PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : 1 2 3 4 5 [6] 7 8 9 10 11 12 13 14

erexa
13.03.2011, 02:47
ՊաժալԸստա :))

Չամիչ :think

Կաթիլ
13.03.2011, 13:34
Չամիչ :think

չէ :)

VisTolog
13.03.2011, 13:54
ՊաժալԸստա :))

Հայկօ՞

Նաիրուհի
13.03.2011, 23:52
Եթե ճիշտ եմ հիշում՝ որ թեմայում էր, ուրեմն Ուլուանան է։ Համենայն դեպս նման մի բան հաստատ գրել է, թեև կարող է սա չի :esim

Ameli
14.08.2011, 20:13
Հը՞ն, գուշակու՞մ եք


կարոտել եմ քեզ միայնություն, քո լռությունն ու հավերժությունը՝ սեղմված վայրկյանների մեջ: Չէ, ես տենց էլ մարդ չդառա, իմ տեղը ընտանիքում չի, իմ դերը կինը չի, ես էստեղ չկամ, կորում ձուլվում ու վատ հոտ եմ քցում, իմ տեղը միայնության մեջ ա, իմ գործը թուղթուգրիչնա, իմ դերը... ամաչում եմ ասեմ

ivy
15.08.2011, 01:11
Էս Վարդի օրագրային գրառումն ա :)
Վարդը Apsara-ն ա:

Ameli
15.08.2011, 19:55
Էս Վարդի օրագրային գրառումն ա :)
Վարդը Apsara-ն ա:

Ճիշտ է, քո հերթն է :)

ivy
15.08.2011, 20:35
Գտնել գողին :))


Ես գող եմ:
Գողանում եմ անընդհատ, անամոթ, առանց խղճահարության, ագահորեն: Տեսեք, ահա իմ գողոնի մի փոքր մասը միայն.
Չիկ Կորեայի երաժշտությունը՝ գողացել եմ Chuk-ից, Ժակ Լուսյեինն ու Թոնի Բենեթինը՝ Գալաթեայից, Ռուբեն Հախվերդյանինը՝ ԿԳԴ-ից, Մանուել դե Ֆալայինը՝ Ամպից, Հենրիկ Վենյավսկունը՝ Մաեստրոյից, Ջոակինո Ռոսինիինը (օպերաների տեսքով)՝ Malxas-ից, «Բամբռինը», «Dorians»-ինն ու Ֆրանսիս Պուլենկինը՝ Ֆոտոնից, Դեբյուսիինը, Շնիտկեինը, Պալեստրինայինը՝ Rhayader-ից, Ազիմովի Nightfall-ը՝ Հայկօյից ու Rhayader-ից, Հիանալի մուլտեր՝ L'Illusioniste, The secret of Kells, The grave of the fireflies` Ռուֆուսից:

Kita
15.08.2011, 20:37
Արս83?

Smokie
15.08.2011, 21:12
Հաստատ գիտեմ սա ով ա, հիշում եմ էդ գրառումը;)

CactuSoul
15.08.2011, 21:33
Եթե չիմանայինք էլ, ահագին հեշտացրել ա գործը ivy-ն. համենայն դեպս Chukը, Գալաթեան, ԿԳԴն, Ամպը, Մաեստրոն, Malxasը, Ֆոտոնը, Rhayaderը, Հայկօն, Ռուֆուսը (ֆյո՜ւ) միանգամից բացառվում են:)):

ivy
15.08.2011, 21:49
Արս83?

Քո հերթն ա :)

Kita
15.08.2011, 23:41
իմ ստացած ամենաօրիգինալ կոմպլեմենտը սա էր՝
Մազերոդ ոնց որ սարից իջնող ոչխարների հոտ լինի :D ասելա իմ կուրսեցիներց մեկը, ով ինձ հետո երկու ժամ բացատրում ու համոզում էր, որ դա իրա լավագույն կոմպլեմենտնա :D :D

Դե գուշակեք?:)

Արևածագ
16.08.2011, 00:13
Meme կամ SSS :8

erexa
16.08.2011, 00:15
VisTolog :think

Kita
16.08.2011, 00:24
ոչ, ոչ, ոչ...

Շինարար
16.08.2011, 00:39
Եթե ճիշտ եմ հիշում, Նաիրուհին ա գրել:think

Չէ սխալ եմ հիշում:oy

matlev
16.08.2011, 00:45
իմ ստացած ամենաօրիգինալ կոմպլեմենտը սա էր՝
Մազերոդ ոնց որ սարից իջնող ոչխարների հոտ լինի :D ասելա իմ կուրսեցիներց մեկը, ով ինձ հետո երկու ժամ բացատրում ու համոզում էր, որ դա իրա լավագույն կոմպլեմենտնա :D:D

Դե գուշակեք?:)

Խուճուճներից ո՞վ կա, Մանուլը՞ :

Հայկօ
16.08.2011, 00:50
Խուճուճներից ո՞վ կա, Մանուլը՞ :

Մանուլը տենց չէր գրի: Մազերոդ, ասելա, կոմպլեմենտնա... :think

kitty
16.08.2011, 16:23
Դայանա հաստատ ինքն ա շաաատ լավ եմ հիշում

Գալաթեա
16.08.2011, 16:48
Դայանա հաստատ ինքն ա շաաատ լավ եմ հիշում

Վայ քո արյա:

Rammstein
16.08.2011, 18:52
Դայանա հաստատ ինքն ա շաաատ լավ եմ հիշում

Ա. Դեռ մի երեք տարի առաջ դու ակումբի գրառումներին ակտիվ հետեւել ես, ուղղակի գրանցված չես եղել:
Բ. «Ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը…» թեման ծերից ծեր կարդացել ես հերիք չի, մի բան էլ տենց լավ հիշում ես:
Գ. Օգտվել ես որոնումից ու տենց գտել ես:
Դ. Բախտագուշակն ա ասել:

Հիշեցնեմ, որ սխալ պատասխանելու դեպքում Դուք կորցնում եք… լավ, չասեմ ինչ ես կորցնում, պատասխանի, կիմանաս: :P

Ձեր վերջնական պատասխա՞նը…

kitty
17.08.2011, 10:33
Ա. Դեռ մի երեք տարի առաջ դու ակումբի գրառումներին ակտիվ հետեւել ես, ուղղակի գրանցված չես եղել:
Բ. «Ձեր ստացած ամենահաջող կոմպլիմենտը…» թեման ծերից ծեր կարդացել ես հերիք չի, մի բան էլ տենց լավ հիշում ես:
Գ. Օգտվել ես որոնումից ու տենց գտել ես:
Դ. Բախտագուշակն ա ասել:

Հիշեցնեմ, որ սխալ պատասխանելու դեպքում Դուք կորցնում եք… լավ, չասեմ ինչ ես կորցնում, պատասխանի, կիմանաս: :P

Ձեր վերջնական պատասխա՞նը…

ետ թեման ծերից ծեր կարդացել եմ մի քանի շաբաթ առաջ բայց բոլոր գրառումները չի որ հիշում եմ բայց ես մեկը շատ յուրօրինակ ա ու չեմ կարծում որ ետքան շուտ կարելի ա մոռանալ

Դ տարբերակը նույնպես կարելի է համարել ճիշտ:D

Իմ վերջնական պատասխանը ՝ ճիշտ տարբերակը բացակաըում է::D

Kita
18.08.2011, 23:08
ճիշտ եք)

Էլիզե
11.09.2011, 21:06
ճիշտ եք)

Kitty??? դալշե? :))

erexa
23.11.2011, 01:06
Մոծակների հետ ողջ գիշեր սեթևեթելուց հետո մոտավորապես ժամը 5-ին քնեցի...Ժամը 6-ին շունս որոշեց , որ պետք է ինձ արթնացնի(ոչ մի կերպ չեմ կարողանում հասկացնել,որ ես ժամը 8-ին ուզում արթնանալ)...Չգիտեմ ինչպես և չգիտեմ ինչ հագա ու տարա դուրս...բախտս բերեց փողոցում ոչ ոք չկար, այլապես ինձ հոգեբուժարան էին տանելու, քանի որ համ տաբատը, համ բլուզը թարս էի հագել:)...Եկանք տուն, պառկեցի, որ նորից քնեմ ,արթնացա 9.45, իսկ աշխատանքս սկսվումա ժամը 10-ին...Պահարանը բացեցի ,որ սուրճի բաժակ հանեմ ու չգիտես ինչպես մուրաբան թափվեց գլխիս...Մինչև գլուխս լվացի եղավ 10.10...արագ արագ հագնվեցի ու... ու կանգառ չհասած կրունգս կոտրվեց:)Հետ եկա տուն,հայտնաբերեցի,որ տան դուռը հետևիցս չէի փակել,կոշիկս փոխեցի ու հասա կանգառ...ճանապարհին երթուղայինը փչացավ:)երկրորդը նստեցի, 11.15 հասա աշխատանքի:)

Ասում եմ լավա էսօր չմեռա:)

Դե գուշակեցեք: :))

Նաիրուհի
23.11.2011, 01:40
Ես էս գրառումը շատ լավ եմ հիշում։ Ավելին՝ թեման էլ եմ հիշում։ «Լավատեսի անկյունն» էր։ Սկզբում Հարդին հիշեցրեց, որովհետև ինքն էլ կարծեմ մոծակների հետ մի սիրաբանություն էր ունեցել։ Մի խոսքով՝ հասա «կաբլուկի» մասին ու հասկացա, որ սխալ ուղղությամբ եմ գնում։ ;)
Ինչ երկարացնեմ՝ գործի գնացող ակումբցիներից մի քանիսն են էսպես գրում, ու ինձ թվում է՝ սա կոնկրետ ՏՏՏ-ինն է (SSS-ինը, էլի;))։

erexa
23.11.2011, 01:49
Ես էս գրառումը շատ լավ եմ հիշում։ Ավելին՝ թեման էլ եմ հիշում։ «Լավատեսի անկյունն» էր։ Սկզբում Հարդին հիշեցրեց, որովհետև ինքն էլ կարծեմ մոծակների հետ մի սիրաբանություն էր ունեցել։ Մի խոսքով՝ հասա «կաբլուկի» մասին ու հասկացա, որ սխալ ուղղությամբ եմ գնում։ ;)
Ինչ երկարացնեմ՝ գործի գնացող ակումբցիներից մի քանիսն են էսպես գրում, ու ինձ թվում է՝ սա կոնկրետ ՏՏՏ-ինն է (SSS-ինը, էլի;))։

Ճիշտ է, :) հիմա քո հերթն է: :)

erexa
10.12.2011, 04:53
:)) Դե գուշակեցեք :))


Մարդիկ խելագարվում են, այսօր նստեցի տաքսի, թեթև հոտ զգացի և երբ շարժվեցինք մեքենայի մեջ օդ խաղաց և քիչ էր մնում ուշքս գնար:Մարդը կոշիկները հանել էր և մի քանի տարվա նասկիներով գազ, տոռմուզ էր խաղում:
Ոչ բողոքում եմ, ոչ էլ բարոյահոգեբանական լեկցիաներ գրելու հավես ունեմ, միայն թե զարմանում եմ:

VisTolog
10.12.2011, 15:07
Գրառման հղումը չես հանել :P էն կապույտ «չակերտը»:))

Գայլուկնա::Դ


Հեշտ գրառում::))


Իսկ, մասնավորապես, իմ ****ի՞ն է, թե այդ առիթով ինչ կմտածեն տերտերները (վատ բան չմտածեք, աստղանիշների տակ թաքնված է ՏԱՆՁ բառը):


:D:D

Նաիրուհի
10.12.2011, 15:54
Հեշտ գրառում::))


:D:D
Ամենայն հավանականությամբ Rhayader-ն է, բայց... Մի քիչ զուսպ է ախր. կարող է և ինքը չի :think

VisTolog
10.12.2011, 16:16
Ամենայն հավանականությամբ Rhayader-ն է, բայց... Մի քիչ զուսպ է ախր. կարող է և ինքը չի :think

Ինքնա::love

Նաիրուհի
11.12.2011, 14:09
Չյոռռտ պաբերի :angry զարթուցիչները աշխարհի ամենատականք մարդիկ են, բոլորին կախել ա պետք... Ժամը 6.20-ի վրա էի դրել, որ սեմինարից առաջ հասցնեմ լողանալ, սափրվել... Ապուշը 4.20 զանգեց, տականքը...:angry Լրիվ ոչխար են էդ կապիկ զարթուցիչները... Այ դրան ա է պետք Հաագայի դատարան ուղարկել...
:love :D Ո՞ւմ գրառումը կլինի։

erexa
11.12.2011, 16:29
:love :D Ո՞ւմ գրառումը կլինի։

Magic- Mushroomի :think

Magic-Mushroom
11.12.2011, 16:43
Ես չեմ,բայց շատ նման է իմ ոճին եւ ինչպիսի հուշումներ:D 4.20;),տեսնես ով է,կարող է Արսն է:)

Նաիրուհի
11.12.2011, 19:53
Magic- Mushroomի :think


Ես չեմ,բայց շատ նման է իմ ոճին եւ ինչպիսի հուշումներ:D 4.20;),տեսնես ով է,կարող է Արսն է:)

:nea սառն է, սառն է... ;)

Smokie
11.12.2011, 22:37
Գագոն ա՞:)) (Skept-ը)

VisTolog
11.12.2011, 22:43
:love :D Ո՞ւմ գրառումը կլինի։


Հայկօ՞. ինքնա մեկ մեկ իրերին մարդ ասում::)) Բայց բազմակետեր չի դնում:

Նաիրուհի
11.12.2011, 23:19
Գագոն ա՞:)) (Skept-ը)


Հայկօ՞. ինքնա մեկ մեկ իրերին մարդ ասում::)) Բայց բազմակետեր չի դնում:

Հը-ը :nea :P

Rammstein
11.12.2011, 23:33
Կարող ա՞ MWMS-ն ա:

erexa
11.12.2011, 23:33
Հը-ը :nea :P

Արէան :think

Ամպ
11.12.2011, 23:48
:love :D Ո՞ւմ գրառումը կլինի։

Եթե ճիշտ եմ հիշում՝ Chilly-ին էր քնահարամ եղել:

VisTolog
12.12.2011, 00:29
Եթե ճիշտ եմ հիշում՝ Chilly-ին էր քնահարամ եղել:

Իմ մտքով էլ հենց սկզբում ինքը անցավ:

Նաիրուհի
12.12.2011, 00:51
Կարող ա՞ MWMS-ն ա:


Արէան :think
:nea


Եթե ճիշտ եմ հիշում՝ Chilly-ին էր քնահարամ եղել:


Իմ մտքով էլ հենց սկզբում ինքը անցավ:
:aha

Վիստ, սկզբում մտքով անցնելը հաշիվ չի, հաջորդն Ամպն է դնում :)

Ամպ
12.12.2011, 15:34
Կարծում եմ՝ հեշտությամբ կգուշակեք.


-Ողջույն,-ասաց նա:
-Ողջույն,-պատասխանեցի ես:
-Քեզանից նեղացել եմ,-շարունակեց նա:
-Ինչու՞:
-Դու ինձ էլ չես սիրում:
-Ինչի՞ց ենթադրեցիր:
-Դե~, հարյուր տարի է` Կասկադում չես եղել: Ես նայում, նայում եմ, դու չկաս: Տխուր-տրտում հեռանում եմ` հուսով, որ գուցե վաղը կերևաս, բայց միևնույն է, չկաս: Դու ինձ էլ չես սիրում:
-Ես քեզ շատ եմ սիրում:
-Ուրեմն` արի Կասկադ, գիտես չէ՞, էնտեղ իրար շատ մոտ ենք լինում: Արի, քանի ձմեռը չի եկել, ձմռանը այնտեղ ցուրտ է, ու հաճախ ես ինքս չեմ երևում: Արի...
-Կգամ, անպայման կգամ, հենց այսօր, ու մինչև մթնելը կզրուցենք:
-Խոստանու՞մ ես....
-Անպայման:
-Ես կսպասեմ,-ժպտաց նա....

Երեկոյան գնալու եմ Կասկադ` մայրամուտը դիտելու....:)

Շինարար
12.12.2011, 16:58
Գրառումը կամ ստեղծագործությունը ծանոթ չի, բայց մի տեսակ չափից դուրս տարօրինակփոքրիկաղջկական ա:8

Ամպ
12.12.2011, 17:12
Գրառումը կամ ստեղծագործությունը ծանոթ չի, բայց մի տեսակ չափից դուրս տարօրինակփոքրիկաղջկական ա:8

Չէ, ՏարօրինակՓոքրիկԱղջիկը չի, բայց, իրոք, էս գրառումով իրենց ոճերը նման էին:

Dayana
13.12.2011, 00:05
Գրառումը կամ ստեղծագործությունը ծանոթ չի, բայց մի տեսակ չափից դուրս տարօրինակփոքրիկաղջկական ա:8

Լավ էլի Շին, ախր հեչ ՍթրեյնջԼիթլԳըրլը չի։

Նաիրուհի
13.12.2011, 01:23
Համբերությունս չհերիքեց, նայեցի՝ ում գրառումն է։ Բայց դե բնականաբար չեմ ասի :P Ուղղակի հեչ մտքովս չէր անցնի, որ էդ մարդը կլինի, որովհետև ինքը հիմա դրանից շատ տարբեր է գրում :)

Շինարար
13.12.2011, 02:29
Լավ էլի Շին, ախր հեչ ՍթրեյնջԼիթլԳըրլը չի։Ինձ համար նման էր, բովանդակությունը չէ, ձևը, ու որ տեսա, թե ով ա, ինձ համար հեչ նման չէր:8

ivy
13.12.2011, 02:42
Ես գիտեմ ով ա գրել, բայց չեմ ասի :P
Նոր բան գտնել-դնելու հավես չկա :)

erexa
13.12.2011, 02:46
einnA-ի գրառու՞մն ա :think

ivy
13.12.2011, 02:47
Փոշմանեցի :))
Էս իմ Լիլն ա գրել՝ impression-ը. ես իր ակումբային բոլոր գրառումները գիտեմ:

Մեկդ իմ տեղը շարունակեք :)

VisTolog
13.12.2011, 11:05
Աչքիս ընկավ մեկի ստորագրությունը: Ու ընդհանրապես, մարդիկ շատ են սիրում կրկնել՝ «Կանցնի, սա էլ կանցնի»: Է հետո՞… Ասենք թե՝ կանցնի, ուրեմն ի՞նչ: - «Ուրեմն եթե քեզ համար հիմա վատ է, մի տառապիր, վաղը, միևնույն է, լավ է լինելու: Իսկ եթե լավ է, էլի շատ մի ոգևորվի, միևնույն է, վաղը էդ ուրախությունը չես ունենալու:» - Ապագայով ապրող մարդու հոգեբանություն: Ավելի լավը չի, քան անցյալով ապրողի դեպքում: Ախր էս՝ հիմիկվա կյանքը թողած, ինչո՞ւ պիտի սկսեմ ապագայով չափել ներկան: Ես հիմա եմ ապրում, ու հիմա իմ սիրտը կծկվում է ցավից կամ էլ ինձ թվում է, թե շուտով կպայթի ուրախությունից… Հենց էդպես էլ պիտի լինի, կյանքն ա էդպիսին, եթե ապրում ես, ուրեմն պիտի վայելես ամեն մի պահը՝ թե՛ տխուր, թե՛ ուրախ, թե՛ չգիտեմինչ վիճակում: Ինչո՞ւ բաց թողնել զգալու հնարավորությունը, ինչ ա թե՝ «կանցնի»:
Պիտի ապրել, առանց դոգմա դարձնելու այն, որ «կանցնի»: Կամ էլ հենց էն պատճառով, որ անցնելու է:
Որ հետո անցնի էլ, գոնե իմանաս՝ ի՛նչն անցավ:

Նոր տեսա էս գրառումը:

E-la Via
13.12.2011, 11:25
Նոր տեսա էս գրառումը:

Էս գրառումը լավ էլ տպավորվել էր, կարծեմ անկապում էր , բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ով է :

erexa
13.12.2011, 16:30
Kitaի գրառումն ա՞ :think

VisTolog
13.12.2011, 18:10
Kitaի գրառումն ա՞ :think

հը ը

My World My Space
13.12.2011, 19:38
ինչ-որ փշոտ հոտեր եմ առնում էս գրառումից.... :8Կակտուսն ա՞....

Ամպ
13.12.2011, 21:03
Համբերությունս չհերիքեց, նայեցի՝ ում գրառումն է։ Բայց դե բնականաբար չեմ ասի :P Ուղղակի հեչ մտքովս չէր անցնի, որ էդ մարդը կլինի, որովհետև ինքը հիմա դրանից շատ տարբեր է գրում :)


Ինձ համար նման էր, բովանդակությունը չէ, ձևը, ու որ տեսա, թե ով ա, ինձ համար հեչ նման չէր:8

Ճիշտ ա, impression-ը հիմա շատ տարբեր ա գրում, ես էլ տեղադրելուց հետո զգացի, որ գրառումը նախկինում չկարդացած մարդիկ դժվարությամբ կգուշակեն, բայց արդեն տեղադրել էի, համ էլ էդ գրառումը շատ էի հավանել, դրա համար էլ չփոխեցի:

Նոր գրառման հեղինակն էլ, ենթադրենք, Նաիրուհին է, չնայած ինքր, ինչքան նկատել եմ, օժանդակ բայերը ա-յով չի գրում:

VisTolog
13.12.2011, 21:24
ինչ-որ փշոտ հոտեր եմ առնում էս գրառումից.... :8Կակտուսն ա՞....

Ինքնա:

My World My Space
13.12.2011, 21:26
դե էլի դրեք....

Նաիրուհի
13.12.2011, 23:02
դե էլի դրեք....
Դնում եմ։ ։լօվէ գրառում, հապա գուշակեք՝ ումն է :)


Երբ մեր բակով քայլում էի դեպի կանգառ, ամեն ինչ նույնն էր: Ամեն օրվա պես: Լուսամուտներից կախված տանտիկիններ, որ ինձ ճանաչում են, իսկ ես իրենց՝ ոչ: Բակի նստարանին նստոտած, նարդի շրխկացնող ու բլոտ գոռգոռացող պարապ տղամարդիկ: Անտարբեր քայլերս միայն երեք ականի հեծանիվ քշող պուճուր, նկարի պես սիրուն պստոն կարողացավ դանդաղեցնել: Սենց խելոք, դանդաղ քշում էր հեծանիվը քարե պատի երկայնքով, երևի թե՝ տանտիկիններից մեկի աչալուրջ հայացքի ներքո: Մեկ էլ՝ շատ գնաց դեպի պատը ու անիվը դեմ առավ: Ես արդեն ուսի վրայից էի նայում: Անկախ ինձնից կանգնեցի ու շրջվեցի: Մտախոհ նստած հեծանիվին՝ չէր շարժվում: Մոտեցա ու երրորդ մասցուն վայել ճկունությամբ պպզեցի հեծանիվի կողքին.
- Օգնե՞մ, պստ, - ժպտացի:
Պայծառ աչիկներով նայեց ուղիղ աչքերիս ու գլուխը հաստատական շարժեց:
Անիվը թեքեցի պատից հեռու:
- Դե քշի, համով:
Մի թիզ միս ու արյունը ինձ ժպտաց երբևիցե տեսածս ամենաջերմ ու հմայիչ ժպիտով ու նույն մտախոհ տեսքով շարունակեց իր ճամփորդությունը:

Նույնիսկ ֆիզիկական ցավս մոռացա որոշ ժամանակ:
:love

My World My Space
13.12.2011, 23:06
Դնում եմ։ ։լօվէ գրառում, հապա գուշակեք՝ ումն է :)




դե պստ-ը Գալաթեական բառ ա.... միանշանակ

Ռուֆուս
13.12.2011, 23:07
Գալաթեան է

Նաիրուհի
13.12.2011, 23:45
դե պստ-ը Գալաթեական բառ ա.... միանշանակ


Գալաթեան է
Ըհը´...
Հո՞վ։ Դիր։

My World My Space
14.12.2011, 00:02
դրեց...


Հոգնել եմ անվերջ հոգ տանելուց:

Շատ հաճախ սեփական ցանկությամբ սկսում եմ հոգ տանել այս կամ այն մարդու մասին, ու շատ շուտ հասկանում եմ, որ այն վերածվել է արդեն մի պարտականության, որից արդեն չեմ կարող խուսափել:
Իսկ մարդիկ, հաճախ նման են այն անկուշտ փիսոներին, որոնց երբ մի երկու անգամ հաց ես տալիս, սկսում են ամեն քեզ տեսնելուց աղիողորմ մլավելով պտտվել կողքերդ, ու արդեն չգիտես ինչ անել....
Ուֆ
Հոգնել եմ...
Ամենավատն էն ա որ էդքանից հետո մարդիկ նաև փիսոների պես ճանկ գցել գիտեն...

Նաիրուհի
14.12.2011, 00:08
դրեց...

Էս քո գրածը չէ՞ր, Հով :8 :think

My World My Space
14.12.2011, 00:08
Էս քո գրածը չէ՞ր, Հով :8 :think

դե դիր.... :P

Նաիրուհի
14.12.2011, 01:24
Թե ես խի՞ եմ էսքան ծուռթաթ: :(Փոքր ժամանակվանից ջարդող-փշրող բրիգադից ոնց որ լինեմ: Նոր ամոթից այնքան էի կարմրել, որ ականջներիս վառվելը զգում էի:
Նստեցի ավտոբուս, չգիտես ինչու որոշեցի գնամ ամենադիմացի ազատ նստարանին նստեմ: Ձողերից բռնվելով առաջանում եմ: Համարյա հասել էի, մեկ էլ ձեռքով հո չտվեցի իմ ուզած նստարանի ետևի նստարանին նստած մարդու ակնոցին: Ակնոցը քթից թռավ, ընկավ դիմացի նստարանին, մի ապակին էլ դուրս թռավ շրջանակից: Էդ խեղճ մարդն էլ նեղացած նայում ա վրաս. մի աչքը մյուսից փոքր, կարմրած, ակնհայտ ա, որ խնդիրներ ունի տեսողության հետ: Հավաքեցի ակնոցն ու ապակիները, տվեցի իրան, ներողություն խնդրեցի մի քանի անգամ, բայց դե էլ ի՞նչ. քիթը ավիրեցի, թե ներեցեք: :(
Անցյալ անգամ էլ ճաշարանում ընկերոջս հետ եկանց նստեցինք երկու ամերիկուհիների կողքին: Սկուտեղներիս ջուր էր դրված: Երկու րոպե չանցած՝ ձեռքով տվեցի, ջուրը թափեցի կողքիս աղջկա գոգը: Ահավոր ջղայնացավ, կարմրեց, նայում ա վրաս: Դե ես էլ ի՞նչ անեմ, հազար անգամ ապուշի պես «sorry» ու «excuse me» ասեցի, վերջը միանգամից իրեն տիրապետեց խեղճը, ժպտաց ու ասաց «that's okay»:
Արդեն այնքան հայտնի եմ դարձել իմ ջարդել-փշրելով, որ անցյալ անգամ էլի հաց ուտեցլուց ընկերս պատահաբար շուռ տվեց իր ջրով բաժակը, ու ինձ ասում ա. «Արա *****, էլի՞ դու ջուրը թափեցիր»: :esim Ձեռքերս կապե՞մ, նոր քայլե՞մ:


Ո՞վ է մեր ծուռթաթ ակումբցին :)

Շինարար
14.12.2011, 01:31
Արսը չի՞:(

Նաիրուհի
14.12.2011, 01:45
Արսը չի՞:(
Արսն է :)

Շինարար
14.12.2011, 02:01
Արսն է :)Շուքռան, անկեղծ ասած՝ հիշում էի, բայց վախեցա՝ սխալված լինեմ:oy


Երբ երջանիկ մարդիկ կան շուրջդ, ինքդ էլ ես վարակվում այդ հիվանդությամբ: Երջանիկ մարդիկ զարմանալիորեն չեն կարողանում իրենց կողքին իրենցից պակաս երջանիկների տեսնել, ուստի ամեն ինչ անում են սիրելի մարդկանց երջանկացնելու համար: Ու երջանիկ մարդիկ աշխարհի ամենաբարի մարդիկ են... :love
Ինձ վրա երջանկությունը գրոհում է միանգամից երկու ճակատով. հետաքրքիր է՝ ինչքա՞ն կդիմանամ... :think

Դե գուշակեք:)

ars83
16.12.2011, 18:17
Թույլ տամ ինձ ենթադրել, որ Ֆոտոնն է։
Շինո, «շուքռան» ի՞նչ ա։

VisTolog
16.12.2011, 18:35
Նաիրուհի՞

Շինարար
16.12.2011, 19:15
Թույլ տամ ինձ ենթադրել, որ Ֆոտոնն է։
Շինո, «շուքռան» ի՞նչ ա։
Շնորհակալություն, Արս ջան, մեկ-մեկ տեսեք-տեսեք եմ անում, թե ես էլ օտար լեզու գիտեմ:))

Նաիրուհի՞Ապրես, Վիստ, դե հիմա քո հերթն ա:)

VisTolog
16.12.2011, 20:08
Խնդրեմ:


Մի քիչ կիսալավատեսական գրառում:

Նոր երազանք ունեմ. անտենա եմ ուզում ունենամ, ինքը լինի մե՜ծ թասով, ու դրված լինի ազատ դաշտում: Ես նստեմ իրա ստվերի տակ ու լսեմ իմ հեռախոսի վաղուց հնացած ու ինձ ձանձրացրած երգերը: Մեկ մեկ էլ թող դիմացովս կովեր անցնեն (միօրինակությունն էլ մի բան չի) :))
Գլխումս ոչ մի միտք չի լինի, դատարկություն, ավելի ճիշտ ազատություն:

Գիտեմ, մանրից գժվում եմ :pardon

Էլիզե
16.12.2011, 20:57
ըըըը.... Հարդ.... :esim

VisTolog
16.12.2011, 21:15
ըըըը.... Հարդ.... :esim

Չէ: Մի քիչ Հարդականա, բայց ինքը չի:

Arpine
16.12.2011, 21:19
H.a.y.k.o՞ :esim

VisTolog
16.12.2011, 21:22
H.a.y.k.o՞ :esim

Ոչ:

Հայուհի
16.12.2011, 21:24
Խնդրեմ:

Վելվետը չի՞ :))

VisTolog
16.12.2011, 21:38
Վելվետը չի՞ :))

Չի::P

Հայուհի
16.12.2011, 21:42
Դատա՞րկ :8

VisTolog
16.12.2011, 21:47
Դատա՞րկ :8


Չէ էլի վայ::))

Smokie
16.12.2011, 23:23
Կարող ա՞ Կակտուսիկն ա:8

CactuSoul
16.12.2011, 23:52
Կարող ա՞ Կակտուսիկն ա:8
Չէ, հաստատ ես չեմ:

Ես էլ եմ ուզում գուշակել, ավելի ճիշտ՝ հիշել, որովհետև կարդացել եմ սա հաստատ, բայց ով էլ որ մտքովս անցնում է, հենց ինքս միանգամից բացառում եմ:
Լավ, մի տարբերակ ասեմ ամեն դեպքում (չնայած՝ դժվար ինքը լինի). impressio՞n:}

My World My Space
17.12.2011, 00:15
Գրողը տղայա, միանշանակ.....

VisTolog
17.12.2011, 00:22
Չէ, հաստատ ես չեմ:

Ես էլ եմ ուզում գուշակել, ավելի ճիշտ՝ հիշել, որովհետև կարդացել եմ սա հաստատ, բայց ով էլ որ մտքովս անցնում է, հենց ինքս միանգամից բացառում եմ:
Լավ, մի տարբերակ ասեմ ամեն դեպքում (չնայած՝ դժվար ինքը լինի). impressio՞n:}

Լիլին սենց ցանկություն ունենալուց չեմ պատկերացնում::}

erexa
17.12.2011, 01:10
Skeptic :think

CactuSoul
17.12.2011, 01:14
Լիլին սենց ցանկություն ունենալուց չեմ պատկերացնում::}
Ես մենակ հիշում եմ, որ կարդալիս զարմացել էի, հեղինակից նման գրառում չէի սպասի, մանավանդ կովերի հատվածը: Բայց հավես էր մի տեսակ:8
Մի հատ էլ ֆանտաստիկ տարբերակ՝ Ռուֆուս:}

VisTolog
17.12.2011, 01:16
Skeptic :think


Ես մենակ հիշում եմ, որ կարդալիս զարմացել էի, հեղինակից նման գրառում չէի սպասի, մանավանդ կովերի հատվածը: Բայց հավես էր մի տեսակ:8
Մի հատ էլ ֆանտաստիկ տարբերակ՝ Ռուֆուս:}

Ճիշտն ասած ես էլ հեղինակից չէի սպասում::}

Ոչ:

CactuSoul
17.12.2011, 01:30
Ճիշտն ասած ես էլ հեղինակից չէի սպասում::}

Ոչ:

Դե լավ, չսպասել՝ չսպասել ա, լրիվ անհավանական տարբերակ ասեմ. ars83 :)):pardon

VisTolog
17.12.2011, 01:42
Դե լավ, չսպասել՝ չսպասել ա, լրիվ անհավանական տարբերակ ասեմ. ars83 :)):pardon

Ասինք չէ էլի::))

erexa
17.12.2011, 01:47
Ասինք չէ էլի::))

Դե գոնե ասա աղջիկ ա թե՞ տղա :)

VisTolog
17.12.2011, 01:48
Դե գոնե ասա աղջիկ ա թե՞ տղա :)

Արդեն ասել են:


Գրողը տղայա, միանշանակ.....

ars83
17.12.2011, 02:33
Գլխին ալեհավաք, կողքը կովեր... Ռուֆուսին կսազեր։ Բայց ախր նա «անտեննա» կգրեր, է։ Ինքը չի՞։

Rammstein
17.12.2011, 02:52
Խնդրեմ:


Մի քիչ կիսալավատեսական գրառում:

Նոր երազանք ունեմ. անտենա եմ ուզում ունենամ, ինքը լինի մե՜ծ թասով, ու դրված լինի ազատ դաշտում: Ես նստեմ իրա ստվերի տակ ու լսեմ իմ հեռախոսի վաղուց հնացած ու ինձ ձանձրացրած երգերը: Մեկ մեկ էլ թող դիմացովս կովեր անցնեն (միօրինակությունն էլ մի բան չի) :))
Գլխումս ոչ մի միտք չի լինի, դատարկություն, ավելի ճիշտ ազատություն:

Գիտեմ, մանրից գժվում եմ :pardon

Կարող ա՞ Հայկօն ա:

ars83
17.12.2011, 03:01
Հիմա էլ սկսեցի կասկածել, որ Rammstein-ն ա: :)) Ես էս գրառումը կարդացել եմ, ինձ թվում ա:

Magic-Mushroom
17.12.2011, 03:12
Կարող է Ռայդերն է:D

Նաիրուհի
17.12.2011, 03:24
Գայլ, Միքո, Լորդ-էս եռյակից է ըստ իս, ավելի ճիշտ՝ առաջին երկուսից մեկը։ :think
Վիստը իրենցից կդներ հաստատ։

VisTolog
17.12.2011, 12:47
Գայլ, Միքո, Լորդ-էս եռյակից է ըստ իս, ավելի ճիշտ՝ առաջին երկուսից մեկը։ :think
Վիստը իրենցից կդներ հաստատ։

Չէ, Գելը տենց բան չէր գրի: Դե Լորդի մասին չասեմ...:D


Մի քիչ կիսալավատեսական գրառում:

Նոր երազանք ունեմ. անտենա եմ ուզում ունենամ, ինքը լինի մե՜ծ թասով, ու դրված լինի ազատ դաշտում: Ես նստեմ իրա ստվերի տակ ու լսեմ իմ հեռախոսի վաղուց հնացած ու ինձ ձանձրացրած երգերը: Մեկ մեկ էլ թող դիմացովս կովեր անցնեն (միօրինակությունն էլ մի բան չի) :))
Գլխումս ոչ մի միտք չի լինի, դատարկություն, ավելի ճիշտ ազատություն:

Գիտեմ, մանրից գժվում եմ :pardon


:beee



Բայց լավ գրառում էր, մի քանի ակումբցու ոճ էր պարունակում իրա մեջ::))

Նաիրուհի
17.12.2011, 14:14
Բայց լավ գրառում էր, մի քանի ակումբցու ոճ էր պարունակում իրա մեջ::))

Ըհը´, ընտիր ընտրություն էր։ Բայց ես ավելի շատ Գայլին էի հակված :oy


Հմմմ , մարդկանց մի տիպ կա որոնց մասին պիտի գրվի, ու ստեղ՝ քանի որ Ակումբում շատ են տենց մարդիկ, ու էս մի 2 տարվա մեջ ավելի են շատացել, ուրեմն ինչ էի ուզում ասեի, հա՛ , մարդկանց մի տեսակ կա, որ իրանց թվում ա իրանք դեմք են , իրանք ուղղակի համոզված են դրանում, բայց ցավոք սրտի մենակ իրանք են մտածում տենց, ուրիշ ոչ մեկ իրանց այդ կարծիքը չի կիսում, իսկ իրենք համոզված են ու համոզված:(, իրականում միջակություն վիՋագ ա, ու խնդալու են մեկ ու մեջ, հաճախ էլ խնդցվում ա էտ առիթով, մեկ մեկ խմած ու ջղային ժամանակ նեռվայնացնում ա դա, բայց նենց օբշիով նորմալ ա, տենց մարդիկ էլ են պետք էս աշխարհին երևի...
Գրել եմ , գրածս կարդում եմ ու զարմանում, ախր հա էլ էղել ա էտ վիճակը, ինչի են հիմա աչքս խցկվում:think, փաստորեն հենց դեպրեսվում եմ սկսում եմ նկատել երևույթներ ու դեմքեր որոնց առաջ չէի նկատում:(, լավ չի, լավ չի որ տենցը դուրս էկա, ես էլ մտածում էի ես դեմք եմ :))

VisTolog
17.12.2011, 14:39
Պատահաբար Յոժը չի՞

My World My Space
17.12.2011, 16:58
Մեռնեմ, թե էս Երոն չի.... :lol




իրականում միջակություն վիՋագ ա, ու խնդալու են մեկ ու մեջ, հաճախ էլ խնդցվում ա էտ առիթով, մեկ մեկ խմած ու ջղային ժամանակ նեռվայնացնում ա դա, բայց նենց օբշիով նորմալ ա, տենց մարդիկ էլ են պետք էս աշխարհին երևի...

VisTolog
17.12.2011, 17:28
Պատահաբար Յոժը չի՞


Նոր կարդացի ու չեմ հասկանում խի եմ Յոժին ասել::D:D

Աչքիս ուրիշ գրառում եմ կարդացել::think

Էլիզե
17.12.2011, 18:30
Ռա՞ֆ... տո եսծ Ժունդիայի... :8

Նաիրուհի
17.12.2011, 23:03
Պատահաբար Յոժը չի՞
հը-ը

Ռա՞ֆ... տո եսծ Ժունդիայի... :8
:nea


Մեռնեմ, թե էս Երոն չի.... :lol

Հովոն թաց տեղ պառկողը չի, մինչև չիմանա, նման արտահայտություն չի անի :angry

Arpine
30.12.2011, 00:35
Ըհը´, ընտիր ընտրություն էր։ Բայց ես ավելի շատ Գայլին էի հակված :oy


Մի քիչ John-ի ոճնա.

Arpine
13.01.2012, 01:51
Միշտ երազել եմ երազում հասկանալ, որ երազում եմ:D:)
ՈՒղղակի հենց հասկանում եմ` արթնանում եմ :)

Դե ժող ո՞ւմ գրառումնա

Rammstein
13.01.2012, 02:20
Դե ժող ո՞ւմ գրառումնա

Էս ձեւի «ՈՒ»-ն Վիստին ա հիշացնում, բայց էլի մարդիկ կլինեն, որ տենց են գրում, ուղղակի հիմա չեմ հիշում: Համենայն դեպս Վիստի անունն եմ ասում… չնայած ինքը ժպտացող սմայլիկ, էն էլ երկու հատ դժվար դներ: :think

VisTolog
13.01.2012, 10:52
Դե ժող ո՞ւմ գրառումնա

Մանու՞լ::}

Arpine
13.01.2012, 12:41
Մանու՞լ::}

:}


Էս ձեւի «ՈՒ»-ն Վիստին ա հիշացնում, բայց էլի մարդիկ կլինեն, որ տենց են գրում, ուղղակի հիմա չեմ հիշում: Համենայն դեպս Վիստի անունն եմ ասում… չնայած ինքը ժպտացող սմայլիկ, էն էլ երկու հատ դժվար դներ: :think

ըհը :aha , Վիստն ա (http://www.akumb.am/showthread.php/37457-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82-%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB%D5%AF-%D5%AD%D5%A5%D5%AC%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4?p=1360701&highlight=%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82+%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB%D5%AF+%D5%AD%D5%A5%D5%AC%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D 5%B4#post65), փաստորեն իրոք 2 հատ ժպտացող սմայլիկ չէր դրել, շփոթել եմ;

Հիմա քո հերթն ա:)

Rammstein
13.01.2012, 14:10
փաստորեն իրոք 2 հատ ժպտացող սմայլիկ չէր դրել, շփոթել եմ;

:nono
Հիշեցնեմ, որ մեջբերված հատվածը պիտի լինի լրիվ նույնական օրիգինալի հետ:
Չեմ ուզում, որ էս թեման իմ համար վերածվի զուտ մոդերատորական պարտականություն ու ամեն գրառում տեղադրվելուց հետո ստիպված որոնեմ, օրիգինալը գտնեմ, որ համեմատեմ, տեսնեմ ճի՞շտ է մեջբերված, թե՞ ոչ:;)


Դե գուշակեք: Գրառումը «Ի՞նչ կանեիք, եթե մի օրով դառնայիք Ակումբի ադմին» թեմայից ա: Ասում եմ, թե չէ կարող ա շատ բարդ լիներ::)

Մի քանի հոգու կարգելափակեի։ Իմ կարծիքին դեմ արտահայտվողներին։ Մանավանդ քաղաքականությունում։ Երկու վարկյանում։

Varzor
13.01.2012, 14:27
Դե գուշակեք: Գրառումը «Ի՞նչ կանեիք, եթե մի օրով դառնայիք Ակումբի ադմին» թեմայից ա: Ասում եմ, թե չէ կարող ա շատ բարդ լիներ::)
Տրիբուն?

Rammstein
13.01.2012, 14:51
Տրիբուն?

Չէ:

Dayana
13.01.2012, 20:06
Ռամշտ, էս մեր Աստղը չի՞:

Rammstein
13.01.2012, 20:26
Ռամշտ, էս մեր Աստղը չի՞:

Չէ, Դայ ջան: :)

erexa
15.01.2012, 19:27
Դե գուշակեք: Գրառումը «Ի՞նչ կանեիք, եթե մի օրով դառնայիք Ակումբի ադմին» թեմայից ա: Ասում եմ, թե չէ կարող ա շատ բարդ լիներ::)

Mephistopheles :think

Rammstein
16.01.2012, 00:25
Mephistopheles :think

Ինքն էլ չի: Աչքիս շատ բարդ բան ե՞մ դրել… :D

CactuSoul
16.01.2012, 03:11
Ինքն էլ չի: Աչքիս շատ բարդ բան ե՞մ դրել… :D
Chu՞k :D

Rammstein
16.01.2012, 03:35
Chu՞k :D

Ոչ: :)

Ախր նենց էլ մարդ ա գրողը, որ մի փոքր էլ հուշեմ, կստացվի` սաղ ասեցի: Լավ, որ հուշում պետք լինի, ասեք, ժող: :))

Smokie
16.01.2012, 09:56
Վարզո՞ր:))

Rammstein
16.01.2012, 12:18
Վարզո՞ր:))

Չէ էլի, նյետ: :))

Varzor
16.01.2012, 21:21
Վարզո՞ր:))
:D
Ուզում էիր ասել, որ ես իմ գրառումը չեմ ճանաչել?
հաստատ իմը չի` շատ կարճ է :))

Varzor
16.01.2012, 21:22
Ոչ: :)
Ախր նենց էլ մարդ ա գրողը, որ մի փոքր էլ հուշեմ, կստացվի` սաղ ասեցի: Լավ, որ հուշում պետք լինի, ասեք, ժող: :))
Քանի որ ակումբում փնտրելը ամբողջ հետաքրքրությունը հարամ է անում, ապա խնդրում եմ` հուշում :)

Rammstein
16.01.2012, 22:41
Քանի որ ակումբում փնտրելը ամբողջ հետաքրքրությունը հարամ է անում, ապա խնդրում եմ` հուշում :)

Կարծում եմ` հուշումս էլ ամեն ինչ հարամ կանի :D, բայց հուշեմ, CactuSoul-ը մոտիկ էր: :pardon

Varzor
17.01.2012, 12:52
Կարծում եմ` հուշումս էլ ամեն ինչ հարամ կանի :D, բայց հուշեմ, CactuSoul-ը մոտիկ էր: :pardon
:think
Ինքը հիմա ադմին ա?
Եթե չէ, ինձ թվյում է HDA-ն է:

Rammstein
17.01.2012, 14:56
:think
Ինքը հիմա ադմին ա?
Եթե չէ, ինձ թվյում է HDA-ն է:
hda-ն ճիշտ պատասխանը չէ:

VisTolog
17.01.2012, 15:00
Artgeo?:D

Rammstein
17.01.2012, 15:51
Artgeo?:D

Վերջապես… Այո:

VisTolog
17.01.2012, 15:54
Վերջապես… Այո:

Հեչ էլ հեշտ չէր::P

Վարզորի հարցից սկսեցի Արթի ուղղությամբ մտածել ու սկսեցի ինչ-որ բաներ հիշել:

Գնամ գրառում գտնեմ::ՃՃ

VisTolog
17.01.2012, 16:19
ըհը


Ակումբի Կրոն բաժինը միշտ շրջանցում եմ, բայց մեկ մեկ գայթակղությանը չեմ դիմանում ու բացում կարդում եմ: Մոլեռանդ քրիստոնյաների մի քանի գրառում կարդալուց հետո ներվայնանում եմ ու թեման փակում ու լրջորեն սկսում եմ մտածել սատանիստ դառնալու մասին....

Quyr Qery
17.01.2012, 16:59
Ես գիտեմ, բայց չեմ ասի: Իրա համարյա բոլոր գրառումները կարդում եմ, համ էլ տենց բան 2 հոգի էին կարող ասել, մեկը վաղուց է սատանիստ, մյուսն էլ ինքը: :B

Rammstein
17.01.2012, 18:48
Երկու հոգու վրա եմ կասկածում, բայց քանի որ մեկի անուն կարամ տամ` Aniwa՞R:

Quyr Qery
17.01.2012, 20:14
Երկու հոգու վրա եմ կասկածում, բայց քանի որ մեկի անուն կարամ տամ` Aniwa՞R:

Հուսով եմ Վիսթը ինձ կների, չէ Ռամշ, ինքը չի: :P

Rammstein
17.01.2012, 21:05
Հուսով եմ Վիսթը ինձ կների, չէ Ռամշ, ինքը չի: :P

Մնում ա Leo Negri-ն: :think

Եթե ինքն էլ չեղավ, ուրեմն` :o:

VisTolog
17.01.2012, 21:09
Մնում ա Leo Negri-ն: :think

Եթե ինքն էլ չեղավ, ուրեմն` :o:

Ես նույնիսկ մտածում եմ Քերրին էլ ա սխալ հիշում:

Ամեն դեպքում Ռամշ, քո նախորդ գրածից ավելի հեշտ չի::D

Quyr Qery
17.01.2012, 22:51
Ես նույնիսկ մտածում եմ Քերրին էլ ա սխալ հիշում:

Ամեն դեպքում Ռամշ, քո նախորդ գրածից ավելի հեշտ չի::D
Իսկականից կարող է ես էլ եմ սխալ հիշում? Մեջս կասկած քցեցիր, բայց չէ է, ախր ... Ռուֆը չի? էդ ինքը չի սիրում կրոն բաժնի կռիվները, ու բացի դրանից էլ իրա համարյա բոլոր գրառումները փնտրում ու կարդում եմ::think

Rammstein
17.01.2012, 23:37
Ես նույնիսկ մտածում եմ Քերրին էլ ա սխալ հիշում:

Ամեն դեպքում Ռամշ, քո նախորդ գրածից ավելի հեշտ չի::D

Լավ, մի հատ ռեստարտ լինեմ: Կարող ա՞ Elmo-ն ա:

VisTolog
17.01.2012, 23:42
Իսկականից կարող է ես էլ եմ սխալ հիշում? Մեջս կասկած քցեցիր, բայց չէ է, ախր ... Ռուֆը չի? էդ ինքը չի սիրում կրոն բաժնի կռիվները, ու բացի դրանից էլ իրա համարյա բոլոր գրառումները փնտրում ու կարդում եմ::think

ոչ


Լավ, մի հատ ռեստարտ լինեմ: Կարող ա՞ Elmo-ն ա:

ոչ

Rammstein
17.01.2012, 23:46
Վիստ, իսկ կարող ա՞ դու ես: :))

Արևհատիկ
17.01.2012, 23:48
Ժունդիայի՞ :think

VisTolog
18.01.2012, 00:41
Վիստ, իսկ կարող ա՞ դու ես: :))

:D Չէ, բայց իմ մոտ էլ են տենց ցանկություններ առաջանում:

Լավ դե, ինչ արած, Ռուֆնա::beee Քերրին որ գոնե նամակով գրեր, սենց չէր լինի:

Rammstein
18.01.2012, 03:26
:D Չէ, բայց իմ մոտ էլ են տենց ցանկություններ առաջանում:

Լավ դե, ինչ արած, Ռուֆնա::beee Քերրին որ գոնե նամակով գրեր, սենց չէր լինի:

Աաաաա, ախր հիշում եմ, որ կարդացել էի էդ գրառումը, բայց ոնց էր գլխիցս թռել հեղինակը:
Ասում են` լեննականցի լեննականցու վիձիտ իզ դալեկա: :D

Quyr Qery
18.01.2012, 14:49
Աաաաա, ախր հիշում եմ, որ կարդացել էի էդ գրառումը, բայց ոնց էր գլխիցս թռել հեղինակը:
Ասում են` լեննականցի լեննականցու վիձիտ իզ դալեկա: :D
100% Ռամշ ջան: :P Գիտեի չէ, որ Ռուֆն է, բայց որ Վիստը ասեց չէ, զարմացա: :8 Չեմ խաղում, իմ հերթն էր դնելու::(

Rammstein
18.01.2012, 18:32
Չեմ խաղում, իմ հերթն էր դնելու::(

Քո հերթն ա, դիր: :)

Quyr Qery
19.01.2012, 16:52
Քո հերթն ա, դիր: :)

Մերսի :oy :)
Դե ասեք ու?մն է: Իրա ոճը գուշակելը շատ հեշտ է, մենակ ինքը տենց ոճ ունի:



Ընգեր, բայց դու շատ շուստռի տղա ես… չես հավատում, բայց այնուամենայնիվ քեզ ապահովագրում ես… ամեն դեպքում էլ լավ վերջաբան է… ես պրոբլեմ չունեմ քո էս դիրքորոշման հետ, բայց աչքիս տերը քեզ ծծմբի լիճն ա ուղղարկելու…

Rammstein
19.01.2012, 16:57
Մերսի :oy :)
Դե ասեք ու?մն է: Իրա ոճը գուշակելը շատ հեշտ է, մենակ ինքը տենց ոճ ունի:

Մեֆն ա՞:

Quyr Qery
19.01.2012, 17:24
Մեֆն ա՞:
Բա էլ ով::B բայց չեմ խաղում, իՆչի տենց մեկից: :(

Rammstein
19.01.2012, 17:56
իՆչի տենց մեկից: :(

Ինքդ ասեցիր, որ շատ հեշտ ա: :))

Իմ հերթը զիջում եմ, ով կուզի, թող դնի:

Smokie
19.01.2012, 19:52
Ես կդնեմ:oy
իհարկե ավելի հեշտ ա իմանալ ինչը կուրախացնի երեխուն նվերի հարցում, բայց մինչև գտա "երազանք_խաղալիքը" իմը ինձ հասավ... բայց դե հիմա արդեն գիտեմ ինչ ա bakugan-ը քանի որ հետևից քարշ եմ եկել քաղաքի մի ծայրից մյուս ծայրը, որ գտնեմ... իրիկունը շուտ գա էսօր գնամ ուրախացնեմ փոքր ավազակին :)
հ.գ. բայց մեր սերունդը ինչ դաժան մանկություն ա ունեցել :))

Դե՞

Ժունդիայի
19.01.2012, 19:53
Afr Shah-ն ա՞

Smokie
19.01.2012, 20:03
Միանգամից:o

Դե Ռաֆ, քեզ տեսնենք:))

VisTolog
19.01.2012, 20:09
Միանգամից:o

Դե Ռաֆ, քեզ տեսնենք:))

Բա bakugan բառը բացի Աֆրիկայից որտե՞ղ պիտի օգտագործեին::D:D

Ժունդիայի
19.01.2012, 21:29
... մեկ էլ մեկը եկավ ու, հոպ, էն նախորդի բացած գծով ուղիղ նշանակետին. ճարպիկ է կամ բախտը բերում է, մեկ էլ էլի մի ուրիշը եկավ ու, թու՜, մենակ իր նոր ճակատագրի հետ (էնքան հետաքրքիր ա էս տեսակ կաթիլին հետևելը):


Իրա գրառումները երևի միակն են, որից ջանս փշաքաղվում են:

Կաթիլ
19.01.2012, 22:11
Իրա գրառումները երևի միակն են, որից ջանս փշաքաղվում են:


Գալաթեա ?

Ժունդիայի
19.01.2012, 22:22
Գալաթեա ?

Չէ, Գալաթեան չի:

Արևհատիկ
19.01.2012, 23:11
Իրա գրառումները երևի միակն են, որից ջանս փշաքաղվում են:
einna? :))
Բայց, գրառումը կիսատ ես չէ դրել?

Ժունդիայի
20.01.2012, 00:06
einna? :))
Բայց, գրառումը կիսատ ես չէ դրել?

Ահա, ainnA-ն ա …

Արևհատիկ
20.01.2012, 00:23
Էս գրառումը ինձ մոտ էնքան լավ է տպավորվել, որ մտածում եմ մյուսներն էլ հեշտ կգուշակեն: Փորձենք ;)


Հեչ դեղձը առանց կտրել կերել եք? Հասած, քաղցր…Հյութը սահումա ձեռքերովդ ու հասնում մինչև արմունկներդ…Սիրտդ կանգնումա, անդուր զգացողությունա մի տեսակ,բայց մեկա ուտում ես,որովհետև ինքը համովա ու քաղցր…Հետո երբ ուտում վերջացնում ես, հիշում ես, որ թևերդ կեղտոտ են ու շիրայոտ,սկսում ես բողոքել ,թե ինչի չկտրեցի նոր ուտեի,կամ թե ինչի կերա…
Դեղձն ուտելուց առաջ երկար մտածեք…ձեր փոխարեն ձեր ձեռքերը ոչ ոք չի լվանալու

Ժունդիայի
20.01.2012, 00:28
Էս գրառումը ինձ մոտ էնքան լավ է տպավորվել, որ մտածում եմ մյուսներն էլ հեշտ կգուշակեն: Փորձենք ;)

ՏՏՏ-ն է՞

Արևհատիկ
20.01.2012, 09:00
ՏՏՏ-ն է՞
:aha
Այո:

Ժունդիայի
20.01.2012, 18:29
Մեկն ու մեկդ կարող եք իմ փոխարեն գրառում տեղադրեք:

VisTolog
20.01.2012, 18:42
Արեց


2 ժամվա ընթացքում երկրորդ գրառումը անկապում:o, սենց գնա վայթեմ ես խելքս էլ թռցնեմ... վերջնականապես:)), մտածում եմ տեսնես ես քանի դիմակ ունեմ:think, արդեն խառնել եմ որն ա դիմակ որը ես, սաղ խառնվել ա իրար դառել ա դիմակահանդԵՍ, ես էլ համ էլ հանդիսատես:8, չէ ցնդվում եմ իրոք:)), վայթեմ էլի խաղում եմ..., նույնիսկ ես գրելուց՝ որ իրականում տենց լիներ չէի գրի, բայց իրականում տենց ա ախր, ուրեմն ֆեյսիս գրածը սիգարետի ծխի պահով ճիշտ էր, չէէէէ ֆսյո տկի խաղում եմ...:))
Հ.Գ Բյուր ձեր գժանոցում հենց տեղ ազատվի խաբար արա:8

Ֆոտոն
21.01.2012, 02:27
Ջո՞ն

CactuSoul
21.01.2012, 03:55
Երո :think

VisTolog
21.01.2012, 11:45
Երո :think

Ինքնա:

CactuSoul
21.01.2012, 14:20
Դե գուշակեք:P.


Էսօր երթուղայինի վարորդը շումախերություն էր անում, մեկ էլ ճանապարհին մի տատիկ հայտնվեց, ու հուսահատ թեւերն էր թափահարում, որ մեր քաջ տղան կանգնեցնի մետաղյա նժույգին: Վերջինիս դա հաջողվեց բավականին ուշ, տատիկից ահագին հեռու, ու շնչակտուր տատիկը մի կերպ վազելով եկավ-հասավ: Նազանիությունն անցյալում թողած ոտքը մի կերպ բարձրացրեց, դրեց աստիճանին ու մինչ մյուսի հարցերն էր լուծում, էդ նեղ պահին որոշեց վարորդի պորտը տեղը դնել.
- Տղա ջան, որ էդքան կանգնեցնում էի, ինչի՞ ժամանակին չպահեցիր...
- Տատի ջան, նենց էիր ձեռով անում, ինձ թվաց բարի ճանապարհ ես մաղթում:

:D

Valentina
21.01.2012, 15:54
Վիստը չի?

Ֆոտոն
21.01.2012, 16:39
My world my space -ն ա՞:

CactuSoul
21.01.2012, 18:58
Վիստը չի?
Ոչ:

My world my space -ն ա՞:
Ոչ:

Ameli
21.01.2012, 20:13
Յունիվերսն է՞

Meme
21.01.2012, 20:26
կարդացել եմ, ու էնքաան ծանոթա՜:think....ինձ թվումա՜

Շինանրա՞ր...

կամ

Լե՞ո...

CactuSoul
22.01.2012, 02:22
Յունիվերսն է՞
Ոչ:

կարդացել եմ, ու էնքաան ծանոթա՜:think....ինձ թվումա՜

Շինանրա՞ր...

կամ

Լե՞ո...
Ոչ:

:)

VisTolog
22.01.2012, 18:11
Դե գուշակեք:P.

Ռա՞մշ

Rammstein
22.01.2012, 18:59
Չէ, ես չեմ, Վիստ: Բայց էս գրառումը լավ եմ հիշում, մենակ հեղինակին չեմ հիշում: :))

Կարող ա՞ Հարդն ա:

CactuSoul
22.01.2012, 19:07
Ռա՞մշ
Ոչ:

Valentina
22.01.2012, 19:08
Chilly ?

CactuSoul
22.01.2012, 19:26
Կարող ա՞ Հարդն ա:
Ոչ:

Chilly ?
Ոչ:

:)

Smokie
12.04.2012, 21:36
Վերջին դրվածը դեռ գուշակված չի՞, ես էլ ասեմ խի՞ ա թեման կանգնել...

Կակտուս ըսիգ Ջոնն է՞:think

CactuSoul
22.04.2012, 14:43
Կակտուս ըսիգ Ջոնն է՞:think
Ոչ :)

Էս ի՜նչ դժվար գրառում եմ ընտրել:))

Smokie
22.04.2012, 14:52
Ո՞նց թե... ես գիտեի Կլօրի անունը արդեն տվել են:D Ինչքան փորձում էի հիշեի ինքն էր միտս գալիս: Ինքն ա՞:

CactuSoul
22.04.2012, 14:56
Ո՞նց թե... ես գիտեի Կլօրի անունը արդեն տվել են:D Ինչքան փորձում էի հիշեի ինքն էր միտս գալիս: Ինքն ա՞:
Հայկօն էլ չի:)

Մի քիչ հուշեմ՝ հեղինակն աղջիկ է;)

Smokie
22.04.2012, 15:07
Հայկօն էլ չի:)Մի քիչ հուշեմ՝ հեղինակն աղջիկ է;)Աղջի՞կ...:o Կարող ա՞ ուրիշ գրառում եմ հիշել իրականում:DԿարող ա՞ դու ես:))

Գեա
22.04.2012, 15:22
Նուշություն?

CactuSoul
22.04.2012, 15:25
Նուշություն?
Կարծեմ Նուշությունն այս գրառումից բավականին հետո է գրանցվել ակումբում: Ինքը չի:)

Arpine
22.04.2012, 15:40
Դե գուշակեք:P.

Էսօր երթուղայինի վարորդը շումախերություն էր անում, մեկ էլ ճանապարհին մի տատիկ հայտնվեց, ու հուսահատ թեւերն էր թափահարում, որ մեր քաջ տղան կանգնեցնի մետաղյա նժույգին: Վերջինիս դա հաջողվեց բավականին ուշ, տատիկից ահագին հեռու, ու շնչակտուր տատիկը մի կերպ վազելով եկավ-հասավ: Նազանիությունն անցյալում թողած ոտքը մի կերպ բարձրացրեց, դրեց աստիճանին ու մինչ մյուսի հարցերն էր լուծում, էդ նեղ պահին որոշեց վարորդի պորտը տեղը դնել.
- Տղա ջան, որ էդքան կանգնեցնում էի, ինչի՞ ժամանակին չպահեցիր...
- Տատի ջան, նենց էիր ձեռով անում, ինձ թվաց բարի ճանապարհ ես մաղթում:


:D

Ինձ թվում է Impression-ն է.

CactuSoul
22.04.2012, 16:09
Ինձ թվում է Impression-ն է.
Էլի ստիպված եմ ոչ ասել, կներեք:)

Smokie
22.04.2012, 16:17
Նաիրուհի՞:8

Արևհատիկ
22.04.2012, 21:22
Lem-ն ա՞ :think

CactuSoul
22.04.2012, 23:54
Lem-ն ա՞ :think
Բրավո՜ :clap :))
Ինքն ա:aha

Արևհատիկ
23.04.2012, 19:04
Գուշակեք :)


Դու սպանում ես իմ մեջ ապրող "ես"-ը: Ախր դա այն նույն "ես"-ն է, որը մի ժամանակ քեզ համար գրավական եղավ ինձ սիրելու: Դա այն հատկանիշն է, որը ես իմ մեջ ամենից շատն էի հարգում ու փայփայում: Սպանում ես, ու ես ոչինչ չեմ կարողանում անել, որովհետև սիրում եմ քեզ:

unknown
23.04.2012, 19:08
Գուշակեք :)
Արև ջան ես ինչ էլ սիրուն տողեր էս տեղադրել ինձ թվումա Մարկիզնա:think

Արևհատիկ
23.04.2012, 19:12
Արև ջան ես ինչ էլ սիրուն տեղեր ես տեղադրել ինձ թվումա Մարկիզնա:think
Չէ, ինքը չի:

Ռուֆուս
23.04.2012, 19:12
Ուֆ, տենց գրառումները ես ընդհանրապես չեմ կարդում...

Հայկօ
23.04.2012, 19:17
Գուշակեք :)

Գրառումն իրականացրել է 15-ից 17 տարեկան իգական սեռի քնքույշ էակ մը՝ գրառման պահին գտնվելով հորմոնների փոթորիկի էպիկենտրոնում:

Արևհատիկ
23.04.2012, 19:23
Գրառումն իրականացրել է 15-ից 17 տարեկան իգական սեռի քնքույշ էակ մը՝ գրառման պահին գտնվելով հորմոնների փոթորիկի էպիկենտրոնում:
Չգիտեմ գրառման պահին ինչ վիճակում ա եղել, բայց 15-17 տարեկան չի եղել :))

Ռուֆուս
23.04.2012, 19:37
Չգիտեմ գրառման պահին ինչ վիճակում ա եղել, բայց 15-17 տարեկան չի եղել :))

Ավելի վատ :)) Եթե 17-ից բարձր տարիքում ա տենց գրառում կատարում, հաստատ լուրջ դեպք ա :D

Ֆոտոն
23.04.2012, 21:40
Սմոքին ա՞:

Արևհատիկ
23.04.2012, 22:54
Սմոքին ա՞:
Չէ:

CactuSoul
24.04.2012, 01:42
Agni :8

Արևհատիկ
24.04.2012, 10:38
Agni :8
Չէ, ինքն էլ չի:

CactuSoul
24.04.2012, 15:01
Չէ, ինքն էլ չի:
Ուրեմն Quyr Qeri :think

Արևհատիկ
24.04.2012, 15:35
Ուրեմն Quyr Qeri :think
Ոչ :)

Գրառում կատարողը վերջին ժամանակներում ակտիվ չի ակումբում :8

unknown
24.04.2012, 17:20
Կարողա Երկնայիննա՞

Արևհատիկ
24.04.2012, 18:48
Կարողա Երկնայիննա՞
Ոչ :)

unknown
26.04.2012, 11:47
Ես գիտեմ արդեն ովա բայց դե չեմ ասի որովհետև պատահաբար ետ գրառումը տեսա ու իմացա,սենց անկեղծ չի լինի:):oy

Հայկօ
26.12.2012, 21:22
Գուշակեք.


ուրեմն էս Նժդեհը նստած ա լինում դիվանին, մեկ էլ գալիս ա Նազենի Հովհաննիսյանը, կապ չունի, որ կապ չունի, սենց անպայման զեփյուռ մակնիշի քամի ա բաձրանում էդ պահին, ինչ-որ տեղից մոմեր են հայտնվում (կասկածում եմ, որ Հրաչն ա տնից բերում), վարդի թերթիկներ, Լիլիթ Հովհաննիսյանն էլ սաունդթրքում ա (ու՞ր ա թե՝ տառ եմ կուլ տվել), ու ամենավերջում, երբ Նազենին սենց գզգզած մազերով ուզում ա կոնյակի բաժակը ցած դնի, սիգարետն էլ հանգցնի, Նժդեհը, ըստ սցենարի, շոյելով Նազենու գլուխը, որ կհանգչի յուր կրծքին, ասում ա՝ երբ գլուխդ կդնես բարձին, որ քնանաս, մի պահ մտածիր քո ազգի մասին.... fade away էֆեկտ, ու երբ գրվում են տիտրերը, մեկ էլ լսվում ա, թե Նժդեհի դերասանը ոնց ա գոռում՝ արա այ անասուն, ախր էդ Անդրանիկի բառերն էի՜ն....

Claudia Mori
26.12.2012, 21:24
Իմպոն է :)

Վահե-91
26.12.2012, 21:24
Գուշակեք.
Մեֆիստոֆելեսն ա ՞

Sagittarius
26.12.2012, 21:30
Գուշակեք.

Էս գրառումը հիշում եմ, բայց հեղինակի պահով վստահ չեմ: Կամ Մեֆը, կամ Տրիբունը: Վերջնական պատասխան՝ Տրիբուն:

Հայկօ
26.12.2012, 22:00
Իմպոն է :)

Ինքն ա: Քո քայլն ա:

Claudia Mori
26.12.2012, 22:12
Ինքն ա: Քո քայլն ա:

Վայ մոռացել էի, որ պիտի ես հետո առաջարկե, թող ուրիշը անի էլի, ես մինչեւ գտնեմ մի քանի օր կանցնի :))

CactuSoul
27.12.2012, 11:16
Դե գուշակեք :P.


Եվ սակայն աստվածային Ես-ի մասնիկները, այն հազվադեպ կաթնասուներից են որոնք նույն տեսակին սպանելուց կարող են հաճույք ստանալ:
Համապատասխան պայմաների առկայության դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կարող է դրսեվորվել այնպիսի կենդանական բնազդներ որ հետո ոչ միայն մենք այլ աստվածային Ես-ը զարմանա:)

Վահե-91
27.12.2012, 11:35
Դե գուշակեք :P.
Sambitbaba ? :think

CactuSoul
27.12.2012, 11:54
Sambitbaba ? :think

Ոչ :)

CactuSoul
27.12.2012, 12:02
Էնքանով կարող եմ հուշել, որ հին գրառում է, մի 5 տարվա:

ARMbrain
27.12.2012, 12:35
Դե գուշակեք :P.
Երվանդ :)

CactuSoul
27.12.2012, 13:12
Երվանդ :)

Էդ փնտրել ե՞ս :(

Հա, ինքն ա:
Դե նոր գրառում դիր ))

ARMbrain
27.12.2012, 13:21
Էդ փնտրել ե՞ս :(

Հա:


Չինացիներին շատ եմ սիրում: Ես որ մեծանամ, գնալում եմ Չինաստանը տեսնեմ :oy:D

CactuSoul
27.12.2012, 14:25
Հա

Չինացիներին շատ եմ սիրում: Ես որ մեծանամ, գնալում եմ Չինաստանը տեսնեմ :oy:DԱ

Է՜, պատահաբար շնորհակալեցի…
Գրառումը փնտրել-գտնել չի կարելի այս թեմայում, գուշակել է պետք :nono

Էս չինացիներով գրառումը, հիշեցի, որ կարդացել եմ, բայց հիմա չեմ հիշում՝ ով էր գրել :think

Վահե-91
27.12.2012, 16:13
ԱՄՄէ-ն ա գրել

ARMbrain
27.12.2012, 16:35
ԱՄՄէ-ն ա գրել
ճիշտա, դե դուել նոր գրառում դիր :)

Վահե-91
27.12.2012, 19:32
դե գուշակեք :)


Ընգեր էս պաշտոնանկ ես արել ինձ? Բա ես չէի Ակումբի մեկնաբանը? Դաբրոն տվել էիր չէ? :))
Ոչ եղբայր, սա առաջին հանդիպումն էր` հանդիպել էին գնդակ տշելու, էէէ, ավելի ճիշտ հույներին չլելու համար:
Իսկ երեկվանը հանդիպում չէր` խաղ էր մեկ դարպասին :P

Smokie
06.05.2013, 15:26
Ասում եմ չթոթափե՞նք փոշին:))

Sagittarius
06.05.2013, 15:35
դե գուշակեք :)


Ասում եմ չթոթափե՞նք փոշին:))

Վերևինը եթե չեմ սխալվում Varzorն ա: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության թեմայում:

Սմոք, դու գրառում դիր:

Smokie
06.05.2013, 17:42
Երկաա՜ր բզբզացի իրա գրառումների մեջ,:love վերջը անճարացած ու ձանձրացած ընտրեցի սա:)

Երջանկություն է, երբ մի մեծ «մենք»-ի մի մասնիկն ես... Ես իմ բազմաթիվ «մենք»-երից ամենաիմ «մենք»-ին եմ վերադառնում, ու հոգիս թրթռում է էդ երջանկությունից։ Իմ աշխա՜րհը, որով ապրել եմ գիտակից կյանքիս մի զգալի հատվածը, ոգեշնչվել եմ, ուժեղ զգացել ինձ, ամուր կանգնել հողիս...
Բոլոր անկյուններս լեցուն են լույսով, որովհետև հասկացել եմ՝ ինչ եմ ուզում։ Գրողի ծոցը թող գնան բոլոր կասկածները։ Ու թող սխալ լինի էս ուղին։ Կարևորը՝ ուզում եմ է´ս ճանապարհով գնալ, եթե անգամ վերջում կուպրով կաթսան է հանգրվանս լինելու :)
Ես գտել եմ ինձ էստեղ, հասկացել եմ, որ իր բոլոր թերություններով հանդերձ էս «մենքս» ամենահարազատն է։ Մի լավ ընկերը հազար հակառակորդի կարող է հակակշռել, իսկ ես քանի՜ էդպիսի ընկեր ունեմ...

Հայկօ
06.05.2013, 17:45
Երկաա՜ր բզբզացի իրա գրառումների մեջ,:love վերջը անճարացած ու ձանձրացած ընտրեցի սա:)

Իմ անձնական օգտագործման բյուրեղապակյա գունդն ինձ հուշում ա, որ սա Նաիրուհին գրած կլինի :think:

Sagittarius
06.05.2013, 17:45
Երկաա՜ր բզբզացի իրա գրառումների մեջ,:love վերջը անճարացած ու ձանձրացած ընտրեցի սա:)

Ում մենք հիմա ի՞նչը պտի գուշակենք :))

Smokie
06.05.2013, 18:33
Ում մենք հիմա ի՞նչը պտի գուշակենք :))

Պիտի գուշակես այն գրառման հեղինակին, որ շուտով կտեղադրի Հայկօն:))

StrangeLittleGirl
06.05.2013, 18:41
Պիտի գուշակես այն գրառման հեղինակին, որ շուտով կտեղադրի Հայկօն:))
Սմոք, բայց քո միամտությունը սպանում ա :))

Հայկօ
06.05.2013, 18:46
Պիտի գուշակես այն գրառման հեղինակին, որ շուտով կտեղադրի Հայկօն:))

Դրեց.


Պատմամշակույթային անուններ:


Ալոճ pro book 405
iԲոքոն:
ԳաթաՖոն 5
սարի ծամոն x86, x64
The New Չոբանի pad
Գառնիture.
Արի tunes.

Ուլուանա
06.05.2013, 18:50
Սմոք, բայց քո միամտությունը սպանում ա :))
Բյուր, ուզում ես ասել, որ Սմոքին մինչև հիմա էլ չի՞ ջոկել, որ հեղինակի անունն էլ հետն էր հրապարակել :D։

Sagittarius
06.05.2013, 18:50
Դրեց.

լոլ, էս ինչ պատմամշակույթային գրառում էր :D վերջում օրիգինալի հղումը չմոռանաս, գնամ վրականիշ տամ:

StrangeLittleGirl
06.05.2013, 18:58
Բյուր, ուզում ես ասել, որ Սմոքին մինչև հիմա էլ չի՞ ջոկել, որ հեղինակի անունն էլ հետն էր հրապարակել :D։
երևի նոր ջոկեց :))

Smokie
06.05.2013, 19:48
Խայդառագ եղանք աբե:lol

Smokie
06.05.2013, 19:56
Վռազ գործ կար, էլ առանց նայելու սեղմեցի «Արագ պատասխանել», հետո ով գուշակում ր գուշակեր, ես online չէի լինի:))

Smokie
06.05.2013, 20:29
լոլ, էս ինչ պատմամշակույթային գրառում էր :D վերջում օրիգինալի հղումը չմոռանաս, գնամ վրականիշ տամ:

Ասում եմ, կարող ա՞ էս դու էիր գրել, ուզում ես թաքցնել:)):8

Հայկօ
06.05.2013, 20:46
Ասում եմ, կարող ա՞ էս դու էիր գրել, ուզում ես թաքցնել:)):8

Չէ, մեր նետաձիգ ախպերը չի:

Smokie
06.05.2013, 21:15
Հայկօ դու ե՞ս :))

Հայկօ
07.05.2013, 04:55
Հայկօ դու ե՞ս :))

Նյետ, աբեր, ես էլ չեմ, ինչ մեղքս թաքցնեմ:

StrangeLittleGirl
07.05.2013, 18:07
Արտգեո՞

Հայկօ
08.05.2013, 01:04
Արտգեո՞

Բնավ ոչ:

CactuSoul
08.05.2013, 01:15
հՌուֆո՞ւս :8

չնայած դժվար :think

Հայկօ
08.05.2013, 01:41
հՌուֆո՞ւս :8

չնայած դժվար :think

Հըըն, հՌուֆն էլ չի ))

Հայկօ
08.05.2013, 01:45
Այ էս գրառման մասին ա խոսքը, մի հատ էլ էս էջ բերեմ.


Պատմամշակույթային անուններ:

Ալոճ pro book 405
iԲոքոն:
ԳաթաՖոն 5
սարի ծամոն x86, x64
The New Չոբանի pad
Գառնիture.
Արի tunes.

Բոցը վառվել ա «Նոր հայկական օպերացիոն համակարգի ստեղծում (http://www.akumb.am/showthread.php/63308)» թեմայում:

Ռուֆուս
08.05.2013, 01:47
Այ էս գրառման մասին ա խոսքը, մի հատ էլ էս էջ բերեմ.



Բոցը վառվել ա «Նոր հայկական օպերացիոն համակարգի ստեղծում (http://www.akumb.am/showthread.php/63308)» թեմայում:

Էդ թեման ծերից ծեր բոց ա: Գիտեմ, չեմ ասի, որովհետև որոնել էի :)

Rammstein
08.05.2013, 01:49
Գալաթեան ա՞: :unsure

Հայկօ
08.05.2013, 01:57
Գալաթեան ա՞: :unsure

Էս ինչ բարդ բան եմ դրել :)): Հըըն, չէ :)): Կա, կա տենց մարդ, շատ ակնհայտ ա, է:

Ռուֆուս
08.05.2013, 02:02
Ջհանդամ, Մոն է հեղինակը, Էլմոն: