PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 [16] 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Kita
04.05.2011, 00:38
Էսօր փողոցում յասամաններ էին ծախում, չդիմացա առա:love
Հիմա սաղ սենյակովս յասամանի հոտ է տարածված:love
http://img15.imageshack.us/img15/7272/dsc00941mz.jpg

Katka
04.05.2011, 01:01
Մեր գործի տեղի էն մեկը ինձ թազա օգտագործված կոմպ ա տրամադրելու:))

Smokie
04.05.2011, 18:26
Ամպրոպ:love

Norton
04.05.2011, 18:49
Հայկական հարց:[
Հայոց ողբի պատմություն:[
Համալսարան:[

Գեա
04.05.2011, 20:59
գտել եմ այն միակ դիագնոզը , որը վնասում է ոչ թե պացիենտին այլ նրա շրջապատին-"Խելք չունի'':fool

murmushka
05.05.2011, 12:37
Աշխատանքի վայրս գտնվում է թատերական ինստիտուտի շենքի մոտ, հիմա նայում եմ պատուհանից, ուսանողները կիթառով սերենադ են երգում: ՈՒրախ են, ժպտում են, կյանք կա իրենց մեջ, եռանդ, հույս, հավատ, անհոգություն ու խենթություն:
Ինձ խենթություն է պակասում

Էլիզե
06.05.2011, 21:45
Նոր Տարուց սկսած սպասում ենք մայիսի հինգին: Մայիսի հինգն անցավ... հիմա կարող ենք պատրաստվել Նոր Տարուն… :B :))

Աբելյան
07.05.2011, 15:15
Երեկ եկեղեցի էի գնացել: Էնքան սիրուն աղջիկ կար::love
Թու, ուրիշ բան էի ուզում ասեի: Աղոթատեղում (որտեղ որ մոմ են վառում), մեր ու աղջիկ մոտեցան, մտքերս ցրեցին: Չեմ սիրում, որ մի մոմասեղանի (գիտեմ որ տենց բառ չկա) մոտ ինձնից բացի ուրիշ մեկն ա կանգնում: Դե, աղջիկը մոտեցավ մոմով, որ վառի, մաման էլ ապարատը հանեց նկարի: Անպայման էն պահին, երբ որ աղջիկը մոմը կռացնում ա վառվող մոմի վրա: Հետո էլ աղջկան փոխանցեց, ինքը կանգնեց վառելու: Վերը նշված "հայկական ավանդական" դիրքով նկարվելուց հետո, ախորժակը բացվեց. "Մի հատ էլ սենց նկարի": Դրանից հետո խաչակնքվեցին ու դուրս եկան առանց աղոթել: Էհ, հայեր ջան: Ես անաստվածս, ենքան եմ ձեր կրոնը հարգում, որ մտնելուց հեռախոսս եմ անջատում: Իսկ դուք… Հաաա, երևի նկարվում էին, որ մեռնելուց հետո որպես իրեղեն ապացույց ցույց տան ահեղ դատավորի առաջ:

Ծով
07.05.2011, 17:28
հայկական ձևերով թքում եմ ֆրանսիական փայտիկին..երկու օրից երկու հատ քննություն..հեղինակային իրավունքները արած ա, բայց դոսիեի վրա չեմ կարողանում կենտրոնանալ...նենց վիճակ ա, որ ուղղակի չեմ ուզում կենտրոնանամ..սենց անգյալություն...ասենք հենց մենակ էն, որ էս իսկապես զբաղված ժամին ե ս մտել եմ ակումբի անկապ օրագիր, վիճակը ծանր ա........էս պահերին ասում ես, բա լավ չէր լինի դասախոսը մենակ կաշառքով գնահատեր,մի հատ կոնյակ տայինք...լօլ...
գնացի պարապեմ...հուսով եմ կհավաքվեմ...օրս պրծնում ա, իսկ ես մտածում եմ Բենիկը Լադեն վաաբշե գոյություն ուներ?թե չէ...ուֆ...

Հարդ
07.05.2011, 17:44
Երկուշաբթի...:)

Վերջապես բեմում կկատարեմ էդ գործը:

Համ էլ կարոտել եմ Գյումրին:): Արդեն երրորդ տարին ա ինչ էս ամսում գնում եմ: Սիրեցի էդ քաղաքը:

Բա որ երկուշաբթի բարով նվագեմ, գալա համերգին կանչեն:love: Մի խոսքով հաղթել եմ ուզում էդ մրցույթին:
Շատ եմ պարապել:goblin

http://www.youtube.com/watch?v=GfHDrsjfp44

My World My Space
07.05.2011, 22:25
էսօր մի աննասուն զանգում, նեռվերս սկսում ա ուտել, կատաղած գոռում եմ, ախպորս աղջիկը, որ էսօր դառավ 3 տարեկան, մոտենում ա ինձ ու ասում.
- Խնդլում եմ, իմ ծնունդի օրը կլիվ չանես....:B

Ես հալվում եմ, ու էդ պահին պատրաստ էի գրկել ինձ զանգողին ու հետը տանգո պարել.....:)

Գեա
07.05.2011, 22:50
Այսօր զարմիկիկիս հետ կենսաբանություն էի պարապում:Բացատրում էի արտաքին ու ներքին բեղմնավորումների տարբերությունն ու իմաստը:Աչքերը մի այլ կերպ փայլում էին, սկսեց քթի տակ ժպտալով հարցեր տալ :
_Հոք…բա էդ սպերմատազոիդը մենակ արական սեռի մոտ ա՞,Բա քանի՞ տարեկանից ա սկսում արտադրվել,բա մարդու մոտ հաստատ մենակ ներքին բեղմնավորում ա՞,- խոսում է , բայց աչքերը մի տեսակ խորամանկ ժպտում են:
Հարցերին պատասխանում եմ , բայց կոմպլեքսը մի այլ կարգի տարել ա …Մտածում եմ "Սա կարծես թե ամեն ինչ շատ լավ էլ գիտի, ուղղակի ինձ է փորձում , տեսնի ինչքան կդիմանամ":
ԴԻմացա:)
Բայց հարցերից մեկը ինձ դրեց հիշողության բաշին ու քառատրոփ տարավ դեպի ուսանողական տարիներ…
Կենսաբանության մի դասախոս ունեինք, խոսելիս լեզվին հավասար ձեռքերն էլ էին խոսակցությանը մասնակցում…Մի օր տղաներից մեկին դաս հարցրեց ու վերջում էլ թե.
–Մարդու մոտ բեղմնավորումը արտաքին է թե՞ ներքին…
Այդ տղան, որը բավականին լկստված կերպար էր, որոշեց դասախոսի ներվերը ուտել:
-Ընկեր *-յան մարդու բեղմնավորումը արտաքին է,-Մի պահ չարագուշակ լռություն տիրեց, որի ընթացքում դասախոսի դեմքի արտահայտությունը սկզբում դարձավ :o, հետո փոխվեց այս մեկին:angry:Ու քանի որ պատասխանը ընդունել էր ամենային լրջությամբ, որոշեց էդ կյանքից անտեղյակ, լավ պապայի շատ լկստված տղային կյանք սովորեցնել.
-Տղա՛ ջան, քո ասածից հետևում է , որ օրինակ ե՛ս, վազելով ամբիոնի միջանցքով, գցում եմ իմ ձվաբջիջը, իմ հետևից վազելով գալիս է պարոն Սիսակյանը(այս մի ազգանունը բացահայտեմ:, նա ամբիոնի վարիչն էր)) ու ...ու... շաղ է տալիս իր սպերմատազոիդնե՞րը ,–ու ազնիվ վրդովմունքից սկսեց խեղդվել…
Չմոռանամ ասել, որ այդ ամբողջ խոսակցությունը համեմեց ձեռքերի բացահայտիչ- սպանիչ ժեստերով…
ՀԳ երևի գաղտնի անհույս երազանք ուներ , որ իր ձվաբջիջն ու պ. Սիսակյանի սպերմատազոիդները հանդիպեին:D

erexa
08.05.2011, 02:08
Իմ արևի ուզում եմ քիչ ալկոհոլ խմեմ, ուրեմն վերցնում եմ օղու բաժակ ու մեջը գինի եմ լցնում ու տենց մի քանի անգամ էդ փոքր բաժակով գինի եմ խմում էն հույսով, որ քիչ ա:)) բայց աչքիս մի մեծ գինու բաժակի չափ խմում եմ եթե ոչ ավել: :oy :))

Smokie
08.05.2011, 13:41
Շատ եմ սիրում Անդերսենի հեքիաթները՝ գեղեցիկ, բարի, հետաքրքիր:roll իսկ հաճախ էլ տխուր::( Անդերսենն իհարկե աշխարհի ամենալավ հեքիաթասացն է, երեխաների լավ բարեկամը: Բայց հե՞շտ է արդյոք երեխաների համար, նրանք ամեն-ինչում տեսնում են լավն ու բարին, կարծում են թե ամեն մի հեքիաթ happy end-ով է, որքա՜ն ծանր կլիներ փոքրիկների համար լսել օրինակ ջրահարսի հեքիաթը:
- Բայց ինչու՞ նա մահացավ, ինչու՞ է հեքիաթն այդպես ավարտվում::cry
Ինչպե՞ս բացատրես երեխային, որ հենց դրանով էլ հեքիաթը գեղեցիկ է, նա չի հասկանա իհարկե, կամ կհասկանա... բայց շատ ուշ: Պատկերացրեք, եթե ծանոթ մի երեխա, ձեզ խնդրի պատմել ջրահարսը: Ծանր է: Շատ դժվար է, չես կարող պատմել, ոչ է՛լ կարող ես ասել, որ դա տխուր հեքիաթ է, դա է՛լ ցավ կպատճառի նրան: Ստիպված ես խաբել երեխային՝ ասելով, որ չես հիշում այդ հեքիաթը:
Շատ բաներ կան, որ երեխաները չեն հասկանում, մինչեւ որոշ տարիքի հասնելը:
Ամեն ինչի մեջ էլ գեղեցկություն կա եւ՛ մանկական լավատեսության, ուրախության, եւ՛ Անդերսենյան թախիծի, տխրության: Գեղեցիկ էր ջրահարսը, որ արքայազնի համար զոհեց իրեն, գեղեցիկ էր լուցկիներով աղջիկը, որ հավատում էր հրաշքների ու տեսնում այն, ինչ չէին տեսնում ուրիշները, գեղեցիկ էր եղեւնին, որ ուզում էր ուրախացնել մարդկանց, գեղեցիկ էին մատնաչափիկը եւ Հերդան, որ երկար դեգերումներից հետո գտան իրենց երջանկությունը:
Բոլորն էլ գեղեցիկ են::)

Էլիզե
08.05.2011, 14:57
Էս ի՞նչ բան էր... :o

Հայկօն ու Ռուֆուսը եկել էին մեր տուն:

Պարզվեց՝ Ռուֆուսը հենց ինքը՝ Ջորջ Քլունին է: Ասում եմ՝ "Հաու դու յու դու, Ջորջ", մերոնք էլ ասում են՝ "Չճանաչեցի՞ր, Ռուֆուսն ա Ակուբի: Ինքը հայերեն հասկանում ա, հայերեն խոսա հետը…"

Սաղ հեչ, Հայկօն աչքիս ալա բուլա էր երևում՝ հա աչքի պոչով նայում էր ինձ ու Քլունիին, ես էլ մտածում էի՝ "Պահո՜, հեսա անկապում մի հատ գրական-գեղարվեստական ակնարկ կգրի՝ "Նա խելակորույս սիրահարված է նրան" թեմայով":

Ու հենց էդ պահին լսում եմ՝ "Ասի՜... ջուրիկ եմ ուզո՜ւմ"… Աչքերս բացեցի. Սուսանիկը ծարավ աչուկներով նայում է ինձ...

Ֆո՜ւ, երազ էր, լավ պրծա... թե չէ... Հայկօյի գրած ակնարկի ձերքը կրակն էի ընկնելու :))

Tig
08.05.2011, 15:26
Էս ի՞նչ ժողովուրդ ենք...
Ավտոկայանի դիսպատչերին հնարավորություն էր ընդձեռնվել "օգտվելու" իր պաշտոնական լիազորություններից: Երեխեքին պարելու ու պլակատ կպցնելու համար նեղում էին, ինչա թե իրենց չէին հարցրել, իրենցից թույլատրություն չէին խնդրել, նկարահանելու համար մինիստրությունից թույլատրություն չէին ներկայացրել...... Էդ Կարինը Ստամբուլի օդակայանում երևի մինիստրությունից թույլատրություն էր ներկայացրել, որ Յարխուշտա էր պարել, օդակայանի ադմինիստրացիաին էլ խնդրել էր... Ոնցոր Հովոն ա ասում՝ հավաքարարի "պաշտոն" ունեցողից էլ պիտի իր ավելի կողքով անցնելու համար թույլատրություն խնդրես...:[

Էս ի՞նչ ժողովուրդ ենք...
Հրաշք::love Իսկականից հրաշք ժողովուրդ ենք: Բարլուսախառը ծեծում ենք ավտոկայանի մոտակա բնակելի տան դուռը: Կիսահագնված մարդիկ դուրս են գալիս: Խնդրում ենք մի քանի ժամով հոսանք միացնենք, մարդիկ խառվնում են իրար բերում պատշգամբից լար են կախում միացնում ենք... Պարը գնումա... Լավն ենք:hands

հ.գ. ավտոկայանի ադմինիստրացիան էլ թող իրան պահի իրա տարածքն ու հոսանքը...:P

Գեա
08.05.2011, 23:20
Բարև սիրելի պապիկ
Երկար, շատ երկար տարիներ են անցել այն օրից , երբ վերջին անգամ ինձ սեղմեցիր կրծքիդ, համբուրեցիր, սրբեցիր արցունքներս ու միայն քեզ բնորոշ շշուկով ասացիր. ”Դիմացիր, կյանքում նաև կորուստներ են լինում”:Մի քանի ամիս անց հեռացար ընդմիշտ: Հեռացար այնպես, ինչպես ապրել էիր ամբողջ կյանքում` լուռ արժանապատվությամբ: Հեռացար,ինձ թողնելով քո ավանդը` լինել արդարամիտ,սիրել հայրենիքն ու ապրել հանուն նրա:
Մի օր ասացիր.
-Ամենահզոր զգացումը հաղթանակի զգացումն է,-հետո ավելացրիր ,- արդարացի հաղթանակի ,-վերջին բառերը ասացիր այնքան բարձր,ինչքան թույլ էին տալիս քո թույլ ձայնալարերը:
Դու մինչև վերջ ապրեցիր հաղթանակ տարած այն զինվորի հպարտությամբ, որը գիտեր թե հանուն ինչի էր կորցրել առողջությունը մարտի դաշտերում, որը երբեք չզղջաց կրած և ո՛չ մի դժվարության համար:
Հուսով եմ , որ նամակս տիեզերական ալիքներով քեզ կհասնի, որովհետև ես ուզում եմ սրտանց շնորհավորել քեզ, քո համար ամենակարևոր տոնի` մայիսի իննի կապակցությամբ և հավաստիացնել , որ չնայած մեր որոշ հիմար քաղաքական գործիչներ փորձեցին նսեմացնել ու մոռացության գիրկը նետել քո սերնդի մեծ ավանդը, բայց դա նրանց չհաջողվեց, որովհետև իսկական հերոսներն ու արդարացի հաղթանակները երբեք չեն մոռացվում: Այդպես եղել է միշտ ու կշարունակվի հավերժ...

Ջերմ համբույրներով` քո թոռնիկ:

My World My Space
08.05.2011, 23:52
Շնորհավոր մեր հաղթանակները.....

Ոնց եմ սիրում ես էս մայիս ամիսը.... հաղթանակների ամիսը.... :love

Հայերենական Մեծ պատերազմի հաղթաերգը


http://www.youtube.com/watch?v=TQrINrPzgmw

Շուշի հաղթաերգը


http://www.youtube.com/watch?v=sS55UXZ6eaM


էս էլ մեր նախնյաց կոչը մեզ....


http://www.youtube.com/watch?v=1HCtULtrZE0&feature=related

E-la Via
09.05.2011, 21:29
Մայիսի 9-ը...

Մի տասնամյակից ավել ետ եմ գնում:
Դպրոցի մի քանի երեխաներով կտրում են դպրոցից դեպի այդ համայնքի հուշարձանի մոտ տանող ճանապարհը` անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար:
Այդ աշկերտների մեջ, հենց առաջին շարքերում երկու աղջնակ են քայլում` ամեն մեկի ձեռքին մի յասամանի փուջ:
Հասնում են հուշարձանի մոտ, որտեղ հսկայակն քանակության մարդիկ են հավաքվել, միջոցառում է տեղի ունենում: Ընդամենը մի քանի րոպե անց պետք է երկուսն էլ ելույթ ունենան` ասմունքելու են:
Աղջիկներից մեկը, երբ տեսավ այդքան մարդկանց , խուճապի մատնվեց ու մյուսին խնդրեց իրեն հիշեցնել արտասանվող բանաստեղծության տողերը, որոնք հուզմունքից մոռացել էր, իսկ ընկերուհին հիշեցրեց այդ տողերը, մի քանի անգամ կրկնել տվեց ու փորձեց հանգստացնել:
Ահա նրանց հերթն է: Արտասանում է ընկերուհին` հիանալի առոգանությամբ` նա ասմունքի հիանալի ունակություն ուներ:
Հերթը հասավ մյուսին: Կանգնեց, սիրտը սկսեց անհանգստությունից արագ տրոփալ, փորձեց հիշել տողերը, բյաց չկարողացավ: Հետ նայեց, տեսավ ծնողի խիստ հայացքը, անելանելիություն զգաց ու ուր որ է պետք է արտասվեր, երբ կողքից լսեց ընկերուհու կամաց ձայնը, որը հուշում էր բանաստեղծության տողերը: Վերջին ճիգ գործադրելով` հավաքեց իրեն, սկսեց արտասանել , մեկ էլ նկատեց, որ այդ տարածքից հեռանում են: Ամեն ինչ վերջացել էր... բայց սա ընդամենը սկիզբն էր.... Դեռ միասին տարբեր միջոցառումներին ելույթ ունենալու, մյուս տարիներինն էլ նույն հուշարձանի մոտ, նույն օրը հերթական ծրագրով ներկայանալու և միասին թև- թևի տված մի երկար ճանապարհ անցնելու սկիզբը:
Այդ ընկերուհին երբեք էլ չի կարողացել ասմունքել այնպես , ինչպես մյուսը, երբեք էլ չի կարողացել սովորել այնպես, ինչպես մյուսը, երբեք էլ նման հիացական հայացքների չի արժանացել, բայց միշտ էլ հիացմունքով է նայել ընկերուհու հաջողություններին, թեկուզև ցանակնում էր գոնե նման կերպ ասումունքել իմանալ :oy: Բայց միշտ մի բան հաստատ է իմացել. ինչպիսին էլ, որ լինեն` միմյանց համար իսկապես լավ ընկերուհիներ են:

Նրանց ճանապարհները բաժանվեցին մի քանի երկար ու ձիգ տարիներով: Իրարից հեռու ապրեցն կարելի է ասել մի ամբողջ կյանք: Կարծես թե ամեն ինչ պետք է փոխված լիներ, բայց արի ու տես, որ այդպես չի: Ընդամենը մի որոշ ժամանակ առաջ նրանք գտան իրար ու երբ հանդիպեցին, հասկացան, որ միմյանց համար մնացել են այն նույն հուշարձանի մոտ կանգնած աղջնակները :

Նորից Բարի Գալուստ իմ կյանք , հա, նաև Ակումբ ;):

Շնորհավոր Հաղթանակների Օր :):

Shah
09.05.2011, 21:40
կայֆ :D
երեգ ես ու հետիս ընկերը պայմանավորվել էինք, որ բարևելուց ինքը ինձ պտի ասի բարև, ես էլ իրան օրիոթիա, հաջող անելուց էլ ինքը ինձ բարի գիշեր, ես էլ կալի սսեբո: առավոտ մոռացել էինք, բայց գնալուց հիշեց ու ասեց բարի գիշերը, ոնց որ թե բան էլ չկա... հիմա էտի գնացել ա, իմ մոտ էլ էս վիճակն ա :))

Էլիզե
09.05.2011, 21:49
Հետաքրքիր են պստիկները:

Քիչ առաջ սենյակում մենակ են մնացել Սուսանիկը ու իր ապերիկը՝ յոթամսեկան Տիգրանիկը /ով, իմիջիայլոց, շատ խոստումնալից պարմանի է... Խոստանում է՝ Սուսանիկից ավել ժողովրդականություն վայելել Ակումբում/: :))

Տիգրանիկը սկսում է լացել՝ ինչպես միշտ ձանձրույթից: Կողքի սենյակում եմ: Ձայն չեմ հանում. ուզում եմ տեսնել՝ Սուսանիկը, ով խիստ զբաղված էր իր տիկնիկների արդուզարդով, ի՞նչ ռեակցիա կտա եղբոր լացին…
Սպասում եմ… Տիգրանիկը լաց է լինում:
Լսում եմ Սուսանիկի քայլերի ձայնը: "Ըհ-ը՛,-մտածում եմ,- եկավ "օգնության" կանչելու": Սուսանիկը մտավ սենյակս, խիստ գործնական տեսքով վերցրեց մի սրբիչ, գնաց եղբոր մոտ, բացեց սրբիչը, գցեց եղբոր վրա ու սկսեց.
-Տիգրանիկս ցկա, ցկա, ցկա... ո՞ւր ա Տիգրանիկս... հեսա՜.... ծի՜կ Տիգրանիկկկկկ.....
"Ծիկի"-ի ևս մի քանի սեանս և Տիգրանիկը մոռացավ ձանձրույթի նոպայի մասին...

Հեհե... պստոկներ... :)

Հայուհի
09.05.2011, 22:12
Ինչ անկապա ամեն ինչ... էս օրագրից էլ անկապ :(
Ուզում եմ ոչինչ չզգալ.... ընդհանրապես...

My World My Space
09.05.2011, 22:34
Հաղթանակի զբոսայգին գերբեռնված էր տարբեր տեսակի և բնույթի դեմքերով: Իրարից 100-150 մետր հեռավորությամբ 2 համերգ էր գնում: Ամեն համերգն իրեն արժանի հանդիսատեսով:
Խնդրեմ, դիտեք 2 համերգներից հատվածներ....


http://www.youtube.com/watch?v=YSm7juZDhlo


http://www.youtube.com/watch?v=GvBlif9ZKTc

էս մեկն էլ որպես բոնուս՝ «կաքավիկը» շարքից....

http://www.youtube.com/watch?v=D04aIhaXQts

Որակի համար ներողություն եմ խնդրում....

Հայուհի
09.05.2011, 22:37
Ինչ անկապա ամեն ինչ... էս օրագրից էլ անկապ :(
Ուզում եմ ոչինչ չզգալ.... ընդհանրապես...

Չէի սպասում...
Մարդ , ով քո հանդեպ միշտ անտարբերա եղել, չէր նկատում, "թքած ուներ" վիճակն էր, հիմա ավելի մեծ ուշադրությունա դարձնում ու քաջալերում , քան նրանք, ովքեր մոտիկ են, ովքեր "անհանգստանում են" քեզ համար...
2 ժամվա ռեալ, առողջ շփումն էլա հերիք 2 տարվա բացը լրացնելու համար...

erexa
10.05.2011, 00:01
Այս ստեղծագործությունը շատ եմ սիրում և ամեն անգամ կարդալուց միշտ հուզվում եմ: :(

Ձախողված Մտադրություն

Ես ամբողջ ճամփին միտք էի անում.
Ի՞նչ պիտի ասեմ իմ մորը բարի,
Ա՜խ, չէ՞ որ նրան՝ իմ հարազատին,
Չեմ տեսել արդեն ես քանի տարի:

Ու մտերմության ինչպիսի՞ խոսքեր
Պիտի դուրս թռչեն իմ շրթունքներից:
Ի՞նչ պիտի ասեմ նրան, որ անքուն՝
Օրորոցիս մոտ օրորել է ինձ:

Եվ քանի՜, քանի՜ հիասքանչ մտքեր
Իմ ուղեղի մեջ իրար փոխեցին:
Վայրկյանը արդեն տարի էր թվում,
Թեև արագ էր սլանում իմ ձին:

Ու ես ներս մտա: Եվ հանկարծ դեմից
Ընդառաջ վազեց ինձ մայրս բարի,
Ես ոչինչ չասած՝ կախվեցի վզով,
Ինչպես պտուղը՝ հարազատ ծառից:

Հարդ
10.05.2011, 15:48
Հիշում ե՞ք որ ասում էի... (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2231458&viewfull=1#post2231458)

Հաղթել եմ...:)

Էլիզե
10.05.2011, 21:55
Օրս շատ խոստումնալից էր սկսվել՝ գլխացավով: Ավելին՝ գրիպի նախանշաններով… հա, ի՞նչ անեմ... ջհանդամիս... մեծ աղջիկ եմ...

Գնում եմ աշխատանքի: Ճանապարհին ականջիս է ընկնում Big Girls Don't Cry (http://www.youtube.com/watch?v=E6sqA9QtV5I) /Մեծ աղջիկները չեն լացում/ երգը, ընդհանրապես չեմ սիրում էսպես ցըկը-ցըկը երգեր, բայց ժպտացի, համահունչ էր օրվաս հետ:

Աշխատանքիս ընթացքում չեմ լսում ինչ են ասում հաճախորդները՝ ականջներս փակ են...Չեմ կարողանում խոսել՝ օդը չի հերիքում... Մինչև ընդմիջմանս ժամը "տղամարդավարի" դիմացա... Հետո՝ փասափուսաս, որն իրենից մի պայուսակ էր ներկայացնում, հավաքեցի ու նշանակետս դեպի տուն՝ դուրս եկա բանկից…

Հասկացա՝ արժի, որ մեկ-մեկ էլ բիգ գըրլս-երը քրայ անեն :))
Համենայն դեպս էսօր՝ Սարոյանի գիրքը ձեռքիս, մոշով թեյը կողքս, ահագին քրայ արեցի... :}

Լավ եմ արել :beee :))

Նաիրուհի
11.05.2011, 01:50
Էսօր ինձ համար մի հրաշք հայի եմ բացահայտել։ :love Հենց հնարավոր լինի Ակումբում էլ կդնեմ երգերը։ Բայց ի՜նչ տիպ էր...:love Արտոյին հայտնաբերելուց հետո դեռ ոչ մի հայ կատարող էդքան ուժեղ տպավորություն չէր թողել վրաս։ Հետաքրքիր է՝ հիմա էդ մարդը կա՞...:think

Ըհը... Էս էլ ինքը...:love Շնորհակալ եմ, Արեգս... :love :oy


http://www.youtube.com/watch?v=4JWCTlD4Dus

Կենսագրական ոչ մի տվյալ չունեմ... :(:(:( Մի կարգին նկար էլ չգտա, որ գոնե մոտս եղած երգերը վիդեո սարքեմ, դնեմ Յութուբում...

murmushka
11.05.2011, 09:59
Երևի երբեք չեմ դադարի զարմանալ մարդու համակերպվելու,կյանքի կառչելու ունակությունից: Երբեմն թվում է, որ չես դիմանա ցավին, չես դիմանա հաջորդ հարվածին, որ կգժվես, կխելագարվես, որ ուղղակի կմեռնես, եթե այսպես կամ այնպես լինի, բայց... կյանքը շարունակվում է, լինում է հաջորդ հարվածը՝ ավելի ուժեղ քան նախորդը, լինում է հաջորդ հիասթափությունը, ավելի հիմնավոր, քան նախորդը, ու մարդու ուղեղը անդադար շարունակում է արդարացում, մեղմացուցիչ հանգամանք, բացատրություն, ու վերջապես դրական կողմ փնտրել, ու, որ ամենաաաաազարմանալին է, միշտ գտնում է: Աստված իմ, ինչի ենք սենց կառչել ու ինքնախաբեությամբ զբաղվում, մի հատ սթափվիր, նայիր շուրջդմ, այն ինչ կատարվեց մեկ, երկու, երեք չորս անգամ, հաստատ էլի կկատարվի, չկա պատահականություն, չկա հաջողություն, կա ստատիստիկա, իսկ ստատիստիկայով դու անհաջողակ ես: ուրեմն հավաքիր ուժերդ ու ընդունիր, որ թուլակամ ես, կամ էլ հաջորդ անգամ պարզապես լռիր.......

ars83
11.05.2011, 15:47
Հույները «շ» տառն արտասանել չեն կարողանում, փոխարենը «ս» են ասում՝ կոնֆիգուրեյսոն (configuration), ապրեսիեյսոն (appreciation)...

2005-ին ընկերոջս հետ մասնակցում էինք ծրագրավորման ամառային դպրոցի, որտեղ շատ տարբեր ազգերից մարդիկ կային: Ընկերս մտերմացել էր մի հույն տղայի հետ (որը հիմա արդեն իմ ընկերն էլ է), որի պրոֆեսորը համալսարանում հայ էր: Կոստասը (մեր հույն ընկերը) խնդրել էր իրեն սովորեցնել բարևել և որպիսություն հարցնել՝ հայերեն: Ընկերս էլ բացատրել էր, որ պետք է ասել «Բարև, ո՞նց ես», եթե դիմում էս մտերիմ մարդու և «Բարև ձեզ, ո՞նց եք»՝ եթե ոչ մտերիմի կամ պաշտոնական միջավայրում: Կոստասը դա անգիր էր արել, որ ասի իր պրոֆեսորին: Իսկ նախքան այդ որոշել էր փորձարկել սովորածը իմ և մեկ այլ մասնակից հայ աղջկա վրա, որպեսզի տեսնի, թե ինչ տպավորություն է գործում մեզ վրա: Մի օր իրենք գալիս էին ընկերոջս հետ, մենք էլ հայ աղջկա հետ իրենց ընդառաջ էինք գալիս: Կոստասն ուրախացավ, որ հարմար առիթ է և, հասնելով մեզ ջերմորեն ողջունեց՝ «Բարև զեզ, է՞ս եք»: :{ (օժանդակ բայերն էր միայն հիշել) Ընկերս շտապեց բացատրել, թե ինչու է Կոստասը մեզ «էշ» անվանում: :D

E-la Via
11.05.2011, 23:13
Չեմ կարողանում հասկանալ.....

Այսօր պարզ տեսնում եմ, որ մենք չգիտենք հանգիստ, նորմալ,խաղաղ ապրել, երբ անգամ դրանց խանգարող հանգամանք չկա:
Այդ խաղաղությանն, հանգստությանն ենք ձգտում, պարզ տեսնում, թե ինչ պետք է անենք դրան հասնելու համար ու երբ այն ձեռք ենք բերում.....
Կամ էլ ամբողջ օրը ազատություն-ազատություն գոչելով ենք ման գալիս, երզաում այն, տենչում, բայց հենց էդ ազատությանը խանգարող հանգամանքները վերանում են, ու ստանում ես այդքան սպասելին, այդքան թանկը, հասկանում ես, որ չգիտես, թե դրա հետ ինչ անես:

Նկատել եմ անգամ, որ մարդիկ, նման դեպքում անելու բան չունենալով, սկսում են թոշնել, խամրել, իսկ այն ժամանակ ապրելու պատճառ ունեին, նպատակ կար...

Հա, մենք չգիտենք խաղաղ ապրել, լինել ազատ ու երբ այն ստանում ենք` ինքներս ենք գժտություն առաջացնում, ինքներս մեզ համար նոր շղթաներ ստեղծում:

Կամ մենք իսկապես չգիտենք, մոռացել ենք այդպես ապրել, կամ էլ ուղղակի էդ ամենը միֆ է:

Բայց ամենայն հավանականությամբ ուղղակի մոռացել ենք... Սովորելու ժամանակն է:

Chuk
11.05.2011, 23:46
Ասում են, որ մարդու կյանքը սև ու սպիտակ գծերով է: Մեկ գնում ես սպիտակով, հետո սկսվում է սև շրջանը, հետո նորից սպիտակը, նորից սևը, մեկը կարճ, մյուսը երկար՝ իրար հաջորդելով:

Ասում են, որ մարդու կյանքում կան վերելքներ ու վայրէջքներ, մեկ բարձրանում ես, մեկ էլ իջնում: Չես կարող ոչ անընդհատ բարձրանս, ոչ անընդհատ իջնես: Ասում են, թե դրանք իրար հետևից են լինում, իրար հաջորելով:

Ասում են, որ մարդու կյանքում խավար կա ու լույս կա, ու դրանք հաջորդում են իրար:

Սուտ է: Երբեք չհավատաք:

Մարդու կյանքում կա թե՛ սևը, թե՛ սպիտակը, թե՛ վերելքը, թե՛ վայրէջքը, թե՛ խավարը, թե՛ լույսը: Դա ճիշտ է: Բայց էնպես չի, որ դրանք իրար պետք է հաջորդեն, անպայման: Դրանք կարող են իրար հետ էլ լինել: Կարող ես միաժամանակ համ բարձրանաս, համ իջնես: Համ լույսում լինես, համ էլ խավարում: Քո ինքնազգացողությու՞նը: Քեզնից է կախված: Ավելի տարվեցիր վայրէջքով, տխուր ես լինելու, վերելքով՝ ուրախ: Մի բանը ստացվում է, մյուսը՝ մատնվում անհաջողության: Կարող ես տարվել էդ անհաջողությամբ ու պատմություն սարքել, ընկնել խոր դեպրեսիայի մեջ: Բայց կարող ես բռնվել ստացվածից, հաջողությունից, սիրես ու փայփայես ու.. ժպտաս :)

Կյանքը մի գունավոր գրաֆիկ է, առանցքների վրա բազում կորեր են՝ տարբեր գույների, որոնցից մեկը աճում է, մյուսը նվազում է, մյուս տատանվում է, էն մեկն էլ իրեն դրել է արվեստագետի տեղ ու նկար է նկարում: Էդ գույներով գծերը ճիշտ ես համադրում ու... լույս է, արև է :) Բոլոր գույներն իրար հետ դրանք լուսատուն են, ուղղակի պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ համադրել, ու չտարվել միայն վայրիջնող գծով :)

Կյանքը լույս է: Իսկ լույսը մոտ է.. ու.. մի ամիս մնաց :)

Ուրվական
12.05.2011, 00:06
Ինչ-որ բան կա մտքիս, որ ուզում եմ ասել, խոսել դրա մասին, բայց չեմ կարողանում ձևակերպել: Մի ձևի անհանգստություն կա մեջս՝ մարդկության, մեր մոլորակի համար: Թվում ա, որ մարդիկ ամեն ինչ բարդացրել են, բայց իրականում բոլորը ձգտում են ամենապարզին: Բայց շատերն իրենց ձգտումներում ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում: Ոնց կլնի տենց... Ինչի են մարդիկ գնում ու ապրում ուրիշ քաղաքակրթության մեջ, որտեղ իրենք օտար են: Միշտ մտածել եմ, որ եթե հանկարծ մի օր չլինեմ, ինչ կլինի: Ինչ կփոխվի աշխարհում: Գլոբալ առումով ոչ մի բան, մարդիկ սկի աչքն էլ չեն թարթի: Բայց հլը լավ ֆուտբոլիստ կամ դերասան եղիր, հանրաճանաչ, տես, թե ոնց են բոլորը անհանգստանում քո ճակատագրով: Ինչի ա սենց, չեմ կարում հասկանամ: Ու արդյոք 60-70 տարին ա օպտիմալ ապրելու ժամկետը՞, թե ավելի քիչ: Ինչ կարաս փոխես դու էս կյանքում: Սենց խառը մտքեր, որ ինձ այցելում են ու ստիպում մտածել, նույնիսկ արտահայտվել:
Ամեն ինչ կամ շատ պարզ ա, կամ շատ բարդ: Թվում ա որ բարդ ա, բայց ձգտում ես պարզին:
Վիսոցկու "Парус" երգն եմ լսում:

My World My Space
12.05.2011, 13:31
Գիտե՞ք ինչն եմ սիրում....
Որ ավտոկայանի դիսպետչերը նվագը լսելով թափով հելավ դուրս իրա շայկով, տեսավ որնց են մի 50 ջահել ուս-ուսի տված պարում, ու մնացած մարդիկ ո՜նց են նայում պարողներին, ձեն չհանեց։ Չկարացավ հանի։ Որովհետև ամաչեց (էդպես եմ կարծում), կամ էլ ռիսկ չարեց (հնարավոր ա)... ինքն էլ կանգնեց, երկար նայեց, հետո ոնց էկել էր, նենց էլ ներս գնաց։ Ու էն մարդիկ ովքեր կանգնած նայում էին, պարտադիր չի, որ պարից գլուխ հանեին, իրանք գեներով էին լսում, ազգայինը... որովհետև ազգայինն օրորոցային ա, թեկուզ ռազմապար լինի։ Նորածինը ո՞նց ա մոր գրկի մեջ հանգստանում միանգամից։ Ազգայինին կպեք ժողովուրդ, գլոբալացման էս դարում ավելի լավ փրկություն չկա....

Հ.Գ. Ուզում եմ հավատամ, որ դիսպետչերի գեները չէին խլացել, ինքն էլ լսեց։

Shah
12.05.2011, 13:44
առաջին դեպքից (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2211574&viewfull=1#post2211574) հետո
դեպք երկրորդ. պարզվում ա պամիդորը միրգ ա (http://en.wikipedia.org/wiki/Tomato#Fruit_or_vegetable.3F)..
ինչ որ էս վերջերս սկսում եմ կասկածել իմ գիտելիքների վրա...:think
պետք ա ճշտել մի երկու բան հետագայի համար... :)))
հ.գ. ամեն դեպքում ինչ ուզում ա լինի հպարտ/ուրախ եմ ԽՍՀՄական ավանդներով դպրոցներիս համար...

Էլիզե
12.05.2011, 21:54
Ասել մամայիս՝ "Ինչքան էքսցենենտրիկ հիվանդություն կա՝ քեզ կկպչի..."
Համամիտ եմ:
Ինչ որ նեիզվեստնիյ նաուկե վիրուս էս երեք օր է ինձ հանգիստ չի տալիս…

Ու օրգանիզմիս մեջ էս անտեր վիրուսը էնքան լավ է զգում իրեն, որ հլը մի հյուրեր (http://www.tiensmed.ru/news/troinerv2.html) էլ կանչում է...

Morg
12.05.2011, 23:02
Հոտած սպամեռի էրգիր ենք դարձել.մեկը մի թթված հոդված ա գրում,մեջը համ կառտոշկի գներից ա խոսում,որ գյուղացուն հետաքրքրի,համ Արարատի լուսապսակ ճակատից,որ սփյուռքահայ փարեգամին հեդաքրքրե,համ էլ պեձիգրի պալից,որ շուն շան որդուն գրգռե:Վերնագիրն էլ պահի ազդեցությունից ա կախված.կարա լինի "Բեն Լադենն ու Էմմին","Նավթի գներն իրենց ազդեցությունն են ունեցել արքայազնի տաբատի վրա", " 2012 ասվածն աբսուրդ է.ես եմ վերջը" և այլն

Դեկադա
13.05.2011, 10:31
Եկել եմ ասեմ, որ պետք ա մի անգամ գոնե իրականում տեսնել բոլորին:Ինչքան եք տարբեր ու միևնույն ժամանակ նման ինքներդ ձեզ: Վիրտուալ - ռեալ:Վիրտուալային գրառումների հիման վրա ձևավորված կարծիքին լրացնում ա իրական տեսածն ու արդեն հենց իրականում ոնց կաք էնպես էլ ներկայանում եք:



...ես մեր ադմինին էտքան ամաչկոտ չգիտեի::)

murmushka
13.05.2011, 13:14
մի շատ լավ մարդ ինձ խորհուրդ տվեց կյանքին թեթև նայել , փոխել վերաբերմունքը շրջապատի նկատմամբ ու սկսել մատնահարդարումից: Ինձ չէր թվում, որ ես կկարողանամ իրականացնել, բայց.... իսկ ով ասեց, որ մանուշակագույն մանիկյուրը սիրուն չէ: Առավոտվանից նայում եմ ստեղնաշարի վրա գնացող-եկող մանուշակագունն մատներին, որոնք կարծես իմը չեն, ու զմայլվում:oy
Հ.Գ. վատ չի, շնորհակալություն:hands

Մանանա
13.05.2011, 21:43
մի ամիս ա` երազում եմ ուղղակի քնել, սենց գիշերը գա ու ես քնեմ ու չմտածեմ, որ վաղը մի հազար հատ գործ ունեմ ու չգիտեմ որը հասցնեմ...
չնայած, գոնե էս երկու օրը դրական բանի համար եմ վազում, խանութներով վազելը ու պատերին նկարներ կախելը, ճիշտ ա, բավականին էներգիա ա խլում, բայց հաճելի ա :)
հա, ու մեկ էլ, վաղը ցուցահանդեսսա, իսկ ես վաբշե չեմ հուզվում... էտ նոռմալ ա???? ուֆ, եսիմ...

Katka
13.05.2011, 23:08
Ազատ հայրենիք, երջանիկ երկիր: Մանուշակ երկիր::beee

Նաիրուհի
14.05.2011, 01:23
Էսօր տնից դուրս գալիս օրագիրս (http://www.akumb.am/showthread.php/55063-Ուղեղային-մորմոք-սրտի-հիվանդություն) առաջին էջի վրա բացված թողել եմ։ Ինձնից հետո մամաս է նստել համակարգչի մոտ, դե բնականաբար աչքովն է ընկել ինչ-որ կարդալու բան (երկուսս էլ էդ թուլությունն ունենք. որ ձեռքներս թեկուզ թղթի մի կտոր է ընկնում, անպայման պիտի մանրամասն ուսումնասիրենք), ու սկսել է կարդալ։
Երբ վերադարձա, ասաց.
-Պատահական էիր բաց թողել, ինքդ էլ գիտես, որ ես կյանքում էդ օրագիրդ չէի գտնի, բայց դե չէի կարող չկարդալ։
Ես արդեն շունչս պահած սպասում եմ, որ հիմա հարցերի կամ նախատինքի տարափ է թափվելու գլխիս թեկուզ միայն նրա համար, որ «աշխարհի աչքի առաջ» էդքան անկեղծացել եմ, մեկ էլ մամաս.
-Մի հարց տամ, էլի, Լիլ, ինչի՞ գրելը թողեցիր։
-Բայց, մամ...
-Հասկանում եմ, կարող է չի գրվում։ Բայց չես պատկերացնի՝ օրագիրդ կարդալիս ինչքան մաքրվեցի...
:oy:oy:oy

Հ. Գ. Լացս գալիս է...

Հարդ
14.05.2011, 08:38
Երբ շրջապատումդ կա մի մարդ, ով ունի ոչ վատ պոտենցիալ ու դու ուզում ես նրան զարգացնել ու հեռու պահել ձուկ դառնալու ճանապարհից մեծ ա լինում հիասթափությունդ երբ՝
մեկ ա ինքը վերջում ձուկ:diablo ա դառնում, իրա ձկությունն:diablo ա անում, ու վերջում էլ վերջնականապես կնքվում ա որպես կանսերվա:diablo

My World My Space
14.05.2011, 09:43
Մեկա չեմ հասկանում.... :(

խի՞ ա էմմիի պարտությունները միշտ կապված լինում «SMS-ները վատ ուղարկվելու» հետ... կամ խի՞ ա Ռուֆուսի օրագիրը կոչվում «սեքս, թմրանյութփր և ռոքնռոլ», բայց ինքը ընդեղ մենակ զարմուհիների մասին ա գրում...:B

Nare-M
14.05.2011, 22:30
Որ ասում եմ թե ինտերնետից (առավել ևս սոցցանցերից) կախում չունեմ՝ ինձ չեն հավատում: Հա, մի ժամանակ հաճախ էի մտնում, բայց պատճառ կար, չէ՞: Կամ էլ թե լավ, եթե հեռուստացույցով անվերջանալի սերիալներն են ցուցադրում, կամ էլ 100 տարվա վաղեմություն ունեցող մարտաֆիլմերը, երբ ֆիլմից ֆիլմ ամեն ինչ կրկնվում է՝ 10-15 «վատ» տղաներ «լավ» տղայի վրա կրակում-կրակում են, ոչինչ չի լինում, կամ լավագույն դեպքում՝ վիրավորում են, իսկ ինքը մեկ-երկու կրակոցով բոլորի հարցերը լուծում է:{, ի՞նչ անեմ՝ առաստաղի աստղերը հաշվե՞մ: :esim

Բայց մի բան հաստատ է՝ էն որ ասում են թե Ակումբը տարել է՝ հիմա իմն է: Տնեցիներին ամեն մի հարմար առիթով Ակումբից, ու այնտեղի գրառումներից եմ պատմում: Կամ էլ ինչ-որ նորություն եմ հայտնում: Հարցնում են, թե որտեղի՞ց գիտեմ, գրեթե միշտ, պատասխանը նույնն՝ Ակումբից::)) Համ էլ սկսել եմ Ակումբն ու ակումբցիներին երազում տեսնել:oy: Մեկ-երկու օր առաջ էլ եմ տեսել, բայց առավոտյան վերհիշել չկարողացա, մենակ մի բան եմ լավ պարզորոշ հիշում՝ Հայկօի ավատարի նուռը՝ անվերջանալի խավարում::pardon


Հ.Գ. Վերջապես մեր մոտ էլ յասամանները սկսեցին ծաղկել:love:

Հ.Հ.Գ. Նուռ ասցեի՝ ախորժակս բացվեց:D:

Էլիզե
14.05.2011, 23:00
Սկսել եմ հավատալ ամեն ինչին՝ չար աչք, նավս, թուղթ ու գրիչ, "թաղեմ բոյդ" և այլ մոգական բառերին... :think

My World My Space
14.05.2011, 23:25
Բանից պարզվում ա, որ Մուշոն գորտաճմլտիչ-սրսկիչ և շնալվացուցիչ լինելուց բացի նաև վիրտուոզ լուսանկարիչ ա....:tease;)
վաղը կդնեմ, կտենաք....:crazy

AniwaR
15.05.2011, 01:38
http://c0379342.cdn2.cloudfiles.rackspacecloud.com/39057_0_image_of_a_voodoo_doll.jpg

Սենց սիրտս թփրտում ա, չեմ կարա ուրախությունից մի տեղ չարտահայտվեմ!!!

Օֆիցիալ հայտարարություն. ժողովոււււ՜րդ, օնլայն վուդուն աշխատում ա!!! Աշխատոււււ՜մ ա!!! Իսկ ես՝ ամենազոր թվային վուդուիստ!! :D Որ ձեզ լավ պահեք, սաղիդ հարցերը հերթով սենց կլուծեմ: :B Իսկ եթե լավ չպահեք, էլի, սաղիդ հարցերը հերթով սենց կլուծեմ: :B

disclaimer: Այս գրառման մեջ ոչ մի սպառնալիք չկա: Այն կրում է զուտ հումորային բնույթ!!

p.s. Եվ այնուամենայնիվ, այն աշխատում է: :}

Անտիգոնե
15.05.2011, 16:27
Գյումրի:) Վերջապես...

Հայաստանի շաաաաատ քաղաքներ ու բնակավայրեր ենք հուրախաղերով այցելել, բայց Գյումրի չեր հաջողվում: Ամեն անգամ մի խոչնդոտ էր առաջանում: Խոչնդոտների հետ օր օրի ուժգնանում էր նաև այդ քաղաքն այցելելու ցանկությունը: Ու հիմա, երբ շաաաատ մեծ դժվարությամբ և Աստծո կամոք վերջապես հնարավոր դարձավ մեր այցը Գյումրի, ուրախության զգացում ունենալու փոխարեն չափազանց մեծ հուզում եմ ապրում: Հուզումն իհարկե լավ է, բայց այս չափերով? :think

Ինչ որ բան այն չէ, բայց թե ինչ?

Էլիզե
15.05.2011, 22:38
Եկա հարցնեմ՝ բոլորիդ համա՞ր է էս անտեր մայիսը վայիս, թե մենակ ի՞նձ համար... :}

Երեք օրվա մեջ հետս էնքան դաժան բաներ կատարվեց, ինչքան որ գերմարդաբնակ ԱՄՆ-ի հետ չէր կատարվել իր ողջ գիտակցական Հոկտեմբերի 30-ներին:

Հ.Գ. Մնում է՝ պատուհանիս տակ գայլերը ոռնան ու... դա բուձետ Հոլոուին: :aha

Հ.Հ.Գ. :tease

Kita
16.05.2011, 01:47
Հեսա հորքուր եմ դառնում:love:love
:yahoo

Հ.Գ. Հեսան 5 ամսից է էլի:))
Բայց փաստը մնում է:love

Agni
16.05.2011, 11:12
10 օր ու վերջ... ու նորից սկիզբ...
Հետքարքիրա, երբ էս նախադասությունը շատերի համար ոչինչ չնշանակող նախադասություն կարա լինի, իսկ քո համար ...

Արէա
16.05.2011, 11:51
Ես տենց էլ չհասկացա, ի՞նչ հետաքրքիր բան կարա լինի հեծանիվի մեջ, շների համար :esim այ մարդ, թողեք հանգիստ քշենք, էլի :cry2

E-la Via
16.05.2011, 13:47
Նայում եմ պատուհանից դուրս ու, չգիտես ինչի, հազար անգամ տեսածս պատկերներն անծանոթ թվացին...
Կարծես թե ամեն ինչ նույնն է բայց ինձ զգացի մեկ այլ տեղում, մեկ այլ ժամանակում:
Միգուցե՞ սա հենց այն օրն է, որը երեկվա կրկնությունը, երեկվա սովորականը չի, այլ հենց այսօվրանն է...
Միգուցե՞ հենց այսպես պետք է զգալ ամեն օր՝ այսքան նոր, այսքան անծանոթ.....

Shah
16.05.2011, 16:34
1. գները բարձրացել են... իմ սիրած միթ պայը 1800 արժի.. ափսոս..
2. երեկ ռետրո երեկոյի էի... կա՜յֆ, մի քիչ թվիսթեցինք: common let's twist again... :roll
3. վերջապես էլ մենակ չեմ...

Հայկօ
16.05.2011, 20:13
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ օֆիսում՝ սեղանիս վրա, իր պատվավոր տեղն է զբաղեցրել հետևյալ ցուցակը (կամ գործողությունների պլանը).

Weekly Action Plan
Monday: ------ Invidia
Tuesday: ----- Avaritia
Wednesday: - Superbia
Thursday: ---- Ira
Friday: ------- Acedia
Saturday: ---- Gula
Sunday: ------ Luxuria
Կազմել եմ ու հետևում եմ անվերապահորեն: Մանավանդ որ շատ գեղեցիկ են հնչում, անկախ ամեն ինչից: Լուքսուրի՜ա... Ու մեկ-մեկ մտածում եմ. այս ամենը մի տեսակ հարեմի է նման: Երկուշաբթի՝ Ինվիդիան, երեքշաբթի՝ Ավարիտիան, հինգշաբթի՝ Իռան... Ես ու իմ յոթ մահացու սիրուհիները:

Artgeo
16.05.2011, 20:50
Վայ... Արթուրը... Էլի ժպտում ա...

Գեա
18.05.2011, 20:43
Հայտարարություն
Կորել է կյանքիս իմաստը . այն մեծ էր , լուսավոր, գունավոր ու հետաքրքիր:
Գտնողին խոստանում եմ մեծ պարգևատրում:)

E-la Via
18.05.2011, 21:06
Լավ, ինձ կասեք, թե մեր կանայք երբ են վերջապես հասկանալու, որ իրենց ամուսինների համար չպետք է մայր լինեն, իսկ որդիների հետ չպետք է իրենց պահեն խանդոտ կնոջ պես, ու որ սիրուհի կարելի է լինել ոչ միայն սիրեկանի համար:

Ախր ինչի ենք ամեն ինչ թարս անում???
Կինս ես??? Ուրեմն կին , սիրուհի եղիր ամուսնուդ համար, կողակցիդ հաստատ պետք ես որպես կին, այլ ոչ թե երկրորդ մայրիկ:
Մայր ես??? Ուրեմն երեխաներիդ մայրություն արա:

Հոգատար կին, մայր, սիրուհի, ընկեր լինելուց զատ` դու նաև անհատ ես, որը չպետք է լուծվի ընտանիքի մեջ, իր գույնը կորցնի ընանիքի անդամների ստվերներում:
Դժվար է??? Միգուցե, բայց ոչ անհնար:

Հայ կինս ես??? Ուրեմն նախ եղիր կին, հետո հայ:

Ես քեզ ուզում եմ փողոցով քայլելիս երջանիկ, ծաղկուն, հպարտ, ինքնավստահ տեսնել, այլ ոչ թե "հայ կնոջ" իմիջով պարուրված:

ivy
18.05.2011, 23:15
Աստված էլ բեթարից ազատի

Ինքն ամեն անգամ հերթական աղի ճաշը սարքելուց հետո լրջորեն զգուշացնում է.
- Եթե աղը քիչ է, ասա. ես ճաշը միշտ անալի եմ թողնում:
Ու ես, լուռ կուլ տալով աղի անխիղճ դոզաները, մտածում եմ՝ ինչ լավ է, որ ինքը ճաշն անալի է թողնում: Բա որ հլը աղի սարքեր...:aaa

einnA
18.05.2011, 23:38
էսօր ճպռուկ եմ կերել :nyam

Smokie
19.05.2011, 07:58
Էս վերջերս x-ից մի բան եմ լսել::secret Երեք տղա, քայլում էին փողոցով եւ խոսում էին Սմօքիի մասին,:o խոսում էին նրա գրառումներից, թե Սմոքին սենց բան ա գրել, էս ա գրել, բայց թե կոնկրետ ինչ... չեն կարողացել ասել:


Շատ հետաքրքիր է իմանալ թե ի՞նչ են խոսում քո մասին::))

Արևածագ
19.05.2011, 10:32
Մի քանի տարի առաջ ամուսինս գործի տեղից դուրս գրած մակարդակաչափ (нивелир) բերեց: Իրենք ինժեներական չափագրումների համար նորացնում էին անհրաժեշտ սարքավորումները, իսկ հները ուղղակի դեն պիտի գցեին: Նա էլ այդ երեսուն տարեկան հեռադիտականման գործիքը բերեց: Դրել էինք բակում, գիշերները դուրս էինք գալիս, դրանով նայում լուսնին ու աստղերին:

Հետաքրքիր պատկեր է. լուսնի խորդուբորդությունները, հրաբուխների թողած խառնարանները շատ պարզ երևում են: Մանավանդ՝ ամառվա պարզ գիշերներին:

Երկու տարի առաջ էր: Ամառվա տաք երեկո: Լուսնի սկավառակը աղոտ ուրվագծվում էր հորիզոնին:
Արմենի հետ (ամուսինս է) դրսում նստած սուրճ էինք խմում, ձեռքի հետ կարծեմ նաև բանջարանոցն էր ջրվում: Մերթընդմերթ մոտենում էինք հեռադիտակին ու նայում, թե ոնց էր փոխվում լուսնի ուրվագիծը՝ երկնակամարում տեղաշարժվելուն համընթաց: Երեխաները տանն էին, ամեն մեկն իր գործին, բայց իրարու հետև դուրս եկան ու տղաս, թե.

- Ի՞նչ է պատահել, որ չեք կտրվում էդ հեռադիտակից: Ի՞նչ հետաքրքիր բան կա լուսնի վրա, որ ամեն օր նայում եք::think

Ես էլ չտարա- չբերի .
-Հողակտոր ենք առել, դա ենք ուսումնասիրում: Տեսնենք՝ շա՞տ քարքարոտ է, տան հիմքերը ո՞ր մասում գցենք, որ այգու տեղ էլ մնա:

Տղաս էդ չտեսնված լուրից ապշած, մի վայրկյան կարկամեց, հետո վրա տվեց. :o
-Իիի՞՜նչ...հողակտո՞՞՜ր... ձեր ինչի՞ն է պետք հողը լուսնի վրա: Ի՞նչ պիտի անենք: Խելքներդ ձերը չի իզուր տեղը փող ծախսելու համար: Ձեզնից էս երկու ամիս է բոքսի ձեռնոցների համար փող եմ ուզում, չեք տալիս, բայց լուսնի վրա հողակտոր եք առնում: :fool

Աղջիկս էլ միացավ բողոքի ակցիային.
-Ես էլ հեծանիվ չունեմ, հեծանիվս արդեն փոքր է, Նաստյայի հեծանիվից եմ ուզում: Լուսնի վրայի հողն ինձ էլ պետք չի:

Արմենն սկսեց հանգստացնել երեխաներին.
-Էդքան մի բորբոքվեք: Տեխնոլոգիաները զարգանում են, այսօր չենք կարող գնալ, տեսնել էդ հողակտորը, բայց վաղը, մյուս օրն այդ հնարավորությունն անպայման կլինի: Քանի էժան էին ծախում, մենք էլ որոշեցինք մի կտորն առնել:

-Գոնե ինչքա՞ն փող եք տվել,- հիասթափված հարցրեց տղաս:
-Երկու հարյուր դոլլար...
-Երկու՜ հարյու՜ր դոլլար...,- ափսոսանքով երկարացրեց,- էդ փողով ես համ ձեռնոցները կառնեի, համ էլ «զաշչիտան»:

-Լուսնի վրայի հողակտորն ավելի կարևոր է, վաղ թե ուշ երկրի ռեսուրսները կպրծնեն, ու մարդիկ ապրելու տեղ են ման գալու,- շարունակում էր համոզել Արմենը:

Երեխաները ոչ միայն չհամոզվեցին մեր արած խիստ հեռանկարային գնումի արդյունավետության մեջ, այլև դրանից հետո մի երկու օր էլ դեմքի թթված արտահայտությամբ էին շրջում ու փնթփնթում:
Մենք էլ ամուսիններով քթներիս տակ էինք ծիծաղում, բայց իրենց բան չեինք ասում:

Այսօր առավոտյան նախաճաշին զրուցում ենք տղայիս հետ «մարդ- ռոբոտ» տեխնոլոգիական համակցությունների զարգացման տենդենցների մասին, ( ինքը ապագա ռոբոտատեխնիկ ինժեներ է), ինձ մատչելի լեզվով որոշ բաներ է պատմում, մեկ էլ չգիտես ինչո՞ւ նորից հիշեց էդ հողակտորը.
-Էն լուսնի վրայի հողի համար գոնե կարգին ձևակերպած փաստաթղթեր կա՞ն:
-Հա, բա ո՞նց, սերտիֆիկատ կա,- ծիծաղս չեմ կարողանում զսպել:
-Իսկ ու՞ր է, հլա ինձ էլ ցույց տուր:
- Տանը չի, հորդ գործի տեղում է, սեյֆի մեջ,- բարձրաձայն քրքջում եմ::D
-Ինչու՞ ես ծիծաղում:
- Տղաս, ոչ մի հողակտոր էլ չկա: Ո՞նց էս այսքան ժամանակ հավատացել, թե ես նման անմիտ շռայլություն թույլ կտայի: Չնայած՝ եթե իսկապես հնար լինի՝ լուսնի վրա հող ծախեն երկու հարյուր դոլարով, կարելի է առնել:
Նորից ապշեց: Երևի ընկերուհի- հարսնացուների մոտ արդեն պարծեցել էր, թե լուսնի վրա տարածք ունի: Չգիտեմ:

-Ու՜ֆ, դե մարդ ձեզնից գլուխ չի հանում,- մրթմրթաց ու գնաց իր գործին: :))

VisTolog
19.05.2011, 19:36
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.

Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։

Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։

Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։

Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։

Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Norton
19.05.2011, 19:59
Սկլերո՜զ... ինչու այսքան շուտ թակեցիր դուռս:cry:beee

Շինարար
19.05.2011, 21:15
Մազերս սպիտակում են, նոր որ նկատել էի, ուզում էի մի քիչ նեղված լինեմ, ինչ անեմ-ինչ չանեմ, վերջը գտա:hands Էսպես արծաթափայլ շատ ավելի սիրուն ա լինելու:P

Chuk
20.05.2011, 00:59
Բարլուս տղերք:

Բարևում եմ ձեզ, բայց դուք էս բարևս չեք տեսնելու, չեք կարդալու, չեք լսելու: Չեք լսելու հասարակ պատճառով. դուք անտեղյակ եք էս հարթակին, որտեղ ես ձեզ հիմա բարևում եմ:

Տարօրինակ է, չէ՞: Ներկայումս իմ կյանքի մի զգալի հատված ձեր հետ է կապված, բայց դուք չգիտեք իմ կյանքի մի մեծ հատված զբաղեցնող էս տեղի մասին: Ճիշտ էնպես, ինչպես ես չգիտեմ ձեր կյանքի շատ ու շատ կարևոր հատվածների, հանգրվանների մասին:

Մենք էդ ամենի մասին չենք խոսում: Խոսում ենք երկու թեմայից. սեքս ու քաղաքականություն: Սեքսից հիմնականում դուք եք խոսում ու պատմում ձեր «քաջագործություները», ես էլ խելոք լսում եմ, չնայած ճիշտն ասած, քանի չեք լսում ինձ, ասեմ, ինձ ձեր էդ պատմությունները չի հետաքրքրում: Քաղաքականությունից էլ ոչ թե խոսում ենք, այլ ամբողջ օրը կռիվ ենք անում, որտև ունենք ծայրահեղ հակադիր, տարբեր կարծիքներ: Կռիվն էլ կռիվ չի, բանավեճ է, որը միշտ ժպիտով է վերջանում, որտև մեր մեջ, իմ կարծիքով, մարդկությունն ավելի շատ է: Չէ... երրորդ թեման էլ կա.. ուտելը: Խոսում ենք թե ով ինչքան ու որ ժամին ա ուտում: Երեք անհետաքրքիր թեմա: Երեք թեմա, որոնց մեր խոսակցությունում գերիշխելը, կարծես թե, նշանակում ա, որ մենք իրականում ոչ մի ընդհանրություն չունենք, որ մենք առանձնապես մտերմություն էլ չունենք, հակառակ դեպքում պիտի որ հազարավոր այլ թեմաներով էլ խոսեինք:

Բայց, տղերք, հանկարծ զգում եմ, որ կյանքիս մի անբաժանելի, անքակտելի մասն եք դարձել: Դարձել եք հարազատ: Զգում եմ, որ առանց ձեզ լիքը ու լիքը բաներ ուղղակի չեմ պատկերացնում:
Ինչի՞, չգիտեմ:
Իսկապես չեմ հասկանում:

Տղերք: Գնում եմ քնելու: Բարի գիշեր:
Իսկ մինչ քնելս. ձեր կենացը: Ապրեք, որ կաք իմ կյանքում:

Ameli
20.05.2011, 11:07
Մազերը դեռ խոնավ էին, ուղեղը՝ մի տեսակ թմրած: Վերջին իրադարձությունները հեշտ չէր համարում մոռանալու համար, դեռ հարց էր՝ ցանկանու՞մ էր մոռանալ, թե՞ ոչ: Որոշեց դրա մասին անպայման մտորել, չէր կարող ամեն ինչ այդպես թողնել:
Նայում էր հայելու մեջ ու մեխանիկորեն սանրում մազերը, սանրում էր, սանրում: Մտքերը խառն էին անընդհատ փորձում էր իմի բերել, չէր ստացվում: Ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, չգիտեր, գիտեր միայն մի բան, չէր կարող ամեն ինչ այդպես թողնել, չէր կարող ուղղակի որոշում կայացնել, թե իբր ներում է, ու ներեր, թե իբր մոռանում է, ու մոռանար: Զգում էր, որ եթե երկար մտածեր, ցավ կպատճառեր իրեն, բայց մտածել պետք էր: Առանձնապես քաջությամբ չէր փայլում , բայց և վախկոտ էլ չէր համարում իրեն, ու այդ իսկ պատճառով չէր կարող փախչել մտքերից, մտքեր, որոնք կլանում էին իրեն, իր ամբողջ էությունը, ինչքան էլ փորձեր ընդդիմանալ դրանց: Եվ հետո նա լավ գիտեր մի բան, մի պարզ ճշմարտություն՝ եթե հիմա չգտներ իր հարցերի պատասխանները ու չլուծեր իր՝ հենց իր խնդիրը, և ոչ թե Նրա, ամեն ինչ թողնելով հետոի, ինքնահոսի, մի օր այդ ամենը կկուտակվեր ու կպայթեր, կպայթեր կործանարար ուժով, այն ուժով, որ ջնջում է ամեն ինչ, որ անխնա է: Մտածում էր. "Իսկ ի՞նչ է այդ ուժի անունը, ամեն ինչ անուն ունի, դա էլ կունենա, բայց ի՞նչ է անունը", դա էլ կպարզի:
Սանրում էր մազերը: Պահի տակ խառնվում էին մտքերը, կատաղում էր ու չգիտեր էլ մտքերի խառնվելու՞ց, թե՞ հենց դրանցից էր, որ սկսում էր արագ, ուժգնորեն սանրել մազերը: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, պետք է ելք գտնել.... ու գտավ: Կարծես միտքը պայծառացավ, մի թեթև ժպիտ էլ անցավ դեմքով, բայց դե դա ժպիտ չէիր անվանի, քմծիծաղ, ժպիտի ծաղրանք, ահա այս բառերը ճիշտ կբնորոշեին դեմքի արտահայտությունը: Որոշեց, իսկ որոշումը հաստատ էր, արագ մազերը կարգի բերեց ու սկսեց թուղթ փնտրել, թուղթ ու գրիչ: Հետո այդ միտքը դադարեց լուսավոր միտք լինելուց, այն ավելի մեծացավ ու մեծանալու հետ մեկտեղ պահանջում էր ոչ թե մի հատիկ թուղթ, այլ թղթերի մի ամբողջ կազմ, մի տետր: Նա մտածում էր նամակ գրել, հետո զգաց, որ շատ ասելիք ունի: Բայց դե նամակը չէր ուղարկելու: "Չուղարկված նամա՞կ", այո, ինչու՞ չէ, իսկ եթե սա ուղղակի հոգի հանդարտեցնելու մի միջոց է, ինչևէ, սա չէր հետաքրքրում, բայց կանգ առ, ինչպե՞ս թե չէր հետաքրքրում, ամեն ինչ հենց սրանում էր, հոգին խաղաղություն էր տենչում, ուր էր թե նախկին խաղաղությունը լիներ: Բայց մտքերը հոսում էին, ջրի պես հոսում: Վախենում էր, վախենւմ էր իր "ջրի" մի կաթիլի համար, կարծես վախենար, թե հուզմունքը չոր հողի պես կկլանի իր մտքի այն զուլալ կաթիլները:
Ամեն ինչ հակառակն էր. փնտրում էր, փնտրում և չէր գտնում մի քանի մաքուր էջերով տետր, բայց ահա գտավ, գտավ, և աշխարհն իրենն էր, հիմա կանի ամեն ինչ, ինչ չկարողացավ այն ժամանակ անել, հիմա կգրի ամեն ինչ, ամեն մանրամասնությամբ: Կգրի նաև այն ամենը, որոնք չէր էլ նախատեսել ասել Նրան, ասել Նրան ուղարկվելիք նամակներում: Չէր մտածում, թե գուցե իր մտքերը սխալ հասկանան, չէր մտածում նաև Նրա՝ այդ ամենի վերաբերյալ սխալ դատողություններ անելու մասին: Չէ, հետաքրքիր էր այդ ամենը, հետաքրքիր էր Նրա կարծիքը իր մասին, իր մտքերի, նույնիսկ կարևոր, բայց հիմա ինքն ազատ է, մտքերը հոսում են, և հույսն էլ փոքր է, թե երբևէ կկարդա սրանք, չնայած որ կարծում էր, թե ամեն բան հնարավոր է, ամեն ինչ մարդկանց ձեռքերում է: Նրա՝ իր նամակը կարդալը կախված է նաև իր մտքերից, միմիայն իր մտքերից....

շարունակելի

Արևհատիկ
20.05.2011, 17:19
Էսօր լավ օր էր: Լավ կլիներ, որ ամեն օր էսօրվա նման լիներ՝ լավ լուրերով հագեցած :))

1. Առավոտյան զարթնեցի, հարևանը զանգեց ու ասեց, որ հարսը երեխա ա ունեցել: Երկուսն էլ լավ են :love

Լավ տրամադրությամբ գնացի գործի:

2. Ընդմիջմանը եկա տուն, մտա ինետ, Լուսաբերը ասեց, որ Սասունին արձակուրդ են տալիս :))
3. Սրանից մի 15 րոպե հետո, նորից Լուսաբերը գրեց. «Արև՜, Սասունին հենց նոր ավագի կոչում են տվել» :hpart :yahoo

Ընդմիջումից հետո գնացի մամայիս մոտ, մամաս շատ ուրախ էր ու հպարտ: Ուրախանում եմ, որ մամայիս տենց տրամադրությամբ եմ տեսնում :kiss

4. Գնացի գործի ու աշխատավարձ ստացա: Լրիվ անսպասելի էր էսօրվա աշխատավարձ ստանալը :))

Ոնց-որ թե ամեն ինչ դեպի լավն ա գնում :roll

Քիչ մնաց… :P

Էլիզե
20.05.2011, 19:58
Էսօր հասկացա… "Ուրախ աշխատանքային օրը" գիտե՞ք որն է: Էն որ բա՜րձր տրամադրությամբ, համարյա թե սենց՝ :sulel գնում ես գործի, ու շեֆդ առավոտ-բաՅլուսով էնքա՜ն ա գործերով ծանրաբեռնում քեզ, որ ծիծաղդ գալիս ա... :))
Ծիծաղդ գալիս ա էն մտքից, որ շեֆդ ահագին մեծ մարդ ա, բայց չի ջոկում, որ դու մարդ ես, ութձեռանի ռոբոտ չես.... :}

Հ.Գ. Ամեն օր տանից դուրս գալիս՝ ես բոլորին "ուրախ աշխատանքային օր" եմ մաղթում: Էլ չեմ անի տենց բան... :pioneer

Հ.Հ.Գ. օ՜ֆ... :8

Chuk
20.05.2011, 23:34
Հոգնած սատկում եմ:
Էնքան հոգնած եմ, որ անջատված եմ:
Էնքան անջատված եմ, որ չեմ հասկանում ինչ ու ինչի եմ անում:
Ուղղակի անում եմ:

Ու սենց անջատված ինչ-որ մի գրառման տակի շնորհակալություններն էի հաշվում:
Ինչի՞ էի հաշվում:
Սատանան գիտի:
Իմ գրառումը չէր:
Ես էդ գրառումը չէի կարդացել:
Իսկի չէի նայել, թե ում գրառումն է:
Ուղղակի հաշվում էի:

Հաշվում էի, բայց որտև հոգնած էի, հաշիվը խառնում էի:
Նորից էի սկսում հաշվել՝ չդադարելով մտածել, թե տեսնես ինչի՞ եմ հաշվում:

Երրորդ փորձից հաջողվեց հաշվել:
Հաշվեցի պրծա ու վերևում կարդացի «Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.», իմ հաշվածն էլ էր 37, «ուրեմն ճիշտ ա աշխատում համակարգը», մտածեցի ու նոր հիշեցի, որ մտքովս անցել էր հաշվեմ, տեսնեմ, համակարգի հաշվիչը ճի՞շտ ա աշխատում, թե՞ չէ: Յանս լրիվ տարել ա... տո ախմախ, ինչի՞ պետք ա սխալ աշխատեր :o


Մնաց 3 շաբաթ:

Jarre
21.05.2011, 02:12
Կյանքումս ոչ մի ակումբային հարցման այսքան շատ հետևած չկայի, որքան էս մեկին.... :oy

Ու էս էն դեպքում, որ կարծեցյալ հաղթանակը նշանակելու է բավականին լարված ու նյարդային աշխատանք....

ՀԳ՝ Ուլուանայի, Չուկի, Հայկօի, Ռուֆուսի, Բագի, Մոնքի, Արիադնայի և իմ այլ սիրած մոդերների մոդեր լինելը ոչ թե իրենց համար է հաղթանակ, այլ Ակումբի։ Նրանք ի՞նչ են ստացել, որ։ Միայն աշխատանք և ներվեր քայքայելու հավելյալ բոնուս հնարավորություններ։

Chuk
21.05.2011, 22:39
Տերդ մեռնի գիտությու՞ն, թե՞ էս ոչուփուչ աշխարհում ամեն ինչը բիզնես ա:

Գտա tester.am կայքը: Էս կայքը երաշխավորված ա ՀՀ գնահատման ու թեստավորման կենտրոնի կողմից: «Վաու՜», - ասեցի: Կայքն առաջարկում էր օնլայն կերպով թեստ անցնել, այլ կերպ ասած՝ հանձնել քննություն: «Է անցնեմ», - մտածեցի: Ցանկից ընտրեցի «Միասնական քննություններ», մի քիչ մտածեց, առաջարկեց ընտրել առարկան, ընտրեցի «Հայոց լեզու և հայ գրականություն», հարցրեց «Ուզում ես կայքու՞մ լրացնել, թե ծրագիր բեռնել»: «Կայքում», - վճռեցի ես: Ինձնից գոհ սեղմեցի «Սկսել» կոճակը: Ի՜նչ լավ ա, ավելի քան 10 տարի անց նորից կփորձեմ ուժերս...


Ուղարկի՛ր SMS-ով TEST բառը քո օպերատորին համապատասխան կարճ համարին:

Տո հլը ջհանդամ, որ սխալ ա գրած (օպերատորին համարին):
Մի պահ աչքերս հայտնվեցին ճակատիցս մի փոքր ավելի վերև:

SMS-ի արժեքը 350 դրամ

ահազանգում էր կայքը:

Ինչ-որ է: Վճարեցի, ստացա կոդը, մուտքագրեցի ու լրացրեցի տեստը: Արդյունքից համ գոհ եմ, համ դժգոհ, 17 միավոր ստացա :(

Բայց էդ սաղ հեչ... լավ էլ բիզնես են մտածել մարդիկ:

Կոդը միանգամյա է. յուրաքանչյուր 350 դրամի դիմաց միայն մեկ տեստ կարող ես լրացնել, միայն մեկ առարկայից: Մինչդեռ նման տեստ շատերը կուզեն անցնել, երևի թե: Իմ պես չէ... ովքեր պետք է պատրաստվեն էդ քննություններին ու ուզում են փորձել իրենց ուժերը:

Շինարար
21.05.2011, 23:42
Մի հատ շուտ կինո եմ տեսել, մի տղայ ա, մի աղջկայ ա սիրում, աղջիկը պոռնոդերասանուհի ա, պետք ա ծնողների հետ ծանոթացնի, ներկայացնում ա որպես երգչուհի, աղջկա համբերությունը հատնում ա, բա՝ կյանքում ինձ էսքան նվաստացած չէի զգացել, ես ինչ-որ մի երգչիստուհի չեմ:[ ես պոռնոաստղ եմ:beee

Հիշեցի, ասի՝ պատմեմ :))

E-la Via
23.05.2011, 03:20
Այս վերջերս մի բլոգում կարդացի Չապլինի այս խոսքերը, որը հնարավոր է շատերդ կարդացած լինեք… Դրանցում առկա խորը իմաստը թե ապշեցրեց, թե հիացրեց… Սրտից ու հոգու իմաստությունից բխած խոսքեր:


Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն):

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:

Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:

Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:


Մեզ բոլորիս մաղթում եմ այ այսպես ինքներս մեզ սիրել :):

Ameli
23.05.2011, 06:38
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն):


Ինձ միշտ էլ դուր է եկել Չարլի Չապլինի այս խոսքերը :love , ու կարդալուց հետո միշտ փորձել եմ դրանցով առաջնորդվել, ավելի շատ հավանել եմ "Համեստությունը" և "Ինքնասիրությունը": Պատկերացնո՞ւմ ես, երբ ես "ինքնասիրությունը" որոշ մարդկանց ասացի, ինձ չհասկացան, այսինքն՝ Չապլինին :(

Tig
23.05.2011, 08:59
Այս տեսանյութը ուզում էի անպայման տեղադրեի, բայց ուրիշ ավելի հարմար թեմա չգտա...


http://www.youtube.com/watch?v=UPSpQumF6pU&feature=player_embedded

VisTolog
23.05.2011, 21:29
Ոնց որ օդում կախված լինեմ. 4 կողմս ոչինչ չի երևում: Մենակ անձրևի գալն եմ իմանում ու ամպրոպի ձայնն եմ լսում: Իսկ ես հոգնել եմ անընդհատ հետևանքները հասկանալուց, առանց պատճառն իմանալու::cry2


(C) Անկապ 2011

Ապե Ջան
23.05.2011, 21:35
Ես լավ չեմ, ես գնում եմ էն աշխարհ, արա, բայց ոնց եմ զզվում ես իմ համակարգչից: Ամբողջ օրը անխնայորեն թանկագին ժամանակս վատնում ինձ վնաս տալու վրա: Արդեն վերջերս ժամանակ առ ժամանակ հիվանդանոոմ եմ, հա հա, իրոք լուրջ ու առաջին պատճառը համակարգիչնա:

Հայուհի
24.05.2011, 00:06
Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ

-Ինձ վերջերս պատերի վրայի հայտարարությունները ավելի են գրավում, քան հակառակ սեռի ներկայացուցչի որևիցե հատկանիշ...


Հ.Գ. Տուգանայինի հավես չկար... առանց էդ էլ տրամ չկա...

CactuSoul
24.05.2011, 00:58
ՉԷ, չեմ սիրահարվել… Չէ՞, Դնև: Ասա՛, որ չեմ սիրահարվել…
Էսօր իրեն եմ տեսել:love… Էնքան ուրախացա, որ նույնիսկ կողքի աղջկան ու կնոջն էլ չուսումնասիրեցի:oy… Երևի մոր ու… հուսով եմ՝ քրոջ(:de_yesim_te_munnat_smile) հետ էր:)
Փաստորեն Կոմիտասում ա ապրում, իսկ ես մինչև հիմա չեմ իմացել:love…


Հա, մեկ էլ էսօր Կակտուսով ու սիրահարված Յոժիկներով պուպուշ մայկա եմ առել:P:dance Յոժիկս, սիրեմ գը քեզ:kiss
Քանի խոսք գնաց, էս էլ ասեմ. Կածյ, կայծերիդ կարոտել եմ:love


Ընդհանուր առմամբ էսօր դեպրեսիվ օր էր, վերջում կամաց-կամաց լավացավ :)


Սիրել եմ ուզում: :scleros Փոխադարձաբար:pardon:


Հոգնել եմ:}

SSS
24.05.2011, 09:43
Էնպեսա ստացվել, որ էս թեմայով խոսել չեմ սիրում, կամ չի ստացվում... Չգիտեմ... Երևի բառերս չեն հերիքում, դա էլ չգիտեմ...Ինքը ընդամենը 4 տարվա պատմություն ունի....ավելի ճիշտ իմ պատմությունը 4 տարի է ինչ կյանք ունի... Ու էտ 4 տարվա մեջ մի ողջ կյանք կա...Չգիտեմ էլ ինչ եմ ուզում գրել... Ժող, էն որ ասում են սերը սուտա, տարիների հետ մարումա...էն որ ամուսնությունից հետո սառում եք իրար հանդեպ... սաղ սուտա,չհավատաք...
Ասածս ինչա աբիժնիկների խորհուրդներին չհետևեք... հա ու Կակտուս ջան սիրի ,ՍԵՐԸ լավ բանա...

Անտիգոնե
24.05.2011, 10:21
Ինչու՞ ենք մենք` Հայերս, այսքան "ԽԵՂՃ": Այս չափ խելացի ու այսքան "ԽԵ՞ՂՃ":

Ինչու՞

murmushka
24.05.2011, 13:28
ականջակալներն օգնում են մեզ մենակ չմնալ ինքներս մեզ հետ...
իսկ ես կարոտում եմ ինքս ինձ, չնայած միաժամանակ խուսափում եմ...

anahit96
24.05.2011, 15:17
Երբեք չէի պատկերացնի,որ առանց ֆոտոշոպի ես ու դու միևնույն նկարի մեջ`իրար կողքի:Ու~~~ԽԽԽԽ

Shah
24.05.2011, 19:56
2010 թվականի կեսեր
իմ ծանոթներից մեկի հետ խոսում եմ որ կարելի ա հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման կետ ստեղծել: նամանավանդ որ բոլոր պետքական բաներն էլ ունեմ ու գիտեմ. ու հիմնականում սենց մտքերը մենակ ֆինանսական պատին են ջարդվում ու ստեղ էլ ֆինանսական համարյա ոչ մի խնդիր չկա՝ սկզբնական շատ գումար պետք չի...
ու պարզվում ա հենց էդ ժամանակ էլ ստեղծվել ա արմիքսը...
http://telecom.arka.am/arm/amnet/2010/04/06/3886.html
համ կարդում եմ, համ ափսոսում... :)
ոնց որ ձեռքիցս սիրած խաղալիք խլեն.. :))
ինչ ասեմ, բարով վայելեք..

Kita
24.05.2011, 23:48
Ուզում եմ մեկը տեղս գործս անի հիմա կամ ա-լյա ու ամբողջը պռծած լինեմ::)
Հետո էլ մեկը տուն տանի կամ տունը հայտնվեմ մեկից ու սենյակումս:
Հագնեմ ինչ-որ բամբակյա տաք բան, շանս գրկեմ ու պառկեմ, որ դադարեմ դողալ, մի տեսակ ցուրտ է:
Ու ուզում եմ մեկից քնեմ, չեմ ուզում մտածեմ ու հատկապես չեմ ուզում մտածել առավոտվա զանգերի մասին, որոնցից, չպատասխանելով հանդերձ, մեկ է վատանում եմ:
Հոգնել եմ ահավոր:

Skeptic
25.05.2011, 09:52
Վե´րջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ նյարդերս էլ չեն հերիքում շրջաբերական դատողություններով (circular reasoning) գրառումները կարդալու: Աշխատելու եմ նման թեմաներում կատարվելիք գրառումներիս քանակը հասցնել հնարավոր մինիմումի:

Շրջաբերական դատողության տեսական պարզագույն սխեման.

http://i.imgur.com/kkxeb.gif





Շրջաբերական դատողության գործնական ու ամենատարածված սխեման.

http://i.imgur.com/xcj3r.jpg





Նման դատողություն ունեցող մարդիկ, բնականաբար, տրամաբանությունից զուրկ էսպիսի սխեմաներ կսարքեն.

http://i.imgur.com/zPfgC.jpg






Հ.Գ. Թարախ գրառմանս համար շնորհակալություն չեմ ակնկալում:





Հ.Հ.Գ. Հանգիստ կարող եք բացասական վարկանիշ տալ:

murmushka
25.05.2011, 22:31
բայց ինչ տարօրինակ մարդ եմ ես, աշխատանքի վայրում նստած ձանջրանում էի, հիմա 10 օրով արձակուրդ են տվել, հիմա էլ մտածում եմ, որ տանն եմ ձանձրանալու, ու չգիտեմ ինչի ուզում եմ գնամ աշխատանքի: Տարօրինակ մարդ եմ ես, որ նույնիսկ ինքս ինձ չեմ հասկանում, ու չգիտես, թե ինչու պահանջում եմ, որ ուրիշներն ինձ հասկանան
էհհհհհ

http://www.youtube.com/watch?v=H3J0VjZvRIM

Smokie
26.05.2011, 12:03
Ուզեցի հիշել, թե երբվանի՞ց եմ ուժեղ ու արագ ինտերնետից օգտվում, ոչ-թե դանդաղ ու ոչ ձեռնտու dial-up-ից: Նայեցի ու ի՞նչ պարզվեց, մայիսի 25-ին: Այսինքն ուղիղ մի տարի, (մի օր էլ էս կողմ, էն կողմ: ) Ինչ էլ ճիշտ ժամանակին նայեցի::))

anahit96
26.05.2011, 14:10
Չէէէ,հնարավոր չէ աղջիկները լավ ընկերուհիներ լինեն:Ամեն ինչ դա է ապացուցում:Ինչի համար եք էդքան կեղծ:Ամեն ինչ միայն ձեր շահի համար եք անում:Ինչի համար եք էսքան դավաճան,նախանձ...
Ում վստահում ես միշտ դավաճանում են:(

Kita
26.05.2011, 19:28
Հլը նոտբուկս չի եկել, իսկ նա գալու է հուլիսին:)), մեր տանը արդեն կռիվ է, իսկ կռվի թեման, թե ում է հասնելու կոմպս` մամային թե քրոջս:)) Ասեմ, որ երկուսն էլ կոմպ ունեն, իհարկե հին, բայց ունեն ու դաժե մինչև հիմա շատ նորմալ էլ յոլա էին գնում:)) Չնայած քուրս հաճախ իմ կոմպն է նախընտրում:))
Ուրեմն օր առաջին:))
Ուխ նոտբուկս գա:love
Կոմպտ ինձ կվերցնեմ,-մամա:
Իսկ ես նոտբուկի վրա աչք ունեմ, այնպես որ եթե չեզ ուզում թռցնեմ, նեթբուկ բերող ճարի:},-քույր:
:angry
Դիտմամբ ես իրա կոմպը ուզում, որ նոտբուկը ինձ չլինի:},-քույր:
Օր երկրորդ:
Մամայի տոմսերն եմ տպում, մաման եկավ նստեց իմ կոմպի դեմը, ոչ թե իրա, որ խմբագրի, քուրս տեսել էր ու:)) Կռիվ, թե հատուկ է արդեն իմ կոմպի մոտ նստում, որ կոմպը իրան առնի:))
Մաման բողոքվեց, քուրս բողոքվեց:))
Նոր երկուսին էլ հանգստացրի:))
Երկուսն էլ ձեզ չի հասնելու:)) Երկուսն էլ ես եմ օգտագործելու, իսկ նոտբուկին վաշե նե ռուկոյ:)):P

Նաիրուհի
27.05.2011, 01:44
Ամեն ինչ սկսվեց հընթացս հունվարի... :)
Ստորև մեջբերված գրառման ծաղրանկարը Բյուրը դրել էր ՖԲ-ում, տակն էլ գրել. «Հեղինակ՝ Հայկ Ֆելեքյան»։ Գրեցի Բյուրին, հարցրի՝ Կլօրի ազգանունն իրո՞ք Ֆելեքյան է։ Հաստատեց։


Նկարիչ՝ Հայկօ (ըդիգ Կլօրն է) :))
Ծաղրանկարի հերոս՝ Ռուֆուս (ըդիգ ես եմ) :))
Թուղթը, գրիչն ու սկանավորումը՝ Ամառու (ըդիգ էլ Բեյբն է) :))

http://img696.imageshack.us/img696/6655/16891549471553464960020.jpg

Դե էդ ազգանունն էնքան էլ տարածված չի, ավանդական ուղղագրությանս դասախոսն էլ Ֆելեքյան էր, բայց խմբի երեխեքն ասացին, որ նա միայն երկու աղջիկ ունի։ Բայց դե մտածում էի, որ մի ազգակցական կապ հաստատ կունենան, չնայած էդպես էլ չհարցրի։

Էսօր կուրսեցուս հետ գնացել էինք դեկանատից միջանկյալի տետրերը վերցնելու, պարոն Ֆելեքյանն էլ էր էնտեղ։ Մտածեցի՝ վերջը հարցնեմ, մեջս կասկածներ չմնան :)
Ասում եմ.
-Պարո´ն Ֆելեքյան, Դուք կարո՞ղ է ռոմանոն ավարտած Հայկ Ֆելեքյան անուն-ազգանունով ազգական ունենաք։
-Կարող է և նույնիսկ տղա :), ես կասեի՝ Հայկ Մանուկովիչ ;)...

:o :D

Փաստորեն... :)

Հա´յկ, բարևներս քեզ հասե՞լ են... :)

AniwaR
27.05.2011, 03:53
Ամնյամնյամ!!! Ի՜նչ համով ա կալբասով բրդուճը: :roll Ամնյամ: Վարունգով: Եվ թթվասերով (մայոնեզ չունենք տանը, հետո էլ, մեր մեջ ասած, թթվասեր ավելի շատ եմ սիրում): :roll Մանավանդ բոլոր քննությունները հանձնած: Եվ դիպլոմային 20/20 ցբխկած! :roll Ամնյամ: Բա որ իմանաք չայիկս ի՜նչ նյամ ա: :roll

Shah
27.05.2011, 11:24
չնայած չեմ ճանաչում, բայց մեր նոր ակումբցուն կուզենայի ասեմ որ մենակ ինքը չի մամբուկ կրծում... ես էլ եմ ամեն օր բամբուկ ուտում, նենց էլ համով ա ու խաղցրա :oy սեմուշկից բեթար կախվածություն ա առաջացնում :))
5221052209

Claudia Mori
27.05.2011, 15:32
Առաջին անգամ այստեղ գրառում եմ անում ու ուզում եմ նվիրել այն իմ գիժ ու խելացի ընկերներին, չնայած իրանք դժվար թե կարդան, այստեղ չկան :( Բայց ամեն դեպում ուզում եմ համայն Ակումբով հայտարարել, որ ես իրանց համար ուղղակի գժվում եմ:yahoo հենց նոր հերթական անգամ համակարգիչս ուզում էի պատուհանից դուրս նետեի, մարդ էլ 5 ժամ չարչարվի ու համակարգիչը չուզենա իրեն ենթարկվել:angry Բնականաբար զանգ ընկերոջը ու ինչպես միշտ արդյունավետ պատասխան, ախր շատ լավն են:flower:kiss

Smokie
27.05.2011, 16:22
Պիեռ Ռիշառի «Խաղալիքը» ֆիլմի վերջին հատվածը:love ախր շատ լավ է վերջանում, սիրում եմ այդպիսի տեսերաններ, էլ չեմ խոսում երաժշտության մասին::rol



http://youtu.be/9G9TK5os8Ig
Ու ընդհանրապես, ամբողջ ֆիլմը:lovel

Ձայնալար
27.05.2011, 16:41
_Ասա «պապա»:
Ձեն չկա
_Ասա «պապա»:
Ձեն չկա
_Ասա «պապա»:
Ձեն չկա
_Ասա «պապա»՝ կգրկեմ:
_Պապա

Ես քո նյաշառակեր ինչն եմ ասել

VisTolog
27.05.2011, 21:13
10-15 րոպեա էջը բացել եմ ու զգում եմ, որ բառերի պակաս եմ զգում ուզեցածս գրելու համար: Չէ, ավելի ճիշտ մտքումս բառերի անկանոն ու արագ շարժումա. չեմ կարողանում «բռնել» պետքական բառն ու արտահայտել միտքս: Ուղղակի կարելիա մի բառով ասել՝ ատում եմ:

Աբելյան
27.05.2011, 22:10
Մի հատ 3 տառանոց բառ կա, դրա մեջ եմ::( Բայց սենց գոնե լավ ա, "դեպրեսսիաները" կմոռացվեն: Ծանր ամիսներ են սպասվում: Աստված ինձ ուժ տա (փորձվի չի տվել):

Ameli
28.05.2011, 00:35
Իզուր էին, սիրելի՜ս, փորձերդ՝ ինձ դառնությամբ ու չարությամբ վարակելու, ես քեզանից ավելի ուժեղ եմ /դա նոր եմ միայն գիտակցում/, ու նույնիսկ կարող եմ ինքս իմ վրա ծիծաղել...

My World My Space
28.05.2011, 08:44
Չեմ սիրում էլի, որ ինձ առավոտ շուտ կամ գիշերը ուշ զանգում են: Դեռ հեռախոսը չվերցրած գիտեմ, որ մահվան լուր պիտի լսեմ..... :(

Նարե91
28.05.2011, 14:35
Ես մեղավոր չեմ

Այո՛, իսկապես մեղավոր չեմ: Իհարկե կյանքում կան բաներ, որոնցում մեղավորությանս բաժինը կա ու այն էլ շատ կա, բայց բաներ էլ կան, որ անկախ իմ կամքից են լինում, ու ես իրականում ոչ մի մեղք չունեմ ու ոչինչ էլ չեմ կարող փոխել, ինչքան էլ որ ցանկություն լինի փոխելու… Երեկ պարզապես փորձեցի հաշվել, թե որքան բաներ կան, որոնցում ես բացարձակապես անմեղսունակ եմ, ու հաշիվս կորցրեցի: Մի երկուսը փորձեմ ներկայացնել: Օրինակ ո՞րն է իմ մեղքը, որ ես ոչինչ չեմ զգում այն մարդու հանդեպ, ով պատրաստ է իր կյանքն անգամ զոհաբերել ինձ համար, բայց ես անտարբեր եմ նրա հանդեպ, կամ էլ հակառակը. այն մարդը, ում մեջ ես տեսնում եմ այն ամենը, ինչ չեմ տեսնում ուրիշների մեջ ու նրա հանդեպ զգում եմ ավելին քան պարզապես ընկերը, ինձ ընդունում է որպես քույր: Բա ես մեղք ունե՞մ: Ի՞նչ անեմ: Բա որ ասում եմ անմեղ եմ: Կամ ես ինչ մեղք ունեմ, որ երեկ գնացի գրադարան, ու գրադարանը փակ էր, և էսօր առանց գիրք եմ մնացել:( Ըհըն ստեղ էլ եմ անմեղ:) Այսօր առավոտյան էլ լավ տրամադրություն ունեի ու շատ ուզում էի տանից դուրս գալ, բայց հետո ինչ, որ շատ էի ուզում, մեկա չէի կարող… ինչու՞, որովհետև մայրիկս աշխատանքի վայրից զանգեց ու զգուշացրեց, որ տուն մարդ է գալու, իսկ քանի որ ինձնից բացի տանը մարդ չկար, ստիպված էի տանը մնալ: Նորից անմեղ եմ, ուռռռաաաա::hands Էհ, լավ, շատ չխորանամ, ոնցոր արդեն շատ դատարկաբանեցի, հա բայց ինչի՞ եմ դատարկաբանում, որ ես սենց եմ մտածում: Ու ո՞վ կարա ասի ի՞նչ մեղք ունեմ, որ սենց եմ մտածում… Տեսաք կրկին մեղք չունեմ;) Ես մեղավոր չեմ:)

Shah
28.05.2011, 19:00
մի պահ պատկերացրի թե էսօր ինչ կլեր էն մարդու հետ որը ոչ հեռու անցյալից, ասենք 18-րդ դարից, տեղափոխված լիներ մեր օրեր ու մի օր անց կացներ սովորական առօրյաով ապրող մարդու հետ...
մենակ բլյութուզի մտքից կգժվեր խեղճ հարիֆը :D

ars83
28.05.2011, 21:11
Ինչ ուզում ես ասա, լավագույն արդյունքը (նորության, եզակիության, թարմության և գեղեցկության առումով) ստացվում է, երբ արվեստագետը չի փորձում հարմարվել արտաքին պայմաններին ու սահմանափակումներին, չի փորձում «ծռվել» հանրության ճաշակների ու կարծիքների տակ:
Մի քանի ամիս է, ինչ սկսել եմ կարդալ Մորիս Ռավելի մասին գիրք (Marcel Marnat : Maurice Ravel), աշխատում եմ գտնել և լսել յուրաքանչյուր ստեղծագործություն, որի մասին պատմվում է: Եվ ահա, ուրեմն, «Հռոմի մրցանակի» (Prix de Rome) շրջանակներում Ռավելի գրած մրցութային կանտատները: 1803-ին հիմնադրված «Հռոմի մրցանակը» երտասարդ (մինչև 30 տարեկան) արվեստագետների մրցույթ էր, որի հաղթողը հնարավորություն էր ստանում 39 ամիս անցկացնել Մեդիչիների ամառանօցում Հռումում՝ ճարտարապետների, աքանդակագործների և նկարիչների միջավայրում, միայն մեկ պայմանով, որ տարին մեկ անգամ Փարիզը պետք է մեկ ստեղծագործություն ընդուներ նրա կողմից: Սա թույլ էր տալիս երիտասարդ երաժշտին 39 ամսով մոռանալ նյութական նեղությունների մասին և ստեղծագործելու հարմարավետ հնարավորություն ունենալ: Ի՞նչ պակաս «Տաշիր» է՝ իր բնակարանաբաշխությամբ: :think, այն տարբերությամբ, որ ավելի քաղաքակիրթ և բարդ պայմաններ ուներ, կոմպետենտ ժյուրի, պակաս չարչիական ոգի: Մորիս Ռավելը, որի ֆինանսական վիճակն աչքի չէր ընկնում բարվոքությամբ, հի՛նգ անգամ մասնակցում է այս մրցույթին՝ ոչ մի անգամ չարժանանալով գլխավոր մրցանակին: Մեկ անգամ գրավում է 2-րդ տեղը, 1901-ին: Մրցույթի բաղկացած էր մի քանի փուլերից, որոնցից մեկի ընթացքում մասնակիցներին տրվում էր տեքստ և առաջարկվում գրել համապատասխան երաժշտություն՝ ստեղծելով կանտատ: 1901 թվականին Ռավելի ստեղծած կանտատը՝ Myrrha-ն բավական երգեցիկ, պաթետիկ, լիրիկական, միևնույն ժամանակ շաբլոն, դժգույն, գունոյա-ֆրանկա-մասնեական ոգով գրված մի ստեղծագործություն է, որին ժյուրին բարձր գնահատական է տալիս: Ժյուրիի անդամ Կամիլ Սեն-Սանսն ափսոսում է, որ Ռավելը չի ստացել գլխավոր մրցանակը: Ինձ թվում է, Ռավելի (և մեր) բախտը բերել է, որ չի ստացել, այլապես կարող է շարունակեր նույն ոճով և աշխարհն ունենար ևս մեկ շարքային երաժշտություն գրող, որոնք եղել են հազարներով, և որոնց անուններն այսօր անգամ Վիքիփեդիան է դժվարանում գտնել: :))
Ահա Myrrha կանտատը. մի կաթիլ ռավելություն չկա մեջը: :{

http://www.youtube.com/watch?v=3rLKovbeqyI

http://www.youtube.com/watch?v=E5-BFsByNcE&feature=related

http://www.youtube.com/watch?v=qNwgAAqQ0ww&feature=related

Նույնիսկ դրանից մի քանի տարի առաջ գրված երկու էպիգրամներում արդեն զգացվում է իսկական Ռավելը՝ ի տարբերություն այս «տաշիրային» կանտատի:

Ա. D'Anne jouant de l'espinette

http://www.youtube.com/watch?v=rUKFDGb_cW8

Բ. D'Anne Qui me Jecta de la Neige

http://www.youtube.com/watch?v=FlIE4W4Dmx8&feature=related

Apsara
29.05.2011, 00:41
երեկ դրսում արտացոլանքս տեսա խանութի ապակիներում՝ լրիվ քյարթու աղջիկ, սև կալգոտկի, սև կոշիկներ, սև մի քիչ պլպլան կիսաշալվար, սև ու սեռի ռոմբիկներով պլպլան բլուզ:D:D:D,

հ.գ. շատ եմ նիհարել ու ինձ մոռացել…

Chuk
29.05.2011, 14:55
Տանել չեմ կարողանում, որ համակարգիչը շարունակաբար ու երկար գռմռում է (cooler-ը շատ է աղմկում), ու երբ մի քանի օր առաջ սկսեց ուժեղ գռմռալ, ինչ ասում էի, փորձում էի հանձնարարել, մուննաթով էր պատասխանում ու ուժեղ գռմռում, ավելին, ինչքան ավելի լուրջ հանձնարարություն էի տալիս, էնքան ավելի մուննաթով ու ուժեղ գռմռալով էր պատասխանում, ներվայնությունից շուրթերս կրծում էի: Բայց դե համ էլ ալարում էի քանդեի, նայեի, թե ինչ է եղել: Հուսով էի, որ հայրս կամ եղբայրս կանեն ու համբերատար սպասում էի:

Երբ երեկ միացրի համակարգիչն ու աղմուկ բոլորովին չկար, թեթևացած շունչ քաշեցի: Հասկացա, որ հայրս է քանդել ու սարքել:
- Շնորհակալություն, հա՛յր, - ասեցի:
- Ինչի՞ համար, - զարմացավ:
- Դե որ քուլերը յուղել ես:
- Ես կոմպին չեմ կպել, - ասաց:

Այ նոր հասկացա: Խառնված արագ քանդեցի կորպուսը... քուլերը չէր պտտվում :)) Ով ալարի, ոչ դալարի: Լավ ա չվառվեց...

Էլիզե
29.05.2011, 15:26
Էսօր մեր տանն ահագին մեծ իրադարձություն է` մեր Տիգրանիկը ատամ է հանել: Ատամհատիկ ենք անում: :love

Մինչ մեծերը Տիգրանիկի գլխին հատիկներ են լցնում ու ստանդարտ ցանկություններ են ասում ("Առողջ լինես", "Բախտավոր լինես", "Երջանիկ լինես"...), Սուսանիկը` մի բուռ հատիկ վերցնելով, մոտեցավ եղբորը, հատիկները լցրեց Տիգրանիկի գլխին և բարձր ու հանդիսավոր կեպով ասաց.

-Ապե՛ր, կարևորը ՏՂԱ՛ լինես... :scen


Էս էլ մեր ատամավորը՝ :)

https://fbcdn-sphotos-a.akamaihd.net/hphotos-ak-snc6/249362_1905410409104_1657084208_1913995_2011914_n.jpg

Հ.Գ. Առաջինը փող վերցրեց, հետո էլ՝ հույսեր տվեց, որ մեծանա անգլերենի իմացությամբ բժիշկ կդառնա... :think

VisTolog
29.05.2011, 19:23
10 տարի առաջ այս օրը ես արթնացա վերջերս վատ անուն հանած հիվանդանոցի 4-րդ հարկի երկրորդ սենյակում, բժիշկ Ներսիսյանի «հովանու ներքո»:


Ինչ էլ հիշա:))

Apsara
29.05.2011, 23:13
կարոտել եմ քեզ միայնություն, քո լռությունն ու հավերժությունը՝ սեղմված վայրկյանների մեջ: Չէ, ես տենց էլ մարդ չդառա, իմ տեղը ընտանիքում չի, իմ դերը կինը չի, ես էստեղ չկամ, կորում ձուլվում ու վատ հոտ եմ քցում, իմ տեղը միայնության մեջ ա, իմ գործը թուղթուգրիչնա, իմ դերը... ամաչում եմ ասեմ

Ռուֆուս
30.05.2011, 15:28
Լուսային շոու Օպերայի և բալետի շենքի վրա (3D Mapping) :good


http://www.youtube.com/watch?v=xciaAIBTg_c

Սլիմ
30.05.2011, 15:34
Ինչ են անում մարդիկ երբ ընտրած ճանապարհը փակուղիա տանում?
Երևի մի պահ կանգնում են , մտածում, հետո ճանապարհը թեքում այլ ուղղույամբ:
Ինչ արեցիր դու երբ քիթդ կպավ պատին?
Սկսեցիր պատը ճանկռել, հույս ունեիր, որ կքանդես այն ու արաջ կգնաս դեպի նա ու համար էլ ճամփա էիր ընկել:
Ինչ արեցիր ճանկռեցիր, քանդեցիր , հասար?
Չէ, դեռ ճանկռում ես, դեռ երկար ես ճանկռելու:
Պատի հետևում էլ մի նոր պատա բուսնել էս ընթացքում, էտ էլ ես ճանկռելու?
Իհարկե կլռես, արդեն մոռացել էիր չէ , ում համար էիր սկսել ճանկռամարտը?
Չէ? Չես մոռացել? Բայց ինքը վաղուց մոռացելա, թող , էլ պետք չի, գնա հետ, կամ աջ կամ ձախ, առաջ գնալու տեղ չկա ու արդեն առաջ գնալը իմաստ չունի:
Ինչի ես լացում?
Հա , չես լացում, հոգնածությունից ծորում ես:
Ինչքան ես պատրաստվում խաբել ինքդ քեզ?
Դու չես խաբում? Ում չես խաբում այ հիմար? Դու քեզ խաբում ես:
Եթե դու քո վրա թքած ունես , բա պատկերացնում ես մնացածը քո վրա ինչ արած ունեն?
Ես գռեհիկ չեմ, ես իրականությոնն եմ տեսնում:
Քանի տարիա որ պատ ես ճանկռում?Ում համար? Ինչի համար? Քանի տարեկա ես արդեն? Ինչ ես անելու հետո? Ինչա լինելու քո հետ? Ով էիր դու?Ինչ ես հիմա դարձել? Ում համար? Ինչի համար?Երբ ես աթնանալու?
Ինձ խեղդումա քո աննպատակ պայքարը, ում դեմ ես պայքարում, կամ ում համարա պայքարդ?
Դու խիղճ չունես? Խղճա քեզ: Սիրտ չունես? Մի քիչ սիրի քեզ: Դու ինքնասիրություն չունես? Թող որ հարգեն քեզ:
Չես հոգնում, տարիներ շարունակ նույն տեղում կանգնած պատ ճամկռելուց, գնա առաջ, թեքվի ու գնա առաջ:
Մտածում ես չեն հասկանա? Է թող չհասկանան, ով պիտի չհասկանա? Ով որ չհասկանա, է քեզ ինչ որ չի հասկանում:
Մտածում ես կասեն , “բա ես ասում էի է, հիշում ես?”, բա դրա համար արժի տեղում մեխվես?
Մտածում ես կյանքը կվերջանա, բացի աչքերդ կյանքդ արդեն վերջացելա, ինչ էլ անես լավ չի լինելու, բայց գոնե հանգիստ կլինես:
Ես դաժան չեմ, ես իրատես եմ:
Ինքդ մտածի , լավագույն լուծումն անգամ սարսափեցնումա քեզ:
Գիտեմ, որ հիմա գիտես , հասկանում ես էն ինչ սկզբում չգիտեիր:
Հիմա է գետինն ես փորում? Ում համար? Ինչի համար?
Հաաա, քո համար ես փորում?
Էտ էլ ելք չի, ճանապարհդ թեքի:

Հ.Գ.
Ինձ բահ տվեք:D
Ճիշտա ցինիզմը կփրկի քեզ:

Inna
30.05.2011, 17:57
Քննություննե՜ր, քննություննե՜ր, ձեզ ոնց չեմ սիրում...

Հ.Գ.սկսվեց :))

Էլիզե
30.05.2011, 19:21
Քննություննե՜ր, քննություննե՜ր... ո՜նց եմ կարոտել...

Ուսանողական "հահա-հիհի" ... ո՜նց եմ կարոտել...

Դասից փախչել-կինո գնալ /առավոտյան ժամը8.30 :)) / ... ո՜նց եմ կարոտել...

Դասախոսի ջղային հայացք /որը քեզ չի ուղղված :)) / ... ո՜նց եմ կարոտել...

Գրքերի հոտով գրադարան ... ո՜նց եմ կարոտել...

Միլիոնանոց գրքերով լի գրականության ցանկ... ո՜նց եմ կարոտել...

Դասերից հոգնածություն... ո՜նց եմ կարոտել...

Ուսանողական անհոգություն... ո՜նց եմ կարոտել...


"Սմակում" մի բաժակ իբր սուրճ խմել ու ահասարսուռով քննություններ քննարկել... ո՜նց եմ կարոտել...

Մի "գերազանցով", մի "զաչոտով" ուրախանալ... ո՜նց եմ կարոտել...

Չէ', հիմա` էս տարիքիս էլ չեմ ուզում ուսանող լինել... բայց ուզում եմ էլի էն 17 տարեկան ուսումնատենչ ուսանողը լինել...

Արևածագ
30.05.2011, 19:23
Բանջարանոցի կողմից ճանապարհից անջատող ցանկապատը փոխեցինք: Վաղուց որոշել էինք, որ պիտի փոխել, հետաձվում էր տարբեր պատճառներով, հիմանական պատճառն իհարկե «բալի թանկությունն» էր: Բայց դե գործն այնքան հասունացավ, որ էլ հետաձգել չէր լինի : Հարևանս էլ էր նոր դարպասներ տեղադրում, հարցրինք աշխատողներից, թե ինչքանով մեր գործը կանեք, մի թիվ ասեցին, որ մեզ համար միանգամայն ընդունելի էր: Բայց դե խոսքի մեջ ամուսինս ընկերոջ մոտ բերանից թռցրեց, թե նոր դարպասներ ենք դնելու: Նա էլ անմիջապես «իր մարդկանց» համարը տվեց, որ զանգենք, նրանք էլ գան, գործը նայեն: Առանձնապես դեմ չէինք. Միևնույնն է՝ այդ փողը մեկնումեկին տալու էինք, ավելի լավ է, եթե մերոնց տանք: Եկան, երկու հոգի էին, նայեցին, չափուձև արեցին, ռուսներից մի բան էլ թանկ ուզեցին, բայց համաձայնեցինք. Չլինի էդ հազար ռուբլին: Ամուսինս էլ ինձ իբր սրտապնդեց՝ «հաց տալ չկա մեկ է, հիմա ո՞վ է աշխատողներին կերակրում, որ դու կերակրես»:

Ոչ ինքը հավատաց իր ասածին, ոչ էլ ես: :)

Շաբաթ օրը կեսօրվա մոտ եկան վարպետները: Դեռ բակ չմտած՝« Դե սուրճ բեր, որ խմեն ու սկսեն»: Բերեցի:
Ճաշում էինք, ամուսինս, թե՝ «հո՞ խայտառակ չենք, որ մենք դուռը փակենք, նստենք հաց ուտենք, նրանք էնտեղ աշխատեն»: Ի գիտություն ընդունելով՝ մեր ճաշից հետո մի երկու ժամ եփում, սարքում էի, որ աշխատողներին էլ կերակրենք: Մանավանդ որ, իրենց տնից արդեն մի չորս ժամ էր, ինչ դուրս էին եկել: Կերան, նորից թեյ- սուրճ խմեցին, ասին «շնորհակալություն», ելան իրենց գործին: Դեռ ամանները չէի լվացել- պրծել, մեկ էլ աղջիկս եկավ. «Պապան ասում է, որ թան սարքես- բերես, շոգ է»: Թանն էլ տարա: Վերադարձա խոհանոցս: Մի ժամ չէր անցել .« Կամպոտ բեր ...»: Կոմպոտը տարա, թանի բաժակները հավաքեցի- բերի: Վեցի կողմերը նորից՝ «սուրճ բեր ու էսօրվա արածի փողը»: Սուրճն էլ խմեցին, գոհ ու զվարթ, փողն էլ դրեցին գրպաններն ու գնացին որ կիրակի օրը գան ու գործը շարունակեն: Բայց չորս անգամ էի սուրճ տվել, մի անգամ չեմ հիշում որ ժամին էր: Սուրճի ամանեղեն տանել բերելն էլ երկու հարկ իջնել բարձրանալով է:
Կիրակի օրը նույն կերպ սկսվեց: Սուրճով ու թանով: էդ անգամ միանգամից մի մեծ կաթսայով ճաշ սարքեցի, մի թաս սալաթ և այլն, և այլն, որ էլ գլուխ չցավացնեմ տարբեր բաներ եփելու վրա: Ճաշի ժամին հյուրեր էլ ունեինք: Ուտելն ու սրճախմությունը երկարեց մի երկու ժամ: Բնական է, որ այդ ընթացքում հոլի նման պտտվում էի: Հյուրերին ճամփու դրինք, վարպետներս էլ ելան իրենց գործին: Չմոռանամ նշել, որ ամուսինս ողջ ժամանակ կողքներին կանգնած է ու համարյա իրենց հավասար աշխատում է: Որովհետև անմիջապես տեսնում է արածի թերություններն ու սկսում է ինքը ձևափոխել: Նորից կանչեց . «Սուրճ բեր»: Բաժակները սկուտեղին դրած դուրս եմ գալիս ու տեսնում մի հովվերգական պատկեր.

Վարպետներից մեկը զրուցարանի տակ նստած իր համար ծխում է, մյուսն էլ ավտոյի դուռը բացել, մի ոտքը ներսում, մեկը գետնին, ինքն էլ նստարանին փռված՝ հեռախոսով խաղում է: Ամուսինս էլ դռան կողպեքն է տեղադրում: Մոտեցա, կամաց հարցնում եմ .« Էս ի՞նչ հաշիվ է»: Ասում է՝ « չեն կարում դնեն... թող հանգստանան»: Կողպեքն էլ տեղադրեց, արդեն իրիկվա մոտ էր, կանչեց. «Արի գործն ընդունի»: Ոտքերս հազիվ եմ քարշ տալիս: Վարպետները զրուցարանի հովին նստած ծխում են, ամուսինս իրենց կտրտած-թափած երկաթի ու ձողերի կտորներն է հավաքում.
-Մի անգամ էլ կաթով սուրճ սարքի ու էսօրվա փողն էլ բեր...
Սուրճը վայելեցին, փողը վերցրին, իրենք մեզ շնորհակալություն ասին, մենք՝ իրենց, գոհ ու երջանիկ նստեցին ավտոն, գնացին:
Արմենին ասում եմ.
-Եթե ինքներս տեղադրած լինեինք էս դարպասները, հաստատ էսքան չէինք չլվի:
Դեռ էդ փողն էլ կմնար մեզ:

Ձայն չհանեց, համ հոգնած էր, համ էլ երևի իսկապես համաձայն էր հետս: :think

Kita
30.05.2011, 23:51
Էսօր հատկանշական օր է:)):bux:
Ուրեմն ով չգիտի ասեմ, որ շունս փոքրուց փախնելու մանիա ուներ կամ որ հոտ էր առնում, մոռանում գնում էր կամ հեռու էր գնում ու թքած ունենում ու տենց էլի:)) Որսորդական շների հետ մի քիչ բարդ է:)): Ստիպված միայն իր ընկեր շների հետ էի բաց թողնում, որ չշեղվի, հեռու չգնա, ի տո 100% չէր, կարար և շեղվեր:))
Հիմա վերջերս լավ խելոքացել է, արդեն բաց ենք թողնում հանգիստ, նույնիսկ մենակ ենք բաց թողնում` առանց որևէ ընկերոջ, հեռու չի գնում, կանչում ենք, լսում գալիս է, ինքն էլ է ուշադիր, որ մարդ չմոտենա մեզ, հետևում է:))
Ու մի քիչ առաջ էլի հայաթում բաց թողեցի, այլ շներ էլ կային` 3 հատ, տենց մնացինք-մնացինք, ասի Լոկի արի գնանք, մամային ասի չկապես, մեկ է հետ գնա, գալու է շների մոտ էլի, տեսնենք շներին կթողնի, կգա առանց կապ մեզ հետ:
Ու ինչ:)) մեր հետ խելոք եկավ, սպասեց մաման էլ հասնի մուտքի մոտ, նոր մեզ հետ մտավ շենք, սիրուն բարձրացավ կանգնեց դռան մոտ:)):love
Մենակ մեր հրճվանքը տեսնեիք:)):yahoo
http://img218.imageshack.us/img218/3897/lokni.jpg
Տենց շատ եմ հրճվել էլի:))

Հայուհի
31.05.2011, 00:09
Լացել եմ ուզում, աչքերս լցվել են, բայց մի կերպ եմ ինձ զսպում... Ես ձեզ չեմ ճանաչում, չէի ճանաչում, բայց արցունքներս խեղդում են...
Մեկ ամսից մի քիչ ավել է անցել այն օրից... Ես քեզ չէի ճանաչում, բայց նկարիդ նայում էի ու ակամա լացում...
Հիմա էլ նույնը...
Ես ոչ սիրել եմ ուզում, ոչ էլ ուզում եմ, որ ինձ սիրեն... Երբ դու 1 ես հեշտա ապրել, իսկ 0,5 մարդ լինելով...

Mark Pauler
31.05.2011, 02:12
Վերջին ամսների ընթացքում, անընդհատ մի միտք էր ինձ տանջում` գնամ հայաստանից թե մնամ...
Գնալու համար մի պատճառ կա միայն` սոցիալակն, իսկ մնալու համար էնքան շատ են պատճառները... Բայց էտ մի պատճառն էնքան զորեղ գտնվեց, որ սկսեցի ճամպրուկներս հավաքել:
Պատուհանից պատահաբար դուրս նայեցի ու արդեն սկսեցի կարոտել այն տեսարանը, որը կարծես այնքան հասարակ ու սովորակն մի բան էր ...
Գլուխս տաքացել էր այնքան, որ ուղեղս հալվում էր: Սկսեց անձրևել: Որոշեցի տանից դուրս գալ, որ մի քիչ շիկացած գլուխս հովացնեմ, բայց անձրևն էլ դադարեց ու արդեն եռացող ուղեղիս մեջ մտքերը ամբողջովին վեր ածվեցին ճնշող կարոտի... Քայլում էի փողոցով ու կարոտում մարդկանց` ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ու ուղղակի հայերին...
կարոտում էի արդեն այն փողոցը, որի մայթով այդ պահին քայլում էի... Կարոտ էր քսված քարերին, ծառերին...

Ախր ես էս երկրի տերն եմ, թեկուզ մեկը բաժանած երեք միլիոներորդ մասի տերն եմ, բայց տեր եմ, իսկ ցանկացած այլ երկրում թեկուզ անունով տնօրեն լինեմ, մեկա ծառա եմ դառնալու: Ծառայելու եմ էտ երկրի համար... Ահավոր ա` ես կղեկավարեմ մարդկանց, որոնք կլինեն տեր իսկ ես ծառան նրանց սեփական երկրի...

ինչ եմ անում...

Էսպես երկար տևեց... Ավելին քան պետք էր... Երևի շուտ հեռանալ է պետք, որ դրսում ինձ տամ բարդ աշխատանքին, միայնակ կյանքի կենցաղային հոգսերին ու էտպես խեղդեմ կարոտը: Երանի դժվարությունները շատ լինեն: Էնքան շատ, որ կարոտի համար ժամանակ չգտնեմ...

Գուցե Ակումբը մի կում հայկական ջուր կլինի իմ համար հեռվում...
Իսկ այդ հեռավոր քաղաքը իր հյուրընկալ ցուրտ գիրկը նորից կբացի իմ առաջ, ինչպես նախկինում...

Մի կայծ:
Վերջին փորձերն անեմ չհեռանալու համար...
Ամեն ինչ սկսեց ստացվել, ամեն ինչ կարգավորվում է հանկարծակի...

Չեմ հեռանում ժողովուրդ: Ես մնում եմ իմ երկրում:

Ե.գ.
Ես չեմ չարանա, բողոքներ չեմ շպրտի կառավարության ու ընդդիմության անտաղանդ ներկայացուցիչների չունեցած դեմքերին: ես ուղղակի տեր կլինեմ:
Այս ամբողջ պատմության ընթացքում մի "հարգարժան" բյուրոկրատ իմ հավատն էր ծծում իր եսով տռզելու համար...
Պարոն բյուրոկրատ - ես չեմ գնում: Ես մնում եմ, որ մեր ճանապարհները շուտ խաչվեն, ու քո անտակ գրպանների փուչ "տաղանդների" զրնգոցները քեզ չեն փրկի ստորացումից:

VisTolog
31.05.2011, 19:52
Մտա խանութ, զաբյուղիս մեջ դրեցի 3 ոչ սառը ջերմուկ: Մոտեցա սառնարանին, տեսա նույնի սառը կա: Երեք սառը վերցրի զամբյուղիս մեջ, երեք տաքը դրեցի սառնարանում:D Դուրս գալուց վերցրի տոպրակս ու դուրս եկա: Հետո տեսա, որ ջերմուկների տոպրակը թողել եմ սմարկետում: Հետ գնացի: Սառնարանի հենց նույն տեղից հանեցին իմ դրած երեք ոչ սառը ջերմուկները ու դնելով տոպրակի մեջ տվեցին ինձ:D:(

Smokie
31.05.2011, 20:07
Էս վերջերս օպերայի մոտ մի փողոցային գիթարիստ տեսա: Մոտս շատ լավ մարդու տպավորություն թողեց, մարդու, որ ոչ-թե փող աշխատելու համար է դա անում այլ ժաղավրդի համար: Ուրախ, աշխույժ ռիթմիկ երաժշտություն էր, հարվածայիններն էլ կողքից միացրած::love Իսկ ամենաշատը ինձ դուր եկավ նրա բարի ժպիտը, իսկույն երեւաց, որ կենսուրախ մարդ է եւ այդ ամենն անում է իր հաճույքի համար, նաեւ մեր, բոլորիս համար: Նրան տեսնելիս մարդու տրամադրությունը կբարձրանար::)

Նարե91
31.05.2011, 21:21
Գրածս, գիտեմ, շատերին զայրույթ կպատճառի, բայց դա, հաստատ, որևէ կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն բանին, որ ես չգրեմ այն, ինչ-որ գրելու եմ, ինչ –որ իսկապես ցանկանում եմ գրել: Ես պարզապես ուզում եմ մի փոքր անկեղծանալ…
Շրջապատումս /դպրոց, համալսարան, ընկերական այլ շրջապատ, բարեկամություն, հարևանություն/ միշտ աչքի եմ ընկել իմ ոչ զգացմունքային լինելով, բայց սա շատ նուրբ է ասված, քանի որ հնարավորության դեպքում շրջապատս ինձ կկնքեր <<անսիրտ>> կամ էլ <<քարսիրտ>> մականվամբ: Այո, քարսիրտ, որովհետև շատ քիչ դեպքեր կարող էին ինձ հասցնել հուզման աստիճանի: Անգամ ընկերներս կատակում էին, թե <<ես ու արտասվելը իրարից կիլոմետրերով հեռու ենք>>: Նրանք ուղղակի չէին պատկերացնում, որ ինձ երբևէ կտեսնեն լաց լինելիս: Բայց, հավատացեք, ես իրոք այդպիսինն էի, այլ ոչ թե փորձում էի ինձ այդպես ցույց տալ:
Յուրաքանչյուր սովորական մարդ, երբ փոքրիկ երեխա է տեսնում, անսահման բերկրանքով է լցվում ու փորձում այդ երեխային գուրգուրել`հնարավորինս չափ շատ փաղաքշական բառեր օգտագործելով: Եվ դա շատ բնական ու գեղեցիկ երևույթ է, բայց ոչ ինձ համար գուցե: Երբեք չեմ մոռանա, թե որքան անգամ եմ արժանացել հարազատներիս և ընկերներիս կշտամբանքներին, երբ անտարբեր եմ գտնվել փոքրիկ երեխաների նկատմամբ: <<Դե երեխա է էլի, ոչ մի արտասովոր բան>>,-բավականին անտարբեր տոնով արձագանքում էի ես: Բայց սա դեռ ոչինչ. նրանց բարկությունը կրկնապատկվում էր այն ժամանակ, երբ ասում էի, որ նորածին երեխաներն ինձ մոտ զզվելի զգացողություն են առաջացնում: <<Ախր, ինչպես կարելի է նման բան ասել. դու… դու անաստված ես>>,-գրեթե միշտ անպակաս էի նրանց` նմանատիպ հանդիմանանքներից:
Չեմ կարող ստույգ ասել, թե ինչն էր ինձ ստիպել այդպիսի պահվածք ցուցաբերել, բայց փաստը մնում է փաստ, որ նմանատիպ վարքագծի պատճառով կորցրեցի ընկերներիցս շատերին: Դե, ով կարող էր շփվել այնպիսի մարդու հետ, ինչպիսին, որ ես էի: Իսկ կարող եք պատկերացնեկ, որ իմ նման մարդը երբևէ կարող էր փոխվել: Պատկերացրեք, խնդրում եմ, որովհետև երբեմնի սառը, զգացմունքազուրկ ու փոքրիկ երեխաների հանդեպ անտարբեր աղջիկն արդեն անցյալում է, և ում մասին արդեն իսկ կարող եմ խոսել միայն ու միայն անցյալ ժամանակով: Այո, իսկապես շատ եմ փոխվել, այնքան, որ անգամ մի տխուր ֆիլմը կամ պատմվածքը ինձ կարող են ստիպել, որ հուզվեմ: Իսկ փոքրիկները… Բնության այդ զարմանալի հրաշքները… այժմ նրանց տեսնելիս ` դեմքիս կարծես հանդարտություն է իջնում, աչքերս սկսում են փայլել, ժպիտն է համակում ինձ: Տեսնելուն պես` ուզում եմ նրանց ամուր-ամուր գրկել, սեղմել կրծքիս ու կարծես ուզում եմ ներողություն խնդրել, որ նախկինում այդպես էի մտածում: Ես ձեզ իսկապես շատ եմ սիրում… Դուք եք մեր վառ ու լուսավոր ապագան: Ուզում եմ, որ ձեր սիրունիկ աչուկները միշտ պայծառ շողշողան ու փայլեն երջանկությունից: Ուզում եմ նաև, որ այդ աչուկները երբեք թաց չլինեն, իսկ եթե երբեմն էլ լինեն, ապա թող դա լինի միայն մանկական չարաճճիությունների հետևանք:
Հունիսի 1-ը ձեր օրն է, ձեր պաշտպանության օրն է չարիքից, վատից ու ամեն տեսակ բացասական երևույթներից: Սա ևս մեկ հարմար առիթ է որոշ ծնողներին հիշեցնելու, որ իսկական ծնnղ դառնալու համար միայն երեխա լույս աշխարհ բերելը դեռ շատ քիչ է…

Ժունդիայի
31.05.2011, 22:07
Ճանապարհորդիր օվկիանոսներով, բացահայտիր գանձերը, սակայն մի հանիր դրանք ծովի հատակից, նրանց տեղն այնտեղ է:
Հիացիր լուսնի լույսով, երազիր նրա հետ, սակայն երբեք մի մտացիր իջեցնել այն դեպի երկիր մոլորակ:
Վայելիր արևը, զգա նրա ճառաքգայթների շոյանքը ու միշտ հիշիր, որ նրա ջերմությունը բոլորին է պատկանում:
Երբեք մի փորձի կանգնեցնել քամուն, այն պետք է վազի ամենուր, ամենտեղ, այն շտապում է չգիտես ուր, չգիտես որտեղից...
Մի կանգնեցրու անձրևին, այն ուզւմ է ընկնել ու թրջել բազում այլ դեմքեր, այն չի կարող միայն լվանալ քոնը:

Արցունքնե՞րը: Մի սրբիր երբեք, դրանք իմ այտերին էլ պետք է հոսեն, քոնին, բոլորին:
Ժպի՞տը: Այս մեկը դու պետք է պահես, սակայն երբեք բաց մի թող, ճանկերովդ կկառչես:
Ո՞ւմ ես դու սիրում: Պահիր նրան զարդատուփի մեջ, փակիր ու կորցրու բանալին:
Իսկ ում, որ սիրում ես, նա ամենամեծ գանձն է, որ ունես, ամենաթանկը:
Էական չէ, որ տարվա եղանակը փոխվում է, որ դարը փոխվում է, եթե հազարամյակը այլ է, եթե տարիքն ավելանում է...
Ապրելուդ ցանկությունը պահպանիր, որովհետև առանց արդ կամքի ոչ մի բարձունքի էլ չես հասնի:
Բացիր բոլոր պատուհանները, որոնց կգտնես, բոլոր դռները նույնպես...
Հետևիր ինչ-որ երազի, սակայն մի թող, որ այն միայնակ ապրի..
Կերակրիր հոգիդ միմիայն սիրով ու այդկորպ կկարողանաս բուժել բոլոր վերքերդ զգուշությամբ:
Բացահայտիր ինքդ քեզ ամեն-ամեն օր, առաջնորդվիր քո սրտի ցանկությամբ, միայն թե չխելագարվես դրան հետևելով:
Փնտրիր, միշտ կարողացիր փնտրել ցանկացած պատմության վերջաբանը ու էական չէ ինչ պատմություն է այն:
Ժպիտ պարգևիր այն մեկին, ով վաղուց մոռացել է, թե ինչպես է այն արվում:
Արագացրու մտքերդ, սակայն մի թույլ տուր դրանք անձդ սպառեն:
Նայիր շուրջ, տես ինչ-որ մեկն ունի՞ կարիքդ:
Հոգիդ լցրու հավատքով, այո´, ու երբեք չկորցնես այն:
Գլխովդ մեկ սկիր ցանկություններիդ մեջ, ու բավարարի´ր դրանց:
Վերջին ուժերդ լարելով պայքարիր ընկերոջդ ցավի հետ, ու դուրս արի այդ պայքարից, եթե կկարողանաս ընկերջդ էլ հանել այդ ամենից:
Փնտրիր սեփական ուղղիդ, սակայն երբեք մի վիրավորիր ոչ մեկին այդ փնտրտուքներում:
Փոշմանիր, վերադարձիր ժամանակի մեջ ու ներողամտությունդ հայտնիր:
Մի համակերպվիր այն ամենի հետ, ինչը քեզ երջանիկ չի դարձնելու, հնդվզիր, եթե դրա անհրաժեշտությունը կտեսնես:
Հեղեղիր սիրտդ միայն հույսերով, սակայն մի թող, որ հույսերդ խորտակվեն քո ալեհեղ սրտում:

Մելտա
01.06.2011, 00:17
Այսօր շատ տխուր եմ,ինչի տեսա քեզ ու նորից հիշեցի ամեն ինչ:(
Ինչի է կյանքն այսքան անարդար չեմ հասկանում:(

Rammstein
01.06.2011, 01:03
Էն օրը գնում եմ հիվանդանոցից մի հատ թուղթ վերցնելու, նայում եմ թղթի վրա, աչքերս ճակատիս են թռնում. ազգանվանս մեջի «ր» ու «տ» տառերը դառել են համապատասխանաբար «ռ» ու «թ»: :o Բայց ախր չէ՞ որ հիվանդանոցի ներսում պացիենտների տվյալները մի տեղից մյուսը գրավոր ձեւով են փոխանցվում, հնարավոր չի արտագրելուց նման կոպիտ սխալներ թույլ տրվեին: Սա հաշվի առնելով ամեն ինչ պարզ է դառնում. մի բժիշկ հավանաբար վերցրել ազգանունս ռուսերեն է արտագրել, հետո պատասխանը գրելուց երեւի մեկ այլ բժիշկ որոշել է հայերեն դարձնի ու քանի որ ազգանունս մեղմ ասած ամենատարածվածներից չի, էդ մարդուն ծանոթ չի եղել, բռնել ռուսերեն «р» յաբախտի դարձրել է «ռ», իսկ ռուսերեն «т»-ն էլի յաբախտի` «թ»: :))

Մենակ հայ բժիշկներից կարելի էր նման կացինություն սպասել, որտեւ մենակ հայ բժիկներն են էս կարգի ռուսամոլ, երեւի ռուս բժիշկներից էլ ռուսամոլ են: :crazy
Դե գնացեք ձեր օտարալեզ դպրոցները բացեք, ընգեր պարոն աշոծյաններ: :[


Քանի որ հայության ռուիֆիկացման վերջը չի երեւում, երեւի պետք է հատուկ որոշ մարդկանց, այդ թվում բժիշկների համար ռուսերենի մեջ մի շարք նորամուծություններ անել. ասենք` «տ»-ն գրեն «т», իսկ «թ»-ն` «т*», կամ «т~» , նույնը մյուս տառերի համար: :D

Նաիրուհի
01.06.2011, 02:55
Էքզյուպերիի խրատական առակներից... (http://cafe.armenianhouse.org/vopyan/ekzyuperi.html)


Ես ինձ մոտ հրավիրեցի ուսուցիչների և ասացի նրանց.

«Ձեր պարտականությունների մեջ չի մտնում փոքրիկ մարդուկների մեջ սպանել մարդուն կամ վերածել նրանց միայն մրջնանոցում ապրելու ընդունակ մրջյունների։ Քանի որ ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե լիքը կամ ոչ լիքն է լցված մարդը տեղեկություններով։ Ինձ համար կարևոր է նրա մարդ լինելը։ Ես չեմ հարցնում այն մասին, թե երջանի՞կ կլինի մարդը կամ ոչ, այլ այն մասին, թե ինչպիսի՞ մարդը կլինի երջանիկ։ Եվ ինձ քիչ է մտահոգում, թե արդյոք լիության մե՞ջ են ապրում նստակյաց ցեղերը՝ հագեցած, ինչպես անասունը գոմում։

Դուք պետք է մարդկանց լցնեք ոչ թե դատարկ սահմանումներով, այլ ամեն տեսակի սխեմաներ վանող պատկերներով։

Դուք չպետք է բեռնեք նրանց մեռած գիտելիքներով, այլ հասկանալուն օգնող ձևը կոփեք։

Դուք չպետք է դատեք նրանց ընդունակությունների մասին՝ ելնելով միայն նրանց երևացող հակումներից այս կամ այն զբաղմունքի նկատմամբ։ Քանզի մյուսներից առաջ է անցնում և հաջողության հասնում միայն նա, ով համառորեն աշխատել է հակառակ իր հակումներին։ Եվ ամենից առաջ հաշվի առեք սերը։

Ձեզ պետք է մտահոգի ոչ թե հմտությունների ձեռք բերումը, այլ մարդու ստեղծումը՝ որ փայտ տաշող ձեր աշակերտը լցվի պատվի ու հավատարմության ոգով, և այդ դեպքում նա փայտն անհամեմատ լավ կտաշի։ Դուք պետք է երեխային հարգել սովորեցնեք, քանի որ հեգնանքը անկիրթների սփոփանքն է ու անձերի մոռացության մատնումը։

Դուք պետք է մարդկանց և նյութական բարիքների կապին խոչընդոտեք։ Եվ փոքրիկ մարդու մեջ մարդ դաստիարակեք՝ ընտելացնելով նրան հոգևոր արժեքների փոխանակությանը, քանի որ այդպիսի փոխանակությունից դուրս միայն հոգու չորություն է։

Դուք պետք է խորհել և աղոթել սովորեցնեք, քանի որ հոգին վսեմանում է դրանցից։ Եվ հոգիները սիրելու վարժեցրեք։ Չէ՞ որ ոչինչ չի փոխարինի նրան։ Սերն ինքն իրեն նկատմամբ հակադրությունն է սիրո։
Դուք պետք է խստորեն դատեք մատնությունն ու կեղծիքը, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք ի օգուտ մարդու են և նույնիսկ ի օգուտ քաղաքի։ Բայց միմիայն հավատարմությունն է կերտում հոգով ուժեղներին։ Մարդ չի կարող մի դեպքում հավատարիմ լինել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Նա, ով իսկապես հավատարիմ է, հավատարիմ է միշտ և ամենուրեք։ Չի կարելի հավատարիմ համարել նրան, ով դավաճանում է աշխատանքային ընկերոջը։ Ես ամուր քաղաքի կարիքը չունեմ, և մարդկանց բարոյալքումը այդպիսի ամրության հիմք չի կարող ծառայել։

Դուք պետք է ճաշակ զարգացնեք դեպի կատարյալը, քանի որ յուրաքանչյուր գործ մոտեցում է Աստծուն, և այս գործընթացն իր ավարտը կարող է միայն մահվան մեջ գտնել։

Դուք չպետք է լիակատար ներում և գթասրտություն սովորեցնեք։ Քանի որ այս արժանիքները կարող են աղավաղված հասկացվել և չարիքի ու վնասի երկրպագությանն արժանանալ։ Բայց դուք պետք է յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ համագործակցության միջոցով բոլորը բոլորի հետ զարմանալի համագործակցություն սովորեցնեք։ Եվ այդ ժամանակ վիրաբույժն անապատի մի կողմից մյուսը կշտապի՝ շարքային սևագործ բանվորի ծունկը տեղը գցելու։ Քանի որ և՛ նա, և՛ մյուսը հավասարապես նույն կառքի կառապաններ են։


Իսկական ուսուցչի կարոտ կա մեջս...

AniwaR
01.06.2011, 09:57
Մմմմմի՛ գրեք քանի-որ, ինչ-որ, այնպես-որ, թե-չէ և այլ նմանատիպ բառերը գծիկով այնտեղ, որտեղ պետք չէ: Գնացեք կանոնները սովորեք: Կամ հայոց լեզվի բաժնում համապատասխան թեմայում հարցրեք: Ոնց եմ կատաղում ես էդ սխալից: Երեկ առաջին անգամ ինձ բռնացրեցի «քանի-որ» գրելուց: Ու էդ ապուշ, անգրագետ, խիստ նյարդայնացնող սխալը գալիս է միայն ակումբից: Լեզուն տենց ա: Որ ճիշտն էլ իմանաս, բայց մի բանը շատ կարդաս, արագ գրելիս /իսկ մենք մեծամասամբ էդքան էլ չենք կենտրոնանում ճիշտ գրելու վրա. ոնց սովոր ենք, էդպես էլ գրում ենք/ վիզուալ հիշողությամբ նույնը կրկնում ես:

Թե որտեղի՞ց եկավ էդ: :( Առաջինը կարծեմ Smokie-ի մոտ եմ նկատել, հետո սկսեց վարակիչ հիվանդության պես շատ յուզերների մոտ տարածվել: Smokie և այլք, խնդրում եմ, գնացեք կրկնեք գծիկով գրվող բառերի ուղղագրությունը, խղճացե՜ք ինձ::cry

Սլիմ
01.06.2011, 12:18
Մարդ կա իրա հագով գործ չկա, աննպատակ թրեֆա գալիս առավոտից իրիկուն ու մի բան էլ բողոքումա կյանքից, մուննաթա գալիս բոլորի վրա:
Մարդ էլ կա հոգնած, մեռած գործից գալիսա տուն,ուտելու հավես էլ չի ունենում, բայց չի ալարում երեխուն գրկումա, հետը խաղումա,պառկումա քնելու, էն մտքով,որ էլի առավոտը պիտի գնա էշություն անելու:
Արդյունքում երկուսի կյանքն էլ մի բան չի,առաջինը դժգոհա , երկրորդն էլ միշտ հոգնածա:

Գալաթեա
01.06.2011, 12:27
Գործի գալուց երկու սևամորթ տղա տեսա, Փարիզը կարոտեցի :love

:D

Agni
01.06.2011, 13:09
Ամեն ինչ նույննա...
Ոնց էի վախենում էս նույնությունից...

Կաթիլ
01.06.2011, 13:10
3 ամիս կլինի էս կողմերի վրա կարգին չէի երևացել… առանձնապես կարոտ չէի էլ զգում (ասա մթոմ քիթ սրբելու ժամանակ ունեիր, որ հասկանաս կարոտ, կամ բացակայություն ինչ ա նշանակում)… էսօր հանկարծ զգացի, որ ակումբի գրառումներ եմ ուզում կարդալ (դե գիտեք, սովորաբար ես չեմ գրում, կարդում եմ :)) ) ու վազքով մտա ակումբ, բայց էս հաճախորդները կյանքս ուտում են, մտքիս թելն անընդհատ կտրում են :( ուֆ… հա, ասածս ինչ է՞ր… արձակուրդ եմ ուզում, մի հատ ել նոթբուկ, որ հանգի՜ստ ծառի հովին պարկեմ ու կարդամ :oy
չէ, բայց նիուժելի՞ շատ բան եմ ուզում :o

Kita
01.06.2011, 13:48
Կամ գալիս եք տեղս ճաշ եք սարքում կամ համոզում եք, որ սարքեմ:noti

Սլիմ
01.06.2011, 14:03
Ամեն ինչ նորմալա:):( Մենակ ոնց որ կամաց կամաց կարոտով եմ վարակվում: Տեսնես լոմկեն ինչքանա տևում? Տեսնես էսա ամենավատը թե ամեն ինչ դեռ առջևումա: Տեսնես հետո ինչա սպասվում?

anahit96
01.06.2011, 16:39
Հետաքրքիրա. սկզբում մտածում ես,որ էս ընդմիշտա,էլ չի ավարտվի,,,իսկ հիմա` oops պրծաաաավ:hands

Էլիզե
01.06.2011, 18:54
Բոլոր-բոլոր-բոլոոոո՜ոոոոր նրանց, ովքեր ունեն երեխաներ և բոլոր-բոլոր-բոլոոոո՜ոոոոր նրանց ովքեր հոգով երեխաներ են`

Մեր օրը ՇնՈրՀաՎոՈոՈոՈոՈոՐ...


Երեխաներին՝ առողջություն, մեզ էլ՝ խաղաղ երկինք... :)

Chuk
01.06.2011, 22:23
Գարեջուր... Շատ գարեջուր... Մեծացած փոր... Մեծ փոր... 10 օր... Մարզանք... Շատ Մարզանք... Մաշել...

Հայուհի
01.06.2011, 22:27
-Մեռնեմ բոյիդ... Գիտե՞ս, չէ՞, ասում եմ բոյիդ, որ քիչ մեռնեմ: Եթե ասեմ ՝ խելքիդ՝ լրիվ կմեռնեմ:

Կայֆ :love
:))

Անտիգոնե
01.06.2011, 23:11
Հոգիս լուսավոոոոոր-լուսավոր է...

Ամեն տարի երեխաների պաշտպանության օրը հեքիաթների հերոսների կերպարներով դուրս ենք գալիս հրապարակ ու զվարճացնում երեխաներին: Այդ ամենն անում եմ/ենք գերագույն հաճույքով: Այս տար էլ նույնն էր: Աղվեսի կերպարով էի: Խաղացինք, հեքիաթ պատմեցի, շաաաատ-շաաաաատ պարեցինք ու հրաժեշտ տվեցինք հաջորդ տարի նույն օրը նույն տեղում նորից հանդիպելու խոստումներ տալով իրար: Դեռ նոր էի տուն հասել երբ հանկարծ դռան անբնականորեն կամաց ու վարանոտ թակոց լսեցի: Բացում եմ դուռը ու դիմացս մի պստլիկ աղջիկ եմ տեսնում համարյա իր մարմնի չափերին հասնող յասամանների փնջով.

-Սա քզետեյըմ պերալ, աղվեսիկ (սա քեզ համար եմ բերել....): Էն մի տարի էլի կյալուվս խաղ անինք, չէ?
Ասաց ու պատասխանիս չսպասելով փախավ:


Շաաաատ լուսավոր է հոգիս...

Artgeo
02.06.2011, 05:26
Ժամը 4:46 արթնանալ ինչ-որ գողական երգից, ինչ ա թե եսիմ ում մոտ «էրեխայա ծնվել»: Ու հաշվի առնելով, որ «կայֆույեմ» ու «տանցույեմ» ի արանքում հենց մանթո «էրեխայա ծնվել» էին ասում, ապա հաստատ աղջիկ ա ծնվողը...

Դե ի՞նչ... Բախտավոր լինի, ձեր նման հարևաններ ունենա... Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես:

Հ.Գ. Չունեմ բառեր, որոնք կարելի ա գրել ֆոռումում: Գլուխս տրաքվում ա: Մեջը դեռ հնչում ա Բուտիրկան ու «Էրեխայա ծնվել»... Մի ժամից գործի:

einnA
02.06.2011, 22:55
Հոգնած տուն եմ գալիս:Միշտ, եթե ազատ է լինում, նստում եմ երթուղայինի վերջում, որ հանգիստ չմտածեմ ինչ-որ մեկին տեղ տալու մասին:
Մեկ էլ ճանապարհի կեսին էն նկատեմ, որ միանգամից բոլորը խառնվեցին իրար ու նայում են ուղիղ ինձ:Շրջվեմ տենամ հետևի դուռը բացվել է ու թափահարվում է:Անտարբեր նորից հանգիստ նստեցի տեղս, բայց ինչ հանգիստ. մի պանիկա են սկսել, կողքիս նստողները տեղափոխվեցին առաջ, կնանիք մի գոռալ են գոռում էս վարորդի վրա:Սրանք քիչ են, մեկ էլ հետևից եկող մեքենաները մի ինչքան ուժ ունեն ազդանշանային համակարգով էս վարորդին տուպիկի մեջ են դրել:Խեղճն էլ ճար չունի, պիտի հասնի կանգառ, որ իջնի, իսկ մոտակա կանգառը Մանումենտի կանգառն էր, որի շրջակայքում էսօր բում էր: Դե պատկերացրեք վարորդի վիճակը:
Տեսա ճար չկա, ինչ անեմ, որ բոլորը հանդարտվեն, թեքվեցի, դուռը ճոճվելուց բռնեցի, տենց պահեցի, մինչև վարորդը մի քանի անգամ հարվածելով փակեց արդեն կանգառում:Պրծանք:

Իմ կանգառում պետք է իջնեմ, գումարը փոխանցում եմ, վարորդն ասում է` ձեր տոմսը ստացած է:
Արդեն մտածում եմ, որ հերթական անգամ անջատված ծանոթ մարդ է եղել, չեմ տեսել, նայում եմ զարմացած կողերս, մեկ էլ վարորդը.
- Դու, որ դուռը պահեցիր, քեզ հասնում է, ապրես դու:

ժողովուրդ ոնց եմ ուրախացել :))

Farfalla
03.06.2011, 10:01
Էս ուր ենք հասել?

Ծանոթներիցս մեկը մտելա տուն ու ամուսնուն բռնացրել ուրիշի գրկում...ուրիշ տղամարդու գրկում:
Զանգել պատմում էր.
- հա լավ, դավաճանում էր, թող էլի դավաճաներ, բայց գոնե աղջկա հետ: Ամեն ինչ, նույնիսկ կյանքս կտայի, մենակ թե աղջկա հետ լիներ...

Ով կմտածեր, որ մարդ կերազի, որ ամուսինը իրան աղջկա հետ դավաճանի...

Բայց ամենախոխմը, որ վերջում ասեց, էդ տղեն էլ էնքան գեշ էր :))

StrangeLittleGirl
03.06.2011, 17:25
Սաղ դարդերս քիչ էին, հիմա էլ պարզվեց, որ Շվեյցարիայի դրամական միավորը եվրոն չի: Լավ ա գոնե Շենգեն ա, թե չէ մի գիշեր էլ չէի քնելու:

Մանուլ
03.06.2011, 23:12
Իմ մեյլը շատ տարօրինակ «անուն» ունի` invidiscon: Դեռ նենց դեպք չի եղել, որ ինչ-որ մեկին ասեմ մեյլս, ու ինքը չհարցնի, թե էդ ինչ ա նշանակում: Ես էլ ամեն անգամ համբերատար բացատրում եմ:
Ուրեմն, մի օր պետք էր շտապ մեյլ բացել: Միշտ դժվարանում եմ լոգին ընտրել: Հազար տարբերակ փորձեցի, բոլորը զբաղված էին: Էդ ժամանակ icq-ս էր բացած, հետը խաղում էի: Աչքովս ընկավ invisible-ը, փորձեցի. զբաղված էր: Disconnect-ն էլ էր զբաղված: Էլի մի քանի տարբերակներ փորձեցի, բոլորը զբաղված էին: Ես էլ որոշեցի միացնել վերոնշյալ տարբերակները, և արդյունքում ստացվեց invidiscon-ը:
Ու քանի որ invidiscon-ը շատ տարօրինակ էր հնչում բոլորի համար, ու միշտ հարցնում էին, թե դա ինչ ա նշանակում, անընդհատ ուզում էի իմ անուն-ազգանունով մեյլ բացել. ամեն մեկին չէի կարող էդքան բացատրել, անհարմար էի զգում արդեն էդ invidiscon-ից :)):
Չհասցրի :)): Էսօր դասախոսիս պիտի ասեի մեյլս, բնականաբար հարցրեց, թե ինչ ա նշանակում :)): Էլ երկար-բարակ չբացատրեցի, մենակ invidisible-disconnect-ն ասեցի :)):

Գնամ նոր մեյլ բացեմ:

Lusinamara
04.06.2011, 09:55
Հարևանները ռեմոնտ են սկսել...էլ ո՛չ գիշերվա հազար, ո՛չ առավոտ Լուսօ հաշվի չեն առնում:(
Սիրտս խռով ա, բոլոր տեսակ ռեմոնտներին դեմ....

Կաթիլ
04.06.2011, 11:30
էսօր կարող ա՞ բանջարեղենի միջազգային օրն ա :o ինչքան աննորմալ կուլտուրա կա էդ ոլորտում որոշել են արթնանալ ու այցելել ինձ :}

ու՜ֆ, ինչ վատ ա, որ գործընկերդ արձակուրդի մեջ ա լինում :8

Հայուհի
04.06.2011, 12:40
Մարդ վախենա փողոցով քայլելիս ականջակալները հանի...


-Գյարֆինգյուլ, Գյուլնազը քեզ друзья ա՞:

Չէ, բլին, "соседья" ա :fool

Արևհատիկ
04.06.2011, 15:53
Մեր հարևանի աղջիկը՝ Մոնիկան, ինձ էնքան շատ ա սիրում, որ բոլորի մոտ հայտարարել ա. «Ես Արևի փոքր քույրիկն եմ»:love
Մոնիկայի գերագույն երազանքն է՝ ես սիրուն հարսի շորիկ հագնեմ, ինքն էլ մի լավ շորիկ հագնի ու միասին իմ հարսանիքին պարենք:

Մի քանի դեպք.
1. Ես մենակ Արևի հարսանիքին եմ պարելու:

2.Ես գնալու եմ պարի, որ Արևի հարսանիքին սիրուն պարեմ:dance

3.Մի օր տանը նստած էի, մեկ էլ մի սպիտակ ցանց կտոր ձեռքին եկավ.
-Արև, սա պիտի ամրացնեմ մազերիդ:
-Խի՞ :8
-Որովհետև հարսերի գլխին էսպես շոր են դնում :beee

4.Մանկապարտեզից տուն գալուց.
-Մամ, արի մտնենք ինձ համար մի սիրուն շորիկ առնենք:
-Չէ, հիմա քեզ շոր չի պետք:
-Մամ, պիտի առնենք, որ Արևի հարսանիքին հագնեմ:

5.Մի քանի օր առաջ շատ ավելի լուրջ մոտեցավ հարցին.
-Արև, էս մեր հարևանները ասել են, որ մեծանանք, մամա ենք դառնալու:
-Հա, որ մեծանում են, դառնում մեծ աղջիկ, հետո մամա են դառնում:
-Արև՛, դու արդեն մեծ աղջիկ ես… :sad Համ էլ ես 5 տարեկանում եմ գնալու պարի:))

Էսօր Մոնիկան 5 տարեկան ա դառել: Էն երևի զգուշացնում էր, որ հաշիվներս վերցնեմ :D
Քույրիկս, ծնունդդ շնորհավոր: Միշտ տենց համով լինես:kiss

Մի օր երևի կկարողանամ գերագույն երազանքդ իրականացնել ;)

Meme
04.06.2011, 21:24
Հետաքրիրա:think,մարդիկ,որ պարապ են մնում ինչեր ասես չեն հորինի,ու դրանով ծանրացնի իրանց ուղեղները:}:esim...Ու որին երբեք չեմ հավատացել,ու չեմ էլ ուզում:beee....


Աշխարհի վերջը մոտա,վայ մի քանի րոպեիցա.չէէ 2012-ինա, 2650-ինա....

Լավ էլի թեթև ապրե՛ք:good:kiss...

Inna
05.06.2011, 00:28
Էսօր Էժամը յոթի կողմերն էր գալիս էի տուն մեկ էլ երկու տղա կանգնած խոսում են, ես էլ պատահական լսեցի էն մասը, որ ասեց. (հա երևի Ռուսաստան-Հայաստան խաղից էին խոսում:)))

–Ապեր ես ֆուտբոլը սենց եմ պատկերացնում, ոնց որ քարը շպրտեն ու վազեն հետևից...:lol

Էլ բան չլսեցի, որովհետև չկարացա ծիծաղս զսպեմ ու արագ անցա...

Հ.Գ. Է՜, ախր դուք չգիտեք թե ֆուտբոլը ինչ լավ խաղ ա...:love

Աբելյան
05.06.2011, 15:10
Աստված ջան, ինձ էս հիվանդությունից ազատի էլի…:oy

Smokie
05.06.2011, 18:51
Անկողնային վիճակ:(

Էլիզե
05.06.2011, 21:44
Սիրում եմ երթուղայինով երթևեկել: Չէ՛, չէ՛… չմտածեք՝ մազոխստ եմ, ուղղակի սիրում եմ նստել վերջին նստարաններից մեկին ու նայել, ավելի ճիշտ՝ ուսումնասիրել մարդկանց. նրանց շարժումները, խոսելը, մտախոհ հայացքները...

Չեմ սիրում Երևանի երթուղայինները. դրանց "անձնակազմը" էնքան արագ ու միապաղաղ տեմպով փոխվում է, որ չես էլ հասցնում ինչ որ մեկին ուսումնասիրել: Սկսում ես համարյա թե նայել մի կնոջ/աղջկա/տղայի/պապիկի/տատիկի, մեկ էլ հո՛պ հնչում են կախարդական բառերը՝ "Ստե մի տեղ պահի՛, հա՞"…

Ա՛յ, օրինակ, Երևան-Արտաշատ երթուղայինները լրիվ ուրիշ են. 30-40 րոպե ստանդարտ-անփոփոխ կազմ, մնում է գտնել ուշադրությանն արժանի օբյեկտ:

Գալիս էի Երևանից: Տաք եղանակ էր: Երթուղայինը լիքն էր մարդկանցով: Սովորությանս համաձայն՝ նստեցի վերջում, հարմար տեղավորվեցի ու սկսեցի նայել շուրջս: Ուշադրությունս գրավեց մի կին իր 11 կամ 12-ամյա դստեր հետ, ովքեր նստած էին կողքի շարքում: Երկուսով հազիվ տեղավորվել էին մի նստարանի վրա: Ճանապարհին աղջնակը քնեց՝ գլուխը հարմար տեղավորելով մոր ուսի վրա և դատելով նրա հանդարտ ու հավասար շնչառությունից՝ քնեց շատ խորը:

Նայեցի աղջնակի չսանրված մազերին, փոշոտ դեմքին… "Երևի խաղալուց հոգնել է,"- մտածեցի ես ու ժպտացի: Մայրը նկատեց ժպիտս և պատասխան ժպտաց:

Կողքիս նստարանն ազատվեց: Մայրը, դստեր գլուխը նստարանի հենակին զգուշորեն տեղափոխելուց հետո, եկավ-նստեց կողքս: Աղջնակն արթնացավ և քնատ-վախեցած աչքերով սկսեց մորը որոնել: Գտավ: Ժպտաց: Անկեղծ, ջերմ, մանկական ժպիտ էր: Հարմար տեղավորվելով նստարանին՝ նա նորից փակեց աչքերը:

Մայրը նայեց ինձ: Ժպտացի:

-Հոգնել ա Ձեր աղջիկը,-ասացի:
-Հա՛,-պատրաստակամորեն արձագանքեց մայրը,-առավոտից հետս ա: Գնացել էինք մեր ծանոթներից մեկի տունը մաքրելու: Աղջիկս էլ գալիս ա հետս, որ շուտ վերջացնենք, փողը շուտ տան մեզ, ես էլ շատ չհոգնեմ: Տղաս հիվանդ ա, աղջիկս էլ ուզում ա, որ փողը շուտ վերցնենք, որ իրա ապերի համար դեղ առնի:

Նա ծնողին հատուկ հպարտ ժպիտով ժպտաց:

-Մի քանի օր առաջ ես էի հիվանդ,- դստեր վրա հայացք գցելուց հետո շարունակեց մայրը,- պառկած էի, տեղիցս վեր կենալ չէի կարողանում: Հարևանը զանգեց, ասեց՝ "Դաշտում գործ կա անելու, կգա՞ս": Դե ես հիվանդ էի, ուզեցի տեղից վեր կենամ, գնամ, ասեցի՝ "Ջհանդամ, փող կաշխատեմ", բայց տեղիցս չկարողացա բարձրանալ: Եկավ Քրիստինես /էստեղ նա դեմքով ցույց տվեց քնած դստերը/ ասեց՝ "Մամա՛, ո՞ւր ես դրել բժիշկի գրած թուղթը… Էն որ քո համար դեղի անունն էր գրել": Ցույց տվեցի թուղթը, երեխես էդ թուղթը դրեց գրպանն ու գնաց: Իրիկունն եկավ տուն, սեղանին դրեց դեղի մի քանի կոճակ ու ասեց՝ "Մա՛մ, խմի՛, քո համար եմ առել... Գիտե՞ս ի՛նչ թանկ դեղ էր... Ամեն մի կոճակը 140 դրամ էր":

Ժպտաց մայրը, բայց ո՛չ ծնողական հպարտ ժպիտով, այլ՝ դառն ու մի տեսակ… մի տեսակ մեղավոր ժպիտով:

Անցավ մի քանի րոպե:
-Էսօր էլ տղայիս համար պիտի դեղ առնեմ… Էնքան էլ թանկ ա անտերը՝ 2750 դրամ ա մի ամսվա խմելու կուրսը… բժիշկն ա ասել…ասում ա՝ լավ դեղ ա… եսիմ…

Դիմելով դստերն ասաց.
-Բալե՛ս,զարթնի՛ հեսա իջնում ենք:

Նայելով ինձ՝ ասաց.
-Ցտեսությո՛ւն:
-Հաջողությո՛ւն Ձեզ: Առողջություն Ձեր տղային,-ասացի ու ժպտալու անհաջող փորձ արեցի:

Կինը ժպտաց: Մի վերջին հայացք գցեցի աղջնակի վրա. ուրախ-ուրախ թռիչքով իջավ երթուղայինից: Ուրախ էր՝ "ապերի" համար դեղը կգներ այսօր:

Ես էլ ուրախացա: Ուրախացա, որ այսօրվա մեր "այֆոնամանիայի", "օդնոկլասնիկամոլուցքի" դարում դեռ կան էսպիսի երեխեք…

Միակ բանը, որի համար ափսոսեցի՝ ափսո՜ս, որ մոտակայքում դեղատուն չկար...

Apsara
05.06.2011, 23:31
օրվա վերջում հոտավետ երթուղային և զահված մանուշակների երկու փունջ: Զոհված, քանզի իրենք վարորդի վերևում անջուր և տժժ արևի տակ զահվեցին այդ օրվա հաճախորդների աչքը շոյելու համար:
տխուր ա

Կաթիլ
06.06.2011, 10:09
-Ուրեմն, աղջի, երեկ մի հատ սիմպաԾիչնի տղայա եկել ինձ գոսծի, լռիվ սիմպո է, սենց ապծիչըսկի աշկիներով, բայց իրան սազումա էլի՜ սիրուն տղայա: Նկարը բացեցի, չդիմացա, կամենտարյա գրեցի, ու դու պատկերացնում ե՞ս, մի հատ ժպիտ ուղարկեց ու ֆսյո: Նայի ինչ մակարդակով, սիմպածիչնի տղա էր, ուրիշն ըլներ կլոջվեր…

չէ, հաստատ ականջկալաներին պիտի սովորեմ, մի ժամանակ սերիալներն էին, հիմա լրիվ ադնակալսսսնիկացավ ա մեր ժողովրդի մոտ :}
Ինչ լավ ա, որ գոնե մի քանի ժպտերես հաճախորդ ունեմ :love ու իրենք ինձ առավոտյան "գոսծի" են գալիս :))

Սլիմ
06.06.2011, 10:29
Ախր էնքան լավն ես, որ անընդհատ ուզում եմ քեզ ներել:(

Shah
06.06.2011, 12:46
զգում եմ ինչպես Յեսենինը լողալ սովորելուց՝ քցել են ջուրը կամ միանգամից սովորում ես լողալ, կամ էլ... չկա կամ էլ..

Smokie
07.06.2011, 07:45
Վերջին օրերս նամակներս ստիպված եմ լինում կամաց-կամաց պակասացնել, բայց դա էլ չի օգնում, էլի շատանում են ու նորից գալիս է ծրարը դատակելու պահանջը::( Ախր կան որոշ նամակներ, որոնք հաճելի հուշեր կարթնացնեն, կկարդաս նամակը, կհիշես այդ խոսակցությունը.....:oy

Աչքիս ստիպված դատարկելու եմ:

Հարդ
07.06.2011, 09:12
Ուրեմն քաղաքում տարածվել ա 2 տեսակի սանրվածք տղերքի մոտ:
Պատմեմ լսեք:)

Էս մեկը էդքան էլ նոր չի բայց շարունակվում ա տարածվել.
Էս սանրվածքի օգնությանն են դիմում հիմնականում դաուն քյառթերը, ովքեր էնքան են խճճվել իրանց խղճուկ վիճակի մեջ, որ ճիշտ ա, իրանք չեն հասկանում, բայց էդ սանրվածքի օգնությամբ փորձում են իրանց թաքցնել շրջակա միջավայրից: Խոսքը գնում ա էն սանրվածքի մասին, երբ հետևի մասը երկար գալիս ա ու մնում ա պոչ, իսկ մնացած մասը, գլխի ամբողջ ներուժով նետվում ա առաջ դեպի ճակատ ընդհուպ մինչև ունքերը: Տո որ ճար ըլնի, աչքերն էլ կմտցնի... չէ չէ՝ աշքերը: Դրան ո՞րդուց աչք:
Ու իրա մազերը միշտ ֆենած են ու որ պարապ ա մնում մի հատ ձեռքի ափով գլխի կենտրոնից մազերը քաշում ա դեպի ճակատը, որ լավ նստի:
Ուշադիր նայեք, հիմնականում տենցները թե իրանց ում տեղն են դնում ու ինչքան դեբիլ հայացք ունեն: Էնքան, որ հետաքրքիր ա սահմանները չափել:)

Էս մյուսն արդեն իսկականից նորություն ա: Որոշ պատմաբանների կարծիքով այն ներմուծվել ա Հայաստան էս տարվա գարնանը պարսկաստանից:
Հա, էդ սանրվածքը պարսիկ տղերքի մոտ էր պատահում հաճախ: Երևի արդեն հասկացաք խոսքս ինչի մասին ա:
Նշեմ, որ էս էլ նոր փորձանք էր գլխներիս, քանի որ լոխերն էլ վերջապես իրանց սանրվածքը գտան էս կյանքում:
Էս սանրվածքը դժվար ա նկարագրել, քանի որ ստեղ հստակ ոչնիչ չկա: Մենակ մի բան ա պարզ, որ ով էլ անում ա, իրան չի սազում ու լրիվ դառնում ա սոխի գլուխ: Աբիդնին էլ էն ա, որ հայերս, 5000 ամյա... տո 8000 ամյա... որ ուզում ես իմանաս 10 000 ամյա (:D) ազգս իսլամական պետությունից սանրվածք ենք սովորում:



Կոչս էն ա, որ սանրվածք անելուց մտածեք, նենց անեք, որ էդ ձեզ սազող լինի, ձեր վրա նստի: Մի փորձեք նմանվել ուրիշներին, դուք ձերն ունեցեք: Ու վերջապես ճաշակ ձեռք բերեք...

My World My Space
07.06.2011, 18:23
գործի տեղը էկան մի քանի հոգի նստեցին կողքս, իմ մոտ էլ վեշնի «ո՞վ է ֆորում»-ումը բաց ա: նայում են մի 15 հոգի թեմայա նայում՝ Արձակ. Գոմիկը: կոլեգաներիցս մեկը՝ տարիքով մի մարդ, չդիմացավ.
- էս ի՞նչ աննասուն (անասունի տեղը կարդացեք գոմիկին բնորոշող հայհոյանք) սայթ ես մտել.... :o

Էլ տենց վերնագրերով թեմաներ չբացեք, իյ՜ը.... :angry

Կողքից ով ինչ ասես մտածում ա..... :[

Գեա
07.06.2011, 19:57
Համընդհանուր համաներում է , ազատ են արձակում նույնիսկ գողերին , իսկ ես գող չէի, ընդհամենը իմ բախտի ընդիմադիրն էի ու երջանկություն էի պայքարում:Արդյունքում մենակության դատապարտվեցի:Հիմա որոշել եմ մենակությանս հյուր գնամ , գուցե հիշի ու համաների ինձ...իրենից:

Ameli
08.06.2011, 15:04
Էսպես որ շարունակվի ես կմիանամ ձեզ, միայն թե խոստացեք, որ ձեր հետ անհոգ ու երջանիկ կլինեմ..............ինձ միայն դուր չեն գալիս ձեր երկարաթև շապիկները:

ars83
08.06.2011, 19:56
Մի հոդված (http://www.sciencedaily.com/releases/2011/06/110607131729.htm) կարդացի մրջյունների մասին, ակամա զուգահեռ առաջացան մեր երկրում կրոնի հետ կապված գործընթացների հետ: Շարադրեմ:

Ա. Կալիֆոռնիայում ապրում են ձմեռային մրջյուններ: Այդպիսի անուն ունեն, որովհետև կարողանում են ձմռանը ակտիվ կյանք վարել, երբ մյուս միջատները սովորաբար քնած են:
Կովկասում մի երկիր կա, որի բնակիչներն արդեն երկու տասնամյակ է, ինչ ապրում են երկկողմանի շրջափակման «ձմեռային» պայմաններում, չհաշված մնացած արհավիրքները, որոնք գլխներով անցել է հազարամյակների ընթացքում:

Բ. Արգենտինայից շաքար են ներմուծում Կալիֆոռնիա, ու դրա հետ միասին գալիս են արգենտինյան մրջյուններ:
Երբ վերոհիշյալ երկիրը սննդի ու օգնության կարիք ուներ, նրան օգնություն մատուցեցին ուրիշ երկրներ, քաղցր ու օգտակար բաներ ուղարկեցին: Բայց... դրանց հետ եկան նաև «մարդասիրական օգնություն» մատուցող աղանդներ:

Գ. Ձմեռային մրջյունները կարևոր դեր են խաղում էկոլոգիական միջավայրի համար: Նրանք պահպանում են որոշ տեղական բույսերի տեսակներ, որոնց հետ սերտորեն կապված են՝ այդ բույսերի սերմերը տեղափոխում և տարածում են արեալով: Բույսերը կենսական դեր ունեն թռչունների և այլ կենդանիների համար, որոնք բույն են հյուսում կամ սնվում են այդ խոտերով և պահպանում իրենց տեսակը:
Վերոհիշյալ երկրի հիմնական կրոնական կառույցը՝ Առաքելական Եկեղեցին, դարեր ի վեր առաջատար դեր է ունեցել նշված երկրի լեզուն, մշակույթը և հավատալիքները պահպանելու և դրա միջոցով բնակիչների ազգային ինքնության հաստատմանն ու պահպանմանը նպաստելու գործում:

Դ. Արգենտինական մրջյուններն արածեցնում են ոջիլներին, որոնք ուտում են կանաչ բուսականությունը և արտադրում քաղցր հյութ, որով սնվում են մրջյունները: Տեղի է ունենում ոջիլների տարածում, որոնք վնասում են բույսերին, կործանում դրանք, այսպիսով ներելով նաև դրանցով սնվող կենդանիների և ողջէկոհամակարգի վնասմանն ու ոչնչացմանը:
Մի շարք աղանդավոր կազմակերպություններ սնվում են իրենց կազմակերպության անդամների նյութական հանգանակություններով, ստորացնում են սեփական լեզվի, հոգևոր և մշակութային արժեքների նշանակությունը: Այսպիսով, նրանք նպաստում են ազգային ինքնության գիտակցության կործանմանն ու առանձնահատկությունների վերացմանը:

Ե. Արգենտինական մրջյունները սիրում են անձրևոտ, տաք ձմեռներ, շոգ ամառներ, նրանց տարածմանը նպաստում է ձմեռային մրջյունների բնակավայրերի ավիրումը, արտաքին բացասական գործոնների ազդեցությունը: Արգենտինական մրջյուններն ունեն գլոբալ տարածում՝ Միջերկրական ծովափի երկայնքով, Հարավային Աֆրիկայում, Հավայան կղզիներում, Ճապոնիայում և Ավստրալիայում:
Աղանդները խոստանում են փափուկ և բարեկեցիկ կյանք, որին սովոր են: Սոցիալական ծանր պայմանները, լարված քաղաքական վիճակը, տնտեսությունը քայքայող կառավարումը և անօրեն ղեկավարումը, օրենքի գերակայության բացակայությունը, դրանից բխող արտաքին չնշումները ևս նպաստում են աղանդների տարածմանը:

Սթենֆորդի համալսարանի ուսանողները մի հետաքրքիր երևույթ են նկատել: Ձմեռային մրջյունները, պարզվում է, հասցված լինելով ճնշման բարձր աստիճանի արգենտինականների կողմից, հատուկ թույն են արտադրում և պայքարում վերջիններիս դեմ, որից արգենտինականները վերանում են, հոդվածի խոսքերով ասած, «ձմեռային մրջյունները ետ են գրավում իրենց տարածքները ծառ առ ծառ»: Ինչն է հատկանշական, այդ թույնը, որով նրանք սպանում են զավթիչներին, յուրահատուկ հոտ ունի, որը բնորոշ է իրենց և թույլ է տալիս տարբերել յուրայինին թշնամուց: Ձմեռային մրջյուններին միավորող մի նյութ է, որը նրանց համար անվնաս և պաշտպանիչ է, իսկ թշնամիների համար՝ կործանարար: :think

Գեա
09.06.2011, 13:14
Հազար,չէ',միլիոն հազար ես ասել,
Որ սիրում ես ինձ,
Բայց ոչ մի անգամ հոգիդ չի սիրել:
Հազար,չէ',միլիոն հազար եմ լսել
Այդ սիրո մասին...
Հավատացել եմ միայն մի անգամ,
Ու այդ անգամվա խենթ մտքի համար,
Խաչս ուսերիս բարձրանում եմ ես
Իմ Գողգոթայով,
Ու ճանապարհս ձգվում է երկար:
Կուզեի պարզել,խաչվելն է դժվար,թե՞ խաչի ճամփան:

Moonwalker
09.06.2011, 15:59
Նույն ոգով.

Մայրամուտի մեջ՝
Համրաքայլ թափոր...
Վազում է որբը՝
Խելահեղ թափով:

Վազում է, աչքը՝
Բիլ ճառագայթին...
Տե՛ր, սատար եղիր,
Հանկարծ չգայթի:

Մուժով պարուրված
Լեռան գագաթ, նիրհ...
Ծխամշուշում
Ճամփան կգտնի՞...

Ո՛չ, ետ չի նայում,
Ինչպես ետ նայի...
Ո՛րբ, երազը քո
Պիտի գետնեի՞ն...

Խառնվեց մութին,
Կեռմանով թեքվեց...
- Տե՛ր իմ, փրկվե՞ց նա,
Թե՞ նահատակվեց...


Էս օր էլ սենց::nea

My World My Space
09.06.2011, 16:01
http://www.youtube.com/watch?v=i8mz9uOvFQA


Ֆեյսում լամբադայի լինքն էին շեյր արել.... հիշեցի.... :love

Մենք թաղում մի հատ խաղ ունեինք.... նենց խուժանոտ խաղ էր էն վախտվա համար.... :D
Աղչիկները փախնում էին, մենք իրանց բռնում էինք.... տանում էինք պադյեզդ.... ու.... ստիպում էինք լամբադա պարել.... :D
ամենալավ պարողին ասում էինք «Առաջին Սմբուլիկ».....


ո՜վ սարեր, մո՜վ, սարեր, մանկությունս հետ բերե՜ք.... :sulel

Lem
09.06.2011, 17:38
Ինչո՞ւ ենք շատերս դժվարանում ասել «ես քեզ սիրում եմ» մեր ծնողներին: Մենք կարողանում ենք ասել այդ բառերը համարյա ամենքին մեր շրջապատում՝ սիրելիին, ընկերներին, գործընկերներին՝ նրանց ծննդյան օրը, հարազատների երեխաներին, ֆորումներում անծանոթ մարդկանց... Իսկ նրանց, ում իսկապես սիրում ենք այս բառերի իմաստից ավելի՝ չենք կարողանում ասել: Պատճառները շատ են՝ չափազանց շատ ենք սիրում, սովոր չենք այդ մասին խոսելու, նեղացած ենք, կարծում ենք՝ կարող էին տալ ավելին, հավատում ենք, որ դեռ ժամանակ ունենք, սպասում ենք, ամաչում ենք...

Ու ես ատում եմ այս ամենը: Ատում եմ եւ այն, որ հիմա, փոխարեն ուղղելու տարիների սխալս, այս մասին գրում եմ այստեղ՝ հուսալով, բայց քիչ հավատալով, որ ինչ-որ մեկն իմ փոխարեն կասի դա այսօր.

-Մամ...

Smokie
09.06.2011, 18:35
Ես կարող է մի երգչի, կամ երգչուհու սիրեմ մի ուրիշից շատ, բայց որ ինձ հարցնեն «Իսկ ընդհանրապես, ու՞մ ես սիրում ամենաշատը» չեմ կարողանա պատասխանեմ, կասեմ «բոլորին միասին:»:) Ես մի երգչի շաաաատ կսիրեմ, բայց եթե կողքից մեկ ուիշի էլ չհիշեմ, ոնց-որ մի բան պակաս լինի::)

Հայկօ
09.06.2011, 22:36
http://i.imgur.com/THiDz.jpg
http://i.imgur.com/e2Gku.png
http://i.imgur.com/jYr50.gif
http://i.imgur.com/e2Gku.png
http://i.imgur.com/C2bKD.jpg
http://i.imgur.com/e2Gku.png
http://i.imgur.com/V6O7Z.jpg
http://i.imgur.com/e2Gku.png
http://i.imgur.com/lGc4S.jpg
http://i.imgur.com/e2Gku.png
http://i.imgur.com/GDeOm.jpg
http://i.imgur.com/e2Gku.png
http://i.imgur.com/mE6hg.png

impression
09.06.2011, 23:02
դու ինձ ասում ես, որ սեր չկա, սաղ քիմիա ա, հիմար կապվածություն, սովորության ուժ, ուրիշ ոչինչ
ես պնդում եմ, որ կա, ու ամեն օր ապացուցում եմ գոնե ինքս ինձ, որ ճիշտ եմ
իսկ դու... դու էլ ես ինձ ապացուցում քո ճիշտ լինելը
ու տենց իմ համար կա սեր, քո համար կա հիմար կապվածություն
մենակ թե եթե ես քո հիմար կապվածությունից քեզ ազատեմ, իմ սերն անտեր կմնա

Chuk
10.06.2011, 00:15
tert.am-ում (http://tert.am/am/news/2011/06/09/odnoklassniki/)կարդում ենք.




««Օդնոկլասնիկին» փոխել է տարբերանշանը։ Այժմ այն նարնջագույն մարդուկ է, որը մեկ այլ տեսանկյունից երևում է որպես «OK»:
Կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ տարբերանշանի դիզայնը մշակվել է՝ հաշվի առնելով օգտատերերի ֆոկուս-խմբի կարծիքը։»


http://tert.am/g_image.php?id=148520&tmb=3


Արա՛, դե գլուխ մի հարթուկեք «ֆոկուս խու՜մբ», «մոկուս խու՜մբ», «ֆլա՜ն», «ֆստա՜ն»: Քաջություն ունեցեք, արա՛, ու կանգնեք, տղամարդու պես ասեք՝ Chuk-ի լոգոն ցրել, մի քիչ ձևափոխել ենք :angry

Smokie
10.06.2011, 10:08
Բարդ է, շատ բարդ է դերասանի համար, երբ նա խաղում է կատակերգությունում, ուրախացնում է ժողովրդին, ծիծաղեցնում, իսկ իր համար ծիծաղելու ժամանակ չի մնում: Իրական կյանքում նա տխուր մարդ է, բեմի վրա ուրախ: Նրա մոտ կարող է ցանկություն առաջանալ պատռել, դեն նետել դիմակը, ցույց տալ ժողովրդին իր իսկական դեմքը, բայց... հե՞շտ է դա, ժողովուրդը նրան սիրում է այնպիսին, ինչպիսին տեսնում է, չկասկածելով անգամ, որ իրականում նա... իրականում նա բոլորովին ուրիշ մարդ է:

:(:(

Կարդում եմ սա ու մտածում, արդյոք միայն դերասանների՞ մոտ է այդպես:

Հաճախ մարդիկ էլ էն թաքցնում այն, ինչ զգում են, փորձում են մի կերպ ժպտալ, որ ոչինչ ցույց չտան դիմացինին, որ դիմացինը չանհանգստանա: Դու նստում ես մենակ, մեկուսանում ես, մնում եք դու եւ քո մտքերը, կարծես դրանից որեւէ բան կփոխվի: Բայց ի՞նչ անել, չես կարող չմտածել: Ցանկանում ես որքան կարող է հեռու մնալ դիմացինից: Իսկ նահակառակի պես փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քեզ հետ, գուցե կարողանա մի բանով օգնել:

Իսկ եթե այդ ամենը դիտարկենք ա՞յլ տեսանկյունից: Այն մարդը, ում օգնությունը որ քեզ պետք է, ում աջակցության կարիքը որ զգում ես, քեզ չի հասկանում: Նստում ես մենակ, կարծես նպատակդ հենց նրա ուշադրությունը գրավելն է, որ մոտենա քեզ, հասկանա քեզ, չնայած անօգուտ է, հերթական անգամ ոչինչ չի ստացվում: Իսկ նա մտահոգված է քո առողջությամբ, քո ֆիզիկականով, դա է իրեն անհանգստացնում:

Ameli
10.06.2011, 14:36
Քայլում էի, դիմացովս մի ութամյա աղջիկ էր գնում /հավանաբար հայրիկի հետ/: Հագին կար մի ոսկեփայլ շապիկ ու կիպ տրիկո /էս բառի հայերենը չգիտեմ/: Նա անընդհատ շապիկը ներքև էր ձգում: Մտածում եմ. "Երևի ամաչում է, որ կիպ տրիկո է հագել, որ մեծանա երևի էլ էսպես անհարմար հագուստ չի հագնի, կամ էլ կհագնի ու էլ անհարմարություն չի զգա":

ivy
10.06.2011, 15:46
Ինձ կողքից հա նեղում են, որ պստոյիս մասին բան չեմ գրում: Հիմա էլ չեմ գրելու: Էկել եմ ինտիմ ֆանտազիաներս պատմեմ:
Առաջ նենց մեծ, կարգին, ես կասեի՝ խորիմաստ ֆանտազիաներ ունեի: Անցան գնացին... Ու դրանք շատ ավելի իրագործելի էին, քան իրենց տեղը հայտնված հիմիկվաները:

Թոթոլ ֆանտազիաներիցս մեկը.
Կիսապառկած լինեի հեռուստացույցի դիմաց, մի ձեռքիս՝ գինի, մյուսին՝ սիգարետ: Մեջքս չցավար, քունս չտաներ: Ես էլ սենց դինջ, անհոգ...

Բա հլը մյուսը (լրիվ ուբիյցա).
Մի ժամ մնայի դուշի տակ՝ առանց ականջս ձենի...

Գեա
11.06.2011, 13:23
Մեր Երկար ու ձիգ պայքարից հոգնած`
Ես խոնարհվում եմ պարտության առաջ,
Ու ընդունելով հաղթանակդ գաղջ`
Զենքերս բոլոր դնում եմ ես ցած:
Ու իբրև դափնի, կամ գուցե ավար,
Ինձ քեզ եմ հանձնում, ես անվերադարձ,
Ու խոնարհվում եմ պարոնիս առաջ:
Ի՜մ Մենակություն
Տե՛ս, էլ չեմ կռվում , էլ չեմ վախենում ,
Որ հաղթանակի լպիրշ ժպիտով
ինձ կպարուրես սառը գանձերով:
Ու գլխիս կարգած քո զինակիրը,
Որն անհասկանալի արտաքին ունի,
(Կի՞ն է նա արդյոք,
Թե՞ ամորձատված կեղտոտ ներքինի,
Դատարկությունն է շատերին հայտնի):
Շրջում է անքուն,
Քո ապարանքի իմ խեղճ անկյունում,
Արցունքներս է իսկույն հավաքում,
Որ դրանք հանկարծ աղավնի դարձած`
Ինձ լուր չբերեն,
Թե ջրհեղեղիդ չար ծովից փրկված
Երազանքների ավետյաց երկիր ունեմ ազատված,
Որ Հույսը հանկարծ ոչինչ չիմանա,
Թող նա չիմանա:
Ես չեմ դիմանա,
Էլ չեմ դիմանա...

Հարդ
11.06.2011, 13:49
Աշխարհում ոչ ոք չի կարող իմ պես զգալ երաժշտությունն ու մինչև մազերի ծայրը փշաքաղվել:

Սա մեծամիտ գրառում չի, պարզապես երևի յուրաքանչյուր երաժշտության խելագար հոգու խորքում էս մտքին ա:))

Meme
11.06.2011, 14:07
http://www.youtube.com/watch?v=CSdGB_r6ZkQ


Նոր մի հատ փորք աղջկա համար միացրեցի սիրելի մուլտֆիլմերիցս մեկը,որը թեկուզ նոր է,բայց էնքան լավնա:love....ինչքան էլ մեծանամ,մեկա նայելու եմ մուլտֆիլմեր,դրանց մեջ ամեն ինչ մաքուր ու լուսավորա պարզ,որովհետև երեխաների համարա....նայեցի ու հիշեցի,առաջին հանդեսս դպրոցում՝ ես Մաշինկայի դերում ու արջը,ու երբ պիտի արջը ձեռքը դներ ուսիս,ես էնքան արագ եմ վազում բեմով մեկ,որ արջը չի հասցնում:oy:Dարդեն պատկերացրեցիք ինչի՞....Էդ կադրերը արագ աչքիս առաջով անցան,ու ....մեծերի նման,հիմա մտածում եմ՝
-Ո՞նց անցան տարիները,-ու ինձ համար են հիմա դրանք,երկար թվում,շուտ ացնան,բա ծնողներիս,որ երբեմն ասում են՝
-Մեկ հիշում ենք փոքր ժամանակ էսինչ կամակորությունդ,կամ ոտանավոր արտասանելս,ու մեկ էլ հիմա,արդեն էսքան մեծ....

ու՜ֆ-ու՜ֆ

Artgeo
11.06.2011, 18:54
Որտե՞ղ եմ սխալ թույլ տվել:

VisTolog
11.06.2011, 20:50
Օդնոյի խաղերի ընդհանուր ռեյտինգը նայում եմ, համարյա բոլոր խաղերում առաջին 5-10 հորիզոնականը հայերն են: Հետո գալիս են վրացիները, հետո նոր ռուսները: Ամենապարապ ազգն ենք էլի, որ ամբողջ օրը կարա տրամադրի ֆերմայում ոչխարներ բուծելուն ու կով կթելուն…

Ուրվական
11.06.2011, 22:50
Մարդիկ երբ որ երջանկություն են փնտրում, ուզում են եղածից ավելի լավ վիճակում լինել: Բնական ա, պետք չի մեղադրել, մարդը մարդ չի լինի, եթե ավելիին չձգտի, մարի, նպատակ չունենա (չնայած էդ նպատակներով ա, որ շատ ժամանակ մարդը կենդանուց տարբերվում ա, բայց էդ ուրիշ թեմայա): Բայց եղածը պետք ա գնահատել: Պետք ա գնահատել ամենակարևորը՝ քո հարազատների ու քո առողջությունը: Հլը մի հատ, Աստված չանի, առողջության հետ մի բան ըլնի, տեսեք, թե ոնց ա ամեն ինչ մղվում երկրորդ պլան՝ չհաջողված սեր, վատ աշխատանք և նմանատիպ մանր բաներ: Մարդու օրգանիզմը բնության մեջ ամենահեշտ խոցելի օրգանիզմներից ա: Մի թեթև բան ու... Ես բժիշկ չեմ, բայց գիտակցում եմ առողջության կարևորությունը: Ինչ էլ ըլնի, միշտ մտածեք առողջության մասին: Հետո նոր մնացած ամեն ինչի:
Առողջ եղեք:

Valentina
12.06.2011, 00:06
http://www.youtube.com/watch?v=zFYAR42_DFc&feature=related

Նաիրուհի
12.06.2011, 09:07
Երեկ Կասկադում ընթերցանության ֆլեշմոբ էր… Մարկեսին Հայաստան հրավիրելու նախաձեռնության հեղինակներն ու Մարկեսի սիրահարները մի անկյունում Մարկես էին կարդում :love Դե թղթեր էին կողքներս՝ «MARQUEZ», «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» ու այլ մակագրություններով:

http://i.imgur.com/XVUnCl.jpg

Մեկ էլ մի աղջիկ մոտեցավ ու ասաց.
-Էս Մարկեսին ուզում եք Հայաստան բերեք, հա՞…
-Իհարկե, ոչ միայն ուզում ենք, այլև բերելու ենք:
-Դագաղո՞վ...
:o:o:o
Պարզվում է՝ Մարկեսի մեծ երկրպագուն էր, բայց չգիտեր, որ նա դեռ կենդանի է :)
Հա, մեկ էլ պարզվեց, որ Մարկեսը ոչ թե պարզապես համամարդկային, այլ համատիեզերական արժեք է՝ գնահատված ու սիրված ոչ միայն մարդկանց կողմից... ;)

http://i.imgur.com/73ly8l.jpg (http://imgur.com/73ly8)

Freeman
12.06.2011, 10:21
Չստացվեց :( չստացվեց առանց սեփական մանրությունն զգալու ապրել :(

ars83
12.06.2011, 17:12
Շնորհավորանքների բաժինը երկու անգամ այսօր այցելելուց հետո (Chuk-ի, Ֆոտոնի ու Ֆրեյայի ամուսնությունների առիթով), բնական հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են Արշակն ու Monk-ը: :)) Ավելի ճիշտ, ե՞րբ են: ;)

Էլիզե
12.06.2011, 17:28
Ես "Շնորհավորանքներ" բաժնի բոլոր նորաբաց թեմաներն առաջին բառից մինչև վերջին բառը կարդում եմ /ծնունդ-կնունք-հարսանիք.../ :love


Էնքան շատ բան եմ իմանում այն մարդկանց մասին, ում պատվին որ բացված են լինում այդ թեմաները... :))

impression
12.06.2011, 22:19
http://www.youtube.com/watch?v=1qzw_cDWwsE

նենց ա դուր գալիս ինձ, չեք պատկերացնի... հա, ու գաղտնիք ասեմ, բայց ոչ մեկի չասեք /տափակ ու ծեծված ԱնկապՕրագրային հումոր էր/ ես էդ Pink Floyd-ին հիմա եմ բացահայտում
նենց չի, որ չեմ լսել կյանքում, լավ էլ լսել եմ, բայց հիմա ա "կպնում", ու էն էլ թե ոնց ա կպնում...
մի տեսակ տիեզերական բան կա իրենց երաժշտության մեջ, ու մանավանդ էն էն էն Shine On You Crazy Diamond-y լրիվ բռռռռ ա.... ու լրիվ :լօվէ

Meme
13.06.2011, 21:25
Այսօր ժպիտի օր եմ հայտարարել ինձ համար....
Իսկ վաղվան պետք է սպասել....



http://www.youtube.com/watch?v=T6wbugWrfLU:)
ժպտացեք, դրանից հաստատ կորուստ չունեք;)

Agni
14.06.2011, 12:32
Վերջերս մտածում եմ, որ գովերգում ենք հիշողությունը ու դրա կարևորությունը, բայց երբեմն նենց եմ ֆռուստրացվում, երբ հիշողությունները դադար չեն տալիս: Լավ հիշողությունները երբեմն կարող են ավելի ցավոտ լինել, քանի որ մնացել են անցյալում. վերացի՛, մոռացի՛ էտ ամենը. այսօր, այստեղ, հենց հիմա նստած ես չոր աթոռին ու գլխիդ թափված անվերջ պարտավորություններով, որ սպասում են իրենց կատարման վերջնակետին…
Իսկ հիշողությունները… դրանք անցյալում եմ, իմ ցանկությամբ վերջակետեր դրված: Անիմաստ տանջում եմ ինձ…

Lem
14.06.2011, 14:25
Միշտ զարմանում եմ երեխա ունեցած կանանց վրա: Մինչեւ նշված աշխարհացունց դեպքը իրենք կարմիր պարտիզանի ջանասիրությամբ դեմ են իրենց կրծքի մանրամասների մասին ինֆորմացիայի տարածմանը՝ դեկոլտեն քաշքշելով կամ միանգամից փակ շորեր հագնելով, կռանալիս ջերմեռանդ հավատացյալի պես ձեռքերը կրծքին դնելով եւ այլն: Բայց հենց երեխա են ունենում, կրծքի համար այլ ֆունկցաներ են հայտնաբերում ու էլ ի՜նչ ամոթխածություն... Ամենաանպատեհ պահին, մեկ էլ տեսար հանում են պարարտացած կուրծքն ու նպաստում երեխայի կազդուրմանը` շփոթության մատնելով ակամա հանդիսատեսին... լավագույն դեպքում: :))


http://www.youtube.com/watch?v=16cWiWj--8E

CactuSoul
14.06.2011, 17:48
Էնքա՜ն վատ ա, երբ հոգիդ հաշտ չի աշխարհի հետ… Երբ կա թեկուզ մի մարդ, լավ մարդ, որի հետ հաշտ չես հոգով, որին ամեն անգամ տեսնելիս կամ հիշելիս ահավոր դիսկոմֆորտ է ստեղծվում հոգումդ…
Ո՜նց եմ ուզում, որ ինձ չհասկանաք… Չնայած՝ գրեթե վստահ եմ, որ չեք հասկանալու:

Էլիզե
14.06.2011, 19:49
Նոր սև թութի վրա թշնամաբար դարանակալած մրջյունը լեզուս կծեց... կարող ա՞ վաղը լեզուս ուռի... :}

Աբելյան
14.06.2011, 20:06
Իսկ իմ տրամը շատ բարձր ա::crazy Եվ ուրեմն ջհանդամը թե կոկորդս նորից ցավում ա: Հիմա դրա վախտը չի::)

ars83
14.06.2011, 20:10
Ինչ հավես ա, բայց: :ckck Ժնևի տարբեր մասերում դաշնամուրներ են դրել (իրենց աթոռներով): Բացօդյա, հովարների տակ, ձրի, ուզում ես՝ գնա, նվագիր: Մեկը դրել են երկաթուղային կայարանի դիմաց գտնվող կանգառում: Այսօր անցնում էի կողքով, այսպիսի տեսարան էր` մարդկանց անընդհատ հոսք, կանգառում ամեն րոպե կանգնող տրամվայներ ու ավտոբուսներ, կայարանից ճամրուկներով ամեն րոպե դուրս եկող տասնյակ մարդիկ, սլացող մեքենաներ ու տաքսիներ, տոպրակներով խանութներից տուն գնացող մարդիկ, բարձրաձայն խոսակցություններ, տոթ եղանակ, և այդ ամենի մեջ մի երիտասարդ նստած ջազ է պարապում (լավ էլ վարժ նվագում էր): Մոտոցիկլավարի գլխարկը դրած դաշնամուրի վրա: :))

Ameli
14.06.2011, 20:49
Այսօր կարծեմ դոնորի օրն է /կարծես մի քիչ սխալ եմ ձևակերպում միտքս, կամ ականջներիս է օտար հնչում, բայց ինչու՞..../, իսկ ես.....ես կյանքումս ոչ մի անգամ դոնոր չեմ եղել.......ինչու՞......վա՞խ, չէ, երբեք, նույնիսկ այն ժամանակ, երբ մտածել եմ հիվանդանոց գնալու և արյուն տալու մասին....... ինչու՞, որովհետև տանը չեն թողել, մի կողմից մայրս, մյուս կողմից տատիկս."Քո վրա ի՞նչ հալ կա, որ մի հատ էլ արյուն հանձնես", իսկ էն փոքրիկնե՞րի, նրանց վրա ինչ հալ կա, նրանք ինչո՞ւ պետք է պառկեն չոր մահճակալներին ու զուրկ մնան ուրախ ու անհոգ մանկությունից, եթե ես կարող եմ օգնել, ինձանից ի՞նչ է գնում, ոչինչ: Չէ, մի օր հաստատ առանց որևէ բան ասելու, բոլորից թաքուն գնալում եմ ու արյուն հանձնեմ: Որոշված է:

Inna
16.06.2011, 22:06
Բայց ինչ կայֆ ա՜ (կներեք արտահայտությանս համար)... դուրսը նստելը՝ հով, երգը բարձր միացրած գրառում անելը...:love

CactuSoul
17.06.2011, 12:26
Ասում են՝ Աստված երրորդություն է սիրում: Երևի դրա համար էլ, որպես Աստծո մի մասնիկ ու ողջ Աստծուն մեջս կրող, ես էլ միայն երրորդ անգամից որոշեցի…
Գիտես, ինձ չեն հուզում վատ մարդիկ, չեն հուզում տականքները: Իմ սիրտը ցավում է լավ մարդկանց մեջ սխալներ հայտնաբերելիս:
Որովհետև «վատ մարդիկ» աշխարհին պետք են, բալանս են ապահովում, և հետո ոչինչ չես կարող անել նրանց փոխելու համար, քանի որ հենց իրենք իրենց էլ չեն կարող փոխել: Իսկ երբ լավ մարդու մեջ են սխալ գծեր նկատվում կամ սխալ տեղ տանող մտքեր, ապա իրականում է ամեն ինչ վատանում: Ու էդ բալանս կոչվածն էլ է խախտվում: Ու թևաթափ եմ լինում…
Ես քեզ չունեի, բայց մի տեսակ տպավորություն է, թե կորցնում եմ…
..............................................................
Կներես, ամեն դեպքում…

Ֆոտոն
17.06.2011, 13:10
Մտածում եք՝ վաղուց Ֆոտոնը չի՞ գրել էս թեմայում: :esim

Մտածում եք՝ այս ի՞նչ պիտի հիմա գրի:


Պարզից էլ պարզ է՝ ո՞վ կմտածի գրելու մասին, երբ ամբոջ սրտով երաջնիկ է::love:oy

anahit96
17.06.2011, 15:20
Ինչ լավա,որ ամառա...ինչ լավա,որ բոլորը ուրախ են...Էսօր կարդում եմ բոլոր գրառումները ու բոլորը ասում են,որ ուրախ են:Շատ լավա...Թող միշտ ամառ լինի,թող միշտ բոլորը ուրախ լինեն:D

V!k
17.06.2011, 15:41
Շատ ուրախ էի գտնվել ակումբում, շփվել ու ծանոթանալ շատերի հետ՝ թեկուզ վիրտուալում:
Այս մոտ մեկ տարում շատ հաճելի ժամանակ անցկացրեցի, բավականին շատ նոր բաներ իմացա, մեծացրեցի գիտելիքներիս պաշարը շա՜տ տարբեր բնագավառներում: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր համբերատար օգնել են ինձ տարբեր հարցերում: Ներեցեք, եթե ինչ-ինչ հարցերում էլ ներվայնացրել եմ, ազդել ձեր նյարդերի վրա:
Վաղը մեկնում եմ ծառայության ու շատ հնարավոր է մոտ 2 տարի այլևս ակումբում չլինեմ :(: Հույս ունեմ ու գրեթե համոզված եմ, որ երբ վերադառնամ ակումբը կլինի ու կլինի այսքան հետաքրքիր, որքան հիմա է: Խոստանում ե՛մ, չեմ մոռանա ակումբի մասին, ու երբ որ հետ եկա, հնարավորության դեպքում նորից ակտիվ կլինեմ այստեղ: Եթե բանակում բախտ վիճակվեց և այժմյան բջջային հեռախոսս մոտս եղավ (դե ես հեռախոսս համ հայերեն կարդում է, համ էլ գրում ;) ), հնարավորության դեպքում կհետևեմ ակումբի գործունեությանը: Հաջողություն բոլորիդ...:bye

ivy
17.06.2011, 16:21
Մի քիչ որ շատ եմ մնում հայալեզու ինտերնետում, լրիվ իրականությունից կտրվում եմ:
Նոր բաց պատուհանիցս գերմանացիների խոսակցության ձայն հասավ ականջիս:
Ու առաջին միտքս. «Էս նեմեցնե՞րն էստեղ ինչ գործ ունեն»...

Artgeo
17.06.2011, 19:51
Նախորդ գրառումը նենց ծանոթ ու խորթ ա միաժամանակ... Երբ տանը բոլոր հարմարությունները ստեղծում ես, որ անես ու լինես նենց, ոնց որ կլինեիր տանը... այնտեղ՝ օտար, բայց հարազատ տանը: Երբ դիտում ես մանկուց ծանոթ ալիքներն ու ծրագրերը, երբ զանգում ես ուրիշներին նենց, ոնց կզանգեիր եթե լինեիր տանը, երբ խորանում ես ինտերնետի մեջ ու մի պահ... մոռանում, որ իրականում դու տնից հեռու ես: Իրականում նույնպես տանն ես, բայց ուրիշ տանն ես: Խառն ա: Հարազատ օտարությունն ու օտար հարազատությունը, որոնք միշտ իրար հետ պայքարում ու իրար ձգտում են ոչնչացնել քո մեջ, երբ ժամանակ առ ժամանակ նրանցից մեկը հաղթում է մյուսին: Ու դու տխրում ես այդ պահերին: Քանի որ երկուսն էլ քոնն են, երկուն էլ քո կեսն են ու մյուս կեսդ այդ պահերին պարզապես մահանում է: Մի տեսակ դատարկություն ու օտարություն ես զգում: Զգում ես, որ երբեք չես լինի այնպիսին, ինչպիսին մնացածն են, որտեղ էլ լինես, միշտ ինչ-որ մի մասդ պակասելու է... Մահանալու կամ ավելի ճիշտ քնած է լինելու:

Շատ հազվադեպ, բայց լինում են պահեր, որ կատարյալ երջանկության մեջ ես լինում, երբ երկու կեսերդ ոչ միայն զուգահեռ գոյություն են ունենում, այլ իրար լրացնում, կատարելագործում են: Երբ երկու կեսդ ձեռք-ձեռքի տված քո կյանքը դարձնում են անմոռանալի, աննկարագրելի: Աշխարհում ոչ մի բան քեզ չի կարող դժբախտացնել այդ պահերին: Բայց դա լինում է հազվադեպ:

Հիմնականում... հիմնականում, «վա՜յ, դրսում հայերեն են խոսում» կամ «վա՜յ, դրսում վրացերեն են խոսում» իրավիճակներն ա:

Օտար հարազատություն և հարազատ օտարություն...

VisTolog
18.06.2011, 16:29
Որ «անթերի» մարդիկ չեն սկսում ուրիշների թերություններից խոսալ::[

Էլիզե
18.06.2011, 21:37
Ազգս դեգրադացվում է (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2182449#post2182449) թեմայով ...

Կոլեգա /արական սեռի ներկայացուցիչ/.

-Ուզում եմ "Վայնա ի միռ"-ը կարդամ:

Ես.
-Էդքան ժամանակ ունես չորս հատոր գի՞րք կարդաս...

Կոլեգա.
-Չորս հատոր չի է՜... Երկո՛ւսն ա...

Ես.
-:'

Կոլեգա.
-Հա՛, երկուսն ա. մի հատորը "Վայնա", էն մյուսն էլ` "Միռ"...

Ես.
-:blin


Ծիծաղելու չի... :nono

Artgeo
19.06.2011, 08:53
Վերջին օրերի ինտերնետի ամենահայտնի նկարը: Վանկուվերի փողոցներում միտինգը ցրելուց հետո, տղան փորձում է ուշքի բերել իր տուժած ընկերուհուն...

Սիրո նման ախմախ ու սիրուն նկար ա:

http://www.thecitrusreport.com/wp-content/uploads/2011/06/Vancouver-riot-kiss-coupl-001.jpg

Նարե91
20.06.2011, 13:33
Ալարել, հավես չունենալ, հոգնած լինել...Ու սենց էլի նմանատիպ լիքը բառեր... Վայ ոնց եմ ես ձեզ ատում :sad: էս վերջերս պարտաճանաչ կերպով միշտ ինձ հիշում ու շուտ-շուտ եք այցելում: Ուֆֆֆ, դե գալիս եք եկեք, ինչ անեմ, բայց գալուց էլ ախր գոնե մեկ-մեկ եկեք էլի, թողեք գոնե մի քիչ նորմալ կյանքով ապրեմ… Հերիք եղավ մանրակրկիտ ձևով պլանավորած օրս փչացնեք:sad: Այս կանեմ, այն կանեմ, հետո էլ այն կանեմ, դե օրվա վերջում էլ մի ժամ համակարգչի առջև կնստեմ ու օրս կեզրափակեմ… Այ ամեն անգամ սենց ինքս ինձ համար մտածում եմ՝ մտքիս ծայրով անգամ չանցկացնելով, որ կարողա պլաններս չիրագործվի… Բայց արի ու տես,որ գրառմանս սկզբում նշված բառերը ամեն բան ավերում են… ու ինչա՞ ստացվում:think… Աննպատակ ժամեր՝ անցկացրած համակարգչի առջև ու լիքը անավարտ գործ: Ահավոր ա, ահավոր:(: Մեկը հարցող լինի- «Աղջիկ ջան էտ համակարգձի առջև նստելու հավես ունե՞ս, բայց գործ անելու հավես չունե՞ս»: Չէ, չէ ավելի լավա չհարցնի, թե չէ ի՞նչ եմ պատասխանելու:esim: Չէէէէէէէ սենց ապրելակերպը բանի պետք չի:stop… քանի շատ ուշ չի պետք է իսկապես աշխատել փոխվելու ուղղությամբ;)

anahit96
20.06.2011, 14:48
Վաաայ ինչ լավնա էս ամառը միշտ լավ տրամադրությունա հաղորդում...Ծովն էլ մեզա սպասում...Մնումա ընտրել,թե ում հետ:think

Սլիմ
21.06.2011, 00:09
Գնամ ՆՍՀ պարտքս տամ , քնեմ :D քուչի ականջը խուլ:D

My World My Space
21.06.2011, 07:54
Արյա, նոր մտածում եմ, եթե Արժույթի միջազգային հիմնադրամի էն խեղճ շեֆը ոտնձգեր ոչ թե սպասուհու, այլ սպասավորի դեմ, իրան հիմա ոչ թե կդատեին, այլ կպաշտապնեին որպես փոքրամասնություն.... :))

Shah
21.06.2011, 14:13
ինչքան ուրիշներին եմ ճանաչում էնքան ինձ ավելի եմ սիրում
քաղցր ճշմարտություն...

Հարդ
21.06.2011, 15:20
...էն, որ դուրս գալուց առաջ գրպանիդ կոպեկներն ես նայում, ու մի հատ անկապ 10 դրամանոց ա լինում, էդ թողնում ես տանը: Դե ի՞նչ ա պետք գալու...:):
Ու որ դրսում մեկ էլ պարզվում ա, որ հենց էդ 10 դրամանոցն էր պետք...:)

Lusinamara
21.06.2011, 18:23
Երբեմն պետք է կանաչին հոտից ճանաչել, այլապես ճաշդ «վարի կաս»:sad:lol

Հայկօ
21.06.2011, 21:21
Հարգելի՛ ծնողներ, ատամհատիկի ժամանակ ձեր երեխայի առաջ համենայն դեպս մի բուռ մանր փող շաղ տվեք, թող վերցնի, ձեռքը սովորի. կարող ա էդ երեխեն մեծանում տաքսու շոֆեռ ա դառնում:

Apsara
22.06.2011, 00:24
էսօր շատ կայֆ բաներ եղավ, բայց բոցերից էր, որ հավես արեցի ՆՍՀ թեման կարդացի, աշխարհից կտրվել էի, մոռացել մարդկանց տձև գիտակցությունների մասին, հետաքրքիր էր տեղ-տեղ խնդալուց մեռա, մի տեղ ջղայնացա,
դե կարծիք ունեմ, բայց ուշացել էի, սլավա Բօգու

Farfalla
22.06.2011, 09:25
Ախր ինչի պետք ա հեռախոսս մոռանամ տանը, բայց էն զգացողությունը լինի մոտս, որ ոտքս կամ ձեռքս եմ մոռացել?
Ինչի պետք ա էդ հեռախոսից սենց կախվածություն ունենամ?

Դրսում ժամ հարցնելը արդեն ամոթ բանա դառել:
Մի կին նույնիսկ ասեց.
- Մեծ աղջիկ էս, բա ամոթ չի, որ սենց կատակ էս անում, կարողա դու հեռախոս չունես?

anahit96
22.06.2011, 15:40
Վաաաայ էս ոնց եմ վառվել,բայց արժեր վառվել ու մի քանի գիշեր չքնել հանուն էդ հիանալի տեսարանի:Ինչ սիրունա մեր երկրի բնությունը:Հիմա նայում եմ սարերից հավաքած ծաղիկներին ու լացում եմ/վառածի ցավից/:

Claudia Mori
23.06.2011, 12:14
:D Ամերիկյան կինոներ են լինում է, երբ հարսանիքի հետ կապ չունեցող մարդը գնում է մի անծանոթի հարսանիքի` ուտում, խմում, պարում, քեֆ անում... երեկ լրիվ այդ կարգավիճակում էի հայտնվել:D

Բայց հարսանիք չէր, ծնունդ էր, ու ընդհանրապես ես այդ ծնունդին չպիտի գնայի, ինձ համար երևանյան քամին էի վայելու փողոցներում, մեկ էլ հնչեց ընկերուհուս զանգը, ասեցի գնամ, իրեն վերցնեմ, միասին վայելենք քամին, բայց էլ ի~նչ քամի…:D

Կարաոկե էր: Բրյուսովյան մի քանի ծիտիկներ, ովքեր ամբողջ ծնունդի ընթացքում նկարվում էին ու ժպիտի և մազերի իրար չբռնելու դեպքում նորից էին նկարվում:

Կողքի սեղանից պարբերաբար հնչում էր` «Ես սիրում եմ քեզ արցունքների աստիճան» ռուսական հայտի «կվալդով» ծեծած երգի կարգի երգեր: Երգողը լավ ձայն ուներ փառք աստծո, բայց մեկ-մեկ միատոն գոռում էր:(

Գժվեցի:angry

Բացեցի երգացանկը ու սկսեցի հերթով կատարել` Queen- The show must go on, Radiohead- Creep, The Beatles-Օհ Darling...

Գժվեցին…:D

VisTolog
23.06.2011, 15:31
Էն որ վերջին պահին կանգնումա հենց քո դիմացը, քիչ հեռավորության վրա հրաժեշտ տալու, ուզում ես մի հատ գրկես ու համբուրես, բայց մտածում ես «Բա կողքի նստած մարդը ի՞նչ կմտածի…»: Չնայած շատ-շատ ինքը իրան անհարմար զգար::D Կարտոել էի::love

Նարե91
23.06.2011, 16:28
Ինչքան քիչ բանա պետք մարդուն երջանիկ լինելու համար:)....Միայն էն զգացումը, որ արվածդ գործն ըստ արժանվույնս գնահատվում ա, բավարար ա՝ քեզ մոտ աշխատելու ցանկությունը կրկնապատկվելու, եռապատկվելու ու անգամ քառապատկվելու համար:)

murmushka
23.06.2011, 16:41
երբեմն ամեն ինչ շրջապատումս այնքան կեղծ ու շինծու է թվում, որ կյանքը կոցնում է իր հմայքն ու կարևորությունը... ճշմարտություն եմ ուզում, կայուն համակարգ եմ ուզում, նպատակ եմ ուզում, ձգտում ու հույս եմ ուզում

Էլիզե
23.06.2011, 20:38
Սուսանիկի "ամենախորունկ" երազանքը.

- Մեծանամ, բանկավոր* աղջիկ դառնամ, մազերս երկարի, Ասի՛կ, քո մազերից էլ երկար լինի մազերս, պամադա քսեմ ու... ու էլ մանկապարտեզ չգնամ... :think


բանկավոր աղջիկ-բանկում աշխատող աղջիկ

Artgeo
24.06.2011, 00:01
Ակումբը սեռականացվել ա...

erexa
24.06.2011, 01:11
Անմահ Սեր


Արտոնի՛ր ինձ, որ ասեմ իմ սրտի սահմաններում արտաբերված բառերը,

Արտաբերեմ իմ թշնամական խառնվածքի ատելությունն ու անկարեկից կիրքը,

Քանզի ցանկանում եմ կտրել-անցնել հեռվում անվերջ թվացող օվկիանը,

Ես կնետվեմ առանձնության պայքարի մեջ՝ խիզախելու կյանքի փոթորկի կատաղության դեմ, որ հաղթանակեմ
երդում այդ և իմ վերջին շնչով նավարկեմ իմ զգացմունքների խորքերում,

Ինձ կռվում կառաջնորդեն քո տված վճռակամությունը, քո աչերի լուսավոր նայվածքը և քո հոգու ջերմությունը,

Քանզի ես անձնատուր չեմ լինի փորձության, ո՛չ էլ վերջ կտամ ջանքերին՝ շահելու մրցանակը՝ սե՛րը քո,

Քո ձեռքերում է ճակատագիրն իմ՝ ստրու՛կ քո կամքին և երաժշտության,

Ես այն մարդն եմ, որը փոփոխության հովերում աղաղակում է՝ լսելու համար արձագանքը քո, որ լույսն է իր,

Ես կռվում նետված պատերազմիկն եմ, որը պայքարում է պատվով՝ վտանգի առաջ առանց վարանքի,

Ես ընկերն եմ, սիրեկանը և հոգի՛ն, որը տենչում է հաղորդակցվել քո հետ՝ իր հավասարի՛ն,

Ես արկածախնդիրն եմ և թափառաշրջիկն այն, որը կխոնարհվի և կժպտա՝ զգալու համար ջերմությունը, որ
սիրատենչ գուրգուրանքն է քո,

Թո՛ղ ինձ, որ քեզ սիրեմ հավիտենական եղանակով, մնալով անփոփոխ ակնթարթի քմայքի առաջ,

Թո՛ղ ինձ, որ ասեմ քեզ քաղցր բառերը, որոնց մեղեդուն կասկածել չի կարելի,

Արտոնի՛ր ինձ, որ լիովին անձնատուր լինեմ քեզ, և որպես ապացույց իմ անկեղծության՝

Թո՛ղ ինձ, որ քայլեմ քո համար ապրելու և մեռնելու ճանապարհով՝ քեզ սիրելու համար ամեն բանից վեր: :)

SSS
24.06.2011, 12:12
Կանադայից հյուրեր ունենք էս 1 շաբաթա մեր տանն են մնում, էնպես ստացվեց ,որ երեկ Բեյրութից էլ երկու հոգի եկան, իրենց համար տուն էինք վարձել օրավարձով, բայց մի գիշեր մեր տանը էլի պիտի մնային... Բոլորին տեղավորեցինք մնաց մեր կանադացի 82 ամյա տատիկը...Ինքը ոչ մի տեղ չէր հարմարվում, վերջը պտտվեց ,պտտվեց ,որոշեց ,որ ամենահարմարը իմ անկողիննա, ամուսնուս ուղարկեցինք բազմոցին քնելու...
Տան լույսերը մարեցին և բոլորով խորը քուն մտանք...Չգիտեմ որքան էի քնել, որքան չէ, բայց հանկարծ ձեռքիս ցավից արթնացա ու տեսա տատիկը աչքերը չռած նստելա ,ինչ որ շոկային վիճակի մեջ ու ոչ մի բան չի ասում...Բանից պարզվեց քնած տեղս ապտակել էի :D ու էնպես էի ապտակել, որ ձեռքս ցավում էր :D:D...Հիմա վախենում եմ աշխատանքից տուն գնամ տեսնեմ կապտելա:oy

Սաղ էդ նախաամունական հարաբերություններն էին :D:D

Shah
24.06.2011, 14:56
լուռ սարսափ ա կատարվում... ու՞ր եք հասնելու սենց..

Katka
24.06.2011, 16:32
Վախ, էս ինչ չուզող են մեր հայերը ու նախանձ: Մի հատ լավ բան էլ անես, իրանց համար ես է անում, էնքան են անելու, որ ասելու ես ձեր...

Artyom
24.06.2011, 16:49
... էսօր պատահաբար մտա «Նախամուսնական սեռական հարաբերություններ» բաժին... մեկը ջրիկացել էր... մեկը աջուձախ լատիներեն տառերով վիրավորում էր... ադմինը չէր հասցնում գրառումները ջնջել... կատարյալ խառնաշփոթ...
աշխարհի (ակումբի) վերջը մոտենում է...

My World My Space
24.06.2011, 17:33
Մեր Դավիդուսը էսօր պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը..... ասենք շնորհավո՜ր....

:bux::bux::bux:

Գեա
24.06.2011, 20:11
Եկա ակումբին խորին շնորհակալություն հայտնեմ, վերջին մի քանի տարիներին մոռացել էի սրտանց ծիծաղելը, էն , որ քահ քահ են ասում :Այսօր, նախասեռականը կարդալիս, հատկապես այն պահին , երբ Շահը խիստ շփոթված , չգիտեր ինչպես դեմքին թռած ու ունքերը ծվատող ծիտիկից գլուխը ազատեր, ուշքս գնաց:D

Արևհատիկ
24.06.2011, 20:18
Ինչպես ասում են մեր հիմնարկի աշխատողները, ես դառել եմ Սասունից զորամասի հաշվապահը :))
Ուրեմն, Սասը իմ անձնագրի տվյալներն ու հաշվեհամարս վերցրել ա, ու զորամասից ում համար փող են ուղարկում, ուղարկում են իմ անունով: Ես էլ խելոք-խելոք ստանում եմ, ուղարկում զորամաս:
Նենց ա ստացվել, որ էսօր միանգամից մի քանի հոգու համար փող են ուղարկել: Էդ փողերը հենց ուզում եմ պայուսակիցս հանեմ, որ եղբայրս ուղարկի զորամաս, Մանիկան ներս ա մտնում էդ պահին.
-Հըըըըը :o Արև՞ :o Էդքան փող ունե՞ս:
-Շատ ա՞ :))
-Հաաա:
-Ափսոս իմը չեն :cry
-Բա ո՞ւմն են:
-Ուղարկում եմ Սասունին:
-Ըըըը, Արև՜, պահի քեզ համար :D

Այ մարդ, լրիվ մազոխիստ եմ դառել: Էս սուր ֆինանսական ճգնաժամի մեջ, ինձ մենակ էդ էր պակասում :goblin
Սենց չի լինի: Հենց Սասը գա, ասում եմ ինձ համար աշխատավարձ ձևակերպեն:beee

Բայց բոլորը կերազեն ինձ նման հաշվապահ ունենան:D Ուրեմն քիչ ա ինձ աշխատավարձ չեն տալիս, մի հատ էլ իրենց համար ուղարկված ռուսականները փոխում եմ դրամ, հետևի կոպեկներին էլ ավելացնում, որ ամբողջական գումար ուղարկեմ :}

Ameli
24.06.2011, 21:41
Ուզում եմ, որ էսօրվա պես ուրախ, լավ նորություններով լի /2 հատ էլի, բայց հըըըզոր/ օրերը իմ կյանքում շատ լինեն :roll , չնկատեցի էլ թե օրս ոնց թռավ :pardon, բայց հենց նոր, հա-հա հենց նոր նկատեցի, որ էսօր հաց չեմ կերել :scare :o

anahit96
25.06.2011, 12:13
Ասում են ռիսկը գործի կեսնա:Բայց որ նեղացավ էդ ասողիիիիիիիիիիիիին....:angry

Meme
25.06.2011, 14:31
Դժվարա,երբ օծանելիքը երբեք չի հերիքում,երբ ինչքան էլ ունենաս,մեկա երբ տեսնում ես չտեսի նման էլի ես ուզում:oy...
Ինչ անեմ,երևի հիվանդույթունա,բայց.........:aaaուզում եեեեեեմ,ասեցի տխուր եմ,գամ կիսվեմ.....

http://fashiony.ru/pic_cos/9/50/b/5676.jpg

http://www.bestperfume.us/wp-content/uploads/2011/02/parfume.jpg-անգամ լինումա նկարը տեսնում ես,ու չգիտես լավնա ինքը, թե ոչ:P:D

http://www.bestperfume.us/wp-content/uploads/2011/06/vera-wang-perfumes.jpg

http://www.adensya.ru/app/public/images/types/guide/carolina-herrera-1/release/3530.jpg:love



http://t2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRA1NoAe69oijJs8s1-8l-5G5jXjLAJloosI4HuRIMOaioyN-QtpA-էհհ,իրանք շատ են,տեղ չեմ ուզում զբաղացնել


Էս գովազդ չի,եթե նեռվերից թույլ եք չնեռվայնայնայնանք:D:P-մեկա անկապ օրագիրա,իսկ էս իմ էսօրվա գրառումնա........
ուղղակի ուզում եմ ասեմ,որ ես օծանելիիիիիիիիիիիք շաաատ եմ :love

Ժունդիայի
26.06.2011, 00:21
Անհետաքրքի՞ր եմ: Կախված է քեզանից:
Քիթս ամեն տեղ մտցնու՞մ եմ: Նախանձ լինելը լավ բան չի:
Անդու՞ր եմ: Կան մարդիկ, ում դուր եմ գալիս:
Գեղեցի՞կ եմ: Հայելի ունեմ:
Սիրու՞ում ես ինձ: Ավելի լավ մեզ համար:
Ատու՞մ ես ինձ: Այս ի՜նչ զուգադիպություն:
Ցինի՞կ եմ: Իմ թեման ենք զրուցում, թե՞ քո:
Դաստիարակվա՞ծ եմ: Գրեթե միշտ:
Անդաստիարա՞կ եմ: Դու արժանի էիր:
Ձևակա՞ն եմ: Դա շառմ ա:
Խե՞նթ եմ: Ինձ կարելի ա:
Սու՞րբ եմ: Ոչ այքնան:
Հե՞շտ եմ: Ցանություն կար իմ մեջ:
Դժվա՞ր եմ: ՈՒրեմ ռադ էղի´ր:
Ամոթ ունե՞մ: Բավականին:
Վա՞տ եմ համբուրվում: Դու նույնպես:
Լա՞վ եմ համբուրում: Արդեն գիտեի:
Խոհե՞մ եմ: Երբեմն:
Համե՞ստ եմ: Ոչ միշտ:
Հետևի՞ցդ եմ ընկել: Բախտավոր ես ահավոր:
Բա՞ց եմ թողել ընդմիշտ: Ուրեմ էլ ի՞նչ:
Լավ ընկե՞ր եմ: Բավականին:
Թշնամի՞ եմ: Ավելին քան:
Սու՞տ եմ խոսում: Ուրեմն դու էլ:
Կասկածեւմ ես ինձ: Վճարիր ու կտեսնես:
Եթե սիրու՞մ եմ: Կյանքիս չափ:
Երբ եմ ատու՞մ: Մեղքս են գալիս, երբ նայում եմ ցուցակս:
Ի՜նչ վատն ե՞մ: Փորձում եմ չլինել:
Ինձ սիրե՞մ: Բավակին հեշտ է:
Քեզ սիրե՞մ: Համոզիր, եթե կարող ես:
Թերություննե՞ր: Բավականին:
Հատկանիշներ լա՞վ: Էլ ավելի:
Սիրու՞մ ես ինձ: Ի՜նչ լավ ա:
Ատու՞մ ես: Պրոբլեմը քոնն ա:
Դու ինձ ընկե՞ր: Բախտդ բերեց:
Ինձ թշնամի՞: Չնչին կլինես:
Օգնու՞մ ես… Նույնը կանեի:
Խանագրելու՞ ես: Զգուշացի´ր: Շրջապա´տս:
Դատարկախոսություն: Ատու´մ եմ, ատու´մ:
Առհամարա՞նք: Հեռու´ ինձանից:
Ընտանի՞ք: Պաշտում եմ իմս:
Հավատարմությու՞ն: Առաջինն իմ հատկանիշներից:
Սե՞ր: Ամենա գեղեցիկ շգացմունքն աշխարհիս երեսին:
Մի խորհու՞րդ: Արա ճիշտը, ք... մնացածը:
Երջանկությու՞ն: Կգնամ հետևից, մինչև կյանքիս վերջը:
Իմ ուժը՞: Աստվա´ծ:
Պայքարե՞լ: Ընդմիշտ:
Կարողանա՞լ: Միգուցե:
Չշարունակե՞լ: Երբե´ք:

Աբելյան
26.06.2011, 20:42
Զեմմիֆոբիան դա մի ֆոբիա է, որի կրողները ունենում են տհաճ զգացողություններ, զզվանք կամ վախ առնետների ու մնացած կրծողների հանդեպ: Ընդ որում` "առնետոֆոբները" որպես կանոն գիտակցում են, որ իրենց վախը իռացիոնալ վախ է, և որ իրականում առնետը իրենց չի ուտի: Հանդիպում է բոլոր տարիքային խմբերի մոտ: Ֆոբիայի պատճառ են հանդիսանում գեները, վաղ տարիքում պատահած անախորժությունները առնետների հետ, ինչպես նաև շրջապատի կողմից տարվող հակաառնետային պրոպագանդան: Այս ամենը գալիս է միջին դարերից, երբ առնետների կողմից տարածված ժանտախտը ոչնչացրեց Եվրոպայի բնակչության գրեթե կեսին: Ֆոբիայի դրսևորումները տարբեր են: Փոքր երեխաների մոտ առնետների նկատմամբ վախը կարող է հիվանդագին լինել: "Զեմմիֆոբը" առնետ տեսնելիս սովորաբար ունենում է տհաճության զգացում, դող և թմրածություն մարմնում` հատկապես գոտկատեղից ներքև, դադարում է սառը դատել: Վախը կարող է մնալ մի քանի ժամ: Այդ մի քանի ժամվա ընթացքում ճանապարհին հանդիպած ամեն մի կասկածելի իր կարող է առնետի տպավորություն թողնել: Հետագայում այն տեղերը, որտեղ նա առնետ է տեսել, հայտնվում են սև ցուցակում, և նա աշխատում է շրջանցել այդ անիծյալ տեղերը, եթե նույնիսկ ճանապարհը երկարելու է: Մարդկանց առնետների մեջ ամենաշատը վախեցնում է որդանման պոչը, մարդասպանին բնորոշ սառնությամբ լի աչքերը, տհաճ գույն ունեցող մազածածկույթը, գլխի կառուցվածքին անհամաչափ ատամները:

:[:[:[

Chuk
27.06.2011, 16:42
- Չորս տարի սովորելուց հետո ի՞նչ էին ստանում, - փոքր-ինչ սխալ ձևակերպելով հարցնում է:
Չորս հոգով միաժամանակ պատասխանում ենք:
- Բակալավր, - ասում են երեքը:
- Գիտելիք, - ասում եմ ես:

Չէ, ամեն դեպքում մեծ մասը բուհեր թղթի կտորի համար են գնում...

Smokie
27.06.2011, 18:14
Այ քեզ ջանջալ գործ, ոնց էլ հավես եմ անում անել դա::( Ուրիշը որ տեսներ, կասեր, որ հիմարություն եմ անում, ժամանակիշս եմ վատնում, կասեր, որ... ախր էդքան իմաստ էլ չկա էսքան արածիս մեջ: Բայց այդպես չի, արածիս մեջ լավ էլ իմաստ կա, պատկերացնում եմ հետո ո՞նց ա քույրիկս ծիծաղելու ու իրա համար հաճելի կլինի, ինչպես միշտ ա եղել::roll

Արժի, արժի մեր երկուսի հաճույքի համար անել այս ջանջալ գործը::)

Ժունդիայի
27.06.2011, 18:15
Այսօր կյանքումս տեսած աշնանային (մեր մոտ աշուն է) ամենագեղեցիկ օրն է: Օդը թարմությամբ է լցված, ազատության թարմություն է մի տեսակ: Ու ես մենակ եմ հիմա: Ու զգում եմ, որ այս մենության պահին ոչ ոքի կարիքը չունեմ: Պետք է սովորեմ, որ ոչ մեկ ինձ պետք չի: Դժվար է, որովհետև պետք է մեկի հետ կիսեմ, թե ինչ եմ զգում: Եղանակն այսօր չափից դուրս խաղաղ է, թեփետ աշնանային: Ես էլ եմ խաղաղ, թեպետ աշնանային: Բայց մի տեսակ թաքնված ինչ-որ բան կա ներսումս, կասկած: Կարծես՝ այս անդորրը տևական բնույթ ունի: ԻՆչ-որ բան ուզւմ է լինի, պետք է լինի: Անկանխատեսելիությունն ինձ ուղղակի կախարդում է:

SSS
28.06.2011, 10:20
Էս մեր հյուրերը ,որ եկել են, առաջին անգամ են Հայատանում...Դե մենք էլ ,ինչեպս նորմալ հայ ընտանիք պատշաճ ընդունելություն ենք կազմակերպել,մի բան էլ ավել, մի քիչ էլ քազքենիություն էինք արել, մտածելով , թե աշխարհ տեսած մարդիկ են, լավ դիամվորենք ամոթով չմնանք... երևի արդեն պատկերացեիք ոնց հայ ընտանիքը աշխարհ տեսած հյուր կընդունի, էլ չեմ մանրանում... բայց էստեղ գիտեք ինչնա ամենահետքրքիրը, որ էս մեր հյուրերը էտ ամեն ճոխության մեջ , օրը 24 ժամ տան մեջ պտտվում են մի բաժակով, որի մեջ ծարակի ջուրա լցված ու մյուս ձեռքին լավաշ... Ու ամեն անգամ էտ ջուրը խմելիս նենցա իրենց աչքերը փայլում, որ ակամյից մարմնովդ թեթև դողա անցնում...Կծում են լավաշը ու ամեն կծելուց ասում." հայգագան լավաշ հացն է ", ու անկուշտ հայացքով մի վայրկյան լավաշին նայում, հետո ջուրը մինրև վերջ խմում են.'' Հայասդանին ջուրն է", ու վազում ծորակի մոտ նորը լցնելու ...
Եսիմ,մի տեսակ նենց եմ հուզվել :oy

Նարե91
28.06.2011, 10:58
Լավ է ուշ, քան երբեք կամ Ինչպես ես ազատվեցի բանակից:)

Նարե- հայկական իգական անձնանուն, ես կավելացնեի՝սովորական հայկական իգական անձնանուն: Տարիներ առաջ, սակայն, բոլորովին այլ կերպ էի մտածում. միշտ մտածում էի, թե կրում եմ աշխարհի ամենաանսովոր, տարօրինակ ու դժվար հիշվող անուններից մեկը: ԲԱ ինչ՞պես չմտածեի, եթե այն դեպքում, երբ ամեն անգամ ինձնից անունս էին հարցնում ու ես էլ պատասխանում էի, արժանանում էր հարցնողի դեմքի զարմացած արտահայտությանը, որին էլ միշտ հետևում էր հետևյալ հարցը.
- Ի՞նչ... Մանե՞... Նանե՞... Նարինե՞...
- Չէէէէէ, Նա-րե :angry,- առանց զայրույթս թաքցնելու՝ հեգում էի ես: /Ախր մի՞թե դժվար է/:
Ահա հենց այսպիսի երկխոսություններ էին լինում, երբ ամեն անգամ ինձնից անուն էին հարցնում:
Դե էսքանից հետո ինձ ոչինչ չէր մնում անել, քան ծնողներիս մեղադրել ինձ համար սխալ անուն ընտրելու մեջ, չնայած նրանք միշտ ասում էին, որ կրում եմ շատ գեղեցիկ, յուրօրինակ ու օրիգինալ անուն: Սակայն անօգուտ էր ինձ համոզելը, քանի որ կյանքումս տեղի ունեցող մի քանի իրադարձություններ ինձ ստիպում էին չափահաս դառնալուն պես մտածել անունս փոխելու մասին: Ու էս մի դեպքն էլ դրանց թվին եմ դասում: 10-րդ դասարանում էր... Դասից գալիս եմ տուն, ու քույրս.
-Նար, զինկոմից էին զանգել:
-Ինչի՞,- զարմացած հարցնում եմ ես՝ այդ ընթացքում մտածելով՝ «Ախր եղբայր էլ չունեմ... տեսնես ինչի՞ պիտի զանգած լինեն»:
-Դե մեր հասցեն ասեցին, հետո էլ, երբ համոզվեցին, որ ճիշտ հասցեով են զանգել, ասեցին, որ քեզ տեղեկացնեմ, որ վաղը ներկայանաս զինկոմ,-ժպիտը թաքցնել չկարողանալով՝ ասում է քույրս:
-Ո՞նց թե,- ապշած հարցնում եմ ես:
-Լավ, լավ մի նեղվի, մենք էլ կգանք հետդ;).- գրեթե ծաղրելով՝ պատասխանում է նա:

Չէ, մի շտապեք ուրախանալ, վերջը բանակ չտարան: Ափսոս... Պարզվեց՝ թյուրիմացություն էր՝ անվանս պատճառով: Բանն այն էր, որ երբ մեր դպրոցից չգիտեմ էլ անգամ ով/ովքեր աշակերտների անունները ուղարկելիս են լինում զինկոմ, տեսնելով անունսէ մտածում են.
«Նարե՞, տենց անուն էլ կա՞, էս անունը հաստատ սխալ է գրված, պիտի Նարեկ լիներ»: Ու էդպես վերցնում են, գեղեցիկ ձևով անվանս վրա կ տառն են ավելացնում ու ուղարկում: Դե մեղադրելու էլ չի ախր, մարդկանց համար իսկապես որ անսովոր անուն է:
ՀԱ , անսովոր, էնքան անսովոր, որ մի օր դասարանի տղաներից մեկը եկավ, լուրջ-լուրջ կանգնեց առջևս ու ասաց.
-Նարե անուն գոյություն չունի, ես գիտեմ՝քո իսկական անունը Նարինե ա, ուղղակի քեզ կրճատ Նարե են ասում: Դե Նարինե շաբլոնա, իսկ Նարե՝չէ: Դե էսքանից հետո էլ ի՞նչ ասեի:esim:
Նմանատիպ դեպքեր էլի կան, ուղղակի չեմ ուզում շատ ձանձրացնել, միայն ուզում եմ որպես վերջաբան ավելացնել: Ամեն բան փոխվեց, երբ ընդունվեցի համալսարան: Հիմա կմտածեք, թե ինչ կապ ունի համալսարան ընդունվելը չէ՞: Դե ուղղակի չեք կարող պատկերացնել, թե որքան ուրախացա, երբ իմացա, որ մեր կուրսում բացի ինձնից էլի Նարե կա, չէէէէ կներեք, Նարե չէ, այլ Նարեներ, այո երկուսն են: Այ քեզ հրաշք, մի կուրսում 3 Նարե՞: ԻՆձ համար իսկապես, որ հրաշք, քանի որ այդքան ժամանակ շրջապատումս միշտ միակ Նարեն եմ եղել, իսկ այժմ…
Այժմ իսկապես շատ բան է փոխվել… Վերջին տարիներին Նարե անունը ի ուրախություն ինձ շատացել է... Ըստ պաշտոնական տեղեկության՝ 2010-ին ՀՀ-ում ծնվել է 20 հազար 856 աղջիկ, որոնցից 600-ին տվել են Նարե անունը: Համաձայնեք, որ իսկապես «լուրջ» թիվ է: Ուրախանալու ևս մեկ առիթ ինձ համար: Հիմա անկեղծ ասած ուրախ եմ, որ Նարե անունն ունեմ ու անունս փոխելու միտք էլ ամենևին չունեմ ու դրա համար, անշուշտ, ծնողներիս եմ պարտական: Ճիշտ է, երկար ժամանակ պահանջվեց, մինչև որ համոզվեցի, որ Նարեն վատ անուն չէ, բայց ամեն դեպքում, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք::)

"Green eyes"
28.06.2011, 13:52
Հասկանում ես, որ մեծացել ես, երբ...

1.երթուղայինում տատիկ-պապիկները այլևս չեն առաջարկում նստել իրենց գիրկը
2.հարևանի անդաստիարակ երեխային տեսնելիս մտածում ես, որ քո երեխան այդպիսին չի լինի
3.մեծերը չեն ամաչում քեզ մոտ «մեծական» կատակներ անել
4.մի կիլոն արդեն «ահագին» ծանրություն չի
5.նախընտրում ես գնել շրթներկ, քան պաղպաղակ
6.եթե տանը չես լինում, մայրիկից հաճախակի զանգեր չես ստանում
7.փոքր երեխաները քեզ «Դուք»-ով են դիմում
8.հայտնվում են երգեր ու ֆիլմեր, որոնց մասին ասում ես. «Փոքր ժամանակ շատ էի սիրում»
9.հասկանում ես, որ եթե ինքդ ուտելիք չպատրաստես, քեզ բանի տեղ չեն դնի ու սոված կմեռնես
10.օտար լեզվով երգերի բառերն արդեն հասկանում ես
11.մի մուլտֆիլմը տաս անգամ նայելն այլևս հաճելի չէ
12.այլևս չեն ասում. «Կմեծանաս, կհասկանաս»
13.մտածում ես, որ արդեն ուշ է բոյովանալու համար
14.լուրեր նայելն արդեն հետաքրքիր է
15.հասկանում ես քաղաքական, տնտեսական ու իրավաբանական որոշ տերմիններ
16.ու վերջապես մտքովդ անցնում է, որ արդեն մեծացել ես :)

ivy
28.06.2011, 15:08
Նկատել եմ, որ ինտելեկտուալ կամ ուղղակի իրենց «դեմք» զգացող մարդիկ նախընտրում են սև շոկոլադը: Ու ընդհանրապես, սև շոկոլադը մի տեսակ ավելի բարձրաճաշակ է համարվում, քան մնացածները: Մնացածը «պապսա» է:
Երևի շատերն են դա զգում ինտուիտիվ: Եվ իրենց պահում են ինչպես «սև շոկոլադ սիրողներ»: Ինձ էլ որ շոկոլադ են նվիրում, անպայման էդ դառը զիբիլն են բերում: Իսկ ես կաթնային եմ սիրում՝ քաղցր, համով, փափուկ...
Մի նվիրեք ինձ սև շոկոլադ, ես բարձրաշխարհիկ չեմ:

Ameli
28.06.2011, 15:12
Էսքան լավ գրառումների մոտ թե ոնց ա ձեռքս գնում իմ խայտառակ ծուլության մասին գրել չեմ էլ հասկանում, երևի բերանբացի մեկն եմ :} :D : Ասում եմ ակումբը մի քանի ժամով լքեմ, գնա մեյլիս նամակները կարդամ :read , որ ասեմ չեք հավատա, ապրիլի ութից էս կողմ Սերգեյ Նիչեպուրենկոյի նամակները չեմ կարդացել :D /խեղճ մարդը մեռավ նամակ գրելով :D:D/, 18 չկարդացած նամակ ունեմ :oy, բոլորն էլ մեկը մյուսից հետաքրքիր, խիղճս էնքանով ա հանգիստ, որ էդ նամակները պատասխան չակնկալող նամակներ են ու ինքը բոլորին ուղարկում ա :sad ........:lol

Աբելյան
28.06.2011, 18:52
Ես տենցն եմ հա՞::think

Shah
28.06.2011, 19:11
ինչի են մարդիկ ավելի շատ էներգիա վատնում ձևացնելու համար որ իրանք լավն են, որ իրանք աշխատում են ու նման բաների վրա քան իրոքից էդպիսին լինելու վրա... ես ասում եմ իրիկունը ինչ տանեմ ուտելու համար, էսի եկել յակրը քցել ա սեղանիս ոտից ու թե տես ինչ լավ բան եմ մտածել մեր համար..

Ameli
29.06.2011, 09:50
Լռակյաց եմ դարձել, էն չեմ ինչ էի.... ժամանակ կար, երբ թվում էր, թե տիեզերքի կենտրոնը եմ ես, ամեն ինչ իմ շուրջ է պտտվում.... ճտպտիկ, աշխույժ երեխա էի.... ստվերն էլ չմնաց էդ երեխու, ոնց եմ կարոտել ինձ.... ծանոթներիս, նույնիսկ մտերիմներիմ մարդկանց միջավայրում միշտ լուռ եմ, լսողի դերում, նույնիսկ սուսիկ-փուսիկի համբավ ձեռք բերեցի.... ինչ է անում կայնքը....

SSS
29.06.2011, 13:49
Ակումբցիներից մեկը հիշեցրեց,որ Լեդիից վաղուց չեմ գրել...
Էնպեսա ստացվել, որ ես իրեն լքել եմ ու հիմա ուրիշ տեղ եմ ապրում, բայց ինքը լավ ձեռքերումա, ինձանից նեղացել էր սկզբի ժամանակները մոտ չէր գալիս,բայց տնեցիք ասում են ,որ ամեն օր գալիս դունչը դնումա անկողնուս ու ժամերով տենց նստումա, հետո շորերիցս մեկը գողացելա պահարանից ու հիմա առանց դրա չի պառկում քնելու...Մի ամիս կլինի ինչ հաշտվել ենք իրար հետ ,բայց հաշտվելուց ավելի հետաքրքիր էր հաշտվելու արարողությունը... Այդ օրը ես սովորականի պես մոտեցա ,որ սիրեմ, սպասելով ,որ հերթական անգամ պետքա շրջվի գնա...Այս անգամ սկսեց պոչը խաղացնել, նվնվում էր ու լիզում ձեռքերս, հետո մի քանի պտույտ կատարեց ոգևորված(այգում էինք), հետո այգու մի ծայրից վազեց մյուսը, հետո հոտոտեց հոտոտեց գետինը , ու սկսեց փորել...Եվ հանկարծ տեսնեմ դեպի ինձ է վազում Լեդին' մի կեղտոտ կրծկալ բերանին :blin

Հարևանուհուս ականջից հեռու :secret երեխեն օժիտիս մասին էր մտածել :love

Ժունդիայի
29.06.2011, 16:22
Մահն ինքնին անեկդոտ է:
Մեռնելն այնպես ցինիկ բան է:
Դու պայմանավորվել ես ընկերուհուդ հետ ռոմանտիկ մթնոլորտում ընթրելու, շաբաթը չորս անգամ գնում ես ատամնաբույժի մոտ կարիեսներդ վերացնելու, հաջորդ շաբաթվա համար նախատեսված բազում պլաններ ունես, պետք է փաստաթուղթ հաստատես նոտարում, բենզին լցնես մեքենայիդ մեջ, ու մեկ էլ հոպ, օրվա կեսին մեռնում ես: Ոնց թե՞:
Իսկ էլեկտրոնային նամակներդ, որոնք դեռ չես կարդացել, այն գիրքը, որ կարդում էիր ու կիսատ ես թողել ու այն հեռախոսազանգը, որը խոստացել էիր հաճախորդներիցդ մեկին օրվա օրվա երկրորդ կեսին: Չգիտես, որտեղից են հորինել այս ապուշ միտքը: Մեռնել:

Կյանքիդ 10 տարիները դպրոց ես հաճախել, սովորել քիմիական բանաձևերը, որոնք այդպես էլ պետքական չեղան, բայց դու ստիպված մասնակցել ես այդ ձանձրալի դասերին ու գնացել առաջ՝ մի կերպ: Ֆիզկուլտուրայի ժամերին գերհոգնել ես, կորցրել հավեսդ, սակայն հետ չես կանգնել: Անքուն գիշերներ ես անց կացրել, որպեսի մի երկու նյութ ավել իմանաս բուհական ընդունելության քննությունների ժամանակ հաջող հանձնելու համար, միևնույն է չիմանալով թե ուզածդ ինչ է, հազար ու մի կասկած մտքումդ՝ կապված ընտրածդ մասնագիտության հետ...բայց ժամանակն էր ընտրելու, ու ընտրել ես, ու ևս մեկ անգամ գնացել դեպի առաջ:

Ու այս ամենը օրերից մի օր կամ վերջանում է ճանապարհատրանսպորտային վթարի ժամանակ, խոլեստերինով լեցուն երակի կամ էլ մի լածիրակի պատճառով, ով երկու մանեթի կամ էլ ֆիրմա բոթասիդ տիրանալու համար գանգուղեղդ մեկ, երկու, երեք, չորս, հինգ... կրակոցով, ցրում է ասֆալտին:

Էհ հեդո՞:
Մեռնելը անհումոր անեկդոտի վրա քահ-քահ ծիծաղելու պես մի բան է:
Ստիպում է քեզ քեֆ-ուրախության ամենաթեժ պահին դուրս գալ՝ առանց հաջողություն մաղթելու, դուրս ես գալիս առանց այդ հավաքույթի ամենագեղեցիկ աղջկա հետ պարելու, առանց ամենասիրածդ մեղեդին ևս մեկ անգամ լսելու:
Շորերդ թողում ես տան լվացարանի կախիչներից կախված, թաց սրբիչդ պարանին շպրտած, ջրի, լույսի, գազի պարտքերն էլ չմարած:
Ուրիշները ստիված են դասավորելու հնոտի իրերդ, խառնելու դարակներդ ու ջնջելու այն բոլոր հետքերդ, որոնք թողել ես ապրածդ կյանքի ողջ ընթացքում:
Հիշու՞մ ես, երբ բոլորի վրա գոռում էիր. «ձեռք մի տվեք իրերիս, թողեք ինքս խնամեմ դրանք»: բայց արի ու տես...

Ի՜նչ անհումոր կատակ: Դուրս ես գալիս առանց նախաճաշելու, միգուցե այդպես էլ չընթրես: Անցնում ես փողոցն ու միգուցե չես հայտնվում հաջորդ մայթին: Սկսում ես խոսել՝ այդպես էլ չվերջացնելով այն միտքը, որն ուզում էիր արահայտվել:

Բժշկի չես այցելում, օրեկան ծխում ես երկու տուփ, լակում ես ամեն տեսակի ալկոհոլային խմիչք, համտեսում ես յուղալի պատառներ, նիհար աղջիկներ ու մեռնում ես կիրակի առավոտյան:

Բա այս ամենը լու՞րջ է: Այլ բան եթե տարիքդ հարյուրանց է: Այդ դեպքում գնա´հավերժ քունդ անդրաշխարհում շարունակելու, որվհետև մարմինդ այլևս չի հետևում ուղեղիդ աշխատանքին, ուղեղդ էլ արդեն կատվածահար իճակում է, իսկ դարակներումդ գրեթե ոչինչ էլ չունես: Աստված հոգիդ լուսավորի:

Բայց կյանքի բարիքներից վայելելուց առա՞ջ մեռնել: Էդ ձև մեռնելն ուղղակի մեղք է, այն խախտում էկյանքի բնականոն հունը: Մեռնելը չափազանցություն է: Ու ինչպես գիենք չափազանցնելը անկեդոտների կարևորագույն հումքն է: Ուղղակի այս մի անեկդոտը անգամ ծիծաղելի չէ: Ուստի ապրի´ր այնպես, որ ավյելես կյանքի ամեն մի վարկյանը: Մի´ վհատվիր կյանքումդ տեղի ուեցեղ ամեն մի չնչին ու անիմաստ բաներից:

Ների´ր: Ու մի´շտ:

Smokie
29.06.2011, 22:43
Ոնց հասկանում եմ, ինձ բացի սպասելուց ուրիշ ոչինչ չի մնում, իսկ ես չեմ ուզում, չեմ ուզում սպասել::( Ես ուզում եմ որքան հնարավոր է շուտ հասնել նպատակիս, բայց... ինչպե՞ս անել, որ շուտ գա այդ ժամանակը: Եւ ընդհանրապես ինչի՞ց պետք է եզրակացնեմ, ինչի՞ց ելնելով պետք է ենթադրեմ, որ հետո կհասնեմ ուզածիս, որ վերջը լավ կլինի: Հուսահատություն, հիասթափություն, ու՞մ հետ չի պատահում, անգամ իմ հետ, իմ մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ առաջ էլ էի նույնը ինչ հիմա եմ, որ ինձ ներշնչում էի թե լավ կլինի, բայց իրականում, կարծես թե այդպես չէի մտածում, ուղղակի փորձում էի հանգստացնել ինքս ինձ: Սպասել, հարց է ծագում՝ «մինչեւ ե՞րբ,» ե՞րբ է գալու այն օրը: Իսկ եթե չգա՞, բայց ինչու՞ եմ ես այսպես մտածում, որովհետեւ էլ չեմ կարող սպասել, ինչքան երկար սպասեմ, այնքան ավելի շուտ կարող է հույսս մարի::(

Ժունդիայի
29.06.2011, 22:53
Կույսերը :viannen_10:

Երբ սկսում են խոսել կուսության մասին, առաջին բանը, որ մտքներովս անցնում է՝ սեքսն է, ու երբ այն օրվանից, ինչ փորձում ենք այդ հաճույքը, կարծես, թե աշխարհը կորցնում է իր ամենամեծ առեղծվածային իմաստը: Դեռահաս շրջանի ինչպիսի՜ պատրանք:

Կուսությունն ավելի առաձգական հասկացողություն է: Մենք կույս ենք, մինչև առաջին անգամ միայնակ տուն ենք վերադառնում դպրոցից: Մենք կույս ենք, մինչև ալկոհոլի առաջին համտեսումը: Մենք կույս ենք, մինչև Փարիզն առաջին անգամ տեսնելը: Մենք կույս ենք, մինչև առաջին աշխատավարձ ստանալը: Միգուցե տարիներ շարունակ զբաղվում ենք սեքսով, սակայն շարունակում ենք կույս մնալ հաջորդ նոր սիրած մարդու առաջ:

Որքան էլ սիրել ենք կամ ատել, որքան էլ մերժվել ենք, օգտագործվել, գերևվարվել, հրապուրվել, չկա այնպիսի սիրո մի փորձ, որը կկրկնվի ու չտարբերվի մյուսից, որվհետև տարբեր են մեր սերերն ու կյանքի բոլոր էտապները: Այս ամենն է մեզ դարձնում նորովի՝ «յուղը վրան»:

Նույնիսկ ցավերն են մեզ հանկարծակիի բերում, երբ անպատրաստ ենք: Ընկերոջ կորուստը նման չի, երբ օրինակ կորցնում ես դրամապանակդ, որն էլ իր հերթին նման չէ, երբ մեկին սիրո զգացմունքդ արտահայտելու հնարավորությունը ձեռքիցդ բաց ես թողնում: Մենք միշտ անակնկալի ենք գալիս, երբ դեռևս չենք ապրել կյաքնի ինչ-որ մի էտապը:

Նույնիսկ սեքսի ժամանակ շարունակում ենք կույս մնալ նորովի բույր զգալիս, մի նոր համբույր ճաշակելիս, դեռևս չիրականցված ֆետիշ իրականացնելիս: Եթե դեռ չենք օգտագործել ինչ-որ կրքոտ միջոցներ, սեր չենք արել օվկիանոսի ջրերում, չենք կարողանում ձերբազատվել բազում տաբուներից, ի՞նչ է. կարելի է ասել՝ ամենա-ամենա՞ն ենք:

Ես դեռ շարունակում եմ կույս մնալ Կանադայից, Սեյշելներից ու Պոլինեզյան կղզիներց: Ես դեռ կույս եմ ուղղաթիռից, Jack Daniels-ից, ատրճանակից, ինքաթիռի զուգարանում գեղեցկուհի ճաշակելուց, Bentley-ից, սըր Փոլ Մակքարթնիի համերգին ներկա լինելուց: Գոյություն ուեցող կուսությունը մեզ հետ զուգահեռ գալիս է մինչև կյանքերիս վերջը, հատկապես վերջին օրը, երբ ողջախոհ ենք ընդունում մահը՝ մեր կյանքնի ամենա բացառիկ փորձությունը: Ու քանի դեռ այդ սարսափելի մահը վրա չի հասել, պետք է մեր այս «անմեղության» ամեն մի պահից օգտվել բոլոր չբացահայտվածների առաջ, որվհետև այդ ամենը այնքան կրքոտ է, որքան սեքսը ու չկա տարիք, որ այն տեղի ունենա:

Peace
30.06.2011, 05:14
Այս օրն էլ ծալեցինք մի կողմ դրեցինք:

Ameli
30.06.2011, 07:42
Օրս լավ է սկսվում :yahoo , խոսք էի տվել... զարթուցիչից ժամ առաջ աչքերս բացեցի, տարակուսեցի՝ քաղցր քու՞ն, թե՞ լավ օր: Իհարկե վերջինը: Ականջակալները խցկեցի ականջներս ու Sade-ի ռիթմիկ երգի ներքո սկսեցի, սկսեցի վազեեեել :yahoo: Արևը դեռ չէր բարձրացել, փողոցներն էլ դատարկ էին, իսկ ես վազում էի, առաջին անգամն էր:Մտածեցի հաջորդ անգամ կխնդրեմ ընկերներիցս մեկին իմ հետ վազել, բայց անմիջապես մտքափոխվեցի, երբ տունդարձի ճանապարհին փակ աչքերով, կարմրած երեսով, ութ գրելով վայելում էի Scorpions-ի "Under The Same Sun"-ը: Ճանապարհին տեսնում էի պատուհաններից կախված, կիսամերկ, սիգարետ ծխող տղամարդկանց, ու ժպտում էի . "Ես առողջ կյանք եմ ապրում, իսկ դու՞ք":
Չէ, էսօր շատ լավ օր է լինելու, խոստացել եմ....ինքս ինձ

ivy
30.06.2011, 13:32
Կարդացի էս վախեցած գրառումը (http://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2257728&viewfull=1#post2257728) «թուղթ ու գիր» գտնելու մասին ու նմանատիպ մի դեպք հիշեցի: :))

Պատմությունը մոտ քսան տարվա հնություն ունի: Իննսունականների սկիզբ: Ես մի տասը տարեկան էրեխա:
Էն ժամանակ մեր բակի Գևորիկի հետ թիմային հակամարտության մեջ էինք: Ես մեր թիմի առաջնորդն էի, ինքը՝ իր թիմի: Իսկ թե թիմերը ինչով էին զբաղված, դա հեչ կարևոր չի, ոչ էլ էն է կարոևր, որ էդ թիմերում բացի ինձնից ու իրենից ուրիշ մարդ չկար: Կարևորը էն էր, որ մենք՝ բակի տիտաններս, ժամանակին լավ ընկերներ, հիմա դարձել էինք ախոյաններ: Ու ով ոնց կարող էր մյուսի քթից բերում էր:

Էդ ժամանակ մեր հարևանի տանը մի հին տիկնիկ կար, էն որ լինում են մեբելների վրա նստող, գլխներին՝ շլյապա, ձեռքերին՝ թիթիզ ձեռնոցներ: Շատ հին բան եմ ասում, հիմա էդպիսի ֆինտիֆլյուշկաներ չկան, բայց դե ես անտիկ եմ, իմ օրոք դեռ էդ կուկլաները դեռ ապրում էի:
Մի խոսքով, էդ տիկնիկը արդեն իր դարը ապրել էր, ու ոչ ոքի պետքը չէր: Ես էլ, մտքիս մի բան պահելով, խնդրեցի մեր հարևան Ժենիկ տոտային, որը ի դեպ Գևորիկի մաման էր, էդ տիկնիկը ինձ տալ: Սա էլ վերցրեց ու տվեց:

Հիմա կկարծեք թե տուն տունիկ եմ խաղացել: Բա չէ՜ մի: Ես գազօջախը միացրեցի ու էդ մաշված տիկնոջը մի լավ խոշտանգեցի: Հետո էլ նախապես վրայից հանած շորերը բառիս բուն իմաստով կապեցի վրան, խանձած մազերն էլ ավելի բզբզեցի ու էդ ամբողջ հրաշքը դրեցի մի սպիտակ կտորի մեջ: Մեջն էլ մի գրություն արեցի, որը բառացիորեն չեմ հիշում, բայց իմաստը էն էր, որ «սևն էկել ա, քեզ տարել. վերջդ մոտ ա»: Ու քցեցի Գևորիկի սենյակի պատուհանի տակ: Նա իմ գրությունը պիտի ստանար հաջորդ օրը ու հասկանար, որ իրեն մարտահրավեր է ուղղված: Դե մաֆիոզները նման դեպքում հոտած ձուկ են իրար ուղարկում, ես էլ խոշտանգված տիկնիկ էի ուղարկել, ինչ վա՞տ էր որ:

Ամեն ինչ ուզածիս պես պիտի լիներ, եթե մոռացած չլինեի, որ էդ շենքում բացի ինձնից ու Գևորիկից ուրիշ մարդիկ էլ են ապրում: Ու մեր հարևան Ստյոպայի պատուհանն էլ հենց Գևորիկի պատուհանի վերևում էր:
Մեկ էլ էն եմ իմանում, որ Ստյոպան, որի գործերը վերջերս հեչ լավ չէին, լեղապատառ ներս է ընկնում մեր հարևանի տուն ու ցույց տալիս իր վրա արած «թուղթ ու գիրը»: Դու թուղթ ու գիր մի ասա, մի սարսափ ասա՝ վառած տիկնիկ, վրան էլ՝ սև գրություն: Ստյոպայից «յոպա» էր մնացել: Սաղ շենքով ուշքի էին բերում...