա, կա դա մեր կյանքում, ուզենք թե չուզենք, եթե չենք կարող դա վերացնել, էկեք փորձենք ապրել նենց, որ դրանից մինիմում վնաս ստանա մեր առողջությունը (ստեղ հիշում ենք, թե օդն ինչքան աղտոտված ա, բայց դե չենք մեռնում, կանք էլի)
բնականաբար կան մարդիկ, ովքեր սիրում են քննարկել սերիալները, լավ են անում
միշտ էլ էղել են թեմաներ, երբ մտածում ես՝ լավ, սա բան ու գործ չունի, որ սենց թեմա ա բացել (դե հիմա չունի, ինչ անենք, սպանե՞նք/վառենք/արտաքսենք/իրանք հիվանդ են...
մեզնից հասնում ա գոնե շարունակել մնալ նույնը, մենք վերացող տեսակ չենք, չվախենաք ;)
ու հիմա էդ թեմաները տենց աչքի են ընկնում, որովհետև մենք էլ ոչինչ չենք գրում
հա, ես էսօր մտա գրեցի, որովհետև էրեկ ահագին խոսել ենք, ու ինձ համար հետաքրքիր մի բան առաջացավ՝ մտնել տեսնել, էս ինչ ա կատարվում ստեղ
բայց եթե մենակ ես մի բան գրեմ, մի քանիսին դուր գա, մի էրկու հատ էլ վարկանիշ ստանամ առանց մեկնաբանության (վերջերս դա էլ ենք ալարում... առ քեզ կանաչ, ու լռվի տեղդ, ես բանա ու գործ չունե՞մ որ մի հատ էլ մեկնաբանեմ),պարզ ա, որ էլի երկար ժամանակ չեմ գրի
Ակումբը ինչ-որ միստիկ երևույթ չէր էն ժամանակ, որ էդքան լավն էր, որ սենց կարոտում ենք, ուզում ենք հետ բերել. Ակումբը մենք ենք, իսկ մենք նույնն ենք, նենց որ հանգիստ

ու մեկ էլ ասեմ, որ ուրախացա, որ արդեն սկսեցիք խոսել էս մասին, նշանակում ա, որ մի բան դեռ հնարավոր ա փոխել :)
կերևամ դեռ

Chuk
22.01.2012, 17:37
Ժող, նենց տպավորություն ա, էս գրառումները կարդալուց, որ ՀՀ ալիքներով մենակ սերիալներ են ցույց տալիս:
Բայց պարզվում ա, որ վիճակն էնքան էլ տխուր չի ու հանդիպում են նենց լավ հաղորդումներ, ու որոշում են ճիշտ մարդկանց նկարել :D
Կարճ ասած, ժող ջան, վաղը, այսինքն երկուշաբթի օրը, 19:30 դիտեք ինձ ԱրմՆյուզի Չուղիղ եթերում :oy

Quyr Qery
22.01.2012, 18:06
Մի տարի առաջ ծանոթացանք: Դուք էն դասախոսներից եք, որոնք համ հետաքրքիր են, համ էլ վախենալու աստիճան խիստ, էլ չասեմ, որ սիրածս առարկան եք դասավանդում` հոգեբանություն: Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց 80 աղջիկ ուսանողի մեջ հենց ինձ նկատեցիք: Գիտեիք թուլությունս, գիտեիք, որ գրքեր եմ սիրում, ամեն անգամ նոր պատրվակով կանչում էիք Ձեզ մոտ, իբր գիրք էիք տալու, հետո իմացաք, որ ուզում եմ հոգեբանության գծով շարունակել, առաջարկեցիք, որ Ձեզ մոտ պարապեմ: Շուտով զգացի, որ սխալվել եմ Ձեր մեջ ինձ հասկացող մարդ տեսնելով, Դուք առաջին հերթին տղամարդ էիք: Որքան էլ ինձ համար դժվար էր, շուտով կապս կտրեցի Ձեզ հետ: Հիմա պարապում եմ հոգեբանություն մի կնոջ մոտ:
Մի քանի օր առաջ, հոգեբանությանս պարապմունքից հետո, Ձեզ տեսա: Մի քիչ խոսեցինք, իմացաք, որ պարապում եմ: Հարցրեցիք թե ինչու էդպես որոշեցի, ինչու չեկա Ձեզ մոտ:
Իսկ ես պատասխանեցի` միակ բանը, որ տիկին Ս.-ն ինձնից ակընկալում է ` լավ սովորելն է:

Աթեիստ
22.01.2012, 18:42
Բանակում ծառայելուս տարիներին հետս մի հոգեբան էր աշխատում։ Նա ինձ ցույց տվեց, որ մարդիկ սեփական անձի «գինը» բարձրացնելու երկու ձև ունեն՝ ցույց տալ սեփական արժանիքները, կամ դիմացինի (ում ընկալում են որպես հակառակորդ) գինը գցելը։

Ասենք ես մի տեղ արտահայտվեմ, որ սիրում եմ կանաչ գույնը, որպես բնության գույն։
Առաջին տիպը կասի, որ ինքն ավելի շատ սիրում է կարմիրը, որովհետև նույն բնությունը աշնանը կարմիր է ներկվում ու այդպիսով շատ ավելի գեղեցիկ է նայվում։
Երկրորդ տիպը կասի, որ կանաչը ոչ միայն բնության գույնն է, այլ օրինակ երբեմն լուծի գույն է ու ես, հետևաբար, սիրում եմ լուծի գույնը։

Չեմ սիրում էս երկրորդ տիպը։

Մելտա
22.01.2012, 19:41
Ես այսպիսի տխուր ու ձանձրալի կիրակի դեռ չէի ունեցել:( ինչ է կատարվում,ուր են իմ ընկերներ կոչվածները,չեմ հասկանում,թե ինչի սենց ստացվեց:(

E-la Via
22.01.2012, 20:11
Գիշերն ուշ արթնանում եմ, սենյակից դուրս գալիս ջուր վերցնելու համար ու տեսնում եմ մորս հեռուստացույցի առաջ հունգուր- հոնգուր լացելիս: Սիրտս քիչ ա մնում կանգնի.
-Մամ ինչի՞ ես լացում, ի՞նչ ա եղել…
-Ան..
Լացը չի թողնում շարունակի:
-Մամ, խնդրում եմ, մի բան ասա` հասկանամ:
-Ան, մեծանում եմ...
Հանգստացած շունչ եմ քաշում՝ մտածելով մերս ուղղակի տարիքն ա միտքը գցել:
-Մամ ջան, ախր ի՞նչ տարիքի ես որ, տնաշեն, մոռացա՞ր, որ մեզ քույրերի տեղ ընդունեցին:
Արցունքն աչքերին շարունակում է.
-Է՜, չես հասկանում, դա չեմ ուզում ասել:
-Բա ի՞նչ, մամ…
-Կինոն, Ան... Ախր մեղք էր...Հասկանո՞ւմ ես, էլ չեմ կարողանում կինո նայել առանց էսպես հուզվելու ու դրանում սաղ էս տարիքն ա մեղավոր:
Գլուխս շրջում եմ հեռուստացույցի կողմ ու տեսնում էկրանով գնացող Տրոյայի վերջին կադրերը ու չեմ էլ իմանում ծիծաղեմ, թե մորս "փարատեմ":

Բրեդ տղա, որտեղ բռնեմ քեզ, ինչքան էլ քեզ սիրելու լինեմ, մեկա, քառատելու եմ ... Դո՞ւ իմ մորն էդպես լացացնես ու ինձ էսպես լեղաճաք անես:goblin…

Էհ՜, մերիկ ջան, մեծանում ես :D:D:D:

Նուշություն
22.01.2012, 20:48
Ես էս երթուղայինների դարդից կամ կաթվածի բաժին եմ դառնալու, կամ դառնալու եմ փիլիսոփա ու մի քանի հատորանի գիրք գրեմ... Մի բան չեմ հասկանում. դժվա՞ր ա էդ անտեր ղեկին մի քիչ կիրթ, ուղևորի հետ վարվելու տարրական կանոններին ծանոթ մեկին նստացնել...Արդեն քանի անգամ ա` մի անտաշի մեքենայով եմ տուն հասնում...ամեն անգամ աչքիցս մի կիլոմետր ընկնում ա...Կամ գազանի նման ա քշում, ոնց որ, ասենք, կարտոշկայի պարկեր տեղափոխելիս լինի, կամ հիմար երաժշտություն ա լսում, կամ էլ լկտիաբար կռվում ա ուղևորներից մեկի հետ: Երեկ էլ պարզվեց` երեխու սիրտը նոր բան ա ուզում...էդ մասին ընկերոջն էր պատմում: Պարզվեց էդ նոր բանը աղջիկ ա: Մեքենան կանգառում կանգնած էր, դրսից երկու գեղեցկադեմ աղջիկներ զննում էին` ուր ա գնում էս երթուղայինը, սա` ընկերոջը. "Ապե'ր, այ սենց նոր բան եմ ուզում, դժվար հասանելի, այ սենց, որ ուզենաս, ավտոդ նստի, բայց չի նստում": Մեկ էլ աղջիկներից մեկը դուռը բացեց, հարցրեց` Մաշտոցի պողոտա գնում ա, սա թե. "Ծի'տ ջան, քո հըմար աշխարհի ծերն էլ կեթայի, մենակ թե մարդ կա մեքենայիս մեջ, թե չէ կտանեի":
Ասա մի ամբողջ երթուղայինի ժողովուրդ ինչո՞վ ա մեղավոր, որ պետք ա լսի էդ "չբավարարվածի" բարձրաձայն մտքերը: :(

Katka
22.01.2012, 22:26
:{`

Հ.Գ.Ձեր գրառումը շատ կարճ է: Այն պետք է կազմված լինի ոչ պակաս, քան 3 սիմվոլից:

einnA
26.01.2012, 23:59
ընդունիր զավակներիդ ակումբ :))

Լուսաբեր
27.01.2012, 00:02
Թող լինի միշտ արևը՜, թող լինի միշտ լուսինը՜, թող լինի միշտը մայրիկը՜, թող լինի՜ միշտ ակումբը՜

և թող միշտ լինենք մենք :flower

Հ.գ. Ուրախությունից քիչա մնում թռվռամ :))

armen9494
27.01.2012, 00:36
Ըհըըը, "Կաբուլեծիից" հետ եկանք :)) Էն մուլծիկի մեջ ո՞նց էր ասում՝ А дома лучше :roll

Lusinamara
27.01.2012, 14:37
Առանց Դարի
Օրը տարի :))

Բարի վերադա՜րձ :love

E-la Via
27.01.2012, 15:37
Պատուհանի մի կողմը գրեթե միշտ մաքուր է, մյուս կողմը՝ գրեթե միշտ կեղտոտ:
Ու մենք միշտ գերադասում ենք չնկատելու տալ կեղտոտ կողմը, քանի դեռ պատուհանից այն կողմ բացվող տեսարանը չի սկսել փակվել:

Հարկավոր է մի քիչ շուտ-շուտ պատուհանները լվանալ:

Smokie
27.01.2012, 17:05
Ժամանակը կանցնի, բայց չի գնա՝ կմնա հուշերում::roll

Ինչ հետաքրքիր էին անցնում մանկությանս օրերը` երբ հոսանքը հաճախ էր գնում: Մութ գիշերները, հեռուստացույցը, որ ակումլյատորով էինք միացնում այդ դեպքում... ի՜նչ լավն էին::love Հիշում եմ, երբ առավոտները ամենաշուտը ես էի վեր կենում, առաջին հերթին բարձրանում էի դիվանին, որ անջատիչը սեղմեմ, տեսնեմ հոսանքը գալիս ա՞, չնայած համոզված էի, որ լույսը վառվելու ա::))

Հիմա ես էնքա՜ն եմ սիրում մթությունը, խավարը: Երբ մութ ա, ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում՝ ես եմ, խավարն ա ու իմ մտքերը::love

Արէա
27.01.2012, 17:27
Հարկավոր է մի քիչ շուտ-շուտ պատուհանները լվանալ:

Ես իմ կիսաաթեիստ հալով առավոտից սա եմ դնդնում քթիս տակ.

Կվախնա՞ս, որ թշնամին պիտի հաղթե,
Դուրսը խավար, ներսդ ավելի մութ է,
Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,
Քիչ մը արև թող ներս գա :

Քիչ մը արև թող ներս գա,
Քիչ մը արև թող ներս գա,
Մաքրե աղտոտ պատուհաններդ,
Դուռդ լայն բաց,
Քիչ մը արև թող ներս գա :

Խնդիրներով հավատքդ կտկարանա,
Եվ աղոթքդ ալ անպատասխան կմնա,
Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,
Քիչ մը արև թող ներս գա :

Կուզե՞ս երկնից ճամփուն մեջ ուրախ քալես,
Կուզե՞ս խավարն անցնի, պայծառ լույս տեսնես,
Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,
Քիչ մը արև թող ներս գա :



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=vbupum7kYMQ#!


Հ.Գ. Ներողություն շատերի երաժշտական ճաշակը վիրավորելու համար՝ միակ տարբերակն էր, որ հաջողվեց գտնել:

E-la Via
28.01.2012, 16:33
Ասում է.
-Ինչպե՞ս կարող է այդքան դաժանություն տեսած մարդն ինքն էլ դաժան լինել:
-Իսկ դա ամենահեշտ ձևն է` վարվել այնպես, ինչպես տեսել ես, որ քեզ հետ էլ նման կերպ չվարվեն:
-Չէ, այդպես չէ, դա հեշտ ձևը չէ:
-Հեշտն է:
-Համոզված եմ, որ ոչ:

Ուրախ եմ, որ այդպես ես կարծում:

ars83
28.01.2012, 17:54
Ինչպես հավը քուջուջ է անում կեղտի մեջ՝ ուտելու համար պիտանի մի քանի հատիկ գտնելու համար, այնպես ես քուջուջ եմ անում ՖԲ սոց. ցանցի իմ լրահոսում և ֆորումի «չկարդացած գրառումներում»: Ուտելիք, խմելիք, սեքս, քուն, ուտելիք, սեքս, խմելիք, քուն, և այդպես շարունակ: Լրահոսի համարյա թե իննսուն տոկոսը լցված է տխմար, լպիրշ կատակներով, մերկ կամ կիսամերկ հետույքներով, կրծքերով, երկիմաստ արտահայտություններով: Եթե դա էլ չէ, ապա շշեր, բաժակներ, պիցցաներ, սուրճ ու շոկոլադ: Լավ, ասենք մի հետաքրքիր տեղեկություն լիներ ուտելիք-խմելիքի մասին, ասեիր՝ հա: Բայց չէ, մի ախորժալի սուփրա-սեղան է գցած ու տակը շաբլոն «ոնց հիմա սրանից կուտեի» կամ «նյամ-նյամ» կամ նման մի բան: Զարթուցիչներ, անկողին, քուն, «քունս չի տանում» տիպի անթիվ-անհամար գրառումներ: Դե գոնե վեր կաց համակարգչի մոտից, գնա, պառկի անկողնումդ, որ քունդ տանի:
Լավ է, այսօր բանակի տոնն է, գոնե այդ թեմայով են շատ գրառումները: Բայց վաղը, համոզված եմ, նորից հեղեղվելու ենք գորշ, դժգոհ, անհավես, սոված, ծարավ, անբավարարված, երկիմաստ տառակույտով:
Գիտություն, արվեստ, և նման բաներ չկան, եթե կան էլ՝ ապա միայն ծաղրի, թվացյալ ու ծեծված հումորի, երկու-երեք քաշած գիծը «օ՜, ինչպիսի արվեստ է» և ցանկացած անհամաձայնության դեպքում «արվեստը սուբյեկտիվ է», «իսկ ի՞նչ է արվեստը» կաղապարային արտահայտություններից մինչև «խոսքի և խղճի ազատություն է. ինչ կուզեմ կասեմ» հասնող ամբոխավարություն: Թեմա է բացվել ակումբում՝ «Քո պատմությունն իմ բառերով»: Թումբանից, Թութուշից, գիշերային ակումբից, ձողից, ունիտազից դենը չի գնում: Ուտելիք, սեքս, խմելիք, քուն:

Բայց և այնպես, պետք է ասել, որ հետաքրքիր նյութեր կան, պարզապես պետք է երկար քուջուջ անես, որ «որսաս» դրանք:

Հ.Գ. Կլոդ Դեբյուսիի ծննդյան 150-ամյակն է այս տարի: Օրինակի համար, էլի:

laro
28.01.2012, 21:16
Ու՜խ, բաց ա մեր Ակումբը, էս ինչ լավ ա՜...

boooooooom
29.01.2012, 01:50
Գիշերվա ժամը հազարնա / խաբեցի 1:30 / , մեր տանը բոլորը քնել են: Բացի ումից? Ճիշտա, ինձանից: Ինչու չեմ քնում? չգիտեմ:
Ակումբի վերջին թեմաների մեջ քուջուջ եմ անում, որ մի երկու ինձ հետաքրքիր բան կարդամ քնեմ. ՉԿԱ: Ասում եմ կարողա ակումցիները էս փոքրիկ ընդմիջման ժամանակ Ակումբ.ամ-ը ուրիշ ակումբի հետ են դավաճանել, քնել մնացել են ընդե, հիմի էլ ամաչում են տուն գան:
Են Fb-ն էլ ընդեղա սատկել: Խուժան կայքերից հոքնել եմ, էլ չի նայվում: Սիրտս միջոցառումա ուզում, էն որ միամիտա ստացվում ու հետաքրքիրա անցնում:
Նենց կուզենայի կիթառ նվագել իմանայի գոնէ....
Հ.Գ. Ես սովորաբար կիթառին գիտառ եմ ասում, բայց դե ակումբում պատառաքաղ, դանակ, անձեռոցիկ....;)

erexa
29.01.2012, 04:00
Այսօր նստած էի ռեստորանում, դեռ հաց չէի ուտում, սպասում էի ընկերուհուս, մեկ էլ մի 2-3 տարեկան երեխա տեսնեմ ինձ թաթիկով բարև :bye ա անում: Դե տեսա մի քանի անգամ ձեռքով բարևում ա, ես էլ բարևեցի: :byeՄեկ էլ թաթիկով ուտելիքն ա ցույս տալիս ու ինձ ա նայում, ոնց որ ասեր, դու էլ արի միասին ուտենք իմ ափսեից: Խեղճը երևի մտածում էր ուտելիք չունեմ: :D Նենց ժպիտ առաջացավ դեմքիս, որ մամայից չամաչեի, կգնայի թուշիկը կպաչեի:

Էս անտարբերությունը մենակ էրեխեքի մոտ ա, որ չի վերացել:

John
29.01.2012, 13:51
էն ո՞վ ա ասում ուղեղս ժանգոտել ա... սիրում եմ, որ ինքնավստահությունը վերականգնելու առիթ ա լինում ու օգտագործում եմ :)

Նարե91
29.01.2012, 14:41
«ԴԱՐ» ԱԿՈՒՄԲՆ ուրիշ ա...

Առհասարակ ամսաթվերին ու տարեթվերին ուշադրություն չեմ դարձնում, բայց նոր երբ նայեցի ավատարիս ներքևում գրված գրանցման ամսաթվին, հասկացա, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրը դարձել եմ ակումբի անդամ: Հիշում եմ՝ հերթական քննաշրջանը նոր էր ավարտվել, ու ես էլ, այդ հանգմանքից ոգևորված ու ուրախացած, արդեն հանգիստ խղճով «նավարկություններ» էի կատարում համցանցում: Այսօր արդեն չեմ էլ հիշում, թե ինչ էի որոնում, երբ Google որոնողական համակարգն ինձ բերեց, հասցրեց akumb.am -ի տիրույթ:
Գրանցում էր պահանջում... գրանցվեցի, առանց երկար-բարակ մտածելու ընտրեցի նիքնեյմ, մի քիչ ակումբում «զբոսնեցի» ու...
«դե լավ, հերթական անհետաքրքիր ֆորումն ա... ես ստեղ անելիք չունեմ» մտածեցի /էս մտածածիս համար էսօր իրոք փոշմանում եմ/ ու փակեցի էջը:
Որոշ ժամանակ ակումբ ընդհանրապես չէի մտնում, մինչև որ համակուրսեցիներից մեկը, ով նույնպես ակումբի անդամ է, ինձ հիշեցրեց ակումբի մասին.
«Նա՛ր, գիտե՞ս էնքան հետաքրքիր ֆորում ա... շատ ա տարբերվում մյուսներից»: Սկզբում թերահավատորեն էի վերաբերվում ասածին, բայց հետո կամաց-կամաց համոզվեցի դրանում: Անկեղծ ասած, սկզբում բան չէի հասկանում ակումբից...շնորհակալություն հայտնել, վարկանիշ, տուգանային /ի դեպ էս մեկ տարվա մեջ ձևի համար այդպես էլ ոչ մի տուգանային չստացա:( / .... չգիտեմ.... մի տեսակ շատ խառն ու անհարմար էր թվում ակումբը: Սակայն մի կարճ ժամանակ անց լրիվ սովորեցի էդ ամեն ինչին... արդեն մի շարք ակումբցիներ կային, որոնց գրառումներին սպասում ու հաճույքով ընթերցում էի: Հետո ինքս էլ աստիճանաբար սկսեցի գրառումներ անել ակումբում ու հասկացա, որ ակումբն էն «վայրն» ա, որտեղ ինձ իսկապես հաճելի ա: Ու երբ մի օր ակումբ չէի մտնում, ինձ թվում էր, թե ինչ-որ բան պակաս ա, կիսատ ա կյանքումս:)
Մի օր էլ հյուր էինք գնացել, ու արդեն բավակնին ուշ էր... ծնողներիս անընդհատ հիշեցնում էի, որ տուն գնալու ժամանակն ա, բայց իրենք, տարված իրենց զրույցով, ուշադրություն չէին էլ դարձնում: Ի վերջո բարկացա ու բարձր ձայնով ասեցի.
«Լավ էլի, գնանք, արդեն ուշ ա... էսօր ակումբ էլ չեմ մտել... հլը ակումբ էլ պետք ա մտնեմ»:
Արդեն պատկերացրի՞ք չէ ներկաների դեմքերի արտայտությունները... տեսնես ինչ մտածեցին:D

էսօր հին ակումբցիները / էդ հին ու նոր ես չեմ հորինել, դա այդպես ա;)/ շատ են բողոքում, որ ակումբն այլևս առաջվանը չի, շատ ա փոխվել... գիտե՞ք... ինչ-որ տեղ համաձայն եմ, քանի, որ հին գրառումներից շատ եմ կարդացել, ու տարբերությունը զգալի ա, բայց եկեք չմոռանանք, որ անցնում են տարիները, փոխվում են պահանջները, հետաքրքրությունները... մի խոսքով, ինչպիսին էլ, որ լինի ակումբը, միևնունն է՝ այն շատ ա տարբերվում մյուս ֆորումներից բոլոր առումներով, այն իսկապես ուրիշ ա:

Quyr Qery
29.01.2012, 21:19
Հա, ես ոչ մի անգամ էլ սուրբ չեմ եղել, ու չեմ էլ թաքցրել: Ի տարբերություն շատերի պարզ եմ ման եկել, ու շատ իզուր` մեկ-մեկ թվում է, որովհետև, ես կյանքում ոչ անկեղծությունն է գնահատվում, ու ոչ էլ արդարություն կա, արդարություն փնտրելը, ուղղակի մի անիմաստ գործ է դարձել, ոնց որ իսկաց զոլոտո վ գավնե, չգիտեմ է: Ինչի են ինձ միշտ մեղադրում ու քննադատում մարդիկ ովքեր հեչ էլ ազնիվ չեն կամ էլ իրանց ներկայացրած սուրբը չեն: Ուղղակի միշտ էլ մեղադրելն է հեշտ, հեշտ է մարդուն թողնելը, հեշտ է թքելը մարդու վրա, իսկ այ մարդուն հասկանալ բոլորին չէ որ տրված է: Ուղղակի մարդիկ վաղուց են մոռացել մարդ լինել:
Իսկ ամենավատը էն է, որ էդ մարդիկ հարազատներն են մեր` ծնող,եղբայր, քույր: Մեկ-մեկ թվում է, երկրի երեսին չկա ավելի լավ բան քան ֆիզիկական մենակությունը, հա հենց ֆիզիկական, հոգեկան մենակությունը վաղուց է կուլ տվել:

ars83
30.01.2012, 14:44
Մի-տեսակ ամեն ինչը հանրային ա դառել, հա: Միգուցե լավ ա, խմբովի ենք լուծում խնդիրները: Խմբովի ծննդաբերում ենք ՖԲ-ում, երեխայի համար թորած ջուր ենք ման գալիս, ծիծ ենք տալիս (ունեցող-չունեցող հաշիվ չի, գենդերային հավասարություն ա), ամիսը մեկ խմբովի ստուգում ենք երեխայի դեմքի գույնը, ատամները, մազերը, մեզի գույնը:
Խմբովի տանջվում ենք սիրահարվածների հետ, անհանգստանում, թե ամուսնացած մարդկանց են սիրահարվել, խորհուրդ տալիս, գցում-բռնում, ամուսնացած մեկ հոգու փոխարեն չամուսնացած հինգը առաջարկում:

Լավ ա, էլի, սենց, խմբովի, այ հենց էդ էր, որ մեր ժողովուրդը կորցրել էր Սովետի փլվելուց հետո, էդ հասարակության օժանդակությունը, նրա սիրտը, քիթը և այլ մարմնի մասերը: Էն պաշտպանվածության զգացողությունը, որ ունենում էր, ասենք, նորապսակ զույգը, որի անկողնի գլխին Իլյիչի նկարն էր կախված ու գրած էր «Լենին ս նամի»: Խեր ըլի, կամաց-կամաց էդ հասարակական կյանքը վերականգնվում ա:

John
30.01.2012, 14:59
սխալ-ճիշտ
ընդհամենը-ընդամենը
ծնունդտ-ծնունդդ

Magic-Mushroom
30.01.2012, 21:11
Չեմ հավատում իմ երջանկությանը, այնքան երջանիկ եմ, ինչ՜ հրաշալի է կյանքը այն պայմանով որ ինչ-որ ներդրում ես արել եւ ստացել արդյունքը, այսինքին որ ինչ որ մի բանի քո ուժերով ես հասել, ցանել ես պտուղները հիմա էլ հավաքում ես արդյունքները:), այսօր ցանոթացել եմ մի վանպիրի մասկի գույն ունեցող, սեւահեր, կապուտաչյա իռլանդուհու հետը, ով այստեղ է եկել շարունակելու մագիստրատուրան, այնքան լավն է ու հումորով միշտ տրամադրությունս բարձրացնում է, այնքան հետաքրքիր զրուցակից է, վայ մենակ մի բան չեմ հավանում այստեղի աղջիկները այնքան թեթեւ բարքերի տեր են, առաջին հանդիպումից հետո 90%-ով սեկս է լինում:)

P.S. Գնահատեք այն ինչ որ ունեք հիմա, այլ ոչ թե սպասեք, երբ կկորցնեք ձեր ունեցածը որ զղջաք, հավատացեք բոլոր դռների բանալիները ձեր ձեռքում է եւ թե ինչ դուռ կբացեք կախված է ձեզանից, կյանքը բումերանգ է՝ ինչպես դու ես նրան վերաբերվում, այնպես էլ նա քեզ, եղեք երջանիկ ու կրքոտ ինչպես Արգենտինյան տանգոն:ok:


http://www.youtube.com/watch?v=n-6lOwrGH_o

Agni
30.01.2012, 21:51
Ցինիզմն էլ չափ ու սահման ունի…

anahit96
30.01.2012, 23:31
Դու օգնում ու աջակցում ես ընկերներիդ,երբ նրանք տխուր են,բայց երբ դու ես տխուր,,,դու ընկերներ չունես

John
30.01.2012, 23:37
ես էսօր առաջին անգամ գիտակցեցի, որ սիրում եմ ... ինձ, ավելին ասեմ՝ շատ եմ սիրում, ու, բացի դրանից, նաև շատ եմ հարգում, ու, ամենակարևոր ձեռքբերումը վերջին ամիսների՝ մի հատ լավ բառ եմ սովորել, պ-ով ա սկսվում, յ-ով էլ վերջանում ա, ու, բացառություններ էլ չի ճանաչում :)

Magic-Mushroom
31.01.2012, 00:13
Ուֆֆ ոչինչ չի կարող ինձ ավելի մեծ հաճույք պատճառել քան շոփինգը:love նոր զանգեցին խանութից ու ասեցին որ ստացել են D&G-ի վերջին հավաքածուն, ուռռա՜:clap:viannen_15:

http://www.youtube.com/watch?v=daFtiQn4nBE&feature=watch_response_rev

Lusinamara
31.01.2012, 01:37
Ակումբցիներին էլ ասեմ. եթե ինձնից անկախ շուրթերիցս դուրս է թռչում՝ Բամբոլեո՜, Բամբոլեա՛, ուրեմն տրամադրությունս չափից շատ բարձր է ու վարակիչ…

unknown
31.01.2012, 13:10
Երբեմն երբ գիտակցում ես սխալդ արդեն ուշ է լինում...բայց դա պատճառ չի սխալդ ընդունելու համար...

murmushka
31.01.2012, 13:22
ասում են մանրունքներն այնքան էլ կարևոր չեն, երբեք չեմ հասկացել դա, կյանքն ինքը մանրունքներից է կազմված, ինչպես կարող են դրանք կարևոր չլիներ, մանրունքները կարող են փոխել տրամադրություն, տրամադրվածություն, չէ մանրունքներ ինձ համար ավելի կարևոր են
մանրունք եմ ավելացրել մեր սենյակում, շնորհակալություն Արիադնային ;)
http://s018.radikal.ru/i526/1201/81/1685a8d282d0.jpg (http://www.radikal.ru)
http://s018.radikal.ru/i524/1201/d6/dfb3b3c050b7.jpg (http://www.radikal.ru)

StrangeLittleGirl
31.01.2012, 16:49
Էսքան ժամանակ ինձ հա ֆրանսիացու կամ իսպանացու տեղ էին դնում: Բայց ամենաուժեղը կիրակի օրվանն էր: Երբ հետ էինք գալիս մեր անհավանական ճամփորդությունից, գնացքի մեր վագոնում մեզ հետ նստած էին հինգ հոլանդուհի խմած կանայք: Սանան, ինչպես միշտ, հետները զրույցի բռնվեց: Մանրից ես ու Սոֆին էլ միացանք: Սոֆիի ազգությունը հարցրին, իսկ իմը սենց էր.
- Դու էլ երևի Իսրայելի՞ց ես:
Կյանքում առաջին անգամ հրեայի տեղ էլ դրեցին: Պատասխանեցի, որ չէ, որ Հայաստանից եմ, որ դժվար` Հայաստանի մասին ինչ-որ բան իմանան: Իսկ հոլանդուհին, քանի որ բավականաչափ խմած էր քաղաքավարի չլինելու համար, պատասխանեց.
- Ո՞նց չգիտեմ: Օրինակ գիտեմ, որ դուք շատ աղքատ երկիր եք...

Բա...

Shah
31.01.2012, 17:39
արա էս ուր եմ ընգել... մեկը գեյշա ա, մեկը խորհուրդ ա տալիս յոթ տարին մեկ զուգընկեր/ուհուն փոխել, մեկն էլ ասում ա որ իրան չի զսպում իրան զուգընկերներ փոխելուց...
բայց իրանց որ մնա, իրանք աշխարհի ամենաբարոյական տոտաներն են.. բռռռ.. նորից՝ ուրիշներին ճանաչելով ինքս ինձ ավելի եմ սիրում: ակումբ, իսկական հիասթափություն եմ ապրում:
կարամ վստահ ասեմ որ 90%-ը մեծամասնության կարծիքի վախից են իրենց զսպում նման գրառումներ անելուց... հա դե բնական ա՝ իրանց ռեյտինգը կիջնի... ու իրանք իրանց վիրտուալ կյանքը ավարտված կհամարեն )))

Kuk
31.01.2012, 20:24
Նոր 1in.am-ում աչքովս ընկավ հերթական տխմար վերնագիրը՝ «Լիլիթ Կարապետյանին ներգրավել է պոռնկության մեջ»: Առանց նյութը կարդալու արդեն իսկ պարզ էր, որ հերթական էժանությունն ա: Սա ուրիշ Լիլիթ ա, ու նյութը պարունակում ա տասնյակ անուններ, որոնցից մեկն էլ էս Լիլիթն ա, բայց վերնագրում հայտնվել ա սա: Նպատակը, պարզ ա, մի քանի ավել դիտում ունենալն ա, ու էդ նպատակին հասնում են, բայց չեն մտածում, որ փոխարենը արժանանում են բազմաթիվ ընթերցողների հեգնանքին: Սա ներկայիս ամենահիմար լրատվականն ա ինձ համար: Էդքան փող են ծախսել, կարելի էր գոնե պռոֆեսիոնալ աշխատողներով համալրել լրատվամիջոցը, ու ընթերցողների բանակն ավելացնել առանց այսպիսի էժան քայլերի: Բայց դե էս երկրում ո՞վ կամ ի՞նչն ա իր տեղում:
Համատարած անտեղյակություն ա ու տգիտություն, բայց ում հարցնես, լուրջ մասնագետ ա՝ երկար տարիների աշխատանքային փորձով: Որ վարորդին լսես՝ փակ աչքերով ուզածդ մեքենան կքանդի-կհավաքի, մատոռը բացում ես, յուղ լցնելու տեղը չի գտնում: Մի քանի ամիս առաջ չէ՞ր, որ երեխուն տարել էին հիվանդանոց հետազոտման, բռնել վիրահատել էին: Մասնագետներ են բոլորը, բայց թոքերը լսելու փոխարեն երեխու ձվերը կտրել էին (կներեք, գռեհիկ հնչեց, բայց փաստն եմ արձանագրում): Եթե խոհարարը համարում ա, որ մածունը միրգ ա, իսկ խնձորը՝ ջրիկ ճաշ, ուրեմն պետք ա թքած ունենալ նրա աշխատանքային փորձի վրա էլ, բոլոր տեսակի դիպլոմների վրա էլ, ինչքան ուզում ա դրա վրա փող ծախսված լինի: Եթե խոհարարությունից հեռու մարդը չիմանա, թե որ ուտեստի հետ ինչ խմիչք է պետք դնել սեղանին, շատ դեպքերում կարող է նորմալ լինել, բայց երբ խոհարարը չի տարբերում վարունգը բանանից, էդ հերիք չի, դեռ ավելին՝ ինքնասիրահարված դեմքի արտահայտությամբ, իրեն երևակայելով թվացյալ բարձունքից է նայում շուրջը և հրճվում, սա արդեն, մեղմ ասած, տհաճ ա:
Կրթվածի դեմքով անգրագետներն անհամեմատ ավելի տհաճ են, քան ակնհայտ անգրագետները:

Էլիզե
31.01.2012, 20:27
Ընդմիջմանս միակ հանգրվանը՝ գրախանութը, փակեցին, տեղը պաստառների խանութ բացեցին...

Ողբամ զքեզ, Էլիզե՛ աղջիկ, որ հավատում ես Հայաստանում գրախանութային բիզնեսի ծաղկմանը...

... իսկ այդ ժամանակ փողոցի թաց մայթերի վրա գայթելով՝ մի աղջնակ էր քայլում՝ սպասողական հայացքով նայելով ձեռքում պինդ պահած հեռախոսին: Ու իրեն հեչ չէր հետաքրքրում պաստառների խանութի առկայությունը, կամ՝ գրախանութի բացակայությունը...

Սենտիմե՜նտ... ինձ համար աշունը նոր ա բացվել, ոնց որ... :))

My World My Space
31.01.2012, 23:48
Նոր ակցիա ՀՀ Ոստիկանությունում:

Մինչև մարտի մեկը կատարիր սպանություն և որպես նվեր ստացիր բռնաբարության հոդվածը 1/3- ով.. կուտակիր տարիներ, դարձիր հավատարիմ հաճախորդ և մասնակցիր անկախության 25- ամյակի համաներման խաղարկությանը.... :))

E-la Via
01.02.2012, 11:16
Երկրի համար պատասխանատու են ոչ միայն իշխանությունները,ոչ միայն հատուկ պաշտոններր զբաղեցնող անձինք, ոչ միայն հատուկ կառույցների ղեկավարները,այլ ամենից առաջ ժողովուրդը` մեզանից յուրաքանչյուրը: Մեր պատասխանատվությունը ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, կամ անվերջ բողոքելու ու թերությունները մատնանշելու մեջ չէ,այլ ամենից առաջ մեր ցանկացած գործ մեծ պատասխանատվությամբ կատարելու մեջ: Մեզանից ամեն մեկն ասում է, որ իր կարծիքը ոչ մի դեր չի կարող խաղալ, որ իր գործը աննշան է ու ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխի համակարգի մեջ` մոռանալով որ մի կիսագնդում թիթեռի թևի թափահարումը կարող է բերել մյուսում փոթորկի առաջացման: Երբեք էլ չենք կարող ամբողջությամբ գիակցել մեր արած յուրաքաչյուր քայլի բոլոր հետևանքները, բավական է գիտակցել, որ հետևանքներ միշտ են լինում:

Երբ ակումբը խնդիրների պատճառով փակվեց ու երբ ակումբցիները հավաքվեցին ակումբի ֆեյսբուքյան էջում, բոլորիս այդ համախմբվածությունը ուրախացրեց: Ինքս հասկացա, որ չկա հին ու նոր ասված ակումբցի, կան միայն ակումբցիներ: Պարզ է, որ հնաբնակները ավելի սուր աչք ունեն, ավել արագ են հասկանում,թե ինչ է կատարվում, անգամ մի քանի քայլ այն կողմ են տեսնում, ինչպես նաև շատ հարցերի, որ ինքներս սուր կարձագանքեինք, նրանք ավելի "ճիշտ" մոտեցում են ցուցաբերում: Պարզ է, որ նրանք կազմել են իրենց ընկերական խումբը, ինչպես և մենք մեր առանձինը, պարզ է, որ թե այս խմբերի, թե առանձին անհատների կարծիքներ շատ հարցերում տարբերվելու են, շատ հաճախ՝ հակասելու, ու լավ է, որ այդպես է: Բայց հիմա համոզված եմ` չկա հին ու նոր ակումբցի, կան միայն ակումբցիներ:
Ցանկացած տարբերակում, ցանկացած դասակարգում միայն մեր ուղեղում է:

Կարծում եմ սա շատերս զգացինք: Ակումբը վերաբացվեց, ու սկսել էի կարծել, որ ամեն մեկս ավելի լավ գիտակցելով մեր պատկանելիությունը ակումբին` սկսելու ենք ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ մեր տարածքին: Բայց ի՞նչ է ստացվում: Նորից նույն իրավիճակը. Մեծ խելքի բան չի հեգնելը, վիրավորելը, հարձակում գործելը, առանց նորմալ լսելու ու հասկանալու փորձ անելու քո միանշանակ "ճիշտ" կարծիքը հայտնելը, այն մյուսի վզին փաթաթելը: Ո՞վ դա չի կարող անել որ: Մեկը մի քիչ ավելի վարժ, հղկված, մյուսն ավելի անփույթ, կոպիտ, բայց բոլորն էլ կարող են:
Բա ո՞ւր մնաց էն համախմբվածության զգացողութունը: Չեմ հասկանում, ինչի՞ մեր ցանկացած քայլի համար պետք է ադմինիստրացիան պատասխանատվություն կրի, ինչի՞ պետք է ամեն ինչ թողնենք նրանց ուսերին, դրանով իսկ ինքնրես մեզ զրկելով "մեր գլխի տերը"` այսինքն մեր իսկ տարածքի տերը լինելու, նրա մասին հոգ տանելու շանսից:

Ակումբը մեզանից յուրաքանչյուրինն է: Ու եթե ամեն մեկը գիտակցի, որ նախ պատասխատանատու է այստեղ իրեն հատկացված փոքր տարածքի, այնուհետև նաև ամբողջի համար` կսկսի յուրաքանչյուր քայլ/գրառումից առաջ շատ կարճ վայրկյան մտածել. "Ու սա ի՞նչ կտա":

Կարծում եք շա՞տ եմ սրտիս մոտ ընդունել: Համարեք, հա, հենց էդպես է, որ կա: Որովհետև ինքս պարզ տեսնում ու գնահատում եմ այն, ինչ ակումբն ինձ տվել է ու չեմ ուզում իմ քայլերի պատճառով թե ադմինիստրացիայի, թե ակումբցիների, թե նոր եկողներին հիասթափության պատճառ լինել ու նրանց զրկել իրենց կյանք թե նոր հիանալի մարդկանց, թե շատ այդ դրական երևույթների հայտնվելուց:

Երբ դասակագում ես, ինքնըստինքյան քո պատասխանատվությունը գցում ես ավելի վերև կանգնածի վրա, դրանով իսկ կարծելով, որ քեզ ազատում ես ավելորդ խնդիրներից, իսկ իրականում՝ զրկելով ազատությունից:

keyboard
01.02.2012, 11:59
ՀԱԿ-ի հանրահավքն էր, այն հանրահավաքը, որում որոշվեց նստացույց անել և մնալ Ազատության հրապարակում։
Զանգ եմ ստանում, ընկերս է․
-Ախպեր, արի գնանք միտինգ, պետքա, մեր համարա, դու արի կտենաս,-
Գնացի, դե հերթական խաբեություններ, լոզունգներ, Արմենթելի ու գինու գոռծարանի պայմանագրերի մասին ապատեղեկատվություն, մեկ էլ իմացա, որ ազգիս փրկիչը 11 տարեկանում Ժուլ Վերնա կարդացել․․․
Գովելի է, բայց էս չի ասածս․․․ անցավ մի քանի օր, անգամ մոռացել էի այդ հանրահավաքի մասին, դե ես սկզբունքորեն չեմ գնում․․․
Աշխատանքի եմ, զանգ, մայրս է․
-Ոստիկանությունից եկել են, քեզ են հարցնում,-
:o վայ քու արա, փակեցին, միանգամից մտածեցի :D
Հարցնում եմ թե ով է և խնդրում եմ փոխանցել հեռախոսը դրան․․․
-Բարի օր ապեր,- լսում եմ հեռախոսի մեջ, մի պահ պատկերացրի ոստիկանի հետ բորդյուրին պպզած եմ․․․
-Բարև Ձեզ,- ասում եմ ես,-
-Ապեր կարաս մի հատ գաս տուն,-
-Նախ խնդրում եմ ներկայացեք, հետո հարցերի շարանը ուղղեք,-
-Բա ապեր, ձեր թազա թաղայինն եմ, բաներ կա ճշտելու,-

Զուտ հետաքրքրությունից ելնելով գնացի տուն, մորս ասել էր մի 2 տուն ունի, մտնում է ու հետ գա մինչև ես հասնեմ:
Նստած եմ եկավ․
Խոսակցությունը սկսեմ բուն տեղից, իչի համար եկել էր։
-Ապեր, ավտոտ միտինգի օրը օպերայի տարածքում տեսել են, վարչությունից հրամանա եկել ստուգենք տենանք ինչի համար ես ընդեղ եղել։
Մայրս անհանգստացած վիճակում, արդեն ուղեղում ինձ պերեդաչի էր սարքում, որ փակեն, մոտս բերի։
Մի խոսքով, բացատրեցի պարոն ավագ լեյտենանտին, որ ես ապրում եմ ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ պետությունում ու որ ժամին և որ օրը, որտեղ ուզում ընդեղ էլ լինում եմ, ավտոյով, թե՝ առանց։
Պարոն ավագ լեյտենենտին ասում եմ, որ նրանք ովքեր հասցրել են իրենց,թե ես միտինգի վայրում եմ եղել, թող մի հատ նայեին ու տեսնեին թե ովքեր են կանգնած եղել իմ կողքին, դե չմանրմասնեմ, ազդեցիկ ու ճանաչված մարդկանց մասին է խոսքը․․․
Էս լեյտենանտս զանգումա պետին,պետը իրա պետին, պապանեռը իրանց պապանեռին, մի խոսքով, ուզում են տեղեկանք սորագրեմ, որ միտինգի չեմ եղել։ Պետը մինագամից ճանաչեց, երբ ներկայացա և արդեն "տղաս" դիմելաձևով, որպես հորս տարիքի և իմ լավը ցանկացող մարդ խոհուրդ տվեց ստորագրել և անձամբ պատասխանատվություն վերցրեց, որ դրանից իմ անձի հետ կապված ոչ մի պնդիր չի լինի և մի քանի օր անց զանգեց և հաստատեց խոստումը, ինչևե․․․
Տեղեկանքի բնութագիրը։
ՀՀ ոստիկանության X բաժնի եսիմինչ բաժանմունքի եսիմինչի պետ
Տանայնայան Նանայան

Տեղեկանք
Անցկացրել եմ բացատրական աշխատանքներ և պարզել եմ, որ քաղաքացի ․․․ ․․․ իր անձնական օգտագործման ․․․․ պետհամարանիշի ․․․․ մակնիշի մեքենայով հանրահավաքի օրը Արտաշի մոտ հաց է կերել, այնուհետև գնացել մեղեդի կոֆե խմելու։

Կոֆեն՝ իմ ասելուց հետո սուրճ-ի փոխելու համար, նորից գրեց այդ տեղեկանքը։

Առանց մի բառ փոխելու գրել եմ տեղեկանքը։

Մի խոսքով, ինչ էի ուզում ասեմ, երևի թե տենց գլոբալ ոչմիբան, ուղղակի ուզում էի ևս մի անգամ երևա, որ նման էժանագին քայլեր անողները, ինչի ասես ընդունակ են․․․

Smokie
01.02.2012, 13:16
Ինչքան բողոքում են քեզ հարազատ դարձած միջավայրից ու ասում, որ փոխվել ա՝ էդքան ինքդ էլ ես նեղվում բնականաբար...

Բայց ինչի՞, ես հո էդպես չեմ մտածում: էդ սերիալային քննարկումները, էդ ձեր նշած վիրավորանքները, հայհոյանքները, աչքովս էլ չեն ընկել, ես հետևում եմ այն ամենին ինչ դուրս գալիս ա, մնացածն ինչի՞ս ա պետք, ինձ համար դժվար չի շրջանցել:

Կարդում եմ անկապի վերջին գրառումները, բողոք, որի դեմ բան չունեմ ասելու, էդտեղ ճշմարտություն կա ու վստահ եմ շատերը էդպես են կարծում, ախր այդ գրառումները իրոք հետաքրքիր են, ցույց են տալիս մեր ներկան, իհարկե սերիալների մասին գրառումներն էլ են նույնը ցույց տալիս, բայց եթե մի բան չի հետաքրքրում ինչու՞ հետաքրքրվել:

Իմ մոտ արդեն էնպես ա, որ որոշ գրառումների շնորհակալություն եմ տալիս մեխանիկորեն, հետո մտածում եմ «ինչու՞ տվեցի»::)):oy

armen9494
01.02.2012, 16:16
Ի՜նչ հավեսին ձյուն ա :hahax:
Հավեսը գիտե՞ք որն ա՝ որ մաքրում ես ամբողջ հայաթը, շուռ ես գալիս տեսնում նորից դրել ա :hands
Հենց նոր տուն մտա, ինչ հավես ա, քթիս տակ "ես մկնիկն եմ պույ-պույ"-ն էի շվշվացնում ու ձյունը մաքրում :))

Գեա
01.02.2012, 17:26
Գլխարկս դնեմ , գնամ թափառելու:Մեկ էլ տեսար թափվող ձյան մեջ անցած ձմեռներում հալված երազներիցս մի բուռ գտնեմ...

impression
01.02.2012, 17:41
ամեն անգամ գիրք կարդալուց նեեեենց մի հավես խուտուտ ա գալիս ուղեղս, մտածում եմ՝ ինչ լավ ա, որ կան գրքերը...
իրոք, ոչ մի ֆիլմ, ոչ մի ուրիշ զբաղմունք ինձ նենց չի կլանում, ոնց որ կարդալը, ու ափսոս էն տարիները, որ անցան առանց կարդալու, երբ ընկել էի սովորելու, աշխատելու, տուն պահելու հետևից... փախավ ամեն ինչ, ես կարդում եմ :)) հա ու ի դեպ, նույնն էլ մաղթում եմ ձեզ ;)

հիմա մի փոքրիկ գրադարան եմ հավաքել, իմ համեստ միջոցներին համապատասխան, մի քանի աննման, ընտիր ու ուղղակի անգին գրքեր էլ նվերեմ ստացել նույնպիսի մարդկանցից, ու ամեն անգամ որ նայում եմ իմ հավաքած գրքերին, որոնք երբեք չեն խառնվում ծնողներիս գրքերին, ես նենց հպարտ եմ ինձ զգում, իմ գանձերն են :)

այ սենց էմոցիոնալ գրառում՝ առ իմ գրքերը :)

Ռուֆուս
01.02.2012, 17:58
Երազիս ահավոր խմած էի ու ակումբցիներից ինչ-որ մեկը (չեմ հիշում կոնկրետ ով), Gmail-իս գաղտնաբառը հարցրեց, ես էլ էշ-էշ պատասխանեցի: Հիմա չեմ հիշում, սա իրո՞ք երազ էր, թե՞ ես էի խմած :)) Ապահովության համար գաղտնաբառս փոխել եմ :))

Arpine
01.02.2012, 18:03
Մի անիմաստ գիծ կա մոտս, որ չեմ սիրում:fool: Ինչ անեմ դրանից պրծում չկա: Չեմ կարում տանեմ, երբ ինչ-որ մեկը՝ հատկապես ընկերներս, ծանոթներս ինձնից նեղված են լինում, կամ չստացված իրավիճակների արդյունքում է էդպես դուրս գալիս: Ու մեղավորը ո՞վ ա, ըստ իս, իհարկե ես: Չէ, սենց չի լինի:









Հ.Գ. Ինչևէ:
:love
«Լսիր ու վիշտ խաղալը թող.
Վիշտը անգղ է կյանք հոշոտող:
Ամբոխն ինչքան էլ լինի վատ,
Մարդը էլի մարդով է մարդ»:
«Ֆաուստ»

Tig
01.02.2012, 18:22
Ո՞րն է մեր վիճակի ամենա ամենա ամենա մեծ պատճառը: Կարծում եմ այդ պատճառը արդեն իսկ նշել է մեծն Նժդեհը: Դա ուրիշի վրա հույս դնելն է ու մեր հետ պատահածի համար ուրիշներին մեղեդրելը: Եկեք ուղիներ փնտրենք նախ և առաջ այսպիսի մտքերն ու հոգեբանությունը մեր ազգի գերակշիռ մասի միջից հանելու համար: Կարծում եմ այս հարցի լուծումից հետո մնացած բոլոր խնդիրները ինքստինքյան իրենց լուծման հունը կգտնեն...

Դեկադա
01.02.2012, 18:58
Երեկվանից այս կողմ ինձ էնքան ասեցին «քեզ համբերություն», որ իմ համբերության բաժակը իրան իրան վերափոխվել ա մի մեծ դույլի::)

Lem
01.02.2012, 20:44
Էնպես եմ նյարդայնանում սուտի լեսբիներից: Իսկականների դեմ ոչինչ չունեմ, նույնիսկ ավելի քիչ են ներվերիս ազդում, քան հետերո աղջիկները, խոսքս սուտի լեսբիների մասին է: Իրենք վերջերս շատացել են: Ուշքները գնում է տղաների համար, բայց ձեւեր են թափում, իբր կողքի աղջկան ուզում են համբուրել կամ հենց ուզում են... Ներկայացումը տեղի է ունենում անծանոթների կամ նոր ընկերների ներկայությամբ, զուտ կողքիններին շլացնելու համար՝ տես ես ինչ զարգացած, սեքսուալ աղջիկ եմ: Էշ գլխիդ ձյուն գա:

Մելտա
01.02.2012, 21:23
ինչպես հասկանում եմ հիմա ինձ պետք միայն մի բան լիակատար երջանիկ լինելու համար...սպասեմ,տեսնեմ երբ կունենամ այն:)