PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազգականների չլմփոց



Riddle
11.09.2006, 17:16
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին հետաքրքիր է ազգականների չլմփոցը:))

Ինձ օրինակ շատ է հետաքրքրում: Մի ամբողջ դիսերտացիա կպաշտպանեմ այդ թեմայով: Ինչպես խուսափել, ինչպես չխուսափելու դեպքում մխիթարվել, և այլն, և այլն::))

Ուլուանա
11.09.2006, 17:22
Թեման առանձնացվել է «Համբույր» թեմայից։:P
Սկսեցինք քննարկել մեր ազգականների չլմփոցները։ :D
Չլմփոցների տեսակները՝ ըստ հոտի, խոնավության աստիճանի, տևողության և այլն, դրանցից խուսափելու տրյուկները և հետևանքները... :oy
Ի՞նչ առաջարկներ կան։ Արտահայտվեք, կիսեք մեզ հետ ձեր դաժան փորձը... :D

RaMeSsEs-ll
11.09.2006, 17:27
Ինձ թվում է ազգականների չլմփոցներից խուսափելն անհնար է :(

Ուլուանա
11.09.2006, 17:29
Ինձ թվում է ազգականների չլմփոցներից խուսափելն անհնար է :(
Չէ, Riddle-ն ասում էր, որ ձևերը գիտի,:P սպասենք, տեսնենք մեզ էլ կասի՞։:oy

RaMeSsEs-ll
11.09.2006, 17:33
Չէ, Riddle-ն ասում էր, որ ձևերը գիտի,:P սպասենք, տեսնենք մեզ էլ կասի՞։:oy
Հա՞ ... իսկ ինձ թվում էր թե Riddle-ը մեզնից եր ակնկալում պատասխանը.... :o

Լէգնա
11.09.2006, 17:34
Խի էլի մախի դար է :8
ասում էին ,հիմա միայն խոսում են ,չեն չլմփում ,Ռիդ չլինի դու գաղափարի կողմակից ես,դե բազարների :D
լոլ , այստեղ միայն կարող ես ժարգոնով խոսել ,վատ է :(

Riddle
11.09.2006, 18:04
Ազգականների չլմփոց… Օօօ՜, դա լայնածավալ հասկացություն է: Ավելի լավ է սկսել տարիքային խմբերից.
Երբ ազգականը երեխա է.նույնիսկ հաճելի է, խուսափել պետք չէ բոլորովին: Համբույրների այս տեսակը շատ հազվադեպ երևույթ է, և ձեզ այնքան էլ հաճախակի չի սպառնում, քանի որ երեխաներն առանձնապես չեն այրվում ձեզ համբուրելու ցանկությամբ:
Երբ ազգականը երիտասարդ է. ձևական համբույր է, վախենալ պետք չէ բացիլներից, քանի որ շրթունքներն օդում են անսովոր ձայն հանում, և նա բավականությամբ իր այտը քսում է ձեր այտին՝ չխնայելով դիմափոշին (եթե իգական սեռն է զարդարում): Համբույրների այս ձևից պետք է խուսափել մաշկային հիվանդությունների կասկած ունենալու դեպքում, մնացած դեպքերում տանել կարելի է:
Երբ ազգականի տարիքը 40-60 է. զգուշացեք, ձեզ ամուր սեղմելու են իրենց պարարտ կրծքին, համբույրները մեկից ավելի են, հիմնական թիրախը ճակատն ու այտերն են, սակայն, ավելի սիրատոչոր ազգականների մոտ կարող են նաև ուսերը լինել: Համբույրների այս տեսակը բավականին թաց է: Քանի որ համբուրողը գտնվում է ուժերի ծաղկման շրջանում, նրա գրկից պոկվելն անասելի դժվար է, այդ պատճառով էլ պետք է ամեն ինչ անել՝ այնտեղ չհայտնվելու համար: Օրինակ կանգնեք հեռվում, թաշկինակով բռնեք քիթը, և հայտարարեք. «Ինձ չմոտենաք, ես սարսափելի գրիպ եմ»: Չի՞ օգնում: Նա մոտենո՞ւմ է: Արագ վերհիշեք ձեր իմացած բոլոր սարսափելի վարակիչ հիվանդությունները, և թվարկեք: Փոքրիկ խորհուրդ. վեներական հիվանդությունները հանգիստ թողեք:
Երբ ազգականի տարիքը 60-ն անց է. չլմփոցներն անցնում են իրենց հզորության գագաթնակետին, քանի որ բացակայում են ատամները: Համբուրողը շռայլաբար ողողում է ձեզ իր թաց համբույրներով, ավելի ճիշտ դրանք արդեն ոչ թե համբույր են, այլ մաշկի խոնավացման ժամանակավրեպ եղանակ: Ձեր գլուխը նրա ձեռքերում է: Մեկ համբույրից մինչև մյուսը ձեզ ժամանակ է տրվում, քանի որ համբուրողը նախորդի համեմատ դանդաղ է գործում: Դադարեցնելու համար այդ հրաշքը խորհուրդ է տրվում պարզապես ամուր գրկել նրան, գլուխը դնել նրա ուսին, և, որքան հնարավոր է, աղիողորմ ձայնով ասել. «Բա ես ինչքան եմ կարոտել քեզ»: Նրան այլ տարբերակ չի մնում, ստիպված ինքն էլ ձեզ է գրկում: Իսկ գրկից ազատվելու համար ֆիզիկական ուժը տեղին չէ, մի մոռացեք, որ ձեր առաջ անպաշտպան մարդ է կանգնած:

Եթե, այնուամենայնիվ, ձեզ համբուրել են, ցուցադրաբար մի մաքրեք: Մխիթարվեք մտածելով. որ աշխարհում միլիոնավոր մարդիկ երազում եմ, որ ձեր մորաքույրը (տատիկի քույրը, քեռու զոքանչը) իրենց համբուրի: Չստացվե՞ց: Լավ, գոնե մտածեք, որ թուքն իր մեջ նաև օգտակար մասնիկներ է պարունակում:

Առայժմ այսքանը::))

Լէգնա
11.09.2006, 18:06
Ridd հիմա էլի մտածեմ այն, ինչ մտածում էի :D
այ մոլորակի ....
ասեցի մասնագիտությունդ մի բացահայտի :D

Լէգնա
11.09.2006, 18:08
Այս տարիքային սահամնափակումները արի նաև համբյուր թեմայում ասա հա.ասենք
համբուրվող սուբյեկտի տարիքները , ասենք երբ համբուրվողը չկա 10 կամ համբուրողը , :D և այդպես

Riddle
11.09.2006, 18:09
Ridd հիմա էլի մտածեմ այն, ինչ մտածում էի :D
այ մոլորակի ....
ասեցի մասնագիտությունդ մի բացահայտի :D
Չեմ կարծում, թե բացահայտվել է::oy

RaMeSsEs-ll
11.09.2006, 18:14
Ազգականների չլմփոց… Օօօ՜, դա լայնածավալ հասկացություն է: Ավելի լավ է սկսել տարիքային խմբերից.
Երբ ազգականը երեխա է.նույնիսկ հաճելի է, խուսափել պետք չէ բոլորովին: Համբույրների այս տեսակը շատ հազվադեպ երևույթ է, և ձեզ այնքան էլ հաճախակի չի սպառնում, քանի որ երեխաներն առանձնապես չեն այրվում ձեզ համբուրելու ցանկությամբ:
Երբ ազգականը երիտասարդ է. ձևական համբույր է, վախենալ պետք չէ բացիլներից, քանի որ շրթունքներն օդում են անսովոր ձայն հանում, և նա բավականությամբ իր այտը քսում է ձեր այտին՝ չխնայելով դիմափոշին (եթե իգական սեռն է զարդարում): Համբույրների այս ձևից պետք է խուսափել մաշկային հիվանդությունների կասկած ունենալու դեպքում, մնացած դեպքերում տանել կարելի է:
Երբ ազգականի տարիքը 40-60 է. զգուշացեք, ձեզ ամուր սեղմելու են իրենց պարարտ կրծքին, համբույրները մեկից ավելի են, հիմնական թիրախը ճակատն ու այտերն են, սակայն, ավելի սիրատոչոր ազգականների մոտ կարող են նաև ուսերը լինել: Համբույրների այս տեսակը բավականին թաց է: Քանի որ համբուրողը գտնվում է ուժերի ծաղկման շրջանում, նրա գրկից պոկվելն անասելի դժվար է, այդ պատճառով էլ պետք է ամեն ինչ անել՝ այնտեղ չհայտնվելու համար: Օրինակ կանգնեք հեռվում, թաշկինակով բռնեք քիթը, և հայտարարեք. «Ինձ չմոտենաք, ես սարսափելի գրիպ եմ»: Չի՞ օգնում: Նա մոտենո՞ւմ է: Արագ վերհիշեք ձեր իմացած բոլոր սարսափելի վարակիչ հիվանդությունները, և թվարկեք: Փոքրիկ խորհուրդ. վեներական հիվանդությունները հանգիստ թողեք:
Երբ ազգականի տարիքը 60-ն անց է. չլմփոցներն անցնում են իրենց հզորության գագաթնակետին, քանի որ բացակայում են ատամները: Համբուրողը շռայլաբար ողողում է ձեզ իր թաց համբույրներով, ավելի ճիշտ դրանք արդեն ոչ թե համբույր են, այլ մաշկի խոնավացման ժամանակավրեպ եղանակ: Ձեր գլուխը նրա ձեռքերում է: Մեկ համբույրից մինչև մյուսը ձեզ ժամանակ է տրվում, քանի որ համբուրողը նախորդի համեմատ դանդաղ է գործում: Դադարեցնելու համար այդ հրաշքը խորհուրդ է տրվում պարզապես ամուր գրկել նրան, գլուխը դնել նրա ուսին, և, որքան հնարավոր է, աղիողորմ ձայնով ասել. «Բա ես ինչքան եմ կարոտել քեզ»: Նրան այլ տարբերակ չի մնում, ստիպված ինքն էլ ձեզ է գրկում: Իսկ գրկից ազատվելու համար ֆիզիկական ուժը տեղին չէ, մի մոռացեք, որ ձեր առաջ անպաշտպան մարդ է կանգնած:

Եթե, այնուամենայնիվ, ձեզ համբուրել են, ցուցադրաբար մի մաքրեք: Մխիթարվեք մտածելով. որ աշխարհում միլիոնավոր մարդիկ երազում եմ, որ ձեր մորաքույրը (տատիկի քույրը, քեռու զոքանչը) իրենց համբուրի: Չստացվե՞ց: Լավ, գոնե մտածեք, որ թուքն իր մեջ նաև օգտակար մասնիկներ է պարունակում:

Առայժմ այսքանը::))

Բրավոոոոոոոոոոո!!!!!!!!!!!!! :D :D :hands :D :hands

Ուլուանա
11.09.2006, 19:25
Բրավոոոոոոոոոոո!!!!!!!!!!!!! :D :D :hands :D :hands
Համաձայն եմ։ Ուղղակի հիանալի էր։:hands :D :D :D

Arisol
11.09.2006, 19:48
:hands
Հիմնականում հենց տենց էլ անում եմ, բայց չեմ դիմանում ու գնում եմ օճառով լվանում եմ դեմքս:D :Ահավոր զզվող եմ:( : Բայց մեր բարեկամների մեծամասնությունը գիտի, որ ես չլմփոցի չեմ սիրում ու նման "բռնության" չեմ ենթարկվում:P կամ էլ ես ինքս եմ մոտենում ու մի ակնթարթում համբուրում եմ՝ միանգամից հետ "փախչելով", որ չհասցնեն չլմփցնեն;)

Լէգնա
11.09.2006, 19:53
Խի էլի մախի դար է :8
ասում էին ,հիմա միայն խոսում են ,չեն չլմփում ,Ռիդ չլինի դու գաղափարի կողմակից ես,դե բազարների :D
լոլ , այստեղ միայն կարող ես ժարգոնով խոսել ,վատ է :(


:D այս թեման ժող ես վաբշե ուրիշ բան էի հասկացել :D
չէ ,այս տաքությունը իր հետևանքը թողեց :(

Riddle
11.09.2006, 19:56
:hands
Հիմնականում հենց տենց էլ անում եմ, բայց չեմ դիմանում ու գնում եմ օճառով լվանում եմ դեմքս:D :Ահավոր զզվող եմ:( : Բայց մեր բարեկամների մեծամասնությունը գիտի, որ ես չլմփոցի չեմ սիրում ու նման "բռնության" չեմ ենթարկվում:P կամ էլ ես ինքս եմ մոտենում ու մի ակնթարթում համբուրում եմ՝ միանգամից հետ "փախչելով", որ չհասցնեն չլմփցնեն;)
Ես էլ եմ ահավոր զզվող, իրենք էլ գիտեն, բայց չի ազդում::cry

Artgeo
11.09.2006, 21:12
Ես էլ եմ ահավոր զզվող, իրենք էլ գիտեն, բայց չի ազդում::cry

Վերևի գրածդ շատ լավն էր :hands :D

Ժող ճար ասեք էս ազգականներին վերացնելու, ի՞նչի համար են :8 ազգականս նորիցա հայտնվել :(

StrangeLittleGirl
11.09.2006, 21:23
Իսկ չլմփոցից գոնե ազատվա՞ծ ես:

John
11.09.2006, 22:48
Էդ կարգի խնդիր չունեմ… ձևը գտել եմ… ասում եմ ես գրիպ եմ՝ չի կարելի :) օգնում է պատկերացրեք… խորհուրդ կտամ փորձեք…

kiki
12.09.2006, 01:30
նախ թույլ տվեք ծափահարել ձեզ Riddle, :clap ու անցնել իմ դաժան կյանքը պատմելուն ... :(

Երբ ազգականը երեխա է.նույնիսկ հաճելի է, խուսափել պետք չէ բոլորովին: Համբույրների այս տեսակը շատ հազվադեպ երևույթ է, և ձեզ այնքան էլ հաճախակի չի սպառնում, քանի որ երեխաներն առանձնապես չեն այրվում ձեզ համբուրելու ցանկությամբ:
դա քեզ է թվում: իմ զարմիկների մեջ կան այնպիսինները, որ հավեսի ընկան, Կիկին պիտի փախնի, թէ չէ ... չնայած իրենց շատ եմ սիրում, ու ինքս եմ ամեն օր համարյա սպանում իրենց , բայց մեկ մեկ փախչել է պետք այդ անպիտաններից ...

Երբ ազգականը երիտասարդ է. ձևական համբույր է, վախենալ պետք չէ բացիլներից, քանի որ շրթունքներն օդում են անսովոր ձայն հանում, և նա բավականությամբ իր այտը քսում է ձեր այտին՝ չխնայելով դիմափոշին (եթե իգական սեռն է զարդարում): Համբույրների այս ձևից պետք է խուսափել մաշկային հիվանդությունների կասկած ունենալու դեպքում, մնացած դեպքերում տանել կարելի է:
ուհու, էս դեպքում լավ է, եթե անգամ համբույրը շրթունքով է լինում , կարելի է միայն շրթներկի հետք ստանալ թշին: չնայած ես երիտասարդ ազգականներիս հիմնական մասին ուշ ուշ եմ տեսնում, էդ պատճառով ավելի շատ գրկախառնվում եմ...դե կարոտում ենք իրար ..:)

Երբ ազգականի տարիքը 40-60 է. զգուշացեք, ձեզ ամուր սեղմելու են իրենց պարարտ կրծքին, համբույրները մեկից ավելի են, հիմնական թիրախը ճակատն ու այտերն են, սակայն, ավելի սիրատոչոր ազգականների մոտ կարող են նաև ուսերը լինել: Համբույրների այս տեսակը բավականին թաց է: Քանի որ համբուրողը գտնվում է ուժերի ծաղկման շրջանում, նրա գրկից պոկվելն անասելի դժվար է, այդ պատճառով էլ պետք է ամեն ինչ անել՝ այնտեղ չհայտնվելու համար: Օրինակ կանգնեք հեռվում, թաշկինակով բռնեք քիթը, և հայտարարեք. «Ինձ չմոտենաք, ես սարսափելի գրիպ եմ»: Չի՞ օգնում: Նա մոտենո՞ւմ է: Արագ վերհիշեք ձեր իմացած բոլոր սարսափելի վարակիչ հիվանդությունները, և թվարկեք: Փոքրիկ խորհուրդ. վեներական հիվանդությունները հանգիստ թողեք:
այ համբույրների այս տարիքը ինձ համար ամենադաժանն է ... :cry
ուրեմն էս պապայիս Աստված տվել չի խնայել ... էնքան հորքուր ու մորքուր ունի ... էլ չեմ խոսում քեռիների կանանց մասին ... թարսի նման բոլորը ինձ շատ են սիրում ... կարծես ես խնդրել էի էլի ... :angry մի խոսքով, մի երկու անգամ փորձել եմ խուսափել, էս ցեղի մոտ չի անցնում ... մեկ է , անխուսափելի է ... միակ բանը որ մնում է անել, արագ լոգարան հասնելն է ...
բայց ամենադաժանը հատուկ առիթներն են ՝ կնունք, հարսանիք , ծնունդ ... բոլորը մի տեղ հավաքված, ու վայ քեզ , որ մեկի աչքից փորձես պլստալ ... ինչ լավ է որ ես մակեյաժ չեմ օգտագործում, ու միայն աչքերս եմ քսում, թե չէ ... պետք է մի 4-5 անգամ ամենաքիչը թարմացնեի ...

Երբ ազգականի տարիքը 60-ն անց է. չլմփոցներն անցնում են իրենց հզորության գագաթնակետին, քանի որ բացակայում են ատամները: Համբուրողը շռայլաբար ողողում է ձեզ իր թաց համբույրներով, ավելի ճիշտ դրանք արդեն ոչ թե համբույր են, այլ մաշկի խոնավացման ժամանակավրեպ եղանակ: Ձեր գլուխը նրա ձեռքերում է: Մեկ համբույրից մինչև մյուսը ձեզ ժամանակ է տրվում, քանի որ համբուրողը նախորդի համեմատ դանդաղ է գործում: Դադարեցնելու համար այդ հրաշքը խորհուրդ է տրվում պարզապես ամուր գրկել նրան, գլուխը դնել նրա ուսին, և, որքան հնարավոր է, աղիողորմ ձայնով ասել. «Բա ես ինչքան եմ կարոտել քեզ»: Նրան այլ տարբերակ չի մնում, ստիպված ինքն էլ ձեզ է գրկում: Իսկ գրկից ազատվելու համար ֆիզիկական ուժը տեղին չէ, մի մոռացեք, որ ձեր առաջ անպաշտպան մարդ է կանգնած:
էս տարիքի մեջ վերևում նկարագրվածներից մի երկուսը մտնում են , բայց մեկ էլ տատիկս , որը երևի միակն է, որին կարող եմ հանգիստ համբուրել ... մյուս տատիկս ու պապիկներս ցավոք հիմա չկան ...

Lionne_en_Chasse
12.09.2006, 04:07
Ridd :hands :D :D :D

Թեմայի վերնագիրը կարդացի, ինձ թվաց խոսքը ապտակի մասին է....

Շնորհավորեք ինձ ( էս դեպքում վարանում եմ, որ սմայլիկը դնեմ :) , :( ) , ազգականներիս ջրալի չլփոցներով հետապնդումները ինձ չի սպառնում : Բայց Եվրոպայում էլ ընդունված է բարևելիս համբուրվել , այն էլ 3 անգամ...( դա հարգանքի նշան է իբր թե) : Դե պատկերացրեք օրվա մեջ քանի մարդու եմ տեսնում ու բարևում : Ճիշտ է համբյուրները օդի մեջ են մնում, և ընդամենը այտերն են հպվում իրար ... բայց թե էտ էլ մի բան չի: Մեկ-մեկ , որ շատվոր են լինում և մոտեցողն էլ ես եմ լինում , մեկ համբյուրանոց բարև եմ տալիս... զահլա չկա

Artgeo
12.09.2006, 08:47
բայց ամենադաժանը հատուկ առիթներն են ՝ կնունք, հարսանիք , ծնունդ ... բոլորը մի տեղ հավաքված, ու վայ քեզ , որ մեկի աչքից փորձես պլստալ ...
Երեխաներին ես ինքս եմ չլփցնում ու մեկ-մեկ էլ կծում :oy :love

Իսկ հատուկ առիթների մասին էլ չեմ խոսում:
Ժող ամենադաժանը գյումրեցիներն են, եթե մեկնումեկը ունի գյումրեցի բարեկամ՝ կհասկանա: :ok :secret

Cassiopeia
12.09.2006, 09:21
Եկեք հիշենք Բրեժնևին ու նրա համբույրները: :D
Հետաքրքիր է, որ դասին է դասվում նրա համբույրը:D

Riddle
12.09.2006, 09:44
Երեխաներին ես ինքս եմ չլփցնում ու մեկ-մեկ էլ կծում :oy :love
Փոքր ժամանակ ամենաշատն ատում էի այն մարդկանց, ովքեր ինձ կծում էին (բավականին ախորժաբեր տեսք ունեի)::oy Կուզեի իմանալ, թե էդ երեխաներն ինչ են մտածում քո մասին::))

Riddle
12.09.2006, 10:12
Իսկ երբ ինչ որ մեկի ծննդյան օրը դռան զանգը հոգեվարքի մեջ է ընկնում, սարսափով մտածում ես. «Տեր Աստված, թող ջրի մարդը գա, և տարիներդ չհարգելով ասի.
-Բալիկ ջան, ջրաչափի թիվն ասա»:
Բացում ես դուռը, և… Օ՜ դաժան ճակատագիր, օ՜ գոռ բախտ: Շեմքին կանգնած է մի բանակ, որոնց փայլուն դեմքերից հասկանում ես, որ այս ծննդյան օրն էլ տապալվեց: Ու սկսվում է խաչաձև համբույրների տարափ՝ տնեցիների և հյուր եկածների միջև: Տարօրինակն էլ այն է, որ երբեք ոչ-ոք չի խառնում, թե ում է արդեն երջանկացրել, ում՝ ոչ: Ու մեկի կամ մի քանիսի գրկից պոկվելով՝ անիմաստ է հուսալ, որ քեզ մյուսը կմոռանա: Նույնիսկ երբ ուզում ես քո կարծիքով աննկատելիորեն հեռանալ չլմփոցադաշտից, կարելի է լսել այսպիսի գորովալից նախադասություն. «… ջան, բա քեզ դեռ պաչիկ չե՜մ արել, ու հու հու»: Չես արել, համակերպվիր::angry
Փոքր ժամանակ այդ ամենից բացի կար ևս մի ազգականական արարողություն՝ զննել սանտիմետրերդ, ու հայտարարել. «Վա՜յ, էս ինչքան ես մեծացե՜լ»:
:))

Delicada
12.09.2006, 11:33
Մահացու համբույր տեսակին ;)

Cassiopeia
12.09.2006, 11:38
Մահացու համբույր տեսակին ;)

Տեսնես նրա թքի պարունակության մեջ թույնի չափաբաժինը քանի տոկոս էր կազմում:D

Riddle
12.09.2006, 11:41
Եկեք հիշենք Բրեժնևին ու նրա համբույրները: :D
Հետաքրքիր է, որ դասին է դասվում նրա համբույրը:D
Սովետական էրոտիկա::))

Cassiopeia
12.09.2006, 11:43
Պատկերացնում եմ, նրա համբույրից հետո քանի կիլո Ռահշահ են օգտագործել հետքերը մաքրելու համար…

rolex
12.09.2006, 12:51
Սովետական էրոտիկա::))


Կուզենաի իմանաի սովետական ու ժամանակակից էրոտիկայի տարբերությունը:D

Riddle
12.09.2006, 13:38
Կուզենաի իմանաի սովետական ու ժամանակակից էրոտիկայի տարբերությունը:D
Այն, որ հիմա խոսում ենք այդ մասին, N1 տարբերությունն է::))
Թեմայից շեղվում ես::nono
:dance

Ուլուանա
12.09.2006, 19:42
Եկեք հիշենք Բրեժնևին ու նրա համբույրները: :D
Հետաքրքիր է, որ դասին է դասվում նրա համբույրը:D
Ամենաջրալի տեսակին... :[ :{

StrangeLittleGirl
12.09.2006, 19:45
Երբ ազգականը երեխա է.նույնիսկ հաճելի է, խուսափել պետք չէ բոլորովին: Համբույրների այս տեսակը շատ հազվադեպ երևույթ է, և ձեզ այնքան էլ հաճախակի չի սպառնում, քանի որ երեխաներն առանձնապես չեն այրվում ձեզ համբուրելու ցանկությամբ:

Հաշվի առնենք, որ երեխաների համար էլ մենք ենք 40-60 տարեկան :P

Ուլուանա
12.09.2006, 20:04
Երեխաներին ես ինքս եմ չլփցնում ու մեկ-մեկ էլ կծում :oy :love
Ես էլ եմ սիրում երեխաներին համբուրել, բայց ոչ չլմփացնել։:P Ընդհակառակը նրանք հաճախ բողոքում են, որ ես շատ չոր եմ պաչում։:oy չլմփոցի մասին էլ խոսք չկա։ :D Չլմփացնելու հաճույքը տենց էլ չհասկացա...:think

Լէգնա
13.09.2006, 08:46
Ridd :hands :D :D :D

Թեմայի վերնագիրը կարդացի, ինձ թվաց խոսքը ապտակի մասին է....




Լոլ Ալ,մենակ ես ու դու այդպես կհասկանայինք :P , ես էլ ;)
նամաավանդ ,որ համբյուր բաժնում այդպիսի պահեր էր ստեղծվել ,իսկ եթե ապտակների մասին թեմա բացենք ,լոլ ,տղաները թող պատմեմ իրենց ապտակների մասին ,
դե աղջիկներն էլ :)

impression
15.07.2008, 08:52
Ազգականների չլմփոց… Օօօ՜, դա լայնածավալ հասկացություն է: Ավելի լավ է սկսել տարիքային խմբերից.
Երբ ազգականը երեխա է.նույնիսկ հաճելի է, խուսափել պետք չէ բոլորովին: Համբույրների այս տեսակը շատ հազվադեպ երևույթ է, և ձեզ այնքան էլ հաճախակի չի սպառնում, քանի որ երեխաներն առանձնապես չեն այրվում ձեզ համբուրելու ցանկությամբ:
Երբ ազգականը երիտասարդ է. ձևական համբույր է, վախենալ պետք չէ բացիլներից, քանի որ շրթունքներն օդում են անսովոր ձայն հանում, և նա բավականությամբ իր այտը քսում է ձեր այտին՝ չխնայելով դիմափոշին (եթե իգական սեռն է զարդարում): Համբույրների այս ձևից պետք է խուսափել մաշկային հիվանդությունների կասկած ունենալու դեպքում, մնացած դեպքերում տանել կարելի է:
Երբ ազգականի տարիքը 40-60 է. զգուշացեք, ձեզ ամուր սեղմելու են իրենց պարարտ կրծքին, համբույրները մեկից ավելի են, հիմնական թիրախը ճակատն ու այտերն են, սակայն, ավելի սիրատոչոր ազգականների մոտ կարող են նաև ուսերը լինել: Համբույրների այս տեսակը բավականին թաց է: Քանի որ համբուրողը գտնվում է ուժերի ծաղկման շրջանում, նրա գրկից պոկվելն անասելի դժվար է, այդ պատճառով էլ պետք է ամեն ինչ անել՝ այնտեղ չհայտնվելու համար: Օրինակ կանգնեք հեռվում, թաշկինակով բռնեք քիթը, և հայտարարեք. «Ինձ չմոտենաք, ես սարսափելի գրիպ եմ»: Չի՞ օգնում: Նա մոտենո՞ւմ է: Արագ վերհիշեք ձեր իմացած բոլոր սարսափելի վարակիչ հիվանդությունները, և թվարկեք: Փոքրիկ խորհուրդ. վեներական հիվանդությունները հանգիստ թողեք:
Երբ ազգականի տարիքը 60-ն անց է. չլմփոցներն անցնում են իրենց հզորության գագաթնակետին, քանի որ բացակայում են ատամները: Համբուրողը շռայլաբար ողողում է ձեզ իր թաց համբույրներով, ավելի ճիշտ դրանք արդեն ոչ թե համբույր են, այլ մաշկի խոնավացման ժամանակավրեպ եղանակ: Ձեր գլուխը նրա ձեռքերում է: Մեկ համբույրից մինչև մյուսը ձեզ ժամանակ է տրվում, քանի որ համբուրողը նախորդի համեմատ դանդաղ է գործում: Դադարեցնելու համար այդ հրաշքը խորհուրդ է տրվում պարզապես ամուր գրկել նրան, գլուխը դնել նրա ուսին, և, որքան հնարավոր է, աղիողորմ ձայնով ասել. «Բա ես ինչքան եմ կարոտել քեզ»: Նրան այլ տարբերակ չի մնում, ստիպված ինքն էլ ձեզ է գրկում: Իսկ գրկից ազատվելու համար ֆիզիկական ուժը տեղին չէ, մի մոռացեք, որ ձեր առաջ անպաշտպան մարդ է կանգնած:

Եթե, այնուամենայնիվ, ձեզ համբուրել են, ցուցադրաբար մի մաքրեք: Մխիթարվեք մտածելով. որ աշխարհում միլիոնավոր մարդիկ երազում եմ, որ ձեր մորաքույրը (տատիկի քույրը, քեռու զոքանչը) իրենց համբուրի: Չստացվե՞ց: Լավ, գոնե մտածեք, որ թուքն իր մեջ նաև օգտակար մասնիկներ է պարունակում:

Առայժմ այսքանը::))

Ռիդ, կարոտել եմ քեզ :(
ու հենց էսքանը կարդալով դա հասկացա, հենց է՛ս Ռիդլին եմ կարոտել...
քեզ մի շաբաթ ժամանակ, Ռիդլ աղջիկ, եթե էդ ընթացքում չհայտնվեցիր, խոստանում եմ գտնել քեզ որտեղից ուզում ա լինի ու մի լավ տանջամահ անել 40-60 տարիքային խմբին բնորոշ պաչպչանքներով :D հա ինչ անենք, որ էդ տարիքին չեմ, ֆանտազիաս հո՞ կբավականացնի ;)

Ներսես_AM
15.07.2008, 09:21
Երբ ազգականի տարիքը 40-60 է. զգուշացեք, ձեզ ամուր սեղմելու են իրենց պարարտ կրծքին,


Ռիդ, կարոտել եմ քեզ :(
քեզ մի շաբաթ ժամանակ, Ռիդլ աղջիկ, եթե էդ ընթացքում չհայտնվեցիր, խոստանում եմ գտնել քեզ որտեղից ուզում ա լինի ու մի լավ տանջամահ անել 40-60 տարիքային խմբին բնորոշ պաչպչանքներով :D հա ինչ անենք, որ էդ տարիքին չեմ, ֆանտազիաս հո՞ կբավականացնի ;)

Լիլ էտ պարարտ կրծքերի մոմոնտը ո՞նց ես անելու :D ֆանտազիայով էլի :D

impression
15.07.2008, 10:12
Լիլ էտ պարարտ կրծքերի մոմոնտը ո՞նց ես անելու :D ֆանտազիայով էլի :D

:D:D
ես իմ անելիքը գիտեմ :) :P

Արամ
16.07.2008, 09:39
:D:D:D

Օրինակ մեր ազգականերից` բացի տատիկներից էլի, ոչ մեկ ինձ ՉԼՄՓՈՑՈՎ պաչիկ չի արել, բայց դե տատիկները դրանց տեղը հանում են էլի....

varduuhi
16.07.2008, 10:42
Ազգականների չլմփոց… Օօօ՜, դա լայնածավալ հասկացություն է: Ավելի լավ է սկսել տարիքային խմբերից.
Երբ ազգականը երեխա է.նույնիսկ հաճելի է, խուսափել պետք չէ բոլորովին: Համբույրների այս տեսակը շատ հազվադեպ երևույթ է, և ձեզ այնքան էլ հաճախակի չի սպառնում, քանի որ երեխաներն առանձնապես չեն այրվում ձեզ համբուրելու ցանկությամբ:
Երբ ազգականը երիտասարդ է. ձևական համբույր է, վախենալ պետք չէ բացիլներից, քանի որ շրթունքներն օդում են անսովոր ձայն հանում, և նա բավականությամբ իր այտը քսում է ձեր այտին՝ չխնայելով դիմափոշին (եթե իգական սեռն է զարդարում): Համբույրների այս ձևից պետք է խուսափել մաշկային հիվանդությունների կասկած ունենալու դեպքում, մնացած դեպքերում տանել կարելի է:
Երբ ազգականի տարիքը 40-60 է. զգուշացեք, ձեզ ամուր սեղմելու են իրենց պարարտ կրծքին, համբույրները մեկից ավելի են, հիմնական թիրախը ճակատն ու այտերն են, սակայն, ավելի սիրատոչոր ազգականների մոտ կարող են նաև ուսերը լինել: Համբույրների այս տեսակը բավականին թաց է: Քանի որ համբուրողը գտնվում է ուժերի ծաղկման շրջանում, նրա գրկից պոկվելն անասելի դժվար է, այդ պատճառով էլ պետք է ամեն ինչ անել՝ այնտեղ չհայտնվելու համար: Օրինակ կանգնեք հեռվում, թաշկինակով բռնեք քիթը, և հայտարարեք. «Ինձ չմոտենաք, ես սարսափելի գրիպ եմ»: Չի՞ օգնում: Նա մոտենո՞ւմ է: Արագ վերհիշեք ձեր իմացած բոլոր սարսափելի վարակիչ հիվանդությունները, և թվարկեք: Փոքրիկ խորհուրդ. վեներական հիվանդությունները հանգիստ թողեք:
Երբ ազգականի տարիքը 60-ն անց է. չլմփոցներն անցնում են իրենց հզորության գագաթնակետին, քանի որ բացակայում են ատամները: Համբուրողը շռայլաբար ողողում է ձեզ իր թաց համբույրներով, ավելի ճիշտ դրանք արդեն ոչ թե համբույր են, այլ մաշկի խոնավացման ժամանակավրեպ եղանակ: Ձեր գլուխը նրա ձեռքերում է: Մեկ համբույրից մինչև մյուսը ձեզ ժամանակ է տրվում, քանի որ համբուրողը նախորդի համեմատ դանդաղ է գործում: Դադարեցնելու համար այդ հրաշքը խորհուրդ է տրվում պարզապես ամուր գրկել նրան, գլուխը դնել նրա ուսին, և, որքան հնարավոր է, աղիողորմ ձայնով ասել. «Բա ես ինչքան եմ կարոտել քեզ»: Նրան այլ տարբերակ չի մնում, ստիպված ինքն էլ ձեզ է գրկում: Իսկ գրկից ազատվելու համար ֆիզիկական ուժը տեղին չէ, մի մոռացեք, որ ձեր առաջ անպաշտպան մարդ է կանգնած:

Եթե, այնուամենայնիվ, ձեզ համբուրել են, ցուցադրաբար մի մաքրեք: Մխիթարվեք մտածելով. որ աշխարհում միլիոնավոր մարդիկ երազում եմ, որ ձեր մորաքույրը (տատիկի քույրը, քեռու զոքանչը) իրենց համբուրի: Չստացվե՞ց: Լավ, գոնե մտածեք, որ թուքն իր մեջ նաև օգտակար մասնիկներ է պարունակում:

Առայժմ այսքանը::))

:D:D:D
Շնորհակալություն դրական լիցքեր ու լիաթոք ծիծաղ պատճառելու համար:hands:

Lyonik
19.09.2009, 22:58
Իսկ ինչ կասեք մեր բակի տղաների մասին,երբ ամեն օր միմյանց տեսնելով հավեսով չպացնելով են իրար բարեվւմ,:angry

Չամիչ
20.09.2009, 00:33
Ես էլ եմ աշխատում էմոցիաներս զսպել ու երեխաներին քիչ համբուրել, որովհետեվ երբ փոքր էի, հիշում եմ, որինձ էլ դուր չէր գալիս:
Մի թութակ ունեի,նրան էի շատ սիրում համբուրել::)

ranchpar
24.09.2009, 02:33
ես ել չեմ սիրու ազգականներիս,ընկերներիս,բարեկամներիս համբուրել.....դրանով չի որոշվում իմ հարգանքը նրանց հանդեպ.....
Հարգանքը գործով պետք է ցույց տալ....;)

Second Chance
24.09.2009, 11:40
Ես էլ եմ աշխատում էմոցիաներս զսպել ու երեխաներին քիչ համբուրել, որովհետեվ երբ փոքր էի, հիշում եմ, որինձ էլ դուր չէր գալիս:
Մի թութակ ունեի,նրան էի շատ սիրում համբուրել::)
Չէ ես երեխաների հանդեպ ինձ չեմ կարողանում զսպել:oy համբուրելուց բացի եթե իրանք թմբլիկ են պետքա բռնեմ սխմրտեմ ու կծեմ:oy