PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 [14] 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

My World My Space
01.02.2011, 10:33
Վաաաա՜յ, մայրիկ ջան տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքաաաա՜ն ըսպիտակ
ԱՊՊԱ է գալիս......:D:D:D

Հ.Գ... էսօր ինչքան ձեն կլսվի՜

Սլիմ
01.02.2011, 10:45
Ձյուն եկավ, էլ կեդերով գործի գնալ չկա, բայց ոնց էի սովորել , հարմար էր:( Էսօր ձնեմարդուկների հավաք ոնց որ լինի սենյակում, ով մտնումա ձնոտ ու մրսած, վերջ թեյն էլ վերջացավ::( Պատուհանից ձնե փաթիլիկները ոնց որ պարային համույթ լինեն, ինչ հավեսա, ներսում տաքա, չայ կա, ու շոու էլ կա, ձնե պարահանդես, վատը էնա, որ էս ամեն ինչը չի տրամադրում որ աշխատես: Էսօր յուրահատուկ օրա լինելու , ինչ որ զգացողություն ունեմ, ըհը հոսանքը սկսեց տատանվել, կարողա գնա , մեզ էլ տուն ուղարկեն?:love Կգնամ ձնագնդի խաղալու, չնայած մարդ կա ասումա "աղջիկ ջան մեծացի, ամոթա, ինչ ձնագնդի, համ էլ թող քնեմ":( Բայց մեկա խաղալու եմ: Հիշում եմ սրանից մի 5-6 տարի առաջ չոր ձմեռ էր, ես ինչ որ բանից ահավոր նեղված էի ու կյանքից հիասթափված, դուրս եկա տանից , մեկ էլ տեսնոմ ինչ, ամեն ինչ սպիտակ- սպիտակա, ոնց բարձրացավ տրամադրությունս, ինչ լավ էի ինձ զգոմ: Էսօր էլ հիշեցի, որ ձմեռը սիրում եմ, ինչքան շատ բան եմ մոռացել, ինչքան բան կա , որ իզուր եմ մոռացել:
Ամենավատը էնա , որ էս մառազմը արդեն ժամ ու 45 րոպեյա գլխումս պտտվումա::(

paniaG
01.02.2011, 13:22
Էտտ ձեն զառպլատի պավիշենիեմ պռապաաաախ...
Էտը ռադսծ ս գռուսծյու ու շեֆա վ գլազաաաաախ....
Էտը պռազնիիիկ ս կուչեյ դռամվ վ կաշելկաաաաաաաաախ...
Ձեն զառպլատիիիի...
Ձեն զառպլատիիիի...
Ձեն զառպլաաաաաաատիիիիիի..:sulel

Աաաաաաաաաայ....էս ձյունը տեսնում ես երգելդ..սիրահարվելդ...ուղախանալդ գալիսա...սպիտակ...մաքուր....սիրուուուոււուուուն.... :love:yahoo

ivy
01.02.2011, 14:50
Էսօր զարթնեցի էն համոզմամբ, որ ամեն ինչ կուրանայի՝ մի կտոր լավաշի համար:
Հայաստանցի ժողովուրդ, հերքի դարդ անեք ինչ-որ ձյան պատճառով. դուք երջանիկ մարդիկ եք՝ լավաշ ունեք...

John
01.02.2011, 16:42
Արա ախպեր բան չմնաց... Կայֆավատ կյանքին... Տեղը տաք, ապրուստը' ձրի ... Սաղ մտածած ա իմ տեղը) երբ քնեմ, երբ զարթնեմ, երբ հաց ուտեմ, երբ լողանամ, երբ գնամ զուգարան... Ու պատկերացնու՞մ եք ինչքան պրոբլեմ ա առաջ գալիս բանակից հետո... Էհ ...

Ungrateful
01.02.2011, 21:46
Ինչի՞ մեր հայաթում ոչ մի ձնեմարդ չկա, ոչ մի կատոկ, ոչ մեկ չի լացում, որ ձնագնդիկով գլխին ա կերել, ձնեմարդերին քանդող խուլիգան մալոլետկեքի բրիգադը չկա: Ինչի՞ չկան մի քիչ ավելի մեծերը, որոնք շքեղ տնակներ են սարքում ձնից:
Ես էդ քանդող խուլիգաններից եմ եղել: Իմ քյորփա հալով ընգնում էի մեծերի հետ դոմիկ սարքելու՝ իսկ ձնեմարդ սարքողներին մենք դոմիկ մտնելու թույլատրություն չէինք տալիս: Ամուր տնակներ էինք սարքում ու կռիվ անում տնակը քանդել ցանկացող կողքի հայաթի լակոտների հետ: Մենք էլ պակաս լակոտ չէինք, մենք էլ իրանցն էինք քանդում: Ձնե բարիկադներ, մի պատերազմ, մի կռիվ...
Ես չգիտեի թե ի՞նչ ա սեռվերը, Կոնտր Սթրայկը, օնլայնը, Մեդալը, տնից տուն խաղալը: Վեջս էլ չէր, թքած...
Դրա փոխարեն իմացել եմ, որ առաջին ձյունը կպչուն չի՝ իրենով տնակ պատրաստել չի լինի, ավելի լավ է կատոկ… Իմացել եմ, որ սանկայի ոտքերը ձեթով քսելու դեպքում այն ավելի լավ կսղա: Իմացել եմ բոլոր ճիշտ ձնագնդիկ սարքելու ու դիպուկ նետելու ձևերը: Իմացել եմ աղջիկներին ձյուն ուտացնելու բոլոր միջոցները: Իմացել եմ թե ինչ տեսակի կոշիկներով կարելի է ավելի լավ սղալ: Այն, որ ձեռնոցներով ձնագնդիկ սարքելը ավելի դժվար է:
Ինչքա՜ն եմ ձնագնդիկով դեմքիս ստացել, ինչքա՜ն եմ ինքս տվել: Ինչքա՜ն ձյուն եմ կերել, ինչքա՜ն եմ կերակրել: Քանի կատոկ եմ ջարդել, քանի «պատերազմ» եմ հաղթել:
Կոմպյուտերանոցները դողդղալով էին սպասում առաջին ձյանը, սննկանում էին այդ օրերին: Հիմա հակառակն ա՝ լեփ լեցուն են:
Հիմա ծնողներն էլ են մի քիչ համը հանում... Ամեն օր ոտքից գլուխ թաց էի տուն գալի, չորանում ու մյուս օրը էլի իջնում պատերազմելու: Ի՞նչ հիվանդանալ, ի՞նչ վատ զգալ՝ չեմ հիշում տենց դեպք:
Աղջիկները կագնած ձյան հետ նկարվում են... Ի՞նչ նկարվել, ի՞նչ ձյան հետ: Ո՞վ կթողներ` կամերայախառը ձյան մեջ էր հայտնվելու:
Ո՞վ ա հիմա նկարվում դաշնամուրին ռամկայի մեջ դնելու համար... Ադնակլասնիկ:
Ինչի՞ են հիմա աղջիկները առանց վախենալու փողոցով քայլում :':
Բա սանկաներով գոնկաները: Քանի անգամ եմ մեքենայի տակ ընկնելուց պրծել: Քանի անգամ եմ շուռ եկել բարձր արագության տակ:
18+ Տղերքը մեզ սովորացնում էին ձյան հետ վարվելու հմտությունները, ձևերը... Ես էլ եմ ուզում սովորացնել այն ինչ սովորել եմ այն ժամանակ... Չկան:
Այսօր արդեն հասցրել եմ ձնագնդիկով գլխիս ստանալ, ու մի քանի անգամ էլ ինքս եմ տվել: Ձևերը դեռ չեմ մոռացել: Ամուր ձնագնդիկ, ճիշտ դիրք, դիպուկ հարված:
Չեմ սիրում ձմեռն ու ձյունը... Ինչևէ, շնորհավոր առաջին ձյուն http://www.akumb.am/images/icons/icon12.gif:

Ժունդիայի
01.02.2011, 21:53
Ես կարող է թերություններ ունենալ, ապրել մտահոգ, զայրանալ պարբերաբար, բայց երբեք չեմ մոռանում, որ իմ կյանքը աշխարհի ամենա խոշորագույն ընկերությունն է, ու պետք է միշտ կարողանամ կանխարգելել արտաքին ազդակները, որ այն երբեք իրեն սնանկ չհայտարարի:
Լինել երջանիկ, նշանակում է վերահաստատել, որ արժի ապրելը, անկախ բոլոր մարտահրավերներից, թյուրիմացություններից ու ճգնաժամային պահերից:
Նշանակում է թողնել ինքդ քեզ զոհի դերում տեսնելը ու դառնալ սեփական պատմությունդ կերտողը:
Նշանակում է անցնես ներսումդ եղած բոլոր անապատների միջով, սակայն միշտ ունակ լինես գտնել այն օազիսը, որը գտնվում է քո սրտի ինչ-որ անկյունում:
Նշանակում է ամեն առավոտ գոհունակությունդ հայտնես Բարձրյալին կյանքումդ տեղի ուցեղող հրաշքների համար:
Նշանակում է լցվես խինդով ու երբեք չվախենաս սեփական հույզերիցդ:
Լինել երջանիկ նշանակում է կարողանաս խոսել ինքդ քո մասին:
Քաջություն ունենալ լսել ոչը: Ու միշտ ապահով զգաս, երբ կստանաս ցանկացած քննադատություն, նույնիսկ անարդար:

Սերխիո
02.02.2011, 01:14
ո~նց եմ կարոտում, ո~նց եմ նախանձում, եթե մարդիկ կուրանային լավաշի համար, ապա ես`սրա համար:(

http://www.youtube.com/watch?v=t-p8dUAzA-U&feature=related

Մարկիզ
02.02.2011, 02:31
Գժվելու բան էր: Համատարած փսիխոզ էր տիրում:


- Դե ես պատի տակ նստեք, բան չի լինի,-ասում էր բարեկամս՝ ցույց տալով մեր տան հայ-ադրբեջանական սահմանին հակառակ պատը:
Ի դեպ, բարեկամս մաթեմատիկոս էր (հիմա Արծվաբերդ գյուղի դպրոցի տնոօրենն է, ձեռի հետ էլ մեղու ա պահում): Այդ ժամանակ աշխատում էր կարկտահարությունից ցանքատարածքներն ու այգիները պաշտպանող ինչ-որ հիմնարկում, կարճ ասած, հրետանիով կրակում էին ամպերին…:)

Էդ ժամանակ մեր ժողովուրդը դեռևս չգիտեր՝ ինչ է կատարվում և ընդհանրապես ինչ է կատարվելու: Երևի տենց… 90 կամ 91 թիվն էր: Հասկացան էն ժամանակ մինչև մի քանիսի ձեռ ու ոտ կտրեցին, մի քանիսը մեռան և այլն…

Համատարած փսիխոզ տեսե՞լ եք… Դա գիտե՞ք որն ա… Երեխաներով խաղում եք (ասենք՝ պախկվոցի կամ էլ մի ուրիշ բան), մեկ էլ… Դղրդոց, շվվոց… (աննկարագրելի է) ու… չգիտես՝ ինչ անես, ուր մտնես: Մտածում ես՝ տնեցիները, փոքրիկ քույրիկս, եղբայրս, մամաս, պապաս… Տենաս՝ հիմա ուր են. թաքնվել են՞ թե՞ ոչ…

Դա կոչվում է պատերազմ: Դա կոչվում է 152 մմ-անոց հաուբից, գրադ-կայանք (http://ru.wikipedia.org/wiki/БМ-21): Գրադ կայանք…

Սիրում եմ ԳՌԱԴԸ՝ հռչակավոր Կատյուշայի (http://ru.wikipedia.org/wiki/Катюша_(оружие)) թոռնիկին: Հիմա ասեմ՝ խի եմ սիրում: Հակառակորդի կողմից կրակելու դեպքում ահավոր է: Անտանելի վիճակ՝ ունակ մարդուն հասցնելու հոգեկան խանգարման: Հատկապես եթե գիտես, որ 100 տոկոսով պաշտպանված չես: Դու դեռ մի կողմ ( անգամ եթե ընդամենը 9- 10 տարեկան երեխա ես)… ՀԱՐԱԶԱՏՆԵՐԴ…

Բայց երբ գրադը կրակում է «քո կողմից» ( կարծես՝ մեծ քանակով մետաղյա թիթեղ թափեն. այդպիսի ձայն է հնչում), երջանիկ ես զգում քեզ: Երջանիկ ես զգում ոչ թե այն պատճառով, որ Թովուզում կամ Ղազախում մի քանի տուն փլվեց ու մի 10 թուրք մեռան կամ խեղվեցին: Ո՜չ: Երջանիկ ես, որովհետև լռություն է տիրում: Թեկուզ մի քանի րոպե: Լռություն: Կարճատև խաղաղություն: Խաղաղություն: Լռում էին թուրքերը: Մերոնք էլ էին լոում: Երևի սպասում էին միմյանց հաջորդ քայլին: Բայց կարևորը՝ լռությունն էր՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ: Թեկուզ մի քանի րոպե…

Կատյուշան խաղաղություն էր բերում (http://www.youtube.com/watch?v=boI5cTbPIHs)::)

My World My Space
02.02.2011, 08:59
Երեկ սանիկներիս տանն եմ, էրեխեքը մուլտիկ են նայում` "Ռիկի-Տիկի-Տավի"-ն
Մեկ էլ էս կադրում, որ Ռիկին գոռում ա օձին` "Выходи Нагайна....."
http://multiplication.ru/wp-content/uploads/2008/10/rikki4321.gif

Ներս ա մտնում ընկերոջս զոքանչը, ու ասում.
- Տատին էկա՜վ.....:D:D:D

"Green eyes"
02.02.2011, 13:00
Այսօր հիշել էի որ, մի պահ կար ,որ շատ հուշեր էինք գրում օրագրերում:
օրինակ՝
Սերը,մածուն ու թան չի,
Ամեն մարդու բան չի,
Թող սիրողը իմանա,
Ամեն ցավի դիմանա:

Agni
02.02.2011, 14:56
Ինչի են էսօր բոլորը իմ նյարդերի հաշվին ապրումմմմմ....
Ինչի են մտածում, որ ես պիտի միշտ լռեմ...
Մեկ-մեկ իմ համբերության բաժակն էլա լցվում, վայյյյյյ....
Մարդ եմ ամեն դեպքում....

murmushka
02.02.2011, 15:02
ես անմեղ մեղավոր եմ մեղքերի իմ գնացքում.........
Այնքան ուժ, որ դիմանամ, այնքան իմաստություն, որ հասկանամ,այնքան կամք, որ փոխեմ փոխելին, ընդունեմ անփոխելին...

Ֆոտոն
02.02.2011, 16:52
Իսկ ես թռչուն երջանիկ, :love
Աչքս փակեմ, անուշ քնեմ, իմ ջանիկ,
Քնքուշ գրկեմ, թուշդ պաքեմ,
Երազ տեսնեմ տուտուզիկ. (http://www.akumb.am/showthread.php/47863-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%BC%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6?p=1799050&viewfull=1#post1799050)

Սիրտս թռչի, սիրտդ ընկնի,
Ջերմ աչիկիդ պաչիկ դիպնի,
Անուշ հոտիկ, քնքուշ թաթիկ,
Փափուկ թուշիկն իմ յարի:

Ժունդիայի
02.02.2011, 20:58
Կյանքում ավելի բոց բան չկա, քան գալստուկավոր ու վաքսած կոշիկներով տնօրենիդ բռնցնես թաքուն պլան քաշելուց:

զզզզզզզզ

Nare-M
02.02.2011, 22:12
Բայց ոնց չեմ սիրում, երբ ինչ–որ մեկը խնդրում է օգնել, հետո գնում–գալիս կրկնում է. - "Բայց քեզ շատ տանջեցի… Չարչարում եմ էլի քեզ… Բայց երևի հոգնեցիր…"։ Այ մարդ, թե անում եմ, ուրեմն դժվար չէ, չուզեի կասեի չէ։ Այդպիսի պահերին մեկ բարկությունս է գալիս, մեկ էլ՝ ծիծաղս։:}

...Ակամայից հիշեցի տատիկիս։ Ամեն աշուն, խնձոր քաղելու ժամանակ, առաջին ծառ բարձրացողն ես էի։ Ամենաբարձր ու դժվարահասանելի մասերը իմն էին (դե սիրում եմ ծառ բարձրանալ, ինչ անեմ:oy)։ Ես ծառի վրա խնձոր եմ քաղում, տատս էլ ծառի տակ գնում գալիս ու.
– Զգույշ չընկնես…Պինդ բռնվիր… Այ էն մի ճյուղ հլա ինչ լավ խնձոր կա, կհասնե՞ս… Վայ չէ–չէ, պետք չի, կընկնես, թող փայտով կգցենք… Հա հասար, ոտներիտ մեռնեմ (:pardon ), այ ապրես… Պինդ բռնվիր չընկնես… – ու այսպես շարունակ, մինչև ծառից իջնելը։

…Լավ օրեր էին:love։ Կարոտել եմ տատիկիս…:cry2

Ժունդիայի
02.02.2011, 22:15
Կյանքում ավելի բոց բան չկա, քան գալստուկավոր ու վաքսած կոշիկներով տնօրենիդ բռնցնես թաքուն պլան քաշելուց:

զզզզզզզզ

Ես մեռաաաա: Ուրեմն, երբ Հայաստանից վերադարձա, մի քանի ձայնասկավառակներ էի բերել նվեր, որից մեկը՝ Կոմիտասինը, նվիրել եմ շեֆիս, որպես ազգային արժեք: Ասեց, որ ահավոր հավանել էր երաժշտությունը, որ կյանքում այդքան գեղեցիկ մեղեդիներ չէր լսել... Աչքիս մեջներից Հորովելն ա ամենաշատը սիրել:


http://www.youtube.com/watch?v=tupW2yfDHaM

Հատկապես 4:00-ից 4:07 վարկյանը:

Էլիզե
02.02.2011, 22:43
Վազելով եկա մի 2 բուռ փիլսոփայեմ ու գնամ... :secret

Մեր ազատությունը չափվում է ըստ մեր վանդակի մեծության: Չկա լիովին ազատ մարդ, ուղղակի կան մարդիկ, որոնց վանդակը համեմատաբար ավելի մեծ է: Վանդակը միշտ էլ կա... կյանքի մի փուլում վանդակը մեծ է, մյուսում` կամաց-կամաց սկսում է փոքրանալ, կամ հակառակը` փոքր վանդակը քիչ-քիչ սկսում է մեծանալ...
Ինչքան էլ մենք շեփորահարենք ազատության համար/մասին, մեկ է` չկա լիովին ազատ մարդ, չէ որ` "Մեր ազատութունը չափվում է ըստ մեր վանդակի մեծության"...

Shah
03.02.2011, 00:40
наглость второе счастье
էսօր տուն եմ ուզում գամ մեկել տեսնեմ մեքենաս չկա... բանալիները ունենք ես ու շոֆեռը, քանի որ իրիկունը ինքն ա քշում...
զանգեցի, պարզվեց ինքն ա վերցրել: հիմա խնդալս ու ջղայնանալս գալիս ա, մտածում եմ սրան ոնց ասեմ որ լավ ըլի...
ասում եմ ինչի՞ ես մեքենան վերցրել, ասում ա տեղ պիտի գնայի դրա համար եմ վերցրել.. o_O հմ... իսկականից չգիտեմ խնդամ թե ջղայնանամ, ասում եմ չե՞ս նկատում որ ինչ որ մի բան սխալ ա, ասում ա հա, նկատում եմ` ես պիտի զգուշացնեյի նոր վերցնեյի... O_O ասեցի միգուցե ընդհանրապես չպիտի վերցնեյիր??? վրես նենց անկեղծ զարմանքով նայեց (իբր ո՞նց) մտածեցի թե իրա չեղած իրավունքներն եմ ոտնահարում...
ինչ անե՞մ... :)))

einnA
03.02.2011, 11:19
Երեկ հասկացա, որ կողքինիդ երջանկությունը ի վիճակի է քեզ էլ երջանկացնել :aha

Ամուսնու կողքին դեռ մեկ տարի չապրած հղի կինը կորցնում է ամուսնուն (պատահական դանակի զոհ):
Ապրելու համար ուժերը վերագտնում է որդու շնորհիվ, պահում, մեծացնում, լացում, խնդում, աշխատում, ազատվում աշխատանքից.....սովորական կյանքի ռիթմ:

Ու մեկ էլ մի օր պատահական զանգ.
-Լուս ջան ես Երևանում եմ, ուզում եմ քեզ տեսնել:

Որդու հետ գնում է, հանդիպում են, ցանկանում է որդուց անկախ խոսել:
Արդեն մի տեսակ տագնապով (որ սահմանը մնա ընկերական, գոնե հանուն ամուսնու հիշատակի).
- Ուզում եմ քեզ օգնել, Կարենն իմ ընկերն է եղել, մինչև հիմա հեռու եմ մնացել, որովհետև խոսելու, ասելու, օգնելու հնարավորություն չի եղել: Քեզ, որոշել եմ, պետք է օգտնեմ:

Մի շաբաթ անց մի կլորիկ գումար է ստանում:
Որոշում է ու սկսում է փոքրիկ բիզնես սկսել:
Երեկ բացումն էր :)

Հ.Գ. հետո ասում են, որ հրաշքներ չեն լինում: ԼԻՆՈՒՄ ԵՆ:

Դեկադա
03.02.2011, 11:58
Տանն եմ...մերկասառույց ճանապարհներ, սառած մարդ: Երթուղայինից իջնելն ու թմփալով ընկնելս մեկ եղավ::D Մինչև հասա տուն մոռացել էի, որ մարդը ընդհանրապես վերջույթներ ունի: Մի կերպ բացեցի դուռը...չեք պատկերացնի ինչ լիակատար հաճույք էր: Ինչքան էլ ասեն ամենալավ կարգավիճակը հյուրինն ա, այնուամենայնիվ ամենալավ իմ տունն ա: Այ հիմա աշխարհի ամենաերջանիկն եմ::)

Դեկադա
03.02.2011, 13:46
«Հայոց բանակ» թեման կարդալուց հետո կարգին սերիալյան «Ոնց եմ ձեզանից զզվում»-ը շատ արդիական ու համահունչ ա թեմային ու իրավիճակին: :(

Ֆրեյա
03.02.2011, 15:31
Էսօր գիտեք ինչ անցավ մտքովս? :)
Որ մսավաճառների ու շոուբիզնեսի գործը շատ իրար նման են :)

Մսավաճառները երբ լավ միսը վաճառում են, միաժամանակ կենդանու ավելորդ ոչ այնքան էլ արժեքավոր մասերն են փորձում վաճառել՝ գոնե մի քիչ էլ ավել փող վաստակելու համար՝ քարաճիկ, թոք, լյարդ, լեզու, աղիք ...

Նույն կերպ ֆիլմ արտադրողներն են թողարկում ֆիլմը, հետո առանձին՝ սաունդթրեք, պոստերներ, ֆիլմից դրվագներով բաժակ, գրիչ, ռեժիսյորի վերսիան, Օսկարի մրցանակաբաշխությունը...
:)

ministr
03.02.2011, 22:21
Մի քանի օր առաջ հարցազրույց էին վարում ոմն Ավոյի հետ, որը պարզվում է սիգարի մեծ արտադրություն ունի, ընդ որում այն աստիճանի, որ իր ասելով Կոմանդանտեն իր փինած սիգարներն է ծխում: Ավո-ն կլիներ մի 80-90 տարեկան ու մեկ էլ ինչ ասի լավա, բա որ մեռնեմ կուզեմ հայրենիքումը թաղվել...
Տո այ հոգնած, ու մնացած հոգնածներ, էս Հայաստանը կարող ա վերջում պետքա դարձնեք Թոխմախի Հանրապետություն? Սաղ կյանքը Հայաստանին մի կոպեկի օգուտ չեն տա, բայց հենց ոտները տնգելու ժամանակը գալիսա, վաաայ հայրենիիիք, գերեզմանս հայրենիքում լինի... Ու թե որտեղի՞ցա գալիս մեր "թաղումասեր" խասյաթը (բնավորություն չի սա... հենց խասյաթ):
Մի քանի ամիս առաջ աչքիս ընկավ www. gerezman. com կայքը ու ինձ բացել էր.. :)) մարդիկ նստել մտածել են, թե քանզի -վասնզի հայերը գերեզմանային մազոխիզմով են տառապում, եկեք գործ անենք, իրանց փոխարեն գնանք գերեզմաններ... :) Բայց այն, ինչ որ այսօր տեսա էս մարդկանց ֆանտազիան գերազանցեց, ընդ որում վագրային թռիչքներով: Ուրեմն մարդկանց մտքով անցելա ստեղծել սոցիալական ցանց՝..... հանգուցյալների': Այլ կերպ ասած վիրտուալ գերեզմանոց: Թոխմախ հասնելու տեղը, էդ մարդուն գրանցում ես վիրտուալ գերեզմանոցում, ծաղիկ մաղիկ ես դնում, երևի նկարներին 5+ ես դնում ու տենց.... :D Սա էլ կայքը՝ http://mementomortis.com : Մարդ չգիտի էլ ծիծաղի թե ինքն իրեն հարց տա "Ինչի ենք սենց պայթած ազգ, հը՞":

My World My Space
04.02.2011, 10:16
էն որ առավոտ աչքերս բացում եմ ու անմիջապես ձեռս քցում եմ սիգարետիս, էսօր առավոտ այ տենց Խաթաբալադան նայելու պահանջ զգացի......:)
հմի քաշում եմ որ նայեմ....
էս էն գործերից ա, որ ամեն անգամ նայելուց վերաիմաստավորվում ա ինչ որ բան.....

My World My Space
04.02.2011, 12:16
աաաաաաաաա...... էս ա սկսում եմ Օռանժին դատի տալ....... :goblin

Արյա սրանք Վիվասյոլից ֆազ են..... ուրեմն անցայլ ամսվա 12-ից միացել եմ իրանց, 1 ամսվա էլ կանխավճար եմ արել, ամիսը նոր ա սկսվել, ելքային զանգերս կասեցրել են, թե` պարտք ունեմ.... սենց ուռոդ հաշվիչ որ սրանցն ա, երևի սկի վիվան չունի..... փաստորեն դուրս ա գալիս որ էս սկագնային պլանով ես յուրաքանչյուր ամսվա 1-30-ի համար վճարում եմ, բայց էդ վճարիս համար տրվող ինտերնետն օգտագործում եմ ամսի ոչ թե մեկից, այլ ամսի 14-ից մինչև հաջորդ 14-ը...... ուռռռռոդի՛.....:angry սրանց ճզմել ա պետք.....

Օռա՜նժ հե-ռա-ցի՜ր.....:scen:aggressive

paniaG
04.02.2011, 12:16
Ինքը. -Բարև Րիպ ջան:)
Ես. -Պրիվետ:)
Ինքը. -Ոնց ե՞ս, էս ու՞ր:think
Ես. -Գործի:) /էս սաղ ընթացքում ես վազում եմ ու ամեն բառը նենց եմ ասում,որ վերջինը լինի, ուշանում եմ ահաաաավոր/
Ինքը. -Լավ էլ վազում էս կաբլուկներով սառույցին:))
Ես. -Լավ ես գնամ՝ ուշանում եմ:(
Ինքը. -Հա հա գնա թիթիզ ջան:))
Մի քայլ...Երկու քայլ...Ու կաբլուկս թրավ:o
Ինքը. -Մենակ չասես քո աչքն էր:}
/Մտքովս չէր էլ անցել, բայց որ ասեց, մտածեցի՝փաստորեն տենց բաներ էլ էն լինում:blin/
Գնացի հետ, հագա առաջին պատահած ոտնամանները՝ կեդերը առաջինը պատահեցին, ու վազեցի գործի:
Հիմա ոնցոր անհաջող ֆոտոշոփ լինեմ, գոտկատեղից ներքև սպորտայինա վերև, թեմայից լրիվ դուրս, դասականի մեջ ինչ որ բան:bad
Ու սենց հլը պարի պիտի գնամ...:aaa


Հ.Գ. Բայց ոնցվոր լավ էլ ստացվելա:'

Chuk
04.02.2011, 12:33
Էս Հայաստանի տաքսիստները մեկը մեկից ունիկալ են:
Երեկ գիշերը 12-ի կողմերն ա, տուն ենք գալիս: Կիտան Բաղրամյանում իջավ, ես շարունակեցի:
Հասանք Կոմիտաս, մեր տան մոտ: Նայեցի հաշվիչին. 600 դրամ: Հանեցի՝ 600 դրամ, տվեցի: Ուզում եմ իջնեմ, մեկ էլ.
- Ապեր, 700 դրամ ա բռնել:
100 դրամ էլ հանեցի առանց մտածելու, տվեցի, մեկ էլ տեղ հասավ. «Ո՞նց թե 700»: Նայում եմ հաշվիչին՝ 600 դրամ ա գրած:
- 600 դրամ ա բռնել, - ասում եմ:
- Չէ, 700 դրամ ա բռնել:
«Այ մարդ», - մտածում եմ, - «Էս ես էսքան խմա՞ծ եմ, թե՞ ինձ էշի տեղ ա դրել»: Նորից եմ նայում հաշվիչին՝ 600 դրամ:
- Ապե՜ր, 600 դրամ ա բռնել:
«Տո՛ քոսոտ, - մտածում եմ, - խնդրի որ 700 տամ, ասա ժամը ուշ ա կամ չգիտեմ ինչ, 700 չէ, 800, 900, 1000 տամ, բայց էս խաբելդ ո՞րս ա»:
- Չէ, - ասում ա, - 600 կբռներ, եթե նորմալ գայինք:
- Հը՞, - արդեն աչքերս կլորանում ա:
- Էն աղջկան որ Բաղրամյանի վրա իջացրի, ավտոն խախտումով կանգնացրի, դրա համար 700 ա դառել:
Իշտահի՛դ քացախ :))
Իջնելուց հետո տեղ հասավ, որ էն սկզբում որ ասել էր, առանց մտածելու տվել էի 100-ը:
- 600 ա բռնել, բայց ես քեզ 700 տվեցի:
Է՜խ, բարոյական հաղթանակի հոգին...
Քիչ ա պետք խմել :oy

My World My Space
04.02.2011, 12:44
նոր մտածում եմ, եթե մոդերատորի թափուր տեղերի համար ռեզյումներե ուղարկվի Չուկին , էն դատվածության կամ կուսակցությունների անդամության մասում ճիշտ կլինի մեջը գրել`

արգելափակված չեմ եղել..... :lol
Այլ ֆորումների մոդերատոր ևս :D

Գեա
04.02.2011, 22:16
Ձյուն է գալիս:Մանր ու հաստատուն ,խիտ ու արագ: Երևի փորձում է լրացնել բաց թողածը:Թող գա, բարով գա, սպասված է ու դրանով արդեն սիրելի:Տնաշենը այնքան սպասեցրեց,որ երբ ժամանեց,պետական մակարդակով անակնկալի եկանք`մեծից փոքր:Մեծերը հիշեցին ,որ ձմռանը ձյուն է գալիս, իսկ փոքրերը զարմացան ,որ ձմռանը փաստորեն ձյուն էլ է գալիս:
Ու հիմա, եղանակային պայմաններին չհարմարեցված անվադողերով մեքենաները կրիայի արագությամբ, մեկ-մեկ էլ լամբադա պարելով ,լողում են փողոցով,իսկ փոքրերը ամենաքիչը երեսուն տարեկան սահանակները ետևները գցած, դուրս են եկել բակ,պարզելու` սահնակ քշելու մասին մեծերի պատմությունները իրական են,թե դա մեծերի հերթական խղճուկ փորձն է` արդարացնելու անգույն ու չստացված մանկությունը(թե չէ ինչ հետաքրքրություն առանց վերտուալ խաղերի,անվերջանալի մուլտսերիալների,որտեղ այնպես են համբուրվում,որ...):
Լուսամուտից դուրս եմ նայում ու իջնող փաթիլներին գրկած` իմ մանկության ձմեռների հուշերն են ցած սահում:Տեսնում եմ սև ու մեծ աչուկներով մի փոքրիկ աղջկա ,որ ցրտից կապտած մատերով սահնակը մի կերպ բռնած` մագլցում է ամենաբարձր ու թեք բլրակի վրա,ու հետո հաճույքի ապաչիական ճիչով ցած սահում մինչև փողոց ու հետո նորից մագլցում վեր`ամեն անգամ մի ժպիտախառն արհամարհական հայացք նվիրելով,որոշ տղաների:Ուր է այն աղջիկը... Նա տուն էր վերադառնում միայն այն ժամանակ ,երբ հագուստը մինչև վերջին թելը թրջված էր լինում ու հետո աղիողորմ տնքում էր ցրտահարված որքերի ցավից:Ու ամեն անգամ հոր աչքերում տեսնում էր զարմանքի նույն արտահայտությունը,ինչ բակի տղաների:Ամեն նման “օինբազություն” ավարտվում էր հոր կեղծ ցասկոտ բողոքով,թե այս աղջիկը բնության սխալ է ու պիտի տղա ծնվեր:Հոր խոսքերը վախեցնում էին:Ով գիտի,գուցե ինքն իսկապես բնության սխալէ :Չէ որ մեծերը ամեն ինչ գիտեն...Բայց վախը տևում էր այնքան ժամանակ ,քանի դեռ ոտքերը ցավում էին տաքուսառից:Իսկ հետո, այս անգամ արդեն չմուշկներ հագած, հաճույքից լայն բացված սև աչուկները փայլեցնելով`աղջիկը մագլցում էր ամենամեծ ու թեք բլրակի վրա`բակի տղաների վախեցած հայացքի տակ,թե այս աղջիկը սխալմունք է...

Shah
05.02.2011, 13:17
1. տեսնես նեգռերը որ գիտակցում են որ իրանք նեգռ են ծնվել(տենց 5-6 տարեկանում) շա՞տ են տխրում էդ օրերին (մյուս անգամ որ ծնվեմ առաջին հերթին նայելու եմ մաշկիս գույնին) :))
2. էսօր որոշել էն ստանդարտ հարցերին հակառակը պատասխանեմ (էն ձևական ոնց ե՞ս, հույսով եմ մոտդ ամեն ինչ լավ ա)... խի՞ են ձևի համար իմ 2 րոպեն խլում, կանգնում եմ ու անկապ հարցերի եմ պատասխանում, հա լավ եմ, լավ եմ քնել, շաբաթ կիրակի էլ տեղ ունեմ գնալու... էսօր արդեն մի քանի հոգի զարմացել են որ ասել եմ մեքենաս գողացել են, տունն էլ պաժառ ա ընկել.. սպանին արա, սաաաաղին հերթով հաշվետվություն տալով անցնում եմ, ժպտում ու հիմար հարցերի պատասխանում, մեկ-մեկ էլ դրթված ինքս հիմար հարցեր տալիս` էս ինչ սիրուն սառոչկա ունես, ո՞րտեղից ես առել...(ու մի հատ լաաաայն ժպիտ)
3. տնօրենս
էս մեծահարուստների առանձնահատկություն ա՞ չեմ հասկանում... ինչքան տնօրեն եմ ունեցել սաղ սկուպոյ են եղել... աչքիս պարտադիր պայման ա...:D զանգեց նոր տուն ու կնոջն ասեց նայի եթե գազով ջուրն ավելի էժան ա քան թե գարեջուրը, ապա գազով ջուր կառնես իրիկուն խմելու համար :))
ախպեր, չեմ հասկանում կուպե սպարտիվնի մերսեդես քշող մարդը ոնց կարա սենց բան ասի... :))
մեկել մի բան էլ եմ նկատել... տնօրենները սիգարետ առնելու վրա էլ են էկոնոմիա անում, անունը դրել ա որ թարգում ա ծխելը ու էլ չի առնում, ես ինքս քիչ եմ ծխում (2-3հատիկ), բայց ինքը ավելի շատ ա իմ սիգարետներից թռցնում քան ես ծխում եմ... :)) տո դա էլ հեչ, ասենք մարդ ա, հիմա մոտը ստացվում ա, բայց ախր մեկ-մեկ նենց ջհուդավարի դվիժենիներ ա անում... ասնենք մեքենան տանում ա կանգնացնում ձրի պառկովկում մոտ 200 մետր հեռու..)) արա սրա մասին ինչքան խոսամ էլի ասելու բան կմնա...

հ.գ էժան գազով ջուր... :D (տատս կասեր չունենամ քեզ :)) )

Gayl
05.02.2011, 16:53
Կամ հունվարի 19 ին էր կամ էլ 20 ը, կոմպիս վիդեոքարտը նորից էն բանից եղավ, այ քեզ անհաջողություն ախր մի քանի ամիս առաջ էի նորը գնել, բայց ամենավատը էն էր, որ ընկերս 22 ին օտպուսկ էր գալու և կոմպս մնաց երկրորդ պլան: Այդ գրողի տարած օտպուսկը կրկին անգամ ստիպեց հասկանալ, որ լրջանալ է պետք, որ պետք է շատ մտածել:

-Վահագ քնիցդ հել ժամը երեքն ա:
-Արա դե թող մի քիչ էլ քնեմ:
-Վահագ ջան 4 օրա տուն չես մտնում, մտքովդ չի՞ անցել, որ տուն ունես:
-Մամ գիշերը օղին խաղռնել եմ կոնյակի հետ ու հեսա գլուխս երկու կես կլինի, արի տենց սրտաճմլիկ հարցերը մնան հետո:
-Այ տղա ի՞նչ սրտաճմլիկ 4 օր տուն չես մտել, գիշերը 12 ից հետո հեռախոսդ չես վեկալում ու հիմա չես էլ ուզում ասես ու՞ր ես եղել:
-Մա կռիվ անելու հավես չունեմ, հիմա սիգարետս տուր, իսկ հարցերդ թող մնան հետո:

Ուֆ հետս ի՞նչ ասես չի եղավ, անգամ այդ տաս օրվա մեջ հասցրել եմ ընկերուհի ունենալ և բաժանվել:D, ավելի լավ ա մնամ ակումբում շառից, փորձանքից հեռու:D

Kita
06.02.2011, 01:28
Նոր շան հետ էի ման գալիս մառախուղի ներքո:))
Հետ գալուց մի հատ ավտո սլացավ գժի նման ու ուզում էի մի երկու բառ ասել մտքումս, երբ ականջիս հասավ ավտոյի միջի երգը:))
Մեկից ժպիտս դեմքիս եկավ ու ասի վաու էլի մտքումս, վարորդին էլ դաժե սիրեցի:D:}
Ինչքան քիչ բան է պետք:))

Ace Of Base - Happy Nation

http://www.youtube.com/watch?v=joMfVFAK5Qc

Բա սենց բաներ էլ է լինում:love

My World My Space
06.02.2011, 10:29
Սիրիր երկիրդ այսուհետ,
Ընդդիմադի՛ր, իշխանամե՛տ
Կուսակցության ամեն անդա՛մ,
Գոնե շաբաթը մե՜կ անգամ.....


Հ.Գ
- Պոպուլիսի հարցումները վկայում են, որ մոտակա 7 տարիներին ե՛ս եմ "սիրելու" իմ երկիրը...... © Սերժ Սարգսյան

Գեա
06.02.2011, 11:20
Դու գողացար իմ ապագան
ՈՒ ինձ մնաց դատարկ ներկան:
Իսկ անցյալը...իսկ անցյա~լը...
Ես կոտրեցի' իմ անցյալը,
Ու անցյալիս փշուրները` թևեր առած,
Երամ կապած, հեռանւմ են-հեռանում են,
Ինձ թողնելով դատարկ ներկան ...

Էլիզե
06.02.2011, 13:40
Ամբողջ օրը նստած Սուսանկի կիքսերն եմ գրում սիրահարվելու, ինձ ամուսնացնելու, իր ամուսնու //օն ժե ամուսնյակ// վերաբերյալ ու ինձ մի միտք է տանջում` ախ որտեղի՞ց չորսամյա երեխայի ուղեղում էդքան անպետք ինֆորմացիա…

Վերջը հասկացա. էսօր ինձ բախտ վիճակվեց Սուսանիկի հետ մի մուլտիկ նայել՝ մուլտի անունը չեմ հիշում, բայց մուլտի էությունը հետևյալն էր՝ մի "տունը մնացած" արքայադուստր ամբողջ օրը զբաղված է իր մազերը սանրելով և սպիտակ ձիով իր փայ ասպետի մասին բարձրաձայն մտորելով... հա, Ուոլտ Դիսնեյի գունազարդ մուլտերից մեկն էր:
Ջղայնացա, փոխեցի ալիքը, մյուս ալիքով "Մոխրոտիկ" մուլտիկն էր գնում //:[ //՝ ամենաանմիտ, ամենահարիֆ, ամենատունըմնացածոտ աղջկա մասին...
Փոխեցի ալիքը, սըփՌՌՌՌայզ՝ մմմմ ...... Վինքս մուլտն էր եթերում. չորս քսված-դզված ծյոծյաներ գնում են աշխարհը փրկելու, հետո էլ որոշում են ձեռի հետ մարդա մի երեք տղա կպցնեն...

Մտածում եմ՝ դեռ էնքան էլ ծեր չեմ ու չէի սպասում, որ էսքան ջահել տարիքում էսպիսի արտահայտություն կանեմ՝ բա մեր ժամանակ էսպե՞ս էր... Չեբուռաշկա, Կառլսոն, Լիապոլդ, Վիննի Թուխ...
Հետո էլ զարմանում ենք՝ հիմիկվա երեխեքը մանկություն չունեն՝ բոլորը ծյոծյա ու ձյաձյաներ են...

օֆ, օֆ, եսիմ էէէէ....

ivy
06.02.2011, 14:44
Ես ապրեցի նրա տանը երեք օր

Պետրան չունի համակարգիչ, հեռուստացույց, բջջային հեռախոս: Նա դեռ ուղարկում է թղթով նամակներ և բացիկներ, իսկ ուրիշներից ստացածները կուտակում ննջասենյակի սեղանիկի վրա, որտեղ դրված են փոքրիկ զարդատուփեր՝ կիսաբաց կափարիչներով:
Նրա տունը լի է գրքերով, որոնք ամենուր են, բայց միշտ կոկիկ դասավորված՝ անգամ հատակին դրվածները: Սենյակներից մեկում գրատախտակ կա՝ հենված իր երկարուկ, փայտե ոտքերին, որի վրա Պետրան կավճով գրում է արտասովոր մտքեր՝ քաղված իր գրքերի էջերից: Իսկ գրատախտակի կողքին նվագարկիչն է, որի շուրջը բազմաթիվ ձայնասկավառակներ են. դրանց վրա Պետրայի ձեռագիրն է՝ ստեղծագործությունների անվանումների ու կատարողների մասին գրառումներով: Բոլորը օպերաներ են և դասական այլ գործեր:
Պատերին ամենուր գեղանկարներ են. ամենամեծի վրա, որը ձգվում է ամբողջ պատով մեկ, արվեստանոց է պատկերված, այնտեղ նստած ծեր վարպետը նայում է ուղիղ աչքերիդ մեջ՝ իր հոգնած ու իմաստուն հայացքով:
Հատակին գաղտնիքներով լի հսկայական սնդուկներ են դրված, որոնց վրա նստելիս քեզ իսկական ծովահեն ես զգում: Սնդուկները ծանր են թվում ու հին փայտահոտով: Տեսնես՝ ինչեր են ապրում նրանց խորքերում...
Պետրան սիրում է կապույտը. նրա տանն այդ գույնի դեկորներ շատ կան: Ահա այս երկու կապտավուն, կիսաթափանցիկ ամանների մեջ Պետրան ժամանակի ընթացքում հավաքել է իր գտած բոլոր կապույտ, փոքրիկ առարկաները՝ սկսած լվացքի ամրակներից, վերջացրած շշերի փականներով: Հիմա դրանց վրա բարակ փոշի է նստած՝ ստեղծելով բոլորին միմյանց կապող հավերժական հարմոնիա:
Նրա լողասենյակում մատնաչափիկ նկարներ կան՝ հին ժամանակներից պահված, որոնց վրա կարելի է գտնել մանուկ Պետրային և նրա ծնողներին: Նկարները գունավոր են թվում՝ նրանց ժպիտների շնորհիվ:
Խոհանոցում ապակեպատ տարաներ ու կճուճներ են շարված, որոնց պարունակության մասին միայն տանտիրուհին գիտի: Իսկ գազօջախի կողքին մեծոտ ու ծանր խոհարարական գրքեր են դրված, որոնց էջերը մաշված են, իսկ կազմը՝ խունացած:
Պատուհաններին, գետնին, սեղաններին բույսեր են ապրում՝ կապույտով նախշազարդված, կավե ամանների մեջ: Այդ բույսերը տերևաշատ են ու երկարավուն, և ոչ մեկի վրա ծաղիկներ չկան:
...
Պետրան տանը չէր: Ուղիղ երեք օր:

ars83
06.02.2011, 19:13
Ինչպիսի կոնտրաստներով է լցված կյանքը, սակայն: :think

Նստած թարգմանում եմ տեքստ Սմետանայի դաշնամուրային տրիոյի վերաբերյալ, որպեսզի տեղադրեմ բլոգումս, միևնույն ժամանակ լսում եմ երեք նախատեսած կատարումներիցս մեկը, ուշադրություն դարձնում նվագողների վարպետությանը, մտածում՝ ո՞րը տեղադրեմ բլոգումս, որ ամենալավն արտացոլի այս հանճարեղ ստեղծագործության ոգին…
Խմբագրիչի էջում հավաքում եմ. «Առաջին դրվագը ջութակի և թավջութակի միջև փոխանցվող նազանի մեղեդի է: Նրա հառաչագին հատվածներն ու քրոմատիկ ներդաշնակության հպումները մեղեդին կրկին ներկում են ցավալի, կարոտագին երանգով»: Ու հե՛նց վերջակետը դնելուց, դիմացս նստած չինացին թոքերի ու շուրթերի ողջ կարողությամբ մի հատ «ֆը՜ռթ» է անում բաժակից ու դրանից հետո՝ գխտում:
Էս էլ քեզ «ներդաշնակության հպումներ», դե գնա: :pardon

Հանգստությո՛ւն, հանգստությո՛ւն, :ok F12 ստեղնը սեղմում ենք այնքան, որ ձայնի բարձրությունը դառնա առավելագույնը (ընդամենը մի քանի «ներդաշնակ հպումներ»), և չինացու աղե-ստամոքսային համակարգը շնչառականի հետ միասին վերանում են նյութական աշխարհից:

:sulel :ckck

Kita
07.02.2011, 00:14
Էլի շան հետ ման գալու արկածների շարքից:)) ՆԱխորոք զգուշացնում եմ, որ եթե զզվել եք, չկարդաք:))

Ուրեմն հետ ենք գալիս տուն, ես էլ դե կապիշոնս մինչև ճակատս փակած, հլը լավ է բերանս բացել էի, մինչ էտ շառֆով էտ էլ փակ:)) Ես մայթով, շունոս խոտերի միջով:)) Ես էլ դե իհարկե անջատված եմ քայլում ու բան չեմ լսում գրեթե կապիշոնի պատճառով ու ասոբը չեմ էլ տանջվում, որտև բան լինի, թող Լոկին լսի:))
Հիմա մի հատ տղա սենց կողքովս անցում է ու գլուխը նենց է տեքել կապիշոնիս մեջ, որ քիչ է մնում բերանս մտնի, ես դե մինչ բերանս մտնելը ոչ լսել էի, ոչ տեսել իրան:D երևի կակ վսեգդա շանս անմեղ էին համարել, առավել ևս որ կողքս չէր հենց:)) Ես դաժե չհարցրեցի բան ասել, երբ Լոկին արդեն եկել նույն ձևի, ուղղակի վերևի ուղությամբ իրա բերանն էր մտնում:D Ծիպը դու տիրոջս կնայես, ես չէ, բան է եղել ապե:D Էս տղեն էլ անսպասելիությունից սղաց ու խո չընկավ:D
Մի խոսքով ես հազիվ ինձ պահեցի, որ բարձր չծիծաղամ, Լոկիիս ասի անցանք ու ճանապարհը շարունակեցինք;:))
Տենց էլի:))

Դեկադա
07.02.2011, 08:27
Գիշերվա կեսին դռան զանգը խփեց: Առաջի հերթին մտածում եմ տեսնես ով ա: Բացեցի, համազգեստով մարդիկ են կանգնած:
- Բարև ձեզ,- ասում են,- Դուք ե՞ք ....:
- Այո,- պատասխանում եմ ես:
Մեկ էլ որտեղից որտեղ ձեռնաշխթաներ հայտնվեցին ձեռքերիս:
-Ի՞նչ եք անում, ո՞վ ա ձեզ թույլ տվել,- գոռում եմ ես:
-Դուք ոտնահարել եք պետության կանոնադրությունը:
-Էտ ի՞նչ ա,- զարմացած հարցնում եմ:
- Էտ էն ա աղջիկս,- ասումա դրանցից մեկը,- որ քեզ որպես ազգի դավաճան արտաքսում ենք Սիբիր՝ հասարակությանը պետության դեմ տրամադրելու համար: Սադրանքներով եք զբաղվում:
Կարկամած կանգնել եմ: Բերանս բացվում փակվում ա առանց որևէ բառ արտաբերելու:
-Ի՞նչ դավաճան, ո՞ւմ եմ դավաճանել: Ես օրինավոր կին եմ, նամուսով: Ընտանիք ունեմ, տղաս էլ բանակում ծառայում ա:
Սա էլ ասեցի որ ապացուցեմ, որ եթե դավաճան լինեի էլ ո՞ւր է երեխուս ուղարկում «գյուլլի բերանը»: Սրանք մի պահ նայեցին ինձ...ազդեց մտածեցի:
Հետո դրանցից մեծը թե.
- Կգնանք բաժին էնտեղ կպարզենք ո՞վ ո՞ւմ ա ծառայում:

....տեղիցս թռա ...երազ:D

Shah
07.02.2011, 11:07
ես հարգում եմ էն բիզնեսմենին որը մեր ընկերության վրա զիմնի պակռիշկա ա ծախել :angry

տապոռ...

Agni
07.02.2011, 16:29
Կյանքում մնան բան չէր եղել… օրս սկսվելա ու շարունակվումա երազի ազդեցության ներքո. չեմ կարողանում վերանալ… էնքաաան իրական եմ զգացել հույզերս, որ իրակնությունից չէր տարբերվում ու ամնեավատը նա է, որ կուզեի մնալ դրա մեջ էնքաաան երկաաար…
Բայց ափսոս, որ երազ էր….
:էն իմ ժպիտից...

Մարկիզ
07.02.2011, 19:48
Բարի օր: :)))

Ես էլ, ինչպես և բոլոր նորմալ մարդիկ, սիրահարվելու, սիրելու ունակություն ունեմ… Սիրահարվում եմ… Հետո դադարում եմ սիրահարված լինել… Հետո նորից եմ սիրահարվում… և այսպես շարունակ:
Հա, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, ես էլ էի հակված սիրահարվել կինոէկրաններին հաճախակի երևացող գեղեցիկ ու գրավիչ երգչուհիներին (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%BB%D1%82%D1%8B%D0%BA%D0%BE%D0%B2%D0%B0,_%D0%98%D1%80%D0%B8%D0%BD%D0%B0_%D0%98%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0) (:D:D), դերասանուհիներին (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A8%D0%B0%D1%80%D0%BB%D0%B8%D0%B7_%D0%A2%D0%B5%D1%80%D0%BE%D0%BD) (բայց ազնիվ եղեք՝ շատ լավն ա, գժվելու բան ա)… Հետագայում կինոէկրաններից ոտից գլուխ ինձ գայթակղող ու հրապուրող աղջիկներն ու կանայք դադարեցին իմ աննպատակ սրտին հետաքրքիր լինել և ես սկսեցի սիրահարվել մետաղյա ձողերի վրա ակրոբատիկ վարժություններ կատարող մերկապարուհիների վրա (իհարկե ոչ այնպես, ինչպես օմեգայի պարուհու վրա սիրահարված էն ակումբցի տղան)… Շատ արագ (նույնիսկ ավելի արագ, քան էկրաններին երևացող աղջիկները) ու հերթով հիասթափվում ես սրանցից: Մեկը հիմար է դուրս գալիս, էն մյուսն անգրագետ, երրորդը՝ փողասեր և այլն…

Հա, հիմա որպեսզի չասեք, թե ինչ եմ նստել գլուխ գովալով գլուխներդ տանում, ասեմ, թե այսքանն ինչու գրեցի:

Ուղղակի մեկը կա, որին միշտ սիրել եմ, սիրում եմ ու սիրելու եմ…:))) Հիմա՛ր (http://ru.wikipedia.org/wiki/Маргарита_де_Валуа), չորս դար առաջ մեռած չլինեիր էլի…

Ուտե՜՜՜մ պոռնիկ (http://drevlit.ru/texts/m/margo1.php) սրտիկդ… :love:love

ars83
07.02.2011, 22:03
Ես, իհարկե, կանացի հոգեբանության գիտակ չեմ, ինչպես այս թեմայում ժամանակ առ ժամանակ այդ բնագավառում գրառում անող պարոնայք, :hi բայց մի երևույթի մասին մի երկու խոսք գրեմ:
Բացարձակապես չեմ կարողանում ընդունել, երբ տղամարդն արգելում է կնոջը շփվել այլ տղամարդկանց հետ (կամ էլ հակառակը՝ կնոջ կողմից): Չմտնել ֆորումներ, ֆեյսբուքներ, 1մ-ից ավել չմոտենալ, :D և այլն: Մի-տեսակ նսեմացուցիչ է. վերջիվերջո զուգընկերը մարդ է, առարկա չէ, որ քո ուզած տեղում դնես, 8 ժամից գաս, նույն տեղից վերցնես: Բայց ավելի շատ ինձ զարմացնում է, որ զուգընկերը կարող է հանդուրժել նման վերաբերմունքն իր նկատմամբ. հիմնականում դա կանայք են: Հանուն ինչի՞: Ասենք, եթե ընտանիք է կազմվել, երեխա կա, դեռ կարող եմ ինչ-որ պատճառնել մատնանշել, բայց դա էլ համոզիչ չէ: :nea Եթե երեխան (հատկապես տղա) տեսնում է, որ հայրը մորը վերաբերվում է որպես անօտարելի սեփականություն հանդիսացող առարկայի, հավանականությունը, որ ինքն էլ կմեծանա այդպիսի «սեփականատեր-արքայիկ», մեծանում է: Աղջիկը, որ մեծանում է նման ընտանիքում, հավանաբար ակնկալելու է, որ ինքն էլ մեկի «սեփական առարկան» է դառնալու հետագայում: Դա մի կողմ, իսկ չամուսնացածնե՞րը (ընկերություն անողները): Մեկ-մեկ որ փողոցում տեսնում ես մի տղա բղավում է աղջկա վրա, հաճախ հայհոյանքներով, մտածում ես՝ այս աղջիկը հանուն ինչի՞ է այս տղայի հետ հարաբերությունները պահպանում: Ինքնամոռաց, խելագար սիրահարությանը նման դեպքերում չեմ հավատում: Եվ ընդհանրապես չեմ հասկանում ինչ սիրո մասին կարելի է լինել խոսքը «տերն ու ծառա» (կլիենտ-սերվեր, եթե ուզում եք :D) հարաբերություններում: Բա հանուն ինչի՞: :think Մի կանացի հոգեբանությունից գլուխ հանող մարդ լիներ, բացատրեր:

einnA
07.02.2011, 23:46
Մի տեսակ ոնց է տրամադրում հիմա մի դատարկ տաքուկ սենյակ ու ես սկսեի հանդարտ պարել...


http://www.youtube.com/watch?v=YwOZjncI5qw

հետո արդեն լրիվ խենթի, գժի նման ...


http://www.youtube.com/watch?v=NZOJsIlAgpE

հետո արդեն "սոլո տանգո" ...


http://www.youtube.com/watch?v=OSRLDskFhvc&feature=related

ու հանգիստ կարելի է քնել ...


http://www.youtube.com/watch?v=_WcWHZc8s2I

paniaG
08.02.2011, 02:29
Մի տարուց ավելա աշխատում եմ ստեղ, կողքը մթերային խանութ կա, էդ խանութում տղայա աշխատում ,մի օր բարեհամբյուրա, կասեի դաժե չափից ավելի ու ուշադիր:love...մի օր անտարբեր, ինչ որ տեղ նաև կոպիտ:
Ինչ ասես մտածել եմ, հետո եկա եզրահանգման, որ հիմա կարողա ինքն էլ տենցա, ինչ կարամ անեմ....:esim
Մի քանի օր առաջ, բան եմ առնում էդ խանութից, մանր չկար, ասեցի. «Հիմա կմանրեմ կբերեմ գումարը»:
Բարեհամբյուր կողմն էր էդ տղայի էդ օրը, մանրեցի բերեցի, տալիս էմ ու ասում. «Բերել եմ ձեր մանրը կստանա՞ք:)»:
Նայումա դեմքիս ու չի հասկանում ինչի մասինա խոսքը, ասեցի. «նոր բան առա, մանր չկար, գնացի մանրեցի բերեցի փողը» ասեց մի րոպե, նենց անտարբերոտ ու չոր, զանգեց...հետո ասումա . «Ես չեմ եղել, ախպերս էր, մենք զույգ ենք:))»
Դե իմ դեմքը բնականա՝ :o:blin:'
Հիմա պարզ էր, որ տարբեր մարդիք էին, մեկը՝ չոր, մեկը՝ փափքուկ:
Հիմա երկուսն էլ հավասար փափուկ են, ես կասեի դաժե փափուկիկ:love
Էլ ընդհանրապես չեմ տարբերում իրանց:unsure:oy

Ժունդիայի
08.02.2011, 04:20
Տարիներ առաջ, երբ Հայաստնում էի, մեր լվացքի մեքենան փչացել էր: Մասնագետ էինք գտել՝ եզդի, անունն էլ Մուրադ, ինքն էլ ահավոր բողզիկ: Համա շյուստրի եզդի էր բայց: Դե հայկական սովորույթի համաձայն ցանկացած բանվոր-սվառչիկ-ատամտեղնիկի տունդ կանչելիս պետք ա կեռցնես-խմցնես: Հմի էս եզդին հո դերի մեջ չի մտել, հո գովեստներ չի անում, հո խոստումներ չի շռայլում՝ մենակ փորը կշտցնի, ոգևվորի 2000 հազարի տեղն էլ մի 1000 դրամ ավել էլ կպցնի գնա: Ուրեմն սկսեց նրանից, որ լվացքի մեքենային 17 տարվա գառանտիայա տալիս, փչանալու դեպքում էլ՝ թքես երեսին, թե թոփ-թազեն չբերի: Ոտում աաաա՝ խոստանալով ավելին: Աղջկան արդեն ինձ էր տալիս կնության: Մեկ էլ գնալու ժամանակն ա, բա թե ջահել ջան, հլա մտիկ արա Մուրադ ապերը քեզ ինչ ա ասում:
-Ինչքան բոշեն փաշա չի դառնա, էդքան էլ եզդին՝ հայ:

Արդեն հայհայա սիրահարվել էի էդ աղջկան: Բայց ինչ կայֆ կլիներ չե՞, որ ամուսնանաի: Զա տո, ավանդույթի համաձայն, խնձորով ղաֆին խփելու հնարավորություն կունենայի:

Shah
08.02.2011, 13:03
էսօր վերջապես որոշեցի մոնիտորների փոշին սրբեմ (վերջապես - քանի որ 10 մոնիտոր ա, 10ն էլ 90ականներիս էս կողմ չի սրբվել...) :)
փոշին սրբեցի ու մաքրությունս բռնեց, որոշեցի մի հատ էլ սպիրտով մաքրեմ, որ վրայի մատնահետքերն էլ կորչեն, մեկել եսիմ երբ պիտի մաքրվեն..
ոբշմ խանութից տեղական ամենաէժան սպիրտը բերեցի ու մաքրում էի մեկել լանչը բերեցին.. նստեցի հաց եմ ուտում, մեկել տնօրենն եկավ ու ինձ ա նայում, արաղի փոքր շշին, մի հինգ վայրկյան մնաց ու ասեց, տենց ուժեղ կարոտել ես հա՞ հայաստանը :))
արի ու բացատրի... :))

Ժունդիայի
08.02.2011, 17:07
Այն հիմնարար բաները, որը կինը կարողանում է անել...

Ողջ կյանքը պայքարում է սեփական մազերի դեմ...
Գնում է հագուստ, որը ոչնչի հետ չի սազում: Գնել է որովհետև գինը գայթակղիչ էր....
Գրեթե միշտ հիմարացվում է մեքենայի խադավիկի կողմից...
Չափից դուրս բնական է ձևացնում՝ գինեկոլոգին այցելելիս...
Մի կերպ կխցկվի ջինսից տաբատի մեջ, միայն վերաձևավորի սեփական մարմնի կառուցվածքը....
Կհայտնվի ընտանեկան ճգնաժամի մեջ, հարաբերությունների ճգնաժամի մեջ, սեփական անձի ճանաչման ճգնաժամի մեջ, նեռվային ճգնաժամի մեջ, հիստերիկ ծիծաղի մեջ: Ու այդ ամենը մեկ օրվա ընթացքում...
Մի օր դառնում է ամուրի մայր, հետո ամուսնացած մայր ու մայրն ամուսնու...
Սեփական ներքնաշորը լվանում է ցնցուղի տակ, իսկ հետո քամում ու փռում ծորակին՝ միայն թե կատաղեցնի տղամարդուն...
Ածիլում է ոտքերը ամեն 15 օրը մեկ...
Պատռում է կալգոտկան ամեն անգամ, երբ ինչ-որ հավաքույթի է գնում...
Իրեն վստահ է զգում, որ կկարողանա գրավի աշխարհը, երբ հանկարծ նորագույն շրթներկով է հանդես գալիս...
Լացում է զուգարանում, միաժամանակ նայում հայելու մեջ, տեսնի թե որ անկյունից է ավելի լավ դիտվում...
Կարծում է, որ հարաբերությունները զուգընկերոջ հետ վերջացել է, իսկ հետո բացահայտում, որ այդ ամենը նախամենստրուացիայի տրամադրությունից էր...
Կարողանում է գոտին այնպես ամրացնել, որ թաքցնի ավելորդ «փորիկը»...
Դառնում է կատարյալ երջանիկ, քանզի տղան զանգահարել է...
Կարողանում է ասել ոչ, ոչ ու էլի ոչ, միայն թե տղան շատ խնդրի, որ նոր միայն ասի այոն...
Ու կարողանում է ժպտալ հաճախորդին այն ժամանակ, երբ նկատում է, որ սիրտդ պատռվում է խելագար ծակոցից...

Գեա
08.02.2011, 22:25
Տեսողական խաբկանք

Քաղաքային փոքրիկ պուրակ,
Մանուկների խինդ ու բերկրանք,
Ու այդ պայծառ , գողտրիկ այգում
Իմ լուսերես դու ես խաղում...
Աչուկներդ վառ կրակներ,
Մռութիկդ կարմիր վարդեր...
Քաղաքային փոքրիկ պուրակ
Տեսողական երազ խաբկանք :

Դեկադա
09.02.2011, 09:11
Տեր Աստված...երբեք չեմ կարողացել մարդավարի աղոթել: Նույնիսկ «Հայր Մեր»-ը ասելուց մեկ տողը անպայման մոռանում եմ: Բայց...հավատում եմ, հավատում եմ:
...Տուր ինձ իմաստություն, երբ ուզում եմ գետը վազելով, բոբիկ անցնել: Տուր ինձ համբերություն, երբ հանկարծ ձեռքս դեպի սուրն է գնում: Տուր ինձ հանգստություն, երբ կյանքս վտանգված է: Տուր ինձ համեստություն՝ աստիճաններով վեր բարձրանալիս: Տուր ինձ հպարտություն՝ ցեխից վեր ելնելիս: Տուր ինձ լռություն, երբ կչարախոսեմ: Տուր ինձ թևեր՝ իմ փոքրիկ տարածքում ճախրելու համար: Տուր ինձ ոտքեր՝ հողին ամուր կանգնելու համար: Տուր ինձ ուժ՝ պայքարելու համար: Տուր ինձ խաղաղություն երբ կփոթորկվեմ: Եվ տուր ինձ խոհեմություն՝ չսխալվելու համար:

...

Shah
09.02.2011, 21:13
1. մեր հարևանի թութակն ա, էսօր ահագին զարմացել էի որ տեսա խոսացող ա, քանի որ դուրսը շատ էի տեսել սրանցից...
51193
2. իրիկունը տուն էի գալիս, մեկել մի հատ սև կատու անցավ դեմովս... ու սկսեցի մտածել թե խի են մարդ տեսնելուց էդ սև կատուները ավելի արագ խաչում ճանապարհ քան մարդը.
ըստ երևույթին սև կատուների մոտ էլ տենց հավատք կա` եթե կատվի դեմով մարդ ա անցնում, ապա սաղ օրը անհաջողություններ են սպասվում :)))

Կաթիլ
10.02.2011, 15:33
- Սկայպ ունե՞ք
- Այո
- Ի՞նչ արժե
- :o հը՞
- Ասմեմ քանիսա՞
- Վեբ կամեռա եք ուզո՞ւմ
- :o ստե ո՞վ ա աշխատում
…գլուխ, դիմացի, օրը դեռ նոր է սկսվել :(

My World My Space
10.02.2011, 16:45
Հասարակության կարծիքը, ինչքան էլ այն սխալ լինի, մագնիսի պես շեղում է մեր մտքերի ուղղվածությունը և մենք ակամա միանում ենք համընդհանուր մոլորությանը, որը կոչվում է ժողովրդի կամք.....:)

Kita
10.02.2011, 23:22
Ասում են, որ ուժեղ ուզում ես, ամեն ինչ էլ կստացվի, դու մենակ ուզի: Չգիտեմ ում սուտն է: Որտև ինչքան ուժեղ ուզում ես, էնքան ավելի ցավոտ է դառնում: ՏԵնց բան չկա, որտև կողքտ լիքը չուզող կա, որտեղ ֆռռում ես: Ու լիքը էգոիստ ցավ պատճառող հարազատ մարդիկ:
Էս կատեգորիան մոտս ամենաշատն է միշտ նկատվել: Չնայած ասում են, էլ ինչ հարազատ, եթե քեզ....: Բայց դե եթե-ով չէ: Ու էտ ամենացավալին է: Ցավալի է, որ հարազատտ կարող է օտարի հանդեպ ավելի հարազատ լինի:
Ցավալի է, որ մեկ-մեկ քեզ մարդու տեղ չեն դնում, այսինքն էն մարդու, որ նույնպես զգացմունքներից զուրկ չէ, որը նույնպես կարող է վատ լինել կամ պռոբլեմներ ունենալ:
Մի տեղ լիներ, հանգիստ վեր ընկնեինք:

My World My Space
10.02.2011, 23:28
Ըստ հանրապետության առաջին սոցիոոռոլոգ Ահարոն Ադիբեկյանի լինում են նաև աբորտների արհեստական ընդհատումներ :o, ու դա ըստ իր տվյալների Հայաստանում ահռելի չափեր ունի..... յետակռկիռ ա.....

Դարք
11.02.2011, 00:44
Կարոտել եմ նրան, շատ եմ կարոտել նրան, անչափ շատ եմ կարոտել , այ էսքաաաաաան (ձեռքերս մինչև վեր բացած) կարոտել եմ նրան, ուզում եմ բռնեմ, ամուր գրկեմ ու չթողնեմ մինչև կյանքիս վերջ, կամ գոնե մինչ առավոտ:)

Սլիմ
11.02.2011, 10:13
Բոլորին պետքա ճշմարտություն, բոլորը ձգտում են ճշմարտության, իմանալ , ճշտել....Ինչի համար, ինչներիդա պետք?
«Ինձ ճիշտը ասա, գիրացել եմ?»
«Բալես ,ինչի չես ասում ինձ ոչ մի բան , ինչի ես միշտ ասում, որ ամեն ինչ լավա, ես տեսնում եմ չէ, ասա ես կհասկանամ, իրականոթյունն ասա»
«Լավ է դառը ճշմարտությունը քան թե քաղցր սուտը»
«Ասա էն ինչ մտածում ես, ճիշտն ասա»
«Ինձ ճիշտն ասա , ես չեմ բուժվելու?, իրավունք ունեմ իմանալու»....
Ու էսպես մի անվերջանալի ճշմարտասենների շարան:
Ճիշտը, իսկ ինչա էտ ճիշտը, ինչի համարա? Ումա պետք? Պետքա նրանց , ովքեր ձգտում են էտ բաղձալի ճշտին,իսկ իրանց իրոք պետքա?
Համեցեք ճշտի.
«Չես գիրացել, կով ես դարձել, 10 կգ չաղանալը , էտ գիրանալ չի, ճապոտ , տձև» նիհարեցիր?
«Մամ ջան խորը կեղտի մեջ եմ, մեծ վտանգ կա, ահռելի չափսերի հասնող պարտքեր ու բարկացած պարտք ուզողներ, օրենքի խախտումներ.......» օգնեցիր?
«Ճշմարտությունը էնա, որ մարդ աղբի մեջ խոզի պես օրվա հացա փնտրում» կշտացար?
«Մտածում եմ ինչքան լավ կլինե, որ էսքան հիմար չլինեիր, էսքան էգոիստ, եսասեր, էսքան ..... չլինեիր» Իմացար?
«Հո հիմար չես, որ մի ռակով հիվանդնա բուժվում, մեռնելու ես գնաս,իսկ ամեն ինչ էլի կշարունակվի, կյանքը իրա հունով կգնա, մի որոշ ժամանակ անց էլ հիշողներ էլ չեն լինի» Իրավունքդա իմացի:
Ես չեմ ուզում ճիշտը իմանալ, հերիքա դառնություն էլ չեմ ուզում, եթե էտ ճիշտը դառնա, լավա ես ապրեմ ամբողջ կյանքս քաղցր ստի , էլյուզիաների մեջ, միևնույննա բոլորի վերջն էլ նույննա, կարևորը ինչպես ապրեցիր դառը դառը, թե քաղցր , անհոգ:

Ուրվական
11.02.2011, 20:31
Համարյա մի ամիս անցել ա քո ծնունդից, բայց ուզում եմ էսօր քո ծնունդը շնորհավորեմ: Դու շատ լավն էիր, պարզ, ազնիվ ու բարի: Որոշ թյուրիմացությունների նման չէիր: Դրանց ինչ էլ ըլնի, թքած կունենամ, վատ մարդ չեմ, որ ուրախանամ, բայց թքած որ հաստատ կունենամ: Ես շատ եմ քո մասին հիշում ու միշտ ժպիտով, ջերմությամբ: Պահում եմ նվերներդ: Բայց դու գիտես, որ ես էս ամեն ինչը քո մեջ միշտ էլ տեսել եմ, ուղղակի.... չգիտեմ ինչը իմ մոտ չհերիքեց, որ միասին լինեինք: Երևի հենց դրա անունը սեր էր, ինչ էր, չգիտեմ: Համոզված եմ, որ կարդայիր էս, կհասկանայիր, որ քո մասին եմ խոսում: Դու արժանի ես, որ քո մասին խոսամ, գրեմ, մտածեմ: Մեր վերջին կապն էլ կորել ա, երևի երբեք էլ իրար մասին չլսենք: Բայց ես շատ եմ ուզում, որ դու երջանիկ լինես: Գիտեմ՝ դու էլ ես ուզում նույնը ինձ: Աստված քո ու քո կյանքի ուղեկցի հետ:
Կյանքում շատ վատ բաներ ա լինում: Բայց էս ա գարուն ա գալիս: Հետո ամառ:

impression
12.02.2011, 00:17
Մենք նենց սովոր ենք անկապ անիմաստ բաներից ուրախանալ: Մենք չորս հարյուր հիսունմեկ թվականին բարոյական հաղթանակ ենք տարել: Տո մի հարցնող լինի՝ ձեր ինչ ցավն էր կոշիկի միջի քարի պես խցկվել այլադավան երկրների արանքն ու ամեն բարև տվողի էրեսին ճպցնել՝ մենք քրիստոնյա ենք: Չէիք նկատե՞լ, որ ձեզնից մի քանի հարյուր անգամ շատ են բնակչությամբ: Մտքներովդ չէ՞ր անցնում, որ կներվայնանան ու հետո էնքան վատ կլինի, որ ստիպված կլինեք հորինել "բարոյական հաղթանակ" կոչվածը: Իհարկե նկատել էին, իհարկե դիտմամբ էին բզբզում: Ինչու՞: Մազոխիզմի ավելցուկից: Էկեք մեզ կոտորեք, փլիիիիիիիզ:
Ի վերջո մենք մեր նպատակին հասանք: Տասնհինգ թիվ, ապրիլի քսանչորս... Ցինիզմից կմեռնեմ մի օր, բայց մտածում եմ՝ ինչ բարեբախտություն էր, որ ի վերջո մեզ կոտորեցին: Բավարարեցինք տառապելու պահանջը, ու էս իննսուն տարի ա՝ պոստ օրգազմիկ կծկումների մեջ ենք:
Կա՞ տենց ազգ, որ հպարտանա իր աչքերի թախծոտ արտահայտությամբ: Ինձ թվում ա՝ չկա: Ամեն դեպքում՝ աշխարհն առաջ ա գնում, իսկ մենք մեր թախծոտ աչքերով նայում ենք նրանց հետևից...

Chuk
12.02.2011, 00:24
Ինֆորմատիկայի դասագիրք: Կարմիր գույնով նշվում են այն բառերը, որոնք աշակերտը կարող է չիմանա: Որքան հասկանում եմ, նախատեսվում է, որ դասագրքի վերջում պետք է բառարան լինի, որտեղ բերվելու են այդ կարմիրով նշված բառերի բացատրությունները: Դեռ էս մի գիրքը չեմ սկսել ուսումնասիրել: Բացում եմ պատահական էջ: Մեջբերում եմ այդ էջից՝ մայր գունավորումով.



Հաստատուն լիտերալները լեկսեմներ են:

Ցնդել կարելի է :))

paniaG
12.02.2011, 01:51
Որ նորմալ էս վերաբերվում մարդուն, անպայման գրպանից թափով աստիճանը հանումա, դնում, բարձրանում ու գլխիդա նստում ու սկսումա վերևից նայել քեզ: Հետո գալիսա էն՝ թեփի նման դրան գլխիցդ թափ տալու պահը...
Ինքը սկսումա մոտիկից ծանոթանալ առաձգականության հետ, կաշվի վրա զգալ ինչ ասել է թե՝ ազատ անկում, հիշումա «Դժբախտ երջանկություն».... «Կյանքի գինը»....«Բախթի հեգնանքը» ֆիլմերը, հավակնումա դառնալ «Ո՞վ է ուզում դառնալ ֆինգալատեր» զվարճալի Ռեալիծի ՇոՎուի մասնակից :angry
Ու հլը ես էլ սծեռվա ե՞մ....:o
Որ տենցա մի հատ էլ հաելի բոյովդ մեկ, որ ամենավերջին ու դաժան կտտանքին ենթարկվես՝ կողքից քեզ տեսնես:sad

:goblin -ի մեկը:

einnA
12.02.2011, 01:57
սծեռվա լինելը լավ բան է, մենակ պետք է "ճիշտ" սծեռվա լինես :))

հ.գ. վերևի գրառման հետ կապ չունի :)

Մանուլ
12.02.2011, 02:15
Ուրեմն ֆեյսբուքում խաղ եմ խաղում` cityville: Էդ խաղի պատճառով լիքը արտասահմանցիներ են հայտնվել ընկերներիս ցանկում (ինչքան շատ հարևան ունենաս, էնքան լավ), որոնցից ընդամենը 2-ի հետ եմ մի քանի բառ փոխանակել:
Մի քանի շաբաթ առաջ ինչ-որ մեկը, որն ընկերներիս ցանկում չէր, նամակ էր գրել, որում խնդրել էր իրեն ավելացնել որպես հարևան: Բայց տարօրինակն էն ա, որ նամակը հայերեն էր :o :D: Գուգլի օգնությամբ թարգմանել էր. սխալներով, բնականաբար :)): Ու մի քիչ էլ թերի. cityville-ը դարձել էր «քաղաք ville», օրինակ: Ավելացրեցի ընկերներիս ցանկ:
Էդ մարդու հետ մի բառ փոխանակած չկամ, իսկի չգիտեմ էլ` ազգությամբ ինչ ա:
Էսօր էլ մտել եմ ֆեյսբուք, տեսնեմ` նամակ կա իրենից. ծնունդս էր շնորհավորում, էլի հայերեն, ավելի ճիշտ` գուգլահայերեն :))))) Հետո պատս եմ նայում, տեսնեմ` էստեղ էլ ա շնորհավորել :o :D Անգլերեն ոտանավոր` գուգլահայերեն թարգմանությամբ.

Կողք կողքի կամ մղոն բացի
Հավատարիմ ընկերներ են միշտ մոտ է ձեր սրտում,
Անկախ նրանից, թե դուք եք շրջադարձային հինգ կամ հիսուն երեք
Դուք գիտեք, որ ես մի ճշմարիտ ընկեր, որովհետեւ դուք եք այստեղ կողքին ինձ
Ես այստեղ եմ, հենց հիմա, ձեր հատուկ օր
...Այսպիսով, թույլ է տալիս ուրախացնել ձեզ համար, հիպ, հիպ, Ուռա՜!

Side by side or miles apart
True friends are always close to your heart
Whether you're turning five or fifty-three
You know that I'm a true friend because you're here beside me
I'm here, right now, on your special day
So lets give a cheer for you, hip, hip, hooray!

Ճըըըը :))

Բայց էնքան եմ ուրախացե՜լ :)): Հերիք չի շնորհավորել ա, հլը մի հատ էլ հայերեն ա շնորհավորել!!!
Մանրուք է, բայց հաճելի է :P:

Դեկադա
12.02.2011, 09:48
Ուզո՞ւմ եք, որ մարդիկ հեռանան ձեզնից: Ասեք նրանց իրենց նկատմամբ ունեցած ձեր զգացմունքների մասին: Ու վերջ: Իրենք ամեն ինչ կանեն, որ դուք դուրս մղվեք իրենց կյանքից::)

"Green eyes"
12.02.2011, 13:42
Այսօր հիշել էի մի քանի մեջբերումներ "Мятежный дух" ֆիլմից:

"Неважно каким одиноким ты себя чувствуешь,не важно как тебе больно,всё это можно вынести с помощью тех кто рядом с тобой!"
"Перемены пугают, но они неизбежны. И только от тебя зависит, сможешь ли ты извлечь из них пользу

"-да,я верю в чудо,а ты?
-нет,мир налолнен дерьмом."
"спеши любить"

Умей ценить каждый шип, каждую розу, каждую слезинку, каждую мимолетную улыбку. Жизнь прекрасна хотя бы потому, что боль уходит, и солнце возвращается на небосклон. Борись за свое будущее, чтобы твоя жизнь не прошла бесследно.

Не предавай свои мечты. Когда тебе захочется все бросить, закуси губы покрепче. Твоя правда — это твое сокровище, за которое стоит бороться. Поражение закаляет сильных духом и усиливает вкус победы.

Наша дружба крепче любой цепи. Она не зависит от наших слов и поступков. Она мост над пропастью, теплый плед в холод. Даже расстояние ее не сломит. Ты хранишь мое сердце. А я твое…

Проблемы есть всегда и у всех. Только некоторые их решают.

Настоящая любовь, как у них, требует безумных поступков. Она заставляет рисковать, будоражит кровь. Она похожа на безумие. И поэтому только риск, безумие может ее спасти. Иначе им не помочь.

Слабых людей нет, мы все сильны от природы. Нас делают слабыми наши мысли!

Порой жизнь окрашивается в черный цвет. День кажется ночью, на сердце грусть и пустота. Но жизнь – это самый прекрасный подарок. И даже в самую темную ночь находится звездочка, чтобы осветить нам путь…

Если тебе скажут, что мечты не сбываются — не верь. Они сбываются, если за них бороться.

Էլիզե
12.02.2011, 21:49
Մեզ միշտ ինչ որ մի բան չի հերիքում լիակատար երջանկության համար: Միշտ մտածում ենք՝ "Այ եթե էսպե՛ս լիներ՝ երջանիկ կլինեի... այ եթե սա՛ ստացվեր՝ երջանիկ կլնեի..."
Ու սկսվում ենք ջերմեռանդորեն "էսպես"-ն ու "սա"-ն որոնել, բայց գտնելուն պես հասկանում ենք՝ մենք լիակատար երջանիկ էինք, էլ ինչների՞ս էր պետք "էսպես"-ը ու "սա"-ն...
Ռուսերեն մի ասացվածք կա, որի միտքը հետևյալն է՝ "Բոկոտն մարդն իրեն խղճում է մինչև անոտ մարդու չի հանդիպում":

Բոլորս էլ երջանիկ ենք, երջանիկ ենք յուրովի:

Արևածագ
12.02.2011, 22:51
Մի բան պատմեմ, որ ինձ հուզել ու զարմացրել է:

Մեր թաղամասում քաղաքի կենտրոնական գրադարանի բաժանմունքներից մեկն է՝ նախկին հանրակացարանի հին շենքում: Չէի ասի, թե ես իրենց ակտիվ ընթերցողներից եմ, բայց տարեկան մի տասնյակ անգամ ինձ կամ աղջկաս պետք եղած գրականության համար այցելում ենք այդ գրադարանը: Իրենց գրքային ֆոնդը փոքր է, գրադարանավարների մարդկային սիրտը՝ շատ մեծ: Չեմ զարմանում ստացած աննշան աշխատավարձի դիմաց նրանց ուշադիր ու նվիրված աշխատանքից՝ աշխարհը հենց նմաններով է կանգուն: Երկու հասուն տարիքի կանայք են՝ միշտ բարեհամբույր դեմքով ու պատրաստակամ:

Մի անգամ Դալիի «Հանճարի օրագիրն» ուզեցի իրենցից, գրադարանում չկար, չանցած երկու շաբաթ նորից մտանք գրադարան, ի՜նչ ուրախությամբ ինձ տվին գիրքն ու հետն էլ խնդրեցին, որ շուտ վերադարձնեմ: Միակ օրինակն էր քաղաքում:

Անցյալ երկուշաբթի նորից գրադարանում էինք: Ծանոթներիցս մեկը խորհուրդ էր տվել անպայման Բորխես կարդալ: Ես թերահավատորեն եմ վերաբերվում «հույժ մոդայիկ» անուններին ու չնայած Բորխեսի գործերով գրախանութների դարակները հեղեղված են, ճիշտն ասած ափսոսում եմ փող ծախսել մի բանի վրա, որը չեմ ճանաչում: Եթե հեղինակն ինձ դուր է գալիս, նոր դրանից հետո եմ գնում գիրքը:

Այս սկզբունքով առաջնորդվելով՝ գրադարանում խնդրում եմ, որ ինձ Բորխեսից որևէ բան տան կարդալու: Իհարկե չունեն: Գրանցեցին հեղինակի անունը:

Երեկ հետնամուտքի դուռը բացեցի, թղթի մի կտոր ընկավ դռան արանքից: Վերցրի, տեսնեմ գրված է. «Բորխեսից երեք անուն գիրք ենք բերել Ձեզ համար: Համեցեք գրադարան»:

Զգացվել էի: Մարդիկ ոչ միայն գրքերս են բերել, այլև էս ձյուն- ձմեռվա օրով կես կմ էլ եկել են, մեր տունը գտել, շքամուտքի տեղը չեն իմացել, որ զանգը տան ու ինձ բերանացի ասեն, գրություն են գրել ու թողել հետնամուտքի դռան արանքում: Ու այս ամենը հե'նց այնպես, ծաղկող կապիտալիզմի օրերում:

Բա սա հեքիաթ չի՞... :) :think

StrangeLittleGirl
13.02.2011, 01:35
Ամուսնանում եմ :(

Jarre
13.02.2011, 15:39
Վերջ, սա վերջին անգամն է, որ նման բան եմ անում....

Երբեմն էնքա՜ն եմ կարոտում հին ժամանակները։ Դե իմ հինը 15-20 տարի առաջն ա։

Հիշում ե՞ք այդ ժամանակ ինչքա՜ն ջանք էր պահանջվում սիրածդ երաժշտական ալբոմը ձեռք բերելու համար։ Քաղաքում ինչքան խանութ կար ման էինք գալիս։ Եթե չկար պատվիրում ու խնդրում էինք, որ Ռուսաստանից բերեն։ Հետո մեծ անհամբերությամբ օրեր էինք հաշվում, թե մեր պատվերը երբ է տեղ հասնելու։

Կամ դիմում էինք բոլոր մեր լավը կամ վատը ուզող ծանոթներին։ Ու մի հարյուր հոգու հարցաքննելուց հետո գտնվում էր մեկը ով ուներ մեր ուզածը։ Ու մենք իրան կասետ էինք տալիս, որ.... Ի դեպ հիշում ե՞ք կասետները :love Իմ ամենասիրածը Basf Chrome-ն էր :love Կասետը տալիս էինք ու խնդրում, որ ձայնագրեր մեզ համար այդ ալբոմը։ Շատերի համար այդ ձայնագրման ընթացքում այդ մարդու տանը գտնվելը ու ձայնագրման պրոցեսին հետևելը մեծ խորհուրդ էր իր մեջ պարունակում :love

Ու հետո երկար ժամանակ՝ շաբաթներ, ամիսներ և երբեմն էլ տարուց ավել (նայած ալբոմ ու նայած որ խմբի ալբոմն էր :)) ) մեզ ուրախացնում էր ու մեծ բավականություն էինք ստանում հիշելով, թե ոնց ձեռք բերեցինք....

Իսկ հիմա՞.... :(

Ամեն ինչ կա։ Ամեն ինչ թափած ա։ Ու էն էլ ո՞նց՝ MP3 հավաքածուներով։ Վճարում ես 1500 դրամ, գնում ես ընդամենը 1 դիսկ ու մեջը քո սիրած երաժշտի կամ խմբի բոլոր թողարկված ու չթողարկված ալբոմները, վիդեոհատվածներ, երգի բառեր, չթողարկված գործեր, կյանքի բոլոր հատվածների ու գործողությունների լուսանկարներ....

Ու երբ գնում ես այդպիսի դիսկ չես կարողանում վայելել։ Նույնիսկ զզվում ես։ Որովհետև լսելու էնքան բան կա, որ չես հասցնում մի ալբոմը էնքան լսել, որ նույնիսկ երազումդ լսես էտ երաժշտությունը։ Իսկ առաջ էդպես չէր։ Ռոմանտիկ ա կար էտ ամեն ինչի մեջ.... :love

Հիշում եմ, թե ինչ դժվարությամբ եմ հավաքել Ժան Միշել Ժառի և մի քանի այլ երաժիշտների ալբոմներՍ։ Թե ինչքան գումար եմ ծախսել, ինչքան ժամանակ։ Բայց ամենաշատը հիշում եմ, թե ինչ հաճույք եմ ստացել այդ պրոցեսից....

Իսկ հիմա պիտի ծանոթներիցս մեկին դիսկ տամ ու նենց անկապ ու տխուր ա, որ ամբողջ կյանքիս ընթացքում հավաքած ու աշխարհի տարբեր մասերից պատվիրած դիսկերը ու երաժշտությունը ընդամենը 15 րոպեյում ձայնագրում եմ 1 դիսկի վրա, որ տամ իրեն....

Պատճառն էն չի, որ քձիբ եմ կամ չարը։ Ուղղակի ուզում եմ, որ իրենք էլ վայելեն էն, ինչ ես եմ վայելել։ Իրենք էլ զգան դրա քաղցրությունը։ Եթե ոչ ամբողջությամբ, գոնե մի քիչ.... Մի պստիկ։

Դրա համար հաստատ էս վերջին անգամն ա, որ տենց բան եմ անում։ Սրանից հետո միայն ալբոմ առ ալբոմ....

***
Կամ հիշում ե՞ք էն ժամանակվա կինո նայելը։ Ծրագիրը առնում էինք, նախօրոք իմանում էինք, թե մեր սիրած ֆիլմը երբ է ցուցադրվելու ու երբեմն ըստ ցուցադրման ժամերի պլանավորում էինք մեր շաբաթը։ Ու հիշում ե՞ք թե սրտի ինչպիսի թրթիռով էինք սպասում այդ եթերին.... :love Ինչպես էինք վայելում.... :love Ինչպիսի ուշադրությամբ էինք նայում, որ ոչինչ մեզ չշեղի.... :love

Իսկ հիմա՞.... :(

DVD դիսկը առ ու երբ ուզում ես նայի ու ինչքան ուզում ես շեղվի։ Մեկ ա, երբ ուզում ես կարող ես պաուզա տալ, երբ ուզես կարող ես ուշադիր չնայածդ մասը նորից դնել ու երբ ուզես կարող ես անջատել ու վաղը նույն տեղից շարունակել.... :(

Իմ համար «Գարնան 17 ակնթարթները» «Գարնան 17 ակնթարթ»-ներ չեն եթե երբ ուզեմ կարամ Շտիրլիցին պաուզա տամ ու հետո էլի «խոսացնեմ»։ Իմ համար «Բանգոգ Հիլտոնը» «Բանգոգ Հիլտոն» չի, եթե Նիկոլ Կիդմանինե բանտից փախնելու ամենահետաքրքիր պահին կարամ «կանգնացնեմ», գնամ ջուր խմեմ ու գամ էլի շարունակեմ, կամ «Կնքահայրը» «Կնքահայր» չի, եթե Դոն Կարլեոնեին ուշադիր չլսելու պատճառով կարամ «զաստավիտ» անեմ, որ նորից ասի իրա խոսքը.... :))

Ես ինքս տեխնիկա շատ եմ սիրում և ձգտում եմ ունենալ տեխնիկայի վերջին նմուշները։ Ու դրանք շատ են մեր կյանքը հեշտացրել, չնայած որ էտ ամենը էկոլոգիայի աղտոտման հաշվին է լինում։

Բայց հարցը սա չի։ Հարցը առաջվա կայիֆն ա, որ էսօր չկա....

Jarre
13.02.2011, 18:35
Այ մարդ օրվա ընթացքում բջջայինիս հետ հազար անգամ ավելի շատ եմ խոսում, քան ընկերկնոջս հետ :(

Հայկօ
13.02.2011, 20:14
Գործի տեղում նստած մտածում էի. ինչու՞ կլինի «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն», բայց չի լինի «սահմանափակ պատասխանատվությամբ ախպերություն» կամ «փակ բաժնետիրական թայֆա»: Ո՜վ բարբարոս, մի՞թե դու այնքան ճկուն չես, ինչքան կարծում էինք:

Chuk
13.02.2011, 21:24
Վերջ: Փոխելու եմ աշխատաոճս, թե չէ դեմքիս էս արտահայտությունից հոգնել եմ.

http://img703.imageshack.us/img703/6794/faceok.jpg

Lianik
13.02.2011, 23:13
Այս շաբաթն էլ ավարտվեց՝ գրեթե ոչնչով չտարբերվելով մյուսներից… Միայն այն տարբերությամբ, որ հեռախոսս շաբաթվա վերջում լրիվ «հիվադացավ», դե սկզբից պարզապես անջատվում էր, կարողանում էի միացնել, երեկվանից էկրանը մթնել է, զանգեր ստանում եմ, բաըց զանգել չեմ կարողանում..դեռ ավելին ընկերներիս համարները հեռախոսիս մեջ էին, քարտիս վրա չկան :(... չնայած այն հանգամանքին, որ վերջերս այնքան էլ շատ չեն զանգում, ես էլ եմ քիչ զանգում, բայց միևնույնն է... մի տեսակ տխուր է, որ :tel....
բայց ինչի՞՞՞ փչացավ:(

Դեկադա
13.02.2011, 23:26
Գիտե՞ք ինչը չեմ սիրում, երբ փորձում են բառիս բուն իմաստով: Երբ փոքր ես աչքերի մեջ նայելով ու խորամանկ ժպտալով, բայց միևնույն ժամանակ քեզնից իրենց բավարարող պատասխան սպասելով հարցնում են. ո՞ւմ ես շատ սիրում մամային թե՞ պապային: Երևի դա է պատճառ դառել որ ես չեմ հարցնում: Չեմ ուզում խաբվեմ: Երբ ամեն պահի կողակիցներից մեկը մյուսից հարցնում ա ինձ սիրո՞ւմ ես. փոխանակ ասի ես քեզ սիրում եմ: Պարտավորված սերս որն ա՞: Երբ տարին մեկ անգամ հանդիպող ընկերը քեզնից պահանջում ա խոստովանություն, որ իրեն չես մոռացել: Տեսնես ինքը ի՞նչ ա մտածում էտ ուղղությամբ: Երբ թվացյալ հոգատարության տակ լիքը պահանջներ են կուտակվում, որոնք մի օր պետք ա հետ վերադարձնես տոկոսներով: Հետաքրքիր ա, որ տոկսոները շատ եղան ինքը դա հետ ա՞ տալու: Երբ օգնում են վեր բարձրանալ, որ ընկնելուց միասին ընկնեք: Տեսնես էտ դեպքում ո՞վ ավելի ցավ կզգա.նա ո՞վ օգենց, թե՞ ով նրա վրա կանգնելով բարձրացավ: Երբ անձեռոցիկ տալու փոխարեն զուգարանի թուղթն են ձեռքդ մտցնում ու հետո նայում թե ո՞նց ես էտ կեղտից ձեռքերդ լվանալու: Երբ խաղում են բառի լրիվ իմաստով: Խաղում են մարդու հույզերի, զգացմունքների հետ և ...շպրտում: Երբ...

... բայց ես սիրում եմ, կյանքն եմ սիրում...իմ սխալների մեջ ինձ գտնում, ինձնից հեռանում էլի մոտենում, իմ չներելուս հետ տառապում, տանջվում ու վերջում հուսահատ ձեռքս թափ տալով գնում: Մենության մեջ մենակությունից դողդողում ու ինձ վերգտնում: Ես էս դաժան կյանքն եմ սիրում, որտեղ ինձ են սիրում: Որտեղ ինձ են տեսնում: Էն կյանքը, որ ամեն քայլափոխի քար ա ու ոտքս տալուց հետո տեսնում եմ ինձ մեկնված ձեռքը: Ես էն ընկերոջս եմ սիրում, ով ոչ թե ինձ լսում այլ ինձ օգնում ա: Գուցե ես էգոիստ եմ, բայց ես ինձ էլ եմ սիրում...:)

...գիշերվա կեսին գրածն էլ սա պտի լիներ էլի, լրիվ ցնդաբանության թեմա:

Նաիրուհի
14.02.2011, 05:06
Դեղին ծաղիկները աչքով էին անում: Մոտեցա: Ծաղկավաճառը երկու տղամարդու էր սպասարկում:
-Ախպերս, լավ մեխակները ջոկի, էլի, Եռաբլուր ենք գնում: Մեր ընկերոջ ծնունդն է. Արծվաշենում զոհվեց:
Ծերունին դողացող ձեռքերով առանձնացրեց ամենասիրուն մեպակները:
-Ինձ մի փունջ ձնծաղիկ տվեք, խնդրում եմ: Դուք Եռաբլուր եք գնում, չէ՞:
-Հա, ի՞նչ իմացաք:
-Լսեցի: Տղերքին բարևեք, հա՞:
Արդեն շատ զարմացած.
-Եռաբլուրի հետ ինչ-որ կապ ունե՞ք:
Զարմանալու հերթն իմն էր.
-Ի՞նչ կապ:
-Դե եսիմ, ինչ-որ կապ ունե՞ք, որ տղերքին բարև եք ուղարկում:
-Ամենամեծ կապն ունեմ. հայ եմ: Ուրիշ կապ ունենալու կարիք կա՞…
Շրջվեց դեպի ընկերը.
-Լսեցի՞ր՝ ինչ ասաց: Փաստորեն հիմա էսպիսի ջահելներ էլ կան... Ախպեր ջան, մեր օրիորդից ծաղիկների համար փող չվերցնես, ես կտամ...
Կարմրատակած փորձեցի հրաժարվել:
-Էս ծաղիկները ես չեմ տալիս, աղջի՛կս, տղերքն են քեզ նվիրում...
...

murmushka
14.02.2011, 12:21
Չէի պատկերացնում, որ 2008 թվ.-ի մարտի 1-ի դեպքերից 3 տարի անց դեռ կգտնվի մի գիտակից մարդ, ով բավականին բարձր ինտելեկտ ունի, որ հավատում է, որ փոտրվարյան նստացույցերի ժամանակ Լևոնը մարդանց զոմբիացրել է նեյրոլինգվիստական հոգեխանգարմունքի ենթարկել
եկեք փրկեք ինձ ինֆարկտ չստանամ

ivy
14.02.2011, 17:30
Չամուսնացավ :)

Ժունդիայի
14.02.2011, 17:31
Պատահել է, որ փորձել եմ թաքցնել սերս՝ վախենալով, որ կկորցնեմ: Ու կորցրել եմ սերս մի անգամ, որովհետև թաքուն եմ պահել:
Պատահել է, որ բռնել եմ ինչ-որ մեկի ձեռքը վախի պատճառով: Պատահել է նաև, որ վախից գունատվել եմ այնպես, որ չեմ զգացել սեփական ձեռքերս:
Պատահել է, որ վռնդել եմ այն մարդուն, ում սիրել եմ: Պատահել է նաև որ փոշմանել եմ:
Պատահել է, որ այնքան եմ լացել, մինչև քունն իջնի աչքերիս: Պատահել է, որ այնպես երջանիկ եմ պառկել, որ չեմ կարողացել ողջ գիշերը քնել:
Պատահել է, որ հավատացել եմ կատարյալ սիրուն: Ու բացահայտել եմ, որ կատարյալ սերեր գոյություն չունեն:
Պատահել է, որ սիրել եմ այնպիսիններին, ովքեր հիասթափեցրել են: Բացահայտել եմ նաև այնպսիններին, ովքեր իրականում սիրել են:
Պատահել է, որ ժամերով կանգնել եմ հայելու առաջ՝ փորձելով բացահայտել, թե ով եմ ես: Պատահել է, ու այնքնան վստահ եմ եղել ինքս իմ վերաբերյալ, որ... որ ցանկացել եմ չքվել:
Պատահել է, որ խաբել եմ ու փոշմանել: Պատահել է, որ ճիշտն եմ ասել ու փոշմանել եմ կրկին:
Պատահել է, որ ձևացրել եմ, իբր կարևորություն չեմ տալիս այն մարդկանց ում սիրել եմ, որպեսզի ավելի ուշ լացեմ մի ակնյունում:
Պատահել է, որ ծիծաղացել եմ՝ տխրության արցունքերն աչքերիս: Պատահել է, որ լացել եմ ծիծաղից:
Պատահել է, որ հավատացել եմ մարդկանց, ովքեր ընդհանրապես արժանի չէին: Պատահել է նաև, որ չեմ հավատացել նրանց, ում իրականում պետք էր հավատալ:
Թուլացել եմ ծիծաղից, երբ ընդհնրապես չարժեր:
Պատահել է, որ կոտրել եմ ապակեղենը, պահարանիս դուռը: Կատաղած էի:
Պատահել է, որ մեկի կարիքը շատ եմ ունեցել, սակայն երբեք չեմ արտահայտվել:
Պատահել է, որ բղավել եմ, երբ անհրաժեշտ էր լռելը ու լռել եմ, երբ պետք էր բղավելը:
Շատ անգամ, չեմ ասել ոչինչ, որպեսզի գոհացնեմ ոմանց: Շատ անգամ ասել եմ ամեն ինչ՝ չմտածելով, որ կվիրավորեմ նրանց:
Պատահել է, որ ձևացրել եմ, թե ես այն չեմ ինչ կամ, միայն թե գոհացնեմ ոմանց: Պատահել է, որ ձևացրել եմ, որ այն չեմ ինչ կամ, միայն թե հիասթափեցնեմ նրանց:
Պատահել է, որ անհումոր կատակներ եմ արել, միայն թե ընկերոջս ուրախ տեսնեմ:
Պատահել է, որ լավ վերջաբանով պատմություններ եմ հորինել, որպեսզի ոգեշնչեմ նրան, ով դրա կարիքն ունի:
Երազել եմ չափից դուրս, այն աստիճան, որ շփոթել եմ իրականության հետ:
Պատահել է, որ վախեցել եմ մթությունից: Այսօր մթության մեջ գտնում եմ ինքս ինձ, կառչում եմ, մնում այնտեղ:
Ընկել եմ բազում անգամներ՝ կարծելով այլևս չեմ կանգնելու: Ոտքի եմ կանգնել բազում անգամներ՝ կարծելով այլևս չեմ ընկնի:
Պատահել է, որ զանգել եմ մեկին ում չեմ ցանկացել, միայն թե չզանգեմ նրան, ում իրականում ուզում էի զանգել:
Կանչել եմ մորս գիշերվա կեսին, երբ փախել եմ սասափելի երազից: Սակայն մայրս չէր երևում, իսկ երազս դառնում էր ավելի սարսափազդու:
Մոտ մարդկանց ընկեր եմ համարել ու բացահայտել, որ սխալ եմ եղել: Որոշ մարդկանց էլ կարիք չի եղել ինչ-որ բանով կոչեմ, նրանք միշտ էլ եղել ու կլինեն ամենա յուրահատուկներն ինձ համար:
Ինձ մի´ տվեք ճշգրիտ բանաձևեր, չեմ պատրաստվում ընդունել միշտ:
Մի ցույց տվեք, թե ինչ եք սպասում ինձանից, որովհետև ես իմ սրտին եմ միայն լսում:
Մի´ ստիպեք ինձ լինել այն, ով չեմ կաորղ դառնալ երբեք: Մի´ առաջարկեք, դառնալ ձեզ պես հավասար, որովհետև ես ուրիշ եմ: Անկեղծ:
Ես չեմ կարողանում սիրել կիսով չափ: Չեմ կարողանում ապրել ստի քողի մեջ: Ու չեմ կարողանում ճախրել, երբ ոտքերս հպված են գետնին:
Ես միշտ նույնն եմ, սակայն չեմ պատրաստվում լինել նույնը ընդմիշտ: Բնականաբար:
Պաշտում եմ դանադաղ վերացնող թույները, ամենադառը խմիչքները, ամենաուժեղ թմրադեղերը, ամենախելառ գաղափարները, ամենաբարդ մտքերը, ամենաուժեղ զգացողությունները:
Մի անհագ ախորժակ է մոտս առաջացել, խելագար մի զառանցանք: Դու կարող ես նույնիսկ ինձ դեպի անդունդը հրել անհուն:
Հետո ի՞նչ:
Ես սիրում եմ ճախրել:

Shah
14.02.2011, 17:42
երանի բոլոր օրերը կիրակի լինեին...:love

http://www.youtube.com/watch?v=6nUOrKceGPA

ivy
14.02.2011, 17:56
Երկար ներքին պայքարից հետո այնուամնայնիվ որոշեցի ինքս ինձ երջանկացնել, ինչպես ասում է քուրիկս, «էս ազիզ Վալենտինկա օրով»:
Էսօր ոչ կշռվել կա, ոչ էլ: Հագնվեցի, սիրունացա, գնացի խանութ: Ու առա իմ երազանքների թխվածքը, որը հենց տուն գալու ճանապարհին կուլ տվեցի: Արդեն էյֆորիան սկսվեց...
Ես նկատել եմ, որ քաղցրավենիքից լրիվ հրաժարվելն ավելի հեշտ է, քան մի կտորից հետո կանգ առնելը...
Ու արդեն էդպես էյֆորիկ վիճակում գնացի մի քիչ ավելի հեռվում գտնող տորթերի մեծ խանութ: Էդ խանութներում ես ինձ լրիվ կորցնում եմ. բոլոր թխվածքենրը էնքան սիրուն են ու գունավոր, որը ընտրել... Բոլորը աչքերով քչփորեցի, հետո ընտրեցի երկու կտոր ամենագունավորներից ու շտապեցի մետրո: Ամբողջ ճանապարհին ինձ համոզում էի, որ կդիմանամ մինչև տուն հասնելը: Դժվար է հավատալ, բայց դիմացա: Էկա տուն, նստեցի մեր այգում ու ամբողջը գզեցի: :)
Էնքան երջանիկ եմ ինձ զգում... Մի քանի ամիս քաղցրավենիքից հեռու էի մնում՝ ինքս ինձ զսպելով: Բայց էսօր հո տոն է: Ես էլ ում եմ ինձնից ավելի շատ սիրում: :)
Շատ ընտիր Վալենտինկա էղավ: :love

Էլիզե
14.02.2011, 20:01
Ծանր աշխատանքային օր, էն էլ էս գյոզալ օրով. վազվզոց, քարտեր, բարդ հաճախորդներ, կռվարար հաճախորդներ, սիրալիր հաճախորդներ... մի խոսքով՝ նորմալ երկուշաբթին բանկում...

Հասա տուն՝ մի քիչ հոգնած, մի քիչ մրսած, մի քիչ ուրախ, մի քիչ տխուր... :)

Միացրեցի համակարգիչը, մտա Ակումբ... մե խի՜նդ, մե հրճվա՜նք՝ Juan Carlos Caceres-ի "Տանգո նեգրո"-ն հոգիս է ջերմացնում, կոնյակով թեյը՝ ձեռքերս, սպիտակ շոկոլադը քիմքս է շոյում, դրական երկու վարկանիշ էլ ունեմ... էլ ի՞նչ է պետք տանջահար աշխատողին... :))

Օ՜, Վալենտինի մասին թեմա կա, ապա, ապա... տեսնեմ... :aha

Ու էդ բաղձալից պահին՝ մե գըըըգըը՜ըմփ, մե դըըըըդըը՜ըմփ... կոնյակով թեյիս բաժակը շուռ եկավ... :(

Ասա՝ ինչիդ էր պետք սիրահարների թեման, ինչի՞ ես քիթդ խոթում, հը՞... :angry

դե չեմ սիրում էս Վալենտինի օրը էլի, հո զորով չի... :sorry

աչքիս՝ Վալենտինի օրն էլ ինձ չի սիրում
բալքիմ դուզն էլ դա ա ... :}

Kuk
14.02.2011, 20:14
Ոնց են նեռվերիս ազդում էս անկապ տոն կոչվածները, ամեն տեղից մի տուֆտություն լինի, վերցնենք մեզնով անենք: Ես, որ հաճախ բացասական եմ արտահայտվում հայկական էստրադա, հայկական հեռուստատեսություն, հայկական սերիալներ, կինո կոչված կադրեր, ու սրանց նման այլ զիբիլների մասին, անպայման ինչ-որ մարդիկ են ի հայտ գալիս, որ բողոքում են, թե՝ ինչը մերն ա, ուրեմն աչքիդ գրողն ա, ուրեմն վատն ա, ուրեմն պետքա վատ արտահայտվել և այլ նմանատիպ զառանցանքներ: Բայց հենց սենց մի հատ տափակ տոն ա առաջ գալիս, որ հայական եթերի բարբաջանքների նման գողացած կամ անհաջող նմանակած ա այլ աղբյուրներից, էդ մարդիկ սկսում են հրճվել. ինչ լավ ա՝ վալենտին էլ ունեցանք, կսկսենք ավելի շատ իրար սիրել: Իբր Սուրբ Սարգիսի օրը կոտորվանք սիրելով, էնքան սիրեցինք, լուսը բացվավ խանգարեց, լավ ա՝ էս Վալենտինն օգնության հասավ, թեչէ արդեն ատելություն կսկսեր:
Հա, բան չունեմ ասելու՝ ընդհանրապես տոնը լավ բան ա, ու անպայման չի, որ ինչ որ մեծ խորհուրդ պարունակի իր մեջ, բայց դե ամեն մեկից որ մի քանի հատ ա լինում, արդեն դառնում ա սենց անհետաքրքիր իրավիճակ: Մարտի ութը, որ հայկական ծագում չունեցող տոն ա, մարդկանց դուրը չեկավ կամ քիչ էր, չէր հերիքում, էլի լույսը ժամանակից շուտ էր բացվում, երևի. յա, բա ո՞նց կլինի, որ հայկական ծագում չունենա, հայոց աղբյուրի սառնորակ ջուրը խմած չլինի էդ տոնը, մեզ դրա հայկականն ա պետք, մեր հորինածի արդյունքն ա մեզ համար հաճելի, ավելի կոնկրետ՝ մեր շինածի արդյունքը: Ու ստեղծվեց տենց էլ չհաջողված ապրիլի յոթը, ինչի արդյունքում երկուսն էլ դարձան արժեզրկված, ոմանք մարտի ութն են նախընտրում, ոմանք ապրիլի յոթը, սենց կիսատ-պռատ վիճակ: Այնինչ, եթե թողեինք էդ մարտի ութը, նորմալ էր, բոլորը գիտեին, որ էդ օրը կանանց տոնն ա, բոլորն էլ էդ օրը շնորհավորում էին, նվերներ էին տալիս, հետաքրքիր էր, գեղեցիկ էր, լավ էր: Իսկ սենց ինչ-որ չարաբաստիկ միամսյակ ա ի հայտ եկել, ու ծաղկի խանութները ձեն-ձենի տված մարդկանց ուղեղներն էն արդուկում իրանց դեբիլ ռեկլամներով: Կամ փողոցով քայլում ես, բերում վիզիտկեք են բաժանում: Էս ցուրտ եղանակին նայում ես մարդկանց, որ ալարում են նույնիսկ ձեռքերը գրպանից հանել ծխելու համար, բայց քաղաքավարությունից ելնելով ստիպված են լինում էդ վիզիտկեն վերցնելու համար ձեռքը հանել գրպանից՝ մեկի տեղը եկու անգամ. երկրորդ անգամը վիզիտկեն մոտակա աղբամանի մեջ գցելու համար:
Բայց կարևորը տոն ա, հրճվելու թեմա ա, սիրելիին սեր ցուցադրելու, սիրելիին սիրելու, շատ սիրելու, երկար սիրելու, արագ սիրելու, դանդաղ սիրելու թեմա ա. ըստ նախասիրության, մի խոսքով: մենակ ափսոս, որ բնակչության թվի աճ չի արձանագրվում:
Էս վալենտինը հլը մի կողմ, բա էն հելոուին (ճիշտ գրեցի՞) ա, ինչ զիբիլ ա, է՞դ ինչի համար ենք հափշտակել, ինչների՞ս ա պետք: Ու էս կապիկությունից կարելի ա կտրուկ անցում կատարել էս վերջերս ակումբում տեսածս վիդեոներից մեկը, որտեղ մի հատ գոմիկ ասում էր, որ իր ու իր նման մի քանի կենդանիների նպատակն ա Հայաստանում գեյ պառադ անելը: Սպասեք, գ....., հլը հելոուինին հարմարվենք, ու ճամփեն ձերն ա, պռախոդը՝ բաց. հելոուինի դդումները հարմար կտեղավորեք ձեր նստատեղերում ու առաջ Հայաստան:
Մի օրինակ եմ ուզում գտնեմ, որ ինչ որ մի ազգ հայկական ինչ որ բան ա վերցրել իրան: Չէ՞ որ մենք ամենահինն ենք, մեր մշակույթը տերն ու տիրակալն ա մոլորակի, մեր ավանդույթներն ամենագեղեցիկն են ու սաղ իրանց թակ ճիշտը ունեն:
Բայց դե տարվա ուղիղ կեսը մեռելոց ա, էս տեսանկյունից նայելու դեպքում մի քանի հատ վալենտին, մի քանի հատ ապրիլի յոթ ունենալը նորմալ ա թվում: Կարճ ասած՝ շնորհավոր էս անկապ-աննապատակ տոնը: Վալենտինս տարավ:|

StrangeLittleGirl
14.02.2011, 23:07
Խորթ ու զզվելի էր նախաամուսնական վիճակը: Այլևս երբեք չեմ ամուսնանալու:

Դեկադա
14.02.2011, 23:21
Ուրեմն երեկ անկապում կարդում եմ Բյուրի գրառումը...Ամուսնանում եմ: Սկզբում բնականաբար ուրախացա: Ինչ անենք թե չեմ ճանաչում: Հետո մտովի սկսցեի մտածել, որ տեսնես ո՞ւմ հետ ա ամուսնանում: Մինչև հիմա ոնց հասկացել եմ գրառումներից էնքան էլ « խելոք» հայ աղջկա տպավորություն չի թողել: Խելացի ա, կայացած հայացքների տեր, ունի դիրքորոշում, որից հաստատ չի շեղվի: Մի խոսքով, մտածեցի. երբեմն վա՛յ էտ տղուն... ո՞նց ա դիմանալու: Մեկ էլ աչքովս ընկավ սմայլիկը: Տխուր... այ մարդ, մի՞թե ես սխալվել եմ ու էս աղջիկը իրոք էնքան խելոք ա, որ իրեն կամքին հակառակ ամուսնացնում են, կամ էլ...
Ձեռքս չգնաց շնորհակալություն տալու, բայց որոշեցի նամակ գրել: Մինչ նամակս տեղ կհասնի ֆբ-ում կարդացի, որ լրիվ բլեֆ էր, սարքովի: Բա ես...այ միամիտ, հարիֆացար: Դարդ ես անում: Բա որ ասում եմ ինքը տենց սուս ու փուս ամուսնացող չի :D: Ու ես հասկացա մի բան.
...հեքիաթները մի օր վերջանում են, իրենց տեղը մեծահոգաբար զիջելով մեծն ու դաժան իրականությանը:

... մինչև հիմա ծիծաղս գալիս ա հենց հիշում եմ:

Արևածագ
15.02.2011, 11:35
Այ մարդ, զարմանում եմ էլի էս ջահելության վրա...:think

Անցյալ աշնանը բենզալցման կայանից ամուսնուս մի հատ պահպանակ (презерватив) էին տվել: :)) Ինչ- որ գովազդային ակցիա էր: Ինքն էլ որպես պարտաճանաչ ու ազնիվ մարդ, ավտոն նստելիս փողի մանրի հետ նաև էդ պահպանակն ինձ տվեց: Գցեցի պայուսակս:

Համարյա կես տարի է՝ պայուսակիս մեջ է: Տղաս ամեն աստծո օր պայուսակիցս փող է վերցնում: Աղջիկներին ավելորդ տեղը չեմ ուզում նկարագրել, թե էլ ինչ առաջին անհրաժեշտության մանրուք կա պայուսակումս, բայց տղաների համար ասեմ. անձեռոցիկներ, թաշկինակ, գրիչներ, այցեքարտեր, ծամոն, դրամապանակ, շրթներկ ...և այլն...և այլն: Մեկ էլ էդ համար 1 հարմարանքը: Ու տղաս, ամեն օր էդ եղածը խառնշտում է, որ փող վերցնի, բայց մի օր ինձ չհարցրեց.
- Այ մա'մ, էդ պահպանակն ի՞նչ գործ ունի քո սումկան: :8

Բա որ ես լինեի, ինձ էդքան անտարբեր կպահեի՞... Ես որ էդպիսի բան գտնեի իր պայուսակից կամ գրպանից , ամենապակասը՝ կես ժամվա քարոզն ապահովված էր...:scen :))

Chilly
15.02.2011, 12:29
Ժողովուրդ, գիտե՞ք ինչի վրա եմ զարմանու՞մ, որ տենց եք վերաբերվում մեծ մասդ Վալենտինի տոնին, ախր ի՞նչ գիտեք էդ Վալենտինի տատը հայ չի եղել :)) Համ էլ դա ի՞նչ էական ա, սիրող մարդու համար ամենապուճուր առիթն էլ ա առիթ, չսիրող մարդն էլ թող ոչ մեկին բան չնվիրի :)

Արևհատիկ
15.02.2011, 13:34
Մեր հարևանի երեխայի մոտ սովորություն ա դարձել՝ հենց նստում եմ կոմպի մոտ, գալիս ա, թե «Արև, ես ուզում եմ էդ նկարները նայեմ»:
Երեկ հերթական անգամ, եկավ նստեց գիրկս, որ նկարները նայի: Ես էլ էդ պահին ակումբի թեմաներն էի կարդում: Ասում եմ.
-Բայց ես նկար չեմ նայում, սպասի կարդամ վերջացնեմ, հետո կբացեմ կնայես:
-Ոչինչ ես նայում եմ էս նկարները (ավատարները):

Որոշեցի մինչև վերջ թերթեմ էջը, ինքը նկարները նայի, որ հանգիստ կարդամ: Մեկ էլ երեխայի աչքը գրավեց Ռուֆուսի ավատարը ու սկսվեց երեխաներին հատուկ հետաքրքրասիրական հարցաքննությունը :))
-Արև, դու էս տղային ճանաչում ե՞ս:
-Հա:
-Բա ինքը ո՞վ ա:
-Դե դու իրեն չես ճանաչում, ո՞նց բացատրեմ:
-Ոչինչ, դու անունը ասա:
-Անունը Հայկ ա:
-Հաաա՜ ինքը մեր հարևան Հայկ չի չէ՞ Ուրիշ Հայկ ա:
-Հա, մեր հարևան Հայկը փոքր Հայկ ա, ինքը՝ մեծ:
-Հմմմ :think, մեր հարևան Հայկը փոքր ա, դպրոց ա գնում, ինքը մեծ ա, ուրեմն ինքը գործի ա չէ՞ գնում:8

Ռո՜ւֆ, ստեղ քեզնով լուրջ հետաքրքրվող երկրպագուհի ունես :D

Սլիմ
15.02.2011, 13:57
Ոչ մի անգամ չէի մտածել, որ աշխատանքիս կից պիտի շեֆ որսամ, մի շաբաթա արդեն էտ մարդը կոնկրետ խուսափումա ինձանից: Մեկա բռնցնելու եմ, մեկա աշխատավարձս բարձրացնելու ես:angry

Դեկադա
15.02.2011, 23:26
Աշխարհում ամենավատը գիտեք ի՞նչն ա...ազատությունը: Մարդ չգիտի հետը ինչ անի: Ինչ ուզում ես արա: Որ զբաղված էի ամեն րոպե պլանավորում էի, թե ինչ կանեմ հենց ազատ ժամանակ ունեցա: Նույնիսկ մտովի ցուցակ էի կազմել մի քանի կետից: Բայց էտ կազմածս հենց զբաղվածությանս հետ համընթաց իրականցրեցի ու հիմա ազատ եմ...ընդամենը մինչև վաղը ու չգիտեմ թե ի՞նչ անեմ ինձ մեծահոգաբար տրամադրված նորին գերազանցություն ազատության հետ: Լավ...վարկանիշներս նայեցի: Նայեցի իմ տվածները: Ես՝ ամեն պատեհ առիթի խոսացողս, որ զգուշավորությամբ եմ մոտենում սեր, սիրելի և նմանատիպ բառերին վարկանիշ եմ տվել մեկին, ով «իմ սիրելի ակումբցին» ա բայց...չգիտեմ էլ ով ա: Տեսնես բա ո՞նց ա սիրելիս դառել: Ժողովուրդ նայեք ձեր վարկանիշայնի մեկնաբանությունները այլոց տված ու նրանցից ստացած և «Ինչու են մարդիկ սուտ խոսում» թեման ինքնստինքյան կփակվի...մենք բոլորս ենք սուտ խոսում::D...ավելի ստելով էլ գրում ենք::D:D

...բլոգներում կա մի լավ հնարավորություն: Ժամանակ առ ժամանակ հնարավոր ա լինում անպետք, պահի էմոցիաները արտահայտած բառերը ջնջել: Shift-Delete-ն ստեղ էլ ա պետք:

Gayl
15.02.2011, 23:38
Ինչպես կարելի է լինել 25 տարեկան, բայց մանկապարտեզի մտածելակերպով տղամարդ, չգիտես խնդաս, թե ապշած լսես, թե գիշերվա 10 ին ինչի համար ա եկել հասել դռանդ շեմը:

- Ախպեր մեր քրոջը դու՞ ես երեկ ծաղիկ տվել
-Ձեր ու՞մ:
-Իմ
-Հա ինքնա տվել, հետո՞
-Ախպեր քուրս նեղվելա, թող էլ տենց բաներ չանի:
-Բա որ նեղվելա խիա վեկալել, նեղվելո՞վ ու էնքան շնորքով ա, որ ժպտալով ասում ա. «էս ինչ սիրունա՞»:
---
Այ հորթեր բան ու գործ չունեք, մարդկանց նեռվերին եք սղոցու՞մ:

Դեկադա
16.02.2011, 18:15
Հիշո՞ւմ եք ակումբում թեմա կար « Իմ զենքը...»:

Իմ զենքը իմ լռությունն է… պարզվում ա, որ ոչ թե ես եմ էտ զենքը օգտագործում, այլ ինքն ա ինձ օգտագործում: Տեսնեմ մինչև երբ:

My World My Space
16.02.2011, 19:23
Աղջիկն այնքան ամաչկոտ էր, որ ամաչեց տղային ասել Ո՛Չ.... :))

Սլիմ
16.02.2011, 20:46
Ոնց եմ մարդիկ իրանցից վանում էն ինչ շատ են սիրում, նրան ում սիրում են, ինչի են վանում? Ինչիա պետք խառնել ամեն ինչ, որ հետո էլ էտ խառնաշփոթի մեջ խճճված , փորձես մի բան շտկել? Ինչի չի կարելի հանգիստ, միապաղաղ ապրել առանց ավելորդ նյարդային վիճակների?

Հայուհի
16.02.2011, 20:54
Այսօրվա նման դրական օր վաղուուուց չեմ ապրել:oy
Շնորհակալ եմ, որ դու կաս... Շնորհակալ եմ , որ քեզ նման մարդու հետ բախտ է վիճակվել ծանոթանալու, շփվելու... Ես քեզ շաաատ եմ սիրում, Արտակ ջան:love

ars83
16.02.2011, 21:06
Էպատաժ, épater բայից, զարմացնելու ձգտում, հաճախ՝ հասարակությունում ընդունված նորմերին կամ հայացքներին միտումնավոր հակադրման միջոցով:
Սա պետք է տարբերել նորություն հայտնելուց: Մարդ կա նոր, հետաքրքիր բան է ներկայացնում, դիմացինը լսում/կարդում է, չի հասկանում, ու ասում է՝ այս մարդը թիթիզանում էր: Մակերեսային տեսակետ:
Բայց շատ հաճախ էպատաժն առկա է: Ֆեյսբուքյան կարգավիճակների մեծ մասը՝ էպատաժ, դիպուկախոսության կամ խորհրդավորության քողի տակ: Ֆորումյան օրագրերի վերնագրերի զգալի մասը՝ էպատաժ: Վատ չէ, իհարկե, գրավիչ, ակնբախ վերնագիրը, բայց երբեմն քիչ թե շատ ակնառու էպատաժ է: Ճաշակով մատուցված էպատաժը նույնիսկ հաճելի կարող է լինել որոշ դեպքերում, բայց դա էլ է ջանքեր պահանջում:
Ու երբեմն հոգնում ես ամենասփյուռ էպատաժից. ավելի լավ է եփած կարտոֆիլը, քան սխտորով ու նարնջով աղցանը:

Rammstein
16.02.2011, 22:35
Ի՞նչ պետք է անի խանութպանը, որպեսզի իր ապրանքը գնեն` այն էլ մյուս տեղերի համեմատ 15-30% բարձր գնով. չգիտեմ ինչ պետք է անի, բայց հաստատ պիտի աշխատի էնպես չանել, որ մարդը առեւտուր անելուց (կամ չանելուց) հետո մտքում մի երկու հայհոյանք հնչեցնելով հեռանա:

Հրապարակի փոստի շենքին կից կրպակին բոլորս էլ պիտի որ ծանոթ լինենք ու պիտի որ իմանանք, որ դա թերեւս Հայաստանի ամենաթանկ առեւտրի կետերից է` ինչ ա թե կենտրոն տեղ ա: Երեկ 250 դրամի բան եմ առնում, մոտիս մանրերն էլ նենց էին, որ 50 դրամը պիտի երկու 20-անոցով ու մեկ 10-անոցով վճարեի: Պարզվեց սրանք 20-անոց ու 10-անոց չեն ընդունում` պատճառաբանելով, որ իրանցից հետո դա չեն վերցնում (ինչին ես չեմ հավատում): :o

Չգիտեմ` ում դեպքում ոնց, բայց իմ դեպքում էդ բուդկեն ցմահ զրկվեց մեկ հաճախորդից ու որ սաղ Հայաստանում հաց ու ջուր չլինի, մենակ էդ բուդկում լինի, մեկ ա չեմ առնի:
Ամեն դեպքում չեմ կարողանում հասկանամ` իրո՞ք էնքան առեւտուր են անում, որ արդեն ծովը ծնկներից ա ու մի հաճախորդ ավել կամ պակասը իրանց չի հետաքրքրում, թե՞ պարզապես կատարյալ ախմախ են:
Ինչեւէ, չնչին հարց ա, բայց իմ համար սկզբունքային ա: :goblin

Սլիմ
16.02.2011, 23:23
Մարդ էլ մի շաբաթ հետախուզական լուրջ աշխատանքով զբաղվի ու վերջում ստանա աշխատավարձի բարձրացում 10.000 դրամով, ոնց որ ծաղրի ...-ի տղեն:angry

Գեա
16.02.2011, 23:55
Գիշերվա մոտավորապես տասնմեկն էր : Դեղատան աղջիկը հոգնած րոպեներն էր հաշվում թե երբ է գալու ժամը տասներկուսը ,որ վերջապես տուն գնա: Երեք շաբաթ էր, ինչ աշխատում էր դեղատանը ու արդեն ինչ ասես չէր տեսել:Ամենաշատը նարկոմաններից էր վախենում:Դեռ դրանց հետ առնչություն չէր ունեցել,բայց երեկոյան ժամերին սիրտը սկսում էր թփթփալ:
Դուռը բացվեց ու ներս մտավ հերթական հաճախորդը:Տղա էր:Աղջիկը լարվեց ,տղան մի տեսակ խառնված էր, ու մտամոլոր:Բա որ նարկոման լինի?
_Ինչ եք ուզում?
-Քուրիկ ջան ինձ մի հատ լատեքս կտաս?
"Ոնց եմ հոգնել էս անգրագետներից,ասա լատեքսն ինչ է այ հիմար,երևի Լայֆտեք ֆիրմայի մեջքի գոտիներից է ուզում,էն որ ռադիկուլիտի ժամանակ են օգտագործում, ու մինչև ապտեկա է հասելԼայֆտեքը է լատեքս է դառել:
_ Ձեր համար է?
_Հա,_ կամաց պատասխանեց տղան:
Ինչ չափ եք ուզում գնել?:
Տղայի դեմքը կամաց գունատվեց, հետո կարմրեց,իսկ վերջում մի կերպ գլուխը կախ գցած կմկմաց
Չչգիտեմ, դա կարևոր չի:
-Ոնց կարևոր չի,դրանք մի քանի չափսի են լինում ,եթե սխալ ընտրեք օգտագործել չեք կարողանա:Լավ ես կվերցնեմ չափը մենակ հիմա սանտիմետր բերեմ գամ ,_ փնթփնթաց աղջիկը ու շրջվեց,որ վերցնի սանտիմետրը:
Այդ պահին թիկունքում լսեց քայլերի արագ թփթփոց:Դա փախչող տղայի ոտքերի ձայնն էր:
Խեղճ տղա... նա ընդհամենը պահպանակ էր ուզում գնել::D

Նաիրուհի
17.02.2011, 03:49
Թեյարանում էինք: Զազի կատարումներից միացրին, ու հանկարծ ընկերներիցս մեկն ասաց.
-Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ուրիշների մոտ փողոցներից Զազ ու Գառու է դուրս գալիս, մեզ մոտ՝ Խատուբա...
:D

Դեկադա
17.02.2011, 09:05
Է՜հ...չգիտեմ էլ, լուռ ու մունջ լսեմ թե՞ գլխիկոր թողնեմ հեռանամ, երբ կյանքիս կեսն ապրածիս կյանքի դասեր ա սովորացնում 11- ամյա աղջիկս…:)

einnA
17.02.2011, 12:00
կողքի սեղանի պուճուրիկ հայելի, ասա ով է մեզանից ավելի հմայելի :think

Shah
17.02.2011, 12:03
էս մի ամիս ա ինչ հոգնում էի գործի տեղը ու քունս տանում էր... սկսեցի հետաքրքրվել ինտերնետում ու խորհուրդներ հարցնել, բայց ոչ երեկոյան սառը դուշն էր օգնում, ոչ էլ շուտ քնելը.. (ըստ երևույթին` տարին մեկ անգամ հանգստանալը ճիշտ բան ա :)) ժամանակն ա..)

էս վերջերս մի հատ կին կա, մեր հացը ինքն ա բերում, իրա հետ խոսք ընկավ դեսից դենից ու ասեց, որ ջինջայով(jinja) չայ խմեմ ու ընդհանրապես շատ օգտագործեմ էդ արմատը...
տենց խոտաբուսություններով չեմ հետաքրքրվել, բացի դրանից էլ ասի արի ու ջինջա ման արի ստե...
հետո պարզվեց, որ ջինջան դա նույն իմբիրն ա(հայերեն չգիտեմ) ու դա նույն կոկա-կոլայի STONEY (http://migrationology.com/wp-content/gallery/nairobi-attractions/stoney-tangawizi.jpg)-ն ա... :)) ջինջան պարզվում ա ամեն տեղ ծախում են... արդեն մի շաբաթ ա խմում եմ.. մոտս էներգիա ա արտադրվում. էն աստիճան, որ կարամ կոսմոս ռակետ զապուսկ անեմ :))
հիմա ոնց որ թարս ըլի, քանի օր ա նստած եմ օֆիսում... գոնե ձևի համար մի բան փչանար մեկի մոտ... ոնց չեմ սիրում էս "ակնոցավոր օֆիսային առօրյան"..


հ.գ. մոտոն ծախե՞մ հեծանիվ առնեմ :think :))

"Green eyes"
17.02.2011, 13:04
Քո աչքերում տեսնում եմ ես,
Հոգիդ նման հրեշտակի,
Քո աչքերը լույս են տալիս,
Փարոս դառնում ճանապարհիս...
Քո աչքերը սիրում եմ ես,
Քո աչքերը քնքուշ, բարի
Քո աչքերը գիշերվա մեջ
Թաքուն գալիս են ինձ այցի,
Մի նայիր ինձ այդպես
Աչքերով քո այրում ես
Հայացքով քո խենթացնում
Ինձ համար դու լուսե մի երազ ես,
Քո լուռ հայացքով
Իմ հոգին այրող արեգակ ես
Ինձ նայում ես այնպես,
Աչքերով քո այրում ես,
Ժպտող հայացքով քո սիրատենչ
Խենթացնում ես...

paniaG
17.02.2011, 13:31
Կան բաներ, որ մտածում էս մենակ ուրիշնորի հետա լինում ու հեռույա քեզանից...բայց մի օր կանգնում էս դրա առաջ ու հասկանում էս, որ կյանքը կոտոկի նման անցնումա բոլորի վրայով ու դու մեջնորի կյաժը չէս…քեզելա տրորում հավասարացնում ասֆալտին…

Katka
17.02.2011, 15:02
Նյարդերը հանգստացնելու եղանակներ`:))

10 րոպեանոց զբոսանք, ձեր մարմինը կթուլանա և լարվածությունը կանցնի:
Լսեք ձեզ դուր եկող երաժշտություն:
Դադարեք խոսալ ձեր անցյալից:
Դանդաղ շնչեք, խորը շունչ քաշեք:
Մինչև տասը հաշվեք, բայց ոչխարների մասին մի մտածեք:
Խնայեք ձեզ: Ինքներդ ձեր հետևից մի ընկեք:
Քնեք մի փոքր:
Խուսափեք կոֆեինից:
Հիշեք արծիվները ճանճեր չեն որսում:
Տները հավաքեք, դարակը դասավորեք, կօգնի մտքերը հավաքել:
Ժպտացեք::angry

CactuSoul
17.02.2011, 15:09
Տղան՝ աղջկան.
- Ես քեզ ասում եմ, որ մորս ավելի շատ սիրես ու հարգես քան ինձ… թե չէ՝ ես իմ ճամփով, դու՝ քո :apeape

Էս գրառումից էլի ակամա խորացա…

Որ ասում են, թե ոչ բոլոր տղամարդիկ են մեծանում, է՞: Ճիշտ են ասում: Տղամարդկանց մեծ մասը ոնց երեխա կար, էդպես էլ մնում է: Ու մամայի փեշից կառչած: Իրենք արդեն տղամարդ են, ինքնուրույն են, լուրջ-լուրջ գործեր են անում, մեծ-մեծ ֆիրմաներում կարող ա պաշտոններ են վարում, փող են աշխատում, ընտանիք են պահում, երեխա են դաստիարակում… բայց մեկ ա՝ «Մամայիս սարքած տոլմեն ամենահամովն ա», կնոջը՝ «Դու բորշ եփել չգիտես, իսկական բորշը մամայիս եփածն ա:love» և այլն, և այլն, ոչ միայն խոհանոցային հարցերում: Էսպիսի տղամարդիկ երևի երբևէ չեն էլ կարող սիրել, քանի որ նրանց սիրտն արդեն զբաղված է, մամայով:love, ու իրենց կին պետք է, որ հետը սեքս անեն, սերունդը շարունակվի, մեկ էլ որ մաման:love մի քիչ քիչ տանջվի` կինը մաքրի տունը, օգնի ճաշ սարքել, բան… Մի խոսքով, կինը պետք է, որ լրացնի իրենց էն մանր-մունր կարիքները, որ մաման:love բավարարել չի կարող:

Սրա հակառակն էլ կա. կես տարվա ամուսնությունից հետո նո՜ր-նոր Լ.-ը խոսքի մեջ կարող է տալ ամուսնու անունը, մինչ այդ մի տեսակ քաշվելով ու պաշտոնականոտ ասում էր «ամուսինս»:
Երբ մի անգամ չգիտեմ ինչ խոսակցության մեջ Մ.-ն ասաց, թե կարող է ծնողների տանը գիշերել, առավոտյան տուն վերադառնալ, Լ.-ը վախեցած ժխտեց նման հնարավորության գոյությունն անգամ. «Վախենում եմ, որ էլ չուզենամ հետ գնալ», ասում է:
Մի քանի օր առաջ, երբ լսեցինք, որ Մ.-ի հայրը հանկարծամահ է եղել, Լ.-ը հոնգուր-հոնգուր լաց էր լինում, չնայած այդ մարդուն չէր ճանաչում: Ասում եմ՝ «Հա, Լ., շատ վատ ա, դժվար բան ա: Բայց օրինակ ես նման բաները հանգիստ եմ տանում, որովհետև բնական ա ամեն դեպքում, չես կարող դրանցից խուսափել: Ինձ համար ավելի վատ ա, երբ մարդիկ են սխալ բաներ անում, երբ կարող էին խելոք վարվել: Իսկ եթե մի բանն անխուսափելի ա, ուրեմն պիտի ընդունես ու անցնես առաջ, կյանքը շարունակվում ա, Մ.-ն ուրիշ մարդիկ ունի իր կողքին, ընտանիք ունի»… Ասում ա՝ «Բայց կարող ա և կյանքը չշարունակվի… Դեպքեր կան, որ հուսահատվում ես…»: «Չէ, Լ., կյանքը մի պահ կարող ա կանգ առնի, բայց չի ընդհատվում ու էլի շարունակվում ա ամեն դեպքում…»: «Հա, իրականում դու ճիշտ ես» - մաքրում ա արցունքներն ու փորձում թեթևակի ժպտալ: Զգում եմ, որ դեռ իր մտքին ա, ուղղակի չի ուզում, ամաչում ա, որ հասկանամ իրեն: …Իսկ ինձ թվում ա՝ մտքով անցել էր, թե ինչ կլինի իր վիճակը, եթե հանկարծ իր.... Ու պանիկայի մեջ էր ընկել, հուսահատություն էր զգում: Որովհետև գիտակցել էր, որ դրանով ինքը մենակ է մնալու էս մեծ աշխարհում, որ իր կյանքը դատարկվելու է բառի բուն իմաստով: Որովհետև մենակ ամուսնացած լինելու խաթեր պետք չի ամուսնանալ, նույնիսկ եթե 40 կամ 50 տարեկան ես:

Լ. ջան, կներես, թե սխալվել եմ: Անկեղծորեն կցնծամ, եթե սխալված լինեմ:

Բամբասանք չեմ անում, եթե տեղը գա, կարող եմ և բարձրաձայնել հենց Լ.-ի առաջ, բայց չեմ սիրում, երբ մարդիկ դիմացինին ցավ են պատճառում մատնացույց անելով այն դառը ճշմարտությունը, որի մասին մտածել նրանք խուսափում են: Եթե ավելի լավ լուծում չես կարող առաջարկել, ուրեմն լռիր: Եթե վերքը բուժող դեղ չես բերել, ուրեմն մի քչփորիր այն իզուր:

Խելոք մարդիկ խորհուրդ են տալիս չխորանալ, բայց ինչ անե՞մ, խասյաթ է:pardon:oy:

Չգիտեմ՝ էս «աջապսանդալից» ինչ հասկացաք, բայց բողոքել չկա, շուտ եմ ասել. ես չէի խնդրել կարդալ:)):

Katka
17.02.2011, 15:15
Խելոք մարդիկ խորհուրդ են տալիս չխորանալ, բայց ինչ անե՞մ, խասյաթ է:pardon:oy:

Չգիտեմ՝ էս «աջապսանդալից» ինչ հասկացաք, բայց բողոքել չկա, շուտ եմ ասել. ես չէի խնդրել կարդալ:)):

Էս գրառումը ստիպեց ինձ մտածել, որ ես աջապսանդալ տենց էլ չսիրեցի սոխի պատճառով:))

Գուցե սակե՞:think

My World My Space
17.02.2011, 15:43
Երկուշաբթի օրը գնացի կոմունալ ծախսերը վճարելու....

Միայն գազի ծախսը 52 000 դրամ էր... դե ինչ-որ ճիշտն ա, շատ ենք օգտագործում: Ավելի լավ ա էդ փողը տամ գազին, քան մանկաբույժներին, որ եղբորս էրեխեքին բուժեն.... բայց ահավոր շատ ա է անտերը....

Սկսեցի հաշվարկ անել:
Գա՞զ, թե՞ հոսանք

ահա հաշվումներիս արդյունքները:

գազի կաթսան մեկ ժամ առավելագույն հզորությամբ միացնելու դեպքում (հաշվի առնելով, որ էդ ընթացքում անջատվում-միանում է) ծախսում է 1.2 խորանարդ մետր գազ, ինչը հավասար է 158 ՀՀ դրամի:

Տունը հոսանքով տաքացնելու համար գործարկում եմ երկու օդորակիչները (կոնդիցիոներ) + 1 էլ. պլիտա: կոնդիցիոներներից յուրաքանչյուրը նախատեսված է 30քմ-ի համար և տաքացնելու ժամանակ 1 ժամ անընդհատ միացնելու դեպքում ծախսում է 0.82 կվ, էլեկտրական պլիտայի հզորությունը 1կվ/ժ- է, ուստի 0.82+0.82+1= 2.62 կվ/ժ , որի արժեքը կազմում է 78.6 ՀՀ դրամ
(հաշվի առնելով որ կոնդիցիոներն էլ է անջատվում-միանում, ապա գործնականում ավելի քիչ)

Այսպիսով տունը գազով տաքացնելու դեպքում մեկ ժամում ծախսում եմ մոտ 158 դրամ
Հոսանքով տաքացնելու դեպքում` ավելի քիչ քան 78.6 դրամը....

Ասածս ինչ ա, անցել եմ հոսանքի, հողեմ Հայռուսգազարդի ու մեր ղեկավարության գլուխը....

Մենակ կաթսան ա ափսոս ժամանակին տեղադրելու համար 1.3 միլիոն դրամ փող եմ ծախսել....

Կաթիլ
17.02.2011, 16:07
… հա ի՞նչ անենք, որ ուշադիր ա էդ մեկի ասածների նկատմամբ, ինձ ի՞նչ, ինչի՞ եմ ինքս ինձ ուտում ներսից… չէ… չեմ ուզում, իմ գործը չի, ոնց ուզում ա ապրի :oy

Սլիմ
17.02.2011, 20:26
Երբ տղամարդը ասումա թքած ունեմ , ինձ չի հետաքրքրում , էտ դեռ չի նշանակում, որ ինքը թքած ունի ու իրան չի հետաքրքրում...
Մեսինգ կամ Վանգա պիտի լինես, որ հասկանաս էտ տարօրինակ էակներին::angry

Կաթիլ
17.02.2011, 20:38
Ոնց եմ հոգնել էս ձմեռից :(
Ապրիլ, արի… ապրել ուզեմ :))

Դեկադա
17.02.2011, 22:27
Դժվար ա գայթակղությանը դիմակայելը: Իրականում դժվար ա: Էտ նույնն ա, որ ափսեի մեջ դնեն մի կտոր թխվածք՝ բեզեով, վրան ելակ, ու ասեն նայի հիացի, հանկարծ չուտես: Էտ պահին հոգիս էլ կծախեմ մենակ թե ուտեմ: Հիմա նույնը թեսթերն են. տարատեսակ, տարաբնույթ: Միշտ աշխատել եմ ուշադրություն չդարձնեմ, ավելին ինձ կամ դիմացինին չճանաչեմ դրանց կետերը լրացնելով: Բայց երկու օր ա էտ միտքը հանգիստ չէր տալիս: Մի ծանոթ ունեմ միշտ ասում ա,« եթե մեկին որոշել ես սպանես գնա ու սպանի: Թե չէ էտ միտքը քեզ էնքան կուտի, որ դու ինքասպան կլինես»: Ինչ լավ ա, որ տենց հիմար մտքեր ուղեղս չեն ուտում: Բայց դե թեսթը հոմ սպանել չի: Հա ինչ անենք: Գոնե մի անգամ չիմանա՞մ ով ոնց ա ինձ վերաբերվում: Որոշեցի օրիգինալ թեսթ հնարել: Ու գտա: Երգ դրեցի մեկի դեպքում գրելով. «նվիրում եմ նրանց ովքեր իմ սրտում կան»: Մյուսի դեպքում էլ «նվիրում եմ նրանց ում սրտում ես կամ»: Պատասխանը պետք ա իմանայի հավանություն տալով կամ չտալով: Պարզվեց դեռ կան մարդիկ, ովքեր կուզեն իմ սրտում տեղ գտնել: Բայց թե ո՞ւմ սրտում ես կամ...հետևությունները ձեր երևակայությանն եմ թողնում…

...:) հա չմոռանամ...թեսթերը միշտ տարբերակներ ունեն: Ինձ մնում ա ճիշտ պատասխանը գտնել:

AniwaR
17.02.2011, 23:16
Հ
.
Գ
.
Ե
ս

գ
ի
ի
ի
ժ

ե
ե
ե
՜
մ

:tease

Adam
18.02.2011, 01:13
http://www.youtube.com/watch?v=YKC_JYhS51Y&feature=player_embedded

:D:D

VisTolog
18.02.2011, 20:54
Արյա ես ո՞նց բացատրեմ երկու խուլ-համրերի, որ մենակ անուն-ազգանունով չեք կարա գնաք բանկից փող ստանաք: Ո՞նց բացատրեմ, որ պիտի իմանաք բանկի անունը, փոխանցման ձևը, կարգը…:angry:{ Անձնագրի մի կողմի xerox-ը որ ուղարկում եք, ի՞նչ պետքա անի դրանով, եթե վրեն ոչ հասցե կա, ոչ բան:

Արյա՛ աղջի, էդ հեռախոսի ձենը կԸդրի՛, որ չես լսում, խի՞ ես ձենը միացրած թողում: Վիբրատո… էէէ վիբրացիան հերի՞ք չի՞: Էդ զանգը արդեն ուրիշ տեղ որ լսում եմ, վատանում եմ::[

Նյարդերս խնայեմ չէ՞:))

Մի քիչ էլ ուրիշ մարդուց բողոքեմ…:))
Արյա աղջի՛, ինչքա՞ն կարելիա ասել, որ excel-ում տվյալ թիվը ստանալու համար պետքա գրես =A2+C2-E2: Էն մեր կողքի նստածն արդեն սովորեց, դու մինչև հիմա չե՞ս սովորել: Մի շաբաթա էդ եմ ասում::sad Էդքան բացատրում եմ, մի հատ չեն ասում «Ոնց էլ դիմանում ես իմ ձեռը»::D:beee


Ֆսյօ:

Նաիրուհի
19.02.2011, 00:35
Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ ս. Սարգսի տոնի նախորդող գիշերը ես մենակ եմ։ Ամեն տարի հավաքում էի ընկերուհիներիս, ու ամբողջ երեկո ուրախանում էինք, ապա հանդիսավոր կերպով վայելում մեր աղաբլիթներն ու պառկում քնելու:
Այս տարի զգացի, որ հավես չունեմ մարդկանց հավաքելու: Ավելին՝ աղաբլիթի հավես էլ չունեմ: Ու ամբողջ օրը տնից դուրս չեմ եկել: Ամեն տարի մեր աղաբլիթները պատրաստում էր մեկնումեկիս տատիկը կամ որևէ այլ բարեկամուհի:
Մի կես ժամ առաջ զգացի, որ իմ արածը սրիկայություն է ինքս իմ հանդեպ: Ախր սա իմ սիրելի տոնն է, որին մի ամբողջ տարի սպասում եմ: Ու հազիվ եկել է, իսկ ես թողնում եմ, որ անիմաստ անցնի...
Հիմա ջեռոցում վարդագունում է առաջին անգամ սեփական ձեռքերովս հունցած աղաբլիթը, որը խոստանում է շաաաատ համեղ լինել, որովհետև մի քիչ ճոխություն եմ թույլ տվել ինձ ու ինչ համով բաներ ասես չեմ ավելացրել :oy
Բայց այս տարվա աղաբլիթս տարբերվում է նաև մեկ այլ համարձակ նորամուծությամբ. վրան անուն է գրված, նրա´ :love անունը:
Մենակ թե մինչև պատրաստ լինելը մամուկս չորոշի գնալ ջուր խմելու...:oy

E-la Via
19.02.2011, 01:18
Հաճախ ասում ենք "չեմ սիորւմ", իսկ այդ ժամանակ մեր սրտից արյուն է կաթում:

Հաճախ ասում ենք "ատում եմ" միայն նրա համար, որ իքներս դրան հավատանք:

Հաճախ "հրաժեշտ" ենք տալիս այն հույսով, որ կտեսնենք նրան ևս մեկ անգամ:

Ասում ենք "հեռացի՛ր", որ նա չտեսնի մեր արցունքները:

Ասում ենք "երբեք", երգ գիտենք, որ դա նորից է կրկնվելու:

Ասում ենք "ես քեզ մոռացել եմ", երբ նրա մասին մտքերը գլխից դուրս չեն գալիս:

Ասում ենք "ջնջել եմ նրա հեռախոսահամարը", երբ այն անգիր գիտենք:

Ասում ենք "մեր միջև ամեն ինչ վերջացած է", երբ ամեն ինչ նոր է սկսվում:

Երբեմն չենք կարողանում ասել "Սիրում եմ", որովհետր վախենում ենք լսել պատասխանը:

Մենք խնդրում ենք, որ մեզ "մենակ թողեն", երբ ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենք:

Շարունակում ենք "հուսալ", երբ չկա ոչ մի շանս:

"Սպասում ենք", երբ գիտենք, որ մեր մասին արդեն մոռացել են:

Երազում ենք` իմանալով, որ "երբեք չի լինի":

Հաճախ "չենք գնահատում" այն, ինչ ունենք, քանի դեռ չենք կորցրել :

Ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք առանց դրա էլ ապրել, բայց սրտին չես խաբի:

Հեռանալով` ինքներս մեզ խոստանում ենք, որ էլ չենք վերադառնա, բայց մի՞թե կարելի է հեռանալ` թողնելով սիրտը:

Ասում ենք "կմտածեմ"` նախօրոք իմանալով պատասխանը:

Մենք նորն ենք փնտրում` իմանալով որ առանց հնի "չենք կարող ապրել":

Ասֆալտի վրա գրում ենք "սիրում եմ"` իմանալով, որ շուտով անձրև է գալու ու մաքրելու է այն:

Այդքան բառեր ենք ասում, իսկ ընդամենն ուզում ենք ասել "Ես քեզ սիրում եմ":

Մենք վիճում ենք, իսկ հոգին բղավում է ` "գրկի՛ր ինձ, ուղղակի գրկի՛ր":

Մենք "ծիծաղում ենք", երբ իրականում անհանգիստ ենք, երբ վախենում ենք:

Սիրում ենք, թեկուզև սերը հակասությունների կծիկ է:


Այս խոսքերը ես չեմ գրել, բայց այսօր բոլորիդ մաղթում եմ առանց հակասությունների Սեր և Կյանք:
Բորոլիդ Սուրբ Սարգսի տոնը թող շնորհավոր լինի :):

Արևհատիկ
19.02.2011, 12:21
Երեկ գործընկերուհիս ինձ համար մի աղաբլիթ բերեց ու մանրամասն բացատրեց, թե ինչ պիտի անեմ՝ «Արև, սա ուտում ես անմիջապես քնելուց առաջ: Ուտելուց հետո հանկարծ ոչ մեկի հետ չխոսես և, ամենակարևորը, ջուր չխմես» :))
Ես էլ խելոք-խելոք էդ աղաբլիթը բերեցի տուն, մի քանի ժամ տրամադրվեցի, որ պիտի ուտեմ, էդ ընթացքում էլ մամայիս պատմեցի, թե ինչ հրահանգներ եմ ստացել: Ամենաշատը էդ չխոսալու պահն էր ինձ անհանգստացնում :D Ուտելու ընթացքում էլ մամաս փռշտաց, մինչև ես ասեմ «առողջություն», ինքը ասեց «լավ հասկացա, շնորհակալություն» :D
Տենց մի կերպ կերա ու պառկեցի քնելու, բայց մինչև երազների գիրկն ընկնեմ, ես արդեն ծարավ չէի, որ հլը մեկն էլ բերի ինձ ջուր տա:P
Վերջը ասեմ, ինչ եղավ: Երազումս՝ էլ դպրոցս, էլ ինստիտուտս ու ինստիտուտից հուշ մնացած տետրերիս արխիվները, էլ հիմնարկի աշխատանքային արխիվները... ինչ ասեք, որ չեմ տեսել, բացի էդ ջուր բերողից :beee

Մի խոսքով՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում ինչի մասին մտածել էի, երազումս տեսել եմ :))

"Green eyes"
19.02.2011, 17:42
Սեր... Դու, որ շատերին երջանկություն ես տալիս, Շատերին ցավ և տառապանք ,Ոմանց ինչ-որ ակընթարթային հուշեր, Իսկ ոմանց նույնիսկ բարություն: Սեր... Դու այնքան փոքրիկ մի բառ ես, Ընդհամենը երեք հատիկ տառ, Բայց քանի-քանիսին ես երջանկացնում, Քանի-քանիսի աչքերն ես արցունքով լցնում: Սեր... Դու, որ համարվում ես աշխարհի տերը, Դու, որ գիտես բոլորի սիրտը Դու, որ զգում ես միայնությունը և ուրախության բերկրանքը: Սեր... Որ եղել է մարդկության սկիզբը, Որ հուշել է երջանկության գաղտնիքը. Այո', դա սերն է , ինձ հյուր է եկել, Եվ առանց թակելու նա ներս է մտել:

paniaG
19.02.2011, 18:26
Ծաղիկ /ասա վերցնի,տեսնես կվերցնի՞, որ չվերցնի էլ ոչինչ, պիտի թանկացնի չէ սկզբում իրան/
Ծաղիկ, շոկոլադ /առաջխաղացումա, որ էս էլ վերցրեց ուրեմն էդա:ok/
Ծաղիկ, շոկոլադ, օծանելիք /վերջին անգամ վրայից լավ հոտ էր գալիս շատ, սրան նման էր, երևի դուրը գա,/
Ծաղիկ,շոկոլադ, օծանելիք, փուչիկ /ռոմանտիկա էլի, նորություն,Վալենտինի օրը քաղցր մի բան պեքա, սրտիկ կոնֆետ/
Ծաղիկ,շոկոլադ, օծանելիք /էս դուխիները խի՞ են սենց տանկ, լավա ծնունդը տարին մեկա/
Ծաղիկ,շոկոլադ /«մեր օրնա:kiss» հասկացանք էլի, լավա էս էլ հասցրեցի առնեմ/
Ծաղիկ /ովա ասել, որ խաղաղոհթյուն աղավնիներն են բերում, հիմա ծաղիկի փոխարեն աղավնի նվիրեի հո չէի՞նք բարիշի/

Սխեմայա: Բան չեմ մոռացե՞:thinkլ...հաաաաա....փափուկ խաղալիքը:)) Ուրեմն տղաներ ջան, հիշեք ինչքան փոքր-մոքր լինի ընկերուհին, էնքան ավելի «Նեեեեեեենց մի հատ խաղալիք էէէէէէէր նվիրեեեել, իմ բոյին էէէէէր:love»-ի հնարավորությունը մեծ կլինի::victory:

Աբելյան
19.02.2011, 19:34
Ով ասում ա կյանքը լավ բան ա, իրա ձենը տաք տեղից ա գալի:

Էլիզե
19.02.2011, 19:36
Ով-ով, բայց ես լավ գիտեմ՝ ինչքան դժվար է սպասարկման ոլորտում աշխատելը. հոգնա՞ծ ես, սովա՞ծ ես, ուրա՞խ ես, տխո՞ւր ես, դժբա՞խտ ես, երջանի՞կ ես, հիվա՞նդ ես, առո՞ղջ ես... եթե աշխատանքային ժամերդ են՝ պԼծ՝ հագնում ես "ժպիտ" անունով դիմակդ ու հա՛յդա՝ բարեհամբույր ու ժպտերես... /անգամ եթե չարահամբույր ես ու տխրադեմ/ :}

հա, դժվար է, բայց հնարավոր՝ աշխատանք բնույթից է գալիս...

Ուրեմն ինչո՞ւ ես էդքանը հասկանալով՝ պետք է նորմալ աշխատեմ, իսկ հայկական-ավանդական-միակ-անկրկնելի վաճարողուհիները պիտի հաճախորդի հետ էնպես վերաբերվեն՝ ասես հաճախորդի պապը քեմալ աթաթուրքի կյանքը փրկող բժիշկն է եղել...հաճախորդը ինչո՞վ է մեղավոր, որ կենցաղային սուղ անհրաժեշտությունից ելնելով մտել է ձեր սուպերմարկետը ու վրդովել է ձեր անդորրը... :blin

Shah
20.02.2011, 09:05
1. ես ալկագոլիկ չեմ, բայց առավոտ 100 գրամ խմելը ճիշտ բան ա :)
2. Չուկ, մալադես... վերջապես :))
3. 2 տարի առաջ կանգնած էի անդունդի առաջ... 2 տարի առաջ թունելի վերջում արհեստական լույս էր... իսկ հիմա` ի՞նչ թունել, ի՞նչ լափուշկա... վերևի էն Տղուն շնորհակալ եմ.. իսկականից շնորհակալ եմ ու գնահատում եմ...
բայց նիուժելի մարդ պիտի մինչև վերջ ընկնի ներքև որ նոր ընդեից հելնի վերև... նիուժելի մերոնք` հայերս էլ պիտի մի հատ մեջքով գետնին խփենք, նոր կատաղենք ու սաղ շրջենք..
4. պատրաստվում եմ գնամ ժամանակ անցկացնեմ, հույսով եմ նորմալ կլինի. հույսով եմ քանի որ երեկ ընտրություններ էին, սրանք էլ լավ չեն տանում ընտրությունները, շոֆեռը ասեց որ ընդդիմությունը սկսել ա մուննաթ տոնը :))
5. էն կետիկով Հայկն էլ իզուր ա բողոքում, մի հարմար առիթ ըլի` պիտի հետը խոսամ... ասում ա տաք տեղ, սառը տեղ... եսիմ ինչ...
էլ չգիտի մինչ տաք տեղը էնքան սառը տեղ ա եղել, որ գեմառոյ եմ ունենում մենակ հիշելուց.. չէ, հաստատ պիտի ասեմ, որ չհուսահատվի:

Kita
20.02.2011, 14:56
Իմ երազները ինձ վերջը կգժվացնեն(ավելի շուտ դականած կանեն, հայերեն բառը չգիտեմ)::))
Արի ու հասկացի երազում ես, թե իրականում է ամենը: Էն օրը սենյակումս նստած երկար չէի կարում հասկանալ, քնած եմ, թե: Մինչև քուրս եկավ, ուղարկեց շանը ման տալու, բայց էլի կասկածում էի, որտև դուրսը նենց ամայի անկապ էր:}
Նույն ձև երազներում:)) Ու էտ անտեր մշտական dejà-vu-ի զգացումը, խիղճ չունեն:beee
Ոշմ պառանոյիկ եմ դարձել:))
Մյուս կողմից ֆանտաստիկ երազներս:D
Օրինակ էսօր սամալյոտ էի նստել, պրիտոմ նենց սամալյոտ էր, որ ոտքերս դրսում էին ու մի հատ էշ օդաչուով, տենց էլ տեղը չբերի ռեալ կայնքում իրան որտեղ եմ տեսել, բայց մինչև տեղ հասնելը մի 5 անգամ տարբեր տեղեր վայրեջք արեցինք, ինչը բոլորիս հիստերիկայի էր հասցնում, պրիտոմ ուղևորները պարբերաբար փոխվում էին ու բոլորը հիմնականում անցյալ կյանքիցս էին, բայց ավելի հասուն վիճակներում:}:
Սկզբից էլ ավտոբուսում էի անտիկվառ, որը անընդհատ փորձեր էր կատարում ինչ-որ մի տեղ գլորվելու, բայց իտոգի հասանք օդանավակայան, որտեղ էլ կորել էինք:D Ու հա լիֆտեր էի նստում, մեջը մնում, մի կերպ հելնում::}
Երազաբացատրող եմ ուզում կարգին:))

Inna
20.02.2011, 15:16
Կիտա-ի գրածը կարդացի, ու հիշեցի...
Էս երեք ամիս կլինի /էտ ժամանակահատվածում տեսածս երազները/ կատարվում են, արդեն մի յոթ-ութ երազ կատարվել ա, ու կատարվում ա ամենաուշը հաջորդ օրը::))
Էտ դեռ քիչ ա մի երկու-երեք տարվա մոռացված բաներ եմ հիշում, մտածում դրա շուրջ ու...ինչ մտածում եմ կատարվում ա...:8 Գոնե էտ երազներում լավ բաներ լինեն, մի քիչ ուրախանանք, կյանքը փոխվի դեպի լավը...;)
Հուսանք ու սպասենք...:))

Agni
20.02.2011, 21:50
Հմմմ... նորից... կարծում էի անացա, բայց չէէէ...անընդմեջ նոր իրավիճակներ ու կյանքի կողմից դրված թեստավորում, անընդհատ փորձում են «վերևներից»՝ չափելու քո զգոնության աստիճանը: Դե ինչ, ես պատրաստ եմ.անցնենք հաջորդ փուլին...
Տեսնես ինչքան կձգեմ...

Էլիզե
20.02.2011, 22:00
Կյանքն օրենքներ չունի... կյանքում միշտ պետք է պատրաստ լինես իմպրովիզացիաների...
Սխալ-ճիշտ չկա, կա իմպրովիզացիա... :)

"Green eyes"
21.02.2011, 11:57
1. Մի երջանկություն կա կյանքում, սիրես և սիրվես
2. Անցյալը անցավ, Ապագան դեռ չի եկել, Ներկան մի թող կորչի
3. Ամենալուրջ խոսքերը կատակով են ասվում
4.Կյանքը ոչինչ է ,բայց ոչինչ արժանի չէ ինչքան որ կյանքը
5.Եթե կարծում ես, որ ժամանակը անցնում է սխալվում ես, ժամանակը կանգնած է մենք ենք անցնում
6.Մի տխրիր սիրո համար,որ էլ չկա,այլ ուրախացիր, որ մի ժամանակ կար
7. Ցավալի է, որ չես սիրվում, բայց ավելի ցավալի է,որ ունակություն չունես սիրելու

Jarre
21.02.2011, 14:29
Այսօր ընկել էի երազանքների գիրկը։ Բայց հենց երազում եմ հիշում եմ Քիփլինգի խոսքերը՝ «If you can dream and not make dreams your master»։ Ասեմ, որ իմ մոտ ստացվում է ուղղակի երազել՝ թույլ չտալով, որ դրանք ղեկավարեն ինձ։

Ինչի՞ էսքան երկար-բարակ գրեցի։ Ուրեմն այսօր երազում էի, որ եթե հանկարծ մի օրով նախագահ դառնամ մի տոն կավելացնեմ Հայաստանում։ Ավելի ճիշտ չեմ ավելացնի այն արդեն կա, ուղղակի փոփոխություն կմտցնեմ մեջը։

Ապրիլի 1-ը կհամարվի ոչ միայն ստի օր, այլև Հ1-ի օր :viannen_13: :bux:


ՀԳ՝ Բա սա ապրիլ ա՞, որ մենք ապրում ենք :unsure

Chuk
21.02.2011, 17:26
Ազգս լրիվ դեգրադացվել ա... հրաշալի քանդակագործ ա մահացել՝ Բեջանյան Դավիթը... սրանք Էմի՜, Եվրատեսի՜լ, երգի ընտրությու՜ն...

My World My Space
21.02.2011, 23:49
Չէ՛, բան չեմ ասում, ուղղակի մտածում եմ....


Լինում են պահեր, որ քիչ է մնում
Ամեն ինչ թողնեմ ու լուռ հեռանամ,
Բայց քեզնից ինպե՞ս և ո՞ւր հեռանամ.
Ամենազորեղ իմ անզորություն
Իմ անտանելի բնավորություն....

Համո Սահյան

My World My Space
22.02.2011, 10:41
Համո Սահյանն էսօրվա մեր վիճակի մասին....:think

1
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է,
Արքայից արքան է,
Իշխանաց իշխանը....
Հավք կա՞, որ ապահով
Նստում է իր տանը:
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է,
Հաշվե՞լ եք արքայի
Բաժինը որքան է,
Առնում է ու տանում
Ինչքանից ինչքա՞նը:
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է...

2
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է:
Տեսե՞լ եք արքայի
Արյունոտ կոպերը,
Հաշվե՞լ եք հավքերի
Ճիշերն ու թղբերը:
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է:
Ասում եք: Երևի
Ձերը խելքն էլ այդքան է:
Հաշվե՞լ եք ինչքան են
Զոհերի ողբերը....
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է....

3
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է,
Հավքերի պարծանքն ու
Պատիվն է արծիվը:
Բայց ե՞րբ է նա պահել
Հավքերի պատիվը:
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է:
Նա միայն ու միայն
(աշխարհը իմ վկան է)
Պաշտում է իր ձագին,
Պաշտպանում իր քիվը:
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է....

4
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է:
Հաշվե՞լ եք երբևէ
Արքայի մեղքերը,
Հաշվե՞լ եք հավքերի
Վշտերն ու վերքերը:
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է
Բողոքե՞ն հավքերը....
Դա հեշտ չէ այնքան էլ,
Քանի որ հզոր են
Արքայի զենքերը:
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է....

5
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է,
Հավքերի տերության
Տիրակալն ու տերը,
Բայց ինչո՞ւ օրենք է
Հավքերին ուտելը,
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է:
Բայց ինչու՞ ամեն տեղ
Արցունք ու կական է,
Ինչի՞ց են տագնապած
Հպատակ հավքերը:
Ասում եք Արծիվը
Հավքերի արքան է....

Դեկադա
22.02.2011, 13:20
Իմ համբերության բաժակը նմանվում ա մաղի: Կեղտը թափվում ա` մաղում թողնելով պարզն ու մաքուրը:

A.r.p.i.
22.02.2011, 14:44
Իսկապես որ կյանքը խաղ է: Նախկինում կյանքը շախմատի էր նման, կային և' թագավորներ, և' թագուհիներ: Կար հարգանք մեկը մյուսի իրավունքների նկատմամբ: Քանի գնում կյանքը շաշկիի է նմանվում, առաջ ես գնում, կուլ են տալիս, ետ ես գնում կուլ են տալիս: Իսկ երբ է գալու էն ժամանակը, որ առանց կուլ տալու կամ կուլ գնալու, առանց խոչընդոտների հասնենք դամկային::think

"Green eyes"
22.02.2011, 17:34
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են ,ոմանք բարձրանում.
Ոմանք նստած են հանգիստ ու խաղաղ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Եկեք մտածենք մեր կյանքի մասին:
Որ ամեն մեկը գտնի իր տեղը կյանքում:

My World My Space
22.02.2011, 17:50
Ուֆ, չիդեմ էէէէէ՜, աղջիկները գենդերային անհավասարության դեմ են պայքարում.... իրանք մի ամբողջ միամյսակ ունեն, իսկ տղամարդիկ 2 օր ունեն, էն էլ ոչ մեկը ղայդին տոն չի.....:(

Gayl
22.02.2011, 18:59
Երեկ ամբողջ օրը ինետի դիմացն եմ եղել, հեռախոսս չգիտեմ ուր ա, վեցից հետո ասացի, որ եթե ինձ ուզեն կասեք տունը չի:

Առաջին դեպքում շատ լավ եղավ, որ տանից դուրս չեմ եկել, դե պատկերացրեք ծնունդ, լիքը խմիչք, իսկ վերջ ինչ պետք է լինի՞ ... այ ապրեք հենց այդպես էլ եղավ, այ մարդ շառից փորձանքից հեռու ինչքան ուզում եք իրար միս կերեք, հետո առավոտն էլ հելեք իրար լպստեք:

-Վահագ քնիցդ հել քեզ են ուզում:
-Մա դժվար ա՞ ասելը որ քնած եմ, ասա քնած եմ:
-Տյոմն ա (իմ ամենամոտ ընկերը) կանչում:
-Դե ասա թող գա:
----

-Ի՞նչ կա ախպերս:
-Հեչ անկապ ի՞նչ լավ արիր, որ երեկ չեկար:
-Բլա-բլա-բլա
-Արա դե զզվում եմ դրանցից:
-Քո մոտ ի՞նչ կա, խի՞ ես անհասանելի:
-Հեռախոսս չգիտեմ ուր եմ քցել, բայց ինադու տնից չէի հելնում:
-Հա տենց էլ ջոկել էի, բայց Մաքսին փող պտի տայիր:
-Արաաաաաաա, մտքիցս թռել էր, խոսք էի տվել ու շատ կարևոր էր իրա համար էտ փողը, հեռախոսդ տուր զանգեմ թող գա տանի:
-Պետք չի զանգես, ես տվել եմ:
-30.000՞ :o
-Հա
- Արա էտ կոլան խի՞ ես բերել սիգարետ բերեիր, երեկ 50 դրամի պատճառով սաղ գիշեր չեմ ծխել:D:D
-Տունը մարդ չկար, ես էլ սոված մեռնում էի ասի գամ ձեր տունը հաց ուտեմ:D:D
------

Իմ ընկեր այս խոսքերը քեզ չեմ ասում, որովհետև դու այն լսելու կարիքը չունես, ես քեզ շնորհակալություն չասացի, որովհետև մենք իրար շնորհակալություն չենք ասում, եթե այդ փողը այսօր տայի, ոչինչ էլ չէր փոխվի, բայց դու թույլ չտվեցիր խոսքս գետնին ընկնի, շնորհակալ եմ իմ լավ ընկեր:

Shah
22.02.2011, 19:25
ոչ մի բան զոռով չի լինում, ինչ ուզում ես արա, դաժե եթե մեջտեղից քեզ ճղես… եթե իհարկե չգիտես մի քանի ճիշտ բան
1. պետք չի գոռալ մարդկանց վրա
2. ասածդ նենց պիտի առաջ տանես, ոնց որ թե այլ ընտրանք էլ չկա
3. աչքերին պիտի նայես ու հաստատուն ձայնով քո էշը քշես…
4. դիմացինիդ ասած բոլոր քեզ դուր չեկող բաներին “անկեղծ” զարմանաս
5. ինքդ հավատաս քո ասածին, դաժե եթե ասում ես որ դու ամն-ի նախագահն ես արդեն կես ժամ կլի

օրինակ
1) սկզբում տրեներս ինձ նույն սկզբունքով ասեց որ 1կմ լողը դա մինիմումն ա… մի շաբաթից հետո 2..(ու արդեն տենց էլ կա)
2) էսօր ուզում էի մտնեմ հիվանդանոց ու ձրի ստուգվեմ (ձրի քանի որ բժշկական ապահովագրության քարտ ունեմ), բայց դե քարտս տունն էր մնացել... սրանք սկսեցին թե բա չէ` պիտի վճարես... ոբշմ, ճշտով բացատրեցի որ ձևը տենց չի ու անուն ազգանունով իրանք պիտի ընդունեն ինձ...
3) մի հատ կին կա մեր մոտ բաժ.սպասարկման աշխատող, կլինետին նենց հավեսով կհամոզի որ ինքը` կլինետը սխալ ա արել որ էս ժամին ինտերնետ ա մտել, ոնց որ թե էդ մարդն ա մեղավոր որ մենք կապ չունենք...:)))
ոբշմ դուխով
հ.գ. մնում ա շեֆիս բռնացնեմ աշխատավարձի մոմենտով խոսալու ունեմ... :))

Ժունդիայի
22.02.2011, 20:12
Մի շաբաթ մենակ եմ տանն անց կացնելու: Ինչեեեե՜ր եմ անելու::love

Ավել-սավոկ-պոլի փեդ: Լվացք: Ճաշ եփել: Փոշի մաքրել: Ինքս ինձ տեղերում սուրճ բերել: Տանից դուրս գալուց հետևիցս կռուշկով ջուր շփել...:cry

Կաթիլ
22.02.2011, 22:24
Ի՞նչ կարիք կա մի պարզ բանը բարդացնլ… հետո էլ պահանջել պարզ նայել այդ բարդությանը: :8

Էդպես էլ չհասկացա… ում պետք էր, նա հասկացավ:

Դեկադա
22.02.2011, 22:48
Իմ աղջիկը...Մի քանի օր առաջ դասերից հետո, առանց զգուշացնելու, մնացել էին խաղալու, ինչի պատճառով դաշնամուրից ուշացել էր: Ես էլ որպես պատիժ արգելեցի մի շաբաթ մուլտերը նայելուց, համակարգչին մոտենալուց: Էսօր երևի համբերության բաժակը լցվել էր եկավ կանգնեց դիմացս ու.
- Հենց մտնես զուգարան դուռը վրադ փակելու եմ ու գիշերը կքնես ըտեղ: Իսկ ես ինչ ուզենամ կանեմ...:D

...աչքիս օրս սև արած պտի անցնի...

My World My Space
23.02.2011, 00:17
Սպորտային նորություններ

Միջազգային մրցումներում հայ լողորդուհիների ցուցաբերած արդյունքները ջրի երես են դուրս եկել..... :lol

"Փյունիկը" չկարողացավ անցնել Աշխարհի Առաջնության ֆինալի 1/32-րդ: :(

Nare-M
23.02.2011, 00:43
Մի բան չեմ հասկանում. ինչո՞ւ է շատ հայերի մեջ դեռևս մնացել տղաներին Փետրվարի 23-ի առթիվ շնորհավորելու սովորությունը::unsure Լավ, ասենք, խորհադային տարիներին ծառայած մարդկանց շնորհավորեն, էլի հասկանալի է, բայց շնորհավորում են Հայկական բանակում ծառայած ու ծառայող երիտասարդներին: Եվ մի բան էլ դեռ, երբ այդ տղաներին շնուհավորում ես Հունվարի 28-ի առթիվ՝ զարմանում են թե, այսօր ի՞նչ տոն է որ, իսկ Փետրվարի 23-ին ասում են թե, չե՞ս ուզում տոնս շնորհավորել: Չգիտեմ::esim

Ինչուիկ
23.02.2011, 01:27
Կարոտել եմ...:)

"Green eyes"
23.02.2011, 11:46
Սիրո հարցում բոլոր մարդիկ,
Ունեն կամ լավ,կամ վատ կարծիք,
Կան շատ սրտեր -շատ երջանիկ,
Կան և սրտեր տխուր փոքրիկ:
Սիրո թեման կա ամենուր,
Սերն իշխում է ամեն մի լուր,
Սիրուց ծնված անմեղ բալիկ,
Հանուն սիրո զոհված մարդիկ,
Սերը դեպի հայր,մայր ,հայրենիք,
Դեպի Աստված դեպի երկինք,
Բոլորն ունեն սիրո կարիք,
Առանց սիրո չկա բարիք,
Սիրուց ծնված անմար հուշեր,
Սիրած ֆիլմեր ,անգին երգեր,
Սիրով լցված անթիվ սրտեր,
Ամենուր սեր և միայն սեր:

Chilly
23.02.2011, 12:15
Մի բան չեմ հասկանում, այ մարդ, ինչի՞ հետևից եք ընկել, փոխանակ ձեր կյանքում տոների քանակը ավելացնեք ամեն գնով, հակառակն եք անում, պայքարում եք տոների դեմ... Այ ժողովուրդ, տոնը վատ բան չի, նույնիսկ՝ անիմաստ տոնը, ինչքան էլ որ այն աբսուրդային լինի, տոն ա չէ՞, դրական լիցք ա չէ՞, դե այ ձեր ցավը տանեմ, վայելե՜ք... Էս չի տոն, էն չի տոն, էս մի տոնը հին ա, պադյեզդը կեղտոտ ա, հիտլերը տեղում չի... հերիք եղավ էլի, ոչ մի տոն էլ ոչ ոքի համար կենսական նշանակություն չունի, դա ընդամենը ձև է, դեհ եկեք էդ ձևից էլ փորձենք հաճույք ստանալ, թե՞ ձեր կյանքում հաճույքներն էնքան շատ են, որ էս մեկը դեն եք շպրտում... իմ կյանքում շատ չեն, իմ աչքից հեռու դեն շպրտեք, որ ինձ վատ չզգամ...

murmushka
23.02.2011, 12:28
այսօր գնեցի նոր ականջակալներ
նստել եմ համակարգչի դիմաց միացրել սքանելի մի երաժշտություն ու վայելու եմ տաք թեյ: ինչ հիանալի է կյանք, նույնիսկ չեմ զգում, որ աշխատանքի վայրում եմ, որ շուրջս անտանելի տոթ է , որ միացրած համակարգիչների ձայն ու թիվը գերազանցում է սենյակի մարդկանց թվին ու ձայնին:
վաղուց էի երազում նման հանգստության մասին
ես կտրվել եմ իրականությունից ու դա ինձ դուր է գալիս
այսօրվանից սկսում եմ իմ հոգեկան ներդաշնակությանը նվիրված միամսյակը, ոչ ոք և ոչինչ ինձ հունից չի հանի այլևս, ամեն ինչ լավ է լինելու
ԱՄԵՆ ԻՆՉ
Հ.Գ. սա աուտոթրեյնինգ էր;)

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=yOCZ5K1vxCQ
Հ.Գ.1 նման հանգիստ երաժշտություն եմ ուզում

Կաթիլ
23.02.2011, 14:28
Մի տեսակ չափազանց սենտիմենտալ եմ դարձե՞լ :8
Գիշերը "Sweet november"-ը նայելուց հետո կարգին չկարողացա քնեմ, էդքան չէի տխրել վաղուց… հիմա էլ էդ միտքն ուղեղիցս դուրս չի գալիս: Չէ, ոչ թե ֆիլմի ավարտը, կամ սյուժեն ազդեց, այլ ուղղակի մի պահ պատկերացրի, որ լինում են մարդիկ, ովքեր էդպես էլ չեն գտնում իրենց ամենաքաղցր ամիսը…

CactuSoul
23.02.2011, 17:23
Մի՞թե այդ ամենը դու ես,
Թե՞ հենց այդ է, որ ես դու:
Մի քանի զգայուն րոպե, և պարզվում է, որ
Ոչ ոք քեզ չի ճանաչում…
:sulel

Չգիտեմ՝ ինչու հատկապես այս երգը լսելիս ցանկություն առաջացավ ասել(:}:pardon), բայց… վանաձորցիներին մի ուրիշ տեսակ եմ սիրում:love

Ռուֆուս
23.02.2011, 18:37
Եկել եմ մի քիչ բողոքեմ: Չգիտեմ, ես եմ հոգնել, թե իրոք էդպես է, բայց էս վերջերս ֆորումի քննարկումները հեչ դուրս չեն գալիս: Ահավոր անհետաքրքիր ու ձանձրալի է դառել: Ամենաշատը ջղայնացած եմ իմ վրա, որովհետև մի ամիս ա Ակումբում ոչ մի արժեքավոր բան չեմ գրել :(

Քանի որ չեմ սիրում Անկապ Օրագրում բողոքավոր գրառումներ կարդամ մի քիչ մթնոլորտը փոխեմ :)

Էսօր արթնացա ու զգացի, որ պոզիտիվի խիստ պակաս ունեմ: Բռնեցի հեռախոսիս ֆոնը փոխեցի, վառ կարմիր գույնի նկար դրեցի, հետո նոթբուքիս ու գործիս տեղի կոմպերի wallpaper-ները փոխեցի, էլի վառ կարմիր ֆոն դրեցի: Անընդհատ ուզում եմ նայել էդ կարմիր գույնին ու հիշել, որ կյանքը հրաշալի է, որ սև գծին միշտ սպիտակ գիծն է հաջորդում ու երբ հնարավոր է երջանիկ լինել, պետք չի ընկնել դեպրեսիայի մեջ :}

Հիմա կյանքիցս բոլոր մռայլ գույները հանելու եմ ու թողնելու եմ միայն վառն ու պայծառը: Ինչի՞ իզուր տեղը ներվայնանամ, երբ կարող եմ ուրախ լինել :flower

paniaG
23.02.2011, 18:49
Էնքան էի ուզում արտահայտվել, բայց Ռուֆուսի գրածը կարդացի ու չեմ թույլ տա ինձ հիմա գրել էդ հավաքվածը միջիս...մնաց ուրիշ անգամ:

John
23.02.2011, 19:45
Ո~նց եմ զզվել էս ամեն ինչից ու ո~նց եմ կարոտել քաղաքացիական կյանքը... Ինչքան էլ ասեմ ամեն ինչ լավ ա, մեկ ա տենց չի... Մեկ ա պահ ա գալիս, որ ուզում եմ կորեմ ստեղից... Նենց կորեմ, որ 3 օր գոնե չգտնեն... Չկա տենց ձև) չեն դիմանում ներվերս...
Սուտի, ձև բռնած մալոլետկա ջան, մի արա տենց բան, սխալ ա էդ, ափսոս հնարավոր չի դրանում քեզ համոզել... Ես ստեղ, դու օդերում...

ars83
23.02.2011, 22:54
Այսօր հին-հին դարուց հիշատակ ալյաց մեջը պտրում էի, «սեփական արտադրության» այս թեման (http://www.akumb.am/showthread.php/30293-%D5%88%D5%9E%D5%BE-%D5%A7-%D6%83%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC-%C2%AB%D4%B1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1...-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%C2%BB-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82) հայտնաբերեցի: Այնպես էլ մի պահանջատիրական վերնագիր եմ դրել, երևի ինձ զգում էի արդարության մարտիկ: :D Հիմա նույնիսկ չեմ հիշում՝ ինչի մասին էր թեման, որի համար «պայքարում էի»: Մի հատ նայեք Արշակի հաշտարար, բայց վճռական, մանրամասն պատասխանը: Երևի ահագին ջղայնացել եմ այդ պատասխանի վրա, իսկ հիմա կարդում եմ, պատկերացնում, թե ինքն ինչքան է ջղայնացել ու ինչքան է իրեն զսպել՝ այսպիսի քաղաքավարի պատասխան գրելու համար:
Արշա՛կ ջան, :friends:: Կարոտեցի (շատերին): :(

paniaG
24.02.2011, 02:01
Էս ինչ խառնա...որ մտնում էս սենյակ ու սաղ թափռտածա լինում, այ էդ վիճակնա լրիվ, ծանոթներիցս ոչ ոք չի լսել ինձ բողոքելուց, որ հիվանդ էլ եմ լինում ասում են «տեսքիցդ հեչ չէս ասի» բայց տեսքով որ լիներ ուրեմն ես ամենաուրախ առողջ ու դրական մարդն եմ աշխարհի վրա: Մենակ անկապումա, որ կարողանում եմ դատարկել էս հավաքվածը, դե ստեղ էլ են մարդիք կարդում, բայց տարբերություն կա, ստեղ կարող են ուղակի չկադալ ու վերջ, անպայման չի կարդան ու ստիպված կարեկցանքի խոսքեր ասեն:
Պրծել են դրական բաները հո զոռով չի:( որ առավոտվա կոֆեի համար պեսոկ էս ուզում մեկ էլ տեսնում էս վերջացելա, բայց մեկա քերում էս փորձում միիիիի քիչ գտնես գոնե, այ տենց լավ բաներ եմ ուզում քերեմ առօրյաներիս անկյուններից չի ստացվում: Էսոր մետրոյում տեսա մի կին երեխու հետ մի կտոր հաց էին ուտում, վատ էին հագնված ու պարզ երեվում էր, որ միակ բաննա որ էսօր կերել են ու մոտս գումար չկար, որ տայի, որովհետև իմ աշխատավարձը թիթեռի պեսա մի օրվա կյանք ունի:angry լացս եկավ, հազիվ եմ ինձ զսպել, մի անգամ մեկը ասեց «թող լինեն երեխեքը, ոչինչ ոնց կապրեն կապրեն, բայց թող լինեն» սխալա, դու իրանց հարցրու, որ ընտրելու լինեին ի՞նչը կընտրեին...թող լավ լինեն...էէէէէէէէէէէ....լավ է...ինչ անարդարա ամեն ինչ էնքան նեգատիվ բաներ են տեղի ունենում մտածում եմ կցնորվեմ հեսա....էս ինչ ողբ եմ դրել....մեկը մի հատ խփեր ասեր՝ հավաքի քեզ:angry ինչ գրում եմ ասում եմ «մեկը լիներ...» շատա պետք էդ մեկը է ախար...

Հ.Գ. ներողություն ենք հայցում ժամանակավոր խափանման համար:
Հ.Գ. Հ.Գ. «Լավ կլինի հո սենց չի մնա, մի փոքր պետքա դիմանալ Րիպ ջան, գոհ եղի, էն ամեն ինչի համար ինչ ունես ու լավը միշտ էլ կա, էդ նկատի ու վատը թող» կասեր էդ մեկը, որ լիներ ու կգրկեր պիիիինդ:

Kita
24.02.2011, 02:05
Էսօր շատ լավ օր էր, ահավոր լավ ու դրական լիցքերով ու ոչ միայն ինձ համար, այլ նաև նրանց, ում հետ օրս անցավ ու մեծ մասը Լոկիի շնորհիվ էր, այսինքն Լոկիի ջերմության:)
Գիտեմ շատերին զզվացրել եմ շնովս, բայց դե:)
Ասածս էն է, որ ինչ հաճելի ու ժպտալի է, երբ մեկը քո հետ միշտ կիսում է իր ջերմությունը, հենց ընենց տեղը, առանց հետին մտքերի, առանց հաշվարկների, առանց առանցների: Ինքը կարիք չունի մտածելու տա սրան, չտա սրան, հեռու մնա, չմնա, կիսվի, չկիսվի, հավես կա, չկա, հիվանդ է, հիվանդ չէ, էտ ինչ կարևոր է, եթե դիմացտ լավ մարդ է, երբ դիմացտ հարազատ մարդ է:
Իսկ մնացած դեպքում մտատանջությունների շարան: Հանկարծ բա որ շատ ջերմություն տվեցի, բա որ երես առնի դրանից, բա որ մի քիչ ավել իրան լավ զգա իմ նախատեսածից, թու հաշվարկը սխալ արեցի պատահմամբ իրան լավ զգաց, բա որ առիթավորվի, բա որ էս, էն:
Էսօր տանկի վրա էինք բարձրանում, որի վրա Լոկին ոնց փորձեց չկարողացավ բարձրանալ ու ինքը էտ համարեց վտանգավոր նախաձեռնություն ու ոնց էր ջղայնանում, որ չհելնենք ու ոնց էր սիրում, թռնում ամեն մեկիս վրա գետնին իջնելուց հետո:
Էտ պահի ուրախություն էր` տերը ողջ ու առողջ հետ վերադարձավ իրեն:))
Ուզում եմ մարդիկ սովորեն ուղղակի դրական լիցքեր ընդունել անկախ իրենց իրավիճակից, անկախ ամեն ինչից ու փոխարենը գոնե չոռ չասել:

http://www.youtube.com/watch?v=1aKCxIrYpzw

Kita
24.02.2011, 03:55
Ընկերներ ջան, եթե մեջներիցտ մեկնումեկը(եթե մի քանիսը, ավելի պայծառ:))) մոտակա տարիները դառնա միլիոնատեր, մի մոռացեք ինձ սենց նվեր արեք էլի:))
Ես էլ իմ հերթին կաղոթեմ ձեր միլիոնատերությանը:))
:love
http://www.imageup.ru/img49/165201_1441639895735_1675208931_840188_4248260_n581249.jpg

"Green eyes"
24.02.2011, 11:36
Սերը մի հատ է,
Նա անթառամ է,
Սերը դա կյանք է,
Նա անկրկնելի է,
Սերը դա մենք ենք,
Քանզի սիրուց ծնված ենք,
Սերը դա հույս է,
Լույս է մարդկության,
Նա չի մահանում,
Ոչ էլ լքում,
Այլ ուղղակի մարդիկ են փոխվում,
Ու նրանց ուղեղն փոփոխվում,
Իսկ սերը միակն է մնում,
Երբեք չի լքում,
Ու չի նեղացնում,
Սիրեք,որ սիրվեք,
Երբեք մի լքեք,որ չլքվեք,
Պահեք ձեր սերը բարձր բոլորից,
Սերը դա հույս է,լույս է,
Մարդկության փրկությունն է:

SSS
24.02.2011, 15:27
Անծանոթ համարից ծնգացնում են ,հետ չեմ զանգում, տենց մի 40 անգամ,էլի հետ չեմ զանգում ...Մեսիջա գալիս . " Սոն, ես եմ հետ զանգի":}

Դեկադա
24.02.2011, 18:29
Չեք պատկերացնի ինչքա՛ն լավ ա երբ ասում ես.
- Գնա գրողի ծոցը, միևնույն ա դու ինձ կգտնես եթե պետք լինեմ:
Ու փակում ես դուռը...նենց հանգստություն ա գալիս, լիակատար երջանկություն, հոգու թեթևություն:

Արևածագ
24.02.2011, 19:50
Այսօր առավոտ շուտ գործով տեղ պիտի գնայի: Դրսում -25 էր: Տնից մինչև կանգառ հասնելս զգացի, որ թարթիչներիս ուլունքների նման սառցագնդիկներ են հայտնվել: Եթե իդեալական լռություն լիներ, թարթելիս իրենց չխկչխկոցը պիտի լսեի: :)

Բա՛..., իսկ դուք թարթիչների նման զարդարանք ունեցե՞լ եք...;)

Էլիզե
24.02.2011, 21:20
Ազգս դեգրադացվում է... ու շա՜տ արագ տեմպերով:

Էսօր հաճախորդ է եկել բանկ ու տեղեկանք է ուզում, որ ներկայացնի դեսպանատուն: Մինչ զրուցում եմ հաճախորդի հետ, մեզ մոտեցավ կոլեգաս /քսանութամյա մի պարմանի/ ու կանգնեց մեզ մոտ: Հաճախորդին վաղվա համար էր պետք այդ տեղեկանքը և նա բանկից դուրս գալիս ասաց.
-Հա՜, մոռացա ասել՝ տեղեկանքը պետք է նեկայացնեմ Լիտվայի դեսպանատուն: Դուք պատրաստեք, վաղն առավոտյան ես կգամ, տեղեկանքը կվերցնեմ:
Հաճախորդը դուրս եկավ բանկից, էս կոլեգաս ասաց.
-Արա, ես վերջը չհասկացա, որն ա ճիշտ՝ Լի՞տվա թե Լա՞տվիա...

Ես կոպեկի պես կլոր ու պսպղան աչքերով նայեցի վրան ու ասացի.
-Ճիշտը Էստոնիան ա...
Նա.
-Էդ ո՞րն ա...


Ծիծաղելու չի... :nono

Gayl
24.02.2011, 22:15
Գրելու բան չի, բայց քիչ ա մնում երակներս տրաքեն:
Որքան ժամանա՞կ է հարկավոր, որ կարողանան ինձ համբերությունից հանեն, ընդամենը մի քանի վայրկյան, սիրելի եղբայր հավատացնում եմ դա այդպես է, բայց ես մի քիչ առաջ քո հետ խոսելիս 4-5 րոպե դիմաց ա, դա էլ դրանից էր, որ ինձանից տարիքով մեծ ես ու փոքրուց սովորացնում էին քեզ չհակաճառեմ, իսկ այդ դեպքում որքան ժամանակ է պետք որ քանդածս սարքեմ փոշի, պարզվեց ընդամենը մեկ րոպե, չէիր սպասու՞մ:
Երբ ներս մտար արդեն գիտեի, որ խոսակցությունը լուրջ է լինելու, իսկ հենց այդ պահին ես պատրաստվում էի սովս հագեցնեի, կարծում եմ ցանկացած առումով դա ստացվեց:

-Էս ի՞նչ ձև ես քեզ պահում, ու՞ր ես, խի՞ չես գալիս, նեղվել ես հա՞, թքած ունե՞ս:
Ձայն չեմ հանում, իմ համար հաց եմ ուտում կարծես ոչինչ էլ չի հարցնում:
-Քո հետ եմ խոսում(արդեն ավելի բարձր տոնով):
-Օգտվի շատ համովա:
-Ձեռ ես առնու՞մ:
-Չգիտե՞ս խի չեմ գալիս:
-Չէ չգիտեմ ու ուզում եմ կոնկրետ պատասխան ստանամ:
-Չեմ ուզում:
-Էտ երբվանի՞ց «չեմ ուզում» ը պատասխան դարձավ, հը՞ արա:
Լռություն:
-Կամ էտ երբվանի՞ց ես սկսել տուն չմտնել:
Լռություն(բայց գրողը տանի ձեռներս դողում են):
-Արա ես զզվում եմ քեզանից, ես գնացի դու էլ ըտենց կոմպի դեմը մնա(արդեն գոռալով և այս պահից սկսած միայն գոռալով նաև ես):
-Սպասի ու՞ր ես գնում, պարոն Հիսուս Քրիստոս:
-Ի՞նչ:
-Ասում եմ, որ ամուսնանալու լինեմ աղջկան կբերեմ մոտդ, որ տենամ արժի՞ հետը ապրել:Էտ երբվանից որոշեցիր, որ կարող ես լեկցիա կարդաս ու ինձ սովորացնես, թե ոնց ապրեմ:3-4 օր տուն չեմ մտել, լավ եմ արել, քո որոշելիքը չի, ձեր տուն չեմ գալիս, լավ եմ անում, որովհետև սաղդ ձեր փայ որոշում եք, որ կարողա միամիտ ինձ ասեք, թե որն ա էս կյանքի ճիշտն ու սխալը,սովորացնում եք, թե որտեղ սովորեմ ու ուրդե աշխատեմ, այնպես չանես էս ավերակը սարքեմ փոշի:
-Արա տունը չլինեիր արդեն խփել էի:
-Դե ուրեմն նա ստո իմացի, որ ես էլ պատասխան հարված կտամ:
-Չարացել ես:
-Հոգնել եմ:
-Դե մենակ մնա:
-Անչափ հաճելի ա:
Գրողը տանի համոզված եմ, որ սա այսպես չի մնալու և կենացները քաղցրանալու են:

My World My Space
24.02.2011, 22:53
Էսօր առաջին անգամ տեսա մարշուտնու շոֆեռ, որը ամրագոտի էր կապել.... չէ, չէր քցել է.... կապել էր, պա զակոնու.... :))
Ժպտացի անկախ ինձնից, ինքն էլ ջոգեց ու ժպտաց, մոտավորապես իմ տարիքի տղա էր, բայց էն ի ծնե մարշուտնու շոֆեռ վիճակը չէր մոտը.... էն որ նստում ես մարշուտկա, ինքը չստերով, սև շալվարը մինչև ծնկները քաշած, անթրաշ, փնթի, վարատնիկի տակ թաշկինակը "սծիլնի" տեղավորած, գլխավերևը այ լավ յու սրտիկները ձեռքին տարատեսակ կենդանիներ կախած.... էդ վիճակը չէր... հասարակ վարորդ էր....
Տեսավ որ ժպտում եմ, ինքն էլ ժպտաց....

Էդ պահին մտածեցի, որ եթե ես վարչապետ լինեի էս մարդուն մի հատ ավտո էի նվեր տալու.... որովհետև ինքն իրա տղին էլ ա ստիպելու ավտո քշելուց գոտին կապի, իսկ քո, մյուսի, երրորդի տղերքը տենց էլ հավայի վրեքը քցած երթևեկելու են, կամ եթե դու էնքան պաշտոն ունես, որ լոխ լավ ա, սկի չեն էլ քցելու....

Շնորհակալ եմ եղբայր.... մինչև հիմա տեսածս չեմ մարսել....

Lusinamara
24.02.2011, 23:09
ես էլ եմ էսօր մի տարօրինակ շոֆերի ՌԱՍՏՎԵԼ :D Մարդը նենց երգեր էր միացրել, մենակ ես ու ինքն էինք լսում 16 տեղանոց մարշուտկի 25 ուղևորից...Ռամազզոտտի, Յիռումա, Յաննի,,, մեկը մեկի հետևից հրաշք երգեր ու երաժշտություն, իսկը իմ ուզածը,,,կարճ ասած` վերջում չդիմացա ու ասեցի, որ լավ երաժշտական ճաշակ ունի :hands քիչ էր մնում ասի`սպասի մի քիչ խոսենք էլի :D
Դա կամ նոր էր էդ գործին մտել, կամ էլ շոֆերական օրենքներին տենց էլ չի կարեցել տիրապետի :D

Նաիրուհի
25.02.2011, 05:26
Ախր գիտեի, որ մի օր մեկին պետք կգա :)
Մի քանի օր առաջ ինձ զանգում է ընկերներիցս մեկն ու խնդրում, որ իրեն Չարենցի ձախության շրջանի պոեզիայի մասին մի քանի տեղեկություն ասեմ։ Դե հեռախոսով կարողանում եմ ընդամենը մի քանի հիմնական բան ասել։
Մի քանի օր էլ.փոստս չէի ստուգել։ Էսօր տեսնում եմ, որ մեր երեխեքից մեկին ու ինձ նամակ է ուղարկել էսպիսի բովանդակությամբ. «Թեմայի մասին մի բան գտա :)» ու Ակումբում իմ բացած թեմայի հղումը (http://www.akumb.am/showthread.php/57320-%D4%B5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5-%D5%89%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81.-%C2%AB%D5%B1%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%C2%BB-%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6?) :hands

John
25.02.2011, 10:24
Ախպեր էլ չեմ դիմանում, հո զորով չի՞ Էդ անտերը... 2 տարին շատ ա, ամբող կյանքը' քիչ )
Ժող, բայց որ կարդում եմ ձեր գրածները, նենց եմ հանգստանում... Ախր դուք էնքան լավն եք) շատերին չեմ էլ տեսել կյանքում, որտև վաղուց կտրվել եմ 'Ակումբիցս, բայց ուրախ եմ, որտև ձեր շնորհիվ տեսնում եմ, որ ամեն ինչ դեռ կորած չէ) ավելին ասեմ' ամեն ինչ լավ է ու ավելի լավ է լինելու )
լավ էղեք ապ ջան )

Lianik
25.02.2011, 12:06
Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

հ.գ. ապրելու՞, թե գոյատևելու.....:think

One_Way_Ticket
25.02.2011, 21:52
Վերջերս SAS սուպերմարկետից դուրս գալիս անվտանգության աշխատակիցը մոտեցավ, հարցրեց արդյոք ես փող գցեցի: Զարմացա, հանեցի գրպանիս փողերը` մի քանի հատ հազար դրամանոց, իրար մեջ բավականին պինդ դրած, այդպես էլ պիտի լիներ: Ասացի, որ ոչ: Նա զարմացավ, ասաց` լավ: Հետո քայլելիս մեջս կասկած ընկավ, հաշվեցի փողերս, ինչքան էի բանկոմատից հանել, ինչքան մինչև էդ մոտս կար, ինչքանի առևտուր արեցի, հասկացա, որ մի հազարանոց պակասում է: Դե հո դրա համար հետ չէի գնալու, առավել ևս, որ արդեն ասել էի ոչ: Հաջորդ օրը առևտուր անելիս դրամարկղի աշխատակցուհին ասաց` մենք երեկ կամեռայով նայեցինք, հազար դրամը այնուամենայնիվ Դուք էիք գցել: Բերեցին, տվեցին: Հազար դրամը հեչ, վերաբերմունքը ինձ մեծ հաճույք պատճառեց:

Հայուհի
25.02.2011, 23:14
Եթե իմանայի, որ հարևան տատիկներին սկայպով խոսեցնելը տենց երջանկություն կպատճառի մեր ամբողջ ընտանիքին, վաղուց կզանգեի:D

-Գալյա, էլ ի՞նչ կա մեր գյուղում:
-Սոնիկ, մեր սաղ հարևանները մեռել են... (էս ոնց որ անեկդոտ լիներ:D)
-Բա մեր հավերը ո՞նց են:
-Լավ են, մեր հարևանների նման իրար հետևից գնում են:))

************************
-Գալյա, տենում ես՝ ինչ լավա, որ իրար սենց տեսնում ենք, լսում ենք:
-Հա, Սոնիկ, տենց ինչ լավ օրենք են էէէէ հանել: (օրենքը սկայպնա:D)

Հ.Գ. մեկա՝ տատիկս դեմքա:love

Mark Pauler
26.02.2011, 02:41
Անիմաստ ա փորձել լռության մեջ համբերությունից օգուտ քաղել: Էդպես ուղղակի ժամանակ կսպանես, ժամանակն էլ՝ քեզ: Կյանքը բաղկացած ա կտրուկ քայլերից: Մնացյալը սև դատարկության անհաջող կրկնօրինակներն են: Սխալ քայլը կյանքի մեծ դաս ա, իսկ հաջողվածը` հերթական անգամ մեծամտանալու ու կարևորի նկատմամբ ուշադրությունը բթացնելու պատճառ: Պատրվակներ միշտ կան տեղում նստած մնալու, իսկ քայլ անելու համար քանի՞ պատճառ կա: Պետք չի հաշվել պատճառները, թե չէ էդպես ժամանակ կսպանես, ժամանակն էլ՝ քեզ:
Ես սա ու՞մ եմ ասում: Քե՞զ: Նրա՞ն: Գուցե՞ ինքս ինձ…

Դեկադա
26.02.2011, 10:31
Միշտ ուզեցել եմ գրեմ, բայց ինչ որ բան հետ ա պահել: Մի հարևան ունեմ, արդեն 20 տարի ճանաչում եմ իրան: 60-ն անց կին ա: Առաջի հայացքից ուշադրություն էլ չես դարձնի վրան: Չի համալրում էն կանաց թիվը, որոնց համարում ենք կանացի, խելացի, ոչ էլ մի գեղեցկություն ունի: 10 րոպե կողքը նստելու ցանկություն ագնամ չեմ ունեցել, ավելին խոսալու թեմա էլ չի եղել: Միայն երբ ուզեցել եմ նորություններ իմանամ: Բայց ազնիվ խոսք նենց եմ իրան նախանձում: Էնքան աթեթև ապրում, նենց հավեսով ա կյանքի բոլոր խոչընդոտնեից անհասկանալ դուրս գալիս: Մեկ մեկ մտածում եմ, որ «ուղեղ» չունի ասվածը հենց իրան ա վերաբերվում:

...ի՞նչի գրեցի...յուրաքանչյուր գրառումս ինչ որ բանի հետևանք է: Երևի նրա համար, որ կադում էի հոդված ինքնասպանության գնացածների մասին: Ու էնպես կուզեմ, որ նրանցից յուրաքանչյուրը գոնե 5 րոպե տեսնի հարևանիս...

My World My Space
26.02.2011, 12:34
Ցանկացած Վաչիկ իր տված գնահատականով տալիս է իր գնահատականը: Իսկ երբ այդ կարծիքների թափոնը հավաքվում է, ապա թափոնների հոտը նստում է նրանց վրա, ովքեր շրջապատում են կարծիքատիրոջը: Այդ կծմծող կարծիքներն ըստ էության դժգոհության խղճուկ առևտուր են, որովհետև կատարվել է անդառնալին, որովհետև գառների ու գայլերի ընդհանուր ժողովոը որոշել է մորթը կազմակերպել առանց ցնցումների` կամաց-կամաց.... Դրա վառ ապացույն է այն, որ պահանջները շատանալու փոխարեն քչանում են են ու մնում մի պայմանական միավորի շրջանակներում... ու այդ ծամված պայմանական միավորի համն արդեն չի հրապուրուում` մի ամիս ծամած ծամոնի համի նման.... ու ալիքն ինչքան անզորանում է, երազանքն այնքան մեծանում է ու ամլանում... (Հովհան Միամիտ, Տեսիլներ ՔՔ 5:1 Dolby)

CactuSoul
27.02.2011, 01:50
Ոնց որ թե հենց այս պահին վերաբացահայտում եմ Black Tape For A Blue Girl խմբին:think Մի ժամանակ լսում էի, բայց չեմ հիշում, որ այսքան լավ տպավորություն թողած լիներ…
Պիտի լսումնասիրել, հաստատ:aha

AniwaR
27.02.2011, 02:19
Իմ ամենասիրելի երգերի մեծամասնությունը էնքան տխուր են: :) Բայց դրանք լսելուց ես ինձ ահավոր երջանիկ եմ զգում: :) Կյանքն էնքան սիրելի է դառնում: Ոչ վաղ անցյալում ես սիրում էի դրանք ընկերներին ցույց տալ՝ հույս ունենալով, որ իրենք էլ կզգան էն, ինչ ես եմ զգում: Բայց իրենցից ոմանք սիստեմատիկ կերպով սկսեցին դրանք անվանել դեպրեսիվ, ձանձրալի, դանդաղ, չտպավորվող, քնեցնող և նման այլ ոչ այնքան հաճելի պիտակներ կպցնել: Սրանից հետո էլ ոչ մեկին չեմ ասի իրենց մասին: :( Չէ, նույնիսկ ամաչում եմ էլ ցույց տալուց: Կմնան հենց էդպես մելանխոլիկ ու սիրուն՝ մենակ իրենց գտնողների համար:

Kita
27.02.2011, 04:37
Ուրեմն հազարից մեկ մտա օդնո ու սենց անկապ նայում-մայում եմ ինչ կա-չկա ձեռի հետ, ասի գնահատկաններն էլ նայեմ(ինչը հազվադեպ է լինում էլի մոտս:D) մի էջ ու ինչ տեսնեմ:))
Մի հատ դեբիլ մտել է սաղ իմ նկարներին 5 է դրել, իսկ շանս 3, պատկերացնում եք Լոկիիս:angry
Ուրեմն շանս 3 հա?:noti
էն էլ փոքր վախտվա նկարին:ցռը
http://i56.tinypic.com/14kay9t.jpg
Էն горе мне տարբերակ էր:beee

ars83
27.02.2011, 05:37
Ժնևում փետրվարի 26-27-ին անցնում է կատուների 10-րդ միջազգային ցուցահանդեսը: Ես էլ որոշեցի գնալ: Տասնմեկ հոգանոց խնբի նամակ-հրավեր ուղարկեցի. ոմանք ասացին՝ չենք կարող գալ, ոմանք ասեցին «հոգնած» միջոցառում է, ոմանք էլ չպատասխանեցին: Մնացինք չինացիներն ու ես: Ինչևէ, ինձ համար շատ հետաքրքիր էր այս շատ գեղեցիկ արարածներին դիտելը: Կատուներին սիրում եմ, հատկապես իրենք ինքնությունության, սեփական բնավորության համար: Հաճախ երբ գործից ուշ եմ տուն գալիս (Երևանում) մուտքի մոտ կամ կատու կամ շուն եմ հանդիպում: Նկատել եմ, որ անակնկալի եկած շունը հանդիպման դեպքում շուռ է գալիս և փախչում, կատուն երբեք շուռ չի գալիս, սուրում է կողքովդ, անցնում: Տեղադրում եմ ֆոտոռեպորտաժ:

Մուտքի դռանը շատ խոսուն հայտարարություն էր փակցվքծ՝ շների մուտքն արգելվա՛ծ է: :goblin
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3533.jpg

Փիսոների մեծ մասը, ցավոք, վանդակներում էր: Ճաղերի ետևից նայում էին երկոտանիներին, որոնք գնում-գալիս էին:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3444.jpg

Ոմանք քնած էին:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3528.jpg

Ոմանք էլ նոր էին վարսավիրանոցից եկել, մազերն ու բեղերը սանրած ուշադիր զննում էին շրջապատը:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3459.jpg

Կիտան՝ չէ, չէ, ինձ մի նկարեք:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3464.jpg

Այս աղջկան ասում եմ.
- Կարող ե՞մ Ձեզ նկարել Ձեր կատվի հետ:
Մի խունջիկ-մունջիկ եկավ.
- Չէ, ինձ պետք չէ նկարել: Միջոցառման կայքը որ մտնեք, այնտեղ իմ նկարը կա:
Ասում եմ.
- Ես ուզում եմ Ձեր կատվին նկարել վանդակից դուրս:
- Ա՜, ուզում եք կատվին գրկեմ, նկարե՞ք: Հիմա:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3442-1.jpg

Կարգին տղա էր, միանգամից ասեց՝ նկարեք, երբ հարցրի, առանց չեմուչումի:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3503.jpg

Էս էլ Վահագն է (Gayl)` հլը թողեք :aggressive
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3476.jpg

Հլը սրա մռութը նայեք:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3504-2.jpg

Կատու կար, վերարկուով էր:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3511.jpg

Դանուհի, 5.5 ամսական:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3506.jpg

Կատուն ու տիրուհին՝ մի դեմք:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3522.jpg

Մյա՜ու: Պաղդոն, պարոնայք, ձայնս մի քիչ նստած է:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3521.jpg

Կինը՝ Հեյ գիդի... Միտերանի ժամանակ ի՜նչ կատուներ կային, ի՜նչ մազ, ի՜նչ աչքեր:
Կատուն (մտքում)՝ :blin Էս պառավը իրան հայելում նայել ա՞:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3517-1.jpg

Այս մարդը, երևի, ոչ ինքն է հաց ուտում, ոչ կատվին կերակրում:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3479.jpg

Էս էլ Ջանիկը կատուների հետ:
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/cats/IMG_3485.jpg
Կեցցե՛ն կատուները: Մյա՜ու:

http://www.youtube.com/watch?v=d63jKihoYRg

Smokie
27.02.2011, 13:24
Առավոտ շուտ մաման ինձ ասում ա «Նայել ե՞ս հայաթի ծեռերին»... էն ինչ սիրուն էէր::roll

http://xmages.net/storage/10/1/0/3/6/upload/9082ad73.jpg

http://xmages.net/storage/10/1/0/3/6/upload/39f0244a.jpg

Chuk
27.02.2011, 23:27
Արև եմ ուզում... պայծա՜ռ արև...

http://i54.tinypic.com/33nvj3r.jpg

Նաիրուհի
27.02.2011, 23:54
Էսօր ուզում էի հիշել, թե «Զարթի´ր, լաո»-ն վերջին անգամ երբ եմ հեռուստացույցով կամ ռադիոյով լսել։ Չկարողացա։ Դրա փոխարեն ամեն օր հազար ու մի զիբիլ է լցվում մեր ականջները. էս զոմբիացած հասարակությունից էլ ի՞նչ կարելի է սպասել։
Հետո էլ կբողոքենք, որ մեր երգերը գողանում են։ Բա կգողանան. եթե մի բանը քեզ պետք չի, էն էլ ոնց կգողանան։
Ավելին՝ մի բան էլ կծիծաղեն վրաներս, որովհետև իրենք մեր ոգեղեն երգերն են վերցնում, մենք՝ իրենց աղբը։

http://www.youtube.com/watch?v=MDF-WkBssL4&feature=player_embedded
Տերյանը եթե ամբողջ կյանքում միայն «Հոգևոր Հայաստան» հոդվածն էլ գրած լիներ, դա բավական կլիներ, որ մեր մեծագույն մտավորականներից մեկը համարվի։ Ու վերջին հարյուր տարվա ընթացքում մեր մեջ բան չի փոխվել... :(

Gayl
28.02.2011, 12:03
Ձեր վերջին այցելությունը ՝ Այսօր 06 : 51

20 րոպե կլինի քնից հելել եմ, մինչև գրեմ մի 10 րոպե կտևի: Այս անգամ ավելի վատ էր քան երեկ:Այսօր մտքերն այնքան տանջեցին, որ էլ չկարողացա քնեմ, ընդամենը 3-4 ժամ, դա լավագույն դեպքում, որովհետև երկար ժամանակ չէի կարողանում քնեի : Երեկ գոնե երկար քնեցի, բայց ժամը մեկ քնից հելնում էի, իսկ այսօր չկարողացա, չդիմացա:

Կատաղած գազանի նման վերմակը շպրտեցի գետնին և առանց շոր հագնելու մտա զալ, իսկ հետո նորից իմ սենյակ, նորից գնացի զալ «մամ ջան բա ու՞ր ես գնում» , «խանութ, մի քիչ ուշ կգամ, էս գիշեր, ոնց որ ավելի շուտ ես քնել, վրադ էլ շոր քցի կմրսես», « 3-4 ժամ առաջ եմ քնել»:

Գրողը տանի դառը ժպիտով ինքս ինձ ասացի. «եթե պետք է ավելի քիչ կքնես, նորմալ է»:
Միք ջան մեկա «Մտորումներ գարեջրի սրահում» երգը ինձ ավելի դուր եկավ, չեմ կարող ասել ինչու:

Smokie
28.02.2011, 13:31
Ձեզ ծանոթ ա՞::))
http://bigtorrento.ru/_ld/42/83664394.jpg
Մանկությանս համակարգչային խաղն ա, շատ էի սիրում փոքր ժամանակ ու հաճախ խաղում, կամ, խաղին հետեւում::)
Նոստալգիայի մեջ եմ, ցանկություն առաջացավ խաղալ::love
http://img11.nnm.ru/5/c/b/c/8/5cbc85659d51cbcd64d389afd3fa39fb.jpg
http://windows7themes.net/pics/prince-of-persia-1989-video-game.JPG
http://oldskoolgames.ru/princeofpersia.jpg
http://www.futurefilmfestival.org/intl/wp-content/uploads/2010/06/pop_4.jpg
http://funkyimg.com/u2/157/035/61002-g.png
http://www.jumpnrun.com/img/1277366002.png

Inna
28.02.2011, 20:29
Եկել եմ էլի երազս պատմեմ...:oy
Էսօր էլի երազ տեսա: Էս մեկը սովորական չէր, էսօր կյանքումս առաջին անգամ երազիս ակումբցիներից մեկին եմ տեսել ու գիտեք ու՞մ եմ տեսել...Հարդ-ին, իրա մենահամերգն էր, նվագում էր, նույնիսկ կասեմ, որ շատ լավ էր նվագում...:oy
Ճիշտ են ասում, որ ասում են երաժիշտ...:love
Բայց մի բան էր հետաքրքիր ես ո՞նց էի էտ համերգին հայտնվել...:8
Կարող ա էս երազս էլ կատարվի...:think

Հ.Գ.Հենց նոր մտա «Այսօր ես առաջին անգամ» թեման ու տեսա Կաթիլ-ի գրածը, որ ինքն էլ ա երազում ակումբցի տեսել, ժող էս ի՞նչ ա կատարվում...:think

Դեկադա
28.02.2011, 20:51
:D Բայց հլա նայեք ինչ հավես ա: Ակումբը դառնում ա մի ընտանիք. բառիս բուն իմաստով: Մենք սկզբում իրար հետ ծանոթանում ենք: Հետո մեր ուրախություն տխրությունները կիսում ենք բոլորի հետ: Մենք շնորհավորում ենք զույգերին, հետո մանչուկների լույս աշխարհ գալն ենք փառաբանում:Կամաց կամաց դառնում ենք զտարյուն ակումբցի ու դնում ենք առաջին նկարները: Սկզբում մի քիչ կոնսերվատիվ նկարներ, հետո արդեն կես ընտանիք դարձած մենք մեզ թույլատրում ենք դնել ծովափին նկարված պլավկիներով ու առավոտյան գզգզված մազերով նկարները: Դե ոչինչ պետք ա չէ իրար ճանաչենք բոլոր կողմերից: Ավելին մենք էնքան ենք իրար հետ կապվում, որ նույնիսկ երազում ենք իրար տեսնում: Մենք մերկանում ենք: Էս վերջերս նույնիսկ ինտիմ ոլորտում: Մենք հայտարարում ենք, թե ինչպիսի երեխաներ ենք սարքում / ինչը իմ մոտ գորտի տեսքով էր բացում/: Եվ ամենակարևորը մենք չենք ամաչում ու նույնիսկ մեր թեստերի արդյունքն ենք գրում ...հղի ենք...:D

...գարուն ա...նենց էլ հավես ա: Սիրում եմ մի մարդ դարձած ընտանիքը, որտեղ չկան գաղտնիքներ:

:D:D:D

_Հրաչ_
28.02.2011, 21:55
Cactusoul-ի խաթր :))

Էսօր առավոտ ռադիո էի լսում: Մի երեխա ասում ա.
_Դժգոհ եմ այս տարվա ձմեռվանից: Մի նորմալ ձյուն չեկավ:
Ու ծիծաղում եմ. ձյո՜՞ւն :))

Լավ ա ՀՀ մայրաքաղաքը Ծիլքար գյուղը չի :D
Ես էլ եմ դժգոհ էս տարվա ձմեռվանից: Էնքան ձյուն եկավ :[ Չեմ սիրում ձյուն:

Հայկօ
01.03.2011, 00:01
Գարուն ա եկել... :love


http://i.imgur.com/li7kE.jpg (http://www.youtube.com/watch?v=_AEW2iUe0CM)

impression
01.03.2011, 01:13
ժող, մենակ ե՞ս չէի իմացել, որ վերևի նկարը սեղմովի ա :oy
էն որ սիրուն տուփով նվեր են տալիս, սկսում ես տուփը շոյել, հիանալ վրայի բանԾիկով... մեկ էլ ասում են՝ բաց արա, մեջը բան կա :)

ars83
01.03.2011, 08:34
Ման էի գալիս հայդնյան սոնատներից մեկը, հանդիպեցի մի հետաքրքիր կատարման, ասացի տեսնեմ, թե ով է կատարողը: Անդրե Չայկովսկի (http://en.wikipedia.org/wiki/Andre_Tchaikowsky): Ահա երկու նկար: Հեչ կասե՞ք, որ նույն մարդն է (երկրորդ նկարում՝ աջից): :think
http://andretchaikowsky.com/photographs/11_600.jpg http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/c8/Tennant_and_Tchaikowsky_as_Hamlet_and_Yorick.jpg


Մահացել է 46 տարեկանում, քաղցկեղից, Օքսֆորդում: Մարմինը ավանդել է բժշկական հետազոտությունների համար, գանգը՝ Royal Shakespeare Company-ին: Երկրորդ նկարում Դավիթ Տենատը՝ Համլետի դերում, ձեռքում պահել է դաշնակահարի գանգը (Յորիկի դերում):

Սա էլ Հայդնի սոնատը.

http://www.youtube.com/watch?v=bNtLGkIxHVk&feature=related

Ոչ Յոզեֆ Հայդնը կա, ոչ Անդրե Չայկովսկին, իսկ առաջինի սոնատը երկրորդի կատարմամբ բոլորը կարող են լսել:

Մանուլ
01.03.2011, 22:18
Հմմ... Մտածում եմ՝ ինչ վատ ա, որ էսօր ոչ թե գարնան առաջին օրն ա, այլ մարտի 1-ը...

Փոքրիկ
01.03.2011, 23:09
Ինչո՞ւ են մարդիկ միշտ իրենք իրենց խելքից տուժում:unsure Անում են էն, ինչ իրենց վնաս ա: Հետաքրքիրն էն ա, որ գիտակցում են, որ դա իրենց համար վնաս ա ու բացի իրենց վնաս լինելուց նաև դիմացինին ցավ ա պատճառում: Բայց մեկա, պիտի անեն ու վերջ:blin

Սլիմ
02.03.2011, 10:21
"Շնորհավոր գարնան առաջին օրդ" , հա իբր ինչ:think, իբր ինչն են շնորհավորում, ձմռան առաջին օրը շնորհավոր, առաջին ձյունը շնորհավոր, աշնան առաջին օրը... նույն տրամաբանությոամբ կարելիա շնորհավորել ասենք առաջին անձրևը, առաջին քամին, հատուկ շնորհավոանքներ վարորդների առաջին մառախուղի հետ կաված: Շնորհավոր շաբաթվա առաջին օրը, շաբաթվա վերջին օրը, կարելիա շնորհավորել օրվա առաջին ժամը, առաջին րոպեն ու ընենց մի էմոցիայով, որ մտածում ես քո հետ մի բան էն չի որ եղանակի, սեզոնի, ժամանակի փոփոխությունը ընկալում ես որպես այդպիսին:(: Ընդհանրապես մարդիկ ինչն են շնորհավորում, ինչ որ լավ իրադարձություն, ինչ որ ուրախ դեպք, բայց ձյուն գալը, կամ որ գարունա դրա ինչնա ուրախ, էնպես էլ չի, որ մի հոյակապ եղանակա, է նույն ցեխնա: Ուֆ աման չգիտեմ

Shah
02.03.2011, 12:48
աբիդնի ա էլի... հերթական անգամ նույն սխալը կրկնում եմ` մարդուն օգնում եմ, իսկ իրան էդ օգնությունը ուրիշ բան ա թվում կամ էլ պետք չի.. էլի ինքս ինձ խոստանում խեղդվողին օգնության ձեռք չմեկնել մինչև ինքը իրա բերանով չգոռա օգնություն, մի հատ էլ նոտարիուսով չհաստատվի էդ ամեն ինչը..

AniwaR
02.03.2011, 21:47
Աստված իմ, ո՞նց հնարավոր ա էս կինոն տեսած չլինել: Ո՞ՆՑ: Իրան առնվազն 3 անգամ, վերջին անգամ առնվազն 10 տարի առաջ պետք ա տեսած լինի յուրաքանչյուր ոք: :D


http://www.youtube.com/watch?v=7JdEZoffm-Q

Է՜խ-է՜խ: :D

Agni
02.03.2011, 23:59
Կիսվեմ իմ այսօրվա հրճվանքով... Երբ օտարության մեջ ես, ավելի շատ ես գնահատում քոնը: Առաջին հրճվանքս եղավ, երբ հպարտություն զգացի մեր լեզվի հնարավորությունների ճկունությունից, քանի որ յուրաքանչյուր բառ կարողանում ենք արտասանել, ի տարբերություն կողքս նստած շվեդի կամ լեհի տանջանքին՝ արտաբերելու ճիշտ երկհնչյունը:)
Մյուսն էլ սուպերմարկետում հայտնաբերեցի մի առանձին հատված «Արարատ» կոնյակի տեսականու համար, նենց էի ուրախացեեեել....
Ապրենք մենք :հպարտ ժպիտ

Ներսես_AM
04.03.2011, 01:58
Վայ քու արա, էս ինչ դեբիլ ու դեգեներատ պետությունում ենք ապրում, ողբամ զքեզ հայոց աշխարհ :angry

http://armenpress.am/news/more/id/642919/lang/am

AniwaR
04.03.2011, 07:09
Չեմ տեսել դեռ Իլլյուզիոնիստը, բայց Թոյ Ստորիի 15 րոպեն նայելուց հետո դադարեցրի բռնությունն ուղեղիս նկատմամբ ու վօօբշյե...

էդ ամերիկացիք չեն հոգնել դեռ ՆՈՒՅՆ տափակ սցենարով իրար հետևից մուլտ ու կինո շարելուց...

Ուֆ, այ մարդ, էս ի՞նչ ռասիզմ ու խտրականություն ա խեղճ ամերիկացիների նկատմամբ: :D Չգիտես խի, ոչ ոք երբեք չի ասում՝ վա՜յ, ի՜նչ հանճարեղ են էս ամերիկացիները. Կուրտ Վոննեգութ, Էռնեստ Հեմինգուեյ, Էդգար Պո. ինչպիսի հանճարեղ ամերիկյան գրողներ ... Ֆրենկ Զապպա, Թիմ Բաքլի, Ջիմի Հենդրիքս. հանճարեղագույն ամերիկյան երաժիշտներ... Թոմաս Էդիսոն, Բենջամին Ֆրանկլին... Ինչպիսի՜ մոզգ գիտնականներ... Ամերիկյան՝ ընդ որում, տիկնյաք և պարոնայք... Դաստին Հոֆման, Ջոնի Դեփ, Քլինթ Իսթվուդ... Ա՜յ քեզ տաղանդավոր ամերիկյան դերասաններ:think... Դե իսկ երբևէ մտածե՞լ էիք, որ Ստենլի Կուբրիկը, Վուդի Ալլենը, Դարեն Արոնովսկին ամերիկացի ռեժիսորներ են... և այլն, և այլն, և այլն:

Երբ որ ձեր ֆիաներն ու սպասիրինձները կհասնեն թվայլայթների ու... բլին... :o թոյստորիների մակարդակին, էդ ժամանակ էլ կբողոքեք ամերիկացիների տուպոյությունից::[

Gayl
04.03.2011, 13:42
Սա մի երևույթ է, որը ուղղակի չեմ կարող բացատրել, միթե՞ սա կարող է որևէ բացատրություն ունենալ, ընդամենը 30 րոպե առաջ եմ քնից արթնացել, միշտ առաջին բանը որ արել եմ ծխել եմ, բայց այս անգամ երազում քրոջս էի տեսել, կարոտել էի, սիգարետի փոխարեն ձեռքս գցեցի հեռախոսին և երբ համարն էի հավաքում տան հեռախոսին զանգ եկավ, վերցրեցի և քրոջս ձայն էր :love
-Ջանս գիտես չէ՞ երազումս քեզ եմ տեսել:
-Այ տղա սաղ գիշեր քո մասին եմ մտածել:
-Սեկա եղանք :D:D
-Պստոս ոնց ա՞
-Պստոդ ասում ա, որ քեռին էսօր գա իրանց տուն ու հենց իրանից էլ հարցնի:
-Եկավ չխնայեց ...

Ինչքան անբացատրելի բաներ կան որոնց բացատրության վրա ես թքած ունեմ՝ կարևորը որ այն տեղի է ունենում:

My World My Space
04.03.2011, 16:52
էս ծիծիկների հարցը ի՞նչ ա լինելու.....:(
էսա մի հատ էլ ավելանում ա, ու լրիվ մայր խոզի եմ վերածվում....:[


http://www.rosfoto.ru/photos/big/0046000/047270_305.jpg

Ու՜ֆ չիդեմ էէէէէ՜.....


էս առիթվ մի հատ անեկդոտ.
Մի մարդ մտնում առեստորան, նստում սպասում ա մատուցողին, մարդ չի գալիս, դեմը կանաչի ա դրած լինում, մանրից ուտում ա, մի քիչ հետո մի հատ էրեխա գալիս ա.
- Վայ ձաձյա ջան մոռացել եմ կանաչի դնեմ, - դնում գնում ա, սա էս ամանն էլ ա ուտում:
Տենց մի քանի անագմ:
Վերջում հայտվում ա մատուցողուհին.
- Ինչ կցանկանայիք.
- Հեչ, քուր ջան, մի հատ վեդրո բեր, կթվեմ, էթամ......:D:D:D

Հարդ
04.03.2011, 21:08
Լրիվ եմ ձեռից գնացել:cry

Մի քանի օր առաջ անջատված ակումբի գրառումներն էի կարդում, մեկ էլ սկսում եմ զարմանալ.
-Էս ի՞նչ եմ գրել, չեմ էլ հիշում...
...քիչ անց.
-Ի... ոնց որ ես գրած չլնեմ...
...քիչ էլ անց.
-:blinԻյաաաաա՜ Էս ես եմ գրե՞լ:blin

Դե վերջում նկատում եմ, որ Դեկադայի գրառումներն եմ կարդում, գիտեմ իմն ա:D
Երևի ավատարի գույներն էի նմանացրել աչքի տակով, չէի նկատել, որ ես չեմ:

--------------------------------------

Քիչ առաջ էլ էլի նույն ձևի անջատված կարդում եմ ու էլի նույն պատմությունը... մտածում եմ.
-Էս հիշողությանս հետ հաստատ մի բան էն չի: Գրում եմ, հետո չեմ էլ հիշում ինչ եմ գրել: Համ էլ մտածելակերպս ինչքա՜ն ա փոխվել... հիմա հաստատ սենց բան չէի գրի:think

Ու էլի նկատում եմ, որ 5 ժամ ա Ռուֆուսի գրառումներն իմի տակ եմ կարդում:D

Ստեղ էլ պատճառն էն ա, որ Ռադիոհեդի The Kings of Limbs - ալբոմի շապիկը համ Ռուֆուսի ավատարն ա, համ իմ հեռախոսի դեսկթոփին ա:D Ու ավտոմատ էդ ավատարը որպես իմ ավատար եմ անջատված ընկալում:

Ռուֆուս
05.03.2011, 00:10
Ամեն անգամ երբ գալիս եմ Երևան մենակ ապրող եղբորս մոտ, բացում խոհանոցի պահարանը ու նայում մակարոնների հսկայական պաշարին, մտածում եմ, որ էդքան մակարոնով երկու սովամահ աֆրիկյան գյուղ հնարավոր կլինի կերակրել :D

Վաղը ի՞նչ ճաշ սարքեմ... Մակարո՞ն :D :D :D

Արևածագ
05.03.2011, 09:56
Բարև հայ ժողովուրթ...

Ես էսքան տարի լռում էիմ, բայց էլ մեջս չեմ կարա պահեմ իմ կյանքիս ամենամեծ գաղտնիքը: Որովհետև էն վախտ Բրեժնևն էր ինձ խնթրե, որ էս բաները հանգարծ ոշ մեկին չասեմ, բայց քանի որ արդեն սվաբոդա ի դեմակրատյա ա, ես էլ եմ ուզում հայտարարություն անեմ:

Յադեռնի բոմբայի սխեմաներն էտ ես եմ գողացե գերմանացիներից: Ատամիս մեջ հատուկ կամեռա էին տեղադրե, ես էլ էն վախտ, երբ հլա Ռուսաստանի համար առաջին շպիոնը դաժե չէր ծնվե, մտամ գերմանացի կանստրուկտրների կամանդն ու գողացամ էդ նկարները: Հետո Պուտինին ճամփեցին Գերմանյա, մենք սկսեցինք իրար հետ աշխատել: Սաղ գործերն իրար հետ էինք անում: Պետական գաղտնիք են դրանք, չեմ կարա մեկ- մեկ պատմեմ, բայց իմացեք.

մեր հայ ժողովրթի պատիվը մենակ Պողոսյան Արթուրով չի որոշվում: Հենց մենակ էն , որ Լիտվինենկոն մի երեք տարի առաջ պալոնիում կերավ ու թույնավորվեց: Աշխարը հլա չգիտի կոնկրետ, թե էդ պալոնիումն ով էր լցրե իրա ճաշի մեջ, բայց ես էքսկլյուզիվ ձևով ասում եմ, որ դուք գլխի ընգնեք՝ ի՞նչն ինչու՞մ ա:

Ասեմ նաև, որ դաժե մի ամիս առաջ Բարաք Օբաման զանգեց ինձ ու առաջարկեց, որ իրանց հետ էլ համագործակցեմ: Փոխարեն խոսք տվեց, որ Քրք Քրքորյանին իրա փողերի հետ միասին Ամերիկայից դեպորտ կանի Հայաստան: Իրա առաջադրանքով պիտի «Տոպոլի» ու «Սայուզի» գծագրերը ռուսներից գողանամ ու փոխանցեմ ամերիկացիներին: Ես հլա մտածում եմ էդ առաջարկի վրան, ոնց որ Համլեթն էր մի վախտ մտածե՝ быть или не быть: Մի կողմից Հայաստանը մի քանի տարի հեշտ- հանգիստ Քրքորյանի փողերով կապրի, բայց էն մյուս կողմից էլ չեմ ուզում իմ հայրենիքիս դավաճանեմ:
Էս դժվար ընտրության մոմենտին սպասում եմ, որ սփյուռքի մինիստրությունից ինձ էլ կանչեն, նկարվենք իրար հետ, որ ես իմ անելիքս որոշեմ:

Ինչքան շուտ կանչեն, էնքան լավ հայ ժողովուրթի համար:

Դեկադա
05.03.2011, 15:56
Է՜հ բարքե՛ր, բարքե՛ր…

Թվում ա թե անցնող օրերի հետ էական փոփոխություններ չեն լինում: Թվում ա թե ոչինչ տեղից չի շարժվում: Իրականում կաթիլ կաթիլ, քայլ առ քայլ ամեն ինչ փոխվում ա ու մի օր էլ հասկանում ենք, որ մեր մեծանալուն զուգընթաց փոխվել ա ամեն ինչ: Բարքերը, կարգերը, հայացքները: Հիշում եմ առաջին էրոտիկ կոչվող կինոն, որ եթեր պիտի արձակեին «Փոքրիկ Վերան» էր: Իմ երիտասարդ տարիների համար լրիվ սենսացիա էր: Բում: Մենք երեխեքով որոշել էինք նայեինք: Տանեցիք չարգելեցին, ինչը որ իմ մեջ զարմանք առաջացրեց: Բայց երբ եկավ սպասված ժամը որ պիտի նայեինք, հանկարծ էտ անտեր հեռուստացույցը փչացավ: Հետո տարիներ հետո հորեղբայրս պիտի խոստովաներ, որ ինչ որ լամպ էր հանել մեջից: Տերդ մեռնի գիտություն, կուզես կաշխատացնես, կուզես կփչացնես: Չէ բա հիմա. չիպեր ու շատ չգիտեմ ինչեր: Ձեռքդ դեռ կնոպկային չհասցչրած ինքնա փոխվում, դեռ ավելին մերկանում են...ուզես կպարեն էլ:

...Իսկ էսօր իմ երեխաները էնքան հանգիստ են խոսում էրոտիկ ֆիլմերի մասին, և էնքան էլ անտարբեր անցնում կիսամերկ նկարների կողքով կարծես էտպես էլ պիտի լիներ:

Հիմա չգիտեմ էլ մեզ խղճա՞մ, որ ամեն հարցում ամաչում էինք, թե՞ իմ երեխաներին, որ ժամանկից առաջ անցնելով, չեն էլ գնահատում արժեքավորը:

Shah
05.03.2011, 20:18
1. կարդում եմ կրոն թեման ու տխրում եմ թե հավատացողների թե չհավատացողների համար: մի տեսակ ոնց որ բադրացնեն/ք/ ամեն ինչ, ես որ իմ ամենահարազատ մարդուն, ով աթեիստ էր, ասում էի, որ ես հավատում եմ Աստծոն ինքը չէր պահանջում, որ ապացուցեմ ու էվոլյուցիայի ու բջիջների ու իզրայել/ցիներ/ի մասին լեկցիաներ չէինք կարդում մեկս մյուսիս: նրա աթեիստ լինելուն ես դեմ չեմ եղել ոչ մի անգամ, բայց հիմա քանի որ ինքը չկա հույսով եմ որ դրախտում ա, այլ ոչ թե ուղղակի գոյություն չունի:

2. մեծերից ինչքան լսել եմ մեր սերունդի մասին միշտ ասել են որ իրանց ժամանակ տենց չէր` ավելի լավ էին իրենք քան մեր սերունդը, կամաց հայտնվում ա մեզնից ավելի նոր սերունդ, որը հիմա էլ սկսել ա իմ դուրը չգալ, դե իհարկե ինչ կարամ անեմ, բայց հույսով եմ իրանք էլ մեր պես "վատը" կլեն:

3. առաջին իսկ աշխատանքային օրվանից մի քայլ անելու համար հազար անգամ չափել եմ ու դեռ չի եղել որ սխալ կտրեմ: երեկ մինչև գիշերվա 2-ը բոլորս աշխատում էինք, քանի որ էսօր պիտի կարևոր նախագիծ հանձնեինք, մի քանի անգամ զգուշացրեցի որ սխալ ենք անում, բայց մարդկանց տուն գնալու ցանկությունն ավելի մեծ էր... էհ.. հիմա նստած դզում փչում ենք..
ճիշտ ա հեչ կատակ անելու հավես չունեմ, բայց ստե են ասել "սիրում եմ էլի որ ասում են "հա էլի ճիշտ էիր ասում..."

Նաիրուհի
05.03.2011, 22:45
Վերջին շրջանում Ակումբում ամենաշատն սպասում եմ Արևածագի, Դեկադայի ու մյուս ավագների գրառումներին։ Մի տեսակ սկսել եմ ձանձրանալ/հոգնել երիտասարդական քննարկումներից, վեճերից, խնդիրներից, կարոտում եմ ավագների հավասարակշռված, հանգիստ մտքերին, ձևակերպումներին, մտորումներին։ Նրանց ներկայությունից մի տեսակ պաշտպանվածության, հանգստության զգացում եմ ունենում...
Ու ընդհանրապես սիրում եմ, որ կողքիս տարիքով մեծ մարդ է լինում։ Ինչի՞ց կլինի... :think

Agni
06.03.2011, 16:53
Ինչքան էի կարոտել իմ ներդաշնակությանը...:love ու ինչի էի թույլ տվել տենց ինձնից խլել: Հիմա հասկանում եմ շատ բաներ, ինչ հիմարն էի... ու ինչ ուրախ եմ վերագտնելու համար:

Դեկադա
06.03.2011, 17:33
Անիրականից իրական վերադառնալը նույնքան դժվար է որքան անիրականը իրականի տեղ չընդունելը:

Mark Pauler
07.03.2011, 03:38
Էս վերջերս ինչքան են շատացել առաջարկվող տափակ տեստերը:
"Անցեք տեստը և իմացեք արդյոք սիրում է նա ձեզ"
Կամ
"պատասխանեք հարցերին և կիմանաք ձեր սերը իրական է, թե ոչ":
Լսել եմ, որ նույնիսկ Ահարոն Ադիբեկյանն ա առաջարկում ամուսնացող զույգերին, որ գան իրա մոտ ու 50 Դոլարով իմանան իրար հետ մի բարձի կծերանան, թե կբաժանվեն:
Սաղ սուտ ա: Մի ձև կա միայն:
Պատին մի մեծ հայելի ես կախում, կանգնում դիմացը: Քո ու հայելու արանքը, պատկառելի հեռավորության վրա, կանգնեցնում ես այն մարդուն, ում զգացմունքները, որ ուզում ես ստուգես ու սկսում ես հետը խոսել: Երկար ... Շաաատ երկար պիտի խոսես: Այնքան, մինչև որ դիմացինդ քո համար դառնա բյուրեղապակու պես թափանցիկ ու իրա միջով նայես ինքդ քեզ հայելում: Եթե պատկերդ անճանաչելի աղավաղվել ա, ուրեմն բաց թող էդ մարդուն ու փնտրի նորին: Մի խնայիր, ոչ ժամանակ, ոչ տարածություն: Փորձիր թեկուզ հազար անգամ և գուցե հազարմեկերորդ անգամ գտնես էն մարդուն, ում միջով, երբ լույսդ անցնի չի բեկվի, չի խամրի, չի կորի ու հայելու մեջ իսկապես կտեսնես անթերի եսդ:

Մանանա
07.03.2011, 06:20
զզվում եմ էս վիճակից: Էն որ առավոտ ժամը 5-ին արթնանում ես ու չես կարողանում քնես: Ու թարսի պես, ոչ մեկ օն լայն չի: Էս կոմպն էլ չլիներ, ես ինչ էի անելու:
Ոնց որ ժամանակը կանգ առած լինի ու բացասական իմաստով: Լճացում, կանգառ, ստոպ...ու դու էլ չես շնչում, վերջ... ուզում ես չշնչես, երազանքդ ա դառնում չշնչելը, բայց, ցավոք, դու շնչում ես, ու էտ սպանում ա ուղղակի:
Ու հեռանկանրը, որ դու վաղը ամբողջ օրը տանն ես լինելու, ու գիտես, որ էնքա~ն գործ ունես անելու, որ պետք ա ուրախ լինես, որ տանն ես լինելու: Բայց դու նստած տանջվում ես: Աա~~, մարդիկ, մեկնումեկդ արթուն եք, խոսացեք հետս, թե չէ էս պատուհանից կգցվեմ հեսա :o

Mark Pauler
07.03.2011, 16:04
Էս վերջերս ինչքան են շատացել առաջարկվող տափակ տեստերը:
"Անցեք տեստը և իմացեք արդյոք սիրում է նա ձեզ"
Կամ
"պատասխանեք հարցերին և կիմանաք ձեր սերը իրական է, թե ոչ":
Լսել եմ, որ նույնիսկ Ահարոն Ադիբեկյանն ա առաջարկում ամուսնացող զույգերին, որ գան իրա մոտ ու 50 Դոլարով իմանան իրար հետ մի բարձի կծերանան, թե կբաժանվեն:
Սաղ սուտ ա: Մի ձև կա միայն:
Պատին մի մեծ հայելի ես կախում, կանգնում դիմացը: Քո ու հայելու արանքը, պատկառելի հեռավորության վրա, կանգնեցնում ես այն մարդուն, ում զգացմունքները, որ ուզում ես ստուգես ու սկսում ես հետը խոսել: Երկար ... Շաաատ երկար պիտի խոսես: Այնքան, մինչև որ դիմացինդ քո համար դառնա բյուրեղապակու պես թափանցիկ ու իրա միջով նայես ինքդ քեզ հայելում: Եթե պատկերդ անճանաչելի աղավաղվել ա, ուրեմն բաց թող էդ մարդուն ու փնտրի նորին: Մի խնայիր, ոչ ժամանակ, ոչ տարածություն: Փորձիր թեկուզ հազար անգամ և գուցե հազարմեկերորդ անգամ գտնես էն մարդուն, ում միջով, երբ լույսդ անցնի չի բեկվի, չի խամրի, չի կորի ու հայելու մեջ իսկապես կտեսնես անթերի եսդ:

Էս գրածիս մեջ ինչ-որ թերթություն կա, սխալ հատված, եսամոլության հատիկ...
Նոր հասկացա, թե ինչն ա պակասում:
Երբ Նրան կկանգնեցնեք ձեր ու հայելու միջև, մի հայելի էլ ձեր մեջքի ետևում դրեք, որ դուք էլ հայտնվեք նրա ու հայելու արանքում: Հետո փորձեք լինել թափանցիկ, որ նրա լույսն էլ ձեր միջով անցնելիս չբեկվի, չխամրի ու նա էլ կարողանա իր անթերի եսը տեսնի:

Այ հիմա ոնց որ պատկերը ամբողջական ա...

Կաթիլ
07.03.2011, 17:46
Ամեն օր գործի գալու ճանապարհին անցնում եմ կողքով, նստած ա մի փոքրիկ աթոռի: Ամեն օր մտածում եմ, թե ինչի՞ եմ անտարբեր անցնում: Էսօր անցա, կանգնեցի, հետ գնացի...
- Տատի ջան, ի՞նչ ունես:
- Ուրց ունեմ, նանա, կարտոլ: Բալա ջան, մի բան առ, տուն հաց տանեմ:
- Տատի, էս ամենափոքր տոպրակինը ի՞նչ ա:
- Հազարաթերթիկ ա, աղջիկ ջան:
- Ի՞նչ արժե:
- 200 դրամ:
- Դե էս մի հատը վերցնեմ:
Բացում եմ դրամապանակս, հաշվում եմ՝ 500 դրամ ունեմ ընդամենը:
- Տատի ջան, 100-ն ինձ, մնացածը՝ քեզ: Տոնդ նախապես շնորհավոր :)
Տատին լցված աչքերով նայեց վրաս ու ոչինչ չասեց, տեսնես ի՞նչ էր զգում էդ պահին:

impression
08.03.2011, 00:17
http://www.youtube.com/watch?v=bwNRVXMf5ec

նվիրվում է տղաներին՝ մարտի ութի առթիվ/պատճառով :)

Kita
08.03.2011, 00:39
Անպայման մարտի 8ը դժոխքի համահունչ օր պիտի կոչեն:
Տոն է էլի ում դուրը գալիս է, ով դրանից ուրախանում է թող նշի, ով չէ, թող իգնոռի: Պրիտոմ հավես գարնան ու ժպիտի տոն:
ԲԱյց մի էլի բոյկոտեք, եսիմ ինչ սարքեք իրան: Բան չունեմ ասելու մարդկանց ընկալումները տարբեր են, բայց ինչի հարամ անել անպայման:
Եղածը սրտանց շնորհավորանք է:
Պարտադիր չէ վագոնով ծաղիկ նվիրել, ճղվել 1000 մասի, մի հատիկ էլ է բավարար: Կարևորը սրտանց լինի:
Կարևորը լավ լինի:

Հ.Գ.Գրածս ոչ մեկի նեղացնելու, կպնելու կամ վիրավորելու միտում չուներ:

erexa
08.03.2011, 04:32
Վերջ, ես այսօր ստացա իմ մարտի 8-ի նվերը: :)) ուրախ եմ: :yahoo :yahoo

My World My Space
08.03.2011, 10:56
Շնորհավոր ԿԱՆԱՆՑ միջազգային տոնը....

Նենց, ոնց որ փետրվարի 23-ին սովետական բանակում ծառայածներին էին շնորհավորում, Հունվարի 28-ին էլ Հայոց Բանակի օրը:

Լացել մացել չկա:

Ապրիլի 7-ին մայրերին եմ շնորհավորելու:

ու նաև առաջարկում եմ միամսյակին կպցնել ևս 10 օր ու սարքել քառասունք..... :P

Նաիրուհի
08.03.2011, 11:18
Երազներիս լեռների կատարներին կապուտակ
Բացվել էին ծաղիկներ՝ կապույտ, դեղին, սպիտակ,
Կարմիր վարդեր, կակաչներ, խնկածաղիկ, անթառամ...
Հրեշտակի թևերով ծաղկած լեռը բարձրանամ,
Մնամ մինչև կեսգիշեր։ Հավաքելով ամպիկներ՝
Հյուսեմ հրաշք մի ժանյակ, աստղիկներով զարդարեմ,
Իսկ մեջտեղում կպցնեմ լիալուսին բոլորակ
Ու մինչև լույս ցողաթաց, վառ ծաղիկներ հավաքեմ։
Կապույտ երկնից վերցնեմ արեգակը հուրհրան
Ու մատանու ադամանդ ակի տեղակ զետեղեմ,
Նվերները վերցրած՝ առավոտյան տուն դառնամ,
Մտնեմ, ասեմ. «Շնորհավո՜ր մարտի 8-դ, մայրի´կ ջան»... :flower
:oy

Պարզվում է՝ հիշողությանս ծալքերում դեռ պայծառ են այն երանելի ժամանակները, երբ 10-11 տարեկան Նաիրուհին ոչ մի տոն բաց չէր թողնում առանց իր սարքած բացիկների ու ոտանավորների... :):oy
Իսկ հիմա հոգնած ու հոգսաշատ փնթփնթան ծյոծյայի եմ վերածվել...:(

paniaG
08.03.2011, 12:16
Էսօր շեֆս անցյալ տարվա նման գա ծաղիկներով ,խմենք մի մի բաժակ ու շուտ թողնի տուն ընտիր կլինի, սկսում եմ սիրել էս տոնը /ծաղիկներն ու խմելը հեչ, մենակ շուտ թողնի էլի լավա;)խմելը մենք մեր ուժերեվ էլ կդասավորենք:D/

Chilly
08.03.2011, 13:49
Կանգնած ենք ընկերոջս (Maverick) հետ «Փեթակ» առևտրի տան դիմաց, զրուցում ենք: Մոտեցավ 40-ին մոտ մի տղամարդ, գզգզված մազերով, աչքի տակը կապույտ, շրթունքը պատռված ու կեղտոտ հագուստով, դեպի ինձ մեկեց աստվածանչյան ինչ-որ պատկերավ մի օրացույց ու ասաց.
_ Բայեվոյ աշխարհ:
Մի պահ չհասկացա, թե ինչ է ուզում, բութ հայացքով նայում էր աչքերիս մեջ ու նորից կրկնեց.
_ Բայեվոյ աշխարհ,
_ Ու ի՞նչ,
_ Բայեվոյ աշխարհ, (դեմքի բութ արտահայտությունը մազաչափ անգամ չփոխվեց),
_ Հասկացա, ու ի՞նչ (արդեն սկսում էի զայրանալ),
_ Բայեվոյ տղերք չե՞ք...
_ Չէ:
_ Բայեվոյ աշխարհ (ու էլի դեպի ինձ է մեկնում կեղտոտ օրացույցը)...
_ Ի՞նչ ես ուզում,
Գլխով ցույց տվեց դեպի օրացույցը:
_ Բայեվոյ աշխարհ...
Այս ամենն արդեն զվարճալի էր դառնում, մի պահ չկարողացա ինձ զսպել, ու ժպտալով ասացի.
_ Էս օրացույցից ե՞ս ուզում…
Դեմքի արտահայտությունը միևնույն է, չէր փոխվում:
Կողքից մի ինչ-որ նմանատիպ մեկը.
_ Ապեր ջան, դե 150 դրամ ա դրա ուզածը, տվեք թող գնա էլի…
Թողեցինք հեռացանք…
Գուցե քեզ համար սա անհետաքրքիր պատմություն է…
Բայց մտքիցս չի հեռանում:
Ինձ մեղավոր եմ զգում…

Հայուհի
08.03.2011, 15:04
Նրանց, ում տրամադրությունը բարձր է, խնդրում եմ չկարդալ:

Մինչ բոլորը շնորհավորում են միմյանց Կանանց միջազգային օրվա առթիվ, ես թողնեմ հերթական պաթոսական գրառումս:}
Առողջությունս: -100
Տրամադրությունս: -100
Եղանակ: -100000
Քամու ուժգնությունը կրկնապատկում է վախս այդ նույն քամիների հանդեպ:
Խնդրվում է գրառումս Բլթանոց չուղարկել:

Գունավորեք , էլի, կյանքս:cry2

paniaG
08.03.2011, 15:13
ԱԱԱԱԱաաաայ, Անկապը կախարդականա, շուտ եմ տուն գնալու, ծաղիկ ստացել եմ, շնորհավորանք նույնպես, բոլորի հետ հասցնելու եմ նշել, սաաաղի հետ խմելու եմ ու կորչի ամեն իիիիիիինչ:yahoo

Հայուհի
08.03.2011, 15:41
:yahoo70.000 դրաաաամմմմ:yahoo
Աաաա....35 րոպեյվա մեջ կյանքս գունավորվեց:))
Ուռաաաաաաա՜:love

John
08.03.2011, 18:26
Ե՞րբ պտի աղջիկները նորից սկսեն տարբերվել իրարից... Որ ասենք գիտակցեմ, որ 14 տարեկանը աղջիկ չի, էրեխա ե... Որ գիտակցեմ, որ աղջիկ կա սիրուն ա, կա որ իրանից սիրուն ա... Բանակ... Էս ի՞նչ ես անում դու մեր հետ արա...

Agni
09.03.2011, 01:52
Հա բայց ես հայ եմ չէ՞, իիի...:love Ինչի ոչ մեկ չի նայում դեմքիս ու ասում.«Դու հաստատ Հայաստանից ես»,:unsure այլ առանց հարցնելու հայտարարում են, որ Իսպանիայից եմ:beee:))
համ էլ ինձ ասեցին, որ ռասիստ եմ:D մեռել էի...

Ինչուիկ
09.03.2011, 03:27
Ինչի՞ են որոշ մարդիկ մտածում, թե իրեցից այն կողմ աշխարհ չկա, կամ որ որոշ մարդիկ ուղղակի պարտավոր են իրենց ինչ-որ բան։ Ինչո՞ւ են իրենց թանկացնում, փորձում ուշադրություն գրավել, բայց հետո էլ ներկայացնել իբր իրենց ձանձրալի ա որոշ մարդկանց հետ շփվել․․․ ու էս տիպի լիքը հարցեր։
Լավ չի, որ մարդիկ չեն կողմնորոշվում ինչ են ուզում․․․չեն հասկանում ինչ են անում․․․Լավ չի․․․:pardon

Chuk
09.03.2011, 03:34
Որոշել եմ վաղվանից փոխվել:
Էդ նշանակում ա, որ վաղվանից առավոտը ճիշտ ժամին զարթնելու եմ, գիշերները մինչև 12-ը քնելու եմ, աշխատելու եմ միայն աշխատանքային ժամերին ու աշխատելու եմ ինտենսիվ՝ ոչ մի գործ հետոյին չթողնելով: Նույնիսկ մազերս գնալու եմ կտրեմ: Ռեժիմով սնվելու եմ: Խմելուս քանակը կտրուկ պակասացնելու եմ: Սկսելու եմ նոր պրոյեկտիս վրա աշխատել, ամենակարճ ժամկետում (ականջներդ կանչի Սարգսյան-Ալիև-Մեդվեդև) դա իր ավարտին հասցնելով:

Գնամ քնեմ:
Մինչև արթնանալս հանգիստ կարող եմ էս հեքիաթին հավատալ :))

Kuk
09.03.2011, 04:33
Չգիտեմ, թե ինչի հիշեցի..
Երբ պատկերացում անգամ չունես, թե ինչքան ա կշռում տրամադրություն կոչվածը, ինչ գույն ունի կամ ինչ գին ունի.. երբ աչք ծակող գույներով պատված առարկաները քո համար սև, սպիտակ ու մոխրագույնից էնկողմ չեն անցնում.. երբ փողոցում նստում ես գետնին, կեղտոտ ու փոշոտ շինարարության անմիջապես հարևանությամբ՝ առանց մեկ վայրկյան մտածելու, որ հատակը, մեղմ ասած, կեղտոտ ա, իսկ քո հագուստը, մեղմ ասած, ափսոս.. երբ անորոշությունից գլուխդ ձեռքերիդ մեջ առած, ձեռի հետ էլ ներվայնությունից պոկում ես մազերդ.. երբ կողքդ ա մի մարդ, ում տրամադրությունն էդ պահից րոպեներ առաջ, մեղմ ասած, բարձր էր, բայց գալիս նստում ա կողքդ՝ նույն կեղտոտ հատակին.. ու սա տևում ա ոչ թե րոպեներ, ժամեր, այլ օրեր ու շաբաթներ, ու դու համոզված ես, որ եթե օրերն ու շաբաթները վերածվեին ամիսների ու տարիների, էդ մարդը նույն ձև նստած էր մնալու կողքդ.. ու եթե ինքը քո պահով թեկուզ մի վայրկյան մտածել ա, որ քո հարազատ ախպերը չի.. չէ, ինքը հաստատ տենց չի մտածել..

Chuk
09.03.2011, 07:11
Շուտ արթնանալը ստացվեց... կարո՞ղ ա մեկ-մեկ հեքիաթներն իրականանում են :}

impression
09.03.2011, 10:20
նստած տուն ես սարքում
լիքը աշխատում ես վրան, որ քո ուզածը լինի, որ ամուր լինի, հուսալի լինի, որ քեզ էնտեղ հարմար ու տաք լինի
սարքում, սարքում ես ինքնամոռաց, ջանք ու եռանդ չխնայելով, ինքդ քեզ վատնելով
մեկ էլ մի օր որոշում ես փորձել՝ ամուր ա արդյոք
կամաց մի փոքրիկ քար ես շպրտում վրան
ծեփը թափվում ա, բայց շենքը կանգուն ա դեռ
նորից ծեփում ես, նույն խնամքով ու համբերատարությամբ
հետո հավաքում ես քաջությունդ, վերցնում ես ծանր գործիք ու սկսում ես հիմքին խփել
խփում--խփում ես, հետն էլ ուրախանում, որ ամուր ա շենքդ, հետն էլ ներվայնանում՝ բայց ախր ինչի չի փլվում
ազարտի մեջ ես ընկնում, սկսում ես ամբողջ ուժով հիմքը քանդել
շենքը դիմանում-դիմանում ա, մեկ էլ փլվում
հանգստանում ես, տխրում, ինքդ քեզ մեղադրում, որ բավականաչափ ուժեղ չէիր սարքել, որ ապուշի պես սկսեցիր քանդել
հետո նորից ես կպնում ավերակներին, փորձում շենքը նորից կանգնեցնել
էլի ստացվում ա, իհարկե ոչ առաջվա պես սիրուն ու անթերի, ճաքերով, խարխուլ հիմքի վրա
բայց դու գոհ ես
որոշ ժամանակ
հետո վերցնում ես փոքրիկ քար ու շպրտում վրան...

բայց ախր ինչի չի քանդվում...
վայ, քանդվեց...

ու հետո էլ ոչ իմաստ ա մնում ամեն ինչ նորից սկսելու, ոչ էլ ուժ
մնում ես մենակ՝ քո բզիկների հետ, ու էլ չի լինում էն տեղը, ուր քեզ տաք էր ու հարմար
ու ամենաշատը ցավում ես էն մտքից, որ քո սարքածը ծղոտից չէր, ու որ դու եզակի հիմար ես՝ թանգարանային նմուշ

My World My Space
09.03.2011, 11:03
էսօր սենտիմենտերի մեջ եմ...:love
Մամաս պեղել ա 5-րդ դասարանի շարադրությունս...գարնան մասին...
ահա՛


Գարուն

Գարուն է: Գետը վարարել, ափերից դուրս է եկել ու ողողում է շրջապատը:
Ահա ձյան տակից իր ճերմակ գլխիկը հանեց առաջին ձնծաղիկը, արևի առատ լույսից կկոցած աչքերով նայեց աշխարհին ու շշնջաց. "գարո՜ւն է"....
Արևը գնալով բարձրացավ և գետում լողացող սառցե հայելիները սկսեցին հալվել:
Ձնծաղիկն արդեն չէր դիմանում ճնշող տաքությանը, և հանկարծ... գետնի տակից մի կապույտ գլխիկ դուրս եկավ` մանուշակն էր, որ փոխարինելու էր եկել ձնծաղկին:
Ձնծաղիկը նայեց նրան, ժպտած, ու փակեց աչիկները: Կյանքը լքեց նրան:
Քիչ հետո ողջ գետահովիտը լցվեց կապույտ գլխիկներով, բայց ձնծաղիկը չտեսավ դա, այլ միայն երազեց...
Գարուն է:
Ողջ գետահովիտը լցվել է երփներանգ ծաղիկներով: Բոլոր ծաղիկներն արդեն գիտեն ձնծաղկի պատմությունը և զեփյուռի մեղմ ազդանշանով լուռ խոնարվում են հողին` գարուն բերող ձնծաղկի գերեզմանին: Իսկ առավտյան նրանց աչքերում կարելի է տեսնել արցունքի ջինջ կաթիլներ....

1995թ.:oy

Սլիմ
09.03.2011, 11:43
Չեմ սիրում մարտի 8-ը, հիասթափությունների օրա:(

Նաիրուհի
09.03.2011, 11:51
Երբ փոքր էի ու դեռ չէի հասկանում, որ բանաստեղծ դառնալու համար մարդը պիտի տանջվի, Տերյան կարդալիս ո՜նց էի ատում էդ բոլոր կանանց։
Իսկ հիմա ուզում եմ, որ տարիներ հետո փոքրիկ աղջիկներն ինձ էլ ատեն... ;)

Shah
09.03.2011, 19:56
մեկ-մեկ թվում ա թե շրջապատի մարդիկ ընդամենը էքստերյերը լրացնող քայլող ծրագրեր են...
կյանքը իդեալական չի, բայց գրաֆիկան` գերազանց ա..

ars83
09.03.2011, 20:53
http://advita.ru/img/ksaf0.jpg
«Գիտե՞ս, մեր դասարանի Կարենը հաղթել է երաժիշտների մրցույթում,- մի քանի տարի առաջ պատմում էր հարևան տղան: - Այնքան չաղ է, մենակ տեսնես: Բայց այնպե՜ս է նվագում»: 2004թ.՝ առաջին մրցանակ «Կամերտոն» ազգային մրցույթում, 2005թ.՝ 1-ին մրցանակ Երիտասարդ դաշնակահարների «Ամադեուս» միջազգային մրցույթում, Բռնո, Չեխիա, 2005թ.՝ 1-ին մրցանակ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային մրցույթում, ունկնդրի մրցանակ երիտասարդ դաշնակահարների «A step to mastery» միջազգային մրցույթում, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ, 2007թ.՝ 2-րդ մրցանակ Առնո Բաբաջանյանի անվան մրցույթում, Երևան, հատուկ մրցանակ Պատանի դաշնակահարների Շոստակովիչի անվան 6-րդ միջազգային մրցույթում, Մոսկվա, ՌԴ, 1-ին մրցանակ Գործիքային որաժշտության միջազգային մրցույթում, 2009թ.՝ 3-րդ մրցանակ և հատուկ մրցանակ՝ վրացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար Դաշնակահարների միջազգային մրցույթում, Թբիլիսի:
«Կարենը գնացել էր Դուբայ մրցույթի, դասարանի բոլոր երեխաներին նվեր է բերել, ինձ համար էլ այս գրիչը»:
«Կարենը մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ է նվագել համերգում»:
Անցյալ տարի էր, երևի, երբ նույն տղան, հարցականն ու տարակուսանքն աչքերում ասաց. «Մեր դասարանի Կարենին հիշո՞ւմ ես: Մոտը լեյկեմիա են հայտնաբերել»:
Ֆեյսբուքի այս էջն (http://www.facebook.com/group.php?gid=103608696353577) ասում է, որ տասնհինգամյա Կարենի համար ամենաարդյունավետ մասնագիտական բուժումը կարող է իրականացվել Գերմանիայում կամ Իսրայելում, բայց ընտանիքը համապատասխան գումարը չունի և տեղեկացնում է 13.06.2010-ին Գլենդելում կայանալիք համերգի մասին, որից հավաքված հասույթն ուղղվելու է տղայի բուժմանը:
«Մենակ տեսնես Կարենն ինչ է դարձել, ինչքան է նիհարել, լրիվ հալվել է»:

Ապրիլի 22, 2010թ.: Արազ Արթինյանը, այս բացառիկ անձնազոհ անձնավորությունը, որը դրամահավաք էր կազմակերպել Կարելի համար, գրում է իր ՖԲ-ում. «Նախքան Դուք կօգնեք, ուզում եմ, որ մի բան իմանաք: Երբ Կարենը հիվանդանոց պառկեց ապրիլի 2-ին, նա խնդրեց դաշնամուր: «Ես ուզում եմ հայտնի դաշնակահար լինել, և կլինեմ,-ասաց նա: -Խնդրում եմ՝ ինձ դաշնամուր բերեք: Ես դաշնամուրի կարիք ունեմ»: Այսօր, ապրիլի 22-ին հիվանդանոցը նրա համար դաշնամուր բերեց: Նա չի կարող ապրել առանց դաշնամուրի: Սա է Կարենը:»
Բարեգործական համերգ են տալիս Կարենի ընկերները՝ դրամ հավաքելու նրա բուժման համար:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=51454&d=1299689299
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=51451&d=1299689294

11 ժամ առաջ, Արազ Արթինյանի ՖԲ էջում. «Հանգչիր խաղաղությամբ, Կարեն ջան: Դու շատ երկար տանջվեցիր, փոքրիկ հրեշտակ»:
Գուգլը քո մահվան մասին կարծես ոչինչ չգիտի, Մշակույթի նախարարությունում ժամացույցը ս.թ. մարտի 4-ից չի շարժվել: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «հանճարեղ ապագա տիեզերագնաց» Արթուր Պողոսյանին: Արազ Արթինյանը դրամահավաք էր կազմակերպում: Ինչ-որ բան այն չէ:

***

Բախ-Բուզոնի. Շակոն:
Կատարող՝ Կարեն Սաֆարյան (1994 - 6 մարտի, 2011)

http://www.youtube.com/watch?v=i2bbH610e4k&feature=related

My World My Space
10.03.2011, 01:14
էկել եմ ասեմ, որ Դրակոնը լավն էր.... :love

Բարի գիշեր :)

Հարդ
10.03.2011, 14:31
Եկել եմ դասից տուն, Lotus Flower - ը բարձր միացրել ու հայելու առաջ Յորքի նման պարում եմ:D:
Համարյա իրա նման են հագնված եմ, մենակ ցիլոն ա պակասում:oy
Պարում եմ, տեսահոլովակն եմ նայում, ոնց որ նույն մարդը պարի:D:
Ես չգիտեի որ սենց լավ կարամ պարեմ:oy, Յորքի պարելու մեջ զգում էի էլի, որ ինչ որ հարազատ բան կա:love


http://www.youtube.com/watch?v=cfOa1a8hYP8

Արևածագ
10.03.2011, 15:41
Ո՜նց էր տառապում...
Լուսամուտի մոտից չէր հեռանում, տաս րոպեն մեկ բացում էր ետնամուտքի ու շքամուտքի դռներն ու անհուսությամբ նայում դատարկ ճանապարհին: Թաքնվում էր իր սենյակում, հետո դուրս գալիս արցունքից կարմրած աչքերով: Սպասում էր: Հետն էլ երբեմն տխրությամբ հոգոցներ էր հանում ինձ մոտ.

- Արդեն երեք օր տուն չի եկել... քաղցած է երևի... Ի՞նչ պիտի կերած լինի...
-Եթե ուտելու կարիքն ունենար կամ որտեղ որ գտնվում է, իրեն վատ զգար, հիմա եկած կլիներ: Դու այդքան լաց ես լինում, բայց հասկացի'ր, քո արցունքներն իր պետքը չեն:

-Չեմ կարում առանց նրա: Լա՛վ, էլ լաց չեմ լինի...

Չնայած խոստանում էր, բայց մի ժամ հետո էլի նույն պատմությունը: Իրիկունները քնելուց առաջ.

-Մամ, երբ էլ գա՝ արթնացրո՛ւ ինձ, որ դիմավորեմ իրեն:

Սիրտս կտոր-կտոր էր լինում, բայց ոչնչով չէի կարողանում օգնել: Իսկ նա չկար ու չկար:

Հենց նոր բացեցի շքամուտքի դուռն ու մեկ էլ տեսնեմ՝ փողոցի ծայրից ինձ նկատեց ու մլավելով մի՛ է վազում, քիչ մնաց տուն մտնելու համար ինձ ոտատակ տա... :))

Մա՜րտն է...

Ուրվական
11.03.2011, 00:25
Թե հանկարծ մոռանաս բոլորին ու նորից գաս ինձ մոտ,
Ու փորձես հմայել աչքերով քո թովիչ, չես կարող,
Առաջվանը չեմ ես, առաջվանը չեմ ես...
Ամեն մարդ կատարում ա իրա ընտրությունը: Ու եթե էդ ընտրությունը սխալ ա, ինքը կարա սաղ կյանքում զղջա դրա մասին: Ու ոչ մեկ իրան չի կարա օգնի: Ոչ մեկ: Եթե կատարել ես ընտրությունդ, մի զղջա, հակառակ դեպքում կարող ա մարդկանց էդքան էլ հաճելի չլինի գիշերվա հազարին արթնանալը:
Հիմա ինչքան բան կարար ուրիշ ձևի լիներ:
Լավ, էս սաղ հեչ, մտածում եմ ոնց եմ անելու, որ ժամը 7-ից հետո հաց չուտեմ: Էս առումով աղջիկների կամքի ուժին հալալ ա: Այ մարդ, եթե լավն են, լավն են էլի: :love

davidus
11.03.2011, 12:11
Կյանքում մեկ-մեկ պետք են ցնցումներ. դրանք մարդկանց ստիպում են զրոյից վերագնահատել իրականությունը։

Հանգամանքների բերումով էսօր շուտ եկա աշխատանքի։ Դե քանի որ օֆիսում մարդ չկար, դուրս եկա պատշգամբ։ Ահագին ժամանակ կլիներ, որ պրոսպեկտի կեղտոտ օդը չէի շնչել։ Ուզեցի պակասը լրացնել։ Ու սենց, կանգնած եմ մի 5 րոպեի չափ ու ... դանդա՜ղ, առա՜նց շտապելու, ի ցույց աշխարհի պրոսպեկտի վերևից 2 հատ Bugatti Veyron (http://www.theweeklydriver.com/files/2011/02/veyron.jpg) են իջնում՝ ընդհանուր 3.2 մլն $ արժողությամբ։ Իսկ ես, այ էս հայացքով՝ :o նայում էի, թե սրանք ոնց են իրեց ճանապարհով գնում։

Հ.Գ. մարդ կա փողոցում առևտուր անելու համար ծեծ ա ուտում, իսկ սրանք..... Ոնց որ հատուկ անեն՝ ժողովրդին էլ ավելի կատաղացնելու համար։ Արա, գոնե հիմա, էս նեղ ժամանակներին ձեզ ի ցույց մի դրեք։ Ում եք ինչ ցույց տալիս... :angry

Smokie
11.03.2011, 13:04
Դուք գիտե՞ք, որ ճապոնիայում արգելվում է խեղդվող մարդու կյանքը փրկել եւ ով որ չհետեւի այդ օրենքին, մահապատժի է արժանանալու::o Եթե մարդը խեղդվում է, ուրեմն այդ էր նրա ճակատագիրը::D

Մ-դաաաաա::think

Գեա
11.03.2011, 16:09
Երեկ մորս տարել էի քիմիոթերապիայի հերթական կուրսը ստանալու:Որոշեցի վիրահատող բժշկի մոտ կոնսուլտացիայի տանել:Նախօրոք ասեմ , որ մայրս քաշի ավելցուկ ունի:Ուրեմն, մեր բժիշկը հենց մորս տեսավ, վիրահատական սպին ստուգելու փոխարեն սկսեց հետաքրքրվել."Պաս պահում ես?" ,ու իրեն օրինակ բերելով ասաց.''Ես օրինակ պահում եմ ,մի քիչ կնիհարեմ":
Ես փորձեցի թեման մի կերպ, պատշաճ ձևով շեղել(ախր քիմիոթերապիայի ժամանակ ինչ պաս ինչ բան, մարդը կյանքը փրկելու համար է պայքարում ,սա պասից է խոսում, ) ու կես կատակ կես լուրջ, բայց դեմքիս թարախ արտահայտություն տված հարցրեցի.
_Դոկտոր,աստծուն խաբում եք?,ախր պասը ուրիշ նպատակ ունի;
Ու ստացա .
_հա ես Աստծո հետ էդ պայմանն ունեմ :
Այն , որ Բարձրյալը անսպառ հումորի զգացում ունի ,դրանում վաղուց եմ համոզվել,թե չէ վաղուց էր մի աշխարհաքանդ ջրհեղեղից- բանից ուղարկել:Բայց այս օրերին երևի անվերջ ղժժում է (մեղա քեզ Տեր աստված ) ,ներքևից եկած մեսիջների վրա:
Հիմա ասածս ինչ է. հանկարծ ծիծաղից սիրտը չվատանա,մեր հույսը մենակ նրա վրա է մնացել ,ինչ ենք անելու...

VisTolog
11.03.2011, 18:10
էսօր Պուշկինի փողոցում մի հատ պստո շունիկ եմ տեսել: Նենց լավն էր, քիչ էր մնում բռնեի տուն տանեի: :love
Բոլոր անցորդները պարտադիր հայացք էին նետում շան վրա, մեկ-մեկ էլ կտեսնեիր իրար գլխի հավաքված մարդիկ, որոնց շունը ձագուկը գրավել էր:

Նկարել եմ, բայց ափսոս որակը լավը չի::(

Գզզզզզզ:))


http://www.youtube.com/watch?v=avC38hXnhiQ


http://img220.imageshack.us/img220/7800/1746s.jpg
http://img291.imageshack.us/img291/8418/1742eu.jpg
http://img845.imageshack.us/img845/5172/1744.jpg

Smokie
11.03.2011, 18:52
Այսօր հիշել եմ մի փոքրիիիկ, բայց հետաքրքիր դրվագ իմ կյանքից:

Մի անգամ, ես երազումս լացում էի՝ հուզվել էի մի երգից::cry Երբ արթնացա, զգացի որ աչքերս թաց են::)

ars83
11.03.2011, 21:17
Էս Էմմանուել Պահուդը շատ լավ շվեյցարացի ֆլեյտիստ ա: Վաղուց ուզում եմ «բռնացնեմ» իրան իր երկրում, :)) գնամ համարեգի: Էն էլ սա աշխարհով մեկ ա ֆռֆռում: :esim Հետն էլ Ժնևում ա ծնվել: Ասա, տնաշեն, մի արի ծննդավայրդ, նվագի, մենք էլ լսենք, հաճույք ստանանք: Անջախ Անգլիաներում ու Թուրքիաներում ես ֆռֆռում (երկու համերգ Անկարայում, մեկ համերգ Ստամբուլում :angry): Մոտակա համերգը (http://www.emiclassics.com/artistconcertdates.php?aid=21) Զվիցերիայում՝ սեպտեմբերի 2-ին: :blin Բայց լավ համերգ ա՝ ծրագրում Մոցարտ-բան չկա. Բախ :love:love, Հայդն :love:love, Դվորժակ :ok, Մենդելսոն :ok: Վերջը դու իմ ձեռքը կընկնես, Էմմանուել: :goblin: Առնվազն սկավառակի տեսքով:


http://www.youtube.com/watch?v=4sAh02JRtpk
Հլը էս առաջին հոլովակի մեկնաբանությունները Բախի բանդերինի «ոչ ուղղափառ» կատարման մասին: :D
"pahud's wild ornamentation show-off cracks me up" Պատկերացնում եմ մի քաֆթառ պահպանողական երաժշտասերի (հնարավոր ա ինքն էլ ա ֆլեյտիստ, Ճ-կարգային), էս քննադատությունը գրելիս: Տենաս՝ քթի ակնոցն ուղղել ա՞ էդ պահին: Ու «այ-այ-այ, ո՞նց ա համարձակվում պղծել Բախի պարտիտուրան» դեմքի արտահայտությամբ 74 ուրիշ քաֆթառ սեղմում են "like" կոճակը: Հեղափոխության արգելակնե՛ր: :D

Էս կատարումը հրաշալիա ա. (առաջինն էլ ա, իհարկե, արտակարգ)

http://www.youtube.com/watch?v=MQK6lSdvJls&playnext=1&list=PLDBC646530922D077

erexa
12.03.2011, 02:33
:( :( :(


http://www.youtube.com/watch?v=2bosouX_d8Y

Smokie
12.03.2011, 11:39
Ծիտիկներ::love Փոքրիկ թռչուններ, որ վախենում են մարդկանցից, շատ դեպքերում այդ վախն արդարացի է::(
Երբեմն, որ բալկոնում նստած եմ լինում ու տեսնում եմ ծիտիկ է եկել, փորձում եմ կանչել, ուզում եմ տեսնեմ կմոտենա՞, թե՞ կփախչի::)
Մի անգամ էլ բալկոնից դուրս էի նայում, մեկ էլ հանկարծ... այնքան արագ կատարվեց էդ ամեն ինչը, ես ընդամենը հասցրեցի ծիտիկի ծվոցը լսել ու տեսնել սեւ գույնը: Էնքան է՛լ մոտիկ էի կանգնած, խեղճը հենց հասավ մեր բալկոն, վախեցավ փախավ:

paniaG
12.03.2011, 11:45
Ես տենց էլ գիտեի, որ սենցա, լինելու, աաաաաաաաա...որտեղից գիտեի է՞ ոչ մի բան էլ չգիտեի, մտքովս էլ չէր անցնում, կամ անցնում էր, բայց վախենում էի թույլ տալ ինձ մտածել էդ ուղղությամբ:
Դեռ մի հատ փոոոոոոքր հույս ունեմ, էդ հույսն էլ փԱդոշ դեմքա, մեռնել չունի, մառկեռ լիներ մի հատ մեծ, կարմիր խաչ քաշեի էս էջի վրա, պոկեի, ճմռեի ու շպռտեի:angry
Էրեխու գրառումն էլ չեմ կարողանում լսել, դինամիկներ չկան գործի տեղը, բայց ոնց ասում են՝ «ուստամի րեբյոնկա գլագոլիտ իսծինա»



Հ.Մ. լավա լինելու, չմտածես;)

Agni
12.03.2011, 15:01
էսօր անիմաստ երջանիկ եմ:}
Նենց կայֆ զգացողությունա:

Արևհատիկ
12.03.2011, 16:45
Արև-արև եկ-եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տվեք:sulel

Փոքր ժամանակ արտասանում էի էս քառատողը ու ասում էի, որ սա իմ մասին ա: Հիմա հասկանում եմ, որ էն ժամանակ իմ մասին չէր, հիմա ավելի շատ ա ինձ բնութագրում: Կյանքիցս բոլոր գույները հեռացել են, մնացել են մենակ սևն ու սպիտակը կամ էլ էս երկուսը էնքան են շատացել, որ մնացածը չեն երևում:
Ես «վարդագույն ակնոցներ» չեմ ուզում, մենակ իմ կորցրած գույներն եմ ուզում վերականգնեմ :8, որ առանց ակնոցների էլ գունավոր լինի:
Ուզում եմ ես ավատարիս ու ակումբային կարգավիճակիս համապատասխան լինեմ, ոչ թե հակառակը:


Սիրում եմ Կապանը :love, բայց էլ չեմ կարողանում էստեղ բնակվեմ: Էստեղ ես պարզապես բնակվում եմ, իսկ ես ապրել եմ ուզում :roll

ՀԳ. Կարոտել եմ :kiss

Գեա
13.03.2011, 00:45
Զնննննննննգ :Բջջայինս է:
_ալո?(Չիմացողներին ասեմ `ես աղջիկ եմ):
_Հարութ դու ես?,_հարցնողը տղամարդ է:
_:o
_Հարութ?
:angry
_Չէ Հարութը չի, Գագոն ա ,Վարդուշ ջան ինչ կա?
Տիրեց խորիմաստ լռություն ,որից հետո հեռախոսը անջատեցին;
:D

Դեկադա
13.03.2011, 11:11
Չի կարելի անընդհատ քայլերը կշռադատել: Պետք է տեղ թողնել սխալներին: Եթե ամեն անգամ դուռը փակելուց հետո մտածես նորը չբացել, ուրեմն կգա ժամանակ դուռ էլ չի մնա, ոչ փակելու, ոչ բացելու: Իսկ դա նշանակում է կորցնել ինքդ քեզ գտնելը:

Պետք չի դիմացինից պահանջել գնահատական, երբ հասկանում ես որ այն տրված է անխոս: Հաճախ լռելը ավելի արժեք ունի քան սևով սպիտակին գրվածը:

Մի վախեցիր կրակին մոտենալուց: Ոչինչ, թող թարթիչները վառվեն: Կարևորը տեսողությունը չվնասվի: Այն ինչը տեսնել է պետք, պարտադիր չի որ կրակին մոտենաս:

Մի վախեցիր հետ նայելուց: Գուցե էնտեղ ոչ մեկն էլ չի լինի: Էսպես թե էնպես կյանքը ապացուցում է, որ գետից դուրս գալով շատերը հենց առվում են խեղդվում: Ավելին խորտակվում:

Մի վախեցիր մեծ քարերից: Ամեն օր ոտքի տակ ընկնող քարերը ավելի շատ են ոտքերդ ցավեցնում և քեզ ուժասպառ անում մեծ քարը մի կողմ քցելու համար: Շրջանցիր...եթե գցելը չի ստացվում:

Բոլոր մեկնված ձեռքերը չէ որ օգնություն են տալիս, ինչպես որ բոլոր քեզ հառված հայացքներիը չէ որ գորովանքով են նայում: Ոչինչ: Դիմացիր: Եվ մի վախեցիր ժպտալ հենց այդ հայացքներին: Գուցե քո ժպիտը քմծիծաղ պարունակի ու դիմացինդ իրեն պարտված զգա:

Երբեք չդադարես սովորելուց: Այն քեզ թշնամուդ հետ պատերազմում պետք կգա: Բայց մի սարքիր այն նպատակ: Որովհետև երբ կյանքը քեզ կապացուցի, որ ամենից կարևոր դիպլոմը դա մարդկային հարաբերություններում ձեռք բերվածդ են ու ամենից մեծ նվաճումը քո կողքիններն են, էտ ժամանակ կհասկանաս, որ սովորածդ ընդամենը խթանել է ճանապարհիդ հանդիպած մեծ քարերին շրջանցելու համար: Որովհետև հարաբերություններ կառուցելում ու ավելին այն պահպանելում ազնվությունն ու անկեղծությունը ավելի կարևոր են քան դիվանագիտությունը:

Հույսդ մի դիր ուրիշներին: Մարդը երբեք չի փոխվում: Կգա մի ժամանակ երբ կորոշես ունեցածիդ կեսը տալ նրան ով քեզ կապացուցի հակառակում: Իզուր: Մի թերագնահատիր մարդուն: Եվ մի սակարկիր գինը: Քանզի վերջում կմնաս ծակ տաշտակի առաջ ու կտեսնես մեդալի երկրորդ երեսը: Պարզապես գիտակցիր, որ ցանկացած բարենպաստ պայման մարդու մեջ արթնացնում է բոլոր բնազդները:

Սովորի ապրել քեզ հետ հաշտ: Բայց մի թուլացիր: Քո թուլությունը կարող են զենք սարքել հենց քո դեմ: Իսկ դու ծռմռված զենքով երբեք չես կարող դիպուկ կրակել:

Մի տա ավելի քան կարող ես: Թող սովորեն, որ յուրքանաչյուրը իր վերմակի չափով կարող է տալ: Մի պահանջիր: Պարտադրված ոչ մի բան գռոշի արժեք չունի:

Երբեք մի խղճա: Կարեկցեիր: Օգնիր:Պատասխանատվություն վերցնելու առաջ մտածիր թե որտեղից են սկսվում պարտականությունները և որտեղ վերջանում իրավունքները: Երբ ամեն ինչ վերցնես քո ուսերին դիմացինդ կմոռանա իր պարտականությունների մասին:

Լավն ու վատը շատ հարաբերական են: Իրար հետ փոխկապակցված: Մեկի սկիզբը մյուսի ծայրն է: Աշխատիր լավ ծայրից բռնել, որպեսզի վատը քո դեմ չշրջվի:

Մի անտեսիր մանրունքները: Մանրունքներում են թաքնված մեծերը: Սակայն մի էլ կառչիր դրանցից, երբ խոսքը վերաբերվում է մտերիմներիդ: Պարզապես մտերիմներիդ ցուցակը վերանայիր:

Կարողացիր հրաժեշտ տալ: Այլապես դա իրենք կանեն. առանց նախազգուշացնելու:

...ի վերջո սովորի ապրել: Որովհետև օրերդ անց կացնել միայն այն լցնելու մոլուցքով ամենավատ տարբերակն է: Վերջին հաշվով չափից դուրս իմաստ փնտրելով ամեն ինչ անիմաստ է դառնում:

...Լավ մնա: Սա նաև ինձ էր վերաբերվում:;)

Smokie
13.03.2011, 11:19
Բարդ է, շատ բարդ է դերասանի համար, երբ նա խաղում է կատակերգությունում, ուրախացնում է ժողովրդին, ծիծաղեցնում, իսկ իր համար ծիծաղելու ժամանակ չի մնում: Իրական կյանքում նա տխուր մարդ է, բեմի վրա ուրախ: Նրա մոտ կարող է ցանկություն առաջանալ պատռել, դեն նետել դիմակը, ցույց տալ ժողովրդին իր իսկական դեմքը, բայց... հե՞շտ է դա, ժողովուրդը նրան սիրում է այնպիսին, ինչպիսին տեսնում է, չկասկածելով անգամ, որ իրականում նա... իրականում նա բոլորովին ուրիշ մարդ է:

:(:(