PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 [19] 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

anahit96
30.09.2011, 23:11
Բայց ինչ էգոիստ են բոլորը, սիրում են միայն իրենց,,,նույնիս կարելի է ասել պաշտում են...Խնդրում եմ մի քիչ էլ մտածեք այս եսասերի մասին/իմ/

Arpine
01.10.2011, 00:52
Չգիտեմ, ընդհանրապես, ով ա ասել, երբ ա ասել, ինչի ա ասել կամ ընդհանրապես ասելա թե չէ բայց էսօր վերջնականապես համոզվեցի, որ ճիշտ ա:

Խելքը մարդու տարիքի մեջ չի, գլխի մեջ ա:

Հ.Գ. Եթե գիտեք ասեք էլի:

Kita
01.10.2011, 01:07
Դիմացինի հանդեպ անկեղծ լինելը էտքան էլ բարդ չէ՝ մի քիչ համարձակություն(սենց լավ բառ կա՝ մուժեստվը, ավելի լավ է արտահայտում ու հենց ռուսերեն տարբերակը), բայց ավելի հեշտ տարբերակներ կան:
Ինքդ քո հանդեպ անկեղծ լինելը ավելի բարդ է երևի, քանի որ պաշտպանվելն ավելի հեշտ է, ընդհանրապես հարձակումը լավագույն պաշտպանությունն է սկզբունքը շատերի մոտ է կիրառվում: Տենց համ քո մեջ ես ինքդ քեզ լավ զգում, համ դիմացինին ես ամեն անգամ մեղավոր հանում, պրիտոմ հիմնականում շատ համոզված և տեղին, իհարկե քո տեսանկյունից, իսկ տվյալ դեպքում էտ է կարևոր: Ու էտքանով բավարարված առաջ գնում:
Վաշե մարդուն քցելը, բոլոր իմաստներով, նենց հեշտ բան է: Վատ է, որ քչերն են համարձակություն ունենում բարձրացնել, գոնե մեկ-մեկ:

Մինա
01.10.2011, 04:21
Քանի օր էր նեղված էի:Անհաջողությունն անհաջողության հետևից հետապնդում են ինձ:Տան չորս պատերի մեջ մոլորվել էի:Դուրս եկա գործերով(պետական վճարումներ ու ...անախորժ աշխատողներ,մեր ժեկի կամ ավելի շուտ ոստիկաննության ծառայողների պես):Գործերս վերջացնելուց հետո քամուց քշվածի պես ինձ գտա "IKEA"-ում,մեր տանից մի ժամվա քամու քշած է ավտոբուսով:Եսիմ հոգեբաններին որ լսենք,ասում են շոպինգթերապիան օգնում է:Ինձ մի բաժնից մյուսը լավ տանջելուց հետո,ոտքերս մի կերպ քարշ տալով մտա հերթի մեջ,որ վճարեմ:Ձեռքս սովորական շարժումով մցրել եմ պայուսակս ,տակն ու վրա եմ անում,դրամապանակս չկա,մեջն էլ ահագին գումար(էլի վճարումների համար):Սառը քրտնել ու շվարել եմ,չգիտեմ ինչ անեմ:Աշխատողին ասեցի security կանչի տեղեկացնի,որ գողություն են արել,ես էլ հույսս լրիվ կորցրած չգիտեմ ինչ անեմ:Չգիտեմ ես էի շատ լարված,թե աշխատողն էր շաաաատ անտարբեր հանգիստ,մի քանի րոպպեն կամ վարկյանը ժամեր թվացին,կորցրել էի ժամանակի զգացողությունը:Վերջապես համբերությունս հատած ,նորից հարցրեցի,մի բան եղավ իմ հարցով?,մեկ էլ բարձրախոսով անունս են կարդում ու կանչում են գրասենյակ:Վազելով,մի շնչով տեղ եմ հասնում,հարցնում եմ գտել եք?(մտքումս էլ հույսս կտրած ,մտածում եմ գոնե փաստաթղթերս կգտնեմ ու պատկերացնում եք?...Ես չէի հավատում,նստել ,սառել ,մնացել էի...Չէի հավատում,որ դրամապանակս ամբողջ բովանդակությամբ(մոտ 500 E )ինձ են վերադարձրել:Պատկերացնում եք?:yahoo:yahoo

murmushka
01.10.2011, 09:47
ես երբեք չեմ ծխել, հայրական տանս էլ ոչ ոք չի ծխում, միայն ամուսինս է ծխում, բայց արդեն մի քանի տարի է ինձ հանգիստ չի տալիս մի միտք, մանավանդ երբ տխուր եմ. ես ամբողջովին պատկերացնում եմ, ոնց ծխի քուլան կներխուժեր մարմնիս մեջ, զգում եմ, ոնց կարյեր կոկորդս, ոնց կգրկախառնվեր թոքերիս հետ, զգում եմ տաքությունը, դառնահամը, նույնիսկ զգում եմ, ոնց կարող էր այրվել ծխախոտն ու հոտը կպներ մատներիս.....չեմ պատկերացնում, զգում եմ
երևի նախկին կյանքում ես մոլի ծխող եմ եղել

Դեկադա
01.10.2011, 11:10
Բայց ինչ ուզում եք ասեք, սերիալները սկսել են դուրս գալ: Մանավանդ էս մեկը: Էնքան բան կարանք սովորենք:
Իրականում - Կանանց 90%-ը առավոտից իրկուն տուն ա մաքրում, ճաշ ա եփում, լվացք անում: Բա երեխեքը...մի ամբողջ փորձության թեստ են անցնում երեխեքի հարցում: Այդքանից հետո էլ դեռ ամուսնու տուն գալու հետ ժպտում, ճաշի ժամանակ մենակ օրվա լավ լուրերը ասում / հանկարծ հացը ամուսնու կոկորդին չկանգնի/, հետո ուշադիր լսում ամուսնուն / նա բողոքելու իրավունք ունի/: Էսքանից հետո էլ առանց տրտնջալու գնում քնելու:
Սերիալներում - Տարին մի անգամ կինը ճաշ ա եփում արժանանալով ամուսնու կողմից համբույրի:Ամբողջ ընտանիքով նստում են սեղանի շուրջ, իրար գովաբանում: Երեկոյան գնում են զբոսնելու ու էտքանից հետո էլ առանց շորերը հանելու մտնում են անկողին, իրար գրկում... ու երեխա ունենում: Այ մարդ էս մեկը ո՞նց են անում...աչքիս ինետի մատը խառն ա::D

impression
01.10.2011, 14:47
տվյալների բազայում gay եմ փնտրում, նկար ա պետք լուրի համար, գրել եմ gay, իմանաք ինչ ա բերել՝ gay, gay-flag, azgayin joghov
:D :D թուլացել եմ, ինչ էլ ջոգեց :D

anahit96
01.10.2011, 15:22
Մենք ասում ենք «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…

Էլիզե
01.10.2011, 16:28
Կյանքում լուսավոր պահեր գտնելով՝ կարող ենք մի քանի մոխրագույն օրեր լուսավորել... ուղղակի պետք է նկատել այդ պահերը:

Բանկում մի հաճախորդ պապիկ ունենք, ով կույր է, ամեն անգամ բանկ է գալիս իր որդու ուղեկցությամբ: Երեկ վերջիններս բանկ էին եկել մի երրորդ անձի ուղեկցությամբ՝ մի պստլիկ, թմբլիկ ու ժիր բալիկի հետ: Պապիկը և կլոր մռութիկով բալիկը նստեցին իրար կողք:

Բալիկը.
-Պապի՛, նայ, հիմա էկեր ենք բանկ, պապան հիմա փող ա տալիս էն ձյաձյային… զգուս, պապի՛, չընկնես, ձեռդ տո՛ւր բյնեմ: Հա՛, զգուս նստի, ես կողքդ եմ…

Ժպտացի: Չնայած իմ զբաղվածությանը՝ դարակիցս կոնֆետներ հանեցի, մոտեցա բալիկին, շոյեցի կլորիկ թուշիկը.

-Վերցրո՛ւ,-ասացի ես՝ նրան պարզելով կոնֆետները,-ապրե՛ս, որ էսքան լավ բալիկ ես…
-Ապե՜ս,-ասաց նա՝ սև աչուկներով զարմացած ինձ նայելով:

Հասա իմ աթոռին: Նստեցի: Ականջիս հասավ՝

-Պապի՛, ա՛յ պապի, տես, է՜ն քուրիկը ինձ կանֆետ տվեց, էրկու հատ կանֆետ տվեց... առ՝ մեկը քեզ, էս մեկն էլ ինձ... բացե՞մ ուտես, պապի՛...

Էս շաբաթ մոխրագույն աշխատանքային օրերս լուսավորված են...

Meme
01.10.2011, 19:04
Այսօր փայլում եմ,
Վաղը կտխրեմ,
Մյուս օրը կժպտամ,
Հետո էլ լաց կլինեմ.....


Սա է ավաղ կյանքի օրենքը:scen:esim.......

Katka
01.10.2011, 23:22
Տելեվիզատորով ոչ մի լավ բան ցույց չեն տալիս: Լավ չի:

Ameli
01.10.2011, 23:26
Բա իմացա՞ք, սպանելն իմ երկրորդ մասնագիտությունն է, ո՞վ գիտե գուցե առաջինը. ում ինչ ասում եմ, ասում են. «Ես մեռա» :))

Lusinamara
02.10.2011, 00:27
Արդեն ժամը մեկն անցավ, բայց ես դեռ չեմ քնել՝ հակառակ խոստմանս: Չեմ կարողանում: Թեպետ դու գիտես, որ քո կամքին հակառակ ո՛չ մի քայլ չեմ ուզում անել… բայց… տարօրինակ, անտանելի, գրեթե տարերային տրտմություն կա, որ հոգուս շատ խորքերից է բարձրանում և նույնիսկ իր տիրապետությունն է հաստատում վրաս, այնպես, որ ես չեմ կարող մեղավոր չդառնալ քո առաջ… արթուն մնալ ու երազելով…
Ներիր ինձ մա՛մ, ների՛ր, ների՜ր…

Ժունդիայի
02.10.2011, 05:02
Մտքերս քո մասին սատանայական են և այրող է ցանկությունս, որպեսզի սեղմեմ քեզ իմ բռունցքներում: Վրեժի անսպառ ծարավով եմ պատված, որովհետև այն ամենը, ինչ արեցիր ինձ հետ նախորդ գիշեր, պարզապես աններելի էր:

Գիշերը տոթ էր ու հանգիստ, իսկ ես անկողնումս փորձում էի նիրհել, երբ մոտեցար գախտագողի: Առանց որևէ ամոթխածության նշույլի՝ մերկ մարմինդ հպեցիր իմ մարմնին: Զգալով բացահայտ անտարբերությունս՝ միևնույն է, տեղավորվեցիր ու անամոթաբար սկսեցիր ագահորեն հոշոտել վերջույթներս: Ու երբ հասար այնտե՜ղ, որտե՜ղ...ես պարզապես հանգեցի:

Այսօր, երբ արթնացա, փնտրեցի քեզ այրվող մի ցանկությամբ, սակայն ապարդյուն: Միայն մեր միջև եղած նախորդ գիշերվա անհերքելի փաստերն էին դաջվել սավանի ու մարմնիս վրա:

Այս գիշեր ավելի վաղ կպառկեմ ու կսպասեմ քեզ իմ անկողնում: Երբ նորից գաս, մեծ ագահությամբ և ուժով կճանկեմ քեզ: Կսեղմեմ քեզ ձեռքերիս ողջ զորությամբ ու կհանգստանամ միայն այն ժամանկ, երբ տեսնեմ, թե ինչպես է տաք արյունը մարմնիցդ դուրս ժայթքում:

Միայն այսկերպ կազատվեմ քեզանից անբարոյականի վաստակ, շան քած մոծակ:

melancholia
02.10.2011, 12:33
Առավոտյան արթնացա ....բարձս թաց էր, իսկ կոպերս....ահավոր էր տեսքս: պատուհանից երևաց ուշացած ամռան վերջին արևի շողերը, որոնք փորձում էին ամեն կերպ տաքացնել սառած ձեռքերս: փորձեցի շողը որսալ, զգալ ջերմություն, բայց....շանթեց ուղեղս այն միտքը, որ այլևս ....աչքերս փակեցի ամուր, ու զգացի , որ ատելությունը մեծանում է ամեն վայրկյան, ամեն պահ էլ ավելի եմ ուզում խորտակել ամենը: Գիտեմ, թույն է , ցավեցնում է ու կրծում: փորձում եմ հաղթել, հաղթել սեփական ես ին, ու արևը նույնն է համոզում: Արևը գիտի, ջերմություն է պետք, հարազատություն ու ուղեղս շանթող մի Լռություն: Աչքերս արագ եզրագծեցի սևաներկով, քիչ թեթևացրեցի դեմքիս թախիծն ու նոր դիմակ հագա........Նոր կյանքի, նոր օրվա ու նոր արևի աչքերով դիմակ:
Հաղթել ինքդ քեզ, սեփական մրմուռը դուրս նետել պատուհանից ու ......նոր օրով նոր կյանք.դա հաղթանակներից մեծագույնն է:

Agni
02.10.2011, 23:24
էս ինչ հավեսով լա՜վ եմ:love
Ի՞նչ է պետք մարդուն երջանկությունը մի պահ շոշափելու համար.
ա. ամենահարազատ մարդկանց ներկայություն
բ. լիքը խեցգետին, բնականաբար լի՜՜՜քը գարեջուր
գ. խինդ, ուրախություն
դ. անմոռանալի հիշողությունների կիսախմած վերհիշում և տվյալ տրամադրությամբ ինտերպրիտացիա,,,
Հ.Գ. ոնց էի կարոտել ձեզ, սիրում եմ:love

melancholia
03.10.2011, 10:22
ամեն առավոտ արթնանում եմ այն զգացումով, որ այսօր ամենահետաքրքիր օրն է լինելու, ու փորձում եմ այն իրոք այդպիսին դարձնել, փորձում եմ հասցնել այն ամենը ինչ նախատեսել էի, ու նաև այն, ինչը վաղվա համար հող կնախապատրաստի ավելի լավը լինելու: Գիշերը ծանր էր, անքուն, ու.....առհասարակ ՀԱՄԵՍՏ մարդ եմ, ու սիրում եմ մարդկանց լսել, բայց ապրում եմ իմ օրենքներով, ինչպես ձեզանից շատերը: Ինչև է, գիշերը փոխվեց առավոտի, ու....էնքան նվնվացին ականջիս տակ, որ, մի պահ սկսեցի մտածել, Այ մարդ, կարող ա ես չափից ավել լավատես եմ? Սկսեցի արդեն կասկածել, կարող է վաղը լավ օր չլինի?, կամ էս ինչ ձանձրալի իրադարձություններ են սպասվում......Ինքս զարմացա իմ ուղեղի վրա: Փաստորեն հոռետեսությունը վարակիչ է, հա?, փորձեցի հեռու մնալ, լռել, կամ տեղս փոխել, չէ, չօգնեց, իմունիտետ չունեմ պարզվեց: Հետո մտածեցի, չէ, մի ճար պիտի որ լինի, ու......փոռթկացի.....ասեցի այն ամենն ինչ մտածում եմ, իմ լավատեսությունը գործի գցեցի ու մի լաաաաաավ լեկցիա կարդացի հոռետեսների ականջին: Հույս ունեմ այսօրվա բանբասանքի թեման ես չեմ լինի, թեչե ականջներս կայրվեն:think, բայց դե, նաև հույս ունեմ, բամբասանքի հետ էլ, գոնե միքիչ ուղեղներին կհասնի, որ էդ անտեր կյանքը որ տված է, ապրելու համար է, ոչ թե սպանելու, ու ոչ թե պիտի նստես սպասես, որ Աստված վերևից երջանկություն գցի, այլ պիտի ամեն օրդ փորձես ապրել ու զգալ երջանկության հատիկներ: Ախր այդ նույն մարդկանց եթե հարցնես ինչն է ըստ քեզ երջանկությունը, կամ այն ամենը ինչից կյանքդ բավարարված կլինի, չեն կարող պատասխանել, որովհետև իրենք էլ չգիտեն ինչ են ուզում կյանքից:

Դեկադա
03.10.2011, 10:51
1.- Բարև, ինչպե՞ս ես…ես...
2.- Բարև: Օֆ լավ չեմ: Ամբողջ գիշեր չեմ քնել: Ոտքերս ցավում են: Երևի գնամ բժշկի:

1.-
3.- Բարև: Չգիտեմ էտքան էլ լավ չեմ: Մտածում եմ ինչքան ա փուչ ու սուտ էս աշխարհը: Ու էտ սուտը էնքան ա ճշմարիտ, որ էլ կռվելու տեղ էլ չի մնում:

1.-
4.- Բարև: Լավ չեմ: Գիտես վարձերը չեմ տվել: Ի՞նչի չես փող ուղարկում: Հեչ չես ասում որ գոնե զանգեմ տեսնեմ ո՞նց ա: Էտպես ա էլի, պահում մեծացնում ես, հետո էլ գնում են ու մոռանում:

1.-
5.- Բա՞րև: Դու դեռ բարևելու տեղ ունես: Տունս «ավերակ» ես սարքել: Իմ կյանքս, իմ աշխատանքս, իմ օրերս ես դրել էի այդ տան մեջ ու դու համարձակվում ես այդ ամենը «քանդելուց» հետո ինձ բարևել:

1.-
6.- Բարև...կարոտե՞լ ես: Բայց չնվնվաս: Ես ավելի նվնվալու պատճառներ ունեմ: Միթե դու գիտես ինչ ա նշանակում զրկանքները, կարոտը: Դու գիտես մթան մեջ խարխափելով քայլելու արվեստը: Ես գիտեմ: Իսկ դու...դու...

1.-
7.- Բարև...ուշացած: Եկել ես խոստովանելու մեղքերդ: Իզուր: Ես ժամանակ չունեմ քո հեքիաթները լսելու: Եվ ընդհանրապես, դու երախտամոռ ես: Ի՞նչի ես եկել: Ապրիր էլի քո համար, քա ապարանքներում:

1.-
8.- Բարև: Ի՞նչ ես ուզում: Ինչ ունեի տվեցի:Իսկ դու ինձ ի՞նչ ես տվել: Այն փոքրը որը քո պարտականությունն էր: Եվ դրա դիմաց ի՞նչ ես պահանջում: Իմ սերը: Իսկ ո՞ւր է քոնը: Չկա...

1.-
9.- Բարև...Վաղը գնում եմ: Գնում եմ բոլորիցդ հիասթափված: Անգամ քեզնից: Նույնսիկ հիմա էլ լսելու ցանկություն չունեմ: Ամեն մեկը ինքն է իր ճակատագիրը գծում: Ի վերջո մարդ եղիր ու քո ձեռքվ ինքդ գծիր քո ճանապարհը: Չսպասելով ոչ մեկի:


1.......Հաճախ մանր մունր խնդիրենրը, ցանկությունները կանգնեցնում են անելանելի վիճակի մեջ: Ու առաջի միտքը լինում ա հեռանալ...բոլորից, ինքդ քեզնից: Երբեմն ընդամենը պետք է լինում մեկը ով կլսի: Պարզապես կլսի: Իսկ երբ չկա այդ մեկը...
10.-.....Բարև: Իսկ դու ո՞ւր ես...

Lusinamara
03.10.2011, 15:31
Այսօր աուդիտի դասին կոնֆլիկտ եղավ դասախոսի ու կուրսընկերոջս միջև: Կուրսընկերս ձայնը բարձրացրեց: Դասախոսն ասաց.
- Որ մի օր արտադրամասի պետ լինես, գան մոտդ գույքագրում անցկացնեն, պակասորդ հայտնաբերեն, քեզ էլ հարցնեն, թե էն տասնհինգ արկղերը որտե՞ղ են, այ էն ժամանակ էդպես կգոռաս՝ քո ու քո աշխատողների վրա, հիմա լսիր…
:D

Meme
03.10.2011, 15:38
Երբևէ տեսել ե՞ք, չնայած չեմ կարծում ոչ մեկ այցելած չլինի բժկի ու ուշադիր լսած չլինի իրեն...
Բայց, զգացել ե՞ք, թե ինչքան հաճելիա կողքից նայել բժկին, լսել խորհուրդներն ու հավատալ որ լավ կլինի, ձեռք բերել հանգստություն, որը ոչ ամենքին է տրված՝ կարողանալ ազդել մարդու հոգեբանության վրա, մտնել մարդու հոգեկան աշխարհ ու ստեղծել հավատք նրա ներսում........
Ինքս մի քանի անգամ տեսել եմ նման լավ բժիշկների- «լավ»-ը իրոք իրա ամենածանր առումով, մարդ տեսակը իր մեջ գագաթնակետում.....
Էնքա՜ն ուրախ եմ, որ թեկուզ քիչ, բայց գրագետ ու լավ բժիշկներ ունենք Երևանում.....
Առողջություն և ձեզ լավ մասնագետներ;).....


Հ.Գ. Ի դեպ ավարտեցի, ու նոր հիշեցի, որ այսօր բժիշկների տոնն է, թե ո՞րտեղ չգիտեմ, բայց շնորհավորում եմ մեր ակումբի բժիշկներին StrangeLittleGirl, MagicMushroom, և Գեա՜:love

Moonwalker
03.10.2011, 19:35
Սորբիտոլ E420, սալտիտոլ E965, ծամոնի հիմք, խտացուցիչ E414, համային հավելումներ, կայունացուցիչ E422, մանիտոլ E421, մանտիտոլի սիրոպ E965, լիմոնաթթու, ֆումարաթթու, էմուլգատոր սոյայի լեցիտին, ասպարտամ E951, ացեսուլֆամ K E950, ներկանյութ E171, գլազնինգ ագենտ E903, հակաօքսիդանտ E320, ֆենիլանին

:' Էլ մաստակ չեմ ծամելու::[

E-la Via
03.10.2011, 21:18
"Բալի՛կ ջան, իսկ դու պապայի՞ն ես շատ սիրում, թե՞ մամային":
"Աղջիկ՛ս, ճիշտն ասա, ո՞ր տատիկիդ ես շատ սիրում: Իսկ ո՞ր պապիկին":
"Ո՞ր ընկերուհիդ/ ընկերդ է ավելի լավը":

Հիմար հարցեր, որոնք տալիս են երեխաներին մեծահասկաները:
Ու ինչի՞ են դրանով ուզում հասնել:
Ընդունում եմ, որ երբեմ այդ հարցերը տրվում են կատակի համար: Բայց մեծամասամբ դա լուրջ է հնչում: Տեսե՞լ եք, թե երեխան ինչ դեմքի արտահայտություն է ունենում այդ ժամանակ: Աչքերը փախցնում է, չի իմանում թե ինչ պատասխան տա, հետո էլ, որ ոչ ոքի չվիրավորի, ասում է "երկուսին էլ հավասար սիրում եմ": Ոմանք, տվյալ պահին հասկանալով, թե դիմացինն ինչ պատասխան է ակնկալում, տալիս են ցանկալի պատասխանը, ոմանք էլ այնքան "հիմարություն" են ունենում, որ տալիս անկեղծ պատասխան ու մի որոշ ժամանակ ի դեմս հարցնողի "թշնամի" ձեռք բերում:

Ախր այ մեծահասակ, ինչի՞ ես երեխային ստել սովորեցնում: Ինչի՞ ես ստիպում կեղծել: Կամ էլ ինչի՞ ես նրան ստիպում համեմատություն անցկացնել մոր ու հոր, տատի ու պապի, հարազատների, ընկերների միջև: Դրա փոխարեն չե՞ս կարող ուղղակի թողնել, որ էդ երեխան սիրի ամեն մեկին այնպես, ինչպես որ կարողանում է, զգա այնպես, ինչպես որ զգում է, այլ ոչ թե սովորի, թե ինչպես պետք է զգա: Ինչի՞ ես փոքրուց սովորեցնում համեմատականներ անցկացնել, որի շնորհիվ երխա-մարդը մի օր դադարում է ամեն մեկի մեջ փնտրել ու տեսնել այն յուրահատուկ գիծը, որը դիմացինին տարբերում է մյուսներից: Կամ միգուցե՞ երեխայի պատասխանի մեջ ուզում ես գտնել յուրահատկությունդ ևս մեկ անգամ հաստատող ապացույց ու դրանով իսկ սնել փառասիրությունդ:

Այ մարդ, երեխայի հաշվին գոնե մի փորձիր ինքնահաստատվել:

einnA
03.10.2011, 22:08
Էսօր դարձավ չորս տարի ինչ նույն տեղում աշխատում եմ :)
հիմա չգիտեմ` էտ առաջընթաց է, թե հակառակը :think

Ameli
03.10.2011, 22:19
Ի՞նչ անեմ, ո՞ր պատին գլուխս տամ, ո՞ր պատը գլխովս տամ, որ ինձ հասկանամ, որ հասկանամ ինչ եմ ուզում, որ ինձ գտնեմ…

Սարսափելի է չհասկացված լինելը, քեզ մեն-մենակ ես զգում (մրսում ես), հապա ինչպե՞ս ես զգում, երբ ինքդ քեզ չես հասկանում… չես զգում քեզ…

John
03.10.2011, 22:46
լուրջ ուղեղս կախում ա... չի լինի սենց... մի բան պետք ա արվի... բայց ի՞նչ... չբռնե՞մ իսկականից գնամ... հենց վաղը... չէ՜, կսպասեմ, երկու շաբաթ :))) սպասի՜՜՜՜՜՜՜, գալու եմ (բան ա՜սեմ :D )

քաղաքի կեսին ես եմ համոզում գնան քնեն՝ դաս ա, գործ ա՝ վերջում էլ որ գնում են սաղ մենակ եմ մնում՝ զարմանում եմ, թե խի՞ են սենց շուտ քնում...

zanazan
03.10.2011, 23:45
էն որ ասում են է, մեր լավ ախպերը էսօր պապայա դառե, իսկականից մեր լավ ախպերն ա ժողովուրդ, ստեղ շատերտ գիտեք իրան..անունն էլ ինչա դրե??? Արեգ..ուոուուուխխխ...
Իմ աղջիկս որ ծնվեց էսքան չէի ուրախացե, խակ էի, չէի հասկանում... հիմա էլ ինքն ա խակ, չի հասկանում հլա...հույսով եմ որ մյուս երեխես ծնվի ինքն էլ գոնե կես էսքան կուրախանա...
լավ զայլեքտ չտանեմ, մեր Rummer-նա տղա ունեցել, աչքներս լուս...հլա ու մի հեշտ եք ասում Արեգ
Հ.Գ քիչ մը խմուկ եմ, ներող
Հ.Գ.Գ չասեք որ սենց անկապ գրառում եմ արե, բա որ խնդա վրես...
Հ.Գ.Գ.Գ լավ եմ արե

Նաիրուհի
04.10.2011, 02:15
Էնքան եմ սիրում էս տեսարանը :):love

Спартак, я давно хотел тебе сказать: люди в мире разделяются на две категории — одни сидят на трубах, а другим нужны деньги. На трубе сидишь ты... :D


http://www.tubechop.com/watch/212179

***

Մի երկու-երեք ժամ առաջ մտա սուպերմարկետ. ուզում էի տորթ գնել։ Մինչև վաճառողուհու մոտենալը մի փոքր գնապիտակներն ուսումնասիրեցի. պատկերացնո՞ւմ եք, մի սառնարանի բոլոր տորթերի վրա նշված էր 04.10.11 ամսաթիվը :o
Վաճառողուհուն ասում եմ՝ ո՞նց կարող եք սա ամսի 4-ին ստացած լինել, եթե դեռ քսան րոպե է, ինչ ամսի 4-ն է։ :angryԿարմրեց-կապտեց ու էնքան շուռումուռ տվեց խոսքը, որ հոգնեցի, ասացի, որ մի թարմ տորթ տա՝ գնամ։

E-la Via
04.10.2011, 11:12
Գրեմ, դուք էլ կարդացեք, ով գիտի, կարողա ձեզ էլ սա ամեն անգա հիշելուց զվարճացնի…

Վազգեն Շուշանյանի "Ներքին դաշտանկար" գրքից:

Մտքիս հորիզոնեն, միշտ տարoրինակ հարցումներ կը բարձրանան ու կը սպասեն պատասխանի: Երբեմն պետք կը գամ բանաձևել զանոնք, վասնզի շատ համառ են:
- Եթե տասնըհինգ տարեկան՝ խոշոր աչքերով ու անուշ դեմքով մանչ մը, եկեղեցիի մը մեջ հանկարծ ձեռքը դնե երիտասարդ կնոջ մը ծիծին վրա, ի՞նչ կրնա պատահել: Ու եթե համբուրե զայն:

:))

melancholia
04.10.2011, 16:35
այսօր կուզեի ուրախ լինել ու ժպտալ ամենքին, ու կարծես ստացվում էր: Մեկ մեկ թվում է, էս կյանք ասածը ձեռ է առնում: Հենց միքիչ ուրախ ես լինում պարտադիր մի նյարդայնացնող բան բերում տնկում է հոգուտ մեջտեղ ու ասում, այս էս ես ուզում?, դե կեր: Հերիք էէէէէ, զզվել եմ, վեեեեեերջ, սրանից հետո ուրախություս չեմ փոխի անկապ ու անտեղի տխրության հետ, ինչ ուզում է լինի, ՀԵՐՆ ԱՆԻԾԱԾ

Նարե91
04.10.2011, 16:51
Այն, որ սենյակումդ քաոս է ու թափթփված իրավիճակ ու դա քեզ ընդհանրապես չի հուզում...այն, որ չափազանց շատ դասեր ունես անելու, բայց դրա մասին բացարձակ չես էլ մտածում...այն, որ ուղեղդ միայն մեկ ուղղությամբ է աշխատում ու շարունակաբար միայն մեկ բանի շուրջ ես մտածում և այն, որ շրջապատումդ տեղի ունեցող յուրաքանչյուր բացասկան երևույթի դրական լույսի ներքո ես նայում, նշանակում է, որ կյանքումդ էական փոփոխություններ են տեղի ունեցել. այստեղ 2 տարբերակ կա միայն՝ կամ սիրահարված ես, կամ էլ գլխուղեղային համակարգիդ հետ ինչ-որ բան այն չէ:) Էհ... երանի չէ՞ր առաջին տարբերակը լիներ:( Դա միանգամից բացառում եմ, ու ավաղ մնում է երկրորդը...Դեհ...այսքանից հետո էլ ի՞նչ ասեմ...Ինձ՝ շուտափույթ վերականգնում, իսկ շրջապատիս մարդկանց էլ՝ կուռ համբերություն:

unknown
04.10.2011, 18:43
Լինումա չէ որ ուղղակի տրամադրություն չես ունենում...առանց որևէ պատճառի տխրում ես...ամեն ինչ ներվերիդ ազդումա...սա մի նոր զգացողությունա իմ համար...ուզում եմ նորից ժպտամ...եսօր բոլորին կոպտեցի...ամոթ ինձ,բայց դե ես մեղավոր չեմ տրամադրությունս էր ետպիսին...ենպես որ կներեք

Meme
04.10.2011, 19:50
Ամենքիս չի խանգարի մի փոքր մաքուր օդն ամեն օր, եթե ոչ գոնե մեկ ու մեջ;):aha.......
Էս կարգախոսը մեջսս պտտվում էր ինչ աթնացել էի քնիցս:clap, ես էլ երեկոյան տանից դուրս եկա զբոսանքի, ու երջանիկ, հագեցած զբոսանքիցս, մի՜ պուճուր էլ մրսած տուն եկա:sulel.....
Կարևորը ժպիտն էր, որ փայլում էր դեմքիս, նամանավանդ ետ վերադառնալիս:love:roll....Ուխխխխխխխ:yes
Նենց ո՜ր փորձե՛ք, թարմացնում ու ուժա տալիս, համ էլ քնելուց առաջ էլ առողջարարա;)

Ameli
04.10.2011, 20:45
Գրել էի, բայց ջնջեցի, ու՞մ է հետաքրքիր իմ մտքերը, իմ հույզերը:

Arpine
04.10.2011, 22:24
Սա այն գրառումնա, որ իսկապես կգրեի օրագրիս մեջ, այն, որ մի քանի անգամ փորձել եմ գրել, բայց պատռել մի կողմ եմ գցել՝ համարելով, որ դա իմը չի, եթե հիմա էլ գրեի, վստահ եմ, հետո էլի պատռելու էի, բայց էստեղ եմ գրում…
Նախորոք ասեմ,իրոք հետաքրքիր չի, կարող եք չկարդալ:
Արդեն մոտ մի ամիս կլինի՝ ուշքի չեմ գալիս: Ամենը սկսվեց մի դեպքից , որը խառնեց ներսս: Անդրադարձավ ինձ վրա, տրամադրությանս, նաև դասերիս: Հիմա, որ հետ եմ նայում, նոր եմ հասկանում՝ ինչեր են եղել հետս: Բայց այս ընթացքում էնքան բացրողումներ ունեմ, այսինքն ոչ միայն առաջ չես գնում, այլ հակառակը:Երևի ամեն ինչա էդպես կամ առաջ ես գնում, կամ հետ, կամ պրոգրես կամ ռեգրես, միջին չկա, կամ ամեն ինչ լավա, կամ վատ:(: Ամեն ինչ միանգամից գլխիս թափվեց, սկսվեց նրանից, որ ունեցա կյանքիս առաջին լուրջ կորուստը ու հասկացա որ բոլորովի էլ այն չեմ, ինչպես կարծում էի, բոլորովին էլ ուժեղ չեմ, այլ հակառակը: Էսօր մի տեսակ ուրախ էի, նոր եմ հասկանում, որ այս մի ամսվա մեջ էսպիսի դեպք չէր եղել, առիթներ իհարկե եղել են, այն էլ մի քանի իսկապես լավ առիթ, բայց չգիտեմ ինչու, դրանք, լրիվ հակառակը՝ բացասաբար են ադրադարձել վրաս: Արդեն նույնիսկ շրջապատում էին ասում,որ ինձ նման չեմ, հատկապես դասերի հետ կապված: Ասենք նույն առարկան մի քանի տետրում եմ գրել, տետրեր, թղթեր եմ կորցրել, այն էլ պարզվումա ուրիշին եմ տվել , չեմ հիշում, ու էլի նման բաներ, որ ոնց ասում են ինձնից չի: Մի խոսքով լավա, որ այս ապուշ վիճակից դուրս եմ գալիս: Իսկ գիրքը, ճիշտ է կարդում էի, բայց մի տեսակ առաջ չէի գնում, բայց չէ Արթուրն ու Ջեման համբերատար սպասում են, ես չեմ համբերում:
Այսքանն եմ հիշում, նրանից, որ սկզբում գրեցի մտքիս մեջ՝ անկապ օրագրում:)): Հետո՝ թղթին, ապա՝ այստեղ::)

Katka
05.10.2011, 01:21
Հասարակության համար կարևոր հաստատություններից մեկում:D
Աշխատակազմի ղեկավարը էլեկտրիկին.
-Նախատեսիր, որ Նոր տարուց հետո դուրս ես գալու էստեղից:
-Հունց թյա, տոբիշ` ո՞նց թե:
- Հաշվապահի օգնականին կդնենք էլեկտրիկ, ինքը էլեկտրականությունից ավելի լավ ա գլուխ բերում, քան թվերից:
- Հա բայց խե, տոբիշ` ինչու՞:
- Դե ասա` գործիդ անունը ի՞նչ ա:
-Յա, ես փալաքաները պահում եմ, պարետը բարձրանում ա լամբուշկաները փոխում::D
-Բայց դե դա քո գործն ա:
-Հա, ես ձեռի հետ մենեջմենթ եմ անըմ:
Աշխատակազմի ղեկավարը բարձրաձայն մտածեց իմ մոտ`էս ապուշ-խելոքին չեմ կարում էլի հանեմ:

Հ.Գ.Ու թեև էլեկտրիկը ալկագոլիկ է,բայց խելացի է: Դե իսկ աշխատակազմի ղեկավարը սիրտ ունի ու մտածում է էլեկտրիկի մոր մասին, որ գյուղից իրա բալայի համար կաթ-մածուն ա բերում::)

erexa
05.10.2011, 01:25
Անտարբերությունն ինձ համար ո՛չ մի անգամ էլ ողջունելի չի եղել: Մի ժամանակ եվրոպացիների մեջ էի անտարբերություն նկատում, հիմա էլ սկսել եմ, էլ ավել հայերի մեջ նկատել: Մի ժամանակ մտածում էի, դե չկայացած անձնավորություն եմ, (Ժառը, որ կարդա հետս կռիվ կանի :D) դրա համար էլ անտարբեր չեմ մյուսների նկատմամբ, եթե կայանամ գու՞ցե ես էլ դառնամ շատերի պես անտարբեր: Եվ կար ժամանակ, որ ուզում էի ինձ փոխել, դառնալ անտարբեր, բայց էդպես էլ չստացվեց և հիմա ուրախ եմ, որ չի ստացվել: Ուրիշներին նմանվելով, մենք կկորցնենք ինքներս մեզ: :)

Nare-M
05.10.2011, 19:03
Մի հետաքրքիր երևույթ եմ նկատել. մեր մոտերը շները կատուների հետևից չեն ընկնում, հետևաբար, կատուներն էլ, իրենց համար հանգիստ, առանց վախենալու պոչերը տարուբերելով, շրջում են շների քտների մոտով::think Երևի տեղացի կատուները, ի վերջո ,մորթին հետ են տվել, կամ էլ գդակն են կարել::))

Claudia Mori
05.10.2011, 20:30
Անկապ է…

Անկապ է կապության աստիճանի…պատճառահետեւանքային կապերով ստեղծված անկապությունը այնքան է լցրել առօրյան, որ ստիպում է իրեն կապելի աստիճանով դատել…

Անկապ է, քանի որ սա այն դեպքն է, որ ինձնից ոչինչ կախված չէ՝ չի օգնի ո'չ բարձրագույն կրթությունս, ո'չ աշխատանքս, ո'չ ընկերներս, ո'չ բարեկամներս, ո'չ տասնյակից ավելի հետաքրքրություններս, ո'չ սիրելիս…

Չէ՛, է…անկապ չէ…իրականություն է, որը չունի ոչ մի ձեւակերպում, քանի որ էս էն քանդակն է, որի քանդակագործը ես չեմ, ես ուղղակի կարող եմ հավատալ իր հաջող ստացվելուն, ու ես հավատում եմ…

Դեկադա
05.10.2011, 21:18
Էսօր ուսուցչի օրն է: Աղջիկս բացիկ էր պատրաստել իր ձեռքերով ու նվիրել դասղեկին: Ես էլ հիշեցի...9-րդ դասարանի երեխեք էինք: Մոտենում էր տոնը: Դե էն ժամանակ մենակ ծաղիկներ էին նվիրում, վարդեր կամ մեխակներ: Վարդերը թանկ էին դպրոցահասակ երեխաների գրպանի համար, մենք էլ մեխակներ էինք որոշել նվիրել: Ու քանի որ չէինք սիրում մեր դասղեկին ինադու դեղին մեխակներ առանք / ասում էին ատելության նշան է/ ու մեզնից շատ գոհ նվիրեցինք: Պիտի ասեմ, որ խեղճ դասղեկս ահագին ուրախացել էր նվերով: Մենք էլ փայլում էինք որ կարեցանք մեր ատելությունը ցուցադրել: Էտ հլա ոչինչ: Դասերից հետո դասղեկս ծաղիկները ձեռքին տուն գնալուց սայթաքում է ընկոնւմ ու ոտքը կոտրում: Մոտավորապես 2 ամիս դասի չեկավ: Ու չեք պատկերացնի մեզնից յուրաքանչյուրը ոնց էր իրեն մեղավոր զգում: Էտ օրվանից ինքը բարձրացավ մեր աչքին/ նախ գիտեր որ դիտմամբ ենք արել ու ձայն չհանեց/ և դարձավ մեր ամենասիրելի ու ամենաբարի ուսուցիչը:

Ակումբի ուսուցիչներ տոններդ շնորհավոր...չգիտեմ էլ կա՞ն արդյոք էստեղ ուսուցիչներ:

_Հրաչ_
05.10.2011, 21:19
Քանի որ ներկայացնելիքս մի քիչ էլ ողբերգական բնույթ ա կրում, որոշեցի գրել ոչ թե «զվարճալի նկարներ»-ում, այլ այստեղ:

Այսօր մեր դատարանի մոտ էի, զրուցում էի ծանոթներիս հետ, մեկ էլ՝ մեկը թե.
-Հլա նայեք ինչ ա անում:
Շրջվեցինք դեպի շենքի մուտքի մոտի ցայտաղբյուրն ու տեսանք, որ մի տարեց տղամարդ (երևի մի 70 տարեկանի կարգի), ցայտաղբյուրի մոտ կանգնած, հանել ա իրա արհեստական ատամները (պրոթեզը) ու ջիգյարով լվանում ա անվճար ջրով :)) (չնայած՝ տպավորությունը նենց չէր, թե մուրացկան կամ ծայրահեղ չքավոր ա): Դե մի քիչ զվարճացանք, կատակեցինք մեր տեսածի շուրջ: Մեկ էլ՝ էս ուստեն կողի գնաց-գնաց ու փռվեց գետնին: Անմիջապես մոտեցանք, կանգնեցրինք, տեսանք, որ ճակատը քերծվել է: Օգնեցինք, լվաց վերքը: Մտածում էի՝ դե հիվանդ մարդ ա, բան ա, պատահեց, ոչինչ: Ու մեկ էլ որ ալկոհոլի թունդ հոտը չփչեց դեմքիս: :[ Այ ըտե պապիկն ընկավ աչքիցս: :angry Արա դե խմել չգիտեք, մի խմեք էլի: Մանավանդ՝ էդ տարիքում: Ջահելներն էլ ձեզանից ինչ են սովորելու: Չնայած՝ տենց բան որ խելքը գլխին ջահելը տենա, հաստատ չի սովորի:
Շարունակեմ... Քանի որ տեսանք, որ փոքր քերծվածք ա, վտանգավոր բան չկա, հեռացանք անծանոթ, բայց հիգիենայի համար կյանքը դրած պապիկի մոտից: Րոպե էլ չէր անցել, մեկ էլ էս մեր մեծ սերնդի ներկայացուցիչը երկրորդ անգամ մեկնվեց գետնին, բայց էս անգամ ոչ թե ասֆալտե հատակի, այլ խոտերի մեջ: Մոտեցած մարդկանց, ապա նաև՝ «դեպքի վայր» հասած շտապօգնության անձնակազմի պահանջին՝ վեր կենալ, չէր ենթարկվում: Քանի որ գործեր ունեի, շուտ հեռացա:
Պրոթեզի հումորը միակը չէր, որ անկապ օրվաս հերոսը մատուցեց մեզ: Երբ օգնելու, գետնից բարձրացնելու նպատակով մոտեցա նրան, տեսա, որ հագին եղած բրդյա սվիտերի վրա գործված է «CocaCola» գրառումը, ու հիշեցի, որ ընդամենը 4 օր առաջ՝ քաղաքի տոնի օրը, նրան նույն սվիտերով տեսել եմ քաղաքի մայթերից մեկով լուռ ու տխուր քայլելիս. բոլորի դեմքին ժպիտ էր, էդ օրը միայն էդ մարդուն եմ տեսել տխուր դեմքով: Գուցե նրա ճակատագիրն այնպիսին ա, որ չունի նենց հարազատներ, որ բավարար չափով ուշադրություն ցուցաբերեն նրա նկատմամբ ու ինքը մնացել ա միայնակ ու հասել էդ օրի: Հումորը՝ հումոր, բայց սենց բաները բացասականորեն շատ են ազդում վրես:
Որ տխուր չվերջացնենք, տեղադրեմ մինչև «դեպքը» նկարածս պապիկին:

http://img849.imageshack.us/img849/4636/05102011636.jpg

http://img708.imageshack.us/img708/1461/0359t.jpg

einnA
05.10.2011, 22:49
Միշտ վախեցել եմ ասել, որ երազանքս կատարվել է... բայց էսօր համեստաբար կհայտարարեմ, որ երջանկության մասնիկներն էն որդերի նման մտել են ջանս ու ոնց են խուտուտ տալիս,ոնց են ինձ ուտում... :)) :ուխայ

ars83
06.10.2011, 01:39
Մամ ջա՞ն, :love տոնդ շնորհավո՛ր: Ուսուցչի տոնն ա: :)
Քսան տարվա Մանկավարժությունդ շնորհավո՛ր: Էն որ «պատուհան» էր լինում դասերիդ արանքը, գնում էիր ուսուցչանոց, որ անվերջանալի «դիկտանտները», «սոչինենիաներն» ու «իզլոժենիաները» ստուգեիր, մի մասն էլ ինձ երաժշտության դասերի տանելուց միջանցքում նստած ստուգում, մի մասն էլ երեկոյան քնելուց առաջ ստուգում, «մութ տարիներին էլ»՝ մոմի տակ... Էն որ ում մայրը պայուսակից կոսմետիկա հաներ, իմ մայրն առնվազն երկու հատ կարմիր գրիչ էր հանելու... բայց հետն էլ մի հինգ հատ կապույտ, որպեզի մեկումեջ երեխեքի սխալները կապույտով ուղղեիր, որ գնահատականը չիջնի... Հիշո՞ւմ ես, թե ոնց էիր հերթով կապույտ գրիչները թղթի վրա փորձում, թե որի գույնն ա ավելի մոտիկ: Ես էլ գալիս էի, ասում՝ մամ, տենց չի կարելի, դա արդար չի: Դու էլ ասում էիր՝ հլը մի հատ գնա, քո գործով զբաղվի, հա՞: Բա որ կռիվ էիր անում աշակերտներիդ շողքի հետ, թե՝ «էտոտ դուռակ սդելալ պյած օշիբոկ, ես սրան հիմա ո՞նց... հինգից հանած դնեմ»: Էն որ մի դասարանի դասղեկ կպած քեզ հա զանգում էր, թե՝ արի էսքան երեխեքի տարեկանը «երկու» փակի, թող ռադ ըլնեն, գնան ուրիշ դպրոց, դու էլ ասում էին՝ չէ, խի՞, էդ երեխեքն ինձ մոտ «չորս» էլ են ստանում: Էն որ քսան տարվա մեջ մեկի քառորդն «անբավարար» փակած չկաս: Շնորհավորում եմ, Մամ ջան, հիմա էդ երեխեքը քեզ տեսնում են տոնավաճառում, վազում, գնում իրենց ամուսիններին կամ կանանց բերում, որ ցույց տան, թե «էս իմ սիրած ռուսերենի դասատուն ա», ու հետո հետևիցդ տոնավաճառով ման գալիս, որ մյուս վաճառողներին ասեն «նորմալ գնով կտաս, ինքն իմ մորքուրն ա»:
Էն որ ինձ հա ուղղում էիր, թե «տղա՛ ջան, դու հո Գորբաչյովը չե՞ս, շեշտերը սխալ ես դնում»: Ա՛յ Մամ ջան, էդ ռուսներն իրանք սկի չգիտեն, թե ճիշտ շետը որտեղ ա դրվում: Էն որ միասին գնացինք ռուսերենի օլիմպիադայի «Բլեյանի դպրոց» ու իմ «սոչինենիան» սկզբում հինգ էին գնահատել, հետո դարձրել չորս, որ մի բալ չհերիքի, որ անցնեմ հաջորդ փուլ... Ու դու էդքան ջղայնացար, նեղվեցիր... Հիմա ռուսների հետ որ խոսում եմ, ասում են՝ Вы/ты отлично владеете/владеешь русским языком: Շնորհակալությո՛ւն, Մամ ջան, դու ինձ սովորեցրիր ռուսերեն լեզուն:
Էն որ պուճուր ժամանակ ես հա գետնից կեղտոտ-մեղտոտ բաներ եմ վերցրել, դու էլ ասել ես՝ չի՛ կարելի, գցի՛, քըխ ա, ես էլ երեք ռուբլիանոց եմ գտել, ասել եմ՝ ցի՛ կալելի, քը՛խ ա, դու էլ ասել ես՝ չէ՛, Արսեն ջան, էս մեկը քըխ չի, տուր ինձ, ես քեզ համար կոնֆետ կառնեմ... Շնորհակալություն, Մամ ջան, դու ինձ սովորեցրիր, որ ամեն ինչը սև ու սպիտակ չի (բայց Պապան լիներ, մեկից մեկ գցել էր տալու, գիտես, չէ՞):
Էն որ մեզ քրոջս հետ հեքիաթ էիր պատմում իրիկունը վերջին ուժերով, ու քո հեքիաթում հանկարծ Կարմիր գլխարկը գնում էր «լույսի, գազի փողը մուծելու», մենք էլ քեզ բզում էինք, թե՝ Մա՛մ, մի՛ քնի, վե՛ր կաց, ճիշտ պատմի: Շնորհակալություն, Մամ ջան, դու ինձ սովորեցրիր ինքդ քեզ անտեսել:
Էն որ մեր դասարանի Աննայի մաման մահացել էր ու դու գնացել էիր ծնողական ժողովի, իմացել դրա մասին, եկար, ասեցիր՝ Արսեն ջան, դու աշխատի դասարանում չխոսալ ծնողներիդ մասին, Աննայի մաման մահացել ա, ինքը իրան լավ չի զգա... Շնորհակալությո՛ւն, Մամ ջան, դու ինձ սովորեցրիր հարգել ուրիշի վիշտը:
Էն որ երբեք մեզ հետ ուտելիք չէիր դնում տանեինք դպրոց, ասում էիր՝ երեխաներ կան, որ չեն կարող ուտելիք բերել, դուք կուտեք, իրանք կնայեն, իրանց վատ կզգան: Շնորհակալություն, Մամ ջան, դու սովորեցրիր մեզ հարգել ուրիշի կարիքը:
Էն, որ ասում էիր՝ երբ որ ձեզ ասում են, թե պայուսակիս մեջից այսինչ բանը հանեք, բերեք, երբեք մի՛ մտեք ուրիշի պայուսակը, տարեք այն տիրոջ մոտ, ասեք՝ հեսա, վերցրու... Շնորհակալություն, Մամ ջան, դու մեզ սովորացրիր հարգել ուրիշի սեփականությունն ու անձնական կյանքը:
Բա որ մի բան էն չէինք անում (օրինակ՝ լեզվակռիվ էինք տալիս), ջղայնանում էիր, թե էս ինչ ա. ես ուրիշի երեխեքին եմ սովորացնում, իմ երեխեքին չեմ կարողանում սովորացնել: Բա որ մի օր քեզ վատ էիր զգացել, որ պատմությանս դասատուն մոտեցել էր քեզ դպրոցում, ասել, որ ամեն ինչ լավ եմ անում, բայց նախադասությունները մտքում ռուսերեն եմ կազմում... ու հիմա էլ փորձում ես հնարավորինս հայերեն խոսալ, բայց մինչև հիմա ասում ես՝ «տղաս համալսարանի կիռառականն ա ավարտել»:

Մամ ջան, բա հիշո՞ւմ ես, որ բանկում էիր աշխատում կադրերի բաժնում ու աշխատավարձդ իննսուն ռուբլի էր, իմացար, որ դպրոցում ուսուցչի աշխատավարձը հարյուր քսան ռուբլի ա, դուրս եկար բանկից, գնացիր դպրոց: Հետո դասատուի աշխատավարձը մնաց նույնը, իսկ բանկում աճեց ու աճեց: Ես էլ քեզ մի օր հարցրի՝ ափսոսո՞ւմ ես, ասեցիր՝ չէ, իմ տեղը դպրոցում ա: «Քո տեղից» գալիս էիր տուն յոթ ժամ պարապելուց հետո, թուլանում, պառկում, որ մի քիչ քնես (եթե ստացվեր, իհարկե), մենք էլ անընդհատ լսում էինք «քո երեխեքի», «քո ծնողների», «քո դասղեկների» մասին: Հիմա էլ պիտի գնաս, քո դպրոցը, տեղեկանք վերցնես, որ քսան տարի դասավանդել ես, որ քեզ թոշակ տան հիսունհինգ տարեկանում, որովհետև դասատուները շուտ են թոշակի գնում: Իմ՝ հեռախոսով տված հարցին էլ, թե «ինչքա՞ն թոշակ են տալու», կամաց ձայնով պատասխանում ես՝ դե մի քսան հազար, էլի... Շնորհավոր, Մամ ջան:
Էն որ քույրս մի օր պրակտիկայի ժամանակ երկու ժամ իրար հետևից դաս էր անցկացրել չորրորդ ու հինգերորդ դասարաններում, տուն եկավ մազերը բիզ-բիզ կանգնած, թե «ես կյանքում դպրոց չեմ գնա դասատու աշխատեմ», դու էլ ծիծաղեցիր, ասեցիր, «բա իմ ջանը քար ա՞, որ օրը յոթ ժամ պարապում եմ»: Բայց ուսուցիչ լինելու ջիղդ ինձ ա փոխանցվել, Մամ ջան, էդ էլ շնորհավոր: Հեսա, որ սկսես թոշակդ ստանալ, կկուտակենք, լիքը փող կհավաքենք, ես էլ կգնամ քո նման դպրոց, մաթեմ կդասավանդեմ, քո թոշակով ու իմ աշխատավարձով քե՜ֆ կանենք:
Տոնդ շնորհավո՛ր, իմ Ուսուցիչ Մա՛մ ջան: :love :kiss

erexa
06.10.2011, 02:11
Այս գրառումը հատուկ ուզում եմ անել այն մարդկանց համար, որոնք ինչպես ես, չեն սիրում փոփոխություններ: «Յուրաքանչյուր փոփոխություն մի նոր շանս, հնարավորություն է տալիս քեզ քո կյանքում և քեզ համար բացվում է մի նոր և այլ աշխարհ»: Չգիտեմ, ո՞րքանով է սա դրական, բայց փորձեմ հավատալ այս խոսքերին: :8

Artgeo
06.10.2011, 17:21
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=53103&d=1317907294

Էլիզե
06.10.2011, 20:29
Սուսանիկ -Ասի՜…
Ես- Հը՞…
Սուսանիկ- "Հը"չէ, ասա՝ "հա ջան"...

:))…

Agni
06.10.2011, 21:10
Էնքաաան հանգիստ եմ... նույնիսկ վախեցնող տարօրինակ հանգիստ...
Ախ, ոնց չեմ ուզի էն փոթորկին նախորդող հանգստությունից լինի, ո՜նց չեմ ուզի...
Հ.Գ. անկապություն անկապությանս...

Lusinamara
06.10.2011, 23:17
Զրոն դեռ սահման չէ. կան նաև բացասական թվեր…

ars83
07.10.2011, 03:10
Ինչպիսի՜ թեթևությամբ և հրճվանքով պետք է լցված լիներ 1873 թվականի ապրիլի 20-ի օրը: Որքան ժպիտներ, փայլող հայացքներ, շորեր և բուրմունքներ պետք է սահեին շուրջբոլորը: Այդ տոնական և մեծ օրը Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆի և կայսրուհի Եղիսաբեթի ավագ դուստրը՝ Ժիզելա Լուիզ Մարիան ամուսնանում էր Բավարիայի Լեոպոլդ արքայազնի հետ: Փայլով և ճոխությամբ մեկը մյուսին գերազանցող տոնախմբություններ էին կազմակերպվում Վիեննայում: Ազնվականներն ու մեծահարուստները շնորհավորում էին կայսերական ընտանիքին և միմյանց այս նշանակալի իրադարձության առթիվ: Վիեննական վերնախավն ուներ տոնելու և ուրախանալու մեծ փորձ և ձևավորված ճաշակ. շքեղությունն ու փայլը չպետք է պակասեին և ոչ մի վայրկյան: Արքայական խնջույքին վայել էր միայն հատուկ երաժշտություն: Եվ ո՞վ էր ավելի փորձված այդ տոնական, շլացնող, բարձրահունչ, ազնվական երաժշտությունը կերտելու գործում, եթե ոչ Յոհաննես Շտրաուս-կրտսերը: Ո՞ւմ վալսերի տակ էին ազնվազարմ կանայք տենչագին հայացքները թաքցնում կիսաժպիտների, ձեռքերի մեղմ շարժումների, սլացիկ իրանների օրորվելու տակ: Ո՞ւմ վալսերի հնչյունների տակ ժպտերես կանանց գրկած պպտվելիս ավելի արագ էր հոսում երիտասարդ ազնվականների երակներում արյունը, վիեննական արյունը՝ Wiener Blut-ը:
Անամպ, շքեղ, հարուստ, ուժեղ այդ աշխարհն իր փառաբանոող քերովբեների դասն ուներ՝ փողային, լարային, հարվածային գործիքների մեծ պաշարով, որոնք ողողում էին այդ աշխարհը պայծառ, անբիծ երաժշտության կաթիլներով:
Արքունի տոնախմբության համար քերովբեների դասը ղեկավարում էր ինքը՝ հրեշտակապետ Յոհաննես Շտրաուսը: Առաջին անգամ կատարվում էր նրա շլացուցիչ Wiener Blut վալսը՝ ներդաշնակության և սիրո մի երկնային խառնուրդ...


http://www.youtube.com/watch?v=LGPO3agjX4U

Երկու տարի անց, 1875 թվականին, ծնվեց ֆրանսիացի ականավոր կոմպոզիտոր Մորիս Ռավելը:

ars83
07.10.2011, 03:10
Երաժշտության, նորաձևության և գեղեցկության մայրաքաղաք Փարիզում, որտեղ Եվրոպան իր դռներն էր բացում ռուսական բալետների, Պիկասոյի դեկորացիաների, Բելլինիի օպերայի առաջ դեռ մի քանի տարի առաջ, երաժշտությունն ու ուրախությունն արգելված էին: Ռավելի ընկեր կոմպոզիտորները երաժշտություն չէին գրում. նրանք ավելի կարևոր գործ ունեին հիմա՝ պաշտպանելու հայրենիքը ավստրո-գերմանական հարձակումներից: Մորիս Ռավելին, սակայն, բանակ չէին վերցնում. նա չափից դուրս վտիտ էր և կարճահասակ: Միայն հատուկ միջնորդության շնորհիվ էր, որ նրան հաջողվեց դառնալ բեռնատարի վարորդ բանակում: Մեկը մյուսի հետևից կոմպոզիտորը լուրեր էր ստանում իր ընկերների մահվան մասին: Սակայն դա ամենամեծ հարվածը չէր, որ պատրաստված էր նրա համար:
Ռավելի ստեղծագործությունները, որոնք միշտ լիքն են մեղեդայնությամբ ու վարպետությամբ, ներդաշնակ լիրիկականությամբ, զարմանալիորեն ընդհատվում են 1908 թվականին տարօրինակ վերնագիր կրող «Գիշերային Գասպար» դաշնամուրային սյուիտով՝ գրված Ալուայզիուս Բերտրանի համանուն պոեմի խոսքերով: Սյուիտի համար ընտրված երեք մասերը՝ Ondine (ջրային ոգի), Le Giber (կախաղան), Scarbo (տնային չարք), աչքի են ընկնում իրենց հոսահատությամբ և մռայլությամբ: Սկարբո չարքը շշնջում է պոեմի հեղինակի (թե՞ կոմպոզիտորի) ականջին. «Արդարացված մեռնես, թե դատապարտված, միևնույն է՝ ես քեզ համար որպես սավան կպատրաստեմ սարդոստայն և քեզ հետ միասին սարդ կթաղեմ նրա մեջ... երեկոյան մարմինդ կուտի նա... ես քեզ կկանգնեցնեմ Սան-Բենինի դամբարանի մոտ, որտեղ դու շատ ժամանակ կունենաս լսելու, թե ինչպես են երեխաները լացում դրախտի նախաշեմին»: Սատանայական աշխարհից պատկերները երաժշտությամբ ծրարելն առանց պատճառի չէր. հուսահատությամբ և վախով լցված այս սյուիտը Ռավելի արձագանքն էր իր կյանքում տեղի ունեցած առաջին ամենաթանկ կապի կտրվելուն՝ հոր մահվանը:
Ինչպիսի՜ն էր պատերազմից ավարտին այդքան մահեր, սպանություններ, կեղծիք տեսած Ռավելի ներաշխարհը 1919-1920 թվականներին, առաջին աշխարհամարտից հետո, երբ բանակից վերադառնալուց հետո նա իմանում է վերջին և միակ ամենաթանկ կապի պատռվելու մասին. մահանում է նրա մայրը: Անընդհատ փորձելով հաղթահարել կորուստների ցավը, տեսնելով երեկվա լուսավոր աշխարհի՝ արյան ու ստի մեջ ողողվելը, Ռավելը տանջալի, երկարատև երկունքի միջոցով ծնում է իր քաոսացած ներաշխարհից աղճատված, հրեշային, կատաղի այս ստեղծագործությունը՝ Վալսը:
Վալսը լսելիս թվում է, թե ուր որ է կորսաս ներդաշնակ վալսի մոտիվը, բայց այն անընդհատ փախչում է քեզանից՝ ծռվելով, գալարվելով, լարայինների խուլ հառաչներով, հոգոցներով, որոնց վրա առանց դադարի հարձակվում և պատառոտում են փողայինները, կռվում, գալարվում արյան մեջ, սպառնում միմյանց՝ հարվածայինների դիվային ծափերի տակ: Շտրաուսի Վիեննական վալսի սպիտակ իրանն ու դեմքը պատվում են արնագույն բծերով, ճաքերի նման՝ կարծես ներսից ինչ-որ բան ճնշում է և շտապում պատռել, վերացնել այդ ներդաշնակ աշխարհը. դարերով ներսում կուտակված թարախն ու մաղձը դուրս են հոսում՝ անողոքաբար վերացնելով փայլուն թաղանթը: Շտրաուսի գովերգած ազնվական աշխարհը սկսում է բուրել պիղծ ու թունավոր հոտերը՝ ատելության, նախանձի, կեղեքման, գազանաբար ինքնաոչնչացման: Միևնույն ժամանակ Վիեննական վալսի հնչյունները ծռվում, կռկվում, այլանդակվում են, վերածվում խելագար, կատաղի մի քրքիջի: Վիեննական վալսը հասնում է իր գագաթնակետին և ինքնասպանություն գործում Առաջին Աշխարհամարտի քաոսով ու ցավով լցված կոմպոզիտորի երևակայության (իրականությա՞ն) մեջ:


http://www.youtube.com/watch?v=NRmavWyVLWw

Դեկադա
07.10.2011, 10:49
Վերջին շրջանում ակումբի ամենահետաքրքիր բաժինը իմ համար դարձել ա քաղաքականության բաժինը: Չնայած ես ուր քաղաքականությունն ուր, բայց դե էտ անտերը էնքան աներես ա որ նույնիսկ անկողիններ ա ոտք դնում ու ինչ սև գործ ասես որ չի անում: Միշտ զարմացել եմ, թե ո՞նց ա մեր նման բողոքավոր ազգի մոտ /երբ անխնա բողոքում ենք ամենից ու ամենքից, մեզ տեսնում ենք բոլոր դժբախտների տասնյակներում՝ ավելին առաջին տողում/ մի բան ստացվում ա 100% - ով՝ հումորը: Չէ ռուսերեն տարբերակը ավելի լավն ա՝ սատիրա / վայթե իմ հայերեն տարբերակի հետ հեչ կապ չուներ:ճճճ/: Էնքան լավ ա ստացվում «խնդալը»...հեռվից: Երկու օր ա մտածում եմ ես էլ չգնա՞մ «Ազատության հրապարակ» պահանջելու ինձ հասնող իրավաբանորեն էլ հաստատագրված ու ամրագրված /ծիծաղս եկավ/ Ազատությունս: Ասեմ այ մարդ, ով ինձ ազատություն կտա ես էլ նրան կպաշտպանեմ, տո պետք ա քվես էլ կնվիրեմ: Ես բարի մարդ եմ, համենայդեպս էսօր էտպես եմ զարթնել: Տվեք ինձ էս երկրից գնալու հնարավորություն....որպեսզի հայրենասեր դառնամ: Ամենալավ զենքը հիշողության կորուստն է: Սա իմ բառերն են, բայց պիտի ասեմ, որ էտ պատերազմում ես վաղուց արդեն տանուլ եմ տվել: Էս երկրում ապրելով ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ ապրածս մութ ու ցուրտ տարիները, հացի ու նավթի հերթերը: Ուզում եմ գնամ որ մոռանամ: Որ էնտեղից մեծ մեծ խոսամ, չէ պապաս կասեր մեծ մեծ փռթեմ: Ուզում եմ գնամ, որ էնտեղից երկու քոռ կոպեկ ուղարկելուց ինձ սրբերի դասին կարգեն: Գնամ, որ տարին մեկ անգամ սկայպով խոսալուց ինձ համարեն ամենհոգատար անձը աշխարհիս երեսին: Գնամ որ պատիվս ու հարգանքս բարձր լինի: Թքած թե հոգիս խաղաղ չի լինի: Հիմա էն ով ա խաղաղ հոգով գիշերը լուսացնում: Գնամ, որ էնտեղից ձեռքս թափ տալով կոչեմ հայրենասիրություն, ազգապահպանություն, հայասիրություն: Գնամ, որ բռունցքս սեղանին խփեմ ու պահանջեմ, որ մի եղեք թուլամորթ թողեք ձեր երեխաները գնան ու նահատակվեն հանուն «ազգի» / ստեղ պիտի ասեմ որ ազգը էտ օլիգարխիկներն են...մանր մունր մարդիկ ինձ համար/:Գնամ...որովհետև էստեղ ապրելով աչքս էնքան վատ բան ա տեսնում որ նյարդերս տեղի տալուց երբ բարձրաձայնում եմ ես միանագմից հայտնվում եմ ազգի թշնամիների շարքերում: Իսկ ես ուզում եմ հայրենասեր լինեմ...

...բայց ես էս երկրում եմ ուզում հայրենասեր ու հայասեր մնամ: Չեմ ուզում գնամ ու ի՞նչի եք ինձ դրան դրդում...




...մեկ մտածում եմ գրառումս ջնջեմ, հետո էլ որոշեցի չեմ ջնջելու: Միևնույն ա իմ մտքի ազատության վրա ոչ մեկը չի կարա կապանք դնի::)

melancholia
07.10.2011, 19:16
Լռություն խորին, խորհրդավոր..........որքան շատ եմ սիրում լռության մեջ նստել ու անրջել, հիշել որ աշխարհում կյանք կա, որ մեղեդի կա, որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ
բայց.....ախր էնքան շատ եմ խոսում, սկսում եմ կարոտել լռությանը: Տեսնես բոլոր լռություն սիրողներն են այսքան շատախոս?:think

Նաիրուհի
08.10.2011, 01:51
Կիսվեմ, էլի :love

Անկրկնելի օր էր: Նախ եռագունաներկման արարողություն Արամ Խաչատրյանի արձանի մոտ, ապա երթ դեպի մարզադաշտ, հետո...
Ընդամենը մի քանի մետր հեռու տղերքն են :love Վաղուց մարզադաշտում չէի եղել (Ռուսաստանին հյուրընկալելուց հետո). տրիբունաները էներգիա են ճառագում, ՖԱՖ-ի թմբուկն ու կոչերը մարտական ոգի են հաղորդում, ամբողջ մարզադաշտը եռագույն է... :love Գլխավերևումս երբևէ Հայաստանում տեսած ամենակրեատիվ պաստառն է՝

http://i.imgur.com/u3GnAl.jpg
կողքիս՝ Կարնո Սոսեի հրաշալի գանգուրները (որոնք եղան իմ ուղեցույց աստղը ամբողջ օրվա քաոսի ընթացքում)։
Հանդիպումից առաջ մարզադաշտի երկնքում երկու սպիտակ աղավնի հայտնվեցին, որոնք ի վերջո հանգրվանեցին մեր՝ արևելյան տրիբունայի վերևում։

Աննկարագրելի ապրումներով լցված երկու ժամ՝ ամբողջ կոկորդով բղավել, պարել ու թռվռալ, երգել, շնորհավորել իրար ու լաց լինել ուրախությունից... Չէինք մոռանում ապշել կարմիրբերետավորների սառնասրտությունից. ինչպե՞ս էին կարողանում զսպել իրենց և չշրջվել։ Բացի մեկից։ Ուշադիր հետևում էր աղավնիների թռիչքին, անընդհատ շրջվում էր ու աչքի պոչով նայում խաղադաշտին, հետևում էր ալիքի պտույտին ու էդ ամբողջ ընթացքում ժպտում էր. էնքան անուշ ժպիտ ուներ։ Ես ու Սոսեն որսում էինք նրա ժպիտն ու ինքներս էլ էինք ժպտում։

Աղավնիներից մեկը պոկվում է տրիբունայի տանիքից։ Երկու պտույտ և... Գոոոլ... :yahooՄարկո՜ս, Յուրա՜... :love Հետո էլի մի ճախրանք մարզադաշտի վրայով ու... երկրորդ գոլը։ :yahooՀենո՜... :love Ընդմիջում։ Կարմիր քարտ։ Բոլորս ուրախ ենք, որ արդեն երկու գնդակ խփել ենք. չեն ասի, թե հաղթեցինք, որովհետև Մակեդոնիան 10 հոգով էր։ Նյարդային րոպեներ. տղերքը մի տեսակ հանգստացել են, փոխարենը մենք ենք լարված։ Աղավնին էլի պոկվում է քիվից, ու Գևորգը :love գոլ է խփում։ :yahoo Մարզադաշտը ցնծում է։ Սառը ցնցուղ. Բերեզովսկին չի կարողանում որսալ գնդակը։ Մենք անմիջապես սկսում ենք վանկարկել «Հա՜-յա՜ս-տա՜ն»։ Մի քանի րոպե անց աղավնին իր հերթական պտույտն է սկսում։ Մեր կարմիրբերետավորի ժպտացող աչքերին հետևելը լիովին պատկերացում է տալիս նրա թռիչքի հետագծի մասին։ Ամբողջ տրիբունայով տարածվում է տրամադրությունը. վերջ, գոլ ենք խփելու :)։ Երկար չենք սպասում։ :yahoo

Չորրորդն ամենաուրախալին էր ինձ համար. չէի ուզում, որ վերջինը նրանց խփածը լիներ, դրա համար չկարողացա զսպել արցունքներս Սարկիսովի :love գոլից հետո։ :cry

Վե՜րջ։ Հաղթո՜ւմ ենք։ 4-1 :bux:
Ես ու Սոսեն շատ երախտագետ մարդին ենք. անգամ խելագար ուրախության մեջ չենք մոռանում մեզ ժպիտ պարգևած երիտասարդին։ Ինչ-որ պատրվակով կանչում եմ նրան, և ջերմորեն սեղմում ենք ձեռքը՝ շնորհակալություն հայտնելով։ Կարմրում է մինչև ականջները :oy ;)

Մարզադաշտի մուտքի մոտ սպասում ենք տղերքին։ Մարկոսը մոտենում է մեզ, ու ես կարողանում եմ գրկել նրան... :love Մարզաշապիկն եմ խնդրում։ Մեղավոր ժպիտով ասում է, որ Մակեդոնիայի ֆուտբոլիստներից մեկի հետ է փոխանակել :(

Իսկ մնացածը... հե´չ, ընդամենը երկու ժամ Երևանի փողոցներում՝ մեքենաների ազդանշաններ, պատուհաններից դուրս ձգված մարդիկ, ամենուր մեր եռագույնն է, փողոցն անցնում ենք ուղղակի մեքենաների արանքով, վազում ու թռչկոտում ենք գլուխներս կորցրած, երգում ենք, մեզ են միանում անցորդները, օտարերկրացիները նկարում են ու բարեհոգի ժպտում... Քաղաքը գժվել է, ու դա էնքան ուրախալի է... Բոլորս ենք տոնում...

Շնորհավո՜ր, հայե՜ր...

Հ.Գ. Մի առաջարկ ունեմ՝ քաղաքի աչքի ընկնող մի հատվածում կանգնեցնել այն մարդու արձանը, ով կերտեց մեզ համար այս խաղը, այս հաղթանակն ու այս հավաքականը, որով արդեն բոլորս ենք հպարտանում, նույնիսկ՝ ամենաթերահավատները։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, ում շնորհիվ ազգովի տոնելու առիթներն ավելանում են...

Հ.Հ.Գ. Կներեք, էլի, ավելի կարճ չկարողացա։

Դեկադա
08.10.2011, 11:51
Աշխարհիս երեսին կա մի բան երբ նույնիսկ տխրությանս մեջ ինձ ժպիտ ա պարգևում: Երեխեքը: Իրանք մի ուրիշ աշխարհ են, ինձ համար լրիվ իդելական: Մենակ լսել ու տեսնել ա պետք իրանց: Ու իրանց պետք էլ չի հարցնել թե «ում են սիրում ամենից շատ մամայի՞ն, թե՞ պապային»: Իրանք դա կասեն, իրենց գործողություններով, իրենց պահի տակ բերանից դուրս թռած խոսքով: Մենակ թե մի քիչ ուշադրիր եղեք: Բա որ տեսնեք ոնց են սպառնում:

1.-Արի լիֆտով չգնանք:
-Չէ լիֆտով ենք գնալու:
-Եթե լիֆտով գնացինք ուրեմն պապային չես սիրում:

2.- Ծամոնտ հանի ու գցի, արագացրա, - մաման էր նկատողություն անում:
-Պապային ասելու եմ,- սպառնում էր բալիկը:


3.- Տատ ինձ համար բուլկի կառնե՞ս:
- Էսօր չէ բալես:
-Գնանք տուն,պապային ասելու եմ ոտքերդ ջարդի: Ես էլ եմ ջարդելու:

4.- Ալի էս կոմով գնանք:
- էս մի կողմով արի բալես:
- Ապուշ պապա...:D

...բայց մի բան էլ կա որից ես միշտ վախեցել եմ...ծերությունից: Մարդ մեկ մեկ նենց ա ուզում երեխա էլ մնա...;)

impression
08.10.2011, 15:55
կտցրած գրառում ա, նախօրոք ասում եմ
ՇԱՏ կտցրած

մեր տան երկու հեռուստացույցներից ոչ մեկը սատկել չի ուզում
նրանք միացրած են միշտ, ու հիմնականում՝ նույն ալիքի վրա
բայց՝ տարբեր անտենաներից են "սնվում, օգտվում" և հետևաբար, նույն ալիքը երբ միացրած է, մեկի ձայնն ու պատկերը մյուսից մի քանի վայրկյան ուշ են եթերում հայտնվում
երանի ինձ, իմ նեռվերն ու տեխնիկական առաջընթացը...
առաջին անգամ որ տենց էղավ, ես տեղումս ապշեցի, եթե կարող եք պատկերացնել դա ինչ ա
հետո մառազմատիկ մտքերը սկսեցին պար գալ գլխումս
ասենք էդ մի քանի վայրկյանը, որ փաստորեն կորում ա եթերների ընթացքում ինչ ա՞
կարող ա դա բացարձակն ա, աբսուրդը, տիեզերական սև անցքը, հը՞, հնարավեր ա չէ ախր...
հետո վիճակս ավելի բարդացավ, սկսեցի մտածել, դա արդյոք մի երևույթ ա, թե՞ ամեն ուշացած խոսքից հետո հերթական անգամ մերձենում եմ բացարձակին կամ կուլ գնում սև անցքում...

ասում էի չէ, կտցրա՜ծ....

Freeman
08.10.2011, 16:02
Կտցրած = նորմալxիմպրեշն

impression
08.10.2011, 16:13
ես հոմոֆոբ չեմ, ես խայտառակության աստիճան տոլերանտ եմ, ուղղակի խնդալու իրավիճակ ա, ես էլ պարապ եմ մնացել :))))

SQ-ում եմ, կողքս երկու տղա են նստած, հաստատ զույգ են, նենց են իրար նայում :))))
էն մեկի հոնքերն էլ հանած ա, վայ երանի դրա հավեսին
բայց վերջը լսեք
ուրեմն էս անհոնքը ուզում ա գնալ զուգարան
դե SQ-ի զուգարանի նախադուռն էլ երկփեղկ դուռ ա, մեկի վրա աղջիկ ա նկարած, մյուս փեղկին՝ տղա
սա գնաց էդ փեղկին ձեռքը դրեց, հետո նայեց նկարին ու նենց մի զզվանքով ձեռքը քաշեց, մյուս փեղկը բացեց, ես մեռել եմ :D

հիմա էլ Ֆիլադելֆիա են պատվիրում, դե բա գառբատայա գառա չկա ստեղ....

Էլիզե
08.10.2011, 18:23
Նո՛ւ-նո՛ւ… Հարմար տեղավորվեք, թեյ-սուրճ-բորշ բերեք համակարգչի մոտ, կյանքիցս դրվագ մը պատմեմ… Հա՛, սպասում եմ, հանգի՜ստ տեղավորվեք ուտելիք-խմելիքն էլ բերեք, մի՛ վռազեք…

Ըհ-ը՛, եկա՞ք, սկսեմ…


Ժուկով-ժամանակով (http://www.akumb.am/showthread.php/337-%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2231020#post2231020) բժշկական ստուգման էի գնացել: Ինչ-ինչ հանգամանքների բերմամբ թե պատահմամբ՝ արյանս անալիզի պատասխանն ստացա համարյա թե երեկ /իրականում՝ երեկ չէ առաջին օրն եմ ստացել/:

Եկա տուն, վերոնշյալ պատասխանը խիստ հանդիսավոր կերպով հանձնեցի հայրիկիս /պապաս բժիշկ է/, հանձնման արարողակարգը ըստ հավուր-պատշաճի իրականացնելուց հետո՝ անցանք հաջորդ փուլին՝ արյան անալիզի պատասխանին անալիզի ենթարկելուն…

Կրկնակի անալիզը ցույց տվեց, որ արյանս տոկոսը ցած է, պակաս է արյունս /շատ չէ՛, ոնց որ մի երկու բուռ պակաս է :ok /:

Արագ հավաքվեց ընտանեկան խորհուրդ, որի ընթացքում՝

Քննվեց.

Արյանս տոկոսի բարձրացման առաջիկա պլանները. դեմ/կողմ…

Որոշվեց.

Արյանս տոկոսի պատճառը իմ քիչ և ոչ կանոնավոր ուտելն է, կարճ ասած՝ համարյա թերսնվելը…

Վճռվեց.

Ինձ գերսնել…

Հ.Գ. Սիրում եմ իմ ընտանիքը... :love

einnA
08.10.2011, 21:32
լրիվ անկապ

- Տուր ինձ քո հոգին, հետո սիրտդ, ու ես կվերցնեմ,- ասաց ... - ն :))

Ameli
08.10.2011, 23:25
Ո՞նց չսիրես էս կյանքը, եթե կան մռութ, համով, կյանք մարդիկ /էս բառերը լեկսիկոնումս չկան, բայց ուրիշ բառեր չեմ գտնում նկարագրելու համար, մնացածը մի տեսակ կեղծ կթվան/:
Մութն ընկել էր, սլանում էի դեպի տուն, տափակ մտքերը զզվելու չափ սղոցում էին ուղեղս, աչքերս բաց էին /սովորություն ունեմ մեկ-մեկ փակելու/, բայց կուրացել էի երևի՝ էդ կծան որդերից, այլապես կտեսնեի լուսավոր դեմքդ, ախր դու շողում ես տղա հալովդ, դու իմ ընկերն ես, իմ լավ ընկերը, ես քեզ տարին 3 անգամ եմ հազիվ տեսնում, թեկուզ կողք կողքի ենք ապրում, ես քեզ անչափ եմ սիրում :roll :
Սլացքս արգելակեց հոգնած ուղեղիս հասած կախարդական բառը՝ իմ անունն, իհարկե :)) , դիմացս, կողքերս նայում եմ՝ ոչ մի ծանոթ դեմք, դու մի ասա արդեն ետևում ես մնացել :)) , տեսանք, լայն ժպտացինք, ողջունեցինք, հալուհարց արինք: Դու նույն թեթև մարդն ես, ինչքան օգնեցիր ինձ քո էդ թեթևությամբ չես էլ պատկերացնի: Մենք մի 7 քայլ իրարից հեռու դեռ հաջող էինք անում, դու երկու մատով ուղղում էիր շուրթերդ՝ ինձ հուշում ժպտալ …
Դրանից հետո՝ մինչև տուն, հիմար ժպիտը դեմքիցս չէր իջնում, շնորհակալ եմ …

Մինա
09.10.2011, 14:24
Անհավատալին ակնհայտ

Մտերիմներիցս շատերը գիտեն վերջին օրերի անհաջողություններիս մասին:Մեքենաս,որի վրա աշխատում եմ ,փչացել է:Մեխանիկներ `մեքենայիցս կարգին հասկացողներ չկան:Վերջին հույսս մեկն էր ,եկավ ,ունքի տեղը աչքն էլ հանեց,գնաց:Հուսահատության մեջ էի:Նոր մեքենան էլ մի 5000$ արժի:Հունաստանի այս պայմաններում(հիմնարկները փակվում են,ամբողջ ապրանքը կարած-պատրաստ դրսից են բերում...) պարզից էլ պարզ է ,որ նորն առնելու քայլի չես դիմի:Մի խոսքով անելանելի վիճակում էի,ոչ առաջ,ոչ ետ:Օգտագործած մեքենա էլ կա մի 1000$,բայց Էս փող չեղած ժամանակ մենակ դա էր ինձ պակասում լրիվ երջանկության համար:Էսպես տարակուսած ու շվարած չգիտեմ մասնագիտությունս փոխեմ,թե երկիրը որտեղ աշխատում եմ,մեկ էլ հեռախոսազանգ:Հին կոլեգաներիցս էր,թե թոշակի եմ գնում,մեքենաներս էլ ձրի,այ քեզ բաաաաաաան,քեզ եմ նվիրում:Ժողովուրդ էդպես էլ է լինում?Արդեն գնացել եմ ,բարձում ենք ,որ բերենք,ես էլի չեմ հավատում:Մտածում եմ ,երևի լավ տարբերակ էի,լսել է ,որ կարիքն ունեմ ու ձրի ասելով նկատի ունի էժան կտա:Ինչ երկարացնեմ,հավատալս չէր գալիս,դուրս գալուց ասում եմ հիմա ինչ Նիկի ոչինչ չեմ տալու?,ժպտում է մեծահոգաբար,թե մի հատ սուրճ կհյուրասիրես...Բա ,էդպիսի բաներ...
Ես իմ Ձմեռ պապիկի նվերը ստացա:Երկնքից էլ երեք խնձոր ընկավ,երեքն էլ հոգով գեղեցիկ մարդկանց համար :ՈՒ նշանակություն չունի երկրագնդի որ կողմում ենք ապրում կամ ինչ ազգություն ունենք,հոգու գեղեցկությունն ու մեծահոգությունը ազգություն չեն ճանաչում:

Էլիզե
09.10.2011, 16:22
Երկա՜ր ուսումնասիրությունների հետևանք դարձած գրառում.


Բոլորիս մեջ էլ նստած է մի քիչ մանկություն, մի քիչ "Դոն Կիխոտ"…


Իսկ ծնող դառնալուն պես՝ այդ երկու հատկանիշներն իրենց տեղը զիջում են "Հայր Գորիոյին"… Բոլոր ծնողները հոգու խորքում "Հայր Գորիո" են… Կեցցե՛ Բալզակը…

Lusinamara
09.10.2011, 22:08
Կյանքն այնքա՜ն գեղեցիկ է, այնքա՜ն լիքը… Դավիթն իր տպավորությունները պատմում էր մեզ՝ շատ էր հավանել Էջմիածինը: Երբ լռում էր, խոսում էին աչքերը, հայացքը,, էությունն էր խոսուն… Ոնց որ կանգնած լիներ աշխարհի ամենաբարձր տանիքին… Դժոխքից հեռանալ, դրախտ որոնելու ճանապարհին էր կարծես. գնալու է Արցախով հիանալու… մեկ շաբաթում հասցնելու է լինել գրեթե ողջ Հայաստանում, ընդ որում՝ առաջին անգամ էր ոտք դնում հայրենի հողին…

Ու ես հասկացա.
«Պարտադիր չէ հայերեն խոսալ, կարևորը հա՛յ լինելն է…»:
:)

Rammstein
10.10.2011, 16:22
Չիլլի սոուս «Mivimex»

http://i42.servimg.com/u/f42/13/42/70/18/sous-m10.jpg

Նայենք պիտակը:

Բաղադրությունը՝ Ծիծակ, սխտոր, լոլիկ, շաքար, աղ:

Ռուսերեն տարբերակը.

Состав: Перец стручковый, чеснок, томат, сахар, соль, вода, модифицированный крахмал, стабилизатор (E412, E415), пищевая кислота E260, глютамат, консерванты (211, 201), красители (E110, E124).

Թարգմանենք հայերեն.

Բաղադրությունը` Ծիծակ, սխտոր, լոլիկ, շաքար, աղ, ջուր, մոդիֆիկացված օսլա, կայունարար (E412, E415), սննդային թթու E260, գլուտամատ, պահածոյացնող նյութեր (211, 201), գունանյութեր (E110, E124):


Ասում եմ` երեւի տեղը չի հերիքել պիտակի վրա, մենակ ամենակարեւորներն են թարգմանել: :}

Chuk
11.10.2011, 20:26
Բարլուս տղերք:
Ձեր վերջին սխրանքից ոգևորված եմ: Հա, ի՞նչ էի ասում: Ես ֆուտբոլից բան չեմ հասկանում, բացարձակ: Կյանքումս նայած ֆուտբոլի րոպեները գումարային երևի 1 խաղ հազիվ անեն: Ու չնայած դրան նենց եք ոգևորել ինձ, որ էսօր գրազ եմ եկել: Տղերք, պետք 3:2 հաշվով կրեք: Տղերք հավատում եմ ձեզ, չքաշե՛ք:

Ժունդիայի
11.10.2011, 21:23
Հե՛յ հորոխպե՜ր, դու հեգնանքով կարդալ գիտե՞ս:

Դե ուրեմն ասեմ, որ դու այն կարևոր մարդկանցից ես, ով նպաստեց ինձ ավելի հասուն դառնալ: :ironia

Arpine
11.10.2011, 23:59
Այսօր մի տեղ Homo sapiens կարդացի ու վաղ դպրոցական տարիներից մի դեպք հիշեցի:roll

Պատմության դասարանում, ավելի շուտ թանգարանում (մինչև հիմա զարմանում եմ որտեղից էր այդ մարդը այդքան հնությունները հավաքել:think), հերթական դասը: Ես էլ սովորության համաձայն առաջին նստարանին: Ինչպես դասարանի հիմնական մասը այնպես էլ ես, մի տեսակ վախեցած էինք լինում նրա դասին, անկախ նրանից սովորել էինք դասը, թե ոչ: Քիչ էր խոսում, բայց շատ բան էր ասում:
Երևի 4-5 դասարան կլինենք, մի խոսքով դաս է, ես արդեն կանգնած եմ ու հնչում է հարցը.
– Ե՞րբ է առաջացել բանական մարդը:
Ես մի տեսակ ուրախ, դե գիտեմ պատասխանը:)) ասում եմ.
– Մեզնից 30-40 տարի առաջ առաջացավ բանական մարդը:
Մի վայրկյան լռություն:
–Աղջիկ ջան, մեզնից 30-40 տարի առաջ առաջացան ձեր ծնողները ու իմ երեխաները: Էհ:(
Հիմա էլ չեմ հասկանում ինչա ուզում ասած լինի էս մարդը: :esim
Վերջը երեխեքը կողքից հուշում են, հասկանում եմ, ինձ հավաքում ու տալիս իմ ամբողջական պատասխանը.
–Մեզնից 30-40 հազար տարի առաջ առաջացան
տոհմ,
կրոն,
արվեստ,
բանական մարդ կամ Homo sapiens:): լավ պրծանք :scare

Բայց էնպես չի, որ այս մարդուն չեմ սիրում, շատ բան ա արել թե՛ մեր, թե՛ դպրոցի համար, սկսած էքսկուրսիաներից մինչև համազգեստ::)

Հայուհի
12.10.2011, 00:23
Վերջին մեկ ժամվա տվյալներով Գոնսալեսի մայրը Հայաստանում ամենացանկալի կինն է::(

Ժունդիայի
12.10.2011, 08:57
Այդքան էլ տարօրինակ չի, երբ երկու դանդալոշ անձնավորություններ հավանում են միմյանց: Ամենատարօրինակն այն է, երբ այդ երկու տաղտկալի դեմքերին հավանում են նաև երրորդ անձիք:

melancholia
12.10.2011, 10:30
Այսօր միքիչ խենթոտ եմ: Առավոտից տնեցիների զահլեն տարա իմ Մեսչյանի երգերով, հետո էլ միքիչ խրոխտ հայրենասիրական երգեր, էդքանը հերիք չեր, ես էլ հետը երգում էի, դե ձայնս վատը չի, բայց......մի խոսքով, այսօր նչպես երբեք ուզում եմ գոռամ աշխարհին ՀԱՅԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐ ԴՈՒՔ ԱՄԵՆԱԼԱՎՆ ԵՔ, ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

Claudia Mori
12.10.2011, 15:01
Սա իմ գիժ ընկերներից մեկի գրածն է՝ Կարինե Հունանյան, լրիվ Անկապ օրագրի գրառում է :love

Էս առաջնությունը շաաատ կարևոր էր մեր հավաքականի համար...ու ընդհանրապես` Հայաստանի համար.....բա ինձ համար ինչքա~ն կարևոր էր.

1. Նախ` սկսեցի ֆուտբոլ նայել...վերջին անգամ մինչ էս նայել էի 2002-ին, ոնց որ Բրազիլիան էր խաղում ... աշխարհի առաջնությունն էր... մենակ Ռոնալդոյին էի ճանաչում` կիսաքաչալ գլխով:

2. Պարզեցի, որ ֆուտբոլ նայելը լավ էլ կարգին զբաղմունք է, եթե ընկերների հետ ես նայում:

3. Հասկացա, որ սրտից թույլ մարդ եմ: Լավա, որ մեր հավաքականը քիչ ա խաղում, թե չէ մի երկու խաղ էլ նայեի` սրտային լուրջ հիվանությունը պատրաստ կլիներ:

4. Պարզեցի, որ ամեն խաղակեսում դարպասները փոխվում են.... Մակեդոնիայի հետ խաղում երկրորդ կեսին սարսափած նայում էի, թե մերոնք ոնց են ռմբարկում հենց մեր դարպասը.... պարզվեց, տեղերով փոխվել են: :))

5. Պարզեցի` մեր հավաքանակը երկու մարզազգեստ ունի` սպիտակ ու կարմիր.... ու եթե ինչ-որ ուրիշ թիմ կարմիրով ա, իրենք սպիտակով են խաղում:

6. Պարզվում ա` դաշտի մեջ անկապ ֆռֆռացող սուդյայի ձեռքի շարժումներից կարելի է հասկանալ` ում է պատժում, ինչ է հրահանգում... ու ըտենց...

7. Պարզեցի, որ եթե մերոնք գնդակով են դաշտի մեջտեղում, ապա պետք չի գոռգոռալ. "Խփի~, գրողը տանի~" :))

8. Սկսեցի մեկ-մեկ պիվա խմել` Ջերկի-մերկիների խաթր, մեկ էլ, որ երեխեքի հետ գոլերի կենացը չխկացնեմ: :))

9. Մեկ էլ` Գայուշն անընդհատ ուղղում ա` outside չի, բայց ըտենց էլ չեմ ֆիքսել, բա ի՞նչ ա :))

John
12.10.2011, 17:18
էս ֆբ-ն ասում ա «Աննան բզել է քեզ: Հետ բզե՞լ», ասում եմ «հա՛», ասում ա «Դուք, քիչ է մնում՝ բզեք Anna-ին։ Նա այս մասին կտեղեկացվի իր տնէջի վրա»:

Valentina
12.10.2011, 19:02
Յեքա մարդա, հարցա տալիս, ինքն էլ նստելա մատներնա ուբոռկա անում, ֆու՛. լրիվ կուտլուրայից զուրկ

Դեկադա
12.10.2011, 20:09
Կյանքումս առաջին անգամ ֆուտբել նայեցի ու մերոնք կրվան: Էտ հլա հեչ: Բա որ հրճված գոլ գոչեցի արժանանալով տնեցիների հանդիմանանքին:
-Ի՞նչ ես ուրախացել, մենք մեզ գոլ արինք:
Այ մարդ ես շատ գիտեմ: Տղեն խփեց, ես էլ ուարխացա: Շատ գիտեմ որ սեփական դարպասին խփեց: Էտ դարպասապահին ի՞նչի հանեցին, տղեն լավ էլ խաղում էր էլի: Մի խոսքով 90 րոպե ես մեկ էկրանին էի նայում, մեկ էլ տնեցիների դեմքին: Էսքան տարվա մեջ ես էտքան «ոսկեղենիկ» բառեր լսած չկամ ինչքան որ էտ ընթացքում լսեցի: Բայց ամենավատը էն ա որ ինձ արգելեցին սրանից հետո ֆուտբել նայել: Ասում են «ոտքդ խերով չէր»:
Մեկը հարցնի այ Դեկադա բա քեզ պետք էր:D

Էլիզե
12.10.2011, 21:09
Սիրում եմ երբ...


… երբ առավոտյան ինձ արթնացնում է "բնական" զարթուցիչը՝ արևը. ուղիղ ժամը ութին Արևը ներխուժում է սենյակս՝ ազդարարելով օրվա սկիզբը:

…երբ առավոտյան սենյակումս տեղաշարժվում եմ՝ հնարավորինս արագ ու անաղմուկ, որ Սուսանիկին չարթնացնեմ, մեկ էլ տեսնում եմ վերմակի տակից գզգզված մազերով պսակված մի գլուխ է դուրս գալիս՝ կարմիր թուշիկներով ու կիսափակ աչուկներով ու ասում՝ "Ասի՛, բաՅլո՜ւս": Հետո էլի մտնում վերմակի տակ ու քնում…

…Երբ տաք թեյ/շոկոլադ եմ խմում, մի հետաքրքրիր ֆիլմ եմ նայում, իսկ դրսում ուժեղ քամի է,անձրև, ցո՜ւրտ:

…երբ աշխատանքից հոգնած գալիս-հասնում եմ տուն, բաց եմ անում տան դուռը ու… ու մի խժժժժ-բժժժժ, ժիզն կիպիտ վիճակն է. երեխեքը վազվզում են, մեծերը գնում-գալիս են...

…երբ աշխատանքից հոգնած գալիս-հասնում եմ տուն, բաց եմ անում տան դուռը ու… ու մենակ եմ տանը: Տանը մա՜րդ չկա… համակարգիչն իմն է, հեռուստացույցն իմն է, բազմոցն իմն է... /հա՛, գիտեմ՝ հակասական մարդ եմ.../

…երբ իմ սենյակում մենակ եմ լինում:

…երբ ինտերնետը լավ է աշխատում:

…երբ ինքս գոհ եմ լինում իմ կատարած աշխատանքից, ի՛նքս, ոչ թե ուրիշները:

…երբ աշնան արևը ջերմ ժպտում է կապույտ երկնքից ու ոսկեգույն դարձած ծառերի ճյուղերի արանքից:

…երբ սկայպը լավ է աշխատում ու մենք մի ամբողջ շաբաթ/կիրակի անց ենք կացնում արտերկրում բնակվող եղբորս ու նրա ընտանիքի հետ:

…երբ իմ ժպիտին փոխադարձ ժպիտով պատասխան եմ ստանում:

…երբ ծնողներս ինձնով հպարտանում են:

…երբ մի հետաքրքիր գիրք եմ կարդում ու զգում եմ՝ դեռ մի հարյո՜ւր էջ կա մինչև կարդամ-վերջացնեմ գիրքը:

…երբ Տիգրանիկի՝ ճվճվացող խաղալիք մեքենայի մարտկոցները նստում են:

...երբ տանգո ենք պարում:

...երբ գարեջրի խաթր ֆուտբոլ եմ նայում: :))


…երբ փողոցում հարցնում են՝ "Քո՛ւր, ժամ կասե՞՜ս…" /ահա՛, հավատացի՞ք, հեհե՛, շուտկա/ :))

...

Նաիրուհի
12.10.2011, 21:38
Աստված երեկ շատ վատ ձևով կատարեց խնդրանքս։ Խաղից առաջ աղոթում էի, որ Բերեզովսկին գոլ բաց չթողնի, ու մենք գոնե մի գոլ խփենք։
Բերեզովսկին գոլ բաց չթողեց, մենք էլ մի գոլ խփեցինք։

Լեզուս պապանձվեր... :fool

Ameli
12.10.2011, 22:59
Կածում եմ գաղտնիք չէ, որ մեր հայ տղամարդկանց մեծամասնությունը ռուս կանանց է սիրում, ինչու՞... Այսօր առաջին անգամ լսեցի այս հարցի հիմնավոր պատասխանը, այն է.
Ըստ գիտնականների մարդու ուղեղի մակերևույթը ուղիղ համեմատական է իր բնակավայրի ռելեֆին, ի՞նչ է սա նշանակում, այն, որ լեռնային շրջաններում ապրող մարդու ուղեղը ավելի ծալքավոր է, ավելի «խորդուբորդ», քան հարթավայրի, օրինակ՝ եթե ռուս կնոջը ասում ես, որ ասի խնձոր, նա ասում է. «խնձոր», իսկ հայ կինը մինչև պնձորին հասնելը պատմում է իր նախնիներ պատմությունը, թե ինչպես Արևմտյան Հայաստանից գաղթեցին, ինչ չարչարանքներով էստեղ տունտեղ ստեղծեցին և այլն և այլն ու այդպես մի 3 օր պատմում, պատմում է մինչև հասնում է խնձորին: Ասածս ի՞նչ է, ռուս կանայք ուղիղ են, ինչ մտքներին կա այն էլ ասում են, իսկ հայ կանայք խորհրդավոր են, նրանց ոչ ոք մինչև վերջ չի հասկանա, չի իմանա ինչ կա նրանց մտքին, նույնիսկ իրենց տղամարդիկ… պարզը միշտ էլ հեշտ է, մատչելի

Հ.Գ. Եվս մեկ հարց լուծվեց, ուֆ, էս դարդից էլ պրծանք:

Ներսես_AM
13.10.2011, 00:31
Իհարկե ներողություն, բայց ինչքան շատ եմ Հայաստանից դուրս սփյուռքահայերի հանդիպում, էնքան չեմ ուզում որ ես ու երեխեքս սփյուռքահայ լինեն:

davidus
13.10.2011, 09:36
Լեզուս բացվել ա արդեն. հիմա էլ մեծերը չեն կարողանում իմ ներկայությամբ ասել՝ մեր Արարատ 73-ին ոչ ոք չի հասնի...

Պա՜հ, չի հասնի՞՜...

melancholia
13.10.2011, 12:39
Այսօր այն օրերից է ինձ համար, երբ ասելիքդ շատ շատ է, բայց պետք է լռել: Սիրտս այնքան արագ է աշխատում, չեք պատկերացնի, ու անհամբեր սպասում եմ արձագանքի, բայց ....դե ձևացնում իբր հանգիստ եմ: էլ չեմ դիմանում,,,,ուր էր միքիչ համբերություն վաճառեին, այնքան շատ ունեմ դրա կարիքը: Թե խի Աստված ինձ այսքան տաքարյուն ու անհամբեր ստեղծեց?

Moonwalker
13.10.2011, 19:23
Նոր աչքովս մի նկար ընկավ՝

http://a3.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/s720x720/311875_287373707941551_100000067723288_1230733_472928601_n.jpg

Ասում ա.
Ճապոնացու վերաբերմունքը աշխատանքի հանդեպ՝ եթե մեկը կարող է դա անել, ես կարող եմ դա անել: Եթե ոչ ոք չի կարող դա անել, ապա ես պիտի դա անեմ::pioneer
Միջինարևելքցու վերաբերմունքը աշխատանքի հանդեպ՝ Աստված վկա, եթե մեկը կարող է դա անել, թող անի դա: Եթե ոչ ոք չի կարող դա անել, այ իմ անուշ ախպեր, ես ո՞նց կարող եմ դա անել::pardon

Ես միջինարևելքցի եմ::}

Lusinamara
13.10.2011, 20:59
Ես… մի՞թե ստորին արտի աշորա… :8

Աբելյան
14.10.2011, 20:10
Նոյեմբերի պրիզիվը մի քանի բանով ավելի գերադասելի ա մայիսի պրիզիվից:
1. Դիմացը Նոր Տարին ա, այսինքն սկիզբը համեմատած հեշտ ա: 2 ամիս չանցած կարաս ասես. "մյուս տարի տունը կլնեմ":
Մայիսին գնացածը ամիսներով պետք ա սպասի, որ տարին փոխվի:
2. Ցուրտը հաղթահարելուց հետո վայելում ես "հաղթանակը", իսկ մայիսին գնալով կամաց-կամաց ցրտին պետք ա սովորես:
3. Նոյեմբեր-դեկտեմբերին տուն գալուց հետո տարվա պլաններ կարաս կազմես, իսկ մայիս-հունիսին գալուց հետո շատ պլաններ հետաձգվում են:

VisTolog
14.10.2011, 20:36
Չէ, անհույսա... մարդիկ էլ Սկայպը վեբ կամերայից չեն տարբերում::(

Հայուհի
14.10.2011, 21:00
Խեխե... ամենակարևորը՝ ամեն ինչ կապավոր ա... էլ անկապություն չկաաա՜ :love

Valentina
14.10.2011, 21:09
Էսօր երթուղայինում կողքս մի տղա էր նստել ու հեռախոսով խոսում.
-Սաղ դպրոցներում երեխեքին տուն ուղարկեցին (երկրաշարժի պատճառով ոնց հասկացա), մեր տնօրենն ասեց "եթե զոհվել, ապա միայն դպրոցում":

Ameli
14.10.2011, 21:22
Թեմայում՝ 5 անդամ 2 հյուր, ու մենակ ես եմ երևում... չհասկացա, էս մեջների հարիֆը ես ե՞մ :'

Nare-M
14.10.2011, 23:46
Այսօր դրսում իսկական տերյանական աշուն էր. տխուր, մելամաղձոտ… Սիրում եմ նաև այսպիսի աշուն, բայց թե աշխատավայրիս վանդակապատ պատուհանից ներս անյքան մռայլ էր, որ աշխատելու մի գրամ ցանկություն անգամ չէր մնացել: Մատիտով թղթի վրա խզբզում էի: Խզբզանքիս արդյունքը ստացվեց տերև: Մեկ էլ խելքիս փչեց այն գունավորել, եզրերով կտրել ու ամրացնել համակարգչիս. այդպես էլ արեցի: Հիմա էլ նայում եմ դիմացիս մռայլ պատին ու տեղումս հանգիստ նստել չեմ կարողանում: Ի վերջո չդիմացա. պատին էլ մի քանի տերևներ նկարեցի:)): Մեծ-փոքր, ու բոլորն էլ նույն կողմը ուղղվաց. իբր ուզում էի քամուց քշվող տերևների նմանվեին: Դրանք էլ գունավորեցի ու ինքս ինձանից գոհ՝ նստեցի տեղս: Մինչև օրվա վերջ, նայում էի նրանց ու ժպտում էի. ի՞նչ մռայլ պատ, ի՞նչ բան: Գործընկերուհիս էլ ինձ էր նայում ու ծիծաղում. - «Երեխա ես, երեխա»:
Դեմ չեմ:P


53159531605316153162

Գլուխգործոցիս անունն էլ «Քամի» է:oy
Միայն մնացել է, որ ստորագրեմ:D


ՀԳ Համակարգչիս հնությունից չվախենաք, գործատուիս նշանաբանն է. «Օգտագործել խնայողաբար, մինչև վերջին շուչը»::angry:D

Meme
15.10.2011, 00:15
Ինձ խանգարեցին, բայց մեկաա ասելու եմ, նոր քնեեեմ:)... սենց ուրախ լինեմ ու չկիսվեեեմ, նեեաաա, չի լինիի.....


Էնքան ուրախ եմ, որ Ակումբում լավ ընկերներ կան, էնքան լավն եք, որ հիմա երջանկությանս չափ չկա:yahoo....- էս տողս էլ խանագրելով ինձ, հազիվ եմ գրել, չէին թողնում:)
Ինչքան շատ են ակումբում լավ մարդիկ, որոնք թանկ են ինձ համար, որոնք կարևոր են ինձ համար...Կարծես հատուկ բոլորիս ընտրած լինեն էստեղի համար:clap....
Շնորհակալություն Chuk -ին մեեեծ շաատ մեեեծ:hi:bux:
Քանի օրա ես նամակներիս չեմ հասցնում պատասխանել, ու բոլորն էլ տարբեր կամ անծանոթ կամ էլ ծանոթ թանկ մարդկանցից:kiss....Բայց միևնույննա երջանիկ եմ.....
Ու հիմա ինչքան ես եմ երջանիկ ՝ ձեր շնորհիվ, կրկնապատիկ դուք լինեք ձեր ամբողջ կյանքում.:friends:...
Ու թե ես եմ ժպիտ պարգևել ձեզ, ուրեմն միշտ էլ պատրաստ եմ:flower....

Իսկ ովքեր մոռացել են, չեն հիշում, օտարացել են.....Մեկա իմ սիրտը չի քարացել....Ես հիշում եմ.....


Հ.Գ:acute:aha Նաար քեզելա վերաբերվում:roll

Սիրում եմ բոլորիդ, թանկ ու կարևոր մարդիկ:love

AniwaR
15.10.2011, 08:48
1788 թվականին Այլեն անունով մի նավաստի իր նավով ճամփա է ընկնում դեպի Սկալպեյ (Հարրիս, Շոտլանդիա), որտեղ նա ամուսնանալու էր իր նշանածի՝ Աննագի հետ: Բայց տեղի է ունենում ողբերգական շրջադարձ. նավն ընկնում է փոթորկի մեջ, և բոլորը զոհվում են: Աննագին խորը վիշտ է պատում, և նա կորցնում է ապրելու ցանկությունը՝ այդպես ամիսներ անց մեռնելով: Ավելի ուշ ափին գտնում են նրա դիակը՝ ոչ հեռու այն տեղից, որտեղ գտվել էր Այլենի մարմինը: Մեռնելուց առաջ Աննագն իր կորցրած սիրո մասին գրում է այս ողբերգը.


http://www.youtube.com/watch?v=oMv_3YnlYOo


Ինչքան վշտացած եմ ես
Վաղ առավոտվա լուսաբացին:
Օ՜, ես կգնայի քեզ հետ,
Թխահեր Այլեն, օ՜, ես կգնայի քեզ հետ:
Եթե ավազն է քո բարձը,
Եթե ջրիմուռներն են քո անկողինը,
Եթե ձկներն են քո պայծառ մոմերը,
Եթե ծովարջերն են քեզ հսկում,
Ես կխմեի, չնայած բոլորը կգարշեին դրանից,
Քո սրտի արյունից խեղդվելուցդ հետո:

«Այլեն դյուին»-ը կամ «Թխահեր Ալան»-ը շոտլանդական ժողովրդական երգ է՝ նախատեսված կնոջ սոլո ձայնի համար. ողբերգ, որը գրվել է Գայլիքում (Շոտլանդիայում) և որը Annag Chaimbeul-ը («Աննի Չեմփբել») ձոնել է իր փեսացուին՝ Ailean Moireasdan-ին («Ալան Մորրիսոն»):

Բա...

E-la Via
15.10.2011, 16:38
Մի տեղ կարդացի, դուրս եկավ,ասեցի էստեղ էլ տեղադրեմ:

Գոյություն ունի միայն մի փոխակերպող ուժ` Սերը:

Առանց սիրո կատարված պարտավորությունը մարդուն դյուրագրգիռ է դարձնում:

Արդարությունն առանց սիրո դաժանության է վերածվում:

Առանց սիրո ասված ճիշտ խոսքից քննադատության հոտ է գալիս:

Խելքն առանց սիրո սկսում է խորամանկել:

Իշխանությունն առանց սիրո բռնապետություն է դառնում:

Ընկերությունն առանց սիրո կեղծավորություն է:

Հավատը, որն իր մեջ սեր չի պարունակում իսկական ֆանատիզմ է:

Առանց սիրո կյանքը լցված է սառնությամբ ու դատարկությամբ:

Առանց սիրո ամեն ինչ ոչինչ է:

Chuk
15.10.2011, 17:07
Իսկ դուք տեսե՞լ եք ծիծակ կոշիկներով, լրիվ սև շորերով, սև ակնոցներով, մազերի սանրվածքից, դեմքից ու ողջ շարժուձևից ռաբիզությունը կաթող արտաքինով տղայի, ով եկել է դասական համերգի: Ես երեկ տեսել եմ: Ինքը նստել էր ոտքը ոտին գցած, աթոռին փռված, հայացքը դեպի վերև, աչքերը հավանաբար փակ (ակնոցի տակից չէր երևում) ու վայելում էր... իր իսկ բջջային հեռախոսով միացրած ռաբիզը, որը թեև ականջակալներով էր լսում, բայց էնքան բարձր էր միացրել, որ կողքից էլ էր լսվում:

Ժունդիայի
15.10.2011, 21:48
Ակումբում 3-4 հոգի կան, որոնց օրագրային գրառումներին վարկանիշ չտալը մեղք եմ համարում: Կապ չունի ինչ կգրեն, ուզում ա գրեն «սոված եմ», մեկ է՝ մարդ ուզումա վարկանիշի (դե սիրում եմ իրանց մեղքս ինչ թաքցնեմ): Երբ կարդում եմ իրենց, ձեռքս ակամայից գնում ա, որ վարկանիշեմ, համակարգը չի թողում:

Ու դա ցույցա տալիս, թե որքան քձիբ եմ դարձել վարկանիշներ տալու առումով:

Հ.գ. սիրելիներս ես իմ սրտում ձեզ վարկանիշ եմ տալիս, այնտեղ սահմանափակումներ դնողը միայն ես եմ:

Հայուհի
15.10.2011, 21:54
Նենց բարի, "փափուկ", "անկեղծ ժպիտով", իռլանդական մոտիվներով երաժշտությունա ուղեղումս... էս ա ներդաշնակությունը...

Valentina
15.10.2011, 22:08
Հա բայց ես ոնց կարայի սալաթն ուտեի, ու չզգայի, չտեսնեի, որ մեջը գառոխ չկա :o

Էլիզե
15.10.2011, 22:11
Սոված եմ...


Ռաֆ ;)

:))

Նաիրուհի
16.10.2011, 11:35
Էս Ռուբենին եմ ուզում :( :love


http://www.youtube.com/watch?v=eghjYB8W0fY

Lusinamara
16.10.2011, 11:54
Կյանքը քեզ սևազգեստ դարձրեց ու դու էլ չհրաժարվեցիր այդ սև հագուստից, տատի՜: Հիմա եմ մտածում. եթե դու թողնեիր սև հագուկապդ, մի առավոտ կզարթնեիր, կտեսնեիր արևն է այն հագել ու պատված ենք անասելի մութով: Դու չցանկացար՝ այն ստվերը, որը քեզ է ծածկում, ծածկի նաև ուրիշների:
Բնությունը շատ հրաշագործություններ ունի… բերում է այնպիսի վայրկյաններ որոնցում այս սևազգեստ, տրտմաթախիծ էակը երևում է ճերմակաթույր ու լուսապայծառ մի հրեշտա՜կ…

Valentina
16.10.2011, 11:58
Երգերը/ երաժշտությունը լինում են.

Երգեր, որոնք մի անգամ լսել չի լինում, ստիպված ես լինում անընդհատ սեղմել կրկնել: Դրանք հիպնոսացնող ազդեցություն են ունենում, կախարդում են ու ամբողջ օրը մտքիցդ դուրս չեն գալիս.



http://www.youtube.com/watch?v=xiLo5q0wqxU


http://www.youtube.com/watch?v=lB6a-iD6ZOY&ob=av2e


Հանգստացնող երաժշտություն.



http://www.youtube.com/watch?v=lupxTSzzEDc

http://www.youtube.com/watch?v=fYZ3vaT-gTg&feature=player_embedded


Դաս անելու երգեր.


http://www.youtube.com/watch?v=bgZHkRlPYDQ

http://www.youtube.com/watch?v=xR0DKOGco_o

http://www.youtube.com/watch?v=ZRJ6ImfK1IA


Տրամադրություն բարձրացնող.


http://www.youtube.com/watch?v=akJ9yJ7Pvkw

http://www.youtube.com/watch?v=8g-2JqVCubM


Վերջին երկուսն ուզում եմ առանձնացնել.

Սա լսելուց անբացատրելի ձևով հուզվում եմ:


http://www.youtube.com/watch?v=S-ets2ZvWwc


իսկ էս մեկից փշաքաղվում եմ (http://www.tv100.ru/video/view/Dzhordzh-Uinston-Osen-22406)

Artgeo
17.10.2011, 12:22
Ի՜նչ կայֆ ժամանակներ էին... http://www.akumb.am/showthread.php/244-%D5%89%D5%A1%D6%83%D5%A1%D5%AE%D5%B8-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-2006-2008 անցան, գնացին... ու էլ հետ չեն գա:

Կարեն Կանտարով
17.10.2011, 13:15
Մի քիչ առաջ հասկացա որ չպիտի չարաշահեմ Ակումբի գլխավորների խաթրը,բոլորին բարի ժամանց:

Chuk
17.10.2011, 16:45
Վերջապես հասկացել եմ «անթրաշ» ու «թրաշով» բառերի տարբերությունը: Շատերն են պնդում, որ կազմությամբ իրար հակադիր բառերը ունեն լրիվ նույն իմաստը: Չէ, էդպես չի:
Անթրաշն էն վիճակն ա, երբ մոռացել կամ չես հասցրել թրաշվել ու մազածածկույթդ տգեղ ու անխնամ, թափթփված տեսք ունի, մատնում է քո փնթիությունն ու սեփական տեսքի նկատմամբ անտարբերությունը:

Թրաշովն այլ վիճակ է. այդ ժամանակ դու խնամքով մշակում ես քո դեմքի մազածածկույթը, այն դիտավորյալ ու հատուկ աճեցնում, այն դառնում է քո արտաքինի մի մասը, քո ոճը, քո ընտրած տեսքը:

Ես երբեք թրաշով չեմ եղել, իսկ անթրաշ՝ հաճախ եմ լինում :(

Ժունդիայի
17.10.2011, 17:05
Արտգեոյի գրառումը կարդացի ու մտածում եմ.

Հետո մեր պապեր-տատերին, հեր ու մերերին մեղադրում ենք, որ իրենք երնեկ են տալիս սովետի վախտերին: Մենք էլ ենք նույնը. երեկվա մեզ դուր չեկած բարքերն այսօր դրախտ են թվում, նույնը կլինի վաղը՝ այսօրվա պարագայում:

Հայուհի
17.10.2011, 21:02
- Քույրեր ե՞ք:
-Չէ.. )))
-Հա, նման չէիք , դրա համար հարցրի ...


:think

Moonwalker
17.10.2011, 21:57
Köleleştiremediklerindensiniz - Դուք մեկն եք նրանցից, ում նրանք չեն կարողացել ստրկացնել::'

Չեմ կարողանում վարժվել կցականություն կոչվածին:}

Էլիզե
17.10.2011, 22:02
Մարդիկ ինչքան ժամանակ ու էներգիա են ծախսում ուրիշի կյանքի համար օրենքներ մտածելով:

Դե ապրեք ձեզ համար էլի...


Ծիծաղելի է :))

John
17.10.2011, 22:38
Իսկ ի՞նչ արդարացում կարող ես մտածել ձեր՝ աղջիկներիդ համար, որ տենց հաճախ սխալվում եք ձեր կողքի անձի ընտրության հարցում ...

02:21
դե.. գիտես,
աղջիկները հիմար են
իրանք կամ
անկապ նստած սպասում են
ՙ՚"ասպետին"
կամ էլ առաջին անկապ տղու կամ
տենց համեմատաբար նորմալի հետ են լինում,
ու հիմնականում, մի քիչ շփվելուց հետո սիրահարվում են
իսկ առաջինը իրանք չեն սիրահարվում, որովհետև պասիվ են
ու տանը ասել են,
աղջկան պիտի գրավեն
իսկ եթե իրանց մնար
նորմալ տղաների կսիրահարվեին
իսկ նենց, եթե սիրահարվում են
ապա ավելի շատ ընկերուհիների համար
որ տենց ինչ որ սիրունոտ տղա լինի,
քննարկեն անկապ անկապ

շնորհակալ եմ անկեղծ պատասխանի համար... հալալ ա ձեր թույն մտածելակերպին... կամ իրա բացակայությանը... տականք վիճակ ա լրիվ :)

Հայկօ
17.10.2011, 23:53
Չէ, Փինկֆլոյիդ ձաձան հաստատ ճիշտ էր ասում. առաջ խոտը ավելի կանաչ էր, լույսն էլ՝ ավելի պայծառ :):


Է՜հ, ժողովուրդ, ինչ ասեմ,
Ձեզ ոնց թասիբի գցեմ,
Մեկն ու մեկդ ելեք բեմ,
Մի թողեք մենակ խոսեմ,
Եկեք, ասեք խոսքը ձեր,
Ես կլսեմ հաճույքով,
Հետո կգրենք տողեր,
Ու կսփռենք աշխարհով,
Եկեք, էստեղ են դառնում
Տաղանդավոր, հանճարեղ,
Սրա պես լավ վարժությու՞ն,
Որ կկոփի միտքը մեր:


Մի՞թե խիստ եմ ես այդքան,
Որ ժամանցն այս հաճելի
Մարդկանց թվում է անհամ
Եվ անգամ սարսափելի...


Ի՞նձ էիք կանչում բամբ ձայնով
Եկա ես սեգ սարերով
Հանգենք սրան ու նրան
Գրենք մրենք անվարան:


Հավաքվում ենք մերոնցով,
Գրենք-մրենք չափածո,
Հանգենք իրար մենք կրկին
Անվարան ու անմեկին


Առաջարկում եմ թեմա,
Ով ուզում է` մոտենա,
Եկեք գրենք մենք այսօր
Պատմություն մի զոլավոր:
Թող այն ունենա սյուժե,
Թեկուզ ճղճիմ, թեկուզ վեհ,
Գրենք այնքան, մինչև որ
Քինգն էլ գրվի կամավոր:
Եվ այսպես, ապրում էր նա
Իր տնակում առանձնյա,
Ատավոտից իրիկուն
Ձկան պահածո ուտում...


Երեկոյան իր տնից
Ձուկ բուրալով կատաղի
Գնում էն նա զբոսանքի
Աչքով անում տղերքին
Նստում ճամփի եզերքին:


Ու տղոնց գոռում` չուվա~կ,
Մի ինձ տես` հուր եմ, կրակ,
Արի ինձ մոտ, իմ անուշ,
Քեզ նվիրեմ սիգի փուշ:


Տղաները հալվելով
Փուշն էին վերցնում սրդողած
Տանը կապում այն թելով
Վրան նայում կարոտած:


Իսկ մեր աղջիկն իր ձկոտ
Մատներն էր լուռ լպստում,
Նստում ճամփին քարքարոտ,
Ու նոր չուվակներ որսում:

Սակայն մի օր, երբ դեռ նա
Դուրս չէր եկել իր տանից,
Պռճոկում էր անխնա
Իր հոնքերը` հաստ ու ցից,
Լսվեց դրսից հռնդյուն,
Որ խռովեց իր հոգին,
Եվ աղջիկը մեր իսկույն
Մոտեցավ պատուհանին:


Դրսում, փոքր-ինչ աղճատված
Պատուհանի հին ճաքից
Տեսավ նա մի "Բելոռուս"
Ղեկին նստած բելոռուս:

Ձկոտ ափում պինդ սեղմած
Ունքհանիչը հինավուրց
Նա դուրս հանեց պատշգամբ
Իր մարմինը, բայց մասամբ:


-Չուվա~կ,- գոռաց ինչպես միշտ
Ունքհանիչը թափ տվեց,
Բելոռուսն էլ շատ էր ճիշտ,
Անգամ ունքը չշարժեց:

Բայց դե թուքը կուլ տալով`
Հա նայում էր աղջկան,
Որ պատուհանից զոռով
Դուրս էր հանել ինչ կա-չկա-ն


Ապա մանրիկ քայլերով
Ու գալով խունջիկ-մունջիկ
Իջավ նա բակ՝ թափ տալով
Իր ազդրերը հույժ լխտիկ:


Բելոռուսն էլ հո ռուս չէր,
Նա մուժիկ էր հիրավի,
Ու իր հետ էր նա բերել
Քսան տուփ` ձկան խավիարի:


Այդ խավիարը, օ՜՜ ու ա՜՜խ
Երազանք էր ակնբախ
Կանգնեց դիմացը ռուսի
Ու խոսք սկսեց այսպիսի:


Չուվակ, հլա ինձ մտիկ,
Խավիարը բեր մոտիկ,
Ու խավիարիդ դիմաց ես
Տես թե ինչ եմ տալու քեզ:


Ռուսը նայեց վերից վար՝
Վարում երկար լռվելով
Տուփը մեկնեց խավիարի
Խոսեց՝ արաղ բուրելով:


Մեկ էլ հո չփռշտա~ց,
Բեղերն իսկույն թափվեց ցած,
Ու հերոսն ամոթահար
Խոսքը սկսեց իր անճար


-Մեռնեմ էն զույգ լխտերդ,
Ոտով-գլխով քեզ ղուրբան,
Արի նստեմ ծնկներիդ
Ու բելառուսս խոդ տամ:


- Գյուղամիջում կանգնել էի
Փափախս ծուռ դրել էի
Մեկ էլ ասին՝ բա գիտեեե՜ս
Մեկը ունենք աջբատես:

Ձկան համար ինչ ասես
Որ չի անի: Ում ասես:

Առա խավիարն այս ձկան
Եկա պարզեմ իմ ներկան:

Ինչ ես տա՞լու, դե ասա:
Ասա ուխս թող անսա:


այ դու լկտի անզգամ,
ոնց թե բելառուս խոս տամ
չնայես իմ բդերին,
ես խոխա եմ տակավին

տուր խավիարդ շուտափույթ,
թե չէ շատ վատ կլինի
ոստիկանների մի կույտ
գլխիդ օյին կբերի


- Ախչի՛, եթե ինձ դշխես,
Քեզ կտամ վզիս ցեպը.
Համ էլ՝ հլը չես տեսել
Բելառուսիս ՊՐԻՑԵՊԸ...


Դուք խոսում եք, լոկ խոսում
Ձեր պրիցեպը մեջ գցում
ABCD խոստանում
AB- ն հազիվ եք ձգում:


- Կոնուս, սկոռուստ, Ա-Բե-Էս,
Կլիմատ կոնտռոլ, Էս-Էռ-Էս,
Փչվող, փքվող, տաքացվող,
Լոկ մի պորշին, բայց ՑՆՑՈՂ:


Մին էլ էդ պահին էր հենց
Որ մի աժդահա եկավ,
Ուռկանն ուսին ծանր ու մեծ,
Ուղիղ ծանոթ բակ մտավ:

Մտավ, նայեց դես ու դեն,
Բելոռուսին խիստ չափեց,
Մոտեցավ մեր աղջկան,
Ու հավեսո՜վ ապտակեց:

-Ախչի, այ լիրբ, բա որ ես
Խոպան եմ գնում ձկի
Դու առանց ինձ ասելու
Ալիք ես վառու՞մ ռուսի:

Լխտիկներիդ թունդ պատիժ,
Բելոռուսիդ կմորթեմ,
Հենց իր բերած խավիարի
Տակառներում կխեղդեմ:

Ցավոք սրտի՝ էպոսը կիսատ է մնում...

Հուսանք՝ շարունակելի:

anahit96
18.10.2011, 13:43
Ինչի՞ ես իրավունք չունեմ հանգստանալու...

Ժունդիայի
18.10.2011, 18:50
Այնպես ա պատահում, որ մարդիկ «էսօր իմ օրը չի»-ի ու «այսօր իմ օրն է»-ի արանքում կորցնում են իրենց:

Մարդի´կ, ձեզ մի կորցրեք, լա՞վ: :)

Էլիզե
18.10.2011, 19:09
John-ի գրառումը կարդացի ու հասկացա` ես ճիշտ աղջիկ չեմ... :lol

Kita
18.10.2011, 19:27
Շանս շպիլկայասիրության պատճառով լվացքս ամբողջությամբ չկարողացա փռել:))
Գնալով քչանում-քչանում էին ու հասանք էս օրի:)) էլ փայտից շպիլկա առնող չկա:noti
Ու ամեն անգամ նենց հրճվանքով բերում ցույց է տալիս, որ գտել է, այստեղ հասկանում ենք` թռցրել է:)) Նենց հույսը չի կորցնում, որ պիտի գովամ էտ արարքի համար էլի:D

Meme
18.10.2011, 23:12
Ո՜նց եմ սպասում, ես այդ օրվան, որ կտեսնեմ ձեզ:love
Երանի՜

Nadine
19.10.2011, 00:20
Արդեն, մի քանի անգամ է, նույն երազն եմ տեսնում։ Իբր կորել եմ ինչ–որ սարերում, ու մեկ էլ բջջայինիս զանգ է գալիս...ու ո՞վ զանգի, որ լավ լինի՝ ակումբի Monk–ը: :o:think ու չգիտեմ ինչու, հենց պատասխանում եմ, Monk–ը անջատում է հեռախոսը...:o

Kita
19.10.2011, 00:27
Դուք պատկերացնում եք մի այնպիսի անձնավորության, որ Անժելա Սարգսյանից բեխաբար լինի ու նոր մի բան իմանա?:)) Նոր մաման ասում է, էն աղջիկը բա էլ ինչու՞: չի խաղում Ուր է իմ տղամարդը սերիալում:D Ու ըտեղ ինձ բացեց:D

Ժունդիայի
19.10.2011, 07:50
Իմ այս տիպի գրառումներից տրաքլամիշ լինող կամ ինձ հերթական անգամ ահաբեկող, թե «հեսա-հեսա կարմիր վարկանիշ կտամ քեզ, հերիք էլավ բոլ եղավ» ասող մարդկանց խնդրվում է չկարդալ: :)

Մի քանի օր առաջ հեռուստահաղորդում էի դիտում, որտեղ, միմյանց հետ հետագա հարաբերություններ ստեղծելու նպատակով, մասնակցում էին աղջիկ-տղա զույգեր: Հաղորդավարը հերթական տղային հարց տվեց, թե նա ինչպիսին է պատկերացնում իր աղջիկ զույգին, ինչպիսին նա պետք է լինի, տղան պատասխանեց, որ ցանկանում է՝ աղջիկը լինի բարետես արտաքինով, անկեղծ, որ միայն իրեն սիրի, որ կարևոր չի ֆինանսապես հարուստ լինի, այլ լինի հոգով հարուստ, բլա-բլա-բլա ու էլի բլա: Ոփը՜շ մեռած արևը կատարելություն էր ուզում, որ նույսնիկ տատուս վախտերով նման բան չկար: Հաշվեցի, մոտ՝ 10-13 էռնեկ էր մի տեղում: Ինչևէ:
Դիտում եմ հաղորդումն ու քմծիծաղում: Ա՜յ եթե 25-26 տարեկան լինեի, միգուցե ինքս էլ այդ տղայի պես սին երազանքներով տառապեի: Բայց, որ հասունանում ես, սկսում ես իրերին իրենց անունով կոչել:

Օրինակ՝ եթե ինձ հարցնեն ինչ ձևի կուզես, որ սիրածդ աղջիկը լինի, չեմ ասի անկեղծ, որովհետև ինքս էլ, ինչպես ցանկացած մարդկային էակ, միշտ չէ, որ անկեղծ եմ: Քվիդ:
Չեմ ասի՝ կցանկանամ շատ բարետես լինի, որովհետև ինքս որքան էլ բարետես արտաքին ունեմ, միևնույն է կան մարդիկ ում դուրը պարզապես չեմ գալիս, հետևաբար, չեմ պնդի շատ բարետես լինելու փաստը: Քվիդ:
Չեմ ասի, որ թող ինձ շատ սիրի, որովհետև ինքս իմ շուտ հիասթափվող բնավորությունն իմանալով, գիտակցում եմ, որ միանգամայն հնարավոր է, որ ես էլ տարվա մեջ մի քանի օր նրան պարզապես չսիրեմ: Մի հատ էլ քվիդ:
Չեմ ասի, որ կարևոր չի ինձ իրա ֆինանսական դրությունը, որովհետև գիտեմ, երբ մարդու աչքը կուշտ ա, ինքն ավելի քիչ բոշայություններ իրան թույլ կտա կամ ընդհանրապես թույլ չի տա: Առավել ևս, չեմ ասի, որ թող նրա հոգին հարուստ լինի, որվհետև «հոգով հարու՞ստ»ս որն ա՞: Էս մեկն էլ քվիդ:

Բա՜յց.... կա մի մե՜ծ բայց: Սպանեն էլ, չեմ կարող չասել, թող որ լինի կոկիկ, վրեն գլուխն էլ՝ մաքուր-իստակ: Որովհետև ինչպես ասում է լեննականի հին ասացվածքներից մեկը «Եթե ԻՄ վրա յուղ լցնեն, էդ յուղը հեշտությամբ կհավաքվի»: Ստե ի՞նչ են ասում քուա՞նշ, թե՞ շախ-մատ:


հ.գ. Եքա առաջընթաց ա մոտս գրանցվել: :)

հ.գ.-ի հ.գ. Տեղեկացնեմ ևս մեկ անգամ, որ էս գրածս թաղտին նստած ժամանակվա ծագած ու ոչ մի հիշողություններ չպարունակող մտքեր են: ;)

John
19.10.2011, 08:43
Որ ասում եմ չափից դուրս լավն եմ աղջիկներին դուր գալու համար՝ ասում եք չէ...
ձանձրալի է լինել հավասարակշռված ու խելացի մարդու կողքին...
ախր դու չափից դուրս բարի ես...
բայց ինչո"ւ ես դու այդքան լավը...

ու էլի լիքը տենց մտքեր... լավը չեմ ես՝ էդ դուք թյուր կարծիք ունեք :) բախտներդ էլ բերել է, որ իմ վատ կողմերը չեք տեսել... անդառնալի հետևանքներից խուսափել եք ...

Հ.Գ.
դե վախեցեք, բոոոոոո՜

Հ.Հ.Գ.
:D

My World My Space
19.10.2011, 15:12
Այսօր
Կյանքում առաջին անգամ
Քաշեցի ատամ,
Էն էլ ինչ ատամ
Ճոխ սեղանատամ...

E-la Via
19.10.2011, 15:13
Կարդում եմ.
«Մարդկանց մեծամասնությունը չի ուզում լողալ, քանի դեռ չի սովորել»:

Հը՞...
Իսկ ինչի՞ ոչ:think...

murmushka
19.10.2011, 15:21
ամեն ինչ ավելի վատ է, քան ես պատկերացնում էի, կամ ենթադրում...

Ժունդիայի
19.10.2011, 16:39
Ուզում եմ քեզանից շնորհակալ լինել այն բանի համար, որ դու բազում անգամներ կարողացար իմ մեջ տեսնել ավելին, քան իրականում կամ: Ուզում եմ շնորհակալ լինեմ ինձ ավելի մանրակրկիտ ու դանդաղ տեսնելու յուրահատուկ ընդունակությանդ համար, որովհետև էս անտեր մնացած կյանքում եղան մարդիկ, ովքեր ինձ չափից դուրս արագ նայեցին:

John
19.10.2011, 19:34
աղջիկ - հա ի՞նչ՝ աղջիկներին լուրջ մի վերաբերվի՝ կպցրու իրանց ...
տղա - հիմա՛ր, ես քո իմացած տղեքից չեմ...



աղջիկ - կարող ես սկսել հենց ինձնից...
տղա - դու հեշտ ես կպնում՝ հետաքրքիր չի

Meme
19.10.2011, 19:37
Մի օր, ու ընհանրապես էս վերջերս շուտ- շուտ լինում եմ Հյուսային պողոտայում, ու զբոսնելիս զգում եմ, որ աչքիս մի բան փոխվելա, նայում եմ շենքերը նույնն են, բայց ա՜յ մարդիկ.....մարդիկ փոխվել են, ու ըստ իս սկսել են լավ հագնվել, ու էդ էն չի, որ ժողովրդի թիթիզ մեծամասնությունը՝ բռենդա անվանում դրան, չէ՛, ուղղակի գույները ավելի ուրախ ու տաք են, ի՜նչ եղանակ էլ լինի, շուրջբոլորը մարդիկ, երիտասարդությունը ուրախ է, հա նաև ազգը ավել է սիրունացել:)...
Ախ մի քանի ամիս է ինչ ուսանող չեմ, բայց տանից զբոսանքի դուրս գալուն պես, աչքիս այնքան նորություն է առնում, ու կողքերս ամեն իննչ փոխված է, իսկ սա, որ պատմում եմ, ամենաշատնա հանդիպում, երիտասարդները նենց լավն են դարձել՝ աղջիկ, թե տղա, բոլորը սիրուն են:love՝ թե դեմքով, թե հագուստով, մնումա ներքինը գեղեցիկ լինի, ու լրիվ :ok
Ես հիացած տուն եմ գալիս, որովհետև ամեն քայլափոխիս բոլորը ժպտում են, ուրախ են, ու գեղեցիկ:)
Իմ Երևանը գնալով ջահելանում է:rose:drinks;)

Նայելով շուրջս ես էդ պահին սկսում եմ ոգևորված կողքիններիս ասել.
- Ախր ի՜նչ լավն են բոլորը, սիրում եմ բոլորին, սիրում եմ քաղաքս, Երևանս, երիտասարդությանը, մեծերին, իմ ազգը:flower:kiss

einnA
19.10.2011, 21:36
Հիշում եք մեր հին "տելեվիզորները", հենց էն լամպերով հետևը լիքը, ինչ-որ սխեմաներով... էն որ փչանում էր, մի հատ գլխին խփում էինք ու հոպ խելքի էր գալիս :))
հետո ալիքները փոխելու համար պատերազմ էր սկսում, պտտացնող բռնակը համարյա բոլորի տանը մաշված կամ կորած էր...

էսօր մեր ճուտերը էս ժամանակակից "հեռուստացույցը" էնքան են միացրել անջատել, փչացել է. ոչ գլխին խփելով է միանում, ոչ էլ լամպ ենք գտնում, որ հանենք դնենք :))

հետո ասում են էն ժամանակները բլա-բլա... :))

Kita
20.10.2011, 08:29
Առավոտը լավ երգից սկսելը լավ բան է երևի:) Անկապ լավատես եմ, անկապ հարցերում:

http://www.youtube.com/watch?v=2egMG4uFd8A

Ameli
20.10.2011, 11:05
Վերջապես... դու ինձ տեսար, սիրտդ թպրտում է, ներվային ապրումների մեջ ես... էլ քեզ չես զսպում, ասում ես. «Սիրունս, կյանք», չե՞ս հասկանում, որ մենք մենակ չենք, բայց չէ դու շարունակում ես. «Պաչեմ, պաչեմ», իսկ ես. «Ամոթ ա այ տղա, քեզ կոռեկտ պահի :angry », ինչպե՞ս թե. «Հուտյու-հուտյու-հուտյու» :o : «Սիրունս», ես էլ չկամ քո էս խոսքերից, ձգվում ենք զմիմյանց… մուաաա .«Աաաախ» :o :love … «Պաչեմ, պաչեմ, պաչեմ, սիրունս» հերիք չի, Կոկո ջան:

Հ.Գ. Դե արի ու էսքանից հետո բացատրի, որ Կոկոն մեր ծլվլիկն ա, ուտեմ քեզ :nyam :love

melancholia
20.10.2011, 12:23
Էս ինչ ուրախ եմ այսօր...էս ինչ հավեսով, քիչա մնում հանդիպածին գրկեմ ու մի լաաաավ տեղը տեղին պաչիկ անեմ: Հա մտա էստեղ, որ գրեմ իմ գժական տրամադրության մասին, մեկել որ չկարդացի մյուսների գրածները.....բա ես էլ գիտեմ մենակ իմ մեջ է այսքան ուրախ էներգի կուտակվել: Վայ ազգ ջան, քո ցավը տանեմ, ինչ լավ կլինի, որ բոլորդ միշտ էսքան ուրախ, ժպիտով, ու միքիչ էլ խենթ լինեք: ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

Դեկադա
20.10.2011, 18:53
Էլի եկավ էն պահը երբ պիտի հիշեմ «բա իմ ժամաանակ էտպե՞ս էր բառերը»...

Հետաքրքիր երևույթ եմ նկատել: Այժմյան սերունդին երբ հարցնում ես «ի՞նչ են ուզում դառնալ» մեծամասնությունը բիզնեսմեն, ոստիկան, իրավապահ, բժիշկ...նախարար, վարչապետ ընդհուպ մինչև երկրի նախագահ «գնում են»: Մեզ որ հարցնում էին կամ ասում էինք ինժիներ կամ դասատու: Բժիշկ կամ իրավապահ / կոնկրետ իրավաբան/ ասում էին մենակ գերազնց սովորողները կամ լավ պապաների «ոսկե» զավակները:Դե մեր ժամանակ գերակշռում էր միջին խավը ու ամենքը իրենց «յորղանի չափով էին ոտքները մեկնում»: Երկրի ղեկավար, քաղաքապետ...երևի էն ժամանակ կամ մենք էինք չափազանց միամիտ /չէ ավելի ճիշտ նաիվնի մարդիկ/, որ չէինք ձգտում բարձր էշելոններում պոստեր գրավե,լ կամ էլ մենք գիտեինք պատասխանատվության զգացումը ինչն է: Կամ էլ չգիտեինք փողի համը: Մի քիչ եսասեր ա, բայց դե փաստացի էտպես էր: Բայց կար մեկը ով միշտ բոլորիս հարցնում էր «Ծո ի՞նչ ընենք որ չաշխատենք հբը լավ ապրենք»: Մենք էլ միշտ ասում էինք « հեքիաթ մի պատմի»:

Հիմա էտ տղան կենդանի լիներ մեզ բոլորիս վրա մի լավ կխնդար ու կասեր....Ծո տեսնում եք ոնց են Հայաստանում Չաշխատում ու լավ ապրում...Ողբամ զ քեզ հայ ժողովուրդ...

Էլիզե
20.10.2011, 21:01
Մեկ, երկու, երեք` ձմերուկը բերեք,
Չորս, հինգ, վեց` ընկավ կոտրվեց,
Յոթ, ութ, ինը` ի՞նչ է նրա գինը,
Տա՛ս` ա՜յ քեզ վնաս... Թո՜ւ Ասի՜կ... Ասի՛կ, դու չես կարում նոռմալ փախկվե՞ս… հա քեզ գտնում եմ…

;)

Էլիզե
20.10.2011, 22:21
Էսօր մեծ եղբորս ծննդյան օրն է. ես երկու եղբայր ունեմ՝ մեծ ու ավելի մեծ … :)) Այսօր ավելի մեծ եղբորս ծնունդն է:

Սիրում եմ քեզ, Ա՛րտ… :love

Ա՛րտ, ա՛յ Արտ, հիշո՞ւմ ես, որ մութ-ցուրտ տարիներին դու ուսանող էիր ու դասերիցդ հետո հոգնած գալիս էիր տուն, հաց էիր ուտում, ուզում էիր հանգստանալ, ես գալիս էի, կողքդ էի նստում ու ասում էր. "Ապեր, դե պատի, պատի էն հեքիաթը" ու "էն հեքիաթը" չպիտի շաբլոն հեքիաթ լիներ, պիտի լիներ թարմ-թարմ քո կողմից հորինված հեքիաթ… դու էլ ամեն օր նոր հեքիաթ էիր հորինում… ո՞նց էիր հասցնում: :8


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ ատամս ոնց քաշեցի՞ր… էդ ժամանակ դու բժշկականի ուսանող էիր ու ամենայն լրջությամբ մոտեցար իմ պստլիկ ատամին… :))


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ ինձ կրկես տարար. առաջին անգամ էի կրկես մուտք գործում՝ երևի վեց-յոթ տարեկան էի… ռուսական կրկեսն էր եկել Հայաստան հյուրախաղերի:


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ ոնց էի զարմացել-ապշել, որ կրկեսում էն ռուս աղջիկն սկսեց կապիկի վրա ճվճվալ. ամբողջ ճանապարհին քեզ հարցնում էի. "Բա մեղք չէ՞ր կապիկը.... խի՞ էր վրան գոռգոռում…"


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ մի անգամ երթուղային տաքսիով ես ու դու տեղ էինք գնում, մի սիրուն աղջիկ ներս մտավ, դու ասեցիր՝ "Սպասի էս աղջկան տեղ տամ, թող նստի" ես ասացի՝ "Չէ՛. նստի, չվերկանա՛ս…" :)) խանդում էի… մտածում էի՝ էս անլվան ո՞վ ա, որ իմ գյոզալ ախպերը սրան տեղ տա նստելու… :beee


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ ամեն անգամ երեկոյան գնում էինք ես ու դու դուրս՝ ման գալու, տատիկ-պապիկները իմ ու քո հետևից նայում էին ու ասում՝ "Ի՜նչ ջահել պապա ա… ի՜նչ էլ նման ա աղջիկը հորը…" :)


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ գնացել էինք ես ու դու վարսավիրանոց՝ քո մազերը կտրելու, էնտեղ քունս տարավ՝ եկա-նստեցի գիրկդ ու քնեցի…


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ գնացինք մանկական կաֆե... մոտո քշեցինք, սեղանի ֆուտբոլ խաղացինք… :roll


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ ոնց էիր իմ ամեն "կիքսերը" գրի առնում, մինչև հիմա կարդում ենք ու ծիծաղում…


Ա՛րտ, ա՛յ Արտ, բա հիշո՞ւմ ես՝ ոնց էիր ֆրանսիական դեսպանատան վրա ջղայնացել, որ իմ վիզան մերժեցին…


Ա՛րտ, ա՛յ Արտ, դու հիմա հեռու ես, բայց մեկ ա՝ հիշո՞ւմ ես, որ քեզ շա՜տ եմ սիրում, չէ՞… :love

Lusinamara
21.10.2011, 00:48
Այսօր պատճենահանման գործ ունեի… Գումարը կազմեց 330 դրամ: 300-ը վճարեցի ու ձեռքով հասկացնելով՝ հիմա մնացածը կտամ, ասացի.
- Մնացածը քսերոքսաքսակից :)) առաջին անգամ եմ գրում բառը, բայց բանավորում գրեթե ամեն օր օգտագործում եմ:)
Աղջիկը զարմացավ, ապա ծիծաղեց, ասաց՝ շա՜տ անուշ բառ է:)), մի քանի անգամ կրկնել տվեց:D


http://i.imgur.com/wgfDS.jpg


Հ.Գ. ի վերջո ես եմ, չէ՞ էդ բառի հեղինակը :B

:D

Tig
21.10.2011, 13:40
Ժողովուրդ վատացա, փրկեք...:o Էս (http://www.1tv.ru/news/world/188604) ինչ էր...:8:o Հլը ուշքի չեմ գալիս...:o

հ.գ. տպավորվողներին՝ չնայեք տեսանյութը... մի անգամ էլ եմ զգուշացնում չնայեք...:8

Magic-Mushroom
21.10.2011, 15:46
Բարկացած եմ շաատ՜:angry այսօր տրամադրությունս այնպես է վատացել ոչ մի բան չի օգնում,պատճառը Քադաֆիի մահն է,ես այդ մարդուն շատ էի սիրում ու հարգում,իսկ ամենամեծ դիկտատորը ԱՄՆ-ն է:[,բոլորը այնպես են ուրախացել ասես աշխարհը իրենցը լինի,բայց դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը,ուրիշի դբախտության վրա են ուրախանում,խոսքս հիշեքԼիբիայի վիճակը մի տաս անգամ ավելի է վատանալու,իրենց դեմոկրատիան թող վերցնեն ու մտցնեն Տուուուու՜,կներեք,ուրախացեք ստրուկներ,զոմբիներ,ԴՆԹ-ն փոխող ուտիլք ուտողներ,մոլորակը կործանողներ,տականք կորպորացիաներ ու կապիտալիստներ,հեռուստացույցի ու պրոպագանդայի՝իրենց խելքով չմտածող զոմբիներ,անիմաստ ժամանակը վատնողներ,կյանքը գնում է,իսկ դուք քնած եք ու երբեք չեք արթնանա,դաստիրիակեք ձեր զոմբի սերունդը ձեր նման,Մոլորակը եւ ԳԵԱՆ արդեն սկսել է ոչնչացնել մակաբույծներին՝որոնք չգիտեն թե ինչի համար են ապրում՝միայն սննդի եւ տեսարանների,ամենավատ կենդանին մարդն է,ամեն մեկը ինքն է փորում իր գերեզմանը,ինչ որ ցանեք այդ էլ կհնձեք:angry Սիրելի Լիբիայի անցումային կառավարություն ցանկանում եմ դժբախտություն,ինքներդ երազեք մահվան մասին,բայց չմեռնեք,դուք բացեցիք Պանդորայի արկղը,իսկ հիմա վայելեք,բարի ախորժակ.....

P.S. нет рабства безнадёжнее,чем рабство тех рабов,себя кто полагает свободным:think


http://www.youtube.com/watch?v=SQrnhWXmPwA

Ժունդիայի
21.10.2011, 20:44
Երբ դու ժպտում ես, ժպտում եմ ես:
Երբ դու թախծոտ ես, թախծում եմ ես:
Ի՞նչ կլինի, հարստացի´ր:

Valentina
21.10.2011, 22:56
Ա՜ :D ես մեռա, սենյակում եմ, հեռուստացույցը միացրածա: մեկել մորքուրս զանգեց սկայպը միացրեցի դեռ ողջույնի պահնա, զգում եմ որ շշկռված ինձա նայում, բարևիս չի պատասխանում, ասումա էտ ինչ ձեներ գոռգոռոցա գալիս տնից, էտ պահին ես ուշքից գնացի ասում եմ մոք Մառատնա, տատին սերիալա նայում :D

Valentina
22.10.2011, 09:53
Ո՞վա հիշում Կոզեթին:
Հ1-ով ամեն օրը երեկոյան ցույց էին տալիս հայերեն թարգմանված "Թշվառները":
Ամեն մի սերիայով հուզվում էի Կոզեթի համար, ջղայնանում Ժավերի վրա ( 2 սերիա հետո ինքը դառել էր ժավել :)) բալետ անում Գավրոշին:
Լավ մուլտֆիլմ էր շատ... մանկությունս հիշեցի :love

Սա էլ մուլտֆիլմի սկզբի երգը.

http://www.youtube.com/watch?v=aYJ3biQ4lW8

Նաիրուհի
22.10.2011, 14:16
Ինչպես քիչ առաջ փաստեց «Շանթի» «Մի´ վնասիր» հաղորդաշարը, ես հոգեպես գրեթե առողջ եմ։ :hands
Մեր մեջ ասած՝ ահագին մխիթարական էր :secret

Դեկադա
22.10.2011, 16:36
Հայր և որդի կանգնել էին անդունդի եզրին:
- Տա՛ր իմ խաչը...խնդրում եմ
- Ամեն մեկը իր խաչն է տանում, որդիս,-եղավ պատասխանը
- Ես անզոր եմ հայր: Տա՛ր իմ խաչը:
- Ես միայն օգնել կարող եմ, որդիս: Չէ որ ես քեզ տղամարդ եմ մեծացրել: Մի եղիր թուլակամ:
- Հա՛յր, իմ խաչը ծանր է: Ես էլ ուժ չունեմ պայքարելու:
- Ամեն մեկի համար իր խաչն է ծանր, որդիս: Հիշի՛ր, իսկական տղամարդը նա է ով իր խաչը լուռ ու մունջ տանում է: Մի աղաղակիր համայն աշխարհով մեկ: Ոչ ոք, լսում ես, ոչ ոք ի զորու չէ տանել ուրիշի խաչը: Այն քոնն է, և ուրեմն եղիր արի ու ինքդ տար այն...ինչքան էլ որ ճկվես նրա ծանրության տակ: Ես միայն կարող եմ օգնել քեզ, որդիս...


...
-Շնորհակալ եմ, հայր: Դու սովորեցրիր ինձ ուղիղ քայլելու արվեստը:

Meme
22.10.2011, 17:12
Ես փայլում եմ հիմա, ինչպես երբե՜ք....
Աչքերումս փայլ եմ տեսնում, իսկ դեմքիս՝ ժպիտ..
Ուզում եմ դուք էլ ժպտաք, ցանականում եմ ժպիտիցս նվիրել բոլորիդ, իհարկե ո՞վ կուզի...
Դրսում աշուն է, իսկ ես երջանիկ եմ:love...


Հ.Գ. Երազումս հրեշտակ էի, հրաշք էր կատարվել:love....

Ժունդիայի
22.10.2011, 22:40
Երբ մանուկ ենք, մենք մեր սահմաները չենք ճանաչում: Չնչին ժամանակահատվածում կարողանում ենք արատբերել այն ամենը, ինչը երբրեք չենք արել: Նախապես ոչ մի չոչ չարած ու դեռևս ամբողջովին չձևավորված վերջույթներով, կարողանում ենք քայլել ու բացահայտել մեզ շրջապատող աշխարհը: Երբ մանուկ ենք, կարողանում ենք դիտարկել, ճանաչել, ուրախանալ, տանջվել ու շարունակել բացահայտման նմանատիպ փորձություններով առաջ գնալ:

Երբ մանուկ ենք, կարողանում ենք անել ամեն ինչ: Կարողանում ենք, որովհետև ունենք բոլոր այն մարդկանց աջակցությունը, ովքեր շրջապատում ու խնամում են մեզ: Կարողանում ենք, որովհետև այդ ամանակ ոչ մի վարկյան չենք մտածում, որ անկարող ենք ինչ-որ բան անելու:

Երբ մանուկ ենք, կարծես՝ մեր ներսում ինչ-որ մոգական ուժ կա, ավելի ճիշտ՝ կախարդող մի մոգ, ով ճանաչում ու տիրապետում է կյանքի բոլոր իրավիճակններին: Այդ մոգը գիտի, որ քեզ համար անհնարին բան չկա, գիտի, որ միայն ցանկանալ է պետք ու կլինի: Հետևաբար մոգը պարզապես ցանկանում է, իսկ դու ուզի´ր, փորձի´ր ու, միանշանակ, կստացվի:

Մենք բոլորս էլ մոգ ենք, երբ մանուկ ենք, սակայն տարիների ընթացքում կորցնում ենք, մոռանում ենք մեր մոգական բոլոր հնարքներն ու կախարդական գաղտնիքները: Ցանկացած իրավիրճակ սկսում ենք թողնել կամ բախտի քմահաճույքին կամ «ինչ լինելու է, թող լինի» ամենատխմար իրականության դատին, երբ ամեն անգամ կասկածում ենք ինքներս մեզ ու մեր հնարավորթյուններին:

Ուրեմն արժի նկատել, որ եթե ցանկանում ենք իրականացնել մեր կյանքի գրեթե բոլոր ցանկությունները, պետք է վերագտնենք մեր մանկության կախարդական հմայքը, պետք է արթնացնենք մեր ներսում նիրհող կախարդիչ մոգին ու այնպես անել, որ վերագնահատվի այն հավատը, որ եթե մենք բացարձակապես վստահենք ինքներս մեզ՝ կարող ենք գերազանցել ու անցնել կյանքի բոլոր սահմաները:

E-la Via
22.10.2011, 23:20
Քույրս խորհրդավոր հայացքով.
-Ան, էսօր կինո կա, չնայե՞նք:
Խորհրդավոր ժպտալով.
-Նայենք ....

Միացրեցինք ֆիլմը…
1 ժամ անց - մաման մտնում է սենյակ, տեսնում, որ կլանված ֆիլմ ենք նայում, սուսփուս դուրս է գալիս ու վերադառնում երկու գավաթ սուրճով:
2 ժամ անց- մաման մտնում է, տեսնում, որ էլ առանց աչքներս թարթելու, դեմքի լարված արտահայտությամբ կինոն ենք նայում, հարցնում է, թե հաց չենք ուզում, գլուխների շարժումից բացասկան պատասխան ստանում ու նորից դուրս գալիս:
3 ժամ անց- մաման նորից մտնում է սենյակ, գալիս, լուռ նստում կողքներս, մեկ մեզ նայում, մեկ էկրանին, էդ պահին քրոջս հեռախոսին զանգ է գալիս, զանգողի գլխին հազար ու մի անեծք քթի տակ փնթփնթալով՝ պատասխանում է, իսկ էդ ընթացքում, մաման ինձ հարցնում է.
-էդքան հետաքրքի՞ր է, որ էդպես կլանված նայում եք, դեռ շա՞տ կա, որ ավարտվի…
Ուզում էի պատասխանել, երբ քույրս ինձանից առաջ ընկնելով՝ ասաց.
-Մամ, մի րոպե էլ սպասի, հեսա աղջիկը կվազի գնացքի հետևից, տղու ձեռքը կբռնի ու կավարտվի:
Մաման.
-Ո՞նց... ուրեմն դուք սա մի անգամ արդեն տեսե՞լ եք :o…
Ու այդ պահին, երբ երկուսս շրջվեցիքն ու մամայի դեմքին նայեցիք, հասկացանք, որ հաստատ արժեր էդ երեք ժամանոց հնդկակակն կինոն նայել, հետո ի՞նչ, որ դրանից հետո մի կես ժամ նստած մամային համոզում էինք, որ մեզ հետ ամեն ինչ լավ է, ու հոգեբուժարան զանգելու կարիք չկա, իսկ հետո էլ վստահեցնում էինք, որ սիրահարված չենք :D:D:D…

Մամ ջան, ուղղակի երկու աղջիկներդ էլ, երբ ամեն ինչից կարգին զզված են լինում, հույսները դնում են միայն հնդկական կինոյի վրա… Ուրիշ դեղ ու դարման չկա, սա է փրկում :)):

Նաիրուհի
22.10.2011, 23:35
Չէ, պիտի գրեմ էս ճուտոյի մասին :love
Հլը նայեք՝ ինչ լավն է :love Աչուկները, հայացքը, խոսելը, արտիստիզմը...
Մենակ թևերն են պակասում բայց դե առանց դրանց էլ վատ չի ստացվում թռչելը ;)


http://www.youtube.com/watch?NR=1&v=O1_VLHgWr_8

Ուղղակի գիտե՞ք՝ ինչ եմ մտածում։ Էս երեխան հայերեն գոնե ուկրաիներենի կեսի չափ գիտի՞։ Թվում է՝ պիտի ուրախանամ. հայ է, հրաշք բալիկ է՝ տաղանդավոր, աստղով, սիրուն։ Բայց լացս գալիս է. ինչի՞ պիտի սա Ուկրաինայում լիներ, ինչի՞ պիտի Դիանա Քալաշովան Չեխիայում լիներ, ինչի՞ պիտի մեր ազգի էս պուճուր ու մեծ հրաշքները Հայաստանում չլինեին, հայերեն չխոսեին, մեր երկիրը չպարծենար իրենցով։
Արտագաղթ ստեղծողի, արտագաղթի շարունակականությանը նպաստողի... :angry
Տեսնես մի օր սա վերջ կունենա՞... :(

anahit96
23.10.2011, 19:05
Օրինակ ինչի՞ մեծ տարիքում չեն հարցնում. « Մամայիդ ես շատ սիրում,թե՞ պապայիդ»...:think

Ameli
23.10.2011, 19:36
Ըըըըըըըմ կառալյոկ :nyam , համփ, հավեսով կծում եմ կառալյոկը, մեկ էլ՝ հոպ, ֆուու, խեղդեց, մոռացել էի, որ մրգերն էլ են «շահովի» լինում…
Ու էսպես մեկ-մեկ էլ մոռանում եմ, որ մարդիկ էլ են կառալյոկների պես…

Agni
23.10.2011, 22:32
Ախր ես ի՞նչ անեմ քո չեղած եղելության հետ…հը՞ն…
Հ.Գ. վախենում եմ… մեծանում եմ:

murmushka
24.10.2011, 09:54
երեկվա երկրաշարժն ինքս ինձ համար բացահայտում էր, առաջին անգամ բարձրահարկ շենքում, տանը մենակ այնքան ուժեղ զգացի շարժը, հետո սանդուղքներից մարդկանց վազքը, աղմուկ , իսկ ես մի տեսակ հանգստություն էի զգում, չկար վախ, չկար պանիկա, իսկ հետո, երբ ամեն ինչ հանդարտվեց, նոր մոտս սկսվեց մի անորոշ վիճակ, ինչու ես դուրս չեկա տնից, ինչու, ինչին էի սպասում, ու ինչի չէի վախենում

Kita
24.10.2011, 15:33
Երազներս որոշել են մոտակա ամսվա լիմիտը սպառել: Էտ հույս եմ տալսի ինձ, չնայած գիտեմ, որ իրենցից պրծում չունեմ ոչ մի վիճակում:
Էնքան բան եմ տեսել երեկ: Մեկը վերջանում էր մյուսն էր սկսում, իսկ ես դեռ հնից հետ չէի եկել ու այդ ամենը երազում: Առաջ գրում էի երազներս, հիմա չեմ գրում, որ չկարդամ, բայց գնալով ցանկությունը ավելանում է:
Եթե ես հանկարծ կոմայի մեջ ընկնեմ, հաստատ ինֆակտից կմեռնեմ, որտև նույնիսկ 5-8 ժամն արդեն իսկ սիրտը տալիս սպանում են:

anahit96
24.10.2011, 17:08
Դրամաները, ստերը,անքուն գիշերները ու արցունքները թող մնան դպրոցում,,,ես արդեն մեծ եմ

Ժունդիայի
24.10.2011, 18:56
Մի շաբաթ առաջ մեյլ ստացա փողին փող չասող, սակայն կոպեկին կոպեկ ասող, գործարանների ծայրը չևերևացող, 3 մայեթի համար ասֆալտը լպստացող ու ողբացող հին կլիենտներիցս մեկից:
«Բարև Ռաֆայել, որքանո՞վ կանես 2 A4 գունավոր կատալոգը»:
«Բարև, x ռեալ»:
«x ռեա՞լ :o»:
«Ահա, քեզ համար եմ էդքան անում, որպես հին կլինետ, բացի դրանից արժի նորմալ ներդրում կատարել գովազդի վրա»:
«Լավ էլի, ոտդ պաչեմ, նոր-նոր եմ էս թազա ֆաբրիկաս բացել, մի քիչ օգնի էլի, էժանով փակենք:
Մեկ շաբաթյա լռություն:

Էսօր կրկին մեյլ ստացա:
«Լավ, օքեյ, փակում ենք: Համաձայն եմ առաջարկածդ գնին, որովհետև ում ցույց տվեցի, հավանեցին, բայց մի 5 տոկոս էլ չես ուզու՞մ գինն իջացնել, քեզի ղուրբան, որովհետև 3 հատ արբեր կատալոգներ եմ պատվիրելու ևս:
«Քեզ համար բավականին նորմալ գներով եմ անում, արդեն իսկ զեղջված է»
«Լավ փակում ենք, բայց 3 անգամով կփոխանցեմ հաշվեհամարիդ:»
«Լավ»:


Մարդիկ սովորություն ունեն մինչև օղնուծուծկդ քեզ քաշելու, շահագործելու, թերագնահատելու: Որքան էլ զիջես, մեկ է, էլի պահանջելու են: Էն որ ասում են «մի անգամ ավլեցիր, հա էլ ավլելու ես»:
Մարդիկ մի´ թերագնահատեք ձեզ ու ձեր աշխատանքը: Մի քիչ համբերություն, ու պադոշ մարդկանց հետ կրկնակի պադոշ եղեք: Որովհետև եթե արժանավայել գործ ես անում, ամենակղանքկեր մարդն էլ, կգա մի օր, որ ամենայն հավանականությամբ զենքերը վայր կդնի:

Անձնական կյանքում էլ է այդպես: Եթե թողնում ես սկզբում ծռտեն չարոխներիդ, ապա կամաց-կամաց կոճի թելով առաջ են գալիս: Մեկ էլ տեսնում ես գիրկդ նստած միրուքդ էն հատ-հատ փիդռում, օրեր անց՝ գլխիդ ցավից ու կոյուղու հոտից սկսում ես ուշագնաց լինել:

Valentina
24.10.2011, 23:03
Անցնում եմ կողքով, մեկել տեսնեմ աչքովա անում, ես էլ աչքով արեցի, ինքն աչքով արեց, ես էլ արեցի, տենց երկու անգամ , հետո վերցրեցի ու կերա էտ կանաչ խնձորը
Հ. Գ. շատ լավ եմ :D

Նարե91
25.10.2011, 13:24
Այսօր հերթական անգամ զգացի քո առկայությունն իմ կյանքում... Անչափ շնորհակալ եմ քեզանից… զգում եմ՝ ինձ հետ ես, կողքիս ես ամեն քայլափոխիս, քանզի դու ես իմ հույսն ու լույսը ու այս կյանքում թերևս միայն քեզ եմ ապավինում... Սիրում եմ քեզ անսահման…

John
25.10.2011, 13:38
դուլ եմ հայտարարում … թե «ինչա՞դուլ»՝ կտեսնեք ինքներդ... :P

Գալաթեա
25.10.2011, 14:25
"Սեյսմիկ ակտիվություն" թեման կարդում եմ՝ "Մեղմիկ ակտիվություն":
Տենց ա՝ տենց ա, մեղմիկի մեջ մնանք:

Հարդ
25.10.2011, 15:00
Դժվար ա սկլերոզով տառապող ծերունի պապիկ հարևան ունենալը:

Եթե իրեն տեսնում ես օրվա մեջ 7 անգամ, չգիտես հիմա էլի բարև տա՞ս թե չէ: Տաս, 6 անգամ կմտածի գժի տեղ ես դրել, չտաս, 6 անգամ կմտածի, թե էս անշնորքն ով էր...

Meme
25.10.2011, 18:01
Մնաց վեց օր:oy.....
Ես կսպասեմ:flower...
Անցած տարի ուշացել եմ, այս տարի չեմ ուզում....

Chuk
25.10.2011, 18:17
Նոր դռան զանգը տվեցին, բացեցի, մի կին էր կանգնած... պատմություն հիշեցի:


Ջուլյայի ծնունդի օրն էր, նստած էինք սեղանի շուրջը, դռան զանգը տվեցին: Բացեցի, մի կին էր կանգնած: Շփոթված նայեց ինձ ու ասեց.
- Կներեք, երևի սխալ եմ եկել:
- Երևի, - պատասխանեցի:
Շուռ եկավ որ գնա, ես էլ արդեն ուզում էի դուռը փակել, մեկ էլ շրջվեց.
- Իսկ օգնել կարո՞ղ եք:


Հիմա նույն կինն էր: Այս անգամ, երևի, սխալ չէր եկել: Միանգամից հարցրեց.
- Օգնել կարո՞ղ եք:

Պատասխանեցի անցյալ անգամվա պես.
- Սխալ եք եկել:

Chuk
25.10.2011, 18:39
Ֆեյսբուքում հերթական տխուր հարցումը աչքիս ընկավ: Հարցն էսպիսին ա. «Ցավում եք, որ Թուրքիայում ավերածություններ են եղել, թե հասնում է Թուրքերին?»

Այս պահին
3781 հոգի քվեարկել է, որ «Ցավում է»,
1969 հոգի քվեարկել է, որ «Մարդկանց համար եմ ցավում միայն»
ու...
462 հոգի քվեարկել է, որ «Հասնում է թուրքերին»
434 հոգի քվեարկել է, որ «Միևնույնն է»

Արա, դե սպանեն, չեմ կարող էդ վերջին երկու տարբերակներն ընտրողներին հասկանալ: Ու պիտի ասեմ, որ սրտիցս իսկապես քար ընկավ, որ էդ տարբերակներից ոչ մեկի կողքը, քվեարկածների ցանկում, իմ ընկերներից ոչ մեկի անունը նշված չի: Ի տարբերություն առաջին երկու տարբերակների:

anahit96
25.10.2011, 19:53
Ոնց եմ զզվում սպասելուց...Հերիք է,ես գնացի...

Lusinamara
25.10.2011, 20:52
Ծառն իր արմատով, լեռն՝ ստորոտով, շենքը՝ հիմքերով…


Էհ, ոտքերը մեր…

Բնության կամքով եղան կատարյալ՝
Ստորիններից վեհագույնը…
Ե՛վ քայլելու բախտ ունեցան,
Ե՛վ բուժվելու դժբախտություն…
Լ.Ա.
:):(

ՆանՍ
26.10.2011, 10:32
Այսպիսի եղանակ ոնց չեմ սիրում. իսկը պանիխիդա...:(

Արէա
26.10.2011, 15:27
Բարություն եմ ուզում :(

Չէ, իմ նկատմամբ չէ:
Իմ համար եմ բարություն ուզում, ուզում եմ ավելի բարի լինեմ:

Ուզում եմ Սահյանի նման ասեմ.
-Մարդիկ, ինձ շատ եք չարչարել...
Ու անմիջապես էլ ուզում եմ ավելացնել.
-Բայց էլի դուք լավն եք, մարդիկ...

Ստացվում ա.

-Մարդիկ ինձ շատ եք չարչարել,
Գնացեք, ձեր տիրու մերը, մարդիկ...

:(

My World My Space
26.10.2011, 15:47
էս երեք ամիս ա մորս խոստացել եմ նոր ժուռնալնի սեղան առնեմ, ու անընդհատ չի ստացվում, թե խառը լինելու, թե ֆինանսական առումներով:

էսօր վերջապես առա....

Մամ ջան :love

melancholia
26.10.2011, 16:12
ինչոր բան այն չէ: չգիտեմ թե ինչ, բայց մի բան ինչոր տեղ սխալ է:
առավոտս առավոտի նման չէր, գիշերից մենակ լույսով տարբերվեց. կեսօրս կեսօր չեր, երեկո էր հիշեցնում....տեսնեմ երեկոս ինչի նման կլինի?

Նաիրուհի
26.10.2011, 16:27
Երեկ բանասեր ընկերուհուս հետ ժամանակակից հայ գրողներից էինք խոսում։ Դե ինքն ինձնից ակտիվ է էդ ոլորտում, մեծ մասին ճանաչում է, ախպերություն-բան, թեև գնահատելու հարցում բավական սթափ է։ Ասացի, որ իրականում էնքան լավ ստեղծագործողներ կան, որոնց գոյության մասին ժամանակակից գրականությամբ հետաքրքրվածները, գրողներն ու «գրողները» պատկերացում իսկ չունեն։
Ասաց.
-Լիլ, բա որ էդպիսի բաներ ես գտնում, ինչի՞ չես ասում։ Չնայած մտածում եմ, որ ամեն դեպքում մի տեղից կիմանայինք։
Դե ես էլ չուզեցի երկար-բարակ գլուխը տանել, ասացի՝ օրինակի վրա համոզեմ, ու բացեցի էս թեման (http://www.akumb.am/showthread.php/20694-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1?highlight=%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5 %B8%D5%B2%D5%AB+%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1), առաջին պատահած գործը (http://www.akumb.am/showthread.php/20694-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1?p=2287392&viewfull=1#post2287392) կարդացի։ Էն կարգի հավանեց, որ ստիպված եղա թեմայի կեսը կարդալ :B
Ասում է.
-Բա ինչի՞ չի ուզում տպել, որ շատ մարդ իմանա, ծանոթանա...
Ու ես էդտեղ պատկերացրի Իմփրեշընի բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը :D։ Մենակ pool party էկավ աչքիս՝ լրիվ իր էն գրածի նման։ :D Լիլ, կներես... :oy

E-la Via
26.10.2011, 17:00
-Ես չեմ հավատում Աստծուն:
-Ինչո՞ւ:
-Որովհետև Աստված աթեիստ է, քանի որ Նա իրենց բարձր կանգնած ոչ մի ուժ ոչ տեսնում է, ոչ էլ հավատում ինչ-որ բանի: Ու եթե Նա աթեիստ է, մի՞թե ես պետք է հավատամ Նրան:
-:esim..

Lusinamara
26.10.2011, 18:27
Տատս համոզող ու «հեռվից եկող» խասյաթ ունի:
Այսօր շատ զվարճալի հեռախոսազրույց ունեցանք. հիմնական թեման իմ Իջևան այցի մասին էր: Հիմիկվանից համոզում էր, որ պիտի երկար մնամ մոտը, իսկ ես ամեն առիթի չեմ ուզում «վրա բերել» դասերիս շատությունը, որ քննությունների եմ, փորձում եմ մի այլ պատճառ բռնել: Այս անգամ մի քիչ էլ ներվերն ուտելու համար ասացի.
- Տատ, ախր մամային շուտ եմ կարոտում, առանց իրա երկար չեմ կարա մնամ:)) Եվ, իրո՛ք, այդպես է…:)
- Բա վաղը, մյուս օրը, որ ամուսնանաս, ո՞նց ես անելու::D
- Վաղը, մյուս օրը քննության եմ, տա՛տ:angry:D Դու ավելի լավ ա ասա գալիս հետս ի՞նչ բերեմ:
- Դե՜ Լուսո ջան, էս մի ամիս ա մսի երես չեմ տեսել, մարդկանց չհաշված…:D:D

anahit96
26.10.2011, 19:36
Աշունը չեմ սիրում...որովհետև հոկտեմբերին եմ ծնվել ես,,,ինքը...մեկ էլ մեր դասարանի Արտյոմը.. /:[/

Ժունդիայի
26.10.2011, 19:47
Ֆեյսումս օրեկան 10-ից ավելի հրավերքներ է գալիս, այսինչ կամ այնինչ իրադարձություններին մասնակցելու:

«Եկեք Սերժին տապալենք», «Փրկենք մեր անտառները», «Պահանջենք Հրանուշ Հակոբյանի հրաժարականը», «Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարա՞ր», և այլն և այլն:

Հեսա բան ու գործս կթողնեմ ու կգամ Հայաստան էդ մանկլավիկների դեմ ակցիաներին մասնակցելու:

Մեկը չկա` ինձ ֆեյսբուքով հարսանիք կանչի: :bee

Դեկադա
26.10.2011, 20:38
Ասում են ամեն մարդ ունի իր իդեալը: Չգիտեմ: Ամեն դեպքում իմ իդեալի մոդելը հաստատ չկրկնվող մոդել ա եղել ու թերևս էտպես էլ կմնա: Խոսքս Ռոբին Հուդ-ի մասին ա: Երբ առաջին անգամ ֆիլմը / որը հիմա սերիալ կատեգորիային ա դասվում/ եթեր տրվեց ես դեռ դպրոցահասակ աղջնակ էի: Էնքան էի տարվել էտ տղայով, որ գիշեր ցերեկ իրեն էի պատկերացնում: Նույնիսկ մազերս իր նման կտրեցի: Ի դեպ մինչև հիմա էլ մոտավորապես նման սանրվածք եմ կտրում, ու ոնց համոզում ա շրջապատս հաճախ փոփոխվող սանրվածքներիս մեջ միակն ա որ ինձ լրիվ սազում ա...մեծամասնության կարծիքով: Մամաս տեսնելով «տառապող» աղջկան Հուդի մայկայից էր ինձ առել, կապիշոնով: Ամբողջ օրը գլխարկը գլխիս քաշած ինձ «հերոս» էի պատկերացնում: Հորեղբայրս էլ տեսնելով որ ձեռից գնում եմ ինձ արբալետ նվիրեց: Ու հենց նույն օրն էլ վերջացավ իմ կարերիան: Ես «ստաժավոր» Ռոբին Հուդին կրկնօրինակողս վերցրի ու աղեղը խփեցի ուղիղ հարևանիս տղայի ճակատին: Ու վերջ: Թարսի պես հորեղբայրս տուն մտավ, տեսավ ու ձեռքիցս վերցրեց պատճառաբանելով որ «խալխի երեխու արյան տակ չի ուզում մտնի» ու գցեց մեր տան մոտով հոսող գետի մեջ: Էտ օրվանից հետո ես որոշեցի որ չեմ ունենա իդելաներ: Էտ մեկն էլ ինձ հեիրք էր: Մանավանդ որ հասկացա իդելան փնտրել նշանակում ա փուչ ընկույզ գտնել: Ջարդում ես մեջը հոտած ա...

Ժունդիայի
26.10.2011, 21:24
Իդեալական բառը աչքովս ընկավ, ասի ես էլ մի երկու բան գրեմ: :)

Ինչ լավ ա, որ ամեն բան չի, որ իդեալական ա, գոնե այդ կերպ համակերպվում ենք մեկ-մեկ իրական կյանքով ապրել:

Հ.գ. Մենակ մի բան գիտեմ, որ չկա կատարյալ հաց ու պանիր, այլ կա իդեալական հաց ու պանիր կատարյալ սովի համար: Ուֆ եսիմ է´:

Ի դեպ Ռոբին Հուդի նոր ֆիլմը դիտել եք՞: Կայֆ էֆֆեկտներով ֆիլմ է, դերասանն էլ՝ սիրուն տղա է էս անգամ: Իրական հերոսները միգուցե հնանում են, կորցնում իմաստը, դառնում ոչ մոդայիկ: Բայց Հոլիվուդը մեկ-մեկ կարողանում է էդ հինը նորովի մատուցել:

Ֆոտոն
26.10.2011, 21:55
Ուզում եմ մի բան գրել,
Բայց ասելու բան չունեմ,
Ուզում եմ ես էլ արտահայտվել,
Բայց դատարկաբանում եմ, տե՛ս:

Չորս տող արդեն գրվեց,
Վերջակետը դրվեց,
Իսկ ես դեռ ոչինչ չասած՝
Պրծավ երկու քառյակ:

Ունեմ վաղը միջանկյալ,
Ով չունի՝ չի հասկանա.
Դա դրդում է ցիկլաբար
Խաղալ խաղեր անհամար:

Քիչ անց քունս կտանի,
Կամ էլ սովուկ կդառնամ,
Միայն թե չպարապեմ,
Ժամանակը գլորեմ:

Իրականում ինձ պես ոչ ոք
Չի էլ կարող պարապել,
Քանի որ ես գիտեմ
Ողջ առարկան համարյա:

Արդեն գրվեց երեք տուն
Ու երեք էլ կրկներգ,
Գնամ մաս-մաս անեմ,
Մի քանի հատ երգ գրեմ:


Հ.Գ. Կարծես, որ մի քիչ մշակվի, լավ ռեփի տեքստ կլինի: ;)

Ameli
27.10.2011, 12:59
Ո՞նց ուրախ լինեմ, երբ գիտեմ, որ մեկը տանջվում է իմ պատճառով ու ամեն անգամ դա զգացնել տալիս... բայց էդ մեկի տեղը Դու պիտի լինեիր, իսկ գուցե Դու էլ ես տանջվում, տանջվում տղամարդուն վայել կերպով՝ ինձ զգացնել չես տալիս, ինձ հեռու ես պահում ցավից ու վատից, շնորհակալ եմ սիրելիս:

Հ.Գ. Ա դե մարդ էղեք, թողեք ես էլ ուրախ ապրեմ:

Նարե91
27.10.2011, 17:04
Լինում են օրեր, երբ ժամանակի սղության պատճառով հայելու մեջ նայելու ժամանակ ընդհանրապես չեմ գտնում: Էսօր գեթ մեկ անգամ ինձ հայելու մեջ չեմ նայել, բայց պատճառն էն չէր, որ ժամանակ չի եղել, չէէէէ , էսօր էդ օրը չէր, ժամանակ կար, պարզապես ինչու՞ ժամանակ վատնել քո արտացոլանքը հայելու մեջ տեսնելու վրա, երբ շրջապատիդ մարդկանց հայացքներում էլ կարող ես դա տեսնել:)
Հ.Գ. չէէէէ, էս լրիվ ինքնասիրահարված Նարգիզի գրառում ստացվեց, սա իմ ոճը չէր բոլորովին:nono, բայց դե ի՞նչ անեմ, էսպես ստացվեց:(

Ժունդիայի
27.10.2011, 17:23
Էսօր արթնացա, մտածում եմ ի՞նչ կարելի է անել մինչև աշխատանքի գնալը: Կարայի չէ՞ ծնողներիս քննադատել, որ ինձ չեն տվել այն ամենը ինչ ցանկացել եմ կամ էլ շնորհակալ լինել, որ ծնել, սնել ու մեծացրել են... Մտածում եմ հեսա գնալու եմ աշխատավայր ու հանդիպեմ էն երկու կեղծավոր իդիոտներին, մտածում եմ գնամ ու շնորհակալ լինեմ, որ ամեն անգամ քաղաքավարի են ինձ վերաբերվում: Օրը սկսվեց ու ես եմ իմ օրվա քանդակագործը, ամեն ինչ ինձանից է կախված:

Առիթից օգտվեմ, մի երկու բան էլ գրեմ: Էդ որ գրառմանս տակ մեկ կամ երկու շնոհակալություն ա լինում չէ՞, մտածում եմ՝ արա էդքան տուֆտա մտքեր էլ ե՞մ մեկ-մեկ գրում:

Meme
27.10.2011, 19:26
Նոր էն կադրերն էի նայում, որտեղ լիաթոք ծիծաղում ենք, կամ նեղացած ենք, կամ էլ գիժ գիժ բաներ ենք անում, կհիշե՞ս երևի, բայց գիտե՞ս աչքերս արցունքով լցվեցին, չուզեցի դրանք ցույց տալ, բայց ինձ զսպել էլ չկարողացա....Չնայած բոլորիդ եմ կարոտել, բայց քե՜զ......
- Հիմարիկ, ինչի՞ էդպես վարվեցի՞ր, ինչի՞....
Հիմա էլ նստած նկարներդ եմ նայում, փոխվել ես, համ էլ սիրունացել ես, բայց էլ Մերիի Անուլիկը չե՞ս.....

Ինչի՞ են ինձ միշտ ցավ պատճառում էն մարդիկ, ու՞մ ամենաշատն եմ սիրում, գնահատում, որ թե մի օր ասեն կյանքդ պետք կտա՞ս, առանց բայցի կտամ....
Ինչի՞ են դաժան լինում նրանք, որոնց ամենաբարին ու ամենալուսավորն եմ ցանակացել իմ կյանքում, ու ցավոք մեկին չէ....

- Հիմարիկ ես, վատն ես, բայց էնքան շատ եմ կարոտել քեզ, շաատ...

Մեկա էլ չեմ հիշելու, կաշխատեմ մոռանալ ձեզ. երկուսիդ էլ, որ էդքան թանկ էիք.....Ու ամեն անգամ էսպես ասում եմ, ու նորից կարոտում ձեզ:(....
-Ատում ե՜մ....Ձեզ էլ, ինձ էլ ձեզ հետ....

Yellow Raven
27.10.2011, 20:48
Դալնաբոյշիկ ռեշայետ ումերեծ ի սվյազիվայետ ծելո ս տակիմի աչիռովաննամի բաշնյամի, շտո սամիյ մալենկիյ իզ ֆանածիկով դաժե մոգ լաժիցա սպած:
Դալնաբոյշիկ նե խոչետ ժդած:
Օն գատով:
Պուսկ:

Ժունդիայի
27.10.2011, 23:01
Մեկ մեկ էս :) սմայլիկը նենց ա վրես ազդում: Սրա տակ ինչքան թաքնված մտքեր կան, չէ՞: Օրինակ, եթե մեկին ուզում ես քաղաքավարի կծես, մի հանքի գրում ես, վերջում ավելացնում՝ :) : Եթե մեկը քեզ կպնող գրառում ա անում, դու էլ իրան կրկնակի կպնող գրառումովդ պատսխանում ես, ամենավերջում չես մոռանում էլի :) -ը օգտագործելը: Կամ, եթե կարծում ես՝ գրառումդ քո արևին նորություն ա, կրկին անգամ սա՝ :)


Ուֆ :)

Katka
28.10.2011, 00:22
Մարդկանց լուրջ մի ընդունեք, կյանքին էլ թեթև նայեք: Ամէն

Artgeo
28.10.2011, 01:06
Ո՞նց ա անհատականությունների բազմությունը ոչխարների հոտ դառնում...

Katka
28.10.2011, 01:10
... ու ամեն առավոտ Հայաստանում արթնանում է 1000000 և ավելի Բոնապարտ:

Artgeo
28.10.2011, 01:58
Ու քանի կա մեր նոր երկրում
Ռուսաց բանակ, Ռոբերտ ու Սերժ,
Չի լինելու Հայաստանում
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր . . .

StrangeLittleGirl
28.10.2011, 02:47
Եթե չգիտես ժամանակին արգելակել, ավելի լավ է` շուտ անել, քան ուշ: Ուֆ...

Meme
28.10.2011, 14:16
Անցած տարի սխալվել եմ, չնայած միառժամանակ երջանիկ եմ եղել, էս տարի էլ ապրեցի նույն երջանկությունից, բայց սխալս կրկնել էլ չեմ ուզում հաստատ....
...Հերիք է:(....
...Էհհհ....
Կյանքում նորից կլինեն գեղեցիկ պահեր....Կարևորը՝ Ես հավատում եմ....

melancholia
28.10.2011, 14:24
գիտեք? սիրում եմ երազել.....երազում երազում եմ ու ընթացքում ծնվում է նպատակ: Առանց նպատակ ապրել չեմ կարողանում: Ամեն գնով ձգտում եմ նպատակիս հասնել....նետի պես սլանում եմ հետևից,,,ամեն ջանք ու միջոց ներդնում,.վատը գիտեք որն է? էդ ճանապարհին չեմ կարողանում կանգ առնել, երբ հասկանում եմ , որ ժամանակը իմաստարկել է նպատակս....ես մեկ է ամբողջ ուժով վազւմ եմ իրագործելու արդեն անիմաստ նպատակս: Չեմ կարող պարտվել, չեմ կարողանոււմ հետ կանգնել...այստեղ արտահայտություն կարդացի, որ պետք է եթե ոչ ժամանակին, գոնե ուշացած արգելակել.....ախ եթե միայն կարողանայի.....երևի այսքան հիասթափություն չէի ապրի

Lusinamara
28.10.2011, 22:38
Այսօր, երբ վերջին կիսամյակում կոտրվեցի հոբելյանական հարյուրերորդ անգամ, կրկին հասկացա, որ արցունքով չէ, արյունով են զգում…

Կարնո Սոսե
29.10.2011, 02:41
Ինչպիսի ազնիվ նպատակի շուրջ էլ որ համախմբվես , այն ի վերջո դառնում է անազնվության ապաստան : Ճշմարտությունը փնտրում են միայն անհատները, ովքեր ի վերջո խզում են կապերը բոլոր նրանց հոտ, ովքեր այն սիրում են ոչ բավարար չափով: Նրանք հաճախ մենակ են մնում ...
Լավ է մենակ մնալ, քան փտել ապաշնորհության որջում...

Lusinamara
29.10.2011, 08:41
Երազումս ակումբի Smokie-ին եմ տեսել ինչ-որ բարի արարք անելիս:oy Դե երևի իրեն հատուկ բարությամբ ու մեծահոգությամբ…:)

Հիմա նայում եմ շա՜տ երկար ժամանակ չի մտնում ակումբ, մի տեսակ անհանգստացա… որևէ մեկը տեղյակ է ի՞նչ է կատարվել…:8

John
29.10.2011, 09:07
այ որ երեք տարի առաջ ասեին, որ ես ներկա եմ լինելու քո հարսանիքին ու էդ իմ հարսանիքը չի լինելու՝ կարող ա ծեծեի ասողին (եթե ֆիզիկապես ինձնից շատ ուժեղ չլիներ ասողը :D ) ... բայց արի ու տես որ նույնիսկ երազում, նույնիսկ այսքան տարի հետո՝ ես համարձակություն չունեցա ընդունել քո հրավերը՝ ներկա գտնվելու քո հարսանիքին... բայց շատ մի ուրախացի՝ էդ ոչինչ չի նշանակում ;)

My World My Space
29.10.2011, 20:50
Գրառումս Սոֆի Հակոբյանի (Նանս) երգերը (http://www.akumb.am/showthread.php/61848-%D5%8D%D5%B8%D6%86%D5%AB-%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%28%D5%86%D5%A1%D5%B6%D5%BD%29-%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%A8) թեմայում էր, էնտեղից տուգանայինով ջնջվեց, բայց ամեն դեպքում ուզում եմ որ կարդաք....



Մինչև էս բան չէի գրել, որովհետև չեմ լսում Արման Հովհաննիսյաններին,
Ու չէի էլ գրի, եթե Չուկի մոդերատորականն ու տակի շնորհակալությունները չլինեին:

Չուկ, մարդու խոսքը ճնշելու համար ադմինիստրատիվ լծակներ պետք չի կիրառել: Դու էսօր դրա դեմ ես պայքարում որպես ընդդիմություն:
էս էլ քանի դեպք է, որ ասելիքդ ասում ու մոդերատորականով սահմանափակում ես մնացածների ասելիքները՝ «խոսքիս վրա խոսք դնողը...» տարբերակով:

Չուկ, Հայկօ, ինչպես նաև Հարդ և մյուսներ, խոսքի ազատությունը շատ լավ բան ա, բայց դա բերնից գալացածն ասելը չի: կան կոռեկտության սահմաններ: Համոզված եմ, որ ձեզանից ոչ մեկը փողոցով քայլող մեկին չի կանգնացնի ու ասի, թր ինքը գեղցի ա, որ չոլկան առաջ ա տվել, որ սպառծիվկի հետ ծիծակ կոշիկներ չեն հագնում և այլն: Որովհետև մեծ հավանականությամբ մի հատ քթին կուտի: Իսկ ստեղ քթին ուտելու տարբերակ համարյա չկա, որովհետև վերջի վարյանտ կա հզոր մոդերատորականը:

Պարտադիր չի որ միշտ ասեք էն ինչ զգում եք, երբեմն լռել ա պետք:

Հ.Գ. էս գրառմանս շնորհակալություն մի տվեք....

Chuk
29.10.2011, 21:00
Էսօր ցերեկը Կալիբրում էինք: Ցերեկ էր: Լույսերը գնացին:
Ով եղել է, գիտի, Կալիբրի ներքևի հարկում գարեջուրը ծորակով է: Այսինքն քեզ տալիս են բաժակ ու վերջ: Էլեկտական թվացույցը հաշվում է, թե դու ինչքան ես խմում: Գուցե մի քիչ էլ ավելի է հաշվում քո իրական խմածից, բայց դա էական չէ: Ամեն դեպքում ինչքան հետևել ենք, լուրջ խաբեյության մասին խոսք չկա:

Ահա, ուրեմն, լույսերը գնացին ու երկար ժամանակ թաղվել էինք խոր մթության մեջ: Հետաքրքրությամբ սպասում էինք, թե մատուցողը վերջապես երբ է մեզ մոտենալու բերի ասենք մոմ ու տեղեկացնի, թե լույսերը երբ են տալու, կամ ինչ է եղել: Չէին մոտենում, մինչև չկանչեինք: Ի վերջո կանչեցինք ու հարցրինք, թե ինչու է հաճախորդին թողել մթության մեջ, ոչինչ չպատասխանեց: Հաշիվն ուզեցինք: Գնաց, հետ եկավ ու հարցրեց.
- Կասե՞ք, թե հաշվիչի վրա ի՞նչ թիվ էր գրված:

Ասեցինք, իհարկե:
Բայց անչափ հետաքրքիր է. իսկ ի՞նչ էին անելու, եթե մենք դրան նայած չլինեինք: Իսկ ի՞նչ էին անելու, եթե ուրիշ թիվ ասած լինեինք: Եվ ի վերջո, որ ամենահետաքրքիրն է, տեսնես լույսերը գալուց հետո իրենք տեսնելու՞ են, թե ինչքան էինք խմել, թե՞ այդ թիվը կորավ :))

հ.գ. Հասցրինք նաև պարզել, որ լույսը գնալը չէր խոչընդոտում ծորակի աշխատանքին ու հանգիստ կարող էինք օգտագործել: Մեր պարտաճանաչ ի՛նչ եմ ասել :))

Էլիզե
29.10.2011, 21:29
Տա՜կ-տա՜կ... ուզում եմ ներկայացնել իմ աշխատանքային օրերից մեկն ստոպ կադրերի միջոցով... /իմաստալից գրառում փնտրողներին ասեմ՝ քիչ մը թեթև ապրենք, հը՞ն…/ :pardon
Գնացինք...


Շը՛կ-շը՛կ /փոխվող նկարների ձայնի նմանակում / :))

Դժգոհ դեմքով արթնանում եմ. էն որ ասում էի է՜. "Ժպիտո՜վ արթնացեք, ժպտացե՜ք ո՛վ մարդի՜կ..." չհավատա՛ք, դա ամռանն էր վերաբերվում. էս բուք-բորանին ի՛նչ ժպիտ, ինչ բան...

Շը՛կ-շը՛կ

Կանգնած եմ դռան մոտ. հաջող-մաջողի սրտաճմլիկ տեսարան:


Շը՛կ-շը՛կ

Աշխատավայրում եմ, նստած եմ իմ տեղում, խիստ աննկատ կերպով տաք թեյ եմ խմում:


Շը՛կ-շը՛կ

Մի հաճախորդ պապիկի բացատրում եմ,որ բանկոմատի մեջ "փող տվող աղջկան" կաշառք պետք չի տալ:


Շը՛կ-շը՛կ

Վերոնշյալ պապիկին բացատրում եմ, որ ինձ էլ կաշառք պետք չի տալ:


Շը՛կ-շը՛կ

Վերոնշյալ պապիկին բացատրում եմ, որ բանկոմատի մեջ տղա է նստած. կակ նե կռուծի շուրջօրյա աշխատանք է…


Շը՛կ-շը՛կ

Անչափ երջանիկ դեմք ունեմ. վերոնշյալ պապիկին "Հաջողություն" եմ ասում…


Շը՛կ-շը՛կ

Ընդմիջո՜ւմ. ես՝ նստած աթոռին վայելում եմ ազնիվ քրտինքով վաստակած մի բուռ սուրճս ու երկուսից յոթ բուռ շոկոլադ…

Շը՛կ-շը՛կ

Բանավիճում եմ կոլեգաներիս հետ լեզվական մանրուքների մասին /ասա՝ քո ինչին է պետք է՜/. հագնամանալից կերպով բացատրում եմ, որ եթե հաջորդող բառն սկսվում է "ս" տառով, ապա նախորդող "ը" որոշիչ հոդը /եթե կա այդպիսին/ հիմնականում դառնում է "ն"…

Շը՛կ-շը՛կ

Պատկերացնո՞ւմ եք՝ չկա տենց բան... ի՜նչ հոդ, ի՜նչ բան, ի՜նչ "ը", ի՜նչ "ն"… պարդո՛ն, նոր իմացա.... բանավեճից ինչքա՜ն բան ես իմանում...

Շը՛կ-շը՛կ

/բացթողում եմ աշխատանքային մանրամասնությունների նկարագրություն/

Շը՛կ-շը՛կ

Նայում եմ ժամացույցին. վեցն է… տուն... Տուն... ՏՈ՜ՒՆ…

Շը՛կ-շը՛կ

Գնում ենք տուն, Էլենը բողոքում է "անտեր" գործից... անջատել եմ զգայական բոլոր ապարատներս, միացրած եմ թողել ջի պի ար էսը՝ հենաշարժական ապարատս…

Շը՛կ-շը՛կ

Մտնում եմ տուն՝ պաշտպանվելով տան ինչ որ անկյունից ինձ վրա թռչող դարանակալած Սուսանիկից…

Շը՛կ-շը՛կ

Պայքարում եմ արժանապատիվ գոյությանս համար. էս ի՜նչ ծանր ա Սուսանիկը…

Շը՛կ-շը՛կ

Գնում եմ պարի…

Շը՛կ-շը՛կ

Ինձ վրա զգում եմ պարուսույցիս թարս հայացքը. գյոռբագյոռ լինի ռումբան. դե չի՛ ստացվում էն վերջին պտույտը մոտս, ի՛նչ անեմ…

Շը՛կ-շը՛կ

Մատս փուշ է մտնում. հա՛, իմիջիայլոց, մենակ ես կկարողանամ սենց էքսցենտրիկ բաներ անեմ պարի ժամանակ՝ փուշ գտնեմ ու մատս մտցնեմ...

Շը՛կ-շը՛կ

Խղճահարություն եմ առաջացնում պարուսույցիս մոտ. ուզում է մատիցս փուշը հանի՝ չի ստացվում, ստիպում է ինձ ռումբայի վերջին պտույտը անեմ… կակ բուդտո՝ պտույտի ժամանակ փուշը դուրս կթռնի մատիցս…

Շը՛կ-շը՛կ

Գլորվելով հասնում եմ տուն, ավելի ճիշտ՝ համարյա հասնում եմ տուն՝ ինչ որ մութ անկյունից Սուսանիկը "Ասի ջա՜ն, հորքուր ջա՜ն" ահասառսուռ գոչոցով հարձակվում է վրաս. պարզվում է՝ դուրս են եկել ման գալու…

Շը՛կ-շը՛կ

Հասա տուն…

Շը՛կ-շը՛կ

Միացնում եմ համակարգիչս ու իներցիայով մտնում եմ Ակումբ ու ֆեյսբուկ. ֆեյսբուկը էս երեք շաբաթ է չի բացում. ջհանդամի՜ս, սաղ էն Մարկ չեղածի ֆինտ ու ֆլյուշկեն է...

Շը՛կ-շը՛կ

Եղբայրս էն մյուս եղբորս հետ սկայպազրից են սկսում…

Շը՛կ-շը՛կ

Սկայպազրից… ձախ աչքով արդեն երազ եմ տեսնում…

Շը՛կ-շը՛կ

Սկայպազրից… աջ աչքով էլ եմ արդեն երազ տեսնում…

Շը՛կ-շը՛կ

Է՛ս ինչ լույս է սենյակումս… չլինի՝ այլմոլորակայիններն որոշել են հանգրվան գտնել իմ սենյակո՞ւմ…օ՜,ոչ... մի՞թե…

Շը՛կ-շը՛կ

Օտբոյ "Այլմորակայիններ բռիս" օպերացիան. համակարգիս էր միացված նմացել… :lol

Շը՛կ-շը՛կ

Քնեցի…

anahit96
29.10.2011, 22:02
Չհիասթափվե՛լ...Բայց ինչ դժվարա: Դրա համար պետք է շատ աշխատել,իսկ դրա համար էլ պետք է հաղթահարել ծուլությունը: Ինչ անտանելի արատա

Artgeo
30.10.2011, 01:59
02:59

Artgeo
30.10.2011, 02:00
02:00

anahit96
30.10.2011, 20:30
Ոնց եմ զզվում ալարկոտությունից...Օգնեք ինձ աղաչում եմ հաղթահարել այս հիվանդությունը:Այն ինձ հիմա շատ է պետք

StrangeLittleGirl
31.10.2011, 01:36
Նոր առաջին տպավորությունների թեման էի կարդում, ծիծաղից մեռա. Լիլին ինձ հետ են շփոթել: Ժողովուրդ, հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ առաջիկա երկու տարում շատ քիչ ա հավանականությունը, որ ես Ակումբի որևէ հանդիպման ներկա կգտնվեմ:

Արևածագ
31.10.2011, 11:20
Մրգերից ամենաշատը դեղձ եմ սիրում: Սարատովում երեք դեղձենի ունենք: Դեղձ չեղած տեղը մեր դեղձենիների դեղձն էլ է դեղձ: Համով է, ոչինչ: Բայց ես ուշահաս դեղձն եմ սիրում: Էն, որ կեսրանցս այգում էր աճում՝ ափի մեջ հազիվ տեղավորվող, կարմրադեղնավուն թշերով: Օձը սխալմամբ է խնձորով գայթակղել Եվային, դեղձով պիտի գայթակղեր ու դրա հետևանքները գուցե ավելի անկանխատեսելի լինեին, քան դրախտից առաջին մարդկանց վտարումն էր:

Սիրում եմ, երբ առանց դանակով կտրելու կծում ես դեղձն ու անմահական շիրան հոսում է մինչև արմունկներդ, հետո էլ քաղցրությունից մատներդ կպչում են իրար:
Այստեղի շուկայի ու խանութների դեղձը մի տեսակ դառնավուն նեխահոտ ունի. Նրանից է, որ չգիտես որտեղ են քաղում, շաբաթներով բերում: Հենց ձեռքս եմ առնում դա, հիասթափության չանչերը ճզմում են սիրտս. Է՛ն չի՜, իմ ուզածը չի՜: Հայաստանի վաղահաս ու միջահաս դեղձերն էլ անհամ են: Ուշահասն է, որ դանդաղ, մանրամասնորեն կուտակում է երեք եղանակների արևի, անձրևի , քամու ոգին ու մարդու քիմքին դրանք բացվում են համերի բազմերանգ փնջով:

Միշտ այնպես է ստացվում, որ Հայաստան եմ գալիս վաղաս կամ միջահաս դեղձերի սեզոնին, իսկ ուշահաս «Նարինջն» էդպես էլ մնում է չիրականացող երազանքներիս գզրոցներում: Ու ինչքան երկար է մնում չճաշակած, էնքան թանձրանում է կարոտն ու ցանկությունը իմ բորբոքված երևակայության մեջ, այնքան ավելի շատ եմ ուզում:

Արդեն 18 տարի է դրա համը չեմ տեսել:

Դեկադա
31.10.2011, 14:34
Արևածագի գրառումը կարդում եմ...բայց մի կողմից էնքան լավ ա որ հեռու են ապրում: Կարոտում ես: Ես մրգերի մեջ ամենից շատ տանձ եմ սիրում: Հյութեղ, դեղնա - կարմաթուշ: Իսկական մեղր: Բայց ե՞րբ եմ վերջի անգամ կերել: Չեմ էլ հիշում: Որովհետև ես առնում եմ էն միրգը ինչը սիրում են իմ երեխեքը: Թե բախտս բերեց համընկավ մեր ճաշակները ուրեմն ես էլ կօգտվեմ, թե որ իրենք դա չսիրեցին... վերջ ուրախ կյանքին: Այ էդպիսի պահերին հեռուն լավ ա էլի: Գոնե կարոտից կառնեի, թեկուզ անհամ բայց սիրածս միրգը:;)

Ժունդիայի
31.10.2011, 18:06
Ես եմ իմ Աստվածը: Կհարցներս՝ ինչո՞ւ նման եզրակացություն:
Վերջերս աղոթում եմ ու բացահայտեցի, որ ինքս ինձ հետ եմ խոսում:

Ակումբը տենդենց ունի մարդուն աթեիստ դարձնելու, ուղղակի հազիվ եմ ինձ զսպում:

Մեղա Քեզ Տեր Աստված: Ներող եղիր անառակ մտածելակերպիս համար:

Valentina
31.10.2011, 18:29
Էսօր ճանապարհին լսեցի մի աղջիկ մյուսին ասում ա. "Լսի սկայպս փչացելա" :D

Katka
31.10.2011, 20:14
Լավ ա, չէ՞::D

John
01.11.2011, 00:29
Կուտակվել է... Սպանում է... մեծացել է... փոքրիկ մարդուկը... զղայնությունից մազերը բիզ-բիզ են կանգնել... իրեն խփում է էս պատին, էն պատին... կներես, Փոքրիկ, բայց քեզ շան տեղ դնող չկա... ի՞նչ եմ է ասում... լավ, մի խոսքով...

նայի, ինձ չէ՝ ժամացույցին 00.00 01.11.11 սիրուն է, չէ՞... դե սկսի...

արձակուրդ եմ վերցնում, կյանքից, երևակայական կյանքից, վիրտուալ կյանքից, ակումբից... ես մի բան եմ նկատել էս ԱԿումբում՝ բոլոր քիչ թե շատ նորմալ մարդիկ մի օր գալիս են ԱԿումբ ու մի օր գնում... պարտադիր չի ընդմիշտ կամ անվերադարձ, բայց գնում են... վերցնում են Ակումբից այն ՝ ինչ պետք էր իրենց ու ... հեռանում... ֆ*ք... չեմ էլ մտածում, որ ախր էդ ամեն ինչը փոխադարձ է՝ պետք է մի բան էլ տալ ու... նոր գնալ... կամ չգնալ՝ ու անընդհատ շարունակել տալ... չգիտեմ...

ոնց որ տոկոսով երջանկություն վերցրած լինեմ... ու չնայած վաղուց սպառվել է էդ երջանկությունը ՝ ես հլը տոկոսի տակ եմ՝ անընդհատ տալիս եմ, տալիս եմ, տալիս եմ, ու... էլի նույնքան պարտք եմ մնում... ո՞ւմ, ինչի՞ համար... ֆ*ք...

նայի, դու գիտես, որ սխալ ես, դու գիտես որն ա քո սխալը, դու շարունակում ես կրկնել էդ սխալը, դու հիմար ես...

նայի, դու գիտես որ բարի ես, դու գիտես որ էդ սխալ ա, դու շարունակում ես մնալ բարի, դու հիմար ես ֆ*ք...

նայի, հիմա կասես «վա՜յ, լավ ա բարիությունը, դու սենց լավն ես, քեզ սենց ենք սիրում»... հետո՞ ինչ... ԵՍ չեմ սիրում սենց ... ֆ*ք...

նայի, դու դարտոտվել ես՝ էն Ջիբգարիմանֆիկը խաբեց քեզ՝ դու թույլ տվեցիր իրան համբուրել քեզ՝ իսկ նա լքեց քեզ, ստացավ ինչ ուզում էր՝ ու հեռացավ... մի/ պատմիր ինձ այդ մասին՝ ներվայնանում եմ ֆ*ք...

նայի, դու քնիդ հաշվին նստած կարդում ես էս գրառումս ու ուզում ես հասկանաս, թե վերջը ի՞նչ ա ուզում էս տղեն ասի, իմաստ կա՞ իրա գրածների մեջ...

մի՛ ալարիր, կարդա՛ վերնագիրը... տեսա՞ր... բա էլ ի՞նչ սին հույսեր էիր փայփայում... ֆ*ք... գնա, գնա քնի, բայց հենց պառկես՝ միանգամից մի քնի՝ մի՜ քիչ մտածի՝ տես ճի՞շտ ես ապրում...

ես կործանված հոգի ունեմ՝ անդառնալի... իմ մասին դեռ կգրեն՝ որպես մի մարդու՝ ումից ոչ մի դեպքում չարժե օրինակ վերցնել... մարդ՝ ով ուներ պոտենցիալ բոլոր բնագավառներում, ով կարող էր դառնալ ցանկացած բնագավառի զիլ մասնագետ, բայց տենց էլ մնաց պոտենցիալ Ֆ.Ք...

հ.գ.
վաղը ո՞վ ա գալիս գնանք մանկական երկաթուղի՝ անջատվենք մի քիչ էս դառը իրականությունից... վայելենք աշունն ու... ստեղծագործենք... ընդունվում են նաև կոլեկտիվ հայտեր՝ մանրամասների համար դիմել ՊՄ-ով ... հարգանքներով՝ պոտենցիալ ՋՈՆ

StrangeLittleGirl
01.11.2011, 03:15
Նոր ակումբի ամենահին ու բարի թեմաներից մեկն էի քչփորում, մեկ էլ զգացի` ինչքան ջրեր են հոսել վերջին տարիների ընթացքում, ինչքան հին ակումբցիներ կային, որ չգիտես ինչու էլ չեն էրևում ու էդ բոլորից քանիսի անունները սկի չեմ հիշում, բայց գրառումները մի տեսակ առաջս են գալիս, իսկ մի քանիսին էլ կարոտում եմ: Մեկ էլ մտածում եմ` գուցե մտնու՞մ են, գուցե ինձ նման պասիվացա՞ծ են, իսկ գուցե ե՞ս եմ, որ էնքան քիչ թեմաներ եմ կարդում, որ նրանց գրառումները չեմ նկատում:

E-la Via
01.11.2011, 10:46
Չեմ սիրում, երբ աշնանը ծառերի տակի տերևները հավաքում են՝ ստեղծելով անբնական մաքրության իլլյուզիա:
Աշունը պետք է թափված լինի:

...

Տարօրինակ է, բայց հենց հիմա դրսից էս աշուն օրով յասամանի բույր եմ առնում :love:

E-la Via
01.11.2011, 11:13
Չեմ սիրում, երբ աշնանը ծառերի տակի տերևները հավաքում են՝ ստեղծելով անբնական մաքրության իլլյուզիա:
Աշունը պետք է թափված լինի:

...

Տարօրինակ է, բայց հենց հիմա դրսից էս աշուն օրով յասամանի բույր եմ առնում :love:

Հապա մի նայեք, թե այս տողերը գրելուց հետո ինչի եմ հանդիպում…

Սա Լոնդոնում գտնվող աշխարհի ամենաաշնանային ճանապարհն է: Թվում է, թե այն աշնան սիրահար մի նկարչի կողմից է ստեղծվել, բայց իրականում այդ վայրում ասֆալտ են արել, իսկ դեռ չսառած ասֆալտին են կպել թխկենու թափվող տերևները, որոնք էլ ամրացվել են երթևեկող մեքենաների կողմից:


http://www.kulturologia.ru/files/u9253/leaves-carpet-11.jpg

http://www.kulturologia.ru/files/u9253/leaves-carpet-4.jpg

http://www.kulturologia.ru/files/u9253/leaves-carpet-3.jpg

http://www.kulturologia.ru/files/u9253/leaves-carpet-2.jpg

http://www.kulturologia.ru/files/u9253/leaves-carpet-51.jpg


Այ էսպիսի աշնանային տրամադրություն ;)…

Ameli
01.11.2011, 21:28
Էնքան հրավառեցին երկինքը ճաքեց :)) , դե լավ ա էլի կենտրոնում ապրելը :)) :

Արևածագ
01.11.2011, 21:38
Այսօրվա աշխարհում.

Անտարբերությունն ուրիշի ցավի նկատմամբ դարձրել է կյանքի նորմա, իսկ բարությունը թուլամորթություն է համարվում:

Բառերը գին ունեն, սակայն կորցրել են իրենց արժեքը:

Մարդիկ ավելի շատ ձգտում են երջանիկ երևալ, քան իրականում լինել երջանիկ:

Ամեն օր կապի նորանոր միջոցներ են ստեղծվում, եղածները կատարելագործվում են, բայց դրանք չեն փրկում մենակությունից:

Անկեղծությունը հազվադեպ է գնահատվում, իսկ հաջողության հասնելու լավագույն գրավականը ճարպկությունն է:

Սիրահարվածությունը շփոթվում է սիրո, իսկ սիրելը՝ տիրելու հետ:

Ամենուր սեքսն այնքան շատ է, որ Սիրուն տեղ չի մնացել:

Ինչի ասես հավատում են, բայց վախենում են որևէ մեկին վստահել:

«Գիտեմ»ն ավելի կարևոր է, քան «զգում եմ»ը:

Այսքանով հանդերձ՝ Դու միշտ ընտրություն ունես քո ուզած ձևով ապրելու:

Lusinamara
02.11.2011, 01:02
Ուրախ լուր լսեցի` ջերմացա… :)
Բամբասանքներ հասան ականջիս` ջերմությունս բարձրացավ…:(

Chilly
02.11.2011, 02:09
MWMS-ը մեր տանը բազկաթոռին կծկվել - քնել ա, նենց քաղցր ա քնել :)) Ես էլ աչքերս ուռացրած իրա հեռախոսի մեջ փորձում եմ մի քանի մոդել բարձր հեռախոսի ծրագիր խցկել, առայժմ՝ անարդյունք :))

Ժունդիայի
02.11.2011, 04:04
Էս «ինչ գիրք ես կարդում» թեման մեկ-մեկ մտնելիս, որ թիթիզ հեղինակների անուններն ու իրանց գլամուռային վերնագրերով գրքերի անվանումնները չեմ տեսնում, ոնց որ ես աշխատեմ, մեկն՝ ուտի վիճակ մոտս լինի: :(

Ի՞նչ ես կարդում՝ «Վունծույէ լվանիէ»
Ո՞վ է հեղինակը՝ լէույի դը վույտոն
Ի՞նչ լեզվով է բնօրինակը՝ ֆղանսուա,
Սակայն ի՞նչ լեզվով ես դու կարդում՝ հին զելանդեղեն
Ի՞նչպես է սկսվում գիրքը՝ Ժե սուի սէ դա պաս բլիո, բլիո, բլիո:
Ինչու՞ այն սկսեցիր կարդալ, որովհետև Կոալա Լումպուրի արվարձաններից մեկում Բութանի թագավորի դրանիկի դստեր հետ շիկառնի գորտի տոտիկներ ճաշակելիս նկատեցի, որ...


Թիթիիիիի՜զ (ություն) :D

Smokie
02.11.2011, 11:28
Դե արի ու հիմա կողմնորոշվի, ո՞ր գրառումը կարդալ ու ո՞ր տեսանյութերը նայել երկու ամսվա բացակայությունից հետո::))

Դեկադա
02.11.2011, 14:20
Պարզվում է կանանց մեծամասնությունը չեն կարողանում կապել իրենց սիրելիների փողկապը, իսկ տղամարդկանց զգալի մասը / եթե ոչ բոլորը/ չեն կարողանում քանդել իրենց զուգընկերուհու կրծկալը...

...էս ինչ ինտիմ գրառում ստացվեց:)

Smokie
02.11.2011, 18:39
Dire straits::) Հետաքրքիր խումբ է, հետաքրքիր երգեր, իսկ մի ժամանակ, երեւի մի յոթ ամիս առաջ ոնց-որ չէի հասկանում նրանց երաժշտությունից, չէի կարողանում լսել, հաճախ տհաճ էր թվում, երեւի սխալ երգեր էի ընտրում: Վոկալիստ եւ գիթարիստ Մարկ Հոփֆլերը յուրահատուկ է իր ոճում: Աշխույժ երգերը, որի տակ կարելի է պարել նա մի տեսակ հանգիստ է երգում եւ երբեմն երաժշտության աշխուժությունը այնքան էլ չի նկատվում («Lady writer»): Իր ձայնով եւ ոճով հաճախ հիշեցնում է Chris Reaին: Մի խոսքով սիրեցի էս խմբին:&nbsp;<br><br>Հըլը ի՜նչ սիրուն մեղեդի ա:love լսելը պարտադիր ա:;)
http://youtu.be/0YTh1Wsqo2c
Ես էս երաժշտության մեջ ավելի շատ բնականաբար սաքսոֆոնի հատվածներն եմ սիրում, կարող եմ առանց հոգնելու հարյուր անգամ լսել:roll

Ռուսա
02.11.2011, 20:56
Կարմիր Գլխարկը թուրքերեն - Քըրմըզը Փափախլը :D

Սլիմ
02.11.2011, 22:40
Լինում, որ գործ չի լինում անելու ու պարապությունից , անտրամադիր, անկապ տնային շորերով ժամերով դիվանին նստած անիմաստ կաբելնիի ալիքներն ես փոխում, կողքից հաստատ ինչ որ մեկը անընդհատ խոսումա, չես էլ լսում ինչի մասին, բայց պարտաճանաչ ասում ես ըհը, հա, ու մտածում ես տեսնես երբա սուս մնալու, որ մի քիչ լռության մեջ տխրես ու գլխիդ ցավն էլ անցնի, բայց մամայա, մի ամիս առաջ քոնն էր , հիամ էլ իրաննա, սիրում ես, վախենում ես նեղացնես, մեկ էլ տեսար նեղվեց ու հուզվեց , հիշեց էն տարիները, որ լույս չկար ու ոնց էին հասցնում, դրա համար էլ սուս էս մնում, մի բան էլ ժպիտով գլխով էս անում, իբր էնքան հետաքրքիրա թե հարևան Վարդիկի ախպոր տղեն խուժան լակոտա, նարկոմանա:
Լինում, օրվա վազքից հետո, կերակրելուց, ամանները ու առհասարակ ամեն հնարավոր իր լվալուց հետո, մեռած հասնում ես անկողնուտ , թուշիկդ պաչումա ու ասումա որ շատա սիրում, որ կյանքի իմաստն ես,իսկ առավոտյան պարզվումա 2 գիշեր առաջ մի 2 ժամ պատահմամբ знакомство, я парень , ищу девушку, վառվում ես, մտածում ես сцуко, ու չգիտես , չես էլ հասկանում իմաստը , ամեն ինչի իմաստը, խոսքերի, քայլերի, չես հասկանում բերդ ես դարձել? միշտ թվացելա որ բերդում ես, փաստորեն բերդ դարձած բանտարկյալ?

Katka
03.11.2011, 00:08
Ախ, ինչ անկա~պ է:russian

Magic-Mushroom
03.11.2011, 03:05
ԱԱԱԱԱ՜ սիրահարվել եմ:love ու տեղս չեմ գտնում,սերոտոնինը իրա սեւ,բայց այդքան հաճելի գործը անում է,ախորժակ չունեմ,չեմ կարողանում քնել,երբ քայլում եմ կամ աչքերս փակում եմ ու նրա մասին մտածում,կամ աստղերին նայում,բանաստեղծություններ եմ գրում,ես այսպիսի զգացում չեմ ունեցել,ճիշտ է սիրահարվել եմ,բայց այսպես՞:o
Աշխարհում ոչ մի բան՝ ոչ մի բան ու 10000000000000000000000 անգամ ոչ մի բան չի կարող փոխարինել այս զգացումը,ուրախ եմ որ ապրում եմ,ուրախ եմ որ բնության մի մասնիկն եմ,ուրախ եմ,որ շնչում եմ՝ կյանքը հիասքանչ է:yahoo ուզում եմ գոռալ ինչքան ուժ ունեմ ԵՍ՞ ՔԵԶ ՍԻԻՐՈՒՄ ԵՄ՜:love
Ես ուղղակի զարմանում եմ եւ խղճում այն մարդկանց ովքեր այս զգացումը չեն ունեցել,ինչպես ասում են Փարիզը տեսնեմ նոր մեռնեմ՞ ինչպիսի՜ սխալ արտահայտություն,երեւի այդ մարդիկ չեն սիրահարվել,ինչ՜ Փարիզ,Ինչ՞ Ամստերդամ,Ինչ՞ Հռոմ,եթե կա սերը:) կարող եմ միայն սիրով սնվել եւ չսովածանալ եւ ինչ է սովածությունը սիրահարված մարդու համար:love Ես սիրում եմ քեզ երկիր մոլորակ,սիրում եմ,սիրում եմ,սիրում եմ,դա հիմա իմ կյանքի իմաստն է,չեք պատկերցնում ինչ հաճելի է քայլ առ քայլ հասնել նպատակին,նամանավանդ որ այդ նպատակին հասնելը շատ բարդ է,սիրում եմ բարդ բաներ,չէ,չմտածեք մազոխիստ չեմ,ուղղակի կյանքը շատ նման է կոմպյուտորային խաղի,երբ խաղը շատ հեշտ է լինում,կամ հավաքում ես կոդերը խաղը դառնում է անհետաքրքիր եւ կորցնում է հետաքրքրությունը,իրական կյանքումել է այդպես,ամենօր մի նոր խաղալիք են հորինում մե-ր համար որ չձանձրանանք;)
Լավ շատ եմ երկարացնում,ես երբեք չեմ մոռանա մեր Լոնդոնյան հանդիպումը ակումբում,դա իմ կյանքի ամենահրաշալի օրն էր,ես այդ օրը հավատացի,որ հնարավոր է սեր առաջին հայացքից,մինչ այդ ես նրան չէի ճանաչում եւ մեր շփումը շատ բնական ստացվեց,քանի որ ես չգիտեի թե նա ով է եւ ինձ թվաց սովորական ԵՎրոպուհի է,սակայն հետո պարզվեց թե նա ով է,երբ բոլորը սկսեցին նրանից ստորագրություն վերձնել,այ այդ ժամանակ բացեցի Պրոզակի թուփը ու երկու հաբ խմեցի,որ դեպրեսիան ինձ չսպանի,չէ լավ կատակ եմ անում Պրոզակը զգացումները շատ է թուլացնում եւ մարդուն սարգում է ինքնավստահ բիոռոբոտ,բայց իրոք այդ ժամանակ ասես Զեվսը կայծակով խփեց գլխիս:8,սակայն ամենինչ բարեհաջող անցավ եւ նրա հետ անցակացրեցի 3 հրաշալի ու անկրկնելի օր եւ պայմանավորվեցինք կրկին հանդիպել:viannen_15:

Թեյլոր ես քեզ սիրում եմ:flower

http://www.youtube.com/watch?v=8xg3vE8Ie_E

Chuk
03.11.2011, 12:27
Մտածում եմ չբռնեմ մոդայից հետ չմնամ, ես էլ ակումբի մոդերատորներին մի բաժնից մյուսը տանեմ :))

Smokie
03.11.2011, 15:10
Տրամադրությունս լավ ա, մի քիչ շփոթված եմ, մի քիչ հուզված::roll Կարծում եմ գոնե մինչեւ օրվա վերջ սենց վիճակ ա մոտս լինելու:

Այսօր՝ այսինքն վեց տարի հետո, երթուղայինում տեսա առաջին սերիս::love Չէր փոխվել, նույնն էր: Որ ասեմ կարոտել էի... ճիշտ չի, էդքան շատ չէի մտածում իր մասին, մոռացել էի, բայց որ տեսա, արթնացան հին զգացմունքներս:

Մի խոսքով... է'հ:love

Valentina
03.11.2011, 23:19
Նենց հավեսա, որ մեկ մեկ լսում ես ինչ են խոսում մարդիկ:
Ուրեմն էսօր անցնում եմ ժողի մոտով, 2 աղջիկ են քայլում կողքովս: Բարձրակրունկներովը երկմտանքով ու տանջված ձայնով հարցնումա մյուսին.
-Լսի վաղն էլ կաբլուկ հագնե՞մ:
Ընկերուհին էլ լրիվ լուրջ պատասխանում.
-Չէ վաղը հանգստացի:

չկամ :D

Նաիրուհի
04.11.2011, 09:45
Բոքոնիկս արթնացել ու լվացվում է...
Ուտեմ էդ համով մռութը... :love

Smokie
04.11.2011, 10:58
Դեռ երկու օր առաջ պիտի պատմեի:
Չեմ հիշում ո՞ր երկրում ա էս սա եղել եւ քանի ամիս առաջ, բայց կարեւորը եղել ա::)

Մի անգամ ինչ-որ մեկի կատուն ծառ էր բարձրացել ու վախենում էր իջնել: Կատվի «խելոք» տերը թոկը պտտեց, կապեց ծառի ճյուղին ու սկսեց ներքեւ ձգել: Ձգեց, ձգեց, ծառը ճկվեց, ճկվեց, մինչեւ որ թոկը պոկվեց ու խեղճ փիսիկը թռավ օդ:
Այդտեղից ոչ այնքան հեռու նստարանին նստած մի փոքրիկ աղջիկ մայրիկին ասաց:
- Մայրիկ, փիսիկ եմ ուզում:
- Աղոթիր Աստծուն, ասա այդ մասին, ցանկությունդ անպայման կիրականանա::aha
Աղջիկը սկսեց աղոթել ու հենց այդ պահին փոքրիկ փիսիկը ընկավ ուղիղ նրա ոտքերի մոտ:


Բա՜:))

Ժունդիայի
04.11.2011, 18:35
Աղիքները կտրտող փորացավ եմ ուզում: Սառը ցնցուղ եմ ուզում: Ասֆալտի վրա քերծված ծունկ եմ ուզում: Դռան տակ մնացած մատ, ընկած եղունգ, վեճ-վիճաբանություն, անօրգանական քիմիայի քննություն...

Սադոմազոխիստի մոմենտներ չեն, չէ՜... ուղղակի ազառտի մեջ լինելը, նշանակում է՝ ապրում ես...

Lusinamara
04.11.2011, 19:49
Տարիներ իմ մութ ու ցուրտ,
Խնդրեմ, արեք ելումուտ:
Ես զինված եմ վառ խարույկով,
Կերոսինե իմ լամպիկով: Լ.Ա. :)

Մի տեսակ խիզախեցի լացկան տարիներիս հետ գնալու:8:oy


http://i.imgur.com/Dfcgr.jpg
http://i.imgur.com/VxLkD.jpg
http://i.imgur.com/SZaKQ.jpg
http://i.imgur.com/Cgtsp.jpg
http://i.imgur.com/ZOjQL.jpg
http://i.imgur.com/Gri9q.jpg

Հ.Գ. ում էլ հանդիպեին այս լամպերը, հիշողություններից ու ներկայից հանգեր կկաթեին. գրված` «ծնկան ծերին» :))

Ameli
05.11.2011, 00:32
Կամ ես եմ գիժ, կամ էլ ինձ գժի տեղ դնողը, լացե՞մ, թե՞ խնդամ...

Նաիրուհի
05.11.2011, 02:05
Երգերի մի տեսակ կա, որ ես «ճահիճ երգեր» եմ անվանում։ Էդ ռաբիսի, պոպսայի ու էլի եսիմինչերի խառնուրդն է ինձ համար, որ հաստատ գիտեմ՝ զիբիլ է ուղղակի, բայց մտնում է գլուխս ու դուրս չի գալիս։ Ու ոչ մի երգ հավերժական չի, ուղղակի կարող է երեք-չորս օր ուղղակի զզվեցնի։ Մեկ էլ տեսար՝ լրիվ անկապ մի պահի կսկսեմ դնդնալ։ Կրակն եմ ընկել :angry
Չնայած վերջերս մի նոր մեթոդ եմ գտել. անկապ նստած ժամանակ միացնում եմ էդ երգն ու իրար հետևից լիքը լսում։ Երկրորդ օրը չէ թե երգելու, իսկի նորից լսելու ցանկություն չեմ ունենում :B :beee

Դեկադա
05.11.2011, 07:34
Բայց նենց կուզեի Ժառը Հայաստանում լիներ: Գնայինք մի տեղ նստեինք, խմեինք, խոսեինք դեսից դենից: :)

Ժունդիայի
05.11.2011, 08:25
Տնեցիք մեկ շաբաթով գնացել են ճանապարհորդության, ու տանը մենակ եմ մնացել: Երեկոյան եկա տուն, տեսնեմ մամաս ամեն ինչ արել-դրել ա ինձ համար, ոչ մի պակաս բան չի թողել՝ իմանալով, որ հոգնած-սատկած եմ տուն գալիս, հատակպես, երբ գործից հետո դասերի եմ լինում:

Սենյակներով ֆռֆռում եմ, սիրտս հո՜ կտոր-կտոր չի լինում, մեկ էլ պատահաբար գրություն գտա, որտեղ մամաս մի ամբողջ ինստրուկցիա էր ինձ համար թողել՝ ինչը որտեղ ա, ինչ ա ինձ համար պատրաստել, երբ տաքացնեմ, ոնց և այլն, վերջում ավելացնելով, որ ես իրանց կյանքն եմ:

Նայեցի գրությանը ու մի պահ տեղափոխվեցի ժամանակի մեջ: Մտածում եմ, «արա տենաս, երբ ծնող դառնամ, արդյո՞ք կկարողանամ անել այն ամենի 10 տոկոսը, ինչ ծնողներս արել են ու առ այսօր անում են ինձ համար»: Հետո ավելի խորացա ու մտածում եմ, «տենա՞ս իմ լակոտներն էլ իմ կեսի չափով կգնահատեն իրանց ծնողներին, ինչպես որ ես՝ իմոնց»:


էկան ինձ մարդի,
Ունեցանք որդի,
Անունը Կիկոս,
Գդակն էլ պոպոզ....



Լրիվ «Կիկոսի Մահը» վիճակն էր մոտս:

Agni
05.11.2011, 13:40
աաաաաաաաաաա:aaa բայց ինչիա սենց բաներ իմ հետ կատարվում ու հատկապես երբ ես մենակ եմ լինում էտ տարածքում` գրողը տանի::angry
Հա, հեչ ինչ եղավ որ, սառը ցնցուղ ընդունեցի գործի տեղը:D: Հենց էտ պահին բակը որոշեց անսարքվել ու գլխիս տափել ջուրը, ու ես չեմ մտածում իմ մասին, այլ մտածում եմ տակի հարևանները ոնց են գալու կռիվ:blin. Ռումինիայից մնացած տրավմա ունեմ, երբ մի կին դուռը ջարդելով ներս մտավ ու հո չի գոռում վրաս, ես էլ ապուշ կտրած հայացքով նայում եմ. "սա գիշերվա երազա"/էտ ուրիշ պատմությունա, որ տենց էլ եղավ, հաճախ եմ տենց երազ տեսնում, որ էլի կռվումա հետս այդ կինը/ բաաան չեմ հասկանում ինչա խոսում, հետո էլ ձեռքիցս քաշումա, ես սարսափած դեմքով նայում եմ ընկերներիս` փորձելով օգնություն խնդրել: Մի խոսքով մեր ներքևի հարևանն էր, ում նոր նորոգած լոգարանը ջրհեղեղ էի արել:
Բայց էս անգամ էս բան չէի արել, ինքն իրան:esim:sorry

Էլիզե
05.11.2011, 15:58
Սուսանիկի մտքերից.
-Ասի՛, ես որոշել եմ՝ չեմ ամուսնանալու, երեխա էլ չեմ ծնվացնելու....հմմմ...հիշեցի՜... արի դու էլ մի պսակվի, երկուսով մնանք տանը ու սաղ օրը տուն-տունիկ խաղանք... հը՞ն...

Հ.Գ. Ինչից ա՝ Հայաստանում "թիմային աշխատանք" ասելով հասկացվում ա՝ "Ես Զումմա խաղամ, դու իմ տեղը իմ գործն արա":

Հ.Հ.Գ. Սուսանիկի թափած խաղալիքներն եմ հավաքում:

Հ.Հ.Հ.Գ. Սուսանիկն էլ Զումմա ա խաղում... :))


Էս մեկն էլ իմ մտքերից...


Մի քանի օր առաջ ռուսական եսիմ որ ալիքով եսիմ ինչ հաղորդում է. մի կին եկել ու բողոքում է՝ "Իմ մարդը ինձ չի խանդում": Ու մի վագոն ծյոծյա-ձյաձյաներ նստած հո "ա՜խ-վա՜խ, վա՜շ-վի՜շ, ամա՛ն-ամա՛ն" չեն անում... ձեռքի հետ էլ նզովք ու լուտանք են թափում էդ մարդու /չխանդողի էլի/ գլխին:
Վերջը-վերջը էդ բողոքող ծյոծյային սիրունացրեցին, պլպլացրեցին, տվեցին մարդու ձեռքը ու շատ խիստ տոնով հարցրեցին՝ "Սրանից հետո խանդելու ես կնոջդ, չէ՞"…

Պապուն արևը՝ կյանքից մի զադ էլ ա հըսկանըմ չեմ... :esim

Chilly
05.11.2011, 16:17
Ութ անգամ ութ վաթսունչորս, Ութ անգամ ութ վաթսունչորս, Ութ անգամ բութ վաթսունչորս, Ութ անգամ ութ վաթսունչորս, Ութ անգամ գութ վաթսունչորս, Ութ անգամ ութ վաթսունչորս, Ութ անգամ ճութ վաթսունչորս, Ութ անգամ ութ վաթսունչորս, Ութ անգամ խութ վաթսունչորս

Դեկադա
05.11.2011, 18:09
Փլավքամիչը վերցրել ու կանգնել եմ ջրի մոտ: Բացել եմ ծորակը: Ջուրը էնքան հանդարտ ու հավասարաչափ է լցվում ու անցքերից թափվում ցած լվացարանի մեջ: Երբեմն թափվող ջուրը անհավասար էր լցվում: Մի տեղ շատ, մի տեղ քիչ: Մեկ շատ արագ, մեկ էլ կտեսնես դանդաղեց: Բայց ծորակից նույն չափով է միշտ գալիս ջուրը: Ոչ ուժեղացնում էի, ոչ էլ փակում: Պարզապես քամիչս ինքն էր որոշում ոնց տեղաբաշխի ստացվելիքը, որ բալանսը պահպանվի: Մեկ էլ կտեսնես էնքան ուժեղ լցվեց, որ լվացարանում ավելցուկ առաջացավ, մեկ մեկ էլ դառնում էր «հեղնար աղբյուրը», պետք է խնդրեի որ մի կաթիլ գա: Բայց ի՜նչ զգացողություն էի ունենում երբ կտրված ջուրը նորից կաթիլ կաթիլ գալիս էր: Ձեռքս պահում էի տակը, զգալու սառնությունը: Իսկ երբ ընթացքը ուժեղանում էր ջրի հարվածից ափս ցավում ու դաղվում էր, ինչը և ստիպում էր ինձ ետ քաշել ձեռքս կամ էլ իջեցնել ավելի ներքև:Դրա համար են ասում «ոտքդ վերմակիդ չափով մեկնիր», էս պարագայում ձեռքս չափից ավել պիտի չմոտեցնեի: Մեկ մեկ ջուրը ինձ նվեր էր տալիս: Բայց ժամանակ անց հենց զգում էր ազարտի եմ ընկել ու անգամ խաղեր եմ խաղում ետ էր վերցնում իր նվերը: Ու սկսում էի մտածել: Պիտի հույսդ քեզ դնես ու երբեք չընդունես անվճար նվերներ: Դրանց դիմաց ավելի մեծ գումար ես վճարում: Վճարում ես քո հիասթափությունների գնով: Երկար խաղից հոգնած երբ ձեռքս քաշեցի, ջուրն էլ սկսեց հանգիստ առանց ալեկոծվելու գալ ծորակից ու հավասարաչափ թափվել մաղիս միջով: Բայց ոչ մի կաթլ ջուր չի մնում քամիչիս մեջ......պարզվում է. կյանքը կարող է վերջանալ նույինսիկ մեկ օրում: Ու «ամենից դժվարը էս գիշերը լուսացնելն է» բառերը դառնում են կորած ջուր:


...ասում են մարդիկ ովքեր ռոք են լսում, դժվարամարս են: Երևի....

Arpine
05.11.2011, 19:28
Ո՜նց եմ սիրում հին ու լավ ընկերներին:roll, էն, որ քիչ են բայց իրենց իսկական ընկեր են ասում:love:

E-la Via
05.11.2011, 20:10
Նորից ու նորից Իսիկավա Թոքուբոքուի այս տողերն են գլխումս պտտվում:

Երբ ինձ թվում է,
Թե մոռացել եմ,
Ցանկացած մանրուք
Հիշոցնում է ինձ.
Դա անհնար է...

anahit96
05.11.2011, 20:51
Ինչ հետաքրքիր ա նորեկ լինելը:Նոր միջավայր,որտեղ բոլորը ճանաչում են միմյանց,իսկ դու հետաքրքիր ես,առեղծվածային...Ետևիցդ լսում ես շշուկները տղաների.«Բայց ինչ լավիկնա,ինչ սիրունա»,աղջիկների՝ «Ինչ լավ մազեր ունի»,«Տեսնես ո՞վա իրա ընկերը»:Բոլորը փորձում են ընկերանալ,մտերմանալ: Ինչպես ասում էր դպրոցում մեր ֆիզկուլտուրայի դասատուն ՝ ուշադիր զննելով. «Նորեկա ուրեմն նորա եկել»

Ինչուիկ
05.11.2011, 20:52
Սովորել էի արդեն քո ներկայությանը, սովորել էի ամեն անգամ աչքերս բացել քո ձայնից ու տեսնել քո ժպիտը, սովորել էի ամեն անգամ դասերից հետո զանգեմ, որ հարցնեմ, ինչ պիտի տուն բերեմ, որ ամեն օր պիտի մտնեմ տուն, իմանալով, որ դու սպասում ես: Վաղուց այսքան երջանիկ չէի եղել, բայց ափսոս ժամանակը թռավ ու նորից ամեն ինչ նույնն է: Մամ, ես քեզ շատ եմ սիրում, ընդհամենը 1 օր է անցել ու արդեն ահավոր կարոտել եմ: Երանի նրանց, ովքեր իրենց ծնողների հետ են ապրում:

Arpine
05.11.2011, 22:27
Աշխարհի ամենականաչ կառույցներից:love
Չգիտեմ հիմա կան թե չէ, բայց կլինեն, կամ կավելանան:roll
http://cdn.freshome.com/wp-content/uploads/2008/10/editt-tower-singapore-3.jpg
http://media.tumblr.com/tumblr_lnwp9ehqhw1qiu9iz.jpg
http://media.tumblr.com/tumblr_lnwpchE6Mw1qiu9iz.jpg
http://media.tumblr.com/tumblr_lnwtsoaRHE1qiu9iz.jpg
http://media.tumblr.com/tumblr_lnwptdLNZj1qiu9iz.jpg

Lusinamara
06.11.2011, 00:43
Ինձ մոտ գրեթե միշտ Խորհուրդ եմ տալիս դիտել (http://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC) ու Կարճամետրաժ մուլտֆիլմեր (http://www.akumb.am/showthread.php/58053-%D4%BF%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%B4%D5%A5%D5%BF%D6%80%D5%A1%D5%AA-%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BF%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A5%D6%80) թեմաները չկարդացված գրառումների ցանկում հաջորդում են միմյանց…
Ու ես էսքան ժամանակ էդ խորհուդը չընկալեցի:))
Ասա՝ մի երկու րոպեանոց մուլտն ի՞նչ ա, որ չես նայում, էդքան էլ հանգամանքները դասավորվում են:oy:D

erexa
06.11.2011, 06:31
Ո՛չ ուզում եմ սիրահարվել, ո՛չ ուզում եմ սիրել, ո՛չ էլ ուզում եմ, որ ինձ սիրեն:

Ariadna
06.11.2011, 12:50
Բա սենց կլինի, բա ինչ կլինի, որ առավոտյան 5:30 զարթնես, մի ժամ անքնությունից տառապես, 6:30 քեզ համոզես այնուամենայնիվ մոտենալ կոմպին, միգուցե հետո կարողանաս քնել... Մի խոսքով, վեր կացա, կարդացի Ռաֆի հարցազրույցը, մի հատ էլ ժպտացի, լավն ա էլի մեր Ռաֆը, Էլիզեն էլ՝ ի դեպ :) Էկա նորից պառկեցի, ու էլ ինչ էի ուզում էդքանից հետո, քնել եմ մինչև 11-ը ու ամբողջ ընթացքում երազիս Ռաֆենց եմ տեսել։ Ռաֆի մանկություն, Ռաֆի բարեկամներ, ու պարզվեց նույնիսկ, որ Ռաֆը քույրիկ ունի, ու ասում եմ վեր կանամ էդ թեմայում հարց տամ, թե ինչի եղբորդ նկարները դնում ես, իսկ էս սիրուն քուրիկիդ մասին ոչինչ չգիտեինք :) Էն էլ փաստորեն երազ էր, Ռաֆ ջան, բայց էնքան լավն էր, սիրոււն, նախշուն, ժպտուն, աստված քեզ հետո երևի մի հատ էդ տեսքով աղջիկ կտա, կտեսնես :)

laro
06.11.2011, 16:23
Հավես ջաաաաաան, ինչի էս ես վերջերս էտքան շուտ-շուտ ինձնից փախնում: Քեզ ինչ եմ արել.......Ետ արի էլիիի մի ֆիզիկա ա մնում,հետ արի էտ էլ գնամ անեմ,հա??? Վաաաաաա՜յ դաշնամուրի հավես,քո հետ չեմ :angry, ֆիզիկայի հավեսին ասա գա,վաաաաայ.......քանի անգամից ա հասկանում :angry.......

Նաիրուհի
06.11.2011, 19:32
Ո՜նց եմ Կիտային հասկանում հիմա... :oy
Էն որ առիթ է ման գալիս Լոկիից խոսելու։
Մի քանի օր է ընդամենը, բայց ես արդեն բոլորի գլուխը տանում եմ իմ Բոքոնիկով։ :love Ուշքս գնում է էդ գազանի համար։ Առիթ է ման գալիս, որ կծի մատներս։ Երկու թաթիկով բռնում է մատս ու սկսում ախորժակով կրծել :D
Ահավոր բկլիկ ու քնկոտ է. հենց տաք տեղ է գտնում, գունդ է դառնում ու սկսում մռռացնել։
Ու էնքան փոքր է, որ ամեն քայլ անելիս բոլորս ոտքերիս տակ ենք նայում, որովհետև համ էլ մուգ է ու գորգի վրա չի երևում։
Երեկ գիշեր սիրտս կանգնեց Բոքոնիս պատճառով։ Սեղանի տակ կծկված քնած էր, մեկ էլ մի քանի րոպեից տեսնեմ՝ չկա։ Սկսեցի փնտրել. բնի մեջ, ջեռուցման մարտկոցի տակ, համակարգչի սեղանի հետևը, բազմոցի տակ, խոհանոցում, ննջասենյակում. չկա ու չկա։ Արդեն չգիտեի՝ ինչ անեմ։ :cry Մեկ էլ տեսնեմ՝ մտել է անկողինս, կծկվել վերմակիս տակ ու քնել... :love:D
Սրիկան... :love

melancholia
06.11.2011, 19:54
Ուժ տուր ինձ, Աստված, որ ցավերից այս չոռնամ ու չիջնեմ չորեքթաթ քո նվիրած բարձունքից:
Հույս տուր, որ պայքարի ոգով տոգորվեմ, ու անհայտնության դժողքից հառնած , նորից բարձրանամ :
Կամք տուր, Տեր Աստված,որ կործանումի ժամին ես հառնեմ , ու ճակատս հպարտ դեպ երկինք նայեմ;
ու չվախենամ, որ նետը թունոտ ,հենց սրտիս ուղղած, կխոցի հոգիս....
Ես չվախենամ դեպ առաջ նայել,ու քո օգնությամբ ինձ նորից գտնեմ:

Ripsim
06.11.2011, 22:10
Մեկ էլ տեսնեմ՝ մտել է անկողինս, կծկվել վերմակիս տակ ու քնել... :love:D
Սրիկան... :love
Փիսիկիս հիշեցի:( Անսովոր ունակություն ուներ անկողնու ծածկոցի տակով այնպես անցնել դեպի մահճակալի կենտրոնը, որ ոչինչ չքանդեր...Միակ բանը, որը հուշում էր թե նա այնտեղ է-դա ծածկոցի մեջտեղում երևացող գունդն էր...

Հայուհի
06.11.2011, 22:26
ուուուուֆֆֆ... մարդ գոնե քիչ մը սիրահարված լինի, լիչնիյ սորտ գերոինա ունենա... հետաքրքիր չի սենց :8

melancholia
07.11.2011, 15:43
Հոգնել եմ անխոս գաղափարներից,
Որոնց իմաստը դատարկությունն է,
Անհայտ ու թաքուն ասեկոսներից,
Անտակ նախանձից, մարդկային ախտից:
Հոգնել եմ նայել ու տեսնել հարկավ,
Բայց սուտ ձևացնել, իբր չեմ տեսնում,
Հոգնել եմ կուրացնել աչքերս , միտքս,
ՈՒ ձեր ամբոխին անհաշտ խառնվել:
Հոգնել եմ, էլիիի,հասկացեք, մարդիք,
Ես էլ չեմ ուզում ձեր դեմքին ժպտալ,
Խոսքներդ հարգել ու ....թեպետ
Ներսումս լուռ հակառակվել, բայց,
Հլու , ենթակա իմ ճամփան քայլել:
Հասկացեք էլի, մարդ եղեք միքիչ.........
Գոնե դեմքներդ երբեմն տեսեք:
Թե չէ ,կարծում եք անձրև է կաթում,
Երբ զգույշ փորձում եմ իրերն հասկացնել:
Միքիչ մարդ եղեք........
Կեղտի հետևից հերիք է վազեք,
ՈՒ սուտ ժպիտներով կեղտներդ պահեք:
Հոգնել եմ, մարդիք, գոնե կեղծ եղեք,
Բայց ոչ ստորություն..հասկացեք , էլի,
Ձեր դեմ կանգնողը երեխայական
Անմեղ հայացքով , բայց երեխա չէ,
Միքիչ զգույշ եղեք:

ԿԱՐԾՈՒՄ ԵՔ ԻՆՉ Է, ԵՍ ԼԱՎ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ?
ԹԵ ՈՒՂԵՂՍ Է ՁԵԶԱՆԻՑ ՊԱԿԱՍ:
Սխալվում եք դուք,
Թացը չորից վաղուց տարբերած,
ՈՒ հինն ու նորի արժեքն ընկալած,
Լավ ու վատ տեսած ու դրանցով ապրած ,
Մարդ է ձեր դիմաց, ում արժեքները
Ձեր սուտ կերպարից հեռու են կանգնած:
Ում դիմակները մի երես ունեն,
Ոչ թե ձերի պես գունագեղ աստառ,
Ում խոսքը հաստատ, ու միտքը ` կայուն,
: Ով ունի լեզու, և ունի աչքեր,
Բայց ձեզ ,,ՀԱՐԳԵԼՈՎ,, ժպտում է միայն:
Իսկ, թե փորձ անեք ոտնակոխ անել,
Բարիքս առած `դուք ջուրը նետեք,
Ցավում եմ , սակայն փշերս կզգաք,
ՈՒ խեղկատակը ձեր կդառնա միայն
Հուշեր ինձ համար, չհիշելու արժան :
Ես խնդրում եմ ձեզ, միքիչ ՄԱՐԴ եղեք:

Smokie
07.11.2011, 16:00
Երբեմն լինում են պահեր, երբ ուղղակի չես կարող համբերել, սպասել, երբ ուզում ես ինչքան կարող ա շուտ գա պետք եղած հետաքրքիր օրը:
Երեքշաբթի օրը դասից հետո բավականին ոգեւորված էի էն մտքից, թե ինչքա՜ն հետաքրքիր ա անցնելու հաջորդ երեքշաբթիի դասը: Ապասեցի էս վեց օրը, արդեն բան չի մնացել ու հանկարծ... ասում են, որ վաղը դաս չկա, հաջորդ շաբաթ ա::(

Claudia Mori
07.11.2011, 16:54
07.11.2011

Բացասական

Ու այդ մարդը գնալու է տուն եւ իր երեխաներին ասի, որ գործի է գնում, ու իր գործով օգնում է հազարավոր թոշակառուների եւ հաշմանդամ մարդկանց...Սու՛տ... Ամենաշատը զարմանում եմ, երբ սրիկան փորձում է քեզ խելք սովորեցնել բնականաբար սրիկայություն անելուց հետո...Բա երկրից ինչու՞ ես ուզում գնալ, բա մեր երկրում մարդ չմնաց, կգնաս կտեսնես թե ինչ ռոբոտներ են՝ մարդկային բան չկա նրանց մեջ, համ էլ տեսնենք դրանց մեջ ինչի կհասնես...շատ լռելուց հետո չդիմացա... ասեցի, որ իր նման մարդկանց պատճառով այս երկրում մարդ չի մնացել, ու որ ինքը մարդկայնությունից խոսելու իրավունք պարզապես չունի իր արածից հետո, իսկ ինչ վերաբերվում է կյանքում որեւէ բանի հասնելուն ապա իր չափանիշներով բնականաբար ոչ մի բանի հասնել չի լինի այս կյանքում... նեղվեց, աչքերը սկսեցին ավելի ուժգին շարժումներ կատարել դեմքի վրա, ծուխ էր բարձրանում գլխից...եթե մարդկայնություն տեսնեի մեջը, միգուցե այդ բառերը չասեի, բայց սա այն դեպքն է, որ մի կաթիլ անգամ չեմ փոշմանում արածիս համար...

Դրական

<<Կգաս, երեխաները եթե քեզ ընդունեն ու սիրեն, կհամագործակցեմ հետդ, չէ, կներես...>>,-ասեց այն մարդը առանց ում իմ պլանավորած գործը ուղղակի հնարավոր չէ իրականացնել Հայաստանում:

Սա այն դասական օրինակն է, երբ քո ստացած ոչ մի դիպլոմ ու էջանոց ինքնակենսագրականը չեն օգնում: Սա կյանքի առջեւ քննություն տալու տարբերակն է ու թերեւս ամենասիրածս խոչընդոտն է մասնագիտությանս մեջ ու կյանքում...

Ստացվեց՝ խուլերի եւ թույլ լսողների համայնքը ընդունեց ինձ...

Հ.Գ. Սրիկա՛, սա մեկ:)

StrangeLittleGirl
07.11.2011, 19:41
Ֆրանսիական ընթրիքի ժամանակ որպես առաջին ուտեստ գազարով սուպ տվեցին: Սուպն էլ սուպ մի ասա, մի շիլա ասա. տեղը տեղին խիտ էր: Էրեխեքից մեկը գդալով քչփորեց, գնահատեց պնդությունն ու ասաց.
- Պատկերացնու՞մ եք քանի հատ գազար են սպանել էս սուպը սարքելու համար:
Եվ մենք մեկ րոպե լռությամբ հարգեցինք զոհված բոլոր գազարների հիշատակը:

Դեկադա
07.11.2011, 19:53
Մեկ մեկ երեխեքից էնքան բան կարելի է սովորել, որ նույնիսկ ամաչում էլ եմ թե ինչի չեմ գիտակցել մինչ այդ: Էսօր աղջիկս ասում ա.
- Աննան ասում ա, որ իր ծնողները ամեն ամիս իրեն որոշակի գումար են տալիս անձնական կարիքները հոգալու համար:

...փաստորեն ոչ մենակ մեծացելա, նաև ինքնուրույն դառնալու ռեալ քայլեր ա անում::)

Magic-Mushroom
08.11.2011, 11:43
Հենց նոր զարթնեցի ու մոտս այնպիսի նոստալգիկ,մելանխոլիկ տրամադրություն է,Ֆրոյդի տեսությունը շատ ճիշտ է երազների մասին,ենթագիտակցությունը ինչ-որ սիգնալ է ուղղարկում ինձ,երազ տեսա,երբ ես դեռ 14 տարեկան էի ու աշուն էր,ընկերներիս հետ Ամստերդամի կենտրոնական այգում նստած ուրախանում էինք ամեն մի մանրուքից,ասում ես էլի իննչ լավ էր ամեն մի նոր բան մեզ ուրախությունն էր բերում,կյանքը շատ սենտիմենտալ էր եւ անհոգ,հասկացա թե ինչ արագ է անցնում ժամանակը եւ մենք չենք հասցնում մեր պլանները իրականացնել,ասես դեռ երեկ լիներ,երբ 14 տարեկան էի՝առաջին համբույր,սեր,ապագայի պլաններ:cry

P.S. Էխխ՞ ինչ երիտասարդ էինք մենք:(,Գնահատեք ժամանակը այն ամենթանկ բանն է,հավատացեք:love

http://www.youtube.com/watch?v=dINbJr70vEE