PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 [9] 10 11 12 13 14

StrangeLittleGirl
06.07.2013, 16:10
Հույս ունեմ՝ Ռամշն ինձ չի խփի էս հուշման համար


Ռամշ, խորամանկությունը խորամանկություն, բայց ո՞նց ենք քո կարծիքով գուշակելու էդ երկտողով հեղինակին, իր ո՞ճն ա հստակ ընդգծված երևում էդ երկու տողում, հետաքրքրությունների շրջանա՞կը, սև հումո՞րը, ի՞նչ առանձնահատուկ բան կա էդ երկու տողում, որը մեզ պետք ա հեղինակին մատնացույց անի: Նույն հաջողությամբ կարող եմ որևէ մեկի ծննդյան շնորհավորանքի թեմայից գրառում հանեմ՝ Ակումբցի ջան, ծնունդդ շնորհավոր բովանդակությամբ, ու ասեմ՝ դե գուշակեք:

Շին, մի դժգոհի, իրոք շատ լավ գրառում ա դրել Ռամշը :P

Շինարար
06.07.2013, 16:17
Հույս ունեմ՝ Ռամշն ինձ չի խփի էս հուշման համար



Շին, մի դժգոհի, իրոք շատ լավ գրառում ա դրել Ռամշը :P
Էդ գրառման մեջ բացարձակ սև հումոր չկար, իմ կարծիքով, ես խոսքի օրինակ էի նշել:

StrangeLittleGirl
06.07.2013, 16:23
Էդ գրառման մեջ բացարձակ սև հումոր չկար, իմ կարծիքով, ես խոսքի օրինակ էի նշել:

հա, էդ գրառման մեջ չկար, դրա համար էլ ասում եմ՝ հուշում ա :)) չգիտեմ՝ ով ոնց, բայց ինձ հենց սև հումոր են ասում, ես էդ գրառման հեղինակին եմ պատկերացնում, նույնիսկ ակումբից դուրս :))

փախնեմ, պախկվեմ, քանի Ռամշն ինձ չի ծեծել

Ուլուանա
06.07.2013, 17:03
Կարո՞ղ ա Մարկիզն ա։ Չնայած ինքը որ գրեր, անպայման ծիծաղի սմայլիկ էլ դներ :))։

Ուլուանա
06.07.2013, 17:30
Գուգլածներից մարդ–մուրդ չկա՞, գրածս հերքի կամ հաստատի։ Ես մի թեկնածու էլ ունեմ ախր :))։

StrangeLittleGirl
06.07.2013, 17:34
Կարո՞ղ ա Մարկիզն ա։ Չնայած ինքը որ գրեր, անպայման ծիծաղի սմայլիկ էլ դներ :))։

Չէ, ինքը չի :)) իմ մտքով էլ մի պահն ինքն անցավ, ու եթե չգուգլեի, Փիլոյից հետո ասելու էի: Ո՞վ ա մյուս թեկնածուդ:

Ուլուանա
06.07.2013, 17:44
Ախր Փիլոն անհնար էր, Բյուր. ինքը, նախ և առաջ, էդ թեմայում գրառում չէր անի ընդհանրապես :))։

Մյուս թեկնածուս dvgray–ն ա։ Ուղղակի մտածում եմ՝ ինքն էլ պիտի որ ինչ–որ վրիպակներ արած լիներ գրելիս :D։

StrangeLittleGirl
06.07.2013, 17:49
Ինքն էլ չի :))

Ուլուանա
06.07.2013, 17:50
Է՜ :aaa։

Կարո՞ղ ա Սոֆն ա :think։

keyboard
06.07.2013, 17:55
Է՜ :aaa։

Կարո՞ղ ա Սոֆն ա :think։

Նեա

Վահե-91
06.07.2013, 18:00
գուգլել հասկացանք, խի չի կարելի, բա հուշումից օգտվել էլ չի՞ կարելի :D

erexa
06.07.2013, 18:10
Տրիբու՞ն

keyboard
06.07.2013, 18:15
Տրիբու՞ն

Նեա

Rammstein
06.07.2013, 20:02
Բյուր, էդ հուշում է՞ր, թե՞ մարդկանց շփոթեցնելու համար արված ընդգծում: :)) Ըտեղ ոչ մի սեւ հումոր չեմ տեսնում: Իսկ գրառման հեղինակը էն մարդկանցից ա, որ իմ կարծիքով սենց բանը սարկազմով չի գրի:


Ռամշ, խորամանկությունը խորամանկություն, բայց ո՞նց ենք քո կարծիքով գուշակելու էդ երկտողով հեղինակին, իր ո՞ճն ա հստակ ընդգծված երևում էդ երկու տողում, հետաքրքրությունների շրջանա՞կը, սև հումո՞րը, ի՞նչ առանձնահատուկ բան կա էդ երկու տողում, որը մեզ պետք ա հեղինակին մատնացույց անի: Նույն հաջողությամբ կարող եմ որևէ մեկի ծննդյան շնորհավորանքի թեմայից գրառում հանեմ՝ Ակումբցի ջան, ծնունդդ շնորհավոր բովանդակությամբ, ու ասեմ՝ դե գուշակեք:

Շին, տեղադրածս գրառման մեջից հեղինակի մասին հնարավոր ա բավականաչափ պատկերացում կազմել: Նենց էլ չպիտի լինի էլի, որ գրառումը դնենք, էնքան ակնհայտ լինի, որ 10 րոպե հետո գուշակեն: Ի դեպ կարաս բրաուզերի պատուհանը փոքրացնես, երկտողը կդառնա 3, 4, 5 կամ նույնիսկ 6 տող: :))
Եթե տեղադրված գրառումը քո համար նույն ինֆորմացիան ա պարունակում, ինչ «շնորհավոր Պողոս ջան» տիպի գրառումը, ապա ավելացնելու բան չունեմ: :)

StrangeLittleGirl
06.07.2013, 20:11
Ռամշ, ասեցի էլ :)) Գրառումն ինքը սև հումոր չի պարունակում, բայց գրառման հեղինակը սև հումորի շեֆն ա: Աշխարհի սաղ սև հումորով անեկդոտներն իրանից կլսես: Բայց դե մեկ ա, աչքիս հուշումս տեղ չհասավ :))

Ուլուանա
06.07.2013, 20:24
Հայկօ՞։ Չնայած Հայկօն կետադրական նշաններ բաց չէր թողնի, ու ընդհանրապես իրան նման չի :D։ Ուղղակի սև հումորի համար մտքովս անցավ։

StrangeLittleGirl
06.07.2013, 20:27
Հայկօ՞։ Չնայած Հայկօն կետադրական նշաններ բաց չէր թողնի։

չէ :D

Հայկօ
06.07.2013, 20:27
Հայկօ՞։ Չնայած Հայկօն կետադրական նշաններ բաց չէր թողնի։

Ինձ դուր են գալիս տղաները՞ :o:o:o

Ուլուանա
06.07.2013, 20:31
Ինձ դուր են գալիս տղաները՞ :o:o:o
Նույն սեռի մեջ դուր եկող հատկանիշները մասին էր խոսքն էդ թեմայում :))։

Ներսես_AM
06.07.2013, 20:35
Դե սև հումորի արքան Աթեիստն ա, բայց խելքս չի կտրում ինքը սենց բան գրեր:

Շինարար
06.07.2013, 20:37
Շին, տեղադրածս գրառման մեջից հեղինակի մասին հնարավոր ա բավականաչափ պատկերացում կազմել: Նենց էլ չպիտի լինի էլի, որ գրառումը դնենք, էնքան ակնհայտ լինի, որ 10 րոպե հետո գուշակեն: Ի դեպ կարաս բրաուզերի պատուհանը փոքրացնես, երկտողը կդառնա 3, 4, 5 կամ նույնիսկ 6 տող: :))
Եթե տեղադրված գրառումը քո համար նույն ինֆորմացիան ա պարունակում, ինչ «շնորհավոր Պողոս ջան» տիպի գրառումը, ապա ավելացնելու բան չունեմ: :)Ռամշ ջան, ես հույս էլ չունեի, թե դու կարող ա երբևէ ընդունես, ուղղակի ասեցի էլի:

Ուլուանա
06.07.2013, 20:41
Սև հումորի առումով Աթեիստն իմ մտքով էլ անցավ, բայց դե իրան էլ նման չի։

Նաիրուհի
06.07.2013, 20:54
Դե սև հումորի արքան Աթեիստն ա, բայց խելքս չի կտրում ինքը սենց բան գրեր:

Մինչև Գուգո ձյայի հուշումն իմ խելքն էլ չէր կտրում, նենց որ ;)

Arpine
06.07.2013, 21:00
Իսկ եթե Ars83 ?
եթե սա չի մի տարբերակ էլ ունեմ ու վերջ:XD

keyboard
06.07.2013, 21:10
Դե սև հումորի արքան Աթեիստն ա, բայց խելքս չի կտրում ինքը սենց բան գրեր:


Քանի որ գրառումը դնողը երկար ժամանակ է չի պատասխանում, ըստ այդմ Ներս, գրառում դիր կամ ասա նեքսթ ;)

Rammstein
06.07.2013, 21:15
Դե սև հումորի արքան Աթեիստն ա, բայց խելքս չի կտրում ինքը սենց բան գրեր:

Այո: :)

Ներսես_AM
06.07.2013, 23:09
Այո: :)

Հաջորդը: ես հեռախոսով գրառում գտնողը չեմ

StrangeLittleGirl
07.07.2013, 01:08
Ինձ դուր են գալիս տղաները՞ :o:o:o
Ճիշտն ասած, քեզ հենց սկզբից բացառեցի որպես էդ գրառման հեղինակ՝ հիշելով, թե ոնց էիր նեղվում Կոկունում :D

Սպասեք հեսա գրառում գտնեմ

Դե ասեք.


:aaa Բերել են ծառիս վրա խաղալիքներ են կախել :[ չեմ սիրուուուում :( հեսա նեղանալույա :(համ էլ լույսեր են կախել :( ոնց որ տոնածառ լինեմ, գլխիս փուչիկներ, կողքերս լույսեր ու խաղալիքներ :[ ոնց չեմ սիրում :( :aaa
ու դեմքիս նայողը նենց տպավորությունա ստանում , որ ես "մուննաթ" եմ հոնքերս չեմ կարում իրարից բաժանեմ :( ախր չեմ կարող լռել :( չեմ սիրում, բայց ինչ օգուտ, լավա գոնե Ներսեսը կգա զաչոտից, կկարդա ու կհասկանա որ սիրուն չի , կասի եկեք քանդենք :oy

Ուլուանա
07.07.2013, 02:22
Կարո՞ղ ա Դայանան ա :))։

Dayana
07.07.2013, 03:25
Կարո՞ղ ա Դայանան ա :))։
չէ :))

StrangeLittleGirl
07.07.2013, 12:39
չէ :))

Խաբում ա :D
Դայանան ա

Dayana
07.07.2013, 14:09
Խաբում ա :D
Դայանան ա
Ես Ներսես-ին չեմ ճանաչում :esim

:))

Ապրի Անուկը. իհարկե ես եմ:

Ուլուանա
07.07.2013, 22:56
Ես տենց էլ գիտեի, որ խաբել էր Դայը :beee։

Դե, գուշակեք, եթե կարող եք :P.


Ժամանակին ամեն բան ասելւց առաջ մտածում էի տվյալ պարագայում դա արժի ասել, թե՞ ոչ։ Էս վերջերս հայտնաբերել եմ, չգիտես ինչու, ես սկսել եմ միշտ ասել այն ինչ մտածում եմ դիմացինի մասին առանց մտացելու արժի դա ասել թե ոչ։ Շատա նգամ ասում եմ հետո մտածում որ ավելի լավ կլիներ չասեի։ Մի քիչ հակասականա, մի կողմից լավա երբ ինչ մտածում եմ ասում եմ, մյուս կողմից էլ վատա, որ շատ հաճախ չափը կորցնում եմ ու մարդուն վիրավորում (չնայած ճիշտնեմ ասում)։

Հիմա սա լավա՞ ըստ ձեզ։ Թե՞ էլի կամաց կամաց աշխատեմ հետ փոխել։

StrangeLittleGirl
07.07.2013, 23:00
Gue՞st

Ուլուանա
07.07.2013, 23:01
Gue՞st
Չէ։

StrangeLittleGirl
07.07.2013, 23:06
Ariso՞լ

Ուլուանա
07.07.2013, 23:07
Ariso՞լ
Հը–ը :D։

StrangeLittleGirl
07.07.2013, 23:15
Ամմէ՞ :))

ivy
07.07.2013, 23:16
Ո՞ր թվի գրառում ա:

StrangeLittleGirl
07.07.2013, 23:18
Գուգլած էկա :))
Ան, դեմք ես դու:

Ուլուանա
07.07.2013, 23:22
Ո՞ր թվի գրառում ա:
2006 :D, բայց գրառման հեղինակը հիմա էլ ա ակտիվ։

Ուլուանա
07.07.2013, 23:24
Ճիշտն ասած՝ ինձ ամենաշատը հետաքրքրում ա, թե արդյոք հեղինակն ինքը կճանաչի իր գրառումը :D։

ivy
07.07.2013, 23:28
Բյուրը՞:

StrangeLittleGirl
07.07.2013, 23:28
Ճիշտն ասած՝ ինձ ամենաշատը հետաքրքրում ա, թե արդյոք հեղինակն ինքը կճանաչի իր գրառումը :D։

ինձ էլ ա էդ ահավոր հետաքրքրում :D կյանքում մտքովս չէր անցնի :D

Ուլուանա
07.07.2013, 23:34
Բյուրը՞:
Չէ :)։

laro
07.07.2013, 23:39
John-ն ա չէ՞: Համ հնարավոր ա 2006-ին արած լինի գրառում, համ էլ ոճը նման ա :)

Ուլուանա
07.07.2013, 23:46
John-ն ա չէ՞: Համ կարող ա 2006-ին արած լինի գրառում, համ էլ ոճը նման ա :)
Չէ :))։

laro
07.07.2013, 23:48
Չէ :))։
Իսկ ես համոզված էի որ ինքն ա, արդեն մտածովմ էի ում գրառումը դնեմ :))

Ուլուանա
07.07.2013, 23:49
Էս համարյա անհույս դեպք ա, ժող։ Երևի չպիտի դնեի...

Rammstein
07.07.2013, 23:51
Artgeo՞

ivy
07.07.2013, 23:52
Դե մի քիչ հուշի, տղա ա՞:

Ուլուանա
07.07.2013, 23:53
Artgeo՞
Չէ։

Ուլուանա
07.07.2013, 23:53
Դե մի քիչ հուշի, տղա ա՞:
Հա, տղա ա։

Dayana
07.07.2013, 23:54
Ռամշտն ա՞ :unsure

ivy
07.07.2013, 23:54
Աթեի՞ստ :))

Ուլուանա
07.07.2013, 23:54
Լավ, մի հատ հուշում էլ անեմ. ինքը հիմա հազվադեպ ա գրառում անում (չնայած երբեք էլ եսիմինչ ակտիվ չի եղել), բայց ուշիուշով կարդում ա ուրիշների գրառումները :))։

laro
07.07.2013, 23:55
Հա, տղա ա։
Կարո՞ղ ա Չուկն ա: Չնայած էտքան էլ հավանական չի....

Ուլուանա
07.07.2013, 23:55
Ռամշտն ա՞ :unsure


Աթեի՞ստ :))
Երկուսիդ էլ չէ :))։

Ուլուանա
07.07.2013, 23:56
Կարո՞ղ ա Չուկն ա: Չնայած էտքան էլ հավանական չի....
Չուկն էլ չի։

ivy
07.07.2013, 23:59
Արէա՞

Rammstein
07.07.2013, 23:59
dvgra՞y


Ռամշտն ա՞ :unsure

2006-ի՞ն: :))

Ուլուանա
08.07.2013, 00:03
Արէա՞


dvgra՞y
Ոչ։

StrangeLittleGirl
08.07.2013, 00:27
Բյուրը՞:
:angry


Էս համարյա անհույս դեպք ա, ժող։ Երևի չպիտի դնեի...
Չէ, լավն ա :)) ես սպասում եմ իրա՝ էս տարածքում հայտնվելուն ու սխալ պատասխան տալուն :))

laro
08.07.2013, 00:30
CactuSoul?

Ուլուանա
08.07.2013, 00:40
CactuSoul?
Չէ։ Հուշումները կարդա. տղա ա հեղինակը։

laro
08.07.2013, 00:44
Իմ կարծիքով ինքը էս վերջին մի քանի էջում գրառում ա արել (հաշվի առնելով, որ դու ու Բյուրը սպասում եք իր գալուն). տենց թա՞վն ա :))

Ուլուանա
08.07.2013, 00:48
Իմ կարծիքով ինքը էս վերջին մի քանի էջում գրառում ա արել. տենց թա՞վն ա :))
Հա :D։

Թավը ո՞րն ա։

laro
08.07.2013, 00:49
Հա :D։

Թավը ո՞րն ա։
Նշանակում ա խաղի կանոնների մեջ մտնում ա դրանից օգտվելը:

Ուլուանա
08.07.2013, 00:54
Նշանակում ա խաղի կանոնների մեջ մտնում ա դրանից օգտվելը:
Հա՜, էդ երևի լոռվա բարբառով ա, հա՞ :)։ Չգիտեի։ Մենք դրան օյին ենք ասում :))։

Rammstein
08.07.2013, 01:52
Գուգլեցի, պարզվեց վերջին տարբերակը, որը մտածում էի, բայց չասեցի, ճիշտ էր :)): Բայց դե զուտ տրված պարամետրերի հիման վրա կատարված հաշվարկով էի իրան հասել, տեղադրված գրառումը հեչ կապ չուներ: :))

My World My Space
08.07.2013, 03:44
Ներսես-ամը կլնի… ։տհինկ

Sent from my HTC One X using Tapatalk 2

Ուլուանա
08.07.2013, 05:23
Ներսես-ամը կլնի… ։տհինկ

Sent from my HTC One X using Tapatalk 2
Հա :)։
Իսկ կոնկրետ ինչի՞ց իմացար։

Ներսես_AM
08.07.2013, 23:29
Հա :)։
Իսկ կոնկրետ ինչի՞ց իմացար։

Լու՞րջ ես եմ գրել :D

My World My Space
09.07.2013, 11:12
Հա :)։
Իսկ կոնկրետ ինչի՞ց իմացար։

եսի՞մ, մի տեսակ Ներսեսոտ էր… :)

Sent from my HTC One X using Tapatalk 2

StrangeLittleGirl
10.07.2013, 13:37
Հով, հիմա գրառում դնու՞մ ես, թե՞ թեման թողնում ես բախտի քմահաճույքին:

My World My Space
10.07.2013, 17:07
Հով, հիմա գրառում դնու՞մ ես, թե՞ թեման թողնում ես բախտի քմահաճույքին:

Բյուր ջան իմ փոխարեն դիր, էլի, հա՞…

Sent from my HTC One X using Tapatalk 2

StrangeLittleGirl
10.07.2013, 17:53
դրեցի :))


Էն մի հատ երգ կար է:
Խոզուկը խորոված, խոզուկը տապակած, խոզուկնել էր ուզում ապրել, բայց նրան մորթեցին, կախաղան հանեցին, դանակը փորը կոխեցին:
Չե՞ք նկատել ինչ տխուր ու դեպրեսիվ երգ ա: Խեղճ կենդանին ուզեցել ա ապրի, բայց իրան դաժանորեն են սպանել: Հերիք չի խոզերին ընդամենը մորթում են, բայց էս մեկին կախաղան են հանել: Հաստատ փոքր ժամանակ էս երգը երգելուց չեք պատկերացրել կախված խոզ, էն էլ խոզ չէ՝ խոզուկ: Ես էլ չէի պատկերացնում, էս գրառումը գրելուց սկսեցի պատկերացնել: Էս երգի վրա greenway-ը մի հատ կարգին կինո կարա հանի, իսկ եթե death metal-ով երգեն լրիվ գլուխգործոց կլինի, մի հատ էլ death նկարեն սրա վրով: Ամեն դեպքում շատ տխուր ա սպանել մի արարածի, որը ուզում էր ապրել: Հաստատ սպանելուց առաջ էդ հայվանը աղաչել ա. «մի՛ սպանեք ինձ, ես ձեր 3 երազանքները կկատարեմ»;

laro
10.07.2013, 18:05
դրեցի :))
Ռա՞մշտ

StrangeLittleGirl
10.07.2013, 18:06
Ռա՞մշտ

չէ :))

laro
10.07.2013, 18:09
չէ :))
Ես գուգլեցի ու հաստատ չէի գուշակի :))

StrangeLittleGirl
10.07.2013, 18:11
Ես գուգլեցի ու հաստատ չէի գուշակի :))

ես գիտեի՝ չես իմանա :)) ափսոս գուգլեցիր, հետաքրքիր էր, թե հետո ինչ տարբերակներ էիր առաջարկելու:

Ներսես_AM
10.07.2013, 18:25
դրեցի :))

Վելվե՞թ

StrangeLittleGirl
10.07.2013, 18:26
Վելվե՞թ

չէ :))

keyboard
10.07.2013, 18:43
Գալ?

StrangeLittleGirl
10.07.2013, 19:13
Գալ?

չէ :))

Sagittarius
10.07.2013, 19:20
Շատ «հոգեհարազատ» գրառում ա, նույնիսկ մտածում էի, որ ես կարող եմ լինել, բայց ես greenway-ին չեմ ճանաչում ոնց որ: Death metal հասկացող մարդ ա կարծես, Ռա՞յ:

StrangeLittleGirl
10.07.2013, 19:28
Շատ «հոգեհարազատ» գրառում ա, նույնիսկ մտածում էի, որ ես կարող եմ լինել, բայց ես greenway-ին չեմ ճանաչում ոնց որ: Death metal հասկացող մարդ ա կարծես, Ռա՞յ:

Ըհը, քեզ հոգեհարազատ կլինի, բա ինչ կլինի :D դու ու էդ գրառման հեղինակը բավական նման եք իրար:
Չէ, Ռայը չի:

ivy
10.07.2013, 19:38
Կարդացել եմ էս գրառումը ժամանակին, բայց հիմա չեմ կարողանում մտաբերել՝ ով էր հեղինակը:
Ռուֆը՞:

Sagittarius
10.07.2013, 19:40
Ըհը, քեզ հոգեհարազատ կլինի, բա ինչ կլինի :D դու ու էդ գրառման հեղինակը բավական նման եք իրար:
Չէ, Ռայը չի:

ուզում եմ գուգլեմ :oy

StrangeLittleGirl
10.07.2013, 19:54
Կարդացել եմ էս գրառումը ժամանակին, բայց հիմա չեմ կարողանում մտաբերել՝ ով էր հեղինակը:
Ռուֆը՞:
չէ :))

ուզում եմ գուգլեմ :oy
գուգլի, բայց դաղալություն չանես :P

Dayana
10.07.2013, 19:58
Կլօ՞ր :unsure
նախապես որպես երկրորդ տարբերակ Ժառին առաջարկեմ, որովհետև երկուսին էլ հիշեցի էս գրառումով:

StrangeLittleGirl
10.07.2013, 20:01
Երկուսն էլ սխալ են :))

keyboard
10.07.2013, 20:27
գուգոն ասեց, հաստատ չէի կռահի, չեմ կարդացել, համ էլ հեղինակը արդեն վաղուց չի երևում :դաղալ սմայլիկ

My World My Space
10.07.2013, 20:41
Առաջարկում եմ թեմայի անունը սարքել «մատից հոտ»… :P

Sent from my HTC One X using Tapatalk 2

Ռուֆուս
10.07.2013, 22:56
Ակումբում Greenaway սիրող հատուկենտ մարդիկ կան, մեկը Մասսագետն ա։ Եթե ինքը չլինի մյուս տարբերակներին կանցնեմ:-)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

StrangeLittleGirl
10.07.2013, 23:16
Ակումբում Greenaway սիրող հատուկենտ մարդիկ կան, մեկը Մասսագետն ա։ Եթե ինքը չլինի մյուս տարբերակներին կանցնեմ:-)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta
ինքն ա :))

Սագիտարիուս, վարկանիշիդ պատասխանեմ, որ հա, դուք իրար ահավոր նման եք :D արտաքինով, մեկ էլ սպանիչ հումորով: Մասսագետն իմ հարազատ ախպերն ա:

My World My Space
10.07.2013, 23:24
Փաստորեն էս թեմայում էլ ա ԽԾԲ, հա՞… :)

Sent from my HTC One X using Tapatalk 2

Ռուֆուս
10.07.2013, 23:24
Հեշտ բան դնեմ, նոր կարդացի, մի այլ ձևի բացեց :))


Մեջբերեմ մեր մեծերի ասած մի քանի պատմական ասույթներ՝ էմոների մասին.



«Վառե՛ք վարդագույն դևին». Թոմաս դե Տորկվեմադա
«Չկա էմո, չկա խնդիր». Իոսիֆ Ստալին
«Էմոներով լցնենք բանտերը». Մահաթմա Գանդի
«Այն սուրը, որը սպանեց սև հորը, կսպանի նաև վարդագույն մորը». Սամվել
«ԱԱԱԱԱԱԱԱԳԳՌՌՌՀՀՀՀՀՀՀՀ... Նյամ-նյամ». Տիրանոզավր Ռեքս

StrangeLittleGirl
10.07.2013, 23:38
Փաստորեն էս թեմայում էլ ա ԽԾԲ, հա՞… :)

Sent from my HTC One X using Tapatalk 2
Չէ, ի՞նչ ԽԾԲ


Հեշտ բան դնեմ, նոր կարդացի, մի այլ ձևի բացեց :))

Հայկօ :))

Ռուֆուս
10.07.2013, 23:41
Հայկօ :))

Հա, բա էլ ով կարար լիներ :)) Դիր:

StrangeLittleGirl
11.07.2013, 14:07
Հեշտոտ :))


իսկ հիմա թեմայի մասին… քավ լիցի , էլ բան չի՞ մնացել քննարկելու… որոշ ժամանակ ա՝ Ակումբ չէի մտնում. հիմա նոր թեմաները կարդում եմ, աչքերս ճակատիս են թռնում. ինչ-որ մեկը մի տափակագույն թեմա ա բացում, մնացածները գալիս ու իրենց հիացմունքն են արտահայտում, թե «իսկապես, թեման արդիական է, օ այո՜, էստեղ լուրջ խորհել է պետք. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»… աաա դե մի հատ խորացեք, էլի, էստեղ ի՞նչ կա քննարկելու… մարդիկ, որ գյուղից ու գյուղի կյանքից ընդհանրապես գաղափար չունեն, ամեն ինչ «գյուղական նահապետական ու բարբարոսական բարքերի» վրա են բարդում… մի հատ ձեր շուրջը նայեք ու ասեք, թե ինչով եք դուք՝ քսանմեկերորդ դարում ապրող քաղաքացի «անհատականություններդ», ավելի լավը, քան գյուղական մաքուր կյանքով ապրող հասարակ մարդիկ… էդ գարշելի երևույթները գյուղում բացակայում են, մինչդեռ քաղաքում ես ավելի շատ եմ հանդիպել ժամանակակից ձևացող նախամարդկանց… երևի գյուղական կյանքի մասին ձեր պատկերացումները առաջացել են 30–ականների ֆիլմերից… երազանքս ա քաղաքի էս գորշությունից վերջապես մի օր տեղափոխվել գյուղ, որ նյարդրես էլ էսպես չքայքայեմ…

Այբ
11.07.2013, 14:14
Հեշտոտ :))

Ճիշտն ասած, ես գուգլով գտա հեղինակին, բայց հեչ էլ հեշտոտ չէ::D

StrangeLittleGirl
11.07.2013, 14:24
Ճիշտն ասած, ես գուգլով գտա հեղինակին, բայց հեչ էլ հեշտոտ չէ::D

դեմք ես դու: ես ուրիշ իմաստով էի գրել, որ հեշտ ա :D բայց եթե դու գուշակեիր, հեչ չէի զարմանա

Ռուֆուս
11.07.2013, 14:34
Կարո՞ղ ա Շինարարն ա:

Ռուֆուս
11.07.2013, 14:35
Վըյ, գոնե համբերեք գրառումը գուշակենք, նոր թեման վերակենդանացրեք :( Ամառուկն ա, Բյուր մի հատ էլ դիր:

StrangeLittleGirl
11.07.2013, 14:47
Վըյ, գոնե համբերեք գրառումը գուշակենք, նոր թեման վերակենդանացրեք :( Ամառուկն ա, Բյուր մի հատ էլ դիր:

Ռուֆ, քո հերթն ա :) Թեման արդեն վերակենդանացել էր, դրա համար ասեցի՝ հեշտոտ ու դրա համար չէի զարմանա, եթե Այբը գուշակեր :)) Նենց որ, քո հերթն ա, դիր :P

Ռուֆուս
11.07.2013, 14:51
Հիմա չեմ կարող, թող ուրիշը դնի :)

StrangeLittleGirl
11.07.2013, 14:54
Դե լավ, սա ասեք :)) նենց բան եմ դնում, որ ջահելներն էլ կարողանան մասնակցել


Կարծում եմ՝ մտային բռնություն կամ ճնշում ամենաշատը կարելի է նկատել կրոնի և քաղաքականության ոլորտներում, որոնցում հրատապ խնդիր է մարդկանց որոշակի գաղափարներ ներարկելն ու դրանով իրենց կողմը գրավելը։ Իհարկե, բռնություն ասվածը շատ դեպքերում նաև հարաբերական է, քանի որ, վերջին հաշվով, ցանկացած պորպագանդա էլ կարելի է ինչ–որ առումով բռնություն համարել, քանի որ ամեն դեպքում մարդու մտքի ուղղությունը փոխելու փորձ է ենթադրում։ Շատ դեպքերում դժվար է կողմնորոշվել՝ տվյալ «քարոզը» մարդու նկատմամբ բռնության դրսևորում է, թե նրան օբյեկտիվորեն ճիշտ ուղու վրա դնելու անկեղծ փորձ։

ivy
11.07.2013, 15:20
Սենց գրագետ (ամեն ստորակետն ու կետն իր տեղում) մենակ մի մարդ կարող էր գրել :))

ivy
11.07.2013, 15:25
Ես անուն չեմ տալիս, թող ուրիշները գուշակեն:

Chuk
11.07.2013, 15:41
Ես անուն չեմ տալիս, թող ուրիշները գուշակեն:

Տվել, պրծել ես, էլ ի՞նչ :))

Peace
11.07.2013, 19:46
Ուլուանան է, չէ՞:

Ուլուանա
11.07.2013, 21:08
Ուլուանան է, չէ՞:
Քանի որ Բյուրն էստեղ չի, ես հաստատեմ :))։

Ժող, բայց ես չէի ջոկել, է, որ իմ գրառումն ա :D։ Ուրեմն սկզբում որ դրեց, կարդացի, մտածում եմ՝ բայց էս ինչ լավ ա գրել, լրիվ իմ մտքերն ա արտահայտել ու լրիվ նենց, ոնց որ ես կձևակերպեի, ինչ էլ գրագետ ա գրված, ոչ մի կետադրական սխալ, վրիպակ–բան չկա։ Տեսնես ո՞վ ա սենց գրել :D։ Բայց մտքովս էլ չանցավ, որ կարող ա ես լինեմ :D։ Ուղղակի, չգիտեմ ինչի, չէի հիշում, որ ես էդ թեմայով գրառում եմ արել :))։

Այվիի գրառումից հետո մեջս կասկած ընկավ, գուգլեցի, և, ո՜վ զարմանք, ես էի :o :D։

StrangeLittleGirl
12.07.2013, 00:07
Քանի որ Բյուրն էստեղ չի, ես հաստատեմ :))։

Ժող, բայց ես չէի ջոկել, է, որ իմ գրառումն ա :D։ Ուրեմն սկզբում որ դրեց, կարդացի, մտածում եմ՝ բայց էս ինչ լավ ա գրել, լրիվ իմ մտքերն ա արտահայտել ու լրիվ նենց, ոնց որ ես կձևակերպեի, ինչ էլ գրագետ ա գրված, ոչ մի կետադրական սխալ, վրիպակ–բան չկա։ Տեսնես ո՞վ ա սենց գրել :D։ Բայց մտքովս էլ չանցավ, որ կարող ա ես լինեմ :D։ Ուղղակի, չգիտեմ ինչի, չէի հիշում, որ ես էդ թեմայով գրառում եմ արել :))։

Այվիի գրառումից հետո մեջս կասկած ընկավ, գուգլեցի, և, ո՜վ զարմանք, ես էի :o :D։

Էս թեմայի կայֆը հենց էդ ա, որ մարդիկ իրանք իրանց գրառումները չեն ճանաչում :))

Փիս, ու՞ր ես:

Ուլուանա
12.07.2013, 00:31
Էս թեմայի կայֆը հենց էդ ա, որ մարդիկ իրանք իրանց գրառումները չեն ճանաչում :))

Փիս, ու՞ր ես:
Հա, բայց հարցն էն ա, որ ես սովորաբար ճանաչում եմ իմոնք. իմ տեսակետներն ու կարծիքներն էլ տենց հաճախակի չեն փոփոխվում, ասենք, դեռ չեմ հիշում տենց դեպք, որ իմ հին գրառումներից կարդամ ու մտածեմ՝ էս ե՞ս եմ գրել, էս ի՞նչ եմ գրել։ Տվյալ դեպքում էլ, փաստորեն, էդ չէր խնդիրը, որ չճանաչեցի, ուղղակի մտքովս չանցավ մի տեսակ, չգիտեմ ինչի :D։ Չնայած վերջերս իմ որոշ հին գրառումներ կարդալիս արտահայտվելու ձևիցս սկսել եմ մեկ–մեկ ներվայնանալ :D։

Peace
12.07.2013, 00:58
Փիս, ու՞ր ես:

Եկա, եկա: :)


Ճիշտն ասած այս՝ կարծես ինքնասպանությունից առաջ արտաբերված նախադասությունը մի քիչ նյարդայնացնում է ինձ: Պետք է այնպես ապրել, որ չառաջանա այդ հարցը: Եվ հետո խղճալի է հնչում «գեթ մի նպատակ»-ը: Ապրելու անթիվ, անհամար նպատակներ կան, որոնց մի մասը մարդիկ իրագործում են կյանքում՝ նույնիսկ չգիտակցելով, որ դա նպատակ էր, մյուս մասն էլ մարդիկ գիտակցաբար նպատակ են համարում, բայց հուսահատված կամ հուսահատված խաղալու ժամանակ մոռանում են այդ մասին, ու նվաղուն ձայնով տալիս ինձ նյարդայնացնող հարցը:
Ապրել բառն իր մեջ արդեն այնքան բան է ընդգրկում, որ կարելի է այսպես ասել. ապրելու նպատակը ապրելն է:

StrangeLittleGirl
12.07.2013, 01:00
Աաաա՜, գիտեմ որ թեման ա, բայց գրառման հեղինակին տեղը չեմ բերում: :D

Peace
12.07.2013, 01:33
Աաաա՜, գիտեմ որ թեման ա, բայց գրառման հեղինակին տեղը չեմ բերում: :D

Իսկ այդ թեմայում կատարած քո գրառումը հիշում ե՞ս:

Մեղա, մեղա, մեղա... :))

Ուլուանա
12.07.2013, 01:38
Թեման ես էլ միանգամից հասկացա, քանի որ շատ յուրահատուկ վերնագիր ուներ :D։ Բայց թե ում գրառումն ա՝ բարդ ա ասելը։ Քանի որ թեման համարյա իր հեղինակի չափ հին ա, ենթադրում եմ, որ էդ գրառման հեղինակն էլ հներից կլինի։ Միգուցե մի հուշում տաս, Peace։

StrangeLittleGirl
12.07.2013, 01:40
Կարո՞ղ ա Կասիոպեյան ա:

StrangeLittleGirl
12.07.2013, 01:41
Իսկ այդ թեմայում կատարած քո գրառումը հիշում ե՞ս:

Մեղա, մեղա, մեղա... :))

ես էդ թեմայում գրառում ունե՞մ :'

Peace
12.07.2013, 01:52
Հա, նույնիսկ շատ հին է:

Միգուցե մի հուշում տաս, Peace։
Հանելուկային պահեր կան արանքում: :)


Կարո՞ղ ա Կասիոպեյան ա:
Չէ:

ես էդ թեմայում գրառում ունե՞մ
Հա, նույնիսկ սեքսի գրառում: :D Կներես էլի, եթե չափն անցնում եմ, ուղղակի ես մի քիչ անհավատ մարդ եմ, կատակելու առիթը եկել է, բաց չեմ թողնում, թեման մի փոքր ավելի աշխուժացնելու նպատակով զուտ: :)

Peace
12.07.2013, 02:33
Կներեք էլի, որ մի պուճուր թեմայից դուրս եմ գալիս, արտակարգ դեպք ա պատահել, պետք ա ելույթ ունենամ: :D

Թեմայի վերջին զարգացումներից ոգևորված, պարզելու համար հարաբերություն բառի օգտագործումը այնպիսի նախադասության դեպքում, որը օգտագործել է ԷսԷլՋի-ն, ճի՞շտ է արդյոք. թեթեցի բառարանը և ահա թե ինչ օրինակի հանդիպեցի.

Ի՞նչ հարաբերություն ունի կարկուտը կովի կաթի հետ. մեծ հարաբորություն. երբ կարկուտը ծածկում է արոտը՝ կովը ծառերի տերևներ է ուտում, որից կաթը դառնանում է:

Ես, որ ես եմ, սենց բան, նույնիսկ, նույնիսկ ես չէի գրի: :))

StrangeLittleGirl
12.07.2013, 12:56
Հա, Փիս, տեսա գրառումս էդ թեմայում :D
Ես արդեն գուգլել եմ ու պարզել, թե ով ա: Ժող ջան, ջաններդ յուղեք: Եթե շատ նեղվեք, Փիսի թույլտվությամբ կարամ նե՜նց հուշում տամ, որ միանգամից սաղ հնաբնակները հասկանան :))

CactuSoul
12.07.2013, 15:30
Mano՞n :}

Peace
12.07.2013, 15:42
Եթե շատ նեղվեք, Փիսի թույլտվությամբ կարամ նե՜նց հուշում տամ, որ միանգամից սաղ հնաբնակները հասկանան :))
Հանգիստ կարող ես տալ, չնայած ես Ուլուանայի առաջարկին ընդառաջ հզորագույնս հզորագույնաց հուշում եմ տվել, մանավանդ, որ ընդհանուր պատկերին նայելով նկատվում է, որ Ուլուանայի շատ սիրելի ակումբցիներից է, գոնե ինքը պետք է, որ գլխի ընկներ:
Կարող եմ շարունակել հուշման պրոցեսը. եկեք այդ նախադասությունը թարգմանենք անգլերերն և միահամուռ ուժերով գտնենք X-ը: :)


Mano՞n
Չէ:

StrangeLittleGirl
12.07.2013, 16:07
Լավ, հուշումն անում եմ: Բայց էս հուշումից հետո վայրկենական ճիշտ պատասխան լինելու ա:

Նա առաջին ակումբցին էր, որը մի օր հայտարարեց, որ այլևս ակումբ չի մտնելու ու չմտավ:

Dayana
12.07.2013, 16:08
Լավ, հուշումն անում եմ: Բայց էս հուշումից հետո վայրկենական ճիշտ պատասխան լինելու ա:

Նա առաջին ակումբցին էր, որը մի օր հայտարարեց, որ այլևս ակումբ չի մտնելու ու չմտավ:

Հա, ես իրա մասին միայն լեգենդներ եմ լսել (ես էլ եմ գուգլել, էլի :aha )

Ներսես_AM
12.07.2013, 16:26
Լավ, հուշումն անում եմ: Բայց էս հուշումից հետո վայրկենական ճիշտ պատասխան լինելու ա:

Նա առաջին ակումբցին էր, որը մի օր հայտարարեց, որ այլևս ակումբ չի մտնելու ու չմտավ:

Ես գիտեմ, ինքը մՌութ էր :))

Ուլուանա
12.07.2013, 16:27
Հանելուկային պահեր կան արանքում: :)


Լավ, հուշումն անում եմ: Բայց էս հուշումից հետո վայրկենական ճիշտ պատասխան լինելու ա:

Նա առաջին ակումբցին էր, որը մի օր հայտարարեց, որ այլևս ակումբ չի մտնելու ու չմտավ:
Էս երկուսն իրար հետ ինձ համար հարյուրտոկոսանոց հուշում են. Riddle–ն ա, համ էլ ոճն էլ ա իրենը :)։

Վայ, չէ, Ռութն ա։ Ռիդլը չէր հայտարարել, որ չի մտնելու, ուղղակի սուսուփուս չմտավ էլ։ Բայց Ռութն առանձնապես իմ սիրելի ակումբցիներից չի եղել, Փիս :))։

StrangeLittleGirl
12.07.2013, 16:28
Ես գիտեմ, ինքը մՌութ էր :))

Չէ, ինքը առնվազն երկրորդն էր :))
Անահիտն արդեն ասեց:

Ուլուանա
12.07.2013, 16:31
Չէ, ինքը առնվազն երկրորդն էր :))
Անահիտն արդեն ասեց:
Մի րոպե, հիմա ո՞ր մեկն էր :D։ Բյուր, ես գրառումս խմբագրեցի ընթացքում, հլը մի հատ էլ նայի :D։

StrangeLittleGirl
12.07.2013, 16:33
Մի րոպե, հիմա ո՞ր մեկն էր :D։ Բյուր, ես գրառումս խմբագրեցի ընթացքում, հլը մի հատ էլ նայի :D։

առաջինը ճիշտ էր :D

Ուլուանա
12.07.2013, 16:37
առաջինը ճիշտ էր :D
Բայց էդ դեպքում հուշումդ սխալ էր, Բյուր :P։ Ինքը երբեք չի հայտարարել, որ էլ չի մտնելու։ Ուղղակի ինչ–որ պահից հաստատ որոշում կայացրեց, որ չի մտնելու ու էլ չմտավ։ Էդ առումով կարելի ա ասել, որ առաջին ակումբցին էր, որ որոշեց չմտնել ու չմտավ, բայց առանց հրապարակավ էդ մասին ասելու։ Ես նույնիսկ հիշում եմ, որ դրանից հետո խոսում էինք, ասեց, որ Ակումբում տենց գրառում անելն իմաստ չունի, որովհետև լիքը մարդիկ ասում են՝ էլ չենք մտնելու, բայց հետո էլի մտնում են, դրա համար մյուսները միշտ ծաղրում ու թերահավատորեն են մոտենում ցանկացած տենց «մնաս բարով» ոճի գրառման, ու ինքը չի ուզում, որ իր ասածին էլ տենց վերաբերվեն։

StrangeLittleGirl
12.07.2013, 16:44
Բայց էդ դեպքում հուշումդ սխալ էր, Բյուր :P։ Ինքը երբեք չի հայտարարել, որ էլ չի մտնելու։ Ուղղակի ինչ–որ պահից հաստատ որոշում կայացրեց, որ չի մտնելու ու էլ չմտավ։ Էդ առումով կարելի ա ասել, որ առաջին ակումբցին էր, որ որոշեց չմտնել ու չմտավ, բայց առանց հրապարակավ էդ մասին ասելու։ Ես նույնիսկ հիշում եմ, որ դրանից հետո խոսում էինք, ասեց, որ Ակումբում տենց գրառում անելն իմաստ չունի, որովհետև լիքը մարդիկ ասում են՝ էլ չենք մտնելու, բայց հետո էլի մտնում են, դրա համար մյուսները միշտ ծաղրում ու թերահավատորեն են մոտենում ցանկացած տենց «մնաս բարով» ոճի գրառման, ու ինքը չի ուզում, որ իր ասածին էլ տենց վերաբերվեն։

Ան, ինչ-որ տեղ հաստատ ասել ա: Կարող ա առանց թեմա բացելու, այլ ուղղակի ինչ-որ թեմայում, ձեռի հետ, բայց ես լավ եմ հիշում, որ մի տեղ հաստատ բարձրաձայնել ա, թե չէ ես իրա հետ չէի շփվում, որտեղի՞ց պիտի իմանայի, որ էլ չի մտնելու:

Peace
12.07.2013, 18:48
Ես չգիտեմ ով է ղափամաով, ով գաթաով, ով էլ՝ ձեռքերը տափ տալով է լքել ասպարեզը, բայց հաստատ գիտեմ, որ գրառում տեղադրելու հաղթաթուղթը Ուլուանայի ձեռքում է: :)

Նաիրուհի
31.07.2013, 03:13
Էս գրառումը փոշիների տակից չհանելը սրբապղծություն է :D թեկուզ կես վայրկյանում գուշակեք հեղինակին


Այո այո :): Ըստ Լոնդոնի՝ մեր երազներում մենք տեսնում ենք այն, ինչ իրականում տեսել են մեր նախապապ սինանթրոպներն ու պիթեկանտրոպները: Այսինքն՝ երազում ընկնելիս տեսնում ենք այն, ինչ տեսել ու զգացել է մեր նախապապ մարդակապիկը՝ ծառից գյաբռլամիշ լինելուց: Ու բնականաբար՝ նա գետնին չի զխկացել, այլ վերջին պահին ձեռքը գցել է ծառի ճյուղին (անակոնդա օձին, եղնիկի կոտոշին, ցեղակցի բրդին. ընդգծել անհրաժեշտը) ու փրկվել՝ այդպիսով հնարավորություն ստանալով սերունդ տալու և ունենալու մի այնպիսի հոմոսափիենս հետնորդ, որը երազում կտեսնի, թե ինչպես է իր նախապապ մարդակապիկը ծառից գյաբռլամիշ լինում... և այլն :): Դրա համար էլ երազում ընկնելիս երբեք գետին չենք հասնում: Եթե հասնեինք, կնշանակեր, որ մեր նախապապը ի վերջո ծառից զխկացել է գետնին ու ցխվել է, այսինքն՝ սերունդ չի տվել, այսինքն՝ չի ունեցել այնպիսի եվրոպեոիդ թոռ, ով երազում կտեսներ, թե ինչպես է իր չորսձեռանի պապը ծառից զխկում ու ցխվում... և այլն :):

Նաիրուհի
01.08.2013, 12:07
Էս գրառումը փոշիների տակից չհանելը սրբապղծություն է :D թեկուզ կես վայրկյանում գուշակեք հեղինակին

Հինգ շնորհակալություն և ոչ մի գուշակելու փո՞րձ։ Հմմմ, տարօրինակ է :think

Շնորհակալողները երևի գիտեն հեղինակին, բայց ալարում են գրառում ման գալ :))

StrangeLittleGirl
01.08.2013, 14:23
Փիլո՞

Նաիրուհի
01.08.2013, 18:02
Փիլո՞

:nea

Բյո՞ւր :o համոզված էի, որ գոնե հին անդամները միանգամից պիտի ասեին հեղինակին :))

Cassiopeia
01.08.2013, 18:03
Մելի՞ք

StrangeLittleGirl
01.08.2013, 18:11
:nea

Բյո՞ւր :o համոզված էի, որ գոնե հին անդամները միանգամից պիտի ասեին հեղինակին :))

ուֆ դե գիտեմ, չեմ ասում, որ իմ հերթը չգա, զահլա չունեմ :))

Jarre
01.08.2013, 18:58
Ես հիշում եմ էս գրառումը :D
Դաժը շնորհակալավարկանշել եմ։ Կլօր։

Նաիրուհի
01.08.2013, 19:24
Ես հիշում եմ էս գրառումը :D
Դաժը շնորհակալավարկանշել եմ։ Կլօր։

Աբռիս :) Ինքն է։ Տնաշենը ստորագրում է ամեն բառի տակ ։Ճ

Jarre
01.08.2013, 19:52
Հեշտ գուշակելի.


համաձայն չեմ, փորձը պարտադիր ա… օրինակ մենք փորձ չունեինք ու շատ դժվար էր… նստած գլուխ-գլխի տված փորձում էինք ջոկեինք որը որտեղ ա "գնում" ինքը ասում էր "չէ ստեղ ա, սենց ա" ես էլ ասում էի "չէ սենց ա… ընգերս տենց ա արել…" մի խոսքով ոնց որ IKEA-ի մեբել հավաքեինք առանց ինստրուկցիաների… մանավանդ որ փորձում էինք քո ասածի պես մոմերով անեինք… մթոմ շատ գիտեինք ինչ ենք անում, մեկ էլ ուզում էինք կիսախավարում անել…

ivy
01.08.2013, 19:53
Մե՞ֆ

Jarre
01.08.2013, 19:58
Մե՞ֆ
Ճիշտ ես՝ Մեֆ։

ivy
01.08.2013, 20:00
Էհ, բա սենց հեշտ ինչի՞ էիր դրել: Էսքան բազմակետերով մենակ ինքն է գրում :)

ivy
01.08.2013, 20:09
Մեկդ իմ տեղը դրեք:

Arpine
01.08.2013, 22:07
Կեսօրին բարձր տրամադրությամբ գնում էի տուն: Սարյանի արձանի հետևի փողոցում (Զորյան) դույլը ձեռքին մի տատիկ հարցրեց կուսակցության տեղը: Հարցրեցի՝ որ կուսակցության, «Ժառանգությա՞ն», պատասխանեց.
- Մեկ ա, բալա ջան, ես հույս չունեմ արդեն:
Հետաքրքրվեցի, թե ինչ ա պատահել, ու տատիկն ասեց, որ ինքը միշտ մրգեր ու բանջարեղեն ա բերում քաղաք՝ ծախելու, իսկ էսօր ամբողջ ապրանքը վաճառելուց հետո ինչ-որ մեկը նրա պորտմանը գողացել ա: Ու հիմա ինքը տուն հասնելու գումար էլ չունի, դրա համար կուսակցության տեղն էր փնտրում:

Էդ պահին միանգամից հիշեցի 90-ականների սկիզբը (էդ ժամանակներից քիչ բան եմ հիշում, բայց որոշ դեպքեր շատ վառ են տպավորվել). տատիկիս հետ հավաքում էինք հողամասի բերքն ու բարիքը, շրջում էինք ամբողջ Աբովյանով ու վաճառում ռեստորաններին ու ճաշարաններին:

Հիմա փորձում եմ պարզել՝ ինչը ստիպեց ինձ օրական աշխատավարձիս 75%-ը տալ տատիկին. 90-ականնե՞րը, թե էն, որ էնքան էլ «անհավատ ու անաստված սրիկա» չեմ, ինչպես ոմանք են պնդում: Թե՞ երկուսն իրար հետ:

:clean:

ivy
01.08.2013, 22:14
Էս կարդացել եմ, Իմփրեշընն էր կարծեմ։

ivy
01.08.2013, 22:20
Չէ, Լիլը չի. նոր ուշադիր կարդացի, իր անձնական տվյալները չեն համապատասխանում գրառման բովանդակությանը։

Arpine
01.08.2013, 22:20
Էս կարդացել եմ, Իմփրեշընն էր կարծեմ։
չէ :))

Նաիրուհի
01.08.2013, 22:21
Աբովյանից ո՞վ ունենք: :think Գրառումը հիշում եմ, հեղինակին՝ չէ: Բայց հաստատ տղա էր:

Հայկօ
01.08.2013, 22:24
Ռայադե՞ր: Էլ ի՞նչ «անհավատ անաստված սրիկա» ունենք :)):

StrangeLittleGirl
01.08.2013, 22:30
Չիլի՞

Նաիրուհի
01.08.2013, 22:35
Ռայադե՞ր: Էլ ի՞նչ «անհավատ անաստված սրիկա» ունենք :)):

Կարո՞ղ է Գագն է, Սկեպտիկը: Բայց ինքն Աբովյանի՞ց է:

Arpine
01.08.2013, 22:41
Ռայադե՞ր: Էլ ի՞նչ «անհավատ անաստված սրիկա» ունենք :)):

Մենակ ինքը չի :D


Կարո՞ղ է Գագն է, Սկեպտիկը: Բայց ինքն Աբովյանի՞ց է:
բայց հա Սկեպտն ա, Աբովյանն ինչ կապ ունի՞ :))

Նաիրուհի
01.08.2013, 22:42
բայց հա Սկեպտն ա, Աբովյանն ինչ կապ ունի՞ :))


Էդ պահին միանգամից հիշեցի 90-ականների սկիզբը (էդ ժամանակներից քիչ բան եմ հիշում, բայց որոշ դեպքեր շատ վառ են տպավորվել). տատիկիս հետ հավաքում էինք հողամասի բերքն ու բարիքը, շրջում էինք ամբողջ Աբովյանով ու վաճառում ռեստորաններին ու ճաշարաններին:

Նոր մտածեցի. կարո՞ղ է փողոցը նկատի ուներ :Դ

Arpine
01.08.2013, 22:58
Նոր մտածեցի. կարո՞ղ է փողոցը նկատի ուներ :Դ

երևի :))
քո հերթն ա

Նաիրուհի
18.08.2013, 11:09
Սմոք ջան, հատուկ քեզ համար :)


Այսօր երկինքը աներևակայելիորեն մաքուր էր: Սպիտակ ամպերը կապույտի վրա այնքան պարզ էին երևում, որ հավատս չէր գալիս. անգամ ամենաթափանցիկ քուլան ուղիղ աչքիս առաջ էր:
Համոզվեցի վերջերս, որ ավելի սուր եմ սկսել ամեն ինչ զգալ: Մարդկանց, անձրևը, փշատի հոտը, բնության ձայները:
Ինձ անընդհատ ժպտալուց եմ բռնացնում: Գիժ եմ երևի:
Կամ մոտ եմ գժվելուն:
Մեղքի զգացում, շնչակտուր անող քնքշանք, չունեցածս կորցնելու անհիմն վախ:
Իսկ ամբողջն իրար հետ` Քաոս:
Իմ Քաոսը:
Գարուն, մի գնա:

Skeptic
18.08.2013, 11:34
Լիլ ջան, տառերի գույնը արդեն ամեն ինչ ասում ա: :))

Նաիրուհի
18.08.2013, 11:40
Լիլ ջան, տառերի գույնը արդեն ամեն ինչ ասում ա: :))

Ի՞նչ գույն է որ: Լավ չտեսնելն էլ էս է, էլի :))

Skeptic
18.08.2013, 11:47
Կապտավուն: Էն որ մենակ մի ակումբցի ա տենց գրում: :)

Նաիրուհի
18.08.2013, 11:53
Կապտավուն: Էն որ մենակ մի ակումբցի ա տենց գրում: :)

հետո՞ ինչ :Դ

Skeptic
18.08.2013, 11:56
Լավ, թող ժողովուրդը գուշակի: :pardon

laro
18.08.2013, 12:23
Գալաթեա՞ (ոնց-որ ինքն էր տենց կապտավուն գրում, չէ՞)

ivy
18.08.2013, 12:29
Երկնայի՞ն

Smokie
18.08.2013, 14:33
Մեմե

laro
18.08.2013, 15:42
Մեմե
Չէէէ՜, էս Մեմեն չի հաստատ. իր նման ա էս գրառման ոճը, բայց ինքը չի իմ կարծիքով: Արտահայտություններ կան, որ ինքը չէր գրի. օրինակ. «Մեղքի զգացում, շնչակտուր անող քնքշանք, չունեցածս կորցնելու անհիմն վախ:»:
Գալաթեան ա, չէ՞:

Նաիրուհի
18.08.2013, 18:43
Չէէէ՜, էս Մեմեն չի հաստատ. իր նման ա էս գրառման ոճը, բայց ինքը չի իմ կարծիքով: Արտահայտություններ կան, որ ինքը չէր գրի. օրինակ. «Մեղքի զգացում, շնչակտուր անող քնքշանք, չունեցածս կորցնելու անհիմն վախ:»:
Գալաթեան ա, չէ՞:

Գալաթեան է :aha

laro
18.08.2013, 21:24
Գալաթեան է :aha
Skeptik-ը թող հաջորդը դնի, ես ուշադիր չէի եղել ու սկզբում էդ կապտավուն երանգը, թեքությունը տառերի չէի նկատել: Առաջինն ինքն ա գուշակել :)

Mephistopheles
19.08.2013, 01:27
Բիձան ա՞

laro
20.08.2013, 00:22
Լռություն կա, որ ոչ թե անտարբերության արդյունք է, այլ լիովին հարգանքի նշան՝ չարտահայտելու այն արհամարհանքն ու բացասականությունը, որ կծագեր ցանկացած խոսքի, երկխոսության ժամանակ… Եվ, այդպիսի լռության զոհ լինելով հանդերձ, ինքս էլ եմ լռում բազմանշանակ…:8
Ես դրեցի:oy

Mephistopheles
20.08.2013, 00:30
Ես դրեցի:oy

Տրիբուն…

laro
20.08.2013, 00:32
Տրիբուն…
Չէ...

Mephistopheles
20.08.2013, 00:41
Չամի՞չ…

laro
20.08.2013, 00:42
Չամի՞չ…
Չէ :)

Mephistopheles
20.08.2013, 00:44
Բյու՞ր…

laro
20.08.2013, 00:47
Բյու՞ր…
Ոչ :)

Mephistopheles
20.08.2013, 00:50
Լիո՞ն…

laro
20.08.2013, 00:52
Լիո՞ն…
Ինքն էլ չի....

Mephistopheles
20.08.2013, 00:54
Սամբիտբաբա՞…

laro
20.08.2013, 00:58
Սամբիտբաբա՞…
Չէ :))

Mephistopheles
20.08.2013, 01:09
Տուռոջա՞ն…

laro
20.08.2013, 01:15
Տուռոջա՞ն…
Չգիտեմ էդ ով ա, այսինքն չէ :))

Mephistopheles
20.08.2013, 01:20
Չու՞կ…

laro
20.08.2013, 01:22
Չու՞կ…
Չէ Մեֆ ձյա, ինքն էլ չի...

Mephistopheles
20.08.2013, 01:24
Սեժ Սարգսյանի վրա եմ կասկածում, բայց ինքը մեր Ակումբից չի…

Arpine
20.08.2013, 01:35
Կակտուսնա՞

laro
20.08.2013, 01:39
Կակտուսնա՞
Չէ Արփ :)

erexa
20.08.2013, 01:43
Agni :think

laro
20.08.2013, 01:45
Agni :think
Չէ :)

Smokie
20.08.2013, 10:53
Նաիրուհի՞

laro
21.08.2013, 19:22
Նաիրուհի՞
Չէ...հուշեմ?

Smokie
21.08.2013, 19:30
Չէ...հուշեմ?

Դե եթե ուզում ես հուշի, ավելի լավ:))

Freeman
21.08.2013, 20:06
Ես ե՞մ :think

Նաիրուհի
21.08.2013, 20:23
Սա Լուսիս գրելուն է նման, բայց գրառումը չեմ հիշում: Լուսին Ամարա՞ :think

enna
21.08.2013, 20:46
stranger friend ?

laro
21.08.2013, 22:53
Սա Լուսիս գրելուն է նման, բայց գրառումը չեմ հիշում: Լուսին Ամարա՞ :think
Այոոոոո՜.... հին ու բարի Լուսն ա :)

Նաիրուհի
22.08.2013, 01:54
Այոոոոո՜.... հին ու բարի Լուսն ա :)

Բայց զարմացա. չէի սպասում, որ Լուսի գրառումներից կպեղես :Ճ


Էդ տելեեսիմինչիան էլ մրգեղենի ժամանակակից բառեզրն ա հա ՞ :D Որ քաղքենիները զրույցի ժամանակ իրենց վատ չզգան հանկարծ:
Այսինքն ի՞նչ ա ստացվում, որ եթե կինը ինֆորմացիա կրողն ա, պետք ա իր էդ կրիչը 7-րդ հարկից ոչ մեկին ցույց չտա, ամաաան, չի կարելի, ինֆորմացիան շատ կլինի, կկախի սիստեման :D

Իսկ տղամարդը քանի որ էդ ինֆոն տվողն ա, հանգիստ կարա շարժվող ու անշարժ ամեն առարկայի ուղղությամբ տարածի իր ինֆորմացին, ու ոչ մեկ իրան էն Չուկի խմբագրածից չի համարի: Ինչու՞: Որովհետև ի տարբերություն կնոջ բարձր դերի /այլ կերպ ասած՝ տեղդ վեր ընգի, ախչի, կամուսնանաս, կանես, մինչ էդ կրիչդ մաքուր պահի, հարևան կա, բան կա/ տղամարդը թքած ունի, որ իր թանկարժեք ինֆորմացիան կարա շաաաատ կասկածելի վայրերում հայտվի...նույնիսկ փողով ձեռք բերվի :D

Հ. Գ. Սատկացնող գրառում մը :D

CactuSoul
22.08.2013, 02:21
Հո Աննա՞ն չի :)) Ariadna-ն, էլի :)

Նաիրուհի
22.08.2013, 02:36
Հո Աննա՞ն չի :)) Ariadna-ն, էլի :)

Չէ, Արիադնան չի: :)

Dayana
22.08.2013, 02:39
Չէ, Արիադնան չի: :)

Մի տեսակ Բյուր կամ Իմպ գրառում ա:

Kita
22.08.2013, 02:42
Գալը?

Նաիրուհի
22.08.2013, 13:02
Մի տեսակ Բյուր կամ Իմպ գրառում ա:

Հը-ը


Գալը?

Գալն է :aha Կի՞տ, մի հատ արխիվը փորփրի :)

CactuSoul
24.08.2013, 02:04
Քանի որ 24 ժամը անցել է, ես դնեմ գրառում: Էս գրառումը տեսա, չդիմացա գայթակղությանը.


Chuk

Արգելափակվում է բաժնից 1 շաբաթով:

:))

Ռուֆուս
24.08.2013, 02:10
Գերագույնից ավելի գերագույն մենակ Ներսես ախպարն ա :P

Նաիրուհի
24.08.2013, 02:15
Գերագույնից ավելի գերագույն մենակ Ներսես ախպարն ա :P

Չդիմացա՝ գուգլեցի ։Ճ
Մենակ էն կասեմ, որ Ռուֆը պառավել է :P

Ռուֆուս
24.08.2013, 02:20
Չդիմացա՝ գուգլեցի ։Ճ
Մենակ էն կասեմ, որ Ռուֆը պառավել է :P

Արյա, ճիշտ ես :)) Ես ուրիշ բանի հետ խառնեցի, երբ Ներսեսը Ակումբի պատմության մեջ առաջին ու միակ անգամ Չուկին տուգանել էր :)) Ես էլ Գուգլեցի ու ամոթ ինձ :)) Ախր իմ մատն էլ էր խառը :))

Smokie
24.08.2013, 09:57
Քանի որ 24 ժամը անցել է, ես դնեմ գրառում: Էս գրառումը տեսա, չդիմացա գայթակղությանը.



:))

Էսի Մեֆն ա գրել ինչքան հիշում եմ:))

CactuSoul
24.08.2013, 14:24
Էսի Մեֆն ա գրել ինչքան հիշում եմ:))
Չէ, Մեֆը չի :)) Սա իսկական մոդերատորական ա, կեղծ չի :))

Smokie
24.08.2013, 15:02
Հաաաա, Kita-ն ա:))

CactuSoul
24.08.2013, 17:49
Հաաաա, Kita-ն ա:))
Էդ ո՞նց ջոկեցիր :)) Հա, ինքն ա :)

Վոլտերա
24.08.2013, 17:52
Էդ ո՞նց ջոկեցիր :)) Հա, ինքն ա :)

Ոնց որ ես՝ գուգլելով :))

Smokie
24.08.2013, 18:07
Էդ ո՞նց ջոկեցիր :)) Հա, ինքն ա :)

Ո՞նց չջոկեի, ախր ես շատ լավ եմ հիշում էդ պատմությունը` վերջիվերջո հենց է՛ն թեմայի շնորհիվ եմ գրանցվել ակումբում, որի պատճառով տուգանում ա եղել: Նույնիսկ ես մի անգամ չդիմացա ու արտահայտվեցի:))

CactuSoul
24.08.2013, 18:12
Ո՞նց չջոկեի, ախր ես շատ լավ եմ հիշում էդ պատմությունը` վերջիվերջո հենց է՛ն թեմայի շնորհիվ եմ գրանցվել ակումբում, որի պատճառով տուգանում ա եղել: Նույնիսկ ես մի անգամ չդիմացա ու արտահայտվեցի:))

Իսկ ես լրիվ մոռացել եմ, թե ինչի համար էր, ու որ թեմայում էր Չուկը համը հանել :D

Smokie
24.08.2013, 18:15
Իսկ ես լրիվ մոռացել եմ, թե ինչի համար էր, ու որ թեմայում էր Չուկը համը հանել :D

Համը հանողը Չուկը չէր (կարծում եմ շատերը ինձ հետ կհամաձայնվեն):)

Լավ ինչեւէ, մի քիչ երկարատանջեմ ձեզ ու նոստալգիայի մեջ գցեմ: Վերջապե գտա էս հեռավոր գրառումը:


Վերջ, սա վերջին անգամն է, որ նման բան եմ անում....

Երբեմն էնքա՜ն եմ կարոտում հին ժամանակները։ Դե իմ հինը 15-20 տարի առաջն ա։

Հիշում ե՞ք այդ ժամանակ ինչքա՜ն ջանք էր պահանջվում սիրածդ երաժշտական ալբոմը ձեռք բերելու համար։ Քաղաքում ինչքան խանութ կար ման էինք գալիս։ Եթե չկար պատվիրում ու խնդրում էինք, որ Ռուսաստանից բերեն։ Հետո մեծ անհամբերությամբ օրեր էինք հաշվում, թե մեր պատվերը երբ է տեղ հասնելու։

Կամ դիմում էինք բոլոր մեր լավը կամ վատը ուզող ծանոթներին։ Ու մի հարյուր հոգու հարցաքննելուց հետո գտնվում էր մեկը ով ուներ մեր ուզածը։ Ու մենք իրան կասետ էինք տալիս, որ.... Ի դեպ հիշում ե՞ք կասետները :love Իմ ամենասիրածը Basf Chrome-ն էր :love Կասետը տալիս էինք ու խնդրում, որ ձայնագրեր մեզ համար այդ ալբոմը։ Շատերի համար այդ ձայնագրման ընթացքում այդ մարդու տանը գտնվելը ու ձայնագրման պրոցեսին հետևելը մեծ խորհուրդ էր իր մեջ պարունակում :love

Ու հետո երկար ժամանակ՝ շաբաթներ, ամիսներ և երբեմն էլ տարուց ավել (նայած ալբոմ ու նայած որ խմբի ալբոմն էր :)) ) մեզ ուրախացնում էր ու մեծ բավականություն էինք ստանում հիշելով, թե ոնց ձեռք բերեցինք....

Իսկ հիմա՞.... :(

Ամեն ինչ կա։ Ամեն ինչ թափած ա։ Ու էն էլ ո՞նց՝ MP3 հավաքածուներով։ Վճարում ես 1500 դրամ, գնում ես ընդամենը 1 դիսկ ու մեջը քո սիրած երաժշտի կամ խմբի բոլոր թողարկված ու չթողարկված ալբոմները, վիդեոհատվածներ, երգի բառեր, չթողարկված գործեր, կյանքի բոլոր հատվածների ու գործողությունների լուսանկարներ....

Ու երբ գնում ես այդպիսի դիսկ չես կարողանում վայելել։ Նույնիսկ զզվում ես։ Որովհետև լսելու էնքան բան կա, որ չես հասցնում մի ալբոմը էնքան լսել, որ նույնիսկ երազումդ լսես էտ երաժշտությունը։ Իսկ առաջ էդպես չէր։ Ռոմանտիկ ա կար էտ ամեն ինչի մեջ.... :love

Հիշում եմ, թե ինչ դժվարությամբ եմ հավաքել Ժան Միշել Ժառի և մի քանի այլ երաժիշտների ալբոմներՍ։ Թե ինչքան գումար եմ ծախսել, ինչքան ժամանակ։ Բայց ամենաշատը հիշում եմ, թե ինչ հաճույք եմ ստացել այդ պրոցեսից....

Իսկ հիմա պիտի ծանոթներիցս մեկին դիսկ տամ ու նենց անկապ ու տխուր ա, որ ամբողջ կյանքիս ընթացքում հավաքած ու աշխարհի տարբեր մասերից պատվիրած դիսկերը ու երաժշտությունը ընդամենը 15 րոպեյում ձայնագրում եմ 1 դիսկի վրա, որ տամ իրեն....

Պատճառն էն չի, որ քձիբ եմ կամ չարը։ Ուղղակի ուզում եմ, որ իրենք էլ վայելեն էն, ինչ ես եմ վայելել։ Իրենք էլ զգան դրա քաղցրությունը։ Եթե ոչ ամբողջությամբ, գոնե մի քիչ.... Մի պստիկ։

Դրա համար հաստատ էս վերջին անգամն ա, որ տենց բան եմ անում։ Սրանից հետո միայն ալբոմ առ ալբոմ....

***
Կամ հիշում ե՞ք էն ժամանակվա կինո նայելը։ Ծրագիրը առնում էինք, նախօրոք իմանում էինք, թե մեր սիրած ֆիլմը երբ է ցուցադրվելու ու երբեմն ըստ ցուցադրման ժամերի պլանավորում էինք մեր շաբաթը։ Ու հիշում ե՞ք թե սրտի ինչպիսի թրթիռով էինք սպասում այդ եթերին.... :love Ինչպես էինք վայելում.... :love Ինչպիսի ուշադրությամբ էինք նայում, որ ոչինչ մեզ չշեղի.... :love

Իսկ հիմա՞.... :(

DVD դիսկը առ ու երբ ուզում ես նայի ու ինչքան ուզում ես շեղվի։ Մեկ ա, երբ ուզում ես կարող ես պաուզա տալ, երբ ուզես կարող ես ուշադիր չնայածդ մասը նորից դնել ու երբ ուզես կարող ես անջատել ու վաղը նույն տեղից շարունակել.... :(

Իմ համար «Գարնան 17 ակնթարթները» «Գարնան 17 ակնթարթ»-ներ չեն եթե երբ ուզեմ կարամ Շտիրլիցին պաուզա տամ ու հետո էլի «խոսացնեմ»։ Իմ համար «Բանգոգ Հիլտոնը» «Բանգոգ Հիլտոն» չի, եթե Նիկոլ Կիդմանինե բանտից փախնելու ամենահետաքրքիր պահին կարամ «կանգնացնեմ», գնամ ջուր խմեմ ու գամ էլի շարունակեմ, կամ «Կնքահայրը» «Կնքահայր» չի, եթե Դոն Կարլեոնեին ուշադիր չլսելու պատճառով կարամ «զաստավիտ» անեմ, որ նորից ասի իրա խոսքը.... :))

Ես ինքս տեխնիկա շատ եմ սիրում և ձգտում եմ ունենալ տեխնիկայի վերջին նմուշները։ Ու դրանք շատ են մեր կյանքը հեշտացրել, չնայած որ էտ ամենը էկոլոգիայի աղտոտման հաշվին է լինում։

Բայց հարցը սա չի։ Հարցը առաջվա կայիֆն ա, որ էսօր չկա....
[/QUOTE]

ivy
24.08.2013, 18:17
Jarre-ն չի՞ պատահաբար :think

:))

Smokie
24.08.2013, 18:19
Jarre-ն չի՞ պատահաբար :think

:))

Միանգամայն իրավացի եք:angry

ivy
24.08.2013, 18:19
Սմոքի ջան, նորից դիր, անունն էլ հետն էիր դրել :)

Վոլտերա
24.08.2013, 18:20
Կամ էլ Բումն է

Smokie
24.08.2013, 18:28
Սմոքի ջան, նորից դիր, անունն էլ հետն էիր դրել :)

Հասցրեցիր փաստորեն:))

Դե որ էդպես, ուրեմն ես էլ էսպես:P


Քարկոծեք ինձ... սիրում եմ շոգը... :love :))

Ռուֆուս
24.08.2013, 19:21
Կլօ՞ր, ինքն էր քարկոծումը նորամուծել ակումբ։ Մեկ էլ մի քիչ երկար գրառումներ դրեք, որ հասկանանք ով ա գրել

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Smokie
24.08.2013, 19:29
Կլօ՞ր, ինքն էր քարկոծումը նորամուծել ակումբ։ Մեկ էլ մի քիչ երկար գրառումներ դրեք, որ հասկանանք ով ա գրել

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Չէ Հայկօն չի:

Չարչարվեք քիչ մը:P

CactuSoul
24.08.2013, 19:38
Մի քանի օր առաջ չէի՞ն սա գրել:
Կարող ա՞ Բյուրն ա, շատ էր բողոքում ցրտերից:
Սա՝ տրամաբանորեն, իսկ իրականում, չգիտես ինչու, ինձ թվում ա, որ Բյուրը չի, այլ Arpine-ն :}

Smokie
24.08.2013, 19:48
Մի քանի օր առաջ չէի՞ն սա գրել:
Կարող ա՞ Բյուրն ա, շատ էր բողոքում ցրտերից:
Սա՝ տրամաբանորեն, իսկ իրականում, չգիտես ինչու, ինձ թվում ա, որ Բյուրը չի, այլ Arpine-ն :}

Ոչ Բյուրն ա, ոչ Արփինեն

Հայկօ
24.08.2013, 20:05
Ներսես_AM-ն ա, հիշում եմ :)):

ivy
24.08.2013, 20:10
Ներսես_AM-ն ա, հիշում եմ :)):

Ներսի գրառումն ուրիշ բառերով էր, հիշում եմ :)

StrangeLittleGirl
24.08.2013, 20:10
Ներսես_AM-ն ա, հիշում եմ :)):

Ըհը, դե պիտի հաստատ Եվրոպաներում սառած մեկը լինի :))

Smokie
24.08.2013, 20:18
Ներսես_AM-ն ա, հիշում եմ :)):

Չէ, Ներսեսը չի:))

Հայկօ
24.08.2013, 20:20
Ուրեմն Ռուֆուսն ա:

Cassiopeia
24.08.2013, 20:20
Դայանա :) իրա սմայլիկն ա

Smokie
24.08.2013, 20:23
Ուրեմն Ռուֆուսն ա:


Դայանա :) իրա սմայլիկն ա

Ոչ-ոչ-ոչ:P

StrangeLittleGirl
24.08.2013, 20:33
Սագիտարիու՞ս

Հայկօ
24.08.2013, 20:37
Բյու՞ր :):

Skeptic
24.08.2013, 20:39
Վիստն էլ կարա լինի, ըստ իս: :unsure



Ամեն դեպքում, հեղինակի հետ համամիտ եմ: :aha

Smokie
24.08.2013, 20:40
Սագիտարիու՞ս


Բյու՞ր :):

Հը-ը:pardon

Որպես հուշում ասեմ, որ գրառողը կորած-մոլորած ա:))

StrangeLittleGirl
24.08.2013, 20:41
Ամառու՞

Smokie
24.08.2013, 20:41
Վիստն էլ կարա լինի, ըստ իս: :unsure



Ամեն դեպքում, հեղինակի հետ համամիտ եմ: :aha

Չէ

Ես էլ եմ համամիտ:friends:

Smokie
24.08.2013, 20:41
Ամառու՞

Չէ:

Smokie
25.08.2013, 18:01
Օլո՜, գուշակող չկա՞:8

CactuSoul
25.08.2013, 23:21
Որպես հուշում ասեմ, որ գրառողը կորած-մոլորած ա:))

Կորած-մոլորածներից Ծովն էր բազմակետեր սիրում :think

Ուլուանա
25.08.2013, 23:35
Ա՜, ես հիշեցի. Էլիզեն ա :))։

Smokie
26.08.2013, 10:19
Կորած-մոլորածներից Ծովն էր բազմակետեր սիրում :think

Չէ Անի ջան, ինքը չի:

Ա՜, ես հիշեցի. Էլիզեն ա :))։

Կեցցեեեե՜ք:hands

Ուլուանա
29.08.2013, 04:34
Հլը ինչ լավն ա :D.


Դե, ոմանք կնիք են, ոմանք էլ (օրինակ՝ Ծերեթելու վրա դիրքավորվածները)՝ գնիկ: Մինչև լիարժեք գին չեն ձգում, էլի:

Հ.Գ. Կնիքը բա՞յ է: Էն որ ասում են՝ «Կնիք թողիք», «Կնած եք պահում», էդ շարքից:

Հ.Հ.Գ. «Մի՛ կնացիր», գրեթե պատգամում է Աստվածաշունչը:

Skeptic
29.08.2013, 06:48
Հայկօ՞

Ուլուանա
29.08.2013, 07:00
Հայկօ՞
Ինչ հեշտ էր, չէ՞ :))։

Մյուս կողմից էլ լավ ա. միանգամից գլուխս ազատվեց :}

Skeptic
29.08.2013, 07:33
:).



Դեպրեսիա ու ճահիճ. շատ ընդհանրություններ ունեն էս 2 հասկացությունները: Ճահճային տարածքում հայտնվելիս պետք ա զգույշ լինես, չընկնես էնտեղ, այլապես, եթե ընկար, շատ վատա: Այն քաշում ա ու քաշում, իսկ դու պետքա չթպրտաս, պետքա խելամիտ վարվես, չհանձնվես, հավատաս, որ դուրս ես գալու ու պայքարես դրա համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ մարմինդ կիսով չափ խրվել է, պիտի վերև նայես ու չմեկուսանաս: Կարողանաս գիտակցել քո վիճակը ու փորձես դուրս գալ էդտեղից, թեկուզ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի օգնությամբ:



Հ.Գ. Ճահիճներից վախենալ պետք չի, թե չէ ինչից վախենում ես գլուխդ ա գալիս…Ճ

Smokie
29.08.2013, 11:02
:).

Երկու հոգու վրա եմ կասկածում:

Սկզբի համար ասեմ Կակտուսիկ:8