PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 [17] 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Ժունդիայի
29.06.2011, 22:53
Կույսերը :viannen_10:

Երբ սկսում են խոսել կուսության մասին, առաջին բանը, որ մտքներովս անցնում է՝ սեքսն է, ու երբ այն օրվանից, ինչ փորձում ենք այդ հաճույքը, կարծես, թե աշխարհը կորցնում է իր ամենամեծ առեղծվածային իմաստը: Դեռահաս շրջանի ինչպիսի՜ պատրանք:

Կուսությունն ավելի առաձգական հասկացողություն է: Մենք կույս ենք, մինչև առաջին անգամ միայնակ տուն ենք վերադառնում դպրոցից: Մենք կույս ենք, մինչև ալկոհոլի առաջին համտեսումը: Մենք կույս ենք, մինչև Փարիզն առաջին անգամ տեսնելը: Մենք կույս ենք, մինչև առաջին աշխատավարձ ստանալը: Միգուցե տարիներ շարունակ զբաղվում ենք սեքսով, սակայն շարունակում ենք կույս մնալ հաջորդ նոր սիրած մարդու առաջ:

Որքան էլ սիրել ենք կամ ատել, որքան էլ մերժվել ենք, օգտագործվել, գերևվարվել, հրապուրվել, չկա այնպիսի սիրո մի փորձ, որը կկրկնվի ու չտարբերվի մյուսից, որվհետև տարբեր են մեր սերերն ու կյանքի բոլոր էտապները: Այս ամենն է մեզ դարձնում նորովի՝ «յուղը վրան»:

Նույնիսկ ցավերն են մեզ հանկարծակիի բերում, երբ անպատրաստ ենք: Ընկերոջ կորուստը նման չի, երբ օրինակ կորցնում ես դրամապանակդ, որն էլ իր հերթին նման չէ, երբ մեկին սիրո զգացմունքդ արտահայտելու հնարավորությունը ձեռքիցդ բաց ես թողնում: Մենք միշտ անակնկալի ենք գալիս, երբ դեռևս չենք ապրել կյաքնի ինչ-որ մի էտապը:

Նույնիսկ սեքսի ժամանակ շարունակում ենք կույս մնալ նորովի բույր զգալիս, մի նոր համբույր ճաշակելիս, դեռևս չիրականցված ֆետիշ իրականացնելիս: Եթե դեռ չենք օգտագործել ինչ-որ կրքոտ միջոցներ, սեր չենք արել օվկիանոսի ջրերում, չենք կարողանում ձերբազատվել բազում տաբուներից, ի՞նչ է. կարելի է ասել՝ ամենա-ամենա՞ն ենք:

Ես դեռ շարունակում եմ կույս մնալ Կանադայից, Սեյշելներից ու Պոլինեզյան կղզիներց: Ես դեռ կույս եմ ուղղաթիռից, Jack Daniels-ից, ատրճանակից, ինքաթիռի զուգարանում գեղեցկուհի ճաշակելուց, Bentley-ից, սըր Փոլ Մակքարթնիի համերգին ներկա լինելուց: Գոյություն ուեցող կուսությունը մեզ հետ զուգահեռ գալիս է մինչև կյանքերիս վերջը, հատկապես վերջին օրը, երբ ողջախոհ ենք ընդունում մահը՝ մեր կյանքնի ամենա բացառիկ փորձությունը: Ու քանի դեռ այդ սարսափելի մահը վրա չի հասել, պետք է մեր այս «անմեղության» ամեն մի պահից օգտվել բոլոր չբացահայտվածների առաջ, որվհետև այդ ամենը այնքան կրքոտ է, որքան սեքսը ու չկա տարիք, որ այն տեղի ունենա:

Peace
30.06.2011, 05:14
Այս օրն էլ ծալեցինք մի կողմ դրեցինք:

Ameli
30.06.2011, 07:42
Օրս լավ է սկսվում :yahoo , խոսք էի տվել... զարթուցիչից ժամ առաջ աչքերս բացեցի, տարակուսեցի՝ քաղցր քու՞ն, թե՞ լավ օր: Իհարկե վերջինը: Ականջակալները խցկեցի ականջներս ու Sade-ի ռիթմիկ երգի ներքո սկսեցի, սկսեցի վազեեեել :yahoo: Արևը դեռ չէր բարձրացել, փողոցներն էլ դատարկ էին, իսկ ես վազում էի, առաջին անգամն էր:Մտածեցի հաջորդ անգամ կխնդրեմ ընկերներիցս մեկին իմ հետ վազել, բայց անմիջապես մտքափոխվեցի, երբ տունդարձի ճանապարհին փակ աչքերով, կարմրած երեսով, ութ գրելով վայելում էի Scorpions-ի "Under The Same Sun"-ը: Ճանապարհին տեսնում էի պատուհաններից կախված, կիսամերկ, սիգարետ ծխող տղամարդկանց, ու ժպտում էի . "Ես առողջ կյանք եմ ապրում, իսկ դու՞ք":
Չէ, էսօր շատ լավ օր է լինելու, խոստացել եմ....ինքս ինձ

ivy
30.06.2011, 13:32
Կարդացի էս վախեցած գրառումը (http://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2257728&viewfull=1#post2257728) «թուղթ ու գիր» գտնելու մասին ու նմանատիպ մի դեպք հիշեցի: :))

Պատմությունը մոտ քսան տարվա հնություն ունի: Իննսունականների սկիզբ: Ես մի տասը տարեկան էրեխա:
Էն ժամանակ մեր բակի Գևորիկի հետ թիմային հակամարտության մեջ էինք: Ես մեր թիմի առաջնորդն էի, ինքը՝ իր թիմի: Իսկ թե թիմերը ինչով էին զբաղված, դա հեչ կարևոր չի, ոչ էլ էն է կարոևր, որ էդ թիմերում բացի ինձնից ու իրենից ուրիշ մարդ չկար: Կարևորը էն էր, որ մենք՝ բակի տիտաններս, ժամանակին լավ ընկերներ, հիմա դարձել էինք ախոյաններ: Ու ով ոնց կարող էր մյուսի քթից բերում էր:

Էդ ժամանակ մեր հարևանի տանը մի հին տիկնիկ կար, էն որ լինում են մեբելների վրա նստող, գլխներին՝ շլյապա, ձեռքերին՝ թիթիզ ձեռնոցներ: Շատ հին բան եմ ասում, հիմա էդպիսի ֆինտիֆլյուշկաներ չկան, բայց դե ես անտիկ եմ, իմ օրոք դեռ էդ կուկլաները դեռ ապրում էի:
Մի խոսքով, էդ տիկնիկը արդեն իր դարը ապրել էր, ու ոչ ոքի պետքը չէր: Ես էլ, մտքիս մի բան պահելով, խնդրեցի մեր հարևան Ժենիկ տոտային, որը ի դեպ Գևորիկի մաման էր, էդ տիկնիկը ինձ տալ: Սա էլ վերցրեց ու տվեց:

Հիմա կկարծեք թե տուն տունիկ եմ խաղացել: Բա չէ՜ մի: Ես գազօջախը միացրեցի ու էդ մաշված տիկնոջը մի լավ խոշտանգեցի: Հետո էլ նախապես վրայից հանած շորերը բառիս բուն իմաստով կապեցի վրան, խանձած մազերն էլ ավելի բզբզեցի ու էդ ամբողջ հրաշքը դրեցի մի սպիտակ կտորի մեջ: Մեջն էլ մի գրություն արեցի, որը բառացիորեն չեմ հիշում, բայց իմաստը էն էր, որ «սևն էկել ա, քեզ տարել. վերջդ մոտ ա»: Ու քցեցի Գևորիկի սենյակի պատուհանի տակ: Նա իմ գրությունը պիտի ստանար հաջորդ օրը ու հասկանար, որ իրեն մարտահրավեր է ուղղված: Դե մաֆիոզները նման դեպքում հոտած ձուկ են իրար ուղարկում, ես էլ խոշտանգված տիկնիկ էի ուղարկել, ինչ վա՞տ էր որ:

Ամեն ինչ ուզածիս պես պիտի լիներ, եթե մոռացած չլինեի, որ էդ շենքում բացի ինձնից ու Գևորիկից ուրիշ մարդիկ էլ են ապրում: Ու մեր հարևան Ստյոպայի պատուհանն էլ հենց Գևորիկի պատուհանի վերևում էր:
Մեկ էլ էն եմ իմանում, որ Ստյոպան, որի գործերը վերջերս հեչ լավ չէին, լեղապատառ ներս է ընկնում մեր հարևանի տուն ու ցույց տալիս իր վրա արած «թուղթ ու գիրը»: Դու թուղթ ու գիր մի ասա, մի սարսափ ասա՝ վառած տիկնիկ, վրան էլ՝ սև գրություն: Ստյոպայից «յոպա» էր մնացել: Սաղ շենքով ուշքի էին բերում...

Claudia Mori
30.06.2011, 15:04
Քանի որ մոտակայքում ո´չ բարձր ու հով սարի գլուխ կա, ո´չ էլ մեծ ձոր, կներեք այստեղ պիտի գոռամ` աաաաաաա~ :goblin ինչքա՞ն կարելի է :cry Ինձ շուտով աշխատանքից հեռացնելու են և դիմումի մեջ նշվելու է` հեռացվեց աշխատանքի ժամանակ շոգելու համար...:beee

Quyr Qery
30.06.2011, 16:09
Երեկ գիշեր զանգ եկավ հոպարիս հեռախոսին.... Հոպարս մեր տանն էր մնացել ու ինքը ոստիկան է... Իրա թաղից մեկը զանգել էր ու ասում էր.
- Վերջ,, ընձի ամեն ինչ ձանձրացրել է,,ու ես լիքը պարտքեր ունիմ,, հոգնել եմ... վսյո զանգի սեմ օր կկախվիմ:
-Այ ցավդ տանիմ,, օր կախվել գուզեիր ընձի ինչի զանգիր,, կախվող ես կախվի:
-Չէ,, ես հաստատ եմ որոշել,, պռոտը սի զանգեմ օր վրեդ չեպե չեղնի Կոլիկ դյա:
-Գոնե ժամին նայել ես,,համբերե էլի,, ժամը 3-ին կախվելս որն է,, դիմացի մինչև 8-ը գոնե,,գուկամ կհասնիմ 2-ով կկախվինք:
-Հա?? Բայց հաստատ 8-ին գուկաս չէ??
-Հա,, խոսք կուդամ,,,մենակ թե հմի քնի:
-Դե լավ... Չէէ,, բայց թե մեկ է կկախվիմ հմի:

Հոպարս գնաց,, էդ մարդը նույնիսկ պատրաստություններ չէր տեսել կախվելու համար,, բայց դե իր գնալը պարտադիր էր... ինչ հետաքրքիր են մարդիկ,,, նույնիսկ երբ էլ ոչնչի հույս չունեն, էլի հավատում են փրկությանը ու օգնող ձեռքին....

Smokie
30.06.2011, 16:30
«Ռոմեո եւ Ջուլիետ,» ոչ-ոքի համար գաղտնիք չէ, թե որքան տխուր պատմություն է: Բայց երբ մյուզիքլի ամենավերջին մասերը նայես, երբ արդեն ներկայացնում են հերոսների եւ երգում մյուզիքլի ամենահայտնի անկախ քեզանից տրամադրությունդ բարձրանում է, դեմքիդ հայտնվում է բարի ժպիտ, ուզում ես էլի նայել դա::)


http://youtu.be/ilC3oO1q7IY

http://youtu.be/BckTc8PMtJ8

Նույնն էլ «Notre dame de Paris»-ի ժամանակ::)


http://youtu.be/sEfmoMt2R2c

http://youtu.be/wprM_FZBPXY

Skeptic
30.06.2011, 18:22
Կեսօրին բարձր տրամադրությամբ գնում էի տուն: Սարյանի արձանի հետևի փողոցում (Զորյան) դույլը ձեռքին մի տատիկ հարցրեց կուսակցության տեղը: Հարցրեցի՝ որ կուսակցության, «Ժառանգությա՞ն», պատասխանեց.
- Մեկ ա, բալա ջան, ես հույս չունեմ արդեն:
Հետաքրքրվեցի, թե ինչ ա պատահել, ու տատիկն ասեց, որ ինքը միշտ մրգեր ու բանջարեղեն ա բերում քաղաք՝ ծախելու, իսկ էսօր ամբողջ ապրանքը վաճառելուց հետո ինչ-որ մեկը նրա պորտմանը գողացել ա: Ու հիմա ինքը տուն հասնելու գումար էլ չունի, դրա համար կուսակցության տեղն էր փնտրում:

Էդ պահին միանգամից հիշեցի 90-ականների սկիզբը (էդ ժամանակներից քիչ բան եմ հիշում, բայց որոշ դեպքեր շատ վառ են տպավորվել). տատիկիս հետ հավաքում էինք հողամասի բերքն ու բարիքը, շրջում էինք ամբողջ Աբովյանով ու վաճառում ռեստորաններին ու ճաշարաններին:

Հիմա փորձում եմ պարզել՝ ինչը ստիպեց ինձ օրական աշխատավարձիս 75%-ը տալ տատիկին. 90-ականնե՞րը, թե էն, որ էնքան էլ «անհավատ ու անաստված սրիկա» չեմ, ինչպես ոմանք են պնդում: Թե՞ երկուսն իրար հետ:

Հարդ
30.06.2011, 18:28
Իսկ ի՞նչ է դժոխքը.

Երևանյան կիզիչ արև, պլյուս՝ ինչ որ տրակտորի դմփդմփոց:[

Բա որ կողքից էլ բերում ասֆալտ են փռում...:scare

Valentina
30.06.2011, 19:39
Պատուհանից նայում էի, տեսնեմ երեխեքը բակում կլաս են խաղում:
Այ սրանից (http://www.google.ru/imgres?imgurl=http://dic.academic.ru/pictures/wiki/files/49/180px-TiuFeiKei(Hopscotch)_pattern.JPG&imgrefurl=http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/259874&usg=__-bDljtx_kc-FemVdjAIjo9w118U=&h=112&w=180&sz=5&hl=ru&start=56&zoom=1&tbnid=_eLMQyLIC1IZOM:&tbnh=89&tbnw=144&ei=upcMTq-4CYfTsgbbyrWCDw&prev=/search%3Fq%3D%25D0%25B4%25D0%25B5%25D1%2582%25D1%2581%25D0%25BA%25D0%25B0%25D1%258F%2B%25D0%25B8%25D0%25B3%25D1%2580%25D0%25B0%2B%25D0%25B2% 2B%25D0%25BA%25D0%25BB%25D0%25B0%25D1%2581%25D1%2581%26um%3D1%26hl%3Dru%26newwindow%3D1%26sa%3DX%26biw%3D1366%26bih%3D624%26tbm%3Disch&um=1&itbs=1&iact=hc&vpx=401&vpy=215&dur=129&hovh=89&hovw=144&tx=98&ty=10&page=4&ndsp=18&ved=1t:429,r:7,s:56&biw=1366&bih=624)

Մեկը մյուսի վրա գոռումա որ ոտքը գծին կպելա, մյուսն էլ թե չի կպել: :D
Մենք էլ ենք հա՞ սենց եղել : Բայց դե իրանց նման զարգացած չէինք, իրանք կլասի վերևի մասում գրել են Home, իսկ մենք կամ գրում էինք Տուն, կամ էլ ДОМ:

Հարդ
30.06.2011, 21:17
Սրանից (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2258043&viewfull=1#post2258043) ու սրանից (http://www.akumb.am/showthread.php/54995-%D4%BD%D5%B8%D5%BD%D5%AB%D5%9B%D6%80?p=2259015&viewfull=1#post2259015) բխող գրառում, որը վախուց էր գլխումս պտտվում...

Հիմա եմ հասկանում որ մեծացել եմ, երբ զգում եմ, որ մանկությանս սիրելի ֆուտբոլիստներն արդեն ֆուտբոլիստ չեն վաղուց...
Ի՞նչ ա մնացել 2002 - ի Բրազիլիայի հավաքականից, կամ գալակտիկոսների Ռեալից...
Անրիի Արսենալյան փայլուն գոլերից, Ռոնալդինիոյի կախարդական խաղից, Բեքհեմի միլիմետրական ճշտությամբ փոխանցումներից, Ֆիգույի տուգանայիններից ու Զիդանի գերխելացի ֆուտբոլից:(:

Բա Կաֆուն ու Ռիվալդոն...:love Էդ ժամանակ եթե չեմ սխալվում իրանց դարպասապահի անունը Մարկոս էր (քաչալ մարդ էր):

Գիտակցական կյանքում իմ առաջին տեսած թիմը Բրազիլիայի 2002 թվականի հավաքականն ա եղել, որին կերկրպագեմ ռեֆլեքսորեն երևի ողջ կյանքում, ու չգիտես ինչի...

Անգամ էդ թվականի աշխարհի առաջնության ժամանակ դրվող երգն եմ շատ լավ հիշում, որը արդեն 11 տարի ա ինչ չեմ լսել::oy

Նաիրուհի
30.06.2011, 21:33
Արշակունյացով քայլում էի։ Մի կանգառի հասա, մտածեցի՝ էստեղ էլ կանգնեմ ու սպասեմ մասիվ գնացող երթուղայինի։ Մայթի մոտ մի սև շուն էր պառկած։ Մտածեցի՝ հազիվ հով տեղ է գտել՝ահավոր օրվանից հետո հանգստանում է։ Մի քիչ հեռու կանգնեցի, որ չխանգարեմ։ Մի տասնհինգ րոպե ցրված կանգնած էի, հետո հայացքս նորից շան վրա ընկավ։ Սիրում եմ հետևել, թե ինչպես են համաչափ, հանդարտ շնչում քնած կենդանիները։ Փորձեցի որսալ շան շնչառությունը։ Չստացվեց։ Հանկարծ նկատեցի, որ անբնական դիրքով է պառկած. ամբողջ մարմնով ձգված էր, պառկած էր մի կողքի, երկու թաթերն օդում էին... Ու ճանճեր էին պտտվում վրան...
:(

My World My Space
01.07.2011, 00:40
էս էն դեպքն ա, երբ զահլա չկա մտածելում, թե էս նկարները ո՞ր թեմայում պիտի դնեմ:

Ավազակապետության կողմից ուղարկված ագռավ էր՝ Լյովի միտինգին վայիս էր ըլնում՝ Տերյանից դեպի Օպերա գնացողների վրա կռռում էր....

https://lh5.googleusercontent.com/-ixvpo1t95Co/TgzefMJUA5I/AAAAAAAAAsE/YVR18N6nq18/s800/IMAG0107.jpg


Ագռավն ու Մուշոյի ոտը

https://lh4.googleusercontent.com/-aNn_y9qubrA/Tgzefy-ERhI/AAAAAAAAAsI/-di5VMImyMA/s640/IMAG0103.jpg


մեռածի աՇկերի գո՜ւյնը.....

https://lh5.googleusercontent.com/-flx1wuCPhKc/TgzeujP6-YI/AAAAAAAAAsU/HpecYG5wf8s/s800/IMAG0105.jpg

Ապե Ջան
01.07.2011, 04:49
Հա ի՞նչ, եկել եմ: ;) Չէի՞ք սպասում. զարմացե՛ք… :))

Բայց ինչ լավ ա, երբ մարդը մի նպատակ դնում ա, ու ամեն գնով ուզում ա, որ էդ նպատակը իրագործվի, և իրագործվում ա… չէ չէ, էն չի, որ նպատակ բան ունեի… ուղղակի գրելու մուսա ունեմ:

էէէ… նստած մտածում եմ, էհ բա գիշերը բոլորը քնած են, մենակ ես եմ արթուն ու մեկել Youtube - ի սերվերներն են տաջվելով աշխատում… դէ լավ ես էլ լսում ենք ու քնենք:


http://www.youtube.com/watch?v=Zi_XLOBDo_Y

Գնացինք. լավ մնացեք, մինչ նոր հանդիպում:
Բարի Գիշեր: :)

Հ.Գ Բայց էս ինչ ախմախ եմ ես:

"Green eyes"
01.07.2011, 11:32
Այսօր ինտերնետում ժուռնալիս հետ կապված նյութ էի ման գալիս և տեսա այս ոտանավորը,դուրս եկավ:

Ի՞նչ է պահանջվում մարդուց և մարդուն,
Որ քիչ է առկա մեր արդի կյանքում.
Բարիք,Երախտիք,Լավատեսություն
Որ շատ են երգել մեծ բանաստեղծներ:
Ասենք, կապ չունի փոքրն ու մեծը
Երբ ամեն սիրող, - Հանճար է տեղով
Իսկ չսիրողը, - անճար է ոգով: Շատ են երգել Սեր Մեծ Բանաստեղծներ
Երազ - երազանք, ծաղկի փթթանք,
Մտքի ու Ոգու վերելքի ճախրանք,
Կերտման, արարման ավյունի հորձանք
Սերման - Սերմանման գիտակցման բերկրանք:
Սերը չի կարող լինել թույլ ճրագ
Ոչ էլ կոտորակ, ոչ էլ պատարագ:
Սերն ընտրություն է, ոչ թե փնտրտուք,
Ոչ էլ մարմնի ու զգացմունքի տուրք:
Սերն ըմբռնում է, ոչ թե մրցություն
Ոչ էլ կասկածի հավերժ փորձություն:
Սերը գումար է, և հանրագումար
Անցյալ - ներկայի, ու ապագայի:
Սերը ճաճանչ է, ինչպես Արեգակ
Լույսի թելերը հյուսող ճախարակ:
Սիրո տարածքը չէ սահմանափակ,
ՈՒ չի ճանաչում Սերը ժամանակ:
Ազնվություն, և իհարկե Սեր՝

Valentina
01.07.2011, 23:13
Հիշում ե՞ք փոքր ժամանակ ո՜նց էինք աջ ձեռքի վրա կծելով ժամացույց սարքում::redhat:secretՆենց ուժեղ, ատամների տեղը մնար, հետո էլ հենց մի քիչ անցնում էր, մի հատ էլ :

Agni
02.07.2011, 13:01
Մի քանի օրից պապիկիս 80ամյակնա: Հետաքրքիրա շատերս չենք սիրում մեր ծննդյան օրը, ամեն անգամ նայում եմ պապուս ու զարմանում, որ նույնիսկ 80 տարին իրան չի վախեցնում ու ինքը էլ ավելի ուրախությամբ, դեռ մի ամիս առաջվանից ամբողջ օրը էտ մասինա խոսում: Դե մենք էլ մեր կողմից անում ենք ամեն ինչ, որ ինքը իրան լավ զգա: Ասում եմ գոնե կարողանանք պապիկիս ուրախության կես չափով ուրախանանք մեր ծննդյան օրը ու ինքներս տոն սարքենք: Օրինակ մեզ հրահանգել էր տպել հրավիրատոմսեր ու պետքա տեսնեք, թե ինչ խանդավռությամբա հանձնում իր ընկերներին: :))
Իսկ դուք թղթյա իսկական ծնունդի հրավիրատոմս ստանու՞մ եք… վստահ եմ, որ դժվար թե… :)

Արևհատիկ
02.07.2011, 22:47
Որ փոքր ժամանակ մամայիս ասում էինք «Մթոմ ինչ էր ձեր ժամանակ, էս չկար, էն չկար», մամաս ասում էր. «Հլը սպասեք դուք երեխաներ կունենանք, իրենք էլ ձեզ են նույն բաները ասելու»:):
Հիմա մեր Տիգրանը արդեն սկսել ա :))
Մի քանի օր առաջ, Տիգրանը չոչ անելով, ավելի ճիշտ՝ սողալով, հայրական օջախի սենյակները ուսումնասիրեց:)), հերթը հասավ իմ դարակին: Երկար ժամանակ չարչարվեց դուռը բացել, չստացվեց: Անցավ կողքի բաց դարակին: Էնտեղ մի քանի ամսագրեր էի դրել: Բոլորը հերթով ուսումնասիրեց, դրեց կողքին:
Պոլիտեխնիկում սովորելու ժամանակ, մի բրոշյուր էին տվել՝ ինստիտուտի մասին: Էդ բրոշյուրն էլ էր ամսագրերի հետ: Մենակ տեսնեիք ինչ արհամարհանքով նայեց ու դեն նետեց:cry:beee
Արդեն հերքուրի ստացած կրթությանը արհամարհանքով ա վերաբերվում:

Հրաշք :love, քեզ հետ մեծ հույսեր ենք կապում:
ՀԳ. Հիմա անհամբեր իր ատամներին ենք սպասում, որ ատամհատիկ անենք, տեսնենք հույսներս արդարացնում ա, թե չէ :))

Lusina
02.07.2011, 23:42
Վերջապեեեեեեես:bux::bux:

Lusinamara
02.07.2011, 23:48
Սպորտային մեկնաբանի թույլ տված սխալներից - Դժվար է պաշտպանել ճեղքումը :D Փոխանակ ասելու` դժվար է ճեղքել պաշտպանությունը..:))
Չնայած իրա ասածն էլ բարդություններ ունի:D

Դեկադա
04.07.2011, 18:58
Կյանքն այնքան հաճախ ա ինձ անակնկալներ մատուցում, որ ես որոշեցի պատասխան քայլ անել և ինքս նրան անակնկալի բերել...ես մասնակցում եմ Գիշատիչների խնջույքին...

Lianik
04.07.2011, 19:48
Չգրել պարզապես րեմ կարող :(
Քիչ առաջ պատժգամբում էի, ձեռքիցս բան ընկավ, իջա ներքև վերցնեմ, շքամուտքի առաջ` աստիճանների վրա մեր հարևանի բալիկներն են նստած, կոնֆետ են ուտում... նրանց ոտքերի մոտ իրենց կերած կոնֆետի թղթերն են գցած: Ասում եմ <<Այս ո?վ է այստեղ թափել>>, այդ բալիկների մայրն իրենց պատժգամբից. <<Չեմ ասել ըտեղ չգցեք, շուտ վերցրեք թղթերը>>: Տղան վերցրեց թղթերը ու մոլորված այս ու այն կողմ է նայում.... մայրը շարունակում է <<տար հեռու գցի, գարաժի էն կողքը>> : Ես` :o

Մեծ-մեծ խոսելուց լավ ենք, իսկ դաստիարակելուց???? :angry

Ameli
05.07.2011, 10:58
Արդեն պիտի ասեի "Ողբամ ըզքեզ մադըր Ֆադըրլենդ :cry" էն էլ լավ էր հույսի շող ցոլաց :yahoo

Էլիզե
05.07.2011, 22:18
Եկա ասեմ՝ ժողովո՜ւրդ, դուք տեղյա՞կ եք՝ ի՛նչ գեղեցիկ երկիր ունենք մենք: Ես տեղյակ էի... Ավելի լավ տեղեկացա:

Էս երեք օրվա ընթացքում հիացել եմ մեր երկրով...

Սիրե՛նք մեր երկիրը… Հիանա՛նք մեր երկրով… Հպարտանա՛նք մեր երկրով…


էսքան բան... ;)

Շինարար
06.07.2011, 21:34
Ինտերնետը լցված է Տնաշեններով, նոր փնտրեցի, նրանք ամենուր են՝ Թվիթթերում, Ֆեյսբուքում, բլոգային համակարգերում:secret պաշտոնապես հայտարարում եմ՝ դրանցից ոչ մեկը ես չեմ:)) Էդ մանանունով ընդամենը 3 տեղ եմ գրանցված՝ լացող տղայի ավատարով, և ոչ մի տեղ գրառում չունեմ արած: Մտածեցի, կարող վիրտուալ այլ տարածքներում հանդիպեք, թյուրիմացություն չլինի, էդ ես չեմ:)

Skeptic
07.07.2011, 12:26
Հաշված ժամեր մնացին: :(
Էնքան են կողքից ասում «չհուզվես», «հանգիստ կլինես», որ դժվար չի կռահելը, որ ասողներն իրենք են անհանգստանում, ու, բնականաբար, դու էլ ես սկսում նյարդայնանալ:

Ինտերնետում թափառելիս բախտի բերմամբ, թե պատահմամբ հանդիպեցի էս նկարին, որը մի քիչ հուսադրում ա.

http://i.imgur.com/M5cI1.jpg

Նարե91
07.07.2011, 17:20
Ապերախտ ու հպարտ մուրացիկը

Մի քանի օր առաջ, ամռան տապը մի փոքր մեղմացնելու նպատակով, ես ու ընկերուհիս որոշեցինք երեկոյան ժամի զբոսնել: Ընտրեցինք մի հարմար վայր, նստեցինք. հետաքրքիր ու բովանդակալից զրույցը պատրաստ էր: Էդպես կլանված զրուցում էինք, երբ մեր զրույցն ընդհատվեց մի թափառաշրջիկ-մուրացիկի կողմից, ով, բնականաբար, մի քիչ փող էր մուրում: Նրան տեսնելուն պես`ընկերուհիս պայուսակը միանգամից բաց արեց, որ դրամապանակը հանի ու գումար տա: Իսկ ես այդ ընթացքում մոտ մեկ րոպեի չափ ուշադիր զննում էի այդ մուրացիկին, որից հետո նոր միայն նրան գումար տվեցի: Երբ մուրացիկն իր հասանելիքը ստացավ ու մեզ օրհնելով հեռացավ, ընկերուհիս ապշահար հայացքով նայեց ինձ ու հարցրեց, թե ի՞նչ իմաստ ուներ նրան այդքան զննել, հետո նոր գումար տալ: Իսկ ես, մի խորը հոգոց հանելուց հետո, բացատրեցի, որ փորձում էի հասկանալ, թե նա մուրացիկների ո՞ր կատեգորիային է պատկանում: Արդյո՞ք նրա համար կարևոր էր մեր տված գումարի չափը, նա կարող է արդյո՞ք բավարարվել ու շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ որ տվել էինք: Իհարկե, ընկերուհիս խիստ զարմացավ իմ ասածի վրա, բայց ես հավաստիացրեցի, որ մի անգամ ապերախտ մուրացիկի հանդիպելուց հետո միշտ սա կիրառում եմ: Ու նրան պատմեցի ապերախտ ու հպարտ մուրացիկի մասին, որը հետևյալն է:
Մոտ 9-10 տարեկան էի: Ծնողներս որոշ ժամանակով գյուղ էին գնացել, ու այնպես էր ստացվել, որ տանը մի քանի ժամ մենակ պիտի մնայի: Չնայած որ դուռը չէին կողպել վրաս ու նոր գնացել (ինչպես սովորաբար անում են նման դեպքերում), այնուամենայնիվ հազար անգամ զգուշացրել էին, որ դուռը ոչ ոքի առաջ չբացեմ; Ես էլ խոստացել էի, որ այդպես էլ կանեմ: Անկեղծ ասած, այդ ընթացքում ընդամենը երկու անգամ դուռը թակեցին. մեկը`ժավել վաճառող մի պապիկ էր, որի առաջ դուռը չբացեցի, իսկ մյուսը`մի մուրացիկ, ով գրեթե լացակումած ձայնով փող էր մուրում իր հիվանդ երեխայի համար: Դա լսելուն պես` անմիջապես դուռը բաց արեցի ու տեսա մի միջահասակ, կոկիկ հագնված, խնամված արտաքինով 25-30 տարեկան մի կնոջ` փոքրիկին գրկած: Այդ ընթացքում միանգամից հիշեցի, որ չնայած ծնողներս տանը չէին , բայց գուցե իմ փոքր դրամապանակում մի քիչ փող լինի: Նրան ասացի, որ սպասի ու միանգամից գնացի պայուսակիս հետևից, բաց արեցի ու տեսա, որ միայն մի հիսուն դրամանոց թղթադրամ էր մնացել (եթե հիշում եք, տարիներ առաջ մանրադրամները ոչ թե մետաղադրամի, այլ թղթադրամի տեսքով էին ), դե քիչ էր, բայց ամեն դեպքում մտածեցի, որ իմ փոքրիկ օգնությունը կարող էր ինչ-որ կերպ պիտանի լինել նրա հիվանդ երեխային: Վերադարձա, ներողություն խնդրեցի, որ միայն այդքան կարող էի տալ, ու ձեռքս պարզեցի, որ տամ, բայց զգացի, որ ձեռքս օդում մնաց: Ասացի.

-Վերցրեք, պետք կգա:

Արհամարհական ու անշնորհակալ հայացքով նայեց ինձ ու առանց ոչ մի բառ արատասանելու` վերցրեց: Դե որ տեսա վերցրեց, դուռը փակեցի ու ներս գնացի: Նստեցի ու սկսեցի մտածել, թե ինչ աստիճանի անշնորհակալ կարող է լինել մարդ: Գոնե ձևականությունը պահպանելու համար կարելի էր շնորհակալություն հայտնել: Ինչևէ, անցավ մի երկու ժամ, ու ծնողներս վերադարձան: Մտան ներս ու միանգամից զարմացած դեմքով հարցրեցին.

-Նարե՞, ո՞վ է հիսուն դրամանոցը երկու կես արել ու գցել մեր դռան առջևի շորի վրա::think

Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ զգացի այդ պահին… Միանգամից մտքովս անցավ, որ դա գուցե հենց այն հիսուն դրամանոցն է, որը տվել էի «անշնորհակալ մուրացիկին»… Ես համոզված էի, որ դա նրա արածն էր: Ի՞նչ... ի՞նչ էր ուզում նա ինձ ապացուցած լիներ այդ իր արարքով: Որ չունե՞ր իմ ողորմածության կարիքը… Իսկ եթե չուներ, ապա ինչու՞ էր դռնեդոռ ընկած փող մուրում ու հետո էլ տվածի համար` ապերախտի նման վարվում: Գրեթե երկու օր շարունակ այդ դեպքի մասին էի մտածում, ինձ հիմարի նման էի զգում: Իհարկե ծնողներիս պատմեցի ողջ եղելությունը, նրանք էլ, բնականաբար, որպեսզի ամեն ինչ էլ ավելի չբորբոքեին, ցույց տվեցին, որ դա սովորական է, այդպես հաճախ է լինում, ու որ կարևորը ես մուրացիկին օգնել եմ, մնացածն արդեն կարևոր չէ. Աստված նման ապերախտներին անպատիժ չի թողնում… Դե ինչքան էլ որ ծնողներս այդպես էին ասում, միևնույնն է, ես ինձ շատ վատ էի զգում այդ դեպքից հետո…
Ու երբ ընկերուհիս պատմածս համակ ուշադրությամբ լսեց, կես կատակ-կես լուրջ, ասաց.

-Վայ, Նար, ինչ լավա, որ հիմա էդ մանր դրամները կոպեկա…. չեն կարա երկու կես անեն::D

Դեկադա
07.07.2011, 20:09
Էս վերջերս գրելու, խոսալու ու ընդհանրապես հաղորդակցվելու ցանկությունս կորել ա, բայց վերևի գրառումը կարդալով ուզում եմ մի բան էլ ես գրեմ։ Երբեք չէի պատկերացնի, որ սեփական երկրում մշակութային շոկ եմ ապրելու։ Ու վատը գիտեք ինչն ա, որ գնում եմ Վանաձոր ընդեղ եմ էտ վատը տեսնում, գալիս եմ ստեղ՝ էլ բեթարն եմ տեսնում։ Օրվա հացի փող վաստակող ուսանողներ, նստարաններին գիշերող անտուններ ու մուրացկաններ, տնտեսական ապրանքներն ու սննունդը վաճառելու նպատակով տնե տուն ման եկող ջահելներ։ Մեր բակում մի երիտասարդ կա, որ ամեն օր /երևի թե/ իր բոստանի ելակն ա բերում վաճառելու, անգամ եթե մի օր չի գալիս աղջիկս անհանգստանում ա.«Ելակը չեկավ»։Սրա կողքին մեքենաներ, տներ ու էլի մեքենաներ...Մտածում եմ մարդիկ անտարբեր են դարձել։ Պարփակվել են իրենց մեջ, մտել իրենց պատյանի մեջ ու չեն դուրս գալիս կամ վախենում են դուրս գալ։ Անտարբեր են կողքինի նկատմամբ, ուրիշի ցավի հանդեպ։ Մի քանի օր առաջ այգում աղջկաս հետ նստած էինք մեկ էլ մի տղա աղջկաս հասակակից մոր հետ մոտեցավ ու նստեց մեր կողքին։ Զգացվում էր որ մայրը շտապում ա, որովհետև անընդհատ տղային ասում էր.
-Գնանք։
Ու գիտե՞ք ինչ պատասխանեց երեխեն.
-Հազիվ մարդ եմ գտել, արի մի քիչ էլ նստենք։
Հասկանում եք 11-ամյա տղան տեսնում ա կյանքի գորշ կողմերը։ Բայց ո՜նց կուզեի որ գոնե չզգար։

Վերջի շրջանում անընդհատ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ուզում եմ ինձ համոզեմ իբր մենք մարդիկս կարեկցող ենք, իբր սրտացավ ենք, իբր հասկացող ենք...Անտարբեր չենք։ Մարդ ավելի լավ ա մեռնի քան հավաքի անտարբերության պտուղները։Ինքս էլ մի քիչ անտարբեր եմ ձեր ու բոլորի նման։ Ինքս էլ մաշկիս վրա հաճախ զգում եմ անտարբերության դրոշմը՝ շատերիդ նման։ Ու սա մեկի կյանք չի, մեկի ճակատագիր չի։ Համընդհանուր ա։
...Ու էտ մտքերով էլ տարված, հերթական անգամ ինձ ռելաքսացիա անելով երթուղայինով գալիս էի տուն մեկ էլ նկատեցի թե ոնց մայթին՝ աստիճաններից իջնելու ժամանակ, մեծահասակ մի կին էր ոտքը երևի թե ոլորվեց ու բերեսնիվայր ընկավ։ Ուղիղ ասֆալտի վրա։ Ու էտպես մնաց։ Հակառակի պես ոչ մեկը կողքին չկար: Երթուղայինի վարորդը կանգնեցրեց մեքենան, ու վազելով անցնելով փողոցը մոտեցավ կնոջը։ Նույնիսկ ջուր էր հետը վերցրել։ Օգնեց կնոջը բարձացրեց, նստեցրեց հենց մայթեզրին։ Մոտ 5-10 րոպե կանգնած սպասում էր մինչև կինն իրեն մի քիչ լավ զգաց։ Ու երևի թե առաջարկել էր տուն տանել, որովհետև կինն ասում էր «Դու գնա տղա ջան, պետք չի, ես արդեն լավ եմ։ Շնորհակալություն»։
Կինը վատ էր հագնված ու մայթին թափված էին դեղի սրվակից դուրս թափված հաբերը։ Ո՞վ գիտե ինչ էր մտածում կամ գուցե՞ դեղ պիտի խմեր ...

Ես շնորհակալ եմ էտ վարորդին, որ գուցե մի փոքր բայց հույս տվեց, որ մենք էտքան էլ անտարբեր չենք լինի, որ կարեկցող կլինենք և եթե անգամ ուրիշի ցավով չենք ապրում գոնե օգնելուց չենք զլանա։:)

anahit96
07.07.2011, 20:52
Չգիտեմ էլ ինչի էսօր հիշել եմ պապիս,պապիս,որ վաղուց մեզ հետ չի:Էնքաաան եմ սիրել նրան,բայց ինչի ոչ մի անգամ չեմ ասել,,,կարոտել եմ...Պապիս հետ ինչքան երջանիկ օրեր եմ անցկացրել,անհոգ ու երջանիկ:Հիշում եմ,9 տարեկան էի,մի անգամ միասին մեքենայով խանութ գնացինք,հանկաչծ անձրև սկսվեց,նա ինձ խնդրեց՝մնամ մեքենայում,ու,որ ինքը շուտով կվերադառնա,դե ես էլ սպասում էի,մեքենայի միջից նայում մարդկանց,անձրևանոցի գույներին նայում,,,անցավ 1 ժամ՝ պապիկը չկա,անցավ 2 ժամ՝պապիկը չկա,անցավ 3 ժամ՝պապիկը չկա,ես արդեն վախեցել էի,լաց էի լինում,հանկարծ հայտնվեց նա՝ մի անձրևանոց ձեռքին:Տեսնելով իմ վախեցած վիճակը սկսեց պատմել. «Ան ջան,գիտեի,որ մենակ կվախենաս,ասեցի գնամ ընկերոջս տուն,ով մոտակայքում է ապրում,մի անձրևանոց խնդրեմ,գնացի,նրանց տանն էլ քեֆ-ուրախություն էր՝ տղան որդի էր ունեցել,հրավիրեց մի բաժակ օղի խմելու,դեեե ամոթ կլիներ չգնայի,խմեցինք,մեկ էլ հանկարծ էս ընկերոջս սիրտը վատացավ,ես էլ վազեցի բժշկի հետևից,հետո վերադարձա,որ անձրևանոցը վերցնեմ էդ մարդու սիրտը կանգնել էր,,,մի խոսքով..ամոթ կլիներ էդ պահին անձրևանոց ուզեի.»Ես.«Լավ,պապիկ,բա էդ ձեռքինդ անձրևանոց չի՞»:«Հա,բալես,գնացի խանութից առա»:
Պապիկ ջան,էդ անձրևանոցը էնքան եմ սիրում,որ մինչև հիմա օգտագործում եմ...

CactuSoul
07.07.2011, 20:53
Անտարբեր են կողքինի նկատմամբ, ուրիշի ցավի հանդեպ։
Հիմա մարդիկ իրենց սեփական ցավի հանդեպ են արդեն անտարբեր, ուր մնաց ուրիշների…

Մի քիչ կապ ա պետք աշխարհի, բնության, տիեզերքի հետ, որ լրիվ կորցրել ենք: Ու ոնց որ Էքզյուպերին ա ասում, թե հիասթափվելուց մարդ չի զգում, որ ինքն աղքատացավ, նույն կերպ մենք ենք զոմբիացել ու չենք զգում, թե հետներս իրականում ինչ ա կատարվում…

Եկել էի, որ մի երկու բառ ասեմ Dead Can Dance-ի ու նրա(նց) ունեցած ազդեցության մասին իմ կյանքի վրա, ու Դեկադայի գրառումը կարդալուց հետո նաև կապ զգացի դրա ու իմ ասելիքի միջև: Dead Can Dance-ը, ժողովուրդ, կամ թեկուզ Lisa Gerrard-ն ու Brendan Perry-ն առանձին-առանձին, կարող են լինել այն կամուրջը, որով կարելի է վերադառնալ իսկական, մարդկային կյանքի, կարելի է զգալ, կարելի է սիրել:

Սկզբում Dead Can Dance-ն ինձ համար միայն Lisa Gerrard-ն էր, ավելի ճիշտ՝ Lisa-ի ձայնը, որ երգերում իր ձայնը չկար, հաճախ չէի լսում, առաջ էի տալիս դիսկը: Իակ հետո զգացի, որ Lisa Gerrard-ն ու հենց բուն Dead Can Dance-ը ահագին տարբեր բաներ են, ու գիտակցեցի, որ իմն ավելի շատ հենց DCD-ն է, քան Lisa-ն:
Շատ ավելի ուշ հասկացա, որ DCD-ի իսկական միջուկն ու հենարանը Brendan-ն էր: Ու Brendan-ի երաժշտությունը հաճախ ավելի հոգեհարազատ է ինձ, քան Lisa-ինը:
2 մարդ, 3 հրաշք…


Dead Can Dance, "Song Of The Stars"

http://www.youtube.com/watch?v=QGJhFhJFEcU

Lisa Gerrard, "Sanvean"

http://www.youtube.com/watch?v=1xpkRj99FH0

Brendan Perry, "Wintersun"

http://www.youtube.com/watch?v=1f6EkSorubQ


Անպայման խորհուրդ եմ տալիս լսել:

Skeptic
07.07.2011, 21:07
Շնորհավորեք ինձ, 1,5 մլն դրամ եմ շահել: http://i.imgur.com/upl68.gif




Իսկ եթե լուրջ, ներողություն եմ խնդրում ինձ աջակցելու համար ստուդիա եկած => իրանց ժամանակը վատնած ակումբցիներից: :sorry

Claudia Mori
08.07.2011, 13:43
Այս սարսափելի շոգին ընկերուհուս 3 տարեկան ճուտը հիվանդ է, տնեցիներով պաղպաղակ էին ուտում, էրեխեն ասում է.
-Ես էլ եմ ուզում:(
Ասում են`
-Դու հիվանդ ես ջանա:
Ասում է`
-Գնամ տաք շորերս հագնեմ, գամ ուտեմ հա:)

Ռուֆուս
08.07.2011, 14:12
Բյորքի հանճարեղությունը մեկ մեկ խելագարության ա հասցնում :love (Անտաղանդ թարգմանության ու վիդեոյի որակի համար ներող :pardon)

Hyperballad

Մենք ապրում ենք սարի
Հենց գագաթին:
Այնտեղից գեղեցիկ
Տեսարան է բացվում:
Ամեն առավոտ ես քայլում եմ դեպի ժայռի ծայրը
Ու փոքր առարկաներ եմ նետում ցած,
Օրինակ՝ ավտոյի մասեր, շշեր, դանակ-պատառաքաղ
Կամ էլ ինչ լինի գետնին ընկած:

Սա արդեն սովորություն է դարձել,
Օրը սկսելու նոր ձև:

Ես այս ամենի միջով անցնում եմ
Նախքան քո արթնանալը,
Որպեսզի ավելի երջանիկ լինեմ,
Քո կողքին ավելի ապահով զգամ ինձ այստեղ:

Վաղ առավոտ է,
Ոչ ոք արթուն չէ,
Ես հետ եմ վերադարձել ժայռի մոտ
Ու շարունակում եմ տարբեր առարկաներ նետել ցած,
Ես լսում եմ, թե ինչ ձայներ են նրանք հանում
Երբ ընկնում են գետնին,
Ու պատկերացնում եմ, թե իմ մարմինը ինչ ձայն կհանի
Ջախջախվելով քարերի վրա:

Երբ այն գետնին հասնի,
Արդյո՞ք իմ աչքերը
Փակ կլինեն, թե՞ բաց:

Ես այս ամենի միջով անցնում եմ
Նախքան քո արթնանալը,
Որպեսզի ավելի երջանիկ լինեմ,
Քո կողքին ավելի ապահով զգամ ինձ այստեղ:


http://www.youtube.com/watch?v=6CSiU0j_lFA

einnA
08.07.2011, 22:24
Երեկ երեկոյան պատուհանից հետևում եմ բակի ճուտիկներին:Մեջներն ամեն տեսակից կար, աչքս գրավեց ամենաճուտը, որ վարդի թփերից թերթիկներ էր արագ-արագ հավաքում ու էնքան երկար, որ արդեն համբերությունս դավաճանում էր:Մեկ էլ տեսնեմ ` փեշում հավաքած թերթիկներով վազեց մի տղայի հետևից, կանգնեցրեց ու մի հպարտ հանդիսավորությամբ էտ թերթիկները շաղ տվեց իրենց վրա :)

բայց ամենահանկարծակին էտ արարողակարգի երգն էր.
երկու սրտեր, վարդի թերթեր :sulel :))


օրինակ վերցնեմ,մեկ էլ տեսար պետք եկավ :))

ars83
09.07.2011, 01:49
http://cdn.comixology.com/assets/reptiles.jpg

Մութ գիշեր, անձայն փողոց, նարնջագույն լապտեր, շուրջը պտտվող միջատներ, փշատերևի հոտ, ծղրիդների ձայն, զով քամի, ուրցով տաք թեյ, ամպեր, մութ ու մեծ լեռնաշղթայի զանգված, սեղանին՝ բացած գիրք Մ. Կ. Էշերի լիտոգրաֆով, ականջակալներում՝ Սիբելիուսի 4-րդ սիմֆոնիան:
Գիշե՜ր: :love


http://www.youtube.com/watch?v=60PGX0RzUvU

CactuSoul
09.07.2011, 17:12
Ժողովո՜ւրդ, էյֆորիայի մեջ եմ:D Էս լարված, զբաղված ժամանակներում, երբ ամեն մեկի աշխատանքը այնքա՜ն կարևոր ա, ես արձակուրդ եմ «կպցրել»:zagar:P
Հա ի՞նչ, որ արձակուրդ չգնայի, ամենաուշը մի 2 օրից ինֆարկտ էի ստանալու, բա ափսոս չե՞մ:} Էնտեղ մարդիկ գնան լավ-լավ ֆիլմեր նայեն, իսկ ես 4 պատի մեջ նստած աշխատե՞մ:aaa

«Ոսկե Ծիրան» եմ համտեսելու:nyam:dance
:))

Դեկադա
09.07.2011, 20:14
Չկայացած խոսակցություն։

Էսօր ինձ հյուր էր եկել։ Նա...
Մի ժամանակ ո՜նց էր վախենում, ամաչում, երբեմն սիրում, հաճախ խղճում, նույնիսկ ատում նրան։ Իսկ հիմա։ Հանգիստ կանգնել եմ դռան շեմին ու զարմացած հայացքով նայում եմ նրան։Ինչո՞ւ է եկել։ Չէ որ գնալուց խոստացավ երբեք չգալ, չհիշեցնել իր գոյության մասին... որին ահա քանի տարի ուզում եմ հարմարվել և ջնջել իմ մտքից, հանել իմ սրտից։ Ավա՜ղ...
-Կարե՞լի է նստել:
-Մի ժամանակ չէիր հարցնում:
-Վերցրա,- ու մեկնեց ձեռքի մեջ պահված թղթադրամները:
-Դու ինձ գնո՞ւմ ես:
-Ես սխալս եմ ուղղում։ Գուցե դու ավելի ճիշտ օգտագործես:
-Չես փոխվել։Դրա՞ մեջ ես քո փրկությունը տեսնում։ Միթե՞ կարծում ես կներեմ։
-Ոչ։ Ես...ես...ես չեմ էլ սպասում։ Ես հավատացած եմ որ չես ների...երբեք։ Պարզապես վերցրա և այն ինչ չեմ տվել ժամանակին հիմա արա։ Կուզես վառի, միայն թե արա էն ինչը որ ուզում ես։
-Ի՞նչ ես ուզում։
-Դու դաժան ես,-կամաց շշնջաց
-Այդ դո՞ւ ես ասում։ Իմ սրտում դեռ մնում են սպիները։Հիշո՞ւմ ես...
-Մի հիշեցրու...
-Իրականությունը ցավեցնում է, այնպես չէ՞:
-Ես վախենում էի...կորցնելուց, մենակ մնալուց...
-Դու չէիր լսում:
-Իսկ դու չէի խոսում:
-Դու սովորեցրիր լռել:
-Ես զղջում եմ:
-Դու թողեցիր ինձ:
-Հավատա ինձ...ես փոխվել եմ:
-Ես հավատում եմ, որ պետք չի հավատալ...գնա
-...
-Ես մի օր կգամ...ու մենք երկուսով կխոսենք...

...ես հաճախ եմ գնում եկեղեցի, ու վառվող մոմի մոտ խնդրում, որ երբեք ուշ չլինի...

Նաիրուհի
09.07.2011, 21:19
Ասմունք չեմ սիրում։ Չեմ սիրում, երբ ինձ պարտադրում են պոեզիայի իրենց ընկալումը։ Չեմ սիրում, որ ձայնի ու ձեռքերի ահազարհուր դողով գոռում են. «Հի-շո՜ւմ եմ դե՜մ-քը քո ծեր, մա՜յր իմ ա-նո՜ւշ ու ան-գի՜ն...», կամ խղճալի նվնվում. «Ես եմ, դու ես, ես ու դու...»։
Չեմ սիրում, երբ բռնաբարում են պոեզիան...

Բայց սիրում եմ ցանկացած բան, երբ հեղինակն է կարդում:love ։ Թո´ղ որ ես էդ հեղինակին չեմ սիրում, նրա գրածը առանձնապես արժեք չեմ համարում, թո´ղ որ նրա կարդալն էնքան հեռու է ասմունքի վերաբերյալ մեր պատկերացումներից ու չափանիշներից... Գործը 180 աստիճանով շուռ է գալիս երբեմն, դառնում անճանաչելի...

Մի անգամ Հովոն (MWMS) իր բանաստեղծություններից մեկն էր կարդում, ես էլ կողքից լսում էի ու մտածում, թե ո՞նց է էդ գլուխգործոցը վրիպել աչքիցս։ Վերջում մի պատկերից հիշեցի, որ նույնիսկ մի քանի անգամ եմ դա կարդացել... :oy :D
Սևակ չեմ սիրում, բայց հաճույքով լսում եմ, թե ինչպես է քթի տակ կարդում «Ապրել, ապրել»-ը...

Ասածս ինչ է՝ ասմունքողի մեջ պիտի մի քիչ հեղինակ լինի ու բանաստեղծության նկատմամբ հեղինակի սրտացավություն։

Էսքանը գրեցի, որ գամ բացառությանը։ Սոսը...:love Ոնց որ ստեղծված լինի Թումանյան ու Սահյան կարդալու համար։ Ինչ եմ ասում, է՜... Ոնց որ Թումանյանը կամ Սահյանը լինի... Հանրային ռադիոյով մեկ-մեկ տալիս են Թումանյանի քառյակները... :love Ու լսելիս հավատում եմ, որ իր գրածն է կարդում։ Բա ո՜նց է կարդում էս տեսանյութի վերջին բանաստեղծությունը...:love:love:love


http://www.youtube.com/watch?v=TvjHGTZaNNc

Մեկ էլ սիրում եմ, որ Սուրեն Քոչարյանը հեքիաթ է կարդում :love:D:D
«Ո՞րդիան կհասնես՝ դու ձիով, նա ոտով։ Մինչի քու ձին չորս ոտնը կփոխի՝ մի՜ն, է՜րկո՜ւ, ի՜րե՜ք, չո՜ո՜ո՜րս... նա էրկու ոտով մե´կ-էրկու, մե´կ-էրկու, մե´կ-էրկու՝ ձեռաց կգնա, անց կկենա։
Էրեխեք, դու մի ասի՝ սա էլ մեր Փանոսի ցեղիցն ա ըլում։ Ասում ա՝ Տե՜ր Աստված, բա ոնց անե՞՜մ...»


http://www.youtube.com/watch?v=kvfFmiNWA0M

Agni
09.07.2011, 22:48
Ժպտու՛մ եմ ... ուրեմն ապրում եմ,
Ապրու՛մ եմ…ուրեմն շնչում եմ,
Շնչու՛մ եմ…ուրեմն զգում եմ,
Զգու՜մ եմ… ուրեմն կա՜մ…!!!

Հ.Գ. Նենց հաճելիա, երբեմն հայտնաբերել սեփական կենդանությունդ…իրական աբսուրդ:

Ապե Ջան
10.07.2011, 01:47
Ի՞նչ կա լավ ե՞ք:
Բայց ինչ լավ օր էր եսօր… հով զո՜վ կիսա բնության գրկում: :)

Գիտեք նենց եմ հարգում են մարդկանց, ովքեր գումար վաստակելու համար տանջվում են չարչարվում, գիշերները չեն քնում ու այդպես շարունակ: Հիմնականում այդպիսի երիտասարդներին թե՛ աղջիկ, թե՛ տղա: Ուղղակի պետք չի անել էնպիսի բաներ, որ մի որոշ ժամանակ հետո այդ մասին խոսեն մարդիկ, վատ համբավ ձեռք բերել:

Չեմ կոնկրետանում, բայց ուրախ եմ, որ տեսնում եմ էդպիսիներին ու հպարտանում եմ: Ես ոչ մեկից ինձ վեր չեմ դասում՝ կյանք ա…

VisTolog
10.07.2011, 15:18
Նենց վատա, որ մեկ-մեկ սուտը ավելի շատ ապացույց/հիմնավորումա ունենում ճիշտ լինելու համար, քան ճիշտը::cry2

Նարե91
10.07.2011, 16:23
Ասում են շոգա... Արդեն ես էլ եմ սկսել ասել... Իսկ եթե ես՝ վաստակաշատ մրսկանս եմ այդպես ասում, ուրեմն պատկերացրեք, թե ինչ աստիճանի շոգա:( Էսպես շարունակվել չի կարող է ախր... էս ժողովուրդը տանջվումա:cry

Դեկադա
10.07.2011, 22:11
Եկել եմ ասեմ, որ ես շնորհակալ եմ: Շնորհակալ եմ կյանքին ինձ հնարավորություն տալու համար ճանաչել լավ մարդկանց: Իրականում մարդ կոչվելու համար պետք ա արժանի լինել դրան, ու ես ուրախ եմ, որ ես ճանաչում եմ հենց մարդկանց: Տիգրան- Հասմիկ/անգամ բառեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու/, Կակտուս/ ի դեպ շատ փխրուն, համով հոտով, ուշադիր.../

...հեռվից- հեռու ես մի քանի ակումբցու էլ նկատեցի։Բայց պիտի նշեմ, որ ակումբցիները ահագին ամաչկոտ ու համեստ են։ Բայց բոլորդ էլ լավն եք, ու մենակ էն որ իրար օգնելու համար «կանգնած» եք դա արդեն հարգանքի ա արժանի։ Երեխեք լավն եք..:).

Lianik
10.07.2011, 22:54
Այսօր առավոտս սկսեցի պաղպաղկով ու սուրճով, որն ինձ արթնացրեց, քանզի պիտի ճանապարհ գնայի....
Դսեղ պիտի գնայի... մեր Երիտսարդական Բանկի ֆինանսավորմամբ այնտեղ այգի ենք կառուցում...
Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի արձանի ետևի տարածքում մի երկու ամիս առաջ միայն ծառեր էին ու անմշակ հող...:( Այսօր այնտեղ մի քանի նստարաններ կային, հողը փխրեցվում էր, նոր ծաղկանոց էր նախագծվում :) Մեր վրձինների շարժումների տակ նստարանները դարձան դեղնակարմիր :love Շուտով նստարանների կողքերին աղբամաններ էլ կավելանան, ծաղիկները կժպտան փարթամ ծառերի ստվերում............... ու դսեղեցիների ամառային երեկոյան հանգիստը պատրաստ է :love

Չգիտեմ, բառերով աննկարագրելի հաճույք ստացա, երբ մեքենայից իջնելով տեսա հավաքված երիտասարդների ոգևորված աշխատանքը:
Հաճախ են ինձ հարց տալիս` Ինչու եմ զբաղվում հասարակական գործունեությամբ, ինչ եմ ստանում, ձրի-ձրի աշխատում եմ մեջն ինչ կա???
Այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ իզուր չենք անում այն ինչ անում ենք..թեկուզ դրա դիմաց վարձատրություն չենք ստանում... Մենք երիտասարդ կամավորներ ենք, ում համատեղ որոշման արդյուքում մի խումբ երիտասարդներ հավաքվել ու իրենց համար այգի են կառուցում, ու դա անում փոքր գումարով..;)

Այստեղ են ասում գյուղ կանգնի գերան կկոտրի... Երիտասարդները հավաքվեցին ու որոշեցին, որ իրենց այգի է պետք...դիմեցին տարբեր մարմինների..արդյունքում ստացան փոքր դրամաշնորհ, որով գնեցին միայն պարագաները, իսկ գյուղապետն իր հերթին աջակցեց` տրամադրելով տարածք և իր վրա վերցնելով նստարանների ու աղբամանների տեղադրելու գործը.... ;)


Երկար գրառումներ անել չեմ սիրում, բայց ուզեցի կիսվել:oy.. ցանկացա ասել, որ յուրաքանչյուրս կարող ենք փոխել.. փոփոխություն մտցնել մեր կյանքում, մեր շրջապատում, մեր համայնքում..Կարող ենք միայն ցանկանալ է պետք ;)

SSS
11.07.2011, 10:07
Էն, որ մինչև 5-րդ դասարան չէիր թողնում մենակով լողանալ, որ առանց քեզ էքսկուրսիաների չէի գնում, որ ինձ նյարդայնացնում էին ամեն րոպե ջերմությունս չափելու ու թեյ խմացնելու սովորությունդ հիվանդ ժամանակ,առաջին անգամ ընկերուհիներով քաղաք իջնելս ու դու ,որ դիմավորեցիր ինձ շրթունքներդ անհանգստությունից սեղմած...Քնություններիս ժամանակ ամեն առավոտվա մեղրն ու կարագը, արցունքներդ' ամեն փոքրիկ հաջողությանս ժամանակ....Ու մեր վերջին գիշերը մեր տան մեջ, մամ ջան, քո թաց բարձը հաջորդ առավոտ. վերջին առավոտը մեր տան մեջ... Ու էն արցունքները ,որ հազիվ ես կուլ տալիս ամեն անգամ քեզ հաջող ասելուց հետո... Կարոտել եմ գիտես, հոգատարությանդ, կարոտել եմ,ջերմությանդ , իմ երջանկության մեջ, ամենաուրախ պահերիս նույնիսկ... կարոտում եմ ...Մամ ջան ձագուկդ քո կարիքը շատ ունի, ամեն րոպե, անկախ նրանից ուրախ եմ թե տխուր...

anahit96
11.07.2011, 14:54
Վաղուց չէի հիշել քեզ,,,իսկ հիմա հիշում եմ ու կարոտում,կարոտում եմ քեզ,տխուր եմ,իսկ դու ասում էիր,որ ես տխրելու իրավունք չունեմ,իսկ այժմ դու ես նպաստում դրան,,,հիմա երևի մտածում ես՝ ո՞վ է կարոտել ձայնս...Ես եմ,հա՛,ես եմ,էդ ,,неизвестный,,-ը:Ես եմ կարոտել քո նման ստորին,ինչպե՞ս ջնջեմ քեզ իմ կյանքից,,,Ո՞վ կօգնի..Երևի էլի քո նման ստորի մեկը...Մեկ է կարոտել եմ...

John
11.07.2011, 16:07
ես նորից համալսարանական եմ … նորից ուսանող եմ… ու նորից սեպտեմբերի մեկին դասի եմ գնալու, ոչ թե զորավարժությունների… հետաքրքիր կլինի ինձնից փոքրերի հետ սովորել))) կյանքում իմ շրջապատում ինձնից տարիքով փոքրեր չեն եղել )))

ars83
11.07.2011, 16:42
Ես հազվադեպ եմ երազ տեսում: Քանի անգամ քնել եմ այն մտքով, որ այս գիշեր անպայման պետք է երազ տեսնեմ ու ոչ մի բան չեմ տեսել: Երեկ կարդում էի Ռիչարդ Ֆայնմանի մասին գիրք (Surely you are joking, Mr. Feynman!), որտեղ պատմվում էր, թե ինչպես է Ֆայնմանը դիտարկել իր երազները, վերլուծել տեսածը, փորձել ֆիքսել քնելու պահը: Վերջինը ես էլ եմ բազում անգամներ փորձել, բայց չի ստացվել երբեք: Ֆայնմանը պատմում էր, որ իր երազները գունավոր են եղել, այլ ոչ թե սև ու սպիտակ, դրանցում նա կարողացել է շոշափել առարկաները, տեսնել մանրուքները, և այլն: Ես էլ քնելուց առաջ Էշերի մի քանի լիտոգրաֆներ նայեցի ու պառկեցի քնելու: Ինչ-որ կարճ երազ տեսա, որի բովանդակությունը չեմ հիշում: Միայն այն եմ հիշում, որ առավոտյան 6.29 վեր կացա այն մտքով, որ պետք է գնամ Կոմիտասի պողոտայի շուկան՝ ալոճի հյութ գնելու: :{ Կոմպոտ էլ չէ, հյութ: Մի քիչ ուշքի եկա, հասկացա, որ շուկան անհասանելի է, մտածեցի, որ մոտակա սուպերմարկետից է պետք գնել: Դե արի հիմա իմացիր, թե ալոճը ֆրանսերեն ինչպես է: Քնաթաթախ մտա Լինգվոյի կայքը, թարգմանեցի՝ aubépine, գնացի, ալոճի հյութի համար տեղ ազատեցի ներսումս ու նորից պառկեցի քնելու:
Ֆայնմանի հոգեբան ընկերներից մեկն ասել էր, որ երազում տեսած առարկաները կարող են խորհրդանիշներ լինել, որից հետո նա տեսել էր տարբեր գույների բիլիարդի երեք գնդիկ, որոնք, ըստ իր մեկնաբանության, խորհրդանշում էին երեք կանանց նրա կյանքում: Հիմա, տեսնես, էդ ալոճի հյութը ինչի՞ խորհրդանիշ է: Որ մի բաժակ խմեի, կհասկանայի, երևի: :think

Հայկօ
11.07.2011, 18:21
Երա՞զ... Երեկ երազումս սրտի փոխպատվաստում եմ տեսել: Իմ սիրտն էին փոխում: Առանց անզգայացման: Ամբողջ վիրահատությունը սկզբից մինչև վերջ տեսել ու զգացել եմ՝ բոլոր անատոմիկ մանրամասնություններով: Չէ, մղձավանջ չէր: Ես մղձավանջներ ընդհանրապես չեմ ունենում՝ արդեն տասնհինգ տարուց ավել է: Նույնիսկ որոշ չափով հետաքրքիր էր: Այնքան վառ ու իրական էր ամեն ինչ: Ցավն էլ: Տագնապն էլ: Երբ մեջքի վրա պառկած եմ վիրահատական սեղանին, վերևում վառ սպիտակ լույս է, բժշկական դիմակներով մարդիկ հակվում են վրաս, իսկ կողքից լսվում է վիրաբուժական գործիքների զրնգոցը: Սղոց: Նշտարիկ: Ինչ-որ աքցան: Կարճ մկրատ: Ինձ են կտրելու: Մենակ եմ, ու ոչ ոքի չի հետաքրքրում՝ ես արթու՞ն եմ, թե՞ քնած: Հետո սկսում են բացել կրծքավանդակս: Դանդաղ են բացում, զգուշությամբ: Ամեն ինչ չի, որ տեսնում եմ. գլուխս շատ առաջ թեքել չեմ կարողանում: Կրճտոց եմ լսում: Զգում եմ՝ ինչպես է երկու հորիզոնական կեսերի բաժանվում կրծոսկրս, ինչպես են իրարից հեռանում կողերս, տեսնում եմ բժշկի արյունոտված ձեռնոցները: Վերևում՝ լույսի նիկելապատ շրջանակի մեջ, արտացոլվում է բաց կրծքավանդակս: Շատ մեծ են ճեղքել. կինոներում ու հաղորդումներում ավելի փոքր են անում կտրվածքը: Համարյա ամբողջ կրծքավանդակս լայն բաց է: Երակների ու զարկերակների կտրվելը զգում եմ, բայց արյուն համարյա չկա. բժիշկները արագ ու լավ են աշխատում: Ցավ եմ զգում, բայց ավելի շատ անհանգիստ եմ, քան թե վախեցած. ախր ես ոչ մի սրտային խնդիր չունեի, ինչու՞ են սիրտս փոխում: Թե ինչ սիրտ են դնելու, ընդհանրապես հետաքրքիր չի: Դե լավ, փոխում են, թող փոխեն: Կարևոր չի: Տարօրինակ է, բայց հին սիրտս հանելու պահը չեմ նկատում, կամ էլ ուղղակի հին սիրտ չի եղել: Բայց շատ լավ տեսնում եմ այն պահը, երբ բժիշկը երկու ափերի մեջ զգուշությամբ բռնած վերևից կրծքավանդակիս ճեղքին է մոտեցնում նոր սիրտս: Մեծ է թվում, շատ ավելի մեծ, քան ես էի պատկերացնում, շատ ավելի մեծ, քան կարող է կրծքիս մեջ տեղավորվել: Չի բաբախում: Հստակ զգում եմ, թե ոնց են սիրտս դնում կրծքավանդակիս մեջ, տեղավորում: Ես հետաքրքրությամբ հետևում եմ: Սիրտս չի բաբախում: Ճեղքվածքը փակելու պահը չեմ հիշում. հաջորդ պատկերը արդեն կարած-կարկատած կուրծքս է: Երկու փեղկերն այնքան էլ լավ չեն իրար հարմարեցրել. ճեղքը լրիվ փակ չէ, վերքի եզրերն էլ իրար կպած չեն, շարժվում-խաղում են՝ հին փայտե դռների նման: Եզրերը կարմիր են, այտուցված, խոշոր խաչաձև կարերով: Վերքը պառկած H տառի նման է՝ կրծքավանդակիս ամբողջ բարձրությամբ: Հագիս ինչ-որ լայն վերնաշապիկ է: Ոչ մի կոճակ չեմ կոճկել: Հաստատ գիտեմ, որ վիրահատությունից մոտ հինգ րոպե է անցել: Սիրտս չի բաբախում: Վախենում եմ կտրուկ շարժումներ անել, անընդհատ նայում եմ կրծքիս, վախենում եմ ազատ շնչել: Անհանգիստ եմ. թարմ վերքեր չեմ սիրում, պետք է եզրերը գոնե մի քիչ կպած լինեն, որ վստահությունս վերադառնա: Ես կանգնած եմ, քայլում եմ, դուրս եմ գալիս ինչ-որ տեղ, որտեղ ինձ են սպասում: Ու ինձ սպասողներից մեկը (հարազատ մարդ) մոտենում է ինձ ու ուրախությամբ գրկում-փաթաթվում-սեղմում-ճզմում-կտրում գետնից: Ես գոռում եմ՝ ավելի շատ վախից, քան թե ցավից: Ցավը դժոխային է, բայց ես ցավին կդիմանամ, ցավից չեմ վախենում. վախենում եմ իմ նոր վիրահատած կրծքավանդակի ու իմ նոր սրտի համար: Որը չի բաբախում: Մի կերպ պոկվում եմ գրկից, փորձում եմ բացատրել, ոչ էլ նման բաներ չանեն, որ ինձ չի կարելի, ու հեռանում եմ:

Մղձավանջ չէր, ամեն դեպքում, ինչպես կարող է թվալ: Հերթական հետաքրքիր երազն էր, որ ուղղակի այս անգամ հիշեցի արթնանալուց հետո: Ափսոս՝ շատ քիչ երազներ եմ հիշում:

Meme
11.07.2011, 18:28
Անկապ օրագիր ջաան,ջան ջաան....

Ես կարոտել էի քեզ,եկել եմ իմ գրառումով անկապացնեմ քեզ,ու գնամ.....վաղուց էջերիդ չէին սառել աչքերս ու հայացքս,բայց այսօր կարոտել եմ,ու եկել եմ....
Անգամ մոռացել էի,որ ակումբում կամ,ու սաղ բարեկամներն եմ մեղավոր,որ տանը մի վայրկայն չես մնում,եթե մնում ես էլ,ցերեկը քնած ես,իսկ երեկոյան դրսում,որ հով լինի:D-Չգիտեմ,ձանձրալի չի,մի տեսակ ուրիշ կյանքա,էս էլ իր ձևովա հաճելի ինձ.....
Չեմ փոխվել,ասեմ,որ էլի եմ երազում,ու էնքանա օգնում տխուր ժամաանկ,կամ երբ եմ տխուր եղել,որ էս վերջերս չեմ էլ հիշում նման օր:


Մի խոսքով ժպտացեք.եկել էի էդ ասեի,որովհետև մենք ամենաշատը էդ օրեն ենք հիշելու,որ՝
-Վայ,ինչքան ծիծաղացինք,ինչ լավ էր:love...
Նենց,որ փայլուն ժպիտն անպակաս լինի ձեր դեմքից ակումբցիներ ջաան,ջան,ջաաաաաաաաան.........

Հայկօ
11.07.2011, 23:46
Տառեր, տառեր...

Բրազիլիան ընդդեմ Արգենտինայի



http://i.imgur.com/93iJq.jpg



Վերևի պաստառը շատ տարածված էր Արգենտինայում՝ Բրազիլիա-Արգենտինա ֆուտբոլային հանդիպումից առաջ:

Այն բանից հետո, երբ Բրազիլիան հաղթեց Արգենտինային 3-1 հաշվով, Բրազիլիայում տարածվեց մեկ ուրիշ պաստառ.



http://i.imgur.com/24Ita.jpg

Smokie
12.07.2011, 14:28
«Բուբումիկը» եկել ա մեր հայաթում ելույթ ա ունենում:))

Shah
12.07.2011, 19:47
էսօր հյուր էինք գնացել հաճախորդի տուն, պարզվում ա դեռ մարդիկ կան որոնք բաքափ են անում floppy-ի վրա... :)))

Jarre
12.07.2011, 19:49
Որքա՞ն մեծ հաճույք է բնության գրկում ապրելը :love

Համակարգչով գործ անելիս սատկացրեցի երկու արևադարձային թոթոլ մոծակ, որոնք կպած ուզում էին արնախմությամբ զբաղվել :nono

Մտածեցի գործս պրծնեմ ու գնամ ավելն ու սավոկը բերեմ ու հավաքեմ դրանց գետնից։ Մեկ էլ ինչ որ տարօրինակ շարժում գրավեց ուշադրությունս։ Նայեմ հատակին տեսնեմ հարյուրավոր մրջյուններ հավաքվել են ու մաս-մաս տանում են էս մոծակներին։

Մտածեցի, լավ հեսա 5 րոպեից գործս պրծնեմ ու սկսեմ էս մրջյունների դեմ պայքարել։ Գործս պրծա, նայեցի հատակին ու տեսնեմ նմուշի համար գոնե մեկ մրջույն չկա։ Մինչ ես վիրտուալ աշխարհներում դատարկացնդաբանություններով էի զբաղված էս մարդիկ իրանց գործը սուսուփուս արեցին ու գնացին :love Ընդօրինակման արժան են :oy

Ameli
12.07.2011, 21:29
Հաճախ եմ լսում "Ես խեմթ եմ :scen " , ավելի շուտ կարդում, շատ լավ, իսկ դու այնքան խենթ կա՞ս, որ մտնել Հանրապետության հրապարակի շատրվանների տակ ու գոռաս " սիրում եմ քեզ…"

einnA
13.07.2011, 08:58
Ամեն առավոտ միշտ նույն տեղում` նույն կանգառի անկյունում, իր եղած-չեղածը հավաքած մի մուրացիկ կին է նստած լինում: էսօր էլի նույն տեղում նստած, երևակայական ժպիտը դեմքին, սպիտակ մարգարիտե վզնոցը վզին, մի "ցիլո" դրած հովհարով թափահարում էր ու մի նենց ուրիշ դրական հայացքով էր նայում իրանից էն կողմ աշխարհին, որ երթուղայինից դիտածս տեսարանը մինչև հիմա աչքերիս առաջ է (վստահ եմ` երկար կմնա):

Մի ձեռնափայտով պապիկ անցումից աստիճաններով բարձրանում էր ու ձեռքի բռունցքով նենց էր պայքարում, որ վստահ եմ` հաստատ հաղթող էր դուրս գալիս:

Գրեթե ամեն առավոտ նույն մարդը երթուղայինի ուղևորներին նենց ջերմ է բարևում, որ փոխադարձ չպատասխանող դեմքերի ժպիտները հաստատ իրան բավարար է:

Սովորում եմ :)

John
13.07.2011, 10:23
Եկել եմ ասեմ, որ …Իբր քիչ ինքնամփոփ էի՝ Էս վերջերս ընդհանրապես չեմ խոսում… մարդ կա մոռացել է նույնիսկ երևի ձայնս) տնաշեն, տենց չի կարելի՝ մարդ էղի մի քիչ… Ինչո՞ւ մարդկանց հետ չես կիսվում սեփական մտքերովդ… գուցե մի բանով օգնես նրանց… համենայնդեպս դժվար թե խանգարես) խոսա մեկ-մեկ, քանի դեռ չես մոռացել…

Smokie
13.07.2011, 12:09
Հաճախ կարդալով ուրիշի խելացի, խոհափիլիսոփայական մտքերը մտածում եմ «իսկ իմ մտքով նման բան կանցնե՞ր: Ոչ, չէր անցնի»: Գիտեմ, որ շատ բան չգիտեմ, շատ բաներ պետք է սովորեմ, հասկանամ: Կարո՞ղ եմ... կարո՞ղ եմ սովորել, թե՞ ճիշտ է այն, որ ես սովորել չգիտեմ, սիրում եմ միայն խոսալ::( Շատ դեպքերում էլ հասկանում եմ, որ բառապաշարս էլ այդքան հարուստ չի::unsure

Արէա
13.07.2011, 20:49
Տեսնես ի՞նչը դրդեց քարանձավաբնակ մարդուն առաջին անգամ մտածել սափրվելու մասին, ու ինձ քցելու էս օրումեջյա սափրվելու կրակի մեջ :think

Ասա, այ մարդ, տեսնում ես չորս կողմդ մարդիկ բեղ մորուքով, երկար մազերով, սաղ օրը մամոնտ են բռնում, ի՞նչ ես խելքդ քցել թրաշվեմ հա թրաշվեմ: Գնա մարդավարի մամոնտդ բռնի:
Չէ՜, ո՜նց կլինի, ինքը պիտի թրաշվի... թիթիզի մեկը :beee
Բա էն մնացածը, գոնե բռնեն սրան մի լավ դնգստեն, մի ուրախացել են, մի ուրախացել են. -մենք էլ ենք ուզում, մենք էլ ենք ուզում..... մարդ չդառաք էլի :(

Ameli
13.07.2011, 21:46
Էսօր պապան եկավ ու նենց բան ասեց, որ միանգամից մտքովս անցավ. "Ասա վաղը ռազբորկի եմ էլի :)) " , հա դե ճիշտ են ասում էլի` ստի ոտքերը կարճ են :)) , ասա կյանքում էիր սուտ խոսել, որ խոսեցիր :angry , հիմի վաղը ինչ եմ անելու ես էլ չգիտեմ :esim :oy

Նաիրուհի
13.07.2011, 23:52
Սիրեցի «Մելանխոլիան»։ Հատկապես երկու «լուսիններով» գիշերը... :love


http://www.youtube.com/watch?v=x_xsm46s2Gg

1.08-1.15 :love:love:love

Դեկադա
14.07.2011, 07:31
Աղջիկս ձուկ չի սիրում: Ես էլ: Ու ամեն անգամ մենք երկուսով ստիպված ենք լինում նորարաություններ հորինել, որ կարենանք գոնե մի կտոր ուտենք, ի վերջո անհրաժեշտ ա: Երեկ ասեցի արի գնանք ՍԻԹԻ-ից առնենք: Նախ ինքը սիրում ա մեծ խանութները ու դա մի քիչ կնպաստեր, որ դրանից ոգևորված գնեինք: Ցուցափեղկերում նայում ենք 1000 ու մի տեսակ ձկնեղենի տեսականի: Մեկ էլ աչքը ընկավ «Շպրոտ»:Նայեց, նայեց ու.
- Ես էլ ասում եմ Էս ո՞ւրա կորել Շպրոտը, փաստորեն կանսերվա են սարքել... :D

Smokie
14.07.2011, 12:57
Նոտսալգիա::))

Երբ ես պուուճուր էի ամեն օր առավոտ շուտ միացնում էինք ռադիոն «Ստերեո ստուդիա»-ի վրա: Արդեն անգիր էի արել, մինչեւ հիմա հիշողությանս մեջ ա, ամեն մեկի ձայնը, ամեն մի հնչող երգը::) Կարեն Վարդանյանը,:love որ ամեն մի հաղորդման սկզբում ասում էր «.... եւ բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր մենք սիրով եւբարեմաղթանքներով ասում ենք «շնորհավոր,»» բա իրա ոչ պակաս բարի «առ-այ-ժմ»ները,:)) բա հաղորդավարուհիները (երկուօգնական կար, եթե ճիշտ եմ հիշում), բա երաժշտությունը:

http://youtu.be/z-3p7ApupUI

Բա հիմա մեր ռադիոն չլինե՞ր իրա «Ստերեո ստուդիա»ով, գոնե մենակ էս մի օրով::roll Միացնեի, լսեի, հիշեի::)

Meme
14.07.2011, 16:21
Տեսնես մարդիկ ինչի են չար:think....Մունաթով խոսում անծանոթների նկատմամբ:bad....Ու վերջում ինչու՞ են զարմանում,երբ ես լավն եմ ցանկանում լրիվ անծանոթ մարդկանց...երևի իմ գրածները մեկի մյուսի հետ կապ ունեն,կամ էլ չէ,բայց չեմ կարողանում չարանալ մարդկանց հանդեպ,բոլորին ժպիտով եմ նայում,դե էտելա տրամադրության հետ կապված,բայց ես ինձ ուրախ մարդ եմ համարում,ու սիրում եմ իմ շրջապատում գտնվող յուրաքանչյուր լավ մարդու....
Ու զարմանում եմ,որ իմ վրա են զարմանում՝
-Անծանոթ մարդկանց ինչի՞ ես տենց լավ վերաբերվում,լավ խոսում.
Հա բայց ո՞նց կլինի չոր,կոշտ ու կոպիտ խոսամ.-ոնց այսօրվա մարդը անձնագրային բաժնում:angry:scen,նենց սկսեց խոսալը,ոնց որ հերթը ձեռքից տանում էին,ինքն էլ գիշերը քնելու էր էդտեղ:},ուղղակի առանց իմանալ մի մարդ առաջ անցանք,ինքն էլ համզաչիման էր կագնած,ո՞վ կմտածեր,որ հերթից էր:beee-լավ եղավ,իրան կոտորեց, մտավ,վերջում էլ սխալ էր եկել-հա, այ էդ ժամանակ կչարանամ,եթե ինձ նեղացնեն,իրանց վատ պահեն:P...
Նենց ,որ ինչքա՜ն կարաք լավ տրամադրված եղեք,ժպտացեք:clap:yea,որովհետև ինչքան տխուր լինենք,էնքան կմթնացնենք մեր էս առանց էդ էլ դաժան շոգ օրերը:))
Հա,մեկ էլ շաատ եմ սիրում,որ վաճառողուհիները ժպիտով են խոսում,համոզում,ուրախ են լինում,ես էդ ժամանակ մի լավ խոսք եմ ասում,ու իրանց էլ ուրախացնում,որ իրքան էդքան լավն են,որ խոսելաձև գիտեն,կոպիտ չեն,մունաթվ չեն,ու անկեղծ ժպտում են;)

Ուֆֆ,երկար խոսեցինք,բայց ճիշտն եմ ասում:aha

ars83
14.07.2011, 17:25
Երբ անհանգստությունդ փարատվում է, մի-տեսակ տրամադրությունդ էլ է բացվում ու դա ազդում է այդ պահի երաժշտական նախասիրությանդ վրա: :)) Ուզում ես մի թեթև, սահուն, «ջրիկ» բան լսել: Ասենք, Մոցարտի ստեղծագործություններից:


http://www.youtube.com/watch?v=CT7CTJvrRAE

Թե չէ նենց ո՞վ է Մոցարտ լսողը: :))
:sulel

Հայուհի
14.07.2011, 17:44
Մոցարտից հետո կարող եք չկարդալ գրառումս, հոգ չէ :))

Էնքա՜ն ուրախ եմ... վերջապես համացանց կա :D ոնց էին առաջ մարդիկ ապրում՝ չեմ հասկանում :think

ars83
14.07.2011, 20:39
Մի երևույթ կա, որն ինձ մոտ միշտ վանողություն է առաջացնում՝ քննարկման առարկան անձնականացնելը: ՖԲ-ում մի կնոջ հոդված է հրապարակած, որը փորձել է կողմ արտահայտվել օտարալեզու դպրոցների բացմանը և հոդվածում նշել է, որ ռուսական դպրոցում է սովորել, սակայն հայերեն ավելի լավ գիտի, քան հարևան հայերենի մասնագետ բանասերը: Վաթսունից ավել մեկնաբանություններում հազիվ գտնվեն տասը, որոնցում խոսվի հոդվածում բարձրացված բուն հարցի մասին. բոլորը լիքն են ծաղրական, վիրավորական, անլուրջ ակնարկներով (օր.՝ մեկն ասում է. «պետք է նրան դարձի բերել», մյուսը պատասխանում է. «շատ չի լինի՞ նրա համար», «հիշիր մոլորված գառան առակը»,- շարունակում է առաջինը, «գառան, բայց ոչ ոչխարի»,- պատասխանում է երկրորդը, և այլն), անալի սրախոսություններով: Ինչքան ուսումնասիրում եմ շուրջս, մարդկանց քիչ մասն է, որ տիրապետում է քաղաքակիրթ և հստակ քննարկման կարողությանը: Ինքս շատ եմ ուզում հնարավորինս շատ դրան տիրապետել և ջանքեր եմ գործադրում այդ ուղղությամբ:
Նաև փորձում եմ հասկանալ` նման մեկնաբանություն կատարող ի՞նչ աչքերով է նայում սեփական գրառմանը. կարծում է, թե հաջող կատա՞կ արեց, բավարարության զգացում է ապրում «հայրենասիրության» ցուցադրումից, թե՞ ուրիշ մի բան: Մեկ-մեկ ափսոսում եմ, որ հոգեբանությամբ չեմ զբաղվել:

Lusinamara
15.07.2011, 21:18
Մի իրեն իմաստուն կոչող ու երբեմնի նաև ինձնից այդ հորջորջը ստացած Սահակ ձյաձան մեր տանը բողոքում էր թոռներից, քանի որ ոչ հաճախ են հետաքրքրվում ու զանգում իրեն ու միայն պետք եղած ժամանակ են հիշում, որ պապ ունեն...ու հիմա այդ ժամանակներից էր. պետք է թոռը գար մեր տուն ու միասին գնային Վանաձոր..հեռախոսով բացատրում էր տան տեղը... վերջում ասաց՝ ես դուրս կգամ, կդիմավորեմ քեզ, ոտից գլուխ սպիտակ եմ հագնված... անջատելուց հետո հարցնում եմ, թե ինչո՞ւ ես շորերիդ գույնից հետ բռնած ամեն ինչ տենց մանրամասն բացատրում, մի՞թե քեզ չի ճանաչի:)) պատասխանեց՝ Մարդուն շորով ու փողով են ճանաչում, չգիտե՞ս...:)) ժպտացի... բայց ի՞նչ կարելի էր ասած..

ivy
16.07.2011, 02:59
Օփրահ շոուն վերջացավ...
Ջեյ Լօն ու Մարկ Էնթընին բաժանվեցին...
Հարրի Փոթերն ավարտվեց...
Գնում ենք դեպի աշխարհի վերջը...

anahit96
16.07.2011, 14:18
Աաաաայ քեզ երազ,,,Արգենտինայում էի,պարահրապարակում մի խառնված մազերով տղայի հետ տանգո էինք պարում,ոչ-ոք չկար՝ մենակ ես ու ինքը,պարում էինք համաչափ,կրքոտ,ինքնամոռաց,բայց զգում էինք,որ ինչ-որ բան խանգարում է,կարծես երեխայի լաց լիներ,քնիցս վեր թռա....Աստված իմ,էս կատուները ինձ չեն թողնի մի օր հանգիստ երազ տեսնեմ:(:angry

Նարե91
16.07.2011, 15:45
Քաղաքավարի լինելը՝ զարմանքի ու շփոթմունքի պատճառ

Առհասարակ երթուղայիններում էսպիսի սովորություն ունեմ. իմ տարեկիցներին ու ինձնից մի քիչ ավելի մեծերին միշտ կողքս տեղ եմ տալիս, իսկ այ ծեր տատիկ-պապիկներին ոչ թե կողքս տեղ եմ տալիս, այլ վեր եմ կենում՝տեղս զիջելով նրանց: Ու վատ չէր լինի, որ իմ տարիքի յուրաքանչյուր անհատ այս սովորությունն ունենար:
Հերթական անգամ երթուղայինում եմ: Երթուղային բարձրացավ մի ծեր պապիկ՝ ձեռնափայտը ձեռքին: Երբ նկատեց, որ բոլոր տեղերը զբաղված են, միանագամից կանգնելու համար հարմար դիրք ընդունեց: Սակայն ես, անդավաճան մնալով իմ վերը նշված սովորությանը, վեր կացա՝ նրան առաջարկելով նստել իմ տեղը: Պապիկը, ով իսկապես մեծ ցանկություն ուներ նստելու /ես դա իսկապես զգացի/, ձևացրեց, թե այդպես հարմար է՝ասելով.

-Վայ չէէէէ, բալիկ ջան, ի՞նչ նեղություն... կկանգնեմ... դու հանգիստ նստի:

Ախր ես հո նրա աչքերում տեսնում էի, թե նա ինչքան ուրախացավ ու զարմացավ, երբ նրան առաջարկեցի նստել, բայց, այնուամենայնիվ, շարունակում էր համառորեն պնդել, թե կկանգնի: Մի խոսքով, երկար ժամանակ պահանջվեց, մինչև որ պապիկին համոզեցի նստել: Թվում էր՝ամբողջ երթուղայինի ժողովուրդը ինձ հետ միասին ուրախացավ պապիկի նստելու փաստից:Ես էլ վերջապես թեթևացած շունչ քաշեցի::)
Անցավ մի քանի րոպե, մեկ էլ պապիկը, կարծես իրեն մեղավոր զգալով, ասաց.

-Հերիք չի քեզ տեղիցդ հանեցի, մի հատ էլ չեմ առաջարկում պայուսակդ բռնել:(...տուր՝ պահեմ:

-Չէ, շնորհակալություն, սենց հարմար ա: Հանգիստ նստեք,-ասացի:

Խոստովանում եմ՝ իսկապես շատ անհարմար է բարձր կրունկներով կոշիկներով ու մեծ պայուսակով երթուղայինում կանգնելը, բայց դե համարյա բան չէր մնում մինչև մեր կանգառ հասնելը, ու ես էլ այդ փաստից կարծես մխիթարվում էի: Էդպես ինքս իմ մտքերով ընկած էի, երբ լսեցի.

-Ախր այ աղջիկ ջան, կոտորվեցիր է կանգնելով, գոնե տեղ տամ՝ արի նստի,- ասաց պապիկը:

-Չէէէէ, հեսա մի կանգառից իջնում եմ, կարիք չկա, մի անհանգստացեք:),- շատ սիրալիր պատասխանեցի ես:

Արդեն հասնում էինք մեր տան կանգառ, ու ես էլ բնականաբար, պիտի դրամապանակս հանեի, որ վճարեի, երբ լսեցի պապիկի՝ արդեն ինձ ծանոթ ձայնը.

-Բալիկ ջա՞ն, սպասի քո տեղը ես վճարեմ հա՞... կանգնելու համար չեն վճարում... ես քո տեղը զբաղեցրի, ես ել կվճարեմ:;)

-Չէէէէ, իրոք պետք չի նեղություն կրել,- ասացի, գումարը միանգամից վարորդին տվեցի ու իջա:

Իջա ու էնքան վատ էի ինձ զգում:( Ինչու՞ էս պապիկն էսքան շփոթվեց ու զարմացավ, անգամ իրեն անհարմար զգաց, երբ նրան առաջարկեցի նստել:esim Կարելի էր կարծել, որ խեղճ մարդն առաջին անգամ էր այսպիսի վերաբերմունքի արժանանում /բայց ի՞նչ վերաբերմունք էր որ... ես ընդամենն արեցի այն, ինչ պարտավոր էի անել/: Սկսեցի մտածել. արդյո՞ք մեր երիտասարդությունն այդքան վատն է, որ ծերերի հանդեպ հարգանք չի ցուցաբերում:'... չէէէէ:stop, իհարկե վատը չէ... էնքան լավ մարդիկ կան մեր երիտասարդության շրջանում...:), պարզապես երևի այս պապիկի ճանապարհին միշտ քաղաքավարությունից զուրկ մարդիկ են հանդիպել: Գուցե... ո՞վ գիտե... Համենայնդեպս պապիկի զարմանքն ու շփոթմունքը միայն ու միայն այդ մասին էին խոսում:

ars83
17.07.2011, 03:03
Որևէ մեկը երբևէ տեսե՞լ է իմ գրառումներում միևնույն տառի կողք-կողքի կրկնողություն 4 և ավելի անգամ (նույնիսկ 3-ն է խիստ հազվադեպ): Ոչ ոք չի էլ տեսնի:
Նման դեպքերի համար նախատեսված է բացականչական նշան, կարծում եմ: Միայն մեկ անգամ ընկերներիցս մեկին շնորհավորելիս դրել էի 26 հատ :{ բացականչական նշան: Ինչը վկայում է նրա մասին, որ երիտասարդ էի և ավելորդ զգացմունքային:

Դեկադա
18.07.2011, 13:14
Աշխարհի վերջը եկել ա կամ էլ ինձ համար արդեն մոտ ա: Շոշափելի մոտ: Էն որ տաօրինակ երազներ տեսնելու մասնագետ եմ դա ինձ համար նորություն չի, բայց սենց երազ...Գնացել էի խնջույքի...Հայաստանի օլիգարխների հետ::o Չնայած իրենք ներկայացան որպես հասարակության էլիտա ու նրբանկատորեն հասկացրեցին, որ դա խնջույք չի այլ փարթի ա ,բայց դե ես միջին խավի կառկառուն ներկայացուցիչս որտեղից պիտի իմանամ փարթին ինչ ա, մանավանդ որ երաժշտությունը իսկը խնջույքի էր...թաթուլախառը: Ինչևէ: Նստել եմ էտքան օլիգարխիկների մեջ ու շշմած նայում եմ չորս կողմս: Մեկ էլ սրանց «վոժդը» կանգնեց բաժակը ձեռքին ու թե.
-Եկեք խմենք տիկնոջ կենացը:
Այ մարդ տեսնես ի՞նչի են խմում: Մտածում եմ մահս եկել ա ու սրանք էսա չինական մաֆիոզ կինոների նման «Կոլտը հանելու են գլխիս կրակեն», բայց չէ: Ինձ ավելի վատ բան էր սպասվում...մտան դրա «մակլավիկներից» երկուսը ու մի մեծ սկուտեղի մեջ բերում են պսակ:
-Վերջ,- մտածում եմ- ստեղ կթաղեն, ստեղ էլ պսակը կդնեն տակն էլ կգրեն «քեզ շատ սիրող ընկերներից»...

Չէ, չթաղեցին: Կենացս խմողը վերցրեց պսակը եկավ մոտիկ...մամա ջան դափնու տերևից պատրաստված պսակ ա: Էն որ Օլիմպոսի մրցումների ժամամանակ դնում էին հաղթողի գլխին, իսկը դրանից: Չեք պատկեացնի ոնց եմ ուրախացել, ոնց եմ հրճվում::D:Չմեռանք պսակի տեր էլ դարձանք: Սա դրեց ու.
-Շնորհավորում եմ: Դուք որպես ազնիվ քաղաքացի / մի վախտ առաջ արած տանում էին որպես դասալիքի, մոռացել են/ արժանացել եք մեր երկրի բարձրագույն պարգևին...
Ասում եմ.
-Էս լավրովի լիստը ի՞նչի եք գլխիս դնում: Ես սա ընդամենը բորշ եփելուց եմ օգտագործում: Սաղ կյանքիս պաշարը լրացնե՞մ: Ի՞նչ պտի անեմ ես էս տերևը:

Հետո էլ հիշեցի, որ ըստ գուշակների աշխարհի վերջում հայերը մնալու են, բայց էնքան են մանկամտանալու, որ տկլոր- տկլիկ փողոց են ելնելու: Լավ չկա չարիք առանց բարիքի: Մոտիկներիս կբաժանեմ, կհագնեն::D

Մի քիչ էլ նստեցի, լսեցի ինձ նվիրված երգը / ճիշտ ասած ես դրա երգածից բան էլ չհասկացա, բայց դե մարդ ա կլկլացնում էր էլի/ ու կանգնեցի որ գնամ.
- Շնորհակալություն,-ասում եմ- ինձ այս «թանկարժեք» պարգևին արժանացնելու համար: Բայց դուք չէիք կարող ինձ ձեր բիզնեսից մարդա մի նվեր անեիք...տուն, փող, գործ...գազօջախ, լողախցիկ...

...մեկը քահ քահ ծիծաղում ա: Նայեմ Պուճուր հրեշտակ ա...
- Ուրախացի, որ ականջներիցդ վերմիշել չեն կախ տվել::D:D:D

...Զարթնել եմ ու մտածում եմ...ազգիս կեսը ամեն օր էս երազը իրականում տեսնում ա..:D:D:D.

Shah
18.07.2011, 13:47
շուտով (վերջապես) նորմալ սիգարետ կծխեմ...

Գալաթեա
18.07.2011, 17:59
Ակումբի Հայկոլոյին կարոտեցի :(

ars83
18.07.2011, 19:48
Նույն աշխատասենյակում աշխատող գործընկերս մոտ մեկ ամիս առաջ պատմեց, որ իր մեքենան ինչ-որ անսարքություններ ունի, և որ հայրը պատրաստվում է նորը գնել, իսկ իր մեքենան՝ ինչ-որ թանկարժեք մեքենա (ինչ-որ հարյուր հազար եվրոներից էր խոսում, չեմ հիշում թիվը) տալու է որդուն: Այսօր եկել է, խոսացինք գործերից, սենյակից դուրս գալուց ասում է. «ի միջիայլոց...» ու ցույց է տալիս ինչ-որ բանալի: Իսկ մեր հարևան շենքում ավտոմատ կա, որից կարելի է ըմպելիքներ և ուտելիք գնել՝ կամ մետաղադրամներ գցելով, կամ հատուկ բանալի մեջը մտցնելով: Ես էլ կարծում եմ այդ բանալուց է ցույց տալիս, մտածում եմ՝ ինչո՞ւ է որոշել ինձ այդ բանալին ցույց տալ: Մեկ էլ տեսնեմ վրան ծանոթ նշան է: BMW-ի նշանն էր. հազվադեպ ապրանքանիշերից մեկը, որ հիշում եմ, քանի որ երկրաչափական դպրոցական ծրագրի տիպային խնրի գծագրի է նման: Հասկացա, որ մեքենան է ստացել: Շնորհավորեցի (համոզված չէի, որ շնորհավորել էր պետք, ուրիշ ինչ կարելի էր անել, չգիտեմ), ուրախացավ (զարմանալի մարդ): Պատմեցի, թե ինչին եմ նմանեցրել, զգացվեց, որ հիասթափվեց, բայց կատակեց, թե «մեր օրերում ինքն էլ մեքենաների բանալիներն իրարից չի տարբերի, եթե չտեսնի ապրանքանշանը»:
Պատկերացնում եմ, թե ինչքան է այս մարդը հիասթափվում ինձանից, երբ ամեն անգամ ուրախ-ուրախ գալիս է մի նոր բան ցույց տալիս ինձ (մեկ այն բարակ Mac-երից, մեկ սուպերարագ կոշտ սկավառակ, մեկ մեքենայի բանալի) ու չի լսում ինձանից հիացական բացականչություններ: Բայց ես ի՞նչ անեմ, որ դրանցից բան չեմ հասկանում: :)) Ես հազիվ սովորել եմ հեծանվով աշխատանքի գնալ-գալ, ու մեկ տարուց ավել ժամանակում նոր եմ ընտելանում ինձ հատկացված MacBookPro-ին: Դե արի, տարբերի, թե այս BMW-ն այն ալֆա-բետա-չգիտեմինչ-սպորտից ինչով է տարբերվում: :esim

Ժունդիայի
18.07.2011, 22:43
Տեսնես ի՞նչ յուրահատկություն կա էն մարդկանց մեջ, ովքեր ակումբում իրենց ավտարները երբեք չեն փոխում: Նախանձում եմ:

Smokie
19.07.2011, 12:48
Գնամ Օ.Հենրի կարդամ :love

Հարդ
19.07.2011, 13:29
Ամենամեծ ու համարձակ քայլերն անում ես էն ժամանակ, երբ քեզ ինադի են գցում: Դու էդ քո համար չես անում, այլ գցողին բան ապացուցելու համար ես անում:
Բայց դուրս ա գալիս, որ դրանք ամենաօգտակար քայլերն են դառնում կյանքում:

Ինադի գցեք ինձ...

-------------------------------------------

Առավոտ շուտ եմ վեր կացել... ամբողջ օրը շշմած եմ: Բայց դե էս արևին քնել չի լինում: Համ քրտնում ես, համ ճնշումդ իջնում ա ու գանգոսկրերիդ վրա զարկերակնեիդ խփոցն ես զգում... պայթում ա գլուխս:
Իսկ գարեջուրը սառնարանում ինչ որ մեկին ա երևի սպասում...

-------------------------------------------

Առավոտից Ռադիոհեդ... որ էդ խումբը չլներ, ես ի՞նչ էի էսօր ամբողջ օրը լսելու...
Առավոտ վազելուց ականջակալներով չնայած հետաքրքրիր ա լսվում... էդ խումբը մի օր ինձ կկործանի...

------------------------------------------

Ֆեյսբուք...
Միաժամանակ լիքը մարդկանց հետ եմ խոսում, բայց քանի՞ տոկոսի մեջ նյութ կա: Երևի 30.... աննդհատ ինչ որ տեղեկացումներ են գալիս, ամեն ախմախ ու չախմախ տեղեկացումներ:
Չաթի հերն էլ ընդեղ անիծեցին...

------------------------------------------

Կներեք...

Դեկադա
19.07.2011, 23:52
Ամենից ամաչելուն գիտե՞ք որն ա, երբ տարիներ հետո հանդիպում ես նախկին սիրուդ:

Դու- յուբկայիդ փեշերը գետնին քսելով, մի քանի տեղից կարկատած, չուլկիներդ ծնկներիդ հասած, մազերդ սպիտակած ու ասել տատիս «գափերդ իրար տալով» գալիս ես հասնում նրան:

Նա- Շալվարը կախ ընկած, բազմակի օգտագործումից հետո կոճակները մեկումեջ կոճկած՝ պրիտոմ կոճկած մասում ցայտուն երևում ա գունավոր՝ արդեն չորացած հետքը, ոտքերը մի կերպ քարշ տալով գալիս ա ընդառաջ:

Հասնում եք իրար, նայում ու մտովի մեկդ մեկին ասում.«Էս ինչ օրն ես ընկել» ու միաժամանակ էլ պատասխանում « դու էլ պակաս օրի չես»:
Ու գլխիկոր հեռանում:

...Պատկերացրեցի՞ք:Դե հիմա էնպես արեք որ կամ չունենաք նախկին սերեր կամ էլ բախտից խնդրեք չհանդիպել նրանց:

Shah
20.07.2011, 13:50
երկար կռիվներից հետո թե ով պտի աշխատողներից մեկի համակարգչի մեջ նոր ՕՀ քցի հարց բարձրացվեց թե ով ինչով ա զբաղվում օրվա ընթացքում... երկար արդարացումներից մենակ էն հասկացա, որ ամենապարապ մարդը ես եմ... հմ..

John
20.07.2011, 14:06
Երեկ Ռազը եկավ մեր քուչի բա թե.
-Ախպե՛ր, մաշնեն վեկալենք ֆրֆրանք մի երկու կրուգ, մագը սարքել եմ՝ քոքենք ու … կայֆերով :)
-Ռա՛զ, հավես չկա, լուրջ…
-Ապե, պիվա էլ կվեկալենք… Էն Սուսոենց քուչա հելնենք… քուրը նենց լավն ա, մարալ ա… հմի քուչեն ինձ ա սպասում, զանգե ասել եմ…
-Լավ…
Դժվար է մերժել Ռազին՝ համոզելու տաղանք ունի, այնպիսի ոգևորությամբ էր նկարագրում…
-Ուր որ գնաս՝ հետդ կգա՜մ… Հենց որ կանչե՜ս…
-Ռազ, փոխի էլի երգը…
-Արմենչիկ դնե՞մ…
-Ուրիշ բան չկա՞
-Հեսա մի հատ ԲՈՄԲ երգ եմ դնո՜ւմ…
-Դու հեռացար, գնա՜ցիիիիիի՜ր, սակայն ոչիիիի՜նչ չասացիիիի՜ր…
-Նայի, Հոս, Սուսոյի քուրն ա))))) տես ո՜նց ա նայո՜ւմ… Կյանք ա չէ՞
-Հա, ապեր, վատիկը չի…
-Վատիկը ո՞րն ա, ոնց կսիրեի արա սրան… հլը ոտները նայի՜
-Դեմդ նայի արա՜աաաաա՜…………………………
-Նայի հլը հո բան չեղա՞վ…
-Կռիլոն ա թեթև ծռվել, մոմենտ չի՝ պապային կասեմ կդզի
-Չի էլ երևում համարյա…
-Ախպեր սենց ամեն իրիկուն հելնում, կայֆերով ֆրֆրում ենք, քուչեքն ենք չափչփում՝ ափսոս տունը չես լինում իրիկունները…

Ինչ լավ ա տանը չեմ լինում իրիկունները… կգժվեմ…

murmushka
20.07.2011, 14:32
հոգնել եմ, սարսափելի հոգնել եմ, ոնց եմ երազում մանկական անհոգության մասին, երբ քո մասին բոլորը մտածում են հոգ տանում, իսկ քո միակ պարտավորությունը լավ սովորելն է, ուրախ լինելն ու բակում խաղալը: ես դեռ պատրաստ չեմ ավելիին, ես հոգնած եմ

Lusinamara
20.07.2011, 19:04
Ձախ ձեռքի բութ մատը աջ կողմից է:))

Meme
20.07.2011, 20:00
Ինչ լավնաաաաա կյանքը:kiss,իր բոլոր երջանիկ գույներով՝ծիածանի գույներով:flower:kiss...
Չէէէ,էն վարդագույն ակնոցներով չեմ,առանց դրանց էլ ես գունավոր եմ տեսնում աշխարհս՝ երբ երազում եմ,կամ էլ թեկուզ տխուր եմ...
Ու էդ հիմա է էդպես դարձել,ու ուրախ եմ դրա համար,շաատ շաատ:dance:yahoo....
Սիրում եմ էս գույնզգույն ու ուրախ կյանքը բոլորի հետ::angel

http://i68.photobucket.com/albums/i5/herrlicher____alptraum/smile.png

http://lovelylissie.files.wordpress.com/2011/06/smile_face_erasers_9_339_p.jpg

http://3.bp.blogspot.com/-GjEZII0f9WM/ThAy5oNyowI/AAAAAAAACLU/aJ6T29I5V50/s1600/smile.jpg

Ameli
20.07.2011, 20:14
Հը՞մ :think , տեսնես այս բույրը ումն էր: Աաա հիշեցի…
Օծանելիքնե՛ր, օծանելիքնե՛ր… չէ ես այն աղջիկներից չեմ, որոնց համար օծանելիքը առաջնային է, այդ առումով մի տեսակ անտարբեր եմ, անտարբերությունս մեկ-մեկ հասնում է օծանելիքներին բացասական վերաբերվելու աստիճանի:
Օծանելիք :roll - արհեստականություն :( :aha :
Մեկ-մեկ էլ օծանելիքները տրամադրություն փչացնելու աստիճան վատն են դառնում ինձ համար. փողոցով անցնում ես մեկ էլ… մեկ էլ այն բույրը, այն մարդու, որին ամիսներ շարունակ ուզում ես մտքիցդ հանել, թվում է արդեն մոռցել ես, ու մեկ էլ այդ բույրը…տհաճ է, տհաճություն է բուրում անմեղ անծանոթից, ու կամ էլ այն բույրը, որի տերը քեզ համար թանկ է, բայց կողքիդ չէ ու անչափ կարոտել ես, ի՞նչ, հիմա վազես այն անծանոթի հետևից ինչ է թե հարազատ մեկին է հիշեցնու՞մ, ծիծաղելի է, իսկ ավելի ճիշտ՝ տխուր :cry2 : Տհաճ ու տխուր, հաճախ էլ ինքդ ես մյուսներին տհաճություն ու տխրություն պատճառում:Մաքրությունը լավ բան է: Ամեն մեկն իր բույրն ունի, իր նման յուրահատուկ, ու այն միայն ամենամոտ մարդը գիտի, ու երբեք այն չես զգա փողոցում՝ անծանոթի կողքով քայլելիս, ինչ լավ է չէ:
Մաքուր եղեք ու "տհաճություն մի բուրեք"

Էլիզե
20.07.2011, 22:02
Երեխե՜ք... էս ինչ լավ բան է արձակուրդը...:love

Օրվա քսանչորս ժամից քսանութը Սուսանիկի հետ տուն-տունիկ խաղալով է անցնում :))

Ժունդիայի
20.07.2011, 22:26
Երևի բոլորի կյանքում մի էտապ կա, կարծես մաֆիա լինի: Մի ագամ ընկնում ես ու պռծում չունես էդ լպռծուններից: Էական չի ինչ դիրք ես գրավում այդ հասարակարգում, ամենաուժեղն ես, թե ամենաթույլը. միևնույն է դու պռծում չունես: Ուզում ես գաղտագողի փախչել, մեկ է քեզ բռնում ու հետ են բերում: Միևնույն է, ուզում ես չքվել, սակայն հիշում ես որ ժամանակին էդ մաֆիայի կերակրատաշից դու ել ես օգտվել, ու այս անգամ ինքդ քո կամքով ես վերադառնում ճանապարհի կեսից: Չես կարողանում գլուխդ հանգիստ դնել բարձին ու քնել, որովհետև հիշում ես, որ ժամանակին երդում ես տվել, որ լոյալ ես լինելու նրանց ու այդ փաստը ստվերի նման հետևում է քեզ ամենուր:

anahit96
21.07.2011, 14:10
Խելացի թշնամին կես բարեկամ է...:think

CactuSoul
21.07.2011, 18:22
Այ որ շա՜տ հարստանամ, կարելի ա մի հատ հատուկ տուն ունենալ (դժվար թե էնտեղ բնակություն հաստատեմ, բայց հաստատ ժամանակ առ ժամանակ կգնամ ապրելու), որի ինտերիերի դիզայնը (չնայած՝ էքտերիերինն էլ, ինչո՞ւ ոչ) H. R. Giger-ին կհանձնարարեմ:roll…
Միտքն այս աթոռներից եկավ.
http://www.hrgiger.com/gegauf/scan10a.jpg

Լսել եմ՝ երազելը վնասակար չի:))

Ժունդիայի
21.07.2011, 20:59
Տրաքում եմ «աղքատ եմ, համա հպարտ եմ» մտածելակերպ ունեցող մարդկային տեսակներից: Սեփական եղունգ չունեն՝ գլուխները քորելու, բայց քեզ ստիպում են սև իկռա ուտես ամեն առավոտ: Սև իկռա չեմ ուտում, որվհետև կարմիրով ել եմ կարողանում յոլա գնալ:

Լեննականցին մի լավ խոսք ունի, ասում է «Ինշխ է յոլո՜վ ես, հորդ տունն էիր տեսել սև իկռա»:

ars83
22.07.2011, 13:48
Էհ Սովետ, Սովետ, ինչո՞ւ փլվեցիր: :cry Ինչ լավն էին քո երշիկները, Սովե՛տ: Բա քո էժան շաքարավա՜զը: Լենին պապիի գլխով հոկտեմբերիկների շքանշանները, հին փողոցներն ու տները՝ մթում կորած, անհյուրընկալ, բայց անհաս փառքի ճանապարհին նայող... Է՜հ, ո՞ւր են մեր բակի շները, կատուները, առնետները: Բոլորը մեծացան, կորան, կերվեցին, Գուրչենկոն ու Տոլկունովան մեռան... Մարդիկ փոխվեցին. ինչ-որ նոր մարդիկ են, երիտասարդ, Սովետի պանիրն ու պահածոները չկերած... Ո՞ւր էր, ժամանակը հետ տայինք, մի կորած-անհետացած փողոցում քայլեինք՝ Լենինի գլխով շքանշանները խփած, կոպեկանոց հացերը ձեռքերիս, կեֆիրի շշերը գործած պայուսակներում, ու երգե՜ր Տոլկունովան՝ Носики-курносики:
Ինչ լա՜վն էր Սովետի երշիկը: :think Հիմա այդպիսին չկա:

Գալաթեա
22.07.2011, 14:03
Արսի՝սրան նախորդող գրառումը դարդերս իրար տվեց...
Ա՜խ, դասարանիս քեֆերը հիշեցի.. մենք , շա՜տ քեֆչի դասարան էինք է... երկու պաչկա պեչենի էինք առնւոմ, 4 շիշ կոլա ու մեկնումեկիս տանը հավաքված հո չէինք տժժում :love :love :love
Պարում էինք, երգում էինք, պանտամիմա ու մտքի բլոտ էինք խաղում...
Ի՜նչ նոստալգիկ ու ռոմանտիկ էր այդ ամենը...
Ոնց փոխվեց... ինչ դառավ, ուր կորան ոսկե օրերը...
Մնաց մենակ մոխրագույն, դառը ներկան իր անհետաքրքիր, անպեչենի իրականությամբ...

Է՜խ...

Դեկադա
22.07.2011, 17:00
Ծնունդից - ծնունդ հիշելը էնքան ա շատացել, որ երբեմն ցանկություն ա լինում մեռնելու, որ լրիվ մոռանան...ու սկսես հանգիստ ապրել։

Claudia Mori
22.07.2011, 23:37
Հարութ Փանոսյան:) Այս մարդու անունը չի ծեծվում հեռուստատեսությամբ, ոչ էլ «սուտ ազգագրագետների» կողմից: Իրան գիտեն օրինակ իմ տատին, պապին ու իրանց նման մարդիկ, ովքեր միանգամից մեկ արձագանք են տալիս.

-Հաաաա՜, ուստա Չալեի հետ ե՞ս…(Սա մի կերպար է, որը նա մարմնավորել է «Ակունք» խմբի կազմում, երբ դեռ երիտասարդ է եղել)

Ինքը սեփական PR-ով չի զբաղվում, բայց ակնհայտ է, որ ինքն այսօր մեր ազգագրության մեջ Կոմիտասի պես արժեք ունեցող Հայրիկ Մուրադյանի ողջ մնացած աշակերտներից մեկն է, ումից ինչքան հնարավոր է պետք է քաղել իրական ու չփոփոխված մեր մշակույթը:

Այսօր հերթական օրերից մեկն էր, որ ընկեր Հարութը կիսվում էր գիտելիքներով, մեկ էլ լրագրողական խելքիս փչեց հարցեր տալ՝ ճանապարհը երկար էր…

Նախ նկատեցի, որ քթի տակ Հախվերդյան է երգում: Հետո ասաց` այ մարդ ամբողջ կյանքս Հախվերդյան եմ լսում, ընկերս է, Lady Gaga չունե՞ք:D

Այստեղ ծիծաղ սկսեց մեր՝ ջահելներիս մեջ, այս մարդը փայլուն հումոր ունի, բայց մեկ էլ լուրջ-լուրջ ասաց, որ Lady Gaga –ի երգերի մեջ արիական անկեղծ մշակույթի տարրեր է տեսնում, մենք էլ մտքի մեջ մտածեցինք՝ երեւի Lady Gaga-ն հեչ խաբար էլ չէ, որ այս լուրջ մարդը իրան վերլուծում է: Ինչեւէ, ես սկսեցի.

-Ընկեր Հարութ դուք կարող է ռոք էլ եք լսու՞մ:)

-Բա ոնց, ես ռոքով մեծացած սերունդ եմ՝ Тհe Beatles, Deep Purple, The Queen...

Աչքերս սկսեցին պսպղալ, միացրեցի ռոք, սկսեցինք միասին լսել, պարզվեց, որ ժամանակակից ռոք էլ է լսում:) Ընկեր Հարութին առաջին անգամ էի տեսնում գլխով ռոքին բնորոշ երիտասարդական թափահարումներ անելիս:jagi :))

Եթե զգացել եք, ուր գնում եմ Johnny Winter անունն եմ տալիս: Ընկեր Հարութն էլ հավանեց, խնդրեց նույնիսկ, որ իր երգերն անպայման ձայնագրեմ ու տամ.

-Շատ լավն է, որ մտածես, երբեք չես կարող այսքան որակյալ ֆալշեր անել, զգացվում է, որ Կոկերը էլ իրեն է հետագայում նմանակել:

Իմ պես է մտածում մտածեցի ու սկսեցինք Սերժի առաջիկա համերգից խոսել, հասանք նրան, որ ինքը ժամանակին կիբերնետիկայի ֆակուլտետն է ավարտել պետական համալասարանի ու երկար տարիներ դասավանդել է համալսարանում, հետո երաժշտական կրթություն է ստացել Ռոմանոս Մելիքյան ուսումնարանում, հետո խոսեցինք, որ մեր երկրի հիմքը մեր մտավոր ռեսուրսներն են, որոնք միշտ գնվում են արտասահմանում, որը միշտ էլ այդպես է եղել անգամ սովետական տարիներին, երբ լավագույն ուղեղները աշխատել են ռուսական քաղաքներում, հասանք Կոմիտասին, որ Գերմանիայում է սովորել, հետո Վիկտոր Համբարձումյանին, ով իր գյուտերը անելուց հետո է միայն որոշել գալ ու աշխատել Հայաստանում, որ չխանգարեն, հասանք մեր բալետին, Ռուդոլֆ Խառատյանին, ով փորձում է այժմ մեր բալետը վերականգնել, անցանք Աիդա Սարգսյանին, ով իր կարծիքով լավ մանկապարտեզի դայակ կլիներ, բայց ոչ երգչուհի…

Ու սա դեռ մեր խոսկցության մի փոքրիկ մասն էր եւ ի՜նչ ուրախ եմ, որ մենք դեռ երկար ճանապարհներ ունենք անցնելու այս մարդու հետ…

Սա էլ այդ մարդն է, ով չի ճանաչում;)

http://i.imgur.com/ocnawh.jpg

Ameli
23.07.2011, 00:18
Չեմ հասկանում Էս ինչ ա, ու էդ էնքան վատ ա, մեռնելու աստիճան վատ, ո՞նց կարա
Ինքը համ լավը լինի, համ վատը: Ճիշտ են ասում էլի, միամիտ եմ, մեկ-մեկ էլ անմիտ եմ թվում /կներեք, թե անհանգստացնում եմ ձեզ իմ ներկայությամբ/,ինչ անեմ, ներսումս ամեն ինչ խառն ա, չնայած արտաքինից շատ հանգիստ եմ, երևի ես Իրա համար չեմ, ոչ էլ Ինքը ինձ համար, թե որ տենց էր ինչի՞ ներս թողեց, թող միանգամից փակեր շքամուտքի շքեղ դռները…
Ինքը համբուրում ա, Ինքը ապտակում ա,Ինքը ժպտում ա, Ինքը խեթ-խեթ նայում ա,
Ինքը, Ինքը ու էլի Նա… բոլորը Նրանից են խոսում, բոլորը սիրում են Նրան, բոլորը ատում են Նրան:
Գնա ուրիշին ժպտա, ուրիշին էլ ապտակի, ես Քոնը չեմ, աշխարհն է Քոնը, Դու էլ գիտես, էլ ի՞նչ ես ինձնից կպել:
Չեմ հասկանում Էս ինչ ա,
Էս Ինքն ա, Ինքը՝ նորին մեծություն հարգարժան Կյանքը

Agni
23.07.2011, 11:41
Անկեղծ չեմ ուզում որպես փիլիսոփայանք հնչի, ուղղակի անկապ մտքերի շարք:
Գիտե՞ս, ինքս հաճախ եմ վարանել ու հուսահատվել... Երբ մարդիկ հավատում են քեզ ու հաճախ են արտահայտվում, երբեմն օգնելու փոխարեն ծանրացնում են քեզ ու բեռ ես զգում՝պատասխանատվություն չհուսահատեցնելու: «Բայց չէ՞ որ սա իմ կյանքնա, ե՛ս եմ ապրում, ե՛ս եմ զգում»,- հաճախ կարող ենք մրթմրթալ մեր ներսում:)
Էլ չեմ ասելու, որ հավատում եմ քեզ... ուղղակի ուզում եմ հավատաս:
Հիշու՞մ ես կար ժամանակ լուսազուրկ էի զգում ինձ, բայց իմ ու միայն իմ հավատի շնորհիվ փոխհատուցվեց...
Գիտեմ դժվարա, բայց հավատա...
Հ.Գ.:oy

AniwaR
23.07.2011, 13:51
Ծիռլի-ծիռլի-պոմ-պոմ~ Բարև ձեզ: >_>


http://www.youtube.com/watch?v=u_tORtmKIjE

:) է՜հհ:

Smokie
23.07.2011, 21:00
Ողջույններ Կապանից, ինչպե՞ս եք:hi

Հինգշաբթի օրվանից այստեղ ենք::roll Բա որ գալու ճանապարհին Տաթեւում կանգնեցինք,:love ճոպանուղին, վանքը, Տաթեւը իր ամեն ինչով:

Լավ մանրամասները հետո::bye


:))

John
23.07.2011, 21:25
Իմ օրագրում չեմ գրելու էլ… ախր ես քեզնից եմ փախնում, ինչ քեզ պետք չի ասեմ՝ գրում եմ օրագրումս, իսկ դո՞ւ… մտնում ու կարդում ես… է՜խ, հույս ունեմ՝ մտքովդ չի անցնի, որ ստեղ էլ եմ գրում))))))))) կներես.....

CactuSoul
23.07.2011, 22:36
ars83-ն ասում ա՝ «սովե՜տ, սովե՜տ»… Էսօր մի քանի ժամ էդ սովետում էի, շունչս կտրվում էր…
Սովետական ճամբար, սովետական ճաշարան՝ սովետական ճաշերով ու օճառաման հիշեցնող (հիշեցնո՞ղ:think) վարդագույն պլաստմասսայե աղամաններով, մի խումբ տարբեր տարիքի երեխաներ, որ աստված գիտի՝ վերջին անգամ երբ են ժպտացել… Միկրոֆոնով ասում են, թե երբ պիտի էդ խեղճերը կանգնեն, երբ նստեն, երբ ծափ տան… Ուֆ, չգիտեմ… Մի տեսակ "The Wall"-ը հիշեցի, "we don't need no thought control…", էդ անդեմ դեմքերը…
Լավ ա՝ պարեցինք, կտրվեցի շրջակայքից ու թեթևացա…

Գիտեմ, որ շատերը լրիվ հակառակ տպավորությունն են ստացել ու երեխեքին էլ շատ են սիրել… Չնայած ես էլ եմ սիրել, բայց ոչ նրանց, ում տեսա, այլ նրանց, որ իրենք կարող էին լինել…

«Մենք, ձեզ, սի-րու-մենք, մենք, ձեզ, սի-րու-մենք»… Էխ:)

Երեխեքի հարցում վերջում ահագին բան արդեն ուրիշ էր ու ավելի հուսադրող, բայց դե սովետը մնաց նույն սովետը:

Մի պահ Սոնան սև հումոր արեց, թե՝ «ոնց որ «լագեր» լինի», հետո սկսեց ծիծաղել. ախր հենց лагерь է, ճամբար:)): Ուղղակի համակենտրոնացման չի… անունը:}

Չգիտեմ, ինձ մի տեսակ օրհնված զգացի, որ երբեք ճամբար չեմ գնացել փոքր ժամանակ:pardon

Ameli
24.07.2011, 00:25
Հենց երեկ ինձ համար պարզ ու հստակ ձևով սահմանվեց հետևյալ հիմարությունը՝
Էս աշխարհում միայն թանկն է գնահատվում, թե էժան է՝ անորակ է:

/ով ոնց ուզում ա թող հասկանա, դրա մասին էլ ես չեմ մտածելու/

John
24.07.2011, 00:32
Ժող, ես գիտեմ եմ խի են մարդիկ Ակումբում անտեսանելի դառնում… որտև էնքան մութ գործեր են անում՝ էլ դու սուս… ,արդ կա Ակումբում "աղջիկ ա կպցնում"՝ անտեսանելի ա դառնում, որ շատ աչքի չընկնի, մարդ կա էնքան են իրան փորձել "կպցնել"՝էլ ներվերը չեն դիմանում՝ անտեսանելի ա դառնում ստիպված)))) բայց ամենակայֆն էն ա, որ տանը նստած տեսնում ես, թե օրը ցերեկով կամ թեկուզ գիշերով՝ ով ում ա փորձում "կպցնի" :D էն մոդերատոր եղած վաղտերս դե վաբշե պրոբլեմ չունեի՝ անտեսանելիներին էլ էի տեսնում, բայց հիմա ստիպված եմ բավարարվել "տեսանելիներով" )))) ախպերներ, քուրիկներ, սրտներիդ մոտ չընդունեք՝ ոչ մեկիդ առանձնապես ի նկատի չունեմ))))))))))

ars83
24.07.2011, 20:26
Երեկ նայեցի "King's speech" կինոնկարը: Անհամություն: Ստանդարտ մի պատմություն հոգեբանալոգոպեդիկ աշխատանքի մասին՝ ստանդարտ ծանր մանկությունով, դրանից բխող խոսակցական դժվարություններով, և այլն: Վերջում էլ արքան ճառ է ուղղում ժողովրդին ռադիոյով (ժողովուրդն էլ անբնական, արհեստական դեմքի արտահայտություններով քարացած)՝ քաջալերելով միասին լինել գերմանացաիների դեմ պատերազմում: Ու ամենազավեշտալին այն է, որ ճառի համար որպես ֆոն ընտրված է գերմանացի Բեթհովենի 7-րդ սիմֆոնիայի Ալեգրետոն: Ծեծված, տրիվիալ տրյուկ, ոնց որ ամեն տեղ պատեհ-անպատեհ Շոպենի երաժշտությունն են ճխտում ասմունքի երեկոներին մեզ մոտ, հիմա սա է: Վերջում էլ, իբր, արքայավայել ճառից հետո մի «արքայական» բան են ուզեցել լսեցնել, նույն Բեթհովենի 5-րդ՝ «Կայսերական» դաշնամուրային կոնցերտի Ադաջիոն են դնում: Լրիվ «լուսնի սոնատի» կամ «Für Elise»-ի մակարդակի պրիմիտիվություն (ի նկատի ունեմ ծեծված զուգահեռներ տանելը, ոչ թե երաժշտությունն ինքը): Հետն էլ մի շարք «օսկարներ»: Ինչը հեչ չի խոսում մրցանակի մակարդակի օգտին:
Կորցրած ժամանակ, ափսոս: :8

John
25.07.2011, 01:46
Էսքան տարի ա անցել, լիքը ջրեր են հոսել էն գժական օրվանից, որ սենյակս փակված լաց էի լինում երեխայի նման ու գլուխս համաչափ խփում էի պատին... Հենց էդ օրն էր, որ սկսեցի ատել Գրին Դեյ-ի եսիմոր երգը, որովհետև էդ երգն էր միացված որ կարդում էի նամակդ) այնքան պարզ, հասարակ թղթի վրա գրված ու առավել պարզ ու հասարակ շարադրանքով, որ կարդալուց հետո ժպտացի, ավելի սիրեցի քեզ, երկրորդ անգամ կարդացի' վերևում նկարագրել եմ ինչ ազդեցություն ունեցավ վրես, երբ որ ուղեղիս հասավ էդ բարի նամակի տակ թաքնված մերժումը) 3 տարուց ավելի է անցել էդ օրվանից, բայց մի հարց ինձ տանջում է մինչև հիմա) իսկապե՞ս ոչ մի շանս չկար, թե՞ անամոթաբար չօգտագործեցի էղած շանսը՞ Հը՞ ;-)

Նաիրուհի
25.07.2011, 02:17
Իմ օրագիրն անվտանգ չէ, դրա համար էլ էստեղ եմ գրում։ Դե էստեղ ո՞վ պիտի փնտրի, որ մի բան էլ կարդա (John-ի ներշնչած միտքն է;))

***

Երկու օր է՝ գիշերվա հազարին տեսնում եմ, որ օնլայն է։ Ինձ էլ չի գրում։ Պա՜հ... Այ էդպես, տեղն է քեզ։ Որ քեզ կարգին պահեիր, հիմա ինտերնետում անկապ թրևելու տեղը հետս զրուցելիս կլինեիր։ Բա ո՜նց կլիներ. մարդուն մի թեթև տեղն եմ դրել՝ նեղացել է... :beee

anahit96
25.07.2011, 15:48
Բայց ինչ անհետաքրքիր է,երբ սիրահարված չես,թեկուզ անպատասխան,,,երբ տեսնում ես սիրահար զույգերին՝ իրար փաթաթված ու չես կարող պատկերացնում քեզ ու նրան,երբ լսում ես տխուր երաժշտություն ու չգիտես էլ,թե ինչի կամ ում համար ես լաց լինում,երբ կարոտում ես,բայց չգիտես ու՞մ,ինչի՞ն,երբ ապրում ես պարզապես ապրելու համար,,,շատ անհետաքրքիր է ու տաղտկալի կյանքը,,,երբեք մի հրաժարվեք սիրուց,,,,երբեք...

Նարե91
25.07.2011, 16:21
Սիրում եմ, թող աշխարհն իմանա

Ժող ջան, երևի կհիշեք, որ տարիներ առաջ, երբ մեծամասշտաբ միջոցառումներ ու համերգներ էին անցկացվում մեր քաղաքում/օպերա, հրապարակ/, մենք անհամբերությամբ սպասում էինք, թե երբ է վերջանալու, որ վայելենք հրավառությունը…Մանավանդ քաղաքի կենտրոնում ապրողները հարմար տեղավորվում էին պատուհանների մոտ, որ հիանային «սալյուտով»... Դե իսկապես գեղեցիկ էր, մեզ բոլորիս համար անսովոր ու յուրահատուկ երևույթ... Իսկ հիմա հրավառությունը մի սովորական բան է դարձել, դե քանի որ շատ հաճախ ծննդի, կնունքի ու հարսանեկան արարողությունների ժամանակ միշտ էլ վերջում անպակաս է լինում, անգամ արդեն էս վերջերս էլ, որ լսում ենք հրավառության ձայն, չենք էլ մոտենում պատուհաններին՝ մտածելով.« Դե սովորական սալյուտա էլի, ամեն օր էլ տեսնում ենք»:
Դե բայց երեկվա բարձր ձայները, որոնք ոչ թե հրավառության, այլ ավելի շուտ կրակոցների էին նման, մեզ միանագամից ստիպեցին, որ պատուհաններին մոտենանք... Մոտեցանք ու ի՞նչ տեսնենք... Հրավառություն հենց մեր բակում :bux::bux::bux: Պատկերացնում ե՞ք: Ու որակապես այդ հրավառությունը հաստատ չէր զիջում այն բոլոր հրավառություններին, որոնք շատ անգամ տեսել ենք հանրապետության հրապարակից: Ասեմ, որ բավականին էլ երկար տևեց: Հենց վերջացավ, թե չէ, մեկ էլ մեկը ներքևում կանգնածներից բարձր սկսեց գոռալ. « Անիիիիիիիիիիիիիիի, ես քեզ սիրուուուում եմ» Ամեն ինչ էնքան գեղեցիկ էր, ռոմանտիկ բայց........ էդ խոսքերից հետո շատ անսպասելի հնչեց չգիտեմ էլ ինչ ռաբիզ երգ, որի միջոցով տղան շնորհավորում էր իր սիրելիի ծնունդը, բայց լավ դե համարենք, որ այդ երգը չկար, չէր հնչել:) Կարևորը, որ տղան սիրում էր ու ուզում էր բոլորն իմանային... Սիրում եմ, թող աշխարհն իմանա:

Ժունդիայի
25.07.2011, 16:54
Վրեջերս ակումբը համատարած տառապում ա սիրուց: Հայ հասարակության զոքանչ-սկեսուրները դռռցնում են աջ ու ձախ: Հոգեմաշ եղանք ձեր ձեռքը այ սրա շունը հեր դառնա:

Arpine
25.07.2011, 17:15
Ճիշտն ասած էսօր ահավոր ծանր օր եմ ունեցել, չէի կարծում, որ էդպես կլինի, արդեն հույսս կորցրել էի որ կարողա տուն գամ, բայց կարծես թե ամեն ինչ լավ կլինի, ամեն դեպքում հույսով եմ:Տրամադրություն էլ ընդհանրապես չունեմ ու մենակ տուգանայինն էր պակասում ,որ ստացա: Մի խոսքով լավ չի :(

Լուսաբեր
26.07.2011, 10:56
:love առավոտից թռվռում եմ :))
Հենց ինտերնետ մտա տեսնեմ ինչ կա չկա, մեկ էլ տեսնեմ հաղթել ենք :yahoo Ոչ մի պարտություն ու մենք արդեն շախմատի աշխարհի չեմպիոն ենք :dance Վույ, ուծյուներ, ապրեն, ապրե՜ն, որ կյանքներս երկարացնում են իրենց պարգևած ուրախությունով... Ու՜խ է, ու՜խ, էլ չգիտեմ ինչ ասեմ չասեմ, ուղղակի լավա՜ :yahoo
Ես ինչ հավեսա :victory:
:drinks ձեր կենացը տղերք :kiss

Arpine
26.07.2011, 17:04
Երջանկություն.......
Ասում են մի բանի արժեքը զգում ես այն ժամանակ, երբ կորցնում ես այն: Ցավոք բայց էդպես է,երեվի մարդու էությունն է էդպիսին: Երջանկության բանաձևերը շատ են, բայց մարդկանց մեծ մասը իրեն երջանիկ չի համարում, նույնիսկ եթե ամեն ինչ ունի: մեկ-մեկ մտածում եմ որ մարդը հակված է ոչ թե ուրախ:), այլ տխուր:( լինելու: Ամեն դեպքում պետք է հասկանաս, գիտակցես ինչ ունես և երջանիկ լինես դրանցով: Don't worry be happy.

ուղղակի նայեք առանց մեկնաբանության ( հատկապես խոսքերը) :good
And look at yourself After watching this.

http://www.youtube.com/watch?v=Gc4HGQHgeFE

Ameli
27.07.2011, 00:04
Հըմ, ծը-ծը-ծը… ուրեմն սենց ա ասում.
-Արձակուրդ կվերցնես, ոտքերդ կխնամես, կհետևես, որ բարդություն չտա, հետո էլ խնայողաբար կօտագործես:
Ասա, այ ջանըմ, ի՞նչ արձակուրդ, ի՞նչ բան, կամ էդ ոտքերի խնայողաբար օգտագործելը ո՞րն ա, հո մի կիլո շաքարավազ չի :D
Մի խոսքով ինձ խստիվ արգելված ա զբոսանքը :this

Կաթիլ
27.07.2011, 00:21
չգիտեմ ինչի, բայց ուզեցի էստեղ կիսավել էսօրվա իմ ուրախությամբ, չէ, շախմատի մասին չի… իմ ուրախության պատճառն ավելի կարևոր ա իմ համար…
չգիտեմ որքանով ա համեմատել կարելի, բայց էսօր մոտավոր պատկերացրեցի թե ինչ են զգում ծնողները, երբ երեխան իր առաջին ինքնուրույն քայլերն ա անում…
շնորհակալ եմ, որ էսքան ամիսների տանջանքից հետո տեսնում եմ արդյունքը ու հույս ա արթնանում, որ նորից կքայլես, մամ ջան :love
մամաս էսօր կամաց քայլել սկսեց ժոոոո՜ղ :oy

Chuk
27.07.2011, 10:29
Լուսացույցի կարմիր լույսը մեզ զգուշացնում է կանգնել: Կանգնում ու սպասում ենք կանաչելուն: Մենք ենք և մի տղամարդ:
Ուղղահայաց փողոցի թվալուսացույցը մեզ հուշում է, որ դեռ 25 վայրկյան պետք է սպասենք: Սպասում ենք:
Դիմացի մայթին մի ծերուկ է: Սուր մորուքով, սովետի ժամանակվա դասական ինտելիգենտի, պրոֆեսորի արտաքինով:
Նայում է մեզ, ձեռքերը բարձրացնում է վեր ու կարոտած գոռում է. «Ի՛շ-խա՜ն»:
«Երևի խենթ է», - մտածում է մեզնից յուրաքանչյուրը:
Ձեռքերն իջեցնում է ու խաչում, հայացքը հառում է գետնին: Երկու վայրկյան անց ձեռքերը նորից է բարձրացնում վեր, դեպի երկինք, ու նորից կարոտած գոռում. «ի՛շ-խա՜ն»: Նորից խաչում է ձեռքերը ու նորից հայացքը հառում գետնին: Երկու վայրկյան անց կրկնում է..

Կանաչ լույսին սպասող մարդիկ արդեն ավելացել են: Կան ջահել աղջիկներ, ովքեր անամոթաբար ծիծաղում են ծերուկի վրա:
Կա մի տարեց կին, որ տխուր քրթմնջում է «Խեղճը գժվել է»:
Մյուսներս ավելի շատ լուռ նայում ենք:

Կարմիր լույսը փոխվում է, վառվում է կանաչը:
Անցնում ենք փողոցը:
Ծերուկը մյուս մայթին կանգնած մեզ է սպասում:

Հիշու՞մ եք, ասում էի, որ կողքներս մի տղամարդ էր կանգնած: Ողջ ընթացքում լուռ ու զուսպ նայում էր Ծերուկին: Փողոցն անցնելուն պես մոտենում է նրան:
Ծերուկը ձեռքերը մեկնում է.
- Իշխան ջան, տղաս, կարոտել էի...
- Հայրի՛կ...
Փաթաթվում են:

Claudia Mori
27.07.2011, 20:11
Գժանոց…:love

Նահապետական սովորական ընտանիք, որտեղ բոլորը մտահոգված են իրենց ընտանիքի հոգսերով, որտեղ հայրիշխանություն է ու տղաների դաստիարակությունը եւ նրանց ամեն ինչով ապահովելը ընտանիքի բոլոր անդամների պարտականությունն է:

Կոնկրետ հիմա ամբողջ ընտանիքի ուշք ու միտքը մեծ տղայի բանակում երդման արարողությունը պատշաճ կարգով ապահովելն է՝ խորոված, խաշլամա… ու նման կարգի խոսակցությունների մեջ հայտնվում է Նարեն՝ տան միակ աղջիկը՝ մի երեխա, ով լսում է ռոք, նվագում է դաշնամուր, զբաղվում է բնապահպանությամբ, նկարում է երկրաչափական պատկերներ, երազում է դառնալ ճարտարապետ ու կտրվել աշխարհից կտրված իր մարզային քաղաքից ու, որպես կանոն, հասնում է իր նպատակներին:

Մեկ էլ այդ ճուտոն նստում է դաշնամուրի մոտ ու ամբողջ տնով բղավում են.

-Նարե՜, մի՛ նվագի:

Նարեն անհողդողդ քայլում է դեպի դաշնամուրը, բացում է նոտաները:

-Նարե՜, չէ՛:

Նարեն սկսում է «Կնոջ բույրը» հանրահայտ ֆիլմի երաժտությունը, անցնում է«Ամելիի» վալսին, դասական գործերի…

Հորաքույրը ու մայրը հույսները կտրած փախնում են սենյակից այգի: Փոքր եղբայրի նյարդերը հատում են ու սկսում է մտածել, թե ոնց խանգարի Նարեին: Ձեռքը տանում է հեռուստացույցի հեռակառավարման վահանակին, հետո մտածում է, որ ավելի լավ բան կա ու դուրս է գալիս սենյակից, մի քանի վայրկյան հետո վերադառնում է մայրիկի կաթսաների սեւ եւ մոխրագույն խուփերը ձեռքին ու սկսում շրխկացնել:

Ծիծաղ է բարձրանում, տատին զայրանում է ու, թողնելով ճանճ սատկացնելու զբաղմունքը, ընկնում թոռան հետեւից:

Տատիին էլ են աքսորում հողամաս: Եղբայրը հետ է գալիս ու սկսում նորից շրխկացնել իր գործիքով, մեկ էլ զգում է, որ կարող է ավելացնել հարվածային գործիքներ քրոջ արվեստին:

Որոշում են միասին մշակել Ռուբեն Հախվերդյանին, անցան Սերժ Թանկյանին…

Մտածում եմ 10 րոպեում 3 հոգու աքսորեցին, իմ վերջը ինչ է լինելու, մեկ էլ Նարեն բղավում է՝

-Կա՜ր, շրթհարմոնդ բե՜ր…:}

http://i.imgur.com/jcRNsh.jpg

Universe
28.07.2011, 00:28
Զարմանում եմ, ու գիտե՞ս ինչի,որ մարդիկ իրար նկատմամբ էտքան անտարբեր են: Ասե՞մ ինչու... հիմա հիմա...

Էսօր (արդեն երեկ) երեկոյան ժամը 9.30-10.00 ի սահմաններում անցնում եմ մետրո բարեկամության մոտով, ու քանի որ հավես չկար իջնեի անցումի տակով, ասեցի վերևով անցնեմ անցումը: Հասա մյուս մայթ՝ բաղրամյանի մայթ, ու հենց էտ անկյունում մի 50 ին մոտ մարդ էր ընկած, հագուկապը հաստատ բոմժի չէր, նորմալ ու մաքուր, ու նրա շուրջն էին հավաքվել մի 3-4 հոգի երիտասարդ:

Բնականաբար անտարբեր չմնացի ու հարցրեցի թե ի՞նչա եղել, մեկ էլ մի հոգի պատասխանեց (իմ տարիքի տղա էր) որ ինֆարկտա խփել մարդը տեղում մահացելա:
Հիմա զանգել են շտապ-օգնություն ու ասում են որ մարդա մահացել: Հարցրեցի էլ, ասեցի.- Ո՞վա ասում որ մահացելա, Ի՞նչ գիտեք այ տղեք ջան, տղերը սառած նայեցին ինձ, զգացի որ ոչ մեկոչ մի բանից խաբար չի: Հա դե ի՞նչ անեի... Կռացա, հենց տենց առանց շարժելու պուլսը փորձեցի ստուգել, արա այ ախպեր ջան, իմ պուլսից ավելի լավ էր խփում, հեռախոսիս լույսով բիբերն էի ուզում ստուգել ու էտ պահին վատացած մարդը աչքերը բացեց ինձ նայեց: Հիմա էս մարդուն ասում եմ ,- Խմած ե՞ս հոպար, ու էս մարդը էնքան օյաղ էր, որ մեկից մեկ ու չոտկի հարցիս պատասխանեց ասեց ,- Հա :)

արա ասում եմ այ ձեր ցավը տանեմ,էս մարդը մեռած չի, զանգել ասում եք մարդա մեռած, կողքից էլ ով անցնումա լրիվ անտարբեր, լրիվ բանի տեղ չդնելով...

Մի խոսքով, շատ չերկարացնեմ... ասածս ինչա,որ ի՞նչ անտարբեր են դարձել մարդիկ մեկը մյուսի նկատմամբ, կողքները մեռնես վրեդ չեն նայի, վատանաս էլ՝ մեռածի տեղ կդնեն կանցնեն...

Այ դարդ ու ցավեր, աստված չանի մի օր մեկնումեկիդ ծանոթի, բարեկամի կամ հենց էտ մեկնումեկիդ հետ տենց բան պատահի... ո՞նց կնայեք նույն ձև անտարբեր մնացողներին:


Բայց որ էտ բիձու փոխարեն փող քցած լիներ, իրար մամա կլացացնեին որ առաջինը փողին հասնեն

Լավ է, գոնե ձևացրա թե անտարբեր չես մարդ արարած...:(

Ժունդիայի
28.07.2011, 19:53
Զնգգ, զնգգ...
-Ալո´...
«Գրող ու սև մա՜յ, Սևանատակ լինես, Վանատակ լինես»: :cry

Artgeo
29.07.2011, 00:20
Թեմա՞ ես ուզում բացել... Ես վաղուց բացել եմ :oy

John
30.07.2011, 01:56
08.06.2007 15:43 Սիրո Խոստովանություն

Մեր հերթական հանդիպումից հետո կզգամ, որ սիրում եմ ՆՐԱՆ… եթե նույնիսկ այդ պահին իմ սերը փոխադարձ էչէ, ապա ևս մի քանի հանդիպում անց այն ԿԴԱՌՆԱ փոխադարձ… ինչպես որ ես, այնպես էլ ՆԱ կհասկանանք, որ սիրում ենք միմյանց… էլ ի՞նչ խոսքեր են անհրաժեշտ… նման պետքերում ամեն ինչ ավելի պարզ է, քան ապակու վրայով դեպի ներքև սլացող անձրևի կաթիլը… գուցե հերթական հանդիպման ժամանակ փորձեմ առօրյա թեմաներից մեկից անցում անել դեպի ՄԵՐ զգացմունքերին… Բնականաբար կսկեմ անվստահ տոնով.
-Գիտես, …(դադար 5-6 վայրկյան… լսում եմ միայն սրտիս զարկերի ձայնը)
-Գիտեմ…
ՎԵՐՋ ամեն ինչ արդեն պարզ է… ոչ մի ավելորդ բառ…
Էս ե՞րբ ծերացար, եղբա՛յր… ախր դու իսկապես հավատում էիր քո երազին))) 4 տարում ծերացար… էլ չես հավատում… կյանքն է ստիպել... է՜խ…
Իզուր չի ասում Մեծն Սևակը. «Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք սիրելիս…»:

Ապե Ջան
30.07.2011, 06:52
Եկեք ձմերուկ ուտենք: :)) Հա հա, հենց էս առավոտ գիշերով:
Էս ինչ շոգ ա անում, որ ես անգամ չեմ կարողանում քնել: :)

Lem
30.07.2011, 16:10
Լիներ մեկը, ուժեղ ու մեծ մեկը, գրկեր ինձ ու ասեր. «Մի վախեցիր, փոքրիկս»...
Ու թքած, թե փոքրիկ չեմ, ոչ էլ, առանձնապես, վախենում եմ:

Smokie
30.07.2011, 17:41
Չեմ կարող, չեմ կարող չմտածել այդ մասին, սովորել եմ արդեն: Նեղված եմ, ինձ միշտ էդ տխուր մտքերն են այցելում: Տարօրինակն էլ այն է, որ էդ մասին մտածելուց հոգիս էդքան փոթորկված չի, ընդհակառակը հանգստանում եմ մի տեսակ: Կարող ա՞ ես մազոխիստ եմ::think

Նարե
30.07.2011, 19:11
Հարցազրույց Բիլայնի գրասենյակում…
Աղջիկ- Բարև Ձեզ, ինձ կարա՞ք էնննն վիվասելի քարտերից տաք
Օպերատոր- ո՛չ, այստեղ միայն Բիլայնի քարտեր են վաճառվում:
Աղ.- բա էտ ո՞րնա, էտի արմենթելնա
Օպ.- այո՛
Աղ.-իիի էսքա՞ն հերթի մեջ էլ պիտի սպասեմ
Օպ- /ապշահար հայացք/
Որից հետո օրիորդը իրենից շատ ու շատ գոհ թողեց և շորորալով դուրս եկավ Բիլայնի գրասենյակից:

Հ.Գ. իսկ ես կարծում էի այսպիսի դեմքերի կարելի է տեսնել միայն մեր սերիալներում:

Գալաթեա
30.07.2011, 22:40
Ծխել եմ ուզում:

erexa
31.07.2011, 12:14
Ուրեմն՝ երկար ապրելու համար նոր մեթոդ եմ գտել: Եթե ուզում եք երկար ապրել, էս պահից սկսած աջ ու ձախ վատություն արեք,որ Աստված պապիկը ձեր գլխին մի փորձանք չբերի:

Գեա
31.07.2011, 15:51
կեցցե կյանքը:hands

http://www.youtube.com/watch?v=g8A8PpSMJEg

Էլիզե
31.07.2011, 19:17
Չեք պատկերացնի՝ ո՜նց եմ սիրում ամառը. իր բոլոր դրսևորումներով՝ շոգ, կրակ, + 10000 C, Վարդավառ, Չվարդավառ... մեկ է՝ սիրում եմ... :love


Հ.Գ. Էսօր Սուսանիկը 7-9 անգամ մի դույլ ջրի ու իմ գլխի մասնակցությամբ գլուխլվաս կազմակերպեց :))

John
31.07.2011, 19:52
Թվերը մարդիկ են… չե՞ս հավատում))) զույգ թվերը տղաներն են… կենտ թվերը՝ աղջիկները… պարզ թվերը… կենտ թվեր են … թվեր կան՝ գումարվում են իրար, ստացվում է մեկ ուրիշ թիվ)) թվերը ՀԱՆՎՈՒՄ են՝ ուրիշ թիվ է ստացվում… թվերը ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ, բայց մեկ ա էլի ընթացքում ուրիշ թիվ ա ստացվում… թվերը բազմապատկվում են՝ ու էդ թվերը չինացիներն են… մարդիկ էլ թվեր են… մեկը կենտ, մեկը զույգ, մեկը կենտ ու պարզ, մեկը զույգ ու բաղադրյալ…

Agni
31.07.2011, 22:36
Սիրեցի էսօրը:love մերսի:oy
Երևի սկսեմ էլի սիրել Վարդավառի տոնը:unsure

Tig
31.07.2011, 22:40
Գերագույն հաճելի օր էր:love
Վաղուց սենց հանգստություն չէր իջել վրաս...

Էլիզե
01.08.2011, 13:15
Էս ինչ լավ բան ա արձակուրդը..:love


Կյանքում չէի մտածի, որ էնքան ազատ ժամանակ կունենամ, որ մեկ ու կես ժամ նվիրեմ եղունգներիս հարդարանքին :))

Lem
01.08.2011, 13:28
Հանդիպել էինք մի հրաշք քաղաքում՝ երկուսիս հայրենիքներից հեռու: Իրար պատմում էինք մեր երկրների մասին: Նա՝ հիացմունքով, ես՝ լրջությամբ: Նա ասում էր, որ իր երկիրն ամենալավն է, ես ասում էի, որ երկրագնդի վրա շատ կան լավ տեղեր: Նա ասում էր, որ մեռնում է կարոտից, ես ասում էի, որ կուզեի ավելի երկար մնալ: Նա ձեռքին իրենց դրոշի գույներով հյուսված զարդ էր կրում, ես՝ ժամացույց:

Նա իր լեզվով մի երգ էր երգում, իսկ ես... նախանձում էի նրան:

Նարե91
01.08.2011, 14:43
Չափազանց ուրախ եմ... հոգիս ցնծում է... անչափ երջանիկ եմ: Ուզում եմ մի բարձր տեղ կանգնել ու գոռալ...« ԵՍ երջանիկ եմ»:

Հաստատ գիտեմ էս առաջին երկու նախադասությունները կարդալուն պես՝ մտածեցիք.« Տեսնես ինչա՞ եղել, որ էս աղջիկն էսքան ուրախա՞, ինչ պատճառ կա:esim»: Վայ շտապեմ հիասթափեցնել. չկա և ոչ մի պատճառ, հաաա մի զարմացեք, ինչ է չե՞մ կարող հենց էնպես , առանց պատճառի երջանիկ լինել: Իհարկե կարող եմ.... Այսինքն լավ էլ կա պատճառ;) Այո, հենց մենակ էն փաստը, որ շրջապատված եմ էնպիսի մարդկանցով, որոնք ինձ սիրում են՝ հաշվի առնելով ոչ միայն իմ դրական ու լավ կողմերը, այլ նաև խելառ ու բացասական կողմերը, ստիպումա ինձ զգալ աշխարհի ամենաերջանիկ անձնավորությունը: Մի խոսքով, ինձ սիրում են էնպիսին , ինչպիսին որ կամ՝ իմ բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Բա՞ որ իմանան ես իրանց ինչքան եմ սիրում:love

Հայուհի
01.08.2011, 16:14
Վախ :love Նախորդ գրառումը անողի մոտ իմ վիճակն է, բայց մոտս մի փոքր ավել պատճառ կա :love Էնքան երջանիկ եմ :yahoo
Ոնց որ ես էլ եմ քեզ սիրում :oy
:love

ars83
01.08.2011, 22:36
Ինձ հեշտ չէ «այս աշխարհից կտրելը»: Նույնիսկ կլանված աշխատելիս, երբ կողքս ինչ-որ մեկը հարց է տալիս, լսում եմ: Ու եթե չեմ պատասխանում, ապա դեպքերի մեծամասնությունում նրանից չէ, որ չեմ լսել, այլ պարզապես չեմ ցանկանում պատասխանել: Բայց որոշ երաժշտական ստեղծագործություններ կան, որոնք կարողանում են ամբողջապես կլանել ուշադրությունս: Ստեղծագործությունը, որն այսօր ուզում եմ տեղադրել, մենք ունեինք վինիլե սկավառակի վրա: Ես այն սովորաբար բավականին բարձր էի միացնում, ինչն առաջացնում էր տանը «Արսե՛ն, մի քիչ ձայնը կամացացրո՛ւ», «Չի լսում, էլի անջատվել է» և, վերջապես, «Մի հատ հյուրասենյակի դուռը փակեք, էլի» տեսակի բացականչություններ: Անասելի բավականություն էր հետևել ջութակի սոլոներին, որոնցում, թվում էր, ուր որ է ջութակի ձայնը կտրվելու է, ջութակահարը սայթաքելու է, նվագախումբը խլացնելու է ջութակի ձայնը... Այնպիսի կատարում էր, որ շունչը պահած լսում ես, ու նրանից, որ քեզ օդ չի հերիքում, թվում է, թե ջութակն էլ հիմա կխեղդվի: Բայց նվագախումբը նվագում էր երկրաչափական նրբագույն ճշգրտությամբ սարդոստայնը հյուսող սարդի կամ Զատկի օրը ցույց տվող բարդագույն շվեյցարական ժամացույցի մեխանիզմի նման, իսկ ջութակահարը կարծես իր հոգին ջութակին տված լիներ ու ինքը վերացած: Ավելի ուշ սկսեցի ճանաչել հանճարեղ այդ ջութակահարի անունը՝ Լեոնիդ Կոգան: Ու արդեն, երբ լսում էի, որ մենակատարն ինքն է, միանգամից տրամադրվում էի, որ հիմա մի հիասքանչ կատարում եմ լսելու: Իսկ այն ժամանակ միայն զգում էի, որ ջութակահարը չափազանց գեղեցիկ է նվագում:
«Արսե՛ն, ճաշի ժամանակն է, արի՛, հաց կեր, հետո էլի կլսես»: Արսենը չի լսում: «Ա՛յ տղա, քեզ հետ չե՞մ խոսում, ճաշդ սառչում է, արի՛»: Ո՞ւմ ես ասում: Կոնցերտն ավարտվում էր, հուզված, հիացած Արսենը զգում էր, որ «ոչ միայն երաժշտութեամբ...» ու գնում էր խոհանոց, տեսնում՝ ամեն ինչ կերած-հավաքած, չաշը սառնարանում, ամեն մեկն իր գործին: Մի բան տաքացնում էի, ցրված ուտում, իսկ գլխումս դեռ երկար պտտվում էին ջութակի ֆանտաստիկ ելևէջները:

Ամենագեղեցիկ ջութակի կոնցերտներից մեկը, որ երբևէ լսել եմ: Կատարում է մեկ այլ հանճարեղ ջութակահար՝ Դավիթ Օյստրախը:

Պյոտր Չայկովսկի. Կոնցերը ջութակի և նվագախմբի համար, ռե մաժոր, օպ. 35:

Մաս Ա. Allegro moderato.

http://www.youtube.com/watch?v=fNCeYKfAOZI

http://www.youtube.com/watch?v=kc9gRZliWgA

Մաս Բ. Canzonetta: Andante.

http://www.youtube.com/watch?v=IgrUb2IS9sI

Մաս Գ. Finale: Allegro vivacissimo.

http://www.youtube.com/watch?v=77DgEqwRnrA

Մելտա
01.08.2011, 23:18
Մեկ մեկ ենքան մենակ եմ զգում ինձ....տեսնես ինչիցա:( այ հիմա օրինակ ենքան մենակ եմ ու տխուր,էս շոգն էլ մի կողմից ուֆ:(

ivy
02.08.2011, 00:49
Քուրիկս էսօր սարսափներ էր պատմում երևանյան շոգերից...

«Մարդիկ լպկված, ով ինչ թաշկինակ ունի վրան թրջած, դրած: Պուլպուլակների մոտ՝ 90-ականների հերթեր: Շալվար հագնես, էլ հանողը չես, կպնում մնում ա ջանիցդ:
Բալկիոնի լինոլյումը հալել ա, ոտդ դնես վրեն, կիջնես ներքևի հարկ: Խոլոդից կարագը հանում եմ, շրջվում եմ դանակ վերցնեմ, մինչև հետ եմ շրջվում, սեղանի վրա ջրիկացած լոշված ա լինում:
Ջեսիկը (մեր շունը) էլ լեզուն սկի բերանի մեջ չի տանում, հա բերանից կախած ա, ու ինքն էլ ինչքան մազ ուներ, վեց անգամ արդեն թափել ա վրից:
Աջ տապչկաս դարձել ա ուբիցա, ինչ անապատային միջատ ասես կա ստեղ, սատկացնելով ման եմ գալիս: Որ սենյակի լույսը վառում եմ, սաղ պատերը շարժվում են. էլ ինչ չտեսնված գազան ասես վրեները վխտում են: Մորեխները դարձել են ծտի չափ:
Էրեկ գիշերը անջատված վեր եմ կացել, տենցևեթ մտել սառը դուշի տակ, ջուրը ինձ կպնում, գոլորշիանում էր, էփ էր գալիս: Առավոտները զարթնում եմ, ջանս քրտնած, ոտերս փափկած, անտանելի մի բան...
Խոլոդը բացում եմ, թևերս բարձրացրած կանգնում եմ դեմը, կամ զուգարանի ջուրն եմ քաշում, էրեսս դեմ տալիս, որ հով գա: Վինտիլյատորը դարձել ա ֆեն, դրա արած քամին խաշացնում ա:
Մեքենայիս ռուլը ոտս վառել ա էն օրը, նենց էր տաքացել, կաշիս պլոկվեց, կպավ վրեն:
Էն Օպերայի ջերմաչափն էլ՝ իրան կորցրած, չգիտի ինչ անի... Վրեն էրկու թվի տեղ ա, չի իմանում էն երրորդը ոնց ցույց տա...»

Վայ, վայ վայ... :(

SSS
02.08.2011, 14:22
Էնպեսա ստացվել, որ իմ տանը եղած ժամանակի մտոավորապես 50%-ը սկսել եմ հայելու մոտ անց կացնել' հետևելով փորիկիս էվոլյուցիային:oy Հա ու նենցա լինում ,որ ինքը իմ աչքին անընդհատ մեծանումա,ու չնայած շրջապատող "չար"մարդկանց ,որոնք ստեղծված են ինձ հիասթափեցնելու համար, ես ամեն միլիմետրի հետ ավելի եմ հարստանում ու ուժեղանում...հեսա թող ծնվի, կասի ձեզ, թե մամային մանթրաժ գցելը որնա... Թե չէ փորդ փոքրա ... փահ...:beee

Jarre
03.08.2011, 03:22
«....հավաքվում էին մարդկային հույսերի և վախերի հանդեպ անտարբեր ուժերը....»։

«Ջոնին իրեն զգում էր միայնակ և անօգնական այս աղաղակող գիշերվա ընթացքում։ Նա ամբողջությամբ գտնվում էր բնության ուժերի տիրապետման տակ, որոնց գոյության մասին մինչ այդ անգամ չէր էլ մտածում.....»։

Մեջբերում «Դելֆինների կղզին» գրքից,
Արթուր Քլարք,
1963 թ,
Շրի Լանկա։

Հա, ինչ էի ուզում ասել.... Աչքիս կամաց-կամաց սկսվում ա կյանքումս առաջին փոթորիկը, ԷՄԻԼԻՆ, ես գտնվում եմ էպիկնետրոնում։

Առաջին ֆազա. Բնության ուժերը սկսվում են հավաքվել։


http://www.youtube.com/watch?v=32lUnPxrF7E

Ժունդիայի
03.08.2011, 07:42
Դու´, նոր ժամանակների տղամարդ, որ օրեցօր ավելի ու ավելի ես զարմանում կնոջդ, սիրածդ աղջկա, ընկերուհուդ ինտելեկտի, զարգացվածության ու հատկապես ազատամտության մակարդակի վրա...

Երբեմն չգիտես, թե ինչո՞ւ շատ անգամ ներքուստ մի փոքրիկ մտավախություն կա. հանկարծ դավաճանված չլինես, կամ ինչպես ժամանակակից բառապաշարով են ասում՝ չլինես «կոտոշավոր»: Ուրեմն մի բան իմացիր. դավաճանվելը սպառնացող ռիսկ է ու այս ամենի տեղի ունենալու հավանականությունը՝ ահավոր մեծ: Ու միմիայն քեզանից է կախված կանխելը կամ ոչ, կամ էլ պետք է պետք է ստանձնես «կոտոշավոր» լինելու փաստը՝ այն էլ բարձաձայն: Մուուուուու՜՜

Հիմա կհարցնես, թե ինչո՞ւ եմ թանկարժեք ժամանակս ծախսում, նորից անդրադառնալով սույն թեմային: Ասեմ ևս մեկ անգամ. տղամարդկային իմ տրտմությունը դավաճանելու փաստի մասին, ինձ անհանգստացնում է բավականին երկար ժամանակ:

Հիմա մի հարց: Ի՞նչ է նշանակում լինել «ժամանակակից կին», «Ժամանակակից աղջիկ» կամ «Ժամանակակից իգական»:

Սկզբունքորեն դա այն կինն է, ով սերը կամ սիրելը ընդունում է ամենավեհ գաղափարներց մեկը: Դա նա է, ով չի կորցնում (թեպետ չունի էլ) ժամանակը դատարկացնդաբանություններով: Դա նա է, ով աշխատում է, քանզի աշխատանքը ընդլայնում է նրա մտահորիզոնը, աշխարհայացքը և այլ բաները: Դա նա է, ով ուրիշներից անկախ է զգացմունքային առումով, խիզախ է, կյանքի լավ ընկեր է, սրտակից է, սիրեկան է...

«Ժամանակակից կինը» նա է, ով խանդից կարող է մի պահ գլուխը պատեպատ տա ու մազերը բզկտի, քոնն էլ հետը, սակայն հաջորդ պահին չի ամաչի՝ խոստովանելու, որ սխալ էր ու կվազի գիրկդ:

«Ժամանակակից կինը» նա է, ով միևնույն ժամանակ ուժեղ է ու նուրբ, թափթված է (այլ ոչ թե քոնթի) ու գեղեցկուհի:

«Ժամանակակից կինը» նա է, ով վախ չունի ո´չ մեկից ու ո´չ մի բանից, կյանքին նայում է մատների արանքով ու առաջնորդվում է «առա´ջ Հայաստա´ն» սկզբունքով, ասում է այն ինչ մտածում է, ինչ զգում է: Ինչևէ, էլ չխորանամ:

Այսպիսով, վերևում «ժամանակակից կնոջ» մասին որոշակի հետազոտություններ մեջբերելով կարելի է հետևություն անել, որ...

Դու կլինես (թե՞ արդեն) կոտոշավոր, եթե չանես հետևյալ քայլերը.

* «Ժամանակակից կնոջը, աղջկան, իգական սեռին, կնիկմարդուն» երբե´ք անվստահ մի թող: Հին ժամանակների կանայք դրա պատճառով լացում էին, ողբում: Այսօր նրանք դավաճանում են առանց խղճի խայթի: Ու կապ չունի՝ ֆիզիկապես, հոգեպես, չափից դուրս մտային, թե՞ վիրտուալ:

* Մի´ կարծիր, որ նրանք օժտվածեն գուշակելու առանձնահատուկ ունակություններով : Նա պետք է իմանա, հենց քո բերանից, թե որքան ես սիրում դու նրան: Ցանկացած կասկած այս հարցի շուրջ, տե´ս առաջին կետը: Առանց խղճի խայթի եռակի դոզա:

* Մի կարծիր, որ ընկերների հետ «նարդի գլորելու», մի բաժակ կոնծելու համար շաբաթը երկու անգամ դուրս գալը նորմալ երևույթ է: Ա´յ իսկ երեք անգամը նշանակում է ստորագրում ես «տրվում է այսինչյան-այսինչին» կոտոշավորին բնութագրող վկայականի տակ:

*«Ժամանկակից կանայք» դժվար են հաշտվում իրենց արուի ուրիշ արուների հետ պարբերաբար դուրս գալու մտքի հետ, ուստիև նրանք կտրականապես լի´ են սիրո կրքով, ու որպեսզի սպառեն այն, նրանց անհրաժեշտ է տղամարդկային ներկայություն: Իսկ եթե այդ ներկայություն քոնը չեղավ, ապա...տե´ս առաջին կետ:

* Երբ ասում ես, որ պետք է զանգես, ապա զանգիր, թե չե վտանգ կա, որ նա կզանգի իր նախկինին՝ ով այնքան էլ վատ չէր գզմռտվում ու մռթմռտվում ժամանակին:

* Բավարարիր նրան սեքսի ժամանակ, սակայն երբեք մի ձևացրու, իբր բավարարեցիր: «Ժամանանակից կանայք» մի ձևի աբսուրդի հասնող կադղած են սեքսի հանդեպ: Հատկապես 20-38 տարեկանները: Նրանք մտածում են, ու օզըմ են օրը 24 ժամ, շնչահեղձ էլ կլինեն մենակ թե... Ու դե հասկացար, եթե քեզ հետ չլինեն, ապա տե´ս առաջին կետը:

* Ուշադիր եղի´ր նրա հանդեպ: Հատկապես վարվիր այնպես, որ նա հասկանա, որ արածդ ուշադրություն է նշանակում: Շոռաչք, կեսդրույք բոզարած հարևաններ ամենուր էլ կան, ու դրանց նմանները ընդունակ են կնոջը հասցնելու 7-րդ եկինքի դարպասնները ու դրանից ներս: Ուրեմն արդեն իսկ հայտնի «տե´ս առաջին կետը»-ին կարիք կա՞ անդրադառնալու:

* Երբեք չփորձես սուտի խանդի տեսարաններ ձեռնարկել: Ինչպես գիտենք, ըստ առաաջին կետի, առաջին ենթակետի անվստահ կինը կոտոշներ արտադրելու ամբողջական մի հաստոց է:

*Իսկ եթե ունես սիրուհի, զույգիդ ոչ մի դեպքում թույլ չտաս քեզ կասկածելու: Այս պարզ ենթադրությունը մի այպիսի հաստ կ կոտոշի է քեզ դեմ տալիս, երբ ուշքի ես գալիս, տեսնում ես, որ քեզանից ավելի ուժգին սոված մեկը կա, սակայն առաջին «բլյուդը» այս անգամ սեփական էգդ է:

*Իսկ էն հարաբերական «սիմպո» մարդամեկը, որ գիտես (գիտեք) հնարավորության դեպքում առիթը բաց չի թողնի կնոջդ «բարևելու»: Հակառակ պարագան էլ միգուց է ճշմարտացի լինի: Հերիք վայրկենապես նա կարծի, որ դու արժանի ես... եւ, երբ ջոկես...արդեն բանը բանից ու բանանից... անցել ա՜:

*Փորձի´ր երևալ քիչ «հոգնած»: «Ժամանակակից կինը» նույնպես աշխատել է օրնիբուն ու, ամենայն հավանականությամբ, դեռ մի բան էլ հավես ունի «մի հատ տալու», մի կողմ շուռ գալու ու քնելու:

* Անդրադաձի´ր հին ու բարի ժամանկներին, առաջին անգամների նման քեզ դրսևորիր: Խոսքս ամուսնական «գիշերների» մասին է, ու ոչ միայն. ձեռք-ձեռքի ման գալը, բար այցելելը, ցանկացած ու ամենաանհավանական վայրերում համբուրվելը, կրքոտ հեռախոսազանգերն ու չաթերը: Այն, որ նրա դուրը կգա դրա հավանականությունը մեծ է, իսկ նման բաներին կարոտը՝ ահռելի: «Ժամանակակից կինը» իրավունք չունի, նման բաներին կարոտելը, թե չէ՝ չարաբաստիկ առաջին կետը...

Փաստորեն ով չի աջակցում ու կարեկցում, ակամայից մեծացնում է մրցակցությունը:

Այսպիսով, եթե դու այնպիսի կնոջ կա աղջկա կողքին ես, ում սիրում ես ու չես ուզում հավատալ առաջին կետի մասին պատմությանը, ապա մի լավ մտածի´ր, ցանկացած քայլ անելուց առաջ, պաշտպանի´ր նրան, սիրի´ր, ու ամենակարևորը, այպես արա´, որ նա տեսնի´ այդ:

Որովհետև նա հազար անգամ կմտածի, մինչ շան տեղ կդնի ու ուշադրություն կդարձնի այն տղամարդուն, ով չի դադարում աչքերով ուտել նրան ու կշարունակի, առանց մի գրամ կասկածի, նայել միայն քեզ:


Բարի ժամանց:

SSS
03.08.2011, 09:44
Իրենք մեր հարևան շքամուտքում էին ապրում… Ամեն բացվող օրվա հետ և երեկոյան կարող էիր իրենց թևանցուկ արած զբոսնելիս տեսնել 'դեմքներին անսահման երջանկություն… Ես իրենց իմ գիտակից տարիքից եմ այդպիսին հիշում,բայց տատիկս պատմում էր ,որ իրենք միշտ էլ էդպիսին են եղել. Արամ պապիկն ու Ֆլորա տատիկը…
Մի օր տատիկիս հետ սրճելուց ասաց.
_Արամիցս նեղացել եմ,-տրամաբանական «ինչու»հարցին պատասխանեց,- առավոտյան առանց ինձ հաջող ասելու գնացելա …
Հետո պարզվեց ,որ այդ օրը իրենց ամուսնության տարեդարձն էր, ինչ մասին Ֆլորա տատիկը ամեն անգամվա պես մոռացել էր, ու Արամ պապիկը գնացել էր ծաղկեփնջի հետևից… Աննկարագրելի էր Ֆլորայի աչքերի մանկական փայլը , երբ բակում, բոլորի առաջ դաշտային ծաղիկների փունջը Արամը նվիրեց նրան… Իրենց ամեն անգամ բակում հայտնվելու հետ ջերմության ալիք էր սփռվում … Ամեն օրվա հետ իրենց շնորհիվ ավելի ու ավելի էիր հավատում սիրո անկեղծությանն ու զորությանը:
70 անց էին, երևի 80-ին մոտ, ու բնության դեմ ոչինչ անել չէր կարելի…
Ֆլորա տատիկի հուղարկավորությունն էր, բոլորի աչքերում արցունքներ կային, բացի Արամ պապիկից… նրան էդպես էլ ոչ ոք արտասվելուց չտեսավ …Մեկ շաբաթ բակում չերևաց, ոչ ոքին հյուր չընդունեց, անգամ հարազատ երեխաներին… 8-րդ օրը կողպեքը կոտրելով մտան ներս և նրան անշնչացած գտան …
Արամ պապիկի հուղարկավորության ժամանակ ,արցունքների հետ աննշան ժպիտ էր խառնվել…



հ.գ. պատմությունն իրական է

anahit96
03.08.2011, 10:54
Երևանի փողոցներով քայլելիս ինձ զգում եմ Թեհրանում...շուրջբոլորը չռված աչքերով պարսիկներ են :angry

ars83
03.08.2011, 18:58
Մտածում եմ՝ սպասարկման ոլորտում և ընդհանրապես հասարակական հարաբերություններում ավտոմատացման կիրառումն ինչքան ավելի արդյունավետ է դարձնում մարդու ժամանակի օգտագործումն ու բաշխումը:
Օրինակ, վերցնենք տրանսպորտը: Վարորդը «նաև հսկիչ է» վնասակար սկզբունքի վերացումը՝ վարորդի ու հսկչի պարտականությունների տարանջատումը, և վերջինս հանձնարարումը մեքենային (տրանսպորտի տոմսերի գնումը ավտոմատից) կօգներ խուսափել այնպիսի վտանգավոր երևույթից, ինչպիսին է վարորդին վարելու ժամանակ ուղևարձը հանձնելն ու ուշադրությունը շեղելը: Կանգառ պահանջելու համար փոխադրամիջոցում կոճակներ ունենալը կազատեր ուղևորներին փոխադրամիջոցով մեկ բղավելու անհրաժեշտությունից և խոսակցական դժվարություններ ունեցողների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծեր: Ընդհանրապես, լավագույն տարբերակը կլիներ այն, որ ավտոմատը վարեր փոխադրամիջոցը հատուկ առանձնացված ճանապարհի վրա, այլ ոչ մարդը: Մի շարք դիտարկումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում ավելի արդյունավետ է գործում ինքնասպասարկումը խանութներում և ավտոկայաններում, քան հերթերի գոյացման խնդրի լուծման նպատակով դրամարկղների և կենտրոնացված սպասարկման տարբերակը: Ընդհանրապես, ինչքան մարդկային կոնտակտը քիչ նման դեպքերում, այնքան ավելի արագ և արդյունավետ է ստացվում: :8

Claudia Mori
03.08.2011, 22:03
Քաղաքակրթությունից ու Երեւանից, շոգից էլ լրիվ կտրվել եմ, ջա՜ն:) Հազարից մեկ մի 10 րոպեով ինտերնետ է ձեռքս ընկնում ու մնացածը կյանքն է, ինչպես որ է: Հիմա այդ 10 րոպեներից մեկն է, մի քանի պատմություններով կիսվեմ հետներդ:

Ուրեմն Չիվա անունով մի գյուղ կա Եղեգնաձորում: Այդտեղ ապրում է Բավական անունով մի կին: Հարցնում եմ, բա ինչու՞ են անունը այդպես դրել: Ասում են, որ իրենց ընտանիքում ինքը 10-րդ աղջիկն է եղել, անունը դրել են Բավական, որ էլ աղջիկ չունենան:D Ու տղա են ունեցել:D

Մյուս պատմությունը պատմեցին, երբ Որոտնավանք էինք գնում՝ մի վարորդ, ում չէինք էլ ճանաչում: Ճանապարհին մոտ 20 բարդի կար տնկած մեկ գծով, որը տվյալ տարածաշրջանին հեչ բնորոշ չի, ես էլ հարցրեցի.

-Սրանք ի՞նչ բարդիներ են:

- Ա, դրանք տնկել է Լեռնաշենցի Ցրթոյի թոռը, գիտե՞ք Ցրթոյին:

-Չէ՛:

-Ասում են ինքը երկու ձեռքերի տակ ոչխար է դրել ու թուրքին ասել է՝ շանդ բաց թող իմ հետեւից ու շունը չի հասել, այնքան արագ է վազել:

-Իսկ ի՞նչ է նշանակում Ցրթո:

-Չգիտեմ, երեւի լիքը երեխեք ծրտելով ման է եկել ու դրա համար էլ այդպես են կոչում:}

impression
03.08.2011, 22:30
Քառասունութ, քառասունինը~, հիսուն, պա-ռա-յա, բա-ցու-մեմ, ում որ տեսա` թը-քու-մեմ, ես-մե-ղա-վոր-չեմ:
Դու թաքնվել ես գարաժների արանքում, որտեղից մի աչքով ես միայն կարողանում տեսնել բակը, ու էդ մի աչքդ չորս արած` զննում ես, որ հենց տեսնես կարմիր շորտիկը, դուրս պրծնես թաքստոցից, ու քամուց էլ արագ հայտնվես էն տեղն, ուր նա աչքերն էր փակել, որ ձեռքդ խփես պատին ու հաղթական գոռաս` թու՛ ես: Իսկ վերջին փնտրվողը, եթե ճարպիկ է, պիտի գա ու գոռա` թու՛ ես, ազատում եմ բո-լո-րին, կարմիր աստղը ճա-կա-տին: Ու նորից կարմիր շոտիկովը կփակի աչքերը: Մե~կ, ծոր տված, ցուցադրական, ինչ-որ տեղ խղճահարություն առաջացնող, երկու~, ու ականջներում քստքստոց ու փսփսոց, մտքում նկարվում է բակն ու բոլոր թաքնվելու տեղերը, երե~ք, էն ինչ ձայն էր, հաստատ ջրի բաքի հետևը մեկը մտավ, պետք ա առաջինն էնտեղ ստուգել:
Քսանվե~ց, արդեն համարյա բոլորը թաքնվել են, մնացել են ազնիվները, որոնք մի անգամ թաքնված տեղ էլ չեն մտնում, ոչ էլ էնպիսի մի տեղ, որով «կվառեն» մեկ ուրիշի թաքստոցը, քսանյո~թ, արդեն հեռու են աչք փակածից, ու ոչ մի կերպ չեն կարող լսել նրա ձայնը, բայց պախկվոցիի ֆենոմենն ա դա` լսում ես սրտիդ զարկերն ու աչք փակածի հաշիվը, քառասունու~թ, մտածում ես, որ քո տեղը եթե գտնի, դուրս գալու վրա շատ ժամանակ ես կորցնելու, բայց դա կարելի է կոմպենսացնել նրանով, որ կարմիր շորտիկովը չստերով է, իսկ դու` նոր բոթասներով, և ինչպես գիտեք, հայտնի փաստ է, որ նոր բոթասներով վազում ես շատ ավելի գեղեցիկ ու արագ, քան որևէ այլ ոտնամանով, քառասունինը~, բոլորը վերջին խորը շունչն են քաշում, հիսու՛ն, վերջ, անգամ ծառերն են դադարում խշշալ մի պահ, որ դավաճան լռության մեջ պարզ լսվեն փոքրիկ սրտերի տրոփյունները, շորի խշխշոցը, քիթ վեր քաշելը, անգամ` աչք թարթելը:
Պա-ռա-յա, բա-ցու-մեմ, ում որ տեսա թը-քու-մեմ, ես-մե-ղա-վոր-չեմ:

Ահավոր չէի սիրում էս խաղը խաղալ, բայց այ նայելու համար ուշքս գնում էր:

Գալաթեա
04.08.2011, 18:46
Էսօր տուն էի գալիս, իմ՝ տրիվիալ մի անուն կրող տաքսիի կողքով մեկ ուրիշն անցավ արագ, հասցրեցի կարդալ անունը՝ Տմբուշկա։
Ուրախացա, ժպտացի։ Փաստորեն հումորով "սեռվիսատերեր" էլ են լինում։ Կարմիր լույսի տակ կանգնեց, իմ տրիվիալը հավասարվեց տմբուշկին։
Նորից կարդացի՝ "Թամուշկա" ...

Как страшно жить.

Shah
04.08.2011, 18:50
ասա հաջող, կույրաղիք

հ.գ. ես սիրում եմ մորֆին :)))

A.r.p.i.
04.08.2011, 19:12
Հետաքրքիր է, ուղղակի պատահականություն էր, թե՞ ընդհանրապես այդպես է լինում, երբ որ մի բանից հույսերդ կտրում ես, անսպասելիորեն կատարվում է: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն , թե վերջին տարին ինձ համար ինչ փնտրտուքների տարի էր՝ անընդհատ խոստումներ, անընդհատ սպասողական վիճակ:Երեկ սպասված զանգը ստացա, այսօր սպասված խոսքերը լսեցի…Բայց մի տարի առաջ ես չէի մտածի , որ շատ մեծ ուրախությամբ «այո» կպատասխանեմ հետևյալ հարցին.
-Պատրա՞ստ ես մի ամիս անվճար աշխատել, դրանից հետո էլ 3 ամիս փորձաշրջան անցնել, նոր արդեն ստաբիլ աշխատանքի անցնել:
Դե հիմա ինձ ասեք աչքդ լույս կամ համբերություն(ում համար ոնց):)), այսօր առաջին աշխատանքային օրս էր:

Chuk
04.08.2011, 19:26
Էսօր Ռոմիկին հիշեցի: Ռոմիկը, արտակարգ տիպ ա: Իրա իսկականն անունը Ռոմիկ չի, ուղղակի թե՛ սեփական անվտանգությունից ելնելով (մեկ էլ տեսար մի օր մտավ, կարդաց), թե՛ մարդու բարի անունն ու պատիվը չարատավորելու համար ստեղ անունը փոխեցի: Բացի նրանից, որ ինքն արտակարգ տիպ ա, քիչ մը միամիտ, քիչ մը համարձակ, պատվասեր ու պատվախնդիր, ինքը նաև ապարանցի ա՝ ուղնուծուծով, իսկական: Ոչ միայն բնիկ, այլև կոլորիտային, ոչ միայն կոլորիտային, այլև անեկդոտային:


Տղերքը Ռոմիկի հետ տեղ են գնում: Ապարանում: Ինչ-որ շինություն են փնտրում, որի տեղը Ռոմիկն ասել ա, որ գիտի: Բայց փնտրում են, փնտրում են ու չեն գտնում: Վերջն ասում են.
- Այ Ռոմիկ, դե մեկն ու մեկին հարցրու:
- Էն մարդու մոտ պահա, - պատասխանում ա Ռոմիկը՝ մատնացույց անելով մի ծերուկի:
Ավտոմեքենայի պատուհանն իջացնում ու մուննաթախառը դիմում ծերունուն.
- Էսինչ բան որտե՞ ա:
Ծերունին երկար-բարակ բացատրում ա, Ռոմիկը լսում ա, հետո առանց շնորհակալություն, բան-ման ասելու, ապակին փակելով շրջվում ա վարորդի կողմն ու ասում.
- Քշա՛:
- Այ Ռոմիկ, - ասում ա տղերքից մեկը, - գոնե քաղաքավարության համար բարևեիր:
- Մկա առողջությունն էլ չհարցուցի՞մ, - վրդովվում ա Ռոմիկը:


Անցնում են ժամանակներ: Տղերքը գնում են Ռոմիկենց գյուղ, Ռոմիկենց տուն: Մեծ բեռնատար մեքենայով են, որի թափքում կարևոր բաներ կան: Տան մոտ կանգնացնում են՝ թեք ա:
Տղերքից մեկն ասում ա.
- Ռոմիկ, բա որտե՞ղ կանգնացնենք, որ թեք չլինի, լավ կլինի ուղիղ տեղ կանգնենք:
- Դուք կանգնացրեք, ավտոյից իջեք, - պատասխանը չի ուշացնում Ռոմիկը, - ես հեսա քյորփեքին կղրկեմ, ակերի տակը կփորեն...


Վայ Ռոմիկ, Ռոմի՜կ....

Գալաթեա
04.08.2011, 20:42
Ոնց կարոտեցի էս կինոն...հենց էս էկրանավորումը:

ԱթոսՍ ... :love


http://www.youtube.com/watch?v=4CRn9kNzck4

Ameli
04.08.2011, 23:23
Վերջերս հետաքրքիր համեմատականներ գտա դիպլոմայինիս ու մեր ավտոբուսների միջև: Դիպլոմայինս՝ «Պղնձի հիմքով հակաշփական նյութերի ստացման տեխնոլոգիան», մեր ավտոբուսները՝ «Քայքայված նյարդերով շփական ուղևորների ստացման տեխնոլոգիան»: Ըստ դիպլոմայինիս պղնձի փոշու մի որոշակի զանգված լցվում է մամլման կաղապարի մեջ և բարձր ճնշմամբ մամլվում՝ պրեսի ենթարկվում, իսկ այժմ մեր ավտոբուսները՝ մարդկային մի մեծ զանգվածը լցվում է ավտոբուսի մեջ և բարձր ճնշման տակ հազիվհազ փակվում են դռները: Երկրորդ քայլով մամլվածքը ենթարկվում է եռակալման, մեր դեպքում՝ մարդկային մամլվածքը ենթարկվում է ջերմախաշման: Եվ այսպես մի քանի մանր-մունր փուլեր անցնելուց հետո ստանում ենք պղնձի հիմքով հակաշփական նյութ և քայքայված նյարդերով շփական ուղևոր:

impression
05.08.2011, 00:16
վայ մեռնեմ քեզ! մի էրկու տեղ լավ ֆալշ ա տալիս, բայց ընդհանուր առմամբ հրաշք ա....


http://www.youtube.com/watch?v=F9ijwfRTv0o

Agni
05.08.2011, 10:29
Ինչ լավն էին անգլիացի Ջոնն ու լեհ Անյան, որ ապրում էին Բարսելոնայում, որ ծանոթացել էին Մակեդոնիայում, որ Հայաստան էին եկել Ադրբեջան-Վրաստանից ու գնում էին Թուրքիա ու որ ինձ էդքան դրական լիցքեր տվեցին երկու օրվա մեջ:) .... կհիշեմ, քրեյզի փիփլ

SSS
05.08.2011, 10:31
Մեր ազգուտակը շատ յուրօրինակ և ինքնատիպա:)
Հորաքրոջս տղան մոտ օրերին ամուսնանումա ,բայց կնքված չի...Երեկ կնունքանման արարողություն էր, համ էլ մատաղ... Օխչարիկին տարել էինք օրհնելու... Արարաողության վերջում էս տերտերը հորքուրիս ասումա մի բուռ աղ լցրեք բերանը, հորքուրս էլ մի մեծ, շաաաաաաաաաաատ մեծ բուռ վերցրեց ու ... Տերտերը բղավեց.
_ Տիկիիիիին, տղայիդ բերանը չէ ոչխարի :D,_ Արդեն ուշ էր :D

John
05.08.2011, 12:33
Վաղուց սենց բան չէր եղել... Վաղը գնում եմ Սևան՝ իսկ կազմակերպչական հարցերով ընդհանրապես չեմ զբաղվել... Տղեքը ամեն ինչ արել են առանց ինձ… Հալալ ա ախպերներ… Կիրակի Սևանից գնում եմ Իջևան՝ չգիտեմ ինչով եմ գնալու, բայց գիտեմ, որ 5ին պետք ա Իջևանում լինեմ… Կյանքում 1ին անգամ եմ գնում Իջևան ու այնտեղ ինձ ոչ ոք չի սպասում… Ոչ ոք չի էլ դիմավորելու… գնալու եմ ստադիոն՝ խաղից հետո էլ փորձեմ գալ Երևան, բայց էդ ժամին Իջևան-Երևան երթուղայինը էլ չի աշխատում՝ չգիտեմ ինչով եմ գալու... Մի խոսքով՝ կյանքը հիասքանչ է))))))))))

Մելտա
05.08.2011, 16:11
Ոնց եմ զզվում մեր երկրից....ոչ օրենք գոյություն ունի,ոչ մարդիկ են պարտաճանաչ, բոլորն անպատասխանատու են,ֆուուուու ատում եմ,կամաոր աշխատողներին շահագործում են,գիտեն թե պարտավոր ենք....այ սենց են անում,որ ստիպում են ատես քթ սեփական երկիրը(((

Դեկադա
05.08.2011, 19:27
...Ճանապարհին ծերունի էր կանգնած: Մի կերպ հենվել էր ձեռնափայտին: Շենքերի բակերից մեքենաները դուրս էին գալիս ու հասնելով նրան ընթացքը մի քիչ դանդաղեցնում էին, զարմացած նայում ու շարունակում ճանապարհը: Մոտեցավ 50-60 տարեկան՝ իր տարիքի համեմատ բավականին լավ պահպանված մեկը, կամացուկ բռնեց ծերունը ձեռքը ու ասեց
- Ո՞ր կողմ ես գնում, կամաց գնա՞նք:
Ծերունին լուռ էր:
-Չես ուզո՞ւմ գնանք, կուզե՞ս հենց էստեղ էլ կանգնած մնանք:
Ծերունին լուռ ենթարկվեց նրան, տվեց ձեռքը ու գնացին:

...40-50 տարեկան երկու տղամարդ երկու կողմից թևանցուկ արած փողոցն անցկացրեցին մի ծեր կնոջ ու կամաց քայլում էին այգով:
- Էս որտե՞ղ ենք մեռնեմ ես ձեզ, որ մասում ենք:
- Չգիտե՞ս տատի, հեչ էս մասերում չե՞ս եղել: Բա ջահել վախտդ էլ չե՞ս եղել: Հլա հիշի քանի տղա է հետևիցդ էն ժամանակ նայել:
Կինը ամաչելուց /երևի հիշեց անցած գնացած օրերը/ գլուխը կախեց ու այլև հարց չտալով հետևեց նրանց:
- Արի, արի, էսա տուն կհասցնենք:

...Ինձ միկրոֆոն է պետք ականջակալներով, սկայպի համար: Ի՞նչ կառաջարկեք:
Մինչ երիտասարդ ու համակրելի վաճառողուհին բացատրում էր, խանութի տնօրենը մի երկու պտույտ գործելով հարց տվողի կողքով գնաց և վերադարձավ ձեռքին դիսկ:
-Սա ձեզ որպես նվեր: Կլսեք:
Առնո Բաբաջանյան...


...Մենք այս տարի էլ չգնացինք հանգստանալու,- բողոքում էր աղջնակը:
- Բալես երևի մյուս տարի էլ չենք գնա: Այ իսկ այն մյուս տարի, երբ վերադառնա մենք բոլորովս կգնանք: Պատկերացնում ես: Միասին, նորից սկսելով...
- Հետաքրքիր եք...հիմա որ դու քո մամայի կողքին չես նա չի՞ հանգստանում:
-Բալես, ասա ինձ երբ դու մեծանաս ու երեխաներ ունենաս ինքդ առանց նրանց կգնա՞ս հանգստանալու, երբ գիտես որ նրանցից մեկը ոչ թե պարզապես կողքիդ չէ, այլ նույնիսկ հաց ուտելուց մտածում ես տեսնես նա հիմա ինչ է անում, մի բան կերել է:Կգնա՞ս:
-Չգիտեմ...բայց ես էլ երեխա եմ չէ:
Առջևից գնացող կինը շրջվեց, նայեց ու ասեց.
- Հիշեցրեք նրան այդ խոսքերը տարիներ անց:
Ժպտաց, ու գնաց.

...Երբեմն թվում է թե երկու ափը իրար միացնող կամուրջը քանդվել է: Հաճախ էնպիսի զգացողություն է լինում, որ վարար անձրևներից գետը դուրս եկել հունից ու հիմնահատակ է արել կամրջի հիմքը: Ոչ...հիմքը կա, պահպանվել է, պարզապես կոսմետիկ վերանորոգում է պետք:

...Մարդկությունը դեռ կենդանի է, շնչում է: Ուրեմն դեռ ապրում է::)

Meme
05.08.2011, 21:00
Ժողովուրդ բարևևևևևևևևև....
Կարոտել եմ ձեզզզ,շաատ շաատ,ու մենակ նրանց չէ,ով ինձա կարոտել,այլ բոոլրին.....
Հիմա հանգստի մեջ եմ,բայց չդիմացա,ու մտա տեսնեմ ի՞նչ կա Ակումբումսսս....
Ուրախ եմ,որ մտա,որ մի քիչ կարոտս առա,գրոռւմ արեցի...
Լավ մնացեք բոլորդ,լիքը ժպիտներ եմ ուղարկում,մեկ էլ հովացնող անձրևներ:love,ստեղ քանի օրա անձրևա մաղում,ու նեեեեեեեեենց լավնա,դե գիտեք ոնց եմ սիրում....:oy

Չէ,իրոք որ արտերկրում,ուր էլ լինես,կարոտը շաատ մեծա,հասնում ես զգաս քանի օր էլ ուզումա բացակայես....
Կարոտել եեեեեեեեեեեմ Երևանս,ժողովուրդսսս

Էլիզե
06.08.2011, 12:27
Անտեր մնա էս կարոտ կոչեցյալը... :(

murmushka
06.08.2011, 14:08
ամեն օրվա կենցաղի մեջ կորցրել եմ մի շատ շատ կարևոր հատկություն... երջանկիկ պահերը որսալու, ժպտալու, պարզապես ուրախանալու իմ ունակությունը......

Smokie
06.08.2011, 14:34
Բարեւ ձեզ:)

Մոտ մի շաբաթ բացակայությունից հետո, էլի եկա: Եկա, որ կարգավիճակս փոխեմ::))

Մի խոսքով, լավ մնացեք::bye

Arpine
07.08.2011, 13:15
Մանկատուն այցելելը հաճելի է, բայց երբեմն տհաճ, անհասկանալի զգացումներ էին առաջանում մոտս,առաջին անգամ, որ պետք է գնայի, ուրախ էի, որովնետև մինչ այդ էլ շատ էի ուզում այցելել, շփվել նրանց հետ մոտիկից և ընդհանրապես ծանոթանալ նրանց ներքին կյանքին:
նրանք՝ ապրելով էդտեղ, արդեն սովոր են, որ ևս մի կուրս կգա, ոմանք մի կերպ կդիմանան այդ մի քանի ժամը, ոմանք ոչ, իրենց վրա այսպես ասած, «փորձարկումներ կանեն», ու կգնան, իսկ իրենք կմնան էդտեղ, ոմանք ինչ-որ մեկին սպասելով, ոմանք արդեն հուսալքված: Շարունակական այցելությունների ընթացքում ավելի ու ավելի էինք մոտիկանում: Երրորդ այցելությունն էր, երբ մի քանի ընկերուհիներով քայլում էինք հաստատության բակով, երբ զգացի,որ մեկը ամուր գրկեց ինձ, նայեցի տեսնեմ նա է, այն 10 տարեկան աղջնակը, որի հետ առաջին օրն էինք ծանոթացել:
Նրա հետ զրույցի ընթացքում զգացի, բավականին խելացի էր: Այդտեղ մեծանալով, կարծես ավելի շուտ են հասունանում, հասկանում են ավելին, քան որոշ մարդիկ նույն տարիքում: Մեջս տպավորվեց այն, երբ հարցրի Նրան թե արդյո՞ք սիրում է դպրոց հաճախել, պատասխանեց. «Էնքանել չէ, լավա որ գոնե էտ մի քանի ժամը կարողանում եմ էս չորս պատից դուրս լինել» :Ընթացքում բավականին մտերմացանք չնայաց չէի ցանկանա, որ էդպես լիներ:Ինքս ինձ խոստացա,որ ամռան ընթացքում այցելեմ նրանց, բայց ինչ արած չի ստացվում: Բայց էստղ մի այլ բան կա, աղջնակը թերություն ունի կազմվածքի հետ կապված, ըստ դաստիարակի բավականին թանկ վիրահատությամբ դեռևս հնարավոր է շտկել այն (բայց չեմ կարող ասել այլևս հնարավեր է թե՞ ոչ քանի որ նա մեծ է): Զարմանալի է ինչքան շուտ են նրանք մտերմանում,անծանոթին կարող են գրկել, համբուրել, չէ որ սովորաբար երեխան էդպես չի լինում, միգուցե նրանք սիրո պակաս ունեն, միգուցե ուզում են իրենց պաշտպանված զգալ::)

Արէա
07.08.2011, 21:21
Ո՞ւր գլուխս ազատեմ էս անտեր կարոտից :( Ո՞նց կարելի ա կարոտել մի բան, որից օր առաջ ուզում էիր ազատվել :( Ի՞նչ անեմ, ո՞ր ջհանդամը կորեմ :(



Հեռանալիս ետ չեն նայում, բայց դու, գիտեմ, դու չես կարող,
Ճանաչում եմ ես քեզ արդեն, քո նմաններն ճիշտ ինձ նման,
Միշտ անցյալում թողնում են այն, ինչ-որ պիտի ամբողջ կյանքում,
Մոլեռանդի համառությամբ, հետապնդի նրանց անքուն,
Գիշերները դարձնելով անսահմանի անխոս վկան,
Ու ներկելով ցերեկները անցած օրվա ստվերներով...

Ու քա՞նի անգամ, էս նույնը պիտի կրկնվի... :(

John
07.08.2011, 22:56
Ու նա կհասկանա, որ սիրում է քեզ... Ու դա կլինի ձեր համատեղ ու երջանիկ կյանքի հիմնաքարը)))
Հ.Գ.
ու հեչ էլ պարտադիր չի, որ դու նման լինես իր երազանքների տղամարդուն՝ չէ՞ որ նա՝ ում դու սիրում ես, բավական հասուն է հասկանալու համար, որ ինքը Ջիմ Քերիի կամ Լեոնարդո դի Կապրիոյի կողքին չէր կարող ավելի երջանիկ լինել, քան քո կողքին կլինի)))

Մանանա
07.08.2011, 23:18
գիտեմ, դու սա կկարդաս, դրա հաամր ստեղ եմ գրում, դու երկրորդ մարդն ես, որ իմ մոտ էն կարգի ագրեսիա առաջացրեց, որ երեկվանից ուշքի չեմ գալիս... ոչ մի կաթիլ ցանկություն չունեմ ոչ քո հետ շփվելու, ոչ էլ քո ....... ընկերոջ: Մեկ էլ մի հատ մականուն կա, որ միշտ փաթաթում ես սրա-նրա վզին, դու էտ մականվան իմաստը գերակատարում ես: Վերջ!!

Jarre
08.08.2011, 03:51
Հարաբերականության Տեսություն

Երևան.
Երթուղայինում մի մարդ սկսում է ձայնակցել ռադիոյով հեռարձակվող երգին և համահունչ հարվածում ծնկներին։ Բոլորը ծիծաղում են նրա վրա և նրան դնում են գժի տեղ։

Սանտո Դոմինգո.
Երթուղայինում մի մարդ սկսում է ձայնակցել ռադիոյով հեռարձակվող երգին և համահունչ հարվածում ծնկներին։ Ես, որպես իսկական հայ ծիծաղացի նրա վրա։ Երթուղայինում բոլորը նայեցին ինձ ու իրենց դեմքի արտահայտություններից հասկացա, որ նրանք են ինձ գժի տեղ դնում։

Արևածագ
08.08.2011, 13:14
Եղեգնաձորում նոր լողավազան էր բացվել: Լողանում էին, բնականաբար, միայն տղամարդիկ ու երեխաները: Մի երկու աղջիկ էլ էին համարձակվել ջուրը մտնել: Այդ «աննախադեպ» իրադարձության արձագանքները քաղաքում.
-Ինքը Մոսկվայից էր եկել...:secret
-Լեհաստանից էին եկել, դրա համար էլ...
Ափսո՜ս անձրևային եղանակը խանգարեց, որ իմ անունն էլ հավերժացնեմ էդ լողավազանի փառապանծ տարեգրության մեջ: :oy :))

. . .

Մարին գյուղ էր եկել աչքերին դեկորատիվ լինզաներ դրած: Փեսայիս՝ Անդրեի քրոջ աղջիկն է: Անդրեն մի քանի ակնթարթ նայեց Մարիի կանաչ աչքերին ու.
-Աղչի՛, վաղն էդ լինզաներդ կտաս՝ դնեմ , գնամ՝ խոտը տուկելու: Հա՛մ արևը չի քոռացնի, համ էլ խոտի հող ու փոշին չի լցվի աչքերս... :))

Նարե91
08.08.2011, 14:39
Գնա Սամվելիկ ջան, գնա... Տեսնեմ էդ ձևով մինչև ու՞ր ես գնալու:think

Երեկ մեր տուն եկավ մեր հարևանի 13-ամյա որդին՝Սամվելիկը, ու կիսահարցական-կիսահրամայական տոնով ասաց.
-Բարև Նարե, ինձ Սևակի «Վերք Հայաստանին» կտա՞ս:
-Իհարկե ոչ,- պատասխանեցի:
-ԻԻԻԻ... Խի՞,- սկսեց դժգոհել,- դպրոցում են տվել, որ կարդամ....հիմա ի՞նչ... չե՞ս տալիս:
-Ասեցի ոչ,- ավելի խիստ ձևով պատասխանեցի:
-Ուֆֆ,- ասաց ու շրջվեց, որ գնա, բայց ես կանգնեցրի՝ասելով.
-Հետ արի... ու՞ր ես գնում:
-Գնում եմ գրադարան,- տխուր-տխուր ասաց Սամվելիկը:
-Հըմ, ու դու հույս ունե՞ս, որ գրադարանում քեզ էդ գիրքը տալու են,- քմծիծաղ տալով ասացի:
-Հա, 100 տոկոս կտան, իրանք հո քո նման խոզ չե՞ն:(.... աշխարհի գրքերը ձեր տունն ա, բայց ափսոսում ես տաս, շատ մերսի,- կարծես ինձնից նեղացած՝ ասաց:
-Չեն տա իհարկե ու գիտես ինչի՞..... Որովհետև նման գիրք չկա,-ասացի:
-Ո՞նց թե,- զարմացավ նա:
-Հենց տենց...«Վերք Հայսատանին» Սևակը չի գրել, այլ Խաչատուր Աբովյանը,- բացատրեցի ես:
-Հաաաա, էն կորած-մոլորա՞ծը.... Էն որ ինչ-որ «հելելա» Մասիսի վրա ու ճամփին կորելա՞... թե սպանելեն- ինչ են արել.. լավ չեմ հիշում,-տատանվելով ասաց :
-Կեցցես դու...լավ էլ «ինֆորմացված» ես հա:B,-ասացի,- դե որ տենցա հեսա գնամ՝գիրքը բերեմ:

Երբ գիրքը Սամվելիկին տվեցի, մոտ մի քանի վայրկյան զննելուց հետո, ասաց.
-Ապրես շատ... Կտանեմ, վռազ-վռազ կկարդամ ու կբերեմ:
-Չէէէէէէ, «վռազ-վռազ» պետք չի կարդալ... Նորմալ կկարդաս ու նոր կբերես:angry,- զայրացած ասացի:

Էլի նեղացած, բայց այս անգամ դեմքի ավելի գոհ արտահայտությամբ նայեց ինձ, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ու գնաց:

Այսօր նորից եկել էր Սամվելիկը: Նրան տեսնելուն պես՝ շատ զարմացա, իսկ զարմանքս կրկնապատկվեց, երբ տեսա, որ գիրքն իր հետ բերել էր: Հարցրեցի.
-Էդքան շուտ վերջացրի՞ր:
-Հա, բա ոնց, երեկ սաղ օրը կարդացել եմ, վայ աչքերս էլ նենցա ցավում,-սկսեց պարծենալ:
-Շատ ապրես Սամվելիկ ջան,-ասացի:
-Վայ դու էլ շատ ապրես, որ տվեցիր էս գիրքը... ծլես, ծաղկես, զորանաս.... գրքերիդ քանակն էլ կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի ու տենց էլի,- ժպիտը դեմքին ասաց::
-Վայ Սամվելիկ, Սամվելիկ, Ախ լեզուդ, լեզուդ, լեզուդ որ չլինի դու ինչի՞ նման կլինես... Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզունա ու հավատը,- Աբովյանի ասածը մի քիչ փոխելով՝ ասացի /սակայն Աբովյանի նման ես ամենևին էլ մայրենի լեզուն նկատի չունեի:), պարզապես ցանկացա այդ գրքից մի հատված օգտագործել համոզվելու համար Սամվելիկը կարդացել է թե ոչ/:
-ԷԷԷ, Նարե՞.. Էդ ի՞նչ անկապ բաներ ես ասում է,-խոժոռվելով ասաց:
-Ի՞նչ անկապ բան... երեկ ամբողջ օրը կարդացածդ գրքից մի հատված մեջբերեցի: Բռնվեցի՞ր Սամվելիկ::angry Երևի գիրքը չես էլ բացել չէ՞,- զայրույթս թաքցնել չկարողանալով՝ ասացի:
-Չէէէէէէ... ըըըըը,- սկսեց կմկմալ ,- երևի էդ մասը կարդալուց ուշադիր չեմ եղել... Լավ Նարե, կներես, ես «վռազ» եմ էլի, գնացի,- ասաց ու հրացանից բաց թողնված գնդակի արագությամբ գնաց:

Էհհհհ, գնա Սամվելիկ ջան, գնա... Տեսնեմ էդ ձևով մինչև ու՞ր ես գնալու: Գնա... չէ՞ որ գիրք կարդալուց ավելի կարևոր գործեր կան անելու: Գնա քանի facebook-ի ու odnoklassniki-ի «դռուգները» քեզ բացակա չեն դրել:( Բա ամոթ չի՞ ...կասեն, էս ուրա՞ էս մեր ընԳերը «սայթում» չի երևում: Ուֆֆֆ տխուրա, տխուր:Սրա վերջը տեսնես ինչա լինելու:(

Դեկադա
08.08.2011, 15:09
http://youtu.be/8xs2FSFKmog


Տեր Աստված ո՜նց եմ սիրում էս երգը: Մենակ լսեք թե մամաս ոնց ա էս երգը երգում: Ո՜նց եմ կարոտել: Մամայիս: Տղայիս...խելագարվելու աստիճան:Ու նույնիսկ զարմանում եմ իմ վրա, որ կարենում եմ «դիմանալ» էտ անտեր կոչված կարոտին:

Smokie
08.08.2011, 15:35
Ասում են, որ շները լեզուն դուրս են հանում երբ շոգում են: Ես ամեն անգամ, երբ որ լեզուն դուրս հանած շուն եմ տեսնում, ուրախանում եմ, այնպիսի տպավորություն է, որ ժպտում է ինձ,:love քիչ ա մնում մոտենամ ու շոյեմ::roll

ivy
08.08.2011, 17:45
Ծովային հուշեր

1983 թ. ամառ, Ռուսաստան, Գագրա, Սև ծով
Ես՝ բոբիկ, ավազի վրա: Արև, ջուր... Հարևանի ռուս տղան՝ ջրային մեծ օղակով: Բերանումս՝ անսովոր թաց համ... «Ծովի ճաշն ինչ աղի են սարքել...»: Կներեք, բայց ստիպված եմ մեջը հետ տալ:

1990 թ. ամառ, Ռուսաստան, Անապա, Սև ծով
Տարիքս առած՝ տասը տարեկան: Մեր բակում՝ լիքը ռուս կին: Ծանոթություն մեդուզների հետ: Ափին՝ դելֆինի արձաններ: Ինձ վրա բարձրացող կապիկ: Խորոված հավ՝ շաբաթաթերթի վրա: Ո՞ւր ես: Կորավ իմ քուրիկը, ռուսի փայ դարձավ... Գտա՜նք, գտա՜նք: Հագիս՝ բիկինի: Ինձ օրիորդ եմ զգում: Սիրահարվել եմ ուզում: Մի քրչոտ օղակ եմ գտնում, դնում մատիս. թող մտածեն՝ ամուսնացած եմ:

2005 թ. ամառ, Բուլղարիա, Վարնա, Սև ծով
Քուրիկիս հետ՝ մենակ: Սիրուն հյուրանոց, կանաչ սենյակ: Հայ բժիշկ, ձրի սպասարկում: Արտասովոր տեսքի պաղպաղակ: Կրծքերը բաց, շոկոլադ հիշեցնող, անկաշկանդ կանայք: Զարմանքից չռած իմ խեղճ աչքեր: Ոսկեգույն ավազներ, կանչող ջուր, օդապարիկներ: Երեկոյան՝ խելառ ափ: Փարթիներ, աղմուկ, տոն, լիքը ջահել մարդ, իրար հրմշտող, թոշնած մարմնավաճառներ, գովազդային թղթեր բաժանող աղջիկներ, ատրակցիոններ, խմիչքի հոտ, ներս հրավիրող ռեստորաններ: Ուրիշ աշխարհ: Շոկ:

2007 թ. ամառ, Մալազիա, Թիոման կղզի, Հարավ-չինական ծով
Հեռու, կորած... Շուրջը միայն ջուր: Կորալային ստորջրյա ժայռեր: Հետ քաշվող ջուր, բացվող ափեր: Ջրասուզակություն: Գունավոր ձկներ: Անծանոթ կենդանիներ: Հսկա կրիաներ: Շքեղ բուսականություն: Ցունամիի ազդակներ: Ճոճվող նավ: Նորից տեղատվություն ու նորից մակընթացություն: Ո՞նց էստեղ հայտնվեցի:

2009 թ. գարուն, Իտալիա, Վենետիկ, Ադրիատիկ ծով
Քաղաք՝ ջրի վրա: Ջրանցքներ, նեղուցներ, հոտ, հոտ, հոտ... Գոնդոլա՝ տրեխի նման, ձիգ-ձիգ թիավարողներ: Կամուրջներ՝ մեծ, փոքր, երկար, տարբեր, շատ... Աղավնիներ՝ մեծ հրապարակում: Անսպասելի տեսարաններ: Ես հեքիաթի մասնակից եմ: Ուրիշ անուն չկա:

2009 թ. ձմեռ՝ տարեմուտ, Միացյալ Արաբական Էմիրատներ, Դուբայ, Պարսկական ծովածոց
Շոգ ձմեռ: Սրֆինգով տարված մարդիկ: Ջուր. միակ իսկական բանը արհեստական քաղաքում: Ալիքներ՝ անապատի մեջ... Տարօրինակ զգացում. մրսելու ցանկություն: Անհոգ կյանք, չվերջացող զվարճանք: Գունավոր օազիս: Իսկ տանը մոխրագույն ձմեռ է... Մնա՞մ էստեղ:

2010 թ. աշնան սկիզբ, Սլովենիա, Պորտորոժ, Ադրիատիկ ծով
Բետոնե ծովափ: Աստիճաններ՝ ծովի մեջ իջնող: Ինչ-որ մեկը շատ է տարվել ծովը լողավազան դարձնելու գաղափարով: Դիսկոմֆորտ լողազգեստի մեջ: Կորցնում եմ իմ մարմինը: Իմ մեջը մեկն ապրում է, երկուսով գնում ենք լողալու: Սիրուն տեսարան տնից. ծովի մեջ իջնող արև: Իրավիճակին չսազող անդադար սրտխառնոց:

2011 թ. ամառ, Իտալիա, Բիբիոնե, Ադրիատիկ ծով
Ցուրտ ամառից հետո երկար սպասված արև: Ծովին անվերջ նայելու, բայց ջուրը չմտնելու ցանկություն: Սոնյայի օծումը Միջերկրական ծովի ալիքներում: Մամայի զարմանքը, որ Իտալիայում էլ ռուսերեն խոսող չկա: Մամ, ռուսերենը միջազգային լեզու չի: Ո՜նց թե: Գինի, գարեջուր, սիգարետ և լիքը մոծակ: Ու ամեն օր. «Բոնջորնո, սենյորա»՝ իր բազմավանկ շարունակությամբ: Ուշադիր ինձ նայեք. չի՞ երևում, որ գերմանացի եմ:

Էլիզե
08.08.2011, 18:18
Է՜խ-է՜խ... Չկա նախկին ռոմանտիկան, չկա մեծերին հարգելու կուլտուրան... դե չկա էլի... /պառաված հորքուրի փնթփնթոց/ :))


Սենյակից ձեն է տալիս Սուսանիկը.

-Ասի՛, կարա՞մ էս գորտիկին դնեմ քո անկողնու մեց /ծանոթություն՝ Գորտիկ- նույն ինքը գնդականման փչված, փողոցի փոշու մեջ կոփված, կանաչ գույնը համարյա դեղնած մի արարածանման կենդանի. ասում են՝ գորիտի է նման: Եսիմ, իմ ֆանտազիան էդքան չի հասնում, որ ես դրան գորտի նմանեցնեմ/:

Հոգատար ձայնով ավելացնում է.
-Ասի՜, գորտիկս սատ ա հոգնել, դնեմ քո անկողնու մեց թող քանի, հա՞…

Ես՝ հիմարաբար.
-Բայց ինչի՞ իմ անկողնու մեջ… Քո անկողնում դիր, եթե շատ ես ուզում: /Մեր մահճակալները կողք-կողքի են/

Սուսանիկը՝ արդարամտորեն.
-Ախր շատ փոսոտ ա է՜… Ո՞նց իմ անկողնու մեց դնեմ…




Քամահրած պահում ա սաղիս :))

Meme
08.08.2011, 19:18
Չգիտեմ ուրախ էի,բայց գրառում կա,որ տրամադրությունս փոխեց:(.........
Կաշխատեմ ժպտալ,բայց ոչ իսկական........

Հ.Գ.Շնորհակալ եմ Ակումբս,երեխեք ջան,ջաան,ջաան,որ կարոտել էիք ինձ, ընկերուհիներս...
Շնորհակալ եմ erexa,Jarre

Մելտա
08.08.2011, 19:23
չեմ հասկանում ինչա կատարվում :( երբ ամեն ինչ շաաատ լավա ընթանում,երբ մի քիչ ուրախանում եմ, մեկ էլ հոպ մի բան լինում ա ու ամեն ինչ պչացնում,նավսա ինչա չեմ հասկանում,,,,ուֆֆֆ:( երբ պիտի վերանա էս ամենը:(

Skeptic
08.08.2011, 21:18
Ինտերնետներում թափառելիս աչքովս ընկավ նետի մասին բուդդիստական առակը, որը հասկանալի պատճառներով հավանեցի ու որոշեցի թարգմանել.

Գոտամա Բուդդայի աշակերտ վանականներից մեկը մտահոգված է այն բանի համար, որ ուսուցիչը չի պատասխանում «տասնչորս անպատասխանելի հարցերին» (http://en.wikipedia.org/wiki/Fourteen_unanswerable_questions), որոնք են իրականության և պատրանքի, դուալիզմի ու մոնիզմի, հոգու անմահության հարցերը: Որոշ ժամանակ անց վանականը նորից հանդիպում է Բուդդային ու հայտարարում, որ եթե ուսուցիչը չպատասխանի այդ հարցերին, ապա ինքը կհրաժարվի նրա ուսմունքից: Բուդդան պատասխանում է.
«Դա ճիշտ նույնն է, ինչ թանձր թույնով պատած նետով վիրավոր մարդը: Նրա ընկերներն ու ուղեկիցները, ազգականներն ու բարեկամները բժիշկ են կանչում, իսկ նա ասում է. «Ես չեմ թողնի այս նետը հանել, մինչև չիմանամ` ինձ վիրավորողը ազնվական ռազմի՞կ էր, քո՞ւրմ, առևտրակա՞ն, թե՞ աշխատավոր»: Նա ասում է. « Ես չեմ թողնի այս նետը հանել, մինչև ինձ չասեն վիրավորողի ու նրա տոհմի անունը… մինչև չիմանամ`նա բարձրահասա՞կ էր, միջահասա՞կ, թե՞ կարճահասակ… մինչև չիմանամ` նրա մաշկը թո՞ւխ էր, կարմի՞ր, թե՞ բաց… մինչև չիմանամ նրա հայրենի գյուղը, ավանը կամ քաղաքը… մինչև չիմանամ` նրա աղեղը, որով ես վիրավորվել եմ, սովորակա՞ն էր, թե՞ խաչադեղ… մինչև չիմանամ` աղեղնալարը, որով ես վիրավորվել եմ, պատրաստված էր մանրաթելի՞ց, բամբուկի թելի՞ց, ջլերի՞ց, կանեփի՞ց, թե՞ կաշվից… մինչև չիմանամ` նետի փայտը, որով ես վիրավորվել եմ, մշակվա՞ծ էր, թե՞ ոչ… մինչև չիմանամ` նետի փետուրը, որով ես վիրավորվել եմ, պատկանում էին անգղի՞, արագիլի՞, բազեի՞, սիրամարգի՞, թե՞ այլ թռչնի… մինչև ես չիմանամ` նետի սայրը, որով ես վիրավորվել եմ, կապված էր ցլի՞, գոմեշի՞, լանգուրի՞, թե՞ կապկի ջլերով»… Նա կասի. «Ես չեմ թողնի այս նետը հանել, մինչև չիմանամ` նետի սայրը, որով ես վիրավորվել եմ, սովորակա՞ն տեսք ուներ, կո՞ր, փշո՞տ, թե՞ այլ»…
Մարդը կմահանա, և այդ բաները, միևնույն է, նրան անհայտ կմնան»:

John
08.08.2011, 23:57
Ես գիտեի, ոչ երբևէ կտեսնեմ քեզ) Դե իհարկե սեպտեմբերին անկախ ամեն ինչից տեսնելու էի քեզ համալսարանում, բայց կարծես մտածում էի, որ մինչև այդ էլ տեսնելու եմ) երբ հեռվից տեսա քեզ, տեսա նաև, որ մենակ չես: Սկզբում չգիտեմ ինչու ենթադրեցի, որ Ա.-ի հետ ես, ախր վերջին անգամ ձեզ միասին էի տեսել: Հետո հիշեցի էն պահը, երբ նա կմկմալով արդարանում էր, թե ինչպես ստացվեց, որ դուք սկսեցիք ընկերություն անել... դե իհարկե ես չհավատացի... քեզ լավ եմ ճանաչում՝ հաստատ դու ես արել վճռական քայլը: Բայց էն՝ որ դու իրան որպես գործիք օգտագործեցիր՝ քո պատկերացմամբ, ի դեպ՝ իմ դեմ, այ էդ մեկը մտքովս չէր անցնում... Իմացել էի, որ իմ բանակ գնալուց հետո հեռացել ես իրանից, բայց որ կդառնաս ... հերթական թեթևամիտ ու զզվելի աղջիկը մեր հասարակությունում վերջերս հաճախ պատահող՝ չէի մտածում: Ո՞վ էր էդ հետիդ գյադեն... էդ ճղճղված ջինսով ոմն պարսիկը.. Ամաչում եմ... ոչ թե քո համար կամ քո պահվածքի՝ չէ, ինձ համար բոլորովին միևնույն ես դու ու քո կյանքը, բայց ես էն բանի համար եմ ամաչում, որ երբևէ մտածել եմ, որ դու աշխարհի ամենալավ աղջիկն ես... Ես սիրել եմ քեզ անկեղծ ու մաքուր իմ պատանեկան սիրով... Բայց դու ահավասիկ արժանի չէիր այդ զգացմունքին, քանզի դու մեկն ես այն ճղճիմ կենդանիներից, որ 69-ի, փողի կամ նորաձևության համար թռնում են պատահած առաջին, կամ լավագույն դեպքում 2րդ պարսիկի գիրկը... ձեր փողոցում հարգված, ձեր շենքի ռաբիզի արքա պապադ որ տեսներ քեզ այսօր այդ կենդանու հետ համբուրվելիս՝ երևի անմահական դուդուկը մտցներ.................. աչքդ...

Ameli
09.08.2011, 00:32
Էհ, աշխա՛րհ, աշխա՛րհ, փուչ աշխարհ…

CactuSoul
09.08.2011, 03:24
Էս ի՜նչ կյաֆ օր էր:love… 100 տարի սենց հավես օր չէի ունեցել, եթե, իհարկե, ընդհանրապես ունեցել եմ սրանից առաջ: Ապրեն հավաքույթի պատճառն էլ, մասնակիցներն էլ, արգենտինա-իտալա-հայերն էլ, հյուրընկալ փաբատերերն ու մատուցողներն էլ:
Ճիշտ ա, շատ վատ ա, որ մենք՝ հայերս, մի մարդավայել երգ չգիտենք, որ բոլորով հավեսով երգենք, ոչ էլ մի հատիկ հայկական պար, նույնիսկ Մշո Խըռ, մի լավ ամաչեցի, բայց մեկ ա լավ անցավ:):
Թող ամենավատ անցկացրած ծնունդդ էս մեկը լինի, ընկերս:drinks
Ինձ սենց օրեր են պետք, լիցքաթափվել ա պետք…
Քիչ պարեցինք:think
Հա, մեկ էլ ուզում էի ասել… բայց ախր ստեղ չէի ուզում ասել, է՞… Լավ, որ ասել եմ, ասեմ, հետո՞ ինչ, որ չի կարդա էստեղ… Նանոր ջան, էսօր վերջնականապես հասկացա, որ քեզ սիրում եմ, ահագին շատ:):
Մի խոսքով՝ :roll
Շնորհակալ եմ բոլոր ներկաներին:hi


Հ.Գ.
Մուշե՜ղ, էն «Մեդեա» էր, «Մեդուզա» էր, ինչ էր… Շնորհավոր լինի:P
:))


Հ.Հ.Գ.
Ըստ բոլոր տեսակ հաշվարկների ես պիտի որ բավականաչափ հարբած լինեմ, այնպես որ ավել-պակասի համար ներող:pardon…

melancholia
09.08.2011, 09:37
Օրս նոր է սկսվում, բայց ուզում եմ մի բան գրել, թող լինի ցանկություն:
Երանի այսօր չմտածեմ, թե աշխարհում ինչու է այսքան անիրավություն, ու չբարկանամ մարդկանց տգիտության վար, նայեմ հայելու մեջ , ու աչքերիս մեջ հոգնություն չտեսնեմ անիմաստ խոսքերից:Սովորեմ գնահատել այս պահն ու ապրել դրանով, թքած, թե վաղը ինչ կլինի: Երբևէ արածիս համար չփոշմանեմ, խղ-իս երբեք դեմ բան չանեմ, ու ժպտամ ճակատագրին: Վսատահեմ ինքս ինձ, իմ էությանը, իմ հոգուն, ու ազատ ապրեմ, առանց կապանքների, առանց օրենքների, առանց թուլության: Ընդունեմ մարդկանց այնպես ինչպես կան, չգերագնահատեմ ոչ մի բարեկամի, ընկերոջ, պարզապես մարդու, ու չհիասթափվեմ: էսքան բան

ivy
09.08.2011, 20:39
Բավարական հայտնի Օկտոբերֆեստը իրականում սեպտեմբերին է լինում, որ եղանակը չխանգարի լավ քեֆ անելուն, բայց գերմանացիք միևնույն է համառորեն «Օկտոբերֆեստ» են կոչում: Ու մի կերպ հաջողացնում են մինչև հոկտեմբերի 2-3 ձգել, երևի որ անունը շատ խայտառակ չհնչի: :)
Էս տարի Սոնյայի կյանքի առաջին Օկտոբերֆեստն է լինելու, բայց թող ինքը բավարական քեֆերի հետ հույսեր չկապի: Ի՞նչ գործ ունի ջահել աղջիկը էդ գարեջրի հրաբուխների ու հարբած տղամարդկանց մեջ: Վատ ազդեցությունից փրկելու համար Սոնյային սեպտեմբերի նշանավոր օրերի հենց սկզբից կպոկեմ բոլոր գայթակղություններից ու կտանեմ Երևան, թող թարմ միրգ ուտի: Չկա' գարեջուր:

Էլիզե
09.08.2011, 22:21
Սուսանիկը պստլի՜կ ոզնի է նվեր ստացել… :love

Կենդանիների պաշտպանության կազմակերպության համարը որտեղի՞ց գտնենք… Զանգե'նք... Փրկե՜նք ոզնիին… :aaa

:))

Arpine
09.08.2011, 23:51
Նենց եմ ուզում ակումբցիների հետ կինո գնալ:roll ու միասին մի հետեքրքիր ֆիլմ նայել

Մանանա
10.08.2011, 00:02
ահավոր հոգնել եմ ամեն ինչից, ու էս դեպրեսիա չի արդեն, ուղակի հոգնածություն ա` ֆիզիկական, մտավոր ու հոգևոր: Ամեն ինչից եմ հոգնել` քաղաքից, մարդկանցից ու մարդկային հարաբերություններից, աշխատանքից, տարբեր մարդկանց կապրիզներից, պարտականություններից....ու էլի լիքը բաներից: Ուզում եմ հեռու գնամ ու մենակ լինեմ, մի շաբաթ անջատվեմ էս քաք աշխարհից:
Ու ամենաշատը մարդկանցից եմ հոգնել, վամպիռ մարդկանցից, որ ինչքան ուժ ունեն էներգիաս խմում են...
Էնքան հոգնած եմ, որ լացս գալիս ա հոգնածությունից չեմ կարողանում լացեմ...

Katka
10.08.2011, 01:28
Վերևի գրառման համար`

http://www.youtube.com/watch?v=vceGQLbJAUM&feature=related

P.S. Մանանա ջան...

Claudia Mori
10.08.2011, 13:30
-Պուլտով ավելնե՜ր, դաստիարակաված ավելնե՜ր հատուկ 5-րդ մասիվցիների համար…:D

Վաղուց նման բաներ գոռացող պապիկի չէի լսել, որը նշանակում է, որ վաղուց տանը երկար ժամանակ չեմ մնացել:

Տարիներ առաջ, երբ դեռ ձկնաորսը արգելված չէր, մենք էլ ճստոներ էինք, մի Ձենով Օհան էլ էր գալիս ու սկսում գոռալ՝

-Լամբադա՜ պարող ձկներ…Լամբադա՜ պարող ձկներ… :))

«Ժավելի~ սպիրտ…» գոռացող մարդու մեր մասիվում չեմ հանդիպել, միշտ ինչ-որ գիժ դեմքեր են հայտնվել, երբ սկսում էր ամառային քնի ժամը, մեկը գալիս էր ու սկսում ազգագրական երգեր երգել, մյուսը Սեւակ էր արտասանում, մեկ էլ չգիտեմ որտեղից փայլեվաններ են հայտնվում, հետո ձիու կառք… Ժամանակին մի ընտանիք էլ կար, որ կարուսելներով գալիս էին մեր խաղահրապարակի մեջ ու բիզնես անում, բա շահումով բամբակները, մաստակից այն կողմ բան չէինք շահում:))

Էլիզե
10.08.2011, 16:36
Ժո՛ղ, համարը էլ պետք չի… Ոզնին փախավ… Փրկվեց... :B

Jarre
10.08.2011, 18:47
Այստեղ ավտոբուսները շատ յուրահատուկ համակարգով են աշխատում (չնայած տեղի բնակչությունը այնքան անկազմակերպ է, որ ինչ որ մի բանի համակարգ ուղղակի չի կարող գոյություն ունենալ)։ Երթուղու տամար համարյա թե չունի ոչ մի ավտոբուս։ Երթուղին գրված չէ։

Փոխարենը յուրաքանչյուր ավտոբուս ունի իր «էստի համեցեք» գոռացողը, որ եթե ես 10 րոպե նույն եռանդով և ձայնի բարձրությամբ գոռայի, ապա հաստատ ուժասպառ կընկնեի, իսկ իրենք ամբողջ օրը այդ վիակի մեջ են։ Ավտոբուսի առաջին դռնից կախված ողջ ընթացքում գոռում է տարբեր վայրերի անուններ և բոլոր անցնողներին ձեռքով կանչում, որ շուտ գան նստեն։

Եթե խամ մարդ լինես նայելով «էստի համեցեք»-ի հրատապ դեմքի արտահայտությանը և ձայնի տոնին (թվում է, թե հեսա կոկորդը կպատվռի), քեզ կթվա, որ այդ ավտոբուս նստելը կյանքի ու մահվան հարց է։ Ես մի անգամ տենց ենթագիտակցորեն խուճապի մատնվելով նստեցի ու մի քանի ակնթարթ հետո գիտակցեցի, որ ախր ես արդեն հասել էի ուր որ պիտի գնայի, ինչո՞ւ նստեցի :oy

Խեղճ զբոսաշրջիկները և քաղաքի հյուրերը ընկնում են ահավոր վատ վիճակի մեջ։ Նրանք մայրաքաղաքի կենտրոնական փողոցի մեջտեղով վազելով (դե պատկերացրու, թե դա ինչ սթրես և էքստրիմ է նրանց համար :D ) գնում հասնում են ավտոբուսներին և ասում իրենց ուզած տեղի անունը, իսկ «էստի համեցեք»-ը միանգամից ձեռքներից բռնում ու բարձրացնում է ավտոբուս։ Իսկ մեր խեղճ ամերիկացի և եվրոպացի տուրիստը ուրախ-ուրախ նստում է, մի վայրկյան անգամ չկասկածելով, որ իրական սթրեսը դեռ առջևում է։ Նա վստահ է, որ կհասնի իր ուզած տեղը, բայց իրականում գնում ընկնում ա աշխարհի ծայրը՝ իր ուզած տեղի լրիվ հակառակ կողմը :))

Այնպես որ մեր երթուղայինները իսկական կազմակերպվածության խորհրդանիշ են։ Այս ամենը ի մտի ունենալով, եկե՛ք գնահատե՛նք մեր մառշռուտկեքը և իջնելուց էլ վարորդին ի սրտի շնորհակալություն հայտնենք ;)

ivy
11.08.2011, 01:32
Առավոտները միշտ զարթնում եմ Սոնյայի ձայնից: Ինձ չի կանչում, ինքն իր համար զրուցում է կողքին ապրող խաղալիք կենդանիների հետ: Ու վերջերս վաղորդայնի խոսակցության նյութը հիմնականում նույնն է.
- Բա էսպես-էսպես, իրիկունը կաթիկս խմեցի, հիմա տակս կակաշ եմ արել: Ի՞նչ եք ասում՝ մամային զարթնացնեմ, մաքրի, թե՞ թողնեմ էսպես մնա:
Երևի կենդանիներն ասում են, որ լուրջ մտածելու հարց է, որովհետև ինքը շարունակում է երկար-բարակ բանակցել՝ էդ ընթացքում իր առանցքի շուրջը պտույտներ կատարելով, մինչև ես վեր եմ կենում, նայում վրան ու ասում.
- Սոնյաաա, Սոնըչկաա...
Ինձ տեսնում է, բերանը մինչև ականջները բացում, համ հրճվում, համ խունջիկ-մունջիկ գալիս: Իբր թե. «Իսկ մենք քեզնից էինք խոսում, դու էլ բռնացրեցիր»:
Ու արդեն ձայն չի հանում, մենակ ամաչկոտ ժպտում է: Ես էլ տանում եմ, տակդիրը փոխում, մաքրազարդում, վերջացնում: Արդեն պիտի պառկացնեմ, մեկ էլ ինքը հիշում է, որ մի քիչ էլ ուներ: Ու էլի էդպես խունջիկ-մունջիկ կոտրտվում է՝ հոտին հեչ չսազող: :) Նորից մաքրում եմ, պուպուշացնում: Մատն անմիջապես դնում է բերանն ու քնում: Խաղալիքներն էլ իրենց հերթին են սկսում քնաթաթախ սվսվացնել...
Դեռ մի երկու ժամ կա մինչև հաջորդ զրույցը՝ ուտե՞լ առավոտյան կաթիկը, թե՞ թուշիկներն արդեն շատ են մեծացել:
Իսկ թե մինչ այդ ինչեր կկատարվեն աշխարհում, արդեն երկրորդական հարց է...

My World My Space
11.08.2011, 02:41
Էս գորտերը զզվացրին արդեն..
Հ.Գ. նամյոկ չեմ անում...

erexa
11.08.2011, 14:37
Ինչքա՜ն մարդկանց հետ հանգիստ ես վերաբերվում այնքան գալիս ու գլխիդ են նստում: Չգիտեմ թե՛ այսքան ագրեսիա, նախանձություն, չուզողությունն ու գոռոզությունը ո՞րտեղից է կուտակվել մեր ազգի մեջ և դա պարզ երևում է նաև վիրտուալում: Անգամ վիրտուալում հայերը իրենց չեն կորցնում և իրենց չուզողությունը լավ երևում է: Մեկը հենց քո մասին, երեկ ի՞նչ էիր այդքան ելույթ ունենում ու ամեն անգամ նույն բաները կրկնում ես... ոնց եմ զզվում քո նման հայերից ու ընդհանրապես քո տեսակից: Լավ ա մի մեծ պաշտոն չունես, թե՛ չէ հետդ խոսել ընդհանրապես չէր լինի: Մինչև քո ուզածը չլինի սիրտդ հաստատ չի հանգստանա...

kitty
11.08.2011, 14:58
մանց 20 օր:(

anahit96
11.08.2011, 15:25
Էնքան հաճելիա դարձել սովորելը :8

SSS
11.08.2011, 15:45
Տարօրինակ բաներ են շարունակում հետս կատարվել::unsure Դեռ ոչինչ, որ ես կարող եմ ամենաչնչին բաներից հուզվել, արտասվել, բայց ,որ ամենաախմախ բաներից կարող է մոտս հիստերիկ ծիծաղ սկսվել... Այն էլ երթուղայինում, այն էլ,երբ մենակ եմ ու որ նույնիսկ չկարողանամ ինձ զսպել, էն աստիճան որ շուտ իջնեմ ...,Որ իջնեմ ու մի 15 րոպե չհանգստանամ.... Ու որ մի ժամա գլուխ եմ ջարդում ,որ հիշեմ ,թե ինչի վր էի ծիծաղում... :blin

melancholia
11.08.2011, 18:55
էսօր երջանիկ եմ, ու գրողին թե հետո ջրհեղեղ չի լինի
ապրենք այսօրվա օրով, ինչ իմանաս վաղը ինչ կլինի

Ժունդիայի
11.08.2011, 19:03
Վերջերս Ֆեյսբուքում մեր հայ աղջիկների մոտ տարբեր լեզուների իմացությունը անձնական ինֆորմացիաների մեջ ներառելու տենդենց ա նկատվում: Ով չի ալարում, խցկում ա անգլերենի, ռուսերենի իրանց ճ կլասի գիտելիքները, որպես գերազանց իմացության փաստ: Վերջերս էլ մոդայիկ ա իսպաներեն, կաստելյանո: Ամենաբոցը էնա, որ հիմա պորտոգալերենն են ներառում:

Կռա-կռա: :D

Քիչա մնում կախեմ ինձ:
Մեկը հարցնի. «տո´ ա´յ գուգըլթրանզլեյթներ»:

հ.գ. Երևի իրանց ասել են մարդ եղիր վերջապես, իրենք էլ վնուշատ են արել «Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես» ասացվածքից:

Nare-M
11.08.2011, 19:20
..........Այսօր պիտի գործով մի քանի տեղ գնայի, որոնցից ամեն մեկը գտնվում է քաղաքի տարբեր մասերում: Դրսում առավոտից անձրև էր մաղում, համապատասխան կանգառներից անհրաժեշտ վայրերից յուրաքանչյուրին հասնելու համար էլ, մոտ 10-15, մեկի դեպքում էլ նույնիսկ 20 րոպե է անհրաժեշտ: Հոգ չէ, սիրում եմ անձրևին զբոսնել: Դե ուրեմն՝ ա՛ռաջ: Անձրևանոց բռնած քայլում եմ, իսկ ականջակալերում հնչում են սիրելի երգերը: Առավոտվա տխուր տրամադրությունից հետք էլ չմնաց, նմանապես էլ, ամենօրյա բողոքներից առաջացած հոգնածությունն անհետ կորավ: Խանգարող ոչինչ չկա՝ թարմ օդ, անձրև ու սիրելի երաժշտություն: Կատարյալ հանգստություն… :love Էլ ի՞նչ է պետք: Պատրաստ էի այդպես մի քանի ժամ շարունակ քայլել:

:love

http://www.youtube.com/watch?v=ctXPmY2vmEw&feature=related

melancholia
12.08.2011, 08:39
Գիշերը գրեթե անքուն մնալուց հետո առավոտյան զարթուցիչս զնգացրեց ուղեղս, ասես շանթը նյարդերիս վրա քայլեց: Ինչ է չի հասկանում ? որ ես դեռ չեմ էլ քնել: բայց.......երբև է զգացել եք, քնած ու արթմնի վիճակի համատեղումը? Ես այսօր զգացի:Դեռ ուշքի չէի եկել առաջին օրվա գլխապտույտից, երջանկության ու դժբախտ արցունքի համատեղումից:Բայց այսօր օրը ժպտաց ինձ մանկան պես, ու երբ արևին նայեցի, տեսա........կյանքս թեթևություն է շնչում,ոտնակոխել եմ մի հանգստության դարաժրջան:անսովոր է , գիտեք? Ապրելով լարվածության մեջ, էմոցիաների մշտական զոհը դառնալով կործանել ու մծտապես արարել նոր էմոցիա, այսօր ես արևի ժպտում եմ հանգստությամբ: Գուցե պետք էր ընկնել , ու մոռանալ էությունը, հասնեու համար ընդարմացման: Ինչ լավ է ազատ շնչելը:

melancholia
12.08.2011, 11:34
անկեղծ ասած , չգիտեմ, արդյոք ճիշտ տեղում եմ գրում, թե նման բաների համար կան այլ թեմաներ, ամեն դեպքում որոծեցի գրել, քանի որ այն իմ առորյայի մասն է կազմում, ու ուզում եմ իմ ընկերոջ դեմքով դիմել նայև այն մարդկանց , ովքեր դրա կարիքն ունեն, իմ անծանոթ հարազատ ընկերներին:
բարև բարեկամս, անկեղծ ասած , ուզում էի չարաճճիություն անել, միքիչ ներվերդ ուտել, կոպիտ ասած, բայց ձայնդ սթափեցրեց: Զգացի թախիծը ինչպես է պարուրել հոգիդ, որը այդքան խորթ է քո ակտիվ էությանը:Մի փորձիր թաքցնել աչքերդ ինձանից, իմ հոգին ավելին է տեսնում, քան ուզում ես, որ տեսնի: Պատճառը չեմ հարցնում, գիտեմ, սրտի հարցերում լավ խորհրդատու չեմ կարող լինել, մի հալ էլ իմ վրա կլիներ, բայց............երբեք մի դադարի երազել ու հուսալ: Երբեք մի վախեցիր ու մի լռիր, երբ պետք է խոսել: Հիշիր, ինչ էլ լինի, ես քո ընկերն եմ, ու չեմ վախենա ճշմարտությունը երեսիդ ասել: Իրական ընկեր , ես էդպես եմ հասկանում, Երբեք փափուկ բարձ չեմ դնի գլխիդ տակ, ու նայեմ , թե ինչպես ես կործանում ինքդ քեզ: Սթափվիր, ու քայլիր առաջ: Ախր կյանքը այնքան կարճ է, ինչու ժամանակ վատնել տխրության մեջ: Փորձիր տոն դարձնել օրդ, ու ապրել նպատակներով: Մի սպասիր երբեք, որ քեզ համար ինչոր մեկը, ինչոր բան......դա քեզ հազար տարի պետք չի, դու ինքդ կարող ես, դու.........ուժեղ եղիր, ես գիտեմ, դու կարող ես:
Դե , ես... ես միշտ քեզ հետ, կողքիդ, ու երբեք չքննադատող,ավելի ժիշտ ...........ուզում էի ասել, որ թանկ ես, շատ թանկ...ու որ քո երջանկությամբ ես բազմապատիկ երջանիկ եմ: Ուզում եմ աչքերդ միշտ ժպտան, ես նրանց ժպիտի կարիքն ունեմ

murmushka
12.08.2011, 11:56
խառնվել խճճվել եմ ամեն ինչի մեջ
ռեստարտ եմ ուզում

John
12.08.2011, 12:19
գնա, դու ինձ պետք չես... դու ինձ պետք էիր այն ժամանակ՝ երբ չկայիր

CactuSoul
12.08.2011, 13:42
Միտք-խորհուրդ, ի միջի այլոց.

[էստեղ միգուցե պիտի մեջբերում լիներ…]

Ամեն տեսակ .......-ի մի շտապիր «ընկեր» անվանել. ասացվածք կա. «Ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»:pardon:

Էլիզե
12.08.2011, 15:24
Մենակ իմ ծնունդին էր հնարավոր նման բան. այնտեղ, որտեղ, որ ծնունդս էինք նշում, կողքի սրահում մանկապարտեզի հանդես-խնջույք-մնջույք էր… Պարելիս մի բանակ երեխեք էին կողքներս շուրջպար բռնել:

Է՛խ, բա մեր ժամանակ մեզ էսպես խնջույք-մնջույքների կտանեի՞ն մանկապարտեզով… /Չնայած մեկն ինձ ասի՝ տո դո՛ւ ի՞նչ գիտես, սկի մանկապարտեզ էլ նորմալ չես գնացել/: :))

Սաղ հեչ, Սուսանիկը շատ ուրախացավ: Ասում է.
-Ասի՛, իրանք էլ են եկել քո ծնունդի՞ն… :))

Բայց դուրս եկավ երեխեքի շրջապատում՝ մանկապարտեզային միջավայրում ծնունդ նշելը: Մի խոսքով՝ ևս մի ապացույց, որ Սուսանիկի երազանքը էս տարի էլ անկատար կմնա... փոքր եմ հլը, ի՛նչ պսակվել… :))

Tig
12.08.2011, 16:43
Կյանքը հիասքանչ է::love Նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ իրար նկատմամբ ագրեսիա են դրսևարում ու իրենց սխալները չեն ընդունում: Նույնիսկ այն ժամանակ, երբ անպատասխանատվությամբ են մոտենում իրենց իսկ կողմից վերցված պարտավորություններին և վերջին պահին հետ կանգնում պայմանավորվածություններից... Երբ ջղաձգվում ես ու ցանկանում ես պայթել, բայց միևնույն է կյանքի հիասքանչ լինելու փաստը չի թողնում քեզ տրվել այդ շռայլությանը...:love

հ.գ. ...կեցցե արձակուրդը:ok

ars83
12.08.2011, 17:23
Գերմանացի աշխատակիցս խնդրել է կարդամ իր՝ կոնֆերանսի համար նախատեսված հոդվածի սևագիրը:
:{ 15 էջ է գրված, որոնցով, նա, ակնհայտորեն հպարտ է, քանի որ գրեթե հասել է կոնֆերանսի 16 էջի սահմանագծին: Բայց ի՞նչ օգուտ: Շարադրանքը ահավոր ծավալուն, չկապակցված, ավելորդ կրկնությունների մի ծով: Թե անգլերենը իր հարազատ լեզուն չէ, դրանից է, թե մեկ այլ պատճառ կա, բայց տեղ առ տեղ ուղղակի անընթեռնելի է: Գրված է երեք տողավոց մի նախադասություն, որի նպատակն է սահմանել որոշ հասկացություն, գործածված է մի քանի տասնյակ բառ, իսկ արդյունքում հստակ սահմանում չկա: Մի խոսքով՝ ջուր: Ու ցավը նրանում է, որ հեղինակն այնպիսի մարդկանցից է, որ երբ սկսում ես որևէ դիտողություն անել, անպայման սկսում է փորձել ապացուցել, որ ինքը քո ասածն արդեն գրառել է. սկսում է կառուցել դատողությունների մի հսկայական շարան (ոչ միշտ տրամաբանորեն հիմնավորված), որի արդյունքում շատ աղոտ կերպով կարելի է նշմարել, որ գրածը անւողղակիորեն կարող էր նշանակել նաև մեկ այլ բան: Բնականաբար, կարդացողները, մեկ-երկու անգամ լսելով այդ երկարաշունչ «ապացույցները», այլևս չեն ուզում այդքան ժամանակ ծախսել, և ասում են՝ դիտողություններ չունենք: Եթե այսպես շարունակվի, ես էլ եմ նույնն ասելու, չնայած հոդվածի տպագիր տեքստում ամեն էջին ունեմ մեկ տասնյակից ավելի դիտողություններ: :( Ինչ դժվար է նման մարդկանց հետ աշխատելը:

Lem
12.08.2011, 18:03
Փարիզում դիմացներիցս երիտասարդ հայրիկ էր քայլում՝ 3 տարեկան փոքրիկ հեծանվորդի հետ, որն ակնհայտորեն առաջին փորձերն էր անում իրենց քաղաքում այդքան սիրված տրանսպորտային միջոցին տիրապետելու գործում: Հայրիկը սովորեցնում էր տղային.
- Ոտքդ այստեղից մի քաշիր... Երբ դիմացից մարդիկ են մոտենում՝ ասա ներողություն, նախքան նրանց կողքով անցնելը...
Եւ այլն...

Ու ես հիշեցի՝ Երեւանյան փողոցներ, երթուղայիններ... Երբ քեզնից 3.5 անգամ մեծ հաստափոր տղամարդը կարող է քաշի ողջ ծանրությամբ կանգնել ոտքիդ ու ներողություն չասել: Երբ հաստաքամակ տիկնայք հայոց կարող են այնպես հրել, որ ուղեծրիցդ դուրս գաս, ու էլի՝ առանց կես ներողության: Երբ նազենի օրիորդները հայոց երթուղայինով մեկ փռում են իրենց չգիտեմինչապատ մազերը, չմտածելով, որ անասելի տհաճ է դիմացդ նստածի մազերի՝ քեզ դիպչելը: Երբ 7 տարեկան երեխան ի վիճակի է դիմացդ նստել ու կոշիկները ճոճելով անընդհատ քեզ դիպչել, իսկ նրա ծնողը հավատացած է, որ նրա կոշիկների կեղտն աննման է ուրիշների համար եւս: Ներողության հույս չունենալ:

Այստեղից հարց գիտակներին: Հայ ծնողների քանի՞ տոկոսն է բացի «հլը ասա հոպարը ինչ քֆուր ա սովորացրել», «դու էլ իրեն խփի»-ից բացի իրենց երեխաներին սովորեցնում ներողություն խնդրել անծանոթից:

Եթե ես ուսումնական ձեռնարկ գրեի «Ինչ անել՝ մարդկանց հավիտյան ատելությունը չշահելու համար», գիրքս կսկսվեր այսպես.
- Եթե պատահաբար մեծանաս ու քրտնած հաստափոր քեռի դառնաս, ու կյանքդ այնպես դասավորվի, որ ստիպված լինես 3 անգամ կանգնել մի փխրուն աղջկա ոտքին, գոնե 3-րդ անգամից հետո ասա այդ անիծյալ «ներողությունը»:

ars83
13.08.2011, 05:20
Մոտ մեկ ամիս առաջ ինձ հեծանիվ էին նվիրել: Մեր աշխատախմբի ղեկավարն ասաց, որ մի հեծանիվ կա, որն արդեն երկու տարի է անտեր դրված է շենքի կողքին, եթե ուզում եմ, վերցնեմ ինձ: Ես հեծանիվներից բան չեմ հասկանում, բայց ավելի շատ հասկացող ընկերս եկավ, նայեց, ասաց, որ շատ լավն է, մի կողպեք նվիրեց, ես էլ գնացի, լապտերներ գնեցի հեծանվի համար և սկսեցի քշել: Սկզբում մի քանի անգամ ընկա :oy (դե, վերջին անգամ մի քսան տարի առաջ եմ քշել, երևի), հետո մի երկու անգամ մեքենաների դիմացը կտրեցի՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով, բայց այնուամենայնիվ, «զոռով-շառով» սովորեցի նորմալ քշել, ու արդեն հաճելի էր հեծանվով տեղափոխվելը: Նույնիսկ ուրիշ հեծանվորդների վազանցում էի: :B Այս երեքշաբթի հեծանվով եկա աշխատանքի, կապեցի դիմացի անիվը հեծանվի հորիզոնական ձողին այնպես, որ անիվը պտտել չստացվի, կողպեցի ու բարձրացա աշխատասենյակս: Նույն ձևով արել էի նախորդ շաբաթվա ընթացքում: Երեկոյան եկա, որ նստեմ, գնամ տուն՝ հեծանիվը չկա: Լիքը ուրիշ հեծանիվներ կան, իմը չկա: Պատմում եմ ընկերներիս, «կեղտոտները» ծիծաղում են՝ թե, մի տեղ կապել ես ու չես հիշում որտեղ է: Երկու օր անց նույն տեղում հայտնվեց հեծանվիս կողպեքը, լարը կտրված. ինչ որ մեկը վերցրել է կողպած հեծանիվը, տարել, լարը կտրել, հետո, ինչ-որ անհասկանալի հակերական բնազդից դրդված, կողպեքը բերել, դրել հեծանվի տեղում: Դիմեցի անվտանգության ծառայություն, ասացին` քանի որ իմ անձնական սեփականությունն է, պետք է դիմեմ Ժնևի ոստիկանություն: :)) Դա էլ անհույս բան է. Ժնևում օրական տասնյակ հեծանիվներ են գողանում և ոչ ոք դրանով առանձնապես չի զբաղվում, ինչպես ինձ տեղեկացրին տարբեր մարդիկ:
Հետո էլ ասում են՝ քաղաքակիրթ հասաարակություն, միջազգային կազմակերպություն, գիտնականներ, և այլն: Ցավոք, ամեն տեղ էլ անբարեխիղճ մարդիկ կգտնվեն: :esim

Դեկադա
13.08.2011, 11:02
Դուռը թակեցին:40 անց տղամարդ էր: Վատ հագնված, բուրում էր:
- Քուր ջան տղայիս «օպերացիայի» համար ա, մի քիչ փող կտա՞ս:
- Էսօր պիտի գնայի ես էլ իմ տղայիս համար եկեղեցում մոմ վառելու, բայց քեզ եմ տալիս: Չնայած գիտեմ տանելու ես խմես...
- Բանակում ա հա՞ ծառայում: Աստված իրա հետ, բարով խերով ծառայի գա: Չմտածես: Բա քեզ ի՞նչ ա եղել, խի՞ ես տխուր: Ամուսինդ ո՞ւր ա,- արագ արագ հարցնում ա:
- Ոչ մի բան էլ չի եղել, ամուսինս էլ աշխատանքի ա:
- Հա դե աստված ձեզ հետ:
Վերցրեց գումարը ու շրջվեց գնաց մնացած տները: Բայց իմ հարևանները իմ նման սրտաբաց չէի: Քոռ կոպեկ էլ չտվցեին: Մեկ մեկ մտածում եմ կարողա՞ լավն էլ իրանք են անում: Ամուսինս ոչ մի զինվորից փող չի վերցնում, ես էլ դուռը թակողին վերջի կոպեկս եմ տալիս:
... Բայց խիղճս ա հանգիստ լինում...

- Մամ, ի՞նչ են էս բոլոր կրպակները քանդում:
- Եսիմ, բալես: Քաղաքը իրանց արևին գեղեցկացնում են:
- Մի քիչ էլ մարդկանց հոգիները թող գեղեցկացնեն: Մեր համբերությունը կհատնի՞ երբևէ, որ մենք էլ գնանք ստեղից:
- Չգիտեմ: Ես էս վերջերս մենակ ասում եմ «Համբերություն ջան, մի քիչ էլ համբերիր»:


...Ինչքա~ն ճանապարհ կա դեռ անցնելու մինչև մարդ դառնալը...տեսնես իրանց խիղճը ի՞նչ ա ասում:

John
13.08.2011, 11:10
Տեսնես ինչպե՞ս է լինում հայրենասիրությունը... գուցե հենց դա՞ է հայրենասիրությունը, որ արյունս եռում է մեջս ... եթե պատերազմ պետք է լինի՝ թող շուտ լինի՝ քանի դեռ չեմ ամուսնացել... ներվե՜ր... չեմ ուզում ապրել սենց ստորացված երկրում... բայց ուրիշ երկրում էլ չեմ ապրի... ուզում եմ ապրել էս երկրում՝ բայց չստորացված... ի՞նչ ա պետք դրա համար, ասա՛, պատրաստ եմ...

Նարե91
13.08.2011, 14:13
Ասում են՝ կյանքը բարդ բան է… Չէ, ես համամիտ չեմ... իմ անձնական փորձից եմ ասում... Այդ մարդ արարածն է, որ իր ասածով ու արածով բարդացնում է կյանքը ու հետո էլ ասում, որ կյանքը բարդ բան է:(

Էլիզե
13.08.2011, 23:10
Մի դրվագ "Արձակուրդային թեժ գիշերներ" շարքից...

23:00


-Քնեցինք դե Սուսանիկ, բարի գիշեր, պստո՛:
-Բարի գիշեր, Ասի՜... :bye


00:30

-... Հա, ու էդ երազիս մեջ քեզ էլ եմ տեսել, Ասի՛... Դու էլ կայիր էդ երազիս մեջ... բա դու հիշո՞ւմ ես էդ երազը, դե էն էլի, որ մի հատ մեե՜եեծ կապիկ տեսանք ես ու դու... :think


01:26

-... Մեկ էլ էդ մեր բակի Անի եկավ, վարդագույն բրիջի էր հագել... :aha

02:36

-... Ասի՛, բայց դու էդ երազը հաստատ չե՞ս հիշում... դե էն էլ, որ մեեե՜եեծ կապիկ կար... ախր հետս էիր էէ՜.... :8

03:10

-Ասի՛... ծարավ եմ...

03:12

-Ապրե՛ս, որ ջուր տվեցիր խմեմ... :)

04:00

-... Էն ոզնին էլ, որ գնաց իրա մամայի մոտ էէէ... հետո մի քիչ կմեծանա էլի մեր տուն կգա չէ՞, Ասի՛... դե իրա մաման ինձ արդեն ճանաչում ա չէ՞... կթողնի որ իրա բալիկը գա մեր տուն... :nyam /խեղճ ոզնի :)) /

04:30

-... Էդ երազիս մեջ պապաս էլ կար` դե քո ախպերը էլի... հա...


05:00

-... Բա էն մուլտիկի մեջ Արիելը ձկան պոչ ունի... ինձ էլ տենց պոչ կառնե՞ս... :roll

05:37

-... Հեսա առավոտը գա, գնանք բանկոմատ` բանկից փող հանենք... :yahoo

06:00

-... Ես Սիդի մուլտիկը էլ չեմ նայում, հոգնել եմ իրանից... :think

06:42

- Կարա՞մ ես մենակով լողանամ բասեինում... պապայիս հետ էլի... դե հլը փոքր եմ, որ մենակ լողանամ... :8

07:00

-Ասի՛, ժամը քանիսն ա... երկո՞ւսն ա... Տոտալի սպայսը սկսե՞լ ա, գնամ նայեմ:

07:34

-Ասի՛, մի հատ էս շորս ուղղի հագնեմ հա...

09:00

-Ասի՜... զարթնի՜... առավոտ ա արդեն... :yahoo

09:30

-Դե որ համ էլ գործի չես, կգնանք ման գալու իրար հետ... կգնանք ձեր բանկոմատ, չէ՞... /բանկ-բանկոմատ խառնում ա, ասում ա՝ "Ասին բանկոմատում ա աշխատում..."/ :))

10:00

- Դե զարթնի՜... Ասի՛... պաիգՌՌՌՌայ սա մնոոո՜ոյ... /եսիմ որ մուլտիկից հատված էր/ :))


հմմ.... օրս լավ ա սկսվում... :roll

Smokie
15.08.2011, 15:50
Էս տաս օրը ե՞րբ ա անցնելու: Անհամբեր եմ, ձանձրալի ա, փորձումեմ մի բանով զբաղվել մինչեւ գա պետք եղած օրը: Ժամանակը թռնում ա, օրերը անցնում են,իսկ ձանձրույթն ու անհամբերությունը կրկնապատկվում, ավելանում ա, էլ չեմ կարող::cry Ստիպվածսպասում եմ, սպասում ու մտածում: Ինչ էլ երկար ժամանակ ա:
Երկու տարի առաջ էլ հուսով էի, որ ամեն ինչ լավ կլինի, որկստացվի մոտս, բայց գնացի ու… չհասա նպատակիս: Հուսահատվեցի, տխրեցի: Ժամանակն անցավ:Հիմա նույնիսկ ուրախ եմ, որ երկու տարի առաջ էդպես ստացվեց, որովհետեւ հիմա իմ առջեւուրիշ նպատակ եմ դրել ու մոտս էնպիսի տպավորություն ա, որ սա ա ճիշտ ընտրությունը,որ հիմա ես ճիշտ ուղղությամբ եմ շարժվելու: Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի::) Հիմա միակբանը ինչ ինձ պետք ա, էդ համբերությունն ա:

ars83
15.08.2011, 16:22
Այսօր քննարկում ենք գերմանացի աշխատակցիս հոդվածը, ես իմ դիտողություններն եմ ասում, հասանք մի կետի, որտեղ նա հապավում էր կիրառել՝ s2JDL (երկուսը գրված աստիճանում):
- Դուրս չի գալիս այս նշանակումը, տառերն ու թվերը խառնել չարժի, կարծում եմ,- ասում եմ:
- Ինձ էլ է այդպես թվում: Դու ի՞նչ տարբերակ կառաջարկես:
- Կարող ես գրել, օրինակ, ssJDL:
Բավական երկարատև լռությունից հետո.
- Ոչ, չեմ կարող:
- Ինչո՞ւ:
- Դե, չամ կարող:
Զարմացած նայում եմ իրեն:
- Դե, հաշվի առնելով, որ գերմանացի եմ, և հաշվի առնելով մեր պատմությունը, ss գրել չեմ կարող:

Պատկերացնո՞ւմ եք:
Պարզվում է, որ իրենց մոտ ավտոմեքենաների համարանիշների մեջ սովորաբար գրում են անվան և ազգանվան առաջին տառերը, այնուհետև թիվ: Իսկ իր անվան և ազգանվան առաջին տառը S է, ուստի արգելել են կիրառել այդ կանոնը:

Kita
15.08.2011, 16:40
Հանգիսստ քո համար քո գործն ես անում, անում ես ամեն ինչ, որ հանգիստ լինի, մի տոննա բանի վրա աչք ես փակում, կուլ ես տալիս ստիպված, բայց չէ լի, բա կարելի է 10 րոպե հանգիստ վայր ընկնես: Մարդու համբերությունը սահման ունի: Զզվցրիք էլի:

Moonwalker
15.08.2011, 22:46
[Event "GM Ipatov Simul Exhibition"]
[Site "www.chessfriends.com"]
[Date "15.08.2011"]
[White "GM Ipatov"]

[Result "1-0"]
[ECO "A01"]
[PlyCount "141"]


1. b3 e5 2. Bb2 Nc6 3. e3 Nf6 4. Bb5 d6 5. Ne2 Bd7 6. d4 a6 7. Bxc6 Bxc6 8. O-O e4 9. c4 d5 10. Nbc3 Bb4 11. Qc2 dxc4 12. bxc4 Qe7 13. Ng3 O-O 14. d5 Bd7 15. Ncxe4 Nxe4 16. Qxe4 Qxe4 17. Nxe4 Rfe8 18. Ng3 g6 19. Bd4 b5 20. c5 Rad8 21. Bf6 Rb8 22. Rac1 a5 23. e4 c6 24. Rfd1 a4 25. Bd4 Rbc8 26. f3 Ba5 27. Nf1 Bd8 28. Kf2 Bh4+ 29. g3 Be7 30. Ne3 f5 31. d6 Bf8 32. e5 Bg7 33. f4 Be6 34. a3 Rcd8 35. Bc3 Bb3 36. Rd2 h6 37. h4 h5 38. Nc2 Bxc2 39. Rcxc2 Rd7 [B]40. e6? Rxe6 41. Bxg7 Kxg7 42. Re2 Rxe2+ 43. Rxe2 Kf7 44. Ke1 Kf6 45. Kd2 Kf7 46. Kc2 Kf8 47. Kc3 Kf7 48. Kb4 Ra7 49. Re5 Rb7?? (ձեռքիցս բաց եմ թողնում ոչ ոքին:cry, եթե 49...Kf8! դիրքը փակվում էր ցմահ)
50. Ka5 b4 51. axb4 a3 52. Re1 Kf6 53. Ka4 a2 54. Ra1 Ke6 55. Rxa2 Ra7+ 56. Kb3 Rxa2 57. Kxa2 Kd7 58. Kb3 Kc8 59. b5 cxb5 60. Kb4 Kd7 61. Kxb5 Kc8 62. Kc6 Kd8 63. Kd5 Kd7 64. c6+ Kc8 65. Ke6 Kd8 66. Kf6
Kc8 67. Kxg6 Kb8 68. Kxf5 Ka7 69. Ke6 Kb8 70. Kd7 Ka7 71. c7 1-0

Մի քանի րոպե առաջ ինտերնետային կայքերից մեկում Միջազգային գրոսմայստեր Ալեքսանդր Իպատովը (http://ratings.fide.com/card.phtml?event=14116731) համաժամանակյա խաղի սեանս անցկացրեց որակավորման փուլն անցած 6 խաղացողների (այդ թվում և իմ) հետ: Երկար դիմադրելուց հետո (ինքն էլ նենց ոչինչ սխալվում էր` 40 e6? ինձ զինվոր նվեր տալով:oy) նյարդերս չդիմացան ու պարտվեցի: Հանձնվել եմ 6 հոգու մեջ վերջինը (ինքը 6/6 հավաքեց), այսինքն ինքն իմ դեմ վերջում մենակ էր մնացել: Բայց ինձնից գոհ եմ ման գալիս::love

Հ.Գ. http://rugame.mobi/smile/emotion/dovolendum.gif

Jarre
16.08.2011, 02:01
Այսօրվա պաշտոնական ընթրիքի ժամանակ նստած էի մեր հիմնարկի սեփականատիրոջ ընտանիքի սեղանի շուրջ, որոնք բոլորը աշխատում են նույն կազմակերպության տարբեր մասնաճյուղերում։ Մարդիկ դժվարությամբ կհավատան, որ դիմացս նստած նրա երկու աղջիկների անուններն էին Marie և Juanna՝ իսպաներեն Մարի ի Խուաննա :oy

ՀԳ՝ գուցե հուրանոցային բիզնեսը ծառայում է, որպես քողազերծիչ տարր իր իսկական բիզնեսի համար.... :think

Meme
16.08.2011, 15:45
Ուզում եմ սկսեմ գրել,որ դատարկվեմ,որ մոռանամ,բայց քանի անգամ արդեն գրեցի ու ջնջեցի գրածս տողերը....

-Չգիտեմ,էս վիրավորանքա,թե ուղղակի նեղված եմ,փորձում եմ մոռանալ, ժպտալ, բայց գիտե՞ս,դու անսիրտ ես,դու անխիղճ ու դաժան ես.....
-Նորից ես,ես եմ մեղավոր,որ վստահել,սիրել ու հավատացել եմ քեզ,երջանկություն եմ ցանկացել քեզ,ու մինչև այսօր կժպտամ երջանկությանդ վրա,կշարունակեմ ցանկանալ քեզ երջանկություն,չնայած մի կաթիլ անգամ արժանի չես ժպիտիս,իմ ուրախությանը քեզ համար....
-Ինչքա՜ն էլ փորձեմ մոռանալ,չհիշել,ջնջել նրանց ովքեր մոռանում են,ու մոռանալու հետ մեկտեղ անընդհատ ինչ որ ձևով ամեն մեկն իր հերթին փորձում են շարունակել ցավեցնել սիրող սիրտս մաքուր,փխրուն,մեկա ես չեմ փոխվելու.....
-Հոգնել եմ կեղծավոր ու անսիրտ մարդկանցից,չկաք իմ համար,ջնջել եմ ձեզ,ես առաջ եմ գնալու,ապրելու եմ նորից ժպտալով,հա ու երևի նորից ձեր նմաններին վստահելով,հավատալով....
-Ամենացավալին հենց սա է,որ չեմ կարողանում փոխվել,լինել ձեր նման սառնասիր,անխիղճ ու չար....
-Երջանիկ լինեք չար մարդիկ հեռու ինձ նման մարդկանցից,հեռու իմ աշխարհից,հեռու.......
-Էստեղ սմայլիկներ պետք էլ չեն,տողերս պիտի դատարկ մնան,առանց մեկանաբնության......

melancholia
16.08.2011, 21:02
անկեղծ ասած մտա էստեղ, որպեսզի գրեմ վերևի գրառման նման ըողեր, բայց......չէ, էլ չեմ ուզում նեգատիվ...ուզում եմ երջանիկ լինել, անկախ ամենինչից, առանց պատճառի, առանց առիթի: այսօրվանից երջանիկ եմ լինելու: փակելու եմ այն ցավոտ էջը, որ մինչ այս պահս չէի կարողանում փակել, ու հպարտ նայել գալիքին: Հիմա, ասում եմ , դեռ ժամը չէ տխրելու, դեռ ինձ հետ են արևը ոսկի, աստղերն արծաթե, երգը, կյանքը, իմ ընկերները......ու շատ լավ մարդիկ: Ամենինչ նորից, նոր ոգով..............չէ որ ես ուժեղ եմ, ու լավն եմ շատերից

John
17.08.2011, 15:31
Ներվերս ... տեսնես ո՞վ է ինձ օգնելու ... որ նորից սկսեմ կյանքին լավ աչքով նայել ... ո՞ւր ես, այ անխիղճ

CactuSoul
17.08.2011, 15:35
Ինչո՞ւ եմ միշտ կյանքից ու մարդկանցից ուզում ավելին ստանալ, քան նրանք ինձ կարող են տալ…
Ասա՝ կարող ես, դու իրենց լավը տուր, չես կարող՝ սուսուփուս վեր ընկի տեղդ:
Ու ընդհանրապես. երբեմն ատում եմ ինձ նրա համար, որ ուրիշներին (ոմանց) ավելի շատ եմ սիրում, քան ինքս ինձ: Զզվելի ա:

John
17.08.2011, 16:46
Նայի ինչ ենք անում ապեր` մինչև սեպտեմբերի 1-ը նվիրում ենք մաթ.անալիզ ու գծային հանրահաշիվ պարապելուն ;) Ո՛չ ամեն տեսակի զվարճանքներին ու ինտերնետին, լավ մնացեք )))

Tig
17.08.2011, 20:09
Սիրեցի Քարվաճառը...:love

Նարե91
18.08.2011, 11:20
Ես աղոթում եմ նաև նրանց համար
Համարյա բոլոր տիպի մարդկանց հետ կարողանում եմ լեզու գտնել, շփվել, բարեկամական կապեր հաստատել, անգամ որոշների հետ էլ մտերմանալ, սակայն կա մարդկանց մի կատեգորիա, որոնց հետ անգամ մեծ ցանկության դեպքում էլ չեմ կարողանում շփվել, որովհետև իսկապես մտածում եմ առողջությանս մասին…Ամենայն ազնվությամբ եմ ասում ողջ նյարդային համակարգս իրար է խառնվում այդպիսի մարդկանց հետ որևէ տիպի առնչություն ունենալիս: Իսկ ո՞վ կարող է շփվել այն տիպի մարդկանց հետ, որոնց խառնվածքում առկա է «հայկական չուզողություն» կոչված երևույթը: Անհնար է պարզապես: Ցավոք այսօր մեր շուրջը կան էդպիսինները, որոնք շատ հեշտ ու հանգիստ կարող են ուրախանալ ուրիշի դժբախտության վրա, որոնք առանց ժպիտը թաքցնելու կարող են հայտնել որևէ տիպի վատ նորություն, որոնք երջանկության գիրկը կարող են ընկնել իրենց լավագույն ընկերուհու՝ ընկերոջից բաժանվելու փաստից և որոնք գերագույն հաճույք կարող են ստանալ դիմացինի տառապանքը տեսնելիս: Ահա այսպիսինն են նրանք՝ չար, նախանձ, չկամ ու չուզող: Մարդիկ, ովքեր տառապում են մի հիվանդությամբ, որը կոչվում է «հայկական չուզողություն»: Այո, հիվանդ են նրանք, լուրջ հիվանդ… և իրականում ինձ ոչինչ չի մնում անել քան խղճալ նրանց և իմ ամենօրյա աղոթքներում տիրոջից փրկություն խնդրել նաև նրանց համար:

Մանանա
18.08.2011, 13:26
ու ամենակայֆն էն ա, որ պարապությունից էս օրով գնում եմ նկարչության, ու մարդ էլ չկա, ու հետ ուզում եմ էս օրն անցկացնեմ, ու նոռմալ ա :D

Smokie
18.08.2011, 16:19
Բարեւ ձեզ:)

Մոտ մի շաբաթ բացակայությունից հետո, էլի եկա: Եկա, որ կարգավիճակս փոխեմ::))

Մի խոսքով, լավ մնացեք::bye

Էս ընթացքում մեկ-մեկ երեւացի:)

Հիմա էլ եկել եմ հասցես փոխեմ ու...

:):bye

VisTolog
18.08.2011, 17:45
Մոտ մի քանի ժամ ջուր չխմելուց հետո որոշեցի ջուր խմեմ: Չնայած չէ, եկա ասեմ, որ հասցես անփոփոխա` ք. Երևան, Արշակունյաց պողոտայով ուղիղ հետո աջ: Դե ես գնացի ջուր խմելու:bye

Դեկադա
18.08.2011, 19:43
Միշտ ուշացել եմ: Հիմնականում: Ամենահարազատ մարդկանց նվերները միշտ տալիս եմ շուտ:Չգիտեմ ինչից է, բայց արձանագրված փաստ է: Դրան հակառակ ծննդյան օրերն, տարեդարձերն միշտ մոռանում եմ, անգամ եթե երկու օր առաջ նվերը տվել եմ, էլի էտ օրը պարտադիր պիտի մոռանամ: Մտերիմներս գիտենալով «թերությունս» չեն նեղանում, կամ էլ զանգում հիշեցնում են::D Ու հերթական անգամ երբ ժպտալով հուշում էին « ջանա երեկ էր, անցել ա»-ն ես էլ ավելացնում եմ. «տեսնես էտ անտեր մահը գալուց կարողա՞ ինքն էլ ինձ մոռանա ու մի օր ուշ տանի»: Ու ոնց կասեր Ֆորշը «հենց այսպես էլ ապրում ենք»:

Բայց էսօր առաջին անգամ առաջ եմ անցել: Հիմա էլ մի օր շուտ եմ հիշել ու զանգահարել եմ, դեռ ավելին շնորհավորել եմ::D:

...Տեսնես կգա մի օր որ ես իրական օրը կհիշեմ, թե սենց հետ ու առաջ անելով էլ մնալու եմ: Եթե վերլուծեմ իմ հիշողությունը ուրեմն ես կյանքին համընթաց երբեք էլ չեմ գնում...կամ առաջ եմ ընկնում, կամ էլ / ավելի շատ/ հետ ընկնում:

...հիշողության պատերազմում ես վաղուց տանուլ եմ տվել.

Հարդ
18.08.2011, 22:00
Բերանիս հետ «պրոբլեմ» էր առաջացել, տվել ինֆեկցիա էր անցել: Մի խոսքով բերանս ուռել էր: Գեշացել էի ահավոր կարգի:
Դե ես էլ որպես թիթիզ թիթիզյաց չէի կարող ա թույլ տալ, որ ինչ որ մեկն ինձ էդ վիճակով տեսներ:oy: Անգամ տնից ոչ մեկ չի տեսել: Երբ էլ հայելու մեջ նայում էի, լացս գալիս էր:

Բան ման ասեցին, քսեցի: Էսօր իրիկունը մեկ էլ պատահաբար հայելու մեջ տեսա.... յա՛, էս իջել ա:yahoo
Ուրախությանս չափ չկար:D:
Նենց տպավորություն ա, որ իբր հիմա աշխարհի ամենասիրուն տղեն եմ:)):D

Դեկադա
19.08.2011, 12:09
- Առանց հոբելյարի երբևէ ծննդյան տոն նշած կա՞ք:
Կողքիս նստած կինն էր: Հարցն անսպասելի էր: Հանկարծակի եկա, չիմանալով ինչ պատասխանել:
- Գիտեք, կյանքում լինում են պահեր երբ ստիպված ես լինում «ուրախանալ» մենակ,-չսպասելով պատասխանիս շարունակեց նա.- Դա դժբախտություն չէ, տխրություն էլ չէ: Բայց անգամ տորթի փոքրիկ կտորը ուտելուց չես ուրախանում: Բարեմաղթանքները մտովի են: Միակ իրականը էտ ժամանակ հիշողություներն են նրա հետ կապված:
Տեսնես ի՞նչ ա ուզում ինձնից,- հուսահատ մտածում եմ: Գոնե թողներ մնայի մենակ: Նման պահերին «անիծում եմ» ստացածս դաստիրականությանը, որը թույլ չի տալիս թողնել ու հեռանալ:Հետո էլ տխուր մենախոսության մեջ մարդկային կյանք կա ամփոփված: Լսեմ...
- Իմ տատիկը,- խոսքերը ինձ իրականություն բերեցին,- միշտ ասում էր «Բալես, էտ ուղտը բոլորի դռանն էլ չոքում ա»: Ես էն ժամանակ երեխա էի, ոչ հասկանում էի ինչ է «չոքելը», ոչ էլ գիտակցում էի ուղտի դերակատարումը: Հիմա ճերմակած կին եմ ու հասկացել եմ, որ միայն հարստության ուղտն է որ չի չոքում, մնացած քո կամքը առանց հարցնելու էլ գալիս են ու չոքում: ...Երբևէ ուշադիր ե՞ք եղել թե ինչպես են աստիճաններից իջնում: Թեթև, շատերը ցատկոտելով, հաճախ / երեխաները և երիտասարդները մեծամասամբ/ մի քանիսը միասին թռչելով: Ի՞սկ հակառակը: Փորձիր մի քանի հատ միանգամից բարձրանալ: Ակրոբատիկական հնարքներ ես անելու: Հնարավոր է որ կեսից էլ հենց էտպես ընկնես: Կյանքում էլ է էտպես: Ընկնելը այնքան է հեշտ: Բարձրությունը պահելն է դժվար: Եվ վայը տարել է նրան, ով ցատկոտելով կընկնի ու աստիճանի կեսում կմնա: Նույնիսկ հենաամրակները չեն օգնի: ...Երբեք չափսոսաք բառերը: Ասեք ձեր զգացմունքների մասին: Հարազատներդ պետք է իմանան թե ինչքան եք սիրում իրենց: Սերն ու սիրտը ուղիղ համամատական են իրար...նրանք երբեք թոշակի չեն գնում:...Մարդիկ չարացել են: Եղե՞լ եք գազանանոցում: Տեսե՞լ եք ինչպես են քառակուսի վանդակի մեջ պահում բնությունից ազատություն ստացած կենդանիներին: Ես այդ վանդակները միշտ նմանեցնում եմ դագաղների, որտեղ չկա շրջվելու հնարավորություն...ու օդ չկա: Իսկ երբ չկա օդ, չկա կյանք: Հիմա մարդիկ վերափոխվել են գազանների: Օդն է պակասում: Ի վերուստ տրված անվճար օդը հիմա արդեն չի բավականացնում:...
...բայց դուք միշտ սիրեք: Սիրեք արևը, լույսը: Միշտ ձեռքը պարզեք լույսին: Անցեք խավարի միջով: Երբ ձեռքը պարզված է, այն ուժ է տալիս: Գերբնական ուժ, կարծես մեկը անտեսանելիրորեն բռնել է այն: Սովորաբար տորթերի մեջտեղի ամենահամեղ մասը թողնում են հոբելյարի համար:Դուք այն բաժանեք: Մարդկանց բաժանեք: Սիրեք...և այդ տորթի փոքրիկ կտորը ուտելուց հիշեք իմ այս խոսքերը: Այն ձեզ էլ ուժ կտա:


...ես ապշած նստեցի ու չկարողացա անգամ բերանս բացել: Այնպես էի ուզում ասել.
- Եկեք այդ փոքրիկ կտորը միասին ուտենք::)

SSS
19.08.2011, 12:52
Տղա եմ ունենալու :bux::bux::bux:

Էլիզե
19.08.2011, 13:09
Մի խոհափիլիսոփայական-կենցաղային գրառում... Եթե Նիրվանայի մեջ եք, մի՛ ընդհատեք Ձեր հանգիստը գրառումս կարդալով... :aha


Ժողովո՛ւրդ հայոց, դուք գիտե՞ք, ավելի ճիշտ՝ հիշո՞ւմ եք ձեր ատամի խոզանակի գույնը: Հիշում եք... իսկ ես չեմ հիշում: :8

Չէ՛, պատճառը խորին քամահրանքը չի դեպի հիգիենայի տվյալ առարկան, ուղղակի չեմ հիշում… դե էնպես չի, որ ամեն օր ընկերներիս-հարազատներիս հետ նստած քննարկում ենք՝ ում ատամի խոզանակը ինչ գույնի է... Երևի ուղեղիս մոխրագույն նյութը իրեն չի ծանրաբեռնում նման բաներ հիշելով:

Լավ, բազմաչարչար ընթերցող ջան, կարծում եմ՝ քեզ մոտ տրամաբանական հարց է առաջացել՝ "Ա՛յ աղջիկ, ջհանդամիդ է պետք էդ անտեր խոզանակին խաթր մարդկային ուժի էդքան անօգուտ էքսպլոտացիան": Հիմա կբացատրեմ, ո՛վ հարցասեր ընթերցող...

Ուրեմն՝ ամբողջ մեղքն իր վրա է վերցնում Արձակուրդային Պարապ-Սարապ Ռեժիմ ՍՊԸ-ն /լա՜վ, շուտով ավարտվում է արձակուրդս, նախանձագին հայացքներդ ավատարիցս հեռու պահե՛ք :beee /: Հա, ինտերնետային խո՜րը թաքնված եզեքում գտա մի հոգեբանական թեստ: Ոչ մի առանձնահատուկ բան չկար էդ թեսթում՝ նորմալ, հիմարագույն, տանը մնացած թեսթ էր, որն էլ ես հանձն առա անցնել: Էդ երիցս անիծյալ թեսթում հարց կար՝ "Ի՞նչ գույնի է Ձեր ատամի խոզանակը": Ու էդտե՜ղ հասկացա՝ ես շատ գիտեմ ինչ գույնի է...

Գնացի լոգարան ու բացառման մեթոդով գտա խոզանակս. էս մամայինն է, էս՝ պապայինը, էս՝ Սուսանիկինը, էս՝ եղբորս, էս՝ հարսինս... ուրեմն էս մի անտեր-խեղճ-մոլորածն էլ իմն է... Պարզվեց՝ նարնջագույն է... չէ՛ ավելի ճիշտ՝ ծիրանագույն: Բա, խոզանակս էլ է հայ :)) : Դե հա` եթե ամերիկացի լիներ` սպիտակ կլիներ, եթե հույն լիներ` կանաչ, եթե իտալացի լիներ` կարմիր, եթե ռուս լիներ` արաղի գույն, եթե հոլանդացի լիներ` կապույտ :pardon :)) ...

Թեսթը չշարունակեցի, հիմա չեմ էլ հիշում` ինչի մասին էր, բայց ամենակարևորը` գտա խոզանակիս ազգությունը :clap :)) :

Meme
19.08.2011, 19:18
Մեկաաաաաաաաաաաաաաաաաա կյանքըըըըը հիասքանչաաաաաաա........
Ուխխխխխ,երջանկություն բոլորիդդդ:yahoo:kiss

Ժունդիայի
19.08.2011, 20:21
Տենաս իմ օրագրային գրառումների վրա էլ են կայֆ բռնում…:oy

My World My Space
19.08.2011, 23:42
էսօր քլաբի մասին էի մտածում, ու մտքովս անցավ, որ Մեջիք Մաշրումը չի էրևում աչքիս... նոր նայում եմ չկարդացած գրառումները՝ էսօր 3 գրառում արել ա ամենաքիչը...
Վաղը ուրիշ բան եմ մտածելու.... տեսնեմ ի՞նչ կստացվի... :))

Magic-Mushroom
20.08.2011, 00:37
My World My Space ջան գիտես շատ հետաքրքիր է ես էլ ակումբի ու հատկապես քո ու մյուս ծանոթ անդամների մասին էի մտածում:) ինչպես ասում են մտքերը կարող են լինել նյութական,շնորհակալություն ինձ հիշելու համար:oy

Ծով
20.08.2011, 01:19
հույսին պետք ա սկզբից սպանել, թե չէ մինչև վերջ խանգարելու ա...:angry

erexa
20.08.2011, 01:22
Փաստորեն ակումբում էլ պահապան հրեշտակ ունեմ :) վատ չի :) :love :oy

impression
20.08.2011, 13:34
ինչի ա ուրիշների գրած "Լիլ"-ը ընդամենը իմ անունը, իսկ քո գրած "լիլ"-ը` հուզմունքի ալիք?

Էլիզե
20.08.2011, 15:21
:aaa Փրկեք ինձ էս հայկական-համայնական-շամանական-մոգական ամեն շարժվող-շնչող բան պսակելու ավանդույթից...
Ահավասիկ փոքրիկ դրվագ մը...

Գնացել եմ խանութ ինձ համար կոշիկ գնելու: Վաճառողուհին իմ տարիքի աղջիկ էր /նա պեռվի վզգլյադ :)) /: Փորձում եմ կոշիկները, վաճառողուհին ինչ որ մեկի հատ զմայլված խոսում է իր` հինգամյա որդու մասին /ամեն երեք րոպեն մեկ երեխու տարիքը շեշտում ա/:

Վերջը բարեգութ գտնվեց իմ հանդեպ` ուշադրությունը դեպի ինձ ուղղելով.
-Վա՜յ, սիրո՛ւն ա... բարձր ա կաբլուկը... դու տենց բարձր կարա՞ս հագնես…
Ես՝ համարյա թե ժպիտով.
-Հա, հագնում եմ...

Նա՝ թարմ ականջ գտած խոսողամոլ որսորդի տեսքով.
-Հա, ես էլ էի բարձր կաբլուկներ հագնում, մնչև երեխուս ծնվելը... ո՞ր թիվ ես դու...
Ես՝ "թե-քո-ինչ-գործ" տեսքով.
- Ութսունյոթ...

Նա՝ անկեղծ հետաքրքրություն արտահայտող դեմքով.
-Հա՞ իմ տարիքի ես... բա քանի երեխա ունե՞ս:
Ես՝ երգիծաբանը մեջս արթնացել էր.
-Նու, ո՛չ ամուսին ունեմ, ո՛չ էլ հոգապահուստ՝ գյուղում՝ տատի տանը մեծացող երեխեք...
Նա՝ կլՕՕՕրագույն աչքերով.
-Ոչի՛նչ, մի՛ մտածի, կամուսնանաս հլը... Դարդ մի արա...


Հիմա ասեի՝ "Բայց ամուսնանալը կյանքի նպատակ չի", կասեր՝ "Ինձ նախնձում ա, չպսակված ստերվա ա" :pardon :))

Դե արի էս անծանոթ "տնային կնիԳ" մտածելակերպ ունեցող պարմանուհուն բացատի, որ կյանքում "Ով ավելի վռազ կամուսնանա" մարաթոնից ավելի հետաքրքիր բաներ կան աշխարհում... Դե օրինակ` Էդգար Պո կարդալը... :love :)

Ժունդիայի
20.08.2011, 21:01
Ուզում եմ հաչալ քո խուլ ականջին ու ոռնալ դեմքիդ:
Ուզում եմ կծելով պոկել կեղտոտ փոչը քո:
Ուզում եմ թռնել այս խոր անդունդի վրայով, գրկախառնվել քեզ ու աղտոտվել հավերժ:
Ուզում եմ ցատկել բանտի պատերից, խառնվել քեզ հետ՝ դառնալով բորոտ:
Ուզում եմ քաշ տալ քեզ մամռակալած անկողինը իմ ու քարե բարձի վրա արյունդ խմել այլ ոչ թե քնաբեր մի թուրմ:

Ուզում եմ ներխուժել գինետունդ ու փակվել մինչև լույս:
Երբ ներխուժում եմ, ներխուժում եմ ամբողջովին...
Իսկ երբ մտնեմ՝ կհեղեղեմ ու կխեղդեմ քեզ:



Երազ տեսա էս գիշեր, էս գիշեր, էս գիշեր
Տեսա անհամար շան քածեր, կարապներ, կարապներ:

Agni
21.08.2011, 00:02
Վերջերս ոնց եմ ձանձրանում խոսքիդ մեջ ենթատեքստեր փնտրող ու իրենց խոսքն էլ ենթատեքստերով արտահայտող մարդկանցից: Էն ջահել ժամանակներս ազարտ էի տեսնում էտ ամենում, մեկումեջ հետքրքրում էր, բայց հիմա նեռվերս չի հերիքում, ուզում եմ ասեմ` բալե՛ս, ես քո թայը չեմ, գնա՛ հեռվում խաղա:

Հ.Գ. Ինձ զգացի 78ամյա:D

Մանանա
21.08.2011, 00:14
էս անգամ ամեն ինչ երկար տևեց, մի շաբաթ չի, մի ամիս չի, արդեն մի տարուց ավել ա, երանի հասկանայի ինչից ա: Արդեն նոռմայա դարձել, բայց տենց չպետք ա լինի, ախր էս մարդու նոռմալ դրություն չի:
Ու յանիմ հանգստացած եկա քաղաք ու ամեն ինչ պիտի որ լավ լիներ, բայց արի ու տես, որ մի մարդու մի հատ բառը կարա սաղ հանգստիդ ու ներդաշնակությանդ վրա քար գցի:
Կգա էն օրը, երբ ես քեզ կասեմ, ամեն ինչ կասեմ, կասեմ ինչ եմ մտածել էս քսան տարիների ընթացքում քո մասին: Քեզ կհիշացնեմ դեռ 15 տարի առաջ ասացդ խոսքերը, որ մինչև հիմա տպվել են ուղեղիս մեջ, ու երևի սաղ կյանքս ինձ կհետապնդեն: Նենց եմ ուզում կամ ես չլինեմ, կամ դու չլինես, բայց մենք միաժամանակ չենք կարա լինենք, քանի դու կաս, ես չեմ կարա ինձ լավ զգամ, որովհետև դու ստեղծված ես նրա համար, որ ես ինձ վատ զգամ:
Ցավում եմ քո համար, որ դու տենցն ես, ու ցավում եմ իմ համար, որ ստիպված եմ քեզ հանդուրժել:
Էն օրը, երբ էլ չեմ հանդուրժի, կգնամ, առանց հետ նայելու կգնամ ու էլ չեմ գա...

Դեկադա
21.08.2011, 10:29
Հաճախ ակումբում ու ֆբ-ում կատարած գրառումները կարդալուց մոտս էնպիսի տպավորություն ա ստեղծվում, որ մարդիկ շատ լավն են։ Բայց դրանից աշխարհը հլա որ չի լավնանում, բարիանում։ Նույնիսկ ակումբն ու ֆբ-ն չեն լավնանում։

My World My Space
21.08.2011, 18:09
էսօր ամբողջ օրը շոկի մեջ եմ....

Անցնում եմ մեր կողքի հայաթով, 5-7,8 տարեկան էրեխեքը խաղում են: Ուրեմն հայաթում մեջտեղում գազոնատիպ բան կա, բորդյուրներով շրջապատված: Աղջիկները կանգնում են բորդյուրների վրա մոդելային քայլքով գնում-գալիս են, տղաները հեծանիվով գալիս կանգնում են, խոսում են հետներն ու տանում.... :o

Ու՞ր ա մեր մանկության անմեղ խաղերը որ մեծերից թաքուն էինք խաղում...


Ֆեյսում լամբադայի լինքն էին շեյր արել.... հիշեցի.... :love

Մենք թաղում մի հատ խաղ ունեինք.... նենց խուժանոտ խաղ էր էն վախտվա համար.... :D
Աղչիկները փախնում էին, մենք իրանց բռնում էինք.... տանում էինք պադյեզդ.... ու.... ստիպում էինք լամբադա պարել.... :D
ամենալավ պարողին ասում էինք «Առաջին Սմբուլիկ».....

ո՜վ սարեր, մո՜վ, սարեր, մանկությունս հետ բերե՜ք.... :sulel

Ժունդիայի
21.08.2011, 22:08
Էն մարդիկ, ովքեր թեմա չունեն ու խոսակցության ժամանակ պարտադիր հարցնում են ձեր մոտ անձրև գալիս ա թե չէ, դրանք երկնային արքայությանը չեն արժանանա:

Դրախտում եղանակը միշտ արևոտ է ու երբեք չի անձրևում:

Ժունդիայի
22.08.2011, 16:56
Բայց էս կնանիք սորտ են:

Սթրեսային ինպոտենցիա մոտները երբեք չի լինում: Չեն ճաղատանում: Ունեն իրենց միջազգային օրը: Կարողանում են ոտքը ոտքին գցած երկար ժամանակ նստել, որովհետև չի ցավացնի: Շորի գույն կարող է լինի այնքան վարդագույն, որքան կապույտ:

Ունեն առավելություններ գիշերային ակումբներում, դիսկոներում ու ընդհանրապես՝ ամենուր: Տարիքը երբեք չի խանգարում սեքսուալ պոտենցիային: Եթե դավաճանվում են, ապա դառնում են զոհ: Եթե դավաճանում են նրանց տղամարդը դառնում է կոտոշավոր:

Միշտ գիտեն, որ երեխան իրենից է: Չեն փակում հաշիվը, շատ-շատ՝ կիսվում: Կարող են ընկերուհու ծոցը հանգիստ քնել ու չլինել լեզբուհի:
Նախագահի կինը առաջին տիկինն է: Կին նախագահի ամուսինը՝ ոչինչ էլ չէ: Նրանք դուրս են գալիս զվարճանալու, այլ ոչ թե մեկին կպցնելու ու դա հետևանք է:

Ու ամենավերջում. կարողանում են անել այն ամենը, ինչ անում է ցանկացած տղամարդ. միայն որոշակի դետալով՝ բարձրակրունկ կոշիկներով:

Ameli
22.08.2011, 22:33
Ով կմտածեր, թե լիքը երթուղայինի մեջ երեկ տրամս տենց բարձր կլիներ…
Երթուղայինը մոտեցավ, հայհայ էր բարձրանայի, մեկ էլ ու՞մ տեսնեմ, ո՞վ ձեն տա, որ լավ լինի, ինչպես ասում են՝ «նախկինս»: Ո՛չ սիրտս թրթռաց, ու ո՛չ էլ խառնվեցի, մի լավ ժպտացինք իրար երեսի, բարևեցինք, ջենտլմենություն էլ արեց :)) , դուռը բացեց բարձրացա… Ուղիղ մի տարի էր չէի տեսել նրան, բայց ինձ ինչ, ո՛չ դառնություն էր մեջս մնացել ու ո՛չ էլ մի կաթիլ սեր, ինչ լավ էր…
Բայց ինչի՞ շեղվա թեմայից. այդպես՝ մի քանի վայրկյանանոց պատահական հանդիպման ազդեցությունից դուրս չէի եկել, երբ նկատեցի, որ երթուղայինում հնչում է «ամենալավը դու ես…», դե բա իհարկե, ամենալավը ես եմ :)) :

Դեկադա
23.08.2011, 09:04
Սերը չի վաճառվում, ստավկեք չի ընդունում, ավելին այն բիզնես չէ։ Սերը ամենամաքուրն է։ Ու թեպետ վերջում միշտ էլ տվողը մտածում ա որ ավելին ա տվել քան ստացել, և հակառակը, միևնույն ա սերը միակն ա, որին փոխարինող դեռ չեն գտել...

...Տղաս երեք կամ չորս տարեկան էր։ Մի անգամ բարկացրեց, նույնիսկ խփեցի։ Պատի տակ կանգնած լացեց, լացեց, հետո եկավ գրկեց ու ասեց.
- Ինչքան էլ ծեծես, մեկա քեզ սիրում եմ։

...ես ոնց եմ ուզում չուշանամ « քեզ սիրում եմ» բառերն ասելուց...




http://www.youtube.com/watch?v=xG5j5WOQJoI&feature=player_embedded#at=304

anahit96
23.08.2011, 11:52
Չնայած իրենց բոլոր թերություններին,մարդիկ ամենից շատ արժանի են սիրո...

John
23.08.2011, 12:15
Չեմ գա հարսանիքիդ, բայց երջանկություն եմ մաղթում քեզ, իմ պատանեկան մաքուր սիրո մասին հաճելի հիշողություններից ելնելով)