PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Lapterik
13.10.2007, 21:46
Ուշադրություն
Այս թեմայում գուշակելու համար մեջբերված գրառումները փնտրել–գտնել չի կարելի, հարկավոր է միայն գուշակել, հակառակ դեպքում խաղն իմաստ չի ունենա։


Քայլում եմ քաղաքով ու նայում մարդկանց կոշիկներին։ Շատ ու շատ զզվելիների մեջ երբ նորմալ, գեղեցիկ, ճաշակով կոշիկ եմ տեսնում նոր միայն հաըացքս բարձրացնում եմ դեմքին։... Շատ հեշտա, գրեցի, որ թեման չկանգնի:
Հ.Գ. Բարի աղջիկ եմ էլի:


Մոդերատորական. Հավելում թեմայի պահանջին.
1. Եթե ճիշտ գուշակողն իր ճշմարտացիության մասին տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում նոր նյութ չի ներկայացնում գուշակողի դատին, կամ նշում է, որ չի ներկայացնելու, ապա ցանկացած ակումբցի կարող է դա անել նրա փոխարեն:
2. Յուրաքանչյուր մասնակից ամեն գրառում գուշակելիս ունի միայն մեկ մականուն նշելու հնարավորություն: Երկրորդը կարելի է նշել միայն առաջինի հերքումը ստանալուց հետո:
3. Գուշակելու համար մեջբերվող գրառումը կամ գրառման հատվածը պետք է ամեն ինչով (տեքստի ձևավորման ոճով, սմայլերով) նույնական լինի օրիգինալ գրառմանը:
4. Մեջբերման կոդի միջից պետք է ջնջել ինչպես գրառման հեղինակի մականունը, այնպես էլ դրան հաջորդող թիվը (վարդագույնով նշված մասը ջնջվում է «[QUOTE=Մականուն;123456]»:

Սամվել
13.10.2007, 21:51
Շատ հեշտա, գրեցի, որ թեման չկանգնի:
Հ.Գ. Բարի աղջիկ եմ էլի:

Cassiopea...Վեռա էլի ;)

Lapterik
13.10.2007, 21:55
Չէ:

lili-4
13.10.2007, 22:08
Մեջբերում:
Քայլում եմ քաղաքով ու նայում մարդկանց կոշիկներին։ Շատ ու շատ զզվելիների մեջ երբ նորմալ, գեղեցիկ, ճաշակով կոշիկ եմ տեսնում նոր միայն հաըացքս բարձրացնում եմ դեմքին։...

Շատ հեշտա, գրեցի, որ թեման չկանգնի:
Հ.Գ. Բարի աղջիկ եմ էլի:
Ուլուանա՞

Lapterik
13.10.2007, 22:12
Չէ:

Ծով
13.10.2007, 22:32
Բյու՞ր:think

Lapterik
13.10.2007, 22:48
Չէ:

Ծով
13.10.2007, 23:00
տղա ա աչքիս...
կարող ա՞ Հայը
/Ես ասեցի Gոռին հիշած կլինես:P/

Lapterik
13.10.2007, 23:02
տղա ա աչքիս...
կարող ա՞ Հայը
/Ես ասեցի Gոռին հիշած կլինես:P/

Տղա ա, բայց Գոռը չի, էս անգամ իրան չեմ հիշել:

Մարիաննա
13.10.2007, 23:19
Մելի՞ք

Lapterik
13.10.2007, 23:21
Չէ:

Ուլուանա
14.10.2007, 07:40
Էհ, էս մի գրառումը լավ հիշում եմ, բայց խնդրել են չասել, թե ով է հեղինակը: :(

Lapterik
17.10.2007, 19:22
Տենց ա էլի, ոչ մեկդ չեք հիշում: Անահիտ ջան երևի դու ասես, թող թեման չկանգնի: : Կամ էլ ես կասեմ, եթե ուզում եք:

Սամվել
17.10.2007, 19:44
Տենց ա էլի, ոչ մեկդ չեք հիշում: Անահիտ ջան երևի դու ասես, թող թեման չկանգնի: : Կամ էլ ես կասեմ, եթե ուզում եք:

Դե ասա էլի հերիքա տանջես :angry

Goga
17.10.2007, 20:00
Guest?:8

Lapterik
17.10.2007, 20:01
Դե ասա էլի հերիքա տանջես :angry

Չեմ տանջում: Ներսես_AM -ի գրածնա, էտքան բարդ է՞ր:
Դե մեկդ դրեք, թե չէ իմ դրածները չեք հավանում, ես դնում եմ, ես գրում եմ:

Հ.Գ. Սամ --->>>:angry էս ս մայլիկդ հեչ տեղին չէր:

Vive L'Armenie
17.10.2007, 20:22
Սպասեք ես դնեմ

Սիրում են... ուրեմն պիտի ներեն, եթե դիմացինը ներում է հայցում...
Պիտի չթաքցնես այն, ինչն իմանալու դեպքում կողակիցդ կհեռանա քեզնից... պիտի խոստովանես ու ներում հայցես.... եթե ներում է.... ուրեմն սիրում է... ու այդ սերը կորցնել պետք չէ.... կառչեք այդ սիրուց ու ապրեք երջանիկ....
դե՜..., սկսեցինք;)

Selene
17.10.2007, 21:51
Esmeralda?:8

Vive L'Armenie
17.10.2007, 22:06
Esmeralda?:8

այսքան շու՜տ:(, դե լավ շարունակի Selene ջա՜ն :kiss

Selene
17.10.2007, 22:24
այսքան շու՜տ:(, դե լավ շարունակի Selene ջա՜ն :kiss

Կներես, որ այսքան շուտ գուշակեցի;)
Հիմա շարունակում ենք՝

Մի խոսքով ամենը սկսվում է սկզբից, քանի որ ընտանիք կազմելուց առաջ պետք է մտածել ՝ինչու համար ես կազմում և արդյոք կարող ես սովորել զիջել և հասկանալ, քանի որ քնադատել բոլորն էլ կարող են:;)
Դե…:)

Ծով
17.10.2007, 22:39
Մանոն:love

Selene
17.10.2007, 22:47
Չէ;)

Ծով
17.10.2007, 23:17
Լիլի4

Selene
17.10.2007, 23:29
Ոչ:PԷս անգամ հեշտ չի լինի;)

Ծով
17.10.2007, 23:41
Հուսիկ

Artgeo
17.10.2007, 23:42
Կիտա

Selene
17.10.2007, 23:46
Կիտա

:thinkՃիշտ ես:) Շարունակիր;)

Artgeo
17.10.2007, 23:54
Այս գրառման հետ մասնակի եմ համաձայն :D

Մարդկանց կյանքը, ցավոք կամ բարեբախտաբար, կազմված է մի շարք դժվարություններից և մեր առաջնային խնդիրն է դրանք «հերոսաբար» հաղթահարելը, այլ ոչ թե շրջանցելու ճանապարհներ փնտրելը:

Սամվել
18.10.2007, 18:58
Այս գրառման հետ մասնակի եմ համաձայն :D

Dvgray :think

Dayana
19.10.2007, 09:49
Chuk :)

Apsara
22.10.2007, 14:15
գրառումը լավ եմ հիշում, Cassiopeia

Cassiopeia
22.10.2007, 14:20
գրառումը լավ եմ հիշում, Cassiopeia

:oՀա Վարդ… Ես չեմ հիշում… Նույնիսկ անակնկալի եկա:)

Artgeo
22.10.2007, 14:31
Chuk :)

Հա, Չուկնա, շարունակիր ;)

Apsara
22.10.2007, 14:48
:oՀա Վարդ… Ես չեմ հիշում… Նույնիսկ անակնկալի եկա:)

:D փաստորեն սխալվել էի, բայց գրառումը նենց էր մեջս տպավորվել, իսկ հիմնականում քո գրածներն են մեջս տպավորվում Վերա ջան:hands:D

Dayana
22.10.2007, 15:31
........ագահաությունը և նյութապաշտությունը կուրացնում է մարդկանց հեռացնում իր մաքուր և անարատ աղբյուրներից... մարդկանց փչացնում են, սուտ փիլիսոփայություն ներարկում ծնված իսկ օրերից.........

Հուսով եմ շուտ կգուշակեք :)

Ուրվական
27.10.2007, 14:36
Ծանոթ գրառում ա ինչ-որ, բայց...:think Միգուցե dvgray:

Սամվել
27.10.2007, 15:44
Artgeo?

Ներսես_AM
27.10.2007, 19:28
Արշակը չի՞ :P

Dayana
29.10.2007, 15:37
:nea չկա ճիշտ պատասխան

Հուշեմ գրողը տղա է ;)

Աբելյան
30.10.2007, 18:49
Հուսիկն ա՞

Dayana
31.10.2007, 14:54
Հուսիկն ա՞

:nea Երաժշտասեր ա , այդ մասին ասում ա նաև նրա նիկը ;) Լրիվ ասեցի մնումա անունը գրեք :)

Selene
31.10.2007, 14:57
Ձայնալարը;)

քաղաքացի
31.10.2007, 15:02
Grieg
Տղա - OK
Երաժշտասեր - OK
Այդ մասին հուշում է նաև մականունը - OK

Dayana
31.10.2007, 15:15
Grieg
Տղա - OK
Երաժշտասեր - OK
Այդ մասին հուշում է նաև մականունը - OK

Ապրես :love Հաջորդ հարցը քոնն է ;)

Vive L'Armenie
09.11.2007, 00:30
Դե... քանի, որ շարունակող չկա գուշակեք :8


Մի արտահայտություն կա մարդուն դիմավորում են հագուստով, ճանապարհում խելքով:
Ինձ շատ դուր են գալիս խելացի կանայք, ում հետ կարող ես հանգիստ զրուցել, բանավիճել գրեթե ցանկացած թեմայով: Կինը ամուսնու համար պետք է լինի կին, սիրուհի և հետաքրքիր զրուցակից, հակարռակ դեպքում կարելի բավարարվել միայն տիկնիկներով կամ այլ հարմարություններով: Լավ շատ երկարացրի:
Կնոջ մեջ առաջին հերթին ինձ հիասթափեցնում է սեփական կարծիքի բացակայությունը, երբ կինը շարժվում է մամայի ասածով, չունի սեփական ԵՍ-ը, հիասթափեցնում է այն երբ կինը տարված է միայն կենցաղով և մոռանում է, որ առաջինհերթին նա կին է, հիասթափեցնում է ցինիզմը, անիմաստ շատախոսությունը, գռեհիկությունը…շատ կարելի է թվարկել, կախված է նաև տվյալ իրավիճակից, երբ հիասթափեցնել կարող է անգամ մեկ բառը:

Ուլուանա
09.11.2007, 06:43
dvgra՞y...

Dayana
09.11.2007, 11:02
Ես գիտեմ :P վերջերս ծնունդն էր :)

Ուրվական
09.11.2007, 15:16
Ես գիտեմ :P վերջերս ծնունդն էր :)

Թեման էլ ես էի բացել: Kheranyan?

Dayana
09.11.2007, 16:50
Թեման էլ ես էի բացել: Kheranyan?

:hands Հարցը ես չէի գրել :oy

Vive L'Armenie
09.11.2007, 20:59
Թեման էլ ես էի բացել: Kheranyan?

Ճիշտ ես, շարունակիր :)

Ուրվական
23.11.2007, 21:01
Մանե, չգրես, ես եմ գրելու:

Ինձ համար օր-օրի մեր հեռուստատեսությունը ավելի ձանձրալի ու ոչ դիտարժան է դառնում։ Քանի գնում քչանում են բովանդակալից, ինֆորմացիա պարունակող կամ թեկուզ դրական լիցքեր տվող ծրագրերը:think։

Մանե
23.11.2007, 21:02
ok
Ջնջեցի:) :oy

Ուլուանա
24.11.2007, 00:23
Մանե, չգրես, ես եմ գրելու:

Ինձ համար օր-օրի մեր հեռուստատեսությունը ավելի ձանձրալի ու ոչ դիտարժան է դառնում։ Քանի գնում քչանում են բովանդակալից, ինֆորմացիա պարունակող կամ թեկուզ դրական լիցքեր տվող ծրագրերը:think։
Արշա՞կ... :think

Ուրվական
24.11.2007, 12:04
Արշա՞կ... :think

Բայց ինչ անհետաքրքիր մարդ դուրս եկաք...:angry

Ճիշտ ա;):

Ուլուանա
24.11.2007, 23:42
Բայց ինչ անհետաքրքիր մարդ դուրս եկաք...:angry

Ճիշտ ա;):
Դե, ես եղբորս մտքերն ու դրանց ձևակերպումները շատ լավ գիտեմ, ի՞նչ անեմ։ :D
Համ էլ համարի, որ մուռ եմ հանում «Գուշակիր, թե ով է» թեմայում քո՝ իմ պահածը տենց շուտ գուշակելու համար։ :P:D

Գուշակե՛ք.

Շատ անգամ են ինձ մոտ եղել այնպիսի իրավիճակներ, երբ հնարավորություն ունեի իմանալ իմ ապագան: Սակայն հրաժարվել եմ, քանի որ վախեցել եմ կորցնել հետաքրքրությունս կյանքի նկատմամբ և հոգեկան հավասարակշռությունս:
Ինչ վերաբերում ա նրան, հավատում եմ արդյոք գուշակությունների, ապա կարող եմ ասել՝ այո, քանի որ համոզվել եմ սեփական փորձի վրա: Գուշակություններ կարող ենք անել անգամ մենք ինքներս: Եթե ժամանակ առ ժամանակ վերլուծենք մեր ներկան, այնտեղ կարող ենք գտնել անցյալում ունեցած մեր արարքների, գործողությունների ու մտադրությունների հետևանքները, և ուշադիր լինելով ներկայում մեր կատարած յուրաքանչյուր քայլի նկատմամբ կարող ենք ո՛չ թե գուշակել, այլ կառուցել մեզ համար այնպիսի ապագա, ինչպիսին կցանկանայինք ունենալ:

Սամվել
25.11.2007, 00:58
Դե, ես եղբորս մտքերն ու դրանց ձևակերպումները շատ լավ գիտեմ, ի՞նչ անեմ։ :D
Համ էլ համարի, որ մուռ եմ հանում «Գուշակիր, թե ով է» թեմայում քո՝ իմ պահածը տենց շուտ գուշակելու համար։ :P:D

Գուշակե՛ք.

dvgray:think

ivy
25.11.2007, 01:45
Arisol :)

Ուլուանա
25.11.2007, 09:43
Arisol :)
Այո։ :)
Հուսով եմ՝ գիտես, որ որոնման համակարգից օգտվել չի կարելի։ :P Ուղղակի դա շատ հին գրառում է, իսկ դու այդ ժամանակ դեռ Ակումբում չկայիր, դրա համար մի քիչ զարմանալի էր, որ հենց դու գուշակեցիր... :oy

ivy
25.11.2007, 23:08
Այո։ :)
Հուսով եմ՝ գիտես, որ որոնման համակարգից օգտվել չի կարելի։ :P Ուղղակի դա շատ հին գրառում է, իսկ դու այդ ժամանակ դեռ Ակումբում չկայիր, դրա համար մի քիչ զարմանալի էր, որ հենց դու գուշակեցիր... :oy

Որոնման համակարգից չեմ օգտվել: Ասեմ, թե ինչպես եմ հասկացել, թե ում գրառումն է: :)
Գրառումից պարզ էր, որ թեման վերաբերում է գուշակություններին, իսկ այդ թեման՝ «Հավատո՞ւմ եք գուշակությունների», շատ լավ հիշում էի: Էնպես որ ուղղակի բացեցի թեման ու աչքի տակով նայեցի հին գրառումները:
Օրինակա՞ն էր ճանապարհը: :)

Ուլուանա
25.11.2007, 23:38
Որոնման համակարգից չեմ օգտվել: Ասեմ, թե ինչպես եմ հասկացել, թե ում գրառումն է: :)
Գրառումից պարզ էր, որ թեման վերաբերում է գուշակություններին, իսկ այդ թեման՝ «Հավատո՞ւմ եք գուշակությունների», շատ լավ հիշում էի: Էնպես որ ուղղակի բացեցի թեման ու աչքի տակով նայեցի հին գրառումները:
Օրինակա՞ն էր ճանապարհը: :)
Վայ, չէ։ :D Պարզ չի՞, որ օրինական չէր։ Պիտի առանց որևէ բան նայելու գուշակեիր։ ;) Թե չէ էդպես համարյա բոլոր գրառումներից էլ կարելի է իմանալ, թե որ թեմայից են, բացել էդ թեման ու գտնել էդ գրառումը։ Այս խաղի իմաստն այն է, որ հենց միայն գրառումը կարդալով հիշենք, թե ով էր հեղինակը։ :P

Սամվել
25.11.2007, 23:42
Վայ, չէ։ :D Պարզ չի՞, որ օրինական չէր։ Պիտի առանց որևէ բան նայելու գուշակեիր։ ;) Թե չէ էդպես համարյա բոլոր գրառումներից էլ կարելի է իմանալ, թե որ թեմայից են, բացել էդ թեման ու գտնել էդ գրառումը։ Այս խաղի իմաստն այն է, որ հենց միայն գրառումը կարդալով հիշենք, թե ով էր հեղինակը։ :P
:oy Ես էլ էի մի անգամ նշված ճանապարհով գուշակել :oy

Խիղճս հանգստացավ :)

Ուլուանա
26.11.2007, 02:43
:oy Ես էլ էի մի անգամ նշված ճանապարհով գուշակել :oy

Խիղճս հանգստացավ :)
Չեմ հասկանում. եթե դու էլ էս էդ սխալ ճանապարհով գուշակել, էլ ինչի՞ հիման վրա է խիղճդ հանգստանում։ :o :D

Լավ, քանի որ նախորդ «գուշակումը», թեև ոչ միտումնավոր, բայց, այնուամենայնիվ, խաղի կանոններին հակասող եղանակով էր կատարվել, նորից ես եմ պահում։ :P
Գուշակեք.

Այս հարցը միանշանակ պատասխան չունի.
1. Հայրիշխանություն. հնարավոր է, որ հայրը չկարողանա տանել իրեն բաժին ընկած պարտականությունները:
2. Մայրիշխանություն. նույնը ավելի մեծ հավանականանությամբ կարելի է տարածել այս դեպքի վրա:
3. Հավասարություն. հնարավոր է, որ կինն ու տղամարդը չկարողանան այս կամ այն հարցի շուրջ համաձայնության հասնել:
Ես նշեցի այս դեպքերի վատ կողմերը, սակայն, անշուշտ, յուրաքանչյուրն ունի իր լավ կողմերը և ճիշտ է միայն կոնկրետ դեպքի համար: Հարցի պատասխանը կախված է միայն կնոջ և տղամարդու և կնոջ "պարամետրերից": Իսկ եթե նայենք իմ դեպքը, ապա, կարծում եմ, որ իմ ընտանիքում կլինի հայրիշխանություն, միայն թե այս բառի իմաստը իմ համար մի փոքր այլ նշանակություն ունի:

Ուրվական
26.11.2007, 12:34
Այս հարցը միանշանակ պատասխան չունի.
1. Հայրիշխանություն. հնարավոր է, որ հայրը չկարողանա տանել իրեն բաժին ընկած պարտականությունները:
2. Մայրիշխանություն. նույնը ավելի մեծ հավանականանությամբ կարելի է տարածել այս դեպքի վրա:
3. Հավասարություն. հնարավոր է, որ կինն ու տղամարդը չկարողանան այս կամ այն հարցի շուրջ համաձայնության հասնել:
Ես նշեցի այս դեպքերի վատ կողմերը, սակայն, անշուշտ, յուրաքանչյուրն ունի իր լավ կողմերը և ճիշտ է միայն կոնկրետ դեպքի համար: Հարցի պատասխանը կախված է միայն կնոջ և տղամարդու և կնոջ "պարամետրերից": Իսկ եթե նայենք իմ դեպքը, ապա, կարծում եմ, որ իմ ընտանիքում կլինի հայրիշխանություն, միայն թե այս բառի իմաստը իմ համար մի փոքր այլ նշանակություն ունի:

Cassiopeia?

Cassiopeia
26.11.2007, 12:42
Cassiopeia?

Չէ, ես չեմ:)

Սամվել
26.11.2007, 13:46
Չեմ հասկանում. եթե դու էլ էս էդ սխալ ճանապարհով գուշակել, էլ ինչի՞ հիման վրա է խիղճդ հանգստանում։ :o :D


Խոստովանեցի էլի :D:)

Լավ, քանի որ նախորդ «գուշակումը», թեև ոչ միտումնավոր, բայց, այնուամենայնիվ, խաղի կանոններին հակասող եղանակով էր կատարվել, նորից ես եմ պահում։ :P
Գուշակեք.

Կիտա՞

*e}|{uka*
26.11.2007, 17:11
Cassiopeia?

Չէ դու ես :lol

ՈՒրվականնա չէ ?

Մանոն
26.11.2007, 20:34
dvgray ?

Ուլուանա
26.11.2007, 23:51
Չէ դու ես :lol

ՈՒրվականնա չէ ?

Այո, Ուրվականն է։ :) Տեսնես՝ ինքն իր գրառումն իրոք չճանաչե՞ց, թե՞ ձևացնում էր, որ խաղն առաջ գնա։ :D

Ուրվական
27.11.2007, 09:07
Այո, Ուրվականն է։ :) Տեսնես՝ ինքն իր գրառումն իրոք չճանաչե՞ց, թե՞ ձևացնում էր, որ խաղն առաջ գնա։ :D

Ձևացնում էր, ձևացնում:D: Բայց, Իդա, դու էդ ոնց գուշակեցիր, է՞: Այսինքն՝ գրածիցս պարզ կարող էիք հասկանալ, թե որ թեմայում է այն, բացել և կարդալ: Թե չէ Իդուլիկ, դու որտեղից պետք ա իմանայիր: Դե լավ, քո հերթն ա:):

*e}|{uka*
27.11.2007, 20:35
Գոռ ջան մ ի քանի օր առաջ թեմայի առաջի էջը նայել էի , հիշողությունից էլ թու թու թու լավ եմ :lol

Դե գուշակեք

Ոմանք սառուցի նման սառն են ու անտարբեր. նրանց համար ամեն ինչ նույնն է, ամբողջ աշխարհը իր խորությունով և աստղերով: Ոմանք երկրի վրա իրենց կոչումը տեսնում են անզուսպ գեդոնիզմի, հաճույքի մեջ: Ոմանք էլ տխրությամբ իրենց օրերն են հաշվում՝ միայն անդրաշխարհում, հանդերձյալ կյանքում ապրելու հույս ունենալով: Իսկ ես ուզում եմ լինել և՛ երկրային գոյի ներսում... :P

Ուլուանա
29.11.2007, 03:54
Ոմանք սառուցի նման սառն են ու անտարբեր. նրանց համար ամեն ինչ նույնն է, ամբողջ աշխարհը իր խորությունով և աստղերով: Ոմանք երկրի վրա իրենց կոչումը տեսնում են անզուսպ գեդոնիզմի, հաճույքի մեջ: Ոմանք էլ տխրությամբ իրենց օրերն են հաշվում՝ միայն անդրաշխարհում, հանդերձյալ կյանքում ապրելու հույս ունենալով: Իսկ ես ուզում եմ լինել և՛ երկրային գոյի ներսում... :P
Իսկ լեզու՞ն էլ է մտնում գրառման մեջ, թե՞ էդ մեկը քո կողմից էր։ :D

Լավ, մի բան կրակեմ... Լեգնա՞ (ուղղակի հիշում եմ, որ ինքը «գոյ» բառը շատ է սիրում... :oy) :think Բայց դե երևի ինքը չի։ :D

*e}|{uka*
29.11.2007, 15:10
Իսկ լեզու՞ն էլ է մտնում գրառման մեջ, թե՞ էդ մեկը քո կողմից էր։ :D

Լավ, մի բան կրակեմ... Լեգնա՞ (ուղղակի հիշում եմ, որ ինքը «գոյ» բառը շատ է սիրում... :oy) :think Բայց դե երևի ինքը չի։ :D

Չէ՜, լեզուն իմ կողմից է :lol , Լէգնան չի ;)

Ուլուանա
29.11.2007, 19:25
Օֆ, նենց դժվար գրառում ես պահել, որ մարդիկ իսկի ռիսկ չեն անում որևէ տարբերակ ասել։ :D Ոչ մեկին նման չի։ :(
Ժող, մի բան գրեք, մեկ էլ տեսար՝ պատահաբար ճիշտ ստացվեց։ :P:D

Cassiopeia
29.11.2007, 19:31
Մելիք կամ Root

*e}|{uka*
01.12.2007, 16:05
Չէ ՜՜՜՜ աղջիկա բավականին գեղեցիկ անունով ;)

Ուլուանա
01.12.2007, 19:18
Մարիաննա՞

*e}|{uka*
02.12.2007, 18:42
Մարիաննա՞

Ուհու՜ :aha

Ուլուանա
02.12.2007, 21:36
Գուշակե՛ք.

Ամեն մարդու կյանքում լինում են անցողիկ պահեր, լինի դա հիասթափություն, թե նոր կյանքի փուլ, թե սեր, թե բաժանություն: Շատ հաճախ մարդ այդ փուլերի միջով անցնելուց տանում է ուժեղ ստրեսսեր, հոգեկան ապրումներ, խախտվում է բնական բիորիթմը:

Անցնելով այդ ամենի միջով մարդ ետ է նայում և նրան թվում է որ այդ ամենը անցյալում է: Բայց ինչ եք կարծում այդ ծանր պահերի ազդեցությունը չի փոխում մարդուն այդ նստվածաքային ստրեսսերը չեն քայքայում նրան միջից՞:

Մանե
04.12.2007, 17:01
Բյո՞ւր:think

Ուլուանա
04.12.2007, 19:23
Չէ, Բյուրը տենց չէր գրի։ ;)

*e}|{uka*
04.12.2007, 19:41
Cassiopeia ?:)

Enipra
04.12.2007, 19:45
Apsara՞

Ուլուանա
04.12.2007, 20:28
Apsara՞

Հա։ :)

Enipra
04.12.2007, 20:50
Դե գուշակեք. ;)


Մտածեցի-մտածեցի, ու որոշեցի, որ ավելի լավ է նույնիսկ չփորձեմ բացատրել, թե ինչ է ռոմանտիկան իմ պատկերացմամբ։ Հաստատ չեմ կարողանա լավ բացատրել ու սխալ կհասկանաք։ Բայց ասեմ, որ իմ պատկերացրածը ձեր նկարագրությունների հետ այնքան էլ չի բռնում։
Ու սովորաբար շատ բաներ, որոնք ուրիշների համար ռոմանտիկ են, ինձ համար կեղծ կամ ավելորդ, անիմաստ սենտիմենտալ են։ Ես դրանց մեջ ռոմանտիկա, գեղեցկություն չեմ տեսնում։ Բայց իմ պատկերացրած իմաստով ինձ ռոմանտիկ մարդ եմ համարում… Լավ, ինչ-որ շատ խոսեցի

StrangeLittleGirl
04.12.2007, 20:57
Արշակ

Enipra
04.12.2007, 21:00
Արշակ
Է՜, Բյուր, սենց միանգամի՞ց։ :) Ապրես, շարունակիր։ ;)

Ուլուանա
04.12.2007, 21:33
Ես էլ հենց կարդացի, իմացա, որ Արշակն է։ :D Ախր արշակությունը վրայից թափվում էր։ :D

Ուլուանա
24.01.2008, 07:07
Էս մի թեմային էլ հանենք խոր քնից։

Գուշակե՛ք.

Ես հարգում եմ ձեր սկզբունքը:
Սակայն մի հարց;
"վատությանը վատությամբ չպատասխանելը" չի՞ ծնում դիմացինիտ մոտ անպատժելիության զգացում, լկտիություն և նմանատիպ պահվածքներ, նամանավանդ եթե դիմացինտ քո սոցիալական խմբին չի պատկանում;

Եվ ու՞ր է գնում ետ դեպքում ձեր մեջ կուտակված բացասականը :think

Լեո
24.01.2008, 09:50
dvgray, 11.10.2006, 23:14

Փորձեք գուշակել այս գրառման հեղինակին:)

Եվ, վերջապես, չարիքը չարիքով կանխել ոչ մի դեպքում հնարավոր չէ։ Դրա վառ ապացույնց են երկրագնդի տարբեր մասերում մշտապես մղվող պատերազմներն ու ամեն տեսակ կռիվները։ Այդ ամենի պատճառն այն է, որ ոչ ոք չի ուզում դիմացինին ներել, և հետևանքը լինում է այն, որ չարիքը պատասխան չարիք է բերում, և այդպես շարունակ։ Ի վերջո, մեկը պետք է ների, որպեսզի չարիքը դադարի։

Dayana
24.01.2008, 10:16
dvgray, 11.10.2006, 23:14

Փորձեք գուշակել այս գրառման հեղինակին:)

:8 մի տեսակ Grieg-ինա հիշեցնում :8

Հ.Գ՚. հուսով եմ գիտես, որ գրառումը գուշակելիս չի կարելի նայել համապատասխան թեմայում ;)

Ուլուանա
24.01.2008, 20:09
:8 մի տեսակ Grieg-ինա հիշեցնում :8

Հ.Գ՚. հուսով եմ գիտես, որ գրառումը գուշակելիս չի կարելի նայել համապատասխան թեմայում ;)
Գրեթե համոզված եմ, որ չգիտի, որ նայել չի կարելի։ Ժող, էս խաղի իմաստը դուք հասկանու՞մ եք։ Էստեղ ոչ ոք ձեր, ավելի ճիշտ՝ որոնման համակարգի որոնողական ունակությունները չի ստուգում, այլ ուշադրությունն ու հիշողությունը, հակառակ դեպքում խաղն ուղղակի անիմաստ է դառնում, ու՞մ ենք խաբում։

dvgray–ն է։ Եթե Leo_de_Gran-ը համարում է, որ ինքն է գուշակել, ոչ թե օգտվել է որոնման համակարգից կամ այլ ձևով է պարզել գրառման հեղինակի ով լինելը, ապա թող շարունակի...

Dayana
05.02.2008, 09:52
Թեման երկար չկանգելու համար ես գրեմ :oy


Նորից երթուղայինի մեջ եմ…Նայում եմ ուղիղ դիմացս նստած կնոջը, որի գրկում անու՜շ քնած երեխայի կարմրած թուշիկները մերթընդմերդ ցնցվում են մեքենայի անհանգիստ ընթացքից: Ակամա հիշում եմ «Փքաբլիթ-բալիկը», ժպտում եմ ու մտածում…երանի կարողանայի պահպանել այդ հանդարտ քունդ, անհոգ մանկությունդ, դեռ կյանքի անարդարություններից չաղտոտված անաղարտ հոգիդ…մանկի՜կ… Երանի քեզ, որ դեռ ոչինչ չես հասկանում կյանքից…ՈՒ մտքիս ետևից ընկած՝ նկատում եմ որ անցել եմ իմ կանգառը: Այ քեզ բան…Դե ոչինչ…Քայլելով ետ կգամ՝ իմ սիրած տերևները խշխշացնելով…Մնաս բարո՜վ, մանկիկ…

Ուրվական
05.02.2008, 09:54
Եթե չեմ սխալվում՝ Լեգնա:think:

Ավելացվել է 1 րոպե անց
Թե՞ Մանոն:

Dayana
05.02.2008, 09:57
Եթե չեմ սխալվում՝ Լեգնա:think:

Ավելացվել է 1 րոպե անց
Թե՞ Մանոն:

:( ինչի սնեց արագ :( Մանոն-ն էր :love
շարունակի :)

Ուրվական
05.02.2008, 09:59
Ինձ համար շատ կարևոր է, գիրքը վերցնելուց նախ վերնագիրն եմ կարդում, եթե այն հետաքրքիր է, գաղտնիքներ է պարունակում իր մեջ, ուրեմն հետո էլ կարդում եմ գրքի նախաբանը, այնուհետև սկսում եմ կարդալ գիրքն ամբողջությամբ :) , եթե վերնագիրը ոչինչ չի ասում, ինչ որ պարզ բառ է, դե ուզում եմ ասեմ եթե հետաքրքրություն չի առաջացնում մոտս, էլ չեմ փորձում շարունակել :nea Ասեմ, որ շատ մեծ ուշադրություն եմ դարձնում նաև գրքի վրա, դե...., վրայի նկարին :aha, եթե կա իհարկե :)
Դե գուշակեք:P:

Dayana
05.02.2008, 10:09
Դե գուշակեք:P:

Շատ լավ եմ հիշում գրառումը, բայց թե ով էր արել չեմ հիշում, միայն հիշում եմ որ տղա էր :)

Աբելյան
05.02.2008, 12:26
Արշակը չի՞

Ուրվական
05.02.2008, 17:29
Արշակը չի՞

Չէ, Արշակը չի:P:

Ավելացվել է 40 վայրկյան անց

Շատ լավ եմ հիշում գրառումը, բայց թե ով էր արել չեմ հիշում, միայն հիշում եմ որ տղա էր :)

Կոնկրետ ո՞վ, ըստ քեզ:P:

Dayana
05.02.2008, 17:35
Չէ, Արշակը չի:P:

Ավելացվել է 40 վայրկյան անց

Կոնկրետ ո՞վ, ըստ քեզ:P:

չլինի թե դու էս ՞ ;)

Dayana
05.02.2008, 18:05
չլինի թե դու էս ՞ ;)

չդիմացա գնացի նայեցի ու խայտառակ եղա :oy

Ուրվական
05.02.2008, 18:19
չդիմացա գնացի նայեցի ու խայտառակ եղա :oy

Դե ուրեմն սուս:):
Արդեն պարզ ա, որ ես չէի, չէ՞;):

dvgray
05.02.2008, 18:24
Բյուրա՞կն :think

Ուրվական
05.02.2008, 18:25
Բյուրա՞կն :think

Ոչ:): Էրեխեք, հուշում տա՞մ: Չեմ տա, գնացեք, մտածեք:P:

Selene
05.02.2008, 20:11
Apsara?:8

Ուլուանա
05.02.2008, 20:38
Ոճն ու սմայլիկները մի տեսակ Վիվուկին են հիշեցնում... Ի՞նքն է։ :think

Լ.յ.ո.վ.
05.02.2008, 21:19
Vive L'Armenie ?

Fobus
05.02.2008, 21:23
Guest?

Ուրվական
05.02.2008, 22:41
Ոճն ու սմայլիկները մի տեսակ Վիվուկին են հիշեցնում... Ի՞նքն է։ :think

Այո, վերջապես:hands: Թե չէ, ասում եք Արշակ:D: Արշակին սպանես, գրառման մեջ էսքան սմայլիկ չի դնի:D: Անահիտ ջան, քո հերթն է:

Ուլուանա
06.02.2008, 00:10
Գուշակե՛ք. ;)

Ինձ երբևէ չի գրավել «աղջիկ կպցնելու» գործընթացը… ինչու՞ որովհետև միշտ ավելի խորն եմ մտածում ու հասկանում, որ ինձ համար չեն ստեղծված կես ժամ (կամ մի քիչ ավելի երկար) տևող ծանոթությունները…
Ձեր խորհուրդներից օգտվելու համար պետք է գոնե մի քիչ այդպիսին լինել, ինչպիսին խորհուրդ եք տալիս լինել, այլապես շատ ծիծաղելի կլինի, եթե դիմացինդ հասկանա, որ դու իրականում այդպիսին չես, այլ քեզ խորհուրդ են տվել այդպիսին ձևանալ, որ հակառակ սեռի մոտ հաջողություններ ունենաս… Եթե ես նկատեմ, որ դիմացինս ինձ դուր գալու համար կեղծավորություն է անում՝ կհիասթափվեմ իրենից…
Ես չեմ կարող ինձ ստիպել լսել դիմացինին, եթե ինքը հիմար բաներ է խոսում, երևալ օրգինալ, եթե իրականում շարքային հայ տղու կերպար եմ…պարզապես օրինակ եմ բերում , բառացի չընդունեք…
Չեմ սիրում «դիմակավորներին» ու ինքս երբևէ չեմ պատրաստվում նրանցից մեկը դառնալ, թեկուզ ժամանակավոր…
Ու ընդհանրապես չեմ սիրում հաշվարկներ անել, թե ի՞նչ չանեմ, ի՞նչ քիչ անեմ, ի՞նչ ավելի շատ անեմ, որ դիմացինիս դուր գամ…

Սամվել
06.02.2008, 00:15
Գուշակե՛ք. ;)

Հովսեփնա :ok

Ուլուանա
06.02.2008, 00:23
Հովսեփնա :ok
Հա, Հովսեփն է։ :)

Սամվել
06.02.2008, 00:40
Ամառային մի օր /այս տարի/ տուն էի գնում` ահավոր անտրամադիր ու տխուր... Հագել էի ամառային թեթև գույնզգույն շրջազգեստ, մազերս էլ թափել ուսերիս... կանգառում կանգնած էի, մեկ էլ մի անծանոթ տղա շրջվեց դեպի ինձ ու ասաց, «Ինչ սիրուն զգեստ եք հագել, ձեզ շատ է սազում»...

Գուշակե՛ք :ok

Lapterik
06.02.2008, 01:58
Շատ լավ եմ հիշում էս գրառումը, բայց ով էր :esim Սպասի մտածեմ...

Ավելացվել է 52 վայրկյան անց
Մերին ա՞

ChildOfTheSky
06.02.2008, 14:31
տղայա՞ , թե ՞ աղջիկ :P

Սամվել
06.02.2008, 14:33
տղայա՞ , թե ՞ աղջիկ :P

Աղջիկ ;)

Ուլուանա
06.02.2008, 18:52
տղայա՞ , թե ՞ աղջիկ :P
:o:D Ինձ թվում է՝ այս հատվածից պետք է որ բացահայտ երևար, որ աղջիկ է.

Հագել էի ամառային թեթև գույնզգույն շրջազգեստ, մազերս էլ թափել ուսերիս... կանգառում կանգնած էի, մեկ էլ մի անծանոթ տղա շրջվեց դեպի ինձ ու ասաց, «Ինչ սիրուն զգեստ եք հագել, ձեզ շատ է սազում»...
:D

Malu–ն չի՞...
Մի քանի հոգի մտքովս անցնում են, հերթով կասեմ։ :)

Cassiopeia
06.02.2008, 18:56
Եթե չեմ սխալվում, Արտգեո-ի տողերն են: Կապ չունի, որ աղջկա անունիցա գրված…

ChildOfTheSky
06.02.2008, 19:48
բա որ ասում էի

Selene
06.02.2008, 21:28
Յոժիկա՞

Սամվել
06.02.2008, 21:48
Բոլորդ էլ սխալվում եք :P

Անահիտը Ճիշտ էր նկատել տղաները ամառային թեթև շրջազգեստ չեն հագնում :lol

Ուլուանա
07.02.2008, 00:47
լավ, Apsara... :think

Dayana
21.02.2008, 10:47
թեման շատ երկար էր կանգնել դրա համար գրում եմ գրառման հեղինակին ՝ Shauri -ն է ;)

Ծով
12.03.2008, 19:59
Խոսքի՝ դա նախ գենետիկա է, հետո դաստիրակություն, հետո կրթութուն, հետո պրոֆեսիոնալիզմ: Հետո դա համեմված ՝մարդկային տակտի, անհատական մտածելակերպի, աշխարհահայացքի, սկզբունքների ու հասկացողության հետ:
Խոսքը՝ դա միջավայրի հետ ասոցիացվող միտքն է: Ամեն միտք իրավունք ունի դուրս գալու ուղեղից:
Սակայն ամեն միտք չի, որ միջավայրի համար կարող է հանդիսանալ Խոսք:
գուշակե՛ք…

Ուլուանա
13.03.2008, 01:23
գուշակե՛ք…
Գուցե dvgray... :think

Աբելյան
13.03.2008, 14:47
կա-չկա Բյուրն ա

չնայած, ինքը ուրիշ ոճով ա գրում :think

Ռուֆուս
13.03.2008, 14:57
dvgray-ն ա :)

Աբելյան
13.03.2008, 15:02
բայց գիտես չէ՞ թեմաներում նայել չկա

Ռուֆուս
13.03.2008, 15:10
բայց գիտես չէ՞ թեմաներում նայել չկա

Լավ, ընդունում եմ, որ հարամություն եմ արել :D

Էլ չեմ անի :oy

Համ էլ Ուլուանան արդեն գրել էր....

Ուլուանա
13.03.2008, 22:00
Գուշակե՛ք. ;)

Եթևի թե իմ կյանքում շատ մարդիկ կան,որոնց համակրում եմ(նրանք և ռեալ աշխարհից են,և վիրտուալ)
Սակայն մինչև հիմա չեմ հասկացել,թե ինչու է մոտս միանգամից հակակրանք առաջանում այն մարդկանց նկատմամբ,որոնց հետ իրականում երբեք չեմ շփվել :oy
Եթե ինչ-որ մեկին համակրում եմ,ապա այն շատ դժվար կվերածվի հակակրանքի,սակայն հակակրելու դեպքում 100-ից մեկի նկատմամբ կարող է հակակրանքը վերափոխվել համակրանքի:(
Իմ մոտ համենայնդեպս հակակրանքը առաջանում է խոսելաձևից/վիրտուալ աշխարհում գրելաձևից/,և աչքերի արտահայտությունից:)

Հատուկ նորեկների համար հիշեցնում եմ, որ որոնման համակարգից օգտվել կամ որևէ այլ ձևով գրառումը Ակումբում փնտրել չկա։ :nono Միայն գուշակել է պետք։

VisTolog
13.03.2008, 22:20
Ծովնա?

Ուլուանա
13.03.2008, 22:23
Ծովնա?
Չէ։ :nea

Գալաթեա
13.03.2008, 22:25
Լ.յ.ո.վ-նա?

Ուլուանա
13.03.2008, 22:27
Լ.յ.ո.վ-նա?
Չէ։ :P

Երկնային
13.03.2008, 22:28
Մի տեսակ Դայանայի ոճով էր գրված... ինքն ա՞ :think

Ուլուանա
13.03.2008, 22:29
Մի տեսակ Դայանայի ոճով էր գրված... ինքն ա՞ :think
Չէ։ :))

Երկնային
13.03.2008, 22:33
Մի տարբերակ էլ ունեմ… Սելե՞ն :oy

Ուլուանա
13.03.2008, 22:37
Մի տարբերակ էլ ունեմ… Սելե՞ն :oy
Ուրեմն էդ տարբերակդ էլ հերքվեց։ :))

VisTolog
13.03.2008, 22:43
Anul?

Ուլուանա
13.03.2008, 23:14
Չէ։ :)

Ուրվական
13.03.2008, 23:39
Մի հատ էլ ես փորձեմ: Մանոն:

Ուլուանա
14.03.2008, 01:48
Մի հատ էլ ես փորձեմ: Մանոն:
Չէ, Manon–ն էլ չի։ ;)

ChildOfTheSky
14.03.2008, 06:11
Վեռա՞

Cassiopeia
14.03.2008, 11:05
Վեռա՞

Չէ, ես էլ չեմ

Մանե
14.03.2008, 16:17
Ան,Արթուրն ա՞:think

Մարիաննա
14.03.2008, 17:46
Հատուկ նորեկների համար հիշեցնում եմ, որ որոնման համակարգից օգտվել կամ որևէ այլ ձևով գրառումը Ակումբում փնտրել չկա։ :nono Միայն գուշակել է պետք։
Քո գրառումը չի՞: :)

Enipra
14.03.2008, 17:56
Mogakan`Lapteri՞k կամ Ariso՞l :unsure

Ուլուանա
14.03.2008, 20:27
Քո գրառումը չի՞: :)
Չէ, էդքան նմա՞ն էր։ :o Կարծում էր, թե նկատելի է, որ ես ստորակետերից ու ընդհանրապես կետադրական նշաններից հետո միշտ «պրոբելները» դնում եմ։ :P :D Բացի դրանից, կոնկրետ այս նախադասության երկրորդ մասը իմ բնույթին ծայրաստիճան խորթ է.

Եթե ինչ-որ մեկին համակրում եմ,ապա այն շատ դժվար կվերածվի հակակրանքի,սակայն հակակրելու դեպքում 100-ից մեկի նկատմամբ կարող է հակակրանքը վերափոխվել համակրանքի
Ես նման միտք չէր կարող արտահայտած լինել։ ;) Ինձ մոտ համակրանքի ու հակակրանքի առավել ճկուն համակարգ է գործում :)), հատկապես հակակրանքից դեպի համակրանք ճանապարհը շատ հաճախադեպ է։ :P

Mogakan`Lapteri՞k կամ Ariso՞l :unsure
Չէ։ Նրանք էլ չեն։

Բայց հեչ չէի սպասում, էս աստիճանի դժվար կլինի գուշակելը... :o

VisTolog
14.03.2008, 22:08
ivy?

Ուլուանա
14.03.2008, 22:13
ivy?
Չէ։ :P

VisTolog
14.03.2008, 22:16
Դե գոնե մի հուշում տուր

Lapterik
14.03.2008, 22:17
Selen ?

Selene
14.03.2008, 22:17
Վիվո՞ւկն է:8
Չէ, Անյուտ ջան, ես չեմ:)

Ուլուանա
14.03.2008, 22:27
Վիվո՞ւկն է:8
Չէ, Անյուտ ջան, ես չեմ:)
Չէ, Վիվուկն էլ չի։
Լավ, մի հուշում անեմ. 18-ից ցածր տարիքի ակումբցիների մեջ փնտրեք։ ;)

Հեսա առանց գրառմանը բանի տեղ դնելու, կսկսեն հերթով թվարկել բոլոր մանկահասակ ակումբցիներին։ :D

Lapterik
14.03.2008, 22:30
Մանե՞

Empty`Tears
14.03.2008, 22:36
Չէ, Վիվուկն էլ չի։
Լավ, մի հուշում անեմ. 18-ից ցածր տարիքի ակումբցիների մեջ փնտրեք։ ;)

Հեսա առանց գրառմանը բանի տեղ դնելու, կսկսեն հերթով թվարկել բոլոր մանկահասակ ակումբցիներին։ :D

լոոոոոլ :D

Amaru :oy

VisTolog
14.03.2008, 22:36
aerosmith (http://www.akumb.am/member.php?u=7917)?

Ուլուանա
14.03.2008, 22:40
Մանե՞
Հա, վերջապե՜ս։ :))

VisTolog
14.03.2008, 22:50
Մանե՞
Ինչքա~ն վախտա ուզում էի իրան գրեյի, էն էլ անընդհատ էսօր-էքուց էի գցում::lol

Մանե
14.03.2008, 22:59
Հա, վերջապե՜ս։ :))
Խայտառակ եղա :o Ես իմ գրառումը չեմ ճանաչել :o:oy

Adam
15.03.2008, 00:26
Մեզնից շատերը սխալներ գործում են գիտակցաբար՝ նախօրոք հաստատ իմանալով, որ իրենց ապագա արարքը սխալ է կամ գոնե այդպես է որակվում հանրության կողմից, սակայն ոչ միայն չեն զղջում այդ արարքներից հետո, այլև ընդհակառակը. իրենց լավ են զգում դրանից:
Կուզեի ձեր կարծիքներն իմանալ սրա մասին:

գուշակեք :B

Empty`Tears
15.03.2008, 00:28
գուշակեք :B

Ուրվական :love

Adam
15.03.2008, 00:30
Ուրվական :love

չէ :)

Երկնային
15.03.2008, 00:33
հավանաբար ArtGeo... :think

Empty`Tears
15.03.2008, 00:34
չէ :)

CactuSoul :P

Lapterik
15.03.2008, 00:34
Վատ չի նենց ծիխարի որոշեցիք,որ ես չեմ դնելու, կամ էլ իմ կարծիքը հաշվի առնող չկա հա , մերսի մերսի:
Հ.Գ. Դրել դրել եք լավ ինչ ասեմ, գուշակեք:

Adam
15.03.2008, 00:40
CactuSoul :P

ճիշտա :)

Empty`Tears
15.03.2008, 00:42
Վատ չի նենց ծիխարի որոշեցիք,որ ես չեմ դնելու, կամ էլ իմ կարծիքը հաշվի առնող չկա հա , մերսի մերսի:
Հ.Գ. Դրել դրել եք լավ ինչ ասեմ, գուշակեք:


ճիշտա :)

Mogakan`Lapterik Ան շարունակի...;)

Lapterik
15.03.2008, 00:43
Mogakan`Lapterik Ան շարունակի...;)

Չէ դու դիր, քո հերթնա, համ ել մինչև մի հատ գրառում կգտնեմ, օկ՞:

Adam
15.03.2008, 00:43
կարողա՞ հերթը խախտել եմ... բայց տենց չեմ կարծում :think
երևի լավ չեմ նայել :think

Empty`Tears
15.03.2008, 00:49
Չէ դու դիր, քո հերթնա, համ ել մինչև մի հատ գրառում կգտնեմ, օկ՞:
Օկ Ան ջան..

կարողա՞ հերթը խախտել եմ... բայց տենց չեմ կարծում :think
երևի լավ չեմ նայել :think

Ահա խախտել ես....:oy

Adam
15.03.2008, 00:52
կներեք :oy :oy միտումնավոր չէր...

Empty`Tears
15.03.2008, 00:59
կներեք :oy :oy միտումնավոր չէր...

Գիտենք.. ;)
Գուշակեք... :oy

Երեկ երազիս տեսել եմ եկեղեցի, շատ մեծ եկեղեցի: Իր ճարտարապետությամբ այն նման էր Մայր Աթոռանիստի եկեղեցուն, սակայն այն իր չափսերով մի քանի անգամ գերազանցում էր Էջմիածնի եկեղեցին, բացի այդ, այն վերանորոգման մեջ էր, ու միայն մի թևն էր որ, զերծ էր շինարարական պարագաներից: Ու ես միայնակ կանգնած այդտեղ, շվարած շուրջս էի նայում, ու փորձում հասկանալ թե ինչ գործ ունեմ կիսաավերակ ու ամայի եկեղեցում...

Lapterik
15.03.2008, 01:03
Վերա՞:

Empty`Tears
15.03.2008, 01:04
Վերա՞:

Ես անուններով չգիտեմ..:(

Lapterik
15.03.2008, 01:07
Ես անուններով չգիտեմ..:(

Cassiopea

Empty`Tears
15.03.2008, 01:07
Cassiopea

Ապես...;)

Lapterik
15.03.2008, 01:16
Լավ ուրեմնՍ ուշակեք:

Մի փոշմանիր, որ ապրել ես /լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ/: Մտածիր միայն այս պահի մասին, օգտագործելով բոլոր թույլատրված հնարավորությունները, կատարելու էն քայլերը, որոնք ցանկանում է կատարել քո կամքը, էությունը, միտքը հենց էս պահին:

Empty`Tears
15.03.2008, 01:21
Լավ ուրեմնՍ ուշակեք:

Selene? :oy

Lapterik
15.03.2008, 01:29
Չէ:

Empty`Tears
15.03.2008, 01:32
Չէ:

dvgray? :oy

Lapterik
15.03.2008, 01:33
dvgray? :oy

Ապես : Բայց նայել ես չէ՞: Սմայլիկդ մատնեց:

Empty`Tears
15.03.2008, 01:35
Ապես : Բայց նայել ես չէ՞: Սմայլիկդ մատնեց:

Հա բա հո գուշակ չեմ...;)

Sorry :(

Lapterik
15.03.2008, 01:36
Լավ ներում եմ ներում, շարունակի:

Empty`Tears
15.03.2008, 01:44
Բացահայտ թշնամիներ չունեմ, համենայնդեպս, չգիտեմ նրանց գոյության մասին, նույնիսկ եթե կան, բայց կան մարդիկ որոնք վատություն են արել կամ անում, նրանց աշխատում եմ չատել, կարելի է ասել, որ ստացվում է, բայց սիրել... դեռ չի ստացվում... ինչքան փորձել եմ, դեռ ոչ մի անգամ հաջողության չեմ հասել այդ հարցում...

Ում գրառումն է՞:oy

Lapterik
15.03.2008, 01:46
Ալիզե՞:

Empty`Tears
15.03.2008, 01:47
Ալիզե՞:

Նեա..

Երկնային
15.03.2008, 01:56
հաստատ Ուլուանան ա :)

Empty`Tears
15.03.2008, 01:57
հաստատ Ուլուանան ա :)

Հաստտա ճիշտ ես..

Շարունակի..;)

Երկնային
15.03.2008, 02:01
Հետաքրքիրն այն է, որ մեծամիտ մարդիկ, չեն էլ զգում, որ իրենք մեծամիտ են: Ու երբ ասում են նրանց այդ մասին, նրանք դա չեն ընդունում և դեռ մի բան էլ խիստ նեղանում են: Բոլոր մարդիկ հավասար են: Եվ մարդուն իր համեստությունն է գեղեցկացնում: Համաձայն եմ այն մտքի հետ, որ մարդը պիտի առաջին հերթին ինքն իրեն հարգի, բայց ավելացնեմ նաև, որ ամեն ինքն իրեն հարգող մարդ երբեք իրեն թույլ չի տա մեծամտանալ ու գերագնահատել իր սեփական անձը:

ըհըն … :)

Empty`Tears
15.03.2008, 02:11
ըհըն … :)

Բյուրակն:oy?

Երկնային
15.03.2008, 02:21
no :)

ChildOfTheSky
15.03.2008, 03:42
Galatea :aha

Empty`Tears
15.03.2008, 03:44
Galatea :aha

Նեա..

Մանե
15.03.2008, 14:49
Supr!se?

Empty`Tears
15.03.2008, 14:50
Supr!se?

Նեա.. :P

Երկնային
15.03.2008, 14:52
Նեա.. :P

փաստորեն դու արդեն փնտրել ու գտել ես… :P

Empty`Tears
15.03.2008, 14:55
փաստորեն դու արդեն փնտրել ու գտել ես… :P

Փաստորեն, երբ դու գրառում կատարեցիր, ես էլ հենց այդ թեմայում կատարեցի, և կարդացի մասնակցի գրածը :P

*e}|{uka*
15.03.2008, 15:02
Manon-նա :P

Empty`Tears
15.03.2008, 15:03
Manon-ա :P

Ապիս..
Շարունակի...
Երկնային..;)

*e}|{uka*
15.03.2008, 15:13
Հանճար լինելը դա նշանակում է ունենալ մեծ սեր գիտության, արվեստի կամ այլ բնագավառի հանդեպ..քանի որ առանձ սեր չի կարող ոչ մի հայտնագործություն, նկար կամ մեղեդի լինի։Ամեն ինչի հիմքը բնությունն է այդ պատճառով ես պատկերացնում եմ հանճարին՝ բնությունը անչափ սիրող, բնության օրենքներին հետ ներդաշնակության մեջ գտնվող և տիեզերական անմիջական կապերով Մարդ։

Շաաա՜տ հեշտ է ... Լեթս գոո՜! ;)

Selene
15.03.2008, 15:16
Apsara?:8

ChildOfTheSky
15.03.2008, 15:25
Նորմա՞րդ

*e}|{uka*
15.03.2008, 16:51
Apsara?:8

Չէ Սել ջան՜

Նորմա՞րդ Նեա ;)

շատ դժվարացրիք ասում եմ շաաա՜տ հեշտ է ... :))

Selene
15.03.2008, 17:18
Grieg?

*e}|{uka*
15.03.2008, 18:35
Grieg?

:aha ուհու Սելենուկ քո հերթնա ...:oy

Selene
15.03.2008, 20:21
Դե ուրեմն գուշակեք:P

Եթե ասում ենք սիրել երկուսին, վաղն ել կասենք կարելի է սիրել երեքին եվ այլն: Ես հաստատ չեմ կարող ասել, բայց կարծում եմ սիրել (իսկական, անկեղծ, ու ոչ թե նրա համար, որ ասեն, տեսեք ես ել եմ սիրում, ընկերուհի ունեմ և այլ) հնարավոր ե մեկին: համակրել կարելի ա երկուսին, նույնիսկ շատերին: Չգիտեմ միշտ եէ հարցը ես ինձ տալիս եմ, կարամ ի վերջո սիրեմ մեկին ու ինքը լինի միակը: Չգիտեմ ինչ որ չեմ կարում պատկերացնեմ:

Մանե
15.03.2008, 20:30
Դե ուրեմն գուշակեք:P
Գո՞ռ

Selene
15.03.2008, 20:35
Գո՞ռ

ՉԷ;)

Երկնային
15.03.2008, 23:11
Սամվե՞լ… :8

*e}|{uka*
15.03.2008, 23:25
Լապտերիկնա ... :P

Empty`Tears
15.03.2008, 23:49
Mogakan`Lapterik:oy

Ավելացվել է 48 վայրկյան անց
Վայ արդեն ասել է... *e}|{uka*-ը:oy

Selene
15.03.2008, 23:54
Լապտերիկնա ... :P

Ճիշտ ես, Իդուլ ջան, շարունակի;)
Հուսով եմ, որ ակումբցիները հիշում են, որ որոնման համակարից օգտվել չի կարելի, կամ հիշում, գրում են, կամ էլ ուղղակի կարդում են, անցնում առաջ:ok Եկեք գոնե մի տեղ արդար լինենք, լավ;)

*e}|{uka*
16.03.2008, 15:00
Դե գուշակեք~ ...;)


Սխալ քայլ անելու պատճառներից մեկը, ամենագլխավորը, դա արածդ քայլի հետևանքը չգիտակցելն է: Ինձ թվում է, որ այդպիսի մարդիկ աշխարհում շատ քիչ կան, որոնք ընդհանրապես սխալներ չեն գործել (թե ովքեր, դա լրիվ այլ թեմա է), իսկ մենք` հասարակ մահկանացուներս, մեր կյանքում հասցնում ենք թույլ տալ շատ սխալներ, սակայն շատ կարևոր է ժամանակին զգալ և, հնարավորության դեպքում, ուղղել այդ սխալը, քանի որ մի այսպիսի խոսք կա, "Իր սխալն ուշացումով ուղղողը կրկնակի է սխալվում", ես սա անձամբ իմ վրա զգացել եմ, սակայն մարդ հենց նրանով է մարդ, որ հասկանա և ընդունի իր սխալներն ու աշխատի երկրորդ անգամ նույն սխալը չկրկնել;

Empty`Tears
17.03.2008, 07:58
Դե գուշակեք~ ...;)

Ուրվական՞
Ինչ լինի ասելու եմ Ուրվական... սիրում եմ..:love

*e}|{uka*
17.03.2008, 14:03
Ուրվական՞
Ինչ լինի ասելու եմ Ուրվական... սիրում եմ..:love

:o Բինգո՜ ... բայց դժվար էր , ոնց գուշակեցիր ... :P , քո հերթնա ;)

Ուրվական
17.03.2008, 14:13
:o Բինգո՜ ... բայց դժվար էր , ոնց գուշակեցիր ... :P , քո հերթնա ;)

99 տոկոսով համոզված եմ, որ որոնում ա արել...

Empty`Tears
17.03.2008, 18:04
99 տոկոսով համոզված եմ, որ որոնում ա արել...

Այ տղա ինչ որոնում՞,քեզ շատ սիրելուցա…:love:P

Սամվել
17.03.2008, 18:06
99 տոկոսով համոզված եմ, որ որոնում ա արել...

Բայց իրոք քեզ շատ նման էր ոճը, ես էլ միանգամից հասկացել էի որ դու ես ;)

Empty`Tears
17.03.2008, 18:21
Երբ տեսա քո ավատարը… և մինչև հիմա, ամեն վայրկյան ցանկանում եմ ասել քեզ, որ դու այն մարդն ես ում համար արժի ապրել և ում համար կարելի է տալ սեփական կյանքը: Քո հետ… իմ աչքերը տեսան դրախտ, իսկ իմ սիրտը տեսավ արևից պայծառ լույս: Ես սիրում եմ քեզ`փայլուն, հիանալի մարգարիտին, ով թույլ տվեց բռնել իրեն այս անսահման կյանքի օվկիանոսում:

Գուշակեք....:D:D

Արշակ
17.03.2008, 18:23
Guest?
Ինքն էր մի անգամ էս կարգի սիրային խոստովանություն արել։ Կարծեմ Արիսոլին…

Empty`Tears
17.03.2008, 18:25
Guest?

Հա..:( Դա սիկապես լուրջ է եղել՞:D:D

Արշակ
17.03.2008, 18:28
Հա..:( Դա սիկապես լուրջ է եղել՞:D:D
Կարծեմ չէ։ :D Բայց դե ես ի՞նչ գործ ունեմ, թող սիրային մարգարիտների հեղինակը վերջնական ասի։ :D

Ավելացվել է 13 րոպե անց

Ինչ վերաբերում ա նրան, հավատու՞մ եմ արդյոք գուշակությունների, ապա կարող եմ ասել՝ այո, քանի որ համոզվել եմ սեփական փորձի վրա: Գուշակություններ կարող ենք անել անգամ մենք ինքներս: Եթե ժամանակ առ ժամանակ վերլուծենք մեր ներկան, այնտեղ կարող ենք գտնել անցյալում ունեցած մեր արարքների, գործողությունների ու մտադրությունների հետևանքները, և ուշադիր լինելով ներկայում մեր կատարած յուրաքանչյուր քայլի նկատմամբ կարող ենք ո՛չ թե գուշակել, այլ կառուցել մեզ համար այնպիսի ապագա, ինչպիսին կցանկանայինք ունենալ: Սա ամենաանխափան աշխատող օրենքն է՝ պատճառահետևանքային կապի համատիեզերական օրենքը:
Դե գուշակեք ;)

Հիշեցնում եմ. ծրագրով փնտրել չի թույլատրվում։:B

Adam
17.03.2008, 19:37
Selene?

Արշակ
17.03.2008, 19:44
Selene?
Ոչ :B

Մանե
17.03.2008, 20:08
Empty Tears???

Արշակ
17.03.2008, 20:21
Empty Tears???
Ոչ;)

Selene
17.03.2008, 20:28
Dr. M?

Արշակ
17.03.2008, 20:32
Dr. M?
Չէ :P

Ուլուանա
17.03.2008, 20:52
Ariso՞l

Արշակ
17.03.2008, 21:22
Ariso՞l
Հա :beee
Թե ինչու՞ նախորոք չզգուշացրեցի, որ դու չասես։ :beee Պարզա որ դու էդ գրառումը կհիշեիր, որտև ժամանակին անմիջապես արձագանքել էիր դրան ու հաստատ տպավորված կլիներ։

Ուլուանա
17.03.2008, 21:37
Հա :beee
Թե ինչու՞ նախորոք չզգուշացրեցի, որ դու չասես։ :beee Պարզա որ դու էդ գրառումը կհիշեիր, որտև ժամանակին անմիջապես արձագանքել էիր դրան ու հաստատ տպավորված կլիներ։
Բա հիշելն է հենց կարևոր, ուրիշ ո՞նց պիտի գուշակվեր։ :D Թե՞ ոմանց պես պիտի որոնման համակարգի օգնությամբ «գուշակեի», որ ընդունելի լիներ։ :P
Ի դեպ, ասեմ, որ որոնման համակարգով «գուշակողները» թող չկարծեն, թե ոչ ոք չի հասկանում, թե ինչ միջոցներով են իրենք «գուշակում», ուղղակի ապացույց չունենք, չենք կարող հաստատել, դրա համար էլ շատ դեպքերում անտեսում ենք։ ;)

Գուշակե՛ք.

Խնդիրը գիտե՞ս ինչում ա: Մարդուն հարկավոր է իմաստ, նպատակ, կրոն: Էությունն է այդպիսին: Մարդկանց մեծամասնությունն է այդպիսին: Հասկանում եմ, դժվար է գիտակցել, որ նպատակ չկա ու լուրջ դեպրեսիայի է բերում դա, ընդհուպ մինչև ինքնասպանության: Սակայն մյուս կողմից դրան հասած մարդը ինքնասպանություն չի գործի, քանի որ դա նա սկզբից էլ գիտեր, պարզապես համոզվել է դրա մեջ: Մարդկանց մեծամասնությանը լրիվ բավարարում է «մեծանալ, ամուսնանալ, երեխա ունենալ, մահանալ» համակարգը: Ի դեպ կրոնն ու հավատը նույնպես անհրաժեշտ են, հակառակ դեպքում... Հակառակ դեպքում հեչ լավ չի լինի, հենց այդ պատճառով ես քրիստոնեության ամենավառ պաշտպաններից եմ դառնում: Իհարկե, որոշ վերապահումներով, բայց դա էական չէ:
Ես գիտեմ, որ կյանքը ինքնին նպատակ չունի։ Ամեն ոք ինքն է ստեղծում իմաստ։
Իսկ դու ինչո՞ւմ ես տեսնում կյանքի իմաստը:

Սամվել
17.03.2008, 23:16
dvgray

Ուլուանա
17.03.2008, 23:26
dvgray
Ոչ։ :P

Սամվել
18.03.2008, 00:17
Հա՞յ

Ուլուանա
18.03.2008, 00:39
Չէ։

Սամվել
18.03.2008, 00:49
Մելիք

Ուլուանա
18.03.2008, 00:53
Մելիք
Չէ։ :D

Empty`Tears
18.03.2008, 01:39
Երկնային՞:oy

Սերխիո
18.03.2008, 01:42
Աթեիստ ?

Empty`Tears
18.03.2008, 01:44
Ուրվական՞:oy:D

Ուլուանա
18.03.2008, 02:24
Չէ, ո՛չ Երկնայինն է, ո՛չ Աթեիստը, ո՛չ էլ Ուրվականը։ ;)

Երկնային
18.03.2008, 02:28
գուցե Արշա՞կ… :think

Ուլուանա
18.03.2008, 02:33
գուցե Արշա՞կ… :think
Չէ, Արշակը երբեք նման մտքեր չէր արտահայտի։ :))

Dayana
18.03.2008, 09:44
Apsara- ՞ :8

Empty`Tears
18.03.2008, 09:57
Artgeo?:oy

էլ մարդ չմնաց , որ ասենք..:oy

Ուլուանա
18.03.2008, 20:00
Artgeo?:oy

էլ մարդ չմնաց , որ ասենք..:oy
Հա, Artgeo–ն է։
Էլ մարդ չմնա՞ց։ :o Դեռ շատ ու շատ ակումբցիների անուններ կարելի էր տալ։ ;)
Ինչևէ, ապրի որոնման համակարգը։

Ուրվական
22.05.2008, 21:43
Դե՞...;)


Ինչպե՞ս է լինում, որ 2 տարուց ավել չկարողացան պահեն հանրապետությոնը:
Հետո այդ ժամանակ իշխանության գլխին եղողները մեծ-մեծ խոսում էին - «հողերը կվերցնենք… Թուրքերին սենց կանենք, նենց կանենք» անիմաստ էին այդ խոսքերը, քանի որ այդ խոսքերի հետ միաժամանակ կորցնում էին նոր տարածքներ: Ես գտնում եմ, որ շատ պատրիոտիստական շարժում տեղի ունեցավ այդ թվերի:
Բայց ասեմ, որ ոչ թե դեմ եմ եղել, այլ լավ կլիներ եթե այդ պետությունը կարողանային պահեին: Ուղղակի խայտառակ եղանք, որ դարավոր սպասված անկախությունը տևեց ընդամենը 2 տարի: Ափսոս:

Ուլուանա
22.05.2008, 22:05
Դե՞...;)
Եկենք պայմանավորվենք, որ Քաղաքականություն և Պատմություն բաժիններից գրառումներ մեջբերել չկա։ :8

Էս մի անգամը թող լինի, բայց սրանից հետո չէ, հա՞։ :oy

Լավ ոստիկան
22.05.2008, 22:14
Դե՞...;)

08.11.2006, 00:43
քաղաքացի

Ընդհանուր ֆորում > Պատմություն

Ուլուանա
22.05.2008, 22:26
08.11.2006, 00:43
քաղաքացի

Ընդհանուր ֆորում > Պատմություն
Ենթադրում եմ, որ դու, նորեկ լինելով, տեղյակ չես, որ այս խաղում գրառումը փնտրել–գտնել չի թույլատրվում։ ;) Ոչ էլ որոնման համակարգի միջոցով։ Թե չէ բոլորն էլ կարող են էդպես գտնել, էլ խաղի իմաստը ո՞րն է։ Էս խաղում գուշակում ենք հիշողությամբ կամ ոճը ճանաչելով։