PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 [18] 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

murmushka
23.08.2011, 12:54
ամենադժվարը հանգստանալուց հետո առօրյա կյանքին վերադառնալն է.......բայց հանգստի մասին լավ, ես կասեի շաաաաաատ լավ հուշերն օգնում են դիմանալ մինչև հաջորդ հանգիստ

Էլիզե
23.08.2011, 20:21
Ինձ զգում եմ դպրոցական աշակերտ. էն, որ սեպտեմբերի երեքից արդեն անհամբեր սպասում են ձմեռային արձակուրդներին... :))

Ժունդիայի
23.08.2011, 21:15
Մինչդեռ ոմանք սպասում են, որ Մուհամեդի գերբնական ուժերը կտեղաշարժեն ժայռը դեպի իրենց, կան մարդիկ ովքեր գնում են դեպի ժայռը, որպեսզի ինչ-որ բան կատարվի:

Մի´ եղեք պասսիվ, հելեք 9-րդ Մասիվ:

Ուրվական
24.08.2011, 00:03
Ասում են՝ կյանքը կարճ ա: Հա, համաձայն եմ: Բայց էն մութ ու ցուրտ տարիներին, պատերազմի տարիներին որ մարդիկ երեխա էին մեծացնում, ամեն մի րոպե մի երկար ժամ էր թվում: Մտածու՞մ էին ծնողները իրենց կյանքի, երջանկության ու նմանատիպ բաների մասին: Դժվար թե: Ահավոր ծանր էր: Հետո եկան ''էս ժամանակները, որ ավելի ծանր ժամանակներ էին'': Նորից ծանրագույն փորձություններ: Ու ինչքան լավ ա, երբ այդ ընթացքում մարդիկ իրար սիրել են ու այդ սիրով հաղթահարել ամեն ինչ: Էլի կարող ա ասեն, որ աբստրակտ բաներ եմ գրում և այլն, բայց ես հենց էդ սիրուն եմ հավատում: Ու էդ ընտանիքին ու էդ արժեքներին, երբ մարդիկ 25 տարի ապրելով իրար կողքի՝ կարողանում են անել գրեթե անհնարինը: Բա սիրելուց ա, բա ինչից ա:
Ամենաթանկ մարդկանցս համար էսօր յուրահատուկ օր ա: Արծաթե հարսանիք:
Ձեր ցավը տանեմ, սիրում եմ ձեզ: :love:love:love

E-la Via
24.08.2011, 05:15
Այնպես է ստացվում, որ երբեմն-երբեմն մեր կյանքում մի Արիադնայի ու մի կծիկի կարիք ենք ունենում…
Ամեն ինչ լավ կլիներ, եթե սուս - փուս վերցնեինք էդ կծիկը ու գնայինք մեր Մինոտավրոսի դեմ կռվելու, բայց դե ժամանակները փոխվել են, ու մենք, ունենալով թե Արիադնային, թե կծիկը, մի բան էլ սկսում ենք ցանկանալ, որ հենց Արիադնան էլ գնա կռվի:

հ.գ. Հա էլի, ամենամութ ժամը արևածագից առաջ է:

Բարեկամ
24.08.2011, 05:53
Երբեմն, երբ ցավում ես քո համար, պարզվում է, որ ցավում էիր ոչ թե քո համար, այլ նրանց` որ ցավալու են, որ դու ցավացել ես:

Chuk
24.08.2011, 10:12
Երիտասարդ, համակրելի աղջիկը մտնում է երթուղային: Նրա հագուստը նրբորեն ընդգծում է գեղանի մարմինը, իսկ դեմքի սակավ շպարը ավելի է ընդգծում բնական գեղեցկությունը:
Բոլոր տեղերը զբաղված են և աղջիկը կանգնում է:

«Մենակ» աթոռին նստած, ոչ այնքան գեղեցիկ, բայց նորից հրապուրիչ աղջիկը քիչ այն կողմ է քաշվում՝ նստելով աթոռի ծայրին ու կանչում է գեղեցկուհուն.
- Նստեք:
- Չէ, շնորհակալություն:
- Չէ՛, նստեք:
- Շնորհակալություն, այսպես էլ է հարմար:
- Ամեն դեպքում՝ նստե՛ք:
- Շնորհակալություն, ես կկանգնե՛մ:

Հաջորդ կանգառում երթուղային է մտնում մի երիտասարդ տղա ու նույնպես կանգնում:
Նստած աղջիկը նորից դիմում է կանգնած աղջկան.
- Եկեք, նստեք:
- Դե չէ, էլի, հարմար է:
- Կարծում եմ, որ ճիշտ կանեք, նստեք:
- Չէ՛, ես կը՛-կա՛նգ-նե՛մ:

Երթուղային նորից շարժվում է, ևս երկու կանգառ հետո երթուղային է մտնում մի տարեց կին:
Նստած աղջիկը նորից նույն համառությամբ դիմում է կանգնած գեղեցկուհուն.
- Եկեք, իմ կողքը նստեք:
- Լսե՛ք, - բացահայտ վրդովում է կանգնածը, - Դուք կարո՞ղ է լեսբուհի եք:
Նստած աղջիկը կարմրում է, բայց անմիջապես պատասխանում.
- Ո՛չ, պարզապես մտածում էի, որ եթե նստեք, Ձեր շալվարի հետևի պատռվածը այսպես չէր երևա...

murmushka
24.08.2011, 11:20
երևի մի օր, երբ մեջս արթնանա գորղը ես մի մեծ նովել կգրեմ իմ ատամի մասին, որի ձեռքին արդեն ուղիղ 2 ամիս չարչարվում ենք ես և ևս 3 բժիշկ, իսկ ամեն ինչ սկսվեց մի բժշկի փոքրիկ սխալից..... այսօր վերջապես ժամանակավոր պլոմբ դրեցին ու ես այլևս ամեն անգամ ուտելուց կամ խմելուց ստիպված չեմ ժամերով հայելու առաջ բամբակին համոզել, որ փակի իմ ատամի բազմաչարչար խոռոչը.........
ոնց որ թե նախաբանն արդեն ունեցա
հոգնել եմ ատամնաբուժարանների հոտերից..........

Արևածագ
24.08.2011, 12:12
Միշտ ցանկացել եմ սրա մասին գրել, բայց անընդհատ հետաձգվել է տարբեր պատճառներով: Բայց չխոսել այս մասին անկարելի եմ համարում, որովհետև ինքս երկու մշակույթների անմիջական ազդեցության կրողն եմ ու լավ եմ տեսնում դրանց տարբերությունները:

Խոսքս տղամարդուն պահելու կարողության կամ հմտության մասին է: Առաջին հայացքից թվում է, որ այն ինչ կգրեմ ներքևում ինքնին հասկանալի է ու դրան մի անգամ ևս անդրադառնալը այլլևս ավելորդ է: Բայց, սիրելի կանայք, եթե դուք արդեն երջանիկ բախտ ունեք ամուսին ունենալու, դա բոլորովին էլ չի նշանակում, թե կարող եք հանգստանալ ու չմտահոգվել ունեցածը պահպանելու խնդրով: Գուցե մի քիչ դաժան է հնչում, բայց հենց ունեցածը պահելու տեսակետից կինն ամենօրյա պայքարի ու մրցության բովում է: Ամուսնալուծության սպառնալիքներն այս հարցում միայն թուլացնում են կնոջ դիրքերը: Իսկ ուժեղացնում և դրսի գայթակղութղությունների համեմատ անմրցելի են դարձնում ահա թե ինչը.
-Մշտապես կոկիկ ու խնամված արտաքին: Դիտմամբ չեմ գրում գեղեցկության մասին, որովհետև բնությունը բոլորիս տարբեր չափով է տվել այդ ցանկալի հատկանիշից, բայց եղածը հնարավորինս առավելագույն կերպով պիտի օգտագործել: Ամուսինդ երբեք, երբե՛ք չպիտի տեսնի քեզ կեղտոտ մազերով կամ անխնամ հոնքերով: Ինչքան էլ հոգնած լինես, թեկուզ սողալով էլ պիտի մազերդ տաս ցնցուղի տակ: Մի կարծիր, թե մի օրվա կեղտոտ մազերը ոչ մի նշանակություն չեն ունենա: Կյանքը ֆուտբոլային մրցաշարի նման է, որտեղ միանգամյա խոշոր հաշվով պարտությունը արդյունքում երբեմն բերում է չեմպիոնի տիտղոսից զրկվելուն: Ու բնավ պարտադիր չի, որ ամուսինդ տեսնի, թե դու ոնց ես էպիլիացիա անում(մանավանդ, այդ պատկերը թույլ ներվային համակարգ ունեցողների համար չի), կամ էլ ինչպես ես երկարացնում թարթիչներդ՝ մինչև «Մաքս-ֆակտորի» խոստացած երեք անգամը: Տղամարդը միայն ԱՐԴՅՈՒՆՔԸ պիտի տեսնի, և երբե՛ք այդ արդյունքին հասնելու ընթացքը:

Մեր ազգային- ավանդական – ժողովրդական խալաթների մասին. Բնավ դեմ չեմ այդ խիստ հարմար տնային հագուստին, բայց այդ խալաթ կոչվածն էլ համարժեք պիտի լինի ձեր դրսի հագուստին: Մի զլացեք նույն գինը վճարել խալաթի համար, ինչքան որ վճարում եք, ասենք, հյուրասիրության գնալու հանդերձ գնելիս: Չնայած, խալաթներն էլի անհամեմատ էժան են, բայց հենց այդ խալաթով դուք անընդհատ երևալու եք նրա աչքին, ով ձեզ համար ամենագլխավորն ու ամենաթանկն է: Չէ որ կյանքի մեծ մասն անցկացնում ենք տանը, ուրեմն հենց այդ տնային հագուստը պիտի ճաշակով, աչք շոյող ու գրավիչ լինի: Չմոռանամ նշել, որ տեսել եմ ազգակցուհիներիցս ոմանց ցերեկը՝ գիշերազգեստի խալաթով (пенюар) տանը գործ անելիս: Զավեշտալի է:
Ավելորդ եմ համարում գունաթափ տնային հագուստի կամ հնամաշ հողաթափերի մասին գրելը: Մի բառով միայն. Անթույլատրելի է:

Այսօր այսքանը, շարունակելի ...

Արևհատիկ
24.08.2011, 12:34
Գիշերը ժամը 5:32 հեռախոսս զանգեց:tel Սասունն էր զանգում:
Քնաթաթախ ժպիտը դեմքիս պատասխանում եմ.
-Ալո :)) (Վերջին մի քանի օրերի ընթացքում անընդհատ հենց էս զանգին էի սպասում)
-Արև՞ :))
-Հա ջան :))
-Էլի հորքուր ես դառել :love
-Ջա՜ն: Սա՛ս, Լուսիկն ու երեխան լավ ե՞ն :think
-Հա, երկուսն էլ լավ են :yahoo

Էսքանից հետո չեմ հիշում ինչ եմ խոսացել Սասունի հետ: Մենակ մի բան գիտեմ, որ ամբողջ մարմնով դողում էի:
Ճիշտ նույն զգացողությունն էր, ինչ գրեթե մի տարի առաջ էր՝ երբ զանգեցին ու ասեցին, որ հորքուր եմ դառել :love

Էս էն պահն ա, որ ասում են. «Երջանկությունս չափ ու սահման չունի» :roll

ՀԳ. Ընտանյոք հանդերձ՝ չորսիդ էլ շատ եմ սիրում :love :kiss

ivy
24.08.2011, 14:02
Վաղուց տեսած մի անկապ ֆիլմից.

«Մի անգամ մի ծիտիկ, որ թռչում էր դեպի հարավ՝ ձմեռն անցկացնելու համար, ճանապարհին սառեց ու ցած ընկավ: Դա էլ քիչ էր, կովն եկավ ու վրան թրքեց: Բայց թրիքը տաք էր, ու սառած թռչնակը ջերմացավ, ուշքի եկավ: Հիմա՝ տեղը տաք, ինքը՝ փրկված, ուրախությունից բերանը բացեց, սկսեց երգել: Կատուն լսեց նրա ձայնը, եկավ, քանդեց թրիքը, միջից հանեց ու կերավ ծիտոյին:
Պատմությունն ինչ կցուցանե: Քո վրա թրքողը պարտադիր չի, որ թշնամիդ լինի, իսկ քեզ կեղտից հանողը՝ ոչ միշտ է ընկերդ: Ու թե տեղդ տաք է, դու էլ՝ երջանիկ, բերանդ փակ պահիր»:

SSS
24.08.2011, 15:21
Իրականում տղամարդուն կողքը պահելուց հեշտ բան չկա... Մենակ էդ տղամարդուն սիրել գնահատելա պետք, ոչ թե Մաքս Ֆակտորի երեք անգամ, ու սիլիկոնի չորս անգամ... Ինչի են կանայք մտածում ,թե տղամարդիկ էդքան պրիմիտիվ են...
հ.գ. իսկ հմայիչ պետք է լինել միշտ ,անկախ նրանից տղամարդ կա կողքդ թե չէ, դա արդեն ներքին կուլտուրայա....

Կներեք պոռթկացի ...

John
24.08.2011, 15:53
արա էս գյադեքը ոնց են ազդում... ո՞ւր փախնեմ ես սրանց ձեռը... ուրախ են՝ ինձ են հիշում, տխուր են՝ էլի, գործ կա՝ Հոսոն գիտի, կոմպն ա փչացե՞լ՝ դե արդեն պարզ ա... բա էս աղջիկները)))))))) լրիվ կտոր են :D թողնես մենակ իրանք իրանց դժվար դրության մեջ քցեն ու սկսեն կրուտիտ ման գալ :D բա որ խիստ քողարկված միտք են արտահայտում իրանց ջոգելով... կամ իրանց մտածմունքները թաքցնում են... <<թեման փակված ա>>, բայց մեկ էլ ջոգես մի 10 րոպե հետո նենց <<կողքից>> <<թեմայի>> հետ կապված հարց ա տալիս ու ինքը համոզված ա, որ չի նկատվի էդ... հերիք ա ժողովուրդ, մի քիչ հասարակ եղեք իրար հետ... պետք չի ամեն ինչ բարդացնել ու սարքել պրոբլեմ... առանց դրա էլ քիչ չեն մեր բոլորի գլոբալ պրոբլեմները, էնքան եք անկապ բաները պրոբլեմ սարքում՝ որ իրական պրոբլեմների մասին մտքներովդ էլ չի անցնում գոնե ամիսը մեկ անգամ...

Meme
24.08.2011, 16:13
Բոլորս ունենք երջանիկ լինելու մեր իրավունքը,և աշխարհը գեղեցիկ է, երբ ժպտում ես և դեռ չես կորցրել երազելուդ հատկությունը....
Ոչ բոլորս ենք նկատում իրական երջանկությունը,ժպտում այդ ժամանակ,ապրում այդ երջանկությամբ,ապրում այդ պահով...
Առաջ սլացիր,ապրիր ներկայով,ժպտա, երբ կա դրա կարիքը,վայելիր պահը,ամեն օրդ,վայրկայնդ ժամդ գնահատիր ըստ արժանվույն...
Жизнь – это сейчас, нет никаких потом;)......

anahit96
24.08.2011, 17:14
Չգիտես որ ես եմ,բայց ինձ քո մասին արդեն էնքաաաան բան պատմեցիր,որ արդեն 2րդ անգամ հիասթափվեցի քեզնից

ars83
24.08.2011, 18:23
Համարյա մեկ ամիs առաջ վերջացրի կարդալ "Surely you are joking, Mr. Feynman" գիրքը՝ նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Ռիչարդ Ֆայնմանի մասին: Շատ հետաքրքիր անձնավորություն էր նկարագրված: Գլուխներից մեկում մի դրվագ էր պատմված, որը, ցավոք, հիշեցրեց մեր կրթական համակարգի թուլությունները: Ֆայնմանը խոսում էր Երկրորդ Աշխարհամարտին անմիջապես հաջորդող տարիների մասին, իսկ նրա նկատած խնդրի հետ ես բախվել եմ ընդամենը մի քանի տարի առաջ:

Մի անգամ Ֆայնմանին առաջարկում են մասնակցել մի հանձնաժողովի աշխատանքների, որը պետք է գնահատեր մրցույթին ներկայացված մաթեմատիկայի դպրոցական դասագրքերը և խորհուրդ տար, թե որոնք են պիտանի միջնակարգ դպրոցում օգտագործելու համար: Ֆայնմանի կինը հիշում է, թե ինչպես Ֆայնմանը, փակված իր սենյակում, ընթերցում էր գրքերը և հաճախակի բարկացած գոչյուններ ուղղում գրքերի հեղինակների հասցեին: Ոչ առանց պատճառի, բնականաբար:
Գրքերից մեկը (և սա դեռ լավագույն օրինակներից է), մասնավորապես, սովորեցնում էր դպրոցականներին, որ «մաթեմատիկան լայնորեն կիրառվում է գիտության մեջ»: Գրքի հեղինակները խոստանում էին «օրինակ բերել աստղագիտությունից, որը գիտություն է աստղերի մասին»: Այնուհետև, նրանք տեղեկացնում էին, որ «կարմիր աստղերի ջերմաստիճանը 4000 աստիճան է, դեղիններինը՝ 5000, կանաչներինը՝ 7000, կապույտներինը՝ 10000, իսկ մանուշակագույններինը՝ ինչ-որ մեծ մի թիվ»: Եթե հաշվի չառնենք այն փաստը, որ կանաչ կամ մանուշակագույն աստղեր գոյություն չունեն, մնացածների ջերմաստիճանները քիչ թե շատ ճշգրիտ են բերված՝ ըստ Ֆայնմանի: Նրան համակում է այն միտքը, որ գրքերի հեղինակները խոսում են այնպիսի մի նյութից, որի մասին պատկերացում չունեն (ինչքա՛ն հաճախ է դա պատահում մերօրյա մասնագետների հետ): Այնուհետև գրքի հեղինակներն առաջարկում են հետևյալխնդիրը. «Ջոնը և նրա հայրը դուրս են գալիս աստղեր դիտելու: Ջոնը տեսնում է երկու կապույտ և մեկ կարմիր աստղ: Նրա հայրը տեսնում է մեկ կանաչ, մեկ մանուշակագույն և երկու դեղին աստղ: Որքա՞ն է Ջոնի և նրա հոր տեսած աստղերի ջերմաստիճանների գումարը»: :{ Ինչպես իրավացիորեն վրդովվում է Ֆայնմանը՝ կատարյալ հիմարություն. որևէ գիտնական երբևէ գործնականում չի գումարում աստղերի ջերմաստիճանները, դա անիմաստ գործողություն է: Բացառաությամբ, թերևս, այն դեպքերի, երբ ուզում են հաշվել միջին ջերմաստիճանը:
«Դե, դրանք ամերիկացիներն են,- ծիծաղում եք Դուք հիմա: - Զադորնովը չէ՞ր ասում նրանց մասին՝ ну, тупые!» Այդքան համոզվա՞ծ եք, որ մեր գրքերն ավելի լավն են: Բացեք, այդ դեպքում հանրահաշվի այսօրվա դասագրքերը՝ սկսած վեցերորդ դասարանից: Դրանցից մեկում, կոնկրետ դասարանը չեմ հիշում կգտնեք նմանատիպ բովանդակությամբ խնդիրներ. «Մուկը ամբարից ցորենի հատիկներ է գողանում: Առաջին ամսվա/տարվա մեջ նա գողանում է 1234567890 հատ հատիկ, երկրորդի ընթացքում՝ 987238767 հատ, երրորդի ընթացքում՝ 1249800000: Որքան ցորենի հատիկ է գողանում մուկը երեք ամսում/տարում»: Իրականությունից կտրված, հիմարագույն խնդիրները, որոնք կապ չունեն իրական կյանքի հետ (ոչ մի գյուղացի չի նստի հաշվի ցորենի հատիկների քանակը և տեսնի, թե քանի հատիկ է կորել), ավելին, բաժանված են «քայլերի»: Վերը նշված խնդիրը կարող է բաժանված լինել երկու մասի (սիմվոլիկ եմ ներկայացնում, միգուցե կոնկրետ այս տիպի խնդիրները տրոհված չլինեն, բացյ արագության խնդիրները տրոհված են). Մի խնդրում պահանջվի հաշվել առաջին երկու տարում մկան կրածը (այն էլ a-երով ու b-երով բանաձևերով), հետո՝ երեք տարվանը: Զարմանալի չէ, որ մեր հանրահաշվի գրքերն այդքան հաստափոր են, իսկ աշակերտները սովորում են միայն խնդրի լուծման մեթոդներ հիշել, բայց ոչ տրամաբանել: Ցավալի փաստ է:

Lusina
24.08.2011, 19:55
Ես նոր համոզվեցի, որ մարդ լսում ա էն, ինչ ուզում ա լսել.... Չե՞ք հավատում, ապացուցեմ.
Դիցուք ունենք 2 ամսեկանը չլրացած հրաշք երեխա, որը ծնված օրվանից ամենաշատը իր մորքուրին է սիրում, դե ինքը դեռ չգիտի էլի.
Րոպեներ առաջ բոլորին թվաց, թե նա առաջին անգամ ասաց. "ՄԱՄ" , մի ուրախությու՜ն , մի հրճվա՜նք, բայց դե ես հո լավ լսեցի, շատ հստակ ասաց ."ՄՈ՜Ք" :love

Ժունդիայի
24.08.2011, 22:31
Հավաքված տունը կոկիկ մի միջավայր է, մաքուր է, ոտ գցելու տեղ կա, լուսավորությունն էլ, էլ չասեմ:
Սակայն տունն ինձ համար պետք է լինի տուն, այլ ոչ թե վիրաբուժական սենյակ կամ էլ տիեզերական գործակալության գերմաքուր լաբորոտորիա:

Մարդիկ կան խելառի նման օր ու գիշեր պռտում են, մանրազերծում, շաբաթը մեկ կահույքը էս պատից էն պատը տեղափոխում, սերվանդի բաժակներն էլ լողակաջրում:
Ես նախընտրում եմ ապրել այնիսի տան մեջ, որտեղ միանգամից նկատում ես ամեն ինչ ու մտածում, որ այդտեղ կյանք կա վերջապես:

Կյանքով տունն ինձ համար այն է, երբ գրքերը իրենք իրենց դուրս են գալիս գրապահարանից, իսկ դեկորները խաղում են իրենք իրենց մեջ՝ տեղփոխվելով այստեղից այնտեղ, առանց մարդկային միջնորդության:
Կյանքով տան գազօջախը պետք է մաշված լինի օգտագործելու, առատ հարաբերությունների պատճառով, որը կանչում է բոլորին դեպի կերակրասեղանը:

Բազմոց՝ առանց բծի՞:
Գորգ՝ առանց հատ ընկած թելի՞:
Սեղան՝ առանց բաժակի տակի հետքի՞:
Աչքիս էդ տանը երբեք էլ խնջույքներ չեն լինում:
Իսկ եթե մանրահատակի վրա քերծվածք չկա, ապա այդեղ երբեք չեն էլ պարել:

Կյանքով տունն ինձ համար, այն է երբ կեսօրին զուգարանից անուշբույր գոլորշի է դուրս գալիս: Կյանքով տան մեջ միշտ լինում է զռթուզիբիլի ինչ-որ դարակ, որտեղ մենք պահում ենք թելի կծիկը, նախորդ ծննդյան տոնից մնացած մոմերն ու անձնագիրը համատեղ:
Կյանքով տունն այն է, երբ դռան շեմից դեռ չմտած զգում ես, որ գալդ բարի է: Այն տունն է, երբ միշտ հանգրվան է ընկերներիդ, ծնողներիդ, երեխաներիդ ու թոռներիդ, հարևաններիդ համար: Իսկ ննջասենյակում սավաններն իրար են խառնված, որովհետև կա պստիկ մեկը, ով օրվա ցանկացած պահին ցատկոտում անկողնու վրա:
Կյանքով տունն այն է, որը մենք այնպես ենք այն դասավորում, որ մեզ նմանվի:

Դասավորիր տանդ իրերն ու մաքրիր ապրելուդ միջավայրդ ամեն օր, սակայն այնպես արա, որ ժամանակ ունեաս այդ միջավայրում մի քիչ ապրելու ու նրանում ճանաչելու ինքդ քեզ:

Հ.Գ. Կյանքով տուն ասելիս ի նկատի չունեմ լեյլն ու տառտակալած ճենջը մխրճված լինեն խոհանոցի պատից կախված դարակների գլխին:

Universe
24.08.2011, 23:00
Մեռա սպասելով,չկա ու չկա այ մարդ... :8 Ոչ գրումա, ոչ զանգում... :(

anahit96
25.08.2011, 15:31
մի հատ բարի ու հավատարիմ ընկերոջ կարիք ունեմ...Շուն խորհուրդ չտաք

John
25.08.2011, 17:26
Էխ, Անկապիկ ջան, քո անունն ա թնդում, բայց էս անկապ երկրում դու եզակի Չանկապ անկյուններից ես: Բալես, ուրեմն նայի, որ ասենք քո կողքով անցնում են, մտածում են ՙահ, էլի էս անկապը՚, գնում մտնում են Ինտիմ անկյուն, կամ ասենք սեր, զգացմունքներ, ի՞նչ ես գնում դու: Ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ դու էլ սիրո կարիք ունես... Որ էն որ անընդհատ ՚նոր գրառումներում՚ հանդիպում ես՝ էդ պատահական չի՝ ուշադրություն գրավելու միջոց ա)))

ուղղակի մարդիկ սովորել են, որ քեզ մենակ նեղ պահերին հիշեն՝ երբ որ ներվայնացած են, գժված են, իրանց ոչ ոք բանի տեղ չի դնում, բայց իրանք ուզում են արտահայտվեն... կամ ասենք պետք ա մեկին մի բան ՀԱՍՑՆԵԼ, նամյոկի միջոց ես դառնում՝ թատերաբեմ ես կասեի))) Բա ապեր... Մեկ ա մարդիկ գալիս են ու գնում, իսկ քեզ ոչ ոք լուրջ չի վերաբերվում՝ ՚դե մեր անկապն ա էլի՚՚ , հա, լավն ա... Բայց մի տեսակ ընկերական են սիրում քեզ... Ախր դու շատ բարի ես՝ օգնում ես ում ինչով կարող ես, կամ փորձում ես, ում նույնիսկ համոզված ես, որ չես կարող օգնել...

Անկապիկս, էս պահին միակ հարազատս դու ես, որովհետև էն՝ ինչ քեզ ցույց էի տալիս, որ ճիշտ է քո պարագայում՝ նույնությամբ ճիշտ է իմ դեպքում... Ու գիտե՞ս որն ա կայֆը, որ երկուսս էլ չենք փոխվի ու էս կեղտոտ աշխարհում տենց կիսաբարեգործական ընկերության նման կապրենք ամբողջ կյանքում... Բայց, հույս ունեմ, որ... ահ, դու ինձնից լավ գիտես... Իսկ էս պահին արի թքած ունենանք ամեն ինչի վրա ու ծխենք, չէ, թարգել եմ, սպասի գնամ գարեջուր բերեմ, խմենք))) չնայած մենք սենց էլ իրար լավ հասկանում ենք, հարազատս, սիրում եմ քեզ)))

Արևածագ
25.08.2011, 18:13
Սկիզբը. http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2280092&viewfull=1#post2280092

Այս հատվածում այն հոգեբանական միջավայրի մասին կխոսենք, որ տունը դարձնում է հարմարավետ ու գրավիչ, իսկ կնոջ ընկերակցությունը՝ ամենացանկալին:

Ժպտա՜... ինչքան հնարավոր է՝ շա՜տ, անգամ մի աննշան առիթ գտիր ժպտալու և կատակելու համար: Իրար հետ ծիծաղելը միավորում է մարդկանց: Մռայլությունը նույնիսկ ամենասիրուն դեմքի գծագիրն է աղճատում, իսկ ժպիտով կողքինիդ միանգամից ցուցադրում ես ես քո բարյացակամ վերաբերմունքը: Եթե նորություններ ունես ասելու, սկզբից հայտնիր լավ բաների մասին, որ երկուսիդ տրամադրությունն էլ կբարձրացնի ու կջերմացնի մթնոլորտը: Դրանից հետո տհաճ լուրի ազդեցությունն այնքան սուր չի ընկալվում:

Չի կարելի նկատողություն անել տղամարդուն ուրիշների մոտ, եթե անգամ այդ «ուրիշը» երեխաներն են: Նույնիսկ ցածրաձայն զգուշացումը խոցում է տղամարդու ինքնասիրությունը, իսկ եթե այն, աստված մի արասցե, արվում է օտարների ներկայությամբ, դրանից հաստատ որևէ լավ բան դուրս չի գա: Ի վերջո, նկատողություն անելու նպատակը քեզ դուր չեկած արարքը կամ խոսքն ուղղելն է, և ոչ թե այն, որ ամուսինդ թշնամանքով լցվի քո հանդեպ: Այդ պատճառով էլ՝ զգուշացում անելու միջոցի ու տեղի ընտրությունն այս հարցում գերխնդիր է:

Իսկ ընդհանրապես, սովորի՛ր լսել: Լսելու կարողությունը խոսելու կարողությունից շատ ավելի ձեռնտու է: Նույնիսկ պատմության մեջ ամենաշատ տղամարդկանց համակրանքը վայելել են ոչ թե գեղեցկուհիները, այլ լավ զրուցակիցները. Վերջիններս էլ իրենց հերթին անփոխարինելի ունկնդիրներ են եղել:

Յուրաքանչյուր տղամարդ սեփական տանն իրեն առյուծ է զգում և ուզում է, որ իր ամրոցում խաղաղ ներդաշնակություն տիրի՝ առանց վեճերի ու սկանդալների: Նրանք շատ են վախենում հարաբերություններ պարզելու ծանր խոսակցություններից, բայց լավ գիտենք որ դրանք երբեմն անհրաժեշտ են. «կայծակները մաքրում են օդը»: Անգամ «կայծակների» պահին չի կարելի կորցնել ինքնատիրապետումն ու այնպիսի արտահայտություններ թույլ տալ, որի պատճառով հետո զղջալու ես: Ամենածանր խոսքերն ու մեղադրանքները մտքումդ ասա, որովհետև քո նպատակը հարաբերություններ կառուցելն է և ոչ թե՝ քանդելը:

Եվ վերջապես. Տղամարդիկ թուլություն ունեն գովեստների նկատմամբ: Նա պիտի հաստատ համոզված լինի իր բացառիկության ու ամենա...ամենան լինելու հարցում: Շռայլիր գովեստները, ու ամուսինդ խանդավառությունից այնպիսի «սարեր» շուռ կտա, որի մասին երազել անգամ չէիր կարող:

........

Հաճույքների մասին, առանց որոնց կյանքն ընդհանրապես անգույն կլիներ, իսկ տղամարդու հետ համատեղ կյանքն, իմ կարծիքով, լիովին իմաստազուրկ է:
Միասին նայած ֆիլմերն ու ներկայացումները, ճամփորդությունները, նույնիսկ ծանոթին հյուր գնալը հաճելի փոփոխություններ են մտցնում առօրյայում, թամացնում են զգացողություններն ու հավելյալ փայտ է ավելացնում գուցե ոչ այնքան թեժությամբ վառվող սիրո ու կրքի խարույկին:

Չնայած յուրաքանչյուր տառաճանաչ կին էլ գիտի, թե տղամարդու սիրտ տանող ճամփան ստամոքսով է անցնում, ես էլ չեմ ալարում մի անգամ ևս դրա մասին ուղղակի հիշատակել: Որովհետև համոզված եմ, որ հայուհիների մեծագույն մասը ջերմեռանդ պատրաստակամությամբ են եփութափով զբաղվում, ամուսնու բերած «որսից» պատրաստում են հնարավորն ու անհնարինը: Այդ հարցում մերոնք անմրցելի են: Բայց, եթե կինը նաև աշխատում է, հենց ա՛յդ ու տան հոգսերի վրած թափած ջանքերն են, որ երեկոյան հաճախ կնոջը վերածում են «քամած լիմոնի», ում միակ երազանքը ոտքերը մինչև անկողին քարշ տալն է: Եթե անգամ վերը շարադրված բոլոր կետերն անգիր գիտի ու կիրառում է այդ դրույթները սիստեմատիկ, անկողնում «կենդանության նշաններ ցույց չտվող» կինը հայտնվում է ամուսնուն եթե ոչ կորցնելու, գոնե մի ուրիշ՝ ավելի «ճարպիկի» հետ կիսելու վտանգի առաջ: Այդ պատճառով, հիմա մի բան եմ գրելու, որ մեր օրինակելի - հայկական մտածելակերպի հիմքը քանդում է, բայց...
Գրողի ծոցն անլվա ամաններն ու թափթփված հագուստները, տնային գործերը երբե՛ք չեն վերջանում, բայց մարդու ֆիզիկական ու հոգեբանական ռեսուրսները սպառվում են: Մեջդ ուժ թող վայելքների համար: Եթե անգամ դրա տրամադրությունը չկա: Ախորժակն ուտելիս է բացվում: Մի երկու ձեռք գայթակղիչ սպիտակեղեն բոլորն էլ կարող են իրենց թույլ տալ՝ դրանց գները ամենաամատչելիից մինչև անսահմանություն են, մինչդեռ արտաքին տեսքով շատ քիչ կարող են տարբերվել իրարից: Ֆերոմոններով օծանելիք օգտագործիր, եթե զգում ես, որ դրա կարիքը կա: Ձգտիր ամեն անգամ նույնը չլինել : Ինչպես որ ամեն օր նույն ճաշր չի ուտվում, այնպես էլ ինտիմ կյանքում միօրինակությունը իրարից սառելու լավ գրավական է: Մոռացի՛ր պարկեշտ կնոջ մասին իմացածդ կանոնները, ընդառաջ գնա իր բոլոր ցանկություններին, անկողինը համեստության ու կոմպլեքսների տեղը չի: Զարմացրու սիրելիիդ: Իհարկե, հաճույք ստանալու համար կնոջը հոգեբանական ու ֆիզիոլոգիական ահագին նախադրյալներ են պետք, բայց առաջին հերթին ինքդ պիտի տրամադրված լինես: Առօրյա բոլոր խոսակցությունները թող ննջասենյակի դռան հետևում. Ո՛չ մի բառ շաքարավազի գնի կամ երեխայի ստացած գնահատականների մասին: Ինչպես նաև, չհաջողված գիշերվա տրամադրությունը ննջասենյակից դուրս տանել չի կարելի: Հաջողվածի ու հաճելիի տպավորությունները տար, կատակիր այդ թեմայով, հիշեցրու ամուսնուդ, բայց չհաջողվածի մասին՝ ո՛չ մի խոսք: Ու ո՛չ մի դժգոհություն:


Վերը շարադրածներս մի տեսակ աշխատանքային ուղեցույցի են նմանվում, բայց ո՞վ է ասել, թե ընտանեկան կյանքը ամենօրյա աշխատանքի արդյունք չի: Սիրել՝ նշանակում է գործել:Իհարկե, նա, ում համար թափվելու են այսքան ջանքերը, հաստատ արժանի է քո սիրուն ու գնահատանքին:

Այս երեք մասերում փորձել եմ հակիրճ նկարագրել իմ կարծիքով ա՛յն ամենակարևորը, ինչը կապում է տղամարդուն կնոջն ու ընտանիքին, և համեմատաբար անառիկ է դարձնում քո ամրոցը արտաքին վտանգների առաջ: Կյանքի բոլոր դրվագներին ու հազար ու մի բացառություններին, բնականաբար անդրադառնալ չէի կարող:


Ասում են, թե կանացի հանճարեղ անկողիններ կան, որ կարող են պոկել նույնիսկ ամենանվիրված ամուսնուն: Գուցե և՛ կան, չգիտեմ: Բայց եթե հանկարծ, աստված մի արասցե, վերը գրած խորհուրդներս ու մի բան էլ ավելին ես անում, նա հանկարծ քեզ փոխարինի ուրիշով, դարդ չանես ու տրամադրությունդ չգցես.
Գիտելիքների ու հմտությունների այսքան պաշարով ավելի լավին ես արժանի ու այդ լավն անպայման կունենա՛ս: :ok

Ժունդիայի
25.08.2011, 20:45
Առյուծ:

Պաշտում եմ այս համաստեղությունը: Սիրում եմ: Կուզենայի համաստեղությունով էլ առյուծ լինել: Չգիտեմ, բայց մի տեսակ միշտ կարողանում եմ ընդհանուր բաներ գտնել նրանց հետ:
Առյուծը առաջնորդն է, թագավորն է, փայլն է, սակայն վտանգավոր է, նա միշտ պետք է լավ խնմանված լինի, զարդերի մեջ հեղեղված, այլապես նրա ինքավստահությունը նման է ծոմի մեջ եղող մի ամեոբայի:
Ուզու՞մ ես փառաբանել համաստեղությամբ առյուծին: Գովերգիր նրան, ձևացրու, թե նրա կարծիքը միակն ու գերագույնն է ու առանց նրա կյանքդ կլիներ անիմաստ ու վուլգար՝ նման հայկական սերիալների երկրոդական դերերերի անձանց:
Ուզու՞մ ես կոտրել նրան: Առհամարիր, ծիծաղիր նրան հագուստի ու ծայրահեղ չափազանցված սովորույթների վրա, մի´ ընդունիր նրա պատրաստի ճիշտը ու կտեսնես այս կատվազգիին փռփռած ու խենթացած, որ կլացի իր կյանքի սավանաներում:
Առյուծը շատ բարեսիրտ է, միշտ լավ նվերներ է մատուցում: Նույնսիկ եթե աղքատ է, միշտ հանդես է գալիս բարձ ճաշակով ու փառասիրությամբ:
Նա իր համաստեղությամբ ցուլ եղբոր համար միշտ կհանձնի տան եղած բոլոր դատարկ շշերը, միայն թե եղբոր համար գնի վերջին զանգի կոտյումը: Մինչդեռ համաստեղությամբ ցուլ նրա եղբայր կխնայի սեփական փողերը՝ թաքցնելով դոշակի տակ:
Առյուծը, երբ որոշում է հասնել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, այլևս պռծում չկա, որովհետև նա կարողանում է, որովհետև քեզ իր շրջանակի մեջ է գցում, հետևում է շարունակ, անհանգստացնում:
Այ էն փիսո դեմքը, որ քեզ զանգում է ու իրան դնում... Առյուծի տեղը: Նեռվայնությունից, հոգնածությունից ու մի քիչ էլ հետաքրքրությունից ելնելով դու զիջում ես մի փոքր, ու մեկ էլ հոպ՝ բացահայտում ես, որ նրա համբույր այդքան էլ վատը չի, որ նա ուշադիր է, ու երբ ուշքի ես գալիս, նկատում ես, որ իրանով ես եղել: Վա՜յ, մամա´ն՝ ծաղկաման:
Առյուծը խանդոտ է, դրամատիկ է, ու կռվի բուն:
Ի դեպ: Զգու´յշ եղիր համաստեղությամբ առյուծ կին սիրեկաններիդ հետ: Նրանք ցանկացած ձև կարողանում են դառնալ առաջին տիկիններ, որովհետև ու բնականաբար նրանք չեն էլ կարող երկրոդը լինել: Նրանք ամեն ինչի տերն ու տիրակալն են, ու վայ էն տղամարդուն, ով կծառայի նրանց, միշտ կլինի նրանց ենթական: Այդպես է, որովհետև նրանք չեն ներում, ջղային են: Ծախսատար են ու ցանկանում են միշտ ուշադրության կենտրոնում լինել: Ճարտար լեզու ունեն ու խորամանկ են, սիրում են կոնֆլիկտներ ստեղծել, ու ամենավերջում, հաղթել բանավեճերում: Սակայն, ընդհանուր առմամբ, հավատարիմ են, նվիրված ու ջերմ:
Եսասեր էլ են: Կարողանում են հավասարակշռությունից հանել զուգընկերոջն իրենց անկապ ու անտեղի խանդի տեսարաններով, պահանջկոտությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, այս համաստեղության տակ ծնվածները, երբ հավասարակշռված են, ավելի ճիշտ երբ ամեն ինչն իրենց ձեռքում է, կյանքով լի են, կրակոտ են ու խնդուն:
Փառասաեր են, մի այլ կարգի աշխատասեր ու ցանկանում են լինել միշտ գնահատված: Նրանք պաշտում են երևալ, պաշտում են լինել ընդգծված, սիրում են լինել բեմը, լինել կյանքը:
Իրականում իսկական առյուծներ քիչ կան աշխարհում: Դե բնկանաբար, ամեն մի չոլում չի, որ կարող ես թագավորների ու թագուհիների հանդիպել:
Աշխատավայրում շատ շտապ են բարձ դիրքեր գրավում, իսկ ճաշարանում գրեթե միշտ շեֆության կողքին են նստած:

Ու եթե նույնիսկ կեղտոտ հագուստով սվառչիկ ու վադապռավոդչիկ էլ լինեն նրանք, ապա մազեր միշտ տեղը տեղին է ու հարդարված:
Չգիտեմ, բայց բոլոր առյուծները մի տեսակ լավագույնս են պահպանում իրենց փարթամ մազերը:

Arpine
25.08.2011, 23:59
Ասումա վաղը թերթը կգնես ու ինձ կզանգես:esim մտածում եմ ինչի՞.երևի իրենց զորամասի մասին են գրել:think: Ասումեմ լավ էլ անիմաստ հարցեր չեմ տալիս, գիտեմ չես սիրում, վաղը կզանգեմ.
Կրպակներում հերթով հարցնում եմ. թարսի նման մի քանի տեղ չկար. վերջապես մոտեցա մի կրպակի, ներսում իսկապես բարի դեմքով մի պապիկ էր. հարցրեցի.
– «Զինվոր» թերթ ունե՞ք:
–Այո:
Վերցրեցի թերթը ու:o շապիկին նայելով՝ մի պահ զարմացա, բայց ինձ հպարտ զգացի.
Պապիկը նայեց դեմքիս ու ասաց,–Ծանոթա՞:
–Եղբայրսա,– ասեցի(քիչ էր մնում մոռանայի վճարել) ու հոդվածը կարդալով հեռացա::love

SSS
26.08.2011, 10:05
Վիճակիցսա ,թե ինչից չգիտեմ ,բայց էս քանի օրը գլուխս բարձին դնելուն մեկ սկսում եմ տարօրինակ երազներ տեսնել...Ու էնպիսի մարդկանց եմ տեսնում, որ ...Մանկապարտեզիս ընկերներից ու դայակներից սկսած մինչև ապագայի մարդիկ. մի խոսքով ինձ մոտ գիշերները բուռն են ստացվում...
Սա որպես նախաբան, հիմա գլխավորը. Երազիս Կիտայի և Հայկօի հարսանիքին էի... Հա ու էդ հարսանիքը վերջն էր...հարսի տանն էինք, Կիտան հագել էր ինչ որ տարօրինակ հարսի զգեստ, մի տեսակ վարագույր հիշեցնող ու իրեն շատ էր սազում, ես էլ իբր մտքիս մեջ ասում եմ.ինչ օրիգինալա, բայց օրիգինալը դեռ առջևում էր...Ներս մտավ փեսան' ի դեմս Հայկօ-ի,նվիրեց փունջը ու միացավ ինչ որ "Տումբա չալեոտ" երաժշտություն և իրենք սկսեցին հետույքապար պարել :roll:roll Ու էդտեղ ես էլի մտածեցի, թե ինչքան օրիգինալ են գտնվել իրենք...Եկեղեցին չեմ հիշում,բակն եմ հիշում ,իբր հենց դուրս եկան բոլոր հյուրերը չոքեցին ու Էն ,որ ֆուտբոլի ժամանակ լինումա է, էդպես սկսեցին ալիք անել...Հա ...հարսանեկան վալսի փոխարեն էլ չիչոտկա պարեցին :pardon Էլ չեմ հիշում, երևի շատ էի խմել... Ափսոս, թե չէ առաջին գիշերն էլ կտեսնեի :oy

Lem
26.08.2011, 14:24
Աշխարհի ոչ մի ծայրում չես խուսափում նրանցից: նրանք ամենուր են՝ ազգային գիծ դարձած, մինչեւ մեղադրանքն արդարանալու շտապողականությամբ: Այս մեկը եւս, հերթապահ մի քանի նախադասությունից հետո սկսում է անգլերենի իրենց բնորոշ շեշտադրությամբ.
- Գիտես, ես ուզում եմ անպայման իմանաս սա... Սա շատ կարեւոր է... Իմ մեծ տատն ապրել է Կարսում, շատ ծեր է... Դու գիտե՞ս որտեղ է Կարսը: Ինչո՞ւ ես ժպտում: Հա, ապրել է Կարսում... Ես մի անգամ հարցրեցի նրանից հայերի մասին, նա ասաց, որ այդ ժամանակ ռուսները հարձակվել էին իրենց վրա, իսկ հայերն էլ թիկունքից էին սպանում իրենց... Ու թուրքերն իրենց ապահովության համար հայերին տեղափոխել են... Եւ այդ տեղափոխության ժամանակ մարդիկ են մահացել... Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում: Դու պիտի սա իմանաս... Իմ մեծ տատն է ասել...

...Ու ես հանկարծ հոգնածություն զգացի, ուսերս ճնշող, կոկորդս քերող հոգնածություն: 1 դար ձգվող հոգնածություն:
- Ես պիտի գնամ,- ասացի,- ուշ է...


http://www.youtube.com/watch?v=u745lEUVX5o

Դեկադա
26.08.2011, 17:54
52730
Սա նվեր է։ Ես այն ստացել եմ։
- Բոլոր հույզերս ու ցանկություններս միաձուլվել են այս մոմի մեջ։ Ես նրան դրել եմ այս փոքրիկ բաժակի մեջ, որպեսզի դրսից երևա ներսի անաղարտ մաքրությունն ու ճառագող լույսը։ Լույսն անյքան շատ է, որ արտացոլանք է թողնում...նույնիսկ դրսում։ Անցած տարիները տարել են իրենց հետ մոմիս մեծ մասը, մեզ թողելով մնացած փոքրը։ Բայց հոգ չէ։ Մնացածը ամենից կարևորն է ու թերևս ամենից դժվարը։ Չհավատաս < տարիների հետ ամեն ինչ մարում ու խունանում է, և մի քիչ գունաթափվում> խոսքերին։Տարիների ապացույցն է այս մոմը։ Այն դեռ ճառագում է և լուսավորում է դեռ անցնելիք ճանապարհը, որն անցնում է տերևի մեջտեղով։ Ուրեմն մենք չենք սխալվել։ Եվ եթե հաճախ դուրս ենք եկել ճանապարհից`նույնիսկ տարբեր ուղղություններով, այնուամենայնիվ հետ ենք վերադարձել ու նորից շարունակել անցնելիքը։ Ոչինչ, որ մեր ճանապարհը գնալով ավելի է բարակում։ Բայց նայիր շեղումները ավելի անտեսանելի են եղել։ Տեղ տեղ կտրտվել, ուղուց շեղվել։ Երբեմն մոտեցել, հաճախ ավելի հեռացել։ Ու արդյունքի չհասնելով հետ վերադարձել։ Գլխավորին ու թերևս միակին։ Եվ հոգ էլ չէ սիրելիս, որ վերջում մեր ճանապարհը թեքվել է։Չէ՞ որ ոչ բոլորին է տրված միասին հեռանալ։ Բայց ուրախացիր, սիրելիս...մենք մի ենք դառել։ Ուրեմն մենք այդ <ոչ բոլորի> մեջ ենք։ Եվ հպարտացիր, որովհետև մենք սովորել ենք <փոքր քայլերի արվեստը>։
Շնորհավորում եմ...

...:)

VisTolog
26.08.2011, 19:55
Խառն եմ, հոգնած, զզված, նեռվայնացած:

Խի՞ եմ հոգնած. որտև խառն եմ, զզված, նեռվայնացած:
Խի՞ եմ զզված. որտև խառն եմ, հոգնած ու նեռվայնացած:
Խի՞ եմ նեռվայնացած. որտև խառն եմ, հոգնած ու զզված:

Chuk
26.08.2011, 20:09
Կայծակը տուն մտավ, հետաքրքիր ոչինչ չգտավ, դուրս եկավ, արդեն դրսում հուսահատված ու գազազած մռնչաց...

Ժունդիայի
26.08.2011, 20:14
Մարդիկ կան միայն պուպուշ, ռոմանտիկ, բարի, աստվածային ու մոտիվացիոն գրառումներ են կատարում իրենց օրագրերում:
Ժող ռիսկով եղեք, մեկ մեկ էլ կռիսական գրառումներ սղցրեք: Մեկին կպեք, քննադատեք, ցույց տվեք, որ այս կամ այն բանը ձեզ դուր չի գալիս, ցույց տվեք ձեր հիասթափությունները, ատելությունները: Դրախտային մոնոտոնությունը մի տեսակ հոգնացնում ա: Ջհանդամը, թե մեխանիկական շնորհակալությունների քանակը 60 տոկոսով չի նվազի:

Մի´ լսեք միայն դասական երաժշտություն: Կա կլասսիկ ռաբիզ, ծանր ռաբիզ, կա ջազ՝ Բարի ուայթի տեսքով ու շանսոն՝ քամանչու մեղեդու ներքո:

Lusina
26.08.2011, 23:11
Հետո էլ ասում են, թե ծնողները ամենաշատը իրենց երեխաներին են սիրում....էէէէէէ, ես էլ էի տենց մտածում.
Ժողովուրդ ջան, էդ ժամանակավոր ա, ավելի կոնկրետ՝ մինչև թոռնիկ ունենալը, հետո արդեն՝ մենք հե՜չ:))

Գեա
27.08.2011, 01:39
Ո՞րն է կնոջ դերը , ինչո՞ւ է Աստված ստեղծել նրան :Եթե խոսքը միայն երեխա ծնելու մեջ լիներ, կարծում եմ Աստված այդքան ժամանակ և շինմատերիալ հաստատ չէր ծախսի:Պատկերացրեք, թե միայն սեռական օրգանները ստեղծելու վրա ինչքան ժամանակ ու ջանք է թափել:Չէ՛, դրանք մի կերպ կտեղավորեր նույն մարմնում ու գործը ավարտված կհամարեր:Է՛, ո՞վ գիտի, կարող է սկզբում այդպես էլ արել է:Հետո է պարզել , որ տեխնիկական սխալ է թույլ տվել, ու մոռացել է տեղադրել շարժիչը,որի պատճառով մարդը կյանքի նկատմամաբ ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում:Բայց արդեն ուշ էր, նա ստեղծված էր ու շարժիչի համար տեղ չէր մնացել:Ստիպված, Աստված էլի գործի է անցել ու ստեղծել նոր ու կատարյալ մարդուն`կնոջը: Չար լեզուներն ասում են, որ դրա համար իբրև շինանյութ օգտագործել է առաջինի որոշ ոսկորներ: Լրիվ տրամաբանական է, այդ ո՛ր արժանիքի համար պիտի նրան խնայեր: Կարծում եմ, ինչքան անտրամադիր ու ցրված էր տղամարդուն ստեղծելիս , այնքան ոգևորված ու լավ տրամադրության մեջ է եղել ,երբ քանդակում էր կնոջը , Նրա հոգատար ձեռքը երևում է կնոջ մարմնի ամեն մանրուքում,հաշվի առնելով նախորդ փորձը` նա վերացրել է նախկինի մարմնին բնորոշ բոլոր ավելորդություններն ու անիմաստ սեպերը: Կինը ստացվել է կատարյալ... դեռ մի բան էլ ավելին, նա ունի շարժիչ, վեցերորդ զգայարան, որոնցից բացարձակ զուրկ էր նախորդը, ու եռում է ապրելու ցանկությամբ: Հետո աստված ափսոսանքով նայել է մյուսին` հիշելով թե ինչպես է մի ամբողջ օր կորցրել նրան ստեղծելու վրա:Ու հենց այդ ափսոսանքն էլ փրկել է տղամարդուն:Ատծու կամոք նա էլ կա , գոյություն ունի , բայց սկսում է ապրել ու զգալ միայն այն ժամանակ, երբ կողքին կին է հայտնվում, ու վարակում ապրելու իր մեծ ցանկությամբ :

http://www.youtube.com/watch?v=YlnCQVqKQ6s

John
27.08.2011, 10:27
Ախր ո՞վ ես դու... չէ բայց ասենք խի՞ էլի... կա՞յֆ ես ստանում հավայի "բարև-ո՞նց ես"-ից... թե՞ պարապ ես մնացել... ամեն անգամ տեսնում եմ ֆբ-ի կարգավիճակդ... հա, լավ ա, կապի մեջ ես եսիմում հետ՝ բա ինձնից ի՞նչ ես ուզում... գնա գործերիդ... հեռու մնա ինձնից, լա՞վ...
Հ.Գ.
անմեղ աչքերի տակ թաքնված ... ախր կարող ա կարդա է, ինչքան էլ վատ ա վերաբերվել ինձ՝ չեմ ուզում իրան նմանվեմ, որ վատ զգա իրեն... ես չեմ կրող վիրավորել իրան... ես ստոր չեմ, որ հետևից խփեմ... այ, որ առիթ լինի՝ ինչ մտածում եմ, դեմքին կասեմ ;)

Դեկադա
27.08.2011, 21:17
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

Հիշո՞ւմ ես...էնքան փոքր էիր, որ լացում էիր քանր որ չէիր կարողանում բացած զոնտիկը անց կացնել նեղ դռան միջով ու միալար լացում էիր «ձունձիկը, ձունձիկը, ձունձիկը...»։ Մենք էլ ծիծաղելով գալիս, փակում էինք այն, իսկ դու զարմացած աչքերով նայում էր։ Բա «գրեչկան»։ Անպայման պիտի լցնեինք հատակին փռած թղթի վրա, որ դու էնտեղից ուտեիր։ Հատիկ- հատիկ։ Ժամերով։ Առանց հոգնելու։ Իսկ ինչպես էիր թաքնվել հայրիկի մուշտակի մեջ։ Իսկ հիշում ես ոնց էիր ընկել սահնակից, մենք էլ չէինք նկատել։

...Իսկ հիշում ես անցած տարվա վաղվա օրը։ Լինում է որ անկապ ծիծաղ ա սկսվում, ու ամեն տափակության վրա ծիծաղում ես։ Այնքան լիաթոք, որ թվում է չես դիմանա։ Այդ օրը հենց այդ օրն էր։

...Իսկ էսօր։

...Մի քանի ժամից տղաս 19 տարեկան կդառնա, իսկ ես էնքան եմ ուզում որ շները խոսել իմանան ու էն ինչ հիմա կատարվում ա իմ մեջ ասեի իրենց։ Ջհանդամ թե ես կկորցնեի իմ միակ բարեկամներին։ Բայց բնությունը շատ արդար ա գտնվել։ Խոսելու ունակությունից զրկել է մեր միակ բարեկամներին...շներին։ Ու ինձ մնում ա ատամերս սեղմել ցավելու աստիճան ու...կողքիս պահել միակ բարեկամներիս...շներին։

Էլիզե
28.08.2011, 14:18
Էս վերջերս ինչքան ֆիլմ եմ նայում (իսկ ես շատ հազվադեպ եմ ֆիլմ նայում) միշտ ինչ որ կերպարներ են լինում (հիմնականում կանացի), որ ինքս ինձ եմ նմանեցնում, կամ ասում եմ` "Ես էլ սենց կանեի", "Ճիշտ ա ասում", "Վայ էս ինձ նման ա մտածում"...

... փաստորեն` կինոյի մեջի աղջիկա տեղն եմ ինձ դրել ... :pardon :))

Lianik
28.08.2011, 19:15
Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկում զբոսնելով քայլում էի..երբ դիմացս ընկած կնոջը տեսա :( շուրջը հավաքված մի 2 հոգին փորձում էին ուշքի բերել... առաջ վազեցինք, միաժամանակ բջջայինիս վրա հավաքելով 103.... մյուս կողմից ձայնագրություն միացավ այն մասին, որ խոսակցությունը ձայնագրվում է, ապա մի կին պատասխանեց... ես նրան ասում եմ կին է վատացել, փողոցում ընկած է, իսկ նա հետաքրքրվում է իմ ով լինելով, ինչ կապ ունեմ այդ տուժողի հետ, քանի տարեկան եմ, իմ հեռախոսահամարը... վերջում հարցնում է տուժողը կին է թե տղամարդ.... երևի այնքան էր տարվել իմ տվյալներով, որ ուշադրություն չդարձրեց, որ ասում եմ Վանաձորից է զանգը, Տիգրան Մեծ պողոտա, մանկավարժականի դիմացի մայթ, խաչմերուկի մոտ..ու ավելացրեցի Մհեր Մկրտչյան արձանի դիմացը :(
Քիչ անց 2 շպատ օգնության մեքենա էր դեպքի վայրում...ինչպես տեղում պարզվեց, մեքենաներից մեկը կանչից հետ էր գնում պարզապես, կանգնել էր, մյուսին էլ երևի ինձնից առաջ էին կանչել.... Բժիշկը փորձեց օգնություն ցույց տալ... մերսում, ներարկում... ապա կանգնեց ու ... աբշիրնի ինֆարկտ... մահացել է....:(
Այդ պահին մի մարդ է զանգում, թե դուք կանչ եք գրանցել որ մասում է, ասում եմ 2 շտապ օգնության մեքենա է այստեղ կանգնած արդեն, նա զարմացավ, հետո նորից զանգեց` պարզելու որ քաղաքից եմ:o քիչ անց Երևանի քաղաքային համարից եմ զանգ ստանում, որ ևս ցանկանում էր պարզել, թե ես որտեղից եմ կանչ գրանցել.մեքենա էին ուղարկել Երևանի Տիգրան Մեծ :(.. անկեղծ ասած ես մինչ այդ գիտեի, որ բջջայինից 102 կամ 103 հավաքելով Երևան եմ միանում... դրա համար էլ նշել էի ՎԱՆԱՁՈՐ.... զուգադիպությունը կայանում էի նրանում, որ թե Վանաձորում, թե Երևանում մանկավարժականը Տիգրան Մեծ պողոտայի վրա են :( բայց որքան հիշում եմ Երևանում Մհեր Մկրտչյանի արձան այդ մասում չկա :think
ինչևէ կարծում եմ անհրաժեշտություն կա, որ կամ կանչը գրացող նախ և առաջ ճշտի հիվանդի գտնվելու վայրը` քաղաք է, գյուղ է.... մայրուղի է.... ապա նոր հետաքրքրվի զանգողի տվյալներով, կամ էլ այնպես կազմակերպեն, որ բջջայինից էլ զանգելիս միանանք համապատասխան վայր....

հ.գ. մի?թե դողացող ձայնս այդքան կասկածելի էր :think

Ժունդիայի
28.08.2011, 21:40
Գալիս է մի օր, երբ դիմակն ընկնում է: Բայց ամենադրամատիկն այն է, երբ էդ դիմակը կպնում է դեմքին ու երբեք չի պոկվում:

Դեկադա
28.08.2011, 21:49
Ահագին երկար ժամանակ ա ուզում եմ էս մասին գրեմ, բայց մի տեսակ չէի համարձակվում: Նախ մտածում էի ու համոզված էի ինչ որ տեղ, որ գրառումը ճիշտ չի ընկալվելու: Բայց քանի որ ես ինքս էլ ինձ համար էտ հարցի պատասխանը չեմ ստացել որոշեցի գրեմ:

Ես միշտ ուշադրությամբ եմ հետևում ակումբի անցուդարձին: Պիտի ասեմ, որ շատ հաճախ ուրախանում ու գնհատում եմ կապվածությունը որ կա ակումբցիների մեջ: Երբ առաջի անգամ տեսա թե ինչպես էիք բոլորդ Ժառի կազմակերպած ցուցահանդեսին մի մարդու պես համախմբված գնացել, մի քիչ էլ իրա տեղը հպարտացա: Ու հանուն արդարության պիտի նշեմ, որ ինքս էլ եթե ոչ հպարտանքով ապա հարգանքով եմ վերաբերվում ակումբցի լինելուս կարգավիճակին: Ամեն դեպքում ես ինձ համարում եմ այդպիսին: Ինչպես ու ինչքանով եմ ընդունվում, էս պահին դա ինձ համար էական չի: Բայց մի երևույթ կա, որի մասին ուզում եմ ասեմ: Ամբողջ ամռան ընթացքում եթե ոչ ամեն անգամ ապա շատ հաճախ գնում էի « Պարենք հայերեն» խմբի պարերին: Ինքս չեմ պարում, աղջիկս ա պարում: Բայց հարգանքը որ ունեմ կազմակերպիչների հանդեպ անպայման ուզում եմ գոնե իմ ներկայությամբ զգան: Չգիտեմ, գուցե սա հեչ էլ հայրենասիրական քայլ չհամարեք, բայց ես գտնում եմ, որ մարդիկ անում են ազգանվեր գործ: Ու ամեն անգամ ես այնտեղ տեսնում եմ մի քանի հոգու: Իսկ ո՞ւր են մնացած ակումբցիները:

...Ես գիտեմ, որ գրառումս շատերիդ մոտ քմծիծաղ ա առաջացնելու: Շատերդ գուցե կմեղադրեք ինձ ինչ որ բաների մեջ: Հոգ չէ::): Նույնիսկ Ռաֆի ասած դրական վարկանիշներ ու շնորհակալություններ էլ հնարավոր ա չստանամ: Ոչինչ: Բայց ես անչափ երախտապարտ կլինեմ եթե դուք սա կարդաք ու գուցե գտնվի մեկը, որ ինձ կբացատրի. ե՞րբ ենք մենք ակումբցիներս համախմբվում:

...

ivy
29.08.2011, 12:22
Մի անգամ, երբ Երևան էի գնացել, մեզ հյուր էր եկել մի ծանոթ տատի, շատ կոլորիտային ու ժիր մի տիպ: Ու որ խոսք գնաց Գերմանիայի մասին, սա որոշեց պատմել, թե ոնց էր ինքը տարիներ առաջ գնացել Գերմանիա՝ իր բարեկամներից մեկին հյուր, որն ամուսնացել էր գերմանուհու հետ և վաղուց արդեն բնավորվել էդ երկրում:

Էս մեր տատին ընտիր հայավարի բեռնավորված՝ Գրանդ Քենդիներով, չրերով, լավաշով-բանով վեր է կացել, գնացել սրանց մոտ: Էդ թաշախուստից բացի էլ տեսակ-տեսակ ուրիշ նվերներ է տարել: Դե մի խոսքով, լրիվ հայկական ձևերով, տեղը տեղին:
Ու ընկել գերմանական տուն: Իր ազգականը՝ վաղուց սառած, գերմանացած, կինը՝ դեֆոլտով էդպիսին: Սրանք սուսուփուս վերցրել են էդ նվերները՝ առանց սպասված խինդ, ուրախության: Ոչ առանձնապես հյուրասիրություն է եղել էդ տանը, ոչ «տանել, ման ածել», ոչ նստել, զրից անել:
Վերջում էլ՝ հրաժեշտ տալիս, էս ազգականի կինը հանել, մի պստլիկ հոտավետ օճառ է նվիրել, թե՝ սա էլ մեր կողմից:
Տատին հո չէ՜ր պատմում՝ էմոցիաներով, չռած աչքերով, զարհումարներով: Բայց էդ օճառի ժամանակ արդեն զգացմունքների լրիվ գագաթնակետին էր հասել:
- Անաստվա՜ծ, բա ուրիշին սապո՞ն կտան: Դա «կսկիծ» ա, «մրմո՜ւռ»...
Ճամփին շպրտել էր: Ով գիտի՝ հետն էլ խաչակնքվելով: :)

Էլիզե
29.08.2011, 18:57
Եվս մի երկուշաբթի... ողջ մնացի... :} :)) Կեցցեմ ես... :yahoo


http://www.youtube.com/watch?v=iUBVQ0_FAiw

Հ.Գ. Նվիրվում է բոլոր ողջ մնացածներին :))

Agni
29.08.2011, 21:25
Ինչքա՜ն հավեսա, երբ օրդ լիքը ու արդյունավետա անցնում, ինքդ քեզնից բավարարված ես լինում ու անիմաստ մտքերի ժամանակ էլ չի մնում...
Ինչքան կուզեմ էտ օրերը շատ լինեն...

Մնում էր ասեի՝ Ամեն :))

Հայկօ
29.08.2011, 21:46
Սև գիծ, սպիտակ գիծ, սև գիծ, սպիտակ գիծ, սև գիծ, սև գիծ, սև գիծ, սև գիծ, սև գիծ, սև գիծ, սև գիծ...

Բացասական վարկանիշ ընդհանրապես չեմ տալիս: Բայց մեկ-մեկ մտածում եմ, որ եթե ինձ դուր չեկած բոլոր գրառումներին բացասական վարկանիշ տայի, Ակումբի մեծ մասը հիմա կարմիր քառակուսիներ էր կրելու: Այ սենց անկապ գրառում:

Katka
29.08.2011, 23:32
Մեր վերևի հարևանը ապարանցի ա, վարձով են մնում: Կնոջը հերանց ա ուղարկել ու արդեն երեք շաբաթ ա տունը նաչնոյ կլուբ ա սարքել: Ինքը երաժշտությունը լսում ա շատ-շատ բարձր ու հիմնականում բլատնոյ: Դե, ապարանցի ա: Սրանց պարասենյակը անմիջապես իմ սենյակի վերևն ա: Ես իրան` ապարանցուն, կով եմ ասում:Որովհետև կովը քայլելուց երևի էդքան աղմուկ չի հանում, ինչքան մեր ապարանցի հարևանը:
Ինքը ապուշ ա լրիվ: Հարևանները բողոքեցին, վերջը որոշվեց, որ զանգենք նախազգուշացնենք, քանի որ չի կարելի էլի: Պապաս զանգեց մարդավարի ասում ա, տղա ջան, քեֆ արա, ուրախացիր, բայց ամեն ինչ համով հոտով արա, որ մարդիկ չնեղվեն: Մինչև գիշերվա չորսը չի կարելի էլի: Սա թե բա մենք չէինք: Մեր տանը մարդ չկար:
Հաջորդ օրը իջել ա, ասում ա` կներեք, մենք էինք, էլ չենք անի: Կով::))

Մեր կողքի հարևանը նարկոման է: Իրան ես հնդուշկա եմ կոչել: Ինքը լավն ա, սիրուն, բոյով բուսաթով տղա է: Բայց ամեն օր հորը ծեծում է `մեղադրելով, որ ճիշտ չի ապրում:
Սրանց տակի հարևանը գիժ ա: Ասում են` պերեդազիրովկա է եղել ու տենց ցնդվել է: Սա որպեսզի դաստիարակի հնդուշկային, գնաց ու հնդուշկաենց տան դուռը վառեց: Ու ստիպված հրշեջներ կանչեցինք::))
Մեր վերևի հարևանի կողքի հարևանը դաուն ա/տենց ա ծնվել/: Ինքը շատ ա սիրում աղջիկներին խունջիկ-մունջիկ անել: Իրան Լյովիկ եմ ասում: Լյովիկը ինձ էնօրը պատուհանից օդային համբույր ուղարկեց: Էնքան շոյվեցի:
Մեր տակի հարևանի կողքի հարևանուհին ջահել կին է, ունի երկու երեխա ու մեկ ամուսին, որքան որ տարօրինակ է հնչում մեր օրերում: Սա ամեն աստծո օր ծեծում է իր երեխաներին: Էնօրը որդուն ասաց, որ խելոք չպահի, ուղարկելու է համակենտրոնացման ճամբար: Ասում եմ` Քիսո, էդ որտեղ ա: Ասում ա` սկեսուրենց տանը էլի:

Հ.Գ. Կորած հույսեր...

Ժունդիայի
30.08.2011, 06:11
Չեմ հավատում այն մարդկանց, ովքեր լրացնում են:
Հավատում եմ նրանց, ովքեր ավելացնում են ինչ-որ բան:
Երբեմն դու ինքդ քեզ չես կարողանում հարյուր տոկոսով նվիրավբերվել, ինչպես կարո՞ղ ես այդ նույն հարյուր տոկոսը ուրիշից պահանջել:
Ինչ որ ա է, սակայն միշտ ել մի բան պակասում է մարդկանց մոտ:
Երբեմն ինքը հավատարիմ է, սակայն այդքան էլ լավ չի դրսևորվում անկողնում:
Երբեմն հոգատար է, սակայն այդքան էլ հավատարիմ չէ:
Երբեմն ուշադիր է, սակայն անաշխատունակ պորտաբույծի մեկն է:
Երբեմն աշխատասեր է, սակայն ոչ նրբազգաց:
Ամեն-ամեն ինչ մենք չունենք, բնականաբար:
Մտիկ արա, որ տեսանկյունից ես լավը ու փորձիր ամբողջ հոգովդ ներդրում կատարել այնտեղ:
Հոգևոր կապվածությունը երկու անձանց միջև խոխմ բան է: Կարող է ամենապրիմիտիվ դիրքով սիրեք-միրեք իրար, սակայն դրանից ավելի կայֆ զգացողություն ձեզ համար չկա:
Երբեմն էլ կարող է ակրոբատական բոլոր դիրքերով ու դիրքերից..., սակայն այդքան էլ չզարմացնի ու չբավարավեք:
Կարծում եմ համբույր բավականին կարևոր փաստ է, ու եթե համբույրը «կպնում ա», քեզ բարձրացնում օդ ու շպրտում ասֆալտին, իսկ եթե չի ստացվում, ապա՝ «խնդրում եմ, ևս մեկ հատ Մարծինի»...ու հելնում ես ֆռֆռալու:
Եթե աղջիկը կամ տղան այլևս չեն ուզում քեզ, յազվա մի´ եղիր:
Չէ՞, որ դիմացինդ բոլոր իրավունքերն ունի քեզ չուզելու:
Մի´ պայքարի´ր, մի´ զանգի, կարճ ասած այլևս կատվի տեղ մի´ դիր:
Եթե դիմացինիդ գանգուղեղում հարցակններն են պտտվում, քեզ միայն մնում է սպասել կամ ոչ:
Մարդկային տեսակներ կան, ովքեր բացակայության կարիք են զգում, որ նոր ներկայությունը ցանկանան:
Մարդ էակը անթերի չէ:
Մարդը տտուզ է խաղացնում, ունի րա հարցականներն ու մտավախությունները, ու մի բան իմացիր, եթե իսկականից սիրում է, ապա վերադառնալու է:
Ոչ մի դրամա:
Իմաստը ո՞րն է եթե մարդը կողքիդ է, որովհետև քեզնից հղի է, կամ դու հարուստ ես, իսկ իրա հերը՝ չոլի փահլևան...
Ամենաճիշտը այն է, երբ մարդ քեզ հետ է հենց քեզ համար, ու հակառակը:
Ու ընդհնրապես. մի´ մնա մարդու կողքին, խղճի պատճառով:
Կամ էլ այն մտավախությամբ, որ կարող է միայնակ մնաս:
Ծնվել ենք միայնակ, միայնակ էլ մեռնելու ենք գնանք:
Մեր մտքերը միայն մերն էն: Դրանք չեն բաժանում ամենուր ու ամենքին:
Ու երբ արթնանում ես, առաջին տպավորությունը միշտ էլ քոնն է, քո հայացքը, քո մտքերը:
Մարդ կա պարապ չի մնում, մի հարաբերությունը չվերջացած մյուսին է վազում:
Էս ի՜նչ մի վախ է: Հանկարծ մենակ կմնա: Յամա´ն-յամա´ն: Մենակ կմնա ինքն իրենից:
Սիրելը ցավացնում է:
Մի օր գազազելու ես, կատաղելու ես, խանդելու ես, զզվելու ես, ատելու ես:
Սովորական երևույթ է:
Չէ՞, որ դու սիրում ես մեկ այլ, տարբեր բանական էակի, չէ՞, որ ինքը ուրիշ աշխարհից է, ուրիշ տիեզերքից:
Ու միշտ չէ, որ ինչ պլանավորում ես, այդպես է լինում...
Իսկ ամենավատ բանը այն է, երբ մարդիկ վախենում են սկզբնական արաբերություններ ստեղծելիս, գոնե մի քիչ ներգրավվեն:
Եթե այդպիսի մեկը կհանդիպի քեզ, մի կողմ քշիր դրան: Վերջիվերջո դու ոչ հոգեթերապևտ ես, ոչ էլ գուշակ:
Ախպեր ջան կամ քուր ջան, եթե չես վստահում, ապա գնա ու բույսի հետ հարաբերվիր: Բույսը ավելի կանխատեսելի է:
Ո´չ կյանում, ո´չ էլ սիրո պարագայում երաշխիքներ չկան:
Ու միշտ չէ, որ բոլոր սեռական հարաբերությունները լի են սիրով ու զգացմունքով:
Միշտ չէ, երբ մարդը քեզ հրավիրում է մի տեղ, ապա հետդ պետք է ամուսնանա:
Միշտ չէ, որ բոլոր համբույրներն են ռոմանտիկ:

Ինչևէ:

Ո՞վ է ասել, որ չափահաս լինելը հեշտ բան է:

CactuSoul
31.08.2011, 02:00
«…մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով…»

Լավ չի, որ հեռու ես…

John
31.08.2011, 02:31
էհ, տղերք... մի պահ մտածեցի՝ կուզեի ձեր հետ լինել... էս 10 օրը... ուրախ կանցներ, բայց գիտեմ, ցեխ է հիմա էդ կողմերում, խոնավ ու ցուրտ... պինդ պահեք ձեզ տղերք, խրամատ չի՞ եղածը, կփորեք... մանավանդ որ շատերիդ կյանքում էս վերջին խրամատն է, որ պետք է փորել, հույս ունեմ... չեմ մոռացել ձեզ տղերք, մտքով ձեզ հետ եմ, հիշում եմ, սիրում եմ ձեզ, իմ թանկ, բանակային ընկերներ... շուտ պրծեք եկեք՝ դուք ստեղ ավելի շատ եք պետք հայրենիքին, քան էդ չոլերում, սոված, ծարավ, վրանների մեջ...

davidus
31.08.2011, 08:14
Ուրախությունից ողջ գիշեր չեմ քնել... 3 տարվա չարչարանքը էս երկու տող նախադասության համար... :)



ԲՈՀ-ի ՈՐՈՇՈՒՄ


30.08 2011 թ. հ. 24 Ա-վ 1


Հ Ր Ա Մ Ա Ն

Գիտական աստիճանների շնորհումը հաստատելու
և վկայագրերով ամրագրելու մասին

I. Հաստատել և վկայագրերով ամրագրել.

Երևանի պետական համալսարանում գործող ԲՈՀ-ի 015 Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշումը Դավիթ Աշոտի Մարգարյանին տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.02 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին:

kitty
31.08.2011, 10:29
1 օր… և վերջ:(

Նարե91
31.08.2011, 11:03
Տեսնես ինչու՞ է նոր տարին սկսվում հունվար ամսից: «Ինչպիսի տարօրինակ հարց»,- հաստատ կզարմանաք դուք: Տարօրինակը հերիք չի, մի բան էլ մանկական պարզամտությամբ տրված հարց:): Էհ... հետո ինչ, որ հունվար ամսից է սկսվում... թող սկսվի, բայց ոչ ինձ համար: Ինձ համար նոր տարվա մեկնարկը եղել և մնում է սեպտեմբերը: Ինչու՞: Որովհետև այս ամիսը նոր ուսումնական տարվա սկիզբ լինելուց բացի նաև նորանոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր ակնկալիքների, ձգտումների ու հույսերի մի պայծառ ու լուսավոր շրջան է: Հիմնականում հենց սեպտեմբերին է, որ քեզ այցի է գալիս լրիվ նոր ավյուն առած ուսումնական տարին սկսելու միտքը: Հենց այս ամսին ես որոշում , որ այդ տարի նախորդող բոլոր տարիներից պիտի առավել լավ առաջադիմություն ցույց տաս: Եվ վերջապես սեպտեմբերն է, որ այնքան թեթև է անցնում, որ մի պահ մոռացնել է տալիս, որ առջևում դեռ ծանր ու դաժան քննաշրջաններ կան: Չէ, իսկապես, որ լուսավոր ամիս է...Ինչևէ... մի՞թե այսքանը բավարար չէ սեպտեմբերը նոր տարվա մեկնարկ դարձնելու համար: Կարծում եմ՝բավարար է:;) Դեհ... ուրեմն մաղթում եմ, որ այս նոր ուսումնական տարին բոլոր ուսանողների և աշակերտների համար լինի հաջող, թեթև և որ ամենակարևորն է՝արդյունավետ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
Հ.Գ.. Ներողություն եմ խնդրում 1 օր շուտ շնորհավորելու համար, պարզապես վաղը չէի կարողանալու:

"Green eyes"
31.08.2011, 14:38
Կյանքում ամեն ինչ հեշտ չի տրվում,ամեն ինչ կյանքում անտեղի չի լինում: Իսկ ինչ կլիներ, եթե կյանքում ամեն ինչ մարդուն հեշտ տրվեր, միանգամից լիներ,չլիներ սպասել,համբերել...չնայած այդ ժամանակ միգուցե կյանքը կորցներ իր հետաքրքրությունը,դառնար միապաղաղ....:
Գրում եմ Պարյուր Սևակի բանաստեղծություններից մեկը:

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
- Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց,

Kita
31.08.2011, 15:38
Ոնց եմ զզվում ու զզվել ղզիկներից, հատկապես 25+ ղզիկներից, որոնք ավելի զավեշտալի երևույթ են:

CactuSoul
31.08.2011, 20:23
Ինչքան շատ օրեր են անցնում, էնքան հստակ եմ զգում, թե ինչ լավ օր էր էս շաբաթ օրը… Այսինքն էնքան էլ շաբաթ չէր, «պարտքով» կիրակիից էլ մի 5-5.5 ժամ վերցրինք, բայց արժեր հաստատ: Էդքան հանգիստ վաղուց չէի զգացել:
Մեկ-մեկ լիցքաթափվել ա պետք:
Իսկ էդ խաղաղ ժամին, էդ հրաշք եղանակով Երևանովս քայլելը մի այլ կարգի հաճույք էր…

CactuSoul
31.08.2011, 20:26
Մի բան էլ ասեմ, քանի հիշել եմ: Վերջին գյուտերիցս ա:))

Ասում եմ՝ ժողովուրդ, եկեք հիմիկվանից սկսենք վարվել այնպես, ինչպես հռոմեացիները: Մեկ ա՝ առանց շարժման կյանք չկա, եթե շարժվես, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, իսկ Հռոմում պիտի վարվել այնպես, ինչպես հռոմեացիները:pardon…

Արևածագ
31.08.2011, 22:43
Նոր քաղաք ենք տեղափոխվել: Աղջկաս հետ շրջում էինք խանութներով՝ առօրյա մանր- մունր գնումների համար: Մի տեղ մտանք, ինձ մի պահ թվաց, թե հեռու տուն ու տեղից, սխալմամբ թաղման բյուրո ենք մտել: Բոլոր կախիչներից միայն սև հագուստներ էին կախված, դարակներին նույնպես սև շորերի դարսեր էին: :o Ահասարսուռ տպավորություն էր: Որպեսզի հետ-հետ չգնամ ու ծիծաղելի երևամ կողքից , մոտեցա կախիչներից մեկին ու աչքս գցեցի պիտակին: Ամենահասարակ, վուշե, երկուկարանի սև շրջազգեստ էր, գինը՝ 19170 ռուբլի : Կարծեցի լավ չեմ տեսնում, շրջվեցի, դրա կողքի ժակետին նայեցի, դա էլ 25000 ից ավելի էր: Ախր էդ սև հագուստներն իսկի ձրի հագնելու չէին, բայց մարդիկ դրանց էդպիսի փողեր են տալի՞ս...
Այսօր ողջ օրն այդ խանութում տեսածիս տպավորության տակ եմ: Կարծում էի, թե չտես չեմ, պարզվեց, որ՝ չէ... :(

Գեա
31.08.2011, 23:41
Բնությունը մարդուն ստեղծելիս մեջը ներքին ազատության հսկայական պաշար է դրել`դրանով ապահովելով իրենց միջև եղած կապը: Այդ ուժի մղումով էլ մարդը կատարում է իր առաջին քայլը , թոթվում առաջին բառերը, եթե չլիներ ճախրելու երազանքը, մարդը ադպես էլ ծառերից կախված կմնար: Պարադոքս է, մարդը իր սաղմնադրման առաջին պահից կրկնում է էվոլյուցիայի ընթացքում գլխին եկած բոլոր արկածները: Սկզբում միաբջիջ է, հետո դառնում է բազմաբջիջ, հետո այնքա~ն նման է շերեփուկի, ու միայն ջրում լողալուց հետո կամաց-կամաց մարդը մարդ է դառնում:Անհետանում է պոչը , խռիկները դառնում են թոքեր, սիրտը, որ սկզբում երկխոռոչ էր, ինչպես սառնարյուններինը, ի վերջ դառնում է այն ինչ դառնում է: Ինչու է այդպես , երևի այդ եղանակով բնությունը հիշաչարորեն մարդուն հիշեցնում է, թե ով էր ու ով է դառնում ի վերջո: Այդ Ով դառնալու համար մարդը մի իսկական հերոսական պայքար է մղում , ու նախնիների կանչը սրտում սողալուց անցնում է չորեքթաթին , որ մի օր էլ ոտքի կանգնի ու ապաչիական ճիչով գոռա , որ պատրաստ է կանգնել էվոլյուցիոն բուրգի գագաթին: Թվում է , թե այդ ճանապարհին մարդը միայն ձեռքբերումներ է ունենում:Երևի սկզբում այդպես էլ եղել է , ու միայն հետո հպարտությունից խելքը թռցրած մարդը նույն ճանապարհին սկսել է կորցնել այն, ինչը երբեք կյանքի ընթացքում ձեռք բերել հնարավոր չէ, այն ինչ տալիս է բնությունը ու ինքն էլ հետ է վերցնում, երբ այլասեռված հասարակական կապերն ու սոցիումը մարդու դեմքին ստի ու կեղծիքի կեղծ բարոյականության դիմակ են սոսնձում : Դա անմիջականությունն է, որին վերջերս մանկական ածականն են կպցրել, որովհետև մի շարք չարաբաստիկ հիվանդությունների նման հիմնականում հանդիպում է միայն մանկական տարիքում:Ու,ցավոք, քանի գնում, այնքան ավելի մանկական է դառնում:Մի օր երևի միայն նորածինների դեմքին տեսնենք , այն էլ քնած ժամանակ: Անմիջականությունը մաքուր ու փայլուն աչուկներ ունի,լացելու աստիճան անմեղ հայացք, այնքան անմեղ, որ երբ ճստոն տան ամենանուրբ ու թանկարժեք ծաղկամանը կոտրելուց հետո մոտենում է մորը ու ոտ ու ձեռք ընկած բլբլում, թե իր կյանքում ինչ հրաշք պատահեց, ախր ինքը կարողացել է մի հարվածով բազմապատկել մայրիկի սիրելի ծաղկամանը, մնում է միայն համբուրել նրան` մտքում գրողի ծոցն ուղարկելով հարյուր այդպիսի ծաղկամաններ:
Ափսոսում եմ , որ անմիջականությունը է դառնում է մանչուկների մենաշնորհը:
Ուզում եմ գոռալ, պահպանեք այն մարդիկ , Նա ձեզ դեռ պետք կգա...

http://www.youtube.com/watch?v=8cwfQD9fNHU

Ժունդիայի
01.09.2011, 00:15
Հետո ասում են կռիսական մի եղիի´ր: :D
Մարդ կա հլա ինձնով ինքահաստատվում ա: Ժամանկները փոխվել են սնդուսափայլ իմ գեղեցկուհի:

O trêm passou...

StrangeLittleGirl
01.09.2011, 01:46
Խոհանոցում: Մեկ էլ դիմացի սենյակից մի սևամորթ տղա դուրս եկավ: Բարևեց, հետո հարցրեց.
- Որտեղի՞ց ես:
- Հայաստանից:
Արդեն պատրաստվում էի երկար-բարակ բացատրել, թե որտեղ ա Հայաստանը, բայց ինքը պատասխանեց.
- Ինչ լավ ա: Յամայկայում, որ դպրոց էի գնում, իմ լավագույն դասատուն հայ էր: Նենց լավն էր, նենց հանգիստ:
Ինչ լավ ա` էս մի դեպքում մեզ խայտառակ չենք արել: Ինձ նենց լավ զգացի:

SSS
01.09.2011, 09:53
Երեկ հեռախոսս կորցրեցի, գիշերը էլի ամեն անգամվա պես կաշմառներ ու չքնեցի, եկա գործի տեսա օֆիսի բանալին տանն եմ թողել, բախտս բերեց շեֆս շուտ եկավ... Տենց ներվայնացած նստել էի, ու մտածում ,թե մինչև ուր պետքա էս իմ ցրված վիճակը հասնի... Մեկ էլ հանկարծ սրտիս տակ թլփոց զգացի...Մի կողմից մյուսը տեղափոխվեց ու հանդարտվեց...Հետո ավելի ուժգին խլվլաց :love Լրիվ տակնուվրա եմ եղել :love Մի քիչ էլ ու հեսա սիրտս կկանգնի ... Հիմիկվանից մամային դուխա տալիս ճուտիկս:love

"Green eyes"
01.09.2011, 10:07
Չեմ հասկանում ինչու են կյանքում այդքան չուզող մարդիք.ախր մի բուռ ազգ ենք,գոնե իրար օգնենք,լավը ցանկանանք,բարի լինենք,... այ մարդիք ջան մի խոր շունչ քաշեք և կամեցող եղեք,լավություն արեք,և ինչպես ասվում է մի օր ձեր դեմը կբերի:

E-la Via
01.09.2011, 10:58
Տարօրինակ մարդիկ ենք, հո զոռո՞վ չ: Հայերիս մոտ /կարող ա գտնվեն այլ ազգեր ևս/ բացի աշխարհիս երեսի գոյություն ունեցող անհամար վախերից ևս մեկը գոյություն ունի, որը ես անվանում եմ "ծիծաղաֆոբիա":

Չէ, բայց նկատե՞լ եք, թե մարդիկ ոնց են վախենում լիաթոք ծիծաղից, անկաշկանդ ուրախությունից, էլ չասեմ անհոգության մասին:

Մի սեղանի շուրջ լսվում է բարձր ծիծաղ, որին հաջորդում է.
-Աստված իմ, խեր լինի, էսօր շատ ծիծաղացինք:
-Հա էլի, մեր վրա ծիծաղը լավ չի գալիս:
-Ժողովուրդ, նկատել եմ, երբ սկսում եմ օրվա մեջ ինձ թեթև զգալ, ուրախ լինել, ծիծաղել անգամ անիմաստ հումորների վրա, դրանից հետ անպայման մի վատ լուր եմ լսում:

Ու էսպիսի արտահայտություններ պարբերաբար կարող ես լսել տարբեր մարդկանցից: Սա ասելուց հետո մի պահ լրջանում են, շրթոււնքները պինդ սեղմում` կարծես վախենալով , որ դրանք կարող են իրենց չենթարկվել ու ևս մի անգամ դեմքին ժպիտ դառնալ... ու սկսում են սպասել...
Իսկ եթե էդպես անհամբերությամբ մի բանի սպասում ես, այն իրեն երկար սպասեցնել չի տալիս, արագ դուրռդ է թակում:

Կամաց-կամաց էս խոսքերը, մտածելակերպը էնպես ա ներծծվում մեր արյան մեջ, որ լացից վախենալով` դադարում ենք ծիծաղել:

Չէ, մեր փողոցներով քայլող մարդկանց անժպիտ դեմքերի պատճառը հազար ու մի խնդիրները չեն, այլ սնահավատությամբ, կոմպլեքսներով, անարժանիության զգացողությամբ համեմված "ծիծաղաֆոբիան":

Հեռու չի էն օրը, երբ կասենք.
- Ժողովուրդ շատ ենք էսօր լացել, անհանգստացել, չլինի՞ թե մի լավ բան լսենք:

Վախենաս- չվախենաս` լացն ու ուրախությունը, հոգսերն ու անհոգությունը,սև ու սպիտակը միշտ հաջորդելու են միմյանց: Հիմարություն է առաջինից պաշտպանվելու համար` հրաժարվել երկրորդից:

Զրնգացող ծիծաղ եմ ուզում լսել:

CactuSoul
01.09.2011, 11:52
Բայց մարդիկ ինչքան են սիրում դեմ գնալ իսկականին, ճշմարիտին, մաքուրին, բնությանը… Դրանով իրենց ավելի ուժեղ ու հզոր են զգում:
Ես ու Աստված նրանց անվանում ենք հիմարներ:
«Ներիր նրանց, հա՛յր, որովհետև անմեղսունակ են»… Բայց հաճախ լավ էլ մեղսունակ են լինում: Ուղղակի սովորել ենք արդարացնելուն:

Ես ձեզ սիրում եմ, և հենց այդ պատճառով չեմ կարող արդարացնել ձեր հիմար արարքները:


Հ.Գ.
Էնպես չի, որ էս «նրանք»-ի կամ «դուք»-ի մեջ ես երբեք չեմ մտնում…

ars83
01.09.2011, 12:24
Վերջապես ամառն անցավ :yahoo ու սկսվեց տարվա ամենաշքեղ, ամենագեղեցիկ ու ամենաարքայական եղանակը: :love Գիշերը անձրև էր գալիս, օդը դեռ չունի այն հաճելի սառնությունը, բայց արդեն տաք էլ չէ ու տաքացած փոշու հատիկներ չեն թռչում մեջը: Իսկ առավոտյան Յուրայի լեռնեռը, որոնք աննկարագրելի գեղեցիկ են, իրենց ամենագեղեցիկ տեսքերից մեկն էին ստացել. լեռնաշղթայով մեկ, ինչքան որ աչքդ կտրում է, տարբեր ձևի ամպեր են եկել ու նստել լեռների լանջերին, կատարները թողնելով բաց: Զարմանալի ամպեր են, կարծես գետնից դուրս եկած լինեն. Լիոնի կողմում գետնին են հպվում ու թանձր են, այնուհետև գալարվելով տարածվում են դեպի Կրոզե, հետզհետե նոսրանալով ու հեռանալով լեռներից: Մի տեղ ուղղակի երկինք բարձրացող սառած ծխի պարույրի պես անշարժացել էր: Մառախուղն էլ է այստեղ զարմանալի. մի տեսակ կա, որ բամբակի ամպիկների նման այստեղ-այնտեղ նստում է խոտերի վրա, իսկ օդում չկա: Ու այդ ամենը՝ հիմնականում աշնանը: :) Բա արդեն քամուց պոկված դեղին դեղին բարդու տերևնե՜րը, խոնավ հողի ու ծառի կեղևի (դեռ թույլ) հո՜տը: Հետո էլ հարցնում են՝ ո՞րն է Ձեր սիրած տարվա եղանակը:

Դեկադա
01.09.2011, 15:09
Էսօր աղջկաս առաջին օրն էր նոր դպրոցում, նոր դասարանում: Առավոտյան ոտքս դպրոցի բակ դնելուց հետո տեսնելով դասարանցիներին առաջինը մտքովս անցավ « Մամա ջան մենք ընկնելու ենք « Խրթվիլակը» կինոյի օրը»: Աղջիկս և լարված էր, և հուզված: Ձեռքս էլ էնքան էր ամուր բռնել կարծես նոր առաջի դասարան է գալիս: Իրա էտ լարվածությունը անցնում էի նաև ինձ: Լիքը տարբերություններ կա մեր նախկին /արդեն/ ու այժմյան դպրոցների մեջ: Տարբեր են երեխաները, տարբեր հայացքները: Ամենը: Ու ես ստաժավոր մամաս կանգնել մտածում եմ « էս էլ աղջկաս բանակն ա: Տեսնես ո՞նց ա դիմանալու «դեդովշինային»: Էս ոչ ու փուչ բառն էլ մտել ա միտքս ու իրա ողջ ուժով բացահայվտում ա: Էնքան լարված էի, որ չկարողացա ամուսնուս հետ նորմալ խոսեմ: 3 ժամ արևի տակ մնալուց հետո, երբ աղջիկս դուրս եկավ դպրոցից առաջին հարցս եղավ:
-Հը Մանե ջան, ոնց էր:
Ինքն էլ հոգնածությունից մի կերպ բացեց բերանը ու.
-Լավ էր:
Տանը երեքով նշեցինք մեր սեպտեմբերի մեկը ու երեքս էլ հոգնած քնել ենք:
Հիմա զարթնել եմ ու ծիծաղս գալիս ա մեր վրա:

Շնորհավոր ձեր ու նաև մեր սեպտեմբերի մեկը::)

Kita
01.09.2011, 15:38
Էս հեռախոսս ու վիվասելը իրար հետ գործարքի մեջ են մտել սատանայական, լուրջ եմ ասում, ինադ են ինձ ընկել:))

Բոլոր լուրերով սեպտեմբերի մեկի թեման է ու նոր զգացի, թե ինչ հավեսով, ոչ թե դպրոց կգնայի, այ կնստեի դպրոցականի հետ դասերը պատրաստելու կամ դպրոց տանելու պրոցեսը բա:)):love Էս անտեր շենքում գոնե հարևան երեխա չկա` հետը զբաղվեմ:)), հեյ գիտեին ժամանակներ, երբ ես ու քուրս մեր շենքի որոշակի առարկաների մոզգերն էինք:)) բայց էն ժամանակ նեռվայնանում էինք, իսկ հիմա կարոտ եմ:))
Մեկ էլ ոնց եմ կարոտել տատուս հետ մաթեմ պարապելուն, երբ ամեն կես ժամը մեկ կռիվ էր:)) Ես իրա ասածը չէի ընդունում, մինչև ինքս չհամոզվեի:)) Էտ մեր ազգի կոտոշներից է:))

ՄԻ խոսքով բոլոր դպրոցականների սեպտեմբերի մեկը շնորհավոր:) Իմ մոտ սեպտեմբերի մեկը հենց դպրոցի հետ է ասոցացվում, ինստը հեչ:))

Հ.Գ. Բայց մեկ է իմ դպրոց գնալու պրոցեսին չեմ կարոտել ու չեմ կարոտի:))

Valentina
01.09.2011, 20:00
Նոթբուքների վաճառքի սրահում մի կին տատանվումա նոթբուք վերցնի, թե նեթբուք: Վաճառողուհին որպես նեթբուքի առավելություն նշումա.
"Նայեք, նոթբուքը 2 ֆլեշի տեղ ունի, իսկ այ էս նեթբուքը 4՜ ֆլեշկայի տեղ..."

Էլիզե
01.09.2011, 20:13
Հմ...հմ... :think


Կակ նե կռուծի` պոզիտիվ լինելը շատ լավ բան ա. էնքա՜ն մարդու ներվերի վրա ես ազդում... :} :))

Lusinamara
01.09.2011, 21:04
Վերջապես վերաբացեցի «ԱՆՈւՆՆԵՐԻ ՇՔԱԽՈւՄԲԸ» (http://lusinamara.blogspot.com/p/blog-page_5629.html) :yahoo:clap

Agni
01.09.2011, 22:42
Շարունակելով սեպտեմբեր մեկյան թեման...:)
Չեմ հիշում վերջին անգամ, երբ էի էսքան լիաթոք ծիծաղել: Հավաքվել ենք մի քանի մտերիմ դասընկերուհիներով. արդեն լրացավ տասնյոթ տարին, որ իրար ճանաչում ենք/կյանքիս կեսից ավելինա դա :o/ ու նայում ենք երկրորդ դասարանի հանդեսի վիդեոն... անկեղծ էնքա՜ն ենք ծիծաղել:D, ախր շատ փոքր էինք է՝ մեր հագածը, շարժուձևը, խոսքը, հայացքը... բոլորի անուն ազգանուններն ենք հիշել, ով որ շարքում էր նստում ու ինչ փոստեր ա արել... Նոստալգիա կոչվածը սա էր:love
Ապրեք, որ կաք:)

Yevuk
02.09.2011, 00:12
Ամեն մարդ իր սեփական ճակատամարտում ա կռվում, ու հաճախ ինքը հենց իր դեմ: Մարտում պարտվելը ծանր ա, բայց ավելի ցավալի կլինի, երբ ամբողջ պատերազմը տանուլ տաս մի օր: Ամեն մարտում հողեր հանձնելով, տեսնես կլինի՞ մի օր մի հարվածով ամեն ինչ հետ բերել: Հետ բերելը քիչ ա, նենց հետ բերել, որ թշնամիդ հասցրած չլինի քաղաքիդ բոլոր գեղեցիկ կառույցները հողին հավասարեցնել, ժողովրդիդ էլ սպանել:

Երբեք, լսում ես, երբեք ու ոչ մեկին չհամարձակվես ասել, որ հասկանում ես նրա ուրախությունները ու տխրությունները, ու առավել ևս կիսում ես դրանք: Դու՛ չես իրա պատերազմում կռվում, դու՛ չես պարտվում, դու՛ չես հաղթում:

CactuSoul
02.09.2011, 10:51
Yevuk… Ճիշտ ա ասում, է՜… Բայց ես էլ իմ պատկերացրածի չափով եմ զգում էդ ուրախություններն ու տխրությունները, կամ իմ երբևէ զգացածի հետ համեմատելով… Ու ո՜նց եմ վախենում հիմա…

Էս խաղում հաղթողներ չեն լինում, էս խաղում բոլորը պարտված են նախօրոք: Ու ոչ միայն խաղի մասնակիցները…

Երբեք չէի մտածի, որ ոչ սեփական դարդերի պատճառով մի օր կարող ա նստեմ ու երեխու պես լաց լինեմ…

Ընկերս, կներես… Ես երևի չափից դուրս շատ եմ մտածում քո մասին: Երևի էսքան խորանալ պետք չի:
Չգիտեմ: Նույնիսկ չէի պատկերացնում, որ է՛ս աստիճանի կարևոր ես ինձ համար:

Աստված քեզ հետ… Էնքան եմ ուզում սխալ դուրս գալ, ուզում եմ ամեն ինչ լավ լինի: Բայց հնարավոր տարբերակներից ոչ մեկի մեջ էլ լավ բան չեմ տեսնում, ոչ մեկն ինձ դուր չի գալիս:


Էնքա՜ն վատ ա, երբ հոգիդ հաշտ չի աշխարհի հետ… Երբ կա թեկուզ մի մարդ, լավ մարդ, որի հետ հաշտ չես հոգով, որին ամեն անգամ տեսնելիս կամ հիշելիս ահավոր դիսկոմֆորտ է ստեղծվում հոգումդ…
Չեմ ուզում, որ երկրորդը դառնաս… Միայն թե ոչ դու, խնդրում եմ…

Գրողը տանի…

Հետդ եմ, ինչ էլ որ լինի:

Դեկադա
02.09.2011, 11:28
Մեր թաղում լռություն ա: Էնքան էլ խորհրդովոր ա: Հանգիստ: Մենակ հեռվում աշխատող վերամբարձ կռունկի ձայնն ա գալիս: Մեկ մեկ էլ անցնող մեքենաների ձայնը: Բայց տխուր ա: Երեխեքը գնացել են դպրոց: Ոչ ձայն կա, ոչ ծիծաղ: Էսա կգան ու էլի կենդանություն կստանանք::)

My World My Space
02.09.2011, 15:31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով զգուշացնում եմ վերջին շրջանում ինձ հետ շփված մարդկանց, որպեսզի առավելագույնս զգույշ լինեն, տրանսպորտային միջոցներ վարելիս /նստելիս/:
Անկախ իմ կամքից դարձել եմ ճանապարհատրանսպորտային պատահարների էպիդեմիայի փոխանցող:
Իմ ԱՊՊԱ-ից մի քանի օր անց, արդեն Չիլին է ԱՊՊԱյվել...
Հայցում եմ Ձեր ներողամտությունը:
Ձեր MWMS

Էլիզե
02.09.2011, 23:40
Պռոդոլժայեմ ռազգովոռ...

Ռոմանտիկ-հուզառատ մարդկանց արգելվում է կարդալ գրառումս :aha

Սթինգն ա երգում… չէ՛, ավելի ճիշտ նվագում (http://www.youtube.com/watch?v=sSCi0yvkjOM)... մեռածը ինչ էլ լավ, տեղը տեղին նվագում ա... մնում ա հասկանամ՝ գիշերվա կեսին Սթինգը ի՛նչ ա կորցրել իմ սենյակում: Կարո՞ղ ա Սուսանիկն ա նվագում:
Երկարատև ճիգերից հետո` մի կերպ բաց եմ անում աջ աչքս՝ ձախը թողնելով յոթերորդ երազի մեջ: Լա՜վ, ձախ աչքս էլ եմ բաց անում: Նայում եմ խաղաղ քնած Սուսանիկին /դա հազվագյուտ երևույթ է… քնած Սուսանիկ... դրա մասին խոսվել է/. չէ՛, հաստա՛տ Սուսանիկը հիմա կիթար չի նվագում: Բայց փաստը մնում է փաստ՝ սենյակիս մեջ Սթինգը կիթառ ա նվագում... էն ի՞նչ ա էն հեռվում լույս տալիս… ա՜խ, հա՜, հեռախոսս ա:

Բոբիկ ոտքերով հատակին թփթփացնելով, քթիս տակ նզովքներ ասելով՝ մոտենում եմ հեռախոսիս. անծանոթ համարից զանգ:

-Ալո՞ /կիսաքնած եմ, եթե ոչ լիովին քնած/
-Ալո, բարև, ապրես, որ պատասխանեցիր /մի ժիր պարմանի ա, արագ-արագ խոսում ա, ոնց որ ես կխոսեմ արթուն ժամանակ/

-Հը՞մ /հայ-հայ ա ասեի՝ "Մենք ծանո՞թ ենք" հանրահայտ արտահայտությունը/
-Հա, գիտես՝ վաղը, ավելի ճիշտ՝ առավոտը էլի, իմ հարսանիքն ա, ու... /խելամիտ մի դադար, որն ես օգտագործեցի՝ "Կտո՞ էտոտ պոտեռպեվշի, օտկո՞ւդա օն պրիշոլ" տեղին հարցն ինքս ինձ ուղղելով/ ու ուզում եմ քեզ հարցնեմ դու հլը քո կարծիքի՞ն ես… չե՞ս ուզում՝ մենք ամուսնանաք…

-Մի րոպե՛... վաղը դու ի՞մ հետ ես ամուսնանում /չեմ հասկանում՝ ինչ ա ասում, չեմ հասկանում՝ ինչ եմ ասում, ուղղակի` զրից ենք անում էլի/
-Չէ՛. չէ՛... հենց էդ եմ ասում… դե դու նենց ոչինչ աղջիկ ես, դե հիմա էլ ուզում եմ ասեմ՝ կամուսնանա՞ս հետս...

/ՈՉԻՆՉ աղջիկ, ֆի՜, ջանդամ թե չեմ ճանաչում ով ա... հեսա տես՝ ինչ անեմ սրան, հեսա ողջ ցինիզմս հավաքեմ.../
-Հիմա ի՞նչ, եթե ասեմ՝ փոշմանե՜լ եմ, արի՛ պսակվենք, վաղվա հարսանիքդ փլուզում ես, ամեն հյուրիդ ձեռքն էլ մի բուլկի ես տալիս ու ճամփում ես տո՞ւն...
-Հա՛... /միամիտ պարմանի հի՜ հի՜ հի՜/

-Հա, հույս դրել ես իմ բարոյականությա՞ն վրա:
-Չէ՛, չէ՛, ի՞նչ բարոյականություն...
/Մամա ջան, էս անծանոթ պարմանու վրա անբարոյական-խուժանի տպավորություն էլ թողեցի... /

-Լավ, չես ուզում մի ուզի... պա՜հ,- քամահրեց պարմանին ու հեռախոսը թմփացրեց:

Հեռախոսս դրեցի ինչ որ տեղ՝ նզովանքներ ու լուտանքներ տեղալով՝ պառկեցի:

Արդեն արև ա... արթնացա: Ժպտում եմ, հիշեցի երկխոսությունը... հեհե՜ էս ինչ երազներ եմ տեսնում…

Նայում եմ Սուսանիկին, փորձում եմ օրս պոզիտիվով լցնել՝ աշխատանքային օրը առջևում է, դեռ շա՜տ մարդկանց ներվերի վրա պիտի ազդեմ... :}

Գնում եմ խոհանոց:
-Մա՛մ, օլա՜... :kiss
-Բարի՛ օր, էս գիշերները սկսել ես երազիդ մեջ խոսել... ինչ որ հարսանիք-մարսանիք-բարոյականություն էիր ասում...


:o Վազեցի հեռախոսիս մոտ... հա էլի 3:48 գրանցվել ա անծանոթ համարից զանգ... :scare

Փաստորեն :think ` հարսանիքը իմ շնորհիվ տեղի ունեցավ` պարմանին հասկացավ` ճիշտ ընտրություն ա անում... պոզիտիվ մտածենք... :))

Մարկիզ
03.09.2011, 02:46
Փաստորեն, գերբարձր վիճակագրական հայ տղա ու աղջիկ լինելն ու ալկոհոլի նկատմամբ տոլերանտությունն ուղիղ համեմատական չեն… Բա ես էլ կարծում է, որ «բարձրագույններն» ամեն առումով են «բարձրագույն»… :))

Ընդհակառակը, պարզվում է՝ որքան «բարձր վիճակագրական» է տվյալ անհատը, այնքան արագ է նրա մոտ առաջանում ալկոհոլային հարբածություն և թունավորում, այնքան ավելի արագ են անհետանում գործածվող ալկոհոլի քանակի նկատմամբ վերահսկումը, սեփական վարքի նկատմամբ քննադատական վերաբերմունքն ու ինքնատիրապետումը… Եվ այնքան արագ է ի հայտ գալիս «օրիգինալ» ու «գերբարձր» գանգատուփի բնականոն պաշտպանական ռեակցիան, այն է՝ նողկանքի (սրտխառնոց) առաջացումն ու տրամաբանական ավարտը՝ փսխումը (հետ տալ, բորշել)… Ընդ որում, լավագույն դեպքում՝ շեմքին կամ փիլաքաններին: Ասեմ ավելին, այս ամենը՝ խմբակային: Մի պահ իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դա ինչ-որ ռիտուալ է՝ հասկանալի միայն «բարձրերի» պայծառափայլ գանգերին և ուղղված է ի բարօրություն մեզ՝ նվաստներիս ու միջիններիս::)) Հետո հասկացա, որ էդ մարդիկ պռոստը շատ են խմել ու վադացել են:

Ներող իհարկե, որ իմ նման քյարթու, քարը պայթի-տրաքի՝ միջինոտ, մազերը երբեք չսանրող, բարդույթավորված գյադան համարձակվում է իր զարմանքն արտահայտել մեր հոգնած երկիրն ու մեզ իրենց ուսերին տանող «գերբարձր» էակների վերաբերյալ…

:))

murmushka
03.09.2011, 11:15
Առաջին անգամ կյանքում սխալ եմ թույլ տվել, թարգմանության մեջ, նկատողություն եմ ստացել ղեկավարությունից.. տրամադրություն չունեմ, պատրաստ եմ դիմում գրել ու դուրս գալ
ախր ես միշտ ուշադիր եմ եղել, ոնց եղավ, որ մի ամբողջ պարբերություն բաց եմ թողել.....ոչ մի պոզիտիվ բան չի օգնում տրամադրությանս.. ուզում եմ քնել, այնքան, որ արթնանամ մոռացած լինեմ
ծանր եմ տանում նկատողությունները

Inna
03.09.2011, 15:20
Չեմ հասկանում մարդիկ ո՞նց են կարողանում մի վայրկյանում դիմացինի տրամադրությունը փչացնեն::unsure:mda

Դեկադա
03.09.2011, 16:00
Սովորաբար կարողանում եմ ինձ զսպեմ, չպոռթկամ, բայց հիմի էնքան եմ ջղայնացած, որ պիտի ասեմ: Հարգելիներս եթե չգիտեք մադկանց պատմությունը մի դատեք նրանց: Առավել ևս մի դատեք մեծամասնության մասին փոքրամասնության օրինակով: Հորեղբայրս նկարիչ-քանդակագործ ա: Տարին մի անգամ ա Հայաստան գալիս: Նոր տարուն: Էն մնացած ժամանակ դրսերում ա: Աշխատում ա, որ ընտանիքի կարիքները հոգա: Մորքուրս ամուսնու հետ դրսում ա: Աշխատում են, որովհետև իրենց տղան սովորում ա ու պիտի վարձը տան,ընդ որում ահագին թանկ: Իրեն 5 տարին մեկ եմ տեսնում: Եղբայրս 18 տարի ա դրսում: Երկու տարի ա նոր քաղաքացիություն ա ստացել ու կամաց կամաց կարգավորվում ա: Իրեն 15 տարի չտեսնելուց հետո եմ նոր տեսնում: Մամյիս 1 տարի չեմ տեսել: Չգիտեմ երբ կտեսնեմ: Իրանց հետ շփումս սկայպով ա, որ գոնե դեմքներն էլ տեսնեմ: Քրոջս ամուսինը դրսում ա: Երեխեքը ահավոր կարոտում են, բայց քանի որ ապրել ա պետք հարմարվում են: Հարազատներիցս երկուսը իստիտուտ են վերջացրել, բայց անում են էն գոծը, որը իրենց գումար ա բերում ընտանիքը կերակրելու համար: Ինձ էլ երեկ անվանեցին «պռինցեսա», թեպետ հաճախ մոխրոտիկից չեմ տարբերվում:

....էլի կարամ թվարկեմ: Պետք ա՞ որ: Հիմա ինձ ինչ որ մեկը կասի՞. իմ թվարկածներից ո՞վ է պորտաբույծ, ո՞վ համբալ, ո՞վ էլ կռուտիտ ա լինում:

Եթե մարդիկ ոչինչ չեն ասում, եթե աշխատում են իրենց հոգսն ու ցավը ոչ մեկի վզին չփաթաթելով ու դեռ էտքանից հետտո էլ ժպտում են ու ասում որ կարոտել են էս երկիրը, ասեք ինձ ո՞վ ա ձեզ բարոյական իրավունք տվել նրանց վիրավորելու: Ո՞վ եք դուք, որ մեղադրեք նրանց: Ինչ գիտեք նրանք ի՞նչ են մտածում, ի՞նչ հույզեր ունեն: Ու ընդհանրապես դուք տեսել եք նրանց տխուր աչքերը, որ հիմա էլ պիտակավորում եք: Հերիք ա:

Ժունդիայի
03.09.2011, 18:12
Հեշտն ընդդեմ դժվարի

Հեշտ է քննադատել նախագահին: Դժվար է, սակայն, լինել նախագահ:
Հեշտ է մեղադրել փոքրիկներին: Դժվար է, սակայն, հասկանալ հասունացած երեխեքին:
Հեշտ է դատապարտել մեկին: Դժվար է, սակայն, լինել դատապարտված:
Հեշտ է մակերեսայնորեն հասկանալ մեկին: Դժվար է, սակայն, կառավարել հույզերը սեփական:
Հեշտ է գրել առ´աջ ու բարգավաճ Հայաստան: Դժվար է, սակայն, բարգավաճել ու գնալ առաջ:
Հեշտ է լինել ուժեղ: Դժվար է, սակայն, այդ ուժը կիրառել:
Հեշտ է մեքնենաներ ու պալատներ գնել: Դժվար է, սակայն, սովին դիմանալ:
Հեշտ է ինքդ քեզ խաբել: Դժվար է, սակայն, խաբել սեփական սրտիդ:
Հեշտ է ներողամտություն հայցել: Դժվար է, սակայն, հոգևոր բարձունքի հասնել ու ներել իմանալ:
Հեշտ է ասել՝ ճշմարիտը դառն է: Դժվար է, սակայն, այդ նույն ճշմարիտը ստից շուտ ասել:
Հեշտ է խռովվել: Դժվար է, սակայն, լսել այն ամենը, ինչ լռությունը երբեք չի ասում:
Հեշտ է խաբել միամիտներին: Դժվար է, սակայն, վստահել ու հավատալ մարդկանց:
Հեշտ է գլուխը տարուբերելով այո բառն ասել: Դժվար է, սակայն, ոչ բառը լսել բարձրաձայն տոնով:
Հեշտ է մեղսագործ լինել: Դժվար է, սակայն, մեղսունակ մտքեր կառավարելը:
Հեշտ է պարսպից ցատկել: Դժվար է, սակայն շպրտվել պարսպից այն կողմ:
Հեշտ է նստել ու հարբել: Դժվար է, սակայն, նստել, կարդալ ու մտքեր հասկանալ:
Հեշտ է հարաբերությունները ինքդ խզելը: Դժվար է, երբ ինչ-որ մեկն է խզում քեզ հավերժ:
Հեշտ է սիրահարվել: Դժվար է, սակայն, սիրված ու միակը լինել:
Հեշտ է մեկ այլ թիմի հակա լինելը: Դժվար է, սակայն հակառակորդ թիմում լինելը:
Հեշտ է համբուրելը: Դժվար է, սակայն, օրգազմի հասցնելը:
Հեշտ է հղիանալը: Դժվար է, սակայն նորածնին մեծացնելը:
Հեշտ է ոչ ասելը: Դժվար է, սակայն, փորձությանը դիմակայելը:
Հեշտ է հաղթանակը: Դժվար է, սակայն ամոթ պարտությունը:
Հեշտ է ապագան պլանավորելը: Դժվար է, սակայն, ներկայով ապրելն ու անցյալը ուղղելը:
Հեշտ է Աստծուն հավատալը: Դժվար է, սակայն, եկեղցի գնալը:
Հեշտ է ընկերություն անելը: Դժվար է, սակյան, ընկեր ունենալը:
Հեշտ է լինել տարբերվող մեկը: Դժվար է, սակայն, տարբերվողների մեջ ապրելը:
Հեշտ է հիմարացնելը: Դժվար է, սակայն, երբ քեզ են էշի տեղ դնում:
Հեշտ է ստերով ապրելը: Դժվար է, սակայն, գլուխդ բարձին հանգիստ խղճով քնելը:
Հեշտ է վիրավորել մեկին բոլորի ներկայությամբ: Դժվար է, սակայն, ներել, երբ չկա ոչ ոք:
Հեշտ է ալֆան առաջին: Դժվար է, սակայն, օմեգան վերջին:
Հեշտ է սիրուց խոսալ ամեն օր: Դժվար է, սակայն այդ սերն հասկանալy:
Հեշտ է դժվար մարդ լինել: Դժվար է, սակայն, հեշտ մեկը լինել:
Հեշտ է արտաքին հասկանալը: Դժվար է, սակայն, ներքինն հասկանալը:
Հեշտ է ինչ-որ բան լինելը: Դժվար է, սակայն, այդ բանի տևելը ընդմիշտ:
Հեշտը շատ հեշտ է: Դժվարը՝ նույնպես:

John
04.09.2011, 01:04
ո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւո՜ւ
քամու ձայնն է... մի հակաճառիր, ասում եմ քամին է... հոգումս փչող միջանցիկ քամի...
լցրո՛ւ այդ դատարկությունը, որ կորչի գրողի ծոցը էս անտեր քամին... խնդրում եմ

Katka
04.09.2011, 01:20
Հետաքրքիր ա անկապի կապված վիճակը:))Չգիտես լացես, թե ծիծաղես:

Agni
04.09.2011, 14:00
Կարծում էի հեշտությամբ կանցնեմ հերթական խաչմերուկը, այնինչ՝ ներսս ու դուրսս խառնվեց իրար... ամենավատը, որ ամենահարազատ մարդիկ են անադեկվատությունիցս տուժում, ոչինչ մնաց մի քանի օր...

Շինարար
04.09.2011, 14:27
Եթե չգիտես՝ լացես, թե ծիծաղես, ավելի լավ ա՝ ծիծաղիր, որովհետև էնքան բան կա միանշանակ լացելու... Ու բացի էդ էլ հիմա համատարած լացում են, ծիծաղելն ավելի ֆորմատից դուրս ա ու կայֆ;)

My World My Space
04.09.2011, 15:06
Նոր Մուշոյի հետ գնացել ենք հիվանդանոց, նստած բժշկին ենք սպասում ու խոսում ենք: Հարցնում եմ.
- Աշխարհում քանի՞ քաղաք գիտես, որ կիսված են երկու պետությունների մեջ:
- Դե Բեռլինն ա տենց եղել...
Մեկ էլ դիմացից մի աղջիկ ա գալիս, սպիտակ մայկայի կրծքին գրած ա BERLIN...
Ես.
- Հա՛, փաստորեն ճիշտ ա, բեռլինն էլ ա երկու <պետության> վրա.... :B:D

Lusinamara
04.09.2011, 16:04
Գիտեմ, եթե նույնիսկ ատես ինձ, միևնույնն է, ես չեմ կարողանա թոթափել ինձնից այն զգացումը, որ տածում եմ քո հանդեպ: Ես ցանկանում էի լինել քո բարեկամը լոկ, ինչպես դու կարողացար բավարարվել միայն բարեկամս լինելով: Դու ինձ դուր էիր գալիս քո թարմ մտքերով, գեղեցկությամբ, անսպասելի ու հուզող սրամտություններով, և տեղով գայթակղություն էիր հոգուս համար: Ես շատ էի վախենում սիրուց. ամեն ինչ մեզ ավելի էր մտերմացնում, որից անդադար անհանգստանում էի: Ես հանգստացնում էի ինձ` ախր դու շատ երիտասարդ ես, և սիրո արժանի շատերը կան:
Դու գիտեիր, որ ես բնավորությամբ հակասական եմ, ընկալումներով` նույնպես, ուրախությունս ու թախիծս րոպեական են ու ինձ համար կանխատեսում էիր այնպիսի մեկին, ով կարող էր հանել իմ միջից այս «տարօրինակությունները», միաժամանակ խոստովանելով, որ դրանք ինձ շատ են սազում: Երբեք չէիր պատկերացնում, գուցե` երևակայում, որ այդ քնքշանքով լեցուն «ուսուցիչը» դո’ւ կարող ես լինել: Այնուամենայնիվ, ես այդ կարողությունները գտել էի քո մեջ:
Ներիր ինձ, ների՜ր… պարզապես ես սերը գերադասեցի աղջկական հպարտությունից:
Երբ սիրո մեջ երջանկություն չեն գտնում, փորձում են գտնել տառապանքի մեջ,, ինձ էլ համոզում են, որ բոլոր նուրբ հոգիներին բնորոշ է դա: Ավա՜ղ…
Վերջերս կարդում էի երկու տարվա ստիխներս. այս ծանր ու լուռ հիշողություններն ինձ համարյա անդունդ էին տանում ու ես չգիտեի ո՞վ եմ, ի՞նչ եմ ուզում... Այդ պահին էլ հազար ու մի մուսաներ ուղարկեցիր, փորձեցի էլի գրել, համոզված եմ՝ կստացվեր…բայց…իմ սիրելի Մուսան դեռ հեռու է ինձնից…
Գիտեմ` չես կարդալու, սակայն, եթե Աստծո ուղեկցությամբ այս տողերը հանդիպեն քեզ, ուզում եմ հավատաս, որ կա մի սիրտ, որին քո թաքուն տղայամտությունը չի կարող ծաղրել…

Meme
04.09.2011, 17:06
Երբեք մտքովս չէր անցնի,որ կսիրեմ Սերժ Թանկյան լսել,որ գոնե մի երգ իմ սիրելի երգը կմնա,ու կլսեմ մինչև վերջ....Չնայած մարդուն որպես անձ,ազգի մեծ զավակ գնահատել եմ,իր արած լավություններով,ու ամեն անգամ էլ կհպարտանամ....
Միշտ էստեղ իրա մասին գրառումները կարդալիս,մտածում էի նույնությունա,բոլորն էլ սիրում են իրեն,իր երգերը,բայց այսօր:love.....


Էս երգը էնքան անուշ մտելա մեջս,ու հնչումա ականջներումս,որ չեմ ուզում կտրել ձայնը.....
Էլ խոսքեր չունեմ,ուղղակի վայելենք միասին....

http://www.youtube.com/watch?v=eWNAdUYJ2xQ&feature=related

SYSTEM OF A DOWN - Հայ աղջիկ

Իր նման ազգասեր մադրիկ երա՜նի շատ լինեն.....

Ժունդիայի
04.09.2011, 17:16
Մենք մեր պադվից ընգնելուց կամչնանք, իշու ձակերը գիդեն իրենցից կվախենանք:

Է՜հ, մարիգ մար Աստվածածին:

Ժունդիայի
05.09.2011, 07:45
Ես չեմ հավատում, որ հեքիաթների միջի յոթ գլխանի դևերը երբևէ գոյություն ունեցել են, ոչ էլ հազարան բլբուլներին: Բայց էն, որ վամպիռներ գոյություն ունեն, դա միանշանակ փաստ է:
Ուշադիր եղիր: Նրանք մեծաթիվ բանակ ունեն վիրտուալ տիրույթներում, բազմաթիվ են բառերում, գիշերային ակումբներում, ու նույնսիկ օվկիանոսից այն կողմ: Էդ վամպիռ-վամիպիռուհիները սկզբում քեզ մոտենում են ինչ-որ անկապ հարցով, խոսք են գցում ինչ-որ թեմայից, հետո սկսում են հեռախոսիդ համարն ուզել, հաջորդ առավոտյան զանգահարում են քեզ, հրավիրում են կամ էլ կարողանում են քեզ ստիպել նրանց ինչ-որ տեղ հրավիրել: Ու մինչ դու ուշքի ես գալիս, թանկագին պարանոցդ (նույնիսկ ավելին) արդեն նրանց ես նվիրել: Այդ նույնիսկ ավելին էլ ժամանակի ընթացքում կհասկանաս միայն, թե ինչդ էր:

Վամիռները քեզ լավ են վերաբերվում, քաղաքավարի մոտեցում են միշտ ցուցաբերում, ճանաչում են հոգու բոլոր առեղծվածներն ու կյանքի վերաբերյալ ունեն ուրույն մոտեցումներ: Ու դու համոզվում ես, որ գտել ես շատ ճիշտ մեկին: Սկսզբում ու չես կարողանում նրանց վամիպռային բնույթը նկատել, նրանք քեզ սովորական մարդիկ են թվում, մինչև որ սկսում են ծծել քեզ: Ամբողջությամբ ծծում են սերդ, վստահությունդ, համբերությունդ, հավատդ, ժամանակդ, ծծում են բոլոր պատրանքներդ: Վամպիռները քեզ թոռոմած են թողնում, խմում են քեզ մինչև վերջին կաթիլդ: Ու մի գեղեցիկ օր, բացահայտում ես, որ այդ ամենի դիմաց ոչինչ էլ չես ստանում: Զգում ես, որ սիրել ես նրան, սիրել ես նաև նրա փոխարեն: Զգում ես, որ եղել ես միակողմանի թև-թիկունք, միակողմանի միշտ պատրաստը, ու միայնակ այնքան ես տանջվել, որ քեզանից մնացել է միայն կաշիդ ու ոսկորներդ:

Սա մի սարսափ պատմության է, որը դարեր շարունակ կրկնվում է ամեն Աստծու օր:
Վամպիռային հարաբերություններն այպիսին են. չղջիկանման փոքրիկ երևույթը այնպես հոգնած ու սոված է հայտնվում, կարծես ողջ գիշեր չի քնել, իսկ դու նրան առաջարկում ես զրուցել, գրխառանվում ես նրան, ոգեշնչում: Ու էդ չղջիկի ծնունդը վերակենդանանում է ու թափահարում թևերը...

Նման հարաբերություններ տեղի են ունենում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, էստեղ, Երևանում, Խնձորեսկում, Դաստակերտում, Բավրայի անցակետում, այլ ոչ թե միայն Տրանսիլվանիայում: Տեղի են ունենում ընկերական շրջապատում, աշխատավայրում, բարեկամների հետ, այլ ոչ թե միայն սիրո պարագայում:

Արյունդ հանձնիր հիվանդանոցներին: Այն նվիրաբերիր կյանքին, ինչ-որ մեկի երազանքին, այլ ոչ թե հանձնիր նրանց, ովքեր քեզանից ավելի ու ավելի են ուզելու, փոխարենը ոչինչ չտալով:

Դեկադա
05.09.2011, 08:04
Հայրը խրատում էր տղային.
-Բալես, եթե որևէ մեկը քեզ կնեղացնի, չվախենաս, տուր գլուխը ջարդի: Ես տեր եմ:

Մի ուրիշ հայր ասում ա իր տղային. « Դու սկզբից մի նեղացնի, բայց եթե տեսնես քեզ են նեղացնում, տուր սպանի: Չվախենաս»:

Երրորդն էլ ասում ա. « Տղաս, չնեղացնես ոչ մեկի: Երբ էլ ասես կարաս տաս գլուխը ջարդես:Համաձայնության եկեք, խոսելով ավելի շատ կկարողանաք տարաձայնությունները լուծել»:

Վերջի պապայից չունենք: Ունենայինք սենց վիճակ չէր լինի:

Մայրը խրատում ա իր աղջկան.
- Ջանա, հանկարծ չխեղճանաս: Հիմա, էս ո՞ր թիվն ա: Հենց առաջի օրից քոնը դիր: Թող տեսնեն որ ասեղը ծակում ա: Ու ստիպված կահարմարվեն քո հետ:

Մյուսը ասում ա.
- Աղջիկ ջան, քեզ ծանր կպահես: Չթեթևանաս: Ինչքան գոռոզ լինես, էնքան արժեքդ բարձր կլինի: Առանց վախենալու ասա քո կարծիքը, նույնիսկ եթե համաձայն չեն հետդ: Երբ տեսնեն, որ «կայացած» ես կհարգեն քեզ:

Իսկ երրորդը ասում ա.
- Բալես, տաշած քարը երբեք գետնին չի մնա: Ինչքան համեստ լինես, էնքան ավելի կհարգեն: Ինչ էլ անես, ոնց էլ ապրես էնպես արա, որ խիղճդ հանգիստ լինի:

Վերջի մամայից էլ չկա: Լիներ էս վիճակին չէինք հասնի:

Մենք չունենք նշածս վերջի տարբերակների հասարակությունը: Մեզ խիղճն ա պակասում: Ավելին այն չկա:

Ունենայինք չէինք լինի այս կարգավիճակում:

Arpine
05.09.2011, 08:13
Ինչա չէ, որ լսում ես ու չես հավատում, մի քանի վայրկյան անց, շոկից դուրս ես գալիս,բայց գլխումդ չի տեղավորվում, որ էդպիսի բան կարող էր մի օր էլ քո հետ պատահել:

Դեկադա
05.09.2011, 11:22
Մի շաբաթ էր եկել էինք ներկայիս շենք, աղջիկս ասեց որ մեր շենքում դերասան ա ապրում: Երեխեքն էին ասել: Բայց, քանի որ ես սերիալներից հեռու մարդ եմ, էտ դերասանը աչքս էլ մտներ հաստատ չէի իմանալու: Նորեկներին նկատի ունեմ: Նոր սերունդը: Հներին երազում էլ կճանաչեմ: Ինչևէ: Նոր ձայներ եմ լսում: Մոտեցա լուսամուտին, նայեմ տատի ա խոսում երկու բավականի համակրելի երիտասարդների հետ: Խոսակցությունից հասկացա, հենց էտ դերասանն ա որ կա: Բայց թե ո՞ր սերիալոմ է նկարահանվում, չիմացա: Տղան բառիս բուն իմաստով քաղաքավարությունից դրդված լսում էր: Երևի նկարահանումից ուշանում էր, բայց տատին էնքան էր խոսում, որ թողնել գնալ չէր ստացվում: Վերջը մի 10 րոպե ժպտալով լսելուց հետո երիտասարդը ասեց, որ ուշանում ա պիտի գնա: Տատին էլ վերջում ավելացրեց.
-Տղա ջան: Երեխա ունես: Թե տղա ես ուզում կնգանդ առաջի գիշերը աջ կողմի վրա քնացրա:
Ասածս ինչ ա: Ջահելներ տատին հաստատ փորձ ունի, լսեք նրան ու տղան պատրաստ ա::D

Artgeo
05.09.2011, 12:19
Հերիք ա էլի սաղ աշխարհին հայ դարձնեք, մանավանդ որ էդ սաղ աշխարհը կպած «պրիզնատ» չի գալիս, որ հայ ա ու թքած ունի թե դուք ինչ եք կարծում իրա մասին: :angry

John
05.09.2011, 15:33
չեմ գտնում տեղս... բայց ստեղ չի հաստատ...

Artgeo
05.09.2011, 18:09
Վերջին օրերի նորության հետ կապված...

Իսկ դու տեսե՞լ ես հայկական ծիծիկ: :think

Էլիզե
05.09.2011, 19:32
Հարևանություն... Չէ՛, ՀԱՅ հարևանություն...

Հետաքրքիր մի բառ. մարդկանց մի կույտ, որոնք իրար սկի չէին էլ ճանաչի, եթե կյանքի բերմամբ, թե պատահմամբ չապրեին միևնույն հարկում/մուտքում/շենքում...

Մի կույտ, ովքեր ամեն ինչ գիտեն քո մասին ու անհողդողդ կերպով ուզում են, որ դու էլ իրենց մասին իմանաս ամեն ինչ... անգամ եթե չես ուզում՝ պիտի իմանաս. մի հարմար պահ կգտնեն, երբ դու տանջահար եղած վերադառնում ես աշխատանքից, կդարանակալեն մուտքի կամ բակի մութ-մութ անկուններում և ինչքան էլ խղճալի դեմք ընդունես՝ միևնույն է դու դատապարտված ես նրանց սկեսուրի, կամ ամուսնու թութքի, կամ երեխայի "հիմար" ուսուցչի, կամ իր երկրորդ հարկի հարևան Վարդուշի խմող ամուսնու մասին երկա՜ր նովելները լսելուն...

Հարևանները բիվայուտ ռազնիմի: :think

Մեր հարևան Սերյոժ ձյաձյան, ով գլխակորույս կերպով սիրահարված է իր Օփել Վեկտրա մակնիշի մեքենային: Ամեն առավոտ աշխատանքի գնաիս և ամեն երեկո աշխատանքից վերադառնալիս, ես տեսնում եմ Սերյոժ ձյաձյային. կակ վսեդգա մեքենան պՌտելիս /գիտեմ՝ պՌտել բառը գեղեցիկ չէ, պետք է գրեի՝ լվանալիս, մաքրելիս, բայց ախր ... ախր ինքը չի լվանում/մաքրում է՜, ինքը պՌՌՌտում է, էն աստիճանի, որ արծաթագույն մեքենան սպիտակ է դարձել արդեն/... :aha

Մեր ներքևի հարևան Ռոզա տատիկը. մի հյուծված, կյանքից, որդիներից, հարսներից ու թոռներից հալածված կին է, ով ամեն Աստծո օր նստում է բակում ու սպասում է... սպասում է մահվան: Չէ՛, չէ՛, ցինիկության դրսևորում չէր գրածս. դժվար թե երեք որդի մեծացրած, նրանց կողմից լքված, թոռների երես չտեսած, թախծոտ աչքերով ու մոլորված հայացքով Ռոզա տատիկն էս անտեր կյանքից ինչ որ սպասելիք ունենա... հա՛, սպասում է մահվան, մինչ դեռ Մեծն Մահը չկա ու չկա...

Ունենք նաև ամբիցիայի դրսևորումներ մեր բակում. փոքր ժամանակ մեր հաևանի աղջկան հարցնում էինք. "Դու ինչի՞ ես թլիկ", ինքն էլ քամահրանքով պատասխանում էր՝ "Ես թրիկ թեմ, քուրս ա թրիկ"... մենք էլ՝ բակի երեխեքով հավատում էինք... մինչև հիմա էլ ուշադրությամբ հետևում եմ նրա քրոջ խոսողական ապարատին... :8

Հա՜, մի հարևան ունեինք, ով բավականի լաչառ, անպատկառ ու էլի լաչառ /ախր շատ լաչառն էր է՜/ տիպ էր, դարձավ աղանդավոր, սկսեց շշուկով և խի՜ստ գրական խոսել, ասել է թե. "Աստծո բարին ձեզ, ո՛վ հարևաններ..." սիրեցի իրենց աղանդը... :tomato

Մի հարևան էլ ունենք, ովքեր շունՅիկ ունեն /շունիկ չէ՜. հենց շունյիկ են պահում/. պստլիկ մի կենդանի, բանտիկը գլխին, վարդագույն շորիկներ հագած, օծանելքաբույր պտտվում է բակում /մի օր Սուսանիկը էդ շան սևը տալու ա հա՜. էնքան ա սիրում, որ մի օր սիրախեղդ ա անելու խեղճ անասունին :vayreni /:

Մի խոսքով` սիրենք մեր հարևաններին` չէ՞ որ նրանք մեր մասին ամեն ինչ գիտեն... :))

Անտիգոնե
05.09.2011, 20:19
Հրա՞շք...
Գուցե և հրաշք էր: Ամենայն հավանականությամբ միակ հրաշքը…. Անկրկնելին… Անփոխարինելին… Լավագույնը… միակը... միակը... միակը... Բայց (թե ինչու էի միամտաբար կարծում, որ գոնե հրաշքներն առանց բայցի պիտի լինեն)...
Եթե քեզ թվում է, թե դուք իրար համար եք ստեղծված... եթե նույնիսկ դա իրոք այդպես է... եթե առանց իրար ժամանակը կանգ է առնում... եթե զգում ես, որ դու ապրում ես օրվա միայն 8 ժամը, իսկ մնացած ժամանակդ սպանում ես սպասման մեջ (կիրակին էլ շաբաթվա ամենածանր փորձությունն է)... եթե հաստատ գիտես, որ նույնն էլ նրա հետ է կատարվում, գուցե նույնիսկ ավելի ծանր դրսեորումներով... եթե ԿԱՐՈՏ բառը երկուսիդ ամենաոխերիմ թշնամին է... եթե ձեզ երջանկության կրկնվորղ ու տևական համը զգալու համար երկուսիցդ բացի ոչինչ պետք չէ (թերևս միքիչ ջուր, արև, բնության մի փոքրիկ կտոր, մի ծայրամասային գյուղում հյուրախաղեր)... Մի շտապիր դա համարել կատարյալ վիճակ... մի ոգևորվիր... մի տոնիր հաղթանակդ` ձեր հաղթանակը... մի տրվիր հոսանքին... թույլ մի տուր որ քո փոխարեն թեկուզ և ամենաաննշան որոշումը կայացնի ՀՐԱՇՔԴ... մի թուլացիր.. ամբողջությամբ և անմնացոր մի տրվիր զգացմունքներին... եղիր ամուր... հաստատակամ... ինքդ տնորինիր քո այսօրը, վաղը և ապագան... եղիր քար, իսկ երբեմն էլ ավելի ամուր քան քարը: Եթե ստորակետ, ապա քո ձեռքով ու քո որոշմամբ, եթե բազմակետ, ապա քո համոզմամբ... եթե վերջակետ. բայց... չէ.... վերջակետ պետք չէ: Ու որոշումը դարձյալ քոնն է:
ՄԱԿԵՐԵՍՈՐԵՆ ՄԻ ՎԵՐԱԲԵՐՎԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻԴ և ԵՐԲԵՔ ՈՒ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ՈՒ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԴԻՐ ՈՒՐՇԻ ՈՒՍԵՐԻՆ...


Գիտես, երբեմն այնպես է պատահում, որ ՀՐԱՇՔՆԵՐՆ էլ են մարդկային թուլություններ ունենում...
Նաև հիշիր, որ հրաշագործի կոչումներ տվողը դարձյալ դու ես...

John
05.09.2011, 22:44
էսօր ես գիտակցեցի, որ ռոմանտիկան անօգուտ բան ա, սերն էլ դառնում ա իսկական համատեղ կյանքի ընթացքում... ու մեկ էլ ... լավ, էդ հետո ;)

ars83
06.09.2011, 01:58
Այսօրվա իմ դիտարկումները ստիպում եմ մի եզրակացություն անել, որը հակասում է ընդունված կարծիքին: Խոսքը գերմանական ճշտապահության, ռացիոնալության, հստակության ու կարգապահության մասին է: Մինչև այժմ տեսածիցս կարող եմ եզրակացնել, որ այս հատկանիշների վերագրումը գերմանացիներին խիստ վիճելի է:
Ամեն ինչ սկսվեց գնացքներից: Այսօր ճանապարհորդում էի Գերմանիա և ուղևորությունս բազկացած էր երեք հատվածներից (համապատասխանաբար, երեք գնացքներով)՝ Ժնև-Բիեն, Բիեն-Բազել, Բազել-Կառլսռուե: Առաջին երկու հատվածները սպասարկում էր շվեյցարական երկաթուղային ընկերությունը, երրորդը՝ գերմանական: Առաջին երկուսը մեկնեցին և տեղ հասան ճիշտ և ճիշտ այն ժամանակ, որը որ նշվել էր տոմսումս ամրագրման պահին: Ընդհանրապես, ես դեռ այդպիսի բան չեմ տեսել, որ շվեյցարական գնացքն ուշանա: Երրորդ գնացքը մեկնեց և տեղ հասավ ութ րոպե ուշ: :think Երբ հարցրի հսկչից՝ արդյո՞ք ութ րոպե ուշ ենք տեղ հասնելու, շատ հանգիստ տոնով հավաստիացրեց, որ կուշանանք՝ առանց որևէ ներողություն խնդրելու կազմակերպության անունից (այս երևույթը ես անվանում եմ բռիություն՝ հաշվի առնելով, որ ծառայության համար ուղևորը վճարում է): Ուշացման պատճառով չհասցրի նստել ավտոբուսը, որն ուղարկել էին այն միջոցառման կազմակերպիչները, ում հրավերով գտնվում եմ Կառլսռուեում: Բայց նույնիսկ եթե չուշանայի էլ, երևի, միևնույն է, կմոլորվեի: Բանը նրանում է, որ կազմակերպիչն իր էլ. նամակում նշել էր, որ «ավտոբուսը կմեկնի կայարանից ժամը 13.00-ին»: Կայարանը, ինչպես պարզվեց, ուներ մի քանի ելքեր, որոնցից ամենաուղիղը, երբ իջնում ես գնացքից և գնում ստորգետնյա անցում, դուրս է գալիս մի խուլ տեղ, ոչ կենտրոնական մուտքի մոտ: Շատ կասկածելի է, որ ավտոբուսն այնտեղ սպասեր: :think Այսպիսով, անպարտաճանաչության և անհստակության մեկական դեպք: Շարունակեմ:
Քաղաքում, մեր պատվին է, թե չէ, չգիտեմ, զանգվածային շինարարություն է ընթանում: Այդ պատճառով տրանսպորտի կանգառները տեղափոխում են մի տեղից մյուսը, տրամվայները գնում են այլ ուղություններով, մի խոսքով՝ կատարյալ քաոս: Այդ ամենը՝ առանց որևէ զգուշացնող նշանի կամ հայտարարության: Օրինակ, ես ցերեկը մի համարի տրանսպորտ նստեցի ու գնացի մի ուղղությամբ: Երեկոյան նստեցի նույն տրամվայը տեղափոխված կայարանից, ու այն չանցավ իմ ուզած կանգառով: :esim Փոխարենը ես հասա երկաթուղային կայարան, որը վերջին կանգառն էր, և վարորդը, տարիքով մի մարդ սկսեց աչքերը վրաս պտտեցնել և խիստ, դասախոսական տոնով և հոգոցներ հանելով գերմաներեն բացատրել թե որ համարը պետք է նստեմ, որ գնամ իմ ուզած վայրը…
Ընդհանրապես, գերմանացիները տառապում են ավելորդ և հարցին չառնչվող տեղեկություններ տալու սովորությամբ: Մի քանի օրինակ:
ա. N համարի տրամվայում փակցված է պաստառ, որի վրա նշված է տրամվայի երթուղին՝ կանգառների անուններով: Սա շատ օգտակար կլիներ, եթե միաժամանակ նույն քարտեզի վրա նշված չլինեին ևս 8 այլ ուղիներ, որոնք միայն խճճում են քարտեզը և դժվարացնում անգամ տվյալ տրամվայի երթուղին նրա վրա գտնե՛լը:
բ. Տրամվայի ճվացուցակը փոխվել է: Փոխանակ նոր չվացուցակը կախվի հնի փոխարեն, երկուսն էլ մնում են փակցված, ընդ որում նորը հնից տարբերվում է միայն գույնով, հինը փակցված է կենտրոնում, երևացող տեղում, նորը՝ ներքևում և չի երևում: :esim
գ. Համալսարանի կամպուսում հարցնում եմ երկու ուսանողի, թե որտեղ է գտնվում այսինչ շենքը: Ինձ սկսում են բացատրել տվյալ շենքի տեղը, նրան շրջապատող մի քանի այլ շենքերի տեղը, հազար ու մի չպետքական մանրամասներ, ինչ-որ պահի սկսում են նկարագրությունները հակասել իրար, ուսանողները շվարած նայում են իրար և ասում ինձ՝ գիտե՞ս, ավելի լավ է քարտեզի վրա նայես, քարտեզը փակցված է այ այնտեղ: Քարտեզը չեմ տեսնում և հիմարավարի հարցնում եմ՝ ուղիղ գնամ, կտեսնե՞մ ձախի վրա: Պատասխանը բնութագրիչ է՝ հիմա այստեղից գնա այս փողոցի (թե ուրիշ ո՞ր փողոցով պիտի գնամ) այս մայթով (ինչի՞ց ենթադրեցին, որ կարող է անցնեմ մայթը, եթե այդպիսի ցուցում չէին տվել), հետո որ գնաս, մի քիչ թեքվի ձախ (իրականում նշանակում է՝ ձախ նայիր), կերևա: :{
Փոխարենը հազվադեպ անգամներից է, որ գարեջուր փորձեցի՝ ինչ-որ հատուկ, սեզոնային տեղական տեսակ է, ոչ գործարանային, շատ լավն էր: :ok Մատուցվեց արագ, «տնավարի», բաժակի պոչը լցնելուց թափված գարեջրից շիրայոտ, :)) առանց անձեռոցիկի… բայց, միևնույն է, հաճելի էր: Հաջորդ սերիաներում :D կպատմեմ այլ իռացիոնալ երևույթների մասին: Մի քիչ շատ նյութ հավաքեմ, նոր: :oy

Ժունդիայի
06.09.2011, 08:13
Ես էդքան էլ էգոիստ չեմ: Դու գիտե՞ս՝ ինչ եմ սիրում նվիրել: ՈՉԻՆՉ: Բացարձակապես ՈՉԻՆՉ: Եթե քեզ մի օր ՈՉԻՆՉ պետք գա, կարող ես վերցնել:

SSS
06.09.2011, 09:53
Երեկ աշխատանքիս ավարտին ամուսինս զանգեց ու ասաց,որ ներքևումա .. Հավաքվեցի ու իջա, շտապեցի դեպի մեքենան,նստեցի, լավ հարմարվեցի, առաջ գնացի,որ համբուրեմ և տեսա ինձ նայող 40-ին մոտ տղամարդու բթացած հայացք:unsure Մի անգամից իջա մեքենայից, տեսա ամուսնունս մի քիչ այն կողմա կանգնած ու ինքը չկա, մտելա նստարանի տակ էնքանա ծիծաղել :oy
Խոսքը մեր մեջ. իմ նստած մեքենայի համ մակնիշն էր ուրիշ , դե ... համ էլ գույնը :}

Ժունդիայի
07.09.2011, 05:25
Անձնական դրամայի մենախոսություն:

Չպիտի հազար ու մի խնդիրներ ստեղծեմ, որ էն մնացած հազար առավելություններիս հետ պատերազմ սկսեմ: Հայացքս չպիտի փախցնեմ՝ վախենալով, որ սեփական մտքերս կարող են կարդալ: Չպիտի անհետանամ, այն վախով, որ կկորեմ: Չեմ վիրավորի, այն վախով, որ կարող է ցավացնեմ: Չեմ լինի անհետաքրիր միայն այն բանի համար, որպեսզի հետաքրքրությունները չկորցնեն իմ հանդեպ: Դեռ ինչ-որ բան չսկսած, պարտավոր չեմ փոշմանելու: Երբեք չեմ բացառելու եսակենտրոնությունս, չպետք է ինքս ինձ չեղյալ համարեմ, միայն թե լավ զգան, իսկ ժամեր հետո՝ չլինեմ ոչինչ: Ավելի քիչ «սրիկայություննե՞ր», դառնամ ավելի քիչ ռացիոնա՞լ, ավելի քիչ՝ ինքս ե՞ս:

Ահա անգիր եմ արել նախաբանը ու հիմա պատրաստ եմ սկսելու առաջին գլուխը:


Հ.Գ. Տեսնես, ո՞ր մի գժին պետք է նմանվեմ, որպեսզի կարողանամ գտնել նորմալ հոգեկան վիճակս:

Նարե91
07.09.2011, 13:55
Էսքան հրաշք միանգամի՞ց... Ապրի ֆուտբոլ հնարողը:hands

Երեկ բավականին լարված օր անցակցնելուց հետո որոշեցի շուտ պառկել քնելու /դե իմ շուտն էլ 00:30-ն է:)/ Պառկեցի ու այ քեզ հրաշք. գլուխս բարձին դնելն ու քնելս մեկ եղավ: Կես ժամ էր, ինչ քաղցր քուն էի մտել, երբ ավտոմեքենաների ազդանշանների ու Հայաստան բառը վանկարկող բարձր գոռգոռոցների ձայնից վեր թռա: «Էհ, տեսնես ի՞նչ ա եղել»,- քնաթաթախ մտածում եմ... Կարողա՞ Եվրատեսիլում ենք հաղթել:esim Էհհհ, ուշքի արի... Սեպտեմբեր ամսին ի՞նչ Եվրատեսիլ... բա լավ ի՞նչ ա եղել տեսնես... Աաաաա, ֆուտբոոոոոլ.... երևի էսօր ֆուտբոլ կար... Չէէէէ, ո՞նց թե, ֆուտբոլ լիներ ու մեր տանը սենց խաղաղ վիճակ լինե՞ր... ուֆֆ լավ դե քունս շարունակեմ... ու նորից քնեցի:
15 րոպե չանցած՝ ազդանշանների ձայնն ավելի ուժեղացավ, ու ես կրկին վեր թռա: Այս անգամ ավելի նյարդայնացած վիճակով վեր կացա անկողնուցս ու որոշեցի օգտվել U-com-ի ընձեռած բարիքներից մեկից՝ հեռուստաեթերը հետ տալու հնարավորությունից /եթերում գովազդն էր:D/: Միացրեցի հանրային հեռուստատեսությունը ու մեկ էլ ծրագրում տեսա Հայաստան- Սլովակիա:): Ահա, հենց սա է, որ կա; Լավ, մտածեցի, առաջ տամ՝ տեսնեմ սրա՞ համար է ողջ իրարանցումը քաղաքով մեկ: Գոնե խոշոր հաշվով հաղթած լինեն, թե չէ ավելի կնյարդայնանամ հանդարտ քունս խանգարելու համար; Արագ-արագ առաջ եմ տալիս /դե բանական է՝ չէի նստելու ողջ խաղը նայեի/, որ տեսնեմ՝ վերջն ինչ է լինելու ու.... ահա և երկրորդ հրաշքը... ի՜նչ եմ տեսնում... 4: 0՝ հօգուտ Հայաստանի հավաքականի... Ուխխխ, ի՜նչ լավ ա:hands լավ, ուրեմն արժեր քունս խանգարելը... Հիմա հանգիստ և ուրախ տրամադրությամբ նորից կարող եմ քուն մտնել: Գնացի, պառկեցի, բայց... Էէէէ, բա ուրախ մարդը կարո՞ղ է քնել:D: Տանջվում եմ, բայց ոչ մի կերպ քնել չեմ կարողանում:(
Էդ ընթացքում գլխումս հազար ու մի միտք սկսեց պտտվել, բայց ամենասպասվածը «մեծն մուսսայիս» այցն էր, որին արդեն երկու օր էր՝ սպասում էի: Եկավ, վերջապեեեեեեեես:yahoo, վերջապես էսսեյիս վերջաբանը կգրեմ... Նորից վեր կացա ու եռանդուն կերպով ավարտին հասցրեցի կիսատ թողնված գործս: Բաաա, դա էլ երկրորդ հրաշքը: Էհ, ապրի ֆուտբոլ հնարողը, ապրի Հայաստանի հավաքականը ու ապրեն հավաքականի երկրպագուները ու իհարկե ապրի այդ ամենից ոգևորված ու ինձ այցի եկած մուսաս:love

John
07.09.2011, 16:45
Դե որ սաղ սկսել են ֆուտբոլից խոսալ, ես՝ 15 տարվա ֆուտբոլասերս, կխոսեմ այլ թեմայից... կարճ կկապեմ՝ սեր առաջին հայացքից... Հ.Ք. ես քեզ սիրում եմ

ivy
07.09.2011, 23:43
Էսօր ես ու Սոնյան երկարատև գնումներից հետո հոգնած-տանջված վեր էինք ընկած մետրոյում, ես՝ աշխարհից դժգոհ, Սոնյան՝ ինձնից:
Մեկ էլ աչքս ընկավ վագոնի պատին տպագրված մի մեծ տողի. «Ձեզ հետ է՞լ է երբեմն պատահում, որ էլ բան չեք հասկանում էս աշխարհից»:
Ու ես. «Ըհը՜»:
Հաջորդ տողը՝ ավելի փոքր տառերով. «Իտալերեն սովորեք, գոնե իտալացիներին կհասկանաք»:
Բերանս մինչև ականջներս բացվեց. լեզվի դպրոցի գովազդ էր: :))

ars83
08.09.2011, 00:59
Չէ, ինչ ուզում ես ասա, էս գերմանացիները հարգելի ժողովուրդ են: Կառլսռուեից Էրինգեն (Öhringen) գնում է... տրամվայ: :o Քաղաքների հեռավորությունը 110 կմ է: Իմ հյուրանոցի մոտի կանգառից ուղևորությունը (ըստ չվացուցակի) կտևի 115 րոպե:

ivy
08.09.2011, 13:28
Արդեն ուղեղս բռնաբարվեց Անժելա Սարգսյանի ինտիմ կյանքով: Չիփլախ սերիալ...
Այ մարդ, դե չեն խրատվում մարդիկ էլի: Ուրիշների սխալներից էլ չեն սովորում: Դե ասա մի նկարվեք-նկարահանվեք սեքսի ժամանակ, մի՜ արեք էդքան բանը: Ու ընդհանրապես, սեքսի համար հիմա ինտերնետ կա. ոչ հանվել է պետք, ոչ ցուցադրվել, ինչ եք էլի ձեր հնադարյան ոճով կենակցում: Ո՜ւֆ...

John
08.09.2011, 13:33
Երբևէ գիտակցե՞լ եք, որ ոչ ոքի պետք չեք... որ ոչինչ չի ստացվում ձեր մոտ... որ դուք չափից դուրս անհաջողակ եք... որ անհույս վիճակ է... որ ներշնչանքի աղբյուր է պետք՝ ժանգոտած ուղեղը յուղելու համար (ի դեպ՝ չկա)... որ գժվում եք արդեն անզորությունից...
եթե եղել է՝ ուրեմն դուք հիմա ինձ լա՜վ հասկանում եք...

Chuk
08.09.2011, 16:12
Պարսկահայ ընկերս նոր էր տեղափոխվել Հայաստան: Տնեցիները խնդրում են գնալ առևտուր անելու ու գնել, մասնավորապես, գետնախնձոր:
Ընկերս վաճառողուհուն.
- Ինձ երկու կիլոգրամ գետնախնձոր տվեք:
- Գետնախնձոր չկա, - պատասխանում է վաճառողուհին:
- Ինչպե՞ս թե չկա:
- Դե չկա, էլի:
- Բայց կա, ունեք գետնախնձոր:
- Ոչ, չունենք ու ընդհանրապես հիմա գետնախնձրրի սեզոն չի:
- Բայց ես տեսնում եմ, որ ունեք:
- Դե ցույց տուր:
- Ահա, խնդրեմ, - ասում է ընկերս, մատնացույց անելով կարտոֆիլները:
- Դա գետնախնձոր չի, - ծիծաղում է վաճառողուհին: - Կարտոֆիլ է:
- Բայց շատ նման է գետնախնձորի, ինչպե՞ս թե գետնախնձոր չի:
- Դե կարտոֆիլն ու գետնախնձորը իրար նման են, - բացատրում է վաճառողուհին:
- Հա՜ա՞: Լա՛վ, - քոռուփոշման ասում է ընկերս ու գնում տուն:

Տանն ասում է, որ գետնախնձոր չկար, միայն դրա նման մի ուրիշ բան կար՝ կարտոֆիլ:
- Բա դու չգիտե՞ս, - զարմանում են տնեցիները, - որ Հայաստանում գետնախնձորին կարտոֆիլ են ասում:

Պարզվում է պարսկահայերը կարտոֆիլին գետնախնձոր են ասում :))

Գեա
08.09.2011, 23:19
Սպիտակ աղավնիներ են հայտնվել նորից,ու հուսահատությունից երեխաներ են խեղդում...
ՀԳ Խեղդվում եմ ...սարսափից:

StrangeLittleGirl
09.09.2011, 01:00
Անգլերեն cookie բառը նշանակում է թխվածքաբլիթ:

Մի երեկո մեր հոլանդուհի համակուրսեցին` Սյուզանը, որոշում է բոլորիս հրավիրել հոլանդական քուքիներ ուտելու: Դրանք կլոր վաֆլե թխվածքաբլիթներ են, որոնց մեջ կարամել կա: Ամբողջ իմաստն էն է, որ դնում ես թեյի տաք բաժակի վրա, կարամելը հալվում է, քուքին` փափկում: Հետո կարող ես ուտել:

Մի խոսքով, հավաքվել ենք սեղանի շուրջ: Մարդ ա մեր քուքիով ենք զբաղված:

- Իմ քուքին փափկել ա:
- Էս ինչ համով քուքի ա:
- Նորա, քուքիիդ հետ մի խաղա:
- Տես իմ քուքին:

Իսկ մեր հունգարուհի Նորան ծիծաղից թուլանում է: Հետո բացատրում է.
- Հունգարերենում քուքի նշանակում է պուպուլիկ:

Դե հիմա վերևի նախադասությունները նորից կարդացեք:

Հ.Գ. Հետո սկսեցինք հերթով ասել, թե մեր լեզվով պուպուլիկ ոնց կլինի: Եկանք այն եզրակացության, որ դա հնդեվրոպական արմատ է, որովհետև բոլոր լեզուներում «պի» կամ «պու» կար, բացի հունգարերենից, իսկ վերջինս հնդեվրոպական լեզու չէ:

Հ.Հ.Գ. Խաղերից մեկի ժամանակ Նորան պարտվեց: Որպես «պատիժ» պիտի գնար խոհանոց, որտեղ մեր տան բնակիչներից մեկն ինչ-որ բան էր սարքում, հարցներ` որքա՞ն է քուքիիդ երկարությունը: Նորան էդպես էլ արեց, բայց անգլերեն չիմացող տղայի պատասխանը տխուր էր. Ich weiß nicht (չգիտեմ):

Lusinamara
09.09.2011, 15:51
Ամիրխանյան Լուսինե՜, հինգ քննությունով շահել եմ երեք հարյուր հազար դրամ, արդար ա ժողովուրդ, սովորեք և կշահեք:))

Դեկադա
09.09.2011, 18:07
Էս երեխեքը դեմք են: 4-5 տարեկան մի աղջնակ էր առջևիցս գնում իրա մամայի հետ ու հարցնում ա.
- Մամ, դու պապայի հե՞տ ես քնում:
- Հա բալես, ի՞նչի,- մի քիչ շփոթված պատասխանեց մայրը:
- Բա խի՞ չես մեր հարևան Դավո ձյաձայի հետ քնում...

:D

Lusinamara
09.09.2011, 20:30
Ակումբցիներ ջա՜ն:yahoo, առաջին անգամ է, որ ուշադիր եմ ամսաթվի նկատմամբ:) Այսօր ես ակումբում յոթ ամսական եմ:scen, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել մեծ բարեկամության համար:hi, շատ լավ եմ զգում ձեր շրջապատում:roll, ուրախ կլինեմ երբեք չձանձրացնելու ու վատ լիցքեր չհաղորդելու համար:) Ինձ բազում յոթ ամիսներ եմ մաղթում այս «հարկի տակ»:love:))

Նաիրուհի
09.09.2011, 23:39
Քիչ առաջ ականջակալներս ականջներիս, աշխարհից կտրված, հեռախոսիս մեջ համապատասխան երգը փնտրելով :ckck իջնում էի դուրս։ Երբ հասա առաջին հարկ, գլուխս պատահաբար բարձրացրի ու ուղիղ դիմացս նկատեցի ոտքից գլուխ սև հագնված, մի շաբաթվա չսափրած դեմքով ինչ-որ արական սեռի ներկայացուցչի, սրա թիկունքում՝ էլի նմանատիպ արտաքինով մեկ ուրիշին, ովքեր աչքները չռած ինձ էին նայում «էս աղջիկն էս գիշերվա կեսին ո՞ւր ա գնում» հայացքով :scare

Այ իմ ազգի պարծանք հայ տղերք, խնդրում եմ, կամ էդ տեսքով գիշերները մի կանգնեք մութ շքամուտքերում, էն էլ հենց աստիճանների դիմաց, կամ էլ երբ զգում եք՝ մարդ է իջնում, նախապես ինչ-որ կերպ զգալ տվեք ձեր գոյությունը։ :(

zanazan
10.09.2011, 13:06
Ուզում եմ գնալ հարևանի տանը ապրել.Չէ կամ ել են դիմացի շենքի 4-րդ հարկի բնակչի տանը.
Որտև իրանց տան փոշիները միշտ մաքրած են, հատակը լվացած, պատուհանները մի կարգին փայլեցրած, երեխաները դաստիրակված, տարեցները կարգապահ, ճաշը ժամանակին են մատուցում, տան տերն ու տիկինն ել այնքան կրթված ու զարգացած մարդիկ են որ կյանքում չեն ասի "արա ինչ ես եկել ու տիրացել մեր տարիներով ստեղծածին, հել ու սիկ.. եղի գնա քո տուն". Ինչու ել կյանքիս կեսը կամ ավելին վատնեմ իմ տունն այդպիսին դարցնելու վրա, հենա կա , կգնամ ու կվայելեմ, ես դրան եմ արժանի...երեխեքս ել իրանց երեխեքի հետ կմեծանան, կշփվեն, կնույանան ու մի 15-20 տարուց ոչ ոք նրանց մեջ տարբերություն չի դնի.

Իսկ իմ տան հետ ինչ կլինի, սարդոստայններ կառաջանան, կդառնա առնետների ու խավարասերների բուն..չէ, չեմ էլ ուզում մտածեմ այդ մասին..այ երբ որ կմաքրեն, կվերանորոգեն, կարգ ու կանոն կհաստատեն ու ջերմություն(ույուտ) կստեղծեն, այ ետ ժամանակ կմտածեմ վերադարցի մասին..
Թե չե ինչի պիտի ես կյանքս վատնեմ դրա վրա, այն դեպքում երբ որ ոչ մի անգամ այդ տանը ես ոչ մի լավ բան չեմ տեսել...ես արժանի եմ ավելի լավ պայմանների.

Ֆրեյա
10.09.2011, 23:44
Կարոտել եմ հին ընկերներիս :love

ars83
11.09.2011, 01:34
Կառլսռուեում ասպիրանտ ընկեր ունեմ, որի հետ նույն կուրսում և հոսքում սովորել ենք ԵՊՀ-ում: Երբ գնացի այնտեղ, առաջին օրը պիտի մեզ տանեին, ցույց տային իրենց հաշվողական հզորությունները, ինչպես նաև հատուկ մեր պատվին հյուրասիրելու էին ֆրանսիական tarte flambée: Դե ինձ, իհարկե, հաջողվեց ուշանալ նշանակված ժամից, երբ պիտի շարժվեր ավտոբուսը դեպի միջոցառման վայրը. այլ մուտքից էլ մտել համալսրանաի կամպուս: :)) Հաշվողական հզորությունները, բարեբախտաբար հնարավոր եղավ տեսնել. իմ և ևս երկու հոգու համար առանձին էքսկուրսիա կազմակերպեցին, իսկ գերմանական «կատարմամբ» ֆրանսիական tarte flambée-ից զրկվելու համար իհարկե չեմ ափսոսում: ;) Փոխարենը, այդ օրը ընկերս ինձ տարավ գարեջրատուն: Ես գարեջուր չեմ խմում, բայց ասեցի՝ բեր փորձեմ, տեսնեմ, թե ի՞նչն են այդքան գովում գերմանական գարեջրի: Մանավանդ, որ ընկերս սկսեց գովել գարեջուրը, ասելով, որ այդ գարեջրատանը այն պատրաստում են տեղում, այլ ոչ գործարանից են բերում: Նաև, պարզվեց, որ կարճ մեզ բաժին է հասել այնպիսի գարեջուր, որը տարվա ընթացքում մեկ սեզոնի ժամանակ են միայն մատուցում մի քանի շաբաթվա ընթացքում: Ինչ-որ չֆիլտրած գարեջուր: :esim Կասկածելով սկսեցի խմել, ու ի՜նչ համով բան դուրս եկավ: :nyam Միանգամից վստահությունս գերամանական գարեջրի որակի մասին որպես համով ըմպելիքի մեծագույնս բարձրացավ: :aha ԻՆչը չեմ կարող ասել գերմանական գինու մասին: :think
Նախավերջին օրը հրաժեշտի երեկո էր կազմակերպված, որի ընթացքում միայն գինի էր մատուցվում՝ կարմիր և սպիտակ: Միևնույն արտադրողի գինին, միևնույն չափի և գույնի շշերով, միևնույն տառատեսակով ու տառաչափով գրված պիտակներով, և մի գլուխ մեծ-մեծ թվեր վրան գրված՝ «ահամտատասխանում ՝ թիվ այսինչ ստանդարտին», «արտադրված է հետևյալ համարի լիցենզիայի համաձայն»... :)) Ֆրանսիական գինու շշի վրա մի ամբողջ պատմություն կարող ես կարդալ «արևի շոյող շողերի տակ ոսկեզօծված խաղողի» մասին, որի «նրբագույն համը կըմբոշխնես և կկիսես խաղողը հավաքողի կիրքը», որն այն սիրով հավաքել է «Ռոնայի պտղաբեր ափերից» կամ «Լուարայի կենսաբեր հովտից»... Լիցենզիայի համարը, բնականաբար, չի զբաղեցնի պիտակի տարածքի 10%-ը: Ինչևէ, ես ընտրեցի սպիտակ գինի, թթվաշ, առանց որևէ յուրահատուկ համի հեղուկ, որը շատերը խմում էին՝ այլընտրանք չունենալու պատճառով: Թե ասա, ագահներ, գարեջուր մատուցեիք, էլի: :beee Չմեռա, խմիչքի մասին այսքան երկար գրառում էլ արեցի:

Նարե91
11.09.2011, 14:40
Չարիքներից ամենաարատավորը մարդկային ՆԱԽԱՆՁՆ է, որը երբեմն հզոր ավերածությունների հիմք կարող է հանդիսանալ: Օրեցօր համոզվում եմ սրանում:(

anahit96
11.09.2011, 15:40
Տես... հետո չփոշմանես,ուշ կլինի...

Ժունդիայի
11.09.2011, 15:57
Չի փոշմանելու....


Մարդուց հետո ամենաիմաստունը թռչուններն են: Դիմակայում են գիշերային փոթորիկներին, ընկնում են իրենց բներից, կորուստներ ունենում...
Առավոտյան բոլոր պատճառներն ունեն տխրելու, դժգոհելու, սակայն դայլայլում են, այդկերպ շնորհակալություն հայտնելով Աստծուն ևս մեկ օրվա կյանքի համար:
Իսկ դու՞ք, ազնվազարմ խելացի բանականություն ունեցողներ, ի՞նչ եք անում, երբ կորուստեր եք ունենում:

Էլիզե
11.09.2011, 15:59
Էսօր կռվում ենք Սուսանիկի հետ: Հա՛, նենց տեղը-տեղին կռվում ենք, է՛լ "քաչալ շուն", է՛լ "գող փիսո"... :)) մեկս մեկին չի զիջում /կակ վսեգդա/ :)) :

Սուսանիկը.
-Ասի աղջի՛կ, քիչ ա մնում քեզ ուտեմ... :vayreni

Ես.
-Խի՞… :o

Սուսանիկ.
-Ոյտեև քեզ սատ եմ սիրում...

:secret :))

Աբելյան
11.09.2011, 22:31
Սիրտս խառնում ա: Տենաս ինչի՞ց ա:

John
11.09.2011, 23:56
Էս ի՜նչ նոր ձևեր ա... ուզում ես հանդիպենք՝ տենց ասա, ի՜նչ մի ... գիրք... պա՜հ... կմոլորվեիր գրադարանում առանց ինձ... ինչ վատն եմ բայց ես... զզվում եմ... մի ժամանակ առաջ երազում էի հանդիպել հետը... բայց ինքը էն ժամանակ չուզեց... դժվար ա, դժվար...

Arpine
12.09.2011, 00:13
Չէ չեմ հավատում, նույնիսկ բանակը մարդուն էապես չի փոխում: Ճիշտ է, ինչպես ամեն, նույնիսկ չնչին բան, իր ազդեցությունը թողնում է մարդու վրա, բայց իր էությամբ մարդը մնում է նույնը: Արդեն մի տարուց ավելա ու արդեն ավագ սերժանտ ես:love, շնորհավորում եմ ախպերս:drinks ու իհարկե հպարտանում:
Էն ժամանակ նենց էի ջղայնանում, որ ասում էր Լյուբ, մենակ ինքը չէ, ով ասում էր չէի սիրում: Բայց որ հիմա եկելա ու էլի ինձ տենցա դիմում, որ ասեմ չի հավատա, բայց հաճելիա:love :Հիմնականում նույնն էլ մնացելա, մենակ իրա մեջ էնա փոխվել, որ սկսելա պանիր ուտելը:)) :
Էս մի քանի օրն էլ, կանգառում իմ համար կանգնած եմ, մեկել մեկը իր կոպիտ ձեռքերով աչքերս փակեց, էտ մի վայրկյանում ինչ ասես մտքովս չանցավ, բայց հասկացա, որ ինքնա, դե գիտեի էլի, որ քաղաքումա այդ ժամին, համել հո գիտեմ դա իրա ոճնա էլի, չի փոխվել::)
Հ.Գ. Սա այս մի եղբայրս չի http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5/page140#2087

Ռուսա
12.09.2011, 13:44
Ակումբում՝ Ռուսա, կարգավիճակս՝ Դելանո:D Ծիծաղելի է:think Իրականում երկուսն էլ մականունս են:D /«Ռուսա» ես եմ ինձ կոչում/ Դելանո՜ն:love Երբ փոքր էի, տանը Ռուզվելտ էին ասում, մեծանալուն պես այդպես դիմողները շատացան, շրջանակներն էլ լայնացան՝ դարձա Դելանո:):oy Շա՜տ եմ սիրում... Սիրելի՛ ակումբցիներ, ինչպես էլ դիմեք, ես նույն Ռուզանն եմ:))

Դեկադա
12.09.2011, 14:00
Երբ ապրում ես մարդկանց կողքին քեզ ոչ մեկը չի նկատում: Չեն տեսնում: Տարիներով կարաս ապրես նույն քաղաքում, նույն փողոցում, նույն շենքում...նույն հարկի տակ: Ու քեզ ոչ մեկը չի տեսնի: Դու չես երևում: Թափանցիկ ես: Ջուր լցնեն վրադ կթրջվես ու կլուծվես ջրի մեջ: Ու էտպես անգամ մի ամբողջ կյանք կարաս ձգես: Բայց հենց գնաս: Օ՜, հրաշք: Քեզ տեսնում են: Մեղադրում են: Կարոտում են:
- Դու սառել ես: Դու փոխվել ես: Չես զանգում: Չես ասում նորություններդ: Չես կարոտո՞ւմ:

Իրականում ես չեմ փոխվել: Անգամ եթե փոխվել եմ, ուրեմն ըտեղ եմ փոխվել: Ես փոխված եկել եմ: Մի քիչ ակցենտս է փոխվել, բայց ես էլի նույն լոռեցին եմ: Արի ու տես կարոտում եմ: Իմ քաղաքին, իմ փողոցին, իմ մայթերին: Մեր բակում աճող բարդու ծառին, որի տակ դրված նստարանին տարին մի անգամ բախտ էի ունենում նստելու: Սենյակիս էլ եմ կարոտում...հազվադեպ:

Բայց...ներեցեք, որ ձեզ չեմ կարոտում:

Ինձ Երևանը չի փոխել: Ինձ դուք եք փոխել: Դուք, ովքերդ ինձ երբեք չեք նկատել:

...ի դեպ ովքեր սա կարդան, ու մտածեն որ հերթական բողոքն է, շտապեմ պատասխանել. Ոչ: Սա ընդամենը ճշմարտություն է որն ասելուց հետո պիտի «նստել ձին ու հեռանալ»:

ars83
12.09.2011, 21:13
:o Եղբայր, դուք այսպիսի խայտառակ, կեղտոտ, զզվելի, այլանդակ ու լկտի կատարում լսած կայի՞ք: :[ :[ :[

http://www.youtube.com/watch?&v=xgj4_Tzu5Zo

Ոնց որ խոզը մորթելիս ճղճղա: Լավ, այս թափոնը մրցույթին ներկայացնողների ականջները խո՞ւլ են եղել, ինչ է: Ու սրանով հայ երգին անծանոթ մարդիկ կարող է պատկերացում կազմեն նրա մասին:
Հլը մի հատ էլ ՅԹ-ում 34 հոգի հավանել է: Դրանք էլ են խուլ եղել, երևի: :think

Մի հատ համեմատեք, էլի.

http://www.youtube.com/watch?v=zsHeGOfZzOc

Valentina
12.09.2011, 22:19
Դուք չգիտեմ ոնց, բայց ես առաջին անգամ էի տեսնում, որ հայաթում ծնունդ անեն: 14-16 տարեկան պատանիները հավաքվեցին միացավ Իրինա Ալեգրովայի Ս դնյոմ Ռաժդենիյան, վստանծե դետի վստանծե վ կրուգ, հոբելյարին առան կռուգի մեջ ու սկսեցին շուրջպարը: Երաժշտության բարձր ձայնը ստիպեց բնակիչներին նայել պատուհաններից: Կլիներ երևի 2 դասարան երեխա: Տենց մի 2 ժամ տժժացին ու ցրվեցին տներով:

Էսօր Տարեդարձ է այսօրը ինձ նորից ստիպեց նայել պատուհանից: Վերը նկարագրված մի խումբ երեխեք տորթը ձեռներին( տորթը "պարացրին" նոր տարան ուտելու :D) շնորհավորում էին:
Հասկանում եք, երեխեքը արդեն ծնունդերի համար հանդիստատես են ուզում :
Տենանք հաջորդն ում ծնունդնա :D

Chuk
13.09.2011, 13:07
Կիսաքնած լսում եմ մոծակի միալար տզոցն ու արագորեն փաթաթվում եմ վերմակիս մեջ, որ չկծի:
Հետո մտածում եմ. չէ... էսպես կգա, ճակատս կկծի, ոչ ինքը կարգին սնունդ կստանա, ոչ էլ իմ համար ա հաճելի:
Ձեռս հանում եմ վերմակիս տակից. թող գա՝ կծի, կշտանա, գնա, ես էլ քնեմ: Ի վերջո պետք է փորձել իրար հետ ապրել:
Լսում եմ միալար տզոցը, ձեռքիս երկարությամբ «ճախրում է», բայց ինչ-որ չի նստում... հետո թռնում գնում է՝ առանց կծելու:
Ա՛յ քեզ բան. զարմանում եմ:
Երկու րոպե անց նորից եմ լսում մոծակի միալար տզզոցը:
Հետո երկրորդ մոծակի տզզոցը:
Հետո երրորդինը...
Գնացել էր տղերքին կանչի. հասկանում եմ:
Ձեռս լրիվ մաղ սարքեցին տնաշենները... երես ես տալիս՝ գլխիդ են նստում... ասա թող ճակատդ կծեր, գնար էլի :angry


հ.գ. Տաքսիստ վարպետ Օնիկն էլ ասում ա, որ իրա տղեն սաղ օրը համակարգչի առաջ ա: Ասում ա՝ մի վայրկյան վեր չի կենում: Լրիվ վիրտուոզ կյանքով ա սկսել ապրել...

Ժունդիայի
13.09.2011, 16:54
Տեսքիդ կաշեմ քեֆս գուկա, խելքիդ կաշեմ.... լացս գուկա:

Ameli
13.09.2011, 21:43
Արի սիրահարվենք, համո ե՞ս... :}

Ինչուիկ
13.09.2011, 22:51
Ինչո՞ւ է երջանկությունն այդքան կարճ տևում․․․

Lianik
13.09.2011, 23:24
բարի լույսի հետ անկեղծ հաճոյախոսությունն իսկապես բարձրացնում է նախ տրամադրություն, որն էլ իր հերթին աշխատունակությունը..դրական աուրա է ստեղծում շուրջդ: զարմանում եմ, մի?թե մեր աշխատակիցներն ու ընկերներն այդքան ուշ-ուշ են մի հաճելի խոսքի արժանի լինում, որ այսքան ժլատ ենք :think չէ... ռոմատիակյի պորթկում չի, լավ էլ աշխատել եմ, ռոմանտիկայի գիրկն ընկնողը գործի կեսը թողում է...ես օրվա համար նախատեսածս ավարտել եմ :ok
երևի հաճախ ինքներս էլ սպասում ենք ու ինքներս էլ չենք անում :(


հ.գ. խոսքդ այն հաճոյախոսության մասին չի, իհարկե, երբ ձևի համար մի բան ես ասում, որ քեզ էլ մի նման բան ասեն :[

Chuk
13.09.2011, 23:29
- Մի շաբաթ առաջ նենց ԱՊՊԱ արեցի, որ Քոչարի դվիժենին մի ժամով կանգնեց, - գլուխ գովեց Համոն:
- Արա, էդ ինչ ա, ես Պրոսպեկտն էի ԱՊՊԱ-յով կաթվածահարել, - հետ չմնաց Զավենը:

Հողը գլխիս... գլուխ գովալու նոր բան են գտել :o

Ameli
13.09.2011, 23:50
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն, հաշիշով օծուն ու բալասանով. լուսեղէն ճամփեն ես կ'անցնիմ գինով՝ գիշերն անույշ է, գիշերն հեշտագին...

Ժունդիայի
14.09.2011, 07:27
Ոնց չեմ սիրում, երբ զանգում ես մեկին ու ինքը քեզ ասում ա «հետո զանգի, հաց եմ ուտում»: Էն պահին, որ պտի ասեմ «բգիդ կայնի էդ կերածդ հացը, անշնո´րհք» անաջտում են հեռախոսը: Նենց վիրավորված եմ զգում, նույն բանն ա, ինչ ծանոթիդ տունը պատահական հյուր գնաս ու քեզ դռան մոտ կանգնած սպասացնեն, որովհետև այդ պահին իրանք հա՜ց են կիսում:
Հա ում մեկ էլ խնդալս ա գալիս, երբ զանգում ես մարդկանց ու իրենք հաց են ուտում, ասում են «տղա ջան, զոքանչդ քեզի սիռռում ա»: Հա՜ էլ պատմելու չի, մի քանի զոքանչներ մեռել էին իրենց փեսեքին սիրելու դարդից:
Չնայած խի չէ՞ որ: Իմոնք իմ պահով գիշերները քուն չունեին, ցերեկներն էլ դադար: Թամամ թե՝ սիռռում էին ինձ: :love

Հե՜յ գիդի փեսա վախտերս: :D

Նարե91
14.09.2011, 15:43
Անցյալ օրը ես ու բարեկամուհիս դրսում հանդիպեցինք մեր վաղեմի ծանոթներից մեկին, ում երկար ժամանակ էր՝ չէինք տեսել: Նման դեպքերում, ինչպես ընդունված է հայերի մոտ, ողջունելուց և որպիսիությունը հարցնելուց հետո միանգամից հետաքրքրվում են, թե դիմացինը ինչո՞վ է զբաղված. սովորում է, թե՞ աշխատում: Մեր վաղեմի ծանոթ տիկին Աիդան էլ բացառություն չէր:
-Արդեն աշխատու՞մ եք,- հարցրեց:
Մենք էլ պատասխանեցինք, որ դեռ սովորում ենք... Դժվար չէր հաջորդ հարցը գուշակելը: Էլ չթողեց, որ մենք ասենք, թե որտեղ ենք սովորում. ինքը շտապ-շտապ ու անթաքույց հետաքրքրասիրությամբ հարցրեց.
-Հաա՞... Բա որտե՞ղ եք սովորում:
Դե ես ասացի, որ ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի եմ, իսկ բարեկամուհիս էլ իր հերթին նշեց, որ նույն բուհ-ի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում է սովորում:
Մեր պատասխանը լսելուց հետո տիկին Աիդան մի պահ հայացքը ինչ-որ բանի վրա սևեռեց, կարծես՝ ինչ-որ բան էր ուզում հիշել ու հետո հարցրեց.
-Հաա, էն որ ասում են ռոմանո, էդ ա հա՞:
-Հա հենց էդ ա , որ կա:),-ժպիտով պատասխանեցի:
-Այ էրեխեք ջան, ես ձեր ծնողների վրա զարմանում եմ... ո՞նց էլ համաձայնվել են, որ ըտեղ տաք ձեր գործերը:
-Բայց ինչի՞,- գրեթե միաժամանակ ես ու բարեկամուհիս հարցրեցինք:
-Հա բա... ռոմանո՜... բանասիրակա՜ն.... երկու տեղն էլ տղեքը «հատիկով» են:D: Այ օրինակ ես իմ երկու աղջիկներին էլ նենց տեղ ընդունել տվեցի, որ տենց «պռոբլեմ» չլինի: Հա.... ճիշտ եմ ասում... Մեկը Պոլիտեխնիկ-ում ա սովորում, մյուսն էլ Ֆիզկուլտ-ինստիտուտում,- իրանից գոհ-գոհ ասաց:

Էհհհ:(. դե արի էս կնոջը բացատրի, որ մեր՝ համալսարանում սովորելու նպատակը գիտելիքներ ստանալն ու լավ մասնագետ դառնալն է: Չէէէ, ի՞նչ բացատրել... անիմաստ ա... թող մարդն իրեն լավ զգա ու շարունակի մտածել, որ իր աղջիկները մեր սովորած տեղից լավ տեղ են սովորում, ի՞նչ կարևոր ա գիտելիքը... «զա տո ընդեղ լիքը տղա կա»:D

John
14.09.2011, 15:54
վաղը կարող է իմ վերջին օրը լինել ԵՊՀ-ում... չէ ասենք նենց չի որ եթե դուրս մնամ՝ բանակ եմ գնում, բայց էնքան էն ներվերս գզել էս 15 օրում՝ որ սրտիս խորքում հաճույքով կուզենայի, որ վաղը իսկապես վերջինը լիներ... վաղը պետք է պարոն Դ.-ին համոզեմ, որ բավարար նշանակի 2008-09թթ. ուս տարվա գարնանային կիսամյակից հուշ մնացած լիքվիդս, որ վերջնականապես փոխադրվեմ 2րդ կուրս: Վաղը վերջին հնարավոր օրն է էդ գործընթացի համար... ու էդ մասին բարեհաճում են միայն այսօր տեղեկացնել, այն էլ՝ ահագին քաշքշուկներից հետո... նյարդերս առանց դրանց էլ մի լավ օրի չի՝ էս հիմարներն էլ նորմատիվով ազդում են... ոչ հարգանք կա, ոչ շնորհք... տականք են սրանք լրիվ...

Lusinamara
14.09.2011, 16:29
Այսուhետև ՀՊԱՀ տնտֆակի ՈւԳԸ նախագահ:B:love

Ժունդիայի
14.09.2011, 20:17
Հետո ասում են՝ միայն հայ տղամարդիկ են, երբ բռունցքով խփում են սեղանին, թող ու փախիր, դեմները խաղ չկա: Բա թե մածունը սև ա:

Էստեղ տղամարդկանց խոսքն ավելի վճռական ու վերջնական ա: Կնանիք մի բան ասելիս, պտի տենաս արական սեռի ներկայացուցիչները ոնց են թափով տեղներից վեր կենում ու ասում:

-Լսու´մ եմ, օ՜ իմ տիրուհի:

Lusinamara
14.09.2011, 22:15
Մի օր հարևանն եկել էր մեր տուն, մամայի հետ ահագին խոսացել են իմ մասին, /փաստորեն մտել են բլոգս (http://lusinamara.blogspot.com/), անունս կարդացել, նկարիկս տեսել, ուզում են ճշտել իրոք ես եմ, թե ոչ:love/,, մամային հարցրել էր, պատասխան ստացել, որ հա... հետո ասել էր՝ բա էդ աղջիկը նենց էլ համեստ - համեստ բարևում ա անցնելիս, ով կմտածի, որ բանաստեղծություններ ա գրում, մի հատ էլ սենց հաջողություններ ունի:love:D Հետո դասից եկա, տեսա նման թեմա է ծավալվել, ասացի՝ Ռուզան տոտա, ուրեմն բարևի փոխարեն պիտի ասեի.
Բարև, բարև տիկին Ռուզան,
Խանութ իջնեմ արագ-արագ
Մաման ասաց գնեմ կարագ:D:D
՞՞՞՞՞՞՞՞՞:D

anahit96
14.09.2011, 22:22
Ուֆֆֆֆ էս նոր աղջիկը ինձ դուր չի գալիս...Ասած Միքոյի՝ ինձ գծերից քցումա :angry

Գեա
14.09.2011, 23:00
Ասում եմ ժողովուրդն ասում է ծնունդը հետ գցել կարելի է, բայց նախօրոք տոնելը շառ է:Հիմա մտածում եմ, դե եթե դվա վ օդնօմ է . ու կարելի է ինչ կա չկա հավաքել վ օդնու կուչու. ավելի տրամաբանական կլիներ ամսի 21-ը հետաձգել մինչև հոկտեմբերի երկրորդ կիրակի:Էն մի չաշխատանքային օրն էլ աշխատանքային կդառնար ու ահագին էկոնոմիա կլիներ էս մեր չփլաղ երկրի համար: Թե չէ վախում եմ էդ ծնունդը առաջ գցելուց քաղաքի գլխին շառոտ ամպեր կուտակվեն` արտահերթ ընտրություն , բան ման:Հետո էլ էլի ամիսներով քաղաքի փողոցների ասֆալտները մաշվեն միտինգների քստքստոցից:
Տեսնես էս մտահոգությունները մեկը վարչապետին չի հասցնի , հաստատ ինքը դրա մասին չի մտածել...

ivy
15.09.2011, 00:11
Չագուրդակ դարակը

Չագուրդակ անվանել էի իմ հեքիաթներից մեկի հերոսին. էդպիսի մի սպիտակ մորեխ կար հեքիաթային...
Բայց էդ անունը դեռ հին պատմություն ունի:

Մենք Երևանում մի խառը-խշտիկ դարակ ունեինք. պապան անունը դրել էր «չագուրդակ դարակ», չգիտեմ էլ ինչի: Երևի «չագուրդակ» բառը ասոցիացվում էր խառնաշփոթի հետ: Մի շատ բազմազան ու բազմապարունակ դարակ էր դա: Տատս լիներ, կասեր՝ «ուտիլսիրոյ»: Դա էլ էր մեր ընտանեկան լեզվով «զրթուզիբիլ» էր նշանակում: Այ էդ չագուրդակ դարակը իսկական փրկություն էր, երբ մանր-մունր բաներ էին պետք լինում կամ կորած լինում, ու չգիտեիր՝ որտեղ կլինեին: Հաստատ չագուրդակ դարակում էին:

Երևի ամեն տուն էլ իր չագուրդակ դարակն ունի: Առանց դրա ոնց կլինի...
Էս մեր Գերմանիայի տունն էլ դրանից զերծ չի:
Որ մի բան եմ փնտրում ու ամբողջ տնով մեկ չեմ գտնում, ամբողջ հույսս մնում է էդ զրթուզիբլանոցը:
Այ էսօր էլ տան ամեն անկյունից սկսած, նկուղից վերջացրած՝ ճամպրուկների կողպեքներ էի փնտրում: Հլը սրբավայրին ձեռք չէի տալիս. Դա իմ վերջին ապավենն էր...
Ու որ արդեն տեղ չմնաց քչփորելու, էկա ու դողդողացող ձեռքերով բացեցի չագուրդակ դարակը... Բացեցի ու ընկա մեջը:
Հի՜նգ կողպեք եմ գտել: Երեքը բանալի չունեն կամ էլ հաստատ չագուրդակի խորքերում են, բայց էլ էդքան հեռուները չգնացի: Ինձ երկուսը լրիվ բավական էր:

Փրկված եմ: Հիմա էլ երջանիկ նստած՝ գրառում եմ անում չագուրդակ դարակի մասին: :)

Artgeo
15.09.2011, 00:23
Մի քանի ժամ այդքան հարազատ ու կարոտած մարդկանց շրջապատում ու... նույնիսկ 44 համարի 3-րդ մասով գնացող մարշրուտկան, որը լեցուն է հեռախոսով վապ.կլասնիկի մտած քեզ թարս-թարս նայող մարդկանցով, կարող է թվալ հաճելի զբսաշրջություն...
Կարոտել էի ձեզ, սիրում եմ ձեզ... նույնիսկ նոր, բայց այդքան հարազատ մտերիմ մարդկանց...

ars83
15.09.2011, 03:43
Նախանցյալ տարի մի քանի ամիս որպես զարթուցիչ օգտագործում էի համակարգիչս: :)) Ամեն առավոտ արթնանում էի Անուշ օպերայից պարեղանակների տակ: :love Աչքերդ բացում ես առաջին խրոխտ պարեղանակից, նայում ես էկրանին՝ ազնվական դեմքով դիրիժոր Արամ Ղարիբեկյանի սպիտակ մազերն են ու կենտրոնացած հայացքը, հետո մի քիչ շուռումուռ ես գալիս անկողնում, հարմար դիրքով պառկում, որ լավ լսես հաջորդ նազանի պարը: Եվ այդպես ինը րոպե քսանչորս վայրկյան արթնանում ես, հետո բարձր տրամադրությամբ (մանավանդ, եթե պատուհանից նայես, ու տեսնես, որ ամպամած եղանակ է :love) գնում ես լողանում, գալիս վարսակով ապուրդ ուտում ու գնում աշխատանքի:


http://www.youtube.com/watch?v=smgQoaD58Yg

Հիմա էլ փորձեմ քնել այս երաժշտության տակ:

Հ.Գ. Երևի թե այս գրառումը պետք էր կատարել անձնական տարօրինակությունների մասին թեմայում, բայց այստեղ էլ կանցնի, երևի. այստեղ ամեն անկապություն անցնում է: :think

Դեկադա
15.09.2011, 08:27
Ազգս դեպրեսվում ա: Ֆրենդներիցս յուրաքանչյուր երկրորդը քնելուց ա խոսում::)

Agni
15.09.2011, 14:18
Ուրեմն այսօր, ամենօրի նման տվայտվելով, արթնացա զարթուցիչի ձայնից ու միօրինակ գործողությունների շարքից հետո հասա աշխատանքի. օրը խոստանում էր ոչնչով չառանձնանալ...մտքումս որոշակի պլան ունենալով օրվա հետ կապված՝ անցա գործի.մեկ էլ մի տարաբնույթ սթրեսորների բանակ հո չեն գրոհում վրաս ՝ այս կողմից, այն կողմից, չէի հասցնում շունչ քաշել, ուշքի չեմ գալիս:
Ուզում եմ ասեմ կյանքը հետքարքիր բանա էլի, միշտ անսպասելի բաները իսկապես հայտնվում էն ժամանակ, երբ ամենաքիչն ես սպասում:

Հ.Գ.մեկա լավա լինելու :ապուշ ժպիտ

murmushka
15.09.2011, 14:29
այսօր հրավիրված ենք նշանդրեքի, հարսնացուն էլ, փեսան էլ մեր ընկերներն են, որոնք միմյանց հետ ծանոթացան մեր հարսանիքին: մի տեսակ անբացատրելի հպարտություն, թե բավարարվածության զգացում կա մոտս, որ մեր հարսանիքը պտուղ է տվել...գոնե մի օգուտ եղել է

John
15.09.2011, 16:37
ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում, բայց ախր դրանով ամեն ինչ միայն սկսվում է)

Դեկադա
15.09.2011, 16:45
Դեղատանը մի փոքրիկ արկղ կար դրած: Մեջը կոպեկներ էին լցված: Մեկ ամիս առաջ էի մտել ու տեսնելուց ինքս էլ գցեցի մոտս մնացած մանրը ու հարցրեցի թե ինչ համար է այս հանգանակավորումը: Ինձ պատասխանեցին, որ մանկատան երեխաների համար են հավաքում գրենական պիտույքներ գնելու համար: Տունդարձի ճանապարհին մտածում էի թե ինչու չեն պետական մակարդակով հոգում էտ հարցերը: Կամ միթե չկան բարեգործներ: Չնայած պիտի ասել որ եթե ժողովուրդն էլ բարեգործություն անի վատ օրինակ չի: Բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ էն մարդիկ ովքեր գնում են դեղեր դեղատնից դժվար թե կարողանան էնքան շատ գումար թողնեն որ դա բավարարի երեխեքի կարիքները հոգալու համար: Դրա ապացույցն էլ այն էր, որ արկղում հիմնականում 10-20 երբեմն 50 դրամներ էին: Բնականաբար բոլորս էլ հասկանում ենք թե ինչ վիճակում է ժողովուրդը: Այ մեկը ես: Ի՞նչ եմ անում մանկատան համար: Ոչինչ, գրեթե ոչինչ: Ընդհանրապես մեզնից շատերը հենց ոչինչ էլ անում են: Քանի քանի անգամ եմ հանդիպել հայտարարությունների որ այս կամ այն երեխային պետք է օգնություն: Բայց արդյոք մեզնից բոլրին են բացված հաշվեհամարի վրա գումար փոխանցում: Ինքս միշտ ամաչել եմ գնալ բանկ ու 1000 դրամ փոխանցել: Համարել եմ քիչ է, բայց հնրավորությունս էտքան է եղել: Իմ պես գուցե շատերիդ կմտածեք: Գուցե եթե այ էտպիսի արկղեր դրվեր հասարակական վայրերում մարդիկ իրենց մոտի մանրը օգտագործեին հանուն ընդհանուր գործի, այլ ոչ թե ասենք արևածաղիկ գնեին ու չրթելով քայլեին:

...Ի՞նչի եմ գրում: Երկու օր ա աչքովս են ընկնում «Հայաստանը ես եմ» պաստառները: Էգոիստական վերաբերմունք է: Իմ կարծիքով: Հասկանում եմ եթե մենք ամենքս ընդունենք որ Հայաստանը մեզնից յուրաքանչյուրն է ուրեմն ռեալ շանսեր ունենք Հայստանը մերը դարձնելու: Բայց ավելի լավ չէր լինի որ պաստառի վրա գրվեր «Հայաստանը մենք ենք» ու կարդացողը կհասկանար, որ մենք մի ենք: Իսկ հայտնի առածը ասում ա «գեղ կանգնի գերան կկոտրի»:Մենք պիտի հպարտանանք որ Հայստանը մենք ենք, բայց մեզնից յուրաքանչյուրը պիտի հիշի որ դա ես եմ, դու ես, նա է...

Ժունդիայի
15.09.2011, 17:49
Տեսադաշտում՝ հեռախոս, անգիր արած մի համար ու տրտմություն մեր սրտում:

Ահա՝ որտեղ է վտանգը:

Rammstein
15.09.2011, 20:21
«Գիտնականները ապացուցել են, որ բջջային հեռախոսը վնաս է»…
Ինչի՞ս են պետք գիտնականները, ես ինքս, իմ մաշկի վրա եմ հեռախոսիս տված վնասը ապացուցել:

Ուրեմն էսպես. էս քանի օրը նկատել եմ, որ աջ ոտիս վերեւի մասում մի 5 սմ տրամագծով մազերը թրաշված են: Մտածում մտածում եմ, չեմ հասկանում, թե ինչից կլինի: Հետո հիշեցի, որ մի քանի տաբատներիս աջ գրպանը միշտ ծակվում էր: Ըհը, ես էլ աջ գրպանում ինչ եմ պահո՞ւմ, միայն ու միայն հեռախոս: Ու հենց այդ հեռախոսն ա, որ հանդես ա բերել իր վնասակար ազդեցությունն իմ գրպանների1 ու ոտքիս վրա` ծակելով գրպանս, թրաշելով ոտիս էդ մասի մազերը ու սկսելով վնասել նախկին մազածածկ հատվածի տակ թաքնված մաշկը: Ահա թե ինչքան վնասակար է բջջային հեռախոսը:

Չէ, չէ, ոտիս մազերն ու գրպաններս ամենեւին հեռախոսի ճառագայթումից չեն վնասվել, ուղղակի հեռախոսիս մեջտեղում գտնվում ա նավիգացիայի քառակուսի կոճակը, որի եզրերը, փաստորեն, այնքան սուր են (ու մաշվելուց էլ ավելի են սրվել), որ վնասակար են առողջության համար: :D


Նկար (http://www.mobile-phone.pk/images/mobiles/Siemens-SXG75-2.jpg)



1 - Փաստորեն հեռախոս պահելը գրպանին վնաս ա ոչ միայն փողային, այլեւ ուղիղ իմաստով:

StrangeLittleGirl
16.09.2011, 01:45
Տարբեր երկրներ գնալիս, երբ պատրաստվում ես երկար ապրել այնտեղ, պարտադիր է քաղաքապետարանում գրանցվել: Իսկ դրա համար զանազան ֆորմաներ ենք լրացնում: Թե ինչքան տանջվեցինք գերմաներեն ֆորմաները լրացնելով ու փորձելով վերծանել, թե ինչ են ուզում մեզնից, մենակ մենք գիտենք, մեկ էլ մեր գերմանացի համակուրսեցին, որն իր խոսքերով «էդ բյուրոկրատական լեզուն» էնքան էլ չգիտի: Մի խոսքով, պահանջում էին կյանքդ պատմել. ծննդավայր, ամուսնական վիճակ, ծնողների անուն-ազգանուն, նույնիսկ կրոն:

Էդ ամեն ինչից պրծանք, հերթը հասավ Հոլանդիային: Մի եքա ֆորմա էլ էնտեղից ենք ստացել, բայց մի պլյուս կա. հոլանդերենի կողքն անգլերեն տեքստ էլ կա: Էդ սաղ հարցերի հետ մեկտեղ կա մոր անուն-ազգանուն, հոր անուն-ազգանուն, տակը` մոր սեռը, հոր սեռը:

erexa
16.09.2011, 02:33
Կարծես այս կյանքում ամեն ինչ բախտի բան է: :) Անգամ լավ ծնող ունենալը: Ես ինձ միշտ համարել եմ երջանիկ «երեխա», հիմա էլ եմ համարում երջանիկ «երեխա» :) Սիրում եմ ձեզ: :love

Նաիրուհի
16.09.2011, 03:15
Շանթի գնած հերթական նախագիծը՝ «Իմ անունն է»։ Ի սկզբանե համոզված էի, որ նայելու եմ ուղղակի անտրամադիր ժամանակ զվարճանալու համար։ Մինչև էն պահը, երբ անոնսներից մեկում տեսա, որ մեկն էլ Ցոյին է նմանակելու։ Արդեն սպասում էի։ Սկզբից մինչև վերջ նայում էի բոլոր լսումները։ Ու սիրեցի էս տղային։ Ոչ թե որովհետև շատ նման էր, այլ որովհետև Ցոյին էր ընտրել ու լավ էր երգում։
Չէի պատկերացնի, որ էլի ինչ-որ հեռուստաշոու կլինի, որին սրտատրոփ կհետևեմ։ Խայտառակ էղանք։:oy Ծանր եմ տանում, որ եզրափակիչ չանցկացրին :cry
Էս չորս օրվա մեջ քիչը մի քսան անգամ լսել եմ էս կատարումը։ Ուզում եմ, որ գոնե հիմա անցնի։ Գրո´ղը տանի, այ քեզ հիվանդություն: Ինչի՞ եմ Ցոյին էնքան սիրում, որ էս տղային միայն Ցոյի հանդեպ իր վերաբերմունքի համար պատրաստ եմ աջակցել, բոլոր համերգներին գնալ, պլակատներ սարքել ու ճղճղալ դեռահասի պես (վերջին անգամ էդպիսի բան երևի 4-5 տարի առաջ եմ արել)։ :oy:oy:oy

Չքարկոծե´ք ինձ։ Ու եթե դուրներդ հեչ չգա, չգրեք էդ մասին, ախպոր պես։ Ծանր կտանեմ:(


http://www.youtube.com/watch?v=lcX5KBLrJC0
Այ էսպիսի անկապ բաներ :8

ars83
16.09.2011, 14:28
Էդ որ տենց նարինջներն ուտում եք, հյութերը խմում, արևադարձային մրգերը համտեսում, առողջ-առողջ ապրում (:) մի՛շտ առողջ լինեք), գիտե՞ք, թե ում շնորհիվ ենք իմացել վիատմին C-ի մասին: Դե իմացեք.


http://www.youtube.com/watch?v=x2g8oixaH-w

Հավես դուդլ ա էսօրվանը, կեցցե Գուգլը: :zagar

Chuk
16.09.2011, 15:59
Հարգելի պարոն ...,
Եթե մեր հարաբերությունները զուտ գործնական ու աշխատանքային են, ապա այո՛, մեր մեջ պետք է լինի զուտ պաշտոնական շփում: Սակայն այն պահից, երբ այդ շփման ժամանակ Դուք ինձ դիմում եք «տղա՛ ջան», Դուք դառնում եք «հոպար ջան» կամ նույնիսկ «հոպլո» ու դրանով վերջ է տրվում պաշտոնական շփման ձևին, այնպես որ, հարգելի պարոն, մի չարաշահեք Ձեր տարիքը, Ձեզ զուսպ պահեք, մնացեք պաշտոնական շփման մակարդակում ու ինձ դիմեք հարգալից, պարոնով և Դուքով:
Հարգանքով՝ ...



հ.գ. Կյանքում էս ոճի անկապ օրագրային գրառում չէի արել, իսկ ես, ախր, էնքա՜ն չեմ սիրում էս ձևի անկապ օրագրային գրառումները :))

Arpine
16.09.2011, 16:38
Ու ո՞նց չեք հասկանում, որ ձեր դատարկաբանությունները, անկապ, բարձր խոսակցությունները, հասարակական միջավայրում(հատկապես տրանսպորտում), որ ամեն կերպ փորձում եք կողքինին լսելի դարձնել, ոչ մեկին չի տպավորում, չէ, ինչի՞ լավել տպավրումա, բայց լրիվ բացասական:[: Էթիկայի էն ամնահասարակ կանոններն ինչա չեք տիրապետում:
Ուֆ, ոնց էի նաուշնիկներս մոռացել:(

Lem
16.09.2011, 18:06
Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ հազիվ ոտքի կանգնած՝ մեզ անընդհատ ներշնչում են՝ ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի: Արդյունքում, բնականաբար, ամեն ինչ լավ չի լինում: Ու մենք կոտրվում ենք, ավելի, քան այն մոլորակի բնակիչները, որոնք ողջ օրն իրենց մերձավորներից սփոփանքի, սիրո արտահայտման այլ ձեւ են ստանում, քան այս մեծագույն սուտն է՝ ամեն ինչ լավ կլինի:

Կյանք պիտի մտնել այնպես, ինչպես քննության՝ պատրաստ, պարապած, ոչ թե հույս ունենալով, որ դասախոսը բարի կլինի:

Հնար լիներ՝ նորից մտնել էս կյանք կոչվող աղբանոցը: Նորմալ դասագրքով, հոգնել եմ ինքնուսույցից: Ու թող այդ դասագիրքը սկսվեր այս բառերով. «Ամեն ինչ լավ չի լինի, բայց...»:

«Ամեն ինչ լավ կլինի» ասելով մեզ զրկում են այս բայց-ի պատասխանն իմանալուց, ու ամեն ինչ լավ չլինելու դեպքում՝ վերականգնվելու կարողությունից:

zanazan
16.09.2011, 19:50
Քիչ առաջ աղջիկս,ով 6 տարեկան է և առաջին քայլերն է անում դպրոցում, հարցնում է թե ինչու են անընդհատ գույնզգույն տառերով հեռուստացույցով ցույց տալիս 2011 .ես ել թե
- բա չիմացար? մեր Հայաստանը 20 տարեկան ա դառնում.
- ուխ ուխ,մանկական ռեստորան ենք գնալու?
- հա ինչ կա որ, կարելի ա
- ուխ ուխ, բա ինչ ենք նվիրելու ?(ստեղ հասկացա որ դեռ լրիվ չի պատկերացնում ինչն ինչոց ա)
- դե, ամենամեծ նվերը կլինի եթե մենք ստեղ մնանք , լավ ապրենք, քեզ լավ պահենք, դու ել լավ սովորես ու դառնաս Հայաստանի համար պիտանի մարդ..
-հա որ? տենց երկար կսպասի?
-մի քանի 100 տարի սպասել ա, մի 20 ել կդիմանա...
վերջը, շշմած ու զարմացած մեծ աչքերով մի քանի րոպե նայեց, գնաց քնելու..

Kita
16.09.2011, 20:03
1000 անգամ ասել եմ փոստատար ջան, ծանուցման հետ ծանրոցն էլ բեր, քեզ համար բարդ չէ + փող էլ ես ստանում: Ու այսօր, ոչ չմտա տուն տեսա ծանուցում առանց ծանրոց, կայծակվեցի::angry
Ու ցավը ինչումն է էլի, ինքը մեկ բերում է տուն, մեկ չէ: Նենց չի էլի, որ կտրուկ ասել է չի կարելի տենց բան, չկա տենց բան, փոստից էլ ճշտեցի, որ ըստ ցանկության է:} ու ես էլի ամեն անգամ զգուշացնում եմ::(

Մի խոսքով մի բան արեք էտ մարդուն էլի:cry

Ameli
16.09.2011, 21:45
Սիրտս պայթում ա, ամեն ինչ տեղը տեղին չի, գիտակցում եմ, որ չեմ կարող շուռ տալ կյանքիս անիվը ու այս փուլը հաջորդ անգամ իմ ուզած ձևով՝ իդիալականորեն անցկացնեմ, նեղվում եմ շատ, սիրտս պայթում ա…

My World My Space
16.09.2011, 22:30
ՀՀ բոլոր քաղաքացիներն արդեն վաղուց զուտ կեցության կարգավիճակով են ապրում Հայաստանում. չունեն ընտրելու և ընտրվելու իրավունք.... ապրում են, էլի՜.....:8

Ժունդիայի
17.09.2011, 08:50
Սա կյանքից վերցրած օրինակ է: Բայց թե ինչումն է կայանում օրինակը, այդքան էլ հստակ չի: Ամեն դեպքում՝ երեխեքի աչքից հեռու հեռու:

Նախորոք ասեմ՝ գրածս չի վերբերվում ո´չ համաշխարհային տնտեսական ճգնաժամի 2-րդ թափին, ոչ էլ Լիբիայում վերջերս կատարվող հեղափոխությանը: Այն տեղի է ունենում ամեն օր, միջին խավի գրեթե բոլոր ընտանեկան հարաբերություներում, ավելի կոնկրետ՝ ծանոթներիցս (հորինված, իհարկե) մեկի հետ: Ինչևէ, անցանք առաջ:

Նա տուն էր վերադառնում: Ինչպես ամեն Աստծո օր՝ նույն ժամին, նույն առօրյա հավատարմությամբ: Մարդ, ով իր քառասունն անց տարիքին գիտեր, որ կյանքում միանշանակ ո´չ կազինոների տեր կդառնա Փարաքարի մայրուղում, ո´չ էլ ճկույթ մատին կկրի ադամանդակուռ թանկարժեք զարդ երբևէ, սակայն հույս ուներ, որ օրերից մի օր կյանքն անակնկալ կմատուցի իրեն: Օրինակ՝ լատարեա շահելը կամ էլ սեփական մեքենայի անիվի ծակվելը:
Ու ճանապարհին ծակվեց անիվ: Մեքենան բավականին դժավրությամբ կանգնեցրեց փողոցի մի անկյունում ու պատրաստվեց անիվը փոխելու երկար ու տանջալի պայքարին: Ժամեր անց, երբ տեղադրեց նոր անիվն ու արդեն փակում էր մեքենայի հետնամասի դուռը, ամուսնության մատանին յուղից կեղտոտված մատից հանկարծակի սահեց ու ընկավ հատակին: Նա մի քայլ արեց, որպեսզի ասֆալտի վրայից վերցնի այն, սակայն ոտքը պատահական դիպչեց մատանուն ու հեռուն գլորեց: Գլորվեց-գլորվեց, դիպչեց փողոցով սլացող ջիպ մեքենայի անիվին, օդ շպրտվեց ու ընկավ մոտակա երկաթբետոնե կափարիչի անցքը: Անհետացավ սեփական աչքերի առաջ: Այն աչքերի, որոնցով նա այդքան սպասում էր հրաշքների իրագործմանը:
Մաքրեց կեղտոտ ձեռքերը, նստեց մեքենան ու շտապեց դեպի տուն: Տունդարձի ճանապարհին սկսեց մտածել, թե ինչ պատճառաբանություն պետք է տար կնոջն ու մոտավորապես հորինեց սցենարը: Դեռ տուն չմտած, սկսեց պատասխանել կնոջ՝ դեռևս չարած բոլոր հարցերին:
-Բա չիմացա՜ր՝ ի՜նչ պատահեց...
-Ի՞նչ:
-Հրա´շք:
-Ի՞նչ հրաշք:
-Ում՝ պատմեմ, չի հավատա:
-Պատմի´ր դե:
-Ոչինչ չնկատեցի՞ր: Արդյո՞ք ոչինչ չի պակասում իմ վրայից:
-Չէ, ի՞նչ:
-Հլա մի լավ նայի, - ու ցույց տվեց մատն՝ առանց մատանու:
-Բա ուր է՞, ի՞նչ է եղել մատանիդ:
Նա ամենայն ճշգրտությամբ պատմեց, թե ինչ էր կատարվել… Անիվը, յուղը, ասֆալտը, ոտքով պատահական դիպչելը, ջիպը, երկաթբետոնե կափարիչի անցքն ու անհետանալը:
-Ա՜յ քեզ հրաշք, - զարմանալի հանգստությամբ ասաց կինը:
-Այդքան էլ դժվար չի հավատալը, չէ՞:
-Չէ՞, միանգամայն հնարավոր է:
-Ահա, իրոք, որ...
-Լկտի: Այլասերված շուն..
-Բայց... բայց... ախր...
-Ի՞նչ է, ինձ հիմարի տեղ ես դրե՞լ: Ես գիտեմ, թե ինչ է եղել մատանուդ հետ: Մատիցդ հանել ես, որ լրբերի ծոցը խցկվես, չէ՞: Էս ուշ ժամին տուն ես գալիս, բացի այդ՝ աանամոթի նման ինչ-որ անհավատալի պատմություններ հորինում, որ միայն միամիտ ապուշները կհավատան:
-Բայց... բայց...
Գիտեմ՝ որ ջհանդամներն ես կորցրել: Հյուրանոցներից մեկի սենյակի անկողնու տակ է գլորվել... Չէ՜, չէ՜ ջակուզիներից մեկի անցքի մեջ է ընկել, ոչ թե... Անոմո´թ...
Եվս մի քանի րոպե շան լափը թափեց ամուսնու վրա ու երեխաների հետ միասին դուրս եկավ տանից՝ առանց որևէ բացատրություն լսելու:

***
Նա տուն եկավ ու ոչինչ էլ չասեց: Թե ինչու՞ էր ուշացել, Աստված գիտի: Ճանապարհներն էին խցանվել:
-Ինչու ես մռայլ:
-Հեչ, քո բանը չի:
«Հեչ, հա հեչ», կինը վերջապես հարցրեց:
-Բա մատանիդ ու՞ր է:
-Հանել եմ, որ դավաճանեմ քեզ ուրիշի հետ: Հանեցի ու կորցրեցի հյուրանոցում: Վե´րջ: Էլ ասելիք չունեմ: Եթե կուզենաս վերջ դնել մեր ամուսնությանը, ես քեզ կհասկանամ:
Կինը չդիմացավ, ու արցունքերը գլորվեցին նրա աչքերից: Հետո վազեց դեպի սենյակ ու դուռը շխկացնրեց իր հետևից: Տաս րոպե անց՝ հայտնվեց: Ասաց, որ հասկանում է, որ տեղի ունեցածը միգուցե ամուսնական կյանքի ճգնաժամի արդյունք էր, սակայն կարելի էր հաղթահարել այդ ամենը ավելի քաղաքակիրթ ձևով, իսկ վերջում համբուրեց նրա շուրթերն ու ասաց.
-Սիրելիս, ամենակարևորը, որ դու չխաբեցիր ինձ:


Ստեր, որոնք ասում են տղամարդիկ...

SSS
17.09.2011, 13:17
Երբեմն այնքան եմ ուզում պայուսակիս գրպանի կոկիկ ծալված թաշկինակը հանելու փոխարեն բլուզիս թևով քիթս և արտասուքներս սրփել…Ուզում եմ դարակումս կոկիկ դասավորված նոթատետրերի փոխարեն 100 թերթանոց թուրքական տետրեր լինեն, որոնք վաղուց արդեն բարակել են մեջտեղից պոկված 2 թերթանոց թղթերի պատճառով…Ու ցեխոտ կոշիկներ եմ ուզում, թանաքոտ վերնաշապիկ…Չսանրվող մազեր… Իմ անորակ բարձովկաներն եմ ուզում… Մի հին հեքիաթ եմ ուզում , հեքիաթ պատմող եմ ուզում…
Անկեղծություն եմ ուզում…

Chuk
17.09.2011, 14:10
- Աբուլ, դասդ սովորի:
- Չեմ սովորի:
- Ինչի՞ չես սովորի, Աբուլ, պե՛տք է սովորես:
- Դասատուն լավը չի:
- Աբուլ, դու դասատուի համար չես սովորում, այլ քեզ համար: Դու պետք է սովորես, որ խելոք մեծանաս, որ լավ գործ ունենաս, որ քեզ հարգեն...
- Հաստա՞տ դասատուի համար չի:
- Հա, Աբուլ, դու քո համար ես սովորում, դա քեզ է պետք:

Աբուլը գնաց, նստեց ու սովորեց դասը: Լավ սովորեց: Հետո գնաց մայրիկի համար պատմեց դասը: Իսկապես լավ էր սովորել: Մայրիկը գովեց: Աբուլը ոգևորված գնաց հայրիկի մոտ ու հայրիկի համար էլ պատմեց: Հայրիկն էլ գովեց. շատ լավ էր Աբուլը սովորել դասը: Աբուլը տատիկի համար էլ պատմեց ու տատիկի աչքերը հուզմունքից լցվեցին. Աբուլը շատ լավ էր պատմում:

Հաջորդ օրը դպրոցից եկավ տուն:
- Ի՞նչ ստացար, Աբուլ:
- Երկու:
Մայրիկ շշմեց:
- Ինչի՞ ես երկու ստացել, Աբուլ, դու ախր շատ լավ էիր սովորել: Չկարողացա՞ր պատմել:
- Ես ընդհանրապես չփորձեցի պատմել, որովհետև դասատուի համար չէի սովորել, իմ համար էի սովորել:

zanazan
17.09.2011, 15:47
պահ ա գալիս որ ոչինչ չես ուզում.
չես ուզում ուտել,պարել, ուրախանալ, քնել, աշխատել, հանգստանալ, ցավակցել, հասկանալ, հիանալ, զարմանալ, ուզել, սիրել,ապրել, մեռնել.....ոչինչ..
դատարկություն
Հետո հասկանում ես թե ինչու,որովհետև մի ժամանակ երազանքներ ունեինք, նպատակակետերով գծել էինք ճանապարհը ,որը մեզ պետք է տաներ դեպի այնտեղ,ու խոստացել եինք որ հասնելու ենք դրանց, ու հավատում եինք...
Հետո մի հեթական օր ուժասպառ եղած կանգնում ես շունչ քաշելու, հետ ես նայում, տեսնում ես միայն քո ոտնահետքերը..
Բայց սա միայն իմ երազանքը չէր,եթե ես մենակ երազեի ախր ուրիշ երազ կլիներ, բա ուր եմ գնում? ում կամ ինչի համար?

Հետո շունչ ես քաշում, ու խոստանում ինքդ քեզ որ կպահես խոստումդ , որ ապրելու իմաստ լինի..ու քթի տակ երգում արդեն վերաիմաստավորված մի հին ու նոր երգ..

Եղիր հեզ, բանող եզ,
Ու վարիր այս անվեջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն ,
Դու հանգիստ գնա գոմ,
Որոճա քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը..

StrangeLittleGirl
17.09.2011, 16:42
Ըհը, հեսա Անկախության օրն ա մոտենում: Եռանգույնով գլխարկս դնելու եմ, շարֆս կապեմ, ընկնեմ փողոցները: Նենց կուզեի Բեռլինում ապրող հայեր գտնել, միասին նշեինք:

My World My Space
18.09.2011, 22:01
մի երկու ժամ առաջ Մամիկոնյանի արձանի մոտի գետնանցումն էի ուզում անցնել, երբ տեսա, որ մի կին նայեց դեպի գետնանցում, որտեղ լուսավորություն չկար, ու կանգնեց վարանելով՝ իջնել, թե ոչ: Մինչև հեռախոսս կհանեի, որ լուսավորություն ապահովեմ, ու տիկնոջը կանչեմ անվտանգ անցնել գետնանցումով, նա սկսեց փողոցն անցնել... վերևից...
Արագ իջա գետնանցում և երբ հակառակ կողմից դուրս եկա, տեսա, որ տիկնոջը մեքենայի տակ են գցել... բախտի բերմամբ վնասվածքներ չեր ստացել (չհաշված քերծված արմունկն ու ձեռքը):

Վատ զգացի, որ չհասցրեցի նրան առաջարկել իմ օգնությունը....

Հետաքրքիր ա, էդ լույսերը լարերով հանդերձ գողացողը մտածե՞լ ա, որ էդտեղով իրա մաման էլ կարա անցնելիս լինի.... ու ի տարբերություն էս կնոջ ավելի վատ վախճան ունենա...

Ժունդիայի
18.09.2011, 22:03
Ուզում եմ վստահել կրկին...
Դաստիարակվել եմ բարոյական ընդհանուր սկզբունքերով: Երբ երեխա էի, մայրերը, հայրերը ուսուցիչները, տատիկներն ու հարևանները հարգանքի արժանի հեղինակություններ էին: Որքան ավելի հարազատ ու տարեց էին, այնքան ավելի մտերիմ էին: Մեծահասակներին, ուսուցիչներին ու հեղինակություններին անդաստիարակ ձևով պատասխանելը անհնարին էր պատկերացնելը: Մենք վստահում էինq տարիքով մարդկանց, որովհետև նրանք մեզ համար մեր բակի կամ մեր քաղաքի երեխաների հայրերն էին, մայրերը կամ էլ նրանց բարեկամները: Մենք միայն վախենում էինք մթությունից, շենքերում վխտացող առնետներից ու սարսափ ֆիլմերից: Այսօր մոտս մի տեսակ անսպառ տխրություն առաջացավ այն ամենից, ինչը կորցրել ենք շատ վաղուց: Այն ամենի համար, որոնց դեմ պետք է կանգնեն իմ ու քո թոռները օրերից մի օր:
Վախվորած հայացքներ փոքրիկների, երիտասարդների ու ծերերի աչքերում: Մարդու իրավուքների պաշտպան՝ միայն հանցագործների համար, անսահման պարտականություններ՝ միայն ազնիվ քաղաքացիների պարագայում: Եթե ոչ մի բանից առավելություն չես քաղում, նշանակում է ապուշ ես, նախատեսված օրը պարտք փակելն էլ՝ հիմարություն: Համաներում միայն պետության թալանչիներ ու հարկերից խուսափողների համար... Էս ո՞ւր ենք հասել, ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ուսուցիչներ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանանում ինչ-որ փիչխա աշակերտի կոմից: Հասարակ ու փոքրիկ բիզնեսի տերեր, որոնց պարտադիր կերպով անհանգստացնում են անգամ թաղային ճ կլասի հեղինակությունները կամ էլ շուկայի ձվերի հաշվին ապրող ֆուռաշկա ոստիկանները: Պատուհաններն ու դռները միայն ճաղավանդակներով...

Սրանք ի՞նչ արժեքներ են: Մեքենաներ, որոնք ավելի թանկ են քան սովորական գրկախառնվելը: Դուստրեր, ովքեր նոր տարվա նվեր միայն ցանկանում են պլաստիկ վիրահատություններ ջուխտ տեղերին: Բջջայիններ ամեն մի վեց տարեկան երեխայի պայուսակում: Հանուն հասարակ գրկախառնվելու համար ինչե՜ր կարելի է նվիրել:

Համալսարանի բուֆետներում զվռնելն ավելի կարևոր է, քան՝ դիպլոմային գրելը: Հսկայական էկրանին ֆիլմ դիտելն ավելի կարևոր է, քան՝ սովորական երկխոսությունը: Կոսմետիկան ավելի կարևոր է դարձել, քան՝ մեկ հատ պաղպաղակը: Թվալն ավելի արժեքավոր է դարձել քան՝ իրականում լինելը: Մեկը հարցնի՝ նման գեղեցիկ արժեքները այդ երբվանից անհետացան կամ դարձան ամոթալի:

Մարդ ուզում է պոկի ու դեն նետի սեփական տան պատուհանների ճաղավանդակներն ու արևից չորացած ծաղիկներին խնամի: Ուզում եմ ամառվա աստղզարդ գիշերներին սեփական տանս բալկոնում հանգիստ պառկեմ, դուռն էլ բանալիով չծածկեմ: Ազնվություն եմ ուզում, որպես հպարտության պատճառ: Ուզում եմ մարդկանց երեսին ամոթի զգացում տեսնեմ, համերշախություն եմ ուզում: Ուզում եմ մարդկային բնույթում ուժ, պարզ ճակատ ու աչքերին նայելու կարողություն տեսնել: Ուզում եմ հույսը, խինդը, վստահությունը... Ուզում եմ էն «պետք է լինենք այսինչ մակառդակի վրա, ոռպեսզի...» ասողի գլամուռախառը բերանը փակել:

Ուզում եմ, որ հասարկ ու ազնիվ իմ աշխարհը հետ գա, որտեղ հիմնականում գոյություն ունեն սերը, համերաշխությունն ու եղբայրությունը: Եկեք վերադառանք ու «մարդ» դառնանք: Նոր աշխարհ կառուցենք՝ ավելի արդար, ավելի մարդկային, որտեղ մարդիկ հարգում են մարդկանց: Փուչ երազա՞նք: Ո՞վ գիտի: Պետք է փորձե՞նք գոնե: Ո՞վ իմանա, միգուցե քայլենք ու փոխանցենք այս ուղերձը ամենուր...
Չէ՞, որ մեր երեխաները արժանի են, իսկ մեր թոռները շնորհակալ կլինեն մեզանից....

My World My Space
19.09.2011, 14:14
Ողբամ ըզքեզ հայոց աշխարհ...

Զորահանդեսին շարայինով քայլելու է նաև տերտերների «գումարտակը»....:pioneer

https://lh5.googleusercontent.com/-rqtvQ26HoAU/TncVbMW5B4I/AAAAAAAAAxs/OdUyMPNqlFY/terterner.png

էկե՛ք պահանջենք հատուկ ստորաբաժանում Ծերեթելիից....:clap

Գալաթեա
19.09.2011, 20:08
Նենց կուզեի՝ ես էլ Բեռլինում կամ ավելի լավ ա Պարամարիբոում կամ Գաբորոնեում լինեի, որ ինձ մոտ էլ ցանկություն առաջանար հայ տեսնել ու անկախության օրը նշել:

Դեկադա
19.09.2011, 20:17
Ժամանակը կամաց կամաց անցնում ա ու մենք դուրս ենք մնում էտ ժամանակից:

12-ը նոյեմբերի - Զինկոմիսարիատ: Բոլորը գնալուց ձեռքեր էին թափահարում, գոռում գոչում: Ավտոմեքենաների անիվներին խփում: Մենք ձեռքի թափահարումին չարժանացանք: Անգամ չշրջվեց: Ու մենք հասկացանք, որ մեզ երբեք չի ասելու իր դժվարությունների մասին:
13-ը նոյեմբերի - Չարբախ: Ճանապարհ: Համատարած գոչյունների տակ, որը անմարդկային ձայների մի շարան էր, կարծես երկունքի ցավեր են ունենում ազգովի, աչքդ գնում ու ակամայից հառնում ա էն «ՊԱՅԹԱԾ» ավտոբուսի վրա որտեղ քո զավակն ա...լաց...
19-ը նոյեմբերի- վթար:Երկկողմանի «երդում» որ մեզ «խելոք» ենք պահելու: Տեսնես ո՞վ ո՞ւմ հավատաց:
8-ը հունվարի- Երդման արարաողություն: Ձյուն, մառախուղ...մինչև հասանք Ղարաբաղ ոչ երդումը տեսանք ոչ արարողությունը: 1800 զինվորի մեջ չես էլ գտնում քո զինվորին:Իրանք աչքերով ծնողներին են փնտրում, դու քո երեխային:
...Երկար ու ձիգ 10 ամիսներ: Էն զգացմունքները որ ունենում ա մարդը դժվար ա բացատրել: Աշխարհում չկա էտպիսի լեզու ինչքան էլ որ համեմված լինի հոմանիշ հականիշ, մակբայ ու շատ չգիտեմ ինչ լեզվական տերմիններով որ կարողանա արտահայտի ներքին լացը, պայքարը: Մտածմունքը: Տխրությունը: Ուրախության վայրկյանները: Անհանգստությունը: Զանգեր և ամեն ինչ լավ է, ես լավ եմ բառեր: Մեկ մեկ էնպիսի զգացողություն էր կարծես ոչ թե Ղարաբաղ այլ Սոչի հանգստյան տուն ա գնացել:
...Փողոցում նստել ու լացել: Սպասում:

...10 օր: Անցան: Դե հիմա արի ու էսքանը նորից ապրի ու ձգի 13 ամիս ու 22 օր:

Գալաթեա
19.09.2011, 20:47
Թբիլիսիում կա մի կին, եթե ճիշտ եմ հիշում՝ Սոֆա անունով, որ գտել է հայմորիտի (http://www.internettv.am/sity/20/treatment/antritis.php)բուժման տարբերակ:
Նա պարզապես քթերից քաշում է խալխի հայմորիտը: Բերանը դնում քթածակերին, քաշում ու թքում... կարծում եմ: Ու բուժվում է մարդը: Ասում են:

Պատմությունը լսելիս քիթս ավտոմատ փակվեց: Բայց Սոֆայի կարիք չեղավ. մորե ռյադոմ:

Լավ էր Վրաստանում :)

Էլիզե
19.09.2011, 21:48
Էսօր գործի գնալուց ընկա տասներորդ դասարանի աղջկների "երամի" մեջ... :}

Անաֆիլակտիկ շոկ ապրեցի. էս ինչ նվաստ-քյասիբ-գջլոտ տեսք ունեի ես իմ պոչ կապած մազերով, սպիտակ վերնաշապիկով, սև տաբատով /պո պռազդնիկամ մոխրագույնն եմ հագնում :roll :)) /

Ոնց որ իրենք հեչ տանսհինգամյա թրթռուն պարմանուհիներ չէին, այլ կակ մինիմում մի քառասունն անց ծյոծյաներ` իրենց երեխեքին դպրոց տանելիս... :blin

Մի՛ շտապեք մեծանալ, կհասցնե՛ք դեռ, կքսվե՜ք-կմսվե՜ք-կպսակվե՜ք...հիմա ապրե՛ք, մանկո՛ւթյուն արեք, բակում լարոցի-բարձրոցի խաղացեք, յոթ քար խաղացեք, ռեզին թռեք, չէ՞ որ քառասուն տարեկանում ռեզին թռչող ծյոծյան կակ մինիմում տարօրինակ կնայվի: :))

Գնամ մազերս դիֆուզու... դիֆուզիա... դիֆուզնյակ...էէէէ... մի խոսքով` մի բան անեմ, որ վաղը իրենց երամում ե՛ս ինձ ծյոծյա զգամ... :))

Ameli
19.09.2011, 22:00
Ո՞վ էիր դու, և՛ կայիր, և՛՝ ոչ, և՛ լավը, և՛ վատը, և՛ բարին, և՛ չարը, ների՛ր, երկու իրարից հեռու ծայրահեղություններ չկարողացա տանել, մեղավո՞ր եմ, թող մեղավոր լինեմ, չնայած որ մի կաթիլ անգամ մեղքի զգացում չունեմ... Ամիսներ առաջ էի որոշում նվերդ, արդեն գիտեի թե ինչ ես սիրում՝ շարֆ և գիրք /դու սիրում ես կարդալ, ես սիրում եմ ընթերցասերին, շարունակի՛ր կարդալ/, բայց այսօր առանց նվերի եմ, օրն էլ մռայլ է, այնինչ կարող էր երջանիկներից մեկը լիներ... Դու ինձ շատ հեռու ուղարկեցիր, չնայած որ ահավոր հեռու էինք, ես՝ ինչպես միշտ թույլ գտնվեցի ու չկարողացա, ես չունեցա քո համառությունը, կամքի ուժը, ինչը և գրավել էր ինձ /բայց դու սիրո հարցում չէի համառ, այլ նպատակներիդ, ես հիանում եմ/... Չմտածես, ժամանակը կպոկի քեզ ինձանից... Սեր եմ մաղթում քեզ, այնպիսին ինչպիսին միշտ երազել ես, երջանիկ լինես, իսկ ո՞րն էր քո երջանկությունը՝ սիրող, հավատարիմ կին, անուշիկ դստրիկ /առաջնեկը աղջիկ էիր ուզում լիներ, տղաներից մի տեսակ խորշում էիր/, մաքուր խիղճ եմ մաղթում, քոնը այնքան էլ մաքուր չէր, մարդկանց վստահել կարողանալու ունակություն, ինձ վստահեցիր, բայց ոչ մինչև վերջ... Կհանդիպենք Բրազիլիայում, կարնավալի ժամանակ, դու կտեսնես ինձ, ես՝ ոչ:

John
19.09.2011, 22:18
լավն էր էլի բանակը... հանգի՜ստ ազատություն տուր բառերի՝ բերանիցդ դուրս եկող ամբոխին... ասա ինչ ուզում ես, ու, ամենակարևորը՝ մի՛ փնտրիր բառեր՝ երբ հարմար բառ չես գտնում՝ քեզ մի կորցրու՝ փոխարինիր չգտնված բառը ցանկացածդ հայհոյանքով... այ էդ ա իսկական խոսքի ազատությունը, որ բառեր փնտրելու կարիք չկա... այ էդ ա ազատությունը, որ արգելված բառեր չկա՜ն... ու ավելի կայք բան, քան 30 կգ բեռով 5 կմ վազելուց ու վերջում մի հատ էքքա լեռը ի վեր վազելուց հետո որ հասնում ես համարյա գագաթին, 20 մետր ա մնում, ծնկներդ ծալվում են արդեն, հասնում ես մի կերպ ո՜ւ քամի՜ն, որին խանգարում էր բարձունքը, որ հասնի քեզ՝ հասնում ա արդեն՝ խոչընդոտ չկա... հանում ես տափաշիշդ, վերջին կում ջուրը, որ ավելի շուտ տաք է, քան գոնե գոլ, մոտեցնում ես ցորացած բերանիդ, կա՜յֆ, վառում ես սիգարետը՝ նայում ես հետ, անցածդ ճամփին, չես հավատում, որ դու կարողացար անել դա, բա չնայե՞ս դեպի Թուրքիա ու գոռաս. «եկեք ասեմ արա, ես ձեր.....»… լավ բան է խոսքի ազատությունը...

Արևհատիկ
19.09.2011, 22:42
Մեր շենքը քաղաքում հայտնի է, որպես շատ մտերիմ հարևանություն ունեցող շենք:))
Նախ ասեմ էդ մտերմությունը որտեղից է գալիս: Ուրեմն մեր շենքը, որ կառուցել են, համարյա բոլոր բնակարանները տրամադրել են ռելեյի գործարանում աշխատողներին: Դե էդ գործարանն էլ ժամանակին եղել ա Կապանի ամենամեծ գործարաններից: Բնականաբար, բնակարանները ստանալուց հետո, բոլորը արդեն իրար ճանաչել են, դրա արդյունքում էլ լավ հարևանություն է ձևավորվել :))

Երկու օր առաջ ես հասկացա, որ մարդիկ ինչ որ գերագնահատել են մեր հարևանների մտերմության աստիճանը:
Դուք տենց բան տեսել ե՞ք, որ մեկի տղան աղջիկ փախցնի, աղջկա բարեկամները զանգեն հարևանի հետ կռիվ անեն :pardon:D Բա:P, ես արդեն տեսել եմ :blin

Հարևանություն եմ ասել է՜ :D

StrangeLittleGirl
19.09.2011, 23:21
Անցյալ շաբաթ, երբ հնչյունաբանության դասախոսը տակով-վրայով աշխարհի բոլոր հնչյունների վրայով անցավ, ճաշի ժամանակ համակուրսեցիներիս մոտ նեղված արտահայտվեցի.
- Բայց էսպես արդար չի. աշխարհի բոլոր հնչյուններից խոսեց, բայց հայերենի փախած հնչյուններին չանդրադարձավ: Օրինակ մենք ճ ունենք:
Իմ համակուրսեցի վաստակաշատ լեզվաբանները, որոնք ինձնից առնվազն չորս տարով ավելի, ոմանք նույնիսկ ավելի շատ լեզվաբանական կրթություն ու փորձ ունեին, վրա տվեցին.
- Դրա ի՞նչն ա տարօրինակ: Սովորական աֆրիկատ ա:
Ես էլ մանթո գլուխս կախեցի. դե որ լեզվաբանները տենց են ասում: Բայց դե ինձ պաշտպանելու մի վերջին փորձ արեցի.
- Օրինակ էն մարդիկ, ում մայրենին անգլերենն ա, չ-ն ու ճ-ն չեն տարբերում:
- Հա, հանգիստ, ես չտարբերեցի,- խոստովանեց նորզելանդացի Սոֆյան:

Բայց դե ես պիտի իմ ճ-ի մուռը հանեի, թե չէ հանգիստ տեղս չէի նստի:

Շաբաթ-կիրակի օրվա համար դասախոսը պատվիրել էր մեր մայրենի լեզուներում մինիմալ զույգեր գտնել, ասել կուզի բառեր, որոնք միայն մի հնչյունով են իրարից տարբերվում:

Հանուն ճ-ի մի պուճուր դաղալություն արեցի. ոչ թե մինիմալ զույգ գտա, այլ մոտ-մինիմալ, բայց հատուկ վերջին հնչյունն էնպես արտասանեցի, որ թ հնչի (հետո տ-թ-ի բազարի հավես չունեի, ճ-չ-ն հերիք էր): Ու էսօր հանդիսավոր արտասանեցի.
- Ճիթ, չիթ:
- Երևի ձայնավորի երկարությունն ա տարբեր, հա՞:
Ջան, ուզածիս հասնում եմ:
- Չէ, առաջին բաղաձայնը. ճ, չ:
- Բայց տարբերություն չկա: Որևէ մեկը լսու՞մ է տարբերությունը:
Ոչ ոք: Դե կերեք, ի՞նչ սովորական աֆրիկատ:
- Ո՞նց ես արտասանում. աֆրիկա՞տ ա, թե՞ բլաբլա (ու ստեղ հնչյունաբանական տերմին ա գնում, որը շաբաթ-կիրակի պարապելուց հետո գլուխս չէր մտել):
- Չգիտեմ,- մտքիս մեջ` ես ձեր նման վաստակաշատ լեզվաբան չեմ:

Էնքան ասեցի, մինչև դասախոսը ճ-ին մոտ մի բան կարողացավ արտաբերել: Էնքան երկար ճ-ն տանջեց, որ մնացած մինիմալ զույգերիս մոռացավ անդրադառնալ: Ես դեռ էնտեղ ծ-եր, ձ-եր ու ք-փ-բ-եր ու էլի լիքը բաներ ունեի:

Սրանից հետո մեր ճ-ին բան ասող ա էղել, էնքան եմ տանջելու, մինչև արտասանել սովորի:

E-la Via
20.09.2011, 09:56
Մեզանից վատ կենսապայմաններում ապրողներ, ոչ պակաս, եթե ոչ ավել խնդիր ունեցողները, բայց բնույթով ուրախ, առանց անիմաստ բարդույթների, ամեն ինչից անկախ՝ առիթի դեպքում սրտներում թեթևություն գտնող և ի սրտե ուրախացող մարդիկ… Մարդիկ, որոնք իրենց կարող են թույլ տալ փողոցում "Սև աևցունքներ" կոչվող երգը այ այս տրամադրությամբ երգել… Հավանա :love

Մի քիչ թեթևությունը մեզ չեր խանգարի…


http://www.youtube.com/watch?v=tozhe0yTAqo&feature=related

Chuk
20.09.2011, 11:36
Սուրճս թափվեց սեղանին, ստեղնաշարս մխտռեց, թազա շեֆ եկավ, պիջակին ՀՀԿ կրծքանշան, հորանջելուց ուժեղ հենվեցի աթոռի թիկնակին, աթոռս ջարդվեց, սպասում եմ Սիրեկանին, գնանք դպրոց...

ivy
20.09.2011, 13:37
Ես ու Սոնյան, ինչպես իսկական հայրենասեր սփյուռքահայեր, եկել հասել ենք Հայաստանի անկախության քսանամյակին: Վատն էն էր, որ մինչև գալը դրա մասին տեղյակ չէինք...
Էս տարվա սեպտեմբերն ինձ համար 911-ի տասնամկայով էր նշանավոր, ոչ թե հայրենեիքս անկախության քսանամյակով: Ինչ անեմ...
Դե հիմա ամեն առավոտ լեղաճաք եղիր ցածր թռչող ինքնաթիռներից...

Lem
20.09.2011, 14:09
Մեր հարեւանն ամեն օր գալիս է մանկական հանրագիտարանի հետեւից՝ սովետական, գազարագույն հանրագիտարանի, որի միջից իր այդպես էլ չհասկացա քանի թոռների համար հոդվածներ է հանում, որ տանեն՝ դասատուների աչքը կոխեն: Արդյունքում, հենց զանգը տալիս է, գնում ենք դեպի գրապահարան: Երեկ զանգը տվեց, կշեռք ուզեց, իսկ մամաս իրար խառնված գնաց ու բերեց հանրագիտարանը:
Ասում եմ... Կարո՞ղ է ես էլ, հենց բերանս բացում եմ, էնտեղ, վերեւում Աստված է էդպես իրար խառնվում...

impression
20.09.2011, 22:38
Մարգար Օհանյանը որոշեց օրիգինալ և ամենակարևորը՝ սպասված նվեր անել Անկախության քսանամյակին: Ալիկ Սարգսյանի դեմ ցուցմունք ա տալիս: Շշուկներ են պտտվում, որ հենց ազգովի օյաղանանք, Ալիկին գործից հանելու են: Եղիցի:

Lianik
20.09.2011, 23:07
10 տարեկան էի ընդմանեը, երբ դպրոցում <<Իմ Հայաստանը 5 տարեկան է>> շարադրությունն էր տնային աշխատանքիս թեման:
Այ քեզ բան :oէդ ոնց է ստացվել, որ ես 10, իմ Հայաստանը 5 է :o ախր ես Հայաստանում եմ ծնվել...այ քեզ բան :o մեկա չէի հասկանում... բա Մաշտոցն իր գրերով Հայաստան չէր??:think կրկնակի մեծ եմ??:8
հիմա արդեն լավ չեմ հիշում, թե ինձ ինչպես բացատրեցին մեծերը...հիշում եմ միայն էն, որ ուղեղս չէր ընկալում,միևնույնն ա :D

Արդեն 20 տարեկան ենք... բայց հիմա կուղղեմ ուսուցչիս վերնագիրը ;) <<Հայաստանի անկախ Հանրապետությունն է 20 տարեկան>>, իսկ իմ Հայաստանը :love.... 20-ի կողքին զրոների պակաս կա(քանի զրո?, չգիտեմ :oy)

Շնորհավոր անկախությունդ իմ հայրենիք...bux::bux::bux: Տոնս շնորհավոոոոոոոոոոոոոր:yahoo:

Ժունդիայի
20.09.2011, 23:36
Էս ազիզ օրով մարդու ձեռը չի գնում` վատ բաներ գրելու:

Բայց դե կայֆ ա, երբ շուստրի կլիենտիդ ուղարկում ես գրողի ծոցն ու տեսնում՝ ոնց ա, դեմդ քութիկ լամիշ լինելով, ներողություն հայտնում, որ փորձել ա քեզ ֆռռացնի: Լավ բան ա, երբ գործիդ մեջ պրոֆիսինալ ես ու կարողանում ես տարատեսակ ձևերով ապացուցել, որ դու ճիշտ ես: Ես պաշտում եմ այն ամենը, ինչում նվիրում եմ ինձ ամբողջությամբ, ու ոչ մի կիստուկ մունդռիկ իրավասու չի ամեն անգամ տրամադրությունս գցելու միտումով այցելի ինձ: Միանգամից ռմբակոծվում ա:

Հա ինչ էի ուզում ասեի. Շնորհավոր մեր հայրենիքի անկախության տոնը, թող որ Աստված ամեն բեթարից մեզ ազատի:

Chuk
20.09.2011, 23:42
Մեր կազմակերպությունը անկախության տոնի առթիվ «Ես քո զավակն եմ, Հայաստան» խորագրով մրցույթ էր կազմակերպել՝ աշակերտների համար: Երեք անվանակարգ. էսսե, լուսանկար, տեսահոլովակ: Հումորի համար «Անուշիկ գերազանցիկ» անունից հանդես գալով մրցույթի կազմակերպիչ գործընկերոջս ուղարկել էի «շարադրություն», իբր մրցույթին մասնակցելու համար. ռեակցիան էր հետաքրքիր: Հետո մտածեցի, որ պետք է ստեղ դնեմ: Է... դնում եմ.



Ես քո զավակն եմ, Հայաստան

Գնացի մամայիս ասեցի.

- Մամ, մրցույթ ա, պետք ա «Ես քո զավակն եմ, Հայաստան» վերնագրով շարադրություն գրենք:

Մամայիս աչքերը լցվեցին: «Ի՞մ մասին», - հարցրեց:

Ես քո զավակն եմ, Հայաստան: Ու ես հպարտ եմ դրանով, որովհետև քեզնից լավ ոչ մեկին չեմ ճանաչում: Քո եփած ճաշերը, քո պատմած հեքիաթները, քո աչքերը, բարի հայացքը, քո սիրուն ժպիտը, քո...
Պապիս հայրենասեր մարդ էր: Նրա համար իր երկրից ավելի լավ բան չկար, ավելի մեծ սրբություն չկար, Արարատից ավելի սիրուն սար չկար, Սևանից ավելի փայլուն լիճ չկար: Պապս սիրում էր Հայաստանը: Ու երբ պապս աղջիկ ունեցավ, անունը դրեց՝ Հայաստան:

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Մամ ջան: Ես քեզ սիրում եմ: Ես քեզ սիրում եմ ամեն ինչից շատ: Բայց միշտ չի, որ ինչ-որ սիրում ես, հավերժ կողքին ես: Մամ, ես որոշել եմ: Ես գնալու եմ:

Դավիթը լավ տղա է, մամ: Ու մենք իրար շատ ենք սիրում: Մամ, ես գիտեմ, որ դու կասես, որ ես դեռ փոքր եմ, բայց չէ, մամ, ես արդեն այնքան հասուն եմ, որ որոշում կայացնեմ: Ու ես որոշել եմ ամուսնանալ Դավիթի հետ: Մամ ջան, ես քեզ լքում եմ, ես գնում եմ ուրիշ տուն: Դավիթն էլ մայր ունի, ու ինքն էլ կդառնա իմ համար մամա, ես իրեն էլ մամ կասեմ: Բայց մամ, հավատա, իմ համար դու ուրիշ ես: Դու Հայաստանն ես: Հայաստան: Դու իմ սրտում ես: Ու ես ուր էլ գնամ, մեկ է, քեզ հիշելու եմ, մամ ջան: Մամ, ուր էլ գնամ, անունդ տալու եմ, մամ, անընդհատ Հայաստան եմ ասելու: Հասկանում ես, մամ, Դավիթենց տանն էլ խոհանոց կար, բայց մեր խոհանոցը ուրիշ էր: Ու ուր էլ գնամ ասելու եմ. «Հայաստանի խոհանոցն ուրիշ էր»: Մամ ջան: Մի լացիր: Ոչինչ որ տանդ էլ մարդ չի մնալու, որ երեխադ գնալու է ու դու մնաս որբացած: Իրականում որբացած չես, մամ, որովհետև ես հեռվից հեռու հիշելու եմ քեզ:

Մամ, մի բարկացիր որոշմանս վրա: Հասկացիր, իմ համար արդեն դժվար է տանը: Հոգնել եմ քո հին շորերը հագնելուց: Ես ուզում եմ նոր շորեր: Իսկ Դավիթն ասում է, որ իմ համար նոր շորեր կառնի:

Մամ, ուրիշ բաներ էլ է խոստացել, խոստացել է ոսկյա զարդեր, խոստացել է լավ կերակրել: Մամ, չես հավատա, բայց նույնիսկ ասում է, որ աշխատելուս կարիքը չկա, ասում է, որ իրենց տանը թագուհու պես կապրես:

Ես քո զավակն եմ, Հայաստան: Բայց հեռանում եմ:

Լավ հիշիր ինձ, Հայաստան... ՄԱՅՐ...

Ես երբեմն կայցելեմ քեզ, Դավիթի հետ, ու կշրջեմ քո տանն ու կհիշեմ անցյալս:

Մնաս բարով, Հայաստան... ՄԱՅՐ:

Ժունդիայի
21.09.2011, 04:44
Ի՞նչ պատահեց… Ինչո՞ւ…
Ասա՝ մեկը լիներ, քեզ հարցներ մի ժամանակ…
Ախր էնքա՜ն լավ գիտեմ…

Ինչքա՜ն ես փոխվել… Էն պայծառ, անմեղ ժպիտը՝ աչքերիդ մեջ ու դեմքիդ վրա… Ո՞ւր է… Ո՞ւր ես դու…
Կա՞ս… Կիսա՞տ ես…
Կյանքումս հանդիպած ամենալուսավոր մադկանցից էիր, գիտե՞ս: Իհա՛րկե գիտես… Իսկ հիմա՞… Էդ ո՞նց էդպես խամրեցիր…
Անիմաստ հարցեր եմ տալիս, գիտեմ…

Ի՞նչ ես անում… Ո՞նց ես…

..........................................................

Ես փորձեցի քեզ օգնել, բայց… Դու ամեն ինչ ավելի քան լավ գիտեիր: Ես քեզ ոչ մի նորություն չասացի: Աչքերիդ մեջ արդեն ուրիշ խորքեր կային, ոչ այնքան լուսավոր ու պայծառ, ինչպես առաջ… Այլ մութ ու խորհրդավոր…
Ու մենք էնքան հեռու էինք… Ես մի քանի քայլ արեցի դեպի քո հեռուները՝ խավարի մեջ թաղված, ձայնեցի քեզ, հետ էի կանչում… Ավելի խորանալ չէի կարող. լավ եմ հիշում այդ տեղանքը, հետո հետ դառնալ չէր լինի, գիտեի… Չէի ուզում նորից խրվել…
Դու գիտեիր՝ ուր ես գնում…
Դու որոշել էիր արդեն… Որոշել էիր…
Ու ես արդեն անզոր էի ու զինաթափ…

Ափսոս…

Կծկվել ես հոգով, ինքնամփոփվել… Խուսափում ես նայել մարդկանց աչքերին… Նույնիսկ եթե ինքդ դա չես նկատում, ճշմարտությունը չես հերքի, խուսափում ես…
Ինչո՞ւ… Դու, որ այն եզակիներից էիր, ովքեր բոլոր մարդկանցից ամենաշատն են արժանի երջանկության…
Ընտրեցիր ազատ անկումը… Մի քանի ակնթարթ հաճույքի համար… Սարսռազդու հաճույքի… Սուր զգացողությունների…
Իսկ հիմա՞: Մահացե՞լ ես, թե՞ հաշմանդամ ես…

..........................................................


Հա, ցավում ա…:



Ո՞վ էիր դու, և՛ կայիր, և՛՝ ոչ, և՛ լավը, և՛ վատը, և՛ բարին, և՛ չարը, ների՛ր, երկու իրարից հեռու ծայրահեղություններ չկարողացա տանել, մեղավո՞ր եմ, թող մեղավոր լինեմ, չնայած որ մի կաթիլ անգամ մեղքի զգացում չունեմ... Ամիսներ առաջ էի որոշում նվերդ, արդեն գիտեի թե ինչ ես սիրում՝ շարֆ և գիրք /դու սիրում ես կարդալ, ես սիրում եմ ընթերցասերին, շարունակի՛ր կարդալ/, բայց այսօր առանց նվերի եմ, օրն էլ մռայլ է, այնինչ կարող էր երջանիկներից մեկը լիներ... Դու ինձ շատ հեռու ուղարկեցիր, չնայած որ ահավոր հեռու էինք, ես՝ ինչպես միշտ թույլ գտնվեցի ու չկարողացա, ես չունեցա քո համառությունը, կամքի ուժը, ինչը և գրավել էր ինձ /բայց դու սիրո հարցում չէի համառ, այլ նպատակներիդ, ես հիանում եմ/... Չմտածես, ժամանակը կպոկի քեզ ինձանից... Սեր եմ մաղթում քեզ, այնպիսին ինչպիսին միշտ երազել ես, երջանիկ լինես, իսկ ո՞րն էր քո երջանկությունը՝ սիրող, հավատարիմ կին, անուշիկ դստրիկ /առաջնեկը աղջիկ էիր ուզում լիներ, տղաներից մի տեսակ խորշում էիր/, մաքուր խիղճ եմ մաղթում, քոնը այնքան էլ մաքուր չէր, մարդկանց վստահել կարողանալու ունակություն, ինձ վստահեցիր, բայց ոչ մինչև վերջ... Կհանդիպենք Բրազիլիայում, կարնավալի ժամանակ, դու կտեսնես ինձ, ես՝ ոչ:


Ակումբում 2 տարուց ավելի գրանցված եմ, այդքան նեղսրտված չեմ եղել, որքան մեջբերածս հեղինակների օրագրային գրառումներից. երկուսն էլ իրար նման, կարծես թե՝ պայմանավորված: Ամելիի գրածը նոր աչքովս ընկավ: Ու էն, որ քո համար տանդ դիվանուն հանգիստ նստած հաց ու պանիր կուդես, մեգ էլ շըրը՜՜խկ, զալիդ սերվանդը շուռ գուկա ղաֆիդ, չիդես, թե խի, է՜:
Ա´յ տենց տարօրինակ բաներ: Ժող, կարող ա, մի բան է՞ն չի ինձ հետ: Կամ էլ եթե ինձ ի նկատի չունենք, կառնավալների ու Բրազիլիաների մասին նման մելանխոլիկ բաներ ինչու՞ եք գրել: Ինձ վրա եմ վերցնում: Չնայած՝ էլ ում պտի «հանդիպեիր» Բրազիլիայում, եթե ոչ ինձ:

հ.գ. Վատ չի, վատ չի....Վան Գոգի ձախ ականջը կանչի:

murmushka
21.09.2011, 10:18
ինջ դուր է գալիս մեր ակումբի շապիկը, պայքար կա մեջը, հաղթանակ ու անկախություն
շնորհակալություն Չուկ ջան

StrangeLittleGirl
21.09.2011, 10:53
Տխուր ա մտածելը, որ էս ազիզ օրով պիտի ստատիստիկա պարապեմ: Մեքսիկայի անկախության օրն էլ հենցընենց անցավ, Ռընեն տենց էլ չտոնեց: Հայաստանինն էլ կանցնի... Բայց չէ, քննությունս հանձնեմ, տեսեք ոնց եմ նշելու:

Moonwalker
21.09.2011, 11:36
Մեր տղերքը...:love Ուխխխխխ՜ http://rugame.mobi/smile/personaz/soldat.gif

Անկախ ամեն ինչից, հոգիս ո՜նց փառավորվեց http://rugame.mobi/smile/emotion/dovolen.gif

Freeman
21.09.2011, 12:56
Ե՞րբ կգա էն ժամանակը, որ մեր երկրով հպարտալիս չսկսենք «անկախ ամեն ինչի» խոսքերով :(

Էլիզե
21.09.2011, 19:12
Սուսանիկը իմպրեսիոնիզմի անմնացորդ նվիրյալ է... ավելին` վաղ իմպրեսիոնիզմի:

Հլը եկեք-տեսեք սենյակիս պատին ի՛նչ է նկարել :angry

Գալաթեա
21.09.2011, 20:51
Առավոտից ցածր թռչող ինքնաթիռի ոռնոցներ են լսվում, կրակոցներ, սալյուտի գմփգմփոց:
Դեռ հայրենասիրական պահեր չեմ ապրել:
Մեկը լիներ ասեր՝ էսօր ումից ենք սենց աղմկոտ անկախ:

Բայց դե ուբոռկա արեցի:

:)

Nare-M
21.09.2011, 22:02
Առավոտյան երթուղայինով աշխատանքի էի գնում: Մի երիտասարդ նստած էր վարորդի հետևի մասում: Ճանապարհի կեսից սկսեց կոտրատած ռուսերենով բարձր-բարձր խոսել: Հետո անցավ հայերենին՝ էլի շարունակելով բարձր խոսելը: Տեսարանն իրոք հաճելի չէր, նամանավանդ, որ հասկանում էի, թե ինչ էր ասում.
- Հլա սաղա՞: Էրեկ շան ծեծ եմ տվե դրան: Մե հադըմ եմ տվե, բայց լավ եմ տվե… - կողքին նստած ռուսազգի միջին տարիքի մի տղամարդ նրան կտրեց.
- Говорите по тише, водителю ничего не слышно, а если не на русском, то вообще молчите! (Խոսեք ցածրաձայն, վարորդին ոչինչ չի լսվում, իսկ եթե ռուսերեն չէ՝ ընդհանրապես լռե՛ք)
Երիտասարդը մի փահ շփոթվեց, արդեն ցածրաձայն ինչ-որ բան ասեց ու հեռախոսն անջատեց:
Կյանքում չեմ սիրել ցուցամոլ մարդկանց, դրա համար մի պահ ինքս ինձ ուրախացա, թե այդպես էլ պետք է, մի փոքր քաղաքավարությունը չի խանգարի: Բայց անմիջապես էլ մտքովս անցավ, որ, ախր, հայերեն էր, չէ՞ խուսում: Մի տոսակ վիրավորանք զգացի…
Այդպես է՝ ինչքան էլ երկար ապրենք, սովորենք ու աշխատենք ուրիշ երկրում, միևնույն է, միշտ էլ օտար կմնանք: Մեկը չէ, երկրորդը չէ, բայց երրորդը կասի թե. «սա ձեր հողը չէ, ինչո՞ւ եք եկել այստեղ»: Մեկ անգամ չէ որ լսել եմ նման բառեր:



Հենց սկզբից էլ, երբ սկսել եմ հասկանալ հայրենիք-սփյուռք բառերի իմաստը, մի բան եմ երազել՝ կարողանանք ստեղծել այնպիսի հայրենիք, որից հեռանալու միտք անգամ չծագի: Ու հավատում եմ, որ կստեղծենք:

Ծնունդդ շնորհավո՜ր, հայրենի՛ք::love

John
21.09.2011, 22:12
ես գիտեի ոչ ոքի չեմ ատում... ախր գիտեմ, որ էդ վատ բան է... բայց երբ որ 3րդ (ինձ հոգեհարազատ) մարդն ա ամենաանցանկալի առիթով իրա անունը տալիս... ինձ արդեն սկսում ա վախեցնել էդ փաստը... կորի իմ կյանքից արա... կապ մի ունեցի իմ մտերիմների հետ... զզվում եմ քեզնից... դու մարդ չես՝ դու ... մարդակեր ես

Էլիզե
22.09.2011, 19:38
Սուսանիկի թաՌմը ստեղծագործություններից մեկը. բռնում է խալաթիս փեշը ու ուրախ-ուրախ երգում.

-Տարա՜ն, տարա՜ն, Ասի՛ին տարա՜ն... /էստեղ մե խինդ-ծիծաղ-էմոցիա-էքսպրեսիա արտահայտող սմայլիկ/

:)) հիհիհի՜…

Lusinamara
22.09.2011, 22:47
Ասում եմ՝ ի՜նչ հետաքրքիր է կյանքը, զարմանալի, անհասկանալի… Երբ հանկարծ մտքովս անցնում է, որ Դու կարող էիր կողքիս լինել, ուրախանալ ինձ համար, մարմինս փշաքաղվում է, սիրտս՝ սառչում, կարոտում եմ Հայաստանս, դողում… ի՞նչ է… Ստիպված խախտում եմ ներքին պայմանավորվածությունս. Քեզնից պիտի որևէ անակնկալի չսպասել, ակնկալիք չունենալ, այնուամենայնիվ… վաղուց ճանաչում եմ, գիտեմ հոգեկան առանձնահատկություններդ և Քո մասին մտածելիս ներողամտաբար ժպտում եմ: Ախր, կարող էիր գոնե շնորհավորել, ախր, Դու էլ գիտես իմ ամենախոցելի տեղը, ախր… ինձ ամենաշատը Քո՛ «շնորհավո՜ր» ասելն էր պետք…

StrangeLittleGirl
22.09.2011, 23:23
Փոստարկղս բացելիս ուզում եմ սպամից ու բանկից եկած ծրարներից բացի ուրիշ բան էլ գտնել:

Ներսես_AM
23.09.2011, 05:01
Ինչ հավես ա, որ գիշերվա կեսին վիդեոչաթով քեզ կարող է ծնգացնեն (ձեռախոսի նման, զանգեն ու առաջին զանգից անջատեն), ու հետո հանցանքի վայրում բռնացնելուց ծավալված խոսակցության արդյունքում լիքը դրական լիցքեր գան աշխարհի մյուս ծայրից :oy

zanazan
23.09.2011, 10:00
արա բայց էս հայերը ինչ դեմք են արաաա...էտ ինչ խայսաթ ունեն այ մարդ...ու ամենակարևորը այն է որ էտ խայսաթը(կասեի բնավորություն , բայց այս դեպքի համար խայսաթ բառն ավելի է սազում) անկախ է ամեն ինչից`մարդկանց քանակից, գործի բնույթից, տեղանքից, մի խոսքով ամեն ինչից ինչ հնարավոր է մտաբերել.
Հիմա ասեմ ինչի մասին ա խոսքը.
Հենց մեկը ուզում ա մի գործ անի, ու ասենք նենց ա ստացվել որ պիտի բակում/փողոցում աշխատի , ուր 1000 աչք ա նայում,մեկ էլ սկսվում ա մանրից մարդկանց մի հոծ բազմություն հավաքվել.Ովքեր սկզբում լուռ նայում են, մի 2 հարց բան, հլա որ ուզում են հասկանան ինչ ա կատարվում...
Հետո գնաց, ամեն մեկը ինքն իրան պրոֆեսոնյալ ա համարում, ու իր պարտքն ա համարում նաև ճիշտ ցուցումներ տալ, նկատողություններ անել, բարկանալ ցուցումը չլսելու դեպքում և այլն...
Էս ինչը սխալ ես արել, էն ինչը ծուռ ես դրել, փոխի սենց, փոխի նենց,ես որ անեի ավելի լավ կանեի...ու ենքան գլուխտ կֆլորեն որ համբերությունից կհանեն...
Հա ու մի կարևոր պայման կա, բացի կողքից խոսալուց հանկարծ մատը մատին չպիտի տան, իրանց ֆունկցիան միայն նկատողություններ անելն ա..
Ու մարդ ստեղ ուզում ա(երբեմն ել անում ա ինչ ուզում ա) գոռալ
արա դե ես եմ իմ բակում գործ եմ անում, արդեն զզվցրիք, հելեք սիկ եղեք ձեր տները ու ինչ ուզում եք արեք..սխալ եմ անում ճիշտ եմ անում իմ համար եմ անում...
Ու էս խայսաթը սկսվում ա տան մեջից, հասարակ մեխ խփելուց առնվազն մեկը անընդհատ դիտողություններ ա անում
Իսկ վերջանում ա երկրի սհամմաներից դուրս, երբ դրսում ապրող հայերը սկսում են որոշել որ ստեղ ապրողները սխալ են ապրում, ծուռ ու աննպատակ...

Մի խոսքով, հայկական խայսաթ ա, սեփական գործը թողած, պիտի քիթտ խոթես ուրիշի գործի մեջ ու ինչքան կարաս ճիշտ ու սխալ դիտողություններով հարամ անես, ու ոչ մի դեպքում չօգնես գործով.

Artgeo
23.09.2011, 10:43
Առավոտը սկսվեց հարևանի վրա գոռալով... Ցավոք, այլ կերպ այդ կնոջը չստացվեց բացատրել, թե ինչու չի կարելի մեր տան դուռը թխկցնելուց հետո միանգամից բացել...

Tig
23.09.2011, 11:58
Զարմանում եմ 20 տարի անց դեռ սովետախտով տառապող մարդկանց վրա...
Հա լավ բաներ կաին, բայց նենց չի որ ամեն ինչ լավ էր: Լիքը վատ բաներ էլ կաին, ուղակի սովետի վերջին 20-30 տարում սաղի փորը կուշտ էր, տակներն էլ չոր... Լավ, բացի դրանից այլ ձգտումներ ու հույզեր չէին փոթորկվում էդ մարդկանց մեջ... Կուշտ ըլնելը էդ ինչ մի տպավորիչ ա եղել, որ 20 տարվա "սովը" դրա հիշողությունը չի մաքրել... Աչքիս մի 20 տարի էլ ա հարկավոր, որ էլ չլսենք՝ "բա սովոտի վախտով սենց բան կա՞ր...": Չմտածեք, թե սովետը ատում եմ: Հակառակը, շատ եմ սիրում իմ էդ մանկության տարիները, էդ սովետական ոգին, հզորության զգացողությունը, էդ նիստուկացը, նույնիսկ գաղափարախոսությունը: Բայց ախր էլ չկա, "նիխտ", ու չի էլ լինելու: Ու լավա որ չի լինելու, թե չէ ճահճացման պրոցես էր սկսվել... Թարգեք սովետախտից կախվել: Մենք այլևս Հայաստան ենք... Զգացեք Հայաստան լինելու վեհությունն ու խորությունը, ցավն ու տառապանքը, սերն ու ուրախությունը, կեղտն ու մաքրությունը: Այստեղ ամեն ինչ էլ կա /ինչպես և ամեն տեղ/: Եկեք արժևորենք մերը՝ թերություններով ու առավելություններով հանդերձ: Քանի որ դրանք մերն են: Եկեք ինքներս դառնանք այնպիսին, ինչպիսին ուզում ենք տեսնել Հայաստանը: Ու համոզված եղեք, վաղ թե ուշ, Հայաստանը հենց այդպիսին էլ կդառնա:

Ժունդիայի
23.09.2011, 17:42
Հեգնանք. օգտագործել կոսմետիկական միջոցներ ու շարունակել լինել գեշ: :(

Ժունդիայի
23.09.2011, 19:22
Անհանգիստների ցեղատեսակը

Անհանգիստների ցեղատեսակին պատկանում ենք մենք՝ բոլորս. սպիտակամորթներն ու սևամորթները, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու տարեցները, ու եթե, իրհարկե, ունենք այդ ցեղատեսակին բնորոշ ընդհանուր հատկանիշներ, ապա անհանգստությունը մեզ դարձնում է անտանելի պահանջկոտ ինքներս մեր հանդեպ... ու դառնում ենք փառասեր՝ հաղթելու կյանքի բոլոր խաղերում:

Աշխարհի անհանգիստները միշտ վազում են հնարավոր երջանկության հետևից, և մի անգամ հասնելով իրենց նպատակին, չեն հանդարտվում, ու այս անգամ փնտրում են անհնարին երջանկությունը: Այն երջանկությունը, որը խոստանում է հարատևություն ու կլինի հաստատուն: Այն, որին ոչ մեկ դեռևս չի տեսել, չի զգացել, որը հազվադեպ է:

Անհանգիստները սիրում էն սայթաքելով, մշակում են սեփական անիրատեսական ֆանտազիաները միայն վսեմ, հագեցած ու հավերժական սերերից, հայտնի են իրենց շտապողականությամբ, լի են մտահոգություններով ու ցանկություններով, սիրում են ավելին՝ քան հարկավոր էր նրանց, փոխարենը ստանում նախատեսվածից ավելի քիչ:

Անհագիստները մտածում են թե´ քնած, թե´ արթմնի, մտածում են թե´ լսելիս, թե´ խոսալիս ու մի օր կտեսնես մտածում են լուսավոր, իսկ հաջորդ օրը՝ մռայլ ու այլալյված: Ու այնքան են մտածում, որ մտածում են՝ հանգստանում են:

Անհագիստներին հակացուցված է հեռուստատեսային լուրերին հետևելը. լացում են միանգամից: Չեն կարողանում տանից դուրս գալ, որովհետև վախենում են: Նրանք չեն կարողանում այլևս տանել այն տականքերին, ովքեր գտնվում են բուրգի գագաթին ու այն երևույթներ, երբ անվերջանալի հերթերում մարդիկ խաշվում են շոգից, խաշվում են կեղտահորերից բխող բույրերի ներքո:

Անհագիստները հագնվում են ցանկացած ձև ու ատամներով պոկում են մատների աղվամազերը: Կյանքի ցեխահորում թաղված ամհագիստ տղամարդիկ ու կանայք փորձում են մի անցք, մի լուսամուտ բացել, ինչ որ տարբերվող մարտահրավերներ են հորինում, որպեսզի զգան ինչ-որ բան հրում է նրանց դեպի առաջ:

Անհագիստները կասկածում են սեփական անձին, իրենք իրենց մեղադրում են, իրենք իրենց պաշտպանում են ու իրենք իրենց հակասում: Նրանք հեշտ են ու միաժամանակ՝ բարդ: Հնազանդվում են ու միաժամանակ՝ անհարգալից վերաբերվում օրենքներին ու սեփական տեսակետներին, հաղթանակված են ու միաժամանակ՝ շնչահեղձ եղած անհաղթ էակներ:

Անհագիստները տառապում են անքննությամբ, ու խելառ են ու բարի են միաժամանակ: Նրանք չեն համակերպվում անփոփոխ ճշմարտությունների հետ, ծիծաղում են, երբ հարբած են: Գինովցած ժամանակ սրտխառնոց չեն զգում, սակայն գլխապտույտից փսխում են աշխարհում տիրող այսքան ազատամտության, այսքան շիզոֆրենիկության պատճառով: Գիշերները չեն հարմարվում սեփական անկողիններում ու ցավում են, երբ զգում են, թե ինչ պակաս է անում, երբ չկա անգիտակից խաղաղությունը:

Այս ցեղատեսակից մենք բոլորս ենք, ես եմ: Ու հանդարտվում եմ միայն, երբ ընդում եմ ինձ ինչպես, որ կամ:

Meme
23.09.2011, 19:43
աաաաաաաա,ո՞նց չեմ սիրում ամաչկոտ ու չխոսկան մարդկանց :[,ու ոչ թե ամաչկոտ աղջիկներին, այլ հասուն մարդու, տղամարդու, որ ընտանիքի տեր լինելուց բացի, կին ունենալուց բացի,աղջիկ է դաստիարակում, ախր ի՞նչ կա ամաչելու մեեծ մարդ ես,լավ ջահել մարդ ես,բայց մեծ ես չէ՞....ու խոսքը մեր նոր ծանոթներից մեկի մասինա,ու էնքան ամաչկոտա, ա՞խր էդքան մեր տունա եկել, մեզ ճանաչումա,էլի նոր մարդա բայց ոչ մի քանի օր, մի քանի ամիսա գիտենք իրար ընտանիքներով, էդքան միասին սենյակ սենյակի դիմաց ապրեցինք, հանգստացանք միասին, ու էսքանից հետո մարդ ամաչի, ախր ջղայնանալույա էէ, եղբայրդ, որ իմ տարիքինա՝ իրա բռիությամբ ու կոպտությամբ տվել անցելա քեզ, ախ էդքան տարբեր իրարից...
Մարդ, որ ամաչի ինչ որ մի բան ուտի, որ միասին մի սեղանի հաց ենք կերել, կամ էլ ամաչի խոսա, նստի ու նայի պատերին,էհհ,ասա երնե՜կ մեզ էլի:fool.....
ես ինքս ամաչկոտ մարդ եմ,բայց սենց հաստատ չեմ, որ մարդուն վատ իրավիճակի մեջ գցեմ, չիմանան ինչ հյուրասիրեն :unsure, էդքանից հետո էս մարդը մենակ մի բաժակ ջուրա ուզում,հա հա մենակ մի բաժակ սառը ջուր....
Բա իրա չխոսկանությունը, լրիվ մարդու հունից հանումա:angry, հա ինչքան սուս մնաս, էլի ես շատա խոսացող եմ, բայց հա սուս ես մնում, մարդը մոռանումա խոսա, ինչիա՞ եկել,ումա՞ ուզում....
իրան պիտի խոսացնես, որ խոսա:esim , այ քեզ բան մարդը հյուրա գալիս, նայումա պատերին, կամ էլ հեռուստացույցին, ու գնումա տուն, ախր հեռուտացույց էլ չունենան ասեմ հաա:}.......
էհ չգիտեմ, երևի վատն եմ, որ ճիշտ եմ ասում, ասում եմ էն ինչ մտածում եմ, բայց էս մարդը տարօրինակա:pardon.....

հ.գ ՝ հաա,չմտածեք անհյուրընկալ եմ, ընդհակառակը, ուղղակի նման մարդկանց կարող ես ժպիտով ընդունել, սպասել, ուրախանալ, բայց վայրկայանական նման մարդիկ:acute կարող են հունից հանել քեզ, ու սուս ու փուս տուն գնալ:}

My World My Space
24.09.2011, 00:29
մի ժամ ա չեմ կարում քնեմ.... սենյակս ճռիկ էր մտել (10-րդ հարկ:8), ու սպանեց ականջիս տակ Ճռռալով.... :(
մեկ ժամ անց հանցագործը (օղորմի իրեն) հայտաբերվեց հեռուստացույցիս հետևի էն ծակ ծակ մասում....

բարի գիշեր ամենեցուն....

Էլիզե
24.09.2011, 17:53
Ինչ որ մեկը մեր մուտքի պատին տրանսլիտով գրել է`Anna es qez sirum em: Դիմացի պատին էլ ավելացրել` Anna- 100%:

Մեռա ասելով՝ իմ անունն Արաքս է, Աննա չի...:beee վշչ...

:))

Հ.Գ. Հարևաններիս տոհմածառի մանրակրկիտ ուսումնասիրությունն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ մուտքի պատերի գրաֆիտիով հետաքրքրվող սիրատոչոր պարմանին մուտքը խառնել է: :secret :))

Դեկադա
24.09.2011, 18:15
Նվեր էր ստացել: Թութակ...վանդակի մեջ: Ի՞նչի թութակ: Որ մարդկանց շրջապատում խոսալ սովորի: Իսկ ինչո՞ւ վանդակով: Դե բա հոմ չէր թողնի վանդակից դուրս էլ լեզվի կապիչները քանդի ու ամբողջ աշխարհին հայտարարի սովորածը: Մի տարի անց ինչ լսել էր մարդկանցից անգիր էր արել ու իսկական թութակին վայել պահվածքով արտասանում էր տան անդամների համար.
- Ես երբեք իմ կնոջ « ջեբը» չեմ մտնի:
- Ես երբեք իմ երեխային փողով չեմ սովորեցնի:
- Ո՞վ է ասել որ ծեծը դաստիարակման միջոց է:
- Ես երբեք կաշառք չեմ տա:


... 10 տարի անց: Վանդակի ճաղերը քայքայվել էին: Դուռը բռնակից պոկվել էր ու լուցկու չոփով էին ամրացնում...որ թութակը դուրս չգա: Բայց մենակությունը, աղքատությունը մեկ էլ բանտը թութակին հնարագետ էր դարձրել: Էս երեքի դեպքում էր, որ նա իրոք հոգով սրտով ու ամբողջ էությամբ հավատում էր աստծուն ու օրին ի բուն աղոթում նրան, տալ հնարավորություն վանդակից դուրս պրծնելու: Իսկ ինչպես գիտեք ով խնդրում է նա ստանում է: Մի պայծառ առավոտ վանդակի դուռը պահող չոփը կոտրվել էր/ երևի շատ բացել փակելուց բարակել էր և վերջնականապես կեսում կես եղել/ ու թութակը ստացավ ազատություն, թռչելու...չէ սավառնելու կարողություն: Ու առաջի բանը որ արեց նա համայն աշխարհով մեկ գոռաց.
Մարդիկ իրականում անում են հենց այն ինչը որ ասում են երբեք չեմ անի:

Էլիզե
25.09.2011, 01:32
Ահագին ժամանակ է՝ ուզում եմ գրառում կատարել տանգոյի մասին: Չէ՛, տաղտկալի, բարդ ու անասելի ձանձրալի "աջ-ձախ" պաերին չեմ ձոնում գրառումս…
Ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել՝ Նորին Գերազանցություն Տանգոն… /նշում՝ վերջինզանգյան դայաղապարի մասին չեմ խոսելու/

Ընդամենը մի տարի է՝ ինչ ծանոթ եմ տանգոյին, փորձում եմ հասկանալ՝ի՛նչ է իրենից ներկայացնում տանգո ասվածը:

Տանգոն պար չէ, տանգոն վիճակ է, կյանքից մի դրվագ՝ հոգեվիճակ, հասկանալու, հասկացվելու, հասկացնելու պահանջ…

Ինձ հանդիպած միակ պարն է, որի ընթացքում անտեսում ես պարընկերոջդ՝ միաժամանակ փնտրում նրա հայացքը…
Ինձ հանդիպած միակ պարն է, որի ընթացքում ատում ես պարընկերոջդ՝ միաժամանակ պաշտում նրան…
Ինձ հանդիպած միակ պարն է, որի ընթացքում հրում ես պարընկերոջդ՝ միաժամանակ գրկում նրան…
Ինձ հանդիպած միակ պարն է, որի ընթացքում չես տեսնում պարընկերոջդ՝ միաժամանակ զգում ես նրա սրտխփոցը…
Ինձ հանդիպած միակ պարն է, որի ընթացքում հեշտ ես կառավարվում՝ միաժամանակ լինելով անկառավարելի…


Մի խոսքով՝ զգացմունքների փոթորիկ է տանգոն՝ ծայրահեղության դրսևորում…

Ոչինչ այդքան լավ չի օգնում առօրյա հոգսերից ձերբազատվել, որքան տասը րոպե տանգոյի տեսքով էմոցիաների արտանետումը:


Հ.Գ. Վերջերս մի տեղ կարդացի /թե լսեցի/՝ "Տանգոն կախվածություն է"… Աչքիս՝ ինձ մոտ էդ դեպքն է… :)

erexa
25.09.2011, 03:27
Մոտ 14 տարի առաջ, էրեխեն (այսինքն ես) :) ծնունդներից մեկի ժամանակ վեր ա կենում և մի կենաց ա ասում, իր մորեղբոր աղջկան: Էս կենացը իմ բարեկամների հիշողությունների մեջ ա տպավորվել և հիշելուց միշտ ծիծաղում ենք: Ուղղված կենացը մորեղբորս աղջկան: Մեծանաս, լավ մարդ դառնաս, ամուսնանաս, վերջում էլ գնաս արտասահման: :)) Հիմա մորեղբորս աղջիկը մեծացել ա, լավ մարդը դարձել ա, ամուսնացել ա, հեսա շուտով էլ արտասահման ա գալու: :)) Ինչևէ, ուրախ եմ, որ կենացիս բարեմաղթանքները կատարվել են, մնաց ամենավերջին բարեմաղթանքը: :))

Katka
25.09.2011, 08:38
Պուտինն ու Մեդվեդևը էս ինչ մի ծապիլապի են խաղում: Մեջ-դուրս, մեջ-դուրս:

Jarre
25.09.2011, 16:37
Անցած և այս տարվա մեջ երկու հոգու շնորհիվ շատ կարևոր բաներ պարզ ու բացահայտ դարձան նրանց համար ովքեր չեն սիրում ինքնուրույն ինչ որ բան հասկանալ։

Արթուր Պողոսյանի շնորհիվ անհնար դարձավ չհասկանալը լրատվամիջոցների անվստահելի լինելու չափը որոնք պատրաստ են լիովին անհիմն աստվածացնել կամ խայտառակ անել մարդուն, և կառավարության տգիտությունը, որոնք ինչպես միշտ այդպես էլ Արթուրի հարցում տենց էլ չջոգին թե ում հետ գործ ունեն։ Հալալ ա, Արթուրին։ Շատ սիրեցի իրեն։ Կարգին տղա ա։ Իմ կարծիքով առաջինը ինքը պիտի արժանանար նախագահի մրցանակին։

Իսկ երկրորդ մարդը Անժելա Սարգսյանն է, որի շնորհիվ անհնար դարձավ չտեսնելը ձևական և հիվանդ հասարակությունը, որում մենք ապրում ենք։ Այս դեպքից հետո սովետական ժամանակների մի պատմություն հիշեցի։ Երկու հոգի մտնում են վերելակ։ Մեկ էլ դրանցից մեկը շալվարը իջացնում ա, պպզում ու սկսում ա կարիքները հոգալ։ Էն մյուսն էլ հոտին չի դմանում ու սիգարետը հանում ա, որ ծխի։ Էտ պահին շալվարը իջացրած, իրա կարիքը հոգացողը, ուրիշի օդը պխտորողը, հասարակական վայրը այլանդակողը ժպիտը դեմքին ասում ա. «Ընկեր, չեք տենո՞ւմ լիֆտի պատին գրված ա՝ «Չ՛ ԾԽԵԼ»»։ Փաստորեն ազգովի էս մակարդակի վրա ենք։ Ավելին՝ անբարոյականին հատուկ մտածելա և վարվելակերպով պատրաստ ենք ոչնչացնել մարդուն, նրա արժանապատվությունը և կյանքը։ Իսկ օգնության ձեռք մեկնողներին էլ պախարակել։

Տխուր ա..... Բայց դե ճշտից չես փախնի։ Իսկ ճիշտը իմանալը ամեն դեպքում տալիս ա շանս էտ ամենից ազատվելու ու գուցե նաև նշանակում է, որ եթե էտքանը հասկանում ես ուրեմն գուցե դու այդ հիվանդությամբ դեռևս վարակված չես։

Դեկադա
25.09.2011, 18:22
Շատերը շատ հանգիստ կարողանում է ասել. « իմ խիղճը հանգիստ է»:
Արդյո՞ք նույն հանգստությամբ նրանք կարողանում են ասել. «իմ խղճի առաջ ես մաքուր եմ» բառերը...

Artgeo
25.09.2011, 20:29
Թուրք-սելջուկներ, սուտի պատմաբաններ
Բուզանդացիներ, պարսիկներ, սուտի պատմաբաններ
Մոնղոլ-թաթարներ, սուտի պատմաբաններ

Հիմա էլ ռուս-մոնղոլներ, սուտի պատմաբաններ

Հայերիս գլխին գալովի ա... Բայց սա էլ ենք հաղթահարելու: Ունենալո՛ւ ենք անկախ ու հզոր Հայաստան, տարատեսակ խաչատուրաբովյաններին ու կարմրախտով տառապյալներին հակառակ, ի փառս մեր նախնիների:

Moonwalker
25.09.2011, 20:34
Լավ ա լինելու, ինչքան էլ չուզես::P

VisTolog
25.09.2011, 21:00
Հետաքրքիրա, բոլո՞րն են ուզում նմանվեն իրենց ավատարի պատկերին::))

John
25.09.2011, 23:23
քունս որ տանում է, տարօրինակ մտքեր են այցելում... երևի կիսաքնած եմ արդեն՝ երազի ու իրականության մեջ տենց միջանկյալ վիճակ է մոտս... ու սկսում եմ մի տեսակ երազել... այ օրինակ հենց նոր երազեցի, որ էս տարվա առաջին ձյունը գալու նախորդ օրը գնամ Գյումրի ու 1ին ձյունը Գյումրիում տեսնեմ... այսինքն էս պետք չի տեսնել՝ զգալ է պետք... ուզում եմ Գյումրիում զգալ էդ հաճույքը... ախր Գյումրին կարոտել եմ... վերջին երկու տարին որ Գյումրիում էի «ապրում»՝ ավելի խորացրեցին էդ կարոտը... ախր Գյումրին պարսպից այն կողմ էր, իսկ ես Գյումրիում չէի... մեծ բան չի երազանքս՝ ուզում եմ քայլել Գյումրու 1ին ձյան տակ... ու եթե էն մի երազանքս էլ միացնենք էս մեկին ու երկուսն իրար հետ իրակականան՝ ինձնից երջանիկ մեկ էլ երևի ... դու կլինես ... այնպես կուզեմ քեզ երջանիկ տեսնել... կամ գոնե լսել, որ երջանիկ ես...

Ժունդիայի
26.09.2011, 16:14
Անհամապատասխանություն. նա ուզում էր կատարյալ մեկին, ես՝ նույնպես, ու մենք մնացինք միայնակ:

ars83
26.09.2011, 17:08
Երեկ երեկոյան քայլում էի տուն ու, ինչպես դա հաճախ պատահում է նման դեպքերում, մտածում: :D
Ու մտածում եմ, թե ինչ հետաքրքիր բան է մարդու ձայնը: Ես միշտ պնդում եմ, որ տեսողական հիշողություն ունեմ, բայց լսողականն էլ է բարձր մակարդակի վրա, կարծում եմ: Սկսեցի հիշել ակումբցի ընկերներիս (դե, առանց ակումբ ի՞նչ կյանք, ի՞նչ ընկերություն, կարելի է նաև ասել՝ ի՞նչ ընտանիք :D) ձայները. այնքան հետաքրքիր է:
Այ, օրինակ, կա սառած, հոգնած ու սոված Հայկօյի ձայն. ցածր, մի-տեսակ ինտիմ դիմինուենդոներով :P (ձայնի իջեցում ֆրազի վերջում), իբր՝ սոված եմ, մարում եմ, շուտ մատուցեք ուտելիքը: Կա, գոհ Հայկօյի ձայն. սովորաբար կուշտ ու սիգարետը ձեռքին. ավելի բամբ, գոհունակ, սահուն:
Կա Գալաթեայի դժգոհ (ա լա «գրող» կամ «չոռ») ձայն. կտրուկ, ստակատտոներով, կրծքային. շատ անկեղծ ու գեղեցիկ է ստացվում:
Կա նաև Գալաթեայի հոգատար ձայն (ա լա «պետք չի, ջան, մի տանջվի»). մեցոպիանո, հանդարտ:
Կա Ռուֆուսի մոնոտոն, առանց մոդուլյացիաների բամբ ձայն (համարյա միշտ ֆորտե)՝ անկախ խոսակցության թեմայից. մի-տեսակ վստահեցնող հաստատուն հատկություն է: Փոփոխվում է միայն ֆորտիսիմո ծիծաղի պայթյուններով: :P
Կա Չուկի ողջունման անվրդով ձայն. ցածր, կարճ, երբեմն նույնիսկ կտրտվող («լավ եմ», «դո՞ւ», «ողջույն»):
Կա Չուկի «քաղաքական քննարկումների» ձայն. զգալի ժրության, բարձր ռեգիստրներում, առավելագույնը մեցոֆորտե:
Կա Ֆոտոնի ծիծաղ. զրնգուն, վարակիչ, ուրախ, հաճելի՝ տարածվող արպեջիոներ միջին ռեգիստրում:

Էլ ինչ կա: :think Էնքան շատ բան կա, որ էսօր գրեմ, չեմ վերջացնի:
Օրինակ, կա MWMS-ի անհասկանալի ձայն. անհասկանալի, որովհետև շատ դեպքերում այդ ձայնով արտահայտված միտքը՝ երգիծական կամ հումորային (գրառման հեղինակի դեպքում սովորաբար ձեռք առնելու :beee) չի համապատասխանում դեմքի լուրջ արտահայտությանը: Հատկապես անմեղորեն կլորացվող աչքերը մի թազա բան հորինելիս:

Կա Արշակի հանդարտ, մի-տեսակ հիպնոսացնող ձայն: :)) Որոշ անշնորհակալ անձինք պնդում են, թե այդ ձայնով ծրագրավորման հմտությունները մատուցելիս նրանք լեթարգիական քնի հակումներ են ունենում:

Մի խոսքով, շատ ձայներ կան, ու ամեն մեկն իր յուրահատուկ հնչերանգն ունի: Էնա որ ես վաղուց արդեն չեմ լսել ակումբային «երգչախմբի» կատարումները: :( Էհ:

Claudia Mori
26.09.2011, 17:47
...Տեսնես ինչու՞ էր այսօր այն մարդը նախկին երիտասարդական պալատի շենքի տարածքի մոտից հսկա քարեր շպրտում Խաչատուր Աբովյանի արձանը շրջանցող ավտոմեքենաների վրա:think

Chuk
26.09.2011, 18:53
Սուրեն պապը վատ էր զգում: Շատ վատ էր զգում: Սուրեն պապն էնքան վատ էր զգում, որ չդիմացավ ու բողոքեց տղաներին, ասեց. «Վատ եմ զգում»:
Դա Սուրեն պապից չէր ու տղերքն իրար խառնված Սուրեն պապին հասցրին քաղաք, բերեցին հիվանդանոց:

Բժիշկը քննեց, քննեց, հետո ասեց.
- Անպայման պետք է կարդիոգրամմա անենք:
- Էդ ո՞րն ա, տղա ջան, - հարցրեց Սուրեն պապը:
- Պետք ա սիրտդ նկարենք, պապի, - պատասխանեց բժիշկը:
- Ի՛ի՜, - նեղսրտեց Սուրեն պապը, - ես առանց իմ կնկա չեմ նկարվի:

CactuSoul
26.09.2011, 18:57
Էդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ թուլություն ունենալը լա՞վ բան է, թե՞ վատ: Ախր միանշանակ վատ կլիներ, եթե առանց թուլության մարդ լինել ստացվեր…
:8

John
26.09.2011, 19:02
ամոթ չլնի ասելը էս վերջերս սկսել եմ աղջիկներին հասկանալ... չէ, մի մտածեք գլուխ եմ գովում, որտև նոնց չի որ իրանց լոգիկան եմ հասկանում կամ մտածելակերպը, ուղղակի իրանց եմ հասկանում... մի երկու օրինակ բերեմ՝ պարզ կլինի երևի արդեն)))
1. սկսել եմ հետևել թե ինչը ինչի հետ եմ հագնում, ուր գնալուց ինչ եմ հագնում ու նման բաներ,
2. սկսել եմ երբեմն հայելու առաջ երևալ՝ համոզվելու համար, որ տեսքս լավն ա...
3. սկսել եմ հասկանալ, թե ինչքան դժվար է, երբ շփվում ես հակառակ սեռի մի քանի ներկայացուցչի հետ, որոնցից 1ից ավելին ոնց որ թե անտարբեր չեն քո հանդեպ...
4. սկսել եմ փողոցում, համալսարանում, երթուղայինի մեջ, խանութում և այլուր անթաքույց հայացքներ տեսնել իմ նկատմամբ...
ու էս հլը ամենը չի, ուղղակի էս պահին չեմ հիշում ուրիշ բան... ասածս էն ա՝ լուրջ ծանր ա ձեր գործը...
հ.գ.
մի տեսակ ամոթ ա, ոնց որ թիթիզ աղջիկ լինեմ՝ վաղվանից սև, ծիծակ, թրաշ, թե չէ սենց չի լինի...

anahit96
26.09.2011, 20:37
Վախենում եմ...

einnA
26.09.2011, 22:40
Աշխատանքային օրվա վերջում ընկերուհիս իր աչուկին մանկապարտեզից բերեց մեր սենյակ, բոլորս թարմացանք, սկսեցինք ճուտին հետաքրքել ինչով կարող էինք, վերջում ուշադրությունը գրավեց սեղանիս գունավոր նոթաթղթերը: Եկավ, նստեղ գիրկս ու առաջարկեց, որ օգնեմ իրեն ԱՆԱԿՆԿԱԼ պատրաստել (անկեղծ եմ ասում` անակնկալ բառը հենց ինքն արտաբերեց) :Զարմացա, բայց լուրջ անցանք գործի: Վերցրեց սպիտակ թուղթն ու պատվիրեց, որ սրտիկ նկարեմ ու գրեմ, որ մամային շատ է սիրում, հետո կապույտը` պապայի համար, կանաչը` դեռ չծնված Սյուզի քույրիկի համար: Նկարեցի, պատրաստեցինք, էտ ընթացքում զանգեցինք պապային, ասաց, որ անակնկալ ունի իր համար: Ես էլ հավաքում եմ գունավոր ամեն ինչը սեղանիցս, մեկ էլ ճուտոն նեղացած ձեռքիցս վերցրեց թղթերը, նայեց, ընտրեց կարմիրն ու միանգամայն լուրջ ասաց.

-Հիմա ամենասիրուն սիրտը նկարի ու գրի, որ ես ինձ շատ եմ սիրում:

Այ թե ինչքան սովորելու բան կա դեռ :))

Arpine
26.09.2011, 22:53
«Սրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա»: Մի ժամանակ նենց վստահ էի սրա մեջ:
Դե պատճառ ունեի: Մոտ 4-5 տարեկան կլինեի երևի, մի ծանոթ մարդ նենց վրես գոռաց, չեմ էլ հիշում ինչի համար, բայց հիշում եմ, որ մեղավոր չէի ու չկարողացա իրեն բացատրել:this:Անարդարություն:[: Ու հետո անընդհատ խուսափում էի իրանից: Նենց վրես ազդել էր անընդհատ ինձ թվում էր էլի պիտի վրես խոսա:)), ու որ ինքը բոլորի հետա էդպես վարվում:
Բայց հիմա արդեն էլ էդ մարդուց չեմ«վախենում», նույնիսկ սիրում եմ, ու ծիծաղում եմ, թե ինչի՞ էի տենց լուրջ վերաբերում, բայց էդ մի փոքր բանը ո՜նց կարա ազդի երեխայի հոգեկան ապրումների վրա և ընդհանրապես, փոխի իրեն:
Բայց փաստորեն լեզվի կտրածն էլ լավացավ…

Lusinamara
27.09.2011, 00:47
Բոլոր գետերը գնում են դեպի ծով, բայց ծովը չի լցվում … :love



http://www.youtube.com/watch?v=npIAyinHl40&feature=related

Claudia Mori
27.09.2011, 18:26
Վաղը կլինի լիքը, բայց չեմ ուզի, որ կաթսան եռա այնքան, որ ճաշս թափվի: Համով ճաշ եմ պատրաստելու ու երկու գդալը ոտքերիս դրած քայլելու եմ այդ ճաշի մի ափից մյուս ափը, որ ճաշս չկպնի կաթսայի հատակին: Հաջողություն մաղթեք ինձ, ակումբցիներ ջան, դա շատ կարեւոր է ինձ համար՝ հատկապես հիմա …

Դեկադա
27.09.2011, 18:33
Աղջկաս երաժշտականի դասասենյակում պատին օրացույց է փակցված: Վրան խոշոր տառերով գրված է «Բրաբիոն»: Սկսեցի զննել, մտածելով որ տակի գրվածները երևի ծաղկեփնջերի մեջ դրվող տողեր են: Ահա թե ինչ էր գրված.
1.Порой кажется, что в Ноев ковчег сели безбилетники.
2.Что было раньше- курица или яйцо, знает только петух.
3.Секс-это каникулы ума.

Ի դեպ секс-ը մատիտով փորձել էին ջնջել, բայց վերջնականապես չէր ջնջվել: Մտածում եմ ավելի լավ չէ՞ր լինի օրացույցը պատից պոկել քան ակամայից երեխաների ուշադրությունը սևեռել հենց կիսաջնջված սեքս-ի վրա:

...Երևի վերջի դեպքերից հետո մարդիկ ընկել են մտածմունքերի մեջ, ու էտպես էլ չհասկանալով սեքսը լավ ա թե վատ կիսաջնջած թողել էին...

Meme
27.09.2011, 19:21
...Երբ կոկորդումդ կանգ է առնում հարցերիդ պատասխանները, կամ մնում է լեզվիդ ծայրին, թվում է կյանքդ էլ կանգ է առել ժամերով, այն ինչ վայրկյան է ինչ ապրում ես ամենը...
***
Երբ լռության մեջ խոսքեր ես փնտրում, գտնել ես ուզում էդ ջերմությունը....պետք չի, ավելի ցավալիա, քան ոչինչ էլ չիմանալը.....
***
Երբ որոշես խոսել, ինձ էլ ասա, որ կարողանամ լսել...
***
Թվաց թե սրանք կապ չունեն իրար հետ, սխալվում ես....

Ժունդիայի
27.09.2011, 21:46
Սովորական մարդիկ արթնանում են, բողոքում են, հագնվում են, զայրանում են, հայհոյում են ու միշտ բարևում նույնաձև: Նույն խնդիրներին միշտ տալիս են նույն պատասխանները: Ունեն նույն հումորի զգացումը թե´ տան, թե´ աշխատավայրում: Նրանց ժպիտները միշտ կարծրացած են իրենց դեմքերին, նվերներ են մատուցում միշտ նույն առիթներին: Կարճ ասած՝ հյուծելու չափ կանխատեսելի են, դատարկության ու ձանձրույթի իսկական աղբյուր են: Սովորական մարդիկ չեն զարմացնում չեն հրապուրում: Աստված հեռու պահի ինձ նման մարդկանցից:

Lusinamara
27.09.2011, 23:43
2000 թվականի այս օրերն էր: Սովորում էի երրորդ դասարանում: Ուսուցչուհին հանձնարարել էր «Կախարդական աշուն» նկարել: Ես այնքա՜ն անվարժ էի այդ գործում, որ մի թեթև հանձնարարությունն անգամ դեմքիս դժգոհության ու լացի կնիք էր դնում: Տուն մտնելուս առաջին իսկ պահից պարզ էր, որ նկարելու ինչ-որ բան են տվել: Ճանապարհին որոշել էի. «Այս անգամ պիտի պապային համոզեմ»: Հայրս տուն եկավ, խնդրեցի, համաձայնեց: Ուրախ ու հրճվանքով լի նայում էի, թե ոնց են կերպարանք ստանում աշունը, նրա գույները, տրամադրություններն ու, նույնիսկ՝ ձայները: Հայրս բերքահավաք էր նկարում: Ես շարունակ բերկրում էի այն մտքից, որ իմ «աշունն» իրոք կախարդական ստացվեց, որ շատ տարբեր կլինի մյուսների «աշունից» ու բոլորովին այլ է այն աշունից, որը ես կնկարեի: Բայց մի ակնթարթ ու ես այլայլ դեմքով.
- Պապա՛, բա որ ասի՝ դու չես նկարե՞՜լ…:o:(
- Կասես՝ ես կախարդական մատիտներ ունեմ, դնում եմ թղթի վրա, ինքնություն վեր են կենում, նկարում:D,- կատակով ինձ սիրտ տվեց հայրս: Ծիծաղեցինք, ուրախացա, գրկեցի ալբոմս, մատիտներս, թռվռացի::scen
Դա նաև այլ զգացում էր. հայրս առաջին անգամ էր ինձ օգնում դասերի հարցում և, եթե չեմ սխալվում՝ միակ (չէ, սխալվում եմ. մի անգամ էլ կարկին չունեի, այնպիսի՜ մի շրջանագիծ գծեց, որ իսկի ես կարկինով չէի կարողանա:oy):
Պառկեցի քնելու: Ամբողջ գիշեր տանջվեցի ու վառվեցի ուրիշինն ինձնով անելու զգացումից: Առավոտը մի կերպ հավաքվեցի, գնացի դասի, բայց ընդհանրապես ինձ չէին ուրախացնում իմ «Կախարդական աշունն» էլ, «Կախարդական մատինտներն» էլ:
Նկարչության դասին, իրո՛ք, եղավ այդ հարցը, որից սարսռում էի: Ես չկարողացա խաբել կամ այլ ինչ. ամբողջովին պատմեցի եղելությունն ու հորս կատակը: Ուսուցչուհիս ծիծաղում էր, բայց ես՝ ամոթից շիկնած, գլուխս չէի կարողանում բարձրացնել:love: Ասաց.
- Վաղը կբերես տեսնեմ մատիտներդ::))


Փաստորեն ազնվությունս անվարձահատույց չմնաց՝ դրանով խինդ ու ծիծաղ պարգևեցի ուսուցչիս: Հիմա էլ մի՜շտ հիշում ենք այդ դեպքը::)

http://i.imgur.com/b2WCf.jpg

Այսպիսին էին մատիտներս՝crayola - 72 գույն, փոքրիկ կարմիր դիպլոմատում դասավորված:)

Chuk
28.09.2011, 15:46
Աչքիս իմ հոգին «փչացած» է:
Երթուղայինում ռադիոն միացրած էր ու ինչ-որ հոգևորական խոսում էր բանակի խնդիրներից: Ասաց, որ բանակի դեպքերը արդյունք են սիրո պակասի, բանակում սերը պակասում է, զինվորները պետք է սիրեն միմյանց:

Ես անմիջապես մտքումս պատկերացրի, թե զինվորներն իրար ոնց են սիրելու ու սարսռացի... չէ... իսկապես հոգիս «փչացած» է:

E-la Via
28.09.2011, 16:20
Առավոտվանից ուղեղումս մի նախադասություն է պտտվում, որը չեմ էլ հիշում, թե որտեղից եմ լսել, կամ ով է ասել:

"Մարդիկ դառնում են խոցելի, երբ կորցնում են իմաստը":

Ասեցի գրեմ, կարողա և մոռանամ:

Անկապ ա:

Նարե91
28.09.2011, 19:37
Երբ կյանքը քեզ ինչ-որ հարված ա հասցնում, թեկուզ՝ թեթև, մի՛ հապաղիր՝ դու էլ նրան հակահարված տուր... անկեղծ եմ ասում... քո հակահարվածը կլինի միայն ու միայն քո հզորությունը, քո անսասանությունը, քո հավատը... պիտի կյանքին ցույց տաս, որ ինչ էլ որ պատահի, դու ամուր՝ երկու ոտքերով, կանգնած ես հողի վրա. ոչինչ չի կարող քեզ հիասթափեցնել, տխրեցնել ու հուսահատեցնել: Ցու՛յց տուր նրան, որ իսկապես ուժեղ ես.. հիշի՛ր, նա թույլերին չի սիրում:

Ameli
28.09.2011, 20:04
Հոգնած-բեզարած քայլում էի ծառուղով ցած՝ դեպի կանգառս, մտքումս պատկերացնելով Մեմեյի հետ հարցազրույցը, թե ոնց եմ սկսելու, ինչ հարց կտամ, ինքը ոնց կպատասխանի… մեկ էլ մի ուրիշ կանգառում միամիտ աչքովս պրն Ս. Սարգսյանը ընկավ :)) , աչքերիս չէի հավատում, հետ-հետ էի նայում, մի կերպ ուզում էի մտահոգ դեմքը տեսնել ու 3 վայրկյան չանցավ ինչ անզուսպ ծիծաղ մոտս առաջացավ, ես կասեի հռհռոց, բարեբախտաբար զսպվեցի ու այն ավարտեցի խոշոր, ծակ ժպիտով… Ախր Ս. Սարգսյանն ու՞ր, կանգառը ու՞ր, կամ ինքը մենակ կանգառում կանգնած, հըլը պատկերացրեք, դա մի ձև պատկերացրեցի՞ք, իսկ կպատկերացնեք նրան իր սիրելի սպորտաձևի ֆիգուրներից մեկի ձևով երթուղայինում խցկված…պատկերացումներս իմ վրա էժան չնստեցին՝ էդ օր մի կերպ տուն հասա :))

Yellow Raven
28.09.2011, 21:38
Դաժանա, երբ ոչ մի բան չես հասցնում... Հլը պարտադրված բաները չհասցնելը ոչինչ, դրանց տակից մի կերպ դուրս գալ կարելի է; Բայց կան բաներ, որոնց տարիներով սովորել ես, եղել են քո կյանքի մի մասն ու իրանց հասնելը հիմա թվումա Հյուսիսային բևեռի պես անհասանելի:
Պետքա պտտել կյանքի անիվը մի փոքր էլ հակառակ ուղղությամբ, միգուցե օգնի...

Lusina
28.09.2011, 22:11
Դաժան ասեց, հիշեցի:(
Ազգիս խնդրանք ունեմ՝ եթե կան մարդիկ, ովքեր մրսկան են, կամ վախենում են իրենց սանրվածքի համար, կամ պարզապես չեն սիրում, երբ հրաշալի սառը քամին իրենց դեմքին ա փչում (թե ոնց կարելի ա չսիրել ), ապա լիքը ուրիշ ազատ տեղերով տրանսպորտ նստելիս մի՛ նստեք պատուհանին մոտ տեղում ու ինձ մի՛ խնդրեք, որ փակեմ այն, թե չէ հաջորդ անգամ հաստատ մերժելու եմ:beee

Artgeo
28.09.2011, 23:44
Իսկ մարդիկ կյանքից են բողոքում...


http://youtu.be/Gc4HGQHgeFE

Արէա
29.09.2011, 09:09
- Ամսի 30-ին ի՞նչ ես անում
- 6-ից 8 անց կես զբաղված եմ, ի՞նչ կա
- Ուզում եմ հանդիպենք
- Ինչի՞ հենց 30-ին, 29-ին կհանդիպենք, կամ 1-ին
- Չէ, 30-ին եմ ուզում
- Լավ, 8 անց կես կգամ քո հետևից
- Չէ, 6-ին եմ ուզում
- Ասեցի 6-ին զբաղված եմ, ութ անց կես կգամ
- Վեցին, իիիիի :cry
- Դե մի զռռա :))
- Չզռռամ, որովհետև վեցին ենք չէ՞ հանդիպելու :this
Դե արի ու մերժի :)) :love

Մինա
29.09.2011, 10:50
Մենակությանը գիտեմ բոլոր կողմերից,մոտիկից եմ ծանոթ:Գիտեմ մենակության համը,որ ամեն օր պարտադրվող դեղահաբի դառնությունն ունի:Դեղահաբի,որ չի բուժում,պարզապես մի օր էլ է թողնում ապրես քո անտեսանելի ներկայությունդ:ՈՒ ինչքան արագ ես աշխատում փախնել մենակության քեզ ձութի պես պարուրող ընկերությունից,քեզ հևիհև գցելով ամբոխի անտարբեր գիրկը....
Գիրկը????Գիրկը տաք է լինում,հարազատ , մայրական կաթի բուրմունքով:Անտարբեր գիրկն անտեսում եմ,այն էլ ամբոխի:Թող մենակության հետ լինեմ,հա հենց ինձ ներսից ձյութի պես սև ու թանձր ինչ որ բանով պատող մենակության,միայն թե ամբոխի անտարբերության մունաթին չմնամ:
Մենակություն բառից դողում է օդն իմ սենյակի...Ականջդ կանչի Սևակ....Եվ Հոգնել եմ այնքան, Որ չեմ զգում ոչինչ, Ցավ չեմ զգում անգամ....
Առավոտ լուսով ուրախ բան էի ուզում գրել,ուզում էի ասել մենակությունից հալածված ավտոկայանում կեղծ անփութությամբ չսպասված ավտոբուսի սպասելուն ձևացնելու կարիքը չունեմ:Նույնիսկ երբ մենակ եմ,երբ կայքում բոլորը քնած են ,էլի մենակ չեմ ,որովհետև ձեզ հետ եմ հարազատներս:


http://www.youtube.com/watch?v=LiGuk82p-k4&amp;feature=related

Claudia Mori
29.09.2011, 12:23
...Երեկ արդարադատության նախարարը, երբ խոսում էր տեղեկատվության ազատության մասին, ինձ թվում էր, թե «Չիպոլինո» մուլտիկի լիմոն արքան է խոսում, բայց բարի տարբերակը...

... Այսօր իմ ապագա շեֆուհիներից մեկը, երբ գործի եկավ ավտոմեքենայով, ինձ թվաց թե ղեկին նստած է Spirited Away-ի Յուբաբան...

լավ չեմ :{

ars83
29.09.2011, 20:22
Մեր գիտափորձի ղեկավարման սենյակում հերթապահություն եմ անում: Կողքս մարդիկ են գնում-գալիս, պատերին տարբեր գունավոր պաստառներ են փակցնում, որոնց վրա համագործակցության ինստիտուտների անուններն են, էկրաններին դետեկտորների նկարներ են ցուցադրում, դրանցով անցնող մասնիկների պատկերներ: Պարզվում է՝ շաբաթ օրը բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է գալու մեզ այցելության: Ֆիզիկոսների միահամուռ ջանքերով ղեկավարման սենյակում հայտնաբերվեցին և վնասազերծվեցին (աղբաման ուղարկելու կամ այլ, անտեսանելի վայր տեղափոխելու միջոցով) չորս գրիչ, որոնցից երեքը կապույտ, մեկը՝ կարմիր, մոտ մեկ տասնյակ A4 ֆորմատի թղթեր՝ բոլորը ծածկված բանաձևերով և երկրաչափական պատկերներով, մեկը՝ պրինտերի թեստային էջ էր, ինչպես նաև՝ ջրի մեկ կիսատ շիշ, մի քանի կպչուն թղթեր: Բարձրացվեցին (միայն մեկ սենյակում) չորս շերտավարագույրներ, մաքրվեց մեկ գրատախտակի կեսը (մյուս կեսում մասնագետների հեռախոսահամարներն են, որոնց պետք է զանգահարել արտակարգ իրավիճակների դեպքում), հայտնաբերվեցին երեք (նստելու համար) պիտանի աթոռներ հյուրերի համար, միացվեցին երեք-չորս անջատված համակարգիչներ, որոնց էկրաններին պատկերվեցին գույնզգույն նկարներ, որոնց իմաստը հասանելի է սահմանափակ թվով մարդկանց: Հեռացվեց մեկ անբարեկարգ տեսքի սեղան:
Մի պահ շուրջս նայեցի. մոտ մեկ տասնյակ տղամարդիկ են սենյակում հերթապահում և մի քանի կանայք: Մեկը չկա, որի վերնաշապիկը ճմրթված չլինի (ներառյալ իմը): Ֆիզիկա: :pardon :))

Էլիզե
29.09.2011, 20:57
Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-Ժպիտ-ժպիտ-ծիծաղ-...


Ահա երջակության կարդոգրաման: :)

John
29.09.2011, 21:57
ինչի՞ց է, որ երբ կա երկու ճանապարհ՝ ես որն էլ ընտրեմ՝ աջը կամ ձախը, վերջում պարզվում է, որ վատ ճանապարհն եմ ընտրել... մի անգամ էլ որ այդպես ստացվեց՝ չգիտեմ ինչ կանեմ... գնում եմ քցվեմ. թո՜ւ, քնեմ, բարի գիշեր ձեզ

John
29.09.2011, 22:36
Դաժան է գիտակցելը, որ կյանքիս ամենահաջողված տարիները բանակում անցկացրած տարիներն էին... ոչ Ֆիզմաթում, ոչ էլ ԵՊՀ-ում ես տենց էլ չկայացա, որպես սովորող անձնավորություն, իսկ բանակում... ու ամենադաժանն այն է, որ բանակից հետո էլ ԵՊՀ-ում ինչ-որ չեմ հարմարվում... ու ամենա-ամենադաժանն այն է, որ գիտակցում եմ, որ փաստորեն միայն ծառայելու համար էի լիարժեք պիտանի... ու որ ասում են, թե բանակը կյանքի ամենադժվար փուլն է՝ իմ մոտ ամենահեշտն է եղել փաստորեն... ախր բանակում ստացվում էր գլուխ պահել, բայց ցույց տալ, որ աշխատում ես, անել չթույլատրվախ բաներ ու հեշտությանբ «կռուտիտ լինել...»: Սարսռում եմ պատկերացնելուց, որ գուցե իմ ապագան հենց բանակում մնալով ավելի լավ կդասավորվեր... պետք է մի բան փոխել ինքս իմ մեջ, այսպես չպետք է շարունակվի...
1.վաղվանից հեռախոսս կթողնեմ տանը, որ դասերի ժամանակ ինտերնետ չմտնեմ
2.դասերից հետո տուն չեմ գա՝ կմնամ ընթերցասրահում, կպարապեմ, հետո կգնամ աշխատանքի
3.աշխատավայրում չեմ միացնի հեռուստացույցը ու չեմ «լռվի» անկապ հայկական սերիալների վրա՝ փոխարենը կշարունակեմ պարապել...
4.այսուհետև բացի բացառիկ դեպքերից՝ կքնեմ 23.59ից ոչ ուշ՝ հաջորդ օրը տրաքած տեսք չունենալու ակնկալիքով
5.համակարգչի դիմաց չեմ նստի ավելի երկար, քան անհրաժեշտ է մինիմալ կերպով վիրտուալ գործերս վերջացնելու համար...

Ծանր ամիս է հոտկեմբերը... և գուցե հենց իրանից է կախված իմ ամբողջ ապագան... ատում եմ մաթեմատիկան, բայց ես այլ ելք չունեմ, մանավանդ որ ինքս եմ ընտրել... ուրեմն հաջություն ինձ, հույս ունեմ՝ վերևում նշված հինգ կետերը խստորեն պահպանել ու ապացուցել առաջին հերթին ինքս ինձ, որ ես վերջացած մարդ չեմ՝ ունեմ լիքը անելիքներ ու պիտի անեմ... գոնե ապացուցելու համար Ծնողներիս, որ իզուր է իրենց այսքան տարիների տանջանքը... ախր դրանից մեծ դավաճանություն, քան ծնողների քրտինքը չգնահատելն է՝ չկա... չեմ ուզում զգալ ինձ ինչպես ամենավերջին ստորը էս աշխարհի...
Հո՛ս ջան, քեզ տեսնեմ, եղբա՛յր, դու կարող ես, դու պարտավոր ես, դու դա կանես :)

E-la Via
29.09.2011, 23:01
-Ի՞նչ ես անում:
-Չե՞ս տեսնում, ծխում եմ:
-Դա տեսնում եմ… Նկատի ունեմ ինչի՞ ես արդեն բավկան երկար ժամանակ անջատված ծխախոտի քուլաներին նայում:
-Գուշակություն եմ անում:
-Ծխախոտի քուլաներին նայելո՞վ… Կարողա՞ կեչու ճյուղերի կարիք էլ ունես: Եթե պետք ա, մի ամաչի, ասա` կբերեմ:
-Հա, ի՞նչ կա որ…Ինչո՞վ եմ պակաս կուբացի գուշակուհիներից: Եթե ուզում ես կարող եմ նրանց հագուստից էլ հագնել, նախօրոք կատարվող ծիսական պարն էլ պարել…
-Լրիվ ես գժվել… Լավ, ասա տեսնեմ ի՞նչ ես գուշակում: Չլինի՞ վաղվա սպասվող եղանակը:
-Ապագաս, սիրելիս, ա-պա-գաս...
-Եվ ի՞նչ ես տեսնում:
- ....
-Դե՛…
-....
-Դեռ երկա՞ր պետք է սպասեմ մինչ կբարեհաճես խոսել: Ասա իմանամ ի՞նչ ես տեսնում:
-Ծխախոտի քուլաներ… Ուղղակի ծխախոտի քուլաներ…


Իսկական անկապի համար նախատեսված խոսակցություն-գրառում :

StrangeLittleGirl
30.09.2011, 02:43
Երբ թվում էր, որ աշխարհի բոլոր թեմաներն արդեն սպառել ենք, չգիտեմ ում գլխում միտք ծնվեց կիսվել սիրային պատմություններով: Տղաները միանգամից կարճ կապեցին, իսկ աղջիկները, որոնցից շատերը, ի դեպ, ընկեր ունեն, սկսեցին ռոմանտիկ մանրամասների մեջ խորանալ:

Բոլոր պատմություններն ինչ-որ ընդհանրություններ ու տարբերություններ ունեին, բայց բոլորիս զարմացրել էր պակիստանցի Սանայի սերը:

Պարզվում է` ընկերոջ հետ (որին ընկեր անվանել չէր սիրում) ծանոթացել է ինտերնետով: Վիրտուալ շփվել են երկար: Հետո մի անգամ տղան ամուսնության առաջարկ է արել: Սանան խառնվել է իրար, հազիվ է կարողացել մարսել նրա ասածները: Հետո արդեն ըստ մահմեդական ծիսակարգի ամեն ինչ արել են: Մնում էր Սանայի համաձայնությունը (ասում է` սովորաբար հակառակ հերթականությամբ է լինում): Սանան էլ որոշում է. չեմ պատասխանելու, մինչև իրական կյանքում չտեսնեմ:

- Ինչ հետաքրքիր է,- նկատում է Սանան,- սիրային պատմությունները պատմելիս բոլորը կարմրում են:
- Դու էլ,- ասում եմ, երբ հատուկ ինձ համար երրորդ անգամ պատմում է նույն պատմությունը ու եզրափակում նրանով, որ փետրվարին հավանաբար կամուսնանա, որովհետև գրեթե վստահ է, որ դրական պատասխան է տալու:

Երկու շաբաթ շարունակ Սանայի սերը քննարկման առարկա էր դարձել: Եվրոպացիները ոչ մի կերպ չէին հասկանում:
- Մեկի հետ ամուսնանալու համար պիտի տեսնես, շփվես, համբուրվես, սեքս անես: Էսպես ո՞նց է հնարավոր:
Ես հասկանում էի, բայց նույնը չէի անի.
- Լիովին հավանական եմ համարում օնլայն սերը, բայց ես էդ տիպից չեմ:

Սանայի փեսացուն պիտի սեպտեմբերի վերջին գալ: Բոլորս անհամբերությամբ սպասում էինք: Էդ ընթացքում Սանան դես գնաց, դեն գնաց, որ տղայի համար առանձին սենյակ ճարի, բայց էդպես էլ ոչինչ չգտավ: Նրանք էլ կրոնական շեֆերից դաբրոն ստացան. տղան պիտի Սանայի սենյակում քներ:

Եկավ էդ բաղձալի օրը: Բոլորս նույնքան անհամբեր էինք, որքան Սանան: Վերջինս առավոտից սենյակն էր կարգի բերում, էփում-թափում, իսկ մենք ուղղակի վայելում էինք քննությունից հետոյի ազատությունը:

Երեկոյան տուն ենք մտնում:
"Where is he?" Շշուկով հարցնում ենք իրար: Ով ցերեկը տանն էր եղել ու տեսել էր, ասում էին` բախտավոր է:

Սանան անհետանում է: Այն նույն Սանան, որը միշտ իրադարձությունների կենտրոնում է, որը եթե ներկա է լինում, ապա հնարավոր չէ` լռություն տիրի, որը շատախոս է ու անկաշկանդ: Նրան տեսնում ենք շատ հազվադեպ, բարի լույս ասում: Լուռ է:

Էսօր երեկոյան դարդոտ նստած էինք խոհանոցում. մեր խմբի կեսից շատն արդեն գնացել է: Մեկ էլ Սանան ու նրա փեսացուն հայտնվեցին: Սոված էին, պիտի ուտելու բան սարքեին: Ու մինչ տղան սոխը կտրտում էր, Միրենը Սանային շշուկով հարցրեց.
- Երջանի՞կ ես:
- Հա,- պատասխանեց,- շատ:

ars83
30.09.2011, 04:33
Կարոտել եմ դաշնամուրի վրա նվագելը: :( Այնքան կուզեի հիմա իմ լարից ընկած դաշնամուրի մի բան նվագել: Վատ չէր լինի նախապես նաև լարել այն: Մեր տան դաշնամուրը մի շարք նվիրատվությունների միջոցով հասել է ինձ պապիցս: Պապս այն գնել է հորաքրոջս համար: Հորաքույրս ամուսնանալիս չի տարել այն ամուսնու տուն, քանի որ նրանք դաշնամուր ունեցել են, և նվիրել է հորս: Ոչ ոք այն, փաստորեն, չի օգտագործել, մինչև վեց տարեկանում ինձ որոշել են դաշնամուրի դասերի տանել: Երաժշտական ստուդիան տասնվեց թաղամասում էր, մեր տնից ոչ այդքան հեռու: Ուսուցչուհին սիրալիր, ինձ շատ լավ վերաբերվող կին էր՝ Կարինե Գրիգորյեվնան: Դաշնամուրի դասերի տանում էր մայրս, կամ տատս: Տարեվերջյան համերգին մի քանի «համարներով» պետք է հանդես գայի համերգին: Միայն հիշում եմ, որ մի ստեղծագործություն կար, որի հեղինակը Շոստակովիչն էր (ինչ-որ մանկական բան), որով էլ ես պետք է եզրափակեի համերգը: Մի-տեսակ և վախենալու էր, և ուրախալի, երբ վերջինն էիր մնում դռնից այս կողմ, ուր սպասում էին դաշնակահար երեխաները: Մինչև հայտատրարեին քո համարը, դու էլ լրջագույն տեսքով բեմ բարձրանայիր, նստեիր աթոռին, մի փոքր սպասեիր, մինչև դահլիճը լռեր, կենտրոնանայիր ու սկսեիր նվագել: Հիշում եմ, որ նվագեցի այդ վերջին համարը, ավարտեցի, կանգնեցի, գլուխ տվեցի: Երբ գլուխս բարձրացրի, տեսա, որ դահլիճն ուրախ հռհռում է ծափահարում: Ես էլ ուրախացա, ժպտացի, գնացի, բայց դե մտածում էի՝ այս ինչի՞ վրա էին այսքան ուրախացել: Երբ տեսա մորս համերգից հետո, ասաց. «Տղա ջան, դու գլուխ տալու ձևը չգիտե՞ս: Գլուխ տալուց ոտքերը լայն չեն բացում ու այնքան չեն կռանում, որ գլուխը մտնի ոտքերի արանքը»: Փաստորեն, դա էր զվարճանքի պատճառը: :think Ես էլ մի պահ մտածում էի, թե Շոստակովիչն այդքան խինդ պարգևեց հանդիսատեսին:
Մեկ տարուց հետո ընտանեկան կանացի կոնսիլիումը որոշեց, որ երաժշտության դասատուն «թույլ է» և պետք է տանել Հանրապետական հիվանդանոցից մոտ երկու կանգառ ներքև գտնվող երաժշտական ստուդիան: Պատճառը, ամենայն հավանականությամբ այն էր, որ հարևանի աղջիկ Արմինեն, որ իմ համադասարանցին էր, նույնպես պատրաստվում էր հաճախել այդ ստուդիան, որտեղ սովորում էր (հինգերորդ, թե վեցերորդ դասարանում) մեկ այլ հարևանի աղջիկ Լուսինեն, որը շատ էր գովում իր ուսուցչուհուն՝ Իզաբելլա Յուրյեվնային: Մեր ծնողներն էլ մեզ տարան այդ ստուդիա, մեզ ընդունեցին, ուզում էին այլ դասատուների մոտ տալ պարապելու, բայց ծնողները պնդեցին, որ պետք է Բելլա Յուրյեվնայի մոտ սովորենք: Պետք է ասել, որ դա հիանալի որոշում էր: Արձանի նման ուղիղ մեջքով նստող, գեղեցիկ գլուխը վեր պահած, երկար մատներով և խիստ հայացքով Բելլա Յուրյեվնան, ի տարբերություն շատ ուսուցիչների, միշտ դասարանից դուրս էր հրավիրում աշակերտների ծնողներին և փակում դուռը: Ու մինչ մայրս միջանցքում նստած ստուգում էր իր աշակերտների դպրոցական թելադրություններն ու շարադրությունները, Բելլա Յուրյեվնան նվագել էր տալիս դասը, ուշադրությամբ հետևում մատներին: Սխալ մատ սխալ նոտայի վրա, և Արսենի փոքր մատներին հասնում էր Բելլա Յուրյեվնայի՝ դաշնակահարի ծանր ոսկրոտ մատների հարվածը: Ստեղծագործության վերջին տակտն էի նվագում, ու թվում էր, թե այսօրվա դասն ավարտված է (ուսուցչուհին խոստանում էր դասն ավարտել, եթե «այս անգամ անսխալ նվագեմ»), երբ վերջին ակկորդը նվագելուց հետո նայում էի նրա դեմքին, իսկ նա քնքշությամբ բայց առանց ժպիտի նայում էր ինձ ու ասում՝ նորից: «Ինչո՞ւ,- զարմանում էի ես,- ոչ մի սխալ չարեցի»: «Այստեղ ի՞նչ է գրված,- ցույց էր տալիս նոտաների տակ գրված pp տառերը»: «Պիանիսսիմո (շատ ցածր նվագել)»,- պատասխնում էի: «Իսկ դու նվագեցիր մեցոֆորտե (mf, միջին բարձրության),- ասում էր «անողոք» Բելլան։ - Նորից»: Վերջապես դասաժամն ավարտվելուց կես ժամ կամ ավելի անց, երբ մայրս արդեն անհանգստացած փորձում էր դռան արանքից ծիկրակել (ներս չէր մտնում, երևի մանկավարժական սրբազան սկզբունքները հարգելով), դասասենյակից դուրս էին գալիս ժպտերես և գուհունակ Բելլան և կարմիր մատներով երջանիկ Արսենը: «Ես գոհ եմ Արսենից այսօր»,- հայտարարում էր ուսուցչուհին, և մայրս նույնպես ժպտում էր: