PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 [10] 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Արևածագ
18.06.2010, 11:10
Քսան տարվա հնության դեպք եմ պատմում , հիանալի հասկանալով, որ ակումբցիների մեծ մասն այդ ժամանակ «տուն- տունիկ» էին խաղում, մի մասն էլ ինչքան ուղեղը լարի , չի հիշելու այդ «նախապատմական» ժամանակները, որովհետև ինքն այդ ժամանակ միաբջիջ տեսքով անգամ գոյություն չի ունեցել: Բայց պիտի նշեմ, որ պատմելիքս դրանից բոլորովին չի տուժի:
Նոր էի ամուսնացել: Սկեսրայրս խնձոր էր տանում Երևան՝ վաճառելու: «Ժիգուլին» ամուսինս պիտի քշեր: Խնձորի արկղերը բեռնելուց հետո, տեսան, որ հետևում, կարելի է այնպես հարմարացնել , որ մի մարդ էլ նստի: Ամուսինս ասաց՝ արի' գնանք:
Մեծ խանդավառությամբ համաձայնեցի, ու սկրեսոջս ցուցումի համաձայն, թե «կինը միշտ պիտի ավտոյի առաջի նստարանին նստի», ամուսնուս կողքին բազմած, հասանք Երևան: Հիմա լավ չեմ հիշում, կարծեմ Երրորդ մասի շուկան գնացինք, սկեսրայրիս օգնեցինք տեղ գտնի, մի երկու արկղ խնձոր դրինք կողքին, ավտոն թողեցինք շուկայի կայանատեղում, խնձորը մեջն էր, մենք տրանսպորտիվ գնացինք կենտրոն: Պաղպաղակ կերանք, խանութների ցուցափեղկերին նայելով հասանք «Ռոսսիա»: Մեր բախտից էր երևի.այդ օրը Սովետական Միությունում «Քամուց քշվածները» ֆիլմի պրեմիերան էր: Ու երկրի առաջին սեանսը հեց «Ռոսսիայում» էր՝ առավոտյան ժ.11 ին: Անսպասելի հաջողությունից ոգևորված՝ տոմս գնեցինք ու մտանք կինոն նայելու: Պիտի ասեմ, որ դահլիճը կիսադատարկ էր, մեկ էլ շատ լավ հիշում եմ չոր աթոռները: Իսկ կինոն 3,5 ժամ է տևում:
Կեսօրն անց էր, դահլիճից կիսաթմրած դուրս էինք գալիս, տեսնենք մի մարդ, ձայնը գլուխը գցած, վիճում է տոմսավաճառի հետ.
-Ամոթ էլ չեք անում, գետինը մտնե'ք, սուտասաններ, ի՞նչ կա էդ կինոյի մեջ, որ ժողովրդին խաբում եք, տոմս ծախում: Իմ փողը հետ տվե'ք...:goblin
Տոմսավաճառի ձայնը չէր լսվում, երևի արդարանում էր, իսկ տղամարդն իրենն էր պնդում.
-Բա խի՞ եք աֆիշի վրա ըտենց բան նկարե, որ մարդկանց ֆռռացնե՞ք...
Ասեմ, որ ազդագրերն այն ժամանակ ձեռքով էին նկարվում, իսկ «Քամուց քշվածներինն» իսկապես շատ վարպետորեն էր արված. Ֆիլմից մի դրվագ էր, երևի միակը, որտեղ Ռեթ Բաթլերը գրկել է Սկառլետին , կրքոտ աչքերով նայում է ու ուր որ է պիտի...
-Արմեն, էս մարդն ի՞նչ էր սպասում, որ չտեսավ ու հիմա բողոքում է,- հարցրի ամուսնուս:
-Աֆիշին գրել են՝ հզոր կրքեր ու զգացմունքներ, նա էլ կարծել է՝ էրոտիկա պիտի լինի:
Կինոյից դուրս գալուց հետո «պեռաշկի» կերանք , մի քիչ էլ զբոսնեցինք, մնացածն արդեն կարևոր չի:
Այս պատմությունը երկար- բարակ պատմեցի որպեսզի ասեմ. Մեր սիրելի ակումբցիներից Մեկը (մատնացույց չեմ անում, բայց բոլորս էլ գիտենք` ու՞մ մասին է խոսքը), շա՜տ գայթակղիչ վերնագրով օրագիր է բացել: Բայց երբ մտնում ես, տեսնում ես, որ հայտարարվածից մենակ «ամենաանմեղն » է՝ ռոքնռոլլը: Իսկ մնացած թեմաների մասին ակնարկ անգամ չկա: :B
Կինոթատրոնում գոռգոռացող տղամարդու օրինակով՝ պահանջում եմ չիրականացած ակնկալիքների փոխհատուցում՝ գրառումների տեսքով՝ համաձայն օրագրի վերնագրի::))

Chilly
18.06.2010, 13:06
Վերջին ժամանակներս բավական տարածված է երիտասարդների հասարակական ակտիվությունը կամ դրա իմիտացիան: Եվ ահա, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ մեծ թվով մարդիկ կարծես թե մասնակցում են զանազան պայքարների (օտարալեզու դպրոցների բացման դեմ, Մարիամ Սուխուդյանի գործով, Ամառային դահլիճի գործով), սակայն շատ փոքր թիվն է նրանցից իրոք մասնակցում պայքարին: Կոնկրետ իմ օրինակով ասեմ` պայքարս սահմանափակվում է միայն իմ ակտիվությանը դեմ արտահայտվող մի քանի ընկերներիս հետ թեժ բանավեճերով և, ասենք թե, ֆեյսբուքիս գլխավոր նկարը փոխելով: Լավագույն դեպքում բլոգումս մի քիչ բան եմ գրում այդ մասին: Ու գիտե՞ք հետաքրքիրը որն է. որ ես ինձ լրիվ բավարարված ու հասարակայնացված եմ զգում դրանով: Մի՞թե դա ինքնախաբեություն չէ... Նայում եմ, օրինակ, Ֆրանսիայում երիտասարդությունն ինչ է անում իրեն դուր չեկած հարցերի լուծման համար, կամ բազմաթիվ այլ երկրներում... Ինչ է ներդնում այնտեղ այդ պայքարի մեջ հասարակական ստատուսով մոտավորապես ինձ հավասար երիտասարդը, հաստատ շատ ավելի, քան ես: Եվ ի՞նչ... Մի՞թե ես արժանի չեմ իմ երկրի վիճակին... Եսի՞մ...

Էլիզե
19.06.2010, 01:54
Շատ լավ օր էր... սկսվեց լավ ու ավարտվեց լավ /նշում եմ հատուկ Վիստի համար՝ հաշվի չառնելով այն փաստը, որ ստեղնաշարիս վրա մի պստլիկ միջատ է զբոսնում :D /
Օրս լի էր մարդկային բացահայտումներով... թե՛ արտաքին տվյալների բացահայտում, թե՛ ներաշխարհի բացահայտում...չնայած՝ վերջերս ինձ համար մարդկային էության բացահայտումները հիասթափությամբ լի են եղել, անչափ ուրախ եմ, որ այսօրվա բացահայտումներից հետո չեմ հիասթափվել: :)

Gayl
19.06.2010, 02:18
Մարդիկ խելագարվում են, այսօր նստեցի տաքսի, թեթև հոտ զգացի և երբ շարժվեցինք մեքենայի մեջ օդ խաղաց և քիչ էր մնում ուշքս գնար:Մարդը կոշիկները հանել էր և մի քանի տարվա նասկիներով գազ, տոռմուզ էր խաղում:
Ոչ բողոքում եմ, ոչ էլ բարոյահոգեբանական լեկցիաներ գրելու հավես ունեմ, միայն թե զարմանում եմ:

Ժունդիայի
19.06.2010, 08:59
Ասում են օրգանիզմում երկաթի պարունակությունը բավարարելու համար անհրաժեշտ է ամեն օր խնձոր ուտել, բանան` կալցիումի համար, նարինջ` վիտամին C-ի, նաև մի գավաթ կանաչ թեյ շաքարային դիաբետը կանխելու համար: Ամեն օր անհրաժեշտ է խմել առնվազն 2 լիտր ջուր: Ա՜յ իսկ մածունը` կանխարգելու աղեստամոքսային տրակտի ոչ պատշաճ մարսողությունը: Ասում են նաև, որ ամեն օր մեկական ասպիրինի հաբ ընդունելը մարդուն կանխում է սրտի կաթվածից: Մեկ թաս գինին էլ վատ չէր լինի, ես կասեի: Այ օրինակ` սպիտակ գինին կայունացնում է նյարդային համակարգը: Մեկ բաժակ գարեջուրը...հ՜մմ:think չեմ հիշում՝ ինչի համար էր լավ, բայց լսել եմ որ, բավականին օգտակար է: Այս ամենին էլ լրացնեմ, որ եթե բոլորը միաժամանակ փորձես ու հնակարծակի ուղեղի կաթված ստանաս, հավատա չես էլ նկատի:
Ամեն օր պարտադիր պետք յոգուրտ ուտել: Լի՜քը, լի՜քը յոգուրտ: Այնքան յոգուրտ, որ զուգարան գնալիս հեշտությամբ կարողանաս բնական կարիքները հոգալ(Oխա՜յ:yahoo): Ասում են անհրաժեշտ է օրեկան առնվազն չորսից վեց անգամ թեթևակի սնվել: Հա՜, ու մեկ էլ չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր կտորը ճաշակելիս ամենա քիչը հարյուր անգամ պարտադիր պետք է ծամել: Փաստորեն միայն սնվելը մեկ օրվա ընթացքում մեզանից մոտ 5 ժամ է խլում...
Քիչ էր մնում մոռանայի:pardon Հաց ուտելուց հետո պետք է հիշել ատամները խոզանակով մաքրելու մասին: Այսինքն սա նշանակում է, որ պետք է ատամները խոզանակել խնձորից, բանանից, նարնջից ու օրվա մեջ առնվազն չորսից վեց անգամ թեթև սնվելուց հետո (բնականաբար, եթե ատամները դեռևս չեն բացակայում բերանում), այնուհետև մաքրել թելով, մերսել լնդերը, խոզանակել լեզուն, ողողել բերանը...Ի դեպ, լավ առաջարկ ունեմ զուգարանում կարելի է մի հատ էլ երաժշտական սարք մը տեղադրել: Որովհետև օրվա մեջ մի քանի անգամ ատամ լվանալը, բնական կարիքները հոգալը, այդ ամենը բավականին երկար գործողություն է պահանջում:
Ասում են մարդուն օրվա մեջ անհրաժեշտ է առնվազն ութ ժամվա քուն: Չենք մոռանում, որ աշխատելու համար սահմանված է ևս 8 ժամ: Ութ, մի հատ էլ ութ, գումարած սնվելու համար նախընտրելի հինգ ժամը, կստացվի քսանմեկ: Տակը մնաց երեք ժամ :((իհարկե եթե աշխատանքից տուն վերադառնալիս ճանապարհը չի խցանվել): Ըստ վիճակագրության, մարդն օրեկան երեք ժամ անցկացնում է հեռուստացույցի դիմաց: Բա ընկերությունն ու՞ր մնաց: Չէ՞ որ պետք է նրանց մասին էլ հոգ տանել: Ասում են ընկերությունը նման է ծաղկի` պետք է ամեն օր ջրես: (Մի պահ մտածում եմ, «լա՜վ, բա որ ես մի օր գնամ ճանապարհորդելու, ո՞վ պետք է նրանց խնամի»:esim):
Այս դարում, որպեսզի կյանքից հետ չմնաս, պետք է տեղեկացված լինես, օրինակ` թերթ կարդաս, ինտերնետում որոնումներ կատարես, և հազար ու մի միջոց:read:...Արյա՜... մոռացել էի: Իա՜, բա սե՜քսը: :love Ամեն օր, որպեսզի ռիթմից հանկարծ չնկնես, պետք է սեքսով զբաղվես: Իսկ դրա համար, արդեն գիտենք ինչե՜ր են անհրաժեշտ: :oy Պետք է լինես լավ ստեղծագործող, լինես նորարար` կիրքը հնարավորինս չմարելու համար: Իսկ այս ամենը, ավա՜ղ, ժամանակ է խլում: Տանտրիկ սեքսին չեմ էլ անդրադառնում: :B
Իսկ ու՞ր մնաց ավլելը, արդուկելը, լվացք անելն ու ամանները շփելը: Հուսով եմ տանը տնային կենդանի չունես:
Այսպես, որ հաշվենք, մոտավորապես քսանիննը ժամ է կազմում: :think
Միակ լուծումը, որ իմ մտքում գալիս է, պետք է նշվածս տարբերակներից մի քանիսը միաժամանակ անել: Այ օրինակ` լողանալիս բերաններս բաց պետք է լողանանք: Գոնե այսպես և ջուր կխմենք և ատամներս կմաքրենք:
Երբ ընկերներին հրավիրենք մեր տուն, միաժամանակ կարելի է նաև ծնողին հրավիրել: Գինին կարելի է խմել, խնձորն ու բանանն էլ ուտել ամուսնու հետ միասին:nyam......անկողնում:love: Փա՜ռք Աստծու արդեն հասուն ենք, թե չե «բալես սա էլ կեր... չէ, չէ, չէ.... բերանիկդ բաց արա տեսնեմ... սամալյոծիկն եկա՜վ::D
Ինչևէ, երևի այսքանը: Հաջողություն եմ մաղթում::bye
Ապրիր ուրախ ու մի քիչ էլ հումորով::P

Արևհատիկ
19.06.2010, 20:32
Հետաքրքիր ա, էսօր մտքովս անցավ, որ ընկերներ ընտրելու «պրոցեսը» նման ա կաստինգի (հայերեն տարբերակը չգիտեմ): Ստացվում ա նենց, որ յուրաքանչյուրս մեր կամքից անկախ մասնակցում ենք էդ կաստինգին, որը տևում ա ոչ թե մեկ-երկու ժամ, այլ մի քանի տարի: :think
Կյանքիս յուրաքանչյուր փուլից հետո (մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ, ու էս բոլորի հետ միասին շենք) հասկանում եմ, որ ընդամենը մեկ կամ երկու հոգու եմ էդ փուլից ինձ ընկեր համարում, հետագա շփումս միայն էդ մեկ-երկու հոգու հետ ա լինում: :friends:
Երբ դպրոցում էի սովորում, բոլորի հետ մտերիմ էի: Հլը մեր դասարանը քիչ էր, զուգահեռ դասարանցիների հետ էլ էի ընկերություն անում: Կողքից, որ ասում էին, հենա ավարտեք, էլ իրար չեք տեսնելու, չեք զանգելու, զարմանում էի, նույնիսկ` բարկանում էի:sad: Բայց իսկականից տենց էլ եղավ: Հիմա դպրոցից մենակ մի հոգի ա, ում ես իսկապես ընկերուհի եմ համարում:
Ավարտեցինք, ընդունվեցինք ինստիտուտ, ու էլի նույն պատմությունը: Մի ամիս ա, ինչ ավարտել եմ, բայց զգում եմ, որ չեմ կարողանում բոլորի հետ շփվել: :(Որ ասեմ, էդ տարիներին կեղծ էր ամեն ինչ, տենց չի:
Նույնը վերաբերում ա նաև մանկապարտեզի ու բակի ընկերներիս:
Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ սկզբունքներով եմ ընտրում ընկերներիս: Ես ինչ-որ չափանիշներ չեմ սահմանում, որ ասեմ մեկը համապատասխանում ա, մյուսը` չէ: :8
Մարդիկ կա՞ն չէ, որ շատ ընկերներ ունեն: Մտածում եմ. «Տեսնես իրենք ոնց են կարողանում բոլորի հետ շփվեն»:

Արևածագ
20.06.2010, 02:49
Վաղ գարնանից մինչև ուշ աշուն հանգստյան օրերին խորոված ենք անում: Վերջերս որոշեցինք կատարելագործել :)) խորովածի տեխնոլոգիան ու ամուսինս մեր ափաչափ բակում թոնիր դրեց: Փոքր: Հենց առաջին «փորձարկման» ժամանակ տեսնենք՝ իրար հետևից մեր թաղամասում ապրող երեք հայ տղամարդիկ եկան: Ոչ մեկին էլ չէինք հրավիրել, ոչ էլ խորովածի հոտն էր քթներով ընկել: Դե մեզ էլ այդպիսի բան է պետք. պիտի պարծենա՞նք, թե՞ չէ: Ո'չ մեկը թոնիր չունի, իսկ մենք ունենք:Նշեմ նաև, որ տղամարդիկ էլ գործի գիտակի հայացքով նայում էին թոնրին ու արժեքավոր ցուցումներ տալիս::think Կարոտել էինք թոնրի խորովածին: Մեծամասնության միասնական հավանությամբ որոշվեց. Այլևս մանղալի խորովածը թոնրի խորովածի կողքին չի կարող կանգնել::ok
Յոթ տարի է, որ ապրում ենք այս տանն ու մեր շաբաթօրյա խորովածին դեռևս չի եղել որևէ անգամ, որ միայն մեր ընտանիքով մասնակցենք: Թոնրի խորովածն էլ արդեն տղայիս բոլոր այլազգի ընկերները, մեր հեռու- մոտիկ հարևաններն ու իրենց հյուրերն անգամ փորձել են: Այսօր էլ արդեն թոնիրը պիտի վառենք, այնպես անսովոր է՝ ոչ- ոք չկա:Հո՞ մենակ մեր ընտանիքով չե՞նք ուտելու: Երկու օր է դիմացի տանը մի հայ շինարար սալաքարերով արահետ է սարքում: Ամուսինս գնաց, նրան կանչեց: Գյումրեցի է: Սուրճ խմեց, ինչքան համոզեցինք, որ մնա մեզ սեղանակից, չհամաձայնեց: Ուզում էր վեր կենալ անունն էլ չիմացա, մեկ էլ տեսնենք դարպասների մոտ լրիվ անծանոթ մեքենա է կանգնեց: Իրարանցումից օգտվելով՝ գյումրեցին գնաց, բայց խոստացավ հաջորդ շաբաթ օրը մեզ չլքել:
Ավտոյից դուրս եկան մեր նախկին հարևանները: Գործով էին եկել, բայց չստիպեցին, որ իրենց երկար համոզենք: Մնացին մեզ հետ ընթրելու:
Սեղանի մոտ հիշեցինք հյուրերից տղամարդու՝ Գրիշայի մորը՝ Աննա տատիկին, որ Եղեռնից էր փրկվել ու մահվանից մի վեց ամիս առաջ իմ հարևանը եղավ: Ինչքա՜ն եմ ափսոսում, որ այն ժամանակ գրի չէի առնում նրա կյանքի պատմությունը՝ այնքան հուզիչ ու մեր ժողավրդին բնորոշող էր այն: Ասկյարը սուրը քաշել էր, որ սպանի մորը, բայց թուրք հարևանուհին աղաչել էր՝ թե «մի' սպանիր, ծծկեր երեխու տեր է»: Թուրքն իբր խնայել էր կնոջը, բայց խեղճը լեղաճաք էր եղել վախից ու նույն օրն էլ մահացել: Ծծկերն էլ Աննա տատն էր, որի կյանքն անցել էր բազմաթիվ դժբախտությունների բովով, հինգ եղբայրներից ո'չ մի արու ժառանգ չէր մնացել: Աննան էլ որոշել էր միակ որդուն տալ իր «Գագինյան» ազգանունը, որ հայրենական տան շավիղը գոնե նրանով շարունակվի: Ու այսօր հենց այդ Գագինյան Գրիշան էր իր կնոջ հետ մեզ հյուր: Երջանկությունն աչքերում, սկսեց պատմել, որ Մոսկվայում գործուղման ժամանակ մի ուրիշ Գագինյանի հետ է ծանոթացել, որի անձնագրում էլ Վանաձորի նույն գյուղի անունն է, ինչ որ մոր՝ Աննայի ծննդյան վկայականում էր գրված:
-Գիտե՞ք ի՜նչ երջանկություն է վաթսուն տարեկանում գտնել մեկին, որ քեզ համարյա եղբայր է գալիս: Ամբողջ կյանքում միակ արյունակից հարազատս երեխաներիս չհաշված, մայրս է եղել, իսկ հիմա գիտեմ, որ եղբայր էլ ունեմ: Ուրեմն քեռիներիցս էլ մի ճյուղ դեռ գոյատևում է:
Ոգևորված ու երկար խոսում էր «եղբոր» մասին, պատմում էր, որ արդեն երկու ամառ իր տանը հյուրընկալել է նրան:
Մեկ էլ, չգիտես ինչու՞ որոշեցի հարցնել:
-Գրիշա, իսկ դու գիտե՞ս՝ ո՞վ է եղել հայրդ: Աննա տատիկն այդ մասին ոչինչ չէր պատմում: Հիմա, երբ իր մահվանից տասներեք տարի է անցել, երևի արդեն ամաչելու կամ պահելու բան չկա: Դու տեսե՞լ ես հորդ:
-Հայրս ադրբեջանցի էր: Բայց մայրս շատ է ուզել , որ ազգանունը չկորչի, դրա համար էլ ինձ իր ազգանունն է տվել:
Պատասխանը մեզ շշմեցրեց: Շարունակեցինք աշխույժ զրույցն ու ահագին ուշ իրեց ճանապարհեցինք:
Քունս չի տանում: Իհարկե ամուսինս կընդառաջի ծանոթին գործի տեղավորելու նրա խնդրանքին: Հակասական են մեջս զգացմունքները՝ վերջին երկու տասնամյակում մեզանում ձևավորված թշնամու ու ա'յս մարդու արարքների անհամապատասխանության վերաբերյալ: Ողջ կյանքում ապացուցել հայ լինելը, որ մոր օջախի ազգանունը չկորչի, ուրախանալ, որ հեռավոր եղբայր է գտել, մինչև այսօր որևէ տեղ չհիշատակել, որ իր արմատում ադրբեջանցի է կանգնած:
Չգիտեմ, գուցե նացիզմով տառապողները թե' մեր, թե' իրենց կողմից Գրիշային դավաճան կհամարեն, բայց այսօրվանից ներսումս ավելի խորացավ հարգանքն այդ Մարդու նկատմամբ:

Երվանդ
20.06.2010, 03:21
Ահագին ժամանակ ա գիշերները քնել չի ստացվում, խղճի խայթը չի պատճառը չնայած մեղքերիս ահռելի քանակին, ուղղակի ՉԻ լինում, նենց չի լինում ոնց որ տենց էլ պիտի լիներ, արդեն զզվել եմ էտ վիճակից, բայց դե էսօր լավ ա:), որտև Ակումբ մտա ու Գալի գրառումը հետ տարավ մ.թ.ա, հետո նդեղից մտածելով էլի հետ էկա, լաաավ մտածելով, ու էլի ինձնից ոչ մի բան չհասկացա:)), վաղուց չէի ՄՏԱԾԵԼ , մերսի Լիլս:kiss

SSS
21.06.2010, 10:18
Մի հաստավիզ տղա կանգնեցրեց երթուղայինը ու .
_Ապէ,դու ընդե հասնւմ ես էն որ թեքվումա...
_Որդէ ապեր
_Դէ էն որ ատամնաբուժարան կա է, չթեքված
_Ապէ դու կոնկրետ ասա,գոնե թաղմասան ասա իմանամ
_Դէ որ դիքա, հետո թեքվումա,մի հատ էլ ատամնաբուժարան կա,դե ընդե էլի, ոնց ասեմ, կողքն էլ պւլպւլակ կա..
_Հա հա հասնում եմ...:':o

Ափսոս երկուսն էլ տղամարդ էին, թե չէ հաստատ իրար համար էին ծնվել,կես խոսքից հասկացան իրար

Ֆրեյա
21.06.2010, 17:37
:o

Ինչ աստիճանի "էժանագին", տհաս, թացը չորից չջոկող մարդ պետք ա լինի, որ.
1. Անզենի վրա հարձակվի,
2. Մտնի իրա բունիկը, իրա բունիկի մեջից հաչա,
3. Օգտագործի հուզական ու "թույլ տեղին" խփող թեմաներ, նյարդերը քորող թեմաներ շոշափի, եւ այդ ամենի արդյունքում սուպերմեն երևա :B
Մանավանդ, որ հայրենիքից, ընկերությունից, ախպերությունից ու լավագույն տղեքից են խսում։
Սուպերմեն ջաննն՜, ազիզ, տռուսիկդ շալվարիդ վրայից ես հագել։ :[

հ.գ. Մեռնեմ մեր ազգի ու ընկերներին իսկականից սրտացավ սրտերին։

Էլիզե
22.06.2010, 22:04
Էսօր ընկել եմ... հա, տեղը տեղին, էն որ ընկնում էինք երեխա ժամանակ՝ ասենք՝ ռեզին խաղալիս կամ կլաս խաղալիս.... հա, հենց էտպես, տեղը տեղին ընկել եմ, ոտքիս էլ մի վերք է առաջացել... չնայած՝ ցավոտ էր /ահագին ժամանակ չէի ընկել, մոռացել էի, որ ցավոտ է լինում :D /, հա ինչ էի ասում՝ չնայած ահռելի ցավոտ էր, բայց հիշեցի՝ վերջին անգամ ընկել էի վեց տարեկանում՝ կլաս խաղալիս... շատ մեծ վերք էր եղել /մինչև հիմա սպի կա ոտքիս ի հիշատակ այդ օրվա :) /, ընկնելուց հետո՝ տուն բարձրացա՝ տեղը տեղին՝ ձայնս գլուխս գցած, մեծ եղբայրս հանգստացրեց, պատմեց՝ ինքն էլ էր փոքր ժամանակ ահագին ընկել, հետո՝ մինչ վիրակապում էր ոտքս, մի քանի ծիծաղելի դեպք պատմեց /կամ էլ հորինեց՝ պահը մեղմացնելու համար :) / ու ես էլ չէի լացում, ամեն ինչ արդեն հանգիստ էր ու լավ...
Ու էսօրվա ընկնելս ինձ հիշեցրեց այդ օրը, հիշեցրեց եղբորս հանգիստ ու հոգատար դեմքը… ու սիրեցի էս օրը, այն ինձ հիշեցրեց իմ մանկությունից մի հատված, սիրեցի էս օրը, որովհետև շատ եմ սիրում իմ մանկությունը, սիրեցի էս օրը, որովհետև սիրում եմ կյանքը՝ իր հաջողություններով և անհաջողություններով հանդերձ... :)

Chilly
23.06.2010, 03:41
Չյոռռտ պաբերի :angry զարթուցիչները աշխարհի ամենատականք մարդիկ են, բոլորին կախել ա պետք... Ժամը 6.20-ի վրա էի դրել, որ սեմինարից առաջ հասցնեմ լողանալ, սափրվել... Ապուշը 4.20 զանգեց, տականքը... :angry Լրիվ ոչխար են էդ կապիկ զարթուցիչները... Այ դրան ա է պետք Հաագայի դատարան ուղարկել...

Էլիզե
23.06.2010, 20:50
Քիչ առաջ նստած էի, Ակումբի հին գրառումներն էի կարդում, մեկ էլ եկավ եղբորս աղջիկը՝ Սուսանիկը, ու ասաց.
-Ասի՜ /ինքը ինձ Ասի է ասում :love/, այ Ասի՜, ինձ իչացու /:) / բակ, խաղամ բալիկների հետ... լաավ է՜լի...
-Հիմա, արևս,- ասացի, անջատեցի համակարգիչը ու իջանք միասին բակ:
Ներքևում բալիկ չկար.... ասացի.
-Բա ո՞ւր են բալիկները:
-Գնացել են մանկական կաֆե...
-Ո՞ւր,-հարցրեցի զարմացած՝ սովորաբար երեկոյան մեր բակը լիքն է լինում բալիկներով:
-Արի, ասեմ, դու ցգիտես,-ասաց Սուսիկը:
Գնացինք կողքի բակը, այդտեղ տեսա մեր բակի պստոներին: Բակի մի անկյունում իրենք աթոռներ էին շարել, սեղան էին դրել, տանից բերել էին ափսեներ և շատ լուրջ ու կարևոր մռութիկներով ափսեները էսկողմից էնկողմ էին տանում: Աչքս ընկավ պատի վրա փակցվածին՝ "Մանկական ԿաՎե"… Ժպտացի... Իրենց "ԿաՎե"-ի հարևանությամբ ծիրանի մեծ ծառ է աճում, բալիկները մշակել էին բիզնես-պլան՝ կքաղենք ծառի ծիրանները, կտանենք շուկա, կվաճառենք, կգնենք մեր կաՎեի համար անհրաժեշտ ապրանքներ ու կաշխատեցնենք կաՎեն…:) Ինչպիսի՜ խանդավառությամբ էին քննարկում իրենց ապագա բիզնեսը… Ինչպիսի՜ պայծառ աչուկներով…
Մի բալիկ էլ ավելը վերցրած մաքրում էր իրենց կաֆեի տարածքը: Ի պատասխան մյուսների տրտնջոցի՝ ախ, փոշի ա, մի՛ արա, նա լուրջ դեմքով, հույժ գաղտնի ասաց.
-Բա չգիտե՞ք՝ վաղը ստուգողներ են գալու, տեսնեն՝ մենք մեր կաֆեն սիրում ենք, թե չէ… եթե տեսնեն՝ չենք սիրում մեր կաֆեն՝ չեն թողնի բացենք: Համ էլ, ես գիտեմ, որ վաղվանից ստեղ կամերաներ են դնելու ստուգողները, նենց որ՝ պիտի մեր կաֆեն մաքուր պահենք…
Մյուսները բանիմաց ձևով գլուխիկները տմբտմբացրեցին…
Ժպտում էի…
Երանի՜ իրենց…:)

cold skin
24.06.2010, 16:52
Բախ եմ լսում … Դրսում ուժեղ քամի է, իսկ ես սենյակում՝ պատուհանի մոտ նստած ուղղակի վայելում եմ քամու պարը ծառերի ու փոշու հետ: Մե՛լ, լավ է, որ էս երգը մի քանի օր է հրամցրել ես ինձ, ճի՛շտ ես, զռռալու աստիճան լավն ա: Էն որ ներսումդ ինչ-որ բան ճմլվում, գունդ-գունդ բարձրանում է մինչև կոկորդ ... Ճի՛շտ է, հիմա սենտիմենտի ժամանակ չի, բայց երբ ազգացմունքներս ու ապրումներս «կոկորդ են կրծում», ուզում եմ Բախ լսեմ ու անկապ գրառում անեմ...
Ուզո՞ւմ եք, լսե՛ք…

http://www.youtube.com/watch?v=ZIaRpfaIUAY

Դարք
25.06.2010, 13:10
Phonebook. յուրաքանչյուր phonebook մի պատմությունա...ո՜վքեր

ասես էլ մեջը չկան ( Էլ Արա գիթառ, էլ Արմինե-Անգլ-Մետրոպոլ, էլ Դիմանկարիչ:love) ...պարապ ժամանակ թերթելով այն ինչքա՜ն

հետաքրքիր և տարօրինակ անուն ասես կհանդիպես. անուններ անցյալից, որոնք անցյալում ել մնացին, անուններ, որոնց ընդհանրապես սկի

չես էլ տեսե:esimլ, բայց մեկա պահում ես (մա՜րդ ես էլի, կարողա պետքա գա օրերից մի օր) ...phonebook շատ բան ա ասում տիրոջ

մասին.տեսնես:oy որ phonebook-ս թերթեք, ի՞նչ կարծիք կկազմեք իմ մասին:8

Yellow Raven
25.06.2010, 14:08
Զգացել եմ, որ դեպրեսսիվ վիճակը հակառակ ազդեցությունն է ունենում մարդու ուղեղի նորարությունների որակի վրա: Մի քանի անգամ փորձել եմ անհաջող դասավորված օրերի վերջում ստեղծագործել ու բավականին ուրախ պատկերներ են միշտ ստացվել մոտս: Դրան հակառակ, այն օրերին, երբ լավ իրադարձություն է տեղի ունենում, ուղեղը սկսում է ավելի տխուր ու վատ բաների ուղղությամբ աշխատել: Այսինքն, ուղեղը օրվա ընթացքում կուտակում է որոշակի ինֆորմացիա, և կախված այդ ինֆորմացիայի բնույթից, օրվա վերջում օրվա կուտակված ինֆորմացիայի հակադիր ինֆորմացիայի կարիք է ունենում, ինչն էլ որոշակի չափով ազդում է նույնիսկ մարդու որշումների վրա:
Մայիսյան մի չքնաղագեղ(:))) օր, որը մեղմ ասած լավ չդասավորվեց ինձ համար թղթի վրա մի փոքր խզբզեցի ու էսօր կարդալով գրածս հասկացա, որ բավականին զվարճալի բան է ստացվել... Այդ օրվա վերջին ակորդը հոկեյի հանդիպմանը չհասնելն էր, ինչի պատճառով մնացի Մարզահամերգային Համալիրի դիմաց` <<մանթո>> վիճակում... Մինչ այդ էլ այնքան անհաջողություններ էր եղել այդ մեկ օրվա ընթացքում, որ մոտ 5 ամիս ինձ հերիք կաներ: Ստիպված հանեցի մոտիս եղած թուղթն ու գրիչը ու սկսեցի խզբզելուս գործընթացը:))

Ափսոս, որ այպես անավարտ էլ մնացել է, բայց հուսամ ինչ-որ մեկը չի ալարի ու ավարտին կհասցնի:P


Ինսոմնիա

Ռոջերն արթնացավ առավոտյան, չնայած նրան, որ քնել էր դեռ երեկոյան: Դեռ ավելին` նախորդ երեկոյան:
Առաջին քայլն եղավ սենյակի շուտափույթ օդափոխումը, քանի որ կիսագուլպաների քրտնած հոտը սենյակը գրեթե վերածել էր վակուումի: Զգալով, որ բաց պատուհանը չի հերիքում` որոշեց բացել նաև մյուս պատուհանը: Ութ պատուհան բացելուց հետո միայն հասկացավ, որ երեկո է ու այդ անտանելի հոտն ամենևին էլ կիսագուլպաներից չէր, այլ դրսից` չէ որ սենյակում օդափոխման անցք կար:
Արթնացավ մյուս երեկոյան և կրկին զգաց քթանցքերում տհաճագույն հոտ` այսն անգամ արդեն քրտնած կիսագուլպաների հոտն էր: Հոտի նախօրդ օրվա պատճառաբանությունից ելնելով հանեց կիսագուլպաներն ու դրանցով փակեց օդանցքը:
Հանկարծ հնչեց հեռախոսի ձայնը.
-Ալո, Ռոջեր Բրեդլին լսում է Ձեզ,- ասաց նա,մտքում խիստ կասկածելով ասածի իրավացիության մեջ:
-Կներեք, ես մի շատ տարօրինակ հարցով եմ զանգահարել: Նախապես նշեմ, որ մենք ծանոթ չենք: Ուղղակի առօրյա պրոբլեմի պատճառով զուտ պատահական համարհավաքում է տեղի ունեցել: Հուսով եմ չեք մերժի ինձ:
-Իհարկե, ասեք, լսում եմ,- ասաց Ռոջերը` ևս մեկ անգամ մտածելով իր լսողական ապարատի կարողությունների մասին(ամեն դեպքում հոտառությունն իր մոտ ավելի էր զարգացած):
-Գիտեք, ես մենակ եմ ապրում, չունեմ ընկերներ և հարազատներ: Միակ բարեկամ հեռախոսս է ,որով կարողանում եմ գոնե թոթափել առօրյա տխրությունս:
-Ըըը, ճիշտն ասած ես Ձեզ լավ չհասկացա, դուք ցանկանում եք, որ ես լինեմ Ձեր հեռախոսը, թե՞ թոթափեմ ձեր տխրությունը…
-Դուք ինձ ծաղրու՞մ եք:
-Իհարկե, ոչ: Եթե կա ինչ-որ մեկը, որին ես կարող եմ ծաղրել՝ դա... այո՛, դուք գուշակեցիք՝ դա մեր հարևան Դեյվիդն է:
-Կներեք, ես երևի սխալվել եմ, հաջողություն,-պատասխանեց անծանոթուհին և Ռոջերի ականջին հասան հեռախոսի անցակալի ազդանշանները: Ուզեց հանի կիսագուլպան ու դրանով փաթաթի հեռախոսը, բայց, ավաղ, այն օդանցքում էր:
Ռոջերին մնում էր քնել...
Արթնանալուց հետո զգաց, որ քնել էր նստած: Դեռ ավելին, աթոռը իրեն մի փոքր անհարմար սարք էր թվում, որի մեջտեղում կլոր մեծ անցք էր: Երեք-չորս ժամ անց միայն հասկացավ, որ նստած է զուգարանակոնքին, իսկ հետույքն ամբողջությամբ թաց է: Արագ կարգի բերեց իրեն և դուրս գալով զուգարանից իր առջև տեսավ մի գեղեցիկ կնոջ:
-Բարև Ձեզ, պարո՛ն Բրեդլի, հիշու՞մ եք ինձ:
-Ըըը, մի՞գուցե դուք տխրություն թոթափող այն կինն եք:
-Գիտեք, Ձեր սարկազմն ամենևին տեղինչէ, հասկացեք, դուք պատվազրկել եք իմ աղջկան: Դուք հասկանու՞մ եք ինչ եք արել: Ախր նա տակավին անչափահաս էր: Ես եկել եմ պահանջելու... պահանջելու, որ դուք ինձ էլ պատվազրկեք: Դե՞, միսթեր Բրեդլի...
-Գիտեք, ես ավելի լավ է քնեմ, ասաց Ռոջերն ու ննջեց:
...

Արևածագ
25.06.2010, 23:56
Երեկվա «Հայկական երազանք» թեման ինձ մի ուրիշ բան հիշեցրեց նաև: Իմ մանկության վարդագույն երազանքը: Սարի ծամոնը: Չգիտե՞մ, կարող է մարդիկ լինեն, որ չգիտեն սարի ծամոնն ի՞նչ է, փորձեմ բառերով նկարագրել, բայց եթե կյանքում էդ ծամոնից ծամած չկաք, դժվար թե կարողանամ դրա անկրկնելի համն ու դրանից ստացած հաճույքը փոխանցել: Այդ ծամոնը վայրի բույսի՝անունն էլ չգիտեմ, կաթնանման հեղուկն է, որ արևի տակ մնալով դառնում է մածուցիկ, վարդագույն երանգի մի բան: Հետո այդ վարդագույնն էլ կամաց կամաց մգանում է ու դառնում շագանակագույն մասսա՝ ռետինի հատկություններով:Սկզբից, երբ այդ «ռետինն»սկսում ես ծամել, շատ դառը համ ունի, անընդհատ պիտի թքես, որովհետև այդ դառնությունը կուլ տալ չի լինում: Բայց մի կես ժամ ինտենսիվ ծամել- թքելուց հետո դառնությունը գրեթե լրիվ անցնում է, մնում է հաճույքն ու մեկ էլ ծամոնի անփառունակ վախճանը. ջրկանում է այն աստիճանի, որ լղոզվում է ատամներիդ: Բայց քանի չի ջրկացել, ուզածիդ չափ չպչպացնում ես, պողոճակներ սարքում այն մեծության, ինչքան հունարդ է հերիքում: Մենք երեխաներով այդ ծամոնը շատ էինք սիրում: Բայց այն միայն սարերում էր ճարվում: Շուկայում էլ կար դրա «կուլտուրական» տեսակը՝ սոդայաջրի մեջ գցած, սպիտակացրած, տեսել էի, որ ծախում են, բայց մերոնք չէին առնում : Պիտի ասեմ, որ անաս.... :oy ներողություն՝ խոշոր եղջրավոր կենդանի էինք պահում՝ կով տեսակի, ու խոտհարքի բաժին ունեինք սարում, ինչպես որ մնացած գյուղացիները:
Փոխադրվում էի երրորդ դասարան: Հասել էր խոտհնձի ժամանակը: Մի եմ աղաչում տատիս, որ հորս համոզի՝ ինձ էլ հետները սար տանեն:
-Մի վեդրո ծամոն եմ բերելու,- մտքումս տասներկու լիտրանոց էմալապատ դույլն է: Մերոնք ծիծաղում են ու ինձ բան չեն ասում: Վերջը, որոշեցին ինձ էլ տանել սար: Հիմա տատս ասում է, թե՝ «ծամոնի համար բաժակ վերցրե՞լ էս», ես էլ դեռ իմ էշն եմ քշում.
- Վեդրո եմ տանելու:
Համաձայնեցի մի կերպ լիտրանոց բանկային ու վճռականորեն նստեցի հորաքրոջս լուսահոգի ամուսնու «վիլիսը»: Նապոլեոնն Ռուսաստան արշավելիս այդպիսի հավակնոտ նպատակներ չուներ, որպիսին իմ ծրագրերն էին ծամոնի վերաբերյալ. :think Ինձ ու քույրերիս ապահովել ծամոնի անսպառ պաշարով, վատագույն դեպքում՝ գոնե մինչև հաջորդ խոտհունձը:
Տեղ հասանք, հայրս գտավ, ցույց տվեց ծամոնի խոտը: Դանակով կտրեց հաստլիկ ցողունն ու կաթն սկսեց դանդաղ դուրս տալ:
-Առ,- մեկնեց ինձ դանակը,- դու քո գործով զբաղվիր, ես էլ գնամ գերանդիները սրեմ, մենք էլ մեր գործն անենք:
Հիասթափությունս աննկարագրելի էր: Էդ ծամոնի խոտը պիտի փնտրեիր, գտնեիր, կտրեիր, սպասեիր, որ կաթը դուրս տա, մի քիչ պնդանա, նոր սկսեիր դանակով հավաքել: Մի երկուսը կտրեցի, գնացի նստեցի ավտոյի հովում, հնձվորներին թան տարա, երբ նորից գնացի ծամոններիս «կիթն» ստուգելու, երկուսն արդեն հոսել էին գետին, բայց դրանք էլ հավաքեցի: Զգում էի, որ «Ծամոն» օպերացիան տապալվելու է: Ասի՝ ինձ հույս տամ, չընկճվեմ: Մինչև իրիկուն գոնե ամենքիս մի ծամելու կհավաքեմ: Երկար չեմ պատմում քանի անգամ գնացի-եկա, բանկաս էլ մի կողմ էի գցել, օղու բաժակ էի վերցրել: Հայրս իմ հերոսական ջանքերը տեսնելով, ճաշից հետո եկավ, նորերը գտավ, կտրեց: Մի խոսքով, մինչև իրիկուն, բաժակի կեսն արդեն լցրել էի: Բայց շատ էի հոգնել:
Տանը տատս ինձ դիմավորեց.
-Ուր ի՞ մե վեդրո ծամոնդ:
Ես էլ ցույց եմ տալիս ձեռքիս օղու բաժակը: Ծիծաղեց, սեղմեց կրծքին ու համբուրեց ինձ:
Բաժանեցի բերածս ծամոնը քույրերիս հետ, բնականաբար՝ ամենաշատն ինձ հասավ, բայց հպարտությանս չափ - սահման չկար. այդ երեկո ու հաջորդ օրը քույրերս իմ աշխատանքի արդյունքն էին վայելելու:

Adam
26.06.2010, 22:52
Մի հետաքրքիր բան եմ նկատել:
Նոր հին գրառումներն էի նայում... հին ակումբը...
Համեմատելով հիմիկվա ակումբի ու հիմիկվա գրառումների հետ, նկատեցի թե ինչպես են շատ շատերը, այդ թվում նաև ես, մեծ պրոգրես ապրել հայերեն գրելաոճի, կետադրության և ուղղագրության մեջ: Ժամանակի ընթացքում:
Ես էդ տարբերությունը շատ ակնհայտ եմ տեսնում: Ու ուրախ եմ դրա համար:
Շնորհակալ եմ քեզ, Ակումբ:

Ungrateful
27.06.2010, 02:55
Ժամը 6-ի կողմերն ա, ինետ չունեմ, ոչ էլ տնից դուրս գալու հավես կա:
Դիլխոր ռեգգի եմ դնում, Word եմ բացում ու սկսում եմ բզբզալ:
Հենց ինետը գա` անկապում կդնեմ, /հո չի գնալու հավայի կորի))/:
Էսօր, խանութ գնալու ճամփին սկսեցի նկատել նենց բաներ, որոնք չէի նկատել կամ նկատել էի, բայց չէի հիշում կամ անգիր էի արել, բայց մտքովս չեր անցնում: Վօբշեմ, պարզեցի,որ լիքը բան գիտեմ կապված բնակությանս վայրի հետ, անգիր գիտեմ, ենթագիտակցաբար հիշում եմ:
Գնացինք :))…
Ես գիտեմ, ուր էլ լինեմ, երբ էլ լինեմ` գիշեր թե ցերեկ, ամառ թե ձմեռ, թեկուզ աչքերս փակ` ես հաստատ կկարողանամ հասնել կվարտալ: Ստեղ եմ մեծացել, ու ամեն ինչ ծանոթ ա ինձ… մեկ մեկ զարմանալի ա: Անգիր գիտեմ, թե որտեղ փոս կա, որտեղ «լյուկի» վրա կրիշկա չկա, կոնկրետ գիտեմ, թե քանի ստուպենկա կա մեր շենքի աստիճաններին: Անգիր, փակ աչքերով կարող եմ տնից դուրս գալ ու իջնել հայաթ… ռեֆլեքսորեն ա ստացվում:
Կոնկրետ գիտեմ, թե ոնց հարմար նստել մեր հայաթի անհարմար նստարանին, գիտեմ նստարանի կողքի բորդյուրի երկարությունը: Հիշում եմ թե փոքր ժամանակ քանի վարկյանում էի հայաթի մի ծայրից մյուսը վազում ու գիտեմ քանի մետր ա:
Նստարանի հետևի գարաժին, ժամանակին գրված էր “Arsen”, բայց հիմա արդեն չի երևում: Հիշում եմ պատուհանից տեսարանը… անգիր գիտեմ, թե ինչ ա երևում և ինչը ոչ ու հաստատ օտար մարդը, պատուհանից նայելուց չի նկատի կամ չի տեսնի այն, ինչը ես եմ տեսնում: Գիտեմ, թե ժամը քանիսին ա քնում շենքի լիազորը, որը հետս քաղցր-անուշ ա, բայց որ հանկարց ինչ որ աղջկա հետ ա ինձ տեսնում` դա արդեն թեմա ա… ծաղկում ա էդ թեման, գեղեցկանում ու հասնում մերոնց: Լավ ա, որ շուտ ա պարկում էդ կնիկը:
Գիտեմ, մեր թաղայինին ու անգիր հիշում եմ մեքենայի համարները: Նախկին թաղայինին էլ եմ հիշում, մեքենայի համարները նույնպես:
Գիտեմ կոնկրետ, թե որ ժամերին են զիբիլանոցը դատարկում:
Կարծում եմ, Կվարտալում “բակեր” կամ “հայաթներ” չկան` ստեղ քուչաներ են:
Գիտեմ, թե ոնց արագ հասնել կվարտալների մի ծայրից մյուսը: Դեմքով հիշում եմ բոլոր ստեղով անցնող հին մարշրուտկեքի շոֆերներին:
Գիտեմ, թե ինչ արագությամբ ա տարածվում, մեր շենք նոր տեղափոխված աղջկա մասին լուրը: Գիտեմ, որ առաջի հարկի Կլառա տատին ինձ չի սիրում ու գիտեմ խի:
Շենքերը 5 հարկանի են, կտուրները թեք… ու գիտեմ, որ հաստատ ձև չունեմ էդ թեք կտուրից ընկնելու, որտև ըտեղ վազվելու, նստելու, քայլելու, պատկելու ձևերին շուտվանից եմ մասնագիտացել: Գիտեմ, ոնց պետք ա քայլել էդ կտուրներով, ջարդաց շիֆերներով, որ 5-րդ հարգի հարեվանները չլսեն: Մեր քուչի անհարմար ու թեք ֆուտբոլի դաշտում, գիտեմ ոնց հարվածեմ, որ հաստատ գոլ մտնի /կպնի փոքր գարաժի դարպասին/: Գիտեմ, կոնկրետ որ ժամերին են մարզանք անում, դեմի շենքի 3-րդ հարկի 2 մենակ ապրող աղջիկները ու գիտեմ, որ առավոտը, երբ կիսատկլոր ու նոր զարթնած գնում եմ պատուհանից նայելու, իրանք ինձ են նայում:
Գիտեմ, թե ում ա պարտքով փող տալի ու ում չի տալի հացի բուդկայի Լարիս տոտան:
Գիտեմ, թե որ ժամերին ա, շենքի շողքը ծածկում ամբողջ հայաթը:
Գիտեմ, թե ովքեր են առավոտյան ինձ զարթնացնելու ու ամեն մեկի դուռը ծեծելու “ոճը” գիտեմ:
Գիտեմ, որ ցերեկը ավելի լավ ա նստել շենքի կողքը` հով ա: Հայաթ մտնող ավտոների ձայներից, արդեն գիտեմ թե ով ա:
Գիտեմ, ով որ ժամին ինչ երաժշտույթուն ա «զլլում» ու գիտեմ, թե ովքեր են հելնում ու ջղայնանում: Որ լույսերը տանում են, գիտեմ, թե ով ա առաջինը հայաթում հայտնվելու ու ով ա ինձ կանչելու:
Գիտեմ ժամերը, գիտեմ լադոկներն ու փոսերը, գիտեմ փողոցները, գիտեմ եղանակը, գիտեմ մարդկանց, գիտեմ կենդանիներին, լավն ու վատը գիտեմ… ամեն ինչ գիտեմ, գիտեմ յուրովի, իմ ձևով ու ոչ մեկ չի կարա ինչպես ես:

ars83
27.06.2010, 16:31
Օրերս վերջացրի Ռ.Աթայանի «Կոմիտասի երաժշտական ժառանգությունը» հոդվածի ընթերցումը: Նկատեցի, որ հեղինակն անընդհատ կրկնում է (գեղջկական) երաժշտության բազմազանության մասին: Մի պահ նույնիսկ լցվեցի թերահավատությամբ: Բայց ահա, լսում եմ կոմիտասյան մշակումները, և սա, իսկապես, երփներանգ ակների մի շարան է: Անգամ կատարումից կատարում մեղեդին փոփոխվում, շողշողում է նոր եզրերով:

Վերցնենք, օրինակ, «Կուժն առա» երգը Արմենակ Շահմուրադյանի, Լուսինե Զաքարյանի և Հայասպանի Պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Հզոր, արտակարգ գեղեցիկ ձայնով համարձակ, առանց մի գրամ ավելորդ «զարդանախշ»-ելևեջների Շահմուրադյանը հնչեցնում է այս գեղեցիկ մեղեդին՝ լուսավոր, արևառ, հանգստություն բուրող: Վեհերոտ, նուրբ դաշնամուրային ակորդներով է սկսվում միևնույն մեղեդին Զաքարյանի կատարման մեջ: Ավելի թախիծ և երեկոյան երկինք պարունակող այս կատարումը ևս հանգստացնող է, սակայն այստեղ արև չկա արդեն: Եվ վերջապես արական ձայների ֆոնի վրա երգող կանանցից յուրաքանչյուրն իր ոսկե թելն է ներհյուսում այս մեղեդու խմբերգային մշակման մեջ: Դանդաղկոտ, ծորուն, կարծես կանայք միանման, միապաղաղ շարժումներով վառ գույների թելերով արևելյան կարպետ հյուսելիս լինեն:

«Կուժն առայի» ծորուն-մտախոհ, դաշտի ոսկեգույն ցորենի հասկերի հոտը բուրող մեղեդուց հետո տեղափոխվում եմ մի ուրիշ, հայ երիտասարդ կնոջ նուրբ, ծիծաղկոտ, ամաչկոտ, սպասող-անհանգիստ, անորոշ-թախծալի (թավջութակի և ջութակի ադաջիոն կատարման կենտրոնական մասում) կերպարը կերտող «Շողեր ջանի» աշխարհը: Կերտողը «Կոմիտասի քառյակն» է: Լրիվ նույն մեղեդին Հայասպանի Պետական ակադեմիական երգչախմբի «ձեռքերում» արդեն դառնում է ավելի տարիքով, ընտանեկան կյանքին սովոր, ավելի հավասարակշռված կնոջ պատկեր:

Հանգստություն սփռող սկզբնամասով, իր յարի կարոտն ու սպասումը հիացմունքով երգող աղջկա «Քելեր-ցոլերն» այնքան արտահայտչականություն ունի, այնքան նրբորեն և զուսպ փոխանցված, որ զարմանում ես՝ ինչպե՞ս է հնարավոր այդպիսի «քիչ գույներով» այդքան բազմերանգ պատկեր ստեղծել:

«Վաղարշապատի» պարեղանակն ինձ բացառապես արական է թվում, լրիվ ներդաշնակ արևելցու տաքարյուն, արդարամետ, անկեղծ, բաց (իդելականացվա՞ծ) բնավորության հետ:

Լուսինե Զաքարյանի ձայնի ելևեջների օրգանական միահյուսումը դաշնամուրային ակորդներին ստեղծում է խաղացկոտ (երևի, որոշ չափով ֆլիրտային, երգի բնույթին համահունչ՝ «արի իմ սիրեկան յար, առաջ գամ քեզ խաղերով...») առվի ջրերի կենսուրախ վազքի պատկեր «Էս առուն» երգում:

Կարճ «Հաբրբանը» իր արձագանքող բասերով երեկոյան արտերի և աշխատանքից հանգստացող, քնելու պատրաստվող գյուղի, հեռավոր սարերի տարածական նկարն է նկարում:

Ջերմության, նազանքի, բերկրանքի համաձուլվածք «Ալ այլուխս» իր հանդարտ ընթացքը մի պահ ընդհատող ընդվզող ջութակի մեներգը կրկին իր հուների մեջ է առնում, գրկում, հանգստացնում և հոսում առաջ: Մոր գրկում հագստացած երեխայի պես ջութակն իր փոքր «թաթիկները» ձգում է ծնողին (վերջին ակկորդը) և մուշ-մուշ «քնում»:

Եվ վերջապես, այս «պարզունակ» մեղեդի-գլուխգործոցը՝ «Ե՛լ, ե՛լ»: Կատարում է Երևանի կամերային երգչախումբը: Բասերի ֆոնի վրա կանացի ձայների տագնապալից «Դե ե՛լ, դե ե՛լ»-ը մոտալուտ վտանգի, կյանքի սովորական հոսքը խաթարելու, ընդահտելու, կիսատ թողելու (Եղե՞ռն, memento mori?) զգացողություն է միշտ արթնացնում մեջս: «Օրն անցավ, դե ե՛լ, դե ե՛լ, ե՛լ, ել... քամին ելավ, դե ե՛լ, դե ե՛լ, ել, ել...»: Նրբագույն դիմինուենդոն (ձայնի ուժգնության իջեցում) երգի վերջում մի-տեսակ հոգնած, հույսը կորցրած, հիասթափված երանգ ունի: «Մութն ընկավ, դե ե՛լ, դե ե՛լ, ել, ել... Աստղն ելավ, դե ե՛լ, դե ե՛լ, ել, ել...»: Բայց արական հաստատակամ, անկոտրում բասի գերիշխումը երգի ավարտին խոսում է հարատևության մասին: Ընդամենը 1ր 36վ, բայց կարծես մի ամբողջ ազգի պատմություն և կամքի բարձրաձայնում լինի:

:think Ինչ մեծ երջանկություն է, բայց, Կոմիտաս ուսումնասիրելը:

Agni
28.06.2010, 17:57
Երբ դատարկվում ես մի օր,
Սիրտդ լցվել է ուզում...
Սիրտդ լցվել է ուզում, հոգիդ ճախրել է տենչում...
Հոգիդ ճախրել է տենչում, միտքդ անէանալ է խնդրում...

Հա, սենց էլ ապրում ենք:))

Հարդ
28.06.2010, 19:40
Վերջերս նկատել եմ, թե ինչքան բան է փոխում երթուղայինի վարորդի տրամադրությունը մեքենայի մթնոլորտում: Երբ նա գազազած է, շատ մարդիկ խուսափում են նրա հետ առանձնակի շփումից, իսկ շատերն էլ կազմ պատրաստ են նրա հետ կռվելու: Իսկ երբ նա անբարյացակամ է վերաբերվում ուղևորին... այդ ժամանակ մտքումդ որոշում ես, որ նրա մեքենան այլևս չես նստելու: Էլ չեմ ասում անտեղի հայհոյանքների մասին:

Երբ նա լինում է ուրախ, բարի ու հավեսով, ակամայից չես էլ ուզում իջնել... ուզում ես ուղղակի երկար, քո գործերը վերջացրած, հոգնած վիճակում գնալ ու գնալ այդ հաճելի մթնոլորտում: Թե նրա, թե ուղևորի համար ժամանակն այդքան տանջալից չէ: Ես մի վարորդ եմ հիշում, այնքան կատակասեր ու հավեսով մարդ էր, որ գրեթե միշտ ծայրաստիճան լցված երթուղայինում թեկուզ խցկվելը հաճուք էր, կարծես այդ ժողովուրդը, որոնք շատ տարբեր են, մի քանի րոպեով մի ընտանիք են դառնում ու երբ մեկը իջնում է, մի տեսակ տխրում ես, որ կարծես հարազատ մարդ հեռացավ:

Վերջերս շատացել են բարի վարորդները:):

Էլիզե
28.06.2010, 20:08
Սիրում եմ առավոտները շուտ արթնանալ և նայել՝ ինչպես են արևի առաջին քնատ ճառագայթները շոյում երկինքը… մի պստլիկ ճառագայթիկ, հետո՝ երկրորդ՝ ավելի մեծ ճառագայթը, հետո՝ ավելի մեծ… այդպես շարունակ մինչև իր թաքստոցից դուրս է գալիս ԱՐԵՎԸ և իր ժպիտով ողողում ողջ աշխարհը… Սիրում եմ արևը… Սիրում եմ վաղ առավոտյան ծլվլացող ծիտիկների զվարթ ճռվողյունները…
Շատ եմ սիրում նաև զբոսնել առավոտները… զբոսնել անշտապ, անհոգ ու լսել շտապող մարդկանց արագացող քայլերի ձայները, ժպտալով ինքս ինձ ու երազելով՝ երանի՜ այսօր լավ ու հաջող օր լինի բոլորի համար… :)
…սիրում եմ ժպտալ առավոտյան…
Մարդի՛կ, ժպտացե՛ք՝ մոռանալով ամեն հոգս ու դարդ, ուղղակի նայե՛ք հայելու մեջ և ժպտացե՛ք, սկսե՛ք Ձեր օրը ժպիտով և արևի ճառագայթներով և այն անպայման հաջող կլինի :)

SSS
29.06.2010, 10:43
Անկյուններում անտեսանելի մժեղիկները խուդուտ տվեցին , և ինչ որ գերբնական ուժ քիչ քիչ դրանք ձգեց վերև…Արդյունքում կամարի նմանվող ինչ որ բան ստացվեց,որն ավելի շատ ժպիտ էր հիշեցնում…Հետո այդ մժեղիկները ցատկեցին ուրիշի շրթունքներին ու կրկին նույն պատմությունը, նորից ժպիտ ստացվեց, մյուսի քիթը խուդուտ տվեցին ու նա փռշտաց…փռշտոցից լիքը մանրէներ առաջացան ու տարածվելով ծիծաղ առաջացրեցին…Ծիծաղից նոր մժեղիկններ առաջացան ու քամու հետ գնացին հեռու հեռուները' նոր ժպիտ ու ծիծաղ ծնելու…

Մարկիզ
29.06.2010, 21:09
Բարլուս::)
Նոր մտա «համադասարանցիներ» ու տեսա, որ իմ ծանոթներից մեկն ինձ իրա դռուզյանեռի ցանկից հանել ա… :(
Ախր, ես ի՞նչ եմ արել…:D

Ընդամենն իրեն իր «վաստակած» տեղն եմ ցույց տվել… Բայց մի բան ասեմ, սավսեմ խնդալուց կմեռնեք. էդ մարդը՝ դե էն էլի, որ իրա հետ էլ մենք դռուզյա չենք, 50 տառեկանն անց ա… ու ասե՞մ… բարձրագույն կրթությամբ ու… էլի ասե՞մ… թոռնատեր::D

Մարդկանց մի տիպ կա, չէ՞, որ ոչինչ չանելով (իսկ ոչինչ չանելն իր մեջ ներառում է պորտաբույծություն, բամբասանքածնություն, որոնք հետագայում նախաձեռնող բամբասանքածնողին գերու՜մ և տանում են ինտրիգածնության հետաքրքիր ու արկածային աշխարհ :D) արժանի են էն կողքի լավ անող ու ամեն ձև անող մարդու հետ «համեմատվելուն», «տալ-առնելուն», «զրուցելուն»… վիճելուն: Վիճելու՞ն…:D
Բայց… մի րոպե, դու ո՞վ ես, որ վիճաբանես… :)) Ասել մեր հայաթի գոջի Սերգոյի՝ այ չընթըռլո…
Դե հասկանում ենք այ սա՝

Մարդու հաջողությունը բարի մարդուն ուրախացնում է, իսկ չարին չարացնում:

Հա… ուրեմն՝ ինտրիգները հետաքրքրացնում են զբաղմունք չունեցող ու չար մարդկանց կյանքը: Շատերի համար դառնում են կենսակերպ, ապրելաձև… Ինտրիգածնողները սովորաբար իրենք իրենց հաշիվ չեն տալիս, որ այն ինչ իրենք են կատարում, անբարոյականություն է:
«Սարքելը», «ոտակերությունը» ինտրիգների տրամաբանական ավարտն են հանդիսանում: Ի դեպ, «սարքոցին», «ոտակերությունը» տարբեր մեխանիզմներով կարող են իրականացվել, որտեղ շատ մեծ դեր կարող են խաղալ այնպիսի մարդածին «երևույթներ», ինչպիսիք են կաթիլ-կաթիլ համապատասխան տեղ հասցվող լուրերը թվացյալ Զոհի թերի կողմերի և մանր-մունր սխալների մասին, թվացյալ Զոհին անընդհատ տարբեր տիպի պրովակացիաների ենթարկելն ու սպասելը, թե երբ որևիցե լուրջ, դժգոհելու կամ իրենց՝ ինտրիգածնողների նկատմամբ լուրջ վիրավորական ռեակցիա կլինի նրա (Զոհի) կողմից և այլն… :)))

Շատ հաճախ ուղղակի անբարոյականների այդ ոհմակը ունակ չի լինում գնահատել թվացյալ Զոհի ավանտյուրիստ, հաշվարկող ու միևնույն ժամանակ նաև փի՜ս համբերատար խասյաթը…:)))

Թվացյալ Զոհի ճիշտ վարվելակերպի (որն իր մեջ շատ ու շատ բաներ է ներառում) դեպքում, ոհմակը իրեն շարունակաբար ու անխղճաբար պատեպատ է տալիս և արդյունքում ցաք ու ցրիվ է լինում գետնին զարնվող ու փշրվող ապակու բեկորների նման:

Բան չմնաց: Մնացիր մենակ, քնքուշս, քո հերթն էլ կգա… :))))

Jarre
01.07.2010, 00:28
Ամոթի մահը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ աշխարհում երբեմնի մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հարգվված ու գնահատված հոմո սապիենսի տարիքը ունեցող ամոթը։ Այո՛, ամոթը մեռավ :cry

Այն ամոթը, որն ամենուր էր՝ մարդու սրտում, տանը, դրսում, արվեստում, գրականությունում, կինոյում, փողոցում։ Ամոթն այնքան պատիվ ուներ, որ տրանսպորտում իր խաթեր ամեն մեկը մյուսին իր տեղն էր զիջում, անգամ եթե այդ ճանապարհը պիտի 8 ժամ տևեր։

Ամոթին գիտեին բոլորը, բոլորը ուզում էին իր մի մասինիկը ունենալ իրենց մեջ։ Նույնիսկ ասում են, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են Ամոթին նվիրված ֆան ակումբներ։ Եթե հանկարծ գտնվեր մարդ, ով ամոթ չունենար, կքարկոծեին, կդատապարտեին, կստիպեին, որ ունենար։ «Անամոթ» բառը համարյա թե չէր օգտագործվում, որովհետև ունեին բոլորը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր։

Ամոթից ազդվել ու զգաստացել են թագավորենր, փարավոններ, նախարարներ, դատավորներ....

Ամոթը մեծ էր ու վսեմ, նա չափանիշ էր, կարգուկանոն էր, արդարություն ու մաքրություն էր ամեն տեղ և ամեն ժամանակ։ Այնքան դրական բան, որ արել է Ամոթը, մարդկային ուրիշ ոչ մի հատկություն չի արել, բացի սիրուց իհարկե։

Ամոթին են նվիրված եղել բազմաթիվ գրական գործեր, բեմականացված պիեսներ և ընդօրինակման արժանի գրական աշխատանքներ։

Իսկ հիմա Ամոթը մեռել է։ Բայց ասեմ ձեզ, Ամոթը տարիքիքց չէր, որ մահացավ, նա դեռ երկար կապրեր, նրան ուղղակի կամաց-կամաց, սերնդեսերունդ մոռացան։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրա կարիքը սկսեցին չզգալ։ Երիտասարդությունը, արվեստը, մոդան, զվարճանքն ու խրխճանքը, ցոփ ու ցինիկ կյանքը այնպիսի «արդարացնող» փաստարկներ բերեցին, իբր թե Ամոթը տարիքն առել է, երբեմն զառանցում է, և ժամանակն է պատվավոր հանգստի։ Դրանից հետո սկսվեցին ի հայտ գալ տնազներ՝ այսօր աշխարհը ողողած արվեստագետների տնազներ, երգիչ-երգչուհիների տնազներ, մարդկանց տնազներ....

Եղան եվրոպական երկրներ, որ 24 ժամ տվեցին Ամոթին՝ լքելու իրենց տարածքը։ Արագորեն բոլոր երկրներում այն սկսվեց համարվել «persona non grata»։ Իսկ վերջին տարիներին Ամոթը սկսեց ընդհանրապես չմասնակցել որևէ միջոցառման։ Նա չկար ոչ ռեստորանում, ոչ հյուրանոցում, անգամ հնդկական ֆիլմերում :D

Էս վերջերս, երբ նորաձևությունը ներկրեց կարճ շրջազգեստներ, երբ յուրաքանչյուր անտաղանդ սկսեց համարվել խորը արվեստ ստեղծող, որը ոչ բոլորը կարող են հասկանալ, Ամոթը միկրոինֆարկտ տարավ։

Ամոթը վերջին տարիներին հաճախ տարաձայնություններ էր ունենում արվեստագետների և իշխանական ներկայացուցիչների հետ։ Իրեն իրավունք էր վերապահում արգելելու մարմնավաճառությունը, մանկապղծությունը, իշխանական վերին էշելոններում միասեռականների գոյությունը։

Իշխանությունը նրան զրկեց կարծիք հայտելու իրավունքից, հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալուց, հասարակական վայրերում երևալուց (էս քանի տարի ա նրան ով ա տեսե՞լ որ... :8 )։ Մի խոսքով, համարվեց ձայնազուրկ, ինչն էլ գլխավոր պատճառը դարձավ նրա մահվան։

Բայց օբյեկտիվ լինելու համար հարկավոր է նշել մի կարևոր բան։ Ամոթը կատարյալ չէր։ Նա էլ ուներ իր թերությունները։ Օրինակ՝ նա զիջող չէր, հարմարվող չէր, նույն ամոթն էր, ինչ հիսուն տարի առաջ՝ անկոտրուն, կողի ու իր ասածին կանգնող։

Ամոթի թաղման արարողությունը պատշաճ, կարգուկանոնով և անվերադարձ կազմակերպելու համար կառավարության կարգադրությամբ մտավոռականներից ձևավորվեց մի խումբ, որը ղեկավարվելու էր հարապետությունում նշանավոր դեմք, բազմաթիվ պետական և հասարակական շքանշանների ու պատվոգրերի դափնեկիր պարոն Նագլին, իսկ նրան օգնելու էր պարոն Քցողը :B

Եկան, հավաքվեցին Ո* մտնողը ու Քծնողը, Հպարտն ու Լոպազը, պարոններ Միջակությունը, Թմրամոլն ու Խաղամոլը, Լկտին ու Պադոշը, Էշն ու Տավարը, Դոդն ու իրա հարազատ ախպեր Իձիոտը, Էշն ու Տավարը.... մինչև որ դահլիճում տեղ չմնաց Խոնարհին ու Պարկեշտին, որոնք հանգուցյալ Ամոթի արյունակիցներն էին և վերջին ամիսներին նրա կողքից չէին հեռանում։

Առաջին շարքում նստած էին Պոռնկությունն ու Գարշությունը, Նենգն ու Տափակությունը։ Դագաղի մոտ պատվավոր պահակ էին կարգել պարոններ Խեղկատակին ու Պնդաճակատին։

Ամբիոնից պարոն Ապուշը հայտնեց.
- Որոշվեց Ամոթին թաղել Կորեայի ձորում։ Ճիշտ է, մեծ ցանկություն ունեինք նրան թաղել պանթեոնում, սակայն երեկ պարզվեց, որ պարոն Օլիգարխը սեփականաշնորհել է այդ տարածքը և շուտով ֆինանսավորելու է այդտեղ հանգչած Կոմիտասի և այլ մեծ հայերի «հարությունը», որպեսզի նրանց տեղում կանգնեցնի իր մեծ նոր օբեկտը.... Ուստի Ամոթին էլ տեղ չի մնացել այդտեղ։ Այս մասին մենք արդեն հայտնել ենք նաև մահվան մահճին գտնվող Խղճի հարազատներին։ Նաև հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ նույն վիճակում է գտնվում նաև Հույսը։

Մենք սգո բոլոր հանդիսականներս, ի խորոց սրտի հայտնում ենք մեր ցավակցությունները Ամոթի հարազատներին, մտերիմներին, ազգականներին՝ Պարկեշտությանը, Շիկանքին, Շնորհակալությանը և Ներողությանը, որոնք իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել Կարմիր Գրքում։

Ամոթի մեկընդմիշտ թաղման արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 11:00-ին՝ առանց վեր ու վար անելու, առանց պտտեցնելու, առանց սգո երաժշտության, առանց յոթ, քառասունք ու տարի, և նրա նկատմամբ երբեք չի կիրառվելու «Գնա մեռի՛, արի սիրեմ», ադանդական սկզբունքը։

Հրավառությունը երեկոյան՝ ժամը 19:00-ին Հանրապետության Հրապարակում։ Վերջապես մնում ենք մենք մերոնցով..... :(


ՀԳ՝ համահեղինակ ծանոթիս սիրալիր թույլտվությամբ

Ֆրեյա
01.07.2010, 18:02
Թարգմանություն աղբյուր (http://en.wikipedia.org/wiki/Life)

Կյանք (biota (http://en.wikipedia.org/wiki/Biota_(ecology))) - հատկանիշ է, որը առանձնացնում է օբյեկտները, որոնք ունեն ազդանշանի եւ ինքնապահովման (http://en.wikipedia.org/wiki/Biological_process) գործընթացներ, նրանցից, որոնք այդ հատկանիշով օժտված չեն, որովհետև 1. կամ նման գործընթացները դադարել են (մահ), կամ այդպիսի հատկանիշներ բացակայում են եւ դրանք դասակարգված են որպես անշունչ։

Կենսաբանության մեջ՝ կենդանի օրգանիզմների գիտություն, կյանքը պայման է, որ տարանջատում է ակտիվ օրգանիզմները անօրգանական նյութերից։ Կենդանի օրգանիզմները ունեն մետաբոլիզմ (http://en.wikipedia.org/wiki/Metabolism), հոմեոստազիս (http://en.wikipedia.org/wiki/Homeostasis) (բաց կամ փակ համակարգի հատկություն, որ կարգավորում է իր ներքին միջավայրը եւ պահպանում է կայուն վիճակ), աճելու ունակություն, ազդակներին պատասխան ռեակցիա, բազմանում են, ենթարկվում են բնական ընտրությանը, հաջորդ սերունդներում հարմարվում են միջավայրին։

հ.գ. Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ վիքիպեդիան իր էջերը պատրաստում է


http://coosacreek.org/mambo/wp-content/uploads/2009/04/leeloo.jpg


LeeLoo–ի համար ;)

CactuSoul
01.07.2010, 19:46
Մտածում էի՝ «Դժգոհի անկյունում» բողոքե՞մ, որ ոմն մեկի՝ ճակատագրորեն սխալ ընտրված(:sad) մասնագիտության պատճառով 2000 դրամ եմ «կորցնելու», թե՞ «Լավատեսի անկյունում» ուրախանամ, որ պիցցա ենք ուտելու:)): Վերջը որոշեցի «Անկապում» ասել:

Յոժիկյան, երեկ չհիշեցի, որ ասեմ՝ պարզել եմ… Շահել ես գրազը:}:D:
:pardon:oy:nyam

Agni
02.07.2010, 09:58
Երեկ հրավիրված էի հանդեսի… Անիս/եղբորս աղջիկը`4տ./ առավոտից անհանգսիտ զբաղված էր միջոցառման նախապատրաստմամբ…”Էսօր երեխեքիս հանդեսնա, կգաս չէ՞” Դե իհարկե մեծ հաճույքով տվեցի համաձայնությունս ու նստեցի պատվավոր հյուրի համար հատկացված տեղում: Սկսեց ներկայացնել մասնակիցներին` Ղուկասյան Մարիամ/նապաստակ/, Հովհանիսյան Բուբի/մեծ արջուկ/, Չգիտեմինինչյան Սևուկ/փոքր արջուկ/ ու էլի երկուսի անուն ազգանուններ:), որոնց չեմ մտաբերում: Չդիմացա, սկսեցի ծիծաղել անուն ազգանունների վրա, երբ Անիս սաստող հայցքով ասեց.
- Լռությու՛ն, սկսվում է:
Խելոք նստած սպասում եմ. անցավ մի քանի րոպե լռության մեջ ու չդիմացա, հարցնում եմ.
- Ան ջան, շատ պատրաստվեցին, ի՞նչի չեն սկսում:
- Վաա՜այ, մի ՛ խանգարի, չե՞ս տեսնում ոնց են երեխեքը պարում, երգում, ուրախանում :love…
Նայեցի լուռ անշարժ նստած խաղալիքներին ու տխրեցի… Փաստորեն մեծացել եմ …
Միանգամից հիշեցի Փոքրիկ Իշխանին, երբ ասում էր, որ մեծերը չեն հասկանում, որ այդ նկարում գլխարկ չէ ու ոչ-ոք չի տեսնում, որ օձը փիղ է կուլ տվել…

Մարկիզ
03.07.2010, 00:30
Բայց ի՜նչ ոչ պրոֆեսիոնալ են էս մեր հայ մեկնաբանները: Չեմ մոռանա, թե ինչպես էր բազմափորձ մեկնաբաններից մեկը շփոթել Իտալիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներին (Իտալիայի, ոչ թե ասենք՝ Ղազախստանի)՝ Յակվինտային ու Ջիլարդինոյին:)):

Մեկն իրեն «թույն» ֆուտբոլային «տակտիկաստրատեգի» տեղ դրած խոսում ու անընդհատ խոսում է, մյուսը հերթապահ մեծագլուխ (ծիպը՝ դիրքային գրո՜՜՜հ, փայլուն ցատկ, հակառակորդի կամային որակները…) խոսքերով նյարդեր է քայքայում, երրորդը զզվեցնում է, իսկ վերջինը… վերջինի մոտ ռինիտ է, ժողովրդական լեզվով ասած՝ «գրիպ»…:)))
Ուրուգվայն ա լավ խաղում… այ հիմա: Սիրում եմ Ուրուգվայը… Երևի թասիբի (ազգային մոմենտ ա) հարց ա:

Չեմպիոնատն էլ ախմախ չեմպիոնատ էր: Գոնե մինչև հիմա… Բրազիլիան էլ պարտվեց ահավոր թույլ Հոլանդիային: Հիշում եմ Հայաստան-Հոլանդիա ախմախ խաղը… Մեր համար՝ ախմախ: Հոլանդացիների համար հաստատ ախմախ չէր: Նիստեռլոյի աննկարագրելի դժվար դիրքից հարվա՜՜ծ ու… շատ գեղեցիկ գո՜՜լ… Ստադիոնում էի… Էշ-էշ:

… Տենաս, որ ասենք մի հատ հոլանդացի (օրինակ՝ էն տղեն ակումբցի) էդ խաղից առաջ (Հոլանդիա-Բրազիլիա) մտներ ու «Լավատեսների ուգըլում» գրեր, որ Հոլանդիան հաստատ կրելու ա բրազիլացիներին, ինչ-որ մեկը կվերցներ ու էդ գրածը կգցեր «Անկապ օրագիր»՞՞՞…:8

Chuk
03.07.2010, 16:06
«««
- Զանգե՞լ ես ավտոյի համար:
- Արա՜, ծաղիկները:
- Մատանին հո չե՞ս մոռացել:
- Դե հերի՛ք ա էդ հայելու մոտ կանգնես:
- Արագցրու, վա՜յ:

Ներվային վազում են էստեղից էնտեղ, հիշում, մոռանում, ջղայնանում, գոռում, ճչում, վանկարկում...
»»»

Հաճախ եմ նման տեսարանների ներկա եղել: Բայց ինչի՞:
Մնաց 1-2 ժամ:
Ժպտում եմ: Զարթնել եմ բարձր տրամադրությամբ: Լավ օր է: Պայծառ օր է:
Գուցե և ինչ-որ բան մոռացել ենք, գուցե և մեկն ավելի երկար է կանգնել հայելու մոտ, քան պետք է... բայց ուրախ օր է: Ինչու՞ ճչանք: Ինչու՞ ներվայնանք:
Սպասում եմ:
Կարոտել եմ:
Բայց քիչ մնաց:
Անհամբեր եմ:
Գալիս եմ, հրեշտակս: Շուտով :)

Ungrateful
03.07.2010, 17:42
2010 թվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, յուրահատուկ ակտիվություն ու “բուում” ա առաջացրել քաղաքում: Չեմ կարծում, բայց հնարավոր ա, որ մենակ ինձ ա տենց թվում:
Միշտ էլ իմացել եմ, որ հայաստանը ֆուտբոլային երկրպագուների քանակով ու որակով հետ չի մնում եվրոպական /և ոչ միայն/ երկրներից: Ֆուտբոլային երկիր ա Հայաստանը… ցավոք, որ միայն երկրպագելու պահով:
Հաճելի ա քաղաքով քայլելուց, տարբեր սրճարաններից լսել “գոոլ” կամ նմանատիպ գոռգռոցներ… ինքսնինքյա, քեզ դնում էս Վիվարոյի գովազդի միջի, Հյուսիսայն պողոտայում քայլող տղու տեղը :):
Սերը դեպի ֆուտբոլ` հետաքրքիր բան ա… հոգեվիճակ ա, տրամադրություն, ապրելակերպ… /կարծում եմ, ոչ միայն ֆուտբոլ երկրպագելու դեպքում ա տենց/:
Մի խոսքով, շատերը գիտեն թե ինչ է, ինչ որ բանի երկրպագելը: խոսքս սրա մասին չեր:
Առաջնության հենց սկզբից, մի երևույթ ա սկսել աչքիս երևալ` 10-15 օրում “մոլի երկրպագու” դարձաց մարդիք: Էս թեմայով երկար զրույցներ եմ վարել, ինքս իմ համար հետևություններ անելու ու կարծիքներս ամրապնդելու համար: Մտքերս ստեղ էլ գրեմ…
Տղամարդկանց մոտ` չգիտեմ, բայց աղջիկների շրջանում, ասածս դեմպքը օրվա մեջ մի քանի անգամ հանդիպում եմ: Ստեղ Ֆուտբոլը նմանվել ա մոդայի… ո?րն ա մոդան հայաստանում` մեկը առնում ա Այֆոն` ասում ա, որ դա մոդա ա ու մյուս 10-20 հոգին առնում ա նույն Այֆոնից, և այլն: Այ հենց դրան ա նմանվել ֆուտբոլը:
Երկրպագում են այն թիմերին, որոնցում ավելի շատ են սիմպո տղերքը, որի մարզազգեստը սիրուն ա, որը 7-0 հաշվով հաղթում ա /սակայն չգիտեն, որ 7-0 պարտվող թիմին մեր հայաթի ֆուտբոլի թիմն էլ կկրեր/:
Կամ էլ “հելնենք մի հատ ֆուտբոլ նայենք, էսօր թույն խաղ ա” տարբերակն ա:
Էդ երկրպագելու տեսակը, հաջորդ օրը “ես ֆուտբոլները Ջազզվեյում եմ նայում, տունը չի դզում” խոսքերի տեղ ունենալու համար ա:
Պիտի որ սա ինձ չհետաքրքրեր... իմ ֆուտբոլային անձնական ճաշակը ձևավորվել ա շատ վաղուց: Էն ժամանակ, երբ 8-9 տարեկան հասակում, քեռիիս հետ նայում էինք Ռեալ Մադրիդի խաղերը:
Էլի թքաց ունեմ… ով ինչ ուզում ա թող անի: Բայց ծանոթների շրջանում նման դեպքերի հանդիպելը անտարբեր անցնել չի թողնում, ներվայնացնում ա:
- Արս, ու?մ ես բալետ անում:
- Ռեալ, խի?
- Բայց էս տարի «Ռեալ» անունով թիմ չկա, էս խաղերում:
- ի?նչ խաղեր, աշխարհի առաջնության մասին ա? խոսքը.. Արգենտինա եմ բալետ անում:
- Ես էլ Իսպանիա, մերոնք սաղ էդ են երկրպագում, լավն են իրանք, էն Վիլլյան մռութ ա:
- Իսպանիայից, էլի մարդ գիտե?ս, բացի Վիլյաից…
- Հա, Մեսսի:
Ու սենց ամեն օր, օրը մի քանի անգամ:
Սիրում եմ ֆուտբոլասեր աղջիկներին, բայց մի քանի տենց մարդ եմ ճանաչում.. 3-4-5 հոգի:
Առաջնությունը նմանվել ա մի քանի ամիս առաջ, Երևանում տեղի ունեցած հոկեյի 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությանը… երբ, բոլորը միանքամից դառան հոկեյի մոլի երկրպագու` ներկած դեմքերով ու հայաստանի դրոշերով… 2 օր հետո, էդ սպորտաձևն էլ մոռացվեց: Ֆուտբոլն էլ կմոռացվի, աշխարհի առաջնության ավարտից 1 շաբաթ հետո:

Ժունդիայի
04.07.2010, 04:30
Նվիրում եմ սիրահար զույգերին::love Արտակ և Ջուլիա ջաներ սիրեք իրար, բայց միայն սիրելը քիչ է: Սիրեք ՄԵԾ սիրով: Որովհետև...

Մեծ սերը դա նա է, երբ քեզ զգում ես յուրահատուկ, սակայն սրտիդ խորքում ոչ այնքան բավարար տեղ կա նրա համար:

Մեծ սերը դա նա է, երբ դու վախենում ես ու անվստահ ես, որ մի օր կկորցնես նրան, քանի որ դու ոչինչ չես տեսնում առանց նրա, կարծես` կույր ես ի ծնե:

Մեծ սերը դա նա է, երբ դու սպանվում ես կարոտից, ու այնպես է անում, որ խեղդվես, ում մեկ վարկյան չտեսնելու դեպքում սարսափելի հոգևվարքի մեջ ես ընկնում ու սիրտդ պատում է անսպառ թախիծով:

Մեծ սերը դա նա է, եթե նույնիսկ զայրանում ես կոնֆլիկտների ժամանակ, միևնույն է զայրույթդ չի կարողանում գերակշռել սիրուդ: Բավական է այդ պահին հիշես նրա ժպիտը…վերջ, այնժամ ինքանբերաբար սկսում ես դու էլ ժպտալ:

Մեծ սերը դա նա է, երբ մեր աչքերն արցունքոտվում են, միայն «Բարով մնաս»-ը շշնջալիս:

Մեծ սերը դա նա է, երբ միայն ինքն է կարողանում է առևանգել սեփական մտքերդ:

Մեծ սերը դա նա է, նույնիսկ կատարյալ չլինելու դեպքում էլ, մեր աչքերում կարողանում է ներկայանալ անթերի: Նա գեղեցիկ է յուրովի ու ոչ մի բան չես կարող համամատել նրա հետ:

Մեծ սերը դա նա է, ում պատճառով եթե նույնիսկ քեզ վիրավորում են, ցավացնում, սակայն դու քաջարի դիմադրում ես մինչև վերջ: Կարողանում ես ճանկերովդ պաշտպանել նրան, որովհետև այդ պահին չկա մեկը, ով ավելի կարևոր կլինի քեզ համար:

Մեծ սերը դա նա է, ում պատճառով դեմ ես դուրս գալիս ընտանիքիդ, ընկերներիդ, բարեկամիդ…Նրա համար պատրաստ ես պայքարել նույնիսկ դժոխքում, քանզի նա միակն է, ով քեզ երկինք կհասցնի:

Մեծ սերը դա մի զգացմունք է, որ զգում ենք մեր սրտերում. խեղդված ու նեղսրտված լինելու, ուրախության ու տխրության, սրտի ուժգին տրոփյունի ինչ-որ մի խառնուրդ է այն:

Չգիտեմ, թե որքան մեծ սերեր կարող ենք ունենալ ողջ կյանքի ընթացքում...
Չգիտեմ` արդյո՞ք հնարավոր է մեծ սերերին երբևէ փոխարինել…
Չգիտեմ նույնիսկ, մեծ սերերը դրանք հավերժ են միայն այն ժամանակ, երբ հարատև են...
Չգիտե՜մ…

Սակայն մի բան գիտեմ: Այն զգացողությունը, որ մեծ սերը պարգևում է մեզ, պարզապես միակն է: Ու դու միշտ կպահես այն քո սրտում: Կարևոր չի այն խաբկանք էր թե իրականություն:

Ֆոտոն
06.07.2010, 13:31
Խելռուուու՜կս: Ուտեմ: :roll :love
Ուրեմն պատմեմ: Նշանվելուց հետո, այսինքն նշանը դնելուց ու սկզբնական լարվածությունից հետո, կամաց-կամաց հանգստություն եկավ: Ջերմություն: վախենում էի, որ իրարից հեռու կնստեցնեն մեզ, չգիտեմ ինչի: բայց լավ էր, իրար կողք էինք: Ապահով էի ինձ զգում: Իսկ հիմա միայն կարոտում եմ, նույնիսկ կողքին նստած կարոտում եմ ու հաճախ շրջվում ու ակնապիշ նայում եմ քաղցրուկիս: Էնքան հավես ա, որ տհաճ տեսակի լարվածություն չկա մեր մեջ, միայն հանգստություն ու գուրգուրանք: Հիմա էստեղ լիներ, գրկեի: :roll:oy

Հրեշտուկս :)

Երվանդ
08.07.2010, 02:54
Ձանձրացել եմ բոլորից ու ամեն ինչից, ո՞նց անենք մի հատ ռեստարտ Ըլնենք գրողը տանի, ուզում եմ քնեմ տուն գնալս չի գալիս, ստեղ քնել չեմ ուզում, չգիտեմ ինչ եմ ուզում:(, վելքամ բաք դեպրեսիա:B

Ծով
08.07.2010, 03:17
էհ..տղերք..իսկականից գնահատե'ք մեր հայ աղջիկներին...հատկապես էն աղջիկներին,ովքեր հավատարիմ, սիրուն,լսող..ու էսպիսին են...հասկացե'ք իրանց կապրիզները, ձեզ մի դրե'ք եսիմինչի տեղ, ուշադի'ր եղեք ու հոգատար միշտ...սենց թե նենց..էդ օտարները սկսած ռուսներից մինչև ֆրանսուհիներ մեր հայ աղջիկների եղունգի չափ էլ չկան...հա չկան...որովհետև մերոնք իրենց տեսակով պարկեշտ են...ինչքան էլ ինքս ազատ եմ...լուրջ ժո'ղ...զարմանում եմ արյա...կպցնում են իրանք աջուձախ, ցկցկում են, ղժում են, կայֆեր են անում, բայց ուսերի վրա ման են տալիս սրանց,,,ճիշտ ա հաճախ են փոխվում էդ ուսերը, բայց իրանք էդ պաշտում են, կարևորը մոտոն ու մեքենան լավը լինի, կաֆեներ շատ գնան ու մի օրով,մի վայրկյանով ուրախանան, հաճույք ստանան ու մոռանան էդ մարդու մասին , որ գոյություն ա ունեցել...ասե'ք որ էդ նոռմալ ա...լօլ...ես ասում եմ ախպեր...հանգիստ թող ինձ, ես ընկեր ունեմ:Dինչ ղանդեվու, ինչ կաֆե, ինչ դիսկոտեկ, ինչ ժոլի, ինչ ես քեզ արդեն սիրում եմ կամ բիզու...ինքը ասումա էդ քո ընկերը չի էլ իմանա,եթե դու ուղղակի վայելես կյանքը ու տրվես զգացմունքներին ժամանակ առ ժամանակ...այ սենց ապրում են:Dնկատի ունեմ ջահելությունը...բայց կան հրաշալի ընտանիքներ,շատ հավեսին...էն որ հասել ա էդ պահը, հոգնել են կայֆեից, բայց դ ե իրանք նույն էդ ջահելներն են եղել...:Dու ...ինչ ուզում եք ասեք..մենք ուրիշ ենք..լավն են մերոնք...ուշադի'ր եղեք,մի քիչ քնքշանք, արյա...հո մենակ Ձեր ստամոքսի պարունակության եփող թափողը չեն;)անընդհատ, անընդհատ հոգատար եղե'ք,ու իրանք չեն նյարդայնանա, չեն գոռա, իրանց պատեպատ չեն տա...մերոնք ոչ թե փակ են , ոչ ազատ, այլ ուղղակի ֆռացող չեն /հիմնական տեսակի մասինե մ խոսում/ ու ադնալյուբ են...սպասում ե ն սիրուն սիրո, ու էդ սիրուն նվիրվելուն...

Երվանդ
08.07.2010, 04:50
2 ժամվա ընթացքում երկրորդ գրառումը անկապում:o, սենց գնա վայթեմ ես խելքս էլ թռցնեմ... վերջնականապես:)), մտածում եմ տեսնես ես քանի դիմակ ունեմ:think, արդեն խառնել եմ որն ա դիմակ որը ես, սաղ խառնվել ա իրար դառել ա դիմակահանդԵՍ, ես էլ համ էլ հանդիսատես:8, չէ ցնդվում եմ իրոք:)), վայթեմ էլի խաղում եմ..., նույնիսկ ես գրելուց՝ որ իրականում տենց լիներ չէի գրի, բայց իրականում տենց ա ախր, ուրեմն ֆեյսիս գրածը սիգարետի ծխի պահով ճիշտ էր, չէէէէ ֆսյո տկի խաղում եմ...:))
Հ.Գ Բյուր ձեր գժանոցում հենց տեղ ազատվի խաբար արա:8

Դեկադա
08.07.2010, 10:38
Բարև...:)
Վերադարձս միշտ դժվար ա եղել: Անկախ նրանից քանի օրվա բացակայություն ա եղել միևնույն ա դժվար եմ վերադառնում: Ավելին գնալս էլ ահավոր մտատանջություներով ա ուղեկցվում: Միշտ ծանրութեթև եմ անում. արդյո՞ք ճիշտ եմ վարվում, արդյո՞ք սխալ է, հնարավոր ա՞, որ մի օր փոշմանեմ և որ ավելի ցավալի ա գո՞ւցե փոշմանեմ վերադարձիս համար: Երևի հենց դա պատճառը, որ կոնկրետ ոչինչ չկա... ու էտ անկայունությունը գնալով ավելի ընդգծված ա դառնում. որովհետև մենակ ներքին գործոնը հերիք չի, արտաքին ազդակների ուժը ավելին ա... միշտ էլ ավելին ա՝ ինչքան էլ չհամաձայնվենք:

օրագրերը... միշտ թաքուն հրճվանք եմ ունեցել ուրիշների օրագրերի նկատմամբ: Աչքերս փայլեցնելով ու գողեգող՝ չբռնվելու վախը մեջս, կարդացել եմ մարդու մտքերը: Սիրում եմ ուսումնասիրել մարդում: Ու միշտ էլ մեջս նախանձ ա եղել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ջանասիրաբար պահել են օրագիր և ամեն օր գրառում են արել այնտեղ... հետոյի համար թողնելով հանճարեղ մտքեր... մենակ թե կարդացող լինի: Իսկ ես... ոչ մի անգամ չվստահեցի օրագրին... ու դա պատճառ դարձավ, որ իմ մոտ մնա մենակ ուրիշինը կարդալուց հաճույք ստանալը: Էնպես եմ բավարարված զգում կարծես ես ինչ որ մեծ դեր ունեմ էտ գործում: Ու չգիտես ինչի թվում ա, որ կարդալով ես օգնում եմ... դե մասամբ օգնում եմ չէ:)

Ինչևէ... ուրիշինը սեփական չսարքելը ամենից կարևորն ա....:)

Norton
08.07.2010, 16:55
Հայաստանում ամեն ինչ ինչ դժվարա կատարվում:aaa
Մի հատ հասարակ կնիք պետքա խփեն, որը ընդամենը օրվա 1 հարցա, 3 օրա չլում են: Հայկական պասպորտսեղանները ոնց որ հատուկ ժողովրդին սադիստական մեթոդներով տանջելու համար ստեղծված լինեն: Նախօրոք գնում ես բանկ անհրաժեշտ գումարը մուծում, աշխատողը ջահել աղջիկա, բայց իրա գործը նենց դժգոհությամբ ա անում, մի բան էլ դու ես պարտք մնում, բա որ մի հատ էլ սխալվես էդ մուծման հետ լրացուցիչ հարց տաս;) էս էլ մեր զարգացած բանկային համակարգի սպասարկումը::)
Հաա պասպորտսեղա՜նը +38 աստիճան տժժոցի պայմաններում, մոտ 10-12 քռ. մ. առանց օդափոխության տարածք ու մի 20-30 հոգանոց հերթ՝ բոլորը թիվ 5 սենյակի առաջ կանգնած: Բոլորին սպասարկումա է միջինից բարձր տարիքի մի կին, կյանքից հոգնած դժգոհ դեմքով ու կրիայից էլ դանդաղ աշխատանքով: Հերթը հասնելուց հետո պարզվում է մի փաստաթուղթ պակասումա, ետ ես վերադառնում տուն վերցնում գալիս նորից մինչև վերջ հերթ կանգնում հասնում ես, էլի խնդիրներ՝ բա գիտեք զինկոմիսարիատի ստորագրությունը չկա(նախօրոք չէր կարա ասեր):
Էդ կնոջից բեշբեթար դժգոհ դեմքով գնում ես զինկոմիսարիատ բացատրում խնդրի էությունը, հաջորդ օրը կանչում են, որ պետքա վերցնես արդեն ստորագրած փաստաթուղթը: Հաջորդ օրը գնում ես վերցնելու, պարզվումա, որ ոչինչ էլ պատրաստ չի, քանի որ քո փաստաթղերը տեղափոխել են ուրիշ զինկոմ, հարցնում ես մոտավոր գտնվելու տեղը, որը իհարկե զինկոմում չեն իմանում(ո՞նց կարողա իմանան:think) Մոտավոր իմանալով, որ թաղապետարանի մոտ ա ճռռան շոգին գնում ես իրանց նշած զինկոմը, հասնում ես մուտքին, իսկ այնտեղ Ա4 թղթի վրա տպագրվածա, որ սույն զինկոմը տեղափոխվել է այսինչ-այսինչ հասցե: Մի կերպ գտնում ես, զինկոմում մոտ կես ժամ սպասում, որ քո բաժնի աշխատողը բարեհաճի գա: Կանչելու են հաջորդ օրը 17.00 հետո:o, այսինքն մի կերպ պետքա հասցնես պասպորտսեղան, եթե ուրիշ սյուրպրիզներ չանեն: Դեմն էլ շաբաթ, կիրակի ամեն ինչ հետաձգվումա հաջորդ շաբաթ:[
մի հատ կնիք:[

CactuSoul
08.07.2010, 18:07
Մարդի՜կ, լավը եղեք, է՞լի, գոնե իմ խաթեր. սիրել եմ ուզում:D:

Ժունդիայի
08.07.2010, 20:20
Ես գիտեմ, որ մենք ընտելանում ենք, բայց ախր այդպես չպիտի լիներ էէէ՜:(

Մենք ընտելանում ենք, երբ ապրում ենք նկուղային հարկում, հետևաբար ընտելանում ենք չտեսնել ոչինչ, բացի մեզ շրջապատող նեղլիկ լուսամուտներինց: Ու քանի, որ այդ պատուհաններից տեսարան գրեթե չկա ստիպված ընտելանում ենք դուրս չնայելուն: Ու քանի որ դուրս չենք նայում, հազվադեպ ենք բացում վարագույրները: Ու քանի որ հազվադեպ ենք բացում վարագույրները, ստիպված ավելի շուտ ենք վառում լուսմփոփը: Ու այդպես կամաց-կամաց ընտելանալով էլ մոռանում ենք արևը, մոռանում ենք մաքուր օդը, տարածությունն ու ժամանակը:

Մենք ընտելանում ենք վեր թռնելով արթնանալուն, որվհետև եկել ժամանակը ինչ-որ բանի: Ընտելանում էնք սուրճը վազելով ըմպելուն, որովհետև ուշանում ենք ինչ-որ բանից:

Ընտելանում ենք թերթ կարդալ միայն ավտոբուսի մեջ, որվհետև ուրիշ հարմար ժամանակ չկա դրա համար: Ընտելանում ենք մի կտոր բրդուճ բերաններս գցելուն, որովհետև ճաշի մասին երազելն, անգամ, ապարդյուն է: Ընտելանում ենք, որ պետք է գործից ուշ ժամին դուրս գալ, որվհետև մութն արդեն ընկել է: Ընտելանում ենք տուն վերադառնալիս ավտոբուսի մեջ աչքներս կպցնելուն, որովհետև գերհոգնած ենք: Ընտելանում ենք վաղ պառկենք տեղաշորում ու որքան հնարավոր է ավելի խորը քնել, առանց վայելելու ամեն մի օրը:

Մենք ընտելանում ենք թերթը բացել ու կարդալ պատերազմի, բռնության, գողության ու առևանգումների մասին: Կարդում ենք պատերազմի մասին ու ստիպված ընտելանում ենք զոհերի քանակին կամ էլ ինչպես հաճախակի են գրում` առնվազն 30 մարդ, առնվազն 40, 50, 1000...արտահայտությանը: Ընտելանում ենք այդ հրեշավոր թվերին, ընտելանում ենք չհավատալ խաղաղություն պարունակող բանակցային գործընթացներին: Ու այդ բանակցային գործընթացներին չհավատալով էլ , շարունակում ենք ընդունել , որ պետք է ամեն օր կարդանք պատերազմերի, զոհվածների ու տուժածներ թվի ու դրանց երկարատևության մասին:

Մենք ընտելանում ենք, ողջ օրը սպասել ու վերջում լսել «կներես, այսօր չեմ կարող» պատասխանին: Ընտելանում ենք ժպտալ մարդկանց, բայց հակառակը երբեք չստանալուն: Ընտելանում ենք արհամարված լինելուն, հատկապես այն ժամանակ երբ ամենաշատը ձգտում ենք դանալ ինչ-որ չափ նկատելի:

Մենք ընտելանում ենք վճարել այն ամենի համար, ինչ ցանկանում ենք ու դրա անհրաժեշտությունը կա: Ընտելանում ենք պայքարել մի բան վաստակելու, որպեսզի կարողանանք վճարել: Ընտելանում ենք ավելի քիչ վաստակել, քան անհրաժեշտ է: Ընտելանում ենք վճարելու համար հերթ կանգնելուն ու վճարել ավելին քան ձեռք բերված ապրանքի կամ ծառայության իրական արժեքը: Ընտելանում ենք, որ ամեն անգամ, մեկ է ավելի շատ ենք վճարելու: Ստիպված ընտելանում ենք մեկ այլ ավելի վարձատրվող աշխատանք փնտրելուն, որպեսզի կարողանանք ավելին վաստակել, որպեսզի կարողանանք օրեցօր ավելացող վարձավճարների հերթը կարողանանք հաղթահարել:

Մենք ընտելանում ենք փողոցով քայլել ու տեսնել գեղեցիկ ու գունեղ բազում պաստառներ: Ընտելանում ենք ժուռնալները բացել ու հոդվածներ կարդալ միայն գովազդի մասին: Միացնել հեռուստացույց ու կրկին գովազդ: Գնալ կինոթատրոն ու ֆիլմը դիտելուց առաջ մի 20 րոպե ևս գովազդ կուլ տալ: Ընտելանում ենք սադրանքին, կուլ տալ ամեն ինչ, պղտորվել ու նետվել անվերջ թվացող ապրանքների օվկիանոսում: Ընտելանում ենք խեղդվել:

Մենք ընտելանում ենք աղտոտ օդին, միայն օդափոխիչով օդափոխվող փակ սենյակներին, էժանագին ու անճաշակ ծխախոտների անվերջ ծխին: Ընտելանում ենք արհեստական լույսին ու այն ցնցումին, երբ աչքերդ փողոցում հանդիպում են արևի հիասքանչ փայլին: Ընտելանում ենք կեղտոտ ջրի մանրեներին, օվկիանոսների ու ծովերի անվերջ աղտոտումներին, գետերի դանդաղ ցամաքելուն: Ընտելանում ենք, որ հազվադեպ ենք լսում թռչյունների դայլայլը, աքաղաղի կանչին առավոտ կանուխ: Ընտելանում ենք, երբ այլևս չենք հանդիպում բույսի մի նշույլ անգամ մոտակայքում:

Մենք ընտելանում ենք գրեթե ամեն ինչին, որպես ավելի շատ չտանջվենք: Ընտելանում ենք փոքրիկ դոզաներով` փորձելով այդ ամենը չնկատել: Ընտելանում ենք, այլն էլ ոնց: Մի փոքրիկ ցավ անց է կենում այստեղից, մի տհաճ զգացողություն թեթևանում այնտեղից ու մի հոգու փոռթկում էլ այ աայն տեղից:

Եթե կինոթատրոնը լեփ լեցուն է, ապա առաջին շարք նստելիս ստիպված ենք մի թեթև գլուխներս թեքել: Եթե ծովափը աղտոտված է, ապա միայն ոտքերս ենք թրջում, մնացած մասն էլ ստիպված ենք լինում զովանալ սեփական քրտինքով: Եթե աշխատանքը ծանր է թվում, ապա երազում ենք շաբաթվա վերջին ու մխիթարվում միայն դրանով: Իսկ եթե շաբաթվա վերջում այդքան էլ անելիք չկա, ապա ստիպված գնում ենք ավելի վաղ քնելու ու նույնիսկ բավարարված ենք զգում, որովհետև քանի-քանի քնելու անրաժեշտություն է ուշացել:

Մենք ընտելանում ենք, որպեսզի կանխենք արնահոսությունը, որպեսզի խույս տանք «դանակներից» ու «սվինի» մրնռացնող դաժան հարվածից, որպեզի պաշտապենք սեփական կուրծքը:

Մենք ընտելանում ենք, որպեսզի կարողանանք գոյատևել այս կյանքում:

Վերջում այսպես այնքան ենք ընտելանալու, մաշվենք, պրծնենք ու չքվենք հավերժ...

Մոտիվացիա եմ ուզում... ուզում եմ ապրել... ուզում եմ գոնե ինչ-որ բանի չընտելանալ:(

Adam
08.07.2010, 21:36
Միշտ երբ մտնում եմ Ակումբից հեռացված անդամներ թեման, մի այլ կարգի սկսում ա բացել... :D :D
Պատճառը էն չի, որ ծիծաղում եմ արգելափակվողների վրա, այլ նա ա, որ ամեն անգամ որևէ ակումբցու արգելափակման հայտարարությունից հետո` ներքևում անհիմն ինչ-որ շնորհակալությունների շարք ա հայտնվում...:D
«այ տենց... դե գնա ու կորի» խորագրով:
Չեմ հասկանում լոգիկան...
Այսինքն լավ ա՞ որ արգելափակվեց ... թե՞...
Ու պրիտոմ մեկ-մեկ նենց նիկեր են լինում էդ ցուցակում, որ արգելափակվողին սկի ոչ ճանաչում են ոչ էլ...

:D

աաաաաա....

KiLa
10.07.2010, 14:15
Հա, ապրում ենք ընտելանալով... Սովորում ու հանդուրժում ենք այնպիսի բաներ, որ իրականում ոչ թե հանդուրժել, այլ դրա համար բողոքել ու բղավել է պետք...
Չեմ հիշում որտեղ եմ հանդիպել ( երևի Ֆիրդուսու ,,Շահնամեում՛՛ ), ժողովրդի համեմատությանը սպունգի հետ, որը սեղմվում է որքան սեղմեն և ընդարձակվում է՝ որքան թուլացնես ճնշումը: Ինչ խոսք ասվածի մեջ ճշմարտություն կա և դեռ ավելին: Ու ինձ թվում է արևելյան ժողովուրդները ավելի են ենթարկվում այս ,,օրենքին՛՛: Սեղմվում ենք ու սեղմվում, կծկվում ենք մինչև անհավանական թվացող աստիճանի: Իհարկե այստեղ պետք է ասեմ նաև հակառակի մասին: Ճիշտ նույն կերպ մենք ,,ընդարձակվում՛՛ ու անկառավարելի ենք դառնում, երբ թուլացնում են մեր վրա եղած ,,ճնշումը՛՛ կամ հսկողությունը:
Բայց եթե երկրորդը շատ հազվադեպ է պատահում, ապա առաջինի ձեռքը կրակն ենք ընկել: Օր օրի վրա ավելի է ծանրանում մեր կյանքը, առօրյան: Օր օրի վրա պակասում են մեր օգտին գործող ,,օրենքների թիվը՛՛, այսինքն ,,նրանք՛՛ խլում են մեր ձեռքից այն ինչ մեզ է պատկանում, բայց... Մենք լռում ենք ու լռում:
Այսինքն չենք լռում, բայց բամբասանքի նմանող խոսակցություններից բացի ուրիշ միջոցի չենք դիմում: Իսկ մի ժամանակ հետո մոռանում ու հարմարվում ենք, կարծես դա այդպես էլ պետք է լիներ: Կարծես բոլորս արդեն հարմարվել ու ընդունել ենք այն վիճակը, այն կուլտուրան, իրականությունը որը այսօր գոյություն ունի: Վախենում ենք ոչ թե օրենքից, այլ մեր ,,թույլ՛՛ լինելուց: Վախենում ենք ոչ թե պատասխանատվությունից, այլ՝ մեր դատարկ գրպանից: Բողոքում ենք ոչ թե կաշառակերության դեմ, այլ՝, որ մենք չենք կաշառք վերցնողը: Դժգոհում ենք ոչ թե կաշառակերության երևույթից, այլ դրա ոչ տրամաբանական չափերից, եղած ,,ստավկեքի" անխիղճ գներից: Եվ սա ամենասարսափելին է: Եթե չնդունենք, որ դա ահավոր վատ երևույթ է, ապա չենք էլ մտածի դրա դեմ պայքարելու մասին:

Դեկադա
10.07.2010, 18:39
Ուզում եմ խոսեմ հաջողակ մարդկանցից: Շանթով վերջերս նոր սերիալ ա սկսվել չէ՞ «Հաջողակը» վերնագրով: Անոնսը լսելուց հետո մտածեցի. տեսնես իրո՞ք կան հաջողակներ: Պատահականությունների մասին չի խոսքս, այլ հենց հաջողակ մարդկանց մասին, ովքեր կյանքի ցանկացած պարագայում հաջողակ են. անգամ սուղ պայմաններում նրանց բախտը կբերի՝ եթե նույնիսկ մնացածի համար դա լրիվ անիրական ա: Չգիտեմ կոնկրետ էտ սերիալը ինչի մասին ա, որովհետև չեմ նայում, բայց վերնագիրը օպտիմիզմի հույս ա տալիս: Ինչի՞ եմ էսքանը ասում: Մի քանի օր առաջ ամուսնուս հետ գնում էինք Երևան: Վանաձորից դուրս եկանք ահագին ուշ ու քաղաքը դուրս գալուն պես փողոցում մի երիտասարդ էր կանգնած, որը կանգնեցրեց մեզ: Վերցրեցինք: Դե մարդ է էլի: Չնայած միշտ կողքից զգուշացնումներին, որ գիշերվա կեսին ոչ մեկին մի վերցրեք. շատ չեք իմանա ով ա, բայց դե վերջերս եկել եմ կյանքիս ամենաճիշտ եզրահանգմանը. ինչ էլ անես ցանկացած գործողության հիմքում ընկած ա հաջողակ լինելը: «Բախտի բանա».- ասում էր տատս: Ինչևէ: Շարունակեցինք ճանապարհը՝ արդեն երեքով: Հարցրեցինք թե ի՞նչ ա էս գիշերվա կեսին կանգնել, բա ո՞ր ոչ մեկը չվերցներ իրեն, կամ էլ մեքենա չլիներ: Մեր հարցին երիտասարդը ժպտալով պատասխանեց.
- Ես հաջողակ եմ.:)
Սկզբում ոչ մի նշանակություն չտվեցինք էտ պատասխանին: Խոսալով դեսից դենից գնում էինք: Մոտենալով քաղաքին ասեցինք, որ ուղիղ ճանապարհով չենք գնալու, այլ ուրիշ ճանապարհով, որովհետև գործեր ունեինք ու դժվար կարողանայինք իրեն հենց իր ուզած տեղը հասցնել:
- Ոչինչ,- պատասխանեց նա՝ նորից ժպտալով, ես հաջողակ եմ: Ձեզ որտեղ հարմար ա ինձ իջեցրեք, այ կտեսնեք կգա մի ուրիշը ու ինձ կտանի իմ ուզած տեղը:
Լավ....
Չերկարացնեմ: Հասանք տեղ ու երիտասարդին իջեցրեցինք: Դեռ չէր հասցրել սպասի մեկ էլ մի ուրիշ մեքենա եկավ: Էս տղան էլ թե
- Ախպեր, ո՞ր կողմի վրա ես գնում: Ինձ կհասցնե՞ս...... էստեղ:
Վարորդը համաձայնվեց:
Մինչև կնստեր՝ նա մեզ մոտեցավ ու նորից ժպտալով ասաց.
- Տեսա՞ք, բա որ ասում եմ ես հաջողակ եմ:

.... Ի՞նչի հիշեցի... երևի նրա համար, որ իմ գծած ուղիղ գծով չեմ կարենում գնամ, ուր մնաց ուրիշները իմ գծածը հասցնեն վերջնագծին:

Հաջողակը... լավ ա երբ մարդը հաջողակ ա... բայց դե էտ էլ բախտի բանա::)

Էլիզե
10.07.2010, 19:51
Ըհը, եկա, հեսա հիշեմ` գրելու ինչ հետաքրքիր բան կա....մմմ..... հա, հիշեցի, ահագին էլ կա :))

Ախ մեր հայ տղաները շա՜տ ջենտլմեն են էէէ՜…
Երեկ երթուղային տաքսու մեջ մի սիրահար զույգ էր նստած՝ ձեռքներին մի տուփ չիփս: Բառիս բուն իմաստով՝ իրար բերանից խլխլելով ուտում էին էտ չիփսը, հենց հասան չիփսի վերջին պատառիկին՝ աղջիկը կոկետ ձևով ասաց՝
-Ո՞վ ուտի էս վերջին կտորը…
Տղան շատ խրոխտ ձայնով ասաց՝
-Աղջի՛, արի լուսամուտից շպՌՌտենք վերջին կտորը՝ ոչ ինձ ըլնի, ոչ քեզ…
:)

Երեկ ընկերուհիներիս հետ կաֆեյում նստած ենք, մեր կողքի սեղանի մոտ նստած է մի մամա` իր բալիկի հետ /բալիկը կլիներ մոտ 3 տարեկան/ և էտ մամայի ընկերուհին: Մաման արագ-արագ խոսում էր ընկերուհու հետ /երևի հազիվ մի զույգ ականջ էր գտել :)) /, բալիկին էլ ոչ ոք բանի տեղ չէր դնում: Մեկ էլ բալիկը հոգոց հանեց ու նայելով մատուցողուհուն ասաց`
-ԿԱՏՈԿԱ կբերես? ՇովաՃ եմ...
Ահավասիկ` կաֆեյում մեծացած երեխայի օրինակ :)) Խեղճ ճստո, ես կասկածում եմ, որ իրենց տանն էլ է էտ բալիկը իր համար ճաշիկ պատրաստում, չի բացառվում, որ նաև իր մամայի համար :))


Համ էլ էսօր մի պստլիկ փչովի լողավազան ենք դրել մեր պատշգամբում՝ մեր ճստոյի համար :love : Ով ոտք է դնում մեր տուն՝ մեր բալիը ասում է՝ բա դու իմ բասեինը տեսե՞լ ես, ոնց որ չես տեսել, արի ՉուՉ տամ /Ց տառը դեռ տեղը չենք գցում :oy :)) /

Katka
11.07.2010, 09:11
Անկապ օրագիր ջան, քեզ սիրու՞մ են, թե՞ օգտագործում պատեհ, անպատեհ:

Հ.Գ. Արժե կապույտ երազանքներով բերման ենթարկել ու ցմահ բանտարկության դատապարտել կանաչ իրականությունը: Ի՜նչ անհետաքրքիր է դառել մարդ արարածը:

helium
12.07.2010, 21:41
Այսօր իմ ամենաթարս օրն էր եղածների միջից. առավոտյան լույսերը կտրեցին, տանն անելու բան չկար եւ ես որոշեցի Հրազդան ստադիոնի տոնավաճառը գնալ, հոգ չէ, որ 15 հարկ ոտքով պետք է իջնեի, կարեւորը հետ գալուց լույսերը տված կլինեն: Իջնում եմ թե չէ, հիշում եմ, որ ստադիոն տանող ճանապարհն են վերանորոգում եւ երթուղայիններն այլեւս չեն գնում այդ ուղղությամբ: Որոշում եմ նախապես հարցնել. իրոք որ չեն գնում :( Ի՞նչ անել՝ դրսում շոգ, կրակ է թափում, իսկ ետեւում 15 հարկ…ընտրում եմ 2-րդը: Լավ, ոչինչ, երեկոյան լողի եմ գնալու: Երեկոյան իջնում եմ կանգառ 64-ին սպասելու. սպասում եմ 10րոպե, 20րոպե, 30, 45…ախր ո՞նց կարող է չգալ, ախր լավ աշխատող երթուղայիններից է…Ի վերջո մեկ այլն եմ նստում եւ Բարեկամություն եմ իջնում, իսկ այնտեղից էլ մետրոյով: «Քիչ մնաց, շուտով ջուր, սառը ջու՜ր կլինի»,-հուսադրում էի ինձ: Մոտենում եմ, իսկ պահակը դռներն է փակում. այսօր ոչ աշխատանքային է, 6:30 փակվում ենք…Լավ, մեկ է պլանավորված ժամանակից ուշ եմ եկել, հիմա մետրո կնստեմ ու կգնամ Սիրահարների այգի՝ ֆոտոցուցահանդես նայելու: Այստեղ ինձ մեկ այլ անակնկալ էր սպասում. մի մարդ այստեղ, մի քանի զույգ այնեղ ու ոչ մի նկար…կարո՞ղ է 8-ին էր սկսում, բայց գոնե նախապատրաստողական աշխատանքներ պետք է լինեին…մոտենում եմ մի աղջկա ու հարցնում եմ ցուցահանդեսի մասին. պարզվում է, ինքն էլ է եկել ու մարդ չի տեսել…բայց շատ «շփոթվածեր» պետք է լինեին…5 րոպե անց մեզ մոտենում են այդ աղջկա ընկերուհիներն ու ասում, որ մուտքի մոտ հայտարարություն է փակցված. ցուցահանդեսը հետաձգվում է :cry Մինչեւ տուն գնալը որոշեցի մի քիչ ման գալ, բայց երկար չտեւեց. հիշեցի, որ այսօր մոռացել էի հաց ուտել ու հիմա ահավոր քաղցած էի :D Եվ քանի որ ամեն ինչ թարս էր այսօր, ուրեմն տանն ուտելու բան չէր լինելու…Բայց այս հարցում բախտս բերեց :nyam …փառք մայրիկիս, նա անբախտության օրենքներին չի ենթարկվում:
Բայց ամենակարեւորը գիտե՞ք որն է՝ սա դժգոհի անկյունում չեմ գրում :)

Հ.Գ. հիմա, երբ ձայնս «սառը» տեղից է գալիս, հասկանում եմ, որ ֆայմի գործակիցս էքսպոնենցիալ կերպով նվազում է շոգից :D

Էլիզե
12.07.2010, 21:47
Սպասողական վիճակ... Սպասողական վիճակ... Սպասողական վիճակ... Սպասողական վիճակ...
Գժվել կարելի է.... ողջ կյանքներս սպասողական վիճակ է...
Սպասում ես՝ դպրոցն ավարտելուն, սպասում ես՝ ԲՈՒՀ ընդունվելուն, սպասում ես՝ աշխատանքի անցնելուն, սպասում ես՝ ամուսնանալուն, սպասում ես՝ երեխա ունենալուն.... սպասում ես՝ երեխայի մանկապարտեզ գնալուն....
Լավ, էսպես սպասելո՞ւ մեջ է կյանքի իմաստը...

impression
12.07.2010, 22:29
Ինչ լավն եք բոլորդ ռեալում, վիրտուալ հիմարություններից դուրս, էնքան լավ էր էդ երկու օրը, ինչ լավ ա որ դուք կաք
շնորհակալ եմ բոլորից ամեն ամեն դրականի համար, որ բոլ-բոլ էղավ
լավ էղեք

չեմ կարող չհիշատակել դասականներին՝ ես էնտեղ ինձ զգում էի ոնց որ ձուկը ջրում :)

Էլիզե
14.07.2010, 13:25
Ինչքա՜ն եմ սիրում մեր գյուղը... :love Դեբեդ... կարոտում եմ մեր գետը, մեր օդը...
Ուզում էի էս անգամ գնայի ու շաաաաատ /հինգ հատ ամպի չափ՝ ասել ախպորս աղջկա :love / մնայի գյուղում... էն էլ չի ստացվում, ոնց որ... է՜խ... նայեմ նկարներին ու կարոտս առնեմ....

Մեր գետը... Մեր քարերը... :B
http://a.imageshack.us/img43/8378/05072010807.jpg

Kita
14.07.2010, 23:00
Ուժաստիկ իրականություն:))

Ամեն ինչ լավ էր սկսվում, ժամը 23:00ից 10 էր պակաս, ասի մետրոյին կհասնեմ կակրազ:)) Ու սիրուն հասա, համոզված գնացի, անջատված կանգնած, հոգնած սպասում եմ` ուրախացա մետրոյում շուն տեսնելով ու տենց մի 5 րոպե սպասելուց հետո մետրոն եկավ, նստեցի ու մեկ էլ կեսից ուշքի եկա, որ սխալ կողմից եմ նստել:D: Մի խոսքով հասցրեցի իջնել Զորավոր Անդրանիկ, անցա դեմը ու սպասում եմ, մարդ չկա, մի 5 րոպե սպասելուց հետո, նայում եմ վերևից մարդ չի իջնում, բայց աշխատում են էսքալատրները: Վերջը աշխատող տեսա, հարցրեցի մետրո էլ չի լինելու այն կողմից, բա լինելու է, շունչ քաշեցի, ասի մետրոյում չմնացի լավ է:lol: Հանգստացա, սպասում եմ, մեկ էլ էտ կինը եկավ, ստեղ նկարագրեմ էտ կնոջը, որը սենյակում մազերն էր ֆենում, երբ մոտեցա իրեն, հաքած էր էն հավեսին խալաթներից երկար ու նենց համովն էր, մի 60 տարեկան:)) ուրեմն եկավ, բա թե հատուկ եկա ասելու, որ ոչ թե մետրոն էլ չկա, այլ գնացք, թե չէ մետրոն միշտ էլ տեղում է, ուրախացա, ժպտացինք սրտանց ու գնաց իր տեղը:)) Ու հիմա մտածում եմ, լավ բա մենակ ես եմ, կարող է չտեսնի գնացքավարը, չկանգնի, հետո գնացքի մոտենալու պահին, ասի թու այ գիժ, բա իջնողներ պիտի խո լինեն:D:
Վերջը բարեհաջող նստեցի, հասանք բաղրամյանի կանգառ, շարժվեցինք ու մեկ էլ կեսից կանգնավ մեջտեղները, ես գիտեի թե հասանք, սիգնալ է տալիս, հետո շարժվեց ու կրկնին կտրուկ տոռմուզ տվեց, քիչ էր մնում դիմացի գնացքին հաքնեինք դու մի ասա:aaa ու տենց 5 վայրկյան քշում է ու կանգնում, սիգնալում, տոռմուզում :aaa:)) Ես արդեն լեղաճաքվա, կպած դեպքեր եմ հիշում մետրոյի հետ կապված:D
Ու սենց երազում եմ էս անտեր մետրոյից իջնեմ ու հենց հասանք վազելով դռան մոտ կանգնա, մեկ էլ դուռը մի քիչ բացվեց ու փակվեց, ես ըտեղ վաշե վատացա, առավել ևս, որ դիմացի վագոնում լույսերը անջատվեցին:D ու տենց կես րոպեից նոր դռները բացվեցին, ես վազելով թռա գնացքից ու հանգիստ շունչ քաշեցի, նեռվայն ծիծաղացինք դիմացի վագոնից ելնող կնոջ հետ:D Ասեմ որ իմ վագոնում միակ աղջիկն էի:D
Տենց էլ ես երբեք 11ից ուշ մետրո մտնող չեմ, մենակ, որ հաստատ:D

Yellow Raven
15.07.2010, 23:59
Երբ որ մարդ քնել չի ուզում, սկսումա տախտակ բաներով զբաղվել:(
Ակումբում նայում էի, թե մի քանի իրար հետ ոչ մի կապ չունեցող բառեր քանի թեմաներում են հիշատակվել: Հարցման նման մի բան, տեսնելու, թե մարդիկ ինչ բառեր են ավելի շատ օգտագործում: Ստացվեց հետևյալ պատկերը`


Փառանձեմ-19 թեմա
Համբալ-17 թեմա
Ջոլի-11 թեմա
Պարանոյա-8 թեմա
Բաբաթին-7 թեմա
Գնոստիկ-7 թեմա
Ռազբորկա-7 թեմա
Քարտաշ-7 թեմա
Ռագատկա- 5 թեմա
Կապտաթույր-5 թեմա
Իզվրաշենեց-4 թեմա
Ցնցոտի-4 թեմա
Պանթեիզմ-3 թեմա
Շամբալա-2 թեմա
Էգեղեն-1 թեմա


Ավելի լավա գնեմ քնեմ:(

KiLa
16.07.2010, 12:07
Նորից առավոտ է ու նորից.... Էնքան շատ բան կա, որ ,,նորից" ու ,,կրկին" է: Ու երևի այդ միապաղաղությունն է, որ կյանքը դարձնում է այսքան կարճ: Անցնում են օրերը... և ոչ մի առտառոց բան, ամեն ինչ նույնն է ու... մեկ էլ նայում ես տարեթվին ու պարզում, որ անցել է քո կյանքի՝ ևս մի երկու-երեք տարին... Անիմաստ, ոչինչ չարած, դատարկ, զուրկ նույնիսկ հիշողությունից: Բա՜աաա, հարազատներս...
Այո, հենց այդպես է, որ կա: Կանքը շատ կարճ է թվում: Եվ պատճառը այդ ,,կրկինն" ու ,,նորիցն" են:
Նորից առվոտ է: Կրկին վեր կացա տեղիցս, ու նորից գնացի աշխատանքի: Այնտեղ նորից նույն մթնոլորտն ու նույն պրոբլեմներն էին: Կրկին եկավ վերադասս ու նորից ինձ մեղադրեց վատ աշխատելու մեջ: էլի անցավ աշխատանքային օրը, նորից վեր կացա ու կրկին վերադարձա տուն: Տուն մտնելուն պես նորից միացրեցի հեռուստացույցը: Էլի մեր սերիալներն են...
Նորից առավոտ է, կրկին վեր եմ կենում տեղիցս ու...
Երևի սա է պատճառը, որ օրագիր չեմ պահել: Ամաչում եմ 265օր, 530օր, ....ու էլի 5 անգամ 265օր գրել այդ մեկ օրվա պատմությունը...
Դժբախտություն չէ, ողբերգություն է:

Chuk
16.07.2010, 23:51
Հետիոտնի համար կարմիր լույս է: Ու դեռ երկար է կարմիր լինելու, այստեղ կարմիրը երկար է պահում: Ճանապարհի եզրին կանգնած են մի քանի քաղաքացի ու սպասում են կանաչ լույսին, այդ թվում՝ ես: Բայց մի քանի երիտասարդ չեն դիմանում ու իրար հետ ուրախ զրուցելով սկսում են անցնել ճանապարհը:

Ջիպի անհամբեր ու շտապող, ոչ զուսպ վարորդը մեքենան կտրուկ արգելափակում է՝ հետիոտներին վրաերթի չենթարկելու համար, ապա գլուխն ու ձեռքը հանելով պատուհանից գոռում է կարգազանց հետիոտների վրա.
- Արա՛, չե՞ք տենում որ կարմիր ա, ու՞ր եք քշում...

Մի երիտասարդ ու համակրելի կին մոտենում է ճանապարհին՝ բռնած որդու ու դստեր ձեռքերը: Փոքրիկ դուստրը վախեցած հարցնում է.
- Մամ, էս մարդն ինչի՞ գոռում:
- Որովհետև, բալես, էս մարդիկ սխալ են անցնում փողոցը: Այ նայեք, կարմիր լույս ա վառվում, էդ նշանակում ա, որ դեռ անցնել չի կարելի, պետք է սպասենք, որ կանաչ լույսը... վա՜յ... բոլորն անցնում են... եկեք արագ...

Ու զավակների ձեռքը բռնած արագ անցնում է կարմիրի տակով:
Փառք Աստծու՝ բարեհաջող անցան...

KiLa
17.07.2010, 14:45
Կուզեյի, որ մեզանից յուրաքանչյուրը տեսներ իր առջևի թե չոփը, թե գերանը... անկախ դրանց պատկանելիությունից:

Զանգել է հեռու ազգականներիցս մեկը: Սովորական ողջյունն ու ձևական բնույթի հարցերը վերջացնելուց հետո սկսում է.
__ Տեսա՞ր չէ, որ անպատիժ չմնացին... Աստված ամեն ինչ տեսնում է,__( չմոռանամ ասել, որ նա ինչ որ աղանդի հտևորդ է),__ գիտեն թե կարող են ամեն տեսակ չարություններ անել ու մնալ անպատիժ:
__ Դե դժբախտություն էր, բոլորիս հետ կարող է պատահել,__ պատասխանում եմ ես:
__ Ոչ, դա նրանց մեղքերի պատիժն էր: Իրենք մեղանչեցին, դրա համար էլ այդպիսի դաժան ճակատագիր ունեցան: Դու չգիտես թե ինչեր են դրել դրանք իմ գլխին: Արժանի պատիժը իրենց գլխին թափվեց...
__ Հասկացիր,__ նորից ընդհատում եմ ես,__ դա դժբախտ պատահար էր: Եվ ես չեմ հասկանում, այդ ինչպիսի՞ ահռելի մեղք պետք է գործած լիներ նա քո հանդեպ, որպեսզի արժանի լիներ այդպիսի անհաջողությունների: Եվ դու ասում ես դա այնպես, կարծես թե գոհ ես դեպքերի նման զարգացումից:
__ Վա՜յ, ի՞նչ ես ասում, ես... ես հեչ հիշաչար չեմ, իրենք են մեղավոր, իրենց գործած մեղքերը...
__ Լսիր սիրելիս, եթե քո նման մտածեմ, ապա դու էլ երևի քիչ մեղքեր չես գործել: Որովհետև պակաս դժբախտը դու չես: Երեխադ դեռ չէր ծնվել, երբ զրկվեցիր ամուսնուցդ: Դրանից հետո մահացավ մայրդ, մահացավ քրոջդ ամուսինը, մահացավ քո միակ եղբայրդ: Դե հայրդ ավելի շուտ էր մահացել: Չգիտեմ ինչ-ինչ պատճառներով զրկվեցիր տնիցդ, կորցրեցիր աշխատանքդ: Կարծում եմ դու էլ երևի շատ մեղքեր ես գործել ու չարություններ արել...
__ Ոչ, իմ դժբախտությունների պատճառը այլ է...
__ Ի՞նչն է, եթե գաղտնիք չէ:
__ Ինձ տատիկս է անիծել, տատիս անեծքն է բռնել...

Կուզեյի, որ բոլորս տեսնեյինք մեր առջևի թե չոփը, թե գերանը... անկախ պատկանելիությունից:

Նարե
17.07.2010, 17:37
Գանձս, արևս, բան չմնաց, ևս 2 գիշեր քնել-արթնանալ ու դու արդեն մոտս կլինես, կգաս ու կունենամ կյանքիս ամենաիմաստավորված ամիսներից մեկը:
Սպասում եմ, կարոտում եմ, սիրում եմ…

Դեկադա
18.07.2010, 19:58
Պատրաստվում եմ մամայիս ճանապարհելու... թեկուզ դեռ մի քանի օր ունեմ, բայց արդեն զգում եմ կարոտը: Էսօր երկուսով որոշեցինք, որ լավ կլիներ իր տան գրքերը բերեի իմ տուն: Ո՜վ գիտե մեկ էլ երբ է գալու... գուցե պետք գա: Ու դասավորելու ժամանակ ձեռքս ընկավ մի գիրք « Որոտան»-ը: Փոշոտվել էր...Կամաց կամաց թերթեցի ու հասա ընդգծված տողերի: Իսկ դրանք մամաս է ընդգծել: Էս տողերը նվիրում եմ մամայիս....

«- Իմաստ պետք է դնել կյանքի մեջ, այլապես կյանքը կփոխարինվի դանդաղ մահվան: Եվ մի՛ խուսափիր դժվարություններից, որովհետև ոչ մի կանաչ ճանապարհ դեռ մարդուն բարձրությունները չի տարել: Եվ գնահատի՛ր կյանքը, որպեսզի արժանի լինես նրան: Աշխատիր գեղեցիկ ապրել, որպեսզի մահդ էլ գեղեցիկ լինի: Մի՛ հուսահատվիր, և այդպես մի նայիր շուրջդ: Մարդը մեծ է, հզոր, հարատև այն դեպքում, երբ ոչ թե տրորում, այլ ձեռք է մեկնում իր նմանին, կյանքն է զոհում նրա համար: Պաշտիր մարդուն: Ես, որ դարերի կյանք ունեմ քեզ էլ եմ հիշելու: Թեև մամռակալում են անցյալ պատկերները և դեռ ժանգ էլ է նստում մամուռի վրա, դարձյալ հիշում եմ արժանավորներին: Ես քեզ այդպիսին գիտեմ:
... և վերջապես / տարիներ թվացող օրերից հետո ընդամենը/ հաշտվում ենք, երևի առաջինը հարազատներն են նկատում այդ, որովհետև ուշադիր ու հոգատար ենք լինում մեր լալկան եղբոր նկատմամբ ու ուզում ենք լավ, շատ լավ բան անել հարազատների համար, որպեսզի նրանք ներեն մեզ...Ահա այդ ժամանակ է, որ ՏՈՒՆը շունչը պահած ու տաք հևքով է սպասում մեզ:



Ի դեպ գրքի հերոսուհու պատվին աղջկաս կնքեցի Մանե անունով:)

Դատարկություն
20.07.2010, 00:27
Երեկ գիշերը անձրև էր գալիս:

Գիշերային անձրևներից վախենում եմ: Ոչ թե էն անձրևներից, որ ես դրսում եմ ու թրջվում եմ, այլ նրանցից, որ պառկում եմ քնելու ու հանկարծ սկսում է... Մանկությունիցա եկել: Էդ ձայնից` անձրևի կաթիլների հարվածների ձայնից սիրտս սկսում է ավելի արագ բաբախել, անհանգիստ եմ դառնում ու կորցնում եմ քունս: Ամեն կերպ փորձում եմ խուսափել նրա ձայնից, նույնիսկ բարձով ծածկում եմ դեմքս, բայց էդ ձայնը շատ սարսափելի է, ինքը բարձի միջով էլ է խցկվում ականջներիս մեջ, իրեն ամբողջ մարմնով ես զգում: Ու էդպես տանջվում եմ անքնության մեջ, մինչև անձրևը կավարտվի, կամ քունը հանկարծ կհաղթի մռայլ գիտակցությանս:

Մյուս օրն սկսում է ավելի սարսափելին: Գիշերը մրսում եմ, գլխացավ, ատամնացավ, ջերմություն. բայց պետք է պարապմունքի գնալ, որի ժամն էլ զանգում ու ասում են, որ փոխել են: Տարօրինակ կերպով միշտ այդ օրը պետք է մարդիկ քեզ նկատեն, անկապ հարցեր տան, քարոզներ կարդան, չթողեն, որ մենակ մնաս...

Բայց հետո ամեն բան փոխվում է. պարապմունքի տեղը հակառակ քո սպասելիքի լավ է ստացվում, մառշուտկայում մի մարդ բարի հայացքով քեզ է նայում ու մի հին ծանոթ քեզ ճանաչում ու ժպտում է: Հասկանում ես, որը օրը լավ ավարտ է ունենալու: Իսկ գիշերային անձրևը... գիշերային անձրևը առավոտյան արևն ու քամին գոլորշի են դարձրել, որը դու արդեն շնչել ու արտաշնչել ես օդի հետ... էդպես

*e}|{uka*
20.07.2010, 17:52
Կան մարդիկ, որոնք ինձ սիրում են: Սիրում եմ այդ մարդկանց բոլորին, քանի որ ով ինձ սիրում է, ես եմ թույլ տվել որ սիրեն, բնականաբար ինքս իրենց սիրելուց հետո եմ թույլ տվել, համենայն դեպս ինձ հայտնի չի այնպիսի դեպք՝ ում չսիրեմ, նա ինձ սիրի: Կան նաև մարդիկ, որոնք ինձ չեն սիրում: Ինձ այս տարբերակը ավելի է դուր գալիս... սիրում եմ, որ ինձ չեն սիրում: :love
Ու կան այնպիսի մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, բայց ցույց են տալիս, որ սիրում են... Չեմ սիրում ձեզ, գնացեք գրողի ծոցը....

Jarre
20.07.2010, 22:14
Երբեք չէի մտածում, որ դա կպատահի իմ ծնողների հետ :)

Երբեմն մտածում եմ, թե ինչպիսին է լինելու մեր սերունդը մի քառասուն-հիսուն տարի հետո, երբ բոլորս տատիկներ ու պապիկներ դարձած լինենք։ Մտածում եմ թե ինչպիսի սովորություններ կունենանք, ինչպիսի բառապաշար, ինչպիսի երաժշտական ճաշակ....

Պատկերացնում եմ, որ 75 տարեկան պապիկը թոռանը կասի՝ «Արամիկ ջան, հըլը էնք Փինք Ֆլոյդի The Dark Side of the Moon-ը դիր մի քիչ լսեմ»։ Կամ էտ տարիքի մի տատիկ՝ «Հեղինե ջան, մի հատ Շակիրա դիր լսեմ»։ Կամ էլ մի բոյով, սկիլետի կազմվածքով, թոռոմած մի բիձուկ մանյակի հայացքով պահանջում է, որ հնչեցնեն Ժան Միշել Ժառ :aggressive:goblin:lol

Իսկ այս կիրակի յոթանասունամյա մայրիկս եկել էր մեր տուն :love Եվ մեկ էլ, երբ ես համկարգչի առջև զբաղված էի իմ գործերով, մոտեցավ ինձ և մի տեսակ ամաչելով խնդրեց (յանըմ իմ տարիքի բան չի, ամոթ ա, բայց խնդրում եմ :cry)՝ «Մի հատ Ջորջ Վոթերս միացրու լսեմ»։

Էտ որ լսեցի, ոնց որ չուգունից թավայով գլխիս տային :blin Ախր ինքը ամբողջ կյանքը Ազնավուր, Կոմիտաս, Բեթհովեն սիրող մարդ ա եղել, ի՞նչ Ջորջ Վոթերս, ինչ բան.... :o Հետո խելքս կամաց-կամաց տեղը եկավ։ Ու գիտակցեցի, որ Ռոջեր Վոթերս է ուզում, որը ես հաճախ լսում եմ (տեսնես ոնց էլ ազգանունը հիշեց, ախր չէ՞ որ մենք ընդամենը մի անգամ ենք խոսել այդ երաժշտի մասին....)։ Չեք պատկերացնում, պահի տակ էնպես հուզվեցի....

Բոլոր գործերս թողեցի ու մայրիկիս հետ նստեցինք հեռուստացույցի առջև։ Amused to Death-ը դիտելուց հետո մայրիկիս պատվերով միացրեցի Պիտեր Գաբրիել, այնուհետև Փինք Ֆլոյդի հին համերգներից մեկը.... Հավատս չէր գալիս, որ դա իրականություն է....

Հետո նա երազանքով հիշեց Ազնավուրի Que C'est Triste Venice-ը և ասաց, թե ինչ մեծ հաճույքով կլսեր։ Իսկ իմ հավաքածոյում որքան էլ զարմանալի թվա, բայց այս երգը չկար :( Սակայն մի անգամից հիշեցի Յութուբի մասին ու վայրկյանական գտա։ Լսեց, ուրախացավ, մի փոքր հուզվեց (դե պապայիս ու իրա երիտասարդության երգն էր....)։

Չէր հասկացել, որ ինտերնետով եմ բացել։ Հենց իմացավ, զարմացավ, սկսեց շնորհակալություն հայտնել, որ իր համար գտա իր ուզած երգը։ Ես էլ միանգամից սկսեցի բացատրել, որ դա ընդհանրապես դժվար չէ, որ ընդամենը գրում ես անունը և երգը բացվում է։ Նա չհավատաց։ Զարմացավ։ Սկսեց տալ իր սիրած հին երգերի անունները՝ վստահ լինելով, որ անհնար է դրանք գտնել։ Հերթով բացեցի։ Մեկից հետո մյուսն էր լսում՝ այսպես վեց երգ....

Մինչ նա վայելում էր իր սիրած երգերը, ես նայում էի նրա կյանքից հոգնած, սակայն զարմանքից փայլփլող ու մանկական հետաքրքրությամբ համակարգչիս էկրանին նայող նրա աչքերին....

Մի անգամ շատ վաղուց, մեկի բլոգում կարդացել էի, թե ինչպես էր իր հայրիկը հուզվել, երբ իմացել էր, որ Յութուբում կարող է լսել տարիներով իրեն սիրելի և հարազատ երգերը, որոնք ժամանակին շատ դեֆիցիտ էին և դժվար ճարվող....

Էս ամենը ինձ կրկին հիշեցրեց մի ճշմարտություն՝ թող թոռոմած ու կնճռապատ մաշկը քեզ չխաբի։ Ծեր մարդ չկա։ Ծերը դա ուղղակի տեսք է՝ արտաքին։ Մենք բոլորս մարդիկ ենք՝ զարմանալու, գնահատելու, սիրելու և ապրելու ցանկությամբ օժտված։ Չէ՞ որ հենց հիմա ես կարող էի ունենալ նույն ուղեղը, նույն մտածելակերպը, սակայն մարմինս լիներ հինգ անգամ ավելի ծերացած։ Եվ ի՞նչ....

Այս երկու օրը փողոցում յուրաքանչյուր տարեցի տեսնելուց ինքս ինձ հիշեցնում եմ, որ նա իմ հասակակիցն է։ Վերջիվերջո սկիզբ ու վերջ չունեցող ժամանակի ուղիղի վրա 50-60 տարվա տարիքային տարբերությունը ոչինչ է։

Բարի՛ գալուստ ՄԱՐԴԿԱՆՑ (ոչ թե երիտասարդների կամ տարեցների) աշխարհ :)

Մանանա
21.07.2010, 00:46
Նորից ճգնաժամ?? չեմ հասկանում... մեկ մեկ վախենում եմ մտնեմ իմ աշխարհ ու էլ չկարողանամ դուրս գամ.. օրինակ էսօր ինձ ծանր բնավորության մարդու տեղ էին դրել: Ծիծաղս եկավ: Ախր ես ահավոր ջրիկ, ուրախ դեմք եմ, ուղղակի ոչ բոլոր միջավայրերում եմ բացվում: Չգիտեմ ինչի ա սենց սրտիս կպել էտ ամեն ինչը, չեմ հասկանում, երևի մի բան կա, իզուր հո չէր կպնի:
Ինձ մի տեսակ ճահճի մեջ եմ զգում...ուֆ, լավ էէէ...

Արևհատիկ
21.07.2010, 22:10
2009թ. հուլիսի 21՝ կյանքիս ամենաերջանիկ օրը: Էսքան տարիների ընթացքում մեր տան առաջին ուրախությունն էր՝ եղբորս հարսանիքը: Ինչքան էինք սպասել էդ օրվան :roll
Էդ մի քանի օրվա ընթացքում ես աշխարհի ամենաբարի աղջիկն էի: Ով ինչ ասում էր, խելոք, առանց երկմտելու անում էի: Նույնիսկ էդ շոգ օրը ժամերով արդուկ էի անում ու չէի հոգնում: Ավելին, ես էի բոլորին ասում բերեք ձեր շորերը արդուկեմ:
Արդեն շատ ուշ էր: Տան բոլոր գործերը վերջացրած պառկեցինք քնելու: Դե բայց ինչ քնել :)) Հեռախոսով մտա ինետ ու իմ հույսերը արդարացան՝ Ռուզիկը օնլայն էր :P Մի քանի ժամ փոխանակվեցինք թիթիզ-միթիզ մտքերով՝ կապված ձևավորման հետ, իրար բարի գիշեր մաղթեցինք ու քնեցինք: :|
Առավոտյան պլաններս ամբողջությամբ պատրաստ էին: Զարթնեցի ու գնացի դուրս՝ անհրաժեշտ պակաս-պռատ իրերը առնելու համար: Ամեն գնով պիտի հասցնեի՝ նույնիսկ եթե չհասցնեի մազերս կարգին սարքել ու քսմսվել :)) (Դե սրանց համար ոչ մեկի օգնությանը չդիմեցի: Ոնց-որ Սասն ա ասում բնականը միշտ էլ գեղեցիկ ա :yea)
Ըհը, ժամերը անցնում են շատ արագ: Տանը խառը վիճակ էր: Մամաս ահավոր լարված էր, որ չենք հասցնելու: Դե ուշացնող էլ ես էի :8 Սասի հետ նախօրոք պայմանավորվել էի, որ պիտի մի քիչ ձգձգի, մինչև ես վերջացնեմ: :)) Բայց ամեն ինչ իր ժամանակին հասցրեցինք, դեռ մի բան էլ մենք սպասեցինք:
Պայմանավորված ժամին արդեն ԶԱԳՍ-ում էինք: Մի քիչ սպասելուց հետո, երաժշտության ներքո ներս հրավիրեցին:sulel Հուզմունքից ամբողջ մարմինս փշաքաղվել էր: Չէի պատկերացնում, որ մենք էնքան ենք մեծացել, որ արդեն Սասունի ամուսնանալու ժամանակն ա:
Փոխանակվեցին իրենց այո-ներով, ամուսնական մատանիներով, համբույրներով: Շամպայնը պայթեցրինք:drinks՝ ուրախություն, շնորհավորանքներ, պաչիկներ: Վալս պարեցին, նորից նույն հուզմունքը:
Էնտեղից գնացինք սիրահարների այգի, այնուհետև ռեստորան: Մեծահասակները անհանգիստ մեզ էին սպասում, անընդհատ զանգում էին, հարցնում ամեն ինչ նորմալ ա՞, հո բան չի եղել? (Դե հայ ենք չէ, միշտ վատն ենք մտածում):
Ուրախացանք, պարեցինք:dance, կենացները կամաց-կամաց թեժանում էին:))
Վրա հասավ տարոսիկներ բաժանելու, ծաղկեփունջը նետելու և տորթիկը կտրելու գեղեցիկ պահերը: Դե էդ օրը ինքը գեղեցիկ օր էր, բայց էս պահերը առանձնահատուկ ուշադրություն են գրավում: Որոշեցին, որ ծաղկեփունջը չեն նետելու, այլ Լուսը աչքերը փակած պիտի տա մեկին:flower Պտտվեցինք Լուսի շուրջը, ինքն էլ ծաղկեփունջը մեկնեց ուղիղ ինձ :)) Էդ պահին մենակ Սասի ու Լուսնյակի ուրախացած դեմքերը տեսնեյիք: Մտածեցին, որ հենա մի տարվա մեջ կպսակեն, պրծնեն ինձնից :beee :D: Բայց չէ, դուք ինձնից տենց շուտ չեք պրծնի :D
Տորթիկը կտրեցին, նորից շամպայն: Պարեցին գեղեցիկ վալսը ու պարի ընթացքում երջանիկ ու բարի դեմքեր՝ հիացած էդ գեղեցիկ զույգով:roll

Հրեշտակներս, ձեզ աշխարհի ամենալավն ու բարին եմ ցանկանում: Թող էս պահին ձեր բաժանում լինի ձեր կյանքի միակ դժվարությունը: Սիրում եմ ձեզ շա՜տ-շա՜տ :love :kiss

Մանուլ
22.07.2010, 15:20
Ճամբար :):
Միշտ չեմ սիրել ճամբարը: Ոչ մի անգամ չեմ գնացել, բայց ուրիշների պատմելուց ահագին վատ տպավորություն եմ ստացել: Դուրս չի գալիս, որ ինձ խիստ ռեժիմով ղեկավարում են: Դե, ոչ մեկին էլ դուր չի գալիս երևի: Էս տարի ընկերուհիս անընդհատ ասում էր` գնանք մի տեղ հանգստանալու, թեկուզ ճամբար, բայց ես չէի ուզում: Ինքն էլ ինչ-որ հատուկ բան չէր ճարել, ուղղակի ուզում էր :):
Ամենամոտիկ ընկերուհիներիցս մեկը ընկերուհու հետ պիտի գնար Սևան` հանգստանալու: Էդ ընկերուհու աշխատավայրից էին տանում: Հետո պարզվեց, որ մի տեղ էլ կա, ու հանգստանալ շատ ուզող ընկերուհուս էլ պիտի տանեին: Մանրամասները չգիտեի, ինձ թվում էր` պանսիոնատ ա, աշխատակիցներից մի քանիսը չեն գալիս, ազատ տեղեր կան: Գնալուց մի քանի օր առաջ պարզվեց, որ մի տեղ էլ կա` ինձ համար :)): ՈՒրախությանս չափ չկար. գնում եմ հանգստանալու ամենամոտիկ ընկերուհիներիս հետ.. Սևանում... 5 օրով :love: Դրանից էլ լավ բա՞ն: Տատիկիս տանն էի, հաջորդ օրը պիտի գայի, որ գնայի գրասենյակ, պայմանավորվեի: Բայց դե մամաս պիտի մանրամասն իմանար, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, ով ա կազմակերպում: Զանգում եմ ընկերուհուս` մանրամասների համար, պարզվում ա` «Միասին»-ն ա կազմակերպում :D: «Մանթրաժ», հիասթափություն :D: Բայց դե արդեն պայմանավորվել ենք, պիտի հաջորդ օրը նկարներս տանեմ :)): Թքած ամեն ինչի վրա, գնում եմ` ընկերուհիներիս հետ հանգստանալու ու զվարճանալու...
Ի միջի այլոց, էդ 5 օրերի ընթացքում ոչինչ չէր հիշեցնում հանրապետականների մասին` բացի «Միասին» պլակատի տակ գրված «Առաջ, Հայաստան»-ից: Հա, բա ՊՆ կերակուրները :D: Ոնց որ բանակ գնացած լինեինք :)): Բայց եկավ վարչապետը ու ամեն ինչ փչացրեց: Հաստատ խմած էր: Բացահայտորեն, շատ կներեք, ղժժում էր իր հետ «բանավիճող» երեխեքի հետ: Օտարալեզու դպրոցների մասին էր խոսում: Ասում ա` ես էլ եմ ռուսական դպրոց գնացել: Զգացվում ա: Դժբախտաբար կամ երևի բարեբախտաբար :)) չի լսում: Ափսոս, որ նկարում էին: Աբսուրդ բաներ էր ասում:
Բայց ավելի աբսուրդ էր նախագահի գալուստի կազմակերպումը: Երևանից ավտոբուսներով երեխեքին բերեցին Սևան, «Արի տուն» ծրագրի մասնակիցներին բերեցին, հատուկ իրենց համար ուտելիք բերեցին, որ նախագահը 20 րոպե խոսեր: Քթի տակ էլ խոսում էր, ոչ ոք չէր լսում: Ասել էին, որ ոչ մեկը հարց չտար: Նախօրոք մի քանի հոգու հարցեր էին ասել, իրենք էդ հարցերը տվեցին, նախագահն էլ խելոք-խելոք պատասխանեց: Ծափ-ծափ:
Էս ամեն ինչով հանդերձ` ոչ մի վայրկյան չեմ ափսոսում, որ գնացել եմ: Հաճախ սոված էինք մնում, բայց ոչինչ: 5 օրվա ընթացքում 1 անգամ ենք Սևանում լողացել, բայց ոչինչ: Մինչև հիմա իրերիցս ծխի հոտ ա գալիս, բայց ոչինչ: Կարևորը երեխեքն են, կարևորը մեր ծանոթություններն են, շփումը, գիշերը 4-ին, երբ բոլորը քնած են, թեյ խմելը, ջրիկությունները, զվարճությունները, հիստերիկությունները... :D Երևի 2 օր կարելի ա պատմել, թե ինչեր ենք արել, ու էլի ամեն ինչ չենք հասցնի պատմել :)): Գնալու երկրորդ օրը մի քանի հոգով խոսում էինք, ու նենց տպավորություն էր, ոնց որ արդեն մի քանի տարի իրար ճանաչում էինք:
Լավն են մեր երեխեքը: Շատ:
Փիլիսոփայությանս դասախոսը հաճախ էր շեղվում դասախոսության բուն թեմայից ու ուրիշ բաներից զրուցում: Նրան ամենաշատը մտահոգում էր աղջիկների ճակատագիրը: Համարում էր, որ Հայաստանում լավ տղաներ չեն մնացել (հազիվ մի քանի հոգի, որոնց մատների վրա կհաշվեր): Շատ էր խոսում էդ թեմայով: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, երբ էդ թեմայով խոսում էին, առաջինը աչքիս առաջ Ակումբն էր գալիս, ու մտածում էի, որ ինքը շատ քիչ մարդկանց ա ճանաչում :pardon: Հիմա էդ շրջանակը ընդլանվում ա կամաց-կամաց:
Այ էդքան լավն են :):
Մենք դպրոցից 4 ընկերուհի ենք եղել: Ոչ ոք չէր հավատում, որ դպրոցն ավարտելուց հետո մենք շփվելու ենք: Բայց փաստը մնում ա փաստ, որ մեր մեջ ոչինչ չի փոխվել էս 2 տարվա ընթացքում: Երևի ավելի ենք մտերմացել, չեմ հիշում, թե էն ժամանակ ոնց էր :)): Ուզում եմ, որ էս երեխեքի հետ էլ տենց լինի:
Չգիտեմ, կարող ա դասախոսս մեր տարիքի տղաներին չափից շատ լուրջ ա վերաբերվում, բայց դե դեռ երեխա ենք, էլի:

Էնքան հագեցած էր էդ 5 օրը, որ ինձ թվում ա` ամբողջ ամիս ստեղ չեմ եղել :)): Աբորիգենների նման ենք մեզ պահում դրսում :)):


Մի խոսքով` չափից դուրս ուրախ եմ, որ գնացել եմ, բայց մի կողմից էլ մի քիչ վատ եմ զգում, որ «Միասին»-ի հետ եմ գնացել :D:

Kita
22.07.2010, 16:14
Էսօր զարթնել եմ ժամը 15:07:D
Չնայած մինչ այդ առավոտ 9ին ինձ զարթնացրեցին, ես էլ կռվեցի քնած-քնած, դատապարված մտածեցի, որ վսյո, քունս փախավ ու աչքերս փակի:))
Հիմա նայում եմ ժամին, մտածում եմ ժամս է սխալ, աչքիս է երևում, ինչ ժամը 3:}:D Կակ մինիմում Լոկին խո պիտի ինձ զարթնացներ գոնե մինչ 1ը:D Հետո ասի երևի հերթական երազս է:D Էն որ իրականը չեմ տարբերում ու դրա համար մոտս սաղ կյանք deja vu է:D:}
Տենց վեր կացա, Լոկիի հետ կռվեցի, որ շուտ չի զարթնացրել:D:angry Ընդհանրապես շունը լավ բան է, հիմա տնեցիք 95% իրա հետ են կռվում ինչ լինում է:D
Տենց բայց նա վսյակի քրոջիցս պարզեցի, իսկապես իրա հետ կռվել եմ առավոտ:D Ու դուրս եկա էս անտեր շոգին ման գալու::[

Դեկադա
23.07.2010, 00:11
Ասում են մարդը նկարների միջոցով վերարտադրում է իր ցանկությունները: Չգիտեմ ինչքանով են ճիշտ ասում, բայց ինքս ցանկացած «ասում»- ները միշտ փորձել եմ ինձ համար պարզաբանեմ:
Նկարների հարցում երևի թե ճիշտ են ասում: Դեռ մանկուց ինձ ինչ հիշում եմ՝ չունենալով նկարչական տաղանդ՝ ի հակադրություն նկարիչ քրոջս ու հորեղբորս, միշտ նկարել եմ: Մեծերը երբեմն դա խզբզանք են համարել, բայց իրականում էտ խզբզանքս շարունակվում ա մինչև հիմա: Հիմա էլ շատ հաճախ ինձ բռնեցնում եմ մատիտով թղթի վրա նկարելուց, երբեմն անգիտակցաբար նկարելուց: Լավ ի՞նչ կա զարմանալու, կասեք դուք: Կա. զարմանալի այն է, որ էսքան տարիներ ես անընդհատ նկարում եմ մենակ մի պատկեր. Տուն... իրականում դա պատկեր չի. էտ իմ աշխարհն ա: Փոքրիկ տուն իր փոքրիկ այգով... միշտ վախեցել եմ ու հիմա էլ վախենում եմ մեծությունից... մեծ տներից, մեծ մեքենաներից/ ամենևին չշփոթել բարձր մեքենաների հետ/, անծայրածիր տարածքներից նաև մեծանալուց՝ծերանալուց / մեծ արմատից ա. երևի դա է պատճառը/:

Ի՞նչի հենց տուն... չգիտեմ: Միշտ էլ ունեցել եմ տուն, ապրել եմ Մեր տանը: Բայց ես ուզում եմ Իմը: Իմ տունն եմ ուզում որ դառնա Մերը...

Ու.... էտպես էլ մերը իմը չդառավ ու երևի թե դա է պատճառը, որ մինչև հիմա նկարում եմ իմը ու ինչպի՜սի ջանադրությամբ...

... էսօր պահարանները մաքրելուց պատահական ձեռքս ընկավ աղջկաս նամակը ձմեռ պապին ուղղված, որտեղ ինքը խնդրել էր Տուն իր մամայի համար: Կողքին էլ տղաս էր նկարել այդ տունը, որպեսզի Ձմեռ պապը հստակ պատկերացնի թե կոնկրետ ինչպիսի տուն եմ ես ուզում: Մի բան հաստատ էր այդ նկարում ... այդ տունը կլիներ Իմ Տունը որը կդառնար Մերը...:)

Արևածագ
23.07.2010, 13:15
-Մամ, դու ինչու՞ կատու չես սիրում...
-Ոչ թե այն է, որ ատում եմ դրանց, այլ ուղղակի անտարբեր եմ: Ինչպես որ իրենք են ինքնասիրահարված ու անտարբեր՝ մարդկանց նկատմամբ: Ինչպես որ մեր կատուն է արհամարհանքով անցնում կողքովս ու ճեմում՝ չնկատելով իմ գոյությունը: Մարդուն թվում է, եթե ինքը կատու ունի, ուրեմն ինքը կատվի տերն է: Ինչպիսի՜ խաբկանք: Կատուներն այնքան խորամանկ են ու իմաստուն, նրանք իրենց մտքում հաստատ գիտեն, թե ո՞վ է տերն ու ո՞վ է ծառան: Շունն է, որ մարդու նման, գաղափարների համար կարող է մեռնել: Հավատարմություն, նվիրվածություն, հրդեհի մեջ հայտնվածներին ու խեղդվողներին փրկել. Սրանք շան գործերն են: Նրանց միայն մարդկային լեզուն չի հերիքում, որպեսզի իրենց նվիրվածության մասին բառերով էլ ասեն: Իսկ կատունե՞րը: Նրանց վարժեցնելն անգամ անհնար է, նրանք թքած ունեն ամեն ինչի վրա: Մեկին գիտեի, որի կույր ու մի ականջը խուլ կատուն ոչինչ չէր ուտի, մինչև տերը ծնկաչոք չխնդրեր ու փաղաքշական խոսքերով չմատուցեր համեղ, անպայման վիտամինացված ու ամեն անգամ տարբեր կերակուրներով լի պնակը: Ահա թե խեղճն ինչ վիճակի էր հասել. Համարյա ճորտական կախում սեփական կատվից: Բա ինձ պե՞տք է: Առանց դրա էլ վերադաս կառավարիչներս բազմաթիվ են:
Առայժմ պահապանում եմ անկախությունս: Կատվի հետ չկնքված չհարձակաման պայմանագիր ունենք. Նա առաջին հարկ ոտք չի դնում, ես էլ իրեն ներքնահարկից չեմ վռնդում: Այդպես էլ ապրում ենք: Արդեն երկու տարուց ավելի...

Սլիմ
23.07.2010, 14:17
Միշտ զարմանում ես , երբ տրամադրությունս կտրուկ փոխվումա, իսկ ես զարմանում եմ քո զարմանալու վրա:( Ինչքան շատ են քո հարցերը, էն հարցերը որոնց պատասխանը առանց հարցնելու էլ պարզա: Հարցնում ես ու չես էլ սպասում պատասխանիս , ենթադրություն ես անում, սխալ ենթադրություն: Գիտես վախենում եմ ասել ,որ հոգնել եմ, հոգնել եմ անտեղի ու անհեթեթ մեղադրանքներից, ոչ ուզում եմ մի բան ապացուցել, ոչ էլ արդարանալ, ինչքան կարելիա արդարանալ չգործած սխալների համար, ինչքան կարելիա կուլ տալ էն վիրավորանքները , որ քո անհիմն կասկածներից են ծնունդ առնում: Հոգնել եմ բացատրելուց, որ երբ կասկածում ես ինձ, դա վիրավորականա, հոգնել եմ ապացուցելուց որ քոնն եմ: Ամենացնցողը էն էր , որ ասեցիր , թե չես հավատում, որ սիրում եմ քեզ, լավ բա եթե չեմ սիրում, էլ ինչի եմ տանում, էն ամեն ինչը ինչ տանում , եմ , ցանկացած չսիրող , նորմալ մարդ շուտվանից հեռացած կլիներ: Ախր գիտեմ, որ էտ անիմաստ կասկածներիցդ դու էլ ես տանջվում, ուզում եմ գրկեմ գլուխդ, շոյեմ, ու վերջապես հացկանաս որ չկա ոչ մի բան ինչ անցնումա քո մտքով:( Շատ եմ քեզ սիրում, զգում եմ որ դու էլ ես սիրում, բայց գուցե իրար համար չենք? Գուցե չտանջենք իրար? Չգիտեմ, առանց քեզ անտանելիա, քո հետ անհնար: Իրոք չգիտեմ ինչ անել:

ars83
24.07.2010, 00:28
Թե ես խի՞ եմ էսքան ծուռթաթ: :( Փոքր ժամանակվանից ջարդող-փշրող բրիգադից ոնց որ լինեմ: Նոր ամոթից այնքան էի կարմրել, որ ականջներիս վառվելը զգում էի:
Նստեցի ավտոբուս, չգիտես ինչու որոշեցի գնամ ամենադիմացի ազատ նստարանին նստեմ: Ձողերից բռնվելով առաջանում եմ: Համարյա հասել էի, մեկ էլ ձեռքով հո չտվեցի իմ ուզած նստարանի ետևի նստարանին նստած մարդու ակնոցին: Ակնոցը քթից թռավ, ընկավ դիմացի նստարանին, մի ապակին էլ դուրս թռավ շրջանակից: Էդ խեղճ մարդն էլ նեղացած նայում ա վրաս. մի աչքը մյուսից փոքր, կարմրած, ակնհայտ ա, որ խնդիրներ ունի տեսողության հետ: Հավաքեցի ակնոցն ու ապակիները, տվեցի իրան, ներողություն խնդրեցի մի քանի անգամ, բայց դե էլ ի՞նչ. քիթը ավիրեցի, թե ներեցեք: :(

Անցյալ անգամ էլ ճաշարանում ընկերոջս հետ եկանց նստեցինք երկու ամերիկուհիների կողքին: Սկուտեղներիս ջուր էր դրված: Երկու րոպե չանցած՝ ձեռքով տվեցի, ջուրը թափեցի կողքիս աղջկա գոգը: Ահավոր ջղայնացավ, կարմրեց, նայում ա վրաս: Դե ես էլ ի՞նչ անեմ, հազար անգամ ապուշի պես «sorry» ու «excuse me» ասեցի, վերջը միանգամից իրեն տիրապետեց խեղճը, ժպտաց ու ասաց «that's okay»:

Արդեն այնքան հայտնի եմ դարձել իմ ջարդել-փշրելով, որ անցյալ անգամ էլի հաց ուտեցլուց ընկերս պատահաբար շուռ տվեց իր ջրով բաժակը, ու ինձ ասում ա. «Արա Ա՛րս, էլի՞ դու ջուրը թափեցիր»:
:esim: Ձեռքերս կապե՞մ, նոր քայլե՞մ:

Միքո
25.07.2010, 01:10
Համարում եմ, որ օրը անցավ արդյունավետ :) կորուստներ եղան, բայց ամեն ինչ օրինաչափա:
Տեսա շատերին, խոսացի էլ ավելի շատերի հետ: Բոլորը շատ ուրախ տրամադրությամբ շնորհավորում էին, բարի ծառայություն մաղթում и т.д. и т. п.: Բայց հնարավոր չի, որ բոլորը անկեղծ լինեն, ճիշտ խոսան, ասեն էն ինչ մտածում են, կամ գոնե լռեն… Մի մոռացեք, որ դուք թափանցում եք :B
Մարդիկ շատ տարօրինակ են, կպահանջեն քեզանից մի բան, որն իրանք երբեք չեն տվել քեզ ու չեն էլ պատրաստվել: Կասեք ի՞նչ եք ինձնից սպասում, ի՞նչ եք ուզում, որ անեմ:

Հ.Գ. Մերի Էն, շնչի ու արտաշնչի ;)

Agni
25.07.2010, 12:27
Իսկ դուք ասում եք հրաշքներ չեն լինում... Լինու՛մ են... Էսօր ես ձեռքերիս մեջ զգացել եմ բնության հրաշքը: 3 օրեկան փոքրիկը ուսիդ հենված քնում է... շնչառությունը, նուրբ հոտը, փոքրիկ քիթիկը ու թուշիկները... անկախ քեզնից երջանկություն ես զգում...:love

Դարք
25.07.2010, 13:08
Քո կապտաթույր աչքերիդ մեջ
Ինչպես ծովի անհագ խորքում
Իմ աչքերն են սուզվում խորունկ
Փրկվելու և ոչ միˊˊˊ հույս:

Քո սևաթույր, գեղ վարսերին
Ինչպես սև անցք լաբիրինթում
Իմ ձեռքերն են դիպչում մեղմիկ
Ազատվելու և ոչ միˊ հույս:

Քո նրբագեղ, ճերմակ մարմնին
Ինչպես զուլալ ջրին աղբրի
Իմ շուրթերն են անհագ փարվում
Հագենալու և ոչ միˊ հույս:

Այս ամենից խելագարված
Գերեվարված մարմնիդ բույրով
Աչքերիդ մեջ խորունկ սուզված
Ձերբակալված գեղ վարսերով
Շրթունքներս շշնջում են
Փրկվելու և ոչ միˊ հույս:

:oy

Էլիզե
25.07.2010, 13:29
Ընտանեկան տոներից ու հավաքույթներից ինձ համար ամենասիրելին ԿՆՈՒՆՔՆ է:

27-ը հունվարի, Բելգիա-Հայաստան ուղիղ կապ՝ Բելգիայում գտնվող մորաքրոջս աղջկա հետ զրուցում ենք սկայպով /օրհնվի էտ սկայպ ստեղծողը.... երևի հայ է եղել :)) , բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է :)) /:
Մորաքրոջս աղջիկը`
-Լա՛վ, դե որոշեցինք, հուլիսի 24-ին երեխաների կնունքն ենք անում... Տեսեք, հա՜, էտ օրը ոչ մեկդ ոչ մի բան չպլանավորի...


Հուլիսի 24, Հայաստան, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի… Երեք բալիկներ, ովքեր իրենց գիտակցական կյանքի մեծ մասն անց են կացրել օտար հողում, կնքվեցին... Ծնողներին ասվող ամենամեծ աչքալուսանքը՝
-Աչքներդ լո՜ւյս, այ հիմա երեխաներդ իսկական հայ դարձան…
Անկեղծ ասած՝ սկզբից չհասկացա այդ շնորհավորանքի բուն իմաստը՝ դե հայ են էլի, դրա համար էլ աչքալուսանք կտա՞ն...

Կնունքից հետո անցավ մի քանի ժամ և ո՜վ զարմանք՝ երեխաները, ովքեր իրենց գալստյան առաջին իսկ օրվանից խոսում էին միայն՝ "Մեր Բելգիայի դպրոցները...", "Մեր Բելգիայի ծաղիկները…", "մմմ.... Էս բառը ոնց կլիներ հայերե՞ն", հանկարծ սկսեցին խոսել՝ "Մեր Հայաստանի եկեղեցիները ի՜նչ սիրուն են…", "Մեր Հայաստանի ընկերները ի՜նչ լավն են", "Դե Հայաստանում լավ ա, ավելի լավ քան էնտեղ, գալու եմ Հայաստանում ապրեմ...."
Փաստորեն՝ աչքալուսանքը իրոք տեղին էր՝ երեխեքը դարձան հայ, մեր աչքն էլ լույս: :)

E-la Via
25.07.2010, 13:54
Այսօր նստած մտածում էի, թե մենք որքան ենք սիրում խոսել մեր ցավերից, ինչքան շատ մարդկանց ենք այդ մասին պատմում, երբեմն ավելորդ տեղը չափազանցնում: Հասկանում եմ, որ այդպես ցանկանում ենք որոշ չափով ազատվել դրանցից, դիմացինի մխիթարական խոսքերը լսելով՝ իբր թե մխիթարվել: Ես էլ եմ այդ մարդկանց շարքին պատկանում երևի… բայց այս քանի օրը աչքիս առաջ հենց ինքը Քայլող Ցավն է, նայում եմ նրան ու հասկանում, որ մենք իրավունք չունենք բողոքել, մենք իրավունք իրունենք չունենք խոսել մերից, երբ կա Նա: Բայց Նա Ցավ լինելով հանդերձ՝ նաև Բարությունն է ու Ժպիտը:
Այսօր միի փոքր ժամանակ գտնելով՝ մտնում եմ այստեղ և պատահաբար, չգիտեմ էլ ինչպես են կատարվում այսպիսի զուգադիպությունները, հանդիպում My Warld My Space-ի "Ցավ" ստեղծագործությանը ու սկսում ամաչել իմ ցավից ու դրա մասին բողոքելուց: Չէ որ մերն առաջանում է դժվարությունից ու երբ անցնում է դժվարությունը, անցնում է և ցավը, բայց նրանցը մնայուն է:
Ես ուզում եմ Նրանց ցավը մեղմելու ուղիներ գտնել:

Kuk
26.07.2010, 00:20
Ինչ արագ ա վազում ժամանակը: Մի պահ շուրջդ նայի, ապո՛ւշ. ո՞ւր ես գնում. միշտ: Կարողա տարիներով ոչինչ չփոխվի. ինչքան հարցնեն՝ ինչ կա՞, պատասխանես՝ սաղ նույնն ա: Բայց մեկա՝ ժամանակը էշ-էշ վազում ա ու ճանապարհին հանդիպածը ոչնչացնում, ու քանի գնում, էլ ավելի հաճույքով ա դա անում, ոնց որ բարդելում մեղրամիս անցկացնող պոռնիկ լինի: իսկ դա նշանակում ա, որ շատ բան ա փոխվում. ինչքան ուզում ես ասա, որ սաղ նույնն ա: Ու պատահական չի, որ կորցրածը քաղցրանում ա, երբ գիտակցում ես, որ կորցրել ես: իսկ անցյալը միշտ կորցրած ա, որտև դրանից մնացել ա մենակ հետքերը, էդ էլ հիշողությանդ մեջ ա՝ կամ կհիշես, կամ՝ չէ: Ո՞նց ա լինում, որ հիշում ես օրեր, որոնք վատն են եղել, բայց կուզեիր, որ էսօր էդ օրը լիներ: Երեկվա վատ օրը չես ուզի, որ էսօր էլի լինի, ինչ-որ ժամկետ կա, պետքա անցնի, ամեն դեպքում: Այսինքն բորշի հետ չես համեմատի:
Մի բան վաղուց վերացել ա, իսկ քեզ ոչ ոք տեղյակ չի պահել: Իսկ ո՞վ պետքա ասեր: Ոչ ոք: Ոչ ոք չէր կարող ասել, էդ ինքնիրան ա վերացել, ընկել ա ժամանակի ոտքերի տակ, տենց անմեղ դեմքով: Ու տենց ուշ պետքա հասկանայիր դա: Ու հիշում ես, ուզում ես ետ բերել.. չէ, չես էլ ուզում, ի՞նչ իմաստ ունի անկապ ուզել, ուղղակի հիշում ես, ու ոնց որ ծոցդ հացի փշուր ընկած լինի, ինչքան էլ պռոստինադ թափ տաս, չի գնա: Իսկ ժամանակը գնալով մեծացնում ա արագությունը: Ո՞վ կարա հակառակն ապացուցի: Մի ժամանակ տոները, որ տարին մեկ էին լինում, իրոք որ տարին մեկ էին լինում, իսկ հիմա երեք ամիսը մեկ են լինում, շուտով ամիսը մեկ կլինեն, կգա ժամանակ, որ շաբաթը մեկ կլինեն, ու մի քանի շաբաթից կլքես քեզ, որտև մի քանի տարի անցած կլինի: Լավ ա՝ դարերով չենք ապրում…

Ֆրեյա
26.07.2010, 16:44
:}
Էս ակումբի անձնական օրագրերն ինչ դաժան են բայց :{ էդքան գրել/կարդալ կլինի, այ՛ հայ մարդ... էն էլ որ գրելու առանձնապես բան չկա...

Kuk
27.07.2010, 02:49
Թշվառ անտեր: Ոնց որ անեծք լինի, բայց արի ու տես, որ մեր հիմնն ա: Էն որ կեսգիշերին դեմ են տալիս, ու միլիոնավոր մարդկանց մուսան գալիս ա. հիշում են իրենց իմացած սեքսի տեսակներն ու սկսում են դրանք շարադրել. ոմանք մտքում, ոմանք բարձրաձայն, նայած թե ում կողքին էդ պահին ով կա: Կարճ ասած՝ հայհոյանքի անատոմիա:D Բայց թե ինչի են հայհոյում, մարդ չի հասկանում: Ախր լրիվ տեղին ա էդ հիմնը, թշվառ անտեր: Անապատացած քաղաք, քոքահան արված անտառներ, ճահճացած Սևանա լիճ: Էս Սևանը լրիվ առանձին թեմա ա: Մոտենում ես լճին, ու մի հրաշք տեսարան. մի հատ տռուսիկ ա ջրի մեջ, ջրի հոգնած ալիքը էս տռուսիկը բերում թողում ա ափին, մյուս ալիքը գալիս տանում ա, էս տռուսիկը միքիչ օրօրվում ա էդ ալիքի վրա, էլի գալիս շպրտվում ա ափ, շատ չանցած հաջորդ ալիքը, և այդպես շարունակ: Նայում ես էդ տեսարանին ու միանգամից աչքիդ առաջ գալիս ա մեր սիրելի մայրաքաղաքը՝ գիշերային Երևանը:love Էն որ Բաղրամյանի վրա մեքենան գալիս կանգնում ա, մի հատ պուտանկա ա վերցնում, հենց տեղում՝ մոտակա սաունայում (իսկ իրականում՝ բարդելում) միքիչ էդ պուտանկեն օրօրվում ա ու շպրտվում ա ափ, այսինքն՝ մայթ: Հետո հաջորդ հաճախորդն ա գալիս, և այդպես շարունակ. ոնց ասում ա Հախվերդյանը՝ «մինչև կբացվի առավոտը»: Էդ էլ Հայաստանի բնական ռեսուրսներից մեկն ա: Հլը տեսեք քաղաքում ամբողջ օրը թրև եկող պարսիկներն ինչ կայֆերի մեջ են գիշերը. ստրիպտիզ ակումբներից ու բարդելացված սաունաներից դուրս չեն գալիս: Օգտակար հանածոներն են ուսումնասիրում, միքիչ որ վիզ դնեն, կարողա մի հատ էլ տրեխ գտնեն: Enter
Էսօր մի պետավտոտեսուչ կանգնել ա արգելված մասում կանգնած մեքենայի կողքը. «Ախպերս, մի էրկու մետր առաջ կայնի էլի, ըտե կանգառ ա, մեռնեմ քեզ»: Տեսնում ե՞ք՝ ինչ բարեհամբուրվող են մեր պագոնավորները, ըհը՛, սրանից էլ լավ ապացո՞ւյց, մենակ սույն մեքենայի համարներն են հարամ անում էս ռոմանտիկ տեսարանը: Enter
Մարդ կա՝ մտածում ա՝ եթե իր ճանաչած ամուսնացած կանայք բոլորը հաստահետույք են, ուրեմն բոլոր ամուսնացած կանայք էդ կազմվածքն ունեն:} Մարդ կա չի կարողանում իր տեղը գտնել շրջապատում, ու ամեն ինչ անում ա ցույց տալու համար, որ դա ոչ թե իր բարդույթների արդյունքն է, ոչ թե իր չկայացած լինելու արդյունքն է, այլ իր յուրահատուկ լինելու վառ ապացույցն է: Մեկդ մարդու էս տեսակին հասկացրեք, որ յուրահատուկ շակալ էլ ա լինում, ու միշտ չի, որ յուրահատուկը դրական ա, ու հաճախ տեղը գալիս ա, որ համեստ ու հասարակ լինելն ավելի գեղեցիկ ա, որ պետք չի սեփական գարշահոտ բառապաշարով զզվանք առաջացնել շրջապատում: Լինում են իհարկե դեպքեր, երբ տգեղը կարելի ա հետաքրքիր մատուցել, բայց դա ամեն մեկի մոտ չի, որ ստացվում ա: Մարդ պետքա նախապես իմանա՝ իր մոտ ինչն ինչպես ա ստացվում: Օրինակ՝ դժվար ա պատկերացնել ավելի տավար երևույթ, քան սեքսն ա կատաֆալկի մեջ:D Բայց էդ էնքան կայֆ ա ստացվում, երբ լինում ա «Մի անգամ Ամերիկայում»: Enter
Էսօր խանութում գնումներ եմ կատարում, կողքս հերթի մեջ կանգնած մի աղջիկ փռշտաց, ասի՝ առողջություն, անակնկալի եկավ, սենց կիսաամաչած ժպիտով նայեց դեմքիս, ունքերը մի տեսակ ամաչելազարմացածախառը վերև բարձրացրեց ու նենց ասեց «մերսի», ոնց որ հիվանդ էր ու էդ պահին առողջացավ: Չէի էլ սպասում, որ տենց դրական ազդեցություն կունենար էդ ինքնաբուխ ասված «առողջությունը»: Սա էլ ա մարդու տեսակ, բայց դրան հակառակ՝ մարդ էլ կա, որ ծնունդը շնորհավորում ես, վրադ մունաթ ա գալիս, ասում ա՝ ինչի՞ ասիր «շնորհավոր», ասեիր «շնորհավոր, դու շատ լավն ես, դու շատ բարի ես, դու շատ խելացի ես, դու շատ գեղեցիկ ես, դու շատ…»: Enter
1կգ լոլիկ + 1կգ վարունգ + 1կգ հաց + 1կգ ծիրան + 1կգ բալ + 1կգ խնձոր + 1կգ միս = 21.5$: Թշվառ անտեր…

VisTolog
27.07.2010, 10:58
Էսօր մտքում վիճակագրություն անցկացրի::D

Արդյունքում ստացվեց,որ ինչքան մարդ խելացի ու ինտելեկտով է, այնքան նա զուրկ է մարդկային հատկանիշներից::pardon
Խոսքը դեռ տղաների մասին է::)

Համեմատության համար վերցրեցի 5 տղա և 3 աղջիկ:

Մնացած մտքերս չգրեմ, որ վիրավորական չլինի::pardon
Հետագա հայտնագործություններիս մասին կտեղկացնեմ::D

E-la Via
27.07.2010, 13:19
Չգիտեմ էլ արդյոք սա էստեղ պետք է գրեի,թե "Դժգոհի անկյունում", բայց արդեն քանի օր է, երբ օրվա մեջ հիշում եմ մի քանի օր առաջ կատարված այդ դեպքը, բարկանում եմ, հերթական անգամ զարմանում, ուզում եմ ոմանց մի լավ ապտակ հասցնել… Բայց… երբ պետք էի այդպես արձագաքեի , ուղղակի պապանձվել էի, քարացել…
Ահա թե ինչ էր պատահել:
Մի քանի օր առաջ ծանոթներիս տանն էի, իրենց կնուքի DVD-ին դրեցին, որ նայեմ… Ես էլ կիսաանտարբեր նայում էի՝ ականջիս տակով լսելով այդ առթիվ նրանց կատարած ծախսերի , "պատվավոր հյուրերի", "բրենդային հագուստների" մասին տախտկալի պատմությունը: Ճիշտն ասած, վաղուց եմ սովորել ուղղակի անտարբեր վերաբերվել նմանատիպ բաների, մի քիչ ինձ զսպել , դիմանալ ու կեղծ ժպիտով գլուխս թափ տալ, իսկ հետո հեռանալ … Բայց այս անգամ մտքովս անցավ, որ կաելի է նրանց պատմել Էրիկ անունով մի մանչի մասին, ասել, որ նա հիվանդ է ու բուժման համար անհրաժեշտ գումարը հայթայթելու համար տարբեր միջոցառումներ են կազմակերպվում:Ասելուս նպատակն էլ նրանց հետաքրքրություն ու խիղճը մի փոքր շարժելն էր ու միգուցե…: Ու գիտեք թե ինչպես արձագանքեցին??? Մի քանիսն ուղղակի ձևացրեցին, թե չեն լսել, այն , ինչ ասացի, իսկ մեկն էլ սառը, անտարբեր հայացքով նայեց վրաս ու ասեց.
_Հա հետո՞ ինչ, միևնույնն է անիմաստ են պայքարում, ոչ ոք քաղցկեից չի բուժվում: Անիմաստ փող են ծախսում ու ջանքեր են թափում…
Ազնիվ խոսք կաթված էի ստանում, աչքերս արցունքով լցվեցին ու պապանձվեցի… Անմարդկանյին ուժեր գործադրելով՝ մի րոպե հետո վեր կացա, անգամ առանց ցտեսություն ասելու օդերի մեջ հեռացա…
Մինչև հիմա, երբ հիշում եմ այս անտարբեր, սառը աչքերը, մարմինս փշաքաղվում է: Ուրեմն անիմաստ են համարում երեխայի փրկության համար անհրաժեշտ գումար ծախսելը, իսկ ասենք մի բրենդային պայուսակ գնելու համար հազարավոր դոլարներ ծախսելը գիտե՞ք ինչ իմաստավոր ու հույժ կարևոր բան է…
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ… ու ես էլ ակամայից դարձա այդ անտերբերության մասնակիցը որովհետև չասացի այն, ինչ պետք է ասեի, կոկորդումս կանգնած բառերը չշպրտեցի նրանց երեսին:

Chuk
29.07.2010, 10:54
- Իմացա՞ր երեկ ինչ ա եղել, - տաքսուս վարորդն է:
Սկսեցի փորփրել հիշողությունս.. երեկ... երեկ... բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թեղուտի, ՎՏԲ բանկի դիմաց, երեխեքին քաշքշել են... չէ.. սա դրա մասին չէր ասի, հաստատ... երեկ... ՀԱԿ քաղխորհրդի նիստ, որոշում սեպտեմբերի 17-ից հանրահավաքների վերսկսման.. չէ... ընդդիմադիր չի... ինքնասպան եղած սպա... կասկածելի հանգամանքներում... տո չէ... սա էդ մասին չի էլ իմանա... երեկ... հանդիպում բանակային ընկերներիս հետ... էդ ի՞նչ կապ ուներ... չէ... այ մարդ.. ոչ մեկն էլ էն չի...

- Ի՞նչ է եղել:
- Ախպեր, դիսկերի խանութներից մեկի տիրոջը բռնել ա վեցը:
- Ինչի՞ համար:
- Գիտե՞ս ոնց, տենց ծրագիր կա, ախպերս, անտիվիրուս ա կոչվում, դրա դիսկերից ա ծախել...
- Երևի լիցենզոննի չե՞ն եղել, հա:
- Տո չէ, ախպեր: Ես չգիտեի, որ տենց բան հնարավոր ա, բայց պարզվում ա էդ նույն դիսկով համ անտիվիրուս ա ծախել, համ վիրուս:
- Ի՞նչ վիրուս:
- Ախպեր չգիտեմ, բայց նենց նաստո ասին, որ հետը չարանենգ նպատակով վիրուս ա ծախել:
- Բա էդ որտեղի՞ց գիտես:
- Ախպեր, տղեքն եկան ասին, հա հենց տենց էլ ասին, ասին նույն դիսկով համ անտիվիրուս ծրագիր ա ծախել, համ էլ մի հարուր գիգ վիրուս:

ars83
29.07.2010, 12:56
Վերջապես պարզվեց էդ առեղծվածային «Խանջինի» ով լինելը (նախորդ գրառումն այս թեմայով՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2033004&viewfull=1#post2033004))
Մի քանի օր առաջ չինացիքի հետ քայլում ենք, մեկ էլ կինը մարդուն դիմեց՝ Խանջին: «Յա,- մտածում եմ,- էս ի՞նչ հաշիվ էր, Ջինը դարձավ Խանջին: Այսպես որ գնա, Ջինխան էլ կդառնա»: Մեկ անգամ, երկու անգամ... Չդիմացա, հարցրի՝ Ջանլին, ամուսնուդ անունը Ջին չէ՞, ինչո՞ւ ես Խանջին ասում: Ասում է. «Ջինը շատ կարճ է (տեսնես՝ ո՞վ է հորինել իրենց մեկվանկանոց անուն-ազգանունները), երբ որևէ մեկի անունը շատ կարճ է լինում, մենք դիմելիս ազգանունն էլ ենք ավելացնում, որ մի երեք վանկ գոնե դառնա»: Ամուսնու ազգանունն էլ Huang է, որը արտասանում են «խան» (մեկ-մեկ էլ՝ «հան»): Այդպես էլ ստացվում է Ջինխան: :blin
Ես եթե ամուսնանամ, կնոջս պարտադրելու եմ ինձ դիմի անուն-ազգանունով, «պարոնով» ու «դուքով»: Ի՞նչ պակաս ենք մենք չինացիքից: :))

Ռուֆուս
30.07.2010, 00:49
Մեր հավաքարարներից մեկը աղանդավոր ա ու պահը բաց չի թողնում կրոնական քարոզներ կարդալու համար:

Էսօր ինձ բռնացրեց ու սկսեց.
- Հայկ ջան, ես մի բան եմ նկատել, չգիտեմ ինչքանով է ճիշտ կամ սխալ, ես ինչքան հասկացա, դու մենակ քո համար ես ապրում, հա՞:
Արդեն գիտեի, թե պատասխանս ինչի ա բերելու.
- Հա, բա ու՞մ համար պիտի ապրեմ:
- Բայց դու գիտե՞ս էդ ինչքան վատ է: Սուրբ Գիրքն ասում է, որ....
Մի խոսքով կրոնական բարոյախրատական տրակտատի հավես չունեի, ներողություն խնդրեցի, որ լիքը գործ ունեմ անելու ու հեռացա: Սկսեցի մտածել, իրո՞ք մենակ իմ համար եմ ապրում: Չէ, մենակ իմ համար չեմ ապրում ու շատ սխալ եմ անում, ամեն մարդ պետք է մենակ իր համար ապրի: Հո «գթության քույրեր» չե՞նք :pardon

ars83
30.07.2010, 02:02
Երեք կտոր լոլիկ ու մի կտոր վարունգ ափսեով դրել էի սառնարանը, սառցակալել էին: Հանեցի, թողեցի հալվի՝ մտածելով, որ, միգուցե, ուտելի դառնան: Սառույցը հալվեց, բանջարեղենը լխկեց, թափեցի:
Մարդկային հարաբերություններն էլ են այդպես. երբեմն շատ ես սառեցնում, իսկ երբ ջերմացնում ես, սառույցը հալվում է, այլևս անհնար է վերականգնել նախկինը, մնում է թափել: :(:( Ինչ դժվար է ժամանակին սառցե գոտու սահմանը նշմարելը և այն չհատելը:

Գալաթեա
30.07.2010, 15:48
Արդարադատության նախարարությունում, պարզվեց, պետք էր սպասել, ժամը 3-ից էր ընդունելությունը:
Երկուսն անց քսան էր:
Քաղաքացուն առաջարկեցի կաֆեատիպ տեղ գտնենք, սուրճ խմենք, քանզի քառասուն րոպե նախարարության սրահում սպասելուց հետո ես, չի բացառվում, որ էլ չուզենայի անել այն, ինչի համար եկել էինք:

Հալաբյան փողոցը, պարզվեց, բավականին ամայի վայր է:
Անցանք դիմացի մայթ, մի քիչ քայլեցինք, ցուցանակ հայտվեց, "Սպիտակ" ռեստորան:
Այդպես էլ չհասկացա, քաղաքը նկատի ունեին, թե՞ փոքր-ինչ կեղտոտ սպիտակ գույնը պատերի:

Քառակուսի դատարկ սրահում, որ սովետական հին կառույցի նախասրահ էր հիշեցնում, կար բարի ստոյկա հիշեցնող հաստ պատ, երեք սեղան, երկուական աթոռներով:
Մի սեղանի մոտ նստած էին սկանվորդ լուծող և ընկերության վեհ գաղափարի շուրջ զրուցող երկու կին:
Մյուս, հեռվում դրված սեղանի վրա, որ պատի մոտ էր, ենթադրում եմ, որ համակարգիչ էր. դիմացը մի աղջիկ նստած ստեղնաշարին էր դիպչում ժամանակ առ ժամանակ:
Բարի հետևը կանգնած աղջկան հարցրեցինք՝ կարո՞ղ ենք սուրճ խմել:
- Սառը՞:
- Դե չէ, - քաղաքացին դեմ էր, - ես տաք սև եմ ուզում:
- Նստեք, - անտարբեր ասաց:
Ապակուց էր սեղանը, ներքևի փոքրիկ հարկով, ժուռնալների համար, որի վրա Ա4 ֆորմատի թուղթ էր սոսնձած, մեծ, երևի 20 տառաչափ0ով տպած՝

Բուլկի - 100
Հոթ-դոգ - 200
Ձողիկ քաղցր - 200
Ձողիկ աղի - 100
Սուրճ տաք - 200
Սուրճ սառը 150

- Մոխրաման կարելի՞ է - քաղաքավարի հետաքրքրվեց քաղաքացին:
Պատասխան չհետևեց:
- Լսե՞ց, - կիսաձայն հարցրեցի:
- Կարա լսած լինի:

Սուրճը բերելիս երբ մոտեցավ, նորից հարցրինք:
- Գիտեք, մեզ մոտ չեն ծխում, բայց ձեզ հեսա մի բան կտամ, - գնաց ու վերադարձավ սուրճի բաժակի ափսեով:
Բարի վրայի քաղցր ձողիկները ցույց տալով՝ մեկ տուփ խնդրեցի:
Առաջին իրեն մոտիկ փաթեթը վերցրեց, բերեց դրեց սեղանին ու գնաց:
- Չարժի չէ՞ ափսե խնդրել, - արդեն մի կերպ ծիծաղս զսպելով հարցրի քաղաքացուն:
Բացեցինք սկսեցինք խրթխրթացնել, հենց փաթեթի միջից:

Երկար մտածում էի՝ սառնարանի կոլայի շշին նայելով, բայց վերջը որոշեցի ռիսկի դիմել:
- Մեկ հատ, ու բաժակ, եթե դժվար չի:
- Թե՞ ձողիկ:
- Չէ, բաժակ:
Քաղաքացին կասկածաշատ ենթադրեց, որ ինձ բաժակները լվալ են տալու դուրս գալուց առաջ:

Վերջապես ժամը երեքն էր:
Ձողիկների կիսատ տուփը վերցրի ու լքեցինք Սպիտակ ռեստորանը:

Սյուռ էր, սյուռ...
Էլլադան էլ ասում էր՝ էս օրը հիշեք, որ մի ամիս հետո գաք, զագսի օրը նշանակենք:
Տո մոռանալ կլինի՞ :D

Jarre
30.07.2010, 23:34
Էնքաաան բան ունեմ ասելու, գրելու, պատմելու, շարադերելու..... Բայց մենակ մի բան կասեմ։ Հենց նոր վերադադարձա ընկերոջս աղջկա հարսանիքից....:o

Մամա ջան.....

Սա առաջին դեպքն է, երբ ընկերոջս աղջիկն է ամսուանանանում (կամ ընդհանրապես՝ երեխան) ու ես ու կինս ներկա էինք որպես մեծ, հասուն մարդիկ.... Բայց ախր մենք դեռ երիտասարդ ենք ու ձեր պաս աշխույժ, այ.... :D

Ժամանակը շատ արագա առաջ թռնում.... Երեկ այդ աղջիկը մի վեց տարեկան երեխա էր ուսերիս նստած, իսկ այսօր ամուսնանում է..... Համ ահավոր ուրախ եմ, համ տխուր, համ երջանիկ......


ՀԳ՝ լավ բան ա կյանքը...., անգամ այն ժամանակ, երբ գիտես, որ քեզ.... Մի խոսքով, երջանիկ եմ ու ուրախ... Ահավոր շատ......

lili-4
31.07.2010, 10:28
Այսօր կատարեցի իմ հերթական հայտնագործություններից մեկը և բացահայտեցի ինքս իմ համար, որ ես ոչ թե հեռանում, այլ փախչում եմ… Մարդիկ փախչում են երկու դեպքում, մեկ, երբ ունեն կատարած հանցանք, իսկ մյուսը, երբ… մենակ են:
Հիմա իմ փախուստի պատճառը իմ մենակությունն է: Ահավոր է, երբ այս բազմության մեջ դու մենակ ես: Ոչ ոքի չեմ ցանկանա ապրել այդ մենակության զգացումը, իմ սեփական փորձը ձեզ հերիք է: Ու բազմության մեջ մենակ լինելու պահին փորձում եմ իմ շրջապատին դասակարգել ըստ Դարվինի: Հա, հա, Դարվինի: Հիշում ե?ք կաենսաբանության դասագրքի մեջ շատ պատկերազարդ նկարը, երբ ցույց է տալիս կենդանի օրգանիզմի ծագումը միաբջջիներից մինչև… մինչև այն էակները, որոնք կանգնում են երկու ոտքի վրա: Սրանք հիմնականում կոչվում են մարդ: Ու երբ դու քեզ մարդ ես զգում, փորձում ես քեզ շրջապատող բազմության մեջ փնտրել, գտնել քո նմանին, կենսաբանակն նմանակին: Ու հենց այդ պահին ես ճաշակում մենակության համը:
Դուք նկատել ե?ք, որ բնության ամենաբանակն էակի, մարդ արարծի կողմից դասակարգումը պարզից դեպի բարդ գնում է ներքևից դեպի վեր օրինաչափությամբ: (Հիշեցի տաիտս խոսքերը, հիմար գլխի պատճառով ոտքերն են տառպում): Եվ իզուր չէ, որ մարդ արարծին մյուսներից առավելության տանող բանակն ուղեղը գտնվում է գլխի մեջ, որը գտնվում է վերև, իսկ նկատել ե?ք, թե մարդու միջին մասում որ օրգանն է թագավորում:
Էս պահին իմ մի հայտնագործության մասին էլ հիշեցի: Հաճախ եմ համեմատել մարդու և չորքոտանիների կեցվածքը, փորձել հասկանալ դրանց <ձևի> իմաստը: Ու գիտե?ք ինչ եմ հասկացել: Չոքոտանիների մարմնի բարձրագույն կետը մի հարթության վրա դասավորված գլուխը` ուղեղով հանդերձ, մեջքը` ստամոքսով հանդերձ և հետույքը` սեռական օրգաններով հանդերձ համախումբն է:Եվ էս տիպի համար հավասարեցված են սեռական ցանկությունը, ուտելու ցանկությունն ու մտածելու հնարավոր կարողությունը:
Իսկ մարդու մոտ ,փառք Աստծո, այս երեքը դասավորված են վարից վեր: Եվ քանի որ մենք` մարդիքս կարևոր համարում ենք ավելի բարձրում դասատարգվածը, ուրեմն փառք մեր ուղեղին, որ վերև է և’ ստամոքսից, և’ սեռական օրգանից: Հա, մի հետաքրքիր բան էլ նկատեցի, փորձեմ ձեզ էլ իրազեկել: Նկատել ե?ք, որ մարդու գրպաններն ու սեռական օրգանները ինչքան իրար մոտ են ,( իսկ գրպաններում հիմնականում փող են պահում):
Եվ դու քեզ մարդ ես զգում այն ժամանկ, երբ գիտակցում ես, որ քեզ առաջնորդում է ոչ թե ոտքերիդ արանքում ծվարածը կամ նրան հավասար հարթության վրա մարդու կողմից ստեղծած աջ ու ձախ բազմած գրպանները, ոչ թե սրտի տակ բազմած անկուշտ ստամոքսը, այլ սրտից վեր գտնվող ու սրտի ռիթմով գործող ուղեղը: Այդ պահին փորձում ես քեզ շրջապատող բազմության մեջ գտնել քո նմանին, քո կենսաբանակն նմանակին:
Ու ես հիմա նման փորձից հետո փախչում եմ ոչ թե նրա համար, որ ունեմ կատարած հանցանք, այլ պարզապես … մենակ եմ այս բազմության մեջ:

Katka
01.08.2010, 00:55
Էհ, անկապ, դեղին ա, դեղին:
Թռչուն ա... սիրուն ա...
Բարձունք ա... դժվար ա...
Ճանապարհը վերջ չունի, իսկ կանգառին սովորել կարելի ա...
... էխ, կիթառ... ձիեր... էխ...
Դեղին ա, դեղին: Իսկ հակառակը կարող էր լիներ:
Էխ, վայրի...

*e}|{uka*
01.08.2010, 13:57
Երբեմն մարդն ամբողջ կյանքը անհասկանալի, բայց շատ սպասված բան է փնտրում, իսկ երբեմն գտնում է արդեն հասկանալին ու սպասելին մեկ օրում: Երբեմն սպասում է, սպասում, սպասում... իսկ երբեմն սպասեցնում : Երբեմն լացում է ծիծաղից, երբեմն էլ ծիծաղում, որ չլացի: Երբեմն ուզում է ամեն ինչ ասի, ինչ կուտակվել է, իսկ երբեմն իրեն նմանին հասկանալու համար ուզում է լռել «ամեն ինչի մասին»: Երբեմն մարդուն թվում է կյանքն արագ է վազում ու չի կարողանա հետևից հասցնել, իսկ երբեմն րոպեները դանդաղ հաջորդում են իրար ու մարդը զգում է, որ մի ամբողջ կյանք է ապրել:Երբեմն կարողանում է ներել բոլորին, անկախ այն բանից, թե ինչ աստիճանի են նեղացրել, իսկ երբեմն չի կարողանում ներել նույնիսկ իրեն: Երբեմն մարդը հանդիպելով մեկին մտածում է, որ ընդմիշտ է, նա է, իրեն է, իսկ երբեմն էլ բաժանվելով մտածում, որ այդպես էլ պետք է լիներ, ընդմիշտ չէր, նա չէր, իրենը չէր:Երբեմն մարդն արև է փնտրում` դեմքը պարզելով դեպի ճառագայթներ, երբեմն էլ մեծ ակնոցների տակ թաքցնում աչքերը կամ իրեն: Երբեմն մարդը ձգտում է շփման, նոր ծանոթությունների, իսկ երբեմն փախնում է բոլորից՝ թաքնվում, ծածկվում, վերանում: Երբեմն... երբեմն... երբեմն... բոլոր մարդիկ նման են իրար: :Ցընդ

Kita
02.08.2010, 21:04
Մարդ ինչքան շատ է ինքնախաբեությանբ զբաղվում: Այ ասենք 1 տարի առաջ կարող էր թվալ թե վերջապես երջանիկ կլինես ու էտ պահին էլ սրտանց երջանիկ էիր , բայց հետո քչից ձեռ է քաշում քեզնից ոմն կոչեցյալ երջանկությունը, պարզվում է խաբկանք էր վաշե, մի թիքա երջանիկ լինելու շանս էլ չէր եղել, ուղղակի քեզ էին խաբել, դու էիր խաբվել, դու ինքտ քեզ հույսս էիր տվել այ դեբիլ: Թե ասա ո՜նց գլխովտ կարար տենց էշություն անցներ, դու միայն ցավի ես արժանի, միայն ու միայն, ուղեղիտ մեջ մտցրու վերջապես:
Մեկից հիշվում է Հախվերդյանի երգի բառերը, որոնք հազար ձև կարելի է հասկանալ, հազար բանի վերաբերյալ, բայց փաստ մնում է նույնը :
Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

Դու գափս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը։

Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես։

Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,
Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես։

Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ։

*e}|{uka*
03.08.2010, 03:03
Կյանքը ճանապարհ է (փիլիսոփայում եմ :))) Ժամ առ ժամ, օր առ օր գնում ենք... փնտրում ենք... ճշմարտություն...ներդաշնակություն... սեր... անվերջություն... երջանկություն: Փնտրում ենք մեկին... փնտրում ենք ինչ-որ բան... փնտրում ենք մեզ: Կա կարևոր պայման՝ ճանապարհին ուշադիր լինել, որպեսզի կարողանանք տեսնել, գիտակցել, հասկանալ, գտնել անտեսանելին: Բայց արի ու տես, որ գիտակցելով ուշադիր լինելու պայմանը, անցնում ենք փնտրվածի կողքով, քանի որ սովոր ենք փնտրել, այլ ոչ գտնել: :8

Ժունդիայի
03.08.2010, 09:27
Ո՞վ եմ ես:
Երբ բառախաղ թվացող կյանքում գործնական անելու ոչինչ չունենք, այնժամ մտահոգությունը դառնում է ավելի քան հատկանշական: Կասեմ ավելին` ընդհանրապես չի հետաքրքրում, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում, սակայն բացահայտել, թե ով ենք մենք, չափազանց կարևոր է:

Մենք այն ենք, ինչ սիրում ենք: Մենք մեր սիրած ուտելիքն ենք, մեր հավանած ֆիլմերն ենք, այն ընկեներն ենք, որոնց ընտրում ենք, այն հագուստն ենք, որոնք կրում ենք առօրյա կյանքում, մեր նախասիրած եղանակն ենք մենք, մեր սիրած սպորտը ու այն քաղաքը, որը մեզ հրապուրում է ամեն անգամ:

Դու հիմա ի՞նչ ես անում, ոչի՞նչ: Ես նույնպես: Եկ ցուցակ կազմենք` ով ենք մենք իրականում: Դու այդտեղից, ես էլ այստեղից:

Սկսե՞մ:

Ես աշունն եմ` տերյանական ու գարունը փոքրիշատե, եղանակը անցումային: Ես Մհեր Մկրտչյանն եմ, Խորենը Աբրահմյան, Նար-Դոսն եմ, ես Մեսչյանն եմ Արթուր:

Ես հացն եմ, պանիրն եմ ու ձմերուկը, երեք ամենասիրածս ուտելիքներն եմ, որոնք հետս կվերցնեի անմարդաբնակ կղզի այցելելիս: Բայց ես անմարդաբնակ կղզին չեմ, ես մեգապոլիսն եմ: Ես Նյու Յուրքն եմ, Տոկիոն եմ ու Շանհայը:

Ես թթու կոնֆետն եմ, ես Կոկա-Կոլան եմ, հավով աղցանն եմ ու խաղողի թփով դոլման: Չինական ուտեստն եմ: Վանիլային պաղպաղակն եմ: Թթու դրած ծիծակն եմ ու ընկույզի մուրաբան: Խորովածի ժամանակ կաթսայի տակ նախապես շարած լավաշն եմ ես:

Ես գրքերն եմ: Ձայնասկավառակներն եմ: Ճամփորդական ուղեցույցն եմ: Հանդեսներն եմ: Ես քարտեզներն եմ: Ինտերնետն եմ հենց: Ժամանակին Հ1-ն էի ու Արմենիան, այսօր մի փոքր Globoն-ն եմ դարձել: Ռադիոն եմ: Թեթև ռոքն եմ: Դասականն եմ: Կինոն եմ: Կինոն եմ: Կրկին կինոն եմ: Հա ու մեկ-մեկ էլ թատրոնը:

Ես կապույտն եմ: Հա ի՞նչ կա ո՜ր: Կրկնում եմ` կապույտն եմ ես: Հանգի՜ստ: Գույնզգույնն եմ: Ես գանգուր մազն եմ: Ես ջինսն եմ: Կլոր քթով կոշիկն եմ ու Եղվարդի Ադիդասը: Ես առաստաղի հովացուցիչն եմ: Ինքնաթիռն եմ: Նիսսան ջիպն եմ: Հեծանիվն եմ: Ես ոտքով քայլե՜լն եմ:

Հ՞մ, դու արդեն սկսել ես ցուցակ կազմել` ով ես դու իրականում: Սպասում եմ:

Շարունակե՞մ:

Ես պատի գորգն եմ: Լուսամփոփն եմ: Փրփուրով վաննան եմ: Անուշաբույր քսուքն եմ: Ես Բոդի Բիլդինգը չեմ, բայց ձևացնում եմ, որ շաբաթը երեք անգամն եմ:
Ես ծովն եմ: Բայց ավազը չեմ: Ես Պերեսեպոլիսն եմ: Ես Շիրազն եմ Իրանի:

Ես ավելի շատ անկողինն եմ, քան` սեղանը, ավելի առավոտը, քան` երեկոն, ավելի ծաղիկը, քան` միրգը, ավելի աղին, քան` քաղցրը, ավելի երաժշտությունը քան`լռությունը, ավելի լավաշն ու ձուն, քան`ճոխ բանկետը, ավելի գինին, քան` թթի օղին: Թեթևաբույր օծանելիքն եմ: Սառը ջրով լվացված դեմքն եմ:

Ես Ռաֆն եմ: Զառանցնա՜ք եմ, Աստված իմ: Ես, ես եմ:

Հիմա քո հերթն է:

Դեկադա
03.08.2010, 09:51
Ով եմ ես....

Ես դու եմ...

Ես խոտի վրա թաքնված քո վաղորդյան ցողն եմ:
Ես քո հետևից աննկատ վազող ստվերն եմ:

Ես քո գյուղն եմ, բայց իմ քաղաքն եմ...
Ես իմ լուսաբացն եմ ու քո մայրամուտը:

Ես քո խրախճանքն եմ ու իմ լռությունը:
Ես քո ջուրն եմ ու իմ հացը:
Ես քո Սևակն եմ ու իմ Սևակը:
Ես քո Սարյանն եմ ու իմ Մինասը:
Ես քո Սևանն եմ ու իմ Վանը:

Ես ... ես մերն եմ... ես նոստալժի եմ...:)

Ժունդիայի սա քեզ չի վերաբերվում ամենևին...;)

Արևածագ
04.08.2010, 10:57
Գրելիքս մի քիչ դժգոհության նման է հնչելու, բայց այստեղ պիտի գրեմ:
Չեմ սիրում, երբ ակումբցիները «թաքնվում» են: Երբ մտնում ես մի թեմա, հետդ մի քանի անդամ էլ նայում են նույնը, բայց միայն քո անունն է նշված: Այնպիսի տպավորություն է՝ կարծես իրենք քեզ հետևում են: Բայց ախր որևէ օրինազանց բան չեմ ուզում անել, ինչու՞ են հետևում: Հաճախ, երբ տեսնում եմ թեմայում «թաքնված» մարդ կա, անմիջապես փասափուսես հավաքում եմ այդտեղից, որովհետև զգացողություններս տհաճ են:
Իսկ հաճելի են այն պահին, երբ «Այս պահին ակտիվ են» ցուցակում կարդում եմ ինձ սիրելի ակումբցիների մականունները: Երբ դրանք այնտեղ շատ են, կարծես ինձ ավելի պաշտպանված զգամ, ավելի վստահ:
Մի երկու «թագավորի տղա» :oy ակումբցիներ կան, որոնց մականունները երբեք չեմ տեսնում ակտիվների ցուցակում: Իմ պատկերացումով իրենք փախկվելու ոչ մի առիթ չունեն, ինչու՞ են ինձ զրկում իրենց ներկայությունը տեսնելու հաճելի զգացողությունից:
«Անապատի սպիտակ արևի» հերոսի խոսքերն եմ ուզում կրկնել.
Гюльчатай, открой личико! :oy;)

Yellow Raven
04.08.2010, 22:06
<<Նախաամուսնական սեռական հարաբերություններ>> թեման կարդալուց հետո, մոտս ցանկություն առաջացավ Վիկտոր Ցոյի Восьмиклассница երգը թարգմանել հայկական իրականության մոտիվներով:)
Էքսպրոմտավարիանտ:))

Հյուսիսային պողոտայով,
Իրար հետ մենք տեղ ենք գնում,
Ես ծխում եմ, իսկ դու չուպաչուպս ես ուտում,
Տես ինչքան լույսեր են վառվում.
Դու ասում ես գնանք կինո,
Իսկ ես տանում եմ քեզ պանդոկ, իհարկե,

Ուուուու, կույս աղջիկ, աաաա
Ուուուու, կույս աղջիկ, աաաա

Դու ասում ես, որ քեզ մոտ քերականությունից լիկվիդ կա,
Իսկ դա ընդհանրապես իմ տանձին էլ չէ,
Դու ասում ես, որ քո պատճառով մեկը կապտուկ է ստացել,
Խորհրդավոր լռում եմ ու շարունակում ճանապարհը:

Ուուուու, կույս աղջիկ, աաաա
Ուուուու, կույս աղջիկ, աաաա

Մայրիկիդ գաջը դեմքիդ, քրոջդ սապոգները հագիդ,
Ինձ հեշտ է քո հետ, իսկ դու հպարտ ես ինձնով,
Դու ուզում ես առանձնանանք, իրար հետ էն բանից անենք,
Բայց մեկ է քեզ 8-ին արդեն տանն են սպասում…

Ուուուու, կույս աղջիկ, աաաա
Ուուուու, կույս աղջիկ, աաաա

Հայուհի
04.08.2010, 22:13
Հարգելի հայ տղաներ, խոսքս ձեզ եմ ուղում... Աղջիկների հետ ծանոթանալիս դեմքին նայեք, նոր կրծքերին:[
Էսօր նենց գժժոտ դեպքի եմ ականատես եղել... Մի հատ զոմբիացած չտես , տեսնելով դեպի իր կողմը քայլող աղջկան, քարացել էր... ես մոտակայքում էի, մտածեցի ինչ-որ լուրջ բանա եղել, որ էդ տղան տենց նայում էր, շրջվեցի ու... տեսնեմ՝ էդ տղան նայումա դիմացի աղջկա կրծքերին ու ասում . "Բարև, սիրուն ջաաան:love"... Նայում եմ էդ աղջկա դեմքին... այ ես վիճակնա :[
Դրանովա՞ չափվում մարդու գեղեցկությունը:8

Chuk
05.08.2010, 23:39
Քիչ առաջ հեռախոսազանգ, ձեռքիս, անծանոթ համարից.
վերցրեցի.
- Ալո՞:
- Արտ ջան, հո քնա՞ծ չէիր:
- Չէ:
- Անդոն ա Արտ ջան, բարև:
- Բարև:
- Ո՞նց ես:
- Նորմալ, դու՞:
- Ես էլ Արտ ջան, բայց մի հատ խնդրանք ունեմ: Վաղն ի՞նչ ես անում:
- Ճիշտն ասած խառն եմ:
- Արտ, էդքան չեմ զբաղացնի, ուղղակի քո ավտոյով գնայինք Հոկտեմբերյանի կողմերը, ձմերուկ կա բերելու, մի մասն էլ՝ քեզ:
- Բայց ես ավտո չունեմ:
- Ա՞րտ:
- Կներես, դու ու՞մ ես զանգել:
- Արտակին:
- Իսկ ո՞ր Անդոն ա:
- Արտ, դու չե՞ս:
- Չէ:
- Ներող, ախպերս:
- Խնդիր չկա:

Երվանդ
06.08.2010, 04:22
Էսօր կայֆ օր էր, իտալական օր էր էսօր, 8 հայ էինք մի իտալացի, բայց ինքը իտալական երեկո ստեղծեց մեր համար, իրա սարքած մակարոնով ու իր ընկերների երաժշտությամբ, Դանիլո կենացդ, մեր օլիգարխների փողերը որ գումարենք իրա փողերի 1/10 մասն էլ չի լինի, բայց երեխու նման ուրախանում էր որ իր սարքած պաստան մեզ դուր ա էկել, քո երաժշտության ու քո ընկերոջ կենացը որը մենակության ու սիրո մասին նենց ա կարում երգի ոնց որ Մարկեսը կարա գրի:

http://www.youtube.com/watch?v=_ze29vRfOWs&feature=av2e

Արևածագ
06.08.2010, 09:05
Մի քանի օր ծնողներս մեր տանն էին: Մի երկու ժամ առաջ ճանապարհեցինք: Երեկ մայրս չհամբերեց ու որոշեց իմ դաստիարակության պակասը լրացնել.
- Էդ ինտերնետի մեջ ի՞նչ կա, որ օրը քանի հետ գնում ես, նստում դրա առաջը:
- Մամ, ահագին հետաքրքիր բաներ կան՝ կարդալու, նայելու, զրուցելու...
- Մինչև հիմա որ գիրք էիր կարդում, չէ՞ր ըլնում, հիմա պիտի անպայման էնտեղ կարդա՞ս...
- Մամ ջան, էնտեղ նաև կարծիք գրելու հնարավորություն էլ կա:
- Քո կարծիքը որ էնտեղ չգրեցիր, ինտերնետը կքանդվի՞:
- Բայց ուզում եմ գրեմ:
- Ինչի՞դ ա պետք: Դու քո տան , հողամասի գործերով զբաղվի...
- Զբաղվում եմ էլի, տեսնու՞մ ես՝ նույնիսկ պահածոյի համար շուկայից բանջարեղեն չենք առնում:
- Էնպես էլ մի զբաղվում ես՝ էքսկուրսիա բերեն, որ մարգերիդ խոտերը նկարեն:
- Հավես չունեմ...
- Բա երեխե՞քդ... Էդ երեխեքին որ չէիր պահելու, ինչի՞ ես բերել, գցել հողի երեսին՝ անտեր անտիրական...
- Մամ, ո՞նց չէի պահելու, բա ո՞ր իրենց չեմ պահում , ի՞նչ եմ անում:
- Էն քյոռփեն առավոտն իրեն չայ լցեց, իրա համար հաց ու երշիկ էր կտրում, որ ուտեր, գնար...( երրորդ կուրսեցի տղայիս մասին է խոսքը, որը պրակտիկայի պիտի գնար):
- Էհ հա', ի՞նչ կա դրա մեջ, իր տարիքում իմ ամուսնանալուն ու իրեն ունենալուն բան չէր մնացել, որ ինքն իր համար չայ է լցրել, բան չի պատահի...
- Ո՞նց բան չի պատահի, բա դու մե՞ր ես... Լեզուդ էլ մի ես երկարացրել, էլ քեզ ո՞վ կարա բան ասի:
Առաջ ինչ ասում էինք, գոնե սուս էիր մնում: Հիմա էլ ո՞վ կարա քո հախիցը գա: Էդ կամպյուտրը շատերի տունն էր քանդե, պարզվեց, որ քոնն էլ ...
- Մամ ջան, կխելոքանամ, քիչ կնստեմ կամպյուտրի առաջ, հրեն նոր դուխովկա եմ առե, ամեն օր տորթ կթխեմ...:oy
Սիրելի մայրիկ:love, ողջ կյանքում հինգ րոպե անգամ չես մտածել հանգստի կամ քո մասին: Օրնիբուն միայն ընտանիքիդ ու երեխաների հոգսերով զբաղված: Ամեն ինչից զրկվել, ամեն ինչում նեղվել ՝ միայն հարազատներդ հանկարծ թեթև անհարմարություն չզգան: Դրա համար էլ այդքան ցավալի ես տանում իմ՝ ինձ համար ինտերնետ մտնելն անգամ:
Կաշխատեմ ուղղվել, ինչքան որ կստացվի...:)

murmushka
06.08.2010, 09:52
Մի քան օր է փորձում եմ ակումբցիների ուշադրությունն ուղղեմ ՀՀ բանակում կատարված ողբերգական դեպքերին, մտածում եմ, սպասում եմ, հույս ունեի, որ կարձագանքեն, որ իրենց մեջ զայրույթը ցույց կտան, որ ելքեր կփնտրեն, որ կուզենան ինչ-որ բան փոխել.........
պարզվեց նախաամուսնական սեռական հարաբերություններն այսօրվա դրությամբ ավելի կարևոր է, ավելի ակտուալ, ու ամենահետաքրքիրը պարզվեց որ սեռական հարաբերություններն մեր ազգի ապագան են....
ինչ ասեմ....
ուրեմն մեզ սա էլ է քիչ
ականջդ կանչի Տրիբուն ձյա

Միքո
07.08.2010, 18:57
Մի քիչ կիսալավատեսական գրառում:

Նոր երազանք ունեմ. անտենա եմ ուզում ունենամ, ինքը լինի մե՜ծ թասով, ու դրված լինի ազատ դաշտում: Ես նստեմ իրա ստվերի տակ ու լսեմ իմ հեռախոսի վաղուց հնացած ու ինձ ձանձրացրած երգերը: Մեկ մեկ էլ թող դիմացովս կովեր անցնեն (միօրինակությունն էլ մի բան չի) :))
Գլխումս ոչ մի միտք չի լինի, դատարկություն, ավելի ճիշտ ազատություն:

Գիտեմ, մանրից գժվում եմ :pardon

Դարք
07.08.2010, 20:06
չեք հավատա` արդեն 4 ամիս է պատիս ժամացույցը կանգնել է. չգիտեմ արդյոք արժե այն այդպես հավիտյան կանգնած թողնել, բայց արդեն սովորել եմ` ժամին չհետևելով ապրել` իր դրական և բացասական կողմերին ադապտացվելով :pardon....

Էլիզե
08.08.2010, 14:27
Էսօր "Իմ ախպերս ջան ջան ջան... " :sulel տրամադրությամբ եմ արթնացել :)) Երազիս մեջ եղբայրներիս եմ տեսել: Երկու եղբայր ունեմ` երկուսն էլ ինձնից ահագին մեծ: Հիմա ընտանիքատեր, երեխայատեր ձյաձյաներ են արդեն, բայց մեկ է` հենց մոտս տեխնիկական խնդիրներ են առաջանում` կապված տուն-տեղ-տելեվիզր-ինտերնետի հետ, ես վռազ` "Ապեեեեեեեր....": Ու ես գիտեմ էտ նզովյալ տեխնիկական պրոբլեմի լուծման ձևը, բայց միշտ մտածում եմ` ինքը ինձնից մեծ է, ինքը ավելի լավ կիմանա: :)

Փոքր ժամանակ ինձ եղբայրներս հայհոյել էին սովորեցրել :secret ու ցուցում էին տվել` ով քեզ նեղացնի` կասես :)): Դե ես էլ, որպես հնազանդ քույր :)) ` լավ սովորեցի ու արդեն պատրաստ էի գործնականում օգտագործել իմ ձեռքբերված գիտելիքները :)), մենակ պետք էր ինձ նեղացնող գտնել:

Զոհը իրեն երկար սպասեցնել չտվեց. գնացել էինք հորեղբորս տուն, հորեղբորս հարևանը սկսեց հոգուս հետ խաղալ /ասա` քեզ ով էր խնդրել այ մարդ... հանգիս ապրում էիր քեզ համար էլի :)) /: Ասաց.
-Էս հոպարդ, հեչ լավը չի, գիտես... հեսա տանից դուրս եմ անելու...

Ասել ռուսի` էտո ուժե սլիշկոմ` եկել ես հոպարիս տուն, քեֆ-ուրախություն ես անում, համ էլ հոպարիս տանից դուրս ես անում??? անարդար է, չէ? :)) .... Ես` պաշտպան կանգնելով արդարությանը, բարձր ձայնով` ի տրիտուր աշխարհի :)) , հիշատակեցի նրա ծնողներին :unsure
Օդը սառեց...ոչ ոք ինձնից նման բան չէր սպասում:
Փոքր ժամանակ ես "Բարև Ձեզ- Շնորհակալություն - Հաջողություն Ձեզ", "Թմբկաբերդի Առումը" անգիր ասող երեխա էի ու հանկարծ...
Լսվեց դռան բացվելու և փակվելու ձայնը... Լսվեց պապայիս ձայնը.
-Տղանեեեեեեեեեր...եկեք ստեղ... էս ինչ եք սովորեցրել երեխուն????? :goblin
:) Արդեն ուշ էր... Եղբայրներս արդեն դուրս էին եկել :))

Սիրում եմ իմ ապերներին... :love :love որ իրենք չլինեին, բա ով էր ինձ հայհոյել սովորեցնելու??? :))

"Իմ ախպերս ջան ջան ջան... " :sulel :)

Adam
09.08.2010, 00:34
Ներկա ժամանակներում, մարդկանց հետ անկեղծ շփումը շատ ա դժվարացել...
անպայման շփվելիս պիտի մի կեղծ դիմակ կրես ու նոր շփվես...
աշխատես էմոցիաներդ ցույց չտալ, որպեսզի մարդիկ առավելություն չունենան վրադ ու...
Չգիտեմ...
Նենց եմ հոգնել կեղծ շփումներից, կեղծ ժպիտներից, կեղծ-կեղծ խոսակցություններից...
կեղծ վարքից, կեղծ տոնայնությունից, կեղծ հումորներից...
ուզում եմ շփվել մարդկանց հետ, որոնց հետ կկարողանամ էմոցիաներս արտահայտել,
կկարողանամ բառիս բուն իմաստով ԱՆԿԵՂԾ լինել…
Շատ եմ հոգնել երբեմն ահավոր չափերի հասնող կեղծ կերպարիցս ու կեղծ շփումներիցս...
Ճիշտ ա, ամեն ինչ շատ լավ ա: Ամեն ինչ իր տեղում ա:
Բայց էդ արհեստականությունը խեղդում ա ինձ:
Չեմ ուզում անընդհատ վահանով շփվել մարդկանց հետ:
Հոգնել եմ:
Էլ չեմ ուզում:

P.S. Ուղղակի ընդամենը մատների վրա կարելի ա հաշվել էն մարդկանց, որոնց հետ կարող ես իսկապես անկեղծ շփում ունենալ…
Շփում, որից դու ի՛նքդ չես հոգնի:
Թե չէ, էն շփումները, որոնք տեսնում եմ մարդկանց մեջ՝ իրար հանդեպ, մեծամասմբ արհեստական են ու սառը:
Ուզում եմ նորից երեխա լինել...
Թեկուզ ընդամենը մի ժամով...
գոնե 2001 թիվ վերջին վարյանտ...

Ակումբում էլ կան շատ կեղծ կերպարներ:
Կապ չունի գրառումները լավն են, թե վատը: Կապ չունի ինտելեկտ կա թե չէ:
Կեղծ ա ուղղակի:
Գրառումները կեղծ, վարքը կեղծ, ինքը ընդհանրապես կեղծ...
բնավորությունը սարքած, կեղծ:
լրիվ ԿԵՂԾ:

Մի քիչ թողենք էլի... հերիք ա...

Երկնային
09.08.2010, 09:57
Միշտ երանությամբ եմ հիշել էն 2008 թվականի ձմեռը, որ անկապ մտա ակումբ, իբր տեսնեմ էդ ինչ ա վոոբշե, ու ընդհարապես միտք չունեի գրանցվելու, մնալու, առավել ևս ակտիվ լինելու ու մարդկանց հետ ծանոթանալու… բայց դա տևեց 10 րոպե, ու ամեն ինչ փոխեց մենակ մի թեմա՝ հանդիպումներինը… Նոր Տարի էին իրար հետ նշել, ու էդ տողերի մեջ էնքան հարազատություն ու քնքշանք կար, որ ինձ գերեց, իրոք մինչև սրտի խորքը հուզեց, որ մարդիկ կարան տենց կապված լինեն ու սիրեն իրար… ու ես մնացի, չեմ փոշմանել ոչ մի քան, որովհետև լիիիիքը հրաշք մարդկանց հետ եմ ծանոթացել ու սիրել շատ :love

Նոր նայում էի Հաղարծինի նկարներն ու թեման ու առաջին տպավորությունների թեման, ու ֆեյսբուքի ստատուսները, ու էնքան ջերմացա… :love ու մտածեցի, որ էսօր էլ հաստատ ինչ-որ մեկը պատահական կմտնի ակումբ ու նույնը կզգա, ինչ որ ես եմ 2008-ի ձմեռը գացել. որ ինքն էլ ա ուզում էս մարդկանց ճանաչի… :love ու չի սխալվի հաստատ :)

վսյո, էլ չեմ կարում գրեմ, գնամ զգացմունքների պերեդոզից լացեմ, հանգստանամ :D

Լավն եք, ապրեք, սիրում եմ ձեզ :love

CactuSoul
09.08.2010, 18:55
Աչքիս ընկավ մեկի ստորագրությունը: Ու ընդհանրապես, մարդիկ շատ են սիրում կրկնել՝ «Կանցնի, սա էլ կանցնի»: Է հետո՞… Ասենք թե՝ կանցնի, ուրեմն ի՞նչ: - «Ուրեմն եթե քեզ համար հիմա վատ է, մի տառապիր, վաղը, միևնույն է, լավ է լինելու: Իսկ եթե լավ է, էլի շատ մի ոգևորվի, միևնույն է, վաղը էդ ուրախությունը չես ունենալու:» - Ապագայով ապրող մարդու հոգեբանություն: Ավելի լավը չի, քան անցյալով ապրողի դեպքում: Ախր էս՝ հիմիկվա կյանքը թողած, ինչո՞ւ պիտի սկսեմ ապագայով չափել ներկան: Ես հիմա եմ ապրում, ու հիմա իմ սիրտը կծկվում է ցավից կամ էլ ինձ թվում է, թե շուտով կպայթի ուրախությունից… Հենց էդպես էլ պիտի լինի, կյանքն ա էդպիսին, եթե ապրում ես, ուրեմն պիտի վայելես ամեն մի պահը՝ թե՛ տխուր, թե՛ ուրախ, թե՛ չգիտեմինչ վիճակում: Ինչո՞ւ բաց թողնել զգալու հնարավորությունը, ինչ ա թե՝ «կանցնի»:
Պիտի ապրել, առանց դոգմա դարձնելու այն, որ «կանցնի»: Կամ էլ հենց էն պատճառով, որ անցնելու է:
Որ հետո անցնի էլ, գոնե իմանաս՝ ի՛նչն անցավ:

Ժունդիայի
09.08.2010, 20:12
Այսօր այնքան ուրախ եմ, այնքան երջանիկ: Չգիտեմ, սակայն, տպավորված եմ շրջապատումս տեղի ունեցող ցանկացած իրավիճակից: Ուրախ եմ, որ ունեմ լավագույն ծնողները, լավագույն եղբայրը, լավագույն բարեկամները, ընկերները, գործընկերները: Մի պահ հետ եմ նայում ու կյանքումս տեղի ունեցածը վերհիշում, սակայն դրական իրավիճակներն այնքան բազմաթիվ են իմ կյանքում, որ չնչին վատթարագույն դեպքերը, որքան էլ ուղեղս զոռեմ, հիշեմ, չի ստացվում: Այսօր այդ օրն է: Երջանիկ եմ, որ շրջապատումս հարգված եմ ու սիրված, սպասված, ցանկալի: Երջանիկ եմ, որ ծնողներս հպարտությամբ եմ լցված իմ նկատմամաբ: Որքան ջերմ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ ստացել այս քանի օր է, ուղղակի անհնար է նկարագրել, խոսքեր որոնք ինձ կատարելապես երջանիկ են դարձրել ու ստիպել, որ տպավորությունս շարադրեմ այստեղ: Երջանիկ եմ, որ հասել եմ կյանքի այնպիսի փուլի, երբ սիրված անձնավորություն եմ դարձել գրեթե բոլորի կողմից, իսկ հատուկենտ շիզոֆրենիկներին չեմ էլ հաշվառում: Ջհնդմիս, այդ մասին չեմ էլ մտածում: Մի բան գիտեմ, որ կյանքում, երբեք անհարգալից վերաբերմունք ցույց չեմ տվել, չեմ տրորել ոչ մեկի արժանապատվությունը: Կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով վառված են եղել ինձանից, սակայն այսօր այնքան տպավորված եմ, որ նույն մարդիկ քիչ է մնում սիրո անկեղծ խոստովանություն անեն: Կլինեն դրանք բանակում ծառայածս ժամանակ կոլեգաները, անցած սերերը, դպրոցական ընկերները, գործընկերները: Չգիտեմ, երբեմն զարմանալիորեն, որտեղից, որտեղ կլսես, կտեսնես, կնկատես այնիսի խոսքեր, այնպիսի վերաբերմունք, որ ակամայից հպարտանում ես ինքդ քեզանով: Լավ է, երբ ցանկացած մարդ, ում հանդիպել ես կյաքնիդ ընթացքում, երբեք անվերադարձ չհեռանա քեզանից: Որքան էլ ներշնչես, թե այդպսիք ընդհանրապես պետք էլ չեն, որ լինեն կողքիդ, ընկերներիդ, ծանոթ-բարեկամներիդ ցուցակում, ամեն դեպքում հաճելի ինքնազգացողությամբ ես պատվում, երբ որտեղից որտեղ, ակամայից հանդիպում ես, շփվում` թեկուզ միայն ողջույնի խոսքեր լսում: Մի պահ հաճելի զգացողությամբ ես պատվում, ավելի ես ինքնահաստատվում, որ չես մոռացվել, չես անտեսվել, գոյություն ունես, ունես քեզ ճանաչողներ... ու մարդ ես վերջապես: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, որոնք քիչ թե շատ շփվել ու շփվում են են ինձ հետ, շնորհակալ եմ այն մարդկանցից, որոնց առօրյա կյանքում որոշ չափով շոշափելի եմ, հիշատակված: Ամեն մեկիդ շնորհիվ է, որ այսօր ապրում եմ, գոյատևում ու պայքարում լինել ավելի կատարյալ մարդ: Էական չի, նեղացրել են, քարկոծել, քննադատել, առհամարել, էականն այն է, որ ես կամ, գոյություն ունեմ ձեր հիշատակումներում: Շնորհակալ եմ բոլորից: Ապրեք, որ կաք:

Սիրում եմ կյանքն իր բոլոր թերություններով, սիրում եմ մարդկանց, թեկուզ թերի, շիզո ու բռնազբոսիկ: Ընդունում եմ բոլորին, այնպես ինչպես, որ կան ու այլևս չեմ նեղվում, ոչ մի բանից, ոչ մեկից:


Սենց անկապ մտքեր....

One_Way_Ticket
10.08.2010, 00:45
Կարծես թե ես գտել եմ նրան, ում փնտրում էի երկար տարիներ։

My World My Space
10.08.2010, 06:55
Մենակ ե՜մ, տխո՜ւր եմ.............:sulel

Ո՞ւր եք ժող.....:aaa:aaa

http://lh4.ggpht.com/_66lDt2bPUEo/TGC_YsxBJcI/AAAAAAAAAGo/3V2-2zR6c4o/oveforumum.JPG

Երբեք ակումբում էսքան մենակ չէի զգացել ինձ.....:cry

ars83
10.08.2010, 14:56
«Coucher de poule et lever de corbeau écartent l'homme du tombeau», ինչպես ասում է ֆրանսիական ասացվածքը: (Բառացիորեն՝ հավի կանչի հետ քնելն ու ագռավի կանչի հետ զարթնելը մարդուն գերեզմանից հեռու է պահում) Հավն ու ագռավն իսկապես կան իմ ֆրանսիական կացարանի շրջակայքում, ըստ որում՝ ճիշտ և ճիշտ այն ժամանակ են կանչում, ինչ որ նշում է այս ասացվածքը. հավը ակտիվանում է երեկոյան, իսկ առավոտյան շենքի դիմացի ծառերից գալիս է «կաղղղ-կաղղղը» (դե, ֆրանսիացի ագռավը հո «կառռռ-կառռռ» չի՞ ասի):
Այս ասացվածքն այսօր հայտնաբերեցի, իսկ երեկ արդեն վճռականորեն որոշեցի փոխել օրվա ռեժիմը. արթնանալ առավոտյան ժամը 08.00-ին, պառկել քնելու 00.00-ից ոչ ուշ (ամենադժվար կետն է), աշխատանքի մեկնել 08.56-ի ավտոբուսով: Էն որ Ժունդոն ասում է, է՞՝ վե՛րջ, այսօրվանից նոր կյանք, փոխվում եմ, և այլն, ա՛յ, ճիշտ այդպես:
Ժամանակին վեր կացա (ավելի շատ զարթուցչի, քան ագռավների օգնությամբ), լողացա, նախաճաշեցի, ժամացույցը դեռ ցույց էր տալիս 08.40: Քանի որ գրաֆիկից առաջ էի ընկել, որոշեցի բարձր էներգիաների ֆիզիկայի անցած կոնֆերանսի մասին կարդալ մի քիչ (տեղեկատուն ահագին ժամանակ է վերցրել էի, բայց չէի կարդացել): Կարդացի, ժամանակն անցավ, դարձավ 08.50, ես էլ գոհ-գոհ դուրս եկա տանից, քայլեցի դեպի կանգառ (2 րոպեի ճանապարհ): Մեջս ուռած, թե ապրի՛ Արսենը, տես, թե ինչ կազմակերպված մարդ է: Մի-տեսակ փուլ եկող Պիզայի աշխտարակի տպավորություն ունեցա, երբ տեսա, որ ավտոբուսը արդեն կանգառում կանգնած է, մինչդեռ ինձ դեռ մոտ հարյուր մետր կար մինչև կանգառը, և «ընկերաբար» թարթում է ետևի լույսերից մեկը՝ ցույց տալով, որ դուրս է գալիս կանգառից: «Ուրիշ ժամանակ 5-10 րոպե ուշանում են, հիմա երեք րոպե շուտ է եկել,- մտածեցի՝ նայելով ժամացույցիս, որը ցույց էր տալիս 08.53»: Ավտոբուսը «փախավ», ես էլ մոտեցա կանգառում փակցված չվացուցակին, ու տեսա, որ մեկնելու ժամը 08:51-ն է իրականում: :))
Բա «կազմակերպված» մարդը չֆայմի՞՝ մի հատ չվացուցակը ստուգի ինտերնետով տանից դուրս գալուց առաջ:
Չնայած, ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի: Ոտքով կես ժամ քայլեցի, եղանակը լավն էր, կիսաամպամած, արևը չէր վառում: Զմայլվեցի մով սարերով, փախա հնձած դաշտի պարարտացված հողի հոտից, վայելեցի քամու շունչը (Ռուֆի օրն ընկա, փաստորեն, ինչ-որ իմաստով):

Չմոռանամ, չվացուցակը տպեմ, հետս տանեմ, մի տեղ փակցնեմ: Քանի դեռ վճռել եմ կազմակերպեմ առօրյաս: :)

AniwaR
10.08.2010, 16:27
Մի կողմից էլ լավ է, որ տանն ինտերնետ չունեմ, գրադարանից օրվա մեջ լավագույն դեպքում մի Ժամ հասցնում եմ օգտվել: Հիշում եմ` "Le Fabuleux Destin d'Amelie Poulain" ֆիլմում մի դրվագ կա, որում Ամելին պատմում է, թե ինչքան է սիրում կինոթատրոնում հանդիսատեսի դեմքի արտահայտությունը թաքուն ուսումնասիրել::) Ես էլ մի պահ հայացքս շեղում եմ. ոմանք "կպել" են ստեղնաշարին ու անդադար Ժպտալով ինչ-որ բան են գրում, մեկն անտարբեր հայացքով էկրանին է նայում` ձեռքը դնչի տակ, մյուսի քիթն էլ արդեն մտել է էկրանի մեջ. էնքան լարված ինչ-որ բան է կարդում: Ու դրանից հետո ինձ էլ բռնացնում եմ մեղմ Ժպտալուց էս տողերը գրելուց, հեհե::) Եսիմ խի եմ գրում, ԱՆԿԱՊ գրառում: :pardon Ես վատ եմ, հաստատ: :)) 8 օր է` ընդհանրապես երաԺշտություն չէի լսել, եթե հաշվի չառնենք 2 թեթև կենդանի համերգ: Երեկ վերջապես ինձ CD-player առա, ու ամբողջ օրը լսում եմ միակ ունեցած-չունեցածս` Դրեյքի էն 2 ալբոմը, որ գալուց առաջ գնել էի: Բայց մի տեսակ չեմ ուզում. հիմա տրամադրությունս բարձր է (էստեղ ամեն ինչ իմ պատկերացրածից շատ ավելի լավ է անցնում), իսկ գիրքը կարդալուց հետո Pink Moon-ն էնքան դեպրեսիվ է թվում, Bryter Layter-ն էլ ահավոր ջղայնացնող::( Բացի դրանից լսում եմ, մարդամեկին եմ անընդհատ հիշում եմ ու ահավոր կարոտում: Սիրում եեեմ::love Բայց էսօր երևի մի ուրիշ դիսկ կգնեմ: ԶեՓելին լսելս էնքան ա գալիս… Հմմ…:think

Nare-M
11.08.2010, 21:57
Այնքան ցավալի, նույնիսկ վիրավորական է, երբ հասկանում ես, որ ինչ-որ մեկը քեզ հետ շփվում է, ոչ այն պատճառով, որ ուղղակի ուզում է, այլ որովհետև ինչ-որ բան է ուզում քեզանից: Տարբեր պատճառներ կարող են լինել. ինչ-որ մեկին բան փոխանցել, ինչ-որ բան պրզել, ինչ-որ բանով օգնել և այն, և այն... Եթե կարողանում ես օգնել, անել խնդրածը՝ շատ լավ, քեզ շնորհակալություն կհայտնի ու, հնարավոր է, որ շարունակի քեզ հետ շփվել, բայց անհամեմատ ավելի հազվադեպ: Բայց եթե չկարողանաս օգնել… Մեկը, որ դեռ երեկ քեզ ընկեր էր համարում, ջերմագին բարևում՝ այսօր նուկնիսկ մի հասարակ "Բարև" էլ չի տալիս… Մի՞թե հնարավոր չէ անշահախնդիր ընկերություն:Կամ եթե ունես որոշակի մի պատճառ որի համար դիմել ես, էլ այդ սուտ ընկերությունը ինչի՞ համար է: Առանց երկար-բարակ նախաբանների, պարզ ու ուղիղ ասա, թե սենց-սենց, կարող ես՝ օգնի: Վերջում էլ մի շնորհակալություն է, ինչ է, ասա ու սուս ու փուս հեռացիր… Էլ ինձ համար էլ վիրավորական չի լինի:

Ribelle
12.08.2010, 08:14
Ինչքան ժամանակ ա ակումբ չեմ մտել :( կարոտել եմ :love Հույսով եմ լավ եք ակումբցիներ ջան :love

Kuk
13.08.2010, 23:29
Հա, խոսքս օդնոի մասին ա, որի շնորհիվ համայն մարդկության նախահայրերը տրեխները հագան ու մտան ինտերնետ: Ինչքան ուզում ա ասենք՝ վատն ա, մեկա կայֆ ա, ինչի դեր ասես տանում ա օդնոն հայերի համար, բացի որպես սոցիալական ցանց օգտագործվելուց: Որպես ինֆորմացիայի աղբյուր էլ ա հանդիսանում տարբեր մարդկանց համար. իմանում են՝ ով ում ընկերն ա, ով ում ընկերուհին ա, ով ում հետ ա վիճել, ով ում հետ ինչպիսի հարաբերություններ ունի և այլն: Մարդիկ կան, չէ՞, որ մտնում են մյուսների լենտա ու սկսում են հերթով կարդալ ու վերլուծել իրադարձությունները: Բա որ մտնում են, պետքա անպայման ինչ-որ մեկի հետ խոսան, որտև իրանք ուրիշ կայք չգիտեն, զբաղմունք չունեն ինտերնետում, մենակ օդնոն ա, ու քանի որ այնտեղ էլ բան չկա անելու, մնում ա ծանոթների համբերության հաշվին զբաղվել, սովորել ավելի վարժ գրել: Բա որ կորած բարեկամ ա քեզ գտնում, անպայման գնահատում ա բոլոր նկարներդ, մի քսան անգամ հյուընկալվում ա քո էջ, տեսնում ա՝ ռեակցիա չես տալիս, նոր գրում ա: Հետը զրուցում ես, երկուստեք հարցուփորձ եք անում միմյանց, հարցնում ես.
-Երեխեքը ո՞նց են, մեծդ արդեն դպրոց ա չէ՞ գնում:)
-Չէ, փոքրս էս տարի ինստիտուտը ավարտեց:
-Հա՜…:}
Բա խաղերը, էդ լրիվ ուրիշ թեմա ա: Նույն մարդը օրը մի քանի անգամ քեզ առաջարկում ա կով կթել օդնոյում:(
-Ախպերս, ես ախր կով կթել չգիտեմ, յան տուր, էլի:
-Ոչինչ, ապեր, մենակ պրինյած տուր ու թող որ էն զագռուզկեն գնա, հետո կարաս չկթես:
Ու էդ զագռուզկից իրան ինչ որ օգուտ ա լինում, խոսքի՝ իրա կովը ձագ ա ունենում, ու դու բանից անտեղյակ դառնում ես… Մի խոսքով՝ օգնության ձեռք ես մեկնում ծանոթիդ:
Մի ժամանակ էդ շատ առաջարկվող խաղերը ընդունել էի, որ էլ չառաջարկեին, հետո զգացի, որ սկսեցին ուրիշ խաղեր առաջարկել, որոշեցի էդ խաղերի առաջարկներից ու շատախոս ու անցանկալի ծանոթների հարցերի տարափից խուսափելու համար նոր պռոֆիլով մտնել ու էլի առանց անուն ազգանուն՝ «Ես եմ», ում որ պետք էր, ում հետ հաճախ եմ խոսում, ավելացրի ընկերներիս ցանկում, մի քանի օր նորմալ էր, հետո սկսեցին հերթով հայտնաբերել նոր պռոֆիլս:scare Նորը բացեցի՝ «Էլի ես եմ», էլի միքանի օր, ու նորից հայտնաբերեցին:scare Նոը բացեցի՝ «Էս էլ եմ ես», ու նորից նույն պատմությունը՝ ձանձրալի զրույցներ, հարցերի տարափ, խաղերի առաջարկներ:))
Մեկ էլ կտեսնես՝ լրբերի նկարներ են, վերևում գրված ա՝ «ով ուզում ա հետս խոսա, թող հազար դրամանոց լիցքավորման քարտ ուղարկի»:D Բա ստատուսները, բա նկարների մեկնաբանությունները՝ ֆոտո բայ մեր հարևանի ախպոր աղջիկ, խոսքի:)) Բա որ տենց մեկը օդնոից փախնում ընկնում ա ակումբ՝ բառեվ դզեզ ես ստեղ նօռ եմ գռանցվել, ցհգիտեմ յիսհտ տեղ եմ գռւմ տե ցհե… :( Կարճ ասած՝ դառնում ա մի իրավիճակ, երբ տեղին է ասել՝ ակումբը շոկի մեջ է. օդնոից մեկը մտել է ակումբ ու դաժանաբար երեք հատ գրառում է արել տարբեր թեմաներում: Հայկական կայքերում ահաբեկչական պայթումներ են լինում:scare

ars83
14.08.2010, 01:46
Մարդկանց մի տեսակ կա, շատ հազվադեպ հանդիպող (համենայն դեպս, իմ տեսած մարդկանց մեջ). ուզում եմ այդ տեսակի մարդկանց մասին գրել: Այդ մարդկանց հիմնական գործը կյանքում ուրիշների մասին հոգ տանելն է, օգնելը, ոտքի կանգնեցնելը: Նրանք կարող են մոռանալ օրվա ընթացքում հաց ուտել, քանի որ ամբողջ օրը զանգահարում էին բժիշկներին հիվանդ հարազատին կամ բարեկամին հնարավորինս շուտ օգնություն ցույց տալու համար: Նրանք կարող են գնալ կադրերի բաժին՝ նորեկ ուսանողի համար աշխատանքային պայմանագիր «կորզելու», միաժամանակ անցնելով հաշվապահության կողքով մոռանան մտնել, աշխատավարձ ստանալ: Նրանք անկեղծ կուրախանան ուրիշների հաջողության համար, կասեն՝ եկեք շնորհավորենք, կենաց խմենք ու երբեք չեն հիշեցնի իրենց ծննդյան օրվա մասին: Կզիջեն լավագույն հնարավորությունները ուրիշներին և չեն համարի, որ որևէ մեկն ինչ-որ բան է պարտք իրենց:
Երբ այդ տեսակի մարդիկ ջանք ու եռանդ են դնում ուրիշներին սատարելու գործում, իսկ ուրիշները հետագայում հեռանում են և մոռանում նրանց (օրինակ՝ փոխընբռնման բացակայության պատճառով), երբեմն կռվում, տեսնելիս հազիվ բարևում, նրանց ողջ կարծիքը տվյալ մարդու մասին արտահայտվում է «լավ է, ապահովված է ապրում, հաջողությունների է հասել» կարճ նախադասությամբ: Ընդ որում նրանք չեն հիասթափվում, նույն եռանդով սկսում են նոր որևէ մեկի կայացման գործին նպաստել, սատարել, օգնել: Թռչունների մի տեսակ կա, որ բույն է հյուսում քարանձավների անհասանելի քերծերում: Նրանց հյուսած բույնը մարդիկ, վտանգներն արհամարհելով, գալիս հավաքում-տանում են և ճաշ եփում դրանից՝ համարվում է մեծարժեք խորտիկ: Իսկ թռչունը, տեսնելով, որ բույնը չկա, ճիշտ նույն տեղում սկսում է հյուսել նորը: «Չի խրատվում»,- կասեն ոմանք: Այս մարդիկ էլ այդ թռչնի նման են:
Եթե այդպիսի մարդուց խլես ուրիշների մասին հոգալու հնարավորությունը, գցես մի միջավայր, որտեղ ոչ մեկին օգնելու կարիք չկա, բոլորն առոք-փառոք ապրում են, կփորձի փախչել: Եթե չստացվի, կնվաղի, հոգսերի մեջ կընկնի, կմարի, ինչպես բույսն է չորանում, երբ տանում ես տնկում այլ, իրեն անսովոր հողի մեջ, այլ բնական պայմաններում:
Ոմանք համարում են, որ այդպիսի մարդիկ ցուցամոլություն են անում, ոմանք ընկալում են նրանց որպես անհրաժեշտություն՝ իրենց կարիքների համար օգտագործելու համար, ոմանց համար նրանք հիմար միատիներ են, ուրիշների աչքին՝ անցած դարերից մնացած բրածո, ոմանց համար՝ պատկառելի անձինք են, ոմանց համար՝ «բարի գործերով զուր Աստծո փրկությունը շահել փորձողներ (զի մարդ փրկվում է միմիայն հավատքով, այլ ոչ իր «մարդասիրական» գործերով)», ոմանք էլ երազում են նմանվել նրանց:
Ինչևէ, փաստը մնում է փաստ. այդպիսի մարդկանց հազվադեպ են հասկանում, նրանց մասին կարծիքները շատ են, իսկ նրանց քանակը՝ քիչ:

Մարկիզ
14.08.2010, 22:56
49322Մի ժամանակ սպորտով շատ էի հետաքրքրվում: Բացի ավանդական ֆուտբոլից, հետաքրքրվում էի նաև այն բոլոր սպորտաձևերով, որոնք տեղ էին գտնում հեռուսատէկրաններին: Խոսքս միայն հայկական ալիքներով ցուցադրվող մարզաձևերը չեն: 90-ականներից սկսած (իսկ 90-ականներին սպորտային մրցումներ ցուցադրում էին միայն մեզ հասանելի ռուսական ալիքները), ավելի ստույգ 1994-ից (12 տարեկանից) սկսած, կարելի է ասել ամբողջությամբ դիտել եմ գրեթե բոլոր խոշոր մարզական իրադարձությունները՝ 1994-ին Ռոբերտո Բաջոյի և Իտալիայի հավաքականի «ողբերգությամբ» ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: 1996-ին սկզբից մինչև վերջ նայել եմ ֆուտբոլի Եվրոպայի աշխարհի առաջնությունը, որն ավարտվեց գերմանացիների հաղթանակով… իսկ հետո (նույն թվականի հուլիս-օգոստոսին) հետևել եմ Ատլանտայում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերին: Ահա այս ժամանակ էր, որ բացահայտեցի ինձ օտար ու անհասկանալի թվացող բազմաթիվ մարզաձևերի հետաքրքիր ու գրավիչ կողմերը, սկսեցի հասկանալ, թե ինչ մեծ գաղափար ունեն 4 տարին մեկ կազմակերպվող օլիմպիական խաղերը և ինչու է ողջ մարդկությունը 4 տարի շարունակ անհամբեր սպասում, պատրաստվում հերթական օլիմպիական խաղերին: Սպասումներով ու հույսերով լեցուն սկիզբ, գեղեցիկ ու հետաքրքիր մրցումներ աշխարհի լավագույն մարզիկների, ուժեղագույն մարդկանց միջև, հուզառատ հաղթանակներ, պարտություններ, հիասթափություններ, մարդու ֆիզիկական ունակությունների սահմանների ցուցադրում յուրաքանչյուր օլիմպիական օր, հուզիչ ու փոքր-ինչ տխուր ավարտ: Այս ամենը քեզ գամում է հեռուստաէկրանին: Ահա խնդրեմ, միթե՞ գեղեցիկ ու հուզիչ չէ այս ամենը.
http://www.youtube.com/watch?v=rEweP-FKxtg&feature=related

Հիմա անց կենանք մեզ: Դե, ինչպես ասացի, 14 տարեկանում ուշադրությամբ ու խորին հետարքրությամբ հետևել եմ 1996-ի Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերին: Առաջին անգամ լուրջ սիրահարվել եմ օլիմպիական խաղերի ժամանակ: Սիրահարվել եմ ու այդպես մեկ թե երկու տարի սիրահարված ֆռֆռացել::)) Սիրահարվել եմ (չզարմանաք ու չծիծաղեք) այն ժամանակ ինձ չնաշխարհիկ թվացող մարմնամարզուհու վրա: Տանջվում էի, մեռնում, գիշերները չէի քնում, սիրում էի: Մտածում էի՝ ո՞նց գտնեմ դրան, երանի դրա սիրածին կամ սիրածներին: Ասում էի՝ գոնե 8-րդ սիրածը ես լինեմ էլի:(: Ամեն օր նրա անուն ազգանունը շուրթերս էին: Սպորտային գիմնաստիկայի մրցումները տևում են մի քանի օր… Դրանից հետո ես նրան այլևս չեմ տեսել: Օլիմպիական խաղերից հետո որոշ ժամանակ հետևում էի գիմնաստիկայի այն մրցումներին, որոնք ցուցադրվում էին հեռուստացույցով, բայց…:( այդպես էլ նրան այլևս չտեսա: Երևի պատճառն այն էր, որ Ատլանտայի օլիմպիական խաղերի ժամանակ նա արդեն մարմնամարզուհու համար արդեն մեծ էր՝ 18 տարեկան (այս մարզաձևում կարիերան շուտ սկսվում և շուտ էլ ավարտվում է)… Մի խոսքով… մոռացա նրան, անցան տարիներ, անուն էլ մոռացա, ազգանունն էլ… Դեմքն էլ…
Բայց այսօր չգիտես ինչու հանկարծ հիշեցի առաջին սիրուս…:) Սկսեցի փնտրել ու գտա: Գտա շատ քիչ բան մի մարզուհու մասին, ով մասնակցել է 1 օլիմպիական խաղերի և երկրորդ տեղ է գրավել, ինչպես նաև եղել է աշխարհի չեմպիոնուհի:

Տեսնես ամուսնացել է՞…:8

Հա, չմոռանամ ասել. նա ռուս է…
http://video.mail.ru/mail/rometa08/34/69.html
http://video.mail.ru/mail/rometa08/34/68.html

http://olympiada.sport-express.ru/2010/paper/1996-07-09/15_4

Ժունդիայի
15.08.2010, 08:35
Ամենա մեծ կապանքը, որ կարող ենք ունենալ մեր կյանքում դա այն է, երբ մենք բացահայտում ենք, որ չենք դառնում այն անհատը, ինչ իրականում չենք, սակայն ուրիշներն ցանկանում են, որ լինենք:
Երբ սկսում ենք ապրել այն ամենի շուրջ, ինչ ուրիշ մարդիկ ցանկանում են, որ լինենք կամ դառնանք, դա նշանակում է, որ ավելի ենք անհագստանում, թե ուրիշներն ինչ ձևավորված կարծիք ունեն մեր մասին, քան անհրաժեշտ է, որ մենք իմանանք մեր վերաբերյալ: Ժամանակ կար ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե մարդիկ ինչ տպավորություն ունեն անձիս շուրջ: Բայց այսօր, թե ի՞նչ են կարծում, ամենա քիչն է ինձ անհանգստացնում (եթե, իհարկե նրանք չեն, որոնք սիրում են ինձ իրականում), որովհետև իմ փրկությունը կախված չէ, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին, սակայն նրանից, թե Բարձրյալն ինչ գիտի իմ վերաբերյալ (ցավոք ամեն ինչ):

Ասածս ինչ է: Չգիտեմ, սակայն գիտակից կյանքիս ընթացքում ամեն տեղ, ամեն բնագավառում հանդիպում եմ մարդկանց, որոնք չգիտես ինչու սկսում են չարախոսել, շինծու ակնարկներ սփռել այն մարդկանց վերաբերյալ, որոնց քիչ թե շատ հարգում եմ, սիրում, ակնածանքով վերաբերվում: Սակայն, «չարախոսիս» որքան էլ «հարգեմ», էական չէ կվրոդվեմ նրան պահի տակ, միշտ չեմ սիրում նման զրույցներին ընթացք տալ ու միշտ փորձում եմ չլսելու տալ, շատ անգամ կտրուկ ընդվզել, փորձելով կանխել ինձ բավականին հայտնի տհաճ զարգացումները: Զգում ես` ցռկվում են, պատեպատ տալիս, (կայֆ ա:love) բերանախոռոչում հավաքված թունավոր թուքն այդ պահին ցանկանում դուրս նետել, սակայն լավ է` միշտ հնարավոր է դառնում այդ արտադրանքն ուղարկել տվյալ անձի ստամոքսը: (կայֆի կրկնակի դոզա:love)
Հեռու ինձմե ապո, Աստծուն սիրես: Կարող ես նեղանալ, մտքիդ մեջ էլ հայհոյել, թողնում եմ, մենակ հեռու:

***

Լավ է, երբ տեսնում ես, որ ժամանակ անց փնովվողն ու փնովողը ընկերացել են: Հոգիդ հերթական անգամ սկսում է թեթև ապրել, որ հնարավորինս մասնակից չես եղել սույն կուղբանմանի՝ կեղտահորի բույրով զրույցներին: Հրճվանք ես ապրում ու ակամայից քմծիծաղում ըսպեսնա «ծուռ» աշխարհքի վրա:

ars83
15.08.2010, 14:48
Մի քիչ չինացիքիցս պատմեմ: :))

Օրնիբուն աշխատում են, առանց հանգստյան օրերի: Չնայած «աշխատելը» մի քիչ ուժեղ է ասված, երևի, հաճախ տեսնում եա, օրինակ, Ջանլինի մի մոնիտորին բացած ծրագրի կոդ, մյուսին՝ չինական լուրեր, լապտոպին էլ՝ youtube-ով ինչ-որ շոու մայրենի լեզվով: Շոուն, հավանաբար, հումարային է, որովհետև, ժամանակ առ ժամանակ, ծիծաղում է, ինչ-որ ռեպլիկներ փոխանակում ամուսնու հետ: Բողոքում է, որ գործը դանդաղ է առաջ գնում: Մի քանի օր առաջ մտավ աշխատասենյակ, ասում է՝ ինքնասպան եմ լինելու: :think Ամուսինն անվրդով տեսքով նստած է: Ասում եմ՝ ինչո՞ւ ես ինքնասպան լինելու: Թե՝ գործս չի ստացվում: Դե ես էլ, յազվության առիթը չկորցրի :oy, ասացի՝ խառակիրի՞ ես անելու քեզ: Մի ակտիվացան մարդ ու կնիկ, թե՝ չէ՛, չէ՛ :nono, մենք խառակիրի չենք անում, դա ճապոնացիներինն է: Չեն սիրում ճապոնացիներին և միանգամից սկսում են ժխտել, երբ խառնում ես իրենց նրանց հետ: Ըստ իրենց՝ ճապոնացիները շատ դաժան ազգ են, չինացիներից են վերցրել իրենց լեզուն և մշակույթի մեծ մասը: Վերադառնամ խառակիրիին: Ամուսինը միանգամից հետաքրքրվեց, թե ինչպես են մեզ մոտ մարդիկ ինքնասպան լինում: :think Ասում եմ՝ կամրջից իրենց գցում են, օրինակ: Ցավակցական դեմքեր արեցին, օ՜-ո՜ւ արեցին ու հարցրին, թե որն է հիմնական պատճառը, որ ինքնասպանություն են գործում մեր երկրում: Ասում ես՝ աղքատությունը, դեպրեսիան: Աղքատության վերաբերյալ նկատեցին, որ խառակիրի անողները հաստատ այդ պատճառով չեն մեռնում, քանի որ խառակիրիի թուրը թանկ «հաճույք է», և քչերն ունեն դրանից:
Ամուսինը շատ է սիրում զենքից ու պատերազմներից խոսել: Հատկապես երկրորդ համաշխարհայինից: Սկսեց ակնարկներ անել, որ ամերիկացիք լավ են արել, որ բոմբ են գցել ճապոնական քաղաքների վրա :{, այլապես ճապոնացիները գալիս էին՝ իրենց կոտորեին: Տեսնելով, որ ամերիկյան պատերազմական ստորությունների վերաբերյալ վերաբերմունքս խիստ բացասական է, չհամառեցին: Կինն էլ անհանգիստ դեմքի արտահայտությամբ հայտնեց, որ լսել է՝ իբր ամերիկացիները ճապոնացիների հետ զորավարժանքներ են անում: «Ու չգիտես ինչու, այդ ամենը՝ Չինաստանի սահմանների մոտ»,- հավելեց մտահոգված:
Մի հետաքրքիր հատկություն ունեն, երեխաների նման. երբ հաց են ուտում, վերադառնում աշխատասենյակ, պետք է գոնե մի կես ժամ անպայման քնեն: Գլուխները դնում են ձեռքերին, կամ հենում պատին ու քնում: :) Հետո վեր թռնում, աչքերը հնարավորինս մեծ բացում ու կպած նայում մոնիտորին:
Մեկ-մեկ դուրս եմ գալիս սենյակից, ամուսիններով որոշում են քնքշություն ցուցաբերել միմյանց նկատմամբ: Ավելի ճիշտ, կինը: Քնքշությունն էլ արտահայտվում է նրանում, որ գնում է, կանգնում ամուսնու ետևում, գլուխը դնում ուսին, և միասին ինչ-որ տեսահոլովակ են դիտում: :)) Հենց մտնում եմ աշխատասենյակ, միանգամից իրարից անջատվում են, կինը ամաչկոտ ժպտում է, վազում է իր տեղը, ամուսինն էլ սկսում է ասել՝ work, work: Չինո ռաբոծյագո, օբլիկո մոռալե:
Երբեք չեն հրաժարվի առաջարկված ուտելիքից, բայց իրենք էլ հյուրասեր են: Անցյալ անգամ կինը տեսավ ժամերով ծրագրային կոդ եմ բզբզում, մի մեծ խնձոր վերցրած եկավ, թե՝ կեր, որպեսզի լավ աշխատես: :)
Մի անգամ հարցրի ամուսնուն՝ որ չինական թեյն է լավը, իրենք որն են խմում: Ասում եմ՝ կանա՞չ, թե՞ սև, թե՞ սպիտակ: Զարմացած նայեց վրաս, ասում է. «Սև կամ սպիտակ թեյն ի՞նչ է»: Իրենք միայն կանաչն են խմում, այն էլ թարմ, հավաքելուց հետո 1-2 ամսվա ընթացքում: «Դրանից հետո,- քիթը ծռելով հայտնեց Ջինը,- թեյը չորանում, հնանում է»: Սեղանին մի փոքր տուփ թեյ ուներ դրած, ինձ ասաց՝ փորձիր, եթե դուրդ գա, վերցրու քեզ: Ես էլ փորձեցի, դուրս եկավ, բայց չվերցրի, քանի որ ունեի տարբեր տեսակի թեյեր: Երեկ բոլոր թեյերս միանգամից վերջացել էին, չհասցրի խանությից գնել, մտա աշխատասենյակ, տեսա նստած են, ասացի՝ եղն ու բրինձս տվեք: :)) Այդպես չէ, իհարկե, հարցրի՝ արդյո՞ք մնացել է այն թեյը, որ ինձ առաջարկում էին: Պարզվեց, որ տվել են մեր ռուս աշխատակիցներից մեկին: Ասացի՝ լավ, վաղը կգնեմ, ուզում էի դուրս գալ սենյակից, մեկ էլ ամուսինը կնոջը հրաման տվեց, որ ինձ համար մի տուփ հանի իրենց պահեստից: Երևի իրենք էին նոր սկսել խմել, մի փոքր էր վրայից վերցրած: Հրաժարվեցի, սկսեցին համոզել, թե սա իմ տեսած հին տուփն է (որի մասին մի րոպե առաջ ասում էին, որ տվել են ռուսին): Ես էլ որոշեցի չհամառեմ, վերցրի, հիմա նստած խմում եմ ու մտածում, թե ես ինչ տանեմ իրենց նվեր Հայաստանից: Չնայած, երևի ինչ էլ տանես, կուրախանան ու կասեն «Օ մայ Գա՜դ»: :))

Բարեկամ
16.08.2010, 08:46
Ես թիավարում էի ձյուների միջով: Չունեի նպատակակետ կամ գագաթ` հասնելու: Հանել էի բոլոր տեսակի կետերը ճանապարհիցս: Նպատակը հենց ու միայն թիավարելն էր: Պրոցեսը: Ոչինչ դրանից այն կողմ, ոչ մի թաքուն տեսլական, ոչ մի հեռապատկեր: Միակը, սկզբնական ու վերջնական, թևերիս հավասարաչափ, պարբերական շարժման կորերով հաղթահարելն էր ձյունն ու ճանապարհը, շարժվելը` դեպի առաջ:
Առաջն այդ` առանց սահմանի, միակ նպատականման բանն էր, ինչը թելադրում էի շփոթված ուղեղիս, որը քրտինք մտած փորձում էր որոշել ու բնորոշել կետեր: Էլ չի լինելու, սիրելիս: Ոչ մի հիասթափություն: Ճանապարհն անվերջ է, ձյունը խորը, մշտապես: Այս կողմերում կլոր-տարին ձմեռ է` սպիտակ, սառը, ու չփորձես ձանձրանալ: Փոխարենը, սիրելիս, փորձիր վարժվել պարբերական շարժման հավերժությանը: Երկու ձեռք, ու երկու ոտք, ու մի զույգ պինդ դահուկներ:

Ես թիավարում էի ժամանակը: Այս կողմերում ժամանակը, ձյունն ու ճանապարհը նույն անունն ունեն, բայց դրանք անվանելու անհրաժեշտություն չի լինում, քանի որ գործ ունենք հավերժության հետ: Իսկ մենք անվանում ենք միայն վերջավորն ու անցողիկը: Այդպես է:

Ու հիմա այստեղ, տալով անուններ` ձյուն, ճանապարհ, ժամանակ.., ես թարգմանում եմ պատկերների լեզվով այն, ինչից մնացել են հուշ-զգացողություններ: Բայց թե լինեիք այնտեղ, ու թիավարեիք ինձ հետ ճանապարհն առանց նշանակետի, մենք կլռեինք ամենահարուստ ու ամենաանկեղծ զրույցն աշխարհում: Իրերն այստեղ անուն չէին ունենա, ու չէր անվանարկվի ոչինչ. ոչ սերը, ոչ ընկերությունը, ոչ սիրտը և ոչ էլ լուսաբացի արևը, որին մենք ևս չէինք կասկածի, անգամ սև գիշերը, երբ ձյունն ու լուսինը չքնաղ են:
Ես հիմա էլ լռում եմ ամենահարուստ զրույցն աշխարհում…

Կեսօրին ձնամրրիկ էր: Սառցե փոշին ծակծկում էր դեմքս ու պոկվում անհայտ ուղղությամբ` իր հետ տանելով մաշկիս մեջ կուտակված աղբը, ու ես հաճույքով պարզում էի դեմքս հանդիպակաց քամուն: Անասելի մաքուր սառնությունից ուղեղս պարզվել էր ու խաղաղվել, ու կարիք չկա երբևէ փորձել հերոին` դա ճաշակելու համար: Ես մաքուր եմ:

Երեկոյան կողմ մրրիկը դադարեց: Ճանապարհն անբիծ արդուկած ուլտրաճերմակ սավան էր, ինչպես իմ մտքերը: Ափսոս միայն, որ չտեսա մայրամուտը: Սարսափելի գեղեցիկ կլիներ: Այն հետևում էր, իսկ ես այլևս չէի շրջվում:

Առավոտյան դիմավորեցի լուսաբացը: Ամեհի էր` սպիտակ, անծայրածիր աշխարհի վրա բարձրացող: Ծնկներս ծալվեցին, ու ես իջա փափուկ իմ սիրելի ձյան մեջ…

Էլիզե
16.08.2010, 21:10
Ինչ եղբայրներս մեծացել են /չնայած` ես ինչ ծնվել եմ իրենք մեծ են եղել :unsure բայց դա իմ այսօրվա մտորումների հետ կապ չունի :)) / ամեն տեղ երեքով էինք գնում` ես, մաման, պապան: Երեքով գնում էինք ծնունդ-կնունք-հարսանիք-ծով-ման գալու-գյուղ... Երեքով միասին էինք ոչ թե նրա համար, որ "պետք է", այլ ուղղակի` մենք երեքով իրար շատ լավ ենք հասկանում, իրար հետ մեզ հաճելի է... Կողքից մարդիկ միշտ ասում են.
-Շատ ես կապված ծնողներիդ հետ, էտպես ճիշտ չի...
Ես էլ միշտ կատակում եմ.
-Հա, մամայիս-պապայիս օժիտ եմ տանելու :)) :
Էս տարի առաջին անգամ ծնողներս գնացին ծով առանց ինձ /նոր աշխատող եմ, ինձ արձակուրդ չի հասնում :cry2 / ու ես հասկացա` ճիշտ են ասում մարդիկ` շատ կապված եմ, էտպես ճիշտ չի....միշտ կարծում էի` կմեծանամ կապվածությունս կանցնի... բայց դե...

Ասում եմ` չբռնեմ ես էլ մեծանա՞մ... հնն՞... չէ՜, ջանմ, շուտ է դեռ, մյուս տարի կմեծանամ :)) :

VisTolog
17.08.2010, 09:56
Երեկ մի հատ շուն էր սիրահարվել ինձ::D Կղքով անցա, մեկ էլ տեսնեմ հետևիցս նայումա: Կանգնեցի, շուռ եկա: Տեսա արդեն ինձ քիպ կպածա: Սխալմամբ մի քիչ սիրեցի, ու գնա՜ց... կպավ էլ պոկ չէր գալիս: Նույնիսկ թռավ վրաս::)) Տենց էդ շան հետ գնացի մտա խանութ, խանութից դուրս եկա, հետո կամաց-կամաց իրան սիրելով, վրայիցս «ցրեցի»

Այ սերը տենցա լինում::roll
Բայց մի բան չիմացա՝ տղա՞ էր, թե՞ աղջիկ::think

Ungrateful
18.08.2010, 02:12
Հետաքրքիր շինություններ են պադյեզդները... Ամառը հով, ձմեռը տաք:

Բարեկամ
18.08.2010, 07:24
Ռեժիսորներն իրենց լավագույն երազանքներն ու ցանկությունները սարքում են ֆիլմ ու ներկայացնում մարդկանց, որոնք ներշնչվում են, թե դա կենդանի կյանքն է: Հարցը նրանումն է, որ ներշնչվում են ուրիշի երազանքներից, որոնք սիրուն են!, դինամիկ!, հզոր ու առողջ, բայց այնուհանդրեձ ուրիշինն են, որոնց իրենք` դիտորդներն ու ներշնչվողները, պատրաստ չեն: Մինչդեռ ռեժիսորները, ֆիլմերի միջոցով կյանքի կոչելով իրենց ներքին, նվիրական ցանկությունները, ի վերջո իրագործում են դրանք` սեփական հաջողության պլատֆորմում: Բեմի վրա կանգնած, ֆոտոապարատների կայծակի ներքո, հիացած հայացքներ, շողշողուն դահլիճ` նրանք դառնում են նույնքան սիրուն, դինամիկ, հզոր ու առողջ, որքան իրենց ստեղծագործությունն էր: Ոչ մի տարբերություն:

Իմանալ միայն` իսկ ինչն է, որ հավասարեցնում է բոլոր մարդկանց: Ուր չկա ուրիշի և սեփական երազանք, ուրիշի և սեփական հաջողություն, ուրիշի և սեփական կյանք:

*e}|{uka*
18.08.2010, 16:57
-Բարև ձեզ,- դեռ խանութի դուռը լրիվ չբացած ասաց տղան ու ներխուժեց խանութ, որի մասին կարդացել էր գոյություն չունեցող մի գովազդում:
-Բարև ձեզ երիտասարդ,- ժպիտը դեմքին պատասխանեց վաճառողուհին:
-Խնդրում եմ ինձ օգնեք, ինձ «Ռոմանտիկա» է հարկավոր, մոտավորապես 2-3 կիլոգրամ:
-«Ռոմանտիկա՞»,- զարմացավ վաճառողուհին:- Գիտեք «Ռոմանտիկա» չունենք, այն վաղուց վերջացել է, օֆիսում էլ չկա, էլ չեն արտադրում: Երևի մեր մասին ինտերնետում եք կարդացել, այո՞:
-Ահամ,- գլխով արեց երիտասարդը: -Բայց ձեր սայթում՝ վաճառվող ապրանքների ցանկում, կապույտով գրված էր «Ռոմանտիկա»:
- Գիտեք, հիմա շատ քիչ է պահանջարկը, էլ չեն արտադրում ,սայթն էլ երևի շուտվանից չեն թարմացրել: Դուք երևի գրող եք, կամ ուսանող հումանիտար գիտությունների գծով,- տղային ուշադիր ոտքից գլուխ սկսեց տնտղել վաճառողուհին:
- Չէ, ես ուղղակի երիտասարդ եմ: Իսկ լավ ի՞նչ կարող եք ինձ առաջարկել «Ռոմանտիկայի» փոխարեն:
-Հմմմ,- տեսնենք-տեսնենք:
Վաճառողուհին սկսեց նայել համակարգչի էկրանին, մի քանի անգամ «էնթեր» սեղմեց, մի քանի անգամ մկնիկը տարավ-բերեց էսկողմ-էնկողմ, մի երկու հատ էլ «քլիք-քլիք»: -Ուրեմն, կա օրինակ «Ներշնչանք»: Բայց քանի որ շուտ է ցնդում, տեղում պետք է օգտագործել: :))
-Հմ...լավ տվեք, -համաձայնվեց երիտասարդը, -հո ձեռքերս թափ տալով չե՞մ դուրս գա: -Իսկ կասե՞ք, որ ապրանքն ավելի շատ պահանջարկ ունի:
-Մեր մոտ ամենաշատ «սպռոս» ունեն, մեկ վայրկյան... «քլիք-քլիք», «էնթեռ»...ըըը.... ուրեմն «Հումորը», «Համառությունը»,«Հպարտությունը» «Ցինիզմը», «Իռոնյան», «Հավատը»:
-«Սերը» չկա՞:
-Դե «Սերը» բոլոր ժամանակներում էլ մեծ «սպռոս» ունի:
-Իսկ ի՞նչ արժի: :think
-Շատ, շատ, շատ, շաաաաաաաատ թանկ է: Վաճառվում է գրամներով: «Ֆիրմիննի» ապրանք ա, տեղական չի: Շատ քչերն են թույլ տալիս իրենց այդպիսի շռայլություն :D Միասնական փաթեթ էլ կա՝ //ավելի էժան, քան ինքը «Սերը»// «Սեր և ատելություն», «Սեր և խանդ», «Սեր և արհամարանք»: Մեկ-մեկ էժանի հետևից են ընկնում քո նման երիտասարդները՝ընտրելով «Սեր և խանդ», տալիս կնիկներին սպանում, բայց դե ի՞նչ մեղավոր են, երկիրը երկիր չի, փող չկա :( : Օրինակ քեզ երիտասարդ երբեք չեն նվիրե՞լ «Սեր»,- աչքերը դեպի առաստաղ տանելով ու երազանքների գիրկը ընկնելով, հարցրեց վաճառողուհին// երևի ջահել վախտերն էր հիշել//: :D -Ինչպիսի՜ ժամանակներ էին: :roll
-Չէ, երևի ես շատ երիտասարդ եմ, դեռ չեն նվիրել:
-Դե երևի կհասցնեն :roll, հա մոռացա ասեմ, «Սերը» պարտադիր չի գնել, բոլորիս մեջ էլ կա էտ «ապրանքի նշույլը», որ ջրես, հոգ տանես, մոլախոտերը մաքրես, կարաս արդեն քո խանութը բացել: :)) Բայց դե ոչ բոլոր մարդիկ են հավատում դրան, մարդկանց չի հերիքում՝ հավատ, հույս, համբերություն: Հը՞ բալես, հիմա որի՞ց փաթաթեմ, ընտրեցի՞ր:
-Հա, իհարկե... ուրեմն ինձ մի 2 կիլոգրամ «Ներշնչանք», ու մի-մի կիլո «Հույս», «Հավատ» ու ...ըըը... «Համբերություն»: :pardon
-Շնորհակալություն գնումների համար: :))
-Ցտեսություն:

Ուրվական
18.08.2010, 20:41
Երկու օր առաջ վերադարձա Ղարաբաղից՝ հորեղբորս տանն էի: Հիանալի բնություն, լիքը կռված տղեք, հիանալի մարդիկ, դժվար կյանք: Հալալ ա էն մարդկանց, ովքեր հիմա ապրում են էդտեղ ու ստեղծում:
Լավ անցավ մի քանի օրը: Հորեղբորս երեխաների հետ խաղում էի, ես էլ ինչ-որ չափով երեխա էի ինձ զգում: Վերադառնալու օրը, երբ բոլորն արդեն նստել էին մեքենան, հորեղբորս աղջիկը՝ 7 տարեկան, բոլորին հաջող էր արել, ու ինձ բռնել էր, չէր թողնում գնամ: Մեկ փորձ, երկու փորձ, չէ, տեսնեմ՝ չի թողնում, ասում ա դու կմնաս ստեղ: Ասում եմ, անուշ ջան, թող որ գնամ, նկարները հանեմ, ուղարկեմ: Ասում ա չէ, նկարները ստեղ էլ կհանես: Մի հատ կծեցի, պաչիկ արեցի, էլի չթողեց, քաշում էր շորերիցս: Էդ պահին 5 տարեկան հորեղբորս տղան, որ խաղում էր իր մեքենայով, թողեց ու եկավ, բռնեց ոտքիցս ու ասեց "ցես գնում, ցեմ թողում": Ու տենց երկուսով բռնել ու կանգնել են: Նայում եմ, որ բոլորը մի ձևի հուզված են: Ընդհանրապես ես ինձ արդեն բավականին ժամանակ ներշնչել եմ, որ ջղայն ձյաձյա եմ ու հանգիստ կարամ վերաբերվեմ ամեն ինչին: Բայց էդ պահին աչքերս որ թարթեցի, խոնավություն զգացի աչքերումս: Մի պահ չհավատացի, բայց... իրոք խոնավ էին: Երկուսին էլ պաչիկ արեցի ու զոռով գնացի, նստեցի մեքենան....
Աչքիս առաջ իրանց աչքերն են...

Adam
19.08.2010, 01:08
արա էս ինչ ա կատարվում արա... :angry :(:(
հանեք էս երգը մեջիցս խնդրում եմ... աաաաաաաա :angry
իրեք օր ա անընդհատ մտքումս ա... չեմ կարողանում դուրս հանեմ,...
շակիրա վակա վակա էէէ....
ցամինամինա զագառեվա, դիս թայմ ֆոռ էֆռիկա...
աաաաաաա

սուրբ կույս գվադելուպե: Տեր Աստված:

խՆԴՐՈՒՄ ԵՄ… :oy
:(

վատ եմ... :(

մի բան արեք էլի...
անտիաֆրիկոզ սրսկեք... գժվում եմ... : :angry



Հ.Գ. :D մի րոպե, էս վերևինը ե՛ս գրեցի՞ ...
չէ, վատ եմ:


Հա...
մոացա ասեմ, որ առակս կցուցանե այն, որ պիվի վրից երբեք արաղ չխմեք:
:8 :(

քաղաքացի
19.08.2010, 21:42
Պատկերացնում եմ: Զվարթնոց օդանավակայանի ղեկավարող տաճար: «Էկա՜վ, Էկա՜վ…» ու բոլորը իրար խառնված կապ են տալիս ստեղ, էնտեղ ու դրանից ընդամենը 5 րոպե հետո մայրաքաղաքի կենտրոնի բոլոր պողոտաները պարալիզացվում են: Պարալիզացվելուց 15 րոպե անց Մեղեդի սրճարանի «ՎԻՊ» տարածքի մոտով անցնելուց տեսնում եմ պատից կախված 15"-անոց էկրաններին, Հ1-ի ուղիղ եթերով ցույց են տալիս, թե ինչպես էն կարմիր գորգը գլորում քառասուն զույգ ծիծակ և անճոռնի կոշիկների դիմացով հետո մի քառասուն գլուխ են ցույց տալիս, մեկը մյուսից անասուն… կներեք՝ կենդանի): Քաղաքը մահացավ: Բացի դռոցից ու խշ-խշից միայն մի բան կլսեիր՝ «մայթի վրա մնա, հետ անցի, ՀԵՏ ԱՆՑԻ, դռռռռ դռռռռ»:
Բարեբախտաբար մայթերով քայլել թույլատրում են և մոտ կես ժամվա գործս անելուց հետո, կրկին վերադառնում եմ ամայացած պողոտայի մայթին, որտեղ արդեն պարզ դարդձավ, որ մեքենաները խաչմերուկներում պետք է պողոտայից առնվազն մի 50 մետր հեռավորություն պահպանեն, իսկ մարդիկ մայթի եզրից՝ 4-5 մետր: Տեսարանն ինձ հիշեցրեց մանկությունիցս մի դրվակ, որտեղ հին մի վթարային շենք պետք էր պայթեցնելով հիմնահատակ անել: Բացի այն, որ ոստիկանները շատ ավելի բարի էին մարդկանց հետ ուրիշ ոչ մի տարբերություն չկար այսօրվա «պայթյունավտանգ պողոտայից»:
Վերջը տենց էլ չիմացա անցա՞ն, չանցա՞ն, պայթե՞ց, թե՞ չպայթեց:
Դե եկ վարդապետ ու մի խենթանա… Էէէ… Թո՜ւ, էս ի՞նչ եմ ասում: Վարդապետները գնացել էին էն սհաթը օրհնելու…

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում :)

Արևհատիկ
19.08.2010, 22:09
Մի քանի օր առաջ հարսանիք էի գնացել: Ուրեմն էդ հարսանիքի ընթացքում, երբ հնչում ա հայերեն, թեկուզ ռաբիզ երաժշտություն, ինչպես համարյա բոլոր հարսանիքներում, երիտասարդների մեծ մասը չի պարում:
Իսկ այ, երբ երգում են «կայֆույեմ», «դոլյա-դոլյա» և նմանատիպ ինչ-որ բաներ, մենակ երիտասարդության աշխուժությունը տեսնեք: Բացի ինձնից ու Արփիից բոլորը պարում են:dance Ինչ պարել է, ցնծում են, իրենց յոթերորդ երկնքում են զգում: Հլը կողքից էլ մեզ ասում են լավ երգեր ա, խի չեք պարում :}:cry
Լավ ա էդ պարողները երգի բառերը չեն լսում կամ չեն հասկանում, թե չէ նենց էին խորացել էդ երգերի մեջ, որ կարող ա շատ արտասովոր տեսարան ստացվեր :}

ՀԳ. դպրոցական տարիների դիսկոները հիշեցի :roll :D

Նարե
20.08.2010, 00:17
Էսօր վերադարձել եմ Արցախից, երկրորդ անգամ էի գնում, բայց էս անգամ նոր հասցրեցի տեսնել իրական Արցախը: Առաջ մենակ Ստեփանակերտն ու Խոջալուն էի տեսել, իսկ էս անգամ Աղդամ, Ֆիզուլի, տեղեր, որոնք ոչինչով չեն հետաքրքրի զբոսաշրջիկին, տեղեր, որ ես էլ եթե երկրորդ շանս ունենայի, երևի թե չուզենայի գնալ. մեկ-մեկ վատ չի ապրել անգիտության մեջ, վարդագույն ակնոցներով, նամանավանդ էս դեպքում, երբ տեսածս իմ գաղափարներին ոչինչ չի ավելացնում: Տեսնում ես հսկայական քաղաք, լրիվ ավեր, բայց էլ ոչ ավար, ամեն տեսակ ավարը, որը հնարավոր է, որ լիներ, վաղուց սրբել-տարել են: Ու ջհանդամը, թե էտ ամենը ընդհամենը ազերիների քաղաքներ են եղել, դրանք մարդկանց քաղաքներ են եղել, սովորական, իմ, քո պես մարդկանց տուն, որի ամեն քարը երևի ընտանիքով դժվարությամբ բերել են ու քարը քարի վրա են դրել, որտեղ դեռ խաղաղ ժամանակ քաղաքի գերեզմանատանը մայրը թաղելա իրա դեռ կյանքը նորմալ չվայելած բալիկին ու վերջին սփոփանքը եղել է գոնե մեկ-մեկ շիրիմին գնալը, որտեղ մի ժամանակ միգուցե հայն ու ազեին լավ հարևաններ են եղել ու մի սուրճի բաժակով իրարից մածունի մերան են ուզել: Ինչքան էլ թշնամիդ լինի, ինչքան էլ գիտակցես, որ ետ տների բնակիչներից գոնե կեսից ավելին ցանկացել են իմ ու իմ նմանի ամենադաժան մահը, մեկ է էլի ճնշող է, որովհետև ամենից առաջ մենք մարդ ենք:
Եկել եմ տուն, մամաս առաջին բանը, որ հարցնում է, սա էր.
-Հն բալես, ի՞նչ տեղ էր Ֆիզուլին, ապերի չաստը նորմալ էր: Ապերի մոտ ամեն ինչ լա՞վ էր, քո աչքով տեսա՞ր:
-Հա, մամ ջան, լավ բնություն կար, էնքան համով թուզ եմ կերել, նայի երկու հատ խակ նուռ էլ եմ բերել, նուռն ու թուզն ամեն տեղ էին: Ապերս էլ շատ լավա, շատ լավ տրամադրությամբ:

Կներես ՄԱՄ ջան, հենց ապերիս խնդրանքով քեզ խաբեցի, Ֆիզուլին ահավոր էր, մեռելների քաղաք ոնց որ լիներ, որտեղ երբ կենդանի ինչ-որ բան էիր տեսնում, զարմանքից ապուշ էիր կտրում, իսկ ապերիս կողքի մահճակալին քնող տղան երեկ երակներն էր փրթել ու ոչ մեկ նորմալ պատճառը չգիտեր, թե ինչու:

Աստված ի՛մ խնդրում եմ, թող երբեք ոչ մի տեղ պատերազմ չլինի, երբեք ոչ մի ծնող չանհանգստանա իրա բալիկի համար, թե ոնց էր տրամադրությունն ու առողջականը բանակում:

Բարեկամ
20.08.2010, 09:00
Հզոր մարդիկ նրանք են, որոնք տեսնում են մյուսների հզորությունը ևս: Հատկապես, երբ վերջիններս տկար են:

Kita
20.08.2010, 21:17
Մի հատ էշ խասյաթ ունեմ, եթե գիտեմ, որ դիմացինս վատ զգա որևէ քայլիցս, իսկապես վատ զգա, առավել ևս, եթե դիմացինս ինձ հեռու մարդ չէ, իմ համար գոնե չնչին նշանակություն ունի, երբեք նման քայլ չեմ անի: Հիմա էտ էշ խասյաթիցս ես հա էլ տուժում եմ չնայած, բայց դե ցավալին ինչն է, որ մեկ-մեկ մոռանում եմ, որ դիմացիներս տենց չեն վարվում ինձ հետ, երևի ճակատիս գրած է` «Ցավացրեք նրան, տենց պետք է էլի» ու դրանից հա ավելի տուժվում: Փաստորեն ինչքան մեծ նշանակություն ունի փոխադարձությունը, քեզ պետքական զգալը: Ինչքան մեծ նշանակություն ունի նույնիսկ չնչին ուշադրության նշյուլները, էլ չեմ խոսում, երբ դրանէ բացակայությում են:
Էն երեխեքը ոնց են լինում, երբ պետք է խաղում են տիկնիկի հետ, երբ չէ կողք դնում, կողք անցնում, տոսետ վարվում մի անշունչ, անզգա կուկլայի պես: Էտ է էլի կյանքը, մենք էլ ուղղակի կուկլաներ::)

Shah
20.08.2010, 21:30
Էսօր մեր համաշխատողներից մեկի հետ վիճում էինք կարելի ա ասել... Ինքը իրա "մարդակեր" նախնիներից ու նրանց "արիական" արարքներն էր պատմում քիթը ցից ու ուզում էր ցույց տա, որ սևերը պակաս չեն սպիտակներից. ես "համեստաբար" լռում էի ատամներս կրճկրճացնելով, աղքատ բառապաշարիս հայհոյելով: Բայց երբ հարցրեց թե իմ ազգը ինչով ա հայտնի մարդկությանը, այ էդտեղ արյունը տվեց գլխիս ու ռասսիզմս բազմապատկվեց.. Մի հատ խորը շունչ քաշեցի ու ինձ զսպելով ու համբերությամբ լիցքավորված սկսեցի գուգլի օգնությամբ "լուսավորել" տգետի գլուխը, ցույց տալով թե ովքեր են Անաստաս ու Արտեմ Միկոյանները, Հովհաննես Ադամյանը, Շարլը, Գարի Կասպարովը և այլ Հայ հայտնիները... հուզմունքից ու ճղայնությունից էտքանը իմ աղքատ բառապաշարով հասկացրեցի (լրացումն էլ վիքին էր օգնում) ու դուրս եկա սենյակից: Դուրս եկա ծխեցի ու հետ եկա տեսնեմ դեռ վիքիպեդիան ա նայում բառի բուն իմաստով բերանը բաց: Չնկատելու տվեցի ու գնացի տեղս նստեցի...

Դեկադա
20.08.2010, 21:34
1 շաբաթ Վանաձորում չէի եղել: Էսօր որոշեցի մի քիչ քայլել ու... կանաց 70% հղի ա:

... իսկ ես զարմանալու ուանկությունս պարզվում ա դեռ չեմ կորցրել:)

Kita
20.08.2010, 22:31
Ինչ էշ տեղ ենք ապրում, մոտ մի ժամ առաջ 2 ընկերուհիներիս աչքի առջև մի քանի անասուններ մեղմ ասած էտ մի հատ աղջիկ էին ծեծում, աթոռից շպրտում էին, քացով բերանին, կողերին խփում, իսկ ամենահետաքրքիրը ինչն է, որ մենակ երկու ընկերուհիներս չէին դա տեսնողը, կողքից ինչ-որ արական սեռի ներկայացուցիչներ կային(Երևան հյուրանոցի աշխատողներ, պահակներ, ախռանիկներ), որոնք բանի տեղ չէին դնում, իրենց համար էտ սովորական էր, նույնիսկ ընկերուհիներիս գոռգոռոցները, իսկ էտ անասունի կտորները թքած ունեին իրենց ոստիկանություն կանչելու սպառնալիքների վրա, ասում էին, սեփական տարածք է, ինչ կուզեն կանեն: Էտ մեր օֆիսի դիմացի տարածքն է(վրոդե նկարիչների միության տարածք է), մի քանի մետրի վրա մեզնից ու պատուհաներն էլ սաղ մեծ ապակի, լույսը վառած սաղ օֆիսը պարզ երևում է, գոռգոռոցներից անջատեցին, հետո էլ իջել էին ընկերուհիներիս հետ պարզելու «սաղ հարցերը»: Սկզբից ասում էին, թե աղջիկ չէ, այլ երկար մազերով տղա, բա ոնց տղա էր լիֆչիկով ու տռուսիկով, հետո որ էտ իրանց գործը չէ, հետո ասին, որ աղջիկ է ու հենց աղջիկն էր մեղավոր:
Կատաղած եմ ահավոր:( :angry Սիրտս խառնում է ուֆ:(

*e}|{uka*
21.08.2010, 23:59
Գնալ... փակվել շողքի մեջ, խառնվել հետը, դառնալ «մոխրագույն ոչինչ»՝ տարբերվող միայն արևի լույսի տակ: Գնալ՝ զգալով վախի հաճույքը սովի, ծարավի....զգալով անհագ ցանկություն մեկի ճանապարհը կտրելու: Գնալ՝ երազելով թռիչքի ու ճիչի մասին: Սողոսկել շատ դանդաղ ու շատ կամացուկ բռնել ուսից: Բռնել մոլորված, կորած, վախով լի հայացքներ ու դրանից զգալ քեզ ավելի կարևոր՝ պարգևել զոհին ժպիտ ու երկու փայլող աչքերի հմայք... ես հո գազան չեեե՞մ::oy Միանգամից հարձակվեմ, որ ի՞նչ::D
Գնալ, որպեսզի վերադառնալ ուրիշին գտնելու համար: Ու ընդհանրապես կարևոր չի ո՞վ է նա// կին, տղամարդ//: Առաջ հետաքրքիր էր, հիմա գիտես միայն, որ իրականում դա նույն արարածն է՝ վախկոտ հայացքով: Մենք տարբեր ենք ու այդ իսկ պատճառով ես չէ որ պետք է մեռնեմ: :)

Վերադառնալ ու նորից անցնել փնտրելու գործին, դրանում է կյանքի իմաստը...իմ կյանքի իմաստը... կյանքի ձանձրալի դժվարությունը ու խորհրդավորությունը: Ամեն անգամ նոր ճանապարհ...աչքերդ ընկղմում ես մթության մեջ ու ու սկսում ես փնտրել... փնտրում ես այնքան ժամանակ, մինչ գտնում ես մոլորված կրակների, որոնք այսօր անպայման պետք է հանգչեն: Բայց կսխալվի այն մարդը, ով կհամեմատի ինձ գիշատիչի հետ: Էլի եմ կրկնում.«Ես գազան չեմ»:
Մեկ-մեկ խղճում եմ մարդկանց՝ նրանք երբեք չեն զգա սովից կուրացած որսորդի ապրումները: Մեկը այսօր կդառնա ուտելիք, մյուսը խաղալիք, մյուսը՝ վաղվա համար: Չգիտեմ, ինչ ուզում եք ինձ համարեք, ես ունեմ բոլոր իրավունքները ապրելու այնպես, ինչպես ինձ դուր է գալիս.... ինձ` այլ ոչ թե ուրիշներին:
Ես նրա մեջ չե՛մ, ինչը ինձ չի հետաքրքրում ...ես նրանց մեջ չե՛մ... ես մարդ չե՛մ...շողք եմ՝ մթության մեջ թափառող: Ես ազատ եմ... անվերջ ազատ: Բայց և ազատությունը ինձ հետաքրքիր չի... նա իմ մեջ է:): Ես շողք եմ մոխրագույն, սպասում եմ միշտ, երբ արևը կհեռանա: Հասկացեք, ես ապրում եմ, երբ այն չկա: Չեմ քնում... սպասում եմ... չէ՞ որ որսորդ եմ: Որսորդ եմ, որն ունի մի ախմախ կապրիզ՝ մինչ ատամներս զոհի մարմինը խրելը, փորձում եմ բացատրել, թե ինչու՞ եմ դա անում ու պատմում եմ այս բոլորը: …ցռը :D

Աբուշը :angry ... բայց ո՞նց վախացրեց երազումս:
Լավն են վամպիռները::)
Հ.Գ. մի քիչ ճոխացրել եմ, ոչի՞նչ :pardon

My World My Space
22.08.2010, 05:54
http://lh6.ggpht.com/_66lDt2bPUEo/THCCl-7m97I/AAAAAAAAAIY/VrT_BOxRWCg/goooooog.JPG

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու....
Թեկուզ սաղի ինադու.....:P

Մեզ մենակ թողել հանգիստ քնել եք.....:beee

Էլիզե
22.08.2010, 12:59
Քիչ մը փիլիսոփայելու խղճուկ փորձեր :))


Քիչ առաջ մեր բալիկի հետ խաղում եմ, խաղի վերջում` գրկեցի իրեն ու սկսեցի պաչիկ անել, մեկ էլ նա ասաց.
-Ասի, հիմա ես 4 տարեկան եմ, որ դառնամ 5 տարեկան, դու էլի ինձ գրկելո՞ւ ես:
-Հա, բա ոնց, գրկելու եմ ու պաչիկ անեմ...
-Ասի՛, բա որ մեծանա՞մ, դու էլի ինձ սիրելու ես, չէ՞,- մեծ-մեծ աչուկներով նայում է ինձ:
Ժպտում եմ.
-Իհա՛րկե սիրելու եմ, արևս:
-Վա՜յ, ինչ լավ ա.... :)

Մարդ միշտ սիրելու և սիրվելու կարիք ունի` անկախ տարիքից, սեռից: Մարդ միշտ ուզում է զգալ, որ ինչ որ մեկն իր կարիքն ունի, ինչ որ մեկին նա պետք է, առանց իրեն այդ "ինչ որ մեկն" իրեն կկարոտի...
Աստված տա՝ բոլորս էլ ունենանք այդ "ինչ որ մեկ"-երի մեեեեծ բանակ :) :
Սիրել և սիրվելու պահանջ. դրանով մարդիկ տարբերվում են առարկաներից...


Հ.Գ. Մամանիկս ու պապանիկս վաղը գալիս են :yahoo ... 8 հատ ամպի չափ կարոտել եմ իրենց :)

Chuk
22.08.2010, 22:51
Մի քանի օր առաջ էր: Մութ գիշեր է: Ջուլյաենց տնից վերադառնում եմ տուն: Տաքսուս վարորդն ինձնից էլ չխոսկան մի մարդ է, ու ես շատ գոհ եմ:
Քշում է բոլոր կանոնները պահելով, շատ ուշադիր, զգոն, թեթև ու հանգիստ:
Կանաչ լույս է, սլանում ենք առաջ:
Այդ պահին մեզ հանդիման՝ կարմիր լույսի տակով փողոցն է հատում...

Չէ: Ես հիմա էլ չեմ կարող պնդել կի՞ն էր, թե՞ տղամարդ: Բայց դե պետք է որ կին լիներ:
Նրա հագուստից բացի որևէ բան չէր երևում: Անգամ ոտքերը թաքնված էին հագուստի տակ, ու պետք էր շատ ուշադիր նայել, հասկանալու համար, ամեն դեպքում քայլու՞մ է, վազու՞մ, թե՞ օդում ճախրելով է հատում փողոցը:
Տպավորություն էր, որ օդում ճախրում է, բայց երևի ամեն դեպքում քայլում էր՝ շատ արագ, գրեթե վազքի հասնող արագությամբ:
Հագուստի փեշերը քամուց փողփողում էին ետևում:
Չէր երևում դեմքը կամ դեմքից գոնե մի հատված, ճիշտ էնչպես, ինչպես չէին երևում ձեռքերը, որոնք ամբողջովին իր սև հագուստի տակ էին:
Փարաջայով կինը սլանում ու հատում է փողոցը:
Երկար եմ պատմում, բայց այս ամենը շատ արագ էր կատարվում:

Վարորդս կտրուկ արգելակեց: Արգելակելու կարիք չկար, որովհետև կնոջը (դե պետք է որ կին լիներ) հարվածելու վտանգ չկար: Ետևից եկող մեքենան էլ ճիշտ ժամանակին արգելակեց ու հրաշքով փրկվեցինք վթարից: Իսկ տաքսու վարորդն ամբողջովին սփրթնած մի կերպ արտաբերեց. «Ես ասի սատանա ա, տո՛», ու ձեռքերը դեռ դողում էին:


հ.գ. Գուցե ավելի սազական կլիներ այս թեմային (http://www.akumb.am/showthread.php/55712-Փարաջա-կրելն-արգելող-օրինագիծ):

Մանուլ
23.08.2010, 09:19
Էնքան ա արժեզրկվել էդ «ընկեր/ընկերուհի» հասկացությունը: Խոսքս սովորական ընկերոջ մասին ա: Վերջերս շատ եմ լսում «վայ, նենց ուրախ եմ, որ քո պես ընկերուհի ունեմ»: Բայց էդ ասողը չի էլ ճանաչում «ընկերուհուն», ընդամենը մի քանի բառ ա փոխանակել, անունն ա իմացել: Ախր էդ ընկերը, ընկերուհին լրիվ ուրիշ մարդիկ են ինձ համար:
Դպրոցից չորս ընկերուհի ենք եղել: Կուրսի աղջիկների հետ էլ եմ ահագին մոտ, բայց մի տեսակ լեզուս չի պտտվում իրենց «ընկերուհի» ասել, որովհետև նույն հարաբերությունները չեն, ինչ որ դասարանիս ընկերուհիների հետ: Ու չեմ էլ կարծում, որ տարիների հետ կլինեն: Ամեն մեկն իր տեղը ունի :): Կուրսեցիներիս մասին ասում եմ «կուրսիս ընկերուհիները», անպայման շեշտում եմ էդ «կուրսից»-ը: Էն «ընկերուհիներ»-ն էլ մի կերպ եմ պոչից կպցնում :)): Դե չի ստացվում, էլի: Հարկավոր ա մի միջանկյալ բառ հորինել :think :)):
Ու էդ զանգել-չզանգել, տեսնել-չտեսնելը լրիվ սուտի բաներ են: Երբեք չեմ մտածել, որ ընկերուհիս իսկական ընկերուհի չի միայն նրա համար, որ ամեն օր չի զանգում: Տարբեր տեղեր ենք սովորում, տարբեր բաներով ենք զբաղված: Հա, մարդու մտքին տեղ լինի: Բայց դե դրանով չի ամեն ինչ որոշվում: Պատահել ա, որ ամսից ավել չեմ խոսել ընկերուհուս հետ, բայց ես գիտեմ, որ ինքը կա, որ ոչ մի բան չի փոխվել: Ու տենց էլ կա: Էդ հերիք ա:
Դպրոցում բոլորն ասում էին, որ ավարտելուց հետո ամեն մեկս մի տեղ կսովորի, մեր ընկերությունը կվերջանա: Սխալվեցին ;): Հիմա էլ ասում են՝ կամուսնանաք, ամեն մեկդ մի տեղ կգնա, էդ ընկերությունը չի լինի: Ամուսանանալուց հետո էլ են մարդիկ ընկերներ ու ընկերուհիներ ունենում :):

Չեմ ուզում շատ փիլիսոփայել, էս ամեն ինչը վաղուց էր մտքումս, բայց հիմա մի տեսակ չի ստացվում գրել, էս վերջերս չեմ կարողանում: Ասածս ի՞նչ էր. գոնե էդ խոսքերի անտեղի մի օգտագործեք, էլի, մի նպաստեք նրան, որ դրանք էլ արժեզրկվեն:

Shah
23.08.2010, 11:24
22.08.10 Կիրակի ա: Սովորականի համաձայն հանգստի մի ձև եմ փնտրում... Թեկնածու վայրերն էին` լողափ, գազանանոց (ոչ մի անգամ չեմ եղել) կամ էլ ակտիվ հանգիստ վազքի տեսքով: "Երկար" մտածելուց հետո ընտրվեց գազանանոցը :) քանի որ հետաքրքիր էր, ինչ պիտի լիներ որ տեսած չլինեմ մեր գազանանոցում... Մի ժամից արդեն Էնտեբբեում եմ, ահա և Zoo-ն: Մուտքի մոտ կարդում ենք գնացուցակը...
Մուտքը
տեղացիների համար` 2000USh
այլ երկրի քաղաքացիների համար 5000USh
երեխաներ... և այլն..
Արդեն գումարը վճարում էի մեկ էլ "պրինցիպ" անունով մեկը մեջս խոսաց "Այ քեզ բան, եթե սպիտակ եմ ուրեմն պիտի շատ վճարեմ, եթե սև եմ (սևերին չեն էլ ստուգում անձնագիրը տեղացի ա, թե այլ երկրի սև ա, փաստորեն խտրականությունը "գույների" մեջ ա) ապա նորմալ գներով կանցնե՞մ.. Ջղայնացա, համոզվեցի որ իմ ատելությունը իմ "վատ" լինելու հետևանքով չի, այլ իրանց նորմայից դուրս մտածելակերպից ա...
Ուղղությունս բռնեցի դեպի "Imperial Resort Beach"...


49412

Katka
23.08.2010, 11:29
Սերժիկ, ջահելությունը ճնշված ա: Դեպրեսված, շուկայական հարաբերություններին անպատրաստ: Ինտերնետ կապը լավացրու, թե չէ հոգեբույժները փող են սկսելու աշխատել:

VisTolog
23.08.2010, 20:37
Ուզում եմ երթուղայինի (65) առաջը նստեմ:
Հեռվից երևաց, որ դիմացը մեկը լավ տեղավորվածա, ձեռքը հայավարի դուրս քցած ծխումա:
Ուզեցա դուռը բացեմ, մեկ էլ.
- ախպեր հետևն ազատա, հետևը նստի
- ապեր տենում եմ, որ ազատա
- հա բա ես էլ ծխում եմ

տո ջհանդամին թե չես ծխում :angry (էդ մասը չասեցի:)))
Նստելուց հետո տեսա, որ վարորդի հետ հավեսով խոսումա, ընկերն էր: Իրար ամեն օր տեսնում էին:

Մի քիչ հետո, իրանց խոսակցության ընթացքում մեկ էլ ասեց` «Առանց մազաչափ վայրկյան մտածելու հանեց տվեց» :D

Մազաչափ վայրկյանն էլ նոր չափման միավորա::D

Մարկիզ
24.08.2010, 00:24
-Ի՞նչ կրթությույն ունես…
-8-ի
-Բանակում ծառայել ես՞…
-Տո հա, բա ինչ եմ արել… Ծառայած չըլնեի, հիմի գող կըլնեի…

Ահագին մտածել եմ. ի՞նչն է երիտասարդ տղային ուղարկում «գրողի ծոցը»՝ դեպի նպատակ՝ դեպի «ցել»…

Գողականությունը ռոմանտիկա է: Էսօր կաս, վաղը չկաս… Ոչ մի երաշխիք՝ վաղն ազատությա՞ն մեջ կլինես, թե՞ «փակի» տակ:

Մինչ վերջերս միշտ եղել եմ այն կարծիքին, որ հանցագործ աշխարհում հեղինակություն դառնում են հանցագործների մեջ եղած ամենախելացի, ճկուն, խորամանկ մարդիկ: Եվ միշտ համոզված եմ եղել, որ ասենք՝ համալսարանի եսիմինչի պրոֆեսորը կամ էն թույն ակադեմիկոսը, հանցագործ դառնալու կամ լինելու դեպքում, կլինեին «այդ աշխարհում» հեղինակություններ՝ հաշվի առնելով, որ նրանք խելացի են: Բայց ոչ. այդպես չէ: Հանցագործ աշխարհում հեղինակություն լինելու համար խելք ունենալը քիչ է: Անհրաժեշտ պայման է նաև դիմացկունությունը, տոկոնությունը, հզոր կամքի ուժը, «դուխը» և այլն…
Իսկ ամենակարևոր բաղադրիչները կույր ինքնասիրությունն ու հասարակությունում տվյալ մարդու վարքագիծն են:

Մի անգամ մի դեպք եղավ. ծանոթներիցս մեկի հարազատի հոգեհանգստի ժամանակ երկու ջիփ մեծ արագությամբ մոտեցան սգո վայրին, տոռմըզ տըվին շումախեռավարի… ու կանգնեցին: Ջփերի մեջից իջան երկու բառիս բուն իմաստով աննասուն իրանց եզների հետ: Ու ասեմ, որ աննասունները բառիս բուն իմաստով անասուն էին՝ դեմքի բութ հայացքներով, ճարպակալած՝ անշնորհքաբար ճարպակալած, ինչ-որ դեմք կուսակցության ծիծիկանշաններով (կրծքանշաններով)… Սրանք եկել էին հոգեհանգստի (հավանաբար թաղապետարանի աշխատողներ էին կամ այդ կուսակցության տարածքային շեֆերից)… Կողքս կանգնած տարեց մարդկանցից մեկը մի արտահայտություն արեց.
-Հեյ գիդի ....-ի վախտեր (տալիս է մի հատ շատ հայտնի ու բարի գող ձյաձյայի անուն, ով ի դեպ սերտ կապեր է ունեցել անգամ հայ մեծանուն դերասանների ու գրողների հետ): Էն ժամանակ սենց մարդիկ ստե էս վիճակում ինչ գործ կունենային: Կկանչեին, կասեին՝ հըլը մի հատ բացատրի, տենանք դու ով ես, որ սենց ավտո ես քշում, արա, այ եզ…

Ռոբին Գուդ են:

Այո, առաջին հերթին նրանք հետևում են իրենք իրենց վարքագծին հասարակությունում: Ու քանի դեռ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր մեր անտրամաբանական կյանքում զբաղեցնում են ոչ իրենց տեղը, իսկական գողականության կարիքը մենք միշտ ունենալու ենք:

Վրաստանում կա քրեական հոդված, որը նախատեսում է ցմահ բանտարկություն այն քաղաքացիների համար, ովքեր իրենց համարում են «օրենքով գող»: Վրաստանում երևի նրանց կարիքը չկա: Վրացական հասարակությունը վստահում է իր ոստիկանությանը, իր դատաիրավական համակարգին, իր պատգամավորներին, նախագահին: Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի վստահում. դրա համար հարց լուծելու համար քաղաքացին դիմում է ոչ թե դատարան կամ ոստիկանություն, այլ դիմում է «գողականին»… Հա, այդպես է հիմնականում…

Հաջողություն քեզ, ինձ հանդիպած ամենաինքնասեր, ամենաանվախ, ամենախիզախ, ամենադաստիարակված տղա: Բարի վերադարձ::)

SSS
24.08.2010, 12:04
Ջղայնացած եմ ...Շաաաաաաաատ

Հավաքույթ, հավաքույթին հորաքրոջս տղան բարեկամներին է ներկայացնում իր ընկերուհուն
Հավաքույթի ավարտ...

X բարեկամ:Վայ Գայանի տունը կքանդվի ,եդ ով էր էդ աղջիկը? դևա պահելու ձևը տեսաք, մի րոպե "Պողոսի" ձեռքը բաց չթողեց
X- ի ամուսին: Կամ վապշե դա ծնողներ ունի,ես իմ աղջկան բա կթողեի առանց մատանի սրա նրա տուն գնար ,էդ ինչ թիթիզությունա...
Y բարեկամ: Տեսաք ոնց պաչեցին իրար, եդ աղջկա տակը մի բան կա ,յամանն էր հա
Z:բա ես իմ աղջկան տենց եմ դաստիարակել, բա իմս իրան տենց բան թույլ կտար, դա հստատ գիտի որ "Պողոսը" 2 հատ տուն ունի
Ես: Իսկ իմ դուրը շատ եկավ , շատ էլ լավ աղջիկա, հետը շատ եմ շփվել
XYZ:դու միամիտ ես մարդկանց չես կարում ճանաչես, մեկը դեմքիդ չժպտա...
:angryԿարևորը դուք եք ճանաչում, այ քեզ բան ենքան սիրուն էին, մարդ ոնց կարա էդքան չուզող լինի, ախր ,որ քեզ ստիպեիր էլ չէիր կարող վատ աչքով նայել նրանց


Մարդիկ սիրեք միմյանց

Բարեկամ
24.08.2010, 18:53
Մտածում էի` ինչու՞ երբ մի բան տեսած ես լինում իրականում, այլ կերպ է տպավորվում, քան եթե հարյուր անգամ նայած լինես էկրանին կամ թղթի կամ այլ կրիչի վրա:

Տղաս ասաց` որովհետև առաջանում է “bond connection”, ինչը հասկանում եմ կապ ինչ-որ անբռնելի բիոդաշտով, որը քառաչափ է, ու չորրորդ չափը կանխատեսելիությունն է. ընկալում ես օբյեկտի ոչ միայն անցյալն ու ներկան, այլև հաջորդ պահը (եթե հնարավոր է պատկերացնել, թե ինչ է դա…):

Մինչդեռ որևէ կրիչի կամ միջնորդի միջոցով փոխանցվողները, թեև կարող են առաջացնել բուռն էմոցիա ու մտքեր ու կիրք, անգամ ավելի, քան իրական օբյեկտները, բայցևայնպես հետք չեն թողնում ու ջնջվում են շուտով, քանի որ չկա bond connection. Առավելագույնս նրանցից մնում է դինամիկ հիշողություն, որն ամեն անգամ պետք է աշխատանք կատարի պատկերը վերարտադրելու համար, ընդ որում` ստացվածը գնալով ավելի հեռու է սկզբնական տպավորությունից:

Մի անգամ շուտ դինգո վայրի շուն էի տեսել: Յուրօրինակ, տարօրինակ գեղեցկություն ուներ, այնպես, որ կարծես չէր ինտեգրվում շրջակա իրականությանը: Անհանգիստ էր, գնում-գալիս էր առանց մի վայրկյան դադարի: Ու հայացքս էլ համընթաց` աջ-ձախ: Չէի հասցնում բռնել ու կենտրոնանալ այդ տարօրինակ, յուրօրինակ գեղեցկության վրա: Իսկ նա նայում էր ոչ մի տեղ, ոչ մի բանի ու շարժվում աջ ու ձախ` բացակա շրջակա իրականությունից:

Դինգոն բնաջնջման եզրին կանգնած տեսակ է: Չգիտեմ ևս քանի տարի, և նրա գոյությունը երկրագնդի վրա կդառնա պատմություն: Ինչպես, օրինակ, տասմանյան վագրն է, որից պահպանված վերջին լուսանկարը անցած դարի 30-ականներին էր կարծեմ արվել:

Տարօրինակ, յուրօրինակ նայվող արարածները, որոնք ասես չեն ինտեգրվում իրականությանը, ինքնասպառման եզրին են…

Ժունդիայի
24.08.2010, 19:51
Ես գիտեի, թե միայն Հայաստանի տաքսու վարորդներն են չափից դուրս խոսացող, երբեմն էլ գլուխ գովան: Այստեղ, երբ հայաստանյան շունչ եմ ցանկանում ստանալ, այդ օրը որոշում եմ տաքսիով երթևեկել: Նենց խոխմ ա: Երբ հարցնում ես, թե կարաս ծխես, բա թե՝ պրոբլեմ չունես «ախպեր ջան», հա հա թող զարմանալի չթվա՝ հենց ախպեր ջանով էլ դիմում են:

Այստեղի տաքսիստներն էլ են Մաքս Լիբերթի լսում, այստեղի տաքսիստներն էլ են Սերժին քֆրտում, մարտի մեկի իրադարձությունները մինչև հիմա յուրովի մեկնաբանում:

Այստեղի տաքսիստներն էլ տոռմուզ լինում ու հայկական կծվաքրտնահոտ տարածում տաքսով մեկ, երբ նանար աղջիկ են հանդիպում փողոցով քայլելիս:

Այստեղի տաքսիստներն էլ են, բացի տաքսի քշելուց Գերմանիայից Մերսեդես Բենցցց ներմուծում ու մաքսայինում քանի, որ հորոխպոր թոռը պետ ա, առանց պրոբլեմի ռաստամոշկա անում:

Այստեղի տաքսիստներն էլ են Մոնումենտի դիքը մատոռն անջտած իջնում ու էն ռազվառոդի վրա կրկին միացնում, հետո հարցնում, բա թե՝ ապեր Աբովյանով էթա՞մ, թե՞ Կորյունով՝ քյասար… բայց մեկ ա, մեկ էլ աչքդ թերթում ես ու տեսնում, որ չգիտես, ոնց Կոմիտասով ես իջնում Շրջանային:

Այստեղի տաքսիստներն էլ, երբ դանդաղ ընթացող մեքենայի հետևում են հայտնվում, ասում են «արա էսի հաստատ կնիկ ա... ես սրան ռուլ վստահողի նասկու մերը....

Այստեղի տաքսիստներն էլ Սովետի վախտով ցեխավիկ էին ու էն կոմունիստի տարիներին փաթթած ունեին ցանկացած տոլմի: Բայց արի ու տես, որ բախտը նրանցից էլ է երես թեքել՝ իհարկե ժամանակովոր: Հո տենց չի միշտ, հենա մի քանի վախտ առաջ Դոդենց աղջկա հարսանիքի քավորի տեղակալն ինքն էր ու թիվ մեկ պատվավոր հյուրը գահակալի կողքին տեղադրված իշավոտնուկին նստած:

Էսքան զուգադիպություն, որ ցանկանաս գտնել իրարից հազար անգամ տարբեր մշակույթներ մեջ, պարզապես անհնար է:

Ուղղակի սրանք մի առավելություն ունեն: Երբ ծառայության արժեքն, օրինակ, 800 դրամ է կազմում, իսկ մոտիդ դրամները միայն «հոպար ջան» 1000-նոց են , ապա խեղճուկրակ հայացքով չեն նայում վրադ ու մոտ 9 րոպե սպարտիվնիի գրպաներում, հետո բառդաչոկում, հետո էլի գրապաններում, կրկին բառդաչկում, կամ էլ գլուխը տանող բերող շունիկ խաղալիքի մեջից մանր մունր լումաներ ման գալիս, հետո հազիվ 46 դրամ գտնելով, ափը մեկնում ու ասում՝ «Ապեր մանր չունեմ, մանր տու»:

Բարեկամ
25.08.2010, 08:45
Այդ մարդուն ես վաղուց գիտեի: Ու հանգիստ կարող էի մտածել, որ նա` ես եմ:
Թեև հեռվից էի տեսնում, միայն սիլուետը, ցավալիորեն նույնանում էի, ապրում նրա գոյության ցավը:

Սա թափվում է թղթին, որովհետև թուղթը ներծծում է գրաֆիտը, որի մրոտ պիկսելների մեջ նա է` այդ ցավալիորեն սև ցավալիորեն սիլուետը:

Մի օր քամին կպոկի ու կկորցնի հեռու: Ու այլևս չեմ գրի նրա մասին:

Բարեկամ
25.08.2010, 14:15
Ատելությունը ուժեղ զգացմունք է: Երբ մարդ ատում է մեկին, ապա իրականում ատում է այն նույն հատկությունների համար, որոնց սաղմերը հենց ինքը կրում է իր մեջ:

Chuk
26.08.2010, 23:55
Վլեն պսակվել ա, երեխու ա սպասում:
Բապը պսակվել ա, երեխա ունի:
Ֆուգին պսակվել ա:
Վզոն նշանվել ա, պատրաստվում ա պսակվի:
Վրդեն.. արդեն ժամանակն ա:
Դավոն պսակվեց:
Միքոն պսակվել ա..

Արա՜... մեծացե՞լ ենք :o

Բարեկամ
27.08.2010, 04:53
Ամենամեծ ձգողությունն ունեն մարդիկ, որոնք մենակ են կամ ի զորու են մենակ գտնվել իրենց ցավի հետ` չփաթաթելով այն որևէ պարանոցի` լինի դա հուսահատության, մեղադրանքի, մեծամտության, աղերսանքի, քմահաճության, դատապարտման, ատելության, սիրո իմիտացիայի կամ որևէ այլ ձևով...

Բարեկամ
27.08.2010, 08:44
Երբեմն կնոջ մազերի մեջ ավելի շատ պատմություն կա, քան նրա մասին գրված բոլոր գրքերում միասին վերցրած:

SSS
27.08.2010, 15:12
Էն օրը մորքուրիս թոռնիկն ասումա
_Գիտես քեզ ինցքան սաաաաաաաատ եմ սիյում
_Ինչքան?
_Ասխայում ինցքան երկիր կա մինցև Օգոստոս:roll


Լավ չի :( հեսա օգոստոսը կվերջանա:cry

Բարեկամ
27.08.2010, 17:47
Մտքովդ երբեմն անցնում է` միստիկ մի բան լիներ` մի տեղ կարդայի ապագան: Մի հին, ծալված թուղթ բացեի, վրան հստակ գրված լիներ պատասխանը` այսինչ բանը լինելու է, թե ոչ:

Այսօր այդ միստիկ բանը մի ակնթարթ սողոսկեց իրականություն, կամ իրականությունից ծակ բացվեց դեպի այնտեղ: Բացեցի ծալված թուղթը, վրան գրված էր` "դեռ հայտնի չէ": Ու հասկացա` հայտնի չի լինում մինչև վերջին պահը:

ars83
27.08.2010, 19:18
Այ մարդ, դե չեմ հասկանում ես, էլի, չինական անգլերենը: Մեկը զանգել է, ասում է. «քնասպիըխա՞ջն»: :esim
Ես էլ տարա բերեցի, ասում եմ. «Ես գերմաներեն չեմ խոսում, ներեցեք»: :D Անկեղծորեն, մտածեցի գերմաներեն է: Զանգողն էլ ասում է. «ահա՛», իբր՝ հասկացա: Ու նորից նույնը: Վերջը հասկացա, որ ուզում է խոսել Խանջինի հետ: (դե Խանջինին արդեն ճանաչում եք)
Սա էլ վերցրեց, խոսեց, խոսեց, լսափողը դրեց, մտահոգված դեմքով ասում է. «Արսեն, պիտի մի բան խնդրեմ: Սրանից հետո, որ ինձ զանգահարեն, եթե կինս չի, ասա՝ աշխատասենյակում չեմ»: Հետո բացատրեց. «Մի մարդ կա, որ բարդություններ է ստեղծում... խնդրում է՝ իր փոխարեն հերթապահություն անեմ»: (8-ժամյա հերթապահություն արագացուցչի գիտափորձերից մեկի ղեկավարման սենյակում) :)) Ասա, թե քեզ ի՞նչ տարբերություն՝ մեր աշխատասենյակում նստե՞ս, թե ղեկավարման սենյակում: Գնա, արա, էլի:

Kita
28.08.2010, 00:47
Որոշակի տրամադրությունից ելնելով սկսում եմ կինոներ նաjել, որոնք սենց տակնուվրա են անում, էնքան ես կնոյից վադանում, որ մի քանի ժամ դրանով ես ապրում, տենց մի 3 կինո և մի քանի ժամ ուրիշ ուղեղ:)) Էկզոտիկ, բռնաբարող կայֆ: Ես էտ երևույթր անվանում եմ ինքնաբռնաբարում:
Պրիտոմ հատուկ կինոների հավաքածու ունեմ, որոնք ասենք մի 10-15 անգամ նայել եմ, բայց մեկ է երբեք չեմ հոգնի::)
Տենց հեսա Մոդիս էլ կնայեմ ու կարելի կլինի քնել ուրիշ ուղեղի ազդեցության տակ:)

Բարեկամ
30.08.2010, 08:08
Մարդ կարող է անել մեկ աններելի սխալ. հրապարակել իր թուլություն(ներ)ը: Հասարակությունը դա չի ներում:

Բարեկամ
30.08.2010, 10:49
Անսխալականություն

Մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, թե իրականում ինչքան խորն են թափանցած միմյանց մտքերի ու զգացողությունների մեջ: Տարօրինակ կարծր անսխալականությամբ ասես գտնվում են դիմացինի ամենաառաջնային մտքերի ու զգացողությունների մեջ, որոնք դեռ չեն հասցրել դառնալ վերաբերմունք: Արդյունքում ունակ են կանխելու այդ առաջնային, նախա-զգացողությունների հաստատումն ու արձանագրումը որպես վերաբերմունք` բոլոր հնարավոր ձևերով:

Բարեկամ
30.08.2010, 16:34
Մարդը, եթե չի գտել ինքն իրեն, փախչում է ինքն իրենից: Հաջողված փախուստը աշխատանքի ու գիտելիքի աշխարհում հանգրվանելն է: Արդյունքում` բացվում են աչքերը, պարզվում է հոգին, իջնում է խոնարհություն, ու խաղաղությունը առագաստ է պարզում: Նման լույսի տակ գտնել կարելի է ինչ ասես:

Ուրվական
30.08.2010, 21:10
Երբեմն մարմնովդ դող է անցնում, երբ հերթական անգամ տեսնում ես, որ ունես էն ընկերությունը, նենց ընկերներ, որոնց մասին երազել ես ու մտածել ես, որ դժվար թե ունենաս: Բայց ունեցել ես, ունես: Ձեր ցավը տանեմ....

Բարեկամ
31.08.2010, 04:58
Մարդիկ, որոնք չափազանց զգուշավոր են ու կողքովն են անցնում մի շարք բաների կամ խուսափում են մոտենալ ընդհանրապես, որպես կանոն մեկնաբանվում են վախկոտության, թափի կամ ոգու պակասի/բացակայության տեսանկյունից: Ու ոչ մեկի մտքով չի անցնում, որ մարդիկ այդ պարզապես ավելի զգայուն են, քան մնացածը, և զգայությունն այդ բարակ, նրբասրված մի թաղանթ է` թրթռացող, բաց նյարդային հյուսվածքներով, որոնք նրանք խնամքով ու արտաքին սառնությամբ թաքցնում, պաշտպանում են բոլորից:

Բարեկամ
31.08.2010, 10:47
"Ատելությունը ուժեղ զգացմունք է: Երբ մարդ ատում է մեկին, ապա իրականում ատում է այն նույն հատկությունների համար, որոնց սաղմերը հենց ինքը կրում է իր մեջ:"

vs

Հետաքրքիր զգացմունք է սերը. այն կանգ է առնում նրանց վրա, ոքվեր ունեն մեր թերզարգացած կամ համարյա չզարգացած հատկությունները…

Բարեկամ
31.08.2010, 16:07
Նախընտրում եմ տեսնել ամենապիկային ճիչերը, բայց ոչ անտարբերություն: Անտարբերությունը դադարեցնում է գոյությունը. մահ:
Նախընտրությունս նմանապես դեմ է առել անտարբերությանը: Մնում է միայն գնահատել շնորհակալությամբ. մեռնելով մի տեղ` ծնվում ես ուրիշ տեղ:

*e}|{uka*
31.08.2010, 16:15
Արդեն երկու ժամ ա ինչ-որ անհասկանալի երգեր են հայտնվել փլեյլիստումս ու հաջորդականություն չխախտելով գնում են իրար հետևից: Կին ա երգում...նույն կինը...բոլորը: Չնայած պոռտուգալերեն չգիտեմ, բայց զգում եմ որ տխմար երգ ա, ոչ ավելին: Լռություն ա: Լռություն ու տխմար երգ: Հեչ լսել ե՞ք տխմար երգ լռության մեջ, մենակության մեջ: Հենց մտքերդ հավաքում ես, ուզում ես մի բան գրել, երգը վերջանում ա, հազիվ իրար գլխի հավաքված, բայց արդեն խառնված մտքերդ նույնպես փորձում են ելք փնտրել:Ուրախանում ես երգի ավարտի պահին, լռություն ա: Իդեալական իրավիճակ, խաղաղ:zagar: Երգերի արաքում վեցուկես վայրկյան դադար, որի մեջ տեղավորվում ա ամեն ինչ, ուզենաս անվերջությունն էլ կխցկես ու լիքը մտքեր՝ ոչ երգի հետ կապված: Ամբողջ կյանքը երգ ա, տխմար երգ: Իսկ դադարը՞, ու՞ր ա դադարը: Վեցուկեսվայրկյանոցը: Նրա մեջ ա գլխավորը, ամենակարևոր պահը, իսկականը...

Katka
31.08.2010, 16:38
Ինչպիսի՜ անկապություն::love

helium
31.08.2010, 18:54
10 օր արցակուրդ ու 5673 չկարդացած գրառում:{

Կաթիլ
31.08.2010, 21:14
տեսնես մարդ արարածը, կամ նրա հոգին, կամ նյարդային համակարգը, որքա՞ն է իզորու դիմանալ գերլարվածության, անընդհատ վախի, սևի սպասման…
ամեն ինչ սև ա… արդեն քանի ամիս ամեն ինչ սևա, ե՞րբ պիտի գույն լցվի, ինչքան պետք ա սպասել, որ ինչ որ գույն սևին կարողանա ծածկել… կա՞ էդպիսի գույն… հոգնել եմ հոգնած լինելուց…

Shah
31.08.2010, 22:17
Մենակ Ուգանդայում կարելիա սվետաֆորի առաջ կանգնել ուղիղ 40 րոպե... երևի ճան.ոստիկանը մոռացել էր որ մեր կողմից եկող ճանապարհ էլ կա :angry Բոդաներն էլ անպակաս...

http://www.youtube.com/watch?v=-Wb2NWGKIw0
Այսօր ժամը 14:30-ի կողմերը...

SSS
01.09.2010, 11:22
Էսօր խնամքով հագնված ու "պճնված" երեխեքին տեսա, թիթիզիկ շորիկներով ...
.Ինձ հիշեցի ,իմ առաջին դասարանի կիսշրջազգեստն ու վերնաշապիկը, որոնք ,մաման հետագայում հագնելու հեռանկարով մեծ էր գնել... Մինչև 6-րդ դասարան հագա դրանք:oy

Ինչ լավա,որ հիմիկվա երեխեքի շորորը իսկը իրենց հագով են ...

Բարեկամ
02.09.2010, 17:45
Անհաղաթահարելին հաղթահարելու ձև է ծիծաղելը վրան, ու կանգ չառնելը:

Բարեկամ
03.09.2010, 10:48
Որը չէր ժպտում
Ես նրան տեսել եմ բարձրախոսի մոտ: Մազերն անկանոն տերևներով շոշափում էին ականջներն ու այտերի համաչափ եզրագիծը՝ դեպի կզակը: Ճակատը բարձր էր ու հարթ:
Նա շատ գեղեցիկ էր, իմ կարծիքով:
Երգում էր՝ a quoi beau, կարծում եմ՝ զգացմունքով, բայց անժպիտ: Ու անտխուր:

Մարդիկ, որոնք չեն ժպտում, չեն աշխատում տպավորություն գործելու վրա: Եվ տպավորությունն էլ այնպիսին է, թե նա չի ժպտում առհասարակ: Համենայնդեպս, սառը օդ, թարմություն էր այդպես մտածելը:

Մեկը, որն իր պահը չի ապրում տպավորություն գործելու համար, ուղղությամբ ու մոտիկ/հեռակա նպաատկով, ավելի քան տեղ ունի իմ մտքերում, ու երբեմն՝ տեքստերում:

Այդպիսի մարդիկ շարժվում են առաջ: Նրանք շրջվում են, հնարավոր է, բայց չեն մնում ու, անշուշտ, չեն վերադառնում: Իսկ երբ նայում են քեզ՝ աչքերիդ, դու ոչինչ չես հասկանա, որովհետև անժպիտ ու անտխուր հայացք է դա՝ լավագույնը հայացքներից:

Նրանք կրում ու տեղափոխում են ամբողջության ավարտուն համակարգ: Ու չես որսա նրանց որևէ կետում, չես մեխի նրանց քո վանդակի ճաղերին՝ անամբողջությանդ մղկտացող պահանջներով, քանի որ մարդիկ այդ շարժվում են, ու նրանց պահը չի կրկնվում երբեք:

Արևածագ
03.09.2010, 13:19
Ժողովու՜րդ... գտել եմ ծովից ծով Հայաստանի հյուսիսային սահմանները::yahoo Ու ափսոսանքի զգացումն էլ չկա, երբ քարտեզի վրա տխրությամբ նայում ես համր գծերին ու դժվարությամբ ես պատկերացնում՝ արդյոք եղե՞լ է նման բան, թե՞ մեր սնապարծ երևակայությունն է վայրկենական հաջողության ակնթարթը դրոշմել թղթին ու անունը դրել «Ծովից ծով: Ինքնադիմանկար»: Ես իրականն եմ գտել: «Ազատ անկախի» պետական սահմաններից ահագին հեռու: Առավոտյան դռնից կարող էս դուրս գալ, քայլել, զբոսնել, հազար ու մի գործով զբաղվել, շուկա ու խանութ գնալ, երթուղային նստել, այնքան խոսել, որ լեզուդ ցավի ու այդ բոլորը... հայերենով:
. . .
-Տատի ջան, կլինի կոշիկներս հանեմ, նոր կանգնեմ կշեռքին,- ամուսինս է:
-Խի՞, կոշիգներդ մի կիլո կեղնի՞:
-Տո իմ կոշիկներն երկու կիլո էլ կլնեն:
-Ասա ըդոնք իսկական կատվի դագաղ են էլի:;) Հա'ն:
. . .
-Ինն տարի առաջ ենք եկել: Տուն ունեմ էստեղ: Իրեք միլիոն էլ «Սոչի» բանկը գցել էի, վառվավ: Բանկռոտ ընկավ:
-Բա փոխհատուցում չստացա՞ք:
-Ի՞... Յոթ հարուր հազա՞րը... Էդ մի տարվա արենդիս փողն ա: Երկու սեղան եմ դնում՝ մեկը սանատորիայի ներսը, մեկն էլ ստեղ:
. . .
-Ջիպպինգ... Ախպեր ջան, համեցե'ք...
-Էդ նկարածդ տեղերո՞վ ես քշելու: Ես կամիկաձե չեմ, որ նստեմ քո «Ուազը»:
-Մի վախեցի, ա'յ ախպեր, ես հո՞ խելառ չեմ, որ ավտոս տանեմ, քարերի մեջը ջարդեմ: Էդ ռեկլամ ա: Տվել եմ նկարները ֆոտոշոփիվ սարքել են, կպցրել եմ վրան: ԱսՖալտով ենք քշում, կարո՞ղ ա սկալալազ ենք::))
. . .
Մի անմոռանալի բան էլ տեսանք. Երթուղային նստեցնող: Մեկը կանգնում է երթուղայինի առաջին կանգառում ու իր երթուղայինի համար ուղևոր է հավաքում: Մերոնք են: Անխտիր: Մոտենում ես, ասում, թե ու՞ր ես ուզում մեկնել, նա էլ՝«Քուր ջան, էս համարը նստի կամ էլ էն մյուսը»:
Բայց երթուղայինի վարորդը, որ նույնպես հայ է, ճամփին մի վեց յոթ մարդ էլ վերցրեց: Կանգնած, կիսանստած, պպզած, համարյա իրար գիրկ նստած, մարդիկ շատ հանգիստ երթևեկում են: Կարծես հենց այդպես էլ պիտի լինի:
Շատ երկարացրի... Կարճ՝ ժողովուրդ ջան. Քարտեզի վրա չէ', վիրտուլ չէ', իրական ծովից ծով Հայաստանի Հյուսիսային մայրաքաղաքը գտել եմ: Սոչին է: Ու իմ հայտնագործությունից այնքան եմ ուրախացել, ինչքան որդիս էր երջանիկ, երբ երկու տարեկանում ինքնուրույն հաշվեց սեփական ոտքերն ու հայտարարեց.
-Մամ, ես երկու ոտք ունեմ...
Իրեն ոչ ոք չէր ասել, թե ոտքերդ հաշվիր, կամ ուղորդող որևէ հարց չէինք տվել: Ինքնուրույն հայտնագործեց: Ու դրա ուրախությունից սկսեց ցատկոտել: Իմ ուրախությունն էլ այդքան է, գուցե ավելի, բայց որոշ ծանրակշիռ հանգամանքներ հաշվի առնելով ես առայժմ ցատկոտելուց ձեռնպահ եմ մնում::oy
Եթե Աստված հաջողի, եկող տարի մեկնելու եմ Միջերկրական ծով՝ Հայաստանի հարավային մայրաքաղաքն էլ հայտնագործեմ:

Մանուլ
03.09.2010, 17:12
Հա, բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել: Ինչ ռոմանտիկ բառ ա՝ «երջանկություն» :)): Իսկ մի աղջիկ ինձ ասում էր, որ աչքերիցս ռոմանտիկա ա թափվում... հմմ... :think Լավ, ինչևէ:

Մի մարդ կա, որին դու չես սիրում: Ինքն էլ քեզ չի սիրում երևի: Համենայն դեպս, քեզ այդպես ա թվում: Բայց չեք կարող իրար հետ գործ չունենալ: Քեզ ու էդ մարդուն շատ տարբեր բաներ են պետք երջանիկ լինելու համար: Ու էն, ինչ ինքն ա անում, խանգարում ա քեզ երջանիկ լինել: Դու անընդհատ լարված ես: Քո արարքներն էլ էդ մարդուն են խանգարում: Մեկ-մեկ էդ չսիրուդ միջից խիղճդ գլուխ ա բարձրացնում, ու դու մտածում ես, որ ամեն դեպքում ինքն էլ ա մարդ, ինքն էլ ա ուզում երջանիկ լինել: Հետաքրքիր ա՝ ինքը չի մտածո՞ւմ: Փոխզիջում հնարավոր չի:
Ասում են՝ ցանկացած իրավիճակից կա առնվազն երկու ելք:
Շարունակում եք խանգարել իրար երջանիկ լինել…

…կամ...
:think

Kita
05.09.2010, 00:22
Ինչ-որ մեկր փորձել է հարբած վիճակով շուն ման տալ?:))
Չանեք տենց բան:D
Կակ մինիմում օդերով կսավառնեք, շան 2մ երկարությամբ տարածքից թռնելր չեք նկատի, լավ է գոնե դուք վայր չեք րնկնի, բայց ձեռի վնասվածքներ կստանաքսնեք ու նույն ձև սավառնելով տուն կհասնեք:D
Չկրկնենք:D:}

Agni
05.09.2010, 23:47
Վերջերս շատ եմ նկատում մարդիկ բարին, մաքուրը, լավը, ճիշտը ծաղրում են,ցինիզմով վերաբերվում ու ուրախանում իբր իրանք առանձնացան ամբոխից…
Հակառակվում են, ըմբոստանում, կործանում ու հետո էլ բողոքում, նյարդահան լինուում ....
Շատ բան չեմ ուզում. առաջնահերթ ուզում եմ հիշեն մարդ լինելու առաքելությունը:

Jarre
06.09.2010, 01:15
«Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ....»
Քանի՜ անգամ ենք լսել այս խոսքերը։ Առավել ևս՝ քանի անգամ ենք ինքերս ասել այս խոսքերը։ Բայց հետաքրքիր է, պատրա՞ստ ենք արդյոք դիմավորելու մեր սեփական վերջը նույն քաջությամբ ու սառնասրտությամբ, որով ասում ենք այս խոսքերը....

Բարեկամ
06.09.2010, 08:52
Հանկարծ խորքից-միտեղից կարոտ է ծնվում: Այսպես ուժեղ ու քաղցր, մաշող ու չհագեցած:
Քաղցրությունը կանգնում է կոկորդումդ, ու հայացքով սկսում ես ջուր փնտրել, որ կուլ տաս: Նայում ես այն կողմ – այս կողմ, սևեռվում ինչ-որ ծանոթ կետի ու սկսում սպասել, որ կետից ջուր ժայթքի:
Ջուրը, որպես կանոն, չի ժայթքում: Ձանձրանում ես համարյա անհույս սպասումից ու դիսկոմֆորտից չհագեցվածության, ու այդտեղ է, որ անպայմանորեն մի հիմար բան ես անում: Հեթական անգամ: Արդեն հերթականանգամարված հիմար բաների գետնափոր մեծ տակառ ունես, ուր իրար գլխի կոծկում ես հիմար բաներ, բայց լավ է, որ տակառը թեթև է. հիմար բաները քաշ չունեն. ընդամենը “հ” տառի գծերի անկանոն դարսվածության կույտ:
Այսպիսի բաներին միայն թուղթն է դիմանում:
Լավ է թուղթը` կարելի է պատռել ու սկսել նորից:
Ուրիշ ոչ մի թիրախ դրան չէր դիմանա…

Chilly
06.09.2010, 08:57
Մեֆը, Բիձեն ու Վիշապը որ քաղաքականությունում իրար են ընկնում` թող ու փախի :)

Բարեկամ
06.09.2010, 09:13
Լռել կարողանալու համար պետք է բերնեբերան լցված լինել ավարտուն ասելիքով: Կիսատն ու թերին են, որ դուրս են պրծնում ու սպասում լրացման դրսից: Դրսից կաթեցրածը որպես լրացում խաբուսիկ է, իսկ կիսատն ու թերին դուրս թափելը` վաղաժամ պարպում:

Բարեկամ
06.09.2010, 14:37
Զավեշտը բացասական իմաստ ունի, բայց մի դեպք կա, որը թեև զավեշտ է, բայց մաքուր ադամանդ. պետք է կրել զգույշ, նրբահմուտ ու իմաստուն: Խոսքը մեզ շրջապատող այն խանգարողի ու տանջող-ի մասին է, որը հետապնդում է կամ սեղմում օղակով: Եթե միայն մի հրաշքով հանկարծ գլխի ընկնեինք, որ այն իրականում պարգև է` հասկանալու բնույթն ու ուղղորդելու ի հօգուտ մեզ, ու ոչինչ այդքան ի հոգուտ մեզ չէ, ինչքան հենց դա` այդ խանգարողն ու տանջողը, ու, ծառայեցնելով մեզ, մեզ շրջապատող դրականն այդ դեպքում դառնում է անմնացորդ, 100 տոկոսանոց, քանի որ ակնհայտ դրականից զատ, ցանկացած բացասական փոխում է լիցքն ու գումարվում ընդհանուր դաշտին:

Եթե միայն կարողանալ անել դա թեկուզ երբեմն, թեկուզ մի քանի անգամ, թող մի անգամ… Ինչ-որ փակ գաղտնի դուռ կբացվի…

Բարեկամ
07.09.2010, 08:30
Մեր փոքրիկ, նեղ, կոլբայատիպ ապակու մեջ փակված մենակության մեջ մենք հայտնվել էինք միևնույն քաղաքում` սփռված տասներկու հազար քառակուսի կիլոմետրով: Գիշերային թացով փայլող մայրուղով սահելով մի 20 կիլոմետր ուղիղ, հետո ձախ` ևս մի երկու հազար մետր` նեղ ու մշտապես ամայի փողոցի սահուն կորով, ու հարևանի ծուռ դրված դեկորատիվ, սպիտակ ներկած երկարոտ դարպաս-կամարն է` կանաչների մեջ աննպատակ ցցված, թեև ինձ համար միանգամայն արժեքավոր նպատակ ունի. այլ կերպ չեմ գտնի քո տունը, անգամ եթե եկած լինեմ հազար անգամ: Այդպես էլ կա. հազար չէ, բայց եկել եմ քանի անգամ, ու ամեն անգամ գիշերվա մեջ սպիտակին տվող կամարը աջի վրա փնտրելով:

Մի քանի քայլ ներքև քո տունն է, ու ես գունավոր խճանկարով ապակիներով դռան կողքի պատին սեղմում եմ միկրոսկոպիկ կոճակը:
Քո հյուրասենյակը միշտ վառ լուսավորված է, որից ավելի լավ է երևում սենյակի անկարգուկանոնությունը: Խոհանոցում ասեղ գցելու տեղ չկա, ինչպես նաև նստելու տեղ` առհասարակ, մինչդեռ դու քեզ հատուկ հավեսով պատերին փակցրել ես հուշանվերային ափսեներիդ հավաքածուն` ամեն մեկը մի երկրից, ու ամեն անգամ մտածում եմ` չմոռանալ քեզ նվեր բերել, երբ գնամ մի երկիր, որտեղից ափսե չունես: Ու ամեն անգամ ասում ես` որ հայաստանից բերածս ամենաօրիգինալն է, մանավանդ որ խունացած կավը ջարդվել էր ճանապարհին ու կպցրածի նուրբ գծով հնության տեսք էր տալիս:


Դու ունեիր քո հազարումի զբաղմունքներն ու նպատակները, շրջապատն ու ծանոթները, ես ունեի իմը, բայց ես նաև տեսնում էի քո միայնակ հայացքը կոլբայիդ ապակու հետևում, կոլբայիս ապակու միջով: Մենք նման էինք բարոխցիկներով Երկիր մոլորակ բաց թողած էակների, որոնք կարծես հասկանում են ամեն ինչից ու ավել կամ պակաս արհեստավարժությամբ գիտեն նմանակել ապրելու արվեստը, բայց իրականում մի խնդիր ունեինք. զբաղեցնել մեզ մինչև վերջին շունչը:

Դու կեղծիքից հեռու էիր լուսատարիներով, եթե իհարկե գաղափար ունեիր թե ինչ է դա, բայց, չէ, տեղյակ էիր իհարկե, քանի որ խելացի էիր ու աչք ունեիր:

Ես հիանում էի քո պրակտիկությամբ ու նվաճումներով, բայց դու երբեք թույլ չէիր տալիս, որ նախանձեմ: Ինձ թվում էր` մի բան էլ ես ունեի, որ կարող էր շարժել քո նախանձը, բայց ես էլ երբեք թույլ չէի տալիս:


Դու իմ հանգստությունն էիր այս աշխարհում ու իմ օպտիմիզմը: Անգամ եթե մի օր հայտնվենք տարբեր քաղաքներում:

Արևհատիկ
07.09.2010, 16:56
Երբեք մտքովս չէր անցնի, որ փոքր երեխաները երգի մասին նման պատկերացում կունենան՝ որ երգը կպատկերացնեն, որպես առանձին տուն կամ առանձին աշխարհ: 2 օր առաջ հարևանի երեխայի հետ նստած համերգ էի նայում: Մի փոքրիկ աղջիկ էր երգում:
Էս երեխան ասեց.
-Ա՛րև, էս աղջիկը դպրոց ա՞ գնում:think
-Հա, ինքը գնացել ա մանկապարտեզ, հիմա էլ մեծացել ա, դպրոց ա գնում (դե ամեն կերպ իրեն համոզում ենք, որ առանց մանկապարտեզի դպրոց չեն գնում:))):
-Ո՞նց է, բա ինքը երգի մեջ չի՞ ապրում :'
-Չէ, ոնց ա՞ երգի մեջ ապրում: Ինքը իրանց տանն ա ապրում, ուղղակի եկել ա բեմում երգում ա:
-Ո՞նց է, սենց սովորական տան մե՞ջ:
-Հա էլի:
-Ըըը, բա ես էլ գիտեմ, թե ինքը երգի մեջ ա ապրում :8

Հ.Գ. Էս ինչ հիմարություն ես արեցի: Եթե իմանայի, ինքը տենց պատկերացում ունի ու դա իրա համար կարևոր ա, հաստատ նման պատասխան չէի տա :8

ars83
07.09.2010, 23:16
Զգուշացում. սոված կամ ծարավ ակումբցիներին տվյալ գրառումը կարդալ խորհուրդ չի տրվում, հնարավոր է ախորժակի կամ ծարավի գրգռում: Հեղինակը պատասխանատվություն չի կրում հնարավոր գաստրոնոմիկ էֆեկտների համար: ;)

http://www.tetedemoine.ch/product/degustation/platte.jpg

Տարբեր ազգերի ծանոթներս և ընկերներս ամենքն էլ համարում են, որ կա այնպիսի ուտելիք, որից ուրիշ տեղ չկա, համենայն դեպս, եթե կա էլ՝ այն չէ: :nea

***
- Տեսնում եմ՝ Շվեյցարիայում է՞լ ես առևտուր անում,- հարցնում է գերմանուհի Եվան՝ ձեռքիս տեսնելով Migros խանութների ցանցի նշանով թղթե տոպրակը (երկուսս էլ ապրում ենք Ֆրանսիայում և հիմնականում գնումները կատարում Carrefour խանութների ցանցին պատկանող հանրախանութից):
- Այո, հիմնականում սրա համար,- ասում եմ՝ ցույց տալով վարսակի փաթիլների փաթեթը: - Սրանից Carrefour-ում չկա:
- Օ՜,- հետաքրքրվում է Եվան,- ես էլ եմ դրանից ուտում: - Ամեն անգամ, երբ ծանոթներիցս որևէ մեկը գալիս է այստեղ, խնդրում եմ ինձ համար վարսակ բերեն: Իսկական, գերմանական,- ավելացնում է կիսաժպիտով:
- Սա էլ է գերմանական,- ասում եմ՝ ցույց տալով տոպրակի վրա մեծ տառերով գրված մակագրությունը՝ Deutchland:
- Այո, դա էլ է գերմանական,- համաձայնում է Եվան, սակայն դեմքին գրված է՝ սա այն չէ:

***
- Կոստաս, այս աղցանի միջինը «ֆե՞տա» է (հունական պանրատեսակ),- հարցնում է ընկերս մեզ հյուրընկալող ընկերոջը՝ Կոնստանտինոսին:
Կոստասի քիթը ընդունում է ճմրթված կարտոֆիլի տեսք.
- Եթե դա կարելի է «ֆետա» անվանել,- պատասխանում է նա:
- Որտեղի՞ց ես ճարել:
- Ֆրանսիական խանութներից մեկում: Սա ամենամոտիկն էր իսկական «ֆետային»: Բայց, իհարկե, իսկական «ֆետան» լրիվ ուրիշ է,- ավելացնում է նա: Երբ Աթենք եմ գնում, այնտեղից միշտ որոշ քանակությամբ բերում եմ:
- Իսկ ի՞նչ ձեթ ես օգտագործում,- հարցնում ենք:
Կոստասի ունքերը գրեթե դիպչում են մազերին, ուսերը՝ ականջներին:
- Ձիթապտղի, իհարկե,- պատասխանում է տարակուսանքով: - Սա վատ ձեթ չէ,- ավելացնում է՝ ցույց տալով շիշը, որի վրա ֆրանսիական և հունական մակագրություններ կան: - Բայց մեր մոտինն ավելի լավ համ ունի:

***
- Մենք միայն կանաչ թեյ ենք խմում,- ժպտալով ասում է Ջանլինը:
- Այո, և միայն թարմ վիճակում,- ավելացնում է Ջինը:
- Սևն էլ է համով,- ասում եմ: Օրինակ՝ ցեյլոնյանը:
- Ցեյլոնյա՞ն: Դա որտե՞ղ է,- աչքերը կլորացնում է Ջինը:
- Հնդկաստանի մոտ,- ասում եմ:
- Այո, Հնդկաստանում էլ են թեյ աճեցնում,- ասում է Ջանլինը,- բայց…: Եվ ամաչկոտ թեթևակի օրորում է գլուխը:
- Չինաստանում մենք հատուկ տեսակի թեյեր ունենք,- վրա է բերում Ջինը: - Ես միշտ չինականն եմ խմում: Երբ մեր ծանոթներից մեկը գալիս է Չինաստանից, միշտ մեզ համար մի քանի տուփ բերում է:
- Ժնևում տեսել եմ Չինական խանութ, այնտեղից չի՞ կարելի գնել լավ չինական թեյ:
Ամուսիններով խունջիկ-մունջիկ են գալիս:
- Այստեղի թեյը նույնը չէ, ինչ որ Չինաստանինը,- խոստովանում է Ջանլինը:
- Մենք միայն թարմ թեյ ենք խմում,- եռանդով հավելում է Ջինը:

Եվ իրոք, գնացել էինք այդ խանութը իբր կանաչ թեյ նայելու: Վաճառողը սկսեց թեյեր ցույց տալ: Ջանլինը ինչ-որ բան ասաց շատ հանգիստ տոնով ու «մենք էլ ենք չինացի, հարգելիս» տեսքով, որից հետո երիտասարդն իրար խառնվեց ու անհամարձակ կերպով երկու թեյ էլ ցույց տվեց: Նորից Ջանլինը ինչ-որ բան ասաց մեղմորեն ու գլուխն օրորեց: Վաճառողը մեղավոր ժպիտով ժպտաց ու բացասական շարժում արեց գլխով: Բոլորով իրար ժպտացին, Ջանլինն ինչ-որ ուրախ բան ասաց՝ հավանաբար հաջողություն ցանկացավ, որովհետև վաճառողը կրկնեց ասածը:
- Գնանք, ես ձեզ մի տուփ իսկական չինական թեյ կտամ,- հայտարարեց Ջանլինը:

***
- Գինի՞,- հարցնում է մեր վաղեմի ընկեր երկու մետրանոց աժդահա վերին աստիճանի բարի մարդ Ռաֆաելլեն:
- Այո, ինձ սպիտակ գինի, խնդրեմ,- պարզում եմ բաժակը:
- Լիմոնչելլո ունենք,- ասում է՝ վերցնելով բաժակը: - Կամ գրապպա: (Երկուսն էլ օղանման ոգելից խմիչքներ, մասնագետներն ավելի լավ կբացատրեն: :) )
- Չէ, շնորհակալություն,- ասում եմ,- ես գինի եմ նախընտրում:
- Գինին ֆրանսիական է, տեղական խանութից ենք գնել, լիմոնչելլոն ու գրապպան Իտալիայից են բերված,- խորամանկորեն կկոցելով աչքերը և ժպտալով ասում է տանուտերը: Կինը ի հավաստումն գլխով դրական նշան է անում:
- Շնորհակալություն, ես գինի եմ ուզում,-ասում եմ:
- Լավ, խնդրեմ,- լիքը բաժակն ինձ է մեկնում Ռաֆաելլեն: - Քեզ լիմոնչե՞լլո,- դիմում է ընկերոջս՝ «դու հո իր խելքին չե՞ս» հայացքով:
- Իհարկե, հետո էլ գրապպա,- հետևում է պատասխանը:
Տանտերերը գոհունակ ժպտում են:

***
- Այստեղ էլ կան համեմունքներ, բայց դրանք լրիվ ուրիշ են,- վստահաբար հայտարարում է Շոպտոպոռնին: - Մենք գեցինք անցյալ շաբաթ մի քանիսը, բայց դրանք շատ թույլ են, շատ լցրեցինք, որ համը նորմալ լինի: Ես հետս բերել եմ Հնդկաստանից համեմունքներ:
- Բա ինչո՞ւ եք էլ գնում այստեղի խանութներից,- հարցնում եմ զարմացած:
- Դե,- ժպտում է Շոպտոն,- իմ բերածը քիչ է, պահում եմ՝ ժամանակ առ ժամանակ օգտագործեմ, երբ ինչ-որ հատուկ առիթներով ենք հավաքվում: Հնդկաստանի համեմունքները, բրինձը լրիվ ուրիշ են. այստեղ այդպիսինները չկան,- ավելացնում է ափսոսանքով:

***
- Գիտե՞ս՝ ինչ եմ բերել փորձես, Արսեն,- խորամանկ ժպիտով հարցնում է սլովակուհի Յանան:
- Շոկոլա՞դ,- հարցնում եմ:
- Չէ: Հիշո՞ւմ ես՝ անցյալ անգամ խոսում էի մրգերից, ասում էի, որ այստեղի մրգերն անհամ են: Սլովակիայից ընկերներս են եկել և իսկական ծիրան են բերել: Այստեղ այդպիսին չկա: Խնդրեմ,- և ինձ է մեկնում միջին չափի հասած մի ծիրան:
Այս անգամ արդեն Արսենի հերթն էր թերահավատորեն ժպտալու: ;) Ինչպես ցույց տվեց համտեսումը՝ Արսենն ուներ դրա բոլոր հիմքերը:

***
Ու բոլորս միահամուռ ուժերով ուտում ենք ֆրանսիական բրին ու բագետը, շվեյցարական հավն ու թթվասերը: :nyam
Եվ յուրաքանչյուրը մտածում է՝ ոչ, սա Ռիո-դե-Ժանեյրոն չէ: :esim

Բարեկամ
08.09.2010, 09:45
Գալիս է ինչ-որ շրջան, ու հասկանում ես, որ ամեն մարդ, առանձին վերցրած, չափազանց թանկ ու անփոխարինելի մի երևույթ է, հոգի, որին պետք է նայել աչքի լույսի պես՝ նրբազգացորեն, խնամքով ու նրա հետ կապված ոչ մի հարցում չթերանալով:

Դեկադա
08.09.2010, 13:25
Տարիներ առաջ էր: Մի բազմանդամ ընտանիքի էի ճանաչում: Էտ ընտանիքում ընդունված էր, որ միասին պետք է ճաշեն: Բնականաբար առաջինը սեղանի մոտ վազողը երեխաներն էին, իսկ ամենավերջում տանտիկինը: Մութ ու պատերազմի տարիներին մի օր բախտ վիճակվեց ներկա գտնվել այդ ընտանիքի հետ սեղան նստելու արարողությանը: Ու թեպետ ես երեխա չէի ու լավ հասկանում էի, որ նման սուղ պայմաններում ավելի ճիշտ կլիներ վերջում միանալ, բայց որպես հյուրի ինձ հրամայեցին որ տեղ զբաղեցնեմ: Չմերժեցի: Ու մինչ մայրը լցնում էր ճաշերն ու յուրաքանչյուրին տալիս չեկով գնված հացից մի կտոր, ես ուշադրությամբ հետևում էի նրա շարժումներին: Սկզբում բնականաբար տան հոր հերթն էր, հետո ինձ հասավ որպես հյուրի, իսկ այնուհետև երեխաներին: Վերջապես բոլորը ապահովված էրն: Մայրն էլ լցրեց իր բաժին ճաշը: Աչքս ընկավ, որ հացը վերջացել էր: Կինը շատ զգուշությամբ հավաքեց սեղանին մնացած հացի մնացորդները, լցրեց իր բաժնի մեջ ու եկավ նստեց ամուսնու կողքին:

.... մարդիկ կան, որոնց կյանքում միշտ բաժին է հասնում սեղանին մնացած փշրանքները...

E-la Via
08.09.2010, 14:17
Այս քանի օրը մտածում եմ մարկային անզորության ու անճարակության մասին:
Հաճախ, երբ ամեն ինչ հաջեղ է ընթանում,թեկուզև ոչ մի առտառոց լավ բան չի կատարվում, երբ հարազատներդ առողջ են, նրանց մոտ ամեն ինչ լավ է, երբ դու էլ քեզ լավ ես զգում, հույսով լի ես, հավատում ես քո ուժերն, այդպիսի պահերին դու քեզ այնքան զորավոր ես զգում, սկսում ես հավատալ, որ ամեն ինչ էլ կարող ես անել, ոչ մի արգելք դիմացդ չես տենում, ինչ խնդիրներ էլ ի հայտ են գալիս, անպայման գտնում ես դրանց լուծման մի քանի տարբերակ ու հեչ չես էլ նեղվում դրանցից, դեռ մի բան էլ ուրախանում ես, որ կարողացար այդ արգելքն էլ հաղթահարել:

Բայց մեկ էլ հանկարծ ամեն ինչ կտրուկ փոխվում է: Անհաջողությունը հաջորդում է անհաջողությանը, իրար հետևից լսում ես վատ լուրեր, սկսում է թվալ, թե ամեն ինչ փուլ է գալիս գլխիդ ու սկսում ես հասկանալ, որ դու շատ փոքր մարդ ես, որ ոչինչ էլ մեզանից կախված չէ, որ մենք կյանքի հերթական անկնակալների առաջ փոքր մի շիվ ենք, որը հերթական փոթորիկից կարող է կոտրվել:

Բայց ինձ ոչ թե վախեցնում են այդ անակնկալ շրջադարձները, որոնք երբեմն դժվար է լինում ճիշտ ընդունել, ոչ թե այն, որ երբեմն կորում եմ բարդ խնդրի առաջ կանգնելիս, այլ այն, երբ տեսնում եմ, որ հարազատներս, ընկերներս, ծանոթներս են կանգնում դժվարությունների առաջ ու չեմ կարողանում նրանց ռեալ օգնություն ցուցաբերել: Իմ անզորությունն ու անճարակությունը դիմացինիս, հարազատիս ճիշտ օգնություն ցուցաբերել չկարողանալու մեջ է: Երանի իմանայի ու լիներ նրանց օգնելու ճիշտ բաղադրատոմս, երանի կարողանայի մեղմացնել դիմացինիս ցավը, երանի… Բայց ինձ մնում է միայն ուղղակի լինել նրանց հետ, նրանց կողքին: Ուղղակի լինել…

ars83
08.09.2010, 20:04
Գիտեմ, որ ընթերցողներից շատերը հասցրել են համակրանքով լցվել չինացիքիս նկատմամբ: :))
Հերթական դրվագը մեր նեղակն բարեկամների կյանքից:

Ջանլինը երկու շաբաթով գնացել էր Լոնդոն՝ մասնակցելու ամառային դպրոցի (summer school)՝ ծրագրավորման գծով: Պետք է ասել, որ հաջողությամբ հանձնել է քննությունը և ստացել հավաստագիր: :ok Այդ ամենի հետ միասին հասցրել է մասնակցել հասարակական անցուդարձի ամենաչնչին դրվագներին: Մասնակցել է երկու բադմինտոնյան մրցումների և շահել նվերներ, անդամակցել է արշավախմբի, ինչպես նաև խաղացել է... ֆուտբոլ:
Ինչպես պարզվեց, միակ կինն է եղել, որ մասնակցել է ֆուտբոլային խաղին: Ցավոք, թիմը պարտվել է. համոզված եմ՝ ոչ Ջիանլինի պատճառով, քանի որ վերջինս մեծագույն պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ մասնակցել է պաշտպանական գործողություններին՝ ուս-ուսի տված թիմակից տղամարդկանց հետ: Դատեք ինքներդ հետևյալ նկարից (Ջիանլինը պատում ամենացածրահասակն է, ծայրից).

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=49577&d=1283961342

Հարցրի՝ Ջիանլին, բա դո՞ւ ինչու ես այդ դիրքով կանգնել: Ասում է՝ տեսա տղաներն այդպես են անօւմ, ես էլ այդպես արեցի: Ինչպես տեսնում եք՝ մեծագույն պատասխանատվություն:

Մեկ այլ դրվագ՝ կրկին կապված սև թեյի հետ: Ինչպես արդեն գիտեք, մեր Ջանիկը սև թեյ համտեսելու անհաջող փորձ է ունեցել, որից հետո չի կարողացել քնել մինչև գիշերվա ժամը երկուսը (փորձել է ինքն իրեն քնեցնել դասախոսությունների կոնսպեկտների ընթերցանությամբ, սակայն ապարդյուն):
- Բա անգլիացիների նման կաթ լցնեիր թեյիդ մեջ, նոր խմեիր. այդպես այնքան էլ թունդ չէ,- խորհուրդ տվի:
- Դա չէի մտածել, բայց երբ առավոտյան թեյ էին մատուցում, ես խմում էի միայն եռացրած ջուրը: :)

Ժունդիայի
09.09.2010, 07:48
Կյանքում պահեր կան, երբ այնքան ենք զգում ինչ-որ մեկի բացակայությունը, որ միակ ցանկությունը դառնում է հանել այդ մարդուն մեր երազներից և գրկախառնվել նրան ամուր-ամուր:
Երազիր այն ամենի համար ինչ ցանկանում ես: Էական չի, թե ինչ ես ուզում, որովհետև քեզ տրված է ընդմանեը մեկ կյանք վայելելու համար և այդ կյանքում ընդամենը մեկ հնարավուրություն է քեզ ընձեռնված. անել այն ինչ ցանկանում ես:
Փորձիր լինել այնքան կենսուրախ, որ կարողանաս կյանքը քաղցրացնել: Ունեցիր այնքան դժվարություններ, որպեսզի կարողանաս այն կերտել ավելի ամուր, թախից` դարձնելու ավելի մարդկային: Ու այնքան բավարար հույսեր, որպեսզի կարողանաս երջանկացնել վերջապես:
Ամենա երջանիկ մարդիկ չունեն ամենա լավագույն բաները: Այլ գիտեն օգտագործել ամենա արդյունավետ միջոցով այն բոլոր հնարավորությունները, որոնք հայտնվում են նրանց կյանքում:
Ասում են երջանկությունը այցելում է նրանց, ովքեր արտասվում են, ովքեր ցավ ունեն: Այցելում է նրանց ովքեր փնտրում են և փորձում են հավերժ: Այցելում է նրանց, ովքեր ճանաչում են այն մարդկանց կարևորությունը, որոնք անցնում են նրանց կողքով երբևէ:
Փայլուն ապագան հիմնված է խորապես ապրած անցյալի վրա: Մարդ կյանքում միայն հաջողակ կլինի այն դեպքում, եթե կարողանա ներել բոլոր սխալները և անցյալի տխուր հուշերը:
Ասում են կյանքը կարճ է, սակայն այն գեղեիկ հույզերը, որոնք կկարողանանք թողնել մեր հետևից, դրանք հավերժ են: Կյանքը միայն խաղալու համար չէ, որովհետև մի գեղեցիկ օր այն մեռնում է: Ապրիր կյանքդ, ապրիր ինձ պես: Սիրի՜ր:

Կակայա Ռամանծիկա:))

Nare-M
10.09.2010, 22:18
Երեկ աշխատանքից հետո գնում էի ինստիտուտ: Ամբողջ օրը շատ էի վազվզել ու մի փոքր հոգնած ու անտրամադիր էի: Դեռ մոտ 30 րոպե կար դասերի սկսվելուն: Որոշեցի ինստիտուտին մոտ այգում մի փոքր զբոսնել, նոր գնալ: Դեռ նոր էի այգի մտել, երբ հենց ճանապարհին տեսա սա.
49637
Ինչ-որ մեկն էր մասուրի հատիկներով հավաքել: Չգիտեմ ինչու՝ տրամադրությունս բարձացավ::) Այնքան անսովոր էր…

Բարեկամ
12.09.2010, 15:59
Սովորաբար հարցնում են. ու՞ր ես գնում: Բայց երբեմն ճիշտ հարցն է՝ որտեղի՞ց ես գնում:

Բարեկամ
13.09.2010, 10:22
Հանկարծակի անկախություն ձեռք բերած մարդկանց մոտ նույնքան հանկարծակի մաքրվում, փառի պես դուրս է գալիս նրանց անձնավորության հիվանդ, բորբոքված շերտը /որն այնքան տանջալիորեն հարազատ ու մոտ էր մեզ/, ու տակից դուրս է գալիս թեթև, ազատ, պատշաճ մեկը` ինչ-որ մի տեղ... ցավալիորեն հեռու:

Դեկադա
13.09.2010, 14:49
Դիմանկարի մեջ լույսի և ստվերի համաչափ ներդաշնակությունը գնահատելի է էնքանով, որ լրիվ մերկացնում ա տիրոջ հոգին:

Բարեկամ
13.09.2010, 17:42
Նախանձ + աշխատասիրություն = հաջողություն հասարակական կյանքում, մինչդեռ նախանձը ծուլության հետ հանգեցնում է ճղճիմության: Երկու դեպքում էլ` ցավոք:

Բարեկամ
13.09.2010, 18:29
Ես հեշտությամբ սիրահարվում եմ այն մարդկանց /անկախ տարիքից, սեռից ու այլ պատկանելությունից/, որոնք ոչինչ չեն անում որևէ մեկին դուր գալու համար ու ըստ էության չեն նկատում ինձ, ու խորը, լիաջերմ սիրում նրանց, ովքեր գիտեն ինձ այնքան, որ ձուլված են:

Բարեկամ
13.09.2010, 19:09
Եթե դու ինչ-որ տեսակ ես, մի տխրիր, քեզնից դեռ էլի կլինեն աշխարհում:

ivy
14.09.2010, 00:26
Սկսեմ նրանից, որ իմ սիրած ու ժամանակին ինձնով արած «Անկապ օրագիրը» աչքիցս լրիվ բաց եմ թողել, ու էն Բարեկամ կոչվածը, առիթից օգտվելով, լրիվ գրավել է տարածքը: :(

Ես էլ երկու օր է, ինչ հայտնաբեր եմ էդ փաստը, ու նախանձից պայթում եմ, տրաք-տրաք եմ գալիս. արդեն վրաս կանաչ բծեր են առաջացել:
Ու որ Բարեկամը ձեռս ընկներ, մեծ թիքեն ականջը կթողնեի: Էնքան էլ հավես բաներ է գրում այլանդակը... Բայց ես մեռնեմ տակը շնորհակալություն չեմ դնի, ու ընդհանրապես, ես անտեսանելի եմ, սկի ով գիտի, որ մտնում եմ «Անկապ օրագիր», ոչ էլ թե մտնում եմ... :beee

Գլխումս էդ կապակցությամբ մի անկապ միտք է առաջացել ու հիմա արագ կգրեմ էստեղ, որ Բարեկամի գրառումները հետ ընկնեն: :aha

Ուրեմն ես որ դեռ լավ ջահել էի ու Ակումբ նոր էի մտնում, շատ հատուկենտ երևույթ էր որևէ ակումբցու ամուսնանալը: Հետո մեկ էլ էդ պրոցեսը արագ թափ հավաքեց: Ես էլ ընկա դրա դռբի տակ, ինչ մեղքս թաքցնեմ, բայց դա հեչ:
Հիմա նայում եմ, այ մարդ, էլ ինչ ամունանալ, արդեն օրը մեկը երեխա է ունենում... Էդ շնորհավորանքների թեման էսօր թերթեցի, մազերս բիզ-բիզ կանգնեցին: Բա էն իմ բացած «Ակումբցիների երեխաները» թեման ոնց է բարգավաճել...
Մտածում եմ՝ մի քիչ էլ կանցնի, ու արդեն կսկսեն լուրերը ակումբցի առաջին պապիկ-տատիկների մասին: Ու որ խորանանք, ինձ էլ դրանից շատ հեռու չի...:(

Նայում եմ կարգավիճակիս ու մտածում՝ ամոթն էլ լավ բան է, այ ախչի, քո ի՞նչ տարիքն է «մկնիկ» խաղալու, գոնե էդ անտերը «մուկ» դարձրու... կամ «Մուկո՞ւչ»... :(

Բարեկամ
14.09.2010, 04:57
High Tech :))

Երեկ, ուրեմն, տղաս դպրոցից տուն էր եկել ու մեկ էլ ոգևորված մի բան հիշեց. “Էսօր մեզ դպրոցում մեջիք թուղթ են ցույց տվել! Սպասի բերեմ ցույց տամ! Չես հավատա…”

Դե, իրենց սմարթ-բորդերից, կոմպյուտեր-գրիչներից հետո արդեն նույնիսկ անհետաքրքիր է, թե օրը մեկ էլ ինչեր են հնարում, բայց այս անգամվանը, սփյուռքահայերի ասած` “շատ սիրեցի” :))

Երեխաներին ցույց են տվել անցած դարի տեխնիկական “հրաշք”` “կապիռովկա” թուղթ :))

Դեկադա
14.09.2010, 08:18
Ինչքան քիչ բան ա պետք մարդուն երջանիկ լինելու համար: Ավելի ճիշտ երջանիկ զգալու համար: Երջանկությունն անցողիկ ա, պահ, վայրկենական հոգեվիճակ:
Թերևս ինչքան քիչ բան էլ պետք ա կատարյալ դժբախտ զգալու համար: Բայց արի ու տես սա էլ մենակ զգալով չի: Դժբախտ լինում են: Սա ա, որ չի անցնում ու հոգումդ նենց ա բույն հյուսում, որ մի հավիտենականություն էլ պետք ա գալիս քանդելու համար: Ու եթե քանդման պրոցեսը հաջողությամբ գլուխ ա գալիս մենակ ի վիճակի ես լինում ասելու... ինչքան քիչ բան ա պետք մարդուն երջանիկ զգալու համար:

... իսկ գուցե էս երկուսն էլ չկան: Երբեք մի փախիր սխալներից միևնույն ա դու դրանք անելու ես:

Բարեկամ
14.09.2010, 09:04
Լավագույնն ու մշտապես սպասվածը լինելու համար պետք է անել մի շատ անսովոր բան. թեթև ձեռքով պատմել դառը ճշմարտություն սեփական անձից` չակնկալելով արդարացում, չհամակցելով առավելությունների հետ` հնարած կամ կիսահնարած /կամ իրական` առավել ևս/:
Մարդիկ ուրախ կլինեն քեզ ամեն րոպե:

E-la Via
14.09.2010, 12:05
Երանի ծաղիկներին…

Տեսե՞լ եք, թե որքան խաղաղություն, հանգստություն, լինելիություն ու իմաստություն կա նարնց մեջ:
Այսօր բավական ժամանակ նայում եմ ծաղիկներին, նրանց շուրջ պտտվող մեղուներին, թռչուններին թիթեռներին ու սիրտս ուրախությամբ է լցվում:
Երանի մենք էլ լիներինք այդպիսին:

Ծաղիկը ծաղիկ է:
Ծիլ է տալիս, կոկոնում, կանաչում, ծաղկում, հիացնում իր գեղեցկությամբ, արբեցնում բույրով, սնում մեղուներին, թիթեռներին, երբ իր գործն ավարտած է լինում, սկսոմ է թոշնել ու անցնել ննջի:
Ծաղիկը անում է այն, ինչի համար ստեղծված է, երբեք չի շտապում ինչ-որ բան հասցնել, առաջ ընկնել, նա իր անշտապողունակության ու ներդաշնակության մեջ ուղղակի հիասքանչ է:
Երանի մենք էլ լինեինք նրանց նման: Լինեինք այնպիսին, ինչպիսին կանք, անեինք այն, ինչ մեր գործն է ու ինչ միայն մենք կարող ենք անել, մենք էլ կոկոներինք, ծաղկեինք ու թոշներնք ժամանակին, մենք էլ առանց ստանալու ակնկալիքի տայինք ու մեր գույությամբ ուրախություն ու ներդաշնակությունն բերեինք:

Երանի ծաղիկներին ու հազար երանի նրանց, ով ապրում է ինչպես ծաղիկը:

murmushka
14.09.2010, 12:30
երբեմն ես ինքս իմ սեփական կյանքը նմանեցնում եմ բրազիլական սերիալի, կամ էլ հնդկական կինոյի, երբ ամեն ինչ վատ է, շատ վատ է կինոյի տղեն ու աղջիկը ահավոր դրության մեջ են, թվում է ավելի վատ պատահել չի կարող մեկ էլ հոոոոոոոպ սցենարիստը նոր օյինբազություն է հնարում… հիմա իմն է, թվում էր ավելի վատ հնարավոր չէ, մեկ էլ հոոոոոոոոոոոոոոպ անիմաստ լարվածություն ու մանկամտություն աշխատանքի տեղում, այն աստիճանի, որ պատրաստ եմ հենց հիմա երկար սպասված և փայփայած աշխատանքս թողնեմ, ասեմ բոլորին բարձրաձայն ինչ եմ մտածում իրանց ու իրանց կազմակերպության մասին ու հեռանամ. ինչն է ինձ պահում նման քայլից ինքս էլ չգիտեմ: Բայց շարունակում եմ զարմանալ, ինչու մարդկանց չեն թողնում հանգիստ աշխատել: վերջիվերջո խրախուսանքի միջոցով ավելիին կարող ես հասնել քան տուգանքների: Մեկ էլ շարունակում եմ զարմանալ, թե ինչու եմ ինչ-որ մեկից վախենում, ու դա մենակ իմ մոտ չի, նայում եմ շուրջ նստած են բարձրագույն կրթությամբ, հասուն մարդիկ, բայց վախենում են ինչ-որ տգետներից, որոնք իբր-թչ ղեկավար դիրքերում են: մինչև երբ տգիտությունը, չտեսությունը պիտի շարունակի մարդկան ԿԶՑՐԱԾ պահել / ես սովորաբար ավելի քաղաքակիրթ եմ արտահայտվում/, հա զարմանում եմ, որտեղից էդ վախի զգացողությունը, համակերպվելու, յոլա գնալու, որտեղից ու հանուն ինչի: Հոգնել եմ, ու ոչ մի աշխատավարձ չի կարող փոխհատուցել այն, որ օրվա մեջ 9 ժամ քեզ ստրուկ ես զգում, 9 յամ աշպատատեղիցդ դուրս գալու իրավունք չունես, հանգստյան ժամ չունես, ուտելու համար տրված է 15 րոպե, սահմանափակված է ամեն ինչ, իսկ սենյակումդ նստած է մեկը, որն ուղղակի շնչում է քեզ վրա: Հոգնել եմ , ուզում եմ դուրս գալ, ես ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ ԻՄ ԵՐԿՐԻ

ivy
14.09.2010, 15:07
Դե լավ, սպասեք, մի բան էլ պատմեմ: Բայց իմ անձնական գաղտնիքներից է, ոչ մեկին չասեք: :secret

Ժամանակին, երբ ես լավ ու խելոք աղջիկ էի, ինտելեկտս էլ դեռ չէր ձգտում զրոյի ու նույնիսկ թոթոլ հեքիաթներ էի գրում, այ հենց էդ ժամանակ ես Ակումբում մոդերատոր էի աշխատում: Ի դեպ, լրիվ դրույքով, չկարծեք ստից մի բան:

Թե ինչքանով լավ մոդերատոր էի, էդ պատմությանս հետ կապ չունի: Ինչը կապ ունի էն է, որ ինձ լրիվ տարել էին մոդերատորական առավելությունները: Հիմա ես էստեղ շատ ծավալվել չեմ կարող էդ առավելությունների մասին, թե չէ վերևներից գլխիս կտան՝ պետական գաղտնիքները հանրության առաջ բացելու համար, բայց ասեմ, որ մի երկու ընտիր առավելություն կար: ;) Դե մարդկանց ակումբային գործողություններն ու ով լինելը ավելի լավ էիր տեսնում, քան սովորական անդամները կարող էին տեսնել... Չլինի՞, թե արդեն տարածվում եմ... Ձևացնենք, թե էս վերջին նախադասությունը ոչ գրել եմ, ոչ էլ: Անցանք ու մոռացանք:

Ասածս ինչ է: Ես էդ մոդերատորական «աչքի» շնորհիվ ինձ լրիվ ցար ի բոգ էի զգում, ու երևակայությանս զոռ էի տալիս՝ պատկերացնելու, թե որ ես էսպիսի տեսողություն եմ ձեռք բերել, բա էն ինձնից «վերևներում» ինչ լուպաներով են ման գալիս...
Ասեմ ձեզ, դա էնպիսի մի զգացողություն է, որ կառավարությունը պիտի թույլ տա՝ ամեն սովորական ակումբցի մի օրով (ավել չէ) էդ հաճույքը վայելի: Բա մարդ մի ամբողջ կյանք ապրի ու չիմանա՞ դա ինչ բան է:

Ու ինձ էդ մոդերատորական աչքը լրիվ տարավ: Տեղից էլ լավ խախուտ էի, հիմա լրիվ խախտվեցի: Ցնդածությունը քիչ-քիչ դուրս եկավ Ակումբի սահմաններից: Սկսեցի իմ LJ բլոգում էլ ամեն ինչ անել, ոչ աչքերս բացվեն, տեսնեմ՝ ով է մտնում, որ երկրից, երբ, ոնց: Բա չիմանա՞մ, ես՝ Մոդերատորս: Հաստոտ լուպաներ դրեցի՝ կարգին, թանկանոց: Ու հլը մեկը փորձվեր իմ աչքից վրիպել... Չկար տենց բան:
Իսկական այփիացավ: :(

Բայց քիչ-քիչ զգացի, որ սենց լրիվ ցնդում եմ. էդ մոդերատորական հիվանդությունը կպել էր ջանիցս, պոկ չէր գալիս, թեև արդեն Ակումբում էլ էդ պաշտոնից դուրս էի եկել:

Հիմա ինտենսիվ ինքնաթերապիայի տակ եմ: Ու մեծ հույս ունեմ բուժվելու: Արդեն նույնիսկ լավացման նշաններ եմ նկատում:
Ես շուտ ազդվող, նուրբ հոգեկանով մարդ եմ: Իմ նմաններից ուրիշ առիթներով ընտիր նարկոմաններ են դուրս գալիս...
Կատակ բան չի:

Katka
14.09.2010, 15:50
Անկապ օրագիր ջան... :love Էն գլխանց էլ տենց էր:))

Բարեկամ
14.09.2010, 15:57
Համ էլ... Ամենամեծ ձեռքբերումդ կյանքում հասկանալն է, որ ամենաերջանիկ մարդն ես աշխարհում:

murmushka
14.09.2010, 22:08
կարոտել էի, ապրեք, որ կաք......

Բարեկամ
15.09.2010, 08:08
Լավը լինելու համար պետք է լինել կամ շատ լավը կամ բավականաչափ հիմար:

---------- Ավելացվել է՝ 08:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:00 ----------

անկապ երազներ շարքից :))

երազ առաջին

... երբ բուսականությունը հետ է քաշվում ու բացվում է տեսարանը, ջրային տարածք էր, ծովածոց երևի, բայց սովորականից ավելի լայն ու աշխույժ էր ճոճում ալիքները` զարմանալիորեն ոչ թե դեպի ափ, այլ երկայնքով: Ու այդ երկայնքով տատանումները բացում են մի հսկա ձուկ, որը սկզբում դելֆին է թվում, հետո երևում են շնաձկան ատամները, բայց մարմինն իր գիրությամբ ու ահռելիությամբ կետ է հիշեցնում: Կետն ուզում է ապացուցել իրեն` ալիքների միջից բացելով մեջքի վրայի անցքը, որտեղից ջուրն է շատրվանում: Բայց շատրվանը ստացվում է ցածրիկ, անկանոն ցայտքերով ու կարճատև:

Առաջին միտքը մեկին բոթելն էր` տե’ս, տե’ս, բայց չկա “մեկ” շուրջն այդ պահին:


Հաջորդ պահին բացվում է ափամերձ մատույցը, ու երեխաներն իջնում են ծովային շրջագայության` կետին հեծնած /գուցե շնաձկանը/: Աղջիկս խմբի մեջ է, բայց ձկան մեջքին կառչած ճամփորդությունն այնքան էլ կարծես հաճույք չի պատճառում նրան. դեմքին իրեն հատուկ քմահաճ, համարյա լուռ, համարյա ամոթխած անհամակերպությունն է` ներքևից նայող սև խոշորիկներով, փոքրիկ բերանի անուրախ եռանկյունով: Մանկապարտեզային միջոցառում է. ոչինչ չես կարող անել:

Իսկ ղեկավարությունը փոխվել է մանկապարտեզում : Հայտնի անուն, պրոֆեսիոնալներ: Դուք արդեն հայկական չեք?
... Որտեղ էր նստում ձեր բրոկերը, հարցնում է: Որտեղ պատահի, ասում եմ` զգալով որ վարկաբեկում եմ բրոկերին, բայց վատ չեմ զգում դրանից: Օրորում է գլուխը:

Խոստովանահայրերը նստած են միմյանց շատ մոտ, շիրմաներով առանձնացված օֆիսանման բաց խցիկներում: Ես տեսնում եմ նրանց թիկունքի դեղին կնգուղն ու ճաղատը` հետևից: Անհասկանալի այդ հաստատությունում անընդհատ մարդիկ են գնում-գալիս, խոսում, պատմում, մեկնաբանում: Մեկը դժգոհում է, որ ինչ-որ կին /տեսնում եմ լայն կոնքերով ու գզզած, չորությունից խանձված մազերով սևամորթուհու` դարձյալ հետևից/ եկել էր, ու խոստովանահայրը մեջքին յուղ է ինչ-որ քսել /տեսնում եմ կնոջը` դիրքավորված/, կինը հեռացել է վրդովված: Չպետք է քսեր? Ուրիշ տեղ պետք է քսեր? Չեմ հիշում ինչումն էր դժգոհությունը, բայց ի սատար պատմությանը` ինքս էլ ընկնում եմ վրդովվմունքի ալիքի վրա, ու, արթնանում:

---------- Ավելացվել է՝ 08:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:04 ----------


Երազ երկրորդ

Ինքնաթիռում եմ: Գնում եմ Հայաստան: Հանկարծ չգիտեմ որտեղից հասկացա, որ սխալ ուղղությամբ եմ գնում. Ուրիշ ինքնաթիռ Է, ււ իմ տոմսերն են ուրիշ: Նայում եմ տոմսիս` գրված է Պիկոնտո: Կողքս տղերք են ինչ-որ: Հարցնում եմ` ու՞ր նք թռչում: Պատասխանում է` Պիկոնտո, Հունաստան: խուճապի մեջ եմ: Էս ի՞նչ տոմս եմ վերցրել, իսկ բագա՞ժս: Բագաժ չունեմ: Ամեն ինչ շատ արագ եղավ:

Անցնում ենք ինչ-որ քաղաքի միջով: Կարծես գնացքով անցնենք: Գիշեր է, ու քաղաքը ձախ կողմում վառվում է սպիտակ լույսերով: Ոնց որ հեքիաթ լինի. սպիտակ խոշոր բյուրեղներ լույսերի, արտակարգ վառվռուն ու պայծառ. լույսերի հարստություն ուղղակի: Ու բնակիչներ, որոնք արտասովոր ու արտահայտիչ դեմքեր ունեն, անցնում են: Ու անցնում ենք քաղաքն ու լույսերը: Բայց ինչպե՞ս է, որ գնացք է: Ուրեմն դեռ մայրցամաքում ենք, դեռ լոկալ շրջաններն են, երևի հյուսիսային, բայց ինչու՞ են բնիկները եվրոպական արտաքինով: Այնքան հնաբնակ էին թվում: Հնաբնակի վստահությունն ոնեինդեմքներին: Ու հանկարծ հիշում եմ, որ մայրցամաքը իբր Ֆիլիպիններին միացնող նեղ պարանոց կա, որտեղից էլ և ճանապարհ դեպի Եվրասիա, ու հետո` Հունաստան, որտեղ որ թռչում ենք:

Ու գնացքը սուրում է առաջ` պատռելով գիշերվա քողը, ու խավարի միջից առանձնանում են սկանդինավյան արտաքինվ մարդիկ, հիմնականում կանայք, որոնք խոտի դեզեր են տեղափոխում, Մոցարտի ռեքվիեմի հնչյունների ներքո, կանոնավր շարքերով:

Դեկադա
15.09.2010, 08:09
Տեսադաշտիցս այդ կնոջ պատկերը չի հեռանում: Չէ պատկեր չի, ուրվականն է...
Հայացքը մի տեսակ կորած է: Գիտենալով ով է իրականում, իմ ինչպե՞ս ես հարցին ստացա պատասխան.
- Գիտե՞ս մի օր անգամ փորձեցի խմիչքի մեջ գտնել երջանկություն: Չկա: Ուղեղս մթագնքւմ է, իսկ ես առանց դրա չեմ կարենում ապրեմ:

Ոչինչ կանցնի ամեն ինչ քո ձեռքերում ա....- թերահավատորեն սկսեցի ես...
-.... Գիտես մարդու դժբախտությունը նրա պատասխանատվության մեջ ա: Անգամ բակիս շունը իմ վրա է հույսը դրել ու ոչինչ չի անում իրեն պաշտպանելու համար: Որովհետև ինքը գիտի... ես պատասխանատու եմ նաև իր համար....

Բարեկամ
15.09.2010, 08:13
Երազ երրորդ

...Բարձրանում ենք ինչ-որ աստիճաններով: Ու բացօթյա հարկի հարթակին մի շուն է նստած, նեղ պլաստիկ աթոռի վրա: Շուն քնած է: մի տեսակ քառակուսի է, գորշ կանաչավուն ու կարգին փռչոտ, բայց հարթ մազերով, գուցե մի քիչ ծերացած: Տակը մի թղթի կտորի վրա գրված է – 9 տարեկան, ու էլի ինչ-որ բան: Չգիտեմ ինչու ոգևորված կանչում եմ ամուսնուս` “տես, ինքն էլ ա ինը տարեկան”: Մեկ էլ մի ուրիշ գրություն եմ տեսնում ներքևում –չբարկացնել, այս շունը կծում է: Կծել բառը – bite – լողում էր մի տեսակ, կիսաջնջվում կարդալիս, այդ պատճառով էլ երկար եմ նայում այդ գրածին մինչև ընկալում եմ ինչ է: Հետո նայում եմ շանը, որը քնած է ու թեթև խռմփացնում է քթի (հենց քթի, մարդկային քթի) տակ, ու քանի որ գրված էր չգրգռել, դիտավորյալ մատս թեթևակի խաղացնում եմ քթի մոտ: Շունն արթնանում է, անհագստության նշաններ ցույց տալիս, որոնք գնալով աճում են, փորձում է պոկվել նեղ պլաստիկ աթոռից, իսկ ես գրկում եմ աղջկաս ու փախչում: Շունը՝ մեր հետևից: Ես հետևիցս փակում եմ դռներ, շունը` իմ հետևից: Շունը վեր է ածվում մոնստրի, մռնչում կինգ-կոնգի պես: Ես` աղջկաս գրկած, փախչում եմ մի տեղից մյուսը` հետևիցս շրխկացնելով դռներ: Մոնստրը շարունակում է հետապնդել, ու զգում եմ, որ շատ մոտ է: Ու էլի դուռ, ու էլի բացում է: Թեև խուճապահար եմ ու տագնապած, բայց զարմանալիորեն հանկարծ կանգ եմ առնում… ձանձրացած:
ու արթնանում:

---------- Ավելացվել է՝ 08:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:10 ----------

Երազ չորրորդ

...Լողում եմ ինչ-որ քարափի մոտ, ու ջրի մեջ կրիաներ են, որոնք գնալով շատանում են: Սկսում եմ վախենալ ու զզվել: Իսկ կրիաները հա գալիս են, տարբեր չափերի, ու շարժվում են տեղում, ու գլխից ու վզից բացի ուրիշ ելուստներ էլ ունեն, որոնք դուրս են գալիս դոնդող տարբեր տեղերից, ու իմ զզվանքն ու վախը գնալով աճում են, որոշում եմ դուրս գալ ջրից, բայց ոտք դնելու ազատ տեղ չկա, ամբողջը կրիաներ են, հավաքվում են տարբեր կողմերից, իսկ դրսում, քարափին, որն իրենից տարօրինակորեն ներկայացնում է լողավազանի ծածկ, փայտե հին ու թաց, գորշ նստարաններին նստած են մամաս ու մորաքույրս ու զրուցում են: Ու նոր գլխի եմ ընկնում, թե ինչու մամաս, որ լողալու հետ միշտ սեր ուներ, չէր լողում:
Ու ես փորձում եմ դուրս գալ ջրից, ու արդեն դուրս եմ եկել ու քայլում եմ ինչ-որ կիսամութ ու սառը սրահով, որն իրենից մեր հին սովետական ֆիզկուլտ դահլիճների պես մի տեղ է ներկայացնում, ու ինչ որ ցանցեր են պատերին տնկված ու էդ ցանցերի կախված են հսկա ոզնիներ՝ սև ու զանգվածեղ, ու նկատում եմ, որ ոզնիների փշոտ ու մեծ մեջքներին ինչ-որ որդանման բաներ են գալարվում տարբեր ուղղություններով, մուգ շագանակագույն, պարանի հաստությամբ, սկսվում են կենտրոնից ու աճելով` բոլոր ուղղություններով գալարվում աստղաձև , ու էդ գալարումը հետզհետե ինտենսիվանում է, ու հետզհետե աճում են որդանման ելուստները, ու ես, կանգնած, սարսափով դիտում եմ էդ տեսարանը, ու մեկ էլ հանկարծ այդ գալարային աճի կուլմինացիային ոզնու մեջքից դուրս են թափվում վառ գույզգույն մրգեր ու բանջարեղեն` չտեսնված վառ ու փայլուն, չտեսնված փարթամ ու թարմ: Ու մտածում եմ էդ պահին. ահա թե որտեղից են ոզնու մեջքին առաջանում էն մրգերն ու բանջարեղենները, որի պատկերը, երբ փոքր էի, հաճախ հանդիպում էի դասագրքերում կամ մանկական գրքերում կամ մուլտերում... Ու շարունակում եմ դիտել այդ արտադրման պրոցեսը՝ սպասելով, որ պետք է անպայման սունկ էլ առաջանա, որովհետև սունկով ոզնու նկարն ավելի պոպուլյար էր էդ նույն դասագրքերում, ու ոզնին ավելի շուտ սունկ կկրեր, քան ասենք կանաչ բիբար, ու միևնույն ժամանակ, չնայած էդ ողջ բարիքի գունային վառությանն ու թարմությանը, տհաճ են ինձ դրանք, քանի որ տեսել էի, թե ինչպես են ծնվել որդերից:

Բարեկամ
15.09.2010, 09:38
Մարդիկ անում են գործեր, կարծում են, թե այդ ամենը կարևոր է, ու որ կատարում են ինչ-որ կարևոր բան մարդկության համար, իրականում այդ ամենը զբաղմունք է, ու էն, ինչով կարևորության բարձր կամ ցածր գիտակցությամբ զբաղվում ես հիմա, արժեընկնում է ոչ միայն մի դար, այլև հինգ րոպե հետո, ու քանի-քանի մարդիկ (բոլորը) այդպես զբաղվել են ու հեռացել` իրենց հետ փոշիացնելով այդ գործերի կարևորությունը` իմանալով գուցե` հեռանալիս միայն (որտև էլ ելք չկար): Ու գրողներն էլ, նկարիչները, գյուտարարներն ու գիտնականները, ու թեև նրանց գործերով ինչ-որ պահեր ապրում են ապագայի մարդիկ, հետո նոր մարդիկ, հետո նոր ապագայի մարդիկ ու այդպես շարունակ, ինչ փույթ, եթե դու կարող ես հենց հիմա մի բան անել, որով հենց հիմա ապրելու է կողքիդ մարդը:

Գործ անելը մարդու ներքին, անձնական գործն է` պահի տակ բավարարվածություն ստեղծագործական պրոցեսից, թե չէ կարևորության ցանկացած հաշվարկ դատապարտված է ունայնության:

Shah
15.09.2010, 10:25
էս կես ժամ ա չեմ կարողանում մտքերս իրարով տամ...
Քիչ էր մնում մարդ տակը քցեի, մենակ կասեմ` ճանապարհին զգույշ եղեք դիմացից գնացող ու մեկ-մեկ փռշտացող մոտոցիկլետավարից: :))

Բարեկամ
15.09.2010, 15:14
Չկա այդպիսի բան` չկարողանալ անել: Կա` իմաստ չգտնել անելու մեջ: Բայց մարտահրավերը հենց նրանումն է, որ իմաստ չգտնելով անելուց հետո նոր հասկանում ես իմաստն ու արժեքը:

Բարեկամ
16.09.2010, 14:38
Ինչ լավ է, որ մարդիկ չեն լսում միմյանց մտքերը: Հակառակ դեպքում կքայլեին լի տխրությամբ կամ ատելությամբ:

Chuk
17.09.2010, 10:26
Միշտ տարակուսել եմ, թե Հայաստանի խանութներից ո՞վ պետք է պրոֆեսիոնալ կամ կիսապրոֆեսիոնալ ֆոտոապարատ գնի: Միջազգային շուկայի գներից տարբերությունն այնքան մեծ է, որ ուղղակի ձեռք չի տալիս գնելը: Նույն գնով կարելի է արտասահմանից գնել մի քանի անգամ ավելի լավ ֆոտոապարատ, կամ էլ՝ նույնից երկու հատ: Եթե անգամ չափազանցնում եմ, ապա չնչին: Փոքրիկ օրինակ, 350-400 ԱՄՆ դոլարով վաճառվող ֆոտոապարատը մեր խանութներից մեկում երկու օր առաջ հանդիպեցի 256,000 ՀՀ դրամով, որը ներկայիս կուրսով 700 ԱՄՆ դոլարից փոքր-ինչ ավելի է:

Նման որակի ու նման գնի ապարատ սովորաբար գնում են կամ բանիմաց մարդիկ, ովքեր հասկանում են լուսանկարչությունից, գիտեն կամ կարող են իմանալ միջազգային գները, ու, որպես կանոն, կարող են հնար գտնել իրենց ապարատը արտասահմանից առնելու ու բերելու՝ թեկուզ որևէ ծանոթի, ընկերոջ միջոցով: Կամ էլ, երևի, ցուցամոլներն են առնում: Ու միշտ գալիս էի այն եզրահանգման, որ այս գնով վաճառքը նախատեսված է հենց ցուցամոլների համար:

Եվ որքան եղավ զարմանքս, երբ մի քանի օր առաջ ես շրջում էի մի քանի խանութներում՝ ֆոտոապարատ գնելու համար: Վերջապես գտա նման ֆոտոապարատի պոտենցիալ գնորդին. դա ես եմ, պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցս, ում կազմակերպությանը որոշակի լրագրողական գործունեության համար պետք է նման ֆոտոապարատ, սակայն հնարավորություն չունի արտասահմանից գնելու, սահմանափակված է հայաստանյան միայն որոշ խանութներից գնելու, այն էլ ՈՐՈՇ, այն էլ, միայն կոնկրետ մոդելներ: Ու ահա գործընկերոջս հետ շրջում ենք համապատասխան խանութներով, նայում գները, ապշում, շարունակում շրջել՝ վերջնականում հանգելով որոշման, որ նպատակահարմար չէ նման գումարով այդ ֆոտոապարատներից որևէ մեկը գնել:

Բայց պատմությունս սրա մասին չէր, սա ուղղակի փոքրիկ նախաբան էր:
Խանութներից մեկում ուսումնասիրում ենք հերթական ֆոտոապարատը (հակագովազդից խուսափելու համար անունը չեմ նշում) ու «արհեստավարժ» վաճառողին գործընկերս հարցնում է.
- Այս ապարատը հայելայի՞ն է:
- Ի՞նչ է, - զարմանում է վաճառողը:
- Հայելային:
- Էդ ո՞րն է, - զարմանում է վաճառողը:
- Դե որ հայելիներով է... - ընկերս արդեն անիմաստ է համարում բացատրելը, մտածելով, որ դե եթե մարդը չգիտի էդ ինչ ա, դժվար էլ իմանա՝ հայելայի՞ն է, թե՞ ոչ:
- Հա՜... - «հասկացավ» վաճառողը: - Հա, իհարկե, հայելիներով է: Օբյեկտիվը հայելիներով է, կարող ենք հանենք, նայենք: Հայելիներով ա, զեռկալնի չի:

Kuk
17.09.2010, 11:38
Ինչ տեսակ մարդու ասես հանդիպում ես ժամանակի ընթացքում, մի մասի դրական կողմերի վրա զարմանում, մի մասի բացասական, մի մասի բարիության, մի մասի տականքության, մի մասի միամտության, մի մասի սրիկայության և այլն, բայց էդ ամեն ինչն իրար հետ վերցված էնքան հետաքրքիր չի, որքան էն, որ ժամանակ առ ժամանակ ինքդ քո մեջ ես որոշ բաներ բացահայտում. այ սա իրոք հետաքրքիր ա ու հաճախ հաճելի: Անընդհատ չէ, շատ հաճախ չէ, բայց որոշակի ժամանակ անցնելուց հետո, երբ բավարար չափով իրադարձություններ են զարգացել, տեղին ա ու կարևոր հիշել ու վերլուծել անցածը, գտնել բոլոր նրբությունները, մտածել էդ ուղղությամբ:
Եթե նստած ես հեռուստացույցի առաջ ու հայացքդ դեպի հեռուստացույցն ա, դա դեռ չի նշանակում, որ դու տեսնում ու ընկալում ես կադրերը, կարող ես դրանք չընկալել հազար ու մի պատճառով, լինի դա տրամադրության անկումը կամ վերելքը, թե մտքերով տարված լինելը: Բայց եթե էդ ցուցադրվածը քեզ համար կարևոր ա, ու քեզ հուշում են, որ ուշադիր նայես, որպեսզի ինքդ հասկանաս ֆիլմի բովանդակությունը, ոչ թե նայեն, վերլուծեն ու մատուցեն քեզ, պետքա ուշադրություն դարձնել. ի վերջո, ամեն ֆիլմ չի, որ կարելիա նայել ու պատմել:
Իսկ մարդու տեսակի տարբերությունը հաճախ ապշեցնող ա լինում, բայց զարմանալի չի, որտև շատ են: Մի մարդու համար մի արարքը կարող ա տականքություն լինել, ու ինքը ծայրահեղ դեպքում նույնիսկ էդ քայլին չգնա, մեկ ուրիշի համար էդ նույն արարքը կարող ա ինքնազգացողության վերելքի, շրջապատում իրեն լավ զգալու ու իր մասին պատմելու բան ունենալու նյութ լինել:
Ու ինքդ քո մեջ որոշ գծեր բացահայտելու ժամանակ քեզ լավ ես զգում, որ դու քո բարձրության վրա ես, որ նման իրավիճակում նույնիսկ սառնասրտորեն չնայեցիր ու չսպասեցիր, որ հետագայում չարախնդաս ու հրճվես ազատ անկում կատարողի նվաստացված ու հուսահատված լինելու փաստով:
Ու մի բան, որ շատ կարևոր ա, էդ խոստումները չմոռանալն ա, ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ ու հետ կանգնել դրանցից, նույնիսկ եթե գիտակցում ես, որ սխալ ես արել, որ խոստացել ես:
Անկապ էր չէ՞: Գիտեմ:))

Արևածագ
17.09.2010, 13:01
- Մա'մ, դու շատ ժամանակ ունես, ամբողջ օրը տանն ես: Ինչու՞ ծրագրավորում չես սովորում, հիմա ես ռոբոտի մեխանիկական մասերի վրա կզբաղվեի, դու էլ ծրագիրը կգրեիր: Տեսնու՞մ ես՝ չեմ հասցնում:
- Այ բալա', ով ինձ հետ դպրոցում ինֆորմատիկա է սովորել, նրանք իսկի կոմպը միացնել չգիտեն:
- Դու նրանց մի' հավասարվի:
-Բա ու՞մ հավասարվեմ:
- Արայի'ն: (Մեր հարևանի տղան է, տեխնիկական համալսարանում ծրագրավորում է դասավանդում)::{
. . .
-Կնիկ ջան, գազի հաշվիչը փոխելը քեզ վրա է:
- Բայց պիտի գաս, որ միասին որոշենք՝ խողովակները ո՞նց պիտի տեղափոխվի, հաշվիչը որտե՞ղ պիտի տեղադրվի, համ էլ դու էս ինժեները, ես բան չեմ հասկանում:
- Մի քիչ մտածի, լավ էլ գլուխ կբերես: Ես ժամանակ չունեմ: Մի երկու գիծն ի՞նչ է, որ դու չնկարես, տաս եռակցողների ձեռքը::ok:8
- Զագրանպասպորտիս հարցով զբաղվու՞մ ես...
. . .
- Աղջի'կս, տեղեկանքները...
- Մամ, դրանք ստանալու համար մի ամիս կարող է սպասենք:
- Ի՞նչ մի ամիս: Մեկին ճարի՝ արագացրու:
- Էդ «մեկն» ո՞վ է:
- Դու կիմանաս, գտի մեկին: Համ էլ անցած ամսվա տան վարձը չե՞ն տվե...
- Չէ, մամ, քանի անգամ զգուշացրել եմ արդեն:
- Դրանց հա'ն, մի ուրիշ կարգին մարդ գտի...
- Տեսնեմ::think
. . .
-Չե՞ս աշխատում: Ամբողջ որը տանը պարապ նստա՞ծ...
-Հա', մոտավորապես այդպես::oy

Բարեկամ
17.09.2010, 13:29
Կյանքը նման է մեքենա վարելուն. կարևորը իմանաս որ կողմից ինչ սպասես:

Lianik
18.09.2010, 14:15
Ինչ է կատարվում հետս, ես չեմ հասկանում...չեմ հասկանում... ուզում եմ բղավել, գոռալ,...ուզում եմ կորչել ու էլ չհայտնվել.... ուզում եմ...ինքս էլ չգիտեմ` ինչ է ուզում վերջապես......
Արցունքիս կաթիլը կոպերիս գրկում... ու դուրս չի պրծնում...կոպերս ամուր են գրկել նրան....
ահա մի կաթիլ, ապա հաջորդը... կարծես արտասվում եմ.. բացյ ինչի? համար.... մոլեգնել է հոգիս...քաոս է...ճղճիմ զգացողություն....
փորձում եմ գրելով գոնե հանգստանալ...բայց........ ընկերուհիս կասեր. <<Ձեռից գնում ես..>>....

Agni
18.09.2010, 22:08
Ես էլ եկա արտահայտվելու անկապ ջան... էսօր հետաքրքիր օր էր ինձ համար, բացահայտեցի, որ մարել եմ...Էսօր հանդիպել էի մի խումբ երիտասարդների հետ, ովքեր մեծ եռանդով ու կրակոտ աչքերով պատմում էին իրենց ծրագրերից,փոփոխություններից, ոնց են հավատում էտ ամենիիիին,բայց ցավը նրանում էր, որ հանգիստ լսում էի ու տխրում... անցել եմ էտ ամենի միջով: Արդյո՞ք մեծացել եմ արդեն, էլ ուժ չկա պայքարելու, հավատալու... իսկ ընդամենը մի քանի տարի առաջ ինքս հավատում էի մեր առջև դրված գաղափարների իրականացմանը, ապագային, բարեգործությանը...Վազվզում էինք չխնայելով մեզ հանուն մեր արած գործի ու գաղափարի, հավատում էինք կհասնենք նրան, որ այ էստեղ մարդիկ կփոխվեն, կսկսեն հասկանալ այս ամենի իմաստը, հնարավորություն կտան մեզ զարգանալու ու առաջ քայլելու՝ մենք ենք ապագայի տերը: Բայց մեկ էլ մի օր, սենց մի վիճակ էր ստացվում .«Բալիկ ջան, մի խանգարի»...:) էհհհ... Լավ, հուսամ նրանք կստիպեն ինձ նորից վերագտնել այդ ամենի իմաստը ու նորից պայքարել՝ հանուն ճշմարտության...

Շինարար
18.09.2010, 23:03
Անձրև:love

Lianik
18.09.2010, 23:13
Այնտեղ վերևում սկսվեց խրախճանքը սիրո... Սիրո երկրպագումն սկսվեց այնտեղ... Որոտաց, իր հնչեղ ձայնային տատանումները մինչև երկիր տարածեց...
Անձրև էր, հորդ անձրև,....լռեցին լույսերը քաղաքի.... մարեցին ձայները....
Այժմ գեղեցիկ տրոփյունով քայլում է նա` հենց ինքը Անձրևը...արդեն մեղմ, հանգիստ....քայլում է մայթով, մայթեզրով անգամ, փողոցով...տանիքների ու լարերի վրայով...նա պատմում է երկնային Սիրո պատմության մասին....

Ես էլ եմ ուզում նրա հետ քայլել, ու կաթիլները մեկիկ-մեկիկ թող գլորվեն վարսերիցս վար, արցունքներիս հետ սահեն այտիս վրայով...թրչվեմ` մինչև վերջ...... խաղաղություն կա այնտեղ... այ դա եմ ուզում.........

Հայկօ
19.09.2010, 00:45
Ո՜հ, սե՜ր... Արի՜, կայծակի նման խփի՛ր ուղիղ սրտիս, խշշա՛ ականջներիս մեջ աշնանային դեղին-կարմիր բարդու նման, անձրևի պես շոյի՛ր վարսերս... Ուզում եմ բոբիկ քայլեմ թաց հողի վրա, ուզում եմ արտասվեմ զգացմունքների փոթորիկից, ուզում եմ սրտիս երկու փորոքներով ու երկու նախասրտերով ապրե՜մ այն գերբնական երջանկությունը, որ կոչվում է սե՜ր... Ա՜հ, սիրու՜մ եմ, սիրում եմ այնպես, ինչպես ջրվեժն է սիրում իր յուրաքանչյուր կաթիլը, ինչպես անտառն է սիրում իր յուրաքանչյուր տերևը, ինչպես քամին է սիրում ամպի յուրաքանչյուր ծվենը... Աաաաաա՜խ, լինե՜ր մի մենավոր խրճիթ, բոցկլտացող օջախ, ու գիշերվա անհունի մեջ ծվարած աստղերը՝ որպես նյութականից հրաժարվելու ու ոգեղենին հարելու անխոս վկաներ... Ինչու՜, ինչու՜ լքեցիր ինձ, օ՜ հանգստություն, ինչու՜ տեղդ զիջեցիր սիրո խռովքին, ինչու՜ լացացրեցիր ինձ, ո՜հ անգութ զգացում, ո՜հ անիմանալի ու անհասկանալի կվինտէսենցիա, որի անունն է սեր... Գոռա՜, որո՜տ, փայլի՜ր, կայծա՜կ... Հոգիս ցնցվում է սիրո աստվածուհու կախարդական փայտիկի անգութ հարվածներից, ուզում եմ ճչամ, լաց լինեմ ու հեկեկալով վազեմ անձրևի տակ... Հոգիս ափերից դուրս է հորդում, սիրո մակընթացությունն ու տեղատվությունը տակնուվրա են արել իմ ձեն-բուդդիստական անդորրը, աներևույթ ձեռքը թափանցել է կրծքիս մեջ ու սիրո աղեղով տարանտելլա է նվագում հոգուս փխրուն լարերի վրա... Աաաաաաաաաաաաաաաա՜հ... Եվ կրկին՝ աաաաաաաաաաաաա՜հ... Արտասվախառն սեր...

:D:D:D

Ժունդիայի
19.09.2010, 07:48
Ճիշտ է քիչմը ուշացել եմ 1 տարի ակումբում լինելս նշանավորելու գրառում կատարելու համար, սակայն ինչպես ասում են «լավ է ուշ, քան երեկ չէ մեգել օրը»: Ինչևէ: Անդրադառնամ բուն մտքիս: Հիշում եմ ինչպես հայտնվեցի ակումբում ու ինչ կարգի տրամադրությամբ էի առաջին գրառումներս կատարում: Հավատացեք հայրենիքիս մասին 25 տարվա պատկերացումները այս մեկ տարվա մեջ թե որքա՜ն են փոխվել, միայն ինքս եմ դրանք արժանավույն գնահատում: Ու ընդհանրապես. փոխվել են ընկալումներս կյանքի, մարդկանց, դրանց տեսակների, մարդկային վերաբերմունքի, հայացքների նկատմամաբ: Հիշում եմ առաջին գրառումներս որքան «մարտական» տրամադրվածությամբ էին, որքան շինծու հայրենասիրական: Ո՞նց է պատահում, որ թազա հարս են գնում, ցանկանում են ինչ-որ բան փոխել տան ինտերիերի մեջ, զարմացնել սկեսուր-սկեսրյար անհաղթ զույգին, երբեմն ընդվզել, հոտել, սենյակում փակվել ու օտարանալ բոլորից: Անկեղծ՝ այդպես էր ակումբն ինձ համար իս սկզբանե՝ սկեսրանց տուն: Սակայն այսօր, երբ հետադարձ հայացք եմ նետում նորաթուխ Ժունդիայիի գործողություններին, ակամայից զավեշտով եմ հիշում նրա կերպարը: Սակայն մեկ տարվա ընթացքում ինքս ինձ կարողացա նորից ու ամենակարևորը՝ մանրակրկիտ բացահայտել, դառնալ քիչ թե շատ «տեսանելի», կարողացա տեղս գտնել այնպիսի մի հրաշալի հասարակարգում՝ այստեղ: Թե որքան թոհ ու բոհի միջով եմ անցել, թե որքան հոգեցունց ապրումներ եմ ունեցել բազմիցս, Աստված միայն գիտի... ու ինչ է ինձ պահել, որպեսզի վեր հառնեմ մոխիրներից, նորեն ապրեմ..... գոյատևեմ: Կռահեցի՞ք: Ակումբս՝ դու՜ք. :love ամեն մեկիդ յուրահատուկ մտքի թռիչքը, կյանքի, գիտության, հայրենիքի, մարդկային հարաբերությունների, սիրո, երջանկության, ծնողի, որդու և այլնի մասին ձեր գրառումներում կատարած ամեն մի տողը վերաիմաստավորել է կյանքս, վերադաստիարակել անձս, սովորեցրել լինել ինքնաբուխ, միևնույն ժամանակ՝ զուսպ... վերագնահատել եմ սեփական կյանքս, արդեն կարողանում եմ շուրջս դիտել ավելի վարդագույն:

Երբ նոր ակումբցի է հայտնվում ֆորումում, շատ անգամ ինձ եմ պատկերացնում նորեկ ժամանակ ու արտացոլվում նրանց սկզբանական գրառումներում: Հետաքրքիրն այն է, որ մեծամասնությունը սկզբում գրեթե սիոնամասոնական, խավարամթաչարքադժոխային, երբեմն էլ գողագաղութաբանակային գրառումներով է հանդես գալիս, ոմանք էլ հավանություն են տալիս փղաժայռապատկերային,:goblin հիքսոսապոպային պատմամշակութային կոթող հանդիսացող նմանատիպ գեղարվեստատիկնիկային «հայանպաստ» թեմաներին ու ընդվզում դրանց քննադատների դեմ: Ամեն անգամ դեժավյու եմ ապրում: Սա հենց այնպես: :tomato

Չգիտեմ ժող, շատ եմ փոխվել, այլ կերպ եմ մտածում ցանկացած հարցի շուրջ, աշխարհայացքս լիովին փոխվել է գրեթե բոլոր պարագաներում:

Եսիմ էհհհ...միգուցե չափից շատ անկեղծացա: «Խմել եմ»: Ավելի լավ է թաշախուստս հավաքեմ ու ծլկեմ քնելու:

Սիրում եմ քեզ ակումբս.....համ էլ դու իմ այցեքարտն ես...

Բարեկամ
19.09.2010, 14:09
Երբեմն ինձ թվում է, որ հաջողակ են մարդիկ, որոնք ապրում են նայելով իրենց կյանքին կողքից` ինչպես բեմի վրա ներկայացվող պիեսի, որի սցենարն իրենք են որոշում: Թեև որքանով է կայուն նրանց հաջողությունը, չգիտեմ…

---------- Ավելացվել է՝ 14:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:00 ----------

Զգացմունքներից ամենամաքուրը քնելու ուժեղ ցանկությունն է. այն կապված չէ, չի առնչվում ու չի ներառում և որևէ մեկ այլ մեկի:

Շինարար
20.09.2010, 02:02
Մեկ-մեկ նենց եմ ուզում փնթփնթալ, բայց փնթփնթանոցիս վերջին գրառումը թույլ չի տալիս:) Ստիպված այսպես լռելյայն եմ փնթփնթում:))
Գրածս շատ սրտաճմլիկ չէր, չէ՞, իսկ եթե այնուամենայնիվ սիրտ ա ճմլում, ուրեմն սխալ եք հասկացել, կամ էլ ես եմ վատ մտքերս ձևակերպում:8

Ժունդիայի
20.09.2010, 08:31
Երբե´ք մի´ կիրառիր ես քեզ սիրում եմ բանաձևը, եթե նա քեզ ընդհանրապես չի հետաքրքրում: Երբե´ք մի´ խոսիր զգացմունքների մասին, եթե նրանք քո մեջ չկան: Չփորձե´ս երբևիցե դիպչել նրան, եթե ունակ չես պոկելու նրա սիրտը: Երբե´ք մի´ նայիր այն մեկի աչքերի մեջ, եթե չես ցանկանում, որ դրանք քո պատճառով արցունք թափեն մի օր: Ամենա դաժան բանը, որ կարող ես անել կյանքում, այն է, երբ թույլ ես տալիս մեկին սիրահարվել քեզ, երբ դու պատրաստ չես փոխհատուցելու միևնույն զգացմունքը:
Կանգ առ ու հարցրու քեզ. «այս ի՞նչ ես(մ) անում փսլինք»:

Այս ի՞նչ ես(մ) անում...

AniwaR
20.09.2010, 11:02
...փսլինք! :))

Katka
20.09.2010, 15:02
Ուֆ-ուֆ: :think

ars83
20.09.2010, 17:31
Մի հատ կապույտ գիրք ունեինք՝ Գրիմ եղբայրների հեքիաթներով: Մեջը մի հեքիաթ կար, որ դուրս գալիս էր. Հենզելն ու Գրետելը: Հեքիաթը սկսվում էր նրանով, որ մի մարդ երկու երեխա է ունենում և մի կին (նրանց խորթ մայրը), որը, երբ սով է լինում երկրում, ամուսնուն ստիպում է՝ երեխաներին տանի անտառ ու կորցնի: Այդտեղ ինձ դուր էր գալիս երեխաների հնարամտությունը, երբ նրանք խիճ են հավաքում և անտառ գնալիս թափում իրենց ետևից՝ հետագիծ թողնելու համար, և հետո այդ խճի օգնությամբ գտնում են ետ գալու ճանապարհը և վերադառնում տուն: Մի-տեսակ մանկական դետեկտիվ, իսկ դետեկտիվեր կարդալ ես սիրում եմ:
Անցյալ շաբաթ էլ վերջացրի կարդալ Ա. Քրիստիի «Destination inconnue (Destination unknown)» պատմվածքը, որում նույն հնարքն էր օգտագործվել. մի գիտնական անհետ կորում է, ոստիկանությունը կասկածում է, որ նա չի մահացել, և իր կինն այդ մասին գիտի և սկսում է հետևել կնոջը, որը «մեկնում է հանգստանալու» (ոստիկանները կասկածում են, որ իրականում նա գնում է ամուսնու մոտ): Ճանապարհին օդանավը, որում երթևեկում է կինը, վթարի է ենթարկվում և կինը, վերջիվերջո, մահանում է: Ոստիկանությունն օգտվում է դրանից՝ իրենց գործակալին կնոջ փոխարեն ներկայացնելով, որը և շարունակում է ուղևորությունը և վերջապես հասնում գիտնականին՝ դուրս բերելով նաև ոստիկանությանը նրա վրա: Ոստիկանությունը կնոջը տված է լինում հատուկ նշված մարգարիտներից կազմված վզնոց, որի հատիկները կինը շաղ է տալիս ճանապարհին՝ ոստիկաններին հուշելով իր կատարած տեղափոխությունների մասին:
Իսկ այսօր ես ինքս հայտնվեցի նման իրավիճակում: Մի երկհատորյակ ունեմ Կոմիտասի մասին (ՀՍՍՀ ԳԱ-ի հրատարակություն, 1969թ.), որի երկրորդ հատորն եմ այժմ կարդում: Այդ հատորում երկու հին, դեղնած թերթիկ կար՝ կտրված ինչ-որ շաբաթաթերթից, որոնցից մեկի վրա մի երգ կար մայրիկի մասին՝ բառերն ու նոտաները: Երբ ավտոբուսով աշխատանքի եմ գնում, հաճախ ճանապարհին գիրք եմ կարդում ու այդ թերթիկներն օգտագործում որպես էջանշաններ: Այսօր հանդիպեցի ֆիզիկայի ինստիտուտի մեր աշխատակցուհիներից մեկին, որը ծիծաղելով ինձ մեկնեց թերթիկներից մեկը և հարցրեց՝ կարո՞ղ եմ արդյոք գուշակել, թե որտեղից է ճարել: Պարզվում է, ավտոբուսում գիրքը կարդալիս եմ եղել, երբ այն փակել եմ, թերթիկներն ընկել են միջից. նա տեսել է և վերցրել դրանք: Իսկ, միգուցե, ես իմ հետևից «հետք» էի թողնում՝ իրավապահ մարմինների համար: :))

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=49782

Բարեկամ
20.09.2010, 18:20
Մի հատ հաստ գիրք ունեինք` Գրիմ Եղբայրների հեքիաթներով` անորոշ գույնի: Ժամանակին ինչ-որ գույնի էր կամ գույների, բայց այնքան շատ էի թերթել, որ խունացել էր, կազմի վերնագիրն էլ հեղինակների անվան հետ միասին` համարյա ջնջվել, իսկ էջերի եզրերը` գրքի ընդհանուր ծանր հաստ գծով, մաշվել-կորացել: Շատ էի սիրում, ու կարդում էի անվերջ: Երազում էի` կարդացած չլինեի ու սկսեի նորից:
Հատկապես մի հեքիաթ կար` Հենզելն ու Գրետելը. դրա միջի կախարդին մի քանի անգամ տեսել եմ անկողնուս մոտ, գիշերը, կռացած անցավ, սև շորերով էր, կորացած, ու թեև մութ էր ու ինքն էլ սև շորերով, բայց մահճակալիս առաջամասով անցավ շտապ` կորացած: Նույնիսկ մի փոքր առաջ ձգվեցի, որ լավ տեսնեմ: Գուցե որ մութ էր ու ինքն էլ սև շորերով, դրա համար երևաց: Հետո սիրտս սեղմվում էր վախից: Ու չէի նայում այն կողմ, ուր գնաց` դեպի պատշգամբ:

Երեկ չէ առաջին օրը երեկոյան, 5 տարեկան աղջիկս, գիշերազգեստով, կանգնեց բոբիկ ոտքերի թաթերի վրա ու գրապահարանի գրքերի սեղմ շարքից մի կապույտ գիրք հանեց` փայլուն կազմով: Հետո հարմար տեղավորվեց անկողնում ու ասաց` կարդա՛: Բացեցի առաջին էջը. Հենզելն ու Գրետելը: Թերթեցի հաջորդները` Կարմիր Գլխարկը, Մոխրոտիկը... : Ասում եմ` արի, Կարմիր Գլխարկը կարդամ: Չէ՛, ասում է, առաջի՛նը: Լավ, արի Մոխրոտիկը կարդանք: Խլում է գիրքը ձեռքիցս, հետ թերթում դեպի սկիզբ, մատը դնում առաջին էջի վրա ու` սա':

Հենզելն ու Գրետելը: Մի մեծ անտառի եզրին ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը...

Սովորաբար խիստ գրական ու երեխաներին անհասկանալի շարադրանքով հեքիաթներ կարդալիս` զուգահեռաբար փոխում եմ իրենց մատչելի լեզվի ու շարադրանքի:
Կարդում եմ Հենզելն ու Գրետելը, ու լեզուս չի պտտվում մատչելի լեզվով երեխային հասցնել, որ իրենց մայրը, թեկուզև խորթ, լավ՝ ինչ-որ մեկը, որոշում է երեխաներին թողնել անտառում, որ մեռնեն, որովհետև տանը ուտելու բան չկա: Հաջորդ քայլին անհրաժեշտ է լինելու նորից մատչելիորեն երեխայի գիտակցությանը հասցնել, որ հայրը շատ սիրում է իր երեխաներին, բայց ենթարկվում է չար կնոջը ու ի վերջո համաձայնվում: Թափված խճաքարերով տուն վերադառնալն ու հետագա դեգերումներն անտառում ամենաթեթև մասն էին, հեշտ է, իսկ բիկսվիթից տանիքով ու շաքարաքլորե պատուհաններով տունը` նույնիսկ զվարճալի: Բայց ահա առջևում սպասվում է ծանրագույնը. թե ինչպես է պառավը ստուգում վանդակում փակված տղայի մատերի հաստությունը` բավականաչափ գիրացե՞լ է արդյոք եփելու համար: Թվում է, թե վերջաբանը` պառավի այրվելը վառարանում, պետք է մխիթարական լիներ. բայց մի րոպե պատկերացրեք կրկին երեխայի ուղեղին հասցնելը դա որպես լավագույն երջանիկ լուծում. պետք է ինկվիզիտորի հոգի ու խիղճ ունենալ, առնվազն:
Հետաքրքիր է, որևէ մեկը ինչ-որ հիմնավորում ունի՞, թե ինչու են պետք երեխաներին դասական կոչվող այդ հեքիաթները: Որևէ՛ դասական հեքիաթ: Թումանյանինը սարսափ ֆիլմերի նախանձելի սցենարներ են, Անդերսենինը` սրտաճմլիկ հոգեխոշտանգիչներ, իսկ Գրիմ եղբայրների երևակայությունը ամենահամարձակ թռիչքներն է գործում դեպի մութն ու թշվառությունը:
Եթե ինչ-որ դարերում անհրաժեշտ է եղել երեխաներին սաստված պահել նման հեքիաթներով, բա հիմա ո՞ր մեղքի համար...

Սա էլ հեքիաթների այգում եմ նկարել: Առաջին հարկը անկապ կորած չի. զուգարան է :)

http://img155.imageshack.us/img155/5663/87713060.jpg (http://img155.imageshack.us/i/87713060.jpg/)

Ժունդիայի
20.09.2010, 18:50
Ինչպես հայտնի է ծերունի Միհրդատ թագավորն իմունիտետ ուներ բոլոր թույների դեմ՝ անխոցելի էր... մինչև մի գեղեցիկ օր գլխին քյարփինջի հարվածը գրողի ցոծն ուղարկեց նրան ընդմիշտ:

Տեսնես «լպրծուն աչքերով» մարդն ինչու՞ է պարբերաբար հիշատակում ու քննադատում «լպրծուն աչքերը»: Մի տեսակ անբըլիվբըլ ա: Գնամ հակաթույն խմեմ...

Արևածագ
20.09.2010, 23:01
Տարիներ առաջ մի ֆիլմ եմ նայել հեռուստացույցով: Հիմա վերնագիրը չեմ հիշում, միայն որոշ հատվածներ այդ ֆիլմից: Ուզում եմ գրել սիրային մելոդրամա էր, բայց ավելի շատ ողբերգությունը կսազեր ֆիլմի սյուժեին: Ամենավերջում գլխավոր հերոսները այրվում են: Ֆիլմն ավարտվում է հետևյալ խոսքերով.« Յուրաքանչյուր մարդու կյանքում տրված հնարավորությունների ամբողջությունը լուցկու տուփի նման է: Մարդիկ հիմնականում մեկ- մեկ են վառում լուցկու հատիկներն ու աստիճանաբար են օգտագործում իրենց հասանելիք ուրախությունները: Բայց այնպիսիներն էլ կան, որ խնայում են հատիկները ամենակարևոր պահի համար,հանգամանքների բերումով զրկվում են անգամ փոքր հաճույքներից, ու երբ հասնում է նվիրական պահը, ուզում են իրենց լուցկու հատիկները միանգամից այրել: Իսկ այդ միանգամիցից հաճախ հրդեհ է բռնկվում, որն իր մեջ այրում է նաև տուփի տիրոջը»:
Խնայածս լուցկիները վերբերվում են չկայացած հանդիպումներին, չունեցած ընկերներին, չգնացած արշավներին, հայրենիքում չապրելուն, սեփական երամում չթռչելուն, չ..., չ....չ, ու սպասելուն, համբերելուն: Գիտեմ՝ մի օր կվառեմ ունեցածս լուցկու հատիկները միանգամից:

Adam
21.09.2010, 02:05
էխ... նամակներ-նամակներ...
ինչու՞ եք դուք նիգերիական...
ինչի՞ համար իմ մեյլը իրո՛ք չպետք է մեկ միլիոն ֆունտ շահի շաբաթը մեկ...
:(

Katka
21.09.2010, 02:23
Տեսնես էդ անկախությունը ո՞ նց ա լինում: Կա՞ տենց բան: Շոշափելի ա՞, զգալու ա՞: Ի՞նչ ձեւի ա էդ անկախությունը, չեմ պատկերացնում: Բոլո՞րն են ձգտում, թե ես եմ ու իմ նման մի քանիսը: Իսկ եթե բոլորս ձգտե՞նք, կկարողանամ զգալ անկախությունը:
Երեւի երբ լինի բոլորը, կլինի նաեւ անկախությունս: Ես անկախ եմ՝ չի հնչում, մենք անկախ ենք՝ հնչում է: Բոլորս անկախ ենք, բայց ոչ իրարից:
Անկախությունն ի՞նչ է...վիճա՞կ, ձգտու՞մ, նպատա՞կ: Հը՞:

Բարեկամ
21.09.2010, 09:12
Ինչքան երջանիկ բան ա անտեղյակությունը…

Shah
21.09.2010, 13:05
Մարդիկ կան, որ իսկականից Մարդ են, կամ էլ մենք չենք կարողանում նրանց հասկանանք, իսկ իրանց համար դա նորմալ ա: Մի օրինակ բերեմ, բայց հավատա շատ նման օրինակներ եմ տեսել էս շատ կարճ ժամանակում: Բրայնը Անգլիայից ա, քսանութ տարեկան տղա ա, ընտանիք ունի` կին, երեխաներ. Կամավոր ա, եկել ա Ուգանդա ու հիմա ապրում ա Կամպալայում, ստանում ա տեղի դպրոցի դասատույի աշխատավարձ... Նու էդքանը ասենք մի կերպ կարողա հասկանամ, որ իրա երկիրը թողել ա, իրա հաջող աշխատանքը թողել ա(ուղղակի համոզված եմ, որ ինքը գործազուրկ չի եղել), բայց էն որ ինքը երեխաներ ունի, բացի դրանից էլ մի բան էլ անապահով երեխաների ա խնամում իրա կնոջ հետ, այ էդմեկը մի ուրիշ մարդկային արարք ա, ես ու մեզնից շատերը չէին անի նույնը, տենց մարդիկ ուղղակի քիչ են...
Շատերը կան, մենակ ինքը չի, մարդիկ տարբեր երկրներից գալիս են ու իրենք իրանց խնայողությունների հաշվին ապրում են ուրիշի երկրում ու մի բան էլ անապահովների ու հիվանդների են խնամում... Վալանտյոռների մեծ մասը դպրոցներում ա աշխատում, հավատացեք դպրոցի աշխատանքը ամենածավալուն ու ամենադժվար աշխատանքներից մեկն ա, բայց մարդիկ նենց են անում որ երեխեքը անհամբեր սպասում են հաջորդ օրվան, հաջորդ դասին... ուղղակի հրաշք են տենց մարդիկ:
Հետո ասում են երկիրը մարդու մենթալիտետի հետ կապ չունի...

Lianik
21.09.2010, 21:34
Մի գեղեցիկ էլ իր ավարտին հասավ, իր անուշ մրափը գտավ իրիկնաժամի խորհրդավորության գրկում: Իրիկնաժամի, որ ինքնին այլ, մի տեսակ ուրիշ է....
Երկնակամարի անհունության մեջ լիալուսինն է իր գերիշխանությունը գտել, ժպտում է ... ժպտում է, այո, կամ էլ ես եմ ժտպում ու նրա դեմքի շրջանն իմ աչուկների ժպիտի ներքո է միայն` ինձ մի ամբողջ ժպիտ թվում, գուցե... Նրա շուրթերից անկեղծությունն է ծորում, մի բան, որ նախկինում իմ գրելու խթանն է հանդիսացել...Վաղուց չեմ գրել, լռեցրել էի մտքերս, բառերս, ինքս ինձ...իսկ այսօր նրան տեսնելով` ինձ գրելիս հիշեցի, մտքերիս ճախրանքը հիշեցի, նրանց թանաքածին զգեստները.... իսկ գուցե այսօրից էր...կամ էլ այն կարոտից , որ միայն հիմա զգացի...:love:oy
ԿԱՐՈ~Տ,կարոտում եմ ինքս ինձ.....,կարոտել էի նաև նրանց, որ հանդիպելով` աչքերի ջերմ պատասխան գտա, գրկախառնում, համբույրներ, հարազատ մարդկանց, ում շուրջ մեկ տարի չէի հանդիպել ու կարծում էի, թե նրանք իմ մասին չեն էլ հիշում.....
Չէ, ժամանակն իսկապես անզոր է խորտակել այն գեղեցիկի պատկերը:love, որում ապրել ենք միասին` չնայած, որ այդ պատկերը պարզապես հուշապատկեր է դառնում...:love

Katka
21.09.2010, 21:43
Անկապ օրագիր, վրես ազդում ես: Ծակ փիլիսոփայություն ա սաղ:

Norton
22.09.2010, 01:09
լավ ես ձախորդ օրերը վերջ ունենալու են:angry

Շինարար
22.09.2010, 01:46
Շատ էլ, որ այս գրառումս քո դուրը չի գալիս, անկապ տե՞ղն է վերնագիրը «Անկապ օրագիր», թե՞ որ կարող ենք ինչ անկապ բան մտածել, այն էլ գրել:P

Katka
22.09.2010, 01:50
Անկապ ջան, քեզ վերջում պիտի փակեն մոդերատորները:

Բարեկամ
22.09.2010, 03:01
Ամենակայֆ թեման ակումբում :love
Անկապ օրագրի լավն էն ա, որ ով ինչ ուզում ա ասի, մնում ա անկապ, և բոլոր իրավունքները պաշտպանված են (c) :P

Բարեկամ
22.09.2010, 03:57
Մարդը ցույց է տալիս ապակու մեջ դրված թիթեռնիկի թևն ու հարցնում. ինչ գույնի է: Կապույտ: Կապույտ: Կապույտ: Իսկապես կապույտ է: Wrong! Բարձրացնում է ապակին վերև, ու ներքևից երևում է շագանակագույն: Հետո թևից մի չորացած կտոր զգուշորեն դնում է մանրադիտակի տակ, ուղղում խոշորացումն ու ֆոկուսը, ու պատկերը մոնիտորի վրա շտկվում է: Կառուցվածքի թեփուկաձև մասնիկներով բացատրում է, թե այդ ինչից է, որ աշխարհի բոլոր թիթեռնիկների թևերը կլանում են բոլոր գույները բացի կապույտից, այդ պատճառով կապույտն անդրադառնում է:

Chuk
22.09.2010, 10:09
- Ախպեր, էրեկ մասիվ նենց ավարիա եմ տեսե... ***-ը քշել չգիտեն, ով ասես ռուլին ա նստում, ինչ նառուշենի ասես անում են... - տաքսուս «վարորդն» ա:
- Ապեր, «պռոծիվ» ես մտել, - սրընթաց գնում ենք դեպի դիմացից եկող մեքենան, վերջին պահին հասցնում ա վազանցել քիչ առաջ մեր դիմացից գնացող մեքենային, որից առաջ անցնելու համար դուրս ա եկել գծից ու գնում ա հակառակ երթևեկությանը:
- Սենց արագ ա, ախպեր:

Shah
22.09.2010, 10:55
նախաբան. Մոտ երկու շաբաթ առաջ մեր Դավիդուսը (http://www.akumb.am/member.php/11277-davidus) ու ես սկայպով խոսում էինք ու խոսք ընկավ հայկական կոնյակից ու ինքը որոշեց ինձ կոնյակ հյուրասիրի: Ես էլ ստից ձևականությունները մի կողմ դրի ու որոշեցի չհրաժարվեմ... ասած ա` արված ա - կոնյակը արդեն ճանապարհին էր..

Երեկ "Արարատը" հասավ Էնտեբբե իսկ երեկոյան արդեն Կամպալայում էր: Իրիկունը նստած ենք ու բաժակները լցրած իրար ենք նայում, ախր հայկական կոնյակ ենք խմում եսիմ որտեղ :love ժպտալով իրար ենք նայում ու կենացներ բարձրացնում: Դավ ջան, կենացդ Աֆրիկայում երեկ իրիկունը խմել ենք ու բարեմաղթանքներ քեզ ուղղել, քեզ օֆիցիալ շնորհակալություն:)

Մեկ-մեկ պահեր ա գալիս, որ կարոտում ես ասենք կոնկրետ մի վայր` բեսեդկա, ծառ, հրապարակ, գյուղ կամ էլ նույնիսկ քար.. երեկ էդ սաղ միացել էր իրար հայկական ռաբիզի տակ:) չգիտեմ խի եկել եմ ու ռաբիզ եմ սկսել լսել, ինձ Մալաթիան ա հիշացնում ռաբիզը... հա, Մալաթիան էլ եմ կարոտել :))
Մի շիշ կոնյակը մի կտոր Հայաստան էր բերել, որը երեգ հրաշքներ գործեց:
Հայեր, ձեր կենացը:drinks

ivy
22.09.2010, 15:38
Բյուրն է գալիս 2 երկու ժամից: :) Ինձ կորցրած՝ ճաշ եմ էփում, տունն եմ հավաքում: Հետո ծրագրեր եմ գծում՝ ուր ենք գնալու, ինչ ենք անելու: Օկտոբերֆեստ եմ տանելու Բյուրին, թեև ինձ սպանեին՝ էս ժխորին էնտեղ գնացողը չէի...
Բայց ես ինձ լավ կպահեմ, Բյուրին լավ կնայեմ: Ինքն էլ կգա իր օրագրում իմ մասին սիրուն բաներ կգրի: Ես Ռիփ-ն եմ, որ գրի, իմանաք, էդ ես եմ: :aha
Ինչեր ասես մարդ չի անի ռեյտինգի համար...

Բարեկամ
23.09.2010, 07:51
Կենդանին գլուխն ու պոչը մտցնում է իրար մեջ ու խորը քուն մտնում` սեփական շնչառությամբ տաքացնելով սեփական քիթը: Նրա գիտակցությունը տեղափոխվում է երազների արհեստանոց, որտեղ տաշեղները աջ ու ձախ թափվելով` ֆորմաներ են կերտվում` անճարակ ու ապաշնորհ, տձև ու կոպիտ: Գիտակցությունից դուրս աշխարհն ապրում է իր հունով` վրան կախված մնացած ևս մեկի տքնումը, որը սպոնտան շարունակվում է երազներում...

Philosopher
23.09.2010, 08:05
Нет, ребята, все не так,
Все не так, ребята!


http://www.youtube.com/watch?v=p5ZpiIxHVi8

StrangeLittleGirl
23.09.2010, 18:43
Մտածում եմ՝ նեմեցները խելառ են: Էդ ո՜նց էին էրեկ պարում սեղանների վրա: Իսկ Ռիփի մասին... մի օր կգրեմ :)

Կաթիլ
23.09.2010, 19:41
Էլի եմ ասել, ընդհանրապես չեմ սիրում երթուղայինում ուրիշի փոխարեն վճարել, չեմ էլ սիրում, որ իմ փոխարեն են վճարում:
Էսօր նստած եմ իմ համար երթուղայինում, մեկ էլ մի տատիկ, ձեռնափայտով, մի տոպրակ ձեռքին, մի կերպ բարձրացավ ու եկավ նստեց կողքիս: Երբ մոտենում էինք հերթական կանգառին, նայեց ինձ.
- Իջնում ե՞ս ըստի:
- Չէ, ինստիտուտի մոտ եմ իջնելու:
- Հա՜, սըվերըմ ես, թե՞ դաս ես տալի:
- Սովորում եմ,- քանի որ էդքան երկար-բարակ բացատրելու հավես չունեի, մի փոքր խաբեցի տատիկին:
- Ո՞ր կուրս ես:
- Արդեն ավարտում եմ:
- :think Ղազարյանը քեզ դաս ա տալի՞:
- Չէ, Ղազարյան ազգանունով դասախոս չեմ ճանաչում:
- Բա տենաս դա ո՞րդի կըլի դաս տալիս :think
Ժպտալով ուսերս եմ բարձրացնում: Արդեն հասանք իմ կանգառին: Անկախ ինձնից 200 դրամանոցը տվեցի վարորդին ու տոմս ուզեցի մի հատ: Տոմսը դրեցի տատիկի ձեռքի մեջ ու իջա:
Տատիկը իմ հետևից,- վա՜յ ես քեզ մատաղ, բալա ջան:
Չգիտեմ ինչի՞ արեցի դա… ուզեցի՝ արեցի… ինձ լավ զգացի…

Ասում են մահացած մարդուն կարոտել չի կարելի… Ես իմ Տատին շա՜տ եմ կարոտել… :(

Շինարար
23.09.2010, 20:55
Ինչ լավ ա, որ Վահե Շահվերդյանին կասկածեցին ԼՏՊ-ի հետ մոտ լինելու համար ու Սունդուկյանի թատրոնից ետ ուղարկեցին Վանաձոր: Էսօր «Լիր արքայի» պրեմիերան էր, մենակ Շահվերդյանը կարար էդ մուլտիպլիկացիոն սյուժե ունեցող պիեսից էսպիսի ներկայացում ստեղծեր:love

Մարկիզ
23.09.2010, 22:31
Հաջողություն քեզ, ինձ հանդիպած ամենաինքնասեր, ամենաանվախ, ամենախիզախ, ամենադաստիարակված տղա: Բարի վերադարձ::)
Փաստորեն, մաղթանքս մասամբ իրականություն դարձավ: Իհարկե, հասկանալի է, որ «ազատություն» կոչվածից այն կողմ ոչինչ չկա այս պարագայում: Բայց դե, բայց դե…:)))

Կարևորը՝ հնարավորինս առողջ լինենք բոլորս:

Lianik
23.09.2010, 22:52
ԷԷԷ...սենց չի լինի....հավատամ, թե չէ??? այդ միտքը գլխումս չի տեղավորվում, բայց էդ ասողին էլ չեմ կարողանում չհավատալ.....

օրագիր էի մտնում, որ գրեմ, որ իմ 23-ի վերջին 23-ն է ու վերջանում է նա էլ...չգիտեմ, ինչի եմ էդ 23-ը սիրում, այսօր վերջին օրն է (դեռ 10 րոպե կա), որ ամսի 23-ն է ու ես 23 եմ դեռ... 1 ամիս ու էլ չեմ լինի էդ 23-ը.................:(
բայց ինչ գրեցի...
:oկասկածներ, մտքեր, ուղղակի պիտի մեջիցս հանեի...բայց երևի կատակում էին, հուսամ ու սպասեմ, որ շուտով հերքումը կլսեմ...

Ժունդիայի
24.09.2010, 08:35
Դաժան է, երբ համակրում ես մեկին, ու հեռավորությունը քեզ ստիպում է բառերիդ մեջ լինել/դառնալ սահմանափակ, հաճոյախոսություններն էլ ինքնաբերաբար/ակամայից վերածվում է շինծու ինչ-որ բանի: Նկատում ես, որ ժպիտդ ցնդում է դիմագծերիդ մեջ ու անորոշությամբ ես պատվում ստիպված, որովհետև աչքերիդ մեջ է՜ն «հատուկ» փայլը վիզ դրած չի հայտնվում, :u՞ra_anter_mna ինչպես, որ հարկն է նման պարագայում:

Համբերություն քեզ տիա´ր: Զգացվում է, որ Ձեր նյարդերը տեղի են տվել/տալիս/տալու:

...շուտով՝ երևի....