PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է

Էջեր : 1 2 3 4 5 6 [7] 8 9 10 11 12 13 14

CactuSoul
08.05.2013, 02:04
Է՜հ, մոռացվում են դասականները… լավ չի, էլի :(

matlev
08.05.2013, 02:10
Ջհանդամ, Մոն է հեղինակը, Էլմոն:

Չհասցրեցի։ :) Եկել էի հարցնեի Վազգե՞նն ա, նիկը չէի հիշում։

Հայկօ
08.05.2013, 02:23
Էդ թեման ծերից ծեր բոց ա: Գիտեմ, չեմ ասի, որովհետև որոնել էի :)

Ջհանդամ, Մոն է հեղինակը, Էլմոն:

Անհամ :beee:

Չհասցրեցի։ :) Եկել էի հարցնեի Վազգե՞նն ա, նիկը չէի հիշում։

Ահամ, Elmo ձյան ա :): Լրիվ իրա տարերքում էր ըտեղ :)):

Sagittarius
08.05.2013, 02:24
Այ էս գրառման մասին ա խոսքը, մի հատ էլ էս էջ բերեմ.

Բոցը վառվել ա «Նոր հայկական օպերացիոն համակարգի ստեղծում (http://www.akumb.am/showthread.php/63308)» թեմայում:

ձենով մեկ ղժժում եմ, ես ինչ լավ թեմա էր :D

Ռուֆուս
08.05.2013, 02:47
Մեկդ գրառում դրեք, ես համ հավես չունեմ, համ էլ որ դնեմ, կարող ա մեկ էլ եսիմ երբ մտնեմ

Mephistopheles
08.05.2013, 02:51
2 էդքան էլ ես եմ փորձում քեզ հասկանալ ու չեմ հասկանում : Նոր մի ժամ գրել էի մանրամասն, նորից պասվորդ ուզեց ու մինչև դրեցի, գրածս ջնջեց, էլ չեմ կարող էդքան երկար գրել, մեջքս ջարդվումա:
Ասեմ միայն, որ Մեֆի ապրած ամերիկայում տարեկան 32000 զինված սպանություն կա ու դրա հաշվին է ինքը ապահով ապրում: իր փոխարեն մարդիկ իրար կարգի են հրավիրում ու կեսը գյուլլվում, մյուս կեսն էլ բանտ է նստում: Իսկ շվեյցարիան ԱՄՆ-ից շատ զենք ունի մեկ շնչի հաշվով ու համարյա սպանություն չկա:
Տարբերությունն էն է, որ շվեյցարացիք արդեն մի քանի դար իրար հասկացրել են ու նոր դրանից հետո են իրար հանդուրժում, իսկ ամերիկացիք դեռ իրար հասկանալու ռեժիմի մեջ են: Իսկ մենք վափշե իրար հասկանալու խնդիրը չենք դրել, դե նակոլկեն վրեն ա, էլ հասկանալս որն ա, ինքը գյուլլող ա - վույ աման:
Բայց խոսքս կանանց չէր ուղղված Գալաթեա ջան, խոսքս արական ջահելությանն էր: Եթե իրենց աչքին էլ նակոլկովի դեմ խաղ չկա, ապա ինչի են մնացել էդ երկրում- հո մոզոխսիտ չեն:
Մեֆ դու վափշե սուս, երդվել ես մի բան հակառակն ես քարոզում անտեղյակներին: Սեռժի ասած- սիրուն չի

ո՞վ ա…

Ռուֆուս
08.05.2013, 03:04
ո՞վ ա…

Բիձա ու խնդրում եմ թող որևէ մեկը նորմալ գրառում դնի:

Mephistopheles
08.05.2013, 03:05
Բիձա ու խնդրում եմ թող որևէ մեկը նորմալ գրառում դնի:

շատ էլ լավ գրառում ա…

Rammstein
08.05.2013, 04:03
Մեկդ գրառում դրեք, ես համ հավես չունեմ, համ էլ որ դնեմ, կարող ա մեկ էլ եսիմ երբ մտնեմ

Իյա, համ որոնես, համ ասես, համ էլ հետո մտածես գրառում դնելու մասի՞ն: :crazy

Ուլուանա
08.05.2013, 04:48
Իյա, համ որոնես, համ ասես, համ էլ հետո մտածես գրառում դնելու մասի՞ն: :crazy
Ռամշ, ինքը Մեֆի դրածն էր գուշակել, դրա համար ա տենց գրել, ոչ թե էն որոնածի :))։ Թե՞ քեզ թվացել էր՝ էդ նախադասության մեջ «Բիձա»–ն կոչական ա :D։

CactuSoul
08.05.2013, 10:59
Ռամշ, ինքը Մեֆի դրածն էր գուշակել, դրա համար ա տենց գրել, ոչ թե էն որոնածի :))։ Թե՞ քեզ թվացել էր՝ էդ նախադասության մեջ «Բիձա»–ն կոչական ա :D։

Ան, Ռամշի մեջբերած գրառմանը ուշադիր չես եղել. դա Մեֆի գրառումից առաջ էր, իսկ «Բիձա»-ով գրառումը՝ հետո ;)

Sagittarius
08.05.2013, 14:11
Դուք արդեն ոնց որ լրիվ խառնում եք սաղ. Գուշակեք

Հարգելի Վիշապ,
Ես հայերի ծագումնաբանության հետ կապված ավելի խորը ուսումնասիրություններ եմ կատարել: Մեջբերում եմ մի հատված ակադեմիկոս Սամվել Երեմյանի "Հայերի ծագման պատմական միջավայրը" հոդվածից:

...Հայկական լեռնաշխարհի տարածքը եղել է ոչ միայն հնադարյան մարդու բնակավայրը, մի բան, որ հաստատում են նրա գործունեության հետքերի բազմաթիվ գտածոները, այլեւ, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, միջանկյալ փուլ, այնտեղ բնակվող ցեղերի գաղթի պրոցեսների ընթացքում: Առաջավոր Ասիան գտնվում է Աֆրիկայից Ասիա եւ Եվրոպա տանող ճանապարհների խաչմերուկում, եւ հատկապես այդ պարագան հատուկ դեր է խաղացել ոչ միայն հնադարյան մարդու, այլեւ նրա մերձավոր ցեղակիցների տարաբնակեցման գործում: Ինչպես ցույց են տալիս երկրաբանական ուսումնասիրությունները, տասնյոթ միլիոն տարի առաջ, այն բանից հետո, երբ ցամաքել է Աֆրիկան ու Ասիան միմյանցից բաժանող Թետիս ծովը, առաջացել է մայրցամաքային մի կամուրջ, որի վրայով այլ կենդանիների հետ մեկտեղ հարավից հյուսիս եւ այնուհետեւ դեպի արեւելք գաղթել են նաեւ մարդանման կապիկները:

Ավելի ուշ, մոտավորապես մեկ միլիոն տարի հետո, կատարվել է մեկ այլ, այս անգամ արդեն նախամարդկանց գաղթը, որոնք աֆրիկյան նախահայրենիքից շարժվել են դեպի հյուսիս: Նրանք Եվրոպա են եկել երկու հիմնական ուղղությամբ` Ջիբրալթարով եւ Անդրկովկասի ու Կովկասի վրայով: Այսպիսով, ժամանակակից Հայաստանի տարածքով է անցել հեռավոր անցյալի մարդկանց մեծ գաղթի մայրուղիներից մեկը: Միեւնույն ժամանակ, նրանց մի մասը հիմնավորվել է այստեղ. մարդն ապրել ու յուրացրել է իր համար նոր տարածք...

Հարգարժան ակադեմիկոսը բավականին փաստարկված ապացուցում է, որ առաջին մարդանման կապիկները եղել են հայեր: Հստակ առնչություններ կան նաև կապիկների ցեղատեսակների անունների ու հայկական անձնանունների ու մի շարք հայերեն բառերի միջև. Բաբուն-Բաբկեն, Օրանգուտան - օրրան գութան (սա առաջին մարդանման կապիկն էր, որ Արարատյան դաշտավայրում տուն շինեց ու հողագործությամբ զբաղվեց), իսկ սլավոնական լեզուներում ընդունված Օբեզյանը հստակ հայկական ազգանուն է:

Շինարար
08.05.2013, 14:15
Դրիփո՞ւն:

Sagittarius
08.05.2013, 14:19
Դրիփո՞ւն:

էէէ :)) հա. դե հիմա դու դիր:

Շինարար
08.05.2013, 14:57
Գուշակեք:)

Շատ ենք խոսել հայկական սերիալների, արամեալիլուների պրոպագանդայի ու դրանց դեգրադացնող ազդեցության մասին, բայց նայեք աշխարհում ինչ ա կատարվում. լեդիգագաներ բրիթնիսփիրսեր փերիսհիլթոններ հազարումի տարբեր սեռի տարբեր գույնի զզվելի կենդանիներ լցրել են ամբողջ աշխարհի, ու առաջին հերթին դեռահասների ուղեղները: Խեղճ էրեխեն ինչ անի, էդ ա տեսել, էդ ա սովորել, ուզում ա սիրուն լինի, ուզում ա գրավիչ լինի, ուզում ա հաջողակ լինի, երջանիկ լինի, ինչ անի խեղճ էրեխեն, որ չորս կողմից ուղեղը լցնում են թե էդ ոռըբաց երևույթներն են հաջողակ ու երջանիկ:

Մի Քրիսթիանիա-ի պես տեղ էլ չկա, մարդ գլուխն առնի փախնի էս կեղտից:

StrangeLittleGirl
08.05.2013, 15:00
Կասեի Չամիչ, բայց նա ոռըբաց բառը չէր օգտագործի :))

Sagittarius
08.05.2013, 15:03
Կասեի Չամիչ, բայց նա ոռըբաց բառը չէր օգտագործի :))

Դրա համար չէ, ինքը կյանքում չէր ուզենա Քրիստիանիա փախներ, էն էլ ապահով Հայաստանից:

քիբո՞րդ

StrangeLittleGirl
08.05.2013, 15:04
Դրա համար չէ, ինքը կյանքում չէր ուզենա Քրիստիանիա փախներ, էն էլ ապահով Հայաստանից:

քիբո՞րդ

հա էլի :D

Շինարար
08.05.2013, 15:06
Կասեի Չամիչ, բայց նա ոռըբաց բառը չէր օգտագործի :))

Դրա համար չէ, ինքը կյանքում չէր ուզենա Քրիստիանիա փախներ, էն էլ ապահով Հայաստանից:

քիբո՞րդ
Չէ:)

Smokie
08.05.2013, 15:08
Արէա՞:8

Շինարար
08.05.2013, 15:09
Արէա՞:8

Իհարկե:) Հերթը քոնն ա:

StrangeLittleGirl
08.05.2013, 15:17
Իհարկե:) Հերթը քոնն ա:

մենակ անցյալ անգամվա բանից չանես :D

Smokie
08.05.2013, 15:53
Տենասմ մյուս ակումբցիներն էլ ե՞ն հաճախակի հիշում էս դեպքը:))

Հոգնած տուն եմ գալիս:Միշտ, եթե ազատ է լինում, նստում եմ երթուղայինի վերջում, որ հանգիստ չմտածեմ ինչ-որ մեկին տեղ տալու մասին:
Մեկ էլ ճանապարհի կեսին էն նկատեմ, որ միանգամից բոլորը խառնվեցին իրար ու նայում են ուղիղ ինձ:Շրջվեմ տենամ հետևի դուռը բացվել է ու թափահարվում է:Անտարբեր նորից հանգիստ նստեցի տեղս, բայց ինչ հանգիստ. մի պանիկա են սկսել, կողքիս նստողները տեղափոխվեցին առաջ, կնանիք մի գոռալ են գոռում էս վարորդի վրա:Սրանք քիչ են, մեկ էլ հետևից եկող մեքենաները մի ինչքան ուժ ունեն ազդանշանային համակարգով էս վարորդին տուպիկի մեջ են դրել:Խեղճն էլ ճար չունի, պիտի հասնի կանգառ, որ իջնի, իսկ մոտակա կանգառը Մանումենտի կանգառն էր, որի շրջակայքում էսօր բում էր: Դե պատկերացրեք վարորդի վիճակը:
Տեսա ճար չկա, ինչ անեմ, որ բոլորը հանդարտվեն, թեքվեցի, դուռը ճոճվելուց բռնեցի, տենց պահեցի, մինչև վարորդը մի քանի անգամ հարվածելով փակեց արդեն կանգառում:Պրծանք:

Իմ կանգառում պետք է իջնեմ, գումարը փոխանցում եմ, վարորդն ասում է` ձեր տոմսը ստացած է:
Արդեն մտածում եմ, որ հերթական անգամ անջատված ծանոթ մարդ է եղել, չեմ տեսել, նայում եմ զարմացած կողերս, մեկ էլ վարորդը.
- Դու, որ դուռը պահեցիր, քեզ հասնում է, ապրես դու:

ժողովուրդ ոնց եմ ուրախացել :))

Enna Adoly
08.05.2013, 19:38
Տենասմ մյուս ակումբցիներն էլ ե՞ն հաճախակի հիշում էս դեպքը:))

Impression?

Smokie
08.05.2013, 19:45
Impression?

Չէ:)

StrangeLittleGirl
08.05.2013, 20:10
Նենց մեկն ա, որը չգիտի, որ վերջակետից հետո բացատ են դնում, եթե, իհարկե, Սմոքը հատուկ չի կպցրել իրար, որ սաղ խառնենք:

Smokie
08.05.2013, 20:28
Նենց մեկն ա, որը չգիտի, որ վերջակետից հետո բացատ են դնում, եթե, իհարկե, Սմոքը հատուկ չի կպցրել իրար, որ սաղ խառնենք:

Սմոքը ոչինչ չի փոխել:

Ուլուանա
08.05.2013, 20:30
Նենց մեկն ա, որը չգիտի, որ վերջակետից հետո բացատ են դնում, եթե, իհարկե, Սմոքը հատուկ չի կպցրել իրար, որ սաղ խառնենք:
Իյա, ո՞նց թե, օրիգինալ գրառման մեջ ինչ–որ բան փոխել, թեկուզ տենց մանրուք, չի կարելի. ոնց կա, պիտի նենց էլ դրվի։

Հայկօ
08.05.2013, 20:39
Աղջիկ ա գրողը: Անվերնագի՞ր​:

Smokie
08.05.2013, 20:40
Աղջիկ ա գրողը: Անվերնագի՞ր​:

Не то, не то:8

Վահե-91
08.05.2013, 21:03
Smokie կա՞րող ա շուստրիություն ես արել, քո գրառումն ես դրել :think

Smokie
08.05.2013, 21:07
Smokie կա՞րող ա շուստրիություն ես արել, քո գրառումն ես դրել :think

Ոչ ոչ ոչ:nea

matlev
08.05.2013, 21:25
Ոչ ոչ ոչ:nea

Ավետը չի՞։ Դե Մանումենտով կամ Զեյթուն կամ Քանաքեռ։ Վերջում հանգիստ նստողը վերջում էլ իջնելու ա։ Զեյթուն ես ու ինքն էինք։ Ես չեմ գրել։
Կամ էլ ո՞վ ունենք Քանաքեռ գնացող տրանսպորտի վերջին կանգառներին մոտ ապրող։

Գալաթեա
08.05.2013, 21:27

Ոնց էի քեզ կարոտել :D

Smokie
08.05.2013, 21:28
Ավետը չի՞։ Դե Մանումենտով կամ Զեյթուն կամ Քանաքեռ։ Վերջում հանգիստ նստողը վերջում էլ իջնելու ա։ Զեյթուն ես ու ինքն էինք։ Ես չեմ գրել։
Կամ էլ ո՞վ ունենք Քանաքեռ գնացող տրանսպորտի վերջին կանգառներին մոտ ապրող։

Չէ, ինքն էլ չի:

Հուշում. Որեւէ մեկին հետաքրքրում ա՞, թե ինչու՞ եմ ես Հայկօին շնորհակալություն տվել:))

Ուլուանա
08.05.2013, 21:31
Չէ, ինքն էլ չի:

Հուշում. Որեւէ մեկին հետաքրքրում ա՞, թե ինչու՞ եմ ես Հայկօին շնորհակալություն տվել:))
Հա. որովհետև իսկապես աղջիկ ա գրողը։ Բայց դե էդքանը ես էլ էի գլխի ընկել, առանձնապես մեծ հուշում չի։ Ակումբցիների առնվազն կեսն աղջիկ ա, հետո՞ :))։

Smokie
08.05.2013, 21:33
Հա. որովհետև իսկապես աղջիկ ա գրողը։ Բայց դե էդքանը ես էլ էի գլխի ընկել, առանձնապես մեծ հուշում չի։ Ակումբցիների առնվազն կեսն աղջիկ ա, հետո՞ :))։

Բայց դե, հետո տղաների վրա էլ կասկածներ եղան չէ՞:))

Շինարար
08.05.2013, 21:37
Բայց դե, հետո տղաների վրա էլ կասկածներ եղան չէ՞:))

Ես ենթադրություն ունեմ, բայց վախում եմ ճիշտ դուրս գա, ստիպված լինեմ գրառում դնել:

Անվերնագիր
08.05.2013, 21:44
Աղջիկ ա գրողը: Անվերնագի՞ր​:
էտ ո՞ր օրվանից Անվերնագիրը աղջիկ դառավ http://forum.armfootball.com/public/style_emoticons/default/dry.png

Ուլուանա
08.05.2013, 21:46
էտ ո՞ր օրվանից Անվերնագիրը աղջիկ դառավ http://forum.armfootball.com/public/style_emoticons/default/dry.png
Վայ, ես էլ Հայկօյի գրածը որ տեսա, մի պահ ուզում էի գրել՝ ինչ լավ ա, էս թեմայում համ էլ իմանում ենք՝ ով ինչ սեռի ա, որովհետև մինչև էդ չգիտեի քո սեռը, էն էլ, փաստորեն, չէ, էս թեման մարդկանց սեռն իմանալու համար էնքան էլ վստահելի աղբյուր դուրս չեկավ :D։

Հայկօ
08.05.2013, 21:48
էտ ո՞ր օրվանից Անվերնագիրը աղջիկ դառավ http://forum.armfootball.com/public/style_emoticons/default/dry.png

Նկար, կամ էլ տենց բան չկա :beee:

Smokie
08.05.2013, 21:48
Վայ, ես էլ Հայկօյի գրածը որ տեսա, մի պահ ուզում էի գրել՝ ինչ լավ ա, էս թեմայում համ էլ իմանում ենք՝ ով ինչ սեռի ա, որովհետև մինչև էդ չգիտեի քո սեռը, էն էլ, փաստորեն, չէ, էս թեման մարդկանց սեռն իմանալու համար էնքան էլ վստահելի աղբյուր դուրս չեկավ :D։

Կարեւորը իմացանք ճիշտը ու հենց էս թեմայում:

Անվերնագիր
08.05.2013, 21:50
Վայ, ես էլ Հայկօյի գրածը որ տեսա, մի պահ ուզում էի գրել՝ ինչ լավ ա, էս թեմայում համ էլ իմանում ենք՝ ով ինչ սեռի ա, որովհետև մինչև էդ չգիտեի քո սեռը, էն էլ, փաստորեն, չէ, էս թեման մարդկանց սեռն իմանալու համար էնքան էլ վստահելի աղբյուր դուրս չեկավ :D։
մարդու սեռը ««Գուշակի՛ր, թե ում գրառումն է»» թեմայում են ճշտում... բա էսի երկիր ա, որ մենք ապրում ենք :))

ivy
08.05.2013, 21:51
Գեա՞

Ուլուանա
08.05.2013, 21:52
մարդու սեռը ««Գուշակի՛ր, թե ում գրառումն է»» թեմայում են ճշտում... բա էսի երկիր ա, որ մենք ապրում ենք :))
Ինչ միջոց ձեռքներս ընկնում ա, նրանով էլ ճշտում ենք :D։

ivy
08.05.2013, 21:56
Երկու տարբերակ էլ՝ Էլիզե, einna:

ivy
08.05.2013, 21:59
Անվերնագրին աղջկա տեղ դնող էլ կա փաստորեն :))

Անվերնագիր
08.05.2013, 22:03
Անվերնագրին աղջկա տեղ դնող էլ կա փաստորեն :))
ասա է, ասա :))

ivy
08.05.2013, 22:03
ասա է, ասա :))

Ախր տղայությունը վրայիցդ թափվում ա :))

Smokie
08.05.2013, 22:05
Գեա՞

Չէ:)

Երկու տարբերակ էլ՝ Էլիզե, einna:

einnAAAAAA:clap:aha

Շինո ճիշտ է՞ր:))

Շինարար
08.05.2013, 22:07
Չէ:)

einnAAAAAA:clap:aha

Շինո ճիշտ է՞ր:))
Չէ:

Sagittarius
08.05.2013, 22:18
Ես բան չեմ ջոգում, Սմոքի պահածը չենք գուշակու՞մ

ivy
08.05.2013, 22:23
Հիմա վերջը ճիշտ ե՞մ գուշակել, թե չէ:

Վահե-91
08.05.2013, 22:25
Հիմա վերջը ճիշտ ե՞մ գուշակել, թե չէ:
einnA-ն ճիշտ էր ոնց հասկացա :pardon

Ուլուանա
08.05.2013, 22:30
Էն մարդը գրեց՝ einna, էլ ի՞նչ եք ուզում կամ ինչի՞ն եք սպասում։

ivy
08.05.2013, 22:43
Էն մարդը գրեց՝ einna, էլ ի՞նչ եք ուզում կամ ինչի՞ն եք սպասում։

Դե Շինարարն էլ էր ինչ-որ բան ասում...
Դե լավ, էս ա դնեմ նոր գրառում:

ivy
08.05.2013, 22:44
Ըհն.

Ինչ-որ մարդիկ, ովքեր ցանկանում են ուշադրություն գրավել, առավել ճչան վերնագրեր են գոռում: Թեև դրա տակ ուրիշ նպատակներ էլ կարող են լինել:
Ամենաանտանելին տարբեր ինտերնետային խաղերի գովազդներն են: Ցույց է տալիս, ինչպես է ժամանակն ավարտվում, դու ահա-ահա կպարտվես: Եթե քո կարծիքով ուշադրություն չես դարձնում դրա վրա, ենթագիտակցական լարվածության, չհասցնելու զգացողությունը մնում է:
Նմանատիպ բաններային ցանցերը կայքերին, որոնք կհամաձայնեն իրենց հետ համագործակցել, բավականին լավ փողեր են վճարում:
Հենց նոր մի սայտում գովազդ էր՝ «ստրիպտիզ ձեր աշխատանքային սեղանի վրա»: Նկարում՝ անորեկտիկ, հոգնած հայացքով ու թառամած մաշկով մի աղջիկ, ձողից բռնված: Ինչ մելանխոլիկ ժամանակաշրջանում ենք ապրում:

Ուլուանա
08.05.2013, 22:46
Ես բան չեմ ջոգում, Սմոքի պահածը չենք գուշակու՞մ

Դե Շինարարն էլ էր ինչ-որ բան ասում...
Դե լավ, էս ա դնեմ նոր գրառում:
Ժող, պահողը Սմոքին էր, Շինարարն ուղղակի ընթացքում գրել էր, որ մեկին կասկածում ա, բայց վախենում ա ասի, հանկարծ ճիշտ դուրս գա ու ստիպված լինի գրառում դնել, դրա համար չէր ասում իր գուշակածը։ Ու որ արդեն գուշակող եղավ, Սմոքին հաստատեց ու նաև հարցրեց Շինարարին՝ արդյոք ինքն էլ էր einna–ին նկատի ունեցել։

Smokie
08.05.2013, 22:47
Ես բան չեմ ջոգում, Սմոքի պահածը չենք գուշակու՞մ

Դե Շինարարն էլ էր ինչ-որ բան ասում...
Դե լավ, էս ա դնեմ նոր գրառում:

Շինարարն էլ էր ինչ-որ մեկին կասկածում, չէր ասում թե ով ա;)

Վահե-91
08.05.2013, 22:49
Sagittarius :think

Sagittarius
08.05.2013, 22:53
Sagittarius :think

ես ճիշտն ասած "անորեկտիկ" բառի իմաստը չգիտեմ :))

Վահե-91
08.05.2013, 22:55
ես ճիշտն ասած "անորեկտիկ" բառի իմաստը չգիտեմ :))
ուրեմն Rhayader-ն ա :))

ivy
08.05.2013, 22:58
ուրեմն Rhayader-ն ա :))

Էհ դե :(
Դե խաղացեք, ես գնացի :beee

Վահե-91
08.05.2013, 23:07
դե գուշակեք :)

Վերջերս ես էլ սկսեցի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հետաքրքրվել, իրա գոյություն ունենալ-չունենալու մասին ահագին նյութեր կարդացի (հա՛, հարգելի բժիշկներ, դուք կարողա ձեր աչքով ինչ-որ բաներ տեսել եք ու չեք հավատում ՄԻԱՎը ժխտող նյութերին, բայց երևի մեծ հետաքրքրությամբ կարդում թե ինչ նոր դեղեր են ստեղծել փող աշխատելու համար): Գրքերից մեկը՝ Ագեեվ, հորինված հիվանդություններ գիրքնա, որտեղ բժիշկները բացատրում են թե ինչու և ինչպեսա ամեն ինչ առաջացել և շարունակվում: Հետաքրքրվողներին նաև կառաջարկեմ սա կարդալ:

StrangeLittleGirl
08.05.2013, 23:12
դե գուշակեք :)

Էս գրառումը չեմ հիշում, բայց մի ժամանակ Արտգեոն էր սենց մտքեր արտահայտում: Նենց որ Արտգեո՞

Վահե-91
08.05.2013, 23:14
Էս գրառումը չեմ հիշում, բայց մի ժամանակ Արտգեոն էր սենց մտքեր արտահայտում: Նենց որ Արտգեո՞
ոչ ;)

Մարկիզ
08.05.2013, 23:18
Ռամշտայն

Վահե-91
08.05.2013, 23:21
Ռամշտայն
չէ :ok

Ուլուանա
08.05.2013, 23:25
ես ճիշտն ասած "անորեկտիկ" բառի իմաստը չգիտեմ :))
Սկզբում ես էլ մտածեցի՝ Ռամշտայնը կարող ա լինի, որովհետև կարծեմ ինքն էլ էր էդ թեմայով նույն տեսակետը հայտնել, բայց որ գրելաձևին ուշադրություն դարձրի, հասկացա, որ չէ. ինքը «ա» օժանդակ բայը կպած չէր գրի :))։

Մարկիզ
08.05.2013, 23:26
չէ :ok
Վիստոլոգ

Վահե-91
08.05.2013, 23:27
Վիստոլոգ
գու՞գլել ես :clean:

Մարկիզ
08.05.2013, 23:28
գու՞գլել ես :clean:
Չէ, ինչու՞…

Հայկօ
08.05.2013, 23:29
Վիստը կլինի հաստատ:

Վահե-91
08.05.2013, 23:30
Չէ, ինչու՞…
:D լավ, ճիշտ ա

Մարկիզ
08.05.2013, 23:36
Իմ հերթն ա չէ՞… :))))

Գաղտնիք չէ, որ հայ-ղրղզական կապերը ունեն հազարամյակների պատմություն, ավելին ղրղզները ծագել են աշխարհի բոլոր ժողովուրդների նախահայր հանդիսացող հայերից: Սրա ապացույցները բազմաթիվ են և առաջին հերթին երևում են ղրղզական տեղանունների ծագումնաբանության մեջ:

Եկեք վերլուծենք մի քանի ղրղզական տեղանուն և տեսնենք թե հայկական որ բառերից են նրանք առաջացել:

Իսսիկ Կուլ
Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Հայաստանի Շիրակ նահանգի Կումայրի փոքրիկ քաղաքից Ղրղզստան գաղթեց հայազգի Խաչատրյան Խաչիկի ընտանիքը: Ընտանիքը հաստատվեց գեղատեսիլ մի լճի մոտ, որը շատ էր հիշեցնում Շիրակ նահանգի Արփա լիճը: Խաչատրյանների ընտանիքը իր օրվա ապրուստը վաստակում էր ձկնորսությամբ, քանի որ լիճը առատ էր իշխանով և սիգով (ի դեպ ըստ վերջին ուսումնասիրությունների այս ձկնատեսակները Ղրղզստան էր բերվել մ.թ.ա. 4-րդ հազարամյակում Սևանա լճից): Սակայն մի օր դժբախտությունը թակեց Խաչատրյանների դուռը՝ լճում լողանալիս խեղդվեց Խաչատրյան Խաչիկի զոքանչ Սահակադուխտը: Զոքանչի մահվան վշտից խելագարված Խաչիկը պռճոկում էր գլխի մազերը, վայնասուն դնում ու աղիողորմ գոռում "Ըսիգ կուլ տվեց զոքանչիս :cry": Եվ այսպես լճի անունը դարձավ "Իսսիկ Կուլ":

Օշ
Ղրղզստանի մեծությամբ երկրորդ քաղաքի հիմնադիրներն են աբարանցիները, ովքեր նորաստեղծ քաղաքը անվանեցին իրենց անունով: Ժամանակի ընթացքում համաձայն ղրղզերենում առկա ձայնավորների քմայնացման օրինաչափության կանոններին "Էշը" դարձավ "Օշ":

Կարա Դարյա
Ղրղզստանի ամենամեծ գետերից մեկը նույնպես ունի հայկական անվանում: Մ.թ.ա. 243թ-ի օգոստոսի 3-ի այս պատմական օրը Կարա անունով հայազգի գեղուհի մը ցանկացավ լոգանք ընդունել անանուն մի գետում: Սակայն գետի չափազանց ուժեղ հոսանքը քշեց տարավ Կարայի շրջազգեստը և գետի ափին գտնվող մյուս հայազգի գեղուհիները սկսեցին աղաղակել "Կարայի դեյրան, Կարայի դեյրան": Եվ այսպես գետի անունը մնաց Կարա Դարյա....

Ուլուանա
08.05.2013, 23:37
Տրիբու՞ն։

Մարկիզ
08.05.2013, 23:42
Ոչ… :)

Վահե-91
08.05.2013, 23:45
Lion :think

Մարկիզ
08.05.2013, 23:52
Իհարկե ոչ…:)

Skeptic
08.05.2013, 23:54
Ռայադե՞ր, Հայկօ՞

Չնայած Տրիբունի ոճին ավելի նման ա:

Գալաթեա
08.05.2013, 23:55
Նորթոնն ա:

Հայկօ
08.05.2013, 23:56
Լավն էր էդ թեման :):

Վահե-91
08.05.2013, 23:56
Իհարկե ոչ…:)
արդեն իմացա ով ա, բայց չեմ ասի, որովհետև գուգլել եմ :))

Ambrosine
08.05.2013, 23:57
Անդոն ա, Անդոն. թեմա` ի պատասխան Հայ-բավարական պատմական հարաբերությունների :)):

Մարկիզ
09.05.2013, 00:00
Ոչ: :Ճ

Գալաթեա
09.05.2013, 00:02
Ոչ: :Ճ

Իիի :(

Մարկիզ
09.05.2013, 00:03
Անդոն չի.. :Ճ

Վահե-91
09.05.2013, 00:04
էտ թեման հիշեցիք՝ մտեք, կարդացեք :D

Ambrosine
09.05.2013, 00:04
Ո՞նց թե: Հա լավ, թեմայի հեղինակը ինքն էր, ղրղըզներից էլ Տրիբունը կարող էր էդքան գրել: Է՞լ ով այսքան ֆանտազիա ունի ՃՃ

Մարկիզ
09.05.2013, 00:05
Ես այնպիսի մարդու չէի գրի, որ այդպես հեշտությամբ գտնեք: :ճճճ

matlev
09.05.2013, 00:05
Անդոն ա, Անդոն. թեմա` ի պատասխան Հայ-բավարական պատմական հարաբերությունների :)):

Էն քիչ առաջ որ փորձում էի գուշակեի, նրա համար էր, որ էս թեմայից մի բան դնեմ։ Ախր շատ պատմական թեմա ա, դասագրքային համարյա։ :))

Մնաց Elmo-ն

Մարկիզ
09.05.2013, 00:07
Ոչ: :ՃՃ

Ambrosine
09.05.2013, 00:08
Էն քիչ առաջ որ փորձում էի գուշակեի, նրա համար էր, որ էս թեմայից մի բան դնեմ։ Ախր շատ պատմական թեմա ա, դասագրքային համարյա։ :))

Մնաց Elmo-ն

Նման գոհար թեմաներ շատ ունենք ակումբում :)): Մնում է` դպրոցներում պարտադիր ուսումնական ծրագրի մեջ մտնեն:

matlev
09.05.2013, 00:10
Ոչ: :ՃՃ

Մոտս բացած ա թեման, գնացի կարդալու ուրեմն։

Շինարար
09.05.2013, 00:10
Մեկ էլ Ռուֆուսը սեր ուներ Լիոնի հետ զրուցելու:

Հայկօ
09.05.2013, 00:11
Ես էլ էի մեր Norton ախպորը կարծում... Չլինի՞ Աստղն ա :)):

Մարկիզ
09.05.2013, 00:11
Մեկ էլ Ռուֆուսը սեր ուներ Լիոնի հետ զրուցելու:

Բրավո: :ճ

Ambrosine
09.05.2013, 00:12
Հեղինակը լեզվաբան է, որ քմայնամացման ինչ-որ բան է գրել :Ճ

Շինարար
09.05.2013, 00:13
Բրավո: :ճ

Որ իմանայի կգտնեմ, չէի գրի:)) Տենամ` ինչ եմ գտնում:

Ambrosine
09.05.2013, 00:14
Ես էլ էի մեր Norton ախպորը կարծում... Չլինի՞ Աստղն ա :)):

Աստղը բա էդպես կծաղրե՞ր ղրղըզների հետ մեր հազարամյա պատմական առնչությունները :beee

Շինարար
09.05.2013, 00:18
Գուշակեք, խնդրում եմ:

Բայց ինչ ուզում եք ասեք, տելեգոնիան լավ բան ա, պատկերացնում եք ոնց ա մեծացնում լավ սերունդ ունենալու հավանականությունը, եթե աղջիկները սկսեն դրան հավատալ, պատկերացնում եք ինչ կկատարվի, հենց որակյալ գեներով տղամարդու հանդիպեն ամեն դեպքում մի հատ ՆՍՀ կաշխատեն հետը ունենալ, թող լինի էլի, լավ զապասը, լավ բան ա, էլ չեմ ասում առաջինի մասին, թե հիմա մտածում են դե լավ, ՆՍՀ անենք, հետո կամուսնանանք երևի, էդ ժամանակ կմտածեն՝ ամուսնանանք չամուսնանանք, մի հատ ՆՍՀ անենք, թող գեները գրանցվեն, վաղը մյուս օրը պետք կգան, հետո ամուսին ընտրելիս էլ էլ առանձնապես չեն մտածի լավն ա, վատն ա, խելոք ա, ապուշ ա, կարևորը իրանք արդեն իրանց զապասը ունեն Չէ, շատ լավ բան ա, ափսոս ժամանակին չեմ իմացել, հիմա էլ արդեն ուշ ա

CactuSoul
09.05.2013, 00:28
Չէ, շատ լավ բան ա, ափսոս ժամանակին չեմ իմացել, հիմա էլ արդեն ուշ ա
Փաստորեն գրողն աղջիկ ա :think

Միգուցե Սլի՞մ:

CactuSoul
09.05.2013, 00:29
հ՜մմ, կամ էլ՝ SSS :8

Rammstein
09.05.2013, 00:31
Կարող ա՞ ivy-ն ա:

Շինարար
09.05.2013, 00:32
Փաստորեն գրողն աղջիկ ա :think

Միգուցե Սլի՞մ:

հ՜մմ, կամ էլ՝ SSS :8

Կարող ա՞ ivy-ն ա:
Ոչ:

Ուլուանա
09.05.2013, 00:36
Կարո՞ղ ա AniWar–ը լինի (նախկին Velvet Bride) :think։

Վահե-91
09.05.2013, 00:37
Կարո՞ղ ա AniWar–ը լինի (նախկին Velvet Bride) :think։
ոչ :)

Շինարար
09.05.2013, 00:38
ոչ :)

Լավ, Վահե ջան, ես գնամ գործ անեմ, դու մեկ ա տեսել ես, հետևի ընթացքին:))

Վահե-91
09.05.2013, 00:40
Լավ, Վահե ջան, ես գնամ գործ անեմ, դու մեկ ա տեսել ես, հետևի ընթացքին:))

մի 10 րոպե հլը ստեղ եմ :))

Ռուֆուս
09.05.2013, 00:42
Մեկ էլ Ռուֆուսը սեր ուներ Լիոնի հետ զրուցելու:

Ես երևի սկլերոզ ունեմ, որովհետև էս գրառումն ընդհանրապես չեմ հիշում, կարդալուց հետո էլ փորձում էի գուշակել, թե ով կարար գրել (Տրիբունը, Էլմոն, Նորտոնը, թե Չուկը): Մինչև թեման չբացեցի, անունս չտեսա, չհավատացի :))

Rammstein
09.05.2013, 00:50
Գալաթեան էլ չի՞: :))

Շինարար
09.05.2013, 00:52
Գալաթեան էլ չի՞: :))

Չէ, տեքստը շատ հուշող ա; Եթե արդեն ուշ ա, ուրեմն պետք ա արդեն երեխա ունենա, չէ՞:

Rammstein
09.05.2013, 01:05
Չէ, տեքստը շատ հուշող ա; Եթե արդեն ուշ ա, ուրեմն պետք ա արդեն երեխա ունենա, չէ՞:

Կարդացել եմ, Շին ջան, բայց դե մարդ ես, մեկ էլ տեսար… :))

Եթե Արիադնան էլ չի, ուրեմն ես փաս:

StrangeLittleGirl
09.05.2013, 01:06
Կարո՞ղ ա AniWar–ը լինի (նախկին Velvet Bride) :think։

բայց էս թեմայից ինչեր ենք իմանում :D ես չգիտեի, որ ինքը նիքը փոխել ա:

Շինարար
09.05.2013, 01:07
Եթե Արիադնան էլ չի, ուրեմն ես փաս:
Ապրես:)

StrangeLittleGirl
09.05.2013, 01:09
Արիադնա՞

StrangeLittleGirl
09.05.2013, 01:13
Հա, ուզում էի ասել՝ էդ գրառման հեղինակը նենց թույն հումորով մամա ա: Այվիի ոճը չէր, ուրեմն Արիադնա :))

Rammstein
09.05.2013, 01:39
Ով ուզում ա, թող գրառում դնի:

Kita
09.05.2013, 02:11
Ես էլ վերջի տողից ասի հաստատ Աննան է :D

Ambrosine
09.05.2013, 02:35
Գուշակեք`

Այստեղ Հերունու կողմից շատ մանրակրկիտ ուսումնասիրում է մեր լեզուն: Յուրաքանչյուր տառի իմաստը որոնելով: Նկատենք որ այսօր կազմելով մի բառ մենք այն տրոհում ենք բառարմատների, իսկ այ Հերունին բառարմատները տրոհում է տառարմատների ու տալիս է բոլոր տառերի իմաստը: Երբ մարդն արդեն ձևաորվում է հոմո սապիենս, երբ արդեն փորձում է խոսել, նա սկզբից արտաբերում է ձայնավորներ, այնուհետև ինչ որ բաղաձայններ: ամեն մի երեևույթին տալիս ենք մի տառով նկարագրություն: Այնուհետև տառերի միացումից ստեղծվում են բառեր:
Օրինակ դիտարկենք Ձ տառը: Դժվար չէ նկատել, որ այն բնութագրում է երկարություն:
ձ պարունակող բառեր եմ գրում. տանձ, ձու, ընձուղտ, ձագար, ձիգ, ձոր, ձեռք...

Հերունին տվել է յուրաքանչյուր տառի մեկնաբանությունը... ու մեր բոլոր բառերը թարգմանվել են ըստ այդ մեկնաբանությունների...և դրանք բոլորն էլ բնութագրում են բառի այն իմաստը, ինչի համար մենք ենք օգտագործում:
օրինակ գրքից մեջբերում եմ աղջիկ աղ+ջ+ի+կ մաքուր, հաճելի փոքրիկ:

Ռուֆուս
09.05.2013, 02:37
Գուշակեք`

Տուրոջան/Լեռնցի :)) Դասական ա :))

Հայկօյի պատասխան գրառումը գետաձիների մասին վաբշե վերջն ա :))

Շինարար
09.05.2013, 02:40
Որտե՞ղ են այդ մարդիկ:(

Ambrosine
09.05.2013, 02:47
Տուրոջան/Լեռնցի :)) Դասական ա :))

Հայկօյի պատասխան գրառումը գետաձիների մասին վաբշե վերջն ա :))

Դե մենք էլ դասականներին ենք մեջբերում :)):
Մաթեմատիկա բառի ծագումն էլ նենց ոչինչ :)):

Ռուֆուս
09.05.2013, 02:52
Մեկդ մի բան դրեք, ես գնում եմ քնելու:

Հայկօ
09.05.2013, 03:18
Հայկօյի պատասխան գրառումը գետաձիների մասին վաբշե վերջն ա :))

Հղում :)):

Ռուֆուս
09.05.2013, 03:39
Հղում :)):

Մեռա ման գալով չգտա, բայց հիշում եմ տենց բան կար, կարո՞ղ ա դու չէիր :))

StrangeLittleGirl
09.05.2013, 12:54
Տուրոջան/Լեռնցի :)) Դասական ա :))

Հայկօյի պատասխան գրառումը գետաձիների մասին վաբշե վերջն ա :))
Աաա, ես էլ ասեցի՝ ինքն ա, բայց զարմացա. էս ակումբում ռիսկ չի՞ անում դասական ուղղագրությամբ գրի :))

Որտե՞ղ են այդ մարդիկ:(
Ֆեյսբուքում ;)

Smokie
19.05.2013, 20:27
Էս գյոզալական թեման էլի ա՞ կանգնել... յա նե դապուշյու:))

Դե՞, ձեզ տեսնեմ;)

Վերջերս SAS սուպերմարկետից դուրս գալիս անվտանգության աշխատակիցը մոտեցավ, հարցրեց արդյոք ես փող գցեցի: Զարմացա, հանեցի գրպանիս փողերը` մի քանի հատ հազար դրամանոց, իրար մեջ բավականին պինդ դրած, այդպես էլ պիտի լիներ: Ասացի, որ ոչ: Նա զարմացավ, ասաց` լավ: Հետո քայլելիս մեջս կասկած ընկավ, հաշվեցի փողերս, ինչքան էի բանկոմատից հանել, ինչքան մինչև էդ մոտս կար, ինչքանի առևտուր արեցի, հասկացա, որ մի հազարանոց պակասում է: Դե հո դրա համար հետ չէի գնալու, առավել ևս, որ արդեն ասել էի ոչ: Հաջորդ օրը առևտուր անելիս դրամարկղի աշխատակցուհին ասաց` մենք երեկ կամեռայով նայեցինք, հազար դրամը այնուամենայնիվ Դուք էիք գցել: Բերեցին, տվեցին: Հազար դրամը հեչ, վերաբերմունքը ինձ մեծ հաճույք պատճառեց:

Meme
19.05.2013, 22:02
Էս գյոզալական թեման էլի ա՞ կանգնել... յա նե դապուշյու:))

Դե՞, ձեզ տեսնեմ;)

Keyboard- նա Սմոկ :aha

Smokie
19.05.2013, 22:05
Keyboard- նա Սմոկ :aha

Չէ, ինքը չի:)

Meme
19.05.2013, 22:13
Չէ, ինքը չի:)

բայց ափսոս, հեռու էլ չէր ինքը լիներ, ես իրա առաջին գրառումը սուպերմարկետի մասին արած գրառումից եմ հիշում, որ տպավորվելա ինքը ինձ մոտ....

Հայկօ

Smokie
19.05.2013, 22:15
բայց ափսոս, հեռու էլ չէր ինքը լիներ, ես իրա առաջին գրառումը սուպերմարկետի մասին արած գրառումից եմ հիշում, որ տպավորվելա ինքը ինձ մոտ....

Հայկօ

Չէ:)

Valentina
19.05.2013, 22:40
One_Way_Ticket -ն ա:

Նաիրուհի
19.05.2013, 22:42
Օֆ դե, Սմոք, հա, գիտեմ, One Way Ticket-ն է, էդ գրառումը նենց լավ եմ հիշում, անգամ շնորհակալել եմ :)
Բայց, այ, չեմ հիշում՝ մականվան մեջ գծիկներ կայի՞ն, թե՞ չէ, ու ի՞նչ գծիկներ էին :think

Սպասեք գրառում ման գամ։

Smokie
19.05.2013, 22:43
One_Way_Ticket -ն ա:

Ապրեե՜ս:clap

Ես արդեն էս թեմայում գրելու էի, որ գնում եմ քնեմ::))

Բ.գ.:bye

Smokie
19.05.2013, 22:44
Օֆ դե, Սմոք, հա, գիտեմ, One Way Ticket-ն է, էդ գրառումը նենց լավ եմ հիշում, անգամ շնորհակալել եմ :)
Բայց, այ, չեմ հիշում՝ մականվան մեջ գծիկներ կայի՞ն, թե՞ չէ, ու ի՞նչ գծիկներ էին :think

Սպասեք գրառում ման գամ։

Դու էլ ապրես:))

Նաիրուհի
19.05.2013, 23:00
Մի հաստավիզ տղա կանգնեցրեց երթուղայինը ու .
_Ապէ,դու ընդե հասնւմ ես էն որ թեքվումա...
_Որդէ ապեր
_Դէ էն որ ատամնաբուժարան կա է, չթեքված
_Ապէ դու կոնկրետ ասա,գոնե թաղմասան ասա իմանամ
_Դէ որ դիքա, հետո թեքվումա,մի հատ էլ ատամնաբուժարան կա,դե ընդե էլի, ոնց ասեմ, կողքն էլ պւլպւլակ կա..
_Հա հա հասնում եմ...:':o

Ափսոս երկուսն էլ տղամարդ էին, թե չէ հաստատ իրար համար էին ծնվել,կես խոսքից հասկացան իրար

Գուշակողնե՞ր ։Դ

Valentina
19.05.2013, 23:04
Վիստնա ա՞:

Arpine
19.05.2013, 23:24
Ռամշը՞:think

Նաիրուհի
19.05.2013, 23:25
Վիստնա ա՞:

։նեա

Ռամշը՞

ոչ էլ ինքը

Sagittarius
19.05.2013, 23:30
ակումբցի՞ն ա :think

Վահե-91
19.05.2013, 23:31
Վիստնա ա՞:

Ռամշը՞:think
ես ավելի շուտ կարծում եմ, որ աղջիկ ա գրառում անողը :8

Arpine
19.05.2013, 23:37
Միգուցե Ռուբի՞ն :))

Նաիրուհի
20.05.2013, 00:36
Միգուցե Ռուբի՞ն :))
չէ

ակումբցի՞ն ա :think
հա, ակումբցին է, մենակ թե ուրիշ մականունով է գրանցված, այ էդ մականունը պիտի ասես :))

Smokie
20.05.2013, 12:58
erexa?:8

Նաիրուհի
20.05.2013, 13:11
erexa?:8

Չէ-է :)

Վահե-91
20.05.2013, 13:16
ես գիտեմ ով ա :P

CactuSoul
20.05.2013, 21:27
Կետիկն ա՞ :8 Աբելյանն, էլի:

Նաիրուհի
21.05.2013, 10:27
Կետիկն ա՞ :8 Աբելյանն, էլի:

Չ. է.

Smokie
21.05.2013, 11:26
Չլինի՞ թե Վալենթայնա:))

Վահե-91
21.05.2013, 11:28
Չլինի՞ թե Վալենթայնա:))
արդեն ներվայնացա, ՏՏՏ-ն ա :))

Smokie
21.05.2013, 11:32
արդեն ներվայնացա, ՏՏՏ-ն ա :))

Սպասիր ահեղ դատաստանին Նաիրյան:beee

Նաիրուհի
21.05.2013, 16:56
արդեն ներվայնացա, ՏՏՏ-ն ա :))

Գուգլի ջանն է սաղ եղել :angry

Վահե-91
21.05.2013, 17:01
Գուգլի ջանն է սաղ եղել :angry
չէ :pardon

Նաիրուհի
21.05.2013, 17:21
չէ :pardon

Որ չէ, բա ինչի՞ սկզբից չասացիր ։Ճ

Լավ, գրառում դիր։

Վահե-91
21.05.2013, 17:24
Որ չէ, բա ինչի՞ սկզբից չասացիր ։Ճ

ակումբի որոնումով իմացա, որ Անկապ օրագրում ա գրառումը, ման եկա, գտա :))

Վահե-91
21.05.2013, 17:31
գուշակեք :))

Հավերժ հաաաավերժ ջնջեցի ֆեյսբուքիս էջըըը :( Համ ուրախ եմ համ էլ տխուր....

Այբ
21.05.2013, 17:33
գուշակեք :))

Երևի մի էսպիսի գրառում Կարինե Ինոսյանի մոտ եմ կարդացել:think

Smokie
21.05.2013, 18:01
գուշակեք :))

laro?

Meme
21.05.2013, 23:35
Նարե91

Վահե-91
22.05.2013, 00:25
laro?
հա :sad

Smokie
22.05.2013, 10:40
հա :sad

Ի տարբերություն քեզ, չեմ որոնել:P

Դե՞ ձեզ տեսնեմ:sulel

Ապուշ մտքեր շարքից :}

Մի անգամ իմ համար մեծ բացահայտում արեցի: Պարզվում ա, որ կանաչի ու կապույտի արանքը միջանկյալ գույներ կան, որոնք ես սխալ եմ ընկալում: Բոլոր նորմալ մարդիկ այն ավելի շուտ կանաչ են տեսնում, իսկ ես ավելի շուտ կապույտ: Իրականում նորմալ երևույթ ա, որովհետև էս կարգի միջանկյալ գույները տարբեր մարդիկ տարբեր ձևի են ընկալում, բայց մեկ մեկ մտածում եմ սրա մասին ու մոտս ապուշ մտքեր են առաջանում, չլինի՞ ես բոլոր մարդկանցից տարբերվում եմ ու աչքերիս հետ մի բան էն չի, կարո՞ղ ա ես կանաչ գույնը իրականում կապույտ եմ տեսնում, իսկ կապույտը՝ կանաչ: :))

Հետո սկսում եմ մտածել, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե իրոք տենց լիներ... Պատկերացրեք կանաչ երկինք ու կապույտ խոտ.... Մոտավորապես այ սենց :)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48507&d=1277274202

Կայֆ ա, չէ՞: Չլինի՞, ես իրոք էսպես եմ աշխարհը տեսնում :D

Հ.Գ. Իրականում դալտոնիկ չեմ, գույներն էլ նորմալ եմ տեսնում :oy

Valentina
22.05.2013, 11:23
Կարողա Նուշությունն ա՞, ինքը տենց գունավոր օրագիր ուներ: :think

Smokie
22.05.2013, 12:24
Կարողա Նուշությունն ա՞, ինքը տենց գունավոր օրագիր ուներ: :think

Նո՜ու:P

Այբ
22.05.2013, 12:27
Սմոկ, կարող է դու ես գրե՞լ:think
Դե որ գրել ես, թե չես որոնել, դրա համար եմ էդպես մտածում:

Smokie
22.05.2013, 12:34
Սմոկ, կարող է դու ես գրե՞լ:think

Իհարկե ոչ:nea

Դե որ գրել ես, թե չես որոնել, դրա համար եմ էդպես մտածում:
Բայց ես Վահեի դրած գուշակվող գրառման մասին էի ասում, որ չեմ որոնել::8 Լավ ինչեւէ;)

Այբ
22.05.2013, 12:35
Իհարկե ոչ:nea

Բայց ես Վահեի դրած գուշակվող գրառման մասին էի ասում, որ չեմ որոնել::8 Լավ ինչեւէ;)
Լավ պարզ ա:8
Կներես, որ սխալ հասկացա գրածդ:8

Dayana
22.05.2013, 13:38
Էս կանաչ-կապույտը կարծեմ Յոժն էր գրել, հը՞

Smokie
22.05.2013, 15:21
Էս կանաչ-կապույտը կարծեմ Յոժն էր գրել, հը՞

Չէ ինքն էլ չի:)

Valentina
22.05.2013, 15:29
Հա՞րդ

Smokie
22.05.2013, 15:40
Հա՞րդ

Չէ:)

My World My Space
22.05.2013, 16:14
Ձայն ա… 120%

Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
22.05.2013, 16:15
Վա՜յ չէ, Ռուֆուսն ա…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Վահե-91
22.05.2013, 16:16
Վա՜յ չէ, Ռուֆուսն ա…

Sent from my HTC One X using Tapatalk 2
հա, հենց ինքն ա :)

My World My Space
22.05.2013, 16:16
Կամ Ձայն ա, կամ Ռուֆը… Ո՜ւֆ… ։blin

Sent from my HTC One X using Tapatalk 2

Smokie
22.05.2013, 16:42
Վա՜յ չէ, Ռուֆուսն ա…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Օյո՜:aha

հա, հենց ինքն ա :)

Ախ դու ձկան աչք:D:))

My World My Space
24.05.2013, 19:25
Նոր Տարվա լիմոնադ չե՞ք ուզում :)...

Հա, Ակումբ ջան, կորած-մոլորածդ քեզ չի մոռանում: Էջերիդ փոշիները ժամանակ առ ժամանակ մաքրում է: Էդ ընթացքում հասցնում քթի տակ փնթփնթալ, քիչ մը սրտնեղել երբեմն էջերումդ տիրող պասիվությունից, հաճախ նկատվող ու կանխատեսելի անհանդուրժողականությունից, բայց շատ հաճախ էլ , էդ մաքրության պահերին կորածիդ դեմքին ժպիտ է դրոշմվում:
Հերթական հավես քննարկումները, շատերի դիպուկ մտքերը, սիրելիներիս իրենց կերպարին հավատարիմ մնալը, ակումբում նոր ու վառ սերունդի հայտնվելը միշտ էլ ուրախացնում է: Ու թեկուզ ինձ հարազատ ակումբցիները գնալով ավելի քիչ են այստեղ հայտնվում, միևնույնն է, Ակումբը շարունակում է ջերմացնել, Ակումբին շարունակում եմ շնորհակալ լինել:
Ու այսօր ցանկանում եմ, որ շարունակես լինել այնպիսին, որ անդամներդ տարիներ անց ոչ նույն կերպ, այլ ավելի մեծ ջերմությամբ քեզ հիշեն:

....
Կարդացի...Մատներս դողալով շարժվում են ստեղնաշարիի վրայով, աչքերս էլ խոնավացել են: Ամեն տառը գրելով՝ կարոտս ավելի է մեծանում: Երջանիկ ու շնորհակալ եմ, որ Կաք:
Շատ եմ սիրում:love:

Խնդրեմ....

Վահե-91
24.05.2013, 19:27
Շինարարը չի՞ :think

My World My Space
24.05.2013, 19:50
Շինարարը չի՞ :think
Ըսկի՛

Վահե-91
24.05.2013, 19:52
Ըսկի՛
հաստատ հիշում եմ, որ կարդացել եմ էդ գրառումը :8
Հայկօ՞

My World My Space
24.05.2013, 19:56
հաստատ հիշում եմ, որ կարդացել եմ էդ գրառումը :8
Հայկօ՞
Ո՛չ

Smokie
24.05.2013, 20:05
Կարող ա՞ Կարինեն ա Իոնեսյան:)

My World My Space
24.05.2013, 20:39
Կարող ա՞ Կարինեն ա Իոնեսյան:)

կարող չի, Սմոք ջան… :))

Sent from my HTC One X using Tapatalk 2

ivy
24.05.2013, 20:41
Տարեմուտի գրառումներից էր, գրողն էլ աղջիկ էր, բայց չեմ կարողանում հիշել, թե որ կորած-մոլորածն էր, որ ինքն իրեն «Նոր տարվա լիմոնադ» էր անվանում :)

Մինա
24.05.2013, 20:55
Quyr Qery (http://www.akumb.am/member.php/24080-Quyr-Qery)-ի՞ն :think

Մինա
24.05.2013, 21:03
Կամ էլ E-la Via-ն,հը՞ :)

My World My Space
25.05.2013, 02:02
Կամ էլ E-la Via-ն,հը՞ :)

Այո, հենց ինքն ա, նույն ինքը՝ Վեյը

Մինա
25.05.2013, 09:15
http://www.akumb.am/images/misc/quote_icon.png Ակումբցի-ի խոսքերից

Ես ոչ մեկիդ չեմ ուզում տեսնել…
Պատահե՞լ է, որ արդեն համարյա ամբողջովին արթնացած՝ ափսոսացել եք «բաց թողնել երազը»…
Մի փչացրեք երազս…
Ահա...

Մինա
26.05.2013, 12:43
-Յա՜,էս մեկն ու մեկի մտքով մի բան չանցա՞վ:
-Չանցա՜վ,չանցա՜վ...
-Ոչ մեկի՞:
-Մեկի՜,մեկի՜...
-ՈՒ՞մ մտքով:
-Մտքո՜վ,մտքո՜վ...
-Հա,ես էլ եմ էդ ասում,մտքովդ անցել ա,գրի:
-Գրի՜,գրի՜...
-Էլի ե՞ս:
-Ե՜ս,ե՜ս...
-Հա՜,դե գրի,սպասում եմ:
Ձայն բարբառոյ յանապատի::beee

Valentina
26.05.2013, 12:47
Ռուֆու՞ս

Մինա
26.05.2013, 12:51
Չէ,Ռուֆուսը չի::)

Smokie
26.05.2013, 12:56
Մարի Մելիքյա՞ն

Մինա
26.05.2013, 12:59
Հըը::P

Շինարար
26.05.2013, 13:02
Արեա՞…

Մինա
26.05.2013, 13:02
Արեան էլ չի::B

Smokie
26.05.2013, 13:05
Ռուբի՞

Մինա
26.05.2013, 13:06
Ռուբին չի:

Valentina
26.05.2013, 13:18
Նաիրուհի

Մինա
26.05.2013, 13:27
Նաիրուհին էլ չի:

Smokie
26.05.2013, 13:31
Մինա դու ե՞ս:)):oy

Մինա
26.05.2013, 13:38
:hands Լավ էր:Չէ,ես ես չեմ,ձին էլ իմս չի:

Valentina
26.05.2013, 13:51
einnA

Մինա
26.05.2013, 13:56
Ո՛չ

Valentina
26.05.2013, 13:59
Ո՛չ

է՜, ուրեմն չգիտեմ :))

Մինա
26.05.2013, 14:04
է՜, ուրեմն չգիտեմ :))

Ի՜,մի գնա՜::aaa

CactuSoul
26.05.2013, 14:09
Գեա՞ :unsure

Մինա
26.05.2013, 14:12
Չէ,Կակտուս ջան,Գեան չի::love

Smokie
26.05.2013, 14:14
Բյու՞ր
I'm unsure:unsure

Մինա
26.05.2013, 14:18
You're right.Ինքն էլ չի ,Սմոկ :)

CactuSoul
26.05.2013, 14:25
Բա ո՞վ կլինի, լավ :unsure
Գեան չի, Way-ը դժվար լինի, քանի որ սրանից առաջ էլ իր գրառումն էին դրել գուշակելու, Lem-ը… անհավանական ա, Բարեկամն էլ դժվար թե լինի…
Բայց մի տեսակ ներքին համոզվածություն ունեմ, որ աղջիկ է գրողը: Մտածում եմ՝ գրագետ գրողներից էլ ով կար :8

Valentina
26.05.2013, 14:30
Ռուֆուս
Մարի Մելիքյան
Արէա
Ռուբի
Նաիրուհի
Մինա
einnA
Գեա
Բյուր

իրանք չեն, էս հետագայի համար դրեցի, որ բացառման կարգով գտնենք

Մինա
26.05.2013, 14:30
Բա ո՞վ կլինի, լավ :unsure
Գեան չի, Way-ը դժվար լինի, քանի որ սրանից առաջ էլ իր գրառումն էին դրել գուշակելու, Lem-ը… անհավանական ա, Բարեկամն էլ դժվար թե լինի…
Բայց մի տեսակ ներքին համոզվածություն ունեմ, որ աղջիկ է գրողը: Մտածում եմ՝ գրագետ գրողներից էլ ով կար :8
Մի տեղ որ կորես,ներքին համոզվածությանդ վրա հույս չդնես,Կակտուս ջան:

Նաիրուհի
26.05.2013, 14:32

Ես չդիմացա, փնտրեցի, բայց ախր համ ահագին հին գրառում է, համ էլ նենց ակումբցի, որ շատ դժվար է կռահելը :)
Լավ, Մինայի թույլտվությամբ մի հուշում անեմ. գրագետ է նաև բառի արևմտահայերեն իմաստով ;)

CactuSoul
26.05.2013, 14:35
Մի տեղ որ կորես,ներքին համոզվածությանդ վրա հույս չդնես,Կակտուս ջան:

Դե որ տենց ա, ուրեմն MWMS-ի հին գրառումներից կլինի :))

Լիլ, քո էդ արևմտահայերենով լրիվ խառնեցիր իրար, բան չհասկացա հուշումիցդ :/

Մինա
26.05.2013, 14:36
Չէ,Հովոն էլ չի:

Մինա
26.05.2013, 14:47
Սաղ հեչ,սենց որ գնա,հեսա պատվավոր անդամ եմ դառնում::D

Smokie
26.05.2013, 14:54
Ես չդիմացա, փնտրեցի, բայց ախր համ ահագին հին գրառում է, համ էլ նենց ակումբցի, որ շատ դժվար է կռահելը :)
Լավ, Մինայի թույլտվությամբ մի հուշում անեմ. գրագետ է նաև բառի արևմտահայերեն իմաստով ;)

1. Մելի՞ք,:8
2. Philosopher?:think

Մինա
26.05.2013, 14:56
1. Մելի՞ք,http://www.akumb.am/images/smilies/smile_103.gif
2. Philosopher?http://www.akumb.am/images/smilies/smile_083.gif

Բոլորովին:

Մինա
26.05.2013, 15:00
Հիմա չսկսեք Նաիրուհու պես չդիմանալ ու փնտրել:Ասեցի պատվավոր անդամ եմ դառնում կամանցից::P

Valentina
26.05.2013, 15:10
Շինարա՞ր

Մինա
26.05.2013, 15:13
Շինարարին ոնց որ էլի ենք ասել:Չէ,ինքն էլ չի:

Չէինք ասել,ես էի շփոթել:

Valentina
26.05.2013, 15:17
Շինարարին ոնց որ էլի ենք ասել:Չէ,ինքն էլ չի:

Ա, չէ, նոր տեսա, ոչ թե Շինարարի անունն էին տվել, այլ Շինարարն էր մեկ ուրիշի անուն տվել :))

Մինա
26.05.2013, 15:35
Հ՞ը...:clap
Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես Դար ակումբում բառն է լռում:

Է՜,ես գնացի աշխատելու:Շուխուռ դրեք,հենց նոր գրառում եղավ:Թե չէ գործս թողած,բուրդս խուզել,խառնվել եմ գառներին:

Շինարար
26.05.2013, 15:39
Ես չդիմացա, փնտրեցի, բայց ախր համ ահագին հին գրառում է, համ էլ նենց ակումբցի, որ շատ դժվար է կռահելը :)
Լավ, Մինայի թույլտվությամբ մի հուշում անեմ. գրագետ է նաև բառի արևմտահայերեն իմաստով ;)

Ինթերդենոմինեյշընը՞լ, ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ արդյո՞ք ճիշտ վերծանեցրի իր մականունը: Տեսնես՝ ինչո՞ւ չի էլ գալիս մեզ հետ զրուցելու:

Մինա
26.05.2013, 15:45
Ինթերդենոմինեյշընը՞լ, ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ արդյո՞ք ճիշտ վերծանեցրի իր մականունը: Տեսնես՝ ինչո՞ւ չի էլ գալիս մեզ հետ զրուցելու:

Շին,կարգին ասա անունը,ես էլ պատվավոր անդամ դառնալու հույսերս թաղեմ էս գրառման փոշոտ ու տրորված արահետի տակ:
Համ էլ իմս էդ լեզուն չի հասկանում:;)

Շինարար
26.05.2013, 15:49
Շին,կարգին ասա անունը,ես էլ պատվավոր անդամ դառնալու հույսերս թաղեմ էս գրառման փոշոտ ու տրորված արահետի տակ:
Համ էլ իմս էդ լեզուն չի հասկանում:;)

Interdenominationa՞l: Ոնց հասկացա՝ սխա՞լ եմ գուշակել:

Մինա
26.05.2013, 15:53
Interdenominationa՞l: Ոնց հասկացա՝ սխա՞լ եմ գուշակել:

Բոլորովին անսպասելի էր,բայց չէ ,ինքն էլ չի::dance

Հազար ներեղություն,մենք էս անունով անդամ ե՞նք ունեցել:

Rammstein
26.05.2013, 15:55
Բա ո՞վ կլինի, լավ :unsure
Գեան չի, Way-ը դժվար լինի, քանի որ սրանից առաջ էլ իր գրառումն էին դրել գուշակելու, Lem-ը… անհավանական ա, Բարեկամն էլ դժվար թե լինի…
Բայց մի տեսակ ներքին համոզվածություն ունեմ, որ աղջիկ է գրողը: Մտածում եմ՝ գրագետ գրողներից էլ ով կար :8

Գրագե՞տ: Կետադրական նշաններից հետո բացատանիշ չի դրել: :)) Էդ փաստը որ չլիներ, մի երկու մականուն կարող ա նշեի:

Smokie
26.05.2013, 15:58
Կարող ա՞ Shah-ն ա՝ նախկին afr-ը:8

Մինա
26.05.2013, 16:01
Կարող ա՞ Shah-ն ա՝ նախկին afr-ը:8

Չէ՜,տնից տեղից հեռու::D

CactuSoul
26.05.2013, 16:06
Գրագե՞տ: Կետադրական նշաններից հետո բացատանիշ չի դրել: :)) Էդ փաստը որ չլիներ, մի երկու մականուն կարող ա նշեի:
Բայց ոնց որ թե դրված են բացատանիշներ :unsure Համենայն դեպս ստորակետից հետո հաստատ կա:

Մինա
26.05.2013, 16:11
Բայց ոնց որ թե դրված են բացատանիշներ :unsure Համենայն դեպս ստորակետից հետո հաստատ կա:

Էս թափառական փամփուշտը ոնց որ ինձ կպավ,Կակտուս ջան::D

Նաիրուհի
26.05.2013, 16:12
Գրագե՞տ: Կետադրական նշաններից հետո բացատանիշ չի դրել: :)) Էդ փաստը որ չլիներ, մի երկու մականուն կարող ա նշեի:

Ո՞ւր է թե չի դրել :))

Ես ոչ մեկիդ չեմ ուզում տեսնել…
Պատահե՞լ է, որ արդեն համարյա ամբողջովին արթնացած՝ ափսոսացել եք «բաց թողնել երազը»…
Մի փչացրեք երազս…

Աչքիս հաջորդ գրառման վրա եք գնացել, բայց էդ գուշակելու գրառումը չի, Մինայի գրառումն է ուղղակի :D

Rammstein
26.05.2013, 16:13
Բայց ոնց որ թե դրված են բացատանիշներ :unsure Համենայն դեպս ստորակետից հետո հաստատ կա:

Խոսքը էս (http://www.akumb.am/showthread.php/14929-Գուշակի՛ր-թե-ում-գրառումն-է?p=2415176&viewfull=1#post2415176) գրառման մասին ա, չէ՞: Հենց ստորակետներից հետո դրված չեն, թե չէ ընտեղ ուրիշ ո՞րտեղ պիտի լիներ:

Մինա
26.05.2013, 16:16

Չէ ,Rammstein եղբայր,էդ իմ անգրագետ գրառումն է::o

Sagittarius
26.05.2013, 16:17
Լրիվ մեֆիստական ոճ ա: Մեֆն ա:

Մինա
26.05.2013, 16:18
Լրիվ մեֆիստական ոճ ա: Մեֆն ա:

Մեֆը չի,Մեֆի նման ոչ մեկ չի կարա լինի::hands

Smokie
26.05.2013, 16:24
Մարկի՞զ

Մինա
26.05.2013, 16:27
Չէ,Սմոկ ,Մարկիզը չի:;)

Rammstein
26.05.2013, 16:28
Չէ ,Rammstein եղբայր,էդ իմ անգրագետ գրառումն է::o

Վա՜յ, կներես: :))
Բայց ես անգրագետ չեմ անվանել էդ գրառումը: :))

Գալաթեա
26.05.2013, 16:31
Եկվոր ձյան ա ու եթե ճիշտ եմ հիշում, էս գրառման ամբողջական տարբերակի մեջ իմ անունը ներառված ա:

Մինա
26.05.2013, 16:33
Վա՜յ, կներես: :))
Բայց ես անգրագետ չեմ անվանել էդ գրառումը: :))

Տարիներ առաջ հարսանիք էինք գնացել,հենց լավ պարեղանակ էին նվագում,մի հատ ճպլ վեր էր կենում,կենաց էր խմում:Համբերությանս բաժակը երբ արդեն լցվել էր,կողքիս համակրելի,բարետես կնոջը հարցրեցի,-Էս քաչալն ով ա է:,-Ամուսինս,- պատասխանեց:

Հիշեցրիր,Rammstein ջան, պարզապես::D

Մինա
26.05.2013, 16:35
Եկվոր ձյան ա ու եթե ճիշտ եմ հիշում, էս գրառման ամբողջական տարբերակի մեջ իմ անունը ներառված ա:

Լիլ ջան,ինչքան ժամանակ է պատասխանիդ եմ սպասում:Ես գիտեի,որ դու ես գտնելու::love

Գալաթեա
26.05.2013, 16:38
Հիմա ես պետք ա դնե՞մ փաստորեն:

Գալաթեա
26.05.2013, 18:49
Գրառում:

Պադվալը շիրպոտրեբ ա,պատմվածք չի իմ համար:
Եթե մյուս պատմվածքների տերերն ինչ որ շանս ունեն գալու ու քյալլա տալու որ իրանցը լավն ա (չեմ խոսում ինչքան շանս ունեն համոզելու), ապա Պադվալը շանս չունի, խորությունն ու փիլիսոփայությունը դիտավորյալ բացակայում ա:
Գրականության ամենակարևոր էլեմենտը պակասում ա, մնացած տեխնիկական բաներով մարդ չես զարմացնի:

Ցավալի ա որ էդ տեսակի գրականությունն ա առաջ մղվում:

Այբ
26.05.2013, 19:53
Հիմա ակումբցիներով գրոհում ենք դեպի Հավաքածու մրցույթ, որ պարզենք գրառման հեղինակին:8

ivy
26.05.2013, 19:55
Իհ, էս հո Մեֆն ա գրել Գալի պատմվածքի մասին :))

Mephistopheles
26.05.2013, 19:56
Հիմա ակումբցիներով գրոհում ենք դեպի Հավաքածու մրցույթ, որ պարզենք գրառման հեղինակին:8

Մի չարչարվի Այբ ջան, ես եմ գրել…

Մինա
26.05.2013, 19:59
Իբր թաքուն,չբացահայտվող գրառում ա գտել Լիլն էլ:Էս մի քսան տարի հետո էլ դնեիր,գտնող կլիներ,Լիլ ջան:Մենակ Մեֆի անունն ես մոռացել վերջում:;)

Գալաթեա
26.05.2013, 20:01
Իբր թաքուն,չբացահայտվող գրառում ա գտել Լիլն էլ:Էս մի քսան տարի հետո էլ դնեիր,գտնող կլիներ,Լիլ ջան:;)

Քսանը շատ ասեցիր, լավ :)

Շատ փորփրելու հավես չկար, Մին ջան: