PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 [20] 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Claudia Mori
07.11.2011, 16:54
07.11.2011

Բացասական

Ու այդ մարդը գնալու է տուն եւ իր երեխաներին ասի, որ գործի է գնում, ու իր գործով օգնում է հազարավոր թոշակառուների եւ հաշմանդամ մարդկանց...Սու՛տ... Ամենաշատը զարմանում եմ, երբ սրիկան փորձում է քեզ խելք սովորեցնել բնականաբար սրիկայություն անելուց հետո...Բա երկրից ինչու՞ ես ուզում գնալ, բա մեր երկրում մարդ չմնաց, կգնաս կտեսնես թե ինչ ռոբոտներ են՝ մարդկային բան չկա նրանց մեջ, համ էլ տեսնենք դրանց մեջ ինչի կհասնես...շատ լռելուց հետո չդիմացա... ասեցի, որ իր նման մարդկանց պատճառով այս երկրում մարդ չի մնացել, ու որ ինքը մարդկայնությունից խոսելու իրավունք պարզապես չունի իր արածից հետո, իսկ ինչ վերաբերվում է կյանքում որեւէ բանի հասնելուն ապա իր չափանիշներով բնականաբար ոչ մի բանի հասնել չի լինի այս կյանքում... նեղվեց, աչքերը սկսեցին ավելի ուժգին շարժումներ կատարել դեմքի վրա, ծուխ էր բարձրանում գլխից...եթե մարդկայնություն տեսնեի մեջը, միգուցե այդ բառերը չասեի, բայց սա այն դեպքն է, որ մի կաթիլ անգամ չեմ փոշմանում արածիս համար...

Դրական

<<Կգաս, երեխաները եթե քեզ ընդունեն ու սիրեն, կհամագործակցեմ հետդ, չէ, կներես...>>,-ասեց այն մարդը առանց ում իմ պլանավորած գործը ուղղակի հնարավոր չէ իրականացնել Հայաստանում:

Սա այն դասական օրինակն է, երբ քո ստացած ոչ մի դիպլոմ ու էջանոց ինքնակենսագրականը չեն օգնում: Սա կյանքի առջեւ քննություն տալու տարբերակն է ու թերեւս ամենասիրածս խոչընդոտն է մասնագիտությանս մեջ ու կյանքում...

Ստացվեց՝ խուլերի եւ թույլ լսողների համայնքը ընդունեց ինձ...

Հ.Գ. Սրիկա՛, սա մեկ:)

StrangeLittleGirl
07.11.2011, 19:41
Ֆրանսիական ընթրիքի ժամանակ որպես առաջին ուտեստ գազարով սուպ տվեցին: Սուպն էլ սուպ մի ասա, մի շիլա ասա. տեղը տեղին խիտ էր: Էրեխեքից մեկը գդալով քչփորեց, գնահատեց պնդությունն ու ասաց.
- Պատկերացնու՞մ եք քանի հատ գազար են սպանել էս սուպը սարքելու համար:
Եվ մենք մեկ րոպե լռությամբ հարգեցինք զոհված բոլոր գազարների հիշատակը:

Դեկադա
07.11.2011, 19:53
Մեկ մեկ երեխեքից էնքան բան կարելի է սովորել, որ նույնիսկ ամաչում էլ եմ թե ինչի չեմ գիտակցել մինչ այդ: Էսօր աղջիկս ասում ա.
- Աննան ասում ա, որ իր ծնողները ամեն ամիս իրեն որոշակի գումար են տալիս անձնական կարիքները հոգալու համար:

...փաստորեն ոչ մենակ մեծացելա, նաև ինքնուրույն դառնալու ռեալ քայլեր ա անում::)

Magic-Mushroom
08.11.2011, 11:43
Հենց նոր զարթնեցի ու մոտս այնպիսի նոստալգիկ,մելանխոլիկ տրամադրություն է,Ֆրոյդի տեսությունը շատ ճիշտ է երազների մասին,ենթագիտակցությունը ինչ-որ սիգնալ է ուղղարկում ինձ,երազ տեսա,երբ ես դեռ 14 տարեկան էի ու աշուն էր,ընկերներիս հետ Ամստերդամի կենտրոնական այգում նստած ուրախանում էինք ամեն մի մանրուքից,ասում ես էլի իննչ լավ էր ամեն մի նոր բան մեզ ուրախությունն էր բերում,կյանքը շատ սենտիմենտալ էր եւ անհոգ,հասկացա թե ինչ արագ է անցնում ժամանակը եւ մենք չենք հասցնում մեր պլանները իրականացնել,ասես դեռ երեկ լիներ,երբ 14 տարեկան էի՝առաջին համբույր,սեր,ապագայի պլաններ:cry

P.S. Էխխ՞ ինչ երիտասարդ էինք մենք:(,Գնահատեք ժամանակը այն ամենթանկ բանն է,հավատացեք:love

http://www.youtube.com/watch?v=dINbJr70vEE

Smokie
08.11.2011, 14:35
Էս ի՞նչ զգացողություն ա, ի՞նչ ա կատարվում... ոնց որ ամեն ինչ նորմալ ա, բայց մի բան էն չի:
Սեր եմ զգում դեպի լավն ու գեղեցիկը, բայց... նաեւ թախիծ, տխրություն... ինչու՞: Երեւի որովհետեւ ես դա տեսնում եմ բայց չունեմ, այն կարծես իմը չի:
Ու եւս մի տարօրինակ փաստ, որը իրականում, բոլորովին տարօրինակ չի: Փաստն այն է, որ անգամ այդ տխրությունն է քեզ գեղեցիկ թվում այդ պահին:

anahit96
08.11.2011, 21:57
Ոնց կուզեի թափանցիկ լինեի...աներևույթ...

Հայուհի
08.11.2011, 22:50
զարմանալի գարնանային տրամադրությունա մոտս :love


http://www.youtube.com/watch?v=pSVNvuoLE_Y

John
08.11.2011, 22:56
Նենց զգացողություն է, որ կարծես էսօր ծննդյանս օրն է :D Իսկ ո՞ւր են հյուրերը էդ դեպքում :think

Katka
08.11.2011, 23:58
Մամայի պատրաստած տաք կոմպոտը իմաստավորում է ամեն ինչ:

Սլիմ
09.11.2011, 00:26
Կողքի հարևանի մարդնա մահացել մի երկու ամիս առաջ, դե բոլոր հայ ավանդական հարևանների նման կամաց ենք շնչում, հեռուստացույցը ամեն անգամ միացնելուց կիսուր մայրիկս ամոթից հազար գույնա ստանում, ամեն ինչ կամաց , սուս ու փուս:
Ես հարգում եմ , անգամ թշնամուս սուգն եմ հարգում, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, քանի անգամա, հարևանիս սգվոր կնիկը երեխուն ուղարկումա, թե բա գնա բալիկ ջան ասա ,որ հեռուստացույցի ձայնը իջեցնեն,պատերն էլ շատ բարակ են, ինչքան էլ իջեցնես լսվումա, էս երեխեն էլ արդեն որերորդ անգամ գալիսա , բա թե իջացրեք էլի մենք սգի մեջ ենք, մենք էլ հո երգ երաժշտություն չենք միացնում, լուրերա , կինո : Էս կիսուր մայրիկս էլ, ամեն անգամ ներեղությունա խնդրում ու գալիսա ձայնը լրիվ կտրումա, է լավա հեռուստացույցը անջատի: երեկ էլ էտ երեխեն եկավ մոր նավոդկայով, ես դուռը բացեցի, բա թե մաման ասումա հեռուստացույցի ձայնը լսվումա, վայ էլ չդիմացա, ասեցի , բալիկ ջան մամայիդ ասա , որ մենք հարգում ենք ձեր սուգը, բայց ձեզ հետ սգալու մտադրություն չունենք, ասա թող էտ հարցով քեզ էլ որպես դեսպան չուղարկի:Հիմա լավա , էտ դեպքից հետո էլ ձայնի հետ կապված խնդիր չունեն հարևանները, մենակ հարևանուհիս կիսուր մամայիս բռնցրել ու բողոքել էր,արդյունքում ես լաչառ դուրս եկա: Ճիշտը որ ասում ես , նշանակումա լաչառ-լեզվանի ես: :(

Magic-Mushroom
09.11.2011, 11:31
Դու,ես գիտեմ որ դու աշխարհում կաս,ինչ՞ հաճելի է զարթնել քնից եւ հասկանալ,որ սիրում ես ու պատրաստ ես երկնքից աստղեր իջեցնել,սպանել բոլոր հարեւաններին՝ որոնք խանգառում են քնել:D,՝ եթե ցանկանում է սիրելիդ,ինչ՞ լավ զգացում է,երբ գիտակցում ես որ պետք ես մեկին եւ գնահատում ես ունեցածդ հիմա,այլ ոչ այն ժամանակ,երբ կորցնում ես,ով՞ կմտածեր որ երջանիկ լինելը այսքան հեշտ է,միայն պատկերացնել է պետք:love

P.S. Պետք չէ երջանկությունը պլանավորել,բոլոր լավ բաները տեղի են ունենում պատահական

http://www.youtube.com/watch?v=EW_UeFDnDMQ

Chuk
09.11.2011, 11:31
Հետաքրքիր ա, մի բան կստացվի՞:
Էսօր առաջին անգամ դաս եմ տալու: Մի խումբ աշակերտների, տարբեր դպրոցներից:

Է՜հ, գնացինք:

Chuk
09.11.2011, 16:39
«Հետաքրքիր ա, մի բան կստացվի՞:
Էսօր առաջին անգամ դաս եմ տալու: Մի խումբ աշակերտների, տարբեր դպրոցներից:

Է՜հ, գնացինք:»- մի քանի ժամ առաջ

Գնացինք էլ... եկանք էլ...

Դպրոց.. անմխիթար վիճակ: Համակարգչային սենյակ՝ քարուքանդ: Համակարգիչներ՝ քարուքանդ: Եղածները... ադմինիստրատիվ մուտքը՝ գաղտնաբառով: Ո՞վ գիտի գաղտնաբառը: Միայն այն աշակերտը, ով որ դրել է, ուսուցիչները՝ նիխտ: Ո՞ր աշակերտն է դրել: Շա՞տ գիտենք: Ինչ-որ մեկը չարաճճիություն է արել:

Կողքի սենյակ... թափ-թազա համակարգիչներ, սիրուն կահավորված: Ինչու՞ այդտեղ չի դասը... դե գիտեք... համակարգիչների վրա ծրագրեր տեղադրված չեն: Ինչու՞ տեղադրված չեն... դե յեսիմ: Բա էստեղ ո՞նց եք դաս անում: Դե գիտեք... էստեղ միայն բանավոր դասերն ենք անում: Բա մոնիտորների վրայի ցելոֆաններն ինչու՞ չեք պոկել: Դե.. սենց լավ չի՞: Ի՞սկ... դե յեսիմ:

Երեխեքը... պայծառ աչքեր: Սկզբից անտարբեր: Հետո ոգևորված: Մեզ ինչպե՞ս դիմեն: Դե իհարկե անունով ու դու-ով: Սկզբից չեն հավատում.. անվստահ «Ձե՜ր..».. «Ոչ թե ձեր, այլ քո»... «Լավ Արտակ, քո կարծիքով»՝ քոյի վրա շառագունում ա, առաջին անգամը: Երկրորդ անգամն արդեն վստահ ա: Երրորդ անգամն իր նախաձեռնությամբ ա մոտենում ու անկաշկանդ:

Լավ էր: Դուրս եկան:
Հույս ունեմ, որ ես էլ իրանց դուրը:


Գնացի գործ անելու:

Արևհատիկ
09.11.2011, 21:05
Հենց լույսերը անջատում են միշտ 90-ականներից մի տեսարան է գալիս աչքիս դեմը՝ մոմի լույսի տակ մամաս մեծ եղբորս դաս է սովորացնում, Սասունը ինքնուրույն իր դասերն է սովորում, ես էլ, որպես մանկապարտեզի վառ ներկայացուցիչ, պապայիս հետ շաշկի եմ խաղում :love Ու բոլորս մեկ սեղանի շուրջ :))

Ու ինչքան էլ ես չեմ կարոտում մանկապարտեզի, դպրոցի ու ինստիտուտի տարիները ու կարծում եմ, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր հետաքրքությունն ունի, միևնույն է, ես հենց էդ պահը կարոտում եմ:
ՀԳ. Եթե հնարավոր լիներ կյանքից մի հատված նորից ապրելու, կցանկանայի, որ հենց էդ պահը լիներ :roll

Մանուլ
09.11.2011, 23:13
Որ մեքենա ունենամ, փողոցը սխալ տեղից և սխալ պահին անցնողներին գցելու եմ մեքենայիս տակ:

Իսկ որ տուն ունենամ, մի հատ սենյակ եմ առանձնացնելու գրիպ ու սխտոր կերած մարդկանց համար:

Ripsim
09.11.2011, 23:35
Ինձ մոտ էլ քաղցր հուշեր արթնացան 90-ականներից...Երբ հայրս կիթառ էր նվագում մոմի լույսի տակ, իսկ ես համակ ուշադրությամբ լսում էի, որպիսի ինքս էլ նվագեի...Իսկ երբ հերթը հասնում էր գնչուական երգերին՝ հագնում էի հատուկ համազգեստս (կիսաշրջազգեստի փոխարեն ինչ-որ սրբիչ, իսկ երկար մազերի փոխարեն՝ գլխիս հաքցված բլուզ:))) և ինքնամոռաց պարել էի սկսում...Այդ պահին ինձ զգում էի ամեն ինչի կենտրոնում...Կարելի է ասել իսկական արքայադուստր...:love Նման զգացողություն այլևս երբեք չեմ ունենա, բայց ոչինչ չի խանգարի ժամանակ առ ժամանակ հիշել և ներքուստ վերապրել...

Lusinamara
09.11.2011, 23:44
Է՜հ հիշողություններ…

Ես էլ մի դեպք հիշեցի. Իննսունականների վերջերին համեմատաբար քիչ, բայց էլի անջատվում էին լույսերը… Այդ ժամանակներում հայրս ինչ-որ կերպ լույս էր միացնում ու երկար մալուխով սազացնում էր ծաղկամանի մեջ, կարճ ասած՝ միշտ լույս ունեինք այդ սենյակում, բայց հնարավոր չէր որևէ լուրջ գործով զբաղվել…
Մեզ համար մի անիմանալի մեծության փազլ ունեինք՝ «Գիշերային Պրահան», մի շաբաթում այդ լույսի տակ ավարտեցինք:))

Մոտավորապես սա էր՝

http://www.prague.net/gallery/prague-by-night/images/dscn8406.jpg

Հիմա այն արդեն տասներկու տարի կա,, գյուղում է, ամեն անգամ չի հարմարվում բերել:oy

Ռուֆուս
10.11.2011, 10:47
Երանի կարողանայի ձմեռները արջի քուն մտնել ու արթնանայի, երբ եղանակը տաքանար :cry2

anahit96
10.11.2011, 12:51
Աչքիս մեռնում եմ...

zanazan
10.11.2011, 14:35
playlist-ումս Կոմիտասի "Սարերի վերով" երգն ա հայտնվել չեմ հիշում ունց...ամեն լսելուց սիրտս ճմլվում ա, սկսում եմ ինչքան վատ բան կա հիշել, նույնիսկ են բաները որ չեմ տեսել կամ դեռ չի էլ եղել...
Բայց ձեռքս չի գնում կեսից անջատեմ...գժվում եմ..

Agni
10.11.2011, 18:18
...տեսնես էսօրը կվերջանա երբևէ...

Էլիզե
10.11.2011, 21:37
Էս վերջերս շատ եմ հանդիպում մարդկանց, ովքեր ասում են՝ "Աստված, եթե կա, ո՛չ մի բան չի արել իմ կյանքում: Ինչին էլ, որ հասել եմ, ե՛ս եմ հասել, ոչ թե Աստված…"

Ու ես սկսեցի մտածել՝ իմ կյանքում ի՞նչ է արել Աստված… ասեմ, որ շա՜տ բաներ է արել, բայց, որ սկսեմ ասել, գրառումս ընթերցողների մի մասը կկարդա ու կասի՝ "Ի՜, էդ դու ես հասել դրան… յա՜, էդ շատ ես ուզել… վա՜յ, դե չի արել Աստված, դու ինքդ ես դրան հասել…"

Սակայն կա մի պատճառ, որի համար մինչև կյանքիս վերջ փառք եմ տալու Աստծուն՝ իմ ծնողներն են…

Շնորհակալ եմ Աստծուն, որ ես ունեմ էսպիսի ծնողներ, որոնցից ես միշտ սովորելու բան ունեմ, ովքեր չեն դաստիարակում "չի կարելի" և "պիտի" բառերով, այլ՝ իրենց արարքներով:

Մա՜մ, Պա՜պ... սիրում եմ ձեզ...

CactuSoul
10.11.2011, 22:46
Ուզում եմ վերջապես տուն գնալ (աշխատավայրում եմ հիմա), բոլոր պատուհանները փակում եմ, բոլոր տեղերից logout, բան, մեկ էլ էս ակումբը` «Դուք իսկապե՞ս ուզում եք դուրս գալ»:))… Ոնց որ ձեռ առնի:))
Չէ հա, ակումբ ջան, հեն ա մի քանի ժամից հետ եմ գալու, էլ ի՞նչ իմաստ ունի:))…

Smokie
11.11.2011, 12:18
Մարդ պիտի մազոխիստ լինի, որ նայի:(


http://youtu.be/EaANpL2RFwI

Հաջորդը «Մի կաթիլ մեղր»ն է:

Մինա
11.11.2011, 16:04
Շտապ հանձնելու գործ ունեի,ամբողջ գիշեր աշխատեցի:Լուսադեմին մի կերպ սողալով մտա անկողին ու...Որ ասեմ ամեն կես ժամը մեկ կամ զանգում էին ,կամ դուռը թակում կհավատա՞ք:Գլուխս ուռած,բարկացած մտա Թեմատիկ օրագիր բաժինը :Հիմա չգիտեմ ինչպես նկարագրեմ ուրախությունս Smokie-ի գրառումը ,ավելի շուտ մուլտի նկարիչի մասին կարդալուց հետո:
Մոտավորապես 89-ի էի տեսել նրա ցուցահանդեսը ու շատ էի տպավորվել:Տարիներ անց չէի կարողանում հիշել նկարչին,Նկարները անջնջելի էին մնացել,մեկ-մեկ բոլորն էի հիշում,իսկ նկարչին `ոչ մի կերպ:Վլադիմիր...,Վլադիմիր ինչո՞վ, աստված իմ:Պարզվում է Վալենտին Պոտպոմոգովին եմ փնտրել այսքան տարի(կարևորը ,որ անունը չէի մոռացել:D):Օրս հաջողված կարող եմ համարել,Շնորհակալ եմ քեզ Smokie:
5333853341
Նույն նկարի տարբեր կողմերն են:

StrangeLittleGirl
11.11.2011, 16:42
Առավոտը մտնում եմ ԿՄ, մեկ էլ տեսնեմ` բոլորը 11-ների ու 1-երի մասին գրառումներ են արել: Տնաշեններ: Իսկ ես գլուխ էի ջարդում, թե էսօր ում ծնունդը պիտի շնորհավորեմ:

Լավ, դուք տեսեք 11-երը հաջողություն են բերում, թե դժբախտություն, իսկ ես գնամ պայուսակս դասավորելու, որ շաբաթ-կիրակին Ամելանդ կոչվող կղզում անցկացնեմ:

Նաիրուհի
11.11.2011, 17:32
1-երի անեծքը՝ այսօր ամենաակտուալ գիրքը Կոելյոյի «11 րոպեն» է:P

E-la Via
11.11.2011, 21:57
Չորտ-չորտ-չորտ-չորտ-չորտ-չորտ-չորտ-չորտ-չորտ-չորտ-չորտ-չո՜՜՜՜՜՜րտ....
Մեկերը վկա` էս ի՜՜՜՜նչ լավ ա))))...

Ազնիվ պիոներականի խոսք` ոչ խմած եմ, ոչ ծակված :D:

Էլիզե
11.11.2011, 21:57
Շարունակում ենք "11-երի անեծք" թեման. գործից հոգնած-դադարած մտա տուն, Սուսանիկը մի անկյունից հարձակվեց վրաս ու՝

-Հոքի՛ր ջա՜ն, Ասի՛ ջա՜ն… ինչ լավ ա՝ եկար... դե արի՛ տուն-տունիկ խաղանք... :}

einnA
11.11.2011, 23:50
Ցավի մի տեսակ կա, որ տիրոջը մի տեսակ մեծ ուժ է տալիս ու իշխանություն :aha

VisTolog
12.11.2011, 00:43
Պատկերացրեք տեսնում եք ձեր ոտքը կապտած ու սառած... ի՞նչը առաջինը կգա մտքիդ. որ հեսա ոտքդ կտրելու՞ են, որ գանգրենայա սկսե՞լ, որ ցրտահարվելա՞...:D հիշեցի հենց նույն պատմությունը հումորային հաղորդումներից մեկով, երբ կապտած ոտքով մեկը գնումա բժշկի մոտ, ոտքը մեկ էլ չեմ հիշում ինչերը կտրում են, որ բուժեն, հետոյա պարզվում, որ պատճառը հիվանդության մեջ չի: Ես էլ մտածում էի էս օրը 11.11.11 լավ հիշողություն կարամ ստեղծեմ, բայց փոխարենը լավ վախ կհիշացնի: ճճ


Արյա ես ոնց չեմ սիրում գույն տվող ջինսեր::[

Ameli
12.11.2011, 02:14
Չեմ սիրում, երբ հախճապակին դնում են ձեռքերիս մեջ և հայացքով աղերսում՝ չջարդես, այնինչ ես գիտեմ, որ ի վերջո այն փշուր-փշուր է լինելու:

Նարե91
12.11.2011, 14:37
Հենց որ կարողացա ինձ ցավ պատճառողի երեսին ժպտալ, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը կզգամ, քանի որ այդ քայլը կլինի ապացույցն այն բանի, որ ես` որպես անհատ, լիովին ձևավորվել եմ:

Ripsim
12.11.2011, 18:00
Ինչը կարող է լինել ավելի գեղեցիկ ու մաքուր քան ձյունը...


http://youtu.be/dQh3UdE4mWM

Ameli
12.11.2011, 18:34
Հողաթափիկներ կան է, տակեր մի տեսակ սպունգատիպ նյութերից, էն որ մի քիչ երկար ժամանակ հագնում ես թսկում են, մի խոսքով գլխի ընկաք, այ էդ դրանք հագնեի, մի քիչ ձյունը կոխրտած տեղերով գժի պես վազեի, մեկ էլ հոպ՝ ոտս սոթ տար, ընկնեի :{ , գլուխս ժարդեի :bl :roll , ափսոս :cry2 , մի կարգին ընկնել էլ չեմ կարենում :))

Հ.Գ :fool

Հ.Գ. Հ.Գ. :lol

Հ.Գ. Հ.Գ. Հ.Գ. Բայց ոնց եմ ուզում մի լավ սայթաքել:

Katka
12.11.2011, 18:50
Երբեմն գրառումներ կան, որ չգիտես մտածես գրառման մասին, թե մտածես, թե մտածելն ինչ ա:))

My World My Space
12.11.2011, 19:39
Էսօր մի «վայ կոլեգայի» տենց էլ չկարողացա ապացուցեմ, որ հոմոֆոբիան գոմիկերի հանդեպ վախը չի.... :blin

Սլիմ
12.11.2011, 21:37
Հեսա `լի իրար կսկսեն առաջին ձյան կապակցությամբ շնորհավորել:D
Չէ, վայ ,էտ գարնան առաջին օրն էր:

Մարկիզ
13.11.2011, 01:35
«Բուժքույրը ծառա չէ, բուժքույրը դիպլոմ և մասնագիտություն ունեցող մարդ է»: Չեմ էլ հիշում էս որ հայտնի բժիշկն էր ասել…

Ես կհավելեի՝ միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմ ունեցող մարդ է:

Ու որքան իմ տարեց տարի ավելացող փորձն է ապացուցում, այդ մասին բուժքրոջը յուրաքանչյուր առավոտ պետք է ասել՝ գլուխը մտցնել: Հիմա բացատրեմ.

Բուժքույրերն իրականում, լինելով ընդամենը բժշկի տված ցուցումներն ի կատար ածողները, բավականին մեծ հնարավորություններ ունեն: Սա վերաբերվում է գրեթե բոլոր բուժքույրերին: Նրանք նյութական պատասխանատու են (պատասխանատու են դեղամիջոցների, վիրակապական նյութերի ստացման, հաշվառման համար), ի տարբերություն բժիշկների (բաժնի վարիչներից և ադմինիստարատիվ այլ աշխատանք ունեցող բժիշկներից բացի), ովքեր պատասխանատու են միայն հիվանդի ախտորոշման, նշանակված բուժման և բուժման ընթացքի համար: Աշխատանքային օրվա ընթացքում հիվանդների հետ շփվում են բուժքույրերը: Շփումը չի սահմանափակվում միայն հիվանդների հետ շփմամբ, նրանք շփվում են նաև հիվանդիների հարազատների, բարեկամների հետ: Բժիշկն ընդամենը շրջայց է կատարում, անհրաժեշտության դեպքում նշանակում լրացուցիչ հետազոտություններ, փոփոխություններ կատարում նշանակման թերթիկում և այլն: Այս ամենը տևում է ընդամենը մի քանի րոպե:

Մեր երկրում ստեղծված պայմաններում, երբ մարդիկ մասնագիտություն են ձեռք բերում և ընդունվում աշխատանքի փողով, հարազատ-բարեկամով կամ սեռական ծառայություններ մատուցելով , ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ բժշկական հաստատություններում, աշխատողների ահռելի մասը (հատկապես նոր սերունդը)՝ մասնավորապես միջին և ստորին բուժանձնակազմը, ոչ մի կերպ չեն ընկալում ինչ է սուբօրդինացիան, ինչ է նշանակում պատասխանատվություն կրել մարդու առողջության համար և ինչքան բան է կախված բուժանձնակազմի ներսում տիրող առողջ, աշխատանքային մթնոլորտից: Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է լինում ցույց տալ յուրաքանչյուրին իր տեղը, երբեմն նույնիսկ խիստ կոպիտ մեթոդներով: Նման խնդրի առաջ են կանգնում գրեթե բոլոր երիտասարդ նոր աշխատող բժիշկները:

Աշխատավայրում բուժքույրերի և ստորին բուժանձնակազմի նկատմամբ թույլ հսկողության կամ փոքր-ինչ «ընկերական հարաբերություն» հաստատելու դեպքում, էս սրիկաներն սկսում են թերանալ յուրաքանչյուրն իր աշխատանքում, բանի տեղ չդնել բժշկի ցուցումները, հաճախ ինքնագլուխ նշանակումներ կատարել (3 տարվա դիպլոմով), գիշերները հերթապահություններին շնթռկել, երբեմն լակել՝ հիվանդներին թողնելով առանց հսկողության: Լինում են դեպքեր, երբ բուժքույրն այնքան է հաբռգում, որ հիվանդին և նրա հարազատներին ամեն կերպ փորձում է ապացուցել, որ հիվանդի լավացման համար հիմնական աշխատանքն ինքն է կատարել և հիվանդի այսքան արագ լավանալը պայմանավորված է հենց իրենով: Չեն զլանում անգամ ռեկլամ անել: Դեպքեր են լինում, որ գիշերվա ուշ ժամերին մտնելով բաժանմունք, հանդիպում ես հիվանդի ու նրա հարազատների հետ կոֆե խմող ու հիվանդանոցի ներսում կատարվածը կամ բաժանմունքի մյուս աշխատողների անձնականը հիվանդին ու հարազատաներին ամենայն մանրամասնությամբ պատմող և քննարկող բուժույր կամ սանիտար: Իսկ ամենասրիկայական արարքներից է այն, որ դիպլոմով մասնագետների այս խումբն սկսում է չարաշահել բժիշկների վստահությունը՝ գողանալով դեղամիջոցներ և կեղծ տեղեկություններ ներկայացնելով բժիշկներին իր կողմից ծախսված նյութական միջոցների վերաբերյալ:

Ես կարծում եմ՝ բուժքույրերը դիպլոմ ունեցող մասնագետներ են, որոնց հետ պետք եղած ժամանակ պետք է վարվել այնպես, ինչպես ծառաների, պարբերաբար «նվաստացնել» ու «ստորացնել» նրանց ցույց տալու համար նրանց իրենց իրական տեղն ու դերը: Թե չէ բուժքույրը կսկսի արհամարհել բժշկի ցուցումները, թերանալ աշխատանքում, ինքնագլուխ որոշումներ կայացնել, հիվանդի ու հարազատների աչքում գցել բժշկին, միաժամանակ բարձրացնելով ու գովազդելով իրեն, լկստվել, ֆռֆռալ ու սաունաներ գնալ հիվանդների կամ հիվանդների հարազատների հետ՝ դրանով վարկաբեկելով մյուս բուժաշխատողներին, բուժհաստատությունը և առհասարակ սպիտակ խալաթավորներին:

Գրառումս չի վերաբերվում միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող բոլոր բուժաշխատողներին: Գրառումս վերաբերվում է նրանց, ում վերաբերվում է… :))

Հ.Գ. Իհարկե, սպիտակ խալաթավորներին արատավորող ու առողջապահության ոլորտի աշխատողների վարկաբեկմանը նպաստող ավելի էական հանգամանքներ կան: Այնպես չէ, որ իմ կողմից նշված խնդիրը խիստ կարևոր է: Ես խոսում եմ, որպես առողջապահության ոլորտում աշխատող երիտասարդ մասնագետ, ով բազմիցս բախվել է այս խնդրին և այլ ելք չի գտել, բացի վերոնշյալ սրիկաներին «վրաերթի» ենթարկելը:

Էլիզե
13.11.2011, 02:08
"Էլիզե" ՍՊԸ…

Սիրելի՛ տղաներ,

Դուք միայնա՞կ եք…

Ցանկանում եք շուտափույթ գտնել Ձեր երկրորդ կեսի՞ն…

Երազում եք ամուր և երջանիկ ընտանիք կազմե՞լ…

Մի՛ հապաղեք, դիմեք "Էլիզե" ՍՊԸ-ին:

"Էլիզե" ՍՊԸ-ի կողմից բանավոր առաջին իսկ մերժումն ստանալուց հետո՝ ամենաշատը մի շաբաթ հետո, Դուք կտոնեք Ձեր հարսանիքը:
Մի՛ երկմտեք, դիմե՛ք. բազմաթիվ երջանիկ ընտանիքներն "Էլիզե" ՍՊԸ-ի հաջող գործունեության վառ ապացույցերն են…


"Էլիզե" ՍՊԸ. կազմե՛ք ընտանիք…


Հ.Գ. Երեք հարսանիք՝ երեք ամսում... լավ է, չէ՞… կարելի է սենց բիզնես դնել... :blin

Հ.Հ.Գ. "Ա նամ վսյո ռավնո" վիճակն ա մոտս... :lol

Հ.Հ.Հ.Գ. Լուրջ, համայնք, եթե մեկին օգնություն ա պետք` մի բաժակ սուրճի ձեր հրավերը մերժեմ թե չէ` հաստատ ամուսնացող եք... կուզե՞ք՝ երջանիկ զույգերի նկարները կուղարկեմ մեյլով... :lol

murmushka
13.11.2011, 16:39
счастье вдруг в тишине постучалась в двери....неужели ты ко мне ....մի օր հենց այդպես էլ կլինի... միգուցե արդեն եղել է....միգուցե

anahit96
13.11.2011, 17:11
Հիմա հասկանում եմ Նարեկացուն...Քայլում եմ ու չեմ հասնում...Սրանից վատ բան չկա

Դեկադա
13.11.2011, 20:10
Մարդիկ կան, որոնց ուղեղը ոչ մենակ «ավլած ա», այլ նաև խոնավ լաթով էլ սրբած ա:

Ժունդիայի
13.11.2011, 22:37
Մուլտֆիլմի տեսքով սովետական էս պրոպագանդան ո՞վ ա հիշում:



Ребята, давайте жить дружно...

http://i.imgur.com/XH4M8.jpg

Valentina
13.11.2011, 23:04
Մտածում էի պատմեմ-չպատմեմ: Բայց որ խղճիս վրա շատ չծանրանա, կիսվեմ.

Որ տուն եմ գալիս, տեսնում եմ դռան վրա էն գովազդային փոքրիկ թղթիկներիցա կպցրած, ու հարևանի դռանն էլ ա կպցրած, պոկում եմ, բայց չեմ գցում, այլ կպցնում եմ հարևանի դռանը, հենց նույնի վրա, նենց որ առաջին հայացքից չերևա, որ 2 հատա: Դե մտածում եմ մեկա իրանք պոկելու են գցեն, թող միանգամից 2 հատը գցեն էլի:sulel Հետո իրանք էլ ձեն չեն հանել մինչև հիմա: Մի օր խայտառակ եմ լինելու :bl

Հ.Գ. Հուսամ մեր հարևանը չի կարդում::acute

Lusinamara
14.11.2011, 00:05
Էսօր մեր հարևանի զույգ տղաների բանակի քեֆ կոչվող արարողությունն էր…

Էնքա՜ն հուզիչ էր, երբ եղբայրներով մերթընդմերթ երգում էին այս երգը. :love:oy


http://www.youtube.com/watch?v=XDp_QlR8HZU

Սլիմ
14.11.2011, 02:22
Մոռացել էի ոնց եմ սիրում արթուն գիշեները , ես ու մոնիտորը:love Ջահել օրերս հիշեցի, էտ ժամանակ, ոչ մտածելու բան կար, ոչ անհանգստանալու, "գուլյայ Վասյա ուլիբայսյա" ժամանակներ էին, առավոտյան դասի, հետո ման գալու,ինչքան շատ ընկերներ,ընկերուհիներ, "հարազատներ" կային: Ուշ երեկոյան էլ տուն ու մինչև 5-ը , 6-ը կոմպի առաջ: Հետո նորից առավոտյան մի կերպ մրսելով, դողդղալով դասի ու նույն պատմությունը: Ես էլ մտածում էի տեսնես ինչից կլինի որ առավոտները միշտ մրսում եմ անկախ եղանակից, մի կես ժամի չափ բացարձակ անջատված եմ լինում, դու մի ասա չքնելուց էր::D Ժամանակի հետ ուշ քնելը մոռացվեց, ասեցին գերհոգնածությունա:Ընկերները մոռացվեցին, ընկերուհիները մաղվեցին, "հարազատ " էլ չի մնացել , եկավ "կավո եբյոտ չուժոե գորե" ժամանակը: Էտ ժամանակն էլ անցավ, շատ բան տվեց, մեծացրեց, կարևոր հարցեր լուծվեցին, եկավ "մօյ մուժ մօյ բօգ" ժամանակը ու հիմա նստած սպասում եմ , որ գյուղ դաշտավանում բազան պերեինդեկսացիա լինի ,գնամ քնեմ, առավոտյան շուտ արթնանալա պետք, որ չգա "ովա տեսել, որ կնիկը էսքան քնի" ժամանակը:D

Ժունդիայի
14.11.2011, 08:30
Ֆեյսբուքս տարօրինակ ա, կամ էլ ինչ-որ բան ա ինձ ուզում հասկացնի, որն առ այսօր առեղծվածային ա ինձ համար:

Որեմն օր կա ընկերներիս ցուցակը ցույց տալիս 153, օր կա՝ 149, հետո՝ 150, 147....: Ամեն անգամ, երբ թիվը նվազում ա, սիրտս կանգնում ա, ու մտածում եմ. «արա´, տեսնես ո՞վ ինձնից նեղացավ, ու՞մ տե՜նց վատ բան ասեցի, չլինի՞ վատ զգաց իրեն, որ կոպտեցի, երբ ուզում էր պատիս տակ դեռահասի իր մեկնաբանությամբ ինքնահաստատվեր, և այլն»: Միգուցե 153 հոգու հետ ամեն օր չէ, որ կշփվեմ, կբարևեմ, բայց չհաշված «Green Armenia» ու «Կակաչ Վրաստան» նմանատիպ «ընկերներից» մնացած բոլորն ինձ համար թանկ են ու պատահաբար չեն հայտնվել ընկերներիս ցուցակում:

Քիչ առաջ մի նոր մեթոդ մտածեցի ու չալարեցի exel-ում հատ առ հատ բոլոր ընկերներիս անունները գրանցեցի, որ հաջորդ անգամ ցանկը նվազելու դեպքում ստուգեմ ու տեսնեմ, կոնկրետ ով է պակասել: Ու Աստված չանի մեկնումեկդ առանց պատճառն ասելու հեռանաք, աչոտ եմ ուզելու ինձ կատված պատճառելու համար:

Սիրում եմ բոլորիդ ինչպես, որ կաք::love

Արևածագ
14.11.2011, 09:28
«Գեղեցկությունը կփրկի աշխարհը»:
Դոստոևսկու խոսքերն են, իսկ երբևէ մտածել եք, թե ինչու՞ պիտի գեղեցկությունն աշխարհ փրկի: Ի սկզբանե Քաոսն էր, բայց մի ստեղծագործ Ուժի կամ Սկզբի միջոցով եղավ ներդաշնակություն, համակարգվեց խառնաշփոթը, գեղեցիկի կերպ առավ: Տիեզերքում ոչինչ պատահական ու աններդաշնակ չի լինում:

Առանց գեղեցկության կյանք չկա, նույնիսկ անշունչ իրերի համար:
Բնությունը մարդուն թելադրում է ընտրել Գեղեցկությունը, որպես ապրելու ուղի: Մահն ու կործանումը, եթե նոր գեղեցկության սկիզբ չեն տալու, տգեղ են ու աններելի:

Ամեն մի Նորի համար գեղեցիկ լինելը ապրելու նախապայման է:
Քանի շնչում եմ, անընդհատ փնտրելու եմ գեղեցկությունը, հարաբերություններում, անշունչ իրերի շարքում, մարդկանց մեջ ու մարդկանց ստեղծածում: Իսկ եթե Տերն օգնի նաև մի կաթիլ գեղեցկություն ավելացնե՜լ կյանքին, ուրեմն իզուր չեմ ապրել:

Agni
14.11.2011, 18:45
Շա՜տ շտապ!!!
Պահանջվում է նվեր /շատ չէ, ես դրության մեջ մտում եմ :))/ 10օրյա ճամփորդության տոմս դեպի Եվրոպա... Խնդրում եմ վիզայի հարցերը նախօրոք լուծված:
Հ.Գ. Բարեգութ եղեք իմ և իմ միջև…

E-la Via
14.11.2011, 21:46
-Մակթո՛ւբ…
Գլուխը տմբտմբացնելով.
-Ուրեմն այդպես պետք է լիներ...Մակթուբ:

-Մակթո՛ւբ…
(ասարկազմով)
-Տո չէ հա :

-Մակթո՛ւբ…
Ձեռքը դնչի տակ դրած.
-Մակթո՞ւբ...Ո՞վ գիտի:

anahit96
14.11.2011, 21:51
Շատ հոգնած եմ,բայց ուզում եմ ընկերներիս հետ պարելու գնամ.... Լավ տեղ :8

Ժունդիայի
15.11.2011, 07:44
Ձեզանից ո՞վ իր կյանքում չի ունեցել Հայկ, Արման, Գուգո կամ էլ Վաղինակ:
Հա լա՜վ: Թող լինի ասենք՝ Աննա, Սյուզի, Աստղիկ կամ էլ Ռուզան...
Համակրելը, աչուկներով սրան-նրան խունջիկ լամիշվելը լավ բան է, բայց պահ է գալիս, որ մի տեսակ հոգնեցուցիչ է թվում:
Հոգնեցնում է այն ժամանակ, երբ նկատում ես, որ կյանքումդ տաս հոգի մարդուն միաժամանակ համակրելը նույն բանն է, ինչ՝ ոչ մեկին չհամակրելը: Իսկ կյանքումդ ունենալ մեկին, նշանակում է՝ ունես այդ տասին միաժամանակ: Բռռռռ...

«Գնացքն» անցնում է, «հավաքածուներիդ» թիվն՝ ավելանում, հեռախոսիդ ամսվա վերջի հաշիվն էլ գնալով՝ թիվ «կանգնում»: Էհ´ հետո՞… Ի՞նչդ է ավելանում: Ու էս պահերին մտքումդ ծագում է այն մշտական հարցը. տեսնես ինչո՞ւ, այն մեկը, ում համար ամենասիրածդ հեռուստատեսային ծրագիրը կփոխարինեիր դիվանին կուչ եկած ու աձյալով փաթաթված լինելու, տաք թեյի ու միասին ինչ-որ ֆիլմ դիտելու հետ, հեքիաթների վերջում երկնքից ընկնող երեք խնձորներից ամենանվերջինի նման չի հայտնվում քո կյանքում: Դե, եթե էդ սեր կոչեցյալն էդքան պատահականություն է կամ էլ անկանխատեսելի, թող որ գրողի ծոցը գնա:

Չէ՜, անօգուտ է... Մարդիկ անհամբեր են... կան ու միշտ էլ կլինեն: Կան ոմանք, ովքեր կպնդեն, որ այդպիսին չեն ու կասեն. «Ի՜, ես այդպես չեմ մտածում, այլ կյանքում կան որոշակի բաներ, որոնք լրյիվ պատահաբար են ստացվում, լինում են, որվհետև ճակատագիրը... ֆլան-ֆստանը...»: Սուտ Է: Ցանկացած մարդ էակի մոտ նույնն իրավիճակն է. անհամբերություն, երազանքներ, պատրանք: Կարող է աշխարհի բոլոր սրբերով երդվի, սակայն, հո՞ գիտես, որ ապրում է իր կյանքի կեսին գտնելու փնտրտուքներով: Սրան ինչ անուն ուզում ես, կարող ես տալ. սեր, իրար նման զույգերը, կատարյալ զույգեր, մեկը մյուսի համար ծնվածներ, քթից թռածներ, կիսած խնձոր, և այլն, վերջին հաշվով բոլորն էլ նույնն են: Միգուցե շաբլոն կամ ռաբիզ հնչի, բայց սա է իրականությունը: Ի դեպ, սիրո թեման միշտ էլ շաբլոնիզմի երանգներ է իր մեջ պարունակում: Հավատում եմ, որ շաբլոնի կարգավիճակը ծագել է նրանից, որ մարդկանց մեծամասնություն երբեք իսկական սեր ապրելու հնարավորություն չի ունեցել: Քչերին է կյանքում հաջողվել այնպիսի զգացողությամբ պատվել, ինչպիսին է՝ փորձել արթուն ժամանակ երազելը, հեռախոսի հետ կողք կողքի քնելը, առավոտից իրիկուն փայլող աչքերով ու ժպիտը դեմքին դաջված մնալը...

Ա´յ հիմա հավատում եմ, որ եթե Թաթուլը կամ Արմեն Ալոյանը իրենց երգացանկերում չներառեյին սիրո մասին կլկլոցները, դժվար՝ երկու հատից ավել սկավառակներ վաճառեին:
Անհնար է: Ժողովուրդը սիրում ու «ապրում» է շաբլոնառաբիզությամբ: Նույն բանն է՝ աչքերը գետնացումներում վաճառվող չինական արտադրության Ray Ban ակնոցներով արևի ճառագայթներից պաշտպանելը: Անօգուտ է:

Որքան էլ չխոստովանես, միևնույն է, սակայն տխրել ես, երբ Լեոնարդո դի Կապրիոն մահացավ «Տիտանիկը» ֆիլմի վերջում, ուրախացել ես, որ դիտածդ սերիալի հերոս Աննան գտավ իր ճակատագիրը (ճիշտ է՝ չգիտեմ Հայաստանում էդ սերիալը ավարտվեց կամ ոչ, բայց որ վերջում նման մի բան լինելու է, դա հաստատ, ինչևէ), առնվազն կա մի ռաբիզ կամ մի հատ թույն մուղամ, որը լսելուց հետո անհնար է հին ու անցյալդ չհիշելը, չհուզվելը:

Երբ նոր ես ավարտել հարաբերություններդ մեկի հետ, կարգավիճակդ էլ՝ ազապ է, կասկածում եմ, երբ փողոցով երկու իրար սիրող զույգերին համբուրվելիս տեսնելուց, չես նախանձնում նրանց: Լյա՜վ մի հարց: Երբևէ ինքդ քեզ բաղնիքում չե՞ս բռնացրել գոլորշիացած հայելու վրա քո ու սիրածդ մարդու անունները կողք-կողքի գրելիս, կամ էլ մի կտոր թղթի վրա՝ նրա անուն ազգանունը մակագրելիս: Ծնկներդ ծալաց, երկու ձեռքերով դրանք գրկած, գլուխդ էլ ծնկներիդ մեջտեղում դրած, տատանվող խաղալիք ձիուկի նման անկողնու վրա ետ ու առաջ գնացած երբևէ չկա՞ս, երբ զգացել ես, որ այնպիսի հարաբերության մեջ ես խրված, որտեղ զուգընկերոջդ այդպես էլ չկարողացար ճանաչել: Այ թե, նա քեզ այդ կարգավիճակում տեսնելուց լիներ, կմտածեր, որ դու առնվազն գժանոցի հիվանդ ես: Դու, ինչպես կախարդական հեքիաթներում, երազում ես, որ օրերից մի օր կլսես «..և նրանք, եղան հավերժ երջանիկ»-ը: Ինչևէ: Արժի՞ խորանալ:

Կարծում եմ՝ ոչ: Հերքի´ր, որքան ցանկանաս, սակայն գիտեմ, որ ինչ-որ ժամանակ այս ամենը տեղի է ունեցել քեզ հետ, իսկ եթե ոչ, ապա չգիտես՝ ինչ ես կորցրել: Ինչ-որ ցանկությանը դիմադրելու խնդիրը կայանում է նրանում, որ երկրորդ հնարավորություն կարող է այլևս չլինել:

Գժերի լեզվով եմ խոսու՞մ: Միգուցե: Պարզապես դեռ խորը չեմ ուսումնասիրել լուսավորիչ փիլիսոփաների փուչ ու սին գործերը:

Smokie
15.11.2011, 21:10
Դու չես ուզում այսպես շարունակվի: Չես ուզում լռել, այդ մասին ոչինչ չասել, բայց ուրիշ ելք չունես: Գիտես, որ ոչ մի օգուտ չի լինի, հերթական անգամ կհուսահատվես: Ա՜խ, եթե միայն կարողանայիր խոսքերով լուծել խնդիրներդ, եթե միայն հասկանային քեզ… էլ ուրիշ ոչինչ չէիր ուզի: Իսկ իրենք փաստեր են բերում, անհաջողություններդ ու թերություններդ հիշում… առավելություններիդ մասին ոչ-մի խոսք::( Ասում են «գործով ապացուցի,» բայց ո՞նց… ո՞նց ապացուցես եթե քեզ չեն թողնում, եթե չեն վստահում: Արդեն անտանելի է դարձել, իրենք վախենում են կորցնել քեզ, բայց չեն մտածում, որ եթե այսպես շարունակվի, հաստատ կորցնելու են: Դու կարող է միշտ իրենց կողքին լինես, բայց օտար ես լինելու: Ո՞նց բացատրել այդ իրենց, ի՞նչ անել այսպիսի պահերին: Ինքնուրույնություն ես ուզու՜մ, վստահություն ես ուզու՜մ, ազատություն ես ուզուու՜մ: Հերթական անգամ ստիպված ես ամեն ինչ մեջդ պահել՝ նստել, մտածել, կատաղել: Եթե համարձակությունդ հերիքեր հիմա այնպե՜ս կգոռայիր… բայց կփոխե՞ր դա որեւէ բան: Ի՞նչ է լինելու սրա վերջը, բա որ հանկարծ դու է՛լ մի օր կորցնես հավատը ինքդ քո հանդեպ… այ էդ արդեն կլինի քո ամենավերջին կործանումը, վերջին հույսի մարումը, դրանից հետո էլ ոչ-մի սպասելիք չես կարող ունենալ, ամեն ինչ վերջացավ::cry

Աբելյան
15.11.2011, 21:34
http://s017.radikal.ru/i412/1111/94/8ec67fffc183.jpg
Դեֆեկտը դեֆեկտ, բայց հավես ա նայվում::))

einnA
16.11.2011, 00:30
Քանի օր է կարդում եմ ու կարդում, դուք էլ կարդացեք :)

ՄՆԱ

Մնա՛, Էլի՛ մնա, մնա՛ ինձ հետ
Մարմնիս վրա, ձեռքերիս մեջ,
Թևատարած, բավարարված,
Խենթ ու խելառ ու հևասպառ:

Մնա՛ սիրով ու նվաղած,
Եվ գիշերով ցանկապատված,
Սրտիս վրա, առանց ամոթ,
Մնա կրքոտ, մերկ համարյա:

Այդպես մնա չհագեցած,
Կյանքիս վրա, ձեռքս սեղմած,
Գիսախռիվ, մարմնակործան,
Հեզ, անխռով ու ինքնիշխան:

Այստեղ մնա, բառ մի ասա,
Հրճվի՛ր, ցնծա՛ մաշկիս վրա,
Հույսի գրկում ու գիշերվա,
Մինչև դրսում լույսը բացվի:

© անանուն

StrangeLittleGirl
16.11.2011, 00:48
Ալարում եմ: Ցանկացած բան մի այլ կարգի ալարում եմ անել: Ով կարողանա էնպիսի բան առաջարկել, որ չալարեմ, թագավորությանս կեսը կտամ:

Ժունդիայի
16.11.2011, 07:50
Մարդկանց մի տեսակ, ովքեր ուղղակի ապշեցնում են ինձ, ու նրանց կյանքում կատարված ամեն մի երևույթը պարզապես նախանձի տեղիք է տալիս:
Նախանձի այդ ձևը բարի է, թե այլասերված՝ բնութագրել չեմ կարող:

Ասածս վերաբերվում է այն մարդկանց, ովքեր բախտ ունեն: Ճակատագրի հետ կապ ունեցող բախտի մասին նկատի չունեմ, իհարկե, այլ այն բախտի, որը տեղի ունենալիս՝ ասում ենք. «արրրա՜, բայց էս ի՜նչ շան բախտ ա»:
Այդպիսի ի ծնե բախտավորները, կարողանում են ունենալ այն ամենը, ինչ ցանկանում են՝ առանց որևէ ջանքի: Կարողանում են ցանկացած պարագայում՝ դպրոցում, բիզնեսում, խաղերի ժամանակ, կանանց հետ:
Միևնույն է, լինելով ոչ այնքան գրավիչ արտաքինով, նրանք ուղղակի բախտ ունեն՝ շան բախտ: Երբ կողքից նայում ես, տեսնում ես, որ օրեցօր ավելանում են նրանց երկրպագուների քանակը, և այդ փաստից մարդիկ սկսում են իրենք իրենց ներսից ուտել:

Այդպիսի մի բախտավորի հետ էլ բավականին երկար ժամանակ է, ինչ ծանոթ եմ: Ուրեմն, այդ մարդու մոտ տարատեսակ ու տարաբնույթ կանանց հաշվով այնքան հաջողություններ են գրանցվել, որ մի օր ցուցակ է կազմում, տեսնելու՝ ո՞ր ազգի կնոջ հետ անկողին չի մտել և նկատում է, որ միայն հնդիկներն են այդ ցուցակում պակասում: Թե՞ հնդկուհիները: Հնդկաստանի կանայք՝ կարճ ասած:
Հետո իմանում եմ, որ այդ նույն երեկո էդ շան բախտ ունեցողը գիշերային հավաքույթներից մեկի ժամանակ բախտի բերմամբ, թե բախտի բերմամբ ծանոթանում է մի հնդկուհու, և այդ նույն հնդկուհին ուշ երեկոյան նրան է ներկայացնում արևելյան ձևով սեր անելու իր իմացած բոլոր հնարքները:
Սեր են անում, սեր են անում, և, այդ սեր անելուց սպառված, քնում: Բախտավորն առավոտյան վաղ է արթնանում: Նայում է քնած այդ հրաշագեղ հնդկուհուն ու պատահաբար նկատում, որ հենց այդտեղ է գտնվում բացահայտելու այն միակ հնարավորությունը, որը տարիներ շարունակ նրան ինտրիգների մեջ էր գցել. ի՞նչ է այն նշանը, որը Հնդկաստանի գրեթե բոլոր կանայք ունեն իրենց ճակատներին:

Բախտավորը ճկույթի եղունգով զգուշորեն քերում է գեղեցկուհու ճակատի նշանն ու...
...ու շահում 2011 թվականի արտադրության Մերսեդես մակնիշի E կլասսի կուպե մեքենա:

Chuk
16.11.2011, 12:26
Վաճառում եմ գիրք: Եզակի գիրք: Պատրաստված է մեկ օրինակով, ամբողջովին ձեռքի աշխատանք: Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են, կրկնօրինակների պատրաստումը խստիվ արգելվում է: Նկարազարդված է հեղինակի՝ այսինքն իմ կողմից, նորից ձեռքի աշխատանք: 496 էջ (շապիկը հետը՝ 500 էջ): Գիրքն ինտերակտիվ է, այսինքն կան ազատ էջեր, որոնք կարող է լրացնել գնորդը: Չի արգելվում անգամ հեղինակի հասցեին արված մեկնաբանությունները: Գրքի վերնագիրն է «Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր»: Գինը՝ մեկ միլիոն երկու հարյուր հազար եվրո: Հնարավոր է 16.6% զեղչ: Նմուշը գնորդին կցուցադրվի ու կտրվի միայն գումարը կանխիկ ստանալու դեպքում:

Գումարային նման միջոցներ չունեցողների համար վաճառվում է մեկ այլ գիրք: Տպագրությունը՝ տպարանային: 16 էջ (շապիկը հետը՝ 20 էջ): Հեղինակի հեղինակային ձևավորմամբ, բայց ոչ ձեռքի աշխատանքը: Վերնագիրը՝ «Ինչպե՞ս դառնալ հազարատեր»: Կվաճառվի գրքի միայն 100 օրինակ, յուրաքանչյուր օրինակը՝ տասը եվրո:

Agni
16.11.2011, 12:37
Սադոմազոխիստական գրառում…
Երբևէ փորձե՞լ եք հաճույք ստանալ բարձր ջերմությունից: Քիչ առաջ ատում էի այս հիվանդությունը ու ուզում էի գրողի ծոցը ուղարկել ամեն ինչ, սակայն մի պահ կենտրոնացա զգացողություններիս վրա. մարմնումս`թուլություն, շարժվելու դժվարություն, այ իսկ ուղեղումս խնջույք էր, ուրեմն ուժեղ դժժոց` դինամիկներ կան միացվաց անհասկանալի երաժշտությամբ, մտքերս լողում են. մշուշոտ տեսարաններ, կիսատ մնացած գործեր, կարոտած մարդկանց դեմքեր, հիշողություններ ու ըտենց դանդա~ղ սահու~ն լողացո~ղ վիճակ… ու մեկ էլ ուշքի ես գալիս քո իսկ բարձր փռշտոցի ձայնից :))
Հ.Գ. Տեսնես թմրանյութերի ազդեցությունն էլա սենց լինում::think
Հա, մեկ էլ նոր մեկի ստատուսը կարդացի դուրս շատ եկավ.
Կնոջ աղոթքը Աստծուն՝ ամուսնու համար.
-Աստված ջան, Ինձ իմաստություն տուր, որ դիմանամ նրա բնավորությանը, համբերություն տուր, որ դիմանամ նրա արարքներին, սակայն ուժ չեմ խնդրում, թե չե կտամ կսատկացնեմ դրան:

Հ.Գ. լավ չեմ ոնցոր :),,,

Artgeo
16.11.2011, 13:38
Ակումբը կամաց-կամաց Սուրմալու ա դառնում... Մտնում ես, ասեղից սկսած հողատարածքով վերջացրած վաճառվում ա...

Սրա դեմը առնել ա պետք:

Ժունդիայի
16.11.2011, 16:16
Մարդ, որ պարապ ա մնում ու ասելիք չունի, ինչ ա անու՞մ… ստուց ընդուց մի քանի բայ ա վերցնում ու սկսում ա խոնարհելը: :D

Ես գրում եմ ինչ-որ մեկին
Դու լոմկում ես կարծես թե ինձ
Նա կծում է կարծես թե քեզ
Մենք կարդում ենք կարծես թե ի՞նչ
Դուք համաձայնվում եք կարծես թե բա՜ն
Նրանք զվարճանում են կարծես թե ի՞նչ

Ու սենց օր ենք գլորում, տարի ենք գլորում, Դա՜րն ենք գլորում....

Chuk
16.11.2011, 20:00
Ինձ թվաց թե 2012 թվականը, իսկ ավելի կոնկրետ աշխարհի վերջն արդեն եկել ա:

Սկզբից աղմուկ աղաղակով հրշեջ մեքենա եկավ: Հետո աղմուկ աղաղակով եկան երկու ոստիկանական մեքենա: Հետո աղմուկ աղաղակով եկավ երկրորդ հրշեջ մեքենան: Հետո աղմուկ աղաղակով եկավ Շտապ Օգնության մեքենա: Հետո չգիտեմ որտեղից հատուկ ջոկատայինների ֆորմայով տղերք հայտնվեցին: Հետո աղմուկ աղաղակով եկավ մի հատ էլ ոստիկանության մեքենա: Հետո եկավ ինչ-որ 911-ի մեքենա, որից առաջին անգամ էի տեսնում: Հետո բանակային ֆորմով տղերք հայտնվեցին, տենց էլ չհասկացա, ընդհանուրի հետ կապ ունեին, թե «չուժոյ պախմել» էին: Հետո եկավ հայռուսգազարդի մեքենան: Հետո մեքենան չտեսա, բայց էլեկտրացանցից ինչ-որ մարդիկ եկան, շորերին էր գրած: Հետո եկան մարդիկ, էլի մարդիկ, էլի ու էլի մարդիկ ու ասեղ գցելու տեղ չկար: Հետո ամբողջ թաղի լույսերն անջատեցին: Աղմուկն ավելի ուժեղացավ, ուժեղացավ, ուժեղացավ: Մարդիկ շատացան, շատացան, շատացան:

Ես ասեցի՝ աշխարհի վերջն ա:
Էն էլ պարզվեց կողքի շենքի երկրորդ հարկի ինչ-որ պատուհանից քիչ մը ծուխ էր դուրս գալիս: Ինչ-որ մարդիկ էլ խոսում էին, որ էդ տանը հոգեկան հիվանդ ա ապրում (տեսնես որտեղի՞ց էին լսել), բայց իրան բան չի եղել... չնայած մեր մեջ ասած ուրիշներին էլ բան չի եղել:

Հետո բոլորը գնացին:
Անցավ կես ժամ, լույսը տվեցին:

Մենակ Շամշյան Գագոյին չտեսա: Տեսնես ո՞ր ծառի վրա էր թառել ու նկարում...

Chuk
16.11.2011, 20:39
Իսկ tert.am (http://tert.am/am/news/2011/11/16/fire-komitas/)-ն ասում ա.

«Հրդեհ Կոմիտասի պողոտայում

20:34 • 16.11.11

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր, ժամը 18։56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 34/1 հասցեում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել Հ.Մարտիրոսյանին՝ առանց վնասվածքների։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 19։19-ին։ Հ.Մարտիրոսյանին պատկանող տան հյուրասենյակի գույքը մասամբ այրվել է։»


Հրդե՜հ... դուրս բերե՜լ... պո՜զ... պո՜չ...

erexa
17.11.2011, 05:00
Ինչ էինք, ինչ դարձանք...


http://www.youtube.com/watch?v=btpCGnCiXnY

Smokie
17.11.2011, 14:13
Բայց էս ի՜նչ «հիվանդություն» ա էս կոմպը::angry Ամբողջ օրը մոտն եմ լինում ու չեմ կարողանում կտրվել: Ուրիշ բաներ էլ ունեմ անելու ու էլի-որ անում եմ, բայց դրանց էնքան շատ ժամանակ չեմ տրամադրում, ինչքան պետք ա, ինքս էլ չեմ զգում, ոնց ա օրս անցնում ու մեկ-մեկ օրվա վերջում նույնիսկ չեմ հասցնում կոմպով մի բան նայել ինչը նախօրոք ծրագրումս կար, որովհետեւ մինչ էդ ուրիշ բան եմ անում ու մոռանում եմ դրա մասին::(

Ճիշտ են ասում՝ ժամանակը իրոք շատ թանկ բան ա ու պետք ա կարողանաս ճիշտ ձեւով օգտագործել, պետք եղած դեպքում անել այն, ինչը որ պետք ա,ինչը որ օգտակար ա, ո՛չ-թե ինչը որ հաճելի ա: Հաճելին միշտ էլ կարող ես անել, իսկ օգտակարի համար կարող ա ուշանաս: Հասկանում եմ այդ ամենը, բայց դա քիչ ա, մարդուն կամքի ուժ էլ ա պետք, որ կարողանա պետք եղած ժամանակ աշխատել, պետք եղած ժամանակ էլ հանգստանալ:

Ես բոլորովին չէի վախենում իմ առջեւ դրված մե՜ծ պատասխանատվությունից երբ դեռ դասերը չէին սկսվել ու հիմա է՛լ չեմ վախենում, ախր դժվար էլ չի էս ամեն ինչը, շատ էլ հավես ա, բայց էս անտեր կոմպը..... Ես որ սկսեմ դասս կրկնել, կամ գիրքս կարդալ, դրանցից է՛լ դժվարությամբ կկտրվեմ::) Աշխատել ա պետք, սենց չի լինի:

anahit96
17.11.2011, 18:32
Պատժի'ր , բայց մի' ստորացրու

Smokie
17.11.2011, 18:57
Arpineն ինձ ցույց տվեց Ջիմի Հենդրիքսի աֆորիզմների լինքը: (http://www.goodreads.com/author/quotes/7268.Jimi_Hendrix)


“I'm the one that has to die when it's time for me to die, so let me live my life, the way I want to.”
:(
Այս կարդալուց առաջին բանը ինչ մարդ կհիշի, դա Ջիմի Հենդրիքսի ապրած տարիների քանակն է եւ ա՛յն, թե ինչպես եւ որտեղ մահացավ::cry

E-la Via
17.11.2011, 21:53
Քիչ առաջ Ամերիկայում բնակվող ընկերուհիս նամակ էր գրել, որը ինձ տարավ տաս տարով ետ , հաճելի հիշողություններ արթնացրեց... Կարդալուց հետո էլ մտա ակումբ, աչքովս ընկավ "Տականք երգեր, կամ լացենք ծիծաղից" թեման ու որոշեցի գրառում անել… Հիմա կասեք թե մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Բացատրեմ, ժողովուրդ ջան:

Բանն այն է, որ տաս տարի առաջ way-ը տեղը տեղին, յուղը վրեն ռաբիզ լսող է եղել ու երկրպագել է ոչ ավել, ոչ պակաս ռաբիզի արքա Սպիտակցի Հայկոյին: Աստված իմ, ի՜նչ ժամանակներ էին... "Կապուտակ աչեր", "Սուրբ Սարգիս".... Երանություն :love..

Հա, ու այսօր ընկերուհիս իր նամակով հիշեցնում էր, թե ինչպես առաջին անգամ խնջույքի ժամանակ հանդիպեցինք մեր "արքային", ինչպես պարելով մեզ կոտորել կոտորեցինք էդ օրը, ու թե ինչպես ուշ գիշերով, երեկոյան հագուստները հագներիս, լոգարանում սառը ջրի տակ նստած /էդպես փորձում էինք մեր պատերազմում կռված, կիսաարյունոտ, ուռած ոտքերի զգալու ունակությունը վերականգնել էլի/ իրար խոստովանեցիքն, որ սիրահարվել ենք մեր Հայկոյին, իսկ հետո էլ սկսեցին կռիվ անել, թե որ մեկս պետք է պայքարի սիրելիի սիրո համար: Քիչ էր մնում էդ լոգարանում էլ նահատակվեինք, երբ քույրս ներս մտավ, իմացավ մեր կռվի պատճառը ու շտապեց հաղորդել, որ Հայկոն ամուսնացած է ու երեխա ունի: Աչքներս լցրեցինք, գլուխներս կախեցինք, մեկ էլ ընկերուհիս ոչ տարավ, ոչ բերեց ասեց.

-Երեխեն լուրջ էր :D:D:D…
Դրանից հետո չկարողացանք էլ լուրջ դիմանալ… Ու ամեն անգամ էդ պատմությունը հիշելով՝ երանի եմ տալիս ռաբիզ ժամանակաշրջանս :):

Եկա , վարկաբեկեցի way-ի բազում օրերի ընթացքում մեծ դժվարությամբ ստեղծած ակումբային իմիջը ու հիմա, ինչպես կասեր Յուրի Գագարնը, թռանք :)) :

Ռուֆուս
17.11.2011, 22:12
Ամենամեծ երջանկությունն էն ա, երբ հասնում ես տուն ու հանում ես ոտնաթաթերդ սեղմող կոշիկները :}

Հարդ
18.11.2011, 11:55
Իսկ դու, կանե՞ս էդ բանը:

Մի քանի օր առաջ իմ սիրած կանգառում էի: Ձյուն էր:
Նկատեցի, որ պատի տակ առյուծի դեմքով, խոշորամարմին մարդ էր կանգնած: Երևում էր, որ աղքատ ա:
Հագին շալվար էր ու սվիտր: Դե մեզ ինչ կա, տաք տաք պալտոներով կանգնած սպասում ենք մի բան գա, գնանք տաք բան խմենք:
Մեծ ցանկություն կար ինչ որ բանով օգնելու, բայց ինչո՞վ: Որ փող տաս, հո էնքան չե՞ս տա, որ գնա բան առնի հագնի:
Ու ստեղ ետին պլան էր մղվել էն միտքը, թե արդո՞ք ինքը մեղավոր չի իր էս վիճակի համար:

Սրտիս ազդեց: Մրսում էր...

Կարևորն, էսօրվա համերգը լավ նվագեմ հմմ:

John
18.11.2011, 17:26
ուղե՞ղ, դու ինձ պետք ես ախպերո, լուրջ հարցեր կան... սի՞րտ, ուղեղը ոնց ասի տենց ա... չնայած ի՞նչ եմ խառնվել իրար... ուղեղ, սիրտ, դուք ազատ եք, ինքս կլուծեմ իմ հարցերը՝ հետո խաբար կանեմ կգաք ;)

Ժունդիայի
18.11.2011, 18:58
Տրամադրություն գցող գրառում:

Խելացի լինելը բայց ի՜նչ ախմախ բան է: Ինչպես ոմանք են պնդում, հիմարությունը շատ անգամ ավելի կենսական անհրաժեշտություն է պարունակում իր մեջ, որպեսզի մարդ երջանիկ լինի: Մարդիկ կան օր ու գիշեր, տարին տասներկու ամիս ուզում են խելացի երևալ: Ու երբեմն մոռանում են, որ հիմար լինելն ու բթամիթ-բթամիտ խոսք ու զրույց անելն էլ նույնպես լավ բան է:

Աշխարհի ամենահետաքրքիր մարդիկ նրանք են, ովքեր հիմարություններ էլ են ասում, ծիծաղում են ու ժպտում տափակ անեկդոտների վրա նույնպես:
Կան մարդիկ, ովքեր մոռանում են ապրել, որովհետև ողջ կյանքի ընթացքում իրենք իրենց դնում են թույն մտավորականի ու ամենագետի տեղը: Լա´վ, էլի ասենք օրինակ՝ երբ ծնվեցինք, մեր ծնողներն ուզում էին, որ մենք ամենալավագույնը լինեինք, բայց կյանքիդ ողջ ընթացքում խելացի թվալն ու ամենաթույն մարդու կարգավիճակի սահմաններից դուրս քեզ չպատկերացնելը մի տեսակ դեպրեսիվ է:

Ամենակայֆն այն է, որ այնպիսի մի անկապագույն բան կարող ես ասել, որին ոչ ոք չէր սպասում, ու այդ ժամանակ մարդիկ ծիծաղից քանդվում են:
Ամենաերջանիկ մարդիկ, որոնց ճանաչել եմ, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենք իրենց վրա նույնպես կարողանում են կայֆ բռնել:
Կան մարդիկ, ովքեր ողջ կյանքում փորձում են իրենք իրենց ու բոլորին ապացուցել, թե որքա՜ն լավն են, որքա՜ն խելացի են, որքա՜ն բիթի են, վե՜րջն են...

...ապացուցում են, թե որքան են հասկանում այսինչ կամ այնինչ թեմայից, բնագավառից, կյանքից ու կորցնում են այն հնարավորությունը, որն անվանում ենք լինել իրական մարդ:

Magic-Mushroom
18.11.2011, 22:41
Մի շատ հետաքրքիր դինամիկա եմ նկատում իմ մոտ,ինչքան մեծանում եմ ճաշակս փոխվում է դեպի դասականը,շատ հետաքրքիր է,երբ ինձ հիշում եմ ասենք 16 տարեկանում ինչ՞ թեթեւ էի կյանքին նայում,ինչպես ասում է Իվ Սեն Լորանը Մոդան փոխվում է շատ արագ,սակայն ոճը մնում է անփոփոխ,ոսկե խոսքեր են:B

Lusinamara
18.11.2011, 22:45
Փետրվար-մարտ ժամանակահատվածում երեք շաբաթ ատամնաբուժարանում «գցած» էի:(:)) Մաման միշտ երեսով ա տալիս, թե հորս եմ քաշել, ատամների հարցով :))
Բայց դա չէի ուզում ասել…
Բժշկուհիս շատ հաջող էր ու նաև հաջողակ, ես կասեի;) Այնպիսի երաժշտություն էր միացնում, որ ինչ ասի, կամազուրկի ու կամակատարի պես ենթարկվես:)) ամենակարևորը՝ ցավ չզգաս;)
Մի անգամ էլ չդիմացա. ամբողջովին երաժշտության տիրապետության տակ, բերանս մի կերպ ծռմռատելով հարցրի, թե այս ի՜նչ երաժիշտ է,, կամացուկ, կարծես ականջիս շշնջալով ասաց՝ Գարի Քեոսայան:)

Եթե հիմա լսեք այս երաժշտությունը, փորձեք ձեզ պատկերացնել ատամնաբուժական աթոռին ու կզգաք այն, ինչ ես էի զգում… Չթմրած ծնոտով ավելի հաճելի է, կարծում եմ:))


http://www.youtube.com/watch?v=3A7Ezs2z6DY&feature=share

Katka
18.11.2011, 23:14
Վերևի երաժիշտը տո Առնո Բաբաջանյան հիշեցրեց, տո Մեսչյան, տո Ձախ Հարութ, տո Արա Գևորգյան, բայց ջազ չէ:( Թե նոր ջազային ոճ է:think

Arpine
19.11.2011, 00:57
Վերմակաձեռնոց երևի:roll կամ ‘sleeve blanket’, Իսպանացի դիզայներ Անդրեա Քլոսայի միտքը,որով անկողնում կարդալիս ձեռքերը տաք կմնան: Ձեռնոցը վերմակին է կպած և միայն ցուցամատերի ծայրերն են բաց, որոնք էլ բնականաբար թերթելու համար են:
http://img811.imageshack.us/img811/6865/hgbhb.jpg
հարմար կլինի.

Ameli
19.11.2011, 01:36
Էս սքանչելի մեղեդին մտքիցս դուրս չի գալիս :love (սկսվում է 45րդ վայրկյանից)

Հաճախ մեզ մինչև սրտի խորքը վիրավորում, ու ցավ են պատճառում այն մարդիկ որոնցից նման բան չես սպասում, որոնց ամենաշատն ես սիրում:
Ահա թե ինչ է զգում դավաճանված մարդը. կյանքն ավարտված է թվում, շուրջն ամեն ինչ լող է տալիս, գունեղ, անհոգ կյանքը սևուսպիտակ դառնում: Հետագայում կյանքը ցույց է տալիս, որ նման մարդկանց համար մի կաթիլ արցունք թափելն էլ չափից դուրս շատ է:


http://www.youtube.com/watch?v=F7Q8aUS9hYM&feature=player_embedded

Հ.Գ. Եթե իտալերեն գիտեք, խնդրում եմ թարգմանեք վերջին հատվածը՝ հերոսուհու խոսքերը ու ինձ ուղարկեք , անչափ շնորհակալ կլինեմ:

murmushka
19.11.2011, 10:39
Մի ամբողջ տարի.. իմ համար ամենահետաքրքիրն ու անհասկանալին ժամանակն է... մեկ արագ է գնում, մեկ դանդաղ, բայց մեկ է ինքը հո գիտի, որ ինքը միշտ ճիշտ է գնում...մի տարի անցավ, շաաատ փորձություններ են արդեն անցյալում, բայց դեռ շատերն առջևում են, կուզենայի ինքս ինձ համար հասկանալ ինչ տվեց մի տարին, մեծացանք՞ իրար ավելի լավ հասկացանք՞, մի տարին ինձ սովորեցրեց, որ ոչ միշտ է ցանկությունդ իրականանում հենց այն տեսքով ինչպես պատկերացրել ես ու հենց քո ուզած պահին, ինձ սովորեցրեց սպասել, համբերել... չնայալ կասկածում եմ, մեկ է անհամբեր եմ, ինձ սովորեցրեց վստահել, իսկ ինչ կուզենայի, որ լիներ այս մեկ տարվա մեջ... եսիմ է... կլինի հաջորդ տարվա մեջ, կամ մյուս հաջորդ տարվա. բայց մեկ է հաստատ կլինի, ես հո դա գիտեմ

Magic-Mushroom
19.11.2011, 16:02
Այսօր այնքան լավ տրամադրություն ունեմ:hands,ամենինչ այնքան հիանալի է,տեսնես ինչից՞ կլինի,ասես վարդագույն ակնոցներ կրեմ,կյանքը վարդագույն գույներով,իրոք ինչպես կասեր Ֆելլինին Դոլչե Վիտա,իրոք զարմանում եմ այն մարդկանց վրա՝ ովքեր կյանքին նայում են միայն սեւի եւ սպիտակի մեջ,բացի այդ գույներից այնքան գեղեցիկ,հիասքանչ գույներ կան,միգուցե լավ տրամադրության պատճառը սիրելիս հետ Սկայպով 2 ժամ խոսելն էր եւ նրա ուղարկած վիդեոն,իր մասնակցությամբ՝ հարուկ նկարված իմ համար:love այս երգի ուղեկցությամբ :)

http://www.youtube.com/watch?v=ZyhrYis509A&ob=av2e

Lusinamara
19.11.2011, 17:04
Մի քիչ առաջ խաշի մասին նենց ստիխներ եմ տեսել, ուշքս գնաց:D Ուզում եմ դուք էլ կարդաք:hands

Լավ կտրտիր չոր լավաշը,
Տես` չպաղի հանկարծ ԽԱՇԸ,
Աղն ու սխտոր լցրու չափով,
Թևքդ քշտիր ու կեր թափով!!!:D


Հալալ լինի ծախսած փողը,
Կեցցե, ախպեր, խաշ էփողը,
Տղերք` լցրեք, լցրե՛ք ՕՂԻՆ,
Անուշ լինի խաշ ուտողին
Իմ կենացը, քո՛ կենացը,
Հալա՛լ կիսենք աղն ու հացը...
:)

Սարո Ծատուրյան

My World My Space
19.11.2011, 21:49
Թույլ սեռը ուժեղ ա ուժեղ սեռից, ուժեղ սեռի՝ թույլ սեռի հանդեպ թուլության պատճառով... ։xeloq

Արէա
20.11.2011, 00:55
Պառկած հեռուստացույցի ալիքներն եմ փոխում, սերիալից բացի բան չկա:
Մաման, ակնոցն աչքերին, տետրերն ա ստուգում. նոր ա մեզ կերակրել, հիմա կարա հանգիստ իրա գործով զբաղվի:
Քույրս բազմոցին կուչ եկած դաս ա սովորում ու ականջակալներով եսիմ ինչ ա լսում:
Պապան խաչբառ ու լուծում, ու քթի տակ ինչ-որ բան ա կրկնում` երևի ճիշտ բառն ա ուզում հիշի:

Ու մտածում եմ, որ իմ համար նախատեսված դրախտը ամենայն հավանականությամբ հենց էսպիսին կլինի: Մի տարբերությամբ` չի լինի էս մշտական փողի կարիքը, չի լինի ուղեղիս, նյարդերս կրծող անդադար ճիգերը, փող աշխատելու հազար ու մի հնարավոր ու անհնար ուղիներ մոգոնելու համար: Ու չի լինի հարուստ լինելու երազանքս...
մնացած ամեն ինչը կլինի նույնը...

Ժունդիայի
20.11.2011, 01:05
Ուրեմն մի հատ երաժշտություն կար, որն ամեն անգամ լսելիս մարմնովս սարսուռ էր անցնում: Առեղծվածային է, դրա համար: Ի՜նչ վախենալու է չէ՞ այս բառը հնչում. առեղծվածայի՜ն: Requiem for a Dream-ի մասին է խոսքս: Առաջին անգամ, որ լսեցի այդ երաժշտությունը, այն մի տեսակ ձուլվեց ինձ ու բավական երկար ժամանակ անցավ, մինչև գտա Յութուբում: Եթե իմանաք այն գտնելու համար որքան ու ինչ տեսակի բառ ու բառակապակցություններ եմ օգտագործել որոնման համակարգում, ծիծաղներդ կգա: Բայց դե տեխնոլոգիաների դարում, եթե մարդու մտքին տեղ լինի, կենդանի Հիտլերի թաքստոցն էլ կարող է գտնել, ուր մնաց երաժշտությունը:

Երբ այն գտա, սկզբում օրը 20-30 անգամ էի լսում, հետո 10-20, հետո նվազեց ու դարձավ ականջներիս ոչ հաճելի: Սկսեցի փնտրել դրա նման առեղծվածային մեկ այլ մեղեդիներ: Լսեցի, բայց 2-3 անգամից ավել չէր ստացվում: Մի քանի օր առաջ երգ էի լսում, մեկ էլ հաջորդ երգի հղումը Requiem for a Dream-ն էր՝ մեկ այլ գործիքային կատարմամբ: Լսեցի, ու այնքան ուրախացա, որ ժամանակին ինձ համար ամենաառեղվածային մեղեդին, մեկ այլ տարբերակով՝ նույնպես հոյակապ, ականջներիս համար կրկին դարձավ հաճելի:


Կյանքում էլ է այդպես: Կան մարդիկ, ովքեր առեղծված են, ու մենք ամեն կերպ փորձում ենք բացահայտել նրանց կերպարը, նրանց վայրը, նախասիրությունները, և այլն: (ինչպես նշեցի վերևում, տեխնոլոգիաների ջանը սաղ լինի, Հիտլերի այսօրվա թաքստոցն էլ կարող ենք բացահայտել): Բացահայտում ենք ու, մարդուն բնորոշ ագահությամբ, ցանկանում ենք նրա հոգում գտնվող ամենավերջին «ադամանդի» կտորը ամեն գնով սեփականաշնորհել, մինչ նրանից (մեր կարծիքով) ոչինչ չի մնում ու անցնում ենք հաջորդին:
Թեպետ կան այնպիսի մարդիկ, որոնց միգուցե (մեր կարծիքով) մինչև վերջ բացահայտելը հիասթափեցնի, միևնույն է, գալիս է այնպիսի մի պահ, երբ նա կարողանում է նորովի ներկայանալ: Ու այդժամ ինքդ քո վրա ծիծաղում ես ու համոզվում. եթե ինչ-որ բան առեղծվածային է, միևնույն է, այն շարունակում է մնալ այդպիսին:

Ա´յ նման իրավիճակներից է, որ կյանքն այսքան սիրում եմ: Ուղղակի հիանում եմ, որ կան բաներ, որոնց պատճառով կարողանում եմ դեռևս հիանալ:

Էլիզե
20.11.2011, 02:59
3D կաֆե-կաֆե խաղալիս`

Սուսանիկ.
-Աֆիցե՜ռ, աֆիցե՜ռ, մեզ մի հատ ելակի կոկտեյլ բերեք…

Ես.
-Բալա՛, աֆիցեռ չի, մատուցող ա…

Սուսանիկ.
-Մատուցե՜ռ, մատուցե՜ռ...ըըը... դամբուլի կոկտեյլ բերեք...



Հ.Գ. :}

Նարե91
20.11.2011, 19:00
Ուֆֆ ոնց չեմ սիրում, որ երկար ժամանակով ակումբ մտած չեմ լինում:( Մտնելուց հետո չեմ իմանում, որ մի գրառումը կարդամ, որը չկարդամ… Ու թարսի նման էլ ախր հենց էդ ընթացքում են է մեկը մեկից լավ ու գեղեցիկ գրառումներ արած լինում:(

Meme
20.11.2011, 19:22
Էհհհ, մարդ էլ մեկ բաժակ հյութը դիմացը դրված լինի, չկարողանա թեկուզ 10 րոպեյում խմել:cry....
Երբա՞ անցնելու էս ամեն ի՜նչը:(

Աբելյան
20.11.2011, 20:24
Խորովածի կրակն էլ այբբենարանով վառվեց: Մանկությունս վառեցինք-գնաց:

Smokie
20.11.2011, 21:25
Կարդում եմ Ռաֆոյի գրառումը ու մտածում «ես էլ, կարող ա մի երգը հարյուր անգամ լսելուց հետո զզվեմ, հոգնեմ, իսկ սկզբում ինչքա՜ն էի սիրում, արդյունքում տխուր եմ, որ «կորցրել եմ» էդ երգը»: Նույն ձեւով ես սիրում էի Billy joel-ի (:love) այս երգը, հետո հոգնեցի::( Բայց հիմա մոտս էնպիսի զգացում էր, որ ուզում եմ լսել, միացրեցի ու... էս պահին առաջվա պես սիրում եմ, երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ լսելու ցանկություն էլ ա մոտս առաջանում::)

http://youtu.be/6yYchgX1fMw

Կան նաեւ երգեր, որնցից իմ կարծիքով երբեք չեմ հոգնի, չեմ զզվի ինչքան էլ լսեմ: Չնայած ո՞վ գիտի... Աստված չանի զզվեմ:

Դեկադա
20.11.2011, 22:43
Կյանքն անարդար ա:

...

Ripsim
20.11.2011, 23:17
...Բայց այս կյանքը ի՜նչ նման է շախմատին...:mda

Lusinamara
21.11.2011, 01:37
Կյանքն իր «գեղեցիկ» կողմերը հիմա չէ, որ ցույց է տալիս: Քսան տարի է բացառապես դրանք եմ տեսնում: Վերջերս արդեն իրենց տիրապետությունն են հաստատել վրաս:
«Ով ինչ անի, իրեն կանի» - դպրոցահասակ տարիներին ծիծաղում էի այս արտահայտության վրա: Բայց վախ ունեի՝ ամենն այնպես անել, որ ես չտուժեմ ի վերջո: Իսկ կյանքն անմաքուր է: Վիզ ծռելու, խոնարհվելու ու հոգսերի տիրապետությունն ընդունելու շատ ու շատ անարդարություններ ձևակերպեց: Ես ի՞նչ էի արել…

«Սաղ լինեն, ամենքն իրենց համար» - հաճախ կրկնում էր տատս: Ամեն: Թող լինեն, իմանամ՝ կան:

Շնորհակալ եմ, սիրելի՛ բարեկամներ, ձեր չկամությունն ու «չունեմ»-ն ինձ սովորեցրին հույսս միայն ու միայն ինձ վրա դնել:
…ու ես ի՜նչ կանեմ…

Claudia Mori
21.11.2011, 10:30
Այսօր ամբողջ երթուղայինը ուրախանում էր մի աղջկա ողբերգության վրա…

Կիսաքնած նստում եմ երթուղային ու ուղիղ մի աղջկա կողքին, ով ինձ արթնացնում է բառիս բուն իմաստով:

Я не люблю тебя, ты мне не нужен...:o

Չգիտեմ, հիշում եք արդյոք ռուսական էստրադայից այս երգը, բայց ես հիշեցի՝ 5 անգամ, քանի, որ ինքը անընդհատ էր լսում այդ երգը, առանց զգալու, որ ամբողջ երթուղայինը իր կյանքի մասին արդեն գրքեր է գրում իրենց ուղեղներում եւ բարձրաձայն:

Միացրեցի իմ փլեյերը, սկսեցի Զուլալ լսել, որ ոչ իրան լսեմ, ոչ էլ տարատեսակ մեկնաբանությունները, երկու երգ հետո մարտկոցը նստեց ու նորից՝

Я не люблю тебя, ты мне не нужен...:o

Smokie
21.11.2011, 22:14
Երբեմն այն բանը, ինչ դու շատ ես ուզում այնքա՜ն հեռու է լինում քեզանից, որ մտածում ես «էլ ինչի՞ վրա կարող ես հույս դնել, ախր դա անհնարին բան է»: Համակերպվե՞լ... չէ՜, չես ուզում... ի՞նչ անել::(

Katka
22.11.2011, 02:15
Հետաքրքիր է` կա Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության ընթացիկ կատարողականի հաշվետվություն, թե ես չեմ գտնում:

John
22.11.2011, 09:23
Պայծառ ժպիտ...
Սիրո խոսքեր...
Փայլող աչքեր...
Անսահման սեր...

Դատարկ օրեր,
Անկապ մտքեր,
Զուր սպասումներ
Ու սին հույսեր...

Ճաքած շուրթեր,
Որ տենչում են
Լոկ մի համբույր
Ու մի քիչ սեր...

Մի կողծ ժպիտ,
Խամրած աչքեր,
Չկա էլ սեր.
Չէր էլ եղել...
18.11.2011թ. գիշերվա հազար

Արէա
22.11.2011, 09:35
Ում ուզում եմ վարկանիշ տամ` համակարգը չի թողնում :(

Հիմա ես գնամ ո՞ւմ վարկանիշ տամ, որ էլի կարողանամ իմ հավանած գրառումները գնահատեմ :think

Ու համ էլ ես ի՞նչ անեմ, որ միշտ նույն մարդիկ են խելքը գլխին գրառումներ անում :(

Դեկադա
22.11.2011, 13:08
Վաղվանից ինձ / մեզ/ դժվարին փորձություններ են սպասվում: Նենց եմ ուզում, որ վաղվա առավոտս ու կեսօրս ու նրանից հետո եկող օրերն էլ ինձ /մեզ/ ապացուցեն, որ էտ բոլոր փորձությունները մենակ լավ վերջի համար էին: Էնպես եմ ուզում, որ էն բոլոր ապրումները որ ես /մենք/ ունեմ /ք/ թողնենք հետևում ու համարենք վերջնականապես հաղթահարված ճանապարհ: Ի վերջո ուզում եմ, որ վաղվա ու նրանից հետո եկող օրերս ինձ / մեզ/ հանգստություն բերեն: Մի քիչ վախենում եմ վաղվա օրից...բայց էնքան եմ ուզում, որ վաղվանից վերջ դրվի վախիս...

...

anahit96
22.11.2011, 17:04
-Ու՞ր ես գնում,-հարցրեց ճամփորդը,հանդիպելով ժանտախտին

-Ես գնում եմ Բաղդադ,ինձ անհրաժեշտ է կործանել 5 հզ. մարդ

Մի քանի օր անց նույն ճամփորդը կրկին հանդիպեց ժանտախտին:

-Դու ասացիր,որ գնում ես Բաղդադ՝ կործանելու 5 հզ. մարդ,իսկ դրա փոխարեն սպանեցիր 50 հզ.,-հանդիմանեց նա ժանտախտին:

-Ոչ,-առարկեց ժանտախտը,- ես կործանեցի ինչպես խոստացել էի,միայն 5 հզ. մարդ,մնացածը մահացան վախից:

erexa
22.11.2011, 19:57
Տղամարդը եթե չի սիրում կնոջը և առավել ևս չի ցանկանում այդ կնոջից երեխա ունենալ, ապա ինչու՞ է կինը ջանում ամեն կերպ երեխա ունենալ ,տղամարդուն իր կողքը պահելու համա՞ր: Մե՞ղք չեն էդ երեխեքը, հետո էլ ասում են կյանքը դաժան ա, առաջի հերթին մարդիկ են դաժան, որ իրենց սխալ քայլերով փչացնում են իրենց ապագա երեխաների կյանքը: Մեղք են էդ երեխեքը, ոնց որ արհեստական ճանապարհով պրոբլեմների մեջ են քցում երեխաներին, փչացնում նրանց կյանքն ու տառապանքների ենթարկում:


http://www.youtube.com/watch?v=BqUfykmmBoU

Smokie
22.11.2011, 19:58
Բայց ի՜նչ աստիճանի հաճելի երեւույթ ա, երբ քեզ համար մի նոր բան ես բացահայտում, նոր երաժշտական խումբ, նոր ոճ ու ամենահաճելին այն հանգամանքն է, որ այն, ինչ հենց նոր տեսար շաաատ հազվագյուտ մի բան է, դժվար գտնվող: Հայտնի երաժիշտների, կամ խմբերի մասին միշտ էլ կարող ես լսել, իմանալ ու բացահայտել, բայց եթե հանկարծ մի այնպիսի բան ես գտնում, որ հազարից մեկ է ասպարեզ դուրս գալիս, որը շատ անհայտ է... դա արդեն բոլորովին ուրիշ է:


Իմ հենց այսօրվա բացահայտումը՝ «Կատուներ»: (Շնորհակալություն Կակտուսիկին):)
Վերջին օրերի բացահայտումը՝ «Զանգակներ»: (Շնորհակալություն Tig-ին):)

Chuk
22.11.2011, 22:46
Վաղը դասերի երկրորդ փուլը, այս անգամ Թալինում: Երեք օր: Տեսնենք էստեղ ինչ կստացվի. չեմ պատկերացնում շրջանների ոչ դպրոցների համակարգչային սենյակները, ոչ էլ աշակերտների գիտելիքները:

Ժունդիայի
23.11.2011, 08:57
Երբ ինչ-որ մեկի կողմից սիրալիր ձևով նվեր ես ստանում, սակայն ինքդ այդ մարդուն չես համակրում, գրածս նախորդ նախադասության միջի գոյություն չունեցող այդ զգացողությունն ինչպե՞ս են անվանում:
Վիրավորա՜նքը, զայրու՜յթ, կարո՜տը, որը զգում ես այն մեկի հանդեպ, ում այլևս չես սիրում, ով քեզ ընդհանրապես չի հետաքրքրում, ի՞նչ անուն են այս տիպի զգացողությանը տալիս:
Ահավոր զբաղված ես և հանկարծակի կանգ ես առնում ինչ-որ անսպասելի երևույթից, կարծես՝ այդ պահին հրաշալի մի լույս է մտել աշխատասենյակդ, ու զգում ես, որ հինգ ժամյա պարապուրդի մեջ ես: Ի՞նչպես կանվանենք այս զգացողությանը՝ մեկ բառով:

Երկու օր էր՝ ինչ ջերմում էի: Պառացետամոլից սկսած մինչև օղի օգտագործել եմ. ոչ մի դրական արդյունք:
Մի քանի ժամ առաջ բզբզում եմ սոց ցանցս, մեկ էլ ընկերներիցս մեկի ընկերոջ ու այդ ընկերոջ ընկերների ցուցակում հարյուր տարի առաջվա ծանոթներիցս (ոչ այնքան ցանկալի) այսինչ այնինչովնան (մոդայի վերջին տենդենցը) աչքովս պատահաբար ընկավ: Կտացրեցի: Նկարով գեղեցիկ էր: Նրան առաջին անգամ տեսնողը, ինչպես-որ ես՝ ժամանակին, կասեր «երանի քո տիրոջը» ու, հաստատ, մի երկու հաճելի խոսքով կմեկնաբաներ նկարի տակ:
Այդ ընթացքում, կես վարկյանից էլ քիչ, հոգիս՝ ժպիտը դեմքին, մնաց աթոռին նստած: Մարմինս դուրս պոկվեց հոգուցս ու կողքից նայող անձի պես տարօրինակ ու հեգնական դիտեց այդ ցինիկ տեսարանը: Չգիտեմ որտեղից վզակոթին շխկացնող ձայն լսելուց անմիջապես հետո կրկին վերդարձա իրականություն: Զգացի, որ սառը քրտինքը պատեց մարմինս ու մի պահ դողացի: Հինգ րոպե անց՝ ջերմությունս իջավ, մարմնիս ցավերն անցան անմիջապես, ու կլինի մոտ մեկ ժամ՝ ինչ թոքերս բերանիցս դուրս պրծնելու չափ չեմ հազում:
Անկեղծ ասած՝ սրան էլ չգիտեմ ինչ անուն են տալիս:

E-la Via
23.11.2011, 10:41
Խոսում ենք հավատից, երբ հուսահատության գրկում ենք:
Սիրուց, երբ այն չենք զգում:
Ազատությունից, երբ մեր սահմանների գերին ենք:

Ուրեմն դադարի՛ր խոսել… փլի՜զ...

Chuk
23.11.2011, 18:01
«Վաղը դասերի երկրորդ փուլը, այս անգամ Թալինում: Երեք օր: Տեսնենք էստեղ ինչ կստացվի. չեմ պատկերացնում շրջանների ոչ դպրոցների համակարգչային սենյակները, ոչ էլ աշակերտների գիտելիքները:»

Էս գիշերն էի գրել ու շատ անհանգիստ էի: Երևանի դպրոցում, որը կարծես թե պետք է ընտրովի դպրոց լիներ, վիճակը տեսնելուց հետո ուղղակի սարսափում էի, երբ մտածում էի, թե մեզ ինչ կարող է սպասել: Մինչդեռ մեզ սպասում էին ինֆորմատիկայի բավական բանիմաց ուսուցիչը (ուշադրություն, ուսուցիչը, ոչ թե ուսուցչուհին), ու ճիշտ կարգավորումներով, նորմալ աշխատող համակարգիչները, բոլորը ինտերնետին, այսպես ասած, գրագետ միացված:

Միակ խնդիրը ջեռուցումն էր ու դա ահավոր տխուր էր, որովհետև փաստորեն երեխեքն ամեն օր մրսում են:

Աշակերտների մեջ համեմատություն չէի ուզի անել, բայց անելու եմ: Թալինում երկու տարբեր դպրոցներից ընտրված խմբի աշակերտները աչքի ընկան առավել կարգապահությամբ, ակտիվությամբ, տվածը վերցնելու ցանկությամբ, գուցե նաև գիտելիքներով, դա դեռ շատ չենք կարողացել ստուգել: Հիմա սենց «սառը» գրում եմ, բայց մեջս մի տեսակ ուրախություն ա փոթորկում: Զգում եմ, որ ինձ դուր ա գալիս էս գործը: Ամեն դեպքում մյուս դասերին առավել անհամբեր եմ սպասելու :)

Նարե91
23.11.2011, 18:13
Ինձ համար մի օրինաչափություն եմ բացահայտել կյանքում. այն մարդիկ, ովքեր շատ մեծ ձգտում ունեն փառքի ու հաջողությունների հասնելու, շատ դեպքերում ոչնչի չեն հասնում, իսկ այն մարդիկ էլ, որոնց մտքով անգամ չէր էլ անցնի ու ամենաքիչը կսպասեին, հաջողությունը անսպասելի կերպով բախում է հենց նրանց դուռը…

Աբելյան
23.11.2011, 22:07
Եվս մի օր մեր տան բարձին գլուխս կդնեմ::yahoo

Agni
23.11.2011, 23:02
Էս կյանքը էս ի՜նչ կայֆ բանա բայց :}: Հա՛, լուրջ եմ ասում:
Մեկ-մեկ սենց անկապ բացահայտումներ եմ անում:
Հ.Գ . :չարաճճի աչքերով ժպիտ...:love

Ժունդիայի
24.11.2011, 08:33
... իսկ ես շարունակեմ խոսելը

Փողոցում սատկած առնետը, շունը, որ չգիտի՝ ինչու է շղթայված, մեռնելուս օրը, հաջորդ առավոտը ու այն կատուն, որն ամեն գիշեր տան կտուրից մլավում է. մյիաու՜: Թե ինչու՞ է այս ամենը տեղին ունենում, ոչ ոք չգիտի իրական պատճառը:
Անհնարինը հնարավո՞ր է՝ տեղի ունենա ու զարմացնի մեզ մի այնպիսի քաոսային վիճակում, ինչպիսին սա է:
Ի՞նչ է հարկավոր, երբ բոլորը լքում են քեզ ու չկա մեկը, ով սատար կկանգներ: Ո՞ւմ համար ենք արտասվում, ո՞ւմ համար ենք մեր ատելության ու վրեժի զգացմուքները թողնում, ինչու՞ ենք շատ անգամ շրջապատված բացասական մարդկանցով, ինչու՞ հաճախ ոչինչ ու ոչ ոք մեզ չեն հետաքրքրում, ո´չ էլ ուրախացնում:

Բաներ կան, որոնց դեմն առնելն ուղղակի անհնար է... միգուցե մեկ ուրիշ առնետ շուտով կծնվի կամ ծնվեց հենց նոր, շունը շարունակում է մնալ շղթայված, կատուն մլավում է՝ մյիաու՜, իսկ կյանքումդ այլևս ոչ մի պատճառ չկա, որի համար արժի ապրել. վաղը կմեռնենք:

E-la Via
24.11.2011, 11:21
Ակումբցիները մեկը մեկի վրա երազ տեսնելու սովորություն ունեն… Տեսնում են, մեզ հետ կիսվում ու քանի որ հիմնականում հումորային բնույթի է՝ ժպիտ բերում դեմքներիս:

Այսօր էլ իմ հերթն է, բայց ակումբցիներ ջան ախր հեչ հումորային չէր.. Լավ, շատ չերկարացնեմ:

Երազիս մեջ զանգում եմ Mark Pauler-ին, շատ տխուր ձայնով է պատասխանում : Հարցնում եմ, թե ինչ է եղել: Ասում է, որ Նաիրուհուն են ազերիները գերի վերցրել :
Ո՞նց թե... Ազերինե՞րը... Մեր Նաիրուհո՞ւն... Ո՞նց է դա պատահել :o...
Հագնվում եմ, արագ-արագ գնում ակումբցիների հավաքատեղի… Վերջը պարզվում է , որ մեր Նաիրուհին (այ աղջիկ, գիտեի, որ հայրենասեր ես, բայց դե ոչ այդքան էլի :angry) հատուկ հետախույզ է ու հատուկ առաջադրանքով ուղարկվել է Ադրբեջան: Էնտեղ իրեն բացահայտել են ու գերի վերցրել: Ակումբցիներով հո դարդ չենք անում, հո չենք խառնվել իրար… Էդ նեղ մաջալին մեկ էլ My Warld My Space-ը առաջարկում է.
-Երեխեք, եկեք փող հավաքենք, Նաիրուհուն ազատենք:
Ու էստեղ մի էնպիսի ղալմաղալ է սկսվում, որ ես էդ ժխորից վեր եմ թռնում:

Այ Նաիրուհի ջան, այ բալամ, տո ի՞նչ գործ ունեիր հետախուզության հետ, բա մենք մեղքդ չէի՞նք գալիս:(:

Ըստ իմ երազների կատարման ստուգաբանության՝ ակումբցիներ, Նաիրուհուն չթողեք մոտակա մի տարվա ընթացքում մեր սահմաններին 100 կմ-ից ավել մոտենա :D:

Արևհատիկ
24.11.2011, 13:42
«Մի աղջիկը մի օրում 2 կոստյում կարող է կարել, 2 աղջիկը 2 օրում միասին ոչ մի կոստյում էլ չեն կարի» :)) Էս մամաս ասեց՝ իմ պատմածը լսելուց հետո:

Ուրեմն 2 օր է ընկերուհիս խիստ զբաղված է ու չի գալիս գործի: Ես էլ երկուսիս գործն էլ անում եմ: Էնքան հեշտ եմ անում, ընդհանրապես չեմ հոգնում, ժամանակից շուտ էլ բոլոր գործերը վերջացնում եմ ու շուտ գալիս տուն:
Նույնն էլ իր մոտ է, երբ ես քաղաքից բացակայում եմ կամ ինչ-ինչ պատճառներով չեմ գնում գործի :)) Զանգում եմ, ասում ա. «Արև մի անհանգստացի, արդեն վերջացրել եմ, հենա ուզում եմ գնամ տուն:»:

Իսկ երբ միասին ենք լինում, յուրաքանչյուրը իր գործն է անում կամ էլ մեկ-մեկ տեղերով փոխվում ենք, որ աչքի համար փոփոխություն լինի :)) Մեկ էլ նայում ենք ժամացույցին, տեսնում ենք, արդեն տուն գնալու ժամը մոտենում է, իսկ մենք դեռ լիքը գործ ունենք անելու ու արդեն մի բոլ հոգնել ենք :o:D

ՀԳ. Բայց մեկ ա, երկուսով հավես ա, թող մի քիչ էլ ուշ գանք տուն :P

Smokie
24.11.2011, 16:56
Էն ինչ ա կատարվում դրսուուում:love Հաճույքով տանից դուրս կգայի հիմա::roll

John
24.11.2011, 16:59
Կան երազանքներ, որ ամեն օր չի, որ կարող են կատարվել, ու կան այնպիսիք, որ տարին մեկ անգամ կարող են կատարվել... իմ նմանատիպ երազանքներից մեկի համար կոնկրետ օր չկա՝ ամեն տարի էդ օրը փոխվում է, էս տարի օրինակ այսօր... բայց դա չի խանգարում երազանքիս, տենց ել անկատար մնալ :)

Էլիզե
24.11.2011, 19:56
Մեր տանը կյանքի հաճույքներից ամենապարզը` լողանալը, սպեցէֆեկտներով է... հա՛... ճի՜շտ-ճի՜շտ...


Մտնում ես բաղնիք, մեկ էլ՝ ճը՛պ, լույսդ հանգչում է //գլավնի գերոյը՝ Սուսանիկի մեկամյա ապերիկ Տիգրանիկը//: Ու մինչ դու՝ գլխիդ փրփրեցրած շամպունով, փրփուրից կծկծացող աչքերով հանդերձ՝ գալի՜ս-հասնո՜ւմ ես դռան մոտ, բաց ես անում դուռը Տիգրանիկին "փը՜շտ" ասելու անհաղթ ցանկությամբ՝ դռան առջև տեսնում ես մի երևույթ՝ կլոր թուշիկներով, զարմացած աչուկներով ու ա-լյա "ա մի տուտ պլյուշկամի բալույեմսյա" մռութով Տիգրանիկին…

"Փը՛շտ" անելու անհաջող փորձ ես անում, փոխարենը ցուցամատով "նո՛ նո՛ նո՛" ես անում, ժպտում ես, մտնում ես բաղնիք, դուռը փակում ես ու լսում ես՝ "Հա՛, նյո՛ւ նյո՛ւ նյո՛ւ…" ու նորից մթություն...

Սենց էլ ապրում ենք... :))

anahit96
24.11.2011, 20:40
Ոնց կուզեի Էրոս աստծու նետերից ունենալ.. :love

Ժունդիայի
25.11.2011, 07:58
Լա´վ է, երբ բոլորին լավ եմ վերաբերվում, բոլորի հետ ջերմ եմ, քաղաքավարի եմ, հաշտվող եմ, չափավոր եմ...
Սակայն ինձ համար ոչինչ այնքան հաճելի չէ, որքան այն զգացողությունը, երբ ինձ հետ ոչ բավականաչափ ծանոթ մարդկանց համար դառնում եմ persona non grata, դրախտից վտարված, անտակտ, ոչ մի բանից չազդվող դաժան՝ ով իրավունք չունի երկնային արքայությանն արժանանալու: Օվերդոզի պես անբացատրելի կայֆ է, երբ դառնում ես ֆիլմերի միջի բարետես սրիկան, թաքնված ու մութ ինչ-որ մեկը, տարօրինակը ու շարունակում ես ունենալ ընկերներ ու սիրած անձնավորություն նույնիսկ, լավ հագուկապ ու մեծ հարգանք...

Մեր մեջ ասած՝ պուպուշ ու համով լինելը չի, որ ամենալավն է, այլ՝ ընդօրինակված չլինելը:

Claudia Mori
25.11.2011, 12:21
Բատման Տանձիս:D

Երեկվանից հիշում եմ ու խնդում:))

Battement Tendu - Բեթմո Թոնդյու է արտասանվում, իսկ պարարվեստի ուսումնարանում ասում են բատման տանձյու. սա դասական պարերի շարժումներից մեկի անունն է, որը մանկավարժականի ուսանողուհիներից մեկը սարքեց՝ Բատման Տանձիս:D Ու սա այն տարբերակը չէր, որ ինքը ծիծաղելու համար ասեց:)

Հ.Գ. Ի դեպ, Battement նշանակում է հարված այս պարագայում:D

Smokie
25.11.2011, 12:47
Մարդ պետք է կարողանա ներել, պետք չի ամեն մեկի նկատմամբ քեն պահել ամեն մի մանրուքի համար: Պետք չի մարդու մեջ միայն վատը հիշել, վատը տեսնել, իսկ լավի մասին լռել: Իդեալական մարդ չկա՜: Հիմա դիմացինդ կտեսնի դա, դուրը չի գա քո այդ բնավորությունը, կսկսի իր մեջ բողոքել, փնթփնթալ ու ինքն է՛լ չի զգա, թե ինչպես դարձավ քո նման դժգոհ, քո նման պիսիմիստ ու հանկարծ... նա էլ է հիշելու իր հետ կատարված հին պատմությունը: Հիշելու է, նեղվելու է, նույնիսկ կարող է պատճառ փնտրի նեղանալու այն մարդուց, որից վիրավորվել էր ժամանակին... Բայց ինչու՞, ինչու՞ ես այդպես անում երիտասարդ, ինչու՞ ես հիշում, եթե ամեն ինչ անցյալում է, ախր ամեն մեկի հետ էլ կարող է պատահել այ ընկեր::) Պարզվում է , որ յուրաքանչյուր մարդ էլ հիշաչար է որոշ չափով: Այստեղ այն մարդը, ում հետ որ պետք է խոսես, դա մեր վատատեսն է: Բայց չես ուզում, չես կարող... Գիտես, որ նա քեզ չի հասկանա, միայն աղմուկ կբարձրացնի, կհարձակվի քո վրա իր քննադատություններով: Օգուտ չունի::(

Lem
25.11.2011, 17:26
Ոնց եմ ջղայնանում, երբ տղամարդիկ իրենց դնում են մուսի-պուսիների տեղ, որոնց պետք է խնամել, գուրգուրել, հասկանալ, ներել ու կերակրել: Առավել եւս ջղայնանում եմ, երբ կանայք են սովետական ամսագրերից ճղած էջեր հիշեցնող պրիմիտիվ մտքեր արտահայտում, օր.՝ գանգդ ներկիր ու ազատվիր բուսականությունից ոչ նրա քթի տակ, ճղած շորերդ վայելիր հպարտ մենության մեջ, եւ հենց նա տուն է մտնում, արագ ազատվիր այդ երջանկությունից եւ այլն:

Հազարավոր ամսագրերում «Օգտակար խորհուրդներ կանանց» (տեսնես ինչո՞ւ են ամենատխմար մտքերը միշտ այս վերնագիրը կրում) վերնագրերի տակ կարելի է հանդիպել նման մտքերի.

Օր. 1. Տղամարդը երեխա է հոգով, նա ուզում է ստանալ ամեն ինչ միանգամից: Ախ՜, դուք չեք պատկերացնի, թե կանանց ուշքը ո՜նց է գնում իրենց ուզած բանը ստանալ կես-կես ու 20 տարուց:

Օր. 2. Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց հարցուփորձ են անում: Իսկ դուք չե՞ք նկատել, թե ոնց ենք մենք հաճույքից գալարվում, երբ մեզ սկսում են հարցաքննել: Ուղիղ աչքերի մեջ պահած լամպի լույսն է պակասում, դա էլ ավելացրեք ու...

Օր. 3. Տղամարդիկ վախենում են ամուսնությունից: Եթե իմանայիք՝ մենք ինչ անհանգստություններ, վախեր ենք ունենում ամուսնությունից առաջ՝ 2 մատանին միասին կուլ կտայիք:

Օր. 4. Երբ տղամարդն աշխատանքից տուն է վերադառնում՝ եղեք բարեհամբույր, կերակրեք ու հարցրեք, թե նրա օրն ինչպես է անցել: Իսկ մենք տուն վերադառնալիս միայն մի բան ենք երազում. տուն հասնել ու գործ անել: Ի՜նչ հաց, ի՜նչ խնամք, ի՜նչ հեռուստացույցի առաջ թավալվել... Խելքներս մերը չի աշխատանքային օրվանից հետո տուն մաքրելու ու ճաշ պատրաստելու համար:

Օր. 5. Կինը պետք է միշտ իրեն խնամված պահի, որպեսզի տղամարդն ուրիշ կանանց չնկատի: Իսկ քանի՞ տղամարդ է անհանգստանում իր արտաքին տեսքի համար միայն այն վախի պատճառով, որ կինը կարող է ուրիշ տղամարդու սիրահարվել: Ձեզ թվում է՝ մենք աչքեր չունենք ու չե՞նք նկատում ձեր ուտել սիրող փորի ու որեւէ անծանոթի սպորտային կազմվածքի տարբերությունը: Նկատում ենք, ուղղակի բնությունը բարեհաճել է մեզ նրբանկատ ստեղծել, մի չարաշահեք դա:

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ գիտնականները հուսադրում են մարդկությանը, թե մոտ միլիոն տարի անց երկրագնդի վրայից տղամարդիկ կվերանան: Աչքս տեսնի: :))

Էլիզե
25.11.2011, 21:10
Կոնյակով թեյ, իմ սենյակը, լավ ֆիլմ, լռություն, շատ քնել, ուշ արթնանալ ... Երկուշաբթի օրվանից երազել եմ էս գերագույն հաճույքների մասին... :))

laro
25.11.2011, 21:16
Ակումբ ջան ինչ լավն ես :love..... Ախր դու ինձ համար պարզապես « ազատ քննարկումների հանգրվան» չես... Օրվա մեջ հաստատ քո համար ժամանակ գտնում եմ. մի օր շատ,մի օր քիչ, բայց գտնում եմ :): Ակումբում միշտ ինձ համար բարձր տրամադրությունն ապահովված ա,միշտ հետաքրքրություններ կան: Դու պարզապես ֆորում չես,ու կարելի է գրանցվել ու հենց էնպես գրառում անել...Այստեղ շատ-շատերից շատ բան կարող ենք սովորել և շատ-շատերին ինչ-որ բան սովորեցնել: Եվ բացի այս բոլորը, այստեղ կարող ես ձեռք բերել ծանոթներ: Ասեմ ավելին լավ ընկերներ :): Շնորհակալություն Google-ին, որ ինչ թեմա ուզում էի գտնեմ, բերում էր «Դար ակումբ» արտահայտությունը.... էնքան բերեց, վերջիվերջո ջղայինացա:D ու որոշեցի ծանոթանամ ակումբի հետ, «տեսնեմ էս ինչ ա?»: Հետո որոշեցի ես էլ գրանցվեմ, երկար մտածեցի ինչ մականուն ընտրեմ (անկեղծ եմ ասում.երբ տեսա,որ «անդամության թեկնածու» կարգավիճակը դարձել է «սկսնակ անդամ», շատ ուրախացա:Նույն ձևով ուրախացա,երբ դարձա «լիարժեք անդամ»)....ու էսպես շարունակ:Հետո վարկանիշներ, տուգանայիններ, նոր ծանոթություններ... Շնորհակալություն նաև բոլոր նրանց,ովքեր միգուցե իրենց կամքից անկախ «ստիպել են» ինձ սիրել ակումբը. սկսած John-ից,իմ ամենալավ ընկերներից մեկից, ով կարծեմ առաջին ծանոթներիցս է ակումբում, վերջացրած Arpine-ից, Meme-ից, Lusinamara-ից, Հրաչ-ից (ու մեր մնացած լոռեցիներից) և էլի շաաաաատ շատերից: Անգամ նրանցից եմ շնորհակալ, ում հետ ճիշտ է առանձնապես չեմ շփվում, բայց ակումբին համ ու հոտ են տալիս (չմանրամասնեմ,լավ;)) :Շնորհակալություն ակումբի հիմնադիրներին և ամենակարևորը բոլոր մոդերատորներին ու ադմինիստրատորներին, որոնք բավականին ծանր աշխատանք են կատարում ակումբում: Մի խոսքով. ես սիրում եմ ակումբն իր ամեեեեեն ինչով:love:

Lusinamara
26.11.2011, 01:21
Երբ գաղնիքը դադարում է գաղտնիք լինել, մարդու սիրտը մի տեսակ թեթևանում է, որքան էլ անախորժ պատմությունների մեջ ընկած լինի:oy

Ժունդիայի
26.11.2011, 05:16
Իննը գլուխներ
(ըստ Ֆրրիկի «Գառն ու գէլը» համանուն վեպի)

Գլուխ առաջին. Մորթին
Գլուխ երկրորդ. Գայլը
Գլուխ երրորդ. Գառը
Գլուխ չորորդ. Երբ գայլը գառան մորթի է հագնում
Գլուխ հինգերորդ. Երբ գառը գայլի մորթի է հագնում
Գլուխ վեցերորդ. Երբ գայլը բացահայտում է, որ գառը գայլի մորթի է հագել
Գլուխ յոթերերդ. Երբ գառը բացահայտում է, որ գայլը գառան մորթի է հագել
Գլուխ ութերորդ. Երբ գայլը իմանում է, որ իր կերպարանփոխությունն այլևս բացահայտված է
Գլուխ իններորդ. Երբ գառն իմանում է, որ իր կերպարանփոխությունն այլևս բացահայտված է


վերջաբանի փոխարեն
:))

Lusinamara
26.11.2011, 18:23
Իր խորհրդավորությամբ գրեթե անխորհուրդ այս նկարը, որ հիմա ավատարս է, ինձ մեծ ոգևորություն է պատճառել ու ժամերով նայելու ցանկություն: Երբ առաջին անգամ տեսա այն, կլանված նայում էի, քույրս «ձեռ առավ»՝ հա յանի ի՞նչ, ու ի պատասխան ես նեղված ասացի՝ յանի էն, որ, եթե հասկանաս լիքն ա, թե դատարկ, էն ժամանակ խոսա::))

Ի՞նչ էի ուզում ասել. ես մե՜ծ սեր ունեմ շշերի ու բաժակների նկատմամբ :love

Հ.Գ. փոքրուց իմ գցած բոլոր ապակյա շշերն ու բաժակները կոտրվել են, անգամ՝ փշուր-փշուր եղել… ու միայն հիմա, երբ մի բաժակ ձեռքիցս ընկավ լվացված, շարած բաժակների վրա, ոչ մի հատ չկոտրվեց… նստած մտածում եմ. այդ ի՞նչ չար էր, որ չխափանվեց:8:love

armen9494
26.11.2011, 18:46
Էսօր ընենց ուրախ եմ :yahoo
Չնայած ես ե՞րբ ուրախ չեմ որ :hands
Դե էսօր մի բան եմ հասկացել, որ երկար ժամանակ ա չէի կարում հասկանայի՝ ի շնորհիվ ակումբի ու իմ պրպտումների: Հավանականության թեմայում մի խնդիր կար՝
http://www.akumb.am/showthread.php/34653-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=1629083#post1629083

Ամիսներ առաջ մի ֆիլմում էի տեսել դա ու ըտենց էլ չէի հասկացել, թե ոնց: Էլ ում ասես հարցրեցի՝ մաթեմի դասատուից սկսած, մնացած մտավորականներով պրծած :))
Էս վերջերս նորից էդ ֆիլմն էի նայում ու որոշեցի մաթեմիս դասախոսին հարցնեմ (կակ ռազ հիմա հավանականություն ենք անցնում): Հարցրեցի ու ասեց, որ իրեն ծանոթ ա, ժամանակին գտել էր պատասխանը, բայց հիմա չի կարում մտաբերի, ասեց դասամիջոցին կմտածեմ կասեմ: Դասամիջոցից հետո ասեց մյուս դասին կասեմ: Մյուս դասին հարցրի, ասեց մտածելու ժամանակ չեմ ունեցել :)) Որոշեցի էլ չասեմ (ֆսյո տակի ամոթ ա, հիմա բան ա չգիտի, հո չեմ դնելու խեղդեմ), փորձեմ ինքս գտնել. ինտերնետում ման էի գալիս, մեկ էլ մտածեցի, որ կարելի ա ակումբում գրել, իսկ գրելուց առաջ մտածեցի նման թեմա գտնել: Թեման գտա ու սկսեցի կարդալ ու ընթացքում գտա նաև իմ ուզած խնդիրը, բայց էլի չհհասկացա թե ոնց ա լինում:D
Նոր էսօր նորից էդ ամենը կարդալով ու վերջապես ինքս փորձը կատարելով հասկացա, թե ոնց ա լինում :)

Էհ, չգիտեմ թե ում հետաքրքրեց իմ նոր ձեռքբերումը, բայց ես շատ ուրախ եմ ու շնորհակալ ակումբի մտավորականությանը:)

armen9494
26.11.2011, 20:40
Այսօր առաջին անգամ ասմունք լսեցի, որը իրոք դուրս շատ եկավ, հոյակապ բանաստեղծություն էր, հոյակապ ասմունքում էր:


http://www.youtube.com/watch?v=gGFcD8eQplQ

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից.
Պատերազմ է մտել, խելքի աշեցեք։
Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի աշեցեք։
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ,
Երկու տարվա հորթը ցուլ - գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի աշեցեք։
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք։
Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար,
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի աշեցեք։
Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի աշեցեք։
Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չզգալով, սպիտակ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի աշեցեք։
Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի աշեցեք։
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
էշը մեջ է ընկել, խելքի աշեցեք։
Ժլատն աշխատելու է շատ ընդունակ.
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի աշեցեք։
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք։
Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք.
Կերթա դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ.
Իրան ժամ չի անիլ, խելքի աշեցեք։
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար,
Իրանք սնունդ չունին ապրելու համար.
Հինգ հատ վանք են շինել, խելքի աշեցեք։
Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կմտնի ծանր բեռի տակ,
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի աշեցեք։
Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի աշեցեք։
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած՝
Բանաստեղծ է դարձել, խելքի աշեցեք։

Ժունդիայի
27.11.2011, 01:11
Մի ծանոթ ունեմ, ով միշտ կրկնում է, որ տղամարդիկ նման են շներին: Եթե շների բնույթը խորն ուսումնասիրենք, կարծում եմ բոլորս էլ կհանգենք նույն եզրակացությանը: Ուղղակի ես մի բան էլ կավելացնեմ. կարծում եմ տղամարդիկ ոչ միայն շների նման են, այլ բոլոր տեսակի շնազգի (կամ գայլազգի) կենդադնիներն ընդհանրապես՝ բաժանված մի քանի կատեգորիաների:

Առաջինը՝ ամենավտանգավորները, դրանք աղվեսանման տղամարդիկ են, ովքեր չափից դուրս խելացի ու խորամանկ են, մինչ ցանկացած որոշում կայացնելը՝ տասը չափում ու նոր են մեկը ձևում, դժվար են սխալվում, թաքցնում են ցանկացած արատ, մանիպուլյիացիայի են ենթարկում շրջապատի բոլոր մարդկանց, սակայն, միևնույն է, չեն կարողանում մինչև վերջ վստահեն ոչ մեկին, միշտ տեղափոխվում են այս վայրից այն վայրը, մեկ շրջապատից մյուսը, փնտրում են այն ամենը, ինչ գոյություն չունի, սակայն խնդիրը հենց իրենց մեջ է, ու ամենավատայն է, որ թույլ են, նրանց թուլությունը միշտ ել ակնայատ է, ու ինիչ-որ կանացի շառմ են իրենց մեջ պարունակում: Այս տիպի տղամարդկանց, կարծում եմ, ավելի քիչ ենք հանդիպում:

Երկրոդը դրանք հենց շնանման տղամարդիկ են: Վախկոտ են ու անարգված, սակայն ախմախ բնավաորության տեր են. ցանակացած փայտի ու ոսկորի կռծած կտորի մեջ էլ երջանկություն են տեսնում: Փոչեր կարողանում են խաղացնել բոլորի համար, ու դրանից է, որ կարողանում են հեշտությամբ լեզու գտնել ամենքի հետ ու լինել երջանիկ, հավատարիմ ընկերներ են, իսկ դավաճանելու դեպքում ել, փոշմանում են շատ շուտ:

Երրորդը դրանք գայլանման տղամարդիկ են, ովքեր խելացի են, սակայն սխալվում են բազմիցս: Նրանք ունեն ամենալավ գաղափարները, հասկացությունները, ամենալավ արժեքները, սակայն գրեթե միշտ հակասում են իրենք իրենց, միշտ ինչ-որ տեղ փոքրիկ սխալներ են թույլ տալիս. այնպիսի սխալներ, որ սեփական անձնասիրությունը դառնում է գոռոզամտության հոմանիշ: Շատ քչերն են կարողանում գայլանման մարդ լինել:

Չորորդը, որոնց նույնպես կհանդիպես ամենուր, դրանք բորենիանման տղամարդիկ են, թեպետ ինքնավստահ չեն, սակայն կարողանում են բազում ընկերներ ունենալ, նրանք չեն հավատում այն բանին, որ մեկուսի կարող են բավական ուժեղ լինել, նրանց հարկավոր է ինչչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որով վստահությունը չի պակասի նրանցից: Այսպիսով նրանք ընկերներ են ձեռք բերում, ողջ կյանքի ընթացքում՝ միևնույն ժամանակ չկարողանալով ապրել այդ ձեռք բերված ուժով:

Վերջին տեսակը, դրանք շնագայլանման տղամարդիկ են: Այսպիսինները ոչ մեկին չվստահելու պատճառով, չափից դուրս միայնակ են (որն այդքան էլ վատ երևույթ չի): Միայն թե ժամանակի ընթացքում դառնում են չափից դուրս սառը անձնավորություններ, հետ են վարժվում հարաբերվելուն, միևնույն ժամանակ վատ մարդկանց սեփական ճամփից դուրս մղելուց բացի, հեռացնում են նաև լավերին, ու վախենում են սիրելուց:

Ու ամենավատն (կամ ամենալավը) այն է, որ կանայք մի տեսակ համակերպվում են տղամարդկանց այս բնույթի հետ՝ ուզած, թե չուզած:

John
27.11.2011, 13:58
Տաղանդները քիչ են քեզ պես,
Բայց, կներես, էլ չեմ կարող ես այսպես,
Պիտի ասեմ, թո՛ղ մարդկությունն իմանա,
Որ մեր երկրում մարդկային քո տիպն էլ կա...
Հմայիչ ես անսահման...
Աչքերը քո... օ՜հ, շուրթերը աննման
Սխալվել ես դու մեկի հարցում,
Իսկ ովքե՞ր են դրա համար հատուցում...
Անմեղ մի մարդ, մի ռոմանտիկ երիտասարդ...
Նա չգիտի, թե ո՞վ ես դու, օ՜, մեծն Սարդ,
Որ հյուսում ես այսքա՜ն հստակ...
Դու քաշեցիր դեպ ոստայնդ հիմնահատակ...
Ու հեռացար... որ զոհդ «հանգիստ» մեռնի...
Գուցե մի օր վերադառնաս՝ հոգեհացի...

26.11.11թ. գիշերվա հազար

հ.գ.
մեկ-մեկ որ գիշերվա հազարին մի բան գալիս է մտքիս, մի անկապ բան ավելի ճիշտ, չեմ ուզում կորչի-գնա, գուցե արժի, որ մնա... ու հնարավորության դեպքում ֆիքսում եմ մի տեղ, բայց լուրջ չի էլի, դրա համար եմ Անկապում դնում :)

Մելտա
27.11.2011, 14:19
Այնքան տխուր եմ:( երևի դեռ էսքան տխուր չէի եղել...ինչ անեմ,ինչի՞ են բոլոր տղաները նույնը,ինչի սիրտ չունեն,չեն մտածում ինչ են անում:(

Նուշություն
27.11.2011, 14:26
Մեր օպերատորը պատմում ա, որ դեսպանատներից մեկում տեսել ա` մեկի անձնական տվյալները վիզայի համար լրացնելիս աշխատանքի վայրը գրված ա եղել "Գագիկ Բեգլարյանի ընկեր": :D

Արէա
27.11.2011, 16:21
Մի քանի անգամ ինքս ինձ խոստացել էի այլևս երբեք թատրոն չմտնել:

Անցնում եմ Պարոնյանի անվան թատրոնի մոտով, աչքս ընկավ աֆիշային` "Ֆայտոն Ալեքը" ( ըստ Խաչիկ Դաշտենցի): Սիրտս թպրտաց: Ֆայտոն Ալե՜քը :love

...1993թ. Գյումրի: Ցուրտ ա, լույս չկա: Մեր տանը սովորություն էր դարձել` երեկոները տատին լամպի լույսի տակ որևէ բան էր բարձրաձայն կարդում, մենք էլ վերմակով փաթաթված լուռ ու կլանված լսում էինք: Հիմնականում Թումանյան էր կարդում` "Անուշը", "Մարոն", "Թմբկա բերդի առումը" ... 9 տարեկանում էդ բոլորն արդեն անգիր գիտեի, սկզբից մինչև վերջ: Պապին հին Գյումրվա պատմություններ էր պատմում, Պոլոզ Մուկուչի մասին, Ծիտրո Ալեքի, Ջղեր Խաչիկի: Հարյուրավոր պատմություններ գիտեր, ու ո՜նց էր պատմում...

Մի օր տխուր էր շատ: Երբեք չեմ մոռանա էդ երեկոն: Պապին Ֆայտոն Ալեքն էր կարդում ... Կյանքում նման զգացում չեմ ունեցել, կուչ էի եկել վերմակիս մեջ ու թաքուն հեկեկում էի...

...Էս ամեն ինչը կայծակի պես անցավ մտքովս: Ես անպայման պետք ա նայեմ էս ներկայացումը:

Տոմս առանք, մտանք: Սկսվեց ներկայացումը: Երանի մտած չլինեի :(

Այ ձեր հոր աստծուն մատաղ, դուք գոնե մի անգամ կարդացել ե՞ք Դաշտենցի "Ալեքը": Ախր ոնց կարա Ալեքը սենց խեղճ, սենց նվնվան կերպար լինի, էս ո՞ւմ եք գլխավոր կերպար հանձնարարել: Եկել կանգնել ա բեմի մեջտեղն ու նվնվում ա, երկու րոպեն մեկ էլ մտրակով շրխկացնում ա գետնին, իբր վրդովված ա: Բա էն մյուս ֆայտոնչիները` մեկը թռվռում ա էշ-էշ, էն մեկը րոպեն մեկ փռշտում ա, որից հետո մյուսը իբր վախից ընկնում ա աթոռից, ու էս ամեն ինչը դահլիճի հռհռոցի ուղեկցությամբ :( Մեկը գոռում ա, մեկը խայտառակ վարպետությամբ վախ ա ուզում խաղա, ու ծափեր, ծափեր...

Հասկացանք, անտաղանդ եք, չունեք պրոֆեսիոնալիզմ, չեք կարողանում կերպարի մեջ մտնել, բայց ձեզանից առաջ մարդիկ հիանալի մարմնավորել են նման կերպարներ, գոնե նայեք, գոնե կապկեք, մեկ ա կապկելը հիանալի ստացվում ա ձեր մոտ: Մի հատ հետ նայեք տեսեք Սոս Սարգսյանը "Հեղնար աղբյուրում" ոնց ա ուստա Մկրտիչ խաղում, ոնց ա խաղում հզոր մարդու ցավը, տենց ա պետք խաղալ Ֆայտոն Ալեք, որովհետև Ալեքն էլ նույն բնավորության գծերն ունեցող կերպար ա ինչ որ Մկրտիչը, նույն հզոր կերպարն ա, որին հարգում են բոլորը, ում ներկայությամբ կանայք չեն համարձակվում գլուխը վեր բարձրացնել, ու ով ցավ ունի, աշխարհի չափ խորը ցավ: Իսկ ձեր մարմնավորած Ալեքը խղճահարությունից բացի ոչ մի զգացողություն չի կարա առաջացնի: Տո սկի խղճահարություն էլ չի առաջացնում, ոնց որ վերջի զանգի անհաջող բեմադրություն լինի...
Նույնը մնացած ֆայտոնչիների մասին: Դուք գոնե մոտավոր պատկերացում ուե՞ք հին գյումրու նիստ ու կացի մասին, սովորությունների մասին, մարդկանց պահվածքի մասին: Ձեր ֆայտոնչիները ասես ծաղրածուներ լինեն, ում նայելի չգիտես ծիծաղես թե լաս...

Էհ...

Դաշտենց ջան, ներողություն եմ խնդրում: Ալեք ջան, ներողություն: Պապ ջան կներես: Ինչ անեմ, ոչինչ անել չեմ կարող: Էս ա: Էս ա մեր էսօրվա երկիրը: Ու երբ որ ձեր երկիրն եմ սկսում կարոտել, Ստալինին առնում թռնում են դեմքիս: Թե բա "դու գիտե՜ս Ստալինը քանի մարդու գլուխ ա կերել", "գիտե՜ս Բակունցին ու Չարենցին ինչ օրը գցեցին", լավ ա Սիամանթոյին ու Վարուժանին հիշելիս երիտթուրքերին չեն կողում աչքս:

Էս ինչ տխուր եմ :(

Հ.Գ.

Նրա աչքի դեմ ասես շուռ եկավ
Հսկա Յոթ-վերքը՝ ամենազորը,
Գմբեթը կարծես Բոշի թաղն ընկավ,
Զանգակը թռավ Չերքեզի ձորը...

Էս իմ հոգեվիճակն էր ներկայացման ողջ ընթացքում...

Արէա
27.11.2011, 16:56
...տես, թե ինչպես է շփոթվի, դուն իմ խիլքին մտիկ արա.
Ջուրն էկավ, գերանս տարավ, ծիղի համա իմ լալի... :(

Ժունդիայի
28.11.2011, 08:43
Դուռը բացում եմ, դուրս եմ գալիս տանից, դարպասը բանալիով կողպում եմ:
Հասնում եմ խաչմերուկին, գլուխս թեքում եմ աջ, հետո՝ ձախ: Փողոցի ձախ կողմում երկու պսպղուն աչքեր ինձ են հետևում:
Շան հայացք է:
Տակսա ցեղատեսակի սև գույնի շուն է, պղնձանման բծերով՝ տեղ-տեղ:
Նրա պարզ ու խաղաղ աչքերն ինձ են ֆիքսված:
Եվս մեկ անգամ նայում եմ ու նկատում, որ գլխի շրջակայքում՝ աչքերի ու մռութի չորս բոլորը պատված են սպիտակ մազերով:
Նրա այդ պարզ ու հանդարտ հայացքից կարելի է եզրակացնել, որ նա կյանքն ապրած շուն է:
Հարգանք է ներշնչում, երևում է՝ իմաստուն է:
Մինչ սպասում եմ, որ լուսաֆոռի կանաչ լույսը կթարթի, գրեթե մոտենում է ինձ, իսկ երբ ժամանակն է փողոցն անցնելու՝ արդեն դիմացս է: Ուզում եմ քայլ մեկնել, սակայն կանգ եմ առնում, իսկ նա ոտքիցս մինչև գլուխ չափում է ինձ, նայում աչքերս մեջ ու հայցքով կարծես՝ շնորհակալություն հայտնում:
Երկար տարիներ ապրողի նման ու մեծ կենսափորձ ունեցողի պես վստահ առաջ է շարժվում, քայլերը՝ դանդաղ գցում:
Մի քանի մետր քայլելուց հետ կա´նգ է առնում ու զննիչ հայացքով նայում շուրջ բոլորը՝ տեսնելու արդյո՞ք ամեն ինչ կարգին է:
Նայում է մայթով անցնող մարդկանց շարժերը, գնացող ու եկող ավտոմեքենաները...
Շարունակում է դանդաղ քայլելը, իսկ ես, տեղումս քարացած, դեռ երկար հետևում եմ նրան:
Շրջվում է, ու կրկին ինձ նայում...
Նրա աչքերն իմ աչքերում մի ծե՜ր ու իմաստուն շուն են արտացոլում:
Փողոցի մի լավ ու բարի շուն:
Զգում ես, որ հարգված է: Փողոցի ոչ մի ուրիշ շուն նրան ո´չ անհանգստացնում է, ո´չ էլ դիմակայում:

Հաջորդ օրը տան պատուհանից նայում եմ, ու ի՞նչ տեսնեմ... շունը նախորդ օրվա ճիշտ նույն քայլվածքով մոտենում է մայթին կանգնած, փողոցն անցելուն սպասող մեկ այլ անցորդի:
Կանաչ լույսի ժամանակ անցորդը ցանկանում է քայլ գցել, ծեր շունը նայում է նրան, անցորդն անցնում է փողոցը, շունը շարունակում է առաջ.....

Նուշություն
28.11.2011, 11:13
Աշխատանքից տուն էի վերադառնում: Երթուղայինի վարորդը երիտասարդ էր, կողքը նստել էր երիտասարդ աղջիկ` կամ ընկերուհին էր, կամ` նշանածը: Ամբողջ ճամփին վարորդը, ճշմարիտ Ռոմեոյի նման, հայացքը աղջկանից չէր կտրում, քաղցր զրույց էին անում, լրիվ մոռացել էր, որ ինքը վարորդ ա, մեքենայի ղեկն էլ ձեռքին ա :)) Մի ուղևոր պապիկ չդիմացավ. "Բալի'կ ջան, դե'մդ նայիր, ռուլի ես": Վարորդը ոչ էլ լսեց բղավոցը: Ու էդպես մեկուկես ժամ հանդարտ ընթանում էր մեր երթուղայինը երեկոյան մայրաքաղաքի մեքենաառատ փողոցներով, ինչպես լաստն է հանձնվում ծովի մեղմ ալիքներին: :)

John
28.11.2011, 16:06
Սեռական խտրականություն, կանանց իրավունքների պաշտպանություն........ թարգեք էլի արա... Ամեն մարդու հարգում են էնքան՝ ինչքան ինքն ա ցույց տալիս, որ արժանի ա հարգանքի... իսկ լավ մարդը բացի նշված դեպքում հարգում է նաև բոլոր անծանոթներին, անկախ տարիքից ու սեռից, էնքան ժամանակ, քանի հլը դիմացինը Չհարգելու արժանի քայլ չի արել... ի՜նչ ուզում ա ասեք, խոսեք... եթե տղեն գոռում ա աղջկա վրա փողոցում, գրավելով ամբողջ շրջակայքի ուշադրությունը, ի դեպ, առանց որևէ լուրջ պատճառի, ու աղջիկը դրանից հետո չի թողնում էդ տղուն ու գնում տուն, պարզ ա որ իրանց ստեղծելիք ընտանիքում կինը հա էլ ոտնահարվելու է թե՛ փոխաբերական, և թե՛ ուղիղ իմաստով... ու կսկսեն մեղադրել էդ գյադուն, չանդրադառնալով էդ ամենի սկզբնաղբյուրին, ակունքներին... մի հատ նայեք շուրջբոլորդ, տեսեք ոնց են իրանց պահում ձեր համասեռակիցները, ինչքանով են իրանք արժանի քնքշության ու սիրո, ոչ թե գոռգոռոցի ու կապտուկների, հետո սկսեք բողոքել... հա, կան տականք գյադեք, բայց իրանք չէին լինի, եթե ոչ մի իգական թույլ չտար իրանց տականքություն անել իր նկատմամբ.. մտածեք էլի... եթե սաղ տղեքը չեն տենց ու սաղ աղջիկների նկատմամբ չեն տենց, ուրեմն փնտրեք սխալը ձեր հարևանուհու, ձեր ընկերուհու մեջ, ոչ թե ոմն տականքների...

էսօր մի կնոջ օգնեցի անցնել փողոցը՝ ասեց «ապրեն բալեքդ...»... էդ տիպի ծերացանք արդեն, որ բալեք...

Chuk
28.11.2011, 16:27
Դպրոցներից մեկի տղամարդ տնօրենն ինձ բացատրում էր, որ ինտերնետը խայտառակ վատ բան ա: Ասում ա «Ես եքա, հիսունն անց մարդ եմ, բայց հենց ինտերնետ եմ մտնում գայթակղությանը չեմ դիմանում ու պոռնո սայտեր եմ մտնում: Էդ դեռ ես», - ասում ա, - «բա երեխեն, որ մտնի ինտերնետ, ոնց ա գայթակղությանը դիմանալու»: Դե գնա ու ես մարդուն ապացուցի, որ ինտերնետը վատ բան չի: «Ի դեպ կարող ա տենց սայտերի լավ հասցեներ ունենա՞ս», - եզրափակում ա խոսակցությունը: Է՜հ...

Chuk
28.11.2011, 20:00
Որքան հիշում եմ, առաջին անգամն ա, որ երրորդ դեմքով եմ երազ տեսնում ու ինքս էդ երազում չկամ: Էն էլ ոչ դես, ոչ դեն՝ միստիկա: Էն էլ մի նենց հետաքրքիր սյուժեով, որ ենթադրում եմ՝ քնածս տեղը շունչս պահել էի, որ ոչ մի բան բաց չթողնեմ:

Հո ոգևորված չարթնացա... բա հանա՞ք բան ա, էդքան օրիգինալ սյուժե: Մտածեցի՝ գրելու եմ: Բայց ոգևորությունս էնքան մեծ էր, որ մինչև գրելը հիմնարկում ոգևորված տղերքին պատմեցի, էն էլ...
- Տենց կինո կա, - ասեց տղերքից մեկը: Հերիք չի ասեց, կինոյի անունն էլ տվեց :(

Դե գնա ու օրիգինալ երազ տես... մեկա գրելու եմ, սաղի ինադ :beee

Claudia Mori
28.11.2011, 20:35
Էդիկ պապիս

Մի «պապիկ» ունեմ, ով իմ հովանավորներից մեկն է...միայնակ մարդ է, ով մեր տուն է գալիս պարտադիր շոկոլադով, մրգերով ու խմիչքով...միակ բանը, որ ուզում է՝ նստի, խոսա, իրան լսեն ու գնա տուն...

Էդիկ պապին մի անգամ առողջապես լավ չէր, շտապօգնությունը եկել էր, իմացել էին միայնակ է, ասել էին առավոտը կլավանաս...ես այդ ժամանակ առաջին կուրս էի, լրագրողական արյունս էլ նոր ես սկսել եռալ...մի խոսքով տարա այս մարդուն հիվանդանոց, բուժաշխատողներին հերթով բացատրեցի, թե ինչ իրավունքներ ունի այդ մարդը, էլ բան չկարողացան ասել ու պարզվեց, որ ինսուլտի նախանշաններ ունի...օգնություն ցույց տվեցին, հիմա լավ է...

Ու դրանից հետո Էդիկ պապին դարձել է Ձմեռ պապի, բայց ինքը մենակ ձմեռը չի գալիս, այլ ամբողջ տարին...Դեմք է, գալիս է հարցուփորձ անում, հետո էլ լուրջ-լուրջ ասում է՝

-Արի քո հոդվածները տպագրենք գրքույկով:

-Էդիկ պապի, դրանք ինտերնետում են ու շատ-շատ են, համ էլ գրական ստեղծագործություններ չեն:

-Կապ չունի, ես կֆինանսավորեմ, արի տպագրենք...

Վայ Էդիկ պապի ջան:)

Աբելյան
29.11.2011, 02:20
Էս մի անկապ օրն էլ անցավ::| Գնացի քնելու:

Empty`Tears
29.11.2011, 11:30
մի բան հասկացա … որ որքան էլ անցնում ա, մեկ ա նորից հետ ես գնում-գալիս … հավես ա :)

ո՞ւր եք հին ու լավ անկապի անդամներ …

կարոտել եմ, գրե՛ք մի քիչ կարդամ … :}

Նուշություն
29.11.2011, 12:43
Բժշկական մառազմ` ողջ հմայքով

"Տղամարդու գոտկատեղի շրջանագիծը պետք է լինի 94 սմ-ից ոչ ավել: Սիրելի' Վասյա, ձեր գոտկատեղի շրջանագիծը 130 սմ է, և դուք ընդամենը 34 տարեկան եք: Դուք ունեք տիպիկ "գարեջրային որովայն": Սիրելի'ս, Ձեր ճարպերը ոչ միայն մաշկի տակ են, այլև որովայնի օրգաններում: Դա նշանակում է, որ Ձեր օրգանիզմը կամ տղամարդու սեռական հորմոններ չի արտադրում, կամ շատ քիչ է արտադրում: Հնարավոր է` դուք այլևս չեք կարող երեխա ունենալ: Ձեր արյունատար անոթները խցանված են: Ճարպերը կոնցերոգեն նյութեր են արտադրում օրգանիզմում, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Սրտանոթային համակարգը լավ վիճակում չէ: Դուք երևի արդեն շաքար ունեք, սիրելի'ս: Հուսով եմ, Ձեզ շատ չվախացրեցի, սիրելի'ս": (Ելենա Մալիշևա, "Ապրել առողջ" հաղորդում):
53524
Խեղճ Վասյան խելոք-խելոք լսում էր ու կապտում: Մնացել էր Ելենա տյոտյան ասեր, տղա' ջան, դու վաաբշե ի՞նչ ես էս կյանքում անում ու պըրծ:

Ameli
29.11.2011, 12:58
Չեմ սիրում, երբ հախճապակին դնում են ձեռքերիս մեջ և հայացքով աղերսում՝ չջարդես, այնինչ ես գիտեմ, որ ի վերջո այն փշուր-փշուր է լինելու:

Փոխաբերական իմաստով էի գրել, ի՞նչ իմանայի, որ ուղիղ իմաստով էլ է ճիշտ լինելու:
Հա ասացի, թե Սեր, դու տար էլի, ես կջարդեն, բա չէ՜ քո պայուսակը մեծ է, դու տար: Տարա :sad , բարով խերով, բերեցի՝ խնդրեմ՝ ջարդված :oy , էդ էիր ուզում, որ ես ինձ կեղեքեի՞ :cry2:

Հ.Գ. Հա, մի բան էլ, երեկ քիչ էր մնում հեռուստացույցը ջարդեի, էկրանի կողմով շրմփաց գետնին :scare , հազար եմ ասել ինձ ոչինչ մի վստահեք :}

Նուշություն
29.11.2011, 14:28
Իսկ դուք գիտեի՞ք` երեխան ոնց ա ծնվում :D

Ըստ Վահիկի` (Վավը ապերիկս ա` 5 տարեկան) երեխեն սենց ա ծնվում. "Տյոտյան իրան մի տեսակ ա զգում, գնում ա բժշկի, բժիշկը ճնշումը չափում ա, ասում ա` հղի ես....... Եթե հղի ա, նշանակում ա փող ունի.....էդ փողը տալիս ա առգավ էր, ինչ էր, դրան, սա էլ գնում ա ծննդատան խանութ, ընդեղից երեխուն առնում, բերում տալիս ա տյոտյային": :D

armen9494
29.11.2011, 17:47
Ի՞նչի է մեր հայերի մոտ հոգեբանը համարվում "բացասական" բան: Փորձեք ձեր ծանոթներից որևէ մեկին ասել, որ գնում եք հոգեբանի մոտ. մեծամասնությունը միանգամից կհարցնի՝ ի՞նչ պռոբլեմ ունես :unsure
Այ հայ ժողովուրդ ջան, հոգեբանի մոտ կարող են գնալ նորմալ մարդիկ, ովքեր հոգեկանի հետ կապված որևէ խնդիր չունեն. դա նորմալ է: Ինքս հոգեբան չունեմ, բայց կուզենայի ունենալ, ուղղակի էլի իմ հայի մտածելակերպը չի թողնում. "բա մա՞րդ էլ փող տա մեկին խոսալու համար" :))
Հա՝ հոգեբանների արածը հենց դա է, նրանք ուղղակի խոսում են :)
Եղել է դեպք, երբ ուղղակի շփվել եմ հոգեբանի հետ, ինքն էլ բացի իր գործը լավ իմանալուց, հավեսով շուլուխչի մարդ էր :)) Ասեմ, որ մի քանի րոպե խոսելով իրոք շատ բաներ նկատեցի:
Իմ համար հոգեբանն այն մարդն է, ում հետ կարող ես ժամանակ առ ժամանակ հանդիպել ու "կիսվել": Հաճելին այն կլինի, որ նա քո շրջապատից չլինի ու չճանաչի ոչ մեկի, որպեսզի հետը խոսելուց լինես հնարավորին չափ անկեղծ:

Հ.Գ. հա, մեկ էլ մի բան եմ նկատել, մեր հայերիս մեծամասնությունը իրեն հոգեբան է կարծում, հենց լսում է որևէ ծանոթի որևէ պռոբլեմի մասին, միանգամից 15-20 հատ խորհուրդ է տալիս :))

anahit96
29.11.2011, 18:21
Տեսնես որքան հեռու է կատարելության սահմանը,,, ինչքան մնաց որ հասնեմ,,, երևի շաաաատ-շատ...իսկ դա ինձ հիմա է պետք

Նուշություն
29.11.2011, 18:38
Վահե, 5 տարեկան ...."Պա'պ, դու որ մեծացել ես, դարձել ես մեծ մարդ, քեզ ո՞նց ես զգում, լա՞վ ես զգում" :)

Դեկադա
29.11.2011, 19:58
Եկա ուրախությունս կիսեմ: Հիմա թե ասեմ ինչ զգացումներ ունեմ, ինչ մտքեր գուցե ոմանք չհավատան էլ, բայց երևի թե էսօր էն քիչ օրերից ա որ ի սրտե էնքան եմ ուրախացել, որ անգամ աղջկաս գլուխ տանող ձայնը ականջներս չի տանում…բա որ ամուսնուս տեսնեք, լրիվ իրեն կորցրել ա…լավ չերկարացնեմ, մեր զարմիկը զորացրվել ա ու գալիս ա, մի ժամից արդեն կդիմավորենք, իսկ իրա ծնողները դեռ չգիտեն…

...ակումբի իմ լոռեցի ընկերներ, բան չասեք, ես պիտի աչքալուսը անեմ…:D

Tig
30.11.2011, 10:36
...կատարելությունը սահման չունի... դու ամեն մի պահին էլ կատարյալ ես, այդ պահին համարժեք կոնտեքստում...

murmushka
30.11.2011, 10:44
հոգնել եմ բժիշկներից, ուղողիս անվերջ աշխատանքից, հոգնել եմ ենթադրություններից հոգնել եմ տգիտությունից
մի խնդրանք էլի, եթե ուղակի եք ընդունվել բժշկական ուրեմն հետո մի աշխատեք, տանը նստեք, մի խաղացեք մարդկանց կյանքի հետ.... մի սպանեք մարդկանց հույսերը

Նուշություն
30.11.2011, 16:00
Իրար վրա դասավորված լիքը մարդ, կողքս նստած մի ծալը պակաս կին, որ տարօրինակ հայացով հետազոտում էր ինձ, հետևի նստարանին նստած ամիսներով ջրի երես չտեսած մարդ, որ բուրում էր անտանելի, գլխիս վերևը կանգնած մի տղամարդ, որ սարսափելի վատ էր զգում ու հազիվ էր իրեն զսպում, որ հետ չտա....առջի նստարանին նստած շաաաատ աղքատ զույգ, ում աչքերում իսկական-իսկական սիրո ծով էր....... (երթուղային խճանկար, կամ` գործից տուն` ուրախ ու վտանգավոր համեմունքներով :) )

Արևածագ
30.11.2011, 16:28
Ինձ վերջերս հաճախ են այնպիսի մանրուքներ պատահում, որ իրենց հաճելի անսպասելիությամբ համոզում են, թե կյանքը հրաշալի է:
Մի անգամ գրել եմ, թե քաղաքային գրադարանից ոնց են ինձ գիրք նվիրել, ուրիշի համերգին՝ ծաղիկներն ինձ...և այլն:
Կիրակի օրը դուրս եկա խանութները պտտելու. Կարգին հոգնել էի, սուպերմարկետներից մեկում սրճարան ընկավ աչքովս: Այնքան էլ սրճարանի նման չեն դրանք, յուրատեսակ հանգստի անկյուն են, ուր հաճախորդը մի բաժակ թեյ կամ սուրճ խմելով, ուժ է հավաքում հետագա որոնումների համար:
Մի կտոր թխվածք ու մի բաժակ թեյ, մեկնում եմ 1000 ռուբլիանոցը:
-Մանր չունեմ,- ասում է հասուն տարիքի բարետես վաճառողուհին:
-Ես էլ չունեմ,-շփոթված պատասխանում եմ:
-Վերցրեք Ձեր թեյն ու խմորեղենը, մի օր, երբ անցնելիս լինեք մեր կողմերով, կվճարեք:
Սա լիովին օտար քաղաքում, ուր մի երկու տասնյակ մարդ հազիվ եմ ճանաչում:
-Վերցրեք,-համոզում է ինձ վաճառողուհին,- ես գիտեմ, որ փողը կբերեք:
-Իհարկե՜, բայց պարտքով թեյ խմել չեմ կարող:
Թափ տվի պայուսակս սեղանին, քրքրեցի դրամապանակս ու վերարկուիս գրպանները, կոպեկ-կոպեկ հավաքեցի Չպահանջված 42 ռուբլին, ժպտալով մեկնեցի:
Համով թեյախմություն էր:

Ripsim
30.11.2011, 22:55
Այսօր երթուղային տաքսու մեջ կողքս նստել է մի կին՝ գոգին 4-5 տարեկան մի շաատ համով աղջիկ: Աղջիկը պատմում էր մանկապարտեզից... մեկ էլ ասում է.

-Մամ, գիտես էսօր մեր մանկապարտեզի Աշոտիկը ասեց փորիկդ ցույց տուր, հեռախոսս կտամ կխաղաս:o
Կինը փորձում էր թեման փոխել, իսկ աղջիկը շարունակում էր մեջբերել Աշոտիկի խոսքերը:)
......:mda

Ռուֆուս
02.12.2011, 10:50
Գյումրու քաղաքապետ Վարդանիկի նոր օբյեկտի գովազդը - Ալեքսանդրապոլ ՓԱԼԱՍ Հոթել...

Անճաշակության ու գեղցիության իդեալական համադրություն :[:[:[

Մոռացել են նշել, որ գովազդի աղջիկները մտնում են հյուրանոցի գնի մեջ...


http://www.youtube.com/watch?v=QXezR9eUb68

Նուշություն
02.12.2011, 11:21
Հ1-ի անոնսը. "Հայլուր"` դիտեք "Աննայից" առաջ, "Հրեշտակների դպրոցը"` դիտեք "Աննայից" հետո.....քիչ ա մնում` ասեն. "Աննա` դիտեք "Աննայի" ընթացքում.......ֆուուուուուու:think

Claudia Mori
02.12.2011, 15:23
Մի կառույցի անունը, որ ԲՍՓ լինի, էլ ի՞նչ կարելի է սպասել իրենցից:angry ամոթ է տնաշեններ, ձեր անվտանգությունն են պաշտպանել՝ պատերազմի ժամանակ հաշմանդամ դառնալով, հիմա էլ մանկական մուրճով նստում եք ու որոշում, որ մարդը հրաշքով բուժվել է... Գալիս եմ՝ փաստերով, տեսնեմ ի՞նչ պատասխան կտաք...

Valentina
02.12.2011, 17:50
էսօր երթուղային բարձրացավ մի մամա իրա 2 երեխաների հետ, մեծ տղան կլիներ երևի 3-րդ, իսկ փոքրը հազիվ 1-ին դասարան, 2 ազատ տեղ կար, մեկին մաման նստեց, էն մյուս ազատ տեղն էլ իմ կողքն էր, ուրեմն էս մեծը նստեց, ու փոքրին էլ քաշեց նստացրեց իրա գիրկը :)) Հիմա պստոն չի կարում հանգիստ նստի, տեղ տվեցի, ասում եմ արի 3-ով հանգիստ կնստենք, չուզեց: Մաման կողքից ասում ա, ոչինչ, թող կանգնի հանգստանա, դպրոցից ա գալիս, ընդեղ էլ էր նստած :))


Նենց քեֆս բերում ա, որ մեծ քույր, եղբայրները փոքրերի հանդեպ տենց ջիգյարով են լինում: Մի անգամ խանութում եմ, մեկել տեսնեմ 5 տարեկան տղան գրկել ա իրա փոքր եղբորը, (փոքրը երևի մի 3 տարեկան լիներ) որ պստոն տեսնի սառնարանի պաղպաղակները ու ասում ա.
- Ապե՜ր, նայի որ մառոժնիից ես ուզում: :love
Հետո վերցրին պաղպաղակները, ձեռը գցեց փոքրի ուսին, ու տենց իրար գրկած, պաղպաղակն ուտելով գնացին: :friends:

Նարե91
02.12.2011, 18:48
«Նստել եմ ավտոս, նստել եմ ավտոս, որ գնամ...» «Վայ վայ վայ վայ, քաղցրս արի արի»... ամոթ ա, ամոթ:[... մանկապարտեզի հանդեսներին իսկի էս տիպի խոսքեր չի լինում, ոնց որ մեր էսօրվա հայկական էստրադայի՝ տաղտուկ հարուցող երգի խոսքերն են: Ահավոր ա:(

Ժունդիայի
02.12.2011, 20:42
Քիչ առաջ ֆեյսումս մի հատ մոտիվացիոն ստատուս տեսա.

«Երբ կզգաս, որ դու աշխարհի ամենախաբված ու ամենահիմար մարդն ես, հիշի՛ր, որ ժամանակին դու եղել ես խմբի «ամենաշյուստրի» ու ամենաուժեղ սերմնաբջիջը:

My World My Space
02.12.2011, 23:10
Էլի դառանք զույգ ծիծիկներով... ։))

Mark Pauler
03.12.2011, 01:19
- Մամ, էս տնային ծաղիկների մոտ մի հատ բաժակ էր դրված: Ու՞ր ա:
- ի՞նչ բաժակ:
- Դե... Էն բաժակը վրեն դեմքերով:
- Էն զզվելի, վախենալու դեմքերո՞վը:
- հա
- Տղա ջան, բա կարելի ա տանը էտ տեսակ հիմարություն պահել:
- Մամ, էտ տափակություն չի, "գլուխգործոց" ա:
- Գլուխգործոց... չեմի չէ...
- Հա լավ... Դու ասա ուր ա:
- Շպրտել եմ:
- Ո՞նց մամ: Դու Խնուսի 4 մեղքերի գավաթը (http://www.akumb.am/showthread.php/60148-%D4%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB-%D5%89%D5%B8%D6%80%D5%BD-%D5%84%D5%A5%D5%B2%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A9%D5%A8) քցե՞լ ես:
- Հա: Էսքան ժամանակ մեզ էր վախացնում, թող հիմա էլ գնա Սովետաշենի կռիսներին վախացնի:

Գնաց կորավ իմ հավերժ կյանքի աղբյուրը...
Տենաս մեկը, որ էդ պատահաբար գտնի, սարքողին շատ ա վատ-վատ բառեր ասելո՞ւ: :))

Դեկադա
03.12.2011, 10:06
Աղջիկս ձմեռ պապին նամակ ա գրել: Մենակ տեսնել ա պետք: Մինիմում Ծառուկյանը պիտի լինենք, որ էտ ցուցակի մեջի պատվերները կատարենք: Հազար ասի, աղջիկ ջան հիմա ձմեռ պապ չկա, հիմի կա դառը ճշմարտություն. ձմեռ պապա ու ձմեռ մամա: Ասա այ երեխա մի քիչ էլ վերմակիդ չափով ոտքդ մեկնի էլի::D

...Բա իմ ժամանակ տենց էր: Մի տոպրակ էին տալիս մեջը մանդարին, տխիլ, մի քանի հատ էլ պոպոք, խելոք վերցնում ու աշխարհի ամենաերջանիկ երեխեն էի ինձ համարում: Հիմա ամբողջ սուպերմարկետն ու խաղալիքների աշխարհը առնես էլի ասում են քիչ ա....Յաա՞:D


...բայց գիտեք հետաքրքիրը ինչն ա, մեզ համար էլ ա նվերներ ուզել. «պապայիս համար շալվար բեր / կասես տկլոր ա/, իսկ մամայիս համար թխվածքաբլիթ»:....:D

Նուշություն
03.12.2011, 14:20
Երևանը սիրում եմ գարնանը, աշնանը և առավոտյան 7.30--ից 8-ը::)

Lusinamara
03.12.2011, 17:49
Էսօր քո օրն է, մամա՜
Սակայն քեզ շնորհավորելը մեծագույն ստորություն է: Պարզապես… առողջացի՛ր: Մենք քեզ շա՜տ ենք սիրում:
:love

armen9494
03.12.2011, 18:53
:think Մարդիկ բաժանվում են երկու մասի՝ ակումբցիներ և ոչ ակումբցիներ:

StrangeLittleGirl
03.12.2011, 19:40
Իմանալու համար, թե հայերենը ինչքան բարդ ու խուճուճ լեզու ա, պետք ա ընդամենը օտարազգի լեզվաբանի` հայերենի քերականության մասին գրած գիրքը կարդալ: Գլուխս ուռեց:

John
04.12.2011, 01:18
չի ստացվում էլի, հո զորով չի :)))) <Հայկական բանակ> թեմայում, վերնագրին համահունչ լուցվեց պրոբլեմը՝ գործը կարչվեց, մեղավորներն ազատության մեջ են, հիմա էլ Եվրատեսիլքը... մի հատ էլ բացասական վարկանիշ, մի հատ էլ զգուշացում ու ............ այ իսկ հետո-ն՝ կիմանաք հետո :)

laro
04.12.2011, 13:26
Քուրսսսս, ցավդ տանեեեեեեմ, կներես կյանքսսսսս:ok....Թեկուզ երազ էր, բայց ինձ մեղավոր եմ զգում համովսսսս:cry: Թե էս զգացումը ինչքան ժամանակ ա շարունակվելու,չգիտեմ, բայց քեզ շաաաաաատ եմ սիրում քաղցրս, կներես կյանքում քո վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ էլ բարձրացնի, հարազատս:kiss:

Քեզ շատ-շատ-շաաաաաաատ եմ սիրում,համով ջան..........
Կյանքում չկասկածես դրանում, սիրելիս :love!!!!

E-la Via
04.12.2011, 15:22
Ակումբն էս ի՜նչ կարող է անել մարդու հետ... Այ քեզ բան :o..
Երեկ ինձ բռնացրեցի այն մտքին, որ Ակումբի մեր հարգարժան Chuk-ին էնքան եմ շնորհակալ, որ էդ շնորհակալությունս գոնե ինչ-որ կերպ արտահայտելու համար ես, որ քաղաքականության մասին աման ագամ լսելիս՝ չեմ իմանում ինձ ուր կորցնեմ, պատրաստ եմ լևոնական դառնալ: Հա, լրիվ լուրջ եմ ասում :)):

Chuk
04.12.2011, 18:37
Սիրող կին:
Կուտակված գործ:
Թարմ խեցգետին:
Կուտակված գործ:
Լցնովի գարեջուր:
Կուտակված գործ:
Վաղն Ապարան՝ հերթական դասերին:
Կուտակված գործ:
Սիմփսոնները:
Կուտակված գործ:
Շուտով ամանոր:
Կուտակված գործ, մինչ էդ պետք ա վերջացնել:
Ակումբ:
Կուտակված գործ:
Չկատարած խոստումներ:
Կուտակված գործ:
Գյալաջի:
Կուտակված գործ:

Magic-Mushroom
04.12.2011, 22:06
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

:love:liolx::cry
http://www.realbollywood.com/up_images/taylor-swift8885o.jpg

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

CactuSoul
05.12.2011, 00:00
Պարադոքս. մարդ կա՝ չի սիրում, վիրավորվում ես, մտածում՝ «Բայց ինչո՞ւ, ո՞նց, է՞, ախր ես <ու էստեղ գալիս է մի երկար շարան այն արժանիքների, հանուն որոնց քեզ չսիրելն ուղղակի տեսականորեն հնարավոր չի>», մարդ էլ կա՝ սիրում է, ակամա մտածում ես՝ «Տեր Աստված, տեսնես ո՞ր արժանիքիս համար»…

StrangeLittleGirl
05.12.2011, 01:30
Ամեն հանրակացարանում կամ ուսանողական տանը, ինչպես էստեղ են անվանում, մի մենեջեր կա, որը նույնպես ուսանող է ու զբաղվում է կազմակերպչական զանազան հարցերով. երբ նոր ես գալիս, ինքն է քեզ բանալիները տալիս, պայմանագիրը նրա հետ ես կնքում, եթե ինչ-որ բան փչանում է, սարքելը նրա վրա է, եթե որևէ խնդիր կա, էլի պիտի մենեջերին դիմես: Եթե տեղում չէ, պատին (ոչ Ֆեյսբուքի, իսկական) կարող ես հաղորդագրություն թողնել: Ոչ շտապ դեպքերում սովորաբար էլեկտրոնային փոստով է տան բնակիչների հետ հաղորդակցվում:

Մի քիչ առաջ էսպիսի նամակ ստացա մեր մենեջերից:

«Սիրելի բնակիչներ,
շշուկներ են պտտվում, որ Սինտըկլասը մոտ օրերս Ծիր կաթին* է գալու: Եթե չգիտեք, թե ով է նա, խնդրում եմ կարդացեք էստեղ. http://en.wikipedia.org/wiki/Sinterklaas: Սա տիպիկ հոլանդական տոն է, և դուք պետք է դրան մասնակցեք` որպես Նիդեռլանդներում գտնվելու մի մաս: Վերջերս հաղորդակցվել եմ նրա հետ (բնականաբար երբեք չեմ կարող ուղիղ կապի մեջ լինել) և բացատրել, որ Մելկվեգի/Կրանեվեգի լավ բնակիչներն իրենց սենյակներն ու հատկապես խոհանոցները մաքուր են պահում և միշտ լվանում են ափսեները: Հեծանիվների վրա միշտ լույս կա, շատ չեն խմում, ոչ էլ չափից շատ պլան են քաշում: Սինտըկլասը և նրա սև Փիթերը հետևել են բոլորիդ:
Այնպես որ, ի՞նչ պետք է անեք:
Այս գիշեր պետք է բոլորդ կոշիկները դռան առաջ դնեք, և եթե քեզ լավ ես պահել (տես վերևում), ապա հավանաբար Սև Փիթը նվեր ունի քեզ համար»:

Բա հավես չի՞: Տեսա, մի հազար անգամ ժպտացի: Հիմա վազեմ կոշիկս դռան առաջ դնելու:

*Մեր ուսանողական տունը գտնվում է Մելկվեգ և Կրանեվեգ փողոցների անկյունում: Մելկվեգը հոլանդերենից թարգմանած Ծիր կաթինն է: Սիրում ենք ինքներս մեզ Milky Way-ի բնակիչներ անվանել:

CactuSoul
05.12.2011, 03:34
Մտածում եմ, բայց եզրակացության չեմ հանգում…
Եթե մարդ իր մարմինը մերկացնում է հանրության առաջ, նրան պոռնիկ են անվանում: Իսկ եթե հոգին է մերկացնում, ասում են՝ ստեղծագործող է, սկսում են սիրել ու հարգել (եթե ցուցադրվածը դուրները գալիս է, իհարկե): Բայց մի՞թե հոգին ավելի անձնական չի…
Հիմա ի՞նչ, ստեղծագործելը բարոյական է այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծագործության մեջ հոգիդ չե՞ս բացել:8 (Մյուս կողմից՝ էլ ի՞նչ ստեղծագործություն, եթե մեջը հոգի չես դրել, չէ՞: )

*
Մի խոսքով, ուշադրություն մի դարձրեք, բան էր, ասեցի, էլի: Անցած լինի:

Գեա
05.12.2011, 12:04
Երեկ ողբորս տղայի հետ կենսաբանություն էի պարապում, անատոմիա է անցնում , թեման արյան խմբերն էր:Մի խոսքով...բացատրեցի թե ինչու է, որ հաճախ մի մարդու արյունը մյուսին փոխներեարկել չի կարելի:Մի քիչ դժվար , բայց ի վերջո գլուխը մտավ ագլյուտինինների ու ագլյուտինոգենների մասին սարսափ պատմությունը:Վերջում էլ պատմածս ամրապնդելու համար ասացի. "Տեսնում ես , առաջին խումբը բարի ու կամեցող խումբ է , բոլորին տալիս է,չնայած գիտի , որ ոչ մի ուրիշ խմբից արյուն վերցնել չի կարող. իսկ այ չորրորդ խումբը էգոիստ է , բոլորից վերցնում է առանց փոխհատուցման.ու անհրաժեշտության դեպքում , ոչ մեկին ոչինչ չի տալիս":
Երկար մտածեց , հետո էլ թե ."Հոք, բա իմ արյան խումբը , որն է ?",Ես էլ, թե."Չգիտեմ , օրերը տաքանան խոստանում եմ կտանեմ անալիզ հանձնելու , խումբդ կպարզենք ..."
Մեկ էլ լսում եմ քթի տակ փնթփնթում է."Էն Քիսոն (Քրիստինան փոքր քույրն է, որի հետ արդեն ութ տարի ձգձգված պատերազմական գործողությունների մեջ է) կռիս մեռնում ա, նրա արյունը հաստատա չորրորդը կլինի:Շատ կուզեի , որ իմն էլ դա լիներ , բայց աչքիս էդտեղ էլ բախտս չբերի ու առաջին խմբում հայտնվեմ...:blin:think
Է~ ժամանակներ , Է~ բարքեր...:D

Ripsim
05.12.2011, 12:56
Երեկ մանկությանս գրած օրագրերն էին թերթում, մեկ էլ մի բան աչքովս ընկավ` կյանքումս ապրած առաջին մեծ շոկի մասին- ծիծաղից մեռա:))

Ուրեմն երբ փոքր էի, համոզված էի, որ ես աշխարհի ամենասիրուն աղջիկն եմ:)) Բոլորը անընդհատ դա էին ասում(դե բոլոր փոքր աղջիկներին էլ ասում են, բայց ես լրիվ լուրջ էի ընդունել), բացի այդ ես իմ սիրած հերոսուհին ունեի մի հայտնի ֆիլմից, որը, իմ կարծիքով, շաատ սիրուն էր: Իսկ մարդիկ ասում էին, որ ինքը իմ համեմատ չի էլ երևում: Մի խոսքով այդպես խաբված ապրում էի...
Մի օր էլ մամաս եկավ տուն, ասեց.
-Էսօր ի~նչ սիրուն աղջիկ եմ տեսել խանութում...
Ես էլ, կատակելով ու հարցիս պատասխանն էլ անգիր իմանալով, հենց այնպես հարցրի.
-Յա, կարող է ինձնից էլ սիրուն?:))
Մամաս էլ թե`
-Խոսքը մեր մեջ`հա:(
Ինձ մոտ լրիվ շոկ էր...:D

Ու օրագրումս նակարագրված էր, թե ոնց ոչ մեկին չեմ ասում, բայց ինքս իմ մեջ տանջվում եմ:D

StrangeLittleGirl
05.12.2011, 12:56
Պատկերացնու՞մ եք` ինչ հավես ա առավոտյան դուռը բացել ու տեսնել, որ կոշիկդ լցվել է շոկոլադներով: Էստեղ էլ հո մամա-պապա չկա, որ չափահասային կասկածամտությունդ բարդես նրանց վրա: Հաստատ գիշերն ինչ-որ կախարդական բան է տեղի ունեցել:

Smokie
05.12.2011, 17:23
Ո՜նց եմ սիրում սենց զուգադիպություննեեեր::love

Փողոցում կանգնած եմ մեքենայի եմ սպասում, մեկ էլ հետեւից լսում եմ
-Գեւորգն ա, արա Գեւորգն ա: Գեւորգ, Գեւոորգ:
Շուռ եմ գալիս ու ի՞նչ տեսնեմ двоюродный ախպերս ա ընկերոջ հետ: Վերջին ժամանակներս էդքան էլ շատ չէինք կարողանում շփվել:
- Բա էստեղ ի՞նչ կա, ի՞նչ ես անում,- հարցնում ա:
- Դասի էի::)
................
- Բա ստեղ որտե՞ղ ես սովորում:
- Հենց էս շենքում:
- Ո՞նց... լու՞րջ: Բա ես էստեղ աշխատում եմ::))


Հ.Գ :yahoo

StrangeLittleGirl
05.12.2011, 19:11
Սանան խորացած ուրդու լեզվի առանձնահատկություններն էր ներկայացնում: Մեկ էլ ինչ-որ մեկը շատ ուժեղ թակեց դուռը: Բոլորս վեր թռանք: Բացի նրանից, որ վախենալու էր, էս երկրում անքաղաքավարի է դուռն էդպես թակելը:

Սանան լռեց: Էրեխեքից մեկը դուռը բացեց: Մարդ չկար: Գուշակեցինք.
- Սինտըկլաս:
Դռան մոտ մի պարկ էր դրված, մեջը` նվերներ: Ավելին` ամեն մեկիս անունով էր: Շոկոլադներ էին մեր անվան առաջին տառերով:

Այս տոնին ավանդույթ է նաև միմյանց անվան առաջին տառերով շոկոլադներ նվիրելը: Երբեմն երեխաները կռիվ են անում, որովհետև, օրինակ B-ն ավելի մեծ է, քան I-ն:

Yellow Raven
05.12.2011, 21:07
Էսօր մի հատ լավ միտք լսեցի` ինչքան շատ ինքնասպան մարդ, էնքան քիչ ինքնասպան մարդ :)

Նուշություն
05.12.2011, 21:49
Տեսնես հարբած, արաղի տիկ դարձած, մետրերի վրա սարսափելի բուրող, փողոցներում ճոճվող ու գլորվող տղամարդուց տհաճ բան կա՞ էս աշխարհում::think

Moonwalker
05.12.2011, 22:43
Ո՜ւֆ-ո՜ւֆ, տխուր եմ, խռոված ու ձանձրացած: :cry2

ՀայկՕ-ի գրառումներին եմ կարոտել: :unsure

Հ.Գ. Լավ ա Լևոնը վերականգնվում ա. մատ՝ տաք-տաք

http://www.chesspro.ru/guestnew/upload/images/476699.png

Գալաթեա
06.12.2011, 02:20
Քոմենթի պես մի բան ա ստացվում, մի բան որ արգելված ա ստեղ... բայց ես երբ եմ նայել՝ արգելված ա թե չէ :) ;)

Ասածս ինչ ա... Magic-Mushroom ջան, երբ օրիգինալ տեքստ ես թարգմանում, հատկապես եթե դա Ջոն Լենոնն ա, տակն էլ ց ես դնում, բարի եղիր ճիշտ թարգմանել…
Ոչ թե՝ Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ, բայց ես միայնակ չեմ այլ "ես միակը չեմ" /որ երազող է"/, I'm not the only one, չի ասում I'm not lonely...մի աղավաղեք մեծերին, խնդրում եմ :)

impression
06.12.2011, 13:51
ինչիս ա ձեր հեդամնաց ինտերնետը, որ սկի մի հատ գրկել հնարավոր չի իրենով
վանեցի ա անտերը, մենակ ցույց ա տալիս :(

laro
06.12.2011, 15:08
Էս ինչ վատ օր ա.... շուրջս լրիվ դավաճաններ են, հոգնել եմ հիասթափվելուց, հոգնել.... էս ինչ տխուր եեեեմ, ինչ տխուուուր, մի երկու խոսք ու կլացեմ :cry

Chuk
06.12.2011, 18:35
Էն ո՜վ էր ապարանցիների մասին անեկդոտներ պատում... ես էլ չեմ պատմելու:

Ուրեմն էս մեր դասերը ինտերնետից անվտանգ օգտվելու մասին են: Շատ չեմ ծավալվի, տարբեր մարզերում ընտրովի աշակերտների հետ նման դասընթացներ ենք անցկացնում, փորձում կարճ ժամանակում գոնե ինչ-որ կարևոր խորհուրդներ տալ, որոնք ինտերնետից օգտվելը առավել անվտանգ կդարձնեն. սա վերաբերում ա թե ծրագրային սպառնալիքներին, թե ոչ ծրագրայիններին, մասնավորապես կոնֆլիկտներից խուսափելուն, անձնական կյանքի անվտանգությանը և այլն: Էդ երեխեքն էլ հետո պետք է իրենց փորձը փոխանցեն, ըստ ծրագրվածի, ուրիշ երեխեքի: Մի խոսքով, էս նախաբանը ընդամենը հետագա ասելիքս ասելու համար էր պետք, որ պատկերացնեք, թե ինչի հետ գործ ունենք:

Ուրեմն խորհուրդների մեջ կարևորում ենք գաղտնաբառերի ճիշտ ընտրությունը, մի շարք խորհուրդներ ենք տալիս: Բայց մինչ խորհուրդներին անցնելը մի «հնարք» ենք բանեցնում: Երեխեքին հարցնում ենք, թե իրենց գաղտնաբառը քանի հոգի գիտի, պարզվում է, որ գրեթե բոլորի գաղտնաբառերն իմացող կա, ասենք մոտ ընկերուհին, հետո էլ հարցնում ենք բուն գաղտնաբառը: Հիմնականում միանգամից ասում են, օրինակ.
- hayk97:
Էստեղ էլ մենք «խորանում ենք».
- Տես, - ասում ենք, - քո անունը հաստատ Հայկ է, ու դու ծնվել ես 1997 թվականին, դրա համար էլ գաղտնաբառդ էդպես ես դրել: Իսկ դա նշանակում ա, որ քեզ ճանաչողները հեշտությամբ կարող են քո գաղտնաբառն իմանալ:

Մեր հերթական դասերը Ապարանում են: Նույն հարցն ենք տալիս.
- Որևէ համակարգում գաղտնաբառդ կասես:
- Չէ, չեմ ասի:
- Ասա, որ տեսնենք թե ինչքանով է անվտանգ, մեկ է, մենք քիչ անց խորհուրդ ենք տալու ու նաև «պահանջենք», որ փոխես գաղտնաբառդ ու առավել անվտանգ բան դնես:
- Լավ, կասեմ, հետո կփոխեմ: boqs1997 ա:
- Տես, այ եթե մենք քեզ ճանաչեինք, - ասում ենք հաղթանակած, - մենք կիմանայինք, որ դու բոքսի սիրահար ես, ու որ ծնվել ես 97 թվականին, ու հեշտությամբ կիմանայինք գաղտնաբառդ:
- Չէ, ես բոքս չեմ սիրում, ֆուտբոլի սիրահար եմ, ու 97 թվականին չեմ ծնվել, 98-ին եմ ծնվել: Տենց եմ դրել, որ մարդիկ հեշտ չիմանան:

Պարտություն համար մեկ :))
- Լավ, - ասում ենք, - իսկ քո գաղտնաբառը քեզնից բացի քանի՞ հոգի գիտի:
- Դե արդեն ինձնից բացի էս սենյակում բոլոր եղածները, - ասում ա, - բայց հեսա կփոխեմ :))



Իսկ դուք դեռ ապարանցիների մասին անեկդոտներ եք պատմում :beee

Նուշություն
06.12.2011, 22:26
Էսօր Անին տեսա ու իրոք մեռնելս եկավ.... :(Չէ', նենց չի, թե ես չգիտեի, էդ հրաշք, եկեղեցառատ քաղաքից ինչ ա մնացել....գիտեի, անգիր գիտեի` ինչ ա մնացել, բայց իմանալը մի բան ա, տեսնելը` լրիվ ուրիշ: Գազարագույն անճաշակ հյուրանոցային հսկա շինություն, քրդական քոսոտ հյուղակներ, մի մզկիթ` լրիվ ուրիշ ֆիլմից....ու էս աղբանոցի կողքին մեր եկեղեցիները` լրիվ որբ ու տկլոր, աղոթքի ու հավատացյալի կարոտ: Ու մի բան էլ, սարսափելի էր, որ հետներս թուրքեր կային, թե չէ արցունքներիս ազատություն կտայի (ինձ մի կերպ զսպեցի, դրանք մի ծով հայի արցունք արդեն տեսել են, սրանից հետո մեռնեն էլ, չեն տեսնի), ու հետո ի՞նչ որ աղջիկ եմ, հայհոյանքների հարուստ շարան կկապեի... գրողը տանի~:(

Arpine
07.12.2011, 00:22
Մինչև ակումբում գրանցվելս մեկ-մեկ մտնում էի, գրառումները կարդում, լրտեսում էի ձեզ: Հետո մեկ-մեկը դարձավ երկու-երկու ու էդպես որոշեցի գրանցվել: Բայց որպես հյուր լինելն էլ հավես էր;): Դեռ էն ժամանակվանից մարդիկ կային, որոնց գրառումները հետաքրքիր էր: Ու այդ մարդիկ(ոչ բոլորը իհարկե;)) այսօր «լեգենդ»:)) են: Կամ չեն մտնում, կամ էլ չեն երևում՝չեմ տեսնում: :(
Մի խոսքով հետ եկեք, ակտիվացեք ժողովուրդ, ու էլ չբողոքեք թե ակումբը էլ հինը չի: Պարզ ա, որ հինը, նույնը չի լինելու, նոր կլինի ու ավելի լավը:P:



:love:ankexc

Lusinamara
07.12.2011, 01:16
Մեր ՈւԳԸ-ում մի տղա կա, անունը Ռոբերտ Քոչարյան :)), մականունը՝ Երկրորդ:D
մականունը միայն ՈւԳԸ-ի շրջանակներում:oy

Նարե91
07.12.2011, 01:38
Խելացի են էն մարդիկ, ովքեր ուրիշների սխալների հիման վրա են սովորում ու դրանից ելնելով՝ էդ սխալը չեն անում... «պաաահ, գյուտ արեցիր:hands»,-հաստատ շատերը կմտածեն… Հա գիտեմ, որ գյուտ չեմ անում ու ոչ էլ Ամերիկա եմ բացահայտում... ինչքա՜ն պարզ բան ա է, բայց ինչքա՜ն քչերն էն կարողանում էս ասածս իրագործեն…Ես էլ շատերի նման, հիմարաբար, մինչև ինքս էդ սխալը չեմ անում, չեմ համոզվում, որ վնաս ա, որ վտանգավոր ա... չեմ կարողանում ուրիշների արածներից դաս քաղել էլի:( Ես էն փոքր երեխեքի հետ եմ միշտ ինձ համեմատում, էն որ ասում են տաք ա, կվառվես, ձեռք մի՛ տուր, չի լսում, ձեռք ա տալիս, ու... դրանից հետո, որ սպանես, էլ հաստատ ձեռք չի տա… այ ես հենց էդպես եմ, պիտի իմ սեփական կաշվի վրա զգամ:( գիտեմ, որ լավ չի, բայց դե ինչ անեմ :esim, փոխվելու համար ժամանակ ա պետք, ու գրառմանս առաջին բառն էլ հենց էնպես չեմ նշել;) դե կգա էդ օրը, հուսանք:

Tig
07.12.2011, 15:36
‎...Հայաստանը լավ երկիր դառնալուց հետո ուզբեկներն էլ կարող ա ուզենան գան ստեղ ապրեն: Բայց ո՞վ ա լավ երկիր սարքելու: Եթե մենք չանենք, ո՞վ պիտի անի: Պատրաստի լավ երկրում բոլորն էլ կուզեն ապրեն: Դրա համար հայրենասիրույթուն, քաջություն ու նվիրվածություն պետք չի:

AniwaR
07.12.2011, 17:54
Հուսով եմ՝ 23 տարի հետո թեման իր ակտուալությունը գոնե այնքանով է սպառել, որ էլ դպրոցներում դրա վերաբերյալ շարադրության մրցույթներ չեն անցկացնում: Ինչևէ, ես էն եմ հիշում, որ գրեթե մինչև վերջին դպրոցական տարիներս ամեն տարի էս օրը Գյումրիի «վարի բազարի» մոտերքը անկապ ցցված սառում էի, մինչև մաման ու պապան հարմար ծաղիկ ընտրելու գործով էին զբաղված:

Հանգչեք խաղաղությամբ: Հուսով եմ՝ էսօր ձեզ մոտ փափուկ ձյուն է գալիս, որովհետև ձեզ ծաղիկ բերողներն այլևս ապրում են ուրիշ՝ հեռու վայրերում: :) #դեկտեմբերի7

Ժունդիայի
07.12.2011, 19:21
Եթե զգաս՝ տարօրինակ եմ, բարի եղիր, նույնպես հարգիր այդ ժամանակ: Հավատա´, նույնիսկ ես եմ ստիպված եղել ինքս ինձ հարգելու:

Գեա
07.12.2011, 21:33
Հոկտեմբերին Վանի երկրաշարժը մեր շենքն էլ ցնցեց:Դուրս թռա ննջարանից,մայրս ու եղբայրս խոհանոցում զրուցում էին, նայեցի նրանց ու վախից լաց եղա: Իմ լացը սկզբում զվարճացրեց նրանց հետո վախեցրեց, մտածեցին, թե մեռնելուց եմ վախենում, կատակեցին, հանգստացրին ու շուտով մոռացան:Ես այդպես էլ չկարողացա բացատրել , որ այդ պահին կորստի ահից էին շուրթերս չորացել...
Կորուստ...առաջին անգամ քեզ ճանաչեցի քսաներեք տարի առաջ, նույն այս օրը: Դեկտեմբեր էր տաք ու լուսավոր:Մի քանի րոպե, ու ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ... հետո հաջորդեցին տենդագին անհայտության մի քանի օրերը, որի ընթացքում օդում թպրտացող սպասում կար...քեզ նորից տեսնելու,գրկելու մի անհույս հույս կար իմ օդում:Հետո եկավ ցավը, ու քշելով հույսը, տարածվեց ու իրենով լցրեց ամեն ինչ ...պարուրվելով մորդ ողբով, որը դեռ երկար տարիներ զնգալու էր ականջներիս մեջ: Քեզ գերեզման իջեցնելիս հայրդ փղձկաց. "Դու դատապարտված էիր երիտասարդ մեռնելուն, որովհետև երդվել էիր , բանակից անմիջապես հետո գնալ Արցախ ու ազատամարտիկ դառնալ, եթե ոչ հիմա, հետո էիր նահատակվելու...": Խեղճ մարդ այդպես փորձում էր արդարացնել քո անիմաստ ու անարդար մահը:Մահին էր փորձում արդարացնել: Լսել էր , որ երկարաշարժի առաջին ցնցումներից հետո հոսպիտալի փլվող պատերից փրկվել էիր, ու հետո կիսաքանդ շենքից մյուսներին ազատելու փորձի ժամանակ` հերթական հետցնցման հետևանքով մնացել փլատակների տակ... մի քանի տարի մահվանդ մանրամասները գաղտնիք էր պահել , վախենալով, որ առանց այն էլ վշտից խելակորույս մայրդ լրիվ կգժվի...
քսաներեք տարի... ու մի պայծառ պայծառ հիշատակ...
Իմ վաղամեռիկ ու միշտ քսանամյա եղբայրիկ , աստված հոգիդ լուսավորի: Այսօր, հոգուս մեջ կառուցված եկեղեցում քո համար մի անմար մոմ էլ վառեցի... դարձան քսաներեքը:

impression
07.12.2011, 23:23
էս ինչ վատ էղա ես.... կներեք, քոմենթում եմ...

John
08.12.2011, 10:15
ինձ ծանոթ Աթեիստների մեջ ոչ մի հիմար մարդ չկա, այ իսկ քրիստոնյաների մե՜ջ, ինչքան ուզես... էլ չեմ ասում քրիստոնյաների մեջ ինչքան «քրիստոնյաներ» կան... է՜խ, Սևակ ախպեր, դու ճիշտ էիր անում, որ վախենում էիր «բյուրավոր ու բութ հավատացյալից...»:

My World My Space
08.12.2011, 14:22
Էս ծրագիրը բավականին հաջող բան ա, անդրոիդամոլ բարեկամներ, օգտվեք....:)

Sent from my HTC Desire using Tapatalk

Ռուֆուս
08.12.2011, 17:35
Ամենավիրավորականն էն ա, երբ որոշում ես ինչ-որ մեկին Ֆեյսբուքից ջնջել, ուրախ-ուրախ մտնում ես Ֆեյսբուք ու հայտնաբերում ես, որ առաջինն ինքն է քեզ հեռացրել ընկերների ցանկից :angry Անարդար ա աշխարհը ու բիրտ :cry2

E-la Via
08.12.2011, 17:59
Չէ, պետք ա պատմեմ, մինչև հիմա հիշում եմ ու ծիծաղում ...
Այսօր ինձ գրեթե միշտ կռիս ասող /էդ էլ ասում ա, որովհետև երբեք չեմ ասում այն, ինչ ուզում ա լսի էլի ;)/ ընկերներիցս մեկի հետ եմ խոսում:

-Ան, պատերացնո՞ւմ ես մի օր խնամիներ դառնանք, իմ տղեն ու քո աղջիկն ամուսնանան:
- Այ մարդ, իմ աղջկա արևին դժվար թե քո տղեն կարողանա դիմանա:
-Էդ ինչի՞ որ:
- Դե, որովհետև իմ կատարելագործված տեսակն ա ինելու…
-Ան,էդ դեպքում հարսիս պետք ա բուռունդուկ ասեմ ???
:D

Բուռունդուկ :love..

Կիկոսի մահ գլխներիս եկավ...

Freeman
08.12.2011, 18:03
Ինձ էլ ուղարկեց գրողի ծոցը:(

John
08.12.2011, 23:39
Սիրում եմ, երջանիկ եմ, սիրում եմ, երջանիկ եմ, սիրում եմ, երջանիկ եմ, սիրում եմ, երջանիկ եմ, սիրում եմ, երջանիկ եմ...

Մի՛ շտապեք սխալ հետևություններ անել :) սիրում եմ ընտանիքս, հարազատներիս, ԵՊՀ-ի՞ն, հա՛, Գյումրի՜ս :love

սիրում եմ, երջանիկ եմ, սիրում եմ, երջանիկ եմ, սիրում եմ, երջանիկ եմ , սիրում եմ, երջանիկ եմ , սիրում եմ, երջանիկ եմ :))

Skeptic
09.12.2011, 17:18
Շատ անկապ օր էր: Ասեցի՝ մտնեմ «Անկապ», մի հատ անկապ բան գրեմ.



Ակունք իմաստութեան ©

Թզենու տակ նստած՝ լուռ խորհում էի ես,
Երբ մի մեծ խնձոր ընկավ իմ գլխին.
Կյանքը թատրոն չէ, այլ՝ մի խենթ կրկես,
Դեհ, զվարճացնենք սպասող ամբոխին:


:nea

E-la Via
09.12.2011, 19:56
Միշտ կարծել եմ, որ մարդ, մահվանն հանդիպելով, նրա ճիրաններից պոկվելով ու ետ գալով, սկսում է նորովի նայել, նորովի գնահատել կյանքը, սկսում է տարբերել գլխավորն երկրորդականից, առավել հագեցած կյանք վարել... Մի խոսքով՝ սկսում է իսկապես ապրել:
Բայց արի ու տես, որ մեծամասամբ այդպես չի լինում: Դրանից հետո փառք են տալիս Աստծուն, մատաղ անում, ծանոթ-անծանոթի էնքան պատմում գլխովն ացածը, որ մի օր իրենք էլ են հոգնում ու դա մոռացության գիրկն են ուղարկում ՝ նորից սկսելով տառապել "հավերժության" սինդրոմով:

Նայում եմ հինգից ավել վիրահատություն տարած, իր իսկ սեփական նշանդրեքի սեղանի մոտ, նշանածի կողքին կանգնած այդ աղջկան, որին ապրելու շանս ժամանակին գրեթե չէին տալիս, իսկ ճգնաժամային վիճակից հետո տարիներ շարունակ ապրում էր դեղերի հույսին, որը կորցրել էր երբևէ ամուսնանալու ու մայրության բերկրանքն ապրելու հույսը, ու հավատս չի գալիս:
Ինչի՞, ինչի՞ նա չպետք է փայլեր ուրախությունից, ինչի՞ աչքերը սիրով ու շնորհակալությամբ լցված չպիտի լինեին: Հա, նա հասել է իր ուզածին, բոլորին ապացուցել, որ ինքն էլ մյուսների նման կարող է ընտանիք կազմել, ինքն էլ կարող է լիարժեք կյանք ունենալ... ընդամենը... Դժգոհ դեմք, կողակցի կողմ գցած անընդհատ չոր սաստող հայացքներ, վեր ցցած քիթ, գոռոզություն...
Նպատակն ամուսնությունն էր, բռավո, հասար դրան: Իսկ քեզանից ընդամենը պահանջվում էր ապրել ու երջանիկ լինել: Բարդ էր, չէ՞:

Չէ, մահվան աչքերին նայելը ոչինչ էլ չի տալիս: Կամ առանց դրա էլ կարողանում ես գնահատել կյանքը, կամ այդպես էլ չես կարողանում:

Հազվադեպ եմ ափսոսում, բայց այսօր քեզ ափսոսում եմ:

Arpine
09.12.2011, 20:07
Մի անգամ դպրոցում, ինչքան հիշում եմ «ամենաանհավանական սուտը» կամ նման վերնագրով շարադրություն էին տվել, չեմ հիշում ինչ գրեցի, ինչ ստացա, բայց նման մի բան լսեցի վերջերս.
Դասից դուրս եկա ու անմիջապես ուղղվեցի դեպի կանգառ, քանի որ շատ շտապում էի: Արագ-արագ առանց կողքերս նայելու(մի քիչ էլ սովորությանս համաձայն) գնում եմ, մեկ էլ մեկը թևիցս բռնեց, նայեցի՝ նիհար, ցածր հասակով, գունատ դեմքով, մի կին: Այդ մի քանի վայրկյանը մինչ ես նրան նայեցի նա արդեն սկսել էր խոսել… ուշադրություն չէի դարձնում թե ինչ է ասում ու քանի որ տեսքից երևում էր, որ հավանաբար մուրացիկ է, ձեռքս տարա գրպանս, որ մետաղադրամ(կոպեկ) հանեմ, ինքը էլի անընդհատ խոսում ա ու ստիպում, որ իրեն լսեմ: Ասում ա, իբր, չգիտեմ որ հեռու գյուղիցա եկել, դեղատանը թե մի ուրիշ խանութում իրեն խաբել 850դ պակաս են տվել ու էլի էսպիսի լիքը բաներ,որ իրեն հիմա գումարա պետք որ հետ գնա:[… ես էլ չեմ լսում ինչա ասում, բայց պիտի լսած լինեի ուշադիր, էս մարդիկ յուրահատուկ երևակայություն ունեն:)): Ասում եմ.
–Կներեք, շտապում եմ:
– … … …
–Լավ հիմա ինչքա՞ն եք ուզում:
–Դե ասեցի էլի ՝ 850:
–:blin
Արդեն էդքան ա հասել ես չգիտեմ թե ոնց , էս:' վիճակով ուզում եմ գնալ, հիմա էլ.
– Սպասի, սպասի ինչքա՞ն կտաս:
–:sad
Գրպանիցս 100դ հանեցի տվեցի ու գնացի, վերջապես:
Այս կնոջը արդեն որերորդ անգամ տեսնում եմ, փաստորեն քաղաքիցա, ու պարզվումա մենակ ինձ չի իր հեքիաթները պատմել:
Դե արի ու խղճա, սկզբից տվածս վերցնեիր ու մերջ, էլ ինչ ես բախտդ փորձում::[

aragats
09.12.2011, 23:06
Այսօր երթուղայինում ծամոն ծամելու արտասովոր տեխնիկայի ականատես եղա: Փարթամ մազերով կին էր, ծնոտը իջնում էր մոտ տասը սմ, թաքնվելով վերարկույի օձիքի

մեջ, իսկ վեր բարձրանալիս վերին շրթունքը սեղմում էր քթին: Իսկ ամենատարօրինակը՝ բերանը չէր բացվում, շրթունքները կպած էին մնում::think

Նման արտասովոր տեխնիկա չէի տեսել: Ինչի ասես չես հանդիպի երթուղայինում:

Դեկադա
10.12.2011, 14:58
Հիշողությունը հաճախ նմանվում է այն անկոչ հյուրին, որը հյուր է գալիս կեսգիշերին, և այն հիշաչար հարազատին, ով երբեք բաց չի թողնում պատեհ առիթը հիշեցնելու սխալները:

Նարե91
10.12.2011, 15:39
Ինչքա՜ն քիչ բան ա հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար, Աստված իմ:o: Ոչ մի բանից էնքան չեմ ուրախանում, ինչքան իմ ուժերով մի բանին հասնելուց:hands: Հավատացե՛ք, դրանից գեղեցիկ ու հզոր զգացմունք չկաաա… Վերջապես ավարտեցի.... Ոչ մի կուրսայինի վրա էդպես չէի տանջվել... ես էլ չգիտեմ, թե ինչի, ուզում էի, որ շաատ լավ ստացվի ու ոնց որ, թե հենց էդպես էլ եղել ա;)… Մնում է սպասել....

Նարե
10.12.2011, 19:17
Մի՛ ուշացրեք ներում խնդրելը, երբեմն ուշացումն ավելի ցավոտ է լինում, քան հասցրած վիրավորանքը:

Հայուհի
10.12.2011, 19:18
Անկապ ա, հիրավի:

John
10.12.2011, 20:15
ատում եմ լռությունը, երբ ամեն ինչ մշուշոտ է, երբ ոչինչ էլ պարզ չէ... էդ դեպքում ուղղակի բարոյական իրավունք չկա երկար ժամանակ լռելու... իսկ դու լռում ես... դու գիտես՝ նայի չուշանաս ;)

Smokie
10.12.2011, 20:19
Էս ի՜նչ հավես մառախուղ ա դրսում:love

Գեա
10.12.2011, 21:45
Զարմուհիս բազմոցին կուչ է եկել: Տատիս ասած` հոնքերը ճակատին բանտիկ է արել ու սուզվել մտքերի մեջ:Աշխարհից կտրված` մտքում չափուձև է անում:
-Փիսիկ, ի՞նչ ես մտածում:
-Մտածում եմ Ձմեռ պապից այս տարի ի՞նչ խնդրեմ: Մտածում եմ, մտածում ու չեմ կարողանում որոշել ...
-Քիս, Ձմեռ պապ կա՞...
-Հա, բա՜ ոնց...քանի դեռ աշխարհում Ձմեռ պապին հավատացող գոնե մի երեխա կա , ուրեմն նա ապրում է, կա:
Այդ վտանգավոր մտքի հեղինակը ես եմ , մի քանի տարի առաջ,երբ դեռ մանկապարտեզ էր գնում ասացի , որ այնտեղի շուստրիները հանկարծ պստոյիս մանկությունը չկոտրեն:Հիմա դա մոտը իդեա ֆիքս է դառել ու երեխային դարձրել Ձմեռ պապի կոնկրետ հավատացյալ : Կույր հավատով հավատում է , որ ինքը այդ թեմայով նույնիսկ կասկածելու իրավունք չունի, թե չէ Ձմեռ պապի վերջը կգա:)) :
-Քիս, այս տարի բարի գործ արա, ու ոչ թե քո, այլ իմ համար խնդրիր...
-Ինչու՞ դու չես խնդրում որ,-ու տխուր վրաս է նայում...
-Է՜, համովս, ես արդեն մեծ եմ, Ձմեռ պապը ինձ չի լսի , բայց այ, քո խնդրանքը հաստատ կկատարի:
Մտահոգ լռություն է տիրում, որի ընթացքում լսվում է մեծ եղբոր փռթոցը..
-Պա՜հ,էդ կռիսը բա իրեն թողած, քեզ համար կբարեխոսի՞,հետն էլ մեռանք ասելով. ի՞նչ Ձմեռ պապ , ի՞նչ Ձյունանուշ, ասա Ձմեռ պապա, մամա, պրծի էլի...
Մեկ էլ լսում եմ.
-Հոք ջան, ցա՜վդ տանեմ ,բա ոնց չեմ խնդրի , դու մենակ ասա, թե ի՞նչ ես ուզում , անպայման կխնդրեմ,_ու արհամարհանքով նայում է եղբոր ուղղությամբ:
Մի կողմից հուզմունքից աչքերս լցվում են, մյուս կողմից թեթևացած շունչ եմ քաշում ու քթիս տակ ժպտում: Մտածում եմ. "Ըհը,, եղբորս առնվազն մի քսանհինգ- երեսուն հազար դրամի ծախսից փրկեցի, թե չէ սրա ախորժակը ես լավ գիտեմ: Այսպես լավ է, մի բան կառնեն, կպրծնեն":
Մեկ էլ լսում եմ.
-Ջա՜ն, գտա, թե ոնց անենք:Ես Ձմեռ պապին քո երազանքը կասեմ , դե էն նվերն էլ , որ ինքը պետք է իմ համար բերեր , դու կառնես,- ու նայելով վախից սփրթնած դեմքիս , հաղթանակած ժպտում է :
ՀԳ Փոս փորողի ասացվացքը վկա, այս տոներին կոնկրետ քաշելիք ունեմ...:o:D

VisTolog
10.12.2011, 21:59
Էս ծերուկը սպանեց արդեն, ինչ աղջիկ տենումա` կամուսնանա՞ս մեր Հովոյի հետ, կամպյուտրշիկ տղայա::D


Այ մարդ դե թող կյանքը վայելեմ էլի մի քանի տարի::))

John
10.12.2011, 22:51
մի՜ քիչ խորը մտածում ես ու տեսնում շրջապատդ իրական գույներով... առուծախ է ամենուր... մեկը խիղճն է ծախում, մյուսը հոգին, մեկ էլ մարմինն է վարձով տալիս... բայց դրանք ոչինչ է ախր, դրանք անընդհատ եղել են ու կլինեն... Բայց գիտակցել, որ բոլորն են ինչ-որ մի բան վաճառում-գնում ու դրա անունը դնում շփվել, կամ ընկերություն անել, կամ ամուսնանալ՝ ինչպես կուզեք, այ էդ իսկապես ցավոտ է... մի՞թե իսկապես անշահախնդիր մարդիկ չկան, կամ մարդն իր բնույթով չի կարող լինել անշահախնդիր... ցավալի է մտածել, բայց ...

ով-ով, բայց ե՞ս... եթե ես ընդունակ եմ տենց բան անել, ուրեմն... ուրեմն ցանկացած մարդ կարող է...

էսօր սովորականից շատ՝ 12 զանգ է եկել հեռախոսիս, 5 տարբեր համարներից, ու ... բոլորն անպատասխան են մնացել... Բաբիկ, Ջանո, Ռաֆ, ներող կլնեք ախպերներ, ուղղակի հոգնել եմ ձևացնելուց, որ ամեն ինչ նորմալ ա, դրա համար չվերցրեցի հեռախոսը... ախր դուք ծառայում եք, ձեզ դրական լիցքեր, էմոցիաներ են պետք, ես էսօր չէի կարող էդ տալ ձեզ....

համոզի՞չ է հնչում... բայց գուցե դա՞ չէ իրականությունը... գուցե պարզապես շահ չունե՞մ իրանցից, դրա համար չեմ խոսում հետները... փշաքաղվում եմ էդ մտքից, բայց եկեք անկեղծ լինենք՝ դուք՝ ինդներդ ձեր հետ, ես՝՝ ամբողջ աշխարհի...

Աբելյան
10.12.2011, 22:55
Էսօր Սիթիից տուն գալուց մայթի վրա (էն որ Լամբադա մոստի կողքը եկեղեցի են սարքում) կռիս չէ, բարեբախտաբար մուկ տեսա::[ Կոմիտաս տանող մի ճամփեն էլ փակվավ: Հաջորդ անգամը պտի անցումով մինչև վերջ քայլեմ, դուրս գամ դիմացի մայթ, հետո հասնեմ Սիթիի դիմաց նոր մայթս փոխեմ: Էդ մի ճամփեն ա մնացել:

AniwaR
10.12.2011, 23:23
Անի, Անի, լա՞վ ես,
Սո, Անի, Անի, լա՞վ ես,
Անի, լա՞վ ես, Անի,
Անի, Անի, լա՞վ ես,
Սո, Անի, Անի, լա՞վ ես,
Անի, լա՞վ ես, Անի,
Անի, Անի, լա՞վ ես,
Սո, Անի, Անի, լա՞վ ես,
Անի, լա՞վ ես, Անի,
Անի, Անի, լա՞վ ես,
Սո, Անի, Անի, լա՞վ ես,
Անի, լա՞վ ես, Անի:

Մայքլ Ջեքսոնն իմ մասին երգ ունի, գրո՛ղը տանի: xDDD


http://www.youtube.com/watch?v=TWucYbAp8Lk

Հայուհի
11.12.2011, 00:55
Լավ, լավ, ես էդքան շաբլոն չեմ, որ ֆուտբոլ նայեմ, գնամ ֆիլմ նայեմ չտո-լի :8

Arpine
11.12.2011, 01:04
Այսօր առաջին անգամ տանը մենակ եմ գիշերելու, բայց հարցը նայա, որ ոչ թե ես եմ անհանգիստ քնելու, այլ՝ Մաման:

Նուշություն
11.12.2011, 16:23
Ամռանն էր: Ապերիկս մեր հայաթում ավազների մեջ բառիս բուն իմաստով խորացած խաղում էր:
-Վա'վ, էս ի՞նչ ես անում:
-Մեր մանկապարտեզի ընկեր Լուսինեն ասել ա, որ պետք ա կարգին չարչարվեմ, որ դպրոցում լավ սովորեմ, գերազանցիկ դառնամ: Դե ես էլ հիմա չարչարվում եմ: :)

Valentina
11.12.2011, 18:42
Էն դդումներ են է լինում, որ իրանց թվում ա թե սրամտության տոպրակ են, բայց արի ու տես որ տափակության տակառ են: :angry

Valentina
12.12.2011, 01:54
Երբ դպրոցականին ասում ես "պրիվետ", ու ինքը որպես պատասխան լրիվ լուրջ ասում ա. "բարև ձեզ", այ էտ ժամանակ զգում ես, որ էլ երեխա չես :8

murmushka
12.12.2011, 11:34
երբ սպանում են հույսը... մնում է հավատը
իսկ երբ սպանում են հավա՞տը...........................

Նուշություն
12.12.2011, 14:01
-Ես քեզ ո~նց եմ խղճում, Նու'շ քուրիկ:
-Ինչի՞, Վա'վս:
-Դու ինձ խաբեցիր, ասեցիր` ավտո կառնես, չառար...հեսա լեզուդ կկտրվի, ոտքդ էլ կկարճանա... :)

Ժունդիայի
12.12.2011, 19:45
Հարևանության շրջանակներում ոչ մի ավելորդ ասեկոսե չտարածելու համար, ամուսնությունը միակ միջոցն էր, որով մարդկությունը կարողացավ իր տեսակը բազմացնելու:
Ամուսնական ավանդույթները ժամանակի ընթացքում շատ են փոխվել ու դրանք տարբեր բնույթ են կրում տարբեր մշակույթներում:

Որոշ պրիմիտիվ հասարակություններում ամուսնական նախադրայլների վրա ծախսված ժամանակահատվածը, ինչպիսիք են սիրահարվելու պրոցեսը, ընկերություն անելը, նշանդրեքը և այլն, կարճ էր: Քարե դարում արուն ընտրում էր էգին, փայտե գուրզով խփում էր նրա գլխին ու, քարշ տալով, տանում էր սեփական քարանձավը:

Տարբեր ժամանցային վայրերի, ճոխ նվերների սրահների ճնշման պատճառով Ժամանակի ընթացքում սույն մեթոդն այլևս կիրառելի չդարձավ. կանայք այլևս չէին համաձայնվում այն մտքի հետ, որ նախաամուսնական ժամանակահտվածն այդքան կարճ պետք է լիներ: Տղամարդը պետք էր մոտենար նրան, հոտոտեր մազերի բույրը, կրքոտ գռմռար ականջին, կծեր ականջաբլթակն ու, երբ կինը շեղվեր, փայտե գուրզով խփեր նրա գլխին ու, քարշ տալով, տաներ սեփական քարանձավը:

Ameli
12.12.2011, 20:38
Վայ, Շահն ա եկել :yahoo , կարոտել էի :secret

Agni
13.12.2011, 00:26
Ահհ, բայց ես ի՜նչ դժվարա խոսել նյարդային հղի կնոջ հետ, հատկապես եթե նա հղիության առաջին եռամսյակումա , հատկապես, երբ նա քո քուրնա ու սաղ մուննաթը վրադա թափում ու դու էլ հնազանդ պիտի ասես "հասկանում եմ" :))

Հ.Գ Մեռնեմ ջանիիի՜ն:love սպասում եմ::)

Մանուլ
13.12.2011, 00:27
Վաղը բարդագույն/Ճ/ քննության եմ, իսկ ես տետրը ձեռքիս՝ նստած մտածում եմ, թե երբ մեքենա ունենամ ու աշխատեմ իմ ուզած տեղում, ո՛ր ճանապարհով տուն գամ, որ խցանումներ չլինեն :D:D:

John
13.12.2011, 02:03
Այ էս ուրի՜շ... Չելսի-Մանչեստր Սիթի 2-1... Սթարիջ, ապրես, դու ցույց տվեցիր շեյխ Մանսուրին իր տեղը :) ապրեք տղե՛րք, Ջոն, Ֆրենկի, Ռաուլ, Պետր, սիրում եմ ձեզ: Իսկ Դիդիեին... արա բա աղջիկ չլնե՞ի սիրահարվեի... ֆուտբոլից չհասկացող ընկերուհիներս էլ ասեին «ի՞նչ ես գտել էդ կապիկի մեջ», մի հատ տանեի-բերեի ու չլը՜մփ՝ տուր թե կտաս ընկերուհուդ այտին :D էս ո՞ւր հասանք :D

Skeptic
13.12.2011, 07:53
Ժամավաճառ անճար բանջար
vs.
Հանճար՝ թունդ մտքերի կաճառ

1257 : 0




Պետք ա մի ձև փոխել:

Claudia Mori
13.12.2011, 13:23
Ասք քույրիկիս ճուտոյի մասին :roll

Ուրեմն մորաքրոջս աղջիկը մի ճուտո ունի, ով մեր ընտանիքի ամենաչարաճճի մարդն է...Որ փոքր էր, տատիիս ակնոցները տանում թաղում էր տատիիս ծաղկամանների մեջ, հեռախոսը պատուհանից դուրս էր շպրտում ու ինչ ունեինք չունեինք, դնում էինք բարձր տեղերում, որ ձեռքը չհասնի :))

Մեծացել է, մի քիչ խելոքացել է ու արդեն դպրոց է գնում Ռուսաստանում:

Քույրս պատմում է, որ երեկ կարմրել է ծնողական ժողովի ժամանակ: Դասատում պատմել է, որ մեկ շաբաթ հիվանդ է եղել եւ իրեն ուրիշ մարդ է փոխարինել: Հասել է Մարիշկային, դաս է հարցրել, Մարիշկաս պատասխանել է.

-Ես ամեն ինչ սովորել եմ, բայց չեմ պատասխանի, Դուք ո՞վ եք, ես Ձեզ չեմ ճանաչում:esim

Հաջորդ օրը եւս ինը աշակերտ կրկնել են ապագա ընդդիմադիրուհու խոսքերը:D

E-la Via
13.12.2011, 15:37
Ասում եմ, ո՜նց եմ ուզում կարդալ հենց ակումբցիների երեխաների արակածները :love:
Այ մարդ, տեսեք ինչ եք անում, մեզ երկար սպասեցնել մի տվեք :)):

Սա նախորդ գրառման հետ շատ քիչ, մի պուճուր կապ ուներ, էնպես որ քոմենթ չհամարեք:

Smokie
13.12.2011, 18:12
Ի՞նչ սովորություն ա մարդկանց մոտ, երբեմն իրենց մասին գրելիս՝ խոսում են երկրորդ դեմքով, կարծես բոլորին են դիմում, իսկ երբ որեւէ պատմվածք են գրում, որն իրենց մասին չի, պատմում են առաջին դեմքով::pardon

Skeptic
13.12.2011, 18:12
Նենց հետաքրքիր ա, երբ նայում ես ավարտված խմբակային հարցազրույց-քննարկումից հետո լսարանից քո հետ միասին դուրս եկողների դեմքերին



http://i.imgur.com/BK5B4.jpg http://i.imgur.com/YpHYQ.jpg http://i.imgur.com/4Y86H.jpg



ու հիշում, որ նախքան մտնելը բոլորի մոտ նույն արտահայտությունն էր, ինչ քո մոտ՝ էդ ամբողջ ընթացքում



http://i.imgur.com/waQa6.jpg

Ժունդիայի
13.12.2011, 20:38
Հեսա մի քանի օրից մեր մոտ ամառ է: :P

Ամառը նույնպես հոմանիշ է ավելի քիչ հագուստի ու ավելի շատ գեղեցիկ հետույքների, ավելի քիչ կոնքերի ու ավելի շատ ճարպերի, ավելի քիչ աշխատանքի ու ավելի շատ սնկային հիվանդությունների: Ամառը շշերով գարեջուր է, կիլոներով պաղպաղակ է, ծորակի ջրով եփած խաշած եգիպտացորեն է, երկու մաս արած կանաչ կոկոսի լպրծուն, բայց համեղ միջուկ է: Ամառը մեկշաբաթյա ստամոքսի ցավ է, ուռած ոտքեր են, որոնք ոչ մի կերպ չեն մտնում բոթասի մեջ:
Սակայն ամենագլխավորն ծովափն է: Ծովա՜փ՝ կա՜յֆ:

Շները բնական կարիքներն են հոգում ավազի վրա, իսկ պստոները դրանցից մեծ հավաքածու են ստեղծում: Սիրահար ջահել զույգերն ավազի վրա վոլեյբոլ են խաղում՝ գնադկը մեկումեջ նետելով մեծահասակների գլուխներին: Ջեթ սկի քշողներն սըրֆիստներին տակն են գցում, իսկ վերջիններս, իրենց հերթին, սըրֆի տախտակներով բացում են լողացողների գլուխները:

Լողափ գնալու ամենալավ ժամանակահատվածը վաղ առավոտյան կողմն է՝ մինչ տարբեր զռթուզիբիլ վաճառողների հայտնվելը, երբ արևն այդքան էլ ուժեղ չի ու երբ ընտանքիները դեռ չեն հայտնվել այնտեղ: Այնպես հաճելի է, երբ տեսնում ես մարդկանց մի քսան հատ աթոռ, մի 3 հատ պենոպլաստից արկղեր, հինգ-վեց հատ անձրևանոց, բաթմինտոնի ռակետներ, միս, բանջարեղեն, սրբիչ, գնդակ, դույլ և այլն ուսերին շալակած գալիս են՝ այն հավատքով, որ արձակուրդն են վայելում: Քառասուն րոպեից էլ քիչ, բոլորն արդեն տեղավորվել են իրենց տեղերում ու պատրաստ են մեկը մյուսին ավազների մեջ թաղելուն:

Բա երեխանե՜րը: Սորտություն են: Նորածինները ջրազրկվելու պատճառով լացելով բղավում են, մի քիչ ավելի մեծերը իրար են ծեծում ինչ-որ խխունջի համար, դեռահասները, ականջակալներն ականջներին, վայելում են արևը՝ քնած:
Կանայք, որ ընդհանրապես սորտ են: Մեկ էլ կտեսնես, թե ինչպես են վազելով մտնում ջուրը, որ փրկեն իրենց երեսուն սանտիմետրանոց խորությամբ ջրում խեղդվող երեխային, կամ էլ ուղիղ քսան կիլոմետր քայլում են լողափի երկայնքով, որպեսզի մյուս ծայրում գտնեն չստիկի մյուս թայը:

Դե տղամարդիկ, ինչպես միշտ, ամենատաղտկալի գործին են, ինչպիսին է անձրևանոցների համար ավազի վրա ծակ բացել: Նայում ես ու ծիծաղից մեռնում, որովհետև ավելի հեշտ է նավթի երակ հայտնաբերելը քան՝ անձրևանոցի ձողն ավազի մեջ անյպես խրելը, որպեսզի ժամերով այն կանգուն մնա:

Բայց դե այս ամենն արժի անտեսել միայն նրա համար, որ դեմդ մի ամբողջ օվկիանոս է ու կարող ես անսպառ վայելել: Ջուրն այնքան պարզ է, որ հնարավոր է խորքերում տեսնել գաերջրերի ու կոկակոլաների ալյումինե տարաները: Բա է՜ն զգացողությունը, երբ աղի ջրի վրա ժամերով տատանվում ես, կարծես մարինադ դրած փոքրիկ վարունգ լինես:

Լողանալուց հետո, երբ մազերդ աղի ջրից քարացել են, ոտքերդ ու մատներիդ ծայրերը՝ թոշնել, եղած չեղացդ էլ մանր ավազով լցվել, գալիս է այն պահը, երբ ուզում ես արևի տակ արև ընդունել: Ապա բացում ենք նախորդ ամառվանից փակ, սատկած առնետի պանեխիդայի ու բորբրոսի հոտով պատված վարձակալած բացովի-փակովի աթոռը, հագնում ենք գլխարկն ու արևային սև ակնոցներն ու քյառթույաֆարի քուն մտնում:

Ու էդ ամենը խաղաղությունն է, սերն է, արևի՝ աբսուրդի հասնող վառող ճառագայթներն են: Թեպետ դրական կողմն էլ կա, երբ երեկոյան կողմ արևը հեռանում է: Բոլորը տուն են վերադառնում վառված, կարծես կարմիր խեցգետին, սառը լոգանքն են ընդունում՝ ավազոտ օճառը թողնելով հաջորդին:
Շամպունը վերջանում է, ու մենք գլուխներս լվանում ենք ձեռքի տակ եղած ցանկացած միջոցով՝ սկսած թրաշվելու փրփուրից, վերջացրած՝ էլ չասեմ ինչով: Բա բորբրոսի հոտով պատված սրբիչնե՜րը:

Լոգանքից հետո ճաշը, ցանցի վրա պառկելը ու այրված մեջքով այդ ցանցի վրա շուռ ու մուռ գալը:
Օրն էլ ավարտվում է բլոտ կամ դուռակ խաղալով, իսկ վերջում ընտանեկան թեթև վեճ-վիճաբանությամբ:
Բոլորը, հարբած ու «սատկած», գնում են քնելու՝ ցանկանալով հաջորդ առավոտյան այնպիսի վառող արև լինի, որ բոլորը կրկին հանդիպեն արևադարձային այդ դժոխքում:

Բան չմնաց. տասը օր: :love

Sirik
13.12.2011, 23:46
այսինք ուզում ես ասել, եթե ջերմացնելով ինքներս ենք ջերմանում, դա էլ է առուծախ... բա էդ դեպքում ինչ անենք, ոչինչ չուզենք... ախր դա չի լինի ապրել...

AniwaR
14.12.2011, 06:48
http://www.youtube.com/watch?v=K9nSIN_S-I8

Ուղղակի չգիտեմ՝ որտեղ գրեմ))

Մեկ այլ ազգին պատկանող երգ, որում կատարողը ոգևորում է մարտիկներին՝ գնալ ու կռվել հանուն իրենց հայրենիքի, գովերգում է կռվածների ու զոհվածների հիշատակը: Լսում ես, ու մեկ է՝ սիրտդ լցվում է ջերմությամբ: :) Որովհետև, ի վերջո, բոլոր երգերը մի բանի մասին են՝ մարդկային զգացմունքների՝ սիրո, նվիրվածության, արժեքների մասին, որոնք ոչ մի բանով չեն չափվում: :) Սիրեք կյանքը, սիրեք սիրունն ու բարին, գտեք ամեն տեղ գեղեցիկը, որովհետև մարդկային միտքը իսկապես ունակ է դրան, ու երբեք ոչնչից մի հիասթափվեք, թեկուզ ամենա-ամենա-ամենավատ բաներից: :) Այ էսպիսի մի դրական ցանկություն բացարձակապես բոլորի համար էս առավոտ կանուխ լուսաբացին:

Հ.գ. Ի դեպ, Համիշ Իմլախը հրաշք երաժիշտ է :)), խորհուրդ է տրվում բոլորին՝ անխտիր, իսկ կելտական ֆոլկի սիրահարներին՝ լսել պարտադիր: :)

Smokie
14.12.2011, 11:52
33-րդ րոպեի հատվածը.....
http://www.leninakan.com/load/haykakan_filmi/hayrik_hayrik/hayrik_hayrik/172-1-0-169


Իսկապես՝ ամեն մեկը գտնում ա, որ ինքն ա ճիշտը ու չի ուզում ընդունել դիմացինին, հասկանալ::( Ես էլ եմ նույն ձեւի... 100%-ով համոզված եմ լինում, որ ճիշտ եմ, հիմք էր էլ ունեմ այդպես կարծելու, գուցե իմ դիմացինն էլ ունի իր հիմքերը, բայց փաստը մնում է փաստ, որ եթե մի բան շատ ես ուզում, չես կարող դրանից հրաժարվել: Ճիշտ էին ասում շաբաթ օրը, որ եթե մի բան եղել է քո ենթագիտակցության մեջ, տարիների ընթացքում կարող ա մոռացվի, բայց երբեք իսպառ չի ջնջվի: Ու որքա՜ն տհաճ ա մարդու համար էն փաստը, որ պարտվողը միշտ հենց ինքն ա լինում::(

Smokie
14.12.2011, 14:51
Իսկականից էս ինչ արագ ա թռնում ժամանակը, չնկատեցի էլ թե ոն ց մոտեցավ տարեվերջը, ոնց-որ երեկ լիներ նոր տարին, ամեն ինչ շատ արագ կատարվեց::) Էս տարին է՛լ ա ինձ տվել նոր հաճելի ձեռքբերումներ, նոր հետաքրքիր մտքեր ու նաեւ կորուստներ... մի քիչ::)

Ժունդիայի
14.12.2011, 17:20
Զգացե՞լ եք, որ նույն երաժշտությունը ռադիոյով ունկնդրելն այլ զգացողություն է, քան՝ յութուբով:

Valentina
14.12.2011, 17:30
:scen
Ամառային շոռծիկ
Գարնանային շոռծիկ
Աշնանային շոռծիկ
Ձմեռային շոռծիկ :love
:D

Quyr Qery
14.12.2011, 18:43
Էհ... գիտեմ, մի օր կհասկանաս ու կներես,գիտեմ, որ կկարդաս անպայման գրածս... ու չես պատասխանի... ու էդպես ավելի լավ կլինի. կներես, որ թույլ չտվեցի ինձ ճանաչեիր.... կներես, որ լռեցի...

Մի տեսակ մենակության զգացում էր մոտս.... մի տեսակ մենակությունը լցրել էր դատարկությունս.... մի տեսակ ցուրտ էր էսօր... Գյումրում միշտ է ցուրտ,, Գյումրում ջերմությունը մեռել է դեռ 88թ.-ից.. Գյումրու մարդիկ սառն են... Զանգեցի ընկերներիս, ոչ մեկ ազատ չէր, չմիացան ինձ, չխմեցին ինձ հետ, իրենց մենակությունները իրենց պահեցին, չկիսեցին ինձ հետ.... նրանք Գյումրուց են,, երևի քաղաքի օդից են սառել... Ես էլ էի սառած, դրա համար ինձ էդպես պահեցի....

Իսկ առավոտ ամեն ինչ ուրիշ էր... առավոտ ամեն տեղ ձյուն էր, սպիտակ, սիրուն,մաքուր,անմեղ, երազկոտ ու սառը... Եղանակն էր սառը.. ցերեկը տաքացավ.. բայց մարդիկ մեկ է սառույց մնացին... Էսօր ոչ մի ժպիտ չտեսա, բայց դա ինձնից չէր, ոչ թե ես չէի նկատում, այլ իրոք ժպտացող չկար....

John
14.12.2011, 18:55
նոր ֆբ-ում ֆրֆրում էի, երկու հատ կարգավիճակ ընկան աչքովս՝ զարմանալորեն իրար շարունակություն ոնց որ լինեին :D ու զարմանալին էն ա՝ որ նույն մարդն էր գրել :D ու ամենաբոցը էն ա՝ որ ես էի էդ մարդը :D
1.
մի պնդիր, որ խոստանամ էն՝ ինչը անել-չանելը մենակ ինձնից չի կախված, այլ նաև քեզնից
2.
իսկ եթե ամեն դեպքում չկարողացա քեզ մերժել՝ համոզեցիր, որ խոստանամ՝ ուրեմն ամեն ինչ արա քեզնից կախված, որ խոստումս կատարեմ
մի փոքր հավելում՝
3.
ու եթե դու խանգարես ինձ խոստումս կատարել, կամ որ նույնն է՝ չօգնես՝ ոչ մի, կրկնում եմ ՈՉ ՄԻ արդարացում չկա դրան

John
14.12.2011, 19:29
չեմ ուզում քեզ վատ զգաս, դրա համար խմբագրում եմ գրածս, հույս ունեմ՝ չէիր հասցրել կարդալ, ոնց գիտես, դու խելացի ես, դու ճիշտ ես անում, ես եմ որ երկնքից եմ իջել՝ բա՜ն չեմ հասկանում ...
հ.գ.
ֆուցկ

ivy
14.12.2011, 19:30
Սոնյայի մասին

Ուտելիքով լի գդալը տանում եմ Սոնյայի շուրթերից ներս, ու ինքը հենց էդ պահին որոշում է փռշտալ: Կենցաղային աղե՜տ:

Ուտելիքով լի գդալը տանում եմ Սոնյայի շուրթերից ներս, ու ինքը որոշում է, որ էդ հետաքրքիր սարքն արժի սեփական թաթիկներով գործածել: Արդեն դատարկ գդալը ձեռքիցս վերցնում է, նորից տանում բերանը... Ու դուրս բերում ուտելիքը: Ով ասաց, թե գդալով միայն մտցնում են, դրանով նաև հանում են: Մի հայտնագործություն, մի հրճվա՜նք: :)

Երբ քեֆը տեղն է լինում (այսինքն՝ համարյա ամբողջ ժամանակ), Սոնյան տարբեր մեղեդայնությամբ արտասանում է՝ «պա-պա՜»: Մի բառ, որն իրեն ութ ամիս սովորեցնում էր Սիդը՝ ջանք ու եռանդ չխնայելով: «Մամա» Սոնյան հազվադեպ է ասում, միայն երբ դեպրեսված է, հուսահատված կամ փնտրում է կյանքի իմաստը:

Երբ նոր էին դուրս եկել Սոնյայի ներքևի ատամները, ինքը կարծում էր, թե ինչ-որ սարսափելի բան է կատարվել իր հետ, ու էդ պիտի գաղտնի պահել: Աշխատում էր էնպես ժպտալ, որ գաղտնիքը չլուսաբանվի՝ մինչև տեսներ ինչ է անում, էդ հարցը ոնց է լուծում: Հետո երբ ծլեցին Սոնյայի վերևի ատամիկներն էլ, ինքը սկսեց մտածել, որ կա-չկա, էս ամենի մեջ մի իմաստ կա: Ու հիմա ամբողջ ուժով իրար է կրճտացնում երկու հարկի ատամները՝ իր արածից զմայլված: Իսկ ես փշաքաղվում եմ՝ մրսած սագի պես...

Ես Սոնյայի համար երաժշտություն եմ միացնում, հետո շատ արագ մոռանում, որ իր համար էի միացրել ու սկսում տակը պարել ոգևորությամբ: Մեկ էլ էն եմ իմանում, որ Սոնյան քիչ է մնում թուլանա ծիծաղից... Կչկչոցը աշխարհ է բռնում:
Պա՜հ, դու որ սկի քայլել չգիտես, ես քո վրա ծիծաղո՞ւմ եմ: :(

Սոնյային նստեցնում եմ կողքս՝ բազմոցին: Ինքը խաղալիքներով է զբաղվում, ես մի բան եմ կարդում: Բայց Սոնյան արագ հասկանում է, որ խաղալիքները սուտ բան են ու սկսում է քաշել շորիցս, թե. «Մի կարգին զբաղմունք գտի ինձ համար, ու ընդհանրապես, ես էստեղ եմ, հելլո՞»:
Ես էլ շրջվում եմ, խաղալիքներով հետը գզվռտվում, նորից հետ դառնում իմ գործին:
Սոնյան գոհ չի արդյունքից: Մտածում է՝ ոնց նորից գրավի ուշադրությունս: Գլուխը իջեցնում է մինչև ոտքերը, հետո շրջում իմ կողմը ու հնարավորինս թեքվում դեպի ինձ: Որ իր կախված ու շրջված դեմքը ներքևից հանդիպի իմ դեմքին: Ու որ հանդիպում ենք, ինքը բերանը մինչև ականջները բացում է: Էդքանից հետո էլ ինչ կարդալ...

Նստած խաղում է իր գորգիկի վրա, բայց դե իրականում ձև անելով, թե խաղում է, որ մաման հպարտանա, թե ինչ խելոք բալիկ ունի: Հետն էլ աչքի պոչով ինձ է հետևում: Հերիք է մի վայրկյան ուզենամ ոտքս դուրս գցել սենյակից, մի մունաթով ձայն է գալիս՝ աաահա՜յ: Իբր թե՝ էս ո՞ւր, ախչի:

Սոնյայի համար լիքը արտասանում եմ ու երգում: Ինքը հրճվում է ու տեղում թռչկոտում: Իսկ երբ ավարտում եմ, մի լուրջ դեմք է ընդունում, հոնքերն ու աչքերը բարձրացնում վեր ու շուրթերը կլորացնելով՝ փորձում կրկնել քիչ առաջ լսածը: Ամբողջ բնակարանը դղրդում է թռչնակի դրախտային ձայնից: :)

Գեա
14.12.2011, 20:28
-Փըյա՜, մարդ էլ սիրի՞ աղջկա երեխուն...
-Պապ, էդ ի՞նչ ես ասում :
_Ճիշտն եմ ասում աղջիկ ջան,- ու քթի տակ ժպտում է:
_Քո համար ի՞նչ տարբերություն տղայիդ երեխան,թե աղջկադ:
-Է՜, աղջկա երեխան սեփականդ չէ, քոնը չէ: Մի խոսքով ուրիշինն է...ոնց որ պետական լինի:
-Բան չեմ հասկանում ,հենց աղջկա երեխայի հարցում կարող ես հանգիստ լինել ու հաստատ ասել, որ քոնն է , թե չէ տղայիդ երեխան...,-ու աղջիկը փռթացնում է,_ Ի՜նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս:Ամբողջ հույսդ պետք է դնես հարսիդ ազնվության ու նվիրվածության վրա,-հիմա էլ աղջիկն է հաղթանակած ժպտում:
Հոր ժպիտը մի պահ դեմքին սառում է :
-Հիմար- հիմար մի խոսա, ի՜նչ էլ ասես, իմը տղայիս երեխեքն են,-իսկ աչքերից բարի ժպիտն է ծիկրակում...
_Հա՞ պապ,-աղջկա դեմքի արտահայտությունն էլ է փոխվում:
-Հա:
-Դե որ այդպես է իմացիր, երեխա ունենամ, չեմ թողնելու հետը շփվես, միայն Նոր տարուց-Նոր տարի կգաս, բանալու անցքից կարոտով կնայես պուպուշիս ու վերջ,-ավարտում է աղջիկն ու նեղացած ուռցնում շուրթերը:
Վեճն այդպես էլ մնաց չլուծված:Աղջկադ բախտը խճճվեց- խճճվեց ու իր մեջ թակարդեց վեճի հանգույցալուծումը:
Օդումս վախվորած երազանք է թևածում ու զառանցում, որ մի օր "պետական" թոռնիկիդ հետ մոտդ կգամ, ծաղիկներ կդնեմ գերեզմանիդ ու կողքդ նստած նրան կպատմեմ, թե ինչքա՜ն ես երազել իր մասին...
Հիմա այնտեղ ես, ուր գաղտնիքներ չկան , ուր ամեն ինչ պարզ է ու թափանցիկ:Կարիքդ շա՜տ ունեմ: Օգնիր երազանքիս թևը չկոտրվի, օգնիր, որ դատարկ չմնամ, որ շարունակվեմ ու քեզ շարունակեմ ...

Inna
15.12.2011, 00:01
Մի տարով էլ մեծացա...:love

Լավն ա էլի էս երգը...


http://www.youtube.com/watch?v=aNySBbHHoIU


Հ.Գ. Meme :kiss

Arpine
15.12.2011, 16:12
Երեկ առաջին անգամ պապային օգնել եմ(ենք), որ մամային նվեր անենք իրենց ամուսնական տարեդարձի կապակցությամբ:love: Նենց սիրուն բան ստացվեց::love

Նուշություն
15.12.2011, 19:37
"Օրիո'րդ, դուք իմ ապագա կնոջ դեմքն ունեք"... Հեղինակին չգիտեմ, բայց շատ սիրուն ա ասել..... էս արտահայտությունից հետո օրիորդը պետք ա որ հաստատ իրա կինը դարձած լինի :)

Էլիզե
15.12.2011, 21:02
-Ի՛նչ լավ ա, որ դու բժիշկ չդարձար,- ասաց հայրս այսօր:

Ես արդեն ուզում էի հակառակվել իրեն, բայց մի պահ նայեցի հորս դեմքին. ճակատին՝ կյանքի և ճակատագրի դեմ պայքարից հոգնած կնճիռներ, աչքերում՝ ապրելու և "ապրեցնելու" կրակ: Ընդհանրապես աշխատավայրում Պապայի դեմքը համարվում է շատ խիստ ու շատերն են խուսափում նրա աչքերին հանդիպելուց…

Հայրս բժիշկ է. քառասուն տարվա վիրաբույժ:

Հետաքրքիր են բժիշկները՝ "ապրում են" իրենց հիվանդների հետ. հիվանդի ինքնազգացողությունը լավ է՝ բժիշկն էլ է լավ, հիվանդի ինքնազգցողությունը վատ է՝ բժիշկն էլ է վատ՝ ընկճված է, իր տեղը չի գտնում…

Հիշեցի՝ Պապայի քանի՜-քանի՜ հիվանդներ են դարձել մեր "ընտանքի անդամները"…

-Պա՛պ, էն տատիկը ո՞նց ա…
-Պա՛պ, էն ծանր վիճակում գտնվող աղջիկը ո՞նց ա…
-Պա՛պ, էն հիվանդ պապիկը ո՞նց ա…
-Պա՛պ, էն կինը լա՞վ ա արդեն…

Պապան էլ՝
-Հա, լավ ա...
-Քայլո՜ւմ ա արդեն…
-էսօր մենակ նստեց…
-Դուրս ենք գրել...

... նորից նայեցի Պապայի դեմքին.

-Հա՛, Պա՛պ, ճիշտ ես ասում, ես քո պես լավ բժիշկ կյանքում չէի կարող դառնալ,-արձագանքեցի ես...

VisTolog
15.12.2011, 22:32
Էդքան պլանավորել էինք, նախապատրաստվել էիր, որոշել էինք ինչը ոնց պետքա անես, ամեն մի մանրուքը հաշվի էինք առել, ում ինչ պետքա ասես... բայց դու որոշեցիր կանգնես գեներալի դիմացն ու ասես «պատրաստ եմ ծառայության»::fool :sad

Ուրիշները երազում են ազատվելու մասին, բայց դու ռեալ հնարավորությունը ձեռքիցդ բաց թողեցիր: Արա էդքան դժվա՞ր էր երկու խոսք ասելը::angry


Էհ, մի ընկեր էլ «հեռացավ» բանակ...

armen9494
15.12.2011, 23:16
Նոր օրագրումս էի գրառում անում ու չգիտեմ ինչի՞ հիշեցի մեր շախով ու հավեսով Վանուշ Խանամիրյանին: Հիշեցի ու որոշեցի կարդալ իրա մասին որոշ բան: Մի լավ հարցազրույց գտա ու էս տողերը շատ հավանեցի, շա՜տ եմ ասել էս միտքը ու հարգում եմ էն մարդկանց, ովքեր իրոք ընդունում են սա.

Այս լեռնաշխարհում մենք ամենահին ժողովուրդն ենք, ամենահին մշակութային ազգը: Տես, թատրոնը, երաժշտությունը, գրականությունը այստեղ առաջինը մենք ենք ստեղծել: Պարն էլ ենք մենք ստեղծել ու մշակել մեր ձևերը: Հետո մեզանից վերցրել են, հարմարեցրել իրենց բնավորությանը, իրենց տեսակներին: Վանուշը դրա համար ուրախանում է, որ շատերին ենք սնել, շատերին ենք հարստացրել: Մենք էլ որոշ բաներ ուրիշներից ենք վերցրել, դարձրել մերը: Սա գողություն չի, սա փոխազդեցություն է, որովհետև աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ համարյա միանման են արտահայտում իրենց ուրախություններն ու տխրությունները:

Իմ համար էս երկու մտքերը գլուխգործոցներ են:


Ամբող հարցազրույցը այստեղ կա, միգուցե և մարդ լինի, ով կացանկանա կարդալ
http://www.anunner.com/news/special-comment/%D5%8E%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7_%D4%BD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%AB%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6_%C2%AB%D5%80%D5%AB%D5%B4%D5%A1_%D5%BE%D5%A 1%D5%BF_%D5%A5%D5%B4_%D5%A6%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4,_%D5%B0%D5%A5%D5%B6%D6%81_%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4,_%D5%B4 %D5%AB_%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%B6_%D5%AF%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%A5%D5%B6%D6%84%C2%BB.%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B 6_%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%A8