PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակի՛ր, թե ում գրառումն է



Էջեր : 1 2 3 4 [5] 6 7 8 9 10 11 12 13 14

Մանուլ
06.11.2010, 16:05
Առաջին գրառումը կարդացել եմ, էէ :think:
Վերջին տարբերակս` My World My Space :)):

VisTolog
06.11.2010, 16:20
Մեֆիստոֆելե՞ս


Առաջին գրառումը կարդացել եմ, էէ :think:
Վերջին տարբերակս` My World My Space :)):

Չէ էլի վա՛յ::sad

Dayana
06.11.2010, 16:20
Չգիտես ինչի ինձ թվում ա Գալաթեան ա, բայց էն առաջին գրառումը իրանը չէր :esim Դիվին էլ կարող է լինել :esim

VisTolog
06.11.2010, 16:21
Չգիտես ինչի ինձ թվում ա Գալաթեան ա, բայց էն առաջին գրառումը իրանը չէր :esim Դիվին էլ կարող է լինել :esim

Ոչ նա, ոչ էլ նա:

Դայ, միակ հույսս ոնցոր դու էիր::think

Dayana
06.11.2010, 16:23
Ոչ նա, ոչ էլ նա:

Դայ, միակ հույսս ոնցոր դու էիր::think

Գիտե՞ս ինչն ա վատ, որ էր գրառումը հիշում եմ, բայց հեղինակին չեմ կարող հիշել :fool

Ռուֆուս
06.11.2010, 16:34
Վիշա՞պ

VisTolog
06.11.2010, 16:35
Վիշա՞պ

Չէ::mda

Dayana
06.11.2010, 16:37
Չդիմացա, որոնումով գտա, բայց ինչ ամոթ ա :)) Մի ուրիշ կողմից էլ քվիթ ենք, ինքն էլ իմ գրառումները չի կարդում :beee :D

Ռուֆուս
06.11.2010, 16:37
Բրիգադա՞

Ռուֆուս
06.11.2010, 16:39
Չդիմացա, որոնումով գտա, բայց ինչ ամոթ ա :)) Մի ուրիշ կողմից էլ քվիթ ենք, ինքն էլ իմ գրառումները չի կարդում :beee :D

աաաա, Լիո՞ն :))

VisTolog
06.11.2010, 16:40
Չդիմացա, որոնումով գտա, բայց ինչ ամոթ ա :)) Մի ուրիշ կողմից էլ քվիթ ենք, ինքն էլ իմ գրառումները չի կարդում :beee :D
:D

Բրիգադա՞
Չէ

աաաա, Լիո՞ն :))
Չէ

Dayana
06.11.2010, 16:40
աաաա, Լիո՞ն :))

Լիոնը թաքուն կարդալիս կլինի :D իսկ էս հեղինակը :beee կարդում ա ու ամեն անգամ ասում ա ՝ ուֆ, ինչի մասին էիր գրել է՞, հլը ասա :sad ու տենց կռվում ենք :aha

Հայկօ
06.11.2010, 16:40
Legolas :think

VisTolog
06.11.2010, 16:41
Legolas :think

Չէ:
Մի գրառում էլ ավելացնե՞մ::D

VisTolog
06.11.2010, 16:46
Հուշում. ստեղ իրա մականունը չկա գրված::))


Lion?


Տրիբուն?


Կուկ?


davidus? :))


Չէ::))

ministr-ն էլ չի::D


Մեֆիստոֆելե՞ս


Առաջին գրառումը կարդացել եմ, էէ :think:
Վերջին տարբերակս` My World My Space :)):


Վիշա՞պ


Բրիգադա՞


Legolas :think

Ռուֆուս
06.11.2010, 16:47
Էլմո՞

VisTolog
06.11.2010, 16:50
Էլմո՞

Չէ:

Ռուֆուս
06.11.2010, 16:50
աաաա, ես էլ նայեցի, ես էլ իրանը չեմ կարդում :beee

Dayana
06.11.2010, 16:59
աաաա, ես էլ նայեցի, ես էլ իրանը չեմ կարդում :beee

Նաշ չիլավեկ :)) :))

Kita
06.11.2010, 17:03
Ոչ նա, ոչ էլ նա:

Դայ, միակ հույսս ոնցոր դու էիր::think
:think

Չդիմացա, որոնումով գտա, բայց ինչ ամոթ ա :)) Մի ուրիշ կողմից էլ քվիթ ենք, ինքն էլ իմ գրառումները չի կարդում :beee :D

:think
Ներսը?:think

VisTolog
06.11.2010, 17:07
:think


:think
Ներսը?:think
Այօ::))

Kita
06.11.2010, 17:14
Այօ::))

Ներս:)) Իսկ ես կարդում եմ քեզ:D

Kita
06.11.2010, 17:24
Խնդրեմ:))

Բացառիկ հնարավորություն ա, օգտվեմ:): Քո մեջ առաջինը որ նկատել եմ, անկայունությունն է: Չէ, մի մտածի, որ դա որպես վատ եմ ասում: Դու միշտ կա՛մ մի ծայրահեղությունում ես, կա՛մ մյուսում: Ցանկացած հարցի շուրջ մոտեցումդ այդպիսին է: Չգիտեմ, ծայրահեղությունը ցանկացած բանում չեմ ընդունում, բայց դա եթե ֆանատիզմի չի հասնում, ուրեմն շատ ուժեղ մարդու հատկություն է: Իդեալական ակումբցի թեմայում մոռացել եմ ավելացնել քո տրամաբանությունը, մտքերիդ մեջ միշտ տրամաբանական ու հետևանքային կապերի խիստ առկայությունը: Զարգացվածությամբ էլ լիքը-լիքը մարդիկ կարող են քեզնից շատ բաներ սովորել: Ըստ գրառումների, պետք է որ բնագիտական կամ փիլիսոփայական ինչ-որ մասնագիտություն ունենաս:

Smokie
06.11.2010, 17:42
SSS???:think:think:think

ivy
06.11.2010, 17:50
Բացառիկ հնարավորություն ա, օգտվեմ: Քո մեջ առաջինը որ նկատել եմ, անկայունությունն է: Չէ, մի մտածի, որ դա որպես վատ եմ ասում: Դու միշտ կա՛մ մի ծայրահեղությունում ես, կա՛մ մյուսում: Ցանկացած հարցի շուրջ մոտեցումդ այդպիսին է: Չգիտեմ, ծայրահեղությունը ցանկացած բանում չեմ ընդունում, բայց դա եթե ֆանատիզմի չի հասնում, ուրեմն շատ ուժեղ մարդու հատկություն է: Իդեալական ակումբցի թեմայում մոռացել եմ ավելացնել քո տրամաբանությունը, մտքերիդ մեջ միշտ տրամաբանական ու հետևանքային կապերի խիստ առկայությունը: Զարգացվածությամբ էլ լիքը-լիքը մարդիկ կարող են քեզնից շատ բաներ սովորել: Ըստ գրառումների, պետք է որ բնագիտական կամ փիլիսոփայական ինչ-որ մասնագիտություն ունենաս:

Ասեք՝ ում մասին ա գրված, ասեմ՝ ով ա գրողը: :))

Ռուֆուս
06.11.2010, 17:52
Կիտ, բայց կարծեմ ստեղ ամբողջ գրառումն են դնում, այլ ոչ թե մի մասը :)) Համ էլ ալարու՞մ էիր էջերը մի քիչ թերթեիր :))

ivy
06.11.2010, 17:54
Կիտ, բայց կարծեմ ստեղ ամբողջ գրառումն են դնում, այլ ոչ թե մի մասը :)) Համ էլ ալարու՞մ էիր էջերը մի քիչ թերթեիր :))

Ահ, ուրեմն Ռուֆի մասին ա: :))

ivy
06.11.2010, 17:55
Չէ, ես Ռուֆի մասին չի ոնց որ թե :think
Ուրեմն Ռուֆն ա :))

Ռուֆուս
06.11.2010, 17:55
Ահ, ուրեմն Ռուֆի մասին ա: :))

Չէ, Ռիփ ջան, ում մասին որ խոսվում ա ես սկի նկարով չեմ տեսել :))

Ոչ էլ ես եմ :))

ivy
06.11.2010, 17:58
Չէ, Ռիփ ջան, ում մասին որ խոսվում ա ես սկի նկարով չեմ տեսել :))

Ոչ էլ ես եմ :))

Իհ, բա ինչ ես մեջ ընկնում, շեղում, չեն թողնում մարդ կենտրոնանա: :sad

Ռուֆուս
06.11.2010, 17:59
Որպես հուշում կարամ ասեմ, որ գրվել ա dvgray-ի մասին :))

Ֆսյո, Կիտան ինձ հաստատ կսպանի :scare

ivy
06.11.2010, 18:01
Ինձ թվում է՝ գրողը աղջիկ է: :8

Dayana
06.11.2010, 18:01
Ինձ թվում ա Սոֆն ա :pardon

Ներսես_AM
06.11.2010, 18:02
ինչքան հիշում եմ Բարեկամն ա գրել :think

ivy
06.11.2010, 18:06
Ինձ թվում է՝ գրողը աղջիկ է: :8

Էս գրառմանս տակ Մանուլ-ը էս ինչի՞ մերսի դրեց: :thnik
Կա չկա, Մանուլն է գրողը: :))

Dayana
06.11.2010, 18:07
Ակտիվությունից դատելով, Այվին ա :))

Ռուֆուս
06.11.2010, 18:08
Հլը որ ճիշտ պատասխան չի հնչել :)

ivy
06.11.2010, 18:09
Ակտիվությունից դատելով, Այվին ա :))

Ես էս թեմայում շատ հաճախ եմ ակտիվ: :aha

Ռուֆուս
06.11.2010, 18:09
Սպասեք ամբողջությամբ դնեմ :)



Բացառիկ հնարավորություն ա, օգտվեմ:): Քո մեջ առաջինը որ նկատել եմ, անկայունությունն է: Չէ, մի մտածի, որ դա որպես վատ եմ ասում: Դու միշտ կա՛մ մի ծայրահեղությունում ես, կա՛մ մյուսում: Ցանկացած հարցի շուրջ մոտեցումդ այդպիսին է: Չգիտեմ, ծայրահեղությունը ցանկացած բանում չեմ ընդունում, բայց դա եթե ֆանատիզմի չի հասնում, ուրեմն շատ ուժեղ մարդու հատկություն է: Իդեալական ակումբցի թեմայում մոռացել եմ ավելացնել քո տրամաբանությունը, մտքերիդ մեջ միշտ տրամաբանական ու հետևանքային կապերի խիստ առկայությունը: Զարգացվածությամբ էլ լիքը-լիքը մարդիկ կարող են քեզնից շատ բաներ սովորել: Ըստ գրառումների, պետք է որ բնագիտական կամ փիլիսոփայական ինչ-որ մասնագիտություն ունենաս: Նույնիսկ անունդ չգիտեմ, բայց զգում եմ, դու մեզ նման ես, մեկն ես այն ոչ շատ մարդկանցից, որոնց հետ սեղան նստած ժամանակ հանգիստ խղճով կկարողանամ ասել.
Կենացդ, ախպերս...

Մանուլ
06.11.2010, 18:10
Էս գրառմանս տակ Մանուլ-ը էս ինչի՞ մերսի դրեց: :thnik
Կա չկա, Մանուլն է գրողը: :))
Որովհետև համաձայն ա, որ աղջիկ ա գրողը :P: Ես չեմ :):

Միգուցե Cactusoul?

ivy
06.11.2010, 18:10
Սպասեք ամբողջությամբ դնեմ :)

Վայ, պարզվեց աղջիկ չի գրողը: :'

Մանուլ
06.11.2010, 18:12
Հըմ.. կարող ա՞ Չուկն ա :}:

Dayana
06.11.2010, 18:13
Խմողներից ո՞վ կար ՝ Կուկ, Չուկ, Երո :))

Ռուֆուս
06.11.2010, 18:14
Չուկն էլ, Կուկն էլ, Երոն էլ չեն :))

Մի հատ էլ հուշեմ, ոչ միայն աղջիկ չի, այլ նաև քյառթ ա :lol Ֆսյո, արդեն հաստատ էն աշխարհ գնացի :)) *** ջան, կատակ էի անում :))

ivy
06.11.2010, 18:14
Խմողներից ո՞վ կար ՝ Կուկ, Չուկ, Երո :))

Բայց իրենցից ոչ մեկը սենց չէր գրի...

Dayana
06.11.2010, 18:17
ասում եմ Արս ու գնում եմ գրառումը փնտրելու, էս հեչ գուշակել չեղավ :(

ivy
06.11.2010, 18:17
Մի հատ էլ հուշեմ, ոչ միայն աղջիկ չի, այլ նաև քյառթ ա :lol

Էհ Ռուֆ, հիմա ում անունը տանք, պիտի նեղանա՝ թե բա ես քյա՞ռթ եմ: :))

ivy
06.11.2010, 18:20
Ռաստա՞, Ուրվակա՞ն

Ռուֆուս
06.11.2010, 18:20
ասում եմ Արս ու գնում եմ գրառումը փնտրելու, էս հեչ գուշակել չեղավ :(

Չէ :P

Էհ Ռուֆ, հիմա ում անունը տանք, պիտի նեղանա՝ թե բա ես քյա՞ռթ եմ: :))

Վայ, չէի մտածել դրա մասին :)) Չնայած, ասա քո կարծիքով ո՞վ ա Ակումբում քյառթ :D

Norton
06.11.2010, 18:20
միգուցե Philosopher

Ռուֆուս
06.11.2010, 18:20
Ռաստա՞, Ուրվակա՞ն

Կոնկրետացրու :P

ivy
06.11.2010, 18:21
Վայ, չէի մտածել դրա մասին :)) Չնայած, ասա քո կարծիքով ո՞վ ա Ակումբում քյառթ :D

Իմ կարծիքին որ մնա՝ Ակումբում աղջիկ քյառթերը ավելի շատ են, քան տղա: :))

Kita
06.11.2010, 18:21
Չէ, Ռիփ ջան, ում մասին որ խոսվում ա ես սկի նկարով չեմ տեսել :))

Ոչ էլ ես եմ :))

Հայկ նախ խի ես անկապ հուշում ու փչացնում:angry

ivy
06.11.2010, 18:22
Կոնկրետացրու :P

Հիմա ինչ, առանձին գրառումներով գրե՞մ: :))

ivy
06.11.2010, 18:23
միգուցե Philosopher

Ահ, ամենաքյառթը ինքն էր պարզվում ա: :D

Kita
06.11.2010, 18:23
Ուշադրություն
Այս թեմայում գուշակելու համար մեջբերված գրառումները փնտրել–գտնել չի կարելի, հարկավոր է միայն գուշակել, հակառակ դեպքում խաղն իմաստ չի ունենա։

:[/B]

Հայկ այստեղ տեսնում ես մի տեղ, որտեղ գրված է ամբողջովին...
Հարամ արիր...

ivy
06.11.2010, 18:27
Դե հիմա չե՞ք ասում՝ Ռաստա՞ն ա, թե՞ Ուրվականը:

Ուրվական
06.11.2010, 18:34
Էհ Ռուֆ, հիմա ում անունը տանք, պիտի նեղանա՝ թե բա ես քյա՞ռթ եմ: :))

Հա, էլի:))

Ռուֆուս
06.11.2010, 18:35
Դե հիմա չե՞ք ասում՝ Ռաստա՞ն ա, թե՞ Ուրվականը:

Այվ, քո կարծիքով հիմա ես ռիսկ կանե՞մ ասել, ով էր :))

ivy
06.11.2010, 18:36
Այվ, քո կարծիքով հիմա ես ռիսկ կանե՞մ ասել, ով էր :))

Արդեն պետք չի, Ուրվականն էկավ ձենի վրա: :D

ivy
06.11.2010, 18:39
Գոռ ջան, սրանք ջուր են առել բերանները, գոնե դու ասա՝ քո գրառումն ա, թե չէ: :))

Ուրվական
06.11.2010, 18:42
Գոռ ջան, սրանք ջուր են առել բերանները, գոնե դու ասա՝ քո գրառումն ա, թե չէ: :))

Այո, այո, ճիշտ այդպես: Ես եմ որ կամ:))
Ռուֆ, ինչխ ես է ապ ջան:)):

ivy
06.11.2010, 18:44
Այո, այո, ճիշտ այդպես: Ես եմ որ կամ:))

Մերսի պատասխանի համար :kiss
Ես պիտի դուրս գամ, թող նորից Կիտան պահի:

Հայկօ
06.11.2010, 18:58
Ես պիտի դուրս գամ, թող նորից Կիտան պահի:

Չէ, թող Ռուֆուսը պահի, որ հարամ անելը հետաքրքիր լինի :sad:

Rammstein
06.11.2010, 19:01
Մոդերատորական. Հետայսու յուրաքանչյուր մասնակից ամեն գրառում գուշակելիս ունի միայն մեկ մականուն նշելու հնարավորություն: Երկրորդը կարելի է նշել միայն առաջինի հերքումը ստանալուց հետո:

Rammstein
06.11.2010, 19:08
Մերսի պատասխանի համար :kiss
Ես պիտի դուրս գամ, թող նորից Կիտան պահի:


Չէ, թող Ռուֆուսը պահի, որ հարամ անելը հետաքրքիր լինի :sad:

Ժող, եթե մարդ իրա` գրառում տեղադրելու հնարավորությունից հրաժարվում ա, ապա թող ով ուզում ա տեղադրի, պետք չի կոնկրետ անուններ նշել: :)

Ռուֆուս
06.11.2010, 19:37
Հարամեք :)



Ակումբի շնորհիվ կիրակի օրերին երբ արտաակումբային ընկերներս են զանգում, ասում են.« էլի սեկտայի հանդիպման ե՞ս», իսկ երբ ներակումբային ընկերներս են զանգում ասում են. «էլի հեծանի՞վ ես քշում», երկու դեպքում էլ դրական պատասխան եմ տալի, ու տնից մտնում եմ ո՞ւր… ճիշտ ա :D

Շինարար
06.11.2010, 19:44
Որ էդ մարդու գրառումները հիմնականում հիշում եմ, փաստորեն, հաշի՞վ ա ասելը, թե՞ պարտադիր պիտի գուշակեմ:8

VisTolog
06.11.2010, 19:44
Հարամեք :)

Ուզում էի ասեի մեկի անունը, մեկ էլ ասի լավ՝ դժվար ինքը լինի: փաստորեն ինքն էր::))
Գուշակելուց հետո թեման կակտիվացնեմ, լավ թեմայա::))

Ռուֆուս
06.11.2010, 19:48
Որ էդ մարդու գրառումները հիմնականում տպվում են մոտս, հաշի՞վ ա ասելը, թե՞ պարտադիր պիտի գուշակեմ:8

Հը՞, չհասկացա ինչ ես ասում, բայց ասա :)

Շինարար
06.11.2010, 19:49
Հը՞, չհասկացա ինչ ես ասում, բայց ասա :)

Դե, տեսա թե չէ, միանգամից հիշեցի, բայց հավես չունեմ գրառում դնելու, թող գուշակեն, հիշելով հավես չի:))

Մանուլ
06.11.2010, 19:51
Ձայնալարը կլինի :pardon:

Ռուֆուս
06.11.2010, 19:51
Ձայնալարը կլինի :pardon:

հա :)

Մանուլ
06.11.2010, 19:55
Հայկ, բայց հաստատ չի կարելի՞ գրառումից մի հատված դնել :think:
Լավ, ամբողջն եմ դնում, բայց սենց հեշտ կգուշակեք :)).


Կժպտայի մահին,որ լացելով էն աշխարհ չգնայի:D ամեն դեպքում…ճանապարհից առաջ:)
Կսիրեի շատ…կամ ավելի շատ ցույց կտայի,որ սիրում եմ…
Կլինեի առավել քան երբևէ ինձ նման…
Մահից ընդհանրապես չէի խոսի…
Կփորձեի ապրել…
Կուտեի մամայիս պատրաստած ամենահամեղ բաները, նույնիսկ այն, ինչ ասենք թե չի կարելի…:P
Կաղոթեի շատ…
Չէի երազի ոչ մի վայրկյան…
Կնեռվայնանայի շուրջս հավաքված տխուր դեմքերից ու ծեծելով կստիպեի ժպտալ…:angry կծիծաղացնեի էլի…
Կգրեի, թե այսքանից հետո ժամանակ մնար…
Հա , ու կխնդրեի խախտել ավանդույթը և ինձ կարմիր շորերով ու կոշիկներով թաղել…և վերջում անպայման բանբասչիների համար նշել, որ դա իմ վերջին ցանկություննէր:)
Իսկ այ էն ինչը մտքովս էլ չի անցնում…չգիտեմ,թե ինչն է…

Ռուֆուս
06.11.2010, 20:01
Ծովին ա շատ նման :)

Մանուլ
06.11.2010, 20:04
Ծովին ա շատ նման :)
Քո հերթն ա :beee:

Ռուֆուս
06.11.2010, 20:14
:hands

Չգիտեմ ինչքանով ճիշտ տեղ եմ գրում բայց ինձ որ բացել էր :D

Էսօր մեկը նստեց մարշուտկա, Գազել, դե բռնվելու հարմար տեղ չկար, ինքն էլ էն դռաի վրի պատուհանը բացեց.. ու հետևը պատուհանից հանեց.. էլ բռնվելու կարիք չկար.. :D մեռել էի :lol Պրիչոմ աղջիկ էր :D

Rammstein
06.11.2010, 20:18
Էս գրառումը հիշում եմ, բայց չեմ հիշում` ով ա գրել: :(

Չգիտեմ ինչի մտքովս tikopx-ը անցավ, ինքն ա՞:

VisTolog
06.11.2010, 20:23
Ռեդը կարծեմ նմանատիպ գրառում ունի, բայց ինքը սովորաբար վրիպակներ/սխալներ չի անում:

aerosmith?

Ռուֆուս
06.11.2010, 20:28
Չէ:

VisTolog
06.11.2010, 20:32
Moonwalker?:))

Ռուֆուս
06.11.2010, 20:35
Moonwalker?:))

Էն թվերին կարծեմ Moonwalker-ը սկի գրանցված չէր :P

VisTolog
06.11.2010, 20:37
Էն թվերին կարծեմ Moonwalker-ը սկի գրանցված չէր :P

Էդ էլ իմացանք::))
Դե՜, միգուցե Վահի՞գ::think

Ռուֆուս
06.11.2010, 20:55
նիխտ

ars83
06.11.2010, 21:08
ասում եմ Արս ու գնում եմ գրառումը փնտրելու, էս հեչ գուշակել չեղավ :(

Մեղա, մեղա… :o :))

*e}|{uka*
06.11.2010, 22:40
Վի՞սթ

Ռուֆուս
06.11.2010, 22:47
Նիխտ

Արևածագ
06.11.2010, 22:49
Ապե Ջա՞ն...

Ռուֆուս
06.11.2010, 22:55
Չէ: Մի հատ հուշում: Ակումբ շատ հազվադեպ ա մտնում իսկ ժամանակին ամենաակտիվ անդամներից մեկն էր :)

*e}|{uka*
06.11.2010, 22:57
Սամվել Էլ Ջեկսո՞ն: :think :))

Ռուֆուս
06.11.2010, 22:58
Սամվել Էլ Ջեկսո՞ն: :think :))

Յես, Մե՛եմ :)

*e}|{uka*
06.11.2010, 23:03
:B.


Էտի էնքան էլ պարզ չի: Ուսումնասիրում ենք : Հենց պրծնենք՝ արդյունքը դուք կտեսնեք: Վարիատ չկա յեքա երեխուն չնկատեք:
Մի բան ա պարզ, որ Քարահունջում հավաքել են բոլոր գյոզ դնելու համար օգտագործված գլազոկները: Թանգարանի նման մի բան են սարքել: Կամ շինել : :8
Բայց մի հատ տեսություն էլ կա, որ շինած բաները պտի Շնող գյուղի մոտերքում լիներ: Ինչի՞ ա եկել հասել էստեղ: :B

Ռուֆուս
06.11.2010, 23:07
Էլմո

Եթե ճիշտ եմ, թող մեկ ուրիշը իմ տեղը դնի, մեկ էլ մի երկու ժամից եմ Ակումբ մտնելու :))

*e}|{uka*
06.11.2010, 23:08
Ոչ Էլմո: :))

VisTolog
06.11.2010, 23:34
davidus-ministr, Ո՞ր մեկնա :))

*e}|{uka*
06.11.2010, 23:37
davidus-ministr, Ո՞ր մեկնա :))

Ոչ մեկ: :yea

Հայկօ
06.11.2010, 23:48
Տրիբունն ա:

*e}|{uka*
06.11.2010, 23:49
Ո՛չ:

Հայկօ
07.11.2010, 00:01
Ո՛չ:

Ուրեմն դիվին ա:

VisTolog
07.11.2010, 00:02
Mef?

*e}|{uka*
07.11.2010, 00:15
Ուրեմն դիվին ա:

Ճիշտ ա:

Հայկօ
07.11.2010, 00:52
Գուշակեք :).


Այ, երբ մարդկային հարաբերությունները տեղափոխում եք քիչ իմաստ արտահայտող բարդ, խելոք թվացող բառերի դաշտ (ըստ երևույթին՝ խելոք երևալու համար), մեղմ ասած, աթարի համը դուրս է գալիս:
Այլ կերպ ասած՝ բարդ լինգվիստիկ կառույցներով արհեստականորեն հագեցված պսևդոգիտական դրույթները, որոնք բերվում են սուբկուլտուրալ ոլորտում էգոյի համար սոցիո-ինտելլեկտուալ բարձր դիրք գրավելու համար, հանդիսանում են http://www.akumb.images/smilies/shok.gif ու http://www.akumb.images/smilies/smile_103.gif ու կամ էլ http://www.akumb.images/smilies/smile_083.gif սմայլիկների անսպառ աղբյուր (գոնե ռեալում), ինչպես նաև բնավ չեն հանդիսանում կիրառելի մեթոդոլոգիա էմոցիոնալ-էթիկ հասարակական երևույթների բնութագրման և ուսումնասիրության համար:

VisTolog
07.11.2010, 00:55
Ռայադե՞ր:D

Նաիրուհի
07.11.2010, 00:55
Էլ ո՞վ կարող էր նման տերմինախեղդ բարձարոճ գրառում անել։ :P
Եթե գրառումը դու դրած չլինեիր, դեռ կտատանվեի, բայց հիմա միանշանակ կարող եմ ասել, որ Ռայն է։

Հայկօ
07.11.2010, 01:02
Ռայադե՞ր:D

Ըհըն:


Էլ ո՞վ կարող էր նման տերմինախեղդ բարձարոճ գրառում անել։ :P

Նման տերմինախեղդ բարձրաոճ բան դիտմամբ գրելը առանձին արվեստ ա :)):

VisTolog
07.11.2010, 01:13
Մեկնումեկը թող դնի գրառում::P

Նաիրուհի
07.11.2010, 01:20
Համեստություն չեմ անի ու ինքս էլ կդնեմ :P


-Բարև բոլորին, Ձեզ եմ ներկայացնում փողոցում ցեխի մեջ ազատ անկում կատարողների մեջ Հայաստանի… չէ, չէ, ի՞նչ Հայաստան… Եվրոպայի, ավելի կոնկրետ` Աշխարհի չեմպիոնոնին: Ծանոթացեք` *****… Ողջույն, *****, պատմե՛ք խնդրեմ` ինչպե՞ս է լինում, որ Դուք շատ հաճախակի և գերագույն հաճույքով եք գրավիրացիայի օրենքին ենթարկվում:

-Ողջույն… գրավիտացիայի օրենքը եղել է, կա և կլինի, սակայն այն անընդմեջ ապացուցվելու մեծ պահանջ ունի և ես որոշել եմ ամեն օր ապացուցել այդ օրենքը` համոզվելու համար` այն դեռ գործում է թե ոչ… Մի խոսքով` կեցցե ազատ անկումը…

*e}|{uka*
07.11.2010, 01:20
Էլիզն ա:
Բարի գիշեր բոլորին, կհանդիպենք վաղը: :)),

Նաիրուհի
07.11.2010, 01:24
Էլիզն ա:
Բարի գիշեր բոլորին, կհանդիպենք վաղը: :)),

Ապրի Յոժը։ :hands Հիմա մինչև վաղն սպասելո՞ւ ենք... :(

*e}|{uka*
07.11.2010, 01:26
Ապրի Յոժը։ :hands Հիմա մինչև վաղն սպասելո՞ւ ենք... :(

Այո, իհարկե: :))

Smokie
07.11.2010, 13:05
Էլիզն ա:
Բարի գիշեր բոլորին, կհանդիպենք վաղը: :)),

Ասել է այս գիշեր, ժամը 1:20::(

*e}|{uka*
08.11.2010, 00:38
:pardon Հեշտ ա :

Հայաստանի Մարդակերների Ասոցիացիան իր ջերմագին ողջույններն է հղում Պապուա Նոր Գվինեայի Մամբո Յամբո ցեղի առաջնորդ Բոբո Մոբոյին՝ Քարի Դար վերադառնալու նախաձեռնության համար:

Վերջերս Բոբո Մոբոն նշել է, որ Մամբո Յամբոն պատրաստվում է ամբողջովին վերադառնալ Քարի Դար և վերականգնել իրենց նախնիների այնպիսի սովորույթներ ինչպիսին են խառնամուսնությունները, մարդակերությունը և մարդկային զոհաբերությունները:

Հայաստանի Մարդակերների Ասոցիացիայի նախագահ Ա. Չալաղաջյանը նշել է, որ սա լուրջ պատմական իրողություն է և հույս է հայտնել, որ Հայաստանը ևս մի օր կվերադառնա Քարի Դար: Չալաղաջյանը Բոբո Մոբոյին է ուղարկել 50 հայ կույս աղջիկներ Քարի դարաշրջան վերադարձը նշող մեծ տոնախմբության ժամանակ զոհաբերելու համար: Չալաղաջյանի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.

- Հույս ունենք մեր հայուհիների աղորժաբեր և յուղոտ բդիկները հաճելիորեն կզարդարեն ձեր տոնական սեղանը:

Փա՜ռք քարի դարին :love :love :love

Քարի դարն է մեր ազգի ապագան :hands:

Kita
08.11.2010, 00:43
:pardon Հեշտ ա :

Հայկը?

*e}|{uka*
08.11.2010, 00:44
Հայկը?

Կոնկրետացրու: :D

Kita
08.11.2010, 00:46
Կոնկրետացրու: :D

ՀայկՕ-ն?:))

*e}|{uka*
08.11.2010, 00:48
ՀայկՕ-ն?:))

Ոչ: :))... :(

Նաիրուհի
08.11.2010, 00:54
Ռուֆո՞ւսը :think (գուշակում եմ, էլի)

*e}|{uka*
08.11.2010, 00:56
Ռուֆո՞ւսը :think (գուշակում եմ, էլի)

Դե հա, իհարկե Ռուֆ, եթե ոչ Կլօր::beee :))

Kita
08.11.2010, 00:57
Իսկ ես նստած մտածում էի էլ ինչ Հայկ կա:D Րուֆուսը իմ մոտ Հայկի հետ չէր ասոցացվում:lol:}

Ուլուանա
08.11.2010, 01:08
Ժող, եկա ասեմ, որ գրառում տեղադրելիս հեչ էլ պարտադիր չի գրառումն ամբողջությամբ դնելը: Ուղղակի էն հատվածը, որը դնում եք, պիտի դրվի անփոփոխ՝ առանց ձեզ դուր չեկած սմայլիկները, կետադրական նշանները և այլ մանր-մունր ատրիբուտները հեռացնելու կամ որևէ այլ փոփոխության ենթարկելու: Բայց, իհարկե, գրառումը մինչև մեկ կարճլիկ նախադասություն կրճատելն էլ չի խրախուսվում, ի դեպ, նույնքան, ինչքան, ասենք, հենց էդ կարճության, բայց ամբողջական գրառում տեղադրելը:

Նաիրուհի
08.11.2010, 01:16
Մի հատ էլ քաղաքական թեմայով հեշտ գուշակելի գրառում :)


Արա բայց ուժեղ ազգ ենք էլի....................

1. Երեկվա հանդիպումներում պարզվեց որ Հեղինեն մեր Նոյն ա (ճիշտ ա էգ ա բայց Նոյ ա ! )
ու դրանից հետո քիչ էր մանում հայտարարվեր, որ հանդիպման եկածները փրկվելու ենթակա գազաններն են, բայց պաուզայից հետո Օրինացի երկրորդ համարը ասեց, որ իրանք հեղինե բիշարյանի ընտանիքի անդամներն են ու հետաքրքիր ա ինքը որպես 2-րդ իրան ո՞ւմ դերում էր պատկերացնում, Սեմի, Քամի, թե՞ Հաբեթի:
2. Գագիկ բեգլարյանի "ծաղկային օպերացիայից" կարելի ա հասկանալ որ նրա ընտրարշավի պաշտոնական օրհներգը Թաթայի "Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ բերեմ" երգն ա........
3. Կոնգրեսը Հայտարարեց որ ինչ որ պիտի անի մենք արդեն գիտենք: Սա կարա նշանակի որ լինելույա այն ինչ 1990-ականներին:
4, Արժվիկ Մինասյանը տենց էլ բան չասեց, հույս երևի դրել ա 115- ամյա ընկերության վրա:
5, մնացածն էլ դուք ասեք............................

Բոլորն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը` պայմանով, որ այն համընկնի մեր կարծիքին (Ջ. Բ. Շոու)

davidus
08.11.2010, 02:32
Մի հատ էլ քաղաքական թեմայով հեշտ գուշակելի գրառում :)

Հիշում եմ էս գրառումը: MWMS-ն էր:

Նաիրուհի
08.11.2010, 02:36
Հիշում եմ էս գրառումը: MWMS-ն էր:
:aha
Մտքիդ թռիչքը տեսնենք :)

davidus
08.11.2010, 02:41
Համեցեք...


Հա, էդ կրիաները շատ մուխանաթ կենդանիներ են, դրանց ոչ սեռն ա հասկացվում, ոչ էլ թարսուշիտակը :)): Էն իննսունվեց էր, վաթսունինն էր, ինչ էր, տենց մի խուժանական թիվ էր, մի խոսքով :)):


+1։ Համ էլ հիմա ո՞ր թիվն է, ախպերս, ի՞նչ սեռ, ի՞նչ բան...
Սերը սեռ չի հարցնում :oy

Kita
08.11.2010, 03:03
Համեցեք...

Լսի անունն էլ հետն ես տվել:D

Rammstein
08.11.2010, 09:12
Լսի անունն էլ հետն ես տվել:D

Ինչի XXX մականունով ակումբցի էլ ունե՞նք: :think


Դավ, կարող ա՞ կետիկավոր Հայկոն ա:

Նաիրուհի
08.11.2010, 09:54
XXX-ի խոսքերից
+1։ Համ էլ հիմա ո՞ր թիվն է, ախպերս, ի՞նչ սեռ, ի՞նչ բան...
Սերը սեռ չի հարցնում

Ես էս գրառումը հիշում եմ... :D:D:D Համա հեղինակին չեմ հիշում... :(

davidus
08.11.2010, 10:46
Լսի անունն էլ հետն ես տվել:D

:)) Ո՞վ ասեց:


Դավ, կարող ա՞ կետիկավոր Հայկոն ա:

Չէ:


Ես էս գրառումը հիշում եմ... :D:D:D Համա հեղինակին չեմ հիշում... :(

Մի քիչ որ կենտրոնանաս, կհիշես...:D

SSS
08.11.2010, 11:24
MWMS?

VisTolog
08.11.2010, 11:26
:)) Ո՞վ ասեց:



Չէ:



Մի քիչ որ կենտրոնանաս, կհիշես...:D

Mef?

davidus
08.11.2010, 11:51
MWMS?

Ոչ:


Mef?

:nea

VisTolog
08.11.2010, 11:58
Ոչ:



:nea

Էլի Ձայնալա՞ր :D
ես էլ եմ հիշում էդ գրառումը...

davidus
08.11.2010, 12:03
Այ մարդ չէ էլի:

Լավ, հուշեմ: Գրառման հեղինակին ակումբի արական սեռի մասնակիցների շարքում մի փնտրեք: :))

SSS
08.11.2010, 12:10
Հիշեցի

Ես էս գրառումը հիշում եմ... :D:D:D Համա հեղինակին չեմ հիշում... :(

Չէ?

davidus
08.11.2010, 12:14
Հիշեցի

Չէ?

Այո :)

SSS
08.11.2010, 12:26
Ըհըն


Դեռ փոքր ժամանակից բոլորիս ասում էին "մրգեր կերեք քանի սեզոնն ա", ինձ թվում ա մարդու առողջության հիմնական պաշտպանը դա մրգերն են, ամեն դեպքում վիտամինի պակաս չեք ունենա :)

Ձայնալար
08.11.2010, 12:27
Էրեխեն ա՞ :))

SSS
08.11.2010, 12:28
Էրեխեն ա՞ :))

Չէ :)

Ձայնալար
08.11.2010, 12:30
բա ո՞վ ա :D

SSS
08.11.2010, 12:33
բա ո՞վ ա :D

Չ'էրեխեն, տրամաբանականա :beee

Հայուհի
08.11.2010, 15:02
Աֆր-ն ա:))

CactuSoul
29.12.2010, 17:36
Քանի որ մի ամսից ավելի է՝ նոր գուշակվելիք գրառում չի տեղադրվել, կարծեմ օրինական է, որ ես դնեմ:pardon.


Հատուկ նորեկների համար. թե ինչպես են սովորաբար անցնում ակումբի հանդիպումները.
Սկզբում տեսնում ես ակմբված ակումբցիներին, բարևտուքի ժամանակ ճիճի ես անում հետները, հետո մի տեղ նստոտում ես, ակումբցիները սկսում են տուտուզիկություններ անել, իսկ դու լուռ հետևում ես, ասես՝ փապար լինի քո և ակումբցիների միջև, բայց չես կարողանում լքել նրանց, թվում է թե պարավանդված ես ինչ-որ ձևով: Մի պահ նույնիսկ մտածում ես, որ կարող է այդտեղ մնաս մինչև արևածայրք: Ակումբցիները, դու էլ հետները, սկսում եք ըմբոշխնել կաթոգին գարեջուրը, որի սառնությունը զգում եք ձեր պուճուճակում: Գրեթե բոլոր հանդիպումները տարբերվում են միմյանցից, մեկում շատ են լինում ճնտոլոտ ակումբցիները, մյուսում՝ համեմատաբար ավելի քիչ: Լինում են նաև այնպիսի խիլխանտ ակումբցիներ, որոնց կատարած տուտուզիկություններից սկսում ես խրխել: Վերջում էլ արագ-արագ բոլորի հետ ճիճի ես անում ու փութանակի հեռանում:

AniwaR
29.12.2010, 17:39
Չու՞կ

CactuSoul
29.12.2010, 17:50
Չու՞կ

Չէ:) Չնայած… ինչ-որ առումով մոտ ես:)):

Gayl
29.12.2010, 17:52
Ֆոտո՞ն:)

CactuSoul
29.12.2010, 17:58
Ֆոտո՞ն:)

Գիտեի, որ հաջորդը Ֆոտոնի անունն էիք տալու:D: Չէ:) Ասեմ ավելին՝ իմ ասած առումով հեռացաք:)):

Gayl
29.12.2010, 18:05
Գիտեի, որ հաջորդը Ֆոտոնի անունն էիք տալու:D: Չէ:) Ասեմ ավելին՝ իմ ասած առումով հեռացաք:)):

Արտգեո՞ն

CactuSoul
29.12.2010, 18:15
Արտգեո՞ն
Չէ:P Էլ չեմ հուշելու:))

Gayl
29.12.2010, 18:17
Չէ:P Էլ չեմ հուշելու:))

Տենց մարդ չկա:D

VisTolog
29.12.2010, 18:19
Գալը չի չէ՞:))

CactuSoul
29.12.2010, 18:24
Գալը չի չէ՞:))

Չէ:)) Ասում եմ ախր, «Չուկ» պատասխանը իրականությանը մոտ էր, բանի տեղ չեք դնումhttp://www.skype-emoticons.com/images/emoticon-00122-itwasntme.gif:

VisTolog
29.12.2010, 18:32
Չէ:)) Ասում եմ ախր, «Չուկ» պատասխանը իրականությանը մոտ էր, բանի տեղ չեք դնումhttp://www.skype-emoticons.com/images/emoticon-00122-itwasntme.gif:

Հա՜, Կու՞կ::D

Մանուլ
29.12.2010, 18:38
Հաստատ Կուկն ա, բառերն էլ հոմանիշների թեմայից ա վերցրել :)):

VisTolog
29.12.2010, 19:10
Դե ով ուզումա, թող դնի, ես հավես չունեմ::))

Մանուլ
03.01.2011, 23:52
Անին լռում է, որոնման համակարգով չեմ կարողանում գտնել գրառումը :)), բայց համոզված եմ, որ Կուկն ա, հետևաբար ես դնեմ.


Եթե դուք, ապրելով Հայաստանում, ոչ մի կերպ չեք կարողանում սեփական մաշկի վրա զգալ ու գիտակցել, որ ձեր երկիրը անհերքելիորեն բարգավաճում է ու թափով զարգանում, եթե դուք հոգնել եք սեփական երկրի և նրա խարդախ ու կոռումպացված ղեկավարության մասին անդադար քննադատություններ ու դժգոհություններ լսելուց, եթե ուզում եք գոնե ժամանակավորապես կտրվել դաժան իրականությունից, ապա միացրեք Հ1, թուլացրեք ձեզ, և ինչ–որ պահի գրեթե կհամոզվեք, որ չնայած ձեր տեսածին, լսածին ու զգացածին, կյանքը Հայաստանում ավելի քան հրաշալի է։ :hands

Smokie
04.01.2011, 08:58
Շինարա՞ր:

VisTolog
04.01.2011, 10:59
Շինոն էդ սմայլիկը չի օգտագործում::))
Գրառումը ծանոթա, բայց ում որ մտածում եմ, ինքը տենց գրագետ չէր գրի::D

Kita
04.01.2011, 15:47
Բայց լավ գրագետ է գրած բոլոր առումներով:)) Դասակարգված:)) Քչերն են տենց գրում:d

Արևածագ
04.01.2011, 16:33
Կարո՞ղ է Lion -ը գրած լինի: :think

Մանուլ
04.01.2011, 16:55
Շինարա՞ր:

Կարո՞ղ է Lion -ը գրած լինի: :think

Ոչ :):


Բայց լավ գրագետ է գրած բոլոր առումներով:)) Դասակարգված:)) Քչերն են տենց գրում:d

Ճիշտ ես, քչերն են տենց գրում :)):

Արևհատիկ
04.01.2011, 17:05
Բայց լավ գրագետ է գրած բոլոր առումներով:)) Դասակարգված:)) Քչերն են տենց գրում:d


Ճիշտ ես, քչերն են տենց գրում :)):
Հայկօ?:think

Մանուլ
04.01.2011, 17:06
Հայկօ?:think

Ոչ :):

Հայկօ
04.01.2011, 17:15
Հայկօ?:think

Հաջան: Վերոհիշյալ զմայլիկը իմ ռեպերտուարում էլ չկա ;):

Ուլուանա:

Մանուլ
04.01.2011, 17:16
Հաջան: Վերոհիշյալ զմայլիկը իմ ռեպերտուարում էլ չկա ;):

Ուլուանա:

Այո :):

Հայկօ
04.01.2011, 17:42
Ուռա՛: Գուշակեք.




Աստված կնոջը տվել է գլուխ, իսկ տղամարդուն՝ գլուխ, որի մեջ կա ուղեղ:
Հ.Գ. :pardonԱստված կնոջը գլուխ տալուց բացի տվել է նաև ուրիշ բաներ, որի դեմ տղամարդու այսպես կոչված ուղեղը անզոր է : :D

Հարգանքներս... :pardon

Jarre
04.01.2011, 18:57
Ուռա՛: Գուշակեք.

Աաաաա, ես հիշում եմ այս գրառումը։ *e}|{uka* -ն չի՞ :oy

Հայկօ
05.01.2011, 01:05
Աաաաա, ես հիշում եմ այս գրառումը։ *e}|{uka* -ն չի՞ :oy

Ինքն ա: Հանճարեղ գրառում ա: Հարձակվիր :):

CactuSoul
15.01.2011, 02:03
Քանի որ Jarre-ը գրառում չի առաջարկել մինչև հիմա, ինչպես նաև հաշվի առնելով, որ.

Մոդերատորական. Հավելում թեմայի պահանջին.
1. Եթե ճիշտ գուշակողն իր ճշմարտացիության մասին տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում նոր նյութ չի ներկայացնում գուշակողի դատին, կամ նշում է, որ չի ներկայացնելու, ապա ցանկացած ակումբցի կարող է դա անել նրա փոխարեն:
առաջարկում եմ գուշակել հետևյալ գրառման հեղինակին.


Ես "Ըրթ սոնգի" կլիպն եմ սիրում, որովհետեւ էդտեղ մամոնտի ժանիքներն աճում են ու ինքը գնում է զբոսնելու:

:love

AniwaR
15.01.2011, 14:12
Rammstein?:think

CactuSoul
15.01.2011, 15:00
Rammstein?:think

Ոչ:)

paniaG
15.01.2011, 15:50
Moonwalker?

CactuSoul
15.01.2011, 15:59
Moonwalker?

Չէ:)

VisTolog
15.01.2011, 16:13
Moonwalker-ը «էդտեղ» բառը չի օգտագործում::))

Դատարկությու՞ն:

CactuSoul
15.01.2011, 16:57
Դատարկությու՞ն:
Չէ:)

Մանուլ
15.01.2011, 22:52
Միգուցե Կիտա? :)

CactuSoul
15.01.2011, 22:56
Միգուցե Կիտա? :)

Չէ:))

Էլիզե
15.01.2011, 23:21
Հայկօ? :}

Հայկօ
15.01.2011, 23:28
Գրողը տանի :blin:

CactuSoul
15.01.2011, 23:28
Հայկօ? :}

Չէ:)

*e}|{uka*
15.01.2011, 23:40
Ռե՞դ: :think

CactuSoul
16.01.2011, 00:46
Ռե՞դ: :think

Ոչ:P

*e}|{uka*
16.01.2011, 01:03
Քանի որ Jarre-ը գրառում չի առաջարկել մինչև հիմա, ինչպես նաև հաշվի առնելով, որ.

առաջարկում եմ գուշակել հետևյալ գրառման հեղինակին.
:love
Ավելի հեշտ է գուշակել դու ու՞մ լովե կդնեիր, քան գրառմանը հեղինակին: :)) :P

CactuSoul
16.01.2011, 01:14
Ավելի հեշտ է գուշակել դու ու՞մ լովե կդնեիր, քան գրառմանը հեղինակին: :)) :P

lol :D Թեկուզ էդպես, չնայած, անկեղծ ասած, գրառման համար էի դրել զմայլիկը:
Երեկ աչքովս ընկավ, ուզեցա շնորհակալություն տալ, տեսա` արդեն տվել եմ, մտածեցի` վարկանիշ տամ, տեսա`արդեն տվել եմ, ասեցի` բա ո՞նց անեմ, որ մի ձևով արտահայտեմ զգացմունքներս, ու էդ պահին միտքս եկավ էս թեման:pardon:)):

Էլիզե
20.01.2011, 23:08
Գրողը տանի :blin:

Տարավ Տերյանը.... :))




Կարող ա Chilly-ի գրառումն ա? :8

CactuSoul
21.01.2011, 11:39
Կարող ա Chilly-ի գրառումն ա? :8
Չէ, Chilly-ն չի:)

Dayana
21.01.2011, 12:04
Ես "Ըրթ սոնգի" կլիպն եմ սիրում, որովհետեւ էդտեղ մամոնտի ժանիքներն աճում են ու ինքը գնում է զբոսնելու:



Կատկա? :unsure

CactuSoul
21.01.2011, 12:59
Կատկա? :unsure

:) Չէ :)

VisTolog
21.01.2011, 13:06
Քանի որ Jarre-ը գրառում չի առաջարկել մինչև հիմա, ինչպես նաև հաշվի առնելով, որ.

առաջարկում եմ գուշակել հետևյալ գրառման հեղինակին.



:love

Smokie?

Smokie
21.01.2011, 13:11
Smokie?

ՀԸ՞:o

CactuSoul
21.01.2011, 13:16
Smokie?

ՀԸ՞:o
Հը-ըն:pardon

Մանուլ
21.01.2011, 13:24
Ես նայել եմ :)): Ան, մի քիչ հուշի, թե չէ բավականին հին գրառում ա ու բարդ ա գուշակելը: Իմ կարծիքով :pardon:

CactuSoul
21.01.2011, 13:30
Լավ, հուշեմ… Գուշակելու հավանականությունը մոտ 2 անգամ մեծացնում եմ. հեղինակը արական սեռի ներկայացուցիչ է:)):

Մանուլ, սենց լավ ա՞, թե՞ էլի հուշեմ:unsure:

Smokie
21.01.2011, 13:34
Ռու՞ֆ::|

Մանուլ
21.01.2011, 13:41
Լավ, հուշեմ… Գուշակելու հավանականությունը մոտ 2 անգամ մեծացնում եմ. հեղինակը արական սեռի ներկայացուցիչ է:)):

Մանուլ, սենց լավ ա՞, թե՞ էլի հուշեմ:unsure:

Մի քիչ էլ :))

CactuSoul
21.01.2011, 13:47
Ռու՞ֆ::|

Չէ:lazy

Է՜, ո՞նց հուշեմ:8… Վերջերս ուշ-ուշ ա ակումբ մտնում (կամ չի մտնում), իսկ երբ մտնում էր, ակումբի խինդն ու ուրախությունն էր (կամ գոնե դրա մի զգալի մասի բաժնետերը):

Հը՞, Մանուլ, ո՞նց էր:think

Մանուլ
21.01.2011, 13:49
Չէ:lazy

Է՜, ո՞նց հուշեմ:8… Վերջերս ուշ-ուշ ա ակումբ մտնում (կամ չի մտնում), իսկ երբ մտնում էր, ակումբի խինդն ու ուրախությունն էր (կամ գոնե դրա մի զգալի մասի բաժնետերը):

Հը՞, Մանուլ, ո՞նց էր:think

Հի՜անալի է :roll:

Smokie
21.01.2011, 14:20
Չէ:lazy

Է՜, ո՞նց հուշեմ:8… Վերջերս ուշ-ուշ ա ակումբ մտնում (կամ չի մտնում), իսկ երբ մտնում էր, ակումբի խինդն ու ուրախությունն էր (կամ գոնե դրա մի զգալի մասի բաժնետերը):

Հը՞, Մանուլ, ո՞նց էր:think

Ձայնալա՞ր:

Rammstein
21.01.2011, 15:02
Ձայնալա՞ր:

Սմոքի ջան, ասինք ուշ-ուշ ա մտնում, չասինք լրիվ անծանոթ, ակումբի հետ կապ չունեցող մեկն ա, որը էնքան ուշ-ուշ ա մտնում, որ երեկ ու էսօր ընդամենը 8 գրառում ա հասցրել կատարի: :D

CactuSoul
21.01.2011, 15:03
Ձայնալա՞ր:

Ձայնալարը լավ էլ ակտիվ է հիմա ակումբում:nea

Ռուֆուս
21.01.2011, 15:46
Վարպե՞տ: :8

CactuSoul
21.01.2011, 17:06
Վարպե՞տ: :8
Այո՜:clap

Գուշակվելիք տեղադրի:nyam

Ռուֆուս
21.01.2011, 17:28
Խնդրեմ :)


Աթեիստ Առաջին տպավորություն. ինչքան ծանոթ դեմք: Հետագայում պարզվեց, որ չեմ սխալվել: Ու որ ակումբը պարզապես "միջոց" է հանդիսացել կրկին հանդիպելու: Առաջին հայացքից՝ ուրախ, կատակասեր անձնավորություն, որ կարող է ամեն մի խոսք համեմել տեղին արված կատակով: Սակայն, չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է թե նրա ուրախությունը ինչ-որ առումով պաշտպանական բնույթ ունի: Նա բոլոր մարդկանց չի ուզում թողել իր հոգուց ներս: Դրա համար նախ ուսումնասիրում է մարդկանց, ապա նոր բացում իր հոգու դռները: Ընկերասիրության ու հոգատարության տիպիկ մարմնացում: Բայց միաժամանակ մերժել չգիտի: Պատրաստ է բոլորին անխտիր օգնության հասնել…

Yellow Raven
21.01.2011, 17:29
Խնդրեմ :)

Cassiopea :think:))

Ռուֆուս
21.01.2011, 17:30
Cassiopea :think:))

:beee Գրառում դիր :))

Yellow Raven
21.01.2011, 17:33
Գուշակեք`


Կարելի՞ մի փոքր տարածվել: Թեման ինքնին աբսուրդ է, իսկ աբսուրդը ոչնչի չի պարտադրում, հետևաբար՝ կարելի է:
Կցանկանայի մահանալ էն ժամանակ, երբ կհասկանայի, որ կյանքից էլ սպասելիքներ չունեմ: Թե դա որ տարիքում կլինի, հիմա ասել չեմ կարող, որովհետև դեռ որոշակի սպասելիքներ ունեմ:
Հիմա կապված մահվանս հետ, այ էստեղ վրա է հասնում աբսուրդը: Թող որ դա լիներ բնության մեջ, չորս պատերի մեջ փակված մահը մի քիչ շատ է մահվան նման: Ես կպառկեի գետնին ու կնայեի ծառերի ճյուղերին, նաև հրաշալի առիթ կլիներ պարզելու՝ արդյո՞ք ճիշտ եմ, երբ ասում եմ, որ մարդու հոգին ոչ թե գանգի կենտրոնից է դուրս գալիս, այլ աչքերից: Թող հիվանդ չլինեի մեռնելուց, ու ոչ էլ տխուր: Ուրախ-զվարթ մեռնեի, ասես ոչ թե մեռնում եմ, այլ մեկնում երկարատև ճամփորդության: Հագս լինեին հարմար շորեր (դե ի՞նչ իմանաս....): Կուտակածս փողը կկտակեի գտնողին /թե դու ո՛ր օրվա փող կուտակողն ես/: Գրածներս կկտակեի մի որևէ հարուստ հրատարակչության: Դիսկերս ոչ մեկի չէի կտակի, թող մնան: Դարակներս ոչ մեկ չմտնի, անգամ իմ մահից հետո: Շամպունի մնացորդն ու գել դլյա դուշա-ն թող հանեն աճուրդի: Բջջայինիս էսէմէսները ջնջել՝ առանց կարդալու: "Դար" ակումբում երկար դարդոտվել իմ մահվան առիթով:

:P

VisTolog
21.01.2011, 17:48
Գուշակեք`



:P


Ուրախ-զվարթ
Հիշեցի Սմոքիի կարգավիճակը::))


(դե ի՞նչ իմանաս....): Կուտակածս փողը կկտակեի գտնողին /թե դու ո՛ր օրվա փող կուտակողն ես/

Երկրորդ փակագծի դնելու ձևը հերքեց Սմոքիի լինելը ու ինձ հիշեցրեց Յոժին::))



Շամպունի մնացորդն ու գել դլյա դուշա-ն թող հանեն աճուրդի: Բջջայինիս էսէմէսները ջնջել՝ առանց կարդալու:

Սա էլ հերքեց գրառման հեղինակի արական սեռին պատկանելը::))


/թե դու ո՛ր օրվա փող կուտակողն ես/:

Հագս լինեին հարմար շորեր (դե ի՞նչ իմանաս....):
Հիշեցրեց Մանուլին:

Մանու՞լ::D

Չէ է… Մանուլը աբսուրդ բառը չի օգտագործում:
Լավ, քանի որ համոզված եմ թե ով է, չեմ գրի::))

Մանուլ
21.01.2011, 18:01
Չէ է… Մանուլը աբսուրդ բառը չի օգտագործում:
Լավ, քանի որ համոզված եմ թե ով է, չեմ գրի::))

Էհ, լավ էլ օգտագործում եմ, բայց ես չեմ :):

Միգուցե Կա՞կտուս :):

Yellow Raven
21.01.2011, 18:03
Շարունակեք մտածել:P:))

tikopx
21.01.2011, 18:06
իմ ծանոթներից ոչ մեկ սենց բան չէր գրի ՝ սենց բառերով:D
ինձ անծանոթա:)

CactuSoul
21.01.2011, 18:51
Հիմնվելով Վիստոլոգի դատողությունների վրա… Յօ՞ժիկ:think

CactuSoul
21.01.2011, 18:52
Հիմնվելով Վիստոլոգի դատողությունների վրա… Յօ՞ժիկ:think

Չէ, խաբեցի:D

Չգիտեմ խի impression-ին եմ կասկածում:dance

Dayana
21.01.2011, 18:52
Ինձ թվում ա կամ Կլօրն ա, կամ Սոֆը :unsure

CactuSoul
21.01.2011, 18:54
Չգիտեմ խի impression-ին եմ կասկածում:dance
Բայց impressionն էլ վերջակետեր չի սիրում:8

Ուֆ, Katka:sad

Yellow Raven
21.01.2011, 18:57
Չէ, խաբեցի:D

Չգիտեմ խի impression-ին եմ կասկածում:dance

Պատկերացրա, որ էն ժամանակ երևի սիրում էր:)) Չնայած հրաժավեցիր տարբերակիցդ, բայց ճիշտ էիր ենթադրել, հետևաբար գրառում դիր:))

VisTolog
21.01.2011, 19:01
Պատկերացրա, որ էն ժամանակ երևի սիրում էր:)) Չնայած հրաժավեցիր տարբերակիցդ, բայց ճիշտ էիր ենթադրել, հետևաբար գրառում դիր:))

Իսկ իմ կարծիքով Ֆրեյան էր::beee

CactuSoul
21.01.2011, 19:05
Հրես.

Էս վերջերս օրերը շատ տարօրինակ են ու միշտ ինչ-որ իրականության ոչ իրականությունը հաստատող բաներ են հանդիպում:
Մտածում եմ, եթե ես այսօր զգամ, տեսնեմ, լսեմ նույնը, ինչ երեկ, ուրեմն կլինի ես երեկ եմ վերադարձել: Նստած եմ համակարգչի դիմաց. նույն պատուհաններն են բացված նույն տեղադրությամբ, նույն գույները, լսում եմ նույն երգը ինչ-որ երեկ էի լսում ու դրան նախորդող օրը, շոշափում եմ ստեղնաշարի ստեղները, զգում եմ նույն սենյակի հոտը, խոսում եմ վիրտուալում նույն մարդկանց հետ ու տանը մենակ եմ: Փորձում եմ մտածել նրա մասին, ինչ մտածում էի երեկ, ստացվում է. զգում եմ նույնը, ինչ երեկ: Ուշադրություն չեմ դարձնում մանրուքներին, որ չզգամ տարբերությունը, ամենին նայում եմ մակերեսորեն: Ու վերադառնում եմ երեկվա օրվան, ո՞վ էր ասում թե ժամանակի ցանկացած կետ վերադառնալ հնարավոր չէ: Այսօրը դառնում է երեկ. քանի որ վաղն էլ էսպես կպատահի ու ստիպողական դեժավյուներ կապրեմ, վաղը կդառնա երեկը կամ էլ այսօրը: Էսպես մտածելով ժամանակը ոնցոր թե շատ արագ է ընթանում, օրերը անցնում են, բայց խոշոր փոփոխություններ չկան: Ժամանակը կանգ է առնում: Ու սկսում եմ կասկածել. իրականությունը ո՞ր մեկն է` նա, որ ես տեսնում եմ, լսում, շոշափում, թե նա, որ իմ մտքերում է, իմ մտքերի իրականությունը գուցե ավելի իրական է, քան իրական իրականը: Դրա համար էլ խառնվում եմ իրար, հետո մտածում եմ, որ էդ ամենը մտածողության սխալ դատողությունների արդյունքա, բայց կասկածում եմ, չեմ ուզում հավատամ իրականությանը...
:)

AniwaR
21.01.2011, 19:54
Ռուֆու՞ս:

CactuSoul
21.01.2011, 20:08
Ռուֆու՞ս:

Չէ:)

Ռուֆուս
11.03.2011, 17:49
Քանի որ խաղը էլի կանգնեց, նոր գրառում եմ դնում գուշակեք :) Ձեռի հետ կարող եք նախորդն էլ գուշակել :)


Հարդը իսկական փահլևան ա: Ինքն էնպիսի մարդ ա, ով պիտի անձնական փահակախմբով տնից դուրս գա: Շատ նփահտակասլաց ա ու անփահտճառ հասնում ա իր ուզածին: Համառ ա, իր տեսակետը փահշտպանելու համար կդիմի անգամ սփահնության: Այս ամենով հանդերձ՝ այս փահտանին շատ անփահշտպան սիրտ ունի ու այնքա՜ն անփահսիր խիղճ, որ դժվար է անգամ փահտկերացնել: Փա՜հռք ու փահտիվ Հարդին :):

Smokie
11.03.2011, 17:51
Կարող ա՞ Մեֆիստոֆելեսն ա::8

Ռուֆուս
11.03.2011, 17:54
Չէ :P

Ձայնալար
11.03.2011, 17:59
ՀայկՕ

Ռուֆուս
11.03.2011, 18:05
ՀայկՕ

Էխ, Բագ մի բան դիր :))

Ձայնալար
11.03.2011, 18:18
Կակտուսի դրածը միքիչ էլ գուշակեք, մինչև մի բան դնեմ :)

ars83
11.03.2011, 19:02
Հրես.
:)
Չդիմացա, փնտրեցի էս գրառումը: Հաստատ հիշում էի, թե որ բաժնից է, որովհետև կարդացել եմ ու մտածել՝ էս ինչ անկապ գրառում էր, տո՛: :D Ու վարկանիշ չեմ տվել, ոչ էլ շնորհակալություն: :P Չնայած հեղինակին շատ լավ եմ վերաբերվում:
Բնականաբար, չեմ մասնակցում տվյալ գրառման գուշակմանը:

Smokie
11.03.2011, 19:08
Չդիմացա, փնտրեցի էս գրառումը: Հաստատ հիշում էի, թե որ բաժնից է, որովհետև կարդացել եմ ու մտածել՝ էս ինչ անկապ գրառում էր, տո՛: :D Ու վարկանիշ չեմ տվել, ոչ էլ շնորհակալություն: :P Չնայած հեղինակին շատ լավ եմ վերաբերվում:
Բնականաբար, չեմ մասնակցում տվյալ գրառման գուշակմանը:

Ես էլ չդիմացա, նայեցի, ուզում էի իմանայի ով ա գրել, իսկ թե որ թեմայում էր ինձ համար պարզ, ակնհայտ էր::)

CactuSoul
11.03.2011, 19:13
Իսկ չնայողներից ոչ ոք չի ուզո՞ւմ գուշակել փորձել:)):

Ձայնալար
11.03.2011, 19:18
Ձեռի հետ գուշակեք

Իմ սիրած Ակումբը...
Էն լինկն ա, որը նույնիսկ ամենախմած ժամանակ տուն գալով` անկախ իմ կամքից բացում եմ:
Գնահատեք, էրկու շիշ` մենակ ես: Ես քանի նախադասություն ճիշտ ուղղագրությամվ գրելը ինչ ճիգ էր: Բայց պտի գրեի:
:)

CactuSoul
11.03.2011, 19:20
Հո Երո՞ն չի, Բագ:}:D

CactuSoul
11.03.2011, 19:24
Չէ, Մեֆն ա կարծեմ, հը՞ն:)) Ենթագիտակցությունս ասում ա, որ ես էս գրառումը մի ժամանակ կարդացել եմ, ու իրա արևին ուզում ա հեղինակին հիշած լինի:))

Ձայնալար
11.03.2011, 19:46
Երոն չի՛, Մեֆը չի՛:

VisTolog
11.03.2011, 20:03
Chuk?:D

Ձայնալար
11.03.2011, 20:25
հը-ը

Կաթիլ
11.03.2011, 20:31
Մարկիզություն եմ տեսնում էս գրառման մեջ :oy

:))

ivy
11.03.2011, 20:39
afr՞

Կաթիլ
11.03.2011, 20:42
կամ էլ` Kuk

Ձայնալար
11.03.2011, 20:55
Ոչ :)

Ձայնալար
11.03.2011, 20:56
Սաղ ալկաշների անունները հերթով տալիս են. նախoրոք ասեմ՝ ես էլ չեմ :D

Կաթիլ
11.03.2011, 20:59
մի անուն էլ ասեմ ու պռծ :))
կարողա՞ Սերխիո-ն ա :think

Ձայնալար
11.03.2011, 21:01
Չէ, Սերխիոն կարծեմ էդքան չի խմում :)))

ars83
11.03.2011, 21:24
Ինքը ալկաշ չի, իհարկե, բայց կարող ա ինքը գրած լինի: Ungrateful?

CactuSoul
11.03.2011, 21:27
Իրեն ալկաշության վրա բռնացրած չկամ, բայց… Տրիբո՞ւն:}

Մի տեսակ հիշում եմ, որ էդ գրառման հեղինակից չէի սպասում, որ տուն մտնելով առաջինը ակումբն ա բացում:))

Մի տարբերակ էլ. Ուրվական:think

Ձայնալար
11.03.2011, 21:28
Չէէէէէ :)

Կաթիլ
11.03.2011, 21:30
կներեք իհարկե, որ արդեն զզվացնում եմ իմ ենթադրություններով, բայց մի անուն եկավ մտքիս… Վարպետ :8
:))

CactuSoul
11.03.2011, 21:32
կներեք իհարկե, որ արդեն զզվացնում եմ իմ ենթադրություններով, բայց մի անուն եկավ մտքիս… Վարպետ :8
:))

Ես սկզբում Ուրվականի փոխարեն ուզում էի Վարպետ ասել, բայց հետո փոշմանեցի:think
Հը՞ն, Ձայ:think

Ռուֆուս
11.03.2011, 22:36
Գալաթեա՞ :)) Խփել չկա :))

CactuSoul
11.03.2011, 23:20
Ռուֆուս, դու էդ գրառմանը շնորհակալություն էլ ես հայտնել:)) Գալաթեան չի:P

Ես չդիմացա ու նայեցի, արդեն հաղթող եղել է, հես ա տեսնեմ՝ ով էր, ասեմ:)

CactuSoul
11.03.2011, 23:21
Գտա.

կներեք իհարկե, որ արդեն զզվացնում եմ իմ ենթադրություններով, բայց մի անուն եկավ մտքիս… Վարպետ :8
:))
:aha

Ձայնալար
12.03.2011, 01:09
Հա, Ուստեն ա, հերթը Կաթիլինն ա :)

Կաթիլ
12.03.2011, 23:35
ՊաժալԸստա :))


Այնուամենայնիվ, եկեք այսքանով եզրափակենք «ծիտիկ–ծիծիկ–ծիծակ» թեման և վերադառնանք բուն թեմային։